Ուիքիփետիա hywwiki https://hyw.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D6%82%D5%B8%D6%80_%D4%B7%D5%BB MediaWiki 1.47.0-wmf.8 first-letter Մեդիա Սպասարկող Քննարկում Մասնակից Մասնակցի քննարկում Ուիքիփետիա Ուիքիփետիայի քննարկում Պատկեր Պատկերի քննարկում MediaWiki MediaWiki քննարկում Կաղապար Կաղապարի քննարկում Օգնություն Օգնության քննարկում Ստորոգութիւն Կատեգորիայի քննարկում TimedText TimedText talk Մոդուլ Մոդուլի քննարկում Event Event talk Պերլինի Պատկերասրահ 0 21160 252462 230910 2026-06-30T03:18:43Z Oursana 9016 /* Պատկերասրահ */ -+Rogier van der Weyden (1399 - 1464) - Portrait of a Young Woman with a White Headdress - 545D - Gemäldegalerie.jpg 252462 wikitext text/x-wiki {{Տեղեկաքարտ Թանգարան|քարտեզ2=-}}'''Պերլինի պատկերասրահ''' ([[Գերմաներէն|գերմ]].՝ Berliner Gemäldegalerie), նշանաւոր պատկերասրահ [[Պերլին|Պերլինի]] մէջ, [[Եւրոպա|Եւրոպայի]] առաջատար թանգարաններէն մէկը, կը մտնէ Պերլինի պետական թանգարաններու եւ Պրուսական մշակութային ժառանգութեան ֆոնտին մէջ։ Կը գտնուի Բոտստամի հրապարակէն արեւմուտք։ Պատկերասրահին մէջ կը պահուի 13-18-րդ դարերու նկարներու հարուստ հաւաքածոյ, որ կ՚ընդգրկէ այնպիսի վարպետներու գործեր, ինչպիսին են Ալպրեխտ Տիւրերը, Լուքաս Քրանախը, Պոտիչելլին, Ռաֆայէլը, Տիցիանը, Քարաւաճօն, Պոսխը, Պրեյկէլը, Ռուբէնսը, Ռեմպրանդտը եւ այլք։ Պատկերասրահը բացուած է [[1830 թուական|1830]]-ին եւ վերակառուցուած է [[1998 թուական|1998]]-ին։ == Շէնք == [[Պատկեր:Berlin_Gemäldegalerie_007.jpg|link=https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80:Berlin_Gem%C3%A4ldegalerie_007.jpg|մինի|300x300փքս|Պատկերասրահի գլխաւոր նախասրահը]] 1998-ին Պերլինի պատկերասրահը կը տեղափոխուի յատուկ այդ նպատակով կառուցուած շէնք։ Նոր շէնքի ճարտարապետներն են Հայնց Հիլմերը, Քրիստոֆ Զատլերը, Թոմաս Ալպրեխտը։ Ուղղանկեան տեսք ունեցող շէնքի հիւսիսային ճակատը փոքր-ինչ թեքուած է առաջ։ Այն կառուցուած է իտալական վերածնունդի եւ պրուսական կլասիցիզմի ոճով։ Շէնքի կեդրոնը կը գտնուի գլխաւոր նախասրահը՝ երկու շարք սիւներով, հարթ կամարներով, ապակեայ 32 գմբէթներով, ամերիկացի կոնցեպտուալ նկարիչ Ուոլթեր տէ Մարիայի նախագծած շատրուանով։ Նախասրահէն կը բացուին ցուցասրահներ տանող 72 դռներ։ Նախասրահին մէջ երբեմն կը ներկայացուին քանդակներ, սակայն ընդհանուր առմամբ այն դատարկ է, որ թոյլ կու տայ հեշտութեամբ տեղաշարժուիլ սենեակէ սենեակ<ref name="Prestel, 10–12">Prestel, 10–12</ref>։ Ցուցասրահները կը լուսաւորուին բնական լոյսով։ Անոնց ընդհանուր մակերեսը կը կազմէ 7.000մ²։ Այցելուները ցուցասրահներուն մօտ 900 նկարները տեսնելու համար պէտք է անցննն 2քմ ճանապարհ։ Եւս 400 նկար ցուցադրուած է տանիքային յարկի էսքիզային սրահի 12 սենեակներուն մէջորոնք նոյնպէս բաց են այցելուներուն համար<ref name="Prestel, 10–12" />։ Պատկերասրահի համար նոր շէնք կառուցելու գաղափարը ընդունուած էր 1986-ին եւ ի սկզբանէ նախատեսուած էր Պերլին-Տալէմ թանգարանային կեդրոնի հաւաքածոն պահելու համար։ 1991-ին, երբ միաւորուեցան Արեւմտեան Պերլինի Տալէմի հաւաքածոն եւ Արեւելեան Պերլինի թանգարանային կղզին, պարզ դարձաւ, որ ցուցասրահները բաւարար չեն կրկնապատկուած ֆոնտերը ներկայացնելու։ Այնուամէնայնիւ, շէնքը կը կառուցուի հաստատուած նախագիծով։ Սակայն կրկնապատկուած ֆոնտերը հնարաւորինս մանրամասն ներկայացնելու համար, ինչպէս եղած է, օրինակ, [[Լոնտոն|Լոնտոնի]] ազգային պատկերասրահին մէջ, որոշում կ՚ընդունուի տանիքային յարկին վրայ տեղաւորել ոչ թէ նկարներու վերականգնման վարպետանոցները, ինչպէս նախատեսուած էր սկիզբը, այլ էսքիզային սրահը, ուր կազմակերպուելու էին տարբեր ցուցահանդէսներ։ == Հաւաքածոյ == [[Պատկեր:Vivarini_Pfingstretabel.jpg|link=https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80:Vivarini_Pfingstretabel.jpg|մինի|286x286փքս|Ալվիզէ Վիվարինի, Խորան, 1478, Պոտէ թանգարան]] Պերլինի պատկերասրահին մէջ ներկայիս կը պահուին աւելի քան 3.500 նկար, որոնք ներկայացուած են տասը բաժիններով. * Գերմանական գեղանկարչութիւն XIII-XVI դարեր * Գերմանական գեղանկարչութիւն XVII-XVIII դարեր * Հոլանտական գեղանկարչութիւն XIV-XVI դարեր * Ֆլամանտական գեղանկարչութիւն XVII դար * Իտալական գեղանկարչութիւն XIII-XVI դարեր * Իտալական գեղանկարչութիւն XVII-XVIII դարեր * Սպանական գեղանկարչութիւն XV-XVIII դարեր * Ֆրանսական գեղանկարչութիւն XV-XVIII դարեր * Անգլիական գեղանկարչութիւն XVIII դար === Ժամանակաւոր ցուցադրութեան նկարներ === Բացի սեփական ֆոնտերէն՝ Պերլինի պատկերասրահը կը տնօրինէ նաեւ Ֆրիտրիխ կայսրի թանգարանային ֆոնտը, Շթրայթի ֆոնտը, Լիպերհայտէի հաւաքածոն։ Պատկերասրահին մէջ ցուցադրուած են կտաւներ, որոնք ժամանակաւոր ցուցադրութեան ներկայացուցած են մասնաւոր հաւաքածոներու տէրերը՝ չմատնանշելով իրենց անունը։ Այդ հաւաքածոներուն մէջ ընդգրկուած են Ատրիան վան տեր Վերֆի, Ֆիլիբս Վաուերմանի, Ժան-Բատիստ Պատէրի կտաւները։ == Ցուցադրութիւն Պոտէ թանգարանին մէջ == 2006-էն Պերլինի պատկերասրահի ֆոնտերը լայնօրէն կը ցուցադրուին եւ Պոտէ թանգարանին մէջ։ Ինչպէս պատկերասրահին մէջ, Պոտէ թանգարանին մէջ նոյնպէս յատուկ ուշադրութեան առնուած են իտալական, հին հոլանտական, հին գերմանական նկարները։ Կեդրոնական տեղ կը զբաղեցնեն Ջովաննի Փաթիստա Տիեպոլոյի եւ Ջովաննի Տոմէնիկօ Տիեպոլոյի ֆրեսկոները։ Ներկայացուած են նաեւ Փաոլօ Ուչելլոյի, Ջովաննի Պելլինիի, Ալուիզէ Վիվարինիի, Ճորճօ Վազարիի եւ հանրահռչակ բազում այլ նկարիչներու գործեր։ == Պատկերասրահ == <gallery> Jean Fouquet 006.jpg|«Էտյէն Շեվալյէ եւ Սուրբ Ստեֆան, Ժան Ֆուկ, 1450 Sandro Botticelli 066.jpg|«Վեսպուչի Սիմոնետտայի դիմանկարը», Սանդրո Պոտիչելլի, 1476-1480 Sandro Botticelli - Giuliano de' Medici (Gemäldegalerie Berlin).jpg|«Մետիչի Ջուլիանոյի դիմանկարը», Սանդրո Պոտիչելլի, 1478 Pieter Bruegel the Elder - The Dutch Proverbs - Google Art Project.jpg|«Նիտերլանդական ասացուածքներ», Փիթըր Պրեյգէլ Աւագ, 1559 Johannes op Patmos Saint John on Patmos Berlin, Staatlichen Museen zu Berlin, Gemaldegalerie HR.jpg|«Սուրբ Յովհաննէսը Պատմոսի մէջ», Հիերոնիմոս Պոսխ, 1504-1505 Dürer - Hieronymus Holzschuher (1469-1529) mit Deckel, 1526, 557E.jpg |«Հիերոնիմի դիմանկարը», Ալպրեխտ Տիւրէր, 1526 Albrecht Dürer - Bildnis einer jungen Venezianerin - Google Art Project.jpg|«Երիտասարդ կնոջ դիմանկար», Ալպրեխտ Տիւրեր, 1506 Jan van Eyck 088.jpg|«Ջիովանի Առնոլֆինի դիմանկարը», Եան վան Էյք, 1435 Angelo Bronzino - portrait of Ugolino