Ուիքիփետիա
hywwiki
https://hyw.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D6%82%D5%B8%D6%80_%D4%B7%D5%BB
MediaWiki 1.47.0-wmf.10
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Ուիքիփետիա
Ուիքիփետիայի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Ստորոգութիւն
Կատեգորիայի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Event
Event talk
170 (թիւ)
0
385
252709
231993
2026-07-14T01:29:00Z
~2026-39586-37
14763
252709
wikitext
text/x-wiki
{{Բնական թիւ|num=170|hy=հարիւր եօթանասուն|factor=2×5×17|roman=CLXX|an=ՃՀ|bin=10101010|hex=AA|oct=252}}
'''170''' ('''հարիւր եօթանասուն''')՝ զոյգ եռանիշ [[բնական թիւ]] մըն է [[169 (թիւ)|169]]-ի եւ [[171 (թիւ)|171]]-ի միջեւ
== Յատկութիւններ ==
* ամենամեծ [[բնական թիւ]]ն է, որու բազմորոշիչը կրնայ հաշուիլ Google-ի ներկառուցուած հաշուիչը
* կիրառութիւններ
** 170 Մարիա աստեղնեակի<ref>[https://ssd.jpl.nasa.gov/sbdb.cgi?sstr=170;orb=1 Փոքր Մարմիններու Շտեմարան, 170 Maria]{{Յղում en}}</ref> կարգային թիւն է
** Microsoft Windows-ի {{ստեղ|Alt}}+{{ստեղ|170}}-ի գործադրումով կը ստացուի կիւրեղեան к {{resize|85%|(քա)}} տողատառը
** Տարուայ 170<sup>րդ</sup> օրն է [[19 Յունիս|Յունիս 19]]-ը ([[Նահանջ Տարի (արեւմտահայերէն)|նահանջ տարիներուն՝]] [[18 Յունիս|Յունիս 18]]-ը)
== Ծանօթագրութիւններ ==
{{Ծնթ․ցանկ}}
1ttrx5fkvx8hl7tghoq3hcl7v5v4l13
77 (թիւ)
0
1100
252708
171428
2026-07-14T01:28:11Z
~2026-39586-37
14763
252708
wikitext
text/x-wiki
{{Արևելահայերեն|77 (թիվ)}}
{{Բնական թիւ|num=77|hy=եօթանասունեօթ|factor=7×11|an=[[Հ]][[Է]]|roman=LXXVII|bin=1001101|hex=4D|oct=115}}
'''77''' ('''եօթանասունեօթ''') կենտ երկնիշ [[բնական թիւ]] է [[76 (թիւ)|76-ի]] եւ [[78 (թիւ)|78-ի]] միջեւ
== Թուագիտութիւն ==
* {{ստեղ|{{OEISԱ|A001358}}}} [[26 (թիւ)|քսանվեցերորդ]] [[կիսապարզ թիւ]]ն է՝ 77=7×11
* {{ստեղ|{{OEISԱ|A127335}}}} առաջին ութ [[Պարզ թիւ|պարզերուն]] գումարն է՝ 77=2+3+5+7+11+13+17+19
* երեք յաջորդական քառակուսիներուն գումարն է՝ 4<sup>2</sup>+5<sup>2</sup>+6<sup>2</sup>
* 77-ն են տասներկուերորդ կատարեալ թիւին նշանները<ref>[http://primes.utm.edu/mersenne/index.html#known Մերսէնի Պարզ Թիւերը]{{Յղում en}}</ref>
== Գիտութիւն ==
* [[Բորակածին|Ազոթի]] եռման ջերմաստիճանն է
== Օրացոյց ==
* Տարուայ 77<sup>րդ</sup> օրը [[18 Մարտ|Մարտ 18]]-ն է (նահանջ տարիներուն՝ [[17 Մարտ|Մարտ 17]]-ը)
* [[1977 թուական]]
== Ծանօթագրութիւններ ==
{{ծանցանկ}}
1bf5uvz2q4sllstiqul8orkqupo5thf
Հիշամ Հատտատ
0
32196
252710
252584
2026-07-14T07:26:27Z
Maral Dikbikian
4797
252710
wikitext
text/x-wiki
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Հիշամ Հատտատ''' ({{Lang-ar|هشام حداد}}, {{ԱԾ}}), լիբանանցի կատակերգակ, դերասան եւ հեռուստահաղորդավար է, որ ներկայիս կը ներկայացնէ «Քթիր Հալքատ» (''Ktir Hal2ad'') հաղորդումը։
== Կենսագրական գիծեր<ref>{{Citation|title=Hicham Haddad|url=https://en.wikipedia.org/w/index.php?title=Hicham_Haddad&oldid=1355953211|date=2026-05-24|accessdate=2026-07-14|language=en}}</ref> ==
Ծնած է [[Պէյրութ]], [[Լիբանան]]։
Ան գործարար վարչագիտութիւն (Business Administration) ուսանած է Սէն Ժոզեֆ համալսարանին մէջ, եւ 1999 թուականէն ան բժշկական գործիքներու վաճառքի ընկերութեան սեփականատէր է<ref>{{Cite web|url=https://www.feneks.net/art/drama/75817-2024-08-12-19-32-43|title=عن الممثل والإعلامي اللبناني هشام حداد في يوم مولده|last=اليوسف|first=ديما|website=فينكس {{!}} FENEKS|language=արաբերէն|accessdate=2026-07-05}}</ref>։
== Ասպարէզ<ref>{{Citation|title=Hicham Haddad|url=https://en.wikipedia.org/w/index.php?title=Hicham_Haddad&oldid=1355953211|date=2026-05-24|accessdate=2026-07-14|language=en}}</ref> ==
2008 թուականին, Հատատի ընկերը՝ բեմադրիչ Շատի Հաննան, անոր առաջարկեց դեր մը՝ ներկայացնելու «Օվրիրա» հաղորդումը «Օ-Թի-Վի» (''OTV'') կայանէն։ Աւելի ուշ, ան իր գործընկերոջ՝ Արզէ Շիտիաքի հետ սկսաւ ներկայացնել «ԼՕԼ» երգիծական կատակերգական հաղորդումը, որ մեծ յաջողութիւն արձանագրեց Լիբանանի եւ Սուրիոյ մէջ։ 2012-էն մինչեւ 2015 թուական, ան իր եղբօր՝ Մահերի հետ կը ներկայացնէր «Հարթաքժի» հարցազրոյցի հաղորդաշարը, որմէ ետք հեռացաւ «Օ-Թի-Վի»-էն՝ միանալու համար «Էլ-Պի-Սի-Այ» (''LBCI'') կայանին, որ զինք նշանակեց ներկայացնելու «Լահոն ուպաս» կատակերգական-ժամանցային հաղորդումը<ref>هشام حداد من اوتيفي الى ال بي سي-القدس العربي {{Webarchive|url=https://web.archive.org/web/20180129080701/http://www.alquds.co.uk/?p=390627|date=29 يناير 2018}}</ref>։
