Ուիքիփետիա
hywwiki
https://hyw.wikipedia.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D6%82%D5%B8%D6%80_%D4%B7%D5%BB
MediaWiki 1.48.0-wmf.3
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Ուիքիփետիա
Ուիքիփետիայի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Ստորոգութիւն
Կատեգորիայի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Event
Event talk
Ֆէյրուզ
0
7667
257437
257108
2026-11-08T20:02:40Z
IvanScrooge98
8743
/* 1935-1950՝ Վաղ Տարիներ */ img
257437
wikitext
text/x-wiki
{{Տեղեկաքարտ Անձ
| անուն ազգանուն =Նուհատ Հատտատ
| բնագիր ԱԱՀ =
| պատկեր = Fairuz 1971.jpg
| չափ =
| նկարագրութիւն =
| ծնած է = [[20 Նոյեմբեր]], [[1934]]
| ծննդավայր = {{դրօշ|Լիբանան}} [[Լիբանան]]
| վախճանած է =
| մահուան վայրը =
| քաղաքացիութիւն =
| հպատակութիւն =
| ազգութիւն =
| ալմա մատեր =
| կրօնք =
| ազդուած է =
| ազդած է =
| գրքեր =
| աշխատանք = Երգչուհի
| կարողութիւն =
| մասնագիտութիւն =
| ամուսին = [[Ասի Ռահպանի]]
| ծնողներ =
| երեխաներ = Զիատ, Լայալ, Ռիմա, Շատի
| պարգեւներ եւ մրցանակներ =
| կայքէջք =
| ստորագրութիւն =
}}
'''Նուհատ Ուատիհ Հատտատ''' ({{lang-ar|'''نهاد وديع حداد'''}} ծնած է 20 Նոյեմբեր 1934-ին)՝<ref name=taz>Fatma Aydemir, Sami Rustom: ''[http://www.taz.de/Libanesische-Saengerin-Fairouz/!149817/ Libanesische Sängerin Fairouz: Die fremde Stimme],'' taz.de, 20. November 2014 (German)</ref> ճանչցուած է '''Ֆէյրուզ''' անունով ({{lang-ar|'''فيروز'''}}): [[Լիբանան]]ցի երգչուհի: Արաբական աշխարհին ամէնէն սիրուած երգչուհիներէն է<ref name=Lebanese>{{cite web |title= Lebanese diva Fairuz's concert delights Syrian fans |url= http://afp.google.com/article/ALeqM5gcai-V_hhTYTsU6-3wNqP2w-H_JQ |publisher= Agence France-Presse |date= January 28, 2009 |accessdate= 2009-09-28 |archive-date= 2009-07-07 |archive-url= https://web.archive.org/web/20090707192334/http://afp.google.com/article/ALeqM5gcai-V_hhTYTsU6-3wNqP2w-H_JQ |dead-url= yes }}</ref><ref>{{cite web |author= Khaled Yacoub |title= Lebanese diva arouses emotion, controversy in Syria |url= http://www.reuters.com/article/entertainmentNews/idUSL2874028520080128?feedType=RSS&feedName=entertainmentNews |publisher= Reuters |date= January 28, 2008 |accessdate=2009-09-28}}</ref><ref>{{cite web |url= http://www.aljadid.com/music/fairouza_voice_star_mystery.html |title= Fairouz: a Voice, a Star, a Mystery |author= Sami Asmar |date= Spring 1995 |work= Al Jadid |accessdate= 14 January 2010 |archive-date= 23 January 2010 |archive-url= https://web.archive.org/web/20100123074747/http://www.aljadid.com/music/fairouza_voice_star_mystery.html |dead-url= yes }}</ref><ref>{{cite book |title= Fairouz – Legend and Legacy |last= Boulos |first= Sargon |year= 1981 |publisher= Forum for International Art and Culture |location= |isbn= |page= |pages= |url= http://almashriq.hiof.no/lebanon/700/780/fairuz/legend/biography.html |accessdate= 14 January 2010}}</ref>, որուն համբաւը աւելի քան կէս դարէ ի վեր կը փայլի արաբական աշխարհի երկինքին վրայ:
1960-ական թուականներուն կը սկսի բարձրանալ համբաւի սանդուխներէն, երբ 1957-ին կու տայ իր անդրանիկ մեծ համերգը [[Պաալպէք|Պաալպէքի]] միջազգային փառատօնին ընթացքին: Ֆէյրուզ ընդհանրապէս ծանօթ է «Աստղերու Դեսպանը», «Լուսինին Դրացին» եւ «Լիբանանի Գոհարը» անուններով։
== Անձնական Կեանքը ==
