Վիքիդարան hywikisource https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB MediaWiki 1.47.0-wmf.4 first-letter Մեդիա Սպասարկող Քննարկում Մասնակից Մասնակցի քննարկում Վիքիդարան Վիքիդարանի քննարկում Պատկեր Պատկերի քննարկում MediaWiki MediaWiki քննարկում Կաղապար Կաղապարի քննարկում Օգնություն Օգնության քննարկում Կատեգորիա Կատեգորիայի քննարկում Հեղինակ Հեղինակի քննարկում Պորտալ Պորտալի քննարկում Էջ Էջի քննարկում Ինդեքս Ինդեքսի քննարկում TimedText TimedText talk Մոդուլ Մոդուլի քննարկում Event Event talk Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին 0 124675 392985 354668 2026-05-30T08:53:15Z ~2026-32139-47 14014 392985 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Մի խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին |author=Վահան Տերյան}} {{Բանաստեղծություն||<poem>Մի՛ խառնեք մեզ ձեր վայրի, արջի ցեղերին,— Մեր երկիրը ավերված, բայց սուրբ է և հին: Որպես լեռն է մեր պայծառ տեսել հազար ձյուն, Այնպես նոր չեն մեզ համար դավ ու դառնություն: Բաբելոնն է եղել մեր ախոյանը՝ տե՛ս— Անհետ կորել, անցել է — չար մշուշի պես: Ասորիքն է եղել մեր թշնամին — ահա՛ Դաշտ է տեղը և չըկա քար քարի վրա: Ամրակուռ է մեր հոգին — դարերի զավակ՝ Շատ է տեսել մեր սիրտը ավեր ու կրակ: Շատ է տեսել երկիրն իմ ցավ ու արհավիրք, Լաց է այնտեղ ամեն երգ և ողբ ամեն գիրք: Գերված ենք մենք, ո՛չ ստրուկ — գերված մի արծիվ, Չարության դեմ վեհսիրտ միշտ, վատի դեմ ազնիվ: Բարբարոսներ շատ կըգան ու կանցնեն անհետ, Արքայական խոսքը մեր կըմնա հավետ: Չի հասկանա ձեր հոգին և ծույլ, և օտար, Տաճար է մեր երկիրը՝ սուրբ է ամեն քար: Եգիպտական բուրգերը փոշի կըդառնան, Արևի պես, երկիր իմ, կըվառվես վառման: Որպես Փյունիկ կրակից կելնես, կելնես նոր Գեղեցկությամբ ու փառքով վառ ու լուսավոր: Արիացիր, սիրտ իմ, ել հավատով տոկուն, Կանգնիր հպարտ որպես լույս լեռն է մեր կանգուն: </poem>|}}[[Կատեգորիա:Վահան Տերյանի բանաստեղծություններ]] 6ndrn7rmn935l8vm5aehfgtpe6wt2ly Թքած 0 150136 392986 392957 2026-05-30T11:45:21Z NelliGK 10434 392986 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title = Թքած |section = |previous = |next = |notes = |author = Արմինե Նալբանդյան }} <div style="text-align:justify; line-height:1.6; padding:10px;"> '''Գործող անձինք՝''' * '''Տղա''' * '''Աղջիկ''' * '''Թոբի (ձայն)''' /Գործողությունը տեղի է ունենում քաղաքային զուգարանում․ դրսից անձրևի ձայն է լսվում։ Բեմի մեջտեղում դրված է արկղ, իսկ առաստաղից ճոճվում է մի պարան։ Ներս է մտնում աղջիկը՝ հարսանեկան զգեստով, ոտքից գլուխ թրջված, ծայրահեղ հուզված։ Նստում է արկղին, սկսում է իրեն կարգի բերել և այդ պահին նկատում է պարանը։/ * '''Աղջիկ''' — Այ քեզ բան։ Գործի կեսն արդեն արված է։ Մտքովս չէր անցնի նման հաջողություն․․․ այն էլ տղամարդկանց զուգարանում։ Արկղ էլ կա, պարան էլ։ Կարծես հատուկ պատվիրած լինեմ։ /Բարձրանում է արկղին, պարանը հանգուցալուծում:/ Հենց էս զգեստով էլ կկախվեմ, թող տեսնի՝ ինչ գանձ է կորցրել։ Հիմար։ Ինչ մեղրամիս ձեռքից բաց թողեց։ Սրիկա։ Արժանի չես անգամ, որ հրաժեշտ տամ քեզ։ /Պարանը անցկացնում է վզով:/ Հիմա այնպիսի վրեժ լուծեմ քեզանից, որ ողջ կյանքում չմոռանաս։ /Հանում է գրպանից հեռախոսը, սկսում է ինքն իրեն նկարել։ Էդ պահին ներս է մտնում մի տղա՝ շինարարական աստիճանը ձեռքին․ տեսնելով արկղին կանգնած աղջկան՝ աստիճանը վայր է դնում, տեղում անշարժանում:/ * '''Տղա''' — Էդ ի՞նչ եք անում, օրիո՛րդ․․․ * '''Աղջիկ''' — Ձեր գործը չէ, եթե զուգարան եք եկել՝ մտեք և մի շեղվեք։ * '''Տղա''' — Ես զուգարանի կարիք չունեմ․․․ ուղղակի հետաքրքիր է, թե ինչ եք անում․․․ էդ արկղի վրա։ * '''Աղջիկ''' — Առայժմ լուսանկարվում եմ։ Իսկ հետո․․․ մտադիր եմ կախվել էս պարանից։ * '''Տղա''' — /Ծիծաղում է/ ․․․Մենա՞կ․․․ Բա․․․ փեսացուն ո՞ւր է։ * '''Աղջիկ''' — Փեսայի հերթն էլ կգա, երբ լուսանկարներս ձեռքն ընկնեն։ Բարի եղիր, ինձ մի քանի դիրքով լուսանկարի, հա՞։ /Նետում է հեռախոսը/ * '''Տղա''' — Ճիշտն ասած․․․ Ես լուսանկարիչ չեմ, աստվածաբան եմ, ուղղակի մեկ-մեկ ուրիշ գործ էլ ենք անում․․․ փողի համար։ * '''Աղջիկ''' — Երևում է՝ քեզ Աստված է ուղարկել զուգարան։ Անմահացրու ինձ վերջին անգամ, հետո գործիդ կգնաս։ Ես կվճարեմ։ Դե՜․․․ համարձա՛կ։ Այ էսպես լավ է՝ խոշոր պլանով, խնդրում եմ։ Աչքերիս արտահայտությունը ֆիքսիր․․․ արհամարհանքս լա՞վ է երևում։ * '''Տղա''' — Ըհը։ * '''Աղջիկ''' — Իսկ ատելությո՞ւնս։ * '''Տղա''' — Հա՛։ Մարմնովս ուղղակի դող անցավ։ * '''Աղջիկ''' — Լավ է։ Իսկ հիմա, բարի եղիր, ուժեղ թափով հրիր արկղը ու միաժամանակ նկարի, պահը չկորցնես, խնդրում եմ, թե չէ երկրորդ անգամ հաստատ չի ստացվի։ Դե՛․․․ համարձա՛կ։ * '''Տղա''' — Ըհը։ /Հետ-հետ է գնում ու վազքով գալիս, որ հրի արկղը, բայց կանգ է առնում/ Բայց մի րոպե․․․ էս նկարները․․․ ձեր էդ փեսացուին ո՞վ է տեղ հասցնելու։ * '''Աղջիկ''' — Իհարկե դու, էլ ո՞վ պիտի հասցնի։ Հեռախոսի մեջ համար կա, անունը Սիգիզմունդ է, կարճ՝ Սուսլիկ ենք ասում, հենց զանգես՝ վազելով կգա։ * '''Տղա''' — Դե չէ, էդ մեկը չեղավ, Սուսլիկ-Մուսլիկ չգիտեմ, ես ինչ գործ ունեմ ընկնեմ կրակի մեջ։ Իմ հոգսերն ինձ հերիք են։ /Նետում է/ Բռնիր հեռախոսդ։ * '''Աղջիկ''' — Էդ ինչ է, չե՞ս ուզում օգնել։ Լա՜վ․․․ հետո շատ կզղջաս։ Դո՛ւ գիտես։ Ուրեմն ես ինքս էլ կարող եմ արկղը հրել։ /Հրում է արկղը, սկսում խռխռալ/ * '''Տղա''' — /Տղան հասցնում է բռնել/ Դե վերջ։ Համբերությունս հատեց, իջիր արկղիցս։ Իջիր, ասում եմ․․․ Բաց թող պարանս, հեռու իմ արկղից։ * '''Աղջիկ''' — Մի քաշքշիր, հարսի շորը կպատռես, վարձակալության սրահից է վերցված, ապուշ։ Բաց թող, ասում եմ․․․ Համ էլ էդ երբվանի՞ց արկղը դարձավ քոնը, հը՞։ Ես եմ այն գտել։ Բոլորն են տեսել։ * '''Տղա''' — /Նայում է չորս կողմը/ Սուտ վկաներ մի փնտրի, զագսում չես։ Հավաքիր հարսանեկան փասափուսեդ ու իջիր իմ արկղից։ * '''Աղջիկ''' — Խեղճ ու հուսահատ կի՞ն տեսար, հա՞, որոշեցիր արկղը քեզնով անել, հա՞։ * '''Տղա''' — Լսիր, էս իմ սեփական արկղն է։ Ես եմ քարշ տվել էստեղ, պարանը՝ նույնպես։ Պա՞րզ է։ Նոր քո նման մի ցնդածի քշեցի էստեղից, հիմա էլ դո՞ւ․ կրակն եմ ընկել, մի րոպեով դուրս գալ չի լինում։ * '''Աղջիկ''' — Բա ինչո՞ւ արկղը չտարար հետդ, եթե քոնն է, հը՞․․․ * '''Տղա''' — Խելառ եմ, ինչ է, արկղը գրկած ման տամ հետս։ Ասում եմ՝ ընդամենը հինգ րոպեով դուրս եկա։ * '''Աղջիկ''' — Որ ինչ անես։ * '''Տղա''' — Քեզ ինչ․․․ Որ․․․ նամա՛կս գցեմ փոստարկղ։ * '''Աղջիկ''' — Սուտ բաներ ես հորինում, ինչ նամակ, ինչ փոստարկղ․․․ էս․․․ էսեմեսի դարում։ * '''Տղա''' — Դարը կապ չունի։ Մարդ իր վերջին նամակը պիտի ձեռքով գրի ու երկար-բարակ մտածելով, հասկացա՞ր։ Վերջին նամակը պիտի մարդկային շունչ ու հոգի ունենա, պարզ է՞։ Ոչ թե ծռտի-մռտի էսեմեսներով գնա էն աշխարհ։ * '''Աղջիկ''' — Վերջի՞ն։ Սպասիր, բայց ինչո՞ւ վերջին նամակ։ Ինչ է, դու նո՞ւյնպես մտադիր ես․․․ /Ցույց է տալիս պարանը/ * '''Տղա''' — Այո։ Մտադիր եմ․․․ իսկ դու անամոթաբար ուզում ես օգտվել ուրիշի սեփականությունից։ Իջի՛ր։ * '''Աղջիկ''' — Ինչու ես բարկանում, խնդրեմ, կարող եմ զիջել։ /Իջնում է/ Դու մինչև կախվես, ես․․․ կհասցնեմ ծխել։ Ա՜հ․․․ գրողը տանի, ծխախոտս թրջվել է։ Մոտդ ծխելու բան կա՞։ * '''Տղա''' — /Հանելով տուփը/ Վերջինն է։ * '''Աղջիկ''' — Լավ։ Կարող ես մի երկու մուխ քաշել։ /Տղան վառում է ծխախոտը/ Բայց քեզանից հետո նույն պարանը սիրտ չեմ անի քաշել վզիս։ Լսիր, միգուցե մեծահոգի գտնվես ու առաջինը կնոջը զիջես, հը՞․․․ * '''Տղա''' — Չէ։ Ես իմ ողջ կյանքում դրանից եմ տուժել։ Քեզ համար ուրիշ տեղ գտիր։ Տղամարդկանց զուգարանը կնոջ կախվելու վայր չի։ * '''Աղջիկ''' — Ամենաճիշտ վայրն է։ Որ ուզում ես իմանալ, հենց ձեր երեսից եմ կախվում։ Իմ մահվան բուն պատճառը․․․ տղամարդիկ են։ * '''Տղա''' — Հատկապես ո՞ր մեկը, /քմծիծաղով/ Սուսլի՞կը։ * '''Աղջիկ''' — Ինչու մենակ Սուսլիկը․ երկար պատմություն է, երևի չհասցնես լսել։ Բայց եթե շատ ես ուզում, կպատմեմ։ * '''Տղա''' — Ամենևին ցանկություն չունեմ քո Սուսլիկների պատմությունը լսել։ Նամակս շուտով տեղ կհասնի, իսկ ես դեռ ողջ-առողջ ֆռֆռում եմ։ Արի էս արկղը հրի, վերջացնենք, գնա։ * '''Աղջիկ''' — Ուրեմն չես ուզում, հա՞․․․ լսել իմ պատմությունը։ Դու գոնե նամակ ես գրել ինչ-որ մեկին, ես էդ էլ չեմ արել։ Ոնց կարող ես անօգնական թողնել մի դժբախտ կնոջ ու քո համար ուրախ-զվարթ ճոճվել պարանից։ Դու էլ նույն մորթապաշտն ես, ոնց բոլոր տղամարդիկ, մենակ քո փրկության մասին ես մտածում։ /Ծխախոտը խլում է տղայի ձեռքից, սկսում ծխել/ * '''Տղա''' — Կրակն ընկա՞նք, որ տղամարդ ենք, կյանքիս վերջին րոպեն է՞լ եք ուզում ձեզ տրամադրեմ․․․ Խնդրեեե՜մ․․․ բան ու գործս թողնեմ, հիմա էլ քեզ լսեմ։ * '''Աղջիկ''' — Շատ կարճ կտևի․․․ մի ժամ։ * '''Տղա''' — Ոչ մի դեպքում, էդ ընթացքում մեկ էլ տեսար՝ փոշմանեցի։ * '''Աղջիկ''' — /Լաց է լինում/ Շատ եմ խնդրում։ Ինձ մենակ մի թող, գոնե մեկը պիտի իմանա իմ տառապանքները, թե չէ չեմ ուզում անհետ կորչել էս աշխարհից։ Գոնե մեկը մինչև վերջ լսեր ինձ ու հիշեր տառապյալիս՝ թեկուզ էն աշխարհում։ * '''Տղա''' — /Սուլում է/ Բայց խոստացիր, որ հետո արկղը կհրես՝ առանց չեմ ու չումի։ * '''Աղջիկ''' — Երդվում եմ։ * '''Տղա''' — /Տղան իջնում է արկղից/ Լավ։ Գործի անցիր, մենակ արագ ու առանց հուզվելու։ * '''Աղջիկ''' — Ուրեմն ամեն ինչ սկսվեց նրանից, որ համարձակվել էի առանց զգուշացնելու այցելել նրան։ * '''Տղա''' — Ո՞ւմ։ * '''Աղջիկ''' — Սինոնին։ * '''Տղա''' — /Զարմացած/ Ոդիսևսի ազգականի՞ն ինչ է, որ խաբեց տրոյացիներին։ * '''Աղջիկ''' — Ինչ Ոդիսևս։ Նա իմ ազգականն է, և ոչ մի տրոյացու էլ չի խաբել։ Եվ ընդհանրապես շատ ազնիվ տղա է։ Իմ այցը նրան դուր չեկավ։ * '''Տղա''' — Սինոնի՞ն։ * '''Աղջիկ''' — Ոչ, Լուկրիսին։ * '''Տղա''' — /Ոգևորված/ Մի՞թե, Զևսի որդո՞ւն, որը կառուցեց Թեբեն։ * '''Աղջիկ''' — Ինչեր ես հորինում։ Լուկրիսը իմ կենվորն է, արդեն հինգ ամիս է, ինչ սիրահետում է ինձ։ Բայց նա իսկի էլ իմ սրտով չէ։ Շատ է խոշոր։ Իսկ ինձ պուճուր-մուճուր, այ քո նման թուլակազմ տղաներն են դուր գալիս։ Մի խոսքով, որ իմացավ հղի եմ՝ երեխայի ենք սպասում, դուռը շրխկացրեց երեսիս։ * '''Տղա''' — Ո՞վ, Լուկրի՞սը։ * '''Աղջիկ''' — Ոչ, Լիբերը։ * '''Տղա''' — Դա ի՞նչ աստված է։ * '''Աղջիկ''' — Նա բոլորովին էլ աստված չէ։ Նա իմ ամուսինն է։ * '''Տղա''' — Դե սպասիր, սպասիր․․․ բա Սիգիզմունդը։ * '''Աղջիկ''' — Սիգիզմունդն ո՞վ է․․․ Աաա՜․․․ Սուսլի՞կը․․․ նրա հետ մի թեթև եմ ամուսնացած՝ Յասոնին վախեցնելու համար։ * '''Տղա''' — Լո՞ւրջ․․․ Բժիշկ Յասոնի մասի՞ն է խոսքը, որ առաջնորդում էր արգոնավորդներին։ * '''Աղջիկ''' — Հա, բժիշկ է, ինչի՞ց իմացար, ատամնաբույժ է՝ սադիստի մեկը, հատ-հատ հաշվել էր ատամներս։ Գիտեր, որ ժառանգություն ունեմ տատուցս թողած, մինչև վերջին մասունքը խլեց ինձանից, նույնիսկ տատուս աճյունը տարավ սափորով հանդերձ։ Էդ սրիկան ծովային ճամփորդության գնաց ու մինչև հիմա անհետ կորած է, երևի փոխել է տխմար անունը, որ ոստիկանությունը չգտնի։ * '''Տղա''' — Պարզ է։ Անկեղծ ասած՝ պատմությունիցդ գլուխ չհանեցի, բայց․․․ էդ նորահարսի զգեստը քեզ շատ է սազում․ հագիցդ էլ չհանես։ * '''Աղջիկ''' — Հա՞, որ, իսկապե՞ս։ Մի կարգին չհասցրեցի էլ մեջն ուրախանամ․․․ Իսկ ես հույս ունեի, որ մի կրքոտ արգենտինական տանգո կպարեմ հարսանիքիս․ մոտավորապես սրա նման մի բան։ /Միացնում է երաժշտությունը, տղայի ձեռքից քաշում պարելու/ * '''Տղա''' — Զուգարանո՞ւմ ինչ է, անհարմար է, մարդ կմտնի։ * '''Աղջիկ''' — Ուրիշ տարբերակ չկա, մահից առաջ կարելի է մի լավ զվարճանալ։ /Պարում է կրքոտ ու կարճ/ * '''Տղա''' — /Տպավորության տակ/ Լսիր, եթե ես քո վիճակում լինեի, կթքեի էդ բոլոր մանր-մունր աստվածների վրա ու կփախչեի մի կարգին․․․ ասենք իմ նման մահկանացուի հետ։ /Ծիծաղում է/ * '''Աղջիկ''' — Մահկանացու լինելը շատ քիչ է էս կյանքում, ինչ-որ մի բան էլ պիտի լինես։ * '''Տղա''' — Որ շատ խորանանք, կարող է պարզվի՝ ես էլ Տելեմաքն եմ՝ Ոդիսևսի որդին․ կիսաստծո պես մի բան, հը՞․․․ /Ծիծաղում է/ * '''Աղջիկ''' — Գլուխս տարար քո աստվածներով, ոնց որ հեթանոսական մնացուկ լինես։ Եթե քեզ չհուզեց իմ պատմությունը, այդպես էլ ասա, ծաղրելու կարիք չկա։ * '''Տղա''' — Սովորական ձանձրալի պատմություն էր և բոլորովին էլ հուզիչ չէր։ Իսկ երեխան դատարկ բան է, չարժե դրա համար կախվել։ * '''Աղջիկ''' — Ի՞նչ երեխա։ Ոչ մի երեխա էլ չկա։ Ես դա հորինել էի, որ վախեցնեմ Լինոսին։ * '''Տղա''' — Լինոսն ո՞վ է։ * '''Աղջիկ''' — /Ժպտալով/ Գեղեցիկ պատանի է՝ Ապոլոնի որդին։ Ինչ է, էդ մեկը չգիտե՞ս։ Երևում է՝ էդ մի դասից փախել ես ուսանող ժամանակ։ /Ծիծաղում է/ * '''Տղա''' — /Զայրացած/ Վե՛ր կաց։ * '''Աղջիկ''' — Ի՞նչ ասացիր․․․ * '''Տղա''' — Ասում եմ՝ վե՛ր կաց, իզուր ժամանակ եմ կորցնում ինչ-որ կիսախելառի պատճառով։ Հիմա վաղուց էն աշխարհում կլինեի ու ստիպված զառանցանքներդ չէի լսի։ /Բարձրանում է արկղի վրա շատ գործնական, աղջիկը հուզված պտտվում է շուրջը/ * '''Աղջիկ''' — Ազնիվ խոսք, չեմ զառանցում՝ անունը Լինոս է։ Բայց ինչ կարող եմ անել, որ էս մոլորակում մի կարգին տղամարդ չկա, բոլորն իրենց աստծո տեղն են դրել, ամենակարող են ձևանում, ծնկի իջած սեր են խոստանում ու հենց սկսում եմ հավատալ՝ ստորաբար լքում են ու թողնում, որ անհույս տառապեմ․․․ հոգնել եմ սրիկաներից, մի վայրկյան անգամ չեմ ուզում ապրել։ Իջիր, առաջինը ես եմ կախվելու, դու պիտի տեսնես, թե ոնց է իմ հոգնած, բզկտված նորահարսի մարմինը ճոճվում էս պարանից։ /Բարձրանում է արկղի վրա/ Պիտի աղի արցունք թափես ու հասկացնես քո էդ աստվածներին, որ կնոջը համբուրելուց հետո ցինիկաբար լքելն ու անպատիժ մնալը ստորություն է․․․ Իջի՛ր․․․ * '''Տղա''' — Մի գոռա, հիմա կլսեն, մարդիկ կգան․․․ * '''Աղջիկ''' — /Բղավելով/ Թող լսեն ու հասկանան, որ բոլոր տղամարդիկ էլ․․․ /Տղան նրա ձայնը խլացնելու համար ակամայից գրկում է ու երկար համբուրում/ * '''Տղա''' — /Արդարանալով/ Ի՞նչ ես ձայնդ գլուխդ գցել․․․ Ուզում ես հանդիսատես հավաքե՞լ, ինչ է։ Գործի անցիր, ես կսպասեմ։ /Իջնում է, աղջիկը մնում է արկղի վրա/ * '''Աղջիկ''' — /Համբույրի տպավորության տակ/ Դու․․․ չգիտե՞ս․․․ շա՞տ է ցավում, երբ պարանը սեղմում է կոկորդը։ * '''Տղա''' — Ի՞նչ իմանամ, չթողեցիր փորձեմ։ * '''Աղջիկ''' — Իսկ նամակը ո՞ւմ ես գրել, կնո՞ջդ։ * '''Տղա''' — Ոչ։ Ոստիկանություն։ * '''Աղջիկ''' — Իսկ կնոջդ ինչո՞ւ չես գրել։ * '''Տղա''' — Նա տեղյակ է, որ օրերից մի օր կախվելու եմ։ * '''Աղջիկ''' — Եվ ոչ մի փորձ չի՞ անում հետ պահելու համար։ * '''Տղա''' — /Ժպտում է/ Ոչ, պարանն էլ ինքն է տվել ու շատ կվշտանա, երբ իմանա, որ դրանից ե՛ս չեմ օգտվել։ * '''Աղջիկ''' — Դու սիրո՞ւմ ես նրան։ * '''Տղա''' — Կյանքիցս շատ։ * '''Աղջիկ''' — Ու պատրաստ ես նրա համար կախվել էս քոսոտ զուգարանո՞ւմ։ * '''Տղա''' — Պատրաստ եմ ամեն օր, ամեն տեղ կախվել, միայն թե երջանիկ լինի։ * '''Աղջիկ''' — Այ քեզ բախտավոր վհո՜ւկ։ /Կատաղած/ Վհո՛ւկ, վհուկի մե՛կը։ /Պոկում է պարանը/ * '''Տղա''' — Էս ի՞նչ արեցիր․․․ * '''Աղջիկ''' — Դե թող մի լավ վշտանա քո էդ վհուկը։ * '''Տղա''' — Էս ի՞նչ արեցիր․․․ հիմա կնոջս ի՞նչ եմ ասելու։ * '''Աղջիկ''' — Ասա նրան, որ սիրող տղամարդիկ թափված չեն փողոցում։ Էդքան բան։ * '''Տղա''' — Հա։ Երևի էդպես էլ կասեմ։ * '''Աղջիկ''' — Էս պարանը հաստատ քո համար չի։ /Հանում է հարսի շորը, կախում առաստաղի լարից/ Լսիր, դու խմել չե՞ս ուզում։ /Տղան ձայն չի հանում/ Չե՞ս ուզում խմել ինձ հետ։ Էս