Ուիքիփետիա
hywwiki
https://hyw.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D6%82%D5%B8%D6%80_%D4%B7%D5%BB
MediaWiki 1.47.0-wmf.1
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Ուիքիփետիա
Ուիքիփետիայի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Ստորոգութիւն
Կատեգորիայի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Event
Event talk
Ղազախիստան
0
4212
250837
238396
2026-05-09T12:33:24Z
Deltaspace42
14380
([[c:GR|GR]]) [[c:COM:FR|File renamed]]: [[File:Runikakaz.JPG]] → [[File:Oirat and Tibetan script petroglyphs, Kazakhstan, 2009.jpg]] [[c:COM:FR#FR2|Criterion 2]] (meaningless or ambiguous name) · Change name fromRunikakaz to Oirat and Tibetan script petroglyphs.
250837
wikitext
text/x-wiki
{{Տեղեկաքարտ երկիր
| հայերէն_անուանում = Ղազախիստանի Հանրապետութիւն<br />Қазақстан Республикасы
| բնագիր_անուանում = Ղազախիստանի
| դրօշ1 = Flag of Kazakhstan.svg
| դրօշի_նկարագրում = -
| զինանշան1 = Coat_of_arms_of_Kazakhstan.svg
| զինանշանի_նկարագրում = -
| տեղադրութիւն1 =
| տեղադրութեան_նկարագիրը =
| լեզուներ = [[ղազախերէն]]<br />[[ռուսերէն]]
| մայրաքաղաք = [[Աստանա]]
| կրօն =
| պետականկարգ = Անկախութիւն
| քմ2 = 2,724,900
| բնակչութիւն = 17,948,700 (2006)
| խտութիւն = 5.4
| արժոյթ = [[ղազախական տենգէ]]
| արժոյթի գոտ =
| ժամային գոտի =
| հիմն =
| կարգախօս =
| տօն =
| tld =
| landcode = KZT
| tel =
| քարտես1 = Kazakhstan in its region.svg
| քարտեսի_նկարագիրը =
}}
'''Ղազախիստանը''' ({{Lang-ru|Казахстан}}), Եւրասիական պետութիւն է։ Նախկինին միշտ, Հոկտեմբերեան յեղափոխութեան յաղթանակէն ետք (1917 թ), մինչեւ 1936 թ, Ղազախիստանը եղած է Ռուսաստանի Սովետական դաշնակից Սոցիալիստական Հանրապետութեան կազմին մէջ, որպէս '''ինքնավար հանրապետութիւն''': Յետագային, մինչեւ անկախացումը (1991 թ) ունեցած է ԽՍՀՄ միութենական հանրապետութեան կարգավիճակ եւ միւս 14 հանրապետութիւններուն հետ միասին ուղղակիօրէն ենթարկուած է միութենական կեդրոնական կառավարութեան։ Այդ ընթացքին մայրաքաղաքը եղած է [[Ալմա Աթա]]ն, անկախացումէն ետք տեղափոխուած է [[Աստանա]]:<br />Ղազախիստանը ընդարձակ, բերրի հողերով ծածկուած տափաստաններու, ինչպէս նաեւ անջուր անապատներու երկիր է։ Անոր ընդերքին մէջ յայտնաբերուած են մարդկութեան յայտնի գրեթէ բոլոր օգտակար հանածոները։<br />Ղազախիստանի բնորոշ է տարածքի իւրացուածութեան ցած մակարդակը, նօսր բնակեցուածութիւնը: Ան [[Կեդրոնական Ասիա|Կեդրոնական Ասիոյ]]՝ տարածքով ամէնամեծ պետութիւնն է<ref>{{Cite web |url=http://encyclopedia.am/pages.php?bId=1&hId=489 |title=Ղազախստան, Դպրոցական Մեծ Հանրագիտարան |accessdate=2016-06-28 |archive-date=2016-03-04 |archive-url=https://web.archive.org/web/20160304185642/http://encyclopedia.am/pages.php?bId=1&hId=489 |dead-url=yes }}</ref>:
Ներկայիս տնտեսական զարգացման գլխաւոր ուղղուածութիւնը հումքային բնոյթէն կը հրաժարի, մշակող ճիւղերու զարգացման խրախուսումը, արուեստագիտական յաղթահարումը եւ ժամանակակից ենթակառուցուածքներու ստեղծումը։
== Զարգացման գլխաւոր նախադրեալները ==
Ղազախիստանը դասական հարթավայրային երկիր է, թոյլ ծածանող մակերեւոյթով։ Միայն հարաւ-արեւելեան սահմաններու երկայնքով է որ կը ձգուին մինչեւ 5000 մ բարձրութեան լեռներ։ Մանղշլաղ թերակղզիի մակերեւոյթը համաշխարհային ովկիանոսի մակարդակէն ցած է։
== Կլիմա ==
Կլիման ցամաքային է, Յուլիսին՝ միջին ջերմաստիճանը +19 °C +26 °C է, Յունուարին՝ -4 °C - 19 °C: Մթնոլորտային տեղումները 200-400մմ է։
== Ջրային ցանց ==
