Վիքիդարան
hywikisource
https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB
MediaWiki 1.47.0-wmf.10
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Վիքիդարան
Վիքիդարանի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
Հեղինակ
Հեղինակի քննարկում
Պորտալ
Պորտալի քննարկում
Էջ
Էջի քննարկում
Ինդեքս
Ինդեքսի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Event
Event talk
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/250
104
24972
393640
257020
2026-07-07T12:03:21Z
~2026-31364-58
14009
393640
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>որ մանր հողատերերը ջանասիրության ու աշխատասիրության շնորհիվ մթերքներն արտադրում են ավելի փոքր ծախքերով, քան խոշորները: Ապացուցելու համար նրանք կեղծում էին ագրարային վիճակագրության տվյալները, ելնում հողատարածությունների բացարձակ չափերից (հաշվի չառնելով ներդրված կապիտալի մեծությունը), անտեսում գյուղացիության շերտավորումը, և հիմնվելով աղավաղված «միջին» տվյալների վրա, փորձում էին ցույց տալ, որ մանր անհատական արտադրությունը կայուն դիրքեր ունի, կարող է մրցել խոշորի հետ ու կանխել գյուղում կապիտալիստական հարաբերությունների առաջացումը:<br>
Վերլուծելով ԱՄՆ–ում, Ռուսաստանում և արևմտաեվրոպական մյուս երկրներում գյուղատնտեսության զարգացումը՝ Վ. Ի. Լենինը ցույց տվեց, որ կապիտալիզմի տնտեսական օրենքները գործում են ոչ միայն արդյունաբերության, այլն գյուղատնտեսության մեջ, իսկ կապիտալիզմի հիմնական և գլխավոր միտումը մանր արտադրության արտամղումն է խոշորի կողմից թե՛ արդյունաբերության և թե՛ երկրագործության մեջ, որի հետևանքով աշխատավոր գյուղացիության լայն զանգվածներ սնանկանում են: Այդ պրոցեսը հատկապես ուժեղանում է երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, կապված տեխնիկական առաջընթացի և գյուղատնտեսության մեջ մոնոպոլիստական կապիտալիզմի ներթափանցման հետ: «Կապիտալիզմի զարգացումը,—նշված է ՍՄԿԿ ծրագրում,— վերջնականապես հողմացրիվ արեց մանր գյուղացիական տնտեսության կայունության առասպելը: Մոնոպոլիաները տիրապետող դիրք են գրավել նաև գյուղատնտեսության մեջ: Միլիոնավոր ֆերմերներ և գյուղացիներ քշվում են իրենց հողերից, իսկ նրանց տնտեսությունը աճուրդի է հանվում» (ՍՄԿԿ ծրագիր, 1974, էջ 45):<br>
Ժամանակակից պայմաններում «տնտեսության» կայունության տեսությունը «կատարելագործվել» և ներկայացվում է «ընտանեկան տնտեսությունների (ֆերմաների) կայունության» տեսության ձևով, որի նպատակը նույնն է՝ քողարկել գյուղացիության շերտավորումը, խարխլել բանվոր դասակարգի և գյուղացիության դաշինքը, հավերժացնել կապիտալիստական կարգերը:{{ՀՍՀ հեղ|Ռ. Սարինյան}}
'''ՄԱՆՐԷԱԲԱՆԱԿԱՆ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ''', արդյունաբերության ճյուղ, իրականացնում է ոչ սննդային հումքից (հեղուկ և գազային ածխաջրածիններ), ինչպես նան շաքարի ճակնդեղի, եգիպտացորենի արդյունաբերական մշակման թափոններից արժեքավոր նյութերի ստացման մանրէաբանական սինթեզը: Թողարկում է սպիտակուցա–վիտամինային կոնցենտրատներ, [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/318 ''ամինաթթուներ''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/465 ''վիտամիններ''], ֆերմենտային պատրաստուկներ, [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/450 ''անտիբիոտիկներ''], բույսերի պաշտպանության համար անհրաժեշտ բակտերային և վիրուսային պատրաստուկներ ևն: Մ. ա. լայն իմաստով ընդգրկում է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/59 ''խմորման''] հնագույն ճյուղերը (գինեգործություն, պանրագործություն ևն): Մ. ա. բուռն կերպով սկսել է զարգանալ XX դ. կեսերից, երբ կազմակերպվեց [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/251 ''մանրէներից''] ստացվող անտիբիոտիկների՝ պենիցիլինի, ստրեպտոմիցինի ևն մեծածավալ արտադրությունը: Հաջողությամբ մշակվեցին մանրէների արդյունավետ ձևերի արհեստական ստացման գենետիկական մեթոդները, տեխնոլոգիան: Մ. ա. բացառիկ կարևոր նշանակություն ստացավ սննդային և կերային նյութերի ինդուստրիալ արտադրության համար: Ֆերմաներում անասունների կերին ավելացված 1 տ խմորասնկերը տալիս են լրացուցիչ 800-1200 կգ խոզի միս կամ 1500-2000 կգ թոչունի միս (կենդանի քաշով), 15-25 հզ. ձու ևն: Կերերի արդյունավետությունն ավելի բարձր է լինում, երբ կերաբաժնին ավելացվում են նաև վիտամիններ, ֆերմենտային պատրաստուկներ, կերային անտիբիոտիկներ: Այգիների, դաշտերի բերքատվության բարձրացմանը նպաստում են հիվանդությունների հարուցիչների և վնասատուների դեմ տարվող պայքարի մանրէաբանական միջոցները, ինչպես նաև մանրէային պարարտանյութերը: Կարևոր են նաև ինսեկտիցիդները, բույսերի աճման խթանիչները ևն: Մ. ա. արագացնում է արդյունաբերական որոշ ճյուղերի (սննդի, թեթև, քիմ.) տեխ. առաջընթացը: Քիմ. արդյունաբերության մեջ ամինաթթուներից և սպիտակուցային այլ նյութերից մանրէաբանական սինթեզի միջոցով կարելի է կազմակերպել արհեստական թելերի և թաղանթների արտադրությունը: ՀՍՍՀ–ում ստեղծվել և զարգանում են [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/612 ''լիզինի''] (Չարենցավան) և այլ ամինաթթուների, կիտրոնաթթվի, բույսերի պաշտպանության մանրէային միջոցների, պարարտանյութերի մանրէաբանական արտադրության ճյուղերը:<br>
'''ՄԱՆՐԷԱԲԱՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏ''' {{լայն|ՀՍՍՀ ԳԱ, միկրոբիոլոգիայի ինստիտուտ}}, գիտահետազոտական հիմնարկություն Աբովյան քաղաքում (1973-ից): Կազմակերպվել է 1961-ին՝ Երևանում, 1943-ից գործող ՀՍՍՀ ԳԱ մանրէաբանության սեկտորի հիմքի վրա, Հ. Կ. Փանոսյանի ղեկավարությամբ: 1963-ից Մ. ի–ի դիրեկտորն է Է. Գ. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/181 ''Աֆրիկյանը'']: Մ. ի. ունի 8 լաբորատորիա (1979)՝ ազոտֆիքսող բակտերիաների, խմորող միկրոօրգանիզմների, սպորառաջացնող բակտերիաների, բջջային կենսասինթեզի, մանրէների կենսաքիմիայի, ֆոտոսինթեզող բակտերիաների, մանրէների հավաքածուի, հանքային մանրէաբանության: Մ. ի–ի աշխատանքներում կարևոր տեղ են գրավել մանրէների տարբեր խմբերի էկոլոգիայի հարցերին նվիրված հետազոտությունները, որոնց շնորհիվ բացահայտվել են զանազան մանրէների բնական տարածվածության բազմաթիվ օրինաչափությունները: Ինստ–ի բազմամյա աշխատանքները հնարավորություն են տրվել մեկուսացնել և նկարագրել ազոտֆիքսող, կաթնաթթվային, սպորավոր, ֆիտոպաթոգեն, քեմոսինթետիկ բակտերիաների և սնկերի նոր տեսակներ ու տարատեսակներ: Ուսումնասիրված մանրէներից շատերն օգտագործվում են պարարտանյութերի, ինսեկտիցիդների, թթու կաթնամթերքների, գինու, հացի արտադրության և արդյունաբերության այլ ճյուղերում: Մանրէների էկոլոգիական