Վիքիքաղվածք
hywikiquote
https://hy.wikiquote.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB
MediaWiki 1.47.0-wmf.24
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Վիքիքաղվածք
Վիքիքաղվածքի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Event
Event talk
Անահիտ Սահինյան
0
11099
179419
174137
2026-10-17T11:12:16Z
Armineaghayan
1676
179419
wikitext
text/x-wiki
'''Անահիտ Արամի Սահինյան''' (հունիսի 20, [[1917]], Վարդաբլուր - հունվարի 7, [[2010]], [[Երևան]]), հայ գրող, արձակագիր, հրապարակախոս։
== Քաղվածքներ ==
* [[Մարդ]]ուն պետք չի մասերի բաժանել՝ հոգի, [[սիրտ]], մարմին, այդ բոլորի ամբողջությունն է մարդը, դրանք ներթափանցված են մեկը մյուսի մեջ<ref name=":0">''Անահիտ Սահինյան'', Կեռմաններ, «Հայաստան» հրատարակչություն, 1976:</ref>։
* Ծաղկին [[գեղեցկություն]] պարգևողը մեր աչքն է, սիրող աչքն էլ գեղեցկություն է պարգևում նրան, ում սիրում է, և իր պարգևած այդ գեղեցկությունը ամենից լավ ինքը՝ պարգևող աչքն է տեսնում<ref name=":0" />։
* Երջանիկ լինենելու համար էլ բնատուր ձիրք է պահանջվում, որ ամեն մեկը չունի։ Մի ինչ-որ ներքին տեսողություն է պահանջվում մարդուց, որպեսզի կարողանա գտնել փնտրած երջանկությունը, որպեսզի կուրորեն , խարխափելով չանցնի նրա կողքով, ում փնտրում է և ձեռքը գցի ու բռնի հենց նրան, ումից պետք է խուսափի<ref name=":0" />։
* Մարդիկ կան ծնված սուր տեսողությամբ, մարդիկ էլ կան, ի ծնե, ի բնե կարճատես՝ կամ էլ իսպառ կույր<ref name=":0" />։
* Քթի տակինը չտեսնելը ուրիշ բան չէ հավանաբար, քան ներքին տեսողության բացակայության նշան<ref name=":0" />։
* [[Կյանք]]ին համ ու հոտ տվողը խենթություններն են<ref name=":0" />։
* Այն, ինչ իմն է, ոչ ոք չի կարող ինձանից խլել, ես ամուսնուս գինը գիտենալով, գիտեմ նաև իմ գինը...Նա երբեմն ձեզ հետ հեռախոսով զրուցում է, և դուք դրանով երջանի՞կ եք, աստված իմ, միայն թե դուք դրանով իսկապես երջանիկ լինեք, ես ձեզ խոստանում եմ այսուհետև հաճախ հիշեցնել նրան ձեր գոյությունը և խնդրել, որ զանգահարի...<ref name=":0" />
* Բնության [[օրենք]]ով բնության ստեղծած արարածների մի տասակը մյուս տեսակի վրա իրավունք ունի ձեռք բարձրացնել միայն մեկ ծայրահեղ դեպքում, երբ ինքը քաղցած է, ու նա կարող է կեր հանդիսանալ իր համար<ref name=":0" />։
* [[Աստված]] ամենքի հետ է, ամենքին զրուցակից, աչքն ամենքի վրա...<ref name=":0" />
* Չարից, փորձանքից հեռու մնալու համար պետք է շարունակ աստծո հետ լինել, քաղցր պահել նրա աչքը քեզ վրա, հեռու մնալ գայթակղություններից, չանել այն, ինչ տերը չի սիրում, նա տեսնում է, թե ով ինչ է անում, նույնիսկ՝ թե ով ինչ է մտածում, հեռու մնալ մեղքերից<ref name=":0" />։
* Հացը սուրբ է, հացն աստված է պարգևել մարդուն նրա դառը քրտինքի դիմաց<ref name=":0" />։
