Վիքիմեդիա Հայաստան
amwikimedia
https://am.wikimedia.org/wiki/%D5%8E%D5%AB%D6%84%D5%AB%D5%B4%D5%A5%D5%A4%D5%AB%D5%A1_%D5%80%D5%A1%D5%B5%D5%A1%D5%BD%D5%BF%D5%A1%D5%B6
MediaWiki 1.47.0-wmf.23
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Wikimedia
Wikimedia քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Translations
Translations talk
Հաշվետվություն/2026-09
0
491
3393
3392
2026-10-07T08:27:58Z
Mari Avetisyan
18
/* CEE հանդիպում 2026 */
3393
wikitext
text/x-wiki
__NOTOC__

[[Հաշվետվություն/2026-01|Հնվ]]
[[Հաշվետվություն/2026-02|Փետ]]
[[Հաշվետվություն/2026-03|Մարտ]]
[[Հաշվետվություն/2026-04|Ապր]]
[[Հաշվետվություն/2026-05|Մայ]]
[[Հաշվետվություն/2026-06|Հուն]]
[[Հաշվետվություն/2026-07|Հուլ]]
[[Հաշվետվություն/2026-08|Օգստ]]
[[Հաշվետվություն/2026-09|Սեպտ]]
[[Հաշվետվություն/2026-10|Հոկտ]]
[[Հաշվետվություն/2026-11|Նոյ]]
[[Հաշվետվություն/2026-12|Դեկտ]]

2026

Սեպտեմբեր

[[Պատկեր:Wikimedia_Armenia_logo.svg|կենտրոն|frameless|180x180փքս]]