== Անձնական կեանք<ref>{{Citation|title=Hicham Haddad|url=https://en.wikipedia.org/w/index.php?title=Hicham_Haddad&oldid=1355953211|date=2026-05-24|accessdate=2026-07-14|language=en}}</ref> ==
Ան ամուսնացած էր Նաթալի Զարքայի հետ 2012 թուականին, եւ անոնք ամուսնալուծուեցան 2024-ին։ Ունին երկու որդի։
Ան 1996 թուականէն ի վեր «Ազատ հայրենասիրական շարժում» կուսակցութեան համակիր էր, բայց աւելի ուշ հեռացաւ կուսակցութենէն։
== Միջադէպեր եւ վէճեր<ref>{{Citation|title=Hicham Haddad|url=https://en.wikipedia.org/w/index.php?title=Hicham_Haddad&oldid=1355953211|date=2026-05-24|accessdate=2026-07-14|language=en}}</ref> ==
2016-ի Ապրիլին, իր «Լահոն ուպաս» հաղորդման ընթացքին, ան ծաղրեց էմիրաթցի երգչուհի Ահլամը՝ տաղաւարին մէջ կով մը ներկայացնելով։
2018-ի Յունուարին, Լիբանանի իշխանութիւնները դատական հայց ներկայացուցին անոր դէմ՝ հիմնուելով արդարադատութեան նախարար Սալիմ Ժրէյսաթիի յուշագրին վրայ, ուր ան կը մեղադրուէր նոյն հաղորդման մէկ դրուագին ընթացքին Սէուտական Արաբիոյ գահաժառանգ Մուհամմատ պըն Սալմանը վիրաւորելու յանցանքով։
== Գործունէութիւն / Աշխատանքներ<ref>{{Citation|title=Hicham Haddad|url=https://en.wikipedia.org/w/index.php?title=Hicham_Haddad&oldid=1355953211|date=2026-05-24|accessdate=2026-07-14|language=en}}</ref> ==
* '''2008''' – «Օվրիրա» (''Ovrira'', հեռուստահաղորդում)
* '''2009-2011''' – Թատերախաղեր՝ Արզէ Շիտիաքի հետ
* '''2009-2011''' – «ԼՕԼ» (''LOL'', հեռուստահաղորդում)
* '''2011''' – «Քէշ Ֆլօ 1» (''Cash Flow 1'', ժապաւէն)
* '''2012-2014''' – «Հարթաքժի» (''Hartakji'', հեռուստահաղորդում)
* '''2014''' – «Սամիր եւ Միշէլ» (թատերախաղ)
* '''2015–2022''' – «Լահոն ուպաս» (''Lahonwbas'', հեռուստահաղորդում)
* '''2016''' – «Քէշ Ֆլօ 2» (''Cash Flow 2'', ժապաւէն)
* '''2016''' – «Ակնթարթի մը մէջ» (''In the Blink of an Eye'', ժապաւէն)
* '''2017''' – «Լաֆ սթորի» (''Laugh story'', թատերախաղ)
* '''2018''' – «Թահսիլ Հասիլ» (''Tahsil Hasil'', հեռուստահաղորդում)
* '''2018''' – «Քարամելի հատիկը» (''Caramel Bean'', ժապաւէն)
* '''2018''' – «Խամսէ ու խամսիէ» (''Khamse W Khamsieh'', հեռուստաշարք)
* '''2019''' – «Լահոն ու հապս» (''Lahon W Habs'', ժապաւէն)
* '''2020''' – «Ռահեթ ալայնա» (''Rahit Alayna'', հեռուստահաղորդում)
* '''2020''' – «Հիշամ պէյ» (''Hisham Beik'', հեռուստահաղորդում)
* '''2020''' – «Եօմ էհ եօմ լա» (''Yom Eh Yom La2'', ժապաւէն)
* '''2023''' – «Քթիր Հալքատ» (''Ktir Hal2ad'', հեռուստահաղորդում)
== Մրցանակներ<ref>{{Citation|title=Hicham Haddad|url=https://en.wikipedia.org/w/index.php?title=Hicham_Haddad&oldid=1355953211|date=2026-05-24|accessdate=2026-07-14|language=en}}</ref> ==
* '''Արաբական Միացեալ Էմիրութիւններ (2017)''' – Լաւագոյն արաբ հեռուստահաղորդավար՝ «Զահրաթ էլ Խալիժ» (''Zahrat Al Khaleej'') պարբերաթերթին կողմէ։
* '''Լիբանան (2018)''' – «Պիաֆ» փառատօն (BIAF)՝ «Լահոն ուպաս» հաղորդման համար։
== Ծանօթագրութիւններ ==
{{Ծնթ․ցանկ}}
[[Ստորոգութիւն:Դերասաններ]]
[[Ստորոգութիւն:Դերասաններ ըստ ազգութեան]]
bogi99ancvai82u4c7r7ygpkqhvhbxu
Ամիր Հատտատ
0
32211
252711
252657
2026-07-14T07:44:52Z
Maral Dikbikian
4797
252711
wikitext
text/x-wiki
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Լորան Ամիր Խալիֆա Խետիտեր Հատտատ'''<ref>{{Citation|title=Amir Haddad|url=https://en.wikipedia.org/w/index.php?title=Amir_Haddad&oldid=1363811617|date=2026-07-12|accessdate=2026-07-14|language=en}}</ref> (եբրայերէն՝ לורן עמיר חליפה חדידר חדד, {{Lang-fr|Amir Haddad}}, {{ԱԾ}}<ref>{{Cite web|url=https://www.voici.fr/bios-people/amir-haddad|title=Amir : biographie, actus, photos et vidéos sur Voici.fr|website=www.voici.fr|language=ֆրանսերէն|accessdate=2026-07-09}}</ref>, ծնած՝ 20 Յունիս 1984-ին)<ref>"''Le Parisien'': Amir, le Sarcellois devenu star en Israël". Retrieved 15 May 2014.</ref>, աւելի յայտնի որպէս Ամիր Հատտատ (եբրայերէն՝ עמיר חדד) կամ պարզապէս Ամիր, ֆրանս-իսրայէլացի երգիչ-երգահան եւ դերասան է<ref name="cool">{{Cite web|url=http://coolisrael.fr/15995/le-franco-israelien-amir-haddad-tape-dans-loeil-de-jenifer|title=Cool Israel: Le franco-israélien Amir Haddad tape dans l'œil de Jenifer|language=անգլերէն|archive-url=https://web.archive.org/web/20150208135536/http://coolisrael.fr/15995/le-franco-israelien-amir-haddad-tape-dans-loeil-de-jenifer|archive-date=2015-02-08|access-date=2014-05-15|url-status=dead}}</ref>։ Ան 2006 թուականին մասնակցած է իսրայէլեան «Քոխաւ Նոլատ» երաժշտական մրցոյթին, 2011-ին հրապարակած է իր «Վայեհի» ձայնապնակը, ինչպէս նաեւ հասած է ֆրանսական «Տը Վոյս» (The Voice: la plus belle voix) մրցոյթի աւարտական փուլին՝ երգչուհի Ժենիֆերի խումբին հետ գրաւելով երրորդ դիրքը։ Ան ներկայացուցած է Ֆրանսան 2016 թուականի Եւրատեսիլ երգի մրցոյթին «Ժէ շերշէ» երգով, որ գրաւած է վեցերորդ տեղը։