հարմարվածության, մանրէային անտագոնիզմի ուսումնասիրման և անտիբիոտիկները բուսաբուծության ու շերամապահության մեջ կիրառելու բնագավառում Մ. ի. ՍՍՀՄ–ում եղել է առաջիններից մեկը: Մ. ի. գործուն մասնակցություն է ունեցել ՀՍՍՀ–ում [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/250 ''մանրէաբանական արդյունաբերության''] կազմակերպմանը: Վերջին տարիներին Մ. ի–ում աշխատանքներ են տարվում՝ նվիրված ֆոտոտրոֆ միկրոօրգանիզմների և մանրէային ֆերմենտների ուսումնասիրման ու կիրառման, մանրէների կենսաքիմիային, գենետիկական ինժեներիայի արդիական հարցերին:<br>
'''ՄԱՆՐԷԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ''', {{լայն|մանրէակենսաբանություն, միկրոբիոլոգիա}}, անզեն աչքով անտեսանելի էակները՝ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/549 ''միկրոօրգանիզմներն''] ուսումնասիրող գիտություն, ձևավորվել է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/243 ''մանրադիտակի''] գյուտից հետո: Մ–յան առաջացումից մի քանի հազար տարի առաջ մարդը չիմանալով միկրոօրգանիզմների գոյության մասին, դրանք օգտագործում էր կաթնաթթվային մթերքների, գինու, քացախի ևնի պատրաստման համար: Մ. սկսել է բուռն զարգանալ XIX դ. 2-րդ կեսից, երբ պարզվեց մանրէների առաջատար դերը տարբեր կենսբ. պրոցեսներում, հատկապես վարակիչ հիվանդությունների առաջացման գործում: Մ–յան հիմնադիրներն են Լ. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/139 ''Պաստյորը''], Ռ. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/524 ''Կոխը''] և Ի. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/466 ''Մեչնիկովը''], որոնք բացահայտել են մանրէների ախտածին դերը և մշակել վարակիչ հիվանդությունների անընկալունակության հիմունքները: Այժմ Մ–յան որոշ բաժիններ՝ բժշկության, անասնաբուժության, գյուղատնտեսության և արդյունաբերության զարգացման պահանջներին համապատասխան, ձևավորվել են որպես առանձին գիտություններ: {{լայն|Ընդհանուր Մ}}. ուսումնասիրում է մանրէների կարգաբանությունը, փոփոխականությունը, տարածման և կենսագործունեության օրինաչափությունները, դրանց դերը բնության մեջ նյութերի շրջապտույտում (Ս. Վինոգրադսկի և ուրիշներ): {{լայն|Գյուղատնտեսական Մ}}. հետազոտում է հողի միկրոֆլորայի կազմը, մանրէների դերը հողի կենսաբանության և բերրիության, բույսերի սնման, հիվանդությունների առաջացման պրոցեսներում, մշակում գյուղատնտ. վնասատուների դեմ պայքարի մանրէաբանական միջոցներ, մանրէային պարարտանյութերի կիրառման մեթոդներ: {{լայն|Բժշկական Մ}}. զբաղվում է ախտածին մանրէների և վարակիչ հիվանդությունների ախտորոշման ու բուժման հարցերով: Նույն խնդիրները կենդանիների վերաբերյալ կատարում է {{լայն|անասնաբուժական Մ}}.: Բժշկ. Մ–ից անջատվել և որպես առանձին գիտություններ են զարգանում բժշկ. բակտերիալոգիան, համաճարակագիտությունը, իմունոլոգիան: Նշված բնագավառում մեծ ծառայություններ ունեն Ն. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/671 ''Գամալեան''], Պ. Զաբոլոտնին և ուրիշներ: {{լայն|Սննդային Մ}}. ուսումնասիրում է տարբեր խմորումներ առաջացնող մանրէները, մշակում սննդամթերքներ ստանալու և դրանք անվնաս պահպանելու մեթոդներ, որոնք օգտագործվում են գինու, պանրի, հացի, կաթնամթերքների ևնի արտադրության<noinclude></noinclude>
feznik7qxqe47k58lhh4gkcsoxevjyc