Վիքիդարան
hywikisource
https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB
MediaWiki 1.48.0-wmf.1
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Վիքիդարան
Վիքիդարանի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
Հեղինակ
Հեղինակի քննարկում
Պորտալ
Պորտալի քննարկում
Էջ
Էջի քննարկում
Ինդեքս
Ինդեքսի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Event
Event talk
Հեղինակ:Արիս Արսենի
100
46990
397949
394100
2026-10-28T19:00:01Z
AGA59
14249
/* ԵՐԿԵՐ */
397949
wikitext
text/x-wiki
{{Հեղինակ
|լրիվ անուն = Արիս Արսենի
|դասակարգում = Արսենի, Արիս
|սկզբնատառ = Ա
|պատկեր = Aris Arseni.jpg
|ծնվել է = 1959| մահացել է =|}}
==ԵՐԿԵՐ==
{{Սյուն|3}}
=== Չափածո՝ ըստ շարքերի ===
*[[Անտիպ չափածո]]
*[[Անհուշ երկիր` Արցախ (անտիպ)|Անսաստ երկիր]]
*[[Մի անուն էի սերտել դեռ վաղ մանկությունից]]
*[[Բարձունք տանող արահետով]]
*[[Կարոտների հովիտ]]
*[[Ես չեմ մոռացել]]
*[[Ես ու դու (Արիս Արսենի)|Ես ու դու]]
*[[Պահի վկայումներ]]
*[[Ճաքած լռություն (1993)|Ճաքած լռություն]]
*[[Գազելների պսակ]]
*[[Ծովածաղկի աչքեր]]
*[[Հայրենի կարգավ]]
*[[Մատս՝ ձգանին]]
*[[40-ից հետո]]
*[[Ծաղկած տխրություն]]
*[[Փոքրիկների մոլորակում]]
*[[Չափածո երգիծանք]]
*[[Արիս Արսենիի պոեմներ|Պոեմներ]]
*[[Հայրենի կարգավ|Հայրեններ]]
*[[Արիս Արսենիի տրիոլետներ|Տրիոլետներ]]
*[[Քառյակներ (Արիս Արսենի)|Քառյակներ]]
*[[Գազելներ (Արիս Արսենի)|Գազելներ]]
=== Արձակ ===
*[[Երգիծապատումներ (անտիպ)]]
*[[Անդրանիկ, այսինքն՝ առաջամարտիկ]]
*[[Ուշացած երկխոսություն Արարատ Ղազարյանի հետ]]
*[[Եվ այսպիսի ճակատագիր]]
*[[Ղողանջ հիշատակի]]
*[[Ինչու է Արաքսի ջուրը պղտոր]]
*[[Ես իմ երկրի զինվորն եմ]]
*[[Մասնակից:Անունով խմբագիր/Արձակ երգիծանք|Արձակ երգիծանք]]
*[[Սամվել Վիրաբյան դերասանը]]
*[[Կոճողոտ գյուղի պատմության առանձին էջեր]]
*[[Խիզախման ոգին]]
*[https://arisarseni.blogspot.com/p/blog-page_5820.html Վաստակավոր ռացիոնալիզատորը]
*[[Գրական-մշակութային անդրադարձումներ]]
*[[Օր-օրի, ժամ առ ժամ|Օր օրի, ժամ առ ժամ]]
*[[Փոքրիկ ճանապարհորդը]] (մանկական)
</div class>
==Գրքեր==
* [[Երկերի ժողովածու, գիրք առաջին|Երկերի ժողովածու, գիրք առաջին]], (2013)[https://haygirk.nla.am/upload/1941-/aris_arseni_erkeri_zhoghovacu_1_2012.pdf]
* [[Երկերի ժողովածու, գիրք երկրորդ|Երկերի ժողովածու, գիրք երկրորդ]], (2019)[https://haygirk.nla.am/upload/1941-/aris_arseni_erkeri_zhoghovacu_2_2019.pdf]
* [[ԸՆՏՐԱՆԻ. Բարձունք տանող արահետով|ԸՆՏՐԱՆԻ. Բարձունք տանող արահետով]], (2019) [https://haygirk.nla.am/upload/1941-/aris_arseni_bardzunq_tanogh_arahetov_2019.pdf]
<br>
* [[Ճաքած լռություն|Ճաքած լռություն]], (1993) [https://artsakhlib.am/2019/04/08/%d5%b3%d5%a1%d6%84%d5%a1%d5%ae-%d5%ac%d5%bc%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ae%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5/]
* [[Անդրանիկ, այսինքն՝ առաջամարտիկ|Անդրանիկ, այսինքն՝ առաջամարտիկ]], (1997) [https://online.fliphtml5.com/Aris_Arseni/uyza/#p=1]
* [[Ուշացած երկխոսություն Արարատ Ղազարյանի հետ|Ուշացած երկխոսություն Արարատ Ղազարյանի հետ]], (1997)
* [[...Եվ այսպիսի ճակատագիր]], (1998)
* [[Ղողանջ հիշատակի|Ղողանջ հիշատակի]], (2000) [https://artsakhlib.am/2019/05/05/%d5%b2%d5%b8%d5%b2%d5%a1%d5%b6%d5%bb-%d5%b0%d5%ab%d5%b7%d5%a1%d5%bf%d5%a1%d5%af%d5%ab/]
* [[Լռության րոպե|Լռության րոպե]], (2000) [https://artsakhlib.am/2019/05/07/%d5%ac%d5%bc%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d6%80%d5%b8%d5%ba%d5%a5/]
* [[Ծովածաղկի աչքեր|Ծովածաղկի աչքեր]], (2001) [https://artsakhlib.am/2019/05/05/%d5%ae%d5%b8%d5%be%d5%a1%d5%ae%d5%a1%d5%b2%d5%af%d5%ab-%d5%a1%d5%b9%d6%84%d5%a5%d6%80-%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ae%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5/]
* [[Անտառի ձայնից ինչո՞ւ եմ հուզվում...|Անտառի ձայնից ինչո՞ւ եմ հուզվում...]], (2003)
* [[Զերվոն Վարդանյանի կյանքն ու անմահությունը|Զերվոն Վարդանյանի կյանքն ու անմահությունը]], (2005)
* [[Համանվագ (Արիս Արսենի)|Համանվագ]], (2005)
* [[Ափ|Ափ]], (2007)[https://haygirk.nla.am/upload/1941-/aris_arseni_ap_2007.pdf]
* [[Չափածո և արձակ երգիծանք|Չափածո և արձակ երգիծանք]], (2008) [https://haygirk.nla.am/upload/1941-/aris_arseni_chaphatso_ev_ardzak%20ergitsanq_2008.pdf] [https://online.fliphtml5.com/nfycf/hvau/#p=1]
* [[Արի սիրենք մենք մեկմեկու...|Արի սիրենք մենք մեկմեկու...]], (2008)
* [[Վաստակավոր ռացիոնալիզատորը|Վաստակավոր ռացիոնալիզատորը]], (2009)
* [[Խիզախման ոգին|Խիզախման ոգին]], (2010) [https://haygirk.nla.am/upload/1941-/aris_arseni_khizakhman_hogin_2010.pdf] [https://artsakhlib.am/2019/03/21/%d5%ad%d5%ab%d5%a6%d5%a1%d5%ad%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b8%d5%a3%d5%ab%d5%b6/]
* [[Արի սիրենք մենք մեկմեկու...2|Արի սիրենք մենք մեկմեկու...]] (երկրորդ, լրացված հրատարակություն), (2016)
* [[Փոքրիկների մոլորակում|Փոքրիկների մոլորակում]], (2016)
* [[Սամվել Վիրաբյան դերասանը|Սամվել Վիրաբյան դերասանը]], (2021) [https://haygirk.nla.am/upload/1941-/arsi_arseni_samvel_virabyan_derasany_2021.pdf]
* [[Օր օրի, ժամ առ ժամ|Օր օրի, ժամ առ ժամ]], (2022) [https://haygirk.nla.am/upload/1941-/aris_arseni_or_ori_zham_ar_zham_2022.pdf]
* [[Մի անուն էի սերտել դեռ վաղ մանկությունից (Արիս Արսենի)|Մի անուն էի սերտել դեռ վաղ մանկությունից]], (2023) [https://haygirk.nla.am/upload/1941-/aris_arseni_mi_anun_ei%20sertel_2023.pdf]
* [[Անսաստ երկիր|Անսաստ երկիր]], (2025) [https://haygirk.nla.am/upload/1941-/aris_arseni_ansast_yerkir_2025.pdf]
* [[Արփին խաղում է բակում]] (2026) [https://haygirk.nla.am/upload/1941-/aris_arseni_arpin_khakhum_e_bakum_2026.pdf]
== [[Արիս Արսենիի բանաստեղծությունները՝ այբբենական կարգով|Բանաստեղծություններ՝ այբբենական կարգով]] ==
== Ստեղծագործություններ՝ Արցախի բարբառով ==
* [[Բանաստեղծություններ՝ Արցախյան բարբառով|Մ<small><sup>ը</sup></small>ԷՐ ԱՐՑԱԽԱ ԱՆՈՒՇ ԼՈՒԶՎԱՎ]]
== [[Արիս Արսենիի պոեմներ|Պոեմներ]] ==
*[[Ցնորք (Արիս Արսենի)|Ցնորք]]
*[[Վեներա... սիրո խորհուրդը|Վեներա... Սիրո խորհուրդը]]
*[[Պաբլո Ներուդայի մենախոսությունը]]
*[[1988, փետրվար 27-29]]
*[[Լռության րոպե]]
== Մանկական բանաստեղծություններ ==
*[[Արփին խաղում է բակում]] (ժողովածու), 2026
*[[Փոքրիկների մոլորակում]] (ժողովածու), 2016
* [[Արփիի «պահմտոցին»]]
* [[ԱՐՓԻԻ ՊԱՏՄԱԾԻՑ|Արփիի պատմածից]]
* [[Արփին եմ ես]]
* [[Արփին ու ծիտը]]
* [[Իմ մայրիկը]]
* [[Կատուն և շունը]]
* [[Հաճելի եղանակ]]
* [[Ձյուն-ծաղիկը՝ ձնծաղիկը]]
* [[Սարդ-մարդիկ]]
* [[Ում եմ սիրում ամենից շատ]]
* [[Փոքրիկ այգեպանը]]
* [[Քանի օր եմ ապրե՞լ...]]
== Երգիծական բանաստեղծություններ ==
*[[Չափածո երգիծանք]]
*[[Այլապատում-Փարվանա]]
*[[Էպիգրամներ և ֆելիետոններ]]
*[[Ամուսնանա՞նք, թե՞... քիչ էլ սպասենք]]
== [[Ֆելիետոններ]] ==
* [[Մուկուչ Թոփալյանի ֆելիետոնները]]
* [[Թղթի... վաճառք]]
* [[Ես հոսանք եմ ուզուո՜ւմ...]]
* [[Բարձրագույն... թվաբանություն]]
* [[Բանն արաղի մեջ չէ, այլ…]]
* [[Փողե՜րս, փողե՜րս…]]
* [[Վախ՝ ածանս, վախ՝ կչկչանս…]]
* [[Զգո՜ւյշ…]]
* [[Ահա, այսպիսի բանե՜ր…]]
* [[Խաղողի... ժավել]]
* [[Ասում էի չէ՞, որ դրականը լավ է]]
== Երգիծապատումներ ==
* [[Արմանք, Զարմանք, Տարակուսանք]]
<!-- ==Էսսեներ՝ այբբենական կարգով==
==Ակնարկներ՝ այբբենական կարգով==
==Հոդվածներ՝ այբբենական կարգով==
==Գրախոսություններ՝ այբբենական կարգով==
==Թատերախոսություններ՝ այբբենական կարգով==
==Մենագրություններ՝ այբբենական կարգով==
==Հղումներ==
-->
{{ՀԻ|Տարի=-}}
qdvnfknmb56ore9n9kagpigr63z5vg7
Փոքրիկների մոլորակում
0
68245
397968
393712
2026-10-28T19:23:15Z
AGA59
14249
397968
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title=ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՄՈԼՈՐԱԿՈՒՄ
|section = Մանկական բանաստեղծություններ
|previous = [[Ծաղկած տխրություն]]
|next = [[Չափածո երգիծանք]]
|notes = Աղբյուր՝ <span title="Արիս Արսենի, Երկերի ժողովածու">Արիս Արսենի, [[Երկերի ժողովածու, գիրք առաջին]],</span> <span title="գիրք առաջին"></span>, Ստեփանակերտ, 2013, էջ 208-225, <br>
Արիս Արսենի, [[Փոքրիկների մոլորակում]] (մանկական բանաստեղծություններ), Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատ., 2016, 44 էջ, տպ. 500 օր.։
|author =Արիս Արսենի}}
{{Բանաստեղծություն|ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ՄՈԼՈՐԱԿՈՒՄ|<poem>
'''ԳԱՆՁԱՍԱՐՈՒՄ'''
Այսօր, ահա, մտնում ենք մենք
Մկրտության ավազան,
Մեր ճակատը սուրբ մեռոնով
Օծի՜ր, Պարգև Սրբազան։
Օծի՜ր, մենք էլ հայ մկրտվենք
Մեր հայաշատ օջախում,
Հայ մկրտվենք, որ հա՜յ մնանք
Ու զորանա՜նք Արցախում...
