Վիքիդարան
hywikisource
https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB
MediaWiki 1.48.0-wmf.3
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Վիքիդարան
Վիքիդարանի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
Հեղինակ
Հեղինակի քննարկում
Պորտալ
Պորտալի քննարկում
Էջ
Էջի քննարկում
Ինդեքս
Ինդեքսի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Event
Event talk
Մանկության օրեր
0
12631
398144
362276
2026-11-08T18:32:11Z
~2026-59289-12
14274
398144
wikitext
text/x-wiki
Մանկությա՜ն օրեր, երազի նման
Անցաք գնացիք, այլ չեք դառնալու․
Ո՜հ դուք երջանիկ, ո՜հ անհոգ օրեր․
Ընդունակ միայն ուրախացնելու։
Ձեզանից հետո եկավ գիտություն
Յուր ծանր հայացքով աշխարհի վերա,
Ամեն բան ընկավ մտածության տակ,
Րոպե չմնաց ազատ կամ ունայն։
Գիտակցությունը հաջորդեց սորան․
Ազգի վիճակը ծանրացավ սրտիս․․․
Ապոլլոն տվեց ինձ յուր քնարը․
Որպես փարատիչ տրտում ցավերիս։
Ավա՜ղ․ այդ քնարը իմ ձեռքում հնչեց
Նույնպես լալագին, նույնպես վշտահար,
Ինչպես իմ սիրտն էր, իմ զգացմունքը․
Ուրախացուցիչ չգտա մի լար։
Ես այն ժամանակ միայն զգացի,
Որ այդ ցավերից ազատվելու չեմ,
Որչափ իմ ազգս կը մնա ստրուկ
Օտարների ձեռք, անխոս, տխրադեմ։
Մանկությա՜ն օրեր, ինչո՛ւ այդպես շուտ
Թռաք գնացիք, անդարձ հավիտյան․
Ես այն ժամանակ անհոգ ու ազատ
Կարծում էի ինձ աշխարհի իշխան։
2n37xowroo8nhx0m101r9qxpfsy5n20
398145
398144
2026-11-08T18:32:31Z
Quinlan83
10804
[[Special:Contributions/~2026-59289-12|~2026-59289-12]] ([[User talk:~2026-59289-12|քննարկում]]) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել [[User:Emptyfear|Emptyfear]] մասնակցի վերջին տարբերակին։
362276
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title=Մանկության Օրեր
|section =
|previous =
|next =
|notes =
|author =Միքայել Նալբանդյան}}
<div style="padding-left:2em">
<poem>
Մանկությա՜ն օրեր, երազի նման
Անցաք գնացիք, այլ չեք դառնալու․
Ո՜հ դուք երջանիկ, ո՜հ անհոգ օրեր․
Ընդունակ միայն ուրախացնելու։
Ձեզանից հետո եկավ գիտություն
Յուր ծանր հայացքով աշխարհի վերա,
Ամեն բան ընկավ մտածության տակ,
Րոպե չմնաց ազատ կամ ունայն։
Գիտակցությունը հաջորդեց սորան․
Ազգի վիճակը ծանրացավ սրտիս․․․
Ապոլլոն տվեց ինձ յուր քնարը․
Որպես փարատիչ տրտում ցավերիս։
Ավա՜ղ․ այդ քնարը իմ ձեռքում հնչեց
Նույնպես լալագին, նույնպես վշտահար,
Ինչպես իմ սիրտն էր, իմ զգացմունքը․
Ուրախացուցիչ չգտա մի լար։
Ես այն ժամանակ միայն զգացի,
Որ այդ ցավերից ազատվելու չեմ,
Որչափ իմ ազգս կը մնա ստրուկ
Օտարների ձեռք, անխոս, տխրադեմ։
Մանկությա՜ն օրեր, ինչո՛ւ այդպես շուտ
Թռաք գնացիք, անդարձ հավիտյան․
Ես այն ժամանակ անհոգ ու ազատ
Կարծում էի ինձ աշխարհի իշխան։
Գերության շղթան ինձ զգալի չէր,
Եվ ոչ բռնության անգութ ճանկերը․
Ձեզանից հետո ծանրացան նոքա,
Ո՛հ, անիծում եմ ես այս օրերը։
Լո՛ւռ կաց, դու քնար, այլ մի՛ հնչեր ինձ,
Ապոլլոն, հե՛տ առ դարձյալ դու նորան,
Տո՛ւր մի այլ մարդու, որ ընդունակ է
Զոհ բերել կյանքը սիրած աղջկան։
Ես պիտի դուրս գամ դեպ հրապարակ
Առանց քնարի, անզարդ խոսքերով․
Ես պիտի գոչեմ, պիտի բողոքեմ,
Խավարի ընդդեմ պատերազմելով։
Ներկա օրերում այլ ի՛նչ սև քնար,
Սուր է հարկավոր կտրճի ձեռքին․
Արյո՛ւն ու կրա՛կ թշնամու վերա,
Այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքին։
Թո՛ղ պատգամախոսը, հնացած Դելֆի,
Յուր եռոտանու վերա փրփրի․
Թո՛ղ միջին դարու գաղափարներով
Ամբոխը խաբել ճգնի աշխատի։
Թո՛ղ նա թարգմանե ''զրպարտությունը'',
Թո՛ղ մխիթարվի ծովի ափերում,
Մենք ազատության ենք միայն թարգման,
Միայն այս խոսքս ունինք բերանում։
«Ո՛վ հայր, ո՛վ դու հայր, որ երկնքումն ես,
Խնայիր թշվառ մեր անտեր ազգին․
Մի՛ տար զոհ գնալ թշնամիների»․
Նա այլ չէ լսում դելֆյան հարցուկին։
</poem>
</div>
[[Կատեգորիա:Միքայել Նալբանդյան]]
[[Կատեգորիա:Միքայել Նալբանդյանի բանաստեղծություններ]]
