Վիքիդարան
hywikisource
https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB
MediaWiki 1.47.0-wmf.12
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Վիքիդարան
Վիքիդարանի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
Հեղինակ
Հեղինակի քննարկում
Պորտալ
Պորտալի քննարկում
Էջ
Էջի քննարկում
Ինդեքս
Ինդեքսի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Event
Event talk
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/89
104
28140
393735
350821
2026-07-27T17:15:49Z
Kareyac
1011
393735
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="2" user="Գարիկ կյուրեղյան" /></noinclude>նախնական կրթություն ստանալուց հետո, առաջադեմ մտավորական Խաչատուր Պարտիզպանյանի հովանավորությամբ և Օտյան գերդաստանի նյութական աջակցությամբ, մեկնել է (ենթադրաբար 1848 թ․-ին) Փարիզ և ուսանել Սեն Բարբիի բարձրագույն դպրոցում։ 1852 թ․-ին Սվաճյանը վերադարձել է Կ․ Պոլիս, Խ․ Պարտիզպանյանի և Գ․ Օտյանի հետ մասնակցել Ն․ Ռուսինյանի լուսավորական խմբակցությանը, պայքարել կղերաամիրայական հոսանքի դեմ։ 1854 թ․-ին նշանակվել է Պեշիկթաշի դպրոցի ուսուցիչ, տարածել առաջադիմական գաղափարներ, ծավալված գրապայքարում պրոպագանդել Ն․ Ռուսինյանի աշխարհաբարի դասագիրքը՝ «Ուղղախոսությունը»։ 1855–1856 թթ.-ին ապրել է Փարիզում, հանդիպումներ ունեցել լեհական ազգային–ազատագրական շարժման ներկայացուցիչների հետ։ 1856 թ.-ին Կ․ Պոլսում հիմնադրել և խմբագրել է «Մեղու» հանդեսը։ Մասնակցել է Ազգային սահմանադրության մշակմանը (1859 թ.-ին սահմանադրության նախագիծը նախապատրաստող հանձնաժողովի անդամ էր), եղել սահմանադրական շարժման դեմոկրատական ուղղության աչքի ընկնող ներկայացուցիչներից։ 1860 թ.-ին անդամակցել է «Բարեգործական ընկերությանը», որը կոչված էր լուսավորության տարածման և արհեստների զարգացման միջոցով վերացնելու Արևմտյան Հայաստանի հետամնացությունը։ 1862 թ.-ի սկզբին Սվաճյանի մասնակցությամբ ստեղծվել է «Հայկ» կամ «Օրիոն» մասոնական կազմակերպությունը, որը զբաղվել է Կ․ Պոլսի հայկական գաղութի լուսավորական ու տնտեսական զարգացման, ինչպես նաև ազգային–ազատագրական պայքարի հարցերով։ 1862 թ.-ի Զեյթունի ապստամբության ժամանակ Սվաճյանը մերկացրել է սուլթանական բռնապետության հայաջինջ քաղաքականությունը, ազատագրական շարժումը կազմակերպելու նպատակով շրջագայել Արևմտյան Հայաստանում և Կիլիկիայում։ 1866 թ.-ին մասնակցել է մասոնական «Սեր» գաղտնի ընկերության գործունեությանը, որի վերջնական նպատակն էր՝ Արևմտյան Հայաստանի ազատագրումը։ Համաեվրոպական հեղափոխական շարժման, թուրքական բռնապետության դեմ ազատագրական ելույթների, ինչպես նաև Մ․ Նալբանդյանի անմիջական ազդեցությամբ (հանդիպել են երկու անգամ, Կ․ Պոլսում՝ 1860–1861 թթ.