Վիքիդարան
hywikisource
https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB
MediaWiki 1.47.0-wmf.4
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Վիքիդարան
Վիքիդարանի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
Հեղինակ
Հեղինակի քննարկում
Պորտալ
Պորտալի քննարկում
Էջ
Էջի քննարկում
Ինդեքս
Ինդեքսի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Event
Event talk
Տխրություն
0
12468
392995
392069
2026-05-30T16:20:59Z
~2026-32139-47
14014
392995
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title=Տխրություն
|section =
|author =Վահան Տերյան}}
{{բանաստեղծություն|Տխրություն|<poem>
Սահուն քայլերով, աննշմար, որպես քնքուշ մութի թև,
Մի ըստվեր անցավ ծաղիկ ու կանաչ մեղմիվ շոյելով.
Իրիկնաժամին թփերն օրորող հովի պես թեթև
Մի ուրու անցավ, մի գունատ աղջիկ ճերմակ շորերով…
Արձակ դաշտերի ամայության մեջ նա մեղմ շշնջաց,
Կարծես թե սիրո քնքուշ խոսք ասաց նիրհող դաշտերին.—
Ծաղիկների մեջ այդ անուրջ կույսի շշուկը մնաց
Եվ ծաղիկները այդ սուրբ շշուկով իմ սիրտը լցրին…
</poem>|1908}}
[[Կատեգորիա:Վահան Տերյան]][[Կատեգորիա:Վահան Տերյանի բանաստեղծություններ]]
khqghlddv1qrgmtowv83n5yvortmbsp
Գարնանամուտ (Վահան Տերյան)
0
12476
392997
388796
2026-05-31T08:39:18Z
~2026-32139-47
14014
392997
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title=Գարնանամուտ
|author =Վահան Տերյան|year=1908}}
{{բանաստեղծություն|ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ|<poem>
Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։
Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն...
</poem>|1908}}
[[Կատեգորիա:Վահան Տերյան]][[Կատեգորիա:Վահան Տերյանի բանաստեղծություններ]]
62gm7gke4v1bhqqgqk5f3438ntpgtv7
392998
392997
2026-05-31T08:39:43Z
~2026-32139-47
14014
392998
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title=Գարնանամուտ
|author =Վահան Տերյան|
{{բանաստեղծություն|ԳԱՐՆԱՆԱՄՈՒՏ|<poem>
Քնքշաբույր ծաղկանց հրեղեն խաղով
Ժպտում են նորից անտառ ու ձորակ,
Եվ հեղեղները խոսուն-սառնորակ
Ողջունում են ինձ զվարթ ծիծաղով։
Զուգել ես նորից դաշտ, անտառ ու լեռ,
Գարո՜ւն, ամեն տեղ նոր կյանք ես վառել
Իմ սրտում էլ ես թևերըդ փռել,
Իմ հոգում էլ ես հրդեհել նոր սեր։
Եվ ահա կրկին զվարթ ու ջահել,
Դուրս ելա տխուր մենության բանտից.
Պայծառ աչքերըդ ողջունում են ինձ,
Եվ ես չեմ կարող իմ ճիչը պահել։
Բացել ես իմ դեմ ոսկեղեն հեռուն,
Ծաղկել ես սարո՛ւմ, անտառո՛ւմ, արտո՛ւմ,
Ուրիշ երգեր են հնչում իմ սրտում —
Ողջո՛ւյն քեզ, արև, ողջո՛ւյն քեզ, գարուն...
</poem>|1908}}
[[Կատեգորիա:Վահան Տերյան]][[Կատեգորիա:Վահան Տերյանի բանաստեղծություններ]]
7rp1by6ux7eqne3mwd02wfqg8z29852
392999
392998
2026-05-31T08:40:19Z

1uaxbsywlqd668md007dwei4z966flr
Հեղինակ:Արմինե Նալբանդյան
100
150101
392996
392956
2026-05-30T18:22:23Z
NelliGK
10434
392996
wikitext
text/x-wiki
{{Հեղինակ
|լրիվ անուն = Արմինե Վարազդատի Նալբանդյան
|դասակարգում = Նալբանդյան, Արմինե
|սկզբնատառ = Ն
|պատկեր = Արմինե Նալբանդյան դերասանուհի.jpg
|ծնվել է = 1958
|մահացել է =
}}
{{ՀԻ|Տարի=-}}
==Դրամատուրգիա==
===Պիեսներ===
*[[Թքած]]
*[[Իժերի ծնունդը]]
*[[Ինչ կա մտքիդ]]
*[[Կինտավր]]
*[[Հոգ չէ]] (1992)
*[[Նախերգանք (պիես)|Նախերգանք]]
*[[Վերջին գիշեր]]
*[[Վերջին մոմը]]
*[[:Կատեգորիա:Արմինե Նալբանդյանի պիեսներ|Պիեսներն այբբենական կարգով]]
==Արձակ==
===Սցենարներ և գրքեր===
*[[Անհասցե թաղամաս]] (ռադիոսերիալի սցենար, 2005)
*[[Արևածագը 6-անց կեսին]] (ռադիոսերիալ)
==Հոդվածներ և մանկավարժություն==
*[[Խոսքի մշակման հիմունքներ]]
*[[:Կատեգորիա:Արմինե Նալբանդյանի հոդվածներ|Հոդվածներն այբբենական կարգով]]
==Ստեղծագործությունները այլ կայքերում==
*[https://tatron-drama.am/archives/4469 Արմինե Նալբանդյանի ստեղծագործությունները «Դրամատուրգիա» հանդեսում]
*[https://sportedu.am/հֆսկպի/կառուցվածք/մարզական-լրագրության-ամբիոն Կենսագրությունը ՀՖԿՍՊԻ պաշտոնական կայքում]
k6ovwrn2ujrnubhtkq1p02tg65bc9ab
Թքած
0
150136
392988
392987
2026-05-30T13:48:10Z
NelliGK
10434
392988
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title = Թքած
|section =
|previous =
|next =
|notes =
|author = Արմինե Նալբանդյան
}}
<div style="text-align:justify; line-height:1.6; padding:10px;">
'''Գործող անձինք՝'''
* '''Տղա'''
* '''Աղջիկ'''
* '''Թոբի (ձայն)'''
''Գործողությունը տեղի է ունենում քաղաքային զուգարանում․ դրսից անձրևի ձայն է լսվում։ Բեմի մեջտեղում դրված է արկղ, իսկ առաստաղից ճոճվում է մի պարան։ Ներս է մտնում աղջիկը՝ հարսանեկան զգեստով, ոտքից գլուխ թրջված, ծայրահեղ հուզված։ Նստում է արկղին, սկսում է իրեն կարգի բերել և այդ պահին նկատում է պարանը։''
* '''Աղջիկ''' — Այ քեզ բան։ Գործի կեսն արդեն արված է։ Մտքովս չէր անցնի նման հաջողություն․․․ այն էլ տղամարդկանց զուգարանում։ Արկղ էլ կա, պարան էլ։ Կարծես հատուկ պատվիրած լինեմ։ ''(Բարձրանում է արկղին, պարանը հանգուցալուծում:)'' Հենց էս զգեստով էլ կկախվեմ, թող տեսնի՝ ինչ գանձ է կորցրել։ Հիմար։ Ինչ մեղրամիս ձեռքից բաց թողեց։ Սրիկա։ Արժանի չես անգամ, որ հրաժեշտ տամ քեզ։ ''(Պարանը անցկացնում է վզով:)'' Հիմա այնպիսի վրեժ լուծեմ քեզանից, որ ողջ կյանքում չմոռանաս։ ''(Հանում է գրպանից հեռախոսը, սկսում է ինքն իրեն նկարել։ Էդ պահին ներս է մտնում մի տղա՝ շինարարական աստիճանը ձեռքին․ տեսնելով արկղին կանգնած աղջկան՝ աստիճանը վայր է դնում, տեղում անշարժանում:)''
* '''Տղա''' — Էդ ի՞նչ եք անում, օրիո՛րդ․․․
* '''Աղջիկ''' — Ձեր գործը չէ, եթե զուգարան եք եկել՝ մտեք և մի շեղվեք։
* '''Տղա''' — Ես զուգարանի կարիք չունեմ․․․ ուղղակի հետաքրքիր է, թե ինչ եք անում․․․ էդ արկղի վրա։
* '''Աղջիկ''' — Առայժմ լուսանկարվում եմ։ Իսկ հետո․․․ մտադիր եմ կախվել էս պարանից։
* '''Տղա''' — ''(Ծիծաղում է)'' ․․․Մենա՞կ․․․ Բա․․․ փեսացուն ո՞ւր է։
* '''Աղջիկ''' — Փեսայի հերթն էլ կգա, երբ լուսանկարներս ձեռքն ընկնեն։ Բարի եղիր, ինձ մի քանի դիրքով լուսանկարի, հա՞։ ''(Նետում է հեռախոսը)''
* '''Տղա''' — Ճիշտն ասած․․․ Ես լուսանկարիչ չեմ, աստվածաբան եմ, ուղղակի մեկ-մեկ ուրիշ գործ էլ ենք անում․․․ փողի համար։
* '''Աղջիկ''' — Երևում է՝ քեզ Աստված է ուղարկել զուգարան։ Անմահացրու ինձ վերջին անգամ, հետո գործիդ կգնաս։ Ես կվճարեմ։ Դե՜․․․ համարձա՛կ։ Այ էսպես լավ է՝ խոշոր պլանով, խնդրում եմ։ Աչքերիս արտահայտությունը ֆիքսիր․․․ արհամարհանքս լա՞վ է երևում։
* '''Տղա''' — Ըհը։
* '''Աղջիկ''' — Իսկ ատելությո՞ւնս։
* '''Տղա''' — Հա՛։ Մարմնովս ուղղակի դող անցավ։
* '''Աղջիկ''' — Լավ է։ Իսկ հիմա, բարի եղիր, ուժեղ թափով հրիր արկղը ու միաժամանակ նկարի, պահը չկորցնես, խնդրում եմ, թե չէ երկրորդ անգամ հաստատ չի ստացվի։ Դե՛․․․ համարձա՛կ։
* '''Տղա''' — Ըհը։ ''(Հետ-հետ է գնում ու վազքով գալիս, որ հրի արկղը, բայց կանգ է առնում)'' Բայց մի րոպե․․․ էս նկարները․․․ ձեր էդ փեսացուին ո՞վ է տեղ հասցնելու։
* '''Աղջիկ''' — Իհարկե դու, էլ ո՞վ պիտի հասցնի։ Հեռախոսի մեջ համար կա, անունը Սիգիզմունդ է, կարճ՝ Սուսլիկ ենք ասում, հենց զանգես՝ վազելով կգա։
* '''Տղա''' — Դե չէ, էդ մեկը չեղավ, Սուսլիկ-Մուսլիկ չգիտեմ, ես ինչ գործ ունեմ ընկնեմ կրակի մեջ։ Իմ հոգսերն ինձ հերիք են։ ''(Նետում է)'' Բռնիր հեռախոսդ։
* '''Աղջիկ''' — Էդ ինչ է, չե՞ս ուզում օգնել։ Լա՜վ․․․ հետո շատ կզղջաս։ Դո՛ւ գիտես։ Ուրեմն ես ինքս էլ կարող եմ արկղը հրել։ ''(Հրում է արկղը, սկսում խռխռալ)''
* '''Տղա''' — ''(Տղան հասցնում է բռնել)'' Դե վերջ։ Համբերությունս հատեց, իջիր արկղիցս։ Իջիր, ասում եմ․․․ Բաց թող պարանս, հեռու իմ արկղից։
* '''Աղջիկ''' — Մի քաշքշիր, հարսի շորը կպատռես, վարձակալության սրահից է վերցված, ապուշ։ Բաց թող, ասում եմ․․․ Համ էլ էդ երբվանի՞ց արկղը դարձավ քոնը, հը՞։ Ես եմ այն գտել։ Բոլորն են տեսել։
* '''Տղա''' — ''(Նայում է չորս կողմը)'' Սուտ վկաներ մի փնտրի, զագսում չես։ Հավաքիր հարսանեկան փասափուսեդ ու իջիր իմ արկղից։
* '''Աղջիկ''' — Խեղճ ու հուսահատ կի՞ն տեսար, հա՞, որոշեցիր արկղը քեզնով անել, հա՞։
* '''Տղա''' — Լսիր, էս իմ սեփական արկղն է։ Ես եմ քարշ տվել էստեղ, պարանը՝ նույնպես։ Պա՞րզ է։ Նոր քո նման մի ցնդածի քշեցի էստեղից, հիմա էլ դո՞ւ․ կրակն եմ ընկել, մի րոպեով դուրս գալ չի լինում։