Ֆէյրուզ ծնած է Լիբանանցի Քրիստոնեայ ընտանիքի մը մէջ՝ Մարունի դաւանանքէն <ref name="Burkhalter">{{cite web|title=Fairuz – Ambassadrice des Etoiles|publisher=Norient|url=http://www.norient.com/html/show_article.php?ID=30|date=July 21, 2001|accessdate=2008-03-21|archive-date=2008-04-02|archive-url=https://web.archive.org/web/20080402034958/http://www.norient.com/html/show_article.php?ID=30|dead-url=yes}}</ref><ref name="Broughtonp393">{{cite book|url=https://books.google.am/books?id=gyiTOcnb2yYC&pg=PA393&dq=fairuz+christian#v=onepage&q=fairuz%20christian&f=false|title=World music: the rough guide. Africa, Europe and the Middle East, Volume 1|editors=Simon Broughton, Mark Ellingham, Richard Trillo|publisher=Rough Guides|year=1999|ISBN=<!--1-85828-635-2, -->9781858286358|page=393}}</ref><ref name="Telegraph">{{cite web|url=http://www.telegraph.co.uk/news/obituaries/4561001/Mansour-Rahbani.html|title=Mansour Rahbani: Obituary|publisher=The Telegraph|date=February 8, 2009}}</ref><ref>{{cite web |url=http://www.fanoos.com/info/fairouz_info.html |title=Fairouz info |publisher=Fanoos.com |date=1935-11-21 |accessdate=2012-02-04 |archive-date=2012-04-01 |archive-url=https://web.archive.org/web/20120401092454/http://www.fanoos.com/info/fairouz_info.html |dead-url=yes }}</ref><ref name="NYTimes" /><ref name="Hammondp169">{{Cite book|url=https://books.google.am/books?id=O06bOHRW7s8C&pg=PA169&dq=fairuz+greek+orthodox#v=onepage&q&f=false|page=169|title=Popular Culture in the Arab World: arts, politics, and the media|author=Andrew Hammond|edition=Illustrated|publisher=American University in Cairo Press|year=2007|ISBN=9789774160547}}</ref><ref name="ArteEast">{{cite web|url=http://www.arteeast.org/pages/artenews/nostalgias/132/|title="Our Eyes Travel to You Everyday" – The place of Jerusalem in the works of Fairouz and the Rahbani Brothers|author=Christopher Stone|publisher=ArteEast Quarterly|date=October 1, 2007|accessdate=February 8, 2016|archive-date=July 22, 2011|archive-url=https://web.archive.org/web/20110722014237/http://www.arteeast.org/pages/artenews/nostalgias/132/|dead-url=yes}}</ref>: Ամուսնացած է [[Ասի Ռահպանի|Ասի Ռահպանիի]]<nowiki/>ն հետ: Ամուսինն ու անոր ընտանիքը մեծ դեր խաղացած են Ֆէյրուզին երգարուեստի ասպարէզին մէջ <ref name="Stonep147">{{cite book|url=https://books.google.am/books?id=hqntIZNecxMC&pg=PA147&dq=fairuz+greek+orthodox#v=onepage&q&f=false|title=Popular culture and nationalism in Lebanon: the Fairouz and Rahbani nation|author=Christopher Reed Stone|publisher=Routledge|year=2008|ISBN=<!--0-203-93932-8, -->9780203939321|page=147}}</ref>։ Ան նաեւ մայր է Լիբանանցի երգահան, դաշնակահար եւ թատերագիր Զիատ Ռահպանիին եւ նկարիչ Ռիմա Ռահպանիին։ Ֆէյրուզին երրորդ աղջիկը՝ Լայալ, մահացած է 1988-ին, իսկ երկրորդ տղան՝ Շատին, հաշմանդամ է։
== Կենսագրութիւն ==
=== 1935-1950՝ Վաղ Տարիներ ===
[[Պատկեր:Fairuz06.jpg|thumb|left|Ֆէյրուզ (Նուհատ Հատտատ) իր մօրը՝ Լիզա Ալ Պուսթանիի հետ, [[Պէյրութ]], 1945-ին:]]
[[Պատկեր:Fairuz 1946.jpg|thumb|left|200px|Ֆէյրուզ՝ 1946-ին]]
Նուհատ Հատտատի ընտանիքը կը փոխադրուի Պէյրութի Զոքաք էլ Պլաթ շրջանը։ Հայրը<ref name="nahar">{{cite news | url=http://www.annahar.com/newspaper/1066312-%D8%B3%D8%A8%D8%B9%D9%88%D9%86-%D8%A8%D9%86%D8%AA-%D8%B3%D8%B1%D9%8A%D8%A7%D9%86%D9%8A%D8%A9%D8%A7%D9%84%D8%AA%D9%8A-%D8%AC%D8%A7%D8%A1%D8%AA-%D9%85%D9%86-%D9%85%D8%A7%D8%B1%D8%AF%D9%8A%D9%86 | title="سبعون" البنت السريانية التي جاءت من ماردين | date=30 November 2005 | agency=[[An-Nahar]] | accessdate=December 28, 2012 | last=Atallah | first=Samir | authorlink=Samir Atallah | archive-date=9 May 2013 | archive-url=https://web.archive.org/web/20130509111644/http://www.annahar.com/newspaper/1066312-%D8%B3%D8%A8%D8%B9%D9%88%D9%86-%D8%A8%D9%86%D8%AA-%D8%B3%D8%B1%D9%8A%D8%A7%D9%86%D9%8A%D8%A9%D8%A7%D9%84%D8%AA%D9%8A-%D8%AC%D8%A7%D8%A1%D8%AA-%D9%85%D9%86-%D9%85%D8%A7%D8%B1%D8%AF%D9%8A%D9%86 | dead-url=yes }}</ref><ref name=saqr>{{Citation
| first = صقر | last = أبو فخر
| title = الدين والدهماء والدم: العرب وإستعصاء الحداثة
