Վիքիդարան hywikisource https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB MediaWiki 1.47.0-wmf.5 first-letter Մեդիա Սպասարկող Քննարկում Մասնակից Մասնակցի քննարկում Վիքիդարան Վիքիդարանի քննարկում Պատկեր Պատկերի քննարկում MediaWiki MediaWiki քննարկում Կաղապար Կաղապարի քննարկում Օգնություն Օգնության քննարկում Կատեգորիա Կատեգորիայի քննարկում Հեղինակ Հեղինակի քննարկում Պորտալ Պորտալի քննարկում Էջ Էջի քննարկում Ինդեքս Ինդեքսի քննարկում TimedText TimedText talk Մոդուլ Մոդուլի քննարկում Event Event talk Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/22 104 21792 393035 165519 2026-06-04T06:13:21Z ~2026-31364-58 14009 393035 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>'''22 ՂԱԶԱՐՅԱՆ'''
դ–ր (1975), պրոֆեսոր (1978)։ Ավարտել է Մոսկվայի կապի էլեկտրատեխ․ ինստ–ը (1951)։ 1958-ին կազմակերպել և մինչև 1969-ը ղեկավարել է Երևանի համալսարանի ռադիոֆիզիկայի և էլեկտրոնիկայի ամբիոնը։ 1970-ից ՀՍՍՀ ԳԱ ՖՀԻ–ի քվանտային էլեկտրոնիկայի՝ իր հիմնադրած բաժնի վարիչն է։ Աշխատանքները վերաբերում են շղթաների, կիրառական ինֆորմացիայի, լազերային կապի պրոբլեմներին։ Նրա ղեկավարությամբ ստեղծվել և շահագործման է հանձնվել (1969) Երևան–Բյուրական լազերային բազմականալ հեռախոսագիծը, որն առաջիններից մեկն էր աշխարհում։ Աշխատակիցների հետ ուսումնասիրել է մթնոլորտում լուսային ալիքների տարածման և լազերային կապի արդյունավետության բարձրացման հարցերը։
''Երկ․'' Ձեռնարկ ռադիոսիրողների համար, Ե․, 1961 (հեղինակակից Ա․ Գ․ Խալաթյան)։
'''ՂԱԶԱՐՅԱՆ''' Սերոբ Ղազարի (1910, Բիթլիս – 11․4․1962, Երևան), հայ սովետական լեզվաբան։ Բան․ գիտ․ դ–ր (1953), պրոֆեսոր (1954)։ 1939-ին ավարտել է Երևանի մանկավարժական ինստ–ը։ 1940–1962-ին դասախոսել է Երևանի համալսարանում։ 1937–48-ին եղել է «Սովետական դպրոց» թերթի խմբագիրը, 1944–1959-ին ղեկավարել է ՀՍՍՀ ԳԱ լեզվի ինստ–ի հայոց լեզվի պատմության և բարբառագիտության բաժինը։ Ղ․ իր ուսումնասիրություններում անդրադարձել է գրաբարի քերականությանը, հայոց լեզվի պատմությանը, ռուսերենի դերին հայոց լեզվի հարստացման ու զարգացման գործում, միջին հայերենին ևն։ «Հայոց գրական լեզվի պատմություն» (1961) գրքում քննել է գրաբար գեղարվեստական գրականության լեզվական առանձնահատկությունները, զարգացման օրինաչափությունները։ Կազմել է մայրենի լեզվի դասագրքեր, տերմինաբանական կոմիտեի ուղեցույց ևն։
''Երկ''․ Գրաբարի դասագիրք, Ե․, 1951։ Հայոց լեզվի համառոտ պատմություն, Ե․, 1954։ Ժամանակակից հայոց լեզուն և ռուսերենի դերը նրա հարստացման ու զարգացման մեջ, Ե․, 1955։ Միջին հայերեն, գիրք 1, Ե․, 1960։
'''ՂԱԶԱՐՅԱՆ''' Վահան Հովսեփի [ծն․ 1․1․1918, գ․ Խնձորեսկ (այժմ՝ ՀՍՍՀ Գորիսի շրջանում)], հայ սովետական ֆիտոֆիզիոլոգ, բուսաբան։ Կենսբ․ գիտ․ դ–ր (1951), պրոֆեսոր (1952), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1974)։ ՍՄԿԿ անդամ 1945-ից։ Ավարտել է Երևանի համալսարանի կենսաբանական ֆակուլտետը (1941)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին։ 1945–48-ին դասախոսել է Երևանի Խ․ Աբովյանի անվ․ մանկավարժական ինստ–ում։ Եղել է Երևանի համալսարանի կենսբ. ֆակուլտետի բույսերի ֆիզիոլոգիայի և անատոմիայի ամբիոնի վարիչ (1948–68), ՀՍՍՀ ԳԱ բուսաբանության ինստ–ի բույսերի ֆիզիոլոգիայի լաբորատորիայի վարիչ (1946-ից), 1949-ից՝ նույն ինստ–ի դիրեկտոր։ 1946–70-ին՝ ՀՍՍՀ ԳԱ կենսաբանական գիտությունների բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարի տեղակալ, 1970-ից՝ ակադեմիկոս քարտուղար և ԳԱ Նախագահության անդամ։ Ղ–ի գիտական աշխատանքները վերաբերում են բարձրակարգ բույսերի անհատական զարգացման պրոբլեմներին, մշակել է բարձրակարգ բույսերի ծերացման նոր տեսություն։ Ղ․ պարզել է, որ բույսերի երկամյաության բնույթը պայմանավորված է գագաթնային բողբոջների դոմինանտ վիճակով։ Ղ․ կոռելացիոն կապ է հայտնաբերել ցողունի ֆլոեմայի և քլորոֆիլակիր ֆելոդերմի միջև։ Նա նկարագրել է բարձրակարգ բույսերի անհատական զարգացման գլխավոր և երկրորդական հակասական ու միասնական պրոցեսները, զարգացումը դիտել որպես օնտոգենեզին բնորոշ գլխավոր հակասությունների հերթափոխման պրոցես։ Ղ–ի նախաձեռնությամբ ու ղեկավարությամբ մշակվել են ՀՍՍՀ անտառապատման և կանաչապատման գիտական հիմունքները։ Ղ․ Հայաստանի բուսաբանների ընկերության նախագահն է (1953-ից), Հայաստանի բնության պահպանության ընկերության նախագահության նախագահը (1974-ից), Համամիութենական բուսաբանական ընկերության (1972-ից), բույսերի կենսաքիմիայի և ֆիզիոլոգիայի (1971-ից) խորհուրդների անդամ է, Հայաստանի ֆլորայի, բուսականության և բուսական պաշարների պահպանության և ռացիոնալ օգտագործման կոորդինացման խորհրդի նախագահը։
Դիմանկարը տես 21-րդ էջում։
''Երկ․'' Физиологические особенности развития двухлетних растений, E․, 1954; Физиологические основы онтогенеза растений, E., 1959; Старение высших растений, M., 1969; Научные основы облесения и озеленения Армянской CCP, E., 1974 (c соавторами).
'''ՂԱԶԱՐՅԱՆ''' Վրույր Սարգսի (ծն․ 10․1․1902, ք․ Արաբկիր), հայ սովետական անասնաբույժ։ Անասնաբուժական գիտ․ դ–ր (1948), պրոֆեսոր (1948), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1961)։ 1924-ից ԱՄՆ–ի կոմունիստական կուսակցության անդամ։ ՍՄԿԿ անդամ 1929-ից։ Ավարտել է Կորնիշի (Նյու Յորքի նահանգ) համալսարանի անասնաբուժության բաժինը։ 1926-ին ներգաղթել է Սովետական Հայաստան։ 1930-ին կազմակերպել և ղեկավարել է Հայկ․ անասնաբուժական ինստ–ի խոշոր եղջերավոր կենդանիների վարակիչ հիվանդությունների ուսումնասիրության բաժինը։ 1949–74-ին Երևանի անասնաբուծական–անասնաբուժական ինստ–ի զոոհիգիենայի և անասնաբուժության հիմունքների ամբիոնի վարիչ։ Գիտական աշխատանքները նվիրված են խոշոր եղջերավորների ժանտախտի, խշխշան պալարի, լեպտոսպիրոզի, մատղաշների վարակիչ ևն հիվանդությունների նկարագրման, դրանց դեմ պայքարի և բուժման արդյունավետ միջոցների մշակման հարցերին։
''Երկ''. Հորթերի պարատիֆ հիվանդությունը, Ե․, 1937։ Գառների սպիտակ մկանային հիվանդությունը, Ե․, 1963։ Ոչխարների խրոնիկ թունավորում, Ե․, 1965։
'''ՂԱԶԱՐՈՍՅԱՆ''' Գոհարիկ (1911, Կ․ Պոլիս – 28․10․1957, Փարիզ), հայ կոմպոզիտոր, դաշնակահար։ Փարիզում աշակերտել է Լ․ Լևիին (դաշնամուր), Պ․ Դյուկային և Ժ․ Ռոժե–Դյուկասին (կոմպոզիցիա)։ Բնակվել է Կ․ Պոլսում։ Զբաղվել է նաև մանկավարժական և երաժշտական–հասարակական գործունեությամբ։ 1934-ից համերգներով հանդես է եկել Եվրոպայի բազմաթիվ քաղաքներում և ԱՄՆ–ում։ Կատարել է հնագույն վարպետներից մինչև նորագույնների երկեր (ներառյալ Կոմիտասի և սեփական գործերը)։ Գրել է կամերային գործեր, դաշնամուրային երկու կոնցերտ, «Մի մոր պատմություն» բալետը (ըստ Անդերսենի), ստեղծել է ծավալուն «պատմողական» հայկ․ երգի ինքնատիպ տեսակ (Ա․ Իսահակյանի «Կտակ», Ս․ Կապուտիկյանի «Սիրերգ», Մեծարենցի «Եկեսցե» խմբերգը դաշնամուրով ևն)։ Մեղեդիական արվեստը արմատներով կապված է հայկ․ ժող․ և հոգևոր երգին, ներդաշնակությունը զարգացել է ժողովրդականի հետ սերտ միաձուլվող դիատոնիզմից, հասել մինչև խրոմատիզմի և դիսոնանսների գործածության XX դ․ բնորոշ առատությանը։ Տպագրված են դաշնամուրային 24 էտյուդները, Կոմիտասի՝ 1913-ին հավաքած ժող․ երգերից 20-ի դաշնամուրային շարադրությունը, աշուղական երգերի մշակումներ ևն։{{ՀՍՀ հեղ|Ռ․ Աթայան}} '''ՂԱԶԲԵԳԻ''' Ալեքսանդր [8(20)․1․1848, գ․ Ստեփանծմինդա (այժմ՝ Ղազբեգի) — 10(22)․12․1893, Թիֆլիս], վրացի գրող։ Ծնվել է Գորիի նահանգի կառավարչի ընտանիքում։ Հոր մահից հետո վարել է կալվածատիրական մեծ տնտեսությունը, գյուղացիներին ազատել է հարկերից, հրաժարվել իշխող ֆեոդալի իր դիրքերից և 7 տարի հովվություն է արել սարերում։ 1879-ից ապրել է Թիֆլիսում, աշխատել «Դրոեբա» թերթում, որտեղ 1881-ին տպագրել է իր «Էլգուջա» վեպը՝ պատկերելով պատվի ու ազատության համար մարտնչող լեռնցիների։ Վեպի առանձին հրատարակության տպաքանակը բռնագրավել և այրել է ոստիկանությունը։ Այնուհետև լույս են տեսել Ղ–ի «Էլիսո» (1882), «Հայրասպանը» (1882), «Ցիկո» (1883), «Թշվառը» (1884), «Ձորի նահապետ Դոչա» (1884), «Հովիվը» (1885) վիպակները։ Զրկանքներն ու հետապնդումները Ղ–ին հասցրել են հոգեկան ծանր հիվանդության։ Մահացել է միայնության ու կարիքի մեջ։ Ղ․ XIX դ, վրաց․ արձակի խոշոր վարպետներից է։
''Երկ․'' Պատմվածքներ, Ե․, 1948։
'''ՂԱԶԻ''', գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Քղիի գավառում, ժայռոտ բարձունքի վրա։ Շրջապատված էր պտղատու ծառերով։ 1909-ին ուներ 105 (15 ընտանիք) բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ և այգեգործությամբ։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Եղիա, կառուցված 1870-ին)<noinclude><references/></noinclude> 2ggo4luljhgqqr88tme9r5gpe8iwx2q Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/24 104 21794 393036 165683 2026-06-04T06:42:35Z ~2026-31364-58 14009 393036 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Հրաչ 2002" /></noinclude>'''24 ՂԱՀՀԱՐ'''
ՀԿԿ ԿԿ–ի անդամ՝ 1971-ից, ԿԿ–ի բյուրոյի անդամ՝ 1972-ից։ ՀՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության անդամ՝ 1966-ից։ ՀՍՍՀ VII–X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի 3 շքանշանով։
'''ՂԱՀՀԱՐ''' Աբդուլլա (1907–1968), ուզբեկ սովետական գրող։ ՍՄԿԿ անդամ 1952-ից։ Լույս է ընծայել «Աշխարհը երիտասարդանում է» (1933), «Պատմվածքներ» (1935) ժողովածուները, «Տեսիլք» (1937) վեպը։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին գրել է ակնարկներ ու պատմվածքներ։ Հրատարակվել են նաև «Կոշչինարի կրակները» (1951–52) վեպը, «Պստլիկ-թռչնիկը» (1958), «Սեր» (1969) և ինքնակենսագրական «Հեքիաթներ եղելության» (1965) վիպակները, «Նոր երկրում», «Մետաքսե սյուզանե» (1950, ՍՍՀՄ պետ․ մրցանակ, 1952), «Հիվանդ ատամներ» (1954) կատակերգությունները։
'''ՂԱՄԱՐԱ''', գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Սղերդի գավառի Գենջի գավառակում։ 1909-ին ուներ 7 ընտանիք հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Ղ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում։
'''ՂԱՄԲԱՐՅԱՆ''' Կարլեն Հմայակի [ծն․ 17․2․ 1927, գ․ Ժդանով (ներկայումս՝ Կիրովականի տարածքում)], սովետական կուսակցական և պետական աշխատող։ ՀՍՍՀ վաստակավոր ինժեներ (1977)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ Ավարտել է Երևանի Կ․ Մարքսի անվ․ պոլիտեխնիկական ինստ–ի մեխանիկա–մեքենաշինական ֆակուլտետը (1950), ՍՄԿԿ ԿԿ–ինկից բարձրագույն կուսակցական դպրոցը (1958)։ 1950-ից աշխատել է Երևանի էլեկտրատեխնիկական գործարանում: 1955-ին ընտրվել է ՀԿԿ Օրջոնիկիձեի շրջկոմի առաջին քարտուղար։ 1958-ից աշխատել է ՀԿԿ ԿԿ–ի ապարատում։ 1959-ին ընտրվել է ՀԿԿ Հրազդանի շրջկոմի առաջին քարտուղար։ 1961-ից՝ ՀԿԿ ԿԿ–ի արդյունաբերության և տրանսպորտի բաժնի վարիչ, միաժամանակ (1963–65)՝ արդյունաբերության և շինարարության ղեկավարման գծով ՀԿԿ ԿԿ–ի բյուրոյի նախագահի տեղակալ։ 1975–81-ին Ղ․ եղել է ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ։ 1981-ից՝ ՀԿԿ ԿԿ–ի քարտուղար և ՀԿԿ ԿԿ–ի բյուրոյի անդամ։ 1960-ից Ղ․ ՀԿԿ ԿԿ–ի անդամ է։ ՀՍՍՀ V–X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Պարգևատրվել է Աշխատանքային կպյւմիր դրոշի 4 շքանշաններով և մեդալներով։
'''ՂԱՄԲԱՐՅԱՆ''' Մարիա Ստեփանի (ծն․ 1․10․1925, Երևան), հայ սովետական դաշնակահարուհի, մանկավարժ։ ՀՍՍՀ վաստ․ արտիստուհի (1966)։ 1948-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (Կ․ Ն․ Իգումնովի դասարան), 1951-ին՝ ասպիրանտուրան (դասատուները՝ Գ․ Գ․ Նեյգաուզ, Լ․ Ն․ Օբորին)։ 1953–55-ին դասավանդել է Լենինգրադի կոնսերվատորիայում, ապա՝ Մոսկվայի Գնեսինների անվ․ երաժշաական–մանկավարժական ինստ–ում։ Համերգային գործունեությունը սկսել է 1951-ից։ Կատարմանը բնորոշ է ոճի հստակությունը, բարձր պրոֆեսիոնալիզմը։ Համերգացանկը ընդգրկում է Բախի, Բեթհովենի, Շոպենի, Շումանի, Շուբերտի, Ս․ Մելիքյանի, Ա․ Խաչատրյանի, Ա․ Բաբաջանյանի երկերը։{{ՀՍՀ հեղ| Շ․ Ափոյան}} '''ՂԱՄԲԱՐՅԱՆ''' Պետրոս Պողոսի (3․5․1899, Թիֆլիս –8․2․1934), հայ սովետական երկրաբան։ 1922–27-ին սովորել է Սորբոնի համալսարանում, աշակերտել անվանի երկրաբան Բռնեին, ընտրվել Ֆրանսիայի հանքաբանական ընկերության իսկական անդամ։ 1927–30-ին աշխատել է Երևանի համալսարանում որպես քիմ․ լաբորատորիայի վարիչ և երկրաբանական առարկաների դասախոս, իսկ 1930–33-ին՝ պոլիտեխնիկական ինստ–ում։ Ղ․ մանկավարժական աշխատանքին զուգընթաց կատարել է գիտական հետազոտություններ։ 1928–33-ին ուսումնասիրել է Մերձերևանյան շրջանի երկրաբանական կառուցվածքը և օգտակար հանածոները (դիատոմիտ, մարմար, կավ, բազալտ ևն)։ 1929-ին մասնակցել է ՍՍՀՄ ԳԱ անդրկովկասյան արշավախմբի աշխատանքներին իբրև Երևանի ջոկատի պետ, հետազոտել Հրազդան գետի միջին հոսանքի երկրաբանական կառուցվածքը, կազմել այդ տարածքի երկրաբանական քարտեզը։ Ղ․ զոհվել է ինքնաթիռի աղետի ժամանակ։
'''ՂԱՄԲԱՐՅԱՆ''' Ստեփան Պողոսի [23․6․ 1879, Կոջոր (այժմ՝ Վրաց․ ՍՍՀ–ում) - 7․3․1948, Մոսկվա, թաղված է Երևանում], հայ սովետական քիմիկոս, սովետահայ քիմիկոսների գիտական դպրոցի հիմնադիրը։ Քիմ․ գիտ․ դ–ր (1937), պրոֆեսոր (1926), ՀՍՍՀ ԳԱ թղթակից անդամ (1944), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1935)։ Ավարտել է Ռիգայի դասական գիմնազիան (1898), ապա սովորել Մյունխենի, Լայպցիգի և Հայդելբերգի համալսարաններում (1899–1906)։ 1907–11-ին աշխատել է պրոֆեսորներ Թիլեի (Ստրասբուրգ), Վիլշտետերի, Վիլանդի (Մյունխեն) և Բյուխների (Բեռլին) հետ, 1911–14-ին1 Բաքվի ռուս․ տեխ․ ընկերության քիմիայի, 1914–20-ին՝ Թիֆլիսի երկրագործական դեպարտամենտի քիմիամանրէաբանության լաբորատորիաներում և դասախոսել Թիֆլիսի կանանց բարձրագույն դասընթացներում։ 1920-ին Ղ․ հրավիրվել է Երևան, հիմնադրել և ղեկավարել Երևանի համալսարանի, պոլիտեխնիկական, բժշկ․, գյուղատնտ․ և անասնաբուծական-անասնաբուժական ինստ–ների օրգ․ քիմիայի ամբիոնները և լաբորատորիաները։ Ղ․ քիմ․ պարբերականների առաջին գրադարանի հիմնադիրն է Հայաստանում։ 1935–38-ին՝ ՍՍՀՄ ԳԱ հայկական մասնաճյուղի նախագահության անդամ և օրգ․ քիմիայի բաժնի վարիչ։ 1938–44-ին աշխատել է Սեմիպալատինսկի մարզում, իսկ 1944-ից՝ ՀՍՍՀ ԳԱ քիմիայի ինստ–ում։ Ղ․ առաջիններից էր, որ զբաղվեց օրգ․ նյութերը գերօքսիդներով օքսիդացնելու ռեակցիաների հետազոտությամբ։ Ուսումնասիրելով դիֆենիլամինի ռեակցիաները բենզոիլ և ացետիլգերօքսիդների հետ՝ նա ցույց տվեց, որ առաջնային ակտում գոյացած գերօքսիդները տրոհվում են զուգաչափորեն <chem>O-O</chem> կապի տեղում՝ առաջացնելով ազատ ռադիկալներ (1905–07)։ <chem>N</chem>–արիլ–<chem>N</chem>–ացիլօրթոամինաֆենոլի առաջացումն այդ ռեակցիաներում նա բացատրեց դիֆենիլհիդրօքսիլամինի հետագա վերախմբավորմամբ (1909)։ Ղ․ հայտնաբերեց դիֆենիլամինի հեշտությամբ օքսիդանալու հատկությանը և առաջինն ստացավ տետրաֆենիլ հիդրազին։ Հետզոտելով վերջինիս փոխազդեցությունը թթուների հետ՝ Ղ․ հաստատեց, որ տեղի է ունենում <chem>N-N</chem> կապի խզում։ Ավելի ուշ նա հիմնավորեց, որ ալկիլֆենիլամինի և բենզոիլպերօքսիդի փոխազդեցության դեպքում տեղի է ունենում ալկիլֆենիլ–հիդրօքսիլամինի վերախմբավորում։ Այդ հետազոտություններին զուգընթաց Ղ․ Հայաստանում զբաղվում է նաև տեղական այրվող թերթաքարերի, եթերայուղատու բույսերի ուսումնասիրությամբ, իսկ կարբիդի գործարանը գործարկելուց հետո՝ նաև ացետիլենի քիմիայով (քացախաթթվի, պլաստմասսաների, քլոր պարունակող օրգ․ լուծիչների, գյուղատնտ․ կենդանիների պարազիտային հիվանդությունների դեմ պայքարի միջոցների՝ տետրաքլորէթիլենի և հեքսաքլորէթանի ստացումը ևն), ացետիլենից քլորոպրենային կաուչուկի ստացման գիտական և տեխնոլոգիական չմշակված առանձին խնդիրների լուծմամբ։ Ղ–ի հետազոտությունները դարձան Հայաստանում օրգ․ քիմիայի հետագա զարգացման հիմքը։{{ՀՍՀ հեղ|Ա․ Բաբայան, Վ․ Ազատյան, Լ․ Գյուլբուդաղյան}} '''ՂԱՄԲԱՐՈՎ''' Յուրի Ստեպանովիչ (1850, Թիֆլիս – 1926), հայ իրավաբան, իրավունքի տեսաբան։ Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր (1884–99)։ Փարիզի Հասարակական գիտությունների բարձրագույն ռուս. դպրոցի (1900) հիմնադիրներից, դասավանդել է Բրյուսելի համալսարանում։ 1906-ից՝ Պետերբուրգի պոլիտեխնիկական ինստ–ի քաղաքացիական իրավունքի ամբիոնի վարիչ։ Զարգացրել է գերմանացի իրավաբան Ռ․ Իհերինգի քաղաքացիական իրավունքի բուրժ․ սոցիոլոգիական ուղղությունը, եղել է իրավունքի ուսումնասիրման պատմահամեմատական մեթոդի կողմնակից։ «Քաղաքացիական իրավունքի դասընթաց»-ում (1911) տուրք է տվել էկլեկտիկական գաղափարների։ Տարբեր պետությունների իրավունքի համակարգը համադրելու միջոցով Ղ․ փորձել է բուրժ․ դիրքերից ստեղծել ընդհանուր քաղաքացիական իրավունքի գիտություն։ Ղ–ի խմբագրությամբ լույս է տեսել «Հասարակական–իրավաբան-<noinclude><references/></noinclude> 8nlisc2owzg0fn78jnohdf9fi29qpob Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/25 104 21795 393037 165685 2026-06-04T07:10:38Z ~2026-31364-58 14009 393037 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Mariamtevosyan" /></noinclude>{{Աջաթև|'''ՂԱՋԱՐԱԿԱՆ 25'''}} կան գիտությունների ժողովածուն» (1899), եղել է «Գրանատ» հանրագիտական բառարանի խմբագրական կոլեգիայի անդամ։
