Վիքիդարան
hywikisource
https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB
MediaWiki 1.47.0-wmf.3
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Վիքիդարան
Վիքիդարանի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
Հեղինակ
Հեղինակի քննարկում
Պորտալ
Պորտալի քննարկում
Էջ
Էջի քննարկում
Ինդեքս
Ինդեքսի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Event
Event talk
ՆՈՎԱԼԻՍ - ՀԻՄՆԵՐ ԳԻՇԵՐՎԱՆ
0
17834
392861
52108
2026-05-20T09:33:59Z
~2026-30239-98
13998
/* 1 */
392861
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title = ՀԻՄՆԵՐ ԳԻՇԵՐՎԱՆ
|author = Նովալիս }}
<div align="right">''Գերմ. թարգմ.՝ [http://hy.wikipedia.org/wiki/%D5%80%D5%A1%D5%AF%D5%B8%D5%A2_%D5%84%D5%B8%D5%BE%D5%BD%D5%A5%D5%BD Հակոբ Մովսես]''</div>
::
== 1 ==
::
::Ապրողներից այդ ո՞վ, զգացմունքի օժտյալ, շուրջը ի սփյուռս տարածության բոլոր հրաշագործ հայտնակերպումներից չի սիրում Լույսը՝ նրա բազմագունումներով, շողերով և ալիքներով: Նրա մեղմիկ ամենուրեքությամբ՝ հանց արթնացող օր: Ասես կյանքի ամենագաղտնաթաքույց հոգով՝ նրանով է շնչում անդուլ համաստեղությունների վիթխարի աշխարհը և պարելով լող է տալիս նրա կապտածիր մակընթացիկներում. նրանով են շնչում հավերժ անդորրյան քարը առկայծող, լցվող բույսը ներհուն և վայրի, տոչոր գազանը բազմակերպ. բայց բոլորից առաջ՝ վսեմ օտարականը խոհուն աչքերով, թեթև ընթացքով և քնքշախուփ շրթունքներով, որոնք լի են հնչյուններով: Ասես թե արքա երկրային բնության՝ նա բոլոր զորություններին կանչում է անհամար կերպարանափոխությունների, կապում և քակում է անվերջ հանգույցներ, երկնային իր պատկերն է կախում երկրային ամեն արարածի դեմ:- Նրա ներկայությունն է լոկ, որ հայտնի է անում մեծաշուք հրաշքը աշխարհի արքայության:
::
::Ես հայացքս շրջում եմ ներքև՝ դեպի սրբազան, անասելի, խորհրդավոր Գիշերը: Հեռվում աշխարհն է հանգչում խորունկ գերեզմանում սուզված,- ամայի, անբնակ եզերք: Կրծքի լարերին խոր մի տրտմություն է դողում: Ցողի կաթիլներով ես ուզում եմ իջնել և խառնվել մոխրին: Հեռու հիշողություններ, պատանության իղձեր, մանկութ անուրջներ, ողջ երկար կյանքի կարճատև հրճվանքներն ու զուր հույսեր են գալիս գորշ հանդերձներով, հանց իրիկվա մեգ մայրամուտից հետո: Այլ տարածություններում է Լույսը բաց արել վրանն իր զվարթ: Մի՞թե նա երբեք չի վերադառնալու իր զավակների մոտ, ովքեր անմեղ հավատով սպասում են նրան:
::
::Ի՞նչ է կրծքի ներքո բխում այսպես վրեժխնդիր և կուլ տալիս քնքուշ օդը տրտմության: Նաև դու ես հաճում մեզ մոտ, խավար գիշեր: Դու ի՞նչ ես պահում թիկնոցիդ տակ, որ անտես զորությամբ հուզում է հոգիս: Թանկ բալասանն է կաթկթում քո ձեռքից, կակաչի փնջից: Դու հոգու ծանր թևերն ես պարզում: Անորոշ, անասելի հուզումն է մեզ պատում - հրճվալի երկյուղով ես խստահայաց մի դեմք եմ տեսնում, որը մեղմ, ջերմեռանդ հակվում է առ ինձ և անվերջ հյուսված խոպոպների ներքո ջահելությունն է ինձ բացում իմ մոր: Այժմ ի~նչ խեղճ ու մանկական է Լույսը ինձ թվում - ի~նչ հրճվալի և օրհնյալ հրաժեշտը օրվա:- Ուրեմն լոկ այնու, որ Գիշերը քեզ օտարացնում է քո սպասավորներից, դու տարածության հեռուներում ցանում ես լուսատու գնդեր՝ ի ավետումն քո ամենազորության, քո վերադարձի,- քո բացակայության ժամանակներում: Առավել երկնային, քան այդ աստղերն առկայծող, մեզ անվերջնական աչքերն են թվում, որոնք Գիշերն է բաց անում մեր մեջ: Նրանք ավելի հեռուն են տեսնում, քան այդ անհաշիվ բույլքերը տմույն - լույսը զանցառելով նրանք թափառում են սիրող հոգու խորությունների մեջ - դա վերին մի տարածություն լցնում է անասելի դողով: Փա~ռք աշխարհի թագուհուն, սրբազան աշխարհների վսեմ ավետաբերուհուն, երանելի սիրո հոգաբարձուհուն - նա է քեզ առաքում առ ինձ - քնքուշ սիրեկան - գիշերվա անգին արեգակ - արդ ես արթնացել եմ - քանզի ես քոնն եմ և, ուրեմն, իմը - դու գիշերն ինձ հանց կյանք ավետեցիր - ինձ մարդ դարձրիր - ոգու բոցով ճարակիր իմ մարմինը - որ ես իմ խորքում հանց օդ խառնվեմ քեզ, և որ հարսանեկան գիշերը հավիտյան տևի:
::
==2==
::
::Մի՞թե առավոտը միշտ պետք է վերադառնա: Երբեք չի՞ վերջանալու բռնությունը երկրայինի: Տարաբախտ հոգսերը լափում են գիշերվա խոյանքը երկնային: Մի՞թե հավետ պիտի չբարձրանա սիրո գաղտնախորհուրդ ողջակեզի ծուխը: Լույսին իր ժամանակն է տրված, սակայն անժամանակ և անտարածություն է տիրապետությունը Գիշերվա:- Հավիտենությունն է տևողությունը քնի: Սրբազան քուն, օրվա երկրային հոգսերի մեջ դու երջանկությամբ հաճախ պարուրիր գիշերվա ձեռնադրվածներին: Սոսկ անմիտներն են անգիտանում քեզ և ոչ մի քուն չեն ճանաչում, բացի ստվերը, որը դու ճշմարիտ գիշերվա այս խավարում կարեկցաբար մեզ վրա ես նետում: Նրանք քեզ չեն զգում ողկույզների ոսկյա հեղեղման մեջ - նշայուղի դյութանքներում և կակաչի մուգ հյութի մեջ: Նրանք չգիտեն, որ այդ դու ես սարսուռներով պատում աղջիկների ստինքները քնքուշ և նրաց գիրկը վերածում ես երկնքի - չեն կռահում, որ դու հին ասքերից, երկինքը բաց անելով, գալիս ես ընդառաջ և բանալիներն ես պահում երանելիների բնակարանների,- անվախճան խորհուրդների համր դու սուրհանդակ:
::
==3==
::
::Մի օր, երբ ես դառնաղի արցունքներ էի հեղում, երբ ցավի մեջ լուծված հույսը իմ հատնեց, և ես մենակ կանգնած էի ամայի բլուրին, որը նեղ, մութ տարածության մեջ իմ կյանքի պատկերն էր պահում - մենակ, ինչպես ոչ մի մենակ դեռ չի եղել, հալածական անասելի վախից - անզոր, դեռևս լոկ թշվառության մի խոհ,- երբ ես բոլորեքյան զորավիգ էի փնտրում, առաջ կամ հետ շարժվելուն անզոր և անհատնում թախծով կառչած խուսափուկ ու հանգած կյանքից,- այդժամ կապտածիր հեռուներից - իմ անցյալ երանության վերից իջավ աղջամուղջի մի դող - և իսկույն քակվեց կապը ծնունդի - լույսի կապանքը: Թռավ երկրային շուքուփայլը ողջ իմ տխրության հետ մեկտեղ - ցավը հորդեց մի նոր, անհաս աշխարհի մեջ - դու, գիշերային ոգեշնչում, երկրային նիրհով իջար ինձ վրա - շրջակայքը հանդարտ վեր համբառնեց, նրա վրա իր ճախրն սկսեց կապանքները փշրած իմ նորածին ոգին: Բլուրը վերածվեց փոշու ամպի - նրա միջով ինձ երևաց պայծառակերպ դեմքը սիրեցյալիս: Հավերժությունն էր հանգչում աչքերի մեջ - ես բռնեցի ձեռքերը նրա, և ինձ նրան կապեց շողշողուն, անքակտելի կապը արցունքների: Հազարամյակներ էին ներքևում ձգվում դեպի հեռու, ինչպես ամպրոպի ամպ: Նրա պարանոցին ես զմայլանքի արցունքներով նոր կյանքի համար արտասվեցի:- Առաջին, միակ երազն էր այդ, և լոկ հետո ես զգացի հավերժական, անսասան հավատը Գիշերվա երկնքի հանդեպ և նրա լույսի՝ իմ սիրեցյալի:
::
==4==
::
::Ես այժմ գիտեմ, թե վերջին առավոտը երբ է բացվելու - Լույսը գիշերն ու սերը ե՞րբ այլևս չպետք է քշի - ե՞րբ պիտի նինջը հավիտենական և լոկ մի անսպառ երազ լինի: Ես երկնային հոգնություն եմ զգում իմ մեջ:- Երկար և հոգնեցուցիչ էր ինձ համար ուխտագնացությունը դեպի սուրբ գերեզմանը, և խաչը՝ ծանր: Բյուրեղյա կոհակը, որ, սովորական զգացմունքին անհաս, բխում է բլրի մութ ընդերքում, որի ստորոտին երկրային հոսքն է բեկվում,- ով այն ճաշակել է, ով կանգնել է վերում աշխարհ սահմանային լեռնապարին և ցած է նայել նորի մի երկրի, գիշերվա աթոռանիսռին - արդարև, նա չի վերադառնա աշխարհի բռնադատման մեջ, այն երկիրը, որտեղ Լույս է հավերժական խռովքի մեջ ապրում:
::
::Նա վերևում իր համար խուղեր է կառուցում, անդորրի խուղեր, թախծում է և սիրում, հայացքն հառում է վեր, մինչև ամենաբաղձալին բոլոր ժամերից նրան ցած քաշի աղբյուրի խորքը - ողջ երկրայինը ելնում է երես՝ հորձանքն այն հետ է տալիս, բայց ինչը սրբացվել է սիրո հպումից, հոսում է, լուծված անտես ընթացքներում, դեպի հանդերձյալ արքայությունը, որտեղ խառնվում է, հանց բույր, ննջեցյալ սիրելիներին:
::