'''''Ի՞նչ են պատմում փոքրիկները'''''
'''ՍԱՄՎԵԼԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ'''
Իմ հորեղբայր Անդրանիկը
Շա՜տ է սիրել Հայրենիքը։
Երբ Արցախ է թուրքը մտել՝
Նա զինվոր է իսկույն գրվել։
Գնդացիրն իր ուսն է առել
Ու Մարտակերտ իսկույն հասել։
Մերթ՝ Մաղավուզ, մերթ՝ Մոխրաթաղ,
Մեծշեն, Օմար ու Գյուլաթաղ,
Ուր եղել է՝ կռվել է նա,
Ուր կռվել է՝ հաղթել է նա։
Ու պարտվել է թուրքը նորից,
Փախել մեր շեն Կոճողոտից...
<small>24.05.94, Շուրաբադ (ԿՊՇ, գործող բանակ)</small>
'''ՍՈՒՍԱՆԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ'''
Իմ հորեղբայր Անդրանիկը
Զոհվել է մարտում,
Պաշտպանելով Հայրենիքիս
Սահմաններն անքուն։
Քա՜ջ է եղել մարտի դաշտում՝
Գնդացրորդ արի,
Կռվել է, որ հի՜ն Արցախիս
Ծուխը չմարի։
Կռվել է ու... հաղթել թուրքին՝
Զոհվելո՜վ անգամ,
Ու գրկել է սիրող մոր պես
Մայր հողը նրան...
<small>20.05.94, Շուրաբադ (ԿՊՇ, գործող բանակ)</small>
'''ՄԱՐԻԱՄԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ'''
Իմ հորեղբայր Անդրանիկը
Ինձ Մարիամ է անվանել,
Պաշտել է շատ Աստվածամորն
Ու Աստծուն է նա պաշտել։
Բայց եղել է կռիվ մի մեծ,
Ավեր, արյուն ու թալան,
Ու նետվել է նա թեժ մարտի.
- Տեր Աստվածն ինձ պահապա՛ն...
Աստված, սակայն, չի պահպանել՝
Նա զոհվել է այդ մարտում,
Իր արյունով փրկված հողը
Հայավարի է ծաղկում...
...Երբ խաղում ենք ընկերներով՝
Սուտ չեմ խոսում ես բակում,
Միշտ երդվում եմ՝ <<Աստված վկա>>,
Ու երդումս չեմ խախտում...
'''ԱՆԴՐԱՆԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ'''
Իմ հորեղբայր Անդրանիկը
Ինձ իր անունն է թողել,
Մեկ էլ՝ փրկված Հայրենիքը,
Որը նա շատ է սիրել։
Եվ զոհել է կյանքը ջահել,
Որ ապրի Հող-հայրենին,
Ու միշտ պարտվի թուրքը վայրի՝
Մեր ոխերիմ թշնամին։
...Ես էլ շուտով կմեծանամ,
Իսկ թե կրկին թուրքը գա՝
Չեմ երկնչի մարտի դաշտում
Լինել քեզ պես, հորեղբա՛յր...
'''ԶՈՐԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ'''
''Կարմիրավանի ավերակները սպասում են իրենց ազատարարներին...''
Մենք թոնի՛ր ենք ունեցել,
Մի երա՜զ թոնիր,
Իսկ թոնիրը՝ տաք կողեր
Ու հույսեր կարմիր։
...Թուրքը եկավ ու մեր շեն
Գյուղը ավերվեց,
Եվ արյունից թոնիրը
Էլի՛ կարմրեց։
Գյուղը քանդվեց, չմնաց
Քար-քարի վրա,
Ավերակներ են այնտեղ
Ու մահ է հիմա։
Բայց միշտ կա իմ հուշերում
Թոնրատունը տաք՝
Որպես անցած օրերի
Հուշ ու հիշատակ...
'''ՆՈՐԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ'''
''Եվ կգա այդ օրը ու դպրոցական Նորայր Բաբայանն իր քրոջ՝ Ռեգինեի''
''ու եղբոր՝ Զորայրի հետ կրկին կվերադառնա Կարմիրավան...''
Հիշո՞ւմ ես, Զորիկ, դու մեր տունը,
Թե ո՜նց էր հաչում բակի շունը։
Կչկչան հավը ածում էր ձու,
Որ առավոտյան ուտենք ես ու դու։
Մեր տունը ո՜նց էր կահավորված՝
Քո մահճակալը, բազմոցը բաց։
Հեռուստացույցը, որ հայերեն
Բառ անգամ չէր էլ արտաբերել։
Փոքրիկ, անվավոր արկղիկը,
Ուր պահում էինք խաղալիքը։
Այն, որ պոկվել էր կափարիչը,
Քեռին նորոգեց, հիշում ես, չէ՞։
Իսկ պահարանը խոհանոցի,
Ուր խաղում էինք պահմտոցի։
Ուր մտնում էինք՝ փակվում ներսից,
Որ երբ թուրքը գա՝ մեզ չտեսնի...
Թուրքերը եկան, տունը թողինք,
Մի կերպ փախանք ու ազատվեցինք։
...Չի էլ մթնում, որ շուտ էլ քնենք,
Գոնե երազում տունը տեսնենք։
Տեսնենք՝ դեռ տե՞ղն է ամեն ինչը,
Չի՞ պոկվել արկղի կափարիչը։
Մեր հավը էլի ձո՞ւ է ածում,
Բայց առավոտյան ո՞վ է ուտում։
'''ՀԱՅԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ'''
Մռավ սարը մեր չքնաղ՝
Հայացքը՝ երկինք հառած,
Զարդարում է Արցախիս
Հող ու քարերը ծաղկած։
Մռավ սարը մեր սիրուն՝
Ինչե՜ր ասես՝ չտեսավ,
Հայրենիքս ծիծաղկուն՝
Ավերված էլ նա տեսավ։
Մռավ սարը մեր բարի՝
Պահապանն է պատմության,
Մեր դարավոր հառաչի
Ու տրտմության լուռ վկան։
'''ԱՐԵՎԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ'''
Սուտասան է Գայանեն,
Սուտ է ասում ամեն օր.
- Էլ չե՛մ հրի դուռը ձեր
Ու չեմ փախչի, Մարիամի՛կ։
Սակայն հաջորդ օրը հենց՝
Նույնն է անում Գայանեն,
Դուռը հրում մինչև վերջ,
Ու փախչում, որ չբռնեն։
Իսկ քիչ անց ետ է գալիս
Ու՝ թե.
-Մարիա՛մ, եկ՝ խաղանք...
-Բա չե՞ս ասել, Գայանե՛,
Էլ չե՛ս հրի դուռը մեր...
-Մեղավո՜ր չեմ, Մարիամի՛կ,
Որ հրել եմ դուռը ձեր,
Կարինեն է ասել ինձ՝
Հրի՛ր, բացի՛ր՝ շուտ փախչե՜նք...
'''ԱԼՎԱՐԴԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ'''
Դեռ փոքրիկ է Լիլիթիկս՝
Հազիվ երկու ամսական,
Կծկվում է ցավից սիրտս,
Երբ լացում է այնպես շատ։
Կչկչում է մեկ էլ հանկարծ,
Բայց նորից է նա լացում,
Երբ տեսնում է իր ծծակը
Արմանիկի բերանում։
'''ԱՆՈՒՇԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ'''
Քամին սարերն է ընկել՝
Պահմտոցի է խաղում։
Երկինքն իր գույնը փոխել՝
Ճերմակ գույն է ստանում։
Առուն ո՜նց է հորդացել՝
Երկինքը լաց է լինում։
Ամպը ձորերն է լցվել՝
Ձորերը չեն երևում։
Սարերը պար են բռնել
Իմ հայրենի Արցախում...
'''ՍՈՒՐԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ'''
''Մնա՜ս բարով, Մասի՛ս սար,
''Ես գնում եմ Գանձասար...
Նստել ավտոն՝ տուն էր գնում
Երևանից Սանասարը,
Իսկ ավտոյի պատուհանից
Երևում էր Մասիս սարը։
Սլանում էր ավտոն առաջ,
Գալիս էր և Մասիս սարը,
Նայում, անխոս հիանում էր
Ու հրճվում էր Սանասարը։
Բայց որտեղից-որտեղ՝ մի ամպ
Եկավ ծածկեց Մասիս սարը,
Մի տխուր ցավ, մի լուռ տագնապ
Ապրեց փոքրիկ Սանասարը։
Իսկ երբ ամպը անցավ նորից՝
Հանկարծ լսեց Սանասարը.
- Տեսա՞ր, էլի հասա ես քեզ,-
Հպարտ ժպտաց Մասիս սարը։
'''ՍԻՐԱՆԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ'''
Փաթիլները
Լուռ իջնում են՝
Այնպե՜ս հանգիստ,
Այնպե՜ս դանդաղ,
Կարծես նրանք
Երա՜զ լինեն խորհրդավոր,
Որ իջնում են
Լուռ... պարելո՛վ...
Փաթիլները լո՜ւռ են իջնում
Ու ներկում են
Դաշտ ու անտառ՝
Միայն
Ճերմա՜կ երանգներով։
'''ՌՈՒԶԱՆԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ'''
Ի՞նչ է, արդյոք, պատահել
Անդրանիկին, չգիտեմ,
Ո՛չ խնդում է, ո՛չ խաղում,
Ո՛չ թռչկոտում,
Ո՛չ պարում։
Հոպ, հոպ՝
Այդպես, դե՝ խաղա,
Սիրտս սիրուց թող դողա,
Խնդա՜, խաղա՜,
Լա՜վ բալիկ,
Սի՜րտս դարձրու խաղալիք։
'''ԳՈՀԱՐԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ'''
Ձյունը հալվեց,
Առուն լցվեց,
Առուն տարավ գետակին,
Իսկ գետակը
Շնկշնկալով
Վազեց գետը մոտակա։
Գետը տեսա՜վ,
Ուրախացա՜վ,
Փարվեց սիրով գետակին,
Իսկ գետակը
Ուրախությամբ
Փարվեց գետին մոտակա։
Ուրախության
Արցունքն աչքին
Գետը հասավ ծովերին։
Ձնծաղիկն էլ
Հողից ելավ ՝
Գարո՜ւն բացվեց աշխարհին...
'''ՍԵԳՈՒԼԻԿԻ ՊԱՏՄԱԾԻՑ'''
Մի մեքենա ու չորս ակ՝
Իսկույն հասանք Դպրաբակ:
...Բայց քանի որ մեդենան
Գլորվելով էր գնում՝
Էլ ակերն ի՞նչ է անում:
<small>11.12.2016, Դպրաբակ</small>
'''ՆԵԼՍՈՆԻ ՊԱՏՄԱԾԻՑ'''
Գարո՜ւն է եկել,
Վարդ ու ծաղի՜կ է բերել մեզ համար,
Ցող ու շաղի՜կ է բերել մեզ համար,
Երգ ու տաղի՜կ է բերել մեզ համար։
Գարո՜ւն է եկել,
Մեզ համար թովիչ երա՜զ է բերել,
Մեր սուրբ իղձերին բարի կատարում
Ու ջերմ սրտերին բերկրա՜նք է բերել։
Բերել է՝ ինչ որ ունի նա պահա՜ծ,
Մեզ համար ինչ որ ունի նա շահա՜ծ։
Մի ամբողջ տարվա կարոտից ծնված
Գարո՜ւնն է եկել...
'''''Իմ պապը Խաչունց Անդրին է'''''
'''ԻՄ ՊԱՊԸ'''
Իմ պապը Խաչունց Անդրին է,
Ականջս նրա կանչին է։
Փոքրիկ չեմ, ես մեծ եմ արդեն,
Ու պապիս տեղն էլ լավ գիտեմ։
Անտառն է գնացել՝ փայտի,
(Անտառի տեղն էլ է հայտնի)։
Գնացել ու ետ չի գալիս՝
Ձեն ու ձուն չկա անտառից։
Ի՞նչ անեմ, սպասե՞մ, կգա՞,
Թե՞ գնամ պապիս ետևից։
'''ԱԿԱՄԱ ՊԱՏԱՍԽԱՆ'''
-Ասա՛, Մարիա՛մ,
Թե քեզ տամ
Երկու խնձոր,
Երեք տանձ,
Երկու տանձը
Ետ ինձ տաս՝
Քեզ քանի՞սը
Կմնա...
- Վա՜, երկուսը
Ետ քեզ տամ,
Որ մի հա՞տը
Ինձ մնա...
'''ՍՈՒՍԱՆԻ «ԱՐԴԱՐԱՑՈՒՄԸ»'''
Սուսանը ծամոն ծամելիս
Նայում ես՝ ծիծա՜ղդ է գալիս.
Ծամում ու շուտ կուլ է տալիս։
Նայում է Սամվելը նրան խեթ,
Իսկ քույրը՝ թե.
- Ի՞նչ է, եղբա՛յր,
Ծնոտս մեղքդ չի՞ գալիս...
'''ՍԱՄՎԵԼԻ ՀԱՆԵԼՈՒԿԸ'''
-Ծառի վրա՝
Երեք ճյուղ,
Ամեն ճյուղին՝
Երեք շյուղ,
Ամեն շյուղին՝
Երեք ծիտ,
Բոլորն իրար
Շատ մոտիկ։
Երկու ճյուղի
Ծտերը
Թռան իրենց
Բները։
Ծառին քանի՞
Ծիտ մնաց...
Հաշվեց Սուսանն
Ու ասաց.
- Ես դա գիտեմ,
Սամվելի՛կ,
Ծառին մնաց
Իննը ծիտ...
...Ինչպե՞ս հաշվեց
Սուսանը,
Երբ դեռ փակ էր
Մառանը,
Իսկ մռռանը՝
Դռռանը...
'''«ԱՄԱՉԿՈՏ» ԱՐԱՐԱՏԸ'''
-Մեծ տղա է դառել արդեն
Մեր հարևան Արարատը,
Բայց անցնելիս չի բարևում,-
Դժգոհում է Արշակ պապը։
- Ո՞նց բարևի, քեռի՛ Արշակ,
Ամաչում է նա երևի,
Քաղել է ձեր խաղողը խակ՝
Ի՞նչ երեսով էլ բարևի...
