Վիքիդարան
hywikisource
https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB
MediaWiki 1.48.0-wmf.1
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Վիքիդարան
Վիքիդարանի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
Հեղինակ
Հեղինակի քննարկում
Պորտալ
Պորտալի քննարկում
Էջ
Էջի քննարկում
Ինդեքս
Ինդեքսի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Event
Event talk
Փոքրիկ ճանապարհորդը
0
152098
397975
397973
2026-10-29T12:10:22Z
Անունով խմբագիր
4841
397975
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Փոքրիկ ճանապարհորդը
|section ='''Երազի հետքերով
|previous =
|next =
|notes =
|author= Արիս Արսենի
|year= Անտիպ
}}
{{Սյուն|1}}
<poem>
* [[Հրաշքների ճանապարհը]]
* [[Հին արցախի լեռներում]]
* [[Հաթերքի ամրոցում]]
* [[Դադիվանքի ճանապարհին]]
* [[Ամարասում (Փոքրիկ ճանապարհորդը)|Ամարասում]]
* [[Հանդիպում Մխիթար Գոշի հետ]]
* [[Գանձասարում (Փոքրիկ ճանապարհորդը)|Գանձասարում]]
* [[Որոնումների ճանապարհին]]
* [[Գյուղական առօրյան]]
* [[Բերդապահների կողքին]]
* [[Քարե հիշողություն]]
* [[Վերադարձի ճանապարհին]]
* [[Պատմությունը շարունակվում է]]
</div class>
________________________________________________________________
{{Սյուն|3}}
'''ՀՐԱՇՔՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԸ
Առավոտյան Արփին արթնացավ մի շատ հետաքրքիր երազից:
Նա երազում տեսել էր բարձր լեռներ, կանաչ անտառներ, քարե ամրոցներ ու հին եկեղեցիներ:
— Տեսնես որտեղ է այդ գեղեցիկ վայրը,— երազկոտ մտածեց Արփին:
Քամին հանկարծ մի մեղմ ձայն հասցրեց նրա ականջին.
— Դա Արցախն է...
Արփին նայեց շուրջը.
— Արցա՞խը...
Հանկարծ նրա առաջ բացվեց մի հրաշք ճանապարհ:
Ճանապարհը տանում էր դեպի լեռները:
— Ես ուզում եմ իմանալ, թե ինչ պատմություններ են պահում այդ լեռները, — մտածեց Արփին ու ճանապարհ ընկավ:
'''ՀԻՆ ԱՐՑԱԽԻ ԼԵՌՆԵՐՈՒՄ
Արփին քայլում էր կանաչների միջով՝ հանգիստ ու վստահ:
Մի կողմում ժայռերն էին, մյուսում՝ անտառները:
Հեռվում երևում էր մի հին ամրոց:
— Երևի այստեղ շատ վաղուց մարդիկ են ապրել, — մտածեց նա:
Այդ պահին նրա առաջ հայտնվեց մի հեծյալ:
Նրա հագին իշխանական զգեստ էր և սուր ուներ ձեռքին:
— Բարի գալո՛ւստ, փոքրի՛կ ճանանապարհորդ, — ասաց նա:
— Դուք ո՞վ եք:
— Ես Հաթերքի իշխան Հասանն եմ:
Արփին զարմացավ.
— Իսկ որտե՞ղ է Հաթերքը:
Հասանը ժպտաց.
