Վիքիգրքեր
hywikibooks
https://hy.wikibooks.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB
MediaWiki 1.47.0-wmf.22
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Վիքիգրքեր
Վիքիգրքերի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
Եփութուխ
Եփութուխի քննարկում
Վիքիփոքրիկ
Վիքիփոքրիկի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Event
Event talk
Ժամանակակից հողագործություն/Վնասատուների կառավարման համակարգեր
0
2790
10888
6276
2026-10-02T20:48:56Z
SSastry (WMF)
5675
Move the caption above the styled heading to ensure it styles correctly with Parsoid's rendering
10888
wikitext
text/x-wiki
'''Բուսական հիվանդությունները''' առաջանում են երեք կետերի նույնաժամ համընկնման պատճառով՝
# Տվյալ բույսի '''տեսակը խոցելի է''' տվյալ վնասատուի, հարուցիչի կամ բակտերիայի դիմաց։
# Տվյալ '''վնասատուն, հարուցիչը կամ բակտերիան առկա է''' այս պահին։
# Տվյալ պահին '''բույսը գտնվում է ստրեսի ներքո''', որի պատճառով չի կարողանում գործադրել իր բնական պաշտպանական մեթոդները։
Որպեսզի այս կետերից գոնե մեկը տվյալ պահին առկա չլինի և բույսը դրանից չտուժի, կարևոր է ուշադրություն դարձնել որ բույսը որտեղ է ցանվում և նրա պահպանման ընթացքի բարելավմանը։
* Եթե որևէ տարածքում տարածված է որևէ վնասատու, հնարավորության դեպքում այդ տարածքում խուսափել այդ վնասատուի դեմ խոցելի բույսեր չցանել։
* Որևէ այլ շրջանից/երկրից բույսեր կամ սերմեր ներմուծելիս, դրանք քննարկման ենթարկել որպեսզի տվյալ շրջանին անծանոթ վնասատուներ չպարունակեն, քանի որ պարունակելու դեպքում, շրջանում դրանց վրա սնվող օգտակար միջատների պակասի պատճառով, կարող է վնասատուները լայն տարածում գտնեն և ուժեղ վարակ առաջացնեն։
* Հնարավորինս բույսերի համար ստրես առաջացնող գործոնների դեմն առնել։ Օր․՝ եթե բույսն լույս է սիրում, այն ստվերում չցանել կամ հակառակը։ Ծառերի փայտե բները չթացացնել և դրանք չոր պահել։ Հիշել, որ ծառերը ևս շնչում են արմատով, և ծառի առաջին արմատի վերին մասը պետք է հողից մի քիչ դուրս լինի, որ կարողանա շնչի և չփտի։ Շատ կավե կամ շատ ավազե հողերին նիտրատավորված փայտե տաշոցներ կամ այլ օրգանական հավելցուկներ ավելացնել և մեջը բրել, որպեսզի հողի ծակոտկենությունը բարձրանա, որի արդյունքում կբարելավվի թե՛ հողի շնչառությունը, թե՛ հողի ցամաքեցումը, և թե՛ արմատների աճը։ Ուշադրություն դարձնել հողի և բույսերի կարիքներին և դրա համեմատ պարատանյութեր ավելացնել։
Որոշ վնասատուներ բույսի վրա կամ շուրջը թողնում են իրենց կեղտը, որը կպչուն նյութ է և կոչվում է '''մեղրացող'''։ Դա այն կպչուն նյութն է, որ երբեմն թափվում է հիվանդ ծառերից կամ բույսերից, կամ բույսի վրա կարելի է զգալ։ Մեղրացողը առաջացնում է '''մրրկասնկերի''' աճ, որոնք շատ մանր սև սնկեր են, և դրանց արդյունքում բույսի կպչուն մասերի վրա գոյանում են սև մասեր։
<center>