<small>1.07.93, Ստեփանակերտ</small>
'''«ՄԻԱՄԻՏ» ԱՐԵՎԻԿԸ '''
-Ցուրտ է դրսում,
Բա չե՞ն մրսում ծառերը,-
Զարմանում է
Չարաճճի Արևը։
- Դե, ծառերը
Ինչպե՞ս կարող են մրսել,
Չէ՞ որ ճերմակ
Ձյունե մուշտակ են հագել...
<small>12.07.93, Ստեփանակերտ</small>
'''ԱՌԱՋԻՆ ՈՒՍՈՒՑՉՈՒՀՈՒՍ'''
''Գյուղական ուսուցչուհի''
''Նորա ՂՈՒԼՅԱՆԻ հիշատակին''
Փոքրիկ էի, անհոգ մանկիկ,
Երբ ինձ դպրոց բերին,
Դու քո սրտի հուրը տվիր
Իմ՝ դեռ մանուկ սրտին։
Թևեր առել քո տվածով՝
Հեռուներ եմ թևել,
Իմ առաջի՜ն ուսուցչուհի,
Իմ չմարող արև...
'''ՀԱՄԼԵՏԻԿԸ'''
''Անուշ Իսրայելյանի հիշատակին''
Մեկ ամսական Համլետիկը
Այդպես էլ բան չհասկացավ,
Թե ո՜նց հանգավ իր տատիկը,
Թե ո՜նց կյանքից նա հեռացավ։
Դեռ կպատմի Համլետ պապը,
Երբ մեծանա թոռը մի քիչ,
Թե ինչպես էր Անուշ տատը
Սիրում, պաշտում Համլետիկին...
<small>10.11.06, Ստեփանակերտ</small>
'''ԴՊՐՈՑԱԿԱՆԸ'''
Էլ փոքրիկ չէ Նորիկը,
Դպրոց է նա հաճախում,
Եվ չի ցավում փորիկը,
Երբ խակ խաղող չի ուտում։
Իզուր դես-դեն չի ընկնում՝
Շարում է իր գրքերը,
Նստում մինչ ուշ երեկո՝
Սովորում է դասերը։
<small>21.03.93, Ստեփանակերտ</small>
'''ԷԴՈՒԼԻԿԻ ԽՈՐՀՈՒՐԴԸ'''
Գիտեմ, որ շատ չար մարդիկ կան
Այս աշխարհում,
Բայց ուզում եմ բարի մնալ
Ես իմ կյանքում։
Դու է՛լ բարի եղիր, Գևո՛րգ,
Բարին արա,
Որ բարի գործ սիրողը քեզ
Չմոռանա։
'''Ի՞ՆՉ Է ՍԻՐՈՒՄ ՌԵԳԻՆԱՆ'''
Ես գարո՜ւնն եմ սիրում,
Ես կանա՜չն եմ սիրում,
Սիրում եմ, երբ հանդում
Գարունը ծաղկո՜ւմ է։
Երբ ծաղկո՜ւնքն է բուրում,
Երբ կանա՜չն է բուրում՝
Իմ հոգին դյութվո՜ւմ է,
Իմ հոգին ժպտո՜ւմ է։
Սիրո՜ւմ եմ, սիրո՜ւմ եմ,
Երբ անհուն երկնքից
Ժպտո՜ւմ է, հրճվո՜ւմ է
Մայիսյան արևը։
...Ես գարո՜ւնն եմ սիրում,
Ես կանա՜չն եմ սիրում։
'''ՍՈՍԻ ՑԱՆԿՈՒԹՅՈՒՆԸ'''
Թող հավերժ կանաչ լինի
Առվա՜կ իմ, քո եզերքը։
Ու թող քո երգին խառնեմ
Իմ փոքրի՜կ սրտի հևքը։
Ախր ինձ կախարդում է
Քո քնքո՜ւշ-անուշ երգը...
'''ԹԱՐԹԱՌ'''
Դու գալիս ես հեռուներից
Ու խոսում ես, խոսում անվերջ
Հպարտ ու վեհ մեր լեռներից՝
Քո քչքչան երգերի մեջ։
Ու բացվում է, ահա, քո դեմ
Իմ հայրենի գյուղը ծաղկուն,
Քեզնով է նա, ես այդ գիտեմ,
Շնչում, ապրում իմ Արցախում։
'''ՀԵՔԻԱԹ'''
Բռնկվել էր քամին
Ու կրա՛կ էր թափում,
Ինչ գտնում էր ճամփին`
Առնում էր ու... լափում:
Չէր էլ ուզում լսել
Լացն ու կոծը լույսի,
Բայց ապրում էր լույսը
Անուրջներով հույսի:
Լույսը մեղավո՞ր էր,
Որ մոլտում քամին,
Սերթ ծառին էր խփում,
Սերթ էլ... լուսնի ժամին:
Քամին լույսին տարավ
Եվ անդունդը գցեց,
Մթնեց աշխարհն արար,
Մարդու սիրտը մթնեց:
Ու նա խղճաց մարդուն,
Գնաց, բերեց լույսին,
Եվ տուն շինեց անտուն
Մարդը՝ շողով լուսնի:
Ու մինչ այսօր մարդը
Հսկում է լույս աչքով,
Որ չտանի լույսին
Քամին` ընկած քաջքով...
'''«ԱՆՀԱՄԲԵՐԸ»'''
Դրսից ինչ որ մեկը կրկին
Բախում է իմ լուսամուտը,
Լուսամուտից սակայն դեռ չեն
Տարբերակվում լույսն ու մութը:
Ու չգիտեմ թողնեմ նե՞րս գա,
Թե՞ սպասեմ լույսը բացվի,
Սակայն մինչև լուսանալը
Նա դռան մոտ լուռ կսպասի՞:
Ի՞նչ իմանաս` կորցրածն ի՞նչ է,
Ողջ գիշեր չի հանգստանում,
Լույսը բացվի` գնամ փնտրեմ,
էլ ի՞նչ է զուր գլուխ տանում:
...Չի համբերում սակայն... քամին,
Հա՛ բախում է լուսամուտը։
Իսկ իրարից դեռ բաժանվել
Չեն կամենում լույսն ու մութը։
'''ՀՐԱԺԵՇՏԻ ԶԱՆԳ'''
Հավաքվել ենք դասարանով,
Դպրոց եկել նորից,
Բայց այս անգամ մեր սրտերում
Տխրություն է, թախիծ։
Զանգն է հնչում հրաժեշտի,
Հուզվում ենք ու տխրում,
Մեր համատեղ վերջին պահն է
Զանգն այս ազդարարում։
Հնչիր ուժգին, զիլ ղողանջիր,
Դպրոցական մեր զանգ,
Քո ղողանջի ներքո այսօր
Մենք մտնում ենք նոր կյանք։
Սակայն ուր էլ, ուր էլ լինենք`
Քո ղողանջում միշտ կանք...
<small>21.01.12, Ստեփանակերտ</small>
'''ՍԱՄՎԵԼԻ ԵՐԴՈՒՄԸ'''
Աշնանային այս սո՜ւրբ առավոտյան
Երդվում եմ, որ միշտ ու հավատարիմ
Պիտի ծառայեմ իմ Հայրենիքին։
Ու թե հարկ լինի՝
Ես քաջի մահով նաև կզոհվեմ,
Միայն թե հավերժ գարնան կարկաչով
Ու խինդով օծվեն
Արցախիս կապո՜ւյտ առավոտները...
'''''Իմ թոռնիկները'''''
'''ՔԱՂՑՐԻԿԸ'''
''Մայրիկիս անունը կրող
''Ելենա քաղցրիկ թոռնուհուս''
Քաղցրիկն արդեն մեծացել
Ու քայլում է արդեն, տե՛ս։
Մի քայլ անի՝ դեպի ետ,
Մի քայլ անի՝ դեպի ինձ,
Քայլ-քայլ գա ու մոտենա,
Կատարեմ՝ ինչ կամենա,
Նստի՝ ձիու պես քշի,
Կամ՝ մազերից քաշքշի,
Բոլոր ցավերը տանեմ,
Ու... նույնիսկ ձայն չհանեմ,
Որ... նախանձող չլինի,
Աչքով չտան հանկարծ... մեզ։
...Փոխարենը՝ նաև ձեզ։
<small>25.02.11, Ստեփանակերտ</small>
'''ԱՅՍՊԵՍ ԽՈՍԵՑ ՔԱՂՑՐԻԿԸ'''
Երբ որ մի քիչ մեծանամ,
Ես էլ դպրոց կգնամ:
Տատիս ակնոցը դնեմ,
Դպրոցում լավ սովորեմ:
Կարդամ պապիս գրքերը,
Որսամ նրա մտքերը...
...Քաղցրիկն եմ ես, Քաղցրիկը,-
Պապիս անուշ բալիկը:
<small>20.01.12, Ստեփանակերտ</small>
'''Ի՞ՆՉ Է ԳՐՈՒՄ ՔԱՂՑՐԻԿԸ'''
Հապա նայեք Քաղցրիկին՝
Ո՜նց է հակվել սեղանին,
Գրիչը ձեռքն է առել,
Թղթերն իրար է խառնել։
Կողքից ուզում եմ նայել,
Բայց դեռ բան չեմ հասկացել՝
Թղթին ի՞նչ է խզբզում,
Նկարո՞ւմ է, թե՞ գրում։
Իսկ Քաղցրիկն էլ.
- Հապա տե՞ս,
Նման չե՞մ ես միթե քեզ,
Ես ուզում եմ սովորել,
Եվ անունս ճիշտ գրել։
Տե՞ս, գրել եմ ես, ապա*,
Իմ գրածը ճիշտ կարդա։
<small>30.03.12, Ստեփանակերտ</small>
_____
* Ապա - պապի (Արցախյան բարբառով)
'''ՓՈՔՐԻԿ ԱՆԻՆ'''
''33 օրական թոռնուհուս՝ Անիին''
Դեռ բարուրում է փոքրիկ Անին,
Ու չգիտե նա դեռ ոչ մի բառ,
Կարողանում է միայն նայել,
Կարողանում է միայն ժպտալ։
Ու երբ մեկ-մեկ էլ լաց է լինում՝
Եղբայրը պիտի դառնա հենակ,
Գարիկը մոտից չի հեռանում,
Քրոջը ինչպե՞ս թողնի մենակ։
<small>12.01.12, Ստեփանակերտ</small>
'''ԵՂԲԱՅՐԸ'''
Մայրը չգիտեր, թե ինչ անի`
Հիվանդացել էր փոքրիկ Անին,
Ցավը սեղմել էր մեծ ու փոքրին,
Գարիկը եկավ, կանգնեց կողքին,
Ու քրոջը` թե` մի վախենա,
Բժիշկը ծակի` անցկկենա։
<small>12.01.12, Ստեփանակերտ</small>
'''ԵՍ ՍԻՐՈՒՄ ԵՄ ՄԱՅՐԻԿԻՍ'''
Ինչպես լուսինն ամպերում`
Թաքնվում է մոր գրկում։
Պապն է քաշում՝ չի գալիս,
Տատն է կանչում՝ չի գալիս։
Մորաքույր ու մորեղբայր,
Ամեն մեկը՝ իր համար,
Շա՛տ են նեղում Գարիկին։
Իսկ Գարիկը մայրիկին
Պինդ պահում է իր գրկում.
- Ես ոչ մեկիդ չեմ ուզում,
Ես մայրիկիս եմ սիրում...
<small>12.01.12, Ստեփանակերտ</small>
'''ՀԵՂԻՆԱԿԻ ԿՈՂՄԻՑ'''
Երբ պապիկ ես դառնում՝
Մանկանում ես մի քիչ,
Թոռնիկներիդ հետ ես
Կյանքդ կապում։
Մանկանո՞ւմ ես իրոք։
Հասկանո՞ւմ ես արդյոք՝
Դու հիմա էլ...
Ինքդ քեզ ես խաբում։
<small>07.03.12, Ստեփանակերտ</small></poem>}}
[[Կատեգորիա:Արիս Արսենիի մանկական գործեր]]
ow0vm7mjoq2c5syffspfyrx72vmwd43
397969
397968
2026-10-28T19:24:54Z

[[Կատեգորիա:Արիս Արսենիի բանաստեղծություններ]]
[[Կատեգորիա:Արիս Արսենիի մանկական բանաստեղծություններ]]
[[Կատեգորիա:Արիս Արսենիի մանկական գործեր]]
h3x2ibr58zhcziqcs7ejnpienk4mypr
Արփիի պատմածից
0
132264
397961
395121
2026-10-28T19:17:35Z
AGA59
14249
397961
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title=Արփիի պատմածից
|section =
|previous = [[Իմ մայրիկը]]
|next = [[Արփին ու ծիտը]]
|notes = Աղբյուր՝ <span title="Արփին խաղում է բակում (մանկական բանաստեղծություններ),">[[Արփին խաղում է բակում]] (մանկական բանաստեղծություններ), նկարազարդ, Երևան, «Նովել» հրատ., 2026, 16 էջ, տպ. 150 օր. (էջ 8)։
|author =Արիս Արսենի}}
{{բանաստեղծություն|ԱՐՓԻԻ ՊԱՏՄԱԾԻՑ|<poem>
Գիտե՞ք, ես արդեն
Մեկ տարեկան եմ,
Ոտքերիս վրա
Լավ էլ վստահ եմ։
Մի քանի բառ էլ
Արդեն սերտել եմ,
Ես իմ ապագան
Արդեն կերտել եմ։
''<small>01.09.2024 թ., Երևան, Շենգավիթ</small>
[[Կատեգորիա:Արիս Արսենիի բանաստեղծություններ]]
[[Կատեգորիա:Արիս Արսենիի մանկական բանաստեղծություններ]]
[[Կատեգորիա:Արիս Արսենիի մանկական գործեր]]
</poem>|}}
5r6jzxvc1oq5n6nyc7izp072h7l3m1z
Արփին խաղում է բակում
0
150361
397954
395118
2026-10-28T19:11:25Z
AGA59
14249
397954
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Արփին խաղում է բակում
|section =
|previous =
|next =
|notes =
|author= Արիս Արսենի
|year= 2026
}}
{{Սյուն|1}}
<poem>
* [[Հաճելի եղանակ]]
* [[Ձյուն-ծաղիկը՝ ձնծաղիկը]]
* [[Արփիի «պահմտոցին»]]
* [[Արփին եմ ես]]
* [[Փոքրիկ այգեպանը]]
* [[Իմ մայրիկը]]
* [[Արփիի պատմածից]]
* [[Արփին ու ծիտը]]
* [[Սարդ-մարդիկ]]
* [[Կատուն և շունը]]
* [[Քանի օր եմ ապրե՞լ...]]