::Դու, զվարթ Լույս, դեռևս արթնացնում ես հոգնածներին ի գործ - դեռ ուրախ կյանքն ես իմ մեջ լցնում - բայց հրապուրելով ինձ չես պոկում մամռոտ շիրմի հիշողություններից: Ես պատրաստ եմ իմ ջանասեր ձեռքերը գործի դնել, հասնել ամենուր, որտեղ դու ես ինձ սպասում - փառաբանել քո շուքուփայլի փառքը կատարյալ - անխոնջ հետևել քո ճարտար գործի սքանչելափառ դաշնություններին - պատրաստ եմ զննել քո վիթխարի ժամացույցի ընթացքը խորախորին - խորանալ զորություններիդ համաչափության, անհաշիվ տարածություններիդ և նրանց ժամանակների կախարդական խաղի կանոնների մեջ: Սակայն սիրտն իմ խորհրդով լի հավատարիմ է մնում Գիշերվան և արարիչ Սիրուն՝ դստերը նրա: Դու կարո՞ղ ես ինձ ցույց տալ հավերժ հավատարիմ մի սիրտ: Քո արեգակն ունի՞ գգվող աչքեր, որոնք ճանաչեն ինձ: Քո աստղերը ձգվո՞ւմ են իմ մեկնված ձեռքին: Նրան պատասխանո՞ւմ են ինձ քնքուշ ձեռքսեղմումով և փաղաքուշ խոսքերով: Դո՞ւ ես գիշերը զարդարում գույներով և գծերով թեթև - թե այդ ՆԱ է քո արդուզարդին վերին, առավել հաճո իմաստ շնորհել: Ի՞նչ սարսուռներ, ի՞նչ հափրանքներ է քո կյանքն առաջարկում, որ մահվան զմայլանքները խռովեին: Մեզ ոգեշնչող ամենայն ինչ գիշերվա գույնը չի՞ կրում: Գիշերը մայրաբար քեզ իր մեջ է կրում, և դու նրան ես պարտական քո ողջ պերճությունը: Դու կցնդեիր ինքդ քո մեջ - անվերջնական տարածություններում ցրիվ կգայիր, եթե նա քեզ չպահեր, քեզ չկապեր, որ ջերմանաս և, բոցավառվելով, աշխարհը բեղմնավորես: Արդարև, ես կայի քեզանից առաջ - իմ մայրը քույր-եղբայրներիս հետ ինձ ուղարկեց քո աշխարհում բնակվելու, այն սրբագործելու սիրով, որ հավիտյանս դիտելի մի հուշարձան դառնա - ինձ ուղարկեց այն սերմանելու անթառամ ծաղիկներով: Նրանք դեռ չեն բացվել՝ խոհերն այդ աստվածային: Դեռ հազվադեպ են մեր հայտնության նշանները:- Մի օր քո ժամացույցը ցույց կտա վախճանը ժամանակի, երբ դու մեզանից մեկը կդառնաս և, թախծով ու կրակով լեցուն, կհանգչես և կմեռնես: Իմ մեջ ես զգացել եմ վախճանը քո գործերի - երկնային ազատությունը, երանելի վերադարձը: Ես վայրի ցավով ճանաչել եմ քո բաժանումը մեր հայրենիքից, քո ընդվզումը հին, փառահեղ երկնքի դեմ: Քո մոլեգնությունն ու զայրույթը զուր են: Անկեզ կանգնած է խաչը - մեր ցեղի դրոշը հաղթական:
::
<poem>
:::Ես մեկնում եմ արդ,
:::Ուր հոգեթով
:::Խայթ պիտի դառնա
:::Ցավը շուտով:
:::
:::Ուր ժամանակն ենք
:::մենք արձակում՝
:::Հարբած կննջեմ
:::Սիրո գրկում:
:::
:::Անվախճան կյանքն եմ
:::Իմ մեջ պահում,
:::Վերևից քեզ եմ
:::Ահա նայում:
:::
:::Քո փայլն է հանգչում
:::Արդ բլուրին -
:::Մի ստվեր պսակն է
:::բերում լռին:
:::
:::Օ, ըմբոշխնիր ինձ
:::Անհագ, սեր իմ.
:::Եվ քուն կմտնեմ
:::Եվ կսիրեմ:
:::
:::Զգում եմ մահվան
:::Մոտիկությունը,-
:::Խունկ ու եթեր է դառնում
:::Իմ ալ արյունը:
:::
:::Բերում է օրն հավատի
:::Պահեր անսասան,
:::Իսկ գիշերը՝ մահվան
:::Բոցը սրբազան:
:::
</poem>
==5==
:::
::Մարդկային ամենասփյուռ ցեղի վրա ժամանակից առաջ երկաթյա ճակատագիրն էր իշխում համր բռնությամբ: Նրա երկչոտ հոգին ծանր ու մռայլ մի կավանք էլ բանտում:- Անեզր էր երկիրը - օթևան աստվածների, նրանց հայրենիքը: Մշտնջենությունից ի վեր հառնել էր նրանց տունը խորհրդավոր: Արշալույսի կարմիր լեռներից անդին, ծովի սրբազան ծոցում էր արեգակն ապրում, ամենակեզ, կենդանի Լույսը:
::
::Ծեր մի հսկա պահում էր երանելի աշխարհը: Ծանրանիստ լեռների տակ պառկած էին առաջնեկները Մայր Երկրի, իրենց կործանարար զայրույթի մեջ անզոր աստվածների նոր և փառահեղ սերնդի դեմ և նրանց եղբայրների՝ զվարթ ադամորդիների: Ծովի խավարչտին, կանաչ խորխորատը գիրկն էր աստվածուհու: Բյուրեղյա ժայռերի մեջ խրախճանում էր մի արբշիռ ժողովուրդ: Գետերը, ծառերը, ծաղիկներն ու թռչունները՝ մարդկային հակումներով: Քաղցր էր գինին, որը ընծան էր հանց առատություն մարմին զգեցած պատանության. Աստված՝ ողկույզներում, սիրագորով մայր աստվածուհին՝ հառնելով լեցուն ոսկյա հասկերում, սիրո սուրբ արբեցումը՝ հանց ծառայություն սքանչելագույն տիկնոջն աստվածների, հավիտենական երփներփին խնջույք երկնքի որդոց և երկրի բնակիչների,- եռում էր կյանքը, ասես թե գարուն, դարերի միջով:- Բոլոր ցեղերը մանկան պես պաշտում էին քնքուշ, հազարադեմ կրակը, իբրև բարձրյալն աշխարհի: Միայն մի խոհ էր, մի զարհուրելի տեսիլք, որը