* '''Աղջիկ''' — Բա ինչո՞ւ արկղը չտարար հետդ, եթե քոնն է, հը՞․․․
* '''Տղա''' — Խելառ եմ, ինչ է, արկղը գրկած ման տամ հետս։ Ասում եմ՝ ընդամենը հինգ րոպեով դուրս եկա։
* '''Աղջիկ''' — Որ ինչ անես։
* '''Տղա''' — Քեզ ինչ․․․ Որ․․․ նամա՛կս գցեմ փոստարկղ։
* '''Աղջիկ''' — Սուտ բաներ ես հորինում, ինչ նամակ, ինչ փոստարկղ․․․ էս․․․ էսեմեսի դարում։
* '''Տղա''' — Դարը կապ չունի։ Մարդ իր վերջին նամակը պիտի ձեռքով գրի ու երկար-բարակ մտածելով, հասկացա՞ր։ Վերջին նամակը պիտի մարդկային շունչ ու հոգի ունենա, պարզ է՞։ Ոչ թե ծռտի-մռտի էսեմեսներով գնա էն աշխարհ։
* '''Աղջիկ''' — Դարը կապ չունի։ Մարդ իր վերջին նամակը պիտի ձեռքով գրի ու երկար-բարակ մտածելով, հասկացա՞ր։ Վերջին նամակը պիտի մարդկային շունչ ու հոգի ունենա, պարզ է՞։ Ոչ թե ծռտի-մռտի էսեմեսներով գնա էն աշխարհ։
* '''Աղջիկ''' — Վերջի՞ն։ Սպասիր, բայց ինչո՞ւ վերջին նամակ։ Ինչ է, դու նո՞ւյնպես մտադիր ես․․․ ''(Ցույց է տալիս պարանը)''
* '''Տղա''' — Այո։ Մտադիր եմ․․․ իսկ դու անամոթաբար ուզում ես օգտվել ուրիշի սեփականությունից։ Իջի՛ր։
* '''Աղջիկ''' — Ինչու ես բարկանում, խնդրեմ, կարող եմ զիջել։ ''(Իջնում է)'' Դու մինչև կախվես, ես․․․ կհասցնեմ ծխել։ Ա՜հ․․․ գրողը տանի, ծխախոտս թրջվել է։ Մոտդ ծխելու բան կա՞։
* '''Տղա''' — ''(Հանելով տուփը)'' Վերջինն է։
* '''Աղջիկ''' — Լավ։ Կարող ես մի երկու մուխ քաշել։ ''(Տղան վառում է ծխախոտը)'' Բայց քեզանից հետո նույն պարանը սիրտ չեմ անի քաշել վզիս։ Լսիր, միգուցե մեծահոգի գտնվես ու առաջինը կնոջը զիջես, հը՞․․․
* '''Տղա''' — Չէ։ Ես իմ ողջ կյանքում դրանից եմ տուժել։ Քեզ համար ուրիշ տեղ գտիր։ Տղամարդկանց զուգարանը կնոջ կախվելու վայր չի։
* '''Աղջիկ''' — Ամենաճիշտ վայրն է։ Որ ուզում ես իմանալ, հենց ձեր երեսից եմ կախվում։ Իմ մահվան բուն պատճառը․․․ տղամարդիկ են։
* '''Տղա''' — Հատկապես ո՞ր մեկը, ''(քմծիծաղով)'' Սուսլի՞կը։
* '''Աղջիկ''' — Ինչու մենակ Սուսլիկը․ երկար պատմություն է, երևի չհասցնես լսել։ Բայց եթե շատ ես ուզում, կպատմեմ։
* '''Տղա''' — Ամենևին ցանկություն չունեմ քո Սուսլիկների պատմությունը լսել։ Նամակս շուտով տեղ կհասնի, իսկ ես դեռ ողջ-առողջ ֆռֆռում եմ։ Արի էս արկղը հրի, վերջացնենք, գնա։
* '''Աղջիկ''' — Ուրեմն չես ուզում, հա՞․․․ լսել իմ պատմությունը։ Դու գոնե նամակ ես գրել ինչ-որ մեկին, ես էդ էլ չեմ արել։ Ոնց կարող ես անօգնական թողնել մի դժբախտ կնոջ ու քո համար ուրախ-զվարթ ճոճվել պարանից։ Դու էլ նույն մորթապաշտն ես, ոնց բոլոր տղամարդիկ, մենակ քո փրկության մասին ես մտածում։ ''(Ծխախոտը խլում է տղայի ձեռքից, սկսում ծխել)''
* '''Տղա''' — Կրակն ընկա՞նք, որ տղամարդ ենք, կյանքիս վերջին րոպեն է՞լ եք ուզում ձեզ տրամադրեմ․․․ Խնդրեեե՜մ․․․ բան ու գործս թողնեմ, հիմա էլ քեզ լսեմ։
* '''Աղջիկ''' — Շատ կարճ կտևի․․․ մի ժամ։
* '''Տղա''' — Ոչ մի դեպքում, էդ ընթացքում մեկ էլ տեսար՝ փոշմանեցի։
* '''Աղջիկ''' — ''(Լաց է լինում)'' Շատ եմ խնդրում։ Ինձ մենակ մի թող, գոնե մեկը պիտի իմանա իմ տառապանքները, թե չէ չեմ ուզում անհետ կորչել էս աշխարհից։ Գոնե մեկը մինչև վերջ լսեր ինձ ու հիշեր տառապյալիս՝ թեկուզ էն աշխարհում։
* '''Տղա''' — ''(Սուլում է)'' Բայց խոստացիր, որ հետո արկղը կհրես՝ առանց չեմ ու չումի։
* '''Աղջիկ''' — Երդվում եմ։
* '''Տղա''' — ''(Տղան իջնում է արկղից)'' Լավ։ Գործի անցիր, մենակ արագ ու առանց հուզվելու։
* '''Աղջիկ''' — Ուրեմն ամեն ինչ սկսվեց նրանից, որ համարձակվել էի առանց զգուշացնելու այցելել նրան։
* '''Տղա''' — Ո՞ւմ։
* '''Աղջիկ''' — Սինոնին։
* '''Տղա''' — ''(Զարմացած)'' Ոդիսևսի ազգականի՞ն ինչ է, որ խաբեց տրոյացիներին։
* '''Աղջիկ''' — Ինչ Ոդիսևս։ Նա իմ ազգականն է, և ոչ մի տրոյացու էլ չի խաբել։ Եվ ընդհանրապես շատ ազնիվ տղա է։ Իմ այցը նրան դուր չեկավ։
* '''Տղա''' — Սինոնի՞ն։
* '''Աղջիկ''' — Ոչ, Լուկրիսին։
* '''Տղա''' — ''(Ոգևորված)'' Մի՞թե, Զևսի որդո՞ւն, որը կառուցեց Թեբեն։
* '''Աղջիկ''' — Ինչեր ես հորինում։ Լուկրիսը իմ կենվորն է, արդեն հինգ ամիս է, ինչ սիրահետում է ինձ։ Բայց նա իսկի էլ իմ սրտով չէ։ Շատ է խոշոր։ Իսկ ինձ պուճուր-մուճուր, այ քո նման թուլակազմ տղաներն են դուր գալիս։ Մի խոսքով, որ իմացավ հղի եմ՝ երեխայի ենք սպասում, դուռը շրխկացրեց երեսիս։
* '''Տղա''' — Ո՞վ, Լուկրի՞սը։
* '''Աղջիկ''' — Ոչ, Լիբերը։
* '''Տղա''' — Դա ի՞նչ աստված է։
* '''Աղջիկ''' — Նա բոլորովին էլ աստված չէ։ Նա իմ ամուսինն է։
* '''Տղա''' — Դե սպասիր, սպասիր․․․ բա Սիգիզմունդը։
* '''Աղջիկ''' — Սիգիզմունդն ո՞վ է․․․ Աաա՜․․․ Սուսլի՞կը․․․ նրա հետ մի թեթև եմ ամուսնացած՝ Յասոնին վախեցնելու համար։
* '''Տղա''' — Լո՞ւրջ․․․ Բժիշկ Յասոնի մասի՞ն է խոսքը, որ առաջնորդում էր արգոնավորդներին։
* '''Աղջիկ''' — Հա, բժիշկ է, ինչի՞ց իմացար, ատամնաբույժ է՝ սադիստի մեկը, հատ-հատ հաշվել էր ատամներս։ Գիտեր, որ ժառանգություն ունեմ տատուցս թողած, մինչև վերջին մասունքը խլեց ինձանից, նույնիսկ տատուս աճյունը տարավ սափորով հանդերձ։ Էդ սրիկան ծովային ճամփորդության գնաց ու մինչև հիմա անհետ կորած է, երևի փոխել է տխմար անունը, որ ոստիկանությունը չգտնի։
* '''Տղա''' — Պարզ է։ Անկեղծ ասած՝ պատմությունիցդ գլուխ չհանեցի, բայց․․․ էդ նորահարսի զգեստը քեզ շատ է սազում․ հագիցդ էլ չհանես։
* '''Աղջիկ''' — Հա՞, որ, իսկապե՞ս։ Մի կարգին չհասցրեցի էլ մեջն ուրախանամ․․․ Իսկ ես հույս ունեի, որ մի կրքոտ արգենտինական տանգո կպարեմ հարսանիքիս․ մոտավորապես սրա նման մի բան։ ''(Միացնում է երաժշտությունը, տղայի ձեռքից քաշում պարելու)''
* '''Տղա''' — Զուգարանո՞ւմ ինչ է, անհարմար է, մարդ կմտնի։
* '''Աղջիկ''' — Ուրիշ տարբերակ չկա, մահից առաջ կարելի է մի լավ զվարճանալ։ ''(Պարում է կրքոտ ու կարճ)''
* '''Տղա''' — ''(Տպավորության տակ)'' Լսիր, եթե ես քո վիճակում լինեի, կթքեի էդ բոլոր մանր-մունր աստվածների վրա ու կփախչեի մի կարգին․․․ ասենք իմ նման մահկանացուի հետ։ ''(Ծիծաղում է)''
* '''Աղջիկ''' — Մահկանացու լինելը շատ քիչ է էս կյանքում, ինչ-որ մի բան էլ պիտի լինես։
* '''Տղա''' — Որ շատ խորանանք, կարող է պարզվի՝ ես էլ Տելեմաքն եմ՝ Ոդիսևսի որդին․ կիսաստծո պես մի բան, հը՞․․․ ''(Ծիծաղում է)''
* '''Աղջիկ''' — Գլուխս տարար քո աստվածներով, ոնց որ հեթանոսական մնացուկ լինես։ Եթե քեզ չհուզեց իմ պատմությունը, այդպես էլ ասա, ծաղրելու կարիք չկա։
* '''Տղա''' — Սովորական ձանձրալի պատմություն էր և բոլորովին էլ հուզիչ չէր։ Իսկ երեխան դատարկ բան է, չարժե դրա համար կախվել։
* '''Աղջիկ''' — Ի՞նչ երեխա։ Ոչ մի երեխա էլ չկա։ Ես դա հորինել էի, որ վախեցնելու Լինոսին։
* '''Տղա''' — Լինոսն ո՞վ է։
* '''Աղջիկ''' — ''(Ժպտալով)'' Գեղեցիկ պատանի է՝ Ապոլոնի որդին։ Ինչ է, էդ մեկը չգիտե՞ս։ Երևում է՝ էդ մի դասից փախել ես ուսանող ժամանակ։ ''(Ծիծաղում է)''
* '''Տղա''' — ''(Զայրացած)'' Վե՛ր կաց։
* '''Աղջիկ''' — Ի՞նչ ասացիր․․․
* '''Տղա''' — Ասում եմ՝ վե՛ր կաց, իզուր ժամանակ եմ կորցնում ինչ-որ կիսախելառի պատճառով։ Հիմա վաղուց էն աշխարհում կլինեի ու ստիպված զառանցանքներդ չէի լսի։ ''(Բարձրանում է արկղի վրա շատ գործնական, աղջիկը հուզված պտտվում է շուրջը)''
* '''Աղջիկ''' — Ազնիվ խոսք, չեմ զառանցում՝ անունը Լինոս է։ Բայց ինչ կարող եմ անել, որ էս մոլորակում մի կարգին տղամարդ չկա, բոլորն իրենց աստծո տեղն են դրել, ամենակարող են ձևանում, ծնկի իջած սեր են խոստանում ու հենց սկսում եմ հավատալ՝ ստորաբար լքում են ու թողնում, որ անհույս տառապեմ․․․ հոգնել եմ սրիկաներից, մի վայրկյան անգամ չեմ ուզում ապրել։ Իջիր, առաջինը ես եմ կախվելու, դու պիտի տեսնես, թե ոնց է իմ հոգնած, բզկտված նորահարսի մարմինը ճոճվում էս պարանից։ ''(Բարձրանում է արկղի վրա)'' Պիտի աղի արցունք թափես ու հասկացնես քո էդ աստվածներին, որ կնոջը համբուրելուց հետո ցինիկաբար լքելն ու անպատիժ մնալը ստորություն է․․․ Իջի՛ր․․․
* '''Տղա''' — Մի գոռա, հիմա կլսեն, մարդիկ կգան․․․
* '''Աղջիկ''' — ''(Բղավելով)'' Թող լսեն ու հասկանան, որ բոլոր տղամարդիկ էլ․․․ ''(Տղան նրա ձայնը խլացնելու համար ակամայից գրկում է ու երկար համբուրում)''
* '''Տղա''' — ''(Արդարանալով)'' Ի՞նչ ես ձայնդ գլուխդ գցել․․․ Ուզում ես հանդիսատես հավաքե՞լ, ինչ է։ Գործի անցիր, ես կսպասեմ։ ''(Իջնում է, աղջիկը մնում է արկղի վրա)''
