Վիքիդարան
hywikisource
https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB
MediaWiki 1.47.0-wmf.5
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Վիքիդարան
Վիքիդարանի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
Հեղինակ
Հեղինակի քննարկում
Պորտալ
Պորտալի քննարկում
Էջ
Էջի քննարկում
Ինդեքս
Ինդեքսի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Event
Event talk
Աղոթք
0
2765
393018
37627
2026-06-03T04:42:30Z
Անունով խմբագիր
4841
393018
wikitext
text/x-wiki
* [[Աղոթք (Թումանյան)|Աղոթք]]՝ [[Հովհաննես Թումանյան]]ի հեղինակությամբ
* [[Աղոթք (Հակոբյան)|Աղոթք]]՝ [[Հակոբ Հակոբյան]]ի հեղինակությամբ
* [[Աղոթք (Չարենց)|Աղոթք]]՝ [[Եղիշե Չարենց]]ի հեղինակությամբ
* [[Աղոթք (Կոմիտաս)|Աղոթք]]՝ [[Կոմիտաս]]ի հեղինակությամբ
* [[Աղոթք (Վահան Տերյան)|Աղոթք]]՝ [[Վահան Տերյան]]ի հեղինակությամբ
* [[Աղոթք (Արիս Արսենի)|Աղոթք]]՝ [[Արիս Արսենի]]ի հեղինակությամբ
{{երկիմաստ}}
ev9xn8nnh086ifqhk54hyugttorep8z
393019
393018
2026-06-03T04:59:06Z
Անունով խմբագիր
4841
393019
wikitext
text/x-wiki
* [[Աղոթք (Արիս Արսենի)|Աղոթք]]՝ [[Արիս Արսենի]]ի հեղինակությամբ
* [[Աղոթք (Ակսել Բակունց)|Աղոթք]]՝ [[Ակսել Բակունց]]ի հեղինակությամբ
* [[Աղոթք (Թումանյան)|Աղոթք]]՝ [[Հովհաննես Թումանյան]]ի հեղինակությամբ
* [[Աղոթք (Կոմիտաս)|Աղոթք]]՝ [[Կոմիտաս]]ի հեղինակությամբ
* [[Աղոթք (Հակոբյան)|Աղոթք]]՝ [[Հակոբ Հակոբյան]]ի հեղինակությամբ
* [[Աղոթք (Նար-Դոս)|Աղոթք]]՝ [[Նար-Դոս]]ի հեղինակությամբ
* [[Աղոթք (Չարենց)|Աղոթք]]՝ [[Եղիշե Չարենց]]ի հեղինակությամբ
* [[Աղոթք (Անտուան դը Սենտ-Էքզյուպերի)|Աղոթք]]՝ [[Անտուան դը Սենտ-Էքզյուպերի]]ի հեղինակությամբ
* [[Աղոթք (Վահան Տերյան)|Աղոթք]]՝ [[Վահան Տերյան]]ի հեղինակությամբ
{{երկիմաստ}}
d3n36mxb921hz3o0qm1rbgyciwzn2fi
393020
393019
2026-06-03T05:16:16Z
Անունով խմբագիր
4841
393020
wikitext
text/x-wiki
* [[Աղոթք (Արիս Արսենի)|Աղոթք]]՝ [[Արիս Արսենի]]ի հեղինակությամբ
* [[Աղոթք (Ակսել Բակունց)|Աղոթք]]՝ [[Ակսել Բակունց]]ի հեղինակությամբ
* [[Աղոթք (Թումանյան)|Աղոթք]]՝ [[Հովհաննես Թումանյան]]ի հեղինակությամբ
* [[Աղոթք (Ալեքսանդր Ծատուրյան)|Աղոթք]]՝ [[Ալեքսանդր Ծատուրյան]]ի հեղինակությամբ
* [[Աղոթք (Կոմիտաս)|Աղոթք]]՝ [[Կոմիտաս]]ի հեղինակությամբ
* [[Աղոթք (Հակոբյան)|Աղոթք]]՝ [[Հակոբ Հակոբյան]]ի հեղինակությամբ
* [[Աղոթք (Նար-Դոս)|Աղոթք]]՝ [[Նար-Դոս]]ի հեղինակությամբ
* [[Աղոթք (Չարենց)|Աղոթք]]՝ [[Եղիշե Չարենց]]ի հեղինակությամբ
* [[Աղոթք (Անտուան դը Սենտ-Էքզյուպերի)|Աղոթք]]՝ [[Անտուան դը Սենտ-Էքզյուպերի]]ի հեղինակությամբ
* [[Աղոթք (Վահան Տերյան)|Աղոթք]]՝ [[Վահան Տերյան]]ի հեղինակությամբ
{{երկիմաստ}}
9f0tlvyevdits35jpu0ywi51reunszk
Աղօթք տէրունականք
0
12833
393016
351870
2026-06-03T04:31:58Z
Անունով խմբագիր
4841
393016
wikitext
text/x-wiki
{{Ավետարանի գլուխ
|վերնագիր= Տէրունական աղօթք
|նախորդ =
|հաջորդ =
|հեղինակ =
|նշումներ= '''Տէրունական աղօթք''' կամ '''Հայր մեր''', օգտագործվում է Հայ Առաքելական, Կաթողիկե, Բողոքական, և Ուղղափառ եկեղեցիների քրիստոնյաների կողմից։}}
<poem>
Հա՛յր մեր որ յերկինս ես․
սուրբ եղիցի անուն քո։
Եկեսցէ՛ արքայութիւն քո.
եղիցին կամք քո որպէս յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր։
Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր,
որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց։
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն.
այլ փրկեա՛ զմեզ ի չարէ։
Զի քո է արքայութիւն եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս․
ամէն։
</poem>
[[Կատեգորիա:Աղոթքներ]]
[[az:Ey Atamız]]
[[be:Ойча наш]]
[[bg:Отче наш]]
[[ca:Pare nostre]]
[[cs:Otče náš]]
[[da:Fader vor]]
[[de:Vaterunser]]
[[en:The Lord's Prayer]]
[[eo:Patro Nia]]
[[es:Padre Nuestro]]
[[et:Meieisapalve]]
[[fi:Isä meidän]]
[[fo:Faðir vár]]
[[fr:Notre Père]]
[[gl:Noso Pai]]
[[hr:Oče naš]]
[[hu:Miatyánk]]
[[id:Doa Bapa Kami]]
[[is:Faðir vor]]
[[it:Padre Nostro]]
[[ja:主の祈り]]
[[ko:주님의 기도]]
[[la:Pater noster]]
[[lt:Tėve mūsų]]
[[mk:Оче наш]]
[[nl:Onzevader]]
[[no:Fader vår]]
[[pl:Ojcze nasz (modlitwa)]]
[[pt:Pai Nosso]]
[[ro:Rugăciunea Domnească]]
[[ru:Отче наш]]
[[sk:Otče náš]]
[[sl:Očenaš]]
[[sr:Оче наш]]
[[sv:Fader vår]]
[[uk:Отче наш]]
[[vec:Padre Nostro]]
[[vi:Kinh Lạy Cha]]
[[zh:主禱文]]
ln9ibre97gily09mfz6cnmn8iuy1m9w
393017
393016
2026-06-03T04:34:17Z
Անունով խմբագիր
4841
393017
wikitext
text/x-wiki
{{Ավետարանի գլուխ
|վերնագիր= Տէրունական աղօթք
|նախորդ =
|հաջորդ =
|հեղինակ =
|նշումներ= '''Տէրունական աղօթք''' կամ '''Հայր մեր''', օգտագործվում է Հայ Առաքելական, Կաթողիկե, Բողոքական, և Ուղղափառ եկեղեցիների քրիստոնյաների կողմից։}}
<poem>
Հա՛յր մեր որ յերկինս ես․
սուրբ եղիցի անուն քո։
Եկեսցէ՛ արքայութիւն քո.
եղիցին կամք քո որպէս յերկինս եւ յերկրի։
Զհաց մեր հանապազորդ տո՛ւր մեզ այսօր։
Եւ թո՛ղ մեզ զպարտիս մեր,
որպէս եւ մեք թողումք մերոց պարտապանաց։
Եւ մի՛ տանիր զմեզ ի փորձութիւն.
այլ փրկեա՛ զմեզ ի չարէ։
Զի քո է արքայութիւն
եւ զօրութիւն եւ փառք յաւիտեանս․
ամէն։
</poem>
[[Կատեգորիա:Աղոթքներ]]
[[az:Ey Atamız]]
[[be:Ойча наш]]
[[bg:Отче наш]]
[[ca:Pare nostre]]
[[cs:Otče náš]]
[[da:Fader vor]]
[[de:Vaterunser]]
[[en:The Lord's Prayer]]
[[eo:Patro Nia]]
[[es:Padre Nuestro]]
[[et:Meieisapalve]]
[[fi:Isä meidän]]
[[fo:Faðir vár]]
[[fr:Notre Père]]
[[gl:Noso Pai]]
[[hr:Oče naš]]
[[hu:Miatyánk]]
[[id:Doa Bapa Kami]]
[[is:Faðir vor]]
[[it:Padre Nostro]]
[[ja:主の祈り]]
[[ko:주님의 기도]]
[[la:Pater noster]]
[[lt:Tėve mūsų]]
[[mk:Оче наш]]
[[nl:Onzevader]]
[[no:Fader vår]]
[[pl:Ojcze nasz (modlitwa)]]
[[pt:Pai Nosso]]
[[ro:Rugăciunea Domnească]]
[[ru:Отче наш]]
[[sk:Otče náš]]
[[sl:Očenaš]]
[[sr:Оче наш]]
[[sv:Fader vår]]
[[uk:Отче наш]]
[[vec:Padre Nostro]]
[[vi:Kinh Lạy Cha]]
[[zh:主禱文]]
d0gatemxwgqux4ebkmnto2qeeulae7d
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/6
104
21772
393021
318599
2026-06-03T06:20:27Z
~2026-31364-58
14009
393021
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="DifferentialSpace" /></noinclude>{{Աջաթև|'''Ղ'''}}
'''Ղ''', հայերեն այբուբենի տասնութերորդ տառը։ Անունն է ղատ։ Ստեղծել է Մեսրոպ Մաշտոցը տառակերտման սեփական սկզբունքով։ Կազմված է երեք ուղղաձիգ տարրերից, ընդ որում կարճ տարրը տեղավորված է երկարի ձախ կողմում, հավասար բարձրությամբ, և իրար են միանում վերին ծայրերից, իսկ լայնը գտնվում է երկարի աջ կողմում, ստորին ծայրից ցած, և երկարի ստորին ծայրին է միանում իր վերին ծայրով՝ '''ղ'''։ Ունի բոլոր հինգ տառատեսակները, որոնցում պահպանում է գծագրական իր յուրահատկությունը, համարյա առանց էական ձևափոխությունների։

[https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/236 ''Գրչագիրը''] գրվում է երկու տողագծերի միջև ուղղաձիգ՝ '''Ղ''', և թեթև աջ թեքված։

[https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/594 ''Երկաթագիրը''] նույն գրչագիրն է, կարճի ու երկարի կոր նուրբով միացած՝ '''Ղ''', օգտագործվել է նաև որպես գլխագիր։ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/512 ''Բոլորգրում''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/523 ''շղագրում''] և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/348 ''նոտրգրում''] հաճախ կորցնում է լայնը՝ '''Ղ, ղ, ղ'''։

Ղ տառը նշանագրում է հայերենի ետնալեզվային շփական ձայնեղ բաղաձայն հնչյունը (հնչույթը)։ ժամանակակից արևելահայ և արևմտահայ գրական տարբեբակներում երբեմն խլանալով հնչում է խ (հաղթել–հախթէլ)։ Ղ նշանակել է իննսուն և իննսուներորդ, բյուրի նշանով՝ (Ղ) իննսուն բյուր (900000)։ Արաբական թվանշանների գործածությունից հետո օգտագործվել է որպես քանակական և դասական թվական։ Այժմ գործածվում է միայն դասական թվականի արժեքով (Ղ-ինսուներորդ)։ {{ՀՍՀ հեղ|Ա․ Մաթևոսյան}}
'''ՂԱԲԱԽԼՈՒ''', գյուղ Հայկական ՍՍՀ Եղեգնաձորի շրջանում, շրջկենտրոնից 16 կմ հյուսիս–արևելք։ Միավորված է Ղավուշուղի անասնապահական սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, մանկապարտեզ, բուժկայան։

'''ՂԱԲԱՂԹԱՓԱ''', գյուղ հայկական ՍՍՀ Թալինի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հարավ–արևելք։ Միավորված է Դաշտադեմի սովետական տնտեսության հետ, վարչատերիտորիալ կարգով ենթարկվում է Թալինի ավանային սովետին։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։

'''ՂԱԴԱ''', գյուղ Աբխազական ԻՍՍՀ Գուլրիփշիի շրջանում, շրջկենտրոնից 35 կմ հյուսիս–արևելք։ Բնակչությունը՝ հայեր, վրացիներ։ Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի, եգիպտացորենի մշակությամբ, այգեգործությամբ, մեղվաբուծությամբ և անասնապահությամբ։ Ունի տարրական դպրոց։ Հայերը եկել են Տրապիզոնից, 1897-ին։

'''ՂԱԴՈԼԱՐ''', հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Ախալքալաքի շրջանում, շրջկենտրոնից 21 կմ հյուսիս։ Գյուղից հյուսիս ձգվում են Թրիալեթի լեռները, իսկ հյուսիս–արևելյան կողմում գտնվում է Տաբացկուրի լիճը։ 1979-ի մարդահամարի տվյալներով Ղադոլարն ունի 710 (152 ընտանիք) բն․։ Զբաղվում են անասնապահությամբ և հողագործությամբ (կարտոֆիլ, հացահատիկային և կերային կուլտուրաներ)։ Գործում է պեմզաբլոկի արտադրամաս, ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկետ, կինոկետ, էլեկտրաղաց, սղոցարան, բաղնիք։ Ղադոլարի եկեղեցին (Ս․ Նարեկ) կառուցվել է 1868-ին։ Գյուղի հայերը եկել են 1830-ին, Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգի Օրթիզ գյուղից։

'''ՂԱԶԱԶՅԱՆ''' Անուշավան Վահանի [ծնվել է 18․3․1922, գ․ Շահումյան (Վրացական ՍՍՀ–ում)], հայ սովետական բժիշկ, ինֆեկցիոնիստ։ Բժշկության գիտական դոգտոր (1970), պրոֆեսոր (1972)։ ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ Ավարտել է Երևանի բժշկական ինստիտուտը (1951), աշխատել տեղում, 1955-ից՝ վարակիչ հիվանդությունների ամբիոնում (1973-ից՝ վարիչ)։ Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են լյարդի և աղիքային վարակիչ հիվանդությունների խառը ձևերի կլինիկակենսաքիմիական ուսումնասիրությանը։ Ղազարյանը եղել է ՍՍՀՄ ինֆեկցիոնիստների գիտական ընկերության նախագահության անդամ (1968–78), ՀՍՍՀ նույնանուն ընկերության հիմնադիրն ու նախագահը (1973–78)։

'''ՂԱԶԱԽ''', քաղաք, Ադրբեջանական ՍՍՀ Ղազախի շրջանի կենտրոնը։ Գտնվում է Աղստաֆա գետի ափին, Աղստաֆա երկաթուղային կայարանից 9 կմ հարավ–արևմուտք։ Ավտոճանապարհների հանգույց է։ Մոտ 15 հզ. բն. (1976)։ Ունի գորգագործական ֆաբրիկա, պահածոների կոմբինատ, գյուղատնտեսական տեխնիկում, ժողոովրդական թատրոն, այստեղ է ադրբեջանցի բանաստեղծ Մ․ Վագիֆի անվան թանգարանը։

'''ՂԱԶԱԽԱԿԱՆ ԱՐԽԱՐԱՍԵՐԻՆՈՍ''' մսաբրդատու նրբագեղմ ոչխարների ցեղ։<noinclude><references/></noinclude>
rznn7ojgczxj9k9ditirf0t9d1ft4ya
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/7
104
21773
393022
165532
2026-06-03T06:41:37Z
~2026-31364-58
14009
393022
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="IArsh" /></noinclude>{{Աջաթև|'''ՂԱԶԱԽԱԿԱՆ 7'''}}
Ստացվել է Ղազախ․ ՍՍՀ-ում միջտեսակային հիբրիդացման եղանակով (նորկովկասյան մերինոսների մաքիները սերմնավորել են որսի ժամանակ սպանված լեռնային արխարի ամորձիներից վերցված սերմնահեղուկով)։ Հետագայում առաջին սերնդի խառնացեղ խոյերը տրամախաչել են պրեկոս և ռամբուլյե ցեղերի մաքիների հետ, իսկ երրորդ սերնդի խառնացեղերը բուծել են «ինքն իր մեջ»։ Ցեղը հաստատվել է 1950-ին։ Աշխատանքները ղեկավարել է Ն․ Ա․ Բուտարինը։ Ոչխարները խոշոր են, ունեն ամուր կոնստիտուցիա ն ոսկրակազմ, համամասն մարմնակազմ։ Լավ հարմարված են լեռնային արոտների պայմաններին։ Խոյերի կենդանի զանգվածը՝ 90–115, մաքիներինը 55–65 կգ է։ Բրդատվությունը՝ համապատասխանաբար 7–8 և 3,2–3,5 կգ։ Բրդի մաքուր ելքը՝ 50–55%, երկարությունը՝ 7–10 սմ, հաստությունը՝ հիմնականում 64 որակի։ 100 մաքու պտղատվությունը 110–120 գառ է։ Վաղահաս է․ 4 ամսական գառների կենդանի զանգվածը հասնում է մինչև 30–32, 1,5 տարեկաններինը՝ 50 կգ։ Ցեղն օգտագործվում է կոպտաբուրդ ոչխարները բարելավելու համար։ Տարածված է Ալմա Աթայի, Պավլոդարի, Արևելյան Ղազախստանի մարզերում։{{ՀՍՀ հեղ|Մ․ Քարամյան}}
'''ՂԱԶԱԽԱԿԱՆ ՄԱՆՐԱԲԼՈՒՐՆԵՐ''', {{լայն|կենտրոնաղազախական մանրաբլուրներ}}, Տուրգայան սարավանդից մինչև Ալթայ ձգվող ընդարձակ հարթավայրա–բարձրավայրային տարածություն Ղազախական ՍՍՀ–ում։ Երկարությունը մոտ 1200 կմ է, լայնությունը՝ մինչև 900 կմ, ռելիեֆը բլուրների, բլրաթմբերի և գոգավորությունների ամբողջություն է (հարաբերական բարձրությունը՝ 30–100 մ)։ Առանձին լեռնային զանգվածներով՝ Ուլուտաու (1133 մ), Կոկչետավի (Սինյուխա լեռ, 947 մ), Կարկարալինյան (Ակսորան լեռ, 1565 մ) և Չինգիզտաուի (1077 մ)։ Կլիման խիստ ցամաքային է, չոր, հունվարի միջին ջերմաստիճանը՝ – 14°C–ից մինչև –18°C, ամենացածրը՝ մինչև –40°C, հուլիսինը՝ 20–24°C, երբեմն՝ 35°C։ Տարեկան տեղումները 200 մմ են, լեռնային մասերում՝ 370 մմ։

Գետերը՝ Իշիմ, Նուրա, Սարիսու ևն, ունեն անկայուն ռեժիմ։ Շատ են մանր լճերը, ամենամեծը Թենգիզ աղի ծանծաղ լիճն է։ Ղ․ մ․ հարուստ են ածխի (Կարագանդա, Էկիբաստուզ), երկաթի (Ատասու), պղնձի (Ջեզկազգան, Կոունրադ) ևն հանքերով։ Ղ․ մ–ի հս–ում շյուղախոտա—փետրախոտային տափաստաններ են (մասամբ՝ մշակված), կենտրոնական մասում՝ չոր տափաստաններ, հվ–ում՝ քարքարոտ կիսաանապատներ, անապատային բուսականության առանձին տեղամասերով: Խոպանն օգտագործվում է որպես արոտավայր։

'''ՂԱԶԱԽԱԿԱՆ ՆՐԲԱԳԵՂՄ''', մսաբրդատու ոչխարների ցեղ։ Ստացվել է 1931–46-ին, Ղազախական անասնաբուծական ԳՀԻ–ի փորձարարական կայանում, տեղական դմակավոր մաքիների և պրեկոս ցեղի խոյերի տրամախաչումից։ Առաջին և երկրորդ սերնդի նուրբ ու կիսանուրբ բրդով ոչխարները բուծել են «ինքն իր մեջ» եղանակով։ Ոչխարները խոշոր են, ունեն ամուր կոնստիտուցիա։ Մաքիներն անեղջյուր են, խոյերը՝ եղջյուրներով կամ անեղջյուր։ Խոյերի կենդանի զանգվածը՝ 90–100, մաքիներինը 60–65 կգ է։ Բրդատվությունը՝ համապատասխանաբար 7–9 և 4,0–4,5 կգ։ Մաքուր բրդի ելքը 50–52% է, երկարությունը՝ 7–8 սմ, հաստությունը՝ 60 և 64 որակի։ 100 մաքու պտղատվությունը 130–140 գառ է։ Միսը լավ որակի է։ Սպանդային ելքը՝ 53–57%։ Տարածված է Ղազախ․ ՍՍՀ հվ–արլ․ շրջաններում։{{ՀՍՀ հեղ|Մ․ Քարամյան}}
'''ՂԱԶԱԽԱԿԱՆ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ''' (Կազակ Սովետտիկ Սոցիալիստիկ Ռեսպուբլիկասը), Ղ ա զ ա խ ս տ ա ն

{{table|titre=I․ Ընդհանուր տեղեկություններ|page=7}}
{{table|titre=II․ Պետական կարգը|page=7}}
{{table|titre=III․ Բնությունը|page=7}}
{{table|titre=IV․ Բնակչությունը|page=8}}
{{table|titre=V․ Պատմական ակնարկ|page=8}}
{{table|titre=VI․ Ղազախստանի կոմունիստական կուսակցությունը|page=10}}
{{table|titre=VII․Ղազախստանի լենինյան կոմունիստական երիտասարդական միությունը|page=10}}
{{table|titre=VIII․ Արհմիությունները|page=10}}
{{table|titre=IX․ Ժողովրդական տնտեսությունը|page=10}}
{{table|titre=X․ Բժշկա–աշխարհագրական բնութագիրը |page=12}}
{{table|titre=XI․ Ժողովրդական կրթությունը և կուլտուր–լուսավորական հիմնարկները|page=12}}
{{table|titre=XII․ Գիտությունը և գիտական հիմնարկները|page=12}}
{{table|titre=XIII․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը |page=14}}
{{table|titre=XIV․ Գրականությունը|page=14}}
{{table|titre=XV․ Ճարտարապետությունը և կերպարվեստը|page=15}}
{{table|titre=XVI․ Երաժշտությունը|page=16}}
{{table|titre=XVII․ Թատրոնը|page=16}}
{{table|titre=XVIII․ Կինոն|page=17}}
'''I․ Ընդհանուր տեղեկություններ'''

Ղազախական ՍՍՀ կազմվել է 1920-ի օգոստ․ 26-ին՝ որպես Կիրգիզական ԻՍՍՀ ՌՍՖՍՀ կազմում, 1936-ի դեկտ․ 5-ին վերակազմվել է միութենական հանրապետության՝ Ղազախական ՍՍՀ: Գտնվում է ՍՍՀՄ ասիական մասի հվ–արմ–ում։ Սահմանակից է ՌՍՖՍՀ–ին, Թուրքմենական ՍՍՀ–ին, Ուզբեկական ՍՍՀ–ին, Կիրգիզական ՍՍՀ–ին, Չինաստանին։ Արմ–ում ողողվում է Կասպից ծովով։ Տարածությունը 2717,3 հզ․ կմ² է, բնակչությունը՝ 14858 հզ․ (1980), մայրաքաղաքը՝ Ալմա Աթա։ Վարչականորեն բաժանվում է 19 մարզի և 218 շրջանի։ Ունի 82 քաղաք, 193 քտա։ Ղ–ում է Բայկոնուր տիեզերանավակայանը։

Քարտեզները տես 16–17-րդ էջերի միջև՝ ներդիրում։

'''II․ Պետական կարգը'''

Ղ․ համաժողովրդական պետություն է, ՍՍՀՄ կազմի մեջ մտնող սովետական սոցիալիստական հանրապետություն։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1978-ին։ Պետ․ իշխանության բարձրագույն մարմինը միապալատ Գերագույն սովետն է, նստաշրջանների միջև ընկած ժամանակահատվածում՝ Գերագույն սովետի Նախագահությունը։ Գերագույն սովետը կազմում է կառավարություն՝ հանրապետության Մինիստրների խորհուրդ, ընտրում Գերագույն դատարան, ընդունում օրենքներ ևն։ Իշխանության տեղական մարմինները ժող․ դեպուտատների մարզային, շրջանային, քաղաքային, աուլային սովետներն են։ Ղազախական ՍՍՀ դատախազին նշանակում է ՍՍՀՄ գլխավոր դատախազը՝ 5 տարի ժամկետով։

'''III․ Բնությունը'''

Ղ–ի տարածքի մեծ մասը գրավում են հարթավայրերն ու դաշտավայրերը։ Արմ–ում տարածվում են Մերձկասպյան դաշտավայրը (որի հվ-ում է գտնվում Կարագիեն՝ ՍՍՀՄ–ում ամենացածր իջվածքը, – 132 մ) և Ուրալյան լեռների հվ․ ճյուղերը, հվ–ում՝ Թուրանի դաշտավայրը։ Կենտրոնական մասը զբաղեցնում են Ղազախական մանրաբլուրները (Սարիարկա) և Բետպակ Դալա անապատը։ Հս–ում Արևմտասիբիրական հարթավայրի հվ․ եզրերն են, հվ–արլ–ում՝ Ալթայը, Տարբագաթայը, Զունգարական Ալա Թաուն, Տյան Շանի հս․ և արմ․ շղթաները։

'''Երկրաբանական կառուցվածքը և օգտակար հանածոները'''։ Արմ–ում Ղ–ի տարածքն ընդգրկում է Արևելաեվրոպական պլատֆորմի Մերձկասպյան սինեկլիզի մեծ մասը, որտեղ ֆաներոզոյան հաստվածքների հզորությունը հասնում է 16–18 կմ։ Սինեկլիզի կարվածքի միջին հատվածը ներկայացված է պալեոզոյան հասակի աղաբեր նստվածքներով։ Աղը կազմում է ավելի քան 350 աղային գմբեթների միջուկները։ Աղագմբեթային կառուցվածքների հետ են կապված նավթի շահագործվող հանքավայրերը, որոնք հարում են պերմտրիասի, յուրայի, կավճի և պալեոգենի ապարներին։ Մուհոջարները կազմված են մինչքեմբրիի ու պալեոզոյի բարդ ծալքավորված և գրանիտոիդային ինտրուզիաներով կտրտված հաստվածքներից։ Մուհոջարներից դեպի արլ․ և հվ․ պալեոզոյան հիմքը առկա է Ղ–ի ամբողջ տարածքում։ Այդ հիմքի հետ են կապված մետաղային և ոչմետաղային օգտակար հանածոների մի շարք խոշոր հանքավայրեր։ Ղ․ հարուստ է օգտակար հանածո-<noinclude><references/></noinclude>
iz31xowe7yj4hnrzuclwj7vxxgv8vn5
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/8
104
21774
393023
194576
2026-06-03T06:49:37Z
~2026-31364-58
14009
393023
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Նարինե Մուրադյան" /></noinclude>Կա նավթ, գազ, քարածուխ և գորշ ածուխ, երկաթի հանքաքար, մանգան, նիկել, քրոմ, վոլֆրամ, պղինձ, կապար, ցինկ, բազմամետաղներ, հազվագյուտ և ազնիվ մետաղներ, ֆոսֆորիտ, կալիումական աղեր, քարաղ, ալյումինի հումք, ասբեստ։

{{լայն|Կլիման}} խիստ ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը հս-ում – 19°C է, հվ–ում՝ – 4°C, հուլիսինը՝ հս-ում 19°C, հվ–ում՝ 26°C։ Տարեկան տեղումները հս-ում 300–400 ''մմ'' են, հվ–ում՝ 100–200 ''մմ'', նախալեռներում և լեռներում՝ 400–1600 ''մմ''։ Վեգետացիոն ժամանակաշրջանը հս-ում 190–200 օր է, հվ–ում՝ 230–290 օր։ Սառցադաշտերի ընդհանուր թիվն անցնում է 2700-ից, որոնց տարածությունը մոտ 2000 ''կմ²'' է։

'''Ներքին ջրերը'''։ Գետերը տեղաբաշխված են անհավասարաչափ։ 85 հզ․ գետերից միայն 228-ն ունեն 100 կմ և ավելի երկարություն։ Գլխավոր գետերն են Իրտիշը, Սիրդարյան, Ուրալը, Էմբան, Իշիմը, Իլին, Կարատալը, Չուն, Նուրան։ Գետերի վրա կառուցված են 4000 ջրամբարներ և արհեստական լճակներ։ Կենտրոնական Ղ–ի ջրամատակարարման համար կառուցվել է Իրտիշ–Կարագանդա ջրանցքը։ Կան ավելի քան 48 հզ․ լճեր (գլխավորապես աղի)։ Խոշոր լճերն են Բալխաշը, Զայսանը, Ալակոլը, Թենգիզը, Սելետըտենիզը, Սասըկկոլը, Կուշմուրուն, Մարկակոլը, Ուլկեն Կարոյը։ Ղ–ի սահմանի մեջ են մտնում Կասպից ծովի հս․ և հս–արլ․, Արալյան ծովի հս․ մասերը։ Կան քաղցրահամ և թույլ աղի ստորգետնյա ջրերի մեծ պաշարներ (7000 ''կմ²'')։ Շատ են հանքային աղբյուրները։

