Վիքիդարան
hywikisource
https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB
MediaWiki 1.47.0-wmf.9
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Վիքիդարան
Վիքիդարանի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
Հեղինակ
Հեղինակի քննարկում
Պորտալ
Պորտալի քննարկում
Էջ
Էջի քննարկում
Ինդեքս
Ինդեքսի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Event
Event talk
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/238
104
24960
393621
323421
2026-07-01T12:08:21Z
~2026-31364-58
14009
393621
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>պատերազմի ժամանակ թատրոնի շենքը ավերվել է: 1945-56-ին ներկայացումներ են տրվել ժամանակավոր շենքերում: Բեմադրվել են պացիֆիստական պիեսներ, ինչպես և համաշխարհային դրամատուրգիայի (այդ թվում՝ Բ. Բրեխտի) լավագույն գործերը: 1956-ին թատրոն է հրավիրվել ռեժիսոր Է. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/304 ''Պիսկատորը'']: Թատրոնի նոր շենքը բացվել է 1957-ին՝ Շիլլերի «Ավազակներ»-ի ներկայացումով (ռեժ.՝ Է. Պիսկատոր): Լավագույն դրամատիկական գործի համար սահմանվել է շիլլերյան մրցանակ (1959-ին շնորհվել է շվեյց. թատերագիր Ֆ. Դյուրենմաթին): Սակայն խաղացանկում գերակշռում են դետեկտիվ դրամաները, վոդևիլները, կատակերգությունները, հոռետեսական պիեսները:

'''ՄԱՆՁՈՆԻ''' (Manzoni) Ալեքսանդրո (1785-1873), իտալացի գրող: Վաղ շրջանի ստեղծագործություններում Մ. հավատարիմ է մնացել Լուսավորականության ավանդույթներին: 1820-ական թթ. անցել է ռոմանտիզմի դիրքերը: Նրա «1821 թվականի մարտը» և «Մայիսի 5-ը» (1821) ներբողները, հայրենասիրությամբ, ազատասիրությամբ տոգորված «Կոմս Կարմանյոլա» (1820) և «Ադելգիզ» (1822) պատմական ողբերգությունները արձագանքն են ռիսորջիմենտոյի գաղափարների: Մ–ի լավագույն գործը «Նշանվածներս» (1827, հայ. հրտ. 1927, 2 հրտ. 1965) վեպն է, որը նշանակալի տեղ է գրավում XIX-XX դդ. իտալ. ռեալիստական արձակում: 1827-ից Մ. հանդես է եկել միայն լեզվի ու գրականության մասին տեսական հոդվածներով:

''Երկ.'' Խոսեցեալք, հ. 1-2, Վետ., 1875:

'''ՄԱՆՅԱԿ''', {{լայն|վզնոց}}, կանացի պարանոցի զարդ: Առաջին Մ–ները ի հայտ են եկել դեռես քարի դարում և պատրաստված են եղել մանր սերդոլիկե ուլունքներից, փոքրիկ խխունջներից ու վայրի կենդանիների ատամներից: Նման Մ–ներ կրել են և՛ կանայք, և՛ տղամարդիկ: Մետաղի գործածության հետ Մ–ներն ստանում են բազմազան ձևեր, որոնցից ամենատարածվածը բրոնզե հաստ՝ ոլորված կամ հարթ, վզին հանգուցելու համար ծայրերը դեպի դուրս ծռած լարից Մ–ներն էին: Գործածվել են նաև թելի վրա շարված ագատե, սերդոլիկե, ոսկրե, բրոնզե, կապարե ուլունքներից Մ–ներ՝ մեկընդմեջ անցկացնելով բրոնզե փոքրիկ խողովակներ կամ կախելով բրոնզե ու կապարե կախիկներ: Ենթադրվում է, որ Մ. ունեցել է մոգական նշանակություն: Հետագայում Մ–ները պատրաստել են հիմնականում ոսկուց և արծաթից՝ ձուլման, դրվագման, փորագրման, մանրարուրք և այլ եղանակներով: Մ–ներն ունեին տերևի, տզրուկի, գարու հատիկի, գնդի և այլ ձևի կախիկների շարան, հաճախ զարդարվում էին ուլունքներով և թանկարժեք քարերով: XIX դ. Հայաստանում թանկարժեք Մ–ներ պատրաստել են Կարինում, Վանում, Արծկեում, Մուշում, Ալեքսանդրապոլում և այլուր: Այժմ Մ. գործածվում է հազվադեպ:

''Գրկ.'' {{լայն|Սամուելյան Խ}}., Հին Հայաստանի կուլտուրան, հ. 2, Ե., 1941: {{լայն|Ղաֆադարյան Կ. Գ}}., Դվին քաղաքը և նրա պեղումները, Ե., 1952: {{լայն|Мартиросян А. А}}., Армения в эпоху бронзы и раннего железа, Е., 1964.{{ՀՍՀ հեղ|Ն. Ավագյան}}
'''ՄԱՆՅԱՆԻ''' (Magnani) Աննա (1908-1973), իտալացի դերասանուհի: Կինոյում նկարահանվել է 1934-ից: Նրա առաջին հաջողությունը «Թերեզա–Ուրբաթ» (1941, ռեժ. Վ. դե Սիկա) ֆիլմի գլխավոր հերոսուհու դերն է: [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/231 ''Նեոռեալիզմի''] ամենաաչքի ընկնող դերասանուհիներից է: Խաղացել է նեոռեալիստ ռեժիսորների մի շարք ֆիլմերում (Ռոսելինիի «Հռոմը՝ բաց քաղաք», 1945, Լ. Ձամպայի «Դեպուտատ Անջելինան», 1947, Կամերինիի «Երազանքներ ճանապարհին», 1948, Լ. Վիսկոնտիի «Ամենագեղեցիկը», 1951 ևն): 1950-ական թթ. կեսին նկարահանվել է Հոլիվուդում («Դաջված վարդը», 1955 ևն): Վերադառնալով Իտալիա՝ խաղացել է «Միանձնուհի Լետիցիան» (1957), «Դժոխք քաղաքի մեջ» (1959) ֆիլմերում: Մ–ի ամենանշանավոր աշխատանքը «Մամա Ռոմա» (1961, ռեժ. Պազոլինի) կինոնկարի գլխավոր հերոսուհու դերակատարումն է: Թատրոնում խաղացել է Ջ. Վերգայի «Էգ գայլ» ներկայացման գլխավոր դերը (հյուրախաղեր ՍՍՀՄ–ում՝ 1965): 1970-ից նկարահանվել է գլխավորապես հեռուստաֆիլմերում:

'''ՄԱՆՅՈԻՇԻՍ''' Իոսիֆ Անտոնովիչ (ծն. 12(25).12.1910), սովետական պետական և կուսակցական գործիչ: Տնտեսագիտության դ-ր (1970): ՍՄԿԿ անդամ 1945-ից: 1938-1941-ին որպես ինժեներ աշխատել է Կիևում, Բերդիչեում, Լենինգրադում: 1941-1944-ին ծառայել է բանակում, մասնակցել՝ Հայրենական մեծ պատերազմին: 1944-50-ին աշխատել է Վիլնյուսի, ապա՝ Կաունասի քաղգործկոմներում: 1954-ին եղել է Լիտվական ՍՍՀ շինարարության, 1954-55-ին՝ քաղաքային և գյուղական շինարարության մինիստր, 1955-1965-ին՝ ԼԿԿ ԿԿ քարտուղար, 1967-ի ապրիլից՝ ԼՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ: ՍՄԿԿ XXIV-XXV համագումարներում ընտրվել է ՍՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու: ՍՍՀՄ VI-X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է: Պարգևատրվել է Լենինի և չորս այլ շքանշաններով:

'''ՄԱՆՆԵՍՄԱՆ''' (Mannesmann), {{լայն|Մաքս}} (1857-1915) և {{լայն|Ռեյնհարդ}} (1856-1922) եղբայրներ, գերմանացի ինժեներներ և ձեռնարկատերեր, անկար խողովակների արտադրության եղանակի գյուտարարներ: 1855-ին հայտնագործել են կարիչ գրտնակով, իսկ 1891-ին՝ նախագծել անկար խողովակների պատրաստման սղոցավոր հաստոնը: 1890-ին, օգտագործելով իրենց արտոնագրերը, կազմակերպել են խողովակագլոցման արտադրության մեջ խոշորագույն «Մաննեսմանռյորեն վերկե» մետալուրգիական կոնցեռնը: Գյուտեր են արել նան տեխնիկայի այլ բնագավառներում (օրինակ, պողպատի ցեմենտում, խարտոցների արտադրություն):

'''ՄԱՆՆԻԽԻ ՌԵԱԿՑԻԱ''', {{լայն|ամինամեթիլացում}}, ջրածնի շարժուն ատոմ պարունակող օրգանական միացություններում այդ ջրածինը ամինամեթիլ խմբով՝<math>-CH_2N=</math> տեղակալելու ռեակցիա: Իրականացվում է օրգանական միացության, մրջնալդեհիդի և ամոնիակի կամ ամինների փոխազդեցությամբ՝
<math>CH_2COCH_3+CH_2O+(CH_3)_2NH \cdot NCl \to CH_2CO \cdot CH_2 \cdot CH_2N(CH_3)_2 \cdot HCl+H_2O</math>
Մ. ռ. կիրառվում է օրգանական սինթեզում և օգտագործվում դեղանյութերի արդյունաբերության մեջ: Ռեակցիան հայտնաբերել է գերմ. քիմիկոս Ք. Մաննիխը (С. Mannich, 1917):

'''ՄԱՆՆՈԶ''', <math>C_6H_{12}O_6</math> միաշաքար, ''գլյուկոզի'' իզոմեր: Մոլ. զանգվածը՝ 180,16: Լավ լուծվում է ջրում, հալ. ջերմաստիճանը՝ 132°C: Չի լուծվում եթերում և օրգանական այլ լուծիչներում: Մտնում է բուսական, կենդանական և բակտերային բազմաթիվ բազմաշաքարների բաղադրության մեջ: Հայտնի է <math>\alpha -</math> և <math>D-</math>ձևով: Բնության մեջ հանդիպում է <math>D-</math>ձևը: Ազատ վիճակում պարունակվում է ցիտրուսային բույսերի պտուղներում, քարընկույզի կեղևում, գարու, ցորենի հատիկներում ևն: Մ. օքսիդանալիս առաջացնում է <math>D-</math>մաննոնաթթու և մաննոնաշաքարաթթու, վերականգնվելիս վերածվում է մաննիտի:

'''ՄԱՆՈԼՈՎ''' Էմանուիլ (1860-1902), բուլղարացի կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ: 1881-83-ին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում, 1886-ից աշխատել է Բուլղարիայում: Բուլղ. կոմպոզիտորական<noinclude></noinclude>
lbxhulhal2z7tzm72lcsy04gz54g5vv
393622
393621
2026-07-01T12:11:00Z
~2026-31364-58
14009
393622
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>պատերազմի ժամանակ թատրոնի շենքը ավերվել է: 1945-56-ին ներկայացումներ են տրվել ժամանակավոր շենքերում: Բեմադրվել են պացիֆիստական պիեսներ, ինչպես և համաշխարհային դրամատուրգիայի (այդ թվում՝ Բ. Բրեխտի) լավագույն գործերը: 1956-ին թատրոն է հրավիրվել ռեժիսոր Է. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/304 ''Պիսկատորը'']: Թատրոնի նոր շենքը բացվել է 1957-ին՝ Շիլլերի «Ավազակներ»-ի ներկայացումով (ռեժ.՝ Է. Պիսկատոր): Լավագույն դրամատիկական գործի համար սահմանվել է շիլլերյան մրցանակ (1959-ին շնորհվել է շվեյց. թատերագիր Ֆ. Դյուրենմաթին): Սակայն խաղացանկում գերակշռում են դետեկտիվ դրամաները, վոդևիլները, կատակերգությունները, հոռետեսական պիեսները:

'''ՄԱՆՁՈՆԻ''' (Manzoni) Ալեքսանդրո (1785-1873), իտալացի գրող: Վաղ շրջանի ստեղծագործություններում Մ. հավատարիմ է մնացել Լուսավորականության ավանդույթներին: 1820-ական թթ. անցել է ռոմանտիզմի դիրքերը: Նրա «1821 թվականի մարտը» և «Մայիսի 5-ը» (1821) ներբողները, հայրենասիրությամբ, ազատասիրությամբ տոգորված «Կոմս Կարմանյոլա» (1820) և «Ադելգիզ» (1822) պատմական ողբերգությունները արձագանքն են ռիսորջիմենտոյի գաղափարների: Մ–ի լավագույն գործը «Նշանվածներս» (1827, հայ. հրտ. 1927, 2 հրտ. 1965) վեպն է, որը նշանակալի տեղ է գրավում XIX-XX դդ. իտալ. ռեալիստական արձակում: 1827-ից Մ. հանդես է եկել միայն լեզվի ու գրականության մասին տեսական հոդվածներով:

''Երկ.'' Խոսեցեալք, հ. 1-2, Վետ., 1875:

'''ՄԱՆՅԱԿ''', {{լայն|վզնոց}}, կանացի պարանոցի զարդ: Առաջին Մ–ները ի հայտ են եկել դեռես քարի դարում և պատրաստված են եղել մանր սերդոլիկե ուլունքներից, փոքրիկ խխունջներից ու վայրի կենդանիների ատամներից: Նման Մ–ներ կրել են և՛ կանայք, և՛ տղամարդիկ: Մետաղի գործածության հետ Մ–ներն ստանում են բազմազան ձևեր, որոնցից ամենատարածվածը բրոնզե հաստ՝ ոլորված կամ հարթ, վզին հանգուցելու համար ծայրերը դեպի դուրս ծռած լարից Մ–ներն էին: Գործածվել են նաև թելի վրա շարված ագատե, սերդոլիկե, ոսկրե, բրոնզե, կապարե ուլունքներից Մ–ներ՝ մեկընդմեջ անցկացնելով բրոնզե փոքրիկ խողովակներ կամ կախելով բրոնզե ու կապարե կախիկներ: Ենթադրվում է, որ Մ. ունեցել է մոգական նշանակություն: Հետագայում Մ–ները պատրաստել են հիմնականում ոսկուց և արծաթից՝ ձուլման, դրվագման, փորագրման, մանրարուրք և այլ եղանակներով: Մ–ներն ունեին տերևի, տզրուկի, գարու հատիկի, գնդի և այլ ձևի կախիկների շարան, հաճախ զարդարվում էին ուլունքներով և թանկարժեք քարերով: XIX դ. Հայաստանում թանկարժեք Մ–ներ պատրաստել են Կարինում, Վանում, Արծկեում, Մուշում, Ալեքսանդրապոլում և այլուր: Այժմ Մ. գործածվում է հազվադեպ:

''Գրկ.'' {{լայն|Սամուելյան Խ}}., Հին Հայաստանի կուլտուրան, հ. 2, Ե., 1941: {{լայն|Ղաֆադարյան Կ. Գ}}., Դվին քաղաքը և նրա պեղումները, Ե., 1952: {{լայն|Мартиросян А. А}}., Армения в эпоху бронзы и раннего железа, Е., 1964.{{ՀՍՀ հեղ|Ն. Ավագյան}}
'''ՄԱՆՅԱՆԻ''' (Magnani) Աննա (1908-1973), իտալացի դերասանուհի: Կինոյում նկարահանվել է 1934-ից: Նրա առաջին հաջողությունը «Թերեզա–Ուրբաթ» (1941, ռեժ. Վ. դե Սիկա) ֆիլմի գլխավոր հերոսուհու դերն է: [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/231 ''Նեոռեալիզմի''] ամենաաչքի ընկնող դերասանուհիներից է: Խաղացել է նեոռեալիստ ռեժիսորների մի շարք ֆիլմերում (Ռոսելինիի «Հռոմը՝ բաց քաղաք», 1945, Լ. Ձամպայի «Դեպուտատ Անջելինան», 1947, Կամերինիի «Երազանքներ ճանապարհին», 1948, Լ. Վիսկոնտիի «Ամենագեղեցիկը», 1951 ևն): 1950-ական թթ. կեսին նկարահանվել է Հոլիվուդում («Դաջված վարդը», 1955 ևն): Վերադառնալով Իտալիա՝ խաղացել է «Միանձնուհի Լետիցիան» (1957), «Դժոխք քաղաքի մեջ» (1959) ֆիլմերում: Մ–ի ամենանշանավոր աշխատանքը «Մամա Ռոմա» (1961, ռեժ. Պազոլինի) կինոնկարի գլխավոր հերոսուհու դերակատարումն է: Թատրոնում խաղացել է Ջ. Վերգայի «Էգ գայլ» ներկայացման գլխավոր դերը (հյուրախաղեր ՍՍՀՄ–ում՝ 1965): 1970-ից նկարահանվել է գլխավորապես հեռուստաֆիլմերում:

'''ՄԱՆՅՈԻՇԻՍ''' Իոսիֆ Անտոնովիչ (ծն. 12(25).12.1910), սովետական պետական և կուսակցական գործիչ: Տնտեսագիտության դ-ր (1970): ՍՄԿԿ անդամ 1945-ից: 1938-1941-ին որպես ինժեներ աշխատել է Կիևում, Բերդիչեում, Լենինգրադում: 1941-1944-ին ծառայել է բանակում, մասնակցել՝ Հայրենական մեծ պատերազմին: 1944-50-ին աշխատել է Վիլնյուսի, ապա՝ Կաունասի քաղգործկոմներում: 1954-ին եղել է Լիտվական ՍՍՀ շինարարության, 1954-55-ին՝ քաղաքային և գյուղական շինարարության մինիստր, 1955-1965-ին՝ ԼԿԿ ԿԿ քարտուղար, 1967-ի ապրիլից՝ ԼՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահ: ՍՄԿԿ XXIV-XXV համագումարներում ընտրվել է ՍՄԿԿ ԿԿ անդամության թեկնածու: ՍՍՀՄ VI-X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է: Պարգևատրվել է Լենինի և չորս այլ շքանշաններով:

'''ՄԱՆՆԵՍՄԱՆ''' (Mannesmann), {{լայն|Մաքս}} (1857-1915) և {{լայն|Ռեյնհարդ}} (1856-1922) եղբայրներ, գերմանացի ինժեներներ և ձեռնարկատերեր, անկար խողովակների արտադրության եղանակի գյուտարարներ: 1855-ին հայտնագործել են կարիչ գրտնակով, իսկ 1891-ին՝ նախագծել անկար խողովակների պատրաստման սղոցավոր հաստոնը: 1890-ին, օգտագործելով իրենց արտոնագրերը, կազմակերպել են խողովակագլոցման արտադրության մեջ խոշորագույն «Մաննեսմանռյորեն վերկե» մետալուրգիական կոնցեռնը: Գյուտեր են արել նան տեխնիկայի այլ բնագավառներում (օրինակ, պողպատի ցեմենտում, խարտոցների արտադրություն):