sdj8caa0e8wj6mx5hfb2b4cx50q1ijh
398146
398145
2026-11-08T18:33:05Z
~2026-59289-12
14274
398146
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title=Մանկության Օրեր
|section =
|previous =
|next =
|notes =
|author =Միքայել Նալբանդյան}}
<div style="padding-left:2em">
<poem>
Մանկությա՜ն օրեր, երազի նման
Անցաք գնացիք, այլ չեք դառնալու․
Ո՜հ դուք երջանիկ, ո՜հ անհոգ օրեր․
Ընդունակ միայն ուրախացնելու։
Ձեզանից հետո եկավ գիտություն
Յուր ծանր հայացքով աշխարհի վերա,
Ամեն բան ընկավ մտածության տակ,
Րոպե չմնաց ազատ կամ ունայն։
Գիտակցությունը հաջորդեց սորան․
Ազգի վիճակը ծանրացավ սրտիս․․․
Ապոլլոն տվեց ինձ յուր քնարը․
Որպես փարատիչ տրտում ցավերիս։
Ավա՜ղ․ այդ քնարը իմ ձեռքում հնչեց
Նույնպես լալագին, նույնպես վշտահար,
Ինչպես իմ սիրտն էր, իմ զգացմունքը․
Ուրախացուցիչ չգտա մի լար։
Ես այն ժամանակ միայն զգացի,
Որ այդ ցավերից ազատվելու չեմ,
Որչափ իմ ազգս կը մնա ստրուկ
Օտարների ձեռք, անխոս, տխրադեմ։
Մանկությա՜ն օրեր, ինչո՛ւ այդպես շուտ
Թռաք գնացիք, անդարձ հավիտյան․
Ես այն ժամանակ անհոգ ու ազատ
Կարծում էի ինձ աշխարհի իշխան։
</poem>
</div>
[[Կատեգորիա:Միքայել Նալբանդյան]]
[[Կատեգորիա:Միքայել Նալբանդյանի բանաստեղծություններ]]
qwiy3eyhjjgvm68y7e84lzqpo3cb2vk
398147
398146
2026-11-08T21:38:29Z
Emptyfear
547
[[Special:Contributions/~2026-59289-12|~2026-59289-12]] ([[User talk:~2026-59289-12|քննարկում]]) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել [[User:Quinlan83|Quinlan83]] մասնակցի վերջին տարբերակին։
362276
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title=Մանկության Օրեր
|section =
|previous =
|next =
|notes =
|author =Միքայել Նալբանդյան}}
<div style="padding-left:2em">
<poem>
Մանկությա՜ն օրեր, երազի նման
Անցաք գնացիք, այլ չեք դառնալու․
Ո՜հ դուք երջանիկ, ո՜հ անհոգ օրեր․
Ընդունակ միայն ուրախացնելու։
Ձեզանից հետո եկավ գիտություն
Յուր ծանր հայացքով աշխարհի վերա,
Ամեն բան ընկավ մտածության տակ,
Րոպե չմնաց ազատ կամ ունայն։
Գիտակցությունը հաջորդեց սորան․
Ազգի վիճակը ծանրացավ սրտիս․․․
Ապոլլոն տվեց ինձ յուր քնարը․
Որպես փարատիչ տրտում ցավերիս։
Ավա՜ղ․ այդ քնարը իմ ձեռքում հնչեց
Նույնպես լալագին, նույնպես վշտահար,
Ինչպես իմ սիրտն էր, իմ զգացմունքը․
Ուրախացուցիչ չգտա մի լար։
Ես այն ժամանակ միայն զգացի,
Որ այդ ցավերից ազատվելու չեմ,
Որչափ իմ ազգս կը մնա ստրուկ
Օտարների ձեռք, անխոս, տխրադեմ։
Մանկությա՜ն օրեր, ինչո՛ւ այդպես շուտ
Թռաք գնացիք, անդարձ հավիտյան․
Ես այն ժամանակ անհոգ ու ազատ
Կարծում էի ինձ աշխարհի իշխան։
Գերության շղթան ինձ զգալի չէր,
Եվ ոչ բռնության անգութ ճանկերը․
Ձեզանից հետո ծանրացան նոքա,
Ո՛հ, անիծում եմ ես այս օրերը։
Լո՛ւռ կաց, դու քնար, այլ մի՛ հնչեր ինձ,
Ապոլլոն, հե՛տ առ դարձյալ դու նորան,
Տո՛ւր մի այլ մարդու, որ ընդունակ է
Զոհ բերել կյանքը սիրած աղջկան։
Ես պիտի դուրս գամ դեպ հրապարակ
Առանց քնարի, անզարդ խոսքերով․
Ես պիտի գոչեմ, պիտի բողոքեմ,
Խավարի ընդդեմ պատերազմելով։
Ներկա օրերում այլ ի՛նչ սև քնար,
Սուր է հարկավոր կտրճի ձեռքին․
Արյո՛ւն ու կրա՛կ թշնամու վերա,
Այս պիտի լինի խորհուրդ մեր կյանքին։
Թո՛ղ պատգամախոսը, հնացած Դելֆի,
Յուր եռոտանու վերա փրփրի․
Թո՛ղ միջին դարու գաղափարներով
Ամբոխը խաբել ճգնի աշխատի։
Թո՛ղ նա թարգմանե ''զրպարտությունը'',
Թո՛ղ մխիթարվի ծովի ափերում,
Մենք ազատության ենք միայն թարգման,
Միայն այս խոսքս ունինք բերանում։
«Ո՛վ հայր, ո՛վ դու հայր, որ երկնքումն ես,
Խնայիր թշվառ մեր անտեր ազգին․
Մի՛ տար զոհ գնալ թշնամիների»․
Նա այլ չէ լսում դելֆյան հարցուկին։
</poem>
</div>
[[Կատեգորիա:Միքայել Նալբանդյան]]
[[Կատեգորիա:Միքայել Նալբանդյանի բանաստեղծություններ]]
sdj8caa0e8wj6mx5hfb2b4cx50q1ijh
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/337
104
25055
398148
267068
2026-11-09T09:12:20Z
~2026-59455-78
14275
398148