* '''Աղջիկ''' — ''(Համբույրի տպավորության տակ)'' Դու․․․ չգիտե՞ս․․․ շա՞տ է ցավում, երբ պարանը սեղմում է կոկորդը։
* '''Տղա''' — Ի՞նչ իմանամ, չթողեցիր փորձեմ։
* '''Աղջիկ''' — Իսկ նամակը ո՞ւմ ես գրել, կնո՞ջդ։
* '''Տղա''' — Ոչ։ Ոստիկանություն։
* '''Աղջիկ''' — Իսկ կնոջդ ինչո՞ւ չես գրել։
* '''Տղա''' — Նա տեղյակ է, որ օրերից մի օր կախվելու եմ։
* '''Աղջիկ''' — Եվ ոչ մի փորձ չի՞ անում հետ պահելու համար։
* '''Տղա''' — ''(Ժպտում է)'' Ոչ, պարանն էլ ինքն է տվել ու շատ կվշտանա, երբ իմանա, որ դրանից ե՛ս չեմ օգտվել։
* '''Աղջիկ''' — Դու սիրո՞ւմ ես նրան։
* '''Տղա''' — Կյանքիցս շատ։
* '''Աղջիկ''' — Ու պատրաստ ես նրա համար կախվել էս քոսոտ զուգարանո՞ւմ։
* '''Տղա''' — Պատրաստ եմ ամեն օր, ամեն տեղ կախվել, միայն թե երջանիկ լինի։
* '''Աղջիկ''' — Այ քեզ բախտավոր վհո՜ւկ։ ''(Կատաղած)'' Վհո՛ւկ, վհուկի մե՛կը։ ''(Պոկում է պարանը)''
* '''Տղա''' — Էս ի՞նչ արեցիր․․․
* '''Աղջիկ''' — Դե թող մի լավ վշտանա քո էդ վհուկը։
* '''Տղա''' — Էս ի՞նչ արեցիր․․․ հիմա կնոջս ի՞նչ եմ ասելու։
* '''Աղջիկ''' — Ասա նրան, որ սիրող տղամարդիկ թափված չեն փողոցում։ Էդքան բան։
* '''Տղա''' — Հա։ Երևի էդպես էլ կասեմ։
* '''Աղջիկ''' — Էս պարանը հաստատ քո համար չի։ ''(Հանում է հարսի շորը, կախում առաստաղի լարից)'' Լսիր, դու խմել չե՞ս ուզում։ ''(Տղան ձայն չի հանում)'' Չե՞ս ուզում խմել ինձ հետ։ Էս կողմերում մի լավ բար կա հուսալքված մահկանացուների համար․․․ Արի գնանք խմելու։
* '''Տղա''' — Հա․․․ բայց գործի ժամի՞ն․․․
* '''Աղջիկ''' — Ի՞նչ գործ․․․ մեր գործն ավարտված է․․․ Համ էլ գործի ժամին կախվել կարող ես, իսկ խմել՝ ո՞չ։ ''(Բարձր, զրնգուն ծիծաղում է)''
* '''Տղա''' — ''(Պարանը շպրտելով)'' Լավ։ Թքած։ Արի։ ''(Գնում են։ Դատարկ բեմ։ Տղան վազելով հետ է գալիս)'' Է՛յ, Թոբի՛, որտե՞ղ ես․․․ Թոբի՛․․․
* '''Ձայն''' — Հա՛, շեֆ․․․ զուգարանում եմ, հիմա դուրս կգամ։
* '''Տղա''' — Քեզ քանի՞ անգամ եմ ասել՝ առաստաղը նորոգելուց հետո պարանները հավաքիր, հազար ու մի կիսախելառ է թրև գալիս էս կողմերում։ Քիչ էր մնացել անմեղ տեղը էն աշխարհ գնայի։ Հավաքիր, էսօր գործը պրծանք։ ''(Գնում է)''
* '''Ձայն''' — Վերջ, շեֆ, պրծա։ Թե էս ձմերուկն ինչ մեղքս էր, կերա․․․ ''(Ունիտազի ջուրը քաշում է)''…
</div>
[[Կատեգորիա:Արմինե Նալբանդյանի ստեղծագործություններ]]
[[Կատեգորիա:Հայ դրամատուրգիա]]
[[w:hy:Արմինե Նալբանդյան|Արմինե Նալբանդյան]]
a78elsxbyo6ish88upt5dh4kl8yae2t
Ինչ կա մտքիդ
0
150137
392989
392958
2026-05-30T13:54:04Z
NelliGK
10434
392989
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title = Ինչ կա մտքիդ
|section =
|previous =
|next =
|notes =
|author = Արմինե Նալբանդյան
}}
<div style="text-align:justify; line-height:1.6; padding:10px;">
'''Գործող անձինք՝'''
* '''Տ.''' — Տղամարդ
* '''Կ.''' — Կին
---
''(Տղամարդը բարձրահարկ շենքի տանիքում հուզված վեր ու վար է անում: Մերթընդմերթ տանիքից ներքև նայելով՝ սպասում է ինչ-որ մեկին:)''
* '''Տ.''' — Շենքը չխառնի՞․․․ Ժամը մեկին եմ ասել․․․ Արդեն մեկն անց․․․ հինգ է։ Այ սըենց բաներից եմ կատաղում էլի․․․ Ի՞նչ եղար, դե արի է․․․ շոգից մեռա։ ''(Շենքից ներքև նայելով՝ սուլում է)'' Առ հա, բարձրությո՜ւն․․․ որ գցվեմ, մի կես ժամից նոր տեղ կհասնեմ։ ''(Տանիքից կախված գոռում է)'' Աա-ուու՜․․․ ուու․․․ ուուա․․․ ուուաա․․․ ուուաա․․․ Հեյ, հե՜յյյ․․․ Հիմա փրկարարները ձայնս կլսեն, կգան, զոռով կիջացնեն տանիքից։ Խայտառակ կլինեմ ''(ծիծաղում է)'', հազիվ եմ բարձրացել․․․ տասնվեց հարկ։ ''(Ծխախոտ վառելով)'' Վերելակն էլ չէր աշխատում։ ''(Թքում է տանիքից)'' Հատուկ է ուշանում, որ էս տանիքում չիր դառնամ։ Լքված տղամարդու չիր։ ''(Զկրտում է մի քանի անգամ)'' Քրոնիկ գաստրիտով․․․ տղամարդու չիր․․․ Հետաքրքիր ժողովուրդ են, գլուխները կախ ֆռֆռում են, մտքներով չի անցնում, որ էստեղ՝ վերևում․․․ մարդ է շոգից խեղդվում։ Հե-հե-հե-հե՜յյյյ․․․ հե-հե-հե-հե՜յյյյ․․․ հու հու․․․ ուու․․․ հու հու․․․ ուու՜․․․ հու․․․ ուու՜։ ''(Տանիքից ցած նայելով՝ հնդկացիական ցեղերի ձայնարկումներ է արձակում:)''
* '''Կ.''' — ''(Հևալով, գզգզված ներս է ընկնում, կանգ առնում, հետևում ձայնարկումներին)'' Է, հետո՞։ ''(Տղամարդը վախեցած շրջվում է)'' Ուրիշ ժամադրության վայր չգտա՞ր։ Ի՞նչ կա էս գրողի տարած տանիքում, որ ինձ քարշ տվիր 16 հարկ։ Ամոթ չի՞, մեծ մարդ ես։ Ինչո՞ւ ես քեզ․․․ Կառլսոնի տեղը դրել։
* '''Տ.''' — ''(Զարմացած)'' Կառլսոնն ո՞վ է։
* '''Կ.''' — Ով որ ա՝ է։ Քո նման մի ցնդած, որ տանիքներում է ֆռֆռում։
* '''Տ.''' — Պարզ է։
* '''Կ.''' — Ի՞նչ ես ապշած վրաս նայում։
* '''Տ.''' — Մազերդ ի՞նչ ես արել։ Նոր սանրվա՞ծք է։
* '''Կ.''' — ''(Շփոթված հանում է հայելին, նայում)'' Աստված իմ․․․ ոնց որ գաջեգործ լինեմ, չորս կողմը շինանյութ է շաղ տված․․․ Եթե կարծում ես՝ էս գաջապատ բարձունքում դու հրեշտակի տեսք ունես, սխալվում ես։
* '''Տ.''' — Սպասիր՝ մազերիդ փոշին թափ տամ, թե չէ հետդ լուրջ խոսել չի ստացվի։
* '''Կ.''' — Ձեռքդ քաշի՛ր։ Ի՞նչ ես ուզում ինձանից․․․ Ինչո՞ւ ես կանչել էս գրողի տարած քարուքանդ տանիքը, հը՞։
* '''Տ.''' — Դե․․․ մտածեցի էստեղ օդը մաքուր է, մարդ-մուրդ չկա․․․ աչքից-ականջից հեռու․․․
* '''Կ.''' — Աչքից հեռու, հա՞․․․ Ինչո՞ւ․․․ Էդ ի՞նչ կա մտքիդ։
* '''Տ.''' — Ի՞նչ պիտի լինի․․․ խոսելու բան չունեի՞նք։ Էստեղ մարդավարի կխոսենք էլի։
* '''Կ.''' — Մարդավարի՞․․․ Նորմալ նստելու տեղ էլ չկա։ Քսան տարվա մեջ մի կարգին տեղ չկանչեցիր, էլ կաթսայատուն, էլ հավանոց․․․ էլ խրամատ, լավագույն դեպքում․․․ գերեզմանոց։
* '''Տ.''' — Բա ինչ անեմ, հո չե՞մ ասի՝ իջնենք շենքի հետևը խոսենք։ Մի քիչ մեզ չի սազում։ Տանն էլ․․․ դե գիտես, խոսել չի լինում, ինչ կա-չկա տալիս, ջարդում ես։ Հարևաններն էլ ոստիկանություն են կանչում, ինձ բռնում, խցկում են ԿՊԶ (մեկուսարան)։ Զահլա չկա ամեն շաբաթ գլուխս սափրած տուն գամ։ Մազերս սկսել են թարս աճել։ Էստեղ հարմար է․ նստիր էն քարին, խոսենք։
* '''Կ.''' — Ես ցից քարին նստելու ցանկություն չունեմ։
* '''Տ.''' — Դե առ, իմ քարին նստիր։ Խնդրեմ, թաշկինակս էլ փռեմ վրան։
* '''Կ.''' — ''(Նստում է: Երկար լռություն)'' Դե, խոսիր։
* '''Տ.''' — Դու բան չունե՞ս ասելու։
* '''Կ.''' — Ես իմն արդեն ասել եմ։
* '''Տ.''' — Չէ՛։ Ես դատարան չեմ գա։
* '''Կ.''' — Ասացեք խնդրեմ․․․ իսկ ո՞ւր կբարեհաճեիք գնալ՝ Կոլումբիայի հյուսիսային լեռնե՞ր, թե՞ Ամազոնի տրոպիկական անտառներ։ Էդ հարցը մենակ դատարանում է լուծվում։ Վերջ։
* '''Տ.''' — Ես արդեն ամաչում եմ էդ կողմերում ֆռֆռալուց։ Ամառը ճամփորդելու փոխարեն դատարաններում ենք թրև գալիս, ոնց որ դատական ատյանների անկախ փորձագետ լինենք։ Դու նկատե՞լ ես մեզ ոնց են դիմում․ «Ա՜ա․․․ մոլագար նորապսակնե՜ր․․․ եկա՞ք, աբսուրդի դրամա՞ ենք դիտելու, թե՞ թրիլեր ժանրի ֆիլմ»։ Հետո էլ ծիկրակում են դռների արանքից ու խնդմնդում։ Հոգնել եմ խեղկատակի դեր տանելուց։ Հերի՛ք է։ Տարիքս առած մարդ եմ։
* '''Կ.''' — Տարիքն առած խեղկատակ չի՞ լինում, ինչ է։ Ես ոչ մի արտառոց բան չեմ տեսնում դրա մեջ։
* '''Տ.''' — Լեզվիդ մի տուր։
* '''Կ.''' — Լսիր։ Իմ որոշումն էս անգամ անփոփոխ է։ Ես էլ եմ հոգնել էդ ճամփեքից՝ տուն-դատարան-տուն-դատարան․․․ էլ առաջվանը չեմ, մի քանի մեղրածոր խոսք ասես՝ վազեմ դիմումս հետ վերցնեմ։ Վերջ։ Վաղը կհանդիպենք այնտեղ, որտեղ հարկն է։
* '''Տ.''' — Սպասիր։ ''(Չիմանալով ինչ ասել՝ երկար լռություն)'' Բա էրեխե՞քը։
* '''Կ.''' — Ի՞նչ երեխա։ Նրանք արդեն մեր տարիքին են։ Էնպես որ էդ հարցը փակված է։
* '''Տ.''' — Սպասիր։ Բա․․․ մենք ո՞նց ենք ապրելու․․․ մի հարկի տակ։
* '''Կ.''' — Շատ պարզ։ Ես իմ տանն եմ ապրելու, դու․․․ որտեղ կուզես։
* '''Տ.''' — Քո տունը ո՞րն է։
* '''Կ.''' — Քո տունը։
* '''Տ.''' — Էդ երբվանի՞ց իմ հարազատ հոր տունը դարձավ քոնը, հը՞։
* '''Կ.''' — Քո հայրը․․․ Աստված հոգին լուսավորի, ինձ ավելի հարազատ էր, քան քեզ։ Երբ առաջին անգամ ոտք դրի ձեր տուն, լուսահոգին աղիողորմ հեկեկալով ասաց․ «Աղջիկս, վերջապես տունս տեր ունեցավ, կարգի բեր շուրջդ ու ապրիր սրտիդ ուզածի չափ»։ Քեզանից հույսը կտրած գնաց էն աշխարհ զառամյալը։
* '''Տ.''' — Անմիտ բարբաջանք։ Բոլորն էլ կարող են էդպես ասել հուսահատության պահին․․․ Հատկապես որ էդ ժամանակ․․․ ընկճախտով էր տառապում խեղճ հայրս։
* '''Կ.''' — Ընկճախտ չէր, սրատուտ էր։ Քորի տեսքով։ Էնպես որ, տունը իմն է։