'''Հողերը, բուսական և կենդանական աշխարհը'''։ Հողային ծածկույթին բնորոշ է լավ արտահայտված զոնայականությունը։ Հս-ում նեղ շերտով տարածված են սևահողերը, դեպի հվ․՝ շագանակագույն, ավելի հվ․՝ գորշ և մոխրագորշ անապատային հոդերը, որոնք հերթագայվում են անապատային, ավազային և թաքիրանման հողերի զանգվածներով։ Լեռներում տիրապետում է ուղղաձիգ գոտիականությունը։

Ղ–ի հս-ում, տափաստանային զոնայում բուսականությունը տարախոտային է։ Հանդիպում են նաև կեչուտներ, սոճուտներ, կաղամախու պուրակներ։ Չոր տափաստաններին բնորոշ են շյուղախոտա—փետրախոտային և թփուտային բույսերը, կիսաանապատներին՝ օշինդրաընդավորները։ Մեծ տարածություն են գրավում անապատները։ Նախալեռնային հարթավայրերում աճում են էֆեմերներ, լեռնաշղթաների նախալեռները ծածկված են տափաստանային բուսականությամբ, ավելի բարձր՝ անտառներով, ենթալպյան և ալպյան մարգագետիններով։ Անտառների հիմնական զանգվածները կենտրոնացած են Ալթայում, Ջունգարական Ալա Թաուում և Տյան Շանի արլ․ մասում։

Կենդանական աշխարհին բնորոշ են գետնասկյուռը, ավազամուկը, սայգան, ջեյրանը, մարալը, գայլը, աղվեսը, գորշ արջը, հովազը, լուսանը, կուղխը, սիբիրյան կզաքիսը ևն։ Կլիմայավարժեցված է մշկամուկը։ Շատ են սողուններն ու միջատները, ջրային և տափաստանային թռչունները։ Լճերն ու գետերը հարուստ են ձկներով։ Ղ–ի տարածքում են Ալմա Աթայի, Ակսու Ջաբագլինի, Բարսակելմեսի, Նաուրզումի, Կուրգալջինի, Մարկակոլի արգելավայրերը։

'''IV․ Բնակչությունը'''
Հիմնական բնակիչները ղազախներն են (36%)։ Բնակվում են մեծ թվով ռուսներ (40,8%), ինչպես նաև ուկրաինացիներ, թաթարներ, ուզբեկներ, բելոռուսներ, հայեր և այլք։ Միջին խտությունը 1 ''կմ²'' վրա 5,5 մարդ է (1980)։ Առավել խիտ է բնակեցված Ղ–ի հվ․ նախալեռնային գոտին։ Քաղաքային բնակչությունը 54,3 % է (1980)։ Խոշոր քաղաքներն են Ալմա Աթան, Կարագանդան, Չիմքենդը, Սեմիպալսատինսկը, Ուստ Կամենոգորսկը, Ջամբուլը։

'''V․ Պատմական ակնարկ'''

Ղազախստանի ներկայիս տարածքում մարդը բնակվել է դեռևս քարի դարում (շուրջ 300 հզ․ տարի առաջ)։ Նոր քարի դարում սկսվել է գործածվել աղեղը, պատրաստվել են խեցեղեն իրեր։ Բրոնզի դարում զբաղվել են խաշնարածությամբ, բրիչային երկրագործությամբ, որսով ու ձկնորսությամբ։ Անասնապահության և հողագործության զարգացման հետևանքով մայրական տոհմը փոխարինվել է հայրականով, երևան են եկել նահապետական ընտանեկան սեփականության սաղմերը։ Մ․ թ․ ա․ I հազարամյակի կեսին անասնապահ ցեղերը սկսել են առանձնանալ և անցնել քոչվոր անասնապահության։ Հերոդոտոսը և այլ անտիկ հեղինակներ Ղ–ի այդ դարաշրջանի ցեղերին անվանել են ասիական {{լայն|սկյութներ}}, աքեմենյան սեպագրերում նրանք հիշվում են {{լայն|սակեր}} հավաքական անվամբ։ Սակերի մշակույթը ժառանգել են մ․ թ․ ա․ Ill–II դդ․ կազմավորված և Սեմիրեչիեի (Չու գետից մինչև Տյան Շան և Բալխաշից մինչև Իսսիկ Կուլ) շրջանում տարածված {{լայն|ուսունի}} ցեղային միությունը, Կարատաուի ու Սիրդարյայի միջին հոսանքում սփռված և Կանգյույ պետ․ կազմավորման մեջ մտած ցեղերը և Արալյան ծովի արմ․ ափերից Կասպից ծովի հս․ ափերը քոչած ալանական ցեղերը։ Ղ–ի ժողովուրդները շրջանցել են ստրկատիրությունը։ Նախնադարյան համայնական կարգերն աստիճանաբար փոխարինվել են ֆեոդալական հարաբերություններով։ VI դ․ կեսին Ղ–ի տարածքում առաջացել է առաջին վաղ ֆեոդալական պետությունը՝ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/194 ''Թյուրքական խաքանությունը'']։ VIII դ․ սկզբին ստեղծվել է թյուրգեշների, 766-ին՝ կարլուկների պետությունը, որտեղ ֆեոդալական հարաբերությունները զարգացել են համեմատաբար արագ, առաջացել են քաղաքներ (Թարազ՝ այժմ Ջամբուլ ևն), հատվել է դրամ։ VIII– X դդ․ Ղ–ի հվ–ում տարածվել է ''մահմեդականությունը''։ IX– XI դդ․ արմ․ և հվ–արմ․ շրջանները մտել են օղուզների վաղ ֆեոդալական պետության մեջ, որի տարածքով անցնում էր միջազգային քարավանային առևտրական ճանապարհ։ VIII–XI դդ․ Ղ–ի հս–արլ․ և կենտրոնական շրջաններում բնակություն են հաստատել կիմակների և ղփչաղների թյուրք. ցեղերը։ X դ․ 1-ին կեսին կարլուկների պետության տեղում կազմավորվել է Կարախանյանների ֆեոդալական պետությունը, որը X դ․ վերջին–XI դ․ 1-ին կեսին ներառում էր Կաշգարը, Մավերաննահրը, Մեմիրեչիեն։ Նվաճված տիրույթները կառավարելու համար խանը նշանակում էր իլխաններ, որոնց, որպես իր վասալների, իրավունք էր շնորհում հարկ հավաքելու որոշակի շրջաններում։ XII դ․ 30-ական թթ․ Կարախանյանների պետություն ներխուժեցին մոնղ․ կիդանի ցեղերը, որոնք ստեղծեցին Կարակիդանիների պետությունը։ 1219–1221-ին Ղ․ նվաճեցին մոնղոլ–թաթարները։ XIV դ․ վերջին–XV դ․ սկզբին Ղ–ի տարածքը մտավ հիմնականում Նողայական հորդայի և Ուզբեկական խանության մեջ։

Ուզբեկական խանության բնակչությունը կրում էր «ուզբեկ–ղազախներ» հավաքական անունը։ Ֆեոդալական շահագործման ուժեղացման և երկպառակությունների հետևանքով XV դ․ կեսից ղազախական տոհմերը խանությունից քոչեցին Արևմտյան Սեմիրեչիե։ Մոնղոլ–թաթարական լծի վերացումից հետո վերականգնված Սեմիրեչիեն դարձավ ղազախական ցեղերի միավորման կենտրոն։ XV դ․ վերջին–XVI դ․ սկզբին այստեղ առաջացավ Ղազախական խանությունը, և այդ ժամանակ էլ ավարտվեց ղազախական ազգության կազմավորման երկարատև ընթացքը։ Ղազախական խանության երեք՝ Մեծ (կամ Ավագ, Սեմիրեչիե), Միջին (Կենտրոնական Ղ․) և Փոքր (կամ Կրտսեր, Արևմտյան Ղ․) շրջաններում (ժուզերում) XVII դ․ կազմավորվեցին ինքնուրույն խանություններ։ Ղազախների տնտեսության առաջատար ճյուղը արոտավայրային–քոչվոր անասնապահությունն էր։ Երկրագործությունը պարզունակ էր, արհեստները զարգանում էին դանդաղ, առևտուրը կրում էր փոխանակային բնույթ։ Ֆեոդալական հարաբերությունները միահյուսված էին նահապետական–տոհմատիրական տարրերի հետ։ Հիմնական դասակարգերն էին ֆեոդալները (խաներ, սուլթաններ, բայեր, խոջաներ ևն) և կախյալ գյուղացիները՝ շարուաները․ հատուկ խավ էին կազմում նահապետական ստրուկները՝ ղուլերը։ Ադաթի բազմազան նորմերի կողքին գործում էին նաև շարիաթի (ֆեոդալա–մահմեդական իրավունք) որոշ նորմեր։ XVIII դ․ սկզբին կազմվեց ֆեոդալական իրավակարգի հիմնական սկզբունքները սահմանող օրենսգիրք։

XVIII դ․ սկզբին խանական մասնատվածության ու չդադարող ֆեոդալական երկպառակությունների, ինչպես նաև արտաքին վտանգի պայմաններում Փոքր ժուզի խան Աբուլհայրը 1726-ին դիմեց Ռուսաստանին՝ նրա հպատակության տակ անցնելու խնդրանքով, որը բավարարվեց 1731-ին։ Ռուս․ հպատակություն ընդունեցին նաև 1740-ին՝ Միջին և 1846-ին՝ Մեծ ժուզերը։ Մեծ բեկում կատարվեց ղազախ ժողովրդի պատմական ճակատագրում։ Արդեն XVIII դ․ 2-րդ կեսից Ղ–ում հասարակական հարաբերությունները սկսեցին զարգանալ Ռուսաստանի տնտեսության ուժեղացող ազդեցության ներքո: Ամրապնդվում էին Ղ–ի և Ռուսաստանի առևտրական կապերը, իսկ սահմանային<noinclude><references/></noinclude>
ewo09jiyr5q9hzzcxv7utsvxjgh31sp
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/10
104
21776
393024
165536
2026-06-03T06:56:02Z
~2026-31364-58
14009
393024
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="IArsh" /></noinclude>'''10 ՂԱԶԱԽԱԿԱՆ'''

զարգացան ղազախական սովետական գրականությունն ու արվեստը։ Նախապատերազմյան տարիներին սոցիալիզմը Ղ–ում հիմնականում կառուցվեց։ Ղազախ ժողովուրդը վերածվեց սոցիալիստական ազգի։ 1941–1945-ի Հայրենական մեծ պատերազմի տարիներին հազարավոր ղազախստանցիներ սովետական բանակի շարքերում կռվում էին գերմանա–ֆաշիստական զավթիչների դեմ։ Մոսկվայի մարտերում հռչակվեց 316-րդ (8-րդ գվարդիական) հրաձգային դիվիզիան՝ Ի. Պանֆիլովի հրամանատարությամբ (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/125 ''Պանֆիլովականներ'']), 512 ղազախստանցիներ արժանացան Սովետական Միության հերոսի, այդ թվում՝ 4 օդաչուներ՝ կրկնակի հերոսի կոչման, ավելի քան 60 հզ․ մարդ պարգևատրվեց շքանշաններով ու մեդալներով։ Հանրապետության տարածքում տեղաբաշխվեցին էվակուացված ավելի քան 140 ձեռնարկություններ և ավելի քան 1 մլն մարդ։

Ետպատերազմյան տարիներին ղազախ ժողովուրդը, սովետական բոլոր ժողովուրդների հետ, ավարտեց սոցիալիզմի կառուցումը։ 1950 ական թթ․ յուրացվեցին խամ ու խոպան հողերը․ Ղ․ դարձավ հացահատիկի ու մսի արտադրության երկրի առաջատար շրջաններից մեկը:

Ձեռք բերած նվաճումների համար հանրապետությունը պարգևատրվել է Լենինի (1956), Հոկտեմբերյան հեղափոխության (1970), ժողովուրդների բարեկամության (1972) շքանշաններով:

'''VI․ Ղազախստանի կոմունիստական կուսակցությունը'''

Ղ–ի կոմունիստական կուսակցությունը ՍՄԿԿ բաղկացուցիչ մասն է։ Մարքսիզմը և ս–դ․ շարժումը Ղ–ում սկսել է տարածվել XIX–XX դդ․ սահմանագծին։ 1905–07-ի հեղափոխության շրջանում երկրամասում կար ս–դ․ 3 կազմակերպություն (Պետրոպավլովսկում, Ուրալսկում, Սեմիպալատինսկում)։ Հաշվի առնելով Ղ–ում կուսակցական կազմակերպությունների միավորման անհրաժեշտությունը, ՌԿ(բ)Կ ԿԿ 1920-ի ապրիլի 30-ին ստեղծեց ՌԿ(բ)Կ Կիրգիզական (Ղազախական) մարզային բյուրո (1921-ին ընտրվեց կուսակցության մարզկոմ), իսկ 1922-ի ապրիլին՝ ՌԿ(բ)Կ ԿԿ Կիրգիզական (Ղազախական) բյուրոն, որոնք մեծ աշխատանք կատարեցին Ղ–ի կուսակցական կազմակերպությունների ամրապնդման, ժողտնտեսության վերականգնման, բանվոր դասակարգի և գյուղացիության դաշինքի ամրապնդման, կուլտուրական հեղափոխության իրականացման ուղղությամբ։ Ղազախական ՍՍՀ ստեղծման (1936) կապակցությամբ ՀամԿ(բ)Կ ԿԿ 1937-ի ապրիլին երկրային (1925-ին մարզկոմը վերանվանվել էր երկրկոմ) կուսակցական կազմակերպությունը վերակազմավորվեց Ղ–ի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության։ Հանրապետության կոմունիստների I համագումարը (1937-ի հունիս) ձևակերպեց ՂԿ(բ)Կ–ի ստեղծումը։ Մինչև 1980-ը տեղի է ունեցել Ղ–ի կոմկուսի 24 համագումար։ Ղ–ի կոմկուսն ունի 686918 անդամ և 28990 անդամության թեկնածու (20724 սկզբնական կուսակցական կազմակերպություն, 1980-ի հունվար)։ 1933–1937-ին Ղ–ի երկրկոմի, ապա կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար է եղել Լ․ Միրզոյանը։ Ղ–ի կոմկուսի ԿԿ առաջին քարտուղարն է Դ․ Ա․ Կունաևը (1960–62 ին և 1964-ից)։

'''VII․ Ղազախստանի լենինյան կոմունիստական երիտասարդական միությունը'''

Ղ–ի ԼԿԵՄ–ը ՀամԼԿԵՄ բաղկացուցիչ մասն է։ Կազմակերպչորեն ձևավորվել է 1919-1921-ին։ Ղ–ի ԼԿԵՄ–ը ունի 2 129 434 անդամ (24 747 սկզբնական կոմերիտական կազմակերպություն, 1980-ի հունվար)։

'''VIII․ Արհմիությունները'''

Ղ–ի արհմիությունները ՍՍՀՄ արհմիությունների բաղկացուցիչ մասն են։ Կազմավորվել են 1905–07-ի հեղափոխության շրջանում։ Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության հաղթանակից հետո Ղ–ի քաղաքներում և արդ․ կենտրոններում ստեղծվել են արհմիութենական կազմակերպություններ։ Առաջին միավորող կոնֆերանսը տեղի է ունեցել 1921 թվականին։ Ղ–ի արհմիություններն ունեն 6 510 831 անդամ (39 619 սկզբնական արհմիութենական կազմակերպություն, 1980-ի հունվար)։

'''IX․ Ժողովրդական տնտեսությունը'''

Արդյունաբերության համախառն արտադրանքը 1977-ին, 1913-ի համեմատությամբ, ավելացել է 216, գյուղատնտեսությանը՝ 7 անգամ։ 1920-ին ծանր ինդուստրիային բաժին էր ընկնում Ղ–ի ամբողջ արտադրանքի միայն 12%-ը, այժմ՝ 76%-ը։ Ղ․ կապիտալ ներդրումների բացարձակ ծավալով միութենական հանրապետությունների մեջ գրավում է 3-րդ տեղը ՌՍՖՍՀ–ից և Ուկրաինայից հետո։

'''Արդյունաբերությունը։''' Արդյունաբերության հիմքն են բնական հարուստ հանքային պաշարները և գյուղատնտ․ հումքը։ Զարգացած են սև և գունավոր մետալուրգիան, ածխի, նավթի, գազի, քիմ․, մեքենաշինական, թեթև, սննդի և այլ ճյուղեր։ Ղ–ի արդ․ արտադրանքը արտահանվում է ավելի քան 80 երկիր։ Առաջատարը գունավոր մետալուրգիան է, որի հիմնական շրջաններն են Հանքային Ալթայը (Ուստ Կամենոգորսկի կապարի–ցինկի, տիտանի և մագնեզիումի, Լենինոգորսկի բազմամետաղների, Զիրյանովսկի կապարի, Արևելաղազախստանյան պղնձաքիմիական կոմբինատներ Իրտիշի պղնձահալման գործարան), Կենտրոնական Ղազախստանը (Բալխաշի և Ջեզկազգանի լեռնամետալուրգիական, Կարագայլիի հանքահարստացուցիչ կոմբինատներ) և Հարավային Ղազախստանը (Չիմքենդի կապարի գործարան, Աչիսայի և Թեկելիի բազմամետաղների կոմբինատներ)։ Պավլոդարի մարզում կա ալյումինի գործարան, կառուցվում է (1978) Բոզշակոլի հանքահարստացուցիչ կոմբինատը։

Ղ–ի արդյունաբերության հեռանկարային ճյուղ է սև մետալուրգիան։ Հանրապետությանը բաժին է ընկնում ՍՍՀՄ երկաթի հանքաքարի պաշարների մոտ 11%-ը, մանգանի՝ ավելի քան 30%–ը, քրոմիտների պաշարներով ՍՍՀՄ–ում գրավում է առաջին տեղը։ Ղ–ի սև մետալուրգիայի առաջնեկը Կարագանդայի մետալուրգիական խոշոր կոմբինատն է Տեմիրթաուում։ Կուաոանայի մարզում է Սոկոլովսկ–Սարբայսկի՝ երկրի խոշորագույն հանքահարստացուցիչ կոմբինատը։ Զգալիորեն ավելացել է Աթասուի երկաթի, Զեզդինի մանգանի հանքաքարի (Ջեզկազգանի մարզ) և քրոմիտների (Ակտյուբինսկի մարզ) արդյունահանումը։ Սկսվել է Լիսակովսկի երկաթի հանքավայրի (Կաստանայի մարզ) շահագործումը։ Հանրապետությունում գործում են Ակտյուբինսկի և Երմակի երկաթի համաձուլվածքների գործարանները։ Ղ–ի արդյունաբերության կարևոր ճյուղերից է ածխարդյունաբերությունը, որի զարգացումը կապված է Կարագանդայի (ՍՍՀՄ–ում 3-րդ տեղը կոքսացվող ածխի արդյունահանմամբ) և Էկիբաստուզի ածխավազանների յուրացման հետ։ Էկիբաստուզի ածխի բազայի վրա X հնգամյակում սկսվել է վառելիքաէներ–

{{Կենտրոն|Ա ր դ յ ու ն ա բ ե ր ա կ ա ն ա ր տ ա դ ր ա ն ք ի կ ա ր և ո ր տ ե ս ա կ ն ե ր ի ա ր տ ա դ ր ու թ յ ու ն ը}}
{| class="wikitable"

! Արտադրանքի տեսակներ !! 1940 !! 1960 !! 1970 !! 1978

| Էլեկտրաէներգիա, մլն կվտ•ժ || 0.6 || 10.5 || 34748 || 59000

| Ածուխ, մլն տ || 6.97 || 32.37 || 61.58 || 93.67*

| Երկաթի հանքաքար, մլն տ || - || 5.8 || 18.2 || 24.9

| Հանքային պարարտանյութեր, հզ․ տ || - || 88 || 382.4 || 1247,5*

| Մետաղահատ հաստոցներ, հզ. հատ || - || 0.9 || 2.3 || 2.6

| Էքսկավատորներ, հատ || - || 110 || 668 || 1700

| Գուլպաներ, մլն զույգ || 0.2 || 23.9 || 56.3 || 67.2*

| Տրիկոտաժե սպիտակեղեն, մլն հատ || 0.1 || 13.1 || 37.4 || 55*

| Տրիկոտաժե վերնազգեստ, մլն հատ || 0.2 || 3.4 || 23.9 || 28.3*

| Շաքարավազ, հզ․ տ || 70.9 || 122.8 || 176.2 || 167.6

| Միս, հզ․ տ || 9.7 || 278.2 || 525 || 618.4

| Կենդանական յուղ, հզ․ տ || 12.1 || 29.1 || 42.2 || 57.8

|Կաթնամթերք (վերածված կաթի), հզ․ տ || 97 || 288.2 || 794.7 || 981.1*

| Պահածոներ (մլն պայմանական տուփ) || 30.2 || 159.2 || 303.1 || 388.3

| Ալյուր, հզ․ տ || 924 || 1061 || 1726 || 1852*

* 1977<noinclude><references/></noinclude>
pdjut4i87p0hu9oszyjxc96x5bx7qpn
393026
393024
2026-06-03T07:05:52Z
~2026-31364-58
14009
393026
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="IArsh" /></noinclude>'''10 ՂԱԶԱԽԱԿԱՆ'''

զարգացան ղազախական սովետական գրականությունն ու արվեստը։ Նախապատերազմյան տարիներին սոցիալիզմը Ղ–ում հիմնականում կառուցվեց։ Ղազախ ժողովուրդը վերածվեց սոցիալիստական ազգի։ 1941–1945-ի Հայրենական մեծ պատերազմի տարիներին հազարավոր ղազախստանցիներ սովետական բանակի շարքերում կռվում էին գերմանա–ֆաշիստական զավթիչների դեմ։ Մոսկվայի մարտերում հռչակվեց 316-րդ (8-րդ գվարդիական) հրաձգային դիվիզիան՝ Ի. Պանֆիլովի հրամանատարությամբ (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/125 ''Պանֆիլովականներ'']), 512 ղազախստանցիներ արժանացան Սովետական Միության հերոսի, այդ թվում՝ 4 օդաչուներ՝ կրկնակի հերոսի կոչման, ավելի քան 60 հզ․ մարդ պարգևատրվեց շքանշաններով ու մեդալներով։ Հանրապետության տարածքում տեղաբաշխվեցին էվակուացված ավելի քան 140 ձեռնարկություններ և ավելի քան 1 մլն մարդ։

Ետպատերազմյան տարիներին ղազախ ժողովուրդը, սովետական բոլոր ժողովուրդների հետ, ավարտեց սոցիալիզմի կառուցումը։ 1950 ական թթ․ յուրացվեցին խամ ու խոպան հողերը․ Ղ․ դարձավ հացահատիկի ու մսի արտադրության երկրի առաջատար շրջաններից մեկը:

Ձեռք բերած նվաճումների համար հանրապետությունը պարգևատրվել է Լենինի (1956), Հոկտեմբերյան հեղափոխության (1970), ժողովուրդների բարեկամության (1972) շքանշաններով:

'''VI․ Ղազախստանի կոմունիստական կուսակցությունը'''

Ղ–ի կոմունիստական կուսակցությունը ՍՄԿԿ բաղկացուցիչ մասն է։ Մարքսիզմը և ս–դ․ շարժումը Ղ–ում սկսել է տարածվել XIX–XX դդ․ սահմանագծին։ 1905–07-ի հեղափոխության շրջանում երկրամասում կար ս–դ․ 3 կազմակերպություն (Պետրոպավլովսկում, Ուրալսկում, Սեմիպալատինսկում)։ Հաշվի առնելով Ղ–ում կուսակցական կազմակերպությունների միավորման անհրաժեշտությունը, ՌԿ(բ)Կ ԿԿ 1920-ի ապրիլի 30-ին ստեղծեց ՌԿ(բ)Կ Կիրգիզական (Ղազախական) մարզային բյուրո (1921-ին ընտրվեց կուսակցության մարզկոմ), իսկ 1922-ի ապրիլին՝ ՌԿ(բ)Կ ԿԿ Կիրգիզական (Ղազախական) բյուրոն, որոնք մեծ աշխատանք կատարեցին Ղ–ի կուսակցական կազմակերպությունների ամրապնդման, ժողտնտեսության վերականգնման, բանվոր դասակարգի և գյուղացիության դաշինքի ամրապնդման, կուլտուրական հեղափոխության իրականացման ուղղությամբ։ Ղազախական ՍՍՀ ստեղծման (1936) կապակցությամբ ՀամԿ(բ)Կ ԿԿ 1937-ի ապրիլին երկրային (1925-ին մարզկոմը վերանվանվել էր երկրկոմ) կուսակցական կազմակերպությունը վերակազմավորվեց Ղ–ի կոմունիստական (բոլշևիկների) կուսակցության։ Հանրապետության կոմունիստների I համագումարը (1937-ի հունիս) ձևակերպեց ՂԿ(բ)Կ–ի ստեղծումը։ Մինչև 1980-ը տեղի է ունեցել Ղ–ի կոմկուսի 24 համագումար։ Ղ–ի կոմկուսն ունի 686918 անդամ և 28990 անդամության թեկնածու (20724 սկզբնական կուսակցական կազմակերպություն, 1980-ի հունվար)։ 1933–1937-ին Ղ–ի երկրկոմի, ապա կոմկուսի ԿԿ առաջին քարտուղար է եղել Լ․ Միրզոյանը։ Ղ–ի կոմկուսի ԿԿ առաջին քարտուղարն է Դ․ Ա․ Կունաևը (1960–62 ին և 1964-ից)։

'''VII․ Ղազախստանի լենինյան կոմունիստական երիտասարդական միությունը'''

Ղ–ի ԼԿԵՄ–ը ՀամԼԿԵՄ բաղկացուցիչ մասն է։ Կազմակերպչորեն ձևավորվել է 1919-1921-ին։ Ղ–ի ԼԿԵՄ–ը ունի 2 129 434 անդամ (24 747 սկզբնական կոմերիտական կազմակերպություն, 1980-ի հունվար)։

'''VIII․ Արհմիությունները'''

Ղ–ի արհմիությունները ՍՍՀՄ արհմիությունների բաղկացուցիչ մասն են։ Կազմավորվել են 1905–07-ի հեղափոխության շրջանում։ Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխության հաղթանակից հետո Ղ–ի քաղաքներում և արդ․ կենտրոններում ստեղծվել են արհմիութենական կազմակերպություններ։ Առաջին միավորող կոնֆերանսը տեղի է ունեցել 1921 թվականին։ Ղ–ի արհմիություններն ունեն 6 510 831 անդամ (39 619 սկզբնական արհմիութենական կազմակերպություն, 1980-ի հունվար)։

'''IX․ Ժողովրդական տնտեսությունը'''

Արդյունաբերության համախառն արտադրանքը 1977-ին, 1913-ի համեմատությամբ, ավելացել է 216, գյուղատնտեսությանը՝ 7 անգամ։ 1920-ին ծանր ինդուստրիային բաժին էր ընկնում Ղ–ի ամբողջ արտադրանքի միայն 12%-ը, այժմ՝ 76%-ը։ Ղ․ կապիտալ ներդրումների բացարձակ ծավալով միութենական հանրապետությունների մեջ գրավում է 3-րդ տեղը ՌՍՖՍՀ–ից և Ուկրաինայից հետո։

'''Արդյունաբերությունը։''' Արդյունաբերության հիմքն են բնական հարուստ հանքային պաշարները և գյուղատնտ․ հումքը։ Զարգացած են սև և գունավոր մետալուրգիան, ածխի, նավթի, գազի, քիմ․, մեքենաշինական, թեթև, սննդի և այլ ճյուղեր։ Ղ–ի արդ․ արտադրանքը արտահանվում է ավելի քան 80 երկիր։ Առաջատարը գունավոր մետալուրգիան է, որի հիմնական շրջաններն են Հանքային Ալթայը (Ուստ Կամենոգորսկի կապարի–ցինկի, տիտանի և մագնեզիումի, Լենինոգորսկի բազմամետաղների, Զիրյանովսկի կապարի, Արևելաղազախստանյան պղնձաքիմիական կոմբինատներ Իրտիշի պղնձահալման գործարան), Կենտրոնական Ղազախստանը (Բալխաշի և Ջեզկազգանի լեռնամետալուրգիական, Կարագայլիի հանքահարստացուցիչ կոմբինատներ) և Հարավային Ղազախստանը (Չիմքենդի կապարի գործարան, Աչիսայի և Թեկելիի բազմամետաղների կոմբինատներ)։ Պավլոդարի մարզում կա ալյումինի գործարան, կառուցվում է (1978) Բոզշակոլի հանքահարստացուցիչ կոմբինատը։

Ղ–ի արդյունաբերության հեռանկարային ճյուղ է սև մետալուրգիան։ Հանրապետությանը բաժին է ընկնում ՍՍՀՄ երկաթի հանքաքարի պաշարների մոտ 11%-ը, մանգանի՝ ավելի քան 30%–ը, քրոմիտների պաշարներով ՍՍՀՄ–ում գրավում է առաջին տեղը։ Ղ–ի սև մետալուրգիայի առաջնեկը Կարագանդայի մետալուրգիական խոշոր կոմբինատն է Տեմիրթաուում։ Կուաոանայի մարզում է Սոկոլովսկ–Սարբայսկի՝ երկրի խոշորագույն հանքահարստացուցիչ կոմբինատը։ Զգալիորեն ավելացել է Աթասուի երկաթի, Զեզդինի մանգանի հանքաքարի (Ջեզկազգանի մարզ) և քրոմիտների (Ակտյուբինսկի մարզ) արդյունահանումը։ Սկսվել է Լիսակովսկի երկաթի հանքավայրի (Կաստանայի մարզ) շահագործումը։ Հանրապետությունում գործում են Ակտյուբինսկի և Երմակի երկաթի համաձուլվածքների գործարանները։ Ղ–ի արդյունաբերության կարևոր ճյուղերից է ածխարդյունաբերությունը, որի զարգացումը կապված է Կարագանդայի (ՍՍՀՄ–ում 3-րդ տեղը կոքսացվող ածխի արդյունահանմամբ) և Էկիբաստուզի ածխավազանների յուրացման հետ։ Էկիբաստուզի ածխի բազայի վրա X հնգամյակում սկսվել է վառելիքաէներ–