{| border="1" style="background: lightyellow; color: black"
|+ <big>'''Վնասատուներ'''</big>
|- style="background: orange; color: black"
! Պատկեր
! Հայերեն անվանում
! Անգլերեն անվանում
! Նկարագրություն
! Պատճառած բուսական վնասվածք
! Կառավարում
|-
| [[Պատկեր:Lesser earwig.jpg|250px]] || '''Ականջմտնուկ''' || ''Earwig'' || || Այս միջատները ամբողջապես վատը չեն՝ նրանք նաև սնվում են լվիճներով և այլ միջատներով։ Նաև սիրում են սնվել նորածիլ բույսերով, հատկապես ծաղիկներով և բանջարեղեններով։ || Պարտեզը մաքուր պահեք՝ հեռացնելով խոտածածկույթը և չոր տերևներով ծածկույթը, թաքնվելու տեղ չթողնելով։ Նրանց համար թյունոսի ամանով թակարդ կարող եք ստեղծել՝ մեջը թողնելու 1 սմ թյունուսի յուղ կամ բանջարեղենային ձեթ։ Օգտագործեք փիրենթրիններ կամ քարբարիլ խայծ։
|-
| [[Պատկեր:Mealybug - Pseudococcus calceolariae.jpg|250px]] || '''Ալրատի՞զ''' || ''Mealybug'' || Ձվաձև մարմին ունեն՝ սպիտակ, բամբակե ծածկվածքով։ Կամաց են շարժվում։ || Ծծում են բույսի հյութերը, և գաճաճություն առաջացնում։ Մեղրացողից մրրասնկեր կարող են առաջանալ։ Ջերմ եղանակներում տարբեր բույսերի կարող են հարձակվել, սակայն բաղրջուկները, ազալեաները և կիտրոնային ծառերն իրենց ամենասիրածներից են։ || Մրջյունների առաջն առեք, որոնք աճեցնում են ալրատիզերին։ Օգտակար միջատներից օգտվեք։ Ականջափորիկը ալկոհոլի մեջ թաթախելով քսել միջատների վրա։ Ծաղկաբուծական ձեթերը, միջատասպան օճառները, փիրենթրինները, նիմը, և ճիշտ անվամբ արհեստական թունաքիմիկատները ևս արդյունավետ են։
|-
| [[Պատկեր:Boll weevil.jpg|250px]] || '''Երկարակնճիթ''' || ''Weevil'' || Երկար կնճիթով, պինդ պատյանով միջատի տեսակներ, ինչպիսին է որթի սև երկարակնճիթը։ || Հասուն որթը սև երկարակնճիթները սնվում են մրտավարդի, խաղողի և այլ բույսերի տերևներով, ծաղիկներով, և կեղևով․ թրթուրները արմատով են սնվում։ ||
|-
| [[Պատկեր:Lagarta2.jpg|250px]] || '''Թրթրուկ''' || ''Caterpillar'' || Փափուկ մարմնով սողացող միջատներ, հաճախ գծերով կամ կետերով։ || Ծամում են տերևները կամ կոկոններում ու ծաղիկներում թունելներ առաջացնում։ || Ձեռքով հեռացնել, հատկապես վաղ առավոտյան կամ իրիկնադեմին։ Ցողել փիրենթրիններով, սպինոսադով, կամ ''բասիլուս թուրինգիենսիս'' բակտերիայով։ Արհեստական թունաքիմիկատներն ինչպես քարբարիլը կամ համակարգային նեոնիկոտինոիդ քլոթիանիդինը ևս արդյունավետ են։
|-
| [[Պատկեր:Red spider mite (Tetranychus urticae).jpg|250px]] || '''Կարմիր տիզ''' || ''Mite'' || Սարդի մանր բարեկամներ, որոնք տերևների տակում են գտնվում։ Իրենք բնակավայրում հաճախ ցանցեր են հայտնվում։ || Ծծում են բույսի հյութը․ վնասված տերևի մակերեսը գունատ և պուտ-պուտ է լինում։ Տերևները հաճախ սրճագույն են դառնում, չորանում, և թափվում։ Ծարավի ստրեսով բույսերը առաջնային թիրախ են։ || Բույսը այս վարակի համար ստուգելու համար, սպիտակ թուղտը մոտեցրեք վարակված տերևներին և արագ թափ թվեք թղթի վրա։ Կենդանիները պղպեղի պես շաղ կտրվեն թղթի վրա։ Մի թողեք բույսերը չորանան։ Տերևների տակը հաճախ ջրով ցողեք։ Ցողեք միջատասպան օճառով, ծաղկաբուծական ձեթով, նիմով կամ ծծմբով։