-ին), 1860-ական թթ․ սկզբին Սվաճյանը դարձել է հեղափոխական–դեմոկրատիզմի հետևորդ, առաջադրել ազգային և սոցիալական ճնշումը զենքով վերացնելու գաղափարը (ըստ նրա, օտար նվաճողների լուծը թոթափելուց հետո, հարկ էր զենքն ուղղել սեփական հարստահարիչների դեմ)։ Հետևելով Մ․ Նալբանդյանին՝ Սվաճյանը ևս Հայաստանի Արևմտյան և Արևելյան հատվածների ազատագրումը սուլթանական և ցարական լծից շաղկապել է ռուսական և համաեվրոպական հեղափոխական շարժման հաղթանակի հետ, բարձր գնահատել ազգային–ազատագրական պայքարը Լեհաստանում և Իտալիայում, Ջ. Գարիբալդիին համարել ընդօրինակման արժանի հերոս։ Սվաճյանը ագրարային հարցը քննարկել է ազգային հարցի հետ սերտ կապի մեջ։ Տարածել է Մ․ Նալբանդյանի «Երկրագործությունը որպես ուղիղ ճանապարհ» աշխատությունը։ Ագրարային հարցի լուծման ճանապարհին Սվաճյանը պահանջում էր Արևմտյան Հայաստանում արմատավորել հողամշակման առաջավոր ձևերը, զարգացնել գյուղատնտեսությունը, կազմակերպել վաճառականական ընկերություններ, պայմաններ ստեղծել երկրի տնտեսական զարգացման, ժողովրդի լուսավորության և քաղաքական ազատագրության համար։ Դրանց իրականացումից հետո հողը խլվելու էր հարստահարիչներից և հանձնվելու գյուղացուն։
Իր մարտաշունչ հրապարակախոս, ելույթներում Սվաճյանը պաշտպանել է աշխատավոր գյուղացիության և արհեստավորների շահերը, դատապարտել կոմպրադորական բուրժուազիային, վաշխառուներին, հողատեր աղաներին, բարձրաստիճան հոգևորականությանը։
Սվաճյանը նշանակալից հետք է թողել նաև հայ գեղարվեստական գրականության և գրաքննադատության բնագավառներում։ Ուշագրավ են «Հայաստան Մայր» արձակ պոեմը, «Արիք Հայկազունք» բանաստեղծությունը, որը վերածվել է երգի, դարձել Ազգային սահմանադրության հիմնը, «Քաթինքա» վիպակը, «Առանձար Ամատունի» պատմական ողբերգությունը, «Մատնություն» քաղաքական պամֆլետը, երգիծական շատ գործեր։ Սվաճյանը հայ իրականության մեջ քաղաքական երգիծանքի հիմնադիրներից է, նոր, ժողովրդական թատրոնի նախաձեռնողներից։ Նրա գործընկերն ու համախոհն էր նշանավոր երգիծաբան Հ. Պարոնյանը։ 1981 թ.-ին Խորհրդային Հայաստանում նշվեց Սվաճյանի ծննդյան 150-րդ տարեդարձը։ Նրա անունով է կոչվել Երևանի փողոցներից մեկը։
<small>''Երկեր''՝ Հրապարակախոսություն, Ե․, 1960։</small>
<small>''Գրականություն''՝ {{լայն|Գասպարյան Գ․}}, Հարություն Սվաճյան, Ե․, 1958։ {{լայն|Ասատրյան Աս․}}, Հարություն Սըվաճյան, Ե․, 1967։ {{լայն|Սարգսյան Գ․}}, Սըվաճյանը հրապարակախոս–երգիծաբան, Ե․, 1981։ {{լայն|Казарян Г․ М․}}, Арутюн Свачян, Е․, 1981․ {{ՀՍՀ հեղ|Վ. Պարսամյան}}</small>
