Վիքիգրքեր
hywikibooks
https://hy.wikibooks.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB
MediaWiki 1.39.0-wmf.23
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Վիքիգրքեր
Վիքիգրքերի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
Եփութուխ
Եփութուխի քննարկում
Վիքիփոքրիկ
Վիքիփոքրիկի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Gadget
Gadget talk
Gadget definition
Gadget definition talk
Եփութուխ:Չորաթան
102
2689
10606
9600
2022-08-07T22:43:36Z
37.252.81.240
/* Չորթան օգտագործող բաղադրատոմսեր */
wikitext
text/x-wiki
[[Պատկեր:Kaschk.JPG|thumb|250px|Չորաթան կամ չորթան]]
[[Պատկեր:Kashk.JPG|thumb|250px|Հարած չորաթան]]
'''Չորաթան''' կամ '''Չորթանը''' թեթև թթվաշ համով կաթնամթերային արտադրանք է, որն օգտագործվում է տարբեր կերակրատեսակներ պատրաստելու համար։
[[Պատկեր:Kesk-meledi1.jpg|thumb|250px|Քուրդ կանայք քամած թանի գունդերը փռում են, որ չորանան և չորաթան դառնան]]
Չորաթանը կարագի պատրաստման ընթացքում արտադրվող մի քանի սննդամթերքներից է։ Գյուղերում, կարագ պատրաստելու համար մածունը լցնում էին [[Եփութուխ:Խնոցի|խնոցու]] մեջ և հարում մինչ կարագի պատրաստվելը։ Կարագը մածունից առանձնացնելուց հետո, մնացած հեղուկը [[Եփութուխ:Թան|թանն]] է։ Թանը պիտի եփվեր մինչև կտրվեր և ջուրը առանձնանար։ Եփած թանը կտորե կամ բրդե քսակում էին լցնում մինչ ջուրը քամվեր․ քաշված ջուրի անունը շիճուկ էր, քամած մածունի թանձրությամբ մի նյութ ստացվեր։ Ապա այդ նյութին մի քիչ աղ էր ավելանում, և բուռի մեջ գունդ-գունդ էին անում, ապա գունդերը փռում էին արևի տակ որպեսզի չորանան, քանի որ սառնարանում պահելու հնարավորություն չկար։ Այժմ այն պահվում է սառցարանում։ Արդյունքում ստացվում էր չորթանը։ Լիբանացիները գունդերը պահում են ձիթապտղի ձեթի մեջ և դրանց «լաբնա» են կոչում։
Չորաթանը կերակրատեսակում օգտագործելուց առաջ միշտ հարում կամ ջրով բացում են։
Չորաթանը օգտագործվում է հայկական, պարսկական, քրդական, և թրքական խոհանոցներում․ որի արդյունքում քրդերեն և ադրբեջաներենը հայերենից փոխ են առել չորթան բառը։ Պարսկերենում այն կոչվում է «քաշք»։
Չորաթանը նաև նշվել է 8-րդ դարից եկած Սասունցի Դավիթ հերոսավեպում․ Եգիպստոսի տիրակալի (Մըսրա Մելիքի) կողմից թալանի համար Սասուն ուղարկած Կոզբադին, ճանապարհին հարցնող եգիպտացի կնոջ պատասխանում է․
{{քաղվածք|Կերթանք Սասուն առ ու թալան.
Կարմիր եզներ բերենք լծան,
Սիրուն կովեր բերենք կըթան,
Որ դուք անեք եղ ու '''չորթան'''։|[http://armenianhouse.org/sasuntsi-david/iiia-davit-melik.html Սասունցի Դավիթ]}}
== Չորթան օգտագործող բաղադրատոմսեր ==
* [[Եփութուխ:Թանապուր|Թանապուր]] (որը ձավար ունի)
* [[Եփութուխ:Բորանի|Բորանի]] (թանապուրին նման է, բայց ձավարի փոխարեն թեր (համեմ) և սոխորած ունի)
* [[Եփութուխ:Քալաջուշ|Քալաջուշ]]
* [[Եփութուխ:Խաշիլ|Խաշիլ]] (Սբ․ Ծննդյան (Ջրօրհնեքի) ժամանակվա կերակրատեսակ)
* [[Եփութուխ:Սմբուկով չորաթան|Սմբուկով չորաթան]] (պարսկական ուտեստ)
* [[Եփութուխ: Գալաճոշ (Քյալագյոշ)]]

<gallery caption="'Չորաթանով ուտեստներ'" widths="250px" perrow="5" mode=nolines>
Պատկեր:Լոբով բորանի.JPG|'''[[Եփութուխ:Բորանի|Բորանի]]'''
Պատկեր:Kashk-o Bademjan.jpg|'''[[Եփութուխ:Սմբուկով չորթան|Քաշք-ե բադեմջուն]]'''
Պատկեր:Քելե կյոշ.JPG|'''[[Եփութուխ: Գալաճոշ]]'''
</gallery>

{{DEFAULTSORT:Չորաթան}}
[[Կատեգորիա:Բաղադրամասեր]]
[[Կատեգորիա:Կաթնամթերք]]
abkuvnd6wkcfqyqwr6actu7dv7lb0lj