::
<poem>
:::Ահեղ մոտեցավ սեղաններին բաց
:::Եվ հոգին լցրեց սարսափով վայրի:
:::Աստվածներն էին անգամ շփոթված՝
:::Անզոր վանելու սուգը սրտերի:
:::
:::Ուղին այդ նեռի՝ գաղտնիքով պատված,
:::Անհաղորդ ընծա և աղերսների:
:::Դա Մահն էր, որը բերկրանքի այդ մեծ
:::Խնջույքը ցավ ու վախով ընդհատեց:
:::
:::Արդ ընդմիշտ լքած տենչանքները վառ,
:::Որոնք սիրտն է աստ քաղցր ընդունում,
:::Սիրեցյալներից բաժանված, որ հար
:::Այսեղ զուր կարոտն ու ցավն են տանում,-
:::
:::Թվում էր, թե լոկ երազ մի խավար,
:::Անզոր մի մարտ է մեռյալին մնում:
:::Զարնվելով ժայռին անվերջ խռովքի՝
:::Արդ փշրվում էր ալիքը կյանքի:
:::
:::Հանդուգն սրտով, մտքի բոցերում
:::Զարդարեց մարդը դիմակը զարհուր,-
:::Մեղմ մի պատանի լույսն է մարում -
:::Վախճանն հնչյուն է դառնում մեղմալուր:
:::
:::Հիշողությունն է հալչում խավարում,-
:::Այսպես երեց արդ կարիքը տխուր:
:::Բայց գաղտնիք մնաց Գիշերն անվախճան,
:::Հեռու զորության խստադեմ նշան:
</poem>
:::
::Հին աշխարհը հակվում էր իր վախճանին: Թոշնեց պատանության հաճույքի պարտեզը - դեպի ազատ, ամայի տարածությունն էին ձգտում անժամանակ, մանկությունը կորցրած, չափահաս դարձած մարդիկ: Աստվածներն անհետացան իրենց արբանյակներով:- Միայնակ ու անկենդան կանգնեց Բնությունը: Մետաղյա շղթաներով կապանքեցին նրան չոր թիվը և դաժան չափը: Ասես փոշու մեջ, ասես օդում՝ կյանքի անչափելի գույնը դրվեց մթին խոսքի մեջ: Չքացավ ոգեհարց հավատը և ամենայն ինչ ամենայն ինչի փոխող, ամենայն ինչ ամեն ինչի քույրը կարգող երկնքի ընկերուհին՝ Անուրջը: Անբարեհաճ փչեց հյուսիսի քամին սառած դաշտերի վրա, և հրաշքների սառած հայրենիքը անհետացավ եթերում: Երկնքի հեռուները լցվեցին առկայծ աշխարհներով: Դեպի խորին սրբավայրը, հոգու վերին տարածությունները ձգվեց աշխարհի հոգին իր զորություններով - անդ իշխելու մինչ ի ծագումն աշխարհի արշալույսի: Լույսն այլևս աստվածների բնակավայր չէր, ոչ էլ երկնային նշան - նրանք Գիշերվա քողը գցեցին իրենց վրա: Գիշերը հայտնությունների հզոր գիրկ դարձավ - աստվածները նրա մեջ վերադարձան - քուն մտան, որ նոր, առավել հիասքանչ կերպարաններով դուրս գան փոփոխված աշխարհի վրա: Ժողովրդի մեջ, որն ամեն ինչից առաջ հասունացել էր արհամարհանքի համար և մեկընդմիշտ խորթացել պատանության երանելի անմեղությա՟նը, նոր աշխարհի անծանոթ դեմքը հայտնվեց,- հեքիաթային հյուղում,- առաջին Կույսի և Մոր Որդին՝ խորհրդավոր գրկախառնման անվախճան պտուղը: Արևելքի կանխագուշակ, ծաղկածուփ իմաստնությունն առաջինն իմացավ նոր ժամանակի սկիզբը: Դեպի թագավորի խոնարհ օրորոցը տանող ճանապարհը նրանց ցույց տվեց մի աստղ: Հանուն հետավոր գալիքի նրանք երկրպագեցին Նրան անաշահոտություններով և առկայծումներով, բնության գերագույն հրաշալիքներով: Միայնակ բացվեց երկնային սիրտը հանց ամենազոր սիրո ծաղկեբաժակ՝ թեքված Հոր բարձրյալ երեսին և հանգչելով խստագեղ Մոր երանական տեսիլքներով լեցուն ստինքներին: Հավատի հրով փթթող Մանկան գուշակիչ աչքը նայում էր գալիք օրերին և իր ընտրյալներին՝ իր աստվածային բնի բարունակներին, իր երկրային ճակատագրի օրերին սիրահոժար: Շուտով նրա շուրջբոլորը հավաքվեցին ամենամանուկ հոգիները՝ զարմանալիորեն համակված սիրով: Ծաղիկների հանգույն նոր, տակավին անհայտ կյանքի ծիլը դուրս եկավ Նրա մերձավորությամբ: Անհատնում բառեր և ամենազվարթ լուրեր շաղ եկան չորս կողմ, ասես աստվածային ոգու կայծեր նրա քաղցր շուրթերից: Հեռավոր առափնյաներից, Հելլադայի պայծառ երկնի տակ ծնյալ մի երգիչ եկավ Պաղեստին և իր ողջ սիրտը տվեց հրաշամանուկներին:
::
<poem>
:::Այն մանուկն ես դու, որ վաղուց ի վեր
:::Մեր շիրիմներին կանգնած է անձայն.