Martelli.jpg|«Ուգոլինո Մարտելիի դիմանկարը», Պրոնզինօ Անիոլօ, 1535-1538 Frans Hals 004.jpg|«Բուժքոյրը երեխայի հետ», Ֆրանս Հալս, 1620 Holbein, Hans - Georg Gisze, a German merchant in London.jpg|«Գէորգի Գիզէի դիմանկարը», Հանս Հոլպայն Կրտսեր, 1532 Peter Paul Rubens 094.jpg|«Պրանտ Իզապելլայի դիմանկարը», Փիթըր Փաուլ Ռուբենս, 1610 Rogier van der Weyden (1399 - 1464) - Portrait of a Young Woman with a White Headdress - 545D - Gemäldegalerie.jpg|«Կնոջ դիմանկար», Ռոգիր վան տեր Վայտէն, 1430 Jan Vermeer van Delft 018.jpg|«Գինու բաժակ», Եան Վերմեէր, 1660-1661 </gallery> == Ծանօթագրութիւններ == <references group=""></references> == Արտաքին հղումներ == * [http://www.smb.museum/home.html Պերլինի պատկերասրահը Պերլինի պետական թանգարաններու կայքին մէջ] [[Ստորոգութիւն:Թանգարաններ այբբենական կարգով]] [[Ստորոգութիւն:Գերմանիոյ պատկերասրահներ]] [[Ստորոգութիւն:Պերլինի պատկերասրահներ]] j7i2zzuq8cmtve1n4mqoxrdt3mbs89z 252463 252462 2026-06-30T03:37:55Z Oursana 9016 >Պոտէ թանգարան 252463 wikitext text/x-wiki {{Տեղեկաքարտ Թանգարան|քարտեզ2=-}}'''Պերլինի պատկերասրահ''' ([[Գերմաներէն|գերմ]].՝ Berliner Gemäldegalerie), նշանաւոր պատկերասրահ [[Պերլին|Պերլինի]] մէջ, [[Եւրոպա|Եւրոպայի]] առաջատար թանգարաններէն մէկը, կը մտնէ Պերլինի պետական թանգարաններու եւ Պրուսական մշակութային ժառանգութեան ֆոնտին մէջ։ Կը գտնուի Բոտստամի հրապարակէն արեւմուտք։ Պատկերասրահին մէջ կը պահուի 13-18-րդ դարերու նկարներու հարուստ հաւաքածոյ, որ կ՚ընդգրկէ այնպիսի վարպետներու գործեր, ինչպիսին են Ալպրեխտ Տիւրերը, Լուքաս Քրանախը, Պոտիչելլին, Ռաֆայէլը, Տիցիանը, Քարաւաճօն, Պոսխը, Պրեյկէլը, Ռուբէնսը, Ռեմպրանդտը եւ այլք։ Պատկերասրահը բացուած է [[1830 թուական|1830]]-ին եւ վերակառուցուած է [[1998 թուական|1998]]-ին։ == Շէնք == [[Պատկեր:Berlin_Gemäldegalerie_007.jpg|link=https://hy.wikipedia.org/wiki/%D5%8A%D5%A1%D5%BF%D5%AF%D5%A5%D6%80:Berlin_Gem%C3%A4ldegalerie_007.jpg|մինի|300x300փքս|Պատկերասրահի գլխաւոր նախասրահը]] 1998-ին Պերլինի պատկերասրահը կը տեղափոխուի յատուկ այդ նպատակով կառուցուած շէնք։ Նոր շէնքի ճարտարապետներն են Հայնց Հիլմերը, Քրիստոֆ Զատլերը, Թոմաս Ալպրեխտը։ Ուղղանկեան տեսք ունեցող շէնքի հիւսիսային ճակատը փոքր-ինչ թեքուած է առաջ։ Այն կառուցուած է իտալական վերածնունդի եւ պրուսական կլասիցիզմի ոճով։ Շէնքի կեդրոնը կը գտնուի գլխաւոր նախասրահը՝ երկու շարք սիւներով, հարթ կամարներով, ապակեայ 32 գմբէթներով, ամերիկացի կոնցեպտուալ նկարիչ Ուոլթեր տէ Մարիայի նախագծած շատրուանով։ Նախասրահէն կը բացուին ցուցասրահներ տանող 72 դռներ։ Նախասրահին մէջ երբեմն կը ներկայացուին քանդակներ, սակայն ընդհանուր առմամբ այն դատարկ է, որ թոյլ կու տայ հեշտութեամբ տեղաշարժուիլ սենեակէ սենեակ<ref name="Prestel, 10–12">Prestel, 10–12</ref>։ Ցուցասրահները կը լուսաւորուին բնական լոյսով։ Անոնց ընդհանուր մակերեսը կը կազմէ 7.000մ²։ Այցելուները ցուցասրահներուն մօտ 900 նկարները տեսնելու համար պէտք է անցննն 2քմ ճանապարհ։ Եւս 400 նկար ցուցադրուած է տանիքային յարկի էսքիզային սրահի 12 սենեակներուն մէջորոնք նոյնպէս բաց են այցելուներուն համար<ref name="Prestel, 10–12" />։ Պատկերասրահի համար նոր շէնք կառուցելու գաղափարը ընդունուած էր 1986-ին եւ ի սկզբանէ նախատեսուած էր Պերլին-Տալէմ թանգարանային կեդրոնի հաւաքածոն պահելու համար։ 1991-ին, երբ միաւորուեցան Արեւմտեան Պերլինի Տալէմի հաւաքածոն եւ Արեւելեան Պերլինի թանգարանային կղզին, պարզ դարձաւ, որ ցուցասրահները բաւարար չեն կրկնապատկուած ֆոնտերը ներկայացնելու։ Այնուամէնայնիւ, շէնքը կը կառուցուի հաստատուած նախագիծով։ Սակայն կրկնապատկուած ֆոնտերը հնարաւորինս մանրամասն ներկայացնելու համար, ինչպէս եղած է, օրինակ, [[Լոնտոն|Լոնտոնի]] ազգային պատկերասրահին մէջ, որոշում կ՚ընդունուի տանիքային յարկին վրայ տեղաւորել ոչ թէ նկարներու վերականգնման վարպետանոցները, ինչպէս նախատեսուած էր սկիզբը, այլ էսքիզային սրահը, ուր կազմակերպուելու էին տարբեր ցուցահանդէսներ։ == Հաւաքածոյ == Պերլինի պատկերասրահին մէջ ներկայիս կը պահուին աւելի քան 3.500 նկար, որոնք ներկայացուած են տասը բաժիններով. * Գերմանական գեղանկարչութիւն XIII-XVI դարեր * Գերմանական գեղանկարչութիւն XVII-XVIII դարեր * Հոլանտական գեղանկարչութիւն XIV-XVI դարեր * Ֆլամանտական գեղանկարչութիւն XVII դար * Իտալական գեղանկարչութիւն XIII-XVI դարեր * Իտալական գեղանկարչութիւն XVII-XVIII դարեր * Սպանական գեղանկարչութիւն XV-XVIII դարեր * Ֆրանսական գեղանկարչութիւն XV-XVIII դարեր * Անգլիական գեղանկարչութիւն XVIII դար === Ժամանակաւոր ցուցադրութեան նկարներ === Բացի սեփական ֆոնտերէն՝ Պերլինի պատկերասրահը կը տնօրինէ նաեւ Ֆրիտրիխ կայսրի թանգարանային ֆոնտը, Շթրայթի ֆոնտը, Լիպերհայտէի հաւաքածոն։ Պատկերասրահին մէջ ցուցադրուած են կտաւներ, որոնք ժամանակաւոր ցուցադրութեան ներկայացուցած են մասնաւոր հաւաքածոներու տէրերը՝ չմատնանշելով իրենց անունը։ Այդ հաւաքածոներուն մէջ ընդգրկուած են Ատրիան վան տեր Վերֆի, Ֆիլիբս Վաուերմանի, Ժան-Բատիստ Պատէրի կտաւները։ == Ցուցադրութիւն Պոտէ թանգարանին մէջ == 2006-էն Պերլինի պատկերասրահի ֆոնտերը լայնօրէն կը ցուցադրուին եւ Պոտէ թանգարանին մէջ։ Ինչպէս պատկերասրահին մէջ, Պոտէ թանգարանին մէջ նոյնպէս յատուկ ուշադրութեան առնուած են իտալական, հին հոլանտական, հին գերմանական նկարները։ Կեդրոնական տեղ կը զբաղեցնեն Ջովաննի Փաթիստա Տիեպոլոյի եւ Ջովաննի Տոմէնիկօ Տիեպոլոյի ֆրեսկոները։ Ներկայացուած են նաեւ Փաոլօ Ուչելլոյի, Ջովաննի Պելլինիի, Ալուիզէ Վիվարինիի, Ճորճօ Վազարիի եւ հանրահռչակ բազում այլ նկարիչներու գործեր։ == Պատկերասրահ == <gallery> Jean Fouquet 006.jpg|«Էտյէն Շեվալյէ եւ Սուրբ Ստեֆան, Ժան Ֆուկ, 1450 Sandro Botticelli 066.jpg|«Վեսպուչի Սիմոնետտայի դիմանկարը», Սանդրո Պոտիչելլի, 1476-1480 Sandro Botticelli - Giuliano de' Medici (Gemäldegalerie Berlin).jpg|«Մետիչի Ջուլիանոյի դիմանկարը», Սանդրո Պոտիչելլի, 1478 Pieter Bruegel the Elder - The Dutch Proverbs - Google Art Project.jpg|«Նիտերլանդական ասացուածքներ», Փիթըր Պրեյգէլ Աւագ, 1559 Johannes op Patmos Saint John on Patmos Berlin, Staatlichen Museen zu Berlin, Gemaldegalerie HR.jpg|«Սուրբ Յովհաննէսը Պատմոսի մէջ», Հիերոնիմոս Պոսխ, 1504-1505 Dürer - Hieronymus Holzschuher (1469-1529) mit Deckel, 1526, 557E.jpg |«Հիերոնիմի դիմանկարը», Ալպրեխտ Տիւրէր, 1526 Albrecht Dürer - Bildnis einer jungen Venezianerin - Google Art Project.jpg|«Երիտասարդ կնոջ դիմանկար», Ալպրեխտ Տիւրեր, 1506 Jan van