— Ահա այս լեռների ու հովիտների մեջ: Այստեղ մեր ժողովուրդն է ապրում ու արարում:
'''ՀԱԹԵՐՔԻ ԱՄՐՈՑՈՒՄ
Հասան իշխանը Արփիին տարավ Հաթերքի ամրոցը:
Մարդիկ զբաղված էին իրենց առօրյա գործերով, ոմանք հող էին մշակում, ոմանք՝ անասուններին խնամում, իսկ արհեստավորները քարից ու փայտից իրեր էին պատրաստում:
— Իշխան լինելը միայն ամրոցում նստելը չէ, — ասաց Հասանը:
— Իսկ ի՞նչ է նշանակում իշխան լինել:
— Նշանակում է հոգ տանել ժողովրդի մասին, պաշտպանել երկիրը և այնպես ապրել, որ կարողանաս վայելել մարդկանց վստահությունը:
Արփին երկար մտածեց այդ խոսքերի վրա ու հասկացավ, որ իսկական ուժը միայն սրի մեջ չէ:
...Հասանի կողքին մի երիտասարդ էր կանգնած:
— Սա իմ որդին է՝ Վախթանգը:
Վախթանգը բարևեց Արփիին:
— Ես նույնպես սիրում եմ այս երկիրը, — ասաց նա:
— Իսկ ի՞նչ ես ուզում անել, երբ մեծանաս:
Վախթանգը նայեց հեռու լեռներին:
— Ուզում եմ պաշտպանել մարդկանց, բայց նաև ուզում եմ, որ մեր երկրում դպրոցներ լինեն, գրքեր գրվեն և վանքերում գիտություն սովորեն:
Արփին ժպտաց:
— Ուրեմն դու ուզում ես պաշտպանել ոչ միայն երկիրը, այլև նրա գիտելիքը:
— Այո՛ — պատասխանեց Վախթանգը:
'''ԴԱԴԻՎԱՆՔԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Հաջորդ առավոտյան Արփին շարունակեց իր ճանապարհը:
Արփիին ուղեկցում էր Վախթանգը: Նրանք անցան անտառներով ու լեռնային արահետներով:
Հանկարծ ծառերի արանքից երևացին գեղեցիկ քարե շինություններ:
— Դադիվանքն է, — ասաց Վախթանգը:
Արփին հիացած նայեց վանքին:
— Այստեղ ինչո՞վ են զբաղվում մարդիկ:
— Այստեղ աղոթում են, սովորում, գրում, աշխատում և պահպանում գիտելիքը:
Արփին զգաց, որ այս վանքը սովորական տուն չէ: Այն կարծես մի մեծ գիրք լիներ՝ քարից կառուցված:
Դադիվանքի համալիրը դարերի ընթացքում համալրվել է նոր եկեղեցիներով և օժանդակ շինություններով, իսկ միջնադարում այստեղ եղել են նաև կրթական ու ձեռագրերի ընդօրինակման գործունեություն ծավալող կենտրոններ:
Դադիվանքում Արփին կանգնեց մի գեղեցիկ եկեղեցու առաջ:
— Իսկ սա ո՞վ է կառուցել:
— Արզու Խաթունը, — պատասխանեց Վախթանգը:
— Ինչո՞ւ:
— Նա ուզում էր իր սերն ու հիշողությունը քարերի մեջ թողնել:
Արփին ձեռքը դրեց սառը քարին:
— Ուրեմն մարդիկ կարող են իրենց սերը նույնիսկ քարե պատերի մե՞ջ պահել:
— Այո՛, — ասաց Վախթանգը: — Եթե սերը մեծ է, այն կարող է երկար ապրել:
'''ԱՄԱՐԱՍՈՒՄ
Հաջորդ օրը Արփին հասավ Ամարաս:
Այստեղ նա լսեց երեխաների ձայներ:
— Այբ, Բեն, Գիմ, Դա, Եչ, Զա...
Արփին մոտեցավ և տեսավ մի փոքրիկ դպրոց:
Երեխաները սովորում էին կարդալ ու գրել:
— Իսկ ո՞վ է նրանց սովորեցնում, — հարցրեց Արփին:
Նրան պատմեցին Մեսրոպ Մաշտոցի և հայոց գրերի մասին:
Արփին վերցրեց մի փոքրիկ գրիչ:
— Իսկ եթե ես իմ անունը գրեմ, կստացվի՞:
— Փորձիր:
Արփին դանդաղ, տառ առ տառ գրեց. «Ա Ր Փ Ի»...
Նա այնքան ուրախացավ, կարծես մի փոքրիկ գանձ էր գտել:
Արփին նայեց իր գրած տառերին:
— Հիմա հասկացա, — ասաց նա, — գանձը միշտ չէ, որ ոսկին է միայն:
— Իսկ ոսկուց բացի էլ ի՞նչը կարող է գանձ լինել:
— Գիրքը, գիտելիքը, լեզուն...
