Վիքիքաղվածք hywikiquote https://hy.wikiquote.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB MediaWiki 1.47.0-wmf.24 first-letter Մեդիա Սպասարկող Քննարկում Մասնակից Մասնակցի քննարկում Վիքիքաղվածք Վիքիքաղվածքի քննարկում Պատկեր Պատկերի քննարկում MediaWiki MediaWiki քննարկում Կաղապար Կաղապարի քննարկում Օգնություն Օգնության քննարկում Կատեգորիա Կատեգորիայի քննարկում TimedText TimedText talk Մոդուլ Մոդուլի քննարկում Event Event talk Սյորեն Կիերկեգոր 0 6484 179423 179347 2026-10-18T11:40:31Z Samtost 6331 /* Քաղվածքներ */ 179423 wikitext text/x-wiki [[Պատկեր:Kierkegaard.jpg|right|thumb|200px|Սյորեն Օբյու Կիերկեգոր. 1840թ.]] '''Սյորեն Օբյու Կիերկեգոր''' ({{lang-da|Søren Aabye Kierkegaard}}, մայիսի 5, [[1813]] — նոյեմբերի 11, [[1855]]), դանիացի փիլիսոփա, աստվածաբան և գրող։ ==Քաղվածքներ== * Հաջողակ մարդու հետ կարելի է խոսել առանց առանձնապես զգուշանալու, քանզի եթե ասվածը նրան դուր չգա, նա կարող է ուրախանալ իր հաջողությամբ և արհամարհանքով վերաբերվել խոսողին։ Բայց անհաջողակ մարդու հետ խոսելն ամբողջովին այլ բան է․ այստեղ հարկ է զգուշանալ, որ խոսքդ, եթե նրա սրտով չլինի, նոր տառապանք չդառնա նրա համար, որ նա էլ ավելի անհամբեր չդառնա՝ կարծելով, թե խոսողն անձամբ չի ճանաչում այն, ինչի մասին խոսում է, և չվիրավորվի այն բանից, որ իրեն մխիթարել է ցանկանում մեկը, ով չի ճաշակել նրա տառապանքները։ Սակայն, ինչ էլ որ լինի, ճշմարիտ է, որ անհաջողակը հաճախ չի հասկանում, թե ինչ է հաջողությունը։ Թեև մեկ այլ իմաստով ո՞վ կարող է դա նրանից լավ հասկանալ։ Չէ՞ որ ո՞վ կարող էր ավելի լավ պատմել հարուստ լինելու հաճույքի մասին, քան նա, ով սնվում է փշրանքներով։ Ո՞վ կարող էր ավելի վառ պատկերել ուժն ու իշխանությունը, քան նա, ով տառապում է ստրկության մեջ։ Եվ ո՞վ կարող էր ավելի գրավիչ կերպով նկարագրել մարդկանց միջև գեղեցիկ միասնությունը, քան նա, ով կյանքում միայնակ է։ *Երբ կարդում ես Աստծո Խոսքը, դու կարդում ես քո սեփական նամակը՝ գրված քեզ համար, բայց՝ Աստծո կողմից։ Աստվածաշունչը Աստծո սիրո նամակն է՝ ուղղված մեզ։ *Իմաստը աղջկան գայթակղեցնելու կամ հրապուրելու մեջ չէ, այլ գտնելու այնպիսի աղջկա՝ որին արժեր հրապուրել... :Երիտասարդ աղջիկն, ըստ իս, չպետք է իրեն «հետաքրքիր աղջիկ» ներկայացնի... [[Կին|Կանացի]] ամաչկոտությունն ամենագրավիչ և ողջախոհ սեթևեթանքն է... :[[Տղամարդիկ|Տղամարդկանց]] աչքին հետաքրքիր թվալ ջանացողը կորցնում է կանացիության գրավչությունը և եթե անգամ դուր է գալիս տղամարդկանց, ապա սոսկ նրանց, ովքեր կորցրել են իրենց բնութագրիչ հատկանիշը՝ առնականությունը... :Մոռանա՞լ քեզ... էլ ինչի՞ մասին ես կկարողանայի հիշել այդ պարագային... Չէ՞ որ ես մոռացա ինքս ինձ՝ միշտ քո մասին հիշելու համար... Մոռանալով քեզ՝ ես ստիպված կլինեի հիշել իմ մասին, բայց հիշելով իմ մասին, միևնույն պահին ես չեմ կարող չհիշել քեզ... Մոռանա՞լ քեզ... էլ ի՞նչ կմնար ուրեմն... :[[Սեր|Սիրո]] հավերժական իմաստը պարունակվում է հետևյալում՝ սիրո սկզբնավորման պահին սիրահարներն ասես