* '''Տ.''' — Սրատո՞ւտ։ ''(Հուսահատ մոտենում է տանիքի եզրին, ցած նայում)'' Հե-հե-հե՜յյյյ․․․ հու հու․․․ ուու՜․․․ ''(Հնդկացիական ցեղերի ձայներ է արձակում)'' Սրատուտ․․․ Ինչ ուզում՝ բստրում է։ Բա․․․ Դոբի՞ն։
* '''Կ.''' — Դոբին խելամիտ շուն է, թող ինքը որոշի։
* '''Տ.''' — Չէ, չէ։ Հենց էնպես հարցրի։ Ինձ շուն պետք չի։
* '''Կ.''' — Չկարծես ամեն ինչ ուզում եմ ինձ պահել, ինչ մտքովդ անցնում է, կարող ես վերցնել։
* '''Տ.''' — Ինձ ոչինչ հարկավոր չէ՝ իրերս էլ, կահ-կարասին էլ, տունն էլ, շունն էլ․․․ տաբատս էլ կարող ես քեզ պահել։ Նույնիսկ ածելիս՝ օճառաջրի խոզանակի հետ․ կարծեմ թաքուն գործածում ես, երբ տանը չեմ լինում։
* '''Կ.''' — Ինձ մի շփոթիր մորուսավոր սիրուհուդ հետ։
* '''Տ.''' — ''(Ծաղրելով)'' «Ինձ մի շփոթիր սիրուհուդ հետ․․․» Գլխումդ շիլաշփոթ է․․․ անգութ, անհոգի մոլագա՜ր․․․ Քանի՞ անգամ ասե՜մ՝ ես սիրուհի չունե՜մ, ո՛չ քաչալ, ո՛չ էլ մորուսավո՜ր։
* '''Կ.''' — Խեղճ մարդ՝ սիրուհի էլ չունի։ Սիրտս ճմլվեց։
* '''Տ.''' — Ուզո՞ւմ ես խոստովանեմ, որ ինձ համար կանայք միապաղաղ, ձանձրալի, անսեռ արարածնե՞ր են։ Խնդրե՜եմ, եթե քեզ դուր է գալիս, բայց մի մոռացիր, որ դու էլ ես կին։ Ինչո՞ւ ես այդպես նայում վրաս։
* '''Կ.''' — Ինձ չեն հուզում քո դատարկագլուխ սիրուհիները։
* '''Տ.''' — Ընկերուհո՞ւդ նկատի ունես։ Կարծում ես մոռացել ե՞մ՝ ինչ տեսարան սարքեցիր գլխիս, երբ տարիներ առաջ բանսարկու ընկերուհիդ իր թակարդը գցեց խեղճ միամիտիս։ Աղեկտուր արտասվում էր սիրուց, էստեղ-էնտեղ բղավում, որ ինքնասպան կլինի։ Բոլորդ էլ գիտեիք, որ ես, չնայած տղամարդ եմ․․․ բայց փափուկ սիրտ ունեմ, կարեկցել գիտեմ։ Ստիպված մի երկու գիշեր փորձեցի մխիթարել նրան։ Եվ ի՞նչ․․․ Իմ ազնվասիրտ վերաբերմունքը ընկերուհուդ հանդեպ ընկալեցիք որպես թեթևսոլիկ մանյակի վարք։ Հազիվ ազատվեցի աննորմալ ընկերուհուդ սիրահետումներից, հիմա էլ տանից ես քշո՞ւմ։
* '''Կ.''' — Խոսք չունեմ։ Մեղքերդ խոստովանելու յուրահատուկ ձև ունես։ Քո սիրային պատմություններում, պարզվում է, ամենաանմեղը դու ես։ Խեղճ, միամիտ, գթասրտի դիմակ ես հագել ու գործերդ առաջ ես տանում։ Ոչ մի ներում այլևս չսպասես ինձանից։ Խորամանկ աղվես։ ''(Ուզում է գնալ, տղամարդը հարձակվում է վրան)''
* '''Տ.''' — Ինձ աղվես չասե՜ս։ ''(Քաշելով թևից)'' Հետ արի, մինչև հարցերս չպարզեմ, ոչ մի տեղ չես գնա։ Ուզում ես փախչել, գլուխդ ազատել էս գաղջ վիճակի՞ց, հա՞։
* '''Կ.''' — Չէ, չէ, չեմ փախչում, բաց թող․․․ Թևս կկոտրես նորից․․․ բա՛ց թող, ասում եմ․․․
* '''Տ.''' — Կանգնիր էստեղ, չշարժվես, հիմա կտեսնես՝ ինչ օրը կգցեմ քեզ․․․ ''(Սեղմում է տանիքի բազրիքին)''
* '''Կ.''' — Աստված իմ․․․ էս ինչ բարձր է էստեղ․․․ հեռու գնա, ինչո՞ւ ես հրմշտում։
* '''Տ.''' — Խորամանկ աղվես եմ, հա՞։ Միշտ աչք եմ փակել փնթփնթոցներիդ վրա, ինչքան քեֆդ տվել է՝ չարախոսել ու զրպարտել ես ինձ, ոչ մի կարեկցանք ու գուրգուրանք չեմ տեսնում քեզանից, քո համբույրներն ու գրկախառնումներն էլ շինծու են եղել, հենց էնպես՝ որպես սահմանված կարգ ու վերջ․․․ Հոգնած, տանջված ու կարոտած տուն եմ եկել, որ գլուխս գրկես ու մխիթարես, բայց անզգա, անսիրտ հայացքից ու մի բաժին դեմս նետված ապուրից բացի ոչնչի չեմ արժանացել։ Օրեր են եղել՝ վիրավորանքից ու սովից տանջվելով եմ քնել։
* '''Կ.''' — Էդ ի՞նչ ես ասում, ստախոս, ինչ ամուսնացել ենք, քեզ կերակրելով եմ զբաղված․․․ Լղար, հյուծվածի մեկն էիր, կասե՞ս՝ ո՞ւմ շնորհիվ ես էսպես գիրացել, հը՞․․․ Մի քաշքշիր թևս․․․ ցավից շունչս կտրվեց։
* '''Տ.''' — Դու անգութ, անկարեկից kին ես։ Ու երբեք չես սիրել ինձ․․․ Միշտ արհամարհել ու ծաղրել ես, որ նոտարական գրասենյակում համեստ թղթատար եմ․․․ խղճուկ աշխատավարձով։ Միայն պահանջել ես ու երբեք բավարարված չես եղել։ Ագահ ու գծուծ արարած ես։
* '''Կ.''' — Էդ ի՞նչ ես ասո՜ւմ․․․ իմ անկեղծ արցունքները, սրտի թրթիռները, պատուհանի մոտ քեզ սպասող անքուն գիշերները, մղձավանջները․․․ մի՞թե սիրուց չեն եղել, խոզ։ Միայն քո մասին ես մտածել․ քեզ կերակրել, լողացրել, հագցրել եմ, որ նենգաբար վազես սիրուհիներիդ մոտ ու ինձ թողնես անհույս սպասումից կուչ եկած շան կերպարում, ապերա՛խտ․․․ ու դեռ խոսում ես անզգա լինելո՞ւց։
* '''Տ.''' — Ի՞նչ․․․ Սիրուհիներիս համար կես մետր անգամ չէի վազի, այ ծանծաղամիտ, ինչ արել եմ՝ քեզ համար եմ արել․․․ Դու ինչ գիտես ես ինչ եմ արել, հը՞, ինչ գիտես։ Իսկ գիտե՞ս, որ գիշերները տուն չեմ եկել, որովհետև․․․ ստրուկի պես աշխատել եմ կայարաններում․․․ վագոններ եմ բեռնաթափել օրավարձով, քարհանքերում ածուխ եմ փորփրել էս մատներով․․․ դու գիտեի՞ր, հա՞․․․ Ասա՝ գիտեի՞ր․․․ որ բոյիցս մեծ ծաղկեպսակներ եմ քարշ տվել հանգուցյալների համար՝ թաղման թափորի առաջ զվարճանքի առարկա դառնալով, հա՞․․․ գիտեի՞ր․․․
* '''Կ.''' — Ստո՛ւմ ես, դու նման բաների ընդունակ չես, երբեք չե՛ս արել ու չե՛ս անի․․․ հեռու գնա։
* '''Տ.''' — Չե՞մ արել․․․ եթե անգամ չեմ էլ արել, դու պարտավոր ես հավատալ, որ կանեի։ Ասա՝ որ կանեի․․․ ասա՝ որ հաստատ կանեի հանուն քեզ, հանուն երեխաների․․․ ասա․․․ ես վա՞տ հայր եմ եղել երեխաների համար, հա՞․․․ դե ասա․․․ ասա․․․
* '''Կ.''' — Չէ։
* '''Տ.''' — «Չէ»-ն ի՞նչ։
* '''Կ.''' — Լավ հայր ես եղել։
* '''Տ.''' — Իսկ գիտե՞ս, թե ինչու եմ լավ հայր եղել։ Որովհետև սիրել եմ քեզ։ Երախտամոռ։ ''(Տղամարդը գնում, նստում է քարին, ծխախոտ վառում)''
* '''Կ.''' — ''(Լաց է լինում)''
* '''Տ.''' — Իզուր ես հեծկլտում։ Արցունքներդ էլ ինձ չեն հուզում։ Դա բնատուր շնորհ է կանանց ու կոկորդիլոսների մոտ. զոհի առաջ արցունք են թափում, որ հետո միանգամից կուլ տան։ Մի՛ տըզզա․․․ հասուն կին ես։ Հասկանո՞ւմ ես․․․ Տղամարդիկ գիտեն, որ ի վերջո գալիս է մի պահ, երբ կատաղած կինը փափկում է ու խելոք, սուս ու փուս ճաշ է մատուցում տղամարդուն։ Բայց դե էդ ամենը հասկանալը շատ քիչ է տղամարդու համար։ Ամուր ջղեր են հարկավոր։ Շա՜ատ ամուր ջղեր։ Իսկ իմ ջղերը մանկուց են քայքայված․․․ երբ առաջին անգամ սիրահարվեցի մի․․․ քանոնահար կնոջ։ Նրա կսմիթավոր նվագարանը մինչև հիմա կնտկնտում է ականջիս մեջ։ Չէ, բան չունեմ ասելու, իսկապես շատ կանացի գործիք է՝ լավ մշակված եզան կաշվից, չգիտեմ ում աղիքից պատրաստված 26 միաձայն ներվեր սղոցող լարերից։ Ինչ որ է։ Հասկացա, որ կսմիթավոր կանայք իմ խելքի բանը չեն։ ''(Վեր է կենում, մոտենում կնոջը)'' Կարո՞ղ ես ասել՝ ովքեր են էս մոլորակի ամենակատաղի ու․․․ փխրուն արարածները։
* '''Կ.''' — ''(Լացելով)'' Տղամարդիկ։
* '''Տ.''' — Իսկ գիտե՞ս, որ կանայք պիտի ավելի լավը լինեն, քան տղամարդիկ, որ պիտի սիրեն մեզ ու լավ օրինակ ծառայեն։ Օրինակ՝ ես ի՞նչ պիտի սովորեմ քեզնից, հը՞։ Խռովկան․․․ փնթփնթան․․․ լացկան․․․ քինախնդիր․․․ ''(Սրբում է կնոջ արցունքները)'' Տեր Աստված, դու շուտով քառասունութ տարեկան ես դառնում, բայց․․․ բայց հիմա ավելի գեղեցիկ ես․․․ քան երբևէ․․․ դու միշտ այնքան հաճելի ես բուրում։ Գիտե՞ս՝ ես էլի առանց վարանելու կամուսնանայի քեզ հետ, եթե անգամ․․․ kսմիթավոր կանանց անսամբլից լինեիր․․․ որովհետև սիրում եմ քեզ։ ''(Գրկում է: Կինը ցնցվում է)'' Ամեն անգամ ցնցվում ես, երբ ասում եմ, որ սիրում եմ քեզ։
* '''Կ.''' — ''(Աչքերը սրբելով)'' Ցնցվում եմ, որովհետև չեմ հասկանում․․․ ինչ կա մտքիդ։
* '''Տ.''' — Ի՞նչ պիտի լինի։ Ողջ տիեզերքի ռիթմը ներսումս է։ Չե՞ս զգում․․․
* '''Կ.''' — Ռիթմը զգում եմ, բայց ոչ տիեզերքի։
* '''Տ.''' — ''(Պայծառացած)'' Բա՞․․․
* '''Կ.''' — ''(Չոր հրելով)'' Զգում եմ, որ պարզապես գնալու տեղ չունես․․․ դրա համար ես այսպես գեղգեղում։ Էդքան բան։
* '''Տ.''' — ''(Անսպասելի բռնում է կնոջ կոկորդից ու սկսում խեղդել)'' Մոլագա՛ր․․․ խեղդամահ կանեմ քեզ․․․ գնալու տեղ չունեմ, հա՞․․․ Իսկ գուցե չե՞մ ուզում գնալ․․․ կխեղդեմ քեզ, հերիք է նյարդերս կսմթես․․․ ''(Կինը սկսում է խռխռալ, շնչահեղձ լինել: Պաշտպանվելուց հրվում է բազրիքին ու գլխիվայր ընկնում տանիքից, սակայն հասցնում է կառչել բազրիքից: Տղամարդը շփոթված հետ է ընկրկում)'' Աստված իմ, էս ինչ արի․․․ ''(Մղվում է դեպի կինը)'' Սպասիր, չընկնես, ձեռքդ տուր, պինդ բռնիր, օգնեցե՜ե՜ք․․․ ''(Կինը լուռ կախված է, միայն վախից չռված աչքերն են երևում)'' Հոգիս, կյանքս, չվախենաս, հրեշտակս, օգնեցե՜ե՛ք․․․ ես կգժվեմ, էս ինչ արի, որ ցած ընկնես՝ ես չեմ ապրի, ինքնասպան կլինեմ, քեզ պինդ պահիր, ձեռքդ տուր, ձեռքս բռնիր․․․ չէ, չէ․․․ ձեռքդ չթողնես․․․ կընկնես ցած։ ''(Գլուխը բռնած լաց է լինում)'' Ապուշ, հիմար, էս ինչ արի, հիմի պարան կճարեմ։ ''(Տակն ու վրա է անում չորս կողմը)'' Ինձ տեղն է, ինչի՞ քեզ կանչեցի էս գրողի տարած տանիքը, կարճամիտ ապուշի մեկն եմ, դու ճիշտ էիր ասում, սեր իմ․․․ ես թանձրամիտ, տհաս գյադուկ եմ։ Էս տանիքում քարից բացի բան չկա՞․․․ Չընկնես, սպասիր, ձեռքս բռնիր, ձեռքս․․․ առ, թաշկինակիս ծայրից բռնիր․․․ ''(Երեսը հպում է գետնին՝ հուսահատ լացելով)'' ․․․Հոգիս, ձեռքդ տո՜ւու՜ր․․․ ''(Այդ ընթացքում կինը բարձրանում է բազրիքից, կանգնում տանիքին ու սկսում հանգիստ շորերը թափ տալ: Տղամարդը գլուխը բարձրացնում է ու ապշահար նայում կնոջը)'' Էդ ո՞նց․․․ դու հրեշտա՞կ ես․․․ հա՞․․․