* [[Ում եմ սիրում ամենից շատ]]
* [[ԱՐՓԻԻՍ|Արփիիս]]
</div class>
________________________________________________________________
{{Սյուն|3}}
'''ՀԱՃԵԼԻ ԵՂԱՆԱԿ
Այսօր գարնան
Վերջին օրն է,
Մաքուր օդ:
Վաղն ամառ է,
Վաղն արև է,
Տապ ու տոթ:
Ես գնում եմ
Բակում կրկին
Խաղալու:
Դրսում վաղն է
Դեռ տապ ու տոթ
Լինելու:
'''ՁՅՈՒՆ-ԾԱՂԻԿԸ՝ ՁՆԾԱՂԻԿԸ
Ձյունն ու գարունն
Իրար դեմ են,
Համարյա թե՝ թշնամի,
Բայց մի ծաղկում
Միացել են՝
Դարձել քնքուշ ձնծաղիկ:
Ձմեռն ինչքան
Կոպիտ, դաժան՝
Ջուր է գարնան աչքերում,
Բարի լուրը
Հաղթած գարնան՝
Ձնծաղիկն է միշտ բերում:
'''ԱՐՓԻԻ «ՊԱՀՄՏՈՑԻՆ»
Եկեք խաղանք
Պահմտոցի,
Պահվենք շենքում
Հին դպրոցի:
Դուք թաքնվեք,
Իսկ ես գնամ,
Իմ քեռիենց
Տանը մնամ:
Տեղս չասեմ,
Թող չիմանան,
Փնտրեն երկար,
Անվերջ ման գան:
Պապի՛, տատի՛,
Լավ կփնտրեք,
Այնպես փնտրեք,
Որ ինձ գտնեք:
Չգտնեք էլ`
Ոչինչ, ոչինչ,
Չեմ կորչելու,
Տուն եմ գալու:
'''ԱՐՓԻՆ ԵՄ ԵՍ
Բակ եմ իջնում
Ես խաղալու,
Համ էլ մարդկանց
Բարևելու:
Մոտենում եմ`
Ասում.
— Բարև,
Ես Արփին եմ`
Ձեր հարևան,
Պե՞տք է` բերեմ
Ձեզ ինչ որ բան,-
Վազեմ խանութ,
Գնամ ջրի,
Դա ձեզ համար
Կանեմ ձրի՛:
- Դու Արփի ես,
Իսկը` արև,-
Բոլորն են ինձ
Այդպես ասում:
Իմ անունն ինձ
Շա¯տ է սազում:
...Արփին խաղում է բակում,
Բակում էլ չեն կրակում:
'''ՓՈՔՐԻԿ ԱՅԳԵՊԱՆԸ
Այգուն մոտիկ մեր աղբյուրից
Այնքան ջուր եմ կրել,-
Թառամում են ծաղիկները,
Չեմ հասցնում ջրել:
Լուռ կախել են աչիկները
Ծաղիկները այգում,
Ջուր հասցրեք, ծաղիկները
Տառապում են անքուն:
Սոսե, Վիկա, Մանե, ո՞ւր եք,
Ո՜նց եք հանգիստ քնել,
Թառամում են ծաղիկները,
Պետք է շտապ ջրել:
Ծաղիկներ ջան, մի թառամեք,
Ջուր ենք արդեն բերել,
Դե, մի քիչ էլ որ համբերեք`
Կարող ենք լա՜վ ջրել:
Ու արթնացան ծաղիկները,
Բացին աչիկները,
Իսկ վերևից շփոթահար
Նայում էր արևը:
'''ԻՄ ՄԱՅՐԻԿԸ
Իմ մայրիկը շատ լավ գիտի`
Տանը ինչ կա,
Տանն ինչ չկա,
Բայց ես էլ եմ, չէ՞, հետևում,
Մեծ աղջիկ եմ,
Փոքր հո չե՞մ:
Միասին ենք խանութ գնում,
Հարցնում եմ.
- Տանն ի՞նչ չկա,
Տանը դեղձ կա՞,
Բանա՞ն,
Խնձո՞ր,
Տատին կիտրոն
Ուզե՞լ է,
Չէ՞:
Ու առնում ենք մրգեր պես-պես՝
Դեղձ ու սալոր,
Բանան, խնձոր...
Միրգ եմ ուտում ամեն օր ես,
Վիտամին է ինձ հարկավոր:
Ձմերուկն է՛լ չմոռանանք,
Ուտենք,
Ուտենք ու կշտանանք:
Ձմերուկի՞ց:
Ո՜նց կշտանանք:
'''ԱՐՓԻԻ ՊԱՏՄԱԾԻՑ
Գիտե՞ք, ես արդեն
Մեկ տարեկան եմ,
Ոտքերիս վրա
Լավ էլ վստահ եմ:
Մի քանի բառ էլ
Արդեն սերտել եմ,
Ես իմ ապագան
Արդեն կերտել եմ:
'''ԱՐՓԻՆ ՈՒ ԾԻՏԸ
Մի ծիտ տեսա ճամփի վրա,-
Մոլորվե՞լ էր, շփոթվե՞լ,
Մոտեցա, որ քշեմ գնա,
Բայց նա տեղից չի շարժվել:
Խղճալի էր տեսքը նրա,-
Հազիվ կտուցն իր բացել
Եվ հայացքը՝ ջուր աղերսող,
Երկնքին էր լուռ հառել:
Ջուր տվեցի հսկույն նրան,
Խմեց՝ մի քիչ հովացավ,
Ուժ հավաքեց, թևավորվեց,
Թևին տվեց՝ հեռացավ:
'''ՍԱՐԴ-ՄԱՐԴԻԿ
Սարդը մա՞րդ է, թե՞ մարդն է սարդ,
Չեմ հասկանում ես կարգին,
Ո՞վ է հյուսում սարդոստայնը`
Մարդու համար իր դրկից:
Եվ ինչո՞ւ են մարդիկ իրար
Անում միայն վատություն,
Մտածում եմ` չեմ հասկանում
Վարքն ու հոգին ես մարդու:
'''ԿԱՏՈՒՆ ԵՎ ՇՈՒՆԸ
Կատուն նստել է քարին,
Լուռ նայում է նկարին:
...Հեռվում կատու նկատած
Շունն աչքերը լայն բացել,
Եվ պատրաստվում էր ցատկել
Այդ... յուղաներկ նկարից:
...Զարմանում ես ակամա`
Կատվի հանգիստ պահվածքից:
'''ՔԱՆԻ ՕՐ ԵՄ ԱՊՐԵ՞Լ...
— Քանի՞ օր եմ,- ինձ են հարցնում,
Ապրել Արցախ իմ աշխարհում:
Աշխարհ չէի եկել ես դեռ`
Իմ աշխարհն էր շրջափակվել:
Ես ծնվել եմ այդ օղակում,
Չարով լցված այդ ծուղակում:
Տասնինն օրս էլ երբ լրացավ`
Պատերազմը վրա հասավ:
Չար աշխարհը լուռ նայում էր,
Իսկ աշխարհս կործանվում էր:
Տուն ու տեղը մեր թողեցինք
Ու բռնա-տե-ղա-հան-վեցինք:
Բայց դեռ ետ եմ գալու նորից
Արցախն` իմ սերն` ծնված օրից:
...Վա¯յ, չասացի` քանի օր եմ...
...Քսաներեք,
Ընդամենը:
'''ՈՒՄ ԵՄ ՍԻՐՈՒՄ ԱՄԵՆԻՑ ՇԱՏ
Զարմանում եմ ես հաճախ բայց`
Ո՜նց են տալիս ինձ նման հարց,-
Ում եմ սիրում ամենից շա՞տ,
Չե՞ք հասկացել, իրո՞ք,
հաստա՞տ:
Այս աշխարհում՝ կյանքով լիքը,
Ինձ կյանք տվեց իմ մայրիկը,
Ձեռքս բռնեց, որ չընկնեի,
Ինձ օրորեց, որ քնեի,
Ինձ ջա՜նք տվեց իմ մայրիկը,
Ապրելո՜ւ ջանք՝ իմ մայրիկը:
Եվ ուրեմն՝ ամենից շատ,
Բոլորից շատ,
Ես սիրում եմ իմ մայրիկին:
Իմ մայրիկն է ինձ օրորել
Եվ սիրելու ձիրք շնորհել:
'''ԱՐՓԻԻՍ
''Ծննդյան երրորդ տարեդարձի առիթով
''Դու մեծանում ես,
''Ես ծերանում եմ:
Ես մեծացել եմ՝
Էլ ո՜ւր մեծանամ,
Վաթսունյոթն անց եմ,
Շուտով կգնամ:
Դու երեք ես դեռ,
Արդե՛ն երեք ես,
Փոքրի՜կ իմ թիթեռ,
Ամեն ինչ գիտես:
Դու վաղ գարուն ես՝
Ես ուշ աշուն եմ,
Դու ինչ ասում ես՝
Ես միշտ հիշում եմ:
Ապրում՝ քո ամեն
Ժպիտով, բառով,
Քո արտասանած
Ամեն մի տառով:
Ծաղկի՛ր դու, ապրի՛ր,
Ցնծա՛, ի՜մ բալիկ,
Քեզ՝ լույս արևներ,
Քեզ՝ լուսե գալիք:
</poem>
</div class>
[[Կատեգորիա:Արիս Արսենիի բանաստեղծություններ]]
[[Կատեգորիա:Արիս Արսենիի մանկական բանաստեղծություններ]]
[[Կատեգորիա:Արիս Արսենիի մանկական գործեր]]
aapee0bqj3g3526h8uwvc6zfwc9sv5w
Հաճելի եղանակ
0
150362
397955
394076
2026-10-28T19:12:31Z
AGA59
14249
397955
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= ՀԱՃԵԼԻ ԵՂԱՆԱԿ
|section =
|previous = [[Արփին խաղում է բակում]]
|next = [[Ձյուն-ծաղիկը՝ ձնծաղիկը]]
|notes = Աղբյուր՝ <span title="Արփին խաղում է բակում (մանկական բանաստեղծություններ),">[[Արփին խաղում է բակում]] (մանկական բանաստեղծություններ), նկարազարդ, Երևան, «Նովել» հրատ., 2026, 16 էջ, տպ. 150 օր. (էջ 3)։
|author =Արիս Արսենի}}
{{բանաստեղծություն|ՀԱՃԵԼԻ ԵՂԱՆԱԿ|<poem>
Այսօր գարնան
Վերջին օրն է,
Մաքուր օդ:
Վաղն ամառ է,
Վաղն արև է,
Տապ ու տոթ:
Ես գնում եմ
Բակում կրկին
Խաղալու:
Դրսում վաղն է
Դեռ տապ ու տոթ
Լինելու:
</poem>|}}
[[Կատեգորիա:Արիս Արսենիի բանաստեղծություններ]]
[[Կատեգորիա:Արիս Արսենիի մանկական բանաստեղծություններ]]
[[Կատեգորիա:Արիս Արսենիի մանկական գործեր]]
ilsnpc2xmekwdl2azhrfxjk1or35qjb
Ձյուն-ծաղիկը՝ ձնծաղիկը
0
150372
397956
394077
2026-10-28T19:13:19Z
AGA59
14249
397956
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= ՁՅՈՒՆ-ԾԱՂԻԿԸ՝ ՁՆԾԱՂԻԿԸ
|section =
|previous = [[Հաճելի եղանակ]]
|next = [[Արփիի «պահմտոցին»]]
|notes = Աղբյուր՝ <span title="Արփին խաղում է բակում (մանկական բանաստեղծություններ),">[[Արփին խաղում է բակում]] (մանկական բանաստեղծություններ), նկարազարդ, Երևան, «Նովել» հրատ., 2026, 16 էջ, տպ. 150 օր. (էջ 4)։
|author =Արիս Արսենի}}
{{բանաստեղծություն|ՁՅՈՒՆ-ԾԱՂԻԿԸ՝ ՁՆԾԱՂԻԿԸ|<poem>
Ձյունն ու գարունն
Իրար դեմ են,
Համարյա թե՝ թշնամի,
Բայց մի ծաղկում
Միացել են՝
Դարձել քնքուշ ձնծաղիկ:
Ձմեռն ինչքան
Կոպիտ, դաժան՝
Ջուր է գարնան աչքերում,
Բարի լուրը
Հաղթած գարնան՝
Ձնծաղիկն է միշտ բերում:</poem>|}}
[[Կատեգորիա:Արիս Արսենիի բանաստեղծություններ]]
[[Կատեգորիա:Արիս Արսենիի մանկական բանաստեղծություններ]]
[[Կատեգորիա:Արիս Արսենիի մանկական գործեր]]
dr2yil0im8uchriyqrpnytubokm1r6a
Արփիի «պահմտոցին»
0
150373
397957
394075
2026-10-28T19:13:58Z
AGA59
14249
397957
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= ԱՐՓԻԻ «ՊԱՀՄՏՈՑԻՆ»
|section =
|previous = [[Ձյուն-ծաղիկը՝ ձնծաղիկը]]
|next = [[Արփին եմ ես]]
|notes = Աղբյուր՝ <span title="Արփին խաղում է բակում (մանկական բանաստեղծություններ),">[[Արփին խաղում է բակում]] (մանկական բանաստեղծություններ), նկարազարդ, Երևան, «Նովել» հրատ., 2026, 16 էջ, տպ. 150 օր. (էջ 5)։
|author =Արիս Արսենի}}
{{բանաստեղծություն|ԱՐՓԻԻ «ՊԱՀՄՏՈՑԻՆ»|<poem>
Եկեք խաղանք
Պահմտոցի,
Պահվենք շենքում
Հին դպրոցի:
Դուք թաքնվեք,
Իսկ ես գնամ,
Իմ քեռիենց
Տանը մնամ:
Տեղս չասեմ,
Թող չիմանան,
Փնտրեն երկար,
Անվերջ ման գան:
Պապի՛, տատի՛,
Լավ կփնտրեք,
Այնպես փնտրեք,
Որ ինձ գտնեք:
Չգտնեք էլ`
Ոչինչ, ոչինչ,
Չեմ կորչելու,
Տուն եմ գալու:</poem>|}}
[[Կատեգորիա:Արիս Արսենիի բանաստեղծություններ]]
[[Կատեգորիա:Արիս Արսենիի մանկական բանաստեղծություններ]]
[[Կատեգորիա:Արիս Արսենիի մանկական գործեր]]
pxj84vi5011hkt5gzkjfd0ps34p9l26
Արփին եմ ես
0
150374
397958
394078
2026-10-28T19:14:38Z
AGA59
14249
397958
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= ԱՐՓԻՆ ԵՄ ԵՍ
|section =
|previous = [[Արփիի «պահմտոցին»]]
|next = [[Փոքրիկ այգեպանը]]
|notes = Աղբյուր՝ <span title="Արփին խաղում է բակում (մանկական բանաստեղծություններ),">[[Արփին խաղում է բակում]] (մանկական բանաստեղծություններ), նկարազարդ, Երևան, «Նովել» հրատ., 2026, 16 էջ, տպ. 150 օր. (էջ 6)։
|author =Արիս Արսենի}}
{{բանաստեղծություն|ԱՐՓԻՆ ԵՄ ԵՍ|<poem>
Բակ եմ իջնում
Ես խաղալու,
Համ էլ մարդկանց
Բարևելու:
Մոտենում եմ`
Ասում.
