Վիքիդարան hywikisource https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB MediaWiki 1.48.0-wmf.3 first-letter Մեդիա Սպասարկող Քննարկում Մասնակից Մասնակցի քննարկում Վիքիդարան Վիքիդարանի քննարկում Պատկեր Պատկերի քննարկում MediaWiki MediaWiki քննարկում Կաղապար Կաղապարի քննարկում Օգնություն Օգնության քննարկում Կատեգորիա Կատեգորիայի քննարկում Հեղինակ Հեղինակի քննարկում Պորտալ Պորտալի քննարկում Էջ Էջի քննարկում Ինդեքս Ինդեքսի քննարկում TimedText TimedText talk Մոդուլ Մոդուլի քննարկում Event Event talk Մասնակցի քննարկում:Slava Seyranyan 3 130911 398140 398129 2026-11-04T15:36:49Z Emptyfear 547 /* Տիերզերական պատմություն էջ */ Պատասխան 398140 wikitext text/x-wiki == Ստեղծած էջերի տեղափոխում == Հարգելի @[[Մասնակից:Slava Seyranyan|Slava Seyranyan]], շնորհակալություն Րաֆֆու «Գաղտնիք Ղարաբաղի» ստեղծագործությունը սրբագրելու և ստեղծելու համար։ Ձեր ստեղծած մի քանի էջը ես հենց նոր տեղափոխեցի, քանի որ էջի վերնագրերը սխալ էին ընտրված։ Երբ Վիքիդարանում ստեղծում ենք ծավալուն ստեղծագործության գլուխները, էջերի համար ընտրում են Ստեղծագործություն/Գլուխ վերնագրի ձևը։ Այս դեպքում, օրինակ, Ձեր ստեղծած «Է» էջը տեղափոխեցի «[[Գաղտնիք Ղարաբաղի/Է]]»։ Թարմացրեցի նաև գլուխների վերևի «հաջորդ» և «նախորդ» գլուխների հղումները։ Եթե ինչ-որ բան պարզ չէ կամ օգնության կարիք ունեք, խնդրում եմ այստեղ պատասխանեք և սիրով կօգնեմ։ -- [[Մասնակից:Emptyfear|Emptyfear]] ([[Մասնակցի քննարկում:Emptyfear|քննարկում]]) 14:32, 2 Դեկտեմբերի 2024 (UTC) :Հարգելի @[[Մասնակից:Emptyfear|Emptyfear]], շնորհակալություն ուղղումների և նոր գիտելիքի համար։ :Ինձ մոտ նոր հարց է առաջացել։ Անգլալեզու Վիքիդարանի օգնության էջից իմացել եմ, որ ծանոթագրության մեջ պարբերությունների առկայության դեպքում դրանք կարելի է բաժանել <code><nowiki>{{paragraph break}}</nowiki></code> կաղապարով (կարճ ձևերը <code><nowiki>{{pbr}}</nowiki></code> կամ <code><nowiki>{{parabr}}</nowiki></code>)։ Նաև գրված է, որ կարելի է օգտագործել <code><nowiki><br/></nowiki></code> կամ <code><nowiki><p></p></nowiki></code> թեգերը, սակայն այս նպատակի համար թեգերը օգրագործելը խորհուրդ չի տրվում, որովհետև կարող են լավ չաշխատել PDF և EPUB ձևաչափերի փոխարկելիս։ Կաղապարները, ցավոք, չաշխատեցին, բայց թեգերը գործում են։ Պարզապես կցանկանայի լավագույն տարբերակը օգտագործել։ Ի՞նչ կասեք սրա վերաբերյալ։ Շարունակե՞մ թեգերով աշխատել, թե կաղապարի հարցը հնարավոր է լուծել, միգուցե այն ստեղծելով։ [[Մասնակից:Slava Seyranyan|Slava Seyranyan]] ([[Մասնակցի քննարկում:Slava Seyranyan|քննարկում]]) 14:04, 3 Դեկտեմբերի 2024 (UTC) ::Բարև Ձեզ, @[[Մասնակից:Slava Seyranyan|Slava Seyranyan]], հենց նոր ստեղծեցի <nowiki>{{paragraph