{{Կենտրոն|Ա ր դ յ ու ն ա բ ե ր ա կ ա ն ա ր տ ա դ ր ա ն ք ի կ ա ր և ո ր տ ե ս ա կ ն ե ր ի ա ր տ ա դ ր ու թ յ ու ն ը}}
{| class="wikitable"

! Արտադրանքի տեսակներ !! 1940 !! 1960 !! 1970 !! 1978

| Էլեկտրաէներգիա, մլն կվտ•ժ || 0.6 || 10.5 || 34748 || 59000

| Ածուխ, մլն տ || 6.97 || 32.37 || 61.58 || 93.67*

| Երկաթի հանքաքար, մլն տ || - || 5.8 || 18.2 || 24.9

| Հանքային պարարտանյութեր, հզ․ տ || - || 88 || 382.4 || 1247,5*

| Մետաղահատ հաստոցներ, հզ. հատ || - || 0.9 || 2.3 || 2.6

| Էքսկավատորներ, հատ || - || 110 || 668 || 1700

| Գուլպաներ, մլն զույգ || 0.2 || 23.9 || 56.3 || 67.2*

| Տրիկոտաժե սպիտակեղեն, մլն հատ || 0.1 || 13.1 || 37.4 || 55*

| Տրիկոտաժե վերնազգեստ, մլն հատ || 0.2 || 3.4 || 23.9 || 28.3*

| Շաքարավազ, հզ․ տ || 70.9 || 122.8 || 176.2 || 167.6

| Միս, հզ․ տ || 9.7 || 278.2 || 525 || 618.4

| Կենդանական յուղ, հզ․ տ || 12.1 || 29.1 || 42.2 || 57.8

|Կաթնամթերք (վերածված կաթի), հզ․ տ || 97 || 288.2 || 794.7 || 981.1*

| Պահածոներ (մլն պայմանական տուփ) || 30.2 || 159.2 || 303.1 || 388.3

| Ալյուր, հզ․ տ || 924 || 1061 || 1726 || 1852*

* 1977<noinclude><references/></noinclude>
ozudxuropbgx524t6imfxixv2evwa0h
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/14
104
21780
393027
165541
2026-06-03T07:20:36Z
~2026-31364-58
14009
393027
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>'''14 ՂԱԶԱԽԱԿԱՆ'''

անցնելու գաղափարը, որի նպատակն էր պահպանել ղազախական բայությունը։ Ղ–ի բոլշևիկները, ղեկավարվելով լենինյան դրույթներով, մերկացրին այդ ազգայնական «տեսությունները», աշխատավորներին նախապատրաստեցին սոցիալական արմատական տեղաշարժերին, գյուղատնտեսության կոլեկտիվացմանը։ Գաղափարական պայքարում վճռական դեր կատարեցին կոմունիստական կուսակցության որոշումները, կուսակցական և սովետական մամուլը։

1931 թվականին ստեղծվել է մարքսիզմ–լենինիզմի Ղազախ․ ԳՀԻ (1940 թվականից՝ կուսակցության պատմության ինստ․), որն աշխատանք է տարել մարքսիստական դիրքերից լուսաբանելու Ղ–ում սոցիալիզմի շինարարության հարցերը։ 1931-ից Ղ–ի բուհերում ղազախերեն սկսել է դասավանդվել մարքսիստական փիլիսոփայության դասընթացը։ Թարգմանվել են Վ․ Ի․ Լենինի, Կ․ Մարքսի և Ֆ․ Էնգելսի աշխատությունները։ 1934-ին ստեղծվեց Ազգային մշակույթի Ղազախական ԳՀԻ, որի պատմահնագիտական բաժինը դարձավ ՍՍՀՄ ԳԱ ղազախական մասնաճյուղի (1938) հիմքը․ 1943-թվականին հրատարակվեց «Ղազախական ՍԱՀ պատմությունը (հնագույն ժամանակներից մինչև մեր օրերը)» ընդհանրացնող աշխատությունը։ Այդ տարիներին ստեղծվեց Ղազախական ՍՍՀ ԳԱ պատմության, հնագիտության և ազգագրության ինստ–ը։ Հասարակական գիտությունների բուռն վերելքը Ղ–ում սկսվել է ետպատերազմյան տարիներին։ Ղազախական ՍՍՀ ԳԱ փիլիսոփայության և իրավունքի ինստ–ում (1958) և բուհերի փիլ․ ամբիոններում հետազոտվում են պատմական մատերիալիզմի (Բ․ Ամանտաև, Ն․ Զանգիլդին, Դ․ Կշիբեկով, Ն․ Սարսենբաև և ուրիշներ), դիալեկտիկական մատերիալիզմի և բնագիտության փիլ․ հարցերի (Ա․ Կասըմժանով, Ժ․ Աբդիլդին, Մ․ Չեչին) պրոբլեմները, հասարակական և փիլ․ մտքի զարգացման պատմությունը (Կ․ Բեյսեմբիև), անցյալի մշակութային ժառանգությունը։

Ղազախ պատմաբաններն ուսումնասիրում են Ղ–ի պատմության բոլոր ժամանակաշրջաններն ու խնդիրները։ Ղ–ի տարածքում ամենուրեք կատարվել են հնագիտական պեղումներ։ Ստեղծվել է Ղ–ի հնագիտական քարտեզ։ Պեղումների նյութերի հիման վրա ստեղծվել և հրատարակվել է «Կենտրոնական Ղազախստանի հին մշակույթը» (1966) աշխատությունը։ Ղազախական պատմագրության մեջ կարևոր ներդրում էր «Ղազախստանի կոմունիստական կուսակցության պատմության ուրվագծերը (1963)։ Թարգմանվել են Վ․ Ի. Լենինի երկերը (4-րդ հրտ․)։ Հրատարակվել են «Վ․ Ի․ Լենինը Միջին Ասիայի և Ղազախստանի մասին» (1960) ժողովածուն և Ս․ Բեյսեմբաևի «Լենինը և ղազախները» (1968) մենագրությունը։ Ծավալվել է փաստագրական նյութերի հրապարակումը [լույս են տեսել Ղ–ի պատմության (XVI դ․ մինչև Հայրենական մեծ պատերազմը) վերաբերյալ թեմատիկ ժողովածուներ]։ Ղազախ պատմաբանները ուսումնասիրում են Ղ–ում բանվոր դասակարգի ձևավորման, սոցիալիստական շինարարության, ազգային պետականության և սովետական շինարարության, ազգային հարցի լուծման, ղազախական մշակույթի զարգացման խնդիրները, ինչպես նաև Ղ–ի հին և միջին դարերի, ղազախների ծագման, Ռուսաստանի հետ միավորման պատմությունը ևն։ Հրատարակվել են գրքեր Ղ–ի քաղաքների վերաբերյալ։

Ղազախական ՍՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստ–ը (1952), գյուղատնտեսության էկոնոմիկայի և կազմակերպման ինստ–ը (1931), Ալմա Աթայի ժողտնտեսության ինստ–ը և այլ բուհերի տնտեսագիտական ամբիոնները մասնակցում են ժողտնտեսության պլանների կազմմանը, մշակում տնտեսության զարգացման արդիական պրոբլեմները։ Ղ–ի տնտեսագետները տեսական հետազոտություն են կատարում քաղաքատնտեսության, տնտեսագիտական մտքի պատմության, էկոնոմիկայի, ժողտնտեսության կազմակերպման ու պլանավորման և այլ բնագաւիսռներում։

Իրավագիտությունը Ղ–ում զարգանում է 1950-ական թթ․։ Մշակվում են սովետական ազգային պետականության տեսության և պատմության, սոցիալիստական իրավունքի և պետ․ շինարարության հարցեր։ Հրատարակվել են բազմաթիվ մենագրություններ և բազմահատորյակներ։ Մեծ ուշադրություն է դարձվում գյուղատնտ․ (ագրարային) իրավունքի հետազոտություններին (Ա․ Երենով, Կ․ Շայբեկով, Մ․ Սահիպով և ուրիշներ)։ Իրավագիտական հետազոտությունները կենտրոնացած են փիլիսոփայության և իրավունքի ինստ–ում, դատական փորձաքննության ղազախական ինստ–ում (1957), ղազախական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում։

'''3․ Գիտական հիմնարկները'''

Սովետական իշխանության տարիներին Ղ–ում ստեղծվել է գիտական հիմնարկների ճյուղավորված ցանց։ Հանրապետությունում կա (1978) ավելի քան 200 գիտական հիմնարկ (ներառյալ բուհերը), աշխատում են ավելի քան 35 հզ․ գիտաշխատող։ Առաջատար գիտական կենտրոնը Ղազախական ՍՍՀ ԳԱ–ն է, որի կազմում կա 50 ակադեմիկոս և 72 թղթակից անդամ (1979)։ Ակադեմիան զարգացնում և ամրապնդում է ստեղծագործական կապերը ՍՍՀՄ–ի և արտասահմանյան երկրների գիտահետազոտական հիմնարկների հետ։ Ինֆորմացիայի փոխանակությունը, համատեղ աշխատանքները, բարձրորակ կադրերի պատրաստումը իրականացվում են միջինասիական հանրապետությունների գիտությունների ակադեմիաների, ՍՍՀՄ ԳԱ Սիբիրի բաժանմունքի, Ուկր․ ՍՍՀ ԳԱ–ի և մի շարք ճյուղային ինստ–ների համագործակցությամբ։ Համատեղ աշխատանքներ են տարվում Չեխոսլովակիայի, Լեհաստանի, ԳԴՀ–ի, Մոնղոլիայի գիտնականների հետ։ Գիտահետազոտական աշխատանքներ են կատարվում նաև բուհերում և մի շարք ճյուղային ԳՀԻ–ներում։

'''XIII․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը'''

Ղ–ում գործում է հանրապետական 6 հրատարակչություն («Կազակստան», «Ժազուշի», «Կայնար», Ղազախական սովետական հանրագիտարանի խմբագրություն ևն), լույս են ընծայվում տարեկան ավելի քան 2 հզ․ անուն գիրք և գրքույկ։ Ղազախական առաջին թերթը՝ «Տուրկիստան ուալայատընըն գազետի» («Թուրքեստանյան երկրամասի թերթ»), լույս է տեսել 1870–1982-ին, Տաշքենդում։ Լույս են ընծայվում շուրջ 400 թերթ, 160 հանդես և պարբերական այլ հրատարակություններ։ Հանրապետական թերթերից են՝ «Սոցիալիստիկ Կազակստան» («Սոցիալիստական Ղազախստան», 1919-ից), «Լենինշիլ ժաս» («Լենինյան երիտասարդություն», 1921-ից), «Կազակ ադեբիետի» («Ղազախական գրականություն», 1934-ից), «Կազակստան պիոների» («Ղազախստանի պիոներ», 1930-ից), «Կազախստանսկայա պրավդա» («Kaзaxcтaнскaя npaвда», 1920-ից), «Լենինսկայա սմենա» («Ленинская смена», 1922-ից), «Ուչիտել Կազախստանա» («Учитель Kaзaxcтaнa», 1952 թվականից) ևն։ Հանդեսներից են՝ «Կազակստան կոմունիստի» («Ղազախստանի կոմունիստ», 1921-ից), «Ժուլդըզ» («Աստղ», 1928-ից), «Կազակստան այելդերի» («Ղազախստանի կանայք», 1925-ից), «Պարտիյնայա ժիզն Կազախստանա» («Пapтиннaя жизнь Kaзaxcтaнa», 1930-ից), «Նարոդնոյե խոզյայստվո Կազախստանա» («Hapoдхoe xoзяйство Kaзaxcтaнa», 1926-ից) ևն։ Ղազախստանի հեռագրական գործակալությունը (ՂազՀԳ) կազմակերպվել է 1921-ին։

Ռադիոհաղորդումները (1923-ից) և հեռուստահաղորդումները (1958-ից) տրվում են ղազախերեն, ռուս., կորեերեն, ույգուրերեն, գերմ․, ուզբեկերեն։

'''XIV․ Գրականությունը'''

Առավել հին հերոսական պոեմներում («Կոբլանդը», «Եր–Տարգըն», «Ալփամըս» ևն) երգվել են ժողովրդի անկախության համար մարտնչող դյուցազունների քաջագործությունները։ Հայտնի են եղել նաև «Կոզի–Կորպեշ և Բայան–Սլու», «Կըզ-Ժիբեկ» քնարա–էպիկական պոեմները։ XVI դ․ հայտնի են [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/224 ''ակիններ''] Ասան–Կայգըն, Դոսպամբետը, Շալկիիզը։ Ժողովրդականություն է վայելել Բուքարա–Ժրաու Կալկամանովը (1693– 1787, այլ աղբյուրներով՝ 1686– 1799)։ XVIII–XIX դդ․ սահմանագծում ղազախական մշակույթի զարգացման նոր փուլ սկսվեց՝ կապված Ղ–ի մեծ մասի Ռուսաստանին միանալու հետ։ XIX դ․ 2-րդ կեսին ակիններ Բիրժան Կոժագուլովը (1834–97), Ասետ Նայմանբաևը (1862–1924), բանաստեղծուհի Սառա Տաստանբեկովան, [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/473 ''Ջամբուլ Ջաբաևը''] (1846– 1945) և ուրիշներ զարգացրին այտըսը (ժող․ երգիչների մրցույթներ)՝ ոչ միայն որպես բանաստեղծական մրցության ձև, այլև ճնշման դեմ ուղղված, արդարությունը պաշտպանող հասարակական կարծիքն արտահայտելու միջոց։ XIX դ․ կեսերին առաջացավ ղազախական լուսավորականությունը, որի ներկայացուցիչներից են ազգագրագետ ու բանահավաք Չոկան Վալիխանովը (1835–1865), գրող Իբրայ Ալթընսարինը (1841–89), որը ռուս, գրի հիմքի վրա մշակել է ղազախական այբուբենը, բանաստեղծ դեմոկրատ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/14 ''Աբայ Կունանբաևը''] (1845–1904)՝ ղազախական<noinclude><references/></noinclude>
snnyeet91ingbioma240crcmujgpsd1
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/15
104
21781
393028
165543
2026-06-03T07:27:51Z
~2026-31364-58
14009
393028
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>{{Աջաթև|'''ՂԱԶԱԽԱԿԱՆ 15'''}}
գրավոր ռեալիստական գրականության հիմնադիրը։ Նրա ավանդույթները XX դ, սկզբին շարունակել են Սուլթանմահմուա Տորայգըրովը (1893–1920), Սաբիթ Դոնենտաևը (1894–1933), Սպանդիյար Կուբեևը (1878–1956) և ուրիշներ։ Ղազախական սովետական գրականության սոցիալիստական ռեալիզմի հիմնադիրներն են բանաստեղծ հեղափոխական Սակեն Սեյֆուլլինը (1894–1939), բանաստեղծներ Բայմագամբետ Իզտոլինը (1899–1921), Իլիաս Զանսուգուրովը (1894-1937), արձակագիրներ Բեիմբետ Մայլինը (1894–1939), Մուխթար [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/160 ''Աուեզովը''] (1897-1961), Սաբիթ Մուքանովը (1900–1973)։ 1920-ական թթ․ կեսերին ղազախական գրականությունը համալրվեց բանաստեղծներ Ի․ Բայզակովի (1900–46), Ա․ Թոքմագամբետովի (ծն. 1905), Կ․ Աբդուքադիրովի (1903–64), Թ․ Ժարոկովի (1908–1965), արձակագիրներ Դ․ Մուսթաֆինի (ծն․ 1902), Գ․ Մուսրեպովի (ծն․ 1902) և ուրիշների անուններով։ Այդ շրջանում ղազախական գրականությունը դարձավ սոցիալիստական շինարարության պաթոսն արտացոլող բազմաժանր գրականություն։

1941–45-ի Հայրենական մեծ պատերազմի տարիներին ղազախական, ինչպես և ՍՍՀՄ բոլոր ժողովուրդների գրականությունն արտացոլեց սովետական ժողովրդի մարտական ու աշխատանքային սխրանքները։ Ետպատերազմյան շրջանում ղազախական գրականությունը շարունակեց պատերազմի հետ կապված թեմատիկան։ Երևան եկան պատմահեղափոխական և ժամանակակից թեմայով ստեղծագործություններ։ 1956-ին Աուեզովն ավարտեց «Աբայի ուղին» («Աբայ», հ․ 1–2, հայ․ հրտ․ 1952) քառերգությունը, որը նշանակալից երևույթ եղավ ոչ միայն ղազախական գրականության մեջ։ Ետպատերազմյան տասնամյակների պոեզիայում հատկապես զարգացել են էպիկական ձևերը՝ քնարական ու սյուժետային պոեմը, չափածո վեպը։ Գրվել են պատմական թեմաներով պոեմներ (Խ․ Բեկհոժին, ծն․ 1913, Դ․ Կաիրբեկով, ծն․ 1928 և ուրիշներ)։ Սովետական մարդկանց ներաշխարհի, ստեղծագործ աշխատանքի մասին պոեմներ են գրել Ա․ Թաժիբաևը (ծն․ 1909), Ժարոկովը և ուրիշներ։ Սոցիալական և բարոյա–էթիկական բարդ կոնֆլիկտներ են արտացոլել դրամատուրգները (Շ․ Հուսեյնով, 1906–72, Ա․ Աբիշև, ծն․ 1907 և ուրիշներ)։ Գրվել են նաև պատմական և պատմահեղափոխական թեմաներով պիեսներ (Մուքանով, Մ․ Ախինժանով, ծն․ 1905, Զ․ Ակիշև, ծն․ 1911 և ուրիշներ)։ 1960-ական թվականներից զարգանում է նաև գիտաֆանտաստիկ գրականությունը (Մ․ Սարսեկեև, ծն․ 1936, Շ․ Ալիմբաև, ծն․ 1941)։ 1960-ական թթ․ գրականություն են մտել մի խումբ երիտասարդ արձակագիրներ (Ա․ Նուրշաիխով, ծն․ 1922, Մ․ Սունդեաով, ծն․ 1936, Ա․ Կեկիլբաև, ծն․ 1939) ու բանաստեղծներ (Կ․ Մուրզալիև, ծն․ 1935, Թ․ Մուլդագալիև, ծն․ 1935, Ս․ Ժիենբաև, ծն․ 1934)։

Զարգանում են հայ–ղազախական գրական կապերը։ Հայերեն են թարգմանվել Մ․ Աուեզովի, Ա․ Ալիմժանովի, Ա․ Կունանբաևի, Ս․ Մուքանովի, Գ․ Մուսրեպովի, Ի․ Ջանսուգուրովի, Ս․ Սեյֆուլլինի, Դ․ Օրմանովի, Երգալիևի և ուրիշների մի շարք գործեր։ Ղազախերեն են թարգմանվել Խ․ Աբովյանի, Շիրվանզադեի, Հ․ Հակոբյանի, Վ․ Անանյանի, Գ․ Աբովի, Գ․ Սարյանի, Ն․ Զարյանի, Ս․ Զորյանի, Ա․ Իսահակյանի, Հ․ Թումանյանի, Ե, Չարենցի, Ս․ Կապուտիկյանի, Շիրազի, Գ, Էմինի և ուրիշների ստեղծագործություններից։ 1968-ին ղազախերեն լույս է տեսել «Հայկական սովետական պոեզիայի անթոլոգիա»-ն։

'''XV․ Ճարտարապետությունը և կերպարվեստը'''

'''Ճարտարապետությունը։''' Ղ–ի տարածքում պահպանվել են բրոնզի դարի հուշարձաններ։ Այդ ժամանակաշրջանի բնակավայրերը կազմված էին հատակագծում ուղղանկյուն, կիսագետնափոր 10–40 տներից և տնտ․ շինություններից։ Պահպանվել են պաշտամունքային կառույցներ՝ դոլմեններ, մենհիրներ, ինչպես նաև դամբարանաբլուրներ։ Մ․ թ․ ա․ I հազարամյակում – մ․ թ․ 1-ին դդ․ Ղ–ի տարածքում ապրող ցեղախմբերն ունեցել են ինչպես շարժական կացարաններ (թաղիքե յուրդեր), այնպես էլ ամրակայված (կավ, հում աղյուս) տներ (Չիրիկռաբատ, մ․ թ․ ա․ V–II դդ․)։ Այս շրջանի գմբեթավոր գերեզմանոգային կառույցներից նշանավոր է Բալանդի (Կզըլ Օրդայի մարզ) համալիրում հայտնաբերվածը (մ․ թ․ ա․ IV– II դդ․)։ VIII դարից, մահմեդականության տարածմանը զուգընթաց, կառուցվել են մզկիթներ, մինարեներ, սարդոբաներ, բաղնիքներ, քարվանսարաներ, դամբարաններ, երևան են եկել ճարտարապետական–շինարարական նոր մեթոդներ (կիրառվել են թրծած աղյուս, կամարագմբեթային կառուցվածքներ, փորագիր թրծակավով երեսպատում ևն)։ X–XII դդ․ Ղ–ի տարածքի հվ–ում ստեղծվել են եռամաս կառուցվածքով քաղաքներ՝ միջնաբերդ, «շահրիստան» (քաղաքի թաղամասեր) և «ռաբատ» (արվարձան)։ X դ․ սկսած կազմավորվել է դամբարանի կենտրոնակազմ գմբեթավոր տիպը (Բաբաջի–խաթունի, X–XI դդ․, Այշա–Բիբիի, XII դ․, դամբարանները), իսկ հետագայում նաև շքամուտքով գմբեթավոր տիպը (Սըրլը–տամ, XI– XII դդ․)։ XIV-XVI դդ․ տնտ․ և մշակութային վերելք են ապրել քաղաքները (Սըղնակ, Թարազ, Սայրամ ևն), կառուցվել են մոնումենտալ շինություններ (Ալաշա խանի, XIII դ․ 2-րդ կես, Խոջա Ահմեդ Յասավիի, XIV դ․ վերջ, դամբարանները)։ XIX դ․ 60-ական թթ, Ռուսաստանին միանալուց հետո Ղ–ի շինարարությունը նոր թափ է ստացել, կառուցվել են ոճով էկլեկտիկ վարչական և առևտրական շենքեր, երկաթուղային կայարաններ, մզկիթներ, մինարեներ, դամբարաններ (Ժուզդենի, XIX դ․ 1-ին կես, Տորո Կարայի, XIX դ․ 40-ական թթ)։

Սովետական շրջանում, վերանորոգման–վերակառուցման աշխատանքներին զուգընթաց, սկսվել է բնակելի ու հասարակական նոր շենքերի շինարարությունը (Կզըլ Օրդա, Չիմքենդ ևն քաղաքներում)։ Կառուցվել են նոր քաղաքներ՝ Բալխաշ, Կարագանդա, Ռիդդեր (այժմ՝ Լենինոգորսկ) ևն։ 1920–30-ական թթ․ կառուցվել են սովետական կոնստրուկտիվիզմի ոգով շենքեր (Կառավարական տունը, այժմ՝ Ալմա Աթայի համալսարանի շենքը)։ 1930–40-ական թթ․ ճարտարապետությանը բնորոշ է օրդերային ձևերի օգտագործումը՝ համադրված ազգային ճարտ․ ավանդական տարրերին (Ալմա Աթայի բժշկ․ ինստ–ի, Ղազախական օպերայի և բալետի թատրոնի շենքերը)։ 1960-ական թթ․ լայն թափ է ստացել բնակելի շինարարությունը․ Ալմա Աթայում, Կարագանդայում, Ցելինոգրադում և այլ քաղաքներում կառուցվել են խոշոր բնակելի շրջաններ։ Ալմա Աթայի մոտ կառուցվել է Մեդեո ստադիոնը (1972)։

'''Կերպարվեստը''': Ղ ի տարածքում հայտնաբերված հնագույն հուշարձանները պալեոլիթի և նեոլիթի դարաշրջանին վերաբերող ժայռապատկերներն են։ Բրոնզի դարից պահպանվել են կենդանիների տոտեմական քանդակներ, որսի տեսարաններով ժայռապատկերներ, երկրաչափական զարդանախշերով կավե սափորներ։ Սկյութների մշակույթին կապված սակերի արվեստն առանձնանում է «կենդանական ոճին» բնորոշ իրական և ֆանտաստիկ կենդանիների պատկերումով։ Միջնադարյան (VII– XVII դդ․) կերպարվեստը ներկայանում է տղամարդկանց, կանանց և կենդանիների քարե քանդակներով, կանանց բրոնզե արձանիկներով։ Այս շրջանից հայտնի են դեկորատիվ–կիրառական արվեստի նմուշներ (յուրդի ձևով կավե սափորներ, չջնարակված զարդանախշ և ջնարակված գունազարդ խեցեղեն, ինքնատիպ նախշազարդերով կաշվե, մետաղե իրեր ևն)։ Յուրդի ինտերիերի հարդարանքում մեծ տեղ են գրավել նախշազարդ թաղիքե գորգերը (թեքեմենտներ, սըրմակներ ևն)։ Տարածված էր ասեղնագործությունը, փայտի փորագրությունը, կաշվի մշակումը, ոսկերչությունը։ XIX դ․ ստեղծվում են ղազախ ժողովրդի կյանքն արտացոլող կերպարվեստի ստեղծագործություններ (Չ․ Վալիխանով, Տ․ Դ․ Շևչենկո, Վ․ Վ․ Վերեշչագին և ուրիշներ)։ Սովետական կարգերի հաստատումից հետո արդեն 1920-ական թթ․ վերջին և 30-ական թթ․ ռուս նկարիչների համագործակցությամբ ստեղծագործում էին ազգային շատ գեղանկարիչներ և գրաֆիկներ (Ա․ Տաշբաև, Խ․ և Կ․ Խոջիկովներ, Ա․ Իսմայիլով, Ա․ Կաստեև և ուրիշներ), որոնք փորձում էին յուրացնել հաստոցային գեղանկարչությունը և գրաֆիկան, մշակել ազգային<noinclude><references/></noinclude>
3g46akimmh9r3qi78vov2uqe8w9xtrc
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/16
104
21782
393029
165545
2026-06-03T07:40:07Z
~2026-31364-58
14009
393029
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>'''16 ՂԱԶԱԽԱԿԱՆ'''

գեղարվեստական լեզու։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ստեղծվեցին մարտանկարներ, պատմական թեմաներով կտավներ, պլակատներ և ծաղրանկարներ, 1940-ական թթ․ կեսին - 50-ական թթ․ 1-ին կեսին՝ սյուժետային նկարներ, դիմանկարներ և բնանկարներ (Ա․ Մ․ Չերկասկի, Մ․ Ս․ Լիզոգուբ, Լ․ Պ․ Լեոնտև և ուրիշներ)։ 1950-ական թթ․ 2-րդ կեսին Ղ–ի կերպարվեստի զարգացման գործում մեծ դեր խաղացին Մոսկվայում, Լենինգրադում և այլ քաղաքներում գեղարվեստական կրթություն ստացած ղազախ երիտասարդ արվեստագետները։ 1960–70-ական թթ․ նրանց ստեղծագործությանը բնորոշ է մարդու ներաշխարհի, միջավայրի հետ նրա կապի արտահայտումը, որը և իր հետ բերեց գեղարվեստական նոր արտահայտչաձևերի որոնումներ։ Այդ շրջանի գեղանկարիչներից են Մ․ Ս․ Կենբաևը, Կ․ Տ․ Տելժանովը, Ա․ Մ․ Ստեպանովը, Ս․ Ա․ Այտբաևը, գրաֆիկներից՝ Ն․ Ս․ Գաևը, Ռ․ Սախին, Ի․ Ե․ Կվաչկոն, քանդակագործներից՝ Խ․ Ի․ Նաուրզբաևը, Բ․ Ա․ Տուլեկովը, Տ․ Ս․ Դոսմագամբետովը, բեմանկարիչներից՝ Վ․ Վ․ Տելյակովսկին, Ա․ Ի․ Նենաշևը, Գ․ Մ․ Իսմայիլովան։ Դեկորատիվ–կիրառական արվեստի ներկայացուցիչներից են Օ․ Կենեբաևը, Լ․ Մ․ Խոջիկովան, Ռ․ Ս․ Սարսենբինը։ 1940-ին Ալմա Աթայում հիմնադրվել է Ղ–ի նկարիչների միությունը։

'''XVI․ Երաժշտությունը'''

Մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը ղազախական երաժշտական մշակույթը ներկայանում էր միայն ժող․ ստեղծագործությամբ (երգեր և գործիքային պիեսներ՝ կյույներ)։ Երաժշտական մշակույթի հիմնական կրողներն էին [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/224 ''ակինները'']։ Ղազախական ժող․ երաժշտական արվեստը բնորոշվում է ինքնատիպ ինտոնացիաներով, երգային և գործիքային զարգացած ձևերով, մետրական և ռիթմական բազմակերպ կառուցվածքներով։ Կենցաղավարող ժող․ գործիքներից են երկլարանի դոմբրան (կսմիթավոր), երկլարանի կոբիզը (աղեղնավոր), սըբըզգըն (փողավոր, երկայնակի ֆլեյտայի տիպի), դաուըլպազը (հարվածային)։ XIX դ․ կեսի–XX դ․ սկզբի ժող․ երաժիշտներից էին՝ դոմբրահարներ Կուրմանգազի Սագիրբաևը, Դաուլետկերեյ Շիգաևը, երգիչներ Բիրժան Կոժագուլովը, Մուխիտ Մերալիևը։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո նշանակալիորեն ակտիվացավ երաժշտական–հասարակական կյանքը։ Ձևավորվեցին ժող․ երաժշտական ստեղծագործության նոր ժանրեր, երևան եկան խմբերգեցողությունը և ժող․ գործիքներով անսամբլային կատարումը։ 1934-ին ստեղծվեց Ղազախական ժող․ գործիքների նվագախումբը (1944-ից՝ Կուրմանգազիի անվ․)։ 1935-ին բացվեց Ջամբուլի անվ․ ֆիլհարմոնիան։ 1933-ին Ալմա Աթայում հիմնադրվեց երաժշտական ստուդիա, որը 1934-ին վերակազմավորվեց Ղազախական ժող․ թատրոնի (1936-ից՝ Ղազախական և ռուս. օպերայի միացյալ թատրոն, 1937-ից՝ Ղազախական օպերայի և բալետի թատրոն)։ 1934-ին բեմադրվեց ղազախական առաջին օպերան՝ Ե․ Գ․ Բրուսիլովսկու «Կըզ–Ժիբեկ»-ը, գրվեցին առաջին ազգային բալետները, 1930–40-ական թթ՝ մասսայական երգեր, ռոմանսներ, ստեղծվեց կամերագործիքային, սիմֆոնիկ և խմբերգային երաժշտություն։ 1944-ին Ալմա Աթայում բացվեց կոնսերվատորիա (1963-ից՝ Կուրմանգազիի անվ․ արվեստի ինստ․)։ Ետպատերազմյան շրջանի օպերաներից են՝ Բրուսիլովսկու և Մ․ Տ․ Տուլեբաևի «Ամանգելդի» (բեմ․՝ 1945, 2-րդ խմբ․՝ 1961), Տուլեբաևի «Բիրժան և Սառա» (բեմ․՝ 1946), Կ․ Խ․ Կուժամյարովի և Ն․ Ա․ Տլենդիևի «Ալթըն Թաուլար» («Ոսկե սարեր», 1960), Ե․ Ռ․ Ռահմադիևի «Կամար–Սուլու» («Գեղեցկուհի Կամարը», 1963), Ս․ Մ․ Մուհամեջանովի «Ժումբակ կըզ» («Խորհրդավոր աղջիկը», 1971), Գ․ Ժուբանովայի «Ելնիկ և Քեբեկ» (1978), սիմֆոնիկ ժանրի երկերից՝ Վ․ Վ․ Վելիկանովի «Ղազախական սիմֆոնիան» (1947), Տուլեբաևի «Ղազախստան» պոեմը (1951), Բրուսիլովսկու 4-րդ, 5-րդ, 6-րդ և 7-րդ սիմֆոնիաները, Մուհամեջանովի «Փոթորիկ» սիմֆոնիան (1968), կանտատ–օրատորային ժանրի երկերից՝ Բրուսիլովսկու «Սովետական Ղազախստան» կանտատը, Գ․ Ժուբանովայի «Լենինի խոսքը» (1978) օրատորիան, կամերագործիքային երաժշտական ստեղծագործություններից՝ Բրուսիլովսկու «Երգ կյանքի մասին» լարային կվարտետը, Վելիկանովի «Իմպրովիզացիա Աբայի հիշատակին» դաշնամուրի և ջութակի համար երկը ևն։ Երաժշտական արվեստի գործիչներից են երգիչներ Ռ․ Մ․ Աբդուլինը, Ռ․ Տ․ Բագլանովան, Ռ․ Ու․ Ջամանովան, Ե․ Բ․ Աերկեբաևը, Բ․ Ա․ Տուլեգենովան (ՍՍՀՄ ժող․ արտիստներ), դոմբրահար Կ․ Ժանտլեուովը, դիրիժորներ Գ․ Ն․ Դուգաշևը, Ֆ․ Շ․ Մանսուրովը։ Ղ–ում գործում են նաև Ղազախական երգչախմբային կապելլան, Ղազախական ՍՍՀ երգի–պարի անսամբլը, սիմֆոնիկ և կամերային նվագախմբեր, «Գուլդեր» երիտասարդական էստրադային նվագախումբը, մի շարք մանկավարժական և կուլտուրայի ինստ–ներ՝ երաժշտական բաժիններով, 11 երաժշտական ուսումնարան, 156 մանկական երաժշտական և գեղարվեստական դպրոցներ։

'''XVII․ Թատրոնը'''

Ղազախական թատերարվեստի տարրեր պարունակել են հին ծիսակատարությունները և խաղերը։ 1905–07-ի հեղափոխությունից հետո երևան են եկել ազգային դրամատուրգիայի առաջին ստեղծագործությունները։ Օրենբուրգում, Օմսկում, Սեմիպալատինսկում, Տաշքենդում տրվել են սիրողական ներկայացումներ։ Ազգային թատրոնի արագ զարգացումն սկսվել է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո։ 1922-ին Օրենբուրգի Ղազախական ժողկրթության ինստ–ին կից ստեղծվել է առաջին մշտական թատերական խմբակը։ 1926-ին Կզըլ Օրդայում բացվել է ղազախական առաջին թատրոնը (1928-ին տեղափոխվել է Ալմա Աթա, այժմ՝ Ղազախական դրամայի թատրոն)։ 1930-ական թթ․ ռուս. թատերական մշակույթի և ազգային առաջադեմ ավանդույթների զուգակցումը նպաստել է դերասանի վարպետության կատարելագործմանը, բարձրացրել ներկայացման<noinclude><references/></noinclude>
2s0p5q1ir1nn0ywft6mnmdvivykosew
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/17
104
21783
393030
165546
2026-06-03T07:53:36Z
~2026-31364-58
14009
393030
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Beko" /></noinclude>{{Աջաթև|'''ՂԱԶԱԽՆԵՐ 17'''}}
կուլտուրան։ Թատրոնի խաղացանկ են մտել Ն․ Գոգոլի, Ն․ Պոգոդինի, Կ․ Տրենյովի պիեսները։ Թատրոնի նվաճումներից են Աուեզովի «Գիշերային ճայթյուններ» (1935), Գ․ Մուսրեպովի «Ամանգյալդի» (1937) պիեսների բեմադրությունները։ 1932-ին Ալմա Աթայում ստեղծվել է դպրոց, ուր կրթվել են դերասաններ, երգիչներ, երաժիշտներ։ Զարգացել են շրջանային թատրոնները։ Մի շարք քաղաքներում բացվել են ղազախական և ռուս. մարզային թատրոններ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին ստեղծվել և բեմադրվել են պատերազմական թեմաներով պիեսներ (Աբիշևի «Կայծակ», 1941), ինչպես և պատմաբանահյուսական ներկայացումներ (Հուսանովի «Ալդար-Կոսե», 1942 ևն)։ 1944-ին Ալմա Աթայում ստեղծվել է մանուկների և պատանիների թատրոն (ռուս. խումբն աշխատում է 1945-ից, ղազախականը՝ 1948-ից)։ 1960-ական թթ․ բեմադրություններից են՝ «Մայրական դաշտ» (ըստ Այթմատովի, 1964), Ն․ Հիքմեթի «Բոլորից մոռացված» (1967), Վիշնևսկու «Լավատեսական ողբերգություն» (1967), Կ․ Իսակովի «Առավոտյան արձագանք» (1977) ևն։ 1979-ին գործել է 29 թատրոն (7 հանրապետական, 22 մարզային, որից 9-ը՝ ղազախական, 1-ը՝ ույգուրական, 1-ը՝ կորեական)։ Ղազախական դրամայի թատրոնում մեծ ներդրում ունեն ՍՍՀՄ ժող․ արտիստներ Շ․ Այմանովը, Կ․ Կուանըշպաևը, Ղազախական ՍԱՀ ժող․ արտիստներ Ռ․ Կոյչուբանան, Մ․ Նասոնովը և ուրիշներ։ Թատերական գործիչներից են ՍՍՀՄ ժող․ արտիստներ Խ․ Բուկենան, Ա․ Մայկանովան, Ղազախական ՍՍՀ ժող․ արտիստներ Կ․ Բադիրովը, Շ․ Ջանդարբեկովան, Ն․ Ժանտուրինը և ուրիշներ։

'''XVIII․ Կինոն'''
1928-ին Ալմա Աթայում ստեղծվել է «Արևելք–ֆիլմ» տրեստի բաժին, որը թողարկում էր «Վերջին լուրեր» պարբերական կինոժուռնալը և կինոակնարկներ։ 1934-ին կազմակերպվել է կինոխրոնիկայի ստուդիա, որը թողարկում էր փաստավավերագրական ֆիլմեր և «Սովետական Ղազախստան» շաբաթական կինոժուռնալը։ «Ամանգյալդի» (1939, ռեժիսոր՝ Մ․ Լևին) ֆիլմի ստեղծումը նշանավորեց ղազախական կինոյի ստեղծումը։ Ալմա Աթայի գեղարվեստական ֆիլմերի կինոստուդիան (ստեղծվել է 1941-ին) 1942-ին միավորվել է «Մոսֆիլմ» ու «Լենֆիլմ» Էվակուացված կինոստուդիաներին և աշխատել Կենտրոնական միացյալ կինոստուդիա անվամբ։ Ղազախ երիտասարդ կինեմատոգրաֆիստների և սովետական կինոյի նշանավոր գործիչներ Ս․ Էյզենշտեյնի, Վ․ Պուդովկինի, Ի․ Պիրեի, Ֆ․ Էրմլերի և այլոց համատեղ աշխատանքը նպաստել է ազգային կադրերի աճին, ղազախ ժողովրդի կյանքին նվիրված ֆիլմերի ստեղծմանը («Աբայի երգերը», 1946, են)։ «Մոսֆիլմ»-ի ն «Լենֆիլմ»-ի վերաէվակուացումից (1944) հետո Ալմա Աթայում մնացած ստուդիան միացել է տեղի կինոխրոնիկայի ստուդիային և 1960-ից կոչվել «Ղազախֆիլմ»։ 1950—70-ական թթ․ ստեղծվել են պատմական, պատմահեղափոխական, Հայրենական մեծ պատերազմին, ղազախ նշանավոր գործիչներին նվիրված, արդի և այլ թեմաներով գեղարվեստական ու փաստավավերագրական ֆիլմեր, լավագույններից են «Ջամբուլ» (1953, ռեժիսոր՝ Ե․ Զիգան), «Ջիգիթ աղջիկը» (1955, ռեժիսոր՝ Պ․ Բոգոլյուբով), «Մեր քաղաքում» (1957, ռեժիսոր՝ Օ․ Աբիշև), «Նրա ժամանակը կգա» (1958, ռեժիսոր՝ Մ․ Բեգալին), «Տագնապալից առավոտը» (1966, ռեժիսոր՝ Ա․ Կարսակբաև), «Երգ Մանշուկի մասին» (1970, ռեժիսոր՝ Բեգալին), «Իրտիշ–Կարագանդա» (1970, ռեժիսոր՝ Գ․ Եմելյանով)։ 1978-ի երևանյան համամիութենական կինոփառատոնում մրցանակ է շահել «Տրանսսիբիրյան ճեպընթաց» ֆիլմը (1977, ռեժիսոր՝ Է․ Ուրազբաև)։ Ղազախական կինոյում աշխատում են ռեժիսորներ Շ․ Բեյսեմբաևը, Ժ․ Բայտենովը, Մ․ Դուլեպոն, Օ․ Զեկկին, դերասաններ Ն․ Ժանտուրինը, Կ․ Կոժաբեկովը, Ա․ Ումուրզակովան, օպերատորներ Ա. Աշրապովը, Ֆ․ Աբսալյամովը, Մ․ Բերկովիչը և ուրիշներ։ 1979-ին Ղ–ում կար 10500 կինոկայանք։

Պատկերազարդումը տես 6-րդ հատորի 704–705-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակներ XXV– XXVI։

''Գրկ․'' {{լայն|Ленин B․И}}․, Օ Cpeдней Aзии и Kaзaxcтaнe, Taшкeнт, 1960; {{լայն|Բաղդասարյան Ա․ Բ․, Վալեսյան Լ․ Հ}}․, Սովետական Ղազախստան, Ե․, 1977։ {{լայն|Նայզագարին Թ․ Ա․}}, Ղազախական ՍՍՀ էկոնոմիկայի և կուլտուրայի վերելքը, Ե․, 1967; {{լայն|}Kунaeв Д․ A}․, Coветский Kaзaxcтaн, M․, 1978; Kaзaxcтaн, M․, 1969; {{լայն|Typкeбaев Э․, Двocкий Б․, Иceнтaeв K․}}, Проблемы региональной экономики Kaзaxcтaнa, Aлмa-Aтa, 1977; Народное хозяйство Kaзaxcтaнa в 1977 r․, Anмa-Aтa, 1978; История Kaзaxcкoй CCP, [2 изд.], т․ 1–2, Aлмa-Aтa, 1957–63; {{լայն|Hycynбeков A․ H}}․, Объединение казахских земель в Kaзaxcкой Советской Республике, Aлмa-Aтa, 1953; Победа Coвeтскoй власти в Cpeднeй Aзии и Kaзaxcтaнe, Taшкeнт, 1967; Kaзaxcтaн в Beликoй Oтeчecтвeннoй Boйнe․ Oчepки, в․ 1, Aлa-Aтa, 1968; {{լայն|Покровский С. Н.}}, Лeнин и noбeдa Coвeтcкoй влacти в Kaзaxcтaнe, Aлa-Aтa, 1970; Oчepки истории коммунистической партии Kaзaxcтaнa, Aлмa-Aтa, 1963; {{լայն|Джанибеков У.}}, Kомсомсл–Bepный помощник и peзepв napтии, Aлмa-Aтa, 1964; {{լայն|Сембаев А.}}, История paзвития советской школы в Kaзaxcтaнe, Aлмa-Aтa, 1962; Идейно-политические течения в Казахстане XIX – начала XX векoв, Aлмa-Aтa, 1961; История казахской литературы, т․ 1–3, Aлмa-Aтa, 1968–71; {{լայն|Mapryлаи A․ X., Бaceнoв T․K․, Meидикyлoв M․M.}}, Архитектура Kaзaxcтaнa, Aлмa-Aтa, 1959; Изобразительное искусство Казахстана, отв․ peд․ Б․ Г. Epзaкович, Aлмa-Aтa, 1963; Иcтopия мyзики народов CCCP, т․ 1–3, M․, 1970–72; Иcтopия coвeтской дpaмaтичecкoго театра, т․ 1–6, M․, 1966–71; {{լայն|Фeдyлии A․}}, Кино в Kaзaxcтaнe, Aлмa-Aтa, 1967․

'''ՂԱԶԱԽԱԿԱՆ ՍՊԻՏԱԿԱԳԼՈՒԽ ՏԱՎԱՐԻ ՏԵՂ''', մսատու ցեղերի առաջնեկը ՍՍՀՄ–ում։ Ստացվել է Ղազախ․ ՍՍՀ–ի, Օրենբուրգի և Վոլգոգրադի մարզերի տնտեսություններում՝ Ղազախստանի տեղական (մասամբ նաև կալմիկական) կովերի և հերեֆորդյան ցեղի ցուլերի տրամախաչումից։ Նոր ցեղի կենդանիները ղազախ․ տավարից ժառանգել են կոնստիտուցիայի ամրություն, հերեֆորդից՝ վաղահասություն և ունեն մսատուներին բնորոշ մարմնակազմ։ Գույնը կարմիր է (տարբեր երանգներով), գլուխը, կուրծքը, որովայնը, վերջավորությունների ստորին մասը, պոչի ծայրը՝ սպիտակ։ Լավ հարմարված են ՍՍՀՄ տափաստանային գոտու պայմաններին, հաջողությամբ կլիմայավարժվում են Յակուտական ԻՍՍՀ–ում և Չիտայի մարզում։ Վաղահաս են․ նորածին հորթերի կենդանի զանգվածը 20–25, 1,5 տարեկաններինը՝ 500, ցուլերինը՝ 850– 1000, կովերինը 500- 550 կգ է։ Սպանդային ելքը մինչև 55% է։ Մսեղիքում ճարպը տարածված է համաչափ, միսն ունի սննդի բարձր որակ։ Կաթնատուների և սպիտակագլուխ ցեղի խառնացեղերը լավ բտվում են ու գիրանում։ Ցեղը տարածված է Ղազախ․ ՍՄՀ–ում, Օրենբուրգի, Վոլգոգրադի, Սարատովի մարզերում, Հարավային Ուրալում, Արևմտյան Սիբիրում, Հեռավոր Արևելքում ևն։{{ՀՍՀ հեղ|Վ․ Աբրահամյան}}
'''ՂԱԶԱԽԵՐԵՆ''', [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/17 ''ղազախների''] լեզուն։ Պատկանում է թյուրքական լեզվաընտանիքի ղփչաղյան խմբին։ խոսվում է Ղազախ․ ՍՍՀ–ում, ինչպես նաև ՉԺՀ–ում, ՄԺՀ–ում և Աֆղանստանում։ Խոսողների թիվը ՍՍՀՄ–ում՝ 5․166 (1979)։ Ժամանակակից Ղ–ում առկա է 3 բարբառ, հս–արլ․, հվ․ և արմ․ (ժամանակակից գրական լեզվի հիմքում ընկած է հս–արլ․ բարբառը)։ Հիմնական առանձնահատկություններից են Ղ–ի շ հնչյունի համապատասխանությունը համաթյուրքական չ–ին և ս հնչյունի համապատասխանությունը՝ շ–ին։ Գրական Ղ․ ձևավորվել է XIX դ․ 2-րդ կեսին՝ ղազախ լուսավորիչներ Ա․ Կունանբաևի և Ի․ Ալթընսարինի ջանքերով։ Այբուբենը՝ սկզբնական շրջանում արաբագիր, ապա՝ լատինագիր, 1940-ից՝ ռուսագիր (դիակրիտիկ նշանների գործառությամբ)։

'''ՂԱԶԱԽԵՑՅԱՆ''' Վլադիմիր Նահապետի [ծն․ 14․2․1926, Ղարաքիլիսա (այժմ՝ Կիրովական)], հայ սովետական պատմաբան։ Պատմական գիտ․ դ–ր (1977)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ 1949-ին ավարտել է Երևանի համալսարանի պատմության ֆակուլտետը։ 1959-ից՝ ՀՍՍՀ ԳԱ պատմության ինստ–ի ավագ գիտաշխատող։ Ուսումնասիրությունները վերաբերում են Սովետական Հայաստանի գյուղացիության և Հայրենական մեծ պատերազմին հայ ժողովրդի մասնակցության պատմությանը։ Մասնակցել է «Հայ ժողովրդի պատմություն» բազմահատորյակի VII–VIII հատորների պատրաստմանը։

''Երկ․'' Սովետական Հայաստանը մեծ բեկման տարում, Ե., 1962։ Միկոյանի անվան պարտիզանական ջոկատը, Ե․, 1965։ Սովետական Հայաստանի գյուղացիության պատմությունը 1920–1929 թթ․, Ե․, 1975։ Հայաստանի կոլտնտեսային գյուղացիության պատմությունը (1929 – 1937 թթ.․), Ե․, 1978։

'''ՂԱԶԱԽՆԵՐ''', ազգ, Ղազախական ՍՍՀ հիմնական բնակչությունը։ Ընդհանուր թիվը ՍՍՀՄ–ում՝ 6․556 հզ․ (1979), Ղազախ․ ՍՍՀ–ում՝ 5․289 հզ․։ Ապրում են նաև Ուզբեկ․, Թուրքմեն․, Կիրգիզ., Տաջիկ․ ՍՍՀ–ներում և ՌՍՖՍՀ որոշ մարզերում։ ՍՄՀՄ սահմաններից դուրս Ղ․ բնակվում են ՉԺՀ–ում, ՄԺՀ–ում և Աֆղանստանում։ Խոսում են [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/17 ''ղազախերեն'']։ Հավատացյալները սուննի դավանանքի մահմեդականներ են։<noinclude><references/></noinclude>
3955reqay7pm49cnshj6b5xjjizrkl9
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/18
104
21784
393033
165548
2026-06-03T10:00:08Z
~2026-31364-58
14009
393033
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Beko" /></noinclude>'''18 ՂԱԶԱԽՍՏԱՆԻ'''

կաններ են: Մ․ թ․ ա․ Ill–II դդ․ Հարավային Ղազախստանում առաջանում է ուսունների ցեղային միավորումը։ VI–VII դդ․ Ղազախստանի հվ–արլ․ մասում ապրող ցեղերը Արևմտա–Թյուրքական խաքանության տիրապետության տակ էին։ Հետագայում Ղազախստանի զանազան շրջաններում առաջանում են վաղ ֆեոդալական տիպի քաղ․ կազմավորումներ․ Թյուրգեշական (VIII դ․) և Կարլուկական (VIII–X դդ․) խաքանությունները, օղուզների (IX–XI դդ․), կիմակների և ղփչաղների (VIII–XI դդ․) միավորումները։ Էթնիկական միաձուլմանը նպաստեց Կարախանյանների պետությունը (X–XII դդ․)։ XII դարի սկզբին Ղազախստանի տարածք են ներխուժում կիդանները, որոնք ի վերջո խառնվում են տեղի թյուրքալեզու բնակչությանը։ XIII դ․ Մոնղոլիայից և Ալթայից Ղազախստան են թափանցում նայմաններն ու կերեիտները։ XV դդարի կեսին Ոսկե հորդայի արլ․ հատվածում առաջացան Նողայական հորդան և Ուզբեկական խանությունը, որոնցում միավորված էին ղփչաղների, արգինների, կարլուկների, նայմանների և այլ թյուրքալեզու ցեղեր։ XV դ․ վերջին – XVI դարի սկզբին կազմավորվեց ղազախ. ազգությունը՝ բաղկացած ցեղային երեք խմբավորումներից (ժուզ), որոնցից յուրաքանչյուրի մեջ մտնող ցեղերն առանձնանում էին տարածքով, բայց միմյանց հետ կապված էին տնտ․ շահերի ընդհանրությամբ։

Մինչև ղազախ. հողերի Ռուսաստանին միացվելը (XIX դ․ 60-ական թվականներին) Ղ–ի հիմնական զբաղմունքը քոչվոր անասնապահությունն էր, մասամբ զբաղվում էին նաև տնային արհեստներով, ձկնորսությամբ, որսորդությամբ։ Ղ–ի տնտեսության և մշակույթի մեջ արմատական փոփոխությունից հետո, երբ ձևավորվեց սոցիալիստական ղազախ. ազգը, Ղազախստանը դարձավ զարգացած արդ․ և գյուղատնտ․ երկիր։ Փոխվեց Ղ–ի կենցաղն ու մշակույթը, նրանք անցան նստակեցության, վերացավ անգրագիտությունը։ Տես նաև [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/7 ''Ղազախական Սովետական Սոցիալիստական Հանրապետություն'']։

'''ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՄԱԼՍԱՐԱՆ''' Մ․ Մ․ {{լայն|Կիրովի անվ}}․, հիմնվել է 1934-ին, Ալմա Աթայում։ Ունի մեխանիկա–մաթեմատիկական, ֆիզիկայի, քիմիայի, կենսաբանության, աշխարհագրական, իրավաբանական, պատմության, փիլիսոփայության, բանասիրական, ժուռնալիստիկայի, բուհերի դասախոսների որակավորման բարձրացման (2), երեկոյան և հեռակա (6) ֆակուլտետներ, ասպիրանտուրա, 77 ամբիոն, 12 պրոբլեմային լաբորատորիա, գրադարան (850 հզ․ կտոր գիրք)։ 1977/78 ուս․ տարում համալսարանն ունեցել է շուրջ 15 հզ․ ուսանող, մոտ 1 հզ․ դասախոս և գիտական աշխատող։ Ղ․ հ․ հրատարակում է «Գիտական տեղեկագիր» (1938-ից) հանդեսը։ Իր գոյության ընթացքում համալսարանը տվել է 25 հզ․ մասնագետ։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1971):

'''ՂԱԶԱՆՉԻ''', գյուղ Հայկական ՍՍՀ Ղուկասյանի շրջանում, շրջկենտրոնից 4 կմ հյուսիս–արևմուտք: Ղ–ով է անցնում Լենինական–Ախալքալաք խճուղին։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև հացահատիկի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կինո, կապի բաժանմունք, մանկապարտեզ, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են «Քար խարաբա» գյուղատեղին, հին եկեղեցի և գերեզմանոցներ։ Հիմնադրել են Բագրևանդի գավառի Իրից գյուղից եկածները, 1852-ին, Աշոցք բնակավայրի ավերակների տեղում։

'''ՂԱԶԱՆՉԻ''', գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրջանում, Խաչենագետի ձախ ափին, շրջկենտրոնից 31 կմ հարավ։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, մանկապարտեզ, փոստի բաժանմունք։ Ղ–ում պահպանվել է եկեղեցի (Ս․ Գևորգ, XII դ․), շրջակայքում՝ Տիգրանակերտի ավերակները (մ․ թ․ ա․ I դ․) և Նատարին բերդը (VI դ․)։

'''ՂԱԶԱՆՉՅԱՆ''' Երվանդ Խաչատուրի (ծն․ 2․6․1937, Երևան), հայ սովետական ռեժիսոր։ ՀՄՄՀ արվեստի վաստ․ գործիչ (1974)։ ՍՄԿԿ անդամ 1962-ից։ Ավարտել է Երևանի գեղարվեստա–թատերական ինստ–ի դերասանական (1958) և ռեժիսորական (1966) ֆակուլտետները, Լենինգրադի ռեժիսորական բարձրագույն դասընթացները (1968, ղեկավար՝ Գ․ Ա․ Տովստոնոգով)։ 1968-ից՝ Երևանի Սունդուկյանի անվ․ թատրոնի ռեժիսոր, 1970-ից՝ Լենինականի դրամատիկական թատրոնի գլխավոր ռեժիսոր, 1977-ից՝ Երևանի դրամատիկական թատրոնի դիրեկտոր և գլխավոր ռեժիսոր, 1978-ից՝ Երևանի երաժշտական կոմեդիայի, 1980-ից՝ պատանի հանդիսատեսի թատրոնների գլխավոր ռեժիսոր։ Լավագույն բեմադրություններից են՝ Դոստոևսկու «Ապուշը» (1967), Գ. Լորկայի «Բեռնարդա Ալբայի տունը» (1965), Ա․ Չխեիձեի «Կամուրջ» (1971), Պոգոդինի «Հրացանավոր մարդը» (1974), Չարենցի «Երկիր Նաիրի» (1977, Ս․ Ղազարյանի հետ)։

'''ՂԱԶԱՆՉՅԱՆ''' Վռամ Խաչատուրի (15․8․1897, Կարս – 23․7․1941, Մոսկվա), Հայաստանում սովետական իշխանության հաստատման համար մղված պայքարի ակտիվ մասնակից։ Սովորել է Ներսիսյան դպրոցում (Թիֆլիս)։ ՍՄԿԿ անդամ 1917-ից։ 1917–19-ին կուսակցական ընդհատակյա աշխատանք է տարել Հայաստանի ու Վրաստանի տարբեր շրջաններում, 1919–1920-ին՝ Կարսում, ուր եղել է ընդհատակյա կազմակերպության կազմակերպիչներից և Մայիսյան ապստամբության ղեկավարներից (Կարսի ռազմահեղափոխական կոմիտեի անդամ)։ Ապստամբության պարտությունից հետո՝ Ախալցխայի և Ախալքալաքի կուսկազմակերպությունների պատասխանատու կազմակերպիչ։ Քաղ․ աշխատող 11-րդ կարմիր բանակում և Հյուսիսային Կովկասում։ Արևելքի ժողովուրդների համագումարի (1920) պատգամավոր։ 11-րդ կարմիր բանակի կազմում, որպես ջոկատի հրամանատար, կռվել է Ղարաքիլիսայում (Կիրովական) սովետական կարգեր հաստատելու համար։ Քաղաքացիական կռիվների ժամանակ Լոռիում և Ղամարլուի (Արտաշատ) ճակատում կազմակերպել է կարմիր ապստամբ ջոկատներ։ 1921–33-ին սովետական և տնտ․ աշխատանք է տարել Հայաստանում, 1933-ից՝ Մոսկվայում։ Մասնակցել է 1939–40-ի սովետա–ֆիննական պատերազմին։ Զոհվել է Հայրենական մեծ պատերազմում։

'''ՂԱԶԱՆՉՅԱՆ''' Տիրան Տիգրանի (15․7․1901, Թիֆլիս – 21․2․1967, Երևան), հայ սովետական քիմիկոս։ Քիմ․ գիտ․ դ–ր (1952), պրոֆեսոր (1953), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1963)։ ՍՄԿԿ անդամ 1947-ից։ Ավարտել է Ներսիսյան դպրոցը (1921), Մոսկվայի համալսարանը (1936), ապա մինչև կյանքի վերջն աշխատել Երևանի համալսարանում (ասիստենտ, գիտ․ քարտուղար, անօրգանական քիմիայի ամբիոնի վարիչ, պրոֆեսոր)։ Ղ․ առաջինը Հայաստանում ստեղծել է ֆիզիկա-քիմիական անալիզի լաբորատորիա։ Միջնադարյան մատենագրական նյութերի հիման վրա քննարկել ու համակարգել է Հայաստանում քիմիայի ծագման և զարգացման պատմությունը։ Հեղինակ է պատմա–բնափիլիսոփայության<noinclude><references/></noinclude>
aizb0tf5y7jb5vb8gni7sy62znkpiq0
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/19
104
21785
393034
194417
2026-06-03T10:22:45Z
~2026-31364-58
14009
393034
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="4" user="Beko" /></noinclude>–բնափիլիսոփայության հարցերին նվիրված ուսումնասիրությունների, ինչպես նաև «Ջրածին» (1953), «Թթվածին» (1954), «Նյութի ատոմամոլեկուլյար կառուցվածքի մասին» (1956), «Ջրի կյանքը» (1957), «Ալյումինիում» (1959), «Պղինձ» (1961), «Սիլիցիումի աշխարհում» (1969) գիտահանրամատչելի գրքույկների։ Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով։

''Երկ․'' Էլեմենտների ուսմունքը հայ բնափիլիսոփայության մեջ, Ե․, 1946։ Սահակ Ծաղկարար, Ե․, 1956։ Очерки о истории химии в Армении, Е․, 1955․

