Ուիքիփետիա
hywwiki
https://hyw.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D6%82%D5%B8%D6%80_%D4%B7%D5%BB
MediaWiki 1.39.0-wmf.23
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Ուիքիփետիա
Ուիքիփետիայի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Ստորոգութիւն
Կատեգորիայի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Gadget
Gadget talk
Gadget definition
Gadget definition talk
Թերեզա Միրզոյեան
0
23142
206311
2022-08-15T12:42:56Z
Azniv Stepanian
8
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ}} '''Թերեզա Միրզոյեան''' ({{ԱԾ}}<ref>{{Cite web|url=https://www.1in.am/1977376.html|title=Կեանքից հեռացել է քանդակագործ Թերեզա Միրզոյեանը|last=Technologies|first=Peyotto|website=1in.am|language=hy-AM|accessdate=2022-08-15}}</ref>), հայ տաղանդաւոր քանդակագործ, արձաններու եւ գեղարուեստական քանդակներու հեղինակ: == Կեն...»:
wikitext
text/x-wiki
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Թերեզա Միրզոյեան''' ({{ԱԾ}}<ref>{{Cite web|url=https://www.1in.am/1977376.html|title=Կեանքից հեռացել է քանդակագործ Թերեզա Միրզոյեանը|last=Technologies|first=Peyotto|website=1in.am|language=hy-AM|accessdate=2022-08-15}}</ref>), հայ տաղանդաւոր քանդակագործ, արձաններու եւ գեղարուեստական քանդակներու հեղինակ:
== Կենսագրական գիծեր ==
Ծնած է Ղարաքիլիսա, որ այժմեան Վանաձոր քաղաքն է: Երբ չափահաս դարձած է, ան Ղարաքիլիսայէն մեկնած է նախ [[Թիֆլիս]]՝ ուսանելու Թիֆլիսի Անդրկովկասեան ճարտարապետութեան ուսումնարանին մէջ, իսկ 1946 թուականին աւարտած է Թիֆլիսի գեղարուեստի ճեմարանը, որմէ ետք մեկնած է [[Ռուսաստան]]: 1946-1967 թուականներուն կատարելագործուած է Ռուսաստանի մէջ՝ նշանաւոր քանդակագործներ Վերա Մուխինայի եւ Նիքոլայ Տոմսքիի մօտ:
== Գործունէութիւն ==
1940-ականներու վերջերէն, արուեստագիտուհին սկսած է մասնակցիլ հանրապետական, միութենական եւ միջազգային ցուցահանդէսներու, արժանացած է կոչումներու եւ պարգեւներու, ստացած է արուեստի վաստակաւոր գործիչի, վաստակաւոր նկարիչի կոչումներ:
Միրզոյեանի արուեստին մէջ կը գերակշռեն սիրոյ, մայրութեան եւ գարնան թեմաները: Անոր գործերը ցուցադրուած են Ռուսաստան, [[Վրաստան]], [[Պուլկարիա]], [[Լիբանան]], [[Լեհաստան]], [[Գերմանիա]], [[Ամերիկայի Միացեալ Նահանգներ]], [[Ռումանիա]] եւ այլ տեղեր<ref>{{Cite web|url=https://www.aztagdaily.com/archives/362664|title=Երեխաներու Դաստիարակութիւն. Ծնողական 6 Սխալներ, Որոնցմէ Պէտք Է Խուսափիլ – Aztag Daily – Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)|website=www.aztagdaily.com|accessdate=2022-08-15}}</ref>, ուր ո՛չ միայն հայ համայնքը, այլեւ տեղի արհեստավարժ արուեստի ներկայացուցիչները բարձր գնահատած են Խորհրդային Միութեան մէջ ստեղծագործող հայուհին, որուն արուեստը նկատած են նուրբ, միաժամանակ՝ զօրաւոր ըսելիք ունեցող, վառ զգացողութիւններ պարգեւող:
== Գործերը ==
Միրզոյեանի գործերէն են․
* Ջուլհակուհին» (զետեղուած՝ Կիւմրիի մէջ),
* Հայրենական պատերազմի հայ հերոս Յունան Աւետիսեանի կիսանդրին,
* «Ողբ»ը,
* Չարենցաւան քաղաքի մուտքի յուշակոթողը,
* Անուշի եւ Սարոյի քանդակը՝ Թումանեանի տուն-թանգարանին մէջ,
* Աստուածաշնչեան թեմայով՝ «Վիշապայաղթ հրեշտակապետ Միքայէլը» եւ այլ արձաններ։
Իսկ ամենանշանաւորը Երեւանի կեդրոնը դրուած արձանն է, որ իւրօրինակ ճակատագրի արժանացած է:
== Պատկերասրահ ==
<gallery mode="packed" heights="160">
Պատկեր:Հունան Ավետիսյան (1).JPG|Յունան Աւետիսեանի կիսանդրին, Երեւանի թիւ 74 դպրոցի առջեւ
Պատկեր:«Սիրում է, չի սիրում» քանդակ,.jpg|«Սիրում է, չի սիրում» քանդակ, վերականգնուած է 2012 թուականին
Պատկեր:Ջուլհակուհու արձան Գյումրիում 01.jpg|Ջուլհակուհի
Պատկեր:Ողբ, Թերեզա Միրզոյան1.jpg|«Ողբ»
Պատկեր:Tereza Mirzoyan - Girl with a Jug.jpg|«Կժով աղջիկը», Դիլիջանի երկրագիտական թանգարան-պատկերասրահ
</gallery>
== Ծանօթագրութիւններ ==
{{Ծնթ․ցանկ}}
[[Ստորոգութիւն:Հայ քանդակագործներ]]
54uryi8n277o7dp8x1z6a9h8ctjpalo