|-
| [[Պատկեր:Aphidoidea puceron Luc Viatour.jpg|250px]] || '''Լվիճ''' || ''Aphid'' || Փափուկ մարմնով, կլորավում միջատներ, որոնք ասեղի ծայրից մինչ լուցկու ծայրի չափ են։ Կարող են լինել սև, սպիտակ, վարդագույն, կամ բաց կանաչ։ || Խմբերով հավաքվելով նոր բուսական աճի շուրջ՝ ծծում են բույսի հյութերը, պատճառելով թոշնած, դժգույն, և/կամ գաճաճային տերևներ։ Որոշ տեսակները հարուցիչներ են կրում։ Մեղրացողից կարող են մրրկասնկեր առաջանալ։ || Ավելորդ մի ջրեք և ավելորդ պարարտանյութեր մի օգտագործեք, քանի որ ոջիլները գերադասում են հյութեղ աճը։ Փոքր բույսերի շուրջ օգտագործեք ցանքածածկ՝ վարակի առաջն առնելու համար։ Խթանեք օգտակար միջատների աճը։ Ոջիլներին կարելի է ջրի ուժգին հոսքով հեռացնել։ Կարելի է ցողել ծաղաբուծական ձեթով, միջատասպան օճառով (ձմռան եղած ձվերը), և փիրենթրիններով։ Շատ արհեստական թույներ արդյունավետ են, բայց դրանց կարիքը չկա։
|-
| [[Պատկեր:Улиточка.jpg|250px]] || '''Խխունջ''' || ''Snail'' || || ||
|-
| [[Պատկեր:Grasshopper 2.JPG|250px]] || '''Մորեխ''' || ''Grasshopper'' || || ||
|-
| [[Պատկեր:Bemisia tabaci from USDA 2.jpg|250px]] || '''Սպիտակաթև''' || ''Whitefly'' || Հասունները մանր սպիտակ միջատներ են, որ խանգարման դեպքում ամպաձև դեպի վեր են թռչում։ || Տհաս և հասուն միջատները տերևի տակից ծծում են իր հյութերը։ Տերևների վրա կարող է դեղին կետիկներ առաջանան, տերևները գալարվեն և սրճագույն դառնան։ Որոշ տեսակները հարուցիչային հիվանդություններ են կրում։ || Արտացոլող ցանցածածք օգտագործեք նախքան վարակվելը։ Ջեռոցային վարակների համար, մակաբույծ պիծակ՝ ''encarsia formoa''-ն օգտագոծեք, և կամ կախեք [http://www.ehow.com/how_9839_make-own-yellow.html դեղին գունաթակարդներ]։ Տերևները ջրի ուժգին հոսքով ցողեք, կամ օգտագործեք միջատասպան օճառ, ձեթեր, կամ նիմ։ Իմիդաքլոպրիդը կարող է նաև օգտակար լինել։
|-
| [[Պատկեր:Ants harvesting.jpg|250px]] || '''Վահանակիր''' || ''Scale'' || Վահանակիրները կարող են լինել պինդ կամ փափուկ։ Վաղ գարնան կամ ամռան երիտասարդ վահանակիրներն («սողացողներըն») են հայտնվում։ Հասուն վահանակիրները մոմանման, թեփուկային ծածկվածք ունեն։ || Բույսերի հյութը ծծելով, վահանակիրները դեղին պուտեր են պատճառում տերևների վրա, և այդ տերևները հնարավոր է թափվեն։ Եթե վարակի առաջը չառնվի, բույսը ամբողջովին հիվանդագին է դառնալու և գաճաճություն է առաջանալու։ || Կառավարումը դժվար է։ Խթանեք զատիկնների և մակաբուծային պիծակների աճը, որոնք սպանում են վահանակիրներին։ Մրջյունների առաջն առեք, որովհետև պաշտպանում են փափուկ վահանկիրներին։ Ծաղկաբուծական ձեթը և միջատասպան օճառը սողացոների դեմն առնելու մեջ օգտակար են, ինչպես նաև ճիշտ անվանմամբ արհեստական միջոցները։ Եթե նախքան խնդրի բարդանալը կիրառվի, իմիդաքլոպրոդը նաև օգտակար կարող է լինել որոշ տեսակների դեմ, թեև պինդ վահանակիրների առաջը չի կարող առնել։
