Վիքիքաղվածք
hywikiquote
https://hy.wikiquote.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB
MediaWiki 1.47.0-wmf.4
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Վիքիքաղվածք
Վիքիքաղվածքի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Event
Event talk
Արամ Խաչատրյան
0
1899
179298
174201
2026-06-02T04:05:52Z
23artashes
572
/* Քաղվածքներ */
179298
wikitext
text/x-wiki
[[Պատկեր:Aram Khachaturian, Pic, 17.jpg|thumb|200px|Արամ Խաչատրյան]]
'''Արամ Խաչատրյան''' (հունիսի 6, [[1903]], [[Թիֆլիս]] — մայիսի 1, [[1978]], [[Մոսկվա]]), հայ անվանի կոմպոզիտոր, ԽՍՀՄ ժողովրդական արտիստ, ռուսական կոմպոզիցիայի դպրոցի և հայ դասական երաժշտության ներկայացուցիչ։
==Քաղվածքներ==
* [[Ժողովուրդ|Ժողովրդից]] առած ոգեշնչումը անսպառ է. արվեստագետի համար ամենամեծ համալսարանը ժողովուրդն է<ref name =mterim>{{cite book |title=Մտերիմ Խոսքեր|editor=Փառանձեմ Վարդունի|publisher=«Հայաստան» Հրատարակչություն|year=1974|page=155}}</ref>։
* Իրեն զգալ ժողովրդի մի մասնիկը, սնվել նրա արվեստի անսպառ աղբյուրներից, լինել նրա կենսական շահերի արտահայտիչը — մի՞թե սա չէ ամեն մի իսկական արվեստագետի վեհ նպատակը<ref name =mterim />։
* Վախեցիր ճակատագրից, եթե այն առատորեն փաղաքշանք է պարգևում<ref>{{cite book |title=Դաստիարակչական Մտքերի Հայկական Գանձարան|editor=Ա.Մ. Մանուկյան և Մ.Մ. Մանուկյան|publisher=Զանգակ-97 հրատարակչություն|ISBN=99930-2-276-4|year=2001|page=34}}</ref>։
* Ես աթեիստ եմ, բայց ես հայ ժողովրդի զավակն եմ, ովքեր առաջինն են եղել, որ ընդունել են քրիստոնեություն, այսպիսով՝ Վատիկան այցելելը իմ պարտքն էր<ref>{{cite news|authorlink=ՍոլոմոնՎոլկով|first=Սոլոմոն|last=Վոլկով|title=Они сократили целых 4 такта моей музыки!|url=http://nv.am/lica/27820--4-|work=The New Times (Russia)|archiveurl=https://web.archive.org/web/20140822161100/http://nv.am/lica/27820--4-|archivedate=22 օգոստոս 2014|location=Երևան|language=ռուսերեն|quote=По поводу поездки в Рим композитор отметил: “Я — атеист, но являюсь сыном народа, первым в истории официально принявшим христианство, и потому посещение Ватикана было моим долгом”.}}</ref><ref>{{cite news|last1=Առաքելով|first1=Սերգեյ|title=Воспоминания о маэстро|url=http://noev-kovcheg.1gb.ru/article.asp?n=47&a=006|work=Noev Kovcheg Magazine|date=ապրիլ 2006|archiveurl=https://web.archive.org/web/20141227002653/http://noev-kovcheg.1gb.ru/article.asp?n=47&a=006|archivedate=27 դեկտեմբեր 2014|language=ռուսերեն}}</ref>։
::''Բնօրինակ''՝ Я — атеист, но являюсь сыном народа, первым в истории официально принявшим христианство, и потому посещение Ватикана было моим долгом.