'''ՍՎԱճՅԱՆ–ԳԱՐԱԳԱՇՅԱՆ''' Արաքս Հակոբի (1909 թ. նոյեմբեր, Պլովդիվ), հայ երգչուհի (քնարական սոպրանո)։ Մինչև 1925 թ.-ը ապրել է Կ․ Պոլսում, այնուհետև՝ Բուխարեստում, 1937 թ.-ին ավարտել տեղի կոնսերվատորիան, հրավիրվել օպերային թատրոն։ Դերերգերից են՝եղել Մարգարիտ (Գունոյի «Ֆաուստ»), Սյուզան, Կոնստանցա (Մոցարտի «Ֆիգարոյի ամուսնությունը», «Առևանգում հարեմից»), Սոֆիա, Մանոն (Ժյուլ Մասնեի «Վերթեր», «Մանոն Լեսկո»), Վիոլետա (Վերդիի «Տրավիատա»), Չիո–չիո–սան (Պուչչինիի «Մադամ Բատերֆլայ») և այլն։ Սվաճյան-Գարագաշյանը հավասարապես կամերային երգչուհի էր (Շուբերտ, Շուման, Բրամս, Լիստ)։ Բուխարեստի «Կոմիտաս» երգչախմբում իբրև մեներգչուհի կատարել է Ա․ Տիգրանյանի, Կոմիտասի, Բ․ Կանաչյանի, Հ. Ստեփանյանի, Ա․ Դոլուխանյանի և այլոց ստեղծագործությունները։ Ռումինական երգարվեստի նմուշների լավագույն մեկնաբաններից էր։ 1957 թ.-ին մենահամերգով հանդես է եկել Երևանում։ 1964 թ.-ից բնակվել է ԱՄՆ–ում։ {{ՀՍՀ հեղ|Ց․ Բրուտյան, Ս Քոլանջյան}}
'''ՍՎԱՆԵԹԻ''', {{լայն|Սվանեթիա}}, պատմական մարզ Վրաստանում, Մեծ Կովկասի հարավային լանջերին, Ինգուր և Ցխենիսծղալի գետերի վերին հոսանքների շրջանում։ Բնակվում են սվաններ։ Վրացական թագավորության անկումից հետո Սվանեթիի մի մասը XVI դ․ կեսին մտել է Մեգրելական իշխանապետության կազմի մեջ, մնացած մասը ենթարկվել է Իմերեթիայի թագավորին և բաժանվել Ազատ Սվանեթիի և Իշխանական Սվանեթիի։ 1857–1859 թթ.-ին իշխանապետությունը
Սվանեթիում վերացել է։ Սվանեթին ընդգրկել է Վրացական ԽՍՀ Մեստիայի և Լենտեխի շրջանները։ Սվաններն զբաղվում են անասնապահությամբ և երկրագործությամբ։
'''ՍՎԱՆԵԹԻ ԼԵՌՆԱՇՂԹԱ''', Վրացական ԽՍՀ-ում, Ինգուր և Ցխենիսծղալի գետերի վերնագավառում։ Երկարությունը 85 ''կմ'' է, բարձրությունը՝ մինչև 4008 ''մ'' (Լայլա լեռ)։ Բաղկացած է կավային թերթաքարերից, մասամբ՝ քվարցիտներից։ Կատարային մասում կան սառցադաշտեր։ Լանջերը ծածկված են ալպյան և ենթալպյան մարգագետիններով, ստորոտները՝ հաճարենու և ասեղնատերև անտառներով։
'''ՍՎԱՆԵՐԵՆ''', ''սվանների'' լեզուն։ Պատկանում է քարթվելական լեզվաընտանիքին։ Տարածված է Վրացական ԽՍՀ հյուսիս–արևմուտքում։ Խոսողների թիվը 35 հազարից ավելի է։ Ունի 4 բարբառ՝ մի շարք խոսվածքներով։ Հնչյունական համակարգում առկա են 18 ձայնավոր և երկբարբառ (երկար-կարճ հակադրությամբ), 30 բաղաձայն։ Ձևաբանությունը բարդ է, ունի արխաիկ շատ գծեր։ Գոյականն ունի թվի (եզակի, հոգնակի), հոլովի (ուղղական, տրական, էրգատիվ, պարագայական, սեռական, գործիական) կարգեր, հոլովման 4 տեսակ, ետադրություններ, բայը՝ դեմքի, թվի, ժամանակի, եղանակի և այլ կարգեր։ Զարգացած է բառակազմությունը։ Նախադասության տիպաբանության մեջ առկա են էրգատիվ և անվանական կառուցվածքային գծեր։ Բառապաշարի հիմքը համա–քարթվելական է։ Կան վրացական փոխառություններ։ Օգտագործում է վրացական գիրը։