''Երկ․'' Гражданское право․ Вещное право, ч․ 1–2 (CПБ), 1898; Право в его основных моментах, в кн., Сборник по общественно-юридическим наукам, в․ 1, 1899; Свобода и ее гарантии, т․ 1, CПБ, 1910․
'''ՂԱՄՇԼՈՒ''' (1978-ից՝ Զարթոնք), գյուղ Հայկական ՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հարավ–արևելք։ Սովետական տնտեսությունն զբաղվում է խորդենու մշակությամբ, բանջարաբուծությամբ ն անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կինո, մսուր–մանկապարտեզ, հիվանդանոց, խորդենու մշակման գործարան, ջերմոցային տնտեսություն։ Ղ–ում է ՍՍՀՄ գյուղատնտեսության մինիստրության եթերայուղատու կուլտուրաների գիտաարտադրական միավորման հայկական փորձակայանը։
'''ՂԱՅԱԲԱՇ''', գյուղ Հայկական ՍՍՀ Վարդենիսի շրջանում, շրջկենտրոնից 8 կմ հարավ–արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների, ծխախոտի մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կապի բաժանմունք, հեռախոսակայան, բուժկայան։ Ղ․ հայտնի է XVI– XVII դարերից։
'''ՂԱՅԱՓԱ''', գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի համանուն գավառում։ 1909-ին ուներ 8 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Ղ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ և զոհվել են գաղթի ճանապարհին, Կամախի կիրճում։
'''ՂԱՅԹԱՐՄԱ''', թաթարական ժողովրդական պար։ Պարեղանակը մշակել է Ա․ Սպենդիարյանը։ Մշակման հիման վրա 1920–30-ական թթ․ հայ պարուսույցները բեմադրել են կանացի պար։ Լավագույն բեմադրություններից է Ս․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/625 ''Լիսիցյանի''] Ղ․ Երևանի պարարվեստի ուսումնարանում։{{ՀՍՀ հեղ|Ժ․ Խաչատրյան}} '''ՂԱՅՄԱԶ''', գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Բերկրի–Աբաղայի գավառում։ 1909-ին ուներ 30 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Ղ–ի հայերը 1915-ի հուլիսին, ռուս. զորքերի հետ գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։
'''ՂԱՆԱԼԱՆՅԱՆ''' Արամ Տիգրանի (19․2․ 1909, Ախալցխա), հայ սովետական բանագետ–բանասեր։ ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1977), բան․ գիտ․ դ–ր (1970), գիտ․ վաստ․ գործիչ (1967)։ 1931-ին ավարտել է Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը։ Աշխատել է գիտ․ հիմնարկներում, դասախոսել համալսարանում և այլուր։ Ղ․ զգալի վաստակ ունի բանահյուսական տեքստաբանության և առանձին ժանրերի գիտական հետազոտության բնագավառում․ ուշագրավ են «Հայ շինականի աշխատանքի երգերը» (1937), «Սասունցի Դավիթ» (1939), «Հայ ժողովրդական հեքիաթներ» (1950), «Հայկական առածանի» (1951), «Ավանդապատում» (1969) գործերը։ Ղ․ զբաղվել է նաև հայ բանահյուսության ու գրականության փոխառնությունների ուսումնասիրությամբ («Պռոշյանը և ժողովրդական բանահյուսությունը», 1938, «Աբովյանը և ժոդովրդական բանահյուսությունը», 1941, «Ավ․ Իսահակյանի ստեղծագործության ժողովրդական ակունքները», 1955, «Սայաթ–Նովայի ստեղծագործության ժողովրդական ակունքները», 1963, «Թումանյանը և ժողովրդական բանահյուսությունը», 1964) և հայագիտության, մասնավորապես՝ բանագիտության պատմության ու տեսության հարցերով («Մանուկ Աբեղյանն իբրև ֆոլկլորագետ»՝ «Գրական–բանասիրական հետախուզումներ», գիրք 1, 1946, «Հ․ Օրբելին և հայ էպոսը»՝ «Տեղեկագիր ՀՍԱՀ ԳԱ», 1957, № 3, «Գարեգին Սրվանձտյանց», «Հայ նոր գրականության պատմություն», հ․ 3, 1964, «Ն․ Մառը և հայ բանահյուսությունը»՝ «Մառը և հայագիտության հարցերը» ժողովածուում, 1968 ևն)։ Գրառել և հրատարակել է «Սասնա ծռեր»-ի երկու պատում, Մ․ Աբեղյանի ն Գ․ Աբովի հետ մասնակցել է «Սասունցի Դավիթ» էպոսի համահավաք բնագիրը կազմելուն, լույս է ընծայել «Հայ ժողովրդական բանահյուսություն» ձեռնարկի չորս պրակ (1945–46)։
''Գրկ''․ {{լայն|Հարությունյան}} Ս․ Բ․, Վաստակաշատ բանագետը, «ՊԲՀ», 1969, № 1։ {{ՀՍՀ հեղ|Ս․ Հարությունյան}} '''ՂԱՆԱԼԱՆՅԱՆ''' Հովհաննես Տիգրանի (19․2․1911, Ախալցխա), հայ սովետական գրականագետ։ Բան․ գիտ․ դ–ր (1948), պրոֆեսոր (1948)։ 1937-ին ավարտել է Երևանի համալսարանը։ 1946–77-ին եղել է Վ․ Բրյուսովի անվ․ ռուսաց և օտար լեզուների մանկավարժական ինստ–ի հայոց լեզվի և գրականության ամբիոնի վարիչը։ Հեղինակ է «Ավետիք Իսահակյան» (1955, ռուս․ 1975), «Պետրոս Դուրյան» (1957), «Միսաք Մեծարենց» (1958), «Վահան Տերյան» (1960), «Դանիել Վարուժան» (1961), «Մտերիմ դեմքեր» (1965) երկերի։ Ուսումնասիրություններ ունի Վ․ Բրյուսովի, Յու․ Վեսելովսկու, Վ․ Զվյագինցևայի, Վ․ Նեմիրովիչ–Դանչենկոյի և ռուս այլ գրողների մասին։ Ռուսերեն լույս են տեսել «Ակնարկներ XIX–XX դդ․ հայ քնարերգության» (1964), «Հայաստանը ռուս բանաստեղծների ստեղծագործություններում» (1972), «XVIII–XX դդ․ Հայաստանի բանաստեղծները» (1976) գրքերը։
'''ՂԱՉԱՂԱՆ''' (1978-ից՝ Արևածագ), գյուղ Հայկական ՍՍՀ Թումանյանի շրջանում, Ձորագետի ձախ ափին, շրջկենտրոնից 15 կմ հարավ–արևմուտք։ Տավարաբուծական–ծխախոտագործական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև պտղաբուծությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կինո, կապի բաժանմունք, մանկապարտեզ, բուժկայան։
'''ՂԱՋԱՐԱԿԱՆ ԴԻՆԱՍՏԻԱ''' , {{լայն|Կաջարական դինաստիա}}, Իրանում, 1796– 1925-ին։ Հիմնել է թյուրք. ղաջար ցեղի առաջնորդ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/242 ''Աղա–Մահմեդ խան Ղաջարը''], որը միջֆեոդալական պայքարում հաղթել է Զենդերի դինաստիային։ Ղ․ դ–ի մայրաքաղաքը Թեհրանն էր։ Ղ․ դ․ արտահայտել է Իրանի ավատական ազնվականության շահերը և ձգտել է ստեղծել կենտրոնացված պետություն։ Արևելյան Հայաստանը և Վրաստանը Ղ․դ–ի տիրապետության ներքո պահելու, ինչպես նաև հայ ու վրաց ժողովուրդների՝ Ռուսաստանին միանալու շարժումը խափանելու նպատակով Աղա–Մահմեդ խանը 1795-ին ու 1797-ին արշավել է Անդրկովկաս, կողոպտել ու ավերել այդ երկրամասը, հազարավոր հայերի ու վրացիների տեղահանել ու բռնի քշել Իրանի խորքերը։ Անդրկովկասի ժողովուրդները համառ դիմադրություն են ցույց տվել զավթիչներին (հայերի դիմադրությունը Շուշիի 1797-ի պաշարման ժամանակ)։ XIX դ․ սկզբին Ռուսաստանի հետ անհաջող պատերազմների հետևանքով Ղ․ դ․ կորցրել է իր տիրույթներն (այդ թվում՝ Արևելյան Հայաստանը) Անդրկովկասում։ XIX դ․ Ղ․ դ–ի շահերի օրոք ուժեղացել է օտարերկրյա կապիտալի ներթափանցումը Իրան, և երկիրը վերածվել է կիսագաղութի։ Ղաջարական կառավարող վերնախավի շահագործումն ու կամայականությունները առաջ են բերել ժող․ շարժումներ (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/194 ''Բաբիների ապստամբությումներ 1848–1852''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/452 ''Իրանական հեղափոխություն 1905–11''], 1918–22-ի ազգային–ազատագրական շարժումները ևն), որոնք թուլացրել են Ղ․ դ–ի իշխանությունը և պայմաններ ստեղծել նրա տապալման համար։ 1925-ի հոկտ․ 31-ին Իրանի V մեջլիսը որոշում կայացրեց Ղ․ դ–ի տապալման մասին, իսկ դեկտ․ 12-ին իշխանության գլուխ անցավ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/298 ''Փահլավիների դինաստիան'']։<noinclude><references/></noinclude> 3hsfq14fac3g51dacifvosil984vhrc Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/26 104 21796 393038 165689 2026-06-04T07:27:40Z ~2026-31364-58 14009 393038 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Mariamtevosyan" /></noinclude>'''26 ՂԱՋԱՐՆԵՐ'''
{{Կենտրոն|Ղ․ դ–ի ներկայացուցիչները՝}} Աղա–Մահմեդ խան Ղաջար (1796–97), Ֆաթհ–Ալի շահ (1797–1834), Մոհամմեդ շահ (1834– 1848), Նասր էդ–Դին շահ (1848–96), Մոզաֆֆար էդ–Դին շահ (1896–1907), Մոհամմեդ–Ալի շահ (1907–09), Ահմեդ շահ (1909–25)։ {{ՀՍՀ հեղ|Վ․ Բայբուրդյան}} '''ՂԱՋԱՐՆԵՐ''', թյուրքական ցեղ Իրանում (մոտ 25 հզ․, 1980)։ Հիմնականում բնակվում են Մազանդարանի Խազար–Ջերիբ հովտում և Վրկանի՝ դրան կից լեռնային շրջանում, մասամբ՝ Թեհրանում և մի քանի այլ քաղաքներում։ XVIII դ․ վերջին Ղ–ի հզորացած խավից առաջացավ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/25 ''Ղաջարական դինաստիան''] (1796–1925)։
'''ՂԱՍԱԲՏԱՆ''' Միհրան (1870, Կեսարիա – 1910, Ֆիլադելֆիա), ամերիկահայ ռենտգենաբան։ 1898-ին ավարտել է Ֆիլադելֆիայի բժշկավիրաբուժական կոլեջը։ Որպես զինվորական բժիշկ մասնակցել է իսպանա–ամերիկյան պատերազմին։ 1903–10-ին աշխատել է Ֆիլադելֆիայի հիվանդանոցում որպես ռենտգենաբան, միաժամանակ էլեկտրաբուժություն է դասավանդել բժշկավիրաբուժական կոլեջում։ Ղ․ մշակել է ռենտգենյան ճառագայթներով չարորակ ուռուցքների բուժման որոշ հարցեր, գրել աշխատություն, որն Ամերիկայի բժշկ․ ուսումնական հաստատություններում օգտագործվել է որպես դասագիրք։ Ղ․ եղել է Նյու Յորքի բժշկ․ լեգալ ընկերության նախագահ և Ամերիկյան էլեկտրաթերապետների ընկերության փոխնախագահ։
'''ՂԱՎԱԽԱՆ''', գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտունու շրջանում, շրջկենտրոնից 24 կմ արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի և բանջարեղենի մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կենցաղսպասարկման տաղավար։ Ղ–ում է Ս․ Աստվածածին եկեղեցին (XIX դ․)։
'''ՂԱՎՐԱԶ''', գյուղ Արևմտյան Հայաստանում, Սեբաստիայի վիլայեթի համանուն գավառում։ 1914-ին ուներ մոտ 1600 (200 ընտանիք) հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ, անասնապահությամբ, արհեստներով, առևտրով։ Գյուղում կար եկեղեցի (Ս․ Փրկիչ) և վարժարան (Վռամշապուհյան)։ Բնակիչների մեծ մասը զոհվել է հայրենի գյուղում, 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Փրկվածները տեղափոխվել են Արևելյան Հայաստան։
'''ՂԱՎՈՒՇՈՒՂ''', գյուղ Հայկական ՍՍՀ Եղեգնաձորի շրջանում, շրջկենտրոնից 16 կմ հյուսիս–արևելք։ Ղ–ով է անցնում Եղեգնաձոր–Գյուլլիդուզ ավտոճանապարհը։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև ծխախոտի, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ, պտղաբուծությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կինո, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են Կնեվանքը (վերակառուցված XVII դ․) և Գյունեյ վանքը՝ կից գերեզմա նոցով (XII– XIII դդ․)։
'''ՂԱՎՈՒՐՄԱ''', տնայնագործական եղանակով պահածոյացված միս։ Տավարի կամ ոչխարի միսը լվանալուց հետո թողնում են ծակոտկեն ամանի մեջ՝ մինչև լավ քամվելը։ Այնուհետև եփում են, կրկին քամում, ապա, անջատելով խոշոր ոսկորները, միսը տապակելով կարմրացնում են մսաջրի երեսից հավաքած յուղի մեջ, լցնում կավե (կճուճ, կարաս) կամ արծնապատ ամանի մեջ, լավ սեղմում և վրան լցնում են հալած տաք յուղ։ Ղ․ հիմնականում գործածվում է ձմռանը։ {{ՀՍՀ հեղ|Լ․ Պետրոսյան}} '''ՂԱՐԱԲԱՂ''' (ղարա–սև, բաղ–այգի), տեղանուն, որը XIV դարում տրվել է Կուրի աջ ափին փռված Մեծ Հայքի երկու նահանգների՝ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/267 ''Ուտիքի''] և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/150 ''Արցախի''] տարածքին։ Հետագայում Ղ․ անունը տարածվել է ավելի փոքր երկրամասի վրա։ Ներկայումս Ղ․ ընդգրկում է հին Արցախի մի մասը (Ադրբ․ ՍՍՀ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/576 ''Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզը''], Մուխանք–Մուղանի դաշտը և Թարթառ–Տրտուի ձախ ու աջ ափերին փռված Շահումյանի, Աղդամի ու Բարդայի շրջանները, ինչպես նաև Կասում–Իսմայիլի՝ նախկին Թարթառի շրջանի հվ․ կեսը)։ Պարսիկ պատմիչ Համդալլահ Ղազվինին, պատմելով 1334–44-ի դեպքերը, նշում է «Առանի Ղարաբաղ» կամ «Առան–Ղարաբաղ» անվանումը։ «Առան»-ի ու «Ղարաբաղ»-ի այս նույնացումից ենթադրվում է, որ սկզբնապես Ղ․ է կոչվել նախկինում «Առան» անվամբ հայտնի ամբողջ հայ Աղվանքը՝ Կուրի աջափնյակը։ XIII– XIV դդ․ վրաց․ ժամանակագրությունում վկայվում է, որ Ղ. գործածական է դարձել հենց այդ ժամանակներում։ Ղ․ հիշատակող առաջին հայ հեղինակը Թովմա Մեծոփեցին է, որի տեղեկության համաձայն Ղ–ի մեջ է մտել նաև Ուտիքը։
Ղ․ անվան առայժմ հայտնի առաջին բացատրությունը կամ հայերեն տարբերակը հիշում է տեղացի պատմիչ Հովհանիսիկ Ծարեցին (XVI դ․ վերջ – XVII դ․ սկիզբ), որը Ղ–ին համազոր գործածում է «Սև այգի» բառացի թարգմանությունը։ Այժմ լայն տարածում ունեն Լեռնային Ղ․ և Դաշտային Ղ․ անունները, որոնցից առաջինը Լեռնային Ղարաբաղի ԻՄ–ն է, երկրորդը՝ դրանից արլ․ ընկած Ղարաբաղյան կամ Մուղանի դաշտը։
''Գրկ․'' {{լայն|Թովմա Մեծոփեցի}}, Պատմութիւն Լանկ–Թամուրայ և յաջորդաց իւրոց, Փարիզ, 1860։ Վրաց ժամանակագրություն, Ե․, 1971։ {{լայն|Ուլուբաբյան}} Բ․ Ա․, Խաչենի իշխանությունը X–XVI դարերում, Ե․, 1975:{{ՀՍՀ հեղ|Բ. Ուլուբաբյան}} '''«ՂԱՐԱԲԱՂ»''', գրական–հասարակական եռօրյա թերթ։ Լույս է տեսել 1911–12-ին, Շուշիում։ Խմբագիր–հրատարակիչ՝ Ն․ Յարամիշյան (փաստացի՝ Վրթ․ Փավաւզյան)։ Լուսաբանել է աշխատավորության տնտ․ վիճակը, անդրադարձել հողազրկությանն ու անգրագիտությանը, մեծ տեղ հատկացրել մատաղ սերնդի դաստիարակությանը։ «Քաղաքական», «Վերջին լուրեր» բաժինները տեղեկացրել են աշխարհի քաղ․ իրադարձությունների մասին, «Լրատու» բաժինը՝ Շուշիի նորություններին։ «Ղ․» անդրադարձել է նաև Ռուսաստանի և հայաբնակ այլ վայրերի պարբերական հրատարակությունների նյութերին։ Տպագրել է բանաստեղծություններ, պատմվածքներ, Վրթ․ Փափազյանի «Գրական ակնարկներ» հոդվածաշարը, վերլուծականներ՝ Հ․ Հովհաննիսյանի, Գ․ Դոդոխյանի, Ա․ Իսահակյանի ստեղծագործությունների մասին։
'''ՂԱՐԱԲԱՂԻ ԲԱՐԲԱՌ''', հայերենի բարբառ։ Ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է «ում» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ արլ․ խմբակցության Ղարաբաղ–Շամախիի կամ ծայր հս–արլ․ միջբարբառախմբին։ Խոսվում է Լեռնային Ղարաբաղի ԻՄ–ում և նրան սահմանակից շրջաններում, ինչպես նաև Հյուսիսային Կովկասի և Միջին Ասիայի հայաբնակ վայրերում։ Ղ․ բ․ հարուստ է ենթաբարբառներով ու խոսվածքներով։ Ձայնավոր հնչյուններն են՝ ա, ա**, ըէ, ի, ի՝, ը, ու, ու**, օ, օ**։ Ունի երկաստիճան ձայնեղազուրկ բաղաձայնական համակարգ, բառասկզբի դիրքում գրաբարի ձայնեղ պայթականների և կիսաշփականների դիմաց խուլեր են։ Առկա են գյ, կյ, քյ քմայինները, բացակայում է ֆ հնչյունը։ Ձայնավորների և երկբարբառների հնչյունափոխության հիմնական դեպքերն են՝ ա>ա**, է (բակ>պակ, պէկ), ի>է, ըէ (միս>մըէս, հինգ>հէնգյ), ու>օ, ու** (տուն>տօն, բուրդ>պուրթ), ո>ու, օ**, վըէ (ախոռ>ախուռ, բողկ>պօղկ, որդի>վըէրթի), այ>ա**, է (հայր>հար, այս>էս), իւ>ու (սիւն>սուն), ոյ>ու** (թոյլ>թուլ)։ Շեշտը վերջընթեր է։ Գոյականի հոգնակիակերտ մասնիկներն են՝ էր,նէ, քյ։ Հոլովները հինգն են․ անորոշ սեռականը կազմվում է ու (սարու), որոշյալը՝ էն, ին (սարէն, սարին) թեքույթներով, բացառական, գործիական հոլովներն ունեն համադրական ու վերլուծական կազմություններ (մա՛րթան, մարթին անա, մարթին նըէստա, մարթավ, մարթու անավ, մարթու նըէստավ)։ Պահպանվել են հին հայերենի անձներական թվականները (երկոքեան–ըրկօքան)։ Բայց ունի է, ի, ա խոնարհումները, ապառնի դերբայը կազմվում է ական (ան), վաղակատարը՝ ալ(էլ) ձևույթներով, չկա ժխտական դերբայաձև։ Օժանդակ բայի անցյալի ձևերն են՝ ի, իր, ար․ ինքյ (իքյ), իքյ, ին։ Հարկադրական եղանակն արտահայտվում է՝ ա․ պիտի, բիդի, բէդմա եղանակիչներով (բէդմա խօսիմ), բ․ խոնարհվող պիտիմ բայով ու անորոշ դերբայով (թակէլ պիտիմ, թակէլ պիտիս)։ Ժխտական խոնարհման դեպքում օժանդակ բայը և (հ)ու**չ, (վ)ու**չ, վըէչ ժխտական, մըէր, մըէլ, մի(լ), մըէք, միք արգելական մաս–<noinclude><references/></noinclude> 16yd00vecuuvy0tsill14i03o9jv7al Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/27 104 21797 393039 165691 2026-06-04T07:33:44Z ~2026-31364-58 14009 393039 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>{{Աջաթև|'''ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ 27'''}} նիկները դրվում են ետադաս (կյա**մ ում–կյա**մ չում, քյինացէ–քյինացէ վու**չ, ահիմ–ահիմ ու**չ, կըկարթիմ–կարթիլ չըմ, մուտա՛ց–մուտա՛նու մըէր, մուտա՛ցէքյ-մուտանալ մըէքյ)։
