Վիքիմեդիա Հայաստան
amwikimedia
https://am.wikimedia.org/wiki/%D5%8E%D5%AB%D6%84%D5%AB%D5%B4%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1_%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6
MediaWiki 1.47.0-wmf.1
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Wikimedia
Wikimedia քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Translations
Translations talk
Հաշվետվություն/2026-04
0
482
3333
2026-05-11T10:46:26Z
Mher (WMAM)
7
Նոր էջ «__NOTOC__
[[Հաշվետվություն/2026-01|Հնվ]] [[Հաշվետվություն/2026-02|Փետ]] [[Հաշվետվություն/2026-03|Մարտ]] <span style="border-left:12px solid #990000; padding-left:...»:
3333
wikitext
text/x-wiki
__NOTOC__

[[Հաշվետվություն/2026-01|Հնվ]]
[[Հաշվետվություն/2026-02|Փետ]]
[[Հաշվետվություն/2026-03|Մարտ]]
[[Հաշվետվություն/2026-04|Ապր]]
[[Հաշվետվություն/2026-05|Մայ]]
[[Հաշվետվություն/2026-06|Հուն]]
[[Հաշվետվություն/2026-07|Հուլ]]
[[Հաշվետվություն/2026-08|Օգստ]]
[[Հաշվետվություն/2026-09|Սեպտ]]
[[Հաշվետվություն/2026-10|Հոկտ]]
[[Հաշվետվություն/2026-11|Նոյ]]
[[Հաշվետվություն/2026-12|Դեկտ]]

2026

Ապրիլ

[[Պատկեր:Wikimedia_Armenia_logo.svg|կենտրոն|frameless|180x180փքս]]