վերստին ծնվում են միմյանց համար... :Որքան էլ որ սիրեցյալը համապատասխանում է հոգում փայփայած իդեալական կերպարին, այնուամենայնիվ լինում են կասկածի պահեր, երբ աղջիկը զգում է, որ ինչ-որ բան պակասում է... Ուստի պետք է թույլ տալ, որպեսզի միայնության պահերին նա կարողանա հաշտեցնել իդեալն ու իրականությունը... :Հետաքրքիր է, հնարավոր չէ՞ այնպես [[բանաստեղծ]]որեն դուրս պրծնել աղջկա սրտից, որպեսզի նա մնա այն հպարտ համոզմանը, թե ձեր հարաբերությունն առաջինն իրեն է ձանձրացրել... :Կարծում եմ, նա, ով չի կարողանում այն աստիճան տիրել աղջկա [[Միտք|մտքին]] ու [[Երևակայություն|երևակայությանը]], որպեսզի նա տեսներ լոկ այն, ինչ ինքն է ցանկանում և չի կարողանում պոեզիայի ուժով տիրել նրա հոգուն այնպես, որ աղջկա բոլոր գործողությունները կախված լինեն իրենից՝ այդպիսին սիրո արվեստում միշտ եղել է ու կմնա սիրողական մակարդակի վրա... :Եթե աղջիկը տրվել է ձեզ՝ նա կորցրել է իր զորությունը, զրկվել ամեն ինչից... Անմեղությունը կնոջ կեցության իմաստն է... :Վայելքը պետք է ըմպել կաթիլ առ կաթիլ...<ref>{{cite book |title=«Սյորեն Կիերկեգոր - «Գայթակղեցնողի օրագիրը» (թարգմ.)|editor=Վարդան Ասլանյան|publisher=[http://philotheus.blogspot.com/2012/11/blog-post_29.html Փիլոթեոս բլոգ]|year=2012}}</ref> *Մարդը անվերջանալիի և վերջանալիի, ժամանակավորի և հավերժի, ազատության ու անհրաժեշտության սինթեզն է<ref>{{cite book |title=«Սյորեն Կիերկեգոր» (թարգմ.)|editor=Հովհաննես Չարխչյան|publisher=[http://hovikcharkhchyan.wordpress.com/2011/10/11/%D5%BD%D5%AB%D5%B8%D6%80%D5%A5%D5%B6-%D5%AF%D5%AB%D5%A5%D6%80%D5%AF%D5%A5%D5%A3%D5%B8%D6%80/ Հովիկ Չարխչյանի բլոգ]|year=2013 }}</ref>։ ==Աղբյուրներ== {{ծանցանկ}} {{Վիքիպեդիա}} {{DEFAULTSORT:Սյորեն, Կիերկեգոր}} [[Կատեգորիա:Գրողներ]] [[Կատեգորիա:Բանաստեղծներ]] [[Կատեգորիա:Փիլիսոփաներ]] [[Կատեգորիա:Դանիացիներ]] [[Կատեգորիա:1813 ծնունդներ]] [[Կատեգորիա:1855 մահեր]] [[Կատեգորիա:Անձինք այբբենական կարգով]] hsni8ldad9f0eid5czzh3vap0rbdo62 Հասմիկ Հոխանյան 0 11807 179420 179417 2026-10-17T17:20:57Z Kareyac 997 179420 wikitext text/x-wiki '''Հասմիկ Իլյիչի Հոխանյան''' (նոյեմբերի 18, 1989, Աբովյան, Հայաստան), հայ նկարչուհի։ === Մանիֆեստ === Ժամանակին միշտ վերագրվել է դատավորի դերը, ով արվեստում տիրող խառնաշփոթի ու բազմազանության մեջ պարզություն պիտի մտցնի ու տարանջատի արժեքավորը՝ անարժեքից, մնայունը՝ անցողիկից։ «Ժամանակի նկարչությունը» շարքում, ես վերջինիս դիտարկում եմ որպես ստեղծագործ երևույթ։ Ոչ արվեստային մակերեսները, հարթությունները միայն ժամանակի միջոցով ինձ համար ձեռք էն բերում բացառիկ արվեստային բնույթ ու դառնում աբստակտ արվեստ հիշեցնող կոթողներ։ Եթե քննարկելու լինենք, թե այս շարքը որ ուղղությանն է պատկանում ռեալիստականի թե աբստրակտի, ապա երկու դիտարկումներն էլ միաժամանակ ճիշտ են։ Ռեալիստական են, որովհետև իրենք գոյություն ունեցող մակերեսներ են, աբստրակտ են, որովհետև ես մակերեսը անջատել եմ նյութից ու շեշտադրումը դրել բացառապես գույային խնդիրների ու իրենցով ստեղծված զգայականության վրա։ Հ.