Գետային ցանցը ցանցառ է, համեմատաբար խիտ է հիւսիսը եւ արեւելքը։ Ամէնամեծ գետը [[Իրտիշ]]ն է, որ նաւարկելի է։ [[Սիրդարեա]]ն եւ [[Նարին]] գետերը համեմատաբար սակաւաջուր են եւ կ'օգտագործուին ոռոգման համար, ամրան ցած հոսանքին մէջ մինչեւ [[Արալեան ծով|Արալի ծովը]] հասնիլը յաճախ կը ցամքի։ Ամէնամէծ լիճը [[Բալխաշ լիճ|Բալխաշն]] է։ Լանդշաֆտները կը հերթափոխեն հիւսիսէն հարաւ՝ անտառատափաստաններէն մինչեւ կիսանապատներն ու անապատները։ Միջին եւ հարաւային գօտիի շատ շրջաններուն մէջ ձիւնի շերտի փոքր հաստութիւնը հնարաւորութիւն կու տայ նոյնիսկ ձմրան անոնք կ'օգտագործեն որպէս արօտավայրեր։ Հարաւային շրջաններուն մէջ գիւղատնտեսութիւնը կարիք ունի արհեստական ոռոգման։
== Բնակչութիւնը ==
Ղազախիստանը բազմազգ պետութիւն է։ Բնակչութեան 1/3-էն քիչ աւելի ղազախներ, 30%-ը ռուսեր, 3,7%-ը՝ ուքրանացիներ, մնացածը ուզպէկներ, գերմանացիներ, թաթարներ եւ տասնեակ այլ ազգերու ներկայացուցիչներ։
Այժմ յետխորհրդային տարիներուն կի փոխուի բնակութեան ազգային կազմը։ Երկիրներէն կը հեռանայ ռուսախօս բնակչութիւնը (ռուսեր,ուքրանացիներ,[[Գերմանիա|գերմանացիներ]])՝ գլխաւորաբար որակեալ աշխատոյժը։
[[Պատկեր:Population of Kazakhstan.PNG|thumb|Ղազախիստանի բնակչութեան ցուցակը]]
{| class="wikitable"
|-
! Ազգեր!! [[1989]]<ref>[http://demoscope.ru/weekly/ssp/sng_nac_89.php?reg=5 Ղազախստանի ազգային կազմը]</ref>-ի տուեալներով !! [[1999]]-ին տուեալներով !! [[2009]]-ի տուեալներով !! [[2011]]-ի տուեալներով !! [[2013]]<ref>[http://www.newskaz.ru/society/20130515/5087880.html Ղազախստանի բնակչությունը ըստ 2013 թվականի տվյալների ]</ref> թուականի տուալներով
|-
| Ամբողջ բնակչութիւնը || 16 600 || 14 955 || 16 005 || 16 442 || 17 099
|-
| ղազախներ || 6 536 || 7 971 || 10 099 || 10 527 || 11 174
|-
| ռուսեր || 6 228 || 4 490 || 3 797 || 3 753 || 3 712
|-
| ուզպէկներ || 332 || 370 || 457 || 481 || 514
|-
| ուքրանացիներ || 896 || 549 || 333 || 321 || 310
|-
| ույգուրներ || 185 || 210 || 223 || 233 || 245
|-
| թաթարներ || 328 || 249 || 203 || 204 || 205
|-
| գերմանացիներ || 958 || 356 || 178 || 180 || 183
|-
|}
Ամէնամեծ քաղաքներն են [[Ալմա Աթա]]ն, [[Պավլոդար]]ը, [[Կարագանդա]]ն, նոր [[մայրաքաղաք]] [[Աստանա]]ն:
Յայտնի է նաեւ [[Բայկանուր]]ը, որ եղած է [[ԽՍՀՄ]] ամէնամեծ տիեզերանաւակայաններէն մէկը (կը գործէ նաեւ այժմ)։ Այստեղէն արձակուած է աշխարհի առաջին արհեստական արբանեակը, տիեզերք թռած է [[Եուրի Կակարին|Եուրի Գագարինը]]: Առաւել խտաբնակ են Կարագանդայի եւ Ալմա Աթայի մարզերը, բնակած են արեւմտեան Կասպից ծովուն յարող, ինչպէս նաեւ կեդրոնական շրջանները։
{| class="wikitable"
|-
! № !! [[Քաղաք]]ի անունը !! [[Մարզ]] !! Բնակչութիւն !! № !! [[Քաղաք]]ի անունը !! [[Մարզ]] !! Բնակչութիւն
|-
| 1 || [[Ալմաթա]] || || 1 507 737 || 12 || [[Կիզիլորդա]] || [[Կիզիլորդայի մարզ]] || 213 165
|-
| 2 || [[Աստանա]] || || 814 401 || 13 || [[Պետրոպավլովսկ]] || [[Հիւսիս-Ղազախստանեան մարզ]] || 207 402
|-
| 3 || [[Շիմկենտ]] || [[Հարաւ-Ղազախիստանեան մարզ]] || 683 273 || 14 || [[Ատիրաու]] || [[Ատիրաուսկայի մարզ]] || 196 494
|-
| 4 || [[Կարագանդա]] || [[Կարագանդայի մարզ]] || 484 596 || 15 || [[Ակտաու]] || [[Մանգիստաուի մարզ]] || 181 526
|-
| 5 || [[Ակտոբե]] || [[Ակտյուբինայի մարզ]] || 377 520 || 16 || [[Տեմիրտաու]] || [[Կարագանդայի մարզ]] || 175 632
|-
| 6 || [[Տարազ]] || [[Ժամբիլի մարզ]] || 351 476 || 17 || [[Թուրքեստան]] || [[Հարաւ-Ղազախստանեան մարզ]] || 155 549
|-
| 7 || [[Պավլոդար]] || [[Պավլոդարի մարզ]] || 329 901 || 18 || [[Կոկչետավ]] || [[Աքմոլայի մարզ]] || 140 846
|-