:::Խավարի խորքում՝ նշան բարեբեր,
:::Հրճվալի սկիզբ վսեմ մարդկության:
:::
:::Այն,ինչ տրված էր տխրությանը մեր՝
:::Արդ է’մեզ ձգվող կանչն արքայության:
:::Անթառամ կյանքն է մահվան աշխարհում,
:::Դու Մահն ես, որ մեզ Բուժումն է բերում:
</poem>
:::
::Երգիչը, ցնծությամբ լեցուն, ուղղվեց դեպի Հինդու երկիր քաղցր սիրուց արբեցած սրտով, և այն կրակե երգասացություններով հեղեց այնտեղ նրա մեղմ երկնքի տակ, և հազարավոր սրտեր հակվեցին նրան, և զվարթ լույսը հառնեց բյուրաոստ: Շուտով, երգչի հրաժեշտից հետո, անգին այդ կյանքը զոհ դարձավ մարդկային անկումին: Նա մեռավ պատանի հասակում, բռնի բաժանված սիրեցյալ աշխարհից, արտասվող Մորից և իր երկյուղած բարեկամներից: Անասելի տանջանքների խավարչտին բաժակը դատարկեց բերանը քնքուշ:- Զարհուրելի վախի մեջ աշխարհի նոր ծնունդի ժամը մոտեցավ: Դաժան պայքարում էր նա հին մահվան սարսափի դեմ:- Հին աշխարհի բեռն էր ընկած նրա վրա: Մի անգամ էլ Նա գորովանքով նայեց իր մորը - այդժամ վրա հասավ հավիտենական սիրո արձակող ձեռքը - և աչքերը առմիշտ փակեց: Դեռ մի քանի օր խորին մի քող էր կախված եռացող ծովի, ցնցվող երկրի վրա - որքա~ն արցունք թափեցին Նրա սիրեցյալները: Կնիքը վերցվեց խորհրդի վրայից - երկնային ոգիները վեր առան քարը խավար գերեզմանից: Հրեշտակներ էին նստած ննջեցյալի կողքին - քնքուշ քանդակված Նրա անուրջներից: Զարթեցած աստվածային նորոգ մի փառքով՝ Նա հարյավ նորածին աշխարհի բարձունքները - սեփական ձեռամբ թաղեց հնի դին իր լքած դամբանում և ամենակարող ձեռքով քարը, ինչը ոչ մի զորություն ի վիճակի չէ բարձրացնել, դրեց նրա վրա:
::
::Քո գերեզմանի մոտ դեռ արտասվում են սիրեցյալներդ ուրախության արցունքներով, արցունքներով գորովանքի և անվերջ երախտիքի - դեռ տեսնում են Քեզ, հրճվալի երկյուղով, հարություն առած - և իրենց քեզ հետ. տեսնում են քեզ քաղցր ավյունով արտասվելիս Քո մոր երանելի գրկում, հանդիսավոր շրջելիս աշակերտներիդ հետ, խոսքեր բարբառելիս, որոնք ասես պոկված լինեն կենաց ծառից. տեսնում են Քեզ, լցված կարոտով, Հոր գիրկը փութալիս, բերելով դեռատի մարդկության և ոսկյա գալիքի բաժակը չկնքված: Քո մայրը շուտով փութաց Քո հետևից - երկրային հաղթարշավով:- Նա Քո կողքին առաջինը եղավ նոր հայրենիքում: Երկար ժամանակներ են հոսել դրանից հետո, և միշտ նոր և առավել բարձր փայլի է հասել Քո նոր արարումը - և ցավ ու տառապանքից, հավատով, կարոտով ու նվիրումով լցված բյուրավորներն են ձգվել Քո հետևից - սիրո արքայությունում թափառում են Քեզ հետ և երկնային կույսի - սպասարկում են երկնային մահվան տաճարում և Քոնն են հավիտենից:
:::
<poem>
:::Բարձրացված է քարը -
:::Հարությունն է մարդու արդ -
:::Քոնն ենք, և բոլորը
:::Մոտենում են անկաշկանդ:
:::
:::Ահա վիշտն է ցնդում
:::Բաժակիդ դեմ անգին,
:::Եվ երկիրն է անհետում
:::Վերջին այս ընթրիքին:
:::
:::Մահը փչում է փողը -
:::Հարսանյաց է կանչում -
:::Հարսնացուներն են շրջում -
:::Ծփում է յուղը -
:::
:::Երբ հեռուները հնչեն,
:::Որ հայտնվում ես դու,
:::Աստղերը մեզ կկանչեն
:::Երգ ու խոսքով մարդու:
:::
:::Մարիամ, քեզ են թռչում
:::Արդեն սրտեր բյուրավոր:
:::Նրանք քեզ են տենչում
:::Կյանքի մթնում ամեն օր:
:::
:::Դարմանիր դու, Կույս Հարյալ,
:::Ձուլիր քո բերկրանքին,
:::Ընդունիր, ով Շնորհյալ,
:::Սեղմիր քո կրծքին:
:::
:::Մյուսները, երգելով
:::Այրող ցավի բեռան տակ,
:::Այս աշխարհը լքելով
:::Քեզ փութացին, Հույս միակ:
:::
:::Իբրև նեցուկ՝ հայտնվում,
:::Ցրում ես ցավ ու վշտեր -
:::Մենք նրանց մոտ ենք թևում -
:::Հար օթևանը մեր:
:::
:::Հավատը չի թողնում մեզ
:::Ողբալ շիրիմներին,
:::Աստ ոչ ոք չի խլի քեզ,
:::Սիրո ընծա վերին -
:::
:::Ոգեշնչմամբդ, Գիշեր,
:::Ցրիր կարոտը հեգ -
:::Դուք, երկնքի որդիներ,
:::Մեր սրտերը հսկեք:
:::
:::Ավետի~ս, կյանքն այստեղ
:::Դեպ Հավերժ Կյանք է քայլում.