Eyck 088.jpg|«Ջիովանի Առնոլֆինի դիմանկարը», Եան վան Էյք, 1435 Angelo Bronzino - portrait of Ugolino Martelli.jpg|«Ուգոլինո Մարտելիի դիմանկարը», Պրոնզինօ Անիոլօ, 1535-1538 Frans Hals 004.jpg|«Բուժքոյրը երեխայի հետ», Ֆրանս Հալս, 1620 Holbein, Hans - Georg Gisze, a German merchant in London.jpg|«Գէորգի Գիզէի դիմանկարը», Հանս Հոլպայն Կրտսեր, 1532 Peter Paul Rubens 094.jpg|«Պրանտ Իզապելլայի դիմանկարը», Փիթըր Փաուլ Ռուբենս, 1610 Rogier van der Weyden (1399 - 1464) - Portrait of a Young Woman with a White Headdress - 545D - Gemäldegalerie.jpg|«Կնոջ դիմանկար», Ռոգիր վան տեր Վայտէն, 1430 Jan Vermeer van Delft 018.jpg|«Գինու բաժակ», Եան Վերմեէր, 1660-1661 </gallery> == Ծանօթագրութիւններ == <references group=""></references> == Արտաքին հղումներ == * [http://www.smb.museum/home.html Պերլինի պատկերասրահը Պերլինի պետական թանգարաններու կայքին մէջ] [[Ստորոգութիւն:Թանգարաններ այբբենական կարգով]] [[Ստորոգութիւն:Գերմանիոյ պատկերասրահներ]] [[Ստորոգութիւն:Պերլինի պատկերասրահներ]] 51x35ggk5aw5pb9nmcb7hx219erudlt Էլթըն Ճոն 0 32111 252464 252367 2026-06-30T06:13:23Z Maral Dikbikian 4797 252464 wikitext text/x-wiki {{Տեղեկաքարտ Անձ}} '''Էլթըն Ճոն''' ({{Lang-en|Elton Hercules John}}, {{ԱԾ}}), բրիտանացի հանրայայտ երգիչ, երգահան եւ [[Դաշնամուր|դաշնակահար]]։ Ժողովրդական մշակոյթի (popular culture) մէջ ազդեցիկ դէմք մը՝ ան ծանօթ է իր ցուցամոլ նորաձեւութեամբ, բեմական ներկայացումներով (showmanship) եւ երգահան Պըրնի Թօփինի (Bernie Taupin) հետ երգերու հեղինակային գործընկերութեամբ։ Աշխարհի տարածքին աւելի քան 300 միլիոն ձայնապնակ վաճառած ըլլալով՝ ան բոլոր ժամանակներու ամէնաշատ վաճառուած երաժշտական արուեստագէտներէն մէկն է<ref>Savage, Mark (24 January 2018). "BBC: Elton John to make statement on future". ''BBC News''. Archived from the original on 11 August 2019. Retrieved 15 January 2020.</ref>։ Իբրեւ «EGOT»-ի (Էմմի, Կրեմմի, Օսքար, Թոնի) դափնեկիր, Ճոնի պարգեւները կը ներառեն հինգ «Կրեմմի» (Grammy Awards), երկու «Օսքար» (Academy Awards), մէկ «Փրայմթայմ Էմմի» (Primetime Emmy Award), մէկ «Թոնի» (Tony Award), երկու «Ոսկէ Կլոպուս» (Golden Globe Awards), մէկ «Լօրընս Օլիվիէ» (Laurence Olivier Award) եւ «Քենետի Սենթըրի» պատուոյ մրցանակը (Kennedy Center Honors)։ Ճոն կանուխ տարիքէն սորված է դաշնամուր նուագել՝ կրթաթոշակ շահելով Երաժշտութեան Թագաւորական Ակադեմիային մէջ (Royal Academy of Music)։ 1960-ականներուն ան կազմեց «Bluesology» պլուզ խումբը, Թօփինի հետ միասին երգեր գրեց այլ արուեստագէտներու համար եւ աշխատեցաւ իբրեւ նուագակցող երաժիշտ (session musician), նախքան իր առաջին ալպոմի՝ «Empty Sky»-ի (1969) հրապարակումը։ Յաջորդ վեց տասնամեակներու ընթացքին, Ճոն ամրապնդեց մշակութային տիպարի (cultural icon) իր դիրքը 32 стуդիական ալպոմներով, որոնցմէ են՝ «Honky Château» (1972), «Goodbye Yellow Brick Road» (1973), «Rock of the Westies» (1975), «Sleeping with the Past» (1989), «The One» (1992), «Songs from the West Coast» (2001), «The Diving Board» (2013) եւ «The Lockdown Sessions» (2021)։ Ան նաեւ յաջողութիւններ արձանագրած է երաժշտական ֆիլմերու եւ թատրոնի մէջ՝ երաժշտութիւն յօրինելով «Առիւծ Արքան» (The Lion King, 1994), «Աիտա» (Aida, 2000) եւ «Պիլի Էլիոթ» երաժշտախաղի (Billy Elliot the Musical, 2005) համար։ Ճոնի վերջին համերգաշարքը՝ «Farewell Yellow Brick Road»-ը (2018–2023), այդ ժամանակաշրջանին դարձաւ պատմութեան մէջ ամէնաբարձր հասոյթ ապահոված համերգաշարքը։ Անոր կեանքն ու գործունէութիւնը վերածուեցան պատմագրական ֆիլմի 2019-ի «Rocketman» կենսագրական ժապաւէնին մէջ։ Ճոն ՄԻԱՒ/ՁԻԱՀ-ի (HIV/AIDS) բարեգործական հանգանակութիւններու կազմակերպիչ է եւ 1980-ականներու վերջաւորութենէն ի վեր ներգրաւուած է ՁԻԱՀ-ի դէմ պայքարին մէջ<ref>"Elton John AIDS Foundation". Ejaf.org. Archived from the original on 8 December 2019. Retrieved 6 August 2010.</ref><ref>"Elton John: About: All About Elton: Charities". 25 July 2010. Archived from the original on 25 July 2010. Retrieved 26 January 2022.</ref><ref>"Our mission". ''Elton John AIDS Foundation''. Archived from the original on 13 December 2021. Retrieved 26 January 2022.</ref>։ 1992-ին ան հիմնեց «Էլթըն Ճոնի ՁԻԱՀ-ի Հիմնադրամը» (Elton John AIDS Foundation), որ իր ստեղծումէն ի վեր հաւաքած է աւելի քան 300 միլիոն անգլիական լիրա, իսկ տարի մը ետք ան սկսաւ հիւրընկալել իր ամէնամեայ «ՁԻԱՀ-ի Հիմնադրամի Օսքարի Երեկոյթը», որ այնուհետեւ դարձաւ Հոլիվուտի ֆիլմերու արտադրութեան ամէնամեծ ու հեղինակաւոր Օսքարեան երեկոյթներէն մէկը<ref>Butterworth, Benjamin (22 June 2019). "Sir Elton John emotional as he is awarded France's Legion d'Honneur for HIV Aids work". ''i News''. Archived from the original on 8 July 2019. Retrieved 8 July 2019.</ref>։ Ճոն եղած է «Ուաթֆորտ» ֆութպոլի ակումբի (Watford Football Club) նախագահն ու տնօրէնը 1976-1987 թուականներուն, ապա դարձեալ՝ 1997-2002 թուականներուն, եւ ակումբի ցմահ պատուաւոր նախագահն է։ 1970-ականներու վերջաւորութենէն մինչեւ 1980-ականներու վերջաւորութիւնը, Ճոն ունեցած է թմրեցուցիչներու եւ ալքոհոլի ծանր կախուածութիւն, բայց 1990 թուականէն ի վեր մաքուր ու սթափ է<ref>"Elton John's Past Struggles With Drugs and Alcohol". ''Biography''. 14 July 2020. Retrieved 31 December 2025.</ref>։ 2005-ին ան քաղաքացիական գործընկերութեան (civil partnership) մէջ մտաւ իր երկարամեայ ընկերոջ՝ քանատացի ֆիլմերու արտադրիչ Տէյվիտ Ֆըրնիշի (David Furnish) հետ։ Անոնք ամուսնացան 2014-ին, երբ նոյնասեռական ամուսնութիւնները օրինականացուեցան Անգլիոյ եւ Ուէյլսի մէջ<ref>Corey, Irwin (21 December 2020). "The Day Elton John Married David Furnish". ''Ultimate Classic Rock''. Archived from the original on 15 December 2023. Retrieved 26 January 2022.</ref>։ Ճոն ունեցած է առաջին հորիզոնականը գրաւող ինը մեներգ (single) Մեծն Բրիտանիոյ մեներգներու հիթ-շարքին (UK singles chart) եւ ամերիկեան «Billboard Hot 100»-ի մէջ, ինչպէս նաեւ եօթը յաջորդական առաջին հորիզոնականի ալպոմներ ամերիկեան «Billboard 200»-ի մէջ։ Ան ամերիկեան «Billboard»-ի հիթ-շարքերու պատմութեան ամէնայաջողակ մեներգիչն է եւ առաջին մեներգիչն էր, որ ունեցաւ Մեծն Բրիտանիոյ լաւագոյն տասնեակին (top 10) մէջ ներառուած մեներգներ վեց տասնամեակներու ընթացքին։ Ուէյլսի Իշխանուհի Տայանային նուիրուած իր յարգանքի մեներգը՝ «Candle in the Wind 1997»-ը, որ իր 1974-ի մեներգի վերագրուած տարբերակն է, բոլոր ժամանակներու ամէնաշատ վաճառուած հիթ-շարքի մեներգն է<ref>"RIAA News Room – The American Recording Industry Announces its Artists of the Century". ''Recording Industry Association of America website''. Recording Industry Association of America. 