''Գրկ․'' {{լայն|Աճառյան Հ․}}, Քննություն Ղարաբաղի բարբառի, Վաղ–պատ, 1901։ {{լայն|Ղարիբյան Ա}}․, Հայ բարբառագիտություն, Ե․, 1953։ {{լայն|Դավթյան Կ}}․, Լեռնային Ղարաբաղի բարբառային քարտեզը, Ե․, 1966։ {{լայն|Ջահուկյան Գ.}}, Հայ բարբառագիտության ներածություն, Ե․, 1972։{{ՀՍՀ հեղ|Ա․ Խաչատրյան}} '''ՂԱՐԱԲԱՂԻ ԲԱՐՁՐԱՎԱՆԴԱԿ''', գտնվում է Հայկական ՍՍՀ–ում և Ադրբեջանական ՍՍՀ–ում, Զանգեզուրի և Ղարաբաղի լեռնաշղթաների միջև։ Որոտան, Հագարու և Թարթառ գետերի ջրբաժանն է։ Հս–արմ–ում ձուլվում է Վարդենիսի լեռնազանգվածին։ Տարածվում է հս–արմ–ից հվ–արլ․ (մոտ 120 կմ)։ Դեպի արլ․ նեղանում և վերածվում է ցածրադիր սարավանդի։ Առավելագույն լայնությունը մոտ 50 կմ է (հս–ում)։ Ղ․ բ–ի հս․ մասը բարձրադիր սարահարթ է՝ 2800–3200 մ բարձրությամբ։ Հս–արմ–ում և կենտրոնական մասում բլրաթմբային մակերևույթին բնորոշ են բազմաթիվ հրաբխային կոները։ Խոշոր հրաբխային զանգվածները (Ծղուկ, 3581 մ, Իշխանասար, 3552 մ) գտնվում են բարձրավանդակի կենտրոնական մասում և առաջացնում են Որոտան ու Հագարու գետերի գլխավոր ջրբաժանը։ Ղ․ բ–ին բնորոշ են նաև փոքր ու փակ գոգավորություններն (շատերը վերածվել են լճերի՝ Սև, Ալ, Մեծ Փորակ, Փոքր Փորակ ևն) ու քարացրոնները (Կարկառ ևն)։ Ղ․ բ․ հս–արլ–ում Միխթոքյանի բարձրադիր (Դալիդաղ լեռ, 3616 մ) և Կարճ (45 կմ) լեռնաշղթայով միանում է Ղարաբաղի լեռնաշղթային։ Միխթոքյան լեռնաշղթան ունի ծալքաբեկորավոր կառուցվածք, կազմված է նստվածքային ու հրաբխածին ապարներից և մասնատված է Հագարուի ու Թարթառի վտակների խոր հովիտներով։ Ղ․ բ–ի հրաբխային մասի հիմքը կազմված է կավճի և պալեոգենի ծալքավոր հրաբխածին–նստվածքային և հրաբխային ապարներից՝ ծածկված մինչև 1500 մ հաստության երիտասարդ լավաներով։ Ղ․ բ–ի հվ–արմ–ում և հվ–ում ձգվում են Անգեղակոթի, Ցորնասարի, Եռաբլրի լավային և Գորիսի ու Տեղի հրաբխածին–բեկորատված ապարներից կազմված սարավանդները։ Իշխանասար և Ծղուկ լեռնազանգվածներում պահպանվել են սառցապատման հետքեր։ Ղ․ բ–ում կան բազալտի, պեռլիտի, խարամի հանքավայրեր։
Ղ․ բ–ից սկիզբ են առնում Որոտան, Արփա, Հագարու, Թարթառ գետերն ու նրանց բազմաթիվ վտակները։ Ղ․ բ–ում արտահայտված է կլիմայի և հողաբուսական ծածկույթի ուղղաձիգ գոտիականությունը։ Հուլիսի միջին ջերմաստիճանը 20°C-ից (Եռաբլրի սարավանդ) 12°C է (բարձրադիր սարավանդներ), հունվարինը՝ –2°C-ից (Գորիս) –14°C (բարձրադիր վայրեր)։ Տարեկան տեղումները 400–800 մ մ են։ Ձմռանը գոյանում է կայուն ձյունածածկ։ Ղ․ բ–ի ցածրադիր և միջին բարձրության սարավանդներին բնորոշ է սակավահումուս կարբոնատային հողերի և կրազերծված սևահողերի վրա չոր լեռնատափաստանային և տափաստանային բուսածածկույթը (սիզախոտ, ցորնուկ, շյուղախոտ ևն)։ Ավելի բարձր, տափաստանային գոտին փոխանցվում է ալպյան գոտուն, որտեղ լեռնամարգագետնային հողերի և ճմակալված դարչնագույն հողերի վրա տարածված են ալպյան գորգերը։ Անտառներն առանձին պուրակներով տարածվում են գետահովիտներում։ Տափաստանային գոտում զբաղվում են հացահատիկի մշակությամբ, ալպյան գոտին ծառայում է իբրև արոտավայր։
'''ՂԱՐԱԲԱՂԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ''', Փոքր Կովկասի համակարգի ծայր արևելյան մասը Ադրբեջանական ՍՍՀ–ում, ձգվում է գրեթե միջօրեականի ուղղությամբ՝ Թարթառից մինչև Արաքսի հովիտը։ Կազմված է յուրայի և կավճի նստվածքային ու հրաբխային ապարներից, տեղ–տեղ՝ ուլտրահիմքային ներժայթուկներից։ Ամենաբարձր հատվածը միջին մասում է՝ Շուշիի մոտ (Մեծ Քիրս, 2725 մ)։ Լեռնաշղթայի կատարային մասը հս–ում ժայռոտ է, միջին մասում՝ նեղ և սրածայր, հվ–ում մի քանի լեռնաբազուկներով աստիճանաբար ցածրանում է դեպի Արաքսի հովիտը։ Արմ․ լանջերը կարճ են, չոր և էրոզիոն մասնատված, կան կարստային, սողանքային երևույթներ։ Հայտնի է Ազոխի քարայրը նեոանդերթալյան մարդու բրածո մնացորդներով։ Բուսականությունը ստորին գոտում ներկայացված է ֆրիգանային տիպով, շիբլյակի համակեցություններով և տափաստաններով։ Միջին բարձրությունները, հատկապես արլ․ լանջերը, ծածկված են կաղնու, հաճարի, բոխու անտառներով, որոնք դեպի հվ․ փոխվում են չորասեր նոսր անտառների, 2100–2300 մ-ից բարձր ենթալպյան և ալպյան մարգագետիններ են։
'''ՂԱՐԱԲԱՂԻ ՈՒՍՏԱ ՂԱՄԲԱՐ''' (1830-ական թթ․, Շուշի – 1905, Շուշի), նկարիչ։ Ապրել և ստեղծագործել է Շուշիում։ Նկարազարդել է տեղի մեծահարուստների ապարանքները։ Զգալի գործ է կատարել նաև Նուխիի Շեքի խաների պալատում (XIX դ․ 90-ական թթ․–1902)։ Նրա ձևավորումներին բնորոշ է միասնական գեղարվեստական կերպավորումը, որտեղ գերակշռողը բուսական զարդամոտիվներն են։ Պաննոների գունային շքեղությունը շեշտված է սլացիկ նոճիների զրնգուն կանաչով։ Որմնանկարներում երբեմն տեղադրել է պարսկ․ ստեղծագործություններին բնորոշ փասիանի կամ սիրամարգի նրբագեղ պատկերներ։ Սենյակների առաստաղների, դռների, պատերի ու վառարանների ձևավորման ոճը, գունային բազմազան համադրությունները հիշեցնում են արլ․ գորգերի գունա–պլաստիկական հարստությունը։ Ղ. Ու․ Ղ․ իր աշակերտների հետ նորովի է շարունակել դեկորատիվ գեղանկարչության Հովնաթանյանների ավագ սերնդի ստեղծած ավանդույթները։{{ՀՍՀ հեղ|Մ․ Ղազարյան}} '''ՂԱՐԱԲՈՒԼԱՂ''', գյուղ Հայկական ՍՍՀ Ամասիայի շրջանում, Ղարախան գետակի աջ ափին (Արփի լճի մոտ), շրջկենտրոնից 33 կմ հյուսիս–արևմուտք։ Միավորված է Կուզիքենդի կաթնաանասնապահական սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպիոց, ակումբ, գրադարան, բուժկայան։
'''ՂԱՐԱԲՈՒԼԱՂ''', գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Ասկերանի շրջանում, շրջկենտրոնից 44 կմ հարավ–արևելք։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, հացահատիկային և բանջարաբոստանային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, գրադարան, ակումբ, կինո, բուժկայան, փոստի բաժանմունք։ Ղ–ում է Ս․ Աստվածածին եռանավ բազիլիկատիպ եկեղեցին։
'''ՂԱՐԱԳՅՈԶ''' (թուրք. karagõz – սև աչքեր), ստվերների տիկնիկային թատրոնի հիմնական ներկայացման գլխավոր հերոսը։ Նույն անունով է կոչվում նաև ներկայացումը, որի գործողությունը պտտվում է Ղ–ի շուրջ։ Տարբեր անուններով տարածված է աշխարհում, հատկապես՝ Արևելքում։ Կարծիք կա, թե Ղ․ թուրք. երևույթ է, սակայն փաստերով, այն արլ․ մշակույթի արդյունք է՝ կապված ոգին ստվերի ձևով պատկերացնելու մտածելակերպի հետ։ Արևելքում ունեցել է ծիսական նշանակություն և կապվել մեռնող ու հարություն առնող աստվածության պաշտամունքի հետ։ Հայկ․ միջավայրում Ղ. լայն տարածում է ունեցել հատկապես վերջին հարյուրամյակներում։ Քանի որ հայերի մոտ ոգու պաշտամունքը շատ հին է, ապա հնարավոր է, որ Ղ․ նույնպես ունենա հնագույն ծագում։ Հայ վերջին «Ղ․ խաղացնողը»՝ 99 տարեկան Խաչատուր Թումասյանը, դեռևս ողջ է (1981)։{{ՀՍՀ հեղ|Ժ․ Խաչատրյան}} '''ՂԱՐԱԳՅՈԶՅԱՆ''' (Կարակոզով) Արմենակ Մկրտչի (1890, Գորիս – 1937), կուսակցական, պետական գործիչ։ ՍՄԿԿ անդամ՝ 1917-ից։ Ավարտել է (1917) Պետրոգրադի համալսարանի բնագիտական ֆակուլտետը։ Հեղափոխական գործունեության մեջ ներգրավվել է ուսանողական տարիներից։ 1917-ին ձերբակալվել և արտաքսվել է Զանգեզուր։ 1917–20-ին, լինելով գավառի բոլշևիկյան կազմակերպության ղեկավարներից, կազմակերպական ու պրոպագանդիստական լայն գործունեություն է ծավալել Գորիսում և Շուշիում։ Ադրբեջանում սովետական կարգեր հաստատվելուց հետո Ղ․ ընտրվել է Ադրբեջանի կոմկուսակցության Կենտկոմի անդամ: Նշանակվել է 11-րդ կարմիր բա–<noinclude><references/></noinclude> 82s2noseblvwlmcudiha34ydt6ciahh Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/28 104 21798 393040 165701 2026-06-04T07:41:36Z ~2026-31364-58 14009 393040 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>'''28 Ղարագյուլյան'''
նակի Ղարաբաղ–Զանգեզուրի, գործերի ժամանակավոր արտակարգ լիազոր։ 1921–22-ին եղել է ՀՍՍՀ ժողտնտխորհի նախագահ, իսկ ապա՝ ժողկոմխորհի նախագահի տեղակալ։ 1922-ին նշանակվել է Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի ժողկոմխորհի նախագահ։ 1930–34-ին ղեկավար աշխատանք է կատարել ՍՍՀՄ ջրային տնտեսության ժող․ կոմիսարիատում։ 1934-ից Ղ․ Ադրբեջանի բամբակագործական տրեստի կառավարիչն էր։ Ընտրվել է կուսակցության Հայաստանի, Ադրբեջանի Կենտկոմների, ՀամԿ(բ)Կ Կենտկոմի, Անդրֆեդերացիայի երկրկոմի, ԱՍՍՀ, ԱՍՖՍՀ և ՍՍՀՄ Կենտգործկոմների կազմում։
'''ՂԱՐԱԳՅՈԻԼՅԱՆ''' Արշավիր Հարությունի (26․12․1889, Կարս – 9․5․1969, Երևան), հայ սովետական դրամատուրգ, թարգմանիչ։ ՍՄԿԿ անդամ 1920-ից։ Սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, Թիֆլիսի երաժշտական դպրոցում (1904–07)։ Աշխատել է տարբեր բնագավառներում (մանկավարժ, ջութակահար, բուժակ, խմբագրական աշխատող ևն)։ Գրել է դրամաներ («Կոմսոմոլ Աստղիկը», 1929, «Շուշանաձորում», 1930, «Փոքրիկ թյուրիմացություն», 1936, «Գաղտնի գործիչ», 1959), որոնք բեմադրվել են Անդրկովկասի հայկ․ թատրոններում։ Թարգմանել է Բ․ Գորևի «Օգյուստ Բլանկի» (1939), Վ․ Կատաևի «Սպիտակին է տալիս առագաստը մենավոր» (1948) երկերը։
''Երկ․'' Պիեսներ, Ե․, 1966։
'''ՂԱՐԱԴԱՂԻ ԲԱՐԲԱՌ''', հայերենի բարբառ։ Ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է «ս» ճյուղին (առանձին խոսվածքներ պատկանում են «ում» ճյուղին), ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/26 ''Ղարաբաղի բարբառի''] ենթաբարբառներից է։ Թե՛ բառապաշարով, թե՛ քերականությամբ միջին դիրք է գրավում Մեղրու և Ղարաբաղի բարբառների միջև։ Խոսվում է Իրանում՝ Արաքս գետի մերձափնյա գյուղերում։ Ունի եռաստիճան անտեղաշարժ բաղաձայնական համակարգ։ Շեշտը վերջընթեր է։ Բացի գրական հայերենի հնչույթներից, առկա են քմային '''ա**, օ**, ու**''', միջին շարքի ըէ, ը ձայնավորները, '''գյ, կյ, քյ''' բաղաձայնները, չունի '''ֆ'''։ Ղ․ բ–ում գրաբարի ձայնավորների և երկբարբառների հնչյունափոխություններից են․ ա>է (բան>բեն), ա>ա** (ծափ>ծա**փ), ե>ըէ, ը (տաշեղ >տաշըէղ, աներ>հանըր), ե>ի (թել>թիլ, ես>իս), ի>է, ըէ (վիզ>վէզ, միս>մըէս), ո>ու (կեղտոտ>յէխտուտ), ո>վօ, վըէ, վը (որդի>վօրթի, որս> վըէրս, որ>վըր), ու>օ (տուն > տօն), ու>ու** (բուրդ>բու**րթ), այ>է (այծ>էծ), իւ, ոյ>ու** (արիւն>արու**ն, բոյն>բու**ն)։ Հոգնակիակերտ մասնիկներն են՝ ըէր, ըր, էր (բէրցըէր, հացըր, ջիրէր), նէ, օտենքյ (խրնձօ**րնէ, վըխչըրօտէնքյ)։ Ունի 5 հոլովաձև (քար, քարու|/քարեն, քարէն անէ, քարավ, քարըմը), բայի 2 լծորդություն՝ ի, ա։ Անցյալի ձևերը կազմվում են լա**լ մասնիկով (գյօ**լիս ըմ լա**լ), ապառնի դերբայը՝ ական ածանցով (ըսըլական ըմ)։ Վաղակատար ժամանակաձևերն արտահայտվում են հարակատար դերբայով (գյիրա**ծ ըմ)։ Անցյալ կատարյալի պարզ ձևերը բացակայում են․ նրա իմաստն արտահայտվում է վաղակատար դերբայով և օժանդակ բայի ներկայի ձևերով (նըստալ ըմ)։ Ըղձական և պայմանական եղանակների անցյալ ժամանակաձևերը կազմվում են անորոշ դերբայի օգնությամբ (մընալ ըմ լալ), պարզ բայաձևերի ժխտականը՝ ետադաս վըչ մասնիկով (ասըմ վըչ)։ Հարկադրականի եղանակիչներն են պետկյա, պէտքյա**մ, պետա**, արգելական հրամայականի մասնիկն է մին (մէքյ), որն ավելանում է անորոշ դերբային (մընալ մին, մընալ մէք)։
''Գրկ․'' {{լայն|Ղարիբյան Ա}}․, Հայ բարբառագիտություն, Ե․, 1953։ {{ՀՍՀ հեղ|Ա․ Խաչատրյան}} '''ՂԱՐԱԴԱԴԻ ԼԵՌՆԵՐ''', {{լայն|Հայկական լեռներ}}, Իրանի հյուսիս–արևմուտքում, Միշոուդաղ լեռնային համակարգի կենտրոնական հատվածը Արաքսի աջ ափին, Ուրմիա լճից հյուսիս–արևելք։ Աղեղնաձև է, ուռուցիկ մասով ուղղված դեպի հվ․։ Բարձրությունը մինչև 2941 մ է (Սուրաջար թեփե լեռ)։
'''ՂԱՐԱԴԱՂՑԻ''' Պողքս, {{լայն|Ներսիսյան Պողոս Ղարադաղցի, Ղարաբաղցի Պողոս, Պողոս Սևակիր Արեվելցի, Պողոս Վարդապետ}} [մոտ 1790, գ․ Մուժումբար (Թավրիզի մոտ) - մոտ 1850–60], հայ մանկավարժ։ Նախնական կրթությունն ստացել է Ղարաբաղի Գանձասար վանքում՝ Հովսեփ Տեր–Ավագյան Արցախեցու մոտ, ապա սովորել է Տաթևի վանքում, 1810–17-ին՝ Կ․ Պոլսում։ 1818-19-ին դասավանդել է Էջմիածնի վանքի դպրոցում, 1821–22-ին մասնավոր դասեր է տվել Շուշի քաղաքում։ 1822-ի սեպտեմբերին Ներսես Աշտարակեցու խորհրդով փոխադրվել է Թիֆլիս և ուսուցչություն արել սկզբում՝ Տափիթաղի վանքի խցերում, իսկ 1824–27-ին՝ Ներսիսյան դպրոցում։ Հաջորդ 5 տարիներն անց է կացրել Շուշիում, որտեղ դասավանդել է Բազելյան քարոզիչների դպրոցում։ 1829-ին Շուշիում լույս է տեսել նրա «Համառօտութիւն հայկական քերականութեան» ձեռնարկը։ Այնուհետև Ղ․ ուսուցչություն է արել Թավրիզում, Ագուլիսում։ Եղել է առաջադեմ ու ճանաչված մանկավարժ։ Դասավանդել է հայոց լեզու, ճարտասանություն, տրամաբանություն։ Նրա աշակերտներից են Մեսրոպ Թաղիադյանը, Խաչատուր Աբովյանը, Ստեփանոս Նազարյանցը, Առաքել Արարատյանը։ '''ՂԱՐՍԻՍԱ''', գյուղ Հայկական ՍՍՀ Կալինինոյի շրջանում, շրջկենտրոնից 10 կմ հարավ–արևմուտք։ Միավորված է Իլմազլուի անասնապահական սովետական տնտեսության հետ։ Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Ղ–ից արմ․ պահպանվել են եկեղեցի և գերեզմանոց։
'''ՂԱՐԱԼԱՐ''' (1978-ից՝ Արալեզ), գյուղ Հայկական ՍՍՀ Արարատի շրջանում, շրջկենտրոնից 8 կմ հարավ–արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար, հեռախոսակայան, բուժկայան։ Հիմնադրել են Վանի Լեզք գյուղից գաղթածները, 1915-ին։
'''ՂԱՐԱՂԱԼԱ''', գյուղ Հայկական ՍՍՀ Կալինինոյի շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հարավ–արևմուտք։ Միավորված է Իլմազլուի անասնապահական սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են ամրոց (միջնադար), գյուղատեղիներ, մատուռ, դամբարաններ (մ․ թ․ ա․ II–I հազարամյակ), քարայրեր, կամուրջ, ջրաղացներ, գերեզմանոց։
'''ՂԱՐԱՂԱՅԱ''', գյուղ Հայկական ՍՍՀ Եղեգնաձորի շրջանում, շրջկենտրոնից 25 կմ հյուսիս–արևելք։ Միավորված է Գյուլլիդուզի անասնապահական սովետական տնտեսության հետ։ Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան։
'''ՂԱՐԱՂԱՅԱ''', գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մանազկերտի գավառում։ 1909-ին ուներ 50 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկագործությամբ և անասնապահությամբ։ Ղ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
'''ՂԱՐԱՂԱՅԱ''', գյուղ Հայկական ՍՍՀ Կրասնոսելսկի շրջանում, Գետիկի ձախ ափին,<noinclude><references/></noinclude> brrmvu3362ts0dlsqzn9q6rmdmoah2z Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/30 104 21800 393041 165723 2026-06-04T08:05:33Z ~2026-31364-58 14009 393041 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>'''30 ՂԱՐԱՔՅՈՅ'''
մոտ, առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ։
Օգտվելով այն հանգամանքից, որ Հոկտեմբերյան սոցիալիստական հեղափոխությունից հետո ռուս. բանակը հեռացավ Կովկասյան ռազմաճակատից, թուրքերը խախտեցին [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/399 ''Անդրկովկասյան կոմիսարիատի''] հետ կնքված (1917-ի դեկտ․ 5) զինադադարը և խուժեցին Արևմտյան Հայաստան ու Անդրկովկաս։ Չհանդիպելով լուրջ դիմադրության՝ թուրք. զորքը 1918-ի սկզբին գրավեց Երզնկան, Էրզրումը, Սարիղամիշը, Կարսը և մայիսի 15-ին մտավ Ալեքսանդրապոլ։ Նահանջող հայկ․ զորքի (հրամանատար՝ գեն․ Թ․ Նազարբեկով) հետ գաղթում էին տասնյակ հազարավոր արևմտահայեր, որոնց անվտանգությունն ապահովում էր [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/392 ''Անդրանիկի''] զորամասը։ Գրավելով Ալեքսանդրապոլը և հենակետ դարձնելով՝ թուրք. զորքի մի մասը շարժվեց դեպի Երևան, մյուսը՝ Ղարաքիլիսա։
Ղարաքիլիսայում գեն․ Նազարբեկովն ուներ 6 հզ․ զինվոր, 70 հրանոթ և մոտ 20 գնդացիր, իսկ թուրքերը՝ 10 հզ․ զինվոր, 70 հրանոթ և 40 գնդացիր։ Մարտերին մասնակցում էր նաև Դիլիջանի և Փամբակի գյուղացիությունը։ Հայկ․ զորքը հիմնական հարվածները թուրքերին հասցնում էր Ղշլաղ գյուղի մոտ, Բզովդալի մատույցներում, Մայմեխի լանջերին։ Չորս օր շարունակ հայկ․ զորքը համառ մարտեր մղեց թուրք. գերակշռող ուժերի դեմ և երեք անգամ նրանց ստիպեց նահանջել դեպի Համամլու (այժմ՝ Սպիտակ)։ Սպանված, վիրավորված և գերի ընկած հայերի թիվը կազմում էր մոտ 2500։ Մեծ էին նաև թուրքերի կորուստները։ Թուրք. զորքը համալրում ստացավ Ալեքսանդրապոլից, և հայկ․ զորքը ստիպված մայիսի 28-ին նահանջեց դեպի Դիլիջան։ Փամբակի գյուղերը ենթարկվեցին կոտորածի և ավերի։ Կոտորածներ տեղի ունեցան նաև Ղարաքիլիսայում, Համամլուում, Հաջիղարայում, Ղշլաղում և այլուր։ Սարդարապատի (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_10.djvu/227 ''Սարդարապատի ճակատամարտ 1918'']) և Ղարաքիլիսայի հերոսական մարտերի շնորհիվ կոտորածից փրկվեց Երևանի, Արարատյան դաշտի և Սևանի ավազանի բնակչությունը։ Պատերազմն ավարտվեց 1918-ի հունիսի 4-ի հայ–թուրքական պայմանագրով (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/221 ''Բաթումի պայմանագիր 1918''])։