Գ. Մի հետաքրքիր զուգահեռ նկատեցի մանիֆեստը գրելիս, որ ժամանակի ու արվեստաբանի դերերը կարծես շատ նույնանում են։ Մենք երկուսին պարտադրում ենք լինել դատավոր, իսկ իրականում իրենք երկուսն էլ արվեստի պատմություն կերտող ամենակարևոր ստեղծագործողներն են։Հասմիկ Հոխանյան == Ծանոթագրություններ == {{ծանցանկ}} {{վիքիպեդիա}} {{DEFAULTSORT:Հոխանյան, Հասմիկ}} [[Կատեգորիա:Հայ նկարիչներ]] cs9xzx8kguwblmlxhvy9pa94zj86s9f Արսեն Փանոսյան 0 11808 179421 2026-10-17T17:21:46Z Kareyac 997 Նոր էջ «'''Արսեն Փանոսյան''', (սեպտեմբերի 27, 1940, Արգել, Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 7, 2012, Երևան, Հայաստան), հայ զարդանկարիչ, փայտի փորագրող, խաչքարագործ, նկարիչ։ == Արսեն Փանոսյանի մասին == {{Քաղվածք|Փանոսյանը փայտին մոտենում է այնպես, ինչպես Պագանինին ջութակին...:|...»: 179421 wikitext text/x-wiki '''Արսեն Փանոսյան''', (սեպտեմբերի 27, 1940, Արգել, Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 7, 2012, Երևան, Հայաստան), հայ զարդանկարիչ, փայտի փորագրող, խաչքարագործ, նկարիչ։ == Արսեն Փանոսյանի մասին == {{Քաղվածք|Փանոսյանը փայտին մոտենում է այնպես, ինչպես Պագանինին ջութակին...:|[[Սերգեյ Գալստյան]]}} {{Քաղվածք|Վարպետ Արսենի աշխատանքները ստեղծվում են նախ հոգում, ապա կերտվում ձեռամբ...:|[[Արա Վահունի]]}} {{Քաղվածք|Փանոսյանն իր արվեստով շարունակում է հայ ժողովրդական արվեստի ոգուն հատուկ գեղեցիկը, բարին և մնայունը...:|[[Գրիգոր Խանջյան]]}} {{Քաղվածք|Դիտում եմ ու ապշում, էս մեր անհամբեր ժողովրդից ոնց է այսքան համբերություն ունեցող մարդ ծնվել` Արսեն Փանոսյան այր` փայտարվեստի կախարդը... Հալալ ա...:|[[Շահեն Խաչատրյան]]}} == Ծանոթագրություններ == {{ծանցանկ}} {{վիքիպեդիա}} {{DEFAULTSORT:Փանոսյան, Արսեն}} nrvo1d1itucl75fmto5r6fm3ieznljc 179422 179421 2026-10-17T17:22:01Z Kareyac 997 ավելացվեց [[Կատեգորիա:Հայ նկարիչներ]] [[Վիքիքաղվածք:ՀոթՔաթ|ՀոթՔաթ]] գործիքով 179422 wikitext text/x-wiki '''Արսեն Փանոսյան''', (սեպտեմբերի 27, 1940, Արգել, Ախտայի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ - հունիսի 7, 2012, Երևան, Հայաստան), հայ զարդանկարիչ, փայտի փորագրող, խաչքարագործ, նկարիչ։ == Արսեն Փանոսյանի մասին == {{Քաղվածք|Փանոսյանը փայտին մոտենում է այնպես, ինչպես Պագանինին ջութակին...:|[[Սերգեյ Գալստյան]]}} {{Քաղվածք|Վարպետ Արսենի աշխատանքները ստեղծվում են նախ հոգում, ապա կերտվում ձեռամբ...:|[[Արա Վահունի]]}} {{Քաղվածք|Փանոսյանն իր արվեստով շարունակում է հայ ժողովրդական արվեստի ոգուն հատուկ գեղեցիկը, բարին և մնայունը...:|[[Գրիգոր Խանջյան]]}} {{Քաղվածք|Դիտում եմ ու ապշում, էս մեր անհամբեր ժողովրդից ոնց է այսքան համբերություն ունեցող մարդ ծնվել` Արսեն Փանոսյան այր` փայտարվեստի կախարդը... Հալալ ա...:|[[Շահեն Խաչատրյան]]}} == Ծանոթագրություններ == {{ծանցանկ}} {{վիքիպեդիա}} {{DEFAULTSORT:Փանոսյան, Արսեն}} [[Կատեգորիա:Հայ նկարիչներ]] 5ijc30fvkbyay09i36z547a4lxfk87p