Եվ Արփին մտածեց. «Եթե մենք պահենք մեր լեզուն ու գրքերը, կպահենք նաև մեր հիշողությունը»:
'''ՀԱՆԴԻՊՈՒՄ ՄԽԻԹԱՐ ԳՈՇԻ ՀԵՏ
Երբ Արփին նորից վերադարձավ Հաթերք՝ հանդիպեց մի բարի ու իմաստուն մարդու:
— Բարև, փոքրի՛կ աղջիկ, — ասաց անծանոթը:
Նրա առջև սեղանին դրված էին մագաղաթներ, թանաք և գրիչ:
— Բարև, — երկյուղածությամբ պատասխանեց «փոքրիկ աղջիկը», — Դուք ո՞վ եք:
— Ես Մխիթար Գոշն եմ:
— Իսկ ի՞նչ եք գրում:
— Մի մեծ գիրք:
— Մեծ գի՞րք, — զարմացավ Արփին:
Գոշը ժպտաց, ցույց տվեց իր ձեռագրերը:
— Այն կոչվելու է «Դատաստանագիրք»:
Արփին հետաքրքրվեց.
— Իսկ ինչի՞ համար է այդ գիրքը:
— Իմ գիրքը մարդկանց կօգնի հասկանալ՝ ինչն է ճիշտ, ինչն է անարդար, և ինչպես կարող են մարդիկ իրար հետ հաշտ ու խաղաղ ապրել: Մարդիկ այս գրքի միջոցով նաև կհասկանան, թե ինչ իրավունքներ ու պարտականություններ ունեն և ինչպես կարելի է հասարակության մեջ կարգ ու արդարություն պահպանել:
Արփին տեսավ, թե ինչպես է գրում Գոշը:
Նա յուրաքանչյուր տառը շատ ուշադիր էր շարադրում:
— Դժվա՞ր է այդքան մեծ գիրք գրել:
— Շատ աշխատանք է պահանջում, — պատասխանեց Գոշը: — Բայց երբ ուզում ես մարդկանց օգնել, դժվարությունը չի վախեցնում:
— Իսկ ե՞րբ ու որտե՞ղ սկսեցիք գրել այս գիրքը:
— 1184 թվականին՝ Հաթերքում: Այստեղ ես ապաստան գտա Վախթանգ իշխանի մոտ՝ նրա ապարանքում և սկսեցի իմ մեծ աշխատանքը:
Արփին նայեց Վախթանգին:
— Ուրեմն ձեր տունը մի մե՜ծ գրքի ծննդավա՛յր դարձավ:
Վախթանգը ժպտաց:
— Եթե գիտելիքը կարող է ծնվել մեր տանը, մենք պետք է ուրախ լինենք:
Արփին մոտեցավ սեղանին, ուր դրված էին մագաղաթներ, թանաք և փետուրե գրիչ:
Գոշը դանդաղ էր գրում՝ տառ առ տառ: Կարծես՝ նկարեր:
— Այս գիրքը միայն դատավորների համար չէ, — ասաց նա: — Ես ուզում եմ, որ մարդիկ իմանան իրենց իրավունքները, սովորեն արդարություն և հասկանան, որ ուժեղ լինելը նաև արդար լինել է նշանակում:
Արփին երկար նայեց գրքին:
— Իսկ հետո այս գիրքը ո՞ւր է գնալու:
Մխիթար Գոշը ժպտաց:
— Գուցե մի օր շատ հեռու գնա: Գուցե այն կարդան նաև այն մարդիկ, ովքեր դեռ չեն ծնվել:
Արփին մտածեց ու ասաց.
— Ուրեմն դուք գիրք չեք գրում միայն այսօրվա մարդկանց համար: Դուք գրում եք նաև մեզ՝ ապագայում ապրողների՛ս համար:
— Ճիշտ այդպե՛ս, փոքրի՛կ Արփի:
Եվ այդ օրը Արփին հասկացավ մի կարևոր բան. լավ գրված գիրքը կարող է ապրել հարյուրավոր տարիներ և պատմել մարդկանց՝ ինչպես ապրել ավելի արդար ու ավելի բարի աշխարհում:
...Տարիներ անց Մխիթար Գոշի շուրջ հավաքվեցին աշակերտներ ու գիտելիք փնտրող մարդիկ:
Վախթանգը և նրա եղբայրները աջակցեցին նրան, և կառուցվեց Նոր Գետիկ վանքը:
Այն դարձավ մի վայր, որտեղ մարդիկ գալիս էին սովորելու, աղոթելու, գրքեր կարդալու և գիտելիք փոխանցելու:
Հետագայում Նոր Գետիկը հայտնի դարձավ որպես Գոշավանք՝ Մխիթար Գոշի անունով:
Արփին նայեց վանքին ու ասաց.