կողմերում մի լավ բար կա հուսալքված մահկանացուների համար․․․ Արի գնանք խմելու։ * '''Տղա''' — Հա․․․ բայց գործի ժամի՞ն․․․ * '''Աղջիկ''' — Ի՞նչ գործ․․․ մեր գործն ավարտված է․․․ Համ էլ գործի ժամին կախվել կարող ես, իսկ խմել՝ ո՞չ։ /Բարձր, զրնգուն ծիծաղում է/ * '''Տղա''' — /Պարանը շպրտելով/ Լավ։ Թքած։ Արի։ /Գնում են։ Դատարկ բեմ։ Տղան վազելով հետ է գալիս/ Է՛յ, Թոբի՛, որտե՞ղ ես․․․ Թոբի՛․․․ * '''Ձայն''' — Հա՛, շեֆ․․․ զուգարանում եմ, հիմա դուրս կգամ։ * '''Տղա''' — Քեզ քանի՞ անգամ եմ ասել՝ առաստաղը նորոգելուց հետո պարանները հավաքիր, հազար ու մի կիսախելառ է թրև գալիս էս կողմերում։ Քիչ էր մնացել անմեղ տեղը էն աշխարհ գնայի։ Հավաքիր, էսօր գործը պրծանք։ /Գնում է/ * '''Ձայն''' — Վերջ, շեֆ, պրծա։ Թե էս ձմերուկն ինչ մեղքս էր, կերա․․․ /Ունիտազի ջուրը քաշում է/… </div> [[Կատեգորիա:Արմինե Նալբանդյանի ստեղծագործություններ]] [[Կատեգորիա:Հայ դրամատուրգիա]] [[w:hy:Արմինե Նալբանդյան|Արմինե Նալբանդյան]] 2gb7z6f91usg9h7lez5yi3p5gu13z12 392987 392986 2026-05-30T11:49:41Z NelliGK 10434 392987 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title = Թքած |section = |previous = |next = |notes = |author = Արմինե Նալբանդյան }} <div style="text-align:justify; line-height:1.6; padding:10px;"> '''Գործող անձինք՝''' * '''Տղա''' * '''Աղջիկ''' * '''Թոբի (ձայն)''' ''Գործողությունը տեղի է ունենում քաղաքային զուգարանում․ դրսից անձրևի ձայն է լսվում։ Բեմի մեջտեղում դրված է արկղ, իսկ առաստաղից ճոճվում է մի պարան։ Ներս է մտնում աղջիկը՝ հարսանեկան զգեստով, ոտքից գլուխ թրջված, ծայրահեղ հուզված։ Նստում է արկղին, սկսում է իրեն կարգի բերել և այդ պահին նկատում է պարանը։'' * '''Աղջիկ''' — Այ քեզ բան։ Գործի կեսն արդեն արված է։ Մտքովս չէր անցնի նման հաջողություն․․․ այն էլ տղամարդկանց զուգարանում։ Արկղ էլ կա, պարան էլ։ Կարծես հատուկ պատվիրած լինեմ։ ''(Բարձրանում է արկղին, պարանը հանգուցալուծում:)'' Հենց էս զգեստով էլ կկախվեմ, թող տեսնի՝ ինչ գանձ է կորցրել։ Հիմար։ Ինչ մեղրամիս ձեռքից բաց թողեց։ Սրիկա։ Արժանի չես անգամ, որ հրաժեշտ տամ քեզ։ ''(Պարանը անցկացնում է վզով:)'' Հիմա այնպիսի վրեժ լուծեմ քեզանից, որ ողջ կյանքում չմոռանաս։ ''(Հանում է գրպանից հեռախոսը, սկսում է ինքն իրեն նկարել։ Էդ պահին ներս է մտնում մի տղա՝ շինարարական աստիճանը ձեռքին․ տեսնելով արկղին կանգնած աղջկան՝ աստիճանը վայր է դնում, տեղում անշարժանում:)'' * '''Տղա''' — Էդ ի՞նչ եք անում, օրիո՛րդ․․․ * '''Աղջիկ''' — Ձեր գործը չէ, եթե զուգարան եք եկել՝ մտեք և մի շեղվեք։ * '''Տղա''' — Ես զուգարանի կարիք չունեմ․․․ ուղղակի հետաքրքիր է, թե ինչ եք անում․․․ էդ արկղի վրա։ * '''Աղջիկ''' — Առայժմ լուսանկարվում եմ։ Իսկ հետո․․․ մտադիր եմ կախվել էս պարանից։ * '''Տղա''' — /Ծիծաղում է/ ․․․Մենա՞կ․․․ Բա․․․ փեսացուն ո՞ւր է։ * '''Աղջիկ''' — Փեսայի հերթն էլ կգա, երբ լուսանկարներս ձեռքն ընկնեն։ Բարի եղիր, ինձ մի քանի դիրքով լուսանկարի, հա՞։ /Նետում է հեռախոսը/ * '''Տղա''' — Ճիշտն ասած․․․ Ես լուսանկարիչ չեմ, աստվածաբան եմ, ուղղակի մեկ-մեկ ուրիշ գործ էլ ենք անում․․․ փողի համար։ * '''Աղջիկ''' — Երևում է՝ քեզ Աստված է ուղարկել զուգարան։ Անմահացրու ինձ վերջին անգամ, հետո գործիդ կգնաս։ Ես կվճարեմ։ Դե՜․․․ համարձա՛կ։ Այ էսպես լավ է՝ խոշոր պլանով, խնդրում եմ։ Աչքերիս արտահայտությունը ֆիքսիր․․․ արհամարհանքս լա՞վ է երևում։ * '''Տղա''' — Ըհը։ * '''Աղջիկ''' — Իսկ ատելությո՞ւնս։ * '''Տղա''' — Հա՛։ Մարմնովս ուղղակի դող անցավ։ * '''Աղջիկ''' — Լավ է։ Իսկ հիմա, բարի եղիր, ուժեղ թափով հրիր արկղը ու միաժամանակ նկարի, պահը չկորցնես, խնդրում եմ, թե չէ երկրորդ անգամ հաստատ չի ստացվի։ Դե՛․․․ համարձա՛կ։ * '''Տղա''' — Ըհը։ /Հետ-հետ է գնում ու վազքով գալիս, որ հրի արկղը, բայց կանգ է առնում/ Բայց մի րոպե․․․ էս նկարները․․․ ձեր էդ փեսացուին ո՞վ է տեղ հասցնելու։ * '''Աղջիկ''' — Իհարկե դու, էլ ո՞վ պիտի հասցնի։ Հեռախոսի մեջ համար կա, անունը Սիգիզմունդ է, կարճ՝ Սուսլիկ ենք ասում, հենց զանգես՝ վազելով կգա։ * '''Տղա''' — Դե չէ, էդ մեկը չեղավ, Սուսլիկ-Մուսլիկ չգիտեմ, ես ինչ գործ ունեմ ընկնեմ կրակի մեջ։ Իմ հոգսերն ինձ հերիք են։ /Նետում է/ Բռնիր հեռախոսդ։ * '''Աղջիկ''' — Էդ ինչ է, չե՞ս ուզում օգնել։ Լա՜վ․․․ հետո շատ կզղջաս։ Դո՛ւ գիտես։ Ուրեմն ես ինքս էլ կարող եմ արկղը հրել։ /Հրում է արկղը, սկսում խռխռալ/ * '''Տղա''' — /Տղան հասցնում է բռնել/ Դե վերջ։ Համբերությունս հատեց, իջիր արկղիցս։ Իջիր, ասում եմ․․․ Բաց թող պարանս, հեռու իմ արկղից։ * '''Աղջիկ''' — Մի քաշքշիր, հարսի շորը կպատռես, վարձակալության սրահից է վերցված, ապուշ։ Բաց թող, ասում եմ․․․ Համ էլ էդ երբվանի՞ց արկղը դարձավ քոնը, հը՞։ Ես եմ այն գտել։ Բոլորն են տեսել։ * '''Տղա''' — /Նայում է չորս կողմը/ Սուտ վկաներ մի փնտրի, զագսում չես։ Հավաքիր հարսանեկան փասափուսեդ ու իջիր իմ արկղից։ * '''Աղջիկ''' — Խեղճ ու հուսահատ կի՞ն տեսար, հա՞, որոշեցիր արկղը քեզնով անել, հա՞։ * '''Տղա''' — Լսիր, էս իմ սեփական արկղն է։ Ես եմ քարշ տվել էստեղ, պարանը՝ նույնպես։ Պա՞րզ է։ Նոր քո նման մի ցնդածի քշեցի էստեղից, հիմա էլ դո՞ւ․ կրակն եմ ընկել, մի րոպեով դուրս գալ չի լինում։ * '''Աղջիկ''' — Բա ինչո՞ւ արկղը չտարար հետդ, եթե քոնն է, հը՞․․․ * '''Տղա''' — Խելառ եմ, ինչ է, արկղը գրկած ման տամ հետս։ Ասում եմ՝ ընդամենը հինգ րոպեով դուրս եկա։ * '''Աղջիկ''' — Որ ինչ անես։ * '''Տղա''' — Քեզ ինչ․․․ Որ․․․ նամա՛կս գցեմ փոստարկղ։ * '''Աղջիկ''' — Սուտ բաներ ես հորինում, ինչ նամակ, ինչ փոստարկղ․․․ էս․․․ էսեմեսի դարում։ * '''Տղա''' — Դարը կապ չունի։ Մարդ իր վերջին նամակը պիտի ձեռքով գրի ու երկար-բարակ մտածելով, հասկացա՞ր։ Վերջին նամակը պիտի մարդկային շունչ ու հոգի ունենա, պարզ է՞։ Ոչ թե ծռտի-մռտի էսեմեսներով գնա էն աշխարհ։ * '''Աղջիկ''' — Վերջի՞ն։ Սպասիր, բայց ինչո՞ւ վերջին նամակ։ Ինչ է, դու նո՞ւյնպես մտադիր ես․․․ /Ցույց է տալիս պարանը/ * '''Տղա''' — Այո։ Մտադիր եմ․․․ իսկ դու անամոթաբար ուզում ես օգտվել ուրիշի սեփականությունից։ Իջի՛ր։ * '''Աղջիկ''' — Ինչու ես բարկանում, խնդրեմ, կարող եմ զիջել։ /Իջնում է/ Դու մինչև կախվես, ես․․․ կհասցնեմ ծխել։ Ա՜հ․․․ գրողը տանի, ծխախոտս թրջվել է։ Մոտդ ծխելու բան կա՞։ * '''Տղա''' — /Հանելով տուփը/ Վերջինն է։ * '''Աղջիկ''' — Լավ։ Կարող ես մի երկու մուխ քաշել։ /Տղան վառում է ծխախոտը/ Բայց քեզանից հետո նույն պարանը սիրտ չեմ անի քաշել վզիս։ Լսիր, միգուցե մեծահոգի գտնվես ու առաջինը կնոջը զիջես, հը՞․․․ * '''Տղա''' — Չէ։ Ես իմ ողջ կյանքում դրանից եմ տուժել։ Քեզ համար ուրիշ տեղ գտիր։ Տղամարդկանց զուգարանը կնոջ կախվելու վայր չի։ * '''Աղջիկ''' — Ամենաճիշտ վայրն է։ Որ ուզում ես իմանալ, հենց ձեր երեսից եմ կախվում։ Իմ մահվան բուն պատճառը․․․ տղամարդիկ են։ * '''Տղա''' — Հատկապես ո՞ր մեկը, /քմծիծաղով/ Սուսլի՞կը։ * '''Աղջիկ''' — Ինչու մենակ Սուսլիկը․ երկար պատմություն է, երևի չհասցնես լսել։ Բայց եթե շատ ես ուզում, կպատմեմ։ * '''Տղա''' — Ամենևին ցանկություն չունեմ քո Սուսլիկների պատմությունը լսել։ Նամակս շուտով տեղ կհասնի, իսկ ես դեռ ողջ-առողջ ֆռֆռում եմ։ Արի էս արկղը հրի, վերջացնենք, գնա։ * '''Աղջիկ''' — Ուրեմն չես ուզում, հա՞․․․ լսել իմ պատմությունը։ Դու գոնե նամակ ես գրել ինչ-որ մեկին, ես էդ էլ չեմ արել։ Ոնց կարող ես անօգնական թողնել մի դժբախտ կնոջ ու քո համար ուրախ-զվարթ ճոճվել պարանից։ Դու էլ նույն մորթապաշտն ես, ոնց բոլոր տղամարդիկ, մենակ քո փրկության մասին ես մտածում։ /Ծխախոտը խլում է տղայի ձեռքից, սկսում ծխել/ * '''Տղա''' — Կրակն ընկա՞նք, որ տղամարդ ենք, կյանքիս վերջին րոպեն է՞լ եք ուզում ձեզ տրամադրեմ․․․ Խնդրեեե՜մ․․․ բան ու գործս թողնեմ, հիմա էլ քեզ լսեմ։ * '''Աղջիկ''' — Շատ կարճ կտևի․․․ մի ժամ։ * '''Տղա''' — Ոչ մի դեպքում, էդ ընթացքում մեկ էլ տեսար՝ փոշմանեցի։ * '''Աղջիկ''' — /Լաց է լինում/ Շատ եմ խնդրում։ Ինձ մենակ մի թող, գոնե մեկը պիտի իմանա իմ տառապանքները, թե չէ չեմ ուզում անհետ կորչել էս աշխարհից։ Գոնե մեկը մինչև վերջ լսեր ինձ ու հիշեր տառապյալիս՝ թեկուզ էն աշխարհում։ * '''Տղա''' — /Սուլում է/ Բայց խոստացիր, որ հետո արկղը կհրես՝ առանց չեմ ու չումի։ * '''Աղջիկ''' — Երդվում եմ։ * '''Տղա''' — /Տղան իջնում է արկղից/ Լավ։ Գործի անցիր, մենակ արագ ու առանց հուզվելու։ * '''Աղջիկ''' — Ուրեմն ամեն ինչ սկսվեց նրանից, որ համարձակվել էի առանց զգուշացնելու այցելել նրան։ * '''Տղա''' — Ո՞ւմ։ * '''Աղջիկ''' — Սինոնին։ * '''Տղա''' — /Զարմացած/ Ոդիսևսի ազգականի՞ն ինչ է, որ խաբեց տրոյացիներին։ * '''Աղջիկ''' — Ինչ Ոդիսևս։ Նա իմ ազգականն է, և ոչ մի տրոյացու էլ չի խաբել։ Եվ ընդհանրապես շատ ազնիվ տղա է։ Իմ այցը նրան դուր չեկավ։ * '''Տղա''' — Սինոնի՞ն։ * '''Աղջիկ''' — Ոչ, Լուկրիսին։ * '''Տղա''' — /Ոգևորված/ Մի՞թե, Զևսի որդո՞ւն, որը կառուցեց Թեբեն։ * '''Աղջիկ''' — Ինչեր ես հորինում։ Լուկրիսը իմ կենվորն է, արդեն հինգ ամիս է, ինչ սիրահետում է ինձ։ Բայց նա իսկի էլ իմ սրտով չէ։ Շատ է խոշոր։ Իսկ ինձ պուճուր-մուճուր, այ քո նման թուլակազմ տղաներն են դուր գալիս։ Մի խոսքով, որ իմացավ հղի եմ՝ երեխայի ենք սպասում, դուռը շրխկացրեց երեսիս։ * '''Տղա''' — Ո՞վ, Լուկրի՞սը։ * '''Աղջիկ''' — Ոչ, Լիբերը։ * '''Տղա''' — Դա ի՞նչ աստված է։ * '''Աղջիկ''' — Նա բոլորովին էլ աստված չէ։ Նա իմ ամուսինն է։ * '''Տղա''' — Դե սպասիր, սպասիր․․․ բա Սիգիզմունդը։ * '''Աղջիկ''' — Սիգիզմունդն ո՞վ է․․․ Աաա՜․․․ Սուսլի՞կը․․․ նրա հետ մի թեթև եմ ամուսնացած՝ Յասոնին վախեցնելու համար։ * '''Տղա''' — Լո՞ւրջ․․․ Բժիշկ Յասոնի մասի՞ն է խոսքը, որ առաջնորդում էր արգոնավորդներին։ * '''Աղջիկ''' — Հա, բժիշկ է, ինչի՞ց իմացար, ատամնաբույժ է՝ սադիստի մեկը, հատ-հատ հաշվել էր ատամներս։ Գիտեր, որ ժառանգություն ունեմ տատուցս թողած, մինչև վերջին մասունքը խլեց ինձանից, նույնիսկ տատուս աճյունը տարավ սափորով հանդերձ։ Էդ սրիկան ծովային ճամփորդության գնաց ու մինչև հիմա անհետ կորած է, երևի փոխել է տխմար անունը, որ ոստիկանությունը չգտնի։ * '''Տղա''' — Պարզ է։ Անկեղծ ասած՝ պատմությունիցդ գլուխ չհանեցի, բայց․․․ էդ նորահարսի զգեստը քեզ շատ է սազում․ հագիցդ էլ չհանես։ * '''Աղջիկ''' — Հա՞, որ, իսկապե՞ս։ Մի կարգին չհասցրեցի էլ մեջն ուրախանամ․․․ Իսկ ես հույս ունեի, որ մի կրքոտ արգենտինական տանգո կպարեմ հարսանիքիս․ մոտավորապես սրա նման մի բան։ /Միացնում է երաժշտությունը, տղայի ձեռքից քաշում պարելու/ * '''Տղա''' — Զուգարանո՞ւմ ինչ է, անհարմար է, մարդ կմտնի։ * '''Աղջիկ''' — Ուրիշ տարբերակ չկա, մահից առաջ կարելի է մի լավ զվարճանալ։ /Պարում է կրքոտ ու կարճ/ * '''Տղա''' — /Տպավորության տակ/ Լսիր, եթե ես քո վիճակում լինեի, կթքեի էդ բոլոր մանր-մունր աստվածների վրա ու կփախչեի մի կարգին․․․ ասենք իմ նման մահկանացուի հետ։ /Ծիծաղում է/ * '''Աղջիկ''' — Մահկանացու լինելը շատ քիչ է էս կյանքում, ինչ-որ մի բան էլ պիտի լինես։ * '''Տղա''' — Որ շատ խորանանք, կարող է պարզվի՝ ես էլ Տելեմաքն եմ՝ Ոդիսևսի որդին․ կիսաստծո պես մի բան, հը՞․․․ /Ծիծաղում է/ * '''Աղջիկ''' — Գլուխս տարար քո աստվածներով, ոնց որ հեթանոսական մնացուկ լինես։ Եթե քեզ չհուզեց իմ պատմությունը, այդպես էլ ասա, ծաղրելու կարիք չկա։ * '''Տղա''' — Սովորական ձանձրալի պատմություն էր և բոլորովին էլ հուզիչ չէր։ Իսկ երեխան դատարկ բան է, չարժե դրա համար կախվել։ * '''Աղջիկ''' — Ի՞նչ երեխա։ Ոչ մի երեխա էլ չկա։ Ես դա հորինել էի, որ վախեցնեմ Լինոսին։ * '''Տղա''' — Լինոսն ո՞վ է։ * '''Աղջիկ''' — /Ժպտալով/ Գեղեցիկ պատանի է՝ Ապոլոնի որդին։ Ինչ է, էդ մեկը չգիտե՞ս։ Երևում է՝ էդ մի դասից փախել ես ուսանող