'''ՄԱՆՆԻԽԻ ՌԵԱԿՑԻԱ''', {{լայն|ամինամեթիլացում}}, ջրածնի շարժուն ատոմ պարունակող օրգանական միացություններում այդ ջրածինը ամինամեթիլ խմբով՝<math>-CH_2N=</math> տեղակալելու ռեակցիա: Իրականացվում է օրգանական միացության, մրջնալդեհիդի և ամոնիակի կամ ամինների փոխազդեցությամբ՝
<math>CH_2COCH_3+CH_2O+(CH_3)_2NH \cdot NCl \to CH_2CO \cdot CH_2 \cdot CH_2N(CH_3)_2 \cdot HCl+H_2O</math>
Մ. ռ. կիրառվում է օրգանական սինթեզում և օգտագործվում դեղանյութերի արդյունաբերության մեջ: Ռեակցիան հայտնաբերել է գերմ. քիմիկոս Ք. Մաննիխը (С. Mannich, 1917):

'''ՄԱՆՆՈԶ''', <math>C_6H_{12}O_6</math> միաշաքար, [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/101 ''գլյուկոզի''] իզոմեր: Մոլ. զանգվածը՝ 180,16: Լավ լուծվում է ջրում, հալ. ջերմաստիճանը՝ 132°C: Չի լուծվում եթերում և օրգանական այլ լուծիչներում: Մտնում է բուսական, կենդանական և բակտերային բազմաթիվ բազմաշաքարների բաղադրության մեջ: Հայտնի է <math>\alpha -</math> և <math>D-</math>ձևով: Բնության մեջ հանդիպում է <math>D-</math>ձևը: Ազատ վիճակում պարունակվում է ցիտրուսային բույսերի պտուղներում, քարընկույզի կեղևում, գարու, ցորենի հատիկներում ևն: Մ. օքսիդանալիս առաջացնում է <math>D-</math>մաննոնաթթու և մաննոնաշաքարաթթու, վերականգնվելիս վերածվում է մաննիտի:

'''ՄԱՆՈԼՈՎ''' Էմանուիլ (1860-1902), բուլղարացի կոմպոզիտոր, դիրիժոր, մանկավարժ: 1881-83-ին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում, 1886-ից աշխատել է Բուլղարիայում: Բուլղ. կոմպոզիտորական<noinclude></noinclude>
bocgkago2ov5nmk9rpvceuqkz4dm3th
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/239
104
24961
393623
255715
2026-07-01T12:28:12Z
~2026-31364-58
14009
393623
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>դպրոցի հիմնադիրներից է, բուլղարացի առաջին խմբավարն ու զինվորական կապելմայստերը: Ստեղծագործությունը՝ ժող. երգերի մշակումներ, երգեր ու խմբերգեր և «Մուրացիկը» բուլղ. առաջին օպերան (անավարտ), մեծ դեր է կատարել Բուլղարիայի ազգային պրոֆեսոնալ երաժշտության ձևավորման մեջ: Մ–ի որդին՝ Խրիստո Մ. (1900-1953), բուլղ. առաջին բալետի («Օձը և Յանան», 1937) հեղինակ է: Մ–ի թոռը՝ Զդրավկո Մ. (ծնվել է 1925), կոմպոզիտոր է, Բուլղ. պետ. կոնսերվատորիայի պրոֆեսոր:

'''ՄԱՆՈՂ ՄԵՔԵՆԱ''', նախաթելից կամ ժապավենից մշակում է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/240 ''մանվածք''], ավարտում մանրաթելային նյութի մշակումը մանման արտադրության մեջ: Ըստ կիրառվող մանրաթելի տեսակի տարբերում են բամբակի, կեղևային [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/245 ''մանրաթելերի''], բրդի, մետաքսի մնացորդների Մ. մ–ներ: Քիմիական մանրաթելից մանվածք ստանում են բնական մանրաթելերի մանման մեքենայով: Բոլոր տեսակի մանրաթելերը մտնելու համար հիմնականում կիրառվում է անընդհատ գործողության {{լայն|օղավոր}} Մ. մ., որը բարակեցնում է կիսաֆաբրիկատը, գոյացնում ժապավեն, ոլորում և փաթաթում մանվածքը: Բամբակի մանման երկկողմանի օղավոր Մ. մ–ում (նկ. ) նախաթելը, կոճից արձակվելով, մտնում է ձգիչ սարքի սնող զույգի մեջ: Դուրս եկող ժապավենը ոլորվում է, ստացված մանվածքը մանում է թելուղղիչ, անցնում օղակի վրա հագցվող աղեղիկով, ապա փաթաթվում իլիկի վրա հագցված թելակոճի կամ կապիչի վրա: Ստեղծվել են {{լայն|անիլիկ}} Մ. մ–ներ, որոնք իրականացնում են սնող արտադրանքի դիսկրետացումը (առանձին մանրաթելերի անջատումը), մանրաթելերի դիսկրետ հոսքի փոխազդումը, անընդհատ արտադրանքի ձևավորման համար դրանց միացումը կամ խտացումը, մանվածքի ոլորումը և փաթաթումը: Այդ մեքենաներից արդյունաբերության մեջ տարածում է ստացել {{լայն|պնևմոմեխանիկական}} Մ. մ.:

'''ՄԱՆՈՄԵՏՐ''' (< հուն. μανός — նոսր և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/487 ''… մետր'']), հեղուկների և գազերի ճնշումը չափելու սարք: Լինում են զրոյից (լրիվ վակուումից) հաշվարկվող {{լայն|բացարձակ ճնշման, ավելցուկային ճնշման}} (բացարձակ և մթնոլորտային ճնշումների տարբերությունը, երբ բացարձակ ճնշումը մեծ է մթնոլորտայինից) չափումների համար նախատեսված Մ–եր և {{լայն|դիֆմանոմետրեր}}, որոնցով չափում են մթնոլորտայինից տարբեր երկու ճնշումների տարբերությունը: Մթնոլորտայինին հավասար ճնշումների չափման համար կիրառվում է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/333 ''բարոմետրը''], իսկ զրոյին մոտ ճնշումների համար՝ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/241 ''վակուումաչափը'']: Մ–երի սանդղակներն աստիճանավորված են լինում տարբեր միավորներով՝ կԳ/մ² կամ կԳ/սմ², բար, մմ սնդ. ս., մմ ջր. ս., պա ևն: Մ–ի հիմնական կառուցվածքային տարրը զգայուն տարրն է՝ ճնշման սկզբնական փոխակերպիչը: Ըստ աշխատանքի սկզբունքի և զգայուն տարրի կառուցվածքի, Մ–երը լինում են զսպանակավոր (խողովակային, մեմբրանային, սիլֆոնային, նկ. 1), հեղուկային (նկ. 2, 3), մխոցավոր, դեֆորմացիոն: Կիրառվում են նաև այն սարքերը, որոնց աշխատանքը հիմնված է ճնշման ազդեցությամբ տարբեր նյութերի ֆիզիկական հատկությունների փոփոխությունների չափման վրա: Ժամանակակից Մ–երի մեծ մասը մի քանի ֆունկցիոնալ բլոկներից բաղկացած չափիչ բարդ սարքեր են: Ցուցմունքներն անմիջականորեն գրանցող կամ հաշվարկող Մ–երից բացի լայնորեն կիրառվում են նաև, այսպես կոչված, անսանդղակ Մ-երը (պնևմատիկ կամ էլեկտրական միասնականացված ելքային ազդանշաններով), որոնք օգտագործվում են վերահսկման, ավտոմատ կարգավորման և տեխնոլոգիական տարբեր պրոցեսների կառավարման համակարգերում:

'''ՄԱՆՉԵՍՏՐ''' (Manchester), քաղաք–կոմսություն Մեծ Բրիտանիայում, Լանկաշիրի տերիտորիայում: Գտնվում է Պենինյան լեռների արմ. լանջին, Էրուել գետի ափին: 616 հզ. բն. (1978), կոնուրբացիայով՝ 2,6 մլն: Մ. Հարավ–Արևելյան Լանկաշիրի «տեքստիլ» քաղաքների (ընդգրկում է 52 քաղաք) կոնուրբացիայի ինդուստրիալ, առևտրա–ֆինանսական և տրանսպորտային խոշոր կենտրոնն է, ծովային նավահանգիստ: Ունի օդանավակայան: Տնտեսապես ակտիվ բնակչության 2/5-ը զբաղված է արդյունաբերության, ավելի քան 2/5-ը՝ առևտրի և սպասարկման ոլորտում: Մ–ում զարգացած է բազմաճյուղ մեքենաշինությունը, քիմ., կարի արդյունաբերությունը: Մ. երկրի գիտական և մշակութային կենտրոն է (համալսարան ևն): Առաջին անգամ հիշատակվել է X դ.: Պահպանվել են XV-XVI և XIX դդ. ճարտ. հուշարձաններ, Մ–ում ապրել և գործել է (1842-1844 և 1850-70) Ֆ. Էնգելսը և այն կոչել աշխարհի առաջին ֆաբրիկային քաղաքը:

'''Հայերը Մանչեստրում''': Մ–ի հայ համայնքը հիմնվել է 1863-ին, թեև հայերը (պոլսեցի վաճառականներ) Մ–ում երևացել են 1830-ական թթ.: 1863-ի մարտին ընտրվել է գաղութային վարչություն: Գաղութի ներքին գործերը տնօրինելու համար 1866-ին մշակվել է կանոնագիր, որը վերջնականապես հաստատվել է 1901-ին: Գաղութը ղեկավարող գործադիր մարմինը ընտրվում էր ընդհանուր ժողովում, 2 տարին մեկ անգամ: 1870-ին հայերը կառուցել են եկեղեցի (Ս. Երրորդություն, գործում է ցայսօր): 1911-ին Մ–ում բնակվող հայերի՝ թիվը հասել է 550-ի, որը զգալիորեն մեծացել է առաջին համաշխարհային պատերազմի և ետպատերազմյան տարիներին, սակայն աստիճանաբար նվազել է հայերի՝ այլ վայրեր տեղափոխվելու հետևանքով: 1965-ին Մ–ում հաշվվում էր 400 հայ, 1981-ին՝ 100: Մշտաբնակ հայերից բացի Մ–ում զգալի թիվ են կազմում Իրանից, Իրաքից, Լիբանանից սովորելու եկած հայ ուսանողները (1980-ին շուրջ 150 մարդ), որոնք ստեղծել են «Էրեբունի»<noinclude></noinclude>
m9ss9bkuqbzkqmb7gx7t20tm73qxbjw
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/240
104
24962
393625
255719
2026-07-02T06:28:31Z
~2026-31364-58
14009
393625
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>միությունը: 1907-ից գործում է ՀԲԸՄ Մ–ի մասնաճյուղը:

Մ–ի հայ համայնքը գործուն մասնակցություն է ունեցել հայ ազգային կյանքին: 1875-ին մանչեստրահայերը հիմնել են ընկերություն, որի նպատակն էր օգնել Հայաստանի դպրոցներին, պաշտպանել հայերի իրավունքները և բարոյապես ու նյութապես աջակցել նրանց: Մ–ի հայ գաղութը աշխուժություն է ապրել Բեռլինի կոնգրեսի (1878) նախօրյակին, երբ Լոնդոն ն. Մ. է այցելել Մկրտիչ Խրիմյանը (Հայրիկը), կազմակերպվել են հրապարակային ելույթներ, զեկուցումներ ևն:

Անգլիայում առաջին հայ պարբերականը՝ «Երկրագունդ»–ը, հրատարակվել է Մ–ում, 1863-64-ին (խմբագիր՝ Կ. Շահնազարյանց): 1898-ին լույս է տեսել «Վաղվան ձայնը» (խմբագիր՝ Ս. Պարթևյան) ազգային, գրական ամսաթերթը, 1900-1901-ին՝ «Եկեղեցի Հայաստանյայց» (11 համարից հետո՝ «Հայ եկեղեցի») կրոնական–աստվածաբանական հանդեսը (խմբագիր՝ Թորոս Ջուղայեցի):

Գրկ. {{լայն|Մուշեղ եպիսկոպոս}} ({{լայն|Սերովբյան}}), Մանչեստրի հայ գաղութը, Բոստոն, 1911:{{ՀՍՀ հեղ|Պ. Մարտիրոսյան}}
'''ՄԱՆՋԱԼԸԽ''', {{լայն|Մանճըլըք}}, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի համանուն գավառում: 1914-ին ուներ մոա 300 տուն (2400 անձ) հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ, արհեստներով և առևտրով, մասամբ՝ անասնապահությամբ: Կար եկեղեցի և դպրոց: Բնակիչները զոհվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ:

'''ՄԱՆՋՈՒՍՈՒՆ''', գյուղ Թուրքիայում, Կեսարիայի գավառում: 1915-ին ուներ մոտ 100 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղում կար եկեղեցի և դպրոց: Բնակիչները տեղահանվել և զոհվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ:

'''ՄԱՆՋՈՒՐԵՐԵՆ''', տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/120 ''Տունգուս–մանջուրական լեզուներ'']:

'''ՄԱՆՋՈՒՐՆԵՐ''' (ինքնանվանումը՝ {{լայն|մանչժունյալմա}}), Հյուսիս–Արևելյան Չինաստանի բնակչությունը: Բնակվում են հիմնականում Հարավային Մանջուրիայում: Թիվը՝ մոտ 3 մլն (1981): Մանջուրերենը պահպանված է գլխավորապես Հեյլունցզյան գավառի գյուղական բնակչության մեջ: ՉԺՀ–ի այլ շրջաններում Մ. խոսում են չինարեն: Հավատացյալ Մ. բուդդայականներ և դաոսականներ են, որոշ մասի մեջ պահպանվում է շամանականությունն ու նախնիների պաշտամունքը: Մ. հիմնականում զբաղվում են հողագործությամբ (հացահատիկ, քնջութ, բանջարեղեն ևն), որոշ մասն աշխատում է արդյունաբերության մեջ:

'''ՄԱՆՍԱՐ''' (Mansart) Ֆրանսուա (1598-1666), ֆրանսիացի ճարտարապետ: XVII դ. ֆրանս. կլասիցիզմի հիմնադիրներից: Աշակերտել է Ս. դը Բրոսսին: Մ–ի կառույցներում (Բլուայի դղյակը, վերակառուցվել է 1635-38-ին, Մեզոն–Լաֆֆիտ պալատը, 1642-50, Փարիզում՝ Վալ դե Գրաս եկեղեցին, 1645-46, շինարարությունը շարունակել է Ժ. Լեմերսիեն, Կառնավալե հյուրանոցը, վերակառուցվել է 1660-1661-ին ևն) ճակատների պլաստիկ, ճոխ հարդարանքը (բարոկկոյի տարրերով) համադրված է ընդհանուր ծավալա-տարածական հորինվածքի պարզությանն ու հստակությանը, կանոնավոր հատակագծին:

'''ՄԱՆՍԱՐԴ''', սենյակ (հիմնականում՝ բնակելի) շենքի ձեղնահարկում, որի տանիքի լանջերը երկթեք են: Մ–ները տալիս են լրացուցիչ օգտակար մակերես, արտաքուստ հարստացնում են շենքի ծավալը, ճարտարապետական-գեղարվեստական կերպարը: Տանիքի այս կառուցվածքը լայնորեն կիրառել է ֆրանսիացի ճարտ. Ֆ.Մանսարը (այստեղից էլ՝ անվանումը):

'''ՄԱՆՍԻՆԵՐ''', ժողովուրդ, ՌՍՖՍՀ Տյումենի մարզի Խանտի–Մանսիական Ինքնավար Օկրուգի արմատական բնակչությունը: Ապրում են Օբ գետի ավազանում (գլխավորապես Կոնդա, Հյուսիսային Սոսվա ևն ձախակողմյան վտակների, ինչպես և Բերյոզովա քաղաքի շրջանում), մի մասը՝ ՌՍՖՍՀ Սվերդլովսկի մարզում: Թիվը՝ 7,6 հզ. (1979): Խոսում են մանսիերեն, շատերը՝ նաև ռուս.: XVII դ. սկզբից կրոնով համարվել են ուղղափառներ, սակայն պահպանել են մինչքրիստոնեական շրջանի զանազան հավատալիքներ (տոհմական պաշտամունք, շամանիզմ ևն): Ազգակից են [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/15 ''խանտերին'']: XI դարից հիշատակվում են «յուգրեր» (խանտերի հետ միասին), իսկ XIV դարից՝ «վոգուլիչներ», «վոգուլներ» անվանումներով:

Մ. զբաղվում են հիմնականում ձկնորսությամբ, որսորդությամբ, մասամբ՝ եղջերվաբուծությամբ, ինչպես և հողագործությամբ, անասնապահությամբ ու մորթատու գազանների բուծմամբ: Մի մասն աշխատում է արդյունաբերության մեջ:

''Գրկ.'' Народы Сибири, Μ.-Л., 1956.

'''ՄԱՆՍԻՍԻԴՈՐ''' (Mancisidor) Խոսե (1895-1956), մեքսիկացի գրող, հասարակական գործիչ: Մասնակցել է Մեքսիկայի հեղափոխությանը (1910-17): 1930-ական թթ, գլխավորել է առաջադեմ գրողների «Նովիեմբրե» («Noviembre») խմբակը և խմբագրել նրա «Ռուտա» («Ruta», 1933-39) հանդեսը: Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-45) տարիներին եղել է Սովետական Միության բարեկամների ընկերության, 1950-ական թթ.՝ Մեքսիկա-ռուսական մշակույթի ինստ–ի նախագահը: 1935-ին գլխավորել է Մեքսիկայի հեղափոխական գրողների և նկարիչների լիգան: Հրատարակել է «Խռովություն» (1931), «Իսպանացի մոր մասին» (1938) պատմվածքները, «Կարմիր քաղաք» (1932), «Քամիների վարդը» (1941), «Սահման՝ ծովի մոտ» (1953), «Արշալույսը անդունդի վրա» (1955) վեպերը: Լույս է ընծայել հրապարակախոսական աշխատություններ Կ. Մարքսի, Վ. Ի. Լենինի, Մ. Գորկու, Ա. Բարբյուսի, Է. Զոլայի մասին և ճանապարհորդական ակնարկներ («120 օր», 1937) ՍՍՀՄ–ի մասին:

'''ՄԱՆՍՈՒՐ''' {{լայն|Աբու Ջաֆար}} (707-775), խալիֆա 754-ից: [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/16 ''Աբբասյանների''] դինաստիայից: Մ. (նշանակում է «Հաղթական») ամբապնդել է Աբբասյանների նորաստեղծ պետությունը: Անց է կացրել վարչական-ֆինանսական ռեֆորմներ, ծանրացրել է հարկերը (''Արմինիա'' նահանգը տարեկան վճարել է 13 մլն արծաթ դիրհեմ), 762-ին հիմնել է Բաղդադը, որը դարձել է խալիֆայության մայրաքաղաքը: Մ–ի օրոք Հայաստանում բռնկվել է (774-775) ապստամբություն Մուշեղ Մամիկոնյանի գլխավորությամբ, և մոտ մեկ տարի երկիրը գտնվել է ապստամբների ձեռքին:

''Գրկ.'' {{լայն|Тер-Гевондян А. И}}., Армения и арабский халифат, Е., 1977, с. 105-110.