— Բարև,
Ես Արփին եմ`
Ձեր հարևան,
Պե՞տք է` բերեմ
Ձեզ ինչ որ բան,-
Վազեմ խանութ,
Գնամ ջրի,
Դա ձեզ համար
Կանեմ ձրի՛:
- Դու Արփի ես,
Իսկը` արև,-
Բոլորն են ինձ
Այդպես ասում:
Իմ անունն ինձ
Շա¯տ է սազում:
...Արփին խաղում է բակում,
Բակում էլ չեն կրակում:</poem>|}}
[[Կատեգորիա:Արիս Արսենիի բանաստեղծություններ]]
[[Կատեգորիա:Արիս Արսենիի մանկական բանաստեղծություններ]]
[[Կատեգորիա:Արիս Արսենիի մանկական գործեր]]
pbbp9let756rx5ey4wpfydh8rco9y4j
Փոքրիկ այգեպանը
0
150375
397959
394082
2026-10-28T19:15:10Z
AGA59
14249
397959
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= ՓՈՔՐԻԿ ԱՅԳԵՊԱՆԸ
|section =
|previous = [[Արփին եմ ես]]
|next = [[Իմ մայրիկը]]
|notes = Աղբյուր՝ <span title="Արփին խաղում է բակում (մանկական բանաստեղծություններ),">[[Արփին խաղում է բակում]] (մանկական բանաստեղծություններ), նկարազարդ, Երևան, «Նովել» հրատ., 2026, 16 էջ, տպ. 150 օր. (էջ 7)։
|author =Արիս Արսենի}}
{{բանաստեղծություն|ՓՈՔՐԻԿ ԱՅԳԵՊԱՆԸ|<poem>
Այգուն մոտիկ մեր աղբյուրից
Այնքան ջուր եմ կրել,-
Թառամում են ծաղիկները,
Չեմ հասցնում ջրել:
Լուռ կախել են աչիկները
Ծաղիկները այգում,
Ջուր հասցրեք, ծաղիկները
Տառապում են անքուն:
Սոսե, Վիկա, Մանե, ո՞ւր եք,
Ո՜նց եք հանգիստ քնել,
Թառամում են ծաղիկները,
Պետք է շտապ ջրել:
Ծաղիկներ ջան, մի թառամեք,
Ջուր ենք արդեն բերել,
Դե, մի քիչ էլ որ համբերեք`
Կարող ենք լա՜վ ջրել:
Ու արթնացան ծաղիկները,
Բացին աչիկները,
Իսկ վերևից շփոթահար
Նայում էր արևը:</poem>|}}
[[Կատեգորիա:Արիս Արսենիի բանաստեղծություններ]]
[[Կատեգորիա:Արիս Արսենիի մանկական բանաստեղծություններ]]
[[Կատեգորիա:Արիս Արսենիի մանկական գործեր]]
0s1tbohi1b427rr9hwmgi4po9vdoe91
Իմ մայրիկը
0
150376
397960
395119
2026-10-28T19:15:43Z
AGA59
14249
397960
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= ԻՄ ՄԱՅՐԻԿԸ
|section =
|previous = [[Փոքրիկ այգեպանը]]
|next = [[Արփիի պատմածից]]
|notes = Աղբյուր՝ <span title="Արփին խաղում է բակում (մանկական բանաստեղծություններ),">[[Արփին խաղում է բակում]] (մանկական բանաստեղծություններ), նկարազարդ, Երևան, «Նովել» հրատ., 2026, 16 էջ, տպ. 150 օր. (էջ 8)։
|author =Արիս Արսենի}}
{{բանաստեղծություն|ԻՄ ՄԱՅՐԻԿԸ|<poem>
Իմ մայրիկը շատ լավ գիտի`
Տանը ինչ կա,
Տանն ինչ չկա,
Բայց ես էլ եմ, չէ՞, հետևում,
Մեծ աղջիկ եմ,
Փոքր հո չե՞մ:
Միասին ենք խանութ գնում,
Հարցնում եմ.
- Տանն ի՞նչ չկա,
Տանը դեղձ կա՞,
Բանա՞ն,
Խնձո՞ր,
Տատին կիտրոն
Ուզե՞լ է,
Չէ՞:
Ու առնում ենք մրգեր պես-պես՝
Դեղձ ու սալոր,
Բանան, խնձոր...
Միրգ եմ ուտում ամեն օր ես,
Վիտամին է ինձ հարկավոր:
Ձմերուկն է՛լ չմոռանանք,
Ուտենք,
Ուտենք ու կշտանանք:
Ձմերուկի՞ց:
Ո՜նց կշտանանք:</poem>|}}
[[Կատեգորիա:Արիս Արսենիի բանաստեղծություններ]]
[[Կատեգորիա:Արիս Արսենիի մանկական բանաստեղծություններ]]
[[Կատեգորիա:Արիս Արսենիի մանկական գործեր]]
ss7inrpn6fbg8j4ex6cf53zzji96y0u
Արփին ու ծիտը
0
150378
397962
394086
2026-10-28T19:18:23Z
AGA59
14249
397962
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= ԱՐՓԻՆ ՈՒ ԾԻՏԸ
|section =
|previous = [[Արփիի պատմածից]]
|next = [[Սարդ-մարդիկ]]
|notes = Աղբյուր՝ <span title="Արփին խաղում է բակում (մանկական բանաստեղծություններ),">[[Արփին խաղում է բակում]] (մանկական բանաստեղծություններ), նկարազարդ, Երևան, «Նովել» հրատ., 2026, 16 էջ, տպ. 150 օր. (էջ 11)։
|author =Արիս Արսենի}}
{{բանաստեղծություն|ԱՐՓԻՆ ՈՒ ԾԻՏԸ|<poem>
Մի ծիտ տեսա ճամփի վրա,-
Մոլորվե՞լ էր, շփոթվե՞լ,
Մոտեցա, որ քշեմ գնա,
Բայց նա տեղից չի շարժվել:
Խղճալի էր տեսքը նրա,-
Հազիվ կտուցն իր բացել
Եվ հայացքը՝ ջուր աղերսող,
Երկնքին էր լուռ հառել:
Ջուր տվեցի հսկույն նրան,
Խմեց՝ մի քիչ հովացավ,
Ուժ հավաքեց, թևավորվեց,
Թևին տվեց՝ հեռացավ:</poem>|}}
[[Կատեգորիա:Արիս Արսենիի բանաստեղծություններ]]
[[Կատեգորիա:Արիս Արսենիի մանկական բանաստեղծություններ]]
[[Կատեգորիա:Արիս Արսենիի մանկական գործեր]]
4ryp80p8ps8tdvzi2d2mt12qtl39v3o
Սարդ-մարդիկ
0
150379
397963
394085
2026-10-28T19:18:50Z
AGA59
14249
397963
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= ՍԱՐԴ-ՄԱՐԴԻԿ
|section =
|previous = [[Արփին ու ծիտը]]
|next = [[ԿԱՏՈՒՆ ԵՎ ՇՈՒՆԸ|Կատուն և շունը]]
|notes = Աղբյուր՝ <span title="Արփին խաղում է բակում (մանկական բանաստեղծություններ),">[[Արփին խաղում է բակում]] (մանկական բանաստեղծություններ), նկարազարդ, Երևան, «Նովել» հրատ., 2026, 16 էջ, տպ. 150 օր. (էջ 12)։
|author =Արիս Արսենի}}
{{բանաստեղծություն|ՍԱՐԴ-ՄԱՐԴԻԿ|<poem>
Սարդը մա՞րդ է, թե՞ մարդն է սարդ,
Չեմ հասկանում ես կարգին,
Ո՞վ է հյուսում սարդոստայնը`
Մարդու համար իր դրկից:
Եվ ինչո՞ւ են մարդիկ իրար
Անում միայն վատություն,
Մտածում եմ` չեմ հասկանում
Վարքն ու հոգին ես մարդու:</poem>|}}
[[Կատեգորիա:Արիս Արսենիի բանաստեղծություններ]]
[[Կատեգորիա:Արիս Արսենիի մանկական բանաստեղծություններ]]
[[Կատեգորիա:Արիս Արսենիի մանկական գործեր]]
0zulaje5dey1n7pj7rkvo45xq0ey92w
ԿԱՏՈՒՆ ԵՎ ՇՈՒՆԸ
0
150380
397964
394087
2026-10-28T19:19:18Z
AGA59
14249
397964
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= ԿԱՏՈՒՆ ԵՎ ՇՈՒՆԸ
|section =
|previous = [[Սարդ-մարդիկ]]
|next = [[Քանի օր եմ ապրե՞լ...]]
|notes = Աղբյուր՝ <span title="Արփին խաղում է բակում (մանկական բանաստեղծություններ),">[[Արփին խաղում է բակում]] (մանկական բանաստեղծություններ), նկարազարդ, Երևան, «Նովել» հրատ., 2026, 16 էջ, տպ. 150 օր. (էջ 12)։
|author =Արիս Արսենի}}
{{բանաստեղծություն|ԿԱՏՈՒՆ ԵՎ ՇՈՒՆԸ|<poem>
Կատուն նստել է քարին,
Լուռ նայում է նկարին:
...Հեռվում կատու նկատած
Շունն աչքերը լայն բացել,
Եվ պատրաստվում էր ցատկել
Այդ... յուղաներկ նկարից:
...Զարմանում ես ակամա`
Կատվի հանգիստ պահվածքից:</poem>|}}
[[Կատեգորիա:Արիս Արսենիի բանաստեղծություններ]]
[[Կատեգորիա:Արիս Արսենիի մանկական բանաստեղծություններ]]
[[Կատեգորիա:Արիս Արսենիի մանկական գործեր]]
ojjze1auxpot4adzwpw4zurmauh5swe
Քանի օր եմ ապրե՞լ...
0
150381
397965
394088
2026-10-28T19:19:55Z
AGA59
14249
397965
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= ՔԱՆԻ ՕՐ ԵՄ ԱՊՐԵ՞Լ...
|section =
|previous = [[Կատուն և շունը]]
|next = [[Ում եմ սիրում ամենից շատ]]
|notes = Աղբյուր՝ <span title="Արփին խաղում է բակում (մանկական բանաստեղծություններ),">[[Արփին խաղում է բակում]] (մանկական բանաստեղծություններ), նկարազարդ, Երևան, «Նովել» հրատ., 2026, 16 էջ, տպ. 150 օր. (էջ 13)։
|author =Արիս Արսենի}}
{{բանաստեղծություն|ՔԱՆԻ ՕՐ ԵՄ ԱՊՐԵ՞Լ...|<poem>
— Քանի՞ օր եմ,- ինձ են հարցնում,
Ապրել Արցախ իմ աշխարհում:
Աշխարհ չէի եկել ես դեռ`
Իմ աշխարհն էր շրջափակվել:
Ես ծնվել եմ այդ օղակում,
Չարով լցված այդ ծուղակում:
Տասնինն օրս էլ երբ լրացավ`
Պատերազմը վրա հասավ:
Չար աշխարհը լուռ նայում էր,
Իսկ աշխարհս կործանվում էր:
Տուն ու տեղը մեր թողեցինք
Ու բռնա-տե-ղա-հան-վեցինք:
Բայց դեռ ետ եմ գալու նորից
Արցախն` իմ սերն` ծնված օրից:
...Վա¯յ, չասացի` քանի օր եմ...
