Վիքիդարան hywikisource https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB MediaWiki 1.48.0-wmf.4 first-letter Մեդիա Սպասարկող Քննարկում Մասնակից Մասնակցի քննարկում Վիքիդարան Վիքիդարանի քննարկում Պատկեր Պատկերի քննարկում MediaWiki MediaWiki քննարկում Կաղապար Կաղապարի քննարկում Օգնություն Օգնության քննարկում Կատեգորիա Կատեգորիայի քննարկում Հեղինակ Հեղինակի քննարկում Պորտալ Պորտալի քննարկում Էջ Էջի քննարկում Ինդեքս Ինդեքսի քննարկում TimedText TimedText talk Մոդուլ Մոդուլի քննարկում Event Event talk Աղավնու վանքը 0 9705 398153 398151 2026-11-10T20:30:27Z Emptyfear 547 [[Special:Contributions/~2026-59472-13|~2026-59472-13]] ([[User talk:~2026-59472-13|քննարկում]]) մասնակցի խմբագրումները հետ են շրջվել [[User:Valen1988|Valen1988]] մասնակցի վերջին տարբերակին։ 352841 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Աղավնու վանքը |section = |previous = [[Մի կաթիլ մեղրը]] |next = [[Աղջկա սիրտը]] |notes = Աղբյուր. ԵԼԺ հ2, էջ [[Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/171|165]]
տ. ― էջ [[Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/409|403]], ծ. ― էջ [[Էջ:Թումանյանի ԵԼԺ հ2.djvu/571|565]] |author =Հովհաննես Թումանյան}} {{poem|ԱՂԱՎՆՈՒ ՎԱՆՔԸ
(Ազգային ավանդություն)|<poem> Լենկթեմուրն եկավ, հուրն ու սուրն եկավ, Անօրենն եկավ, եկա՜վ ու եկա՜վ. Հավաքեց, կիտեց մեր ազգը Հայոց, Փաթաթեց, պատեց, ինչպես վիշապ-օձ, {{տող|5}}Կանգնեց Սևանա ափին հովասուն, Էնտեղ, ուր ուշքը ու միտքն աստըծուն` Անհունն է խորհում, մեռնեմ իր զորքին, Օհաննա վանքը ծովի եզերքին։ Էն վանքում, հայոց ազգին պահապան, {{տող|10}}Աղոթք էր անում ծերուկ հայր Օհան. Աղոթք էր անում իր հոգու համար, Իր ազգի համար, աշխարհքի համար։ Երբ տեսավ խաղաղ վանքիցը իրեն Անօրեն մարդու էս գործն անօրեն, {{տող|15}}Խըռովեց արդար ծերունու հոգին. Ճերմակ միրուքով, իր ցուպը ձեռքին, Դառնացած, դըժգոհ մարդուց ու կյանքից, Աղոթքը կիսատ դուրս եկավ վանքից, Իջավ Սևանա երեսը կապույտ, {{տող|20}}Ու քըրթմընջալով, միամիտ, անփույթ, Էն վետ-վետ, ծըփուն ջըրերի վըրա Ցամաք ոտներով գընում էր ահա։ Տեսավ հըրաշքը Լենկթեմուրն ափից, Տեսավ, սասանեց տեղը սարսափից։ {{տող|25}}Կանչեց, աղաչեց իշխանը թաթար, — Ե՛տ արի, ասավ, ե՛տ արի, արդա՛ր, Ե՛տ արի, ասավ, ո՛վ դու աստծու մարդ։ Ետ եկավ մեր հայր Օհանը հանդարտ, Իր ցուպը ձեռին, ջըրերի վըրով, {{տող|30}}Ու առաջն ելավ թաթարը սիրով։ ― Ի՞նչ ես ուզում դու, ո՛վ սուրբ ալևոր, Գա՞նձ, իշխանությո՞ւն, թե կյանք փառավոր... — Քո փառքն ու գանձը հարկավոր չեն ինձ, Իմ ժողովուրդն եմ ուզում ես քեզնից։ {{տող|35}}Ուզում եմ թողնես՝ գընան ուր կուզեն, Ու ազատ իրենց կյանքի ձենն ածեն Էս լեն աշխարհքում, արևի տակին... Ասավ սուրբ մարդը մեծ ավազակին։ — Ժողովուրդ կուզե՞ս... լա՛վ, լինի էդպես։ {{տող|40}}Էս վանքովը մին ժողովուրդ տամ քեզ, Գընա ինձ համար աղոթք արա, ծե՛ր։ Ասավ Լենկթեմուրն ու տըվավ պատվեր, Որ գերի հայոց ազգը մի թևից Էն վանքը մըտնի սուրբի ետևից. {{տող|45}}Ինչքան ժողովուրդ մըտնի էն վանքը, Նրան է բաշխում էնքանի կյանքը։ Հրաման արավ իրեն զորքերին, Ու բաց թողեցին հայ ազգի գերին։ Մըտնում է գերին, մըտնում մի ծերից, {{տող|50}}Անցել է թիվը հարյուր հազարից, Չի լըցվում սակայն հասարակ մի վանք... Ապշում է թաթարն— արմա՜նք ու զարմանք։ — Թողե՜ք, կանչում է իրեն զորքերին, Հորձանք է տալի նորից հայ գերին։ {{տող|55}}Գալիս է գերին, գալիս է նորից, Անցել է թիվը հազար հազարից, Չի լըցվում սակայն