Վիքիդարան
hywikisource
https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB
MediaWiki 1.47.0-wmf.3
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Վիքիդարան
Վիքիդարանի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
Հեղինակ
Հեղինակի քննարկում
Պորտալ
Պորտալի քննարկում
Էջ
Էջի քննարկում
Ինդեքս
Ինդեքսի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Event
Event talk
«Արցախէրէնավ»
0
150133
392927
392923
2026-05-26T11:20:41Z
Անունով խմբագիր
4841
392927
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title=«ԱՐՑԱԽԷՐԷՆԱՎ»
|section =
|previous = [[Բանաստեղծություններ՝ Արցախյան բարբառով|Ստեղծագործություններ՝ Արցախի բարբառով]]
|next = [[Բանաստեղծություններ՝ Արցախյան բարբառով|Ստեղծագործություններ՝ Արցախի բարբառով]]
|notes = |author =Արիս Արսենի}}
{{poem|«ԱՐՑԱԽԷՐԷՆԱՎ»|<poem>
'''ԱՆ ԱՊԱ
::''Առանց ապայի (պապիկի): (Անապա` քաղաք ՌԴ-ում):
'''ԱՊԱ ՉԻ՞
::''APACHE (քաղցրավենիք):
'''Յ<small><sup>ը</sup></small>ԷՐԷ ՎԱՆ
::''Վերին Վան: (Երևան՝ Հայաստանի մայրաքաղաքը):
'''Մ<small><sup>ը</sup></small>ԷՅԴ
::''Դիակ: (Օրինակ՝ Made (մեյդ) in USA):
'''ՍԱՐ ԿՕԶԻ
::''Սար կուզի: (Նիկոլա Սարկոզի` Նիկոլա Պոլ Ստեֆան Սարկոզի դը Նադ-Բոչա, ֆրանսիացի պետական և քաղաքական գործիչ, Ֆրանսիայի Հանրապետության 23-րդ նախագահը):
'''Վ<small><sup>ը</sup></small>ԷՍԿԻ
::''Ոսկի (Աննե Վեսկի, փոփ երգչուհի՝ Էստոնիա):
'''Տ<small><sup>ը</sup></small>ՎԷՐ
::''Տվեր (քաղաք ՌԴ-ում)` ներքև:
'''ՏՈՒ՝ ԱՊՍԷ՞
::''Տուապսե (քաղաք ՌԴ-ում):
Վարթազար, չափար ուբէրի, Շմավօն իդյօտ:
</poem>|}}
spfxlqkr4xk4h2jl99od1osvgvs76g6
392928
392927
2026-05-26T11:22:44Z
Անունով խմբագիր
4841
392928
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title=«ԱՐՑԱԽԷՐԷՆԱՎ»
|section =
|previous = [[Բանաստեղծություններ՝ Արցախյան բարբառով|Ստեղծագործություններ՝ Արցախի բարբառով]]
|next = [[Բանաստեղծություններ՝ Արցախյան բարբառով|Ստեղծագործություններ՝ Արցախի բարբառով]]
|notes = |author =Արիս Արսենի}}
{{poem|«ԱՐՑԱԽԷՐԷՆԱՎ»|<poem>
'''ԱՆ ԱՊԱ
::''Առանց ապայի (պապիկի): (Անապա` քաղաք ՌԴ-ում):
'''ԱՊԱ ՉԻ
::''APACHE (քաղցրավենիք):
'''Յ<small><sup>ը</sup></small>ԷՐԷ ՎԱՆ
::''Վերին Վան: (Երևան՝ Հայաստանի մայրաքաղաքը):
'''Մ<small><sup>ը</sup></small>ԷՅԴ
::''Դիակ: (Օրինակ՝ Made (մեյդ) in USA):
'''ՍԱՐ ԿՕԶԻ
::''Սար կուզի: (Նիկոլա Սարկոզի` Նիկոլա Պոլ Ստեֆան Սարկոզի դը Նադ-Բոչա, ֆրանսիացի պետական և քաղաքական գործիչ, Ֆրանսիայի Հանրապետության 23-րդ նախագահը):
'''Վ<small><sup>ը</sup></small>ԷՍԿԻ
::''Ոսկի (Աննե Վեսկի, փոփ երգչուհի՝ Էստոնիա):
'''Տ<small><sup>ը</sup></small>ՎԷՐ
::''Տվեր (քաղաք ՌԴ-ում)` ներքև:
'''ՏՈՒ՝ ԱՊՍԷ՞
::''Տուապսե (քաղաք ՌԴ-ում):
Վարթազար, չափար ուբէրի, Շմավօն իդյօտ:
</poem>|}}
ix73abyyzr9wggqqfpe1rj5e2bte2s0
Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/75
104
150134
392925
2026-05-26T08:49:05Z
Վեներա8
13285
/* Սրբագրված */
392925
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Վեներա8" /></noinclude>Քիչ անդին հովիվներ կային։ Մոտեցանք անոնց ու խնդրեցինք մեզ առաջնորդելդեպի բերդին խորշերն ու կատարը։ Համաձայնեցանք։ Այն ատեն Անուշ հարցուց, թե այս կողմերը պետք էր, որ աղբյուր մը ըլլար, ո՞ւր էր այդ անմահական ջուրը։
- Անուշ, Նորմանտիի ջուրեն լա՞վ էր։
- Հա, հա, հա, մեր վանեցիք իրենց ամեն ինչը լավ կգտնեն ուրիշին ունեցածեն...