— Հիմա հասկանում եմ: Վանքը միայն քարե պատեր չէ:
— Ճիշտ ես, — ասաց Գոշը: — Վանքը կենդանի է, երբ այնտեղ գիտելիք կա:
'''ԳԱՆՁԱՍԱՐՈՒՄ
Մի օր էլ ճանապարհի հաջորդ ոլորանն Արփիին տարավ Գանձասար:
Լեռան վրա կանգնած էր հիասքանչ եկեղեցին:
Արփին երկար նայեց նրա պատերին:
— Ինչքա՜ն գեղեցիկ է:
— Վարպետները քարերի մեջ պատմություններ են թողել, — ասաց ուղեկիցը:
Արփին սկսեց ուսումնասիրել քանդակները:
Այստեղ նա տեսավ խաչեր, բույսերի ու կենդանիների պատկերներ և բազմաթիվ գեղեցիկ զարդեր:
— Քարերը խոսո՞ւմ են:
— Եթե ուշադիր նայես, այո՛:
...Գանձասարի պատմությունը Արփիին հասցրեց Հասան-Ջալալ իշխանի ժամանակները:
Նա իմացավ, որ Գանձասարի գլխավոր եկեղեցին կառուցվել է 13-րդ դարում՝ Հասան-Ջալալ Դոլա իշխանի նախաձեռնությամբ:
Շինարարները երկար տարիներ աշխատեցին:
Քարերը մեկը մյուսի վրա դրվեցին:
Վարպետները քանդակեցին պատերը:
Եվ վերջում լեռան վրա կանգնեց մի հրաշալի եկեղեցի:
Արփին ասաց.
— Հիմա եմ հասկանում՝ մեծ գործերը մեկ օրում չեն ստեղծվում:
'''ՈՐՈՆՈՒՄՆԵՐԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Արփին շարունակեց ճանապարհը: Նա տեսավ Գտչավանքը, հին եկեղեցիներ, խաչքարեր ու փոքրիկ մատուռներ:
Ամեն տեղ մի պատմություն կար:
Մի տեղ մարդիկ գիրք էին գրում:
Մի այլ տեղ՝ երեխաներ էին սովորում:
Մի ուրիշ վայրում՝ վարպետները քար էին կտրում:
Իսկ գյուղերում մարդիկ հող էին մշակում, այգիներ խնամում ու հաց էին թխում:
Արփին հասկացավ, որ Արցախը միայն բերդերն ու եկեղեցիները չեն:
Արցախը նաև այնտեղ ապրող մարդկանց առօրյան էր:
Արփին հարցրեց.
— Իսկ ինչո՞ւ են մարդիկ վանքերում այդքան շատ բան անում:
— Որովհետև վանքը կարող է լինել և՛ աղոթքի վայր, և՛ դպրոց, և՛ գրքերի ստեղծման ու պահպանման կենտրոն, — ասացին նրան:
Արփին հասկացավ, որ այստեղ սովորում են:
Այստեղ գրվում են ձեռագիր գրքեր:
Գրիչներն ու վարպետներն աշխատում են այստեղ:
Գիշեր ու զօր:
Արևի լույսի տակ:
Մոմի լույսի տակ:
Այստեղ մարդիկ նաև պահպանում են իրենց հիշողությունն ու մշակույթը:
Գալիք սերունդների համար:
Արփին եզրակացրեց.