* '''Կ.''' — Հրեշտակը դու ես։ Կարծում էիր կջախջախվե՞մ․․․ Բախտդ չբերեց, տանիքի տակ ամուր հենարան կար։
* '''Տ.''' — ''(Արագ բարձրանում է, բազրիքից կախվելով՝ ներքև նայում)'' Այ քեզ բախտ․․․ Եվ դու հանգիստ կանգնած էդ հենակին՝ ձայն չէիր հանո՞ւմ։
* '''Կ.''' — Ինչո՞ւ պիտի ձայն հանեի։ Ինչ իմանամ՝ մտքիդ ինչ կա։
* '''Տ.''' — ''(Հիստերիկ ծիծաղելով կախվում է տանիքից, հնդկացիական ցեղի ձայնարկումներ անում)'' Հե-հե-հե-հե՜յյյյ․․․ հռի աա․․․ հու հու․․․ ուու․․․ հու․․․ ուու՜․․․ հու․․․ ուու՜․․․ Իմ մտքում հիմա մենակ մի բան կա՝ շուտ հեռանալ էս սատանի տանիքից։ ''(Թևից քաշելով տանում է)'' Արի, սիրունիկս, սրանից հետո խոստանում եմ՝ ապահով տեղում կհանդիպենք։
* '''Կ.''' — Միայն դատարանում։
* '''Տ.''' — Թեկուզ դատարանում։ Մենակ թե հանդիպենք, հավերժ հանդիպենք․․․ հրեշտակս։ ''(Քաշելով տանում է:)''
''(Բեմից դուրս)''
* '''Տ.''' — Իմիջիայլոց, չեմ հիշում, թե քանի տարեկան էի, երբ իմացա, որ կիսով չափ հնդկացի եմ։
* '''Կ.''' — Հա՞ որ, բայց հայրդ կալմիկի էր նման․․․
* '''Տ.''' — Ես մորս եմ քաշել։ Նրա տատը Նոր Գվինեայի Պապուա ցեղախմբից էր։
</div>
[[Կատեգորիա:Արմինե Նալբանդյանի ստեղծագործություններ]]
[[Կատեգորիա:Հայ դրամատուրգիա]]
[[w:hy:Արմինե Նալբանդյան|Արմինե Նալբանդյան]]
c9ej7wb7vyil9vipavaaot5d23dxfjd
392990
392989
2026-05-30T13:54:34Z
NelliGK
10434
392990
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title = Ինչ կա մտքիդ
|section =
|previous =
|next =
|notes =
|author = Արմինե Նալբանդյան
}}
<div style="text-align:justify; line-height:1.6; padding:10px;">
'''Գործող անձինք՝'''
* '''Տ.''' — Տղամարդ
* '''Կ.''' — Կին
---
''Տղամարդը բարձրահարկ շենքի տանիքում հուզված վեր ու վար է անում: Մերթընդմերթ տանիքից ներքև նայելով՝ սպասում է ինչ-որ մեկին:''

a8zy5qcywvbt5o1uggvqwahefgm52gk
Նախերգանք (պիես)
0
150138
392991
392960
2026-05-30T14:08:38Z
NelliGK
10434
392991
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title = Նախերգանք (պիես)
|section =
|previous =
|next =
|notes =
|author = Արմինե Նալբանդյան
}}
<div style="text-align:justify; line-height:1.6; padding:10px;">
''Մթության մեջ հնչում է Մենդելսոնի հարսանեկան քայլերք''
''Տղամարդը գլուխը ձեռքերի մեջ առած նստած է''
''Ներս է մտնում կինը, լույսը վառում է, երաժշտությունն անջատում''
* '''Տ.''' — Ինչու անջատեցիր: Միացրու:
* '''Կ.''' — Ջղերիս վրա ազդում է : Մի տարի է նույն բանն ես լսում:
* '''Տ.''' — Ուրիշ բան չկա լսելու: ''(նորից միացնում է)''
* '''Կ.''' — ''(Անջատում է , դիսկը վերցնում պատուհանից նետում է)''
* '''Տ.''' — ''(Տեղից վեր թռչելով կախիչից վերցնում է kնոջ զգեստը պատուհանից նետում)''
* '''Կ.''' — Ախ այդպե՜ս… ''(Տղամարդու հողաթափերը վերցնում շպրտում է պատուհանից)''
''(դրսից ինչ-որ մեկի հուզված ձայնը)''
* '''Ձայն''' — Հերիք է ձեր տան աղբը գլխիս թափեք , Էստեղ kանգառ է ուղևորներ են կանգնած:
''(Պատուհանից ներս՝ հետ են շպրտվում զգեստը, հողաթափերը, և դիսկը:)''
* '''Կ.''' — Ձայնասկավառակը պետք չէ, կարող եք ձեզ պահել: ''(դիսկը հետ է նետում պատուհանից)''
* '''Ձայն''' — Վախ աչքը՜ս… ես ձեր..
* '''Տ.''' — Ինչու հանեցիր ուղևորի աչքը:
* '''Կ.''' — Թող քիթը չխոթի իմ ընտանեկան գործերի մեջ:
* '''Տ.''' — Հիմա ոստիկանությունը կգա:
* '''Կ.''' — Ավելի լավ , վերջապես kազատվեմ քեզանից:
* '''Տ.''' — Ինչու ինձանից : Դու ես հանել աչքը:
* '''Կ.''' — Հետո ինչ: Ձայնասկավառակը քոնն է՝ նյարդեր սղոցող հարսանեկան քայլերքով հանդերձ:
* '''Տ.''' — Բայց քայլերքը ես չեմ գրել , Մենդելսոնն է գրել:
* '''Կ.''' — Ինձ համար մեկ է , թե ով է գրել: Ով գրել է, թող նա էլ պատասխան տա: ''(գնում է)''
* '''Տ.''' — ''(Կատաղած խփում է սեղանին)'' Գրողը տանի: Քեզ թվում է, եթե սկավառակը նետես , գլխիս մեջ kդադարի ՞ հնչել այդ քայլերգը :
* '''Կ.''' — ''(ներս է մտնում)'' Դու ես մեղավոր : Քեզ ով էր ստիպում հինգ անգամ ամուսնանալ և այն էլ միևնույն քայլերգի տակ:
* '''Տ.''' — Ու՝խ ես ձեր… Դե սրանց բացատրի , որ ամուսնության ամենահուզիչ պահը քայլերգն է ինձ համար: ''(նկատելով ճամպրուկը)'' Էդ ինչ ճամպրուկ է ձեռքիդ:
* '''Կ.''' — Ես հեռանում եմ:
* '''Տ.''' — Ընդմի՞շտ :
* '''Կ.''' — Չէ , Ժամանակավորապես: Մինչև գլխուղեղիդ բջիջները kվերականգնվեն:
* '''Տ.''' — Էդ դեպքում իմ ճամպրուկն ինչի ես տանում:
* '''Կ.''' — Քո ճամպրուկը չի:
* '''Տ.''' — Իմի վրա ութոտնուկ էր դաջված, ահա խնդրեմ:
* '''Կ.''' — ինչ կա որ , իմի վրա էլ է դաջված:
* '''Տ.''' — Քոնը աջ անկյունում էր, իսկ սա ձախում է:
* '''Կ.''' — ''(Ճամպրուկը շրջելով գլխիվայր)'' Հիմա է՞լ է ձախում:
* '''Տ.''' — Հիմարություն: Մեջը ցույց տուր : Հաստատ իմ շորերն են:
* '''Կ.''' — Համոզվա՞ծ ես :
* '''Տ.''' — Միանգամայն:
* '''Կ.''' — Խնդրեմ : ''(բացում է կափարիչը , միջից հնչում է Մենդելսոնի քայլերգը: Արագ փակում է)'' Գրողը տանի , նորից շփոթել եմ : Վերցրու քո տխմար Ճամպրուկը ․ ''(Շպրտում է գնում)'':
* '''Տ.''' — ''(Հավաքելով ճամպրուկը)'' Անսիրտ kին է , ոչ մի հարգանք չունի երաժշտության հանդեպ: ''(Կողքի սենյակում ուժեղ գմբոց է լսվում :)'' Այդ ինչ էր:
* '''Կ.''' — ''(ներս մտնելով գզգզված)'' Դու՞ էիր պահածոները շարել ճամպրուկիս մեջ:
* '''Տ.''' — Ոչ : Դու:
* '''Կ.''' — Ես ինչու պիտի նման հիմար բան անեմ;
* '''Տ.''' — Թաքցրել էիր , որ հանկարծ չուտեմ:
* '''Կ.''' — Իսկ սա ինչ է :
* '''Տ.''' — ինչը:
* '''Կ.''' — Այս երկտողը: Դու՞ ես փակցրել ճամպրուկիս ;
* '''Տ.''' — Տուր տեսնեմ: ''(kարդում է)'' Ոչ , սա իմ ձեռագիրը չէ:
* '''Կ.''' — Խզբզոցի է նման , հաստատ դու ես գրել :
* '''Տ.''' — Սա 19-րդ դարի ձեռագիր է, ''(հոտ է քաշում)'' , փետուրով է գրված:
* '''Կ.''' — ''(խլում է ձեռքից , հոտ է քաշում)'' Ինչ գիտես 19 -րդ դար է:
* '''Տ.''' — Տակը նայիր ՝ գրված է 1842 թիվ :
* '''Կ.''' — Ուզում ես ասել 173 տարի ճամպրուկս չե՞մ բացել ;
* '''Տ.''' — Այդպես է ստացվում:
* '''Կ.''' — Հիմարություն : ''(նետում է)'' Բռնիր քո անտիկվար երկտողը․ Սրանից լիքն է խոհանոցում: ''(գնում է :)''
* '''Տ.''' — Լիքն է ՞ ''(վերցնում է երկտողը kարդում , գերմաներեն)'' -<Հարսանեկան քայլերգ ավանակի և վհուկի ամուսնության տեսարանի համար: Ուվերտյուրա նվիրված < Ամառային գիշերվա երազը > kոմեդիային : Մենդելսոն: ''(երկտողը դնում է գրպանը , հուզված սրբում ճակատի քրտինքը)'' ''(դռան զանգ)'' ''(վախեցած գերմաներեն)'' --Ով է : — Այս ի՞նչ է սա:
* '''Կ.''' — ''(Ներս մտնելով ձեռքին ծռմռված երկաթե ջահ՝ լյուստրա)'' -- Սա մե՞նք ենք նետել պատուհանից :
* '''Տ.''' — Չեմ հիշում:
* '''Կ.''' — Հիշիր: Էդ մարդը պատասխանի է սպասում դռան մոտ :
* '''Տ.''' — Ինչ մարդ :
* '''Կ.''' — Աչքը kապտած ուղևորը :
* '''Տ.''' — Ասա kորի գրողի ծոցը : Էս շենքում մենակ մենք չենք ապրում:
* '''Կ.''' — Այդպես էլ ասացի : Չի գնում:
* '''Տ.''' — Ասա թող kողքի դուռը զանգի , էնտեղ նորապսակներ են ապրում, հաստատ իրենցն է : ''(kինը գնում է , դռան մոտ աղմուկ չխկոց թխկոց , գոռգոռոց)'': ''(Նորից է հանում գրությունը kարդում)'': -- 1842 թիվ․
* '''Կ.''' — ''(kին ներս մտնելով)'' Խայտառակություն, նորապսակներն ամուսնալուծվել են , դռան վրա հսկա չափերի երկտող է փակցված:
* '''Տ.''' — Ինչ է գրված:
* '''Կ.''' — Ես ինչ իմանամ, գերմաներեն է : Մի աչքանին kարդաց ու հուզված փախավ․
* '''Տ.''' — Գրողը տանի ․․․''(հոտոտում է երկտողը)'' Սա պատերազմ է , մարտահրավեր ողջ քաղաքակիրթ մարդկությանը ...