== Կենսագրական գիծեր<ref>{{Citation|title=Amir Haddad|url=https://en.wikipedia.org/w/index.php?title=Amir_Haddad&oldid=1363811617|date=2026-07-12|accessdate=2026-07-14|language=en}}</ref> ==
Ծնած է [[Փարիզ]], [[Ֆրանսա]], թունուզեան եւ մարոքեան արմատներով մաղրեպցի հրեայ ծնողներէ<ref>"סבתות מתות עלי" {{Webarchive|url=https://web.archive.org/web/20160303194534/http://www.mynet.co.il/articles/1,7340,L-3747346,00.html|date=2016-03-03}} {{in lang|he}}</ref>։ Ան մեծցած է Սարսել եւ 1992-ին՝ ութ տարեկան հասակին, «Ալիա»-ի ծիրէն ներս գաղթած է Իսրայէլ. ընտանիքը հաստատուած է Թել Աւիւի հիւսիսը գտնուող Հերցլիա քաղաքին մէջ։ Ան փոքր տարիքէն երգած է ժողովարանին մէջ եւ զանազան հասարակական ձեռնարկներու ընթացքին։
Ամիր ի ծնէ խուլ է աջ ականջէն<ref>"Eurovision 2016 – Amir Haddad : 5 things to know about the finalist "The Voice" | Appnews.be Blogging about Anything From Hightech to Politics". Archived from the original on 21 February 2020. Retrieved 4 May 2016.</ref><ref>"Eurovision 2016 – Amir Haddad : 5 choses à savoir sur le finaliste "The Voice"". ''www.purepeople.com''. 29 February 2016. Archived from the original on 1 March 2016. Retrieved 5 May 2016.</ref>։
== Ասպարէզ<ref>{{Citation|title=Amir Haddad|url=https://en.wikipedia.org/w/index.php?title=Amir_Haddad&oldid=1363811617|date=2026-07-12|accessdate=2026-07-14|language=en}}</ref> ==
==== 2006–2013 - «Քոխաւ Նոլատ» եւ «Վայեհի» ====
Ան ճանաչում ձեռք բերաւ 2006 թուականին՝ իր մասնակցութեամբ իսրայէլեան երգի «Քոխաւ Նոլատ» (եբրայերէն՝ כוכב נולד, «Աստղ մը ծնաւ»)<ref>''Tribune Juive'': Amir Haddad : chercher sa voix {{Webarchive|url=https://web.archive.org/web/20140817202601/http://www.tribunejuive.info/television/amir-haddad-chercher-sa-voix|date=17 August 2014}} {{in lang|fr}}</ref> մրցոյթի չորրորդ եղանակին, որ կը նկատուի «Փոփ Այտըլ»-ի իսրայէլեան տարբերակը եւ տեղի ունեցաւ 2006-ի Մայիսէն Սեպտեմբեր։ Ան առաջին թեկնածուն էր, որ փորձարկումներու ընթացքին գլխաւորաբար ֆրանսերէն երգեր երգեց։ Ան անցաւ 4 փուլ, որմէ ետք դուրս մնաց մրցոյթէն<ref>"סבתות מתות עלי" {{Webarchive|url=https://web.archive.org/web/20160303194534/http://www.mynet.co.il/articles/1,7340,L-3747346,00.html|date=2016-03-03}} {{in lang|he}}</ref>։
Այդ եղանակի յաղթողը հանդիսացաւ Ճաքօ Այզընպըրկը։ Թէեւ ան չյաղթեց մրցոյթին, սակայն աւարտեց իր պարտադիր զինուորական ծառայութիւնը Իսրայէլի պաշտպանութեան բանակին մէջ եւ շարունակեց ատամնաբուժութեան ուսումը Երուսաղէմի Եբրայական համալսարանին մէջ՝ վկայուելով 2012 թուականին։ Անոր «Քաշէ լիմցօ միլիմ» երգը, որ Փաթրիք Պրուելի ֆրանսական հանրայայտ «Ժը թը լը տի քան մեմ» երգի եբրայերէն տարբերակն է, ներկայացուեցաւ տեսահոլովակով մը։ Պրուել այնքան սիրեց Ամիրի մատուցումը, որ զինք հրաւիրեց միասին երգելու զայն 23 Մայիս 2008-ին Ռանանա փարքին մէջ տեղի ունեցած մեծ ձեռնարկի մը ընթացքին՝ 8000 հանդիսատեսի առջեւ։ Ան նոյն երգը դարձեալ կատարեց աւելի ուշ՝ 27 Մայիս 2013-ին Փարիզի մէջ, Անաէլ Լետորոթի յարգանքի տուրքի հանդիսութեան ընթացքին։
2011 թուականին, Ամիր Հատտատ հրապարակեց իր անդրանիկ ստուդիական ձայնապնակը՝ «Վայեհի»-ն, որուն համահեղինակներն էին ինք եւ Օմրի Տականը<ref>"Cool Israel: Le franco-israélien Amir Haddad tape dans l'œil de Jenifer". Archived from the original on 8 February 2015. Retrieved 15 May 2014.</ref>՝ համալսարանական տարիներուն<ref>"Kol Records: Amir Haddad biography". Archived from the original on 22 May 2016. Retrieved 15 May 2014.</ref>։ Ձայնապնակը կը ներառէր նաեւ «Քաշէ լիմցօ միլիմ» երգի արդէն իսկ սիրուած տարբերակը։ Ան նաեւ վերակենդանացուց ֆրանսացի երգչուհի Միլէն Ֆարմըրի 1990-ականներու հանրայայտ «Տեզանշանթէ» երգը։ Հատտատի տարբերակի արտադրիչը եղաւ իսրայէլացի յայտնի արտադրիչ Օֆեր Նիսիմը<ref>"Kol Records: Amir Haddad biography". Archived from the original on 22 May 2016. Retrieved 15 May 2014.</ref>։ Այս բոլորին զուգահեռ, ան շարունակեց հետեւիլ երաժշտութեան հանդէպ իր կրքոտ սիրոյն։
Մրցոյթի աւարտին, Հատտատ պայմանագրութիւն մը ստորագրեց ֆրանսական ձայնագրման ընկերութեան մը հետ՝ լայն համակիրներու շրջանակ ստեղծելով Ֆրանսայի, Զուիցերիոյ, Միացեալ Նահանգներու եւ Պրազիլի մէջ, իբրեւ յաւելում Իսրայէլի։ Ան համագործակցեցաւ շարք մը արուեստագէտներու հետ, որոնցմէ յատկանշական են Շլոմի Շապաթը, Հայիմ Մոշէն, Տուտու Ահարոնը, Կատ Էլպազը եւ Էյալ Կոլանը։