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>որոնց առավելագույն շեղումը հավասարակշռության վիճակի նկատմամբ (պայմանական ամպլիտուդ, <math>x_0</math>) նվազում է ժամանակի ընթացքում։ Մ․ տ–ից են ազատ կամ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_10.djvu/346 ''սեփական տատանումները''], որոնց ամպլիտուդը նվազում է տատանման էներգիայի կորուստների պատճառով։ Մեխանիկական համակարգում էներգիայի կորուստը պայմանավորված է շփումով և արտաքին միջավայր ճառագայթվող առաձգական ալիքներով, իսկ էլեկտրական համակարգում՝ հաղորդիչների ակտիվ դիմադրությամբ, դիէլեկտրիկ և ֆեռոմագնիսական միջավայրերի կլանմամբ և էլեկտրամագնիսական ալիքների ճառագայթմամբ։
[[File:Մարող տատանումներ.PNG|thumb|240px|ձախից]]
Միևնույն նշանի երկու իրար հաջորդող ամպլիտուդային արժեքների միջև ընկած ժամանակամիջոցը (<math>T</math>) պայմանականորեն կոչվում է Մ․ տ–ի պարբերություն։ Հաստատուն պարամետրերով գծային համակարգերում ազատ տատանումների ամպլիտուդը նվազում է էքսպոնենտային <math>X(t)=X_0e^{-at}cos{\omega}{t}</math> օրենքով (նկ․), որտեղ <math>a</math>-ն մարման ցուցիչն է, <math>t</math>–ն՝ ժամանակը, <math>\omega</math>-ն՝ «անկյունային հաճախականությունը»։ Վերջինս որոշվում է <math>\omega=\frac{1}{2 \pi T}\sqrt{{\omega_0}^2-a^2}</math> արտահայտությամբ, որտեղ <math>\omega_0</math>-ն տատանողական համակարգի անկյունային հաճախականությունն է կորուստների բացակայության դեպքում։ Պարզագույն էլեկտրական տատանողական կոնտուրի դեպքում <math>a=\frac{R}{2L}</math>, որտեղ <math>R</math>-ը կոնտուրի ակտիվ դիմադրությունն է, <math>L</math>–ը՝ ինդուկտիվությունը։ Պարզագույն մեխանիկական տատանողական համակարգի դեպքում մածուցիկ միջավայրում առաձգական ուժի ազդեցությանը ենթարկվող <math>m</math> զանգվածի համար <math>a=\frac{b}{2m}</math>, որտեղ <math>b</math>-ն առաձգական ուժի և արագության համեմատականության գործակիցն է։ Մարող տատանողական պրոցեսը հաճախ բնութագրվում է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/326 ''մարման դեկրեմենտով'']։{{ՀՍՀ հեղ|Ա․ Սահակյան}}
'''ՄԱՐՈՆԱԿԱՆՆԵՐ''' (ինքնանվանումը՝ մարանի), արևելյան–քրիստոնեական եկեղեցու հետևորդներ, որոնք կազմում են Լիբանանի արաբ ժողովրդի գլխավոր համայնքներից մեկը։ Անունն ըստ ավանդության առաջացել է Մար Մարոնից (IV-V դդ․): VII դ․ վերջին Մ․ իրենց առաջին պատրիարքի՝ Յուհաննա Մարոնի գլխավորությամբ կենտր․ Ասորիքից ապաստանել են Լիբանան լեռ (Ջիբբատ Բշարրիի շրջան), իրենց դավանանքը պարտադրել տեղաբնիկ հեթանոս լեռնականներին և քրիստոնյա բնակչությանը (հակոբիկյան ասորի, քաղկեդոնական հույն ևն), կազմել ինքնուրույն համայնք։ 1182-ին Մ․ ճանաչել են Վատիկանի գերագահությունը՝ պահպանելով սեփական ծիսակատարությունը (ասորերեն, որին զուգընթաց, հետագայում նաև արաբերեն)։ Մ–ի հոգևոր պետի՝ «Անտիոքի պատրիարքի» նստավայրը Բկերկեն է (Բեյրութից 15 կմ հս–արլ.)։ Մ–ի մոտ խոսակցական արաբերենի (սիրիա–լիբանանյան բարբառ) տարածումն սկսվել է XVI դ․, երբ Լիբանանի հս–ի մարոնաբնակ շրջանները հետզհետե առնչվել են դրուզական (1770-ից համալիբանանյան) ամիրայության հետ։ XVII դ․ վերջից Կիլիկիայից Լեռնալիբանան տեղափոխված բազմաթիվ հայեր աստիճանաբար միաձուլվել են Մ–ի հետ։ Մ–ի թիվը Լիբանանում 600 հզ. է (1971):<br>
Համաձայն 1943-ի «Ազգային ուխտի», Լիբանանի պրեզիդենտը, պառլամենտի անդամների մոտ 1/3-ը պետք է լինեն Մ․:{{ՀՍՀ հեղ|Ե. Նաջարյան}}
'''ՄԱՐՉ''' (March) Ֆրեդերիկ (իսկական անուն, ազգանունը Էռնեստ Ֆրեդերիկ {{լայն|Մակ–Ինթայր Բիքել}}, McIntyre, Bickel, ծն. 1897), ամերիկյան կինոդերասան։ Սովորել է Վիսկոնսին նահանգի համալսարանում։ 1920-ից ելույթ է ունեցել Նյու Յորքի թատրոններում։ Կինոյում աշխատել է 1929-ից։ 1930-ական թթ․ եղել է Հոլիվուդի առաջատար դերասաններից։ Լավագույն դերերից են՝ Ժան Վալժան («Թշվառներ», ըստ Հյուգոյի, 1935), Ալ Ստեֆենսոն («Մեր կյանքի լավագույն տարիները», 1946), գերմանացի ֆինանսիստ («Ալտոնայի մենակյացները», 1963), ամերիկացի պրեզիդենտ («Յոթ օր մայիսին», 1963) են։ Մ․ ստեղծել է բարդ, հակասական կերպարներ։<br>
