Վիքիդարան
hywikisource
https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB
MediaWiki 1.47.0-wmf.4
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Վիքիդարան
Վիքիդարանի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
Հեղինակ
Հեղինակի քննարկում
Պորտալ
Պորտալի քննարկում
Էջ
Էջի քննարկում
Ինդեքս
Ինդեքսի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Event
Event talk
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/5
104
21791
393014
165531
2026-06-02T11:10:07Z
~2026-31364-58
14009
393014
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>{{Աջաթև|'''Ձ'''}}
'''ՁՈՒԼՈՒՄ''', տես ''Ձուլման արտադրություն''։

'''ՁՈՒԼՈՒՄ ԳԵՂԱՐՎԵՍՏԱԿԱՆ''', քանդակագործական աշխատանքը մետաղից կերտելու առավել տարածված եղանակ. նույն կերպ ստեղծված գեղարվեստական ստեղծագործություն, ինչպես և մետաղե ամանեղեն, սեղանի սպասք, լուսամփոփները ևն պատրաստելու միջոցներ են։ Ձ․ գ․ սկզբնավորվել է մետաղի նախնական կիրառման և վերամշակման դարաշրջանում (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/575 ''Բրոնզի դար''])։ Ձուլման արտադրության զարգացման համեմատ Ձ․ գ․ աստիճանաբար դարձել է առանձին բնագավառ, ուր գեղարվեստական խնդիրները ենթարկվում են կաղապարման և ձուլման առանձնահատկություններին, արտադրության որոշակի տեսակի համար մետաղի կամ համաձուլվածքի ընտրությանը։ Այդ նպատակին է ծառայում նաև ձուլվածքի մակերեսի հաճախ հեղինակային վերամշակումը (դրվագում, փորագրում, բրոնզափառում, ոսկեզօծում), որի շնորհիվ մասսայական արտադրությունը ձեռք է բերում եզակիության հատկանիշներ։

Ձ․ գ–ի հիմնական տեխնոլոգիան մշակվել է բրոնզը (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/573 ''Բրոնզը''] արվեստում) որպես նախանյութ ընտրելու հետ միաժամանակ, որը վաղուց ի վեր ամենից շատ կիրառվող համաձուլվածքն է։ Սկսած IV դարից ոչ մեծ առարկաներ ձուլելու ժամանակ որպես նախանյութ օգտագործվել է անագը (IV–VII դդ․ ղպտական դամբարանների հմայիլներ), որից XVI-XVIII դդ․ ձուլել են մեդալներ և գլխավորապես անոթներ։ XVII–XVIII դդ․ պարտեզային քանդակներ են ձուլել արճճից (Վերսալ, Պետրոդվորեց)։ XV դ․Գերմանիայում, ապա Եվրոպայի մյուս երկրներում (Ռուսաստանում՝ XVII դ․ վերջ) Ձ․ գ–ում օգտագործում են թուջը (պարտեզային քանդակ, կահույք, մահարձան, ցանկապատ ևն)։ Ինչպես բրոնզը, այնպես էլ թուջը, որը բավական էժան է, լայն կիրառում ունի ժամանակակից Ձ․ գ–ում։ Հայերը Ձ․ գ–ին ծանոթ են հնուց։ Էջմիածնում, Լճաշենում, Արթիկում, Ստեփանավանում գտնվել են ցուլերի, այծերի, թռչունների բրոնզաձույլ արձանիկներ, ռազմակառքերի մոդելներ, գոտիներ ևն։ Միջին դդ․ պատրաստել են գեղարվեստորեն ձևավորված բուրվառներ, կանթեղներ, հավանգներ, սինիներ ևն։ Սովետական իշխանության տարիներին մոնումենտալ և կիրառական արվեստում լայն տարածում են գտել ինչպես բրոնզը, այնպես էլ թուջն ու տարբեր համաձուլվածքները։

''Գրկ''․ {{լայն|ЗОТОВ}} E․ H․, Փормовка художественного литья, М., 1947.

'''ՁՈՒՅԼ''', հնամենի գյուղատեղի Վանա լճի հարավ–արևմտյան ափին։ Ըստ ավանդության Ձ․ մեծ բնակավայր է եղել դեռևս Հայկ Նահապետի ժամանակներում։ Այստեղ գտնվել է ոսկու միակտոր մի ձույլ, որ կշռում էր չորս ձիաբեռ։ Այդ պատճառով էլ գյուղը կոչվել է Ձ․։ Ոսկու այդ կտորը նման է եղել Ձ–ից ոչ շատ հեռու գտնվող Նեմրութ լեռանը։ Սկզբում շինականները որոշում են մանրատել ոսկին և բաժանել միմյանց միջև, սակայն գեղջավագը կանխում է նրանց և ասում․ «Երազում ես տեսա Հայկ Նահապետին։ Նա ասաց, որ այս ոսկին պատկանում է համայն Հայքին։ Ոչ ոք իրավունք չունի մանրատել այն։ Աստվածները կպատժեն այն մարդուն, ով փորձի թեկուզ մի եղունգի չափ ոսկի պոկել նրանից։ Այս ձույլին մենք կարող ենք ձեռք տալ միայն այն ժամանակ, երբ պետք լինի զենք կռել և հայրենի հողը պաշտպանել օտար ասպատակողներից։ Դա պարտավոր են իմանալ բոլոր հայերը և փոխանցել միմյանց որդուց–որդի»։

Ավանդությունն այդ ձույլ ոսկու մասին ուրիշ բան չի հաղորդում։ Սակայն Զ․ հայտնի է եղել ոչ միայն իր նշանավոր ոսկու կտորով։ Այս գյուղում պատրաստել են հայկական ընտիր նետ ու աղեղ։

Մ․ թ․ ա․ առաջին դարում Ձ․ գյուղը ասպատակել է հռոմեական զորավար Լուկուլլոսը։ Նա փորձել է տիրանալ Ձ–ի ոսկե ձույլին։ Սակայն Ձ–ի բնակիչները չեն հայտնել ոսկու տեղը։ Լուկուլլոսը ավերել է Ձ․ գյուղը և սրի քաշել նրա բնակիչներին։ Այն ժամանակվանից էլ Ձ․ գյուղի և նրա միակտոր ոսկու մասին ոչ մի տեղեկություն չկա։

'''ՁՈՒՍՊԱԹԱՂԱՆԹ''', հոդերի, ջլաբունոցների և ձուսպապարկերի շարակցական պատյանի ներքին շերտը։ Արտադրում է ձուսպային հեղուկ, հարուստ է արյան և ավշային անոթներով, նյարդային վերջույթներով։ Ձ–ի շնորհիվ ձուսպային խոռոչի և անոթային հունի միջև կատարվում է նյութափոխանակություն։<noinclude><references/></noinclude>
ewj0c4nfo1f8ctiarxdod9jaezig72t
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/220
104
24942
393010
254752
2026-06-02T10:03:15Z
~2026-31364-58
14009
393010
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>Իմպրեսիոնիզմի թանգարան): Մ–ի ստեղծագործությունը ավարտում է XIX դ. ֆրանս. ռեալիստական արվեստի ավանդույթների կազմավորումը, միաժամանակ նորոգում դրանք: Նրա առաջադրած և լուծած գեղարվեստական խնդիրները շատ բանով կանխորոշել են կերպարվեստի հետագա պատմական շրջանին բնորոշ որոնումների ուղղվածությունը:

Պատկերազարդումը տես 224-րդ էջից հետո՝ ներդիրում:

''Գրկ.'' Эдуард Мане. Жизнь. Письма. Воспоминания. Критика современников, (пер. с франц.), М., 1965.

'''ՄԱՆԵԵՎ''' Իվան (Հովհաննես (1763 - 1790, Իզմայիլ)), ռուսական բանակի հայազգի զինվորական, գնդապետ (1790): Ծնվել է առևտրականի ընտանիքում: Ընդհանուր և ռազմ. կրթությունն ստացել է Պետերբուրգում: 1780-ից ծառայել է Ռուս. կայսրության հարավային սահմանամերձ շրջանները պաշտպանող զորքերի կազմում: 1787-1791-ի ոուս–թուրք. պատերազմի ժամանակ եղել է գումարտակի, ապա՝ գնդի հրամանատար, մասնակցել Սև ծովի Կինբուռնի ցամաքաշերտի կարևոր ամրոցի պաշտպանությանը և 1787-ի հոկտ. 1-2-ի արյունահեղ ճակատամարտին, որտեղ գլխովին ջախջախվեց թուրք. 6-հազարանոց դեսանտը: Մասնակցել է Ֆոկշանի (1789-ի հուլիս), Ռիմնիկի–Գալացի (1789-ի սեպտեմբեր) ճակատամարտերին: Մարտերում դրսևորած քաջության համար պարգևատրվել է շքանշաններով: Զոհվել է Իզմայիլի գրավման ժամանակ (1890-ի սեպտեմբեր) և թաղված է քաղաքի եղբայրական գերեզմանոցում:

''Գրկ.'' Собрание актов, относящихся к обозрению истории армянского народа, ч. 3, М•, 1838; Письма и бумаги А. В. Суворова, т. 1, СПБ, 1916; А. В. {{լայն|Суворов.}} (Документы), т. 2, М., 1951; {{լայն|Нерсисян М}}., Из истории русско-армянских отношений, кн. 1, Е., 1956. {{ՀՍՀ հեղ|Հ. Խաչատրյան}}
'''ՄԱՆԵԹՈՆ''', {{լայն|Մանեթոս}} (մ. թ. ա. IV դ. 2-րդ կես – III դ. սկիզբ), հին եգիպտացի պատմիչ, քրմապետ Հելիոպոլսում: Գրել է «Եգիպտոսի պատմությունը» (հուն.), որից պատառիկներ են պահպանվել Հովսեպոս Փլավիոսի, Հուլիոս Ափրիկանոսի և Եվսեբիոս Կեսարացու երկերում: Մ. Եգիպտոսի պատմությունը բաժանել է 30 դինաստիայի և Հին, Միջին, Նոր թագավորությունների ժամանակաշրջանների (որոշ ճշտումներով ընդունված է նաև ժամանակակից գիտության մեջ): Սովետական պատմաբան Վ. Ստրուվեն ապացուցել է, որ Մ. օգտագործել է հուսալի սկզբնաղբյուրներ. նրա բերած փաստերի մեծամասնությունը ճշգրիտ է:

Գրկ. {{լայն|Струве В. В}}., Манефон и его время, «Записки коллегии востоковедов», Л., 1928, т. 3, в. 1, 1930, т. 4.

'''ՄԱՆԵԿ''', պարուրակային միացման կամ պտուտակային փոխանցման դետալ, որն ունի պարուրակով անցք: Հեղույսի կամ գամասեղի վրա հագցված ամրակման Մ–ները կազմում են հեղույսային միացում: Ըստ ձևի լինում են վեցանիստ, կլոր, պսակաձև, թևավոր և այլ Մ–ներ, որոնք աշխատում են ուժային կամ ընթացքային պտուտակի հետ զույգում: Հանգույցի կոնստրուկցիային համապատասխան Մ–ները պատրաստվում են տարբեր ձևերի ու չափերի: Որոշ դեպքերում կիրառում են 2 մասից բաղկացած երկատվող Մ–ներ:

'''ՄԱՆԵԿԱԴԱՐՁԻՉ''', էլեկտրական կամ պնևմատիկ հաղորդակով ձեռքի մեքենա, ծառայում է մանեկների, պտուտակների և ամրակման այլ դետալների ամրացման և քանդման համար: Տարբերում են հիմնականում միա- և երկկողմանի հասարակ, բացովի, լծակավոր, գլխանիստավոր, սահմանային և այլ Մ–ներ: Լայն կիրառում են գտել արդյունաբերության ավիացիոն, ավտոմոբիլային և այլ ճյուղերում:

'''ՄԱՆԵԿԱԿՏՐԻՉ ՀԱՍՏՈՑ''', երկարացված կոնստրուկցիայի հատուկ մեքենայական ներպարուրակիչներով (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/218 ''Պարուրակա-մշակման գործիքներ'']) մանեկների պարուրակահանման մետաղահատ հաստոց: Տարբերում են միա- և բազմաիլ, ավտոմատ, կիսաավտոմատ և ոչ ավտոմատ (հիմնականում միաիլ) ցիկլով աշխատող Մ. հ–ներ: Մշակված մանեկները հագցնում են ներպարուրակիչի վրա, և երբ ձողը լրացվում է, իլը ձեռքով հանում են ու ազատում մանեկներից: Այդպիսի հաստոցների վրա պարուրակահանվող մանեկների տրամագիծը 1,5-ից 20 մմ է: Կիսաավտոմատ և ավտոմատ ցիկլով աշխատող Մ. հ–ները լինում են 2-, 4-, 6- և 8-իլանի: Առավել տարածված են 90°-ով ծռված պոչամասով, պտտվող ներպարուրակիչով հորիզոնական կամ թեք միաիլ կամ երկիլ ավտոմատ Մ. հ–ներ:{{ՀՍՀ հեղ|Ա. Ճենտերեճյան}}
'''ՄԱՆԵՍ''' (Manes), չեխ նկարիչների ընտանիք: {{լայն|Անտոնին Մ}}. (1784-1843), բնանկարիչ, գեղանկարչության ազգային դպրոցի հիմնադիրներից: 1800-ական թթ. սկզբին սովորել է Պրագայի Գեղարվեստի ակադեմիայում, որտեղ դասավանդել է 1836-ից: Կրել է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/473 ''կլասիցիզմի''] և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/696 ''ռոմանտիզմի''] ազդեցությունը: Գործերից է՝ «Գրադչանիի տեսարանը» (1821, Քաղաքային թանգարան, Պրագա): Որդին՝ {{լայն|Յոսեֆ Մ}}. (1820-1871), 1835-45-ին սովորել է Պրագայի, 1843-48-ին՝ Մյունխենի Գեղարվեստի ակադեմիաներում: Սկզբնական շրջանում կրել է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/145 ''նազովրեցիների''] ազդեցությունը: Մասնակցել է 1848-ի Պրագայի ապստամբությանը: Ստեղծել է դիմանկարներ, բնանկարներ, նկարազարդել գրքեր. նշանավոր է Պրագայի ռատուշայի ժամացույցի թվատախտակի չեխ գյուղացու հերոսականացված, մոնումենտալ պատկերը (յուղաներկ, 1864-66, այժմ՝ Քաղաքային թանգարանում): Նրա եղբայրը՝ {{լայն|Կվիդո Մ}}. (1828-1880), 1838-1851-ին սովորել է Պրագայի Գեղարվեստի ակադեմիայում, 1868-70-ին՝ Դյուսելդորֆում: Ստեղծել է քաղաքացիների կենցաղը և երեխաների կյանքը պատկերող նկարներ:

'''ՄԱՆԵՍ''', Ալավերդի քաղաքի նախկին (մինչև 1939-ը) անվանումը: Տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/139 ''Ալավերդի'']:

'''ՄԱՆԵՐԻԶՄ''' (< իտալ. manierismo, < maniera — մաներա, ոճ, եղանակ), ուղղություն XVI դարի եվրոպական արվեստում, որն արտացոլում է Բարձր ''Վերածննդի'' հումանիստական մշակույթի ճգնաժամը: Մ–ի գեղագիտական հիմնական չափանիշ է դարձել ոչ թե բնությանը հետևելը, այլ արվեստագետի ներաշխարհում ծնված գեղարվեստական կերպարի սուբյեկտիվ «ներքին գաղափարը»: Ոճական ելակետ ընդունելով Միքելանջելոյի, Ռաֆայելի և Վերածննդի այլ վարպետների ստեղծագործությունները՝ մաներիստները խեղաթյուրում էին դրանց հիմքում ընկած ներդաշնակության սկզբունքները, արմատավորում աշխարհի վաղանցիկության և իռացիոնալ ուժերին հլու մարդկային ճակատագրի երերունության մասին պատկերացումները: Մ–ի արվեստում վերածնվել են միջնադարյան պալատական–ասպետական մշակույթի առանձին գծեր: Մ. ցայտուն կերպով է դրսևորվել իտալ. արվեստում: Վաղ շրջանի մաներիստների (Պոնտորմո, Ռոսսո, Ֆիորենտինո, Պարմիջանինո) երկերին բնորոշ են ողբերգականությունն<noinclude></noinclude>
14jxephewqkum7nuihdm2f0ksewsk1d
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/221
104
24943
393009
254910
2026-06-02T09:08:42Z
~2026-31364-58
14009
393009
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>ու միստիկական հուզավառությունը, գունային ու լուսաստվերային հակադրությունները, դիրքերի ու մոտիվների ընդգծված արտահայտչականությունը, ֆիգուրների համամասնությունների ձգվածությունը, վիրտուոզ, ինքնաբավ գծանկարը: Մաներիստական դիմանկարում (Բրոնզինո և ուրիշներ), որը այդ ժանրի զարգացման նոր ուղիներ է հայտնաբերել, կերպարների ազնվականական ներփակվածությունը զուգորդվել է բնորդի նկատմամբ արվեստագետի սուբյեկտիվ–հուզական վերաբերմունքին: 1540-ական թթ, պալատական արվեստում Մ. դարձել է իշխող ուղղություն, այդ շրջանի գեղանկարչությունը աչքի է ընկնում սառը, «ակադեմիական» պաշտոնականությամբ (Ջ. Վազարի, Ջ. Պ. Լոմացցո): Մ–ի քանդակագործությանը (Բ. Ամմանատի, Բ. Չելլինի) բնորոշ են մարմնաձևերի ոճավորումը, ծավալների մանրատվածությունը, ինչպես և բացարձակ կլոր քանդակի պրոբլեմների համարձակ լուծումը: Մ–ի ճարտ–յան մեջ (Բ. Ամմանատի, Ջ. Վազարի, Պ. Լիգորիո, Ջուլիո Ռոմանո) կերպարի հումանիստական պարզությունը իր տեղը զիջել է թատերական էֆեկտներին, հարդարանքի պաճուճավորմանը: Մ–ի իտալ. վարպետների գործունեությունը երկրի սահմաններից դուրս նպաստել է այդ ուղղության համաեվրոպական դառնալուն: [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/511 ''Բոլոնիայի դպրոցի''] ակադեմիստների և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/310 ''Կարավաջոյի''] հանդես գալով Մ. անկում է ապրել՝ իր տեղը զիջելով [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/332 ''բարոկկոյին'']: Ժամանակակից արևմտյան արվեստաբանության մեջ «Մ.» անհիմն կերպով տարածվում է նաև իրենց ուրույն ճանապարհով ընթացած կամ մասամբ ազդված վարպետների (Տինտորետտո, Էլ Գրեկո, Լ. Լոտտո, Պ. Բրեյգել Ավագ) վրա:

''Գրկ.'' {{լայն|Виппер Б. Р}}., Борьба течений в итальянском искусстве XVI века..., М., 1956.

'''ՄԱՆԵՐՀԱՅՄ''' (Mannerheim) Կարլ Գուստավ Էմիլ (1867-1951), բարոն, ֆիննական պետական և ռազմական գործիչ, մարշալ (1933): Մինչև 1917-ը ծառայել է ռուս. բանակում: 1914-18-ի առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ եղել է միավորման հրամանատար: 1918-19-ին Ֆինլանդիայի ռեգենտն էր, 1939-ից՝ ֆին. բանակի գլխավոր հրամանատարը, Պետական պաշտպանության խորհրդի նախագահը (1931-ից): 1939-40-ին, սովետա–ֆինլանդական պատերազմի ժամանակ, և 1941–44-ին, որպես ֆաշիստական Գերմանիայի դաշնակից, ղեկավարել է ֆին. բանակի գործողությունները: 1944-ին հարկադրված որոշում է ընդունել՝ երկիրը դուրս բերել Բեռլինի ագրեսիվ պակտից և պատերազմից՝ սովետական կառավարության առաջադրած պայմաններով: 1944-ի օգոստոսից Ֆինլանդիայի պրեզիդենտն էր, 1946-ի մարտին, դեմոկրատական ուժերի ճնշման տակ, հեռացել է պաշտոնից:

'''«ՄԱՆԵՐՀԱՅՄԻ ԳԻԾ»''', նախկին ֆիննական սահմանային ամրությունների համակարգ Կարելյան պարանոցում: «Մ. գ.» է կոչվել ֆին. մարշալ Կ. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/221 ''Մաներհայմի''] անունով: Կառուցվել է 1927-39-ին: Շինարարությունն ավարտվել է բելգ. գեն. Բադուի (մասնակցել է «Մաժինոյի գծի» կառուցմանը) ղեկավարությամբ: «Մ. գ.» ճակատի գծով ուներ 135 կմ լայնություն և 95 կմ խորություն: Սովետա–ֆինլանդական պատերազմի (1939-40) ժամանակ սովետական զորքերը ճեղքեցին «Մ. գ.»: Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-45) ժամանակ ֆին. զորքերը մասամբ վերականգնեցին «Մ. գ.»-ի ամրությունները, սակայն 1944-ին սովետական զորքերը երկրորդ անգամ ճեղքեցին այն (վիբորգյան ուղղությամբ) և այնուհետև, հիմնովին ոչնչացրին նրա պաշտպանական կառույցները:

Գրկ. {{լայն|Карбышев Д. М}}., Линия Маннергейма, в его кн.: Избр. научные труды,, М., 1962.

'''ՄԱՆԶԵԼԵՐ''', գյուղ Տրապիզոնի վիլայեթում, Տրապիզոն քաղաքից մոտ 12 կմ հեռավորության վրա: 1915-ին ուներ 10 տուն հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Կար եկեղեցի և դպրոց: 1895-ի հայկական կոտորածների ժամանակ գյուղը հիմնովին թալանվել է, տների մեծ մասը հրկիզվել: Բնակիչների որոշ մասը ստիպված հեռացել է Ռուսաստան (Սուխումի, Սոչի): Մնացած բնակչությունը 1915-ին բռնի տեղահանվել և բնաջնջվել է:{{ՀՍՀ հեղ|Բ. Թոռլաքյան}}
'''«ՄԱՆԶՈՒՄԵԻ ԷՖՔՅԱՐ»''' (բառացի՝ «Կարծիքների շարք»), հայատառ թուրքերեն և հայերեն օրաթերթ, շաբաթաթերթ: Լույս է տեսել 1866-1917-ին (երկու շրջանով), Կ. Պոլսում: Խմբագիրներ՝ Կ. Փանոսյան, Մ. Գոչունյան (Քասիմ) և ուրիշներ: Սկզբում ունեցել է չափավոր ուղղություն: Այնուհետև, ռուս–թուրքական պատերազմի տարիներին, ընդունել է համարձակ դիրքորոշում, քննադատել թուրք. կառավարության ազգային քաղաքականությունը, պաշտպանել հայ ժողովրդի դատը: Լուսաբանել է գավառների տնտ., քաղ. և մշակութային կյանքը, ներկայացրել թուրք պաշտոնյաների կեղեքումներն ու հարստահարումները: 1880-ական թթ. գրաքննության խստացման հետևանքով թերթը կրկին չափավոր դիրք է գրավել: Երկրորդ շրջանում (1896-ից), պահպանելով անվանումը, թերթը հիմնականում լույս է տեսել հայերեն, վերածվել գլխավորապես գրական–մշակութային պարբերականի: Այս շրջանում աշխատակցել են Թեոդիկը, Ա. Անտոնյանը, Ե. Թոլայանը և ուրիշներ: «Մ. է.»-ում տպագրվել են վեպեր, վիպակներ, պատմվածքներ, չափածո գործեր, բանասիրական հոդվածներ:{{ՀՍՀ հեղ|Գ. Ստեփանյան}}
'''ՄԱՆԹԱՇ''' (ստորին հոսանքում՝ {{լայն|Քառանգու}}), գետ Հայկական ՍՍՀ Արթիկի և Ախուրյանի շրջանում, Ախուրյանի ձախ վտակը: Երկարությունը 55 կմ է, ավազանը՝ 1020 կմ²: Սկիզբ է առնում Արագած լեռնազանգվածի արմ. մասից, 3150 մ բարձրությունից: Վերին մասում հոսում է տրոգային հովտով, ապա խոր, V-անման ձորով դեպի հս–արմ. ու արմ.: Գետք գյուղի մոտ թափվում է Ախուրյանի մեջ: Ունի խառը սնում: Հորդանում է մայիս–հունիսին: Տարեկան միջին ծախսը 1,27 մ³/վրկ է, հոսքը՝ 40 մլն մ³: Գետի վրա (վերին հոսանքում) կառուցվել է Մ–ի ջրամբարը:

'''ՄԱՆԹԱՇԻ ՋՐԱՄԲԱՐ''', գտնվում է Հայկական ՍՍՀ Արթիկի շրջանում, շրջկենտրոնից մոտ 14 կմ հեռավորության վրա, Արագածի հս–արմ լանջին: Շահագործման է հանձնվել 1967-ին: Երկարությունը 2.8 կմ է, խորությունը՝ 25 մ: Պատնեշը հողային է, ունի 29 մ բարձրություն, 400 մ երկարություն, կատարային մասում՝ 4,5 մ լայնություն: Ոռոգում է 3780 հա հողատարածություն: Սնումը խառն է: Ընդհանուր ծավալը 8,2 մլն մ³ է, օգտակարը՝ 7.9 մլն մ³, հայելու մակերեսը՝ 76,4 հա: Տարեկան բաց է թողնում 25 մլն մ³ ջուր, որից 12 մլն մ³ օգտագործվում է ոռոգման, իսկ 13 մլն մ³՝ Արթիկ քաղաքի և շրջանի բնակավայրերի ջրամատակարարման համար:{{ՀՍՀ հեղ|Հ. Թադնոսյան}}
'''ՄԱՆԹԱՇՅԱՆ''' Ադոլֆ Հայրապետի (ծն. 16. 3.1932, Երևան), հայ սովետական քիմիկոս: Քիմ. գիտ. դոկտոր (1974), պրոֆեսոր (1976): Ավարտել է Երևանի պոլիտեխնիկական ինստ. (1956): 1962-ից աշխատել է ՀՍՍՀ ԳԱ քիմ. ֆիզիկայի լաբորատորիայում (1975-ից՝ ինստ.) որպես գիտնական քարտուղար, 1975-77-ին՝ դիրեկտորի տեղակալ գիտության գծով և 1977-ից՝ ածխաջրածինների օքսիդացման լաբորատորիայի վարիչ: Գիտ. աշխատանքները նվիրված են շղթայական ռեակցիաների, մասնավորապես ածխաջրածինների օքսիդացման մեխանիզմների ուսումնասիրությանը: Մ. մշակել է (Ա. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/149 ''Նալբանդյանի''] հետ) ռադիկալների սառեցման կինետիկ մեթոդ, ածխաջրածինների գազաֆազային օքսիդացման պրոցեսներում հայտնաբերել գլխավոր ակտիվ կենտրոնները՝ ալկիլ, պերօքսիդային և ալկօքսի ռադիկալները: Ածխաջրածինների օքսիդացման և սառը բոցերի նրա հետազոտությունները կարևոր են այլասեռված շղթայական ռեակցիաների տեսության զարգացման համար: Արժանացել է (Ա. Նալբանդյանի հետ) ՀՍՍՀ պետական մրցանակի (1976):

''Երկ.'' Элементарные процессы в медленных газофазных реакциях, Е.,1975 (հեղինակակից՝ Налбандян А. Б.).

'''ՄԱՆԹԱՇՅԱՆՆԵՐ''', {{լայն|Մանթաշևներ, Մանթաշովներ}}, խոշոր նավթարդյունաբերողներ Անդրկովկասում, XIX դ. վերջին և XX դ. սկզբին: Թավրիզցի, ապա թիֆլիսաբնակ հայ առևտրական Հովհաննեսի որդի Ալեքսանդրը (1849-1911) հոր մահից (1878) հետո Բաքվում զբաղվել է նավթարդյունաբերությամբ: Դարձել է «Թիֆլիսի առևտրական բանկ»-ի (մասնաճյուղեր է ունեցել Բաքվում և Բաթումում) գլխավոր բաժնետերը, 1899-ին՝ հիմնել «Ա. Մանթաշյանց և ընկ. առևտրական տուն» բաժնետիրական ընկերությունը (կապիտալը 1899-ին՝ 22 մլն, 1914-ին՝ 30 մլն ռ.): Ռուս. կառավարության հովանավորությամբ օտարերկրյա ընկերությունների հետ կատարել է մի շարք առևտրա–ֆինանսական գործարքներ և դարձել Ռուսաստանի մեծահարուստներից մեկը:<noinclude></noinclude>
sqoh3bae7lfd97lsnuqh04l92y8u8s5
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/222
104
24944
393008
254911
2026-06-02T08:56:44Z
~2026-31364-58
14009
393008
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>Նրա ընկերությունը մասնաճյուղեր է ունեցել Ռուսաստանի, Լեհաստանի, Թուրքիայի, Ռումինիայի, Անգլիայի, Ֆրանսիայի, Եգիպտոսի, Իրանի, Հնդկաստանի տարբեր քաղաքներում: Ունեցել է բազմաթիվ շոգենավեր, կալվածքներ, տներ: Բավականին գումարներ է ծախսել բարեգործական նպատակներով (Թիֆլիսում հիմնել է «Մանթաշյան առևտրական դպրոցը», կառուցել Ներսիսյան դպրոցի նոր շենքը, վերանորոգել Մայր եկեղեցին ևն): 1894-ին նվիրատվություն է կատարել [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/631 ''Կովկասի հայոց բարեգործական ընկերությանը''] և ընտրվել նրա Կենտրոնական խորհրդի փոխնախագահ: Ալեքսանդրի մահից հետո որդիները (Հովհաննես, Լևոն, Հովսեփ, Գեորգ) «Ա. Մանթաշյանց և ընկ. առևտրական տան» բաժնետոմսերի մի մասը վաճառել են Պետերբուրգի ռուս. բանկերին, և 1913-ին ընկերության վարչությունը Բաքվից (մինչև 1911-ի վերջը Թիֆլիսում էր) տեղափոխվել է Պետերբուրգ: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո Մ. վտարանդվել են: Մ–ին հաջողվել է անգլո-հոլանդ. «Ռոյալ դատչ–Շելլ» տրեստին 10 տարի ժամկետով վաճառել սովետական կառավարության դեկրետով ազգայնացված իրենց նախկին նավթահանքերի շահագործման իրավունքը: Հետագայում պայմանագիրը չեղյալ է հայտարարվել, և Մ. հեռացել են «գործարար աշխարհից»:

'''ՄԱՆԻ''', հայկական հեթանոսական տոմարի ամիսների 16-րդ օրվա անունը:

'''ՄԱՆԻ''', {{լայն|Մանիքեոս}} (հուն. Μάνης, Μάνητος, Μανυχαίοι, Μάνου, լատ. Manes, Manichaeus, 216/217-276), [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/224 ''մանիքեության''] հիմնադիրը: Ծնվել է Տիզբոնում, պահլավական մեծատոհմիկ ընտանիքում: Մ–ի հայրը՝ Պաթակ Պապակը, եղել է Եկբատանա քաղաքի մեծահարուստ, մայրը՝ Պարթև Արշակունիների ազգակից, Կամսարական տոհմից: Սասանյանների գահակալումից հետո Մ–ի ընտանիքը տեղափոխվել է Տիզբոն, որտեղ Մ. կրթվել է մաքրակրոն մագդասիլահների մկրտարաններում: Նա իր վարդապետությունը բացահայտ սկսել է քարոզել 242-ից: Սկզբում հաջողություն չգտնելով՝ հեռացել է Պարսկաստանից՝ քարոզիչներ ուղարկելով Արևելքի տարբեր երկրներ: Կարճ ժամանակամիջոցում մանիքեական համայնքներ են ստեղծվել Պարսկաստանում, Հայաստանում, Միջին Ասիայում, Հնդկաստանում, Չինաստանում և այլուր: Մտերմիկ հարաբերություններ է հաստատել Շապուհ I Սասանյան թագավորի եղբայր Պերոզի հետ, որի ջանքերով ստացել է իր գաղափարները քարոզելու ազատություն: Սակայն մոգերի պահանջով Մ. կրկին հալածվել է, ձերբակալվել և մորթազերծվել Խուժաստանի Գունդ–ի Շապուհ քաղաքում՝ Բահրամ I արքայի հրամանով: Մ–ի գաղափարները շարադրվել են «Գաղտնիքների գիրք», «Պատվիրանների գիրք ունկնդիրների համար», «Կենդանացուցիչ գիրք» և այլ երկերում: Մ–ի ուսմունքը զգալի տարածում է ունեցել Հայաստանում, հետագայում որոշակի ազդեցություն գործել հատկապես պավլիկյան և թոնդրակյան աղանդների վրա:

''Գրկ.'' {{լայն|Տեր–Մինասյան Ե. Գ}}., Միջնադարյան աղանդների ծագման և զարգացման պատմությունից, Ե., 1968:

'''ՄԱՆԻԱԿԱԼ–ԴԵՊՐԵԱԻՎ ՊՍԻԽՈԶ''', {{լայն|ցիկլոֆրենիա, ցիրկուլյար պսիխոզ}}, հոգեկան հիվանդություն, որը բնորոշվում է պարբերաբար ընթացող տրամադրության խանգարումներով: Նկարագրել է գերմանացի հոգեբույժ Է. Կրեպելինը: Հիվանդության առաջացմանը նպաստում են ժառանգական նախատրամադրվածությունը, հիվանդի կոնստիտուցիան (առավել հաճախ տառապում են պիկնիկ և ցիկլոիդ խառնվածքի անձնավորությունները): Կարևոր նշանակություն ունեն նաև ներզատական գործոնը (կանանց մոտ հիվանդությունը մեծ մասամբ կապված է հղիության, ծննդաբերության, դաշտանի հետ) և տարվա եղանակը (գարուն, աշուն): Հիվանդությունը սովորաբար առաջանում է 15-30 տարեկանում, երբեմն՝ 40-ից հետո: Բնորոշ է պարբերականությունը և ընթանում է 1-2-ից մինչև 5-6 ամիս տևող՝ մանիակալ կամ դեպրեսիվ փուլերով, որոնց հաջորդականությունն օրինաչափ չէ: Հետագայում փուլերն ավելի ծանր են ընթանում և դառնում երկարատև: Երիտասարդ տարիքում գերակշռում է մանիակալ, իսկ մեծահասակների մոտ՝ դեպրեսիվ խանգարումները: Միջփուլային (լուսավոր) շրջանում հիվանդները դառնում են հոգեպես լրիվ առողջ, որը կարող է տևել մի քանի օրից մինչև մի քանի տարի: Հիվանդությունն սկսվում է կարճատև նախանշաններով, որից հետո տրամադրության խանգարումները (մանիակալ կամ դեպրեսիվ) հարաճում են և ընթանում մտածողության պրոցեսների արագացմամբ ու հոգեշարժական գրգռվածությամբ: {{լայն|Մանիակալ}} փուլը բնորոշվում է տրամադրության բարձրացմամբ, լավազգացությամբ (էյֆորիա), արտասովոր թարմության, առույգության և ուժեղ լինելու զգացումով: Ողջ շրջապատը հիվանդն ընկալում է վառ գույներով: Շփման մեջ է մտնում բոլորի հետ, հաշվի չի առնում ուրիշների տրամադրությունը և ամեն ինչ անում է իր ցանկությամբ: Մտածողության պրոցեսներն արագանում են. հիվանդը խոսում է անընդհատ, արագ,, մի թեմայից անցնում մյուսին (թեմատիկ շեղում, մտքերի թռիչք): Արտահայտում է անձի գերագնահատման, մեծամոլական մտքեր: Խոսակցական գրգռվածությունն ուղեկցվում է ժեստերով, միմիկայի շարժումներով: Ուշադրությունը խիստ լարված է, անկայուն, հակումները (հատկապես սննդի և սեռական) ուժեղացած են: Մեծահասակների մոտ մանիակալ վիճակի կլինիկական պատկերը կարող է փոխվել՝ հաճախ ուղեկցվելով զայրույթով, չարությամբ, բծախնդրությամբ (զայրույթի մանիա): {{լայն|Դեպրեսիվ}} փուլը բնորոշվում է տրամադրության անկմամբ: Հիվանդի դեմքն արտահայտում է թախիծ ու վիշտ: Հակառակ մանիակալ փուլին, այստեղ շրջապատն ընկալվում է մռայլ գույներով: Հաճախ նկատվում է հարազատներին սիրելու ունակության կորուստ, որը մեծ վիշտ է պատճառում հիվանդին: Ունենում է ինքնամեղադրման, ինքնանվաստացման զառանցական մտքեր, որոնք կարող են հասցնել ինքնասպանության մտքերի ու գործողությունների: Նկատվում է նաև ասոցիացիաների արգելակում, հիվանդը խոսում է ցածրաձայն, դանդաղ, դժվարությամբ, դառնում է ինքնամփոփ, զառանցական մտքերի մեջ խորասուզված: Առաջանում է նաև հոգեշարժական արգելակում, որը կարող է հանգեցնել կաշկանդվածության (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/286 ''Կատատոնիա'']): Դեպրեսիան կարող է ուղեկցվել նաև շարժողական անհանգստությամբ, վախի և տագնապի երևույթներով (թախծի բռնկում կամ գրգռված մելանխոլիա): Նման վիճակներում հիվանդը կարող է կատարել ինքնավնասումներ և ինքնասպանություն: Դեպրեսիան ավելի արտահայտված է լինում առավոտյան ժամերին: Մ–դ. պ–ի ինչպես մանիակալ, այնպես էլ դեպրեսիվ փուլերին բնորոշ են մարմնա–վեգետատիվ մի շարք ախտանշաններ (քաշի անկում, փորկապություն, բերանի չորություն, պուլսի հաճախացում, բբերի լայնացում, արյան ճնշման բարձրացում, կանանց մոտ՝ դաշտանային ցիկլի խանգարումներ ևն): Գոյություն ունեն նաև Մ–դ. պ–ի խառը և ատիպիկ ձևեր: Խառը ձևերի դեպքում մանիակալ և դեպրեսիվ ախտանշանները միահյուսվում են, արտահայտվելով չարության մանիայի, մանիակալ ստուպորի, գրգռված մելանխոլիայի կլինիկական պատկերներով: Ատիպիկ ձևերից է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/156 ''ցիկլոթիմիան'']:

{{լայն|Բուժումը}}. հիմնականում պայմանավորված է պսիխոտիկ նոպաների (փուլերի) բնույթով և արտահայտվածության աստիճանով, մանիակալ փուլի դեպքում նշանակվում է պսիխոտրոպ դեղամիջոցներ (ամինազին, ստելազին, հալոպերիդոլ): Դեպրեսիվ փուլի դեպքում լավ արդյունքներ են ստացվում անտիդեպրեսանտների (մելիպրամին, տոֆրանիլ, ամիտրիպտիլին) կիրառումից: Գրգռված մելանխոլիայի դեպքում ամիտրիպտիլինը պետք է զուգորդել տիզերցինի (նոզինան) հետ: Ինչպես մանիակալ, այնպես էլ դեպրեսիվ վիճակների դեպքում արդյունավետ դեղամիջոց է համարվում ածխաթթվային լիթիումը: Դեպրեսիվ վիճակների դեպքում կարևոր է ինքնասպանության փորձերի կանխումը:{{ՀՍՀ հեղ|Վ. Հովհաննիսյան}}
'''ՄԱՆԻԶԵՐ''' Մատվեյ Գենրիխովիչ (5(17).3. 1891, Պետերբուրգ – 20.12.1966, Մոսկվա), ռուս սովետական քանդակագործ: ՍՍՀՄ ժող. նկարիչ (1958): ՍՄԿԿ անդամ 1941-ից: 1911-16-ին սովորել է Պետերբուրգի Գեղարվեստի ակադեմիայում: Մասնակցել է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/20 ''մոնումենտալ պրոպագանդայի''] իրագործմանը («Բանվորը», բարձրաքանդակ, ցեմենտ, 1920-21, Մոսկվա): ԱԽՌՈ–ի անդամ էր (1926-ից): Դասավանդել է Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայում (1921-29. 1935-41, 1945-47), Մոսկվայի կիրառական և դեկորատիվ արվեստի ինստ-ում (1946-52) և Գեղարվեստի ինստ-ում (1952-ից): 194!7-ից՝ ՍՍՀՄ Գեղարվեստի ակադեմիայի փոխպրեզիդենտ: Ստեղծագործել է հիմնականում մոնումենտալ քանդակագործության բնագավառում: Աշխատանքներից են. Լենինգրադում՝ Վ. Վոլոդարսկու (1925) և «1905 թվականի հունվարի 9-ի զոհերի» (1931),<noinclude></noinclude>
0fcv92tab13kksse7yeyyf1liqwaxix
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/223
104
24945
393011
254912
2026-06-02T10:23:46Z
~2026-31364-58
14009
393011
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>Կույբիշևում՝ Վ. Ի. Լենինի (1925), Վ. ի. Չապաևի (1932) և Վ. Վ. Կույբիշևի (1938), Խարկովում և Կիևում՝ Տ. Գ. Շևչենկոյի (1935 Ա 1938), Ուլյանովսկում՝ Վ. Ի. Լենինի (1940, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1941), Ռյազանում՝ Ի. Պ. Պավլովի (1949, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1950) հուշարձանները, Զոյա Կոսմոդեմյանսկայայի արձանը (1942, բրոնզ, Տրետյակովյան պատկերասրահ, Մոսկվա, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1943), Մոսկվայի մետրոպոլիտենի մի շարք բրոնզյա արձաններ ու խմբաքանդակներ (1936-39), ինչպես և բազմաթիվ դիմաքանդակներ: Մ–ի գործերից ջութակահար Հ. Ա. Նալբանդյանի դիմաքանդակը (գիպս, 1920) գտնվում է Հայաստանի պետ. պատկերասրահում:

'''ՄԱՆԻԹՈԲԱ''' (Manitoba), նահանգ Կանադայում: Տարածությունը 650,1 հզ. կմ² է, բնակչությունը՝ 1021 հզ. (1978): Վարչական կենտրոնը՝ Վիննիպեգ: Ունի զարգացած արդյունաբերություն, որի հիմքը գյուղատնտ. արտադրանքի մշակումն է, ինչպես նան հանքային և անտառային հարստությունների արդյունահանումը: Մ. տալիս է Կանադայի վարսակի բերքի 20%-ը, գարու՝ 15%-ը, ցորենի՝ 10%-ը: Մ–ին բաժին է ընկնում Կանադայում արդյունահանվող նիկելի մոտ 1/4-ը, մսի պահածոների արտադրության 1/5-ը: Տրանսպորտային, արդ. և առևտրական խոշոր կենտրոնը Վիննիպեգն է:

'''ՄԱՆԻԼԱ''' (Manila), Ֆիլիպինների փաստական մայրաքաղաքը, տնտեսական, քաղաքական և մշակութային կենտրոնը: Գտնվում է Լուսոն կղզում, Պասիգի գետաբերանի մոտ: Առևտրա–տրանսպորտային հանգույց է, նավահանգիստ, ունի օդանավակայան: Տարածությունը 832 կմ² է, բնակչությունը՝ 6 մլն (արվարձաններով, 1979): Մ–ում է կենտրոնացած երկրի արդ. ձեռնարկությունների 2/3-ը՝ կարի, կոշիկի, պոլիգրաֆ, սննդի, փայտամշակման արդյունաբերության ճյուղերը, տեքստիլ, քիմ., մետաղամշակման ձեռնարկությունները: Կա տնայնագործական արտադրություն:

Գործում են Մանիլայի, կաթոլիկական Սանտո Թոմաս, Հեռավորարևելյան, Ֆիլիպինյան իգական համալսարանները և այլ բուհեր, Ազգային գրադարանը, Ազգային և Սանտո Թոմաս (ազգագրական, բանասիրական հավաքածուների պատկերասրահ) թանգարանները: Կառուցվել է Մայնիյա և Տոնդո բնակավայրերի տեղում՝ 1571-ին: Պահպանվել են XVI-XVIII դդ. հուշարձաններ:

'''ՄԱՆԻԼԱՅԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՌԵՎՏՈՒՐ''', XVI–XVIII դարերում հայ վաճառականների մասնակցությունը Մանիլայի միջազգային սանտրին: XVII-XVIII դդ. իսպանական կաթոլիկական օրդենները Ֆիլիպիններում դառնում են հիմնական քաղ. և տնտ. ուժը: Նրանք իրենց ձեռքում կենտրոնացնում են հսկայական կալվածքներ, և գաղութային տերությունների դեմ պայքարելու նպատակով սահմանափակում են Ֆիլիպինների կապերը արտաքին աշխարհի հետ: Մյուս գաղութային տերությունները իրենց հերթին արգելում են իսպանացիների մուտքը ոչ իսպանական գաղութները: Այս պայմաններում Ֆիլիպիններ մուտք ունեին միայն չինացի, հնդիկ և հայ առևտրականները, Մանիլայի ու Ակապուլկոյի (Մեքսիկա) միջև թույլատրվում էր առևտրական նավերի տարեկան երկու ուղերթ: Այդ շրջանում արծաթը, ոսկու հետ համահավասար, դառնում է փոխանակման համարժեք, որը նոր աշխարհի իսպանական գաղութներից Եվրոպա էր արտահանվում հիմնականում Մանիլայի միջոցով, և Արևելքի երկրների հետ առևտուրը ուղղակի կախվածության մեջ էր արծաթի առկայությունից: Այդ պատճառով արծաթը եվրոպական գաղութային տերությունների ուշադրության կենտրոնում էր և դարձել էր հիմնական գործոն Իսպանիայի և այդ տերությունների փոխհարաբերություններում:

Այս պայմաններում հայ առևտրականները, որոնք չունենալով պետականություն, չէին կարող գաղութային քաղաքականության ոլորտում մրցակից լինել, ստանում են համեմատաբար արտոնյալ պայմաններ: Արդեն XII դ. Կանտոնում ունենալով առևտրական գաղութ, սկսում են անմիջականորեն մասնակցել մանիլյան սանտրին, չին. մետաքսը Կանտոնից և Մակաոյից տեղափոխել Մանիլա, իսկ այստեղից ամերիկյան արծաթը՝ Հնդկաստան: XVII դ. հայ առևտրականների դերը մանիլյան սանտրում ավելի է աճում, որովհետև մրցակցության հետևանքով իսպանական առևտրական նավերի ուղերթները չափազանց կրճատվում են, իսկ 1640-ից ընդհանրապես դադարեցվում: Աճող հակասությունները հանգեցնում են երկարատև պատերազմների, և եվրոպական տերությունների դերը մանիլյան սանտրում խիստ սահմանափակվում է: Մանիլա մուտք են գործում միայն հնդիկ մահմեդական և հայ առևտրականները: Արդյունքը լինում է այն, որ առևտրի գերակշռող մասը մնում է հայ առևտրականների տնօրինության տակ; Եվրոպական առևտրականները ստիպված դիմում են վերջիններիս ծառայությանը: Սովորաբար հայերը Ֆիլիպիններ նավարկում էին սեփական նավերով (հայ նավապետների ղեկավարությամբ և հայկ. դրոշի ներքո), որոնք այդ շրջանում կազմել են, այսպես կոչված, «տեղական նավերի» (աշխարհի այդ շրջանի բոլոր նավերը, բացառությամբ եվրոպական փոքրաթիվ նավերի, որոնք իրավունք ունեին նավարկելու Եվրոպա՝ Աֆրիկան շրջանցելով) գերակշռող մասը:

Հայկ. նավերը խարսխվում էին ոչ միայն եվրոպական գաղութներում, այլև Արևելքի պետություններում, որտեղ վայելում էին մեծ արտոնություններ: Այդ երկրների տիրակալները, շահագրգռված լինելով հայ վաճառականների առևտրի խրախուսմամբ, հովանավորում էին նրանց, անհրաժեշտության դեպքում թույլ տալիս նավարկելու իրենց դրոշի ներքո: Մանիլյան սանտրում հայ վաճառականները բախվել են մեծ դժվարությունների: Եվրոպական գաղութարարները հնարավորություն չունենալով ազնվորեն մրցակցել հայ վաճառականների հետ, որոնք գերազանցում էին փորձով, կապերով, պայմանների գիտակությամբ և վայելում էին տեղական տիրակալների հովանավորությունը, դիմում էին անսքող կամայականությունների, խտրականության, օգտվելով այդ պետությունների քաղ., դիվանագիտական, տնտ. և ռազմ. աջակցությունից: Հետագայում, երբ մանիլյան առևտուրը կորցրեց իր սկզբնական նշանակությունը, հայ վաճառականների առևտուրը շարունակում էր կապող օղակ մնալ Հնդկաստանի, Չինաստանի և Արևելքի այլ երկրների հետ ծավալվող սանտրում: XVIII դ. կեսից [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/135 ''ծովահենության''] ու [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/252 ''կապերության''] և շարունակվող խտրականության հետևանքով Մանիլայի առևտրի հայկ. մենաշնորհին վերջ տրվեց:{{ՀՍՀ հեղ|Յու. Բարսեղով}}
'''ՄԱՆԻՆԵՐ''', հայ ժողովրդական քնարական երգվող քառատողեր, {{լայն|խաղիկներ}} (տես նաև [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/468 ''Քնարական երգեր'']): Անվանումը նույն նշանակությամբ գործածական է նաև ադրբ. ու թուրք. ֆոլկլորում: Երբեմն նույնացվում են [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/450 ''վիճակի երգերի''] հետ:

{{Կենտրոն|<poem>Մանի ասեմ ու շարեմ,
Ջան, ծաղիկ, ջան, ջան,
Լցնեմ տոպրակ ու կարեմ,
Ջան, վիճակ, ջան, ջան,
Առնեմ գյուղե գյուղ ընկնեմ.
Սրտիս սիրածին ճարեմ:</poem>}}
(Կոմիտաս, Երկերի ժողովածու, հ. 5):

