Վիքիդարան hywikisource https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB MediaWiki 1.47.0-wmf.7 first-letter Մեդիա Սպասարկող Քննարկում Մասնակից Մասնակցի քննարկում Վիքիդարան Վիքիդարանի քննարկում Պատկեր Պատկերի քննարկում MediaWiki MediaWiki քննարկում Կաղապար Կաղապարի քննարկում Օգնություն Օգնության քննարկում Կատեգորիա Կատեգորիայի քննարկում Հեղինակ Հեղինակի քննարկում Պորտալ Պորտալի քննարկում Էջ Էջի քննարկում Ինդեքս Ինդեքսի քննարկում TimedText TimedText talk Մոդուլ Մոդուլի քննարկում Event Event talk Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/153 104 24875 393289 250815 2026-06-22T12:01:07Z ~2026-31364-58 14009 393289 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>է հյուսվածքային (արտաէրիթրոցիտային) շիզոգոնիա: Առաջացած հյուսվածքային մերոզոիտների մի մասը թափանցում է էրիթրոցիտների մեջ և էրիթրոցիտային շիզոգոնիայի փուլում վերածվում շիզոնաների, որոնց հետագա զարգացումից և բաժանումից առաջանում են էրիթրոցիտային մերոզոիտներ: Այնուհետև էրիթրոցիտները քայքայվում են, և ազատված մերոզոիտները ախտահարում նոր էրիթրոցիտներ: Մերոզոիտների մի մասը վերածվում է գամետոցիտների (սեռական ձևեր), որոնց հետագա զարգացումը հնարավոր է միայն փոխանցողի՝ մոծակի օրգանիզմում: P1. vivax-ի և PI. malariae-ի շիզոգոնիայի բոլոր փուլերը հայտնաբերվում են ծայրամասային արյան մեջ, P1. falciparum-ինը՝ խորանիստ օրգանների մազանոթներում: Հիվանդության շատ ծանր ընթացքի դեպքում, բացի երիտասարդ շիզոնտներից, արյան մեջ հայտնաբերվում են նաև կիսահասուն, հասուն և այլ ձևեր:
{{լայն|Սպորոգոնիան}} կատարվում է անոֆելես սեռի [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/694 ''մոծակների''] մոտ, արյուն ծծելիս վերջիններիս օրգանիզմ են ներթափանցում մակրո- և միկրոգամետոցիտները: Սպորոգոնիայի տևողությունը կախված է արտաքին միջավայրի ջերմաստիճանից (բարձր ջերմաստիճանում ավելի արագ է կատարվում, ամենանպաստավոր ջերմաստիճանը 28-30°C է): Մ–ի կլինիկական արտահայտությունները և ընթացքը պայմանավորված են պլազմոդիումների տեսակով, տարբերում են եռօրյա, քառօրյա և տրոպիկական Մ.: {{լայն|Եռօրյա Մ}}. (Malaria tertiana), հարուցիչն է PI. vireax-ը: Գաղտնի շրջանը 7-21 օր է, հս. շտամի դեպքում՝ 8-14 ամիս: Որպես կանոն, նոպաները կրկնվում են ամեն 3-րդ օրը: Սովորաբար ընթացքը բարեհաջող է, երբեմն լինում է ծանր և կարող է հանգեցնել մահվան: {{լայն|Քառօրյա Մ}}. (Malaria quartana), հարուցիչը P1. malariae-ն է: Գաղտնի շրջանը 21-42 օր է: Նոպաները կրկնվում են ամեն 4-րդ օրը: Երբեմն ընթանում է ամենօրյա կամ երկօրյա ջերմային նոպաներով, ընթացքը բարեհաջող է: {{լայն|Տրոպիկական Մ}}. (Malaria tropica), հարուցիչն է P1. falciparum-ը: Գաղտնի շրջանը 9-16 օր է: Նոպաները մեծ մասամբ անկանոն բնույթի են և կրկնվում են օրընդմեջ կամ ամեն օր: Մ–ի այս ձևն ավելի ծանր է ընթանում, առաջացնում է բարդություններ (կոմատոզ վիճակ) և հաճախ մահվան պատճառ է դառնում: Հազվադեպ պատահում է նաև Մ–ի 4-րդ ձևը, որի հարուցիչն է P1. ovale-ն: Կլինիկական ընթացքը նման է եռօրյա Մ–ին: {{լայն|Ախտորոշումը}} հիմնված է կլինիկական տվյալների, համաճարակագիտական անամնեզի և հատկապես արյան մեջ Մ–ի հարուցիչների հայտնաբերման վրա:
{{լայն|Բուժումը}}. ժամանակակից դեղամիջոցներն են՝ գալոխինը, քլորոխինը, ռեզոխինը, դելագիլը, պլակվենիլը, ամոդիախինը ևն, որոնք արդյունավետ են Մ–ի բոլոր տեսակների ժամանակ:
{{լայն|Կանխարգելումը}}. վարակի աղբյուրի և հիվանդների վաղ հայտնաբերում՝ բնակչության հետազոտման, ջերմող հիվանդների և Մ–ի տեսակետից անբարենպաստ բնակավայրերից ժամանած անձանց արյան ստուգման միջոցով: Պայքար փոխանցողների դեմ. անոֆելոգեն ջրականգերի վերացում, մոծակների թրթուրները ոչնչացնելու նպատակով՝ լարվիցիդների օգտագործում, թևավոր ձևերի դեպքում՝ միջատասպան (ԴԴՏ, հեքսաքլորան, քլորոֆոս ևն) և մոծակներին վանող (ռեպելենտ) միջոցներ: Մ. ամենատարածված հիվանդություններից է, Հայաստանի երկրամասային ախտաբանությունում նախկինում գրավել է առաջնակարգ տեղ: 1955-ից Մ. վերացվել է որպես զանգվածային հիվանդություն, իսկ 1963-ից ՀՍՍՀ–ում չի արձանագրվել Մ–ի տեղական ծագում ունեցող ոչ մի դեպք:
ՀՍՍՀ–ում Մ–ի վերացման աշխատանքներում մեծ ավանդ ունեն Ք. Փիրումովը, Շ. Մաթևոսյանը, Մ. Սարգսյանը, Ա. Ծատուրյանը, Ա. Չուբկովան և ուրիշներ:
''Գրկ.'' Մալարիա, Ե., 1950: {{լայն|Մաթևոսյան Շ. Մ., Գասպարյան Տ. Ս.}}, Պարազիտ նախակենդանիներ և որդեր, Ե., 1959: {{լայն|Кассирский И. А., Плотников Н. Н}}., Болезни жарких стран, 2 изд., М., 1964.{{ՀՍՀ հեղ|Կ. Ոսկանյան}} '''ՄԱԼԱՔԻՏ''' (< հուն. μαλάκη – մոլոշավարդ, տերևի գույնի նմանությամբ), կարբոնատների դասի միներալ: Քիմիական կազմը՝ <math>Cu_2((OH)_2CO_3)</math>: Բյուրեղագիտական համակարգը մոնոկլինային է: Բյուրեղները հազվադեպ են: Սովորաբար առաջացնում է երիկամաձև կեղևիկներ, ստալակտիտանման, թելավոր կառուցվածքով ագրեգատներ: Գույնը՝ վառ կանաչ, փայլը՝ ապակու, ալմաստի, մետաքսի: Կարծրությունը՝ 3,5-4, խտությունը՝ 4050 կգ/մ³: Հանդիպում է պղնձի հանքավայրերի օքսիդացման զոնայում: ՍՍՀՄ–ում խոշոր կուտակումները հայտնի են Ուրալում: ՀՍՍՀ–ում կա Ալավերդոլ, Շամլուղի, Ղափանի և այլ պղնձի հանքավայրերում: Խիտ Մ. օգտագործվում է որպես դեկորատիվ քար և պղնձի հանքանյութ (պարունակում է մոտ 57% պղինձ), իսկ հողախառը՝ որպես ներկանյութ՝ «մալաքիտային կանաչ»:
'''ՄԱԼԱՔԼՈՒ''', վաղ բրոնզեդարյան և ուրարտական մշակույթների հուշարձան Մասիս լեռան հյուսիս–արևմտյան ստորոտին, Իգդիրից Մարգարա տանող ճանապարհի մոտ, Մալաքլու գյուղից ոչ հեռու: Մ–ում, դեռևս մ. թ. ա. III հազարամյակում, եղել է բնակավայր, որը հետագայում ծածկվել է տուֆե լավայի շերտով: Հնավայրում 1913-ին պեղումներ է կատարել Պ. Ֆ. Պետրովը: Հայտնաբերվել են մ. թ. ա. III հազարամյակի աշխատանքային բազմաթիվ գործիքներ, զարդարուն խեցեղեն, կավե զոհարաններ, աղյուսներ, ինչպես նաև մ. թ. ա. VIII-VII դդ. բրոնզե և երկաթե իրերով, քարե և կավե կնիքներով աճյունասափորներ: Մ–ից գտնված նյութերը տարել են Թիֆլիս և այժմ պահվում են Վրաստանի պատմության պետական թանգարանում:
Գրկ. {{լայն|Пиотровский Б. Б.}}, Археология Закавказья, Л., 1949; {{լայն|Куфтин Б. А}}., Урартский «колумбарий» у подошви Арарата и куро-араксский энеолит, «Вестник Государственного Музея Грузии», XIII в., 1944.{{ՀՍՀ հեղ|Գ. Արեշյան}} '''ՄԱԼԱՔՅԱՆ''' Աշոտ Հակոբի, {{լայն|Վեռնոյ Անրի}} (ծն. 15.10.1920, ք. Ռոդոստո, Թուրքիա), ֆրանսահայ կինոռեժիսոր: 1930-ից բնակվում է Ֆրանսիայում: Էքսան–Պրովանսի ֆրանս. լիցեյն ավարտելուց հետո անցել է ժուռնալիստական գործունեության: 1945-ին Անրի Վեոնոյ կեղծանունով «Մարսելյեզ» թերթում հրապարակել է հոդվածների շարք Հայկական հարցի մասին: 1948-ից աշխատում է կինոյում: Նկարահանել է կարճամետրաժ զվարճալի ֆիլմեր Ֆեռնանդելի մասնակցությամբ: 1951-ին ստեղծել է իր առաջին՝ «Սեղան մեռածների համար» լիամետրաժ ֆիլմը, որի շնորհիվ Մ. դասվել է Ֆրանսիայի լավագույն կինեմատոգրաֆիստների շարքը: Հոլիվուդն սկսել է պայմանագրեր կնքել Մ–ի հետ: Հետագայում Ժ. Գաբենի, Ա. Դելոնի, Ժան–Պոլ Բելմոնդոյի, Օ. Շարիֆի և այլ դերասանների համագործակցությամբ ստեղծել է 40-ից ավելի կինոնկար: Լավագույններից են՝ «Արգելված պտուղ» (1952), «Հանրային թշնամի № 1» (1953), «Մաքսիմ» (1956), «Պրեզիդենտ» (1962): 1978-ին ստեղծել է «Եվ ինչպես… Իկար» ֆիլմը, որը մերկացնում է բուրժ. աշխարհի բարքերը: Մ. երկու անգամ այցելել է ՍՍՀՄ, 1980-ին՝ նաև Հայաստան: Պարգևատրվել է «Պատվո լեգեոն» շքանշանով:
''Գրկ.'' Մխիթարյան Ս., Ֆրանսերենով արտահայտվող հայ արվեստագետներ, Փարիզ, 1969:{{ՀՍՀ հեղ|Հ. Լիլոյան}} '''ՄԱԼԳԱՇՆԵՐ''', ժողովուրդ, [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/123 ''Մադագասկարի''] հիմնական բնակչությունը: Թիվը՝ մոտ 7,9 մլն (1975): Խոսում են մալգաշերեն: Մ–ի մի մասը բողոքականներ են, մյուս մասը՝ կաթոլիկներ: Պահպանվել են նաև հին հավատալիքների վերապրուկները (հատկապես՝ նախնիների պաշտամունքը): Ընդունված է Մ–ին բաժանել մի քանի էթնիկական խմբերի, որոնցից առավել կարևորներն են իմերինան, բեցիլեուն, բեցիմիսարական, սակալական, անտանդրուին, անտանուսին: XIX դ. վերջից Մ–ի զարգացումն ընթանում է կապիտալիստական ուղիով: Առաջացել են տեղական բուրժուազիա, բանվոր դասակարգ և մտավորականություն:
'''ՄԱԼԴԱՇ''', գյուղ Հայկական ՍՍՀ Գորիսի շրջանում, շրջկենտրոնից 37 կմ հարավ–արևմուտք: Միավորված է Սվարանցի անասնապահական սովետական տնտեսության հետ: Ունի ակումբ, գրադարան, բուժկայան:
'''ՄԱԼԴԻԲԱԵՎ''' Աբդիլաս (1906-1978), կիրգիգ սովետական կոմպոզիտոր և երգիչ (տենոր): ՍՍՀՄ ժողովրդական արտիստ (1939): ՍՄԿԿ անդամ 1939-ից: 1933-ից եղել է Կիրգ. երաժշտա–դրամատիկական ստուդիայի (1942-ից՝ կիրգ. օպերայի և բալետի թատրոն) դերասան: 1940-41-ին, 1947-50-ին սովորել է Մոսկվայի կոնսերվատորիայում (Գ. Ի. Լիտինսկու, ապա Վ. Գ. Ֆերեի դասարաններում): Կոմպոզիտորներ Վ. Ա. Վլասովի և Վ. Գ. Ֆերեի հետ ստեղծել է կիրգ. առաջին երաժշտական դրամաներն ու օպերաները՝ «Աջալ օրդունա» (1938), «Այչուրեկ» (1939), «Մանաս» (1946), «Տոքտոգուլ» (1958) և այլն, ինչպես և Կիրգ. ԽՍՀ պետական հիմնի երաժշտությունը: Երգել է կիրգ.<noinclude></noinclude> ac1e585lrf97phbn05ekw6c8tt8x9t0 Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/154 104 24876 393290 251796 2026-06-22T12:08:43Z ~2026-31364-58 14009 393290 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>երաժշտական դրամաներում և օպերաներում: Կիրգ. սովետական երգի հիմնադիրն է: 1939-67-ին եղել է Կիրգիզիայի կոմպոզիտորների միության նախագահը: Արժանացել է Կիրգ. ՍԱՀ պետական մրցանակի (1970):
'''ՄԱԼԴԻՎՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ''', կորալային կղզիների արշիպելագ Հնդկական օվկիանոսում, Հնդստան թերակղզու հարավ-արևմուտքում: Մ. կ–ում է գտնվում [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/154 ''Մալդիվներ''] պետությունը:
'''ՄԱԼԴԻՎՆԵՐ''' (Maldives), {{լայն|Մալդիվյան Հանրապետություն}} (Republik of Maldives), պետություն Հարավային Ասիայում: Գտնվում է Հնդկական օվկիանոսի Մալդիվյան կղզիներում, Շրի Լանկա կղզուց հվ–արմ: Տարածությունը 298 կմ² է, բնակչությունը՝ մոտ 150 հզ. (1979), մալդիվներ: Պաշտոնական կրոնը մահմեդականությունն է, լեզուն՝ մալդիվերենը: Մայրաքաղաքը՝ Մալե: Վարչականորեն բաժանվում է 19 կղզային խմբի (ատոլների):
'''Պետական կարգը:''' Մ. հանրապետություն է: Գործող սահմանադրությունն ուժի մեջ է 1972-ից: Պետության և կառավարության գլուխը պրեզիդենտն է, որը հաստատում է պառլամենտի ընդունած օրինագծերը, նշանակում մինիստրներին, դատավորներին և այլ բարձրաստիճան պաշտոնյաների, հայտարարում է արտակարգ դրություն, շնորհում է ներում ևն: Օրենսդրական իշխանության բարձրագույն մարմինը միապալատ պառլամենտն է՝ մեջլիսը: Ընտրական իրավունքից օգտվում են 21 տարին լրացրած բոլոր քադաքացիները:
'''Բնությունը:''' Մալդիվյան արշիպելագի կղզիները միջօրեականի ուղղությամբ ձգվող ստորջրյա լեռնաշղթայի վրա առաջացած 2 զուգահեռ կորալային շղթաներ են (Լաքադիվյան և Չագոս կղզիների միջև)՝ կազմված ավելի քան 2 հզ. կղզիներից, որոնց մեծ մասը բնակեցված չէ: Կղզիները շրջապատված են արգելախութերով: Կլիման հասարակածային է, մուսսոնային: Տարեկան ջերմաստիճանը 24-ից 30°C է, տեղումները՝ մոտ 2500 մմ: Կան կոկոսյան արմավի, բանանի պուրակներ, հանդիպում են հացի ծառեր:
'''Պատմական տեղեկանք:''' Մ. թ. I հազարամյակում Մ–ում բնակվել են սինհալներ, հնդիկներ, մալայացիներ, որոնք դավանում էին բուդդայականություն: XII դարից սկսվել է մահմեդականության ներթափանցումը: XIV դ. Մ–ի տարածքում առաջացել է սուլթանություն: 1558-ին պորտուգալացիները զավթ ել են Մ., սակայն 1573-ին վտարվել այնտեղից: XVII դ. 2-րդ կեսին սուլթանությունն ընկել է Ցեյլոնի հոլանդական կառավարիչների իշխանության տակ, իսկ 1796-ին Մ–ում հաստատվեց Մեծ Բրիտանիայի ազդեցությունը: 1887-ին Մ. դարձան բրիտ. պրոտեկտորատ, ունեին ներքին ինքնավարություն: 1948-ին սուլթանի հետ կնքած պայմանագրով Մեծ Բրիտանիան լայն արտոնություններ ստացավ երկրում: 1956-ի վերջին Գան կղզում սկսվեց բրիտ. ռազմ. բազայի կառուցում: 1960-ի պայմանագրով Գան կղզին 30 տարով վարձակալման տրվեց Մեծ Բրիտանիային. վերջինս խոստացավ տնտ. օգնություն ցույց տալ և ճանաչել Մ–ի կառավարության իրավասությունը երկրի ամբողջ տարածքի նկատմամբ: 1965-ի հուլիսի 26-ին Մ. հռչակվեցին անկախ, մտան ՄԱԿ–ի մեջ: 1966-ին դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին Մ–ի և ՍՍՀՄ–ի միջև: 1968-ին Մ. հռչակվեցին հանրապետություն: Մ–ի կառավարությունը վարում է չմիացման քաղաքականություն, հանդես է գալիս Հնդկական օվկիանոսը միջուկային զենքից զերծ գոտու վերածելու օգտին:
'''Տնտեսությունը:''' Տնտեսությունը հիմնվում է ձկնորսության և ծովային արդյունագործության վրա, որոնք տալիս են արտահանության արժեքի 97%-ը: Ձկան և ձկնամթերքների առևտրի վրա իշխում է պետ. մոնոպոլիան: Ձկնորսական նավատորմում կա ավելի քան 4 հզ. փոքր, առագաստավոր և թիավոր մակույկ: Արդյունահանվում են մարգարիտ, խեցիներ, կորալներ: Գյուղատնտեսությունը թույլ է զարգացած: Հողը պատկանում է պետությանը: Վարձակալ հողագործները պետությանն են տալիս բերքի 1/2-ը: Մշակում են բրինձ, բանջարեղեն, հացի ծառ, մանգո, բանան, ցիտրուսներ, կոկոսյան արմավ: Անասնապահություն գործնականորեն չկա, որոշ չափով զարգացած է թռչնաբուծությունը: Արդյունաբերությունը ներկայացված է մի քանի մանր տնայնագործական ձեռնարկություններով: Կա ձկնորսական նավաշինություն, մրգի պահածոների, կորալե իրերի արտադրություն ևն: Տնտեսության մեջ կարևոր դեր ունեն տուրիզմը (40 հզ. տուրիստ, 1979) և նամականիշերի թողարկումը: Տրանսպորտային միջոցներն են առագաստային նավերը և մոտորանավակները: 1979-ին ավտոպարկում կար 160 ավտոմեքենա, առևտրական նավատորմում՝ 60 նավ: Մալեն «բաց նավահանգիստ է»: Արտաքին առևտրական գործընկերներն են Շրի Լանկան, Հնդկաստանը, Սինգապուրը: Արտահանում է ձուկ, կոպրա, ներմուծում՝ պարենային և արդյունաբերական ապրանքներ: Դրամական միավորը մալդիվական ռուփին է: 1 մալդիվական ռուփին հավասար է Շրի Լանկայի 1 ռուփիին:
'''Լուսավորությունը''': Անգրագետ է երկրի բնակչության 80%, կրթական միասնական համակարգ չունի, տարրական դպրոցներ (ուս. տևողությունը 3-4 տարի) ունեն բոլոր կղզիները: Մալեում կա նախապատրաստական 1 և միջնակարգ 2 դպրոց (5-6 տարի): Տարրական դպրոցներում ուսուցումը տարվում է մալդվիներեն, միջնակարգում՝ անգլ. լեզուներով: Կրոնի ուսուցումը պարտադիր է: Հատուկ միջնակարգ և բարձրագույն ուս. հաստատություններ չունի: Մալեում է գտնվում երկրում միակ պետ. հանրային գրադարանը (12 հզ. կտոր գիրք):
'''ՄԱԼԵԶՅԱՆ''' Հովսեփ Ստեփանի (1801, Կ. Պոլիս – 18.7.1881, Կ. Պոլիս), մանկավարժ, բանաստեղծ: Մոտ կես դար դասավանդել է Պոլսի Մայր վարժարանում, Սկյուտարի ճեմարանում, Ռոբերտ կոլեջում և այլ դպրոցներում: Հրատարակել է «Հրահանգ սիրո» (1870), «Առակ տասն կուսանաց» (1874) ժողովածուները, «Անիվ ջրհորդ» (1876) գրքույկը, «Բառատետր ռամկորենե ի հայերեն» (1874) աշխատությունը:{{ՀՍՀ հեղ|Գ. Ստեփանյաև}} '''ՄԱԼԵԶՅԱՆ''' Վահան Ֆրանկյուլի (21.9. 1871, Սուլինա (Ռումինիա) – 1966, Նիցա), հայ գրող, թարգմանիչ, հասարակական գործիչ: 1871-ին Մալեզյանների ընտանիքը տեղափոխվել է Կ. Պոլիս: 1887-ին Մ. ավարտել է Կ. Պոլսի հայկական կրթարանը, 1895-ին՝ իրավաբանական վարժարանը: 1896-ին տեղափոխվել է Մերսին: Հարել է հնչակյան կուսակցությանը, 1897-ին բանտարկվել է, մեկ տարի անց ազատվել, այնուհետև մեկնել է Եգիպտոս, որտեղ զբաղվել է իրավաբանությամբ: Մ. Եգիպտոսում ռամկավար կուսակցության հիմնադիրներից է (1908): Ապրել է Կահիրեում, Բրյուսելում, Փարիզում, Նյու Յորքում, ապա՝ Նիցայում, վարել ՀԲԸՄ ընդհանուր քարտուղարի պաշտոնը: Գրական ասպարեզ է իջել 1880-ական թթ. վերջերին, տպագրվելով «Մասիս» և «Արևելք» պարբերականներում՝ «Զեփյուռ» ծածկանունով: Նրա չափածո և արձակ գործերի<noinclude></noinclude> d1sbh1s15f1lcqo2oj6jh3ak8dh7gh9 Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/155 104 24877 393291 250836 2026-06-22T12:25:49Z ~2026-31364-58 14009 393291 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>1895-մի մասն ամփոփվել է «Մրմունջք» (1890) ժողովածուում: Աշխատակցել է «Արևելյան մամուլ», «Ծաղիկ», «Անահիտ», «Բանբեր գրականության և արվեստի», «Շիրակ» և այլ պարբերականների: Հրատարակել է «Հուշարձան մը Արփիարյանի» (1911) կենսագրական գրքույկը, «Անիծյալը» (1892) և «Կերոններ» (1912) չափածո, «Տարագրի մը հուշատետրը» (1915) արձակ գործերը: Ֆրանսիայում ապրած տարիներին լույս է ընծայել «Անցած օրեր…» (1927), «Կարապի երգը» (1949), «Հոգիի ձայներ» (1949), «Մեծ հայրս Հովսեփ Մալեզյան պատվելի» (1949), «Ճամբուս վրայ» (1950, հուշագրություններ, նամակներ և այլ նյութեր), «Ճամբուս ծայրը» (հ. 1-2, 1954-55, հուշեր, հոդվածներ, զանազան գրություններ) գործերը: Թարգմանություններ է կատարել Ա. Բարբյուսից, Վ. Հյուգոյից, Մ. Մետեռլինկից, Ա. Սամենից և ուրիշներից: Գրել է նաև ֆրանսերեն և թուրքերեն:
''Գրկ.'' Բանաստեղծ Վահան Մալեզյանի ազգային ու գրական վաթսունամյա գործունեությունը, Փարիզ, 1951: Ձոնամատյան Վահան Մալեզյանի ութսունհինգամյակին աոթիվ, Փարիզ, 1956:{{ՀՍՀ հեղ|Գ. Ստեփանյան}} '''ՄԱԼԵՂ''', հայկական հնագույն գյուղատեղի Ադրբեջանական ՍՍՀ Քելբաջարի շրջանում, Թարթար գետի ձախ ափին, թավուտ անտառում: Պահպանվել են միջնադարյան եկեղեցու ավերակներ ու շիրմաքարեր: Գյուղն ավերել ու ամայացրել են օտար ասպատակողները XII դ.: Մ. հնում մտել է Մեծ Հայքի Արցախ նահանգի Ծարավ գավառի մեջ:
'''ՄԱԼԵՎԻՉ''' Կազիմիր Սևերինովիչ (1878-1935), ռուս սովետական նկարիչ: 1904-1905-ին սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում, 1905-1909-ին՝ Ֆ. Ի. Ռերբերգի արվեստանոցում: Մասնակցել է «Բուբնովի վալետ» (1910), «Օսլինի խվոստ» (1912), ֆուտուրիստների «0,10» (1915-16) ցուցահանդեսներին: 1900-10-ական թթ. ձգտել է զուգորդել [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/711 ''կուբիզմի''] և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/743 ''ֆուտուրիզմի''] սկզբունքները («Խոտհունձ», 1909): Հետագայում դառնալով [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/39 ''աբստրակտ արվեստի''] հիմնադիրներից՝ առարկայական ձևը փոխարինել է հարթության վրա գույնով հակադիր երկրաչափական պարզագույն տարրերի համադրումներով ([https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/197 ''սուպրեմատիզմ'']): Դա հանգեցնում էր գեղարվեստական ստեղծագործության հասարակական և ճանաչողական բնույթի բացասման («Սև քառակուսի», 1913): 1918-ին ձևավորել է Վ. Վ. Մայակովսկու «Միստերիա–բուֆֆ»-ի առաջին բեմադրությունը: 1920-ից հարել է {{լայն|արտադրական արվեստ}} գեղարվեստական շարժմանը: 1923-27-ին եղել է Լենինգրադի Գեղարվեստական մշակույթի ինստ.-ի (Ինխուկ) դիրեկտոր: Այս շրջանում զբաղվել է պլաստիկ արվեստների ձևական խնդիրների ուսումնասիրմամբ, մշակել ձևաստեղծման, տարածական կոմպոզիցիաների նախագծեր: 1930-ական թթ. փորձել է վերադառնալ կերպարային գեղանկարչությանը՝ դիմելով սովետական թեմատիկային («Կարմիր փայտիկով աղջիկը», 1932, վերոհիշյալ աշխատանքները՝ Տրետյակովյան պատկերասրահում, Մոսկվա):
'''ՄԱԼԵՐԲ''' (Malherbe) Ֆրանսուա (մոտ 1555-1628), ֆրանսիացի բանաստեղծ, ֆրանսիական [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/473 ''կլասիցիզմի''] հիմնադիրը պոեզիայում: Հիմնականում գրել է ներբողներ, ստանսներ՝ նվիրված թագավորական ընտանիքի անդամներին: Մ. հայտնի է լեզվի և բանաստեղծության ասպարեզում կատարած իր ռեֆորմով: Ի հակադրություն իր նախորդների՝ նա պահանջում էր ֆրանսերենը մաքրել հուն. և լատ. փոխառություններից, հնաբանություններից, գավառաբանություններից և հենվել Փարիզի բնակչության լայն շրջանների կենդանի խոսակցական լեզվի վրա:
'''ՄԱԼԹԱ''' (Malta), {{լայն|Մալթայի Հանրապետություն}} (Republika ta՝ Malta), պետություն Մալթայան արշիպելագում, Միջերկրական ծովի կենտրոնական մասում: Մտնում է Բրիտանական համագործակցության մեջ: Տարածությունը 316 կմ² է, բնակչությունը՝ 311,4 հզ. (1979), մայրաքաղաքը՝ Վալետա:
'''Պետական կարգը:''' Մ. հանրապետություն է: Պետության գլուխը պրեզիդենտն է, օրենսդրական մարմինը՝ ներկայացուցիչների պալատը, գործադիր իշխանությունն իրականացնում է կառավարությունը: Ընտրական իրավունքից օգտվում են 18 տարին լրացրած բոլոր քաղաքացիները:
'''Բնությունը:''' Արշիպելագն ընդգրկում է 2 մեծ (Մալթա, 246 կմ² և Գոցո, 67 կմ²) և մի շարք փոքր կղզիներ: Հվ. և հվ–արմ. ափերը զառիթափ են, հս. և հս–արլ-ը՝ ցածր, հարմար նավահանգրվաններով: Ռելիեֆում գերիշխում են մինչև 240 մ բարձրության կարստային սարավանդները (Մալթա կղզում): Կլիման միջերկրածովյան է: Փետրվարի միջին ջերմաստիճանը 12°C է, օգոստոսինը՝ 25°C, տարեկան տեղումները՝ մոտ 530 մմ: Մակերևութային հոսքն աղքատ է: Տիրապետում է թփուտային բուսականության միջերկրածովյան տիպը:
'''Բնակչությունը:''' 98%-ը մալթացիներ են: Բնակվում են նաև անգլիացիներ, իտալացիներ: Պաշտոնական լեզուներն են մալթայերենն ու անգլերենը, պաշտոնական տոմարը՝ գրիգորյանը, տիրապետող կրոնը՝ կաթոլիկությունը: Բնակչության խտությունը 1 կմ² վրա ավելի քան 1000 մարդ է (1979): Գլխավոր քաղաքներն են Սլիման և Վալետան:
'''Պատմական ակնարկ:''' Մ–ում մարդկային առաջին բնակավայրերն առաջացել են մ. թ. ա. IV հազարամյակում: Մ. թ. ա. XIII դ. Մ. գաղութացրել են փյունիկեցիները: Մ. թ. ա. VI դ. դարձել է Կարթագենի տիրույթը: Մ. թ. ա. 218-ին Մ. անցել է Հռոմին: Մ. թ. 395-870-ին գտնվել է Բյուզանդիայի, 870-1091-ին՝ արաբների տիրապետության տակ: 1091-ին Մ. նվաճել են նորմանները և միացրել Սիկիլիային: 1530-ին Մ–ում հաստատվել է Հովհանյանների ասպետական օրդենը (կոչվել է նաև Մ–ի օրդեն): XVI դ. բազմիցս ենթարկվել է թուրքերի հարձակումներին: 1775-ին տեղի է ունեցել բնակչության խոշոր ապստամբություն տեղի ասպետների ֆեոդ. շահագործման դեմ: 1798-ին Մ. զավթել են Նապոլեոն I-ի զորքերը, 1800-ին՝ Մեծ Բրիտանիան: Վերջինս էլ Մ. դարձրել է իր գաղութը: Մ–ի ռազմագիտական նշանակությունը մեծացել է Սուեզի ջրանցքի բացումից (1869) հետո: Մ. դարձել է Մեծ Բրիտանիայի ռազմածովային խոշոր բազան Միջերկրական ծովում: Առաջին համաշխարհային պատերազմից (1914-18) հետո Մ–ում ազատագրական շարժման թափը Մեծ Բրիտանիային հարկադրել է 1921-ին Մ–ին տալ ինքնավար գաղութի ստատուս: 1930-ին քաղ. սրված պայքարի պայմաններում անգլ. իշխանությունները վերացրել են ինքնավարությունը: Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում (1939-45) Մ. ենթարկվել է իտալ. և գերմ. հարձակման: Ետպատերազմյան տարիներին ուժեղացել է ազգային–ազատագրական և բանվորական շարժումը: 1947-ի սահմանադրությամբ վերականգնվել է ներքին ինքնավարությունը: 1958-ին հակաանգլիական զանգվածային ելույթների պատճառով երկրում մտցվել է արտակարգ դրություն, 1959-ին վերացվել է 1947-ի սահմանադրությունը: 1962-ին Մեծ Բրիտանիան հարկադրված Մ–ին դարձյալ տվել է ներքին ինքնավարություն, իսկ 1964-ի սեպտ. 21-ին՝ անկախություն Բրիտ. համագործակցության շրջանակներում: 1964-ին Մ. դարձել է ՄԱԿ–ի անդամ: Միաժամանակ անկախ Մ–ին Մեծ Բրիտանիան պարտադրել է «փոխադարձ պաշտպանության մասին» համաձայնագիր՝ 10 տարի ժամկետով, որով իրավունք էր ստանում Մ–ում պահել զինված ուժեր, փաստորեն Մ. դառնում էր ՆԱՏՕ–ի ռազմ. բազա (դեռևս 1953-ին Մ–ում հաստատվել էր ՆԱՏՕ–ի՝ Եվրոպայի հվ. գոտու միացյալ ռազմածովային ուժերի շտաբը):
1962-71-ին իշխանության գլուխ էր կանգնած ազգայնական կուսակցության (հիմնադրվել է 1924-ին) կառավարությունը, որի վարած հետադիմական քաղաքականությունը<noinclude></noinclude> 14ifogg67h9un8hp5ehk5knhcvkw2gf Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/156 104 24878 393292 250854 2026-06-22T12:29:31Z ~2026-31364-58 14009 393292 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>հակասում էր Մ–ի ազգային շահերին և առաջացնում ժող. զանգվածների դժգոհությունը: 1971-ի համընդհանուր ընտրություններում հաղթեց լեյբորիստական կուսակցությունը (հիմնադրվել է 1920-ին), որի առաջնորդ Դ. Մինտոֆֆը կազմեց կառավարություն: Նոր կառավարությունը միջոցներ ձեռնարկեց Մ–ի ինքնիշխանությունն ամրապնդելու ուղղությամբ. երկրից դուրս բերվեց ՆԱՏՕ–ի՝ Եվրոպայի հվ. գոտու ռազմածովային ուժերի շտաբը, չեղյալ հայտարարվեց 1962-ի անգլո–մալթայական համաձայնագիրը, արգելվեց ամեր. 6-րդ նավատորմի նավերի մուտքը Վալետա նավահանգիստ ևն: Մ. վարում է չմիանալու, բոլոր երկրների հետ խաղաղ գոյակցության քաղաքականություն: 1974-ին Մ. հռչակվեց հանրապետություն, պետության ղեկավարը դարձավ պրեզիդենտը (մինչ այդ ղեկավար էր Մեծ Բրիտանիայի թագուհին): 1976-ից Մ–ի պրեզիդենտն է Ա. Բուտտիջիչը:
ՍՍՀՄ–ի և Մ–ի միջև դիվանագիտական հարաբերություններ հաստատվել են 1967-ին:
'''Քաղաքական կուսակցությունները և արհմիությունները:''' Մ–ի {{լայն|լեյբորիստական կուսակցություն}}, հիմնվել է 1920-ին: {{լայն|Ազգայնական կուսակցություն}}, հիմնվել է 1924-ին:
Մ–ի {{լայն|կոմունիստական կուսակցություն}}, ստեղծվել է 1969-ին:
{{լայն|Բանվորների համընդհանուր միություն}}, հիմնվել է 1943-ին, ունի 27,1 հզ. անդամ:
Մ–ի {{լայն|արհմիությունների կոնֆեդերացիա}}, ստեղծվել է 1958-ին, միավորում է 21 արհմիություն (12,5 հզ. անդամ), մտնում է ԱՀԿ–ի մեջ:
'''Տնտեսա–աշխարհագրական ակնարկ:''' Տնտեսապես թույլ զարգացած երկիր է, տիրապետում է արտասահմանյան, հատկապես անգլ. կապիտալը: Անկախության տարիներին Մ–ում ստեղծվել են արդ. նոր ճյուղեր, կապված մետաղամշակման, քիմ. արդյունաբերության հետ, ավելանում է շինանյութերի, էլեկտրաէներգիայի արտադրությունը, ընդլայնվել է սպասարկման ոլորտը (հատկապես հյուրանոցային): 1972-ին արտադրվել է 324 մլն կվտ•ժ էլեկտրաէներգիա: Արդյունաբերության առաջատար ճյուղերն են տեքստիլի ու սննդհամի արդյունաբերությունները: Կան կաշվի–կոշիկի, խեցեղենի, քիմ. ոչ մեծ ձեռնարկություններ: Խոշոր ձեռնարկություններից է նավանորոգարանը: Մալթա կղզում արդյունահանվում է շինաքար, կերակրի աղ: Մշակվում է տարածքի 40%-ը: Զբաղվում են հացահատիկային կուլտուրաների, բանջարեղենի մշակությամբ, պտղաբուծությամբ, այգեգործությամբ, ծաղկաբուծությամբ, անասնապահությամբ, առափնյա շրջաններում՝ ձկնորսությամբ:
Հիմնական ծովային նավահանգիստն ու օդանավակայանը Լուկան է, ավտոճանապարհների հանգույցը՝ Վալետան: Երկաթուղի չկա: Ավտոճանապարհները 1,2 հզ. կմ են: Արտահանում է տեքստիլ ապրանքներ, գինի, բանջարեղեն, մրգեր, ծաղիկներ, սերմեր, ներմուծում՝ սննդամթերքներ, քիմիկատներ, վառելիք, արդ. և տրանսպորտային սարքավորում: Արտաքին առևտրում առաջատար դեր ունեն Մեծ Բրիտանիան և Իտալիան: Առևտրական հաշվեկշռի դեֆիցիտը ծածկվում է ի հաշիվ տուրիզմից ստացվող եկամուտների և արտասահմանյան դրամական օգնության: 1976-ին Մ. են այցելել 336 հզ. արտասահմանյան տուրիստներ: Դրամական միավորը մալթայան ֆունտն է:
'''Բժշկա–աշխարհագրական բնութագիրը''': 1978-ին ծնունդը կազմել է 1000 բնակչին՝ 18,0, մահացությունը՝ 8,9, մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 14: Գերակշռում է ոչ վարակիչ ախտաբանությունը՝ աթերոսկլերոզ, չարորակ նորագոյացություններ, շաքարախտ, հիպերտոնիկ հիվանդություն ևն: Վարակիչ հիվանդություններից առավել տարածված են մանկական ինֆեկցիաները, որովայնային տիֆը: Հաճախակի են առնետային ռիկետսիոզի դեպքերը: 1971-ին պետ. հոսպիտալներում եղել է 3,4 հզ. մահճակալ (1000 բնակչին 10,4 մահճակալ): Արտահիվանդանոցային օգնություն են ցույց տվել հոսպիտալների 15 պոլիկլինիկական բաժանմունքները: 1975-ին աշխատել են 382 բժիշկ (850 բնակչին 1 բժիշկ), 44 ստոմատոլոգ, 300 դեղագործ, 1,5 հզ. միջին բուժաշխատող: Բժիշկներ, ստոմատոլոգներ և դեղագործներ պատրաստում է Մ–ի Թագավորական համալսարանը:
'''Լուսավորությունը:''' Պարտադիր կրթություն են ստանում 6-14 տարեկան երեխաները: Կրթական համակարգը նման է անգլիականին. 2-ամյա (փոքրիկների համար), 6-ամյա տարրական և 7-ամյա միջնակարգ (5-2 տարի) դպրոցներ: Միջնակարգ դպրոցները 3 տիպի են. քերականական, տեխ. և ժամանակակից: Մասնագիտական կրթություն են ստանում տարրական դպրոցի հիմքի վրա (3-5 տարի): Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում 5-ամյա միջնակարգ դպրոցները (2 տարի): Բարձրագույն կրթություն են տալիս Վալետայի Թագավորական համալսարանը (հիմն. 1952-ին, համալսարանի ստատուս է ստացել 1769-ին): Մայրաքաղաքն ունի նաև հումանիտար, բնական գիտությունների և տեխնոլոգիական կոլեջներ: Վալետայում է գտնվում Մ–ի թագավորական գրադարանը և Մ–ի Ազգային թանգարանը (1903):
'''Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը:''' Մալթայերեն առաջատար օրաթերթերից են «Իզ Զմեին» («Iz Zmein», 1966-ից), «Օրիզոնտ» («Լ Orizzont»), «Իլ–Հադդիեմ» («Il-Haddiem», 1948-ից), անգլ.՝ «Թայմս օֆ Մալթա»<noinclude></noinclude> fr7zi4tqrodvhjr6lh0cig54b9lfxfx Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/158 104 24880 393293 251795 2026-06-22T12:47:50Z ~2026-31364-58 14009 393293 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>'''ՄԱԼԻ''', {{լայն|Մալիի Հանրապետություն}} (Republique du Mali), պետություն Արևմտյան Աֆրիկայում: Տարածությունը 1204 հզ. կմ² է, բնակչությունը՝ 6,3 մլն (1976): Մայրաքաղաքը՝ Բամակո: Վարչականորեն բաժանվում է 6 շրջանի:
'''Պետական կարգը:''' Մ. հանրապետություն է: Պետության և կառավարության գլուխը, ինչպես և պաշտպանության մինիստրը պրեզիդենտն է, օրենսդրական մարմինը՝ ազգային ժողովը:
'''Բնությունը:''' Ռելիեֆն առավելապես հարթավայրային է (200–500 մ միջին բարձրությամբ): Հվ–արմ–ում Ֆուտա Ջալոն զանգվածի լեռնաճյուղերն են, հս–արլ–ում՝ Իֆորաս սարավանդը: Առավելագույն բարձրությունը 1155 մ է (Հոմբորի լեռ): Մ–ի տարածքը գրեթե ամբողջությամբ գտնվում է Աֆրիկա–Արաբական պլատֆորմի սահմաններում: Կլիման արևադարձային է, ծայր հվ–ում՝ մերձհասարակածային: Միջին տարեկան ջերմաստիճանները 22–29°C են: Տարեկան տեղումները հս–ում մինչև 150 մմ են, հվ–ում՝ 600–1500 մմ: Գլխավոր գետերն են Նիգերն ու Սենեգալը, տարածված են վադիները: Տարածքի 1/2-ը (հս–ում) գրավում է Սահարան: Հվ–ում, կարմրագորշ և կարմիր լատերիտային հողերի վրա, տարածված են սավաննաները, գետահովիտներում՝ սրահային անտառները: Բնորոշ կենդանիներն են այծքաղը, վիթը, ընձուղտը, վագրակատուն, վայրի խոզը, առյուծը, փիղը ևն: Բազմազան է թռչնաշխարհը: Գետերն ու լճերը հարուստ են ձկներով: Շատ են միջատները:
'''Բնակչությունը:''' 90%–ը նեգրոիդ ռասային պատկանող ժողովուրդներ են (բամբարներ, սենուֆոներ, ֆուլբեներ, սոնգհաներ և այլք): Բնակվում են նաև տուարեգներ, արաբներ: Բնակչության մոտ 70%–ը մահմեդականներ են, մնացածը պահպանում են տեղական հավատալիքները: Պաշտոնական լեզուն ֆրանսերենն է, տոմարը՝ գրիգորյանը: Խոշոր քաղաքներն են Բամակոն, Մոպտին, Սեգուն, Կաեսը:
'''Պատմական ակնարկ''': Մ–ի հին պատմությունը քիչ է ուսումնասիրված: Միջին դարերում Մ–ի տարածքում առաջացել են Արևմտյան Աֆրիկայի առաջին պետությունները՝ Մալի, Գանա, Սոնգհաի: VIII դ. տարածվել է մահմեդականությունը: XIX դ. 2-րդ կեսից Ֆրանսիան սկսել է գաղութացնել Արևմտյան Աֆրիկան: 1894-ին Նիգեր և Սենեգալ գետերի վերին և միջին հոսանքներում տեղադրված շրջանները միավորվել են Ֆրանսիական Սուդան գաղութի մեջ, որը 1895-ին մտել է Ֆրանս. Արևմտյան Աֆրիկայի կազմի մեջ: Բնիկների ազատագրական պայքարը գաղութարարաների դեմ ուժեղացել է երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո: 1946-ին Բամակոյում կայացավ Աֆրիկյան դեմոկրատական միավորում (ԱԴՄ) կուսակցության սահմանադիր կոնգրեսը, 1946-ի վերջին Ֆրանս. Սուդանում ստեղծվեց ԱԴՄ–ի սեկցիան՝ Սուդանի միություն (ՍՄ) կուսակցությունը, որը գլխավորեց ազգային ազատագրական շարժումը: 1958-ին Ֆրանս. Սուդանը Սուդանի Հանրապետություն անունով ստացավ Ֆրանս. համագործակցության անդամ երկրի ստատուս: 1959-ին Սուդանի Հանրապետությունը և Սենեգալի Հանրապետությունը միավորվեցին Մալիի Ֆեդերացիայի մեջ, որը 1960-ի հունիսին անկախություն ստացավ Ֆրանս. համագործակցության շրջանակներում: Ֆեդերացիայի ղեկավարների շրջանում մի շարք տարաձայնությունների պատճառով 1960-ի օգոստոսին Սենեգալի Հանրապետությունը դուրս եկավ Ֆեդերացիայից: 1960-ի սեպտեմբերին Սուդանի Հանրապետությունը հռչակվեց ինքնիշխան, անկախ պետություն՝ Մալիի Հանրապետություն անունով (միաժամանակ ընդունվեց սահմանադրություն), և որոշում ընդունվեց Ֆրանս. համագործակցությունից դուրս գալու մասին: 1960-ին Մ. դարձավ ՄԱԿ–ի անդամ: Մ–ի կառավարությունը վարում էր դրական չեզոքության, ռազմ. դաշինքներին չմասնակցելու քաղաքականություն, պայքարում գաղութատիրության մնացուկների և նեոգաղութատիրության դեմ՝ հանուն զինաթափման: 1960-ին դիվանագիտական հարաբերություններ հաստատվեցին ՍՍՀՄ–ի և Մ–ի միջև, 1961-ին կնքվեցին համաձայնագրեր տնտ. և առևտրական համագործակցության, մշակութային կապերի վերաբերյալ: 1961-ին Մ–ի կառավարությունը կարողացավ Մ–ից դուրս բերել տալ ֆրանս. զորքերը: ՍՄ կուսակցությունը տնտ. զարգացման հիմնական խնդիր համարեց «սոցիալիստական պլանավորման շրջանակներում տնտ. նոր կառուցվածքի ստեղծումը», իսկ ՍՄ համագումարը կուսակցության գաղափարական հիմք հռչակեց գիտական սոցիալիզմը: Նախագծված լայն վերափոխումների իրագործումը հանդիպեց ձևավորվող ազգ. բուրժուազիայի օպոզիցիային, չկային վերափոխումներն իրագործելու արտաքին և ներքին պայմաններ: Այդ իրավիճակում մի շարք քաղ. և պետ. գործիչներ Մոդիբո ''Քեյտայի'' գլխավորությամբ 1967-ին կազմեցին Հեղափոխության պաշտպանության ազգային կոմիտե (ՀՊԱԿ), որն իր ձեռքը վերցրեց երկրի կառավարումը: ՍՄ–ի բարձրագույն մարմինները և Օրենսդրական ասամբլեան արձակվեցին: ՀՊԱԿ, հենվելով արհմիությունների և երիտասարդական կազմակերպության վրա, միջոցներ ձեռնարկեց տնտ. դրության բարելավման համար, որոնք, սակայն, ուշացած էին: 1968-ին կատարվեց զինվորական հեղաշրջում, ստեղծվեց Ազգ. ազատագրության զինվորական կոմիտե (ԱԱԶԿ), որին մինչև 1979-ի հունիսի 28-ը պատկանում էր պետ. իշխանությունը: 1979-ի հունիսին ստեղծվեց մալիական ժողովրդի դեմոկրատական<noinclude></noinclude> bh0h0cnhbs9d5d6tzovt460gxwwdx4w Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/160 104 24882 393294 251804 2026-06-22T12:55:22Z ~2026-31364-58 14009 393294 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>'''Ճարտարապետությունը և կերպարվեստը''': Մ–ում պահպանվել են նոր քարի դարի հուշարձաններ (ժայռապատկերներ, որս, պատերազմ, պար պատկերող անձավային նկարներ, մենհիրներ, կավե և քարե արձանիկներ): Հնուց հիմնական բնակարանը կավի և հարդի խառնուրդից (բանկո) շինված խրճիթն է, որը գյուղերում բոլորաձև է, ձողային հիմնակմախքով, առանց պատուհանների, հարդե կոնաձև ծածկով: Քաղաքներում տները հիմնականում ուղղանկյուն են, կավե, թիթեղյա կամ շիֆերի ծածկով: Լեռնային շրջաններում դոգոն ժողովրդի գյուղերն ամրացված են, խրճիթներն ունեն դիտաշտարակների տեսքով վերնակառույցներ: Հյուսիսի քոչվորները (ֆուլբեներ, տուարեգներ, արաբներ) ապրում են վրաններում և խսիրե ու կաշվե բոլորշի խրճիթներում: XI-XVI դդ. Մ–ի տարածքում ստեղծված պետություններում զարգացել է քաղաքաշինությունը: Նիանի, Գաո, Տամբուկտու, Ջեննե և այլ քաղաքներ ամրացվել են պարիսպներով, ունեցել են փողոցների անկանոն ցանց, կառուցապատվել հասարակական շենքերով, մզկիթներով, տեղական «սուդանյան ոճի» բնակելի տներով: Գաղութարարների օրոք կառուցվել են նաև արևմտաեվրոպական և էկլեկտիկայի ոգով շենքեր, 1950-ական թվականներից՝ արդի շինություններ (նոր շինանյութերով): Շինարարության ասպարեզում մեծ օգնություն են ցույց տալիս սոցիալիստական երկրները՝ ՍՍՀՄ, Բուլղարիան ևն (Բամակոյի սպորտային համալիրն ու մի շարք ուսումնական հաստատություններ, 1962-66, սովետական ճարտ. Լ. Ն. Աֆանասև և ուրիշներ): Գեղարվեստական արհեստներից հնուց զարգացած են փայտի քանդակազարդումը (աթոռներ, դռներ, ծիսային դիմակներ, մարդկանց և կենդանիների արձանիկներ), պղնձաձուլումը, կոկորդիլոսի և օձի կաշվից իրերի, երկրաչափական զարդանախշերով գործվածքների պատրաստումը: Անկախության հռչակումից հետո կազմավորվում է պրոֆեսիոնալ արվեստը:
'''Թատրոնը''': Մ–ի ժողովուրդները պահպանել են թատերականացված ներկայացումների ավանդույթները (դիմակներով պար, երգ ևն): XX դ. կեսին այդ ներկայացումները կորցրել են ծիսական նշանակությունը: Աֆրիկյան հին գյուղի կենցաղն ու բարքերն արտահայտող կոտեբա ժողովրդական թատրոնի հնագույն ձևերն առավել երկարատև պահպանել է բամբարա ժողովուրդը: Ժամանակակից սիրողական թատրոնը սկսել է զարգանալ 1950-ական թթ.: Անկախություն ձեռք բերելուց (1960) հետո այն մասսայական բնույթ է ստացել և անցել պետության տնօրինությանը: 1962-ից անց են կացվում սիրողական արվեստի ամենամյա (1970-ից՝ 2 տարին մեկ) ստուգատես–մրցումներ: Մ–ի ավանդական արվեստը արտասահմանում պրոպագանդելու համար ստեղծվել է Ազգ. ֆոլկլորային թատերախումբ (1961-ին և 1970-ին ելույթներ է ունեցել ՍՍՀՄ–ում): 1963-ին Բամակոյում ստեղծվել է Արվեստների ազգ. ինստիտուտ՝ դրամայի բաժանմունքով, որի սաներից 1970-ին կազմակերպվել է Ազգային թատրոնի թատերախումբը:
''Գրկ.'' {{լայն|Радченко Γ. Փ}}., Республика Мали, М., 1969; {{լայն|Кондратьев Г. С}}. Путь Мали к независимости, М., 1970; Поэты Мали, Сборник, пер. с франц., М., 1965; Сказки народов Мали, М., 1969; L’art ngre, Р», 1951
'''ՄԱԼԻԲՐԱՆ''' (Malibran, օրիորդական ազգանունը՝ {{լայն|Գարսիա}}) Մարիա Ֆելիսիտա (1808-1836), ֆրանսիական երգչուհի (կոլորատուրային մեցցո–սոպրանո), ազգությամբ իսպանուհի: Իսպանացի երգիչ և կոմպոզիտոր Մ. Գարսիա–ավագի դուստրն ու աշակերտուհին, երգչուհի Պ. Վիարդո–Գարսիայի քույրը, ջութակահար Շ. Բերիոյի կինը: 1816-ից երգեցողություն է ուսանել հոր մոտ: Առաջին ելույթը կայացել է 1825-ին Լոնդոնում: Երգել է Ֆրանսիայի, Անգլիայի, Իտալիայի խոշորագույն օպերային բեմերում: Լավագույն դերերգերից են՝ Նորմա, Ամինա (Բելլինիի «Նորմա», «Սոմնամբուլա»), Լեոնորա (Բեթհովենի «Ֆիդելիո»): Մ–ի տաղանդը բարձր են գնահատել Ջ. Վերդին, Ֆ. Լիստը: Մ. մի շարք ստեղծագործությունների (նոկտյուրններ, ռոմանսներ) հեղինակ է: Մ–ին է նվիրված Բեննետտի «Մարիա Մալիբրան» օպերան (1935, Նյու Յորք):
'''ՄԱԼԻՆՈՎՍԿԻ''' Ռոդիոն Յակովլևիչ (1898, Օդեսա – 1967, Մոսկվա), սովետական զորահրամանատար, Սովետական Միության մարշալ (1944), Սովետական Միության կրկնակի հերոս (1945, 1958), Հարավսլավիայի ժող. հերոս (1964): ՍՄԿԿ անդամ 1926-ից: Զինծառայությունը սկսել է 1914-ից: 1919-ից ծառայել է կարմիր բանակում (մասնակցել է սպիտակգվարդիականների դեմ մարտերին): Ավարտել է Մ. Ֆրունզեի անվ. ռազմ. ակադեմիան (1930): 1937-38-ին կամավոր մասնակցել է Իսպանիայի քաղաքացիական պատերազմին: 1941-45-ի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է կորպուսի (48-րդ հրաձգային), բանակների (6-րդ, 66-րդ, 2-րդ գվարդիական), ռազմաճակատների (Հարավային, Հարավ–Արևմտյան (վերանվանված 3-րդ Ուկրաինական), 1-րդ Ուկրաինական) հրամանատար: Մասնակցել է Ստալինգրադի ճակատամարտին, Դոնբասի, Աջափնյա Ուկրաինայի մարտերին, Յասսի–Քիշնևի օպերացիային, Ռումինիայի, Հունգարիայի, Ավստրիայի և Չեխոսլովակիայի ազատագրմանը: 1945-ի հուլիսից՝ Անդրբայկալյան ռազմաճակատի զորահրամանատար: Ետպատերազմյան տարիներին եղել է Անդրբայկալ–Ամուրյան ռազմ. օկրուգի հրամանատար (1945-47), Հեռավոր Արևելքի զորքերի գլխ. հրամանատար (1947-1953), Հեռավոր Արևելյան ռազմ. օկրուգի հրամանատար (1953-56), պաշտպանության մինիստրի 1-ին տեղակալ և Ցամաքային զորքերի գլխավոր հրամանատար (1956-57), ՍՍՀՄ պաշտպանության մինիստր (1957-67): 1952-ից ՍՄԿԿ ԿԿ–ի անդամ: ՍՍՀՄ II-VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ: Պարգևատրվել է Լենինի 5, Հաղթանակի, Կարմիր դրոշի 3, Սուվորովի I աստիճանի 2, Կուտուզովի I աստիճանի, 16 արտասահմանյան շքանշաններով, ինչպես նաև մեդալներով: Գրել է «Ռուսաստանի զինվորները» (1969) գիրքը: Աճյունն ամփոփված է Կրեմլի պատի մեջ: Մ–ի անունով է կոչվում<noinclude></noinclude> 116v30knevs4w7r2ggffyvcxrsrf3cm Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/161 104 24883 393297 251808 2026-06-23T07:02:22Z ~2026-31364-58 14009 393297 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>Զրահատանկային զորքերի ռազմ. ակադեմիան:
'''ՄԱԼԻՇԵՎ''' Յուրի Վասիլևիչ (ծն. 1941), ՍՍՀՄ տիեգերագնաց–օդաչու, Սովետական Միության հերոս (1980): ՍՄԿԿ անդամ 1964-ից: Ավարտել է Խարկովի օդաչուական բարձրագույն զինվորական ավիացիոն ուսումնարանը (1963) և Յու. Ա. Գագարինի անվ. ռազմաօդային ակադեմիան (1977): ՍՍՀՄ տիեզերագնացների ջոկատում է 1967-ից: 1980-ի հունիսի 5-8-ը, Վ. Վ. Ակսյոնովի հետ, որպես հրամանատար թռիչք է կատարել «Սոյուզ Տ–2» տիեզերանավով: Հունիսի 6-ին տիեզերանավը կցվել է «Սալյուտ–6»-«Սոյուզ–36» ուղեծրային համալիրին, և տիեզերագնացները թռիչքը շարունակել են «Սալյուտ–6» կայանով՝ Լ. Ի. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/380 ''Պոպովի''] և Վ. Վ. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/681 ''Ռյումինի''] հետ: Մ. ու Վ. Վ. Ակսյոնովը վայրէջք են կատարել «Սոյուզ Տ–2» տիեզերանավով 1980-ի հունիսի 9-ին:
'''ՄԱԼԻՇԿԱ''', գետ Հայկական ՍՍՀ–ում, Արփայի աջ վտակը: Երկարությունը 16 կմ է, ավազանը՝ 69,1 կմ²: Սկիզբ է առնում Թեքսար լեռնազանգվածի հվ. լանջից: Վերին հոսանքում հովիտը V-աձև է՝ 150-200 մ խորությամբ: Ունի խառը սնում, հորդանում է մայիսին, սելավաբեր է (ցեխաքարային): Գետաբերանի մոտ առաջացրել է արտաբերման կոն (մոտ 10 կմ²): Տարեկան միջին ծախսը՝ մոտ 0,5 մ³/վրկ:
'''ՄԱԼԻՇԿԱ''', գյուղ Հայկական ՍՍՀ Եղեգնաձորի շրջանում, Արփա գետի աջ ափին, շրջկենտրոնից 4,5 կմ հարավ–արևելք: Մ–ով է անցնում Եղեգնաձոր–Ջերմուկ ավտոխճուղին: Կոլտնտեսությունն զբաղվում է խաղողագործությամբ, ծխախոտագործությամբ, պտղաբուծությամբ և անասնապահությամբ: Ունի միջնակարգ և ութամյա դպրոցներ, կուլտուրայի տուն, ակումբ, գրադարան, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար, մանկապարտեզ, բուժկայան: Գյուղում և շրջակայքում պահպանվել են եկեղեցի, «Ղազա–չայ» և «Սոլյանի» (միջնադար) ամրոցները, Մոզ քաղաքատեղին (VII-XV դդ.), «Փշագյոլ», «Դաշալթի» գյուղատեղիները, խաչքարեր, դամբարաններ, խաչքարերով գերեզմանոցներ (X-XV դդ.):
'''ՄԱԼԻՊԻԵՌՈ''' (Malipiero) Ջան {{լայն|Ֆրանչեսկո}} (1882-1973), իտալացի կոմպոզիտոր, երաժշտագետ: Երաժշտական կրթությունն ստացել է Վիեննայում, Վենետիկում, Բոլոնիայում: Դասավանդել է Պարմի (1921-24), Վենետիկի (1932-53) կոնսերվատորիաներում, Մ–ի երաժշտությունը կրել է իմպրեսիոնիզմի և նեոկլասիցիզմի ազդեցությունը: Լավագույն գործերում հիմնվում է իտալ. ժողովրդական և հնագույն երաժշտության ավանդույթների վրա: Օպերաների (30-ից ավելի, գրեթե բոլորը սեփական տեքստերով), այդ թվում երեք եռագրությունների՝ «Օրփեիդներ» (բեմ. 1925), «Գոլդոնիի երեք կատակերգությունները» (բեմ. 1926), «Վենետիկյան միստերիա» (բեմ. 1932), սիմֆոնիաների (11), նվագախմբային երկերի (այդ թվում՝ «Արմենիա», 1917), մենագրությունների (Կ. Մոնտեվերդիի, Ա. Վիվալդիի, Ի. Ֆ. Ստրավինսկու մասին) ևն հեղինակ է:
'''ՄԱԼԼԱՐՄԵ''' (Mallarme) Ստեֆան (1842-1898), ֆրանսիացի բանաստեղծ: 1870-1880-ական թթ. ֆրանս. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_10.djvu/381 ''սիմվոլիզմի''] առաջատար ներկայացուցիչներից: Լինելով դեմոկրատականորեն տրամադրված, բուրժ. իրականությունից դժգոհ, իդեալի ծարավ («Լազուր», «Պատուհաններ», «Ժամհարը» բանաստեղծություններ) և պատրաստ իմպրեսիոնիստական դիրքերից գնահատելու աշխարհի գեղեցկությունը («Մի այծամարդու հետմիջօրեն», 1876)՝ Մ. հանգեց այն ողբերգական ըմբռնմանը, թե պոեզիան ու կյանքը կապ չունեն իրար հետ («Կարապը», 1885), թե պոեզիան պետք է լինի ծայրահեղորեն ինքնամփոփ («Արձակ՝ Դեզեսենտի համար», 1885), միայն սիմվոլների միջոցով գերզգայականը հաղորդող («Պոեզիայի գաղտնիքը», 1896, հոդված): Բուրժ. քննադատությունը Մ–ին ընդունում էր միայն որպես սիմվոլիստ ու էսթետ, մինչդեռ նրան հատուկ էր նաև ձգտումը դեպի իրականը, դեպի պոեզիայի դասական բովանդակալից ձևերը («Բանաստեղծություններ ըստ առիթի», 1880-98): Մ–ի պոեզիայի էությունը բացահայտվեց «Հաջողությունը չի բացասում պատահականությունը» (1897) պոեմում, որն անողոք քննադատում է սիմվոլիստական պոեզիայի՝ իրականությունից վեր կանգնելու փորձերը: Հայ իրականության մեջ Մ–ի ստեղծագործությանը անդրադարձել են Մ. Մեծարենցը և ուրիշներ: Զգալի է նրա պոեզիայի երաժշտականության ազդեցությունը Ինտրայի «Նոճեստան» սոնետների ժողովածուի և «Ներաշխարհ» գրքի վրա: Հայերեն են թարգմանված Մ–ի «Ծաղիկներ»-ը (1898, «Անահիտ» հանդես), «Հայտնություն», «Լազուր», «Ծովային սյուք» («Ծաղկաքաղ ֆրանսիական դասական քնարերգության», 1976) բանաստեղծությունները:
'''ՄԱԼԽԱՍՅԱՆ''' Եկատերինա Աշոտի (ծն. 17.3.1919, Թիֆլիս), հայ սովետական դաշնակահարուհի, մանկավարժ: ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1967): ՍՄԿԿ անդամ 1949-ից: 1941-ին ավարտել է Մոսկվայի կոնսերվատորիան (դասատու Կ. Ն. Իգումնով): 1942-47-ին Վրաստանի ֆիլհարմոնիայի մենակատարուհի: 1947-ից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում (1968-ից՝ պրոֆեսոր): Համերգացանկում տեղ են գտել Շոպենի, Սկրյաբինի, Բեթհովենի, Շումանի և հայ կոմպոզիտորների դաշնամուրային երկերը:{{ՀՍՀ հեղ|Շ. Ափոյան}} '''ՄԱԼԽԱՍՅԱՆ''' Էդուարդ Գուրգենի (ծն. 23.2.1926, Թբիլիսի), հայ սովետական երկրաբան: Երկրաբանա–հանքաբանական գիտ. դոկտոր (1971): ՍՄԿԿ անդամ 1947-ից: Ավարտել է Երևանի համալսարանը (1949): 1951-54-ին եղել է Մոսկվայի նավթի ինստ-ի ավագ գիտ. աշխատող, 1954-1976-ին՝ ՀՍՍՀ ԳԱ երկրաբանական գիտությունների ինստ-ի ավագ գիտ. աշխատող, բաժնի վարիչ: 1976-ից աշխատում է Կովկասի միներալային հումքի ինստ-ի հայկ. բաժանմունքում որպես գլխավոր երկրաբան: Մ–ի աշխատություններում լուսաբանված են Հայաստանի խորքային մագմատիզմի, մեզոզոյի հրաբխականության և դրանց հետ կապված հանքայնացման հարցերը, ինչպես նաև երկրաբանության պատմության պրոբլեմներ: Երկրաբանության պատմության միջազգային կոմիտեի թղթակից անդամ է (1967), ՍՍՀՄ Պետրոգրաֆիական կոմիտեի անդամ (1971):
''Երկ.'' Интрузивы Даралагяза, Е., 1958; Юрский вулканизм Армении, М., 1965 (соавтор А. П. Лебедев); Геологическое развитие и вулканизм Армении в юрский период, Е., 1975.
'''ՄԱԼԽԱՍՅԱՆ''' Կոնստանտին Հովհաննեսի (ծն. 7.7.1916, Մոսկվա), ՍՍՀՄ վաստակավոր փորձարկող–շտուրման, ռազմաօդային ուժերի պահեստի գնդապետ: ՍՄԿԿ անդամ 1951-ից: Ավարտել է Երևանի աերոակումբի հրահանգիչ–օդաչուների օդաչուական դպրոցը (1937): Մասնակցել է Չինաստանում ճապոնական զավթիչների դեմ մղված մարտերին (1937), սովետա–ֆիննական պատերազմին (1939-40), Հայրենական մեծ պատերազմին (1941-45): Մ. 1947-66-ին Ա. Ն. Տուպոլևի փորձարարական ԿԲ–ի շտուրման–փորձարկողներից էր, փորձարկել է Տու–104, Տու–114, Տու–124, Տու–134 առաջին փորձնական մարդատար ինքնաթիռները: 1956-ին Տու–98 ծանր ինքնաթիռով, անձնակազմի հետ, աշխարհում առաջինը, զարգացրել է գերձայնային արագություն, ինչպես նաև Տու–104 և Տու–114 ինքնաթիռներով մասնակցել արագության և բարձրության 30 համաշխարհային ռեկորդներ սահմանելուն: 1959-ին, որպես գլխավոր շտուրման, Տու–114 ինքնաթիռով Մոսկվայից անվայրէջք թռիչք է կատարել Վաշինգտոն, Նյու Յորք, Պեկին: Պարգևատրվել է Կարմիր դրոշի 2, Հայրենական պատերազմի 1-ին աստիճանի, Կարմիր աստղի 5 շքանշաններով:
'''ՄԱԼԽԱՍՅԱՆ''' Հովհաննես Մկրտչի (1.9. 1866, գ. Սուլդա (այժմ՝ ՎՍՍՀ Ախալքալաքի շրջանում) - 10.6.1931, Երևան), հայ գյուղագիր, մանկավարժ, հասարակական գործիչ: 1881-85-ին սովորել է Գևորգյան ճեմարանում, որտեղից հեռացվել է աշակերտական խռովություններին մասնակցելու համար: 1887-97-ին դասավանդել է<noinclude></noinclude> q5p99e1bngulhsr1u8hb1zckga11ktq Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/162 104 24884 393298 251856 2026-06-23T07:16:49Z ~2026-31364-58 14009 393298 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>Կովկասի հայաբնակ քաղաքներում: 1903-ին ցարական կառավարությունը Մ–ին աքսորել է Նոր Նախիջևան, ապա՝ Ռուսաստանի խորքերը: 1905-ին վերադառնալով Թիֆլիս՝ ծավալել է մանկավարժական–հասարակական գործունեություն: Ծննդավայրում հիմնել է դպրոց և բարեգործական ընկերություն, պարբերական մամուլում («Մուրճ», «Նոր դար») անդրադարձել ժամանակի հրատապ հարցերին: 1907-09-ին Նոր Նախիջևանում հրատարակել է «Մեր ձայնը» օրաթերթը և հակացարական հոդվածներ տպագրելու համար 1909-ին նորից բանտարկվել է: 1924-ից բնակություն է հաստատել Երևանում: Մ–ի առաջին ծավալուն գործը «Երդում» (1895) վեպն է: Այնուհետև լույս են տեսել նրա «Պատանեկան հուշեր» (1896) չափածո ժողովածուն, «Մեր բարեկամները» (1910) արձակ գրքույկը, «Հանցանք» (1913) էտյուդը: Գրել է պիեսներ («Ավազի վրա», 1914, «Ծիլեր», «Կյանքի հեքիաթը», «Հիվանդանոց»), որոնք բեմադրվել են Թիֆլիսում: Մ. հարուստ նյութ է տալիս ազգագրության («Հայ գեղջուկի ալբոմը», մաս 1-2, 1898-1901) ուսումնասիրման համար: Գյուղական կյանքից վերցված պատմվածքների ժողովածու է «Հորոտ-Մորոտ»-ը (գիրք 1-4, 1898-1927, 2-րդ հրտ., 1959): Նար–Դոսի հետ կազմել ու հրատարակել է «Գիր և կյանք» (1911) մայրենի լեզվի դասագիրքը:
Մ. իր ստեղծագործություններում պայքարել է սոցիալական ճնշման ու շահագործման, տգիտության ու հետամնացության դեմ, ժխտել բուրժ. քաղաքակրթությունն ու բարքերը, բայց իրեն հուզող հարցերի պատասխանը որոնել է բարոյախոսության մեջ:
''Երկ.'' Երկեր, Ե., 1967:{{ՀՍՀ հեղ|Ա. Բեժանյան}} '''ՄԱԼԽԱՍՅԱՆ''' Վիգեն Արամայիսի (ծն. 3.9.1921, Երևան), հայ սովետական վիրաբույժ: Բժշկական գիտ. դ-ր (1960), պրոֆեսոր (1961): ՍՄԿԿ անդամ 1962-ից: 1943-ին ավարտել է Երևանի բժշկ. ինստ–ի բուժական ֆակուլտետը: Աշխատել է Երևանի էվակուացիոն հոսպիտալում, Վ. Ի. Լենինի անվ. հանրապետական կլինիկական հիվանդանոցում, նույն հիվանդանոցի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում: 1960-ից Բժիշկների կատարելագործման Երևանի պետ. ինստ-ի ամբիոնի վարիչ է: Գիտական աշխատությունները վերաբերում են մարսողության օրգանների վիրաբուժությանը:
''Երկ.'' Техника типических операций на желудке, Е., 1963; Дуоденальная культя, Е., 1968; Дренирование грудного лимфатического протока в хирургической практике, М., 1979.
