Վիքիքաղվածք
hywikiquote
https://hy.wikiquote.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB
MediaWiki 1.47.0-wmf.17
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Վիքիքաղվածք
Վիքիքաղվածքի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Event
Event talk
Սեպուհ Չուլջյան
0
5556
179357
177042
2026-08-25T12:05:33Z
23artashes
572
179357
wikitext
text/x-wiki
[[Պատկեր:BishopSebouh.jpg|thumb|200px|right|Սեպուհ եպիսկոպոս Չուլջյանը]]
'''Տեր Սեպուհ արքեպիսկոպոս Չուլջյան''' (մարտի 24, [[1959]] - նոյեմբերի 19, [[2020]]), Հայաստանյայց Առաքելական եկեղեցու Գուգարաց թեմի հիմնադիր առաջնորդ։
==Քաղվածքներ==
* Կոստանդնուպոլսի Հայոց պատրիարքությունը կարող է յուրահատուկ կամուրջ հանդիսանալ հայ-թուրքական հարաբերություններում<ref>[http://www.azg.am/AM/2009121611 ՍԵՊՈՒՀ ԵՊԻՍԿՈՊՈՍ ՉՈՒԼՋՅԱՆ. «ՀԱՅՈՑ ՊԱՏՐԻԱՐՔՈՒԹՅՈՒՆԸ ԿԱՐՈՂ Է ՅՈՒՐԱՀԱՏՈՒԿ ԿԱՄՈՒՐՋ ՀԱՆԴԻՍԱՆԱԼ ՀԱՅ-ԹՈՒՐՔԱԿԱՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ»], «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #230, 16-12-2009</ref>։
* Հրանտ Դինքը նահատակվեց դավադիր գնդակով, բայց շարժեց մարդկության սիրտը<ref>[http://www.azg.am/AM/2011031618 Հրանտ Դինք], «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #45, 16-03-2011</ref>։
* Հանուն մատաղ սերնդի հայեցի դաստիարակության ու հոգևոր ամբողջականության Հայ Եկեղեցին ոչինչ պետք չէ խնայի<ref>[http://araratian-tem.am/media/Qristoneakan_verchin%20(2).doc Քրիստոնեական], էջ 3</ref>։
* Այս երկիրը ձերն է, ձեր տունն է, և դուք նույնպես այն շենացնելու պարտավորությունն ունեք<ref>[http://սփյուռք.հայ/am/News/924 Սեպուհ եպիսկոպոս Չուլջյան․ «Դուք ձեր տունը շենացնելու պարտավորություն ունեք»], ՀՀ Սփյուռքի նախարարության կայքէջ</ref>։
* Մենք ոչ միայն [[մարդ]], երկիր ու [[մշակույթ]] ենք կորցրել, այլ մի ամբողջական աշխարհ, Հայոց հինավուրց ու պատմությամբ հարուստ աշխարհ, որի կորուստը հազիվ թե հնարավոր լինի արտահայտել բառերով<ref>[http://culture.azg.am/?lang=AR&num=2009091201 Ուխտագնացություն Արեւմտյան Հայաստան], "ԱԶԳ" ՕՐԱԹԵՐԹ - ՄՇԱԿՈՒՅԹ #009, 12-09-2009</ref>։
* Լինել հայրենապաշտ եւ ունենալ բարոյական բարձր նկարագիր, այսօրվա կերտողը եւ վաղվա մեր ազգային ու հոգեւոր մշակույթի տերը լինել։ Ահա պատասխանատու ու պատվաբեր մի առաքելություն, որ պիտի ստանձնի այսօրվա երիտասարդը<ref>[http://azg.am/AM/2006112422 ԳՈՒԳԱՐԱՑ ԱՇԽԱՐՀՈՒՄ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԸ ՎԱՅԵԼՈՒՄ ԵՆ ԹԵՄԻ ԱՌԱՋՆՈՐԴԻ ՀՈԳԱԾՈՒԹՅՈՒՆԸ], «ԱԶԳ» ՕՐԱԹԵՐԹ #225, 24-11-2006</ref>։
* Աշխարհը անխնա աղում ու ձուլում է իր մեջ բոլոր նրանց, ովքեր կորցնում են իրենց հոգևոր ու ազգային դիմագիծը, պատկանելիությունը<ref>[http://religions.am/index.php?option=com_content&view=article&id=17418:«Մեզ-հակացուցված-է-մարդկային-կորուստները-քանզի-յուրաքանչյուր-հայ-թանկ-է-մեզ-համար»&catid=178:inretv&Itemid=912 Religions.am: «Մեզ հակացուցված է մարդկային կորուստները, քանզի յուրաքանչյուր հայ թանկ է մեզ համար»]</ref>։