| 8 || [[Ուստ-Կամենոգորսկ]] || [[Արեւելա-Ղազախիստանեան մարզ]] || 314 014 || 19 || [[Տալդիկորգան]] || [[Ալմաթայի մարզ]] || 135 217
|-
| 9 || [[Սեմեյ]] || [[Արեւելա-Ղազախիստանեան մարզ]] || 312 065 || 20 || [[Էկիբաստուզ]] || [[Պավլոդարի մարզ]] || 130 903
|-
| 10 || [[Ուրալսկ]] || [[Արեւմտա-Ղազախիստանեան մարզ]] || 227 385 || 21 || [[Ռուդնիյ]] || [[Կոստանայի մարզ]] || 114 170
|-
| 11 || [[Կոստանայ]] || [[Կոստանայի մարզ]] || 221 970 || 22 || [[Ժանաոզեն]] || [[Մանգիստաուի մարզ]] || 106 221
|}
== Վարչական բաժանում ==
[[Պատկեր:Kazakhstan obl ru.svg|thumb|Ղազախիստանի վարչական բաժանումը]]
Ղազախիստանը [[ունիտար պետութիւն]] է։ Ղազախիստանի կազմի մէջ կը մտնեն 14 [[մարզ]]եր, 86 [[քաղաք]]ներ, 168 շրջաններ եւ 174 [[գիւղ]]եր:
{| class="wikitable"
|-
! № !! Մարզ/Քաղաք !! Վարչական կեդրոն !! Տարածք (քմ<sup>2</sup>) !! Բնակչութիւն (01.10.[[2013]]) !! Խտութիւն (մարդ/քմ<sup>2</sup>)
|-
| 1 || [[Ալմաթա]] || || 451|| 1 494 590 || 3313,95
|-
| 2 || [[Աստանա]]<ref>[http://www.parlam.kz/Information.aspx?doc=1&lan=ru-RU Ղազախստանի պառլամենտի գլխավոր կայքը]</ref> || || 710 || 804 474 || 1133,06
|-
| 3 || [[Բայկանուր]] || || 57 || 38 970 || 683,68
|-
| 4 || [[Աքմոլայի մարզ]] || [[Կոկչետավ]] || 146 219 || 735 232 || 5,03
|-
| 5 || [[Ակտյուբինայի մարզ]] || [[Ակտոբե]] || 300 629 || 805 117 || 2,68
|-
| 6 || [[Ալմաթայի մարզ]] || [[Տալդիկորգան]] || 223 911 || 1 977 324 || 8,83
|-
| 7 || [[Ատիրաուսկայի մարզ]] || [[Ատիրաու]] || 118 631 || 564 936 || 4,76
|-
| 8 || [[Արեւելա-Ղազախիստանեան մարզ]] || [[Ուստ-Կամենոգորսկ]] || 283 226 || 1 394 382 || 4,92
|-
| 9 || [[Ժամբիլի մարզ]] || [[Տարազ]] || 144 264 || 1 081 907 || 7,50
|-
| 10 || [[Արեւմտա-Ղազախիստանեան մարզ]] || [[Ուրալսկ]] || 151 339 || 151 339 || 4,11
|-
| 11 || [[Կարագանդայի մարզ]] || [[Կարագանդա]] || 427 982 || 1 367 512 || 3,20
|-
| 12 || [[Կոստանայի մարզ]] || [[Կոստանայ]] || 196 001 || 880 775 || 4,49
|-
| 13 || [[Կիզիլորդինի մարզ]] || [[Կիզիլորդա]] || 226 019 || 737 122 || 3,26
|-
| 14 || [[Մանգիստաուի մարզ]] || [[Ակտաու]] || 165 642 || 582 361 || 3,52
|-
| 15 || [[Պավլոդարի մարզ]] || [[Պավլոդար]] || 124 755 || 752 057 || 6,03
|-
| 16 || [[Հիւսիս-Ղազախիստանեան մարզ]] || [[Պետրոպավլովսկ]] || 97 993 || 576 748 || 5,89
|-
| 17 || [[Հարաւ-Ղազախիստանեան մարզ]] || [[Շիմկենտ]] || 117 249 || 2 721 676 || 23,21
|-
| || Ամբողջը || || 2 724 902 || 17 098 546 || 6,27
|-
|}
== Ղազախիստանի Հայերը ==
Ղազախիստանի [[հայեր]]ը բնակութիւն հաստատած են գլխաւորաբար խորհրդայնացումէն ետք։ Հաստատուած են քաղաքներուն մէջ եւ աշխատած են արդիւնաբերութեան եւ [[շինարար]]ութեան բնագաւառներուն մէջ։ Եղած են նաեւ ղեկավար աշխատանքներու մէջ։ 30-ական թուականներուն Ղազախական [[ԽՍՀ]] համայնավար խնամակալ առաջին քարտուղարի՝ հանրապետութեան մէջ ամէնաբարձր պաշտօնը գրաւած է հայազգի Լեւոն Միրզոյեանը։ [[1940]]-ական թուականներուն հայերու թիւը բարձրացաւ ի հաշիւ Հայաստանէն, Վրաստանէն, Ղրիմէն աքսորուածներու։ [[1980]]-ի վերջը հայերուն մէկ մասը հեռացած էր Ղազախիստանէն, իսկ [[1990]]-էն սկսած հայերու արտագաղթը աշխուժացաւ: Հիմա Ղազախիստանի մէջ կ'ապրի 25000 [[հայեր|հայ]]:
== Տնտեսութիւնը ==
Ղազախիստանը ունի հզօր տնտեսական ներուժ։ Յետ խորհրդային տարիներու տնտեսական անկումին, փոխարինած է դանդաղ, բայց կայուն աճը։ Կը նկատուի արտասահմանեան գլխաւոր ներհոսք։ Հիմնական ներդրողները եւրոպական եւ ճաբոնական ընկերութիւններն են։ Տնտեսութեան առաջատար ճիւղը արդիւնաբերութիւնն է, որ կու տայ համախառն ներքին արդիւնքի գրեթէ 40%-ը։ Զարգացած են լեռնա[[հանք]]ային, կիզանիւթ, մետաղաձուլական, մեքենաշինական, քիմիական, սնունդի ճիւղերը։