| place = Beirut
| publisher = المؤسسة العربية للنشر والدراسات
| year = 2007
| page = 274
| url = https://books.google.am/books?id=kWZgujJL_F8C&lpg=PP1&pg=PT275#v=onepage&q=%D9%81%D9%8A%D8%B1%D9%88%D8%B2%20&f=false
| isbn = 978-9953-36-946-4 }}</ref> իբրեւ գրաշար կ'աշխատէր տպագրական խանութի մը մէջ<ref name=NYTimes>{{cite news|title=This Pop Diva Wows Them in Arabic|author=[[Neil Macfarquhar]]|publisher=New York Times|url=http://query.nytimes.com/gst/fullpage.html?res=980DE4D9153EF93BA25756C0A96F958260&sec=&spon=&pagewanted= | date=18 May 1999 | accessdate=2 May 2010}}</ref>։ Մայրը՝ Լիզան, ստանձնած էր իր չորս զաւակներուն՝ Նուհատին, Եուսէֆին, Հուտային եւ Ամալին հոգատարութիւնը:
Նուհատ ամչկոտ աղջիկ մըն էր եւ շատ ընկերներ չունէր դպրոցը։ Ան շատ կապուած էր իր մեծ մօրը, որ կ'ապրէր Տէպիէհ (Շուֆ շրջանին մէջ), ուր Նուհատ իր ամառնային արձակուրդները կ'անցընէր։ Նուհատ կը սիրէր գիւղական կեանքը։ Օրուան ընթացքին, ան կ'օգնէր իր մեծ մօրը տնային գործերուն։ Ան ամբողջ օրը կ'երգէր։ Իսկ գիշերը մեծ մօրը քով կը նստէր, որ պատմութիւններ լսէր։
Տաս տարեկանին Նուհատ կը փայլի իր իւրայատուկ ձայնով։ Անոր գեղեցիկ ձայնը կը գրաւէ նշանաւոր երգահանին եւ ուսուցիչին՝ Մուհամմետ Ֆլէյֆէլին, ուշադրութիւնը: Ան կը քաջալերէ զինք, որ երաժշտանոց յաճախէ։ Սկիզբը Նուհատին հայրը կ'առարկէ, բայց աւելի ուշ համաձայն կը գտնուի, որ եղբօրը հետ յաճախէ երաժշտանոց։
[[Պատկեր:Fairuz19.jpg|thumb|Ֆէյրուզի եւ Ասի Ռահպանիի պսակի նկարէն, իրենց ընտանիքներով շրջապատուած, 1955-ին:]]
Յայտագիրի մը ընթացքին, Նուհատ իր երգով կը տպաւորէ երաժիշտ Հալիմ ալ Ռումին (հռչակաւոր երգչուհի՝ [[Մաժիտա Րումի|Մաժիտա ալ Ռումի]]ի<nowiki/>ն հայրը)։ Այնուհետեւ ան բաւական երգեր կը յօրինէ Նուհատին համար։ Ան կ'առաջարկէ նաեւ, որ Նուհատին անունը Ֆէյրուզ ըլլայ, որ արաբերէնով կը նշանակէ պերոզակ գոյնը։
Կարճ ժամանակ մը ետք, Ֆէյրուզ կը ծանօթանայ [[Րահպանի|Ռահպանի]] եղբայրներուն՝ [[Ասի Րահպանի|Ասիին]] եւ [[Մանսուր Րահպանի|Մանսուրին]], որոնք ձայնասփիւռի կայանի մէջ աշխատող երաժիշտներ էին եւ կը յայտնաբերեն Ֆէյրուզին տաղանդը։ Ասի կը սկսի Ֆէյրուզին համար երգեր յօրինել, որոնցմէ մէկն էր «Իթապ»ը («Մեղադրանք», իրեն համար յօրինուած երրորդ երգը), որ Արաբական աշխարհին մէջ շուտով ընդունելութիւն կը գտնէ։ Ասի եւ Ֆէյրուզ կ'ամուսնանան 23 Յունուար 1955-ին։
[[Պատկեր:Annunciation Church, Achrafieh, Beirut, Lebanon.JPG|thumb|Էշրէֆիէի մէջ գտնուող եկեղեցի մը, ուր Ֆէյրուզ ամուսնացած է:|173x173px]]
=== 1960, Լիբանանցի Առաջին Կին Երգչուհին ===
1960-ականններուն Ֆէյրուզ կը ճանչցուի իբրեւ «Առաջին Կին Լիբանանցի երգչուհի»ն, որուն համար Ռահպանիները կը գրեն ու կը յօրինեն հարիւրաւոր երգեր։
1969-ին, վեց ամիս շարունակ Ֆէյրուզին երգերուն սփռումը կ'արգիլուի Լիբանանի ձայնասփիւռի կայաններէն, որովհետեւ ան կը մերժէ բեմ բարձրանալ Ալճերիոյ նախագահ Հաուարի Պումետիէնին ի պատիւ: Կ'ըսուի, թէ Ֆէյրուզ մերժած էր ճաշկերոյթի ընթացքին ելոյթ ունենալ, քանի որ ինք «ճաշարանի երգչուհի» չի համարեր ինքզինք, այլ` ուղղակի երաժշտութիւնը ըմբոշխնել տալու երաժիշտ: Իր մերժելուն այլ պատճառ մըն ալ այն էր, որ Ֆէյրուզ ոչ թէ անհատներու, այլ ժողովուրդին երգչուհին է, որուն պատճառով մերժած էր անհատի մը համար ելոյթ ունենալ: Այս կեցուածքով իր ժողովրդականութիւնը կը մեծնայ։
Տարիներու ընթացքին իրեն յատուկ Ռահպանիներուն գրիչով երգերը կը ստանան յեղափոխական ոգի, բան մը, որ աւելի կը մօտեցնէ զինք ժողովուրդին:
=== 1970, Միջազգային Համբաւ Եւ Լիբանանի Քաղաքացիական Պատերազմը ===
1971-ին, իր կատարած պտոյտին ընթացքին, Ֆէյրուզի համբաւը կը հասնի Հիւսիւսային Ամերիկա, ուր մեծ ընդունելութեան կ'արժանանայ Արաբ-Ամերիկացի եւ Ամերիկեան հասարակութեան կողմէ:
[[Պատկեր:Fairuz playing the guitar.jpg|thumb|Ֆէյրուզ 1971-ին]]