|-
| [[Պատկեր:Spotted Cucumber Beetle.jpg|250px]] || '''Վարունգի բզեզ''' || ''Cucumber beetle'' || Ձվաձև, կանաչավուն դեղին բզեզներ՝ սև կետերով կամ գծերով։ || Ուտում են վարունգի, սեխի, և դդմիկի բոլոր մասերը։ Պուտ-պուտ բզեզները նաև սնվում են վարդերով։ Բզեզները նաև բակտերիային թոշնում են փոխանցում, որը վարակում է վարունգներին, ինչպես նաև այլ հիվանդություններ։ Գետնատակի թրթուրները կարող են վնասել արմատներին։ || Ձեռքով վերցնել և ոչնչացնել։ Փոշեկուլով բզեզներին հավաքել բույսից և տոպրակը ոչնչացնել։ Խթանեք թռչունների և զինվոր բզեզների աճը։ Մակաբուծային նեմատոդներ տեղադրեք խոնավ հողում, բույսերը ցողեք փիրենթրիններով կամ ճիշտ անվանմամբ արհեստական նյութերով։
|-
| [[Պատկեր:Lonicera leaf miner kz.jpg|250px]] || '''Տերևային ականող''' || ''Leaf miner'' || Ընդհանուր եզր է որոշ ցեցերի, բզեզների և ճանճերի թրթուրների համար։ || Այս թրթուրները մոտավորապես թափանցիկ թունելներ են փորում տերևների մեջ։ Վնասումը հիմնականում գեղեցկական տեսանկյունից է, թեև որոշ բույսերի բերքատվությունը կարող է պակասել։ || Հեռացնել շինարարական աղբը, որտեղ թիթեռները կարող են ձմեռն անցկացնել, և հողը բրեք։ Դեղին գունաթակարդ օգտագործեք հասուններին բռնելու համար։ Նիմով կամ սիպնոսադով ցողեք՝ հասուններին ձվադրությունից հետ պահելու համար․ երբ թրթուրներն արդեն տերևներում լինեն, ցողունների մեծ մասն անօգուտ են։ Համակարգայինները հնարավոր է օգտակար լինեն։
|-
| [[Պատկեր:Frankliniella occidentalis 5364132-LGPT.jpg|250px]] || ՞ || ''Thrip'' || Մանր, երկարավուն միջատներ են, որոնք ծծում են բույսի հյուսվածքը։ || Ուժեղ վարակի ժամանակ, թե տերևները և թե ծաղիկները դժվարանում են նորմալ բացել։ Տերևները հնարավոր է արծաթավուն կամ դարչնագույն երանգ ստանան։ Ջերմոցայինները խմբակով են սնվում և տերևների վրա մանր սև արտաթորանք թողնում։ || Նախքան բույսը վարակվի, արտացոլող ցանցածածկով հողը ծածկել։ Վարակված բույսի մասերը կտրել և ոչնչացնել։ Օգտակար միջատների աճը խթանել։ Ցողել միջատասպան օճառով, Ծաղկաբուծական ձեթով, փիրենթրիններով, սպինոսադներով, նիմով, կամ այլ արհեստական ճիշտ թունաքիմիկատներով, կամ սրսկել համակարգայիններով։
|-
| [[Պատկեր:Woodlouse poster.jpg|250px]] || '''՞''' || ''Pill bug'' || Հողում ապրող միջատ է։ Խանգարման պահին՝ կլորվում է և սիսեռի չափ գնդիկ սարքում։ Այլ տեսակը չի կլորվում։ || Այս միջատներն ուտում են նեխած բուսականություն, ինչպես նաև նոր ծիլերը, Սեխերի և վարունգների կեղևները, և հատապտուղներ։ || Քչացրեք խոնավությունը և փտող նյութերը։ Առավոտը շուտ ջրեք որպեսզի մինչ իրիկնամուտ հողը չորանա։ Կաթիլային կամ ակոսային ոռոգման ձևեր օգտագործեք ցողման փոխարեն։ Բարձրացրած հողաշերտի վրա ցանեք բույսերը։ Փիրենթրոյդներ օգտագործեք։