==== 2014–2015 - «Տը Վոյս» ====
2014 թուականին, ան մասնակցեցաւ ֆրանսական «Տը Վոյս» հեռուստաշարքի 3-րդ եղանակին<ref>''Tribune Juive'': Amir Haddad : chercher sa voix {{Webarchive|url=https://web.archive.org/web/20140817202601/http://www.tribunejuive.info/television/amir-haddad-chercher-sa-voix|date=17 August 2014}} {{in lang|fr}}</ref><ref>Ynet: הישראלי עמיר חדד ב-"The Voice" צרפת {{Webarchive|url=https://web.archive.org/web/20160306035754/http://www.ynet.co.il/articles/0,7340,L-4478443,00.html|date=6 March 2016}} {{in lang|he}}</ref>, որ կը հեռարձակուէր «Թէ-Էֆ-1» (''TF1'') կայանէն՝ 11 Յունուար 2014-էն մինչեւ 10 Մայիս 2014։ Կոյր լսումներու ընթացքին, Հատտատ երգեց Էլթըն Ճոնի «Քենտըլ Ին Տը Ուինտ» երգը, որուն ժամանակ բոլոր չորս մարզիչները՝ Կարուն, Միքան, Ժենիֆերը եւ Ֆլորան Փանին, դարձուցին իրենց աթոռները<ref>PurePeople: ''The Voice'': Amir propulse Candle in the wind, et Louis Delort tente une percée {{Webarchive|url=https://web.archive.org/web/20160722160602/http://www.purepeople.com/article/the-voice-amir-propulse-candle-in-the-wind-et-louis-delort-tente-une-percee_a143401/1|date=22 July 2016}} {{in lang|fr}}</ref>։ Հատտատ նախընտրեց միանալ Ժենիֆերի խումբին<ref>PurePeople: ''The Voice'': Amir propulse Candle in the wind, et Louis Delort tente une percée {{Webarchive|url=https://web.archive.org/web/20160722160602/http://www.purepeople.com/article/the-voice-amir-propulse-candle-in-the-wind-et-louis-delort-tente-une-percee_a143401/1|date=22 July 2016}} {{in lang|fr}}</ref>։ Ան հասաւ մինչեւ աւարտական փուլ, ուր գրաւեց երրորդ տեղը։
== Ծանօթագրութիւններ ==
{{Ծնթ․ցանկ}}
[[Ստորոգութիւն:Երգիչներ]]
[[Ստորոգութիւն:Երգիչներ ըստ ազգութեան]]
7kqaxjju5naj8g1va1d2i6apshy0eql
Էլլէն Բիւզանդ
0
32212
252712
252659
2026-07-14T07:52:02Z
Maral Dikbikian
4797
252712
wikitext
text/x-wiki
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Էլլէն Բիւզանդ''' (իսկական անունը՝ Եղիսաբէթ Ստամպոլցեան, {{ԱԾ}}), հայ արձակագիր եւ բանաստեղծուհի։ [[Հայ Յեղափոխական Դաշնակցութիւն|ՀՅԴ]] կուսակցութեան անդամ։
== Կենսագրական գիծեր<ref>{{Citation|title=Էլեն Բյուզանդ|url=https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B7%D5%AC%D5%A5%D5%B6_%D4%B2%D5%B5%D5%B8%D6%82%D5%A6%D5%A1%D5%B6%D5%A4&oldid=10521196|date=2025-11-08|accessdate=2026-07-14|language=hy}}</ref> ==
Ծնած է Էլլէն Ալեքսանդրապոլ (այժմ՝ [[Գիւմրի]]) 3 Ապրիլ 1895-ին, Շողակաթ եւ Մարտիրոս Ստամպոլցեաններու ընտանիքին մէջ։ Հայրը՝ Մարտիրոս Ստամպոլցեանը, ծագումով Կոստանդնուպոլսէն էր, մասնագիտութեամբ՝ դերձակ, որ զինուորական համազգեստ կը կարէր։ Էլլէնի ծնունդէն ետք ընտանիքը [[Կարս]] տեղափոխուած է եւ ան իր մանկութիւնը այնտեղ անցուցած է<ref>[https://www.evnreport.com/%D5%B0%D5%A1%D5%B5%D5%A5%D6%80%D5%A5%D5%B6/from-the-forgotten-pages-of-history-ellen-buzand-s-journey-from-the-battle-of-sardarapat-to-a-cheka-prison-1 Պատմության մոռացված էջերից. Էլլէն Բիւզանդի ուղին Սարդարապատի ճակատամարտից Չեկայի բանտ]</ref>։
1910-ական թուականներուն տեղի հայկական միջնակարգ դպրոցը աւարտելէ ետք, Էլլէն Բիւզանդ իր կրթութիւնը շարունակած է Թիֆլիսի Յովնանեան-Մարիամեան օրիորդաց վարժարանին մէջ։ Թիֆլիս ապրած տարիներուն մտերիմ եղած է իշխանուհի Մարիամ Թումանեանի հետ․ յուշեր կան նաեւ Ղազարոս Աղայանի, Յովհաննէս Թումանեանի, Ալեքսանդր Շիրվանզադէի, Կոմիտասի եւ այլոց հետ իր ունեցած հանդիպումներուն մասին։
1916 թուականին Էլլէն կ'աւարտէ Մարիամեան-Յովնանեան օրիորդաց դպրոցը եւ կրթութիւնը շարունակելու նպատակով կը տեղափոխուի Տոնի Ռոստով, ուր կը սկսի իրաւաբանութեան դասընթացքներու հետեւիլ Վարշաւայի համալսարանին մէջ (որ Առաջին համաշխարհային պատերազմի օրերուն տեղափոխուած էր Տոնի Ռոստով)։ Հոն ան նաեւ աշխատած է հայազգի իրաւաբան Գրիգոր Չալխեանի գրասենեակին մէջ՝ անոր զաւակներուն հայերէն դասաւանդելով։ Այդ տարիներուն է, որ Էլլէն անդամակցած է Հայ Յեղափոխական Դաշնակցութեան։