— Ուրեմն՝ յուրաքանչյուր վանք մի փոքրիկ, մի ուրույն աշխարհ էր: Մի փոքրիկ մոմ էր, որ պահում-պահպանում էր իր լույսը մեզ՝ «գալիքցիներիս» համար:
'''ԳՅՈՒՂԱԿԱՆ ԱՌՕՐՅԱՆ
Արփին իջավ լեռներից և մտավ մի փոքրիկ գյուղ:
Այստեղ մարդիկ աշխատում են արևածագից մինչև երեկո:
Պապիկն այգին է խնամում:
Կինը հաց է թխում:
Երեխաները վազվզում են բակում:
Հեռվից լսվում է ջրի ձայնը:
Արփին ժպտաց:
— Այստեղ մարդիկ շատ սովորական կյանքով են ապրում:
— Այո՛, — ասաց նրա ուղեկիցը: — Բայց հենց այդ սովորական մարդկանց կյանքն էլ մեր պատմության մի մասն է:
'''ԲԵՐԴԱՊԱՀՆԵՐԻ ԿՈՂՔԻՆ
Երեկոյան Արփին բարձրացավ մի հին բերդ:
Բարձր պատերից երևում էր ամբողջ հովիտը, իսկ հեռավոր լեռներն ասես ափիդ մեջ լինեին:
— Ինչո՞ւ են բերդերը բարձր տեղերում կառուցել:
— Որպեսզի կարողանան տեսնել հեռվից եկող վտանգը և պաշտպանել բնակավայրերը:
Արփին նայեց շուրջը:
Նա պատկերացրեց, թե ինչպես էին հին բերդապահները գիշեր-ցերեկ հսկում իրենց տունը:
— Նրանք երևի շատ քաջ էին:
— Քաջությունը նաև պատասխանատվություն է, — պատասխանեց ուղեկիցը:
'''ՔԱՐԵ ՀԻՇՈՂՈՒԹՅՈՒՆ
Ճանապարհի վերջում Արփին նստեց մի հին խաչքարի կողքին:
Նա ձեռքով դիպավ քարին:
— Այս քարը շատ հին է:
— Այո՛:
— Իսկ ինչո՞ւ է դեռ այստեղ:
— Որովհետև մարդիկ ցանկացել են, որ իրենց հիշողությունը չկորչի:
Արփին լռեց:
Նա հասկացավ, որ հին եկեղեցիները, խաչքարերը, ձեռագրերն ու բերդերը կարծես մեծ հիշողության գրքեր լինեն:
Միայն թե՝ դրանց էջերը քարից են:
'''ՎԵՐԱԴԱՐՁԻ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ
Արփին արդեն պատրաստվում էր վերադառնալ տուն:
Նա վերջին անգամ նայեց Արցախի լեռներին:
Նա հիշեց Հասան իշխանին:
Հիշեց Վախթանգին:
Հիշեց Մխիթար Գոշին և նրա ձեռագրերը:
Հիշեց Ամարասի երեխաներին:
Դադիվանքի խաղաղ բակը:
Գանձասարի քարե քանդակները:
Գտչավանքի լեռները:
Եվ բոլոր այն մարդկանց, ովքեր ամեն օր աշխատում էին, սովորում ու պահում իրենց տունը:
— Ես այս ամենը չեմ մոռանա, — ասաց Արփին:
'''ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Երբ Արփին վերադարձավ տուն, արևն արդեն մայր էր մտնում:
Նա նստեց իր սեղանի մոտ և բացեց փոքրիկ տետրը:
Առաջին էջի վերևում մեծ-մեծ տառերով գրեց. «Ա Ր Ց Ա Խ»:
Հետո մտածեց ու ավելացրեց. «Այստեղ ես սովորեցի, որ հայրենիքը միայն վայր ու տեղանուն չէ:
Հայրենիքը նաև մարդկանց հիշողությունն է, լեզուն է, բարբառը, գիրքն է, եկեղեցին է, տունն է, լեռներն ու ճանապարհներն են:
Եվ եթե մենք հիշում ենք մեր պատմությունը՝ այն շարունակում է ապրել մեր մեջ»:
Արփին փակեց տետրը:
Նա ժպտաց ինքնագոհ:
Իսկ հեռվից, կարծես շա՜տ հեռու Արցախյան կապո՜ւյտ-կապույտ լեռների հեռվից, նրա ականջին մի մեղմ ձայն հասավ.
— Պատմությունը շարունակվո՜ւմ է: Դո՜ւ ես մեր պատմության շարունակությունը...