break}}</nowiki> կաղապարը, հայերեն՝ <nowiki>{{պարբերություն}}</nowiki> կամ <nowiki>{{պարբ}}</nowiki> օգտագործելի անվանումներով։ Հուսով եմ՝ սա կօգնի լուծել ծանոթագրությունների պարբերությունների հարցը։ Եթե այլ բացակայող բաներ հանդիպեք կամ այլ հարցեր կան, սիրով կօգնեմ։ -- [[Մասնակից:Emptyfear|Emptyfear]] ([[Մասնակցի քննարկում:Emptyfear|քննարկում]]) 16:54, 3 Դեկտեմբերի 2024 (UTC) :::Բարև Ձեզ @[[Մասնակից:Emptyfear|Emptyfear]]: Շնորհակալություն կաղապարն ավելացնելու համար: Եվս մեկ հարց: Որտեղի՞ց են հեղինակների էջերը համալրվում ստեղծագործություններով: Մասնավորապես կցանկանայի սրբագրել և ինքս ընթերցել Շիրվանզադեի «Մորգանի խնամին» կատակերգությունը, բայց չեմ գտնում համացանցում ո՛չ հենց ստեղծագործության ֆայլը, ո՛չ էլ առհասարակ Շիրվանզադեի ժողովածուներինը, որոնցում այն լինի: Միգուցե Վիքիդարանը ունի ինչ-որ ելք: [[Մասնակից:Slava Seyranyan|Slava Seyranyan]] ([[Մասնակցի քննարկում:Slava Seyranyan|քննարկում]]) 06:10, 6 Դեկտեմբերի 2024 (UTC) ::::@[[Մասնակից:Slava Seyranyan|Slava Seyranyan]], հեղինակի էջերը համալրվում են այլ մասնակիցների ջանքերով։ Վիքիդարանում համալրումը գործում է հետևյալ տրամաբանությամբ։ ::::# Ինչ-որ մեկը թվայնացնում է գիրքը կամ գտնում թվայնացված ազատ տարբերակ և վերբեռնում համակարգ։ ::::# Ստեղծվում է սրբագրման «ինդեքս» էջը։ Այլ կամ նույն մասնակիցները տառաճանաչում և սրբագրում են էջերը։ ::::# Այլոք ստեղծում են արդեն հենց ստեղծագործության էջը։ Խմբագրվում է հեղինակի էջը և ավելացվում ստեղծագործությունը հեղինակի էջում։ ::::#* Եթե ստեղծագործությունը արդեն սրբագրված առկա է համացանցում և ազատ է, հնարավոր է առանց նախորդ կետերի ուղղակի տեղափոխել Վիքիդարան։ ::::Տարբեր ստեղծագործություններ տարբեր փուլերում են, շատ ստեղծագործություններ բացակայում են, որովհետև ոչ ոք չի սկսել թվայնացնել գիրքը։ ::::Շիրվանզադեի ստեղծագործությունները բոլորը հիմնականում առկա են, որովհետև ժամանակին թվայնացրել ենք նրա [[:Կատեգորիա:Շիրվանզադե հեղինակի գրքեր|բոլոր լիակատար երկերը]]։ «Մորգանի խնամին» 7-րդ հատորում է, [[Էջ:Shirvanzade, Collection works, vol. 7.djvu/409|սկսած էջ 409-ից]]. եթե ցանկանում եք, կարող եք կարդալ և հաստատել էջերը, և ստեղծագործությունը կստեղծենք մյուսների համար, ովքեր կցանկանան այն ընթերցել։ Էջերը արդեն սրբագրված են, բայց սխալներ հաստատ կլինեն։ [[Մասնակից:Emptyfear|Emptyfear]] ([[Մասնակցի քննարկում:Emptyfear|քննարկում]]) 07:35, 6 Դեկտեմբերի 2024 (UTC) :::::Շնորհակալ եմ շատ։ Անպայման կվերանայեմ, կուղղեմ և սխալներից խուսափելու համար կտեղեկացնեմ Ձեզ, որպեսզի հենց դուք ստեղծեք ստեղծագործության էջը։ [[Մասնակից:Slava Seyranyan|Slava Seyranyan]] ([[Մասնակցի քննարկում:Slava Seyranyan|քննարկում]]) 09:23, 6 Դեկտեմբերի 