=== Կիզանիւթի ճիւղ ===
Կիւանիւթի ճիւղին մէջ առաջատարը քարածուխի հանիւթն է։ Գլխաւոր հանքավայրերն են Կարագանդան եւ Էքիբաստուզը։ [[Մանղշլաղ]] եւ [[Բուզոնչի]] թերակղզիներուն մէջ կ'արդիւնահանեն [[նաւթ]] եւ վառող [[կազ]], որոնք խողովակաշարերով կ'ուղարկուին երկրի արդիւաբերական կեդրոններ եւ արտասահման։
=== Սեւ մետաղաձուլութիւն ===
Սեւ մետաղաձուլութեան զարգացումը տեղի կ'ունենայ սեփական հումքի եւ վառելիքի հիմնքի վրայ։ Ամէնամեծ ձեռնարկութիւնը [[Կարագանդա]]յի հարեւանութեամբ գտնուող [[Տեմիրթաու]]ի մետաղաձուլական գործատուն է։ Զարգացած է նաեւ պղնձաձուլութիւնը, [[ԿաՊար|կապարի]], [[ցինկ|զինկ]]ի, ազնիւ եւ հազուագիւտ [[մետաղ]]ներու ձուլումը։
=== Քիմիական արդիւնաբերութիւն ===
[[Քիմիա]]կան արդիւնաբերութեան ձեռնարկութիւնները կ'աշխատին [[նաւթ]], [[ֆոսֆորիտ]]ներու, [[սեւ]] եւ գունաւոր մետաղաձուլութեան թափոններու հիմքի վրայ։ Կ'արտադրեն նաւթամթերքներ, [[ֆոսֆոր]]ական պարարտանիւթեր, թթուներ, դեղօրայք։
=== Մեքենաշինութիւն ===
[[Մեքենա]]շինութիւնը արդիւնաբերութեան ամէնէն արագ զարգացող ճիւղերէն է։ Կ'արտադրեն մեքենաներ եւ սարքաւորումներ [[լեռ]]նահանքային ու [[մետաղ]]աձուլական [[ձեռնրկութիւն|ձեռնարկութիւն]]ներու համար, [[քարաշան]]ներ, [[գիւղ]]ատնտեսական այլ մեքենաներ։
=== Թեթեւ արդիւնաբերութիւն ===
Թեթեւ արդիւնաբերութեան կարեւոր ճիւղերն են [[Կաշի|կաշիի]], մորթի, կարի, [[մետաքս]]ի արդիւնաբերութիւնը։ Զարգացած է բամպակեայ գործուածքներու եւ կահոյքի արտադրութիւնը։
=== Սնունդի արդիւնաբերութիւն ===
Սնունդի արդիւնաբերութեան գլխաւոր ճիւղը միսի արտադրութիւնն է, որուն մեծ կեդրոններն են Պետրոպավլովսկը, Ալմա Աթան։ Կը զբաղին նաեւ բուսական հումքի վերամշակմամբ։ Շաքարի գործարաններ կան Ալմա Աթայի, [[Տալդի Կուրգան]]ի [[մարզ]]երուն մէջ։ Կասպից ու [[Արալի ծով]]երուն եւ [[Բալխաշ լիճ|Բալխաշ լիճին]] մէջ կը զբաղին ձկնորսութեամբ։ Ղազախիստանի ընդհանուր առմամբ թոյլ տարածքին մէջ բնակութիւն ձեւաւորուած են քանի մը արդիւնաբերական շրջաններ եւ հանգոյցներ։
=== Կեդրոնական շրջան ===
Կեդրոնական շրջանը աչքի կը զարնէ ծանր արդիւնաբերութեան ճիւղերով՝ ածխարդիւնաբերութիւն, սեւ եւ գունաւոր մետաղաձուլութիւն, քիմիական արդիւնաբերութիւն։ Մեծ կեդրոններն են Կարագանդան եւ Տեմիրթաուն։
=== Արեւելեան արդիւնաբերական շրջան ===
Արեւելեան արդիւնաբերական շրջանի գլխաւոր ճիւղերն են մետաղաձուլութիւնը եւ էլեկտրաէներգետիկան։ Խոշոր Ուստ-Կամենոգորսկը [[Պավլոդար]]ը:
=== Հիւսիսային Ղազախիստան ===
Հիւսիսային Ղազախիստանի մէջ նոյնպէս ձեւաւորուած է բազմաճիւղ արդիւնաբերութիւն։ Կ'արդիւնահանուին երկաթաքար, որ կ'արտահանուի [[Ռուսիա|Ռուսաստան]], հարաւային [[Ուրալ]]ի մետաղաձուլական գործարաններ։ Քարիւղի հետ առնչուած գործերը զարգացած է բազմաճիւղ մեքենաշինութեան, [[Կուստանա]]յի մէջ՝ ինքնաշարժի շինութեան մէջ։
=== Արեւմտեան Ղազախիստան ===
Արեւմտեան Ղազախիստանի մէջ, Կասպից ծովուն յարող շրջաններուն մէջ կը ձեւաւորուին արդիւնաբերական հանգոյցներ՝ նաւթի եւ կազի հանոյթի վերամշակման հիմքի վրայ։ Կ'արդիւնահանեն նաեւ [[քրոմիտ]], [[նիկել]], [[կոբալտ]], [[ֆոսֆորիտ]]ներ: Ղազախիստանի գիւղատնտեսութեան համախառն ներքին արդիւնքի կէսէն աւելին կու տայ անասնաբուծութեան, որուն համար կերային հիմք կը հանդիսանան անապատային եւ կիսանապատային գօտիներու ընդարձակ արօտավայրերը։ Գլխաւոր ճիւղը [[ոչխար]]աբուծութիւնն է։ Բուսաբուծութեան ոլորտին մէջ գլխաւորը հացահատիկի մշակումն է։ Այդպիսին անիկա դարձաւ անցեալ [[դար]]ու 60-ական թուականներէն։ [[ԽՍՀՄ]] բոլոր հանրապետութիւններու միասնական ջանքերով հիմնադրուեցան բազմաթիւ խոշոր տնտեսութիւններ, որոնք մասնագիտացան ցորենի մշակութեան մէջ։ Հարաւային շրջաններուն մէջ կը մշակեն նաեւ [[բրինձ]], [[կորեկ]], շաքարի ճակնդեղ, [[բամբակ]], [[արեւածաղիկ]], գետնախնձոր։ Ոռոգովի (7,3 միլիոն հեքթար) հողահանդերուն մէջ կը ստանան կայուն բերք։