'''ՍՎԱՆՆԵՐ''', ''վրացիների'' ազգագրական խումբ։ Բնակվում են Վրացական ԽՍՀ Մեստիայի և Լենտեխի շրջաններում։ Սվանական ցեղերը, որոնք հնում ընդարձակ տարածություններ էին զբաղեցնում Մեծ Կովկասի հարավային լանջերին (պատմական ''Սվանեթի'' մարզում), քարթվելական ու մեգրելա-լազական ցեղերի հետ կազմել են վրաց ժողովրդի հիմքը։ Սվանները խոսում են ''վրացերեն'' և ''սվաներեն''։
'''ՍՎԱՍՏԻԿԱ''', տես ''Կեռխաչ''։
'''ՍՎԱՐԱՆ''', հայաբնակ գյուղ Իրանում, Սպահանի օստանի Փերիա գավառի Վարզաղ գավառակում, Դարանից 13 ''կմ'' հարավ–արևմուտք։ Հիմնադրվել է 1836 թվականին։ 20-րդ դարի 60-ական թթ․ ուներ 751 (102 տուն) հայ բնակիչ։ Զբաղվում էին այգեգործությամբ, պարտիզպանությամբ, ցորենի մշակությամբ, անասնապահությամբ։ Սվարանի դաշտերը ոռոգվում են շրջակա գետակների և աղբյուրների ջրերով։ Գյուղի կենտրոնում գտնվող Ս. Գևորգ եկեղեցին կառուցվել է 1860-ական թթ․։ Սվարանն ուներ նաև դպրոց և գրադարան։ Բնակիչները ներգաղթել են Խորհրդային Հայաստան։
'''ՍՎԱՐԱՆՑ''', գյուղ ՀՍՍՀ Գորիսի շրջանում, շրջկենտրոնից 19 ''կմ'' հարավ–արևմուտք։ Անասնապահական խորհրդային տնտեսությունն զբաղվել է նաև կարտոֆիլի, հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, մշակույթի<noinclude></noinclude>
n92kjoazfmgtqrvdb62d1270uu9wuf9
Հեղինակ:Արիս Արսենի
100
46990
393736
393734
2026-07-28T08:35:21Z
Անունով խմբագիր
4841
/* Գրքեր */
393736
wikitext
text/x-wiki
{{Հեղինակ
|լրիվ անուն = Արիս Արսենի
|դասակարգում = Արսենի, Արիս
|սկզբնատառ = Ա
|պատկեր = Aris Arseni.jpg
|ծնվել է = 1959| մահացել է =|}}
==ԵՐԿԵՐ==
{{Սյուն|3}}
=== Չափածո՝ ըստ շարքերի ===
*[[Անտիպ չափածո]]
*[[Անհուշ երկիր` Արցախ (անտիպ)|Անսաստ երկիր]]
*[[Մի անուն էի սերտել դեռ վաղ մանկությունից]]
*[[Բարձունք տանող արահետով]]
*[[Կարոտների հովիտ]]
*[[Ես չեմ մոռացել]]
*[[Ես ու դու (Արիս Արսենի)|Ես ու դու]]
*[[Պահի վկայումներ]]
*[[Ճաքած լռություն (1993)|Ճաքած լռություն]]
*[[Գազելների պսակ]]
*[[Ծովածաղկի աչքեր]]
*[[Հայրենի կարգավ]]
*[[Մատս՝ ձգանին]]
*[[40-ից հետո]]
*[[Ծաղկած տխրություն]]
*[[Փոքրիկների մոլորակում]]
*[[Չափածո երգիծանք]]
*[[Արիս Արսենիի պոեմներ|Պոեմներ]]
*[[Հայրենի կարգավ|Հայրեններ]]
*[[Արիս Արսենիի տրիոլետներ|Տրիոլետներ]]
*[[Քառյակներ (Արիս Արսենի)|Քառյակներ]]
*[[Գազելներ (Արիս Արսենի)|Գազելներ]]
=== Արձակ ===