</poem>
</div class>
[[Կատեգորիա:Արիս Արսենիի արձակ գործեր]]
[[Կատեգորիա:Արիս Արսենիի մանկական գործեր]]
91lois7bii0jhz9njs4xjsrpp5qo92g
Գայթակղեցնողի օրագիրը
0
152101
397976
397974
2026-10-29T20:39:23Z
Samtost
14127
/* */
397976
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title = Գայթակղեցնողի օրագիրը
|section =
|previous =
|next =
|notes = Հատված «Կամ-կամ» գրքից։ Դանիերենից թարգմանեց Պ. Հանզենը։ Հայերեն թարգմանությունը՝ Տիգրան Մանուկյան
|author = Սյորեն Կիերկեգոր
|translator = Պետեր Հանզեն
|year = 1843
|override_author =
|index URL=
}}
{{Կենտրոն|'''Գայթակղեցնողի օրագիրը'''}}
''Sua passion’ predominante''<br>
''è la giovin principiante.''<ref>«Նրա գերիշխող կիրքը երիտասարդ սկսնակն է»։ Մեջբերում է Վ. Ա. Մոցարտի «Դոն Ժուան» օպերայից (№ 4 արիա)</ref><br>
<small>Don Giovanni, № 4. Aria</small>
Անձնական իմ հետաքրքրությունից ելնելով՝ պատրաստվելով ճշգրիտ պատճենահանել այն թղթերը, որոնց հետ այդքան անսպասելիորեն ծանոթացա և որոնք այդքան ուժեղ, հուզիչ տպավորություն թողեցին ինձ վրա, չեմ կարող ազատվել մի տեսակ ակամա շփոթությունից ու վախից։ Բացահայտման առաջին րոպեի տպավորությունները կրկին հառնում են իմ առջև նախկին ուժով։ Իմ ընկերը մի քանի օրով ինչ-որ տեղ մեկնել էր, սովորականից հակառակ՝ իր գրասեղանը բաց էր թողել, և այն ամենը, ինչ այնտեղ կար, այդպիսով իմ լրիվ տրամադրության տակ էր։ Այս հանգամանքը, իհարկե, ոչ մի կերպ չի արդարացնում իմ արարքը, և իզուր է արդարանալ, բայց այնուամենայնիվ կավելացնեմ, որ թղթերով լի դարակներից մեկը մի փոքր դուրս էր քաշված, և նրա ամենավերևում ընկած էր գեղեցիկ կազմով մեծ տետր․ կազմի վերին շապիկին կպցված էր թղթիկ՝ իմ ընկերոջ ձեռքով արված գրությամբ․ Commentarius perpetuus № 4 <ref>''Հետագա գրառումներ (լատ.)''</ref>:
Իզուր է նաև իմ կողմից արդարանալ այն հանգամանքով, որ գիրքը ընկած էր հենց այդ կողմով վերև։ Որովհետև եթե ինձ չգայթակղեր տետրի օրիգինալ ու գրավիչ վերնագիրը, գուցե դիմադրեի, կամ գոնե փորձեի դիմադրել գայթակղությանը՝ ծանոթանալու դրա բովանդակությանը… Իսկ վերնագիրը իսկապես գրավիչ էր, և ոչ այնքան ինքն իրենով, որքան շրջապատող մյուս թղթերի համեմատությամբ։ Բավական էր նրանց վրա մի արագ հայացք գցել, և ես արդեն գիտեի, ավելի ճիշտ՝ գուշակում էի դրանց բովանդակությունը․ էրոտիկ ուրվագծեր, ակնարկներ տարբեր հարաբերությունների մասին և, վերջապես, հատուկ տեսակի նամակների սևագրեր․ մի փոքր ուշ ինձ հաջողվեց ծանոթանալ դրանց վերջնական, նուրբ հաշվարկված և գեղարվեստորեն կատարված անփութության ձևով։