'''ՂԱԶԱՎԱԹ''' (արաբ. ռազմերթ, ռազմարշավ), մինչիսլամական ժամանակաշրջանում՝ գերակայության և ավարի համար արաբական ցեղերի ռազմական գործողությունները միմյանց և հարևան երկրամասերի դեմ, իսլամի (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/186 ''Մահմեդականություն'']) առաջացումից հետո՝ հավատի տարածման համար մղվող «սրբազան պատերազմ» ([https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/514 ''ջիհադ''])։ Մոհամմեդի օրոք Ղ–ի կամ «մաղազիների» հիմնական նպատակն էր բոլոր արաբներին համախմբել նորաստեղծ կրոնի դրոշի ներքո։ Խալիֆայության կազմավորումից հետո Ղ․ վերածվեց ուսմունքի, որն արդարացնում էր նվաճողական արշավանքները։ Միջին դարերում Ղ․ նպաստեց մահմեդական կրոնի հետագա տարածմանն ու ամրապնդմանը Ասիայում և Աֆրիկայում, նաև՝ օսմանյան սուլթանների զավթողական նվաճումների հաջողությանը։ Նոր և նորագույն ժամանակներում Ղ․ մի կողմից ծառայել է որպես ժող․ զանգվածներին հակագաղութային պայքարի հանող միջոց (XIX դ․ 20–60-ական թթ. Հյուսիսային Կովկասում, 1890-ական թթ․ Սուդանում, XX դարի սկզբից Լիբիայում, 1920-ական թթ․ Իրաքում, 1940-ական թթ․ Օմանում ևն), մյուս կողմից՝ ֆեոդալա–բռնապետական վարչակարգերում դարձել է զենք ժող․ և առաջին հերթին՝ ազգային–ազատագրական շարժումները (օրինակ, հայկ․ ազատագրական շարժումները Թուրքիայում ևն) ճնշելու համար։ Քաղաքացիական պատերազմի տարիներին Հյուսիսային Կովկասում մյուրիդականները (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/651 ''Մյուրիդականություն'']) և Միջին Ասիայում բասմաչները (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/304 ''Բասմաչություն'']) Ղ․ օգտագործեցին սովետական իշխանության դեմ պայքարում։

''Գրկ''. {{լայն|Климович Л. И.}}, Ислам, 2 изд., доп․, M․, 1965․{{ՀՍՀ հեղ|Ե․ Նաջարյան}}
'''ՂԱԶԱՐ Ա ԶԱՀԿԵՑԻ''', {{լայն|Ճահկեցի}} (ծն․ թ․ անհտ․–1751), հայ կաթողիկոս 1738-ից։ Աջակցել է Արևմտյան Հայաստանից մեծազանգված հայ գյուղացիությանը Երևանի և Նախիջևանի գավառներում բնակեցնելու գործին։ Պարսկ․ իշխանություններից հալածվել և 1748-ին աքսորվել է Սևանա կղզի։ 1749-ին ազատվել և վերահաստատվել է կաթողիկոսական գահին։ Կառուցել է Էջմիածնի վանքի վեհարանը և մի հյուրանոց։ Երկասիրել է «Գիրք Աստուածաբանական որ կոչի Դրախտ ցանկալի» (1734)՝ նվիրված հայկ․ դավանանքի պաշտպանությանը և «Գիրք Աղօթից որ կոչի Աստուածաղերս» (1744)։ Գրել է նաև տաղեր, որոնք մեծ մասամբ ամփոփված են իր «Գիրք Նորաբոյս որ կոչի Երգարան»-ում (1737)։

'''ՂԱԶԱՐ ԹՈԽԱԹԵՑԻ''' [մոտ 1550-ական թթ., Թոխաթ (Եվդոկիա) – 1610, Կամենից], հայ տաղասաց, գրիչ։ 1602-ին Թոխաթի կոտորածից ազատվել և հաստատվել է Եազլովցա քաղաքում, ապա՝ Կամենիցում։ Այստեղ մտերմացել է լեհահայ գաղութի հոգևոր առաջնորդ, արքեպիսկոպոս Կարապետ վարդապետի հետ, որին և նվիրել է «Գովասանք Կարապետ արքեպիսկոպոսի ի Թոխաթցի Ղազար եպիսկոպոսէ ասացեալ» ներբողը։ Ղ․ Թ–ու մյուս 3 գործերը կապվում են ծննդավայրի հետ։ Դրանցից մեկում՝ «Գովասանք ի վերայ Թոխաթ քաղաքին» երկում, Թոխաթը համարվել է «փոքր Ստամբոլ»։ Մնացած 2-ը ողբ են («Ողբ ի վերայ կոտորածին Թոխաթի» և «Ողբ ի վերայ սովոյն Թոխաթի»), որոնք պահպանված են եղել բանասեր Շավարշ Սահակյանի մոտ և ոչնչացվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Ղ․ Թ․ ընդօրինակել է ձեռագրեր։

''Գրկ․'' {{լայն|Ակինյան Ն․}}, Հինգ պանդուխտ տաղասացներ, Վնտ․, 1921, էջ 205–216։ {{լայն|Խաչատրյան Պ․ Մ}}․, Հայ միջնադարյան պատմական ողբեր (ԺԴ–ԺԷ դդ․), Ե․, 1969։ {{լայն|Սահակյան Հ.}}, Ուշ միջնադարի հայ բանաստեղծությունը (XVI–XVII դդ․), Ե․, 1975։{{ՀՍՀ հեղ|Ա․ Դոլուխանյան}}
'''ՂԱԶԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ''' (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XVII դարի 2-րդ կեսի հայ տաղասաց։ Հայտնի է «Ծով աչք, ամ քանի նայիս խոլորով» («Տաղ սիրոյ և ուրախութեան») սիրերգով, որը դասվում է հայ միջնադարյան քնարերգության ընտիր էջերի շարքը։ Ղ․ Մ․ երգում է կնոջ գեղեցկությունը, կյանքի վայելքը։ Ձեռագրերը վկայում են, որ այդ տաղը միջնադարում տարածված է եղել և հաճախ հարստացվել է նոր տներով։ Գրել է նաև ուրիշ գործեր, որոնք, սակայն, մեզ չեն հասել։ Վերջերս հայտնաբերվել է Ղ․ Ս–ուն վերագրվող մի այլ բանաստեղծություն՝ «Նորին Ղազարու վասն սիրո ասացեալ»։

''Երկ․'' {{լայն|Կոստանյանց Կ․}}, Նոր ժող․, պրակ 2, Թ․, 1892, էջ 23–27, պրակ 3, Թ., 1896, էջ 53–56։ Մարգարիտներ հայ քնարերգության, հ․ 1, Ե․, 1971, էջ 211 – 16:

''Գրկ.'' {{լայն|Սահակյան Հ․}}, Ուշ միջնադարի հայ բանաստեղծությունը (XVI–XVII դդ․), Ե․, 1975։{{ՀՍՀ հեղ|Ա. Դոլուխանյան}}
'''ՂԱԶԱՐ ՓԱՐՊԵՑԻ''' [մոտ 442, գ․ Փարպի (այժմ՝ ՀՍՍՀ Աշտարակի շրջանում) – VI դ․ սկիզբ], հայ պատմիչ։ Մերձավոր կապ է ունեցել Մամիկոնյան նախարարական տան հետ։ Ավարայրի ճակատամարտից հետո նրանց հետ տեղափոխվել է Ցուրտավ (Վրաստան)։ Նախնական կրթությունն ստացել է Աշուշա բդեշխի պալատում, խաղընկերոջ՝ ապագա մարզպան [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/244 ''Վահան Մամիկոնյանի''] քեռու՝ Աղան Արծրունու վերահսկողությամբ։ Մոտ 465–470-ին ուսանել է Բյուզանդիայում։ Վերադառնալով՝ հաստատվել է Կամսարականների նախարարական տիրույթում՝ Շիրակում, զբաղվել ուսումնա–կրթական գործերով։ 484–486-ին եղել է Սյունիքում։ 486-ին մարզպան դարձած Վահան Մամիկոնյանը Ղ․ Փ–ուն կանչել է Սյունիքից և նշանակել Վաղարշապատի վերակառուցված վանքի առաջնորդ։ Ղ․ Փ․ բարեկարգել է վանքի շինությունները, ստեղծել մատենադարան, ձեռնամուխ եղել լուսավորչական աշխատանքի, որը նրա դեմ առաջ է բերել հետադեմ հոգևորականության թշնամությունը։ Ստիպված հեռացել է (մոտ 490-ին) Ամիդ, որտեղ գրել է «Թուղթ առ Վահան Մամիկոնյան» ուղերձը։ Հայոց մարզպանը ետ է կանչել Ղ․ Փ–ուն և պատվիրել գրել հայոց պատմությունը։ Ըստ ավանդության, թաղված է Փարպիի ձորում՝ Լազրևան գյուղի հվ․ կողմում գտնվող ավերակ եկեղեցու մոտ (մի այլ տարբերակով՝ Մուշի Առաքելոց վանքում)։

«Թուղթ առ Վահան Մամիկոնյան»-ը վավերական աղբյուր է V դ․ 2-րդ կեսին հայոց եկեղեցում գոյություն ունեցող երկու թևերի անհաշտ պայքարի մասին, երբ Մեսրոպ Մաշտոցի և Սահակ Պարթևի մահից հետո հետադեմ կղերականությունը հալածանք էր սկսել առաջադեմ մտավորականության դեմ։ «Թուղթ»-ն ունի փոքրիկ առաջաբան, որը Գ․ Խալաթյանցի ենթադրությամբ գրել է Ղ․ Փ–ու աշակերտներից մեկը։

Պատմական և գիտական առումով ավելի արժեքավոր է «Պատմություն Հայոց»-ը։ Այն բաղկացած է առաջաբանից և 3 դրվագից։ Առաջաբանում Ղ․ Փ․ հիշատակում է իր նախորդների՝ Ագաթանգեղոսի և Փավստոս Բուզանդի աշխատությունների համառոտ բովանդակությունը, արժեքավորում դրանք, նշում, որ գրավոր սկզբնաղբյուրներից բացի օգտագործել է նաև ականատեսների պատմածները՝ նախապես ստուգելով ու ճշտելով։ Ղ․ Փ․ իր պատմությունն սկսել է 387-ի իրադարձություններից (Պարսկաստանի և Բյուզանդիայի միջև Հայաստանի առաջին բաժանումից)՝ շարունակելով Փավստոս Բուզանդին։ Առաջին դրվագում մանրամասն շարադրված են Արշակ Գ–ի և Վռամշապուհի գահակալության տարիների քաղ․ պատմությունը և Սասանյան Պարսկաստանի պառակտիչ ու դավադիր քաղաքականությունը մինչև Արշակունյաց թագավորական հարստության անկումը (428)։ Այն ավարտվում է Սահակ Պարթևի և Մեսրոպ Մաշտոցի մահվան (439, 440) հետ կապված դեպքերի նկարագրությամբ։ Երկրորդ դրվագի նյութը [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/315 ''Վարդանանց պատերազմն''] է, համընկնում է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/506 ''Եղիշեի''] «Վարդանի և Հայոց պատերազմի մասին» երկի ժամանակաշրջանին և շատ ընդհանրություններ ունի այդ երկի հետ։ Երրորդ դրվագը, որպես սկզբնաղբյուր, ամենաարժեքավորն է, որովհետև Ղ․ Փ․ իր նկարագրած դեպքերի ականատեսն է։ Այն ընդգրկում է 460–480-ական թթ․ հայ—պարսկական փոխհարաբերությունների և հայերի 482–484-ի հակապարսկական ապստամբության պատմությունը։ Ղ․ Փ–ու հաղորդած տեղեկությունները անփոխարինելի աղբյուր են հայ ժողովրդի, ինչպես նաև վրաց ու աղվանից ժողովուրդների պատմության ուսումնասիրության համար։

Ղ․ Փ–ու «Թուղթ»-ն ամբաստանագիր է ընդդեմ ժամանակի տգետ և նախանձոտ հոգևորականության, անհատի իրավունքների պաշտպանության փորձ, միջնադարյան ազատամտության կարևոր փաստաթուղթ։ Ղ․ Փ․ հրաժարվում է աղանդավորների հետ կապերը խզելուց և նրանց քննադատելուց, քանի որ Քրիստոսը ուսուցանել է ուրիշին դատավոր չլինել։ Նա գտնում<noinclude><references/></noinclude>
cocen8afdih7ks8jydxncglh8qvwred
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/11
104
24771
393025
165537
2026-06-03T07:01:00Z
~2026-31364-58
14009
393025
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="IArsh" /></noinclude>{{Աջաթև|'''ՂԱԶԱԽԱԿԱՆ 11'''}}
գետիկական խոշոր համալիրի կառուցումը։ Նավթարդյունաբերությունը կենտրոնացած է Ղ–ի արմ–ում։ Նավթին համընթաց արդյունահանվում է նաև գազ։ Հանրապետությունում նավթավերամշակման առաջին գործարանը կառուցվել է Գուրևում (Էմբայի ավազան)։ 1960-ականներին՝ երբ Մանգըշլակ թերակղզում հայտնաբերվեցին նավթի (Ուզեն, Ժետըբայ) և գազի նոր պաշարներ, Ղ–ում սկսվեց նավթարդյունաբերության զարգացման նոր փուլ։ Պավլոդարում և Չիմքենդում կառուցվում են նավթավերամշակման նոր գործարաններ։ Արևմտյան Ղազախստանի գազի հարուստ պաշարների հիման վրա աշխատում է Ղ–ի գազավերամշակման գործարանի I հերթը։ Կառուցվում է (1978) Շևչենկոյի պլաստմասսաների գործարանը։ Ղ-ի էլեկտրակայանների ընդհանուր հզորությունը 1977 թվականին, 1940 թվականի համեմատությամբ, աճել է 53 անգամ, իսկ էլեկտրաէներգիայի արտադրությունը՝ 88 անգամ։ Այս ճյուղը առավել զարգացում ստացավ սկզբում Կենտրոնական (Կարգանդայի ածխի) և Արևելյան (Իրտիշի և նրա վտակների հիման վրա) Ղազախստանում։ Առավել խոշոր են Կարագանդայի ՊՇԷԿ–1-ը և ՊՇԷԿ–2-ը, Բուխտարմայի և Ուստ Կամենոգորսկի ՀԷԿ–երը։ Էլեկտրաէներգիայի արտադրության կարևոր շրջան է դարձել Հարավային Ղ․ (Ջամբուլի ՊՇԷԿ, Չարդարինի և Կապչագայի ՀԷԿ–եր)։ Արևմտյան Ղ–ում զարգանում է ատոմային էներգետիկան։ Շևչենկոյում կառուցվել է արագ նեյտրոնների ռեակտոր, որի հիման վրա ստեղծվել է ծովի ջրի աղազրկման փորձաարդյունաբերական կայան։ Պավլոդարի մարզում, Էկիբաստուզի ածխի բազայի վրա, էլեկտրաէներգետիկական արդյունաբերության նոր հզոր կենտրոն է ստեղծվում։ Այստեղ գործում է Պավլոդարի ԶԷԿ–ը, կա ռուցվել է Երմակի ՊՇԷԿ–ը։

Ղ–ում քիմ․ արդյունաբերությունը ստեղծվել է սովետական իշխանության տարիներին։ Հանրապետությունում արտադրվում են մեծ քանակությամբ հանքային պարարտանյութեր, պոլիէթիլեն․ քրոմի միացություններ, արհեստական մանրաթել, քացախալդեհիդ, արդյունահանվում են ֆոսֆորիտներ, սուլֆիտա–բարիտային հումք, նատրիումի սուլֆատ, կալցիումի կարբիդ, Ջամբուլի մարզում կառուցվել է ֆոսֆորիտի արդյունահանման և հարստացման «Կարաթաու» լեռնաքիմիական կոմբինատը, Չիմքենդում՝ ֆոսֆորային աղերի, Ջամբուլում՝ սուպերֆոսֆատի և ֆոսֆատի գործարանները։ Քիմ․ կոմբինատ կա Ալգայում, գործարան՝ Գուրևում։ Ղ-ում մեքենաշինությունը (դարբնոցա-մամլիչ սարքավորում, մետաղահատ հաստոցներ, գյուղատնտ. մեքենաներ ևն) և մետաղամշակումը զարգացել են Հայրենական մեծ պատերազմի տարիներին։ Խոշոր կենտրոններն են Ալմա Աթան, Կարագանդան․ Պետրոպավլովսկը, Ցելինոգրադը, Չիմքենդը, Ուստ Կամենոգորսկը, Ակտյուբինսկը, Պավլոդարը։ Թեթև արդյունաբերության կարևոր ճյուղերն են կաշվի, կոշիկի, մորթու, կարի, տեքստիլ արդյունաբերությունը: Զարգանում է բամբակեղենի և կահույքի արդյունաբերությունը (Ալմա Աթա, Չիմքենդ)։ Սննդի արդյունաբերության համախառն արտադրանքի մոտ կեսը կապված է անասնապահական հումքի վերամշակման հետ։ Մսի արտադրությամբ (Սեմիպալատինսկ, Պետրոպավլովսկ, Ալմա Աթա, Ուրալսկ) Ղ․ ՍՍՀՄ–ում գրավում է 3-րդ տեղը Ուկրաինայից և ՌՍՖՍՀ–ից հետո։ Սննդի արդյունաբերության մյուս ճյուղերը կապված են բուսական հումքի վերամշակման հետ։ Շաքարի գործարաններ կան Ջամբուլի, Ալմա Աթայի և Տալդի Կուրգանի մարզերում։ Զարգացած է ձկնարդյունաբերությունը։ Ձկնորսությամբ զբաղվում են Կասպից և Արալյան ծովերում, Բալխաշ, Զայսան լճերում։ Գուրևում, Արալսկում և Բալխաշում գործում են ձկնավերամշակման և ձկան պահածոների գործարաններ։

'''Գյուղատնտեսությունը'''՝ Ղ–ին բաժին է ընկնում ՍՍՀՍ գյուղատնտ․ հողահանդակների ընդհանուր տարածության 1/3-ը։ Հատկապես մեծ է արոտավայրերի և խոտհարքների տեսակարար կշիռը (մոտ 187 մլն հա)։ Վարելահողերը զբաղեցնում են ավելի քան 35 մլն հա։ Խամ ու խոպան հողերի յուրացման հետ կապված ավելացել է վարելահողերի տարածությունը։
{{Կենտրոն|Գ յ ու ղ ա տ ն տ․ հ ի մ ն ա կ ա ն կ ու լ տ ու ր ա ն ե ր ի ց ա ն ք ա տ ա ր ա ծ ու թ յ ու ն ն ե ր ը (հզ․ հա)}}
{| class="wikitable"

! Կուլտուրաներ !! 1913 !! 1940 !! 1960 !! 1970 !! 1979

| Գյուղատնտ. բոլոր կուլտուրաները այդ թվում || 4145.7 || 6808.6 || 28542.7 || 30969.9 || 35952.3

| Հացահատիկները, որոնցից || 3880.8 || 5817.1 || 21949.9 || 22603 || 25298.2

| ցորեն || 2507.1 || 3446.4 || 18062.6 || 17399.6 || 17101

| Բամբակ || 15 || 101.8 || 105.6 || 117.5 || 119.3

| Շաքարի ճակնդեղ || - || 15.4 || 60 || 70.1 || 75.2*

| Արևածաղիկ || 18.8 || 164.9 || 134.6 || 93.3 || 89.7*

| Կարտոֆիլ || 41.5 || 99.7 || 174.2 || 192.4 || 176.3*

|Բանջարեղեն || 12.2 || 22.9 || 46.1 || 51.4 || 56.3*

* 1977

Կարճ ժամանակում հերկվել են 25 մլն հա նոր հողեր։ Ցանքերի աճը հիմնականում կատարվեց հացահատիկային կուլտուրաների հաշվին, որը ապահովեց Ղ–ում ապրանքային հացահատիկի համամիութենական նոր խոշոր բազայի ստեղծում Ղ–ում կա 2059 սովետական տնտեսություն և 400 կոլտնտեսություն, 19 ձկնորսական արտել (1979):

Հացահատիկի մշակման հիմնական շրջանը Ղ–ի հս․ է, շաքարի ճակնդեղինը՝
{{Կենտրոն|Գ յ ու ղ ա տ ն տ ե ս ա կ ա ն ա ր տ ա դ ր ա ն ք ի հ ի մ ն ա կ ա ն տ ե ս ա կ ն ե ր ի ա ր տ ա դ ր ու թ յ ու ն ը (հզ. տ)}}
{| class="wikitable"

! Արտադրանքի տեսակները !! 1913 !! 1940 !! 1971-1975* !! 1977

| Հացահատիկ || 2155 || 2515 || 21662 || 27900**

| Բամբակ || 10 || 93 || 305 || 323.8

| Շաքարի ճակնդեղ || - || 384 || 2194 || 1687.4

| Կարտոֆիլ || 178 || 394 || 1818 || 2189.2

| Բանջարեղեն || - || 172 || 893 || 893

| Միս || 435 || 226 || 986 || 1040.4**

| Կաթ || 351 || 1099 || 4059 || 4414.5**

| Բուրդ || 42 || 13 || 101 || 105.6**

| Ձու (մլն հատ) || 228 || 307 || 2430 || 3254.1**

* Միջին տարեկան

** 1978:

Ջամբուլի, Տալդի Կուրգանի և Ալմա Աթայի մարզերը, բամբակենունը՝ Չիմքենդի մարզը, արևածաղկինը՝ Արևելաղազախստանյան, Սեմիպալատինսկի և Պավլոդարի մարզերը։ Հանրապետության հվ–ում, հատկապես Տյան Շանի նախալեռներում, զարգացած է պտղաբուծությունը և խաղողագործությունը։

Ղ․ խոշոր անասնապահական բազա է երկրի արլ–ում։ Միութենական հանրապետությունների մեջ գրավում է 2-րդ տեղը ոչխարների և այծերի, 3-րդ տեղը՝ խոշոր եղջերավոր անասունների գլխաքանակով։ 1979-ին Ղ–ում հաշվվում էր 8323,9 հզ․ գլուխ խոշոր եղջերավոր անասուն, 35024,6 հզ․ գլուխ ոչխար և այծ, 3096,2 հզ․ խոզ, 1254,3 հզ․ ձի և 123,8 հզ․ ուղտ։

Անասնապահության մոտ 40% -ը կենտրոնացած է Ղ ի հվ․ շրջաններում, որտեղ տիրապետում է մսաբրդատու և կարակուլային ոչխարաբուծությունը։ Հս–ում կենտրոնացած է խոշոր եղջերավոր անասունների մոտ 45% –ը (հիմնականում կաթնամսատու ուղղության)։ Զարգացող ճյուղ է թռչնաբուծությունը (41,9 մլն, 1978)։

'''Տրանսպորտը։''' Երկաթուղիների երկարությունը 14,25 հզ․ կմ է (1979)։ Դեռ 1920-ական թթ․ կառուցվել էին Պետրոպավլովսկ–Կոկչետավ կուրորտ Բորովոյե, Բուռնոյե– Ջամբուլ–- Ֆրունզե երկաթուղիները․ I հնգամյակի խոշոր կառույցներից է Թուրքեստան–Սիբիր մայրուղին, 1442 կմ։ Հետագայում կառուցվել են Ցելինոգրադ–Կարագանդա–Բալխաշ, Ժարիկ–Ջեզկազգան, Ռուբցովսկ–Ուստ Կամենոգորսկ– Լենինոգորսկ, Գուրև– Օրսկ, Ցելինոգրադ - Պավլոդար, Մոինտի– Չու, Կուստանայ–Տոբոլ–Լիսակովսկ, Տոբոլ–Ջետիգարա, Եսիլ–Արկալըկ, Կարագանդա– Կարագայլի, Կարաթաու–<noinclude></noinclude>
q2x7c29ad10v847zgrp1iwlxzkjy21k
Անսաստ երկիր
0
132186
393032
392415
2026-06-03T08:24:22Z
Անունով խմբագիր
4841
393032
wikitext
text/x-wiki
'''[[Արիս Արսենի]], ԱՆՍԱՍՏ ԵՐԿԻՐ
(բանաստեղծություններ), Երևան, «Նովել» հրատ., 2025, 96 էջ, տպ. 150 օր.։
{{Սյուն|4}}
<poem>
ԱՆՍԱՍՏ ԵՐԿԻՐ
* [[Ապրի՛ր, երկի՛ր...]]
* [[Իմ քաղաքը]]
* [[Ժամանակը...]]
* [[Երկի՛ր իմ վես...]]
* [[Կյանքուկռիվ]]
* [[Նոր «լեզվաբանություն»]]
* [[Հարցեր, հարցեր...]]
* [[Ասացին...]]
* [[«Ակնհայտը՝ անհավատալի՞»]]
* [[Իրեն նոր սուլթան...]]
* [[Իսկ ինչո՞ւ են օրերս...]]
* [[Եռաբլուրում]]
* [[Մաքառող տեսակ]]
* [[Գույժը նորից...]]
* [[Վտարվա՜ծ եմ...]]
* [[Սև մղձավանջ է իջել...]]
* [[Անհեթեթություն]]
* [[Ձյունե՜լ է այնպես...]]
* [[Իսկ իմ հրաշք...]]
* [[Անհայրենիք է Բաղրամյանն ինքը...]]
* [[Սեպտեմբերից այս կողմ]]
* [[Հուսահատ ճիգեր]]
* [[Արարատ-Արագած]]
* [[Իսկ Արցախիս...]]
* [[Մի եղիր այդչափ...]]
* [[Գնա՛...]]
* [[«Քպ-ա-թուրքա-դմփ-դմփ-հու»]]
* [[Արցունքն՝ աչքին]]
* [[Ներիր, մայրիկ...]]
* [[Անքեզ]]
* [[Չասված բառերս]]
* [[Հայ-աստ-ա՜նս...]]
* [[Մղձավանջ (Արիս Արսենի)|Մղձավանջ]]
* [[Ի՞նչ է մտածում...]]
* [[Անպատասխան հարց]]
* [[Երազ (Արիս Արսենի)|Երազ]]
* [[Տխուր երգ (Արիս Արսենի)|Տխուր երգ]]
* [[Կարոտ (Կրկին թախծում ես...)|Կարոտ]]
* [[Մեր կորսված հանճար]]
* [[Եռատոն է այսօր...]]
* [[Մեր ցերեկը անցավ...]]
* [[Արցախցի հայը]]
* [[Սուրբ Ղազանչեցոց]]
* [[Մեր բանակը (Արիս Արսենի)|Մեր բանակը]]
ՄԵՐ ԱՐՑԱԽԱ ԱՆՈՒՇ ԼՈՒԶՎԱՎ
* [[Ղարաբա՜ղըս...]]
* [[Հըղես կապ ա...|Հըղես կապ ա...]]
* [[Մըէր յէրքը|Մըէր յէրքը]]
* [[«Մենք ենք, մեր սարերը» կոթողի նկարի առաջ]]
* [[Անուշ շըէնըս՝ Կըճօղօտըս|Անուշ շըէնըս, Կըճօղօտըս...]]
* [[Արուն նան նօռնը]]
ԻՄ ՍՐՏԻ ՄԵՋ ՈՒ ԻՄ ԿՈՂՔԻՆ
* [[Բարի լույս...]]
* [[Արև-լուսին]]
* [[Կինս գնա...]]
* [[Ես ու դու-2 (Արիս Արսենի)|Ես ու դու]]
* [[Քեզ (Արիս Արսենի)|Քեզ]]
* [[Ես ուզում եմ...]]
* [[Հանդիպելու ակնկալիք]]
* [[Սոցցանցային մտորում]]
* [[Ահա կանգնած ենք...]]
* [[Գլուխդ կդնե՞ս...]]
* [[Ճանաչում ենք իրար...]]
* [[Եկ, հանդիպենք]]
ԱՇԽԱՐՀԻՆ Ի՜ՆՉ Է ԵՂԵԼ
* [[Տեսա մի շոր...]]
* [[Հերթագրված են...]]
* [[Չե՜ն հասկանա...]]
* [[Աշխարհին ի՞նչ է եղել...]]
* [[Տխուր է սիրտս...]]
* [[Ես չեմ չարանում...]]
* [[Դատարկաձեռն ենք...]]
* [[Հերթով գալիս ենք...]]
* [[Ոչ կատակ - ոչ լո՞ւրջ]]
* [[Արփիիս]]
* [[Արփիի պատմածից]]
* [[Նույն թեմայով]]
* [[Թվում էր]]
* [[Ասում են թե...]]
* [[Չտեսություն]]
* [[Պնդաճակատ... երկու ճակատ]]
* [[Խոսք հրաժեշտի]]
* [[Աշնանային տրամադրություն]]
* [[Բոլոր հայացքներում...]]
* [[Աղոթք (Արիս Արսենի)|Աղոթք]]
* [[Տերյանական]]
* [[Ցնդաբանություն]]
* [[Վերջին խոսքի փոխարեն]]
ՀԵՂԻՆԱԿԻ ՄԱՍԻՆ
* [[Կենսագրական տվյալներ]]
* [[Տպագրված գրքերը]]</poem>