== [[Պատկեր:Armenian_Wikipedia_Education_Program_logo.png|link=w:hy:Վիքիպեդիա:Կրթական_ծրագիր|36x36փքս]] Վիքիակումբներ ==
[[Պատկեր:Վիքիակումբների_քարտեզ_hայերեն,_07,2026.png|աջից|frameless|302x302փքս]]Գործունեություն ծավալող 11 վիքիակումբներում (Ախուրյանի, Արթիկի, Գյումրու, Դդմաշենի, Իջևանի, Լեռնապատի, Կիրանցի, Կողբի, Հացիկի, Տաշիրի, Քաջարանի) 2026 թվականի սեպտեմբերի 30-ի դրությամբ գրանցված էր 149 անդամ։
Ակումբականները մասնակցել են [[w:hy:Վիքինախագիծ:Գիտելիքի_ամիս|«Գիտելիքի ամիս» մրցութային խմբագրաթոնին]], որի ընթացքում նախապես կազմված ցանկերից կամ ինքնուրույն ընտրելով այլ լեզուներից թարգմանել են տարբեր երկրների ուսումնական հաստատություններին, մանկավարժներին, ուսումնական պարագաներին, ձեռնարկներին, կրթական համակարգերին առնչվող հոդվածներ։ Խմբագրաթոնին մասնակցել են նաև ակումբների անդամ չհանդիսացող խմբագիրներ։ Վիքիակումբների անդամների շրջանում լավագույն արդյունքն արձանագրած մասնակիցն արժանացել է «Վիքիմեդիա Հայաստանի» արժեքավոր նվերին և հավաստագրի, ևս 4 մասնակցի տրվել են հավաստագրեր։
Ընդամենը սեպտեմբերի ընթացքում վիքիակումբների 149 անդամից Վիքիպեդիայում խմբագրել է 47-ը։ Ընդհանուր առմամբ նրանք ստեղծել են 135 հոդված և կատարել 677 խմբագրում։ Ներդրումներն ըստ ծավալի՝ 5․427․264 բայթ։
Սեպտեմբերին ակումբականներից 41-ը ներդրում են կատարել Վիքիտվյալներ նախագծում։ Ընդհանուր առմամբ նրանք արել են 140 խմբագրում։
== «Գիտելիքի ամիս» խմբագրաթոն ==
Սեպտեմբերին «Վիքիմեդիա Հայաստանի» վիքիակումբների անդամների համար անցկացվեց [[w:hy:Վիքինախագիծ:Գիտելիքի_ամիս|«Գիտելիքի ամիս» նախագիծը]], որին մրցույթից դուրս կարող էին մասնակցել նաև մյուս խմբագիրները։ Քանի որ սեպտեմբերի 1-ին Գիտելիքի օրով սկսվում է նոր ուսումնական տարին, կազմակերպությունը որոշել էր գիտելիքին նվիրել ոչ թե մեկ օր, այլ ամբողջ ամիս։ Խմբագրաթոնը նվիրված էր տարբեր երկրների ուսումնական հաստատություններին, մանկավարժներին, ուսումնական պարագաներին, ձեռնարկներին, կրթական համակարգերին և այլն։ Հոդվածները կարող էին գրվել ինչպես նախապես կազմված ցանկերից, այնպես էլ ինքնուրույն ընտրելով։
«Վիքիմեդիա Հայաստանի» վիքիակումբների անդամներից լավագույն արդյունք ցույց տված մասնակիցն արժանացավ մրցանակի, ևս չորսին տրվեցին հավաստագրեր։
Մեկ ամսվա ընթացքում 30 մասնակիցներ այլ լեզուներով Վիքիպեդիաներից թարգմանելով Հայերեն Վիքիպեդիայում ստեղծեցին 6․315․734 բայթ ծավալով 130 հոդված։
== Վիքին սիրում է անտառներ ==
«Վիքիմեդիա Հայաստանը» «Հայաստանի անտառային դաշինքի» հետ համատեղ, COP17-ի շրջանակներում, կազմակերպել է [[w:hy:Վիքինախագիծ:Վիքին_սիրում_է_անտառներ|«Հայաստանի անտառային կենսաբազմազանությունը»]] թեմատիկայով լուսանկարչական մրցույթ։ Մրցույթը մասնակիցներին հնարավորություն են ստացել տեսնել և ցույց տալ Հայաստանի անտառները տարբեր տեսանկյուններից՝ ոչ միայն որպես լանդշաֆտ, այլև որպես կենդանի և փոխկապակցված էկոհամակարգ։
Այդ նպատակով «Հայաստանի անտառային դաշինքի» աջակցությամբ կազմակերպվել են արշավներ, որոնց ընթացքում մասնակիցները պետք է լուսանկարահանեն անտառային համայնապատկերներ, անտառային կենսաբազմազանության այլ տարրեր, որոնք հետո պետք է վերբեռնեն Վիքիպահեստ։ Առաջին արշավը կայացել է սեպտեմբերի 30-ին, որի ընթացքում 15 մասնակից այցելել են Վայոց ձոր և լուսանկարել տեղական անտառներն ու դրանց կենսաբազմազանության օրինակներ։
Եվս մեկ արշավ կայանալու է հոկտեմբերին։ Մրցույթը տևելու է մինչև հոկտեմբերի 10-ը, արդյունքներն ամփոփվելու են COP17-ի միջոցառումների շրջանակներում։
<gallery mode="packed" heights="200">
Պատկեր:Լոռու մարզի անտառ 14.jpg
Պատկեր:A forest near village Lorut in Lori, Armenia 09.jpg
Պատկեր:Վայոց ձորի անտառներ 26092026 06.jpg
Պատկեր:Տավուշի մարզի անտառ 02.jpg
</gallery>
== ԿԱԵ հանդիպում 2026 ==
[[Պատկեր:Wikimedia CEE Meeting 2026 Davit, Mher (Beko) 04.jpg|մինի|197x197փքս]]
Սեպտեմբերի 17-20-ին «Վիքիմեդիա Հայաստանի» աշխատակիցներ Մհեր Բեքարյանը և Դավիթ Սարգսյանը մասնակցեցին Ռումինիայի Կլուժ-Նապոկա քաղաքում կազմակերպված «Վիքիմեդիայի Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի հանդիպմանը»։ Ամենամյա հանդիպումը միավորում է տարածաշրջանի Վիքիմեդիա կազմակերպություններին և համայնքներին ու հնարավորություն է տալիս կիսվել փորձով, ձեռք բերել ծանոթություններ և սկսել համագործակցային նախագծեր։
«Վիքիմեդիա Հայաստանի» ներկայացուցիչները համաժողովի ընթացքում մասնակցեցին տարբեր աշխատարանների, պանելային քննարկումների և ներկա գտնվեցին բազմաթիվ ելույթների՝ հետևելով տարածաշրջանում Վիքիմեդիա շարժման զարգացումներին և նոր ու հետաքրքիր նախաձեռնություններին։ Չորս օրերի ընթացքում նրանք նաև հանդիպումներ ունեցան Կենտրոնական և Արևելյան Եվրոպայի ու Կենտրոնական Ասիայի բազմաթիվ ներկայացուցիչների հետ։
== «Քուլ Վիքի» դասընթաց և խմբագրաթոն ==
[[Պատկեր:«Քուլ Վիքի» նախագծի դասընթաց 05.jpg|աջից|frameless]]
«Վիքիմեդիա Հայաստանը» և «Քուլ» լեզվի կենտրոնը համատեղ անցկացնում են [[w:hy:Վիքինախագիծ:Քուլ_Վիքի|«Քուլ Վիքի» նախագիծը]], որին մասնակցում են միայն «Քուլ» լեզվի կենտրոնի ուսանողները։ Նրանք սեպտեմբերի 14-22-ին մասնակցել են Վիքիպեդիայի խմբագրման դասընթացին և ծանոթացել հոդվածների ստեղծման ու խմբագրման հիմնական սկզբունքներին։ Նախագծին գրանցված 18 դիմորդներից դասընթացին մասնակցել է 11-ը։
Նախագծի շրջանակներում մասնակիցները փորձառու խմբագիրների աջակցությամբ Հայերեն Վիքիպեդիայում ստեղծում և բարելավում են տարբեր թեմաներով հոդվածներ։
Խմբագրաթոնը մեկնարկել է սեպտեմբերի 25-ին և կշարունակվի մինչև հոկտեմբերի 15-ը։
plkn519ok2a4jqov7ftwkzurf02ct8d
3394
3393
2026-10-07T08:36:43Z
Mari Avetisyan
18
/* «Քուլ Վիքի» դասընթաց և խմբագրաթոն */

==Մամուլում==
Այս ամիս «Վիքիմեդիա Հայաստանը» հրապարակել է երեք հոդված [https://meta.wikimedia.org/wiki/CEE/Newsletter/September_2026 ԿԱԵ տեղեկագրում]: Առաջին հոդվածը վերաբերում է «Վիքիպեդիան հանուն ընտրության ազատության» նախագծին, երկրորդը` ամառային Վիքիճամբարներին, իսկ երրորդը` ամռան ընթացքում կազմակերված խմբագրաթոններին` «Իսպանական վիքիարշավ» և «Ֆուտբոլի գավաթի 2026»:
hbedo0v8zs6bsn3wd46fhtid6nxeto7