* '''Կ.''' — Չգիտեմ որտեղ ինչ պատերազմ է , բայց ինձ հիմա քո մեքենայի բանալիներն են հարկավոր;
* '''Տ.''' — Ոչ մի դեպքում․ իմ մեքենան բեռներ փոխադրելու համար չի նախատեսված;
* '''Կ.''' — Քո kարծիքով ճամպրուկս գրկա՞ծ եմ հասնելու kայարան :
* '''Տ.''' — Ոնց kուզես․ Քո ճամպրուկը էս պահին ինձ չի հուզում:
* '''Կ.''' — Ախ չի՜ հուզում.. ''(արագ մոտենում է , վերցնում տղամարդու ճամպրուկը պատուհանից նետում)''
* '''Տ.''' — Էդ ինչ արեցիր այ անմի՝տ․․․ երաժշտական ճամպրուկս․․
* '''Կ.''' — Վաղուց էր պետք ազատվել քո այդ տխմար ճվճվան արկղից: ''(դրսում , փողոցով մեկ սկսում է հնչել հարսանեկան քայլերգը)'' ''(երկուսով վազում են պատուհանից kախվում, նայում ներքև)''
* '''Տ.''' — Բազմություն է հավաքվել
* '''Կ.''' — Վայրենի ամբոխ է
* '''Տ.''' — Հիմա kհոշոտեն ճամպրուկս
* '''Կ.''' — Իջիր ներքև , անջատիր էդ մղձավանջը
* '''Տ.''' — Ոտքերով խփում են ճապրուկիս․ Անkիրթ ժողովուրդ է , ոչ մի հարգանք չունեն երաժշտության հանդեպ :
* '''Կ.''' — Սա մարդկության հաշվեհարդարն է հարսանեկան քայլեգի հանդեպ․ ''(բարձր ծիծաղում է)'' ''(քայլերգի ձայնը kտրվում է)''
* '''Տ.''' — Վերջ․ Ջարդեցին:
* '''Կ.''' — Հիմա մի աչքանին kգա:
* '''Տ.''' — ''(լաց է լինում)''
* '''Կ.''' — ''(ձեռքը պարզելով)'' - Բանալիները․
* '''Տ.''' — ''(լացելով հանում է բանալիները գրպանից տալիս ․)''
* '''Կ.''' — Երբ մտքովդ անցնի kրկին ամուսնանալ, ինձ տեղյակ պահիր: ''(հիստերիկ ծիծաղում է , գնում է)''
* '''Տ.''' — Ծիծաղիր ծիծաղիր․ Մեկ է ձեզ չի հաջողվի kոտրել ամուսնության․․վեհ․․գերազնիվ գաղափարը , համամարդկային այդ մոլուցքը իմ արմատներում է, չեք վերացնի՝ ոչ դու , ոչ վայրենի ամբոխը, ոչ էլ անգամ Մենդելսոնի այս ․․ծաղրական երկտողը: Մեկ է չեմ հավատում , սուտ է սուտ է ․․․ բարբաջանք․․ ''(պատռում, օդ է նետում երկտողը , և երկնքից բազում երկտողներ են սկսում թափվել)'' Տղամարդը խելագար պտտվում է թռուցիկների տակ, երկնքից լսվում է թավ ազդեցիկ ծիծաղ
* '''Տ.''' — Ով ես դու․․․
* '''Թավ ձայն''' — Ֆելիքս․
* '''Տ.''' — Ֆելի՞kս …
* '''Թավ ձայն''' — Ֆելիքս Աբրահամ Բերտոլդի Մենդելսոն :
* '''Տ.''' — Հաստա՞տ ․․Էն ռոմանտիկ հրեա՞ն ․․ում քայլերգի տակ հպարտ ամուսնանում է ողջ քաղաքակիրթ աշխարհը ;
* '''Թավ ձայն''' — Ողջ քաղաքակիրթ աշխարհը մոլորության մեջ է ապու՝շ Դա պարզապես kոմիկական ուվերտյուրա է Շեքսպիրի <Ամառային գիշերվա երազը > kոմեդիայում , որտեղ հարսանեկան քայլերգս գրել եմ ոչ թե մարդկանց, այլ Ավանակի և Վհուկի ամուսնական արարողության համար, Հատվածն այդպես էլ kոչվում է՝ Ավանակի պսակադրությունը :
* '''Տ.''' — Ստում ես : Դու հավանաբար էս տան նախկին տերն ես , քեզ kինս է վարձել, որ ինձ գժվացնես․
* '''Թավ ձայն''' — Լռիր ոչնչություն․ Ասացի ես Մենդելսոնն եմ, բանկիր Աբրահամի որդին՝ Ֆելիքսը
* '''Տ.''' — Ինչ է ուզածդ Ֆելիքս
* '''Թավ ձայն''' — ''(kատաղած)'' Ամոթ է վերջ տվեք ․իմ երաժշտական քմծիծաղը վերածել եք հարսանեկան հանդիսության ու լուրջ դեմքերով բազմանում եք իմ ծաղրական պաթետիկ քայլերգի տակ․Այդ քայլերգը ավանակի ամուսնության համար է գրված պա՞րզ է: Հումորի զգացում չունե՞ք ինչ է :
* '''Տ.''' — Մի ասեք այդպես : Լռեք․․․ես 5 անգամ ամուսնացել եմ ձեր քայլերգի տակ․
* '''Թավ ձայն''' — Պարզվում է ․․ ամենա անհումորը էս մարդկության մեջ, դու ես ՝ որդյակ իմ․
* '''Տ.''' — Մի վիրավորեք, ինչու եք ծաղրում, ես ախր էդ ձեր.. անիծյալ քայլեգի երդվյալ երկրպագուն եմ :
* '''Թավ ձայն''' — Դրա համար էլ ավանակի kերպարում ես հայտնվել եղբայր․ վհուկ kանայք երբ ուզում լքում են քեզ ; ''(բարձր ծիծաղում է , ֆանագրաման ավարտվում է:)'' ''(Կինը վառում է լույսը; Տղամարդը kարծես երազի մեջ սթափվում է:)''
* '''Կ.''' — ''(մեղմ ձայնով)'' - Ինչու ես մթության մեջ նստել․ ''(նստում է kողքը ,շոյում գլուխը)'' Ամբողջովին ջրի մեջ ես :
* '''Տ.''' — Ուր է ճամպրուկս:
* '''Կ.''' — Քո ճամպրուկը հոշոտված տեսք ուներ , վաղուց եմ դեն նետել:
* '''Տ.''' — ''(գլուխը ձեռքերի մեջ առնելով)'' Աստված իմ՝․․
* '''Կ.''' — Ուզու՞մ ես այսօր մեր գիշերը տոնի վերածենք ;
* '''Տ.''' — Ինչ տոն ;
* '''Կ.''' — Դե թեկուզ․․․ քո սիրած ռիտուալը ; ''(վերցնում է դիսկը, որ միացնի)''
* '''Տ.''' — Ոչ ոչ , միայն ոչ դա ․․ ''(դիսկը kնոջ ձեռքից խլում է պատուհանից շպրտում)''
''(Դրսում հնչում է Մենդելսոնի քայլերգը :)''
---
Հետաքրքիր է նշել, որ Շեքսպիրի մոտ «Հարսանեկան քայլերգի» ներքո ամուսնություն են գրանցում կատակերգության հերոսները՝ Էշն ու կախարդված Թագուհին։ Այլ կերպ ասած՝ այս քայլերգը կարելի է անվանել «էշի ամուսնության գրանցում», իսկ ընդհանուր առմամբ «Հարսանեկան քայլերգը» ոչ այլ ինչ է, քան կոմպոզիտորի հեգնանքը ամուսնության շքեղ հանդիսության հանդեպ։
Տասնյոթ տարեկանում Մենդելսոնը գրել է իր հռչակավոր «Ամառային գիշերվա երազը» ուվերտյուրան՝ Ուիլյամ Շեքսպիրի կատակերգության համար (այս կատակերգության մյուս երաժշտական համարները Մենդելսոնն ավարտել է 16 տարի անց)։ Այս ուվերտյուրան հատկապես հայտնի է իր մասերից մեկով՝ «Հարսանեկան քայլերգով»։
Այս քայլերգն ավանդաբար ուղեկցում է հարսանիքները ողջ աշխարհում՝ Ամերիկայից մինչև Ճապոնիա, Իսլանդիայից մինչև Ավստրալիա։ «Հարսանեկան քայլերգն» առաջին անգամ հնչել է 1843 թվականի հոկտեմբերի 14-ին Պոտսդամում՝ «Ամառային գիշերվա երազը» ներկայացման ժամանակ։ Սակայն լայն ժողովրդականություն այն ձեռք է բերել 15 տարի անց՝ Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ի և Վիկտորյա թագուհու ավագ դստեր՝ անգլիական արքայադուստր Վիկտորյա Ադելհայդի հարսանիքին կատարվելուց հետո։
</div>
[[Կատեգորիա:Արմինե Նալբանդյանի ստեղծագործություններ]]
[[Կատեգորիա:Հայ դրամատուրգիա]]
daji82j7xhug3egqt00w0adssil1hk1
392992
392991
2026-05-30T14:15:02Z
NelliGK
10434
392992
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title = Նախերգանք (պիես)
|section =
|previous =
|next =
|notes =
|author = Արմինե Նալբանդյան
}}
<div style="text-align:justify; line-height:1.6; padding:10px;">
''Մթության մեջ հնչում է Մենդելսոնի հարսանեկան քայլերք''
''Տղամարդը գլուխը ձեռքերի մեջ առած նստած է''
''Ներս է մտնում կինը, լույսը վառում է, երաժշտությունն անջատում''
* '''Տ.''' — Ինչու անջատեցիր: Միացրու:
* '''Կ.''' — Ջղերիս վրա ազդում է : Մի տարի է նույն բանն ես լսում:
* '''Տ.''' — Ուրիշ բան չկա լսելու: ''(նորից միացնում է)''
* '''Կ.''' — ''(Անջատում է , դիսկը վերցնում պատուհանից նետում է)''
* '''Տ.''' — ''(Տեղից վեր թռչելով կախիչից վերցնում է kնոջ զգեստը պատուհանից նետում)''
* '''Կ.''' — Ախ այդպե՜ս… ''(Տղամարդու հողաթափերը վերցնում շպրտում է պատուհանից)''
''(դրսից ինչ-որ մեկի հուզված ձայնը)''
* '''Ձայն''' — Հերիք է ձեր տան աղբը գլխիս թափեք , Էստեղ kանգառ է ուղևորներ են կանգնած:
''(Պատուհանից ներս՝ հետ են շպրտվում զգեստը, հողաթափերը, և դիսկը:)''
* '''Կ.''' — Ձայնասկավառակը պետք չէ, կարող եք ձեզ պահել: ''(դիսկը հետ է նետում պատուհանից)''
* '''Ձայն''' — Վախ աչքը՜ս… ես ձեր..
* '''Տ.''' — Ինչու հանեցիր ուղևորի աչքը:
* '''Կ.''' — Թող քիթը չխոթի իմ ընտանեկան գործերի մեջ:
* '''Տ.''' — Հիմա ոստիկանությունը կգա:
* '''Կ.''' — Ավելի լավ , վերջապես kազատվեմ քեզանից:
* '''Տ.''' — Ինչու ինձանից : Դու ես հանել աչքը:
* '''Կ.''' — Հետո ինչ: Ձայնասկավառակը քոնն է՝ նյարդեր սղոցող հարսանեկան քայլերքով հանդերձ:
* '''Տ.''' — Բայց քայլերքը ես չեմ գրել , Մենդելսոնն է գրել:
* '''Կ.''' — Ինձ համար մեկ է , թե ով է գրել: Ով գրել է, թող նա էլ պատասխան տա: ''(գնում է)''
* '''Տ.''' — ''(Կատաղած խփում է սեղանին)'' Գրողը տանի: Քեզ թվում է, եթե սկավառակը նետես , գլխիս մեջ կդադարի ՞ հնչել այդ քայլերգը :
* '''Կ.''' — ''(ներս է մտնում)'' Դու ես մեղավոր : Քեզ ով էր ստիպում հինգ անգամ ամուսնանալ և այն էլ միևնույն քայլերգի տակ:
* '''Տ.''' — Ու՝խ ես ձեր… Դե սրանց բացատրի , որ ամուսնության ամենահուզիչ պահը քայլերգն է ինձ համար: ''(նկատելով ճամպրուկը)'' Էդ ինչ ճամպրուկ է ձեռքիդ:
* '''Կ.''' — Ես հեռանում եմ:
* '''Տ.''' — Ընդմի՞շտ :
* '''Կ.''' — Չէ , Ժամանակավորապես: Մինչև գլխուղեղիդ բջիջները kվերականգնվեն:
* '''Տ.''' — Էդ դեպքում իմ ճամպրուկն ինչի ես տանում:
* '''Կ.''' — Քո ճամպրուկը չի:
* '''Տ.''' — Իմի վրա ութոտնուկ էր դաջված, ահա խնդրեմ:
* '''Կ.''' — ինչ կա որ , իմի վրա էլ է դաջված:
* '''Տ.''' — Քոնը աջ անկյունում էր, իսկ սա ձախում է:
* '''Կ.''' — ''(Ճամպրուկը շրջելով գլխիվայր)'' Հիմա է՞լ է ձախում:
* '''Տ.''' — Հիմարություն: Մեջը ցույց տուր : Հաստատ իմ շորերն են:
* '''Կ.''' — Համոզվա՞ծ ես :
* '''Տ.''' — Միանգամայն:
* '''Կ.''' — Խնդրեմ : ''(բացում է կափարիչը , միջից հնչում է Մենդելսոնի քայլերգը: Արագ փակում է)'' Գրողը տանի , նորից շփոթել եմ : Վերցրու քո տխմար Ճամպրուկը ․ ''(Շպրտում է գնում)'':
* '''Տ.''' — ''(Հավաքելով ճամպրուկը)'' Անսիրտ kին է , ոչ մի հարգանք չունի երաժշտության հանդեպ: ''(Կողքի սենյակում ուժեղ գմբոց է լսվում :)'' Այդ ինչ էր:
* '''Կ.''' — ''(ներս մտնելով գզգզված)'' Դու՞ էիր պահածոները շարել ճամպրուկիս մեջ:
* '''Տ.''' — Ոչ : Դու:
* '''Կ.''' — Ես ինչու պիտի նման հիմար բան անեմ;
* '''Տ.''' — Թաքցրել էիր , որ հանկարծ չուտեմ:
* '''Կ.''' — Իսկ սա ինչ է :
* '''Տ.''' — ինչը:
* '''Կ.''' — Այս երկտողը: Դու՞ ես փակցրել ճամպրուկիս ;
* '''Տ.''' — Տուր տեսնեմ: ''կարդում է)'' Ոչ , սա իմ ձեռագիրը չէ:
* '''Կ.''' — Խզբզոցի է նման , հաստատ դու ես գրել :
* '''Տ.''' — Սա 19-րդ դարի ձեռագիր է, ''(հոտ է քաշում)'' , փետուրով է գրված:
* '''Կ.''' — ''(խլում է ձեռքից , հոտ է քաշում)'' Ինչ գիտես 19 -րդ դար է:
* '''Տ.''' — Տակը նայիր ՝ գրված է 1842 թիվ :
* '''Կ.''' — Ուզում ես ասել 173 տարի ճամպրուկս չե՞մ բացել ;
* '''Տ.''' — Այդպես է ստացվում:
* '''Կ.''' — Հիմարություն : ''(նետում է)'' Բռնիր քո անտիկվար երկտողը․ Սրանից լիքն է խոհանոցում: ''(գնում է :)''
* '''Տ.''' — Լիքն է ՞ ''(վերցնում է երկտողը կարդում , գերմաներեն)'' -<Հարսանեկան քայլերգ ավանակի և վհուկի ամուսնության տեսարանի համար: Ուվերտյուրա նվիրված «Ամառային գիշերվա երազը» կոմեդիային : Մենդելսոն: ''(երկտողը դնում է գրպանը , հուզված սրբում ճակատի քրտինքը)'' ''(դռան զանգ)'' ''(վախեցած գերմաներեն)'' --Ով է : — Այս ի՞նչ է սա:
* '''Կ.''' — ''(Ներս մտնելով ձեռքին ծռմռված երկաթե ջահ՝ լյուստրա)'' -- Սա մե՞նք ենք նետել պատուհանից :
* '''Տ.''' — Չեմ հիշում:
* '''Կ.''' — Հիշիր: Էդ մարդը պատասխանի է սպասում դռան մոտ :
* '''Տ.''' — Ինչ մարդ :
* '''Կ.''' — Աչքը կապտած ուղևորը :
* '''Տ.''' — Ասա կորի գրողի ծոցը : Էս շենքում մենակ մենք չենք ապրում:
* '''Կ.''' — Այդպես էլ ասացի : Չի գնում:
* '''Տ.''' — Ասա թող kողքի դուռը զանգի , էնտեղ նորապսակներ են ապրում, հաստատ իրենցն է : ''(կինը գնում է , դռան մոտ աղմուկ չխկոց թխկոց , գոռգոռոց)'': ''(Նորից է հանում գրությունը կարդում)'': -- 1842 թիվ․
* '''Կ.''' — ''(կինը ներս մտնելով)'' Խայտառակություն, նորապսակներն ամուսնալուծվել են , դռան վրա հսկա չափերի երկտող է փակցված:
* '''Տ.''' — Ինչ է գրված:
* '''Կ.''' — Ես ինչ իմանամ, գերմաներեն է : Մի աչքանին կարդաց ու հուզված փախավ․
* '''Տ.''' — Գրողը տանի ․․․''(հոտոտում է երկտողը)'' Սա պատերազմ է , մարտահրավեր ողջ քաղաքակիրթ մարդկությանը ...