== [[Պատկեր:Armenian_Wikipedia_Education_Program_logo.png|link=w:hy:Վիքիպեդիա:Կրթական_ծրագիր|36x36փքս]] Վիքիակումբներ ==
[[Պատկեր:Photo 5458718294815741970 y.jpg|մինի|«Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի և Կիրանցի Վիքիակումբի սաների հանդիպումը]]
Գործունեություն ծավալող 10 վիքիակումբներում (Գյումրու, Գորիսի, Դդմաշենի, Իջևանի, Լեռնապատի, Կիրանցի, Կողբի, Հացիկի, Ջերմուկի, Քաջարանի) 2026 թվականի ապրիլի 30-ի դրությամբ գրանցված էր 278 անդամ։
Այս ամիս վիքիակումբների անդամները մասնակցել են Հայերեն Վիքիպեդիայում անցկացվող «ԿԱԵ Գարուն» նախագծին։
Ընդամենը ապրիլի ընթացքում վիքիակումբների 278 անդամից Վիքիպեդիայում խմբագրել է 47-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 94 հոդված և կատարել 449 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 2․618․245 բայթ։
Ապրիլին ակումբականներից 42-ը ներդրում են կատարել Վիքիտվյալներ նախագծում։ Ընդհանուր առմամբ նրանք արել են 123 խմբագրում։
=== Այլ միջոցառումներ ===
Ապրիլի 18-ին Կիրանցի դպրոցը հյուրընկալել էր Երևանի «Մխիթար Սեբաստացի» կրթահամալիրի ուսուցիչների և աշակերտների։ Դպրոցի երեխաները պատմել են Կիրանցի Վիքիակումբի մասին։ Բնականաբար, նրանք հյուրընկալվել են նաև ակումբում, խոսել վիքիխմբագրման, վիքինախագծերի մասին։ Հյուրերին առավել հետաքրքրել է «Վիքին սիրում է հուշարձաններ» նախագիծը։
== [[Պատկեր:Standard_of_the_Arshakuni_Arsacid_dynasty.svg|link=w:hy:Արշակունիներ|36x36փքս]] Վիքին սիրում է պատմություն ==
Ապրիլին շարունակվեց 2026 թվականի հունվարին սկսված «Վիքիմեդիա Հայաստանի»՝ Հայաստանի պատմությանն անդրադարձող հոդվածների բարելավման կամ ստեղծման նախագիծը։
Ապրիլին 12 մասնակից միացել են 2026 թվականի երկրորդ կիսամյակի համար առաջարկված հոդվածների թեմաների աղբյուրներն ուսումնասիրելու, և հոդվածները բարելավելու գործին։ Հոդվածները հիմնականում վերաբերում են պատմական Մեծ Հայքի աշխարհագրությանը՝ նահանգներին և բնակավայրերին։
== ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի հեռակա ուսուցման մասնագիտական պրակտիկա ==
Ապրիլին շարունակվեց մարտին մեկնարկած ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի Հումանիտար գիտությունների ֆակուլտետի Հայոց պատմության և հասարակագիտության ամբիոնի ուսանողների պրակտիկան։ Հեռակա ուսուցման բաժնի ուսանողների հետ անցկացվել է առցանց մեկ պարապմունք, որի ընթացքում «Վիքիմեդիա Հայաստանի» աշխատակիցները մանրամասն ներկայացրել են Վիքիպեդիան խմբագրելու, հոդվածներ ստեղծելու և հրապարակելու նրբությունները, պատասխանել են ուսանողներին հետաքրքրող հարցերին։ Խորհրդատվական մյուս հարցերը կարգավորվել են «Վիքիմեդիա Հայաստանի» Իջևանի վիքիակումբում։
Պրակտիկայի ապրիլյան հատվածում ամբիոնի 11 ուսանողներ, գրանցվելով Վիքիպեդիայում, ստեղծել են 1.463.497 բայթ ծավալով [[w:hy:Կատեգորիա:ԵՊՀ_ԻՄ_հեռակա_հոդվածներ_2026|23 հոդված]]։ Հեռակա ուսուցման բաժնի պրակտիկան կավարտվի մայիսի երկրորդ տասնօրյակում։
== [[Պատկեր:Deepin_Icon_Theme_–_text-x-bak_(11).svg|link=w:hy:Վիքինախագիծ:Թափոնների_կառավարում․_արտադրողի_և_սպառողի_ընդլայնված_պատասխանատվություն|36x36փքս]] «Թափոնների կառավարում․․․» խմբագրաթոնի մրցանակաբաշխություն ==
2026 թվականի ապրիլի 14-ին «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում կազմակերպվել էր մարտին «Վիքիմեդիա Հայաստան» և «Հանրային իրազեկում և մոնիթորինգի կենտրոն» հասարակական կազմակերպությունները՝ Շվեդիայի կառավարության ֆինանսավորմամբ և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի տեխնիկական աջակցությամբ կայացած [[w:hy:Վիքինախագիծ:Թափոնների_կառավարում․_արտադրողի_և_սպառողի_ընդլայնված_պատասխանատվություն|«Թափոնների կառավարում․ արտադրողի և սպառողի ընդլայնված պատասխանատվություն» խմբագրական նախագծի]] մրցանակաբաշխությունը։