'''ՄԱՐՋԱՆԻՇՎԻԼԻ''', {{լայն|Մարջանով}}, Կոնստանտին (Կոտե) Ալեքսանդրի (28.5 (9.6).1872, Կվարնլի – 17.4.1933, Մոսկվա), սովետական ռեժիսոր։ ՎՍՍՀ ժող. արտիստ (1931)։ Բեմական գործունեությունն սկսել է 1893-ին Քութայիսում, որպես դերասան այլ դերերի շարքում՝ խաղալով նաև Մասիսյանցի դերը (Սունդուկյանի «Խաթաբալա»): 1894-ին անցել է ռուս. բեմ՝ որպես ռեժիսոր ստեղծելով բազմաթիվ ներկայացումներ Իրկուտսկի, Սարատովի, Ռոստովի և այլ քաղաքների թատրոններում, ապա՝ ղեկավարել Ռիգայի Նեզլոբինի խումբը, որը բեմադրել է Գորկու, Բլոկի, Չեխովի, Լ․ Անդրեևի, Նայդյոնովի մի շարք պիեսներ։ 1910-1913-ին աշխատել է ՄԳԱԹ–ում (Կ․ Համսունի «Կյանքի ճիրաններում», Իբսենի «Պեր Գյունտ»): 1913-14-ին Մոսկվայում կազմակերպել է Ազատ թատրոնը՝ ձգտելով ընդլայնել բեմարվեստի սինթետիկ հնարավորությունները։ Այստեղ համագործակցել է հայ դիրիժոր Կ․ Սարաջևի և երգիչ Ա․ Կարատովի հետ։ 1914-ին Ռոստովում բեմադրել է Լ․ Շանթի «Հին աստվածներ» պիեսը, որը տեղի հայկ. մամուլը համարել է «գովելի ձեռնարկություն», «ռուսական որոնող թատրոնի խստապահանջ ռեպերտուարի ցանկը մի չքնաղ գոհարով ճոխացնող գործ»։ 1919-ին Կիևում բեմադրել է Լոպե դե Վեգայի «Ֆուենտե օվեխունա» դրաման՝ ներկայացմանը հաղորդելով հեղափոխական մեծ թափ ու հերոսական ոգի։ 1920-ին Պետրոգրադում կազմակերպել է Կոմիկական օպերայի թատրոնը և մասնակցել մասսայական թատերականացված հանդեսների բեմադրություններին։ 1922-ից՝ Թիֆլիսի նորաստեղծ Ռուսթավելու անվ. թատրոնի գլխավոր ռեժիսոր։ Վրաց․ բեմի սովետական վերածնունդը ամբողջովին կապված է Մ–ի անվան հետ։ Ռուս. բեմի հեղափոխ․ ավանդույթները Մ․ այստեղ ներդաշնակել է վրաց․ թատրոնի ազգային խառնվածքին։ Լոպե դե Վեգայի «Ֆուենտե օվեխունա», Զ․ Անտոնովի «Արևի խավարումը Վրաստանում», Գ․ Էրիսթավիի «Բաժանություն», Շեքսպիրի «Համլետ», Ազիանիի «Դասալիք կինը» բեմադրությունները նպաստել են վրաց բեմարվեստի բուռն զարգացմանը։ 1928-ին Մ․ Քութայիսում հիմնադրել է 2-րդ պետական թատրոնը (այժմ՝ Թբիլիսիում, տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/75 ''Վրաստանի Մարջանիշվիլու անվան թատրոն''])։ Տոլլերի «Հոպլյա՜, մենք ապրում ենք», Գուցկովի «Ուրիել Ակոստա», Կիրշոնի «Հաց», Լավրենյովի «Բեկում», Կակաբաձեի «Կվարկվարե Թութաբերի» բեմադրություններով վրաց բեմն ապրել է աննախընթաց վերելք, երկու ազգային թատրոններում աճել են Վ․ Անջափարիձեի, Ու․ Չխեիձեի, Վ․ Գոձիաշվիլու, Ա․ Խորավայի, Ա․ Վասաձեի, Թ․ Ճավճավաձեի, Ս․ Զաքարիաձեի նման դերասաններ։ Թիֆլիսի Հայ դրամայի «Ֆուենտե օվեխունա» և Ն․ Ազիանիի «Դասալիք կինը» («Դեզերտիրկա») բեմադրությունները իրականացվել են ըստ Մ–ի ռեժիսորական մտահղացման։ Կյանքի վերջին տարիներին աշխատել է Մոսկվայի Փոքր թատրոնում, որպես գլխավոր ռեժիսոր։ Բեմադրություններ է տվել նաև Թիֆլիսի օպերային թատրոնում։ Վրաստանում ստեղծել է մի շարք ֆիլմեր։ Հայ արվեստի գործիչներից<noinclude></noinclude>
g3lo0evv1lebjanfopvxhdcetgzu68t
398149
398148
2026-11-09T09:21:16Z
~2026-59455-78
14275
398149
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>որոնց առավելագույն շեղումը հավասարակշռության վիճակի նկատմամբ (պայմանական ամպլիտուդ, <math>x_0</math>) նվազում է ժամանակի ընթացքում։ Մ․ տ–ից են ազատ կամ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_10.djvu/346 ''սեփական տատանումները''], որոնց ամպլիտուդը նվազում է տատանման էներգիայի կորուստների պատճառով։ Մեխանիկական համակարգում էներգիայի կորուստը պայմանավորված է շփումով և արտաքին միջավայր ճառագայթվող առաձգական ալիքներով, իսկ էլեկտրական համակարգում՝ հաղորդիչների ակտիվ դիմադրությամբ, դիէլեկտրիկ և ֆեռոմագնիսական միջավայրերի կլանմամբ և էլեկտրամագնիսական ալիքների ճառագայթմամբ։