== Արամ Խաչատրյանի մասին ==
* Արամ Խաչատրյանը խորապես զգաց և ըմբռնեց հայ ժողովրդի երգի ոգին և դրանով ոգևորեց իր թարմ և գեղեցիկ երաժշտությունը։ Նա հայ երգը իր գեղարվեստական մեծ տաղանդի պրիզմայով անցրած ներկայացրեց աշխարհին<ref name="Գնահատ142">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 142։</ref>։
::''[[Ավետիք Իսահակյան]]''
* Ահա երկից երկ Խաչատրյանը հարազատ դարձավ ինձ։ Լսում ես և զգում, որ գործ ունես արվեստագետի հետ, որի հավատամքը հաստատվել է իր ժողովրդի նկատմամբ ունեցած ակտիվ վերաբերմունքից։ Արժեքը միայն նրանում չէ, որ կոմպոզիտորն իր ներկապնակը սնուցանել է ժողովրդական երաժշտության գանձարանից։ Արվեստի, հատկապես երաժշտության պատմության մեջ նման երևույթ տարածված է։ Ինձ համար նրա արվեստի մեծագույն արժեքը ժողովրդի կերպարի հավաքական կերտման, հայրենի բնաշխարհի ու ժողովրդի խառնվածքի ներդաշնակումով վրձնած բնութագրի մեջ է։ Խաչատրյանի ընդգրկումները մասշտաբային են<ref name="Գնահատ142" />։
::''[[Մարտիրոս Սարյան]]''
* Իսկական արվեստը ունի մի շարք կարևոր պահանջմունք ևս։ Դա սեփականի, անհատականի հաստատումն է։ Խաչատրյանի արվեստը նոր ներդրում էր ազգային մշակույթի համար։ Այդ ներդրումը բացեց բազում ուղիներ, արվեստի խորհրդավոր, հրապուրիչ ուղիներ։ Մայր ուղիով ընթացողը մնաց ինքը՝ Խաչատրյանը։ Ու մինչ այսօր քայլում է նա իր հաստատուն քայլերով՝ հաղորդակից դարձնելով հայրենի երաժշտությունը համաշխարհայինի ընթացքին<ref name="Գնահատ142" />։
::''[[Մարտիրոս Սարյան]]''
* Անգնահատելի է Արամ Խաչատրյանի ներդրումը հայ ժողովրդի երաժշտական գանձարանում և սովետական երաժշտական արվեստում ամբողջությամբ<ref name="Գնահատ142" />։
::''[[Հովհաննես Բաղրամյան]]''
* Խաչատրյանը մեր երաժշտության Ռուբենսն է<ref name="Գնահատ142" />։
::''[[Բորիս Ասաֆև]]''
* ...Անցած տասնամյակներում Արամ Խաչատրյանը համաշխարհային երաժշտությունը հարստացրեց շատ ժանրերի հոյակապ ստեղծագործություններով։ Ովքեր, լսելով առաջին սիմֆոնիան, հավատացել են նրան, չեն սխալվել, ոչ մի անգամ չեն հիասթափվել։ Խաչատրյանի յուրաքանչյուր նոր ստեղծագործություն դարձել է արվեստի տոն... Այո, մեծ է Արամ Խաչատրյանի ավանդը մեր օրերի երաժշտության մեջ։ Նրա անունը լայն ճանաչում է ստացել ինչպես մեր երկրում, այնպես էլ արտասահմանում։ Նա ունի տասնյակ աշակերտներ և հետևորդներ, որոնք զարգացնում են այն ազնիվ սկզբունքները, որոնց նա ինքը միշտ հավատարիմ է մնում։
:...Երբ մտածում ես արվեստում այդ հիանալի երևույթի պատճառների մասին, հասկանում ես, որ դրա արմատները արվեստագետի տաղանդի, նրա ազգային հիմքի, նրա նորարարական ձգտման և դրա հետ մեկտեղ՝ դասական ավանդույթներին նրա հավատարմության երջանիկ զուգակցման մեջ է<ref>Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 142-143:</ref>։
::''[[Դմիտրի Շոստակովիչ]]''
* Մեզանից հեռացավ զարմանալի տաղանդը, մեծագույն երաժիշտը։ Նա իսկական ժողովրդական երաժիշտ էր՝ բառիս բարձրագույն իմաստով, և իր պայծառ ստեղծագործություններով միշտ կապրի ժողովրդի հետ։ Նրա երաժշտությունը հնարավորություն է տալիս ավելի լավ ճանաչելու Հայաստանը, հայ ժողովրդին, նրա պատմությունը, նրա ոգին։ Արամ Խաչատրյանի «Սպարտակը» սովետական և համաշխարհային երաժշտության մեծ հաղթանակն է<ref name="Գնահատ143">Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան, Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին, Երևան, 2005, էջ 143։</ref>։
::''[[Գեորգի Սվիրիդով]]''
* Արամ Իլյիչ Խաչատրյանը իր ստեղծագործական ուղու առաջին քայլերից զարգացել է որպես արվեստագետ-ինտերնացիոնալիստ։ Արամ Իլյիչը իր բեղմնավոր գործունեության հենց սկզբից հանդես եկավ որպես սովետական արվեստագետ, որն իր վեհ խնդիրն է համարում դարաշրջանի քաղաքական ու բարոյական առաջավոր իդեալի հաստատումը<ref name="Գնահատ143"/>։
::''[[Տիխոն Խրեննիկով]]''
* Խաչատրյանը հարուստ է այն ամենով, ինչ նրան տվել է հայրենիքը, նրա հարազատ Հայաստանը։ Նրա երաժշտական հոգին համարվել է հիանալի, գունեղ ժողովրդական երգայնությամբ, որը դարձել է նրա երաժշտական մտածողության հիմքերի հիմքը...