'''ՄԱԼԽԱՍՅԱՆՑ''' Ստեփան Սարգսի (25.10 (7.11), 1857, Ախալցխա – 21.7.1947, Երևան), բանասեր, լեզվաբան, բառարանագիր: Բանասիրական գիտ. դ-ր (1940), ՀՍՍՀ ԳԱ հիմնադիր կազմի անդամ, ակադեմիկոս (1943): Նախնական կրթությունն ստացել է տեղի Կարապետյան ծխական դպրոցում: 1874-78-ին սովորել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանում, 1878-ին ընդունվել է Պետերբուրգի համալսարանի արլ. լեզուների ֆակուլտետը, աշակերտել է Ք. Պատկանյանին: 1889-ին ավարտել է նույն ֆակուլտետի հայ–սանսկրիտ և հայ–վրացական բաժինները, ստացել թեկնածուի գիտական աստիճան: Այնուհետև հայոց լեզու և գրականություն է դասավանդել հայկ. դպրոցներում, աշխատակցել ժամանակի պարբերականներին: 1885-ին Պետերբուրգում լույս է ընծայել Ստեփանոս Տարոնացու (Ասողիկ) «Պատմութիւն տիեզերական» (առաջաբան Կ. Եզյանցի) առաջին լուրջ ուսումնասիրությունը՝ գիտ. տեքստով և ծանոթագրություններով: Բանասիրական հետազոտություններից հիշատակելի են «Ուսումնասիրություն Փավստոս Բուզանդի պատմության» (1896), «Սեբեոսի պատմությունը և Մովսես Խորենացի» (1899), Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» (ընդարձակ ուսումնասիրությամբ, թարգմանությամբ և ծանոթագրություններով, 1940), «Խորենացու առեղծվածի շուրջը» (1940), «Փավստոս Բուզանդ. Պատմություն Հայոց» (ներածությամբ, թարգմանությամբ և ծանոթագրություններով, 1947) գործերը, հրատարակել է մատենագիրների համեմատական տեքստեր (Ղևոնդ Մեծի «Պատմութիւն Հայոց», Կ. Եզյանցի առաջաբանով, 1887, Ղազար Փարպեցու «Պատմութիւն Հայոց և Թուղթ առ Վահան Մամիկոնեան», Գ. Տեր–Մկրտչյանի հետ, 1904, Ամիրդովլաթ Ամասիացու «Օգուտ բժշկության», 1940), «Դասընթաց հայոց մատենագրության պատմության», 1899, «Համառոտ պատմություն Ներսիսյան հոգևոր դպրոցի…» (1900) ևն: Մ–ի լեզվաբանական հետազոտություններից կարևոր են «Գրաբարի հոլովումը, խոնարհումը և նախդիրները» (1891) և «Գրաբարի համաձայնությունը» (1892) աշխատությունները, որոնք երկար ժամանակ գործածվել են որպես գրաբարի ձեռնարկներ: «Գրաբարի համաձայնությունը» գրքում Մ. հանգամանորեն քննության է առել գրաբարի շարահյուսությունը: Նախաբանում, անդրադառնալով մի շարք ընդհանուր լեզվաբանական հարցերի, հարել է երիտքերականներին, ընդունել նրանց հնչյունական օրենքները, սակայն լեզուն որպես հոգեբանական գործոն դիտելու հարցում հեռացել է նրանցից, ժխտել անհատական լեզուների դրույթը և ընդունել ժողովրդի, հանրության լեզուն: Մ., քննելով հայերենի բարբառների առաջացման հարցը, եկել է այն համոզման, որ բարբառներ եղել են նաև գրերի գյուտից առաջ, և գրաբարը ժամանակի բարբառներից (Արարատյան) մեկն է, որը բարձրացել է գրական լեզվի աստիճանի: Մ. զբաղվել է աշխարհաբար գրական լեզուների (արևելահայերենի և արևմտահայերենի) զարգացման հարցերով, հայոց լեզվի հոլովական դրության, ուղղագրության, տաղաչափության, գիտական տերմինաբանության և այլ խընդիրներով: Երկար տարիների ուսումնասիրության արդյունք է հայ բառարանագրության կոթողներից մեկը՝ «Հայերեն բացատրական բառարան»-ը (հ. 1-4, 1944–45, ՍՍՀՄ պետական մրցանակ՝ 1946): Այն ընդգրկում է գրաբարի, միջին հայերենի, ժամանակակից հայերենի (երկու տարբերակով) և բարբառների բառամթերքը, հին և նոր փոխառյալ բառերը (պարսկերենից, եբրայերենից, հունարենից, ասորերենից, ռուսերենից և այլ լեզուներից), ոճական կիրառությունները (հաստատված օրինակներով), քերականական և բանասիրական ցուցումներով: Բառարանն ընդգրկում է հայերենի մոտ 120 000 բառ. այն իր տեսակի մեջ անգերազանցելի է առ այսօր: Մ. որպես համահեղինակ մասնակցել է նաև նեղ մասնագիտական մի շարք բառարանների կազմման աշխատանքներին: Բնագրից թարգմանել է Վ. Շեքսպիրի «Լիր թագավոր»-ը (1887), «Մակբեթ»-ը (1892), Գ. Էբերսի «Մարդ եմ» (1898) վեպը:
''Երկ.'' Ստեփան Սարգսի Մալխասյանց, Ե., 1962 (Նյութեր հայ գիտնականների կենսագրության և բիբլիոգրաֆիայի համար):{{ՀՍՀ հեղ|Կ. Դուրգարյան}} '''ՄԱԼԿՈ''', հայաբնակ խուտոր ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասի Ապշերոնսկի շրջանում, շրջկենտրոնից 3 կմ հյուսիս: Սովետական տնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, ծխախոտագործությամբ, այգեգործությամբ: Ունի տարրական դպրոց: Մ. հիմնադրել են Սամսունից և շրջակայքից եկած հայերը, 1870-ին: '''ՄԱԼՄՅՈ''' (Malmo), քաղաք և նավահանգիստ Շվեդիայի հարավում, Էրեսուն նեղուցի արևելյան ափին: Մալմյոհուս լենի վարչական կենտրոնն է: 247 հզ. բն., արվարձաններով՝ ավելի քան 400 հզ. (1975): Երկաթուղային հանգույց է, ունի օդանավակայան (Բուլտոֆտա): Լաստով կապվում է Կոպենհագենի հետ: Կա մեքենաշինություն, էլեկտրատեխնիկական, ցեմենտի, քիմ. արդյունաբերություն, տեքստիլի, կարի, ալրաղացի և այլ ճյուղեր: Ձկնորսական նավատորմի կայան է: Առաջին անգամ հիշատակվել է XII դ.: Մինչև 1658-ը պատկանում էր Դանիային:
'''ՄԱԼՅԱՆ''' Դավիթ Մելքումի (4( 17).4.1904, Զաքաթալա – 17.7.1976, Երևան), հայ սովետական դերասան: ՍՍՀՄ ժող. արտիստ (1974): ՍՄԿԿ անդամ 1942-ից: 1922-1923-ին սովորել է Թիֆլիսի Հայարտան դրամատիկական ստուդիայում: Աշխատել է Երևանի Սունդուկյանի անվ. (1924-1925), Թբիլիսիի (1926-27), Լենինականի (1928-29), Երևանի Բանվորական (1930-32) թատրոններում: 1932-ից՝ կրկին Սունդուկյանի անվ. թատրոնի դերասան (1952-53-ին՝ դիրեկտոր): Հանդես է եկել դասական պիեսներում, սակայն Մ–ի դերասանական ակտիվ խառնվածքը հատկապես դրսևորվել է նոր, սովետական մարդուն մարմնավորող կերպարներում: Մ. ստեղծել է բնորոշ կերպարներ՝ դրամատիկական և կատակերգական ժանրերում: Լավագույն դերերից են՝ Վահագն (Ա. Գուլակյանի «Արշալույսին»), Կարսեցյան (Ն. Զարյանի «Փորձադաշտ»),<noinclude></noinclude> 9crcbjutqiwf6dfd34tt3ml3vzvh4jv Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/165 104 24887 393299 251896 2026-06-23T07:42:33Z ~2026-31364-58 14009 393299 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Aramhayr" /></noinclude>պոլիէթիլենից և պոլիամիդային խեժերից։ Պաշտպանական ծածկույթները (պողպատե ժապավեններ և տարբեր պրոֆիլի մետաղալարեր) ծառայում են պատյանը մեխանիկական վնասվածքներից և կոռոզիայից պաշտպանելու համար։
'''ՄԱԼՈՒՄՅԱՆ''' Խաչատուր (ծածկանունը՝ Է. {{լայն|Ակնունի}} 1860 Մեղրի — 1915, Մեծ եղեռնի զոհ), հրապարակախոս, հասարակական գործիչ։ 1880-ական թթ. վերջից աշխատակցել է «Մշակին», հետագայում, անցնելով դաշնակցության շարքերը, դարձել է այդ կուսակցության օրգան «Դրոշակի» (Ժնև) թղթակիցը Կովկասում՝ ստորագրելով Է. Ակնունի։ 1908-ից գործել է Կ. Պոլսում։ Առանձին գրքերով հրատարակվել են նրա «Մտքի մշակը» (Գ. Արծրունու գրական գործունեության 25-ամյակի առթիվ, 1890), «Կովկասյան վերքեր» (հոդվածների ժող., 1903, ֆրանս. հրտ. 1904) և այլ գործեր։ Թարգմանություններ է կատարել Վ. Գարշինից, Սալտիկով-Շչեդրինից և ուրիշներից։{{ՀՍՀ հեղ|Գ. Ստեփանյան}} '''ՄԱԼՈԻՆՑՅԱՆ''' Միքայել Մովսեսի (25.4 (8.5).1903, Բաքու — 20.2.1973, Երևան), հայ սովետական դիրիժոր, մանկավարժ։ ՀՍՍՀ ժող. արտիստ (1956): Հայաստանի պետ. սիմֆոնիկ նվագախմբի հիմնադիր և գլխավոր դիրիժոր (1945-60, 1966-1967): 1921-25-ին սովորել է Թիֆլիսի կոնսերվատորիայի լարային (թավջութակ, դասատու՝ Կ. Մինյար), 1931-35-ին՝ Մոսկվայի կոնսերվատորիայի դիրիժորական (դասատու՝ Լ. Գինզբուրգ) բաժիններում։ Դասավանդել է Երևանի (1927-31, 1944-73, 1962-ից՝ պրոֆեսոր) և Մոսկվայի (1934-45) կոնսերվատորիաներում։ 1932-ին ղեկավարել է Համամիութենական ռադիոյի սիմֆոնիկ նվագախումբը։ Մեծ ուշադրություն է նվիրել հայ հեղինակների գործերի պրոպագանդմանը։ Մ-ի կատարմանը բնորոշ էր գեղարվեստական ճշմարտացիությունը, արտիստական զսպվածությունը, անսամբլային կատարելությունը։ Նրա աշակերտներից են Ռ. Մանգասարյանը, Դ. Խանջյանը, Գ. Տերտերյանը։
''Գրկ.'' {{լայն|Պետրոսյան Մ}}., Երեքը հայ դիրիժորներից, Ե. 1976: {{ՀՍՀ հեղ|Մ. Պետրոսյան}} '''ՄԱԽ''' (Mach) Էռնստ (1838-1916), ավստրիացի ֆիզիկոս, [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/166 ''մախիզմի''] հիմնադիրը։ Ավարտել է Վիեննայի համալսարանը։ 1864-ից՝ ֆիզիկայի պրոֆեսոր Գրացի համալսարանում, 1867-ից՝ Պրագայի գերմ. համալսարանի ռեկտոր, 1895-1901-ին՝ Վիեննայի համալսարանի փիլ-յան պրոֆեսոր։ Մ. հետազոտել է լսողության և տեսողության պրոցեսները, մեխանիկական, օպտիկական, աերոդինամիկական զանազան երևույթներ։ Մ-ի անունով են կոչվել ֆիզիկայի հասկացություններ և մեծություններ՝ Մ-ի կոն, Մ-ի անկյուն (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/497 ''Բնութագրական կոն'']), [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/165 ''Մախի թիվ''] ևն։ Մ. առաջարկել է սկզբունք՝ Մ-ի սկզբունք, ըստ որի մարմնի իներտ զանգվածը պայմանավորված է Տիեզերքի ամբողջ նյութի հետ փոխազդեցությամբ։ Նա մերժել է ատոմիստական ուսմունքը։ Մ-ի փիլիսոփայությունը XIX-XX դդ. սահմանագծի ֆիզիկայի ճգնաժամի արձագանքն էր։ Բացարձակ տարածության և ժամանակի նյուտոնյան պատկերացումների Մ-ի քննադատությունը և դրանց հարաբերականացումը բարենպաստ տրամաբանական-իմացաբանական իրավիճակ ստեղծեցին հարաբերականության հատուկ տեսության ձևակերպման համար։ Սակայն, ընդհանուր առմամբ, բնագիտության նոր փիլիսոփայություն ստեղծելու Մ-ի հավակնությունները, սուբյեկտիվ-իդեալիստական բնույթի պատճառով, ձախողվեցին։ Մ. պնդում էր, որ աշխարհը զգայությունների կոմպլեքս է, իսկ աշխարհի օբյեկտիվ գոյության հարցը պետք է գիտության լեզվից հանվի։ Մ-ի իդեալիստական գաղափարները խիստ քննադատել է Վ. Ի. Լենինը «Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ» երկում։
''Երկ.'' Введение к учению о звуковых ощущениях Гельмгольца, СПБ, 1879; Анализ ощущений и отношение физического к психическому, 2 изд., М., 1908; Познание и заблуждение, М., 1909; Механика. Историко-критический очерк ее развития, СПБ, 1909; Популярно-научные очерки, 2 изд., СПБ, 1920; Принцип сохранения работы. История и корень ее, СПБ, 1909.{{ՀՍՀ հեղ| Ս. Մելիքյան}} '''ՄԱԽԱ''' (Mache) Կարել Հինեկ (1810-1836), չեխ բանաստեղծ։ Մոտ էր կանգնած չեխական ազատագրական պայքարին և ձևավորվող արմատական-դեմոկրատական գաղափարախոսությանը։ Փիլ. և մտերմիկ քնարերգության մեջ, «Մայիս» (1836) պոեմում, «Կրշիվոկլադ» (1834), «Գնչուներ» (1835) վիպակներում, «Իմ կյանքից» (1834) օրագրային էտյուդներում Մ. հանդես է եկել որպես չեխական հեղափոխական ռոմանտիզմի ներկայացուցիչ։ Նրա պոեզիայի բովանդակությունն են ազատության խռովահույզ ձգտումը, ոգու և նյութի փիլ. առեղծվածները, բնության ներդաշնակության և մարդկային հարաբերությունների աններդաշնակության հակադրությունը։
'''ՄԱԽԱՉԵԿ''' (Machatschek) Ֆրից (1876 Վիշաու (այժմ՝ Վիշկով Չեխոսլովակիայում) — 1957, Մյունխեն) գեոմորֆոլոգ, աշխարհագրագետ։ Ավարտել է Վիեննայի համալսարանը։ Եղել է Ավստրիայի, Չեխոսլովակիայի, Շվեյցարիայի, Արգենտինայի բուհերի պրոֆեսոր։ Դաշտային հետազոտություններ է կատարել Արևմտյան Եվրոպայում, Միջին Ասիայում և Հարավային Ամերիկայում։ Զբաղվել է Երկրի ռելիեֆի և գեոտեկտոնիկայի ուսումնասիրություններով։ Կազմել է վեցլեզվյան «Գեոմորֆոլոգիական բառարան»-ը։ Աշխատություններից թարգմանվել են ռուսերեն։
'''ՄԱԽԱՉԿԱԼԱ''' (մինչև 1922-ը՝ Պետրովսկ Պորտ), Դաղստանի ԻՍՍՀ մայրաքաղաքը (1923-ից): Նավահանգիստ է Կասպից ծովի արմ. ափին, երկաթուղային կայարան և օդանավակայան։ 261 հզ. բն. (1980): Կան մեքենաշինական և մետաղամշակման, նավթարդյունահանող, քիմ., տեքստիլ, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ, շինանյութերի արտադրություն։ Գործում են Մ.-Գրոզնի, Մ.-Իզբերբաշ նավթամուղները, Մ.-Դերբենդ գազամուղը։ Այստեղ է ՍՍՀՄ ԳԱ Դաղստանի մասնաճյուղը։ Ունի համալսարան, պոլիտեխնիկական, գյուղատնտ., բժշկ., մանկավարժական ինստ-ներ, 10 միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություն, թատրոններ, ֆիլհարմոնիա, թանգարաններ։ Հիմնադրվել է 1844-ին, վերանվանվել ի պատիվ հեղափոխական Մախաչ Դախադաևի։
'''ՄԱԽԱՐԱՁԵ''' Ֆիլիպ Իեսեևիչ (1868-1941), սովետական պետական գործիչ, գրականագետ։ Կոմունիստական կուսակցության անդամ 1903-ից։ Սովորել է Վարշավայի անասնաբուժական ինստ-ում։ Ուսանողական շրջանում հարել է տեղի ս-դ. շարժմանը։ 1893-ին ձերբակալվել է և արտաքսվել հայրենիք։ 1903-ին ընտրվել է ՌՍԴԲԿ Կովկասյան միութենական կոմիտեի անդամ։ Մասնակցել է 1905-07-ի հեղափոխությանը։ 1915-ին՝ ՌՍԴԲԿ Կովկասյան բյուրոյի անդամ։ Մասնակցել է Թիֆլիսի սովետի կազմակերպմանը (1917): Եղել է ՌՍԴԲ(բ)Կ VII համառուսաստանյան (ապրիլյան) կոնֆերանսի պատվիրակ։ 1917-ի հոկտեմբերին ընտրվել է ՌՍԴԲ(բ)Կ Կովկասյան երկրային կոմիտեի անդամ։ 1918-21-ին ընդհատակյա աշխատանք է կատարել Վրաստանում։ 1921-ին ընտրվել է Վրաստանի Հեղկոմի նախագահ, 1922-ից՝ Վրաստանի Կենտգործկոմի նախագահ, այնուհետև եղել է Անդրֆեդերացիայի Պետպլանի, Վրաստանի ժողկոմխորհի, Անդրֆեդերացիայի Կենտգործկոմի նախագահ։ 1938-ից Վրաստանի Գերագույն սովետի Նախագահության նախագահն էր։ Եղել է ՍՄԿԿ XII, XIII, XV-XVIII համագումարների պատվիրակ։ ՍՄԿԿ XV համագումարում ընտրվել է Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ։ Մասնակցել է Կոմինտերնի II կոնգրեսին (1920): Պարգևատրվել է Լենինի շքանշանով։
'''ՄԱԽԱՐԱՁԵ''', (մինչև 1934-ը՝ Օզուրգեթի քաղաք), Վրացական ՍՍՀ Մախարաձեի շրջանի կենտրոնը։ Գտնվում է Նաթանեբի գետի ափին։ 22 հզ. բն. (1970): Կան թեյի, մետաքսաթելի ֆաբրիկաներ, բենթոնիտի, ավտոդողերի նորոգման, պահածոների գործարաններ, սննդարդյունաբերության տեխնիկում, բժշկ. ուսումնարան, հայրենագիտական թանգարան, թատրոն։ Մ-ի մոտակայքում են թեյի և մերձարևադարձային կուլտուրաների ու թեյի արդյունաբերության համամիութենական ԳՀԻ-ները։ Վերանվանվել է ի պատիվ Ֆ. Ի. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/165 ''Մախարաձեի'']։ Քաղաք է 1840-ից։
'''ՄԱԽԻ ԹԻՎ''' {{լայն|Μ-թիվ}}, գազի հոսանքի հիմնական բնութագրիչ։ Հավասար է գազի հոսանքի <math>v</math> արագության և հոսքի նույն կետում ձայնի տարածման <math>a</math> արագության հարաբերությանը՝ <math>M=\frac{v} {a}</math>: Գազում<noinclude></noinclude> 5sm1vn159new1y2n3ihdgri9w5jw7su Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/166 104 24888 393300 251962 2026-06-23T08:16:38Z ~2026-31364-58 14009 393300 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Aramhayr" /></noinclude>մարմնի շարժման դեպքում Մ. թ. հավասար է մարմնի արագության և այդ միջավայրում ձայնի տարածման արագության հարաբերությանը: Կոչվել է Է. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/165 ''Մախի''] անունով: Մ. թ. նաև աերոդինամիկական նմանության հիմնական հայտանիշներից է այն դեպքերում, երբ գազի սեղմելիությունը չի կարելի անտեսել: Օդում սեղմելիությունն անհրաժեշտ է հաշվի առնել <math>v>100</math> մ/վրկ արագությունների դեպքում, որոնց համապատասխանում է <math>M>0.3</math> թիվը: Երբ <math>M<1</math>, հոսանքը կոչվում է մինչձայնային, <math>M=1</math> դեպքում՝ ձայնային, <math>M>1</math> դեպքում՝ գերձայնային: [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/31 ''Գերձայնային հոսանքի''] հիմնական առանձնահատկություններից է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/313 ''հարվածային ալիքի''] առաջացումը՝ մարմինների շրջահոսքի կամ գազի հոսքի արգելակման դեպքում: Էներգիայի դիսիպացիայի հետևանքով հարվածային ալիքում առաջանում է ալիքային դիմադրություն, որն աճում է Մ. թ–ի մեծացման հետ: Հոսանքի տիրույթները, որոնց համար <math>M>5</math> (հիպերձայնային հոսանք), օժտված են մի շարք առանձնահատկություններով, մասնավորապես, էական են դառնում հարվածային ալիքում սեղմվող գազի ֆիզիկաքիմիական փոխակերպումները: Տես նաև [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/641 ''Գազային դինամիկա'']:
'''ՄԱԽԻ ԿՈՆ''', տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/497 ''Բնութագրական կոն'']:
'''ՄԱԽԻԶՄ''', XIX դարի վերջի – XX դարի սկզբի սուբյեկտիվ իդեալիստական ուղղություն՝ այսպես կոչված «երկրորդ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/349 ''պոզիտիվիզմ'']», որի հիմնական տեսական դրույթները մշակել են Է. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/166 ''Մախը''], Ռ. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/610 ''Ավենարիուսը''] (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/47 ''Էմպիրիոկրիտիցիզմ'']) և նրանց աշակերտներն ու համախոհները (Ի. Պետցոլդ, Ֆ. Կարստանյեն, Ռ. Վիլի, Կ. Պիրսոն): Մախը, իսկ այնուհետև Մ–ին հարած ֆիզիկոսները (Պ. Դյուհեմ, Վ. Օստվալդ, Ա. Պուանկարե) փորձում էին լուծել դասական ֆիզիկայի ճգնաժամի առնչությամբ ծագած իմացաբանական դժվարություններն ու մեթոդաբանական խնդիրները: Նրանք զգալի դեր խաղացին ֆիզիկական նոր պատկերացումների ձևավորման գործում՝ նպաստելով փորձնական հիմնավորում չունեցող մտակառույց («մետաֆիզիկական») էությունների արտաքսմանը ֆիզիկայից: Սակայն Մ–ում դա հասավ ամեն տեսակ վերացական հասկացությունների, առհասարակ մտահասու էությունների (հատկապես փիլիսոփայական «սուբստանց», «մատերիա», «ոգի», «պատճառականություն» և այլն) ճանաչողական նշանակության ժխտմանը: Համապատասխանաբար, Մ–ի իմացաբանությունը սուբյեկտիվիստական [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/47 ''էմպիրիզմ''] է՝ ֆենոմենալիզմ. ճանաչողության հիմքում այն դնում է անմիջական զգայական փորձը, որի վերջնական «տարրեր» համարում է զգայությունները: Վերացվում է հոգեկանի և ֆիզիկականի հակադրությունը, զգայությունները և նրանց կոմպլեքսները, դիտված զգայող սուբյեկտի հետ ունեցած հարաբերության տեսակետից, կազմում են հոգեբանության առարկան, իսկ դրանց օբյեկտիվացումը, դրանց դիտարկումն իբրև առարկայի ու նրա հատկությունների մասին զգայական տվյալների, կազմում է ֆիզիկայի (բնագիտության) առարկան: Սուբյեկտի և օբյեկտի հակադրության այսպիսի վերառմամբ Մ. իր փիլիսոփայությունը հռչակում է մատերիալիզմից և իդեալիզմից վեր կանգնած՝ «երրորդ», «չեզոք» գիծ: Մարդկային ճանաչողությանը Մ. տալիս է կենսաբանական մեկնաբանություն՝ նրա վրա տարածելով կենսաբանական հարմարմանը հատուկ «ուժերի նվազագույն ծախսման» սկզբունքը: Գիտական ճանաչողության մեջ դա, ըստ Մախի, դրսևորվում է որպես «մտածողության տնտեսման» մեթոդաբանական պահանջ: Գիտության էությունը և նպատակը համարվում են զգայությամբ տրված փորձնական տվյալների նկարագրությունը: «Զուտ նկարագրության» այս մեթոդաբանական սկզբունքի տեսակետից բնագիտության տեսական ընդհանրացումները լավագույն դեպքում աշխատանքային հիպոթեզներ են, և նրանց չպետք է վերագրել օբյեկտիվ բովանդակություն: Դրանով իսկ Մ. հետևում է հյումիստական ագնոստիցիզմի գծին: Ռուսաստանում ռեակցիայի և գաղափարական տարընթացության տարիներին Մ–ին հարել են մի խումբ սոցիալ–դեմոկրատ մտավորականներ (Ա. Բոգդանով, Վ. Բազարով, Ն. Վալենտինով, Պ. Յուշկևիչ ևն): Եղել են նաև հայ մախիստներ (Ե. Ֆրանգյան): Վ. Ի. Լենինը [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/288 ''«Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ»''] աշխատության մեջ վերլուծել է Մ., բացահայտել նրա գաղափարական հետադիմական դերը:
''Գրկ''. {{լայն|Պլեխանով Գ. Վ}}., Materialismus militans, Փիլիսոփայական ընտ. երկ., հ. 3, Ե., 1964: {{լայն|Бакрадзе К. С}}., Очерки по истории новейшей и современной буржуазной философии, Тб., 1960, гл. 2; {{լայն|Богомолов А. С}}., Немецкая буржуазная философия после 1865 года, М., 1969, гл. 3.
'''«ՄԱԽԼԱՍ»''', գրական, երգիծական պատկերազարդ շաբաթաթերթ: Լույս է տեսել 1913-15-ին, Թիֆլիսում: Խմբագիր–հրատարակիչ՝ Ս. Լաշքարյան: Քննադատել ու ծաղրել է հայ իրականության խորթ բարքերն ու երևույթները, ազգայնական գործիչներին: Տպագրել է ծաղրանկարներ, ֆելիետոններ, երգիծական պատմվածքներ ու բանաստեղծություններ հայ, ռուս և եվրոպացի նշանավոր երգիծաբաններից, համաշխարհային և հայ դասականների աֆորիզմներ, ասույթներ: Շաբաթաթերթը պայքարել է ֆուտուրիզմի դեմ, խարազանել նրա հետևորդներին հայ գրականության մեջ:{{ՀՍՀ հեղ|Վ. Մաղալյան}} '''ՄԱԽՄՈՒՐՈՎԱ''' Տատյանա ({{լայն|Մախմուրյան Թագուհի}}) Լևոնի (ծն. 9(22).1. 1910, Սուխում), հայ սովետական կինոդերասանուհի: ՀՍՍՀ կուլտուրայի վաստ. գործիչ (1975): 1928-ին Հ. Բեկնազարյանի հրավերով նկարահանվել է «Տունը հրաբխի վրա» ֆիլմի գլխավոր հերոսուհու (Մարո) դերում: Նույն թվականից աշխատել է Հայկինոյում: 1936-37-ին սովորել է «Մոսֆիլմ»-ին կից դերասանական դպրոցում: Մ–ի լավագույն դերը Կեկելն է («Պեպո», ռեժիսոր՝ Հ. Բեկնազարյան, 1935): Այլ դերերից են՝ Մասումե («Հանդիպում», ռեժիսոր՝ Գ. Գոմարտելի, «Վրացֆիլմ» ստուդիա), Անահիտ («Լույս և ստվերներ», ռեժիսոր՝ Ի. Պերեստիանի, Նանի («Գիքոր», ռեժիսոր՝ Ա. Մարտիրոսյան, 1934), Գայանե («Դավիթ Բեկ», ռեժիսոր՝ Հ. Բեկնազարյան, 1944):{{ՀՍՀ հեղ|Ս. Հարությունյան}} '''ՄԱԽՆՈՎՇՉԻՆԱ''', հակասովետական, անարխիստական, կուլակային–գյուղացիական շարժում Ուկրաինայում, 1918-1921-ին, անարխիստ Ն. Մախնոյի գլխավորությամբ: Մանր բուրժ. հակահեղափոխության տարատեսակներից: Մ–ի սոցիալական հենարանը Ձախափնյա Ուկրաինայի (Եկատերինոսլավի և Խարկովի նահանգներ) ունևոր գյուղացիությունն էր, սակայն շարժումն ընդգրկել է Դնեստրից մինչև Դոն ընկած տարածքը: Մ–ի «մայրաքաղաքը» Գուլյայպոլե քաղաքն էր (Եկատերինոսլավի նահանգ): Գերմ. օկուպացիայի շրջանում և սպիտակգվարդիականների օրոք, երբ կալվածատերերի վերադարձի վտանգ կար, Մ–ին հարեցին նաև գյուղացիների լայն խավեր: Սովետական իշխանության դեմ պայքարում մախնոյականները հիմնականում հենվում էին գյուղի ունևորների, իսկ 1921-ից՝ բացառապես կուլակության վրա, հանդես էին գալիս «անիշխանական պետություն» և «ազատ սովետներ» լոզունգներով, որը փաստորեն նշանակում էր պայքար պրոլետարական պետության դեմ: 1918-ի վերջին – 1919-ի սկզբին մախնոյականները կռվեցին ավստրո–գերմանական, ապա՝ պետլյուրական զորքերի դեմ: 1919-ի փետրվարին նրանք մտան սովետական 2-րդ ուկր., ապա 13-րդ բանակների կազմի մեջ, մարտ–մայիսին կռվեցին Դենիկինի զորքերի դեմ: Սակայն նրանք սաբոտաժի էին ենթարկում սովետական հրամանատարության հրամանները, հեռացնում կոմիսարներին: 1919-ի մայիսի վերջին Դենիկինի զորքերը ջախջախեցին մախնոյականներին: Մախնոն հրաժարվեց ենթարկվել կարմիր բանակի հրամանատարությանը, ինքնագլուխ հեռացավ ռազմաճակատից ու բացահայտ պայքար սկսեց սովետական իշխանության դեմ: 1920-ի գարնանն ու ամռանը, նայած իրադրությանը, մախնոյականները կռվում էին մերթ սպիտակ գվարդիականների, մերթ կարմիր բանակի դեմ: 1920-ի նոյեմբերին Մ. Ֆրունզեի հրամանով սկսվեց Մ–ի լիկվիդացիան: 1921-ի օգոստոսին Մախնոն, խույս տալով հետապնդումից, մի քանի տասնյակ ձիավորներով անցավ Դնեպրը և հանձնվեց ռումին. իշխանություններին:
''Գրկ.'' {{լայն|Семанов С. Н}}., Махновщина и ее крах, «Вопросы истории», 1966, № 9.<noinclude></noinclude> iddyglt5ijpr4w7bpf1w91557191y6f Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/167 104 24889 393306 251965 2026-06-23T08:42:58Z ~2026-31364-58 14009 393306 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>'''ՄԱԽՈԽՅԱՆ''' Վարդան Արիստակեսի (31.5.1869, Տրապիզոն – 11.2.1937, Նիցցա), հայ նկարիչ: 1891-94-ին սովորել է Բեռլինի Գեղարվեստի ակադեմիայում, 1894-ին Ղրիմում կատարելագործվել Հ. Այվազովսկու արվեստանոցում, ուսումնասիրել ծովի պատկերման նրա մեթոդը: 1900-ին մեկնել է Բեռլին, 1904-ին դարձել Բեռլինի արվեստագետների միության անդամ: 1908-14-ին նորից ստեղծագործել է ծննդավայրում: Առաջին համաշխարհային պատերազմից հետո վերջնականապես հաստատվել է Նիցցայում: 1925-ին Փարիզում կազմակերպած անհատական ցուցահանդեսի համար նրան շնորհվել է ֆրանս. «Պատվո լեգիոն» շքանշան: Մ. պատկերել է ծովային տեսարաններ, ինչպես նաև այլ բնույթի բնապատկերներ: Միջերկրականի ծովի մերձափնյա և ծովային այլ տեսարաններ պատկերող Մ.-ի բնանկարներն աչքի են ընկնում խոր ռեալիզմով, նյութականությամբ, գունալուսային հարաբերումների նրբությամբ, ծովի անեզր տարածության ընկալման ամբողջականությամբ ու կենսալիությամբ («Տրապիզոնի վանքը», «Փոթորիկ Սևաստոպոլի առաջ», «Հուզված ծովը վերջալույսին», «Բրետանի ափերը», «Ալիք», «Դանիական ափերը», «Ռուսական ստեպները», «Քատեկատը»): Ալիքը նրա համար մի ապրող էակ է՝ իր խորությամբ, բախման ուժգնությամբ: Թախծոտ, ներհուն, որոշ դեպքերում՝ դրամայի հասնող բնանկարներում Մ. արձագանքել է իր ժողովրդի ողբերգական իրադարձություններին: Հ. Այվազովսկուց հետո նա ամենանշանավոր ծովանկարիչն է հայ նոր կերպարվեստի պատմության մեջ: Մ. անհատական ցուցահանդեսներ է ունեցել Կահիրեում և Ալեքսանդրիայում (1904), Մյունխենում, Դյուսելդորֆում և Բեռլինում (1907), Լոնդոնում (1914), Փարիզում (1925), Մարսելում (1923), Նիցցայում (1932, 1936), մասնակցել է նաև «Անի» արվեստագետների խմբակցության ցուցահանդեսներին (1927-30-ին):
Մ–ի աշխատանքները գտնվում են Հայաստանի պետական պատկերասրահում («Բնանկար», 1899, «Ծովային տեսարան», 1905, «Մակընթացություն», «Անհանգիստ ծովը»), Նիցցայի Գեղարվեստի թանգարանում, Էջմիածնի վանքի Վեհարանում և մասնավոր հավաքածուներում:
''Գրկ.'' {{լայն|Շիշմանյան Ռ}}., Բնանկարն ու հայ նկարիչները, Ե., 1958:
Պատկերազարդումը տես 129-րդ էջից առաջ՝ ներդիրում:
'''ՄԱԽՈՇԵ–ՊՈԼՅԱՆԱ''', գյուղ ՌՍՖՍՀ Կրասնոդարի երկրամասում, Ադըղեական Ինքնավար Մարզի Տուլսկի շրջանում, շրջկենտրոնից 18 կմ արևելք: Բնակչությունը՝ հայեր, ադըղեներ: Կոլտնտեսությունն զբաղվում է ծխախոտի և հացահատիկային կուլտուրաների մշակությամբ, անասնապահությամբ, մեղվաբուծությամբ: Ունի ութամյա դպրոց, ակումբ, կինո, բուժկայան:
Մ. հիմնադրել են Սամսունի շրջանից եկած հայերը, 1882-ին:
'''ՄԱԽՈՐԿԱ''' (Nicotiana rustica), մորմազգիների ընտանիքի նիկոտիանա ցեղի միամյա բույս: Ցողունի բարձրությունը՝ մինչև 120 սմ, արմատը առանցքային է, տերևները՝ կոթունավոր (ցողունի վրա՝ 12-20), լայն, սրտաձև: Ծաղկաբույլը հուրան է. ծաղիկները՝ դեղնականաչավուն: Պտուղը երկբուն բազմասերմ տուփիկ է: 1000 սերմը կշռում է 0,25-0,35 գ: Մ–ի չոր տերևները պարունակում են 1-10% նիկոտին, 15-20% օրգանական թթուներ (այդ թվում՝ մինչև 10% կիտրոնաթթու), իսկ սերմերը՝ 35-40% ճարպ, որը գործածվում է լաքերի, ներկերի ու օճառի արտադրության մեջ: Տերևները համապատասխան մշակումից հետո օգտագործվում են ծխելու համար, ինչպես նաև որպես քթախոտ կամ ծամելու խոտ: Մ–ից ստանում են նիկոտինաթթու (վիտամին PP), լիմոնաթթու, նիկոտինային պատրաստուկներ (նիկոտին սուլֆատ, նիկոդուստ), որոնք կիրառվում են արդյունաբերության ու բժշկության մեջ և գյուղատնտ. բույսերի վնասատուների դեմ պայքարելու համար: Մ–ի հայրենիքը Հարավային Ամերիկայի հս. մասն է: Եվրոպա է բերվել XVI դ. սկզբին:
ՍՍՀՄ–ում մշակում են Ուկրաինայի հս–ում, Բելոռուսիայում, ՌՍՖՍՀ Վորոնեժի, Տամբովի, Սարատովի, Վոլգոգրադի և այլ մարզերում:
Հայաստանում Մ. սկսել են մշակել XVII դ. վերջերից, մշակությունից հանված է 1920-ից:
'''ՄԱԾՆԱԲԵՐԴԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ''', ֆեոդալական կազմավորում Մեծ Հայքի Ուտիք նահանգի արևմտյան մասում, ΧΙΙ-ΧΙΙΙ դարերում: Հիմնել է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/256 ''Կյուրիկե Ա'']–ի որդի Դավիթը (1113-45) մոտ 1113-ին, երբ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/494 ''Կյուրիկյան թագավորության''] անկումից հետո հաստատվել է Մածնաբերդում: Այդ ճյուղը Հայաստանի մանր ֆեոդալական տներից էր, ենթակա [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/676 ''Զաքարյանների''] գերիշխանությանը և քաղ. կապեր ուներ հարևան իշխանությունների՝ Տավուշի, Հաթերքի, Նոր–բերդի տերերի ու վրաց Օրբելիների հետ: XII դ. 1-ին կեսին Մ. ի. պայքարի մեջ էր Գանձակի սելջուկ ամիրայության դեմ: Դավթի հաջորդներ Կյուրիկեի (1145-70) և Աբասի (1170-76) ժամանակաշրջանից Մ. ի–յան մասին տեղեկությունները սուղ են: XII դ. վերջին Նոր–բերդի Կյուրիկյանները փորձել են Աղսարթան Ա–ից (1176-ից) խլել Մածնաբերդը, բայց՝ ապարդյուն: 1236-ին, Աղսարթան Բ–ի օրոք, Մածնաբերդը ժամանակավորապես նվաճել են մոնղոլները: 1250-ական թթ. մոնղ. արշավանքներին (Նփրկերտ, Բաղղադ) մասնակցել է Թաղիադինը, որի որդի Սարգիսը Մ. ի–յան մեզ հայտնի վերջին տիրակալն է: Մածնաբերդի Կյուրիկյանները մասնակցել են նաև հայ հոգևոր–մշակութային կյանքին (Աբասի քույր Մարիամը կառուցել է տվել Քոբայրի եկեղեցին ևն): Մ. ի. գոյատևել է մինչև XIII դ. վերջը:
''Գրկ.'' {{լայն|Մաթևոսյան Ռ. Ի}}., Դիտողություններ Կյուրիկյանների պատմության վերաբերյալ, «ՊԲՀ», 1968, № 3:{{ՀՍՀ հեղ|Ռ. Մաթևոսյան}} '''ՄԱԾՈՒՆ''', կաթնամթերք: Ստեղծվել է Հայկական լեռնաշխարհում: Պատրաստում են եռացրած և մինչև 30-35° սառեցրած կաթի հետ մակարդ (մերան) խառնելով (որպես մերան օգտագործվում է հիմնականում թթված Մ.): Մերան չլինելու դեպքում գործածվում է մակարդախոտը (մակարդուկ, կաթնախոտ): Մերանի քանակից, կաթի ու տեղի ջերմաստիճանից է կախված Մ–ի թթվայնության աստիճանը: Մ., որպես սննդամթերք, օգտագործվում է ինքնին, ինչպես և այլ կերակուրների (տոլմա, եփած կանաչեղեն, խմորով ճաշեր և այլն) հետ՝ սխտորով համեմված: Մ–ով պատրաստում են մածնապուր, մածնաբրդոշ և այլն: Մ. հարելով խնոցու մեջ՝ ստանում են կարագ և թան: Երկար ժամանակ պահելու, հաճախ՝ ողջ ձմեռվա համար, Մ. տոպրակով քամում են, լցնում կճուճի մեջ, բերանը ծածկում կաշվե կտորով և վրան լցնում ճարպ (հերմետիկ դարձնելու նպատակով): Ձմեռվա համար երբեմն պաշարվում է նաև մածնասեր: Մ. կիրառվում է նաև որպես դեղամիջոց թունավորումների դեմ:{{ՀՍՀ հեղ|Լ. Պետրոսյան}} '''ՄԱԾՈԻՑԻԿԱՉԱՓ''', [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/168 ''մածուցիկություն''] չափող սարք: Տարբերում են Մ–ի հետևյալ տեսակները, մազական (որոշվում է նեղ խողովակներով որոշակի քանակության հեղուկի հոսքի ժամանակը, նկ.), գնդիկավոր (որոշվում է այն ժամանակը, որի ընթացքում ընկնող գնդիկն անցնում է հետազոտվող հեղուկի որոշակի հաստության շերտով), ռոտացիոն (չափվում է ոլորող մոմենտը կամ հետազոտվող հեղուկով բաժանված երկու համառանցք մարմիններից մեկի պտտման անկյունային արագությունը), ուլտրաձայնային (չափվում է հետազոտվող հեղուկի մեջ տեղադրված մագնիսաստրիկցիոն նյութի թիթեղում տատանումների մարման արագությունը): Տես նաև [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/167 ''Մածուցիկաչափություն'']:
'''ՄԱԾՈՒՑԻԿԱՉԱՓՈՒԹՅՈՒՆ''', {{լայն|վիսկոզիմետրիա}}, [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/168 ''մածուցիկության''] չափման եղանակների համախումբ: Մածուցիկությունը<noinclude></noinclude> 3xlgnifgy8kmrnz5way35neccop5vpm Նախերգանք (պիես) 0 150138 393295 393275 2026-06-22T16:14:35Z NelliGK 10434 393295 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title = Նախերգանք (պիես) |section = |previous = |next = |notes = |author = Արմինե Նալբանդյան }}
[[Պատկեր:Նախերգանք (պիես) 3.png|աջից|400x400փքս]] ''Մթության մեջ հնչում է Մենդելսոնի «Հարսանեկան քայլերգ»-ը։'' ''Տղամարդը գլուխը ձեռքերի մեջ առած նստած է։'' ''Ներս է մտնում կինը, լույսը վառում է, երաժշտությունն անջատում.'' * '''Տ.''' — Ինչու անջատեցիր: Միացրու: * '''Կ.''' — Ջղերիս վրա ազդում է : Մի տարի է՝ նույն բանն ես լսում: * '''Տ.''' — Ուրիշ բան չկա լսելու: ''(նորից միացնում է)'' * '''Կ.''' — ''(Անջատում է, դիսկը վերցնում, պատուհանից նետում է)'' * '''Տ.''' — ''(Տեղից վեր թռչելով, կախիչից վերցնում է կնոջ զգեստը, պատուհանից նետում)'' * '''Կ.''' — Ախ այդպե՜ս… ''(Տղամարդու հողաթափերը վերցնում շպրտում է պատուհանից)'' ''(դրսից ինչ-որ մեկի հուզված ձայնը)'' * '''Ձայն''' — Հերիք է ձեր տան աղբը գլխիս թափեք , Էստեղ կանգառ է, ուղևորներ են կանգնած: ''(Պատուհանից ներս՝ հետ են շպրտվում զգեստը, հողաթափերը, և դիսկը:)'' * '''Կ.''' — Ձայնասկավառակը պետք չէ, կարող եք ձեզ պահել: ''(դիսկը հետ է նետում պատուհանից)'' * '''Ձայն''' — Վախ աչքը՜ս… ես ձեր.. * '''Տ.''' — Ինչու հանեցիր ուղևորի աչքը: * '''Կ.''' — Թող քիթը չխոթի իմ ընտանեկան գործերի մեջ: * '''Տ.''' — Հիմա ոստիկանությունը կգա: * '''Կ.''' — Ավելի լավ, վերջապես կազատվեմ քեզանից: * '''Տ.''' — Ինչու ինձանից: Դու ես հանել աչքը: * '''Կ.''' — Հետո ինչ: Ձայնասկավառակը քոնն է՝ նյարդեր սղոցող հարսանեկան քայլերքով հանդերձ: * '''Տ.''' — Բայց քայլերքը ես չեմ գրել , Մենդելսոնն է գրել: * '''Կ.''' — Ինձ համար մեկ է , թե ով է գրել: Ով գրել է, թող նա էլ պատասխան տա: ''(գնում է)'' * '''Տ.''' — ''(Կատաղած խփում է սեղանին)'' Գրողը տանի: Քեզ թվում է, եթե դիսկը նետես , գլխիս մեջ կդադարի՞ հնչել այդ քայլերգը : * '''Կ.''' — ''(ներս է մտնում)'' Դու ես մեղավոր : Քեզ ով էր ստիպում հինգ անգամ ամուսնանալ և այն էլ միևնույն քայլերգի տակ: * '''Տ.''' — Ու՝խ ես ձեր… Դե սրանց բացատրի , որ ամուսնության ամենահուզիչ պահը քայլերգն է ինձ համար: ''(նկատելով ճամպրուկը)'' Էդ ի՞նչ ճամպրուկ է ձեռքիդ: * '''Կ.''' — Ես հեռանում եմ: * '''Տ.''' — Ընդմի՞շտ : * '''Կ.''' — Չէ , Ժամանակավորապես: Մինչև գլխուղեղիդ բջիջները կվերականգնվեն: * '''Տ.''' — Էդ դեպքում իմ ճամպրուկն ինչի՞ ես տանում: * '''Կ.''' — Քո ճամպրուկը չի: * '''Տ.''' — Իմի վրա ութոտնուկ էր դաջված, ահա՛ խնդրեմ: * '''Կ.''' — ի՞նչ կա որ , իմի վրա էլ է դաջված: * '''Տ.''' — Քոնն աջ անկյունում էր, իսկ սա ձախում է: * '''Կ.''' — ''(Ճամպրուկը շրջելով գլխիվայր)'' Հիմա է՞լ է ձախում: * '''Տ.''' — Հիմարություն: Մե՛ջը ցույց տուր : Հաստատ իմ շորերն են: * '''Կ.''' — Համոզվա՞ծ ես : * '''Տ.''' — Միանգամայն: * '''Կ.''' — Խնդրեմ : ''(բացում է կափարիչը , միջից հնչում է Մենդելսոնի քայլերգը: Արագ փակում է)'' Գրողը տանի , նորից շփոթել եմ : Վերցրու քո տխմար Ճամպրուկը ․ ''(Շպրտում է, գնում)'': * '''Տ.''' — ''(Հավաքելով ճամպրուկը)'' Անսիրտ կին է, ոչ մի հարգանք չունի երաժշտության հանդեպ: ''(Կողքի սենյակում ուժեղ գմբոց է լսվում :)'' Այդ ի՞նչ էր: * '''Կ.''' — ''(ներս մտնելով գզգզված)'' Դու՞ էիր պահածոները շարել ճամպրուկիս մեջ: * '''Տ.''' — Ոչ : Դու: * '''Կ.''' — Ես ինչո՞ւ պիտի նման հիմար բան անեմ; * '''Տ.''' — Թաքցրել էիր , որ հանկարծ չուտեմ: * '''Կ.''' — Իսկ սա ի՞նչ է։ * '''Տ.''' — ի՞նչը: * '''Կ.''' — Այս երկտողը: Դու՞ ես փակցրել ճամպրուկիս ; * '''Տ.''' — Տուր տեսնեմ: ''(կարդում է)'' Ո՛չ, սա իմ ձեռագիրը չէ: * '''Կ.''' — Խզբզոցի է նման, հաստատ դու ես գրել: * '''Տ.''' — Սա 19-րդ դարի ձեռագիր է, ''(հոտ է քաշում)'' , փետուրով է գրված: * '''Կ.''' — ''(խլում է ձեռքից , հոտ է քաշում)'' Ի՞նչ գիտես 19 -րդ դարի է: * '''Տ.''' — Տակը նայիր՝ գրված է՝ 1842 թիվ : * '''Կ.''' — Ուզում ես ասել 173 տարի ճամպրուկս չե՞մ բացել ; * '''Տ.''' — Այդպես է ստացվում: * '''Կ.''' — Հիմարություն: ''(նետում է)'' Բռնի՛ր քո անտիկվար երկտողը․ Սրանից լիքն է խոհանոցում: ''(գնում է :)'' * '''Տ.''' — Լիքն է ՞ ''(վերցնում է երկտողը կարդում , գերմաներեն)'' -<Հարսանեկան քայլերգ ավանակի և վհուկի ամուսնության տեսարանի համար: Ուվերտյուրա նվիրված «Ամառային գիշերվա երազը» կոմեդիային : Մենդելսոն: ''(երկտողը դնում է գրպանը , հուզված սրբում ճակատի քրտինքը)'' ''(դռան զանգ)'' ''(վախեցած գերմաներեն)'' --Ով է : — Այս ի՞նչ է սա: * '''Կ.''' — ''(Ներս մտնելով ձեռքին ծռմռված երկաթե ջահ՝ լյուստրա)'' -- Սա մե՞նք ենք նետել պատուհանից : * '''Տ.''' — Չեմ հիշում: * '''Կ.''' — Հիշիր: Էդ մարդը պատասխանի է սպասում դռան մոտ : * '''Տ.''' — Ինչ մարդ : * '''Կ.''' — Աչքը կապտած ուղևորը : * '''Տ.''' — Ասա կորի գրողի ծոցը : Էս շենքում մենակ մենք չենք ապրում: * '''Կ.''' — Այդպես էլ ասացի : Չի գնում: * '''Տ.''' — Ասա թող կողքի դուռը զանգի , էնտեղ նորապսակներ են ապրում, հաստատ իրենցն է : ''(կինը գնում է , դռան մոտ աղմուկ չխկոց թխկոց , գոռգոռոց)'': ''(Նորից է հանում գրությունը կարդում)'': -- 1842 թիվ․ * '''Կ.''' — ''(կինը ներս մտնելով)'' Խայտառակություն, նորապսակներն ամուսնալուծվել են , դռան վրա հսկա չափերի երկտող է փակցված: * '''Տ.''' — Ինչ է գրված: * '''Կ.''' — Ես ինչ իմանամ, գերմաներեն է : Մի աչքանին կարդաց ու հուզված փախավ․ * '''Տ.''' — Գրողը տանի ․․․''(հոտոտում է երկտողը)'' Սա պատերազմ է , մարտահրավեր ողջ քաղաքակիրթ մարդկությանը ... * '''Կ.''' — Չգիտեմ որտեղ ինչ պատերազմ է , բայց ինձ հիմա քո մեքենայի բանալիներն են հարկավոր; [[File:Նախերգանք (պիես) 2.png|աջից|400x400 փքս]] * '''Տ.''' — Ոչ մի դեպքում․ իմ մեքենան բեռներ փոխադրելու համար չի նախատեսված; * '''Կ.''' — Քո կարծիքով ճամպրուկս գրկա՞ծ եմ հասնելու կայարան : * '''Տ.''' — Ոնց կուզես․ Քո ճամպրուկը էս պահին ինձ չի հուզում: * '''Կ.''' — Ախ չի՜ հուզում.. ''(արագ մոտենում է , վերցնում տղամարդու ճամպրուկը պատուհանից նետում)'' * '''Տ.''' — Էդ ինչ արեցիր այ անմի՝տ․․․ երաժշտական ճամպրուկս․․ * '''Կ.''' — Վաղուց էր պետք ազատվել քո այդ տխմար ճվճվան արկղից: ''(դրսում , փողոցով մեկ սկսում է հնչել հարսանեկան քայլերգը)'' ''(երկուսով վազում են պատուհանից կախվում, նայում ներքև)'' * '''Տ.''' — Բազմություն է հավաքվել * '''Կ.''' — Վայրենի ամբոխ է * '''Տ.''' — Հիմա կհոշոտեն ճամպրուկս * '''Կ.''' — Իջիր ներքև , անջատիր էդ մղձավանջը * '''Տ.''' — Ոտքերով խփում են ճապրուկիս․ Անկիրթ ժողովուրդ է , ոչ մի հարգանք չունեն երաժշտության հանդեպ : * '''Կ.''' — Սա մարդկության հաշվեհարդարն է հարսանեկան քայլեգի հանդեպ․ ''(բարձր ծիծաղում է)'' ''(քայլերգի ձայնը կտրվում է)'' * '''Տ.''' — Վերջ․ Ջարդեցին: * '''Կ.''' — Հիմա մի աչքանին կգա: * '''Տ.''' — ''(լաց է լինում)'' * '''Կ.''' — ''(ձեռքը պարզելով)'' - Բանալիները․ * '''Տ.''' — ''(լացելով հանում է բանալիները գրպանից տալիս ․)'' * '''Կ.''' — Երբ մտքովդ անցնի կրկին ամուսնանալ, ինձ տեղյակ պահիր: ''(հիստերիկ ծիծաղում է , գնում է)'' * '''Տ.''' — Ծիծաղիր ծիծաղիր․ Մեկ է ձեզ չի հաջողվի kոտրել ամուսնության․․վեհ․․գերազնիվ գաղափարը , համամարդկային այդ մոլուցքը իմ արմատներում է, չեք վերացնի՝ ոչ դու , ոչ վայրենի ամբոխը, ոչ էլ անգամ Մենդելսոնի այս ․․ծաղրական երկտողը: Մեկ է չեմ հավատում , սուտ է սուտ է ․․․ բարբաջանք․․ ''(պատռում, օդ է նետում երկտողը , և երկնքից բազում երկտողներ են սկսում թափվել)'' Տղամարդը խելագար պտտվում է թռուցիկների տակ, երկնքից լսվում է թավ ազդեցիկ ծիծաղ * '''Տ.''' — Ով ես դու․․․ * '''Թավ ձայն''' — Ֆելիքս․ * '''Տ.''' — Ֆելի՞քս … * '''Թավ ձայն''' — Ֆելիքս Աբրահամ Բերտոլդի Մենդելսոն : * '''Տ.''' — Հաստա՞տ ․․Էն ռոմանտիկ հրեա՞ն ․․ում քայլերգի տակ հպարտ ամուսնանում է ողջ քաղաքակիրթ աշխարհը ; * '''Թավ ձայն''' — Ողջ քաղաքակիրթ աշխարհը մոլորության մեջ է ապու՝շ Դա պարզապես կոմիկական ուվերտյուրա է Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը» կոմեդիայում, որտեղ հարսանեկան քայլերգս գրել եմ ոչ թե մարդկանց, այլ Ավանակի և Վհուկի ամուսնական արարողության համար, Հատվածն այդպես էլ կոչվում է՝ Ավանակի պսակադրությունը : * '''Տ.''' — Ստում ես : Դու հավանաբար էս տան նախկին տերն ես , քեզ կինս է վարձել, որ ինձ գժվացնես․ * '''Թավ ձայն''' — Լռիր ոչնչություն․ Ասացի ես Մենդելսոնն եմ, բանկիր Աբրահամի որդին՝ Ֆելիքսը * '''Տ.''' — Ինչ է ուզածդ, Ֆե՛լիքս, * '''Թավ ձայն''' — ''(կատաղած)'' Ամոթ է վերջ տվեք ․իմ երաժշտական քմծիծաղը վերածել եք հարսանեկան հանդիսության ու լուրջ դեմքերով բազմանում եք իմ ծաղրական պաթետիկ քայլերգի տակ․Այդ քայլերգը ավանակի ամուսնության համար է գրված պա՞րզ է: Հումորի զգացում չունե՞ք ինչ է : * '''Տ.''' — Մի ասեք այդպես : Լռեք․․․ես 5 անգամ ամուսնացել եմ ձեր քայլերգի տակ․ * '''Թավ ձայն''' — Պարզվում է ․․ ամենա անհումորը էս մարդկության մեջ, դու ես ՝ որդյակ իմ․ * '''Տ.''' — Մի վիրավորեք, ինչու եք ծաղրում, ես ախր էդ ձեր.. անիծյալ քայլեգի երդվյալ երկրպագուն եմ : * '''Թավ ձայն''' — Դրա համար էլ ավանակի կերպարում ես հայտնվել եղբայր․ վհուկ կանայք երբ ուզում լքում են քեզ ; ''(բարձր ծիծաղում է , ֆանագրաման ավարտվում է:)'' ''(Կինը վառում է լույսը; Տղամարդը կարծես երազի մեջ սթափվում է:)'' * '''Կ.''' — ''(մեղմ ձայնով)'' - Ինչու ես մթության մեջ նստել․ ''(նստում է կողքը, շոյում գլուխը)'' Ամբողջովին ջրի մեջ ես : * '''Տ.''' — Ուր է ճամպրուկս: * '''Կ.''' — Քո ճամպրուկը հոշոտված տեսք ուներ , վաղուց եմ դեն նետել: * '''Տ.''' — ''(գլուխը ձեռքերի մեջ առնելով)'' Աստված իմ՝․․ * '''Կ.''' — Ուզու՞մ ես այսօր մեր գիշերը տոնի վերածենք ; * '''Տ.''' — Ինչ տոն ; * '''Կ.''' — Դե թեկուզ․․․ քո սիրած ռիտուալը ; ''(վերցնում է դիսկը, որ միացնի)'' * '''Տ.''' — Ոչ ոչ , միայն ոչ դա ․․ ''(դիսկը կնոջ ձեռքից խլում է պատուհանից շպրտում)'' ''(Դրսում հնչում է Մենդելսոնի քայլերգը :)'' --- Հետաքրքիր է նշել, որ Շեքսպիրի մոտ «Հարսանեկան քայլերգի» ներքո ամուսնություն են գրանցում կատակերգության հերոսները՝ Էշն ու կախարդված Թագուհին։ Այլ կերպ ասած՝ այս քայլերգը կարելի է անվանել «էշի ամուսնության գրանցում», իսկ ընդհանուր առմամբ «Հարսանեկան քայլերգը» ոչ այլ ինչ է, քան կոմպոզիտորի հեգնանքը ամուսնության շքեղ հանդիսության հանդեպ։ Տասնյոթ տարեկանում Մենդելսոնը գրել է իր հռչակավոր «Ամառային գիշերվա երազը» ուվերտյուրան՝ Ուիլյամ Շեքսպիրի կատակերգության համար (այս կատակերգության մյուս երաժշտական համարները Մենդելսոնն ավարտել է 16 տարի անց)։ Այս ուվերտյուրան հատկապես հայտնի է իր մասերից մեկով՝ «Հարսանեկան քայլերգով»։ Այս քայլերգն ավանդաբար ուղեկցում է հարսանիքները ողջ աշխարհում՝ Ամերիկայից մինչև Ճապոնիա, Իսլանդիայից մինչև Ավստրալիա։ «Հարսանեկան քայլերգն» առաջին անգամ հնչել է 1843 թվականի հոկտեմբերի 14-ին Պոտսդամում՝ «Ամառային գիշերվա երազը» ներկայացման ժամանակ։ Սակայն լայն ժողովրդականություն այն ձեռք է բերել 15 տարի անց՝ Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ի և Վիկտորյա թագուհու ավագ դստեր՝ անգլիական արքայադուստր Վիկտորյա Ադելհայդի հարսանիքին կատարվելուց հետո։
[[Կատեգորիա:Արմինե Նալբանդյանի ստեղծագործություններ]] [[Կատեգորիա:Հայ դրամատուրգիա]] 24tlycttdbiy4z084rgttd6yibs23to 393296 393295 2026-06-22T19:26:25Z NelliGK 10434 393296 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title = Նախերգանք (պիես) |section = |previous = |next = |notes = |author = Արմինե Նալբանդյան }}