[[File:Մարող տատանումներ.PNG|thumb|240px|ձախից]]
Միևնույն նշանի երկու իրար հաջորդող ամպլիտուդային արժեքների միջև ընկած ժամանակամիջոցը (<math>T</math>) պայմանականորեն կոչվում է Մ․ տ–ի պարբերություն։ Հաստատուն պարամետրերով գծային համակարգերում ազատ տատանումների ամպլիտուդը նվազում է էքսպոնենտային <math>X(t)=X_0e^{-at}cos{\omega}{t}</math> օրենքով (նկ․), որտեղ <math>a</math>-ն մարման ցուցիչն է, <math>t</math>–ն՝ ժամանակը, <math>\omega</math>-ն՝ «անկյունային հաճախականությունը»։ Վերջինս որոշվում է <math>\omega=\frac{1}{2 \pi T}\sqrt{{\omega_0}^2-a^2}</math> արտահայտությամբ, որտեղ <math>\omega_0</math>-ն տատանողական համակարգի անկյունային հաճախականությունն է կորուստների բացակայության դեպքում։ Պարզագույն էլեկտրական տատանողական կոնտուրի դեպքում <math>a=\frac{R}{2L}</math>, որտեղ <math>R</math>-ը կոնտուրի ակտիվ դիմադրությունն է, <math>L</math>–ը՝ ինդուկտիվությունը։ Պարզագույն մեխանիկական տատանողական համակարգի դեպքում մածուցիկ միջավայրում առաձգական ուժի ազդեցությանը ենթարկվող <math>m</math> զանգվածի համար <math>a=\frac{b}{2m}</math>, որտեղ <math>b</math>-ն առաձգական ուժի և արագության համեմատականության գործակիցն է։ Մարող տատանողական պրոցեսը հաճախ բնութագրվում է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/326 ''մարման դեկրեմենտով'']։{{ՀՍՀ հեղ|Ա․ Սահակյան}}
'''ՄԱՐՈՆԱԿԱՆՆԵՐ''' (ինքնանվանումը՝ մարանի), արևելյան–քրիստոնեական եկեղեցու հետևորդներ, որոնք կազմում են Լիբանանի արաբ ժողովրդի գլխավոր համայնքներից մեկը։ Անունն ըստ ավանդության առաջացել է Մար Մարոնից (IV-V դդ․): VII դ․ վերջին Մ․ իրենց առաջին պատրիարքի՝ Յուհաննա Մարոնի գլխավորությամբ կենտր․ Ասորիքից ապաստանել են Լիբանան լեռ (Ջիբբատ Բշարրիի շրջան), իրենց դավանանքը պարտադրել տեղաբնիկ հեթանոս լեռնականներին և քրիստոնյա բնակչությանը (հակոբիկյան ասորի, քաղկեդոնական հույն ևն), կազմել ինքնուրույն համայնք։ 1182-ին Մ․ ճանաչել են Վատիկանի գերագահությունը՝ պահպանելով սեփական ծիսակատարությունը (ասորերեն, որին զուգընթաց, հետագայում նաև արաբերեն)։ Մ–ի հոգևոր պետի՝ «Անտիոքի պատրիարքի» նստավայրը Բկերկեն է (Բեյրութից 15 կմ հս–արլ.)։ Մ–ի մոտ խոսակցական արաբերենի (սիրիա–լիբանանյան բարբառ) տարածումն սկսվել է XVI դ․, երբ Լիբանանի հս–ի մարոնաբնակ շրջանները հետզհետե առնչվել են դրուզական (1770-ից համալիբանանյան) ամիրայության հետ։ XVII դ․ վերջից Կիլիկիայից Լեռնալիբանան տեղափոխված բազմաթիվ հայեր աստիճանաբար միաձուլվել են Մ–ի հետ։ Մ–ի թիվը Լիբանանում 600 հզ. է (1971):<br>
Համաձայն 1943-ի «Ազգային ուխտի», Լիբանանի պրեզիդենտը, պառլամենտի անդամների մոտ 1/3-ը պետք է լինեն Մ․:{{ՀՍՀ հեղ|Ե. Նաջարյան}}
'''ՄԱՐՉ''' (March) Ֆրեդերիկ (իսկական անուն, ազգանունը Էռնեստ Ֆրեդերիկ {{լայն|Մակ–Ինթայր Բիքել}}, McIntyre, Bickel, ծն. 1897), ամերիկյան կինոդերասան։ Սովորել է Վիսկոնսին նահանգի համալսարանում։ 1920-ից ելույթ է ունեցել Նյու Յորքի թատրոններում։ Կինոյում աշխատել է 1929-ից։ 1930-ական թթ․ եղել է Հոլիվուդի առաջատար դերասաններից։ Լավագույն դերերից են՝ Ժան Վալժան («Թշվառներ», ըստ Հյուգոյի, 1935), Ալ Ստեֆենսոն («Մեր կյանքի լավագույն տարիները», 1946), գերմանացի ֆինանսիստ («Ալտոնայի մենակյացները», 1963), ամերիկացի պրեզիդենտ («Յոթ օր մայիսին», 1963) են։ Մ․ ստեղծել է բարդ, հակասական կերպարներ։<br>