1972-ին, [[Զիատ Ռահպանի|Զիատ Ռահպանին]] 16 տարեկանին իր մօրը համար կը յօրինէ «Ախատու ալ Հըլուին» («Akhadou el Helween», «Գեղուհիները Տարին») երգը, զոր կը վերամշակէ իր հօրեղբայրը՝ [[Մանսուր Ռահպանի|Մանսուր Ռահպանին]] եւ կը վերակոչէ «Սաալունի Ալ Նաս» («Saalouni n'Nass», Մարդիկ Հարցուցին Ինծի), որ կը խօսի Ֆէյրուզին առաջին անգամ առանց Ասիին հանդէս գալուն մասին (Ասի անհանգիստ էր այդ օրերուն)։ Երեք ամսուան ապաքինումէ ետք, Ասի դարձեալ հանդէս կու գայ Համրայի երաժշտական Ալ Մահաթթա թատրոնին մէջ։
Ֆէյրուզ Եւրոպական հեռատեսիլիէն ելոյթ կ'ունենայ 24 Մայիս 1975-ին, «Carpentier special show»-ին ընթացքին, ուր ներկայ էր նաեւ ֆրանսացի երգչուհի [[Միրէյ Մաթէօ|Միրէյ Մաթէօն:]] Ֆէյրուզ կ'երգէ իր ամէնէն սիրուած երգը՝ «Հապէյթաք Պըլ Սէյֆ» («Habbaytak Bilssayf» քեզ սիրեցի Ամրան) եւ շնորհակալութիւն կը յայտնէ Միրէյ Մաթէոյի իրեն հետ երգելուն համար։
Լիբանանի Քաղաքացիական պատերազմէն ետք, եղբայրները կը շարունակեն ազգայնաշունչ թատրերգութիւններ գրել։
1978-ին երեք եղբայրները կը շրջին [[Եւրոպա]]: Բազմազբաղութեան իբրեւ հետեւանք՝ Ասիին ֆիզիքական եւ մտային վիճակը կը վատթարանայ։ Ֆէյրուզ եւ եղբայրները կը դադրին իրարու հետ աշխատելէ։ Ֆէյրուզ կը սկսի գործակցիլ այլ խումբի մը հետ, իր տղուն՝ Զիատ Ռահպանիին հետ:
Ասի եւ Մանսուր կը սկսին յօրինել ուրիշ արուեստագէտներու, ինչպէս՝ Ռոնզային։ Լիբանանի Քաղաքացիական Պատերազմին (1975-1990), Ֆէյրուզ Լիբանանը չի լքեր եւ համերգներ չի տար բացի՝ «Փեթրա» ելոյթէն, զոր կը կատարէ արեւելեան եւ արեւմտեան [[Պէյրութ|Պէյրութի]] մէջ 1978-ին։
=== 1980, Նոր Խումբ ===
Ֆէյրուզի եւ Ռահպանի եղբայրներու բաժանումէն ետք, Ֆէյրուզ կը շարունակէ գործակցիլ Զիատ Ռահպանիի եւ իր ընկերոջ՝ բանաստեղծ [[Ժոզէֆ Հարպ|Ժոզէֆ Հարպի]] եւ երաժշտահան [[Ֆիլեմոն Ուեհպէ|Ֆիլիմոն Ուեհպէի]] հետ։
Ֆէյրուզ [[Եւրոպա]]կան հեռատեսիլէն անգամ մը եւս հանդէս կու գայ 13 Հոկտեմբեր 1988-ին, «Du côté de chez Fred» յայտագիրէն: Երեք օր ետք՝ 16 Հոկտեմբերին, Ֆէյրուզ ուրիշ ելոյթ մը ունէր Փարիզի մէջ. օրուան հիւրն էր ֆրանսական կայանի հաղորդավար՝ [[Ֆրետերիք Միթերան|Ֆրետերիք Միթերանը]], որ հետագային Ֆրանսայի Մշակոյթի Նախարարը կը դառնայ։
=== 1990-էն Մինչեւ Այսօր ===
1990-ականներուն, Ֆէյրուզ վեց ալպոմ կը հրապարակէ (երկուքը Ֆիլիմոն Ուեհպէէն եւ երեքը՝ Զիատ Ռահպանիէն)։
Ան ելոյթներ կ'ունենայ [[Պաալպէք]]ի Միջազգային Փառատօնին 1998-ին, ինչպէս նաեւ Լաս Վեկասի մէջ 1999-ին, որուն ներկայ կը գտնուի 16,000 հանդիսատես, մեծամասնութիւնը՝ արաբ։
Այնուհետեւ Ֆէյրուզ ելոյթներ կ'ունենայ՝
* [[Պէյթ էլ Տին|Պէյթ Էլ Տինի]] Միջազգային Փառատօնին ([[Լիբանան]]) 2000-էն 2003,
* [[Քուէյթ|Քուէյթի]] մէջ (2001),
* [[Փարիզ|Փարիզի]] մէջ (2002),
* [[ԱՄՆ|Միացեալ Նահանգներուն]] մէջ (2003),
* [[Ամման|Ամմանի]] մէջ (2004),
* [[Մոնրէալ|Մոնրէալի]] մէջ (2005),
* [[Ապու Տապի|Ապու Տապիի]] մէջ,
* [[Պաալպէք|Պաալպէքի]] եւ [[Պիէլ|Պիէլի]] մէջ(2006),
* [[Աթէնք|Աթէնքի]]<ref>{{cite news|title=Haunted by her songs of love, peace|author=Raed Rafei|newspaper=Los Angeles Times|date=15 July 2007|url=http://articles.latimes.com/2007/jul/15/entertainment/ca-fairuz15?pg=2|accessdate=14 January 2010}}</ref> եւ [[Ամման|Ամմանի]] մէջ (2007),
* [[Դամասկոս|Դամասկոսի]] եւ [[Պահրէյն|Պահրէյնի]] մէջ (2008) <ref name="BBC Syria">{{cite web|url=http://news.bbc.co.uk/2/hi/middle_east/7233601.stm|title=Lebanese diva opens Syrian hearts|date=7 February 2008|publisher=BBC|accessdate=31 January 2015|author=Sinjab, Lina}}</ref><ref name="CSM Syria">{{cite web|url=http://www.csmonitor.com/World/Middle-East/2008/0128/p04s02-wome.html|title=Fairouz fans angry over the diva's concert in Syria|date=28 January 2008|publisher=''The Christian Science Monitor''|accessdate=31 January 2015|author=Blanford, Nicholas}}</ref>։