[[Պատկեր:Նախերգանք (պիես) 3.png|աջից|400x400փքս]] ''Մթության մեջ հնչում է Մենդելսոնի «Հարսանեկան քայլերգ»-ը։'' ''Տղամարդը գլուխը ձեռքերի մեջ առած նստած է։'' ''Ներս է մտնում կինը, լույսը վառում է, երաժշտությունն անջատում.'' * '''Տ.''' — Ինչու անջատեցիր: Միացրու: * '''Կ.''' — Ջղերիս վրա ազդում է : Մի տարի է՝ նույն բանն ես լսում: * '''Տ.''' — Ուրիշ բան չկա լսելու: ''(նորից միացնում է)'' * '''Կ.''' — ''(Անջատում է, դիսկը վերցնում, պատուհանից նետում է)'' * '''Տ.''' — ''(Տեղից վեր թռչելով, կախիչից վերցնում է կնոջ զգեստը, պատուհանից նետում)'' * '''Կ.''' — Ախ այդպե՜ս… ''(Տղամարդու հողաթափերը վերցնում շպրտում է պատուհանից)'' ''(դրսից ինչ-որ մեկի հուզված ձայնը)'' * '''Ձայն''' — Հերիք է ձեր տան աղբը գլխիս թափեք , Էստեղ կանգառ է, ուղևորներ են կանգնած: ''(Պատուհանից ներս՝ հետ են շպրտվում զգեստը, հողաթափերը, և դիսկը:)'' * '''Կ.''' — Ձայնասկավառակը պետք չէ, կարող եք ձեզ պահել: ''(դիսկը հետ է նետում պատուհանից)'' * '''Ձայն''' — Վախ աչքը՜ս… ես ձեր.. * '''Տ.''' — Ինչու հանեցիր ուղևորի աչքը: * '''Կ.''' — Թող քիթը չխոթի իմ ընտանեկան գործերի մեջ: * '''Տ.''' — Հիմա ոստիկանությունը կգա: * '''Կ.''' — Ավելի լավ, վերջապես կազատվեմ քեզանից: * '''Տ.''' — Ինչու ինձանից: Դու ես հանել աչքը: * '''Կ.''' — Հետո ինչ: Ձայնասկավառակը քոնն է՝ նյարդեր սղոցող հարսանեկան քայլերգով հանդերձ: * '''Տ.''' — Բայց քայլերգը ես չեմ գրել , Մենդելսոնն է գրել: * '''Կ.''' — Ինձ համար մեկ է , թե ով է գրել: Ով գրել է, թող նա էլ պատասխան տա: ''(գնում է)'' * '''Տ.''' — ''(Կատաղած խփում է սեղանին)'' Գրողը տանի: Քեզ թվում է, եթե դիսկը նետես , գլխիս մեջ կդադարի՞ հնչել այդ քայլերգը : * '''Կ.''' — ''(ներս է մտնում)'' Դու ես մեղավոր : Քեզ ով էր ստիպում հինգ անգամ ամուսնանալ և այն էլ միևնույն քայլերգի տակ: * '''Տ.''' — Ու՝խ ես ձեր… Դե սրանց բացատրի , որ ամուսնության ամենահուզիչ պահը քայլերգն է ինձ համար: ''(նկատելով ճամպրուկը)'' Էդ ի՞նչ ճամպրուկ է ձեռքիդ: * '''Կ.''' — Ես հեռանում եմ: * '''Տ.''' — Ընդմի՞շտ : * '''Կ.''' — Չէ , Ժամանակավորապես: Մինչև գլխուղեղիդ բջիջները կվերականգնվեն: * '''Տ.''' — Էդ դեպքում իմ ճամպրուկն ինչի՞ ես տանում: * '''Կ.''' — Քո ճամպրուկը չի: * '''Տ.''' — Իմի վրա ութոտնուկ էր դաջված, ահա՛ խնդրեմ: * '''Կ.''' — ի՞նչ կա որ , իմի վրա էլ է դաջված: * '''Տ.''' — Քոնն աջ անկյունում էր, իսկ սա ձախում է: * '''Կ.''' — ''(Ճամպրուկը շրջելով գլխիվայր)'' Հիմա է՞լ է ձախում: * '''Տ.''' — Հիմարություն: Մե՛ջը ցույց տուր : Հաստատ իմ շորերն են: * '''Կ.''' — Համոզվա՞ծ ես : * '''Տ.''' — Միանգամայն: * '''Կ.''' — Խնդրեմ : ''(բացում է կափարիչը , միջից հնչում է Մենդելսոնի քայլերգը: Արագ փակում է)'' Գրողը տանի , նորից շփոթել եմ : Վերցրու քո տխմար Ճամպրուկը ․ ''(Շպրտում է, գնում)'': * '''Տ.''' — ''(Հավաքելով ճամպրուկը)'' Անսիրտ կին է, ոչ մի հարգանք չունի երաժշտության հանդեպ: ''(Կողքի սենյակում ուժեղ գմբոց է լսվում :)'' Այդ ի՞նչ էր: * '''Կ.''' — ''(ներս մտնելով գզգզված)'' Դու՞ էիր պահածոները շարել ճամպրուկիս մեջ: * '''Տ.''' — Ոչ : Դու: * '''Կ.''' — Ես ինչո՞ւ պիտի նման հիմար բան անեմ; * '''Տ.''' — Թաքցրել էիր , որ հանկարծ չուտեմ: * '''Կ.''' — Իսկ սա ի՞նչ է։ * '''Տ.''' — ի՞նչը: * '''Կ.''' — Այս երկտողը: Դու՞ ես փակցրել ճամպրուկիս ; * '''Տ.''' — Տուր տեսնեմ: ''(կարդում է)'' Ո՛չ, սա իմ ձեռագիրը չէ: * '''Կ.''' — Խզբզոցի է նման, հաստատ դու ես գրել: * '''Տ.''' — Սա 19-րդ դարի ձեռագիր է, ''(հոտ է քաշում)'' , փետուրով է գրված: * '''Կ.''' — ''(խլում է ձեռքից , հոտ է քաշում)'' Ի՞նչ գիտես 19 -րդ դարի է: * '''Տ.''' — Տակը նայիր՝ գրված է՝ 1842 թիվ : * '''Կ.''' — Ուզում ես ասել 173 տարի ճամպրուկս չե՞մ բացել ; * '''Տ.''' — Այդպես է ստացվում: * '''Կ.''' — Հիմարություն: ''(նետում է)'' Բռնի՛ր քո անտիկվար երկտողը․ Սրանից լիքն է խոհանոցում: ''(գնում է :)'' * '''Տ.''' — Լիքն է ՞ ''(վերցնում է երկտողը կարդում , գերմաներեն)'' -<Հարսանեկան քայլերգ ավանակի և վհուկի ամուսնության տեսարանի համար: Ուվերտյուրա նվիրված «Ամառային գիշերվա երազը» կոմեդիային : Մենդելսոն: ''(երկտողը դնում է գրպանը , հուզված սրբում ճակատի քրտինքը)'' ''(դռան զանգ)'' ''(վախեցած գերմաներեն)'' --Ով է : — Այս ի՞նչ է սա: * '''Կ.''' — ''(Ներս մտնելով ձեռքին ծռմռված երկաթե ջահ՝ լյուստրա)'' -- Սա մե՞նք ենք նետել պատուհանից : * '''Տ.''' — Չեմ հիշում: * '''Կ.''' — Հիշիր: Էդ մարդը պատասխանի է սպասում դռան մոտ : * '''Տ.''' — Ինչ մարդ : * '''Կ.''' — Աչքը կապտած ուղևորը : * '''Տ.''' — Ասա կորի գրողի ծոցը : Էս շենքում մենակ մենք չենք ապրում: * '''Կ.''' — Այդպես էլ ասացի : Չի գնում: * '''Տ.''' — Ասա թող կողքի դուռը զանգի , էնտեղ նորապսակներ են ապրում, հաստատ իրենցն է : ''(կինը գնում է , դռան մոտ աղմուկ չխկոց թխկոց , գոռգոռոց)'': ''(Նորից է հանում գրությունը կարդում)'': -- 1842 թիվ․ * '''Կ.''' — ''(կինը ներս մտնելով)'' Խայտառակություն, նորապսակներն ամուսնալուծվել են , դռան վրա հսկա չափերի երկտող է փակցված: * '''Տ.''' — Ինչ է գրված: * '''Կ.''' — Ես ինչ իմանամ, գերմաներեն է : Մի աչքանին կարդաց ու հուզված փախավ․ * '''Տ.''' — Գրողը տանի ․․․''(հոտոտում է երկտողը)'' Սա պատերազմ է , մարտահրավեր ողջ քաղաքակիրթ մարդկությանը ... * '''Կ.''' — Չգիտեմ որտեղ ինչ պատերազմ է , բայց ինձ հիմա քո մեքենայի բանալիներն են հարկավոր; [[File:Նախերգանք (պիես) 2.png|աջից|400x400 փքս]] * '''Տ.''' — Ոչ մի դեպքում․ իմ մեքենան բեռներ փոխադրելու համար չի նախատեսված; * '''Կ.''' — Քո կարծիքով ճամպրուկս գրկա՞ծ եմ հասնելու կայարան : * '''Տ.''' — Ոնց կուզես․ Քո ճամպրուկը էս պահին ինձ չի հուզում: * '''Կ.''' — Ախ չի՜ հուզում.. ''(արագ մոտենում է , վերցնում տղամարդու ճամպրուկը պատուհանից նետում)'' * '''Տ.''' — Էդ ինչ արեցիր այ անմի՝տ․․․ երաժշտական ճամպրուկս․․ * '''Կ.''' — Վաղուց էր պետք ազատվել քո այդ տխմար ճվճվան արկղից: ''(դրսում , փողոցով մեկ սկսում է հնչել հարսանեկան քայլերգը)'' ''(երկուսով վազում են պատուհանից կախվում, նայում ներքև)'' * '''Տ.''' — Բազմություն է հավաքվել * '''Կ.''' — Վայրենի ամբոխ է * '''Տ.''' — Հիմա կհոշոտեն ճամպրուկս * '''Կ.''' — Իջիր ներքև , անջատիր էդ մղձավանջը * '''Տ.''' — Ոտքերով խփում են ճապրուկիս․ Անկիրթ ժողովուրդ է , ոչ մի հարգանք չունեն երաժշտության հանդեպ : * '''Կ.''' — Սա մարդկության հաշվեհարդարն է հարսանեկան քայլեգի հանդեպ․ ''(բարձր ծիծաղում է)'' ''(քայլերգի ձայնը կտրվում է)'' * '''Տ.''' — Վերջ․ Ջարդեցին: * '''Կ.''' — Հիմա մի աչքանին կգա: * '''Տ.''' — ''(լաց է լինում)'' * '''Կ.''' — ''(ձեռքը պարզելով)'' - Բանալիները․ * '''Տ.''' — ''(լացելով հանում է բանալիները գրպանից տալիս ․)'' * '''Կ.''' — Երբ մտքովդ անցնի կրկին ամուսնանալ, ինձ տեղյակ պահիր: ''(հիստերիկ ծիծաղում է , գնում է)'' * '''Տ.''' — Ծիծաղիր ծիծաղիր․ Մեկ է ձեզ չի հաջողվի kոտրել ամուսնության․․վեհ․․գերազնիվ գաղափարը , համամարդկային այդ մոլուցքը իմ արմատներում է, չեք վերացնի՝ ոչ դու , ոչ վայրենի ամբոխը, ոչ էլ անգամ Մենդելսոնի այս ․․ծաղրական երկտողը: Մեկ է չեմ հավատում , սուտ է սուտ է ․․․ բարբաջանք․․ ''(պատռում, օդ է նետում երկտողը , և երկնքից բազում երկտողներ են սկսում թափվել)'' Տղամարդը խելագար պտտվում է թռուցիկների տակ, երկնքից լսվում է թավ ազդեցիկ ծիծաղ * '''Տ.''' — Ով ես դու․․․ * '''Թավ ձայն''' — Ֆելիքս․ * '''Տ.''' — Ֆելի՞քս … * '''Թավ ձայն''' — Ֆելիքս Աբրահամ Բերտոլդի Մենդելսոն : * '''Տ.''' — Հաստա՞տ ․․Էն ռոմանտիկ հրեա՞ն ․․ում քայլերգի տակ հպարտ ամուսնանում է ողջ քաղաքակիրթ աշխարհը ; * '''Թավ ձայն''' — Ողջ քաղաքակիրթ աշխարհը մոլորության մեջ է ապու՝շ Դա պարզապես կոմիկական ուվերտյուրա է Շեքսպիրի «Ամառային գիշերվա երազը» կոմեդիայում, որտեղ հարսանեկան քայլերգս գրել եմ ոչ թե մարդկանց, այլ Ավանակի և Վհուկի ամուսնական արարողության համար, Հատվածն այդպես էլ կոչվում է՝ Ավանակի պսակադրությունը : * '''Տ.''' — Ստում ես : Դու հավանաբար էս տան նախկին տերն ես , քեզ կինս է վարձել, որ ինձ գժվացնես․ * '''Թավ ձայն''' — Լռիր ոչնչություն․ Ասացի ես Մենդելսոնն եմ, բանկիր Աբրահամի որդին՝ Ֆելիքսը * '''Տ.''' — Ինչ է ուզածդ, Ֆե՛լիքս, * '''Թավ ձայն''' — ''(կատաղած)'' Ամոթ է վերջ տվեք ․իմ երաժշտական քմծիծաղը վերածել եք հարսանեկան հանդիսության ու լուրջ դեմքերով բազմանում եք իմ ծաղրական պաթետիկ քայլերգի տակ․Այդ քայլերգը ավանակի ամուսնության համար է գրված պա՞րզ է: Հումորի զգացում չունե՞ք ինչ է : * '''Տ.''' — Մի ասեք այդպես : Լռեք․․․ես 5 անգամ ամուսնացել եմ ձեր քայլերգի տակ․ * '''Թավ ձայն''' — Պարզվում է ․․ ամենա անհումորը էս մարդկության մեջ, դու ես ՝ որդյակ իմ․ * '''Տ.''' — Մի վիրավորեք, ինչու եք ծաղրում, ես ախր էդ ձեր.. անիծյալ քայլեգի երդվյալ երկրպագուն եմ : * '''Թավ ձայն''' — Դրա համար էլ ավանակի կերպարում ես հայտնվել եղբայր․ վհուկ կանայք երբ ուզում լքում են քեզ ; ''(բարձր ծիծաղում է , ֆանագրաման ավարտվում է:)'' ''(Կինը վառում է լույսը; Տղամարդը կարծես երազի մեջ սթափվում է:)'' * '''Կ.''' — ''(մեղմ ձայնով)'' - Ինչու ես մթության մեջ նստել․ ''(նստում է կողքը, շոյում գլուխը)'' Ամբողջովին ջրի մեջ ես : * '''Տ.''' — Ուր է ճամպրուկս: * '''Կ.''' — Քո ճամպրուկը հոշոտված տեսք ուներ , վաղուց եմ դեն նետել: * '''Տ.''' — ''(գլուխը ձեռքերի մեջ առնելով)'' Աստված իմ՝․․ * '''Կ.''' — Ուզու՞մ ես այսօր մեր գիշերը տոնի վերածենք ; * '''Տ.''' — Ինչ տոն ; * '''Կ.''' — Դե թեկուզ․․․ քո սիրած ռիտուալը ; ''(վերցնում է դիսկը, որ միացնի)'' * '''Տ.''' — Ոչ ոչ , միայն ոչ դա ․․ ''(դիսկը կնոջ ձեռքից խլում է պատուհանից շպրտում)'' ''(Դրսում հնչում է Մենդելսոնի քայլերգը :)'' --- Հետաքրքիր է նշել, որ Շեքսպիրի մոտ «Հարսանեկան քայլերգի» ներքո ամուսնություն են գրանցում կատակերգության հերոսները՝ Էշն ու կախարդված Թագուհին։ Այլ կերպ ասած՝ այս քայլերգը կարելի է անվանել «էշի ամուսնության գրանցում», իսկ ընդհանուր առմամբ «Հարսանեկան քայլերգը» ոչ այլ ինչ է, քան կոմպոզիտորի հեգնանքը ամուսնության շքեղ հանդիսության հանդեպ։ Տասնյոթ տարեկանում Մենդելսոնը գրել է իր հռչակավոր «Ամառային գիշերվա երազը» ուվերտյուրան՝ Ուիլյամ Շեքսպիրի կատակերգության համար (այս կատակերգության մյուս երաժշտական համարները Մենդելսոնն ավարտել է 16 տարի անց)։ Այս ուվերտյուրան հատկապես հայտնի է իր մասերից մեկով՝ «Հարսանեկան քայլերգով»։ Այս քայլերգն ավանդաբար ուղեկցում է հարսանիքները ողջ աշխարհում՝ Ամերիկայից մինչև Ճապոնիա, Իսլանդիայից մինչև Ավստրալիա։ «Հարսանեկան քայլերգն» առաջին անգամ հնչել է 1843 թվականի հոկտեմբերի 14-ին Պոտսդամում՝ «Ամառային գիշերվա երազը» ներկայացման ժամանակ։ Սակայն լայն ժողովրդականություն այն ձեռք է բերել 15 տարի անց՝ Պրուսիայի թագավոր Ֆրիդրիխ Վիլհելմ IV-ի և Վիկտորյա թագուհու ավագ դստեր՝ անգլիական արքայադուստր Վիկտորյա Ադելհայդի հարսանիքին կատարվելուց հետո։
[[Կատեգորիա:Արմինե Նալբանդյանի ստեղծագործություններ]] [[Կատեգորիա:Հայ դրամատուրգիա]] 2wkwgcz9jlb762io7v080rurpttzv64 Գլուխ երրորդ. ՌԱԶՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ 0 150169 393305 393209 2026-06-23T08:28:14Z Անունով խմբագիր 4841 393305 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title=Գլուխ երրորդ

ՌԱԶՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ |section = |previous = [[Գլուխ երկրորդ. ԱՆԵԼԻՔԸ՝ ՊԱՐԶՈՐՈՇ, ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ՝ ՎՍՏԱՀ]] |next =[[Գլուխ չորրորդ. ՌԱԶՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԶԻՆԱԿԻՑՆԵՐԻ ՀԱՄԱՌՈՏ ԲՆՈՒԹԱԳՐՈՒՄՆԵՐ]] |notes = Աղբյուր՝ [[Խիզախման ոգին]] (փաստավավերագրություն), Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատ., 2010, 168 էջ, տպ. 500 օր.։ |author =Արիս Արսենի}}
{{Կենտրոն|''Գլուխ երրորդ}} {{Կենտրոն|'''ՌԱԶՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ}}
1 Պատերազմի ուրվականն օր-օրի մոտենում էր: Ռազմիկ Պետրոսյանն զգում էր դա և պատրաստվում, պատգամավորական գործունեությանը զուգահեռ, մինչև այն պահը, երբ սպասելն այլևս անհնար ու անընդունելի էր: Թողեց քաղաքական դաշտն ու իր ջոկատով միացավ զինված պայքարին: Մինչ այդ նա կռվելու ահագին փորձ ուներ. ինչպես գաղտնի, այնպես էլ բացահայտ զինված ընդհարումների ընթացքում կարողացել էր իր զինակիցների հետ ինքնադրսևորվել: Քիրսի լանջերին մղված փոխհրաձգություններին փոխարինեցին ռազմական բացահայտ գործողությունները, և Ռազմիկն իր ջոկատով կռվեց Գետաշեն-Մարտունաշենում, Մանաշիդում, Շահումյանի մյուս գյուղերում: Կուշչի-Արմավիր գյուղի մերձակաքում դարանակալ ադրբեջանցիների կողմից Շահումյանի կուսշրջկոմի առաջին քարտուղար Վլադիմիր Աղաջանյանի և շրջխորհրդի գործկոմի նախագահ Շահեն Մեղրյանի գերեվարվելուց հետո Շահումյանի պաշտպանության գործը զգալիորեն բարդացավ: Վլադիմիրի եղբայրը՝ ՆԳ Ասկերանի շրջանային բաժնի պետ Կառլեն Աղաջանյանն անմիջապես Շահումյան շտապեց՝ պաշտպանական հետագա գործընթացին աջակցելու համար: Ստեղծված իրադրությունը ստիպեց Արցախի պաշտպանության շտաբի պետ Ռազմիկ Պետրոսյանին՝ Շահումյան շտապել իր 40 մարտիկներով: Տեղ հասնելուն պես՝ Ռազմիկը ներկայացավ Կ. Աղաջանյանին, ով նրան խնդրեց իր ջոկատով անցնել Ղարաչինար և ծանոթանալ պաշտպանության դրվածքին: 2 1990-ի հունվարի 12-ին ադրբեջանցիները Թոդան գյուղի կողմից, իբր, պատրաստվում էին հարձակվել Ղարաչինարի վրա, բայց շարժվեցին բոլորովին հակառակ ուղղությամբ, դեպի Մանաշիդ: Ռազմագործողությանը մասնակցում էին 500 զինված ադրբեջանցիներ: Ռազմիկն իսկույն 20 հոգու ուղարկեց գյուղի պաշտպաներին օգնելու, վեցին թողեց դիրքերում, որպեսզի թույլ չտրվի Կուշչի-Արմավիրի կողմից լրացուցիչ օգնական ուժեր գան: Ջոկատի մնացած տղաներով Ռազմիկը փորձում էր գրավել մարտական կարևոր նշանակություն ունեցող մի փոքրիկ բարձունք, որտեղից վեց զինված ադրբեջանցիներ անընդհատ կրակի տակ էին պահում մեր դիրքերը: Մոտ 80-100 մետրի վրա ուժեղ փոխհրաձգություն սկսվեց, որը թույլ չէր տալիս ավելի մոտենալ: Ռազմիկը տղաներին հրահանգեց գաղտնի շրջանցել ադրբեջանցիներին, իսկ ինքը շարունակեց մնալ նախկին դիրքում և կրակել կարաբինից: Մերոնց դիրքն արդեն հարմար էր՝ բարձունքն իրենց հսկողության տակ էին վերցրել: Ադրբեջանցիները, սակայն, չէին դադարեցնում գրոհները: 200 հոգուց բաղկացած մի նոր խումբ էր առաջ շարժվում՝ զրահապատված տրակտորների ուղեկցությամբ: Ռազմիկը ձեռքի հակատանկային նռնականետից կրակ արձակեց տրակտորներից մեկի վրա, որն իսկույն բոցավառվեց: Ուժգին պայթյունն ու ադրբեջանցիների վրա թափվող կրակե շիթերը սարսափ էին տարածում նրանց մեջ: Երկրորդ տրակտորի խփվելուց հետո ահաբեկված ադրբեջանցիները փախան ու դիրքավորվեցին մոտակայքում: Գրոհը կասեցված էր։ Հարմար պահ էր ավելի տիրապետող դիրք ունեցող բարձունքում դիրքավորվելու համար: Հունվարյան ձյունը մինչև գոտկատեղ էր հասնում: Ռազմիկն առաջ անցավ 50 մետր ու պառկեց ձյան մեջ: Կես ժամից փամփուշտները վերջացան, բայց ետ դառնալ չէր կարող, հակառակորդի կրակի տակ կհայտնվեր: 13-14 տարեկան մանաշիդցի մի երեխա նրան փամփուշտներ հասցրեց՝ խուսանավելով ադրբեջանցիների կրակոցներից: Էրքեջից ձեռնարկված հայերի գրոհը վճռական դեր խաղաց: Թշնամին, մարտի դաշտում թողնելով 30 սպանված, դիմեց փախուստի: Գերի վերցվեց հինգ ադրբեջանցի: Որպես ռազմավար՝ ահագին զենք առգրավվեց: Մի քանի օր Ղարաչինարում մնալուց հետո Ռազմիկ Պետրոսյանը վերադարձավ Ստեփանակերտ՝ Ազգային խորհրդի նիստին մասնակցելու համար, և մի քանի օր անց՝ 1990-ի հունվարի 18-ին ձերբակալվեց Ստեփանակերտի մարզադաշտի իր առանձնասենյակում՝ անօրեն զենք պահելու մեղադրանքով: 3 Ռազմիկի՝ կալանքի տակ գտնվելու ողջ ժամանակահատվածը ազատության համար պայքարի ուրույն ձև ու բնույթ էր ստացել: Ե՛վ ԽՍՀՄ Գերագույն խորհրդի պատգամավորների միջնորդագրերը, և՛ ժամանակի մամուլի հրապարակումները, և՛ եղբոր՝ Զարմիկ Պետրոսյանի ու ընկերական շրջապատի գործադրած ջանքերը կարողացան ծառայել նպատակին. Ռազմիկ Պետրոսյանը կրկին հայտնվեց ազատության մեջ: Մի որոշ ժամանակ մնալով Երևանում՝ ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերի ու ադրբեջանական ՕՄՈՆ-ի վերահսկողությունից հեռու, Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավորի կարգավիճակում զբաղվեց պատգամավորական բուռն գործունեությամբ, բայց քանի որ Արցախում բավականին բարդ իրավիճակ էր տիրում՝ վերադարձավ: 4 Ադրբեջանական ՕՄՈՆ-ն ու ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերի զինծառայողները բառացիորեն սանրում էին հայաբնակ վայրերը, ձեռբակալություններին զուգակցվում էին թալանն ու ահաբեկչական այլ ձևեր ու մեթոդներ: Արցախի պաշտպանության շտաբը զինված գաղտնի ջոկատներ էր պահում երկրամասի շրջաններում և վերահսկվում էր ադրբեջանաբնակ գյուղերում կատարվող բոլոր տեղաշարժերը: Նկատել էին, որ Մարտունու շրջանի Ղարադաղլու գյուղում ադրբեջանցի զինյալ հրոսակներ են հավաքվել և շրջակա հայաբնակ Կաղարծի, Պառավաթումբ, Մուշկապատ, Սպիտակաշեն, Հաղորտի, Աշան գյուղերից անասուններ գողանալու գործով էին զբաղված: Միաժամանակ՝ նաև հայ գյուղացիների սպանության համար էին անպատիժ մնում: Ռազմիկն այնտեղ ուղարկեց Դաշուշենի Սամվելի ուժեղացված ջոկատը՝ նախահարձակներին արժանիորեն պատժելու և գողացված անասունները վերադարձնելու համար: Կաղարծիում պաշտպանական լավ գործընթաց էր կազմակերպվել դպրոցի տնօրեն, ջոկատի հրամանատար Արմեն Սարգսյանի կողմից: Գործողությունը հաջող ընթացք ստացավ: Ավելին՝ Արմենի տղաները Ռազմիկի տված «Մոսին» հրացանով 1,5-2 կմ հեռավորության վրա կրակի տակ էին պահում Ղարադաղլուի ադրբեջանցիներին: Շուշիից անընդհատ հարձակումներ էին լինում Քարին տակի վրա, Ավետարանոցից ու Սղնախից Ռազմիկը զինված օգնություն էր ուղարկում Քարին տակ, ուր տղաները կռվում էին բացառիկ քաջությամբ և ետ մղում 700-800 զինված ադրբեջանցիների անընդմեջ հարձակումները: Այդ գյուղերում տեղակայված ջոկատները հսկում էին գյուղացիների անվտանգությունը՝ Քիրսի ստորոտում գարնանային ու ամառային դաշտային աշխատանքների իրականացման ժամանակ, ինչպես նաև՝ բերքահավաքի օրերին: Արցախի պաշտպանության շտաբի՝ Ավետարանոցում տեղակայված զինված ջոկատները օգնության անհրաժեշտության դեպքում ահազանգ ստանալով՝ անմիջապես մեկնում էին երկրամասի համարյա բոլոր շրջանները, ոչ միայն գյուղերի պաշտպանության, նաև թալանչիական արշավներ կազմակերպող ադրբեջանաբնակ գյուղերի բնակիչերին ահաբեկելու գործողություններ էին իրականացվում: 5 1991-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին ադրբեջանցիները համարյա ամեն օր Շուշիից և Ստեփանակերտը շրջապատող ադրբեջանաբնակ գյուղերից (Կրկժան, Քյոսալար, Մալիբեկլու, Ջամիլու, Խոջալու) հրթիռահրետակոծում էին մայրաքաղաքը: Թուրքերն այնքան էին լկտիացել, որ հրթիռակոծում էին նաև ԽՍՀՄ զինված ուժերի Անդրկովկասյան զինվորական օկրուգի՝ Ստեփանակերտում տեղակայված 399-րդ մոտոհրաձգային գնդի տարածքը: Անհրաժեշտություն առաջացավ այդ կրակակետերի վնասազերծման գործընթացն արագացնել: 1991-ի դեկտեմբեր, 1992-ի հունվար-մայիս ամիսների ընթացքում հայ ինքնապաշտպաններին հաջողվեց վերացնել այդ չարիքը, և Ստեփանակերտը վերջնականապես ազատվեց Շուշիից ու շրջակա գյուղերից անընդհատ տեղացող հրթիռահրետակոծումներից, բայց այս անգամ էլ ռմբահարվում էր հակառակորդի օդուժի կողմից: 6 Ռազմիկ Պետրոսյանի ջոկատը քանակապես զգալիորեն նվազել էր, ուստի, հարկ էր՝ անհապաղ զբաղվել համալրման գործով: Երբ ջոկատի կազմը հասավ 50-ի՝ մարզադաշտի տարածքում սկսեցին լրջորեն պարապել: Կարևոր ուշադրություն էր դարձվում հատկապես տղաների ֆիզիկական կոփվածությանը, մարտավարական պարապմունքների պատշաճ մակարդակով անցկացմանը: 7 ԼՂՀ Ինքնապաշտպանության կոմիտեի նախագահ Սերժ Սարգսյանը շտապեցնում էր և արդեն որոշակի պատրաստություն ստացած տղաները մեկնեցին ռազմաճակատի Մարտակերտյան ուղղություն: Շտաբը տեղակայված էր Դրմբոն գյուղում, ուր Ռազմիկն իր ջոկատով ներկայացավ հունիսի 9-ին: Մարտակերտի շտաբի պատասխանատու Սեյրան Օհանյանը կարգադրեց Ռազմիկին` իր ջոկատով անհապաղ գնալ Մոխրաթաղ: Այնտեղ տեղակայված Վլադիմիր Բալայանի ջոկատի հետ տղաները հանդիպեցին Մոխրաթաղի մերձակայքում: Գյուղում խաղաղ բնակիչներ չկային: Ջոկատը զբաղեցրեց Մոխրաթաղի մերձակա հեռուստաաշտարակի առջևի խրամատներն ու դիտակետերը: Հաջորդ օրվա վաղ առավոտյան թշնամին սկսեց արկակոծել մերոնց դիրքերը: Մեր հրետանու կողմից պատասխան կրակ էր բացվում «խնայողության ռեժիմով», իսկ ադրբեջանցիներն արկերն արձակում էին առանց դադարի: Տղաների տրամադրության տակ գտնվող միակ տանկը լավ քողարկված էր, որի թնդանոթն ուղղված էր դեպի հակառակորդի դիրքերը և ժամանակ առ ժամանակ արկեր էր արձակում: Երրորդ օրը միայն ադրբեջանցիները որոշեցին գրոհ ձեռնարկել: Մեր դիրքերի ուղղությամբ շարժվեց մեկ «Տ-72» տիպի տանկ, որն անմիջապես խփվեց: Թշնամու հետևակը ևս զոհեր տալով (մոտ 15 մարդ) փախուստի դիմեց, սակայն չէր դադարում ականանետային կրակը: Մեկշաբաթյա անօգուտ հրետակոծություններից ու հարձակումներից հոգնած հակառակորդը փոխեց հարձակման ուղղությունը: 8 Ռադիոկապով հաղորդում տրվեց ամրացնել Մաղավուզի պաշտպանությունը: Ադրբեջանցիները մեծ ուժեր էին կուտակել այդ ուղղությամբ: Սեյրան Օհանյանը հրամայեց նռնականետները տեղադրել հարմար դիրքերում: Երկու նռնականետ Ռազմիկը, երեքը՝ Գիրոն (Վլ. Բալայանի ջոկատ) տեղադրեցին ու զեկուցեցին պատրաստ լինելու մասին: Մաղավուզցիները լավ էին պաշտպանվում, բայց չէին նկատում, թե ադրբեջանցիներն ինչպես են մանևրելով անցնում դեպի գերեզմանատան կողմը, որ շրջապատեն գյուղի պաշտպաններին: Հեռադիտակով այդ ամենը նկատելի էր Ռազմիկի ջոկատի զբաղեցրած դիրքից, անմիջապես էլ ռադիոկապով հայտնվեց այդ մասին, բայց մաղավուզցիները ընդամենը մեկ օր կարողացան դիմանալ: Որոշ ժամանակ անց Գիրոն իր ջոկատի դիրքերից եկավ Ռազմիկի մոտ և ասաց, որ դիրքերը թողնելու հրաման են ստացել, որովհետև Մաղավուզը գրավվել էր: Ռազմիկը չէր ուզում լքել իր դիրքերը, ուստի, խնդրեց հնարավոր ամեն միջոց ձեռնարկել Մաղավուզը պահելու համար։ Անհրաժեշտության դեպքում իր ջոկատով կարող էր օգնության ձեռք մեկնել։ Նրա խնդրանքը հաղորդվեց ռադիոկապով, բայց հրամանատարության կողմից հավանության չարժանացավ։ Ռազմիկը կարգադրեց զինամթերքը բարձել բեռնատար մեքենան ու շտապ հեռանալ, քանի որ արդեն հրահանգ կար, որ հակառակորդը շարժվում է Մեծ-շենի վրա։ (Խոհարար Շոշը՝ շոշեցի վարորդ Վալերիկը, հավով փլավ էր եփել, բայց չհասցրին նույնիսկ համտեսել)։ Մթնժոռել էր, հետն էլ՝ անձրև էր սկսել։ Ցեխոտ ճանապարհով դժվարացել էր ընթացքը, ուստի, բեռնատարը ստիպված էին կապել տանկից, և, ըստ հրահանգի, բոլորը շարժվեցին դեպի Մեծ-շեն, իսկ Ռազմիկն իր խմբով՝ Մոխրաթաղի վերևի սարից՝ կարճ ճանապարհով՝ դեպի Կուսապատ։ Կեսգիշեր էր արդեն, և ընդամենը 5 կմ էին անցել, երբ շտաբից ռադիոկապի կանչ ստացավ։ Սեյրան Օհանյանը Ռազմիկին հայտնեց, որ պետք է կրկին վերադառնա ու գրավի Մոխրաթաղը, քանի որ Մաղավուզը պահելու հնարավորություն է ստեղծվել։ Ռազմիկն անմիջապես լուրը հայտնեց ջոկատայիններին։ Տղաները վրդովված էին այն պատճառով, որ կարող էին պաշտպանել գյուղը, բայց չթողեցին։ Իսկ հիմա, երբ սովածությունից ու հոգնածությունից լրիվ հյուծված են՝ կարգադրում են վերադառնալ։ Ռազմիկն ասաց, որ դա հրաման է, իսկ հրամանը չի քննարկվում։ 60-70 հոգուց ընդամենը 12-ը համաձայնեց Ռազմիկի հետ վերադառնալ։ Վերցրին զենքերն ու ճանապարհ ընկան։ Թեև ետդարձի ճանապարհն ավելի հեշտ էր հաղթահարվում, բայց հոգնածությունը զգացնել էր տալիս։ Եվ միայն լուսաբացին, ժամը չորսին մոտ կարողացան հասնել Մոխրաթաղից վերև ընկած տարածքն ու սպասողական դիրք գրավեցին։ Չգիտեին՝ հակառակորդը գյո՞ւղ է մտել, թե՞ ոչ։ Կես ժամ անց ջոկատի մյուս տղաները ևս միացան իրենց հրամանատարին։ Այդ քայլը ոգևորեց բոլորին։ Որոշեցին անմիջապես գրոհել գյուղի վրա։ Ռազմիկը նախ չորս մարտիկ ուղարկեց՝ զննելու տարածքը։ Հետախույզները վերադարձան մեկ ժամից ու զեկուցեցին, որ գյուղից ներքև հակառակորդի մեկ զրահամեքենա կա ու մոտ 30 զինվոր։ Հրամանատարը 30 հոգու (երկու նռնականետով ու մեկ գնդացրով) ուղարկեց հակառակորդի ուղղությամբ, իսկ մյուսները, շրջանցելով Մոխրաթաղը՝ շարժվեցին դեպի իրենց նախկին դիրքերը։ Լավ էր՝ թշնամին այդ ուղղությամբ դեռ առաջ չէր շարժվել։ Մոխրաթաղի ներքևում գործողությունը հաջող ընթացք ստացավ: Խուճապի մատնված ադրբեջանցիներից 14-ը սպանվեց, մյուսները փախան, չհասցրին նույնիսկ կրակել: Զրահամեքենան ևս մնաց, որը մինչ այդ արդեն խփվել էր մեր տղաների կողմից: Դիրքավորվեցին նախկին դիրքերում: Մաղավուզից դեռ շարունակվում էին կրակոցները: Փլավն էլ արդեն լավ եփվել էր, և Ռազմիկը տղաներին հերթով, չորս-չորս ուղարկեց ճաշելու: Մաղավուզի կողմից տարածվող աղմուկից հասկանալի դարձավ, որ մեր երկու տանկերը կրակելով մտել են գյուղ: Հետո պարզվեց, որ դրանք 26-ի Յուրայի (Հովհաննիսյան) տանկերն են, որոնք դուրս են բերվել Քելբաջարի (Քարվաճառ) ճակատից ու հասցվել Մաղավուզ: Մոխրաթաղ վերադառնալը նպատակ էր հետապնդում թույլ չտալ, որ ադրբեջանցիները Մաղավուզը շրջանցեն Մոխրաթաղով: Ցերեկվա ժամը 11-ին հրաման ստացվեց՝ Մոխրաթաղից հեռանալ դեպի Մեծ-շեն: Ռազմիկին կանչեցին Մարտակերտի պաշտպանության շտաբ: Սեյրան Օհանյանի մոտ հավաքվել էին բոլոր ջոկատների հրամանատարները: Նա քարտեզի վրա ցույց տվեց անտառային մի հատված, Մեծ-շենի մոտ, և ասաց, որ այդտեղ պետք է դիրքավորվել և կասեցնել հակառակորդի առաջխաղացումը: Նա նաև ասաց, որ եթե ադրբեջանցիները հասնեն Մարտակերտ-Քելբաջար ավտոխճուղին, ապա Կուսապատում և Ներքին Հոռաթաղի մոտակայքում գտնվող Սամվել Կարապետյանի ջոկատը կհայտնվի շրջապատման մեջ, ուստի, առաջարկվեց նշված վայրում 3-4 կմ երկարությամբ դիրքավորվել և թույլ չտալ, որ թշնամին կարողանա անխոչընդոտ առաջ շարժվել: Նշված պաշտպանական գծում հրամանատար նշանակվեց Ռազմիկ Պետրոսյանը: Նա իսկույն կանչեց տղաներին, բացատրեց իրավիճակն, ու անմիջապես սկսեցին դիրքավորվել: Տանկի հրամանատար Գրիշան վիրավորվել էր, ուստի, տանկի մեջ մնացել էին մեխանիկն ու նշանառու-օպերատորը՝ Համիկը, ով իր վրա էր վերցրել տանկի հրամանատարի պարտականությունը: Ս. Օհանյանը տղաներին հրաժեշտ տալուց առաջ խնդրեց ամեն գնով պահել դիրքերը և խոստացավ օգնություն ուղարկել: Աղդաբանում, Մաղավուզում և Փափռավենդում տեղակայված «Գրադ» կայանքներից թշնամին հրթիռակոծում էր մեր դիրքերը, որին զուգակցվում էր նաև հրետանային արկակոծումը: Տարածքը նաև ռմբակոծիչների թիրախ էր դարձել, բայց քանի որ անտառում լավ էին քողարկվել՝ առանձնակի վնաս չէր հարուցվում մերոնց: Սամվել Կարապետյանի ջոկատից աջ, Գյուլաթաղ (այժմ՝ Վարդաձոր) գյուղի մոտ, դիրքավորվել էր Նորիկ Դանիելյանը, իսկ Ջանյաթաղում (այժմ՝ Ճանկաթաղ)` Աշոտ Ղուլյանի («Բեկոր») վաշտը: Ռազմիկի ջոկատի նահանջելու դեպքում նրանք բոլորն ակամայից կհայտնվեին շրջապատման մեջ, ուստի, ամեն ինչ արվում էր՝ տրված առաջադրանքը ուժերի գերագույն լարումով կատարելու համար: Ռազմիկի ջոկատի հետ դիրքում էին նաև Վլադիմիրի ջոկատը (Գիրոյի հրամանատարությամբ) և ստեփանակերտցի հետախույզների 12 հոգանոց ջոկատը: Անհրաժեշտ զինամթերք կար, տանկի աջակցությունը՝ նույնպես, տղաներն էլ վճռական էին տրամադրված: Հակառակորդի հերթական գրոհն, ինչպես միշտ, սկսվեց ռմբակոծությամբ, որից հետո անցան հրետանային նախապատրաստության: Այնուհետև զրահատեխնիկայի հռնդյուն լսվեց: Ռազմիկն ու Գիրոն վազում էին դիրքերով և զգուշացնում, որ չկրակեն, թողնեն, որ հակառակորդի տեխնիկան ավելի մոտենա: Նաև չպետք է թույլ տային, որ թշնամին իմանա մերոնց տեղը: Մոտ 200 մետր հեռավորության վրա հակառակորդի հետախուզական ջոկատն էր, որը գնդացրային ու նռնականետային կրակ բացեց մեր դիրքերի ուղղությամբ: Տղաներն արդեն զգուշացված էին, որ չկրակեն, մինչև որոշակիորեն չտեսնեն հակառակորդի զինվորներին: Երբ, ի վերջո, սկսվեց փոխհրաձգությունը, Ռազմիկը Համիկին հրահանգեց տանկն առաջ շարժել ու կրակել: Մոտ 30 րոպե անց հակառակորդի մոտեցող տանկի աղմուկը բռնեց անտառը: Ռազմիկն ու Գիրոն հրահանգ տվեցին պատրաստել նռնականետերն ու հակատանկային նռնակները: Ընդհանուր ուժերով երեք նռնականետ գործի գցվեց: Հանկարծ 80 մետրի վրա, իրարից 50-60 մետր հեռավորությամբ վեց տանկ ու հետևակի մարտական մեքենաներ հայտնվեցին: Տղաներից մի քանիսը խուճապի մատնվեցին, նույնիսկ փորձեցին լքել դիրքերը: Երկու ջոկատների հրամանատարները խիստ հրահանգեցին նման քայլի չդիմել: Մի քանի րոպե անց ուժեղ պայթյուն տեղի ունեցավ: Պարզվեց, որ հակառակորդի տանկերից մեկը պայթել է հակատանկային ականի վրա, բայց մյուսները, դեռ շարունակում էին առաջ շարժվել: Մերոնք նռնականետերից կրակ բացեցին։ Գիրոն խփեց մեկ ՀՄՄ, որի վրա գտնվող դեսանտային խումբը, ցատկելով խփված մեքենայից, ընկավ մեր տղաների կրակոցի տակ, ու բոլորն էլ սպանվեցին: Ռազմիկը երկու նռնականետ էր գործածում։ Տղաներն արագ-արագ լիցքավորում էին: Խփեց մեկ տանկ, որն իսկույն բոցավառվեց: Թշնամին վեց զրահատեխնիկայից երեքն արդեն կորցրել էր, բայց մյուսները դեռ շարունակում էին առաջ շարժվել: Նրանցից մեկը գնում էր մեր քողարկված տանկի ուղղությամբ: Տանկի ետևից` հակառակորդի հետևակը: Երբ արդեն մնացել էր 40 մետր՝ հանկարծ որոտաց մեր տանկի թնդանոթն, ու թշնամու պայթող տանկի վրա գտնվողների մարմիները ցաքուցրիվ եղան օդում: Վառվող տանկերի մեջ եղած զինամթերքն սկսեց պայթել, և քանի-որ հեռավորությունը մոտ 40-60 մետր էր, տղաներն զգուշացան. պայթող ակաների բեկորները կարող էին վնասել իրենց: Մյուս երկու զրահամեքենաների անձնակազմները լքեցին իրենց մեքենաներն ու փախուստի դիմեցին, բայց շատ հեռանալ չկարողացան. ոչնչացվեցին մերոնց դիպուկ կրակոցներից: Ողջ գիշերվա ընթացքում տղաները հետևում էին վառվող տանկերին և միայն առավոտյան կարողացան մոտենալ, այն էլ՝ շատ խիստ զգուշավորությամբ, որ հանկարծ ծուղակի մեջ չհայտնվեն: Ռազմավարը գոհացուցիչ էր՝ 20 ավտոմատ և երկու ՀՄՄ՝ լրիվ սարքին վիճակում: Նման խայտառակ պարտությունից հետո թշնամին չորս օր շարունակ ռմբակոծեց մեր դիրքերը, բայց քանի որ մերոնք լավ էին դիրքավորվել, առանձնակի վնաս չկրեցին: Հինգերորդ օրը թշնամին նոր գրոհ ձեռնարկեց: Զգացվում էր լավ նախապատրաստվածությունը: Գրոհողների մեջ կային նաև այլազգի վարձկաններ, որոնք իրենց արտաքին տեսքը հարմարեցրել էին տեղանքին (օգոստոս ամսվա դեղնավուն խոտ ու խաշամի գույն էր ստացել մինչև գոտկատեղը մերկացրած նրանց մաշկը), սողալով մոտենում էին, ու ոչինչ չէր նկատվում: Դիպուկահարներ էին բերել առաջին գիծ՝ գնդացրորդներին ու հրամանատարներին վերացնելու նպատակով: Սողալով մեր տղաների դիրքերին էին մոտենում՝ նռնակներով մարտի մեջ մտնելու համար: Երեք օր անընդմեջ ձեռնարկված գրոհները, սակայն, ոչ մի արդյունք չտվին: 9 Ալաշանից դեպի ձախ, երեք կիլոմետր հեռավորության վրա, պաշտպանություն իրականացնող Մելսիկը հայտնեց Ս. Օհանյանին, որ հակառակորդը տանկերով հարձակում է ձեռնարկել իրենց ուղղությամբ, և խնդրեց մեկ ՀՄՄ ուղարկել: Տեղանքին ծանոթ մարտակերտցի տղաները Ս. Օհանյանին հավաստիացրին, որ այդտեղով ՀՄՄ-ն չի կարող անցնել: Պետք է պաշտպանությունը նռնականետների միջոցով իրականացնել: Ռազմիկը կապվեց Մելսիկի հետ և ասաց, որ թշնամու տանկերն այդտեղով չեն կարող անցնել դեպի իրենց դիրքերը, իսկ ՀՄՄ-ները կարելի է խփել նռնականետով: Մելսիկը նույն խնդրանքով կրկին դիմեց Ս. Օհանյանին: Ռազմիկը նորից խառնվեց խոսակցությանն ու ասաց, որ պատրաստ է օգնել: Ս. Օհանյանն ուրախությամբ համաձայնեց Ռազմիկի օգնության առաջարկին: Ռազմիկը ՀՄՄ-ի հրամանատար Մհերին առաջադրանք տվեց գնալ Ալաշան, կրակ բացել հակառակորդի վրա և շտապ վերադառնալ: Մհերի ՀՄՄ-ն իսկույն ճանապարհ ընկավ: Նրա կրակից հետո թշնամին երկու տանկով ու մեկ ՀՄՄ-ով փոխեց հարձակման ուղղությունն ու շարժվեց դեպի Ռազմիկի դիրքերը: Ռազմիկն իսկույն կապվեց Մելսիկի հետ՝ Մհերին ետ ուղարկելու համար, միաժամանակ՝ հարձակման մասին իրազեկեց շտաբ: Կուսապատում դիրքավորված Հրայր (Հրո) Աբրահամյանն էլ իր օգնությունն առաջարկեց, ասելով, որ 10 հոգի կուղարկի, միայն թե դիրքերը չհանձնեն, այլապես՝ իրենք կհայտնվեն ծուղակի մեջ: Ռազմիկը պատասխանեց, որ դիրքերը կկարողանան պաշտպանել: Վստահ էր տղաների փորձի ու հմտության վրա: Իսկ մեկ օր առաջ սակրավորների խմբի ղեկավար Սեյրանյան Արմենն էր տեղանքն ականապատել այնպես, որ հակառակորդի ոչ մի տանկ չկարողանա անցնել: Հակառակորդի տեխնիկայի հայտնվելուն պես, գործի գցվեց մեր տանկի շարժիչը: Մինչ այդ, մեր դիրքերի վրա ադրբեջանցիները շրապնելային ռումբեր էին արձակել, որոնց բեկորներից վիրավորվել էին ութ ազատամարտիկներ և Փրկարար ծառայության միջոցով ուղարկվել Ստեփանակերտ: Տանկի հրամանատար Համիկը Ռազմիկին հարցրեց, թե` եթե ինքը տանկ խփի՝ մի կոմուֆլյաժ համազգեստ կտա՞ իրեն: Ռազմիկը խոստացավ: Թշնամու տանկերն ու ՀՄՄ-ն առաջանում էին՝ քողարկելով իրենց հետևակայիներին: Մերոնք կրակում էին ծառերի ետևից: Հակառակորդի՝ ուղիղ նշանառությամբ կրակելը ոչ մի արդյունք չէր տա, ուստի, զրահատեխնիկան սկսեց կրակել խաչաձև՝ թևերից: Ռազմիկը մի քանի անգամ, հրահանգներ տալու համար, բարձրացավ տեղից և զգաց, որ դիպուկահարի կրակի տակ կարող է ընկնել, ուստի, Գալստյան Սերժիկին պատվիրեց, որ իր հրահանգով բաճկոնակը հրացանի փողին հագցնել ու վեր բարձրացնել: Ինքը հարմար դիրք գրավեց և նշան տվեց։ Հակառակորդի դիպուկահարն իսկույն կրակեց՝ մատնելով իր տեղը։ Նրա ուղղությամբ Ռազմիկն անմիջապես երկու գնդակ ուղարկեց: Բաճկոնակը նորից բարձրացրին՝ դիպուկահարին ստուգելու համար: Կրակոց չհետևեց: Կռվի թեժ պահին վերադարձավ Մհերի ՀՄՄ-ն: Հակառակորդը կրակ էր տեղում զենքի բոլոր տեսակներից և արժանի հակահարված ստանում: Երեք ժամ տևած մարտի ընթացքում թշնամին կորցրեց երկու տանկ, սպանվեցին մեծ թվով զինվորներ: Մարտի ավարտից հետո Համիկն, իհարկե, ստացավ իրեն խոստացված համազգեստը, իսկ երբ սպանվածների զենքներն էին հավաքվում, Ռազմիկը տղաներից մեկին հանձնարարեց գնալ և բերել սպանված դիպուկահարի օպտիկական նշանոցով հրացանը: Զննեցին նաև հակառակորդի տանկը: Համիկը հավաստիացրեց, որ տանկը նորմալ վիճակում է: Դա թշնամուց առգրաված երրորդ տեխնիկան էր: 10 Մարտից հետո Ռազմիկը ռադիոկապով Սեյրան Օհանյանին խնդրեց 24 օր շարունակ պաշտպանության դիրքերում գտնվող իր ջոկատի տղաներին ինչ որ ձևով փոխարինել, որովհետև այնպես էին հոգնել, որ նույնիսկ չէին կարողանում ճաշելու գնալ: Հերթափոխվեցին երկու օր հետո: Ստեփանակերտ հասնելուն պես՝ զանգեց Սերժ Սարգսյանն ու հայտնեց, որ երկու օրից պետք է մեկնեն ռազմաճակատ: Նշված ժամկետում նոր ստացած «ԿամԱԶ» բեռնատարով Ռազմիկի ջոկատի տղաները մեկնեցին ճակատային գիծ: Չլդրան գյուղում տեղակայված ինքնապաշտպանական շտաբում տեղեկացան, որ մերոնք թողել են Մեծ-շենի մոտ գտնվող նախկին դիրքերը, և պաշտպանական գիծն անցնում է Մեհմանա գյուղի մոտով: Դիրքավորվեցին Մեհմանայից ձախ՝ դեպի Դրմբոն ձգվող տարածքում: Զբաղեցրին բարձունքներից մեկը, որտեղից հնարավոր էր հսկողության տակ պահել բոլոր ճանապարհները: Մեհմանայից աջ, համապատասխանաբար, դիրքավորված էին Հրոյի, Իլյիչի (Բաղրյան) և Նորիկի ջոկատները: Հսկողություն էր իրականացվում մինչև Գյուլաթաղ գյուղն ընկած տարածքը: Ամեն օր հակառակորդի օդուժը ռմբակոծում էր մեր դիրքերը, իսկ մերոնք հակաօդային պաշտպանության համապատասխան համակարգեր չունեին: Միայն «Իգլա» տիպի հրթիռներ էին, որոնց միջոցով հնարավոր էր թշնամական ինքնաթիռներ և ուղղաթիռներ խփել: Մի քանի օր անց թշնամին զրահատեխնիկայի աջակցությամբ նոր հարձակում ձեռնարկեց: Մարտակերտ-Մեհմանա-Դրմբոն ճանապարհահատվածում մերոնք հակառակորդի երկու ՀՄՄ էին խփել, ուստի, նախահարձակ եղած թշնամին փորձում էր Գյուլաթաղ գյուղի շրջանցումով անցնել մեր ջոկատների թիկունքը և գնալ դեպի Մեհմանա: «Գրադ» Ժորայի (Գասպարյան) հրամանատարությամբ լավ էր գործում հրետանին: Հրոյի ջոկատը ևս լավ էր պաշտպանվում, իսկ, ահա, Նորիկ Դանիելյանի վիրավորվելուց հետո ջոկատի տղաները մեկ-մեկ փորձում էին լքել դիրքերը՝ փորձառու հրամանատար չունենալու պատրվակով: Ռազմիկն իր ջոկատի տղաներից մի քանիսին ուղարկեց Նորիկի պաշտպանած դիրքերը՝ հակառակորդի առաջխաղացումը կասեցնելու նպատակով: Շտաբից ևս օգնություն ուղարկվեց: Եկավ Սանվել Կարապետյանը՝ իր հետ բերելով մեկ տանկ և դիրքերից փախած մարտակերտցիներին: Նրանցից մեկը հրամանատար նշանակվեց, պարզաբանվեցին անելիքները, ջոկատին տրվեց կոնկրետ առաջադրանք: Պահանջվեց՝ մշտապես մնալ կապի մեջ: Ռմբակոծությունները սովորական երևույթ էին դիրքերում, ու տղաներն ասես հարմարվել էին դրան: Մի օր երկնքում երկու ուղղաթիռ հայտնվեց: Տղաները կարծեցին, թե թշնամական են, բայց ինչ-ինչ կասկածանքներ կային, ու չկրակեցին: Կասկածներն արդարացան. ուղղաթիռները Հայաստանի քաղաքացիական ավիացիայից էին: Թռիչքներ իրականացրին հակառակորդի վերահսկողության տակ գտնվող Մարտակերտ քաղաքի երկնքում, հետո անցան թշնամու թիկունքը և շատ ցածր բարձրությունից ռմբակոծեցին նրանց դիրքերն ու անվնաս հեռացան: Մեր ուղղաթիռների հայտնվելուց մի քանի օր անց, մոտ 300 մետր բարձրությունից թշնամու նետած կասետային ռումբի պայթյունից վիրավորված յոթ ազատամարտիկների թվում էր նաև Ռազմիկ Պետրոսյանը: Անմիջապես կապվեցին Փրկարար ծառայության հետ, բայց, քանի որ տղաներն արյունաքամ էին լինում, Գենոյի «ԿամԱԶ»-ի թափքում եղած ջուրը թափեցին ու վիրավորներին պատգարակներով տեղավորեցին այնտեղ։ Ճանապարհվեցին դեպի Չլդրան՝ դաշտային հոսպիտալ: Ճանապարհին հանդիպեց սանիտարական «ՈՒԱԶ»-ը և վերցրեց վիրավորներին, իսկ «ԿամԱԶ»-ը ետ վերադարձավ: Չլդրանում տղաներին առաջին օգնություն ցուցաբերելուց հետո ուղարկեցին Ստեփանակերտ, բայց զինվորական հոսպիտալում ու քաղաքացիական հիվանդանոցներում ազատ տեղ չկար, և բժիշկ Մարությանը որոշեց նրանց բուժել «կիսաամբուլատոր» պայմաններում. առավոտյան գալիս էին հիվանդանոց, ստանում համապատասխան բուժումները, իսկ երեկոյան վերադառնում իրենց տները: Այս դեպքից ընդամենը մեկ շաբաթ էր անցել, երբ շտաբից զանգեցին Ռազմիկ Պետրոսյանին և կարգադրեցին ջոկատն առաջին գիծ ուղարկել: Առանց հրամանատարի: Գիտեին, որ վիրավորվել է և բուժվում է: Սակայն Ռազմիկը գերադասեց մեկնել տղաների հետ։ Արդեն հանձնվել էին Չլդրանն ու Կիչանը: Կիչան գյուղի մոտակա ձորակում տեղակայված շտաբում Ռազմիկն իմացավ, որ մերոնք վերագրավել են Չլդրանը: Չլդրանում գտնվող Սամվել Կարապետյանը խնդրեց շտաբի տղաներին, որ Ռազմիկ Պետրոսյանի ջոկատն ուղարկեն իր մոտ: Ջոկատը միայն ուշ երեկոյան կարողացավ անցնել ռմբակոծության տակ գտնվող ճանապարհն ու հասնել Չլդրանի գյուղամիջյան աղբյուրի մոտ, ուր ողջ գիշերն անցկացնելուց հետո միացավ Մեհմանայի բարձունքի ուղղությամբ վաղ առավոտյան իրականացված գրոհին: Ռազմիկի ջոկատը գրոհողների կենտրոնամասում էր։ Աջից շարժվում էին Սամվել Կարապետյանի հետախույզները՝ Անդոյի (Անդրանիկ Սարգսյան) հրամանատարությամբ: Տղաները երկու կիլոմետր երկարությամբ շղթա կազմած` մոտենում էին Մարտակերտ-Քելբաջար ավտոխճուղուն, որը վերահսկվում էր հակառակորդի 3-4 տանկերի կողմից: Նկատելով նրանց՝ տանկերն սկսեցին կրակել: Ռազմիկը ձեռքի հակատանկային նռնականետից (ՁՀՆ) պատասխան կրակ բացեց։ Վարդգեսի տղաները ևս կրակ բացեցին «Մուխա» տիպի նռնականետից: Հակառակորդի տանկը շրջվեց ու անշարժացավ, իսկ անձնակազմը դիմեց փախուստի: Մեկ «Տ-72» տիպի տանկ էլ Անդոյի տղաներն էին խփել ու գրավել հակառակորդի դիրքերը: 11 Հատկապես կարևոր և հիշարժան էր մարտերից մեկում ադրբեջանցի կապավորի գերեվարումը: Հակառակորդի 15 հոգուց բաղկացած մի ջոկատ Մեհմանայից շարժվում էր Չլդրանի ուղղությամբ: Ռազմիկն իսկույն այդ մասին հայտնեց Չլդրանի պաշտպաներին: Ս. Կարապետյանը հրահանգեց Ռազմիկին՝ փակել հակառակորդի ետդարձի ճանապարհը և կամաց-կամաց շարժվել դեպի Չլդրան, իսկ իրենք Չլդրանից ուղղություն վերցրին դեպի Մեհմանա: Արդյունքում՝ հակառակորդի ջոկատը հայտնվեց շրջապատման մեջ և ոչնչացվեց՝ բացի կապավորից, որի միջոցով հնարավոր եղավ տեղեկանալ Մարտակերտյան ճակատի հրամանատար Սուրաթ Հյուսեյնովի գործողություններին, կանխել հակառակորդի՝ նախահարձակ լինելու որոշ դեպքեր: Մի անգամ էլ, Ս. Հյուսեյնովի (ազդականչը՝ «52») հետ խոսակցությունից պարզ դարձավ, որ հակառակորդը առավոտյան ժամը 6-ին գրոհ է ձեռնարկելու մեր դիրքերի ուղղությամբ: Ռազմիկն իսկույն կապվեց Չլդրանում տեղակայված շտաբի հետ և խնդրեց մարդ ուղարկել իր մոտ՝ կարևոր տեղեկություն հաղորդելու համար: Դիմելով հնարամտության՝ հակառակորդին անակնկալի բերելու համար, հրամանատարությանը խնդրեց թույլատրել ժամը 4-ին հարձակվել։ Հաջողությունն ակնհայտ էր: Հիշարժան են նաև թիվ 1156 բարձունքի գրավումը, ազգությամբ ղազախ կապավորի քաջարի վարմունքը, ադրբեջանցիների ինքնահրթիռակոծումը «Գրադ» կայանքներից։ Այս վերջին դեպքի ժամանակ Ռազմիկը կապվեց «Գրադ» Ժորայի հետ և ասաց, որ կարող է չանհանգստանալ ու խնայել հրթիռները. ադրբեջանցիները իրենք իրենց հաջողությամբ հրթիռակոծում են: 12 Մի շարք անհաջողություններից հետո, վերադասավորելով ուժերը՝ հակառակորդը նոր հարձակում ձեռնարկեց: Թշնամու գրոհները հաջողությամբ ետ էին մղում Ռազմիկի, Յուրա Հակոբյանի հրամանատարությամբ գործող սումգայիթցիների «Վրեժ» ջոկատները, «Տաքսիի» խումբը, չափարցի տանկիստ Վիտոն: Հակառակորդը կորցրեց չորս «Տ-72» տիպի տանկ և երկու ՀՄՄ, կրեց կենդանի ուժի զգալի կորուստ: Մեր կողմից ութ հոգի վիրավորվել էր, հինգը («Վրեժ» ջոկատից)՝ անփորձ լինելու հետևանքով՝ ուշաթափվել: Մարտից հետո Ռազմիկ Պետրոսյանը խնդրեց հրամանատարությանը՝ ջոկատը հանգստի ուղարկել: Հերթափոխվեցին երկու օր հետո միայն, իսկ մի քանի օր անց հակառակորդը, ցավոք, նոր ուժեր կուտակելով այդ վայրում, կարողացավ ետ գրավել Մեհմանայի բարձունքն ու Չլդրանը: Մեր պաշտպանական գիծը նորից անցնում էր Կիչան գյուղի մոտով: 13 Երկու օր էր, ինչ տղաները տանն էին, կրկին հավաքվելու և ռազմաճակատ մեկնելու հրաման ստացվեց՝ թշնամին հասել էր մինչև Խաչեն գետի հովիտը: Ջոկատը նշանակման վայր հասավ: Խնդիր էր դրված ոչ մի կերպ թույլ չտալ, որ հակառակորդն անցնի Խաչենի աջ ափը: Ռազմիկն առաջադրված խնդրի իրականացմանն անցավ Սամվել Կարապետյանի հրամանատարությամբ գործող ջոկատի հետ համատեղ: Հասկանալի էր իրավիճակը. եթե թշնամին հանկարծ հայտնվեր Խաչենի աջ ափին, իր վերահսկողության տակ կվերցներ տարածքի գերիշխող բարձունքները, պատմական Գանձասարը և, արդեն բաց ճանապարհով, կշարժվեր դեպի Ստեփանակերտ: Խաչենի հովտի բոլոր գյուղերն էին ոտքի կանգնել, Մարտակերտի շրջանի՝ գերության մեջ հայտնված բոլոր գյուղերի ջոկատները: Երբեք համախմբվածությունն այդ աստիճան չի կարևորվել, թեև միշտ էլ ջոկատների փոխգործակցությունը ցանկալի արդյունք էր տալիս: Այս պարագայում իրավիճակը բոլորովին այլ էր: Այս իրավիճակում համախմբվելն արդեն կենաց ու մահվան նշանակություն ուներ: 14 Արցախի ինքնապաշտպանության պետական կոմիտեն և ինքնապաշտպանության ուժերի հրամանատարությունը վճռեցին ստեղծել բոլորովին նոր կառույց, որը կմիավորեր առանձին-առանձին գործող ինքնապաշտպանական ջոկատները: Այդ նոր կառույցը, որը պիտի կոչվեր ԼՂՀ Պաշտպանության բանակ, կընդգրկեր բոլոր զինված կազմավորումները, նոր անվանումներ գործածության մեջ կդրվեին՝ պաշտպանական շրջան, միավորում, զորամաս, գումարտակ (դիվիզոն), վաշտ (մարտկոց), դասակ, ջոկ: Պատերազմը շարունակվում էր, և բանակը պետք է բանակի պես լիներ: Պատերազմական ճանապարհներով անցած ինքնապաշտպանական ջոկատները բազում փորձություններ են հաղթահարել, բազում անգամ են միայնակ հայտնվել մահվան դեմ-հանդիման և փրկվել իրենց զինական ուժի ու հնարամտության շնորհիվ: Բայց եկել էր պահը, երբ անջատ-անջատ կռվելն այլևս ոչ միայն արդյունավետ չէր, այլև անհնարին էր: Որովհետև հապաղելն այլևս մահվան էր հավասար: Նորաստեղծ Կենտրոնական պաշտպանական շրջանի (ԿՊՇ) կազմի մեջ մտան Ստեփանակերտում կազմավորված կամավորական ջոկատներն ու վաշտերը: ԿՊՇ-ի հրամանատար նշանակվեց Սամվել Կարապետյանը (այժմ՝ Արցախի հերոս, Արցախի պաշտպանության նախարարի տեղակալ, գեներալ-մայոր), շտաբի պետ՝ Ռազմիկ Պետրոսյանը (այժմ՝ ոստիկանության պահեստազորի գնդապետ): 15 1992-ի աշնանային հակահարձակողական գործողությունների արդյունքում հնարավոր եղավ առաջխաղացում գրանցել Մարտակերտյան ռազմաճակատում: Դա արդյունք էր բանակային կառուցվածքային նոր առավելությունների: ԿՊՇ-ի և Մարտակերտի պաշտպանական շրջանի (հրամանատար՝ Նորայր Դանիելյան) համատեղ ուժերով ճակատային գիծը խորացավ Մարտակերտի շրջանի տարածքում։ Կիչանից ու Առաջաձորի բարձունքներից մեր զորքերը շարժվեցին դեպի Չլդրան ու Դրմբոն, և մի քանի օրվա ընթացքում ամրացան Թարթառի հովտում՝ ազատագրելով Չլդրան, Պողոսագոմեր, Ղազարահող, Դրմբոն, Կոճողոտ, Վերին Հոռաթաղ, Հարությունագոմեր, Վաղուհաս, Խնկավան, Գետավան, Չափար, Հաթերք, Զագլիկ, Ումութլու (Ականաբերդ) բնակավայրերը: Մարտերն արդեն տեղի էին ունենում Սարսանգի ջրամբարի դիրքերի ուղղությամբ, որի հաջող ընթացքից հետո ռազմերթը պետք է շարունակվեր դեպի Մեծ-շեն ու Մաղավուզ: 16 1993-ի գարնանը ԼՂՀ Պաշտպանության բանակի ստորաբաժանումները ձեռնամուխ եղան Քելբաջարում (Քարվաճառ) տեղակայված թշնամական կրակակետերի վնասազերծման ռազմագործողությանն ու հաջողությամբ իրականացրին այն: Այդ օրերին Սերժ Սարգսյանն իր մոտ կանչեց Ռազմիկ Պետրոսյանին և հրահանգեց ԿՊՇ-ից ընտրել խիզախ ու ֆիզիկապես լավ պատրաստված 100-150 մարտիկներ և Օմար մեկնելու պատրաստություն տեսնել: Բանն այն է, որ ազատագրելով Քելբաջարի շրջանը, առանձնակի կարևոր էր այն մեր ուժերի վերահսկողության տակ պահելը: Իսկ դրա համար պետք էր այն անջատել Ադրբեջանից, այսինքն՝ լիովին մեր վերահսկողության տակ պետք է անցներ Օմարի լեռնանցքը: Տղաները զգում էին, թե բնակլիմայական ինչպիսի բարդ պայմաններում պետք է կատարեին իրենց առջև դրված մարտական խնդիրը, ուստի, անում էին ամեն ինչ, որպեսզի նախապատրաստական շրջանում ոչ մի մանրուք աչքաթող չարվի: Ռազմիկ Պետրոսյանն Առաջին և Երրորդ գումարտակների հրամանատարներ Գենադի Հակոբյանից և Սամվել Հարությունյանից պահանջեց 60-ական հոգուց բաղկացած խմբեր տրամադրել: Նախապատրաստվելու համար երկու օր էր տրված: Երկու օրից 120 հոգուց բաղկացած խումբն արդեն պատրաստ էր: Ապահովության բոլոր միջոցների առկայությամբ՝ վաղ առավոտյան խումբը մեկնեց Ստեփանակերտից: 17 Երեկոյան կողմ հասան Օմարի ստորոտում գտնվող Յանշաղ բնակավայրը ու մինչ կտեղավորվեին՝ Ռազմիկը մի փոքր խմբով, տեղանքին ծանոթանալուց ու քարտեզում անհրաժեշտ նշումներ անելուց հետո, մեքենայով մտավ մոտակա գյուղերը, ուր փոքրաթիվ ադրբեջանցի և քուրդ ծերունիներ ու կանայք էին մնացել: Տեսնելով մերոնց՝ նրանք կարծեցին, թե եկել են իրենց թշվառ կյանքի վերջը տալու, ուստի, պառկեցին և խնդրեցին սպանել իրենց: Ռազմիկն ասաց, որ հայ զինվորները խաղաղ բնակիչների, առավել ևս՝ ծերերի դեմ չեն կռվում: Կռվում են ոչ թե թալանի և ուրիշի ունեցվածքին տիրելու, այլ իրենց ազատ ու անկախ ապրելու իրավունքն իրականացած տեսնելու համար միայն: Նա այդ մարդկանց կերակրել տվեց և հավաստիացրեց, որ կարող են դիմել ցանկացած հարցով։ Անգամ, եթե կամենան հեռանալ դեպի իրենց հայրենակիցները՝ կարող են ճանապարհը ցույց տալ, ուղեկցել մինչև թույլատրելի սահմանները: Տեղանքն ուսումնասիրելու համար Ռազմիկն ու իր տղաները բարձրացան դիրքերը, ուր նրանց դիմավորեց «Մորուք» Ռաֆիկը (Սայիյան)՝ Մարտակերտի պաշտպանական շրջանի գումարտակներից մեկի հրամանատարը: Դիրքապահներին իրենց հետ բերած կոնյակից տվեցին, որպեսզի գիշերներն օգտագործեն` չսառչելու նպատակով: Տեղանքն ուսումնասիրելուց հետո ծրագրեր մշակվեցին ռազմավարական կարևոր դիրքեր զբաղեցրած հակառակորդին ոչնչացնելու համար: Հրետանավորների գործողությունները համակարգում էր Սամվել Սաֆարյանը, ով Ռազմիկի հին ծանոթներից էր, շախմատի դպրոցի տնօրենը: Հիմա նա շախմատի տախտակի վրա անցկացրած իր բազում մարտերն իրական դաշտ էր տեղափոխել և հաջողությամբ իրականություն էր դարձնում: Համագործակցելով Մարտակերտի պաշտպանական շրջանի ստորաբաժանումների հետ՝ Ռազմիկի ջոկատայիները ձեռնամուխ եղան երկրորդ պաշտպանական բնագծի պատրաստմանը: Եվ սպասում էին հակառակորդի հարձակմանը: Ռազմական լուրջ գործողություն դեռևս չէր իրականացվում, և տղաները ձանձրացել էին դիրքեր պահելուց, երբ վերջապես երևաց հակառակորդի զինվորներից մեկը, ով մեր հսկողության տակ գտնվող տարածքն էր անցել՝ որոշակի տվյալներ ձեռք բերելու համար: Դա արդեն նշան էր, որ հակառակորդն, իրոք, լրջորեն պատրաստվում է հարձակման: Մեր կողմում ևս նախապատրաստական աշխատանքներ էին տարվում այդ ուղղությամբ, առաջարկվում էին հակահարձակման մի քանի տարբերակներ: Առաջին գումարտակի հրամանատար Գենան, օրինակ, առաջարկեց բարձրանալ Աղդաբանի սարը, որն իր բարձրությամբ չի զիջի հակառակորդի զբաղեցրած դիրքերին, և գիշերն այնտեղից նախահարձակ լինել։ Սարի վրա ձյունը քիչ կլինի, իսկ այստեղ ձյան շերտը երկու մետր բարձրություն ունի, որն էլ խանգարում է հարձակման իրականացմանը: Մի օր էլ, դիրքեր բարձրանալիս, Ռազմիկը նկատեց, որ տղաները ձյունը փորել և մոտ 4-5 մետր խորացել են ձյան մեջ: Այնտեղ ճաշում էին, այնտեղ էլ՝ հանգստանում: Երբ հարցրեց՝ ինչպես են զգում այդտեղ, պատասխանը միանշանակ դրական էր: Անմիջապես միտք հղացավ մինչև հակառակորդի դիրքերը, մոտ 250-300 մետր (2-2.5 մետր խորությամբ ձյան շերտով), թունելաձև փորվածք անել և զգալիորեն մոտենալով թշնամու դիրքերին՝ հանկարծակի դիմել հարձակման: Նա մոտավոր հաշվարկ կատարեց և իր համար պարզեց, որ մոտ 7-10 օրում հնարավոր կլինի այդ ծրագիրն իրագործել: Նորիկն առարկեց. իբր` 7-10 օրն ահագին ժամանակ է, իզուր ինչո՞ւ վատնեն: Ռազմիկն էլ իր հերթին առարկեց, ասելով, որ, միևնույն է, 10 օր է՝ այստեղ են, և դարձյալ ոչ մի առաջխաղացում չկա: Մարտակերտի պաշտպանական շրջանի հրամանատարից մի 5-6 բահ խնդրեց միայն: «Թունելագործներն» սկսեցին աշխատել։ Որոշվեց երկու զուգահեռ ճանապարհ բացել, իրարից 30-40 մետր հեռավորությամբ: Հերթափոխային աշխատանքը կատարում էին ութ հոգով, իսկ ներքևից հետևում էին, որ հանկարծ ուղղությունը չփոխվի, և երեք մետրանոց լայնությունը պահպանվի՝ հարձակմանը շատ զինվոր ներգրավելու հնարավորությունն ապահովելու համար: Ութ օր անց աշխատանքն ավարտված էր: 60 հոգի արդեն պատրաստ էին հարձակման համար: Զինվորներին լավ կերակրեցին ու հանգստի համար անհրաժեշտ ժամանակ տրամադրեցին, իսկ հրետանավորներին հրահանգեցին մշտապես կրակի տակ պահել հակառակորդին` ուշադրությունը շեղելու համար։ Սամվել Սաֆարյանը խոստացավ, որ երեք օր շարունակ նրանք հանգիստ չեն ունենա: Երեք օրից, երբ հակառակորդի համար հրետակոծությունն արդեն սովորական բնույթ էր ստացել և հարձակման չէին սպասում այլևս, ականանետային հարվածների ուղեկցությամբ մեր զինվորները վաղ առավոտյան նետվեցին գրոհի: Սկզբում աշխատեցին նռնականետները, հետո՝ գնդացիրները, և տղաները ձեռքի նռնակներով նետվեցին թշնամական դիրքերի վրա: Հանկարծակիի եկած հակառակորդը խուճապի մատնվեց՝ չհասցնելով նույնիսկ կրակել: Սպանվեց 12 ադրբեջանցի, 10-ը վիրավորվեց և գերի ընկավ, առգրավվեց զգալի քանակությամբ զենք ու զինամթերք: 18 1993-ի գարունը նշանակալից էր նաև նրանով, որ թշնամուց լիովին մաքրվեց Թարթառի հովիտը, ընդհուպ՝ մինչև Մեծ-շենի մատույցները: Կարևոր էր Սարսանգի ամբարտակի մերձակա բարձունքի գրավումը, որը մարտավարական մեծ նշանակություն ուներ և ազդում էր ռազմագործողությունների հետագա ընթացքի վրա: Դա հասկանում էր նաև հակառակորդն ու այդ բարձունքում զգալի քանակությամբ զինտեխնիկա էր կուտակել: «Գրադ» կայանքներն ու հրետանին անընդհատ կրակի տակ էին պահում մեր դիրքերը, որոնց ստեպ-ստեպ օգնում էր նաև օդուժը: Ամբարտակի մերձակա բարձունքի գրավումն օրակարգի թիվ մեկ հարց էր դարձել ԿՊՇ-ի հրամանատարության համար: Շտաբն աշխատում էր օր ու գիշեր, քննարկում բոլոր տարբերակները: Իսկ երբ ռազմագործողության պլանն արդեն կազմված էր, թշնամու հիմնական ուժերի տեղաբաշխվածության մասին անհրաժեշտ տեղեկություններն ի մի բերված, նախապատրաստական վերջին աշխատանքներին անցան։ Հարձակումն իրականացնելու գործում հիմնականում ներգրավված էին ԿՊՇ-ի երրորդ գումարտակի տղաները: Գումհրամանատարի տեղակալ Զորիկ Հակոբյանը, մեկ վաշտի հետ, հարձակումից մեկ օր առաջ ծածուկ անցել էր գետը և պահվել թշնամու թիկունքում, իսկ յոթերորդ վաշտի հրամանատար Անդրանիկ Գասպարյանը, Արարատ Ղազարյանը, Բենո Սահակյանը, Ալեքսանդր Գասպարյանը, Արթուր Գրիգորյանը իրենց զինվորներով հարմար դիրքավորվել և սպասում էին հարձակման ազդանշանին: ԿՊՇ-ի Առաջին և Երկրորդ գումարտակները ևս անցել էին հակառակորդի թիկունքն ու դիրքավորվել մերձակա բարձունքներում: Հարձակման հրաման տրվելուց հետո, երրորդ գումարտակի զինծառայողների սրընթաց գործողությունների արդյունքում, հակառակորդն առանց լուրջ դիմադրության սկսեց անկանոն փախչել: Ռազմագործողության ելքն արդեն որոշված էր, Սարսանգի ջրամբարի շրջակա բոլոր բարձունքները Կենտրոնական պաշտպանական շրջանի ստորաբաժանումների վերահսկողության տակ էին արդեն: Սերժ Սարգսյանից մի քանի օրվա հանգստի թույլտվություն ստացան ու դիրքերը հանձնեցին Հայաստանի երկրապահ կամավորականներին: Հանգստի հենց հաջորդ օրը Սերժ Սարգսյանն իր մոտ կանչեց գնդի հրամանատար Սամվել Կարապետյանին և շտաբի պետ Ռազմիկ Պետրոսյանին ու հայտնեց, որ գունդը պետք է շտապ վերադառնա Ալաշան: Պարզվեց, որ մեր դիրքերը հակառակորդի վերահսկողության տակ են անցել, և գազազած թշնամին ակտիվ գործողություններ է նախաձեռնում դեպի Հաթերք ու Մեհմանա: Նույն օրը գունդն արդեն Ալաշանում էր, և քանի դեռ հակառակորդը լիովին չէր ամրացել այնտեղ, անհրաժեշտ էր կոնկրետ ձեռնարկումների դիմել: Գնդի հրամանատարի մոտ հավաքված հրամկազմը ելք էր փնտրում, տարբեր առաջարկություններ էին արվում: Նպատակն, այնուամենայնիվ, մեկն էր. կորցրած դիրքերն անպայման պետք է վերադարձվեին: Հակառակորդը գործադրում էր բոլոր ջանքները՝ կասեցնելու մերոնց առաջխաղացումը։ Հեռահար հրետանու արկերն ու «Գրադ» կայանքներից արձակված հրթիռները թափվում էին հեղեղի պես: Մերոնց առաջընթացը, սակայն, ոչինչ չէր խոչընդոտել: Սարսանգի շրջակա բարձունքների վերագրավման հետ ԿՊՇ-ի ստորաբաժանումների վերահսկողության տակ անցավ նաև Մեծ-շեն գյուղը: Դրանով իսկ՝ կանխվեց հակառակորդի նոր հեռահար նպատակների իրագործումը: Մեծ-շենի գրավումը նոր հաղթանակների սկիզբ դարձավ: 1993-ի ամառը նշանավորվեց նաև նրանով, որ մեր մարտիկները հասան Մարտակերտի շրջանի տափաստանային գոտուն: Մարտերը համառ էին, թշնամին՝ տմարդի ու վայրագ, բայց մեր զինվորները ոգով պինդ էին ավելի, քան հակառակորդն էր կարծում, և զինական ուժին գումարելով այդ վեհ զենքը՝ ոգեղենը, չընկրկեցին թշնամու առաջ: 19 Պատերազմական գործողությունների հետագա ընթացքը դասավորվեց այնպես, որ Պաշտպանության բանակի զորամասերն ու առանձին ստորաբաժանումները կարողացան նախկին ԼՂԻՄ-ին սահմանակից Քելբաջար (Քարվաճառ), Լաչին (Քաշաթաղ), Ղուբաթլու (Սոնասար), Զանգելան (Կովսական) շրջանները՝ ամբողջությամբ և Աղդամ, Ֆիզուլի (Կարյագինո), Ջաբրայիլ (Մեխակավան) շրջանները՝ մասնակիորեն, վերցնել իրենց վերահսկողության տակ: Մեր զորքերն ընդհուպ մոտեցան Միր-Բաշիր (Թարթառ), Բարդա (Պարտավ) ադրբեջանաբնակ քաղաքներին, գրավեցին Ադրբեջանը հարևան Իրանի հետ կապող Հորադիս կայարանը: Անելանելի դրությունն Ադրբեջանին ստիպեց կրակի դադարեցման պայմանագիր աղերսել Արցախի Պաշտպանության բանակից և Բիշքեկում 1994-ի մայիսի 12-ին կնքվեց նման պայմանագիր, համաձայն որի՝ նույն տարվա մայիսի 16-ի 00 ժամից ռազմաճակատային գոտու ողջ երկայնքով հաստատվեց ժամանակավոր հրադադար, որը շարունակվում է առ այսօր: Այդ գործում իրենց արժանի ներդրումն ունեցան կողք-կողքի, հանուն հարազատ երկրամասի ազատ ու անկախ գոյակցության մարտնչած մարտիկները, այդ թվում՝ Ռազմիկ Պետրոսյանը, ովքեր չխնայեցին ոչինչ, շատերն անգամ կյանքը տվեցին, որ թուրք-հրոսակը կրկին ոտնակոխ չանի Հող-հայրենին:
4vby5eogwkv9pooqivef86srs0fw7n9 Գլուխ երկրորդ. ԱՆԵԼԻՔԸ՝ ՊԱՐԶՈՐՈՇ, ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ՝ ՎՍՏԱՀ 0 150170 393302 393208 2026-06-23T08:23:04Z Անունով խմբագիր 4841 393302 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title=Գլուխ երկրորդ

ԱՆԵԼԻՔԸ՝ ՊԱՐԶՈՐՈՇ, ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ՝ ՎՍՏԱՀ |section = |previous = [[Գլուխ առաջին. ԱՐՎԱԾԸ՝ ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ, ԱՊՐԱԾԸ՝ ԼԻԱՐԺԵՔ]] |next =[[Գլուխ երրորդ. ՌԱԶՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ]] |notes = Աղբյուր՝ [[Խիզախման ոգին]] (փաստավավերագրություն), Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատ., 2010, 168 էջ, տպ. 500 օր.։ |author =Արիս Արսենի}}
{{Կենտրոն|''Գլուխ երկրորդ}} {{Կենտրոն|'''ԱՆԵԼԻՔԸ՝ ՊԱՐԶՈՐՈՇ, ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ՝ ՎՍՏԱՀ}}
1 1 Արցախյան ազգային ազատագրական շարժումը խառնեց Ռազմիկ Պետրոսյանի բոլոր խաղաքարտերը, մոռանալ տվեց անգամ ֆուտբոլը, առանց որի՝ անվանի մարզիկը չէր էլ պատկերացնի իր հետագա կյանքը։ Բայց երբ զոհասեղանին դրված էր ժողովրդի ճակատագիրը, նա մոռացավ անձնականի մասին և բոլորանվեր տրվեց արցախահայության արդարացի պահանջատիրության իրականացման գործընթացին։ Կանգնած լինելով շարժման ակունքներում, գործուն մասնակցություն ունեցավ ԼՂԻՄ խորհրդի 1988-ի փետրվարի 20-ի պատմական նստաշրջանի ու ԼՂ կուսմարզկոմի 1988-ի մարտի 17-ի հայտնի պլենումի կազմակերպման գործընթացներին, ընդգրկվեց «Կռունկ» կոմիտեի նախագահության կազմում, գլխավորեց 1988-ի մարտի վերջերին «Քաղաքացիական պաշտպանության շտաբի» անվան տակ ստեղծված Արցախի պաշտպանության շտաբը, ընդհատակյա պայմաններում բոլոր ջանքերն ու միջոցները ներդրեց ինչպես ինքնապաշտպանության առաջին ջոկատների կազմավորման, այնպես էլ՝ այդ ջոկատները զինելու և զինամթերքով ապահովելու գործին։ Բայց աննկատ չմնաց այդ ամենը. ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերի՝ մեր երկրամասում տեղակայված ստորաբաժանումների զինծառայողների և ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատայինների կողմից 1990-ի հունվարի 18-ին ձերբակալվեց և պահվեց Կրասնոդարի ու Նովոչերկասկի բանտերում։ Բայց ոչինչ չէր կարող նրան ընկճել, որովհետև նրա գործելակերպը վստահ էր, անելիքը՝ պարզորոշ։ Որքան հեռանում ենք Արցախյան շարժման 1988-ի համաժողովրդական պոռթկման առաջին ամիսների իրադարձություններից, այնքան ավելի տեսանելի են դառնում այդ օրերի եռքը, ընդվզումը, հաջողություններն ու հիասթափությունները: Բայց հաճախ տարակուսանք են առաջացնում որոշ «տարեգիրների» կողմից, անտեղյակության հետևանքով, կամ ինչ-ինչ այլ պատճառներով, անձերին ու կազմակերպություններին առնչվող առանձին փաստերի հարկի-անհարկի աղավաղումները, որոնք աղճատում են տվյալ ժամանակաշրջանի իրական պատկերը: Արցախյան շարժման ակունքներում կանգնած նվիրյալը, ով քաջատեղյակ է տվյալ ժամանակաշրջանի բոլոր անցքերին ու իրադարձություններին, երբեք չի կարող անտարբեր լինել նման երևույթների նկատմամբ: 2 1960-ականներին անթեղված կայծը սկսեց բոցավառվել։ Արթնացավ արցախցիների հույսը, որ, թվում էր, հավերժական քնով էր քնել։ Թվո՞ւմ էր, թշնամիներին՝ գուցե, բայց արցախցի հայը երբեք իրեն չի զգացել Հայաստանից բաժան։ Եվ, ահա, բացախոսության ու հրապարակայնության պայմաններ ընձեռած վերակառուցումը կրկին հուսավառեց մարդկանց՝ պատմական սխալն ուղղելու առումով։ Սկսվել էր անխափան մի գործընթաց՝ ստորագրահավաք և խորհրդային իշխանության կենտրոնական մարմիններին՝ 1813 թվականին Արցախի պատմական Գյուլիստան գյուղում կնքված պայմանագրով Ռուսաստանին միացած, բայց չգիտես ինչու և ինչպես՝ 1921-ին ձեռքի թեթև շարժումով Ադրբեջան հորջորջվող նորաթուխ պետության տիրապետության տակ հայտնված Արցախի՝ Մայր Հայաստանին վերամիավորվելու արդարացի պահանջ ու խնդրանք պարունակող նամակների հեղեղ։ Այդ օրերին հավատում էինք (միամտաբա՞ր, թե՞ մեր ժողովրդին հատուկ հավատով) Մ.Գորբաչովի վերակառուցման ծրագրի, կոմունիստական կուսակցության ու լենինյան «վեհ գաղափարների», խորհրդային երկրի անպարտելի, անսասան կեցվածքի գաղափարական ու գործնական անբեկանելիությանը։ Վստահ էինք, որ պատմական արդարությունը կվերականգնվի, ու ժողովուրդն ազատ շունչ կքաշի։ Գուցե թե՝ հենց այդպես էլ ծնունդ առավ «Լենին-Պարտիա-Գորբաչով» կարգախոսը, որը հրապարակ էր հանում տասնյակ հազարավոր մարդկանց։ Այն մեզ խանդավառում էր, սակայն գնալով ավելի էր խորանում անդունդը երկու հարևան ժողովուրդների միջև։ Ավելին՝ սերմանվող թշնամանքը առճակատում, արյունահեղություն էր ակնկալում։ 1988 թ. փետրվարի 8-17-ին Մոսկվայում էր գտնվում արցախահայության՝ 60 հազար ստորագրություններով դիմում-բողոքները կենտրոն հասցրած հերթական պատվիրակությունը, իսկ Ստեփանակերտ էին ժամանել Բաքվի հերթական էմիսարները՝ Ադրբեջանի ԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար Վ.Կոնովալովը, Կենտկոմի բաժնի վարիչ Մ.Ասադովը, հանրապետական ՊԱԿ-ի նախագահի տեղակալ Ի.Ամրանովը և ուրիշներ։ Նրանց առաքելությունը ոչ միայն ձախողվեց, ավելին՝ արժանի հակահարված ստացավ՝ կոնկրետ հիմնավորումներով։ «Իսկ ես այնքան էի ուզում, որ մեր տքնաջան աշխատանքի «պտուղը» վերջապես հասունանար, – իր խոհերն է կիսում Ռ.Պետրոսյանը։ – Այդ իսկ պատճառով՝ անտեսելով ամեն վտանգ, նիստը, որի ընթացքում ինձ ձայն չտրվեց, փակ հայտարարվելուց հետո բարձրացա միտինգավորների ինքնաշեն բեմը»։ Անմիջապես էլ՝ նրան երկու կողմից թևանցուկ շղթայեցին ՊԱԿ-ի մարզային բաժնի և ՆԳ մարզային վարչության պետերը։ Ռազմիկը վայրկյան անգամ չտատանվեց, շատ քաղաքավարի ձևով խնդրեց թողնել իրեն։ «Ես ռինգ չեմ մտնում, – ասաց, – ասելիք ունեմ և պիտի° ասեմ»։ Եվ՝ ասաց։ «Նախագահը վճռել է, որ Արցախը Ադրբեջանի կազմից երբեք դուրս չի՞ գալու», – հարցրեց, և ընկրկեցին նրանք՝ ժողովրդյան ձայնը լռեցնել կամեցողները։ Ռ.Պետրոսյանը ժողովրդական այդ բարձր ամբիոնից առաջարկեց մարզային ակտիվի անունից հեռագիր ուղարկել Մոսկվա, և քվեարկության դրված առաջարկությունն ընդունվեց միաձայն։ Աննախադեպ ժողովրդավարություն և հանդգնություն՝ Խորհրդային Միության չափանիշների նմանօրինակ զանցառում, առաջին անգամ՝ խորհրդային տիրապետության ողջ ընթացքում։ Բոլորը քվեարկեցին միաձայն, բաց քվեարկությամբ, և՝ լիահույս, որ Մոսկվայից եկող հանձնաժողովն, անշուշտ, արդարացիորեն կլուծի մեր հարցը, որ գորդյան հանգույցի պես խճճվել ու հյուծում էր բոլորին։ Այդպիսի ոգևորություն էր տիրում նաև համաշխարհային ճանաչում ունեցող տնտեսագետ Աբել Աղանբեգյանի հարցազրույցը ֆրանսիական հանրահայտ «Յումանիտե» պարբերականում տպագրվելուց հետո, ուր նա ո°չ միայն առաջարկում, այլև հիմնավորում էր Արցախի ու Հայաստանի տնտեսական միավորման արդյունավետությունը, որը նաև ենթադրում էր պատմական-իրավական, բարոյական արդարության վերականգնում։ ԼՂԻՄ խորհրդի արտահերթ նստաշրջանի հրավիրման նախապատրաստական աշխատանքների ընթացքում Ռազմիկ Պետրոսյանն ու իր համախոհները լուրջ կարևորություն էին տալիս հատկապես պատասխանատու կուսաշխատողներին ներգրավելու կամ, նվազագույնը, նրանցից չխանգարելու համաձայնություն կորզելու կարևոր խնդրին: Նստաշրջանն անցկացնելուց առաջ անհրաժեշտ էր նաև մարզգործկոմի խորհրդի նախագահի առաջին տեղակալ Շմավոն Պետրոսյանի և Մարտակերտի (տարածքային առումով՝ մարզի ամենախոշոր շրջանի) կուսշրջկոմի առաջին քարտուղար Վահան Գաբրիելյանի տրամադրվածությունը շոշափելը: Վաչագան Գրիգորյանն ու Արկադի Մանուչարովը Ռազմիկ Պետրոսյանին հանձնարարեցին գլուխ բերել այդ գործը: Շմավոն Պետրոսյանը դեռևս Մարտունու շրջկոմի առաջին քարտուղար եղած ժամանակներից ֆուտբոլի ջերմ երկրպագու էր: Ռազմիկը նրա հետ ունեցած շփումներից հասկացել էր, որ հայրենասեր մարդ է: Հանդիպումը կայացավ: Նա չհրաժարվեց ընդհանուր գործից: Բայց Ռ. Պետրոսյանի համար հասկանալի էր նաև նրա զգուշավորությունը: «Հեշտ բան չէ, – ասաց Շ. Պետրոսյանը, բայց չժխտեց գործով զբաղվելու՝ արդեն գործողության մեջ դրված ծրագրի խոհեմությունը, – ՊԱԿ-ը և Բորիս Կևորկովը որ իմանան՝ մեզ բոլորիս գործից կազատեն»: Այսպես թե այնպես՝ նրա վերաբերմունքից անմիջապես զգացվեց, որ ջերմ համակիր ու համախոհ է: – Գնա°, – խորհուրդ տվեց նա, – բոլորի հետ խոսի°ր, վերջում կգաս ինձ մոտ: Վաչագան Գրիգորյանին և Արկադի Մանուչարովին տեղեկացրեց հանդիպման արդյունքի մասին ու անմիջապես մեկնեց Մարտակերտի կուսշրջկոմի առաջին քարտուղար Վահան Գաբրիելյանի մոտ: Հարևաններ էին և հանդիպում էին երբեմն: Մինչ այդ Վ. Գաբրիելյանը աշխատել էր Մարտունիում: Ռազմիկը գիտեր, որ տղամարդուն վայել բնավորություն ունի. «այո»-ն «այո» է, «ոչ»-ը՝ «ոչ», չնայած հակասական կարծիքներ կային նրա մասին: Անմիջապես չմտավ նրա մոտ: Նախ հանդիպեց Շարժման Մարտակերտի պատասխանատու Վիգեն Շիրինյանի ու ակտիվիստ Վագիֆ Գալստյանի հետ: Նրանք նպատակահարմար չհամարեցին Ռ. Պետրոսյանի հանդիպումը առաջին քարտուղարի հետ, որովհետև մտադիր էին նրան պաշտոնից ազատել տալ: – Նրան ինչպե՞ս կարող ես այդ գաղտնիքը վստահել, երբ նա կամենում է մեզ բոլորիս բռնել տալ, – նման այլ փաստարկներ բերեցին: – Դուք նրան պաշտոնից հանելու մասին մի մտածեք,– վստահ խորհուրդ տվեց նրանց, – այլ ստորագրությունները հավաքեք և ժողովրդին նախապատրաստեք ցույցերին՝ նստաշրջան կազմակերպելու պահանջով: – Ժողովուրդն արդեն մեզ մոտ էլ, ինչպես Ասկերանում, Հադրութում և Մարտունիում, նստաշրջան է պահանջում: Մնում է քարտուղարի վերաբերմունքը, որ ավելորդ դժվարություններ չհարուցվեն, – ավելացրեց նա: – Բոլոր քարտուղարներին ամենից շատ մտահոգում է անասնագողությունը,- ասաց Ռ. Պետրոսյանը: – Այս մի հարցում նրան ապահովագրելու համար պաշտպանեք ֆերմաները: Վահան Գաբրիելյանը սիրով ընդունեց իր հարևանին: Բայց զգացվում էր նրա տագնապը: Ռ. Պետրոսյանը տեղեկացրեց, որ նստաշրջան կազմակերպելու որոշման մասին եկել է նրա կարծիքն իմանալու, քանի որ բոլորն արդեն գիտեն և սպասում են Վ. Գաբրելյանի հեղինակավոր խոսքին: – Ովքե՞ր են համաձայն, – հետաքրքրվեց նա: – Բոլորը, – վստահորեն անհասցե նետեց «առաքյալը»: – Օրինակ, – խորացավ նա: – Մանուչարովը, Վաչիկը, Շմավոն Միսակովիչը, Գրիշա Բաղյանը: – Ռազմի°կ, – մտերմորեն դիմեց զրուցակիցը, – ես քեզ լավ եմ ճանաչում: Ես, անտարակույս, համաձայն եմ, բայց խնդրում եմ՝ առայժմ ոչ ոք չիմանա այս մասին: Զրույցին ներկա շրջգործկոմի նախագահ Վալերի Ջավադյանի կարծիքն էլ հարցրեց առաջին քարտուղարը: – Ինչպես ասեք՝ այնպես էլ կանենք, – եղավ պատասխանը: – Երբ գործը հաջողվի, – իր խոսքն առաջ տարավ նա, – ես բոլոր պատգամավորներին կբերեմ նստաշրջան, էլ չգաք, – եզրափակեց զրույցը: Նա միանգամից փոխվեց Ռազմիկի աչքում, մեծացավ: Փաստորեն, ոչ միայն բարդություններ չառաջացրեց, այլև իր պաշտոնի համար շատ վտանգավոր քայլեր հանձն առավ: Բայց պահանջի նման խնդրանք էլ ուներ. – Խնդրում եմ, Վիգենենց (այսինքն՝ շարժման ակտիվիստներին) զգուշացնես, որ հրաժարական չպահանջեն ինձանից: Եթե ես հրաժարական տամ՝ Մարտակերտը կկորչի: Նա անկեղծորեն էր խոսում, սրտացավություն կար նրա խնդրանքի մեջ: Դա Ռազմիկին ավելի ոգևորեց: Նա ուժեղ մարդ էր: Փաստորեն՝ և° կոմունիստական կուսակցության ուղենիշն էր պահում, և° զինվորական պարետատան հետ էր համագործակցում, և°, անհնաժեշտության դեպքում, ազերիներին էր սանձահարում, ու, պարզվում է՝ համախոհ է նաև շարժման աջակիցների հետ: Այն ժամանակ հզոր կայսրության պայմաններում նա չվարանեց: Կուսակցական տեղական ղեկավարների նման վերաբերմունքը և շարժման ակտիվիստների հետ համագործակցությունն իր դրական արժեքն ունեցավ, արցախահայության համաժողովրդական պայքարում հաղթանակի հասնելու գրավական դարձավ: Կուսակցական վերնախավը չկարողացավ տեղական ղեկավարների մեջ սպանել մարդուն, ջնջել մարդկայինը, արդարության համար մարտնչող պայքարի ոգին: Կուսակցական-ներմուծովի գաղափարներն այլևս սնանկ էին ու անգործունակ: Արմո Ծատրյանի և Վաչագան Գրիգորյանի օգնությամբ Ռազմիկը հավաքել էր մարզգործկոմի մեկ երրորդի ստորագրությունները, որոնք ներկայացրեց մարզխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ Շմավոն Պետրոսյանին: – Լա°վ, օրինական է, – հաղթաթուղթը ձեռքին ասաց նա: – Մնացածը ես կկազմակերպեմ: Եվ, իրոք, նստաշրջանը կազմակերպելու, պատգամավորներին (նաև՝ ադրբեջանցի) այդ մասին իրազեկելու և մնացած գործը կատարեցին Կարեն Բաբուրյանը և Կարեն Ջհանգիրյանը՝ Շմավոն Պետրոսյանի հանձնարարությամբ: Գործկոմի կազմից ստորագրողները հայտնվել էին երկու կրակի արանքում: Նստաշրջանից մի երկու օր առաջ մարզկոմի առաջին քարտուղարն արդեն տեղյակ էր և կամենում էր հարկադրել գործկոմի անդամներին՝ հրաժարվել իրենց ստորագրություններից: Մնում էր՝ թաքցնել պատգամավորներին և հրահանգավորել՝ չներկայանալ նույնիսկ մարզկոմի առաջին քարտուղար Բ. Կևորկովի հրավերի դեպքում: Պետք էր չկորցնել զգոնությունն ու լինել վստահ, որ նստաշրջանը չձախողվի, անել ամեն ինչ, որ հնարավոր սադրանքները ոչ մի կերպ չկարողանային ազդել նախաձեռնության ընթացքի վրա: Նստաշրջանը նախագահողը պետք է իրավիճակի լիիրավ տերը լիներ, որպեսզի տեղում ժամանակին ու ճիշտ կողմնորոշվել կարողանար: Բայց ո՞վ կհանդգներ ստանձնել նման պատասխանատու առաքելությունը: Արմո Ծատրյանն ու Վարդան Հակոբյանը նստաշրջանը նախագահելուց հրաժարվեցին, բայց խոստացան ելույթ ունենալ, և, իրոք, առաջին ելույթ ունեցողը Վ. Հակոբյանն էր, քաջալերող էր նրա խոսքը, տպավորիչ: Վ. Գրիգորյանի և Ա. Մանուչարովի հետ պայմանավորվածության համաձայն՝ Ռ. Պետրոսյանը պետք է հանդիպեր մարզգործկոմի ժողկրթության բաժնի վարիչ Վիգեն Հայրապետյանին, նրան առաջարկեր պատմական այդ նստաշրջանը նախագահելու պատվավոր առաքելությունը ստանձնել: Նա կարևորեց Վ. Հայրապետյանին առավել մոտիկից ճանաչող բժիշկ Էդուարդ Ղուկասյանի ընկերակցությունն այդ գործում: Գնացին երկուսով, և Վիգեն Հայրապետյանն առանց ձևականությունների ու բարդացնելու՝ արձագանքեց առաջարկությանը: – Համաձայն եմ, բայց ոչ ոքի չասեք: Ես արդեն ասել եմ, վերջ, – կտրուկ եզրափակեց նա: «Ուրեմն՝ մեր գործերն անպայման հաջողվելու են», մտածեց Ռազմիկը: Սակայն էլի անելիքներ կային: Կար ընդհանուր մի հիմնավոր եզրահանգում, որ եթե Կևորկովը նստաշրջանի կազմակերպիչների կողմը չանցնի՝ ելքն անորոշ կլինի: Հատկապես, որ նստաշրջան հրավիրելու ժողովրդի պահանջի մասին լսելով՝ շուտափույթ Արցախ էին ժամանել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի առաջին տեղակալ Պ. Դեմիչևը, ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար Գ. Ռազումովսկին, Ադրբեջանի ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Մ. Բաղիրովը: Պարզ է, չէին եկել օրինականությանն ընթացք հաղորդելու: Եկել էին օրինականության հետ հույսեր կապող մարդկանց ջանքերով կազմակերպվող նստաշրջանի կասեցման, կամ էլ՝ լիովին խափանման իրենց բուռն ցանկությանը հագուրդ տալու համար: Վիգեն Հայրապետյանը զգուշացվեց նստաշրջանին չներկայանալու հարկադրանքից խուսափելու համար տանը չգիշերել: Իսկ Ռ. Պետրոսյանն ու Էդ. Ղուկասյանը սկսեցին Բ. Կևորկովին հանդիպելու ուղիներ որոնել: Մարզկոմի կուսհանձնաժողովի նախագահ Վահան Հարությունյանն արդեն հրաժարվել էր Կևորկովի հետ հանդիպումը կազմակերպելու միջնորդությունից: – Չէ°, չեմ կարող ասել, – պարզ խոստովանեց նա: Սակայն Կևորկովի օգնական Յուրի Բեկնազարյանը բժշկի առաջարկությանն անմիջապես դրական պատասխան տվեց, խոստացավ Բ. Կևորկովին տեղեկացնել Շարժման ակտիվիստ Ռ. Պետրոսյանի՝ իր հետ հանդիպելու ցանկության մասին: Մեն-մենակ նրա հետ հանդիպումն անհրաժեշտ էր ու հրատապ: Պետք էր ճշտել, թե տարածաշրջանում ազդեցության մեծ ուժ ունեցող կոմունիստների մարզային ղեկավարը եթե չի օգնելու, գոնե պատրա՞ստ է չխանգարել: «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրության՝ Գ. Գաբրիելյանի աշխատասենյակում սպասումը հինգ ժամ տևեց: Վերջապես, խոստացված ժամին (երեկոյան ժամը 600-ին) Յու. Բեկնազարյանը զանգահարեց և տեղեկացրեց, որ ընկեր Կևորկովը վաղը ժամը 1300-ին կընդունի Ռ. Պետրոսյանին: Բոլորը շատ ուրախացան: Հաջորդ օրը, ցերեկվա ճիշտ ժամը 100-ին, Ռազմիկն արդեն մարզկոմի առաջին քարտուղարի ընդունարանում էր, երբ նրան նախ ընդունեց ՊԱԿ-ի աշխատակից Թումանյանը: Իրար լավ գիտեին՝ նա ևս ֆուտբոլի մոլի երկրպագու էր: – Կներես, Ռազմիկ, – դիմեց նա, – գրպաններդ պիտի ստուգեմ: Կարգն է այդպես. առաջին քարտուղարի մոտ ես գնում: – Համեցե°ք, – սիրով ենթարկվեց Ռազմիկը: «Ստուգվելուց» հետո եկավ Յու. Բեկնազարյանը և խորհրդակցությունների դահլիճ հրավիրեց նրան: Ռազմիկն արդեն գլխի է ընկել, որ Կևորկովն իր աշխատասենյակում հյուրեր ունի՝ Դեմիչևն ու Ռազումովսկին, ինչպես նաև՝ Բաղիրովը: Յուրին գնաց, ներս մտավ Բ. Կևորկովը: – շ ԹՈր րսցՔՈþ,– այն ժամանակներում նման հանդիպումն ինքնին արդեն մեծ բան էր սովորական, կամ այդ օրերի լեզվով ասած՝ անհնազանդություն ցուցաբերող քաղաքացու համար: Ռազմիկն իրազեկեց հաջորդ օրը կայանալիք նստաշրջանի մասին, որն` անխուսափելի է, քանի որ օրինական է, ժողովրդավարական դրսևորում, որը մեր երկրի համար որքան արտառոց, նույնքան էլ՝ իրական է, կատարված փաստ: Նստաշրջանն Արցախը Հայաստանի հետ վերամիավորման պատմական ճշմարտությունը վերականգնելու որոշումը պետք է ընդուներ: Նման որոշման ընդունումը ժամանակի հրամայականն է, ուստի, Ռազմիկը նրան առաջարկեց անցնել ժողովրդի կողմը, որպեսզի Կևորկովին չհավատացող զանգվածը ևս վերանայի նրա նկատմամբ ունեցած գնահատականը: – Մի խոսքով, անցեք ձեզ հավատացողների կողմը և միաձուլվեք ժողովրդին, – ասաց Ռազմիկը: – Ը Թօ, կպՑՐՏրÿվ, ՉպՐՌՑպ Վվպ? – հետաքրքրվեց նա: – Իհարկե, այլապես՝ ինչո՞ւ պիտի գայի, – վստահեցրեց Ռազմիկն ու Կևորկովը «կիսվեց» զրուցակցի հետ: Ասաց, որ ադրբեջանական կոմկուսակցությանն ու կառավարությանն ինքը համարում է կեղտոտ խաղերի մոգոնման հսկա մի որջ, բայց Մոսկվայից «բարեհուսո հովերի» է սպասում: – Գիտե՞ք՝ ինձ մոտ ովքեր են նստած, – հարցրեց և թվարկեց վերոնշյալ «բարձրաստիճան» հյուրերին: Այդ հանդիպման ընթացքում Ռազմիկը նորովի բացահայտեց Բորիս Կևորկովին: Այո, նա էլ մի սովորական հայ մարդ էր, ով իր ժողովրդի լավն էր կամենում, բայց արմատները հողում չէին: – Բորի°ս Սարկիսովիչ, – փորձեց «խելքի բերել» զրուցակցին, – դուք անցեք ժողովրդի կողմը, սա վերջն է: Մոսկվայի հետ հույսեր մի կապեք այլևս: – շ տՏՊցՎՈþ, – հետևեց պատասխանը: – Շնորհակալություն: Ինչ ուզում է լինի՝ նստաշրջանը տեղի է ունենալու, – անառարկելի տոնով եզրափակեց Ռազմիկը: Հանդիպումն ուրախառիթ էր՝ դրական երանգներ պարունակող, որովհետև ինչպես Մանուչարովը եզրակացրեց՝ գոնե չի խանգարի: Հանդիպումը նաև տրտմության երանգներ կուտակեց Ռազմիկի հոգու մեջ: Նա ցավ ապրեց իր պաշտոնին անհողդողդ նվիրվածությամբ կապված այդ մարդու նկատմամբ, ով այդպես կուրորեն էր հավատում «կոմունիստական վեհ գաղափարներին», որ ճգնաժամային այս պահին անգամ չէր կարողանում ձերբազատվել ստրուկի իր կարգավիճակից, ընթանալ սրտի ձայնի թելադրանքով՝ ճշմարիտ, ազգային ուղիով: Եվ, վերջապես, ազգային ի՞նչ հատկանիշներ կարող ես սպասել արդեն ապազգայնացած այդ մարդուց: Այնուամենայնիվ, այդպիսին դարձած մարդն էլ էր երազում, որ իրեն հավատացող լինի արդարության համար պայքարի ելած մարդկանց շարքերում: Նրա համար շատ կարևոր էր իրեն տանջող այդ անէական հարցի պատասխանը՝ Ռազմիկ Պետրոսյանն արդյո՞ք հավատում է իրեն, որովհետև հավատն է բոլորիս իրար կապողը: Կևորկովը տառապում էր, կամենում էր մեզանից մեկը լինել: Դա հասկացավ, երբ իր հարցին դրական պատասխան ստացավ, թեկուզ՝ շրջանցումով: Նրա աչքերում կայծկլտաց հավատը, Ռազմիկը տեսավ նրա ոգևորությունը՝ կենսունակության ավիշով լցված աչքերում: Ցավոք, կրկին պիտի չքանար այդ ամենը հանդիպումից հետո, որովհետև իր «կոչումն» այլ էր: Խորն էր անջրպետը իր ու յուրայինների միջև, և դիմացն անդունդ էր, խորխորատ: Նրան ոչ թե մտածել էր պետք, այլ գործել: Դա էր փրկության միակ բանալին, որն, ավաղ, վաղուց էր կորցրել, անդառնալիորեն... Շրջաններից դեպի Ստեփանակերտ եկող ճանապարհները փակել էին տեղական (ադրբեջանական) միլիցիան և ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերի զինծառայողները, որպեսզի պատգամավորները տեղ հասնել չկարողանան: Պատգամավորներին անվտանգ Ստեփանակերտ հասցնելու գործը Ռազմիկին էր վստահված: Բոլորի ջանքերը մի նպատակակետի էին ուղղված՝ առանց զենքի գործադրման, առանց արյուն թափելու ետ ստանալ մեր հասանելիքը՝ ի վերուստ, և ի սկզբանե, 1988թ. փետրվարի 20-ին, մի սովորական, օրինական մի նիստով ժողովրդի՝ 65 տարի առաջ կամայականության զոհ դարձած կամքի արտահայտությունը վավերացնելը, պատանդված Արցախն Ադրբեջանից անջատելն ու մայր Հայաստանի հետ վերամիավորելը: Պատգամավորները շատ երկար ճանապարհ էին կտրում, որ հասնեն մայրաքաղաք: Խոջալվում շրջափակել էին մի խումբ պատգամավորների: Քվորումը չէր ապահովվում: Ի պատասխան՝ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում Արաքսյա Հայրապետյանը, Վալյա Մեհրաբյանը, շարժման մյուս ակտիվիստները շրջափակել էին ճաշելու գնացող Ք. Բաղիրովին (Ադրբեջանի ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար) ու նրա շքախմբին՝ պայմանով, որ բաց կթողնեն միայն այն ժամանակ, երբ կբացեն Ստեփանակերտ շտապող պատգամավորների ճանապարհը: Պահանջը կատարվեց, պատգամավորները ժամանակին հասան և մասնակցեցին նստաշրջանի աշխատանքներին: Պատգամավորները տեղ էին հասնում ձիերով ու այլ միջոցներով, զարտուղի ճանապարհներով, անտառային արահետներով, քերծերով: Աշանից` ձիով, բերվել էր նույնիսկ հղի պատգամավորը: Նույնիսկ 40 աստիճան ջերմությամբ հիվանդն էր տեղ հասել: Եվ քվորումն ապահովվեց, ընդունվեց պատմական որոշումը: Ամբողջ աշխարհն իմացավ այս մի կտոր հողի վրա ապրող ժողովրդի մեծ ուժի մասին, որը կարողացավ ցնցել Խորհրդային Միությունը: Փոքրաքանակ մեր ժողովուրդն իր պարզությամբ, անկեղծությամբ, նաև՝ ոգու անսասան տոկունությամբ կարողացավ սասանել ամեն ինչ, մինչև անգամ՝ առանց կողմնակի ուժի օգնության, մեն-միայնակ, իր ներքին ուժի պոռթկման շնորհիվ պատռեց թուրքական արնախում երախը: Խորհրդային լայնարձակ երկրում իր նախադեպը չունեցող իրադարձությունն ապշեցրեց բոլորին: Քաղաքական անհնազանդության դիմած ժողովրդի կտրուկ դիմադրությունն ադրբեջանական պաշտոնյաններին ստիպեց ձեռնունայն վերադառնալ Բաքու: «Հաղթանակը կռեցինք՝ անցնելով նաև արյուն-արցունքի միջով, դժոխային կյանքով ապրելով, բայց՝ դյուցազնացած, մեկ մարմին դարձած: Տուժեցինք բոլորս, թեև ամեն մեկս գտավ իրենը: – Ռազմիկ Պետրոսյանի մտորումները տանում են հեռու, անդրադարձումներ է անում նաև Բ. Կևորկովի կերպարին, բնավորությանը, քաղաքական կեցվածքին: – Պատերազմի սարսուռը պատեց նաև նրան, բայց նա երջանկության վայելքը չապրեց, – եզրակացնում է Ռազմիկը: – Ո°չ ազգային գործիչ լինելով՝ նա նաև ո°չ հեռատես քաղաքական գործիչ էր»: Եվ կուսմարզկոմի բյուրոյի 1988-ի փետրվարի 23-ի նիստն ազատեց նրան մարզկոմի առաջին քարտուղարի պաշտոնից: 3 Ադր. ԿԿ Լեռնային Ղարաբաղի մարզկոմի երկարամյա առաջին քարտուղար Բորիս Սարկիսովիչ Կևորկովի մասին հակասական շատ կարծիքներ են ձևավորվել Արցախյան ազգային ազատագրական շարժման ու զինված պայքարի տարիների ընթացքում։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ նա ավելի շատ իշխող վերնախավի զոհը դարձավ, քան գործիքը՝ դահճի կարգավիճակով։ Արցախյան շարժման նախնական փուլում նա չկարողացավ ճիշտ կողմնորոշվել և կանգնել իր ժողովրդի կողքին, ավելին՝ նրա առաջին այդ սխալին գումարվեց երկրորդը, երբ համաձայնեց Ադր.ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Այազ Մութալիբովի առաջարկին և Մոսկվայից Բաքու վերադարձավ՝ ղեկավարելու հակահայկական բնույթ և ուղղվածություն որդեգրած Ղարաբաղի նորաստեղծ «վտարանդի» կառավարությունը՝ ամենաբարձր լիազորություններով։ Նա այդպես էլ չհասկացավ ժամանակի ողջ լրջությունը, և ադրբեջանցիները նրա աչքին դեռ երևում էին ժողովուրդների բարեկամության ու ինտերնացիոնալիզմի վարդագույն ակնոցների արտացոլանքով։ Ժամանակը, սակայն, ամենալուրջ դատավորն է, և ամեն ինչ աստիճանաբար իր տեղը դրվեց։ ԼՂԻՄ խորհրդի 1988-ի պատմական նստաշրջանին նա աջակցել չկարողացավ՝ ելնելով իր կուսակցական դիրքից, քաղաքական կողմնորոշվածությունից ու համոզմունքներից, բայց և՝ խանգարել չկարողացավ, որովհետև ժողովուրդն արդեն միակամ ու միակարծիք էր այդ հարցում։ Ադր.ԿԿ ԼՂ մարզկոմի փետրվարի 23-ի արտահերթ նիստի որոշմամբ իր զբաղեցրած պաշտոնից ազատված Բ.Կևորկովն անմիջապես հեռացավ մարզից։ Մոսկվայում նա արտասահմանից ստացվող հումանիտար օգնության ընդունման ու բաշխման միութենական կազմակերպության նախագահի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում։ Վիկտոր Պոլյանիչկոն էլ էր վաղուց ճողոպրել ու ապաստանել Մոսկվայում։ Երկուսին էլ շատ լավ էր ճանաչում Ա.Մութալիբովը, և, որպես «Ղարաբաղի գծով անգերազանցելի մասնագետներ», հրավիրեց Բաքու՝ նպատակ ունենալով այնտեղ ստեղծել այսպես կոչված՝ «Ղարաբաղի վտարանդի կառավարություն»։ Նա Բ.Կևորկովին խոստացել էր ամենաբարձր իշխանությունը Ղարաբաղի վրա (Վ.Պոլյանիչկոյի նման տեղակալով), միայն թե հնարավոր լիներ այդ անհնազանդ երկրամասի՝ տասնամյակներ շարունակ որպես Ադրբեջանի «անբաժանելի մաս» տարփողվող կարգավիճակի պահպանումը։ Այսօրվա հեռվից, թերևս, դժվար է հստակ պատասխան տալ այն հարցին, թե Կևորկովն արդյո՞ք ընդունեց Մութալիբովի առաջարկը, որովհետև Բաքու հասնելուց և Մութալիբովի առաջարկը ստանալուց շատ կարճ ժամանակ անց տապալվեց տիրող վարչակարգը, և Ադրբեջանի իշխանությունը հայտնվեց ժողճակատայինների ձեռքում։ Կևորկովն ու Պոլյանիչկոն փորձեցին անմիջապես թողնել Ադրբեջանի տարածքը, բայց Ա.Էլչիբեյն արդեն կարգադրել էր փակել բոլոր ճանապարհները, ինչպես՝ ցամաքային, այնպես էլ՝ օդային։ Եվ օդանավակայան շտապած «փախստականներն» իսկույն ձերբակալվեցին աչալուրջ ժողճակատայինների կողմից։ Իշխանափոխված Ռուսաստանն Ադրբեջանից անմիջապես պահանջեց իր քաղաքացուն, իսկ անհայրենիք մնացած Կևորկովը հայտնվեց Բաքվի բանտում, և մեկ ու կես տարի շարունակ, մինչև նոր իշխանափոխություն, ենթարկվեց անձնական նվաստացումների ու սոսկալի կտտանքների։ Կևորկովին ներկայացված հիմնական մեղադրանքն այն էր, որ անջատողական այդ ողջ գործընթացն իբր ինքն էր կազմակերպել ու ընթացքավորել՝ Մոսկվայի թելադրանքով ու անմիջական աջակցությամբ։ Մի քանի անգամ, ահաբեկելու նպատակով, նույնիսկ կեղծ մահապատիժ կազմակերպվեց բանտում (կրակել էին գլխավերևով, ոտքերի տակ և այլն)։ Հայտնվելով ծայրահեղ անտանելի պայմաններում, Բ.Կևորկովը վերջապես հասկացավ իր ով լինելը և օգնություն հայցեց՝ ինչ-ինչ ճանապարհներով նամակ ուղարկելով Ստեփանակերտ, ուր մարդիկ, իրոք, մտահոգված էին նրա ճակատագրով ու մի քանի անգամ նույնիսկ փորձեցին փոխանակել։ Վերջին փորձը Հադրութի ուղղությամբ էր, երբ սահմանագլուխ բերվեց տասն ադրբեջանցի, բայց Բաքուն կրկին մերժեց առաջարկը՝ հրաժարվելով իր քաղաքացիներից։ Պատասխանը միանշանակ էր. – Ում ուզեք՝ կտանք, Կևորկովին՝ երբեք... Բ.Կևորկովն, այնուամենայնիվ, ազատվեց բանտի դժոխային կյանքից՝ իշխանական լծակներն իր բուռը հավաքած Հ.Ալիևի միջոցով և անմիջապես էլ մեկնեց Մոսկվա։ Բանտում նա արդեն անբուժելի հիվանդություն էր ձեռք բերել՝ տառապում էր շաքարախտով, հանգիստ չէր տալիս ձեռքերի դողը, ուստի, այլևս ոտք չդրեց Ստեփանակերտ, ոչ մեկի հետ էլ չէր ուզում հանդիպել։ Ադր.ԿԿ ԼՂ մարզկոմի նախկին քարտուղար (այնուհետև՝ «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագիր) Եղիշե Սարգսյանը հետագայում լինելով Մոսկվայում՝ այցելեց իր նախկին ղեկավարին։ Հիվանդությունն արդեն լիովին տիրապետել էր այդ, թվում էր, անփոփոխ համոզմունքների տեր մարդուն, բայց Կևորկովն էլի հետաքրքրվեց ստեփանակերտցիներով, մի 80 մարդու անուն տվեց, հարցրեց նրանց որպիսությունը։ Չմոռացավ նաև Ռազմիկ Պետրոսյանին. – Ո՞նց է ֆուտբոլիստը՝ Ռազմիկը, – հարցրեց, – կբարևես։ Այդ տղան քաղաքականություն հասկացավ, իսկ ես, ցավոք, ոչ... Դառնություն կար նրա այդ խոստովանության մեջ, հարցումն էլ՝ ժամանակավրեպ էր ու իմաստազուրկ։ Նաև՝ ուշացած զղջում էր հիշեցնում՝ թվացյալ ճշմարտակյացության ու ոչ ճիշտ ապրած կյանքի համար։ Կևորկովի մասին խորհելիս՝ Ռ. Պետրոսյանը փորձում է սթափեցնել մարդ արարածին, որտեղ էլ վերջինս գտնվելիս լինի, ինչով էլ զբաղվելիս լինի՝ իմանա իր ով լինելը, որովհետև ազգից կտրվածն անհող-անարմատ ծառ է հիշեցնում, որը ոչ չորանալ է կարողանում, ոչ էլ՝ կանաչել: Ազգային ակունքներից հեռացողն անգիտակցաբար ինքնասպանության տարբերակն է ընտրել՝ կորցնելով կենսավիշը, կերպարն ու կենսակերպը։ Իսկ կա՞ աշխարհում և պատմության մեջ մեկը, ով ինքնակամ գնար այդպիսի վախճանի: Անհայտությունը, անորոշությունն ու միայնությունը անտանելի են մարդ արարածի համար: Իսկ եթե մարդն ի ծնե հանճարեղ է և փառքի թևերին նստած է հայտնվում իշխանական լծակների մոտ, միևնույն է, նա մեծ հոգս ունի՝ բացել ամենաթանկ գանձարանը, հասնել արմատներին և հայտնվել իր կենաց ծառի սաղարթախիտ կենտրոնամասում: Սա բոլորովին ուրիշ զգացում է՝ ի°ր ազգի սրտում լինելը, ի°ր ազգի շուրթերին հայտնվելը, ի°ր ազգին առաջնորդելը... Երջանկացնո°ղ զգացում: 4 ԼՂԻՄ խորհրդի 1988-ի փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանի պատմական որոշումը հենց հաջորդ օրը տպագրվեց «Սովետական Ղարաբաղ» և «Սովետսկի Կարաբախ» մարզային թերթերում: Արցախահայության ոգևորությանը չափ ու սահման չկար. վերջապես իրականացավ վաղեմի երազանքը: Բայց նույն՝ փետրվարի 21-ին ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի հապճեպ ընդունած որոշումը, մեղմ ասած, սառը ցնցուղի դեր կատարեց: Դրան գումարվեցին ադրբեջանական բազմահազարանոց խուժանի փետրվարի 22-ի հարձակումը Ասկերանի վրա, փետրվարի 27-29-ի սումգայիթյան եղեռնագործությունը: Սումգայիթյան իրադարձությունների մասին մարտի 2-3-ին արդեն գիտեին Ստեփանակերտում։ «Կռունկ» կոմիտեի՝ ներգաղթի (միգրացիայի) հանձնաժողովի կազմը (նախագահ՝ Ռազմիկ Պետրոսյան) բռնատեղահանվածներին տեղավորելու համար բոլոր ջանքերն էր գործադրում։ Ավելին, բեռնատար մեքենաներ հայթայթվեցին, Սումգայիթ, Բաքու և Ադրբեջանի հայաշատ այլ բնակավայրեր ուղարկվեցին՝ մահացու վտանգի մեջ հայտնված հայազգի բնակչությանը մահվան գոտուց անվնաս դուրս բերելու համար։ Այդ գործընթացն իրականացվեց ԼՂ ավտոտրանսպորտային արտադրական միավորման մեքենաներով (թիվ 2718 շարասյան պետ Մաքսիմ Միրզոյան) և ժողովրդական դերասան Սոս Սարգսյանի՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի կողմից տրամադրված նյութական միջոցներով գործող հիմնադրամի գործուն աջակցությամբ։ Այդ մեքենաներով հնարավորություն ընձեռվեց նաև Արցախյան շարժման տարեգիր Բակուր Կարապետյանին՝ լինել Սումգայիթում ու Բաքվում և մեկ շաբաթ շարունակ, թարմ հետքերով, անհրաժեշտ նկարահանումներ ու գրառումներ կատարել՝ հայազգի քաղաքացիների նկատմամբ Սումգայիթում ու Բաքվում իրականացված ոճրագործությունների մասին ճշմարտությունն աշխարհին ներկայացնելու համար։ Հանձնաժողովի գործունեության ընթացքում Ռ.Պետրոսյանին անգնահատելի աջակցություն ցուցաբերեցին նաև Լյովա Առստամյանը, Արաքսյա Հայրապետյանը, Վալյա Մեհրաբյանը և ուրիշներ։ 5 ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերի՝ Ստեփանակերտում ու շրջաններում տեղակայված ստորաբաժանումների գործողությունների մասին ճշգրիտ տեղեկատվություն էր ստացվում ԼՂԻՄ ՆԳՎ Ստեփանակերտի քաղաքային բաժնի աշխատակից Վովա Ներսիսյանից։ Նա ամենայն բարեխղճությամբ էր կատարում ինքնակամ ստանձնած այդ պարտավորությունը՝ դա համարելով իր համեստ ավանդն ազգանպաստ գործունեության մեջ։ Հեռախոսակապի առումով էլ համապատասխան հիմնարկներում աշխատող Նինան (Բաբայան) ու Ժաննան Ռ.Պետրոսյանին (կամ՝ լիազորված այլ անձի) հայտնում էին ստացվող բոլոր հեռագրերի մասին։ Սումգայիթյան ցեղասպանության նախօրեին Արցախում բնակվող ադրբեջանցիները հեռագրեր էին ստանում բառացիորեն հետևյալ բովանդակությամբ. «Հարսանիքը կայանալու է Սումգայիթում և Բաքվում, Ձեր ներկայությունը պարտադիր է»։ Նույն բովանդակությամբ հեռագրեր էին ստացվում նաև Բաքվի 1990-ի հունվարյան խժդժությունների նախօրեին։ Իսկ «Կոլցո» («Օղակ») գործողությունից առաջ, 1991-ի ապրիլին, արցախաբնակ ադրբեջանցի ակտիվիստներին Բաքվից ուղարկվող հեռագրերն ունեին հետևյալ բովանդակությունը. «Պատրաստել «Շտապ օգնության» ութ մեքենա, 15 ՈՒԱԶ, հիվանդանոցում՝ 60-100 մահճակալ»։ Որից հետո էլ, «անձնագրային ռեժիմի» ստուգման պատրվակով, սկսվեցին զանգվածային ձերբակալություններն ու հայազգի բնակչության բռնատեղահանումները Հյուսիսային Արցախի ու Հադրութի շրջանի իրենց վաղնջական բնակավայրերից։ Օդանավակայանում իրենց հայրենասիրական պարտքն էին կատարում Խորենն ու Գարիկը, Հայաստանից ու Ռուսաստանից Արցախ եկող պատվիրակություններին ընդունում ու ճանապարհում էր Համոն, մարդկանց տեղավորման ու սննդի առումով զգալի օգնություն էր ցուցաբերում Գրիշա Անտոնյանը («աֆերիստ Գրիշան»), ցուցապաստառների պատրաստման հարցում օգնում էր Ստեփանակերտի քաղաքային զբոսայգու նկարիչ-ձևավորող Քինան։ Շարժման ընթացքում իրենց բարձրության վրա մնացին Իշխան Ավետիսյանը («տաքսիստ Իշխան»), Սերժիկ Գրիգորյանը («սապոժնիկ Սերժիկ»), խոհարարներ Արաքսյա Հայրապետյանը, Վալյա Մեհրաբյանը, ուրիշներ։ Արցախում ինքնապաշտպանական առաջին ջոկատներն ստեղծեցին Ռազմիկ Պետրոսյանը, Ռոլես Աղաջանյանը, Արկադի Կարապետյանը, Մուրադ Պետրոսյանը, Հրանտ Սարգսյանը, Կուճուր Նեսոն և ուրիշներ։ 6 Ռազմիկ Պետրոսյանը կարևոր է համարում նաև Արկադի Մանուչարովի՝ Ադրբեջանի ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ա.Վեզիրովի հետ Բաքվում կայացած գաղտնի հանդիպման փաստին անդրադառնալը։ Արցախյան շարժման մութ ու դեռևս չլուսաբանված էջերից է Արկադի Մանուչարովի անակնկալ հայտնվելը Բաքվում 1988-ի մարտին և հանդիպումը Ա.Վեզիրովի հետ։ Այսօր Ստեփանակերտում ոչ-ոք չի հիշում, թե Ա.Մանուչարովը կոկրետ ո°ր օրն է Ա.Վեզիրովի հրավերով մեկնել Բաքու և հանդիպել հանրապետության առաջին դեմքի հետ։ Բայց, ամենայն հավանականությամբ, դա պետք է որ եղած լինի մինչև մարտի 17-ը (իսկ բոլորս քաջատեղյակ ենք, թե կուսակցական ինչպիսի կարևոր որոշում ընդունվեց Ստեփանակերտում, 1988-ի մարտի 17-ի երեկոյան)։ Բանն այն է, որ կուսակցության ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանը, մարզկոմ հրավիրելով Ա.Մանուչարովին՝ հայտնեց նրա հետ հանդիպելու` Ա.Վեզիրովի ցանկության մասին լուրը։ Հ.Պողոսյանն ասվածին ոչինչ չհավելեց. «Ուզում է հանդիպել»։ Եվ՝ վերջ։ Իսկ ինչպե՞ս ընդունեց Մանուչարովն այդ անակնկալ լուրը։ Հայտնի է միայն, որ նա համաձայնեց անմիջապես մեկնել Բաքու, իսկ անվտանգության հարցն իրենց վրա վերցրին Հ.Պողոսյանն ու ԽՄԿԿ Կենտկոմի կուսակցական-կազմակերպչական աշխատանքի բաժնի հրահանգիչ (մարտի 17-ից հետո՝ ԼՂ կուսմարզկոմի երկրորդ քարտուղար, կուսմարզկոմի բյուրոյի անդամ) Բ.Մալկովը։ Պարզ էր, որ Բաքվում քննարկման առարկան պետք է լիներ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը։ Իսկ ամեն ինչ պարզ դարձավ Ա.Մանուչարովի վերադառնալուց հետո միայն, և «կռունկականներն» առաջարկեցին քննարկել ու պարզություն մտցնել այն հարցում, թե «Կռունկ» կոմիտեի նախագահը Ադրբեջանի կուսակցական առաջնորդի հետ հանդիպելու համար ինչպե՞ս է մեկնում Բաքու՝ առանց տեղյակ պահելու կոմիտեի նախագահությանը։ Մանուչարովն արդարացավ, որ մեկնելիս ժամանակ չկար հայտնել բոլորին, այդ մասին գիտեր միայն Ռոլես Աղաջանյանը։ Իր հերթին՝ Ռ.Աղաջանյանն, իրոք, խոստովանեց, որ գիտեր այդ մասին, բայց ընկերներին չասաց՝ զուտ Մանուչարովի անվտանգության ապահովման հետ կապված խնդիրներից ելնելով։ Քննարկման արդյունքում պարզ դարձավ նաև, որ Բաքվում Մանուչարովին կոնկրետ առաջադրանք էր տրվել եռօրյա ժամկետում կազմակերպել Ա.Վեզիրովի հանդիպումը «Կռունկ» կոմիտեի նախագահության լրիվ կազմի հետ՝ Բաքվում, սպառնալով՝ հրաժարվելու դեպքում ձերբակալել բոլորին։ Ստացվեց այնպես, որ Մանուչարովը պետք է Բաքու տաներ շարժման բոլոր ակտիվիստներին (Բաքվի լեզվով՝ էքստրեմիստների խմբին)։ Որոշվեց Մանուչարովի հարցին անդրադառնալ առաջիկայում, որպեսզի շարժումը չպառակտվի, իսկ հարցում պարզություն մտցնելու նպատակով առաջարկվեց հանգամանքները պարզել կուսմարզկոմի առաջին քարտուղարի հետ։ Հ.Պողոսյանի մոտ գնացին երեք հոգուց բաղկացած խմբով (Ռադիկ Աթայան, Ռազմիկ Պետրոսյան, Սլավա Աղաջանյան)։ Հանդիպման համար պայմանավորվածություն ձեռք բերելու համար Հ.Պողոսյանին զանգեց Ռ.Աթայանը։ Հանդիպումը կայացավ, որի ընթացքում նշվեց առանց կոմիտեի նախագահությանը տեղյակ պահելու՝ Բաքու մեկնելու սխալ լինելը։ Հ.Պողոսյանն արդարացավ. «Ես ընդամենն առաջարկել եմ, ինքը թող հրաժարվեր ու չգնար»։ Ինչ-որ է, ստեղծված իրավիճակից պետք էր ելք որոնել, ուստի հանդիպումը զուտ հաշտեցման նպատակ էր հետապնդում՝ շարժումն, ինչ էլ լիներ, չպիտի պառակտվեր։ Խմբին հաջողվեց Մանուչարովի ու Պողոսյանի հաշտեցման գործն իրականացնել, թեև հետագայում ևս, անհանդուրժողականության հետևանքով, բազում անգամ են վերոհիշյալ անձիք գժտվել իրար հետ և... շարունակվել են հաշտեցման հերթական «արարողությունները»։ (Ռազմիկ Պետրոսյանի կարծիքով՝ երկուսն էլ տոգորված են ջերմ հայրենասիրությամբ, բայց երբեք չեն հանդուրժել իրար)։ Հաջորդ օրը «Կռունկի» նախագահության անդամները կրկին Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտի իրենց մշտական հավաքատեղիում էին։ Պատրաստ էր Բաքու ուղարկվելիք պատասխանը։ Մանուչարովը զանգեց Ադր.ԿԿ Կենտկոմի ընդունարան և Վեզիրովի օգնականին հայտնեց, որ «Կռունկի» վարչության անդամները պատրաստ են հանդիպել Վեզիրովի հետ Ստեփանակերտում կամ որևէ այլ չեզոք երկրում, բայց ոչ` Բաքվում։ Բաքու մեկնելը ոչ միայն անհնարին է համարվել, այլև՝ անիմաստ։ Բաքվից այլևս ոչ մի առաջարկություն չստացվեց, ոչ էլ որևէ նման հանդիպում կայացավ հետագայում։ Իսկ համաժողովրդական շարժումն ընթանում էր իր բնականոն հունով։ 7 Փետրվարի 20-ին հաջորդած օրերի ընթացքը հասկանալ տվեց մի շատ պարզ ճշմարտություն՝ ԼՂԻՄ խորհրդի նստաշրջանի ընդունած որոշումը դեռևս գործելու հստակ մեխանիզմ չուներ, իսկ Ստեփանակերտում (մարզում՝ ընդհանրապես), բնակչության մեծամասնությունը դեռ հեռու էր հարցն ուժի դիրքերից լուծելու մտքից: Բայց 1988-ի փետրվար ամսվա իրադարձությունների համապատկերի վրա արդեն իսկ պարզ ուրվագծվեց Արցախյան շարժման ու ընթացքի ողջ նկարագիրը՝ խաղաղ ցույցեր, իրավական գործընթացներ և ռազմական ուժի կիրառում: Ադրբեջանն իրականում ցուցադրեց եղեռնագործի իր իսկական դեմքը։ Մարդիկ հասկացան, որ արդար պահանջով հարցին լուծում չի տրվի։ Պետք էր պատրաստվել, զենք ու զինամթերք հայթայթել: Իսկ հավատավոր ժողովուրդը, որ մի քանի օր առաջ համաժողովրդական հանրահավաքում նստաշրջան էր պահանջում, մի պահ ասես ընկրկեց՝ մի՞թե գործադիր մարմնի ընդունած որոշումն անկիրարկելի է առանց կուսակցական մարմնի լիազորման: Ուստի, անհրաժեշտ եղավ աշխատել նաև ա°յդ ուղղությամբ: Ռազմիկ Պետրոսյանն ու իր համախոհներն անընդհատ փնտրտուքի մեջ էին՝ ի՞նչ անել: Շարժումը ղեկավարող կազմակերպության անհրաժեշտություն առաջ եկավ, ուստի` «Կռունկի» ստեղծումը ժամանակի հրամայականն էր: Ժողովուրդն անմիջապես արձագանքեց կազմակերպության ստեղծման առաջարկությանը: Մարտի 1-ին ստեղծվեց «Կռունկ» կոմիտեն («Կռունկ»՝ ԽՏՎՌՑպՑ ՐպՉՏսþՓՌՏվվՏչՏ ցտՐՈՉսպվՌÿ ծՈչՏՐվՏչՏ ԽՈՐՈոՈւՈ): Անվանումն ընդունվեց արցախցի հանրաճանաչ քանդակագործ Արմեն Հակոբյանի առաջարկությամբ: Գիշերվա կեսին հենց հրապարակում էլ անցկացվեցին կոմիտեի (տարբեր աղբյուրներում՝ խորհուրդ) կազմի ընտրությունները: «Կռունկ» կոմիտեն ողջ կազմով (թվով՝ 55 հոգի) հավաքվեց «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրության դահլիճում՝ կոմիտեի նախագահության կազմն ընտրելու համար: Ըստ Ռազմիկ Պետրոսյանի՝ ընտրվեց 11 հոգուց բաղկացած նախագահություն (յուրաքանչյուր հիմնարկ-ձեռնարկությունից կամ բնագավառից՝ մեկական ներկայացուցիչ), որի կազմում ընդգրկվեցին Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատի տնօրեն Արկադի Մանուչարովը, Ղարմետաքսկոմբինատի կուսկոմիտեի քարտուղար Ռոբերտ Քոչարյանը, Ղարմետաքսկոմբինատի տնօրեն Ռադիկ Աթայանը, շինվարչության պետ Ռոլես Աղաջանյանը, Ստեփանակերտի Ստ. Շահումյանի անվան կենտրոնական մարզադաշտի տնօրեն Ռազմիկ Պետրոսյանը, Ստեփանակերտի նորոգման գրասենյակի տնօրեն Ռոբերտ Բաղդասարյանը, Գրողների միության ԼՂ մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար Վարդան Հակոբյանը, Ստեփանակերտի տեղարդկոմբինանտի տնօրեն Սլավիկ Աղաջանյանը, Ստեփանակերտի քաղխորհրդի նախագահի տեղակալ Վլադիմիր Գևորգյանը, Ստեփանակերտի պետական մանկավարժական իստիտուտի դասախոս Համլետ Գրիգորյանը և Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանի տնօրեն Սերգեյ Աբրահամյան: Կոմիտեի նորընտիր նախագահ Արկադի Մանուչարովի առաջարկությամբ նորաստեղծ ազգային գաղափարակիր կազմակերպությունն արեց առաջին քայլը. «Վաղը Մ. Գորբաչովի ծննդյան օրն է, շնորհավորանքով սկսենք մեր գործը, – ասաց նա, – որպեսզի մեր ազատության ձեռքբերումն էլ շնորհավորանքով դիմավորենք»: Իսկ պարզ էր, որ ազատությունը պետք էր նվաճել, ոչ թե՝ ակնկալել: «Կռունկի» կազմում աշխատանքային յոթ խումբ ստեղծվեց։ Ռազմիկն ընտրվեց պաշտպանության և զենքի հայթայթման խմբի ղեկավար: Նախագահությունում նվիրյալներ էին հավաքվել: Նրանք անձնվեր էին, հանդուգն արարքների հեղինակներ: Նրանց համար անհանդուրժելի էր հատկապես, երբ մարդն իր հայրենի հողի վրա էր հետապնդվում, իր հայ լինելու, հայեցի ապրելու, իր տունն ու օջախը հայեցի պահելու համար: 8 ԼՂԻՄ խորհրդի նստաշրջանի ընդունած որոշումը դեռևս գործելու ունակ չէր։ Այդ դեպքում` ի՞նչ անել։ Հնարը գտնվեց: Մարտի 3-ի երեկոյան ժամը 500-ին, երբ հերթական անգամ մի բաժակ թեյի շուրջ զրույցի էին հավաքվել Ռ. Պետրոսյանի ղեկավարությամբ գործող կենտրոնական մարզադաշտի ներքևի մասնաշենքում, չորսով (Ռազմիկ Պետրոսյան, Արկադի Մանուչարով, Վաչագան Գրիգորյան, Ռոլես Աղաջանյան), Ա. Մանուչարովն առաջարկեց կուսմարզկոմի պլենում հրավիրել, որը կհաստատի ԼՂ մարզխորհրդի փետրվարի 20-ի որոշումը: Վաչագան Գրիգորյանը նույնպես նույն կարծիքն արտահայտեց. «Նստաշրջանն արինք, – վստահ ասաց նա, – բայց դա դեռ ոչինչ չի նշանակում։ Այ, որ պլենումը հաստատի այդ որոշումը, դա մի մեծ ռումբ կլինի ԽՍՀՄ-ի համար, որովհետև մեր պետության պատմության ընթացքում դեռ ոչ մի կոմունիստ չի համարձակվել դեմ գնալ կուսակցական դիրքորոշմանը»: Պայմանավորվեցին «Կռունկի» նախագահության անդամներից շրջաններ ուղարկել՝ կուսմարզկոմի արտահերթ պլենումը կազմակերպելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ տանելու համար: Վ. Գրիգորյանը հուշեց, որ, ըստ կուսակցության կանոնադրության, արտահերթ պլենում հրավիրելու երեք տարբերակ կա: Նախ՝ այդ հարցը կարող է առաջադրել առաջին քարտուղարը, երկրորդ՝ արտահերթ պլենում է հրավիրվում բյուրոյի երեք անդամի առաջարկությամբ, կամ էլ (որն ամենահավանական տարբերակն է)՝ մարզի կոմունիստների մեկ երրորդի պահանջով: Ընտրվեց երրորդ տարբերակը: Որոշվեց այդ գործընթացն իրականացնել մարտի 6-ին և 7-ին: Ռոբերտ Բաղդասարյանն ու Մաքսիմ Միրզոյանն ուղարկվեցին Մարտակերտի (ուր կուսշրջկոմի առաջին քարտուղար Վահան Գաբրիելյանը համաձայնել էր աջակցել), Ռազմիկ Պետրոսյանն ու Ռոլես Աղաջանյանը՝ Մարտունու, Վլադիմիր Գևորգյանը՝ Հադրութի շրջաններ: Արցախի ազգային ազատագրական շարժմանն ու զինված պայքարին մեծ խթան հանդիսացան այնպիսի գործիչների, որպիսիք են՝ Իգոր Մուրադյանը, Զորի Բալայանը, Գագիկ Սաֆարյանը և Վաչե Սարուխանյանը, հանդիպումներն Արցախում (առանձնապես՝ Վաչագան Գրիգորյանի հետ, ու ելույթները` տարբեր շրջաններում): Ասկերանի կուսշրջկոմի առաջին քարտուղար Վաչագան Գրիգորյանն առաջարկեց մարդ չուղարկել Ասկերան, ուր ինքն ունի իր համախոհների խումբը (Կոմիտաս Դանիելյան, Սլավիկ Միրզոյան, Սլավիկ Առուշանյան): Շրջանում ստորագրահավաքը շատ արագ ու արդյունավետ անցավ, բնակչությունն իր անբեկանելի կարծիքն հայտնեց կուսմարզկոմի արտահերթ պլենում անցկացնելու անհրաժեշտության առթիվ: Հադրութում պլենումի կազմակերպմանը միտված աշխատանքներն իրականացրին Արթուր Մկրտչյանը, Վիգեն Գրիգորյանը, Էմիլ Աբրահամյանը, Գրիշա Բաղյանը և Սվետլանա Կասպարովան: Ռ. Պետրոսյանի կարծիքով՝ կուսմարզկոմի պլենում կազմակերպելու առումով Մարտունիում տիրող իրավիճակը բարդ էր ու հակասական: Նրա խոսքերով՝ կուսշրջկոմի առաջին քարտուղար Ստախոն Պետրոսյանը, թեև գործնական աջակցությամբ չմասնակցեց շրջանի գյուղերում իրականացված ստորագրահավաքի գործընթացին, բայց և՝ չխանգարեց: Կոմունիստների հետ տարվելիք աշխատանքներն իրենց վրա վերցրին Գրիգոր Ուլուբաբյանը, Վլադիմիր Խաչատրյանն ու Մանֆրեդ Բախշիյանը: Մարդիկ ուղարկվեցին շրջանի բոլոր գյուղերը՝ կուսակցական ակտիվի ժողովներ անցկացնելու և ստորագրահավաքի արդյունքներն ու ժողովների արձանագրությունները շրջկենտրոն հասցնելու համար: Շրջանի բոլոր կոմունիստները միակամ ու միակարծիք էին քննարկման ենթակա հարցի առթիվ՝ ԼՂ կուսմարզկոմի պլենումը պետք է հավանություն տա մարզխորհրդի փետրվարի 20-ի պատմական որոշմանը: Մարտակերտում ստորագրահավաքները իրականացնում էին Վիգեն Շիրինյանը, Վագիֆ Գալստյանը, Ներսես Օհանջանյանը և ուրիշներ: Մարզի բոլոր շրջանների գյուղերում ու շրջկենտրոններում անցկացված կուսակցական ակտիվի ժողովներին ու կոմունիստ բնակչության ստորագրահավաքին առնչվող փաստաթղթերն ի մի բերվեցին Ռ. Պետրոսյանի գլխավորած հիմնարկում (կենտրոնական մարզադաշտ), իսկ մարտի 9-ի առավոտյան, իր մեքենայով, Ռ. Պետրոսյանը (Ա. Մանուչարովի և Ռ. Բաղդասարյանի հետ) 13 հազար 500 ստորագրությունները, արձանագրությունները և գյուղերից բերված տարբեր բնույթի մյուս փաստաթղթերը հասցրեց կուսմարզկոմի շենք ու հանձնեց նամակների բաժնի ղեկավար Աննա Դրոնկինային: Բաժնի կողմից տրվեց համապատասխան ստացական: 9 Պլենում հրավիրելու առումով, թվում է, արված էր ամեն ինչ (կամ՝ գրեթե ամեն ինչ): Բայց, արդյո՞ք, միութենական ու հանրապետական կուսակցական ղեկավարությունը պատրաստ էր հենց այնպես հանձնվել: Կենտրոնական ու հանրապետական իշխանությունների կողմից կրկին փորձ արվեց պահպանել պնդումը հիմնախնդրի սոցիալ-տնտեսական ուղղվածության վրա և քաղաքական դաշտից սոցիալ-տնտեսական ոլորտ բերել այն: Մշակվեց նույնիսկ սոցիալ-տնտեսական զարգացման արագացման հատուկ ծրագիր, որի նախագիծը Ստեփանակերտ հասցվեց մարտի 16-ին: Մարզ ժամանեցին նաև կենտրոնական մի շարք նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներ: Ոչ մի նման միջոցառում, սակայն, իրենց ընտրած ճանապարհից չէր կարող շեղել արցախցիներին: Հարցը քաղաքական էր, կոնկրետ՝ մարզի կարգավիճակի ու ենթակայության փոփոխում: Ուստի, ժողովուրդը ստիպված էր մարտի 15-ից կրկին համընդհանուր գործադուլ սկսել: Մարզի կուսակցական ապարատն, այնուամենայնիվ, տեղի տվեց, և մարտի 17-ի ուշ երեկոյան կուսմարզկոմի արտահերթ պլենումն սկսեց իր աշխատանքը: Թեև բավական ցուրտ եղանակ էր, բայց պլենումի աշխատանքի ավարտին Ստեփանակերտի Վ.