'''ՄԱՆԻՆԻԼ''', հակաշաքարախտային սուլֆանիլմիգանյութի ածանցյալ, դեղանյութ: Արյան մեջ շաքարի քանակության իջեցման մեխանիզմը պայմանավորված է ենթաստամոքսային գեղձի <math>\beta</math>-բջիջների խթանմամբ, որն ուղեկցվում է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/349 ''ինսուլինի''] սինթեզման և արտազատման ուժեղացմամբ: Մ. ուժեղացնում է նաև օրգանիզմ ներմուծած ինսուլինի ազդեցությունը՝ արգելակելով այն քայքայող ֆերմենտի՝ ինսուլինազի ակտիվությունը: Օգտագործվում է ներքին ընդունման ձևով (օրական 1–2 հաբ, ուտելուց հետո): Տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/471 ''Շաքարային հիվանդություն'']:

'''ՄԱՆԻՊՈԻՐ''', նահանգ (1972-ից) Հնդկաստանի հյուսիս–արևելքում, Բիրմայի սահմանի<noinclude></noinclude>
lhumurtl4fhjtxeal908krxj9nddh30
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/224
104
24946
393012
254913
2026-06-02T10:44:20Z
~2026-31364-58
14009
393012
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>մոտ: Տարածությունը 22,4 հզ. կմ² է, բնակչությունը՝ 1,1 մլն (1971): Վարչական կենտրոնը՝ Իմփհալ: Ռելիեֆում տիրապետում են միջօրեականի ուղղությամբ ձգված լեռնաշղթաների և միջլեռնային լայն հովիտների հերթագայությունը: Կլիման չափավոր տաք է: Տարեկան տեղումները 1500-2500 մմ են: Լեռների հողմակողմ լանջերին գերակշռում են խոնավ արևադարձային անտառները, հողմահակառակ լանջերին՝ տերևաթափ, ավելի վեր՝ լայնատերև և սոճու անտառներն ու մարգագետինները: Մ. հետամնաց գյուղատնտ. շրջան է: Մշակում են բրինձ, յուղատուներ, ծխախոտ, բամբակենի, պատիճավոր բույսեր: Զբաղվում են նաև այգեգործությամբ և շերամապահությամբ: Զարգացած է ջուլհակությունը:

'''ՄԱՆԻՔԵՈՒԹՅՈՒՆ''', կրոնական–աղանդավորական ուսմունք միջնադարում: Առաջացել է III դ. Մերձավոր Արևելքում: Ուղղված է եղել մի կողմից [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_10.djvu/193 ''Սասանյանների''] տիրապետության դեմ, որպես սոցիալական բողոք, մյուս կողմից՝ պաշտոնական [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/710 ''զրադաշտականության''] դեմ: Մ. սովորաբար կապվում է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/140 ''գնոստիցիզմի''] հետ: Անվանումն ստացել է իր սկզբնավորողի՝ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/222 ''Մանիի''] անունից, որին վերագրում են մոտավորապես 7 կրոնա–բարոյախոսական գրվածք: Մ. հիմնականում ձգտում էր երկնայինի և երկրայինի փոխհաշտեցման և փորձում էր համաձայնեցնել միմյանցից արմատապես տարբեր կրոնական ուսմունքներ (ըստ Մանիի՝ նոր ուսմունքը պետք է փոխարիներ մինչ այդ եղած բոլոր կրոններին, ուստի Մ. ներառնում էր զրադաշտականության, քրիստոնեության և բուդդայականության մի շարք տարրեր): Մ–յան հիմնական գաղափարը դուալիստական էր՝ լույսի (բարու) և խավարի (չարի) նախասկիզբը աշխարհում: Մանին ուսուցանում էր, որ չարը որպես նախասկիզբ, նույնքան ինքնակա է, որքան բարին: Արտացոլելով ժող. խավերի բողոքը տիրող դասակարգի դեմ՝ Մ. կոչ էր անում ճգնակեցության, ինքնազրկման, քարոզում հեռու մնալ ամուսնական կյանքից: Ըսա Մ–յան՝ մարդն իր կյանքով ու վարքագծով պետք է նպաստի միջավայրի լուսավոր (բարի) կողմերի ազատագրմանը, դրանով օգնելով բարուն և չարի դեմ նրա պայքարին, ուստի մարդը չպետք է սպանի իր նմանին ու կենդանիներին (Մ. մերժում էր նաև մսակերությունը):

Ուղղված լինելով Սասանյան պետության և սոցիալական անհավասարության դեմ՝ Մ. տարածվեց (հատկապես՝ քաղաքային բնակչության միջավայրում) Մերձավոր Արևելքում, Հռոմեական կայսրության արլ. ծայրագավառներում, Միջին Ասիայում, Հնդկաստանում, Չինաստանում և այլուր: Այն Հայաստան և Վրաստան ներթափանցեց IV դ., Պարսկաստանից: V դ. պաշտոնական քրիստոնեական միջավայրում Մ. համարվել է վտանգավոր աղանդ, որի դեմ պայքար է սկսվել: Եզնիկ Կողբացին իր «Եղծ աղանդոց» գրքում մերժել է Մ.: Նա բանավիճում է Մ–յան հետ «միասնականի» գաղափարի պաշտպանության դիրքերից: Աստիճանների թվարկումը (միակ, բանական, ոգի, բնություն) և ապա համեմատությունը («Ամեն ստեղծված կախված է նրանից՝ միասնականից և նախնականից, ինչպես արևի ճառագայթներն արեգակնային գնդից») վկայում են, որ Կողբացին պաշտպանում է նեոպլատոնականների մոնիստական հայացքներն ընդդեմ դուալիզմի և նախնական Մ–յան: Թեև Մ. քարոզել է հիմնականում պայքարի պասսիվ եղանակներ, բայց ենթարկվել է խիստ հալածանքների: VIII-IX դդ. Մ–յանը հալածում էր մահմեդականությունը: Սակայն Միջին Ասիայի մանիքեական համայնքները գոյատևել են բավական երկար: VIII դ. վերջին Մ. դարձել է Ույգուրական թագավորության պետական կրոնը: Հետագայում այն դադարել է գոյություն ունենալ որպես ինքնուրույն կրոն: Չինաստանում Մ. վերջնականապես արգելվել է XIV դ.: Մ. խոշոր ազդեցություն է թողել հետագայի աղանդավորական շարժումների վրա:

''Գրկ.'' {{լայն|Տեր–Մինասյան Ե. Գ}}., Միջնադարյան աղանդների ծագման և զարգացման պատմությունից, Ե., 1968: {{լայն|Дъяконов М. М}}., Очерк истории древнего Ирана, М., 1961.{{ՀՍՀ հեղ|Հ. Մկրտումյան}}
'''ՄԱՆԻՖԵՍՏ 1905-Ւ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 17-Ի''' «{{լայն|Պետական կարգի կատարելագործման մասին}}», Նիկոլայ II-ի հրապարակած մանիֆեստը 1905-ի հոկտեմբերի համառուսաստանյան գործադուլի օրերին (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/516 ''Հոկտեմբերյան համառուսաստանյան գործադուլ 1905'']), երբ հաստատվել էր պայքարող ուժերի՝ հեղափոխության և ցարիզմի ժամանակավոր հավասարակշռություն: Մանիֆեստը նախապատրաստել էր Ս. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/468 ''Վիտտեն''], որը ինքնակալության պահպանման միակ միջոցը համարում էր սահմանադրական զիջումները: Մանիֆեստը խոստանում էր քաղաքացիական ազատություններ, անձի անձեռնմխելիություն, խղճի, խոսքի, ժողովների և միությունների ազատություն, Պետ. դումայի ընտրություններին մասնակցելու (հնարավորին չափ) իրավունք (գլխավորապես բանվորներին և քաղաքային մտավորականությանը): Դուման ճանաչվում էր օրենսդիր մարմին, առանց որի հավանության ոչ մի օրենք ուժ չէր ստանա: Վիտտեն կազմեց նոր կառավարություն, հոկտ. 21-ին հարկադրված հայտարարվեց քաղ. ներում, այնուհետև վերացվեց նախնական գրաքննությունը: Սկսվեց նոր ընտրական օրենքի (հաստատվել է 1905-ի դեկտ. 11-ին) նախապատրաստությունը:

Լիբերալ բուրժուազիան մանիֆեստը ընդունեց բացահայտ հրճվանքով: Բոլշևիկները մերկացնելով մանիֆեստի խոստումների խաբեությունը՝ այն գնահատեցին որպես ապստամբած ժողովրդի առջև ցարիզմի հարկադրական կապիտուլյացիա:

'''«ՄԱՆԻՖԵՍՏ ՀԱՅ ՍՈՑԻԱԼ–ԴԵՄՈԿՐԱՏՆԵՐԻ ՄԻՈՒԹՅԱՆ»''', հայ առաջին լենինյան իսկրայական կազմակերպության՝ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/129 ''«Հայ սոցիալ–դեմոկրատների միության»''] ծրագրային փաստաթուղթը: Գրել է Ս. Շահումյանը՝ Բ. Կնունյանցի և Ա. Զուրաբյանի ակտիվ մասնակցությամբ: Հրատարակվել է 1902-ի հոկտեմբերին, «Պրոլետարիատ» թերթի առաջին համարում: Մանիֆեստում հայ ս–դ–ները ազդարարում էին, որ իրենց միությունը հանդիսանում է ՌՍԴԲԿ մի ճյուղը, որը կռվելու է հանուն Ռուսաստանի պրոլետարիատի շահերի ընդհանրապես և հայկականի՝ մասնավորապես: Մանիֆեստում առաջ են քաշված սոցիալական հեղափոխության, միապետական–բուրժուական կարգերը տապալելու, արտադրության միջոցների մասնավոր սեփականության և սոցիալական անհավասարության վերացման խնդիրներ: Ազգային հարցում մանիֆեստը պահանջում էր կազմակերպել բոլոր ազգերի ս–դ–ների միասնական կուսակցություն, հասնել ազգերի իրավահավասարության, նրանց քաղ. ազատության ու ինքնորոշման: Այն անհրաժեշտ էր համարում ապագա «ազատ Ռուսիայում ֆեդերատիվ հասարակապետության կազմակերպությունը»: Աշխատավորներին բացատրելով տարանջատ, մասնակի կռիվների թույլ և անբավարար լինելու պատճառները, մանիֆեստը առաջադրում էր բոլոր ազգերի պրոլետարների ընդհանուր դասակարգային կռվի տեսակետը՝ «Պրոլետարներ ամբողջ աշխարհի, միացե'ք» նշանաբանը: Ողջունելով մանիֆեստի հրատարակումը՝ Վ. Ի. Լենինը «Իսկրա» թերթի 1903-ի № 33-ում («Հայ սոցիալ–դեմոկրատների մանիֆեստի մասին») բարձր գնահատեց Հայ սոցիալ–դեմոկրատների միության դերն ու նշանակությունը, «…մանավանդ ազգային հարցի ճիշտ դրվածքը տալու նրա ուշագրավ փորձը» (Երկ., հ. 6, էջ 411):

Գրկ. {{լայն|Շահումյան Ստ}}., Երկ. լիակտ. ժողովրդական, հ. 1, Ե., 1975, էջ 43-49: {{լայն|Մնացականյան Ա. Ն}}., Վ. Ւ. Լեհինը և հայ ժողովրդի ազատագրական պայքարը, Ե., 1963, էջ 83-100; {{լայն|Բարսեղյան Խ. Հ}}.,Մարքսիզմի տարածումը Հայաստանում, գիրք 1, Ե., 1967, Էջ 303-314: Հայաստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծեր, Ե., 1967:{{ՀՍՀ հեղ|Ա. Մնացականյան}}
'''ՄԱՆԿԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ''', բառացի՝ գիտություն երեխաների մասին, փաստորեն՝ երեխաների զարգացման հոգեբանական, անատոմա–ֆիզիոլոգիական, կենսաբանական, սոցիոլոգիական կոնցեպցիաների ամբողջական տեսություն չներկայացնող ընդհանրություն: Մ–յան առաջացումը կապված էր [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/500 ''հոգեբանության''] և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/234 ''մանկավարժության'']'' մեջ էվոլյուցիոն գաղափարների ներթափանցման և հոգեբանության կիրառական ճյուղերի ու փորձարարական մանկավարժության զարգացման հետ: Մ–յան բնույթի առաջին աշխատանքները վերաբերում են XX դ. սկզբին (արտասահմանյան երկրներում՝ Գ. Հոլ, Ջ. Բոլդուին,<noinclude></noinclude>
pjtc1hu479j0miiv836vj5dc29x89lg
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/225
104
24947
393013
254942
2026-06-02T11:05:33Z
~2026-31364-58
14009
393013
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>Ռուսաստանում՝ Վ. Մ. Բեխտերև, Գ. Ի Ռոսոլիմո, Ա. Պ. Նեչան և ուրիշներ):

Մինչհեղափոխական Ռուսաստանում Մ. ներկայացվել է մանկավարժական հոգեբանության (1906 և 1909) և փորձարարական մանկավարժության (1910, 1913, 1916) համագումարներում: Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո ընդլայնվեց մանկաբանական հիմնարկների ցանցը, հրատարակվեց ծավալուն գրականություն, տեղի ունեցան մանկաբանների կոնֆերանս (1927) և համագումար (1928), սկսվեց հրատարակվել «Պեդոլոգիա» («Педология», 1928-32) հանդեսը: 1920-ական թթ. վերջին Մ. հավակնում էր ստանձնել «Երեխաների մասին մարքսիստական գիտության» դերը, գիտականորեն չհիմնավորված տեստերով, մանկավարժությունը նսեմացնող և հակահոգեբանական ուղղվածությամբ մեծապես վնասում էր սովետական դպրոցին: Մ–յան իդեալիստական, մեխանիստական տեսակետները խստորեն քննադատվեցին: ՀամԿ(բ)Կ ԿԿ 1936-ի հուլիսի 4-ի «Լուսժողկոմատների համակարգում մանկաբանական խեղաթյուրումների մասին» որոշումից հետո մանկաբանական հիմնարկներն ու հրատարակությունները վերացվեցին, միջոցառումներ իրականացվեցին մանկավարժության ու հոգեբանության հետագա զարգացման համար:

''Գրկ.'' {{լայն|Петровский А.В}}., История советской психологии, М., 1967.