'''ՄԱՆՍՈՒՐՅԱՆ''' Տիգրան Եղիայի (ծն. 27.1.1939, Բեյրութ), հայ սովետական կոմպոզիտոր: 1947-ին ներգաղթել է Հայաստան: Երաժշտական սիստեմատիկ կրթություն ստացել է 1956-ից՝ Ռ. Մելիքյանի անվ. երաժշտ. ուսումնարանում (Է. Բաղդասարյանի կոմպոզիցիայի դասարան): 1965-ին ավարտել է Երևանի կոնսերվատորիայի ստեղծագործական բաժինը (Ղ. Սարյանի դասարան): 1967-ից դասավանդում է նույն կոնսերվատորիայում (ժամանակակից երաժշտության տեսություն): Մ–ի ստեղծագործությունը, որ 1960-70-ական թթ. սովետահայ երաժշտությանը բնորոշ միտումների ստեղծագործական իրականացման ցայտուն դրսևորումներից է, XX դ. համաեվրոպական երաժշտության նվաճումների և ազգային երաժշտ. մշակույթի լավագույն ավանդույթների միաձուլման համոզիչ օրինակ է: Կոմպոզիտորի երաժշտ. լեզվում առանձնակի նշանակություն է ձեռք բերում գեղագիտական նոր հիմքի վրա կոմիտասյան սկզբունքների վերածնունդը (երաժշտ. բանվածքի տարածական կազմակերպում, առանձին հնչյունների իմաստային ընդգծում): Գրել է սիմֆոնիկ նվագախմբի համար՝ «Պարտիտա» (1965), «Պրելյուդներ» (1975), «Գիշերային երաժշտություն» (1980), լարային կվարտետ «Ինտերիեր» (1972), կոնցերտ երգեհոնի և կամերային անսամբլի համար (1964), թավջութակի 2 կոնցերտ (1976, 1978), Կրկնակի կոնցերտ (1978), վոկալ շարքեր՝ «Ռոմանսներ Գարսիա Լորկայի խոսքերով» (1966), «Տետր ողբագին տաղերգության» (1966), «Նահապետ Քուչակի չորս հայրենները» (1967), «Վարդի նվեր» (1974), «Սրնգահար լուսին», «Նաիրյան երեք երգ» (երկուսն էլ՝ 1976), խմբերգեր՝ «Երեք ասացված Կոմիտասի հիշատակին» (1969), կամերային-գործիքային երկեր, սոնատներ, երաժշտություն կինոնկարների («Նռան գույնը», «Մենք ենք, մեր սարերը», «Վերադարձ», «Սգավոր ձյունը», «Կտոր մը երկինք»), դրամատիկական ներկայացումների («Մհերի դուռ», «Ծիրանի ծառ») համար:

'''ՄԱՆՎԱԾՔ''', թել, որը կազմված է ոլորմամբ (երբեմն՝ սոսնձմամբ) միացված մանրաթելերից: Օգտագործվում է գործվածքներ, տրիկոտաժ, թելեր, ճոպաններ ևն պատրաստելու համար: Ստանում են բամբակից,<noinclude></noinclude>
8f1jnxe44wp29geot28upf4aamevth4
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/241
104
24963
393626
255723
2026-07-02T07:06:47Z
~2026-31364-58
14009
393626
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Վերկա Ավետիսյան" /></noinclude>բրդից, մետաքսի, քիմ. մանրաթելերի մնացուկներից ևն: Տարբերում են համասեռ (միատեսակ մանրաթելերից կազմված) և խառը (մանրաթելերի խառնուրդից կազմված) Մ.: Մ–ի հիմնական բնութագրերն են՝ հաստությունը (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/689 ''Տեքս'']), ոլորման աստիճանը, հավասարաչափությունն ըստ հաստության, ամրությունը, ինչպես նաև մաքրությունը (արատների բացակայությունը):

'''ՄԱՆՎԵԼ (ՍՏԵՓԱՆՈՍ) ԿՅՈՒՄՈՒՇԽԱՆԵՑԻ''', {{լայն|Գյումուշխանեցի}} (1.1. 1768, Գյումուշխանե — 4.12.1843, Հին Ղրիմ (թաղվել է հայոց Ս. Խաչ վանքում), հայ մատենագիր, եկեղեցական գործիչ: Կրթությունն ստացել է ծննդավայրում, ապա՝ Կարինում: 1796-ին ձեռնադրվել է վարդապետ: 1802-ին անցել է Ռուսաստան, աշխատել Պետերբուրգում (այժմ՝ Լենինգրադ), Գրիգորիուպոլսի (1804-12), Ղրիմի (1813-27) հայկ. գաղութներում, հիմնել դպրոցներ, կրթել հայ մանուկներին: Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միավորումից հետո (1828) եկել է Էջմիածին, կարգավորել վանքի մատենադարանը, կորստից փրկել մշակութային արժեքներ: Գործել է Խոր Վիրապ և Սևանա վանքերում (1828-30), Տփղիսում (այժմ՝ Թբիլիսի, 1830-36), ապա վերա դարձել Ղրիմ: Գրել է պատմական («Կշիռ որպիսածանոյց», 1803, «Պատմութիւն եղելութեանց ընդ մէջ կաթողիկոսացն Դանիէլի և Դաւթի», 1803, «Պատմութիւն անցից անցելոց Սեւանայ վանուց», 1830, հրտ. 1871), հուշագրական («Համառօտութիւն ծննդեան և դիպուածոց…», 1830-39, «Աղէտ գիտելեաց մերոց», 1831), կրոնա-բարոյախոսական («Դպրություն մանկանց», աշխարհաբար դասագիրք, 1821, «Լուծ արմատոյն մերոյ», 1832, հրտ. 1841), դավանաբանական («Դեղաթափ ընդդեմ լիւթերականաց աղանդին», 1836, Նամակ Մխիթարյաններին, 1814) և այլ երկեր, թղթեր, որոնք կարևոր սկզբնաղբյուրներ են և հարուստ նյութ են պարունակում XVIII-XIX դդ. հայ մշակութային, եկեղեցական ու քաղ. կյանքի, հայ–ռուսական հարաբերությունների մասին: Դրանց ինքնագրերը պահվում են Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարանում և այլուր: Մ. Կ. հաճախ հանդես է եկել նաև Շահինյան, Ալթունյան ազգանուններով:

''Երկ.'' Անձնական պատմութիւն Մանուէլ Կիւմիւշխանացի վարդապետի, Ալթունեանի կամ Շահինովի, «Դիվան հայոց պատմության», գիրք 12, Թ., 1917:

''Գրկ.'' {{լայն|Շահազիզ Ե}}., Շահինյան Մանվել ծայրագույն վարդապետ Գյումուշխանեցի, «Էջմիածին», 1946, № 6-7: {{լայն|Հակոբյան Պ}}., Խաչատուր Աբովյան, կյանքը, գործը, ժամանակը (1809-1836), Ե., 1967:{{ՀՍՀ հեղ|Պ. Հակոբյան}}
'''ՄԱՆՎԵԼ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ''' (ծն. թ. անհտ. — 838 կամ 842-ից հետո), հայազգի բյուզանդական զորավար: [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/171 ''Թեոդորա''] կայսրուհու (IX դ.) հորեղբայրը: Զբաղեցրել է բարձր պաշտոններ՝ պրոտոստրատոր, ստրատելատ (զորավար) ևն: Միքայել II-ի օրոք (820-829) անհայտ պատճառներով փախել է Արաբ. խալիֆայություն, ծառայել արաբ. բանակում, խալիֆայությանը ենթարկել Խորասանը: 831-ին, կայսր Թեոփիլոսից ներում ստանալով, վերադարձել է Բյուզանդիա, նշանակվել սխոլերի դոմեստիկոս (սպարապետ): Գործուն մասնակցություն է ունեցել արաբների դեմ մղված պատերազմներին, մարտերից մեկում Թեոփիլոսին փրկել է գերվելուց: 836-ին արաբներից գրավել է Զապետրա (Սոզոպետրա), Սամոսատ քաղաքները, 838-ին մասնակցել է Ամորիոնի կռիվներին (արաբների կողմում մարտնչում էր հայկ. զորքը), որտեղ, ըստ որոշ սկզբնաղբյուրների, սպանվել է: Ըստ Թեոփանեսի Շարունակող պատմիչի, Թեոփիլոսը մահից (842) առաջ Մ. Մ–ին նշանակել է իր մանկահասակ ժառանգի՝ ապագա Միքայել III-ի խնամակալներից մեկը:{{ՀՍՀ հեղ|Հ. Բարթիկյան}}
'''ՄԱՆՎԵԼ ՄԱՄԻԿՈՆՅԱՆ''' (ծն. թ. անհտ. — մոտ 385), Հայոց սպարապետ 377-ից: Արտաշես Մամիկոնյանի որդին: Սասանյան արքա Շապուհ II-ի համաձայնությամբ Մ. Մ. ազատվել է պարսից գերությունից, վերադարձել հայրենիք, ստանձնել իր տոհմի նահապետությունը և Հայոց սպարապետի պաշտոնը: Պարսկ. 10 հզ–անոց հեծելազորի օգնությամբ Կարինի դաշտում հաղթել և տապալել է Հայոց թագավոր [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/305 ''Վարազդատ''] Արշակունուն, ձերբակալել և սպանել նրա սպարապետ Բատ Սահառունուն: Այնուհետև, հայ նախարարների համաձայնությամբ թագավոր է հռչակել Պապ թագավորի անչափահաս որդի Արշակ Գ–ին (378-389)՝ արքայամայր Զարմանդուխտի հետ ստանձնելով նրա խնամակալությունը: Հ. Մանանդյանի և ուրիշների կարծիքով, Մ. Մ. ընդունել էր Սասանյանների գերիշխանությունը: Որոշ ուսումնասիրողներ հավաստի են համարում Փավստոս Բուզանդի այն վկայությունը, ըստ որի Մ. Մ., օգտվելով Պարսկաստանում տիրող անկայուն ներքին իրադրությունից, կոտորել է պարսկ. զորքերին, 7 տարի ձեռք բերել լիակատար անկախություն և զբաղվել խաղաղ շինարարական գործերով:

Գրկ. {{լայն|Փավստոս Բուզանդ}}, Պատմություն Հայոց, Ե., 1968: {{լայն|Մանանդյան Հ}}., Երկ., հ. 2, Ե., 1978:{{ՀՍՀ հեղ|Ստ. Մելիք–Բախշյան}}
'''ՄԱՆՎԵԼՅԱՆ''' Երվանդ (1872, Կոստանդնուպոլիս – 1949, Փարիզ), հայ մանրէաբան, հասարակական գործիչ: ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ (1945): 1891-ին ավարտել է Փարիզի համալսարանի բժշկ. ֆակուլտետը և աշխատել հյուսվածաբանության լաբորատորիայում, 1902-ից՝ Պաստյորի անվ. ինստ-ում՝ որպես հյուսվածաբանության և մանրէաբանության լաբորատորիայի վարիչ: Գիտական աշխատանքները վերաբերում են նյարդային համակարգի հյուսվածաբանության, ծերացման, կատաղության և հատկապես բնածին սիֆիլիսի ուսումնասիրության հարցերին: Մ. եղել է Փարիզի հայ բժիշկների ընկերության անդամ:

'''ՄԱՆՎԵԼՅԱՆ''' Լևոն Գևորգի (3.12.1864, Ներքին Ագուլիս – 21.2.1919, Թիֆլիս), հայ գրող: Նախնական կրթությունն ստացել է Վերին Ագուլիսի ուսումնարանում, որտեղ աշակերտել է Րաֆֆուն: Այնուհետև սովորել է Թիֆլիսի գիմնազիայում: 1890-ին ավարտել է Մոսկվայի համալսարանի պատմալեզվագրական ֆակուլտետը: Դասավանդել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, պաշտոնվարել Բաքվի Հայոց մարդասիրական ընկերությունում: Մ–ի ստեղծագործությունը, որ ամփոփված է «Բանաստեղծություններ և պոեմներ» խորագրով ժողովածուներում (գիրք 1-2, 1899-1907), կապված է անցյալի առաջավոր-դեմոկրատական գրականության ավանդույթների հետ: Մ. հայ գրականության մեջ դրամատիկական պոեմի սկզբնավորողն է («Գալիլե և Միլտոն», «Փոթորիկ», «Դեպի վեր», 1902, «Սասունցի Դավիթ և Մսրա Մելիք», հրտ. 1940): Նրա պիեսները նկատելի դեր են կատարել հայ ռեալիստական–հոգեբանական դրամայի զարգացման գործում («Նկարիչ Թաշճյան», 1903, «Դոկտոր Երվանդ Բոշայան», 1900, «Վերածնվածը», 1906, «Մագդա», 1913): 1892-ին լույս է տեսել «Տիգրանուհի» պատմա–դիցաբանական ողբերգությունը: «Խորտակված կյանք» (1897) վեպում ներկայացված է կապիտալիստական իրականության հետ անհատի բախումն ու կործանումը: Մ. զբաղվել է թատերական և գրականագիտական հարցերով, գրել է «Ռուսահայ գրականության պատմություն» (1909-12) աշխատությունը:

''Երկ.'' Ընտ. երկ., Ե., 1955:

''Գրկ.'' Հայ նոր գրականության պատմություն, հ. 4, Ե., 1972:{{ՀՍՀ հեղ|Լ. Ասմարյան}}
'''ՄԱՆՎԵԼՅԱՆ''' Հրանտ Լևոնի (ծն. 3(16).2. 1907, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական)), հայ սովետական ռեժիսոր և դերասան: ՀՍՍՀ արվեստի վաստակավոր գործիչ (I960): 1953-ին ավարտել է Մոսկվայի Լունաչարսկու անվ. թատերական ինստ–ի ռեժիսորական ֆակուլտետը: 1931-63-ին աշխատել է Լենինականի, Կիրովականի, Սուխումի քաղաքային, Հոկտեմբերյանի, Դիլիջանի, Նոյեմբերյանի, Էջմիածնի, Արթիկի, Արտաշատի, Կամոյի և այլ շրջանային թատրոններում: 1963-ից աշխատում է Արտաշատի շրջանային թատրոնում: Լավագույն դերերից են՝ Սուրեն (Շիրվանզադեի «Պատվի համար»), Շմագա (Ա. Օստրովսկու «Անմեղ մեղավորներ»), Արթուր («Բոռը», ըստ Վոյնիչի), բեմադրություններից (շուրջ 250)՝ Մ. Գորկու «Վերջինները», Գոգոլի «Ռևիզորը», Վոյնիչի «Բոռը»:{{ՀՍՀ հեղ|Վ. Խաչիկյան}}
'''ՄԱՆՎԵԼՅԱՆ''' Մանվել Գարեգինի (ծն. 13(26).9,1913, Վան), հայ սովետական քիմիկոս: ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1963): 1933-40-ին աշխատել է Երևանի պոլիտեխնիկական ինստ-ում, որն ավարտել է 1935-ին, ապա, մինչև 1957-ը՝ ՀՍՍՀ ԳԱ քիմիայի ինստ–ում: Մ. ՀՍՍՀ ԳԱ ընդհանուր և անօրգանական քիմիայի ինստ-ի (1957-70-ին՝ ՀՍՍՀ ժողտնտխորհի քիմիայի ԳՀԻ) կազմակերպիչն ու առաջին<noinclude></noinclude>
iyvg6ekixqi92zp31nou7b0df6z1ecy
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/242
104
24964
393627
255774
2026-07-02T07:16:46Z
~2026-31364-58
14009
393627
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Վերկա Ավետիսյան" /></noinclude>դիրեկտորն էր (1957-68-ին և 1970-1975-ին): Մ–ի գիտական աշխատանքները վերաբերում են ոչ հանքային հանածոների կոմպլեքսային օգտագործման եղանակների մշակմանը, բարձրորակ ապակիների ստացմանը և ալյումինատային լուծույթների մաքրմանը: Նեֆելինային սիենիտների քիմ. մշակման նրա (աշխատակիցների հետ) աոաջարկած եղանակը նախատեսում է կավահողի, ցեմենտի, մետասիլիկատների, մաքուր սիլիկահողի և այլ նյութերի միաժամանակյա ստացումը: Բացահայտել է մետասիլիկատների (որպես լվացող միջոցների) և սիլիկահողի (օպտիկական ապակի և բյուրեղապակի) տեխնիկական կիրառման ոլորտները: Ընտրվել է ՀՍՍՀ V, VI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով:

''Երկ.'' Обескремнивание щелочных алюминатных растворов, Е., 1973 (соавтор Ханамирова А.); Спектроскопия активированных фторобериллантных стекол, Е., 1974 (соавтор Маргарян А.Ш.).