* Բարի գործ կատարելը փառամոլություն չէ, այլ աստծուն հաճելի լինելու, նրա հետ հեշտ ապրելու, նրա աչքը վրադ քաղցր պահելու միջոց<ref name=":0" />։
* Գործը եթե պետք է արվի, պետք է արվի վճիռն արձակելուց անմիջապես հետո<ref name=":0" />։
* Արյունակցական քանդված կապերին փոխարինելու են գալիս աշխատանքային և հասարակական կյանքում առաջացած կապերը, բայց դրանք նույնպես հեղհեղուկ են։ [[Աշխատանք]]դ կորցրիր, քանդվեցին այդ կապերը, ասպարեզից հեռացար՝ մենակ ես մնում, մենակ՝ մահվան մոտեցող ճանապարհին<ref name=":0" />։
* Կապը մարդկանց հետ, երևի, զիջում է այն կապին, որ ունես քո ծննդավայրի հող ու ջրի հետ<ref name=":0" />։
* Բոլոր մարդիկ հավասար են, անհավասար պայմաններն են մարդկանց անհավասար դարձնում, ստեղծում տերեր և ստրուկներ, ստեղծում իշխողներ և իշխվողներ, հարուստներ և աղքատներ<ref name=":0" />։
* Մարդը հասարակության և իր միջազայրի ծնունդն է<ref name=":0" />։
* Նախախնամությունը վրեժխնդիր է լինում մարդուց ճակատագրին չհնազանդվելու համար<ref name=":0" />։
* Արվեստագետի մեծությունը, հիրավի, նրա կերտած դրական կերպարների մեծության մեջ է<ref name=":0" />։
* Բանաստեղծությունը՝ մեծերի համար թե փոքրերի, նախ և առաջ պետք է բանաստեղծություն լինի՝ արվեստի գործ<ref name=":0" />։
* Նպատակ պետք է ունենալ կյանքում, բարձր իդեալներ, մարդուն բարձրացնողը, մարդուն մարդ պահողն այդ է<ref name=":0" />։
* Բարձր գաղափարներն ու բարձր իդեալները մարդկային անհատական ու հասարակական ցավերից ծնվող ծաղիկներ են<ref name=":0" />։
* Բնականն ու բանականն այն է, որ ամեն մի նորմալ ծնված կենդանի արարած, այդ թվում և մարդը, օժտված է զգացումներով<ref name=":0" />։
* Մարդկային ոչ մի արատ մարդու հետ չի ծնվում։ Դրանք հիրավի, բնականոն կյանքին անհարիր պայմանների ծնունդն են<ref name=":0" />։
* Իր հազարամյակների գոյության ընթացքում շատ անգամ է [[Հայաստան]]ն ու հայությունը հայտնվել անդունդի եզրին: Հիշենք թեկուզ մեկը՝ [[Հայոց ցեղասպանություն|Եղեռն]]ը, հայության բնաջնջումը Արևմտյան Հայաստանից, գաղթականներով ու որբերով լի Արևելահայաստանը, որ ապաքինվեց մի երկու տասնամյակի ընթացքում, և բռնեց վերելքի ճանապարհը, հասավ ի՜նչ բարգավաճման. Մատենադարան, Գիտությունների ակադեմիա, [[Արամ Խաչատրյան]], [[Տիգրան Պետրոսյան]], [[Պարույր Սևակ]] և իրեն համազոր իր սերնդակիցների աստղաբույլը... Բարձրացող [[Երևան]], ծաղկող Հայաստան: Նոր հրաշք լինելու՞ է: Սպասենք: Նստենք ու սպասենք<ref>{{Cite web |title=Մեծանուն Հայեր |url=https://haymard.am/index.php/persons/p1400076035 |access-date=2026-10-17 |website=haymard.am}}</ref>:
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
{{վիքիպեդիա}}
{{DEFAULTSORT:Սահինյան, Անահիտ}}
[[Կատեգորիա:Հայ գրողներ]]
[[Կատեգորիա:1917 ծնունդներ]]
[[Կատեգորիա:2010 մահեր]]
[[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]]
6ner26ok4lh6icbww38u3d3mr995je5