Վիքիմեդիա Հայաստան
amwikimedia
https://am.wikimedia.org/wiki/%D5%8E%D5%AB%D6%84%D5%AB%D5%B4%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1_%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6
MediaWiki 1.47.0-wmf.14
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Wikimedia
Wikimedia քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Translations
Translations talk
Հաշվետվություն/2026-07
0
487
3371
3370
2026-08-05T12:21:19Z
M.D. Shahinyan
29
/* Վիքիմանիա */
3371
wikitext
text/x-wiki
__NOTOC__

[[Հաշվետվություն/2026-01|Հնվ]]
[[Հաշվետվություն/2026-02|Փետ]]
[[Հաշվետվություն/2026-03|Մարտ]]
[[Հաշվետվություն/2026-04|Ապր]]
[[Հաշվետվություն/2026-05|Մայ]]
[[Հաշվետվություն/2026-06|Հուն]]
[[Հաշվետվություն/2026-07|Հուլ]]
[[Հաշվետվություն/2026-08|Օգստ]]
[[Հաշվետվություն/2026-09|Սեպտ]]
[[Հաշվետվություն/2026-10|Հոկտ]]
[[Հաշվետվություն/2026-11|Նոյ]]
[[Հաշվետվություն/2026-12|Դեկտ]]

2026

Հուլիս

[[Պատկեր:Wikimedia_Armenia_logo.svg|կենտրոն|frameless|180x180փքս]]

