Վիքիգրքեր hywikibooks https://hy.wikibooks.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB MediaWiki 1.47.0-wmf.23 first-letter Մեդիա Սպասարկող Քննարկում Մասնակից Մասնակցի քննարկում Վիքիգրքեր Վիքիգրքերի քննարկում Պատկեր Պատկերի քննարկում MediaWiki MediaWiki քննարկում Կաղապար Կաղապարի քննարկում Օգնություն Օգնության քննարկում Կատեգորիա Կատեգորիայի քննարկում Եփութուխ Եփութուխի քննարկում Վիքիփոքրիկ Վիքիփոքրիկի քննարկում TimedText TimedText talk Մոդուլ Մոդուլի քննարկում Event Event talk Դասական ուղղագրութեան ուղեցոյց 0 2646 10889 10732 2026-10-09T16:35:07Z Manuel Kuyumjian 5682 /* */ Fixed typos, punctuation, and terminology. 10889 wikitext text/x-wiki «Հայերէնի դասական ուղղագրութիւնը» (նաեւ ճանաչուած որպէս «Մաշտոցեան ուղղագրութիւն», «Հայկազեան ուղղագրութիւն», «աւանդական ուղղագրութիւն» եւ «համազգային ուղղագրութիւն») հայերէնի գրութեան համար օգտագործուող ուղղագրութիւնն է, որը մինչեւ մ.թ. 1922 թուականն օգտագործուել է բոլոր հայերի եւ հայերէնի բոլոր ձեւերի համար ու եղել է կայուն եւ առանց մեծ փոփոխութիւնների։ Իսկ 1922-ին Խորհրդային Հայաստանում եւ ԽՍՀՄ երկրներում այն ենթարկուել է լեզուաբան Մանուկ Աբեղեանի առաջարկած փոփոխութիւններին՝ առանց հաշուի առնելու Յովհաննէս Թումանեանի, Հրաչեայ Աճառեանի, Ստեփան Մալխասեանցի եւ ժամանակի գրեթէ բոլոր այլ հայ մտաւորականների կարծիքը։ ​Այժմ խորհրդային ուղղագրութիւնը տարածուած է Հայաստանում եւ ԽՍՀՄ նախկին երկրներում։ Սփիւռքահայերը՝ բոլոր արեւմտահայերը եւ Իրանում ապրող արեւելահայերը, շարունակում են գրել եւ ստեղծագործել դասական ուղղագրութեամբ։ Ուստի այժմ աշխարհաբնակ հայերն օգտագործում են երկու տարբեր ուղղագրութիւններ, եւ ոչ մի կողմ մինչ այժմ միւս կամ միասնական ուղղագրութեան անցնելու քայլեր չի արել։ ​Այս ուղեցոյցը նպատակ ունի ընթերցողին ծանօթացնել խորհրդային` Աբեղեանական ուղղագրութեան կառուցուածքին եւ պարզել նոր ու դասական ուղղագրութիւնների միջեւ տարբերութիւնները։ == Ձայնաւորներ == Հայերէնում գոյութիւն ունի եօթ ձայնաւոր՝ ա - ե - է - ը - ի - ո - օ - ու Հին և նոր ուղղագրութեան ''հիմնական տարբերութիւնը'' գալիս է ձայնաւորներից տարբեր գրելուց, այլապէս, բաղաձայնների առումով միակ տարբերութիւնը '''ւ-վ''' և '''յ-հ''' տառերի օգտագործման ձևից է կապւած։ Իսկ ինչպէ՞ս է ձայնաւորներին վերաբերող կանոնները դասական ուղղագրութեան մէջ։ Ա - նոյն կերպ ինչպէս նոր ուղղագրութիւնում։ Ե - Բառավերջում չի օգտագործւում, բառասկզբում կարդացւում է բառամիջում «է» հնչիւնը երբեմն գրւում է ե, իսկ երբեմն է։ Է - Բառավերջում և բառասկզբում «է» լսելիս միշտ գրւում է «է», բառամիջում կապւած տեղից «ե» կամ «է» կարելի է գրւել։ Ը - նոյն կերպ ինչպէս նոր ուղղագրութիւնում։ Ի - նոյն կերպ ինչպէս նոր ուղղագրութիւնում։ Ո - Բառասկզբում «ո» լսելիս միշտ գրւում է «ո», բառավերջում չի օգտագործւում, բառամիջում «օ» լսելիս երբեմն