2024 (UTC) ::::::Բարև Ձեզ @[[Մասնակից:Slava Seyranyan|Slava Seyranyan]], ես էլ եմ շնորհակալ։ Ընդհանրապես խնդիր չկա եթե Դուք փորձեք ստեղծել և սխալներ լինեն՝ ես կշտկեմ։ Քանի որ ստեղծագործությունը փոքր է, ընդամենը պետք է ստեղծեք [[Մորգանի խնամին]] էջը, ավելացնեք վերնագրի տողը և ավոտամատ ներառեք սրբագրված էջերը հետևյալ տողով՝ ::::::<nowiki><pages index="Shirvanzade, Collection works, vol. 7.djvu" from="409" to="485"/></nowiki> [[Մասնակից:Emptyfear|Emptyfear]] ([[Մասնակցի քննարկում:Emptyfear|քննարկում]]) 10:25, 6 Դեկտեմբերի 2024 (UTC) :::::Գիտեմ, որ եթե բնագրում հիմնական տեքստը շեղատառ է տպագրված, սրբագրելիս շեղատառ չենք գրում ամբողջ տեքստը։ Բայց որոշ տեղերում տպագիր տարբերակում առանձին բառեր կամ նախադասություններ ուղղահայաց են գրված՝ հիմնական տեքստից տարբերվելու համար։ Այս դեպքերի համար ինչպե՞ս արտահայտել տեքստում ձևավորման այդ տարբերությունը։ Մինչև այս պահը ես առանց այդ էլ գրված ուղիղ տեքստը մտածում էի շեղատառ դարձնել, որ տարբերությունը երևա, բայց հիմա մտածում եմ, որ եթե բնագրի մեջ բառը շեղատառ չէ, չարժե շեղատառ դարձնել, այլ փոխարենը թավատառ դարձնել (մանավադ, որ հաճախ այդ ուղղահայաց գրված տարբերվող բառերը կարծես նաև թավատառ են)։ :::::Եվ մի ուրիշ հարց. անգլալեզու Վիքիդարանի սրբագրման մասին հոդվածներից մեկում գրված է, որ ստորագիրի մեջ պետք է գրել տվյալ էջի համարը, եթե այն տպագիր տեքստում նշվում է էջի ներքևում։ Բայց իմ տեսնելով, շատ սրբագրված էջերում այդ պրակտիկան չկա. էջը չեն նշում, ինչը տրամաբանական է, որովհետ Վիքիդարանի էջի վերնագրի մեջ էջի համարը արդեն նշվում է։ Ամեն դեպքում կցանկանայի ձեր կարծիքը լսել։ :::::Եվ եթե կարծում եք, որ ձևավորման հարցերով Ձեզ չարժե ծանրաբեռնել, ասեք։ [[Մասնակից:Slava Seyranyan|Slava Seyranyan]] ([[Մասնակցի քննարկում:Slava Seyranyan|քննարկում]]) 10:22, 6 Դեկտեմբերի 2024 (UTC) ::::::# Մենք դեռ հստակ ոճական ու ձևավորման ուղեցույցներ չունենք, քանի որ մասնակիցների թիվը մեծ չէ։ Ավելի մեծ Վիքիդարաններում յուրաքանչյուր գրքի համար համաձայնում են ձևավորման որոշակի կանոնների շուրջ։ Մեզ մոտ Դուք ինքներդ կարող եք որոշում կայացնել ձևավորման շուրջ։ Իմ կարծիքով՝ կարևորը բոլոր էջերում նույնական ոճ օգտագործելն է։ Ու Ձեզ հետ համաձայն եմ, որ այդ ուղիղ գիրը թավատառով փոխարինելը ավելի ճիշտ է։ ::::::# Իհարկե, լավ կլինի ստորագրում ավելացնել սրբագրված էջի թիվը, եթե առկա է։ Բայց հաճախ թվայնացման ժամանակ դուրս է թողնված, կամ չի երևում, կամ լրացուցիչ աշխատանք է և այլն։ Քանի որ մեր մասնակիցների թիվը շատ փոքր է, մենք փորձում ենք երկրորդական բաները թողնել և կենտրոնանալ առաջնային խնդրի շուրջ, որը ստեղծագործությունը ընթերցողին հասցնելն է։ Այս դեպքում ընթերցողը ավելի շատ մտածում է ստեղծագործությունը