Վիքիդարան hywikisource https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB MediaWiki 1.48.0-wmf.1 first-letter Մեդիա Սպասարկող Քննարկում Մասնակից Մասնակցի քննարկում Վիքիդարան Վիքիդարանի քննարկում Պատկեր Պատկերի քննարկում MediaWiki MediaWiki քննարկում Կաղապար Կաղապարի քննարկում Օգնություն Օգնության քննարկում Կատեգորիա Կատեգորիայի քննարկում Հեղինակ Հեղինակի քննարկում Պորտալ Պորտալի քննարկում Էջ Էջի քննարկում Ինդեքս Ինդեքսի քննարկում TimedText TimedText talk Մոդուլ Մոդուլի քննարկում Event Event talk Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 4.djvu/161 104 31138 397947 156903 2026-10-27T14:43:33Z ԱշոտՏՆՂ 2927 397947 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>Թեթև — 161 հատուկ բյուրո, հաշվողական կենտրոն։ Իրականացնում է արտադրական 14 միավորման, 3 կոմբինատի և 13 ֆաբրիկայի ու գործարանի ղեկավարումը։ Թեթև արդյունաբերության ժողկոմ, իսկ 1949-ից մինիստր են եղել Հ. Տանինը (1936), Գ. Հ. Հովհաննիսյանը (1937—42 և 1955—58), Գ. Ի. Զհանգիրյանը (1944—1946), Գ. Ս. Դարբինյանը (1948—50), Վ. Մ. Պողոսովը (1950—55), Ա. Ռ. Տոնյանը (1965—70)։ 1970-ից մինիստրն է Ա. Ա. Գեորգյանը։ ԹԵԹԵՎ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅՈՒՆ, արդյունաբերության մասնագիտացված ճյուղերի ամբողջություն, արտադրում է ժողովրդական սպառման ապրանքներ։ Իրականացնում է հումքի սկզբնական մշակում, թողարկում պատրաստի արտադրանք։ ՍՍՀՄ Թ. ա. ներառում է տեքստիլ, կարի, կաշվի, մորթու և կոշիկի արդյունաբերության ճյուղերը։ Արտադրանքը կիրառվում է նաև կահույքի, ավիացիոն, ավտոմոբիլային, սննդի և արդյունաբերության այլ ճյուղերում, գյուղատնտեսության մեջ, տրանսպորտում, առողջապահությունում։ Թ. ա. որպես ինքնուրույն ճյուղ ձևավորվել է XVIII դ. երկրորդ կեսին։ Ցարական Ռուսաստանի արտադրության կառուցվածքում չնայած Թ. ա. ուներ բարձր տեսակարար կշիռ, սակայն թույլ էր զարգացած. հումքի գրեթե կեսը, սարքավորումներն ու ներկանյութերն ամբողջովին ներմուծվում էին, արտադրության մեջ գերակշռում էր ձեռքի աշխատանքը։ Թ. ա. զարգացավ սովետական կարգերի հաստատումից հետո. մեքենայացվեց և ավտոմատացվեց արտադրությունը, արտադրանքի թողարկման ծավալը 1913-ի համեմատությամբ 1975-ին ավելացավ 28 անգամ։ 1975-ին ՍՍՀՄ Թ. ա-յան արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին տարեկան թվաքանակը 5109 հզ. էր, ձեռնարկությունների թիվը՝ 8224։ Թողարկում է ամբողջ արդ. արտադրանքի ընդհանուր ծավալի 14,9%-ը։ 1975-ին ՀՍՍՀ Թ. ա. իր կազմում ուներ բամբակե, բրդե, մետաքսե գործվածքեղենի, գորգագործական, տրիկոտաժի, կոշիկի, կաշվի, կարի, տեքստիլ-գալանտերեայի և կաշվի-գալանտերեայի ճյուղեր (110 ձեռնարկություն), արդյունաբերա-արտադրական