''Գրկ.'' Հայ ժողովրդի պատմություն, հ․ 7, Ե․, 1967։{{ՀՍՀ հեղ|Ա․ Հարությունյան}} '''ՂԱՐԱՔՅՈՅ''', գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Դութաղի գավառում։ 1909-ին ուներ 15 ընտանիք հայ բն․, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Ղ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ Եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում։
'''ՂԱՐԻԲՅԱՆ''' Ազատ Թորգոմի (ծն․ 5․3․ 1923, Երևան), հայ սովետական բալետի արտիստ, բալետմայստեր։ ՀՍՍՀ ժող․ արտիստ (1981)։ ՍՄԿԿ անդամ 1951-ից։ Ավարտել է Երևանի (1940) և Լենինգրադի (1947) պարարվեստի ուսումնարանները։ 1939-ից՝ Երևանի օպերայի և բալետի թատրոնի արտիստ, 1947-ից՝ բալետմայստեր։ Լավագույն դերապարերից են՝ Բազիլ (Մինկուսի «Դոն Կիխոտ»), Կարեն (Խաչատրյանի «Գայանե»), բեմադրություններից՝ Սակիլարիի «Մոյդոդիր» (1963), Գ․ Հախինյանի «Ախթամար», «Լոռեցի Սաքոն» (երկուսն էլ՝ 1965-ին)։ 1966-ից եղել է Հայաստանի պարի պետ․ անսամբլի գեղ․ ղեկավարը և գլխավոր բալետմայստերը, 1968-ից՝ Հայկ․ ժող․ երգի պարի վաստ․ անսամբլի գլխավոր բալետմայստերը։ 1952-ին հիմնադրել և ղեկավարում է Երևանի կաբելի գործարանի ժող․ պարի անսամբլը։ Հեղինակ է «Հայկական ժողովրդական պարեր» աշխատության (1956)։ {{ՀՍՀ հեղ|Գ․ Ստեփանյան}} '''ՂԱՐԻԲՅԱՆ''' Արամ Սերոբի (ծն․ 23․5․ 1911, Սղերդ), հայ սովետական նկարիչ և քանդակագործ։ 1933–37-ին սովորել է Բուխարեստի գեղարվեստի դպրոցում։ Վաղ շրջանի գեղանկարչական մի շարք աշխատանքներ տեղ են գտել Գ․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/654 ''Զամպաքճյանի''] հավաքածուում։ 1946-ին ներգաղթել է Սովետական Հայաստան։ Աշխատում է գեղանկարչության և քանդակագործության ասպարեզում։ Լավագույն գործերից են՝ «Ինքնադիմանկար» (1947), «Երևանի բնապատկերներ» (1948), «Նատյուրմորտ․ բանջարեղեն» (1956), «Խաղաղություն» (գիպս, 1960), «Մայրը և երեխան» (գիպս, 1962), «Կոմիտաս» (մարմար, 1969)։ 1947-ից մասնակցում է հանրապետական, համամիութենական, միջազգային ցուցահանդեսների։
'''ՂԱՐԻԲՅԱՆ''' Արարատ Սահակի [27․1․1899, գ․ Դարղալու (այժմ՝ ՀՍՍՀ Արտաշատի շրջան, գ․ Այգեզարդ) – 1․3․1977, Երևան], հայ սովետական լեզվաբան։ Բան․ գիտ․ դ–ր, պրոֆեսոր (1940), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1960), գիտ․ վաստ․ գործիչ (1954)։ 1927-ին ավարտել է Երևանի համալսարանը։ 1929–48-ին դասախոսել է նույն համալսարանում, միաժամանակ նաև Բաքվի, Թբիլիսիի և Լենինականի մանկավարժական ինստ–ներում, իսկ 1934–77-ին՝ Խ․ Աբովյանի անվ․ մանկավարժական ինստ–ում, որտեղ կազմակերպել է (1934) հայոց լեզվի ամբիոն և այն գլխավորել մինչև 1960-ը։ 1943–50-ին և 1956–62-ին ՀՍՍՀ ԳԱ լեզվի ինստ–ի դիրեկտորն էր, 1962-ից՝ հիմնակազմ գրադարանի դիրեկտորը։ 1955–67-ին ղեկավարել է ՀՍՍՀ ԳԱ լեզվի, գրականության, արվեստի՝ գիտական աստիճաններ շնորհող միացյալ գիտխորհուրդը։
Ղ–ի գիտական աշխատանքները վերաբերում են հայոց լեզվի պատմությանը, հայ բարբառագիտությանը, ժամանակակից հայերենի կառուցվածքային իրողություններին, բառարանագրությանը, հայոց լեզվի դասավանդման մեթոդիկային և այլն։ Հայոց լեզվի պատմության բնագավառում առաջին շրջանում Ղ–ի կատարած գիտահետազոտական աշխատանքների ամփոփումն է «Հայոց լեզվի պատմության ուսումնասիրության ներածություն» (1937) աշխատությունը, որտեղ հեղինակն անդրադառնում է հայ ժողովրդի ու նրա լեզվի ծագմանը, ապա, ըստ իր ընդունած շրջաբաժանման, հիմնական գծերով բնութագրում է գրաբարը, միջին հայերենը, աշխարհաբարն իր արլ․ ու արմ․ ճյուղավորումներով, ինչպես նաև մինչ այդ գիտությանը հայտնի հայերենի բարբառները։ Այստեղ (ինչպես և այլ աշխատություններում) ակնհայտորեն զգացվում է Ն․ Յա․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/263 ''Մառի''] լեզվի «նոր ուսմունքի» որոշ ծայրահեղ դպրոցների ազդեցությունը, ապա և դրանից բխող ժխտողական վերաբերմունքը դասական և հատկապես պատմահամեմատական լեզվաբանության հանդեպ։ Հետագայում Ղ․ ձգտել է վերանայել իր դիրքը և առանձին հոդվածներում դիմել նաև պատմահամեմատական մեթոդին։
Հայ բարբառագիտության բնագավառում Ղ–ին առավելապես հետաքրքրել են բարբառների դասակարգման, նյութի վերհանման ու գիտական նկարագրման խնդիրները։ «Հայերեն բարբառների մի նոր ճյուղ» (1939) ուսումնասիրությամբ նա հիմնավորել է բարբառների ձևաբանական դասակարգման գիտականությունը՝ միաժամանակ մինչ այդ ընդունված 3 ճյուղերին ավելացնելով չորրորդ՝ «ս» ճյուղը, տվել այդ ճյուղի 6 բարբառների համառոտ նկարագիրը (հետագայում դրանց թիվն ընդլայնվել է)։ 1950-ական թթ․ սկզբներին առաջ է քաշել բարբառների տիպաբանական դասակարգման հարցը՝ ընդունելով դերբայավոր («ում», «լ», «ս» ճյուղերով), մասնիկավոր («կը», «կա», «հա» ճյուղերով) և գրաբարատիպ խմբեր։
Բառարանագրության ասպարեզում իբրև հեղինակակից մասնակցել է «Ռուս–հայերեն» (1945) և «Հայ–ռուսերեն» (1947) համառոտ բառարանների ստեղծմանը։ Առավել նշանակալից է «Ռուս–հայերեն բառարանը» (1968, ՀՍՍՀ պետ․ մրցանակ, 1971), որն ընդգրկում է 85000 բառահոդված, շուրջ 100000 բառ և դարձվածք։ Ղ․ Սովետական Հայաստանում<noinclude><references/></noinclude> l7axb4l51vnbdknt3l97wlv7jn8xb9m Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/31 104 21801 393042 165724 2026-06-04T08:11:34Z ~2026-31364-58 14009 393042 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Քրիստինե7" /></noinclude>{{Աջաթև|'''ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ 31'''}} սկզբնավորել է համաբարբառների կազմման գործը. նրա անմիջական ղեկավարությամբ լույս են տեսել Ագաթանգեղոսի, Կորյունի, Ղազար Փարպեցու և այլոց ստեղծագործությունների համաբարբառները։
Ղ–ի գրած V–VI դասարանների հայոց լեզվի դպրոցական դասագրքերը, որ ընդգրկում են հնչյունաբանությունը, բառագիտությունը և ձևաբանությունը, 1934-ից բազմաթիվ վերահրատարակություններով գործածության մեջ են մնացել ավելի քան 30 տարի։ Ղ․ հայոց լեզվի մի շարք դասագրքեր է գրել նաև այլ դասարանների, ինչպես նաև ոչ հայկ․ դպրոցների համար։ Ղ–ի հայոց լեզվի դասավանդման մեթոդիկային նվիրված ուսումնասիրությունների յուրովի հանրագումարն է «Հայոց լեզվի դասավանդման մեթոդիկա» (1954) ձեռնարկը, որտեղ նախ շարադրվում են մայրենի լեզվի դասավանդման մեթոդիկայի գիտաամանկավարժական հիմունքները, պլանավորման հարցերը, ապա հնչյունաբանության, բառագիտության, ձևաբանության ու շարահյուսության բաժիններով տրվում է համապատասխան նյութի մատուցման մեթոդների ու մեթոդական հնարների կիրառման հնարավոր պատկերը։ Այդ բոլորով հանդերձ՝ շեշտը, դրվում է նաև սովորողների բանավոր ու գրավոր խոսքի զարգացման կարևորության վրա։ Ղ․ պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով (1969)։
''Երկ․'' Արարատ Սահակի Ղարիբյան (Մատենագիտություն), Ե․, 1971 (Սովետական Հայաստանի ականավոր գիտնականները, № 13)։
''Գրկ''. {{լայն|Աղայան}} Է․ Բ․, Հայ լեզվաբանության պատմություն, հ․ 2, Ե․, 1962։ {{լայն|Կոստանյան}} Հ․ Հ․, Սովետահայ լեզվաբանության երախտավորը, «ՊԲՀ», 1969, № 1։ {{լայն|Աբրահամյան}} Ա․ Ա․, Ա․ Ս․ Ղարիբյան, «ՊԲՀ», 1979, № 2:{{ՀՍՀ հեղ|Ա․ Աբրահամյան}} '''ՂԱՐԻԲՅԱՆ''' Արարատ Սմբատի [ծն․ 23․5․ 1911, գ․ Աղբաշ (այժմ՝ ՀՍՍՀ Արտաշատի շրջանում) – 23․6․1952, Մոսկվա], հայ սովետական նկարիչ։ 1923–29-ին սովորել է Լենինգրադի բարձրագույն գեղարվեստա–տեխնիկական ինստ–ում (Վխուտեին), Պ․ Ա․ Շիլինգովսկու մոտ։ Աշխատել է հիմնականում գրաֆիկայի մարզում։ Ստեղծել է դիմանկարներ, հին ու նոր Երևանը պատկերող բնանկարներ, ձևավորել գրքեր։ Աշխատանքներից են․ «Աղբաշեցու դիմանկարը» (փայտագրություն, 1928), «Վահրամ Փափազյանը Օթելլոյի դերում» (փափուկ լաք, 1939), «Հին Երևան» (ինքնավիմագրություն), «Օպերայի և բալետի թատրոնի շենքը Երևանում» (տուշ, 1952), Ն․ Զարյանի «Ռուշանի քարափը» գրքի շապկանկարը (գուաշ, 1931)։ 1947–52-ին դասավանդել է Երևանի գեղարվեստա–թատերական ինստ–ում։ Անհատական ցուցահանդեսներ է ունեցել Երևանում (1933, 1940)։
'''ՂԱՐԻԲՅԱՆ''' Գրիգոր Ալեքսանդրի [ծն․ 15․5․1930, գ․ Բորիսովկա (ՀՍՍՀ Սիսիանի շրջանում)], հայ սովետական տնտեսագետ։ Տնտ․ գիտ․ դ–ր (1976), պրոֆեսոր (1978)։ ՍՄԿԿ անդամ 1954-ից։ Ավարտել է Երևանի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը (1954)։ 1966–78-ին՝ համալսարանի քաղաքատնտեսության ամբիոնի դոցենտ, 1978-ից՝ ուսումնական աշխատանքի գծով պրոռեկտոր։ Գիտական աշխատանքները վերաբերում են սոցիալիզմի պայմաններում անհրաժեշտ և հավելյալ արդյունքի, բնակչության կենսամակարդակի բարձրացման սոցիալ–տնտեսական պրոբլեմներին։
''Երկ․'' Անհրաժեշտ և հավելյալ արդյունքը սոցիալիստական հասարակարգում, Ե․, 1968։ Բնակչության կենսամակարդակը և նրա բարձրացումը Սովետական Հայաստանում, Ե․, 1972։
'''ՂԱՐԻԲՅԱՆ''' Գրիգոր Մարգարի (ծն․ 13․12․ 1924, Թբիլիսի), հայ սովետական ֆիզիկոս–տեսաբան, ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1971), պրոֆեսոր (1972)։ ՍՄԿԿ անդամ 1972-ից։ Ավարտել է Մոսկվայի համալսարանը (1948)։ 1959-ից Երևանի ֆիզիկայի ինստ–ի լաբորատորիայի վարիչ, 1959–1965-ին միաժամանակ եղել է դիրեկտորի տեղակալ։ 1973-ից՝ ՀՍՍՀ ԳԱ ֆիզմաթ բաժանմունքի ակադեմիկոս քարտուղար։ Աշխատանքները վերաբերում են քվանտային էլեկտրադինամիկային, աստղաֆիզիկային, տիեզերական ճառագայթներին և բարձր էներգիայի ֆիզիկային։ Ուսումնասիրել է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/707 ''արգելակման ճառագայթումը''] և զույգի առաջացումը էլեկտրոնի կամ պոզիտրոնի դաշտում՝ ընկնող մասնիկի ցանկացած էներգիայի դեպքում, հանդիպական էլեկտրոն–պոզիտրոնային փնջերում ընթացող պրոցեսները։ Հաշվել է միգամածությունների և աստղերի մագնիսական դաշտում շարժվող ռելյատիվիստական էլեկտրոնների ճառագայթման բևեռացումը, կապ հաստատել երկրի մթնոլորտում պիոնների և մյուոնների սպեկտրների միջև, հետազոտել մեծ արագության մասնիկների և միջաստղային փոշեհատիկների բախումից առաջացող ճառագայթման ներդրումը երկնքի ռենտգենյան լուսարձակման ընդհանուր ֆոնում։ Ուսումնասիրությունների գլխավոր ուղղությունն ընդգրկում է միջավայրում բարձր էներգիայի մասնիկների էներգետիկ կորուստների էլեկտրամագնիսական մեխանիզմների հետազոտությունը՝ դասական մակրոսկոպիկ էլեկտրադինամիկայի շրջանակներում։ Այդ աշխատանքների հիմնական արդյունքը եղել է ռենտգենյան անցումային ճառագայթման (ՌԱՃ) հայտնաբերումը, այսինքն՝ ապացուցվել է, որ բարձր էներգիայի մասնիկների [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/460 ''անցումային ճառագայթման''] ունի հաճախականությունների ռենտգենյան տիրույթ, որի վերին սահմանը առաջնային մասնիկի էներգիայից կախված է գծայնորեն։ Այդ հատկությունը թույլ է տալիս տիեզերական ճառագայթներում և արագացուցիչներում ՌԱՃ–ի միջոցով կատարել բարձր էներգիայի մասնիկների նույնացում։ ՌԱՃ–ի տեսության մշակման ժամանակ Ղ․ աշխատակիցների հետ հաշվի է առել մի շարք նուրբ էֆեկտներ, օրինակ, բազմակի ցրման ազդեցությունը ՌԱՃ–ի վրա։ Ղ․ տեսականորեն ապացուցել է նաև, որ նյութի բարակ թաղանթներում մեծ արագության մասնիկների իոնացման կորուստները տեղի են ունենում առանց ֆերմիի խտության էֆեկտի։
''Երկ․'' О некоторых электромагнитных эффектах с участием сильного взаимодействующих частиц, «Журнал экспериментальной и теоретической физики», т․ 33, в․ 2, 1957 (соавтор Л․ M․ Африкян); K теории переходного излучения и ионизационных потерь энергии частицы, նույն տեղում, т․ 37, в․ 2, 1959․
'''ՂԱՐԻԲՅԱՆ''' Իշխան Ասատուրի (ծն․ 7․12․ 1924, Բաքու), հայ սովետական դերասան։ ՀՍՍՀ ժող․ արտիստ (1980)։ Ավարտել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստ–ի դերասանական ֆակուլտետը (1950)։ 1950-ից՝ Երևանի Սունդուկյանի անվ․, 1954-ից՝ Երևանի պատանի հանդիսատեսի, 1967-ից՝ Երևանի դրամատիկական թատրոնների դերասան։ Լավագույն անձնավորումներից են՝ Կոռնովալի դուքս (Շեքսպիրի «Լիր արքա»), Ձերժինսկի (Մ․ Շատրովի «Հանուն հեղափոխության»), Արթին աղա (Ե․ Օտյանի «Սեր և ծիծաղ»), Միկոլա (Ի․ Ֆրանկոյի «Դողացված երջանկություն»), Ագաբո (Օ․ Իոսելիանիի «Քանի դեռ սայլը շուռ չի եկել»)։ Բեմադրել է Մ․ Տվենի «Թոմ Սոյերի արկածները» և «Աղքատն ու արքայազնը» (Երևանի պատանի հանդիսատեսի թատրոն) ստեղծագործությունները։
'''ՂԱՐԻԲՅԱՆ''' Հրայր Արամի (ծն․ 14․9․ 1904), հայ սովետական կինոօպերատոր։ 1931-ին ավարտել է կինեմատոգրաֆիայի պետ․ տեխնիկումի օպերատորական ֆակուլտետը, աշխատել «Սոյուզդետֆիլմ» (այժմ՝ Մ․ Գորկու անվ․ ստուդիա) կինոստուդիայում։ «Լինում է, չի լինում մի աղջիկ» (1944), «Գնդի որդին» (1946), «Չուկը և Գեկը» (1953), «Աշխարհի չեմպինը» (1955), «Հողը և մարդիկ» 1955)՝ «Երբ բացվում են վարդերը» (1959), «Երկուշաբթին ծանր օր է», «Հեռավոր երկրներ» (երկուսն էլ՝ 1964) ևն ֆիլմերի գլխավոր օպերատորն է։
'''ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ''' Բագրատ Բեգլարի [22․5․ 1890, գ․ Բահառլու (Սուրմալուի գավառում) - 14․8․1920, Երևան], Անդրկովկասում հեղափոխական շարժման ակտիվ մասնակից և Հայաստանում սովետական իշխանության համար մղված պայքարի ղեկավարներից։ 1905-ին ավարտել է Իգդիրի քաղաքային ուսումնարանը, ապա զբաղվել ուսուցչությամբ (Սուրմալուի գավառի Տավշանդշլաղ, Մարգարա, Զոր գյուղերի ու Իգդիրի դպրոցներում)։ Ընդգրկվելով հեղափոխական շարժման մեջ՝ 1917-ին մտել է բոլշևիկյան կուսակցության շար-<noinclude><references/></noinclude> sg1uq36362cgliex3sysflforwmytb1 Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/32 104 21802 393043 166047 2026-06-04T08:16:34Z ~2026-31364-58 14009 393043 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Քրիստինե7" /></noinclude>'''32 ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ'''
շարքերը, հուլիսին ընտրվել է ՌՍԴԲ(բ)Կ Ալեքսանդրապոլի կազմակերպության բյուրոյի անդամ, աշխատակցել «Նոր կյանք» թերթին, Պ․ Արվելաձեի հետ խմբագրել «Պրավդա ժիզնի» («Правда жизни») թերթը։ Նույն շրջանում թղթակցել է «Կավկազսկի ռաբոչի» («Кавказский paбoчий») բոլշևիկյան թերթին։ Մտել է Ալեքսանդրապոլի բանվորների և զինվորների դեպուտատների սովետի և քաղաքային դումայի բոլշևիկյան ֆրակցիայի մեջ։ 1917-ի դեկտեմբերից 1918-ի մայիսը եղել է ՌՍԴԲ(բ)Կ Ալեքսանդրապոլի կազմակերպության նախագահը։ 1918-ի մայիսին, թուրքերի կողմից Ալեքսանդրապոլի օկուպացման պատճառով, տեղափոխվել է Թիֆլիս և տարել պրոպագանդիստական աշխատանք, կարդացել հրապարակային դասախոսություններ, որի համար բանտարկվել է և 1919-ի սկզբներին արտաքսվել Վրաստանից։ Վերադարձել է Ալեքսանդրապոլ և ընտրվել ընդհատակյա բոլշևիկյան կազմակերպության կոմիտեի քարտուղար։ Ալեքսանդրապոլում ղեկավար մասնակցություն է ունեցել Մայիսյան ապստամբությանը և հաղթանակի օրերին եղեւ է ֆինանսների կոմիսար։ Ապստամբության պարտությունից հետո ձերբակալվել է ու տեղափոխվել Երևանի բանտ։ Օգոստ․ 14-ին Ս․ Ալավերդյանի ու Ս․ Մուսայելյանի հետ, Նորքի ձորում, գնդակահարվել է դաշնակների կողմից։ Թաղված է Երևանի 26 կոմիսարների անվ․ զբոսայգում։ Հեղինակ է տպագիր ու անտիպ մի շարք աշխատությունների։ Ղ–ի անունով կոչված են գյուղ ու կոլտնտեսություն Ախուրյանի շրջանում, Փողոց և դպրոց Լենինականում, պիոներական դրուժինա ու գրադարան Երևանում, Լենինականում գործում է Բ․ Ղարիբջանյանի տուն–թանգարանը։ Ղ–ի հոդվածներն ու ելույթները հրատարակվել են առանձին ժողովածուով՝ «Սովետական իշխանության համար մղված պայքարում» (1966)։
''Գրկ․'' {{լայն|Մելքոնյան Ա․ Հ}}․, Բագրատ Ղարիբջանյան, Ե․, 1954։