'''ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՆԵԿՈԼՈԳԻԱՅԻ ԻՆՍՏԻՏՈՒՏ''' {{լայն|գիտահետազոտական՝ Ն. Կ. Կրուպսկայայի անվան}}, հիմնվել է Երևանում, 1937-ին՝ մայրության և մանկության պահպանության գիտահետազոտական ինստիտուտի (կազմակերպված 1931-ին) բազայի վրա: Ինստ-ի ստեղծմանը, գիտական ու գործնական աշխատանքների կազմակերպմանը նպաստել են դիրեկտորներ Գ. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/23 ''Արեշյանը''], Պ. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/303 ''Մարգարյանը''] և Գ. Օկոևը: Ինստ–ը ունի {{լայն|մանկաբարձության}} բաժին՝ բնականոն մանկաբարձության, վաղաժամ ծննդաբերությունների, օբսերվացիոն, հղիության և արտասեռական ախտաբանության, նորածինների բաժանմունքներով, {{լայն|գինեկոլոգիայի}} բաժին՝ վիրահատական և կոնսերվատիվ բուժման բաժանմունքներով, {{լայն|կանանց կոնսուլտացիա}} (հետագայում վերանվանվել է գիտա–կոնսուլտացիոն պոլիկլինիկա)՝ ֆիզիոթերապևտիկ բաժանմունքով, ամլության, էնդոկրինոլգիական, ստոմատոլոգիական, թերապևտիկ կաբինետներով: Կան նաև կլինիկաախտորոշիչ, բջջաբանության, ախտաբանա–մորֆոլոգիայի, շճաբանության, ռեզուս–անհամատեղելիության, բակտերիալոգիայի, կենսաքիմիայի, էնդոկրինոլոգիայի, թունագիտության և էլեկտրոնային միկրոսկոպիայի լաբորատորիաներ, ռենտգենախտորոշման կաբինետ, ախտաբանա–անատոմիական թանգարան, կազմակերպչա–մեթոդական բաժին ևն: Ինստ-ում գործում է գիտական խորհուրդ: Ինստ-ի հիմնական խնդիրներն են՝ կնոջ օրգանիզմի առանձնահատուկ ֆունկցիայի ֆիզիոլոգիայի և ախտաբանության յուրահատկությունների, պտղի և նորածնի ֆիզիոլոգիայի և ախտաբանության, մեռածածնության, մայրական ու մանկական մահացության, արտադրական ձեռնարկություններում և գյուղատնտեսության մեջ կնոջ աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնալ ախտաբանության, առողջության պահպանման հարցերի ուսումնասիրությունը, ծննդօգնության հիմնարկներին և բնակչությանը ցույց տրվող մեթոդական ու բարձրորակ գիտագործնական օգնության կազմակերպումը, երիտասարդ մանկաբարձ–գինեկոլոգների կատարելագործումն ու մասնագիտացումը: Ինստ-ը 1939-73-ին հրատարակել է գիտական աշխատություններ:

'''ՄԱՆԿԱԲԱՐՁՈՒԹՅՈՒՆ''', [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/431 ''բժշկագիտության''] բաժին, ուսումնասիրում է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/435 ''հղիության''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/132 ''ծննդաբերության''] և ետծննդյան շրջանի ֆիզիոլոգիական և ախտաբանական պրոցեսները, մշակում ծննդօգնության, բարդությունների կանխարգելման մեթոդներ: Մ. բժշկագիտության հնագույն ճյուղերից է: Եգիպտական պապիրուսներում (III-II հազարամյակ մ. թ. ա.) տեղեկություններ կան դժվար և բարդացած ծննդաբերությունների ժամանակ օգնության որոշ ձևերի, իսկ հնդիկների սուրբ գրքերում (VIII դ. մ. թ. ա.) հղիների ռացիոնալ սնման, ծննդօգնության մասին: Հիպոկրատը խորհուրդ էր տալիս կատարել պաղաշրջում գլուխն ի վար (ոչ ճիշտ դրությունների ժամանակ) և պտղահատում ({{լայն|կենդանի}} պտղով ծննդաբերության անհնարինության դեպքում): Գալենը և ուրիշներ (II դ.) մշակել ու կիրառել են պաղաշրջում ոտն ի վար: Հին ժամանակներից հայտնի է եղել նաև [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/387 ''կեսարյան հատումը''], որը մեծ կիրառություն ունի նաև այժմ: Միջին դարերում Մ–յան զարգացումը դանդաղել է, և մեծ տարածում են ստացել պտղահատման վիրահատությունները: XVI դ. կնոջ սեռական օրգանների կառուցվածքի մասին ստացվել են անատոմիական առաջին տեղեկությունները, և սկիզբ է դրվել գիտական ու վիրահատական Մ–յան զարգացմանը: Մեծ նշանակություն են ունեցել անգլիացի մանկաբարձ Պ. Չեմբեռլենի (1560-1631) հայտնագործած մանկաբարձական գլխային աքցանները, որոնք մանկաբարձական պրակտիկայում ներդրել է նիդերլանդացի վիրաբույժ Յ. Պալֆեյնը՝ 1723-ին: XVII դ. Փարիզում հիմնադրվել է մանկաբարձական առաջին կլինիկան, ֆրանսիացի մանկաբարձ Ֆ. Մորիսոն գրել է հղի կանանց հիվանդությունների մասին գիրքը: XVIII դ. հիմնվել են Մ–յան ամբիոններ, կլինիկաներ, և սկսվել է Մ–յան սիստեմատիկ դասավանդումը: Ռուսաստանում Մ–յան հիմնադիրը եղել է Ն. Մ. Ամբոդիկ–Մաքսիմովիչը, որը Մ–յան դասավանդման պրոցեսում կիրառել է կնոջ հատուկ մոդել (ֆանտոմ): Հունգարացի մանկաբարձ Ի. Զեմելվեյսը (XIХ) բացահայտել է ետծննդյան սեպտիկ հիվանդությունների վարակելիությունը: Ջ. Սիմպսոնը մանկաբարձական պրակտիկայում կիրառել է նարկոզի, ինչպես նաև հականեխության և աննեխության մեթոդները: XIX դ. վերջին և XX դ. սկզբից սկսել են ուսումնասիրել դաշտանային ցիկլի և հղիության հետ կապված պրոցեսները: Ռուս մանկաբարձ Վ. Ստրոգանովը մշակել է էկլամպսիայի բուժման եղանակ, որի կիրառումը զգալիորեն իջեցրել է մահացությունը: Մ–յան զարգացմանը նպաստել է ներզատիչ գեղձերի ուսումնասիրումը: Անգլիացի գիտնական Հ. Դեյլը (1906) հաստատել է հիպոֆիզի ետին բլթի հորմոնի (օքսիտոցին) արգանդը կծկող հատկությունը: Հղիության վաղ ախտորոշման նպատակով գերմ. բժիշկներ Զ. Աշհեյմը և Բ. Ցոնդեկը 1928-ին առաջարկել են հորմոնային հետազոտման եղանակ: 50-ական թթ. մանկաբարձական աքցանների փոխարեն սկսեցին կիրառել վակուում–էքստրակտորներ: Ժամանակակից Մ. զբաղվում է ծննդաբերության ընթացքի կարգավորման, ընկերքի կառուցվածքի և ֆիզիոլոգիայի, ինչպես նաև մանկաբարձական էնդոկրինոլոգիայի հարցերով: Ֆոնո- և էլեկտրասրտագրության, ուղեղագրության, ջրաթաղանթադիտման և այլ մեթոդների կիրառումը հնարավորություն են ավել ուսումնասիրելու պտղի և նորածնի ֆիզիոլոգիան ու ախտաբանությունը: Մ. օգտվում է ուսումնասիրման անատոմիական, ֆիզիոլոգիական, բջջաբանական, բակտերիալոզիական և կենսաքիմիական մեթոդներից: Մ. բաղկացած է հետևյալ բաժիններից՝ հղիության, ծննդաբերության, ետծննդյան շրջանի ֆիզիոլոգիա և ախտաբանություն, վիրահատական Մ., նորածնի ֆիզիոլոգիա և ախտաբանություն: ՍՍՀՄ–ում Մ–յան զարգացմանը նպաստում է հղիների բուժսպասարկման դիսպանսերային սկզբունքը և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/207 ''մայրության ու մանկության պահպանության''] նկատմամբ հատուկ ուշադրությունը: Սովետական մանկաբարձները զբաղվել են ծննդաբերության ցավազրկման, պտղի և նորածնի շնչահեղձության կանխարգելման ու բուժման, մայրական մահացության պատճառների և Մ–յան հրատապ հարցերի ուսումնասիրությամբ: Մշակվել է հղիներին ծննդաբերությանը նախապատրաստելու պսիխոպրոֆիլակաիկ եղանակ: Մ–յան ասպարեզում գիտական աշխատանքներ են կատարվում ԳՀԻ-ներում, բժշկ. ինստ-ների մանկաբարձա–գինեկոլոգիական կլինիկաներում, ծննդատներում ևն: ՍՍՀՄ–ում գոյություն ունի մանկաբարձ-գինեկոլոգների ընկերություն (1954-ից՝ Մանկաբարձ–գինեկոլոգների միջազգային կազմակերպության անդամ է): ՍՍՀՄ–ում մանկաբարձ–գինեկոլոգներ պատրաստում են բժշկ. ինստ-ում և համալսարանների բժշկ. ֆակուլտետներում,<noinclude></noinclude>
koapw8xvkqrn60cvibfcoi4b77bwv6g
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/651
104
29285
393007
228921
2026-06-02T08:43:23Z
~2026-31364-58
14009
393007
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>շարժ մակրոֆագ բջիջները։ Տ–ի զարգաց–
ման ընթացքում տարբերում են 3 շրջան4
ջերմաստիճանի բարձրացման, բարձր ջեր–
մաստիճանի կայուն պահպանման և ջեր–
մաստիճանի իջեցման։ Ջերմաստիճանի
բարձրացման շրջանում ջերմառաջացումը
գերակշռում է ջերմատվությանը։ Ջերմա–
ասջացումը կմախքային մկաններում և ներքին օրգաններում ուժեղանում է օք–
սիդացման երեույթների արագացման,
իսկ ջերմատվությունը թուլանում է ծայրա–
մասային անոթների նեղացման և քրտնար–
տադրության ընկճման հետևանքով։ Տ–ի
երկրորդ շրջանում ջերմառաջացման ուժե–
ղացման հետ արագանում է նաև ջերմա–
տվությունը․ նշված երկու երևույթները հա–
վասարակշռվում են։ Ջերմատվության
ուժեղացումը տեղի է ունենում ծայրա–
մասային անոթների լայնացման հետևան–
քով։ Տ–ի երրորդ շրջանում ջերմատվությու–
նը գերազանցում է ջերմառաջացմանը՝
քրտնարտադրության ուժեղացման հետե–
վանքով։ Տ․ օրգանիզմի վրա ունե–
նում է թե" բացասական, թե՝ դրական ազ–
դեցություն։ Բացասականն այն է, որ օրգա–
նիզմի հյուսվածքներում առաջանում են
ինչպես սպիտակուցային, ածխաջրային,
ճարպային և հանքային փոխանակու–
թյունների, այնպես էլ կենտր․ նյարդա–
յին, սիրտ–անոթային և ստամոքսաաղի–
քային համակարգերի գործունեության
խանգարումներ։ Դրականն այն է, որ Տ․
հյուսվածքներում խթանում է նյութափո–
խանակությունը, հակամարմինների սին–
թեզը, լեյկոցիտների ֆագոցիտային հատ–
կությունը, բարելավում է ներքին օրգան–
ներում արյունամատակարարումը, բարձ–
րացնում է լյարդի թունազերծող հատկու–
թյունը։ Ներկայումս արհեստական ջեր–
մածին նյութերով առաջացրած Տ–ի և հա–
մապատասխան բուժական միջոցառում–
ների համակցված կիրառումը բավակա–
նին մեծ արդյունք է տալիս մի շարք հի–
վանդությունների (սիֆիլիսի վաղ և ուշա–
ցած ձևեր, մաշկային որոշ հիվանդություն–
ներ, ոևմատիկ և ոչ ռևմատիկ հոդաբոր–
բեր, շիզոֆրենիա, հիպերտոնիկ հիվան–
դության ծանր ձևեր ևն) բուժման ժամա–
նակ։ Գ․ Ադամ յան
ՏԵՆԴԱԾԱՌ, տես Նվենի։
ՏԷՆԴՐՅԱԿՈՎ Վլադիմիր Ֆեոդորովիչ
[5,12․1923, գ․ Մակարովսկայա (այժմ՝
Վոլոգդայի մարգի Վերխովաժիեի շրջա–
նում)–6․8․1984, Մոսկվա], ռուս սովետա–
կան գրող։ ՄՄԿԿ անդամ 1948-ից։ 1951-ին
ավարտել է Մ․ Գորկու անվ․ գրկ–յան
ինստ․։ Սոցիալ–տնտ․ ու բարոյական սուր
խնդիրներ են առաջադրված Տ–ի ակնարկ–
ներում, վիպակներում ու պատմվածքնե–
րում [«Իվան Չուպրովի անկումը», 1953,
«Վատ եղանակներ», 1954, «Անհամապա–
տասխան էր» (1954, կինոնկար՝ «Օտար
ազգականը», 1956), «Դարուվւոսեր», 1956,
«Ձիգ հանգույց» (1956, կինոնկար՝ «Մա–
շան կյանք է մտնում», 1957), «Վախճան»,
1968, «Երեք պարկ աղբոտ ցորեն» (1973,
բեմակ․՝ 1975) ևն]։ Տ․ ձևավորվել է առա–
վելապես որպես կարճ վիպակի վարպետ
(«Երեքնոց, յոթնոց, մեկնոց», 1960,
«Դատ», 1961, համանուն կինոնկար՝ 1962,
«Կարճ միացում», 1962, «Գտածո», 1965
ևն)։ «Թռչող օրվա ետևից» (1959) վեպում,
«Հրաշագործը» (1958, համանուն կինո–
նկար՝ 1960, հայ․ հրտ․ 1959), «Գարնա–
նային վայրիվերումներ» (1973) և այլ վի–
պակներում արծարծված են դաստիարա–
կության հարցեր։ Տ․ հեղինակ է երիտա–
սարդ նկարչի՝ երեկվա ճակատայինի
բարոյական–գեղագիտական որոնումների
մասին պատմող «Տեսակցություն Նեֆեր–
տիտիի հետ» (1964) վեպի, ինչպես նաև՝
գիտաֆանտաստիկ ու դրամատիկական
գործերի։ «Հատուցում» (1982) և «Վաթ–
սուն մոմ» (1982, «Հատուցում» ժող–ում)
սուր–բախումնային վիպակներում վճըռ–
վում են արդիական հրատապ խնդիրներ։
Տ․ պարգևատրվել է 2 շքանշանով։
£/|^․Избр․ произв․, т․ 1–2, М․, 1963;
Собр․соч․, т․ 1–4, М․, 1978–80; Անտառ–
ներում (վիպակներ և ակնարկներ), Ե․, 1956։
ՏԵՆ&ՌՄԵՏՐ (< լատ․ tensus – լարված,
ձգված և ․․․մետր), սարք, որը կիրառում
են մեքենաների, կոնստրուկցիաների և
կառույցների դետալներում, ինչպես նաե
նյութերի մեխ․ փորձարկումների ժամա–
նակ առաջացող դեֆորմացիաների բաշ–
խումն ուսումնասիրելու համար։ Ըստ չափ–
վող մեծության՝ գրանցման և հաշվարկ–
ման համար հարմար տեսքի բերման եղա–
նակի տարբերում են մեխ․ և էլեկտրական
Տ–եր։ Մեխ․ Տ–երը բաղկացած են հաշ–
վարկման և գրանցման հարմարանքներով
լծակների համակցությունից (նկ․) և օգ–
Մեխանիկա–
կան տենզո–
մետրի ս խ ե–
մ ա․ /․ սանդղակ–
ներ, 2․ օղակներ,
Յա սլաքներ, 4․
պրիզմաներ, 5․
ձգվող դետալ
տագործվում են հիմնականում առաձգա–
կան նյութերի ամրության բնութագրերը
որոշելու համար։ էլեկտրական Տ–երի օգ–
նությամբ բարդ պայմաններում (ագրեսիվ
միջավայրերում, բարձր կամ ցածր ջեր–
մաստիճանների և ճնշումների դեպքում
են) կատարվում է ստատիկական և դի–
նամիկական դեֆորմացիաների հեռաչա–
փում։