* Հայտնի է, որ [[հայեր]]ի [[հայրենիք]]ը պատմական [[Հայաստան]]ն է։ Մեր պապերի երկիրը ճանաչելը և պատմությունն ապրելն ու պատմական հիշողությունը վերակառուցելը անհրաժեշտություն է<ref>[http://akunq.net/am/?p=11664 Ոչ ոք իրավունք չունի վնաս հասցնել պոլսահայերի իմիջին], Akunq.am, առաջնային աղբյուր՝ «Ակօս», թիվ 798</ref>։
* Պատմությունը լի է կորուստներով։ Հաղթանակների, հաջողությունների կողքին շատ մեծ են մեր կորուստները։ Եվ այդ կորուստները պատճառաբանված են միմիայն մեր անմիաբանությամբ և տկարությամբ։ Թողնենք, թե հարևանը ուժեղ էր ավելի, թողնենք, թե նա այսպիսին կամ այնպիսին էր։ Մենք ինչպիսի՞ն էինք, երբ հարևան թշնամի ազգերը մեզ ոչնչացնում էին, մենք ի՞նչ վիճակում էինք։ Անմիաբան<ref>[https://www.youtube.com/watch?v=gJBW96NcE0w Տեսադաշտ - 24.03.19 Գուգարաց թեմի առաջնորդը 60 տարեկան է], Fortuna Regional TV</ref>։
* Կարդացե՛ք՝ 100 տարի առաջ պատմական Հայաստանում ինչ հոգեվիճակ և ինչպիսի մարդկային հարաբերություններ էին տիրում, և այն ժամանակ կհասկանաք, թե ինչ բան է կորցնել հայրենիքը, ինչ բան է կորցնել մի աշխարհ, որ կոչվում էր «հայ աշխարհ»։ Ես վերջին կտոր հայ աշխարհը կորցնելու վախն է, որ միշտ ունեմ... այսօր էլ ցավը մեջս է, որովհետև շարունակ պատմությունն ինձ ուղեկցում է թե քնի մեջ, թե երազի, թե կյանքում առօրեայի... Չեմ ուզում, որ մենք այս, ինչ ունենք, հանկարծ ու հանկարծ կորցնենք<ref>[https://www.youtube.com/watch?v=gJBW96NcE0w Տեսադաշտ - 24.03.19 Գուգարաց թեմի առաջնորդը 60 տարեկան է], Fortuna Regional TV</ref>։
* Այսօ՛ր, հիմա՛ է պահը, որ պետք է արթնացնեմ ես, ես պետք է ահազանգեմ։ Ահազանգելով միայն ես գոնե արթուն կպահեմ մարդկանց։ Հայը իրավունք չունի իր առօրեայի մեջ մխրճվել և միմյանց նկատմամբ հաշվեհարդարով տարվել ու դրա մեջ քուն մտնել։ Հայը արթուն պետք է լինի։ Մի մասը հայի պետք է քնի, մյուս մասը արթուն մնա... Հայը պետք է ունենա արթուն գիտակցություն, առողջ ու կառուցողական քննադատություն և շինիչ ծրագրեր ու գործեր, որպեսզի մենք մշտապես սթափ լինենք<ref>[https://www.youtube.com/watch?v=gJBW96NcE0w Տեսադաշտ - 24.03.19 Գուգարաց թեմի առաջնորդը 60 տարեկան է], Fortuna Regional TV</ref>։
==Աղբյուրներ==
{{ծանցանկ}}
{{վիքիպեդիա}}
{{վիքիդարան|Հեղինակ:Սեպուհ Չուլջյան|Սեպուհ Չուլջյանին}}
{{վիքիպահեստ|Bishop Sebouh Chouldjian|Սեպուհ Չուլջյանին}}
{{DEFAULTSORT:Չուլջյան, Սեպուհ}}
[[Կատեգորիա:Կրոնականներ]]
[[Կատեգորիա:Հայեր]]
[[Կատեգորիա:1959 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:2020 մահեր]]
2e3jmemjzjmv9urtbop5194awesryvc
Դալայ լամա XIV
0
6548
179356
175509
2026-08-25T12:04:48Z
23artashes
572
179356
wikitext
text/x-wiki
[[Պատկեր:Dalailama1 20121014 4639.jpg|thumb|Դալայ Լամա XIV-ը (2012)]]
'''Դալայ լամա XIV''' (հուլիսի 6, [[1935]]), տիբեթական բուդդայականության հոգևոր առանջնորդ։ 1989 թվականի խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիր։
== Քաղվածքներ ==
*Նկատի ունեցեք, որ մեծ [[սեր]]ը և մեծ հաջողությունը կապված են մեծ ռիսկի հետ։ Այսինքն, եթե ռիսկի չդիմենք, ոչնչի չենք հասնի։
* Երբ դուք պարտվում եք, դուք չեք կորցնում կուտակած փորձը։ Գուցե ավելին՝ ձեռք եք բերում նոր փորձ։ Մի վախեցեք պարտվելուց և [[Անհաջողություն|անհաջողության]] մատնվելուց, դրանք միայն օգնում են մեզ առաջ գնալ։
*Հետևեք 3 հավերժ կանոններին.