7 Հոկտեմբեր 2010-ին, Ֆէյրուզ նոր ալպոմ մը կը հրապարակէ «Է Ֆի Ամալ» («Eh... Fi Amal», «Այո, յոյս կայ», զոր յօրինած է Զիատ Ռահպանին<ref name="BBC Syria" /><ref name="CSM Syria" /><ref>{{cite web|url=http://www.reuters.com/article/2008/01/28/us-syria-lebanon-diva-idUSL2874028520080128|title=Lebanese diva arouses emotion, controversy in Syria|date=28 January 2008|publisher=Reuters|accessdate=31 January 2015|author=Oweis, Khaled Y.|archiveurl=https://web.archive.org/web/20141010100926/http://www.reuters.com/article/2008/01/28/us-syria-lebanon-diva-idUSL2874028520080128|archivedate=10 October 2014|dead-url=yes}}</ref><ref>{{cite web|url=http://www.theguardian.com/world/2010/jul/29/fairouz-diva-middle-east|title=Fans lend their voices to Fairouz, the silenced diva|date=29 July 2010|publisher=''The Guardian''|accessdate=31 January 2015|author=Black, Ian}}</ref><ref>{{cite web|url=http://www.npr.org/blogs/therecord/2010/07/30/128877303/how-a-royalty-dispute-may-silence-lebanese-star-fairouz|title=Royalty Dispute May Silence Fairouz|date=30 July 2010|publisher=NPR|accessdate=31 January 2015|author=Ganz, Jacob}}</ref>:
Ֆէյրուզ ելոյթներ ունեցած է՝ [[Սուրիա]], [[Յորդանան]], [[Իրաք]], [[Քուէյթ]], [[Արաբական Միացեալ Էմիրութիւններ]], [[Քաթար]], [[Պահրէյն]], [[Եգիպտոս]], [[Թունիս]], [[Ալճերիա]], [[Մարոք]], [[Ֆրանսա]], [[Միացեալ Թագաւորութիւն]], [[Զուիցերիա]], [[Նիտըրլենտ|Հոլլանտա]]<ref name=amsterdam>{{cite news|last=Blok|first=Arthur|title=Fairuz wows Amsterdam|url=http://www.nowlebanon.com/NewsArticleDetails.aspx?ID=286152&MID=123&PID=2|accessdate=30 June 2011|newspaper=[[NOW Lebanon]]|date=27 June 2011|quote=Holland Festival organizers were literally glowing with pride as legendary singer Fairuz stepped on stage on Sunday night at Amsterdam’s Royal Theater Carré.|archive-date=28 June 2011|archive-url=https://web.archive.org/web/20110628014546/http://www.nowlebanon.com/NewsArticleDetails.aspx?ID=286152&MID=123&PID=2|dead-url=yes}}</ref>, [[Յունաստան]], [[Գանատա]], [[ԱՄՆ|Միացեալ Նահանգներ]], [[Մեքսիքօ]], [[Պրազիլ]], [[Արժանթին]], [[Աւստրալիա]], եւ [[Լիբանան]]։
Ֆէյրուզ ելոյթներէն՝
* 1960-ին՝ Դամասկոսի մէջ,
* 1962-ին՝ [[Լոնտոն|Լոնտոնի]] Արքայական Ալպերթ Սրահին մէջ,
* 1971-ին [[Նիւ Եորք]]ի Քարներժի Սրահին մէջ,
* 1978-ին Լոնտոնի Թալլատիին մէջ,
* 1979-ին Օլիմփիա Փարիզի մէջ,
* 1986-ին Լոնտոնի Արքայական Փառատօնի Սրահին մէջ,
* 1987-ին, [[Ամերիկայի Միացեալ Նահանգներ|ԱՄՆ-ի]] մէջ,
* 1971-ին, 1982-ին եւ 2003-ին Շիրին Թատերասրահին մէջ, Լոս Անճելոս,
* 1981-ին եւ 1987-ին Ճոն Ֆ. Քենետի Կեդրոնին մէջ, [[Ուաշինկթոն|Ուաշինկթոնի]] մէջ,
* 1983-ին, Ժարաշի մէջ,
* 1998, Պաալպէքի մէջ,
* 1999, Լաս Վեկասի մէջ,
* 2000, Պէյթ Էլ Տինի մէջ,
* 2001, Տուպայի մէջ,
* 2004, Ամմանի մէջ,
* 2005, Քանատայի մէջ,
* 2007, Աթէնքի մէջ,
* 2008, Պահրէյնի մէջ
* 2011, Ամսթերտամի Արքայական Թատերասրահին մէջ, եւ այլն:
Ֆէյրուզ, [[Ասի Ռահպանի|Ասի]] եւ [[Մանսուր Ռահպանի|Մանսուր]] Արաբական Աշխարհին, ինչպէս նաեւ [[Եւրոպա|Եւրոպայի]], [[Ամերիկա|Ամերիկայի]] եւ [[Աւստրալիա|Աւստրալիոյ]] մէջ հանրածանօթ դարձած են։
== Թատերական Գործեր ==
Ռահպանի Եղբայրները կը հրապարակեն 25 երաժշտախառն թատրոններ (20-ը Ֆէյրուզին հետ) աւելի քան 30 տարուան ընթացքին։ Անոնք կը հանդիսանան Արաբական աշխարհի առաջին երաժշտախառն թատրոններ յօրինողները։ Այդ թատրոններուն մէջ Ֆէյրուզ կը ստանձնէ գլխաւոր դերեր՝ երգիչներու եւ դերասաններու հետ, ինչպէս՝ Նասրի Շամսետտին, [[Ուատիհ Էլ Սաֆի|Ուատիհ Ալ Սաֆի]], [[Անթուան Քըրպեժ]], [[Էլի Շուէյրի]], Հուտա (Ֆէյրուզին պզտիկ քոյրը), [[Ուիլիըմ Հասուանի]], [[Րաժա Պատր|Ռաժա Պատր]], [[Սիհամ Շամմաս]], [[Ժորժէթ Սայէղ]] եւ ուրիշներ։
Ռահպանիներուն թատրոնները կը ներկայացնեն սէր եւ գիւղական կեանք: Անոնք կը քննարկեն նաեւ՝ երգիծական, փիլիսոփայական, երբեմն ալ քաղաքական նիւթեր։ Ֆէյրուզի թատերական երգերը հանրածանօթ են Լիբանանցիներուն եւ Արաբներուն՝ աշխարհի չորս ծագերուն։
Ֆէյրուզ-Ռահպանի երգերը.