ժամանակ։ /Ծիծաղում է/ * '''Տղա''' — /Զայրացած/ Վե՛ր կաց։ * '''Աղջիկ''' — Ի՞նչ ասացիր․․․ * '''Տղա''' — Ասում եմ՝ վե՛ր կաց, իզուր ժամանակ եմ կորցնում ինչ-որ կիսախելառի պատճառով։ Հիմա վաղուց էն աշխարհում կլինեի ու ստիպված զառանցանքներդ չէի լսի։ /Բարձրանում է արկղի վրա շատ գործնական, աղջիկը հուզված պտտվում է շուրջը/ * '''Աղջիկ''' — Ազնիվ խոսք, չեմ զառանցում՝ անունը Լինոս է։ Բայց ինչ կարող եմ անել, որ էս մոլորակում մի կարգին տղամարդ չկա, բոլորն իրենց աստծո տեղն են դրել, ամենակարող են ձևանում, ծնկի իջած սեր են խոստանում ու հենց սկսում եմ հավատալ՝ ստորաբար լքում են ու թողնում, որ անհույս տառապեմ․․․ հոգնել եմ սրիկաներից, մի վայրկյան անգամ չեմ ուզում ապրել։ Իջիր, առաջինը ես եմ կախվելու, դու պիտի տեսնես, թե ոնց է իմ հոգնած, բզկտված նորահարսի մարմինը ճոճվում էս պարանից։ /Բարձրանում է արկղի վրա/ Պիտի աղի արցունք թափես ու հասկացնես քո էդ աստվածներին, որ կնոջը համբուրելուց հետո ցինիկաբար լքելն ու անպատիժ մնալը ստորություն է․․․ Իջի՛ր․․․ * '''Տղա''' — Մի գոռա, հիմա կլսեն, մարդիկ կգան․․․ * '''Աղջիկ''' — /Բղավելով/ Թող լսեն ու հասկանան, որ բոլոր տղամարդիկ էլ․․․ /Տղան նրա ձայնը խլացնելու համար ակամայից գրկում է ու երկար համբուրում/ * '''Տղա''' — /Արդարանալով/ Ի՞նչ ես ձայնդ գլուխդ գցել․․․ Ուզում ես հանդիսատես հավաքե՞լ, ինչ է։ Գործի անցիր, ես կսպասեմ։ /Իջնում է, աղջիկը մնում է արկղի վրա/ * '''Աղջիկ''' — /Համբույրի տպավորության տակ/ Դու․․․ չգիտե՞ս․․․ շա՞տ է ցավում, երբ պարանը սեղմում է կոկորդը։ * '''Տղա''' — Ի՞նչ իմանամ, չթողեցիր փորձեմ։ * '''Աղջիկ''' — Իսկ նամակը ո՞ւմ ես գրել, կնո՞ջդ։ * '''Տղա''' — Ոչ։ Ոստիկանություն։ * '''Աղջիկ''' — Իսկ կնոջդ ինչո՞ւ չես գրել։ * '''Տղա''' — Նա տեղյակ է, որ օրերից մի օր կախվելու եմ։ * '''Աղջիկ''' — Եվ ոչ մի փորձ չի՞ անում հետ պահելու համար։ * '''Տղա''' — /Ժպտում է/ Ոչ, պարանն էլ ինքն է տվել ու շատ կվշտանա, երբ իմանա, որ դրանից ե՛ս չեմ օգտվել։ * '''Աղջիկ''' — Դու սիրո՞ւմ ես նրան։ * '''Տղա''' — Կյանքիցս շատ։ * '''Աղջիկ''' — Ու պատրաստ ես նրա համար կախվել էս քոսոտ զուգարանո՞ւմ։ * '''Տղա''' — Պատրաստ եմ ամեն օր, ամեն տեղ կախվել, միայն թե երջանիկ լինի։ * '''Աղջիկ''' — Այ քեզ բախտավոր վհո՜ւկ։ /Կատաղած/ Վհո՛ւկ, վհուկի մե՛կը։ /Պոկում է պարանը/ * '''Տղա''' — Էս ի՞նչ արեցիր․․․ * '''Աղջիկ''' — Դե թող մի լավ վշտանա քո էդ վհուկը։ * '''Տղա''' — Էս ի՞նչ արեցիր․․․ հիմա կնոջս ի՞նչ եմ ասելու։ * '''Աղջիկ''' — Ասա նրան, որ սիրող տղամարդիկ թափված չեն փողոցում։ Էդքան բան։ * '''Տղա''' — Հա։ Երևի էդպես էլ կասեմ։ * '''Աղջիկ''' — Էս պարանը հաստատ քո համար չի։ /Հանում է հարսի շորը, կախում առաստաղի լարից/ Լսիր, դու խմել չե՞ս ուզում։ /Տղան ձայն չի հանում/ Չե՞ս ուզում խմել ինձ հետ։ Էս կողմերում մի լավ բար կա հուսալքված մահկանացուների համար․․․ Արի գնանք խմելու։ * '''Տղա''' — Հա․․․ բայց գործի ժամի՞ն․․․ * '''Աղջիկ''' — Ի՞նչ գործ․․․ մեր գործն ավարտված է․․․ Համ էլ գործի ժամին կախվել կարող ես, իսկ խմել՝ ո՞չ։ /Բարձր, զրնգուն ծիծաղում է/ * '''Տղա''' — /Պարանը շպրտելով/ Լավ։ Թքած։ Արի։ /Գնում են։ Դատարկ բեմ։ Տղան վազելով հետ է գալիս/ Է՛յ, Թոբի՛, որտե՞ղ ես․․․ Թոբի՛․․․ * '''Ձայն''' — Հա՛, շեֆ․․․ զուգարանում եմ, հիմա դուրս կգամ։ * '''Տղա''' — Քեզ քանի՞ անգամ եմ ասել՝ առաստաղը նորոգելուց հետո պարանները հավաքիր, հազար ու մի կիսախելառ է թրև գալիս էս կողմերում։ Քիչ էր մնացել անմեղ տեղը էն աշխարհ գնայի։ Հավաքիր, էսօր գործը պրծանք։ /Գնում է/ * '''Ձայն''' — Վերջ, շեֆ, պրծա։ Թե էս ձմերուկն ինչ մեղքս էր, կերա․․․ /Ունիտազի ջուրը քաշում է/… </div> [[Կատեգորիա:Արմինե Նալբանդյանի ստեղծագործություններ]] [[Կատեգորիա:Հայ դրամատուրգիա]] [[w:hy:Արմինե Նալբանդյան|Արմինե Նալբանդյան]] tng27niz7cl93tfb7yjmbm6i9j3dprg