'''ՄԱՆՎԵԼՅԱՆ''' Միքայել Գևորգի (14(26).2. 1877, Ագուլիս – 7.10.1944, Երևան), հայ դերասան, թատերագիր, արձակագիր: ՀՍՍՀ ժող. արտիստ (1935): Բեմական գործունեությունն սկսել է 1895-ից, Թիֆլիսի հայկ. թատերախմբերում: 1903-1905-ին ուսանել է Մոսկվայում՝ Ի. Ումանեց–Ռայսկայայի դրամատիկական դասընթացներում: 1905-ից հանդես է եկել գլխավորապես Հայոց դրամատիկական ընկերության խմբում՝ Թիֆլիսի Արտիստական թատրոնի բեմում: Անձնավորել է ավելի քան 100 դեր: Դրանցից մի քանիսը խաղացել է տարիներ շարունակ՝ խորացնելով իր մեկնաբանությունը, դարձել դրանց լավագույն կատարողը հայ բեմում: Մ–ի դերասանական խառնվածքին բնորոշ դերերից են՝ Ֆրանց Մոորը (Շիլլերի «Ավազակներ», 1905), Շայլոկը (Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը», 1908), Կույր վանականը (Շանթի «Հին աստվածներ», 1913), Սուլեյմանը (Ա. Յուժին–Սումբատովի «Դավաճանություն», 1915) ևն: Խարակտերային դերասանի ցայտուն տվյալներով (շեշտված դիմագծեր, փոքր–ինչ խանձված ձայն, կտրուկ շարժուձև) Մ. այդ դերերին տվել է հոգեբանական հարազատ, սուր և տպավորիչ մեկնաբանություն: «Աբելյան–Արմենյան» թատերախմբի կազմում հյուրախաղերով հանդես է եկել Կ. Պոլսում (1909), ուր և արժանացել է բարձր գնահատության:

Դժգոհություն, բողոք, մորմոք, հոգու ցավ, իդեալի և իրականության ցավագին բախումներ, այս բովանդակությունն է ունեցել Մ–ի ոչ միայն բեմական, այլև գրական ստեղծագործությունը՝ և՛ «Էսքիզներ» արձակ գրվածքների ժողովածուն (Թիֆլիս, 1904), և՛ փոքրածավալ պիեսները, որոնք բեմադրվել են հայ թատրոնում՝ «Շեղվածներ», «Գանգե», «Ուշ է» (1907), «Դեպի փայլող լույսը» (1909), «Ոստայն» (1912), «Հեքիաթ» (1914), «Հրաբուխ» (1915), «Դևերի քրքիջը» (1917), «Կեցցե կյանքը» (1919):

Անդրկովկասում սովետական կարգերի հաստատումից հետո Մ. աշխատել է Թիֆլիսի Շահումյանի անվ. թատրոնում, 1922-ից մինչև կյանքի վերջը՝ Երևանի Սունդուկյանի անվ. թատրոնում: Այստեղ Մ–ի խաղացած աչքի ընկնող դերերից են՝ Նիկեյման (Հաուպամանի «Ջրասույզ զանգ», 1922), դոկտոր Ռանկ (Իբսենի «Նորա», 1922), Պոլոնիուս, Յագո (Շեքսպիրի «Համլետ», 1924, «Օթելլո», 1934), Տուսով (Ա. Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», 1929), Կոստիլյով (Գորկու «Հատակում», 1932), Նըսր ոստիկան (Մուրացանի «Գևորգ Մարզպետունի», 1941): 1926-ից նկարահանվել է կինոյում: Հրապարակել է արձակ գրվածքներ: 1950-ին լույս է տեսել Մ–ի «Թերթիկներ իմ կյանքից» հուշերի գիրքը (անավարտ): Մ–ի «Եղսան մոքիրը» պատմվածքի հիման վրա «Հայֆիլմ»–ը նկարահանել է «Ղուլը» կինոնկարը: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:

''Երկ.'' Երկ., Ե., 1959:

''Գրկ.'' {{լայն|Սարգսյան Ս}}., Միքայել Մանվելյան, Ե., 1955:{{ՀՍՀ հեղ|Լ. Հախվերդյան}}
'''ՄԱՆՎԵԼՅԱՆ''' Ռաֆայել Լևոնի (3.6.1896, Ելիզավետպոլ (այժմ՝ Կիրովաբադ) — 30.4.1978, Երևան), հայ սովետական բժիշկ, ինֆեկցիոնիստ: Բժշ. գիտ. դոկտոր (1961), պրոֆեսոր (1962): ՀՍՍՀ վաստ. բժիշկ (1943): ՍՄԿԿ անդամ 1942-ից: Ավարտել է Դոնի Ռոստովի Վարշավյան համալսարանի բնագիտության (1919) և Բաքվի համալսարանի բժշկ. (1923) ֆակուլտետները: 1926-33-ին աշխատել է Երևանի բժշկ. ինստ-ի ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնում, 1937–73-ին՝ վարակիչ հիվանդությունների ամբիոնի վարիչ: Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են աղիքային վարակի կլինիկա–համաճարակաբանական ուսումնասիրություններին: Մ. ՀՍՍՀ–ում ինֆեկցիոն ծառայության հիմնադիրն է, եղել է առողջապահության մինիսարության ինֆեկցիոնիստը, ՀՍՍՀ ինֆեկցիոնիստների ընկերության պատվավոր նախագահ (1973-ից): Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:

''Երկ.'' Клинико-эпидемиологическая характеристика дизентерийных заболевании, Е., 1960.

'''ՄԱՆՏԵՆՅԱ''' (Mantegna) Անդրեա (1431-1506), Վաղ Վերածննդի իտալացի նկարիչ, Պադուայի դպրոցի ներկայացուցիչ: Սովորել է հոգեհոր՝ Ֆ. Սկվարչոնեի մոտ: Կրել է '[https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/436 ''Դոնատելլոյի''], Անդրեա դել [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/278 ''Կաստանյոյի''] և վենետիկյան գեղանկարչության ազդեցությունը: Կրոնական կոմպոզիցիաներում Մ. ներդրել է մարդկային անհատականության ուժն ու արժանապատվությունը հավաստող պաթոսով ներթափանցված հերոսական աշխարհազգացողությունը: Պադուայի Էրեմիտանի եկեղեցու Օվետարի կապելլայի որմնանկարներում (1449-55) արդեն նկատելի են Մ–ի խիստ, արխիտեկտոնիկ կոմպոզիցիան, հատու կրճատումները: Այս և հետագա աշխատանքներում (Վերոնայի Սան–Ձենո Մաջորե եկեղեցու եռապատկերը, 1457-59) կազմավորվել է թանկագին արծնի նման մետաղական փայլով շողշողացող գույների՝ Մ–ին բնորոշ գեղանկարչական եղանակը: 1460-ից Մ. ապրել է Մանտուայում, Լոդովիկո Գոնզագայի պալատում: Սան–Ջորջո դղյակի «Դելյի Սպոզիի սրահ»-ի որմնանկարներում (1474) Մ. իրականացրել է ճարտ–յան և գեղանկարչության համադրումը՝ ձգտելով ինտերիերի տեսողական–տարածական ամբողջականության: Հռոմ. անտիկ արվեստի խստաշունչ ոգով է տոգորված «Կեսարի հաղթարշավի» համար արված միագույն էսքիզաշարը (1485-88, 1490-1492, Հեմպտոն Կորտ, Լոնդոն): Ուշ շրջանի գործերից են՝ «Պառնաս» (1497, Լուվր, Փարիզ), «Սամսոն և Դալիլա» (1500-ական թթ., Ազգային պատկերասրահ, Լոնդոն): Մ–ի գրաֆիկական աշխատանքները (7 փորագրություն պղնձի վրա՝ «Ծովային աստվածությունների մարտը», մոտ 1470) աչքի են ընկնում կերպարների մոնումենտալությամբ, ձևերի պլաստիկությամբ և նրբագեղությամբ:

Պատկերազարդումը տես 248-րդ էջից հետո՝ ներդիրում:

''Գրկ.'' {{լայն|3намеρовская Т. П}}., Андреа Мантенья, Л., 1961; {{լայն|Лазарев В. Н}}., Мантенья, в его кн.: Старые итальянские мастера, М., 1972, с. 201-270.

'''ՄԱՆՏԵՆՑ''', գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խիզանի գավառում: 1909-ին ուներ 22 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ:<noinclude></noinclude>
d1ydk2lwtifdief3qh0083lcazozmme
393628
393627
2026-07-02T07:18:08Z
~2026-31364-58
14009
393628
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Վերկա Ավետիսյան" /></noinclude>դիրեկտորն էր (1957-68-ին և 1970-1975-ին): Մ–ի գիտական աշխատանքները վերաբերում են ոչ հանքային հանածոների կոմպլեքսային օգտագործման եղանակների մշակմանը, բարձրորակ ապակիների ստացմանը և ալյումինատային լուծույթների մաքրմանը: Նեֆելինային սիենիտների քիմ. մշակման նրա (աշխատակիցների հետ) աոաջարկած եղանակը նախատեսում է կավահողի, ցեմենտի, մետասիլիկատների, մաքուր սիլիկահողի և այլ նյութերի միաժամանակյա ստացումը: Բացահայտել է մետասիլիկատների (որպես լվացող միջոցների) և սիլիկահողի (օպտիկական ապակի և բյուրեղապակի) տեխնիկական կիրառման ոլորտները: Ընտրվել է ՀՍՍՀ V, VI գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Պարգևատրվել է Կարմիր դրոշի շքանշանով:

''Երկ.'' Обескремнивание щелочных алюминатных растворов, Е., 1973 (соавтор Ханамирова А.); Спектроскопия активированных фторобериллантных стекол, Е., 1974 (соавтор Маргарян А.Ш.).

'''ՄԱՆՎԵԼՅԱՆ''' Միքայել Գևորգի (14(26).2. 1877, Ագուլիս – 7.10.1944, Երևան), հայ դերասան, թատերագիր, արձակագիր: ՀՍՍՀ ժող. արտիստ (1935): Բեմական գործունեությունն սկսել է 1895-ից, Թիֆլիսի հայկ. թատերախմբերում: 1903-1905-ին ուսանել է Մոսկվայում՝ Ի. Ումանեց–Ռայսկայայի դրամատիկական դասընթացներում: 1905-ից հանդես է եկել գլխավորապես Հայոց դրամատիկական ընկերության խմբում՝ Թիֆլիսի Արտիստական թատրոնի բեմում: Անձնավորել է ավելի քան 100 դեր: Դրանցից մի քանիսը խաղացել է տարիներ շարունակ՝ խորացնելով իր մեկնաբանությունը, դարձել դրանց լավագույն կատարողը հայ բեմում: Մ–ի դերասանական խառնվածքին բնորոշ դերերից են՝ Ֆրանց Մոորը (Շիլլերի «Ավազակներ», 1905), Շայլոկը (Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը», 1908), Կույր վանականը (Շանթի «Հին աստվածներ», 1913), Սուլեյմանը (Ա. Յուժին–Սումբատովի «Դավաճանություն», 1915) ևն: Խարակտերային դերասանի ցայտուն տվյալներով (շեշտված դիմագծեր, փոքր–ինչ խանձված ձայն, կտրուկ շարժուձև) Մ. այդ դերերին տվել է հոգեբանական հարազատ, սուր և տպավորիչ մեկնաբանություն: «Աբելյան–Արմենյան» թատերախմբի կազմում հյուրախաղերով հանդես է եկել Կ. Պոլսում (1909), ուր և արժանացել է բարձր գնահատության:

Դժգոհություն, բողոք, մորմոք, հոգու ցավ, իդեալի և իրականության ցավագին բախումներ, այս բովանդակությունն է ունեցել Մ–ի ոչ միայն բեմական, այլև գրական ստեղծագործությունը՝ և՛ «Էսքիզներ» արձակ գրվածքների ժողովածուն (Թիֆլիս, 1904), և՛ փոքրածավալ պիեսները, որոնք բեմադրվել են հայ թատրոնում՝ «Շեղվածներ», «Գանգե», «Ուշ է» (1907), «Դեպի փայլող լույսը» (1909), «Ոստայն» (1912), «Հեքիաթ» (1914), «Հրաբուխ» (1915), «Դևերի քրքիջը» (1917), «Կեցցե կյանքը» (1919):

Անդրկովկասում սովետական կարգերի հաստատումից հետո Մ. աշխատել է Թիֆլիսի Շահումյանի անվ. թատրոնում, 1922-ից մինչև կյանքի վերջը՝ Երևանի Սունդուկյանի անվ. թատրոնում: Այստեղ Մ–ի խաղացած աչքի ընկնող դերերից են՝ Նիկեյման (Հաուպամանի «Ջրասույզ զանգ», 1922), դոկտոր Ռանկ (Իբսենի «Նորա», 1922), Պոլոնիուս, Յագո (Շեքսպիրի «Համլետ», 1924, «Օթելլո», 1934), Տուսով (Ա. Օստրովսկու «Եկամտաբեր պաշտոն», 1929), Կոստիլյով (Գորկու «Հատակում», 1932), Նըսր ոստիկան (Մուրացանի «Գևորգ Մարզպետունի», 1941): 1926-ից նկարահանվել է կինոյում: Հրապարակել է արձակ գրվածքներ: 1950-ին լույս է տեսել Մ–ի «Թերթիկներ իմ կյանքից» հուշերի գիրքը (անավարտ): Մ–ի «Եղսան մոքիրը» պատմվածքի հիման վրա «Հայֆիլմ»–ը նկարահանել է «Ղուլը» կինոնկարը: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:

''Երկ.'' Երկ., Ե., 1959:

''Գրկ.'' {{լայն|Սարգսյան Ս}}., Միքայել Մանվելյան, Ե., 1955:{{ՀՍՀ հեղ|Լ. Հախվերդյան}}
'''ՄԱՆՎԵԼՅԱՆ''' Ռաֆայել Լևոնի (3.6.1896, Ելիզավետպոլ (այժմ՝ Կիրովաբադ) — 30.4.1978, Երևան), հայ սովետական բժիշկ, ինֆեկցիոնիստ: Բժշ. գիտ. դոկտոր (1961), պրոֆեսոր (1962): ՀՍՍՀ վաստ. բժիշկ (1943): ՍՄԿԿ անդամ 1942-ից: Ավարտել է Դոնի Ռոստովի Վարշավյան համալսարանի բնագիտության (1919) և Բաքվի համալսարանի բժշկ. (1923) ֆակուլտետները: 1926-33-ին աշխատել է Երևանի բժշկ. ինստ-ի ներքին հիվանդությունների պրոպեդևտիկայի ամբիոնում, 1937–73-ին՝ վարակիչ հիվանդությունների ամբիոնի վարիչ: Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են աղիքային վարակի կլինիկա–համաճարակաբանական ուսումնասիրություններին: Մ. ՀՍՍՀ–ում ինֆեկցիոն ծառայության հիմնադիրն է, եղել է առողջապահության մինիսարության ինֆեկցիոնիստը, ՀՍՍՀ ինֆեկցիոնիստների ընկերության պատվավոր նախագահ (1973-ից): Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:

''Երկ.'' Клинико-эпидемиологическая характеристика дизентерийных заболевании, Е., 1960.

'''ՄԱՆՏԵՆՅԱ''' (Mantegna) Անդրեա (1431-1506), Վաղ Վերածննդի իտալացի նկարիչ, Պադուայի դպրոցի ներկայացուցիչ: Սովորել է հոգեհոր՝ Ֆ. Սկվարչոնեի մոտ: Կրել է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/436 ''Դոնատելլոյի''], Անդրեա դել [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/278 ''Կաստանյոյի''] և վենետիկյան գեղանկարչության ազդեցությունը: Կրոնական կոմպոզիցիաներում Մ. ներդրել է մարդկային անհատականության ուժն ու արժանապատվությունը հավաստող պաթոսով ներթափանցված հերոսական աշխարհազգացողությունը: Պադուայի Էրեմիտանի եկեղեցու Օվետարի կապելլայի որմնանկարներում (1449-55) արդեն նկատելի են Մ–ի խիստ, արխիտեկտոնիկ կոմպոզիցիան, հատու կրճատումները: Այս և հետագա աշխատանքներում (Վերոնայի Սան–Ձենո Մաջորե եկեղեցու եռապատկերը, 1457-59) կազմավորվել է թանկագին արծնի նման մետաղական փայլով շողշողացող գույների՝ Մ–ին բնորոշ գեղանկարչական եղանակը: 1460-ից Մ. ապրել է Մանտուայում, Լոդովիկո Գոնզագայի պալատում: Սան–Ջորջո դղյակի «Դելյի Սպոզիի սրահ»-ի որմնանկարներում (1474) Մ. իրականացրել է ճարտ–յան և գեղանկարչության համադրումը՝ ձգտելով ինտերիերի տեսողական–տարածական ամբողջականության: Հռոմ. անտիկ արվեստի խստաշունչ ոգով է տոգորված «Կեսարի հաղթարշավի» համար արված միագույն էսքիզաշարը (1485-88, 1490-1492, Հեմպտոն Կորտ, Լոնդոն): Ուշ շրջանի գործերից են՝ «Պառնաս» (1497, Լուվր, Փարիզ), «Սամսոն և Դալիլա» (1500-ական թթ., Ազգային պատկերասրահ, Լոնդոն): Մ–ի գրաֆիկական աշխատանքները (7 փորագրություն պղնձի վրա՝ «Ծովային աստվածությունների մարտը», մոտ 1470) աչքի են ընկնում կերպարների մոնումենտալությամբ, ձևերի պլաստիկությամբ և նրբագեղությամբ:

Պատկերազարդումը տես 248-րդ էջից հետո՝ ներդիրում:

''Գրկ.'' {{լայն|3намеρовская Т. П}}., Андреа Мантенья, Л., 1961; {{լայն|Лазарев В. Н}}., Мантенья, в его кн.: Старые итальянские мастера, М., 1972, с. 201-270.