...Քսաներեք,
Ընդամենը:</poem>|}}
[[Կատեգորիա:Արիս Արսենիի բանաստեղծություններ]]
[[Կատեգորիա:Արիս Արսենիի մանկական բանաստեղծություններ]]
[[Կատեգորիա:Արիս Արսենիի մանկական գործեր]]
5mldm59sxcwo3rq697d622hhmn4w8et
Ում եմ սիրում ամենից շատ
0
150382
397966
394089
2026-10-28T19:20:24Z
AGA59
14249
397966
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= ՈՒՄ ԵՄ ՍԻՐՈՒՄ ԱՄԵՆԻՑ ՇԱՏ
|section =
|previous = [[Քանի օր եմ ապրե՞լ...]]
|next = [[ԱՐՓԻԻՍ|Արփիիս]]
|notes = Աղբյուր՝ <span title="Արփին խաղում է բակում (մանկական բանաստեղծություններ),">[[Արփին խաղում է բակում]] (մանկական բանաստեղծություններ), նկարազարդ, Երևան, «Նովել» հրատ., 2026, 16 էջ, տպ. 150 օր. (էջ 14)։
|author =Արիս Արսենի}}
{{բանաստեղծություն|ՈՒՄ ԵՄ ՍԻՐՈՒՄ ԱՄԵՆԻՑ ՇԱՏ|<poem>
Զարմանում եմ ես հաճախ բայց`
Ո՜նց են տալիս ինձ նման հարց,-
Ում եմ սիրում ամենից շա՞տ,
Չե՞ք հասկացել, իրո՞ք,
հաստա՞տ:
Այս աշխարհում՝ կյանքով լիքը,
Ինձ կյանք տվեց իմ մայրիկը,
Ձեռքս բռնեց, որ չընկնեի,
Ինձ օրորեց, որ քնեի,
Ինձ ջա՜նք տվեց իմ մայրիկը,
Ապրելո՜ւ ջանք՝ իմ մայրիկը:
Եվ ուրեմն՝ ամենից շատ,
Բոլորից շատ,
Ես սիրում եմ իմ մայրիկին:
Իմ մայրիկն է ինձ օրորել
Եվ սիրելու ձիրք շնորհել:</poem>|}}
[[Կատեգորիա:Արիս Արսենիի բանաստեղծություններ]]
[[Կատեգորիա:Արիս Արսենիի մանկական բանաստեղծություններ]]
[[Կատեգորիա:Արիս Արսենիի մանկական գործեր]]
lpsu346500ol7osiqtras0h9t5wzemr
ԱՐՓԻԻՍ
0
150383
397967
394090
2026-10-28T19:21:48Z
AGA59
14249
397967
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= ԱՐՓԻԻՍ
|section =
|previous = [[Ում եմ սիրում ամենից շատ]]
|next = [[Արփին խաղում է բակում]]
|notes = Աղբյուր՝ <span title="Արփին խաղում է բակում (մանկական բանաստեղծություններ),">[[Արփին խաղում է բակում]] (մանկական բանաստեղծություններ), նկարազարդ, Երևան, «Նովել» հրատ., 2026, 16 էջ, տպ. 150 օր. (էջ 15)։
|author =Արիս Արսենի}}
{{բանաստեղծություն|ԱՐՓԻԻՍ|<poem>
''Ծննդյան երրորդ տարեդարձի առիթով
''Դու մեծանում ես,
''Ես ծերանում եմ:
Ես մեծացել եմ՝
Էլ ո՜ւր մեծանամ,
Վաթսունյոթն անց եմ,
Շուտով կգնամ:
Դու երեք ես դեռ,
Արդե՛ն երեք ես,
Փոքրի՜կ իմ թիթեռ,
Ամեն ինչ գիտես:
Դու վաղ գարուն ես՝
Ես ուշ աշուն եմ,
Դու ինչ ասում ես՝
Ես միշտ հիշում եմ:
Ապրում՝ քո ամեն
Ժպիտով, բառով,
Քո արտասանած
Ամեն մի տառով:
Ծաղկի՛ր դու, ապրի՛ր,
Ցնծա՛, ի՜մ բալիկ,
Քեզ՝ լույս արևներ,
Քեզ՝ լուսե գալիք:</poem>|}}
[[Կատեգորիա:Արիս Արսենիի բանաստեղծություններ]]
[[Կատեգորիա:Արիս Արսենիի մանկական բանաստեղծություններ]]
[[Կատեգորիա:Արիս Արսենիի մանկական գործեր]]
t9wcp9k5ww01ijzef3qy9wm39lz224w
Հեղինակ:Սյորեն Կիերկեգոր
100
152094
397971
397945
2026-10-29T09:18:58Z
Samtost
14127
/* Թարգմանություններ */
397971
wikitext
text/x-wiki
{{Հեղինակ
|լրիվ անուն = Սյորեն Կիերկեգոր
|լրիվ անուն1 =
|դասակարգում = Կիերկեգոր, Սյորեն
|սկզբնատառ = Կ
|պատկեր = Kierkegaard portrait.png
|պատկերի_ամփոփում =
|ծնվել է = 1813
|մահացել է = 1855
|նկարագրություն = Դանիացի փիլիսոփա, աստվածաբան և գրող։ Էքզիստենցիալիզմի հիմնադիրներից։
}}
{{ՀԻ}}
== Ստեղծագործություններ ==
* [[Երկու խրատական զրույցներ]] (1843)
* [https://archive.168.am/articles/21517 Սյորեն Կիերկեգոր «Զրույցներ» (մաս 1)] "Ինը խրատական զրույցների" մաս չի՛ կազմում։
* [[Կամ-Կամ]] իսկզբանե՝ "Երկուսից մեկը"
* [[Տանջանքների Ավետարան]]
* [[Վախ և Դող]]
== Թարգմանություններ ==
* [[Ամենադժբախտը]] (Կամ-Կամ ստեղծագործությունից) — թարգմանել է Տիգրան Մանուկյանը
* [[Գայթակղեցնողի օրագիրը]] (Կամ-Կամ ստեղծագործությունից) — թարգմանել է Տիգրան Մանուկյանը
9s6r0rc7v07vru3a7swyktt9yj7vkj5
Փոքրիկ ճանապարհորդը
0
152098
397948
2026-10-28T18:54:53Z
AGA59
14249
Նոր էջ «{{Վերնագիր |title= Փոքրիկ ճանապարհորդը |section ='''Երազի հետքերով |previous = |next = |notes = |author= Արիս Արսենի |year= Անտիպ }} {{Սյուն|1}} <poem> * [[Հրաշքների ճանապարհը]] * [[Հին արցախի լեռներում]] * [[Հաթերքի ամրոցում]] * [[Դադիվանքի ճանապարհին]] * [[Ամարասում (Փոքրիկ ճանապարհորդը)|Ամարասում]] * ...»:
397948
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Փոքրիկ ճանապարհորդը
|section ='''Երազի հետքերով
|previous =
|next =
|notes =
|author= Արիս Արսենի
|year= Անտիպ
}}
{{Սյուն|1}}
<poem>
* [[Հրաշքների ճանապարհը]]
* [[Հին արցախի լեռներում]]
* [[Հաթերքի ամրոցում]]
* [[Դադիվանքի ճանապարհին]]
* [[Ամարասում (Փոքրիկ ճանապարհորդը)|Ամարասում]]
* [[Հանդիպում Մխիթար Գոշի հետ]]
* [[Գանձասարում (Փոքրիկ ճանապարհորդը)|Գանձասարում]]
* [[Որոնումների ճանապարհին]]
* [[Գյուղական առօրյան]]
* [[Բերդապահների կողքին]]
* [[Քարե հիշողություն]]
* [[Վերադարձի ճանապարհին]]
* [[Պատմությունը շարունակվում է]]
</div class>
________________________________________________________________
{{Սյուն|1}}
'''ՀՐԱՇՔՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Առավոտյան Արփին արթնացավ մի շատ հետաքրքիր երազից:
Նա երազում տեսել էր բարձր լեռներ, կանաչ անտառներ, քարե ամրոցներ ու հին եկեղեցիներ:
— Տեսնես որտեղ է այդ գեղեցիկ վայրը,— երազկոտ մտածեց Արփին:
Քամին հանկարծ մի մեղմ ձայն հասցրեց նրա ականջին.
— Դա Արցախն է...
Արփին նայեց շուրջը.
— Արցա՞խը...
Հանկարծ նրա առաջ բացվեց մի հրաշք ճանապարհ:
Ճանապարհը տանում էր դեպի լեռները:
— Ես ուզում եմ իմանալ, թե ինչ պատմություններ են պահում այդ լեռները, — մտածեց Արփին ու ճանապարհ ընկավ:
'''ՀԻՆ ԱՐՑԱԽԻ ԼԵՌՆԵՐՈՒՄ
Արփին քայլում էր կանաչների միջով՝ հանգիստ ու վստահ:
Մի կողմում ժայռերն էին, մյուսում՝ անտառները:
Հեռվում երևում էր մի հին ամրոց:
— Երևի այստեղ շատ վաղուց մարդիկ են ապրել, — մտածեց նա:
Այդ պահին նրա առաջ հայտնվեց մի հեծյալ:
Նրա հագին իշխանական զգեստ էր և սուր ուներ ձեռքին:
— Բարի գալո՛ւստ, փոքրի՛կ ճանանապարհորդ, — ասաց նա:
— Դուք ո՞վ եք:
— Ես Հաթերքի իշխան Հասանն եմ:
Արփին զարմացավ.
— Իսկ որտե՞ղ է Հաթերքը:
Հասանը ժպտաց.
— Ահա այս լեռների ու հովիտների մեջ: Այստեղ մեր ժողովուրդն է ապրում ու արարում:
'''ՀԱԹԵՐՔԻ ԱՄՐՈՑՈՒՄ
Հասան իշխանը Արփիին տարավ Հաթերքի ամրոցը:
Մարդիկ զբաղված էին իրենց առօրյա գործերով, ոմանք հող էին մշակում, ոմանք՝ անասուններին խնամում, իսկ արհեստավորները քարից ու փայտից իրեր էին պատրաստում:
— Իշխան լինելը միայն ամրոցում նստելը չէ, — ասաց Հասանը:
— Իսկ ի՞նչ է նշանակում իշխան լինել:
— Նշանակում է հոգ տանել ժողովրդի մասին, պաշտպանել երկիրը և այնպես ապրել, որ կարողանաս վայելել մարդկանց վստահությունը:
Արփին երկար մտածեց այդ խոսքերի վրա ու հասկացավ, որ իսկական ուժը միայն սրի մեջ չէ:
...Հասանի կողքին մի երիտասարդ էր կանգնած:
— Սա իմ որդին է՝ Վախթանգը:
Վախթանգը բարևեց Արփիին:
— Ես նույնպես սիրում եմ այս երկիրը, — ասաց նա:
— Իսկ ի՞նչ ես ուզում անել, երբ մեծանաս:
Վախթանգը նայեց հեռու լեռներին:
— Ուզում եմ պաշտպանել մարդկանց, բայց նաև ուզում եմ, որ մեր երկրում դպրոցներ լինեն, գրքեր գրվեն և վանքերում գիտություն սովորեն:
Արփին ժպտաց:
— Ուրեմն դու ուզում ես պաշտպանել ոչ միայն երկիրը, այլև նրա գիտելիքը:
— Այո՛ — պատասխանեց Վախթանգը:
'''ԴԱԴԻՎԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Հաջորդ առավոտյան Արփին շարունակեց իր ճանապարհը:
Արփիին ուղեկցում էր Վախթանգը: Նրանք անցան անտառներով ու լեռնային արահետներով:
Հանկարծ ծառերի արանքից երևացին գեղեցիկ քարե շինություններ:
— Դադիվանքն է, — ասաց Վախթանգը:
Արփին հիացած նայեց վանքին:
— Այստեղ ինչո՞վ են զբաղվում մարդիկ:
— Այստեղ աղոթում են, սովորում, գրում, աշխատում և պահպանում գիտելիքը:
Արփին զգաց, որ այս վանքը սովորական տուն չէ: Այն կարծես մի մեծ գիրք լիներ՝ քարից կառուցված:
Դադիվանքի համալիրը դարերի ընթացքում համալրվել է նոր եկեղեցիներով և օժանդակ շինություններով, իսկ միջնադարում այստեղ եղել են նաև կրթական ու ձեռագրերի ընդօրինակման գործունեություն ծավալող կենտրոններ:
Դադիվանքում Արփին կանգնեց մի գեղեցիկ եկեղեցու առաջ:
— Իսկ սա ո՞վ է կառուցել:
— Արզու Խաթունը, — պատասխանեց Վախթանգը:
— Ինչո՞ւ:
— Նա ուզում էր իր սերն ու հիշողությունը քարերի մեջ թողնել:
Արփին ձեռքը դրեց սառը քարին:
— Ուրեմն մարդիկ կարող են իրենց սերը նույնիսկ քարե պատերի մե՞ջ պահել:
— Այո՛, — ասաց Վախթանգը: — Եթե սերը մեծ է, այն կարող է երկար ապրել:
'''ԱՄԱՐԱՍՈՒՄ
Հաջորդ օրը Արփին հասավ Ամարաս:
Այստեղ նա լսեց երեխաների ձայներ:
— Այբ, Բեն, Գիմ, Դա, Եչ, Զա...