գտնելու, քան էջերի համարների առկայության մասին։ Դրա համար շատ հաճախ բաց ենք թողնում կամ չենք կարևորում։ Նույնը նաև խորհուրդ կտայի Ձեզ. եթե էջերի թվերի առկայությունը Ձեզ համար կարևոր է՝ կարող եք ավելացնել, բայց եթե ոչ՝ կարող եք բաց թողնել։ ::::::[[Մասնակից:Emptyfear|Emptyfear]] ([[Մասնակցի քննարկում:Emptyfear|քննարկում]]) 10:37, 6 Դեկտեմբերի 2024 (UTC) :::::::Նորից բարև Ձեզ։ «Մորգանի խնամին» ստեղծագործության վրա աշխատելիս տեսա, որ էջ 419-ից սկսած օգտագործվում է Պիես կաղապարը, որը սակայն անթերի չէ։ Կերպարներից մեկի համեմատաբար երկար անունը խառնվում է տեքստի հետ։ Բացի այդ իմ կարծիքով այդ կաղապարը տարբերվում է բնագրի ձևավորումից։ Միգուցե կոնկրետ այս ձևավորման համար ուրիշ կաղապար է պետք։ Փորձել էի Պիես մոդուլը ձևափոխել, բայց եկա նույն արդյունքին, որից հետո մոդուլը բերեցի նախնական տեսքի, այնպես որ, կարող եք չանհանգստանալ, նախկին կոդը չեմ աղավաղել։ [[Մասնակից:Slava Seyranyan|Slava Seyranyan]] ([[Մասնակցի քննարկում:Slava Seyranyan|քննարկում]]) 12:28, 7 Դեկտեմբերի 2024 (UTC) ::::::::Բարև Ձեզ, @[[Մասնակից:Slava Seyranyan|Slava Seyranyan]], ես մի փոքր ավելի լայնացրեցի պիես կաղապարի սկզբնանունների համար նախատեսված տիրույթը։ Խնդիր չկա, որ ձևավորումը մի փոքր տարբերվում է սկզբնաղբյուրի ձևավորումից, կարևորը ընդհանուր պիեսին բնորոշ ձևավորման առկայությունն է։ Այս կաղապարը ինքնին արդեն մի փոքր խնդրահարույց է, քանի որ օգտագործվում է տիրույթների ֆիքսված արժեքներ։ Ամեն դեպքում, կառաջարկեմ շարունակեք օգտագործել այն, քանի որ բոլոր էջերը ամբողջովին փոխելը շատ ջանք կպահանջվի, և դեռ չունենք որևէ այլընտրանք։ [[Մասնակից:Emptyfear|Emptyfear]] ([[Մասնակցի քննարկում:Emptyfear|քննարկում]]) 15:38, 7 Դեկտեմբերի 2024 (UTC) :::::::::Մի անգամ էլ բարև Ձեզ, @[[Մասնակից:Slava Seyranyan|Slava Seyranyan]]։ Շտկելու տարբեր անհաջող փորձերից հետո ստեղծագործությունը ավտոմատ մաքրեցի պիես կաղապարից, քանի որ բազմաթիվ խնդիրներ էր առաջացնում։ Չեմ կարծում, թե կարևոր է այդ կաղապարը օգտագործել. ներկայիս ձևավորումն էլ իմ կարծիքով լավ է։ :::::::::Մի մանր խորհուրդ ունեմ, որը կապված չէ այս կաղապարի հետ։ Երբ ցանկանում եք նոր պարբերություն տանել տողը, խնդրում եմ օգտագործեք երկու նոր տող («enter»), այլ ոչ <nowiki><br /></nowiki>։ [[Մասնակից:Emptyfear|Emptyfear]] ([[Մասնակցի քննարկում:Emptyfear|քննարկում]]) 09:33, 8 Դեկտեմբերի 2024 (UTC) ::::::::::Բարև Ձեզ։ Կաղապարը հնարավոր է գոյություն ունենալու իմաստ ունի, բայց համաձայն եմ որ այն շատ խնդրահարույց էր. նախ սլզբնանունների երկարության խնդիրը, հետո պարզվեց որ էջից էջ կերպարի խոսքը անջատվում է, որովհետև ամեն էջի համար կաղապարը պետք է առանձին բացել ու փակել։ Մի խոսքով իրոք անհարմար կաղապար էր։ Իսկ <br/> թեգը