Վիքիդարան hywikisource https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB MediaWiki 1.39.0-wmf.23 first-letter Մեդիա Սպասարկող Քննարկում Մասնակից Մասնակցի քննարկում Վիքիդարան Վիքիդարանի քննարկում Պատկեր Պատկերի քննարկում MediaWiki MediaWiki քննարկում Կաղապար Կաղապարի քննարկում Օգնություն Օգնության քննարկում Կատեգորիա Կատեգորիայի քննարկում Հեղինակ Հեղինակի քննարկում Պորտալ Պորտալի քննարկում Էջ Էջի քննարկում Ինդեքս Ինդեքսի քննարկում TimedText TimedText talk Մոդուլ Մոդուլի քննարկում Gadget Gadget talk Gadget definition Gadget definition talk Ձմրան պարզ գիշեր 0 400 345766 345730 2022-08-06T07:50:07Z GeoO 1678 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title=Ձմրան պարզ գիշեր |section = |previous = |next = |notes = |author =Միսաք Մեծարենց}} <center><poem> Համբոյրիդ, գիշե՜ր, պատուհանս է բաց, Թո՛ղ որ լիառատ ծըծեմ հեշտագին Կաթը մեղմահոս լոյսիդ տարփանքին՝ Ու զով շաղերուդ կախարդանքը թաց։ Պարզ, լուսածածան, հրաշալի՜ գիշեր, Հոսէ՛ սրտիս մէջ դիւթանքիդ ալիք. Ճերմակ երազիդ ցայտքերէն մեղրիկ Պուտ պուտ կաթեցո՛ւր հոգւոյս սիրաջեր։ Կ'ուզեմ որ դադրին ձայներն այս պատիր, Ու նեկտարիդ դողն ըմպեմ ես անյագ. Կ'ուզեմ որ մեռնի՜ն տիւ ու Ժամանակ՝ Ու դաբիրներուդ իյնամ ծնրադիր։ Ու դաբիրներո՜ւդ իյնամ ծնրադիր, Այս պաղատագին շարԺուձեւիս մէջ, Ու մինչ կ'ողողեն զիս ցոլքերդ անշէջ, Աչքերս ալ մոռնան տակաւ այս նատիր։ Ցնորաբե՜ր գիշեր, ա՜հ, ընդունէ՜ զիս, Ընդունէ՜, միստիք ո՜վ անդորրութիւն Իմ աղերսակոծ շունչիս սօսաւիւն, Եւ համբոյրն անանց՝ զոր կու տայ հոգիս։ Սենեակս է լեցուն յուշքերովն աղի Երէկի հովին վայրագ տարփանքին. Ու դեռ կը հծծեն խորշերն ողբագին Վախը գրգանքին անոր կատաղի։ Նե՛րս խուԺէ ուԺգին, նե՜րս պատուհանէս Ու լեցուր խցիկս, մինչեւ կաթոգին Քու սրբութիւնով իր խորշերն յորդին, Եւ ես արթննամ վաղնջուց քունէս։ Համբոյրի՜դ, գիշե՜ր, պատուհանս է բաց, Թո՛ղ որ լիառատ ծըծեմ՝ հեշտագին Կաթը մեղմահոս լոյսիդ տարփանքին՝ Ու զով շաղերուդ կախարդանքը թաց։ </poem></center> [[Կատեգորիա:Միսաք Մեծարենց]] gdcr45e5fhjh72ut92wxbmrnzuvu8pl