* '''Կ.''' — Չգիտեմ որտեղ ինչ պատերազմ է , բայց ինձ հիմա քո մեքենայի բանալիներն են հարկավոր;
* '''Տ.''' — Ոչ մի դեպքում․ իմ մեքենան բեռներ փոխադրելու համար չի նախատեսված;
* '''Կ.''' — Քո կարծիքով ճամպրուկս գրկա՞ծ եմ հասնելու կայարան :
* '''Տ.''' — Ոնց կուզես․ Քո ճամպրուկը էս պահին ինձ չի հուզում:
* '''Կ.''' — Ախ չի՜ հուզում.. ''(արագ մոտենում է , վերցնում տղամարդու ճամպրուկը պատուհանից նետում)''
* '''Տ.''' — Էդ ինչ արեցիր այ անմի՝տ․․․ երաժշտական ճամպրուկս․․
* '''Կ.''' — Վաղուց էր պետք ազատվել քո այդ տխմար ճվճվան արկղից: ''(դրսում , փողոցով մեկ սկսում է հնչել հարսանեկան քայլերգը)'' ''(երկուսով վազում են պատուհանից կախվում, նայում ներքև)''
* '''Տ.''' — Բազմություն է հավաքվել
* '''Կ.''' — Վայրենի ամբոխ է
* '''Տ.''' — Հիմա կհոշոտեն ճամպրուկս
* '''Կ.''' — Իջիր ներքև , անջատիր էդ մղձավանջը
* '''Տ.''' — Ոտքերով խփում են ճապրուկիս․ Անկիրթ ժողովուրդ է , ոչ մի հարգանք չունեն երաժշտության հանդեպ :
* '''Կ.''' — Սա մարդկության հաշվեհարդարն է հարսանեկան քայլեգի հանդեպ․ ''(բարձր ծիծաղում է)'' ''(քայլերգի ձայնը կտրվում է)''
* '''Տ.''' — Վերջ․ Ջարդեցին:
* '''Կ.''' — Հիմա մի աչքանին կգա:
* '''Տ.''' — ''(լաց է լինում)''
* '''Կ.''' — ''(ձեռքը պարզելով)'' - Բանալիները․
* '''Տ.''' — ''(լացելով հանում է բանալիները գրպանից տալիս ․)''
* '''Կ.''' — Երբ մտքովդ անցնի կրկին ամուսնանալ, ինձ տեղյակ պահիր: ''(հիստերիկ ծիծաղում է , գնում է)''
* '''Տ.''' — Ծիծաղիր ծիծաղիր․ Մեկ է ձեզ չի հաջողվի kոտրել ամուսնության․․վեհ․․գերազնիվ գաղափարը , համամարդկային այդ մոլուցքը իմ արմատներում է, չեք վերացնի՝ ոչ դու , ոչ վայրենի ամբոխը, ոչ էլ անգամ Մենդելսոնի այս ․․ծաղրական երկտողը: Մեկ է չեմ հավատում , սուտ է սուտ է ․․․ բարբաջանք․․ ''(պատռում, օդ է նետում երկտողը , և երկնքից բազում երկտողներ են սկսում թափվել)'' Տղամարդը խելագար պտտվում է թռուցիկների տակ, երկնքից լսվում է թավ ազդեցիկ ծիծաղ
* '''Տ.''' — Ով ես դու․․․
* '''Թավ ձայն''' — Ֆելիքս․
* '''Տ.''' — Ֆելի՞kս …
* '''Թավ ձայն''' — Ֆելիքս Աբրահամ Բերտոլդի Մենդելսոն :
* '''Տ.''' — Հաստա՞տ ․․Էն ռոմանտիկ հրեա՞ն ․․ում քայլերգի տակ հպարտ ամուսնանում է ողջ քաղաքակիրթ աշխարհը ;
* '''Թավ ձայն''' — Ողջ քաղաքակիրթ աշխարհը մոլորության մեջ է ապու՝շ Դա պարզապես կոմիկական ուվերտյուրա է Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը» կոմեդիայում, որտեղ հարսանեկան քայլերգս գրել եմ ոչ թե մարդկանց, այլ Ավանակի և Վհուկի ամուսնական արարողության համար, Հատվածն այդպես էլ կոչվում է՝ Ավանակի պսակադրությունը :
* '''Տ.''' — Ստում ես : Դու հավանաբար էս տան նախկին տերն ես , քեզ կինս է վարձել, որ ինձ գժվացնես․
* '''Թավ ձայն''' — Լռիր ոչնչություն․ Ասացի ես Մենդելսոնն եմ, բանկիր Աբրահամի որդին՝ Ֆելիքսը
* '''Տ.''' — Ինչ է ուզածդ Ֆելիքս
* '''Թավ ձայն''' — ''(կատաղած)'' Ամոթ է վերջ տվեք ․իմ երաժշտական քմծիծաղը վերածել եք հարսանեկան հանդիսության ու լուրջ դեմքերով բազմանում եք իմ ծաղրական պաթետիկ քայլերգի տակ․Այդ քայլերգը ավանակի ամուսնության համար է գրված պա՞րզ է: Հումորի զգացում չունե՞ք ինչ է :
* '''Տ.''' — Մի ասեք այդպես : Լռեք․․․ես 5 անգամ ամուսնացել եմ ձեր քայլերգի տակ․
* '''Թավ ձայն''' — Պարզվում է ․․ ամենա անհումորը էս մարդկության մեջ, դու ես ՝ որդյակ իմ․
* '''Տ.''' — Մի վիրավորեք, ինչու եք ծաղրում, ես ախր էդ ձեր.. անիծյալ քայլեգի երդվյալ երկրպագուն եմ :
* '''Թավ ձայն''' — Դրա համար էլ ավանակի kերպարում ես հայտնվել եղբայր․ վհուկ կանայք երբ ուզում լքում են քեզ ; ''(բարձր ծիծաղում է , ֆանագրաման ավարտվում է:)'' ''(Կինը վառում է լույսը; Տղամարդը կարծես երազի մեջ սթափվում է:)''
* '''Կ.''' — ''(մեղմ ձայնով)'' - Ինչու ես մթության մեջ նստել․ ''(նստում է կողքը, շոյում գլուխը)'' Ամբողջովին ջրի մեջ ես :
* '''Տ.''' — Ուր է ճամպրուկս:
* '''Կ.''' — Քո ճամպրուկը հոշոտված տեսք ուներ , վաղուց եմ դեն նետել:
* '''Տ.''' — ''(գլուխը ձեռքերի մեջ առնելով)'' Աստված իմ՝․․
* '''Կ.''' — Ուզու՞մ ես այսօր մեր գիշերը տոնի վերածենք ;
* '''Տ.''' — Ինչ տոն ;
* '''Կ.''' — Դե թեկուզ․․․ քո սիրած ռիտուալը ; ''(վերցնում է դիսկը, որ միացնի)''
* '''Տ.''' — Ոչ ոչ , միայն ոչ դա ․․ ''(դիսկը կնոջ ձեռքից խլում է պատուհանից շպրտում)''

g6ucxfuutpuaqbewcz1bqzyv0f54s4k
392993
392992
2026-05-30T14:15:22Z

* '''Կ.''' — Ավելի լավ , վերջապես կազատվեմ քեզանից:

r4j9loqphru6cu3ktrpartdsakb5h3g
Վերջին գիշեր
0
150139
392994
392944
2026-05-30T14:28:14Z
NelliGK
10434
392994
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title = Վերջին գիշեր
|section =
|previous =
|next =
|notes =
|author = Արմինե Նալբանդյան
}}
<div style="text-align:justify; line-height:1.6; padding:10px;">
''Երկու զառամյալ նստած են բազկաթոռին վիսկի են խմում, հայացքները սառած դեպի հանդիսատեսը: մեղմ ջազային երաժշտություն :''
''Մերթ ընդ մերթ դրսից լսվում է ամպրոպի ձայնը, իսկ ներսում կայծակի փայլատակումներ են :''
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ջեկի : Դու հիշու՜մ ես մեր առաջին գիշերը:
* '''ԾԵՐՈՒԿ''' — ''(Լուռ նայում է շուրջը:)''
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Եթե մոռացել ես , այդպես էլ ասա: Ես այլևս չեմ բարկանա... Միայն թե մի լռիր Ջեկի :
* '''ԾԵՐՈՒԿ''' — Բայց ես Ջեկին չեմ : Իմ անունը Մայք է :
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — ''(Շփոթված ուսումնասիրում է ծերուկին:)'' Իսկ դու հիշու՜մ ես մեր առաջին գիշերը Մայք :
* '''ԾԵՐՈՒԿ''' — Ոչ:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ափսոս: Իսկ ով կարող է հիշել:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Կարծում եմ ոչ ոք: Բոլորը մեռած են:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ափսոս: Ուրեմն ստիպված ենք ինքներս հիշել:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Մոռացիր: Կես դար Է անցել: Հուշատետրդ էլ Վոլդենմայերը գզել է:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Դա ով է:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Քո հանգուցյալ շնիկը:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ուրեմն ստիպված ես մի լավ փորփրել հիշողությունդ Ջեկի:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Մա՛յք :
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ինչ է ՝... Մեր հիսուն տարվա համատեղ կյանքից միայն քո անու՞նն ես հիշում:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Իսկ էլ ինչ: Ամեն օր ստիպում ես հիշել մի չարաբաստիկ գիշեր, որտեղ հավանաբար ես ներկա էլ չեմ եղել:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ուզում ես ասել, որ մեր առաջին գիշերը ես մենա՞կ եմ անցկացրել:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Քեզանից ամեն ինչ սպասելի է:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Մի բարբաջիր: Ավելի լավ է մեկ անգամ էլ փորձենք հիշել:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Լավ: Բայց վերջին անգամ:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ուրեմն... դու ներս մտար պատուհանից:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Ենթադրենք:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ոչ թե ենթադրենք, այլ հաստատ:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Բայց ես ինչու պիտի պատուհանից մտնեի: Դուռ կար:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Մի դիմադրիր: Հիսուն տարի առաջ դու նույնիսկ ծխնելույզից էիր մտնում:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Այո: Բայց դու իմ միակ օրինական կին էիր և ես ծակ ու ծուկերից սողոսկելու կարիք չունեի:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Լավ: Ներս սողոսկեցիր դռնից: Ինչ կար ձեռքիդ:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Վիսկի: Շոտլանդական վիսկի:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Մի բան էլ կար:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Քեզ թվացել է :
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Կա՜ր:
''(ամպրոպ)''
* '''ԾԵՐՈՒԿ''' — Դե գիտես ինչ՝.. ինձ չխառնես էդ կեղտոտ պատմության մեջ:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Քեզ տղամարդու պես պահիր Ջեկի: Ինչ կար ձեռքիդ:
* '''ԾԵՐՈՒԿ''' — ''(գոռում է)'' - Վի՜սկի: Շոտլանդական վիսկի: < Jack Daniels >:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — < Jack Daniels >-ը վիսկի չէ , այլ բուրբո՜ն: Եվ ոչ էլ շոտլանդական է , ամերիկյան է Ջեկի:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Ինձ հավանաբար երկու ժամ էլ չի մնացել ապրելու, իսկ դու մանրախնդրությամբ ես զբաղված:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Մի ողջ կարողություն, ոսկյա զարդեր, ադամանդե ապարանջաններ, տատիկիս պլատինե ատամները՝... մանրախնդրությու՞ն է Ջեկի..