== [[Պատկեր:Armenian_Wikipedia_Education_Program_logo.png|link=w:hy:Վիքիպեդիա:Կրթական_ծրագիր|36x36փքս]] Վիքիակումբներ ==
[[Պատկեր:Վիքիակումբների_քարտեզ_hայերեն,_07,2026.png|աջից|frameless|302x302փքս]]
Գործունեություն ծավալող 11 վիքիակումբներում (Ախուրյանի, Արթիկի, Գյումրու, Դդմաշենի, Իջևանի, Լեռնապատի, Կիրանցի, Կողբի, Հացիկի, Տաշիրի, Քաջարանի) 2026 թվականի հուլիսի 31-ի դրությամբ գրանցված էր 162 անդամ։
Այս ամիս վիքիակումբների անդամներից 36-ը մասնակցել են Պատանեկան ամառային վիքիճամբարին։
Ակումբականները շարունակել են մասնակցել [[w:hy:Վիքինախագիծ:Ֆուտբոլի_աշխարհի_առաջնություն_2026|«Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2026» նախագծին]], որն անցկացվում էր հունիսին և հուլիսին։ Ֆուտբոլային համաշխարհային առաջնությանը զուգահեռ ընթացող այս խմբագրաթոնի [[w:hy:Վիքինախագիծ:Ֆուտբոլի_աշխարհի_առաջնություն_2026/Ցանկեր|ցանկերում]] ընդգրկված էին բոլոր այն ֆուտբոլիստների մասին պատմող հոդվածները, որոնք բացակայում էին Հայերեն Վիքիպեդիայում։ Ստեղծվել են նաև առաջնությանն առնչվող այլ թեմաներով հոդվածներ՝ մարզիչներ, մրցավարներ, մարզադաշտեր, պաշտոնական երգեր ու ալբոմներ և այլն։
Ընդամենը հուլիսի ընթացքում վիքիակումբների 162 անդամից Վիքիպեդիայում խմբագրել է 62-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 704 հոդված և կատարել 2760 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 13․295․470 բայթ։
Հուլիսին ակումբականներից 62-ը ներդրում են կատարել Վիքիտվյալներ նախագծում։ Ընդհանուր առմամբ նրանք արել են 704 խմբագրում։
== Երիտասարդական ամառային Վիքիճամբար 2026-ի դասընթաց ==
2026 թվականի օգոստոսի 9-16-ին կայանալիք Երիտասարդական ամառային Վիքիճամբարին մասնակցելու հայտ ներկայացրած այն մասնակիցների համար, որոնք չունեին Վիքիպեդիայում խմբագրելու փորձ, «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակում և առցանց կազմակերպվեց 10-օրյա դասընթաց։ Հայտ ներկայացրած այն մասնակիցները, որոնք չէին կարող գալ «Վիքիմեդիա Հայաստանի» գրասենյակ, դասընթացն անցան առցանց։
Ընդամենը գրանցվել էր 186 մասնակից, որոնցից 118-ը նորեկներ էին։ Նրանց համար կազմակերպված դասընթացին մասնակցեց 52-ը։
Նորեկները բաժանվել էին խմբերի, որոնցից յուրաքանչյուրի հետ անցկացվեցին եռօրյա հանդիպումներ։ Դասընթացի ժամանակ նորեկները գրանցվեցին Հայերեն Վիքիպեդիայում, ծանոթացան Վիքիպեդիայի համառոտ պատմությանը, Հինգ սյուներին, հիմնական կանոնակարգերին, հոդվածի կառուցվածքին, խմբագրելու գործիքակազմին, ինչպես նաև սևագրության էջում աշխատելու և հոդված ստեղծելու նրբություններին։ Արդեն երկրորդ հանդիպման օրը մասնակիցների մեծ մասը ստեղծեց որևէ օտար լեզվից թարգմանված իր առաջին հոդվածը։
Ընդամենը դասընթացի ժամանակ 32 մասնակից ստեղծեց 11․291․635 բայթ ծավալով [[w:hy:Կատեգորիա:ԵԱՎՃ-2026_ԴՀ|142 հոդված]]։ Դասընթացի ժամանակ ստեղծված հոդվածների որակից ու քանակից ելնելով ընտրվեցին Վիքիճամբարի նորեկ մասնակիցները։
<gallery mode="packed" heights="180" caption="">
Երիտասարդական ամառային Վիքիճամբար 2026 Դասընթաց 05.jpg
Երիտասարդական ամառային Վիքիճամբար 2026-ի դասընթաց 01.jpg
Երիտասարդական ամառային Վիքիճամբար 2026 Դասընթաց 03.jpg
Երիտասարդական ամառային Վիքիճամբար 2026-ի դասընթաց 05.jpg
</gallery>
== «Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2026» խմբագրաթոն ==
Հունիսին և հուլիսին անցկացվեց 2026 թվականի Ֆուտբոլի աշխարհի առաջնությանը նվիրված խմբագրաթոնը, որի ընթացքում Հայերեն Վիքիպեդիայի խմբագիրները այլալեզու Վիքիպեդիաներից, նախապես կազմված ցանկերից, թարգմանելով ստեղծեցին հոդվածներ մրցաշարին մասնակցող ֆուտբոլիստների, մարզիչների, մրցավարների, առաջնության մարզադաշտերի, պաշտոնական խորհրդանիշների, ալբոմների ու երգերի, ինչպես նաև միջոցառմանն առնչվող այլ իրադարձությունների մասին։
Նախագծի՝ հուլիսին կայացած երկրորդ հատվածում 55 մասնակիցներ ստեղծեցին 6․021․042 բայթ ծավալով [[w:hy:Կատեգորիա:«Ֆուտբոլի_աշխարհի_առաջնություն_2026»_նախագծի_հոդվածներ|368 հոդված]]։
Երկու ամսում ընդամենը ստեղծվեց 15․253․630 բայթ ծավալով 797 հոդված։
Նախագծի շնորհիվ այժմ Հայերեն Վիքիպեդիայում առկա է Ֆուտբոլի աշխարհի առաջնություն 2026-ին մասնակցած 1248 ֆուտբոլիստներից 1115-ի մասին հոդված (նախքան խմբագրաթոնի մեկնարկն առկա էին հոդվածներ 412-ի մասին)։
== Պատանեկան Վիքիճամբար 2026 ==