1918 թուականին՝ Հոկտեմբերեան յեղափոխութեան սկսելուն պէս, վերադարձած է Հայաստան եւ մասնակցած Սարդարապատի ճակատամարտին։ Աշխատած է Հայաստանի Հանրապետութեան խորհրդարանի գրասենեակին մէջ՝ իբրեւ գործավար։ Հայաստանի խորհրդայնացումէն ետք, ՀՅԴ բազմաթիւ գործիչներու նման, բանտարկուած է Չեկայի, ապա՝ Կեդրոնական բանտին մէջ։ Փետրուարեան ապստամբութենէն ետք ազատ արձակուած եւ ուղարկուած է Ղամարլուի (այժմ՝ Արտաշատ) ճակատ, ուր մնացած է մինչեւ 1921-ի Ապրիլ։ Այդ ժամանակ ծանօթացած է Յովհաննէս Քիւթիւքեանի (Կիլիկեցի)՝ երիտասարդ բժիշկի մը հետ, որ կամաւոր էր առաջնագծի վրայ։ Անոնք ամուսնացած են, տեղափոխուած Իրան, ուր հինգ տարի ապրելէ ետք՝ 1929-ին փոխադրուած են Ալֆորվիլ, ուր ապրած է 30 տարի։ Իրան ապրած տարիներուն ծնած են անոնց զաւակները՝ Բենոն եւ Անահիտը։ Ֆրանսա բնակութեան տարիներուն Էլլէն գրական գործունէութիւն ծաւալած է։ 1940-ական թուականներու սկզբին մահացած է դուստրը՝ Անահիտը։ Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքին Էլլէն նաեւ կամաւոր եղած է Ալֆորվիլի մէջ։ Յետագային Ալֆորվիլի քաղաքապետարանը զինք պարգեւատրած է յատուկ մետալով՝ պատերազմի ժամանակ Ֆրանսային ցուցաբերած աջակցութեան համար։
1958-ին մահացած է ամուսինը, որմէ ետք ան տեղափոխուած է Լոս Անճելըս, քրոջ՝ Հռիփսիմէ Ստամպոլցեանի եւ որդւոյն մօտ։ 1965-ին մահացած է որդին՝ Բենոն։
Մահացած է 14 Յունուար 1970-ին։
== Գործունէութիւն<ref>{{Citation|title=Էլեն Բյուզանդ|url=https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D4%B7%D5%AC%D5%A5%D5%B6_%D4%B2%D5%B5%D5%B8%D6%82%D5%A6%D5%A1%D5%B6%D5%A4&oldid=10521196|date=2025-11-08|accessdate=2026-07-14|language=hy}}</ref> ==
Զբաղած է հասարակական-կուսակցական եւ գրական գործունէութեամբ։ Եղած է Ֆրանսայի Հայ օգնութեան միութեան (ՀՕՄ) ղեկավար։
1944 թուականին Ֆրանսայի «Արաքս» հրատարակչատունը լոյս ընծայած է Էլլէն Բիւզանդի առաջին գիրքը՝ «Պահակը» պատմուածքներու ժողովածուն։
1960 թուականին հայ համայնքը Էլլէն Բիւզանդը հրաւիրած է Իրան՝ դասախօսութիւններ տալու։ Երեք ամիս տեւած շրջագայութեան ընթացքին իրանահայերը որոշած են հրատարակել անոր նովելները։ 1960-ական թուականներու կէսերուն Իրանի «Ալիք» հրատարակչատունը տպագրած է Էլլէն Բիւզանդի հիմնական գրական գործերը՝ «Նոր կինը» եւ «Կարսը եւ եղբայր Արշոն» նովելները։ Անոր որոշ գործերը հրատարակուած են նաեւ Պէյրութի մէջ։ «Հայուհիները Երեւանի Չեկայի բանտին մէջ» յուշագրութիւնը 1965 թուականին տպագրուած է սփիւռքահայ մամուլին մէջ։
Էլլէն Բիւզանդի ստեղծագործութիւններէն են «Նոր կին», «Կարսը եւ Արշո ախպեր» վիպակները, «Ուխտագնացութիւն դէպի Վենետիկ», «Վահագնի վիպակները», «Պահակը» մանկական պատմուածքները եւ այլն։
Կեանքի վերջին տարիներուն Էլլէն Բիւզանդ աշխոյժ գործունէութիւն ծաւալած է Լոս Անճելըսի հայ համայնքին մէջ։ Ժամանակ առ ժամանակ ան յօդուածներ գրած է Պոսթընի «Հայրենիք» ամսագրին համար։ 1981 թուականին Լոս Անճելըսի մէջ հրատարակուած է «Զրոյց Կարսի մասին» պոէմը, իսկ անոր վերջին գործը՝ «Սարէ Բռբչէ» պոէմը, նուիրուած է հայ ֆետայիներուն։
== Ծանօթագրութիւններ ==
{{Ծնթ․ցանկ}}
[[Ստորոգութիւն:Հայ արձակագիրներ]]
[[Ստորոգութիւն:Հայ բանաստեղծուհիներ]]
imeptvx3q6kk11yg64snsdl4ec2kj2m
Սուրբ Նունէ
0
32216
252705
252678
2026-07-13T12:40:10Z
Azniv Stepanian
8
252705
wikitext
text/x-wiki
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Սուրբ Նունէ''' '''կոյսը''' ({{ԱԾ}}) համաքրիստոնէական սուրբ է: [[Հայեր|Հայերը]], վրացիները եւ ռուսերը սրբուհիին նուիրուած տօներ ունին: Ան [[Հռիփսիմեանց Կոյսեր|Սուրբ Հռիփսիմեանց կոյսերուն]] խումբէն է<ref>{{Cite web|url=http://www.jamanak.com/|title=ՍՈՒՐԲ ՆՈՒՆԷ ԵՒ ՍՈՒՐԲ ՄԱՆԷ ԿՈՅՍԵՐՈՒ ՅԻՇԱՏԱԿՈՒԹԵԱՆ ՕՐ|website=www.jamanak.com|accessdate=2026-07-11}}</ref>։
== Ծանօթագրութիւններ ==
{{Ծնթ․ցանկ}}{{ՀՍՀ}}
fix6468p3my8hjy647snjb0ho7futl8
Յասմիկ Տէր Կարապետեան
0
32223
252701
2026-07-13T12:12:44Z
Azniv Stepanian
8
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ}} '''Յասմիկ Տէր Կարապետեան''' (աֆղաներէն՝ ملا اختر منصور, {{ԱԾ}}), հայ դերասանուհի։ Զարեհ Տէր Կարապետեանին եւ թատերագէտ Վարսիկ Գրիգորեանին դուստրը։ == Կենսագրական գիծեր == Ծնած է [[Երեւան]]։ == Ծանօթագրութիւններ == {{Ծնթ․ցանկ}} Ստորոգութիւն:Հայ դերասան...»:
252701
wikitext
text/x-wiki
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Յասմիկ Տէր Կարապետեան''' (աֆղաներէն՝ ملا اختر منصور, {{ԱԾ}}), հայ դերասանուհի։
Զարեհ Տէր Կարապետեանին եւ թատերագէտ Վարսիկ Գրիգորեանին դուստրը։
== Կենսագրական գիծեր ==
Ծնած է [[Երեւան]]։
== Ծանօթագրութիւններ ==
{{Ծնթ․ցանկ}}
[[Ստորոգութիւն:Հայ դերասանուհիներ]]
p81i5oy3c7n3serrzeykpuyuhcu6eo4
252703
252701
2026-07-13T12:16:50Z
Azniv Stepanian
8
252703
wikitext
text/x-wiki
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Յասմիկ Տէր Կարապետեան''' ( {{ԱԾ}}), հայ դերասանուհի։
Զարեհ Տէր Կարապետեանին եւ թատերագէտ Վարսիկ Գրիգորեանին դուստրը։
== Կենսագրական գիծեր ==
Ծնած է [[Երեւան]]։
== Ծանօթագրութիւններ ==
{{Ծնթ․ցանկ}}
[[Ստորոգութիւն:Հայ դերասանուհիներ]]