== Փոխադրամիջոց ==
Երկաթուղային ցանցի երկարութիւնը կը գերազանցէ 13 հազար քմ-ը, սակայն այդ երկրի հսկայական մակերեսին համար բաւարար չէ։ Երկաթուղիներու ոչ մեծ խտութիւնը կը լրացուի ինքնաշարժի ճամբաներով, որոնց մեծ մասը երկրի տարածքը հատող ինքնաշարժի ճամբաներ են։ Ինքնաշարժի ճամբաներուն ընդհանուր երկարութիւնը 260 հազար քմ է։
== Արտաքին տնտեսական կապերը ==
Ղազախիստանը աշխատանքի միջազգային աշխարհագրական բաժանման համակարգին մէջ աւելի յայտնի է արտահանումով, քան՝ ներածումով։ Արտահանած է [[նաւթ]] ու նաւթամթերքներ, մետաղներ, [[քիմիկատ]]ներ, հացահատիկ, անասնապահական մթերքներ։ Կը ներածէ [[մեքենա]]ներ ու սարքաւորումներ։ Գլխաւոր [[գործընկեր]]ներն են [[Ռուսիա|Ռուսաստանը]],[[Գերմանիա|Գերմանիան]] եւ [[Չինաստան]]ը:
== Պատկերասրահ ==
<center>
<gallery>
Պատկեր:Astana centr.JPG|Աստանա
Պատկեր:Astana-kazakhstan.JPG|Աստանայի նոր թաղամաս
Պատկեր:Night Almaty city.jpg|Գիշերային [[Ալմաթի]]ն
Պատկեր:Peak of Khan Tengri at sunset.jpg|[[Խան-Տենգրի]] լեռը
Պատկեր:Kazakhstani-women.jpg|Ղազախիստանի ազգային անսամպլը
Պատկեր:buddatemple1.JPG|Տամգալի-Տաս բնակավայրը
Պատկեր:Kazakh quwyrdaq.jpg|Կուրդակ՝ ղազախական ազգային կերակրատեսակ
Պատկեր:Oirat and Tibetan script petroglyphs, Kazakhstan, 2009.jpg|Ժայռապատկեր
Պատկեր:Druzhba-train-Omsk-Karaganda-at-Astana-Station-7750.jpg|«Դրուժբա» գնացքը
Պատկեր:Туркестан.jpg|Խոջա Ահմեդ Եասավիի դամբարանը Թրքեստան քաղաքին մէջ
</gallery>
</center>
== Ծանօթագրութիւններ ==
{{ծանցանկ|2}}
== Արտաքին յղումներ ==
* {{Wikiatlas|Kazakhstan|Ղազախստան}}
* [http://en.encyclopedia.kz/ Ղազախիստանի համացանց հանրագիտարան] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20210222042315/http://en.toikazan.kz/index.php/Main_Page |date=2021-02-22 }}
* [http://www.akorda.kz/ Ղազախիստանի նախագահի կայք]
* [http://www.government.kz/ Ղազախիստանի կառավարութեան կայք] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20190715062336/http://www.government.kz/ |date=2019-07-15 }}
* [http://www.kazakhstan.mfa.am/hy/community-overview-kz/ Ղազախիստանի Հայ Համայնք]
* [http://www.vokrugsveta.ru/encyclopedia/index.php?title=%D0%9A%D0%B0%D0%B7%D0%B0%D1%85%D1%81%D1%82%D0%B0%D0%BD Ղազախիստանը Հանրագիտարանին մէջ]
{{ՎՊԵ|Kazakhstan| Ղազախստան}}
{{ԱՊՀ}}
{{Եւրոպական երկրներ}}
{{Ասիական երկրներ}}
{{Թյուրքական խորհուրդ}}
{{Կենտրոնական Ասիայի երկրներ}}
[[Ստորոգութիւն:ԱՊՀ երկիրներ]]
[[Ստորոգութիւն:Թրքական խորհուրդի երկիրներ]]
[[Ստորոգութիւն:Կեդրոնական Ասիոյ երկիրներ]]
[[Ստորոգութիւն:Դէպի ծով ելք չունեցող երկիրներ]]
[[Ստորոգութիւն:ՄԱԿ-ի անդամ երկիրներ]]
[[Ստորոգութիւն:Եւրոպայի երկրներ]]
[[Ստորոգութիւն:Ասիոյ երկիրներ]]
[[Ստորոգութիւն:Երկիրներ այբբենական կարգով]]
43cpqrug52s8plq823quudzbyzadh0a
Խաչեր Գալուստեան
0
23540
250839
229921
2026-05-09T17:30:10Z
Սեւան Դանիէլեան Մկրեան
135
250839
wikitext
text/x-wiki
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Խաչեր Գալուստեան''' ([[Մարաշ]], 1915- [[Պէյրութ]], 1985) հայ կրթական ականաւոր գործիչ, որ իր ամբողջ կեանքը նուիրած է սփիւռքահայ կրթութեան կազմակերպման, մանկավարժական աշխատանքին եւ ուսուցիչներու պատրաստութեան։