անձնակազմի միջին տարեկան թվաքանակը 79,3 հզ. էր։ Տես նաև Կաշվի-կոշիկի արդյունաբերություն, Տեքստիլ արդյունաբերություն, Տրիկոտաժի արդյունաբերություն։ Գրկ. Кисляков Б. Н., Легкая индустрия за 50 лет, М., 1967. Կ. Ադամյան ՍՍՀՄ թեթև արդյունաբերության հիմնական արտադրատեսակների արտադրությունը 1928—75-ին Արտադրատեսակներ Չափման միավոր 1928 1940 1960 1975 Բամբակե գործվածքեղեն հզ. մ 2238 26800 65600 97200 Բրդե գործվածքեղեն » — 17 3858 4684 Մետաքսե գործվածքեղեն » 8,0 201 6847 18070 Գորգ և գորգեղեն հզ. մ² 4,5 16,1 130,5 2400 Կաշվե կոշիկ մլն զույգ 0,04 0,9 5,3 10,7 Գուլպա և կիսագուլպա » 0,6 9,8 32,1 47,6 ԹԵԹԵՎ ԲԵՏՈՆ, մինչև 1800 կգ/մ³ ծավալային զանգված ունեցող բետոնների անվանումը։ Թ. բ. են ծակոտկեն լցանյութերով բետոնները և բջջավոր բետոնը։ Թ.բ. պատրաստելիս որպես լցանյութ օգտագործում են բնական (պեմզա, տուֆ, հրաբխային խարամ, խեցեքար ևն) և արհեստական (կերամզիտ, փքած պեռլիտ, դոմնային խարամ, խարամային պեմզա ևն) քարանյութեր։ Խարամային լցանյութերով պատրաստված Թ. բ. կոչվում է խարամաբետոն։ Թ. բ. կարելի է ստանալ նաև առանց ավազի կամ քիչ ավազով՝ ծանր խիճ օգտագործելով։ Այսպիսի Թ. բ. կոչվում է խոշորածակոտկեն։ Թ. բ. կիրառվում է բետոնե և երկաթբետոնե կոնստրուկցիաներում։ Այն ջերմության և ձայնի լավ մեկուսիչ է։ Թ. բ-ից պատրաստում են որմնաբլոկներ, որմնապանելներ, ծածկասալեր և հավաքովի կոնստրուկցիաների բազմաթիվ այլ տարրեր։ Մինչև 500 կգ/սմ² սեղմման ամրություն ունեցող Թ. բ-ներից պատրաստում են մեծ բեռնունակության երկաթբետոնե կոնստրուկցիաներ։ Թ. բ-ի որոշ տեսակներ օգտագործվում են նաև հիդրոտեխնիկական կառույցներում։ ԹԵԹԵՎ ԵՎ ՏԵՔՍՏԻԼ ՄԵՔԵՆԱՇԻՆՈՒԹՅԱՆ ԻՆՍՏԻՏՈՒՏԻ ԵՐԵՎԱՆԻ ՄԱՍՆԱՃՅՈՒՂ համամիութենական գիտահետազոտական, ստեղծվել է 1962-ին։ Ենթարկվում է ՍՍՀՄ թեթև, սննդի և կենցաղային սարքերի մեքենաշինության մինիստրությանը։ Մասնաճյուղը զբաղվում է նշված մինիստրության թողարկած զանազան տեխնոլոգիական սարքավորումների համար հատուկ ապարատների, ավտոմատիկայի տարբեր համակարգերի, ավտոմատացված էլեկտրաշարժաբերների, վերահսկման ոչ ստանդարտացված էլեկտրահանգույցների ստեղծման գիտահետազոտական և կոնստրուկտորա-փորձարարական աշխատանքներով։ Մասնաճյուղն ունի էլեկտրաշարժաբերների, տեխնոլոգիական սարքերի ավտոմատացման, հատուկ ապարատների բաժիններ։ Այստեղ են մշակվել դարսակի մակարդակի վերահսկման ՈւԿՈւՍ-1 հարմարանքը, ջուլհակահաստոցի ԷSՕՏՍ քարշող էլեկտրամագնիսը ևն, որոնք երաշխավորվել են Լենինականի «էլեկտրասարք» գործարանում սերիական արտադրության համար։ ԹԵԹԵՎ ԵՐԱԺՇՏՈՒԹՅՈՒՆ, հեշտությամբ ընկալվող, ձևով և բովանդակությամբ պարզ, գլխավորապես զվարճանքի ծառայող երաժշտություն։ Ընդգրկում է պարային, երգային, գործիքային, ինչպես նաև