d7jqutiiqv235b3ti9qa0wukstmz91e
252704
252703
2026-07-13T12:28:28Z
Azniv Stepanian
8
252704
wikitext
text/x-wiki
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Յասմիկ Տէր Կարապետեան''' ( {{ԱԾ}}), հայ դերասանուհի։
Զարեհ Տէր Կարապետեանին եւ թատերագէտ Վարսիկ Գրիգորեանին դուստրը։
== Կեանք եւ գործունէութիւն ==
Ծնած է [[Երեւան]]։ Աւարտելէ ետք Երեւանի Գեղարուեստաթատերական բարձրագոյն հիմնարկը, 1975-ին իր ստեղծագործական կեանք սկսած է Երեւանի Տրամաթիքական թատրոնին մէջ: Այնուհետեւ ստեղծագործած է թատերական տարբեր կեդրոններու մէջ, ինչպէս` Պատանի հանդիսատեսի թատրոն, 13-ի թատրոն, Գիւմրիի թատրոն, Հեռուստաթատրոն (ուր խաղացած է վաթսունէ աւելի գլխաւոր դերեր) եւ այլն:
Ան մեծ վաստակ ունի նաեւ ֆիլմարուեստի ասպարէզին մէջ, ուր իրեն վստահուած են կարեւոր դերեր, ինչպէս` [[Վիգէն Չալտրանեան|Վիգէն Չլտրեանի]] բեմադրութեամբ «Ձայն բարբառոյ» ժապաւէնի քրմուհիի դերը, Զ. Գասպարեանի «Արտիստը» եւ Վրէժ Պետրոսեանի «Մարիա Յակոբսընի օրագիրը» ժապաւէններու գլխաւոր դերերը եւ այլն:
Հեղինակ է շարք մը գիրքերու, ինչպէս` «Հայ առաջին դերասանուհիները», որ իբրեւ ներշնչման աղբիւր` կը ծառայած է իր խաղացած մենաթատրոններուն<ref name=":0">{{Cite web|url=https://www.aztagdaily.com/archives/359136|title=Յասմիկը` Իբրեւ Մարի Նուարդ, Սիրանիուշ Եւ Արուսեակ|date=2017-08-07|website=Aztag Daily - Ազդակ Օրաթերթ (Armenian Daily Newspaper based in Lebanon)|language=en-US|accessdate=2026-07-13}}</ref>:
== Մրցանակներ ==
«Ես մարդ եմ» ժապաւէնին մէջ ինը տարբեր խառնուածքի տէր կիներու կերպարները միաժամանակ մարմնաւորելուն համար արժանացախ է «Արիութիւն» յատուկ մրցանակին<ref name=":0" />:
== Ծանօթագրութիւններ ==
{{Ծնթ․ցանկ}}
[[Ստորոգութիւն:Հայ դերասանուհիներ]]
o2oqqj0aqegoo9o55hngnlyrm861yg2
Ախթար Մանսուր
0
32224
252702
2026-07-13T12:13:08Z
Azniv Stepanian
8
Նոր էջ « {{Տեղեկաքարտ Անձ}} '''Ախթար Մանսուր''' (աֆղաներէն՝ ملا اختر منصور, {{ԱԾ}}), [[Աֆղանիստան|Աֆղանիստանի]] «<nowiki/>[[Թալեպան շարժում|Թալեպան շարժում]]<nowiki/>»ի ղեկավար՝ շարժումի նախկին ղեկավար Մոլլա Օմարի մահէն եք։ Յայտնի է նաեւ իբրեւ՝ Մոլլա Ախթար Մանսուր։ == Ծանօթագրութ...»:
252702
wikitext
text/x-wiki
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Ախթար Մանսուր''' (աֆղաներէն՝ ملا اختر منصور, {{ԱԾ}}), [[Աֆղանիստան|Աֆղանիստանի]] «<nowiki/>[[Թալեպան շարժում|Թալեպան շարժում]]<nowiki/>»ի ղեկավար՝ շարժումի նախկին ղեկավար Մոլլա Օմարի մահէն եք։ Յայտնի է նաեւ իբրեւ՝ Մոլլա Ախթար Մանսուր։
== Ծանօթագրութիւններ ==
{{Ծնթ․ցանկ}}
[[Ստորոգութիւն:Քաղաքական գործիչներ]]
atb9y28xg40at36dmba72eixn7cj8au
252714
252702
2026-07-14T08:09:17Z
Maral Dikbikian
4797
252714
wikitext
text/x-wiki
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Ախթար Մանսուր''' (աֆղաներէն՝ ملا اختر منصور, {{ԱԾ}}), [[Աֆղանիստան|Աֆղանիստանի]] «<nowiki/>[[Թալեպան շարժում|Թալեպան շարժում]]<nowiki/>»ի ղեկավար՝ շարժումի նախկին ղեկավար Մոլլա Օմարի մահէն ետք։ Յայտնի է նաեւ իբրեւ՝ Մոլլա Ախթար Մանսուր։
Միացեալ Նահանգներու նախագահ Պարաք Օպամա յայտարարեց, որ Մանսուրը սպաննուած է, որովհետեւ ան Քապուլի մէջ<ref>Jibran Ahmad; Jonathan Landay (21 May 2016). "U.S. says late Taliban leader was planning attacks on Americans". Reuters.</ref> ամերիկեան թիրախներու դէմ յարձակումներ կը ծրագրէր։ Օպամա յոյս յայտնեց, որ Մանսուրի մահը կրնայ առաջնորդել Թալեպանին՝ միանալու խաղաղութեան գործընթացին<ref>"Obama confirms Afghan Taliban leader's death, says chance for peace". Hanoi: Reuters. 23 May 2016.</ref>։
== Անձնական կեանք<ref>{{Citation|title=Akhtar Mansur|url=https://en.wikipedia.org/w/index.php?title=Akhtar_Mansur&oldid=1364004672|date=2026-07-13|accessdate=2026-07-14|language=en}}</ref> ==
Մանսուր ծնած է շուրջ 1959 թուականին<ref>"Introduction of the newly appointed leader of Islamic Emirate, Mullah Akhtar Mohammad". ''Shahamat''. 31 August 2015. Archived from the original on 4 September 2015. Retrieved 31 August 2015.</ref><ref>Official Journal of the European Union. "Commission Regulation (EC) No 969/2007 of 17 August 2007 amending for the 83rd time Council Regulation (EC) No 881/2002 imposing certain specific restrictive measures directed against certain persons and entities associated with Usama bin Laden, the Al-Qaida network and the Taliban, and repealing Council Regulation (EC) No 467/2001". European Union. Retrieved 30 October 2015.</ref><ref>Shereena Qazi (3 August 2015). "Politics". Al Jazeera English. Retrieved 3 August 2015.