Խաչեր Գալուստեան կը նկատուի սփիւռքահայ կրթական համակարգի զարգացման մէջ կարեւոր դեր ունեցող դէմք մը, որ իր կեանքով եւ գործով նպաստած է նոր սերունդներու ազգային ինքնագիտակցութեան ամրապնդման եւ բարձրորակ կրթութեան տարածման։
=== Կեանք եւ ուսում ===
Ծնած է 1915-ին՝ Մարաշ։
[[Հայոց Ցեղասպանութիւն|Հայոց Ցեղասպանութեան]] տարիներուն, իր ընտանիքը կորսնցուցած է:
Որբացած մանուկ հասակին, ապաստան գտած է տարբեր որբանոցներու մէջ՝ Մարաշի, ապա՝ [[Ճըպէյլ|Ճըպէյլի]] եւ [[Հալէպ|Հալէպի]] կրթական հաստատութիւններուն մէջ։
Նախակրթական ուսումը ստացած է Մարաշի եւ որբանոցային դպրոցներուն մէջ, ապա՝ [[Հայ Աւետարանական Բեթէլ Երկրորդական Վարժարան (Հալէպ)|Հալէպի Հայ Աւետարանական Բեթէլ նախակրթարանին մէջ]]<ref>[https://archive.aztagdaily.com/archives/180979 Խաչեր Գալուստեան]</ref>։
Երկրորդական կրթութիւնը աւարտած է [[Հալէպի Ամերիկեան քոլէճ|Հալէպի Ամերիկեան քոլէճին]] մէջ։
=== Մանկավարժական գործունէութիւն ===
1932-էն սկսեալ, նուիրուած է ուսուցչական ասպարէզին․
* 1932-1938 թուականներուն, ուսուցչութիւն ըրած է Հալէպի [[Կիլիկեան Վարժարան (Հալէպ)|Կիլիկեան Վարժարանին]] մէջ,
* 1938-1942-ին՝ Թրիփոլիի Ամերիկեան բարձրագոյն վարժարանին մէջ։
1944-1953 թուականներուն, ան եղած է տնօրէն Հայ Աւետարանական Բարձրագոյն Վարժարանին մէջ, ուր մեծ ներդրում ունեցած է կրթական ծրագիրներու արդիականացման եւ ուսուցիչներու վերապատրաստման մէջ։
=== Բարձրագոյն ուսում եւ ակադեմական գործունէութիւն ===
Մանկավարժական աշխատանքին զուգահեռ, շարունակած է իր ուսումը։
1958-ին, Պէյրութի Ամերիկեան Համալսարանէն ստացած է մանկավարժութեան մագիստրոսի տիտղոս։
1960-1964-ին ծառայած է իբրեւ տնօրէն [[Մելգոնեան Կրթական Հաստատութիւն|Մելգոնեան Կրթական Հաստատութեան մէջ]]։
1966-ին «Թեմփըլ Համալսարանէն» (Temple University) ստացած է յառաջացեալ ուսման վկայական, ապա վերադարձած է Միջին Արեւելք եւ մինչեւ 1976 պաշտօնավարած է [[Հայկազեան Համալսարան|Հայկազեան Համալսարանի]] մէջ՝ իբրեւ մանկավարժութեան փրոֆեսէօր [[Ֆիլատելֆիա]] կատարած ուսումնառութեան փորձառութիւնը ներդնելով իր դասաւանդութեան մէջ։
=== Կրթական ձեռնարկ եւ ժառանգութիւն ===
Խաչեր Գալուստեանի մեծ իտէալը եղած է սեփական կրթական հաստատութեան մը ստեղծումը, որ իրականացած է 1974-ին՝ հիմնադրելով Գալուստեան Համապարփակ Կրթական Հաստատութիւնը՝ [[Պէյրութ|Պէյրութի]] մէջ։ Այս դպրոցը նպատակ ունէր համադրել ազգային դաստիարակութիւնը եւ ժամանակակից կրթական մեթոտները։ Հաստատութիւնը կը գործէ մինչեւ 1981, երբ Լիբանանի քաղաքացիական պատերազմի պայմաններուն պատճառով կը փակուի։
=== Վերջին տարիներ եւ մահ ===
Խաչեր Գալուստեան կը մահանայ 3 Դեկտեմբեր 1985-ին՝ 69 տարեկան հասակին։
Իր մահէն ետք, 1987-ին, Կիլիկիոյ Կաթողիկոսութեան հովանիին տակ կը հիմնադրուի [[«Խաչեր Գալուստեան» Մանկավարժական Կեդրոն|Խաչեր Գալուստեան Մանկավարժական Կեդրոնը]]՝ իբրեւ անոր կրթական ժառանգութեան շարունակութիւն։
== Ծանոթագրութիւններ ==
<references />
== Արտաքին յղումներ ==
[https://www.armenianorthodoxchurch.org/%D5%AD%D5%A1%D5%B9%D5%A5%D6%80-%D5%A3%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%BF%D5%A5%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%AA%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A5 «Խաչեր Գալուստեան» մանկավարժական կեդրոնի պաշտօնական կայք] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20221202180357/https://www.armenianorthodoxchurch.org/%D5%AD%D5%A1%D5%B9%D5%A5%D6%80-%D5%A3%D5%A1%D5%AC%D5%B8%D6%82%D5%BD%D5%BF%D5%A5%D5%A1%D5%B6-%D5%B4%D5%A1%D5%B6%D5%AF%D5%A1%D5%BE%D5%A1%D6%80%D5%AA%D5%A1%D5%AF%D5%A1%D5%B6-%D5%AF%D5%A5 |date=2022-12-02 }}