օգտագործում էի, երբ պետք էր տեքստը հաջորդ տող տանել առանց տող բաց թողնելու։ Մասնավորապես ցուցակների համար, որոնք ոչ համարակալված են, ոչ ել bullet-ներ ունեն, զուտ բառացանկ է։ Նման դեպքերում եթե ուղղակի enter-ով եմ անում, տեքստը նույն տողի վրա է արտածվում։ [[Մասնակից:Slava Seyranyan|Slava Seyranyan]] ([[Մասնակցի քննարկում:Slava Seyranyan|քննարկում]]) 09:42, 8 Դեկտեմբերի 2024 (UTC) :::::::::::Շնորհակալություն։ Նման դեպքերում կարող եք <nowiki><poem></poem></nowiki> թեգերը օգտագործել, և ամբողջ հատվածը ներառել թեգերի մեջ։ [[Մասնակից:Emptyfear|Emptyfear]] ([[Մասնակցի քննարկում:Emptyfear|քննարկում]]) 09:45, 8 Դեկտեմբերի 2024 (UTC) ::::::::::::Բարև ձեզ։ Այս անգամ ուզում եմ Շիրվանզադեի Արտիստը ընթերցել և նկատում եմ, որ հեղինակի էջում՝ «Պատմվածքներ և վիպակներ բաժնում», կա մի տարբերակ, որը կրճատումներով է։ Մտածեցի, որ նրա երկերի 5-րդ հատորի «Արտիստը» ամբողջական է, քանի որ սկզբում գրված չէ, որ այն կրճատումներով է։ Այդ 5-րդ հատորը ամբողջությամբ դուրս եմ բերել հեղինակի էջ, բայց բովանդակության էջից երբ սեղմում եմ Արտիստը, հղում է այն կրճատումով տարբերակին։ Նշեմ, որ դեռ 5-րդ հատորից որպես առանձին գործ պատմվածքը չեմ հանել, բայց ցանկություն կա, որ մարդկանց միայն կրճատումներով տարբերակը հասանելիմչլինի։ Ուղղակի որ երկուսի վերնագիրն է «Արտիստը», վախենում եմ մի բան այնպես չլինի։ [[Մասնակից:Slava Seyranyan|Slava Seyranyan]] ([[Մասնակցի քննարկում:Slava Seyranyan|քննարկում]]) 15:27, 15 հունվարի 2025 (UTC) :::::::::::::Բարև Ձեզ, շնորհակալություն նկատելու համար։ Նախկին տարբերակը տեղափոխեցի [[Արտիստը (կրճատումներով)]] և ստեղծեցի [[Արտիստը]] էջը՝ արդեն ամբողջական տարբերակով։ [[Մասնակից:Emptyfear|Emptyfear]] ([[Մասնակցի քննարկում:Emptyfear|քննարկում]]) 15:37, 15 հունվարի 2025 (UTC) ::::::::::::::Շնորհակալություն։ Իսկ կասե՞ք ինչու ներբեռնելու ֆունկցիան չի աշխատում։ Չեմ կարում Արտիստը ոչ մի ֆորմատով ներբեռնել։ [[Մասնակից:Slava Seyranyan|Slava Seyranyan]] ([[Մասնակցի քննարկում:Slava Seyranyan|քննարկում]]) 10:12, 16 հունվարի 2025 (UTC) :::::::::::::::Աշխատում է, ուղղակի դանդաղ է։ Պետք է սեղմելուց հետո երկար սպասեք, մոտ մի 10 րոպե սպասեք, ֆայլը կգեներացվի ու կարող եք ներբեռնել։ [[Մասնակից:Emptyfear|Emptyfear]] ([[Մասնակցի քննարկում:Emptyfear|քննարկում]]) 16:15, 16 հունվարի 2025 (UTC) ::::::::::::::::Բարև ձեզ։ Մի հարց ունեմ։ Ո՞րն է պատճառը, որ [[Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա]] էջում կա բովանդակության մենյու, ընդ որում հենց էջի խմբագրման մեջ դա որևէ կերպով չի գրվում։ Իսկ [[Պատվի համար]] էջում այդ բովանդակությունը չի գեներացվում։ Ի՞նչ անել։ [[Մասնակից:Slava Seyranyan|Slava Seyranyan]] ([[Մասնակցի