*[[Երգիծապատումներ (անտիպ)]]
*[[Անդրանիկ, այսինքն՝ առաջամարտիկ]]
*[[Ուշացած երկխոսություն Արարատ Ղազարյանի հետ]]
*[[Եվ այսպիսի ճակատագիր]]
*[[Ղողանջ հիշատակի]]
*[[Ինչու է Արաքսի ջուրը պղտոր]]
*[[Ես իմ երկրի զինվորն եմ]]
*[[Մասնակից:Անունով խմբագիր/Արձակ երգիծանք|Արձակ երգիծանք]]
*[[Սամվել Վիրաբյան դերասանը]]
*[[Կոճողոտ գյուղի պատմության առանձին էջեր]]
*[[Խիզախման ոգին]]
*[https://arisarseni.blogspot.com/p/blog-page_5820.html Վաստակավոր ռացիոնալիզատորը]
*[[Գրական-մշակութային անդրադարձումներ]]
*[[Օր-օրի, ժամ առ ժամ|Օր օրի, ժամ առ ժամ]]
</div class>
==Գրքեր==
* [[Երկերի ժողովածու, գիրք առաջին|Երկերի ժողովածու, գիրք առաջին]], (2013)[https://haygirk.nla.am/upload/1941-/aris_arseni_erkeri_zhoghovacu_1_2012.pdf]
* [[Երկերի ժողովածու, գիրք երկրորդ|Երկերի ժողովածու, գիրք երկրորդ]], (2019)[https://haygirk.nla.am/upload/1941-/aris_arseni_erkeri_zhoghovacu_2_2019.pdf]
* [[ԸՆՏՐԱՆԻ. Բարձունք տանող արահետով|ԸՆՏՐԱՆԻ. Բարձունք տանող արահետով]], (2019)
<br>
* [[Ճաքած լռություն|Ճաքած լռություն]], (1993) [https://artsakhlib.am/2019/04/08/%d5%b3%d5%a1%d6%84%d5%a1%d5%ae-%d5%ac%d5%bc%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ae%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5/]
* [[Անդրանիկ, այսինքն՝ առաջամարտիկ|Անդրանիկ, այսինքն՝ առաջամարտիկ]], (1997) [https://online.fliphtml5.com/Aris_Arseni/uyza/#p=1]
* [[Ուշացած երկխոսություն Արարատ Ղազարյանի հետ|Ուշացած երկխոսություն Արարատ Ղազարյանի հետ]], (1997)
* [[...Եվ այսպիսի ճակատագիր]], (1998)
* [[Ղողանջ հիշատակի|Ղողանջ հիշատակի]], (2000) [https://artsakhlib.am/2019/05/05/%d5%b2%d5%b8%d5%b2%d5%a1%d5%b6%d5%bb-%d5%b0%d5%ab%d5%b7%d5%a1%d5%bf%d5%a1%d5%af%d5%ab/]
* [[Լռության րոպե|Լռության րոպե]], (2000) [https://artsakhlib.am/2019/05/07/%d5%ac%d5%bc%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%a1%d5%b6-%d6%80%d5%b8%d5%ba%d5%a5/]
* [[Ծովածաղկի աչքեր|Ծովածաղկի աչքեր]], (2001) [https://artsakhlib.am/2019/05/05/%d5%ae%d5%b8%d5%be%d5%a1%d5%ae%d5%a1%d5%b2%d5%af%d5%ab-%d5%a1%d5%b9%d6%84%d5%a5%d6%80-%d5%a2%d5%a1%d5%b6%d5%a1%d5%bd%d5%bf%d5%a5%d5%b2%d5%ae%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6%d5%b6%d5%a5/]
* [[Անտառի ձայնից ինչո՞ւ եմ հուզվում...|Անտառի ձայնից ինչո՞ւ եմ հուզվում...]], (2003)
* [[Զերվոն Վարդանյանի կյանքն ու անմահությունը|Զերվոն Վարդանյանի կյանքն ու անմահությունը]], (2005)
* [[Համանվագ (Արիս Արսենի)|Համանվագ]], (2005)