'''ՄԱՆՏԵՆՑ''', գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խիզանի գավառում: 1909-ին ուներ 22 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ:<noinclude></noinclude>
oa38nw5qi4irpb7ela5q74ldw41yyim
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/243
104
24965
393629
255802
2026-07-02T08:02:17Z
~2026-31364-58
14009
393629
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>'''ՄԱՆՏԻՍ''' (< լատ. mantissa – հավելում, ավելացած մաս), տասական [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/650 ''լոգարիթմի''] կոտորակային մասը:

'''ՄԱՆՐ ԲՈՒՐԺՈՒԱԶԻԱ''', մանր սեփականատերերի դասակարգ, որ զբաղվում է մանր արտադրությամբ կամ մանր առևտրով, կիրառում է անձնական կամ իր ընտանիքի, հազվադեպ՝ վարձու աշխատանք, ապրում սեփական տնտեսության եկամուտներով: Գյուղում Մ. բ–ին է վերաբերում մանր ու միջակ գյուղացիների ու ֆերմերների մեծամասնությունը (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/131 ''Գյուղացիություն'']), իսկ քաղաքում՝ արհեստավորները, մանր առևտրականներն ու մանր ձեռնարկատերերը:

Մ. բ. առաջացել ու զարգացել է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/514 ''ապրանքային արտադրության''] առաջացման ու ընդլայնման հետ: [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/629 ''Ֆեոդալիզմի''] քայքայման և ապրանքափողային հարաբերությունների ընդլայնման ընթացքում նրա շարքերը խտացել են: Կապիտալիզմի զարգացման հետ այն շարունակել է մնալ բնակչության գերակշռող մասը, բայց նրա դերը տնտ. կյանքում նվազել է: Բուրժ. հասարակարգում Մ. բ. միջանկյալ տեղ է գրավում [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/439 ''պրոլետարիատի''] և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/620 ''բուրժուազիայի''] միջև: Նրա վերին շերտերն իրենց դրությամբ մոտ են բուրժուազիային, ստորինները ապրում են երբեմն նյութական առավել վատ պայմաններում, քան խոշոր ձեռնարկությունների շատ բանվորներ: Սակայն որքան էլ վատ լինի Մ. բ–ի նյութական դրությունը, նա բանվորից տարբերվում է նրանով, որ արտադրամիջոցների մանր սեփականատեր է: Այդ սեփականությունը կարող է աննշան լինել, բայց այն կազմում է արտադրության հիմքը և Մ. բ–ի գոյապահպանման գլխավոր աղբյուրը: Բացի այդ, նա հանդես է գալիս ոչ թե իր աշխատուժի, այլ սեփական ձեռնարկության ապրանքների ու ծառայությունների վաճառող: Այդ վիճակը հնարավորություն է տալիս նպաստավոր պայմանների դեպքում ստանալու ոչ միայն իր աշխատուժի շուկայական համարժեքը, այլև յուրացնելու որոշ հավելյալ արժեք: Մ. բ. և՛ աշխատավոր է, և՛ միաժամանակ, մասնավոր սեփականատեր: Որպես աշխատավոր նա համակրում է պրոլետարիատին, կապիտալիզմի դեմ մղվող պայքարում դաշնակցում նրան, իսկ որպես մասնավոր սեփականատեր՝ ձգտում է անցնել խոշոր բուրժուազիայի շարքը: Մ. բ–ի այդպիսի երկակի բնույթը որոշում է դասակարգային պայքարում նրա դիրքերի անկայունությունը, քաղ. ինքնուրույն գիծ ունենալու անկարողությունը: Մանր սեփականատիրոջ տնտ. անկայունությունը ծնում է մանրբուրժուական հոգեբանությունն ու գաղափարախոսությունը (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/249 ''Մանրբուրժուական քաղաքատնտեսություն'']): Պետական–մոնոպոլիստական կապիտալիզմի պայմաններում մանրբուրժուական երանգ ունեն հակամարքսիստական շատ տեսություններ ու կոնցեպցիաներ՝ աջ ծայրահեղականությունից մինչև ձախ ծայրահեղականությունը: Մանրբուրժուական գաղափարախոսության դրսևորում է նաև [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/262 ''մաոիզմը'']: Մ. բ. պահպանողական է և հակված է դեպի նացիոնալիզմը, կառչում է հին բարքերին ու սովորույթներին: Նա միաժամանակ կարող է արմատական հեղափոխական դառնալ, մխրճվել սոցիալական սուր պայքարի մեջ, բայց հեղափոխական պայքարում միշտ ունի իր ուրույն ձգտումները, թույլ կողմերն ու սխալները:

Բուրժ. վաղ հեղափոխությունների շրջանում, երբ պրոլետարիատը, որպես քաղ. ինքնուրույն ուժ, դեռես չէր ձևավորվել, Մ. բ. ֆեոդալիզմի դեմ մղվող պայքարում խոշոր բուրժուազիայի ռեզերվն էր: Իմպերիալիզմի փուլում բուրժուադեմոկրատական հեղափոխությունների հեգեմոնը դառնում է պրոլետարիատը, իսկ գյուղացիությունը՝ շարժիչ ուժերից մեկը: Սոցիալիստական հեղափոխությունների շրջանում գյուղացիությունը դառնում է պրոլետարիատի դաշնակիցը: Մ. բ. իր գոյությունը շարունակում է նաև կապիտալիզմից սոցիալիզմին անցման շրջանում: Վ. Ի. Լենինը սոցիալիստական շինարարության դժվարին ու բարդ խնդիրներից մեկը համարում էր մանր արտադրողների նկատմամբ ճիշտ քաղաքականության վարումը: Սոցիալիստակպն պետությունը մանր արտադրողներին տնտեսապես օգնում է, խրախուսում նրանց տնտեսությունների կոոպերացումը: Այդպիսով պայմաններ են ստեղծվում մանր տնտեսությունների սոցիալիստական վերակառուցման համար:

{{լայն|Հայաստանում}} Մ. բ. կազմավորվել է վաղ ժամանակներից: Նրա դերը հասարակական կյանքում մեծացել է կապիտալիզմի զարգացման ընթացքում, իսկ XIX դ. վերջերին – XX դ. սկզբին Մ. բ. դարձել է Արևելյան Հայաստանի ամենաբազմամարդ դասակարգը: Այն ներառում էր միջակ ու մանր գյուղացիությանը, արհեստավորներին, մանր առևտրականներին և մտավորականության ստորին խավերին: 1897-ի մարդահամարի տվյալներով, Երևանի նահանգի բնակչության ընդհանուր թվաքանակի մեջ գյուղատնտ. բնակչության տեսակարար կշիռը կազմում էր 87,4, իսկ առևտրաարդյունաբերական բնակչությունը՝ 8%: 1914-ին Արևելյան Հայաստանի գյուղատնտ. բնակչության 48%-ը կազմում էին մանր տնտեսատերերը, արհեստավորների թվաքանակը փոքր էր և հիմնականում կենտրոնացված էին Ալեքսանդրապոլում ու Երևանում: Անդրկովկասում հայ արհեսաավորների ու մանր առևտրականների նշանակալի մասը գտնվում էր Թիֆլիսում և Բաքվում: 1897-ի մարդահամարի տվյալներով, Թիֆլիսի ինքնուրույն զբաղմունք ունեցող բնակչությունից 9725-ը առևտրականներ էին, որոնցից 4727-ը՝ հայ: Հայ Մ. բ–ին կեղեքում էին ոչ միայն սեփական կապիտալիստներն ու խոշոր հողատերերը, այլև օտար տիրապետողները: Սոցիալ–տնտ. այդպիսի պայմանները դարձել էին նրան ազգային ազատագրական շարժման մեջ ներգրավելու դրդապատճառ: Սակայն հայ Մ. բ–ին հատուկ էր նաև հետադիմական պահպանողականությունը, նեղ ազգամոլությունն ու ահաբեկչական գործելակերպը: Գաղափարախոսության բնագավառում այն հեղափոխական դեմոկրատիզմից էվոլյուցիա է կատարել դեպի ապադասակարգային մտայնությունն ու մոլի նացիոնալիզմը:

Հայ Մ. բ–ի առաջադեմ խավերը ընդգրկվել են համառուսական հեղափոխական շարժման մեջ և ակտիվ մասնակցել ցարիզմի տապալման ու Հայաստանում սովետական կարգերի հաստատման համար մղվող պայքարին:{{ՀՍՀ հեղ|Մ. Ադոնց}}
'''ՄԱՆՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ''', տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_10.djvu/347 ''Սեփականություն'']:

'''ՄԱՆՐԱԲԱԶԵ''' (Falco vespertinus), բազեների ընտանիքի թռչուն: Մարմնի երկարությունը 29-33 սմ է, թևերի բացվածքը՝ 70-77 սմ: Էգերը մեծ են արուներից: Արուները կապտագորշ են, գլուխն ու պոչը՝ սև, փորը, ոտքերը՝ շիկակարմիր: Էգերը մոխրագույն են, մուգ լայնակի շերտերով, ոտքերը՝ նարնջագույն: Մ. տարածված է տափաստաններում և անտառատափաստաններում, Արևելյան Եվրոպայից մինչև Պրիմորիե: Չվող թռչուև է, ձմեռում է Աֆրիկայում և Հարավային Ասիայում: Սովորաբար զբաղեցնում է ուրիշ թռչունների բները: Դնում է 3-4 խայտաբղետ ձու: Սնվում է միջատներով, մանր կրծողներով, որոնց ոչնչացնելով մեծ օգուտ է տալիս: Քանակը խիստ նվազելու պատճառով պահպանության տակ է առնված:

'''ՄԱՆՐԱԲԼՈՒՐՆԵՐ''', արմատական ապարներից կազմված, տարբեր ձև ունեցող, անկանոն տարածված բլուրներ և բլուրների խմբեր (50-100 մ հարաբերական բարձրությամբ), որոնք միմյանցից բաժանվում են գոգավորություններով (երբեմն զբաղված լճերով) կամ հովիտներով: Մ. առաջանում են լեռնային երկրներում (ապարների լիթոլոգիական կազմի խայտաբղետության դեպքում) ցամաքային կլիմայի պայմաններում՝ երկարատև դենուդացիայի հետևանքով: Մ–ի բնորոշ օրինակ են Ղազախական մանրաբլուրները:

'''ՄԱՆՐԱԴԻՏԱԿ''', համաստեղություն երկնքի հարավային կիսագնդում: Գտնվում է Այծեղջյուր, Աղեղնավոր, Հնդիկ, Կռունկ, Հարավային ձուկ համաստեղությունների միջև: ՀՍՍՀ տարածքից երևում է մասամբ՝ ամռանն ու աշնան սկզբներին:

'''ՄԱՆՐԱԴԻՏԱԿ''', {{լայն|միկրոսկոպ}} (< [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/543 ''միկրո…''] և հուն. σκοπέω – դիտել), անզեն աչքով անտեսանելի մանր առարկաների և դրանց առանձին մասերի խոշորացված պատկերն ստանալու օպտիկական սարք (տես նաև [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/73 ''Խոշորացույց'']): Սովորական պայմաններում առողջ աչքը, որը բնական օպտիկական համակարգ է, լավագույն տեսողության հեռավորության վրա (<math>D= 250</math> մմ) երկու փոքր առարկաներ կամ առարկայի առանձին՝ մոտ դասավորված մասեր կարող է տարբերել, երբ դրանց հեռավորությունը 0,08 մմ–ից փոքր չէ: Ժամանակակից Մ–ով կարելի է տարբերել այնպիսի մանրամասնություններ, որոնց հեռավորությունը <math>\lambda /2</math> կարգի է (<math>\lambda </math>-ն օգտագործվող լույսի ալիքի երկարությունն է): Երկու ոսպնյակից կազմված համակարգի խոշորացնող հատկությունը դեռես XVI դ. հայտնի է եղել հոլանդացի և իտալացի ակնոցագործ վարպետներին: Մ–ի լայն կիրառությունն ու կատարելագործումն սկսվել է XVII դ. սկզբին: Գիտական նպատակներով Մ–ի օգտագործման մեծ հաջողությունները կապված են Ռ. Հուկի և, հատկապես, Ա. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/587 ''Լևենհուկի'']<noinclude></noinclude>
pk122dk0r6lfonq621ed1fbekaki7z5
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/244
104
24966
393630
256027
2026-07-02T08:25:20Z
~2026-31364-58
14009
393630
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>անունների հետ: Մ–ի կառուցվածքի կատարելագործման, միկրոսկոպիայի տեսության, սկզրունքների ու մեթոդների մշակման գործում Լ. Էյլերի, Է. Աբբեի, Ռ. Զիգմոնդիի, Ֆ. Ցերնիկեի և այլոց հետ մեկտեղ զգալի ավանդ ունեն նաև սովետական գիտնականները (Լ. Ի. Մանդելշտամ, Դ. Ս. Ռոժդենստվենսկի, Ա. Ա. Լեբեդև, Վ. Պ. Լիննիկ և ուրիշներ):

Մ. կազմված է 3 հիմնական մասերից, առարկան արտապատկերող օպտիկական համակարգից ([https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/508 ''օբյեկտիվ''] և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/535 ''օկուլյար'']), առարկան լուսավորող օպտիկական մասից և մեխանիկական մասից, որն ապահովում է առարկայի և օպտիկական համակարգի ճշգրիտ տեղաշարժը միմյանց նկատմամբ: Հետազոտվող <math>AB</math> փոքրիկ առարկան (նկ. 1) տեղավորվում է օբյեկտիվի գլխավոր կիզակետի <math>(F_1</math>) մոտ և լուսավորվում: Օբյեկտիվը տալիս է առարկայի իրական, շրջված և խոշորացված <math>A_1B_1</math> պատկերը: Օկուլյարի միջոցով լրացուցիչ խոշորացվելուց հետո ստացվում է առարկայի <math>A_2B_2</math> կեղծ պատկերը, որը և դիտվում է աչքի լավագույն տեսողության հեռավորության վրա: Մ–ի ընդհանուր խոշորացումը՝ <math>N=N</math>օբ<math>\cdot N</math>օկ, որտեղ <math>N</math>օբ-ը և <math>N</math>օկ–ը օբյեկտիվի և օկուլյարի խոշորացումներն են և որոշվում են <math>N</math>օբ<math>=\frac \Delta F_1</math> և <math>N</math>օկ<math>=\frac D F_2</math> բանաձևերով (<math>F_1</math>-ը և <math>F_2</math>–ը օբյնկտիվի և օկուլյարի կիզակետային հեռավորություններն են, <math>\Delta</math>-ն օբյեկտիվի գլխավոր կիզակետից մինչև <math>A_1B_1</math> պատկերը եղած հեռավորությունն է): Հետևաբար,<math>N=\frac {\Delta \cdot D} {F_1\cdot F_2}</math> թվում է, թե համապատասխանորեն ընտրելով <math>\Delta, F_1</math>և <math>F_2</math> մեծությունները, կարելի է ստանալ ցանկացած մեծության խոշորացում: Սակայն իրականում Մ–ի խոշորացումը սահմանափակվում է լույսի ալիքային բնույթով պայմանավորված դիֆրակցիոն երևույթներով: Մ–ով դիտվող երկու ինքնալուսարձակ (ոչ կոհերենտ) կետերի միջև ամենափոքր լուծվող հեռավորությունը որոշվում է <math>\sigma = 0,51 \lambda /A</math> առնչությամբ, որտեղ <math>A= n \sin(u)</math> և կոչվում է օբյեկտիվի թվային ապերտուրա (<math>n</math>–ը օբյեկտիվն առարկայից բաժանող միջավայրի բեկման ցուցիչն է, <math>u</math>–ն՝ ապերտուրայի անկյունը): Ոչ լուսարձակ (լուսավորվող) օբյեկտների դեպքում Մ–ի լուծունակության համար Է. Արբեն ստացել է <math>\sigma = \frac \lambda {A+\vec A}</math> արտահայտությունը, որտեղ <math>\vec A</math>-ն Մ–ի լուսավորող համակարգի թվային ապերտուրան է: Մ–ի լուծունակությունը կարելի է բարձրացնել կարճ ալիքների կիրառումով և թվային ապերտուրայի մեծացումով: Վերջին եղանակն իրականացվում է իմերսիոն համակարգերում, որտեղ առարկայի և օբյեկտիվի միջև եղած տարածությունը լցնում են <math>n>1</math> բեկման ցուցիչ ունեցող նյութով: Առարկայի մանրամասներն ու կառուցվածքը Մ–ով կարելի է տեսնել միայն այն դեպքում, եթե դրա առանձին մասերը միմյանցից տարբերվում են լույսի կլանման (անդրադարձման) ընդունակությամբ կամ բեկման ցուցիչով: Ուստի, ելնելով ուսումնասիրվող օբյեկտի բնույթից ու հատկություններից, կիրառվում են դիտման բազմազան մեթոդներ՝ լուսավոր դաշտի, մթնեցրած դաշտի, փուլային ցայտունության, ինտերֆերենցիոն, բևեռացված լույսի, լյումինեսցենտային, ուլտրամանուշակագույն ճառագայթների ևն: Հետազոտման մեթոդից ու կիրառության ոլորտից կախված՝ գոյություն ունեն Մ–ի բազմաթիվ տեսակներ՝ չափիչ (նկ. 2), կենսաբանական (նկ. 3), բևեռացված լույսի (նկ. 4), լյումինեսցենաային, ինֆրակարմիր ճառագայթների, ստերեոսկոպային (նկ. 5), պրոյեկցիոն, ռենտգենյան, հեռուստատեսային, բարձրջերմաստիճանային ևն: Գերփոքր չափերի օբյեկաներ ուսումնասիրելիս օգտագործում են էլեկտրոնային Մ. (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/244 ''Մանրադիտակ էլեկտրոնային'']):