Հիմա, երբ այս անբարոյական մարդու խորամանկ հոգին ինձ համար արդեն բաց գիրք է դարձել, ինձ (եթե կրկին մտքով պատկերացնեմ ինձ այդ բաց դարակի առջև) տիրում է ոստիկանի այն զգացումը, ով անսպասելիորեն հայտնաբերել է կեղծադրամագործի ապաստանը․ բացելով դարակները՝ նա գտնում է թղթերի կույտ՝ տարբեր տառատեսակների նմուշներ, վինյետի օրինակ, գանձապահի ստորագրություն, աջից ձախ գրված տողեր… Նա գիտակցում է, որ ճիշտ հետքի վրա է ընկել, և ուրախության, որոշակի վախի և, վերջապես, զարմանքի խառը զգացում է լցնում նրա հոգին։ Ինձ և ոստիկանի միջև, սակայն, այն տարբերությունն է, որ ես չունեմ ոչ նման բացահայտումների սովորություն, ոչ էլ դրանք անելու իրավունք․ ես նկարագրվող դեպքում կանգնած էի լրիվ անօրինական հողի վրա, դրա համար էլ մի փոքր այլ կերպ էի զգում ինձ․ մտքերս խառնվել էին, խոսքերը ինչ-որ տեղ կորել… Առաջին տպավորությունը չափազանց շփոթեցրեց ինձ, իսկ խորհրդածությունը դեռ չէր մտել իր իրավունքների մեջ։
Սովորաբար, որքան ավելի զարգացած է մարդու մտածելու և դատելու կարողությունը, այնքան ավելի արագ ու հմտորեն են նրա մտքերը մոտենում առարկային, զննում այն բոլոր կողմերից և այնուհետև լրիվ տիրում դրան։ Զարգացած դատողությունը, ինչպես անձնագրային ծառայողը օտարերկրացիների համար, այնքան արդեն սովոր է ամենատարբեր, տարօրինակ տիպերին, որ նրան հեշտ չէ շփոթության մեջ գցել։ Որքան էլ, սակայն, զարգացած լինեն իմ դատողությունն ու մտածողությունը, խոստովանում եմ, որ առաջին րոպեին ես լրիվ շփոթվեցի և նույնիսկ գունատվեցի՝ թե՛ բացահայտման անսպասելիությունից, թե՛ այն մտքից՝ իսկ եթե նա հիմա վերադառնա և ինձ այս վիճակում գտնի՝ բաց դարակի առջև։ Այո, անմաքուր խիղճը կարող է իսկապես որոշ հետաքրքրություն ու կենդանություն մտցնել կյանքի մեջ։
Գտնված տետրի վերնագրից ելնելով՝ ես այն սկզբում ընդունեցի որպես տարբեր էսքիզների ժողովածու, մանավանդ որ գիտեի, թե որքան լուրջ է վերաբերվում իմ ընկերը իր ձեռնարկած յուրաքանչյուր գրական աշխատանքին։ Պարզվեց, որ սխալվել եմ, և դա կոկիկ վարվող օրագիր էր։ Դեռ չիմանալով այս օրագրի բովանդակությունը և հիմնվելով նրա հեղինակի հետ իմ նախկին ծանոթության վրա՝ ես չէի կարող համաձայնել տետրի վրայի վերնագրի հետ. ես չէի գտնում, որ իմ ընկերոջ կյանքը հատկապես կարիք ունի մեկնաբանությունների։ Բայց հիմա չեմ կարող ժխտել, որ վերնագիրը ընտրվել էր մեծ ճաշակով։ Այն լրիվ համահունչ է օրագրի բովանդակությանը։ Իմ ընկերոջ ամբողջ կյանքը, ինչպես պարզվեց, իրենից ներկայացնում էր մի շարք փորձեր՝ իրականացնելու իր երազանքը՝ ապրել բացառապես էսթետիկական կյանքով (և քանի որ նրա մոտ բարձր աստիճանով զարգացած էր կյանքում հետաքրքիրն գտնելու կարողությունը, նա և օգտվում էր դրանից), իսկ հետո բանաստեղծորեն վերարտադրել ապրածը թղթի վրա։