* Ayyam al Hassad (Days of Harvest-1957) (Բերքահաւաքի օրեր)
* Al 'Urs fi l’Qarya (The Wedding in the Village -1959) (Գիւղական Հարսանիք)
* Al Ba'albakiya (The Girl from Baalbek) -1961) (Պաալպէքցի Աղջիկը)
* Jisr el Amar] (Bridge of the Moon -1962) (Լուսնին Կամուրջը)
* Awdet el 'Askar (The Return of the Soldiers - 1962) (Զինուորներուն Վերադարձը)
* Al Layl wal Qandil] (The Night and the Lantern -1963) (Գիշերն ու Կանթեղը)
* Biyya'el Khawatem (Ring Salesman - 1964) (Մատանի Վաճառողը)
* Ayyam Fakhreddine (The Days of Fakhreddine - 1966) (Ֆախր էլ Տինի Օրերը)
* Hala wal Malik (Hala and the King - 1967) (Հալան եւ Արքան)
* Ach Chakhs (The Person - 1968 - 1969) (Անհատը)
* Jibal Al Sawwan (Sawwan Mountains - 1969) (Սաուանի Լեռները)
* Ya'ich Ya'ich (Long Live, Long Live -1970) (Կեցցէ՛, Կեցցէ՛)
* Sah Ennawm (Did you sleep well? - 1970 -1971-2006 -2008) (Բարի Զարթնում)
* Nass min Wara' (People Made out of Paper -1971-1972) (Թղթեայ Մարդիկ)
* Natourit al Mafatih (The Guardian of the Keys - 1972) (Բանալիներուն Պահակը)
* Al Mahatta (The Station-1973) (Կայարանը)
* Loulou -1974 (Լուլու)
* Mais el Reem (The Deer's Meadow -1975) (Եղնիկներու Մարգագետինը)
* Petra - 1977-1978 (Փեթրա)
Գրեթէ բոլոր երգերը արձանագրած է երկու ձայնապնակներու վրայ:
== Տեսերիզներ ==
=== Հեռատեսիլէն ===
* Al Iswara (The Bracelet) (Ապարանջան)
* Day'it El Aghani (Village of Songs) (Երգերու Գիւղը)
* Layali As'Saad (Nights of Happiness) (Երջանկութեան Գիշերներ)
* Al Quds fil Bal (Jerusalem in my Heart) (Երուսաղէմը Սրտիս Մէջ)
* Dafater El Layl (Night Memoirs) (Գիշերուան Յիշատակները)
* Maa Al Hikayat (With Stories) (Պատմութիւններով)
* Sahret Hobb (Romantic Evening) (Սիրոյ Գիշեր)
* Qasidat Hobb (A Love Poem), (Սիրային Բանաստեղծութիւն)
=== Հրապարակումներ ===
Ֆէյրուզ ունի շուրջ 1500 երգ, որոնցմէ միայն 800-ը հրապարակուած է։
Բացի Ռահպանի Եղբայրներէն, իրեն երգեր յօրինած են նաեւ [[Ֆիլիմոն Ուեհպէ|Ֆիլիմոն Ուեհպէն]], [[Զիատ Ռահպանի|Զիատ Ռահպանին]], [[Զաքի Նասիֆ|Զաքի Նասիֆը]], [[Մուհամմատ Ապտլ Ուահապէն|Մուհամմատ Ապտլ Ուահապը]], [[Նաժիպ Հանգաշէն|Նաժիպ Հանգաշը]] եւ [[Մուհամմատ Մոհսէնէն|Մուհամմատ Մոհսէնը]]։
== Ֆէյրուզի Մասին` Ուշագրաւ Կէտեր ==
Ան իր կատարումներուն մէջ մելամաղձոտ է, բարձրախօսին վրայ անշարժ մնալով։ Նէիլ ՄաքՖարքուհարէն հարցուած հարցումը իր լրջութեան մասին, ան պատասխանած է որ ան մինչեւ հիմա բեմի վախ ունի:<ref name="MacFarquhar">Chapter 3 of ''The Media Relations Department of Hizbollah Wishes You a Happy Birthday: Unexpected Encounters in the Changing Middle East'', [[Neil MacFarquhar]]. New York: Public Affairs Books, 2009. ISBN 978-1-58648-635-8</ref>
Երգչուհի Ֆէյրուզ կը պատկանի կեանքի ամէն տեսակ դժուարութիւններու դէմ պայքարող կիներու դասակարգին` թէ՛ իր ընտանեկան կեանքի դժուարութիւններու պարագային, թէ իր նուիրումին, հասնելու համար արուեստի բարձր գագաթներու:
Ֆէյրուզի մասին` հինգ ուշագրաւ կէտեր.
* Հարցազրոյցի մը ընթացքին ան նշած է, թէ` «Կ՛երգեմ աղօթելու նման»:
* Իր յեղափոխաշունչ եւ մանաւանդ պաղեստինեան դատին համար երգերուն պատճառով ստացած է «Աստղերու դեսպան» տիտղոսը: Ան ստացած է «Լիբանանի ոգին» տիտղոսը:
* Ֆէյրուզ անունը իրեն տուած է Հալիմ Ռումի խմբավարը, որ խմբավարած է այն երգչախումբը, որուն կ՛անդամակցէր նաեւ պարմանի Ֆէյրուզը: Ան ըսած է, որ երգչուհիին ձայնը իրեն կը յիշեցնէր թանկագին փիրուզ քարը:
* Թեւաւոր խօսք մը կայ, որ կ՛ըսէ` «Լիբանանցիները ամէն բանի համար կը վիճին, բացի Ֆէյրուզին հանդէպ իրենց ունեցած սէրէն»: Այլ խօսքով, տարբեր հաւատքի եւ համայնքի պատկանող բոլոր լիբանանցիները կը սիրեն Ֆէյրուզը:
* Ֆէյրուզ հանրածանօթ է իր խիստ վերապահ անհատականութեամբ:
== Ծանօթագրութիւններ ==
{{Ծնթ․ցանկ}}
== Արտաքին յղումներ ==
* [http://www.fairouz.com Fayrouz Official Website]
* [http://fairuz.lastown.com/ Fairuz Songs Lyrics, with information on musicians/lyricists (Arabic)]
* [http://www.maqam.com/fairuz.html Fairuz Discography & Music] {{Webarchive|url=https://web.archive.org/web/20130507160158/http://www.maqam.com/fairuz.html |date=2013-05-07 }}
* [http://www.nytimes.com/2006/12/03/world/middleeast/03beirut.html Fairuz in the ''New York Times'']
[[Ստորոգութիւն:1934 ծնունդներ]]
[[Ստորոգութիւն:20 Նոյեմբերի ծնածներ]]
[[Ստորոգութիւն:21 Նոյեմբերի ծնունդներ]]
[[Ստորոգութիւն:Պէյրութ ծնածներ]]
5e434phf8nbqgioh57a2s136ll85n80
Նորաձեւութեան շքերթ
0
22830
257438
238002
2026-11-09T05:02:14Z
CommonsDelinker
146
Removing [[:c:File:Chanel_Haute_Couture_Fall-Winter_2011.jpg|Chanel_Haute_Couture_Fall-Winter_2011.jpg]], it has been deleted from Commons by [[:c:User:Krd|Krd]] because: No permission since 1 November 2026.