{{Սյուն|4}}
<poem>
'''''Անսաստ երկիր
'''Ապրի´ր, երկի´ր...
Աշուն, եկար նորից, աշուն,
Կրկին մտար իմ տուն, իմ բակ,
Բայց ես ինչպե՞ս մտնեմ իմ տուն`
Գոցված` ճամփաս, ու դուռս` փակ...
Ու դեռ ապրում եմ ես միգում,
Ու համոզված, որ... դեռ... կգամ,
Քեզնից, Խաչունց աղբյուր, մի կում`
Ու ես անվերջ ողջ եմ, ու` կամ։
Ու ողջ մնալ եմ թե ուզում`
Արևգալդ տեսնեմ, երկիր,
Ինձ ոչ մի բան էլ չի հուզում`
Միայն` շնչի´ր, հրճվի´ր, երգի´ր...
...Ապրի՛ր, երկի՛ր,
Անսա՛ստ, երկի՛ր,
Անպա՛րտ, երկի՛ր,
Հպա՛րտ, երկի՛ր...
01.09.2023 թ., Երևան, Շենգավիթ
'''Իմ քաղաքը
Իմ քաղաքը
վաղուց ապրում է առանց ինձ,
չհասցրի նույնիսկ
հիշողությանս մեջ գրանցել
հրաժեշտի պահը վերջին։
Չէի պատկերացնում
որ վերադարձս
կարող էր այսքան երկարել։
Իմ քաղաքը
երևի նեղացած է ինձնից,
որ հեռացա երկու-երեք օրով,
ու... չեմ կարողանում վերադառնալ,
ճանապարհ չկա։
Ճանապարհ չկա,
թեև ամենուր ճանապարհներ են,
ուր ուզես` կարող ես գնալ,
տուն վերադառնալ` երբեք,
դուրս ես եկել տնից,
ու այլևս ներս մտնել չեն թողնում,
թույլտվություն չկա։
Միջազգային համրությունը
(սխալ է` ասել հանրություն)
հետևում է, ուշի-ուշով,
թե տուն վերադառնալու
ինչ նոր հնար կարող եմ գտնել,
որ, երևի, խանգարի։
Օրենսդիրներ-օրենսգիրնե'ր աշխարհի
ու անդրաշխարհի,
ցույց տվեք մի օրենք,
ուր սևով սպիտակի վրա
գրված լինի այդ մասին,
հաստատի դրա օրինական լինելը,
թե՞ այլևս դադարել ենք
ապրել օրենքներով։
Իմ քաղաքում ձմեռ էր,
երբ հեռացա,
գարունը եկավ ու գնաց`
ես էլի հեռվում էի,
ամառը եկավ ու կգնա`
ես էլի հեռվում եմ,
աշունը կգա ու կգնա`
ես էլի...
...Ո՞վ է վերադարձնելու ինձ ու քաղաքիս`
բացակա կյանքս իմ քաղաքից...
16.08.2023 թ., Երևան, Շենգավիթ
'''Ժամանակը...
Ժամանակը
Քանի՜երորդ անգամ նորից
Ձգեց պրկված զսպանակը
Ու մեզ հանեց սահմանից դուրս։
Մնացինք մենք անօթևան`
Անտուն-անտեղ,
Բայց ո'չ երբեք` անհայրենիք:
Մենք հեռացանք,
Բայց մեր հոգում,
Մեր սրտի մեջ
Հայրենիքը ապրում է դեռ
Ու կապրի հար։
Մեր մտքի մեջ,
Մեր երազում`
Միշտ կունենա'նք ծննդավայր։
Պիտի ապրենք,
Պիտի տքնենք
Ու մաքառենք,
Միշտ մեր մտքում պիտի պահենք
Շրշյունն անգամ`
Քնքուշ հովի հայրենական,
Որ միշտ լինենք մենք միակամ`
Հանուն այն վեհ, արդար մտքի,
Սկզբունքի,
Որ ինչ անես` ո'չ մի դեպքում
Չի իջնելու երբեք ծունկի։
Չի վերածվի
Լպիրշ,
Ճղճիմ,
Ու անիմաստ ինչ որ խոսքի,
Անկապ բառի,
Այլ կլինի միշտ կենսունակ
Ու միշտ արի,
Միշտ աշխատող մեխանիզմը
Պահի,
Ժամվա,
Օրվա...
Դարի։
Միշտ կլինի վկան` խիղճը
Մեր անցյալի ու ներկայի։
Միշտ կլինի ուղեկիցը,
Ինչքան էլ` այն լինի դժվար,
Մեր անցնելիք ճանապարհի։
22.08.2023 թ., Երևան, Շենգավիթ
29.11.2023 թ., Երևան, Շենգավիթ
'''Երկի՛ր իմ վես...
Երկի՛ր իմ վես,
երկի՛ր հպարտ,
ամրապինդ ու հրաշապարտ,
այս ինչպե՞ս մեր միտքը խամրեց,
ոգին նվաց ու կարկամեց`
եռագույնիդ գույներն ամեն
խառնվեցին-գունատվեցին,
դարձան անգույն,
գորշ ու դժգույն,
գորշ ու տգույն,
գորշ ու ...նկուն:
Ո՜ւր մնաց մեր միտքը ճկուն։
Ի՞նչ անենք մենք երկրում ավեր,
ինչպե՞ս դարձանք մենք տնավեր...
Հարցե՜ր,
հարցե՜ր,
որ էլ չունեն պատասխաններ...
Խլեց մեր տունն ու ապագան...
(շուն՝ շան որդի,
եթե ոչ մենք`
որդը մի օր քեզ կփրթի)...
Ո՜վ պիտի մեզ պատասխանի,
թե՞ սպասենք,
ատամները սեղմած իրար,
էլի՛ մի նոր... հարյուր տարի՞։
29.10.2023 թ., Երևան Շենգավիթ
'''Կյանքուկռիվ
Գունավոր - անգույն ձևեր են փոխվում,
պիտակավորման տարբեր երանգներ,
հեղափոխության ոգին
սակայն` միշտ նույնն է մնում
հարափոփոխ այս ժամանակներում
խելահեղության։
Հեղափոխության,
որ ժողովրդին փողոցներ հանեց,
որ ժողովրդին ամբոխ դարձրեց։
Եվ ամբոխ դարձած այդ ժողովուրդը
ամբոխ էլ մնաց։
Իսկ ժամանակը քայլ արեց` գնաց,
իսկ պատմությո՞ւնը,
քայլ արեց` գնաց։
Պատմությո՞ւն,
Այո՞։
Իսկ մեր ինչի՞ն է պետք
այդ պատմություն կոչվածը,
կասե՞ք։
Նրա՛նք,
թող նրա՛նք
եղծեն ու կեղծեն, վերստին ստեղծեն`
ովքեր դա չունեն։
Ովքեր ո՛չ ունեն,
ո՛չ էլ կունենան`
խիղճ,
պատիվ։
Այստեղ կանգ առնենք մի պահ,
մեր շուրջը նայենք`
հնություններ են հինգ հազարամյա
և պատճեներն են դրանց՝ կողք-կողքի,
որ իսկականից չեն էլ տարբերվում։
Հիմա` ի՞նչ,
Լռե՞նք,
Թողնենք, որ ով ինչ ուզում է` անի՞,
մեր հիշողությունն առնի ու տանի՞,
սպանի՞ գուցե,
կամ էլ ողջ թողնի՞, իսկ մե՞նք` փակբերա՞ն,
առանց շնչելու իրավունքի՞,
և՝ դա ապրե՞լ կոչենք,
իսկ գուցե դրան
ա՞յլ անուն տայինք,
անվանեինք` ի՞նչ, լուսավոր գալի՞ք,
թե՞ խաղաղության նոր դարաշրջան,
ուր չես տարբերում` ինչ է` պետություն,
ինչ է` հայրենի՞ք։
Ասում են մի բան,
անում` մի այլ բան,
իսկ մե՞նք,
կարկամե՞նք,
դիտորդի դերո՞ւմ։
Մեր տուն ու տեղը աճուրդի հանեն,
իսկ մենք գո՞հ մնանք,
կամ` ուրախանա՞նք, որ... ո՞ղջ ենք,
որ դեռ...
մեզ չե՞ն մորթելու։
Մենք ժողովո՞ւրդ ենք,
մենք ժողովուրդ չե՞նք։
Իսկ գուցե գնանք,
դեմ առ դեմ կանգնենք,
կռվենք ու մնանք հենց այնտեղ,
մահվան դաշտում այդ մարտի,
հաղթենք, կամ հաղթվենք։
Կհաղթենք`
կապրենք հողում հայրենյաց
հետայսու նաև։
Իսկ թե կմեռնենք`
մեռնենք պատվավոր մահով,
նախորդաց փառքին արժանի,
ու խառնվենք հողին մեր հայրենական`
Արցախական
հի՜ն հայոց աշխարհի։
Ուրեմն`
գնանք...
24.01.2024 թ., Երևան, Շենգավիթ
'''Նոր «լեզվաբանություն»
Ես հիմա հարկավ ոչինչ էլ չունեմ։
Շարժական։
Անշարժ։
Անցյալ ու ներկա։
Ապագա՞`
մի´ քիչ,
մշուշոտ, մռայլ...
Ծանոթ-բարեկա՞մ`
ցրված են տարբեր ուղղություններում`
մեր «անծայրածի՜ր»-անտարա´ծք երկրի,
Ով` որտեղ ու ոնց։
Ես հարևան էլ թերևս չունեմ։
Հարևան բառից
միշտ ջերմություն էր շնչում,
ծիլ տալիս,
իսկ հիմա՞... մի սառն
անտարբերություն
միջնորմի նման ցնցվել մեր միջև`
շփվել չի թողնում։
Մեզ ի՞նչ է մնում`
միջնորմի սառը շղարշի
երկու կողմերից իրար
խեթ ծիկրակումներ,
և` ուրիշ ոչինչ։
Եվ` ուրիշ ոչի՞նչ։
Ինչո՞ւ են հաճախ
բառերը փոխում տեղե՜րը իրենց։
Չգիտե՜ք, գիտե´մ։
Ես է´լ չգիտեմ։
Ինչո՞ւ են հաճախ
մարդիկ փոփոխում դերե՜րը իրենց։
Անշուշտ` չգիտե´ք։
Չգիտեմ, ե´ս էլ,
սակայն կուզեի՞ իմանա´լ,
տեսնե´լ,
շոշափե´լ,
զգա´լ։
Գո´ւցե, թերևս։
Իսկ գուցեև` ո՞չ։
Լեզվաբանական
նոր ճյուղ եմ ուզում բացենք,
ազգովի,
թեկուզ` վաղվանից։
Վաղուց ենք սերտել`
ուղղագրություն, ուղղախոսություն,
բառակազմություն, բառագիտություն...
(Չշարունակեմ)...
Ճշմարտագրության, ճշմարտախոսության
կանոններն եմ ուզում
այսուհետ սերտե՜նք ու սերտե´նք։
Ուսումնասիրող
և ուսուցանվող ցանկացողներ կա՞ն,
կգտնե՞նք։
Հարկա՜վ։
27.01.2024 թ., Երևան, Շենգավիթ
'''Հարցեր, հարցեր...
Երևանը դարձել է, տե'ս,
Մի փոքրիկ Ստեփանակերտ,
Ծանոթ շունչ է` ուր շրջվում ես,
Ծանոթ խոսք է, ծանոթ դեմք։
Չես հասկանում` ինչպես վարվել,
Լա՞վ է արդյոք դա, թե՞ վատ,
Ո՞նց ենք ուզում մենք ավարտվել
Մեր ընթացքով անավարտ։
Ո՞ւր ենք այսպես փութով փախչում,
Դեպի երկի՞ր, թե՞ երկրից,
Ի՞նչ դռներ են, ո՞վ է բացում,
Ո՞ւր ճողոպրենք մենք մեզնից։
Ինքներս մեզ դավաճանե՞նք,
Զուր ենք այսպես մեզ խաբում,
«Ամենայն տեղ մահը» մի՞ է,
Ինչո՞ւ էլ չենք հավատում։
14.10.2023 թ., Երևան, Շենգավիթ
'''Ասացին...
Ասացին`
կվերադառնա՞նք։
Ասացի` այո,
երբ վերադառնան
տաք երկրներ չված
թռչունները։
Ասացին`
կատակո՞ւմ ես։
Ասացի` այո։
Մեզ
միայն
կատակելն է
մնացել,- ավելացրի։
Մեր
մյուս
բոլոր
առաքինություններն
ու արժանիքները
զրոյացվելու են
կառավարության
հաջորդ
հերթական
նիստում։
Թողնվելու են
միայն
մեր արատներն ու
թերությունները։
14.10.2023 թ., Երևան, Շենգավիթ
'''«Ակնհայտը` անհավատալի՞»
Ամեն ինչ ակնհայտ է հիմա,
չկա ոչինչ անհավատալի այլևս։
Իսկ բոլորովին վերջերս
Կարմիր բլուրի
վերսկսված պեղումների
առաջին օրվա
գտածոն գլխավոր`
անձնագիրն էր Նոյի։
Անմիջապես էլ
վերծանված
անձնագրային գրառումներից
պարզվեց հետևյալը`
ազգության դիմաց,
անձնագրում Նոյի,
գրված էր... ադրբեջանցի։
...Հիմա ենք հասկանում
ուժն ու զորությունը
նավթի ու խավիարի,
հրաշքներ գործելու
ջանքն ու եռանդը դրանց։
...Օտար եմ այստեղ ես երևի։
Երևանի փողոցներում
թափառում եմ
մենակ ու անհույս։
11.03.2023 թ., Երևան, Աջափնյակ (Ծիծեռնակաբերդի բարձունք)
11.05.2023 թ., Երևան, Շենգավիթ
'''Իրեն նոր սուլթան կարծող...
Իրեն նոր սուլթան կարծող
Ազերի մի լածիրակ
Պարզել է դաշույնն իր կեռ,
Ուզում է ստիպել, որ
Մի երկիր, մի ժողովուրդ`
Անցնի իր թրի տակով,
Որ հետո, ինչ էլ լինի,
Արցախցի ոչ մի սերունդ
Զենք չառնի ազերու դեմ:
...Չի՞ կարծում, կամ չգիտե՞`
Ամեն մի արցախցու մեջ
Դավիթն է փոքրիկ քնած,-
Գործելու իր ժամին է
Սպասում, որ արթնանա։
05.06.2023 թ., Երևան, Շենգավիթ
'''Իսկ ինչու են օրերս...
Իսկ ինչո՞ւ են օրերս
Ինձնից այսպես հեռանում
Լքված հո՞ւն են ձորերս,
Թե՞ անկամ են նեղանում։
Հայրենիքում իմ ավեր
Ստրուկներն են ղեկավար,
Ո՞ւր մնացիք, արքաներ,
Երա՞զ էիք` «կար-չկա՞ր...»։
...Անցան նախկին փառքերը,
Արքաները էլ չկան,
Ավեր երկրիս տերերը
Մի օր գուցեև ետ գան։
10.06.2023 թ., Երևան, Շենգավիթ
'''Եռաբլուրում
Արևի'ն են նայում աչքերը ձեր,
Արևի'ց ենք առնում բարևը ձեր,
Վե'ր պարզեք կրկին ձեռքերը ձեր,
Զինվորնե'ր։
Ձեր ձեռքերի վրա երկի'րն է մեր,
(Տե'ր է կարգվել երկրին դահիճ ու նեռ),
Մի' թողեք, որ տան թուրքին նվեր,
Զինվորնե'ր։
24.09.2024 թ., Երևան, Շենգավիթ
'''Մաքառող տեսակ
44-օրյայի հերոսներից`
Վահագն Սարդարյանի հիշատակին
Պատկերացնե՞լ, ինչպե՞ս, և` ինչո՞ւ,
Մարտի պատկերի հետ «նայվո՞ւմ» էիր,
Ոսոխի շունչն էր քեզ վրա թռչում,
Անսարսուռ կանգնել` «հմայվո՞ւմ» էիր։
Կռվեցիր անդուլ, միշտ մաքառեցիր`
Մարտում ամենատաքարյունն էիր,
Քեզ մորդ համար չխնայեցիր`
Նրա բաց սրտի տաք արյունն էիր։
28.07.2023 թ., Երևան, Շենգավիթ
'''Գույժը նորից...
Գույժը նորից
Դուռն է բախում
Ամեն տան,
Բայց ասում են`
Լավ կլինի
Ամեն բան։
Արյան հոտ է
Կրկին առել
Թշնամին,
Հայոց ցավն է
Տարտարոսվել
Անմեկին...
8.08.2023 թ., Երևան, Շենգավիթ
'''Վտարված եմ...
Վտարված եմ
Ես իմ երկրից,
Հեռացված եմ
Ու մոռացված...
...Ինչպե՞ս պիտի
Վերադարձնեմ
Իմ չապրված
Օրե´րն անցած։
01.09.2023 թ., Երևան, Շենգավիթ
'''Սև մղձավանջ է իջել...
Սև մղձավանջ է իջել
Արցախիս վրա,
Եկել` ո՜նց է շնթռնել,
Թշնամին նրա։
...Հարյուր տարի էլ անցնի`
Չի մոռացվելու,
Մեր կորստի, մեր ցավի
Ոխն ենք հանելու...
28.09.2023 թ., Պյատիգորսկ (ՌԴ)
'''Անհեթեթություն
Եվ կար ժամանակ`
Անուս ազերին
Չէր էլ հասկանում,
Թե ոնց բաժանի
Երկու էշերի միջև գարին...
...Իսկ հիմա տեսեք`
Իր տհասությամբ
Ո՜նց է աշխարհին
Ծաղրում է ալին։
16.09.2023 թ., Երևան, Շենգավիթ
'''Ձյունե՜լ է այնպես...
Ձյունե՜լ է այնպես,
իսկ դրսում` արև,
դրսում` գարուն է։
Ներսս` աշուն է,
ներսս` անձրև է։
Ա՜խ, այս գարունը
այնպե՜ս անձև է։
13.04.2024 թ., Երևան, Շենգավիթ
'''Իսկ իմ հրաշք...
Իսկ իմ հրաշք
Արցախից
Ինձ մի բուռ
Հող չմնաց,
Միայն`
Մի լուռ
Ափսոսանք,
Որ ողջ արածս
Գնաց։
...Բայցև`
Որպես սփոփանք,
Արցա՜խ,
Անո´ւնդ մնաց։
7.10.2023 թ., Երևան, Շենգավիթ
'''Անհայրենիք է Բաղրամյանն ինքը...
(Տրիոլետ)
Անհայրենիք է Բաղրամյանն ինքը`
Քանի՜ հայրենիք ազատագրած,
Քանի՜ ազգ` ոստան իրենով գտած`
Անհայրենիք է Բաղրամյանն ինքը։
Իր հողն ու ջուրը քոչվորին թողած`
Անդաստական է իր ընտանիքը,
Անհայրենիք է Բաղրամյանն ինքը`
Քանի՜ հայրենիք ազատագրած։
19.11.2023 թ., Երևան, Շենգավիթ
'''Սեպտեմբերից այս կողմ
Սեպտեմբերից այս կողմ`
Անծանոթ ենք իրար,
Հանդուրժող ենք այնպես`
Մա՜հ եմ, գո´ւյժ ես, աշխա´րհ...
Սեպտեմբերից այս կողմ`
Մենք ո՜չ միայն երկիր,
Կորցրել ենք և մե´զ`
Անդառնալի այնպես,
Անհետևանք ասես,
Որ ուզում ես ճչա՜լ,
Բայց անիմա´ստ արդեն,
Իզուր ու անտեղի´,
Եվ` ուշացա´ծ նաև։
Դեռ համարձակվում ենք
Հայելու մեջ նայե՞լ։
Զղջո՞ւմ` ինչի՞ համար։
Խժռել մի ողջ երկի՞ր
Ու մսխո՞ւմ ենք հիմա։
...Իսկ կշտանա՞լ` չկա՜։
Չկա՜...
Չկա՜...
Չկա՜...
1.12.23 թ., Երևան, Շենգավիթ
'''Հուսահատ ճիգեր
Մենք մեր մատը տանում
Ու մեր աչքն ենք հանում։
Մենք այս ո՜ւր ենք ընկել,
Ու նեղվում էլ ենք դեռ,
Որ մնացել մենակ`
Փնտրում ենք հույս-հենակ,
Բայց չենք գտնում, չկա։
Գուցե, Աստված վկա,
Հայտնվի մի տեղից`
Մոտիկ, կամ թե` հեռվից,
Տարբերություն չկա,
Միայն թե մեկը գա
Ու մեր կողքին կանգնի...
...Մենք հինգ հազար տարի
Հոգեվարք ենք էրնում,
Սակայն դեռ չենք... մեռնում:
...Իսկ այդ մեկը կգա՞,
Իսկ այդ մեկը... չկա՜...
21.12.23 թ., Երևան, Շենգավիթ
'''Արարատ-Արագած
«Նա, ով խոսում է Արարատից`
Հայաստանի'ց չի խոսում»։
Մի իմաստակի նորագույն «իմաստախոսություններից»
Նա ուզում է
Արարատը ջնջել
Երևանի երկնքից
ու Արագած նկարել նույն տեղում։
Նա ուզում է
պետական զինանշանն ու օրհներգը
հարմարեցնել իրեն,
որ կարողանա բերանացի անել հեշտ,
և այստեղ-այնտեղ,
տեղի-անտեղի,
արտասանի ոգևորված,
թե իբր` տեսեք,
ես ամեն ինչ գիտեմ,
մեր երկրի ո՞ր ղեկավարը
կարող էր
ինձ պես արտասանել։
Նա ուզում է,
որ բոլորիս բնակարաններում
ո'չ թե Արարատի,
այլ Արագածի' նկարը լինի,
մոռանալով,
որ Աստվա'ծ է նկարել
Արարատը բոլորիս սրտերում։
17.08.2023 թ., Երևան, Շենգավիթ
'''Իսկ Արցախիս...
Իսկ Արցախիս սովյալների
Տառապանքի,
Ցավի հանդեպ
Աշխարհը դեռ աչք է փակում։
Ու թող այնքան փակված մնա,
Որ կուրանա աչքն աշխարհի...
(Բարձր է գոռում գողն ավելի`
Գողը փախավ,
Բռնեք գողին)։
...Մա´յր-Հայաստան,
Հայո´ց ոստան,
Քո արածից չե՞ս ամաչի,
Ինչքան էլ որ հողմեր ոռնան`
Արցախը կա,
Մի´շտ կլինի։
Ես հավատում եմ Արցախիս
Արշալույսի´ն վերընձյուղման։
03.09.2023 թ., Երևան, Շենգավիթ
08.09.2023 թ., Երևան, Շենգավիթ
'''Մի´ եղիր այդչափ ագահ...
...Բայց հաճախ,
Կյանքդ հերիք չի՜ անում...
Գևորգ Էմին
Մի՛ եղիր այդչափ ագահ, ընչաքաղց...
Նավթադոլարներ շատ մի՛ հավաքիր։
Ո՞վ է ինչ տարել իր հետ, որ տանես։
Դու էլ չես տանի։
«Այո'» ասա մեր
Ազատ ու անկախ ապրելու կամքին։
Ուշքի´ եկ, աշխա´րհ,
Ու հիշի´ր, աշխա´րհ,
Կյանքն այնքա´ն է կարճ,
Որ չի´ հերիքի
Նույնիսկ ա´յդ «այո»-ն ասելու համար։
04.09.2023 թ., Երևան, Շենգավիթ
'''Գնա´
Ծնկաչոք խնդրե՞նք մեղավոր նեռին,
Արդյո՞ք կթողնի ու կհեռանա...
Աստծո այս ազգը մեղք է, արդարև,
Անաստված,
Անխիղճ,
Թող ու հեռացիր։
Գիտենք,
Որ արյան ծարավ ունես դեռ,
Դու հագենալու ա'յլ միջոց փնտրիր։
Խիղճ ունես եթե` հարցրո'ւ, կասի',
Ցույց կտա, հաստատ,
Ճշմարիտ ուղին։
Տնից ու տեղից զրկե´լ ես մեզ դու,
Զրկել ես անգամ գերեզմանների՜ց։
Է՞լ ինչ ես խլել մեզանից ուզում,
Ուզո՞ւմ ես,
Է՞լ` ինչ...
Անկո´ւշտ,
Արյունռո´ւշտ,
Հեռացի´ր,
Գնա՜...
Էլ մի´ հապաղիր,
Ու` էլ... մի´ մնա...
1.03.2024 թ., Երևան, Շենգավիթ
'''«ՔՊ-ա-թուրքա-դմփ-դմփ-հու»
Գույժեր են գալիս Ղարաբաղից,
Սարեր են փշրվում սրտիս վրա...
Համո Սահյան
Ականջդ կանչի, Սահյա´ն Համո,
Երեսուն տարին անցավ հազիվ,
Ո՜նց կռահեցիր, որ Արցախով
Գալո՜ւ է վերջը Հայաստանի...
Եվ Հայաստանի անկման համար
Թմբուկ են նրանք դեռ խփելու,
Արցախի անկման ուրախությամբ`
Սմբուկ են նրանք դեռ լափելու։
Եվ ո՜վ պիտի դեռ հարցնի նրանց`
Ում կամ ինչու են քարկոծելու,
Եվ այսպես մի-մի «չաքուճ» առած`
Մասիսին է՛լ են դեռ հասնելու։
07.09.2023 թ., Երևան, Շենգավիթ
'''Արցունքն` աչքին
Երազի պես եկավ գնաց,
Քույրս` հեռու Սամարայից,
Թախիծը լուռ կախված մնաց,
Տխուր-ուրախ այդ յոթ օրից։
- Հայրենիք եմ կարծես եկել,-
Թախծում էր նա` արցունքն աչքին,-
Բա իմ անուշ գյուղն ո՞ւմ մնաց,
Գերեզմաններն իմ այն անգին։
Արցունքն` աչքին գնաց նորից,
Գնաց կրկին` լի կարոտով,
Ասաց` կգամ մեկ էլ, նորից,
Թե երթս անցնի Կոճողոտով։
18.12.2023 թ., Երևան, Շենգավիթ
'''Ներիր, մայրիկ...
Ներիր, մայրիկ, ներիր դու ինձ,
Հաշտ եմ արդեն իմ Աստծո հետ,
Դաժան էր, բիրտ` գուցե մի քիչ,
Ներիր, մայրիկ, ներիր, ներիր։
Ներիր, հիմա հեռու եմ շատ,
Հեռու եմ ես քեզնից, ինձնից,
Այնպես հանգիստ եմ, անշտապ,
Ներիր, մայրիկ, ներիր, ներիր։
Էլ ոչինչ չի մտատանջում
Ինձ` որդուն քո` այն զգայուն,
Էլ ոչնչով չեմ հմայվում,
Ներիր, մայրիկ, ներիր, ներիր։
Ներիր որդուն քո դրուժան,
Հայրիկի, քո գերեզմանին
Չայցելի էլ ո՛չ մի անգամ`
Ներիր, մայրիկ, ներիր, ներիր...
...Բայց թե մի օր ներես դու ինձ`
Քո ներելու համար երբեք
Չեմ ներելու ես ինձ, երբեք,
Ներիր, մայրիկ, ներիր, ներիր։
17.09.2023 թ., ՌԴ, Վլադիկավկազ (մեքենայում)
24.10.2023 թ., Երևան, Կենտրոն (Հյուսիսային պողոտա)
'''Անքեզ
Տասնվեց տարի է,
Տես,
Առանց քեզ ենք,
Մայրիկ։
Երկու ու կես տարի`
Կարոտ գերեզմանիդ...
Գերեզմանիդ անգամ
Չենք էլ բերում ծաղիկ...
Անքեզ ենք,
Մամ,
Անկյանք,
Անտուն,
Անհայրենիք...
21.05.2024 թ., Երևան, Շենգավիթ
'''Չասված բառերս
Բառերը, որոնք մնացին չասված`
Պատռում են հիմա կոկորդս, մայրիկ։
Բառերը, որոնք էլ չեն ասվելու`
Խեղդում են պատռած կոկորդս, մայրիկ։
...Չասված բառերի իմ «հավաքածուն»
Ո՞ւմ տանեմ, ինչո՞ւ ու ինչպե՞ս, մայրիկ։
21.05.2023 թ., Երևան, Շենգավիթ
'''Հայ-աստ-ա՜նս՝ Հայ-աստ-ա՞նդ...
Մի անուն էի սերտել
դեռ վաղ մանկությունից...
Արիս Արսենի
Մի անուն եմ սերտել
դեռ վաղ մանկությունից
իսկ այդ անունն, ավաղ,
այսօր խեղդում է ինձ...
Այսօր անտո´ւն եմ ես`
անտեղ, անհայրենիք,
էլ ինչո՞ւ եմ այսպես
փնտրում տուն ու տանիք...
Երբ կորել է անդարձ
սրտիս երազն անել`
էլ ինչո՞ւ եմ այսպես
իզուր ջանում ապրե´լ...
էլ ինչո՞ւ եմ հիմա
լինելո´ւ փորձ անում,
երբ մեկ «աստ» եմ, մեկ՝ «անդ»,
մեկ՝ ո՞ւր, չեմ իմանում։
Ո՞ւր է ՀԱՅ-ԱՍՏ-ԱՆըԴ,
Օ՜, ՀԱՅ՝ ԱՍՏ-ԱՆԴ-ական...
12.02.2024 թ., Երևան, Շենգավիթ
'''Մղձավանջ
Սև՜,
սև´ սիրտ ու սեր,
աչքերում` արև,
սրտի մեջ` գիշեր...
Սրտի մեջ մութ է,
երբ այն չի բացվում,
ամեն ինչ սուտ է,
երբ սեր չի հայցվում...
Գուցե կփոխվի,
կդառնա լավը,
շտա´պ դատարկիր
այդ դառը գավը...
Անհանգիստ սրտով
ո՞նց հանգստանամ,
գարո՞ւն է,
աշո՞ւն,
ինչպե՞ս հասկանամ...
28.04.2024 թ., Երևան, Շենգավիթ
'''Ի՞նչ է մտածում...
Ի՞նչ է մտածում
Տեսնես իմ մասին`
Այդ կոճղը`
Ընկած
Գյուղի մեր բակում։
Երբ որ գլուխս
Դնում եմ բարձին`
Ինչպե՞ս եմ արդյոք
Աչքերս փակում։
...Փակո՞ւմ եմ արդյոք,
Եվ` ինչպե՞ս,
Ինչո՞ւ։
Այս կյանքից արդյո՞ք
Բան ենք հասկանում։
5.06.2024 թ., Երևան, Շենգավիթ
'''Անպատասխան հարց
«Ո՞րն է, բաբո´, մըր հայրենիք»,-
Հարցն այդ հիմա ինձ են տալիս։
Երբ որ գլխիս չունեմ տանիք,
Երբ չեմ կարող գնալ էլ տուն`
Պատասխանելս չի էլ գալիս։
Ի՞նչ հայրենիք, ի՞նչ ես խոսում,
Երբ չեն թողնում հանես ծպտուն,
Էլ չեմ ասում` խոսել, ճառել։
Արցախս տես ի՜նչ է դառել,
Էլ հայրենիք մնա՞ց, լաո...
6.06.2024 թ., Երևան, Շենգավիթ
'''Երազ
Գեղեցիկ ժպիտ,
Գեղեցիկ տող էր,
Ծառս եղար դու, սիրտ,
Սիրո ջերմ դող էր...
Երա՞զ էր...
Տե՞նդ էր...
Արցո՞ւնք էր՝
Ցո՛ղ էր...
Հույս էր անրջող,
Հավատի շող էր։
...Սիրտս մի կտոր
Հայրենի հող էր։
18.06.2024 թ., Երևան, Շենգավիթ
'''Տխուր երգ
Ես տեղ չունեմ,
Ես տուն չունեմ,
Ես մի անտուն
Խեղճ թռչուն եմ։
Ես թռչում եմ,
Ես փնտրում եմ
Իմ ցավին դեղ`
Այստեղ-այնտեղ։
Ես թռչում եմ...
Ես փնտրում եմ`
Գտնում նոր ցավ,
Գտնում նոր դավ...
30.06.2024 թ., Երևան, Շենգավիթ
'''Կարոտ
Կրկին թախծում ես, իմ լո՜ւռ կարոտ,
Գյուղի ճամփեքին մեր քարքարոտ,
Ի՞նչ մնաց ինձ` իմ մանկությունից,
Երազ ու տրտունջ, ցավ ու թախիծ։
Գարնան հովերը կգան նորից,
Առուն կաղմկի կրկին ձորից,
Արտույտը կանչի, կաքավ ու լոր`
Իրար կխառնեն երկինք ու ձոր,
Անտառը գիրկը իր կբանա,
Տերևաթափն էլ չի ուշանա,
Ամեն ինչ` ճիշտ իր ժամանակին,
(Աչքս` գյուղական իմ տան բակին),
Քամին կփչի, առուն հևա,
Հանդվորն է` որ էլ... չի երևա...
Ո՞վ է այս գույժը անվերջ բոթում`
Ձեն-ձուն չկա էլ Քամհար խութում,
Սանձարձակ քամի՞ն անվերջ չափի
Երկայնքն ու լայնքը Խաչունց տափի։
...Ափիս մեջ մի բուռ հող եմ պահում,
Մտքով հեռու եմ կրկին սահում,
Կտրել են ինձ իմ սար ու ձորից,
Տեսնես ե՞րբ կգամ մեկ էլ նորից։
Անկուշտ քամին տես ո՜նց է լափում
Կորած երազս` իմ բաց ափում։
9.12.2024 թ., Երևան, Զեյթուն
12.12.2024 թ., Երևան, Շենգավիթ
'''Մեր կորսված հանճար
:::''Հեռակա զրույց`
Ստեփան Շահումյանի արձանի հետ
Հայացքդ հեռվին` կանգնել ես, արձան,
«Մուսավաթները», տե՛ս, վերադարձա՛ն։
Մեր երկիրն էլի ավեր է, նայիր,
Բայց մենք ուժ էինք, քանի դեռ կայիր։
Բաքուն հայոց էր` հայոց էլ մնար,
Օսմանցի´ն փնտրեր նոր փորձ ու հնար...
Բայց կալանեցին չար ուժերը քեզ,
Որ մեր ինքնության հարցը չլուծես։
Եվ միտքն ու ոգին քո խոնարհվեցին,
Մեր մտքի կաճառ, «Կովկասի Լենի´ն»...
...Քեզ հետ խոսում եմ հիմա հեռակա,
Բայց մեր հանդիպման օրը դեռ կգա։
4.07.2024 թ., Երևան, Շենգավիթ
6.07.2024 թ., Երևան, Արաբկիր
'''Եռատոն է այսօր...
Եռատոն է այսօր,
Մարդիկ,
Եռատոն է։
Ո՞վ գողացավ
Մեր ծով խինդը,
Մեր քրքիջը,
Մեր ծիծաղը,
Մեր տոնական ծափ-հրճվանքը...
Մեր առօրյան
Ու մեր կյանքը...
Իսկ Արցախն իմ`
Անտեր-անմեզ,
Իսկ արցախցին`
Արդեն անտուն-անօթևան։
Եռատոն է...
Էրատոն է ողջ գողոնը հափշտակել,
Էրատոն է։
Հրճվում նա հարճի ծախու
Նենգ քրքիջ ու գզվռտոցով:
Տոն է նրա ամե՜ն-ամեն առավո՛տը,
Ամե՜ն կեսօրն ու երեկո՛ն,
Գիշերն ամեն:
Եռատոն է Էրատոյի տանն ու սրտում։
9.05.2024 թ., Երևան, Շենգավիթ
'''Մեր ցերեկը անցավ...
:::''Ու երբ ցերեկն անցնի,
:::''Ընկնի գիշերը մութ...
::::::''Համո Սահյան
Մեր ցերեկը անցավ,
Հիմա գիշեր է մութ,
Ես հայացքով անցավ
Ու աչքերով իմ լուրթ
Փնտրում եմ քեզ անվերջ,
Փնտրում ու չեմ գտնում,
Դեռ չգրված իմ էջ,
Իմ հող, երկիր, իմ տուն։
21.09.2024 թ., Երևան, Շենգավիթ
'''Արցախցի հայը
Ժայռի պես` ամուր,
Ժայռից էլ պինդ է,
Մի աչքին` արցունք,
Մի աչքին` խինդ է։
Այսպես ապրում է`
Գո՞հ է, դժգո՞հ է,
Կյանքը անցնում է,
Ու կյանքը... զոհ է...
10.03.2024 թ., Երևան, Շենգավիթ
'''Սուրբ Ղազանչեցոց
Մեր մտքի,
Հոգու,
Հույսի ծերպերում
Պահել ենք քեզ միշտ`
Տարբեր ձևերով,
Տարբեր կերպերում...
...Սառել է տեսքդ`
Աղճատված,
Ջնջված,
Դեմքերի վրա
Անտարբեր մարդկանց։
Դեռ զարմանո՞ւմ ես
Աշխարհի վրա,
Միշտ սպասելով
Օրվան քո վաղվա...
Մերն ես եղել միշտ,
Մերն էլ կլինես։
Ինչքան էլ տանեն
Ու ձեռքից գնաս`
Հայ ես,
Հայկական,
Հայ էլ կմնաս...
08.10.2024 թ., Երևան, Շենգավիթ
'''Մեր բանակը
:::''Սա Երևանն է, այստեղ դու տանն ես...
::::::''Հայտնի երգից
Երևանո՞ւմ ենք, տա՞նը, դռա՜նն ենք,
Եվ ինչպե՞ս դրան չհավատանք,
Մեր գործով` կիսատ, մտքով` դեռ... տանն ենք,
Ինչպե՞ս համոզվենք` ապրում ենք, կանք։
Մեր կորցրածը պիտ վերագտնենք,
Մեր ուժը կրկին դարձնենք բանակ,
Մարտն ընթանում է, դեռ պիտի շտկենք
Մենք քանի՜ պարտված ճակատամարտ։
...Իննսունչորսից այնպե՜ս սարսում է`
Ինչքան էլ հաղթող նա ձևանա,
Ոսոխն հոխորտում, բայց սպասում է`
Մեր բանակը կը-վե-րա-դառ-նա՜։
14.10.2024 թ., Երևան, Շենգավիթ
27.10.2024 թ., Երևան, Շենգավիթ
</poem>