10 November 1999. Archived from the original on 6 October 2014. Retrieved 8 February 2010. <q>'Candle in the Wind 1997' soon surpassed Bing Crosby's 'White Christmas' to become the best-selling single of all time.</q></ref><ref>See also: Guinness World Records, 2009 Edition, pp. 14, 15 & 169 [1] Archived 26 February 2013 at the Wayback Machine.</ref>։ Ճոն ընդունուած է Երգահաններու Փառքի Սրահ (Songwriters Hall of Fame) եւ Ռոք էն Ռոլի Փառքի Սրահ (Rock and Roll Hall of Fame), ինչպէս նաեւ «The Ivors Academy»-ի անդամ է։ Ան երաժշտութեան եւ բարեգործութեան մատուցած ծառայութիւններուն համար 1998-ին արժանացած է Ասպետի կոչման (Knight Bachelor), իսկ 2020-ին նշանակուած է Պատուոյ Ասպետներու Շքանշանի (Order of the Companions of Honour) անդամ։ «Rolling Stone» ամսագիրը զինք դասած է բոլոր ժամանակներու մեծագոյն արուեստագէտներու, մեծագոյն երգիչներու եւ մեծագոյն երգահաններու շարքին<ref>{{Citation|title=Elton John|url=https://en.wikipedia.org/w/index.php?title=Elton_John&oldid=1361743132|date=2026-06-29|accessdate=2026-06-30|language=en}}</ref><ref>{{Cite web|url=http://www.officialcharts.com/artist/21478/elton%20john/|title=Elton John Offical Charts|publisher=officialcharts.com|archiveurl=https://www.webcitation.org/65QlSVCLj?url=http://www.allmusic.com/|archivedate=2012 թ․ փետրվարի 13|accessdate=2010 թ․ հունվարի 18}}</ref>: == Կանուխ կեանք եւ կրթութիւն == Ռեճինալտ Քենեթ Տուայթ ծնած է 25 Մարտ 1947-ին՝ Փինըր, Միտըլսեքս (Pinner, Middlesex - ներկայիս Լոնտոնի Հարօու թաղամասի մաս կը կազմէ)։ Ան Սթենլի Տուայթի (1925–1991) անդրանիկ զաւակն էր եւ Շիլա Այլինի (ծնեալ՝ Հարիս, 1925–2017) միակ զաւակը, որոնք ամուսնացած էին 1945-ին<ref>Barratt, Nick (24 November 2006). "Family detective: Elton John". ''The Daily Telegraph''. London, England. Archived from the original on 11 October 2007. Retrieved 22 July 2025.</ref><ref>"Sir Elton John 'in shock' after his mother dies aged 92". ''BBC News''. 4 December 2017. Archived from the original on 11 November 2018. Retrieved 12 November 2018.</ref><ref>"Sir Elton John's father didn't approve of his career path". ''The New Zealand Herald''. Archived from the original on 13 November 2018. Retrieved 12 November 2018.</ref>։ Ան մեծցած է Փինըրի տան մը մէջ, ուր կը բնակէին իր մօրենական մեծ հայրն ու մեծ մայրը<ref>"55 Pinner Hill Road". On This Very Spot. 25 March 1947. Archived from the original on 15 January 2009. Retrieved 25 February 2009.</ref>։ Երբ ան վեց տարեկան էր, ընտանիքը տեղափոխուեցաւ մօտակայ կիսակից տուն մը<ref>"55 Pinner Hill Road". On This Very Spot. 25 March 1947. Archived from the original on 15 January 2009. Retrieved 25 February 2009.</ref><ref>"Sir Elton John 'in shock' after his mother dies aged 92". ''BBC News''. 4 December 2017. Archived from the original on 11 November 2018. Retrieved 12 November 2018.</ref><ref>"Sir Elton John's father didn't approve of his career path". ''The New Zealand Herald''. Archived from the original on 13 November 2018. Retrieved 12 November 2018.</ref>։ Ան ուսում ստացած է «Pinner Wood Junior School», «Reddiford School» եւ «Pinner County Grammar School» դպրոցներուն մէջ մինչեւ 17 տարեկան, երբ լքեց դպրոցը՝ «A-Level»-ի աւարտական քննութիւններէն անմիջապէս առաջ, որպէսզի հետապնդէ երաժշտական ասպարէզ մը<ref>Norman, Philip (1991). ''Elton John''. Fireside. ISBN <bdi>0-671-79729-8</bdi>.</ref>։ Երբ Ճոն սկսաւ լրջօրէն մտածել երաժշտական ասպարէզի մասին, անոր հայրը, որ կը ծառայէր Թագաւորական Օդուժին (Royal Air Force) մէջ, փորձեց զինք առաջնորդել դէպի աւելի սովորական ասպարէզ մը, ինչպէս՝ դրամատնային գործը։ Ճոն ըսած է, որ իր բեմական վայրի հագուստներն ու կատարումները իր ձեւն էին ազատագրուելու իր սահմանափակումներով լեցուն մանկութենէն ետք։ Անոր ծնողքը երկուքն ալ հակում ունէին դէպի երաժշտութիւնը. հայրը շեփորահար էր «Bob Millar Band»-ի մէջ, որ կիսարհեստավարժ big band մըն էր եւ կը նուագէր զինուորական պարահանդէսներու ընթացքին։ Տուայթ ընտանիքը ձայնապնակներու մեծ գնորդ էր, ինչ որ Ճոնը ծանօթացուց ժամանակի ժողովրդական երգիչներուն եւ երաժիշտներուն։ Ճոն դեռ պզտիկ տղայ սկսած էր նուագել իր մեծ մօր դաշնամուրը, եւ մէկ տարուան ընթացքին մայրը լսեց, թէ ինչպէս ան միայն լսողութեամբ կը նուագէր Էմիլ Վալտթէօֆելի «Չմշկորդներու վալսը» (The Skater's Waltz)։ Խնճոյքներու եւ ընտանեկան հաւաքոյթներու ընթացքին նուագելէ ետք, եօթը տարեկանին, ան սկսաւ դաշնամուրի կանոնաւոր դասերու հետեւիլ։ Ան դպրոցին մէջ երաժշտական ձիրք ցոյց տուաւ, ներառեալ եղանակներ յօրինելու կարողութիւնը, եւ ուշադրութիւն գրաւեց դպրոցական հանդէսներու ընթացքին Ճերի Լի Լուիսի նման նուագելուն համար։ 11 տարեկանին ան կրտսեր կրթաթոշակ շահեցաւ Երաժշտութիւն Թագաւորական Ակադեմիային մէջ (Royal Academy of Music)։ Ըստ իր հրահանգիչներէն մէկուն, Ճոն, Ճորճ Ֆրիտրիխ Հենտելի չորս էջնոց ստեղծագործութիւնը առաջին անգամ լսելէ ետք, անմիջապէս նուագեց զայն նոյնութեամբ՝ «ձայնապնակի» պէս<ref>Elizabeth Rosenthal, ''His Song: The Musical Journey of Elton John'', Billboard Books, 2001.</ref>։ Յաջորդ հինգ տարիներուն Ճոն կը հետեւէր Շաբաթ օրուան դասընթացքներուն Լոնտոնի կեդրոնը գտնուող ակադեմիային մէջ։ Ան ըսած է, թէ հաճոյքով կը նուագէր Ֆրետերիք Շոփեն եւ Եոհան Սեպասթիան Պախ, ինչպէս նաեւ կ'երգէր երգչախումբին մէջ Շաբաթ օրուան դասերուն ընթացքին, բայց այլապէս ան պարտաճանաչ դասական ուսանող մը չէր։ «Ես որոշ չափով կը դժկամէի Ակադեմիա երթալ», ըսած է ան. «Ես այն տղոցմէ էի, որոնք կրնային առանց փորձ ընելու սպրդիլ ու քննութիւնները անցնիլ, հազիւ նիշեր ապահովելով»։ Ան նաեւ պատմած է, որ երբեմն դասերէն կը փախչէր եւ Լոնտոնի մեթրոյով կը պտըտէր։ Քանի մը դասախօսներ վկայած են, որ ան «օրինակելի ուսանող» էր, եւ վերջին քանի մը տարիներուն, ակադեմիայի դասերէն բացի, ան դասեր կ'առնէր նաեւ մասնաւոր փորձավարէ մը։ Ան լքեց ակադեմիան նախքան աւարտական քննութիւնները տալը<ref>"Sixty things for Sir Elton's 60th". ''BBC News''. 