:::Ներքին հրից փառահեղ
:::Մեր նպատակն է փայլում:
:::
:::Այստեղ լուծվիր գինու մջձ,
:::Դու, աստղային լուսե կյանք,
:::Մենք այն կըմպենք, մինչ հավերժ
:::Ինքներս աստղ դառնանք:
:::
:::Չի’ք բաժանում էլ մեզ,
:::Սերն է ազատ տրվում:
:::Անվախճան ծով որպես՝
:::Մեծ Կյանքն է թավալվում:
:::
:::Բերկրանքի լոկ մի գիշեր -
:::Միայն մի Խոսք անբառ -
:::Եվ արեգակը մեր՝
:::Հայր, քո դեմքն է պայծառ:
</poem>
:::
==6==
:::
===ՄԱՀՎԱՆ ԿԱՐՈՏ===
:::
<poem>
:::Դեպի ցած, երկրի գիրկը մութ,
:::Լույսի ոլորտից անդին,
:::Նշանը ահա՝ ցավն անգութ,
:::Որ ժամն է մեկնումի արդեն:
:::Տանում է մակույկը մեզ նեղ
:::Երկրային ափերը շքեղ:
:::
:::Փառք քեզ, անվախճան դու Գիշեր:
:::Փառք քեզ, անվախճան դու քուն:
:::Վշտից թոռոմեց սիրտը մեր,
:::Օտար է վայրն այս մեր հոգուն:
:::Հրճվանքն է կրծքից մեր հորդում՝
:::Ուզում ենք Հոր մոտ, դեպի տուն:
:::
:::Աշխարհին այս պե՞տք է արդյոք
:::Մեր նվիրումն ու մեր սերը:
:::Հինը չի հիշում ոչ ոք.
:::Ուրեմն էլ մեզ ինչ նորը:
:::Ախ, ով որ Անցածն է սիրում,
:::Այժմ նրան ողբն է տիրում:
:::
:::Անցածը, երբ մեր լուսավոր
:::Սրտերն էին վառվում հրով:
:::Երբ Աջն ու Երեսն էին Հոր
:::Մարդիկ ճանաչում Սիրով
:::Եվ անգամ գոյի մեջ չնչին
:::Տեսնում էին լոկ Արարչին:
:::
:::Անցածը, երբ դեռ բարձրանում՝
:::Ծաղկում էր մեր ցեղը վաղնջյան,
:::Երկրային փրկության հանուն՝
:::Մանուկը ձգվում էր մահվան,-
:::Երբ կյանքն էլ կանչում տենչալի,
:::Սիրտ կար, որ Սիրունն էր էլի:
:::
:::Անցածը, երբ ինքը՝ Տերը,
:::Մարմին զգեցավ երկրային,
:::Երբ կյանքն իր՝ իր թանկ նվերը
:::Նա բերեց սիրով մահին,
:::Չվանեց իրենից վախ ու ցավ
:::Եվ այդպես բաղձանքը մեր դարձավ:
:::
:::Տեսնում ենք կարոտով մենք այն
:::Գիշերվա խավար խորքում,
:::Բնավ այս կյանքում ունայն
:::Ծարավը մեզ չի լքում:
:::Երբ որ մենք Հայրենիքը մտնենք,
:::Ժամանակն այդ սուրբ կգտնենք:
:::
:::Վերադա~րձ, վերադա~րձ արդեն,
:::Ով թանկ էր, տարար դու, Մահ:
:::Նրանց շիրիմներն են մեր դեմ,
:::Ողբն ու երկյուղն են հիմա:
:::Աստ ոչինչ բաղձալի ու թանկ,
:::Սիրտը՝ կուշտ, աշխարհը՝ դատարկ:
:::
:::Անվախճան խորհրդով իր լի՝
:::Դողն է մեզ իր մեջ առնում:
:::Ասես Հեռվից մեր խոր սգի
:::Արձագանքն է հետ դառնում:
:::Նաև նրանք են կարոտում՝
:::Մեռյալներն են մեզ կանչում Տուն:
:::
:::Դեպ այնտեղ, Հիսուս Որդու մոտ,
:::Դեպ հարսնացուն սիրասուն,
:::Ուր շողում են մինչ առավոտ
:::Սիրեցյալները մեր բազում:
:::Մի երազ կոպերը մեր քակում՝
:::Եվ մեզ Հոր գիրկն է առաքում:
</poem>
kchueqkc3qs66syi0bv0hg9x6r12snh
Հեղինակ:Արիս Արսենի
100
46990
392859
392858
2026-05-19T19:23:20Z
Անունով խմբագիր
4841
/* Գրքեր */
392859
wikitext
text/x-wiki
{{Հեղինակ
|լրիվ անուն = Արիս Արսենի
|դասակարգում = Արսենի, Արիս
|սկզբնատառ = Ա
|պատկեր = Aris Arseni.jpg
|ծնվել է = 1959| մահացել է =|}}
==ԵՐԿԵՐ==
{{Սյուն|3}}
=== Չափածո՝ ըստ շարքերի ===
*[[Անտիպ չափածո]]
*[[Անհուշ երկիր` Արցախ (անտիպ)|Անսաստ երկիր]]
*[[Մի անուն էի սերտել դեռ վաղ մանկությունից]]
*[[Բարձունք տանող արահետով]]
*[[Կարոտների հովիտ]]
*[[Ես չեմ մոռացել]]
*[[Ես ու դու (Արիս Արսենի)|Ես ու դու]]
*[[Պահի վկայումներ]]
*[[Ճաքած լռություն (1993)|Ճաքած լռություն]]
*[[Գազելների պսակ]]
*[[Ծովածաղկի աչքեր]]
*[[Հայրենի կարգավ]]
*[[Մատս՝ ձգանին]]
*[[40-ից հետո]]
*[[Ծաղկած տխրություն]]
*[[Փոքրիկների մոլորակում]]
*[[Չափածո երգիծանք]]
*[[Արիս Արսենիի պոեմներ|Պոեմներ]]