</ref><ref>"Biography of new Taliban leader Mullah Akhtar Mansoor". ''Pajhwok''. 31 July 2015. Retrieved 10 February 2017.</ref>։ Ըստ Թալեպանին, կ'ենթադրուի որ ան ծնած է կա՛մ Քարիզ, կա՛մ Պանտ-ի-Թայմուր գիւղին մէջ․ երկուքն ալ կը գտնուին Աֆղանիստանի հարաւը՝ Քանտահար նահանգի Մայուանտ շրջանին մէջ։ Թալեպանի կայքէջին վրայ հրապարակուած կենսագրութիւնը անոր ծննդեան թուականը կը նշէ 1347՝ ըստ արեւային հիժրայի օրացոյցին, որ կը համապատասխանէ 1968 թուականին։ Այս թուականը կը հաստատէ նաեւ Ուեսթ Փոյնթի Ահաբեկչութեան դէմ պայքարի կեդրոնէն (C.T.C.) Ս․ Մեհսուտը։ Ըստ Ահմետ Ռաշիտի՝ Մանսուր կը պատկանէր Ալիզայ ցեղին, սակայն այլ աղբիւրներ կը պնդեն, որ ան Իշաքզայ ցեղէն էր․ ամէն պարագայի, թէ՛ Ալիզայ եւ թէ՛ Իշաքզայ ցեղերը փաշթուններու Տուրանի ճիւղէն են։ Ըստ Թալեպանին՝ Մանսուր կրթութիւն ստացած է գիւղի մը մզկիթին մէջ եւ տարրական դպրոց յաճախած է մօտաւորապէս եօթը տարեկան հասակին<ref>"Who is 'new Taliban leader' Akhtar Mansoor?". 30 July 2015. Retrieved 10 February 2017.</ref><ref>(sourced originally at J. Goldstein / The New York Times Company)</ref><ref>Giustozzi – article published by the Tribal Analysis Centre November 2009 [Retrieved 2 November 2015]</ref>։
Կը պնդուի, որ Մանսուր, ի թիւս այլ ներդրումներու, սեփականատէրն էր բջիջային հեռաձայններու ընկերութեան մը, եւ հարստացած էր Իշաքզայ թմրավաճառներու հետ ունեցած գործարքներէն ստացած շահոյթներուն շնորհիւ։ Ըստ «Տը Տէյլի Թելեկրաֆ»-ի թղթակից Ռիչըրտ Սփենսըրի՝ Մանսուր իր առեւտրական գործառնութիւնները կը վարէր Տուպայի մէջ գտնուող բնակարանի մը միջոցով<ref>Richard Spencer (5 October 2015). "New Taliban leader Mullah Mansour is businessman protected by Pakistan". ''The Daily Telegraph''. Retrieved 30 October 2015.</ref>։
Անոր սպանութեան պատճառ դարձած անօդաչու թռչող սարքի յարձակման վայրին մէջ՝ հրկիզուած ինքնաշարժին մօտակայքը, գտնուած է «Ուալի Մուհամմատ» անունով չվնասուած պաքիստանեան անձնագիր մը․ կը կարծուի, որ այս անձնագիրը կը պատկանէր Մանսուրին։
== Խորհրդային պատերազմի եւ մուժահիտներու դարաշրջան<ref>{{Citation|title=Akhtar Mansur|url=https://en.wikipedia.org/w/index.php?title=Akhtar_Mansur&oldid=1364004672|date=2026-07-13|accessdate=2026-07-14|language=en}}</ref> ==
1985 թուականի ընթացքին, ան միացաւ Աֆղանիստան խորհրդային ներխուժման դէմ մղուող ճիհատական պատերազմին՝ մասնակցելով Մուհամմատ Նապի Մուհամմատիի խմբաւորման գործողութիւններուն։ Նոյն ժամանակաշրջանին, Մուհամմատ Օմարը հրամանատար էր Մուհամմատ Նապի Մուհամմատիի ենթակայ կազմակերպութիւններէն մէկուն մէջ։ Մանսուր մասնակցեցաւ խորհրդային բանակին դէմ պատերազմին Մայուանտի, Սանկ-է-Հեսարի, Զանկաուատի, քաղաքի այլ շրջաններու, ինչպէս նաեւ Փանճուայի գաւառի Փաշմուլ տարածքին մէջ՝ Մուհամմատ Հասան Ախունտի հրամանատարութեան տակ (ըստ երեւոյթին, ան անձամբ կը ղեկավարէր գործողութիւնները առնուազն վերջին վայրի մարտերուն ընթացքին)։ 1987 թուականին ան վիրաւորուեցաւ․ ըստ Թալեպանին՝ ան ստացաւ 13 տարբեր վէրքեր, երբ տեղակայուած էր Քանտահարի Փանճուայի գաւառի Սանզարի շրջանը։ Ճանչցուած ըլլալով իբրեւ երեւելի մարտիկներէն մէկը՝ Մանսուր 1987-ին միացաւ Մաուլվի Օպէյտուլլահ Իշաքզայի խմբաւորման, սակայն աւելի ուշ Իշաքզան անձնատուր եղաւ Նուր ուլ-Հաք Ուլումիին (որ ներկայիս ներքին գործոց նախարարն է)։ Ասկէ անմիջապէս ետք, ան գաղթեց Պաքիստանի Քուէթա քաղաքը<ref>"Biography of new Taliban leader Mullah Akhtar Mansoor". ''Pajhwok''. 31 July 2015. Retrieved 10 February 2017.</ref><ref>(sourced originally at J. Goldstein / The New York Times Company)</ref>։
Պատերազմէն ետք, Մանսուր վերսկսաւ իր կրօնական կրթութեան զանազան հոգեւոր ճեմարաններու մէջ, իսկ աւելի ուշ տեղափոխուեցաւ Փեշաուար (Պաքիստան), ուր միացաւ Ճալոզայ գաղթակայանի «Ճամիա Մուհամմատիա» կեդրոնին։ Ան ուսանող էր «Տարուլ Ուլում Հաքանիա» մատրասային (կրօնական դպրոց) մէջ։ Ըստ աֆղան լրագրող Սամի Եուսաֆզայի, որ հանդիպած է անոր այդ օրերուն, Մանսուր բաւական սիրուած ու յարգուած ուսանող եղած է 1994-էն 1995 թուականներուն, երբ կ'ուսանէր Փեշաուարի մօտ գտնուող աֆղաններու Ճալոզայ գաղթակայանի մատրասային մէջ<ref>Robert Crilly & Ali M Latifi (30 July 2015). "Profile: Mullah Akhtar Mansoor". ''The Daily Telegraph''. Retrieved 2 August 2015.</ref>։
== Ծանօթագրութիւններ ==
{{Ծնթ․ցանկ}}
[[Ստորոգութիւն:Քաղաքական գործիչներ]]
jjdyrzdy3ulom6wpeyf5ht02pvp38vg
Սուրբ Մանէ
0
32225
252706
2026-07-13T12:40:39Z
Azniv Stepanian
8