'''ՏԵՆԶՈՐԱԿԱՆ ՀԱՇԻՎ''', մաթեմատիկական տեսություն, որն ուսումնասիրում է հատուկ տիպի մաթեմատիկական մեծությունների՝ տենզորների և դրանցով կատարվող գործողությունների հատկությունները։ Թենզորի գաղափարը սերտորեն կապված է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/361 ''վեկտորի''] գաղափարի հետ։ <math>V</math> գծային տարածության վրա որոշված <math>\omega</math> իրական արժեք ֆունկցիան կոչվում է գծային, եթե
:<math>\omega (\vec {\alpha x}+\vec {\beta y}) = \alpha \omega (\vec x)+\beta \omega (\vec y)</math>։
Այդպիսի ֆունկցիան անվանում են {{լայն|կովեկտոր}}։ Եթե <math>e_i (i =1, 2, \ldots, n) \quad V</math> տարածության որևէ բազիս է, ապա <math>\omega</math> կովեկտորը միարժեքորեն որոշվում է <math>\vec e_i</math> բազիսի վեկտորների վրա իր ունեցած <math>\omega_i=\omega(\vec e_i)</math> արժեքներով։ Այդ թվերը կոչվում են <math>\omega</math> կովեկտորի կոորդինատներ <math>\vec e_i</math> բազիսում։ <math>n</math>–չափանի <math>V</math> գծային տարածության բոլոր կովեկտորների բազմությունը <math>n</math>-չափանի գծային տարածություն է։ Այդ տարածության բազիս են կազմում <math>e^1, e^2,\ldots, e^n</math> կովեկտորները, որոնք որոշվում են <math>e^i(\vec e_j)= \delta^i_j</math> առնչություններով, որտեղ <math>
\delta^i_j = \begin{cases}
0 &\text{եթե } i \neq j\\
1 &\text{եթե } i=j:
\end{cases}
</math>
Այդ բազիսն անվանում են <math>\vec e_i</math> բազիսի համալուծ բազիս։ <math>\omega</math> կովեկտորը այդ բազիսում ունի <math>\omega=\sum\limits_{i=1}^n {\omega_ie^i}</math> վերլուծությունը, որտեղ <math>\omega_i</math>-երը <math>\omega</math>-ի կոորդինատներն են <math>\vec e_i</math> բազիսում։ Այդ և նման գումարներում, երբ գումարման ինդեքսը հանդիպում է մի անգամ վերևում և մի անգամ՝ ներքևում, գումարման նշանը բաց են թողնում՝ <math>\omega =\sum\limits_{i=1}^n {\omega_ie^i}=\omega_ie^i</math>։
Եթե <math>\vec \nu=\vec{\nu^ie_i}</math>, ապա <math>\omega(\vec \nu)=\omega_i \nu^i:</math>

'''<math>(p, q)</math> տիպի թենզոր.''' <math>(p, q)</math> տիպի թենզոր են անվանում <math>\nu_1,\nu_2, \ldots,\nu_q</math> վեկտոր փոփոխականների և <math>\omega^1, \omega^2, \ldots, \omega^p</math> կովեկտոր փոփոխականների <math>T(\vec \nu_1, \ldots, \vec \nu_q, \omega^1, \ldots,\omega^p)</math> իրականարժեք այն ֆունկցիան, որը գծային է ըստ յուրաքանչյուր փոփոխականի։ Կովեկտորը համարվում է <math>(0,1)</math> տիպի թենզոր, վեկտորը՝ <math>(1,0)</math> տիպի, իսկ իրական թիվը՝ <math>(0,0)</math> տիպի։ <math>(1,1)</math> տիպի թենզորն անվանում են աֆինոր։ <math>(p, q)</math> տիպի <math>T</math> թենզորը միարժեքորեն որոշվում է <math>\vec e^i</math> բազիսի և նրան համալուծ <math>l^i</math> բազիսի տարրերի վրա ունեցած իր <math>T^{j_1, \ldots, j_p}_{i_1, \ldots, i_q}=T(\vec e^i_1,\ldots, \vec e^i_q, e^j_1, \ldots, e^j_p)</math>արժեքներով։ Եթե <math>\vec \nu_a=\nu^m_a \vec e_m, a = l,2, \ldots,q, \omega^b= \omega^b_m, b = l,2,\ldots, p</math>, ապա <math>T(\vec \nu_1, \ldots, \vec \nu_q, \omega^1, \ldots,\omega^p) = T^{j_1, \ldots, j_p}_{i_1, \ldots, i_q} \nu^{i_1}_1 \ldots \nu^{i_q}_q \cdot \omega^1_{j_1} \ldots \omega^p_{j_p}</math>: <math>T^{j_1, \ldots, j_p}_{i_1, \ldots, i_q} </math> թվերը կոչվում են <math>T</math> թենզորի կոորդինատներ <math>\vec e_i</math> բազիսում։

ա) {{լայն|Թենզորների գումարումը}}․ միևնույն <math>(p, q)</math> տիպի <math>T</math> և <math>t</math> թենզորների գումարը նույն տիպի թենզոր է, որը սահմանվում է հետևյալ կերպ՝ <math>(T+t)(\vec \nu_1, \ldots, \vec \nu_q, \omega^1, \ldots, \omega^p)= T(\vec \nu_1, \ldots, \omega^p) +t(\vec \nu_1, \ldots, \omega^p)</math>:

բ) {{լայն|Թենզորի բազմապատկումը թվով}}․ <math>\lambda</math> իրական թվի և <math>(p, q)</math> տիպի <math>T</math> թենզորի արտադրյալը <math>(p, q)</math> տիպի թենզոր է, որը սահմանվում է հետևյալ կերպ՝ <math>(\lambda T)(\vec \nu_1, \ldots, \vec \nu_q, \omega^1, \ldots, \omega^p)=\lambda T(\vec \nu_1, \ldots, \omega^p)</math>։

գ) {{լայն|Թենզորների բազմապատկումը}}․ <math>(p, q)</math> տիպի <math>T</math> թենզորի և <math>(r, s)</math> տիպի <math>t</math> թենզորի արտադրյալը <math>(p+r, q+s)</math> տիպի թենզոր է, որը սահմանվում է հետևյալ կերպ՝<noinclude></noinclude>
3j5fukd75h17my0cfipnslyd3cnrpdy
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/652
104
29286
393006
228922
2026-06-02T08:29:00Z
~2026-31364-58
14009
393006
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude><math>(T\cdot t)(\vec \nu_1, \ldots, \vec \nu_{q+s}, \omega^1, \ldots, \omega^{p+r})=T(\vec \nu_1, \ldots, \vec \nu_q, \omega^1, \ldots, \omega^p)\cdot t(\vec \nu_{q+1}, \ldots, \vec \nu_{q+s}, \omega^{p+1}, \ldots, \omega^{p+r})</math>։

դ) {{լայն|Թենզորի փաթույթ}}․ <math>(p, q)</math> տիպի <math>T</math> թենզորի փաթույթը ըստ <math>\vec \nu_r</math> և <math>\omega^s</math> փոփոխականների (որտեղ <math>(1 \leqslant r \leqslant q, 1 \leqslant s \leqslant p) (p-1, q-1)</math> տիպի <math>T^*</math> թենզորն է, որը սահմանվում է հետևյալ կերպ՝ <math>T^*(\vec \nu_1, \ldots, \vec \nu_{q-1} \omega^1, \ldots, \omega^{p-1})=T(\vec \nu_1, \ldots, \vec \nu_{r-1}, \vec e_i, \vec \nu_r, \ldots, \vec \nu_{q-1}, \omega^1, \ldots, \omega^{s-1}e^i, \omega^s, \ldots, \omega^p)</math>