# հարգիր քեզ, որպեսզի ուրիշներն էլ քեզ հարգեն,
# հարգիր ուրիշներին, քանի որ մենք բոլորս հավասար ենք, մենք մարդ ենք,
# մի խուսափիր քո արարքների համար պատասխանատվությունից, մենք բոլորս էլ սխալական ենք, որպեսզի ուղղենք մեզ և մեր սխալները, պետք է նախ ընդունենք դրանք։
*Հիշեք, միշտ չէ, որ այն, ինչ ուզում եք, ձեզ հարկավոր է. երբեմն մեր ենթագիտակցության և գիտակցության ինֆորմացիան չեն համընկնում։ Մենք շարժվում ենք այնպես, ինչպես թելադրում է մեր գիտակցությունը՝ չիմանալով, որ ենթագիտակցորեն մենք այլ բան ենք ցանկանում։ Պետք է սովորել լսել ներքին ձայնը։
*Սովորեք կանոնները, որպեսզի իմանաք՝ ինչպես դրանք ճիշտ խախտել։
*Մի թողեք, որ փոքրիկ վիճաբանությունը փչացնի ամուր ընկերությունը։
*Եթե սխալվել եք, ապա արեք ամեն ինչ դա ուղղելու համար։
*Երբեմն պետք է լսել ձեր ներքին ձայնին միայնության մեջ։
*Զգացեք ձեզ ազատ, բայց մի անցեք սահմանները։
*Հիշեք, որ երբեմն [[լռություն]]ը ամենալավ պատասխանն է։
*Ապրեք կյանքն արժանապատվորեն, որպեսզի [[Ծերություն|ծերության]] ժամանակ ինչ-որ լավ բան ունենաք հիշելու։
*Սիրելի միջավայրը ձեր [[կյանք]]ի հիմքն է։
*[[Վեճ]]ի ժամանակ խոսեք միայն ներկայի մասին, անցյալի մասին մի հիշեք – հենց վեճի ժամանակ է մեր գիտակցությունը մթագնում, երբ մենք ջղայնացած ենք, կորցնում ենք մեզ և չենք կարողանում կառավարել մեր մտքերը։ Մենք հենց այդ պահին ենք խոցելի։ Փորձենք կառավարել մեզ, չվիրավորենք դիմացինին, գտնենք մեր սխալը և հանգիստ բացատրենք նրա սխալը։ Հիշելով անցյալը՝ մենք մեր դիմացինին դարձնում ենք ավելի ուժեղ, վիրավորելով նրան՝ վիրավորում ենք մեզ։
*Կիսվեք ձեր գիտելիքներով։ Դա անմահության միակ ձևն է։
*Եղեք քնքուշ Երկիր մոլորակի հետ, սիրեք նրան և նա կսիրի ձեզ – մարդկությունը զարգանալով հեռացել է մայր բնությունից։ Մենք հատում ենք ծառերը տուն կառուցելու համար, ճանապարհաշինության համար ոչնչացնում ենք կանաչ տարածքներն ու ժայռերը, սպանում ենք կենդանիներին և չենք գիտակցում, որ հենց մեզ ենք վնասում։ Չե որ մենք էլ ենք բնության մի մասնիկը։
*Տարին մեկ անգամ գնացեք այնտեղ, որտեղ երբեք չեք եղել։ Այդպես դուք ձեռք եք բերում նոր գիտելիքներ և ծանոթանում եք նոր մարդկանց հետ։
*Հիշեք, լավ հարաբերություններն այն են, որտեղ յուրաքանչյուր երկրորդ կեսը, ում հետ էլ որ նա լինի, միշտ ձեր մասին է մտածում։