{{Սյուն|4}}
<poem>
'''''Մըէր Արցախա անուշ լյուզվավ
'''Ղարաբա՜ղըս...
''(Արցախի բարբառով)
''Վերափոխված տարբերակ
Ղարաբաղս հայոց վըեղն ա,
Հայոց աշկէն մաչի յեղն ա,
Հայոց անթէղ կրակ-պօղն ա,
Ամմա հայոց մաշկեն հօռռը
Նրա տյօղն ա։
Ժողովուրթես տըեղը նեղ ա,
Հի՞նչ անե խեղճ Ղարաբաղըս`
Լյուզին` օրիշ,
Խօսքը` օրիշ,
Հայոց սրտէն էնքան մօտէ,
Բայց հայ տանան հըեռու տըե՛ղ ա։
Ղարաբաղըս օ՜րիշ վըէղ ա...
Ղարաբաղըս անթէղ-պօղ ա,
Քանի՞ մընա մօխրեն տակեն,
Քանի՞ մընա տյօղը սըրտում`
Օրիշ խօսքավ,
Օրիշ լյուզվավ։
Ու հըվաքվեց ժողովուրթը`
Միտինգ ըրեն մեծ ու կյուճուր,
Բանվօր,
Քաղվօր,
Թա` բօ՛լ-հէրիք,
Մունք մըէր դյարդը լյավընք գյուդում
Ու տըէղյակընք հինչ ա իլյալ,
Տա էն Ըստալին-գյօռբագյօռին
Փըռնած պըենն ա։
Մունք ընք մըէր հույս նան հավատը:
Յէկէքյ մինտէղ կլյօխ-կըլխու,
Սէրտ-սըրտու տանք՝
Մին պըեն անինքյ,
Վըեր էս դյարդան շյուտ ըզադվինքյ,
Մո՛ւնք մեր վէղէն տարը տյէռնանք,
Մունք մեր թանէն,
Մըէր թըցանէն տարը տյէռնանքյ,
Վըէր մեր հացը օրիշ չօտէ,
Ժողովուրթըս էլ` լյաց չօտէ...
Թօղ հայ խօսքը թըէվ յօր օնէ`
Ղարաբաղա սարէրըն իննի,
Հինչ տէղ ցավ կա` դյա՛րման անէ,
Հինչ տեղ չօռ կա` քըշի տա՛նէ...
17.02.1988, Ստեփանակերտ
25.11.2023, Երևան
'''Հըղես կապ ա...
''(Արցախի բարբառով)
Քյունջ ու պուճախ սաղ կապալըն,
Ամէն տէղա մէզ խափալըն,
Լօխ կօծկալըն սօտ խօսքէրավ,
Իսկ տօն կյալի հըղէս կապ ա։
Հըղէս կապ ա,
Հըղէս կապ ա,
Իմ տօն կյալի
Հըղէս կապ ա։
Մընացալըմ հըէռէ, քա՛րէն,
Աշկըս` տանըս ճանապարէն,
Էս հիբանց ա՞ թօրքն ազրայէլ,
Վըէր ինձ թողէց ճանապարէն։
Քանի՜ ամէս յէկու հընցավ,
Աշկըս կարօտ վէղէս` հընցավ,
Իմ տօն, իմ թաղ, իմ բաղ-բախչա,
Հալբաթ մին օր ծըէզ կըտէսնամ։
Աշխարքն հալա քօնիլյած ա,
Ու տիժէր թա էլ զուրթնանա,
Մէր մէ՛ջ պիտի օժ քըթէնանք,
Օ՜ժժավ պիտի հըղէս պէնանք։
Հըղէս պէնանք,
Հըղէս պէնանք,
Իմ տօն կյալի
Հըղէս պէնանք։
18.03.2023 թ., Երևան, Շենգավիթ
21.05.2023 թ., Երևան, Շենգավիթ
'''Ճամփաս փակ է...
Ծակուծուկերը փակել են,
Ամեն տեղից մեզ խափել են,
Ու կոծկել են սուտ խոսքերով,
Իսկ տուն գալու ճամփաս փակ է։
Ճամփաս փակ է,
Ճամփաս փակ է,
Իմ տուն գալու
Ճամփաս փակ է։
Մնացել եմ հեռու, քարին,
Աչքս` տանս ճանապարհին,
Այդ ե՞րբ թուրքը կտրիճացավ,
Որ ինձ թողեց ճանապարհին։
Քանի՜ ամիս եկավ-անցավ,
Աչքս կարոտ հողիս` անցավ,
Իմ տուն, իմ թաղ, այգի-պարտեզ,
Գուցե մի օր կտեսնեմ ձեզ։
Իսկ աշխարհը դեռ քնած է,
Ու դժվար թե արթնանա էլ,
Մեր մե՛ջ պիտի ուժ գտնենք մենք,
Ուժո՜վ պիտի ճամփաս բացենք։
Ճամփաս բացենք,
Ճամփաս բացենք,
Իմ տուն գալու
Ճամփաս բացենք։
18.03.2023 թ., Երևան, Շենգավիթ
21.05.2023 թ., Երևան, Շենգավիթ
'''Մըէր յէրքը
''(Արցախի բարբառով)
«ՀըռնԷ ապան մըէնակ ա իլյալ»,-
Մըէր յէրգն ա սա մըէզ հուշում,
Մըհէնգյ Արցախն ա մըէր մըէնակ,
Պա հինչ անի՞նքյ, գյուդումչում։
Բայց ուժէղ ա Արցախը մըէր,
Ամէն ցավու տըէմ կէնօղ,
Ուրան հույսը ուժն ա ուրան,
Ու հավատն ա հաղթէլու...
Թուրքիյավնըն թըէվ-թըէվ անում,
Թօրքը հինչ ա՞, չընկըճվինքյ,
Թուրքիյան չինար` սահանց մըհէ
Մինչէվ Քյուռը քիշալինքյ։
«ՀըռնԷ ապան մըէնակ ա իլալ»,-
Արցախն ա մըէնակ մհէնգյ,
Մըէր յէրգը մէզ հինչ ա՞ հուշում,
Հինչընք իլալ` հինչ տէռէնքյ։
27.01.2023 թ., Երևան, Շենգավիթ
'''Մեր երգը
«Պապս մենակ էր անցյալ տարի»,-
Մեր երգն է սա հուշում մեզ,
Հիմա Արցախն է մեր մենակ,
Չգիտեմ, թե ինչ անեմ։
Բայց ուժեղ է Արցախը մեր,
Ամեն ցավի դիմացող,
Իր հույսն է իր ուժը մեծ,
Ու հավատը՝ հաղթելու...
Թուրքիայով են թևավորվում,
Թուրքը ի՞նչ է, չընկըճվենք,
Թուրքիան չլիներ` սրանց վաղուց
Մինչև Քուռ կքշեինք։
«Պապս մենակ էր անցյալ տարի»,-
Հիմա Արցախն է մենակ,
Մեր երգը մեզ ի՞նչ է հուշում,
Ի՜նչ էինք ու... ի´նչ դառանք։
27.01.2023 թ., Երևան, Շենգավիթ
'''«Մենք ենք, մեր սարերը»
:'''կոթողի նկարի առաջ
''(Արցախի բարբառով)
Հինչքան հըէռու`
Քըզնըհէտըմ
Կյանքում միշտ։
Թող տըէսնավէչ`
Աշկըտ` ըրտասունք,
Սէրտըտ` վիշտ։
Հինչ տեղ քինամ
Ու հինչքան էլ
Հըռանամ`
Տիժեր` թա քու
Խըտտումըտ
Ապրած կյանքըս
Մուռռանամ։
13.06.2023 թ., Երևան, Կենտրոն (Ազատության հրապարակ)
'''Անուշ շըէնըս, Կըճօղօտըս...
''(Արցախի բարբառով)
Մըէր Արցախն ա մհէնգյ հըէռվում,
Ըտրա հէտէ շատըմ էրվում,
Բայց վէր թօռնըս ա «ապա»* կանչում`
Սըէրտըս տէղան յըէր ա թըռչում։
Մըտքավ նօրից շըէնումնըմ յէս,
Էս հինչ քյալյագ յըէկու կըլխէս,
Մինչէվ Շօրէն թաղնըմ հըսնում`
Վէշմինին էլ պըտահումչում։
Էս շտէղը՞ն մարթիքյ քըեցալ,
Էս կյաղլուվը՞ն նահանք կացալ,
Կյուղլուկանէ խաղըրածըմ,
Լուխճու շատ հիշտ միշտ քյիթածըմ։
Բայց սա հանցա օրիշ խաղ ա,
(Սա խաղ չի, սա սըրտու դաղ ա),
Էս հինչուվը՞ն շըէնը թողալ,
Շտէղը՞ն մարթիքյ տըէղափօխվալ։
...Զուրթնանումըմ, լյուսացալ ա,
Մըտքումըս` մըէր շէնն ա հյալա,
Ծըմըկնէրումնըմ մըեր` մինակ,
Քէրծէն կըլխէն Ճյինջըքարա։
11.01.2024 թ., Երևան, Շենգավիթ

) «Ապա» - Պապի
'''Անուշ գյուղս, Կոճողոտս...
Մեր Արցախն է հիմա հեռվում,
Դրա համար շատ եմ այրվում,
Բայց երբ թոռս է «ապա»* կանչում`
Սիրտս տեղից վեր է թռչում։
Մտքով նորից գյուղում եմ ես,
Այս ի՞նչ փորձանք եկավ գլխիս,
Մինչև Շորեն թաղն եմ հասնում`
Ոչ մեկին էլ չեմ հանդիպում։
Մարդիկ այս ո՞ւր են գնացել,
Թաքնվե՞լ են` թա՞ք են կացել,
Պահմտոցի խաղացել եմ,
Բոլորին միշտ հեշտ գտել եմ։
Բայց սա ոնց որ ուրիշ խաղ է,
(Սա խաղ չէ, սա սրտի դաղ է),
Այս ինչո՞ւ են գյուղը թողել,
Ո՞ւր են մարդիկ տեղափոխվել։
... Արթնանում եմ, լուսացել է,
Բայց մտքիս մեջ` դեռ մեր գյուղն է,
Մենակ` անտառներում գյուղի,
Ճանճաքարի քերծի գլխին։
11.01.2024 թ., Երևան, Շենգավիթ

) «Ապա» - Պապի
'''Արուն նան նօռնը
Էս հինչ ղաշյանգ կյարմուր նօռն ա,
Հանց ա կոխկան ճաք ինի,
Օզում մաննըս ճաքէն նիտամ`
Վախում ծյէրքըս կյիրմիրի։
Կյարմուր գույնը շատընք տյէսալ,
(Նորից ցավավ լցվէցինքյ),
Թօրքը մեր տօն կըռէվ պըէրավ,
Տօն ու տըէղա զըրկվալ ընք։
Ստի էլհա կէնալ չի շատ,
Մին տէղ ա լյուս կըկյա մէզ,
Յըէրէ կյապուտ` մըէզ պահապան,
Թա տյու մըէր տօն մէզ տանէս։
27.10.2024 թ., Երևան, Շենգավիթ
</poem>

{{Սյուն|4}}
<poem>
'''''Իմ սրտի մեջ ու իմ կողքին
'''Բարի լույս...
Բարի լույս,
Չես արթնացել,
Քնած ես դեռ երևի,
Բայց վաղո՜ւց
Պատուհանից
Ներս ընկած շողն արևի
Այրո՜ւմ է ամռան տոթով
Ու հանգիստ քնել չկա՜։
Սպասենք հույսով,
Սիրով,
Մինչև զով աշուն կգա։
20.08.2023 թ., Երևան, Շենգավիթ
'''Արև-լուսին
Ինձ մոտ ցերեկ է,
Քեզ մոտ գիշեր է,
Դու դեռ քնած ես,
Ես` արթնացել եմ։
Էլ չենք հանդիպում
Կարծես թե, իրավ,
Մեր երազներն են
Խանգարում իրար։
Հիմա գիշեր է,
Քնել չեմ ուզում,
Դու արթնացել ես`
Ես ինչպե՞ս քնեմ։
Իրար ես ու դու
Անհաս ենք, հեռու,
Կարծես արև ու
Լուսին ենք խաղում։
19.10.2023 թ., Երևան, Շենգավիթ
'''Կինս գնա...
Կինս գնա`
Մնա Լոսում,
Իսկ ես, գիտե՞ք,
Չեմ ափսոսում։
Նա, որ արդեն
Լոս է տեսել,
Հեշտ չի լինի
Հետը խոսել։
Բա էլ կգա՞...
Ի՞նչ է անում
Նա այս դժգույն
Երևանում։
4.11.2023 թ., Երևան, Շենգավիթ
'''Ես ու դու
Օվկիանոսի
Այս ու այն
Կողմերում ենք
Ես ու դու։
Երկու ափերն
Իրար գան`
Կհանդիպենք
Իրարու։
19.10.2023 թ., Երևան, Շենգավիթ
'''Քեզ
Չգիտեմ` ե՞րբ, ինչպե՞ս, ինչո՞ւ,
Ո՞նց փակվեցին աչքերս խոնջ,
Ես քո երազն էի տեսնում`
Աչքերս՝ բաց, գիշերս՝ գոց։
Կեսգիշերն էր վաղուց անցել,
Չգիտեմ` ո՞նց, քնո՞վ անցա,
Ես քո երազն եմ «գրանցել»
Աչքերիս մեջ` անքուն, անցավ։
Քնած ես դու գիշերվա մեջ,
Ձայնդ հասնում է կոպերիս.
«Արթուն է դեռ ու չի քնում,
Ի՞նչ է գրում, ի՜նչ է գրում»։
...Լույսը բացվեց, չհասկացա`
Քնե՞լ էի, անքո՞ւն էի,
Սիրտս լիքն էր երազներով,
Իսկ երազիս մեջ դո´ւ էիր...
11.08.2023 թ., Երևան, Շենգավիթ
'''Ես ուզում եմ...
Ես ուզում եմ, որ դու լինես
Ինչպես միշտ ես` ջերմ ու գորով։
Եղիր` ինչպես կայիր ու կաս,
Ես սիրում եմ շշունջը քո։
Եղիր` ինչպես միշտ ես ինձ հետ`
Իմ սրտի մեջ ու իմ կողքին։
Երբեմն` թեև անմատչելի`
Սրտիս համար միշտ հաճելի։
Միշտ սիրելի ու սպասված,
Միշտ` փակ թեև, սակայն... բացված։
12.08.2023 թ., Երևան, Շենգավիթ
'''Հանդիպելու ակնկալիք
Ձախողվա՞ծ է, ինչո՞ւ,
Մեր հանդիպելն արդեն,
Սարդոստա՞յն է հինում
Արդեն բախտը մեր դեմ։
Չենք հանդիպում իրար
Անգամ երազներում,
Չեմ հասկանում, իրավ,
Ինչպե՜ս եմ քեզ ներում։
Ինչո՜ւ եմ քեզ ներում,
Երբ վաղուց է` չկամ
Ես էլ քո աչքերում,
Բայց մի օր դեռ կգամ։
Կգամ, այո, մի օր,
Սպասիր դու համառ,
Խինդը մեր ձախողված
Ապրեցնելու համար։
30.11.23 թ., Երևան, Շենգավիթ
'''Սոցցանցային մտորում
Ո'չ գնացիր,
Ո'չ մնացիր։
Ո'չ գրում ես,
Ո'չ... «լռում» ես։
Իսկ ե՞ս,
Իսկ ե՞ս ինչ եմ անում,
Հասկանո՞ւմ եմ ինչ-որ մի բան։
Թե՞ թվում է՝
Ո'չ մի բան էլ չեմ հասկանում։
Բայց գուցե թե հասկանայի`
Այդ ինչի՞ց է,
Որ... «գնացիր»,
Բայց՝ մնացիր։
Որ մնացիր,
Բայց... լռեցիր։
Վաղուց է, չէ՞, խոսքն այդ հայտնի,
Համաձայն են` երբ... լռում են:
Առարկությո՞ւն,
Չի' ընդունվում։
Հայտնի խոսքը չի' քննարկվում։
23.06.2024 թ., Երևան, Շենգավիթ
6.10.2024 թ., Երևան, Շենգավիթ
'''Ահա կանգնած ենք...
Ահա կանգնած ենք կողք-կողքի
Ու մեր միջև սահման չկա,
Մի մարմին ենք ու մի հոգի,
Սեր ու գորով, ամեն ինչ կա։
Բայց երբ հեռու ենք իրարից`
Մեկ է` ինձնից չես հեռանում,
Թեև մենակ ես թողնում ինձ`
Քեզ մտքիս մեջ ես մոռանում։
04.09.2023 թ., Երևան, Շենգավիթ
'''Գլուխդ կդնե՞ս...
Գլուխդ կդնե՞ս ծնկներիս,
Մատներս թող ծոցդ մտցնեմ`
Մտքերս ծոցիդ մեջ թաքցնեմ,
Գիրգ հպվեն նռներդ ձեռքերիս։
Խառնեմ քո երազին մտքերս`
Անհաղորդ ձեռքերիս արածին,
Ձեռքերս` անհաղորդ երազին,
Փրկեն իմ մտքերը ձեռքերս։
Գլուխդ կդնե՞ս ծնկներիս...
11.08.2023 թ., Երևան, Շենգավիթ
'''Ճանաչում ենք իրար...
Ճանաչում ենք իրար հեռվից հեռու,
Հասկանում ենք իրար բառից երկու,
Մենք նման ենք այնպես` մեկս մեկու։
Իրար վանող, սիրող, իրար ներող,
Իրար համար շնչող, իրար գերող,
Բայց` սպասման մեջ միշտ, միշտ` համբերող։
Մեր ձեռքերը` պատրաստ միշտ գրկվելու,
Մեր մտքերը` մեկտեղ, բայց և` հեռու,
Տեսնես` ինչ է վերջը մեր լինելու։
19.12.2023 թ., Երևան, Շենգավիթ
'''Եկ, հանդիպենք
Եկ, հանդիպենք` անհայտ մի տեղ,
Մեկտեղ լինենք գոնե մի հեղ:
Գոնե մի հեղ գիրկս առնեմ,
Մեռնեմ ցավից, մեկեն` հառնեմ:
Չէ՛, մեռնելու ի՞նչ ժամն է դեռ,
Գաս՝ չեմ ընկնի էլ ոտուձեռ:
Զգացմունքներս չզսպեմ`
Այսքան ցավս մեկեն պարպեմ:
Լցվե՜մ, լցնե՜մ, ծո՜վ լիանամ,
Վերջացնեմ ու... վերջանա՜մ...
Եվ աչքերիդ ծովի մեջ թող
Հալվեմ, կորչեմ` դառնամ ի հող:
2.11.2024 թ., Երևան, Շենգավիթ
</poem>