Ի.Լենինի անվան կենտրոնական հրապարակում հոծ բազմություն էր սպասում: Եվ նրանց սպասումն արդարացավ: Կուսակցական-կազմակերպական մի շարք հարցերի հետ քննարկվեց նաև ԼՂ մարզխորհրդի փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանի որոշումը, պաշտպանվեց արցախահայության կամքի միասնական արտահայտություն հանդիսացող այդ որոշման հիմնական դրույթը՝ հայ ժողովրդի արհեստականորեն իրարից տարանջատված երկու հատվածների վերամիավորման անհրաժեշտությունը: Արդեն կեսգիշեր էր, երբ պլենումն ավարտվեց, և մասնակիցները միացան ցուցարարներին: Ամբիոն բարձրացավ Ասկերանի կուսշրջկոմի առաջին քարտուղար Վաչագան Գրիգորյանն ու ասաց, որ այլևս անհանգստանալու կարիք չկա, անհրաժեշտ որոշումն արդեն ընդունված է, իսկ դա նաև հավաստում է այն հանգամանքը, որ մարզի կուսակցական օրգանները միակամ ու միակարծիք են արցախահայությանը հուզող հիմնահարցում: Հավաքվածները ցնծությամբ դիմավորեցին այդ լուրը: Այնուհետև պլենումի հաղթական որոշման առիթով բոլորին շնորհավորեցին «Կռունկ» կոմիտեի նախագահ Ա. Մանուչարովը, մանկագիր Գուրգեն Գաբրիելյանը: Մարդիկ դեռ երկար ժամանակ չէին ցրվում, շնորհավորում էին միմյանց, ասես Արցախյան հիմնահարցն իր վերջնական լուծումն էր ստացել արդեն: «Կռունկի» ամենաառաջին ու կարևոր հաղթանակն էր դա: 10 Արցախի աշխատավորները, ոգևորված նոր ձեռքբերումով, վերադարձան աշխատանքի, բայց մարտի 21-ին «Պրավդա» թերթում տպագրված «Հույզեր և բանականություն» հոդվածը կրկին հունից հանեց արցախահայությանը, հիասթափության նոր ալիք բարձրացրեց և մակընթացված հուսառատությունը կրկին տեղի տվեց հուսալքությանը: Երեք օր անց, մարտի 24-ին, ընդունվեց ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ Նախարարների խորհրդի՝ «Ադրբեջանական ՍՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սոցիալ-տնտեսական զարգացումը 1988-1995թթ. արագացնելու միջոցառումների մասին» համատեղ որոշումն ու, ըստ այդմ էլ՝ ադրբեջանական իշխանությունների տնօրինմանը հանձնվեց միութենական 450 միլիոն ռուբլին (որոշ աղբյուրներում՝ 400 մլն), որն էլ ծառայեցվեց մարզի ադրբեջանական բնակավայրերի կառուցապատմանը: Նույն՝ մարտի 24-ին, մեկ այլ «որակով» իրեն «զգացնել տվեց» նաև Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահությունը՝ օրենքից դուրս հայտարարվեց «Կռունկ» կոմիտեն, որն ավելի գրգռեց առանց այդ էլ հիասթափված ժողովրդին: «Արդար պահանջ՝ ոչ մի նահանջ» կարգախոսով, արցախահայությունը մարտի 24-ից կրկին դիմեց համընդհանուր գործադուլի, որը տևեց 12 օր: 11 Ստեփանակերտի քաղխորհրդի նստաշրջանում մարտի 5-ին օրինականացված «Կռունկ» կոմիտեն, սակայն, երբեք չդադարեցրեց իր գործունեությունը: Շարունակեց գործել այլ կերպի մեջ, այլ անվան տակ, թեև մի որոշ ժամանակաշրջան «իրադրության լիիրավ տեր» էր ԼՂ կուսմարզկոմի առաջին քարտուղար Հ. Պողոսյանի առաջարկությամբ իր գործունեությունը վերսկսած Տնօրենների խորհուրդը: Ռ. Պետրոսյանի ու համախոհների նախաձեռնած «Քաղաքացիական պաշտպանության շտաբն» արդյունավետ աշխատանք ծավալեց: Այդ անվան տակ փաստորեն գործում էր «Կռունկ» կոմիտեն, բայց այն էությամբ ու բնույթով բոլորովին նոր կազմակերպություն էր («Արցախի պաշտպանության շտաբ»), զբաղմունքը՝ զենքի ու զինամթերքի հայթայթում, բնակչության զինում ու բնակավայրերի պաշտպանության կազմակերպում: Ի դեպ՝ Տնօրենների խորհրդի անդամները ևս հերթապահում էին Արցախի պաշտպանության շտաբում, որը տեղակայված էր Ստեփանակերտի կուսքաղկոմի դիմացի՝ Մոգիլևսկայա (այժմ՝ Նելսոն Ստեփանյան) 23 հասցեում գտնվող քառահարկ բնակելի շենքի առաջին հարկում (1989թ. հունվարին շտաբը Ստ. Շահումյանի անվան կենտրոնական մարզադաշտ տեղափոխվեց): Պաշտպանության շտաբի պետ Ռազմիկ Պետրոսյանը, շտաբի պետի տեղակալ Ռոլես Աղաջանյանը, շրջկենտրոններում գործող մասնաճյուղերը, շարժման ակտիվիստներն ու մյուս համախոհներն ու համակիրները, համախմբվելով մեկ միասնական նպատակակետի շուրջ, շարունակեցին «Կռունկի» ազգանպաստ գործունեությունը: 12 Իր «դերի» բարձրության վրա գտնվող Վլադիմիր Մնացականի Խաչատրյանը (ընկերական շրջապատում` Վոլոդյան)՝ Պաշտպանության շտաբի Մարտունու պատասխանատուն, 1988-ին ընդամենը 38 տարեկան էր, մերթ՝ հախուռն, մերթ` համեստ բնավորության տեր: 1988-ը նրան ավելի կրակոտ դարձրեց, ավելի... նվիրյալ: Թերևս այսօր էլ ականատեսներն ու համախոհները դեռ քիչ դրվագներ են պատմում Արցախյան շարժման ընդհատակյա պայքարի տարիներին մարդկանց կատարածի մասին, շատ դեպքերի վերաբերյալ էլ պարզապես լռում են դեռ: Վոլոդյան այն նվիրյալներից էր, որոնց արածի ու ապրածի մասին այսօր էլ քիչ բան է հայտնի: «Քաղաքացիական պաշտպանության շտաբի» անվան տակ գործող կազմակերպության Մարտունու մասնաճյուղը Վոլոդյան էր գլխավորում` աջակից ունենալով մի խումբ նվիրյալների՝ Մանֆրեդ Բախշիյան, Կամո Սաֆարյան, Գրիգոր Ուլուբաբյան, Գիշվա Յուրա, Անգելինա, Սուսաննա: Վ. Խաչատրյանի հետ նրանք միակամ ու միակարծիք էին մի բանում, որ խաղաղ ցույցերով ու հանրահավաքներով ոչ մի հարց էլ չի լուծվի, արյունալի ընդհարումն, այնուամենայնիվ, սպասվում էր, ուստի, անհրաժեշտ էր զինվել: Զենք ու զինամթերք հայթայթելու նպատակով Վոլոդյան քանիցս եղել էր Երևանում, Հայաստանի այլ քաղաքներում։ Միշտ էլ, վերադարձին, իր իսկ նախաձեռնությամբ շրջանում ստեղծված պաշտպանական առաջին ջոկատներն ապահովվում էին անհրաժեշտ զենք ու զինամթերքով: Սերտ կապը Ստեփանակերտում գործող պաշտպանության շտաբի հետ (շտաբի պետ՝ Ռազմիկ Պետրոսյան) պահպանվում էր, ուստի, համագործակցությունը մշտական էր: Զենք ու զինամթերք ձեռք բերելու գործին էլ Ռազմիկն ու Վոլոդյան ձեռնամուխ էին լինում երկուսով. միասին էին մեկնում Հայաստան և հաճելի ավարով վերադառնում: Ռ. Պետրոսյանը սիրով է պատմում իր զինակից ընկերոջ մասին, դառն ու սրտամաշ ափսոսանքով: Իսկ հիշողություններն առինքնող են, տպավորիչ: Հիշում է, թե զենք ու զինամթերքի հերթական խմբաքանակն ինչպես պիտի տեղափոխեին Արցախ, երբ Արցախում պարետային ժամ էր, ամենուր` մարդորսություն: ...Անհրաժեշտ քանակությամբ զենքն արդեն ձեռք էր բերվել, երբ ավագի զինվորական կոչումով մի զինվորական մոտեցավ և 600 հազար խորհրդային ռուբլով երկու հրանոթ առաջարկեց, 120 արկի հետ: Տղաների «ախորժակը» բացվեց, բայց ամբողջ գումարն արդեն ծախսվել էր: Անմիջապես որոշեցին գումար ճարել: Վոլոդյա Խաչատրյանը գնաց Երևանում կոշկեղենի խանութի տնօրեն Ռազմիկ Դանիելյանի, իսկ Ռազմիկ Պետրոսյանը` ժողովրդական դերասան Սոս Սարգսյանի մոտ: Պահանջվող գումարն անմիջապես տրամադրվեց: (Պետք է ասել, որ Սոս Սարգսյանի գլխավորած հիմնադրամից միշտ էլ անհրաժեշտ գումար տրամադրվում էր թե° Բաքվից ու Սումգայիթից մազապուրծ մեր հայրենակիցներին օգնելու, թե° զենք ու զինամթերք գնելու համար): Ձեռք բերված ողջ զենքն ու զինամթերքը «Էրեբունի» օդանավակայանի ղեկավարության տրամադրած ուղղաթիռով անմիջապես հասցվեց Հաթերք (հասկանալի պատճառներով` Ստեփանակերտին ավելի մոտ վայրէջք կատարել չէին կարող), ուր տրանսպորտային համապատասխան միջոցներով արդեն սպասում էին պաշտպանության շրջանային շտաբների պատասխանատուներն ու ջոկատների մի քանի հրամանատարներ: Մարտակերտի պաշտպանության շտաբի պետ Վիգեն Շիրինյանն ստացավ իր բաժինը, իսկ ողջ մնացյալը՝ գիշերվա ընթացքում, հասցվեց Ստեփանակերտի մարզադաշտ։ Դաշուշենի Սամվելն էր (Խաչատրյան) եկել, Տողից՝ Վիգեն Գրիգորյանը՝ Ռոբիկի հետ, Կաղարծիից՝ Լյովան, մյուսները։ Ավտոդպրոցի վարորդ Երեմի բեռնատարով զենքը շրջաններ հասցնելու համար, այն պետք է դուրս բերվեր քաղաքից։ Մարզադաշտում Ռազմիկ Պետրոսյանը, Վոլոդյան, Ռոլես Աղաջանյանը, Կարապետյան Արկադին հավաքվել՝ մտածում էին, թե ի՞նչ հնարքով այդքան թանկ «բեռն» անվնաս դուրս բերեն քաղաքից, երբ «Զառին բաղ» տեղամասում խորհրդային ներքին զորքերի ու ադրբեջանական օմոնականների համատեղ պահակակետ էր տեղադրված։ Ձերբակալվելուց չէ, որ վախենում էին տղաները։ Այդքան դժվարությամբ ձեռք բերված զենքը հանկարծ չբռնագրավվի՞։ Հնարը, կարծես թե, գտնվեց։ Կարապետյան Արկադի՞ն էր, թե՞ Աղաջանյան Ռոլեսն առաջարկեց Ռազմիկի հին ծանոթին «օգտագործել»։ Նրան բոլորն այդպես էլ դիմում էին՝ Անատոլի Վլադիմիրովիչ։ Գնդապետ էր, ազգանունը ոչ ոք չգիտեր։ Ամեն տեղ մուտքի արտոնություն ուներ, և° Շուշիում էր լինում, և° Աղդամում, իսկ, հիմնականում, մնում էր Ստեփանակերտում։ Մարզադաշտ գալիս էր՝ բաղնիքում լողանալու համար։ Շաբաթը մեկ՝ տեսածի ու լսածի մասին պարտադիր Մոսկվա էր հաղորդում՝ ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահի առաջին տեղակալին։ Մի անգամ տղաներին առաջարկեց աղջիկներով դուրս գալ քաղաքից, ինչ-որ աղբյուրի մոտ, գոնե մի քանի ժամով, կտրվել առօրյա հոգսերից։ Լևոնի աղբյուրի մոտ էին։ Չնկատեց էլ, թե ոնց էր տղաներից մեկը (բնության պահպանության վարչության պետ Գարիկ Գրիգորյանը) գաղտնի լուսանկարում իրեն՝ մերկ աղջկա հետ համբուրվելիս։ «Պետք կգա, – ասաց Գարիկը, – եթե հանկարծ ուզի շանտաժի դիմել՝ մենք էլ մեր անելիքը կիմանանք»։ ...Վոլոդյան ևս միանշանակ պաշտպանեց այդ առաջարկությունը, ուրիշ տարբերակ չկար, պետք էր նրան օգտագործել։ Դիմեցին Անատոլի Վլադիմիրովիչին, իբր՝ իր ծանոթ աղջկա համար փայտ են ուզում տանել, խնդրում են պահակակետով անցկացնելու հարցում օգնի։ Խոստացավ, և՝ օգնեց։ Տղաները բեռնատարի թափքը լցրել էին զենքով, փայտով քողարկել բեռը և, անցկացնելով պահակակետը, Դաշուշենի Սամվելի մոտ բաժին-բաժին արին։ Հրանոթներից մեկը Ռազմիկ Պետրոսյանի՝ Ավետարանոց գյուղում տեղակայված ջոկատին բաժին ընկավ, մյուսը՝ Վոլոդյային, ով այդ հրանոթը հետագայում Հադրութի շրջանի Սարենշեն գյուղի ազատագրման ժամանակ օգտագործեց։ Ռազմիկի հրանոթը Դաշուշենի Սամվելը տարավ Շահումյան, ուր հաջողությամբ գործածեց պաշտպանական մի շարք մարտերում։ (Այժմ այն, որպես ցուցանմուշ, տեղադրված է ԼՂՀ Զոհված ազատամարտիկների թանգարանի մուտքի մոտ՝ Ստեփանակերտում)։ 13 …Երբ գնդապետ Անատոլի Վլադիմիրովիչն ավարտել էր իր առաքելությունն Արցախում և մարզադաշտ էր գնացել տղաներին հրաժեշտ տալու, շնորհակալություն հայտնելով աջակցության համար՝ անկեղծորեն ասաց, որ շատ գոհ է տղաներից: Նստել՝ մի-մի բաժակ թեյ էին խմում, երբ Ռ. Պետրոսյանը հանեց լուսանկարներն ու ցույց տվեց նրան: – Թօ փՑՏ, ՑՏՋպ ՐՈջՉպՊփՌՍՌ? – անակնկալի եկավ Անատոլի Վլադիմիրովիչը: Ռազմիկը նրան խնդրեց որոշ գաղտնիքներ բացել. – Դուք, միևնույն է, գնում եք: Ես պատռում եմ այս լուսանկարները, բայց, ասացեք, խնդրեմ, ի՞նչ է սպասվում մեզ, ի՞նչ գիտեք մեր ապագայի մասին: Անատոլի Վլադիմիրովիչն, իհարկե, կորցնելու ոչինչ չուներ և տղաներին ասաց ճշմարտությունն այն մասին, որ, ինչպես Սումգայիթում, մի շատ բնակավայրերում ևս սպասվում են արյունահեղություններ: Հետագայում, երբ իրականություն դարձան Բաքվի, Գետաշենի, Շահումյանի, Հադրութի, Խոջալուի դեպքերը, պարզ դարձավ, որ Անատոլի Վլադիմիրովիչն, իրոք, որոշակի տեղեկատվության տիրապետում էր և ճշմարտությունն էր ասել տղաներին: 14 Արցախում ողջ խստությամբ գործում էր պարետային ժամը։ «Անձնագրային ռեժիմի» ստուգման պատրվակով ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողներն ու մինչև ատամները զինված օմոնականներն ամեն տեղ մուտքի արտոնություն ունեին, անհիմն կերպով ձերբակալում էին երիտասարդներին ու զենք օգտագործելու ընդունակ բոլոր տղամարդկանց։ Այնքան էին երես առել, որ նույնիսկ կանանց էին ձերբակալում։ Շարժման ակտիվիստները շատ էին մտահոգված այդ խնդրով, ուստի, որոշեցին անհապաղ միջոցներ ձեռնարկել։ Առաջադրանքը մշակվեց անմիջապես։ Ռազմիկ Պետրոսյանը ռադիոկապի երկու սարք ուներ։ Մեկը տվեց Վոլոդյային և պատվիրեց երկու վստահելի մարտիկի հետ դարանակալել նշված տեղամասում ու սպասել հաջորդ կարգադրությանը։ Օրակարգում ԼՂ ՆԳՎ պետ Կովալյովի վերացման հարցն էր։ Տղաների կարծիքով՝ նա էր արտոնում բոլոր ձերբակալությունները։ Կովալյովն ամեն առավոտ հաճախում էր մարզադաշտ, մի որոշակի ժամանակահատված մարզվելուց հետո լողանում բաղնիքում ու դուրս գալիս մարզադաշտից։ Ռազմիկը մարզադաշտից Կովալյովի դուրս գալուց անմիջապես հետո ռադիոկապով անհապաղ պետք է հաղորդեր դարանակալ տղաներին։ Սովորականի պես այդ օրն էլ Կովալյովը եկավ ճիշտ ժամանակին, մարզվեց, լողացավ, բայց նախքան գնալը մոտեցավ մարզադաշտի տնօրենի առանձնասենյակին։ Ռազմիկ Պետրոսյանից ներս մտնելու թույլտվություն ստանալուց հետո, խնդրեց մի բաժակ թեյ պատրաստել տալ իր համար։ «Հոգնած եմ», – խոստովանեց։ Հաջորդ պահին Կովալյովն անակնկալ ձևով անկեղծացավ. «Ձեզ՝ ղարաբաղցիներիդ, երևի թվում է, թե ես եմ արտոնում բոլոր ձերբակալությունները։ Ես մի ներքին զգացողությամբ գիտեմ, որ ձեր պայքարն արդար է, և մինչև հիմա ոչ մեկին չեմ ձերբակալել ու չեմ ձերբակալի։ Դա անում են իմ տեղակալ Գոլևն ու մարզդատախազի հայ և ադրբեջանցի երկու տեղակալները»։ Կովալյովի՝ մարզադաշտից հեռանալուց հետո Ռազմիկն իսկույն կապվեց Վոլոդյայի հետ և հայտնեց առաջադրանքի չեղյալ հայտարարելու մասին։ Խոստացավ մանրամասնել առաջիկա հանդիպման ընթացքում։ Հետագայում, Շուշիի ազատագրումից հետո, երբ բանտում պահվող փաստաթղթերը տղաների ձեռքն ընկան՝ պարզվեց ողջ ճշմարտությունը։ Կովալյովն, իրոք, ճիշտ էր ասում, ձերբակալվածների մասին պատմող բոլոր փաստաթղթերի տակ դրված էին ԼՂ ՆԳՆ պետի տեղակալ Գոլևի, ադրբեջանցի կաղ Մամեդովի և հայազգի փոխդատախազի ստորագրությունները։ 15 Վլադիմիր (Վոլոդյա) Խաչատրյանի կյանքն ու գործունեությունը հագեցված էին նման բազում դրվագապատումներով։ Ընդհատակյա պայքարին հաջորդեց զինված ընդհարումն ու բացահայտ պատերազմը, որին նա ևս իր անձնվեր մասնակցությունը բերեց։ Բայց պատերազմի օրենքներն անողոք են, ու թեև գնդակը կույր է, ասում են, բայց 1992-ին, մարտադաշտում, գտավ նաև Վոլոդյային։ Նա՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետը, Արցախյան ընդհատակյա գործող բանակի Մարտունու հատվածի առաջին ու գլխավոր պատասխանատուն էր։ Բանակ, որն իր կազմում գործող պաշտպանական ջոկատների շարքերում շուրջ 10 հազար զինված աշխարհազորային էր համախմբել։ Ընդհատակյա անհավասար պայքարում նրանք ընդհանուր գործի համար ոչինչ չխնայեցին, բայց արդյո՞ք ստացան այն, ինչի արժանի էին իսկապես… 16 Ռազմիկ Պետրոսյանը ցավով է հիշում հայրենյաց համար ընկածներին, գնահատում ազնվությունն ու բարությունը։ Նրա կարծիքով՝ հիշատակման արժանի մարդիկ կան նաև հակառակորդի բանակում։ Ալավերդի Թեմուր օղլի Բաղիրովը (1946-1992) Աղդամի ֆուտբոլային թիմի խաղացողներից էր։ Աղդամի, իսկ հետո նաև՝ Ստեփանակերտի «Ղարաբաղ» թիմում լավ ֆուտբոլիստի համբավ ուներ Լյոնիկ Հովհաննիսյանը, ում միջոցով էլ ծանոթացել էին Ռազմիկն ու Ալավերդին։ Երկու թիմերի միջև ընթացող մրցապայքարն ավելի էր մտերմացրել նրանց։ Ժամանակները փոխվել էին։ Ֆուտբոլային կրքերին փոխարինելու էին եկել ազգային, շատ հաճախ նաև՝ ազգայնական կրքերը։ Ռազմիկը հենց սկզբից ընդգրկվեց ընդհատակյա պայքարում։ Ալավերդին ևս ժամանակի հետ համաքայլ էր. ղեկավարելու էր այսպես կոչված Ադրբեջանի ժողովրդական ճակատի Աղդամի տարածքային կազմակերպությունը։ Կարելի է ասել՝ այդ տարածքում մեծ էր նրա դերը։ Ազգամիջյան ընդհարումների հետևանքով երկու կողմից էլ պատանդներ ու ռազմագերիներ վերցնելը սովորական բնույթ էր կրում։ Ինչպես Ստեփանակերտում ու այլ բնակավայրերում, այնպես էլ Աղդամում, հետագայում փոխանակելու նպատակով, պատանդներ էին պահվում։ Այդպիսի մի ընդհարում էլ Ասկերանի շրջանի «Լեսնոյե» անվանյալ գյուղակի մերձակայքում տեղի ունեցավ, և, ի հետևանք, ադրբեջանցու սպանության մեղադրանքով Աղդամ տարվեց ստեփանակերտցի Ղարիբ Հարությունյանը։ Աղդամում պահվում էին նաև Հովսեփավան գյուղի հիմնադիր Յուրի Ջհանգիրյանը, Աշանի կոլտնտեսության նախագահ Էմիլ Բալայանը, շատ ուրիշներ։ Եղբոր ճակատագրով հետաքրքրվող Լավրենտին տեղեկացրին, որ Ղարիբն, իրոք, գտնվում է Աղդամում։ – Եթե Ռազմիկը ազատման խնդրանքով մի գրություն տա, բերես՝ եղբորդ կազատեմ, – ասվածին հավելեց Ալավերդին։ Ռազմիկն, անշուշտ, գրությունն անմիջապես տվեց. «Ալավերդի, եթե հնարավորություն ունես՝ Ղարիբին բաց թող, գա»։ Խնդրանքն ավելի քան պարզ էր։ Ալավերդին էլ խոսքին տեր կանգնեց՝ գրությունն ստանալուն պես ազատ արձակեց Ղարիբին։ Ընդհանրապես, Ալավերդին շատ անգամ է մարդկային վերաբերմունք ցուցաբերել հայ ռազմագերիների նկատմամբ։ Երևի թե դրան նպաստել է նաև նրա՝ ծագումով քուրդ լինելը։ Մի անգամ էլ, դեպքը Շուշիից հայերին լիովին վտարելուց հետո էր, Ալավերդին կապվեց Ռազմիկի հետ, թե` բարեկամուհին Շուշիում շատ վատ վիճակում է, հիվանդանոցում վիրահատման համար ոչ նորմալ պայմաններ կան, ոչ էլ՝ կարգին մասնագետներ։ Խնդրեց, եթե հնարավորություն ունի՝ կազմակերպի բարեկամուհու վիրահատությունը Ստեփանակերտի հիվանդանոցում։ Ռազմիկը խոստացավ օգնել, ասաց, որ կոնկրետ պատասխան ստանալու համար երեկոյան կրկին զանգի, և անմիջապես գործի անցավ. դիմեց վիրաբույժ Վալերի Մարությանին։ Երեկոյան հեռախոսազանգից հետո Ալավերդին արդեն լիովին համոզված էր, որ բարեկամուհու վիրահատությունը հաջող կանցնի։ Ռազմիկի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպել «Զառին բաղ» կոչվող տեղամասում։ Շուշիից մինչև զինվորական պահակակետ հիվանդին իր մեքենայով բերեց որդին՝ Մուրշուդը, ուր, պայմանավորվածության համաձայն, սպասում էր Ռազմիկը։ Վ. Մարությանն արդեն առանձին սենյակ էր նախապատրաստել և համապատասխան սարքերով ու բուժանձնակազմով պատրաստ էր անցնել գործի։ Վիրահատությունը սպասվածից ավելի հաջող անցավ։ Հիվանդասենյակում սպասեցին մինչև երեկո։ Մուրշուդը, պարզ է, Շուշի վերադառնալ չէր կարող։ Ռազմիկը նրան առաջարկեց իր հետ տուն գնալ։ Մուրշուդն առարկեց. – Եթե կարող ես մեքենադ թողնել այստեղ՝ կքնեմ մեքենայի մեջ։ Այդպես էլ արվեց։ Մուրշուդը մոր հետ Ստեփանակերտում մնաց երեք օր։ Հիվանդի առողջական վիճակն արդեն բավականին լավ էր, ոչ մի վտանգ նրան այլևս չէր սպառնում։ Որպես լավության փոխհատուցում՝ Մուրշուդը փող առաջարկեց, բայց և° վիրահատող բժիշկը, և° միջնորդը հրաժարվեցին վերցնել այն։ Իսկ պատասխանն էլ նույնքան պարզ ու հասկանալի էր. «Մեզ մոտ՝ Ստեփանակերտում, փողով չեն վիրահատում»։ «Զառին բաղ» տեղամասին մերձակա զինվորական պահակակետում իրար հրաժեշտ տալուց հետո Ռազմիկը նոր միայն թեթևացած շունչ քաշեց. ամեն ինչ այդպես բարեհաջող ավարտվեց, առանց անհարկի միջադեպի։ Մի երեք-չորս օրից զանգեցին Ռազմիկին ու խնդրեցին կրկին նույն պահակակետը գալ։ Որսի երկու նապաստակով նրան սպասում էր Մուրշուդը։ Երախտագիտության յուրօրինակ ձև է։ «Փող չվերցրին, գոնե նապաստակները կընդունեն որպես մաղարիչ», – երևի մտածել էր նա։ Ռազմիկն Ալավերդու հետ հետագայում ևս առնչություններ ունեցավ, որոնց շնորհիվ որոշակիորեն թեթևացավ հակամարտության երկու կողմերում արգելափակվածների ծանր, անտանելի վիճակը։ Պետք է խոստովանել, որ Ալավերդին միշտ էլ պատրաստակամ էր և ամեն առաջարկության հնարավորինս ընդառաջում էր։ Խոջալուի դեպքերի ընթացքում էլ Ալավերդին իրեն խիստ մարդկայնորեն դրսևորեց։ Օժտված լինելով վսեմ արժանիքներով, նա իրեն իրավունք վերապահեց ժամանակին հայտարարել, որ Խոջալուի ողբերգության առնչությամբ հայերը ոչ մի մեղք չունեն։ «Հայկական կողմը համապատասխան միջանցք էր տրամադրել խաղաղ բնակչության անվնաս դուրս բերման համար։ Եթե չեն օգտվել ընձեռված հնարավորությունից, ավելին, սադրիչ գործողությունների են դիմել իրենք՝ ադրբեջանցիները, հայերն ի՞նչ մեղք ունեն», – իր ցեղակիցների ճակատին էր շպրտել նա։ Իհարկե, նման հայտարարություններն անհետևանք չէին կարող մնալ։ Ալավերդին զոհվեց ականի պայթյունից, 1992-ին, սեփական զինուժի կողմից վերահսկվող տարածքում, և, շատ հավանական է, որ դա կազակերպված բնույթ է կրել, որովհետև նրա շատ տեսակետներն ու կարծիքները ժամանակին չեն կիսվել իր համախոհների ու զինակիցների կողմից։ 17 Ըստ Ռազմիկ Պետրոսյանի՝ ԼՂ Ազգային խորհրդի ստեղծումը ժամանակի պարտադրանքն էր։ Վերացվել էին կուսակցական ու խորհրդային իշխանական լծակներն Արցախում, մտցվել էր կառավարման հատուկ ձև, որն էլ ոչ բոլոր դեպքերում էր արդարացնում իրեն, և` մի կարճ ժամանակաշրջան գոյատևեց: Օգտվելով ստեղծված իրավիճակից` ՀՀՇ-ն Արցախում ստեղծեց «Միացում» կազմակերպությունը` Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ի հակակշիռ որի` գործում էր ՀՅԴաշնակցության տեղային կազմակերպությունը: Եվ որպեսզի Շարժումը չպառակտվի` Ռազմիկ Պետրոսյանի առաջարկությամբ նախաձեռնվեց Ազգային խորհրդի ստեղծման գործընթացը: Այդ նախաձեռնությունը պաշտպանեցին Արկադի Մանուչարովը, Վաչագան Գրիգորյանը, Ռոլես Աղաջանյանը, Համլետ Գրիգորյանը և ուրիշներ: ԼՂ բնակչության լիազոր-ներկայացուցիչների համագումարում ստեղծվեց Ազգային խորհուրդը, որն իր կազմի մեջ ընդգրկեց երկրամասի բոլոր կարգի ղեկավարներին, համախմբեց մեկ միասնական նպատակի համար պայքարող ժողովրդին, և Շարժումը չպառակտվեց: ԼՂ բնակչության լիազոր-ներկայացուցիչների Համագումար կազմակերպելու և անցկացնելու համար ստեղծվեց կազմկոմիտե: Համատեղ նիստի արձանագրությունն իրենց կնիքներով ու ստորագրություններով վավերացրին` Ստեփանակերտի կուսքաղկոմի քարտուղար Վ. Աթաջանյանը, Ստեփանակերտի քաղգործկոմի նախագահ Մ. Միրզոյանը, Ասկերանի կուսշրջկոմի քարտուղար Վ. Քոչարյանը, Ասկերանի շրջգործկոմի նախագահի պաշտոնակատար Ա. Աղաբաբյանը, Հադրութի կուսշրջկոմի քարտուղար Գր. Բաղյանը, Հադրութի շրջգործկոմի նախագահ Է.Նավասարդյանը, Մարտակերտի կուսշրջկոմի քարտուղար Վ. Գաբրիելյանը, Մարտակերտի շրջգործկոմի նախագահ Վ. Ջավադյանը, Մարտունու կուսշրջկոմի քարտուղար Վ. Գրիգորյանը, Մարտունու շրջգործկոմի նախագահ Ս. Սեյրանյանը, ԼՂ արհմիությունների մարզխորհրդի նախագահության նախագահ Ս. Դավթյանը, ԼՂ կոմերիտմարզկոմի քարտուղար Մ. Մուսայելյանը, Հայոց Արցախյան «Միացում» ժողովրդական շարժման Ստեփանակերտի քաղխորհրդի նախագահ Ռ. Քոչարյանը: Կազմկոմիտեում ընդգրկվեցին Ս. Այդինյանը, Վ. Հակոբյանը, Ս. Առուշանյանը. Կ. Բաբուրյանը, Մ. Բախշիյանը, Ն. Դադայանը, Ռ. Քոչարյանը, Հ. Մելքումյանը, Ս. Մոսունցը, Յու. Ներսիսյանը, Օ. Օսիպյանը, Ռ. Պետրոսյանը, Շ. Պետրոսյանը, Ս. Սարգսյանը, Է. Սաֆարյանը: 18 Արցախում խորհրդային մարմինների վերացումից հետո ստեղծված ոչ մի կազմակերպություն ու գործադիր իշխանությամբ օժտված մարմին ի զորու չեղավ թեթևացնել ժողովրդի ծանր վիճակը, կարգավորել երկրամասի խաղաղ գոյակցությունը: Քաղաքացիական անհնազանդության դիմաց ժողովրդի պայքարի հետագա ընթացքը կարգավորելու նպատակով ստեղծված կազմակերպությունները («Կռունկ», «Միացում», Տնօրենների խորհուրդ, Ազգային խորհուրդ և այլն) որոշակիորեն կարողացան ղեկավարել Շարժման խաղաղ ընթացքը: Իսկ միութենական կենտրոնի ու ադրբեջանական իշխանությունների կողմից մոգոնված ու Արցախ ներմուծված իշխանական նոր մարմինները (Հատուկ կառավարման կոմիտե, Կազմկոմիտե և այլն) միայն թուլացրին ժողովրդի վստահությունը: Սումգայիթյան եղեռնագործությունից, Գետաշենի ենթաշրջանի, Շահումյանի ու Հադրութի շրջանների խաղաղ բնակավայրերի տեղահանությունից հետո հիասթափված ժողովուրդը միութենական կենտրոնից ոչ մի ակնկալիք չուներ այլևս: Ու թեև՝ հիասթափված, բայց ամրակուռ ու վստահ՝ իր ուժերի վրա: Եվ իրականացավ Ռազմիկ Պետրոսյանի գլխավոր կանխատեսումը՝ «առանց զենքի չի լինի փրկություն»: Համախմբվեց ժողովուրդը, դարձավ մի բռունցք, դիմակայելու` կենդանի ուժով բազում անգամ գերազանցող ու մինչև ատամները զինված թշնամուն: Ժամանակը ցույց տվեց, որ ո°չ կենդանի ուժի զգալի առավելությունը, ո°չ լավ զինված լինելը հաղթանակ նվաճելու գլխավոր երաշխիքը չեն դեռևս: Գլխավոր զենքը, որից զուրկ էր մեր թշնամին, հայրենի հողի համար մարտնչելու ոգին է: Այդ ոգին արցախցի զինվորին օգնեց կանգնել մինչև վերջ և Ադրբեջանի թշնամական բոլոր նկրտումները հեռու վանեց մեր սահմաններից:
kxwvd358ivpxfo8k7mar86yopu1e5il 393303 393302 2026-06-23T08:25:23Z Անունով խմբագիր 4841 393303 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title=Գլուխ երկրորդ

ԱՆԵԼԻՔԸ՝ ՊԱՐԶՈՐՈՇ, ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ՝ ՎՍՏԱՀ |section = |previous = [[Գլուխ առաջին. ԱՐՎԱԾԸ՝ ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ, ԱՊՐԱԾԸ՝ ԼԻԱՐԺԵՔ]] |next =[[Գլուխ երրորդ. ՌԱԶՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ]] |notes = Աղբյուր՝ [[Խիզախման ոգին]] (փաստավավերագրություն), Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատ., 2010, 168 էջ, տպ. 500 օր.։ |author =Արիս Արսենի}}
{{Կենտրոն|''Գլուխ երկրորդ}} {{Կենտրոն|'''ԱՆԵԼԻՔԸ՝ ՊԱՐԶՈՐՈՇ, ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ՝ ՎՍՏԱՀ}}
1 1 Արցախյան ազգային ազատագրական շարժումը խառնեց Ռազմիկ Պետրոսյանի բոլոր խաղաքարտերը, մոռանալ տվեց անգամ ֆուտբոլը, առանց որի՝ անվանի մարզիկը չէր էլ պատկերացնի իր հետագա կյանքը։ Բայց երբ զոհասեղանին դրված էր ժողովրդի ճակատագիրը, նա մոռացավ անձնականի մասին և բոլորանվեր տրվեց արցախահայության արդարացի պահանջատիրության իրականացման գործընթացին։ Կանգնած լինելով շարժման ակունքներում, գործուն մասնակցություն ունեցավ ԼՂԻՄ խորհրդի 1988-ի փետրվարի 20-ի պատմական նստաշրջանի ու ԼՂ կուսմարզկոմի 1988-ի մարտի 17-ի հայտնի պլենումի կազմակերպման գործընթացներին, ընդգրկվեց «Կռունկ» կոմիտեի նախագահության կազմում, գլխավորեց 1988-ի մարտի վերջերին «Քաղաքացիական պաշտպանության շտաբի» անվան տակ ստեղծված Արցախի պաշտպանության շտաբը, ընդհատակյա պայմաններում բոլոր ջանքերն ու միջոցները ներդրեց ինչպես ինքնապաշտպանության առաջին ջոկատների կազմավորման, այնպես էլ՝ այդ ջոկատները զինելու և զինամթերքով ապահովելու գործին։ Բայց աննկատ չմնաց այդ ամենը. ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերի՝ մեր երկրամասում տեղակայված ստորաբաժանումների զինծառայողների և ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատայինների կողմից 1990-ի հունվարի 18-ին ձերբակալվեց և պահվեց Կրասնոդարի ու Նովոչերկասկի բանտերում։ Բայց ոչինչ չէր կարող նրան ընկճել, որովհետև նրա գործելակերպը վստահ էր, անելիքը՝ պարզորոշ։ Որքան հեռանում ենք Արցախյան շարժման 1988-ի համաժողովրդական պոռթկման առաջին ամիսների իրադարձություններից, այնքան ավելի տեսանելի են դառնում այդ օրերի եռքը, ընդվզումը, հաջողություններն ու հիասթափությունները: Բայց հաճախ տարակուսանք են առաջացնում որոշ «տարեգիրների» կողմից, անտեղյակության հետևանքով, կամ ինչ-ինչ այլ պատճառներով, անձերին ու կազմակերպություններին առնչվող առանձին փաստերի հարկի-անհարկի աղավաղումները, որոնք աղճատում են տվյալ ժամանակաշրջանի իրական պատկերը: Արցախյան շարժման ակունքներում կանգնած նվիրյալը, ով քաջատեղյակ է տվյալ ժամանակաշրջանի բոլոր անցքերին ու իրադարձություններին, երբեք չի կարող անտարբեր լինել նման երևույթների նկատմամբ: 2 1960-ականներին անթեղված կայծը սկսեց բոցավառվել։ Արթնացավ արցախցիների հույսը, որ, թվում էր, հավերժական քնով էր քնել։ Թվո՞ւմ էր, թշնամիներին՝ գուցե, բայց արցախցի հայը երբեք իրեն չի զգացել Հայաստանից բաժան։ Եվ, ահա, բացախոսության ու հրապարակայնության պայմաններ ընձեռած վերակառուցումը կրկին հուսավառեց մարդկանց՝ պատմական սխալն ուղղելու առումով։ Սկսվել էր անխափան մի գործընթաց՝ ստորագրահավաք և խորհրդային իշխանության կենտրոնական մարմիններին՝ 1813 թվականին Արցախի պատմական Գյուլիստան գյուղում կնքված պայմանագրով Ռուսաստանին միացած, բայց չգիտես ինչու և ինչպես՝ 1921-ին ձեռքի թեթև շարժումով Ադրբեջան հորջորջվող նորաթուխ պետության տիրապետության տակ հայտնված Արցախի՝ Մայր Հայաստանին վերամիավորվելու արդարացի պահանջ ու խնդրանք պարունակող նամակների հեղեղ։ Այդ օրերին հավատում էինք (միամտաբա՞ր, թե՞ մեր ժողովրդին հատուկ հավատով) Մ.Գորբաչովի վերակառուցման ծրագրի, կոմունիստական կուսակցության ու լենինյան «վեհ գաղափարների», խորհրդային երկրի անպարտելի, անսասան կեցվածքի գաղափարական ու գործնական անբեկանելիությանը։ Վստահ էինք, որ պատմական արդարությունը կվերականգնվի, ու ժողովուրդն ազատ շունչ կքաշի։ Գուցե թե՝ հենց այդպես էլ ծնունդ առավ «Լենին-Պարտիա-Գորբաչով» կարգախոսը, որը հրապարակ էր հանում տասնյակ հազարավոր մարդկանց։ Այն մեզ խանդավառում էր, սակայն գնալով ավելի էր խորանում անդունդը երկու հարևան ժողովուրդների միջև։ Ավելին՝ սերմանվող թշնամանքը առճակատում, արյունահեղություն էր ակնկալում։ 1988 թ. փետրվարի 8-17-ին Մոսկվայում էր գտնվում արցախահայության՝ 60 հազար ստորագրություններով դիմում-բողոքները կենտրոն հասցրած հերթական պատվիրակությունը, իսկ Ստեփանակերտ էին ժամանել Բաքվի հերթական էմիսարները՝ Ադրբեջանի ԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար Վ.Կոնովալովը, Կենտկոմի բաժնի վարիչ Մ.Ասադովը, հանրապետական ՊԱԿ-ի նախագահի տեղակալ Ի.Ամրանովը և ուրիշներ։ Նրանց առաքելությունը ոչ միայն ձախողվեց, ավելին՝ արժանի հակահարված ստացավ՝ կոնկրետ հիմնավորումներով։ «Իսկ ես այնքան էի ուզում, որ մեր տքնաջան աշխատանքի «պտուղը» վերջապես հասունանար, – իր խոհերն է կիսում Ռ.Պետրոսյանը։ – Այդ իսկ պատճառով՝ անտեսելով ամեն վտանգ, նիստը, որի ընթացքում ինձ ձայն չտրվեց, փակ հայտարարվելուց հետո բարձրացա միտինգավորների ինքնաշեն բեմը»։ Անմիջապես էլ՝ նրան երկու կողմից թևանցուկ շղթայեցին ՊԱԿ-ի մարզային բաժնի և ՆԳ մարզային վարչության պետերը։ Ռազմիկը վայրկյան անգամ չտատանվեց, շատ քաղաքավարի ձևով խնդրեց թողնել իրեն։ «Ես ռինգ չեմ մտնում, – ասաց, – ասելիք ունեմ և պիտի° ասեմ»։ Եվ՝ ասաց։ «Նախագահը վճռել է, որ Արցախը Ադրբեջանի կազմից երբեք դուրս չի՞ գալու», – հարցրեց, և ընկրկեցին նրանք՝ ժողովրդյան ձայնը լռեցնել կամեցողները։ Ռ.Պետրոսյանը ժողովրդական այդ բարձր ամբիոնից առաջարկեց մարզային ակտիվի անունից հեռագիր ուղարկել Մոսկվա, և քվեարկության դրված առաջարկությունն ընդունվեց միաձայն։ Աննախադեպ ժողովրդավարություն և հանդգնություն՝ Խորհրդային Միության չափանիշների նմանօրինակ զանցառում, առաջին անգամ՝ խորհրդային տիրապետության ողջ ընթացքում։ Բոլորը քվեարկեցին միաձայն, բաց քվեարկությամբ, և՝ լիահույս, որ Մոսկվայից եկող հանձնաժողովն, անշուշտ, արդարացիորեն կլուծի մեր հարցը, որ գորդյան հանգույցի պես խճճվել ու հյուծում էր բոլորին։ Այդպիսի ոգևորություն էր տիրում նաև համաշխարհային ճանաչում ունեցող տնտեսագետ Աբել Աղանբեգյանի հարցազրույցը ֆրանսիական հանրահայտ «Յումանիտե» պարբերականում տպագրվելուց հետո, ուր նա ո°չ միայն առաջարկում, այլև հիմնավորում էր Արցախի ու Հայաստանի տնտեսական միավորման արդյունավետությունը, որը նաև ենթադրում էր պատմական-իրավական, բարոյական արդարության վերականգնում։ ԼՂԻՄ խորհրդի արտահերթ նստաշրջանի հրավիրման նախապատրաստական աշխատանքների ընթացքում Ռազմիկ Պետրոսյանն ու իր համախոհները լուրջ կարևորություն էին տալիս հատկապես պատասխանատու կուսաշխատողներին ներգրավելու կամ, նվազագույնը, նրանցից չխանգարելու համաձայնություն կորզելու կարևոր խնդրին: Նստաշրջանն անցկացնելուց առաջ անհրաժեշտ էր նաև մարզգործկոմի խորհրդի նախագահի առաջին տեղակալ Շմավոն Պետրոսյանի և Մարտակերտի (տարածքային առումով՝ մարզի ամենախոշոր շրջանի) կուսշրջկոմի առաջին քարտուղար Վահան Գաբրիելյանի տրամադրվածությունը շոշափելը: Վաչագան Գրիգորյանն ու Արկադի Մանուչարովը Ռազմիկ Պետրոսյանին հանձնարարեցին գլուխ բերել այդ գործը: Շմավոն Պետրոսյանը դեռևս Մարտունու շրջկոմի առաջին քարտուղար եղած ժամանակներից ֆուտբոլի ջերմ երկրպագու էր: Ռազմիկը նրա հետ ունեցած շփումներից հասկացել էր, որ հայրենասեր մարդ է: Հանդիպումը կայացավ: Նա չհրաժարվեց ընդհանուր գործից: Բայց Ռ. Պետրոսյանի համար հասկանալի էր նաև նրա զգուշավորությունը: «Հեշտ բան չէ, – ասաց Շ. Պետրոսյանը, բայց չժխտեց գործով զբաղվելու՝ արդեն գործողության մեջ դրված ծրագրի խոհեմությունը, – ՊԱԿ-ը և Բորիս Կևորկովը որ իմանան՝ մեզ բոլորիս գործից կազատեն»: Այսպես թե այնպես՝ նրա վերաբերմունքից անմիջապես զգացվեց, որ ջերմ համակիր ու համախոհ է: – Գնա°, – խորհուրդ տվեց նա, – բոլորի հետ խոսի°ր, վերջում կգաս ինձ մոտ: Վաչագան Գրիգորյանին և Արկադի Մանուչարովին տեղեկացրեց հանդիպման արդյունքի մասին ու անմիջապես մեկնեց Մարտակերտի կուսշրջկոմի առաջին քարտուղար Վահան Գաբրիելյանի մոտ: Հարևաններ էին և հանդիպում էին երբեմն: Մինչ այդ Վ. Գաբրիելյանը աշխատել էր Մարտունիում: Ռազմիկը գիտեր, որ տղամարդուն վայել բնավորություն ունի. «այո»-ն «այո» է, «ոչ»-ը՝ «ոչ», չնայած հակասական կարծիքներ կային նրա մասին: Անմիջապես չմտավ նրա մոտ: Նախ հանդիպեց Շարժման Մարտակերտի պատասխանատու Վիգեն Շիրինյանի ու ակտիվիստ Վագիֆ Գալստյանի հետ: Նրանք նպատակահարմար չհամարեցին Ռ. Պետրոսյանի հանդիպումը առաջին քարտուղարի հետ, որովհետև մտադիր էին նրան պաշտոնից ազատել տալ: – Նրան ինչպե՞ս կարող ես այդ գաղտնիքը վստահել, երբ նա կամենում է մեզ բոլորիս բռնել տալ, – նման այլ փաստարկներ բերեցին: – Դուք նրան պաշտոնից հանելու մասին մի մտածեք,– վստահ խորհուրդ տվեց նրանց, – այլ ստորագրությունները հավաքեք և ժողովրդին նախապատրաստեք ցույցերին՝ նստաշրջան կազմակերպելու պահանջով: – Ժողովուրդն արդեն մեզ մոտ էլ, ինչպես Ասկերանում, Հադրութում և Մարտունիում, նստաշրջան է պահանջում: Մնում է քարտուղարի վերաբերմունքը, որ ավելորդ դժվարություններ չհարուցվեն, – ավելացրեց նա: – Բոլոր քարտուղարներին ամենից շատ մտահոգում է անասնագողությունը,- ասաց Ռ. Պետրոսյանը: – Այս մի հարցում նրան ապահովագրելու համար պաշտպանեք ֆերմաները: Վահան Գաբրիելյանը սիրով ընդունեց իր հարևանին: Բայց զգացվում էր նրա տագնապը: Ռ. Պետրոսյանը տեղեկացրեց, որ նստաշրջան կազմակերպելու որոշման մասին եկել է նրա կարծիքն իմանալու, քանի որ բոլորն արդեն գիտեն և սպասում են Վ. Գաբրելյանի հեղինակավոր խոսքին: – Ովքե՞ր են համաձայն, – հետաքրքրվեց նա: – Բոլորը, – վստահորեն անհասցե նետեց «առաքյալը»: – Օրինակ, – խորացավ նա: – Մանուչարովը, Վաչիկը, Շմավոն Միսակովիչը, Գրիշա Բաղյանը: – Ռազմի°կ, – մտերմորեն դիմեց զրուցակիցը, – ես քեզ լավ եմ ճանաչում: Ես, անտարակույս, համաձայն եմ, բայց խնդրում եմ՝ առայժմ ոչ ոք չիմանա այս մասին: Զրույցին ներկա շրջգործկոմի նախագահ Վալերի Ջավադյանի կարծիքն էլ հարցրեց առաջին քարտուղարը: – Ինչպես ասեք՝ այնպես էլ կանենք, – եղավ պատասխանը: – Երբ գործը հաջողվի, – իր խոսքն առաջ տարավ նա, – ես բոլոր պատգամավորներին կբերեմ նստաշրջան, էլ չգաք, – եզրափակեց զրույցը: Նա միանգամից փոխվեց Ռազմիկի աչքում, մեծացավ: Փաստորեն, ոչ միայն բարդություններ չառաջացրեց, այլև իր պաշտոնի համար շատ վտանգավոր քայլեր հանձն առավ: Բայց պահանջի նման խնդրանք էլ ուներ. – Խնդրում եմ, Վիգենենց (այսինքն՝ շարժման ակտիվիստներին) զգուշացնես, որ հրաժարական չպահանջեն ինձանից: Եթե ես հրաժարական տամ՝ Մարտակերտը կկորչի: Նա անկեղծորեն էր խոսում, սրտացավություն կար նրա խնդրանքի մեջ: Դա Ռազմիկին ավելի ոգևորեց: Նա ուժեղ մարդ էր: Փաստորեն՝ և° կոմունիստական կուսակցության ուղենիշն էր պահում, և° զինվորական պարետատան հետ էր համագործակցում, և°, անհնաժեշտության դեպքում, ազերիներին էր սանձահարում, ու, պարզվում է՝ համախոհ է նաև շարժման աջակիցների հետ: Այն ժամանակ հզոր կայսրության պայմաններում նա չվարանեց: Կուսակցական տեղական ղեկավարների նման վերաբերմունքը և շարժման ակտիվիստների հետ համագործակցությունն իր դրական արժեքն ունեցավ, արցախահայության համաժողովրդական պայքարում հաղթանակի հասնելու գրավական դարձավ: Կուսակցական վերնախավը չկարողացավ տեղական ղեկավարների մեջ սպանել մարդուն, ջնջել մարդկայինը, արդարության համար մարտնչող պայքարի ոգին: Կուսակցական-ներմուծովի գաղափարներն այլևս սնանկ էին ու անգործունակ: Արմո Ծատրյանի և Վաչագան Գրիգորյանի օգնությամբ Ռազմիկը հավաքել էր մարզգործկոմի մեկ երրորդի ստորագրությունները, որոնք ներկայացրեց մարզխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ Շմավոն Պետրոսյանին: – Լա°վ, օրինական է, – հաղթաթուղթը ձեռքին ասաց նա: – Մնացածը ես կկազմակերպեմ: Եվ, իրոք, նստաշրջանը կազմակերպելու, պատգամավորներին (նաև՝ ադրբեջանցի) այդ մասին իրազեկելու և մնացած գործը կատարեցին Կարեն Բաբուրյանը և Կարեն Ջհանգիրյանը՝ Շմավոն Պետրոսյանի հանձնարարությամբ: Գործկոմի կազմից ստորագրողները հայտնվել էին երկու կրակի արանքում: Նստաշրջանից մի երկու օր առաջ մարզկոմի առաջին քարտուղարն արդեն տեղյակ էր և կամենում էր հարկադրել գործկոմի անդամներին՝ հրաժարվել իրենց ստորագրություններից: Մնում էր՝ թաքցնել պատգամավորներին և հրահանգավորել՝ չներկայանալ նույնիսկ մարզկոմի առաջին քարտուղար Բ. Կևորկովի հրավերի դեպքում: Պետք էր չկորցնել զգոնությունն ու լինել վստահ, որ նստաշրջանը չձախողվի, անել ամեն ինչ, որ հնարավոր սադրանքները ոչ մի կերպ չկարողանային ազդել նախաձեռնության ընթացքի վրա: Նստաշրջանը նախագահողը պետք է իրավիճակի լիիրավ տերը լիներ, որպեսզի տեղում ժամանակին ու ճիշտ կողմնորոշվել կարողանար: Բայց ո՞վ կհանդգներ ստանձնել նման պատասխանատու առաքելությունը: Արմո Ծատրյանն ու Վարդան Հակոբյանը նստաշրջանը նախագահելուց հրաժարվեցին, բայց խոստացան ելույթ ունենալ, և, իրոք, առաջին ելույթ ունեցողը Վ. Հակոբյանն էր, քաջալերող էր նրա խոսքը, տպավորիչ: Վ. Գրիգորյանի և Ա. Մանուչարովի հետ պայմանավորվածության համաձայն՝ Ռ. Պետրոսյանը պետք է հանդիպեր մարզգործկոմի ժողկրթության բաժնի վարիչ Վիգեն Հայրապետյանին, նրան առաջարկեր պատմական այդ նստաշրջանը նախագահելու պատվավոր առաքելությունը ստանձնել: Նա կարևորեց Վ. Հայրապետյանին առավել մոտիկից ճանաչող բժիշկ Էդուարդ Ղուկասյանի ընկերակցությունն այդ գործում: Գնացին երկուսով, և Վիգեն Հայրապետյանն առանց ձևականությունների ու բարդացնելու՝ արձագանքեց առաջարկությանը: – Համաձայն եմ, բայց ոչ ոքի չասեք: Ես արդեն ասել եմ, վերջ, – կտրուկ եզրափակեց նա: «Ուրեմն՝ մեր գործերն անպայման հաջողվելու են», մտածեց Ռազմիկը: Սակայն էլի անելիքներ կային: Կար ընդհանուր մի հիմնավոր եզրահանգում, որ եթե Կևորկովը նստաշրջանի կազմակերպիչների կողմը չանցնի՝ ելքն անորոշ կլինի: Հատկապես, որ նստաշրջան հրավիրելու ժողովրդի պահանջի մասին լսելով՝ շուտափույթ Արցախ էին ժամանել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի առաջին տեղակալ Պ. Դեմիչևը, ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար Գ. Ռազումովսկին, Ադրբեջանի ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Մ. Բաղիրովը: Պարզ է, չէին եկել օրինականությանն ընթացք հաղորդելու: Եկել էին օրինականության հետ հույսեր կապող մարդկանց ջանքերով կազմակերպվող նստաշրջանի կասեցման, կամ էլ՝ լիովին խափանման իրենց բուռն ցանկությանը հագուրդ տալու համար: Վիգեն Հայրապետյանը զգուշացվեց նստաշրջանին չներկայանալու հարկադրանքից խուսափելու համար տանը չգիշերել: Իսկ Ռ. Պետրոսյանն ու Էդ. Ղուկասյանը սկսեցին Բ. Կևորկովին հանդիպելու ուղիներ որոնել: Մարզկոմի կուսհանձնաժողովի նախագահ Վահան Հարությունյանն արդեն հրաժարվել էր Կևորկովի հետ հանդիպումը կազմակերպելու միջնորդությունից: – Չէ°, չեմ կարող ասել, – պարզ խոստովանեց նա: Սակայն Կևորկովի օգնական Յուրի Բեկնազարյանը բժշկի առաջարկությանն անմիջապես դրական պատասխան տվեց, խոստացավ Բ. Կևորկովին տեղեկացնել Շարժման ակտիվիստ Ռ. Պետրոսյանի՝ իր հետ հանդիպելու ցանկության մասին: Մեն-մենակ նրա հետ հանդիպումն անհրաժեշտ էր ու հրատապ: Պետք էր ճշտել, թե տարածաշրջանում ազդեցության մեծ ուժ ունեցող կոմունիստների մարզային ղեկավարը եթե չի օգնելու, գոնե պատրա՞ստ է չխանգարել: «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրության՝ Գ. Գաբրիելյանի աշխատասենյակում սպասումը հինգ ժամ տևեց: Վերջապես, խոստացված ժամին (երեկոյան ժամը 600-ին) Յու. Բեկնազարյանը զանգահարեց և տեղեկացրեց, որ ընկեր Կևորկովը վաղը ժամը 1300-ին կընդունի Ռ. Պետրոսյանին: Բոլորը շատ ուրախացան: Հաջորդ օրը, ցերեկվա ճիշտ ժամը 100-ին, Ռազմիկն արդեն մարզկոմի առաջին քարտուղարի ընդունարանում էր, երբ նրան նախ ընդունեց ՊԱԿ-ի աշխատակից Թումանյանը: Իրար լավ գիտեին՝ նա ևս ֆուտբոլի մոլի երկրպագու էր: – Կներես, Ռազմիկ, – դիմեց նա, – գրպաններդ պիտի ստուգեմ: Կարգն է այդպես. առաջին քարտուղարի մոտ ես գնում: – Համեցե°ք, – սիրով ենթարկվեց Ռազմիկը: «Ստուգվելուց» հետո եկավ Յու. Բեկնազարյանը և խորհրդակցությունների դահլիճ հրավիրեց նրան: Ռազմիկն արդեն գլխի է ընկել, որ Կևորկովն իր աշխատասենյակում հյուրեր ունի՝ Դեմիչևն ու Ռազումովսկին, ինչպես նաև՝ Բաղիրովը: Յուրին գնաց, ներս մտավ Բ. Կևորկովը: – շ ԹՈր րսցՔՈþ,– այն ժամանակներում նման հանդիպումն ինքնին արդեն մեծ բան էր սովորական, կամ այդ օրերի լեզվով ասած՝ անհնազանդություն ցուցաբերող քաղաքացու համար: Ռազմիկն իրազեկեց հաջորդ օրը կայանալիք նստաշրջանի մասին, որն` անխուսափելի է, քանի որ օրինական է, ժողովրդավարական դրսևորում, որը մեր երկրի համար որքան արտառոց, նույնքան էլ՝ իրական է, կատարված փաստ: Նստաշրջանն Արցախը Հայաստանի հետ վերամիավորման պատմական ճշմարտությունը վերականգնելու որոշումը պետք է ընդուներ: Նման որոշման ընդունումը ժամանակի հրամայականն է, ուստի, Ռազմիկը նրան առաջարկեց անցնել ժողովրդի կողմը, որպեսզի Կևորկովին չհավատացող զանգվածը ևս վերանայի նրա նկատմամբ ունեցած գնահատականը: – Մի խոսքով, անցեք ձեզ հավատացողների կողմը և միաձուլվեք ժողովրդին, – ասաց Ռազմիկը: – Ը Թօ, կպՑՐՏրÿվ, ՉպՐՌՑպ Վվպ? – հետաքրքրվեց նա: – Իհարկե, այլապես՝ ինչո՞ւ պիտի գայի, – վստահեցրեց Ռազմիկն ու Կևորկովը «կիսվեց» զրուցակցի հետ: Ասաց, որ ադրբեջանական կոմկուսակցությանն ու կառավարությանն ինքը համարում է կեղտոտ խաղերի մոգոնման հսկա մի որջ, բայց Մոսկվայից «բարեհուսո հովերի» է սպասում: – Գիտե՞ք՝ ինձ մոտ ովքեր են նստած, – հարցրեց և թվարկեց վերոնշյալ «բարձրաստիճան» հյուրերին: Այդ հանդիպման ընթացքում Ռազմիկը նորովի բացահայտեց Բորիս Կևորկովին: Այո, նա էլ մի սովորական հայ մարդ էր, ով իր ժողովրդի լավն էր կամենում, բայց արմատները հողում չէին: – Բորի°ս Սարկիսովիչ, – փորձեց «խելքի բերել» զրուցակցին, – դուք անցեք ժողովրդի կողմը, սա վերջն է: Մոսկվայի հետ հույսեր մի կապեք այլևս: – շ տՏՊցՎՈþ, – հետևեց պատասխանը: – Շնորհակալություն: Ինչ ուզում է լինի՝ նստաշրջանը տեղի է ունենալու, – անառարկելի տոնով եզրափակեց Ռազմիկը: Հանդիպումն ուրախառիթ էր՝ դրական երանգներ պարունակող, որովհետև ինչպես Մանուչարովը եզրակացրեց՝ գոնե չի խանգարի: Հանդիպումը նաև տրտմության երանգներ կուտակեց Ռազմիկի հոգու մեջ: Նա ցավ ապրեց իր պաշտոնին անհողդողդ նվիրվածությամբ կապված այդ մարդու նկատմամբ, ով այդպես կուրորեն էր հավատում «կոմունիստական վեհ գաղափարներին», որ ճգնաժամային այս պահին անգամ չէր կարողանում ձերբազատվել ստրուկի իր կարգավիճակից, ընթանալ սրտի ձայնի թելադրանքով՝ ճշմարիտ, ազգային ուղիով: Եվ, վերջապես, ազգային ի՞նչ հատկանիշներ կարող ես սպասել արդեն ապազգայնացած այդ մարդուց: Այնուամենայնիվ, այդպիսին դարձած մարդն էլ էր երազում, որ իրեն հավատացող լինի արդարության համար պայքարի ելած մարդկանց շարքերում: Նրա համար շատ կարևոր էր իրեն տանջող այդ անէական հարցի պատասխանը՝ Ռազմիկ Պետրոսյանն արդյո՞ք հավատում է իրեն, որովհետև հավատն է բոլորիս իրար կապողը: Կևորկովը տառապում էր, կամենում էր մեզանից մեկը լինել: Դա հասկացավ, երբ իր հարցին դրական պատասխան ստացավ, թեկուզ՝ շրջանցումով: Նրա աչքերում կայծկլտաց հավատը, Ռազմիկը տեսավ նրա ոգևորությունը՝ կենսունակության ավիշով լցված աչքերում: Ցավոք, կրկին պիտի չքանար այդ ամենը հանդիպումից հետո, որովհետև իր «կոչումն» այլ էր: Խորն էր անջրպետը իր ու յուրայինների միջև, և դիմացն անդունդ էր, խորխորատ: Նրան ոչ թե մտածել էր պետք, այլ գործել: Դա էր փրկության միակ բանալին, որն, ավաղ, վաղուց էր կորցրել, անդառնալիորեն... Շրջաններից դեպի Ստեփանակերտ եկող ճանապարհները փակել էին տեղական (ադրբեջանական) միլիցիան և ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերի զինծառայողները, որպեսզի պատգամավորները տեղ հասնել չկարողանան: Պատգամավորներին անվտանգ Ստեփանակերտ հասցնելու գործը Ռազմիկին էր վստահված: Բոլորի ջանքերը մի նպատակակետի էին ուղղված՝ առանց զենքի գործադրման, առանց արյուն թափելու ետ ստանալ մեր հասանելիքը՝ ի վերուստ, և ի սկզբանե, 1988թ. փետրվարի 20-ին, մի սովորական, օրինական մի նիստով ժողովրդի՝ 65 տարի առաջ կամայականության զոհ դարձած կամքի արտահայտությունը վավերացնելը, պատանդված Արցախն Ադրբեջանից անջատելն ու մայր Հայաստանի հետ վերամիավորելը: Պատգամավորները շատ երկար ճանապարհ էին կտրում, որ հասնեն մայրաքաղաք: Խոջալվում շրջափակել էին մի խումբ պատգամավորների: Քվորումը չէր ապահովվում: Ի պատասխան՝ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում Արաքսյա Հայրապետյանը, Վալյա Մեհրաբյանը, շարժման մյուս ակտիվիստները շրջափակել էին ճաշելու գնացող Ք. Բաղիրովին (Ադրբեջանի ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար) ու նրա շքախմբին՝ պայմանով, որ բաց կթողնեն միայն այն ժամանակ, երբ կբացեն Ստեփանակերտ շտապող պատգամավորների ճանապարհը: Պահանջը կատարվեց, պատգամավորները ժամանակին հասան և մասնակցեցին նստաշրջանի աշխատանքներին: Պատգամավորները տեղ էին հասնում ձիերով ու այլ միջոցներով, զարտուղի ճանապարհներով, անտառային արահետներով, քերծերով: Աշանից` ձիով, բերվել էր նույնիսկ հղի պատգամավորը: Նույնիսկ 40 աստիճան ջերմությամբ հիվանդն էր տեղ հասել: Եվ քվորումն ապահովվեց, ընդունվեց պատմական որոշումը: Ամբողջ աշխարհն իմացավ այս մի կտոր հողի վրա ապրող ժողովրդի մեծ ուժի մասին, որը կարողացավ ցնցել Խորհրդային Միությունը: Փոքրաքանակ մեր ժողովուրդն իր պարզությամբ, անկեղծությամբ, նաև՝ ոգու անսասան տոկունությամբ կարողացավ սասանել ամեն ինչ, մինչև անգամ՝ առանց կողմնակի ուժի օգնության, մեն-միայնակ, իր ներքին ուժի պոռթկման շնորհիվ պատռեց թուրքական արնախում երախը: Խորհրդային լայնարձակ երկրում իր նախադեպը չունեցող իրադարձությունն ապշեցրեց բոլորին: Քաղաքական անհնազանդության դիմած ժողովրդի կտրուկ դիմադրությունն ադրբեջանական պաշտոնյաններին ստիպեց ձեռնունայն վերադառնալ Բաքու: «Հաղթանակը կռեցինք՝ անցնելով նաև արյուն-արցունքի միջով, դժոխային կյանքով ապրելով, բայց՝ դյուցազնացած, մեկ մարմին դարձած: Տուժեցինք բոլորս, թեև ամեն մեկս գտավ իրենը: – Ռազմիկ Պետրոսյանի մտորումները տանում են հեռու, անդրադարձումներ է անում նաև Բ. Կևորկովի կերպարին, բնավորությանը, քաղաքական կեցվածքին: – Պատերազմի սարսուռը պատեց նաև նրան, բայց նա երջանկության վայելքը չապրեց, – եզրակացնում է Ռազմիկը: – Ո°չ ազգային գործիչ լինելով՝ նա նաև ո°չ հեռատես քաղաքական գործիչ էր»: Եվ կուսմարզկոմի բյուրոյի 1988-ի փետրվարի 23-ի նիստն ազատեց նրան մարզկոմի առաջին քարտուղարի պաշտոնից: 3 Ադր. ԿԿ Լեռնային Ղարաբաղի մարզկոմի երկարամյա առաջին քարտուղար Բորիս Սարկիսովիչ Կևորկովի մասին հակասական շատ կարծիքներ են ձևավորվել Արցախյան ազգային ազատագրական շարժման ու զինված պայքարի տարիների ընթացքում։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ նա ավելի շատ իշխող վերնախավի զոհը դարձավ, քան գործիքը՝ դահճի կարգավիճակով։ Արցախյան շարժման նախնական փուլում նա չկարողացավ ճիշտ կողմնորոշվել և կանգնել իր ժողովրդի կողքին, ավելին՝ նրա առաջին այդ սխալին գումարվեց երկրորդը, երբ համաձայնեց Ադր.ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Այազ Մութալիբովի առաջարկին և Մոսկվայից Բաքու վերադարձավ՝ ղեկավարելու հակահայկական բնույթ և ուղղվածություն որդեգրած Ղարաբաղի նորաստեղծ «վտարանդի» կառավարությունը՝ ամենաբարձր լիազորություններով։ Նա այդպես էլ չհասկացավ ժամանակի ողջ լրջությունը, և ադրբեջանցիները նրա աչքին դեռ երևում էին ժողովուրդների բարեկամության ու ինտերնացիոնալիզմի վարդագույն ակնոցների արտացոլանքով։ Ժամանակը, սակայն, ամենալուրջ դատավորն է, և ամեն ինչ աստիճանաբար իր տեղը դրվեց։ ԼՂԻՄ խորհրդի 1988-ի պատմական նստաշրջանին նա աջակցել չկարողացավ՝ ելնելով իր կուսակցական դիրքից, քաղաքական կողմնորոշվածությունից ու համոզմունքներից, բայց և՝ խանգարել չկարողացավ, որովհետև ժողովուրդն արդեն միակամ ու միակարծիք էր այդ հարցում։ Ադր.ԿԿ ԼՂ մարզկոմի փետրվարի 23-ի արտահերթ նիստի որոշմամբ իր զբաղեցրած պաշտոնից ազատված Բ.Կևորկովն անմիջապես հեռացավ մարզից։ Մոսկվայում նա արտասահմանից ստացվող հումանիտար օգնության ընդունման ու բաշխման միութենական կազմակերպության նախագահի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում։ Վիկտոր Պոլյանիչկոն էլ էր վաղուց ճողոպրել ու ապաստանել Մոսկվայում։ Երկուսին էլ շատ լավ էր ճանաչում Ա.Մութալիբովը, և, որպես «Ղարաբաղի գծով անգերազանցելի մասնագետներ», հրավիրեց Բաքու՝ նպատակ ունենալով այնտեղ ստեղծել այսպես կոչված՝ «Ղարաբաղի վտարանդի կառավարություն»։ Նա Բ.Կևորկովին խոստացել էր ամենաբարձր իշխանությունը Ղարաբաղի վրա (Վ.Պոլյանիչկոյի նման տեղակալով), միայն թե հնարավոր լիներ այդ անհնազանդ երկրամասի՝ տասնամյակներ շարունակ որպես Ադրբեջանի «անբաժանելի մաս» տարփողվող կարգավիճակի պահպանումը։ Այսօրվա հեռվից, թերևս, դժվար է հստակ պատասխան տալ այն հարցին, թե Կևորկովն արդյո՞ք ընդունեց Մութալիբովի առաջարկը, որովհետև Բաքու հասնելուց և Մութալիբովի առաջարկը ստանալուց շատ կարճ ժամանակ անց տապալվեց տիրող վարչակարգը, և Ադրբեջանի իշխանությունը հայտնվեց ժողճակատայինների ձեռքում։ Կևորկովն ու Պոլյանիչկոն փորձեցին անմիջապես թողնել Ադրբեջանի տարածքը, բայց Ա.Էլչիբեյն արդեն կարգադրել էր փակել բոլոր ճանապարհները, ինչպես՝ ցամաքային, այնպես էլ՝ օդային։ Եվ օդանավակայան շտապած «փախստականներն» իսկույն ձերբակալվեցին աչալուրջ ժողճակատայինների կողմից։ Իշխանափոխված Ռուսաստանն Ադրբեջանից անմիջապես պահանջեց իր քաղաքացուն, իսկ անհայրենիք մնացած Կևորկովը հայտնվեց Բաքվի բանտում, և մեկ ու կես տարի շարունակ, մինչև նոր իշխանափոխություն, ենթարկվեց անձնական նվաստացումների ու սոսկալի կտտանքների։ Կևորկովին ներկայացված հիմնական մեղադրանքն այն էր, որ անջատողական այդ ողջ գործընթացն իբր ինքն էր կազմակերպել ու ընթացքավորել՝ Մոսկվայի թելադրանքով ու անմիջական աջակցությամբ։ Մի քանի անգամ, ահաբեկելու նպատակով, նույնիսկ կեղծ մահապատիժ կազմակերպվեց բանտում (կրակել էին գլխավերևով, ոտքերի տակ և այլն)։ Հայտնվելով ծայրահեղ անտանելի պայմաններում, Բ.Կևորկովը վերջապես հասկացավ իր ով լինելը և օգնություն հայցեց՝ ինչ-ինչ ճանապարհներով նամակ ուղարկելով Ստեփանակերտ, ուր մարդիկ, իրոք, մտահոգված էին նրա ճակատագրով ու մի քանի անգամ նույնիսկ փորձեցին փոխանակել։ Վերջին փորձը Հադրութի ուղղությամբ էր, երբ սահմանագլուխ բերվեց տասն ադրբեջանցի, բայց Բաքուն կրկին մերժեց առաջարկը՝ հրաժարվելով իր քաղաքացիներից։ Պատասխանը միանշանակ էր. – Ում ուզեք՝ կտանք, Կևորկովին՝ երբեք... Բ.Կևորկովն, այնուամենայնիվ, ազատվեց բանտի դժոխային կյանքից՝ իշխանական լծակներն իր բուռը հավաքած Հ.Ալիևի միջոցով և անմիջապես էլ մեկնեց Մոսկվա։ Բանտում նա արդեն անբուժելի հիվանդություն էր ձեռք բերել՝ տառապում էր շաքարախտով, հանգիստ չէր տալիս ձեռքերի դողը, ուստի, այլևս ոտք չդրեց Ստեփանակերտ, ոչ մեկի հետ էլ չէր ուզում հանդիպել։ Ադր.ԿԿ ԼՂ մարզկոմի նախկին քարտուղար (այնուհետև՝ «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագիր) Եղիշե Սարգսյանը հետագայում լինելով Մոսկվայում՝ այցելեց իր նախկին ղեկավարին։ Հիվանդությունն արդեն լիովին տիրապետել էր այդ, թվում էր, անփոփոխ համոզմունքների տեր մարդուն, բայց Կևորկովն էլի հետաքրքրվեց ստեփանակերտցիներով, մի 80 մարդու անուն տվեց, հարցրեց նրանց որպիսությունը։ Չմոռացավ նաև Ռազմիկ Պետրոսյանին. – Ո՞նց է ֆուտբոլիստը՝ Ռազմիկը, – հարցրեց, – կբարևես։ Այդ տղան քաղաքականություն հասկացավ, իսկ ես, ցավոք, ոչ... Դառնություն կար նրա այդ խոստովանության մեջ, հարցումն էլ՝ ժամանակավրեպ էր ու իմաստազուրկ։ Նաև՝ ուշացած զղջում էր հիշեցնում՝ թվացյալ ճշմարտակյացության ու ոչ ճիշտ ապրած կյանքի համար։ Կևորկովի մասին խորհելիս՝ Ռ. Պետրոսյանը փորձում է սթափեցնել մարդ արարածին, որտեղ էլ վերջինս գտնվելիս լինի, ինչով էլ զբաղվելիս լինի՝ իմանա իր ով լինելը, որովհետև ազգից կտրվածն անհող-անարմատ ծառ է հիշեցնում, որը ոչ չորանալ է կարողանում, ոչ էլ՝ կանաչել: Ազգային ակունքներից հեռացողն անգիտակցաբար ինքնասպանության տարբերակն է ընտրել՝ կորցնելով կենսավիշը, կերպարն ու կենսակերպը։ Իսկ կա՞ աշխարհում և պատմության մեջ մեկը, ով ինքնակամ գնար այդպիսի վախճանի: Անհայտությունը, անորոշությունն ու միայնությունը անտանելի են մարդ արարածի համար: Իսկ եթե մարդն ի ծնե հանճարեղ է և փառքի թևերին նստած է հայտնվում իշխանական լծակների մոտ, միևնույն է, նա մեծ հոգս ունի՝ բացել ամենաթանկ գանձարանը, հասնել արմատներին և հայտնվել իր կենաց ծառի սաղարթախիտ կենտրոնամասում: Սա բոլորովին ուրիշ զգացում է՝ ի°ր ազգի սրտում լինելը, ի°ր ազգի շուրթերին հայտնվելը, ի°ր ազգին առաջնորդելը... Երջանկացնո°ղ զգացում: 4 ԼՂԻՄ խորհրդի 1988-ի փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանի պատմական որոշումը հենց հաջորդ օրը տպագրվեց «Սովետական Ղարաբաղ» և «Սովետսկի Կարաբախ» մարզային թերթերում: Արցախահայության ոգևորությանը չափ ու սահման չկար. վերջապես իրականացավ վաղեմի երազանքը: Բայց նույն՝ փետրվարի 21-ին ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի հապճեպ ընդունած որոշումը, մեղմ ասած, սառը ցնցուղի դեր կատարեց: Դրան գումարվեցին ադրբեջանական բազմահազարանոց խուժանի փետրվարի 22-ի հարձակումը Ասկերանի վրա, փետրվարի 27-29-ի սումգայիթյան եղեռնագործությունը: Սումգայիթյան իրադարձությունների մասին մարտի 2-3-ին արդեն գիտեին Ստեփանակերտում։ «Կռունկ» կոմիտեի՝ ներգաղթի (միգրացիայի) հանձնաժողովի կազմը (նախագահ՝ Ռազմիկ Պետրոսյան) բռնատեղահանվածներին տեղավորելու համար բոլոր ջանքերն էր գործադրում։ Ավելին, բեռնատար մեքենաներ հայթայթվեցին, Սումգայիթ, Բաքու և Ադրբեջանի հայաշատ այլ բնակավայրեր ուղարկվեցին՝ մահացու վտանգի մեջ հայտնված հայազգի բնակչությանը մահվան գոտուց անվնաս դուրս բերելու համար։ Այդ գործընթացն իրականացվեց ԼՂ ավտոտրանսպորտային արտադրական միավորման մեքենաներով (թիվ 2718 շարասյան պետ Մաքսիմ Միրզոյան) և ժողովրդական դերասան Սոս Սարգսյանի՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի կողմից տրամադրված նյութական միջոցներով գործող հիմնադրամի գործուն աջակցությամբ։ Այդ մեքենաներով հնարավորություն ընձեռվեց նաև Արցախյան շարժման տարեգիր Բակուր Կարապետյանին՝ լինել Սումգայիթում ու Բաքվում և մեկ շաբաթ շարունակ, թարմ հետքերով, անհրաժեշտ նկարահանումներ ու գրառումներ կատարել՝ հայազգի քաղաքացիների նկատմամբ Սումգայիթում ու Բաքվում իրականացված ոճրագործությունների մասին ճշմարտությունն աշխարհին ներկայացնելու համար։ Հանձնաժողովի գործունեության ընթացքում Ռ.Պետրոսյանին անգնահատելի աջակցություն ցուցաբերեցին նաև Լյովա Առստամյանը, Արաքսյա Հայրապետյանը, Վալյա Մեհրաբյանը և ուրիշներ։ 5 ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերի՝ Ստեփանակերտում ու շրջաններում տեղակայված ստորաբաժանումների գործողությունների մասին ճշգրիտ տեղեկատվություն էր ստացվում ԼՂԻՄ ՆԳՎ Ստեփանակերտի քաղաքային բաժնի աշխատակից Վովա Ներսիսյանից։ Նա ամենայն բարեխղճությամբ էր կատարում ինքնակամ ստանձնած այդ պարտավորությունը՝ դա համարելով իր համեստ ավանդն ազգանպաստ գործունեության մեջ։ Հեռախոսակապի առումով էլ համապատասխան հիմնարկներում աշխատող Նինան (Բաբայան) ու Ժաննան Ռ.Պետրոսյանին (կամ՝ լիազորված այլ անձի) հայտնում էին ստացվող բոլոր հեռագրերի մասին։ Սումգայիթյան ցեղասպանության նախօրեին Արցախում բնակվող ադրբեջանցիները հեռագրեր էին ստանում բառացիորեն հետևյալ բովանդակությամբ. «Հարսանիքը կայանալու է Սումգայիթում և Բաքվում, Ձեր ներկայությունը պարտադիր է»։ Նույն բովանդակությամբ հեռագրեր էին ստացվում նաև Բաքվի 1990-ի հունվարյան խժդժությունների նախօրեին։ Իսկ «Կոլցո» («Օղակ») գործողությունից առաջ, 1991-ի ապրիլին, արցախաբնակ ադրբեջանցի ակտիվիստներին Բաքվից ուղարկվող հեռագրերն ունեին հետևյալ բովանդակությունը. «Պատրաստել «Շտապ օգնության» ութ մեքենա, 15 ՈՒԱԶ, հիվանդանոցում՝ 60-100 մահճակալ»։ Որից հետո էլ, «անձնագրային ռեժիմի» ստուգման պատրվակով, սկսվեցին զանգվածային ձերբակալություններն ու հայազգի բնակչության բռնատեղահանումները Հյուսիսային Արցախի ու Հադրութի շրջանի իրենց վաղնջական բնակավայրերից։ Օդանավակայանում իրենց հայրենասիրական պարտքն էին կատարում Խորենն ու Գարիկը, Հայաստանից ու Ռուսաստանից Արցախ եկող պատվիրակություններին ընդունում ու ճանապարհում էր Համոն, մարդկանց տեղավորման ու սննդի առումով զգալի օգնություն էր ցուցաբերում Գրիշա Անտոնյանը («աֆերիստ Գրիշան»), ցուցապաստառների պատրաստման հարցում օգնում էր Ստեփանակերտի քաղաքային զբոսայգու նկարիչ-ձևավորող Քինան։ Շարժման ընթացքում իրենց բարձրության վրա մնացին Իշխան Ավետիսյանը («տաքսիստ Իշխան»), Սերժիկ Գրիգորյանը («սապոժնիկ Սերժիկ»), խոհարարներ Արաքսյա Հայրապետյանը, Վալյա Մեհրաբյանը, ուրիշներ։ Արցախում ինքնապաշտպանական առաջին ջոկատներն ստեղծեցին Ռազմիկ Պետրոսյանը, Ռոլես Աղաջանյանը, Արկադի Կարապետյանը, Մուրադ Պետրոսյանը, Հրանտ Սարգսյանը, Կուճուր Նեսոն և ուրիշներ։ 6 Ռազմիկ Պետրոսյանը կարևոր է համարում նաև Արկադի Մանուչարովի՝ Ադրբեջանի ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ա.Վեզիրովի հետ Բաքվում կայացած գաղտնի հանդիպման փաստին անդրադառնալը։ Արցախյան շարժման մութ ու դեռևս չլուսաբանված էջերից է Արկադի Մանուչարովի անակնկալ հայտնվելը Բաքվում 1988-ի մարտին և հանդիպումը Ա.Վեզիրովի հետ։ Այսօր Ստեփանակերտում ոչ-ոք չի հիշում, թե Ա.Մանուչարովը կոկրետ ո°ր օրն է Ա.Վեզիրովի հրավերով մեկնել Բաքու և հանդիպել հանրապետության առաջին դեմքի հետ։ Բայց, ամենայն հավանականությամբ, դա պետք է որ եղած լինի մինչև մարտի 17-ը (իսկ բոլորս քաջատեղյակ ենք, թե կուսակցական ինչպիսի կարևոր որոշում ընդունվեց Ստեփանակերտում, 1988-ի մարտի 17-ի երեկոյան)։ Բանն այն է, որ կուսակցության ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանը, մարզկոմ հրավիրելով Ա.Մանուչարովին՝ հայտնեց նրա հետ հանդիպելու` Ա.Վեզիրովի ցանկության մասին լուրը։ Հ.Պողոսյանն ասվածին ոչինչ չհավելեց. «Ուզում է հանդիպել»։ Եվ՝ վերջ։ Իսկ ինչպե՞ս ընդունեց Մանուչարովն այդ անակնկալ լուրը։ Հայտնի է միայն, որ նա համաձայնեց անմիջապես մեկնել Բաքու, իսկ անվտանգության հարցն իրենց վրա վերցրին Հ.Պողոսյանն ու ԽՄԿԿ Կենտկոմի կուսակցական-կազմակերպչական աշխատանքի բաժնի հրահանգիչ (մարտի 17-ից հետո՝ ԼՂ կուսմարզկոմի երկրորդ քարտուղար, կուսմարզկոմի բյուրոյի անդամ) Բ.Մալկովը։ Պարզ էր, որ Բաքվում քննարկման առարկան պետք է լիներ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը։ Իսկ ամեն ինչ պարզ դարձավ Ա.Մանուչարովի վերադառնալուց հետո միայն, և «կռունկականներն» առաջարկեցին քննարկել ու պարզություն մտցնել այն հարցում, թե «Կռունկ» կոմիտեի նախագահը Ադրբեջանի կուսակցական առաջնորդի հետ հանդիպելու համար ինչպե՞ս է մեկնում Բաքու՝ առանց տեղյակ պահելու կոմիտեի նախագահությանը։ Մանուչարովն արդարացավ, որ մեկնելիս ժամանակ չկար հայտնել բոլորին, այդ մասին գիտեր միայն Ռոլես Աղաջանյանը։ Իր հերթին՝ Ռ.Աղաջանյանն, իրոք, խոստովանեց, որ գիտեր այդ մասին, բայց ընկերներին չասաց՝ զուտ Մանուչարովի անվտանգության ապահովման հետ կապված խնդիրներից ելնելով։ Քննարկման արդյունքում պարզ դարձավ նաև, որ Բաքվում Մանուչարովին կոնկրետ առաջադրանք էր տրվել եռօրյա ժամկետում կազմակերպել Ա.Վեզիրովի հանդիպումը «Կռունկ» կոմիտեի նախագահության լրիվ կազմի հետ՝ Բաքվում, սպառնալով՝ հրաժարվելու դեպքում ձերբակալել բոլորին։ Ստացվեց այնպես, որ Մանուչարովը պետք է Բաքու տաներ շարժման բոլոր ակտիվիստներին (Բաքվի լեզվով՝ էքստրեմիստների խմբին)։ Որոշվեց Մանուչարովի հարցին անդրադառնալ առաջիկայում, որպեսզի շարժումը չպառակտվի, իսկ հարցում պարզություն մտցնելու նպատակով առաջարկվեց հանգամանքները պարզել կուսմարզկոմի առաջին քարտուղարի հետ։ Հ.Պողոսյանի մոտ գնացին երեք հոգուց բաղկացած խմբով (Ռադիկ Աթայան, Ռազմիկ Պետրոսյան, Սլավա Աղաջանյան)։ Հանդիպման համար պայմանավորվածություն ձեռք բերելու համար Հ.Պողոսյանին զանգեց Ռ.Աթայանը։ Հանդիպումը կայացավ, որի ընթացքում նշվեց առանց կոմիտեի նախագահությանը տեղյակ պահելու՝ Բաքու մեկնելու սխալ լինելը։ Հ.Պողոսյանն արդարացավ. «Ես ընդամենն առաջարկել եմ, ինքը թող հրաժարվեր ու չգնար»։ Ինչ-որ է, ստեղծված իրավիճակից պետք էր ելք որոնել, ուստի հանդիպումը զուտ հաշտեցման նպատակ էր հետապնդում՝ շարժումն, ինչ էլ լիներ, չպիտի պառակտվեր։ Խմբին հաջողվեց Մանուչարովի ու Պողոսյանի հաշտեցման գործն իրականացնել, թեև հետագայում ևս, անհանդուրժողականության հետևանքով, բազում անգամ են վերոհիշյալ անձիք գժտվել իրար հետ և... շարունակվել են հաշտեցման հերթական «արարողությունները»։ (Ռազմիկ Պետրոսյանի կարծիքով՝ երկուսն էլ տոգորված են ջերմ հայրենասիրությամբ, բայց երբեք չեն հանդուրժել իրար)։ Հաջորդ օրը «Կռունկի» նախագահության անդամները կրկին Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտի իրենց մշտական հավաքատեղիում էին։ Պատրաստ էր Բաքու ուղարկվելիք պատասխանը։ Մանուչարովը զանգեց Ադր.ԿԿ Կենտկոմի ընդունարան և Վեզիրովի օգնականին հայտնեց, որ «Կռունկի» վարչության անդամները պատրաստ են հանդիպել Վեզիրովի հետ Ստեփանակերտում կամ որևէ այլ չեզոք երկրում, բայց ոչ` Բաքվում։ Բաքու մեկնելը ոչ միայն անհնարին է համարվել, այլև՝ անիմաստ։ Բաքվից այլևս ոչ մի առաջարկություն չստացվեց, ոչ էլ որևէ նման հանդիպում կայացավ հետագայում։ Իսկ համաժողովրդական շարժումն ընթանում էր իր բնականոն հունով։ 7 Փետրվարի 20-ին հաջորդած օրերի ընթացքը հասկանալ տվեց մի շատ պարզ ճշմարտություն՝ ԼՂԻՄ խորհրդի նստաշրջանի ընդունած որոշումը դեռևս գործելու հստակ մեխանիզմ չուներ, իսկ Ստեփանակերտում (մարզում՝ ընդհանրապես), բնակչության մեծամասնությունը դեռ հեռու էր հարցն ուժի դիրքերից լուծելու մտքից: Բայց 1988-ի փետրվար ամսվա իրադարձությունների համապատկերի վրա արդեն իսկ պարզ ուրվագծվեց Արցախյան շարժման ու ընթացքի ողջ նկարագիրը՝ խաղաղ ցույցեր, իրավական գործընթացներ և ռազմական ուժի կիրառում: Ադրբեջանն իրականում ցուցադրեց եղեռնագործի իր իսկական դեմքը։ Մարդիկ հասկացան, որ արդար պահանջով հարցին լուծում չի տրվի։ Պետք էր պատրաստվել, զենք ու զինամթերք հայթայթել: Իսկ հավատավոր ժողովուրդը, որ մի քանի օր առաջ համաժողովրդական հանրահավաքում նստաշրջան էր պահանջում, մի պահ ասես ընկրկեց՝ մի՞թե գործադիր մարմնի ընդունած որոշումն անկիրարկելի է առանց կուսակցական մարմնի լիազորման: Ուստի, անհրաժեշտ եղավ աշխատել նաև ա°յդ ուղղությամբ: Ռազմիկ Պետրոսյանն ու իր համախոհներն անընդհատ փնտրտուքի մեջ էին՝ ի՞նչ անել: Շարժումը ղեկավարող կազմակերպության անհրաժեշտություն առաջ եկավ, ուստի` «Կռունկի» ստեղծումը ժամանակի հրամայականն էր: Ժողովուրդն անմիջապես արձագանքեց կազմակերպության ստեղծման առաջարկությանը: Մարտի 1-ին ստեղծվեց «Կռունկ» կոմիտեն («Կռունկ»՝ ԽՏՎՌՑպՑ ՐպՉՏսþՓՌՏվվՏչՏ ցտՐՈՉսպվՌÿ ծՈչՏՐվՏչՏ ԽՈՐՈոՈւՈ): Անվանումն ընդունվեց արցախցի հանրաճանաչ քանդակագործ Արմեն Հակոբյանի առաջարկությամբ: Գիշերվա կեսին հենց հրապարակում էլ անցկացվեցին կոմիտեի (տարբեր աղբյուրներում՝ խորհուրդ) կազմի ընտրությունները: «Կռունկ» կոմիտեն ողջ կազմով (թվով՝ 55 հոգի) հավաքվեց «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրության դահլիճում՝ կոմիտեի նախագահության կազմն ընտրելու համար: Ըստ Ռազմիկ Պետրոսյանի՝ ընտրվեց 11 հոգուց բաղկացած նախագահություն (յուրաքանչյուր հիմնարկ-ձեռնարկությունից կամ բնագավառից՝ մեկական ներկայացուցիչ), որի կազմում ընդգրկվեցին Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատի տնօրեն Արկադի Մանուչարովը, Ղարմետաքսկոմբինատի կուսկոմիտեի քարտուղար Ռոբերտ Քոչարյանը, Ղարմետաքսկոմբինատի տնօրեն Ռադիկ Աթայանը, շինվարչության պետ Ռոլես Աղաջանյանը, Ստեփանակերտի Ստ. Շահումյանի անվան կենտրոնական մարզադաշտի տնօրեն Ռազմիկ Պետրոսյանը, Ստեփանակերտի նորոգման գրասենյակի տնօրեն Ռոբերտ Բաղդասարյանը, Գրողների միության ԼՂ մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար Վարդան Հակոբյանը, Ստեփանակերտի տեղարդկոմբինանտի տնօրեն Սլավիկ Աղաջանյանը, Ստեփանակերտի քաղխորհրդի նախագահի տեղակալ Վլադիմիր Գևորգյանը, Ստեփանակերտի պետական մանկավարժական իստիտուտի դասախոս Համլետ Գրիգորյանը և Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանի տնօրեն Սերգեյ Աբրահամյան: Կոմիտեի նորընտիր նախագահ Արկադի Մանուչարովի առաջարկությամբ նորաստեղծ ազգային գաղափարակիր կազմակերպությունն արեց առաջին քայլը. «Վաղը Մ. Գորբաչովի ծննդյան օրն է, շնորհավորանքով սկսենք մեր գործը, – ասաց նա, – որպեսզի մեր ազատության ձեռքբերումն էլ շնորհավորանքով դիմավորենք»: Իսկ պարզ էր, որ ազատությունը պետք էր նվաճել, ոչ թե՝ ակնկալել: «Կռունկի» կազմում աշխատանքային յոթ խումբ ստեղծվեց։ Ռազմիկն ընտրվեց պաշտպանության և զենքի հայթայթման խմբի ղեկավար: Նախագահությունում նվիրյալներ էին հավաքվել: Նրանք անձնվեր էին, հանդուգն արարքների հեղինակներ: Նրանց համար անհանդուրժելի էր հատկապես, երբ մարդն իր հայրենի հողի վրա էր հետապնդվում, իր հայ լինելու, հայեցի ապրելու, իր տունն ու օջախը հայեցի պահելու համար: 8 ԼՂԻՄ խորհրդի նստաշրջանի ընդունած որոշումը դեռևս գործելու ունակ չէր։ Այդ դեպքում` ի՞նչ անել։ Հնարը գտնվեց: Մարտի 3-ի երեկոյան ժամը 500-ին, երբ հերթական անգամ մի բաժակ թեյի շուրջ զրույցի էին հավաքվել Ռ. Պետրոսյանի ղեկավարությամբ գործող կենտրոնական մարզադաշտի ներքևի մասնաշենքում, չորսով (Ռազմիկ Պետրոսյան, Արկադի Մանուչարով, Վաչագան Գրիգորյան, Ռոլես Աղաջանյան), Ա. Մանուչարովն առաջարկեց կուսմարզկոմի պլենում հրավիրել, որը կհաստատի ԼՂ մարզխորհրդի փետրվարի 20-ի որոշումը: Վաչագան Գրիգորյանը նույնպես նույն կարծիքն արտահայտեց. «Նստաշրջանն արինք, – վստահ ասաց նա, – բայց դա դեռ ոչինչ չի նշանակում։ Այ, որ պլենումը հաստատի այդ որոշումը, դա մի մեծ ռումբ կլինի ԽՍՀՄ-ի համար, որովհետև մեր պետության պատմության ընթացքում դեռ ոչ մի կոմունիստ չի համարձակվել դեմ գնալ կուսակցական դիրքորոշմանը»: Պայմանավորվեցին «Կռունկի» նախագահության անդամներից շրջաններ ուղարկել՝ կուսմարզկոմի արտահերթ պլենումը կազմակերպելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ տանելու համար: Վ. Գրիգորյանը հուշեց, որ, ըստ կուսակցության կանոնադրության, արտահերթ պլենում հրավիրելու երեք տարբերակ կա: Նախ՝ այդ հարցը կարող է առաջադրել առաջին քարտուղարը, երկրորդ՝ արտահերթ պլենում է հրավիրվում բյուրոյի երեք անդամի առաջարկությամբ, կամ էլ (որն ամենահավանական տարբերակն է)՝ մարզի կոմունիստների մեկ երրորդի պահանջով: Ընտրվեց երրորդ տարբերակը: Որոշվեց այդ գործընթացն իրականացնել մարտի 6-ին և 7-ին: Ռոբերտ Բաղդասարյանն ու Մաքսիմ Միրզոյանն ուղարկվեցին Մարտակերտի (ուր կուսշրջկոմի առաջին քարտուղար Վահան Գաբրիելյանը համաձայնել էր աջակցել), Ռազմիկ Պետրոսյանն ու Ռոլես Աղաջանյանը՝ Մարտունու, Վլադիմիր Գևորգյանը՝ Հադրութի շրջաններ: Արցախի ազգային ազատագրական շարժմանն ու զինված պայքարին մեծ խթան հանդիսացան այնպիսի գործիչների, որպիսիք են՝ Իգոր Մուրադյանը, Զորի Բալայանը, Գագիկ Սաֆարյանը և Վաչե Սարուխանյանը, հանդիպումներն Արցախում (առանձնապես՝ Վաչագան Գրիգորյանի հետ, ու ելույթները` տարբեր շրջաններում): Ասկերանի կուսշրջկոմի առաջին քարտուղար Վաչագան Գրիգորյանն առաջարկեց մարդ չուղարկել Ասկերան, ուր ինքն ունի իր համախոհների խումբը (Կոմիտաս Դանիելյան, Սլավիկ Միրզոյան, Սլավիկ Առուշանյան): Շրջանում ստորագրահավաքը շատ արագ ու արդյունավետ անցավ, բնակչությունն իր անբեկանելի կարծիքն հայտնեց կուսմարզկոմի արտահերթ պլենում անցկացնելու անհրաժեշտության առթիվ: Հադրութում պլենումի կազմակերպմանը միտված աշխատանքներն իրականացրին Արթուր Մկրտչյանը, Վիգեն Գրիգորյանը, Էմիլ Աբրահամյանը, Գրիշա Բաղյանը և Սվետլանա Կասպարովան: Ռ. Պետրոսյանի կարծիքով՝ կուսմարզկոմի պլենում կազմակերպելու առումով Մարտունիում տիրող իրավիճակը բարդ էր ու հակասական: Նրա խոսքերով՝ կուսշրջկոմի առաջին քարտուղար Ստախոն Պետրոսյանը, թեև գործնական աջակցությամբ չմասնակցեց շրջանի գյուղերում իրականացված ստորագրահավաքի գործընթացին, բայց և՝ չխանգարեց: Կոմունիստների հետ տարվելիք աշխատանքներն իրենց վրա վերցրին Գրիգոր Ուլուբաբյանը, Վլադիմիր Խաչատրյանն ու Մանֆրեդ Բախշիյանը: Մարդիկ ուղարկվեցին շրջանի բոլոր գյուղերը՝ կուսակցական ակտիվի ժողովներ անցկացնելու և ստորագրահավաքի արդյունքներն ու ժողովների արձանագրությունները շրջկենտրոն հասցնելու համար: Շրջանի բոլոր կոմունիստները միակամ ու միակարծիք էին քննարկման ենթակա հարցի առթիվ՝ ԼՂ կուսմարզկոմի պլենումը պետք է հավանություն տա մարզխորհրդի փետրվարի 20-ի պատմական որոշմանը: Մարտակերտում ստորագրահավաքները իրականացնում էին Վիգեն Շիրինյանը, Վագիֆ Գալստյանը, Ներսես Օհանջանյանը և ուրիշներ: Մարզի բոլոր շրջանների գյուղերում ու շրջկենտրոններում անցկացված կուսակցական ակտիվի ժողովներին ու կոմունիստ բնակչության ստորագրահավաքին առնչվող փաստաթղթերն ի մի բերվեցին Ռ. Պետրոսյանի գլխավորած հիմնարկում (կենտրոնական մարզադաշտ), իսկ մարտի 9-ի առավոտյան, իր մեքենայով, Ռ. Պետրոսյանը (Ա. Մանուչարովի և Ռ. Բաղդասարյանի հետ) 13 հազար 500 ստորագրությունները, արձանագրությունները և գյուղերից բերված տարբեր բնույթի մյուս փաստաթղթերը հասցրեց կուսմարզկոմի շենք ու հանձնեց նամակների բաժնի ղեկավար Աննա Դրոնկինային: Բաժնի կողմից տրվեց համապատասխան ստացական: 9 Պլենում հրավիրելու առումով, թվում է, արված էր ամեն ինչ (կամ՝ գրեթե ամեն ինչ): Բայց, արդյո՞ք, միութենական ու հանրապետական կուսակցական ղեկավարությունը պատրաստ էր հենց այնպես հանձնվել: Կենտրոնական ու հանրապետական իշխանությունների կողմից կրկին փորձ արվեց պահպանել պնդումը հիմնախնդրի սոցիալ-տնտեսական ուղղվածության վրա և քաղաքական դաշտից սոցիալ-տնտեսական ոլորտ բերել այն: Մշակվեց նույնիսկ սոցիալ-տնտեսական զարգացման արագացման հատուկ ծրագիր, որի նախագիծը Ստեփանակերտ հասցվեց մարտի 16-ին: Մարզ ժամանեցին նաև կենտրոնական մի շարք նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներ: Ոչ մի նման միջոցառում, սակայն, իրենց ընտրած ճանապարհից չէր կարող շեղել արցախցիներին: Հարցը քաղաքական էր, կոնկրետ՝ մարզի կարգավիճակի ու ենթակայության փոփոխում: Ուստի, ժողովուրդը ստիպված էր մարտի 15-ից կրկին համընդհանուր գործադուլ սկսել: Մարզի կուսակցական ապարատն, այնուամենայնիվ, տեղի տվեց, և մարտի 17-ի ուշ երեկոյան կուսմարզկոմի արտահերթ պլենումն սկսեց իր աշխատանքը: Թեև բավական ցուրտ եղանակ էր, բայց պլենումի աշխատանքի ավարտին Ստեփանակերտի Վ.Ի.Լենինի անվան կենտրոնական հրապարակում հոծ բազմություն էր սպասում: Եվ նրանց սպասումն արդարացավ: Կուսակցական-կազմակերպական մի շարք հարցերի հետ քննարկվեց նաև ԼՂ մարզխորհրդի փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանի որոշումը, պաշտպանվեց արցախահայության կամքի միասնական արտահայտություն հանդիսացող այդ որոշման հիմնական դրույթը՝ հայ ժողովրդի արհեստականորեն իրարից տարանջատված երկու հատվածների վերամիավորման անհրաժեշտությունը: Արդեն կեսգիշեր էր, երբ պլենումն ավարտվեց, և մասնակիցները միացան ցուցարարներին: Ամբիոն բարձրացավ Ասկերանի կուսշրջկոմի առաջին քարտուղար Վաչագան Գրիգորյանն ու ասաց, որ այլևս անհանգստանալու կարիք չկա, անհրաժեշտ որոշումն արդեն ընդունված է, իսկ դա նաև հավաստում է այն հանգամանքը, որ մարզի կուսակցական օրգանները միակամ ու միակարծիք են արցախահայությանը հուզող հիմնահարցում: Հավաքվածները ցնծությամբ դիմավորեցին այդ լուրը: Այնուհետև պլենումի հաղթական որոշման առիթով բոլորին շնորհավորեցին «Կռունկ» կոմիտեի նախագահ Ա. Մանուչարովը, մանկագիր Գուրգեն Գաբրիելյանը: Մարդիկ դեռ երկար ժամանակ չէին ցրվում, շնորհավորում էին միմյանց, ասես Արցախյան հիմնահարցն իր վերջնական լուծումն էր ստացել արդեն: «Կռունկի» ամենաառաջին ու կարևոր հաղթանակն էր դա: 10 Արցախի աշխատավորները, ոգևորված նոր ձեռքբերումով, վերադարձան աշխատանքի, բայց մարտի 21-ին «Պրավդա» թերթում տպագրված «Հույզեր և բանականություն» հոդվածը կրկին հունից հանեց արցախահայությանը, հիասթափության նոր ալիք բարձրացրեց և մակընթացված հուսառատությունը կրկին տեղի տվեց հուսալքությանը: Երեք օր անց, մարտի 24-ին, ընդունվեց ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ Նախարարների խորհրդի՝ «Ադրբեջանական ՍՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սոցիալ-տնտեսական զարգացումը 1988-1995թթ. արագացնելու միջոցառումների մասին» համատեղ որոշումն ու, ըստ այդմ էլ՝ ադրբեջանական իշխանությունների տնօրինմանը հանձնվեց միութենական 450 միլիոն ռուբլին (որոշ աղբյուրներում՝ 400 մլն), որն էլ ծառայեցվեց մարզի ադրբեջանական բնակավայրերի կառուցապատմանը: Նույն՝ մարտի 24-ին, մեկ այլ «որակով» իրեն «զգացնել տվեց» նաև Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահությունը՝ օրենքից դուրս հայտարարվեց «Կռունկ» կոմիտեն, որն ավելի գրգռեց առանց այդ էլ հիասթափված ժողովրդին: «Արդար պահանջ՝ ոչ մի նահանջ» կարգախոսով, արցախահայությունը մարտի 24-ից կրկին դիմեց համընդհանուր գործադուլի, որը տևեց 12 օր: 11 Ստեփանակերտի քաղխորհրդի նստաշրջանում մարտի 5-ին օրինականացված «Կռունկ» կոմիտեն, սակայն, երբեք չդադարեցրեց իր գործունեությունը: Շարունակեց գործել այլ կերպի մեջ, այլ անվան տակ, թեև մի որոշ ժամանակաշրջան «իրադրության լիիրավ տեր» էր ԼՂ կուսմարզկոմի առաջին քարտուղար Հ. Պողոսյանի առաջարկությամբ իր գործունեությունը վերսկսած Տնօրենների խորհուրդը: Ռ. Պետրոսյանի ու համախոհների նախաձեռնած «Քաղաքացիական պաշտպանության շտաբն» արդյունավետ աշխատանք ծավալեց: Այդ անվան տակ փաստորեն գործում էր «Կռունկ» կոմիտեն, բայց այն էությամբ ու բնույթով բոլորովին նոր կազմակերպություն էր («Արցախի պաշտպանության շտաբ»), զբաղմունքը՝ զենքի ու զինամթերքի հայթայթում, բնակչության զինում ու բնակավայրերի պաշտպանության կազմակերպում: Ի դեպ՝ Տնօրենների խորհրդի անդամները ևս հերթապահում էին Արցախի պաշտպանության շտաբում, որը տեղակայված էր Ստեփանակերտի կուսքաղկոմի դիմացի՝ Մոգիլևսկայա (այժմ՝ Նելսոն Ստեփանյան) 23 հասցեում գտնվող քառահարկ բնակելի շենքի առաջին հարկում (1989թ. հունվարին շտաբը Ստ. Շահումյանի անվան կենտրոնական մարզադաշտ տեղափոխվեց): Պաշտպանության շտաբի պետ Ռազմիկ Պետրոսյանը, շտաբի պետի տեղակալ Ռոլես Աղաջանյանը, շրջկենտրոններում գործող մասնաճյուղերը, շարժման ակտիվիստներն ու մյուս համախոհներն ու համակիրները, համախմբվելով մեկ միասնական նպատակակետի շուրջ, շարունակեցին «Կռունկի» ազգանպաստ գործունեությունը: 12 Իր «դերի» բարձրության վրա գտնվող Վլադիմիր Մնացականի Խաչատրյանը (ընկերական շրջապատում` Վոլոդյան)՝ Պաշտպանության շտաբի Մարտունու պատասխանատուն, 1988-ին ընդամենը 38 տարեկան էր, մերթ՝ հախուռն, մերթ` համեստ բնավորության տեր: 1988-ը նրան ավելի կրակոտ դարձրեց, ավելի... նվիրյալ: Թերևս այսօր էլ ականատեսներն ու համախոհները դեռ քիչ դրվագներ են պատմում Արցախյան շարժման ընդհատակյա պայքարի տարիներին մարդկանց կատարածի մասին, շատ դեպքերի վերաբերյալ էլ պարզապես լռում են դեռ: Վոլոդյան այն նվիրյալներից էր, որոնց արածի ու ապրածի մասին այսօր էլ քիչ բան է հայտնի: «Քաղաքացիական պաշտպանության շտաբի» անվան տակ գործող կազմակերպության Մարտունու մասնաճյուղը Վոլոդյան էր գլխավորում` աջակից ունենալով մի խումբ նվիրյալների՝ Մանֆրեդ Բախշիյան, Կամո Սաֆարյան, Գրիգոր Ուլուբաբյան, Գիշվա Յուրա, Անգելինա, Սուսաննա: Վ. Խաչատրյանի հետ նրանք միակամ ու միակարծիք էին մի բանում, որ խաղաղ ցույցերով ու հանրահավաքներով ոչ մի հարց էլ չի լուծվի, արյունալի ընդհարումն, այնուամենայնիվ, սպասվում էր, ուստի, անհրաժեշտ էր զինվել: Զենք ու զինամթերք հայթայթելու նպատակով Վոլոդյան քանիցս եղել էր Երևանում, Հայաստանի այլ քաղաքներում։ Միշտ էլ, վերադարձին, իր իսկ նախաձեռնությամբ շրջանում ստեղծված պաշտպանական առաջին ջոկատներն ապահովվում էին անհրաժեշտ զենք ու զինամթերքով: Սերտ կապը Ստեփանակերտում գործող պաշտպանության շտաբի հետ (շտաբի պետ՝ Ռազմիկ Պետրոսյան) պահպանվում էր, ուստի, համագործակցությունը մշտական էր: Զենք ու զինամթերք ձեռք բերելու գործին էլ Ռազմիկն ու Վոլոդյան ձեռնամուխ էին լինում երկուսով. միասին էին մեկնում Հայաստան և հաճելի ավարով վերադառնում: Ռ. Պետրոսյանը սիրով է պատմում իր զինակից ընկերոջ մասին, դառն ու սրտամաշ ափսոսանքով: Իսկ հիշողություններն առինքնող են, տպավորիչ: Հիշում է, թե զենք ու զինամթերքի հերթական խմբաքանակն ինչպես պիտի տեղափոխեին Արցախ, երբ Արցախում պարետային ժամ էր, ամենուր` մարդորսություն: ...Անհրաժեշտ քանակությամբ զենքն արդեն ձեռք էր բերվել, երբ ավագի զինվորական կոչումով մի զինվորական մոտեցավ և 600 հազար խորհրդային ռուբլով երկու հրանոթ առաջարկեց, 120 արկի հետ: Տղաների «ախորժակը» բացվեց, բայց ամբողջ գումարն արդեն ծախսվել էր: Անմիջապես որոշեցին գումար ճարել: Վոլոդյա Խաչատրյանը գնաց Երևանում կոշկեղենի խանութի տնօրեն Ռազմիկ Դանիելյանի, իսկ Ռազմիկ Պետրոսյանը` ժողովրդական դերասան Սոս Սարգսյանի մոտ: Պահանջվող գումարն անմիջապես տրամադրվեց: (Պետք է ասել, որ Սոս Սարգսյանի գլխավորած հիմնադրամից միշտ էլ անհրաժեշտ գումար տրամադրվում էր թե° Բաքվից ու Սումգայիթից մազապուրծ մեր հայրենակիցներին օգնելու, թե° զենք ու զինամթերք գնելու համար): Ձեռք բերված ողջ զենքն ու զինամթերքը «Էրեբունի» օդանավակայանի ղեկավարության տրամադրած ուղղաթիռով անմիջապես հասցվեց Հաթերք (հասկանալի պատճառներով` Ստեփանակերտին ավելի մոտ վայրէջք կատարել չէին կարող), ուր տրանսպորտային համապատասխան միջոցներով արդեն սպասում էին պաշտպանության շրջանային շտաբների պատասխանատուներն ու ջոկատների մի քանի հրամանատարներ: Մարտակերտի պաշտպանության շտաբի պետ Վիգեն Շիրինյանն ստացավ իր բաժինը, իսկ ողջ մնացյալը՝ գիշերվա ընթացքում, հասցվեց Ստեփանակերտի մարզադաշտ։ Դաշուշենի Սամվելն էր (Խաչատրյան) եկել, Տողից՝ Վիգեն Գրիգորյանը՝ Ռոբիկի հետ, Կաղարծիից՝ Լյովան, մյուսները։ Ավտոդպրոցի վարորդ Երեմի բեռնատարով զենքը շրջաններ հասցնելու համար, այն պետք է դուրս բերվեր քաղաքից։ Մարզադաշտում Ռազմիկ Պետրոսյանը, Վոլոդյան, Ռոլես Աղաջանյանը, Կարապետյան Արկադին հավաքվել՝ մտածում էին, թե ի՞նչ հնարքով այդքան թանկ «բեռն» անվնաս դուրս բերեն քաղաքից, երբ «Զառին բաղ» տեղամասում խորհրդային ներքին զորքերի ու ադրբեջանական օմոնականների համատեղ պահակակետ էր տեղադրված։ Ձերբակալվելուց չէ, որ վախենում էին տղաները։ Այդքան դժվարությամբ ձեռք բերված զենքը հանկարծ չբռնագրավվի՞։ Հնարը, կարծես թե, գտնվեց։ Կարապետյան Արկադի՞ն էր, թե՞ Աղաջանյան Ռոլեսն առաջարկեց Ռազմիկի հին ծանոթին «օգտագործել»։ Նրան բոլորն այդպես էլ դիմում էին՝ Անատոլի Վլադիմիրովիչ։ Գնդապետ էր, ազգանունը ոչ ոք չգիտեր։ Ամեն տեղ մուտքի արտոնություն ուներ, և° Շուշիում էր լինում, և° Աղդամում, իսկ, հիմնականում, մնում էր Ստեփանակերտում։ Մարզադաշտ գալիս էր՝ բաղնիքում լողանալու համար։ Շաբաթը մեկ՝ տեսածի ու լսածի մասին պարտադիր Մոսկվա էր հաղորդում՝ ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահի առաջին տեղակալին։ Մի անգամ տղաներին առաջարկեց աղջիկներով դուրս գալ քաղաքից, ինչ-որ աղբյուրի մոտ, գոնե մի քանի ժամով, կտրվել առօրյա հոգսերից։ Լևոնի աղբյուրի մոտ էին։ Չնկատեց էլ, թե ոնց էր տղաներից մեկը (բնության պահպանության վարչության պետ Գարիկ Գրիգորյանը) գաղտնի լուսանկարում իրեն՝ մերկ աղջկա հետ համբուրվելիս։ «Պետք կգա, – ասաց Գարիկը, – եթե հանկարծ ուզի շանտաժի դիմել՝ մենք էլ մեր անելիքը կիմանանք»։ ...Վոլոդյան ևս միանշանակ պաշտպանեց այդ առաջարկությունը, ուրիշ տարբերակ չկար, պետք էր նրան օգտագործել։ Դիմեցին Անատոլի Վլադիմիրովիչին, իբր՝ իր ծանոթ աղջկա համար փայտ են ուզում տանել, խնդրում են պահակակետով անցկացնելու հարցում օգնի։ Խոստացավ, և՝ օգնեց։ Տղաները բեռնատարի թափքը լցրել էին զենքով, փայտով քողարկել բեռը և, անցկացնելով պահակակետը, Դաշուշենի Սամվելի մոտ բաժին-բաժին արին։ Հրանոթներից մեկը Ռազմիկ Պետրոսյանի՝ Ավետարանոց գյուղում տեղակայված ջոկատին բաժին ընկավ, մյուսը՝ Վոլոդյային, ով այդ հրանոթը հետագայում Հադրութի շրջանի Սարենշեն գյուղի ազատագրման ժամանակ օգտագործեց։ Ռազմիկի հրանոթը Դաշուշենի Սամվելը տարավ Շահումյան, ուր հաջողությամբ գործածեց պաշտպանական մի շարք մարտերում։ (Այժմ այն, որպես ցուցանմուշ, տեղադրված է ԼՂՀ Զոհված ազատամարտիկների թանգարանի մուտքի մոտ՝ Ստեփանակերտում)։ 13 …Երբ գնդապետ Անատոլի Վլադիմիրովիչն ավարտել էր իր առաքելությունն Արցախում և մարզադաշտ էր գնացել տղաներին հրաժեշտ տալու, շնորհակալություն հայտնելով աջակցության համար՝ անկեղծորեն ասաց, որ շատ գոհ է տղաներից: Նստել՝ մի-մի բաժակ թեյ էին խմում, երբ Ռ. Պետրոսյանը հանեց լուսանկարներն ու ցույց տվեց նրան: – Թօ փՑՏ, ՑՏՋպ ՐՈջՉպՊփՌՍՌ? – անակնկալի եկավ Անատոլի Վլադիմիրովիչը: Ռազմիկը նրան խնդրեց որոշ գաղտնիքներ բացել. – Դուք, միևնույն է, գնում եք: Ես պատռում եմ այս լուսանկարները, բայց, ասացեք, խնդրեմ, ի՞նչ է սպասվում մեզ, ի՞նչ գիտեք մեր ապագայի մասին: Անատոլի Վլադիմիրովիչն, իհարկե, կորցնելու ոչինչ չուներ և տղաներին ասաց ճշմարտությունն այն մասին, որ, ինչպես Սումգայիթում, մի շատ բնակավայրերում ևս սպասվում են արյունահեղություններ: Հետագայում, երբ իրականություն դարձան Բաքվի, Գետաշենի, Շահումյանի, Հադրութի, Խոջալուի դեպքերը, պարզ դարձավ, որ Անատոլի Վլադիմիրովիչն, իրոք, որոշակի տեղեկատվության տիրապետում էր և ճշմարտությունն էր ասել տղաներին: 14 Արցախում ողջ խստությամբ գործում էր պարետային ժամը։ «Անձնագրային ռեժիմի» ստուգման պատրվակով ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողներն ու մինչև ատամները զինված օմոնականներն ամեն տեղ մուտքի արտոնություն ունեին, անհիմն կերպով ձերբակալում էին երիտասարդներին ու զենք օգտագործելու ընդունակ բոլոր տղամարդկանց։ Այնքան էին երես առել, որ նույնիսկ կանանց էին ձերբակալում։ Շարժման ակտիվիստները շատ էին մտահոգված այդ խնդրով, ուստի, որոշեցին անհապաղ միջոցներ ձեռնարկել։ Առաջադրանքը մշակվեց անմիջապես։ Ռազմիկ Պետրոսյանը ռադիոկապի երկու սարք ուներ։ Մեկը տվեց Վոլոդյային և պատվիրեց երկու վստահելի մարտիկի հետ դարանակալել նշված տեղամասում ու սպասել հաջորդ կարգադրությանը։ Օրակարգում ԼՂ ՆԳՎ պետ Կովալյովի վերացման հարցն էր։ Տղաների կարծիքով՝ նա էր արտոնում բոլոր ձերբակալությունները։ Կովալյովն ամեն առավոտ հաճախում էր մարզադաշտ, մի որոշակի ժամանակահատված մարզվելուց հետո լողանում բաղնիքում ու դուրս գալիս մարզադաշտից։ Ռազմիկը մարզադաշտից Կովալյովի դուրս գալուց անմիջապես հետո ռադիոկապով անհապաղ պետք է հաղորդեր դարանակալ տղաներին։ Սովորականի պես այդ օրն էլ Կովալյովը եկավ ճիշտ ժամանակին, մարզվեց, լողացավ, բայց նախքան գնալը մոտեցավ մարզադաշտի տնօրենի առանձնասենյակին։ Ռազմիկ Պետրոսյանից ներս մտնելու թույլտվություն ստանալուց հետո, խնդրեց մի բաժակ թեյ պատրաստել տալ իր համար։ «Հոգնած եմ», – խոստովանեց։ Հաջորդ պահին Կովալյովն անակնկալ ձևով անկեղծացավ. «Ձեզ՝ ղարաբաղցիներիդ, երևի թվում է, թե ես եմ արտոնում բոլոր ձերբակալությունները։ Ես մի ներքին զգացողությամբ գիտեմ, որ ձեր պայքարն արդար է, և մինչև հիմա ոչ մեկին չեմ ձերբակալել ու չեմ ձերբակալի։ Դա անում են իմ տեղակալ Գոլևն ու մարզդատախազի հայ և ադրբեջանցի երկու տեղակալները»։ Կովալյովի՝ մարզադաշտից հեռանալուց հետո Ռազմիկն իսկույն կապվեց Վոլոդյայի հետ և հայտնեց առաջադրանքի չեղյալ հայտարարելու մասին։ Խոստացավ մանրամասնել առաջիկա հանդիպման ընթացքում։ Հետագայում, Շուշիի ազատագրումից հետո, երբ բանտում պահվող փաստաթղթերը տղաների ձեռքն ընկան՝ պարզվեց ողջ ճշմարտությունը։ Կովալյովն, իրոք, ճիշտ էր ասում, ձերբակալվածների մասին պատմող բոլոր փաստաթղթերի տակ դրված էին ԼՂ ՆԳՆ պետի տեղակալ Գոլևի, ադրբեջանցի կաղ Մամեդովի և հայազգի փոխդատախազի ստորագրությունները։ 15 Վլադիմիր (Վոլոդյա) Խաչատրյանի կյանքն ու գործունեությունը հագեցված էին նման բազում դրվագապատումներով։ Ընդհատակյա պայքարին հաջորդեց զինված ընդհարումն ու բացահայտ պատերազմը, որին նա ևս իր անձնվեր մասնակցությունը բերեց։ Բայց պատերազմի օրենքներն անողոք են, ու թեև գնդակը կույր է, ասում են, բայց 1992-ին, մարտադաշտում, գտավ նաև Վոլոդյային։ Նա՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետը, Արցախյան ընդհատակյա գործող բանակի Մարտունու հատվածի առաջին ու գլխավոր պատասխանատուն էր։ Բանակ, որն իր կազմում գործող պաշտպանական ջոկատների շարքերում շուրջ 10 հազար զինված աշխարհազորային էր համախմբել։ Ընդհատակյա անհավասար պայքարում նրանք ընդհանուր գործի համար ոչինչ չխնայեցին, բայց արդյո՞ք ստացան այն, ինչի արժանի էին իսկապես… 16 Ռազմիկ Պետրոսյանը ցավով է հիշում հայրենյաց համար ընկածներին, գնահատում ազնվությունն ու բարությունը։ Նրա կարծիքով՝ հիշատակման արժանի մարդիկ կան նաև հակառակորդի բանակում։ Ալավերդի Թեմուր օղլի Բաղիրովը (1946-1992) Աղդամի ֆուտբոլային թիմի խաղացողներից էր։ Աղդամի, իսկ հետո նաև՝ Ստեփանակերտի «Ղարաբաղ» թիմում լավ ֆուտբոլիստի համբավ ուներ Լյոնիկ Հովհաննիսյանը, ում միջոցով էլ ծանոթացել էին Ռազմիկն ու Ալավերդին։ Երկու թիմերի միջև ընթացող մրցապայքարն ավելի էր մտերմացրել նրանց։ Ժամանակները փոխվել էին։ Ֆուտբոլային կրքերին փոխարինելու էին եկել ազգային, շատ հաճախ նաև՝ ազգայնական կրքերը։ Ռազմիկը հենց սկզբից ընդգրկվեց ընդհատակյա պայքարում։ Ալավերդին ևս ժամանակի հետ համաքայլ էր. ղեկավարելու էր այսպես կոչված Ադրբեջանի ժողովրդական ճակատի Աղդամի տարածքային կազմակերպությունը։ Կարելի է ասել՝ այդ տարածքում մեծ էր նրա դերը։ Ազգամիջյան ընդհարումների հետևանքով երկու կողմից էլ պատանդներ ու ռազմագերիներ վերցնելը սովորական բնույթ էր կրում։ Ինչպես Ստեփանակերտում ու այլ բնակավայրերում, այնպես էլ Աղդամում, հետագայում փոխանակելու նպատակով, պատանդներ էին պահվում։ Այդպիսի մի ընդհարում էլ Ասկերանի շրջանի «Լեսնոյե» անվանյալ գյուղակի մերձակայքում տեղի ունեցավ, և, ի հետևանք, ադրբեջանցու սպանության մեղադրանքով Աղդամ տարվեց ստեփանակերտցի Ղարիբ Հարությունյանը։ Աղդամում պահվում էին նաև Հովսեփավան գյուղի հիմնադիր Յուրի Ջհանգիրյանը, Աշանի կոլտնտեսության նախագահ Էմիլ Բալայանը, շատ ուրիշներ։ Եղբոր ճակատագրով հետաքրքրվող Լավրենտին տեղեկացրին, որ Ղարիբն, իրոք, գտնվում է Աղդամում։ – Եթե Ռազմիկը ազատման խնդրանքով մի գրություն տա, բերես՝ եղբորդ կազատեմ, – ասվածին հավելեց Ալավերդին։ Ռազմիկն, անշուշտ, գրությունն անմիջապես տվեց. «Ալավերդի, եթե հնարավորություն ունես՝ Ղարիբին բաց թող, գա»։ Խնդրանքն ավելի քան պարզ էր։ Ալավերդին էլ խոսքին տեր կանգնեց՝ գրությունն ստանալուն պես ազատ արձակեց Ղարիբին։ Ընդհանրապես, Ալավերդին շատ անգամ է մարդկային վերաբերմունք ցուցաբերել հայ ռազմագերիների նկատմամբ։ Երևի թե դրան նպաստել է նաև նրա՝ ծագումով քուրդ լինելը։ Մի անգամ էլ, դեպքը Շուշիից հայերին լիովին վտարելուց հետո էր, Ալավերդին կապվեց Ռազմիկի հետ, թե` բարեկամուհին Շուշիում շատ վատ վիճակում է, հիվանդանոցում վիրահատման համար ոչ նորմալ պայմաններ կան, ոչ էլ՝ կարգին մասնագետներ։ Խնդրեց, եթե հնարավորություն ունի՝ կազմակերպի բարեկամուհու վիրահատությունը Ստեփանակերտի հիվանդանոցում։ Ռազմիկը խոստացավ օգնել, ասաց, որ կոնկրետ պատասխան ստանալու համար երեկոյան կրկին զանգի, և անմիջապես գործի անցավ. դիմեց վիրաբույժ Վալերի Մարությանին։ Երեկոյան հեռախոսազանգից հետո Ալավերդին արդեն լիովին համոզված էր, որ բարեկամուհու վիրահատությունը հաջող կանցնի։ Ռազմիկի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպել «Զառին բաղ» կոչվող տեղամասում։ Շուշիից մինչև զինվորական պահակակետ հիվանդին իր մեքենայով բերեց որդին՝ Մուրշուդը, ուր, պայմանավորվածության համաձայն, սպասում էր Ռազմիկը։ Վ. Մարությանն արդեն առանձին սենյակ էր նախապատրաստել և համապատասխան սարքերով ու բուժանձնակազմով պատրաստ էր անցնել գործի։ Վիրահատությունը սպասվածից ավելի հաջող անցավ։ Հիվանդասենյակում սպասեցին մինչև երեկո։ Մուրշուդը, պարզ է, Շուշի վերադառնալ չէր կարող։ Ռազմիկը նրան առաջարկեց իր հետ տուն գնալ։ Մուրշուդն առարկեց. – Եթե կարող ես մեքենադ թողնել այստեղ՝ կքնեմ մեքենայի մեջ։ Այդպես էլ արվեց։ Մուրշուդը մոր հետ Ստեփանակերտում մնաց երեք օր։ Հիվանդի առողջական վիճակն արդեն բավականին լավ էր, ոչ մի վտանգ նրան այլևս չէր սպառնում։ Որպես լավության փոխհատուցում՝ Մուրշուդը փող առաջարկեց, բայց և° վիրահատող բժիշկը, և° միջնորդը հրաժարվեցին վերցնել այն։ Իսկ պատասխանն էլ նույնքան պարզ ու հասկանալի էր. «Մեզ մոտ՝ Ստեփանակերտում, փողով չեն վիրահատում»։ «Զառին բաղ» տեղամասին մերձակա զինվորական պահակակետում իրար հրաժեշտ տալուց հետո Ռազմիկը նոր միայն թեթևացած շունչ քաշեց. ամեն ինչ այդպես բարեհաջող ավարտվեց, առանց անհարկի միջադեպի։ Մի երեք-չորս օրից զանգեցին Ռազմիկին ու խնդրեցին կրկին նույն պահակակետը գալ։ Որսի երկու նապաստակով նրան սպասում էր Մուրշուդը։ Երախտագիտության յուրօրինակ ձև է։ «Փող չվերցրին, գոնե նապաստակները կընդունեն որպես մաղարիչ», – երևի մտածել էր նա։ Ռազմիկն Ալավերդու հետ հետագայում ևս առնչություններ ունեցավ, որոնց շնորհիվ որոշակիորեն թեթևացավ հակամարտության երկու կողմերում արգելափակվածների ծանր, անտանելի վիճակը։ Պետք է խոստովանել, որ Ալավերդին միշտ էլ պատրաստակամ էր և ամեն առաջարկության հնարավորինս ընդառաջում էր։ Խոջալուի դեպքերի ընթացքում էլ Ալավերդին իրեն խիստ մարդկայնորեն դրսևորեց։ Օժտված լինելով վսեմ արժանիքներով, նա իրեն իրավունք վերապահեց ժամանակին հայտարարել, որ Խոջալուի ողբերգության առնչությամբ հայերը ոչ մի մեղք չունեն։ «Հայկական կողմը համապատասխան միջանցք էր տրամադրել խաղաղ բնակչության անվնաս դուրս բերման համար։ Եթե չեն օգտվել ընձեռված հնարավորությունից, ավելին, սադրիչ գործողությունների են դիմել իրենք՝ ադրբեջանցիները, հայերն ի՞նչ մեղք ունեն», – իր ցեղակիցների ճակատին էր շպրտել նա։ Իհարկե, նման հայտարարություններն անհետևանք չէին կարող մնալ։ Ալավերդին զոհվեց ականի պայթյունից, 1992-ին, սեփական զինուժի կողմից վերահսկվող տարածքում, և, շատ հավանական է, որ դա կազակերպված բնույթ է կրել, որովհետև նրա շատ տեսակետներն ու կարծիքները ժամանակին չեն կիսվել իր համախոհների ու զինակիցների կողմից։ 17 Ըստ Ռազմիկ Պետրոսյանի՝ ԼՂ Ազգային խորհրդի ստեղծումը ժամանակի պարտադրանքն էր։ Վերացվել էին կուսակցական ու խորհրդային իշխանական լծակներն Արցախում, մտցվել էր կառավարման հատուկ ձև, որն էլ ոչ բոլոր դեպքերում էր արդարացնում իրեն, և` մի կարճ ժամանակաշրջան գոյատևեց: Օգտվելով ստեղծված իրավիճակից` ՀՀՇ-ն Արցախում ստեղծեց «Միացում» կազմակերպությունը` Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ի հակակշիռ որի` գործում էր ՀՅԴաշնակցության տեղային կազմակերպությունը: Եվ որպեսզի Շարժումը չպառակտվի` Ռազմիկ Պետրոսյանի առաջարկությամբ նախաձեռնվեց Ազգային խորհրդի ստեղծման գործընթացը: Այդ նախաձեռնությունը պաշտպանեցին Արկադի Մանուչարովը, Վաչագան Գրիգորյանը, Ռոլես Աղաջանյանը, Համլետ Գրիգորյանը և ուրիշներ: ԼՂ բնակչության լիազոր-ներկայացուցիչների համագումարում ստեղծվեց Ազգային խորհուրդը, որն իր կազմի մեջ ընդգրկեց երկրամասի բոլոր կարգի ղեկավարներին, համախմբեց մեկ միասնական նպատակի համար պայքարող ժողովրդին, և Շարժումը չպառակտվեց: ԼՂ բնակչության լիազոր-ներկայացուցիչների Համագումար կազմակերպելու և անցկացնելու համար ստեղծվեց կազմկոմիտե: Համատեղ նիստի արձանագրությունն իրենց կնիքներով ու ստորագրություններով վավերացրին` Ստեփանակերտի կուսքաղկոմի քարտուղար Վ. Աթաջանյանը, Ստեփանակերտի քաղգործկոմի նախագահ Մ. Միրզոյանը, Ասկերանի կուսշրջկոմի քարտուղար Վ. Քոչարյանը, Ասկերանի շրջգործկոմի նախագահի պաշտոնակատար Ա. Աղաբաբյանը, Հադրութի կուսշրջկոմի քարտուղար Գր. Բաղյանը, Հադրութի շրջգործկոմի նախագահ Է.Նավասարդյանը, Մարտակերտի կուսշրջկոմի քարտուղար Վ. Գաբրիելյանը, Մարտակերտի շրջգործկոմի նախագահ Վ. Ջավադյանը, Մարտունու կուսշրջկոմի քարտուղար Վ. Գրիգորյանը, Մարտունու շրջգործկոմի նախագահ Ս. Սեյրանյանը, ԼՂ արհմիությունների մարզխորհրդի նախագահության նախագահ Ս. Դավթյանը, ԼՂ կոմերիտմարզկոմի քարտուղար Մ. Մուսայելյանը, Հայոց Արցախյան «Միացում» ժողովրդական շարժման Ստեփանակերտի քաղխորհրդի նախագահ Ռ. Քոչարյանը: Կազմկոմիտեում ընդգրկվեցին Ս. Այդինյանը, Վ. Հակոբյանը, Ս. Առուշանյանը. Կ. Բաբուրյանը, Մ. Բախշիյանը, Ն. Դադայանը, Ռ. Քոչարյանը, Հ. Մելքումյանը, Ս. Մոսունցը, Յու. Ներսիսյանը, Օ. Օսիպյանը, Ռ. Պետրոսյանը, Շ. Պետրոսյանը, Ս. Սարգսյանը, Է. Սաֆարյանը: 18 Արցախում խորհրդային մարմինների վերացումից հետո ստեղծված ոչ մի կազմակերպություն ու գործադիր իշխանությամբ օժտված մարմին ի զորու չեղավ թեթևացնել ժողովրդի ծանր վիճակը, կարգավորել երկրամասի խաղաղ գոյակցությունը: Քաղաքացիական անհնազանդության դիմաց ժողովրդի պայքարի հետագա ընթացքը կարգավորելու նպատակով ստեղծված կազմակերպությունները («Կռունկ», «Միացում», Տնօրենների խորհուրդ, Ազգային խորհուրդ և այլն) որոշակիորեն կարողացան ղեկավարել Շարժման խաղաղ ընթացքը: Իսկ միութենական կենտրոնի ու ադրբեջանական իշխանությունների կողմից մոգոնված ու Արցախ ներմուծված իշխանական նոր մարմինները (Հատուկ կառավարման կոմիտե, Կազմկոմիտե և այլն) միայն թուլացրին ժողովրդի վստահությունը: Սումգայիթյան եղեռնագործությունից, Գետաշենի ենթաշրջանի, Շահումյանի ու Հադրութի շրջանների խաղաղ բնակավայրերի տեղահանությունից հետո հիասթափված ժողովուրդը միութենական կենտրոնից ոչ մի ակնկալիք չուներ այլևս: Ու թեև՝ հիասթափված, բայց ամրակուռ ու վստահ՝ իր ուժերի վրա: Եվ իրականացավ Ռազմիկ Պետրոսյանի գլխավոր կանխատեսումը՝ «առանց զենքի չի լինի փրկություն»: Համախմբվեց ժողովուրդը, դարձավ մի բռունցք, դիմակայելու` կենդանի ուժով բազում անգամ գերազանցող ու մինչև ատամները զինված թշնամուն: Ժամանակը ցույց տվեց, որ ո°չ կենդանի ուժի զգալի առավելությունը, ո՛չ կենդանի ուժի զգալի առավելությունը, ո՛չ լավ զինված լինելը հաղթանակ նվաճելու գլխավոր երաշխիքը չեն դեռևս: Գլխավոր զենքը, որից զուրկ էր մեր թշնամին, հայրենի հողի համար մարտնչելու ոգին է: Այդ ոգին արցախցի զինվորին օգնեց կանգնել մինչև վերջ և Ադրբեջանի թշնամական բոլոր նկրտումները հեռու վանեց մեր սահմաններից:
ifbz3rnz0hrgbdjy7vcgo385vf68yu6 393304 393303 2026-06-23T08:26:16Z Անունով խմբագիր 4841 393304 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title=Գլուխ երկրորդ

ԱՆԵԼԻՔԸ՝ ՊԱՐԶՈՐՈՇ, ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ՝ ՎՍՏԱՀ |section = |previous = [[Գլուխ առաջին. ԱՐՎԱԾԸ՝ ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ, ԱՊՐԱԾԸ՝ ԼԻԱՐԺԵՔ]] |next =[[Գլուխ երրորդ. ՌԱԶՄԻԿ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ՄԱՍՆԱԿՑՈՒԹՅՈՒՆԸ ԱՐՑԱԽՅԱՆ ՊԱՏԵՐԱԶՄԻՆ]] |notes = Աղբյուր՝ [[Խիզախման ոգին]] (փաստավավերագրություն), Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատ., 2010, 168 էջ, տպ. 500 օր.։ |author =Արիս Արսենի}}
{{Կենտրոն|''Գլուխ երկրորդ}} {{Կենտրոն|'''ԱՆԵԼԻՔԸ՝ ՊԱՐԶՈՐՈՇ, ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ՝ ՎՍՏԱՀ}}
1 1 Արցախյան ազգային ազատագրական շարժումը խառնեց Ռազմիկ Պետրոսյանի բոլոր խաղաքարտերը, մոռանալ տվեց անգամ ֆուտբոլը, առանց որի՝ անվանի մարզիկը չէր էլ պատկերացնի իր հետագա կյանքը։ Բայց երբ զոհասեղանին դրված էր ժողովրդի ճակատագիրը, նա մոռացավ անձնականի մասին և բոլորանվեր տրվեց արցախահայության արդարացի պահանջատիրության իրականացման գործընթացին։ Կանգնած լինելով շարժման ակունքներում, գործուն մասնակցություն ունեցավ ԼՂԻՄ խորհրդի 1988-ի փետրվարի 20-ի պատմական նստաշրջանի ու ԼՂ կուսմարզկոմի 1988-ի մարտի 17-ի հայտնի պլենումի կազմակերպման գործընթացներին, ընդգրկվեց «Կռունկ» կոմիտեի նախագահության կազմում, գլխավորեց 1988-ի մարտի վերջերին «Քաղաքացիական պաշտպանության շտաբի» անվան տակ ստեղծված Արցախի պաշտպանության շտաբը, ընդհատակյա պայմաններում բոլոր ջանքերն ու միջոցները ներդրեց ինչպես ինքնապաշտպանության առաջին ջոկատների կազմավորման, այնպես էլ՝ այդ ջոկատները զինելու և զինամթերքով ապահովելու գործին։ Բայց աննկատ չմնաց այդ ամենը. ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերի՝ մեր երկրամասում տեղակայված ստորաբաժանումների զինծառայողների և ադրբեջանական միլիցիայի հատուկ նշանակության ջոկատայինների կողմից 1990-ի հունվարի 18-ին ձերբակալվեց և պահվեց Կրասնոդարի ու Նովոչերկասկի բանտերում։ Բայց ոչինչ չէր կարող նրան ընկճել, որովհետև նրա գործելակերպը վստահ էր, անելիքը՝ պարզորոշ։ Որքան հեռանում ենք Արցախյան շարժման 1988-ի համաժողովրդական պոռթկման առաջին ամիսների իրադարձություններից, այնքան ավելի տեսանելի են դառնում այդ օրերի եռքը, ընդվզումը, հաջողություններն ու հիասթափությունները: Բայց հաճախ տարակուսանք են առաջացնում որոշ «տարեգիրների» կողմից, անտեղյակության հետևանքով, կամ ինչ-ինչ այլ պատճառներով, անձերին ու կազմակերպություններին առնչվող առանձին փաստերի հարկի-անհարկի աղավաղումները, որոնք աղճատում են տվյալ ժամանակաշրջանի իրական պատկերը: Արցախյան շարժման ակունքներում կանգնած նվիրյալը, ով քաջատեղյակ է տվյալ ժամանակաշրջանի բոլոր անցքերին ու իրադարձություններին, երբեք չի կարող անտարբեր լինել նման երևույթների նկատմամբ: 2 1960-ականներին անթեղված կայծը սկսեց բոցավառվել։ Արթնացավ արցախցիների հույսը, որ, թվում էր, հավերժական քնով էր քնել։ Թվո՞ւմ էր, թշնամիներին՝ գուցե, բայց արցախցի հայը երբեք իրեն չի զգացել Հայաստանից բաժան։ Եվ, ահա, բացախոսության ու հրապարակայնության պայմաններ ընձեռած վերակառուցումը կրկին հուսավառեց մարդկանց՝ պատմական սխալն ուղղելու առումով։ Սկսվել էր անխափան մի գործընթաց՝ ստորագրահավաք և խորհրդային իշխանության կենտրոնական մարմիններին՝ 1813 թվականին Արցախի պատմական Գյուլիստան գյուղում կնքված պայմանագրով Ռուսաստանին միացած, բայց չգիտես ինչու և ինչպես՝ 1921-ին ձեռքի թեթև շարժումով Ադրբեջան հորջորջվող նորաթուխ պետության տիրապետության տակ հայտնված Արցախի՝ Մայր Հայաստանին վերամիավորվելու արդարացի պահանջ ու խնդրանք պարունակող նամակների հեղեղ։ Այդ օրերին հավատում էինք (միամտաբա՞ր, թե՞ մեր ժողովրդին հատուկ հավատով) Մ.Գորբաչովի վերակառուցման ծրագրի, կոմունիստական կուսակցության ու լենինյան «վեհ գաղափարների», խորհրդային երկրի անպարտելի, անսասան կեցվածքի գաղափարական ու գործնական անբեկանելիությանը։ Վստահ էինք, որ պատմական արդարությունը կվերականգնվի, ու ժողովուրդն ազատ շունչ կքաշի։ Գուցե թե՝ հենց այդպես էլ ծնունդ առավ «Լենին-Պարտիա-Գորբաչով» կարգախոսը, որը հրապարակ էր հանում տասնյակ հազարավոր մարդկանց։ Այն մեզ խանդավառում էր, սակայն գնալով ավելի էր խորանում անդունդը երկու հարևան ժողովուրդների միջև։ Ավելին՝ սերմանվող թշնամանքը առճակատում, արյունահեղություն էր ակնկալում։ 1988 թ. փետրվարի 8-17-ին Մոսկվայում էր գտնվում արցախահայության՝ 60 հազար ստորագրություններով դիմում-բողոքները կենտրոն հասցրած հերթական պատվիրակությունը, իսկ Ստեփանակերտ էին ժամանել Բաքվի հերթական էմիսարները՝ Ադրբեջանի ԿԿ Կենտկոմի երկրորդ քարտուղար Վ.Կոնովալովը, Կենտկոմի բաժնի վարիչ Մ.Ասադովը, հանրապետական ՊԱԿ-ի նախագահի տեղակալ Ի.Ամրանովը և ուրիշներ։ Նրանց առաքելությունը ոչ միայն ձախողվեց, ավելին՝ արժանի հակահարված ստացավ՝ կոնկրետ հիմնավորումներով։ «Իսկ ես այնքան էի ուզում, որ մեր տքնաջան աշխատանքի «պտուղը» վերջապես հասունանար, – իր խոհերն է կիսում Ռ.Պետրոսյանը։ – Այդ իսկ պատճառով՝ անտեսելով ամեն վտանգ, նիստը, որի ընթացքում ինձ ձայն չտրվեց, փակ հայտարարվելուց հետո բարձրացա միտինգավորների ինքնաշեն բեմը»։ Անմիջապես էլ՝ նրան երկու կողմից թևանցուկ շղթայեցին ՊԱԿ-ի մարզային բաժնի և ՆԳ մարզային վարչության պետերը։ Ռազմիկը վայրկյան անգամ չտատանվեց, շատ քաղաքավարի ձևով խնդրեց թողնել իրեն։ «Ես ռինգ չեմ մտնում, – ասաց, – ասելիք ունեմ և պիտի° ասեմ»։ Եվ՝ ասաց։ «Նախագահը վճռել է, որ Արցախը Ադրբեջանի կազմից երբեք դուրս չի՞ գալու», – հարցրեց, և ընկրկեցին նրանք՝ ժողովրդյան ձայնը լռեցնել կամեցողները։ Ռ.Պետրոսյանը ժողովրդական այդ բարձր ամբիոնից առաջարկեց մարզային ակտիվի անունից հեռագիր ուղարկել Մոսկվա, և քվեարկության դրված առաջարկությունն ընդունվեց միաձայն։ Աննախադեպ ժողովրդավարություն և հանդգնություն՝ Խորհրդային Միության չափանիշների նմանօրինակ զանցառում, առաջին անգամ՝ խորհրդային տիրապետության ողջ ընթացքում։ Բոլորը քվեարկեցին միաձայն, բաց քվեարկությամբ, և՝ լիահույս, որ Մոսկվայից եկող հանձնաժողովն, անշուշտ, արդարացիորեն կլուծի մեր հարցը, որ գորդյան հանգույցի պես խճճվել ու հյուծում էր բոլորին։ Այդպիսի ոգևորություն էր տիրում նաև համաշխարհային ճանաչում ունեցող տնտեսագետ Աբել Աղանբեգյանի հարցազրույցը ֆրանսիական հանրահայտ «Յումանիտե» պարբերականում տպագրվելուց հետո, ուր նա ո°չ միայն առաջարկում, այլև հիմնավորում էր Արցախի ու Հայաստանի տնտեսական միավորման արդյունավետությունը, որը նաև ենթադրում էր պատմական-իրավական, բարոյական արդարության վերականգնում։ ԼՂԻՄ խորհրդի արտահերթ նստաշրջանի հրավիրման նախապատրաստական աշխատանքների ընթացքում Ռազմիկ Պետրոսյանն ու իր համախոհները լուրջ կարևորություն էին տալիս հատկապես պատասխանատու կուսաշխատողներին ներգրավելու կամ, նվազագույնը, նրանցից չխանգարելու համաձայնություն կորզելու կարևոր խնդրին: Նստաշրջանն անցկացնելուց առաջ անհրաժեշտ էր նաև մարզգործկոմի խորհրդի նախագահի առաջին տեղակալ Շմավոն Պետրոսյանի և Մարտակերտի (տարածքային առումով՝ մարզի ամենախոշոր շրջանի) կուսշրջկոմի առաջին քարտուղար Վահան Գաբրիելյանի տրամադրվածությունը շոշափելը: Վաչագան Գրիգորյանն ու Արկադի Մանուչարովը Ռազմիկ Պետրոսյանին հանձնարարեցին գլուխ բերել այդ գործը: Շմավոն Պետրոսյանը դեռևս Մարտունու շրջկոմի առաջին քարտուղար եղած ժամանակներից ֆուտբոլի ջերմ երկրպագու էր: Ռազմիկը նրա հետ ունեցած շփումներից հասկացել էր, որ հայրենասեր մարդ է: Հանդիպումը կայացավ: Նա չհրաժարվեց ընդհանուր գործից: Բայց Ռ. Պետրոսյանի համար հասկանալի էր նաև նրա զգուշավորությունը: «Հեշտ բան չէ, – ասաց Շ. Պետրոսյանը, բայց չժխտեց գործով զբաղվելու՝ արդեն գործողության մեջ դրված ծրագրի խոհեմությունը, – ՊԱԿ-ը և Բորիս Կևորկովը որ իմանան՝ մեզ բոլորիս գործից կազատեն»: Այսպես թե այնպես՝ նրա վերաբերմունքից անմիջապես զգացվեց, որ ջերմ համակիր ու համախոհ է: – Գնա°, – խորհուրդ տվեց նա, – բոլորի հետ խոսի°ր, վերջում կգաս ինձ մոտ: Վաչագան Գրիգորյանին և Արկադի Մանուչարովին տեղեկացրեց հանդիպման արդյունքի մասին ու անմիջապես մեկնեց Մարտակերտի կուսշրջկոմի առաջին քարտուղար Վահան Գաբրիելյանի մոտ: Հարևաններ էին և հանդիպում էին երբեմն: Մինչ այդ Վ. Գաբրիելյանը աշխատել էր Մարտունիում: Ռազմիկը գիտեր, որ տղամարդուն վայել բնավորություն ունի. «այո»-ն «այո» է, «ոչ»-ը՝ «ոչ», չնայած հակասական կարծիքներ կային նրա մասին: Անմիջապես չմտավ նրա մոտ: Նախ հանդիպեց Շարժման Մարտակերտի պատասխանատու Վիգեն Շիրինյանի ու ակտիվիստ Վագիֆ Գալստյանի հետ: Նրանք նպատակահարմար չհամարեցին Ռ. Պետրոսյանի հանդիպումը առաջին քարտուղարի հետ, որովհետև մտադիր էին նրան պաշտոնից ազատել տալ: – Նրան ինչպե՞ս կարող ես այդ գաղտնիքը վստահել, երբ նա կամենում է մեզ բոլորիս բռնել տալ, – նման այլ փաստարկներ բերեցին: – Դուք նրան պաշտոնից հանելու մասին մի մտածեք,– վստահ խորհուրդ տվեց նրանց, – այլ ստորագրությունները հավաքեք և ժողովրդին նախապատրաստեք ցույցերին՝ նստաշրջան կազմակերպելու պահանջով: – Ժողովուրդն արդեն մեզ մոտ էլ, ինչպես Ասկերանում, Հադրութում և Մարտունիում, նստաշրջան է պահանջում: Մնում է քարտուղարի վերաբերմունքը, որ ավելորդ դժվարություններ չհարուցվեն, – ավելացրեց նա: – Բոլոր քարտուղարներին ամենից շատ մտահոգում է անասնագողությունը,- ասաց Ռ. Պետրոսյանը: – Այս մի հարցում նրան ապահովագրելու համար պաշտպանեք ֆերմաները: Վահան Գաբրիելյանը սիրով ընդունեց իր հարևանին: Բայց զգացվում էր նրա տագնապը: Ռ. Պետրոսյանը տեղեկացրեց, որ նստաշրջան կազմակերպելու որոշման մասին եկել է նրա կարծիքն իմանալու, քանի որ բոլորն արդեն գիտեն և սպասում են Վ. Գաբրելյանի հեղինակավոր խոսքին: – Ովքե՞ր են համաձայն, – հետաքրքրվեց նա: – Բոլորը, – վստահորեն անհասցե նետեց «առաքյալը»: – Օրինակ, – խորացավ նա: – Մանուչարովը, Վաչիկը, Շմավոն Միսակովիչը, Գրիշա Բաղյանը: – Ռազմի°կ, – մտերմորեն դիմեց զրուցակիցը, – ես քեզ լավ եմ ճանաչում: Ես, անտարակույս, համաձայն եմ, բայց խնդրում եմ՝ առայժմ ոչ ոք չիմանա այս մասին: Զրույցին ներկա շրջգործկոմի նախագահ Վալերի Ջավադյանի կարծիքն էլ հարցրեց առաջին քարտուղարը: – Ինչպես ասեք՝ այնպես էլ կանենք, – եղավ պատասխանը: – Երբ գործը հաջողվի, – իր խոսքն առաջ տարավ նա, – ես բոլոր պատգամավորներին կբերեմ նստաշրջան, էլ չգաք, – եզրափակեց զրույցը: Նա միանգամից փոխվեց Ռազմիկի աչքում, մեծացավ: Փաստորեն, ոչ միայն բարդություններ չառաջացրեց, այլև իր պաշտոնի համար շատ վտանգավոր քայլեր հանձն առավ: Բայց պահանջի նման խնդրանք էլ ուներ. – Խնդրում եմ, Վիգենենց (այսինքն՝ շարժման ակտիվիստներին) զգուշացնես, որ հրաժարական չպահանջեն ինձանից: Եթե ես հրաժարական տամ՝ Մարտակերտը կկորչի: Նա անկեղծորեն էր խոսում, սրտացավություն կար նրա խնդրանքի մեջ: Դա Ռազմիկին ավելի ոգևորեց: Նա ուժեղ մարդ էր: Փաստորեն՝ և° կոմունիստական կուսակցության ուղենիշն էր պահում, և° զինվորական պարետատան հետ էր համագործակցում, և°, անհնաժեշտության դեպքում, ազերիներին էր սանձահարում, ու, պարզվում է՝ համախոհ է նաև շարժման աջակիցների հետ: Այն ժամանակ հզոր կայսրության պայմաններում նա չվարանեց: Կուսակցական տեղական ղեկավարների նման վերաբերմունքը և շարժման ակտիվիստների հետ համագործակցությունն իր դրական արժեքն ունեցավ, արցախահայության համաժողովրդական պայքարում հաղթանակի հասնելու գրավական դարձավ: Կուսակցական վերնախավը չկարողացավ տեղական ղեկավարների մեջ սպանել մարդուն, ջնջել մարդկայինը, արդարության համար մարտնչող պայքարի ոգին: Կուսակցական-ներմուծովի գաղափարներն այլևս սնանկ էին ու անգործունակ: Արմո Ծատրյանի և Վաչագան Գրիգորյանի օգնությամբ Ռազմիկը հավաքել էր մարզգործկոմի մեկ երրորդի ստորագրությունները, որոնք ներկայացրեց մարզխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ Շմավոն Պետրոսյանին: – Լա°վ, օրինական է, – հաղթաթուղթը ձեռքին ասաց նա: – Մնացածը ես կկազմակերպեմ: Եվ, իրոք, նստաշրջանը կազմակերպելու, պատգամավորներին (նաև՝ ադրբեջանցի) այդ մասին իրազեկելու և մնացած գործը կատարեցին Կարեն Բաբուրյանը և Կարեն Ջհանգիրյանը՝ Շմավոն Պետրոսյանի հանձնարարությամբ: Գործկոմի կազմից ստորագրողները հայտնվել էին երկու կրակի արանքում: Նստաշրջանից մի երկու օր առաջ մարզկոմի առաջին քարտուղարն արդեն տեղյակ էր և կամենում էր հարկադրել գործկոմի անդամներին՝ հրաժարվել իրենց ստորագրություններից: Մնում էր՝ թաքցնել պատգամավորներին և հրահանգավորել՝ չներկայանալ նույնիսկ մարզկոմի առաջին քարտուղար Բ. Կևորկովի հրավերի դեպքում: Պետք էր չկորցնել զգոնությունն ու լինել վստահ, որ նստաշրջանը չձախողվի, անել ամեն ինչ, որ հնարավոր սադրանքները ոչ մի կերպ չկարողանային ազդել նախաձեռնության ընթացքի վրա: Նստաշրջանը նախագահողը պետք է իրավիճակի լիիրավ տերը լիներ, որպեսզի տեղում ժամանակին ու ճիշտ կողմնորոշվել կարողանար: Բայց ո՞վ կհանդգներ ստանձնել նման պատասխանատու առաքելությունը: Արմո Ծատրյանն ու Վարդան Հակոբյանը նստաշրջանը նախագահելուց հրաժարվեցին, բայց խոստացան ելույթ ունենալ, և, իրոք, առաջին ելույթ ունեցողը Վ. Հակոբյանն էր, քաջալերող էր նրա խոսքը, տպավորիչ: Վ. Գրիգորյանի և Ա. Մանուչարովի հետ պայմանավորվածության համաձայն՝ Ռ. Պետրոսյանը պետք է հանդիպեր մարզգործկոմի ժողկրթության բաժնի վարիչ Վիգեն Հայրապետյանին, նրան առաջարկեր պատմական այդ նստաշրջանը նախագահելու պատվավոր առաքելությունը ստանձնել: Նա կարևորեց Վ. Հայրապետյանին առավել մոտիկից ճանաչող բժիշկ Էդուարդ Ղուկասյանի ընկերակցությունն այդ գործում: Գնացին երկուսով, և Վիգեն Հայրապետյանն առանց ձևականությունների ու բարդացնելու՝ արձագանքեց առաջարկությանը: – Համաձայն եմ, բայց ոչ ոքի չասեք: Ես արդեն ասել եմ, վերջ, – կտրուկ եզրափակեց նա: «Ուրեմն՝ մեր գործերն անպայման հաջողվելու են», մտածեց Ռազմիկը: Սակայն էլի անելիքներ կային: Կար ընդհանուր մի հիմնավոր եզրահանգում, որ եթե Կևորկովը նստաշրջանի կազմակերպիչների կողմը չանցնի՝ ելքն անորոշ կլինի: Հատկապես, որ նստաշրջան հրավիրելու ժողովրդի պահանջի մասին լսելով՝ շուտափույթ Արցախ էին ժամանել ԽՍՀՄ Գերագույն խորհրդի նախագահության նախագահի առաջին տեղակալ Պ. Դեմիչևը, ԽՄԿԿ Կենտկոմի քարտուղար Գ. Ռազումովսկին, Ադրբեջանի ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Մ. Բաղիրովը: Պարզ է, չէին եկել օրինականությանն ընթացք հաղորդելու: Եկել էին օրինականության հետ հույսեր կապող մարդկանց ջանքերով կազմակերպվող նստաշրջանի կասեցման, կամ էլ՝ լիովին խափանման իրենց բուռն ցանկությանը հագուրդ տալու համար: Վիգեն Հայրապետյանը զգուշացվեց նստաշրջանին չներկայանալու հարկադրանքից խուսափելու համար տանը չգիշերել: Իսկ Ռ. Պետրոսյանն ու Էդ. Ղուկասյանը սկսեցին Բ. Կևորկովին հանդիպելու ուղիներ որոնել: Մարզկոմի կուսհանձնաժողովի նախագահ Վահան Հարությունյանն արդեն հրաժարվել էր Կևորկովի հետ հանդիպումը կազմակերպելու միջնորդությունից: – Չէ°, չեմ կարող ասել, – պարզ խոստովանեց նա: Սակայն Կևորկովի օգնական Յուրի Բեկնազարյանը բժշկի առաջարկությանն անմիջապես դրական պատասխան տվեց, խոստացավ Բ. Կևորկովին տեղեկացնել Շարժման ակտիվիստ Ռ. Պետրոսյանի՝ իր հետ հանդիպելու ցանկության մասին: Մեն-մենակ նրա հետ հանդիպումն անհրաժեշտ էր ու հրատապ: Պետք էր ճշտել, թե տարածաշրջանում ազդեցության մեծ ուժ ունեցող կոմունիստների մարզային ղեկավարը եթե չի օգնելու, գոնե պատրա՞ստ է չխանգարել: «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագրության՝ Գ. Գաբրիելյանի աշխատասենյակում սպասումը հինգ ժամ տևեց: Վերջապես, խոստացված ժամին (երեկոյան ժամը 600-ին) Յու. Բեկնազարյանը զանգահարեց և տեղեկացրեց, որ ընկեր Կևորկովը վաղը ժամը 1300-ին կընդունի Ռ. Պետրոսյանին: Բոլորը շատ ուրախացան: Հաջորդ օրը, ցերեկվա ճիշտ ժամը 100-ին, Ռազմիկն արդեն մարզկոմի առաջին քարտուղարի ընդունարանում էր, երբ նրան նախ ընդունեց ՊԱԿ-ի աշխատակից Թումանյանը: Իրար լավ գիտեին՝ նա ևս ֆուտբոլի մոլի երկրպագու էր: – Կներես, Ռազմիկ, – դիմեց նա, – գրպաններդ պիտի ստուգեմ: Կարգն է այդպես. առաջին քարտուղարի մոտ ես գնում: – Համեցե°ք, – սիրով ենթարկվեց Ռազմիկը: «Ստուգվելուց» հետո եկավ Յու. Բեկնազարյանը և խորհրդակցությունների դահլիճ հրավիրեց նրան: Ռազմիկն արդեն գլխի է ընկել, որ Կևորկովն իր աշխատասենյակում հյուրեր ունի՝ Դեմիչևն ու Ռազումովսկին, ինչպես նաև՝ Բաղիրովը: Յուրին գնաց, ներս մտավ Բ. Կևորկովը: – շ ԹՈր րսցՔՈþ,– այն ժամանակներում նման հանդիպումն ինքնին արդեն մեծ բան էր սովորական, կամ այդ օրերի լեզվով ասած՝ անհնազանդություն ցուցաբերող քաղաքացու համար: Ռազմիկն իրազեկեց հաջորդ օրը կայանալիք նստաշրջանի մասին, որն` անխուսափելի է, քանի որ օրինական է, ժողովրդավարական դրսևորում, որը մեր երկրի համար որքան արտառոց, նույնքան էլ՝ իրական է, կատարված փաստ: Նստաշրջանն Արցախը Հայաստանի հետ վերամիավորման պատմական ճշմարտությունը վերականգնելու որոշումը պետք է ընդուներ: Նման որոշման ընդունումը ժամանակի հրամայականն է, ուստի, Ռազմիկը նրան առաջարկեց անցնել ժողովրդի կողմը, որպեսզի Կևորկովին չհավատացող զանգվածը ևս վերանայի նրա նկատմամբ ունեցած գնահատականը: – Մի խոսքով, անցեք ձեզ հավատացողների կողմը և միաձուլվեք ժողովրդին, – ասաց Ռազմիկը: – Ը Թօ, կպՑՐՏրÿվ, ՉպՐՌՑպ Վվպ? – հետաքրքրվեց նա: – Իհարկե, այլապես՝ ինչո՞ւ պիտի գայի, – վստահեցրեց Ռազմիկն ու Կևորկովը «կիսվեց» զրուցակցի հետ: Ասաց, որ ադրբեջանական կոմկուսակցությանն ու կառավարությանն ինքը համարում է կեղտոտ խաղերի մոգոնման հսկա մի որջ, բայց Մոսկվայից «բարեհուսո հովերի» է սպասում: – Գիտե՞ք՝ ինձ մոտ ովքեր են նստած, – հարցրեց և թվարկեց վերոնշյալ «բարձրաստիճան» հյուրերին: Այդ հանդիպման ընթացքում Ռազմիկը նորովի բացահայտեց Բորիս Կևորկովին: Այո, նա էլ մի սովորական հայ մարդ էր, ով իր ժողովրդի լավն էր կամենում, բայց արմատները հողում չէին: – Բորի°ս Սարկիսովիչ, – փորձեց «խելքի բերել» զրուցակցին, – դուք անցեք ժողովրդի կողմը, սա վերջն է: Մոսկվայի հետ հույսեր մի կապեք այլևս: – շ տՏՊցՎՈþ, – հետևեց պատասխանը: – Շնորհակալություն: Ինչ ուզում է լինի՝ նստաշրջանը տեղի է ունենալու, – անառարկելի տոնով եզրափակեց Ռազմիկը: Հանդիպումն ուրախառիթ էր՝ դրական երանգներ պարունակող, որովհետև ինչպես Մանուչարովը եզրակացրեց՝ գոնե չի խանգարի: Հանդիպումը նաև տրտմության երանգներ կուտակեց Ռազմիկի հոգու մեջ: Նա ցավ ապրեց իր պաշտոնին անհողդողդ նվիրվածությամբ կապված այդ մարդու նկատմամբ, ով այդպես կուրորեն էր հավատում «կոմունիստական վեհ գաղափարներին», որ ճգնաժամային այս պահին անգամ չէր կարողանում ձերբազատվել ստրուկի իր կարգավիճակից, ընթանալ սրտի ձայնի թելադրանքով՝ ճշմարիտ, ազգային ուղիով: Եվ, վերջապես, ազգային ի՞նչ հատկանիշներ կարող ես սպասել արդեն ապազգայնացած այդ մարդուց: Այնուամենայնիվ, այդպիսին դարձած մարդն էլ էր երազում, որ իրեն հավատացող լինի արդարության համար պայքարի ելած մարդկանց շարքերում: Նրա համար շատ կարևոր էր իրեն տանջող այդ անէական հարցի պատասխանը՝ Ռազմիկ Պետրոսյանն արդյո՞ք հավատում է իրեն, որովհետև հավատն է բոլորիս իրար կապողը: Կևորկովը տառապում էր, կամենում էր մեզանից մեկը լինել: Դա հասկացավ, երբ իր հարցին դրական պատասխան ստացավ, թեկուզ՝ շրջանցումով: Նրա աչքերում կայծկլտաց հավատը, Ռազմիկը տեսավ նրա ոգևորությունը՝ կենսունակության ավիշով լցված աչքերում: Ցավոք, կրկին պիտի չքանար այդ ամենը հանդիպումից հետո, որովհետև իր «կոչումն» այլ էր: Խորն էր անջրպետը իր ու յուրայինների միջև, և դիմացն անդունդ էր, խորխորատ: Նրան ոչ թե մտածել էր պետք, այլ գործել: Դա էր փրկության միակ բանալին, որն, ավաղ, վաղուց էր կորցրել, անդառնալիորեն... Շրջաններից դեպի Ստեփանակերտ եկող ճանապարհները փակել էին տեղական (ադրբեջանական) միլիցիան և ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերի զինծառայողները, որպեսզի պատգամավորները տեղ հասնել չկարողանան: Պատգամավորներին անվտանգ Ստեփանակերտ հասցնելու գործը Ռազմիկին էր վստահված: Բոլորի ջանքերը մի նպատակակետի էին ուղղված՝ առանց զենքի գործադրման, առանց արյուն թափելու ետ ստանալ մեր հասանելիքը՝ ի վերուստ, և ի սկզբանե, 1988թ. փետրվարի 20-ին, մի սովորական, օրինական մի նիստով ժողովրդի՝ 65 տարի առաջ կամայականության զոհ դարձած կամքի արտահայտությունը վավերացնելը, պատանդված Արցախն Ադրբեջանից անջատելն ու մայր Հայաստանի հետ վերամիավորելը: Պատգամավորները շատ երկար ճանապարհ էին կտրում, որ հասնեն մայրաքաղաք: Խոջալվում շրջափակել էին մի խումբ պատգամավորների: Քվորումը չէր ապահովվում: Ի պատասխան՝ Ստեփանակերտի կենտրոնական հրապարակում Արաքսյա Հայրապետյանը, Վալյա Մեհրաբյանը, շարժման մյուս ակտիվիստները շրջափակել էին ճաշելու գնացող Ք. Բաղիրովին (Ադրբեջանի ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար) ու նրա շքախմբին՝ պայմանով, որ բաց կթողնեն միայն այն ժամանակ, երբ կբացեն Ստեփանակերտ շտապող պատգամավորների ճանապարհը: Պահանջը կատարվեց, պատգամավորները ժամանակին հասան և մասնակցեցին նստաշրջանի աշխատանքներին: Պատգամավորները տեղ էին հասնում ձիերով ու այլ միջոցներով, զարտուղի ճանապարհներով, անտառային արահետներով, քերծերով: Աշանից` ձիով, բերվել էր նույնիսկ հղի պատգամավորը: Նույնիսկ 40 աստիճան ջերմությամբ հիվանդն էր տեղ հասել: Եվ քվորումն ապահովվեց, ընդունվեց պատմական որոշումը: Ամբողջ աշխարհն իմացավ այս մի կտոր հողի վրա ապրող ժողովրդի մեծ ուժի մասին, որը կարողացավ ցնցել Խորհրդային Միությունը: Փոքրաքանակ մեր ժողովուրդն իր պարզությամբ, անկեղծությամբ, նաև՝ ոգու անսասան տոկունությամբ կարողացավ սասանել ամեն ինչ, մինչև անգամ՝ առանց կողմնակի ուժի օգնության, մեն-միայնակ, իր ներքին ուժի պոռթկման շնորհիվ պատռեց թուրքական արնախում երախը: Խորհրդային լայնարձակ երկրում իր նախադեպը չունեցող իրադարձությունն ապշեցրեց բոլորին: Քաղաքական անհնազանդության դիմած ժողովրդի կտրուկ դիմադրությունն ադրբեջանական պաշտոնյաններին ստիպեց ձեռնունայն վերադառնալ Բաքու: «Հաղթանակը կռեցինք՝ անցնելով նաև արյուն-արցունքի միջով, դժոխային կյանքով ապրելով, բայց՝ դյուցազնացած, մեկ մարմին դարձած: Տուժեցինք բոլորս, թեև ամեն մեկս գտավ իրենը: – Ռազմիկ Պետրոսյանի մտորումները տանում են հեռու, անդրադարձումներ է անում նաև Բ. Կևորկովի կերպարին, բնավորությանը, քաղաքական կեցվածքին: – Պատերազմի սարսուռը պատեց նաև նրան, բայց նա երջանկության վայելքը չապրեց, – եզրակացնում է Ռազմիկը: – Ո°չ ազգային գործիչ լինելով՝ նա նաև ո°չ հեռատես քաղաքական գործիչ էր»: Եվ կուսմարզկոմի բյուրոյի 1988-ի փետրվարի 23-ի նիստն ազատեց նրան մարզկոմի առաջին քարտուղարի պաշտոնից: 3 Ադր. ԿԿ Լեռնային Ղարաբաղի մարզկոմի երկարամյա առաջին քարտուղար Բորիս Սարկիսովիչ Կևորկովի մասին հակասական շատ կարծիքներ են ձևավորվել Արցախյան ազգային ազատագրական շարժման ու զինված պայքարի տարիների ընթացքում։ Բայց ժամանակը ցույց տվեց, որ նա ավելի շատ իշխող վերնախավի զոհը դարձավ, քան գործիքը՝ դահճի կարգավիճակով։ Արցախյան շարժման նախնական փուլում նա չկարողացավ ճիշտ կողմնորոշվել և կանգնել իր ժողովրդի կողքին, ավելին՝ նրա առաջին այդ սխալին գումարվեց երկրորդը, երբ համաձայնեց Ադր.ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Այազ Մութալիբովի առաջարկին և Մոսկվայից Բաքու վերադարձավ՝ ղեկավարելու հակահայկական բնույթ և ուղղվածություն որդեգրած Ղարաբաղի նորաստեղծ «վտարանդի» կառավարությունը՝ ամենաբարձր լիազորություններով։ Նա այդպես էլ չհասկացավ ժամանակի ողջ լրջությունը, և ադրբեջանցիները նրա աչքին դեռ երևում էին ժողովուրդների բարեկամության ու ինտերնացիոնալիզմի վարդագույն ակնոցների արտացոլանքով։ Ժամանակը, սակայն, ամենալուրջ դատավորն է, և ամեն ինչ աստիճանաբար իր տեղը դրվեց։ ԼՂԻՄ խորհրդի 1988-ի պատմական նստաշրջանին նա աջակցել չկարողացավ՝ ելնելով իր կուսակցական դիրքից, քաղաքական կողմնորոշվածությունից ու համոզմունքներից, բայց և՝ խանգարել չկարողացավ, որովհետև ժողովուրդն արդեն միակամ ու միակարծիք էր այդ հարցում։ Ադր.ԿԿ ԼՂ մարզկոմի փետրվարի 23-ի արտահերթ նիստի որոշմամբ իր զբաղեցրած պաշտոնից ազատված Բ.Կևորկովն անմիջապես հեռացավ մարզից։ Մոսկվայում նա արտասահմանից ստացվող հումանիտար օգնության ընդունման ու բաշխման միութենական կազմակերպության նախագահի տեղակալի պաշտոնն էր զբաղեցնում։ Վիկտոր Պոլյանիչկոն էլ էր վաղուց ճողոպրել ու ապաստանել Մոսկվայում։ Երկուսին էլ շատ լավ էր ճանաչում Ա.Մութալիբովը, և, որպես «Ղարաբաղի գծով անգերազանցելի մասնագետներ», հրավիրեց Բաքու՝ նպատակ ունենալով այնտեղ ստեղծել այսպես կոչված՝ «Ղարաբաղի վտարանդի կառավարություն»։ Նա Բ.Կևորկովին խոստացել էր ամենաբարձր իշխանությունը Ղարաբաղի վրա (Վ.Պոլյանիչկոյի նման տեղակալով), միայն թե հնարավոր լիներ այդ անհնազանդ երկրամասի՝ տասնամյակներ շարունակ որպես Ադրբեջանի «անբաժանելի մաս» տարփողվող կարգավիճակի պահպանումը։ Այսօրվա հեռվից, թերևս, դժվար է հստակ պատասխան տալ այն հարցին, թե Կևորկովն արդյո՞ք ընդունեց Մութալիբովի առաջարկը, որովհետև Բաքու հասնելուց և Մութալիբովի առաջարկը ստանալուց շատ կարճ ժամանակ անց տապալվեց տիրող վարչակարգը, և Ադրբեջանի իշխանությունը հայտնվեց ժողճակատայինների ձեռքում։ Կևորկովն ու Պոլյանիչկոն փորձեցին անմիջապես թողնել Ադրբեջանի տարածքը, բայց Ա.Էլչիբեյն արդեն կարգադրել էր փակել բոլոր ճանապարհները, ինչպես՝ ցամաքային, այնպես էլ՝ օդային։ Եվ օդանավակայան շտապած «փախստականներն» իսկույն ձերբակալվեցին աչալուրջ ժողճակատայինների կողմից։ Իշխանափոխված Ռուսաստանն Ադրբեջանից անմիջապես պահանջեց իր քաղաքացուն, իսկ անհայրենիք մնացած Կևորկովը հայտնվեց Բաքվի բանտում, և մեկ ու կես տարի շարունակ, մինչև նոր իշխանափոխություն, ենթարկվեց անձնական նվաստացումների ու սոսկալի կտտանքների։ Կևորկովին ներկայացված հիմնական մեղադրանքն այն էր, որ անջատողական այդ ողջ գործընթացն իբր ինքն էր կազմակերպել ու ընթացքավորել՝ Մոսկվայի թելադրանքով ու անմիջական աջակցությամբ։ Մի քանի անգամ, ահաբեկելու նպատակով, նույնիսկ կեղծ մահապատիժ կազմակերպվեց բանտում (կրակել էին գլխավերևով, ոտքերի տակ և այլն)։ Հայտնվելով ծայրահեղ անտանելի պայմաններում, Բ.Կևորկովը վերջապես հասկացավ իր ով լինելը և օգնություն հայցեց՝ ինչ-ինչ ճանապարհներով նամակ ուղարկելով Ստեփանակերտ, ուր մարդիկ, իրոք, մտահոգված էին նրա ճակատագրով ու մի քանի անգամ նույնիսկ փորձեցին փոխանակել։ Վերջին փորձը Հադրութի ուղղությամբ էր, երբ սահմանագլուխ բերվեց տասն ադրբեջանցի, բայց Բաքուն կրկին մերժեց առաջարկը՝ հրաժարվելով իր քաղաքացիներից։ Պատասխանը միանշանակ էր. – Ում ուզեք՝ կտանք, Կևորկովին՝ երբեք... Բ.Կևորկովն, այնուամենայնիվ, ազատվեց բանտի դժոխային կյանքից՝ իշխանական լծակներն իր բուռը հավաքած Հ.Ալիևի միջոցով և անմիջապես էլ մեկնեց Մոսկվա։ Բանտում նա արդեն անբուժելի հիվանդություն էր ձեռք բերել՝ տառապում էր շաքարախտով, հանգիստ չէր տալիս ձեռքերի դողը, ուստի, այլևս ոտք չդրեց Ստեփանակերտ, ոչ մեկի հետ էլ չէր ուզում հանդիպել։ Ադր.ԿԿ ԼՂ մարզկոմի նախկին քարտուղար (այնուհետև՝ «Սովետական Ղարաբաղ» թերթի խմբագիր) Եղիշե Սարգսյանը հետագայում լինելով Մոսկվայում՝ այցելեց իր նախկին ղեկավարին։ Հիվանդությունն արդեն լիովին տիրապետել էր այդ, թվում էր, անփոփոխ համոզմունքների տեր մարդուն, բայց Կևորկովն էլի հետաքրքրվեց ստեփանակերտցիներով, մի 80 մարդու անուն տվեց, հարցրեց նրանց որպիսությունը։ Չմոռացավ նաև Ռազմիկ Պետրոսյանին. – Ո՞նց է ֆուտբոլիստը՝ Ռազմիկը, – հարցրեց, – կբարևես։ Այդ տղան քաղաքականություն հասկացավ, իսկ ես, ցավոք, ոչ... Դառնություն կար նրա այդ խոստովանության մեջ, հարցումն էլ՝ ժամանակավրեպ էր ու իմաստազուրկ։ Նաև՝ ուշացած զղջում էր հիշեցնում՝ թվացյալ ճշմարտակյացության ու ոչ ճիշտ ապրած կյանքի համար։ Կևորկովի մասին խորհելիս՝ Ռ. Պետրոսյանը փորձում է սթափեցնել մարդ արարածին, որտեղ էլ վերջինս գտնվելիս լինի, ինչով էլ զբաղվելիս լինի՝ իմանա իր ով լինելը, որովհետև ազգից կտրվածն անհող-անարմատ ծառ է հիշեցնում, որը ոչ չորանալ է կարողանում, ոչ էլ՝ կանաչել: Ազգային ակունքներից հեռացողն անգիտակցաբար ինքնասպանության տարբերակն է ընտրել՝ կորցնելով կենսավիշը, կերպարն ու կենսակերպը։ Իսկ կա՞ աշխարհում և պատմության մեջ մեկը, ով ինքնակամ գնար այդպիսի վախճանի: Անհայտությունը, անորոշությունն ու միայնությունը անտանելի են մարդ արարածի համար: Իսկ եթե մարդն ի ծնե հանճարեղ է և փառքի թևերին նստած է հայտնվում իշխանական լծակների մոտ, միևնույն է, նա մեծ հոգս ունի՝ բացել ամենաթանկ գանձարանը, հասնել արմատներին և հայտնվել իր կենաց ծառի սաղարթախիտ կենտրոնամասում: Սա բոլորովին ուրիշ զգացում է՝ ի°ր ազգի սրտում լինելը, ի°ր ազգի շուրթերին հայտնվելը, ի°ր ազգին առաջնորդելը... Երջանկացնո°ղ զգացում: 4 ԼՂԻՄ խորհրդի 1988-ի փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանի պատմական որոշումը հենց հաջորդ օրը տպագրվեց «Սովետական Ղարաբաղ» և «Սովետսկի Կարաբախ» մարզային թերթերում: Արցախահայության ոգևորությանը չափ ու սահման չկար. վերջապես իրականացավ վաղեմի երազանքը: Բայց նույն՝ փետրվարի 21-ին ԽՄԿԿ Կենտկոմի քաղբյուրոյի հապճեպ ընդունած որոշումը, մեղմ ասած, սառը ցնցուղի դեր կատարեց: Դրան գումարվեցին ադրբեջանական բազմահազարանոց խուժանի փետրվարի 22-ի հարձակումը Ասկերանի վրա, փետրվարի 27-29-ի սումգայիթյան եղեռնագործությունը: Սումգայիթյան իրադարձությունների մասին մարտի 2-3-ին արդեն գիտեին Ստեփանակերտում։ «Կռունկ» կոմիտեի՝ ներգաղթի (միգրացիայի) հանձնաժողովի կազմը (նախագահ՝ Ռազմիկ Պետրոսյան) բռնատեղահանվածներին տեղավորելու համար բոլոր ջանքերն էր գործադրում։ Ավելին, բեռնատար մեքենաներ հայթայթվեցին, Սումգայիթ, Բաքու և Ադրբեջանի հայաշատ այլ բնակավայրեր ուղարկվեցին՝ մահացու վտանգի մեջ հայտնված հայազգի բնակչությանը մահվան գոտուց անվնաս դուրս բերելու համար։ Այդ գործընթացն իրականացվեց ԼՂ ավտոտրանսպորտային արտադրական միավորման մեքենաներով (թիվ 2718 շարասյան պետ Մաքսիմ Միրզոյան) և ժողովրդական դերասան Սոս Սարգսյանի՝ Ամենայն Հայոց կաթողիկոս Վազգեն Առաջինի կողմից տրամադրված նյութական միջոցներով գործող հիմնադրամի գործուն աջակցությամբ։ Այդ մեքենաներով հնարավորություն ընձեռվեց նաև Արցախյան շարժման տարեգիր Բակուր Կարապետյանին՝ լինել Սումգայիթում ու Բաքվում և մեկ շաբաթ շարունակ, թարմ հետքերով, անհրաժեշտ նկարահանումներ ու գրառումներ կատարել՝ հայազգի քաղաքացիների նկատմամբ Սումգայիթում ու Բաքվում իրականացված ոճրագործությունների մասին ճշմարտությունն աշխարհին ներկայացնելու համար։ Հանձնաժողովի գործունեության ընթացքում Ռ.Պետրոսյանին անգնահատելի աջակցություն ցուցաբերեցին նաև Լյովա Առստամյանը, Արաքսյա Հայրապետյանը, Վալյա Մեհրաբյանը և ուրիշներ։ 5 ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերի՝ Ստեփանակերտում ու շրջաններում տեղակայված ստորաբաժանումների գործողությունների մասին ճշգրիտ տեղեկատվություն էր ստացվում ԼՂԻՄ ՆԳՎ Ստեփանակերտի քաղաքային բաժնի աշխատակից Վովա Ներսիսյանից։ Նա ամենայն բարեխղճությամբ էր կատարում ինքնակամ ստանձնած այդ պարտավորությունը՝ դա համարելով իր համեստ ավանդն ազգանպաստ գործունեության մեջ։ Հեռախոսակապի առումով էլ համապատասխան հիմնարկներում աշխատող Նինան (Բաբայան) ու Ժաննան Ռ.Պետրոսյանին (կամ՝ լիազորված այլ անձի) հայտնում էին ստացվող բոլոր հեռագրերի մասին։ Սումգայիթյան ցեղասպանության նախօրեին Արցախում բնակվող ադրբեջանցիները հեռագրեր էին ստանում բառացիորեն հետևյալ բովանդակությամբ. «Հարսանիքը կայանալու է Սումգայիթում և Բաքվում, Ձեր ներկայությունը պարտադիր է»։ Նույն բովանդակությամբ հեռագրեր էին ստացվում նաև Բաքվի 1990-ի հունվարյան խժդժությունների նախօրեին։ Իսկ «Կոլցո» («Օղակ») գործողությունից առաջ, 1991-ի ապրիլին, արցախաբնակ ադրբեջանցի ակտիվիստներին Բաքվից ուղարկվող հեռագրերն ունեին հետևյալ բովանդակությունը. «Պատրաստել «Շտապ օգնության» ութ մեքենա, 15 ՈՒԱԶ, հիվանդանոցում՝ 60-100 մահճակալ»։ Որից հետո էլ, «անձնագրային ռեժիմի» ստուգման պատրվակով, սկսվեցին զանգվածային ձերբակալություններն ու հայազգի բնակչության բռնատեղահանումները Հյուսիսային Արցախի ու Հադրութի շրջանի իրենց վաղնջական բնակավայրերից։ Օդանավակայանում իրենց հայրենասիրական պարտքն էին կատարում Խորենն ու Գարիկը, Հայաստանից ու Ռուսաստանից Արցախ եկող պատվիրակություններին ընդունում ու ճանապարհում էր Համոն, մարդկանց տեղավորման ու սննդի առումով զգալի օգնություն էր ցուցաբերում Գրիշա Անտոնյանը («աֆերիստ Գրիշան»), ցուցապաստառների պատրաստման հարցում օգնում էր Ստեփանակերտի քաղաքային զբոսայգու նկարիչ-ձևավորող Քինան։ Շարժման ընթացքում իրենց բարձրության վրա մնացին Իշխան Ավետիսյանը («տաքսիստ Իշխան»), Սերժիկ Գրիգորյանը («սապոժնիկ Սերժիկ»), խոհարարներ Արաքսյա Հայրապետյանը, Վալյա Մեհրաբյանը, ուրիշներ։ Արցախում ինքնապաշտպանական առաջին ջոկատներն ստեղծեցին Ռազմիկ Պետրոսյանը, Ռոլես Աղաջանյանը, Արկադի Կարապետյանը, Մուրադ Պետրոսյանը, Հրանտ Սարգսյանը, Կուճուր Նեսոն և ուրիշներ։ 6 Ռազմիկ Պետրոսյանը կարևոր է համարում նաև Արկադի Մանուչարովի՝ Ադրբեջանի ԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար Ա.Վեզիրովի հետ Բաքվում կայացած գաղտնի հանդիպման փաստին անդրադառնալը։ Արցախյան շարժման մութ ու դեռևս չլուսաբանված էջերից է Արկադի Մանուչարովի անակնկալ հայտնվելը Բաքվում 1988-ի մարտին և հանդիպումը Ա.Վեզիրովի հետ։ Այսօր Ստեփանակերտում ոչ-ոք չի հիշում, թե Ա.Մանուչարովը կոկրետ ո°ր օրն է Ա.Վեզիրովի հրավերով մեկնել Բաքու և հանդիպել հանրապետության առաջին դեմքի հետ։ Բայց, ամենայն հավանականությամբ, դա պետք է որ եղած լինի մինչև մարտի 17-ը (իսկ բոլորս քաջատեղյակ ենք, թե կուսակցական ինչպիսի կարևոր որոշում ընդունվեց Ստեփանակերտում, 1988-ի մարտի 17-ի երեկոյան)։ Բանն այն է, որ կուսակցության ԼՂ մարզկոմի առաջին քարտուղար Հենրիկ Պողոսյանը, մարզկոմ հրավիրելով Ա.Մանուչարովին՝ հայտնեց նրա հետ հանդիպելու` Ա.Վեզիրովի ցանկության մասին լուրը։ Հ.Պողոսյանն ասվածին ոչինչ չհավելեց. «Ուզում է հանդիպել»։ Եվ՝ վերջ։ Իսկ ինչպե՞ս ընդունեց Մանուչարովն այդ անակնկալ լուրը։ Հայտնի է միայն, որ նա համաձայնեց անմիջապես մեկնել Բաքու, իսկ անվտանգության հարցն իրենց վրա վերցրին Հ.Պողոսյանն ու ԽՄԿԿ Կենտկոմի կուսակցական-կազմակերպչական աշխատանքի բաժնի հրահանգիչ (մարտի 17-ից հետո՝ ԼՂ կուսմարզկոմի երկրորդ քարտուղար, կուսմարզկոմի բյուրոյի անդամ) Բ.Մալկովը։ Պարզ էր, որ Բաքվում քննարկման առարկան պետք է լիներ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման հարցը։ Իսկ ամեն ինչ պարզ դարձավ Ա.Մանուչարովի վերադառնալուց հետո միայն, և «կռունկականներն» առաջարկեցին քննարկել ու պարզություն մտցնել այն հարցում, թե «Կռունկ» կոմիտեի նախագահը Ադրբեջանի կուսակցական առաջնորդի հետ հանդիպելու համար ինչպե՞ս է մեկնում Բաքու՝ առանց տեղյակ պահելու կոմիտեի նախագահությանը։ Մանուչարովն արդարացավ, որ մեկնելիս ժամանակ չկար հայտնել բոլորին, այդ մասին գիտեր միայն Ռոլես Աղաջանյանը։ Իր հերթին՝ Ռ.Աղաջանյանն, իրոք, խոստովանեց, որ գիտեր այդ մասին, բայց ընկերներին չասաց՝ զուտ Մանուչարովի անվտանգության ապահովման հետ կապված խնդիրներից ելնելով։ Քննարկման արդյունքում պարզ դարձավ նաև, որ Բաքվում Մանուչարովին կոնկրետ առաջադրանք էր տրվել եռօրյա ժամկետում կազմակերպել Ա.Վեզիրովի հանդիպումը «Կռունկ» կոմիտեի նախագահության լրիվ կազմի հետ՝ Բաքվում, սպառնալով՝ հրաժարվելու դեպքում ձերբակալել բոլորին։ Ստացվեց այնպես, որ Մանուչարովը պետք է Բաքու տաներ շարժման բոլոր ակտիվիստներին (Բաքվի լեզվով՝ էքստրեմիստների խմբին)։ Որոշվեց Մանուչարովի հարցին անդրադառնալ առաջիկայում, որպեսզի շարժումը չպառակտվի, իսկ հարցում պարզություն մտցնելու նպատակով առաջարկվեց հանգամանքները պարզել կուսմարզկոմի առաջին քարտուղարի հետ։ Հ.Պողոսյանի մոտ գնացին երեք հոգուց բաղկացած խմբով (Ռադիկ Աթայան, Ռազմիկ Պետրոսյան, Սլավա Աղաջանյան)։ Հանդիպման համար պայմանավորվածություն ձեռք բերելու համար Հ.Պողոսյանին զանգեց Ռ.Աթայանը։ Հանդիպումը կայացավ, որի ընթացքում նշվեց առանց կոմիտեի նախագահությանը տեղյակ պահելու՝ Բաքու մեկնելու սխալ լինելը։ Հ.Պողոսյանն արդարացավ. «Ես ընդամենն առաջարկել եմ, ինքը թող հրաժարվեր ու չգնար»։ Ինչ-որ է, ստեղծված իրավիճակից պետք էր ելք որոնել, ուստի հանդիպումը զուտ հաշտեցման նպատակ էր հետապնդում՝ շարժումն, ինչ էլ լիներ, չպիտի պառակտվեր։ Խմբին հաջողվեց Մանուչարովի ու Պողոսյանի հաշտեցման գործն իրականացնել, թեև հետագայում ևս, անհանդուրժողականության հետևանքով, բազում անգամ են վերոհիշյալ անձիք գժտվել իրար հետ և... շարունակվել են հաշտեցման հերթական «արարողությունները»։ (Ռազմիկ Պետրոսյանի կարծիքով՝ երկուսն էլ տոգորված են ջերմ հայրենասիրությամբ, բայց երբեք չեն հանդուրժել իրար)։ Հաջորդ օրը «Կռունկի» նախագահության անդամները կրկին Ստեփանակերտի կենտրոնական մարզադաշտի իրենց մշտական հավաքատեղիում էին։ Պատրաստ էր Բաքու ուղարկվելիք պատասխանը։ Մանուչարովը զանգեց Ադր.ԿԿ Կենտկոմի ընդունարան և Վեզիրովի օգնականին հայտնեց, որ «Կռունկի» վարչության անդամները պատրաստ են հանդիպել Վեզիրովի հետ Ստեփանակերտում կամ որևէ այլ չեզոք երկրում, բայց ոչ` Բաքվում։ Բաքու մեկնելը ոչ միայն անհնարին է համարվել, այլև՝ անիմաստ։ Բաքվից այլևս ոչ մի առաջարկություն չստացվեց, ոչ էլ որևէ նման հանդիպում կայացավ հետագայում։ Իսկ համաժողովրդական շարժումն ընթանում էր իր բնականոն հունով։ 7 Փետրվարի 20-ին հաջորդած օրերի ընթացքը հասկանալ տվեց մի շատ պարզ ճշմարտություն՝ ԼՂԻՄ խորհրդի նստաշրջանի ընդունած որոշումը դեռևս գործելու հստակ մեխանիզմ չուներ, իսկ Ստեփանակերտում (մարզում՝ ընդհանրապես), բնակչության մեծամասնությունը դեռ հեռու էր հարցն ուժի դիրքերից լուծելու մտքից: Բայց 1988-ի փետրվար ամսվա իրադարձությունների համապատկերի վրա արդեն իսկ պարզ ուրվագծվեց Արցախյան շարժման ու ընթացքի ողջ նկարագիրը՝ խաղաղ ցույցեր, իրավական գործընթացներ և ռազմական ուժի կիրառում: Ադրբեջանն իրականում ցուցադրեց եղեռնագործի իր իսկական դեմքը։ Մարդիկ հասկացան, որ արդար պահանջով հարցին լուծում չի տրվի։ Պետք էր պատրաստվել, զենք ու զինամթերք հայթայթել: Իսկ հավատավոր ժողովուրդը, որ մի քանի օր առաջ համաժողովրդական հանրահավաքում նստաշրջան էր պահանջում, մի պահ ասես ընկրկեց՝ մի՞թե գործադիր մարմնի ընդունած որոշումն անկիրարկելի է առանց կուսակցական մարմնի լիազորման: Ուստի, անհրաժեշտ եղավ աշխատել նաև ա°յդ ուղղությամբ: Ռազմիկ Պետրոսյանն ու իր համախոհներն անընդհատ փնտրտուքի մեջ էին՝ ի՞նչ անել: Շարժումը ղեկավարող կազմակերպության անհրաժեշտություն առաջ եկավ, ուստի` «Կռունկի» ստեղծումը ժամանակի հրամայականն էր: Ժողովուրդն անմիջապես արձագանքեց կազմակերպության ստեղծման առաջարկությանը: Մարտի 1-ին ստեղծվեց «Կռունկ» կոմիտեն («Կռունկ»՝ ԽՏՎՌՑպՑ ՐպՉՏսþՓՌՏվվՏչՏ ցտՐՈՉսպվՌÿ ծՈչՏՐվՏչՏ ԽՈՐՈոՈւՈ): Անվանումն ընդունվեց արցախցի հանրաճանաչ քանդակագործ Արմեն Հակոբյանի առաջարկությամբ: Գիշերվա կեսին հենց հրապարակում էլ անցկացվեցին կոմիտեի (տարբեր աղբյուրներում՝ խորհուրդ) կազմի ընտրությունները: «Կռունկ» կոմիտեն ողջ կազմով (թվով՝ 55 հոգի) հավաքվեց «Խորհրդային Ղարաբաղ» թերթի խմբագրության դահլիճում՝ կոմիտեի նախագահության կազմն ընտրելու համար: Ըստ Ռազմիկ Պետրոսյանի՝ ընտրվեց 11 հոգուց բաղկացած նախագահություն (յուրաքանչյուր հիմնարկ-ձեռնարկությունից կամ բնագավառից՝ մեկական ներկայացուցիչ), որի կազմում ընդգրկվեցին Ստեփանակերտի շինանյութերի կոմբինատի տնօրեն Արկադի Մանուչարովը, Ղարմետաքսկոմբինատի կուսկոմիտեի քարտուղար Ռոբերտ Քոչարյանը, Ղարմետաքսկոմբինատի տնօրեն Ռադիկ Աթայանը, շինվարչության պետ Ռոլես Աղաջանյանը, Ստեփանակերտի Ստ. Շահումյանի անվան կենտրոնական մարզադաշտի տնօրեն Ռազմիկ Պետրոսյանը, Ստեփանակերտի նորոգման գրասենյակի տնօրեն Ռոբերտ Բաղդասարյանը, Գրողների միության ԼՂ մարզային բաժանմունքի պատասխանատու քարտուղար Վարդան Հակոբյանը, Ստեփանակերտի տեղարդկոմբինանտի տնօրեն Սլավիկ Աղաջանյանը, Ստեփանակերտի քաղխորհրդի նախագահի տեղակալ Վլադիմիր Գևորգյանը, Ստեփանակերտի պետական մանկավարժական իստիտուտի դասախոս Համլետ Գրիգորյանը և Ստեփանակերտի կոնդենսատորների գործարանի տնօրեն Սերգեյ Աբրահամյան: Կոմիտեի նորընտիր նախագահ Արկադի Մանուչարովի առաջարկությամբ նորաստեղծ ազգային գաղափարակիր կազմակերպությունն արեց առաջին քայլը. «Վաղը Մ. Գորբաչովի ծննդյան օրն է, շնորհավորանքով սկսենք մեր գործը, – ասաց նա, – որպեսզի մեր ազատության ձեռքբերումն էլ շնորհավորանքով դիմավորենք»: Իսկ պարզ էր, որ ազատությունը պետք էր նվաճել, ոչ թե՝ ակնկալել: «Կռունկի» կազմում աշխատանքային յոթ խումբ ստեղծվեց։ Ռազմիկն ընտրվեց պաշտպանության և զենքի հայթայթման խմբի ղեկավար: Նախագահությունում նվիրյալներ էին հավաքվել: Նրանք անձնվեր էին, հանդուգն արարքների հեղինակներ: Նրանց համար անհանդուրժելի էր հատկապես, երբ մարդն իր հայրենի հողի վրա էր հետապնդվում, իր հայ լինելու, հայեցի ապրելու, իր տունն ու օջախը հայեցի պահելու համար: 8 ԼՂԻՄ խորհրդի նստաշրջանի ընդունած որոշումը դեռևս գործելու ունակ չէր։ Այդ դեպքում` ի՞նչ անել։ Հնարը գտնվեց: Մարտի 3-ի երեկոյան ժամը 500-ին, երբ հերթական անգամ մի բաժակ թեյի շուրջ զրույցի էին հավաքվել Ռ. Պետրոսյանի ղեկավարությամբ գործող կենտրոնական մարզադաշտի ներքևի մասնաշենքում, չորսով (Ռազմիկ Պետրոսյան, Արկադի Մանուչարով, Վաչագան Գրիգորյան, Ռոլես Աղաջանյան), Ա. Մանուչարովն առաջարկեց կուսմարզկոմի պլենում հրավիրել, որը կհաստատի ԼՂ մարզխորհրդի փետրվարի 20-ի որոշումը: Վաչագան Գրիգորյանը նույնպես նույն կարծիքն արտահայտեց. «Նստաշրջանն արինք, – վստահ ասաց նա, – բայց դա դեռ ոչինչ չի նշանակում։ Այ, որ պլենումը հաստատի այդ որոշումը, դա մի մեծ ռումբ կլինի ԽՍՀՄ-ի համար, որովհետև մեր պետության պատմության ընթացքում դեռ ոչ մի կոմունիստ չի համարձակվել դեմ գնալ կուսակցական դիրքորոշմանը»: Պայմանավորվեցին «Կռունկի» նախագահության անդամներից շրջաններ ուղարկել՝ կուսմարզկոմի արտահերթ պլենումը կազմակերպելու ուղղությամբ նախապատրաստական աշխատանքներ տանելու համար: Վ. Գրիգորյանը հուշեց, որ, ըստ կուսակցության կանոնադրության, արտահերթ պլենում հրավիրելու երեք տարբերակ կա: Նախ՝ այդ հարցը կարող է առաջադրել առաջին քարտուղարը, երկրորդ՝ արտահերթ պլենում է հրավիրվում բյուրոյի երեք անդամի առաջարկությամբ, կամ էլ (որն ամենահավանական տարբերակն է)՝ մարզի կոմունիստների մեկ երրորդի պահանջով: Ընտրվեց երրորդ տարբերակը: Որոշվեց այդ գործընթացն իրականացնել մարտի 6-ին և 7-ին: Ռոբերտ Բաղդասարյանն ու Մաքսիմ Միրզոյանն ուղարկվեցին Մարտակերտի (ուր կուսշրջկոմի առաջին քարտուղար Վահան Գաբրիելյանը համաձայնել էր աջակցել), Ռազմիկ Պետրոսյանն ու Ռոլես Աղաջանյանը՝ Մարտունու, Վլադիմիր Գևորգյանը՝ Հադրութի շրջաններ: Արցախի ազգային ազատագրական շարժմանն ու զինված պայքարին մեծ խթան հանդիսացան այնպիսի գործիչների, որպիսիք են՝ Իգոր Մուրադյանը, Զորի Բալայանը, Գագիկ Սաֆարյանը և Վաչե Սարուխանյանը, հանդիպումներն Արցախում (առանձնապես՝ Վաչագան Գրիգորյանի հետ, ու ելույթները` տարբեր շրջաններում): Ասկերանի կուսշրջկոմի առաջին քարտուղար Վաչագան Գրիգորյանն առաջարկեց մարդ չուղարկել Ասկերան, ուր ինքն ունի իր համախոհների խումբը (Կոմիտաս Դանիելյան, Սլավիկ Միրզոյան, Սլավիկ Առուշանյան): Շրջանում ստորագրահավաքը շատ արագ ու արդյունավետ անցավ, բնակչությունն իր անբեկանելի կարծիքն հայտնեց կուսմարզկոմի արտահերթ պլենում անցկացնելու անհրաժեշտության առթիվ: Հադրութում պլենումի կազմակերպմանը միտված աշխատանքներն իրականացրին Արթուր Մկրտչյանը, Վիգեն Գրիգորյանը, Էմիլ Աբրահամյանը, Գրիշա Բաղյանը և Սվետլանա Կասպարովան: Ռ. Պետրոսյանի կարծիքով՝ կուսմարզկոմի պլենում կազմակերպելու առումով Մարտունիում տիրող իրավիճակը բարդ էր ու հակասական: Նրա խոսքերով՝ կուսշրջկոմի առաջին քարտուղար Ստախոն Պետրոսյանը, թեև գործնական աջակցությամբ չմասնակցեց շրջանի գյուղերում իրականացված ստորագրահավաքի գործընթացին, բայց և՝ չխանգարեց: Կոմունիստների հետ տարվելիք աշխատանքներն իրենց վրա վերցրին Գրիգոր Ուլուբաբյանը, Վլադիմիր Խաչատրյանն ու Մանֆրեդ Բախշիյանը: Մարդիկ ուղարկվեցին շրջանի բոլոր գյուղերը՝ կուսակցական ակտիվի ժողովներ անցկացնելու և ստորագրահավաքի արդյունքներն ու ժողովների արձանագրությունները շրջկենտրոն հասցնելու համար: Շրջանի բոլոր կոմունիստները միակամ ու միակարծիք էին քննարկման ենթակա հարցի առթիվ՝ ԼՂ կուսմարզկոմի պլենումը պետք է հավանություն տա մարզխորհրդի փետրվարի 20-ի պատմական որոշմանը: Մարտակերտում ստորագրահավաքները իրականացնում էին Վիգեն Շիրինյանը, Վագիֆ Գալստյանը, Ներսես Օհանջանյանը և ուրիշներ: Մարզի բոլոր շրջանների գյուղերում ու շրջկենտրոններում անցկացված կուսակցական ակտիվի ժողովներին ու կոմունիստ բնակչության ստորագրահավաքին առնչվող փաստաթղթերն ի մի բերվեցին Ռ. Պետրոսյանի գլխավորած հիմնարկում (կենտրոնական մարզադաշտ), իսկ մարտի 9-ի առավոտյան, իր մեքենայով, Ռ. Պետրոսյանը (Ա. Մանուչարովի և Ռ. Բաղդասարյանի հետ) 13 հազար 500 ստորագրությունները, արձանագրությունները և գյուղերից բերված տարբեր բնույթի մյուս փաստաթղթերը հասցրեց կուսմարզկոմի շենք ու հանձնեց նամակների բաժնի ղեկավար Աննա Դրոնկինային: Բաժնի կողմից տրվեց համապատասխան ստացական: 9 Պլենում հրավիրելու առումով, թվում է, արված էր ամեն ինչ (կամ՝ գրեթե ամեն ինչ): Բայց, արդյո՞ք, միութենական ու հանրապետական կուսակցական ղեկավարությունը պատրաստ էր հենց այնպես հանձնվել: Կենտրոնական ու հանրապետական իշխանությունների կողմից կրկին փորձ արվեց պահպանել պնդումը հիմնախնդրի սոցիալ-տնտեսական ուղղվածության վրա և քաղաքական դաշտից սոցիալ-տնտեսական ոլորտ բերել այն: Մշակվեց նույնիսկ սոցիալ-տնտեսական զարգացման արագացման հատուկ ծրագիր, որի նախագիծը Ստեփանակերտ հասցվեց մարտի 16-ին: Մարզ ժամանեցին նաև կենտրոնական մի շարք նախարարությունների ու գերատեսչությունների ներկայացուցիչներ: Ոչ մի նման միջոցառում, սակայն, իրենց ընտրած ճանապարհից չէր կարող շեղել արցախցիներին: Հարցը քաղաքական էր, կոնկրետ՝ մարզի կարգավիճակի ու ենթակայության փոփոխում: Ուստի, ժողովուրդը ստիպված էր մարտի 15-ից կրկին համընդհանուր գործադուլ սկսել: Մարզի կուսակցական ապարատն, այնուամենայնիվ, տեղի տվեց, և մարտի 17-ի ուշ երեկոյան կուսմարզկոմի արտահերթ պլենումն սկսեց իր աշխատանքը: Թեև բավական ցուրտ եղանակ էր, բայց պլենումի աշխատանքի ավարտին Ստեփանակերտի Վ.