- Ծո, քու Նորմանտիդ ինչ է որ, ապուշ. հիմա գտնենք այդ անմահական ջուրը, խմենք, երիտասարդանանք, նոր կհասկնաս, թե ինչ է Վանը։ Վանի արժեք մենք գիտենք։
Քուրտ հովիվները մեզ առաջնորդեցին բերդին ուղիղ ստորոտեն բխող աղբյուրին։ Իսկապես սառնորակ ջուր էր։ Լվացվեցանք, խմեցինք, զովացանք օգոստոսի արևին տակ։
Հիշեցինք Տիարպեքիրի գեհենային տաքը և բաղդատեցինք Վանի կլիման հարավի այդ քաղաքի կլիմային հետ։ Վանա ծովը կմեղմացներ այստեղի օդը և նույնիսկ տարվա ամենատապ այս ամսուն մարդ չէր նեղվեր արևեն։
Անուշավանը հուզվեցավ։ Ընկերներով կուգայինք մինչև այս աղբյուրը։ Ո՞ւր են հիմա մանկության ընկերներս։ Մեր տղաքը պետք է խմեին այս աղբյուրին ջուրեն, մեր զավակները, մեր թոռները. հեյ գիտի սրիկա աշխարհ... Վանա ծովեն փոխ առնված իր աչքերուն մեջ արցունք կար, աղի արցունք։
Բարձրացանք բերդ ի վեր։
— Հորեղբայր, կամաց բարձրացիր, սիրտդ, շնչառությունդ։
— Ծո, երանի քեզ հետս չբերեի, ամեն վայրկյան սիրտս կհիշեցնես։ Հիմա պիտի երգեմ ալ։
— Աչքդ պագնեմ, հորեղբայր, բարձրանալու ժամանակ չերգես, մենք քեզ Վանա բերդի վրա թաղելու համար չբերինք։ Ելլենք, նստինք հարմար տեղ մը ու կերգես, աչքդ
պագնեմ, չերգես, ''մն իլ է ֆու, նը շանթ փա, ժը նը վեո փա'' (բայց նա ցնորված է, մի երգիր, ես չեմ ուզում)։
Աշտարակ մը կա բերդի կատարին, որպես կառուցման թվական, հիշատակություն մը չկա, բայց պարզ է, որ ուրարտական շրջանեն է։ Մեջմեջի ձեռակերտ սենյակներ կան
հյուսիսային կողմը բերդին, ուր հսկայական պատերուն վրա,<noinclude></noinclude>
nqn4n3d1v4bom9xntq182sxesb7s6o8
Էջ:Կարոտի Ճամփաներով, Թորոս Թորանեան.djvu/47
104
150135
392926
2026-05-26T09:00:36Z
Վեներա8
13285
/* Սրբագրված */
392926
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Վեներա8" /></noinclude>ինչ որ ելլե մերն է, ու չտվավ. կառավարությունը եկած տեղը գնաց, պարապ ձեռքով հապա՜...
Նայեցանք անգամ մըն ալ աղոթելե դադրած մեր եկեղեցիին. նայեցանք հիմերն ի վար փորված փոսերուն, սա լերան լանջքն վրա. ով գիտե որպիսի գեղեցկություն էր այս կառույցը, ուրկե դեպի երկինք կբուրվառվեր խունկ, աղոթք, շարական ու հավատք...
Մեծ հայրս իրավունք ուներ ըսելու.
— Հայը իր սեփական Աստվածը պետք է ունենա։ Մեծ հայրս, որ իննիսուն տարեկանին մահացավ ու թաղվեցավ օտար հողի մեջ, կըսեր շարունակ.
— Տղաս, լավ լսե, մենք ունեցանք սեփական գիր, մենք ունեցանք սեփական երգ, տարբեր ուրիշներու գիրեն ու երգեն. բայց մեր հողը կորսնցուցինք, մեր սեփական հողը, քանի որ չունեցանք սեփական Աստված։ Թող նոր սերունդը գտնե հայուն սեփական Աստվածը, այդ Աստվածը թող սուր տա մեր ձեռքը, սուր տա մեր ձեռքը, սուր տա...
Տխուր խոհերով վերադարձանք գյուղ։ Շուշանցի հյուսիսային կողմը հսկա քարաժայռ մը կա, ուր փորագրված են բազմաթիվ խաչեր և հայ անուններու սկզբնատառեր. 5 մետր բարձրություն ունեցող ժայռազանգված մըն է։ Բեհեստունի քարաժայռն է կարծես, ուր հայուն անկորնչելիությունը արձանագրված ըլլա Ա. Բ. Գ.֊ով։ Նկարվեցանք ստորոտին, ժայռը շալկելու դիրք մը առած։
Աճապարեցինք, կուշանայինք Չավուշ Թեփե երթալու համար։
Ցտեսություն, Շուշանց։ Կրկին կուգանք։ Անպայման կուգանք քու աղբյուրեդ ջուր խմելու, մեռելներուդ տեր կանգնելու, ճանապարհ բանալու, երգեր հորինելու, կուգանք ապավինած հայու Աստծուն և ոչ հրեային։
Նախորդ գիշեր խումբ մը ֆրանսիացիներ եկած իջևանած Էին մեր գտնված պանդոկը։ Թիվով երեսուն հոգի Էին։ Երեսուն ֆրանսացիներ, որոնց մեջ կային 80-ին բարի լույս ըսող կիներ։
Զարմանալի՞ կգտնեք։
Հնէաբաններ կամ հնագետներ չկային խումբին մեջ։ Սակայն այս ֆրանսացիները եկած էին Թուրքիո արևելյան<noinclude></noinclude>
jcprk218lwst58lp0wp2xws4g4yc22p