*[[Հայրենի կարգավ|Հայրեններ]]
*[[Արիս Արսենիի տրիոլետներ|Տրիոլետներ]]
*[[Քառյակներ (Արիս Արսենի)|Քառյակներ]]
*[[Գազելներ (Արիս Արսենի)|Գազելներ]]
=== Արձակ ===
*[[Երգիծապատումներ (անտիպ)]]
*[[Անդրանիկ, այսինքն՝ առաջամարտիկ]]
*[[Ուշացած երկխոսություն Արարատ Ղազարյանի հետ]]
*[[Եվ այսպիսի ճակատագիր]]
*[[Ղողանջ հիշատակի]]
*[[Ինչու է Արաքսի ջուրը պղտոր]]
*[[Ես իմ երկրի զինվորն եմ]]
*[[Արձակ երգիծանք]]
*[[Սամվել Վիրաբյան դերասանը]]
*[[Կոճողոտ գյուղի պատմության առանձին էջեր]]
*[[Խիզախման ոգին]]
*[https://arisarseni.blogspot.com/p/blog-page_5820.html Վաստակավոր ռացիոնալիզատորը]
*[[Գրական-մշակութային անդրադարձումներ]]
*[[Օր-օրի, ժամ առ ժամ|Օր օրի, ժամ առ ժամ]]
</div class>
==Գրքեր==
* [[Ճաքած լռություն|Ճաքած լռություն]], (1993)
* [[Անդրանիկ, այսինքն՝ առաջամարտիկ|Անդրանիկ, այսինքն՝ առաջամարտիկ]], (1997)
* [[Ուշացած երկխոսություն Արարատ Ղազարյանի հետ|Ուշացած երկխոսություն Արարատ Ղազարյանի հետ]], (1997)
* [[Եվ այսպիսի ճակատագիր|...Եվ այսպիսի ճակատագիր]], (1998)
* [[Ղողանջ հիշատակի|Ղողանջ հիշատակի]], (2000)
* [[Լռության րոպե|Լռության րոպե]], (2000)
* [[Ծովածաղկի աչքեր|Ծովածաղկի աչքեր]], (2001)
* [[Անտառի ձայնից ինչո՞ւ եմ հուզվում...|Անտառի ձայնից ինչո՞ւ եմ հուզվում...]], (2003)
* [[Զերվոն Վարդանյանի կյանքն ու անմահությունը|Զերվոն Վարդանյանի կյանքն ու անմահությունը]], (2005)
* [[Համանվագ (Արիս Արսենի)|Համանվագ]], (2005)
* [[Ափ|Ափ]], (2007)
* [[Չափածո և արձակ երգիծանք|Չափածո և արձակ երգիծանք]], (2008)
* [[Արի սիրենք մենք մեկմեկու...|Արի սիրենք մենք մեկմեկու...]], (2008)
* [[Վաստակավոր ռացիոնալիզատորը|Վաստակավոր ռացիոնալիզատորը]], (2009)
* [[Խիզախման ոգին|Խիզախման ոգին]], (2010)
* [[Երկերի ժողովածու, գիրք առաջին|Երկերի ժողովածու, գիրք առաջին]], (2013)
* [[Արի սիրենք մենք մեկմեկու...2|Արի սիրենք մենք մեկմեկու...]] (երկրորդ, լրացված հրատարակություն), (2016)
* [[Փոքրիկների մոլորակում|Փոքրիկների մոլորակում]], (2016)
* [[Երկերի ժողովածու, գիրք երկրորդ|Երկերի ժողովածու, գիրք երկրորդ]], (2019)
* [[ԸՆՏՐԱՆԻ. Բարձունք տանող արահետով|ԸՆՏՐԱՆԻ. Բարձունք տանող արահետով]], (2019)
* [[Սամվել Վիրաբյան դերասանը|Սամվել Վիրաբյան դերասանը]], (2021)
* [[Օր օրի, ժամ առ ժամ|Օր օրի, ժամ առ ժամ]], (2022)
* [[Մի անուն էի սերտել դեռ վաղ մանկությունից (Արիս Արսենի)|Մի անուն էի սերտել դեռ վաղ մանկությունից]], (2023)
* [[Անսաստ երկիր|Անսաստ երկիր]], (2025)
== [[Արիս Արսենիի բանաստեղծությունները՝ այբբենական կարգով|Բանաստեղծություններ՝ այբբենական կարգով]] ==
== [[Բանաստեղծություններ՝ Արցախյան բարբառով|Բանաստեղծություններ՝ Արցախի բարբառով]] ==
== [[Արիս Արսենիի պոեմներ|Պոեմներ]] ==
*[[Ցնորք (Արիս Արսենի)|Ցնորք]]
*[[Վեներա... սիրո խորհուրդը|Վեներա... Սիրո խորհուրդը]]
*[[Պաբլո Ներուդայի մենախոսությունը]]
*[[1988, փետրվար 27-29]]
*[[Լռության րոպե]]
== [[Փոքրիկների մոլորակում|Մանկական բանաստեղծություններ]] ==
*[[Փոքրիկների մոլորակում|Փոքրիկների մոլորակում (ժողովածու)]]
*[[Կատուն և շունը]]
== [[Չափածո երգիծանք|Երգիծական բանաստեղծություններ]] ==
*[[Չափածո երգիծանք]]
*[[Այլապատում-Փարվանա]]
*[[Էպիգրամներ և ֆելիետոններ]]
*[[Ամուսնանա՞նք, թե՞... քիչ էլ սպասենք]]
== [[Ֆելիետոններ]] ==
* [[Մուկուչ Թոփալյանի ֆելիետոնները]]
* [[Թղթի... վաճառք]]
* [[Ես հոսանք եմ ուզուո՜ւմ...]]