23 March 2007. Archived from the original on 26 January 2009. Retrieved 20 September 2019.</ref>։ Ճոնի մայրը, թէեւ խիստ էր իր զաւկին հանդէպ, սակայն աւելի շփուող էր, քան իր ամուսինը, եւ որոշ չափով ազատատենչ ոգի ունէր։ Քանի որ Սթենլի Տուայթը հետաքրքրուած չէր իր զաւկով եւ յաճախ բացակայ էր, Ճոն հիմնականին մէջ մեծցաւ մօր եւ մօրենական մեծ մօր խնամքով։ Երբ հայրը տունն էր, Տուայթները կատաղի վէճեր կ'ունենային, ինչ որ մեծապէս կը տագնապեցնէր Ճոնը։ Երբ ան 14 տարեկան էր, անոնք ամուսնալուծուեցան։ Անկէ ետք մայրը ամուսնացաւ տեղացի ներկարար Ֆրետ Ֆէյրպրատըրի հետ, որ հոգատար ու քաջալերող խորթ հայր մըն էր, եւ որուն Ճոն սիրով կը կոչէր «Տերֆ» (Derf՝ Ֆրետ անունը հակառակ կարդացուած)։ Անոնք տեղափոխուեցան Frome Court կոչուող ութ բնակարաննոց շէնքի թիւ 3A բնակարանը, որ հեռու չէր նախորդ երկու տուներէն։ Հոն Ճոն գրեց այն երգերը, որոնք սկիզբ տուին ռոք աստղի իր ասպարէզին։ Ան հոն բնակեցաւ մինչեւ այն ատեն, երբ միաժամանակ չորս ալպոմներ ունեցաւ ամերիկեան «Top 40» հիթ-շարքին մէջ<ref>"Elton John Lived Here". The Shady Old Lady's Guide to London. 3 April 2007. Archived from the original on 28 July 2020. Retrieved 27 July 2020.</ref>։ == Ծանօթագրութիւններ == {{Ծնթ․ցանկ}} [[Ստորոգութիւն:Երգիչներ]] [[Ստորոգութիւն:Երգահաններ]] [[Ստորոգութիւն:Երգիչներ ըստ ազգութեան]] rjtfsbxtju7wo5ybz1n86kvwq5kmyh9 252466 252464 2026-06-30T08:01:38Z Maral Dikbikian 4797 252466 wikitext text/x-wiki {{Տեղեկաքարտ Անձ}} '''Էլթըն Ճոն''' ({{Lang-en|Elton Hercules John}}, {{ԱԾ}}), բրիտանացի հանրայայտ երգիչ, երգահան եւ [[Դաշնամուր|դաշնակահար]]։ Ժողովրդական մշակոյթի (popular culture) մէջ ազդեցիկ դէմք մը՝ ան ծանօթ է իր ցուցամոլ նորաձեւութեամբ, բեմական ներկայացումներով (showmanship) եւ երգահան Պըրնի Թօփինի (Bernie Taupin) հետ երգերու հեղինակային գործընկերութեամբ։ Աշխարհի տարածքին աւելի քան 300 միլիոն ձայնապնակ վաճառած ըլլալով՝ ան բոլոր ժամանակներու ամէնաշատ վաճառուած երաժշտական արուեստագէտներէն մէկն է<ref>Savage, Mark (24 January 2018). "BBC: Elton John to make statement on future". ''BBC News''. Archived from the original on 11 August 2019. Retrieved 15 January 2020.</ref>։ Իբրեւ «EGOT»-ի (Էմմի, Կրեմմի, Օսքար, Թոնի) դափնեկիր, Ճոնի պարգեւները կը ներառեն հինգ «Կրեմմի» (Grammy Awards), երկու «Օսքար» (Academy Awards), մէկ «Փրայմթայմ Էմմի» (Primetime Emmy Award), մէկ «Թոնի» (Tony Award), երկու «Ոսկէ Կլոպուս» (Golden Globe Awards), մէկ «Լօրընս Օլիվիէ» (Laurence Olivier Award) եւ «Քենետի Սենթըրի» պատուոյ մրցանակը (Kennedy Center Honors)։ Ճոն կանուխ տարիքէն սորված է դաշնամուր նուագել՝ կրթաթոշակ շահելով Երաժշտութեան Թագաւորական Ակադեմիային մէջ (Royal Academy of Music)։ 1960-ականներուն ան կազմեց «Bluesology» պլուզ խումբը, Թօփինի հետ միասին երգեր գրեց այլ արուեստագէտներու համար եւ աշխատեցաւ իբրեւ նուագակցող երաժիշտ (session musician), նախքան իր առաջին ալպոմի՝ «Empty Sky»-ի (1969) հրապարակումը։ Յաջորդ վեց տասնամեակներու ընթացքին, Ճոն ամրապնդեց մշակութային տիպարի (cultural icon) իր դիրքը 32 стуդիական ալպոմներով, որոնցմէ են՝ «Honky Château» (1972), «Goodbye Yellow Brick Road» (1973), «Rock of the Westies» (1975), «Sleeping with the Past» (1989), «The One» (1992), «Songs from the West Coast» (2001), «The Diving Board» (2013) եւ «The Lockdown Sessions» (2021)։ Ան նաեւ յաջողութիւններ արձանագրած է երաժշտական ֆիլմերու եւ թատրոնի մէջ՝ երաժշտութիւն յօրինելով «Առիւծ Արքան» (The Lion King, 1994), «Աիտա» (Aida, 2000) եւ «Պիլի Էլիոթ» երաժշտախաղի (Billy Elliot the Musical, 2005) համար։ Ճոնի վերջին համերգաշարքը՝ «Farewell Yellow Brick Road»-ը (2018–2023), այդ ժամանակաշրջանին դարձաւ պատմութեան մէջ ամէնաբարձր հասոյթ ապահոված համերգաշարքը։ Անոր կեանքն ու գործունէութիւնը վերածուեցան պատմագրական ֆիլմի 2019-ի «Rocketman» կենսագրական ժապաւէնին մէջ։ Ճոն ՄԻԱՒ/ՁԻԱՀ-ի (HIV/AIDS) բարեգործական հանգանակութիւններու կազմակերպիչ է եւ 1980-ականներու վերջաւորութենէն ի վեր ներգրաւուած է ՁԻԱՀ-ի դէմ պայքարին մէջ<ref>"Elton John AIDS Foundation". Ejaf.org. Archived from the original on 8 December 2019. Retrieved 6 August 2010.</ref><ref>"Elton John: About: All About Elton: Charities". 25 July 2010. Archived from the original on 25 July 2010. Retrieved 26 January 2022.</ref><ref>"Our mission". ''Elton John AIDS Foundation''. Archived from the original on 13 December 2021. Retrieved 26 January 2022.</ref>։ 1992-ին ան հիմնեց «Էլթըն Ճոնի ՁԻԱՀ-ի Հիմնադրամը» (Elton John AIDS Foundation), որ իր ստեղծումէն ի վեր հաւաքած է աւելի քան 300 միլիոն անգլիական լիրա, իսկ տարի մը ետք ան սկսաւ հիւրընկալել իր ամէնամեայ «ՁԻԱՀ-ի Հիմնադրամի Օսքարի Երեկոյթը», որ այնուհետեւ դարձաւ Հոլիվուտի ֆիլմերու արտադրութեան ամէնամեծ ու հեղինակաւոր Օսքարեան երեկոյթներէն մէկը<ref>Butterworth, Benjamin (22 June 2019). "Sir Elton John emotional as he is awarded France's Legion d'Honneur for HIV Aids work". ''i News''. Archived from the original on 8 July 2019. Retrieved 8 July 2019.</ref>։ Ճոն եղած է «Ուաթֆորտ» ֆութպոլի ակումբի (Watford Football Club) նախագահն ու տնօրէնը 1976-1987 թուականներուն, ապա դարձեալ՝ 1997-2002 թուականներուն, եւ ակումբի ցմահ պատուաւոր նախագահն է։ 1970-ականներու վերջաւորութենէն մինչեւ 1980-ականներու վերջաւորութիւնը, Ճոն ունեցած է թմրեցուցիչներու եւ ալքոհոլի ծանր կախուածութիւն, բայց 1990 թուականէն ի վեր մաքուր ու սթափ է<ref>"Elton John's Past Struggles With Drugs and Alcohol". ''Biography''. 14 July 2020. Retrieved 31 December 2025.</ref>։ 2005-ին ան քաղաքացիական գործընկերութեան (civil partnership) մէջ մտաւ իր երկարամեայ ընկերոջ՝ քանատացի ֆիլմերու արտադրիչ Տէյվիտ Ֆըրնիշի (David Furnish) հետ։ Անոնք ամուսնացան 2014-ին, երբ նոյնասեռական ամուսնութիւնները օրինականացուեցան Անգլիոյ եւ Ուէյլսի մէջ<ref>Corey, Irwin (21 December 2020). "The Day Elton John Married David Furnish". ''Ultimate Classic Rock''. Archived from the original on 15 December 2023. Retrieved 26 January 2022.