Նոր էջ «{{Տեղեկաքարտ Անձ}} '''Սուրբ Մանէ''' ({{ԱԾ}}), համաքրիստոնէական սուրբ է: [[Հայեր|Հայերը]], վրացիները եւ ռուսերը սրբուհիին նուիրուած տօներ ունին: Ան [[Հռիփսիմեանց Կոյսեր|Սուրբ Հռիփսիմեանց կոյսերուն]] խումբէն է<ref>{{Cite web|url=http://www.jamanak.com/|title=ՍՈՒՐԲ ՆՈՒՆԷ ԵՒ ՍՈՒՐԲ ՄԱՆԷ ԿՈՅՍԵՐՈՒ...»:
252706
wikitext
text/x-wiki
{{Տեղեկաքարտ Անձ}}
'''Սուրբ Մանէ''' ({{ԱԾ}}), համաքրիստոնէական սուրբ է: [[Հայեր|Հայերը]], վրացիները եւ ռուսերը սրբուհիին նուիրուած տօներ ունին: Ան [[Հռիփսիմեանց Կոյսեր|Սուրբ Հռիփսիմեանց կոյսերուն]] խումբէն է<ref>{{Cite web|url=http://www.jamanak.com/|title=ՍՈՒՐԲ ՆՈՒՆԷ ԵՒ ՍՈՒՐԲ ՄԱՆԷ ԿՈՅՍԵՐՈՒ ՅԻՇԱՏԱԿՈՒԹԵԱՆ ՕՐ|website=www.jamanak.com|accessdate=2026-07-11}}</ref>։
== Ծանօթագրութիւններ ==
{{Ծնթ․ցանկ}}
67wkp0au7n334d4ho2twfcjxrglsdct
252707
252706
2026-07-13T12:43:35Z
Azniv Stepanian
8
252707
wikitext
text/x-wiki
{{Տեղեկաքարտ Անձ|ծնած է=անյայտ}}
'''Սուրբ Մանէ''' ({{ԱԾ}}), համաքրիստոնէական սուրբ է: [[Հայեր|Հայերը]], վրացիները եւ ռուսերը սրբուհիին նուիրուած տօներ ունին: Ան [[Հռիփսիմեանց Կոյսեր|Սուրբ Հռիփսիմեանց կոյսերուն]] խումբէն է<ref>{{Cite web|url=http://www.jamanak.com/|title=ՍՈՒՐԲ ՆՈՒՆԷ ԵՒ ՍՈՒՐԲ ՄԱՆԷ ԿՈՅՍԵՐՈՒ ՅԻՇԱՏԱԿՈՒԹԵԱՆ ՕՐ|website=www.jamanak.com|accessdate=2026-07-11}}</ref>։
== Ծանօթագրութիւններ ==
{{Ծնթ․ցանկ}}
f038jlaity3bl7xcf44wz4feshqakyt
252713
252707
2026-07-14T08:00:28Z
Maral Dikbikian
4797
252713
wikitext
text/x-wiki
{{Տեղեկաքարտ Անձ|ծնած է=անյայտ}}
'''Սուրբ Մանէ''', համաքրիստոնէական սուրբ է: Յայտնի է նաեւ որպէս Սուրբ Մանէ կոյս, վախճանած է 323-ին: Գ. դարու վերջաւորութեան – Դ. դարու 1-ին կիսու ճգնաւոր, տօնելի սրբուհի, Հայաստանի մէջ քրիստոնէութեան քարոզիչ, սուրբ կոյս։ [[Հայեր|Հայերը]], վրացիները եւ ռուսերը սրբուհիին նուիրուած տօներ ունին: Ան [[Հռիփսիմեանց Կոյսեր|Սուրբ Հռիփսիմեանց կոյսերուն]] խումբէն է<ref>{{Cite web|url=http://www.jamanak.com/|title=ՍՈՒՐԲ ՆՈՒՆԷ ԵՒ ՍՈՒՐԲ ՄԱՆԷ ԿՈՅՍԵՐՈՒ ՅԻՇԱՏԱԿՈՒԹԵԱՆ ՕՐ|website=www.jamanak.com|accessdate=2026-07-11}}</ref><ref>{{Citation|title=Սուրբ Մանե|url=https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8D%D5%B8%D6%82%D6%80%D5%A2_%D5%84%D5%A1%D5%B6%D5%A5&oldid=10811820|date=2026-07-03|accessdate=2026-07-14|language=hy}}</ref>։
== Վարքը<ref>{{Citation|title=Սուրբ Մանե|url=https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8D%D5%B8%D6%82%D6%80%D5%A2_%D5%84%D5%A1%D5%B6%D5%A5&oldid=10811820|date=2026-07-03|accessdate=2026-07-14|language=hy}}</ref> ==
Մանէն Սուրբ Հռիփսիմեանց կոյսերէն էր։ Դիոկղետիանոս կայսեր հալածանքներու ժամանակ Մանէն կը թողու Հռոմը եւ կու գայ Հայաստան (ան Հայաստան հասած 37 կոյսերէն մէկն էր)՝ փակուելով Սեպուհ լերան քարայրի մը մէջ եւ ճգնելով։ Անոր հետ էր նաեւ Նունէն, որ հասնելով Հայաստան՝ Վարագ լերան մօտ առանձնացած է ընդհանուր խումբէն եւ մեկնած Վիրք՝ ճգնողական կեանքը շարունակելով Մցխէթ քաղաքի մերձակայքին մէջ։ Սակայն այս երկու կոյսերուն Տիրոջ կողմէ նախախնամուած չէր նահատակուիլ իրենց հաւատակիցներուն հետ։ Ըստ աւանդութեան, Հայաստան հասած 37 կոյսերէն զատուելով՝ Մանէն կը հեռանայ Եկեղեաց գաւառի Սեպուհ լեռը, ուր փակուելով քարայրի մը մէջ՝ կը ճգնի։ Մանէ կոյսը «հրեշտակային կեանքով», աղօթքով եւ աստուածային մխիթարութեամբ զօրացած կ'ապրի այդ այրին մէջ, որն ալ յետագային իր անունով կը կոչուի «Մանէի այր» (ըստ վարքագիրին)։
Սուրբ Գրիգոր Լուսաւորիչը (այդ ժամանակաշրջանին) կը փափաքի հեռանալ հասարակութենէն եւ իր կեանքի վերջին օրերը անցընել առանձնութեան մէջ։ Այդ ներշնչումով, Հայոց Հայրապետը կ'երթայ Դարանաղեաց լեռներ եւ բնակութեան վայր կ'ընտրէ Սեպուհ լերան այն քարայրը, ուր կը ճգնէր Մանէն։ Մանէն կը խնդրէ Հայոց Հայրապետէն երեք օր ետք վերադառնալ իր ընտրած քարայրին մօտ։ Կատարելով սուրբին փափաքը՝ Հայրապետը կը վերադառնայ երեք օր ետք եւ Սրբուհին վախճանած գտնելով՝ սաղմոսներ երգելով կը թաղէ զայն քարայրին մէջ (323 թուականին)։
== Կոյսերու յիշատակութեան օրը<ref>{{Citation|title=Սուրբ Մանե|url=https://hy.wikipedia.org/w/index.php?title=%D5%8D%D5%B8%D6%82%D6%80%D5%A2_%D5%84%D5%A1%D5%B6%D5%A5&oldid=10811820|date=2026-07-03|accessdate=2026-07-14|language=hy}}</ref> ==
Մանէ եւ Նունէ կոյսերու յիշատակը կը տօնուի Կաթողիկէ Սուրբ Էջմիածնի տօնին յաջորդող Երեքշաբթի օրը<ref>{{Cite web|url=https://surbzoravor.am/|title=Սուրբ Զորավոր Աստվածածին Եկեղեցի {{!}} Սուրբ Զորավոր {{!}} Զորավոր {{!}} Աստվածածին {{!}} Suurb Zoravor {{!}} Zoravor Astvacacin Ekexeci|website=surbzoravor.am|accessdate=2026-07-14}}</ref>։
== Աղբիւր ==
* Վարք սրբոց
== Ծանօթագրութիւններ ==
{{Ծնթ․ցանկ}}
pcb5b5in713gn3oajzo7t6hbi28f2k3