քննարկում:Slava Seyranyan|քննարկում]]) 07:41, 18 փետրվարի 2025 (UTC) :::::::::::::::::Բարև Ձեզ @[[Մասնակից:Slava Seyranyan|Slava Seyranyan]], ճիշտն ասած, ես էլ չկարողացա հասկանալ։ Այսօր երեկոյան էլի կփորձեմ հասկանալ խնդիրը։ [[Մասնակից:Emptyfear|Emptyfear]] ([[Մասնակցի քննարկում:Emptyfear|քննարկում]]) 13:58, 18 փետրվարի 2025 (UTC) ::::::::::::::::::@[[Մասնակից:Slava Seyranyan|Slava Seyranyan]], պարզվում է՝ չի աշխատելու, որը հենց այդպես էլ նախատեսած է։ Առաջին դեպքում աշխատում է, քանի որ «Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա»-ն ամբողջական գիրք չէ, այլ առանձին նկարներ։ Բայց ձեռքով հնարավոր է սարքել բովանդակության պես մի բան, ինչպես որ [[Պատվի համար|այստեղ]] ես սարքեցի երկու գլխի համար։ [[Մասնակից:Emptyfear|Emptyfear]] ([[Մասնակցի քննարկում:Emptyfear|քննարկում]]) 08:03, 19 փետրվարի 2025 (UTC) :::::::::::::::::::Ափսոս, իսկ չկա՞ ոչ մի ձև ծրագրավորելու այդ բովանդակությունը։ Այն շատ ավելի հարմար է և գեղեցիկ է երևում ու հնարավորություն կտա միանման սարքել բոլոր գործերի բովանդակությունները։ [[Մասնակից:Slava Seyranyan|Slava Seyranyan]] ([[Մասնակցի քննարկում:Slava Seyranyan|քննարկում]]) 18:03, 19 փետրվարի 2025 (UTC) ::::::::::::::::::::Ցավոք, ես չեմ կարող։ Հնարավոր է մեկ այլ տարբերակով ստանալ այն ինչ ցանկանում եք, երբ բոլոր վերնագրերը ոչ թե գրքի մեջ են այլ ստեղծվող էջում, բայց էջի ստեղծումը շատ ավելի երկար ջանք կպահանջի, քան հիմա է։ [[Մասնակից:Emptyfear|Emptyfear]] ([[Մասնակցի քննարկում:Emptyfear|քննարկում]]) 14:33, 21 փետրվարի 2025 (UTC) :::::::::::::::::::::@[[Մասնակից:Emptyfear|Emptyfear]] ջան բարև։ Խորհրդարանի գրառումների մասին մնացածները տեղեկանում են, թե միայն այն ժամանակ են իմանում, որ մեկը այնտեղ գրել է, երբ ստուգում են։ Ուղղակի մտածեցի որ ամեն անգամ որևէ հարցով կոնկրետ մարդու չգրեմ, խորհրդարանում գրեմ, բայց արձագանք չկա։ [[Մասնակից:Slava Seyranyan|Slava Seyranyan]] ([[Մասնակցի քննարկում:Slava Seyranyan|քննարկում]]) 14:01, 24 փետրվարի 2025 (UTC) ::::::::::::::::::::::Բարև @[[Մասնակից:Slava Seyranyan|Slava Seyranyan]], մեր համայնքը հիմա շատ փոքր է, ու կարծում եմ հաճախ չենք ստուգում Խորհրդարանը, եթե հատուկ չենք նշվում։ Ես կարդացի Ձեր առաջարկը Խորհրդարանում. կարծում եմ կարող եք ինքներդ ստեղծել նման կատեգորիա ու ավելացնել համապատասխան գործերը այդ կատեգորիայում։ Նման այլ առաջարկների պարագայում՝ կարող եք ուղղակի անել առանց որևէ մեկին հարցնելու կամ եթե օգնության կարիք ունեք՝ դիմեք ինձ կամ այլ մասնակցի։ Կարող եք մեր էջերում էլ հաղորդագրություն թողնել կամ այստեղ գրել՝ մեզ նշելով։ [[Մասնակից:Emptyfear|Emptyfear]] ([[Մասնակցի քննարկում:Emptyfear|քննարկում]]) 17:07, 24 փետրվարի 2025 (UTC) == Շքանշան == {| style="background-color: #fdffe7; border: 1px solid #fceb92;" |rowspan="2" style="vertical-align: middle; padding: 5px;" | [[Պատկեր:Wikisource Barnstar Hires.png|100px]] |style="font-size: x-large; padding: 3px 3px 0 3px; height: 1.5em;" | '''Վիքիդարանի շքանշան''' |- |style="vertical-align: middle; padding: 3px;" | Slava Seyranyan ջան, այս շքանշանը Ձեզ՝ որպես շնորհակալություն Հայերեն Վիքիդարանի արդեն հաստատված էջերի վրիպակներն ուղղելու համար։ --[[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] |} == Կաղապար:Էջ-ի օգտագործման վերաբերյալ == @[[Մասնակից:Slava Seyranyan|Slava Seyranyan]] ջան, բարև Ձեզ։ Տեսա, որ «[[Պատվի համար]]» էջի բովանդակության հարցը լուծել եք էջերը առանձին-առանձին <nowiki>{{Էջ}}</nowiki> կաղապարով ներառելու միջոցով։ Ուզում եմ Ձեր ուշադրությունը դարձնել նրան, որ ցավոք, այդ կաղապարի միջոցով էջերի ներառումը համարվում է հնացած ձև և չի խրախուսվում Վիքիդարաններում (օրինակ՝ [[:en:Template:Page]] կամ [[:ru:Шаблон:Страница]])։ Տվյալ ստեղծագործության դեպքում մեծ խնդիր չէ, բայց խնդրում եմ, եթե հնարավոր է, այսուհետ խուսափեք այդ կաղապարը օգտագործել մյուս էջերում. օգտագործեք <nowiki><page></nowiki> պիտակների միջոցով ներառման ձևը։ Շնորհակալություն։ [[Մասնակից:Emptyfear|Emptyfear]] ([[Մասնակցի քննարկում:Emptyfear|քննարկում]]) 13:35, 2 մարտի 2025 (UTC) == Տիերզերական պատմություն էջ == @[[Մասնակից:Slava Seyranyan|Slava Seyranyan]] ջան, բարև Ձեզ։ Տեսա, որ ստեղծել եք [[Տիեզերական պատմություն]] էջը։ Նման էջերը մենք ստեղծում ենք, երբ սկզբնական ստեղծագործությունը սրբագրված է կամ գոնե ընթերցելի տեսք ունի։ Ես այդ էջը ստիպված եմ ջնջել, բայց երբ սկզբնական ստեղծագործությունը սրբագրված լինի՝ կարող եք վերստեղծել։ Եթե հարցեր ունեք, խնդրում եմ ասեք ու կներեք անհանգստության համար։ [[Մասնակից:Emptyfear|Emptyfear]] ([[Մասնակցի քննարկում:Emptyfear|քննարկում]]) 07:57, 2 նոյեմբերի 2026 (UTC) :Բարև Ձեզ։ Հասկացա, շնորհակալություն։ Քանի որ Դուք եք իմ նկատած ամենաակտիվ օգտատերը, կցանկանայի որևէ ավելի արագ ուղիղ կապի միջոց ունենալ Ձեզ հետ հարցերի համար։ Եթե դեմ չեք, ասեք, եթե ոչ՝ կշարունակենք նման ֆորմատով հաղորդակցությունը։ [[Սպասարկող:Ներդրումները/~2026-58532-32|~2026-58532-32]] ([[Մասնակցի քննարկում:~2026-58532-32|talk]]) 08:04, 2 նոյեմբերի 2026 (UTC) ::Բարև Ձեզ, կարող եք ինձ [[Սպասարկող:Գրելնամակ/Emptyfear|էլեկտրոնային նամակ ուղարկել]] ու նշել, թե ինչ հաղորդակցության ձև եք նախընտրում։ Ես որպես պատասխանեմ կուղարկեմ սոցիալական ցանցի կամ մեսենջերի հղումը։ [[Մասնակից:Emptyfear|Emptyfear]] ([[Մասնակցի քննարկում:Emptyfear|քննարկում]]) 15:36, 4 նոյեմբերի 2026 (UTC) a9bq5pqakamsw0opanrn09opra4rwbt