</ref>։ Ճոն ունեցած է առաջին հորիզոնականը գրաւող ինը մեներգ (single) Մեծն Բրիտանիոյ մեներգներու հիթ-շարքին (UK singles chart) եւ ամերիկեան «Billboard Hot 100»-ի մէջ, ինչպէս նաեւ եօթը յաջորդական առաջին հորիզոնականի ալպոմներ ամերիկեան «Billboard 200»-ի մէջ։ Ան ամերիկեան «Billboard»-ի հիթ-շարքերու պատմութեան ամէնայաջողակ մեներգիչն է եւ առաջին մեներգիչն էր, որ ունեցաւ Մեծն Բրիտանիոյ լաւագոյն տասնեակին (top 10) մէջ ներառուած մեներգներ վեց տասնամեակներու ընթացքին։ Ուէյլսի Իշխանուհի Տայանային նուիրուած իր յարգանքի մեներգը՝ «Candle in the Wind 1997»-ը, որ իր 1974-ի մեներգի վերագրուած տարբերակն է, բոլոր ժամանակներու ամէնաշատ վաճառուած հիթ-շարքի մեներգն է<ref>"RIAA News Room – The American Recording Industry Announces its Artists of the Century". ''Recording Industry Association of America website''. Recording Industry Association of America. 10 November 1999. Archived from the original on 6 October 2014. Retrieved 8 February 2010. <q>'Candle in the Wind 1997' soon surpassed Bing Crosby's 'White Christmas' to become the best-selling single of all time.</q></ref><ref>See also: Guinness World Records, 2009 Edition, pp. 14, 15 & 169 [1] Archived 26 February 2013 at the Wayback Machine.</ref>։ Ճոն ընդունուած է Երգահաններու Փառքի Սրահ (Songwriters Hall of Fame) եւ Ռոք էն Ռոլի Փառքի Սրահ (Rock and Roll Hall of Fame), ինչպէս նաեւ «The Ivors Academy»-ի անդամ է։ Ան երաժշտութեան եւ բարեգործութեան մատուցած ծառայութիւններուն համար 1998-ին արժանացած է Ասպետի կոչման (Knight Bachelor), իսկ 2020-ին նշանակուած է Պատուոյ Ասպետներու Շքանշանի (Order of the Companions of Honour) անդամ։ «Rolling Stone» ամսագիրը զինք դասած է բոլոր ժամանակներու մեծագոյն արուեստագէտներու, մեծագոյն երգիչներու եւ մեծագոյն երգահաններու շարքին<ref>{{Citation|title=Elton John|url=https://en.wikipedia.org/w/index.php?title=Elton_John&oldid=1361743132|date=2026-06-29|accessdate=2026-06-30|language=en}}</ref><ref>{{Cite web|url=http://www.officialcharts.com/artist/21478/elton%20john/|title=Elton John Offical Charts|publisher=officialcharts.com|archiveurl=https://www.webcitation.org/65QlSVCLj?url=http://www.allmusic.com/|archivedate=2012 թ․ փետրվարի 13|accessdate=2010 թ․ հունվարի 18}}</ref>: == Կանուխ կեանք եւ կրթութիւն == Ռեճինալտ Քենեթ Տուայթ ծնած է 25 Մարտ 1947-ին՝ Փինըր, Միտըլսեքս (Pinner, Middlesex - ներկայիս Լոնտոնի Հարօու թաղամասի մաս կը կազմէ)։ Ան Սթենլի Տուայթի (1925–1991) անդրանիկ զաւակն էր եւ Շիլա Այլինի (ծնեալ՝ Հարիս, 1925–2017) միակ զաւակը, որոնք ամուսնացած էին 1945-ին<ref>Barratt, Nick (24 November 2006). "Family detective: Elton John". ''The Daily Telegraph''. London, England. Archived from the original on 11 October 2007. Retrieved 22 July 2025.</ref><ref>"Sir Elton John 'in shock' after his mother dies aged 92". ''BBC News''. 4 December 2017. Archived from the original on 11 November 2018. Retrieved 12 November 2018.</ref><ref>"Sir Elton John's father didn't approve of his career path". ''The New Zealand Herald''. Archived from the original on 13 November 2018. Retrieved 12 November 2018.</ref>։ Ան մեծցած է Փինըրի տան մը մէջ, ուր կը բնակէին իր մօրենական մեծ հայրն ու մեծ մայրը<ref>"55 Pinner Hill Road". On This Very Spot. 25 March 1947. Archived from the original on 15 January 2009. Retrieved 25 February 2009.</ref>։ Երբ ան վեց տարեկան էր, ընտանիքը տեղափոխուեցաւ մօտակայ կիսակից տուն մը<ref>"55 Pinner Hill Road". On This Very Spot. 25 March 1947. Archived from the original on 15 January 2009. Retrieved 25 February 2009.</ref><ref>"Sir Elton John 'in shock' after his mother dies aged 92". ''BBC News''. 4 December 2017. Archived from the original on 11 November 2018. Retrieved 12 November 2018.</ref><ref>"Sir Elton John's father didn't approve of his career path". ''The New Zealand Herald''. Archived from the original on 13 November 2018. Retrieved 12 November 2018.</ref>։ Ան ուսում ստացած է «Pinner Wood Junior School», «Reddiford School» եւ «Pinner County Grammar School» դպրոցներուն մէջ մինչեւ 17 տարեկան, երբ լքեց դպրոցը՝ «A-Level»-ի աւարտական քննութիւններէն անմիջապէս առաջ, որպէսզի հետապնդէ երաժշտական ասպարէզ մը<ref>Norman, Philip (1991). ''Elton John''. Fireside. ISBN <bdi>0-671-79729-8</bdi>.</ref>։ Երբ Ճոն սկսաւ լրջօրէն մտածել երաժշտական ասպարէզի մասին, անոր հայրը, որ կը ծառայէր Թագաւորական Օդուժին (Royal Air Force) մէջ, փորձեց զինք առաջնորդել դէպի աւելի սովորական ասպարէզ մը, ինչպէս՝ դրամատնային գործը։ Ճոն ըսած է, որ իր բեմական վայրի հագուստներն ու կատարումները իր ձեւն էին ազատագրուելու իր սահմանափակումներով լեցուն մանկութենէն ետք։ Անոր ծնողքը երկուքն ալ հակում ունէին դէպի երաժշտութիւնը. հայրը շեփորահար էր «Bob Millar Band»-ի մէջ, որ կիսարհեստավարժ big band մըն էր եւ կը նուագէր զինուորական պարահանդէսներու ընթացքին։ Տուայթ ընտանիքը ձայնապնակներու մեծ գնորդ էր, ինչ որ Ճոնը ծանօթացուց ժամանակի ժողովրդական երգիչներուն եւ երաժիշտներուն։ Ճոն դեռ պզտիկ տղայ սկսած էր նուագել իր մեծ մօր դաշնամուրը, եւ մէկ տարուան ընթացքին մայրը լսեց, թէ ինչպէս ան միայն լսողութեամբ կը նուագէր Էմիլ Վալտթէօֆելի «Չմշկորդներու վալսը» (The Skater's Waltz)։ Խնճոյքներու եւ ընտանեկան հաւաքոյթներու ընթացքին նուագելէ ետք, եօթը տարեկանին, ան սկսաւ դաշնամուրի կանոնաւոր դասերու հետեւիլ։ Ան դպրոցին մէջ երաժշտական ձիրք ցոյց տուաւ, ներառեալ եղանակներ յօրինելու կարողութիւնը, եւ ուշադրութիւն գրաւեց դպրոցական հանդէսներու ընթացքին Ճերի Լի Լուիսի նման նուագելուն համար։ 11 տարեկանին ան կրտսեր կրթաթոշակ շահեցաւ Երաժշտութիւն Թագաւորական Ակադեմիային մէջ (Royal Academy of Music)։ Ըստ իր հրահանգիչներէն մէկուն, Ճոն, Ճորճ Ֆրիտրիխ Հենտելի չորս էջնոց ստեղծագործութիւնը առաջին անգամ լսելէ ետք, անմիջապէս նուագեց զայն նոյնութեամբ՝ «ձայնապնակի» պէս<ref>Elizabeth Rosenthal, ''His Song: The Musical Journey of Elton John'', Billboard Books, 2001.</ref>։ Յաջորդ հինգ տարիներուն Ճոն կը հետեւէր Շաբաթ օրուան դասընթացքներուն Լոնտոնի կեդրոնը գտնուող ակադեմիային մէջ։ Ան ըսած է, թէ հաճոյքով կը նուագէր Ֆրետերիք Շոփեն եւ Եոհան Սեպասթիան Պախ, ինչպէս նաեւ կ'երգէր երգչախումբին մէջ Շաբաթ օրուան դասերուն ընթացքին, բայց այլապէս ան պարտաճանաչ դասական ուսանող մը չէր։ «Ես որոշ չափով կը դժկամէի Ակադեմիա երթալ», ըսած է ան. «Ես այն տղոցմէ էի, որոնք կրնային առանց փորձ ընելու սպրդիլ ու քննութիւնները անցնիլ, հազիւ նիշեր ապահովելով»։ Ան նաեւ պատմած է, որ երբեմն դասերէն կը փախչէր եւ Լոնտոնի մեթրոյով կը պտըտէր։ Քանի մը դասախօսներ վկայած են, որ ան «օրինակելի ուսանող» էր, եւ վերջին քանի մը տարիներուն, ակադեմիայի դասերէն բացի, ան դասեր կ'առնէր նաեւ մասնաւոր փորձավարէ մը։ Ան լքեց ակադեմիան նախքան աւարտական քննութիւնները տալը<ref>"Sixty things for Sir Elton's 60th". ''BBC News''. 