Արփին մոտեցավ և տեսավ մի փոքրիկ դպրոց:
Երեխաները սովորում էին կարդալ ու գրել:
— Իսկ ո՞վ է նրանց սովորեցնում, — հարցրեց Արփին:
Նրան պատմեցին Մեսրոպ Մաշտոցի և հայոց գրերի մասին:
Արփին վերցրեց մի փոքրիկ գրիչ:
— Իսկ եթե ես իմ անունը գրեմ, կստացվի՞:
— Փորձիր:
Արփին դանդաղ, տառ առ տառ գրեց. «Ա Ր Փ Ի»...
Նա այնքան ուրախացավ, կարծես մի փոքրիկ գանձ էր գտել:
Արփին նայեց իր գրած տառերին:
— Հիմա հասկացա, — ասաց նա, — գանձը միշտ չէ, որ ոսկին է միայն:
— Իսկ ոսկուց բացի էլ ի՞նչը կարող է գանձ լինել:
— Գիրքը, գիտելիքը, լեզուն...
Եվ Արփին մտածեց. «Եթե մենք պահենք մեր լեզուն ու գրքերը, կպահենք նաև մեր հիշողությունը»:
'''ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՀԵՏ
Երբ Արփին նորից վերադարձավ Հաթերք՝ հանդիպեց մի բարի ու իմաստուն մարդու:
— Բարև, փոքրի՛կ աղջիկ, — ասաց անծանոթը:
Նրա առջև սեղանին դրված էին մագաղաթներ, թանաք և գրիչ:
— Բարև, — երկյուղածությամբ պատասխանեց «փոքրիկ աղջիկը», — Դուք ո՞վ եք:
— Ես Մխիթար Գոշն եմ:
— Իսկ ի՞նչ եք գրում:
— Մի մեծ գիրք:
— Մեծ գի՞րք, — զարմացավ Արփին:
Գոշը ժպտաց, ցույց տվեց իր ձեռագրերը:
— Այն կոչվելու է «Դատաստանագիրք»:
Արփին հետաքրքրվեց.
— Իսկ ինչի՞ համար է այդ գիրքը:
— Իմ գիրքը մարդկանց կօգնի հասկանալ՝ ինչն է ճիշտ, ինչն է անարդար, և ինչպես կարող են մարդիկ իրար հետ հաշտ ու խաղաղ ապրել: Մարդիկ այս գրքի միջոցով նաև կհասկանան, թե ինչ իրավունքներ ու պարտականություններ ունեն և ինչպես կարելի է հասարակության մեջ կարգ ու արդարություն պահպանել:
Արփին տեսավ, թե ինչպես է գրում Գոշը:
Նա յուրաքանչյուր տառը շատ ուշադիր էր շարադրում:
— Դժվա՞ր է այդքան մեծ գիրք գրել:
— Շատ աշխատանք է պահանջում, — պատասխանեց Գոշը: — Բայց երբ ուզում ես մարդկանց օգնել, դժվարությունը չի վախեցնում:
— Իսկ ե՞րբ ու որտե՞ղ սկսեցիք գրել այս գիրքը:
— 1184 թվականին՝ Հաթերքում: Այստեղ ես ապաստան գտա Վախթանգ իշխանի մոտ՝ նրա ապարանքում և սկսեցի իմ մեծ աշխատանքը:
Արփին նայեց Վախթանգին:
— Ուրեմն ձեր տունը մի մե՜ծ գրքի ծննդավա՛յր դարձավ:
Վախթանգը ժպտաց:
— Եթե գիտելիքը կարող է ծնվել մեր տանը, մենք պետք է ուրախ լինենք:
Արփին մոտեցավ սեղանին, ուր դրված էին մագաղաթներ, թանաք և փետուրե գրիչ:
Գոշը դանդաղ էր գրում՝ տառ առ տառ: Կարծես՝ նկարեր:
— Այս գիրքը միայն դատավորների համար չէ, — ասաց նա: — Ես ուզում եմ, որ մարդիկ իմանան իրենց իրավունքները, սովորեն արդարություն և հասկանան, որ ուժեղ լինելը նաև արդար լինել է նշանակում:
Արփին երկար նայեց գրքին:
— Իսկ հետո այս գիրքը ո՞ւր է գնալու:
Մխիթար Գոշը ժպտաց:
— Գուցե մի օր շատ հեռու գնա: Գուցե այն կարդան նաև այն մարդիկ, ովքեր դեռ չեն ծնվել:
Արփին մտածեց ու ասաց.
— Ուրեմն դուք գիրք չեք գրում միայն այսօրվա մարդկանց համար: Դուք գրում եք նաև մեզ՝ ապագայում ապրողների՛ս համար:
— Ճիշտ այդպե՛ս, փոքրի՛կ Արփի:
Եվ այդ օրը Արփին հասկացավ մի կարևոր բան. լավ գրված գիրքը կարող է ապրել հարյուրավոր տարիներ և պատմել մարդկանց՝ ինչպես ապրել ավելի արդար ու ավելի բարի աշխարհում:
...Տարիներ անց Մխիթար Գոշի շուրջ հավաքվեցին աշակերտներ ու գիտելիք փնտրող մարդիկ:
Վախթանգը և նրա եղբայրները աջակցեցին նրան, և կառուցվեց Նոր Գետիկ վանքը:
Այն դարձավ մի վայր, որտեղ մարդիկ գալիս էին սովորելու, աղոթելու, գրքեր կարդալու և գիտելիք փոխանցելու:
Հետագայում Նոր Գետիկը հայտնի դարձավ որպես Գոշավանք՝ Մխիթար Գոշի անունով:
Արփին նայեց վանքին ու ասաց.
— Հիմա հասկանում եմ: Վանքը միայն քարե պատեր չէ:
— Ճիշտ ես, — ասաց Գոշը: — Վանքը կենդանի է, երբ այնտեղ գիտելիք կա:
'''ԳԱՆՁԱՍԱՐՈՒՄ
Մի օր էլ ճանապարհի հաջորդ ոլորանն Արփիին տարավ Գանձասար:
Լեռան վրա կանգնած էր հիասքանչ եկեղեցին:
Արփին երկար նայեց նրա պատերին:
— Ինչքա՜ն գեղեցիկ է:
— Վարպետները քարերի մեջ պատմություններ են թողել, — ասաց ուղեկիցը:
Արփին սկսեց ուսումնասիրել քանդակները:
Այստեղ նա տեսավ խաչեր, բույսերի ու կենդանիների պատկերներ և բազմաթիվ գեղեցիկ զարդեր:
— Քարերը խոսո՞ւմ են:
— Եթե ուշադիր նայես, այո՛:
...Գանձասարի պատմությունը Արփիին հասցրեց Հասան-Ջալալ իշխանի ժամանակները:
Նա իմացավ, որ Գանձասարի գլխավոր եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում՝ Հասան-Ջալալ Դոլա իշխանի նախաձեռնությամբ:
Շինարարները երկար տարիներ աշխատեցին:
Քարերը մեկը մյուսի վրա դրվեցին:
Վարպետները քանդակեցին պատերը:
Եվ վերջում լեռան վրա կանգնեց մի հրաշալի եկեղեցի:
Արփին ասաց.
— Հիմա եմ հասկանում՝ մեծ գործերը մեկ օրում չեն ստեղծվում:
'''ՈՐՈՆՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Արփին շարունակեց ճանապարհը: Նա տեսավ Գտչավանքը, հին եկեղեցիներ, խաչքարեր ու փոքրիկ մատուռներ:
Ամեն տեղ մի պատմություն կար:
Մի տեղ մարդիկ գիրք էին գրում:
Մի այլ տեղ՝ երեխաներ էին սովորում:
Մի ուրիշ վայրում՝ վարպետները քար էին կտրում:
Իսկ գյուղերում մարդիկ հող էին մշակում, այգիներ խնամում ու հաց էին թխում:
Արփին հասկացավ, որ Արցախը միայն բերդերն ու եկեղեցիները չեն:
Արցախը նաև այնտեղ ապրող մարդկանց առօրյան էր:
Արփին հարցրեց.
— Իսկ ինչո՞ւ են մարդիկ վանքերում այդքան շատ բան անում:
— Որովհետև վանքը կարող է լինել և՛ աղոթքի վայր, և՛ դպրոց, և՛ գրքերի ստեղծման ու պահպանման կենտրոն, — ասացին նրան:
Արփին հասկացավ, որ այստեղ սովորում են:
Այստեղ գրվում են ձեռագիր գրքեր:
Գրիչներն ու վարպետներն աշխատում են այստեղ:
Գիշեր ու զօր:
Արևի լույսի տակ:
Մոմի լույսի տակ:
Այստեղ մարդիկ նաև պահպանում են իրենց հիշողությունն ու մշակույթը:
Գալիք սերունդների համար:
Արփին եզրակացրեց.
— Ուրեմն՝ յուրաքանչյուր վանք մի փոքրիկ, մի ուրույն աշխարհ էր: Մի փոքրիկ մոմ էր, որ պահում-պահպանում էր իր լույսը մեզ՝ «գալիքցիներիս» համար:
'''ԳՅՈՒՂԱԿԱՆ ԱՌՕՐՅԱՆ
Արփին իջավ լեռներից և մտավ մի փոքրիկ գյուղ:
Այստեղ մարդիկ աշխատում են արևածագից մինչև երեկո:
Պապիկն այգին է խնամում:
Կինը հաց է թխում:
Երեխաները վազվզում են բակում:
Հեռվից լսվում է ջրի ձայնը:
Արփին ժպտաց:
— Այստեղ մարդիկ շատ սովորական կյանքով են ապրում:
— Այո՛, — ասաց նրա ուղեկիցը: — Բայց հենց այդ սովորական մարդկանց կյանքն էլ մեր պատմության մի մասն է:
'''ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ
Երեկոյան Արփին բարձրացավ մի հին բերդ:
Բարձր պատերից երևում էր ամբողջ հովիտը, իսկ հեռավոր լեռներն ասես ափիդ մեջ լինեին:
— Ինչո՞ւ են բերդերը բարձր տեղերում կառուցել:
— Որպեսզի կարողանան տեսնել հեռվից եկող վտանգը և պաշտպանել բնակավայրերը:
Արփին նայեց շուրջը:
Նա պատկերացրեց, թե ինչպես էին հին բերդապահները գիշեր-ցերեկ հսկում իրենց տունը:
— Նրանք երևի շատ քաջ էին:
— Քաջությունը նաև պատասխանատվություն է, — պատասխանեց ուղեկիցը:
'''ՔԱՐԵ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
Ճանապարհի վերջում Արփին նստեց մի հին խաչքարի կողքին:
Նա ձեռքով դիպավ քարին:
— Այս քարը շատ հին է:
— Այո՛:
— Իսկ ինչո՞ւ է դեռ այստեղ:
— Որովհետև մարդիկ ցանկացել են, որ իրենց հիշողությունը չկորչի:
Արփին լռեց:
Նա հասկացավ, որ հին եկեղեցիները, խաչքարերը, ձեռագրերն ու բերդերը կարծես մեծ հիշողության գրքեր լինեն:
Միայն թե՝ դրանց էջերը քարից են:
'''ՎԵՐԱԴԱՐՁԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Արփին արդեն պատրաստվում էր վերադառնալ տուն:
Նա վերջին անգամ նայեց Արցախի լեռներին:
Նա հիշեց Հասան իշխանին:
Հիշեց Վախթանգին:
Հիշեց Մխիթար Գոշին և նրա ձեռագրերը:
Հիշեց Ամարասի երեխաներին:
Դադիվանքի խաղաղ բակը:
Գանձասարի քարե քանդակները:
Գտչավանքի լեռները:
Եվ բոլոր այն մարդկանց, ովքեր ամեն օր աշխատում էին, սովորում ու պահում իրենց տունը:
— Ես այս ամենը չեմ մոռանա, — ասաց Արփին:
'''ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Երբ Արփին վերադարձավ տուն, արևն արդեն մայր էր մտնում:
Նա նստեց իր սեղանի մոտ և բացեց փոքրիկ տետրը:
Առաջին էջի վերևում մեծ-մեծ տառերով գրեց. «Ա Ր Ց Ա Խ»:
Հետո մտածեց ու ավելացրեց. «Այստեղ ես սովորեցի, որ հայրենիքը միայն վայր ու տեղանուն չէ:
Հայրենիքը նաև մարդկանց հիշողությունն է, լեզուն է, բարբառը, գիրքն է, եկեղեցին է, տունն է, լեռներն ու ճանապարհներն են:
Եվ եթե մենք հիշում ենք մեր պատմությունը՝ այն շարունակում է ապրել մեր մեջ»:
Արփին փակեց տետրը:
Նա ժպտաց ինքնագոհ:
Իսկ հեռվից, կարծես շա՜տ հեռու Արցախյան կապո՜ւյտ-կապույտ լեռների հեռվից, նրա ականջին մի մեղմ ձայն հասավ.
— Պատմությունը շարունակվո՜ւմ է: Դո՜ւ ես մեր պատմության շարունակությունը...