'''ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ''' Գևորգ Բագրատի [ծն․ 5․5․1920, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական)], սովետական պատմաբան։ Պատմ․ գիտ․ դ–ր (1955), պրոֆեսոր (1956), ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1971, թղթ․ անդամ՝ 1965), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1968), Ս․ Շահումյանի անվ․ մրցանակի դափնեկիր (1979)։ Բ․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/31 ''Ղարիբջանյանի''] որդին։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Ավարտել է Երևանի համալսարանի պատմության ֆակուլտետը (1941)։ Մասնակցել է Հայրենական մեծ պատերազմին (1941–45)։ 1948–1950-ին եղել է ՀԼԿԵՄ Կենտկոմի քարտուղար, 1951–54-ին՝ ՍՄԿԿ Կենտկոմին կից մարքսիզմ–լենինիզմի ինստ–ի (ՄԼԻ) հայկ․ մասնաճյուղի կուսակցության պատմության սեկտորի վարիչ։ 1954–61-ին կուսակցական ղեկավար աշխատանք է տարել ՀԿԿ Կենտկոմում (բաժնի վարիչի տեղակալ, բաժնի վարիչ), 1961–68-ին՝ Լենինականի քաղաքային կոմիտեի առաջին քարտուղար, 1968–77-ին՝ ՍՄԿԿ ԿԿ–ին կից ՄԼԻ հայկ․ մասնաճյուղի դիրեկտոր։ 1977-ից ՀՍՍՀ ԳԱ պատմության և տնտեսագիտության բաժանմունքի ակադեմիկոս քարտուղարն է (ակադեմիայի նախագահության անդամ)։ 1947-ից դասախոսել է Երևանի բուհերում (պետ․ համալսարան, բժշկ․ և պոլիտեխնիկական ինստ–ներ, ՀԿԿ Կենտկոմի կուսակցական դպրոց)։ Հեղինակ է բազմաթիվ գիտական աշխատությունների, որոնք նվիրված են ՍՄԿԿ, Անդրկովկասի կոմունիստական կազմակերպությունների ու հեղափոխական շարժումների, հայ ժողովրդի պատմության, ինչպես նաև միջազգային կոմունիստական շարժման հարցերին։ Համահեղինակ և խմբագիր է Անդրկովկասի և Հայաստանի կոմունիստական կազմակերպությունների պատմությանը վերաբերող կոլեկտիվ աշխատությունների։ Եղել է ՍՍՀՄ VI և VII, ՀՍՍՀ VIII և IX գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ 1954–81-ին՝ ՀԿԿ Կենտկոմի անդամ, 1966–69-ին՝ ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի անդամության թեկնածու։ ՍՄԿԿ XXII–XXIII համագումարների պատգամավոր։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (2), ժողովուրդների բարեկամության, «Պատվո նշան» շքանշաններով։
''Երկ․'' Մայիսյան ապստամբությունը Հայաստանում 1920, Ե․, 1955։ Հայաստանի կոմունիստական կազմակերպությունները սովետական իշխանության հաղթանակի համար մղված պայքարում, Ե․, 1955։ Լենինը Շվեյցարիայում էմիգրացիայի տարիներին, Ե․, 1960։ Վ․ Ի․ Լենինը և Անդրկովկասը, մաս 1–3, Ե․, 1970–1975։ Ստեփան Շահումյան, Ե․, 1978։ Մեծ հոկտեմբերը և պրոլետարական ինտերնացիոնալիզմը, Ե․, 1978։ Ալյոշա Ջափարիձե, Ե․, 1979։ Վ․ Ի․ Լենինը և հայ գործիչները, Ե․, 1980։ C․ Kacnapов видный деятель коммунистической партии, E․, 1965; П․ Apвеладзе, Tб․, 1970; Богдан Кнунянц-рыцарь революции, E․, 1978; B единой семье советских народов, M․, 1978․{{ՀՍՀ հեղ|Ա. Սիմոնյան}}
'''ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ''' Լյուդվիգ Պապիկի (ծն․ 24․8․1922, Երևան), կուսակցական և պետական աշխատող։ Պատմ․ գիտ․ թեկնածու (1960), դոցենտ (1975), ՍՄԿԿ անդամ 1943-ից։ Ավարտել է Երևանի համալսարանի պատմության ֆակուլտետը (1945)։ 1945–51-ին եղել է կոմերիտական ղեկավար աշխատող (ՀԼԿԵՄ Երևանի Կիրովյան շրջկոմի և քաղկոմի առաջին քարտուղար), 1951–53-ին և 1957–61-ին՝ Երևանի համալսարանի կուսկոմիտեի քարտուղար, ՀԿԿ Կենտկոմի հրահանգիչ և պատասխանատու կազմակերպիչ (1953), ՀԿԿ Սպանդարյանի շրջկոմի առաջին քարտուղար (1954–57), ՀԿԿ Երևանի քաղկոմի երկրորդ (1961–66), առաջին (1966–75) քարտուղար։ 1975-ից՝ ՀՍՍՀ բարձրագույն և միջնակարգ մասնագիտական կրթության մինիստր։ ՀԿԿ Կենտկոմի անդամ է 1958-ից, 1966–76-ին՝ ՀԿԿ Կենտկոմի բյուրոյի անդամ։ ՍՍՀՄ VII–IX և ՀՍՍՀ V, VI և VII և X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Հեղինակ է «Երևանի պետական համալսարանը» (1920–1930 թթ․) (1965) աշխատության։ Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի (4) շքանշանով։
'''ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ''' Հակոբջան Ալեքսանդրի [ծն․ 1(14)․2․1902, գ․ Բահառլու (Սուրմալուի գավառում), հայ սովետական նկարիչ և վերականգնող։ 1922–29-ին սովորել է Թիֆլիսի գեղարվեստի ակադեմիայում՝ Ե․ Թադևոսյանի, Ե․ Ե․ Լանսերեի և Բ․ Ա․ Ֆոգելի մոտ։ 1928-ից մասնակցել է «Հայարտան» (1928–31-ին դասավանդել է նկարչություն), ինչպես և հանրապետական ու միութենական ցուցահանդեսներին։ 1970-ից ապրում է Երևանում։ Ստեղծագործում է դիմանկարի, նատյուրմորտի, բնանկարի ժանրերում։ Վաղ շրջանի գործերին բնորոշ են «էտյուդային» անմիջականությունը, զուսպ գունահարաբերումներն ու գեղանկարչական ավարտվածությունը։ Ղ․ ձգտում է առավել նյութականության, գծանկարի և կոմպոզիցիայի կառուցիկության («Վիրահատություն», 1928, «Կարբիդի գործարանը։ Երևան», 1933, երկուսն էլ՝ Հայաստանի պետ․ պատկերասրահում, «Գիպսե ձեռք», 1928)։ Ղ–ի դիմանկարները աչքի են ընկնում կերպարի հավաքական գծերի ընդհանրականությամբ («Նիզամի», 1947, «Ներսես Շնորհալի», 1978), պատմական անձնավորումների հավաստիությամբ («Վեզալիա», «Պարե», երկուսն էլ՝ 1934–35)։ Ջրաներկով արված մի շարք նկարներ («Աղջիկը, մանյակը և հայելին», 1943, «Մայր իմ անուշ ու անգին», 1977) բնորոշվում են նրբագեղությամբ և զուսպ կատարումով։ 1934-ից Ղ․ վերականգնման աշխատանքներ է կատարել Երևանի, Թբիլիսիի և Մոսկվայի թանգարաններում (անհայտ վարպետներ, Հակոբ Հովնաթանյան, Հ․ Այվազովսկի, ինչպես և ռուս․, վրաց․ և արևմտաեվրոպական դասականների գործեր)՝ որպես այդ ասպարեզի լավագույն<noinclude><references/></noinclude> aiarbmibjwos3sweyf5bkm5hfuavgyd Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/33 104 21803 393044 166069 2026-06-04T08:31:58Z ~2026-31364-58 14009 393044 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>{{Աջաթև|'''ՂԱՓԱՆ 33'''}} մասնագետներից մեկը Սովետական Միությունում։ Ղ–ի հայկ․ և վրաց․ մանրանկարչության, կիրառական արվեստի հնագույն նմուշների կրկնօրինակումները տպվել են Հայաստանում և Վրաստանում հրատարակված մենագրություններում։
'''ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ''' Ղարիբջան Ալեքսանդրի (15․10․1896, Իգդիր – 27․9․1969, Լենինգրադ), հայ սովետական կուրորտաբան, տրավմատոլոգ։ Բժշկ․ գիտ․ դ–ր (1949), պրոֆեսոր (1954)։ Բժշկ․ ծառայության գնդապետ։ ՍՄԿԿ անդամ 1921-ից։ 1914-ին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, 1924-ին՝ Դոնի Ռոստովի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը։ 1934-ին զորակոչվել է կարմիր բանակ և նշանակվել Հեռավոր Արևելքի ռազմածովային հոսպիտալի պետ․, այնուհետև՝ Լենինգրադի Ս․ Կիրովի անվ․ ռազմաբժշկական ակադեմիայի կլինիկայի ղեկավար։ Մասնակցել է Մոնղոլիայում ճապոն. զավթիչների (1938), սպիտակ ֆինների դեմ մղված (1939–40) և Հայրենական մեծ պատերազմներին, եղել բանակի գլխավոր վիրաբույժ։ 1960-ից աշխատել է Լենինգրադի տարբեր բուժհիմնարկներում։ Մեծ օգնություն է ցույց տվել Հայաստանի առողաջապահության կազմակերպման և բժշկ․ կադրերի պատրաստման գործին։ Պարգևատրվել է Կարմիր դրոշի, Հայրենական պատերազմի I և II աստիճանների, Կարմիր աստղի շքանշաններով։
''Երկ․'' Огнестрельные повреждения тазобедпенного сустава.
'''ՂԱՐԻԲՋԱՆՅԱՆ''' (մինչև 1935-ը՝ Ալեքսանդրովկա), գյուղ Հայկական ՍՍՀ Ախուրյանի շրջանում, շրջկենտրոնից 9 կմ հարավ–արևմուտք։ Ղ–ով է անցնում Լենինական-Հոկտեմբերյան ավտոճանապարհը, մոտով՝ Լենինական–Կարս երկաթուղին։ 1928-ին կազմակերպվել է կոմունա, 1930-ից դարձել կոլտնտեսություն, որն զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների, շաքարի ճակնդեղի մշակությամբ, անասնապահությամբ։ Ունի ութամյա դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կինո, կապի բաժանմունք, մսուր–մանկապարտեզ, բուժկայան։ Անվանվել է ի պատիվ Բ․ ''Ղարիբջանյանի''։
'''ՂԱՐՂՈՒՆ''', հայաբնակ գյուղ Իրանում, Սպահանի նահանգի Փերիա գավառի Վարզաղ գավառակում։ Հիմնել են Փերիայի մյուս գյուղերի բնակիչները XVII դ․ 2-րդ կեսին։ 1970-ին ուներ 30 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում են երկրագործությամբ անասնապահությամբ։ Ղ–ում կա եկեղեցի (Ս․ Նշան)՝ կից վարժարանով։ Եկեղեցում պահվում է երկու ձեռագիր ավետարան։ Գյուղն ունի չորս ջրաղաց, բաղնիք, քրիստոնեական ուխտատեղի։
'''ՂԱՐՏԱՇ ԿԱԶՄՈՂ''' (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), XVI դ․ հայ քարգործ վարպետ։ Նրա կերտած երեք խաչքարերը գտնվում են [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/139 ''Գնդեվանքում''] (Ազիզբեկովի շրջանի Գնդեվազ գյուղ)։ Առաջինը սպիտակավուն քարից է՝ ագուցված եկեղեցու արմ․ մուտքի վերին մասում, խորշի մեջ։ Խաչքարը բաժանված է 14 քառակուսիների, որոնցից յուրաքանչյուրը զարդարված է տարբեր մոտիվների քանդակներով (Աստվածածին, Հովսեփ, կենդանապատկերներ են)։ Խաչքարի ներքևի մասի կենտրոնում կազմողի հիշատակագրությունն է։ Երկրորդը փոքր խաչքար է, նույնպես սպիտակավուն քարից, մեջտեղից կիսված, զարդաքանդակներով։ Երրորդ խաչքարը ագուցված է վանքի հվ․ պարսպի ներսի կողմում։ Սրան ագուցված են երեք փոքր խաչքարեր։ Բոլոր խաչքարերն էլ թվագրված են 1573։
'''ՂԱՈՒՐՄԱ''', հայաբնակ գյուղ Վրացական ՍՍՀ Բոգդանովկայի շրջանում։ Ունի 797 (146 ընտանիք) բնակիչ (1975)։ Զբաղվում են հողագործությամբ և անասնապահությամբ։ Գյուղում գործում է ութամյա դպրոց։ Ղ–ի հայերը գաղթել են 1830-ին, Արևմտյան Հայաստանի Էրզրումի նահանգից։
'''ՂԱՓԱՄԱ''', {{լայն|Խափամա}}, հայկական կերակուր։ Գառան կամ ուլի փորոտիքի մեջ ձավարի, սոխի և ռեհանի հետ խառնած միսը մոտ 5–6 ժ եփում են թոնրում՝ բերանը խուփով ծածկած և շուրջը խմորով ծեփված (գոլորշին դուրս չգալու համար) կճուճի մեջ։ Ղ․ եփում են նաև դդումով, կեղևը մաքրում են, վերևի մասը կտրում, կորիզները հանում, մեջը լցնում խաշած բրինձ, չամիչ, յուղ, մեղր և համեմունք, եփում կավե ամանի մեջ՝ փռում կամ թոնրում։ {{ՀՍՀ հեղ|Լ․ Պետրոսյան}} '''ՂԱՓԱՆ''' (անունը կապված է ''Կապան'' քաղաքի անվան հետ, որը գտնվում էր այժմյան Ղ–ից մոտ 10 կմ արմ․, Ողջիի աջ ափին), քաղաք (1938-ից) Հայկական ՍՍՀ–ում, Ղափանի շրջանի վարչական կենտրոնը։ Հեռավորությունը Երևանից 320 կմ է։ 36000 բն․ (1976)։ Գտնվում է Զանգեզուրի հվ․ մասում, Խուստուփ լեռան հս․ ստորոտին, մոտ 705 մ բարձրության վրա։ Տարեկան միջին ջերմաստիճանը 11,5°C է, հունվարինը՝ 0°C, հուլիսինը՝ 23°C, առավելագույնը՝ 38°C, նվազագույնը՝ –27°C, տեղումները՝ 572 մմ։ Սառնամանիքները հազվադեպ են։ Ղ–ի միջով հոսում է Ողջի գետը, որը քաղաքում ընդունում է Վաչագան ու Կավարտիջուր վտակները։
Ղ․ Հայկական ՍՍՀ արդ․ կարևոր կենտրոններից է։ Տնտեսության առաջատար ճյուղը լեռնահանքային արդյունաբերությունն է։ Ղ–ի պղնձահանքերը հայտնի էին դեռևս միջին դարերում, սակայն նրա արդ․ օգտագործումն սկսվել է XIX դ․ 2-րդ կեսին՝ ֆրանսիացիների կողմից, որոնք այստեղ կառուցեցին ձուլարաններ։ Ղ․, Ալավերդու հետ միասին, պղնձի արդյունահանությամբ ցարական Ռուսաստանում գրավում էր 2-րդ տեղը։ Սովետական կարգեր հաստատվելուց հետո հետամնաց բանվորական ավանը դարձավ ՍՍՀՄ պղնձարդյունաբերության կենտրոններից մեկը։ Արդյունաբերության առաջնեկը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատն է (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/336 ''Պղնձամոլիբդենային արդյունաբերություն''])։ Քաղաքում կան լուսատեխնիկական, ավտոնորոգման, պահածոների, կաթի, հացի, լիմոնադի, գարեջրի գործարաններ, տրիկոտաժի, կահույքի, թռչնաբուծական ֆաբրիկաներ, մսի, շինարարական իրերի, կենցաղսպասարկման կոմբինատներ, շինարարական 7 կազմակերպություն, ճանապարհների շահագործման և շինարարության տեղամաս, ջերմոցային տնտեսություն, ՏԷԿ։ Ղ–ում է «Էլեկտրոն» արտադրական միավորման մասնաճյուղը, «Սյունիք» կաթնաանասնապահական, բանջարաբուծական և պտղաբուծական սովետական տնտեսությունը։
1978–79-ին գործում էին 18 միջնակարգ և ութամյա, նկարչական, երաժշտական, մարզական և գիշերօթիկ դպրոցներ, կինոթատրոններ, լեռնամետալուրգիական և շինարարական տեխնիկում, բժշկ․, երաժշտական և պրոֆտեխնիկական ուսումնարաններ, մսուր–մանկապարտեզներ, լեռնագործների և շինարարների կուլտուրայի տներ, ակումբային հիմնարկներ, գրադարաններ, դրամատիկական թատրոն, հայրենագիտական թանգարան, տուրիստական հանգրվան, կապի, ռադիոհաղորդումների և հեռուստատեսության կայաններ, տպարան։ Ղ–ում են գտնվում ՀՍՍՀ ԳԱ հաշվիչ կենտրոնի Զանգեզուրի հարմարվող համակարգերի և երկրաբանական ինստ–ի Ղափանի մետալուրգիական լաբորատորիաները, գիտատեխնիկական ինֆորմացիայի և տեխնիկա–տնտեսական ԳՀԻ–ի Ղափանի բաժանմունքը։
Ղ․ տրանսպորտային հանգույց է։ Ղափան–Մինջևան երկաթուղով կապվում է Երևանի ու Բաքվի հետ։ Շրջանի գյուղերի, ինչպես նաև Երևանի, Գորիսի, Քաջարանի և Ստեփանակերտի հետ ունի ավտո-<noinclude><references/></noinclude> dcspyeuyn3snoggh4vjokq7im1cygmw Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/34 104 21804 393045 166077 2026-06-04T10:29:21Z ~2026-31364-58 14009 393045 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>'''34 ՂԱՓԱՆ'''
բուսային կապ։ Կա օդանավակայան, որով կապ է պահպանում Երևանի, ամռանը՝ նաև Սոչիի հետ։ Ղ–ում աշխատում են 124 բժիշկ, 401 միջին և կրտսեր բուժաշխատող։ Քաղաքում գործում են 2 հիվանդանոց, 2 պոլիկլինիկա, 2 դիսպանսեր, 3 դեղատուն, 19 առողջապահական կայան, շտապ բժշկ․ օգնության և սանէպիդ կայաններ, սանլուս տուն։
Ղ․ ունի զարգացման մեծ հեռանկարներ, նախատեսվում է նոր ձեռնարկությունների կառուցում, բնակչության զգալի աճ, կատարվում են քաղաքաշինական աշխատանքներ։ Ղ–ի շրջագծի մեջ են մտել Աշոտավան, Կավարտ, Բարաբաթում, Բաղաբուրջ, Վաչագան, Ներքին Վաչագան, Բեխ, Շահարջիկ, Շահումյան, Աչախլու, Արփիկ, Լենինյան հանքեր բանավաններն ու գյուղերը։ Կառուցվել են նոր թաղամասեր․ քաղաքը գազիֆիկացված է։ Բնակելի ֆոնդը 25 հզ․ մ²-ից (1940) հասել է 300 հզ․ մ² (1978)։ Ղ-ի կենտրոնական զբոսայգում կանգնեցվել են քաղաքացիական պատերազմում զոհվածների, Ղ–ի ընդհատակյա բոլշևիկյան կազմակերպության ղեկավար Բագրատ Հարությունյանի, Սովետական Միության հերոս Հունան Ավետիսյանի հուշարձանները։ Արևելյան Հայաստանը Ռուսաստանին միանալու 150-ամյակի առթիվ կառուցվել է Դավիթ Բեկի հուշարձան կոթողը։ Ղ–ում են ծնվել ՍՍՀՄ ԳԱ իսկական անդամ Ա․ Ա․ Արզումանյանը, ՍՍՀՄ պետ․ մրցանակի դափնեկիր Տ․ Անտոնյանը։
Քաղաքի առաջին գլխավոր հատակագիծը կազմվել է 1949-ին (ճարտ․ Հ․ Իսաբեկյան)։ 1960-ին մշակվել է նոր գլխավոր հատակագիծ 1985-ի հաշվարկային ժամկետով (ճարտ․ Զ․ Զախարյան և ուրիշներ)։ 1970-ից մշակվում է մեծ Ղափանի գլխավոր հատակագիծը (ճարտ․ Պ․ Թումանյան, Լ․ Էյվազովա, Է․ Տաշյան և ուրիշներ), իսկ 1977-ից՝ քաղաքի մանրամասն հատակագծման նախագիծը։ Քաղաքի բնակելի շինարարությունը զարգանում է հիմնականում Ղ․–Քաջարան և Ղ–ից հս․ ձգվող ավտոմայրուղու ուղղություններով։ Ղ․ կառուցապատված է բազմահարկ շենքերով և 1–2-հարկանի առանձնատներով։ Հայաստանում առաջին անգամ Ղ–ում է իրականացվել սարալանջերի թեք հարթությունների վրա բազմահարկ շենքերի կառուցումը (մինչև 14 հարկ, ճարտ․ Պ․ Թումանյան, Ա․ Վարդանյան և ուրիշներ)։ Ղ–ի հաս․ կառույցներից են կապի հանգույցի շենքը (1959), շրջան, և քաղաք, սովետների գործադիր կոմիտեների շենքը (1965), «Կապան» ռեստորանը (1968), հյուրանոցը (1970), երաժշտ․ դպրոցի շենքը (1972), մշակույթի պալատը (1977) են։ Ղ–ում են Վ․ Ի․ Լենինի, Հ, Ավետիսյանի, Դավիթ Բեկի հուշարձանները (բոլորը՝ քանդակագործ Ս․ Բաղդասարյանի)։ {{ՀՍՀ հեղ|Ս․ Կարապետյան, Վ․ Ագշեհիրլյան}}
Պատկերազարդումը տես 40-րդ էջից հետո՝ ներդիրում։
'''«ՂԱՓԱՆ»''', երկօրյա թերթ։ ՀԿԿ Ղափանի շրջանային կոմիտեի և ժողովրդական դեպուտատների Ղափանի շրջանային ու քաղաքային սովետների օրգան։ Լույս է տեսնում 1930-ից, Ղափանում (1930– 1935-ին՝ «Պայքար պղնձի համար», 1936 1941-ին, 1946–79-ին՝ «Պղնձի համար», 1979-ից՝ «Ղափան»)։ Լուսաբանում է շրջանի ու քաղաքի աշխատավորության, կուսակցական, արհմիութենական և կոմերիտական կազմակերպությունների գործունեությունը տնտ․ ու կուլտուրական շինարարության մեջ, հասարակական կյանքի բոլոր բնագավառներում։ Ուշադրության կենտրոնում է պահում արդ․ ձեռնարկությունների, կոլտնտեսությունների ու սովետական տնտեսությունների աշխատանքները, սոցիալիստական մրցության, արտադրանքի որակի բարելավման հարցերը։ «Ղ․» տեղեկություններ է հաղորդում նաև ՍՍՀՄ, Հայկական ՍՍՀ և արտասահմանյան երկրներում տեղի ունեցող կարևոր իրադարձությունների վերաբերյալ, ծանոթացնում քաղաքի ու շրջանի մշակութային, մարզական կյանքին, տալիս գրական էջեր։{{ՀՍՀ հեղ|Վ․ Մաղալյան}} '''ՂԱՓԱՆԻ ԲԱՆՎՈՐՆԵՐԻ ԳՈՐԾԱԴՈՒԼ 1907''', Ղափանի բանվորների մասսայական կազմակերպված ելույթ։ Տեղի է ունեցել մարտի 22–29-ը։ Կազմակերպել են ՌՍԴԲԿ Բաքվի կոմիտեի ներկայացուցիչներ Ա․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/316 ''Վարդանյանը''], Ա․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/347 ''Մարտիրոսյանն''] ու Շաթալին։ Գործադուլային կոմիտեն մշակել և հանքատերերին է ներկայացրել բանվորների պահանջները, որոնք հիմնականում տնտ․ բնույթի էին (ութժամյա աշխատանքային օր, աշխատավարձի բարձրացում, տուգանքների վերացում, ձրի բուժսպասարկում, գիշերային հերթափոխի վերացում ևն)։ Ձեռնարկատերերը ոստիկանության օգնությամբ փորձել են ճնշել գործադուլը։ Ձերբակալվել են գործադուլի ղեկավարներից մի քանիսը։ Սակայն բանվորները շարունակել են գործադուլը և պահանջել արձակել ձերբակալված ընկերներին։ Մարտի 29-ին ձեռնարկատերերը հարկադրված են եղել բավարարել բանվորների պահանջների մի մասը։ Ղ․ բ․ գ․ մեծ ազդեցություն է ունեցել շրջակա գյուղերի գյուղացիության վրա և հեղափոխական պայքարի հանել նրանց։