գրւում է «ո», երբեմն՝ «օ»։ Օ - Բառավերջում և բառասկզբում «օ» լսելիս միշտ գրւում է «օ», բառամիջում կապւած տեղից «ո» կամ «օ» կարելի է գրւել։ Ու - նոյն կերպ ինչպէս նոր ուղղագրութիւնում։ == Է-Ե == === Բառասկզբում === Թէ՛ դասական և թէ՛ նոր ուղղագրութիւնում բառասկզբում «է» լսելիս գրւում է «է» իսկ «ե» լսելիս գրւում է «ե»։ Նոր ուղղագրութեան միակ բացառութիւնն «էք» բայն է, որը գրւում է «ե»-ով, օր․՝ «քայլում '''ե'''ք», որը դասական ուղղագրութեամբ այսպէս է՝ «քայլում '''է'''ք»։ === Բառամիջում === Նոր ուղղագրութիւնում բառամիջում «է» լսելիս միշտ գրւում է «ե»․ բացառութիւն են կազմում այն բարդ բառերը, որոնց ոչ-առաջին արմատը «է»-ով է սկսւում, օրինակ՝ չ'''է''', երբև'''է''', և այլն։ Դասական ուղղագրութիւնում բառամիջում երբեմն գրւում է «է» և երբեմն «ե», որի համար որոշ կանոններ կան, որոնք նշւած են ստերև․ Եթէ բառափոխման ժամանակ «է»-ն «ի» ձայնի է վերածւում, ապա բառամիջում պիտի գրել «է»․ օրինակ՝ * ս'''է'''ր » ս'''ի'''րել, * վ'''է'''րք » վ'''ի'''րաւոր, * տ'''է'''ր » տ'''ի'''րանալ * պատւ'''է'''ր » պատւ'''ի'''րել * պ'''է'''տք » պ'''ի'''տանի * գ'''է'''ր » գ'''ի'''րանալ Իսկ եթէ բառափոխման ժամանակ «է»-ն չի հնչիւնափոխւում, ապա գրւում է «ե»․ օրինակ՝ * ձ'''ե'''ռք » ձ'''ե'''ռաց * բ'''ե'''րք » բ'''ե'''րքատու * դ'''ե'''ղ » դ'''ե'''ղաբոյս * պ'''ե'''տ » պ'''ե'''տութիւն * ղ'''ե'''կ » ղ'''ե'''կավար * ց'''ե'''ղ » ց'''ե'''ղակից * աւ'''ե'''լի » աւ'''ե'''լանալ === Բառավերջում === Բառավերջում «է» լսելիս դասական ուղղագրութիւնում բոլոր դէպքերում գրւում է «է», իսկ նոր ուղղագրութիւնում բոլոր դէպքերում գրւում է «ե»։ == Օ-Ո == Եթե բառափոխման ժամանակ «այ» ձայնը «օ» ձայնի է վերածւում, ապա պիտի գրել «օ»․ օրինակ՝ * հ'''այ'''ր » հ'''օ'''ր * մ'''այ'''ր » մ'''օ'''ր == Յ-Հ == == Երկհնչիւններ == Երկհնչիւնը երկու ձայնաւոր, կամ մի ձայնաւորի ու մի բաղաձայնի ձուլումից առաջացած նոր հնչիւն է։ Դասական ուղղագրութիւնում գոյութիւն ունեն եօթ երկհնչիւն, որոնք ներկայացւած են ստորև՝ նոր ուղղագրութիւնում իրենց արտասանութեան հետ միասին։ Վերջին երկու երկհնչիւնները (իա, էյ) աւելացել են օտարամուտ բառերի գրելու համար։ <center> {| border="1" style="text-align: center; background: LemonChiffon; color: black" |- style="background: orchid; color: black" ! Դասական ուղղագրութեան երկհնչիւն ! Տւեալ հնչիւնը նոր ուղղագրութիւնով |- | '''այ''' || '''այ''' |- | '''ոյ''' || նախքան բաղաձայն՝ '''ույ''', նախքան ձայնաւոր՝ '''ոյ''' |- | '''իւ''' || '''յու''' |- | '''եա''' || '''յա''' |- | '''եօ''' || '''յո''' |- | '''իա''' || '''իա''' |- | '''էյ''' || '''էյ''' |} </center> Երկնհնչիւններով բառերի օրինակներից են՝<br/>Հ'''այ'''աստան, ն'''ոյ'''եմբեր, բ'''ոյ'''ն, գ'''ոյ'''ական, զեփ'''իւ'''ռ, լ'''եա'''րդ, '''եօ'''թ, Դան'''իա''', թ'''էյ''' [[Կատեգորիա:Հայոց լեզու]] eqwkhqouamunuu4ud0yc471y9tylxa2