''Գրկ.'' {{լայն|Михель К}}., Основы теории микроскопа, пер. с нем., М., 1955; {{լայն|Федин Л. А}}., Микроскопы, принадлежности к ним и лупы, М., 1961; Микроскопы, под ред. Н. И. Полякова, М., 1969.{{ՀՍՀ հեղ|Ժ. Նինոյան}}
'''ՄԱՆՐԱԴԻՏԱԿ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ''', առարկայի մի քանի հարյուրից մինչև մի քանի հարյուր հազար անգամ խոշորացված պատկեր ստանալու էլեկտրոնաօպտիկական սարք: Էլեկտրոնային մանրադիտակում ճառագայթման աղբյուրը արագ էլեկտրոնների հոսքն է, որն առաջանում է շիկացած կաթոդից դուրս թռչող էլեկտրոնները մի քանի հզ. վ պոտենցիալների տարբերություն ունեցող էլեկտրական դաշտում արագացնելիս: Ժամանակակից էլեկտրոնային մանրադիտակի լուծունակությունը, որը Á-ի (<math>10^{-8}</math> սմ) կարգի մեծություն է, մի քանի հզ. անգամ գերազանցում է լավագույն օպիկական մանրադիտակի լուծունակությունը: Մանրադիտակի օպտիկական համակարգը բաղկացած է տարբեր տեսակի էլեկտրոնային ոսպնյակներից (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/638 ''Ոսպնյակ էլեկտրոնային'']): Պատկերի ստացման եղանակից կախված՝ էլեկտրոնային մանրադիտակները լինում են. թափանցունակ (տրանսմիսիոն), ռաստրային, էմիսիոն, անդրադարձնող, հայելային և ստվերային: {{լայն|Թափանցունակ}} մանրադիտակում (նկ. 1) պատկեր ստացվում է այն դեպքում, երբ առարկայի միջով էլեկտրոնների փունջ է անցնում: Կազմված է լուսավորման համակարգից, առարկայախցիկից, կիզակետող համակարգից, պատկերի գրանցման սարքից (ֆոտոխցիկ): էլեկտրոնների փնջի ամբողջ ճանապարհին օդի նոսրացումը կազմում է <math>10^{-4}-10^{-5}</math> մմ սնդ. ս.: Լուսավորման համակարգը բաղկացած է էլեկտրոնային թնդանոթից և կոնդենսորային ոսպնյակներից (նկ. 2): Այստեղ ստացվում է անհրաժեշտ ինտենսիվության էլեկտրոնային փունջ, որը կիզակետվելով ուղղվում է առարկայի վրա: Առաջին, մոտ 100 անգամ խոշորացված պատկերն ստացվում է առարկայական ոսպնյակի պատկերների հարթության վրա: Այնուհետև այդ<noinclude></noinclude>
f81hq339ollk31hy3alwanskeoidrg0
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/245
104
24967
393631
256033
2026-07-02T08:46:48Z
~2026-31364-58
14009
393631
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>պատկերը խոշորացվում է միջանկյալ և պրոյեկտող ոսպնյակներով: Վերջնական պատկերն ստացվում է լյումինաֆորով պատած էկրանի վրա: Թափանցունակ մանրադիտակով (լուծունակությունը 8-50 Á է) կարելի է ուսումնասիրել դիսպերս համակարգերը (փոշի, սուսպենզիա) կամ այնպիսի առարկաներ, որոնց միջով անցնելիս էլեկտրոնները միայն մասնակիորեն են կլանվում (100 կվ պոտենցիալների տարբերության դեպքում հնարավոր է ուսումնասիրել մինչև 1500-2000 Á հաստության առարկաներ): Բյուրեղային բարակ նմուշների դիֆրակցիոն բնույթի պատկերներով հետազոտում են դիսլոկացիաներն ու բյուրեղային ցանցի այլ խախտումները: Մանրադիտակի աշխատանքային ռեժիմի համապատասխան փոփոխության դեպքում հնարավոր է ուսումնասիրել բարակ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/115 ''մագնիսական թաղանթների''] (տես այդ հոդվածի նկ.) կառուցվածքը (լորենցյան մանրազննություն), հաստ առարկաների մակերևութային ռելիեֆը՝ հետազոտելով այդ մակերևույթներից ստացված բարակ դրոշմները: Թափանցունակ մանրադիտակից բացի լայն կիրառություն ունեն նաև այն էլեկտրոնային մանրադիտակները, որոնցով կարելի է անմիջականորեն հետազոտել հաստ առարկաների կառուցվածքը: Այդպիսին է {{լայն|ռաստրային Մ}}. է. (նկ. 3), որի մեջ նմուշը կետ առ կետ ճառագայթվում է որոշակի ձևով շարժվող էլեկտրոնային զոնդով: Զոնդի հետ հպման յուրաքանչյուր կետում առաջանում է մի քանի տեսակի ճառագայթում, որի շնորհիվ էլ էլեկտրոնաճառագայթային խողովակի էկրանի վրա ստացվում է առարկայի խոշորացված պատկերը: Ներկայիս լավագույն ռաստրային մանրադիտակի լուծունակությունը մի քանի տասնյակ Á է: Զանգվածեղ, էլեկտրոնների համար անթափանց օբյեկտներ ուսումնասիրելիս սովորաբար կիրառում են {{լայն|էմիսիոն Մ}}. է.: Այդպիսի մանրադիտակում (լուծունակությունը՝ 200-300 Á) պատկերն ստացվում է այն էլեկտրոնների միջոցով, որոնք առաքվում են նմուշը տաքացնելիս, լուսավորելիս, էլեկտրոններով կամ իոններով ռմբակոծելիս: {{լայն|Անդրադարձնող}} մանրադիտակում (լուծունակությունը՝ 300-500 Á) առարկայի պատկերի առաջացումը պայմանավորված է ցրված էլեկարոններով, որոնք անցնում են պատկերը խոշորացնող ոսպնյակների համակարգով (նկ. 4): {{լայն|Հայելային}} մանրադիտակով (նկ. 5) ստանում են էլեկտրական պոտենցիալի բաշխումը հետազոտվող նմուշի մակերևույթին: Էլեկտրոններն անդրադառնում են ոչ թե անմիջապես առարկայից, այլ այն էկրանացնող համապոտենցիալ մակերևույթից: Այսպիսի մանրադիտակի լուծունակությունը 1000 Á է: {{լայն|Ստվերային}} մանրադիտակում (լուծունակությունը՝ մինչև մի քանի հարյուր Á) նմուշի վրա ուղղվում է բարակ էլեկտրոնային զոնդ, որը առարկայից հեռու տեղադրված էկրանի վրա տալիս է նրա ստվերապատկնրը:

Մ. է. հզոր զենք է նյութերի կառուցվածքն ուսումնասիրելու համար: 60-ական թթ. վերջին մանրադիտակի միջոցով ստացվել են խոշոր մոլեկուլների լուսանկարներ, որոնցում երևում է որոշ ատոմների միջուկների դասավորությունը: Մ. է. գործնական արդյունավետ կիրառություն ունի նաև քիմ., կենսբ. և բժշկական հետազոտությունների բնագավառում:

''Գրկ''. {{լայն|Хокс П}}., Электронная оптика и электронная микроскопия, пер. с англ., М., 1974; {{լայն|Климовидский Л. М., Пилянкевич А. Н}}., Электронные микроскопы, Киев, 1976.{{ՀՍՀ հեղ|Յա. Պողոսյան}}
'''ՄԱՆՐԱԴԻՏԱԿ ՉԱՓԻՉ''', {{լայն|գործիքային մանրադիտակ}}, չափիչ սարք, որի դիտոցը [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/243 ''մանրադիտակն''] է: Չափիչ մանրադիտակի հաշվարկային հարմարանքը լինում է օպտիկական կամ մեխանիկական: Մ. չ. կիրառվում է բարդ դետալների (օրինակ, ատամնավոր փոխանցումների և պարուրակային միացումների տարրերի, պրոֆիլային շաբլոնների, կտրող գործիքների ևն) գծային և անկյունային չափերը ուղղանկյուն և բևեռային կոորդինատներով որոշելու համար:

'''ՄԱՆՐԱԹԵԼԵՐ''', երկայնակի ձգված, բարակ, ճկուն և ամուր թելիկներ, որոնք պիտանի են գործվածքաթել, մանվածքաթել, թաղիք, կարելաթել, կորդաթել ևն պատրաստելու համար: Մ. մեծ մասամբ կառուցվածքային երկայնակի տարրերից բաղկացած բարձրամոլեկուլային նյութեր են, որոնք օգտագործվում են ուղղակի, ավելի հաճախ, նախօրոք մանվելուց հետո: Ըստ ծագման տարբերում են բնական և քիմ. (արհեստական և սինթետիկ) Մ.: {{լայն|Բնական Մ}}. ունեն բուսական, կենդանական կամ միներալային ծագում և բաղկացած են սահմանափակ երկարության թելիկներից: {{լայն|Բուսական Մ}}. առաջանում են թելատու բույսերի սերմի ([https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/261 ''բամբակենի'']), տերևների ([https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/49 ''ագավա''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/90 ''արմավաշուշան''] ևն) վրա, պտուղներում (մետաքսաբույս) կամ ցողունում (վուշ, ջուտ, կանեփ): Ամենատարածված բուսական մանրաթելը բամբակն է, որը նուրբ, ամուր և խոնավածուծ է, օգտագործվում է կենցաղային (արտահագուստի, ներքնահագուստի, սպիտակեղենի, մանածագործական) և տեխ. կտորեղեն, կարելու թել, կորդաթել, պարան ևն պատրաստելու համար: Ցողունից, տերևից և պտուղներից ստացվող Մ. սովորաբար օգտագործում են տեխ. նպատակներով: Ցողունից ստացվող ամենանուրբ մանրաթելը վուշաթելն է, որն ամուր է, քիչ ձգվող և խոնավածուծ, օգտագործվում է պարկեր, սպիտակեղեն, զգեստ կարելու, ինչպես նաև տեխ. ևն կտորներ, ճոպաններ պատրաստելու համար:

{{լայն|Կենդանական Մ}}–ից է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/619 ''բուրդը''], որը բարձրառաձգական է, խոնավածուծ և ջերմամեկուսիչ: Այն արժեքավոր Մ. է, որից մանված թելը մեծ մասամբ օգտագործվում է վերնազգեստ և տեխ. կտորներ, մանածագործական զգեստներ գործելու, թաղիք պատրաստելու համար: Կենդանական Մ. է նաև շերամորդի գեղձահյութից առաջացող բնական մետաքսաթելը, որն ստանում են շերամի [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/503 ''բոժոժից'']: Ստացվում են մինչև 1200 մ երկարության և 20-30 մկմ հաստության Մ., որոնք օգտագործվում են ուղղակի կամ ոլորելուց հետո, հիմնականում զգեստի կտոր գործելու համար (տես նաև [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/484 ''Մետաքս'']):

{{լայն|Միներալային}} ծագում ունեցող Մ. է ասբեստը, որից գործում են հրակայուն և այլ տեխ. կտորներ:

{{լայն|Արհեստական Մ}}. ստանում են բնական պոլիմերներից: Ամենից հաճախ օգտագործվող վիսկոզային, պղինձամոնիակային (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/158 ''Ացետատային մետաքս'']) և սպիտակուցային Մ. օրգ. պոլիմերներ են, որոնք ստացվում են փայտանյութում պարունակվող թաղանթանյութից կամ բուսական և կենդանական սպիտակուցներից (զեին, կազեին): Արհեստական Մ. կաղապարվում են համապատասխան պոլիմերի լուծույթը ֆիլիերների անցքերից ճնշման տակ դուրս մղելով: Оգտագործվում են որպես մանածագործային, կորդային և շտապելային Մ.: Վիսկոզային և պղինձամոնիակային Մ. հեշտ ճմրթվող են և թրջվելիս կորցնում են ամրությունը:<noinclude></noinclude>
4zzfigf2r3hpu5evz69dgtjyr091la0
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/246
104
24968
393632
256065
2026-07-02T09:06:23Z
~2026-31364-58
14009
393632
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>Վիսկոզային Մ–ի արտադրությունը, սակայն, անընդհատ ընդլայնվում է, քանի որ դրանք հիգիենիկ են, էժան և ստացվում են մատչելի հումքից: Արժեքավոր են նաև {{լայն|ապակուց}} ստացվող Մ., որոնք ջերմության, էլեկտրականության և ձայնի մեկուսիչներ են, կայուն են բարձր ջերմաստիճանների և քիմ. ազդակների նկատմամբ: Օգտագործվում են ապակյա կտոր գործելու, ապակեպլաստիկներ, չայրվող և ջերմակայուն իրեր, ֆիլտրող սարքեր պատրաստելու համար:

{{լայն|Սինթետիկ Մ}}. ստանում են սինթետիկ պոլիմերներից: Պոլիմերի հալույթը (պոլիամիդի, պոլիէթերի, պոլիօլեֆինի) կամ լուծույթը (պոլիակրիլանիտրիլ, պոլիվինիլքլորիդ, պոլիվինիլ սպիրտ) ֆիլիերներով մղելով: Արտադրվում են մանածագործական և կորդային թելերի, շտապելային Մ–ի և միամանրաթելի ձևով, որոնք չափազանց ամուր են, մաշվածակայուն, ջրակայուն, առաձգական և կայուն քիմ. ազդակների նկատմամբ: Հումքի բազմազանության շնորհիվ հնարավոր է ստանալ բազմապիսի հատկություններով սինթետիկ Մ., որոնց արտադրությունն ընդլայնվում է շատ արագ: Այդ Մ. ժողտնտեսության բազմաթիվ բնագավառներից աստիճանաբար դուրս են մղում բնական և արհեստական Մ–ին:

'''ՄԱՆՐԱԾԱԽ ԱՌԵՎՏՈՒՐ''', տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/542 ''Առևտուր'']:

'''ՄԱՆՐԱԾԱԽ ԳԻՆ''', տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/68 ''Գին'']:

'''ՄԱՆՐԱԿԵՐՏ''' {{լայն|ճարտարապետության և բեմանկարչության մեջ, մակետ}}, 1. {{լայն|ճարտարապետության մեջ}}, կառուցված կամ նախագծվող շենքի, անսամբլի, քաղաքի ծավալատարածական կերտվածքը (գիպսից, փայտից, պլաստմասսայից, ստվարաթղթից և այլ նյութերից): Մ–ները լինում են տարբեր մասշտաբների (առանձին դեպքերում Մ. արվում է բնական չափով): Բնօրինակը վերաստեղծում են մոտավոր ձևով կամ բոլոր մանրամասնություններով (այդպիսի Մ. կոչվում է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/662 ''Մոդել'']) Մ. արվում է ճարտ. հորինվածքը ստուգելու և կատարելագործելու նպատակով: Մ–ները թանգարանների կարևոր ցուցանմուշներից են:

Հայ ճարտ. մեջ Մ–ները լայնորեն տարածված են եղել դեռես վաղ միջնադարում: Դրանք ըստ բնույթի չորս տեսակ են՝ նվիրան, նշխարատուփ, նախակերպար–Մ. և ճակտոնազարդ: {{լայն|Նվիրան Մ}}–ները շենքերի ճակատների հարթաքանդակների բաղկացուցիչ մասն են, պատկերված մեկենասի, թագավորի կամ իշխանի ձեռքին (Աթենի՝ VII դ., Աղթամար, Հաղպատ, Սանահին՝ X դ., Գագկաշեն՝ XI դ., Հաղարծին, Գանձասար, Դադիվանք՝ XIII դ.): Մ–{{լայն|նշխարատուփերը}} դրվել են եկեղեցիների ներսում (Հաղպատ, Սանահին): {{լայն|Նախակերպար}}–Մ–ները ծառայել են կառուցվող շենքերի ծավալային նախագծման համար (գտնված՝ Անգեղակոթում՝ VII դ., Անիում՝ XII դ., Սիսիանում՝ XIII դ.): Մ–{{լայն|ճակտոնազարդերը}} դրվել են եկեղեցիների տանիքներին, որպես կառույցի զարդարանքի տարր (Հաղպատ, Բարձրաքաշ վանք՝ X դ., Գեղարդ, Ամաղու Նորավանք, Գանձասար՝ XIII դ., Երևանի Զորավոր՝ XVII դ.), հաճախ ամենայն մանրամասնությամբ վերարտադրելով շենքի հորինվածքը և նույնիսկ հարդարանքը (Հառիճավանք՝ XIII դ.):

2. {{լայն|Բեմանկարչության մեջ}} ներկայացման որևէ գործողության կամ պատկերի տարածական, դեկորատիվ գունային լուծման վերաստեղծված բնօրինակը փոքր չափերով, երբեմն՝ գործող անձանց ֆիգուրներով: Պատրաստվում է բեմանկարչի էսքիզներով, որի հիման վրա ստեղծվում են բեմադրության դեկորների աշխատանքային գծագրերը:

Գրկ. {{լայն|Երեմյան Ա}}., Անգեղակոթում գտնված գմբեթավոր կառույցի մանրակերտը, «ԼՀԳ», 1976, № 10: {{լայն|Cuneо P}}., Les modeles en pierre de l'architecture armenienne, «Revue des armeniennes», t. 6, 1969.{{ՀՍՀ հեղ|Լ. Զորյան, Մ. Հասրաթյան}}
'''ՄԱՆՐԱՁԿՆԵՐ''', սաղմոնների ընտանիքի [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_10.djvu/358 ''սիգերի''] սեռի ձկներ: Հայտնի է 2 տեսակ, {{լայն|բալթիկական}} կամ {{լայն|եվրոպական}} Մ. (Coregonus albula) հիմնականում տարածված են Բալթիկ ծովում և Կարելիայի լճերում: Շատ շարժունակ են, մեջքը կանաչավուն է, կողքերը և փորը՝ արծաթավուն: Սնվում են պլանկտոնով: {{լայն|Սիբիրական}} Մ. (C. sardinella), գետային ձկներ են, ապրում են Սիբիրի գետերում: Սնվում են խոշոր խեցգետնակերպերով, ուրիշ ձկների մատղաշով: 2 տեսակն էլ ունեն արդյունագործական նշանակություն:

'''ՄԱՆՐԱՆԿԱՐՉՈՒԹՅՈՒՆ''', {{լայն|մինիատյուր}} (< ֆրանս. miniature, իտալ. miniatura, < լատ. minium – ծիրանի պիգմենտ, կինաբար, կարմիր ներկ, որով հնում զարդանկարում էին ձեռագիր մատյանները), ոչ տպագիր գրքի պատկերազարդում, կերպարվեստի ստեղծագործություն, որն առանձնանում է փոքր չափերով և գեղարվեստական հնարքների նրբությամբ: Մ–յան առանձնահատուկ տեսակ է նաև գեղանկարչական (երբեմն փորագիր) պատկերը (հատկապես դիմանկարային): Մ–յան մեկ այլ հատուկ տարատեսակը լաքով, յուղաներկով կամ տեմպերայով ստեղծված նկարներն են՝ լաքե ոչ մեծ առարկաների մակերեսին (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/508 ''Լաքեր''] {{լայն|գեղարվեստական}}):

Գործածությունից դուրս եկող «մինիատյուր» տերմինի փոխարեն գրական, երաժշտական, թատերական, կրկեսային, էստրադային ստեղծագործությունների վերաբերյալ, որպես «փոքր ձևերի» երկեր, կիրառվում է «{{լայն|մանրապատում}}»-ը՝ նշելով կարճ պատմվածք, պիես, վոդևիլ, պարարվեստի, էստրադային, ծաղրածուական փոքր տեսարան, երաժշտական {{լայն|մանրանվագ}} ևն: Նուրբ, փոքրաչափ երկերից է կազմվում {{լայն|մանրապատումների թատրոնների}} խաղացանկը:

Մ–յան հիմնական բնագավառներից մեկը {{լայն|գրքի}} Մ. է ({{լայն|ծաղկումը}}), {{լայն|գրքարվեստը}}՝ գրչագիր մատյաններում ձեռքով կատարված գծանկարներ, գուաշով, սոսնձաներկերով, ջրաներկերով կամ այլ ներկերով գունանկարված պատկերներ, ինչպես նաև այդ գրքերի ձևավորումը՝ անվանաթերթեր, խորաններ, լուսանցազարդեր, բուսական և կենդանական մոտիվներով տեսարաններ: Գրքի Մ–յան հնագույն օրինակներ պահպանվել են Հին Եգիպտոսում (Նոր թագավորության շրջանի «Մեռյալների գրքերը»): Հին հույները պատկերազարդել են ամբողջ տեքստը (հատկապես Հոմերոսի գրվածքները): Պապիրուսագալարների նկարները միմյանց են հաջորդել կինոկադրերի նման: Քրիստոնեական համայնքների ծաղկման ժամանակաշրջանից (II դարից սկսած) մագաղաթյա մատյանները հետզհետե դուրս են մղել պապիրուսագալարները: Գրքի ձևը թելադրել է էջի պատկերազարդման սկզբունքը: Մեզ հասած հնագույն մագաղաթյա մանրանկար ձեոագիրը Հոմերոսի «Իլիականն» է (մոտ 500, Ամբրոզիանա գրադարան, Միլան): Հելլենիստական շրջանում Մ–յան գլխավոր կենարոններ են եղել Ալեքսանդրիան, Հռոմը. նշանավոր էին նաև Բյուզանդիոնը, Պերգամոնը, Անտիոքը, Եփեսոսը: Բյուզանդական Մ. ժառանգել է Ալեքսանդրիայի հունա–հռոմեական դասական և ասորական արլ. ավանդույթները: Պատկերամարտության շրջանում (726-843) Մ. անկում է ապրել: IX դ. 2-րդ կեսին նկատելի է Մ–յան զարգացման երկու միտում, ա) դեպի հելլենիստական Ալեքսանդրիան կողմնորոշված արքունի ոճ, բ) ասորա-պաղեստինյան կամ կապադովկիական ավանդներից սնվող «վանական ոճ», որն ավելի անմիջականորեն է արձագանքել կյանքին: Առաջին ոճը առկա է «Գրիգոր Նազիանզացու քարոզներում», ուր պատկերված է նաև Վասիլ Ա և նրա ընտանիքը (880-886, Ազգային գրադարան, Փարիզ), «Եսայի մարգարեի մեկնություններում» (XI դ., Վատիկանի գրադարան, Հռոմ), «Վասիլ Բ–ի մենոլոգիայում» (Վատիկանի գրադարան, Հռոմ) ևն: Երկրորդ ոճի փայլուն օրինակն է «Խլուդովյան սաղմոսարանը» (IX դ., Պատմության թանգարան, Մոսկվա): X դ. երևան են եկել նոր ազդեցություններ՝ պարսկական և մահմեդական, որոնք արտահայտվել են սիմվոլիկ պատկերներում (խորաններում, անվանաթերթերում, բուսական և կենդանական, ինչպես նաև ճարտ. մոտիվներում): Ռիթմը և պատկերագրական մոդելները սկսել են էական դեր խաղալ: Ուշ շրջանի Մ. հաճախ սահմանափակվել է կանոնական սյուժեներով: Ասորիքում և Պաղեստինում (Եդեսիա, Մծբին, Անտիոք կենտրոններով) V դ. սկսած ասորի վանականները քրիստոնեական թեմատիկայի պատկերման տարբերակներում նոր միջոցների են դիմել, որ իր կնիքն է դրել բյուզանդական և հայկական, ղպտիական, արաբական, ինչպես և արևմատեվրոպական Մ–յան<noinclude></noinclude>
loz649jmoaulaw6no2huqk25w6n1tey
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/247
104
24969
393633
256066
2026-07-02T09:19:47Z
~2026-31364-58
14009
393633
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>վրա: Արևելյան Մ. հելլենիստական արվեստից վերցրել է ուրվագիծը՝ առավել ուժեղացնելով զգայականը: VI դ. ասորական նշանավոր ձեռագրերն են Վիեննայի «Ծննդոցը» (Ազգային գրադարան, Վիեննա), «Ռոսանոյի ծիրանի Ավետարանը», «Ռաբուլայի Ավետարանը» (Լաուրենցիանա գրադարան, Ֆլորենցիա) ևն: Արևմուտքի Մ. օգտվել է ինչպես արլ., այնպես էլ բյուզանդական ձևերից: VII-VIII դդ. իռլանդա–սաքսոնական Մ. միահյուսել է կելտական, միջերկրածովյան և արլ. ամենատարբեր մոտիվներ՝ վերարտադրելով կենդանակերպ, առավել հազվադեպ՝ մարդկային ֆիգուրներ: Պատկերազարդման բնորոշ գիծը ոլորուն մոտիվների խճճված համակարգն է՝ էջը բռնող զարդարուն գլխատառով: X դարից իռլանդա-սաքսոնական ոճը տարածվել է Եվրոպայում: Մինչև այդ մայր ցամաքում VIII դ. կեսերից սկսվել էր «Կարոլինգյան վերածնունդը» (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/340 ''Կարոլինգյան արվեստ'']): Ակներև էր վերադարձը դեպի դասական ակունքները, բայց դրա հետ մեկտեղ դեկորատիվ հարդարանքում զարգացվել են մերովինգյան (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/498 ''Մերովինգյան արվեստ'']) և իռլանդա-սաքսոնական Մ–յան սկզբունքները: Կարոլինգների թագավորության տրոհման հետ X դ. վերջում Եվրոպայի երկրների Մ–յան մեջ զարգացել են ազգային գծերը, ստեղծվել են տեղական բազմաթիվ դպրոցներ: Ռոմանական արվեստում Մ. կազմվել է բարդ ֆիգուրատիվ հորինվածքի ռիթմական կապերից: Ռոմանական արվեստի ծաղկման հետ ուժեղացել է գծա-հարթապատկերային, նախշազարդային ոճը: Ուշ ռոմանական շրջանում Մ–յան մեջ ներգրավվել են աշխարհիկ թեմաներ, շարժում, հուզականություն, պլաստիկա, տարածական և բնանկարային տարրեր (քաղաքների, խաչակրաց արշավանքների պատկերներ): XIII դ. Իտալիայում մարմնի և տարածության կերպավորման նոր միտումներ են երևան եկել, որը մասամբ նկատելի է նաև Ֆրանսիայում, ուր կիրառվել են զարդարվեստի նոր ձևեր, լուսանցքներում հաճախ պատկերվել կրկեսային զավեշտական տեսարաններ: Մեծացել է հետաքրքրությունը լանդշաֆտի և ճարտ. պատկերի նկատմամբ: Ազնվականության և հոգևորականության հետ պատվիրատուներ են դարձել բյուրգերները և համալսարանականները: Դրա շնորհիվ ընդլայնվել է աշխարհիկ գրականության պատկերազարդումը: XIII դ. վերջին Արևմտյան Եվրոպայում գոթական Մ. հասել է զարգացման բարձրակետին, ուժեղացել է ռեալիստական պատկերումը, հեռանկարի, բնության խորքի, ֆիգուրների իրական համամասներին նյութականության պատկերման ձգտումը՝ կանխանշելով նոր ժամանակների արվեստը: Մինչև XIV դ. վերջը և XV դ. սկիզբը Մ. զարգացել է Ֆրանսիայում և Ֆլանդրիայում: Գերմանիայում հատուկ դեր են խաղացել, այսպես կոչված, ժողովրդական ձեռագրերը՝ ազատ, հոսուն, սրամիտ գրչանկարների շարքով: XV դ. արևմտաեվրոպական բոլոր երկրներում Մ. սկսել է կրել հաստոցային նկարչության ազդեցությունը (օրինակ, Լիմբուրգ և Վան Էյք եղբայրների Մ.): XV դ. տպագրության գյուտի հետևանքով Մ. աստիճանաբար դուրս է մղվել: XI դ. Հին Ռուսիայում Մ. հիմնականում հետևել է բյուզանդական օրինակներին («Օստրոմիրի Ավետարան», 1056-57, Սալտիկով–Շչեդրինի անվ. հանրային գրադարան, Լենինգրադ): XII-XV դդ. որմնանկարներ ու սրբապատկերներ հիշեցնող մանրանկարների կողքին («Խիտրովո Ավետարան», XIVդ. վերջ – XV դ. սկիզբ, Վ. Ի. Լենինի անվ. գրադարան, Մոսկվա), ստեղծվել են կենդանի ու անմիջական ընկալումով կատարված լուսանցազարդեր (XII-XV դդ. նովգորոդյան ձեռագրերի հրաշապատում և իրապատում ֆիգուրներով հյուսածո գլխատառերը): XV դ. վերջում Մ–յան մեջ թափանցել են աշխարհիկ (գլխավորապես պատմական և կենցաղային) սյուժեներ (1540-60-ական թթ. Պատկերազարդ տարեգրությունների ժողովածուն ՍՍՀՄ տարբեր գրադարաններում): IX-X դդ. վրաց. Մ. կապված լինելով տեղական ավանդներին՝ աչքի է ընկնում գծայնությամբ և գույների պայծառությամբ («Մցխեթի սաղմոսարան», X դ.): Մ–յան մեջ բյուզանդամետ ուղղությունն ունեցել է բազմաշերտ նկարչական տեխնիկա՝ ոսկու կիրառումով («Գելաթի Քառավետարանը», XI դ., երկուսն էլ Վրաց. ՍՍՀ ԳԱ ձեռագրերի ինստ., Թբիլիսի): XVII դ. պատկերազարդվել են աշխարհիկ գրքեր (հատկապես Շ. Ռուսթավելու «Վագրենավորը»): Մ. էական դեր է խաղացել մահմեդական աշխարհում: Բացի Ղուրանից, որը չէր պատկերազարդվում ֆիգուրատիվ նկարներով, զարդարվել են վեպերի («Շահնամեի» տիպի), սիրավեպերի և գիտական տրակտատների էջերը: Սկզբնական շրջանում (արաբ. Մ–յան Մոսուլի և Բաղդադի դպրոցներ) նկատելի է պարսկ. և Ասորիքի հելլենիստական արվեստի ազդեցությունը: Մոնղ. նվաճումների հետ Մ. զարգացել է Հուլավյանների իշխանության տարածքում (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/143 ''Թավրիզի մանրանկարչության դպրոց'']), հարստացել չինական արվեստին բնորոշ տարրերով (բնանկարային և կենդանական–բուսական հարդարանքում): Թեմուրյանների ժամանակ ([https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/375 ''Հերաթի մանրանկարչության դպրոց''], Շիրազի մանրանկարչության դպրոց) պարսկ. Մ. հասել է զարգացման բարձրակետին, դարձել ծայրահեղ դեկորատիվ, քնարական: Սեֆյան Իրանում (XVI-XVII դդ.) մեծացել են Մ–յան գորգային էֆեկտները: Աֆղանական, միջինասիական ու ադրբ. Մ–յան մեջ (ծաղկումը՝ XV դ. 1-ին կեսին) զարդարուն ճոխ մակերեսները, քնարական բնապատկերները, գծային նուրբ ռիթմը, մեղմ գունահարաբերումները կազմում են նկարի դեկորատիվ պատկերահամակարգը: XVI-XVII դդ. Իրանում և այլուր տարածվել է դիմանկար–մանրանկարը: Վաղ հնդ. շրջանի Մ–յան մեջ ոճավորված հարթ պատկերները, հստակ գեղագիր գիծը XVI-XVII դդ. փոխվել է առանձին մանրամասների ճշգրիտ արձանագրությամբ, մարդկային դիմագծերի մանրակրկիտ պատկերմանը, միաժամանակ պահպանելով ավանդական հարթապատկերայնությունը, սխեմատիզմը և դեկորատիվությունը: Հաճախ հանդիպում են պատմահերոսական սյուժեներ («Բաբուր–Նամե», XVI դ. վերջ, Արևելքի ժողովուրդների արվեստի թանգարան, Մոսկվա): Զարգացել են դիմանկարի և անիմալիստական ժանրերը (Գուջարաթի դպրոց, Մողոլների դպրոց): Մ. (գրչանկարներ արմավատերևների վրա) հայտնի է նան Ինդոնեզիայում և Հարավ–Արևելյան Ասիայի այլ երկրներում: Ացտեկների, մայաների, միշտեկների մշակույթում պահպանվել են պատկերագրեր հիշեցնող համարձակ, հյութեղ գույնով հագեցած նկարներ: Տես նաև [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/88 ''Գիրք'']: {{լայն|Դիմապատկերային Մ}}., ծխախոտատուփերի, ժամացույցների, մատանիների, մեդալիոնների ևն վրա կատարված, փոքր չափի (1,5-ից մինչև 20 սմ) գեղանկարչական (երբեմն փորագիր) դիմապատկերի<noinclude></noinclude>
hrl3qxad3nhm8zisjv9dakat1ewds5t
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/248
104
24970
393635
256296
2026-07-02T10:43:42Z
~2026-31364-58
14009
393635
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>տեսակ: Այդօրինակ մանրապատկերներն ստեղծվել են գուաշով և ջրաներկերով՝ մագաղաթի, ստվարաթղթի, փղոսկրի վրա, երբեմն մետաղի վրա՝ յուղաներկով, ճենապակու վրա՝ խեցեգործական ներկերով, ինչպես և արծնի տեխնիկայով: Որպես գեղանկարչության հատուկ ժանր դիմապատկերային Մ. ձևավորվել է Վերածննդի շրջանում: Դիմապատկերային Մ. տարածված էր Իտալիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի, Անգլիայի, Ռուսաստանի և այլ երկրների XVI-XIX դդ. արվեստում: XIX դ. կեսից այն իր տեղը զիջել է դագերոտիպությանը (լուսանկարում՝ հատուկ քիմ. եղանակով նախապատրաստված մետաղի վրա) և լուսանկարչությանը:

Հայկական Մ. աչքի է ընկնում ոճերի և դպրոցների բազմազանությամբ: Ամենից շատ պատկերազարդվել են [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/610 ''Ավետարանները''], ապա՝ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/590 ''Աստվածաշունչները''] և ծիսական–կրոնական մյուս ժողովածու–մատյանները: Մեզ հասած առաջին մանրանկարները VI-VII դդ. նմուշներ են (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/69 ''«Էջմիածնի Ավետարան»'']): Դրանցում պերսոնաժների տիպերը, գեղանկարչությունը և այլն հիշեցնում են Լմբատի, Արուճի VII դ. որմնանկարները: [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/628 ''«Մլքե թագուհու Ավետարանը''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/344 ''«Կարսի Ավետարանը»''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/87 ''«Տրապիզոնի Ավետարանը»''] մեզ են հասել Բագրատունիների և Արծրունիների թագավորությունների շրջանից: Այս ձեռագրերում կան հայկական Մ–յան հետագա զարգացման հիմնական գծերը, ա. սյունազարդ խորաններ, բ. ոսկետառ անվանաթերթեր՝ գլխազարդերով և տիտղոսագարդերով, գ. տերունական նկարներ (Քրիստոսի կյանքի այն դեպքերը, որոնք նշված են եկեղեցական տոներում, դ. տեքստի հետ դրվող մանրանկարներ: Սրանցում առկա է նաև բյուզանդական և արևելաքրիստոնեական արվեստների օրգանական համադրումը («Մլքե թագուհու Ավետարանեի խորանների կամարադաշտերում, եգիպտական մոտիվներ, ավետարանիչների և տերունական նկարների ճարտ. դեկորում՝ հելլենիստական արվեստի տարրեր): Արևելաքրիստոնեական Մ–յանը առնչվող 1038-ի (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. № 6201) և Փոքր Հայքի ավետարանների մեծադիր մանրանկարները, պահպանելով ոճական և պատկերագրական հնավանդ կանոններ, պարունակում են նորույթներ, որոնք դրվել են հայկական հետագա ողջ պատկերագրության հիմքում (օրինակ, մերկ Քրիստոսի պատկերումը խաչի վրա): Այդ խմբի ձեռագրերի ոճի գծազարդապատկերային զարգացումը ակնբախ է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/297 ''Վասպուրականի մանրանկարչության դպրոցում'']: XI դ. 2-րդ կեսի մի խումբ ձեռագրեր [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/697 ''«Մողնու Ավետարան»'']-ի գլխավորությամբ կազմել են Անիի դպրոցը, որի ոճական ձևերում նմանություններ են նկատվում ուշկարոլինգյան և նախագոթական Մ–յան հետ, որ ցույց է աալիս վերջինների արլ. ակունքները: Այդ խմբի մանրանկարներն աչքի են ընկնում մոնումենտալ–որմնանկարային ոճով; XII դ. մեզ հասած ձեռագրերում զարգացվել են X-XI դդ. Մ–յան ավանդույթները, օժտվել ողբերգական-հուզական շեշտերով, կրկին մեծ տեղ է տրվել բուսական և կենդանական մոտիվներին: XIII դ. 1-ին կեսին, մինչև մոնղ. արշավանքները, Մ. նոր ծաղկում է ապրել Մեծ Հայքում ([https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/82 ''«Հաղպատի Ավետարան»''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/149 ''«Թարգմանչաց Ավետարան»'']): Մ. աննախադեպ նոր որակ է ստացել [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/406 ''Կիլիկյան Հայաստանում''] (տես նաև [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/405 ''Կիլիկիայի մանրանկարչության դպրոց'']): Ինչպես վանքերում, այնպես էլ արքունիքում հավաքվել են ընտիր ձեռագրեր, հոգևորականներից բացի ձեռագրեր են պատվիրել թագավորական տան անդամներն ու ավագանին: Թուլացել է մատյանների ծիսական–եկեղեցական նշանակությունը, դրանք հաճախ պատվիրվել են անձնական օգտագործման նպատակով՝ ավագանու նրբացած ճաշակը և կրոնական զգացումները բավարարելու համար: Փոքրացել են մատյանների չափերը, մանրանկարիչների հայացքն ավելի է ուղղվել դեպի իրականությունը և հարևան երկրների (Բյուզանդիա և եվրոպական երկրներ) մշակույթը: Հանդես են եկել նշանավոր մանրանկարիչներ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/218 ''Գրիգոր Մլիճեցին''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/208 ''Թորոս Ռոսլինը''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_10.djvu/217 ''Սարգիս Պիծակը''] և ուրիշներ, ստեղծվել են նրբաոճ արքունական ձեռագրեր ([https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/332 ''«Հեթում Բ թագավորի ճաշոց»''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/385 ''«Կեռան թագուհու Ավետարան»'']): Համեմատաբար կայուն քաղաքական վիճակը Մեծ Հայքի որոշ շրջաններում նպաստել է Մ–յան զարգացմանը: Եթե [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/91 ''Գլաձորի մանրանկարչության դպրոցի''] ներկայացուցիչները (տես նաև [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/698 ''Մոմիկ''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/210 ''Թորոս Տարոնացի''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/599 ''Ավագ'']) աչքի են ընկնում շեշտված անհատականություններով, ապա Վասպուրականի ծաղկողները ([https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_10.djvu/372 ''Սիմեոն Արճիշեցի''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/673 ''Զաքարիա Աղթամարցի''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/717 ''Ռստակես''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/450 ''Կիրակոս Աղբակեցի''] և ուրիշներ) հետևել են ավելի միասնական գեղանկարչական ավանդույթների: Մ–յան նշանավոր կենտրոն էր նաև [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/542 ''Տաթևի մանրանկարչության դպրոցը'']՝ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/221 ''Գրիգոր Տաթևացու''] գլխավորությամբ, որից հետո հայկական Մ. շարունակվել է գաղթավայրերում՝ Ղրիմում, Նոր Ջուղայում, Կոստանդնուպոլսում և այլուր (տես նաև [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/46 ''Ղրիմի մանրանկարչության դպրոց''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/367 ''Նոր Ջուղայի դպրոց'']): XVII-XVIII դդ. գրքի հայկական Մ. աստիճանաբար իր տեղը զիջել է գրքի պատկերազարդման տպագրական արվեստին:

''Գրկ.'' Հայկական մանրանկարչություն (Ալբոմ), Ե., 1967: {{լայն|Դուռնովո Լ}}., Հին հայկական մանրանկարչություն,Ե., 1952: {{լայն|Ազարյան Լ}}., Կիլիկյան մանրանկարչությունը XII-XIII դդ., Ե., 1964: Հայկական մանրանկարչություն, Վնտ., 1966 (Առաջաբանը՝ Ս. Տեր–Ներսեսյանի, կազմ. Մ. Ճանաշյան): {{լայն|Հակոբյան Հ}}., Հայկական մանրանկարչություն: Վասպուրական (Ալբոմ), Ե., 1978: {{լայն|Свирин А. Η}}., Миниатюра древней Армении, М.-Л., 1939: {{լայն|Նույնի}}, Древнерусская миниатюра, М., 1950; {{լայն|Корхмазян Э. М}}., Армянская миниатюра Крыма (XIV-ΧVΙΙ вв.), Е., 1978; {{լայն|Измайлова Т. А}}., Армянская миниатюра XI века, М., 1979; {{լայն|Дурново Л. А}}., Очерки изобразительного искусства средневековой Армении, М., 1979: {{լայն|Martin F. R}}., The Miniature Painting and Painters of Persia, India and Turkey…, v. 1-2, L., 1912; {{լայն|Воeсkler A}}.,<noinclude></noinclude>
2fiewazcpb9fzhw3dzbk2kn5rber8qe
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/249
104
24971
393636
256373
2026-07-02T11:36:42Z
~2026-31364-58
14009
393636
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>Abendeand. Miniaturen, В., 1930; {{լայն|Weitzmann Κ}}.,Illustrations in Roll and Codex, Princeton, 1947; {{լայն|Diringer D}}., The Illuminated Book, its History and Production, L., 1958; {{լայն|Der-Nersessian S}}., L’art Armenien, P., 1977.{{ՀՍՀ հեղ|Վ. Ղազարյան}}
'''ՄԱՆՐԱՊԱՏՈՒՄ''', գեղարվեստական արձակի ամենափոքրածավալ ժանրը: Ունի խոհա–փիլիսոփայական լիցք, քնարական շունչ, ավարտուն բովանդակություն և կառուցվածք: Նյութը տրվում է խտացված: Հատուկ է մտքի կոնկրետությունը: Հաճախ ունենում է անսպասելի ավարտ: Աղերսվում է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/402 ''անեկդոտին''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/85 ''արձակ բանաստեղծությանը'']: Մեծ մասամբ չունի ամբողջական սյուժե, հանգամանալից բնութագրված կերպարներ: Լայն զարգացում է ապրել մեր օրերում: Մ–ներ են գրել Դ. Դեմիրճյանը, Գ. Մահարին, Լ. Հուրունցը և ուրիշներ:{{ՀՍՀ հեղ|Մ. Մեյքոնյան}}
'''ՄԱՆՐԱՐՈՒՐՔ''', ոսկերչական տեխնիկա՝ նուրբ ոսկեթելը կամ արծաթաթելը զարդանախշի ձևով դասավորելն ու ամրացնելը: Մ. եղանակով պատրաստված իրերը (գոտի, սափոր, մասնատուփ, կենցաղային առարկաներ) զարդարվել են փիրուզյա և գունավոր այլ ակներով, մարգարիտներով: Հնուց հայտնի է եղել աշխարհի շատ ժողովուրդների: Հայաստանում կիրառվել է Վանում, Կարինում, Արծկեում, Մուշում, Ալեքսանդրապոլում, Երևանում և այլուր: Մեր օրերում Երևանի ոսկերիչ վարպետները շարունակում են ավանդական Մ–ի օրինակով ստեղծել նոր զարդեր ու կենցաղային առարկաներ: Տես նաև [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/142 ''Ցանցկեն'']:{{ՀՍՀ հեղ|Ն. Ավագյան}}
'''ՄԱՆՐԲՈՒՐԺՈՒԱԿԱՆ ՔԱՂԱՔԱՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ''', բուրժուական քաղաքատնտեսության ուղղություն, որն արտահայտում է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/243 ''մանր բուրժուազիայի''] շահերը: Ձևավորվել է XIX դ. սկզբներին, հիմնադրել են Ժ. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_10.djvu/403 ''Սիսմոնդին''] և Պ. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/451 ''Պրուդոնը'']: Բնույթը որոշվում է մանր բուրժուազիայի սոցիալ–տնտեսական էությամբ: Մ. ք. քննադատում է կապիտալիստական արտադրաեղանակի հավերժականության բուրժուական դոգման և նշում կապիտալիստական ինդուստրիայի հակասությունները, նրա զարգացման կործանիչ հետևանքները մանր արտադրողների համար: Սակայն Մ. ք. կապիտալիզմի հակասությունների գիտական վերլուծության փոխարեն «…սահմանափակվում է կապիտալիզմի սենտիմենտալ քննադատությամբ՝ մանր բուրժուազիայի տեսակետից…» ({{լայն|Լենին Վ. Ի}}., Երկ., հ. 2, էջ 247), իսկ «…մանր արտադրության վրա նայում էր իբրև բնական հասարակարգի վրա, ընդվզելով խոշոր կապիտալի դեմ…» (նույն տեղում, էջ 248): Վերջինը նույնացնում է առևտրական ու փոխատվական կապիտալների հետ, իսկ շահագործումը պատճառաբանում անհամարժեք փոխանակությամբ, որը խախտում է արժեքի օրենքը: Մ. ք–յան ներկայացուցիչները, գերարտադրության տնտ. ճգնաժամը համարելով կապիտալիստական արտադրաեղանակի գլխավոր արատներից մեկը, չկարողացան, սակայն, բացահայտել դրա բուն պատճառի՝ արտադրության հասարակական բնույթի և յուրացման մասնավոր կապիտալիստական ձևի միջև հակասության էությունը: Բաշխման հարաբերությունների կարգավորումը պայմանավորում են պետության օգնությամբ սպառողական ու վարկային կոոպերատիվ ընկերությունների կազմակերպմամբ, որով, իբր, կբարձրանա մանր արտադրողների վարկունակությունը, կապահովվի արտադրության զարգացումը: Շրջանառության, իսկ երբեմն սպառման ու բաշխման ոլորտները Մ. ք–յան ներկայացուցիչները համարում են քաղաքատնտեսության ուսումնասիրության առարկա: Մ. ք–յան ժամանակակից տեսությունները մի կողմից քարոզում են կապիտալիստական հակասությունների ռեֆորմիստական լուծում, համաձայնություն իմպերիալիզմի հետ, հասարակության զարգացման նոր ուղու որոնում, մյուս կողմից՝ հաճախ սուր, բայց ոչ միշտ հետևողականորեն քննադատում են իմպերիալիզմի առավել անցանկալի հակասությունները, հիմնավորում դեմոկրատական իրավունքների ապահովման, մոնոպոլիաների իշխանության սահմանափակման, ազգային անկախության և զարգացման ոչ կապիտալիստական ուղու համար պայքարի անհրաժեշտությունը:

Ռուսաստանում Մ. ք–յան ներկայացուցիչները նարոդնիկներն էին (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/208 ''Նարոդնիկություն''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/207 ''Նարոդնիկներ հայ'']), որոնք կապիտալիստական արտադրահարաբերությունները քննադատում էին գյուղացիական սոցիալիզմի դիրքերից, պաշտպանում մանր արտադրողների շահերը: Հայ իրականության մեջ Մ. ք–յան դրույթներն արտահայտվել են մանրբուրժուական կուսակցությունների ([https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/495 ''Հնչակյան կուսակցություն''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/27 ''«Սոցիալ–դեմոկրատական բանվորական հայ կազմակերպություն»'']՝ (սպեցիֆիկներ)) գաղափարախոսության մեջ: Հնչակյանները (Ա. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/140 ''Նազարբեկ''], Մ. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/141 ''Նազարբեկ''], Գ. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/354 ''Կաֆյան''] և ուրիշներ) սկզբում ժխտում էին Հայաստանում կապիտալիզմի զարգացման անխուսափելիությունը, հայ համայնքը համարում սոցիալիզմի նախադրյալների կրող: Միապետական կարգերի տապալման հարցում անտեսում էին դասակարգային պայքարը, բանվոր դասակարգի պատմական դերը և իրենց քաղ. գործունեությունը կապում գյուղացիության ու մյուս մանր սեփականատերերի հետ: Հետագայում որոշ վերագնահատում է կատարվել հնչակյան կուսակցության գաղափարախոսության մեջ. կապիտալիզմն արդեն ընդունվել է որպես անհրաժեշտ և սոցիալիզմին անցնելու համար նյութական պայմաններ ստեղծող փուլ: Փորձեր են կատարվել նաև կապիտալիզմի հիմնական հակասությունը բացահայտելու ուղղությամբ, կապիտալիստական շահագործման վերացման ուղին հայտարարվել է սոցիալիստական հեղափոխությունը, սակայն նորից անտեսվել է պրոլետարիատի դիկտատուրայի ու նրա ղեկավար դերի հարցը:

Սպեցիֆիզմը մենշևիզմի ու բունդականության հայկ. տարբերակն էր: Այս ուղղության գաղափարախոսների (Դ. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/365 ''Անանուն''], Բ. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/376 ''Իշխանյան'']) կարծիքով Հայաստանն ու հայ ժողովուրդը բացառիկ առանձնահատկություն ունեն, և հայ պրոլետարիատը պետք է գործի միջազգային բանվորական շարժումից անկախ, ստեղծի անջատ քաղ. կազմակերպություններ: Սպեցիֆիկները ժխտում էին հայ գյուղացիության շահագործման, դասակարգային շահերի հակամարտ հակասության փաստը, կալվածատերերին ու մելիքներին համարում ժողովրդի «հոգատար հայր ու փրկիչ». գյուղացիությանը՝ հետադիմական ուժերի սոցիալական հենարան: Սոցիալիստական հեղափոխությունը նույնացնում էին սահմանափակ բարենորոգումների հետ, դասակարգային հաշտություն քարոզելով, ձգտում ստեղծել «հայության հավաքական դեմք»՝ բուրժուազիայի գլխավորությամբ: Իրենց ծրագրերի բուրժուա–ազգայնական բովանդակությունը սպեցիֆիկները քողարկում էին սոցիալիստական, մարքսիստական ֆրազներով:

''Գրկ.'' {{լայն|Մարքս Կ. և Էնգելս Ֆ}}., Կոմունիստական կուսակցության մանիֆեստը, Ընտ. երկ., հ. 1, Ե., 1972: {{լայն|Մարքս Կ}}., Լուի Բոնապարտի Բրյումերի տասնութը, նույն տեղում: {{լայն|Լենին Վ. Ի}}., Ի՛նչ են «ժողովրդի բարեկամները» և ինչպե՛ս են նրանք մարտնչում սոցիալ–դեմոկրատների դեմ, Երկ., հ. 1: {{լայն|Նույնի}}, Մարքսիզմ և ռևիզիոնիզմ, նույն տեղում, հ. 15: {{լայն|Նույնի}}, «Ձախ» երեխայության և մանր բուրժուականության մասին, նույն տեղում, հ. 27: {{լայն|Կասյան Ս}}., Սպեցիֆիկները և սպեցիֆիզմը, Թ., 1928: {{լայն|Թովմասյան Ն.Ռ}}., Մանրբուրժուական տնտեսագիտության քննադատության ուրվագծեր, Ե., 1961: {{լայն|Խուրշուդյան Լ. Ա}}., Սփյուռքահայ կուսակցությունները ժամանակակից էտապում, Ե., 1964: {{լայն|Ադոնց Մ. Հ}}., Հայաստանի ժողովրդական տնտեսությանը և հայ տնտեսագիտական միտքը XX դարի սկզբին, Ե., 1968: {{լայն|Петров В., Титов Б}}., Мелкобуржуазная политическая экономия, (Саратов), 1958; Против буржуазных и мелкобуржуазных теорий социализма, (Сб. ст.), М., 1972.{{ՀՍՀ հեղ|Ն. Թովմասյան}}
'''«ՄԱՆՐԳՅՈՒՂԱՑԻԱԿԱՆ ՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ԿԱՅՈՒՆՈՒԹՅԱՆ» ՏԵՍՈՒԹՅՈՒՆ''', բուրժուական քաղաքատնտեսության ուղղություն, ըստ որի գյուղատնտեսության մեջ մանր արտադրությունը, իբր, առավելություններ ունի խոշորի նկատմամբ, ուստի ավելի կենսունակ է և կայուն: Առաջացել և տարածվել է XIX դ. 2-րդ կեսին – XX դ. 1-ին քառորդում, Արևմտյան Եվրոպայի երկրներում: Տեսության կողմնակիցները (Կ. Կլավկի, Է. Դավիդ, Մ. Ի. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/115 ''Տուգան-Բարանովսկի''], Ն. Ա. Կաբլուկով, Վ. Մ. Չեռնով, Պ. Պ. Մասլով և ուրիշներ) ձգտում էին ժխտել գյուղատնտեսության մեջ կապիտալի ու արտադրության կենտրոնացման ու համակենտրոնացման Մարքսի հայտնագործած տնտեսական օրենքների գործողությունը, պատճառաբանելով, որ գյուղատնտեսության բնական առանձնահատկությունները, իբր, խոչընդոտում են մեքենայական տեխնիկայի լայն կիրառմանը, տնտեսությունների խոշորացմանը և,<noinclude></noinclude>
ddyzle8n7ocwhes3lv1vzvyu2i36i0y
Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/100
104
118071
393634
329427
2026-07-02T09:34:25Z
~2026-37049-97
14046
393634
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>{{Կենտրոն|'''28. ԽԵՂԴՎԱԾ ՄԻՋԱՏԸ'''}}
{{Poemx||<poem>Գարնան բույրերեն արբշիռ ինկար դուն
Աչքիս մեջ՝ որ քեզ ծով մեղավ անհուն։
Ափունքի մհույսով ի զուր լըլկեցիր
Թևերդ այդ մըռայլ ալիքներուն վրա՝
{{Տող|5}}Որոնց տակ կապրեր ցավը դավադիր,
Ցա՛վն՝ որ քեզ ճըմռեց, ըրավ հեղձամահ։
Հետո կոպս իջավ վըրադ ամպի պես՝
Եվ բիբըս, հոգվույս լույսով ողողված,
Գերեզմանդ եղավ։ Նույն արցունքն ըզքեզ
{{Տող|10}}Ըսպաններ, և նույն արցունքը ողբաց։
Դուն հետաքըրքիր մեղքըդ քու մահով
Քավեցիր, ես իմս՝ ակամա լացով։
Գիտեմ թե քեզի եղավ ո՜րքան վիշտ
Լուծվիլը հեռու կառերուն ծոցեն՝
{{Տող|15}}Որոնց շուրջն ուրախ կը բըզզայիր միշտ՝
Կարծելով երգիդ ականջ կը դընեն
Իրերը բոլոր, կամ քուկդ է արփին
Եվ տարափներուն մասրենին նըրբին։
Եվ քուկրդ կըլլար տիեզերքն անհուն՝
{{Տող|20}}Երբոր կ՝իշխեիր հորիզոններուն
Մրըրկին թևին վրա։ Ո՜վ կյանք երջանիկ,
Կ՝անցնեիր ծաղրով կարծես անտառին
Գոռ ծըփանքներեն, երբ շուրջըդ՝ քաղցրիկ՝
Խիժոտ գիհիներն հար կը խընկեին։
</poem>|}}<noinclude></noinclude>
lybttbdxpkd26vis3q3iyvk6sgmgxmr
Էջ:Daniel Varoujan, Collected works, vol. 2 (Դանիել Վարուժան, Երկերի ժողովածու, հատոր 2-րդ).djvu/88
104
118183
393624
329567
2026-07-01T23:22:50Z
~2026-37049-97
14046
393624
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>{{Poemx||<poem>{{Կենտրոն|'''25. ԼՈԻՅՍԸ'''}}
{{Աջաթև|Դուն կը փայլիս մեծութեան և}}
{{Աջաթև|զոհագործումին համար:}}
{{Կենտրոն|'''ՌԻԿ-ՎԵՏԱ'''}}
Կ’երթամ աղբյո՜ւրը լույսին.․․
Ուղին երկա՛ր է. սալարկված է ուղին
Կայծքարերով, ցանկված՝ մուրտի փուշերով.
Ուղին շեղ է ճառագայթի մհանգունակ։
{{Տող|5}}Անկե կելլեմ՝ հենլով դողդոջ ծունկերուս,
Եվ ծունկերես, զոր գամեցին եղբայրներս,
Արյունըս տաք կը բըխի:
Հևքն է՝ կուրծքիս, թարթիչներուս վրա՝ փոշին,
Սիրտըս սափորն է դատարկ,
{{Տող|10}}Ու ես կերթամ դեպի աղբյո՜ւրը լույսին
Լույսն աղվոր է, բարձրության մեջ՝ հոսանուտ,
Խոնարհումին մեջ՝ արդար։
Օր մը տեսա էութենեն մաս մը սուրբ
Մորս հոգվույն մեջ ճաճանչագեղ և ցաթած
{{Տող|15}}Մեր գյուղակին մեկ վաղեմի հերոսին
Հողակույտին վրա դալար։
Միջօրեին՝ զայն տեսա
Որ՝ նըման մեծ թիթեռնիկի մ’ըսպիտակ՝
Կը քալեր գաղջ պատուհանիս քարին վրա,
{{Տող|20}}Որ մայթերեն կամ աղծապիղծ ճամբայեն,
Ներողամիտ գըթությամբ,
Կը հոսեր նոր կըթված կաթի մը պես եղկ,
</poem>|}}<noinclude></noinclude>
mkdi89xn1vnupu8vkgnastjx647bb08
Վիքիդարան:Համագործակցություն Վիքիակումբների հետ/Վիճակագրություն/Ընդհանուր/Հունիս, 2026
4
150280
393620
2026-07-01T12:02:57Z
ԱշբոտՏՆՂ
8567
թարմացում
393620
wikitext
text/x-wiki
{| class="wikitable sortable"
!Մասնակցային անուն!!Բայթեր (+)!!Բայթեր (-)!!Խմբագրումներ!!Ստեղծված!!Սրբագրված!!Հաստատված

|Ընդհանուր||0||0||0||0||0||0

lsdjvt32t6oai6m6eqjr4fu4iffeja1