ե) {{լայն|Թենզորի սիմետրիկացումը և շեղսիմետրիկացումը}}․ եթե <math>T</math>-ն <math>(p, q)</math> տիպի թենզոր է, <math>\sigma </math>-ն <math>1, 2, \ldots, r (r \leqslant q)</math> թվերի որևէ տեղադրություն է և <math>1 \leqslant i_1<i_2< \ldots, i_r,<q</math>, ապա <math>\sigma T</math>-ն <math>(p, q)</math> տիպի հետևյալ տենզորն է՝ <math>(\sigma T) (\vec \nu_1, \ldots, \vec \nu_{i_1}, \ldots, \vec \nu_{i_2}, \ldots, \vec \nu_{i_r}, \ldots, \vec \nu_q, \omega^1, \ldots, \omega^p)=T(\vec \nu_1, \ldots, \vec \nu_{i_{\sigma(1)}}, \ldots, \vec \nu_{i_{\sigma(2)}}, \ldots, \vec \nu_{i_{\sigma(r)}}, \ldots, \vec \nu_q, \omega^1, \ldots, \omega^p)</math>

Ըստ <math>\vec \nu_{i_1}, \ldots, \vec \nu_{i_r}</math> փոփոխականների սիմետրիկացման <math>S</math> օպերատորը <math>T</math> թենզորի վրա գործում է հետևյալ կերպ՝ <math>ST= \frac{1}{r!} \sum\limits_{\sigma \in \pi _r} \sigma T</math>, որտեղ <math> \pi _r</math>-ը <math>1,2, \ldots, r</math> թվերի բոլոր տեղադրությունների խումբն է։ Ըստ նույն փոփոխականների շեղսիմետրիկացման <math>A</math> օպերատորը գործում է հետևյալ կերպ՝ <math>AT= \frac{1}{r!} \sum\limits_{\sigma \in \pi _r} sgn \sigma \cdot \sigma T</math>, որտեղ
<math>
sgn \sigma= \begin{cases}
1 &\text{երբ σ տեղադր․ զույգ է } \\
-1 &\text{երբ σ տեղադր․ կենտ է}:
\end{cases}
</math>

<math>T</math> թենզորը ըստ <math>\vec \nu_{i_1}, \ldots, \vec \nu_{i_r}</math> փոփոխականների կոչվում է սիմետրիկ, եթե <math>ST=T</math> և շեղսիմետրիկ, եթե <math>AT=T</math>: <math>ST</math> թենզորը սիմետրիկ է, <math>AT</math> թենզորը՝ շեղսիմետրիկ։ Համանման ձևով սահմանվում է թենզորի սիմետրիկացումը և շեղսիմետրիկացումը ըստ <math> \omega^i_1, \ldots, \omega^i_s</math> փոփոխականների։

Թ. հ. ստեղծվել է XIX դ․։ Այն սկսել է ձևավորվել գերմանացի մաթեմատիկոսներ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/703 ''Կ․ Գաուսի''] և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/664 ''Բ․ Ռիմանի''] աշխատանքներում և ավարտուն տեսք է ստացել իտալացի մաթեմատիկոս Գ․ Ռիչչի-Կուրբաստրոյի աշխատանքներում։ Այն լայնորեն կիրառվում է երկրաչափության մեջ, տեսական ֆիզիկայում, մեխանիկայում և գիտության այլ բնագավառներում։

''Գրկ.'' {{լայն|Стернберг}} С․, Лекции по дифференциальной геометрии, пер․ с англ․, М․, 1970; {{լայն|Норден}} А․ П․, Пространства аффинной связности, 2 изд․, испр․, М․, 1976․
{{ՀՍՀ հեղ|Կ. Եղիազարյան}}
'''ՏԵՆԻՐՍ''' (Teniers) Դավիդ Կրտսեր (1610–1690), ֆլամանդացի նկարիչ։ Սովորել է հոր՝ Դավիդ Տ․ Ավագի մոտ։ 1651-ին տեղափոխվել է Բրյուսել, դարձել էրցհերցոգ Լեոպոլդ Վիլհելմի պալատական նկարիչն ու պատկերասրահի տնօրենը։ Անտվերպենի Գեղարվեստի ակադեմիայի հիմնադրման (1665) նախաձեռնողը։ Բազմազան թեմաներով Տ–ի գործերը (կենցաղային, կրոն. պատկերներ, կապիկներով հումորիստական տեսարաններ, բնանկարներ, դիմանկարներ) առանձնանում են բաց, արծաթավուն երանգներով, վիրտուոզ, երբեմն մաներային ջանադիր կատարմամբ։ Տ–ին հատկապես բնորոշ են գեղջկական կենցաղի իդեալականացված, հովվերգական տեսարանները («Գյուղական տոն», 1646, «Գեղջկական հարսանիք», 1652, Էրմիտաժ, Լենինգրադ)։ Տ–ի «Կեգլի խաղացողներ» աշխատանքը գտնվում է Հայաստանի պետ․ պատկերասրահում (Երևան)։

'''ՏԵՆՆԱՆՏԻՏ''', տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/101 ''Խունացած հանքանյութեր'']։

'''ՏԵՆՈՉՏԻՏԼԱՆ''' (Tenochtitldn), խոշոր քաղաք Մեխիկոյի հովտում XIV դ․–XVI դ․ սկզբին, [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/159 ''ացտեկների''] պետության մայրաքաղաքը։ Ըստ ավանդությունների, հիմնվել է 1325-ին, Տեսկոկո լճի արմ–ում գտնվող կղզու վրա։ Քաղաքատեղին ուներ մոտ 7,5 կմ² տարածություն։ Քաղաքը կտրտված էր բազմաթիվ ջրանցքներով և մայրցամաքի հետ կապված էր շարժական կամուրջներ ունեցող երեք պատնեշով։ Կանոնավոր հատակագիծ ունեցող Տ․ բաժանված էր 4 շրջանի, ամեն շրջան՝ 5 թաղամասի։ Կենտրոնում գտնվում էին տաճարները (ամենամեծն ուներ 30 մ բարձրություն) և կառավարողների ու ավագանու պալատները։ Քաղաքի շրջագծում գտնվել են արհեստավորների բնակատեղիները։ Տ․ հիմնովին ավերել են (1521) իսպանացի նվաճողները։ Տ–ի ավերակների վրա հիմնվել է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/401 ''Մեխիկոն'']։

'''ՏԵՆՈՐ''' (իտալ․ tenore, < լատ․ tenero – պահել), 1․ տղամարդու երգչական բարձր ձայն։ Ձայնածավալը՝ փոքր օկտավայի դոյից մինչև առաջին օկտավայի սի–բեմոլ։ Հիմնական տարատեսակներն են՝
{{լայն|քնարական}} (tenore di grazia), բնորոշ են տեմբրի փափկությունը և շարժունությունը, և {{լայն|դրամատիկական}} (tenore di forza), հատուկ է ամբողջ ձայնածավալում հնչողության մեծ ուժը։ Հանդիպում է նաև քնարա–դրամատիկ․ Տ․ և Տ․-ալտինո (հասնում է մինչև երկրորդ օկտավայի մին)։ 2․ Փողային երաժշտ․ գործիք, կիրառվում է փողային նվագախմբերում։ Տ․ են անվանում նաև սովորաբար միջին ռեգիստրի որոշ երաժշտ․ գործիքներ, որոնք պատկանում են նույն ընտանիքին (օրինակ, սաքսոֆոն–Տ․ ևն)։ 3․ Միջին դարերում (XII դարից)՝ կոնտրապունկտային ստեղծագործության հիմնական ձայնը (պարտիան), որ շարադրում էր գլխ․ մեղեդին (cantus firmus)։ Սկզբնապես Տ․ ներքևի ձայնն էր, բասի միավորումից հետո դարձել է պոլիֆոնիկ ստեղծագործության միջին ձայնը։

'''ՏԵՆՈՐԻՏ''' [իտալացի բուսաբան Մ․ Տենորեի (M․ Tenore, 1780–1861) ազգանվամբ], միներալ։ Քիմ․ կազմը՝ <chem>CuO</chem>։ Պարունակում է 79,89% <chem>Cu</chem>։ Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է։ Առաջացնում է մանր թերթավոր բյուրեղներ, խիտ հողային ագրեգատներ (մելակոնիտ)։ Գույնը՝ սև, գորշ–սև։ Փայլը՝ մետաղական։ Կարծրությունը՝ 3,5–4, խտությունը՝ 6400 կգ/մ³։ Հանդիպում է պղնձի հանքավայրերի օքսիդացման զոնայում, սակավ՝ հրաբխային արգասիքներում։ Պղնձի ստացման հումք է։

'''ՏԵՆՏԻԼ''', {{լայն|Դենդիլ}}, գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի համանուն գավառի Թոնուս գավառակում։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին ուներ 2500 (300 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկի մշակությամբ, այգեգործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Գյուղում կար եկեղեցի՝ կից վարժարանով։ Բնակիչները բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Սակավաթիվ փրկվածներն ապաստանել են տարբեր երկրներում։

'''ՏԵՆՐԵԿՆԵՐ''' (Tenrecidae), միջատակերների կարգի կաթնասուն կենդանիների ընտանիք։ Մարմնի երկարությունը 4սմ-ից (պստլիկ Տ․) մինչև 40 սմ (պոչատ Տ․) է, պոչինը՝ 1 –16 սմ։ Դունչը սուր է, վերջանում է նուրբ, շարժուն քթով։ Ջրային տենրեկի ետին վերջավորություններն ունեն լողաթաղանթներ։ Տ-ի մարմինը պատված է փշերով, քիստամազերով կամ փափուկ մորթով, և այդ պատճառով Տ․ նմանվում են ոզնու, պարկամկան կամ սրնչակի։ Հայտնի են Տ-ի 30 տեսակ՝ տարածված Մադագասկար և Կոմորյան կղզիների խոնավ անտառներում, թփուտների մացառուտներում, տափաստաններում (բացի ջրային Տ–ից), որոշ տեսակներ կլիմայավարժեցվել են Հնդկական օվկիանոսի առանձին կղզիներում։ Ակտիվ են գիշերը։ Սնվում են կենդան․, հազվադեպ՝ բուս. կերով։ Բազմանում են տարին մեկ անգամ, ծնում 1–4, երբեմն մինչև 25 ձագ։ Խոշոր տեսակները տեղացիներն օգտագործում են սննդի մեջ։

'''ՏԵՇԵԲՍ''', գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Գելենջիկի շրջանում։ Բնակչությունը՝ հայեր, ռուսներ, հույներ, չեխեր։ Սովետական տնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ։ Ունի տարրական դպրոց, գրադարան, ակումբ–կինո, մանկամսուր, բուժկայան։ Հիմնադրվել է 1864-ին։ Հայերը եկել են Սամսունից և նրա շրջակա գյուղերից, 1867-ին։

'''ՏԵՇԵՆԻՏ''' (Չեխոսլովակիայի Տեշեն մարզի անվամբ), անալցիմ պարունակող լրիվ բյուրեղային հիպաբիսալ և երակային ալկալային ապար։ Կազմված է կիսով չափ պիրոքսենից (տիտան–ավգիտ) ու ամֆի–<noinclude></noinclude>
cstx89bdr2mapo3m3rajllmtyeh40vv
Վիքիդարան:Կրթական ծրագիր/Լեռնապատ/Մայիս, 2026
4
150156
393004
2026-06-01T12:07:50Z
ԱշբոտՏՆՂ
8567
թարմացում
393004
wikitext
text/x-wiki
{| class="wikitable sortable"
!Մասնակցային անուն!!Բայթեր (+)!!Բայթեր (-)!!Խմբագրումներ!!Ստեղծված!!Սրբագրված!!Հաստատված

|Վեներա8||5970||0||2||2||2||0

|Լեռնապատ||5970||0||2||2||2||0

2v6le4eg75dhni87c8yalzz1sjeejs4
Վիքիդարան:Համագործակցություն Վիքիակումբների հետ/Վիճակագրություն/Ընդհանուր/Մայիս, 2026
4
150157
393005
2026-06-01T12:07:59Z
ԱշբոտՏՆՂ
8567
թարմացում
393005
wikitext
text/x-wiki
{| class="wikitable sortable"
!Մասնակցային անուն!!Բայթեր (+)!!Բայթեր (-)!!Խմբագրումներ!!Ստեղծված!!Սրբագրված!!Հաստատված

|Վեներա8||5970||0||2||2||2||0

|Ընդհանուր||5970||0||2||2||2||0

k4g2m7qrkds1944y9uipofpvr4s64us