'''ՄԱՐՋԱՆԻՇՎԻԼԻ''', {{լայն|Մարջանով}}, Կոնստանտին (Կոտե) Ալեքսանդրի (28.5 (9.6).1872, Կվարնլի – 17.4.1933, Մոսկվա), սովետական ռեժիսոր։ ՎՍՍՀ ժող. արտիստ (1931)։ Բեմական գործունեությունն սկսել է 1893-ին Քութայիսում, որպես դերասան այլ դերերի շարքում՝ խաղալով նաև Մասիսյանցի դերը (Սունդուկյանի «Խաթաբալա»): 1894-ին անցել է ռուս. բեմ՝ որպես ռեժիսոր ստեղծելով բազմաթիվ ներկայացումներ Իրկուտսկի, Սարատովի, Ռոստովի և այլ քաղաքների թատրոններում, ապա՝ ղեկավարել Ռիգայի Նեզլոբինի խումբը, որը բեմադրել է Գորկու, Բլոկի, Չեխովի, Լ․ Անդրեևի, Նայդյոնովի մի շարք պիեսներ։ 1910-1913-ին աշխատել է ՄԳԱԹ–ում (Կ․ Համսունի «Կյանքի ճիրաններում», Իբսենի «Պեր Գյունտ»): 1913-14-ին Մոսկվայում կազմակերպել է Ազատ թատրոնը՝ ձգտելով ընդլայնել բեմարվեստի սինթետիկ հնարավորությունները։ Այստեղ համագործակցել է հայ դիրիժոր Կ․ Սարաջևի և երգիչ Ա․ Կարատովի հետ։ 1914-ին Ռոստովում բեմադրել է Լ․ Շանթի «Հին աստվածներ» պիեսը, որը տեղի հայկ. մամուլը համարել է «գովելի ձեռնարկություն», «ռուսական որոնող թատրոնի խստապահանջ ռեպերտուարի ցանկը մի չքնաղ գոհարով ճոխացնող գործ»։ 1919-ին Կիևում բեմադրել է Լոպե դե Վեգայի «Ֆուենտե օվեխունա» դրաման՝ ներկայացմանը հաղորդելով հեղափոխական մեծ թափ ու հերոսական ոգի։ 1920-ին Պետրոգրադում կազմակերպել է Կոմիկական օպերայի թատրոնը և մասնակցել մասսայական թատերականացված հանդեսների բեմադրություններին։ 1922-ից՝ Թիֆլիսի նորաստեղծ Ռուսթավելու անվ. թատրոնի գլխավոր ռեժիսոր։ Վրաց․ բեմի սովետական վերածնունդը ամբողջովին կապված է Մ–ի անվան հետ։ Ռուս. բեմի հեղափոխ․ ավանդույթները Մ․ այստեղ ներդաշնակել է վրաց․ թատրոնի ազգային խառնվածքին։ Լոպե դե Վեգայի «Ֆուենտե օվեխունա», Զ․ Անտոնովի «Արևի խավարումը Վրաստանում», Գ․ Էրիսթավիի «Բաժանություն», Շեքսպիրի «Համլետ», Ազիանիի «Դասալիք կինը» բեմադրությունները նպաստել են վրաց բեմարվեստի բուռն զարգացմանը։ 1928-ին Մ․ Քութայիսում հիմնադրել է 2-րդ պետական թատրոնը (այժմ՝ Թբիլիսիում, տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/505 ''Վրաստանի Մարջանիշվիլու անվան թատրոն''])։ Տոլլերի «Հոպլյա՜, մենք ապրում ենք», Գուցկովի «Ուրիել Ակոստա», Կիրշոնի «Հաց», Լավրենյովի «Բեկում», Կակաբաձեի «Կվարկվարե Թութաբերի» բեմադրություններով վրաց բեմն ապրել է աննախընթաց վերելք, երկու ազգային թատրոններում աճել են Վ․ Անջափարիձեի, Ու․ Չխեիձեի, Վ․ Գոձիաշվիլու, Ա․ Խորավայի, Ա․ Վասաձեի, Թ․ Ճավճավաձեի, Ս․ Զաքարիաձեի նման դերասաններ։ Թիֆլիսի Հայ դրամայի «Ֆուենտե օվեխունա» և Ն․ Ազիանիի «Դասալիք կինը» («Դեզերտիրկա») բեմադրությունները իրականացվել են ըստ Մ–ի ռեժիսորական մտահղացման։ Կյանքի վերջին տարիներին աշխատել է Մոսկվայի Փոքր թատրոնում, որպես գլխավոր ռեժիսոր։ Բեմադրություններ է տվել նաև Թիֆլիսի օպերային թատրոնում։ Վրաստանում ստեղծել է մի շարք ֆիլմեր։ Հայ արվեստի գործիչներից<noinclude></noinclude>
5c9uxg7zfy9azi6rknhrq22s4tnu2ka
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/338
104
25056
398150
267071
2026-11-09T10:23:47Z
~2026-59455-78
14275
398150
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Հրաչ 2002" /></noinclude>մոտիկից շփվել է Հ․ Դանիելյանի, Լ․ Իսեցկու հետ։ Տարբեր առիթներով Մ–ի արվեստը հատուկ ուշադրության նյութ են դարձրել Օ․ Սևումյանը և Ս․ Քափանակյանը։<br>
''Գրկ.'' {{լայն|Քալանթար Լ}}․, Կոտե Մարջանիշվիլի, «Խորհրդային արվեստ», 1933, № 5: {{լայն|Խալաթյան Լ}}․, Առասպելական մարդը, ռեժիսորը, քաղաքացին, «Սովետական արվեստ», 1973, .№ 2; Воспоминания, статьи, т. 1-2, Тб., 1958-66; {{լայն|Крижицкий Г}}., Марджанов и русский театр, М., 1954; {{լայն|Гугушвили Э}}., Коте Марджанишвили, М., 1979․{{ՀՍՀ հեղ|Լ․ Խալաթյան}}
'''ՄԱՐՋԱՆՅԱՆ''' Ալեքսանդր (Ալիս) Միսակի (ծն. 8(21).7.1904, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական)), հայ սովետական ինժեներ–մեխանիկ։ Տեխ. գիտ․ թեկնածու (1942)։ ՍՄԿԿ անդամ 1944-ից։ Ավարտել է Երևանի համալսարանը (1929) և Լենինգրադի պոլիտեխնիկական ինստ-ը (1934)։ Եղել է Հոկտեմբերյանի մեխանիկական գործարանի (1938-41) և Երևանի ավտոդետալ գործարանի (1948-55) դիրեկտորը։ 1934-68-ը դասավանդել է ՀՍՍՀ բուհերում։ 1952-ից ՀՍՍՀ ԳԱ մեքենաշինության տեխնոլոգիայի հանձնաժողովի նախագահն է։<br>