23 March 2007. Archived from the original on 26 January 2009. Retrieved 20 September 2019.</ref>։ Ճոնի մայրը, թէեւ խիստ էր իր զաւկին հանդէպ, սակայն աւելի շփուող էր, քան իր ամուսինը, եւ որոշ չափով ազատատենչ ոգի ունէր։ Քանի որ Սթենլի Տուայթը հետաքրքրուած չէր իր զաւկով եւ յաճախ բացակայ էր, Ճոն հիմնականին մէջ մեծցաւ մօր եւ մօրենական մեծ մօր խնամքով։ Երբ հայրը տունն էր, Տուայթները կատաղի վէճեր կ'ունենային, ինչ որ մեծապէս կը տագնապեցնէր Ճոնը։ Երբ ան 14 տարեկան էր, անոնք ամուսնալուծուեցան։ Անկէ ետք մայրը ամուսնացաւ տեղացի ներկարար Ֆրետ Ֆէյրպրատըրի հետ, որ հոգատար ու քաջալերող խորթ հայր մըն էր, եւ որուն Ճոն սիրով կը կոչէր «Տերֆ» (Derf՝ Ֆրետ անունը հակառակ կարդացուած)։ Անոնք տեղափոխուեցան Frome Court կոչուող ութ բնակարաննոց շէնքի թիւ 3A բնակարանը, որ հեռու չէր նախորդ երկու տուներէն։ Հոն Ճոն գրեց այն երգերը, որոնք սկիզբ տուին ռոք աստղի իր ասպարէզին։ Ան հոն բնակեցաւ մինչեւ այն ատեն, երբ միաժամանակ չորս ալպոմներ ունեցաւ ամերիկեան «Top 40» հիթ-շարքին մէջ<ref>"Elton John Lived Here". The Shady Old Lady's Guide to London. 3 April 2007. Archived from the original on 28 July 2020. Retrieved 27 July 2020.</ref>։ == Ասպարէզ == === (1962–1969) Փապի դաշնակահարէն մինչեւ երգերու հաստիքային հեղինակ === 15 տարեկանին, մօրն ու խորթ հօր օգնութեամբ, Ճոն աշխատանքի կ'ընդունուի իբրեւ դաշնակահար մօտակայ փապի մը մէջ՝ «Northwood Hills Hotel»-ը, նուագելով Հինգշաբթիէն Կիրակի գիշերները։ Ճանչցուած պարզապէս իբրեւ «Ռեճի», ան կատարած է շարք մը ժողովրդականացած երգեր, ներառեալ՝ Ճիմ Ռիվզի եւ Րէյ Չարլզի երգերէն, ինչպէս նաեւ իր սեփական յօրինումները։ «The Corvettes» կոչուող կարճատեւ խումբի մը հետ աշխատանքը ամբողջացուցած է այս ժամանակաշրջանը։ Թէեւ պատանի տարիքին ունէր բնական տեսողութիւն, Ճոն սկսաւ եղջերեայ շրջանակով ակնոց կրել՝ Պատի Հոլիին նմանակելու համար<ref>Goldrosen, John (1979). The Buddy Holly Story. p. 8. Quick Fox.</ref>։ 1962-ին, Ճոն եւ քանի մը ընկերներ հիմնեցին «Bluesology» անունով նուագախումբ մը։ Ցերեկները ան յանձնարարութիւններ կը կատարէր երաժշտական հրատարակչատան մը համար, իսկ գիշերները իր ժամանակը կը բաժնէր Լոնտոնի պանդոկի մը սրահին մէջ ելոյթներուն եւ «Bluesology»-ի հետ աշխատանքին միջեւ։ 1960-ականներու կէսերուն, «Bluesology»-ն կ'ընկերակցէր շրջագայութեան մէջ գտնուող ամերիկեան soul եւ R&B երաժիշտներուն, ինչպէս՝ The Isley Brothers-ին, Մէյճըր Լենսին (Major Lance) եւ Patti LaBelle and the Bluebelles-ին։ 1966-ին նուագախումբը դարձաւ Լոնկ Ճոն Պոլտրիի (Long John Baldry) ուղեկցող խումբը եւ 16 անգամ ելոյթ ունեցաւ «Marquee Club»-ի մէջ<ref>"The Marquee Club: Long John Baldry – Biography". themarqueeclub.net. Archived from the original on 4 July 2010. Retrieved 25 May 2010.</ref>։ 1967-ին, Ճոն արձագանգեց բրիտանական «New Musical Express» երաժշտական թերթի յայտարարութեան մը, որ տեղադրած էր Րէյ Ուիլիամզը, որ այդ ժամանակ «Liberty Records»-ի A&R (տաղանդներու յայտնաբերման) տնօրէնն էր։ Իրենց առաջին հանդիպման ժամանակ, Ուիլիամզ Ճոնին փոխանցեց Պըրնի Թոփինի (Bernie Taupin) գրած երգի խոսքերով չբացուած ծրար մը, որ արձագանգած էր նոյն յայտարարութեան։ Ճոն երաժշտութիւն գրեց այդ խօսքերուն համար եւ ուղարկեց Թոփինին․ այսպիսով սկսաւ անոնց տասնամեակներ տեւած գործակցութիւնը, որ կը շարունակուի մինչեւ օրս։ Երբ երկուքը առաջին անգամ հանդիպեցան 1967-ին, անոնք ձայնագրեցին Ճոն/Թոփին առաջին երգը՝ «Scarecrow»-ն։ Վեց ամիս ետք, Ճոն սկսաւ հանդէս գալ Էլթըն Ճոն (Elton John) անունով՝ ի պատիւ «Bluesology»-ի երկու անդամներու՝ սաքսոֆոնահար Էլթըն Տինի (Elton Dean) եւ երգիչ Լոնկ Ճոն Պոլտրիի։ Ան օրինականօրէն իր անունը փոխեց Էլթըն Հերքուլես Ճոնի (Elton Hercules John) 1972 Յունուար 7-ին։ «Հերքուլես» անունը առնուած էր բրիտանական «Steptoe and Son» կատակերգական հեռուստաշարքի ձիու մը անունէն, որուն մեծ երկրպագուն էր Ճոն<ref>"Elton John: five things you may not know about the singer". ''The Week''. 28 May 2019. Retrieved 12 September 2024.</ref>։ Ճոնի եւ Թոփինի երկեակը 1968-ին միացաւ Տիք Ճէյմսի (Dick James) «DJM Records»-ին՝ իբրեւ երգերու հաստիքային հեղինակներ, եւ յաջորդ երկու տարիներու ընթացքին երգեր գրեցին տարբեր արուեստագէտներու համար, որոնցմէ են՝ Ռոճըր Քուքը (Roger Cook) եւ Լուլուն (Lulu)։ Թոփինը երգի խօսքերու խմբաքանակ մը կը գրէր մէկ ժամէն պակաս ժամանակի մէջ եւ կը փոխանցէր Ճոնին, որ իւրաքանչիւրին համար երաժշտութիւն կը յօրինէր կէս ժամուան ընթացքին՝ հրաժարելով այն խօսքերէն, որոնց համար չէր կրնար արագօրէն որեւէ գաղափար յղանալ։ Երկու տարի շարունակ անոնք թեթեւ ունկնդրութեան երաժշտութիւն գրեցին, որպէսզի Ճէյմսը վաճառէ երգիչներուն։ Անոնց վաղ շրջանի արտադրանքը կը ներառէր «Eurovision» երգի մրցոյթի (1969) Մեծն Բրիտանիոյ թեկնածու երգ մը Լուլուի համար՝ «I Can't Go On (Living Without You)» խորագրով։ Այն գրաւեց վեցերորդ տեղը՝ վեց երգերու մէջ։ 1969-ին, Ճոն դաշնամուրի ընկերակցութիւն ապահովեց Ռոճըր Հոտճսոնի առաջին թողարկուած մենակատարման համար՝ «Argosy» քառեակի «Mr. Boyd» երգին մէջ, որուն կազմը կ'ամբողջացնէին Քէյլըպ Քուէյն եւ Նայճըլ Օլսընը<ref>Joynson, Vernon (1995). ''The Tapestry of Delights'' Archived 30 November 2011 at the Wayback Machine . London: Borderline Books. See entry on "Argosy".</ref><ref>"Roger Hodgson of Supertramp". CTV News. Archived from the original on 20 January 2012. Retrieved 27 September 2014.</ref>։ === 1969–1973․ «Empty Sky»-էն մինչեւ «Goodbye Yellow Brick Road» === Երաժշտական հրատարակիչ Սթիւ Պրաունի (Steve Brown) խորհուրդով, Ճոն եւ Թոփին սկսան աւելի բարդ երգեր գրել, որպէսզի Ճոն ձայնագրէ զանոնք «DJM»-ի համար։ Առաջինը «I've Been Loving You» (1968) մինակատարումն էր, որուն արտադրիչը (producer) «Bluesology»-ի նախկին կիթառահար Քէյլըպ Քուէյն էր։ 1969-ին, Քուէյի, թմբկահար Ռոճըր Փոփի (Roger Pope) եւ պաս-կիթառահար Թոնի Մարէյի (Tony Murray) հետ, Ճոն ձայնագրեց մէկ այլ մինակատարում՝ «Lady Samantha»-ն, եւ «Empty Sky» ալպոմը։ Իրենց յաջորդ՝ «Elton John» ալպոմին համար, Ճոն եւ Թոփին հրաւիրեցին Կաս Տաճընը (Gus Dudgeon) իբրեւ արտադրիչ, իսկ Փոլ Պաքմասթըրը՝ իբրեւ երաժշտական դաշնաւորող<ref>"Elton John: UK Chart History" Archived 14 February 2015 at the Wayback Machine. Official Charts Company. Retrieved 3 December 2014.