</poem>
</div class>
[[Կատեգորիա:Արիս Արսենիի արձակ գործեր]]
[[Կատեգորիա:Արիս Արսենիի մանկական գործեր]]
jurl54a9050swerfjffev9yqzqf5hsl
397970
397948
2026-10-28T19:44:12Z

9y9gv2xbfhz0a6yxbixtv4m1f15o4nc
397973
397970
2026-10-29T11:31:32Z
Անունով խմբագիր
4841
397973
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Փոքրիկ ճանապարհորդը
|section ='''Երազի հետքերով
|previous =
|next =
|notes =
|author= Արիս Արսենի
|year= Անտիպ
}}
{{Սյուն|1}}
<poem>
* [[Հրաշքների ճանապարհը]]
* [[Հին արցախի լեռներում]]
* [[Հաթերքի ամրոցում]]
* [[Դադիվանքի ճանապարհին]]
* [[Ամարասում (Փոքրիկ ճանապարհորդը)|Ամարասում]]
* [[Հանդիպում Մխիթար Գոշի հետ]]
* [[Գանձասարում (Փոքրիկ ճանապարհորդը)|Գանձասարում]]
* [[Որոնումների ճանապարհին]]
* [[Գյուղական առօրյան]]
* [[Բերդապահների կողքին]]
* [[Քարե հիշողություն]]
* [[Վերադարձի ճանապարհին]]
* [[Պատմությունը շարունակվում է]]
</div class>
________________________________________________________________
{{Սյուն|2}}

7az39ezo7ykn55kle2epedjnqn6hc2j
Կատեգորիա:Արիս Արսենիի մանկական գործեր
14
152099
397950
2026-10-28T19:03:47Z
AGA59
14249
Նոր էջ «[[Կատեգորիա:Արիս Արսենիի մանկական գործեր]]»:
397950
wikitext
text/x-wiki
[[Կատեգորիա:Արիս Արսենիի մանկական գործեր]]
nvsah02kfyodmgvgu1ifuc0p02uhmq0
397951
397950
2026-10-28T19:05:17Z
AGA59
14249
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
397951
wikitext
text/x-wiki
phoiac9h4m842xq45sp7s6u21eteeq1
Կատեգորիա:Անտիպ ստեղծագործություններ
14
152100
397952
2026-10-28T19:07:51Z
AGA59
14249
Նոր էջ «[[Կատեգորիա:Անտիպ ստեղծագործություններ]]»:
397952
wikitext
text/x-wiki
[[Կատեգորիա:Անտիպ ստեղծագործություններ]]
4dp25llerjnk7gpunf5xlv6jt36p5mw
397953
397952
2026-10-28T19:08:48Z
AGA59
14249
Ջնջվում է էջի ամբողջ պարունակությունը
397953
wikitext
text/x-wiki
phoiac9h4m842xq45sp7s6u21eteeq1
Գայթակղեցնողի օրագիրը
0
152101
397972
2026-10-29T09:39:51Z
Samtost
14127
Թարգմանության մի մասն է։
397972
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title = Գայթակղեցնողի օրագիրը
|section =
|previous =
|next =
|notes = Հատված «Կամ-կամ» գրքից։ Հայերեն թարգմանությունը՝ [[Մասնակից:Ձեր_մասնակցի_անունը|Տիգրան Մանուկյանի]]
|author = Սյորեն Կիերկեգոր
|translator = Դանիերենից թարգմանեց Պ. Հանզենը
|year = 1843
|override_author =
|index URL=
}}
{| style="margin: auto; text-align: center;"
| '''Գայթակղեցնողի օրագիրը'''
|}
{| style="margin-left: 3em;"
|
''Sua passion’ predominante''<br>
''è la giovin principiante.''<ref>«Նրա գերիշխող կիրքը երիտասարդ սկսնակն է»։ Մեջբերում է Վ. Ա. Մոցարտի «Դոն Ժուան» օպերայից (№ 4 արիա)</ref><br>
<small>Don Giovanni, № 4. Aria</small>
|}
Անձնական իմ հետաքրքրությունից ելնելով՝ պատրաստվելով ճշգրիտ պատճենահանել այն թղթերը, որոնց հետ այդքան անսպասելիորեն ծանոթացա և որոնք այդքան ուժեղ, հուզիչ տպավորություն թողեցին ինձ վրա, չեմ կարող ազատվել մի տեսակ ակամա շփոթությունից ու վախից։ Բացահայտման առաջին րոպեի տպավորությունները կրկին հառնում են իմ առջև նախկին ուժով։ Իմ ընկերը մի քանի օրով ինչ-որ տեղ մեկնել էր, սովորականից հակառակ՝ իր գրասեղանը բաց էր թողել, և այն ամենը, ինչ այնտեղ կար, այդպիսով իմ լրիվ տրամադրության տակ էր։ Այս հանգամանքը, իհարկե, ոչ մի կերպ չի արդարացնում իմ արարքը, և իզուր է արդարանալ, բայց այնուամենայնիվ կավելացնեմ, որ թղթերով լի դարակներից մեկը մի փոքր դուրս էր քաշված, և նրա ամենավերևում ընկած էր գեղեցիկ կազմով մեծ տետր․ կազմի վերին շապիկին կպցված էր թղթիկ՝ իմ ընկերոջ ձեռքով արված գրությամբ․ Commentarius perpetuus № 4 ''<ref> Հետագա գրառումներ (լատ.) </ref><br>։
Իզուր է նաև իմ կողմից արդարանալ այն հանգամանքով, որ գիրքը ընկած էր հենց այդ կողմով վերև։ Որովհետև եթե ինձ չգայթակղեր տետրի օրիգինալ ու գրավիչ վերնագիրը, գուցե դիմադրեի, կամ գոնե փորձեի դիմադրել գայթակղությանը՝ ծանոթանալու դրա բովանդակությանը… Իսկ վերնագիրը իսկապես գրավիչ էր, և ոչ այնքան ինքն իրենով, որքան շրջապատող մյուս թղթերի համեմատությամբ։ Բավական էր նրանց վրա մի արագ հայացք գցել, և ես արդեն գիտեի, ավելի ճիշտ՝ գուշակում էի դրանց բովանդակությունը․ էրոտիկ ուրվագծեր, ակնարկներ տարբեր հարաբերությունների մասին և, վերջապես, հատուկ տեսակի նամակների սևագրեր․ մի փոքր ուշ ինձ հաջողվեց ծանոթանալ դրանց վերջնական, նուրբ հաշվարկված և գեղարվեստորեն կատարված անփութության ձևով։
Հիմա, երբ այս անբարոյական մարդու խորամանկ հոգին ինձ համար արդեն բաց գիրք է դարձել, ինձ (եթե կրկին մտքով պատկերացնեմ ինձ այդ բաց դարակի առջև) տիրում է ոստիկանի այն զգացումը, ով անսպասելիորեն հայտնաբերել է կեղծադրամագործի ապաստանը․ բացելով դարակները՝ նա գտնում է թղթերի կույտ՝ տարբեր տառատեսակների նմուշներ, վինյետի օրինակ, գանձապահի ստորագրություն, աջից ձախ գրված տողեր… Նա գիտակցում է, որ ճիշտ հետքի վրա է ընկել, և ուրախության, որոշակի վախի և, վերջապես, զարմանքի խառը զգացում է լցնում նրա հոգին։ Ինձ և ոստիկանի միջև, սակայն, այն տարբերությունն է, որ ես չունեմ ոչ նման բացահայտումների սովորություն, ոչ էլ դրանք անելու իրավունք․ ես նկարագրվող դեպքում կանգնած էի լրիվ անօրինական հողի վրա, դրա համար էլ մի փոքր այլ կերպ էի զգում ինձ․ մտքերս խառնվել էին, խոսքերը ինչ-որ տեղ կորել… Առաջին տպավորությունը չափազանց շփոթեցրեց ինձ, իսկ խորհրդածությունը դեռ չէր մտել իր իրավունքների մեջ։
{{թարգմանության թույլատրագիր
| բնագիր = {{ՀՍ-հին}}
| թարգմանություն = {{ՔՔ-ԸՍՏ-ՀՏ-3.0}}
}}
== Ծանոթագրություններ ==
{{reflist}}
[[Կատեգորիա:Սյորեն Կիերկեգոր]]
[[Կատեգորիա:Թարգմանություններ]]
[[Կատեգորիա:Փիլիսոփայություն]]
[[Կատեգորիա:Դանիական գրականություն]]
91pquuij3900pqp4grc6xlll6zqxpb5
397974
397972
2026-10-29T11:55:31Z
Emptyfear
547
397974
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title = Գայթակղեցնողի օրագիրը
|section =
|previous =
|next =
|notes = Հատված «Կամ-կամ» գրքից։ Դանիերենից թարգմանեց Պ. Հանզենը։ Հայերեն թարգմանությունը՝ Տիգրան Մանուկյան
|author = Սյորեն Կիերկեգոր
|translator = Պետեր Հանզեն
|year = 1843
|override_author =
|index URL=
}}
{{Կենտրոն|'''Գայթակղեցնողի օրագիրը'''}}
''Sua passion’ predominante''<br>
''è la giovin principiante.''<ref>«Նրա գերիշխող կիրքը երիտասարդ սկսնակն է»։ Մեջբերում է Վ. Ա. Մոցարտի «Դոն Ժուան» օպերայից (№ 4 արիա)</ref><br>
<small>Don Giovanni, № 4. Aria</small>
Անձնական իմ հետաքրքրությունից ելնելով՝ պատրաստվելով ճշգրիտ պատճենահանել այն թղթերը, որոնց հետ այդքան անսպասելիորեն ծանոթացա և որոնք այդքան ուժեղ, հուզիչ տպավորություն թողեցին ինձ վրա, չեմ կարող ազատվել մի տեսակ ակամա շփոթությունից ու վախից։ Բացահայտման առաջին րոպեի տպավորությունները կրկին հառնում են իմ առջև նախկին ուժով։ Իմ ընկերը մի քանի օրով ինչ-որ տեղ մեկնել էր, սովորականից հակառակ՝ իր գրասեղանը բաց էր թողել, և այն ամենը, ինչ այնտեղ կար, այդպիսով իմ լրիվ տրամադրության տակ էր։ Այս հանգամանքը, իհարկե, ոչ մի կերպ չի արդարացնում իմ արարքը, և իզուր է արդարանալ, բայց այնուամենայնիվ կավելացնեմ, որ թղթերով լի դարակներից մեկը մի փոքր դուրս էր քաշված, և նրա ամենավերևում ընկած էր գեղեցիկ կազմով մեծ տետր․ կազմի վերին շապիկին կպցված էր թղթիկ՝ իմ ընկերոջ ձեռքով արված գրությամբ․ Commentarius perpetuus № 4 <ref>''Հետագա գրառումներ (լատ.)''</ref>:
Իզուր է նաև իմ կողմից արդարանալ այն հանգամանքով, որ գիրքը ընկած էր հենց այդ կողմով վերև։ Որովհետև եթե ինձ չգայթակղեր տետրի օրիգինալ ու գրավիչ վերնագիրը, գուցե դիմադրեի, կամ գոնե փորձեի դիմադրել գայթակղությանը՝ ծանոթանալու դրա բովանդակությանը… Իսկ վերնագիրը իսկապես գրավիչ էր, և ոչ այնքան ինքն իրենով, որքան շրջապատող մյուս թղթերի համեմատությամբ։ Բավական էր նրանց վրա մի արագ հայացք գցել, և ես արդեն գիտեի, ավելի ճիշտ՝ գուշակում էի դրանց բովանդակությունը․ էրոտիկ ուրվագծեր, ակնարկներ տարբեր հարաբերությունների մասին և, վերջապես, հատուկ տեսակի նամակների սևագրեր․ մի փոքր ուշ ինձ հաջողվեց ծանոթանալ դրանց վերջնական, նուրբ հաշվարկված և գեղարվեստորեն կատարված անփութության ձևով։
Հիմա, երբ այս անբարոյական մարդու խորամանկ հոգին ինձ համար արդեն բաց գիրք է դարձել, ինձ (եթե կրկին մտքով պատկերացնեմ ինձ այդ բաց դարակի առջև) տիրում է ոստիկանի այն զգացումը, ով անսպասելիորեն հայտնաբերել է կեղծադրամագործի ապաստանը․ բացելով դարակները՝ նա գտնում է թղթերի կույտ՝ տարբեր տառատեսակների նմուշներ, վինյետի օրինակ, գանձապահի ստորագրություն, աջից ձախ գրված տողեր… Նա գիտակցում է, որ ճիշտ հետքի վրա է ընկել, և ուրախության, որոշակի վախի և, վերջապես, զարմանքի խառը զգացում է լցնում նրա հոգին։ Ինձ և ոստիկանի միջև, սակայն, այն տարբերությունն է, որ ես չունեմ ոչ նման բացահայտումների սովորություն, ոչ էլ դրանք անելու իրավունք․ ես նկարագրվող դեպքում կանգնած էի լրիվ անօրինական հողի վրա, դրա համար էլ մի փոքր այլ կերպ էի զգում ինձ․ մտքերս խառնվել էին, խոսքերը ինչ-որ տեղ կորել… Առաջին տպավորությունը չափազանց շփոթեցրեց ինձ, իսկ խորհրդածությունը դեռ չէր մտել իր իրավունքների մեջ։
{{թարգմանության թույլատրագիր
| բնագիր = {{ՀՍ-հին}}
| թարգմանություն = {{ՔՔ-ԸՍՏ-ՀՏ-3.0}}
}}
== Ծանոթագրություններ ==
{{reflist}}
[[Կատեգորիա:Սյորեն Կիերկեգոր]]
[[Կատեգորիա:Թարգմանություններ]]
[[Կատեգորիա:Փիլիսոփայություն]]
[[Կատեգորիա:Դանիական գրականություն]]
njzkyqbxxyf3mh99omx8i6amp4wns86