257438
wikitext
text/x-wiki
[[Պատկեր:Modahome1.jpg|մինի|Նորաձեւութեան շքերթ, 2014, Պուէյնոս Այրես, [[Արժանթին]]]]
'''Նորաձեւութեան շքերթ''' ([[Ֆրանսերէն|ֆրանս․]]՝ défilé de mode, [[Անգլերէն|անգլ․]]՝ fashion show), հասարակութեան առջեւ զգեստներու, ներքնազգեստներու եւ կամ նաեւ յարակից իրերու գալիք նորաձեւութիւններու կենդանի տեսարան մը, ներկայացուած նորոյթ ստեղծողի մը կողմէ։
== Տեղեկութիւններ ==
=== Ներկայացում ===
Նորաձեւութեան շքերթ մը տեղի կ՛ ունենայ զգեստներ եւ կամ յարակից ապրանքներ (կօշիկ, պայուսակ, զարդեր, եւայլն) ցուցադրող անձերու օգնութեամբ։ Ներկայացումը կրնայ տեւել մէկ օր, ինչպէս նաեւ մէկ շաբաթ՝ երբ կը ներկայացուին խումբ մը ստեղծողներու նորաձեւութիւնները։ Վերջինին պարագային այդ շաբաթը կը կոչուի [[Նորաձեւութեան Շաբաթ]] (Semaine de la mode / Fashion Week): Ամենազդեցիկ նորաձեւութեան շաբաթները [[Նիու Եորքի Նորաձեւութեան Շաբաթ|Նիու Եորքի]], [[Փարիզի Նորաձեւութեան Շաբաթ|Փարիզի]], [[Միլանի Նորաձեւութեան Շաբաթ|Միլանի]], [[Լոնտոնի Նորաձեւութեան Շաբաթ|Լոնտոնի]] եւ [[Պերլինի Նորաձեւութեան Շաբաթ|Պերլինի]] շքերթներն են։[[Պատկեր:HL Damals – Thora Thomsen – Travemünder Modeschau – Rudolph Karstadt – Städtischer Kursaal – Kleid und Nachmittagskleid – 1921 – Deutsche Kinderhilfe.jpg|մինի|1921]]Շքերթը կը կատարուի ընդհանրապէս շքեղ սրահներու մէջ, ծրագրուած շարքով՝ ըստ նորոյթ ստեղծողին որոշումին եւ կամ ըրած յայտարարութեան համաձայն։ Նորաձեւութեան շքերթները երբեմն կը կատարուին նաեւ բացօթեայ տեղեր, ինչպէս օրինակ հնագիտական վայրի մը մէջ, պատմական հրապարակի մը վրայ, ծովափի մը, զբօսանաւի մը մէջ, թանգարանի մէջ, եւայլն։
=== Պատմական ակնարկ ===
Նորաձեւութեան ցուցահանդէսներ պարբերաբար կը կայանան [[Փարիզ|Փարիզի]] սրահներուն մէջ, [[1800 թուական|1800]]-ական թուականներուն։ ԺԹ․ դարավերջին դէպի Ի․ դար, Փարիզի եւ [[Լոնտոն|Լոնտոնի]] սրահներուն մէջ նորոյթ ստեղծողները նորաձեւութիւնները իրենց յաճախորդներուն հանդիասաւոր կերպով կը ներկայացնեն։
[[1900 թուական|1900]]-ական թուականներուն, ամերիկացի փոքրաքանակ վաճառականներ նորաձեւութեան շքերթի գաղափարը կը յղանան։ Ամերիկեան առաջին նորաձեւութեան շքերթը տեղի կ՛ ունենայ [[1903 թուական|1903]]-ին [[Նիու Եորք]], «Իերլեչ Պրաթըրս» վաճառատան մէջ։
[[Եւրոպա|Եւրոպայի]] մէջ, ֆրանսացի դերձակուհի Լիւսի Քրիստինա Տաֆ Կորտոնն է որ նորաձեւութեան ներկայացումներուն կու տայ հանդիսաւոր եւ նոյնիսկ թատերական բնոյթ։ Առաջին ներկայացումը կը ներկայանայ «Յուզումի զգեստներ․ թատերական նախաբեմ» նիւթով (''Gowns of Emotion. Proscenium)''։ Յաջորդող տարիներուն ընթացքին նորաձեւութեան շքերթներուն կ՛ ընկերակցին երաժշտութիւնն ու լոյսի խաղերը (սրահի լուսաւորման)։ [[1973 թուական|1973]]-ին, Փարիզի մէջ առաջին անգամ [[Նորաձեւութեան Շաբաթ|Նորաձեւութեան Շաբաթը]] կը կայանայ․ երկու տարի ետք կը յաջորդէ [[Միլանօ|Միլանոյի]] [[Նորաձեւութեան Շաբաթը|շաբաթը]]։
[[1980 թուական|1980]]-էն ետք, բեմադրութիւնը կարեւոր տեղ կը գրաւէ շքերթներուն ընթացքին, տալով չափազանցուած երեւոյթ մը։ Իսկ անոնց հակապատկերն են բնակարաններու մէջ նորաձեւութեան պարզ ներկայացումները։
ԻԱ․ դարուն, միջազգային համբաւի արժանացած ստեղծողները, շքերթներուն մեծ մասը կը կատարեն յատուկ բեմադրութեամբ, փառաւոր ձեւով եւ ընդհանրապէս մեծածախս։
== Պատկերասրահ ==
<gallery>
Պատկեր:Fotothek df roe-neg 0003131 001 Mannequin und Publikum einer Modenschau im Freien.jpg|1950
Պատկեր:Een modeshow tijdens een bijeenkomst van de Nederlandse Bond van Plattelandsvrou, Bestanddeelnr 904-4336.jpg|1951
Պատկեր:Modeshow in punters Giethoorn Nederlandse textiel, Bestanddeelnr 906-5847.jpg|1954
Պատկեր:Modeshow bij Hotel Bouwens in Zandvoort, Bestanddeelnr 907-2455.jpg|1955
Պատկեր:First Lady Jacqueline Kennedy Attends Fashion Show in India (3).jpg|1962
Պատկեր:Modenschau im Kaufhaus Karstadt (Kiel 34.054).jpg|1964