Ի.Լենինի անվան կենտրոնական հրապարակում հոծ բազմություն էր սպասում: Եվ նրանց սպասումն արդարացավ: Կուսակցական-կազմակերպական մի շարք հարցերի հետ քննարկվեց նաև ԼՂ մարզխորհրդի փետրվարի 20-ի արտահերթ նստաշրջանի որոշումը, պաշտպանվեց արցախահայության կամքի միասնական արտահայտություն հանդիսացող այդ որոշման հիմնական դրույթը՝ հայ ժողովրդի արհեստականորեն իրարից տարանջատված երկու հատվածների վերամիավորման անհրաժեշտությունը: Արդեն կեսգիշեր էր, երբ պլենումն ավարտվեց, և մասնակիցները միացան ցուցարարներին: Ամբիոն բարձրացավ Ասկերանի կուսշրջկոմի առաջին քարտուղար Վաչագան Գրիգորյանն ու ասաց, որ այլևս անհանգստանալու կարիք չկա, անհրաժեշտ որոշումն արդեն ընդունված է, իսկ դա նաև հավաստում է այն հանգամանքը, որ մարզի կուսակցական օրգանները միակամ ու միակարծիք են արցախահայությանը հուզող հիմնահարցում: Հավաքվածները ցնծությամբ դիմավորեցին այդ լուրը: Այնուհետև պլենումի հաղթական որոշման առիթով բոլորին շնորհավորեցին «Կռունկ» կոմիտեի նախագահ Ա. Մանուչարովը, մանկագիր Գուրգեն Գաբրիելյանը: Մարդիկ դեռ երկար ժամանակ չէին ցրվում, շնորհավորում էին միմյանց, ասես Արցախյան հիմնահարցն իր վերջնական լուծումն էր ստացել արդեն: «Կռունկի» ամենաառաջին ու կարևոր հաղթանակն էր դա: 10 Արցախի աշխատավորները, ոգևորված նոր ձեռքբերումով, վերադարձան աշխատանքի, բայց մարտի 21-ին «Պրավդա» թերթում տպագրված «Հույզեր և բանականություն» հոդվածը կրկին հունից հանեց արցախահայությանը, հիասթափության նոր ալիք բարձրացրեց և մակընթացված հուսառատությունը կրկին տեղի տվեց հուսալքությանը: Երեք օր անց, մարտի 24-ին, ընդունվեց ԽՄԿԿ Կենտկոմի և ԽՍՀՄ Նախարարների խորհրդի՝ «Ադրբեջանական ՍՍՀ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի սոցիալ-տնտեսական զարգացումը 1988-1995թթ. արագացնելու միջոցառումների մասին» համատեղ որոշումն ու, ըստ այդմ էլ՝ ադրբեջանական իշխանությունների տնօրինմանը հանձնվեց միութենական 450 միլիոն ռուբլին (որոշ աղբյուրներում՝ 400 մլն), որն էլ ծառայեցվեց մարզի ադրբեջանական բնակավայրերի կառուցապատմանը: Նույն՝ մարտի 24-ին, մեկ այլ «որակով» իրեն «զգացնել տվեց» նաև Ադրբեջանի Գերագույն խորհրդի նախագահությունը՝ օրենքից դուրս հայտարարվեց «Կռունկ» կոմիտեն, որն ավելի գրգռեց առանց այդ էլ հիասթափված ժողովրդին: «Արդար պահանջ՝ ոչ մի նահանջ» կարգախոսով, արցախահայությունը մարտի 24-ից կրկին դիմեց համընդհանուր գործադուլի, որը տևեց 12 օր: 11 Ստեփանակերտի քաղխորհրդի նստաշրջանում մարտի 5-ին օրինականացված «Կռունկ» կոմիտեն, սակայն, երբեք չդադարեցրեց իր գործունեությունը: Շարունակեց գործել այլ կերպի մեջ, այլ անվան տակ, թեև մի որոշ ժամանակաշրջան «իրադրության լիիրավ տեր» էր ԼՂ կուսմարզկոմի առաջին քարտուղար Հ. Պողոսյանի առաջարկությամբ իր գործունեությունը վերսկսած Տնօրենների խորհուրդը: Ռ. Պետրոսյանի ու համախոհների նախաձեռնած «Քաղաքացիական պաշտպանության շտաբն» արդյունավետ աշխատանք ծավալեց: Այդ անվան տակ փաստորեն գործում էր «Կռունկ» կոմիտեն, բայց այն էությամբ ու բնույթով բոլորովին նոր կազմակերպություն էր («Արցախի պաշտպանության շտաբ»), զբաղմունքը՝ զենքի ու զինամթերքի հայթայթում, բնակչության զինում ու բնակավայրերի պաշտպանության կազմակերպում: Ի դեպ՝ Տնօրենների խորհրդի անդամները ևս հերթապահում էին Արցախի պաշտպանության շտաբում, որը տեղակայված էր Ստեփանակերտի կուսքաղկոմի դիմացի՝ Մոգիլևսկայա (այժմ՝ Նելսոն Ստեփանյան) 23 հասցեում գտնվող քառահարկ բնակելի շենքի առաջին հարկում (1989թ. հունվարին շտաբը Ստ. Շահումյանի անվան կենտրոնական մարզադաշտ տեղափոխվեց): Պաշտպանության շտաբի պետ Ռազմիկ Պետրոսյանը, շտաբի պետի տեղակալ Ռոլես Աղաջանյանը, շրջկենտրոններում գործող մասնաճյուղերը, շարժման ակտիվիստներն ու մյուս համախոհներն ու համակիրները, համախմբվելով մեկ միասնական նպատակակետի շուրջ, շարունակեցին «Կռունկի» ազգանպաստ գործունեությունը: 12 Իր «դերի» բարձրության վրա գտնվող Վլադիմիր Մնացականի Խաչատրյանը (ընկերական շրջապատում` Վոլոդյան)՝ Պաշտպանության շտաբի Մարտունու պատասխանատուն, 1988-ին ընդամենը 38 տարեկան էր, մերթ՝ հախուռն, մերթ` համեստ բնավորության տեր: 1988-ը նրան ավելի կրակոտ դարձրեց, ավելի... նվիրյալ: Թերևս այսօր էլ ականատեսներն ու համախոհները դեռ քիչ դրվագներ են պատմում Արցախյան շարժման ընդհատակյա պայքարի տարիներին մարդկանց կատարածի մասին, շատ դեպքերի վերաբերյալ էլ պարզապես լռում են դեռ: Վոլոդյան այն նվիրյալներից էր, որոնց արածի ու ապրածի մասին այսօր էլ քիչ բան է հայտնի: «Քաղաքացիական պաշտպանության շտաբի» անվան տակ գործող կազմակերպության Մարտունու մասնաճյուղը Վոլոդյան էր գլխավորում` աջակից ունենալով մի խումբ նվիրյալների՝ Մանֆրեդ Բախշիյան, Կամո Սաֆարյան, Գրիգոր Ուլուբաբյան, Գիշվա Յուրա, Անգելինա, Սուսաննա: Վ. Խաչատրյանի հետ նրանք միակամ ու միակարծիք էին մի բանում, որ խաղաղ ցույցերով ու հանրահավաքներով ոչ մի հարց էլ չի լուծվի, արյունալի ընդհարումն, այնուամենայնիվ, սպասվում էր, ուստի, անհրաժեշտ էր զինվել: Զենք ու զինամթերք հայթայթելու նպատակով Վոլոդյան քանիցս եղել էր Երևանում, Հայաստանի այլ քաղաքներում։ Միշտ էլ, վերադարձին, իր իսկ նախաձեռնությամբ շրջանում ստեղծված պաշտպանական առաջին ջոկատներն ապահովվում էին անհրաժեշտ զենք ու զինամթերքով: Սերտ կապը Ստեփանակերտում գործող պաշտպանության շտաբի հետ (շտաբի պետ՝ Ռազմիկ Պետրոսյան) պահպանվում էր, ուստի, համագործակցությունը մշտական էր: Զենք ու զինամթերք ձեռք բերելու գործին էլ Ռազմիկն ու Վոլոդյան ձեռնամուխ էին լինում երկուսով. միասին էին մեկնում Հայաստան և հաճելի ավարով վերադառնում: Ռ. Պետրոսյանը սիրով է պատմում իր զինակից ընկերոջ մասին, դառն ու սրտամաշ ափսոսանքով: Իսկ հիշողություններն առինքնող են, տպավորիչ: Հիշում է, թե զենք ու զինամթերքի հերթական խմբաքանակն ինչպես պիտի տեղափոխեին Արցախ, երբ Արցախում պարետային ժամ էր, ամենուր` մարդորսություն: ...Անհրաժեշտ քանակությամբ զենքն արդեն ձեռք էր բերվել, երբ ավագի զինվորական կոչումով մի զինվորական մոտեցավ և 600 հազար խորհրդային ռուբլով երկու հրանոթ առաջարկեց, 120 արկի հետ: Տղաների «ախորժակը» բացվեց, բայց ամբողջ գումարն արդեն ծախսվել էր: Անմիջապես որոշեցին գումար ճարել: Վոլոդյա Խաչատրյանը գնաց Երևանում կոշկեղենի խանութի տնօրեն Ռազմիկ Դանիելյանի, իսկ Ռազմիկ Պետրոսյանը` ժողովրդական դերասան Սոս Սարգսյանի մոտ: Պահանջվող գումարն անմիջապես տրամադրվեց: (Պետք է ասել, որ Սոս Սարգսյանի գլխավորած հիմնադրամից միշտ էլ անհրաժեշտ գումար տրամադրվում էր թե° Բաքվից ու Սումգայիթից մազապուրծ մեր հայրենակիցներին օգնելու, թե° զենք ու զինամթերք գնելու համար): Ձեռք բերված ողջ զենքն ու զինամթերքը «Էրեբունի» օդանավակայանի ղեկավարության տրամադրած ուղղաթիռով անմիջապես հասցվեց Հաթերք (հասկանալի պատճառներով` Ստեփանակերտին ավելի մոտ վայրէջք կատարել չէին կարող), ուր տրանսպորտային համապատասխան միջոցներով արդեն սպասում էին պաշտպանության շրջանային շտաբների պատասխանատուներն ու ջոկատների մի քանի հրամանատարներ: Մարտակերտի պաշտպանության շտաբի պետ Վիգեն Շիրինյանն ստացավ իր բաժինը, իսկ ողջ մնացյալը՝ գիշերվա ընթացքում, հասցվեց Ստեփանակերտի մարզադաշտ։ Դաշուշենի Սամվելն էր (Խաչատրյան) եկել, Տողից՝ Վիգեն Գրիգորյանը՝ Ռոբիկի հետ, Կաղարծիից՝ Լյովան, մյուսները։ Ավտոդպրոցի վարորդ Երեմի բեռնատարով զենքը շրջաններ հասցնելու համար, այն պետք է դուրս բերվեր քաղաքից։ Մարզադաշտում Ռազմիկ Պետրոսյանը, Վոլոդյան, Ռոլես Աղաջանյանը, Կարապետյան Արկադին հավաքվել՝ մտածում էին, թե ի՞նչ հնարքով այդքան թանկ «բեռն» անվնաս դուրս բերեն քաղաքից, երբ «Զառին բաղ» տեղամասում խորհրդային ներքին զորքերի ու ադրբեջանական օմոնականների համատեղ պահակակետ էր տեղադրված։ Ձերբակալվելուց չէ, որ վախենում էին տղաները։ Այդքան դժվարությամբ ձեռք բերված զենքը հանկարծ չբռնագրավվի՞։ Հնարը, կարծես թե, գտնվեց։ Կարապետյան Արկադի՞ն էր, թե՞ Աղաջանյան Ռոլեսն առաջարկեց Ռազմիկի հին ծանոթին «օգտագործել»։ Նրան բոլորն այդպես էլ դիմում էին՝ Անատոլի Վլադիմիրովիչ։ Գնդապետ էր, ազգանունը ոչ ոք չգիտեր։ Ամեն տեղ մուտքի արտոնություն ուներ, և° Շուշիում էր լինում, և° Աղդամում, իսկ, հիմնականում, մնում էր Ստեփանակերտում։ Մարզադաշտ գալիս էր՝ բաղնիքում լողանալու համար։ Շաբաթը մեկ՝ տեսածի ու լսածի մասին պարտադիր Մոսկվա էր հաղորդում՝ ԽՍՀՄ ՊԱԿ-ի նախագահի առաջին տեղակալին։ Մի անգամ տղաներին առաջարկեց աղջիկներով դուրս գալ քաղաքից, ինչ-որ աղբյուրի մոտ, գոնե մի քանի ժամով, կտրվել առօրյա հոգսերից։ Լևոնի աղբյուրի մոտ էին։ Չնկատեց էլ, թե ոնց էր տղաներից մեկը (բնության պահպանության վարչության պետ Գարիկ Գրիգորյանը) գաղտնի լուսանկարում իրեն՝ մերկ աղջկա հետ համբուրվելիս։ «Պետք կգա, – ասաց Գարիկը, – եթե հանկարծ ուզի շանտաժի դիմել՝ մենք էլ մեր անելիքը կիմանանք»։ ...Վոլոդյան ևս միանշանակ պաշտպանեց այդ առաջարկությունը, ուրիշ տարբերակ չկար, պետք էր նրան օգտագործել։ Դիմեցին Անատոլի Վլադիմիրովիչին, իբր՝ իր ծանոթ աղջկա համար փայտ են ուզում տանել, խնդրում են պահակակետով անցկացնելու հարցում օգնի։ Խոստացավ, և՝ օգնեց։ Տղաները բեռնատարի թափքը լցրել էին զենքով, փայտով քողարկել բեռը և, անցկացնելով պահակակետը, Դաշուշենի Սամվելի մոտ բաժին-բաժին արին։ Հրանոթներից մեկը Ռազմիկ Պետրոսյանի՝ Ավետարանոց գյուղում տեղակայված ջոկատին բաժին ընկավ, մյուսը՝ Վոլոդյային, ով այդ հրանոթը հետագայում Հադրութի շրջանի Սարենշեն գյուղի ազատագրման ժամանակ օգտագործեց։ Ռազմիկի հրանոթը Դաշուշենի Սամվելը տարավ Շահումյան, ուր հաջողությամբ գործածեց պաշտպանական մի շարք մարտերում։ (Այժմ այն, որպես ցուցանմուշ, տեղադրված է ԼՂՀ Զոհված ազատամարտիկների թանգարանի մուտքի մոտ՝ Ստեփանակերտում)։ 13 …Երբ գնդապետ Անատոլի Վլադիմիրովիչն ավարտել էր իր առաքելությունն Արցախում և մարզադաշտ էր գնացել տղաներին հրաժեշտ տալու, շնորհակալություն հայտնելով աջակցության համար՝ անկեղծորեն ասաց, որ շատ գոհ է տղաներից: Նստել՝ մի-մի բաժակ թեյ էին խմում, երբ Ռ. Պետրոսյանը հանեց լուսանկարներն ու ցույց տվեց նրան: – Թօ փՑՏ, ՑՏՋպ ՐՈջՉպՊփՌՍՌ? – անակնկալի եկավ Անատոլի Վլադիմիրովիչը: Ռազմիկը նրան խնդրեց որոշ գաղտնիքներ բացել. – Դուք, միևնույն է, գնում եք: Ես պատռում եմ այս լուսանկարները, բայց, ասացեք, խնդրեմ, ի՞նչ է սպասվում մեզ, ի՞նչ գիտեք մեր ապագայի մասին: Անատոլի Վլադիմիրովիչն, իհարկե, կորցնելու ոչինչ չուներ և տղաներին ասաց ճշմարտությունն այն մասին, որ, ինչպես Սումգայիթում, մի շատ բնակավայրերում ևս սպասվում են արյունահեղություններ: Հետագայում, երբ իրականություն դարձան Բաքվի, Գետաշենի, Շահումյանի, Հադրութի, Խոջալուի դեպքերը, պարզ դարձավ, որ Անատոլի Վլադիմիրովիչն, իրոք, որոշակի տեղեկատվության տիրապետում էր և ճշմարտությունն էր ասել տղաներին: 14 Արցախում ողջ խստությամբ գործում էր պարետային ժամը։ «Անձնագրային ռեժիմի» ստուգման պատրվակով ԽՍՀՄ ՆԳՆ ներքին զորքերի զինծառայողներն ու մինչև ատամները զինված օմոնականներն ամեն տեղ մուտքի արտոնություն ունեին, անհիմն կերպով ձերբակալում էին երիտասարդներին ու զենք օգտագործելու ընդունակ բոլոր տղամարդկանց։ Այնքան էին երես առել, որ նույնիսկ կանանց էին ձերբակալում։ Շարժման ակտիվիստները շատ էին մտահոգված այդ խնդրով, ուստի, որոշեցին անհապաղ միջոցներ ձեռնարկել։ Առաջադրանքը մշակվեց անմիջապես։ Ռազմիկ Պետրոսյանը ռադիոկապի երկու սարք ուներ։ Մեկը տվեց Վոլոդյային և պատվիրեց երկու վստահելի մարտիկի հետ դարանակալել նշված տեղամասում ու սպասել հաջորդ կարգադրությանը։ Օրակարգում ԼՂ ՆԳՎ պետ Կովալյովի վերացման հարցն էր։ Տղաների կարծիքով՝ նա էր արտոնում բոլոր ձերբակալությունները։ Կովալյովն ամեն առավոտ հաճախում էր մարզադաշտ, մի որոշակի ժամանակահատված մարզվելուց հետո լողանում բաղնիքում ու դուրս գալիս մարզադաշտից։ Ռազմիկը մարզադաշտից Կովալյովի դուրս գալուց անմիջապես հետո ռադիոկապով անհապաղ պետք է հաղորդեր դարանակալ տղաներին։ Սովորականի պես այդ օրն էլ Կովալյովը եկավ ճիշտ ժամանակին, մարզվեց, լողացավ, բայց նախքան գնալը մոտեցավ մարզադաշտի տնօրենի առանձնասենյակին։ Ռազմիկ Պետրոսյանից ներս մտնելու թույլտվություն ստանալուց հետո, խնդրեց մի բաժակ թեյ պատրաստել տալ իր համար։ «Հոգնած եմ», – խոստովանեց։ Հաջորդ պահին Կովալյովն անակնկալ ձևով անկեղծացավ. «Ձեզ՝ ղարաբաղցիներիդ, երևի թվում է, թե ես եմ արտոնում բոլոր ձերբակալությունները։ Ես մի ներքին զգացողությամբ գիտեմ, որ ձեր պայքարն արդար է, և մինչև հիմա ոչ մեկին չեմ ձերբակալել ու չեմ ձերբակալի։ Դա անում են իմ տեղակալ Գոլևն ու մարզդատախազի հայ և ադրբեջանցի երկու տեղակալները»։ Կովալյովի՝ մարզադաշտից հեռանալուց հետո Ռազմիկն իսկույն կապվեց Վոլոդյայի հետ և հայտնեց առաջադրանքի չեղյալ հայտարարելու մասին։ Խոստացավ մանրամասնել առաջիկա հանդիպման ընթացքում։ Հետագայում, Շուշիի ազատագրումից հետո, երբ բանտում պահվող փաստաթղթերը տղաների ձեռքն ընկան՝ պարզվեց ողջ ճշմարտությունը։ Կովալյովն, իրոք, ճիշտ էր ասում, ձերբակալվածների մասին պատմող բոլոր փաստաթղթերի տակ դրված էին ԼՂ ՆԳՆ պետի տեղակալ Գոլևի, ադրբեջանցի կաղ Մամեդովի և հայազգի փոխդատախազի ստորագրությունները։ 15 Վլադիմիր (Վոլոդյա) Խաչատրյանի կյանքն ու գործունեությունը հագեցված էին նման բազում դրվագապատումներով։ Ընդհատակյա պայքարին հաջորդեց զինված ընդհարումն ու բացահայտ պատերազմը, որին նա ևս իր անձնվեր մասնակցությունը բերեց։ Բայց պատերազմի օրենքներն անողոք են, ու թեև գնդակը կույր է, ասում են, բայց 1992-ին, մարտադաշտում, գտավ նաև Վոլոդյային։ Նա՝ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետը, Արցախյան ընդհատակյա գործող բանակի Մարտունու հատվածի առաջին ու գլխավոր պատասխանատուն էր։ Բանակ, որն իր կազմում գործող պաշտպանական ջոկատների շարքերում շուրջ 10 հազար զինված աշխարհազորային էր համախմբել։ Ընդհատակյա անհավասար պայքարում նրանք ընդհանուր գործի համար ոչինչ չխնայեցին, բայց արդյո՞ք ստացան այն, ինչի արժանի էին իսկապես… 16 Ռազմիկ Պետրոսյանը ցավով է հիշում հայրենյաց համար ընկածներին, գնահատում ազնվությունն ու բարությունը։ Նրա կարծիքով՝ հիշատակման արժանի մարդիկ կան նաև հակառակորդի բանակում։ Ալավերդի Թեմուր օղլի Բաղիրովը (1946-1992) Աղդամի ֆուտբոլային թիմի խաղացողներից էր։ Աղդամի, իսկ հետո նաև՝ Ստեփանակերտի «Ղարաբաղ» թիմում լավ ֆուտբոլիստի համբավ ուներ Լյոնիկ Հովհաննիսյանը, ում միջոցով էլ ծանոթացել էին Ռազմիկն ու Ալավերդին։ Երկու թիմերի միջև ընթացող մրցապայքարն ավելի էր մտերմացրել նրանց։ Ժամանակները փոխվել էին։ Ֆուտբոլային կրքերին փոխարինելու էին եկել ազգային, շատ հաճախ նաև՝ ազգայնական կրքերը։ Ռազմիկը հենց սկզբից ընդգրկվեց ընդհատակյա պայքարում։ Ալավերդին ևս ժամանակի հետ համաքայլ էր. ղեկավարելու էր այսպես կոչված Ադրբեջանի ժողովրդական ճակատի Աղդամի տարածքային կազմակերպությունը։ Կարելի է ասել՝ այդ տարածքում մեծ էր նրա դերը։ Ազգամիջյան ընդհարումների հետևանքով երկու կողմից էլ պատանդներ ու ռազմագերիներ վերցնելը սովորական բնույթ էր կրում։ Ինչպես Ստեփանակերտում ու այլ բնակավայրերում, այնպես էլ Աղդամում, հետագայում փոխանակելու նպատակով, պատանդներ էին պահվում։ Այդպիսի մի ընդհարում էլ Ասկերանի շրջանի «Լեսնոյե» անվանյալ գյուղակի մերձակայքում տեղի ունեցավ, և, ի հետևանք, ադրբեջանցու սպանության մեղադրանքով Աղդամ տարվեց ստեփանակերտցի Ղարիբ Հարությունյանը։ Աղդամում պահվում էին նաև Հովսեփավան գյուղի հիմնադիր Յուրի Ջհանգիրյանը, Աշանի կոլտնտեսության նախագահ Էմիլ Բալայանը, շատ ուրիշներ։ Եղբոր ճակատագրով հետաքրքրվող Լավրենտին տեղեկացրին, որ Ղարիբն, իրոք, գտնվում է Աղդամում։ – Եթե Ռազմիկը ազատման խնդրանքով մի գրություն տա, բերես՝ եղբորդ կազատեմ, – ասվածին հավելեց Ալավերդին։ Ռազմիկն, անշուշտ, գրությունն անմիջապես տվեց. «Ալավերդի, եթե հնարավորություն ունես՝ Ղարիբին բաց թող, գա»։ Խնդրանքն ավելի քան պարզ էր։ Ալավերդին էլ խոսքին տեր կանգնեց՝ գրությունն ստանալուն պես ազատ արձակեց Ղարիբին։ Ընդհանրապես, Ալավերդին շատ անգամ է մարդկային վերաբերմունք ցուցաբերել հայ ռազմագերիների նկատմամբ։ Երևի թե դրան նպաստել է նաև նրա՝ ծագումով քուրդ լինելը։ Մի անգամ էլ, դեպքը Շուշիից հայերին լիովին վտարելուց հետո էր, Ալավերդին կապվեց Ռազմիկի հետ, թե` բարեկամուհին Շուշիում շատ վատ վիճակում է, հիվանդանոցում վիրահատման համար ոչ նորմալ պայմաններ կան, ոչ էլ՝ կարգին մասնագետներ։ Խնդրեց, եթե հնարավորություն ունի՝ կազմակերպի բարեկամուհու վիրահատությունը Ստեփանակերտի հիվանդանոցում։ Ռազմիկը խոստացավ օգնել, ասաց, որ կոնկրետ պատասխան ստանալու համար երեկոյան կրկին զանգի, և անմիջապես գործի անցավ. դիմեց վիրաբույժ Վալերի Մարությանին։ Երեկոյան հեռախոսազանգից հետո Ալավերդին արդեն լիովին համոզված էր, որ բարեկամուհու վիրահատությունը հաջող կանցնի։ Ռազմիկի հետ պայմանավորվածություն ձեռք բերվեց հանդիպել «Զառին բաղ» կոչվող տեղամասում։ Շուշիից մինչև զինվորական պահակակետ հիվանդին իր մեքենայով բերեց որդին՝ Մուրշուդը, ուր, պայմանավորվածության համաձայն, սպասում էր Ռազմիկը։ Վ. Մարությանն արդեն առանձին սենյակ էր նախապատրաստել և համապատասխան սարքերով ու բուժանձնակազմով պատրաստ էր անցնել գործի։ Վիրահատությունը սպասվածից ավելի հաջող անցավ։ Հիվանդասենյակում սպասեցին մինչև երեկո։ Մուրշուդը, պարզ է, Շուշի վերադառնալ չէր կարող։ Ռազմիկը նրան առաջարկեց իր հետ տուն գնալ։ Մուրշուդն առարկեց. – Եթե կարող ես մեքենադ թողնել այստեղ՝ կքնեմ մեքենայի մեջ։ Այդպես էլ արվեց։ Մուրշուդը մոր հետ Ստեփանակերտում մնաց երեք օր։ Հիվանդի առողջական վիճակն արդեն բավականին լավ էր, ոչ մի վտանգ նրան այլևս չէր սպառնում։ Որպես լավության փոխհատուցում՝ Մուրշուդը փող առաջարկեց, բայց և° վիրահատող բժիշկը, և° միջնորդը հրաժարվեցին վերցնել այն։ Իսկ պատասխանն էլ նույնքան պարզ ու հասկանալի էր. «Մեզ մոտ՝ Ստեփանակերտում, փողով չեն վիրահատում»։ «Զառին բաղ» տեղամասին մերձակա զինվորական պահակակետում իրար հրաժեշտ տալուց հետո Ռազմիկը նոր միայն թեթևացած շունչ քաշեց. ամեն ինչ այդպես բարեհաջող ավարտվեց, առանց անհարկի միջադեպի։ Մի երեք-չորս օրից զանգեցին Ռազմիկին ու խնդրեցին կրկին նույն պահակակետը գալ։ Որսի երկու նապաստակով նրան սպասում էր Մուրշուդը։ Երախտագիտության յուրօրինակ ձև է։ «Փող չվերցրին, գոնե նապաստակները կընդունեն որպես մաղարիչ», – երևի մտածել էր նա։ Ռազմիկն Ալավերդու հետ հետագայում ևս առնչություններ ունեցավ, որոնց շնորհիվ որոշակիորեն թեթևացավ հակամարտության երկու կողմերում արգելափակվածների ծանր, անտանելի վիճակը։ Պետք է խոստովանել, որ Ալավերդին միշտ էլ պատրաստակամ էր և ամեն առաջարկության հնարավորինս ընդառաջում էր։ Խոջալուի դեպքերի ընթացքում էլ Ալավերդին իրեն խիստ մարդկայնորեն դրսևորեց։ Օժտված լինելով վսեմ արժանիքներով, նա իրեն իրավունք վերապահեց ժամանակին հայտարարել, որ Խոջալուի ողբերգության առնչությամբ հայերը ոչ մի մեղք չունեն։ «Հայկական կողմը համապատասխան միջանցք էր տրամադրել խաղաղ բնակչության անվնաս դուրս բերման համար։ Եթե չեն օգտվել ընձեռված հնարավորությունից, ավելին, սադրիչ գործողությունների են դիմել իրենք՝ ադրբեջանցիները, հայերն ի՞նչ մեղք ունեն», – իր ցեղակիցների ճակատին էր շպրտել նա։ Իհարկե, նման հայտարարություններն անհետևանք չէին կարող մնալ։ Ալավերդին զոհվեց ականի պայթյունից, 1992-ին, սեփական զինուժի կողմից վերահսկվող տարածքում, և, շատ հավանական է, որ դա կազակերպված բնույթ է կրել, որովհետև նրա շատ տեսակետներն ու կարծիքները ժամանակին չեն կիսվել իր համախոհների ու զինակիցների կողմից։ 17 Ըստ Ռազմիկ Պետրոսյանի՝ ԼՂ Ազգային խորհրդի ստեղծումը ժամանակի պարտադրանքն էր։ Վերացվել էին կուսակցական ու խորհրդային իշխանական լծակներն Արցախում, մտցվել էր կառավարման հատուկ ձև, որն էլ ոչ բոլոր դեպքերում էր արդարացնում իրեն, և` մի կարճ ժամանակաշրջան գոյատևեց: Օգտվելով ստեղծված իրավիճակից` ՀՀՇ-ն Արցախում ստեղծեց «Միացում» կազմակերպությունը` Ռոբերտ Քոչարյանի գլխավորությամբ, ի հակակշիռ որի` գործում էր ՀՅԴաշնակցության տեղային կազմակերպությունը: Եվ որպեսզի Շարժումը չպառակտվի` Ռազմիկ Պետրոսյանի առաջարկությամբ նախաձեռնվեց Ազգային խորհրդի ստեղծման գործընթացը: Այդ նախաձեռնությունը պաշտպանեցին Արկադի Մանուչարովը, Վաչագան Գրիգորյանը, Ռոլես Աղաջանյանը, Համլետ Գրիգորյանը և ուրիշներ: ԼՂ բնակչության լիազոր-ներկայացուցիչների համագումարում ստեղծվեց Ազգային խորհուրդը, որն իր կազմի մեջ ընդգրկեց երկրամասի բոլոր կարգի ղեկավարներին, համախմբեց մեկ միասնական նպատակի համար պայքարող ժողովրդին, և Շարժումը չպառակտվեց: ԼՂ բնակչության լիազոր-ներկայացուցիչների Համագումար կազմակերպելու և անցկացնելու համար ստեղծվեց կազմկոմիտե: Համատեղ նիստի արձանագրությունն իրենց կնիքներով ու ստորագրություններով վավերացրին` Ստեփանակերտի կուսքաղկոմի քարտուղար Վ. Աթաջանյանը, Ստեփանակերտի քաղգործկոմի նախագահ Մ. Միրզոյանը, Ասկերանի կուսշրջկոմի քարտուղար Վ. Քոչարյանը, Ասկերանի շրջգործկոմի նախագահի պաշտոնակատար Ա. Աղաբաբյանը, Հադրութի կուսշրջկոմի քարտուղար Գր. Բաղյանը, Հադրութի շրջգործկոմի նախագահ Է.Նավասարդյանը, Մարտակերտի կուսշրջկոմի քարտուղար Վ. Գաբրիելյանը, Մարտակերտի շրջգործկոմի նախագահ Վ. Ջավադյանը, Մարտունու կուսշրջկոմի քարտուղար Վ. Գրիգորյանը, Մարտունու շրջգործկոմի նախագահ Ս. Սեյրանյանը, ԼՂ արհմիությունների մարզխորհրդի նախագահության նախագահ Ս. Դավթյանը, ԼՂ կոմերիտմարզկոմի քարտուղար Մ. Մուսայելյանը, Հայոց Արցախյան «Միացում» ժողովրդական շարժման Ստեփանակերտի քաղխորհրդի նախագահ Ռ. Քոչարյանը: Կազմկոմիտեում ընդգրկվեցին Ս. Այդինյանը, Վ. Հակոբյանը, Ս. Առուշանյանը. Կ. Բաբուրյանը, Մ. Բախշիյանը, Ն. Դադայանը, Ռ. Քոչարյանը, Հ. Մելքումյանը, Ս. Մոսունցը, Յու. Ներսիսյանը, Օ. Օսիպյանը, Ռ. Պետրոսյանը, Շ. Պետրոսյանը, Ս. Սարգսյանը, Է. Սաֆարյանը: 18 Արցախում խորհրդային մարմինների վերացումից հետո ստեղծված ոչ մի կազմակերպություն ու գործադիր իշխանությամբ օժտված մարմին ի զորու չեղավ թեթևացնել ժողովրդի ծանր վիճակը, կարգավորել երկրամասի խաղաղ գոյակցությունը: Քաղաքացիական անհնազանդության դիմաց ժողովրդի պայքարի հետագա ընթացքը կարգավորելու նպատակով ստեղծված կազմակերպությունները («Կռունկ», «Միացում», Տնօրենների խորհուրդ, Ազգային խորհուրդ և այլն) որոշակիորեն կարողացան ղեկավարել Շարժման խաղաղ ընթացքը: Իսկ միութենական կենտրոնի ու ադրբեջանական իշխանությունների կողմից մոգոնված ու Արցախ ներմուծված իշխանական նոր մարմինները (Հատուկ կառավարման կոմիտե, Կազմկոմիտե և այլն) միայն թուլացրին ժողովրդի վստահությունը: Սումգայիթյան եղեռնագործությունից, Գետաշենի ենթաշրջանի, Շահումյանի ու Հադրութի շրջանների խաղաղ բնակավայրերի տեղահանությունից հետո հիասթափված ժողովուրդը միութենական կենտրոնից ոչ մի ակնկալիք չուներ այլևս: Ու թեև՝ հիասթափված, բայց ամրակուռ ու վստահ՝ իր ուժերի վրա: Եվ իրականացավ Ռազմիկ Պետրոսյանի գլխավոր կանխատեսումը՝ «առանց զենքի չի լինի փրկություն»: Համախմբվեց ժողովուրդը, դարձավ մի բռունցք, դիմակայելու` կենդանի ուժով բազում անգամ գերազանցող ու մինչև ատամները զինված թշնամուն: Ժամանակը ցույց տվեց, որ ո՛չ կենդանի ուժի զգալի առավելությունը, ո՛չ լավ զինված լինելը հաղթանակ նվաճելու գլխավոր երաշխիքը չեն դեռևս: Գլխավոր զենքը, որից զուրկ էր մեր թշնամին, հայրենի հողի համար մարտնչելու ոգին է: Այդ ոգին արցախցի զինվորին օգնեց կանգնել մինչև վերջ և Ադրբեջանի թշնամական բոլոր նկրտումները հեռու վանեց մեր սահմաններից:
hsxnp9yl18gvhldd82z3tjumqkv1t9j Գլուխ առաջին. ԱՐՎԱԾԸ՝ ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ, ԱՊՐԱԾԸ՝ ԼԻԱՐԺԵՔ 0 150171 393301 393206 2026-06-23T08:19:03Z Անունով խմբագիր 4841 393301 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title=Գլուխ առաջին

ԱՐՎԱԾԸ՝ ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ, ԱՊՐԱԾԸ՝ ԼԻԱՐԺԵՔ |section = |previous = [[Արիս Արսենի]] |next =[[Գլուխ երկրորդ. ԱՆԵԼԻՔԸ՝ ՊԱՐԶՈՐՈՇ, ԳՈՐԾԵԼԱԿԵՐՊԸ՝ ՎՍՏԱՀ]] |notes = Աղբյուր՝ [[Խիզախման ոգին]] (փաստավավերագրություն), Ստեփանակերտ, «Դիզակ պլյուս» հրատ., 2010, 168 էջ, տպ. 500 օր.(էջ 7-24)։ |author =Արիս Արսենի}}
{{Կենտրոն|''Գլուխ առաջին}} {{Կենտրոն|'''ԱՐՎԱԾԸ՝ ԱՆԳՆԱՀԱՏԵԼԻ, ԱՊՐԱԾԸ՝ ԼԻԱՐԺԵՔ}}
'''1 Արցախյան շարժման անմնացորդ նվիրյալ Ռազմիկ Արշակի ՊԵՏՐՈՍՅԱՆԸ 70 տարեկան է: 70-ամյա բարձունքից ավելի հեշտ են երևում բացթողումներն ու թերացումները: Իսկ արվածը՝ անգնահատելի, ապրածը՝ լիարժեք: Ռազմիկ Պետրոսյանը ծնվել է 1940 թ. նոյեմբերի 7-ին, Գանձակ (Կիրովաբադ) քաղաքում: 1957 թ. ավարտել է տեղի Խ. Աբովյանի անվան հայկական միջնակարգ դպրոցը, 1960 թ.՝ Ստեփանակերտի գյուղատնտեսական տեխնիկումը, իսկ 1969թ.՝ Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտը: 1961-64 թթ. ծառայել է խորհրդային բանակում: 1964-77 թթ. խաղացել է ֆուտբոլի վարպետների թիմերում՝ Նովոռոսիյսկի «Ցեմենտ»-ում, Երևանի «Արարատ»-ում, ապա՝ Ստեփանակերտի «Ղարաբաղ»-ում: 1977 թ. «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմի ավագ մարզիչն էր: Նույն թվականին թիմը դարձել է Ադրբեջանի չեմպիոն և հանդես եկել ԽՍՀՄ առաջնությունում: Մարզական-մարզչական գործունեությանը զուգընթաց՝ դասավադել է Ստեփանակերտի բժշկական ուսումնարանում: 1986 թ. նշանակվել է Ստեփանակերտի Ստ. Շահումյանի անվան մարզադաշտի տնօրեն: 1988 թ. Արցախյան շարժման ակտիվ մասնակից է: «Կռունկ» կոմիտեի, այնուհետեւ՝ Տնօրենների խորհրդի նախագահությունների անդամ էր, իսկ Արցախի Ազգային խորհրդի ստեղծման օրից՝ խորհրդի նախագահության անդամ: 1988-90 թթ. եղել է Արցախի պաշտպանության շտաբի պետը: 1990 թ. բանտարկվել և չորս ամիս պահվել է ԽՍՀՄ բանտերում՝ անօրեն զենք պահելու մեղադրանքով: Ազատ է արձակվել ներկայացված մեղադրանքները չհաստատվելու կապակցությամբ: 1992 թ. նշանակվել է Կենտրոնական պաշտպանական շրջանի շտաբի պետ: Մասնակցել է Արցախի բոլոր շրջաններում ծավալված պաշտպանական և ազատագրական ռազմագործողություններին և տեղային բնույթ ունեցող մարտերին, երկու անգամ վիրավորվել: 1990-95 թթ. ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր էր: Պարգևատրվել է «Մարտական խաչ» երկրորդ աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով: Ամուսացած է, ունի երեք զավակ: Աշխատել է որպես ԼՂՀ Ներքին գործերի փոխնախարար, ունի ներքին ծառայության գնդապետի կոչում: '''2 Հայահոծ Գանձակի բանվորական ընտանիքներից մեկում ծնված Ռազմիկ Պետրոսյանի համար ճակատագիրը բազում նախանշումներ էր արել: Ստեփանակերտում գյուղատնտեսական կրթություն ստացած պատանին, տուրք տալով մարզական բնատուր հակումներին, որոշեց ուսումը շարունակել Երևանի ֆիզիկական կուլտուրայի պետական ինստիտուտում, իսկ մինչ այդ էլ ընդգրկված էր ֆուտբոլային վարպետ թիմերում՝ Նովոռոսիյսկում, Երևանում, Ստեփանակերտում: Թողնելով «Արարատ» թիմը, Ստեփանակերտում արդեն մարզական ու մարզչական լայն ճանաչում գտած Ռազմիկը 1977-ից «Ղարաբաղ» ֆուտբոլային թիմի ավագ մարզիչն էր, ինչի շնորհիվ էլ թիմը նույն տարում Ադրբեջանի հանրապետական առաջնությունում հաղթող ճանաչվեց և համամիութենական մրցասպարեզ դուրս եկավ: Հեշտ է ասել՝ հաղթող ճանաչվեց: Տեսնեիք միայն ադրբեջանցիների արթնացած բնազդը՝ հայազգի ֆուտբոլիստների դեմ խաղալիս: 1986թ. Ստեփանակերտի Ստ. Շահումյանի անվան կենտրոնական մարզադաշտի տնօրեն նշանակված Ռազմիկ Պետրոսյանի համար հետզհետե գործունեության նոր ասպարեզ էր բացվում: Խորհրդային լայնածավալ երկրում հայտարարված Հրապարակայնության ու Բացախոսության պայմաններում հայ-արցախցին վերջապես փորձեց կրկին անգամ ներկայացնել իր սրտի ցավը, բարձրաձայնել վիրավորված արժանապատվության հարցը: Ռազմիկ Պետրոսյանն առաջիններից մեկն էր, ով ընդգրկվեց ընդհատակյա պայքարում և լայն գործունեություն ծավալեց: Շարժման բացահայտ ծավալման ընթացքում էլ բազում անգամ հարկ եղավ գործել ընդհատակում: Լինելով ԼՂԻՄ խորհրդի 1988-ի փետրվարի 20-ի պատմական նստաշրջանի և ԼՂ կուսմարզկոմի 1988-ի մարտի 17-ի արտահերթ պլենումի ոգեշնչողներից ու կազմակերպիչներից մեկը, նրան, այնուամենայնիվ, ներքին մի ձայն հուշում էր, որ առանց զենքի փրկություն չի լինի: Իսկ զենքի նկատմամբ նրա պաշտամունքը դեռևս խորհրդային տարիներից էր գալիս: Մարզային որսորդական ընկերության նախագահ Սերգեյ Սաղյանի հետ ձգտում էր այնպես անել, որ հրացանների նոր ստացվող խմբաքանակի հիմնական մասը բաժին ընկնի հայերին: Զենքի նկատմամբ ունեցած նրա համոզմունքն ավելի ամրապնդվեց հատկապես սումգայիթյան եղեռնագործությունից հետո: Բայց նախ անհրաժեշտ էր օգնել մահվան ճիրաններից մազապուրծ փախստականներին: Նրանց տեղավորման և օգնության ցուցաբերման հանձնաժողովը, Ռ. Պետրոսյանի ղեկավարությամբ, անում էր հնարավոր ամեն ինչ՝ քաղաքում ու մերձակա բնակավայրերում առկա ազատ բնակարաններում նրանց տեղավորելու, սննդով ու կենցաղային անհրաժեշտության պարագաներով ապահովելու առումով: Եվ՝ ոչ միայն: Բեռնատար մեքենաներ էին ուղարկվում Սումգայիթ՝ վտանգի մեջ հայտնված հայերին ու նրանց ունեցվածքը (հնարավոր սահմաններում) Ստեփանակերտ տեղափոխելու համար: «Միայն՝ զենքով...» համոզմունքը սակայն՝ շարժման առաջին իսկ օրվանից ուղեկցեց Ռ. Պետրոսյանին: Նա նաև համախոհներին փոխանցեց այդ զգացումը և ընդհատակյա լայն գործունեություն ծավալեց զենք ու զինամթերք հայթայթելու ու դրանք ինքնապաշտպանական նորաստեղծ ջոկատներին փոխանցելու առումով: Նրա այդ ջերմ զինապաշտությունը նաև սաֆոնովապոլյանիչկոյական խաժամուժը նկատեց և ստեփանակերտցիներին հասցեագրված հակահայկական թռուցիկներից մեկում Ռ. Պետրոսյանի մասին հենց այդպես էլ գրվեց՝ «զինված պայքարից բացի այլ ճանապարհ չի տեսնում ղարաբաղյան հարցի լուծման համար»: Ոչ ավել, ոչ պակաս: Զենքը՝ զենք, բայց որ այդ տարիներին կարևոր գործոն էր մարտավարական ձիրք ու կարողություն ունենալը՝ դա փաստ է, նաև այդ ձիրքն ու կարողությունն օգտագործել կարողանալն էր անչափ կարևոր: Ռ. Պետրոսյանն իր անելիքները միշտ էլ ծանրութեթև էր անում, ստուգում բոլոր հանգամանքները և հետո միայն գործում: Կարևորում էր հատկապես հոգեբանական գործոնը յուրայինների մոտ, նաևª հակառակորդի ճամբարում: '''3 Երևանից զենք էր ստացվել գնացքով՝ հանքային ջրերի ու դատարկ շշերի անվան տակ: Վագոնը կանգնեցրել էին հարմար դիրքում, բայց ինչպե՞ս տեղափոխել զենքը, որ չնկատվի ու չառգրավվի, երբ կայարանը շրջապատված էր զինվորական պահակախմբերով, և ամենուր պահակակետեր էին տեղադրված: Ռ. Պետրոսյանը Ռուդիկ Ազարյանի հետ «ՈՒԱԶ» մեքենայով եկավ երկաթուղային կայարան: Մի քանի անգամ ելումուտ արին, պահակային ռուս զինվորներին հյուրասիրեցին ծխախոտով, շշերով բարձված բեռնատարն անցկացրին ստուգել տալուց հետո, անընդհատ ակնարկեցին, որ վախենում են չհասցնեն բեռնաթափումն իրականացնել մինչև երեկո, իսկ օրն ուր որ է՝ կերեկոյանա: Մտերմական հարաբերությունները ստեղծված էին: Մեքենաներն արդեն զենքով էին բարձել ու քողարկել շշերով լցված արկղերով: Պահակայինները կրկին ծխախոտով հյուրասիրվեցին, հանքային ջրով, այնքան, որ այլևս անհարմար էին զգում ստուգել ուղեբեռը: Այդպես էլ արվեց, զենքը նման նախաձեռնողականության շնորհիվ անվնաս դուրս բերվեց կայարանից: Բայց առջևում էլի պահակակետեր կային («Մազե կամուրջի» մոտ, «Զառին բաղ» տեղամասի հարևանությամբ և այլն). ի՞նչ անել: Ստիպված գետանցումն իրականացրին Ռոլես Աղաջանյանի ճանշինհիմնարկի մոտով և ուղղվեցին դեպի Դաշուշեն (Քարաշեն), այնտեղից էլ՝ Շոշ ու Սղնախ: Բեռնատար մեքենաները ավտոդպրոցի տնօրեն Զարմայր Հարությունյանն էր տրամադրել՝ համարձակ ու հայրենասեր մի անձնավորություն (ինչպես Ռ. Պետրոսյանն է բնութագրում): Քաջ ու համարձակ էին նաև վարորդները՝ Երեմը, Ռուբիկը, մյուսները` տոգորված ջերմ հայրենասիրությամբ: '''4 Բոլոր ջոկատների հրամանատարները կարողացան գալ և իրենց բաժին զենքը ստանալ, բացի Բերդաձորից, որովհետև գյուղի ճանապարհն անցնում էր Շուշիի մոտով և վերահսկվում էր օմոնականներից ու ԽՍՀՄ ՆԳՆ Ներքին զորքերի զինծառայողներից կազմված պահակախմբերի կողմից: Որոշվեց վտանգված Բերդաձորին զենք ու զինամթերք հասցնել Քիրսով: Վաղոն նախօրոք զգուշացրել էր, որ այդ վայրերում ադրբեջանցի շատ զինյալներ կան: Ռուդիկ Ազարյանի ծառայողական «ՈՒԱԶ» մակնիշի մեքենան, որքան հնարավոր էր, բարձրացավ Քիրս, այնուհետև ճանապարհը պետք է ոտքով շարունակեին: Հարկ էր նաև ստուգել ադրբեջանցիների համարձակությունը, հոգեբանական ազդեցության աստիճանը: Վերցնելով զենքերը՝ տղաները սար բարձրացան, ձգտելով ավելի տեսանելի լինել ադրբեջանցիներին: Հետաքրքիր էր իմանալ, թե ինչպես կընդունեին նրանք իրենց այդ հանդուգն քայլը: Եվ իրոք որ՝ ադրբեջանցիներն իսկույն, մոտ 15-20 ձիավոր, շարժվեցին դեպի մերոնք: Համապատասխան դիրքում տեղադրելով ականանետը՝ Ռ. Պետրոսյանը կրակեց նրանց ուղղությամբ, ու թեև ականը շատ հեռու էր նետվել, ադրբեջանցիներն, այնուամենայնիվ, կանգ առան: Երկրորդ ականն ընկավ նրանցից մոտ 30-40 մետր հեռավորության վրա: Սկսեցին զգուշանալ, բայց տեսնելով, որ երկուսով են՝ որոշեցին ամեն գնով շրջապատել տղաներին: Ռ. Ազարյանը պետք է կարաբինից կրակ արձակեր ձախից: Ռ. Պետրոսյանը երկու ինքնաշեն նռնակ վերցնելով և մոտ 100 մետր մոտենալով նրանց՝ նետեց նռնակներից մեկը, որը պայթելով ադրբեջանցիներից բավականին հեռավորության վրա, բնականաբար, չէր կարող վնասել ոչ մեկին: Բայց պայթյունն այնպիսի արձագանք տվեց սարերում՝ ասես մի հսկա հրթիռ էր պայթեցվել: Ադրբեջանցիները ոչ կրակում էին, ոչ էլ գոնե գլուխներն էին հանում թաքստոցից, իսկ երկրորդ նռնակի պայթյունից հետո նրանք գլուխները բռնած փախան՝ եկած ուղղությամբ: Մի բան արդեն պարզ դարձավ՝ լավ զինված լինելու դեպքում այդ վայրերով անվնաս կարելի էր Բերդաձոր հասնել: Եվ այդ հնարավորությունը հետագայում շատ անգամ օգտագործվեց: '''5 Ադրբեջանցիներն այնքան էին հմտացել անասնագողության մեջ, որ ավարառության էին գնում նույնիսկ ուղղաթիռներով: Օդից ճշտում էին թիրախն ու շտապ իջնում այդ ուղղությամբ: Ռ. Պետրոսյանն իր տղաներով վրան էր տեղադրել Քիրս սարի տակ գտնվող անտառում, քողարկել: 30 տեղանոց վրանը լիովին բավարարում էր հերթափոխվող ջոկատներին, որոնց հանձնարարված էր պաշտպանել գյուղացիների ունեցվածքը, իսկ որսորդական հրացաններով զինված հովիվներին հանձնարարված էր իզուր տեղը չկրակել, այլ վտանգի դեպքում ազդանշան տալ պահակություն իրականացնող ջոկատայիններին՝ երկփողանիից մեկ անգամ զույգ կրակոց արձակելով: Ազդանշանը չուշացավ: Պահը հանգիստ էր՝ թվացյալ: Տղաները հրացաններն էին մաքրում, պարկուճները լիցքավորում, երբ ուղղաթիռի շարժիչի ձայն լսվեց: Ուղղաթիռը, պտույտներ գործելով, գնաց դեպի Քիրս սարի կողմը: Մի քանի րոպե անց ստանալով ազդանշանը` տղաները դեպքի վայր շտապեցին` գնդացրով և ականանետով: Զինված չորս ադրբեջանցիներ, զինվորական համազգեստով, ուզում էին կովերը դեպի ադրբեջանաբնակ Լիսագոր քշել: Ականանետն արդեն պատրաստ էր կրակի և սկսեց գործել: Ականները պայթում էին անասուններից առաջ և աղմուկ-դղրդյունից նրանք խուճապահար ետ էին վազում: Ադրբեջանցիները զգալով, որ այլևս կովերը քշելու հնարավորություն չկա` ստիպված պահվեցին քարերի ետևում և սկսեցին անկանոն կրակ բացել մեր տղաների ուղղությամբ: Պատասխան կրակոցները չէին ուշանում: Ավելին` հետզհետե ավելի գերիշխող էին դառնում: Խառնաշփոթի մեջ նրանք չէին նկատել, որ աջ կողմից ևս ձիավորներ են մոտենում իրենց: Սկսեց գործել նաև գնդացիրը: Ադրբեջանցիները ստիպված էին ճողոպրել, բայց... երկուսով: Քիչ անց մեր տղաները բերեցին սպանված ադրբեջանցիների երկու ինքնաձիգները: Տղաներն ՙամփոփեցին՚ հերթական մարտի արդյունքները` սպանվեց երկու ադրբեջանցի, վիրավորվեց մեկ... կով: Սպանված ադրբեջանցիները մնացին սարում, իսկ վիրավոր կովն անմիջապես մորթվեց ու տեղակայման վայր հասցվեց: (Մսից մի քիչ վերցրին տղաներին կերակրելու համար, իսկ մնացածն ուղարկվեց Ավետարանոց (Չանախչի), որի բնակիչները տղաներին շատ են ապահովել սննդամթերքով): '''6 Արցախյան ազգային ազատագրական շարժման ընթացքում բարդ իրադրության մեջ հայտնվեցին ադրբեջանական քաղաքներում ու շրջաններում ապրող հայազգի քաղաքացիները: Սումգայիթից հետո պարզ դարձավ, որ միութենական կենտրոնը ոչինչ չի ձեռնարկի հանրապետությունում կարգ ու կանոնի վերահաստատման ուղղությամբ: Ադրբեջանական մոլեռանդությունն ամեն տեսակ վերահսկողությունից դուրս էր արդեն: 1989-ի վերջերին լուր ստացվեց, որ բարդ կացության մեջ է հայտնվել գանձակահայությունը: Քաղաքի հայազգի բնակիչները պարփակվել էին հայկական թաղամասում, չէին կարողանում աշխատանքի գնալ, չէին սպասարկվում հացով ու այլ սննդամթերքով: Ռ. Պետրոսյանն իսկույն գնաց Ստեփանակերտի քաղխորհրդի գործկոմի նախագահի տեղակալ Յուրի Ավագիմյանի մոտ: Նա անմիջապես համապատասխան միջոցներ ձեռնարկեց: Մարզխորհրդի գործկոմի նախագահ Սեմյոն Բաբայանը ևս հավանություն տվեց Ռ. Պետրոսյանի` գանձակահայությանն անհապաղ պարենային օգնություն ցուցաբերելու ծրագրին: Ռ. Պետրոսյանը լավ գիտեր Շահումյանով Գանձակ գնացող ճանապարհը և հանձն առավ այդ գործը գլուխ բերել` ինչ գնով էլ լինի: Բայց նա գիտեր մի պարզ ճշմարտություն` նախօրոք պետք է ստուգվի անցնելիք ողջ ճանապարհը: Այդ գործողությունն Արցախի պաշտպանության շտաբի պետ Ռ. Պետրոսյանն իրակացրեց իր տեղակալ Ռոլես Աղաջանյանի և շտաբի անդամ, ԼՂ բնության պահպանության կոմիտեի նախագահ Գարիկ Գրիգորյանի հետ: Այնուհետեև «ԿամԱԶ» մակնիշի երկու բեռնատար ավտոմեքենաներով Ռազմիկ Պետրոսյանը մթերքը հասցրեց Գանձակ: Եվ դա, իրոք, խիզախում էր, անօրինակ քաջություն: Որոշ ժամանակ անց Ռ. Պետրոսյանը կրկին երկու բեռնատարով սննդամթերք և առաջին անհրաժեշտության ապրանքներ տարավ Գանձակ, իսկ, այնուհետև, վերահաս վտանգից խուսափելու անհրաժեշտությունից ելնելով, Ռ. Պետրոսյանին փոխարինեցին և տարբեր ժամանակահատվածներում Գանձակ մեկնեցին փոխգնդապետ Կոլյա Բաբայանը՝ քաղաքացիական պաշտպանության շտաբի պետի տեղակալը, և Գրիշա Աֆանասյանը: Ռազմիկ Պետրոսյանի բարձր հեղինակության և շարժման նվիրյալ անշահախնդիր առաջամարտիկ լինելու մասին պատմող շատ դրվագապատումներ կան: Գաղտնիք չէ, որ Հայաստանից ժամանած Շարժման ակտիվիստներն ու ղեկավարները չէին կարողանում մեկնել Ստեփանակերտից, հսկողության խիստ ռեժիմի պատճառով: Եվ միայն Ռազմիկ Պետրոսյանը կարող էր նրանց մեկնումը կազմակերպել: Նման խոստովանություն մի ժամանակ նույնիսկ Ռոբերտ Քոչարյանն էր անում: 1989-ին Ստեփանակերտ ժամանած Լևոն Տեր-Պետրոսյանի, Բաբկեն Արարքցյանի, Վազգեն Սարգսյանի ու Վանո Սիրադեղյանի մեկնումը Ստեփանակերտի օդանավակայանից, իրոք, անհնարին դարձավ, որովհետեև նրանց անուններն արդեն հայտնի էին ՊԱԿ-ի գործակալներին ու զինվորական պարետատանը: Մինչ Լևոն Տեր-Պետրոսյանն ու Ռոբերտ Քոչարյանը մտածում էին, թե ինչ ելք կարելի է գտնել Ստեփանակերտի օդանավակայանից անփորձանք օդ բարձրանալու համար, Վ. Սարգսյանն անառարկելի տոնով ասաց, որ գնում է Ռազմիկի մոտ, նա մի բան անպայման կանի: Թեմայի քննարկումը երեկոյան Ռ. Պետրոսյանի մոտ շարունակվեց: Բոլորի հույսը նա էր: Երկար մտածելու հարկ չկար: Անմիջապես զանգեց օդանավակայանի պարետ Անատոլի Մամառահիմովին: Մեկ ժամից ազգությամբ տաջիկ պարետն, իրոք, եկավ, և իսկույն էլ համաձայնություն ձեռք բերվեց: Ստեփանակերտի օդանավակայանից խումբն անվնաս ճանապարհելու դիմաց պարետը ստացավ 10 լիտր կոնյակ և որոշակի կլորիկ գումար: Հայոց համազգային շարժման առաջնորդների Արցախ ժամանելը կարևոր նշանակություն ուներ հատկապես Շարժումը չպառակտվելու առումով: Ռ. Պետրոսյանին առանձնապես հուզում էր այն միտքը, թե ինչու է Լևոն Տեր-Պետրոսյանը բանակցություններ վարում միայն Ռոբերտ Քոչարյանի հետ, երբ Արցախում Շարժման առաջնորդի համաժողովրդական ճանաչում ուներ Արկադի Մանուչարովը: Մեկ տասնամյակ հետո միայն պարզ կդառնար, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ու իր համախոհները տարբեր ուղղություններով էին գնում, թեև միակամ ու միակարծիք էին երևում: Ամեն դեպքում մխիթարականն այն էր, որ բաժանվելով խմբից, Վազգեն Սարգսյանը եկավ Ռ. Պետրոսյանի մոտ և հետաքրքրվեց Արցախում տիրող ինքնապաշտպանական կառույցների պաշտպանունակության հարցերով, եղավ տեղերում, ծանոթացավ տղաների հետ, խոստացավ վերադառնալով Երևան` օգնել զենքի առումով: Պարույր Հայրիկյանը Շարժման անմնացորդ նվիրյալ էր, իսկական դեմոկրատ, ազգային անկախության ջերմ ջատագովներից մեկը: Սիրում է արդարությունը, իր հայրենիքը: Իսկական պետականությունը համարում է անկախ դեմոկրատական երկրի առկայությունը: Արցախը շատ է սիրում, և երազում է ստեղծել անկախ դեմոկրատական պետություն, որը կգերազանցի արևմտյան դեմոկրատական երկրներին: Վազգեն Մանուկյանն այն ազգային գաղափարակիր նվիրյալներից մեկն է, ով երբեք և ոչ մի պարագայում անձնական շահ չի հետապնդել: Իր ազգանվեր գործունեությունը սկսել էր դեռևս Մոսկվայում ուսանելու տարիներին, ինչի համար էլ ստիպված էր կիսատ թողնել ուսումը Մոսկվայում ու վերադառնալ Երևան: Լինելով «Ղարաբաղ» կոմիտեի անդամ, հետո` համակարգող, նա իր բոլոր հնարավորություններն ի մի բերեց արցախահայության ազատաբաղձ ձգտումներն իրականություն դարձնելու համար: Հետագայում ևս, զբաղեցնելով մի շարք պատասխանատու պաշտոններ, նա միշտ հավատարիմ մնաց իր համոզմունքներին, միշտ աջակցեց Արցախի հիմնախնդրի լուծման գործընթացին: '''7 Ռազմիկ Պետրոսյանն, օգտագործվող բազում հնարքների ու խուսանավումների հանգույն, այնուամենայնիվ, հայտնվեց «իրավապահ մարմինների» ձեռքում, ապօրինի զենք ունենալու մեղադրանքով և տարբեր ժամանակահատվածներում պահվեց Կրասնոդարի, Դոնի Ռոստովի, Նովոչերկասկի բանտերում: Նախ` Կրասնոդարի, իսկ այնուհետև` Նովոչերկասկի բանտերում Ռ. Պետրոսյանը բազում հնարքների էր դիմում: Որ անհրաժեշտ էր ժխտել բոլոր մեղադրանքները` հասկանալի էր, բայց պակաս կարևոր չէր նաև դրանց լիովին հիմնավորումը, որպեսզի կասկածի նշույլ անգամ չմնար: Փաստերը, թերևս, խոսուն էին. նրանք իր գրասեղանի վրայից առգրավել էին նռնակ, պայթուցիկներ, հրացանի փամփուշտներ, ռադիոսարք, բայց հիմնավորել ու ապացուցել, որ դրանք պատկանում էին մեղադրյալին` չհաջողվեց, որովհետև Ռ. Պետրոսյանն անընդհատ պնդում էր, որ դրանք դպրոցականներն էին գտել մարզադաշտի տարածքում ու հանձնել իրեն (դպրոցականները գործել էին ճիշտ ու նպատակային, պարզապես` հետաձգվել էր դրանք իրավապահներին հանձնելու գործընթացը): Այդքան բան: Ռազմիկ Պետրոսյանի եղբայրը` Զարմիկը և Բեգլար Ղուլյանը Ստեփանակերտի թիվ 3 դպրոցում պայմանավորվել էին երկու դպրոցականի հետ (Արմեն Ղուլյան, Մարատ Հակոբյան), ովքեր պետք է հանձն առնեին, որ իրենք են գտել դրանք ու մարզադաշտի տնօրենին հանձնել: Այդ հնարքը կարևոր դեր խաղաց մեղադրանքից ազատվելու համար: Կարևոր էր նաև բանտում քննիչների կողմից գործադրված բազում սադրանքների ճիշտ կռահումն ու դրանցից ճարպկորեն խուսանավումը: Բանտում գտնվելու ժամանակ նա փորձվեց բազում անգամ` սեռական շեղումներ ունեցող կամ ոջլոտ բանտարկյալների խցերում պահվելով, նաև լաք ազգությամբ ինչ-որ բանտարկյալ, որի հետ ստիպված էր 10 օր նույն բանտախցում անցկացնել, ինչ-որ մեկի թելադրանքով զենք կառաջարկի, մյուսը` ազգությամբ հայ, նույնպես խոսք կբացի զենքերի մասին, կհետաքրքրվի, թե Հայաստանից ով է զենք բերում Ղարաբաղ, նաև կառաջարկի փախուստ կազմակերպողների խմբին միանալ, կրկին` գրություն կստանա Ստեփանակերտում պահված զենքերի վերաբերյալ. «Մենք ղարաբաղցիներ ենք, մեզ արդեն բաց են թողնում, եթե թաքցրած զենքերի տեղը գիտես` ասա, գնանք հուսալի վայրում թաքցնենք» և այլն: Ռ. Պետրոսյանը շատ լավ հասկանում էր, որ այս ամենը սադրանք է` կազմակերպված նախաքննչական մարմինների կողմից և զգոն ու զգաստ էր` ամեն հարցումին պատասխանում էր կոնկրետ ու սառնասրտորեն: Բանտում ենթարկվելով ծեծի ու կտտանքների` նա կարողացավ դիմանալ իր ֆիզիկական բարձր պատրաստվածության շնորհիվ: Բայց «բանտային գործի հմուտ գիտակներն» ունեին մի այլ, թերևս ներգործման ավելի կարևոր մեթոդ` ֆիզիկական հաշվեհարդարը, և այդ նպատակով էլ բռնցքամարտիկ ադրբեջանցու բանտախուցը մտցվեց, սակայն զգալով դիմացինի ֆիզիկական կարողությունները` ադրբեջանցին վերջին պահին հրաժարվեց ախոյանի իր դերից: Երկարամյա բանտարկությունից խուսափելու կարևոր գործոններից էր նաև հիվանդության վարկածը: Ճիշտ է, Ռ. Պետրոսյանը բանտում ստամոքսի հետ կապված հիվանդություն ստացավ, բայց դա չէր կարող ազդել հետաքննության վրա: Ռազմիկը երիկամային «լուրջ» հիվանդություն ուներ և ձերբակալումից առաջ էլ համապատասխան բուժումներ էր ստանում: Այդ առումով Զարմիկ Պետրոսյանն Էդուարդ Ղուկասյանի հետ զգալի ձեռնարկումներ իրականացրեց, և ցանկալի արդյունքը գրանցվեց: Չկարողանալով ոչ մի մեղադրանք բարդել Ռազմիկ Պետրոսյանի վրա, ՊԱԿ-ը հրաժարվեց նրա գործից և նրան ստիպված էին վերադարձնել Ստեփանակերտ, ուր ևս Ռ. Պետրոսյանն անընդհատ դժգոհում էր առողջական վիճակից (երիկամային սուր ցավերը հանգիստ չէին տալիս): Ստուգումներից պարզվեց, որ, իրոք, նա մինչև ձերբակալումն էլ, մի տարվա ընթացքում համապատասխան բուժումներ էր ստանում: Հետին թվով ստեղծված բժշկական փաստաթղթերը կարողացան հաստատել դա: Հիվանդության առկայությունը հաստատվեց նաև այլ բժիշկների կողմից: «Շտապ օգնության» կայանի բժիշկ Սաշա Գրիգորյանը ևս նույն ախտորոշումը գրանցեց, Էդ. Ղուկասյանի պես: Չբավարարվելով այդ ամենով, իրավապահ մարմինները զինվորական բժիշկներ հրավիրեցին նաև Գանձակից (Կիրովաբադից), որոնց հետազոտման արդյունքում ևս պարզվեց նույնը: Այդքանից հետո միայն իրավապահները ստիպված էին տեղի տալ և անսացին Ռ. Պետրոսյանին հիվանդանոց տեղափոխելու և անհապաղ վիրահատելու` փաստաբանի համառ պահանջին: Տեղափոխվելով հիվանդանոց` նոր պահանջ ներկայացվեց իրավապահներին` Ստեփանակերտում, տեխնիկական պատճառներով, նման վիրահատություն իրականացնել բոլորովին անհնար է, ուստի պահանջվեց Ռ. Պետրոսյանին տեղափոխել Երևան: Երևանում նա արդեն լիովին ազատ էր հետապնդումներից: Ավելին, Արթիկ քաղաքից ընտրվելով ՀՀ Գերագույն խորհրդի պատգամավոր` նա մտավ քաղաքական դաշտ: Բացվեցին պայքարի նոր հեռանկարներ, գործելու ավելի լայն հնարավորություններ տրամադրվեցին նրան: ...Իսկ պատերազմի ուրվականն օր-օրի մոտենում էր: Ռազմիկ Պետրոսյանն զգում էր դա և պատրաստվում` պատգամավորական գործունեությանը զուգահեռ, մինչև այն պահը, երբ սպասելն այլևս անհնար ու անընդունելի էր նրա համար, և եկավ` վերամիանալու արցախակուռ կտրիճների ազատարար երթին:
70xgt7tdlgv0key7yc7cd68rsmpd3ek