''Երկ․'' Տրակտորներ, 2-րդ ուղղ․ և լր․, Ե․, 1939։ Ավտոմոբիլային շարժիչներ, Ե․, 1953։ Հայաստանի մեքենաշինության ավտոմատայնության հարցեր, Ե․, 1963:<br>
'''ՄԱՐՋԱՆՅԱՆ''' Գեդեոն Միսակի ( 11.9.1907, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական) — 26. 8.1977, Երևան), հայ սովետական միջատաբան։ Կենսբ․ գիտ․ դ-ր (1970)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Ավարտել է Երևանի համալսարանի գյուղատնտ. ֆակուլտետը (1930): 1933-48-ին եղել է ՀՍՍՀ բույսերի պաշտպանության, 1948-52-ին՝ ՀՍՍՀ ԳԱ ֆիտոպաթոլոգիայի և կենսաբանության ինստ–ների դիրեկտոր, միաժամանակ՝ ԳԱ կենսբ․ բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի տեղակալ։ 1950-70-ին դասավանդել է Հայկ. գյուղատնտ. ինստ-ում և Երևանի համալսարանում։ Գիտ․ աշխատանքները վերաբերում նն ՀՍՍՀ–ում տարածված գյուղատնտ․ վնասատուների և հիվանդությունների դեմ պայքարի արդյունավետ եղանակների մշակման հարցերին։<br>
''Երկ․'' Ֆոսֆոր–օրգանական ինսեկտիցիդներ, Ե․, 1962։ Սևին, Ե․, 1968:<br>
'''ՄԱՐՋԱՆՅԱՆ''' Հայկազ Հովհաննեսի (23.11.1900, գ․ Քյուլփի, Սուրմալուի գավառ — 8.1.1967, Երևան), կուսակցական և պետական աշխատող։ Գյուղատնտ. գիտ․ թեկնածու (1955)։ ՍՄԿԿ անդամ 1932-ից։ Ավարտել է Երևանի համալսարանի գյուղատնտ․ ֆակուլտետը (1928): 1933-35-ին եղել է Երևանի կոմունիստական համալսարանի պրոռեկտոր, 1938-45-ին՝ ՀՍՍՀ հողժողկոմ, 1945-46-ին՝ ՀՍՍՀ ժողկոմխորհի նախագահի տեղակալ, 1946-47-ին՝ ՀԿԿ Կենտկոմի գյուղատնտ. բաժնի վարիչ, 1947-50-ին՝ ՀՍՍՀ սննդհամի (1949-ից՝ սննդի) արդյունաբերության մինիստր, 1966-56-ին՝ ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի գյուղատնտ. բաժնի վարիչ, 1956-ին՝ Հայկ. գյուղատնտ. ինստ–ի ռեկտոր։ ՀՍՍՀ II և V գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Լենինի (2), Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով:<br>
'''ՄԱՐՋԱՆՅԱՆ''' Հարություն Միսակի (ծն. 1912, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական)), հայ սովետական ինժեներ–հիդրոտեխնիկ։ ՀՍՍՀ վաստակավոր ինժեներ (1966)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստ-ը (1940): 1946-ից աշխատել է «Հիդրոնախագիծ» ինստիտուտում, մասնակցել է Գյումուշի ՀԷԿ–ի նախագծմանը։ 1949-52-ին եղել է Արզնիի ՀԷԿ–ի, իսկ 1952-59-ին՝ Աթարբեկյանի ՀԷԿ–ի նախագծի գլխավոր ինժեները։ 1962-ից Արփա–Սևան նախագծի գլխավոր ինժեներն է։<br>
'''ՄԱՐՋԱՆՍՈՒ''', գետ Արևմտյան Հայաստանում։ Տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/184 ''Մահարձ'']։<br>
'''ՄԱՐՍ''', հայկական անվանումը՝ Հրատ, Արեգակնային համակարգի՝ Արեգակից հեռավորությամբ չորրորդ մոլորակը։ Աստղագիտական նշանը՝ [[Պատկեր:Mars symbol.svg|20px]]։ Արեգակի շուրջը պտտվում է էլիպսային ուղեծրով։ Միջին հեռավորությունը Արեգակից 228 մլն կմ է (արևամերձ կետում՝ 206, արևահեռ կետում՝ 249 մլն կմ)։ Ուղեծրային հարթությունը խավարածրի հարթության հետ կազմում է 1,8° անկյուն։ Շարժման միջին գծային արագությունը 24,2 կմ/վրկ է, պտտման պարբերությունը՝ 687 երկրային օր (1,88 տարի)։ {{լայն|Դիմակայություններում}} (երբ Արեգակը Երկրի մի կողմում է, Մ․՝ մյուս) լինում է 780 օր պարբերությամբ։ 15-17 տարին մեկ Երկրից գտնվում է նվազագույն (56,5 մլն կմ) հեռավորության վրա ({{լայն|մեծ դիմակայություն}})։<br>
Մ․ իր առանցքի շուրջը պատվում է 24 ժ 37 ր 22,7 վրկ պարբերությամբ, այսինքն՝ գիշերվա ու ցերեկվա տևողությունները երկրայինին մոտ են։ Պտտման առանցքն ուղեծրային հարթության հետ կազմում է՝ 64,8° անկյուն։ Տարվա եղանակներն երկրայինից մոտ երկու անգամ երկարատև են։<br>
Մ–ի շառավիղը երկրայինից մոտ երկու անգամ փոքր է և հավասար է 3386 կմ։ Բևեռներում սեղմված է։ Զանգվածը երկրայինից փոքր է մոտ 10 անգամ և հավասար է 6,423 • <math>10^{22}</math> կգ, միջին խտությունը 3,97 գ/սմ³ է, ձգողության ուժի արագացումը մակերևույթի վրա՝ 3,72 մ/վրկ²։ Մակերևույթի միջին ջերմաստիճանը –57°C է։ Հասարակածում ջերմաստիճանը կեսօրին լինում է +30°, երեկոյան՝ 0°, կեսգիշերին՝ –90°С:<br>