* '''ԾԵՐՈՒԿ''' — Իմ ձեռքին ոչինչ չկաա՜ար շշի՜ց բացի:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Բա ինչ եղավ:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Ես ինչ իմանամ :
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Քեզ զառամյալ ծերուկի տեղ ես դրել, իբր ոչինչ չես հիշում: Իրերդ հավաքել կապել ես, իբր էն աշխարհ ես գնում: Ինչ իմանամ ողջ կարողությունս հետդ չես տանում:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Ինչիս են պետք.. տատուդ պլատինե ատամները .. էն աշխարհում:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ով գիտե: Գուցե էն աշխարհ չես գնում, այլ սիրուհուդ մոտ:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Ամոթ քեզ: Ամոթ քեզ:
''(ամպրոպ)''
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ներիր Ջեկի , դու ինձ ստիպում ես հունից դուրս գալ: Եթե խոստովանես էլ.... մեկ է չեմ բարկանա: Բայց երբ չես ուզում հիշել մեր առաջին գիշերը, սառը քրտինք է պատում վրաս:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Լսիր... ինձ համար գիշերը գիշеր է , առաջին ու վերջին չկա: բոլոր գիշերներն էլ նույնն են, ինչի պիտի համարակալեմ :
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Լավ: Գոնե հիշու՞ մ ես, որ ես կույս էի:
''(կայծակ)''
* '''ԾԵՐՈՒԿ''' — Արդեն չորս օր է չես քնել: Քեզ մոտ հալյուցինացիա է սկսվում:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Լավ, լավ կատակ արեցի: Դա նույնիսկ ես չեմ հիշում: Իսկ ..Մայքին հիշու՞մ ես:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Ի՞ նձ նկատի ունես:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — ''(Շփոթված ուսումնասիրում է ծերուկին:)'' ... Չէ : Ջեկին:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Ոնց չեմ հիշում: Հենց էդ տխմարն էլ տարել է զարդերդ:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ամոթ է , մի ստիր : Ջեկն արդեն վաղուց հանգուցյալ է:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Նա էդ օրը հանգուցյալ չէր: Մոռացա՞ր ոնց ծլկեց պատուհանից հենց ներս մտա:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Նա չէր ծլկի, եթե բուրբոնիդ շիշը չջարդեիր գլխին:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Էդքան խիզախ էր հա՞ , դե թող հիմա գա, ուղիղ նայի աչքերիս մեջ ու խոստովանի:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Հանգուցյա՞ լը .. Ինչ պիտի խոստովանի:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Ինքը լավ գիտի թե ինչ: Սպասիր... իսկ դու որտեղից գիտես, որ նա հանգուցյալ է:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ենթադրում եմ: Այսքան տարի է անցել: Իսկ դու՞ ինչու ես կասկածում, որ Ջեկը հանգուցյալ է :
* '''ԾԵՐՈՒԿ''' — Ով է կասկածում: Կասեմ ավելին՝ նա միշտ էլ ինձ համար հանգուցյալ է եղել: ''(բռնում է սիրտը)'' .. Հը՜ըմ..
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Հա՞: Հենց ասելու բան չես ունենում սիրտդ ես բռնում:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Լսիր ես հիվանդ, կիսամեռ, ցնորված ծերուկ եմ, ինչ ես ուզում ինձանից:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Զարդերիս տեղն ասա՜:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Լավ: Էդ գիշեր ունեցած չունեցածդ խցկել էիր բարձիդ տակ: Ջեկը հոտն առել էր; փորձում էր քեզ խեղդամահ անել: Ես ներս մտա, շիշը ջարդեցի գլխին: Ջեկը դիվահար փախավ թևի տակ ինչ որ բան խցկած , իսկ ինձ մեկ ամիս պահեցին մեկուսարանում: Քո զարդերից էլ տեղյակ չե՛մ:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Քեզ ոչ ոք չի պահել մեկուսարանում, դու ինքդ էիր փակվել նկուղում, որ ոստիկանները չգտնեն:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Թող լինի նկուղ: Ջեկիդ պատճառով մեր մեղրամիսը նկուղում եմ անցկացրել և այն էլ մեկուսի:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Լավ: Իսկ հիմա ինձ լսիր: Ջեկն ինձ խեղդամահ չէր անում, այլ ուշքի էր բերում քո մոլագար խոշտանգումներից հետո...
* '''ԾԵՐՈՒԿ''' — Իմ խոշտանգումների՞ց...
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Այո քո՛: Քո պատճառով է, որ Օթելլոյի վերջին տեսարանից սիրտս խառնում է : Ինքնաբերաբար անգիր եմ արել , ուզու՞ մ ես արտասանեմ:
-< Lավ է ապրել իբրև գորտ խոնավ բանտում, քան կասկածել պաշտելի կուրծքը, Դե ա՝ռ քեզ .. ա՝ռ քեզ՝ քաղցրալեզու հրեշտակ >
''(ձեռքի ձողով հարվածում է ծերուկին)''
* '''ԾԵՐՈՒԿ''' — Զառանցանք: ..ես հիսուն տարի է քեզ մատով չեմ կպել:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ճիշտ է՝ մատով չես կպել, որովհետև փայտով էիր ծեծում:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Փայտո՞վ էի ծեծում...
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Այո: Կարճամիտ սևամորթի խանդավառությամբ:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Դե հերի՝ք է ինձ համեմատես էդ հիստերիկ մավրի հետ:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ես չեմ էլ համեմատում, մավրը գոնե միանգամից էր խեղդում, իսկ դու հիսուն տարի ինձ կտտանքների ես ենթարկել:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Եվ այս ամենը իմ անձնուրաց սիրո դիմա՜ց...
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Եվ այսպես, իմ անձնուրաց մավր: Այդ գիշեր դու ներս մտար շշով, ջարդեցիր Ջեկի գլուխը, թռար պատուհանից քարշ տալով կիսամեռ Ջեկի մարմինն ու....
* '''ԾԵՐՈՒԿ''' — Ու ինչ:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ու զարդատու՜փս:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Զառամյալ, ցնորամիտ պառավի բարբաջանք:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — ''(Վիսկին շփում է ծերուկի վրա)'' Զարդերիս տե՜ղն աս՜ա.
''(ամպրոպ)''
* '''ԾԵՐՈՒԿ''' — ''(Հանգիստ մաքրում է դեմքը: Բայց չի դիմանում, հանկարծ սկսում է լաց լինել:)''
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — ''(Թաշկինակով, փաղաքշորեն մաքրում է ծերուկի դեմքը:)'' Լաց մի լինիր Ջեկ..
* '''ԾԵՐՈՒԿ''' — ''(Լացելով)'' Մայք:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Դե լավ, Մայք:
* '''ԾԵՐՈՒԿ''' — ''(Լացելով)'' Ես ամբողջ գիշեր արտասվել եմ, մտածում էի ոնց ես ապրելու առանց ինձ, սայլակդ ով է քշելու պատշգամբից ներս: Առջևում ձմեռ է, կսառես:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Չեմ սառի, եթե զարդերիս տեղն ասես աղախին կվարձեմ:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Այս անգամ երկար ժամանակով եմ լքելու քեզ, գուցե և.... հավերժ: Անկեղծ ասած ... ընդմիշտ:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ոչինչ: Ինձ համար սովորական բան է քեզ սպասելը:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Իզուր մի սպասիր,.. այնտեղից հետդարձի ճամփա չկա:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — ''(Ծիծաղում է)'' Քեզ թվում է էդպես հեշտ կթողնեմ ծլկես՞.. առանց զարդերիս տեղն ասելու մի քայլ էլ չես անի Մայ՝ք:
''(Ուժեղ ամպրոպից ներսի լուսավորությունը խավարում է)''
* '''ԾԵՐՈՒԿ''' — Աչքիդ է երևում: Էս անգամ դ՝ու չես որոշողը, այլ երկնային ուժերը.. քո երկրային լիազորությունը ավարտված է պառա՜վս:
''(խավարի մեջ կայծակի լույսը ակնթարթորեն լուսավորում է պառավի սարսափազդու ժպտացող դեմքն ու ձեռքի ձողը՝ ինչը գերանդի է հիշեցնում: Ծերուկը վախեցած խաչակնքվում է)''
— Գրողը քեզ տանի... քեզանից պրծում չունեմ:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Զարդերիս տեղն աս՜ա..
* '''ԾԵՐՈՒԿ''' — ''(վախեցած)'' Երդվում եմ չգիտեմ: ''(լացում է)''
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Խոստովանիր Մայքի :
''(ամպրոպ կայծակ)''
* '''ԾԵՐՈՒԿ''' — Այնտեղ են ..այգում... Մեր թթենու տակ...Որտեղ Ջեկն է թաղված:
''(կայծակը դադարում է խավարն անցնում)''
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ջեկը թաղվա՞ծ է .... մեր թթենու տա՞կ:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Հա : Թաղել եմ , գանձերիդ հետ միասին:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ինչպե՜ս...
* '''ԾԵՐՈՒԿ''' — Հենց այդպես՝ ողջ-ողջ, սառնասրտորեն թաղել եմ Ջեկին ու քո անցյալը շա՜տ խորը փոսում, ուր ամեն անգամ թութ ուտելիս թաքուն տանջվում էիր, որ ծրագրերդ հօդս ցնդեցին:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ինչ ծրագրեր:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Փախչել Ջեկի հետ:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Սայլակո՞վ:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Սայլակդ հետո պատվիրեցինք, երբ աստիճաններից գլորվեցիր:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Հրեցիր:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Գլորվեցիր:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Հրեցիր:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Դե... Հրեցի ... գլորվեցիր: Ոնց կուզես: Ես լավ չեմ հիշում:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ես հիսուն տարի ապրել եմ մարդասպանի հե՞տ:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Ոչ միայն մարդասպանի, այլև հոգատար սրիկայի, թու՝ ինչ եմ ասում՝՝ սիրեկանի,.. :
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Եվ դու կես դար է համոզում ես ինձ , թե Ջեկը փախել է զարդատուփս թևի տակ դրա՞ծ: Ինչու:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Որ ատես Ջեկին:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Բայց Ջեկին ատելը ինչ կապ ունի զարդերիս հետ Մայք:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Որովհետև դու անուղղելի.. ընչաքաղց պառավ ես: Հենց զարդերիդ տեղն իմանաիր, ես քեզ այլևս պետք չէի լինի, կփախչեիր պատահածի հետ:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Դրա համա՞ր կոտրեցիր ոտքերս, որ չփախչե՞մ:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Որ ոտնձգություններիդ վերջ տաս:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Իսկ ավելի ճի՞շտ:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Որ կողքիս մնաս:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ողջ ողջ թաղել ես Ջեկին : Եվ հանգիստ խղճով պատրաստ էիր մեռնե՞ լ ... առանց խոստովանելու՞:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Չէ: Խոստովանելու էի: Բայց ինչպես կարգն է: Մեռնելուց մեկ րոպե առաջ :
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — ''(ժամացույցի զարկերը ազդարարում են ժամը երեքը)'' Ինձ այգի տար Մայք:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Ի՞նչ: Էս կեսգիշերի՞ն....Դրսում փոթորիկ է :
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ինձ այլևս ոչինչ չի հուզում: Ոչ փոթորիկը, ոչ կեսգիշերը, և ոչ էլ նույնիսկ մեր առաջին գիշերը:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Տեսա՞ր ...իզուր ասացի: Հենց էդ կնամոլի տեղն իմացար ես այլևս քեզ չեմ հուզում:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Խնդրում եմ Մայք, սայլակս քշիր այգի :
* '''ԾԵՐՈՒԿ''' — Ոչ մի դեպքում: Իմ ուժերը սպառվում են: Զգում եմ մոտալուտ վախճանս:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Վերջին անգամ , Մայք:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Չէ: Քեզ լավ գիտեմ, ստիպելու ես ձեռքերով փորեմ էդ կեղտոտ փոսը, հանեմ գանձերդ ու մեկիկ մեկիկ հաշվեմ Ջեկի ոսկորները: Ուշքի եկ, ամոթ է: Հարազատ կողակիցդ հոգևարգի մեջ է, իսկ դու քոսոտ զարդերից ես կառչել:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Զարդերը կապ չունեն:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Իսկ ինչը կապ ունի.. Ջե՞կը...հա՞ .. Ջե՞կը.... Հըըմ.. Իզուր չէր, որ էդ գիշեր ջարդեցի դրա գլուխը:
''(բռնում է սիրտը) :'' Սիրտս kանգ առավ...Էլ զարկերը չեմ լսում.... Ինձ kթաղես թթենու տակ, Ջեկի փոսում: Ես դեռ հարցեր ունեմ պարզելու էդ տխմարի հետ:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Անհոգ եղիր Մայք: Դժվար թե փոսում հանդիպես Ջեկին: Փոսը վաղուց դատարկ է: Մի նայիր ապշած: Այնտեղ ոչ Ջեկ kա , ոչ էլ զարդեր:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Մի բարբաջիր: Ես ինքս թաղեցի նրան: Նույնիսկ համբուրեցի յուղոտ ճակատը, ու աղոթեցի հոգուս փրկության համար:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Աղոթքից հետո փոսը չէիր փակել Մայք : Ես լուսադեմին հանեցի Ջեկին, վիրակապեցի ճակատը, զարդերս դրի թևի տակ ու աղերսեցի չքվել քաղաքից:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Չեմ հավատում : Ջեկը ողջ է՞ :
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ողջ էր: Մի շաբաթ առաջ kայծակից մեռավ:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Կայծակի՞ց : Ընդամենը kայծակից ու վե՞րջ:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Հա : Մի այսպիսի փոթորկոտ գիշեր: Այրուց իմացա, խեղճը ողբում էր դժբախտ kողակցի անհեթեթ մահը:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Եվ հիսուն տարի լռե՞լ ես: Ստիպել, որ ապրեմ kողքիդ գլուխս kախ.. մեղքի զգացումո՞վ: Ուղիղ կես դար է թաքուն ողբում եմ մի շաբաթ առաջ kայծակից մեռած տխմարի համա՞ր: Գժվելու բան է: ես մարդասպան չե՞մ:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ոչ մարդասպան չես:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Դու անխիղճ kին ես : Ես մինչև օրս հայելուն չեմ նայել, մարդկանցից փախել, kանանց էլ վախից չեմ սիրաշահել, իսկ այդ սրիկան ողջ առողջ վայելել է kյանքը ու առոք փառոք մեռել kայծակի՞ց : Ինչու չես ասել այսքան ժամանակ, որ Ջեկը ողջ է:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Մտքիցս թռել էր:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Իսկ ավելի ճիշտ՞:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Որ kողքիս մնաս :
''(Ամպրոպ)''
''(Ծերուկը լուռ վեր է kենում ու հրելով պառավի սայլակը քշում այգի:)''
</div>
[[Կատեգորիա:Արմինե Նալբանդյանի ստեղծագործություններ]]
[[Կատեգորիա:Հայ դրամատուրգիա]]
0ueh6k79pkrsmn9aml6avyvzf12it4x