iw6ouotnoxlovha0ieiyvdhzy8ewkbq
ԿԻՊՐՈՍԻ ՀԱՅԿԱԿԱՆ ՌԱՏԻՈԺԱՄ
0
30598
250838
250664
2026-05-09T12:38:49Z
Nayiri Mouradian
12105
250838
wikitext
text/x-wiki
[[Պատկեր:CyBC_building_photo.jpg|alt=Կիպրոսի Ռատիոկայանի շէնք|մինի|Կիպրոսի Ռատիոկայանի մայր շէնք]]<big>'''Կիպրոսի Հայկական Ռատիոժամը'''</big> պետական Ռատիոհեռուստաընկերութեան հաստատութեան մէկ փոքր մասնիկն է։
== ՊԱՏՄԱԿԱՆ ==
Կիպրոսի Ռատիոկայանը CBC-ին, յետագային Cyprus Broadcasting Corporation-ը, հիմնադրուած է Հոկտեմբեր 1953 թուականին, Կիպրոսի անկախութենէն եօթը տարիներ առաջ։ Կիպրոս իր անկախութիւնը հռչակած է 1 Հոկտեմբեր 1960-ին<ref name=":0">{{Cite web|url=https://rik.cy/|title=Αρχική - ΡΙΚ.cy|website=Αρχική - ΡΙΚ.cy|language=Յունարէն|accessdate=2025-12-12}}</ref>։
1957-ին, կը հաստատուի նաեւ հեռատեսիլի կայանը։ Ռատիոյկայանն ու հեռատեսիլի կայանները մինչեւ օրս կը գործեն, որպէս մէկ ամբողջութիւն, մէկ վարչակազմի ներքոյ։ Կիպրոսի հեռուստաընկերութիւնը, կիսակառավարական հաստատութիւն մըն է եւ 1959-էն սկսեալ վերանուանուած է CyBC - Cyprus Broadcasting Corporation (անգլերէնով), իսկ յունարէնով ΡIK - Ραδιοφωνικό Ίδρυμα Κύπρου<ref name=":0" />։
Յունարէն, թրքերէն եւ անգլերէն լեզուներով առաջին ձայնասփռումները տեղի ունեցած են 4 Հոկտեմբեր 1953-ին։ Իսկ Հայկական Ռատիոյժամի առաջին ձայնասփռումը տեղի ունեցած է 17 Նոյեմբեր 1953-ին, մօտաւորապէս հիմնադրութենէն վեց շաբաթ ետք, Ռատիոկայանի առաջին ալիքէն, ամիսը մէկ անգամ, կէս ժամ տեւողութեամբ մինչեւ 1955 թուականը։ Առաջին խօսնակը եղած է Պրն․ Սարգիս Խասգալեանը, որ միեւնոյն ժամանակ վարած է Ազգային Առաջնորդարանի քարտուղարի պաշտօնը։ Յստակ չէ սակայն, թէ մինչեւ ո՞ր թուականը ան եղած է հայկական ռատիոժամի խօսնակ։ Աղբիւր՝ ուսումնասիրող-հետազօտող Ալեքսանդր Հատճիլիրաս։
1955-1963/64 տարիներուն, Հայկական Ռատիոժամի յայտագիրը կը սկսի ձայնասփռուիլ Կիպրոսի Ռատիոկայանին երկրորդ ալիքէն, իսկ 1965-էն սկսեալ, վերջնականապէս կը տեղափոխուի երկրորդ ալիքի վրայ, 603 Քիլօ սիքըլ, 498 մեթր վրայ (միջին ալիք) եւ մուտք կը գործէ շատ մը հայօճախներէ ներս, Կիպրոսի մէջ կամ Կիպրոսէ դուրս, ոգեւորելով ընտանիքի բոլոր անդամները առանց սեռի ու տարիքի խտրութեան։ Իսկ 1996-էն սկսեալ, մնալով հանդերձ ռատիոկայանի երկրորդ ալիքի յայտագիրներու շարքին, միջին ալիքէն կը տեղափոխուի FM STEREO 91.1 մէկահերցի վրայ։
Մինչեւ Լիբանանի եւ շրջակայ հայկական գաղութներու, նոյնիսկ Եւրոպայի, Գանատայի եւ Աւստրալիոյ մէջ անձնական ռատիոկայաններու կայացումը (80-ական թուականներէն ետք), Կիպրոսի հայկական Ռատիոժամը եղած է Միջին Արեւելքի մի՛ակ հայկական ռատիոժամը։ Մինչեւ օրս, այն կը հանդիսանայ նաեւ միակ հանրային մակարդակի հայկական Ռատիոժամը աշխարհի մէջ։
2020-էն սկսեալ, Ռատիոժամի յայտագիրները կարելի է ունկնդրել համացանցի միջոցաւ cybc.com.cy , LIVE Radio , RIK2, ինչպէս նաեւ աւելի ուշ <nowiki>''</nowiki>Audio on Demand<nowiki>''</nowiki> վրայ։
== ՍԿԶԲՆԱԿԱՆ ՇՐՋԱՆԻ ԾՐԱԳԻՐՆԵՐՈՒ ԵՒ ՅԱՅՏԱԳԻՐՆԵՐՈՒ ՑԱՆԿ ==
Սկզբնական շրջանին հայկական ռատիոժամի յայտագիրները կը ձայնասփռուէին հետեւեալ օրերուն ։-
1953-1955 միայն Երեքշաբթի օրերը, ամիսը մէկ անգամ (կէս ժամ տեւողութեամբ)։
1955-1970 միայն Կիրակի օրերը 1970-1975 Չորեքշաբթի եւ Կիրակի օրերը։
1976-1977 Չորեքշաբթի, Շաբաթ եւ Կիրակի օրերը։
1978-1980 Երկուշաբթի, Չորեքշաբթի, Ուրբաթ, Շաբաթ եւ Կիրակի օրերը։
1981-էն սկսեալ ամէնօրեայ դրութեամբ, շաբաթը եօթը օր, մէկ ժամ տեւողութեամբ։
1996-էն սկսեալ, FM STEREO 91.1 մէկահերց ալիքի վրայ կ.ե. ժամը 5-6։