էն վանքը կըրկին, Չի կանգնում հայի հոսանքն ահագին։ Երրորդ անգամ է կանչում զորքերին։ {{տող|60}}Գալիս է անցնում մընացած գերին։ Անցնում է գերին, անցնում շարեշար, Էլ մարդ չըմնաց, գընա՜ց ինչ որ կար, Դատարկ է սակայն վանքը տակավին... Թեմուր զարհուրած դառնում է չորս դին. {{տող|65}}— Զարթո՞ւն եմ արդյոք, թե երազ տեսա... Հայտնեցեք ինձ շո՜ւտ, ի՞նչ հըրաշք է սա... Գընում են տեսնում մարդիկն իր ղըրկած— Մեր հայր Օհանը՝ աղոթքի չոքած, Աչքերն երկընքին, միրուքն արցունքոտ. {{տող|70}}Ով որ հայ ազգից մըտել է իր մոտ, Իր սուրբ աղոթքով, կամքով վերինի, Փոխել է իսկույն, դարձրել աղավնի, Բաց պատուհանից թողել ամենքին, Թըռցրել դեպ իրենց լեռները կըրկին, {{տող|75}}Ու հիմի վանքում էլ չըկա ոչ ոք, Ինքն է աղոթում մենակ, ծընկաչոք։ </poem>|1912}} [[Կատեգորիա:Հովհաննես Թումանյանի բալլադներ]] 587qjj9x0n1u62003ojztmji5nwoci1 Էջ:Raffi, Collected works, vol. 10 (Րաֆֆի, Երկերի ժողովածու, հատոր 10-րդ).djvu/589 104 152201 398152 2026-11-10T15:22:41Z ~2026-59700-71 14279 /* Չսրբագրված */ Նոր էջ «61. [1П;1.И11Ъ ՓԱՆ«Ա.՜Ա՚Ն| ։>ЖК 13 մար ստի, 1384 ամի Հարգելի բարեկամ Մելքոն Կասպարիչ, Նախորդ նամակում խոստացած էի գրել ձեզ իմ և պ. Արծ- րունու մեջ տեղի ունեցած սառնության պատճառները, որոնք հե- տաքրքրում են Ձեզ, որպես իմ և նրա բարեկամի։ Անկարելի է, որ Դուք նկատած չլինեք, որ ան...»: 398152 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="5.77.141.170" /></noinclude>61. [1П;1.И11Ъ ՓԱՆ«Ա.՜Ա՚Ն| ։>ЖК 13 մար ստի, 1384 ամի Հարգելի բարեկամ Մելքոն Կասպարիչ, Նախորդ նամակում խոստացած էի գրել ձեզ իմ և պ. Արծ- րունու մեջ տեղի ունեցած սառնության պատճառները, որոնք հե- տաքրքրում են Ձեզ, որպես իմ և նրա բարեկամի։ Անկարելի է, որ Դուք նկատած չլինեք, որ անցյալ տարի «Մշակը» թե իր ներքին բովանդակությամբ և թե իր կանոնավոր հրատարակությամբ խիստ թույլ կերպով զնաց և կատարելապես չգոհացրեց իրեն րնթերցողներին։ Այդ տարվա համար կարելի էր ներել, որովհետև «Մշակի» խմբագրատան հետ այնպիսի անսպա¬ սելի անցքեր պատահեցան, որ ավելին չէր կարելի պահանջել։ Եվ որպեսզի «Մշակը» կրկին իր առաջվա ուժը և կենդանու¬ թյունը ստանա, ես անցյալ տարվա վերջին ամիսներում աոաջար - կեցի պ. Արծրունուն, որ խմբագրատան կազմակերպությունը փոխ¬ վի, և նոր տարվանից սկսյալ, նոր խմբագրություն կազմվի, բո¬ լորովին ուրիշ հիմունքների վրա հաստատված։ Նա համաձայ- նեցավ ինձ հետ, բայց երբ նոր տարին հասավ, այլևս չկատարեց իր խոստմունքը։ Ի՞եչ եղավ հետևանքը.— այն, որ ես նախագու¬ շակում էի, ինքը չկարողացավ շարունակել, և ստիպվեցավ շա¬ բաթը երկու անգամ հրատարակել, և եթե այսպես տանե գործը, գուցե ստիպված կլինի բոլորովին դադարեցնել։ «Մշակի» կարևորությունը հայոց հասարակության համար Ձեզ բացատրելու հարկ չկա։ Դուք ինքներդ ավելի լավ գիտեք, բայց ի՞նչ արած, որ այդ անտանելի մարդը յուր անտակտու- թյամբ ամեն բան փչացնում է։ Նրա մասնավոր գործերի դրությունը այնպես է, որ նա գոնե առժամանակ պետք է իրան հեռու պահեր խմբագրական հոգսե¬ րից, մինչև իր սեփական գործերը կարգի դնելը։ Եվ ես «Մշակի» բոլոր հոգսերը ինձ վրա էի առնում, բայց ինձ մի այնպիսի դրու¬ թյան մեջ դրեց, որ երկար համբերել չկարողացա։ Այժմ թեև չեմ գրում, բայց իմ հարաբերությունները «Մշա¬ կի» հետ բոլորովին կտրված չեն։ Աշխատում եմ և կշարունակեմ աշխատել, որ այդ լրագիրր կրկին վերականգնի, որովհետև ես իմ անունը կապված եմ համարում նրա հետ և եթե «Մշակի» վրա 589<noinclude></noinclude> 46d0w2eh6a8ppkm3vj652f8rcr5iq0p