'''ՂԱՓԱՆԻ ՇՐՋԱՆ''', վարչական շրջան Հայկական ՍՍՀ հարավ–արևելքում։ Կազմվել է 1930-ի սեպտ․ 9-ին։ Սահմանակից է Սիսիանի, Գորիսի, Մեղրու շրջաններին, Ադրբ․ ՍՍՀ–ին։ Տարածությունը 1345 կմ² է, բն․ 22,5 հզ․ մարդ (առանց Ղափան քաղաքի, 1981)։ Վարչական կենտրոնը՝ Ղափան։
Քարտեզը տես 32-րդ էջից հետո՝ ներդիրում։
'''Բնությունը։''' Ղ․ շ․ գտնվում է Զանգեզուրի հվ․ մասում, Ողջիի ավազանում։ Մասնատված ռելիեֆով լեռնային շրջան է։ Բնորոշ են ռելիեֆի էրոզիոն և տեղատարված ձևերը։ Կան քարացրոններ։ Շրջանի հս․ մասում ձգվում է Բարգուշատի, հվ–ում՝ Մեղրու լեռնաշղթան, արմ–ում՝ Զանգեզուրի լեռնաշղթայի հվ․ մասը, արլ–ում՝ Խուստուփ–Կատարի (Խուստուփ լեռ, 3202 մ) աղեղնաձև լեռնաշղթան։ Վերջինս Ողջիի անտեցեդենտ հովտով բաժանվում է Խուստուփ և Կատար մասերի, որոնք ժայռոտ քարափներով իջնում են դեպի շրջակա հովիտները։ Շրջանի ամենաբարձր կետը 3904 մ է (Կապուտջուղ)։ Նշանավոր են նաև Սիսակատար (3827,2 մ), Նահապետ (3509 մ) և այլ գագաթները։ Արլ–ում, Բարգուշատի և Խուստուփ–Կատարի լեռնաշղթաների միջև, Ողջիի միջին հոսանքում, տեղադրված է Ղափանի գոգավորությունը։ Ռելիեֆի բնորոշ ձևերից են կիրճերը (Հալիձոր ևն), լեռնանցքները (Դուբագի, Մազրայի ևն)։ Փոքրիկ հարթ տեղամասերը (Նարգիզների դաշտ են) զբաղեցնում են տարածքի 25%–ը։ Ղ․ շ․ ՀՍՍՀ գունավոր մետալուրգիայի հումքի գլխավոր բազան է, որտեղ գտնվում են Քաջարանի պղնձամոլիբդենային, Ղափանի պղնձի և Շահումյանի անվ․ բազմամետաղային հանքավայրերը։ Կան նաև կրաքարի, բազալտի, կաոլինիտի ոչ մեծ հանքավայրեր, գիպսի, անհիդրիդի շերտեր։ Հետախուզական աշխատանքներ են կատարվում Շիկահողի և Գեղիի հանքատար տեղամասերում։ Ղ․ շ․ ՀՍՍՀ ակտիվ սեյսմիկ շրջաններից է։ Հայտնի են 1931-ի և 1967-ի երկրաշարժերը։ Ղ․ շ–ի ցածրադիր վայրերին բնորոշ է չոր մերձարևադարձային, բարձրադիր վայրերին՝ ցուրտ կլիման։ Տարեկան միջին ջերմաստիճանը ցածրադիր վայրերում 12°C է, բարձրադիր վայրերում՝ –4°C, հունվարինը՝ համապատասխանաբար 0°C, –14°C, հուլիսինը՝ 22°C, 6°C, առավելագույնը՝ 40°C, 22°C, նվազագույնը՝ –26°C, –42°C։ Տարեկան տեղումները 500 մմ են, լեռների գագաթնամերձ գոտում՝ 850 մմ։ Շրջանի տարածքով են հոսում Ողջի (Գեղի, Զեյվա, Վաչագան,<noinclude><references/></noinclude> e0kmkdi3x3zj8bpxw4hpc9934qjg7j0 Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/35 104 21805 393046 166122 2026-06-04T10:41:28Z ~2026-31364-58 14009 393046 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>{{Աջաթև|'''ՂԱՓԱՆԻ 35'''}} Գեղանուշ վտակներով), Շիկահող, Ծավ գետերը։ Կան բազմաթիվ աղբյուրներ։ Հայտնի են Ողջիի վերին հոսանքի շրջանում գտնվող «Թթուջուր» հանքային աղբյուրները։ Զանգեզուրի բարձրադիր լեռնաշղթայում են Կապույտ լիճը և Ղազանգյոլը։ Գերակշռում են լեռնաանտառային, լեռնամարգագետնային դարչնագույն, ալպյան ճմատորֆային հողերն ու լեռնային սևահողերը։ Տարածված են չորասեր ծառատեսակներն ու թփուտները, ենթալպյան մարգագետիններն ու ալպյան գորգերը։ Անտառները զբաղեցնում են 42034 հա (տարածքի ավելի քան 30%-ը)։ Հիմնական ծառատեսակներն են հացենին, բոխին, թխկին, կաղնին, սոսին, խնձորենին, տանձենին, ընկուզենին, հոնին, զկեռենին են։ Լեռնային բարձրադիր շրջանները ծածկված են ալպյան բուսականությամբ։ Ղ․ շ–ի տարածքում է Շիկահողի արգելանոցը՝ Ծավի սոսիների պուրակի հետ։ Կենդանիներից կան արջ, վայրի խոզ, այծյամ, վայրի ոչխար (մուֆլոն), քարայծ, գայլ, լուսան, հովազ, կզաքիս են։ Շատ են թռչունները։
'''Բնակչությունը։''' Հիմնական մասը հայեր են։ Բնակվում են նաև ադրբեջանցիներ, ռուսներ, ուկրաինացիներ։ Խտությունը 1 կմ² վրա 42 մարդ է։ Ունի շրջանային ենթակայության մեկ քաղաք (Քավարան) և 50 գյուղական բնակավայր․ Ագարակ, Աղվանի, Անտառաշատ, Աջիբաջ, Առաջաձոր, Արծվանիկ, Բահառլու, Գեղանուշ, Գեղի, Գյարդ, Գոմարան, Դավիթ Բեկ, Դովրուս, Եղվարդ, Լեռնաձոր, Խալաջ, Խդրանց, Ծավ, Կաղնուտ, Հաջաթին, Զորաստան, Ղարատղա, Ղարաչիման, Ղովշուտ, Ճակատեն, Մուսալլամ, Ներքին Գիրաթաղ, Ներքին Գյոդաքլու, Ներքին Խոտանան, Ներքին Հանդ, Նորաշենիկ, Շաբադին, Շիկահող, Շիշկերտ, Շրվենանց, Չայքենդ, Չափնի, Սրաշեն, Սևաքար, Սըզնակ, Վերին Գիրաթաղ, Վերին Գյոդաքլու, Վերին Խոտանան, Տանձավեր, Ուժանիս, Փայահան, Փիրիլու, Քիրս, Քյուրուտ, Օխտար։
'''Պատմական ակնարկ։''' Ղ․ շ–ի տարածքում մարդը բնակություն է հաստատել դեռևս քարի դարում։ Հայաստանում միասնական պետականության ստեղծումից (մ․ թ․ ա․ VI դ․) հետո Ղ․ շ–ի տարածքը Արտաշեսյանների և Արշակունիների հայկ․ թագավորությունների մեջ էր և կազմում էր Սյունիք նահանգի Բաղք, Ձորք, մասամբ՝ Կովսական գավառների մասը։ Հայոց Արշակունիների անկումից (428) հետո եղել է պարսկ․, ապա՝ Արաբ. խալիֆայության (640–885) տիրապետության տակ։ 886-ից մտել է հայ Բագրատունիների, 980-ից՝ Սյունիքի թագավորության կազմի մեջ, եղել նրա արքունի ոստանը։ XI դ․ Ձորք գավառը կոչվել է Կապան՝ նույնանուն քաղաքի անունով, որը գտնվում էր այժմյան Ղափան–Քաջարան երթուղու կիսաճանապարհին, Կապան (այժմ՝ Ողջի) գետի աջ ափին։ 1103-ին Կապան գավառի տարածքը ենթարկվել է սելջուկ թուրքերի ասպատակումներին, Կապան քաղաքը ավերվել է։ Սյունյաց թագավորության մայրաքաղաք է դարձել Բաղաբերդը (Կապան քաղաքից ոչ հեռու, Ողջի գետի ափին)։ 1170-ին սելջուկ–թուրքերը գրավել են նաև Բաղաբերդը, ավարի մատնել այնտեղ պահվող 10 հզ․ ձեռագիր։ XIII դ․ 30-ական թթ․ Սյունիքը (այդ թվում և Ղ․ շ–ի տարածքը) գրավել են մոնղոլ–թաթարները։ Այդ շրջանում տնտ․ կարևոր նշանակություն ունեին Աճանանի պղնձի հանքերը։ Գործում էր պղնձաձուլարան՝ Քյարխանա անունով (ավերակները պահպանվել են Ղափան քաղաքի մոտակայքում)։ XV դ․ Ղ․ շ–ի տարածքը եղել է կարա-կոյունլուների և ակ-կոյունլուների տիրապետության տակ։
XV դարից հետո Ղ․ շ–ի տարածքը մտել է Բեխի մելիքության կազմի մեջ։ 1639-ին, Թուրքիայի և Իրանի միջև կնքված պայմանագրով, Ղ․ շ–ի տարածքը, Զանգեզուրի մյուս գավառների հետ, անցավ Իրանին, իսկ XVIII դ․ 1-ին քառորդում մտնում էր Դավիթ Բեկի իշխանության կազմի մեջ։ 1730-ին Ղափանը գրավեցին թուրք. զորքերը, 1735-ին՝ Իրանի Նադիր շահը։ Պարսկ․ գերիշխանության շրջանում Ղ․ շ–ի տարածքը կազմում էր Ղափանի մահալի մասը։ 1805-ին այն միացվեց Ռուսաստանին և 1829-ից ընդգրկվեց Ղարաբաղի նահանգի կազմի մեջ։ 1861-ից կազմել է Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի մասը։
Հեղափոխական բանվորական շարժումները Ղ․ շ–ում սկսվել են XX դ․ սկզբներին։ Հայտնի է Ղափանի պղնձահանքերի բանվորների գործադուլը (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/34 ''Ղափանի բանվորների գործադուլ 1907'']), որը ավարտվեց հաղթանակով։ Բանվորական շարժումները Ղ–ի շրջանում նոր թափ ստացան Ռուսաստանում Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո։ 1919-ին Ղափանում ստեղծվեցին կոմունիստական բջիջներ, որոնք և 1920-ին ղեկավարում էին աշխատավորների ելույթները՝ դաշնակների տիրապետության դեմ։ 1920-ի հուլիսի 11-ին նրանց օգնության եկած կարմիր բանակի մի զորամաս մտավ Ղափան։ Շրջանում հռչակվեց սովետական իշխանություն, կազմվեց հեղկոմ՝ Բ․ Հարությունյանի ղեկավարությամբ։ Սակայն նույն թվի հոկտեմբերին դաշնակցական կառավարությանը հաջողվեց վերականգնել իրենց իշխանությունը Ղափանում։ 1921-ի հուլիսին Ղ․ շ–ում վերջնականապես հաստատվեցին սովետական կարգեր։
Մինչև 1981-ի սկիզբը Ղափանի կուսակցական շրջանային կազմակերպությունում տեղի է ունեցել 41 կոնֆերանս, 100 սկզբնական կուսակցական կազմակերպություններում ընդգրկված էր 3900 կոմունիստ, իսկ 157 ԼԿԵՄ կազմակերպություններում՝ 12620 կոմերիտական։
'''Տնտեսությունը։''' Առաջատար ճյուղը արդյունաբերությունն է, հատկապես՝ հանքարդյունաբերությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի ու դաշնակցական իշխանության տարիներին խիստ անկում ապրող պղնձարդյունաբերությունը վերականգնվեց միայն սովետական կարգեր հաստատվելուց հետո։ Շրջանում ստեղծված առաջին արդ․ ձեռնարկությունը Փայտամշակման արտելն էր, որի բազայի վրա հետագայում ստեղծվեց կահույքի ֆաբրիկան։ Գործում են պղնձամոլիբդենային կոմբինատը (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/336 ''Պղնձամոլիբդենային գործարան''] {{լայն|Քաջարանի}}), շինարարական իրերի, մսի կոմբինատները, կաթի, գարեջրի գործարանները, «Հայգյուղտեխնիկա»-ի շրջանային բաժանմունքը, կենցաղսպասարկման կոմբինատը, շինվերանորոգման տեղամասը, ճանապարհների շահագործման և շինարարության Ղափանի տեղամասը, շարժական մեքենայացված շարասյունը (ՇՄՇ)։ Քաջարան քաղաքում գործում է տրիկոտաժի գործարանի մասնաճյուղը։ Շրջանում կա 125 հիմնարկ ձեռնարկություն։ Ղ․ շ–ի բնակավայրերը միավորված են 8 կոլեկտիվ և 7 սովետական տնտեսություններում։ Կա մեկ մեղվաբուծական տնտեսություն։ Շրջանի հողային ֆոնդը 134484 հա է, որից վարելահող՝ 69337 հա, անտառներ՝ 42034 հա, արոտավայրեր՝ 21667 հա, խոտհարքներ՝ 1631 հա, պտղատու և խաղողի այգիներ՝ 280 հա։ Ոռոգվող հողատարածությունները կազմում են 1052 հա։ Գործում են Սյունիքի, Նորաշենիկի, Ծավի ջրհան կայանները, կառուցվելու են Գեղիի և Դավիթ Բեկի ջրամբարները։
Գյուղատնտեսության հիմնական ճյուղը անասնապահությունն է, որը տալիս է գյուղատնտ․ արտադրանքի 60–70% –ը։ Շրջանում կա 18900 խոշոր, 48 հզ․ մանր եղջերավոր անասուն, 4200 խոզ։
'''Տրանսպորտը'''։ Ղափան–Մինջևան երկաթուղով կապվում է Երևան–Բաքու երկաթուղու հետ։ Խճուղային ճանապարհների երկարությունը 270,5 կմ է, որից 134,7 կմ՝ կոշտ ծածկով։ Օդային մշտական կապ կա Երևանի հետ։
'''Առողջապահությունը։''' Բացի Ղափան և Քաջարան քաղաքների բուժհիմնարկներից շրջանում գործում են գյուղական տեղամասային 3 հիվանդանոց (75 մահճակալով), 2 ամբուլատորիա, 9 դեղատուն, 42 բուժմանկաբարձական կետ։ Կա 160 բուժաշխատող, որից 7-ը՝ բժիշկ։
'''Մշակույթը'''։ Ղ․ շ․ հարուստ է միջնադարյան ճարտ․ հուշարձաններով՝ Բաղաբերդ (IV–XI դդ․), Երիցավանք (V– XI դդ․), Վահանավանք (X դ․), Տանձափարախի անապատ (XVII դ․), Հալիձորի բերդ (XVII–XVIII դդ․)։ Ուշ միջնադարից պահպանվել են բազմաթիվ եոանավ բազիլիկներ (Լեռնաձոր, Եղվարդ, Նորաշենիկ ևն), կամուրջներ (Բաղաբուրջ, Կեմանց, ճակատեն, Ջրափոր), ձիթհաններ։<noinclude><references/></noinclude> h7zdzrs84fwcffn5azh01lml8egpa5e 393047 393046 2026-06-04T10:45:13Z ~2026-31364-58 14009 {{Աջաթև|'''ՂԱՓԱՆԻ 35'''}} Գեղանուշ վտակներով), Շիկահող, Ծավ գետերը։ Կան բազմաթիվ աղբյուրներ։ Հայտնի են Ողջիի վերին հոսանքի շրջանում գտնվող «Թթուջուր» հանքային աղբյուրները։ Զանգեզուրի բարձրադիր լեռնաշղթայում են Կապույտ լիճը և Ղազանգյոլը։ Գերակշռում են լեռնաանտառային, լեռնամարգագետնային դարչնագույն, ալպյան ճմատորֆային հողերն ու լեռնային սևահողերը։ Տարածված են չորասեր ծառատեսակներն ու թփուտները, ենթալպյան մարգագետիններն ու ալպյան գորգերը։ Անտառները զբաղեցնում են 42034 հա (տարածքի ավելի ք 393047 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>{{Աջաթև|'''ՂԱՓԱՆԻ 35'''}} Գեղանուշ վտակներով), Շիկահող, Ծավ գետերը։ Կան բազմաթիվ աղբյուրներ։ Հայտնի են Ողջիի վերին հոսանքի շրջանում գտնվող «Թթուջուր» հանքային աղբյուրները։ Զանգեզուրի բարձրադիր լեռնաշղթայում են Կապույտ լիճը և Ղազանգյոլը։ Գերակշռում են լեռնաանտառային, լեռնամարգագետնային դարչնագույն, ալպյան ճմատորֆային հողերն ու լեռնային սևահողերը։ Տարածված են չորասեր ծառատեսակներն ու թփուտները, ենթալպյան մարգագետիններն ու ալպյան գորգերը։ Անտառները զբաղեցնում են 42034 հա (տարածքի ավելի քան 30%-ը)։ Հիմնական ծառատեսակներն են հացենին, բոխին, թխկին, կաղնին, սոսին, խնձորենին, տանձենին, ընկուզենին, հոնին, զկեռենին ևն։ Լեռնային բարձրադիր շրջանները ծածկված են ալպյան բուսականությամբ։ Ղ․ շ–ի տարածքում է Շիկահողի արգելանոցը՝ Ծավի սոսիների պուրակի հետ։ Կենդանիներից կան արջ, վայրի խոզ, այծյամ, վայրի ոչխար (մուֆլոն), քարայծ, գայլ, լուսան, հովազ, կզաքիս ևն։ Շատ են թռչունները։
'''Բնակչությունը։''' Հիմնական մասը հայեր են։ Բնակվում են նաև ադրբեջանցիներ, ռուսներ, ուկրաինացիներ։ Խտությունը 1 կմ² վրա 42 մարդ է։ Ունի շրջանային ենթակայության մեկ քաղաք (Քավարան) և 50 գյուղական բնակավայր․ Ագարակ, Աղվանի, Անտառաշատ, Աջիբաջ, Առաջաձոր, Արծվանիկ, Բահառլու, Գեղանուշ, Գեղի, Գյարդ, Գոմարան, Դավիթ Բեկ, Դովրուս, Եղվարդ, Լեռնաձոր, Խալաջ, Խդրանց, Ծավ, Կաղնուտ, Հաջաթին, Զորաստան, Ղարատղա, Ղարաչիման, Ղովշուտ, Ճակատեն, Մուսալլամ, Ներքին Գիրաթաղ, Ներքին Գյոդաքլու, Ներքին Խոտանան, Ներքին Հանդ, Նորաշենիկ, Շաբադին, Շիկահող, Շիշկերտ, Շրվենանց, Չայքենդ, Չափնի, Սրաշեն, Սևաքար, Սըզնակ, Վերին Գիրաթաղ, Վերին Գյոդաքլու, Վերին Խոտանան, Տանձավեր, Ուժանիս, Փայահան, Փիրիլու, Քիրս, Քյուրուտ, Օխտար։
'''Պատմական ակնարկ։''' Ղ․ շ–ի տարածքում մարդը բնակություն է հաստատել դեռևս քարի դարում։ Հայաստանում միասնական պետականության ստեղծումից (մ․ թ․ ա․ VI դ․) հետո Ղ․ շ–ի տարածքը Արտաշեսյանների և Արշակունիների հայկ․ թագավորությունների մեջ էր և կազմում էր Սյունիք նահանգի Բաղք, Ձորք, մասամբ՝ Կովսական գավառների մասը։ Հայոց Արշակունիների անկումից (428) հետո եղել է պարսկ․, ապա՝ Արաբ. խալիֆայության (640–885) տիրապետության տակ։ 886-ից մտել է հայ Բագրատունիների, 980-ից՝ Սյունիքի թագավորության կազմի մեջ, եղել նրա արքունի ոստանը։ XI դ․ Ձորք գավառը կոչվել է Կապան՝ նույնանուն քաղաքի անունով, որը գտնվում էր այժմյան Ղափան–Քաջարան երթուղու կիսաճանապարհին, Կապան (այժմ՝ Ողջի) գետի աջ ափին։ 1103-ին Կապան գավառի տարածքը ենթարկվել է սելջուկ թուրքերի ասպատակումներին, Կապան քաղաքը ավերվել է։ Սյունյաց թագավորության մայրաքաղաք է դարձել Բաղաբերդը (Կապան քաղաքից ոչ հեռու, Ողջի գետի ափին)։ 1170-ին սելջուկ–թուրքերը գրավել են նաև Բաղաբերդը, ավարի մատնել այնտեղ պահվող 10 հզ․ ձեռագիր։ XIII դ․ 30-ական թթ․ Սյունիքը (այդ թվում և Ղ․ շ–ի տարածքը) գրավել են մոնղոլ–թաթարները։ Այդ շրջանում տնտ․ կարևոր նշանակություն ունեին Աճանանի պղնձի հանքերը։ Գործում էր պղնձաձուլարան՝ Քյարխանա անունով (ավերակները պահպանվել են Ղափան քաղաքի մոտակայքում)։ XV դ․ Ղ․ շ–ի տարածքը եղել է կարա-կոյունլուների և ակ-կոյունլուների տիրապետության տակ։
XV դարից հետո Ղ․ շ–ի տարածքը մտել է Բեխի մելիքության կազմի մեջ։ 1639-ին, Թուրքիայի և Իրանի միջև կնքված պայմանագրով, Ղ․ շ–ի տարածքը, Զանգեզուրի մյուս գավառների հետ, անցավ Իրանին, իսկ XVIII դ․ 1-ին քառորդում մտնում էր Դավիթ Բեկի իշխանության կազմի մեջ։ 1730-ին Ղափանը գրավեցին թուրք. զորքերը, 1735-ին՝ Իրանի Նադիր շահը։ Պարսկ․ գերիշխանության շրջանում Ղ․ շ–ի տարածքը կազմում էր Ղափանի մահալի մասը։ 1805-ին այն միացվեց Ռուսաստանին և 1829-ից ընդգրկվեց Ղարաբաղի նահանգի կազմի մեջ։ 1861-ից կազմել է Ելիզավետպոլի նահանգի Զանգեզուրի գավառի մասը։
Հեղափոխական բանվորական շարժումները Ղ․ շ–ում սկսվել են XX դ․ սկզբներին։ Հայտնի է Ղափանի պղնձահանքերի բանվորների գործադուլը (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/34 ''Ղափանի բանվորների գործադուլ 1907'']), որը ավարտվեց հաղթանակով։ Բանվորական շարժումները Ղ–ի շրջանում նոր թափ ստացան Ռուսաստանում Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակից հետո։ 1919-ին Ղափանում ստեղծվեցին կոմունիստական բջիջներ, որոնք և 1920-ին ղեկավարում էին աշխատավորների ելույթները՝ դաշնակների տիրապետության դեմ։ 1920-ի հուլիսի 11-ին նրանց օգնության եկած կարմիր բանակի մի զորամաս մտավ Ղափան։ Շրջանում հռչակվեց սովետական իշխանություն, կազմվեց հեղկոմ՝ Բ․ Հարությունյանի ղեկավարությամբ։ Սակայն նույն թվի հոկտեմբերին դաշնակցական կառավարությանը հաջողվեց վերականգնել իրենց իշխանությունը Ղափանում։ 1921-ի հուլիսին Ղ․ շ–ում վերջնականապես հաստատվեցին սովետական կարգեր։
Մինչև 1981-ի սկիզբը Ղափանի կուսակցական շրջանային կազմակերպությունում տեղի է ունեցել 41 կոնֆերանս, 100 սկզբնական կուսակցական կազմակերպություններում ընդգրկված էր 3900 կոմունիստ, իսկ 157 ԼԿԵՄ կազմակերպություններում՝ 12620 կոմերիտական։