Պատկեր:Internationale Modenschau im Schloss (Kiel 50.595).jpg|1971
Պատկեր:Modenschau des Pelz- und Lederhauses Thormählen (Kiel 68.196).jpg|1976
Պատկեր:Week van de lingerie Modeshow Haarlem, 2001 - 42.jpg|2001
Պատկեր:Milagros Schmoll3.jpg|2009
Պատկեր:Julien Fournié Spring Summer 2012 Finale.jpg|2012
Պատկեր:Western Canada Fashion Week 2017 Spring - Edmonton (33144276004).jpg|2017
Պատկեր:Osklen, SPFW N43.jpg|2017
Պատկեր:Magdalena Frackowiak.jpg
Պատկեր:Marc Jacobs Fall-Winter 2012 12.jpg|2011
Պատկեր:Anissa Aida Fashion Show Day 3 TNFW2019 44.jpg|2019
Պատկեր:DC Fashion Week - Emerging Designers Showcase by designer Shey Natividad (36).jpg|2020
</gallery><ref>[https://www.seuil.com/ouvrage/100-idees-qui-ont-transforme-la-mode-harriet-worsley/9782021044133 100 գաղափարներ որոնք փոխեցին նորաձեւութիւնը, Երբ նորաձեւութիւնը տեսարան կը դառնայ{{ref-fr}}]</ref> <ref>[https://www.amazon.com/secrets-mode-French-Yann-KERLAU-ebook/dp/B00BC4SUG4 Նորաձեւութեան գաղտնիկները․ գիրք 14-2-2013, Փեռին հրատ․ {{ref-fr}}]</ref> <ref>[https://www.bnf.fr/sites/default/files/2018-12/biblio_mode_performance.pdf Նորաձեւութեան շքերթ․ հանդիսաւոր բեմադրութեամբ, Յունուար 2011{{ref-fr}}]</ref> <ref>[https://www.attitude-luxe.com/article/01058/sensations/beaux%20livres/histoire-des-modes-et-du-vetement---editions-textuel.html Նորաձեւութեան եւ Զգեստներու պատմութիւն, Տենիս Պրիւնա եւ Քլոէ Տեմեյ{{ref-fr}}]{{Dead link|date=October 2023 |bot=InternetArchiveBot |fix-attempted=yes }}</ref> <ref>[https://www.liberation.fr/mode/2015/03/20/yves-saint-laurent-creer-au-scandale_1224972/ Իվ Սան Լոռանի նորաձեւութեան շքերթը 29-1-1971{{ref-fr}}]</ref> <ref>{{Cite web |url=https://www.challenges.fr/luxe/le-vrai-cout-des-defiles_9389 |title=Նորաձեւութեան շքերթներու իսկական ծախսերը, Թյէպօ Տռոմառ, Challenges թիւ 352, 4-7-2013, էջ 22{{ref-fr}} |accessdate=2022-05-08 |archive-date=2022-05-08 |archive-url=https://web.archive.org/web/20220508161107/https://www.challenges.fr/luxe/le-vrai-cout-des-defiles_9389 |dead-url=yes }}</ref> <ref>[https://gr.pinterest.com/pin/738942251352046953/ փինթերեսթ - Ամառ 2000-ի նորաձեւութիւններ{{ref-fr}}]</ref> <ref>[http://www.stylezza.com/100-ans-de-mode-par-cally-blackman-1231 100 տարի նորաձեւութիւն, 15-10-2013, Քալի Պլաքմանի գիրքի ներկայացում {{ref-fr}}]</ref> <ref>[https://dumas.ccsd.cnrs.fr/dumas-02557340/document, Լիւսի Ալեքսանտր․ Նորաձեւոթեան շքերթները՝ բեմադրութիւն, թատերախաղ․․, 28-4-2020 {{ref-fr}}]{{Dead link|date=October 2023 |bot=InternetArchiveBot |fix-attempted=yes }}</ref> <ref>[https://www.lemonde.fr/mode/visuel/2014/02/07/une-histoire-des-defiles-de-mode_4362302_1383317.html Le Monde - Նորաձեւութեան շքերթներու պատմութիւնը{{ref-fr}}]</ref> <ref>[https://www.liberation.fr/guide/2003/03/07/l-ere-des-megashows_457900/ liberation - Մեծ շքերթներու դարաշրջանը, Փաքիթա Փաքէն եւ Սետրիք Սէն Անտրէ Փեռան, 7-3-2003{{ref-fr}}]</ref> <ref>[https://www.lexpress.fr/styles/diapo-photo/styles/mode/olivier-saillard-a-selectionne-les-plus-beaux-defiles_794469.html lexpress - Օլիվիէ Սայառ ընտրեց ամենագեղեցիկ շքերթները, 14-10-2009{{ref-fr}}]</ref> <ref>[https://books.google.gr/books?id=H2xeBAAAQBAJ&pg=PA129&redir_esc=y#v=onepage&q&f=false Bradford{{ref-en}} Julie․ Նորաձեւութեան լրագրութիւն (2014)]</ref> <ref>[https://books.google.gr/books?id=3XFMAQAAQBAJ&pg=PA115&redir_esc=y#v=onepage&q&f=false Տիլոն Սուզան, Նորաձեւութեան տեսչութեան գլխաւորները․․․2011]</ref> <ref>[https://slate.com/culture/2006/02/a-brief-history-of-the-fashion-show.html Առաջին շքերթներւ, Ֆորթինի Ամանտա 8-2-2006]</ref>
== Ծանօթագրութիւններ ==
{{Ծնթ․ցանկ}}
[[Ստորոգութիւն:Նորաձեւութիւններու շքերթ]]
gb60ocnqjucqsnludj6y20omp1z4qgs