* [[Բարձրագույն... թվաբանություն]]
* [[Բանն արաղի մեջ չէ, այլ…]]
* [[Փողե՜րս, փողե՜րս…]]
* [[Վախ՝ ածանս, վախ՝ կչկչանս…]]
* [[Զգո՜ւյշ…]]
* [[Ահա, այսպիսի բանե՜ր…]]
* [[Խաղողի... ժավել]]
* [[Ասում էի չէ՞, որ դրականը լավ է]]
== [[Արմանք, զարմանք, տարակուսանք|Երգիծապատումներ]] ==
* [[Արմանք, Զարմանք, Տարակուսանք]]
<!-- ==Էսսեներ՝ այբբենական կարգով==
==Ակնարկներ՝ այբբենական կարգով==
==Հոդվածներ՝ այբբենական կարգով==
==Գրախոսություններ՝ այբբենական կարգով==
==Թատերախոսություններ՝ այբբենական կարգով==
==Մենագրություններ՝ այբբենական կարգով==
==Հղումներ==
-->
{{ՀԻ|Տարի=-}}
pcd6qbdfj86jmoanuw34sis040zojka
Չափածո և արձակ երգիծանք
0
150117
392860
2026-05-19T19:58:53Z
Անունով խմբագիր
4841
Նոր էջ «'''[[Արիս Արսենի]], ՉԱՓԱԾՈ ԵՎ ԱՐՁԱԿ ԵՐԳԻԾԱՆՔ (պարոդիաներ, ֆելիետոններ, էպիգրամներ, մանրապատումներ, Արցախյան բանահյուսության նմուշներ), Ստեփանակերտ, «Վաչագան Բարեպաշտ» հրատ., 2008, 80 էջ, տպ. 250 օր.։ {{Սյուն|4}} <poem> ՄՈՒԿՈՒՉ ԹՈՓԱԼՅԱՆԻ ՖԵԼԻԵՏՈՆՆԵՐԸ * [[Թղթի... վաճառք]] * Ես հոսա...»:
392860
wikitext
text/x-wiki
'''[[Արիս Արսենի]], ՉԱՓԱԾՈ ԵՎ ԱՐՁԱԿ ԵՐԳԻԾԱՆՔ
(պարոդիաներ, ֆելիետոններ, էպիգրամներ, մանրապատումներ, Արցախյան բանահյուսության նմուշներ), Ստեփանակերտ, «Վաչագան Բարեպաշտ» հրատ., 2008, 80 էջ, տպ. 250 օր.։
{{Սյուն|4}}
<poem>
ՄՈՒԿՈՒՉ ԹՈՓԱԼՅԱՆԻ ՖԵԼԻԵՏՈՆՆԵՐԸ
* [[Թղթի... վաճառք]]
* [[Ես հոսանք եմ ուզուո՜ւմ...]]
* [[Բանն արաղի մեջ չէ, այլ…]]
* [[Փողե՜րս, փողե՜րս…]]
* [[Վախ՝ ածանս, վախ՝ կչկչանս…]]
* [[Զգո՜ւյշ…]]
* [[Ահա, այսպիսի բանե՜ր…]]
ԱՐՁԱԿ ՄԱՆՐԱՔԱՆԴԱԿՆԵՐ
* [[Ձկներին խրատեք...]]
* [[Անմիջապես ազատիր]]
* [[Հայոց լեզվի դասին]]
* [[Անդավաճան... սեր]]
* [[Երկխոսություն]]
* [[Նոր համալիր]]
* [[«Չծխողը»]]
* [[Պարտքով փող]]
* [[Զարմանք]]
* [[Ակամա անեկդոտներ]]
* [[Ժպիտներ N զորամասից]]
* [[Եթերում Արցախի հեռուստատեսությունն էր...]]
[[«ԵՐԻԾԱԿԱՆ ՀԵՌԱՏԻՊ»-Ի ԺԱՊԱՎԵՆԻՑ]]
ԱՅԼԱՊԱՏՈՒՄ-ՓԱՐՎԱՆԱ
* [[Գուսանները Փարվանա]]
* [[Գուսանները սիրահարված]]
* [[Գուսանական]]
* [[Յոթ գուսանների բալլադը]]
* [[«Փարվանա» լեգենդը]]
* [[Անլսելի-անպատմելի]]
* [[Ամենից առաջ]]
* [[Փրկանք]]
* [[Ժպիտդ երգ է անշեջ...]]
* [[Ճանապարհս...]]
* [[Հիմա տաքսի կվարձեմ...]]
* [[Անշեջ երգի մասին, և՝ կույսին Փարվանա]]
[[ԷՊԻՊՐԱՄՆԵՐ ԵՎ ՖԵԼԻԵՏՈՆՆԵՐ]]
[[ԱՄՈՒՍՆԱՆԱ՞ՆՔ, ԹԵ՞ ՔԻՉ ԷԼ ՍՊԱՍԵՆՔ...]]
Ուսանողական հումորեսկներ
ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ՊԱՏԱՌԻԿՆԵՐ
* [[Այն ի՞նչն է...]] (Հանելուկներ)
* [[Սրամտություններ]]
* [[Առածներ ու ասացվածքներ]]
* [[Առածներ ու ասացվածքներ՝ մեկնաբանություններով հանդերձ]]
* [[Խաղիկներ]]
* [[Ղարաբա՜ղս...]]
</poem>
</div class>
________________________________________________________________
[[Կատեգորիա:Արիս Արսենիի բանաստեղծություններ]]
m0puzqw35g0ug0ggwe8wm2jmz9gjppq