Հայկական Ռատիոժամը իր գործունէութիւնը կը շարունակէ մինչեւ օրս, օրական դրութեամբ երեկոյեան ժամը 5.00-6.00 ձայնասփռելով հայկական երգեր, լուրեր եւ տարբեր նիւթերով յայտագիրներ։
=== Նորօրեայ Յայտագիրներու Ցանկ․- ===
Երկուշաբթի օր - «21-րդ դարու Արդի Կինը» յայտագիրը - Կը պատրաստէ եւ կը ներկայացնէ - Նայիրի Մուրատեան (Քիւսպէկեան)
Երեքշաբթի օր - «Հարզազրոյցներ» յայտագիրը - Հարցազրոյցները կը ծրագրէ, կը համակարգէ եւ կը վարէ Նայիրի Մուրատեան (Քիւսպէկեան)
Չորեքշաբթի օր - «Ռատիօ Պարբերաթերթ» յայատգիրը - Կը պատրաստէ եւ կը ներկայացնէ Տիանա Պետրոսեան-Պանայի
Հինգշաբթի օր - «Առողջապահական» յայտագիրը - Կը պատրաստէ եւ կը ներկայացնէ Տիանա Պետրոսեան-Պանայի
Ուրբաթ օր - «Գրական» յայտագիրը - Կը պատրաստէ եւ կը ներկայացնէ Վիոլէթա Անդրանիկի Նալչաճեան
Շաբաթ օր - «Ռատիօ Պարբերաթերթ» - Կը պատրաստեն եւ կը ներկայացնէ փոխնիփոխ Տիանա Պետրոսեան-Պանայի եւ Նայիրի Մուրատեան (Քիւսպէկեան)
Շաբաթ օր - Ամիսը անգամ մը - «Նարեկի Ձայն» յայտագիրը - Մասնակցութեամբ Նարեկ հայկական Վարժարաններու Նախակրթարանի եւ Միջնակարգի աշակերտներուն եւ Հայերէն լեզուի ուսուցիչներուն - Կը համակարգէ Նայիրի Մուրատեան (Քիւսպէկեան) Փետրուար 2025-էն սկսեալ
Կիրակի օր - «Բարոյախօսական դրուագրներ» - Կը ներկայացնեն Գերապատիւ Տ․ Յովհաննէս Ծ․ Վրդ․ Սաղտըճեան եւ Տէր Մաշտոց Աւագ Քհնյ․ Աշգարեան եւ Տէր Մոմիկ Աւագ․ Քհնյ․ Հապէշեան - կը համակարգէ Նայիրի Մուրատեան (Քիւսպէկեան) Յունուար 2025-էն սկսեալ
Հայկական Տաղաւար Տօներու յատուկ յայտագիրներ զրոյցի տեսքով - Կը ծրագրէ եւ կը համակարգէ Նայիրի Մուրատեան (Քիւսպէկեան), մասնակցութեամբ Թեմիս Կաթողիկոսական փոխանորդի
- Գերաշնորհ Տ․ Խորէն Արք․ Տողրամաճեան - 2020 - 2024
- Գերաշնորհ Տ․ Կոմիտաս Արք․ Օհանեան - 2025
Հայկական եւ Միջազգային տօներու նուիրուած իւրայատուկ յայտագիրներ - կը պատրաստեն եւ կը ներկայացնեն Նայիրի Մուրատեան (Քիւսպէկեան), Տիանա Պետրոսեան-Պանայի եւ Վիոլէթա ԱնդրանիկիՆալչաճեան։
== ԱՇԽԱՏԱԿԱԶՄ ==
Հայկական Ռատիոկայանի աշխատակազմին մէջ եղած եւ ուրոյն դերակատարութիւն ունեցած է մայեսթրօ Սեպուհ Աբգարեանը իր յայտնի «Պատուէրներ» յայտագիրով 70-ականներու եւ 80-ականներու ժամանակաշրջանին։
Սիլվա Թաշճեան (Լիաժամ պաշտօնեայ մինչեւ 2005), Սիսի Թորոսեան (Լիաժամ պաշտօնեայ մինչեւ 2004), Նազիկ Կոստանեան (Լիաժամ պաշտօնեայ մինչեւ 2016) եւ Հայրապետ Թորոսեան (մասնաժամ պաշտօնեայ մինչեւ 2004)։
Լուրեր խմբագրող Հայրապետ Կէօքճեան (մինչեւ 2005)։
նշենք նաեւ, թէ Լիբանանեան քաղաքացիական պատերազմի տարիներուն, շնորհիւ Աշճեան թուրզի նիւթական ներդրումին, Կիպրոսի Հայկական Ռատիոժամը ծաղկունք ապրեցաւ։
=== Ներկայ Անձնակազմի Պատկեր․- ===
Վիոլէթա Անդրանիկի Նալչաճեան 1988 մինչեւ օրս - Արտադրող/ներկայացնող - մասնաժամ (բաց ժամկէտով պաշտօնեայ)։
Նաիյրի Մուրատեան (Քիւսպէկեան) 2004 մինչեւ օրս - Արտադրող/հաղորդավար - մասնաժամ (բաց ժամկէտով պաշտօնեայ)։
Տիանա Պետրոսեան-Պանայի 2004 մինչեւ օրս - Արտադրող/հաղորդավար - մասնաժամ (բաց ժամկէտով պաշտօնեայ)։
Արթօ Դաւիթեան եւ Վահան Այնէճեան 2006 մինչեւ օրս - Լուրեր խմբագրող (տարեկան դրութեամբ համաձայնագիրի հիմամբ)։
Նայիրի Մուրատեան (Քիւսպէկեան) եւ Տիանա Պետրոսեան-Պանայի իրենց լայն մասնակցութիւնը կը բերեն նաեւ Ռատիոկայանի առաջին ալիքի եւ մնացեալ ալիքներու տարբեր բնոյթի աշխատանքներուն՝ առօրեայ դրութեամբ։
== Ծանօթագրութիւններ ==
<references />
[[Ստորոգութիւն:Հաղորդակցութեան տեսակներ]]
eegtvervlr95pzyuftyn1dbrbnooh2z
Մասնակից:Դավթյան Միլենա
2
31641
250840
2026-05-09T17:44:55Z
Դավթյան Միլենա
14432
Նոր էջ «Սասուն կամավորական ջոկատ»:
250840
wikitext
text/x-wiki
Սասուն կամավորական ջոկատ
623z1v3a0mubaw3nn1h0vbyo610xj9m