*Երբեմն պետք է հրաժարվել նրանից, ինչ ուզում եք, որպեսզի հետո ստանաք այն։ Մենք երբեմն այնքան ենք տարված լինում մեր երազանքներով, որ չենք նկատում մեր առջև բացված ճանապարհը, որը գուցե տանում է դեպի մեր երազանքը<ref>[http://success.am/2012/03/20/%D5%AF%D5%B5%D5%A1%D5%B6%D6%84%D5%AB-18-%D5%AF%D5%A1%D5%B6%D5%B8%D5%B6-%D5%A4%D5%A1%D5%AC%D5%A1%D5%B5-%D5%AC%D5%A1%D5%B4%D5%A1%D5%B5%D5%AB%D6%81/ www.success.am], Կյանքի 18 կանոն Դալայ Լամայից։</ref>։
== Աղբյուրներ ==
{{ծանցանկ}}
{{վիքիպեդիա}}
[[Կատեգորիա:Կրոնականներ]]
[[Կատեգորիա:Նոբելյան մրցանակակիրներ այբբենական կարգով]]
[[Կատեգորիա:Խաղաղության Նոբելյան մրցանակի դափնեկիրներ]]
[[Կատեգորիա:Տիբեթցիներ]]
[[Կատեգորիա:1935 ծնունդներ]]
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]
1f3ngirqpwwuua463d2pwv0sfm2uzhj
Վաղարշակ Նորենց
0
10114
179358
175003
2026-08-25T12:06:52Z
23artashes
572
179358
wikitext
text/x-wiki
[[Պատկեր:Vagharshak Norents.JPG|մինի]]
'''Վաղարշակ Նորենց''' ('''Վաղարշակ Տոնապետի Երիցյան''', ([[1903]] - [[1973]]), հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ։
==Քաղվածքներ==
* [[Հովհաննես Թումանյան]]ի անձնավորության մեջ բանաստեղծի իմ [[իդեալ]]ը մարմնավորվեց, կերպարանք ստացավ, սակայն երբեք չկորցրեց իր իդեալականությունը, վսեմությունը։
*Թումանյան բանաստեղծն ու [[մարդ]]ը ինձ համար մնացին կատարելության մարմնացում։ Նրա անհասանելի մեծության մեջ։ Ես ինձ համար գտել էի մի մոտիկ բան, անսահմանորեն հարազատ մի բան, որ որդիները զգում են միայն իրենց ծնողների մեջ։
*Ինքը` մեծ բանաստեղծ [[Ավետիք Իսահակյան]]ը շատ բան ավելացրեց այն ամենի վրա, ինչը հայ ժողովրդին դարձնում է «ապրող ժողովուրդ»։ Արդեն այդպիսի ներդրումով են զանազանվում մահկանացուներն ու անմահները։ Իր ամբողջ ստեղծագործական [[կյանք]]ի ընթացքում [[Եղիշե Չարենց]]ը սովետական գրականության կենտրոնական դեմքն էր։ Նրա ստեղծագործության բարեբեր ազդեցության տակ ծաղկեց մեր [[պոեզիա]]ն։ Նա ուսուցիչ եղավ երկու գրական սերունդների։
*Եղիշե Չարենցը իր մեծ ժամանակի բանաստեղծ էր, սակայն ստեղծագործեց բոլոր ժամանակների համար։ Եղիշե Չարենցը հայ ժողովրդի մեծ բանաստեղծն էր, բայց ստեղծագործեց բոլոր ժողովուրդների համար<ref>Վաղարշակ Նորենց, Հուշեր և արձագանքներ, Երևան, 1968</ref>։
== Աղբյուրներ ==
* Գրական տեղեկատու, Երևան, «Սովետական գրող», 1986։
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{Վիքիպեդիա}}
[[Կատեգորիա:Հայ գրողներ]]
[[Կատեգորիա:1903 ծնունդներ]]
[[Կատեգորիա:1973 մահեր]]
anx1lg5jma4l2o23pw48706igx3vb8e