Առաջարկվող օրագիրը չունի խիստ պատմական կամ պարզապես էպիկական բնույթ․ նրա բովանդակությունը ավելի շուտ պայմանական է, քան դրական։ Անկասկած, իմ ընկերը իրադարձությունները գրում էր արդեն այն բանից հետո, երբ դրանք տեղի էին ունեցել, երբեմն գուցե նույնիսկ շատ երկար ժամանակ անց, այնուամենայնիվ ինքը պատմությունը այնքան կենդանի ու դրամատիկ է, որ իրադարձությունները կարծես տեղի են ունենում մեր աչքի առաջ։ Ես չեմ կարծում, որ իմ ընկերը, օրագիր վարելիս, որևէ կողմնակի նպատակ ուներ․ թե՛ ընդհանուր առմամբ, թե՛ մասնավորապես այս օրագիրը չի թույլատրում դրանում տեսնել տպագրության համար նախատեսված պոեմ, և, ըստ երևույթին, հեղինակի համար ուներ բացառապես անձնական նշանակություն։ Բայց ամեն դեպքում հեղինակը չէր ունենա պատճառ վախենալու այն հրատարակելուց․ դրանում հանդիպող սեփական անունների մեծ մասն այնքան տարօրինակ է, որ ակամա կասկած է առաջանում դրանց պատմական ճշմարտության վերաբերյալ։ Ես հիմք ունեմ կարծելու, որ գործող անձանց միայն առաջին սեփական անունն էր հեղինակը թողնում անփոփոխ, որպեսզի հետագայում ինքը կարողանար իմանալ, թե ում մասին է խոսքը, իսկ ամեն օտարը խաբվեր ազգանունով։ Սա նկատեցի ես, գոնե, Կորդելիայի նկատմամբ՝ այն աղջկա, որի վրա կենտրոնացված է օրագրի գլխավոր հետաքրքրությունը և որին ես անձամբ գիտեի։ Նրա իրական ազգանունը ոչ մի ընդհանուր բան չուներ այն ազգանվան հետ, որով նա կրում է օրագրում։
Օրագրի բանաստեղծական բնույթի բացատրությունները գտնել դժվար չէ։ Իմ ընկերոջ բանաստեղծական բնույթը բավականաչափ հարուստ չէր կամ, եթե կամենաք, բավականաչափ աղքատ չէր, որպեսզի տարբերի պոեզիան իրականությունից։ Ընդհակառակը, նա ինքն էր պոեզիա մտցնում իր շրջապատող իրականության մեջ և, վայելելով, այն հետ էր տանում բանաստեղծական հուշերի ու խորհրդածությունների տեսքով։ Այդտեղ էր նրա համար կրկնակի վայելքը․ առաջին դեպքում նա ինքն էր տրվում էսթետիկականի հափշտակությանը, երկրորդում՝ էսթետիկորեն վայելում էր իր անձը․ առաջինում նա անձամբ էգոիստորեն վայելում էր այդ՝ իր իսկ կողմից բանաստեղծականացված իրականությունը, երկրորդում՝ անձնական «ես»-ը կարծես խամրում էր․ վայելելով որևէ վիճակ՝ նա իրեն նայում էր ինչ-որ կողքից և վայելում ինքն իր տեսքը այդ վիճակում։ Մի խոսքով, նրա ամբողջ կյանքը հաշվարկված էր մեկ վայելքի վրա, և թեև առաջին դեպքում իրականությունը նրա համար անհրաժեշտ էր որպես առիթ, պահ, երկրորդում այն լրիվ անհետանում էր պոեզիայի մեջ։ Երկրորդ տեսակի վայելքի պտուղն այդպիսով հենց օրագիրն է, իսկ առաջինի պտուղը՝ այն տրամադրությունը, որով այն վարվում էր, ինչը նաև բացատրում է նրա բանաստեղծական բնույթը։ Հենց այս երկակիության շնորհիվ, որը անցնում էր հեղինակի ամբողջ կյանքով, նրա մոտ չկար պոետիկ նյութի պակաս։
{{թարգմանության թույլատրագիր
| բնագիր = {{ՀՍ-հին}}
| թարգմանություն = {{ՔՔ-ԸՍՏ-ՀՏ-3.0}}
}}
== Ծանոթագրություններ ==
{{reflist}}
[[Կատեգորիա:Սյորեն Կիերկեգոր]]
[[Կատեգորիա:Թարգմանություններ]]
[[Կատեգորիա:Փիլիսոփայություն]]
[[Կատեգորիա:Դանիական գրականություն]]
kjj255beenbq2exckmu5zed5zw20f9h