:...Իր հզոր ձիրքի ուժով Խաչատրյանը կյանքից առատորեն պարգև ստացած բոլոր հարստությունները դարձրել է մի միասնական օրգանական համաձուլվածք։ Այդ համաձուլվածքում, որի անունն է Արամ Խաչատրյանի ոճը, բացառապես ամեն ինչ՝ ինտոնացիաները, ռիթմերը, տեմբրերը, ներդաշնակությունը, ձևը, ժանրը անբաժանելի են միմյանցից, ինչպես անբաժանելի են երաժշտության բովանդակությունից<ref name="Գնահատ143"/>։
::''[[Դմիտրի Կաբալևսկի]]''
* Արվեստը, ինչպես և գիտությունը, ունի իր փայլուն գագաթները, որոնք կազմում են համաշխարհային մշակույթի մեծագույն հարստությունը, ամբողջ մարդկության պարծանքը։ Այդպիսի գագաթներից մեկն է Արամ Խաչատրյանի ստեղծագործությունը<ref name="Գնահատ143"/>։
::''[[Վիկտոր Համբարձումյան]]''
* Խաչատրյանը՝ մեծ կոմպոզիտորը, արվեստագետը, ուսուցիչը, հասարակական գործիչը և քաղաքացին, հեռացավ մեզանից։ Բայց ձյունապատ լեռնագագաթների վեհությունը ավելի լավ է ընկալվում հեռվից։ Ահա ինչու նրա անզուգական, սքանչելի ստեղծագործությունը, ընդմիշտ ծառայելով մարդկությանը, կապրի և կփայլի հավերժ։ Այն միշտ կմնա ժողովրդի սրտում՝ որպես ամենաթանկագին և նվիրական ժառանգութուն<ref name="Գնահատ143"/>։
::''[[Վիկտոր Համբարձումյան]]''
* Նա անմահ ու հավիտենական է, որովհետև գոյություն ունի սրբագույնի այն իմաստավորումը, որ կոչվում է Պարթև Սահակ, Շնորհալի Ներսես, Վարդապետ Կոմիտաս և ինքը, որովհետև այն, ինչ եղավ ինքը, եղավ բազմազգ սովետական երաժշտության ջահակիրը։
:Երաժշտության ուժը, ովքեր տարել են, գիտեն, որ երջանկության ու կեսունակության գինը անսահման է, գիտեն, որ քանի դեռ մեր ժողովրդի երգելու ու երաժշտության ինքնատիրապետման իմաստությունը գոյություն ունի, Արամ Խաչատրյանի ստեղծածն երաժշտության ինքնատիպությունն ու հավաստիությունը միջամտության կարիք չունի։ Արամ Խաչատրյանի գոյությունը իր ծնունդով չի սկսվում, այլ սկիզբ է առնում Խորենացու գրանցած գողթան երգերից ու, մանավանդ որ ինքը Գողթան աշխարհի ծնունդն է, որ հրա՜շք, հրա՜շք է։ Աշխարհի համար շռա՜յլ, մեզ համար շռա՜յլ<ref name="Գնահատ143"/>։
::''[[Տիգրան Մանսուրյան]]''
* Նա մեր փոքրության առասպելի մեծ հերքումը եղավ, մեծերի հետ չափվելու խորհուրդը եղավ փոքրաթիվ մեր ժողովրդի։
:Նա մեր ապրելու կորովը, մեր ոգորումների կանչը, մեր դարավոր հառաչանքն ու մեր տխրության ճիչը թարգմանեց այս մոլորակի բոլոր մարդկանց հասկանալի մի լեզվով՝ հնչյունների կախարդական լեզվով... Դարձավ քաղաքակրթության մեր վկայականը և սահման ու պատնեշ չճանաչող մեր անգիր անձնագիրը հավիտենության մեջ մշտական գրանցումը։
:Նա մեր հանճարեղ ստեղծագործությամբ բոլոր սերունդների երաժիշտներին ու դպրության մշակներին ցույց տվեց մեզ աշխարհամեջ հանել և աշխարհն արվեստով նվաճելու միակ ճշմարիտ ճանապարհը<ref name="Գնահատ143"/>։
::''[[Համո Սահյան]]''
* Արամ Խաչատրյանը մեր կոմպոզիտորներից առաջինն էր, որ կարողացավ անվիճելի համոզչությամբ բացահայտել զորեղ դրամատիկական ապրումներ, հայրենասիրական գաղափարներ, խոր հոգեկան մղումներ արտահայտելու Արևելքի սիմֆոնիկ երաժշտության բազմատեսակ հնարավորությունները<ref name="Գնահատ143"/>։
::''[[Դմիտրի Շոստակովիչ]]''
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{վիքիպեդիա}}
{{Վիքիպահեստ|Aram Khachaturian|Արամ Խաչատրյան}}
{{DEFAULTSORT:Խաչատրյան, Արամ}}
[[Կատեգորիա:Հայ կոմպոզիտորներ]]
[[Կատեգորիա:Հայ երաժիշտներ]]
[[Կատեգորիա:1903 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1978 մահեր]]
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]
mwrnsheeufz7f90nd0ntmlgtgarh4e2