Մրցանակաբաշխությանը մասնակցեցին «Վիքիմեդիա Հայաստան» և «Հանրային իրազեկում և մոնիթորինգ» հասարակական կազմակերպության անդամներ և ՀԱՀ Յակոբեան բնապահպանական կենտրոնի մասնագետներ։
Մրցույթին մասնակցած 14 մասնակիցները Վիքիմեդիա Հայաստանի գրասենյակում կազմակերպված մրցանակաբաշխության ժամանակ ստացան հավաստագրեր և հուշանվերներ։ Առաջին երեք տեղերը զբաղեցրած մասնակիցները ստացան նաև դրամական մրցանակներ։
== Ֆինանսատնտեսական վիքիամիս 2025 նախագծի դասընթաց ==
2026 թվականի մայիսին «Վիքիմեդիա Հայաստանը» ABCFinance.am / [[w:hy:Հայաստանի_կենտրոնական_բանկ|Հայաստանի կենտրոնական բանկի]] հետ համատեղ կազմակերպել է ֆինանսատնտեսական հոդվածների խմբագրման մրցույթ, որի նպատակն է Հայերեն Վիքիպեդիայում ֆինանսատնտեսական բովանդակության բարելավումը, Հայաստանի ֆինանսատնտեսական համակարգի համապարփակ ներկայացումը և շարունակական նորացումը, Հայերեն Վիքիպեդիայից օգտվողներին բնագավառի վերաբերյալ արդի տեղեկությունների մատուցումը։
Մրցույթին մասնակցելու հայտ ներկայացրած 105 դիմորդից 52-ը նորեկ էին, այսինքն՝ Վիքիպեդիայում խմբագրել և հոդվածներ ստեղծել չգիտեին։ Վերջինների համար ապրիլի 8-30-ին «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում և առցանց կայացավ դասընթաց, որի ընթացքում մասնակիցները ծանոթացան Վիքիպեդիայի համառոտ պատմությանը, հոդվածների կառուցվածքին, աշխատանքային հիմնական գործիքներին, ավազարկղում հոդվածները թարգմանելու և հետագայում դրանք հիմնական տիրույթ տեղափոխելու ձևերին, ինչպես նաև հոդվածների վերջնական ձևավորմանը։
Դասընթացը կայացավ առկա և հեռակա 3 խմբով։ Դասընթացին ընդամենը մասնակցեց 29 դիմորդ։ Դասընթացին զուգահեռ, առաջարկված ցանկից նրանցից 12-ը գրեցին ֆինանսատնտեսական թեմաներով 45 հոդված, որոնց ընդհանուր ծավալը 749.696 բայթ է։
== [[Պատկեր:CEE_Spring_CEE.xcf|link=w:hy:Վիքիպեդիա:CEE_Spring_2026|36x36փքս]] ԿԱԵ գարուն ==
Հայերեն Վիքիպեդիայի խմբագիրները ապրիլին ակտիվորեն միացել են [[w:hy:Վիքիպեդիա:CEE_Spring_2026|CEE spring 2026 մրցույթի]] շրջանակներում Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի երկրների մասին հոդվածներ ստեղծելու գործին։ Մրցույթի առաջին 40 օրերի ընթացքում՝ սկսած մարտի 21-ից, Հայերեն Վիքիպեդիայի 10 մասնակից, 39 երկրի առաջարկած ցանկերից, 16 թեմաներով 589 հոդված է ստեղծել։ Մրցույթը տևելու է մինչև մայիսի 31-ը։
== Համայնքային վիքիհավաք ==
2026 թվականի ապրիլի 8-ին «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում տեղի է ունեցել նախապես ծրագրված հանդիպում-քննարկում Կազմակերպության անդամների, աշխատակիցների և վիքիհամայնքի հետաքրքրված անդամների հետ։ Հանդիպումը կազմակերպվել էր առկա ձևաչափով, տրամադրվել էր նաև առցանց ZOOM հարթակ։
Հավաքին գրասենյակում մասնակցել են վիքիհամայնքի 4 անդամ, ևս 9՝ առցանց։
Կազմակերպության նախագահ Արշակ Շահենյանը ներկայացրեց «Վիքիմեդիա Հայաստանի» վերջին եռամսյակում կատարած աշխատանքները, միջոցառումները և խոսեց առաջիկա ամիսներին սպասվող նախագծերի մասին։ Քննարկվեցին սպասվող նախագծերի հնարավոր ժամկետները, թիրախային խմբերը։
Կազմակերպության աշխատակիցները պատասխանեցին հանդիպմանը մասնակցողներին հետաքրքրող հարցերին։
== Մամուլում ==
Այս ամիս «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում իրականացվող համալսարանական պրակտիկաների մասին պատմող հոդվածը [[meta:Education/News/April_2026/University_Students’_Mandatory_Internships_at_Wikimedia_Armenia|հրապարակվել է Վիքիմեդիայի կրթական տեղեկագրում]]՝ ներկայացնելով պարտադիր պրակտիկաները, դրանց ընթացքը և արդյունքները։
e31vlxj0wm7eq18t0cgtc1w9wehfldi