'''Տնտեսությունը։''' Առաջատար ճյուղը արդյունաբերությունն է, հատկապես՝ հանքարդյունաբերությունը։ Առաջին համաշխարհային պատերազմի ու դաշնակցական իշխանության տարիներին խիստ անկում ապրող պղնձարդյունաբերությունը վերականգնվեց միայն սովետական կարգեր հաստատվելուց հետո։ Շրջանում ստեղծված առաջին արդ․ ձեռնարկությունը փայտամշակման արտելն էր, որի բազայի վրա հետագայում ստեղծվեց կահույքի ֆաբրիկան։ Գործում են պղնձամոլիբդենային կոմբինատը (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/336 ''Պղնձամոլիբդենային գործարան''] {{լայն|Քաջարանի}}), շինարարական իրերի, մսի կոմբինատները, կաթի, գարեջրի գործարանները, «Հայգյուղտեխնիկա»-ի շրջանային բաժանմունքը, կենցաղսպասարկման կոմբինատը, շինվերանորոգման տեղամասը, ճանապարհների շահագործման և շինարարության Ղափանի տեղամասը, շարժական մեքենայացված շարասյունը (ՇՄՇ)։ Քաջարան քաղաքում գործում է տրիկոտաժի գործարանի մասնաճյուղը։ Շրջանում կա 125 հիմնարկ ձեռնարկություն։ Ղ․ շ–ի բնակավայրերը միավորված են 8 կոլեկտիվ և 7 սովետական տնտեսություններում։ Կա մեկ մեղվաբուծական տնտեսություն։ Շրջանի հողային ֆոնդը 134484 հա է, որից վարելահող՝ 69337 հա, անտառներ՝ 42034 հա, արոտավայրեր՝ 21667 հա, խոտհարքներ՝ 1631 հա, պտղատու և խաղողի այգիներ՝ 280 հա։ Ոռոգվող հողատարածությունները կազմում են 1052 հա։ Գործում են Սյունիքի, Նորաշենիկի, Ծավի ջրհան կայանները, կառուցվելու են Գեղիի և Դավիթ Բեկի ջրամբարները։
Գյուղատնտեսության հիմնական ճյուղը անասնապահությունն է, որը տալիս է գյուղատնտ․ արտադրանքի 60–70% –ը։ Շրջանում կա 18900 խոշոր, 48 հզ․ մանր եղջերավոր անասուն, 4200 խոզ։
'''Տրանսպորտը'''։ Ղափան–Մինջևան երկաթուղով կապվում է Երևան–Բաքու երկաթուղու հետ։ Խճուղային ճանապարհների երկարությունը 270,5 կմ է, որից 134,7 կմ՝ կոշտ ծածկով։ Օդային մշտական կապ կա Երևանի հետ։
'''Առողջապահությունը։''' Բացի Ղափան և Քաջարան քաղաքների բուժհիմնարկներից շրջանում գործում են գյուղական տեղամասային 3 հիվանդանոց (75 մահճակալով), 2 ամբուլատորիա, 9 դեղատուն, 42 բուժմանկաբարձական կետ։ Կա 160 բուժաշխատող, որից 7-ը՝ բժիշկ։
'''Մշակույթը'''։ Ղ․ շ․ հարուստ է միջնադարյան ճարտ․ հուշարձաններով՝ Բաղաբերդ (IV–XI դդ․), Երիցավանք (V– XI դդ․), Վահանավանք (X դ․), Տանձափարախի անապատ (XVII դ․), Հալիձորի բերդ (XVII–XVIII դդ․)։ Ուշ միջնադարից պահպանվել են բազմաթիվ եոանավ բազիլիկներ (Լեռնաձոր, Եղվարդ, Նորաշենիկ ևն), կամուրջներ (Բաղաբուրջ, Կեմանց, ճակատեն, Ջրափոր), ձիթհաններ։<noinclude><references/></noinclude> e57dl1n1n300u2gbey8wo718fbv6v9d Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/36 104 21806 393048 166150 2026-06-04T10:57:39Z ~2026-31364-58 14009 393048 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>'''36 ՂԱՓԱՆԻ'''
1978–79 ուս․ տարում շրջանում գործում էին 26 միջնակարգ (3-ը՝ երեկոյան), 29 ութամյա, 5 տարրական, 2 երաժշտական, 2 նկարչական, 3 սպորտային դպրոցներ (13 հզ․ աշակերտ, 1204 ուսուցիչ, որից 742-ը՝ բարձրագույն կրթությամբ), 30 մսուր–մանկապարտեզ, երաժշտական, բժշկ․, 2 պրոֆտեխնիկական ուսումնարաններ, լեռնամետալուրգիական, շինարարական տեխնիկումներ։ Ղ․ շ–ում են ՀՍՍՀ ԳԱ հաշվողական կենտրոնի Քաջարանի բարձունքային ավտոլաբորատորիան, միկրոբիոլոգիայի ինստ-ի Քաջարանի հանքային միկրոբիոլոգիայի լաբորատորիան, ՀՍՍՀ Մինիստրների խորհրդի Պետպլանի գիտատեխնիկական ինֆորմացիայի և տեխնիկա-տնտեսական հետազոտությունների ԳՀԻ–ի Ղափանի բաժանմունքը։ Շրջանում գործում են 18 կապի բաժանմունք, 65 գրադարան, պետ․ թատրոն, 8 կուլտուրայի տուն, 63 ակումբային հիմնարկ, 14 կինոսարք։ 1930 թվականից լույս է տեսնում [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/34 ''«Ղափան»''] շրջանային թերթը։ Ամենօրյա հաղորդումներ է տալիս «Ղափանյան կյանք» ռադիոխմբագրությունը։ Շրջանի բոլոր բնակավայրերը գազաֆիկացված են։
Պատկերազարդումը տես 6-րդ հատորի 704 –705–րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ XXVII։
'''ՂԱՓԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԹԱՏՐՈՆ''' Ա․ {{լայն|Շիրվանզադեի անվան}}, հիմնադրվել է 1935-ին՝ որպես Զանգեզուրի միջշրջանային թատրոն, Սուրեն Միրզոյանի նախաձեռնությամբ (ռեժիսորն ու առաջին դիրեկտորը)։ Բացվել է Ա․ Գուլակյանի «Արշալույսին» պիեսի ներկայացումով։ Լավագույն դերասան–դերասանուհիներից էին Վ․ Բալայանը, Ա․ Տոնոյանը, Խ․ Սարգսյանը, Ա․ Հարությունյանը, Մ․ Հարությունյանը, Տ․ Հակոբյանը, ռեժիսորներից՝ Ջ․ Ժամհարյանը, Բ․ Շաքարյանը, ՀՍՍՀ վաստակավոր գործիչ Տ․ Վարդազարյանը և ուրիշներ։ Բեմադրություններից են «Չար ոգի», «Նամուս» (ըստ Շիրվանգադեի), Մուրացանի «Ռուզան», Գոլդոնիի «Վենետիկյան երկվորյակներ», Սունդուկյանի «Խաթաբալա» ևն։ 1951-ին թատրոնը փակվել է, 1958-ին կրկին բացվել Գ․ Բորյանի «Նույն հարկի տակ» ներկայացումով։ Թատրոնի գլխավոր ռեժիսորն էր ՀՍՍՀ արվեստի վաստ․ գործիչ Ա․ Մարտիրոսյանը, բեմադրող ռեժիսորը՝ Լ․ Մարտիրոսյանը։ Դերասանական կազմը համալրվել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստ–ի շրջանավարտներով՝ Ա․ Մանուկյան, Ե․ Ղազանչյան, Գ․ Մանուկյան, Գ․ Նովենց, Ա․ Քոչարյան, Բ․ Ղազյան և ուրիշներ։ 1960-ական թթ․ լավագույն բեմադրություններից են Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան», Շիրվանզադեի «Պատվի համար» (երկուսն էլ՝ ռեժիսոր Ն․ Բաղդասարյան), Շիլլերի «Սեր և խարդավանք», ՀՍՍՀ վաստ․ արտիստ Գ․ Գևորգյանի «Կապույտ ձիավորը»։ Թատրոնի ներկայիս կազմում են ՀՍՍՀ վաստ․ արտիստներ Մ․ Ղազարյանը, Ա․ Մարտիրոսյանը, Ա․ Հարությունյանը, դերասաններ Ա․ Ավագյանը, Ս․ Բաղդասարյանը, Վ․ Սարգսյանը, Է․ Գալստյանը, Օ․ Մկրտչյանը և ուրիշներ։ Գլխավոր ռեժիսորն է Ս․ Գայամյանը, նկարիչը՝ Ռ․ Կամոյանը։ Վերջին շրջանի լավագույն բեմադրություններից են Սովաժոնի «Չաո», Շիրվանզադեի «Արմենուհի», Զ․ Խալափյանի «Դպրոցական կատակերգություն»։{{ՀՍՀ հեղ|Մ․ Հարությունյան}} '''ՂԱՓԱՆԻ ՊՂՆՁԻ ՀԱՆՔԱՎԱՅՐ''', գտնվում է Ղափան քաղաքից 3–4 կմ հյուսիս, Կավարտ գետի վերին հոսանքում։ Հայտնի է 150 տարուց ի վեր․ 1846-ից մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը մշակել են մասնավոր ձեռնարկատերերը։ Հանքավայրի սիստեմատիկ ուսումնասիրման, հետախուզման և մշակման աշխատանքները սկսվել են Հայաստանում սովետական իշխանություն հաստատվելուց հետո։ Շրջանի և հանքադաշտի երկրաբանական կառուցվածքն ու հանքայնացման տեղայնացման օրինաչափությունները հանգամանորեն նկարագրված են Վ․ Ն․ Կոտլյարի, Յու․ Ա․ Արապովի, Ի․ Գ․ Մաղաքյանի, Ս․ Ս․ Մկրտչյանի, Բ․ Ս․ Վարդապետյանի, Ա․ Ե․ Քոչարյանի, Ս․ Ս․ Վանյուշինի և բազմաթիվ այլ հետազոտողների աշխատություններում։ Հանքադաշտը գտնվում է հս–արմ․ տարածման Ղափանի անտիկլինալի սահմաններում, որը կազմված է միջին և վերին յուրայի հրաբխածին ու հրաբխածին–նստվածքային հատվածքներից։ Այդ անտիկլինալային ստրուկտուրայի միջուկում մերկանում են շրջանի ամենահին՝ ստորին բայոսի անդեզիտային ու անդեզիտա–բազալտային պորֆիրիտները, իսկ թևերում՝ վերին բայոսի հրաբխածին–նստվածքային հզոր շերտախումբը, ներկայացված ստորին մասում՝ անդեզիտային ու անդեզիտա-դացիտային պորֆիրիտներով, իսկ վերին մասում՝ անդեզիտա-դացիտային քվարցային («Բարաբաթումի») պորֆիրիտներով, ավազաքարերի, տուֆերի ու տուֆավազաքարերի շերտաշարերով և ոսպնյակներով։ Հանքայնացման վերահսկման մեջ առանձնապես մեծ է հս–արմ․ տարածման խզումնային խախտումների դերը, որոնց հարում է շրջանի հանքաբեր տեղամասերի համարյա 80%-ը։ Հս-արմ․ և հս-արլ․ խախտումներով սահմանափակված բլոկներում ընդգրկված լայնակի խախտումները հանքապարունակող ստրուկտուրաներ են և պայմանավորում են հանքայնացման մորֆոլոգիական (երակային) տիպը։ Ղափանի հանքադաշտը գրավում է մի քանի տասնյակ կմ² մակերես և ձգված է համանուն անտիկլինալի առանցքի երկայնությամբ։ Հանքայնացումը ներկայացված է երակային և շտոկվերկային մարմիններով, ամենաինտենսիվ հանքայնացումը զարգացած է Ղափան քաղաքից դեպի հս-արմ․ և կազմում է մոտավորապես 4 կմ երկարության ու 2–2,5 կմ լայնության մի գոտի, որի սահմաններում, Մեծ Մաղարայի խախտման զոնայի երկայնությամբ, տեղադրված են հիմնական հանքաբեր տեղամասերը։ Հանքավայրի կենտրոնական մասում հայտնի են 450-ից ավելի արդ․ նշանակության հանքային երակներ, որոնք ըստ տարածման և խորության հետամտվում են 100–250 մ։ Ղափանի հանքադաշտում հանքայնացման հետամտված խորությունը մոտավորապես 500 մ է։ Հանքանյութերի գլխավոր միներալներն են քվարցը, պիրիտը և խալկոպիրիտը, որոնք ուղեկցվում են սֆալերիտով, գալենիտով, բոռնիտով, էնարգիտով, խունացած հանքանյութերով, ալթայիտով, հեսսիտով ևն, իսկ երակային միներալներից՝ կալցիտով, գիպսով, դոլոմիտով, սիդերիտով, բարիտով։ Հանքանյութերն ունեն բազմափուլ բնույթ և ձևավորվել են մեկը մյուսին աստիճանաբար հաջորդող միներալանստեցման յոթ փուլերի ընթացքում։ Հետազոտողների մեծամասնության կարծիքով, Ղափանի արդ․ հանքայնացումն առաջացման պայմաններով դասվում է միջին ջերմաստիճանային հիդրոթերմալ հանքավայրերի տիպին և սերտորեն կապված է միջին յուրայի հրաբխային գործունեության հետ։ Հանքավայրի հեռանկարները կապված են հանքային շրջանի մանրազնին երկրաբանական ուսումնասիրությունների և հանքադաշտի հս․ թևերի ու խոր հորիզոնների հետախուզման հետ։
'''ՂԱՓԱՆՑՅԱՆ''' Արփենիկ Գրիգորի (ծն․ 12․11․1923, Երևան), հայ սովետական նկարիչ։ 1954-ին ավարտել է Երևանի գեղարվեստաթատերական ինստ–ը։ Աշխատում է դիմանկարի, նատյուրմորտի և բնանկարի ժանրերում։ Ղ–ի գեղանկարչությանը բնորոշ է հոգեբանական խորու-<noinclude><references/></noinclude> rukjuqivzuhfc2l1hed1ybg5uqllgck Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/37 104 21807 393049 166148 2026-06-04T11:10:35Z ~2026-31364-58 14009 393049 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Էմիլիա Գրիգորյան" /></noinclude>{{Աջաթև|'''ՂԱՓԼԱՆՅԱՆ 37'''}} թյունն ու քնարականությունը։ Լավագույն աշխատանքներից են «Պատանի նկարչուհին» (1959), «Մայրն ու երեխան» (1960), «Նատյուրմորտ, մրգեր» (1962), «Լիլիթի դիմանկարը» (1966), «Դվինի բնապատկեր» (1967), «Տաթևի լեռները» (1969)։ 1962-ին Երևանում մասնակցել է «Հինգի» (Մ․ Ավետիսյան, Լ․ Բաժբեուկ–Մելիքյան, Ա․ Գրիգորյան, Հ․ Սիրավյան) ցուցահանդեսին։
'''ՂԱՓԱՆՑՅԱՆ''' Գրիգոր Այվազի [17(29)․2․ 1887, Աշտարակ – 3․5․1957, Երևան], հայ սովետական լեզվաբան։ ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1942)։ Բանասիրական գիտ․ դ–ր (1942), պրոֆեսոր՝ (1930)։ ՀՍՍՀ ԳԱ հիմնադիր կազմի անդամ, ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1943)։ Սովորել է տեղի երկդասյան դպրոցում, 1899-ին մեկնել է Պետերբուրգ՝ ուսումը շարունակելու։ 1908-ին ավարտել է արական գիմնազիան, 1913-ին՝ Պետերբուրգի համալսարանի արլ․ ֆակուլտետի հայ–վրաց-պարսկական բաժինը, աշակերտել Ն․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/263 ''Մառին''], Կ․ Զալեմանին, Ի․ Բոդուեն դե Կուրտենեին, Ն․ Ադոնցին, Ի․ Զավախիշվիլուն։ Վերադառնալով հայրենիք՝ աշխատանքի է անցել Էջմիածնի Գևորգյան ճեմարանում։ 1914-ին տպագրվել է Ղ–ի գիտական առաջին գործը՝ «Լեզվաբանական դիսցիպլինաներ և լեզու»։ Այդ տարիներից մասնակցել է Անիի՝ Ն․ Մառի ղեկավարած պեղումներին։ 1921-ին հրավիրվել է Երևանի համալսարան և դարձել հիմնադիր դասախոսներից մեկը։ Երկար տարիներ ղեկավարել է լեզվաբանության ամբիոնը (1920–54), դասավանդել ընդհանուր լեզվաբանություն, գրաբար և այլ առարկաներ։ Շուրջ հինգ տարի եղել է Հայաստանի ԳԱ հասարակական գիտությունների բաժանմունքի վարիչը, 1950–56-ին՝ ՀՍՍՀ ԳԱ լեզվի ինստ–ի դիրեկտորը։
Ղ․ զբաղվել է հայագիտության տարբեր հարցերով, լուծել հայոց լեզվի պատմության, հնագիտության կարևոր խնդիրներ։ Տիրապետելով փոքրասիական մի շարք մեռած լեզուների (խեթերեն, ուրարտերեն, խուռիերեն, պալայերեն)՝ Ղ. սեպագիր արձանագրությունների խորազնին ուսումնասիրությամբ պարզել է հայերի էթնիկական կապերը հարևան ժողովուրդների հետ, լեզվական փոխառություններն ու փոխազդեցությունները։ Այդ առումով ուշադրության արժանի է «Chetto-armeniaca» (1931) մենագրությունը, որտեղ քննել է հայերենի և խեթերենի շուրջ 200 բառեր ու ձևեր, լուսաբանել փոքրասիական մի շարք ժողովուրդների մշակույթի ու պատմության բարդ հարցեր։ Աշխատելով Ն․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/263 ''Մառի''] հետ՝ Ղ․ աստիճանաբար հեռացել է երիտքերականության դիրքերից և հարել Մառի սկզբունքներին, դա իր արտահայտությունն է գտել «Ընդհանուր լեզվաբանության» (1939) մեջ։ Այս աշխատությունը ընդհանուր լեզվաբանության հայերեն առաջին ձեռնարկն է, որը փաստական հարուստ նյութ է պարունակում և տրամաբանական կուռ կառուցվածք ունի։ Այստեղ արդեն Ղ․ լեզուն բնորոշում է որպես պատմահասարակական երևույթ։ Ընդունելով Ն․ Մառի որոշ դրույթներ՝ Ղ․, այնուամենայնիվ, շատ հարցերում (հնչյունափոխական օրենքներ) հեռացել է նրանից։ «Ուրարտուի պատմությունը» (1940) մանրազնին ու բազմակողմանի ուսումնասիրություն է այդ պետության մշակույթի, սոցիալ–քաղաքական կյանքի և ուրարտերենի վերաբերյալ։ «Լեզվական ընդհանուր տարրեր ուրարտական և խեթական լեզուների միջև» (1936), «Հին Հայաստանի տեղանունների պատմա-լեզվաբանական նշանակությունը» (1940), «Խեթական աստվածները հայերի մոտ» (1940), «Հայերենի խուռիտերեն բառերը» (1951), «Ածանցները և ածանցված բառերը հին Փոքր Ասիայի տեղանուններում» (1948) և այլ աշխատություններում Ղ․ հանգել է այն եզրակացության, որ փոքրասիական լեզուները հայերենի մեջ թողել են իրենց հետքերը (տեղանուններ, բայեր, մասնիկներ ևն)։ Հնագույն բառերի ստուգաբանությամբ Ղ․ քննել է նաև հայերենի աղերսը կովկասյան լեզուների հետ («Հայերենի և լազո–մեգրելական լեզուների փոխհարաբերության մասին», 1952), անդրադարձել հայերենի և վրացերենի (հատկապես արմ․ ճյուղի լեզուների) առնչություններին։ «Հայաստան՝ հայերի բնօրրան» (1947) աշխատությունը հայասա-ազզի ցեղերի որոշ տվյալների պատմական ու լեզվաբանական քննությունն է։ Մի կողմից նա քննել է Հայասան–Ազզի պետության քաղաքական–մշակութային հարաբերությունները հին փոքրասիական ժողովուրդների հետ, մյուս կողմից ձգտել է որոշել այդ ցեղերի ու նրանց լեզուների դերը հայ ժողովրդի և հայոց լեզվի կազմավորման ընթացքում, փորձել է տեսականորեն հիմնավորել լեզուների խաչավորման տեսությունը՝ հայոց լեզվի միջոցով, այն համարելով ասիանական-կովկասյան-հնդեվրոպական լեզու։ Ղ․ անդրադարձել է նաև բարբառագիտական հարցերի, մանրամասն նկարագրել Աշտարակի խոսվածքը։
Ղ–ի վերջին աշխատությունը «Հայոց լեզվի պատմությունն» է (հրտ․ 1961), որտեղ քննության են առնված հայ ժողովրդի և հայերենի կազմավորման հարցերը, հայոց լեզվի հնդեվրոպական նստվածքը։
''Երկ․'' Արա Գեղեցիկի պաշտամունքը, Ե․, 1944։ Историко-лингвистические работы, т. 1-2, E․, 1956-75․
''Գրկ․'' Գիրգոր Այվազի Ղափանցյան (գիտական գործունեության համառոտ ակնարկ), Ե․, 1959։ {{լայն|Աղայան}} Է․, Հայ լեզվաբանության պատմություն, հ․ 2, Ե․, 1962։ {{ՀՍՀ հեղ|Կ․ Դուրգարյան}} '''ՂԱՓԼԱՆՅԱՆ''' Հրաչյա Մկրտչի [ծն․ 14․12․ 1923, գ․ Գյառգյառ (այժմ՝ ՀՍՍՀ Ստեփանավանի շրջանում)], հայ սովետական ռեժիսոր, դերասան և դրամատուրգ։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1971)։ ՍՄԿԿ անդամ 1947-ից։ Բեմ է բարձրացել 1935-ին, Լենինականի դրամատիկական թատրոնում, ուր աշխատել է մինչև 1938-ը, ապա՝ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում։ 1940-ին ավարտել է Երևանի թատերական ուսումնարանը։ 1942–45-ին ծառայել է սովետական բանակում, հետո՝ մինչև 1952-ը կրկին աշխատել նույն թատրոնում որպես դերասան և ռեժիսոր։ 1952–53-ին ստաժավորվել է Մոսկվայի Գեղարվեստական թատրոնում։ 1953– 1958-ին եղել է Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր ռեժիսորը, 1958–60-ին՝ Գ․ Սունդուկյանի անվ․ թատրոնի ռեժիսոր, 1960–62-ին՝ կրկին պատանի հանդիսատեսի թատրոնի գլխավոր ռեժիսոր, նաև դիրեկտոր, 1962–65-ին՝ Սպենդիարյանի անվ․ օպերայի և բալետի թատրոնի գլխավոր ռեժիսոր։ 1965-ից Հայկ․ թատերական ընկերության վարչության նախագահն է։ 1965-ին Ղ–ի նախաձեռնությամբ ընկերությանը կից կազմակերպվել է ստուդիա-թատրոն (1969-ից՝<noinclude><references/></noinclude> hzbi9vhv7z2nc1cjnbas7xosbhc8f1b Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/38 104 21808 393050 166151 2026-06-04T11:28:08Z ~2026-31364-58 14009 393050 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Էմիլիա Գրիգորյան" /></noinclude>'''38 ՂԱՖԱԴԱՐՅԱՆ'''