{{Սյուն|4}}
<poem>
'''''Աշխարհին ի՜նչ է եղել
'''Տեսա մի շոր...
Տեսա մի շոր գետնին ընկած,
Սիրտս կրկին հեռուն գնաց,
Գնաց` մնաց,
Ետ չի գալիս։
...Մեր շորերն են անտեր ընկած
Մեր փողոցում,
Մեր տան դիմաց,
Անձրևի տակ,
Արևի տակ։
Բայց... մարդ չկա էլ աշխարհում,
Ու ոչ մեկը չի վերցնում,
Թափ չի տալիս` տեղը դնում։
Ի՜նչ աշխարհ է` չեմ հասկանում,
Ի՞նչ մարդկանց ես, աշխարհ, սնում,
Որ... նույն օդն են շնչում մեզ հետ,
Նույն սննդով ուժ ստանում,
Բայց մեր ցավը չեն հասկանում։
Մութն իջնում է,
Տուն չեմ գալիս։
Անձրևն է լուռ դրսում լալիս։
19-20.11.2024 թ., Երևան, Շենգավիթ
'''Հերթագրված են...
Հավերժ աստղերն էլ հավերժական չեն,
Հները կերթան, նորերը կգան:
Հովհաննես Շիրազ
Հերթագրված են ցավերն էլ այդպես,
Հին ցավը գնում` նոր ցավն է գալիս։
Քանի դեռ դու քո նախկինն ես լալիս`
Նորերն են գալիս
Ու նորավարի
Լցվում են տունդ,
Ասես եկել են մի նոր ավարի։
Գուցեթե`
Սի´րտդ կավարեն-տանեն
Ու մի խուլ ձորում
Խեղդեն-կսպանե՞ն...
Հերթագրվա´ծ է
Կյանքում
Ամեն ինչ...
Իսկ հատուցումից,
(Արդար ու անդավ),
Չի´ փրկվի ոչ ոք,
Չի´ փրկվի ոչինչ։
28.05.2024 թ., Երևան, Շենգավիթ
'''Չե՜ն հասկանա...
Ես դժգոհ եմ այդ մարդկանցից,
Ում հանդիպում եմ ամեն օր,
Ում հետ շփվում եմ ամեն օր`
Ես խռով եմ այղ մարդկանցից։
Թեև գալիս են դեռ նորից,
Հանդիպում են` ասում-խոսում,
Նրանք ցա՜վս են զազրախոսում`
Թեև լսում են նաև ինձ։
Դեռ բանում են իրենց այգում,
Եվ ապրում են դեռ տանն իրենց,
Ինձ` տուն-այգի կորցրածիս,
Չե՜ն հասկանա... Չե՜ն հասկանում։
27.08.2023 թ., Երևան, Շենգավիթ
'''Աշխարհին ի՞նչ է եղել...
Աշխարհին ի՞նչ է եղել,
:::ամենուր` ավեր ու ավար,
Գայլացած մարդիկ խռնվել`
:::ամեն ինչ խառնել են իրար,
Կերել են իրար պրծել`
:::մարդ մնա՞ց, որ կանչի հավար,
Կբացվի՞ լույսն աշխարհում,
:::աշխարհում ցուրտ է ու խավար։
21.01.2024 թ., Երևան, Շենգավիթ
'''Տխուր է սիրտս, լցված...
Տխուր է սիրտս, լցված,
:::չգիտեմ` ում մոտ եմ բացվում,
Երբ ինձնից անկախ ամեն
:::շարժումից այնպե՜ս եմ ցնցվում։
...Հայրենի բակս, այգիս`
:::հետքերով իմ էլ չեն լցվում,
Այլախոհ - այլադավան
:::ոտքերն են բակս խցկվում։
21.01.2024 թ., Երևան, Շենգավիթ
'''Ես չեմ չարանում մարդկանց վրա...
Ես չեմ չարանում մարդկանց վրա,
Դե, չեն հասկանում` ինչ են անում,
Եվ` իրար համար ինչ են մանում,
Ես չեմ չարանում մարդկանց վրա։
Իրար տանել չեն կարողանում,
Ուտում են իրար հա´ անխնա,
Ես չեմ չարանում մարդկանց վրա,
Դե, չեն հասկանում` ինչ են անում։
6.02.2024 թ., Երևան, Շենգավիթ
'''Դատարկաձեռն ենք աշխարհ գալիս...
Դատարկաձեռն ենք աշխարհ գալիս,
Դատարկ էլ պիտի կյանքից գնանք,
Գոնե մի քիչ էլ թող մարդ մնանք,
Դատարկաձեռն ենք աշխարհ գալիս։
Երբ կարող էինք օգնել իրար`
Ինչի՞ ենք իրար էլ ցավ տալիս,
Դատարկաձեռն ենք աշխարհ գալիս,
Դատարկ էլ պիտի կյանքից գնանք։
6.02.2024 թ., Երևան, Շենգավիթ
'''Հերթով գալիս ենք...
Հերթով գալիս ենք` անհերթ գնում,
Դե` մարդ մնայինք գոնե մի քիչ,
(Հոգու պահանջ է ու հոգու ճիչ),
Հերթով գալիս ենք` անհերթ գնում։
Թե չենք տանելու մեզ հետ ոչինչ`
Ինչո՞ւ ենք այսպես իրար ուտում,
Հերթով գալիս ենք` անհերթ գնում,
Դե` մարդ մնայինք գոնե մի քիչ։
6.02.2024 թ., Երևան, Շենգավիթ
'''Ոչ կատակ - ոչ լո՞ւրջ
Ի՞նչ եմ թողնում
Ես աշխարհին,
Ի՞նչ է մնում
Ինձ աշխարհից։
Հարցնում եմ
Ինքս ինձ անվերջ
Ու... սպասում...
Պատասխանի։
...Ձեն-ձուն չկա
Էլ աշխարհից,-
Ու... սպասվող...
Պատասխանից։
31.10.2023 թ., Երևան, Շենգավիթ
'''Արփիիս
::''Ծննդյան առաջին տարեդարձի առթիվ
'''1
Մեծացածները
Էլ չե՞ն մեծանում,
Իմաստ կա գուցե
Նաև դրանո'ւմ։
Չե՞մ մեծանում ես,
Ես թերանո՞ւմ եմ,
Դու մեծանում ես,
Ես ծերանում եմ։
'''2
Ես վաթսունհինգ եմ
Իսկ դու դեռ մեկ ես,
Ես արդեն հին եմ,
Իսկ դու նո'ր երգ ես։
Բռնում ես, դու նոր
Օգնության ձեռք ես։
Ցատկում ես, ցնծում,
Պարում ես, ձի'րք ես։
Վազիր մանկության
Քո երազներով,
Մեծացիր անհոգ,
Ապրիր երգելով։
01.09.2024 թ., Երևան, Շենգավիթ
'''Արփիի պատմածից
''(«Ի՞նչ են պատմում փոքրիկները» շարքից)
Գիտե՞ք, ես արդեն
Մեկ տարեկան եմ,
Ոտքերիս վրա
Լավ էլ վստահ եմ։
Մի քանի բառ էլ
Արդեն սերտել եմ,
Ես իմ ապագան
Արդեն կերտել եմ։
01.09.2024 թ., Երևան, Շենգավիթ
'''Նույն թեմայով
:::::''Եթե չասեմ`
:::::''Խոց կլինի...
::::::::''Պարույր Սևակ
'''1
Եթե չասեմ`
Չես իմանա,
Եթե ասեմ`
Չես դիմանա։
Մտածում եմ
Այսպես անվերջ,
Ասե՞մ, չասե՞մ`
Ո՞վ կիմանա...
14.01.2024 թ., Երևան Շենգավիթ
'''2
Թե չասեմ՝ չես իմանա,
:::չեմ ուզում գաղտնիքներ բացել,
Թե ասեմ՝ չես դիմանա,
:::չեմ ների ինքս ինձ արդեն,
Մտքիս մեջ դա է անվերջ,
:::ի՞նչ անել՝ ասե՞լ, թե՞ չասել,
Չգիտեմ, ո՞վ կիմանա,
:::ո՞ւմ է պետք... և... ինչո՞ւ լսել...
21.01.2024 թ., Երևան, Շենգավիթ
'''Թվում էր
:::::''Լավագույն սերը`
:::::''Կիսա´տ թողածը։
::::::::''Պարույր Սևակ
...Իսկ թվում էր, թե
Մեր «կես»-երի հետ
Հաշտ ենք ապրում մենք,
Ապրում ենք սիրով։
Պարզվում է,
Սակայն,
Լավագույն սիրո
Առեղծվածները
Բացահայտվում են
Բոլորովին ա´յլ...
Բանաձևումով...
12.02.2024 թ., Երևան, Շենգավիթ
'''Ասում են թե...
Ասում են թե`
Անհամտեսել
Դու չես կարող ինչ որ բանի
Ո'չ համն զգալ,
Ո'չ էլ տեսնել։
(Համը` տեսնե՞լ)։
Դե`
Տեսնելու բան էլ լինե՜ր...
Իսկ քեզ, ասա, ո՞վ է տեսել,
Որ խմել ես իբր... կվաս,
Կամ էլ` կիսել։
Դե խմել ես գուցեև,
Ի՞նչ,
Հանցանք հո չի՞,
Դե, կիսել է,
Եղածը` ի՞նչ,
Թթու-թերխաշձվահամով
Եսիմ մի... ինչ...
Ոչի՜նչ...
Ոչի´նչ...
...Բայց կարո՞ղ են
Անուշությունն զգալ այդպե´ս,
Նույնի´սկ այդպես`
Անհամտեսե´լ...
Դե, ասում են թե` կարող են,
Հնարավոր տարբերակ կա։
Չեմ փորձել դեռ։
Չեմ էլ փորձի։
3.06.2024 թ., Երևան, Շենգավիթ
'''Չտեսություն
Կասեք` բաց ոտք տեսած չկա՞մ,
Չի կշտանում աչքս չկամ։
Ուր շորի մի ճեղք երևաց`
Աչքս ճեղքի վրա գնա՜ց։
Գնաց` մնաց, դուրս չի գալիս,
Ծիծա՞ղս, թե՞ լացս է գալիս։
1.02.2024 թ., Երևան, Շենգավիթ
'''Պնդաճակատ... երկու ճակատ
::''(Որպես կատակ)
Դեմ առ դեմ հայտնված մի անցորդի
Արի բախվենք
այսպես
ճակատ-ճակատի,
տեսնենք,
թե ում ճակատը
ում կհաղթի։
Ումն
անվնաս կմնա,
իսկ ումը` չէ,
ով կպարտվի,
նա
էլ... ճակատ չունի,
չէ՜։
5.11.2024 թ., Երևան, Շենգավիթ
'''Խոսք հրաժեշտի
''Քանդակագործ Ալբերտ Հարությունյանի հիշատակին
Չհոգնած տարիքից,
Այլ դավից ցավատանջ,
Այս անկյալ աշխարհի
Մեղքերը շալակած`
Դու գնում ես հեռու`
Այդ անհայտ ուղղությամբ։
Ու երբ որ հանդիպես
Դու այնտեղ Բարձրյալին,
Այստեղ են,- ասա,- քո
Պատկերով, քեզ նման,
Բայց դավեր են նյութում,
Տիպար են չարության։
...Դու գնա անխռով
Ու ապրիր նոր կյանքում,
Խոնարհում արդարիդ`
Խնկարկում, օրհնություն։
16.09.2024 թ., Երևան, Շենգավիթ
'''Աշնանային տրամադրություն
Ես ժպտում եմ,
Բայց թախիծն է իմ աչքերում,
Ես տխրում եմ,
Բայց ժպիտն է սիրտս գերում։
Խառն եմ այսպես`
Եկող - անցնող երթին գերի`
Միախառնված
Տխուր - ուրախ իմ օրերի։
27.09.2024 թ., Երևան, Շենգավիթ
'''Բոլոր հայացքներում...
Բոլոր հայացքներում
Ծանոթ հայացք փնտրող
Իմ աչքերն են հոգնել։
Ես չեմ հոգնում,
Քայլում եմ վերից` վար,
Վարից` վեր։
Բոլոր փողոցները
Ծանոթ են ինձ արդեն,
Անծանոթ են... միայն...
Անցորդները։
25.10.2024 թ., Երևան, Շենգավիթ
'''Աղոթք
:::''Երնե՜կ, թե այս Նոր տարին
:::''Վերջ տար հայի ցավերուն...
::::::''Ռափայել ՊԱՏԿԱՆՅԱՆ
Ամեն նոր տարի,
Ամեն Ամանոր`
Մեկը մեկից` նոր։
Սպասվածը` քիչ,
Դառնությունը` շատ,
Մեկը մեկից` վատ։
Ցավը` դավակից,
Դավը` չսպասված,
Մինչև ե՞րբ, Աստվա'ծ...
28.10.2024 թ., Երևան, Շենգավիթ
'''Տերյանական
Նորից աշուն`
նորից մշուշ,
նորից մեգ։
Խոհ ու խնկում`
մտքիս խորքում,
մտքիս մեջ։
Խռնված անվերջ`
չկա հանգիստ,
չկա քուն։
Ճամփա չկա`
դեպի երկիր,
դեպի տուն։
8.11.2024 թ., Երևան, Շենգավիթ
'''Ցնդաբանություն
Մեզ ասում են՝ հյուր եք,
Ձեզ հյուրի պես պահեք։
Ես ասում եմ՝ ո՞ւր եք,
Մենք էյ, դուք էլ՝ հյուր ենք,
Պիտի այնպես ապրենք՝
Երբ այստեղից գնանք՝
Միշտ էլ բարի հիշվենք,
Պարտքի տակ չմնանք։
Մեկ է՝ չեն էլ լսում,
Իրենց... էշն են քշում։
12.11.2024 թ., Երևան, Շենգավիթ
'''Վերջին խոսքի փոխարեն
Չի փրկի այլևս
բանաստեղծությունը
ոչ ոքի
ու ոչինչ։
(Եվ, ամեն դեպքում,
այս հորինվածքին
դեռ հավատացող կա՜,
թե իբր
բանաստեղծությունը
կփրկի... աշխարհը,
բոլորիս)։
Իզուր ենք
հուսառատ սպասումով
գամվել այսպես ապագային։
Արցախյան վերջին
(վերջի՞ն)
պատերազմից հետո
չենք ապրում այլևս։
Սպասում ենք
ապրելու մեր հերթի՞ն,
թե՞, մոլեգին-անհույս,
ամենավերջի´ն
պատերազմին
Արցախական։
Եվ` նրա հաղթական երթին։
20.07.2024 թ., Երևան, Շենգավիթ
</poem>

[[Կատեգորիա:Արիս Արսենիի բանաստեղծություններ]]
p2kmpx33exs636v43t00xlxr6yis7om
Տերյանական
0
132273
393031
367307
2026-06-03T08:18:07Z
Անունով խմբագիր
4841
393031
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title=Տերյանական
|section =
|previous = [[Աղոթք (Արիս Արսենի)]]
|next = [[Ցնդաբանություն]]
|notes = Աղբյուր՝ [[Անսաստ երկիր]] (բանաստեղծություններ), Երևան, «Նովել» հրատ., 2025, 96 էջ, տպ. 150 օր. (էջ 90)։
|author =Արիս Արսենի}}
{{բանաստեղծություն|ՏԵՐՅԱՆԱԿԱՆ|<poem>
Նորից աշուն`
նորից մշուշ,
նորից մեգ։
Խոհ ու խնկում`
մտքիս խորքում,
մտքիս մեջ։
Խռնված անվերջ`
չկա հանգիստ,
չկա քուն։
Ճամփա չկա`
դեպի երկիր,
դեպի տուն։
''8.11.2024 թ., Երևան, Շենգավիթ
</poem>|}}
0wqhqkvdtvxilr0f6bvflwdwz23idjy
Վերջին գիշեր
0
150139
393015
392994
2026-06-02T20:49:57Z
NelliGK
10434
393015
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title = Վերջին գիշեր
|section =
|previous =
|next =
|notes =
|author = Արմինե Նալբանդյան

''Երկու զառամյալ նստած են բազկաթոռին վիսկի են խմում, հայացքները սառած դեպի հանդիսատեսը: մեղմ ջազային երաժշտություն :''
''Մերթ ընդ մերթ դրսից լսվում է ամպրոպի ձայնը, իսկ ներսում կայծակի փայլատակումներ են :''
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ջեկի : Դու հիշու՜մ ես մեր առաջին գիշերը:
* '''ԾԵՐՈՒԿ''' — ''(Լուռ նայում է շուրջը:)''
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Եթե մոռացել ես , այդպես էլ ասա: Ես այլևս չեմ բարկանա... Միայն թե մի լռիր Ջեկի :
* '''ԾԵՐՈՒԿ''' — Բայց ես Ջեկին չեմ : Իմ անունը Մայք է :
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — ''(Շփոթված ուսումնասիրում է ծերուկին:)'' Իսկ դու հիշու՜մ ես մեր առաջին գիշերը Մայք :
* '''ԾԵՐՈՒԿ''' — Ոչ:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ափսոս: Իսկ ով կարող է հիշել:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Կարծում եմ ոչ ոք: Բոլորը մեռած են:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ափսոս: Ուրեմն ստիպված ենք ինքներս հիշել:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Մոռացիր: Կես դար Է անցել: Հուշատետրդ էլ Վոլդենմայերը գզել է:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Դա ով է:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Քո հանգուցյալ շնիկը:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ուրեմն ստիպված ես մի լավ փորփրել հիշողությունդ Ջեկի:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Մա՛յք :
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ինչ է ՝... Մեր հիսուն տարվա համատեղ կյանքից միայն քո անու՞նն ես հիշում:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Իսկ էլ ինչ: Ամեն օր ստիպում ես հիշել մի չարաբաստիկ գիշեր, որտեղ հավանաբար ես ներկա էլ չեմ եղել:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ուզում ես ասել, որ մեր առաջին գիշերը ես մենա՞կ եմ անցկացրել:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Քեզանից ամեն ինչ սպասելի է:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Մի բարբաջիր: Ավելի լավ է մեկ անգամ էլ փորձենք հիշել:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Լավ: Բայց վերջին անգամ:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ուրեմն... դու ներս մտար պատուհանից:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Ենթադրենք:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ոչ թե ենթադրենք, այլ հաստատ:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Բայց ես ինչու պիտի պատուհանից մտնեի: Դուռ կար:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Մի դիմադրիր: Հիսուն տարի առաջ դու նույնիսկ ծխնելույզից էիր մտնում:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Այո: Բայց դու իմ միակ օրինական կին էիր և ես ծակ ու ծուկերից սողոսկելու կարիք չունեի:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Լավ: Ներս սողոսկեցիր դռնից: Ինչ կար ձեռքիդ:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Վիսկի: Շոտլանդական վիսկի:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Մի բան էլ կար:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Քեզ թվացել է :
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Կա՜ր:
''(ամպրոպ)''
* '''ԾԵՐՈՒԿ''' — Դե գիտես ինչ՝.. ինձ չխառնես էդ կեղտոտ պատմության մեջ:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Քեզ տղամարդու պես պահիր Ջեկի: Ինչ կար ձեռքիդ:
* '''ԾԵՐՈՒԿ''' — ''(գոռում է)'' - Վի՜սկի: Շոտլանդական վիսկի: < Jack Daniels >:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — < Jack Daniels >-ը վիսկի չէ , այլ բուրբո՜ն: Եվ ոչ էլ շոտլանդական է , ամերիկյան է Ջեկի:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Ինձ հավանաբար երկու ժամ էլ չի մնացել ապրելու, իսկ դու մանրախնդրությամբ ես զբաղված:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Մի ողջ կարողություն, ոսկյա զարդեր, ադամանդե ապարանջաններ, տատիկիս պլատինե ատամները՝... մանրախնդրությու՞ն է Ջեկի..
* '''ԾԵՐՈՒԿ''' — Իմ ձեռքին ոչինչ չկաա՜ար շշի՜ց բացի:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Բա ինչ եղավ:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Ես ինչ իմանամ :
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Քեզ զառամյալ ծերուկի տեղ ես դրել, իբր ոչինչ չես հիշում: Իրերդ հավաքել կապել ես, իբր էն աշխարհ ես գնում: Ինչ իմանամ ողջ կարողությունս հետդ չես տանում:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Ինչիս են պետք.. տատուդ պլատինե ատամները .. էն աշխարհում:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ով գիտե: Գուցե էն աշխարհ չես գնում, այլ սիրուհուդ մոտ:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Ամոթ քեզ: Ամոթ քեզ:
''(ամպրոպ)''
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ներիր Ջեկի , դու ինձ ստիպում ես հունից դուրս գալ: Եթե խոստովանես էլ.... մեկ է չեմ բարկանա: Բայց երբ չես ուզում հիշել մեր առաջին գիշերը, սառը քրտինք է պատում վրաս:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Լսիր... ինձ համար գիշերը գիշеր է , առաջին ու վերջին չկա: բոլոր գիշերներն էլ նույնն են, ինչի պիտի համարակալեմ :
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Լավ: Գոնե հիշու՞ մ ես, որ ես կույս էի:
''(կայծակ)''
* '''ԾԵՐՈՒԿ''' — Արդեն չորս օր է չես քնել: Քեզ մոտ հալյուցինացիա է սկսվում:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Լավ, լավ կատակ արեցի: Դա նույնիսկ ես չեմ հիշում: Իսկ ..Մայքին հիշու՞մ ես:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Ի՞ նձ նկատի ունես:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — ''(Շփոթված ուսումնասիրում է ծերուկին:)'' ... Չէ : Ջեկին:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Ոնց չեմ հիշում: Հենց էդ տխմարն էլ տարել է զարդերդ:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ամոթ է , մի ստիր : Ջեկն արդեն վաղուց հանգուցյալ է:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Նա էդ օրը հանգուցյալ չէր: Մոռացա՞ր ոնց ծլկեց պատուհանից հենց ներս մտա:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Նա չէր ծլկի, եթե բուրբոնիդ շիշը չջարդեիր գլխին:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Էդքան խիզախ էր հա՞ , դե թող հիմա գա, ուղիղ նայի աչքերիս մեջ ու խոստովանի:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Հանգուցյա՞ լը .. Ինչ պիտի խոստովանի:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Ինքը լավ գիտի թե ինչ: Սպասիր... իսկ դու որտեղից գիտես, որ նա հանգուցյալ է:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ենթադրում եմ: Այսքան տարի է անցել: Իսկ դու՞ ինչու ես կասկածում, որ Ջեկը հանգուցյալ է :
* '''ԾԵՐՈՒԿ''' — Ով է կասկածում: Կասեմ ավելին՝ նա միշտ էլ ինձ համար հանգուցյալ է եղել: ''(բռնում է սիրտը)'' .. Հը՜ըմ..
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Հա՞: Հենց ասելու բան չես ունենում սիրտդ ես բռնում:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Լսիր ես հիվանդ, կիսամեռ, ցնորված ծերուկ եմ, ինչ ես ուզում ինձանից:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Զարդերիս տեղն ասա՜:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Լավ: Էդ գիշեր ունեցած չունեցածդ խցկել էիր բարձիդ տակ: Ջեկը հոտն առել էր; փորձում էր քեզ խեղդամահ անել: Ես ներս մտա, շիշը ջարդեցի գլխին: Ջեկը դիվահար փախավ թևի տակ ինչ որ բան խցկած , իսկ ինձ մեկ ամիս պահեցին մեկուսարանում: Քո զարդերից էլ տեղյակ չե՛մ:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Քեզ ոչ ոք չի պահել մեկուսարանում, դու ինքդ էիր փակվել նկուղում, որ ոստիկանները չգտնեն:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Թող լինի նկուղ: Ջեկիդ պատճառով մեր մեղրամիսը նկուղում եմ անցկացրել և այն էլ մեկուսի:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Լավ: Իսկ հիմա ինձ լսիր: Ջեկն ինձ խեղդամահ չէր անում, այլ ուշքի էր բերում քո մոլագար խոշտանգումներից հետո...
* '''ԾԵՐՈՒԿ''' — Իմ խոշտանգումների՞ց...
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Այո քո՛: Քո պատճառով է, որ Օթելլոյի վերջին տեսարանից սիրտս խառնում է : Ինքնաբերաբար անգիր եմ արել , ուզու՞ մ ես արտասանեմ:
-< Lավ է ապրել իբրև գորտ խոնավ բանտում, քան կասկածել պաշտելի կուրծքը, Դե ա՝ռ քեզ .. ա՝ռ քեզ՝ քաղցրալեզու հրեշտակ >
''(ձեռքի ձողով հարվածում է ծերուկին)''
* '''ԾԵՐՈՒԿ''' — Զառանցանք: ..ես հիսուն տարի է քեզ մատով չեմ կպել:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ճիշտ է՝ մատով չես կպել, որովհետև փայտով էիր ծեծում:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Փայտո՞վ էի ծեծում...
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Այո: Կարճամիտ սևամորթի խանդավառությամբ:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Դե հերի՝ք է ինձ համեմատես էդ հիստերիկ մավրի հետ:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ես չեմ էլ համեմատում, մավրը գոնե միանգամից էր խեղդում, իսկ դու հիսուն տարի ինձ կտտանքների ես ենթարկել:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Եվ այս ամենը իմ անձնուրաց սիրո դիմա՜ց...
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Եվ այսպես, իմ անձնուրաց մավր: Այդ գիշեր դու ներս մտար շշով, ջարդեցիր Ջեկի գլուխը, թռար պատուհանից քարշ տալով կիսամեռ Ջեկի մարմինն ու....
* '''ԾԵՐՈՒԿ''' — Ու ինչ:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ու զարդատու՜փս:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Զառամյալ, ցնորամիտ պառավի բարբաջանք:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — ''(Վիսկին շփում է ծերուկի վրա)'' Զարդերիս տե՜ղն աս՜ա.
''(ամպրոպ)''
* '''ԾԵՐՈՒԿ''' — ''(Հանգիստ մաքրում է դեմքը: Բայց չի դիմանում, հանկարծ սկսում է լաց լինել:)''
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — ''(Թաշկինակով, փաղաքշորեն մաքրում է ծերուկի դեմքը:)'' Լաց մի լինիր Ջեկ..
* '''ԾԵՐՈՒԿ''' — ''(Լացելով)'' Մայք:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Դե լավ, Մայք:
* '''ԾԵՐՈՒԿ''' — ''(Լացելով)'' Ես ամբողջ գիշեր արտասվել եմ, մտածում էի ոնց ես ապրելու առանց ինձ, սայլակդ ով է քշելու պատշգամբից ներս: Առջևում ձմեռ է, կսառես:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Չեմ սառի, եթե զարդերիս տեղն ասես աղախին կվարձեմ:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Այս անգամ երկար ժամանակով եմ լքելու քեզ, գուցե և.... հավերժ: Անկեղծ ասած ... ընդմիշտ:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ոչինչ: Ինձ համար սովորական բան է քեզ սպասելը:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Իզուր մի սպասիր,.. այնտեղից հետդարձի ճամփա չկա:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — ''(Ծիծաղում է)'' Քեզ թվում է էդպես հեշտ կթողնեմ ծլկես՞.. առանց զարդերիս տեղն ասելու մի քայլ էլ չես անի Մայ՝ք:
''(Ուժեղ ամպրոպից ներսի լուսավորությունը խավարում է)''
* '''ԾԵՐՈՒԿ''' — Աչքիդ է երևում: Էս անգամ դ՝ու չես որոշողը, այլ երկնային ուժերը.. քո երկրային լիազորությունը ավարտված է պառա՜վս:
''(խավարի մեջ կայծակի լույսը ակնթարթորեն լուսավորում է պառավի սարսափազդու ժպտացող դեմքն ու ձեռքի ձողը՝ ինչը գերանդի է հիշեցնում: Ծերուկը վախեցած խաչակնքվում է)''
— Գրողը քեզ տանի... քեզանից պրծում չունեմ:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Զարդերիս տեղն աս՜ա..
* '''ԾԵՐՈՒԿ''' — ''(վախեցած)'' Երդվում եմ չգիտեմ: ''(լացում է)''
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Խոստովանիր Մայքի :
''(ամպրոպ կայծակ)''
* '''ԾԵՐՈՒԿ''' — Այնտեղ են ..այգում... Մեր թթենու տակ...Որտեղ Ջեկն է թաղված:
''(կայծակը դադարում է խավարն անցնում)''
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ջեկը թաղվա՞ծ է .... մեր թթենու տա՞կ:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Հա : Թաղել եմ , գանձերիդ հետ միասին:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ինչպե՜ս...
* '''ԾԵՐՈՒԿ''' — Հենց այդպես՝ ողջ-ողջ, սառնասրտորեն թաղել եմ Ջեկին ու քո անցյալը շա՜տ խորը փոսում, ուր ամեն անգամ թութ ուտելիս թաքուն տանջվում էիր, որ ծրագրերդ հօդս ցնդեցին:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ինչ ծրագրեր:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Փախչել Ջեկի հետ:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Սայլակո՞վ:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Սայլակդ հետո պատվիրեցինք, երբ աստիճաններից գլորվեցիր:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Հրեցիր:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Գլորվեցիր:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Հրեցիր:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Դե... Հրեցի ... գլորվեցիր: Ոնց կուզես: Ես լավ չեմ հիշում:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ես հիսուն տարի ապրել եմ մարդասպանի հե՞տ:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Ոչ միայն մարդասպանի, այլև հոգատար սրիկայի, թու՝ ինչ եմ ասում՝՝ սիրեկանի,.. :
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Եվ դու կես դար է համոզում ես ինձ , թե Ջեկը փախել է զարդատուփս թևի տակ դրա՞ծ: Ինչու:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Որ ատես Ջեկին:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Բայց Ջեկին ատելը ինչ կապ ունի զարդերիս հետ Մայք:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Որովհետև դու անուղղելի.. ընչաքաղց պառավ ես: Հենց զարդերիդ տեղն իմանաիր, ես քեզ այլևս պետք չէի լինի, կփախչեիր պատահածի հետ:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Դրա համա՞ր կոտրեցիր ոտքերս, որ չփախչե՞մ:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Որ ոտնձգություններիդ վերջ տաս:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Իսկ ավելի ճի՞շտ:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Որ կողքիս մնաս:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ողջ ողջ թաղել ես Ջեկին : Եվ հանգիստ խղճով պատրաստ էիր մեռնե՞ լ ... առանց խոստովանելու՞:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Չէ: Խոստովանելու էի: Բայց ինչպես կարգն է: Մեռնելուց մեկ րոպե առաջ :
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — ''(ժամացույցի զարկերը ազդարարում են ժամը երեքը)'' Ինձ այգի տար Մայք:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Ի՞նչ: Էս կեսգիշերի՞ն....Դրսում փոթորիկ է :
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ինձ այլևս ոչինչ չի հուզում: Ոչ փոթորիկը, ոչ կեսգիշերը, և ոչ էլ նույնիսկ մեր առաջին գիշերը:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Տեսա՞ր ...իզուր ասացի: Հենց էդ կնամոլի տեղն իմացար ես այլևս քեզ չեմ հուզում:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Խնդրում եմ Մայք, սայլակս քշիր այգի :
* '''ԾԵՐՈՒԿ''' — Ոչ մի դեպքում: Իմ ուժերը սպառվում են: Զգում եմ մոտալուտ վախճանս:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Վերջին անգամ , Մայք:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Չէ: Քեզ լավ գիտեմ, ստիպելու ես ձեռքերով փորեմ էդ կեղտոտ փոսը, հանեմ գանձերդ ու մեկիկ մեկիկ հաշվեմ Ջեկի ոսկորները: Ուշքի եկ, ամոթ է: Հարազատ կողակիցդ հոգևարգի մեջ է, իսկ դու քոսոտ զարդերից ես կառչել:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Զարդերը կապ չունեն:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Իսկ ինչը կապ ունի.. Ջե՞կը...հա՞ .. Ջե՞կը.... Հըըմ.. Իզուր չէր, որ էդ գիշեր ջարդեցի դրա գլուխը:
''(բռնում է սիրտը) :'' Սիրտս կանգ առավ...Էլ զարկերը չեմ լսում.... Ինձ կթաղես թթենու տակ, Ջեկի փոսում: Ես դեռ հարցեր ունեմ պարզելու էդ տխմարի հետ:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Անհոգ եղիր Մայք: Դժվար թե փոսում հանդիպես Ջեկին: Փոսը վաղուց դատարկ է: Մի նայիր ապշած: Այնտեղ ոչ Ջեկ kա , ոչ էլ զարդեր:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Մի բարբաջիր: Ես ինքս թաղեցի նրան: Նույնիսկ համբուրեցի յուղոտ ճակատը, ու աղոթեցի հոգուս փրկության համար:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Աղոթքից հետո փոսը չէիր փակել Մայք : Ես լուսադեմին հանեցի Ջեկին, վիրակապեցի ճակատը, զարդերս դրի թևի տակ ու աղերսեցի չքվել քաղաքից:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Չեմ հավատում : Ջեկը ողջ է՞ :
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ողջ էր: Մի շաբաթ առաջ kայծակից մեռավ:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Կայծակի՞ց : Ընդամենը կայծակից ու վե՞րջ:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Հա : Մի այսպիսի փոթորկոտ գիշեր: Այրուց իմացա, խեղճը ողբում էր դժբախտ կողակցի անհեթեթ մահը:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Եվ հիսուն տարի լռե՞լ ես: Ստիպել, որ ապրեմ կողքիդ գլուխս կախ.. մեղքի զգացումո՞վ: Ուղիղ կես դար է թաքուն ողբում եմ մի շաբաթ առաջ կայծակից մեռած տխմարի համա՞ր: Գժվելու բան է: ես մարդասպան չե՞մ:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ոչ մարդասպան չես:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Դու անխիղճ կին ես : Ես մինչև օրս հայելուն չեմ նայել, մարդկանցից փախել, կանանց էլ վախից չեմ սիրաշահել, իսկ այդ սրիկան ողջ առողջ վայելել է կյանքը ու առոք փառոք մեռել կայծակի՞ց : Ինչու չես ասել այսքան ժամանակ, որ Ջեկը ողջ է:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Մտքիցս թռել էր:
* '''ԾԵՐՈՒԿ''' — Իսկ ավելի ճիշտ՞:
* '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Որ կողքիս մնաս :
''(Ամպրոպ)''
''(Ծերուկը լուռ վեր է կենում ու հրելով պառավի սայլակը քշում այգի:)''

[[Կատեգորիա:Արմինե Նալբանդյանի ստեղծագործություններ]]
[[Կատեգորիա:Հայ դրամատուրգիա]]
sxs3yh1eysxya69x0fqiwswj2hvg9v2