* [[Ափ|Ափ]], (2007)[https://haygirk.nla.am/upload/1941-/aris_arseni_ap_2007.pdf]
* [[Չափածո և արձակ երգիծանք|Չափածո և արձակ երգիծանք]], (2008) [https://online.fliphtml5.com/nfycf/hvau/#p=1]
* [[Արի սիրենք մենք մեկմեկու...|Արի սիրենք մենք մեկմեկու...]], (2008)
* [[Վաստակավոր ռացիոնալիզատորը|Վաստակավոր ռացիոնալիզատորը]], (2009)
* [[Խիզախման ոգին|Խիզախման ոգին]], (2010) [https://artsakhlib.am/2019/03/21/%d5%ad%d5%ab%d5%a6%d5%a1%d5%ad%d5%b4%d5%a1%d5%b6-%d5%b8%d5%a3%d5%ab%d5%b6/]
* [[Արի սիրենք մենք մեկմեկու...2|Արի սիրենք մենք մեկմեկու...]] (երկրորդ, լրացված հրատարակություն), (2016)
* [[Փոքրիկների մոլորակում|Փոքրիկների մոլորակում]], (2016)
* [[Սամվել Վիրաբյան դերասանը|Սամվել Վիրաբյան դերասանը]], (2021)
* [[Օր օրի, ժամ առ ժամ|Օր օրի, ժամ առ ժամ]], (2022)
* [[Մի անուն էի սերտել դեռ վաղ մանկությունից (Արիս Արսենի)|Մի անուն էի սերտել դեռ վաղ մանկությունից]], (2023)
* [[Անսաստ երկիր|Անսաստ երկիր]], (2025)
== [[Արիս Արսենիի բանաստեղծությունները՝ այբբենական կարգով|Բանաստեղծություններ՝ այբբենական կարգով]] ==
== Ստեղծագործություններ՝ Արցախի բարբառով ==
* [[Բանաստեղծություններ՝ Արցախյան բարբառով|Մ<small><sup>ը</sup></small>ԷՐ ԱՐՑԱԽԱ ԱՆՈՒՇ ԼՈՒԶՎԱՎ]]
== [[Արիս Արսենիի պոեմներ|Պոեմներ]] ==
*[[Ցնորք (Արիս Արսենի)|Ցնորք]]
*[[Վեներա... սիրո խորհուրդը|Վեներա... Սիրո խորհուրդը]]
*[[Պաբլո Ներուդայի մենախոսությունը]]
*[[1988, փետրվար 27-29]]
*[[Լռության րոպե]]
== [[Փոքրիկների մոլորակում|Մանկական բանաստեղծություններ]] ==
*[[Փոքրիկների մոլորակում|Փոքրիկների մոլորակում (ժողովածու)]]
*[[Կատուն և շունը]]
== [[Չափածո երգիծանք|Երգիծական բանաստեղծություններ]] ==
*[[Չափածո երգիծանք]]
*[[Այլապատում-Փարվանա]]
*[[Էպիգրամներ և ֆելիետոններ]]
*[[Ամուսնանա՞նք, թե՞... քիչ էլ սպասենք]]
== [[Ֆելիետոններ]] ==
* [[Մուկուչ Թոփալյանի ֆելիետոնները]]
* [[Թղթի... վաճառք]]
* [[Ես հոսանք եմ ուզուո՜ւմ...]]
* [[Բարձրագույն... թվաբանություն]]
* [[Բանն արաղի մեջ չէ, այլ…]]
* [[Փողե՜րս, փողե՜րս…]]
* [[Վախ՝ ածանս, վախ՝ կչկչանս…]]
* [[Զգո՜ւյշ…]]
* [[Ահա, այսպիսի բանե՜ր…]]
* [[Խաղողի... ժավել]]
* [[Ասում էի չէ՞, որ դրականը լավ է]]
== [[Արմանք, զարմանք, տարակուսանք|Երգիծապատումներ]] ==
* [[Արմանք, Զարմանք, Տարակուսանք]]
<!-- ==Էսսեներ՝ այբբենական կարգով==
==Ակնարկներ՝ այբբենական կարգով==
==Հոդվածներ՝ այբբենական կարգով==
==Գրախոսություններ՝ այբբենական կարգով==
==Թատերախոսություններ՝ այբբենական կարգով==
==Մենագրություններ՝ այբբենական կարգով==
==Հղումներ==
-->
{{ՀԻ|Տարի=-}}
gdxpcmot1ga4fw1xwwgq8eqmvr5uz9x