|-
| [[Պատկեր:Agrotis ipsilon larva.jpg|250px]] || '''՞''' || ''Cutworm'' || Խամրած սրճագույն, մազազերծ թրթրուկներ։ || Ապրում են հողում և նորածիլների ճյուղերը գետնի մակարդակում կտրում։ Որոշ տեսակները բարձրանում են բույսերի վրա և տերևներն ուտում։ || Հողի երեսը մաքրել և բրել այս միջատներից ազատվելու համար։ Պաշտպանիչ օձիքներ օգտագործել բույսերի շուրջ։ Գիշերները, երբ ակտիվանում են, ձեռքով հեռացնել։ Մակաբույծ նեմատոդներ կամ բասիլուս թուրինգիենսիս բերել կամ ճիշտ անվանման արհեստական միջոցներ օգտագործել։
|-
| [[Պատկեր:Podosesia syringae7.jpg|250px]] || '''՞''' || ''Borer'' || Բզեզների կամ ցեցերի թրթուրներ։ || Թունելներ են փորում ճյուղերի, բների, կամ փայտոտ բույսերի արմատների մեջ։ Նրանց գրավում են թուլացած, հիվանդ կամ ստրեսի ներքո գտնվող բույսեր։ Սահմանափակում են ջրի և սննդանյութերի հոսքը՝ սպանելով, տձևացնելով կամ թուլացնելով ճյուղերը։ || Խթանեք բույսի առողջ աճը։ Խոցելի տեսակների վիրավորելուց խուսափեք։ Վարակված ճյուղերը էտեք նախքան հասուն միջատները հայտնվեն։ Պաշտպանիչ ցողունները ինչպես փիրենտրոիդները և քարբարիլը կարող է նպաստեն հասունների ձվադրման դեմն առնելով, բայց բույսի միջի թրթուրներին չեն ազդի։ Իմիդաքլոպրիդը կարող է որոշ տեսակների դեմ օգտակար լինել։
|}
</center>
'''Օգտակար միջատներն''' ընդհանրապես գիշատիչ միջատներ են, որոնք սնվելով վնասատուներով՝ օգնում են կառավարել վնասատուների բնակչությունը և դրանցից ազատվելու բնական մեթոդ են համարվում։
<center>
{| border="1" style="background: lightyellow; color: black"
|- style="background: orange; color: black"
|+ <big>'''Օգտակար միջատներ'''</big>
! Պատկեր
! Հայերեն անվանում
! Անգլերեն անվանում
! Նկարագրություն
! Սնունդ
|-
| [[Պատկեր:Harmonia axyridis.jpg|250px]] || '''Զատիկ''' || ''Lady beetle'' || || լվիճներ, ալրատիզեր, և միջատների ձվեր։
|-
| [[Պատկեր:Assassin bug aug08 02.jpg|250px]] || '''''' || ''Assassin bug'' || || Տարբեր վնասատուներ
|-
| [[Պատկեր:Nabidae Hires.jpg|250px]] || '''''' || ''Damsel bug'' || || Լվիճներ, փոքր որդեր և այլ միջատներ
|-
| [[Պատկեր:Kaldari Scarites subterraneus 01.jpg|250px]] || '''''' || ''Ground beetle'' || || Փոքր տեսակները սնվում են միջատներով, թրթրուկներով, իսկ ավելի խոշոր տեսակներն ուտում են խխունջներ, այլ կակղամորթեր և նրանց ձվերը։
|-
| [[Պատկեր:Green lacewing.jpg|250px]] || '''''' || ''Lacewing'' || || Հասուն միջատները սնվում եմ ծաղկեփոշով և մեղրացողով, սակայն թրթուրները, որոնք նման են 1սմ-անոց կոկորդիլոսների, սնվում են լվիճներով և այլ միջատներով։
|-
| || '''''' || ''Trichogramma wasp'' || || Թրթրուկային վնասատուների ձվերի մակաբույծ
|}
1cqy4ozzou9p4ocuu58gdcl0vnolw6s