[https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/569 ''Երևանի դրամատիկական թատրոն'']), որի դիրեկտորն ու գեղարվեստական ղեկավարն է։ 1973–75-ին միաժամանակ եղել է Գ․ Սունդուկյանի անվ․ թատրոնի դիրեկտորը, 1977–79-ին՝ նաև գլխավոր ոեժիսորը։
Ղ․ պատանի հանդիսատեսի թատրոնում խաղացել է շուրջ 60 դեր․ Տրուֆալդինո (Գոլդոնիի «Երկու տիրոջ ծառան»), Գիքոր («Գիքոր», ըստ Հ․ Թումանյանի), Վանյա Սոլնցև («Գնդի որդին», ըստ Վ․ Կատաևի), Տյուլենին («Երիտասարդ գվարդիա», ըստ Ա. Ֆադեևի) ևն։ Ղ–ի բեմադրությունները թատերարվեստի արդի նվաճումներից են, աչքի են ընկնում վառ թատերայնությամբ, պատկերավոր բնմավիճակներով։ Լավագույններից են․ Երևանի պատանի հանդիսատեսի թատրոնում՝ Շիլլերի «Սեր և խարդավանք» (1955), Դ․ Յաղջյանի «Գիշերային հրաշք» (I960), «Արտիստը» (1955, ըստ Շիրվանզադեի), Ս․ Միխալկովի «Սոմբրերո» (1961) են, դրամատիկական թատրոնում՝ Ֆ․ Գուդրիչի և Ա․ Հակկետի «Աննա Ֆրանկի օրագիրը» (1968), Կ․ Խոյինսկու «Գիշերային պատմություն» (1968), Ի․ Շտոկի «Աստվածային կատակերգություն» (1968), Ա․ Օստրովսկու «Անօժիտը» (1970), Ե․ Օտյանի և Մ․ Կյուրճյանի «Սեր և ծիծաղ» (1970), Շեքսպիրի «Ռիչարդ III» (1972), Հ․ Պարոնյանի «Ատամնաբույժն արևելյան» (1976) են, օպերայի և բալետի թատրոնում՝ Ի․ Ստրավինսկու «Էդիպ արքա» (1963), Լ․ Բեռնստայնի «Վեստ–Սայդյան պատմություն» (1963) ևն, Սունդուկյանի անվ․ թատրոնում՝ Շեքսպիրի «Օթելլո» (1970), «Կորիոլան» (1978)։ Մոսկվայի Լենինյան կոմերիտմիության անվ․ թատրոնում բեմադրել է Ա․ Արաքսմանյանի «Քո սրտի կրակը» (1959), Գ․ Յաղջյանի «Գիշերային հրաշք» (1959), Փոքր թատրոնում՝ Լ․ Ուկրաինկայի «Քարե տերը» (1971), Ս․ Դանգուլովի «Ճանաչում» (1970), Վախթանգովի անվ․ թատրոնում՝ Շեքսպիրի «Ռիչարդ III» (1977), Բրատիսլավայի ազգային թատրոնում՝ Լ․ Տոլստոյի «Կենդանի դիակ» (1976) պիեսները։
Հեղինակ է «Իմ ընկերները» (1958) պիեսների ժողովածուի ու բազմաթիվ բեմականացումների։ 1975-ից Ղ․ դերասանի վարպետություն է դասավանդում Երևանի գեղարվեստա-թատերական ինստ–ում։ Եղել է ՍՍՀՄ IX–X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ։ Արժանացել է ՀՍՍՀ պետ․ մրցանակների (1975, 1979)։
Պարգևատրվել է Ժողովուրդների բարեկամության շքանշանով։
''Գրկ․'' {{լայն|Ռիզաև}} Ս․, Հրաչյա Ղափլանյան, Ե․, 1969։{{ՀՍՀ հեղ| Ս․ Հարդենյան}} '''ՂԱՖԱԴԱՐՅԱՆ''' Կարո Գրիգորի (20․4․ 1907, Ախալցխա – 21․12․1976, Երևան), հայ սովետական հնագետ, պատմաբան, վիմագրագետ, բանասեր։ Պատմական գիտ․ դ–ր (1954), պրոֆեսոր (1957), ՀՍՍՀ գիտ․ վաստ․ գործիչ (1961)։ 1931-ին ավարտել է Երևանի համալսարանի պատմագրական ֆակուլտետը, եղել է Էջմիածնի մատենադարանի գիտական աշխատող, զբաղվել հայկ․ հին ձեռագրերի ուսումնասիրությամբ։ 1932-ից աշխատել է ՀՍՍՀ կուլտուրայի պատմության ինստ–ում, մասնակցել Հայաստանի հնավայրերի (Շենգավիթ, Վաղարշապատ են) հետախուզական աշխատանքներին ու պեղումներին։ Նրա առաջին աշխատությունը («Հայկական գրի սկզբնական տեսակները») ձեռագիր վիճակում 1935-ին արժանացել է Մելքոնյան ֆոնդի մրցանակի։ 1930-ական թթ․ կեսերից Ղ․ ձեռնարկել է Թ․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/204 ''Թորամանյանի''] հետազոտությունների ի մի բերման, ծանոթագրման և տպագրության պատրաստման գործին։ 1940–65-ին Ղ․ եղել է Հայաստանի պետ․ պատմական թանգարանի դիրեկտոր։ Նրա անմիջական ղեկավարությամբ 30 տարի շարունակ պեղվել և հետազոտվել են Դվինի ավերակները, հայտնաբերվել հարուստ նյութեր, որոնք մեծ նշանակություն ունեն ոչ միայն Հայաստանի, այլև Անդրկովկասի ու Մերձավոր Արևելքի միջնադարյան քաղաքների պատմության, տնտ․ կյանքի, կենցաղի և մշակույթի ուսումնասիրության համար։ Ղ․ միաժամանակ եռանդուն մասնակցություն է ունեցել Հայաստանում կատարվող հնագիտական աշխատանքներին (պատմական հուշարձանների պահպանություն, այլ հնավայրերի պեղումներ ևն)։ Նա հեղինակ է միջնադարյան Հայաստանի ճարտ․ հուշարձաններին, դրանց հարյուրավոր վիմական արձանագրությունների վերծանմանն ու այլ հարցերի նվիրված մի շարք գրքերի ու հոդվածների։ Առանձնապես արժեքավոր է Դվինի պեղումների արդյունքներն ամփոփող և ընդհանրացնող երկհատոր աշխատությունը։
Ղ․ երկար տարիներ միջնադարյան հնագիտության դասընթաց է վարել Երևանի համալսարանում, Խ․ Աբովյանի անվ․ հայկական մանկավարժական ինստ–ում։ 1958-ից եղել է «ՊԲՀ»-ի խմբագրական կոլեգիայի անդամ։ 1959-ից մինչև կյանքի վերջը ղեկավարել է ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստ–ի միջնադարյան հնագիտության բաժնի աշխատանքները, պատրաստել հնագետ կադրեր։
Ղ․ պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի և «Պատվո նշան» շքանշաններով, արժանացել ՀՍՍՀ ԳԱ Նախագահության «Մեծարման գրին» (1974)։
''Երկ․'' Հայկական գրի սկզբնական տեսակները, Ե․, 1939։ Ալքիմիան պատմական Հայաստանում, Ե․, 1940։ Հովհաննավանքը և նրա արձանագրությունները, Ե․, 1948։ Դվին քաղաքը և նրա պեղումները, [հ․] 1, Ե․, 1952։ Սանահնի վանքը և նրա արձանագրությունները, Ե․, 1957։ Հաղբատ․ Ճարտարապետական կաոուցվածքները և վիմական արձանագրությունները, Ե․, 1963։ Երևան․ Միջնադարյան հուշարձանները և վիմական արձանագրությունները, Ե․, 1975։
''Գրկ․'' {{լայն|Առաքելյան Բ}}․, Կարո Ղաֆադարյան, «ՊԲՀ», 1976, № 4։{{ՀՍՀ հեղ|Ա․ Ղանալանյան}} '''ՂԱՖՈՒՐԻ''' Մաժիտ (Գաբդուլմաժիտ) Նուրղանիևիչ (1880–1934), բաշկիրական և թաթարական սովետական բանաստեղծ։ Բաշկիրական սովետական գրականության հիմնադիր։ Բաշկիրական ՍՍՀ ժող․ բանաստեղծ (1923)։ 1905–07-ի հեղափոխության նախօրեին հանդես է եկել որպես գրող–լուսավորիչ («Սիբիրյան երկաթգիծ», 1904, բանաստեղծությունների ժողովածու)։ Ռեակցիայի տարիներին «Իմ երիտասարդ կյանքը» (1906) և «Սեր ազգի նկատմամբ» (1907) բանաստեղծությունների ժողովածուները բռնագրավվել են։ Ղ․ ողջունել է Հոկտեմբերյան մեծ հեղափոխությունը («Կարմիր դրոշ», 1917, ժողովածու)։ Նրա լավագույն ստեղծագործությունները գրված են սովետական շրջանում («Բանվոր», 1921, պոեմ, «Կարմիր աստղ», 1926, պիես, «Սևադեմ մարդիկ», 1927, «Կյանքի աստիճանները», 1930, վիպակներ ևն)։ Ղ․ ազգային մանկական գրականության հիմնադիրներից է։
''Երկ․'' Избранное, Уфа, 1955․
'''«ՂԵԿԻ ՄՈՏ»''', շաբաթաթերթ։ ՀՍՍՀ ավտոմոբիլային տրանսպորտի մինիստրության և կապի աշխատողների, ավտոմոբիլային տրանսպորտի ու խճուղային ճանապարհների բանվորների արհմիության հանրապետական կոմիտեի օրգան։ Լույս է տեսել 1957–63-ին, Երևանում։ Լուսաբանել է ավտոտրանսպորտային և կապի ձեռնարկությունների աշխատանքները, կուսակցական, արհմիութենական և կոմերիտական կյանքը։
'''ՂԵՎՈՆԴ''', {{լայն|Ղեվոնդ Մեծ, Ղեվոնդ Երեց, Ղեվոնդ պատմիչ}} (ծն․ և մահ․ թթ․ անհտ․), VIII դարի հայ պատմիչ։ Սովորել է Դվինի հայրապետանոցում։ Եղել է Կ․ Պոլսում և որոշ նյութեր հավաքել իր երկասիրության համար, որն ավարտել է մոտ 790-ին։ «Պատմությունը» գրելիս մասամբ օգտագործել է նախորդ մատենագիրների գործերը, բայց հիմնականում շարադրել որպես ականատես։ Շարունակել է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_10.djvu/261 ''Սեբեոսին'']՝ սկսելով մոտ 640-ական թթ․ դեպքերից և ավարտել VIII դ․ սկզբին Հայաստանի արաբ. նվաճմամբ։ Մանրամասն նկարագրել է 703, 747–750 և 774–775-ի հայոց ապստամբությունները, անդրադարձել արաբա-բյուզանդական հարաբերություններին։ Կողմնակից է հայ Բագրատունիների զգուշավոր քաղաքականությանը։ Ղ–ի երկը կարևոր սկզբնաղբյուր է Հայաստանի VII–VIII դդ․ պատմությունն ուսումնասիրելու համար։ Առաջին անգամ այն հրատարակվել է ֆրանս․ (1856), ապա տպագրվել նաև հայերեն բնագրով (1857) և ռուս․ (1862)։
''Երկ․'' Պատմութիւն, ՍՊԲ, 1887։
Գրկ. {{լայն|Ակինյան Ն}}․, Ղևոնդ Երեց պատմագիր, տես Մատենագրական հետազոտություններ, հ․ 3, Վնն․, 1930։{{ՀՍՀ հեղ|Ա․ Տեր–Ղևոնդյան}} '''ՂԵՎՈՆԴ ԵՐԵՑ''', {{լայն|Ղեվոնդ Վանանդեցի}} (ծն․ թ․ անհտ․–454), եկեղեցական գործիչ, V դարի կեսի հայ ազատագրական պայքարի ([https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/315 ''Վարդանանց պատերազմ'']) մասնակից։ Եղել է Մեսրոպ Մաշ–<noinclude><references/></noinclude> hylq7g1zk77nnd8kuxynv265vh1077k Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/39 104 21809 393051 166294 2026-06-04T11:52:51Z ~2026-31364-58 14009 393051 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Անահիտ Ավագյան" /></noinclude>{{Աջաթև|'''ՂԶՂԱԼԱ 39'''}} տոցի և Սահակ Պարթևի աշակերտը։ Մասնակցել է Շահապիվանի ժողովին (444)։ 450-ի ամռանը գլխավորել է Անգղի բնակչության հարձակումը պարսիկ մոգերի վրա, որոնք փորձել են տեղի եկեղեցին դարձնել ատրուշան։ Մասնակցել է Ավարայրի ճակատամարտին (451), ելույթներով ոգևորել կռվողներին։ Քրիստոնեության ջատագովմանը նվիրված Ղ–ի քարոզները, Պարսկաստանի նվաճողական քաղաքականության (որը զուգակցված էր հայերին հավատափոխ անելու հետ) պայմաններում, նպաստել են ազգային–ազատագրական պայքարին։ Ավարայրի ճակատամարտից հետո գերվել է, աքսորվել Ապար (այժմ՝ Խորասան) աշխարհի Նյուշապուհ քաղաքը, ապա սպանվել։
''Գրկ․'' {{լայն|Ղազար Փարպեցի}}, Պատմութիւն Հայոց եւ Թուղթ առ Վահան Մամիկոնեան, Տփղիս, 1904; {{լայն|Եղիշե}}, Վարդանի և հայոց պատերազմի մասին, Ե․․ 1971։ {{ՀՍՀ հեղ|Ս․ Մելիք–Բախշյան}} '''ՂԵՎՈՆԴԻՈՍ ՀԱՅԿԱԶՆ''', {{լայն|Լեվոն Հայկազն, Լեոնտիոս}} (ծն․ թ․ անհտ․ – մահ․ թ․անհտ․), IV դարի հայ ճարտասան-փիլիսոփա, նորպլատոնական, քաղաքական–պետական գործիչ։ Սովորել է Աթենքում՝ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/217 ''Պարույր Հայկազնի''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/604 ''Լիբանիոսի''] դպրոցներում։ Վերադառնալով Հայաստան (Փոքր Հայք)՝ հիմնել է փիլ․ դպրոց։ Հուլիանոս կայսրը նրան նշանակել է Պաղեստինի և Գաղատիայի կառավարիչ։ Ղ․ Հ–ի կենսագրության և ուսմունքի վերաբերյալ տեղեկություններ չեն պահպանվել։ {{ՀՍՀ հեղ|Գ․ Խրլոպյան}} '''ՂԵՎՈՆԴՅԱՆ''' Գևորգ Հարությունի (1895, Թիֆլիս – 1959, Երևան), հայ սովետական բժիշկ։ ՀՍՍՀ վաստ․ բժիշկ։ ՍՄԿԿ անդամ 1918-ից։ 1923-ին ավարտել է Դոնի Ռոստովի համալսարանի բժշկ․ ֆակուլտետը։ Աշխատել է Ժելեզնովոդսկում, Կիսլովոդսկում։ 1930-ին տեղափոխվել է Հայաստան, նշանակվել առողջապահության ժողկոմի տեղակալ, 1931–37-ին՝ առողջապահության ժողկոմ։ 1941–43-ին ղեկավարել է Սոչի–Մացեստա կուրորտային վարչությունը, 1943–44-ին՝ Երևանի և Թբիլիսիի էվակուացիոն կետերը։ 1943-ին նշանակվել է Երևանի բժշկ․ ինստ–ի դիրեկտոր, 1944–49-ին՝ Հայաստանի առողջապահության մինիստր։ 1951–59-ին եղել է Երևանի բժշկ․ ինստ–ի ռեկտոր, միաժամանակ ղեկավարել երեխաների և դեռահասների հիգիենայի ամբիոնը։ Ղ–ի աշխատանքները նվիրված են առողջապահության և դպրոցականների հիգիենայի հարցերին։ Ղ․ պարգևատրվել է Լենինի, Աշխատանքային կարմիր դրոշի շքանշաններով։ Ղ–ի անունով է կոչվում Երևանի № 5 հիվանդանոցը։
'''ՂԶԸԼԳՅՈՒԼ''' (մինչև 1946-ը՝ Այսասի), գյուղ Հայկական ՍՍՀ Եղեգնաձորի շրջանում, շրջկենտրոնից 20 կմ հյուսիս-արևելք։ Միավորված է Ղավուշուղի անասնապահական սովետական տնտեսությանհետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, կինո, բուժկայան։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են Արատեսի վանքի համալիրը (VII դ․), Աստվածածին (X–XI դդ․), Ս․ Կարապետ (XI –XII դդ․) եկեղեցիները, 5 մատուռ–դամբարան (VII դ․), խաչքարեր (XIII դ․), գերեզմանոց (X–XVII դդ․)։
'''ՂԶԸԼԴԱՇ''', գյուղ Հայկական ՍՍՀ Կալինինոյի շրջանում, շրջկենտրոնից 14 կմ հյուսիս–արևելք։ Անասնապահական–կարտոֆիլաբուծական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։
'''ՂԶԸԼՇԱՖԱԿ''', գյուղ Հայկական ՍՍՀ Կալինինոյի շրջանում, շրջկենտրոնից 15 կմ հյուսիս–արևմուտք։ Անասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև ճակնդեղի, կարտոֆիլի և կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կապի բաժանմունք, մանկապարտեզ, բուժկայան։ Գյուղից արմ․ պահպանվել են եկեղեցի և գերեզմանոց։
'''ՂԶԸԼՇԱՖԱԿ''' (մինչև 1940-ը՝ Շխլար), գյուղ Հայկական ՍՍՀ Սիսիանի շրջանում, շրջկենտրոնից 13 կմ հարավ–արևմուտք։ Միավորված է Սոֆլուի անասնապահական սովետական տնտեսության հետ։ Ունի միջնակարգ դպրոց, ակումբ, գրադարան, կինո, հեռախոսակայան։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են եկեղեցի, գյուղատեղի և գերեզմանոց։
'''ՂԶԸԼԶԱ''', գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Արծակի գավառում, Վանա լճից արևմուտք։ 1909-ին ուներ 55 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ, այգեգործությամբ և անասնապահությամբ։ Ղ–ի հայերը 1915-ի հուլիսին, ռուս. զորքերի հետ գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում։
'''ՂԶԸԼՋՈԻՂ''', գյուղ Հայկական ՍՍՀ Սիսիանի շրջանում, շրջկենտրոնից 7 կմ հյուսիս–արևելք։ Վարչատերիտորիալ կարգով ենթարկվում է Սիսիանի քաղաքային սովետին։ Միավորված է Սիսիանի անասնապահական սովետական տնտեսության հետ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան։
'''ՂԶԼԱՐ''', քաղաք Դաղստանի ԻՍՍՀ–ում, Թերեքի դելտայում։ 30 հզ․ բն․ (1970)։ Երկաթուղային կայարան է։ Կան էլեկտրամեխանիկական, կոնյակի, գինու, յուղապանրագործական, մրգի–բանջարեղենի պահածոների և խաղողի հյութի գործարաններ, ալրաղաց և այլ կոմբինատներ։ Գործում են էլեկտրամեխանիկական տեխնիկում, բժշկ․ ուսումնարան, հայրենագիտական թանգարան։ Առաջին անգամ հիշատակվել է 1609-ին։
{{լայն|Պատմական տեղեկանք}}: 1735-ին կառուցվել է ամրոցը, որով և հիմք է դրվել քաղաքին, և սկսվել Կովկասյան ամրացված գծերի կառուցումը։ 1785-ից՝ Թերեքի մարզի գավառային քաղաք։ XVIII –XIX դդ․ Մերձավոր և Միջին Արևելքի հետ Ռուսաստանի առևտրական կետ, XIX դ․ սկզբից՝ խաղողագործության և գինեգործության խոշոր կենտրոն։
{{լայն|Հայերը }}Ղ–ում հաստատվել են քաղաքի հիմնադրումից անմիջապես հետո։ 1736-ից Ղ–ի ամրոցում տեղավորվել են ռուս. բանակի հայկ․ և վրաց․ հեծելավաշտեր։ Ռուս. կառավարության որոշմամբ կայազորի ծառայողների համար առանձնացվել են տնատեղ և վարելահողեր։ Այսպես աստիճանաբար ձևավորվել է Ղ–ի հայկ․ թաղամասը։ Հայ բնակչությունը զբաղվել է հիմնականում գինեգործությամբ (նաև կոնյակի արտադրությամբ), շերամապահությամբ և առևտրով (Ղ–ում եղել է «Հայկական շուկա»)։ Հայ գաղութը մեծ դեր է խաղացել Ռուսաստանի և Անդրկովկասի ռազմ. և քաղ․ առնչությունների մեջ։ 1798-ին Ղ–ում հաշվվում էր 2779 հայ։ 1799-ին Պավել I-ի հրովարտակով հայերին շնորհվել են նույնպիսի արտոնություններ, ինչպիսիք տրվում էին Ռուսաստան հրավիրված օտարերկրացիներին։ XVIII դ․ 2-րդ կեսին Ղ–ում հիմնվել է հայկ․ դատարան՝ վարչական և իրավական գործերը վարելու, ինչպես նաև հարկերի և պարհակների գործը տնօրինելու համար։ XIX դ․ վերջին հայերի թիվը 6000 էր (քաղաքի բնակչության 2/3-ից ավելին)։ XIX դ․ կեսին գործում էր հայկ․ ծխական դպրոց, իսկ դարի վերջին՝ արական և իգական երկդասյան դպրոցներ։ Ղ–ում գործել են կովկասահայ մշակութային և հասարակական ընկերությունների բաժանմունքներ։ 1905-ին ղզլարցի երաժշտագետ, հետագայում անվանի կոմպոզիտոր Ռ․ Մելիքյանը կազմակերպել է երգչախումբ։ Հայերը մասնակցել են տեղի ս–դ․ կազմակերպությունների գործունեությանը, քաղաքի աշխատավորների հեղափոխական ելույթներին։ Այստեղ է ծնվել Ի․ Լալայանցը։ Ներկայումս (1981) Ղ–ում ապրում է շուրջ 4 հզ․ հայ։
''Գրկ․'' {{լայն|Գևորգյան}} Գ․ Գ․, Ղզլար, Հայ ազգագրություն և բանահյուսություն, գիրք 10, Ե․, 1980։ {{լայն|Волкова}} Н.Г. О расселении армян на Северном Кавказе до начала ХХ века, «ՊԲՀ», № 3, 1966․{{ՀՍՀ հեղ|Վ․ Խաչատրյան}} '''ՂԶԼՃՈՒՂ''', գյուղ Արևմտյան Հայաստանում, Խարբերդի վիլայեթի Չարսանճագի գավառում։ 1914-ին ուներ 20 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Կար եկեղեցի (Ս․ Աստվածածին)։ Ղ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին։ Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում։
'''ՂԶՂԱԼԱ''', {{լայն|Աղջկաբերդ, Աղվանա բերդ}}, գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտունու շրջանում, շրջկենտրոնից 12 կմ հյուսիս, Նահատակ լեռան ստորոտում։ Կոլտնտեսությունն զբաղվում է խաղողագործությամբ, հացահատիկի մշակությամբ, անասնապահությամբ։ Կ–ում գործում է խաղողի նախնական վերամշակման գործարան։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի պալատ, կինո, 2 գրադարան, բուժկայան, հնագիտական թանգարան։ Ղ–ի տարածքում<noinclude><references/></noinclude> jf5nv5vgq3j2th04jvdf2ulpscnugay