Մ–ի մակերևույթի մեծ մասը ավազապատ է։ Բևեռամերձ շրջաններն ունեն սպիտակ ծածկույթներ՝ {{լայն|Մարսի բևեռային գլխարկներ}}, որոնց չափերը տարվա ընթացքում փոփոխվում են․ ձմռանը մեծանում են, ամռանը՝ փոքրանում, երբեմն էլ՝ անհետանում: Դրանք կազմված են պինդ ածխաթթու գազից (<math>CO_2</math>), որի տակ գտնվում է ջրային սառույց։ Մ–ի մակերևույթի վրա կան 250 մ–ից մինչև մի քանի հարյուր կմ չափերով օղակաձև լեռներ։ «Ջրանցքներ», որոնց գոյությունը որոշ գիտնականներ ենթադրում էին, Մ–ի վրա չկան։ Դրանք իրականում լեռների արանքում ընկած կիրճեր են կամ բարձր լեռների եզրագծեր։ Մակերևույթին մոտ շերտերում՝ 30-50 սմ խորության վրա ջերմաստիճանի օրական փոփոխություններ տեղի չեն ունենում, այսինքն՝ մոլորակի արտաքին շերտի ջերմահաղորդականությունը փոքր է, իսկ ջերմային իներցիան՝ մեծ։<br>
Մ–ի մթնոլորտը նոսր է․ ճնշումը մակերևույթին հավասար է 5-7 մ բարի։ Մթնոլորտը հիմնականում կազմված է ածխաթթու գազից։ Համեմատաբար ցածր շերտերում կան փոքր քանակությամբ ջրային գոլորշիներ (5 հզ. անգամ քիչ, քան Երկրի մթնոլորտում)։ Ազոտ ու նրա միացություններ չեն հայտնաբերվել։ Օզոնի քանակը բավարար չէ կանխելու կենդանի օրգանիզմների վրա Արեգակի ուլտրամանուշակագույն ճառագայթների վտանգավոր ազդեցությունը։ Մ․ ունի շատ թույլ մագնիսական դաշտ (լարվածությունը երկրայինից 500 անգամ փոքր է)։<br>
Մ․ ունի երկու բնական արբանյակ՝ {{լայն|Ֆոբոս և Դեյմոս}}։ Ֆոբոսը 26 X 21 կմ չափերի տձև, իսկ Դեյմոսը մոտ 13 կմ տրամագծով քարաբեկորներ են։ Ֆոբոսը գտնվում է Մ–ից 9400 կմ, իսկ Դեյմոսը՝ 23500 կմ հեռավորության վրա։ Երկուսն էլ ունեն ուղիղ պտույտ։ Պտտման հարթությունները Մ–ի հասարակածի նկատմամբ համապատասխանորեն թեքված են 1,8° և 1,4°-ով։ Մ–ի շուրջը Դեյմոսը պտտվում է 1 օր 6 ժ 18 ր, իսկ Ֆոբոսը՝ 7 ժ 39 ր 27 վրկ պարբերությամբ։ Արբանյակների վրա կան 500 մ – 2000 մ չափերի խառնարաններ։<br>
Որպես մոլորակ Մ․ մարդկությանը հայտնի է հնուց։ Մեծ դիմակայությունների ժամանակ Մ․ կեսգիշերային երկնքում ամենապայծառ (-2,7 [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/583 ''աստղային մեծության'']), նարնջակարմրագույն աստղն է երևում, որի հետևանքով այն համարում էին պատերազմի Մարս աստծու ատրիբուտը։ Ըստ Տ․ Բրահեի և Յո․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/384 ''Կեպլերի''] դիտումների, արդեն XVII դ․ սկզբին որոշվեցին մոլորակների շարժումների օրենքները [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/20 ''Արեգակնային համակարգում'']։ Մ–ի ֆիզիկական հատկությունները սկսեցին ուսումնասիրվել միայն XVII դ․ կեսին, երբ երևան եկան բավականաչափ հզոր աստղադիտակներ, որոնց օգնությամբ հնարավոր էր դիտել Մ–ի առանձին մանրամասներ, այդ թվում՝ բևեռային գլխարկները (Ք․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/438 ''Հյուգենս''], 1656) և մութ «ծովերը» «ցամաքի» լուսավոր ֆոնի վրա։ Այս մանրամասների դիտումը հնարավորություն տվեց կատարել Մ–ի պտտման պարբերության առաջին գնահատումը (24 ժ 40 ր, Ջ․ Կասինի, 1666)։ Մ–ի ինտենսիվ հետազոտություններն սկսվեցին XIX դ․ կեսին, հատկապես 1877-ին՝ Մ–ի մեծ դիմակայությունից հետո, երբ Ջ․ Սկիապարելին, դիտելով այդ մոլորակը, դրա մակերևույթի վրա հայտնաբերեց մեծ թվով նոր մանրամասներ, այդ թվում՝ բազմաթիվ ուղղագիծ մութ գոյացումներ, որոնց նա պայմանականորեն անվանեց «ջրանցքներ»։ Դրանց բնույթի վերաբերյալ արտահայտված կարծիքները տարբերվում էին իրարից, շատ գիտնականներ կասկածում էին «ջրանցքների» գոյությանը՝ պնդելով, որ դրանք մոլորակի սկավառակի վրա չափազանց փոքր մանրամասներ դիտելու հետևանքով առաջացած հոգեֆիզիոլոգիական պատրանքի հետևանք են։ XIX դ․ վերջին և XX դ․ սկզբին Պ․ Լովելը այդ «ջրանցքներին» վերագրեց<noinclude></noinclude>
dvrkrdpaiqnkk83e1lsayw36jikwaqg