էստրադային, երաժշտական թատրոնի (օպերետ, մյուզիքլ, շոու) ժանրեր։ Էությամբ կենսուրախ Թ. ե-յանը բնորոշ են ոչ բարդ մեղեդայնությունն ու ռիթմայնությունը։ XIX դ. Թ. ե-յան դասական նմուշներ են ստեղծել հայր ու որդի Շտրաուսները, Ժ. Օֆֆենբախը, Յո. Լանները և ուրիշներ։ XX դ. տարածված է ջազային Թ. ե. (տես Ջազ)։ Կատարողական կազմը կարող են լինել ինչպես կամերային, վոկալ-գործիքային անսամբըլներ, այնպես և սիմֆոնիկ ու ջազ նվագախմբեր։ 1930-ական թթ. ժանրերի փոխներթափանցումից ստեղծվեց սիմֆոջազ։ Էլեկտրոնային երաժշտական գործիքների շնորհիվ առաջացավ սպառողական նշանակություն ունեցող «պոպ» ուղղությունը։ ՍՍՀՄ-ում և մյուս սոցիալիստական երկրներում ժող. զանգվածների կուլտուր-կենցաղային սպասարկման, լուսավորական և գաղափարական դաստիարակության համար մեծ դեր է հատկացվում Թ. ե-յանը։ Մ. Վարդազարյան ԹԵԹԵՎ ՀԱՄԱՁՈՒԼՎԱԾՔՆԵՐ, կոնստրուկցիոն համաձուլվածքներ, որոնց հիմքը փոքր խտություն ունեցող մետաղներն են՝ ալյումինը, մագնեզիումը, տիտանը, բերիլիումը (տես Ալյումինի համաձուլվածքներ, Մագնեզիումի համաձուլվածքներ, Տիտանի համաձուլվածքներ, Բերիլիումի համաձուլվածքներ)։ Բնութագրվում են առավել բարձր տեսակարար ամրությամբ (ամրության ցուցանիշների հարաբերությունը նյութի խտությանը), քան, օրինակ, երկաթի կամ նիկելի կոնստրուկցիոն համաձուլվածքները։ Այսպես, ամրության միևնույն սահմանի (~450 Մն/մ²) դեպքում դյուրալյումինը երեք անգամ կաթսայական պողպատից թեթև է, այսինքն՝ դրա տեսակարար ամրությունը մոտ երեք անգամ բարձր է։ Թ. հ. լայն կիրառություն ունեն ինքնաթիռաշինության, հրթիռաշինության, նավաշինության, տրանսպորտային մեքենաշինության, սարքաշինության, քիմ. ապարատաշինության, ավտոմոբիլաշինության մեջ, էլեկտրատեխնիկայում, շինարարությունում, միջուկային էներգետիկայում, կենցաղային իրերի արտադրությունում։ ԹԵԹՐԻԾՂԱՐՈ, Բելիկլյուչ, Աղբուլաղ (վրաց. սպիտակ աղբյուր), քաղաք Վրացական ՍՍՀ-ում, Թեթրիծղարոյի շրջանի վարչական կենտրոնը, Թրիալեթի լեռնաշղթայի հարավային լանջին, Թբիլիսիից 59 կմ հարավ-արևմուտք։ Թ-ով է անցնում Թբիլիսի—Մառնեուլի—Ծալկա խճուղին։ 7,4 հզ. բն. (1975)։ Կան պանրի և պահածոների գործարաններ։ Ունի միջնակարգ դպրոցներ, գրադարան, կուլտուրայի տուն, 2 կինոթատրոն, հիվանդանոց։ 1930—41-ին տպագրվել է «Կոլխոզային ուղի» հայերեն թերթը։ Հայերը եկել են Բասեն, Լոռի, Խաչեն գավառներից և Էրզրումի նահանգից։ Քաղաքի շրջակայքում կան պատմական հուշարձաններ։ Թ-ում է ծնվել Սովետական Միության հերոս Ս. Գրիգորյանը։ ԹԵԺ ԼԵՌ, Փամբակի լեռնաշղթայի ամենաբարձր գագաթը (3101 մ)։ Ինտրուզիա է՝ կազմված նեֆելինային և ալկալիական սիենիտներից, որոնք կարևոր հումք են ալյումինի և ցեմենտի ստացման համար։ 11, ՀՍՀ IV հատոր<noinclude></noinclude> nlb2wsa6jwjnroert6b4titgnn9n65r