</ref>։ «Elton John» ալպոմը թողարկուեցաւ 1970 Ապրիլին՝ Մեծն Բրիտանիոյ մէջ «DJM Records/Pye Records»-ի, իսկ ԱՄՆ-ի մէջ՝ «Uni Records»-ի կողմէ, եւ հիմք դրաւ յաջորդող ալպոմներու բանաձեւին՝ կոսփելային (gospel) աքորտներով ռոք երգեր եւ ազդեցիկ քնարական երգեր։ Ալպոմի առաջին մինակատարումը՝ «Border Song»-ը, «Billboard Hot 100»-ի մէջ բարձրացաւ մինչեւ 92-րդ դիրք։ Երկրորդը՝ «Your Song»-ը, բրիտանական մինակատարումներու հիթ-շարքին մէջ գրաւեց եօթներորդ տեղը, իսկ ԱՄՆ-ի մէջ՝ ութերորդը՝ դառնալով Ճոնի առաջին յաջողած մինակատարումը իբրեւ երգիչ։ Ալպոմը շուտով դարձաւ իր առաջին յաջողած ձայնասկաւառակը՝ ԱՄՆ-ի «Billboard 200»-ի մէջ հասնելով չորրորդ դիրքի, իսկ բրիտանական ալպոմներու հիթ-շարքին մէջ՝ հինգերորդի<ref>"Elton John: UK Chart History" Archived 14 February 2015 at the Wayback Machine. Official Charts Company. Retrieved 3 December 2014.</ref>։ «Spencer Davis Group»-ի նախկին կշռոյթի բաժնի (rhythm section)՝ թմբկահար Նայճըլ Օլսընի եւ պաս-կիթառահար Տի Մարէյի (Dee Murray) ընկերակցութեամբ, Ճոնի ամերիկեան առաջին համերգը տեղի ունեցաւ 1970 Օգոստոս 25-ին, Քալիֆորնիոյ Լոս Անճելըս քաղաքի «Troubadour» ակումբին մէջ եւ ունեցաւ մեծ յաջողութիւն։ «Tumbleweed Connection» թեմաթիք ալպոմը (concept album) թողարկուեցաւ 1970 Հոկտեմբերին եւ Մեծն Բրիտանիոյ մէջ գրաւեց երկրորդ տեղը, իսկ ԱՄՆ-ի մէջ՝ հինգերորդը։ «17-11-70» կենդանի ձայնագրութեամբ ալպոմը (ԱՄՆ-ի մէջ խորագրուած՝ «11–17–70») ձայնագրուած էր Նիւ Եորքի «WABC-FM» ձայնասփիւռով հեռարձակուող «A&R Studios»-ի համերգի ընթացքին։ ԱՄՆ-ի մէջ այս ալպոմի վաճառքը տուժեց, քանի որ արեւելեան ափի անօրինական ձայնագրող մը հրապարակած էր ելոյթը պաշտօնական թողարկումէն քանի մը շաբաթ առաջ՝ ներառելով հեռարձակման ամբողջ 60 վայրկեանը, եւ ոչ թէ միայն «Dick James Music»-ի ընտրած 40 վայրկեանը<ref>Heylin, Clinton (1996). ''Bootleg: The Secret History of the Other Recording Industry''. New York City: St. Martin's Griffin. p. 66. ISBN <bdi>0-312-14289-7</bdi>.</ref>։ Ճոն եւ Թոփին գրեցին 1971-ի «Friends» ֆիլմի երաժշտութիւնը (soundtrack), ինչպէս նաեւ «Madman Across the Water» ալպոմը, որ ԱՄՆ-ի մէջ հասաւ ութերորդ դիրքի եւ կը ներառէր «Levon» հիթը ու ալպոմի բացման երգը՝ «Tiny Dancer»-ը։ 1972-ին, Տէյվի Ճոնսթոնը միացաւ «Elton John Band»-ին՝ իբրեւ կիթառահար եւ պեք-վոքալիստ։ 1972-ին թողարկուած «Honky Château»-ն դարձաւ Ճոնի առաջին ալպոմը, որ ԱՄՆ-ի մէջ գրաւեց առաջին տեղը՝ հինգ շաբաթ մնալով «Billboard 200»-ի գագաթնակէտին, եւ սկիզբ դրաւ ԱՄՆ-ի մէջ յաջորդաբար առաջին տեղը գրաւած եօթը ալպոմներու շարքին։ Ալպոմը Մեծն Բրիտանիոյ մէջ հասաւ երկրորդ դիրքի եւ ծնունդ տուաւ «Rocket Man» եւ «Honky Cat» յաջողած մինակատարումներուն։ 1972-ին, Ճոն ելոյթ ունեցաւ «Royal Variety Performance»-ի ընթացքին, ուր իր վրայէն ուշադրութիւնը խլեց «Bonzo Dog Doo-Dah Band»-ի թմբկահար Լերի Սմիթի (Larry Smith) պարը։ Սմիթը հրաւիրուեցաւ միանալու Ճոնի ամերիկեան երկրորդ շրջագայութեան։ Սմիթը աւելի ուշ պատմած է. «Ես առաջարկեցի աւելցնել այլ տարօրինակ տարրեր, օրինակ՝ ես կատարեցի երգի ու պարի համար նախատեսուած "Singin' in the Rain"-ը, երբ Էլթընը դաշնամուր կը նուագէր։ Քուպրիքի "A Clockwork Orange" (Լարովի նարինջ) ֆիլմին մէջ վերջերս հնչած էր այդ երգը։ Բացի այդ, ես նախագծեցի խենթ, չափազանցուած տարազներ եւ բեմական հսկայական յարդարանքներ, որոնք յայտնի էին իբրեւ "Legstravaganzas"։ Էլթընը հիացած էր այդ բոլորով»<ref>Dent-Robinson, Nick. "'Legs' Larry Smith – Interview 2010". ''pennyblackmusic.co.uk''. Archived from the original on 8 March 2022. Retrieved 27 March 2022.</ref>։ «Don't Shoot Me I'm Only the Piano Player» փոփ ալպոմը լոյս տեսաւ 1973-ի սկիզբը եւ առաջին տեղը գրաւեց Մեծն Բրիտանիոյ, ԱՄՆ-ի, Աւստրալիոյ եւ այլ երկիրներու մէջ։ Ալպոմը տուաւ «Crocodile Rock» հիթը, որ դարձաւ ԱՄՆ-ի «Billboard Hot 100»-ի իր առաջին բացարձակ առաջատարը (number one), եւ «Daniel» երգը, որ ԱՄՆ-ի մէջ հասաւ երկրորդ տեղի, իսկ Մեծն Բրիտանիոյ մէջ՝ չորրորդ։ Այս ալպոմը եւ «Crocodile Rock»-ը համապատասխանաբար առաջին ձայնասկաւառակն ու մինակատարումն էին ԱՄՆ-ի մէջ նոր միաւորուած «MCA Records» պիտակին (label) տակ՝ փոխարինելով MCA-ի միւս պիտակները, ներառեալ՝ «Uni»-ն<ref>Holden, S. (15 March 1973). "Don't Shoot Me I'm Only The Piano Player". ''Rolling Stone''. Archived from the original on 14 December 2014. Retrieved 12 December 2014.</ref>։ 1973 Հոկտեմբերին թողարկուած «Goodbye Yellow Brick Road» երկպնակ (double album) ալպոմը անմիջապէս արժանացաւ քննադատներու բարձր գնահատանքին եւ գլխաւորեց հիթ-շարքերը Ատլանտեան ովկիանոսի երկու կողմերուն մէջ՝ առաջին տեղը մնալով երկու ամիս։ Այն նաեւ ժամանակաւորապէս հաստատեց Ճոնի դիրքը իբրեւ կլեմ ռոքի (glam rock) աստղ։ Ալպոմը կը ներառէր ԱՄՆ-ի մէջ առաջին տեղը գրաւած «Bennie and the Jets» երգը, ինչպէս նաեւ «Goodbye Yellow Brick Road», «Candle in the Wind» եւ «Saturday Night's Alright for Fighting» հիթերը, եւ համերգներու սիրուած երգեր դարձած «Funeral for a Friend/Love Lies Bleeding» ու «Harmony» ստեղծագործութիւնները։ == Ծանօթագրութիւններ == {{Ծնթ․ցանկ}} [[Ստորոգութիւն:Երգիչներ]] [[Ստորոգութիւն:Երգահաններ]] [[Ստորոգութիւն:Երգիչներ ըստ ազգութեան]] nkwu5dp0i0bninfqgfnv52ci9wrnqd8 Թոմարզա 0 32141 252465 2026-06-30T07:09:32Z JohnYahyaHanna 7467 Նոր էջ «'''Թոմարզա''', նախկին հայաբնակ բնակավայր Կէսարոյ շրջանին մէջ։<ref>{{Cite web|url=https://archive.aztagdaily.com/archives/177114|title=«Ազդակ»` Ութսունեօթը Տարիներու Ծառայութեան Ընդմէջէն. Հայերը Սին Էլ Ֆիլի Մէջ - Aztag Daily|website=archive.aztagdaily.com|accessdate=2026-06-30}}</ref> == Ծանօթագրութիւններ == <references />»: 252465 wikitext text/x-wiki '''Թոմարզա''', նախկին հայաբնակ բնակավայր Կէսարոյ շրջանին մէջ։<ref>{{Cite web|url=https://archive.aztagdaily.com/archives/177114|title=«Ազդակ»` Ութսունեօթը Տարիներու Ծառայութեան Ընդմէջէն. Հայերը Սին Էլ Ֆիլի Մէջ - Aztag Daily|website=archive.aztagdaily.com|accessdate=2026-06-30}}</ref> == Ծանօթագրութիւններ == <references /> ozy7pigjd9wauwduz4xkpdlexve9cxd