2026 թվականի հուլիսի 2-9-ին կայացավ [[w:hy:Վիքինախագիծ:Պատանեկան_ամառային_Վիքիճամբար_2026|Պատանեկան ամառային Վիքիճամբարին]] դիմել էր 64 մասնակից, որոնցից մեկ տարվա խմբագրումների ակտիվությամբ և հոդվածների որակով ընտրվեցին 37-ը։ Նրանցից 16-ը նորեկներ էին։ Մասնակիցները բաշխվել էին 5 ջոկատներում, որոնք միմյանց հետ մրցեցին Հայերեն Վիքիպեդիայում խմբագրումներով, ինչպես նաև սպորտային, ինտելեկտուալ և մշակութային խաղերով։
Յոթ օրվա խմբագրումների արդյունքում 37 պատանի խմբագիրները նախապես կազմված ցանկերից, այլ լեզուներից թարգմանելով, Հայերեն Վիքիպեդիայում ստեղծեցին 11․693․744 բայթ ծավալով [[w:hy:Կատեգորիա:2026_թվականի_Պատանեկան_ամառային_Վիքիճամբարի_հոդվածներ|632 հոդված]]։
Սպորտային խաղերից կազմակերպվեցին՝ վոլեյբոլ, ֆուտբոլ, սեղանի թենիս, բադմինտոն, լող, պարանի ձգում, «Ֆորտ Վիքի»։ Առանձին ժամեր էին հատկացված լողավազանում ազատ ժամանցի համար։ Բացի սրանցից, կայացավ նաև «Բրեյն ռինգ» ինտելեկտուալ խաղը։Ճամբարականներին հյուր եկավ հայտնի սպորտային բլոգեր Հայկ Ֆրիսթայլը։ Նա ցույց տվեց մատի վրա գնդակ պտտելու իր յուրօրինակ հմտությունները, ինչպես նաև սովորեցրեց մասնակիցներին։ Վերջում անցկացվեց ճամբարի ֆուտբոլային մրցաշարի եզրափակիչ խաղը, որի հաղթողներին գավաթներ հանձնեց Հայկը։ Վերջում կայացավ ֆուտբոլային հանդիպում ճամբարի կազմակերպիչների և եզրափակիչ խաղի հաղթողների միջև։
Ճամբարի մասնակիցներն այցելեցին նաև Ծաղկաձորում գտնվող Կեչառիս վանական համալիրը, զբոսնեցին քաղաքի կենտրոնում։
Ճամբարի վերջին օրը ներկայացվեցին բեմադրությունները։ Մասնակիցներին տրված էր առաջադրանք՝ մյուզիքլներ։ Բեմադրությունները գնահատեցին ճամբարին հյուրընկալված պրոֆեսիոնալ դերասաններ Հայկ Պետրոսյանը և Անդրանիկ Անտոնյանը:
Սպորտային, ինտելեկտուալ և մշակութային մրցույթների, ինչպես նաև խմբագրումների արդյունքում հաղթեց 4-րդ ջոկատը, որի անդամները ստացան նվեր-քարտեր։
Ճամբարի լավագույն խմբագիր ճանաչվեց Դդմաշենի վիքիակումբի սան Գայանե Սողոմոնյանը, իսկ լավագույն նորեկ խմբագիր՝ Դավիթ Տոնոյանը (Արթիկի վիքիակումբ)։
<gallery mode="packed" heights="160" caption="">
2026 Պատանեկան ամառային Վիքիճամբար 31.jpg
2026 Պատանեկան ամառային Վիքիճամբար 16.jpg
2026 Պատանեկան ամառային Վիքիճամբար 30.jpg
2026 Պատանեկան ամառային Վիքիճամբար 34.jpg
2026 Պատանեկան ամառային Վիքիճամբար 40.jpg
</gallery>
== ՀԱՀ պատմության հոդվածներ ==
Հունիսի 14-ին Հայաստանի ամերիկյան համալսարանում Հայոց պատմության ամառային կուրսի 30 ուսանողների համար անցկացվեց Հայերեն Վիքիպեդիայում խմբագրելու աշխատասեղան։ Հաջորդող մեկ ամսում 14 ուսանող ստողծել և բարելավել է 402․531 բայթ ծավալով [[w:hy:Կատեգորիա:ՀԱՀ2026|25 հոդված]]՝ 16-20-րդ դարերի Հայոց պատմության թեմաներով։ Հոդվածների մասնագիտական ստուգումն անցկացրել են Հայաստանի ամերիկյան համալսարանի դասախոսները, իսկ վիքիֆիկացման մասով՝ «Վիքիմեդիա Հայաստանի» աշխատակիցները։
== Վիքիմանիա ==
[[Պատկեր:Mari Avetisyan announced as a Wikipedian of the Year honorable mention at Wikimania 2026 opening ceremony, day 1.jpg|մինի]]
Վիքիմանիա համաշխարհային համաժողովը, որը միավորում է տարբեր երկրների Վիքիմեդիա կազմակերպություններին, համայնքներին և խմբագիրներին, այս տարի անցկացվեց հուլիսի 20-25-ին Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում։
Այս տարի Վիքիմանիա համաժողովը հատկապես նշանակալի էր հայ համայնքի համար։
Վիքիմեդիա Հայաստանից այս ամենամյա համաժողովին մասնակցեց կազմակերպության աշխատակից Մարի Ավետիսյանը, որն արժանացավ «Տարվա Վիքիմեդիստ․ պատվավոր հիշատակում» մրցանակի։ Համաժողովի բացման պաշտոնական արարողության ժամանակ Վիքիպեդիայի հիմնադիր Ջիմմի Ուելսն անձամբ հանձնեց մրցանակը։
== Մամուլում ==
Այս ամիս Վիքիմեդիա Diff բլոգում «Վիքիմեդիա Հայաստանը» հրապարակել է երկու հոդված։ Առաջինը պատմում է արդեն յոթ տարի շարունակ կազմակերպվող [[diffblog:2026/07/01/seven-years-of-creating-financial-knowledge-on-armenian-wikipedia/|«Ֆինանսատնտեսական վիքիամիս» նախագծի մասին]]՝ ներկայացնելով տարիների փորձն ու այս տարվա հաջողությունները։
Երկրորդը ներկայացնում է Ֆրիդրիխ Նաումանի «Հանուն ազատության» հիմնադրամի հետ համատեղ հունիսի վերջին կազմակերպված [[diffblog:2026/07/14/empowering-youth-through-knowledge-wikipedia-for-freedom-of-elections-in-armenia/|«Վիքիպեդիան հանուն ընտրության ազատության» նախագիծը]] և դրա արդյունքները։
72i915mq05y6lku7r547o9ng278phji