Վիքիդարան hywikisource https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB MediaWiki 1.47.0-wmf.14 first-letter Մեդիա Սպասարկող Քննարկում Մասնակից Մասնակցի քննարկում Վիքիդարան Վիքիդարանի քննարկում Պատկեր Պատկերի քննարկում MediaWiki MediaWiki քննարկում Կաղապար Կաղապարի քննարկում Օգնություն Օգնության քննարկում Կատեգորիա Կատեգորիայի քննարկում Հեղինակ Հեղինակի քննարկում Պորտալ Պորտալի քննարկում Էջ Էջի քննարկում Ինդեքս Ինդեքսի քննարկում TimedText TimedText talk Մոդուլ Մոդուլի քննարկում Event Event talk Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/282 104 25004 393760 262805 2026-08-05T10:58:02Z ~2026-40713-29 14065 393760 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>և բնանկարներ, որմնանկարներ (Կրակովի Կույս Մարիամ կոստյոլում, 1889-1891):
'''ՄԱՏԵՆԱԳԵՏ''', 1. մատենագիտական աշխատանքի մասնագետ՝ տպագիր և ձեռագիր երկերի վերաբերյալ բանավոր ու գրավոր տեղեկանքներ տվող, մատենագիտական ձեռնարկներ կազմող: Հնում Մ–ի հատուկ մասնագիտություն չկար, մատենագիտական աշխատանք կատարում էին պատմիչները, փիլիսոփաները, բժիշկները ևն, ինչպես, օրինակ, հին ու միջնադարյան Հայաստանում՝ Մովսես Խորենացին, Հովհաննես Սարկավագը, Կիրակոս Գանձակեցին, Գրիգոր Աբասի որդին, Ամիրդովլաթ Ամասիացին և ուրիշներ: XIX դ. հայ նշանավոր մատենագետներն են Մ. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/523 ''Միանսարյանը''], Գ. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/662 ''Զարբհանալյանը''], Հ. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/571 ''Տաշյանը''], XX դ.՝ Ա. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/23 ''Ղազիկյանը''], Գ. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/592 ''Լևոնյանը'']: Ներկայումս Մ. հատուկ մասնագիտություն է: Աշխարհի շատ երկրներում կա մատենագիտական միջնակարգ և բարձրագույն կրթություն: ՀՍՍՀ–ում այն իրականացվում է Երևանի Խ. Աբովյանի անվ. մանկավարժական ինստ–ում (կուլտուրայի ֆակուլտետ, գրադարանային բաժին) և Էջմիածնի ակումբագրադարանային տեխնիկումում:
2. Գրքի պատմության, գրադարանային և գրահրատարակչական գործի, մասամբ նաև բնագրագիտության, աղբյուրագիտության մասնագետ, լայն առումով՝ գրքագետ: Գրքերի գիտակ իմաստով Մ. տերմինը հայերենում գործածվել է V դարից (տես նաև [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/282 ''Մատենագիտություն'']):
'''ՄԱՏԵՆԱԳԻՏՈՒԹՅՈՒՆ''', 1. {{լայն|բիբլիոգրաֆիա}} (< հուն. βιβλίον — գիրք և …[https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/205 ''գրաֆիա'']), տպագիր և ձեռագիր երկերի վերաբերյալ տեղեկատվություն: Նպատակն է ընթերցողին կողմնորոշել տարբեր բնագավառների վերաբերող գրքերի, պարբերականների, հոդվածների ու տպագիր այլ երկերի հսկայական զանգվածում: Գիտական ամեն մի ուսումնասիրություն սկսվում է Մ–յամբ, որի շնորհիվ ուսումնասիրողն իմանում է, թե նախքան իր աշխատանքը տվյալ հարցի վերաբերյալ ինչ է գրվել: Երբեմն Մ. են համարվում նաև գրախոսությունները: Մատենագիտական տեղեկատվությունն իրականացվում է բանավոր և գրավոր: Բանավոր տեղեկանքներ տրվում են գլխավորապես գրադարաններում: Գրավոր մատենագիտական տեղեկատվությունն իրականացվում է մատենագիտական ձեռնարկների՝ գրականության ցանկերի, ուղեցույցների, գրացուցակների, քարտարանների, ինչպես և գրականության տեսությունների, մատենագիտական ծանոթագրությունների (անոտացիաների), բնագրերի համառոտման, պարբերականներում արվող գրացանկերի և այլ միջոցներով: Մատենագիտական յուրաքանչյուր ձեռնարկ և ձեռնարկների ամբողջությունը նույնպես կոչվում է Մ.:
Յուրաքանչյուր Մ–յան մեջ գլխավորը երկերի նկարագրությունների շարքն է: Կան տպագիր երկերի նկարագրության միասնական կանոններ: Կարգային (սիստեմատիկ) Մ–ների մեջ օգտագործվում են տպագիր երկերի դասակարգման աղյուսակներ, որոնցից տարածված է Տասնորդական դասակարգումն իր տարբերակներով: Հասարակական նշանակության և ընթերցողական հատկացվածության տեսակետից Մ–ները լինում են՝ արձանագրական կամ հաշվառման գրանցային (շարունակաբար արձանագրվում է որևէ երկրի, հանրապետության ընթացիկ տպագիր արտադրանքը), գիտա–օժանդակ (հասցեագրվում է գլխավորապես որևէ բնագավառի մասնագետների), որի մի տեսակն է համառոտագրականը (ռեֆերատիվ՝ որևէ բնագավառի նորագույն երկերը ներկայացվում են համառոտված), հանձնարարական (ներկայացվում է ընթերցողների տվյալ խմբին հանձնարարվող ընտրովի գրականություն), գրադարանային (գրադարանների քարտային և տպագիր գրացուցակներ), հրատարակչական, գրավաճառային: Նյութի ընդգրկման ծավալի ու բովանդակության տեսակետից տարբերվում են ընդհանուր (տարբեր բնագավառների գրականություն ընդգրկող), ճյուղային (որևէ բնագավառի գրականություն ընդգրկող), ազգային, պետ., երկրագիտական, անհատական (պերսոնալիա՝ մեկ անհատի երկերը ներկայացնող) Մ–ները: Վերջինի մի տարբերակն է կենսամատենագիտությունը (տրվում է նաև անհատի կենսագրությունը): Ժամանակագրական ընդգրկման տեսակետից Մ. լինում է ետադարձ (անցյալում հրատարակված գրականություն ընդգրկող) և ընթացիկ: Ըստ ձևի Մ–ները լինում են առանձին գրքով հրատարակված, պարբերական, ներգրքային (որևէ ուսումնասիրության, ձեռնարկի մեջ), ներամսագրային, քարտային ևն, ըստ նյութերի դասավորման՝ այբբենական, կարգային, ժամանակագրական, առարկայական: Մ–յան մի տեսակն են ձեռագրացուցակները: Կա երկրորդ աստիճանի Մ. (մատենագիտության Մ.), որն ի մի է հավաքում և ներկայացնում տարբեր բնույթի Մ–ներ: Մ. է կոչվում նաև այն առարկան, որ նվիրված է Մ. կազմելու կանոններին, մատենագիտական աշխատանքի տեսական ընդհանրացմանը, Մ–յան պատմությանը (ռուս. библиографиоведение, հայերեն նաև մատենաբանություն):
2. Մ. լայն առումով ({{լայն|բիբլիոլոգիա}}, < հուն. βιβλίον — գիրք և …[https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/651 ''լոգիա''], հայերեն նաև {{լայն|գրքագիտություն}}), վերոհիշյալի հետ ընդգրկում է նաև գրքի ու տպագրության պատմությունը, ձեռագրագիտությունը, գրադարանային գործի պատմությունը, մասամբ՝ աղբյուրագիտությունը ևն:
Մ., լինելով գրի ու գրականության մշտական ուղեկիցը, սկզբնավորվել է հազարամյակներ առաջ՝ հին արևելյան երկրներում: Պահպանված հնագույն հուշարձաններից են եգիպտական պապիրուսների վիմագիր գրացուցակը՝ փորագրված Էդֆու քաղաքի (Եգիպտոս) տաճարում (մ. թ. ա. XVIII դ.), Նինվեի (Ասորեստան) գրադարանի սալիկային գրացուցակը (մ. թ. ա. VII դ.), Կալիմաքոսի կազմած Ալեքսանդրիայի գրադարանի գրացուցակը (մ. թ. ա. III–I դդ.), Հին Հունաստանի ու Հռոմի գրադարանների գրացուցակները ևն:
Ռուս. Մ. սկիզբ է առել X դ., արագորեն զարգացել է XVIII–XX դդ. տպագրության, գրավաճառության, գրադարանների արագ աճի հետ: Այն մեծ թափ ստացավ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո: Հրատարակված են ռուս դասականների անհատական մեծարժեք Մ–ները, ռուս. մամուլի, հնատիպ գրքի և գիտության գրեթե բոլոր ճյուղերին վերաբերող Մ–ներ, ռուս մատենագիտության Մ., երկրագիտական մի շարք Մ–ներ ևն: 1920-ին հիմնվել է Ռուսաստանի կենտրոնական գրապալատը, որը 1936-ից դարձավ ՍՍՀՄ համամիութենական գրապալատ (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/203 ''Գրապալատ համամիութենական'']): Այժմ այն հրատարակում է 10 անուն մատենագիտական պարբերական: Գիտատեխնիկական տեղեկատվության համամիութենական ինստ-ը (ВИНИТИ) լույս է ընծայում «Ռեֆերատիվնի ժուռնալ»-ը («Реферативный журнал») գիտության ու տեխնիկայի տարբեր բնագավառներին նվիրված շարքերով: ՍՍՀՄ–ում ամեն տարի հրատարակվում են մոտ 10.000 մատենագիտական ձեռնարկներ ու պարբերականներ, ներգրքային և այլ տեսակի Մ–ներ:
Եվրոպական Մ. անմիջական ժառանգորդն է հունա–հռոմնական Մ–յան: Վաղ միջնադարի եվրոպական նշանավոր մատենագետներն էին Հերոնիմոսը (IV-V դդ.), Դենադիոս Մարսելցին (V դ.), Իլդեֆոնս Տոլեդացին (VI դ.), Կոսիոդորոսը (V-VI դդ.): Ետտպագրային շրջանի առաջին խոշոր մատենագետը և տպագիր Մ–յան հիմնադիրը շվեյցարացի Կոնրադ Գեսներն է:
Հայկական Մ–յան ընդգրկման ոլորտը հայերեն տպագիր ու ձեռագիր երկերն են (ըստ այլ տեսակետի՝ նաև հայագիտական երկերը բոլոր լեզուներով): Հայկական Մ. զարգացման 3 շրջան է ունեցել՝ ա. հին և միջնադարյան (մինչև XVII դ. վերջերը), բ. նոր (ΧVΙΙΙ դարից մինչև 1920-ը), դ. սովետական և սփյուռքահայ շրջան (1920-ից սկսած): Հայկ. Մ. ծագել է հեթանոսական Հայաստանում: Նրա նմուշներից են եղել մեհենական և արքունի գրադարանների գրացուցակները: Քրիստոնեական շրջանի հայկ. Մ–յան հնագույն նմուշներից են Աստվածաշնչի հայտնի (կանոնական) և ծածուկ կամ սուտ (պարականոն) գրքերի ցուցակները: V դարից սկսած հայկ. Մ–յան մի քանի տեսակներ երևան եկան, որոնցից են սուրբ (աստվածաշնչային կանոնական և եկեղեցու հայրերի), արտաքին (աշխարհիկ գիտություններին նվիրված), նուրբ (գերազանցապես իմաստասիրական) գրքերի ցանկերը, շարականների հեղինակների Մ–ները («Վասն շարականց, թե ով ոք է ասացեալ», «Վասն անունոց յօրինողաց զշարականաց» ևն), որպիսիք կազմել են Առաքել Սյունեցին, Գրիգոր Տաթևացին և ուրիշներ: Մովսես Խորենացուց և Ղազար Փարպեցուց սկիզբ է առել հայ պատմական գրականության Մ.: Հետագա մի շարք պատմիչներ (Հովհաննես Դրասխանակերտցի, Ստեփանոս Ասողիկ, Մխիթար Անեցի, Կիրակոս Գանձակեցի, Մխիթար Այրիվանեցի և ուրիշներ) կազմել են իրենցից առաջ եղած պատմիչների ու նրանց երկերի ցանկերը, երբեմն՝<noinclude></noinclude> 3f99cqo1n7px2jqdr7mqkzr1ttwfz82 Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/283 104 25005 393761 262846 2026-08-05T11:41:22Z ~2026-40713-29 14065 393761 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>ծանոթագրություններով: Միջնադարյան Հայաստանում կազմվել են նաև տոմարագիտական, աշխարհագրական, բժշկ., ինչպես և ուս. ու ընդհանուր Մ–ներ: Գրադարաններում կազմվում էին ձեռագրերի գրացուցակներ (պահպանվել են Սաղմոսավանքի, Ամրդոլու վանքի գրացուցակները): Միջնադարի նշանավոր հայ մատենագետներից են [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/565 ''Հովհաննես Սարկավագը''], կազմել է Հայաստանի կրթական հիմնարկներում ուս. ծրագրով հանձնարարելի գրականության Մ. («Կարգադրութիւն…»), Գրիգոր Աբասի որդին (XIII դ.), կազմել է «Գիրք պատճառաց» մատենագիտական ժողովածուն՝ նվիրված Հին և Նոր կտակարանների ուսումնասիրությանը, Վարդան Բաղիշեցին (XVII դ.), կազմել է Ամրդոլու վանքի (Բաղեշ) գրացուցակը և «Վասն պատմագրաց հայոց» Մ. են: Հայկ. նոր Մ. հետևյալ ուղղություններով զարգացավ, ա. ընդհանուր–ազգային, որի ներկայացուցիչներն էին Մ. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/523 ''Միանսարյանը'']՝ հայ գիտական Մ–յան հիմնադիրը («Կովկասի և Անդրկովկասի մատենագիտություն», հ. 1, 1874-76, ռուս.), Գ. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/662 ''Զարբհանալյանը''] («Հայկական մատենագիտություն», 1883, «Մատենադարան հայկական թարգմանութեանց նախնյաց», 1889) և Ա. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/23 ''Ղազիկյանը''] («Հայկական նոր մատենագիտություն և հանրագիտարան հայ կյանքի», 1909-12): բ. Հրատարակչական գրավաճառային Մ., որ հրատարակվում էր գրացուցակների ձևով՝ ներկայացնելով տպարանների, հրատարակչությունների լույս ընծայած հայերեն գրականությունը և գրատների ու գրախանութների ունեցած գրքերը: Հայ առաջին տպագիր Մ. 1710-ին Վենետիկում լույս ընծայած Խաչատուր Էրզրումեցու «Բանք և քարոզք…» գրքում տպագրված գրացուցակն է, որը ներկայացնում է տպագրիչ Ա. Բորտոլիի հայերեն հրատարակությունները: Իրենց հրատարակությունների գրացուցակները հաջորդաբար տպագրել են Վենետիկի (1810-ից) և Վիեննայի (1859-ից) Մխիթարյանները, Կ. Պոլսի, Էջմիածնի, Երուսաղեմի, Տփղիսի հայ տպարանները, գրադարաններն ու գրախանութները: գ. Գրադարանային Մ. արտահայտված է Տփղիսի, Երևանի, Շուշիի, Բաքվի, Մոսկվայի և հայոց այլ գրադարանների գրացուցակներով: դ. Ձեռագրացուցակներ, որոնք ներկայացնում են տարբեր վայրերում գտնվող հայ ձեռագրային հավաքածուները: Առանձին գրքով հրատարակված առաջին ձեռագրացուցակը Դ. Շահնազարյանցի «Մայր ցուցակ ձեռագիր մատենից Ս. Աթոռոյն Էջմիածնի»-ն է (1863), ներկայացնում է Էջմիածնի մատենադարանի ձեռագրերը: Ձեռագրացուցակագրությամբ զբաղվել են Հ. Տաշյանը («Ցուցակ հայերէն ձեռագրաց Մատենադարանին Մխիթարեանց ի Վիեննա», 1895), Հ. Աճառյանը, Գ. Սրվանձտյանը, Ս. Պարոնյանը, Բ. Սարգիսյանը, Ն. Մառը, Ֆ. Մակլերը, Ֆ. Կոնիբերը և այլ հայագետներ: ե. Հայոց պարբերական մամուլի Մ., որ սկիզբ առավ 1850-ական թթ., և առաջին ծավալուն երկն էր Ն. Հարոյի (Ն. Տեր–Հարությունյան) «Հայոց մամուլը Ռուսաստանում և Կովկասի մեջ» (1878), ապա՝ Գ. Գալեմքյարյանի «Պատմություն հայ լրագրության…», հ, 1 (1893) ևն: գ. Ճյուղային Մ., որից նկատելի զարգացում ապրեց հայագիտական Մ.: Հայ հին ու միջնադարյան հեղինակների երկերը ներկայացնող մատենագիտական աշխատություններից են Ս. Սոմալյանի իտալ. երկու երկերը՝ «Պատկեր նախնական թարգմանութեանց ի հայ բարբառ» (1825) և «Պատկեր հայոց դպրութեան» (1829), Ս. Նազարյանի ռուս. երկու աշխատությունները՝ «Թռուցիկ հայացք մինչև XIII դ. վերջի հայ գրականության պատմության» (1844), «Ակնարկ հայ նորագույն ժամանակների մատենագրության պատմության» (1846), Հ. Դուայթի «Գրացուցակ վաղ ժամանակներից մինչև XVII դարը եղած հայերեն բոլոր աշխատությունների» (1853, անգլ.), Ք. Պատկանյանի «Հայ պատմագիրների երկասիրութեանց ցուցակ»-ը (ֆրանս., ռուս., հայերեն, 1860, 1879, 1880), Կ. Եզյանի «Հայագիտություն…»-ը (1890), Պ. Ֆերհաթյանի «Ցուցակ եվրոպական–հայկական հրատարակությանց» (1896–1910, 1919), Ս. Պարոնյանի «Հայկական մատենախոսություն» («Բանասեր», 1900), Գ. Շրումպպֆի «Ուսումնասիրությունք հայ լեզվի և մատենագրության յԱրևմուտս» (1895), Կ. Կոստանյանի «Հայագիտությունն Արևմտյան Եվրոպայում» (1910) ևն: Հայ գրքի արձանագրական Մ–յան դեր էին կատարում պարբերականներում, հատկապես «Հանդես ամսօրյա»-ում տպագրվող հայերեն ընթացիկ հրատարակությունների ցանկերը:
Հայկ. Մ–յան սովետական շրջանը բնորոշվում է հետևյալով. 1. ՀՍՍՀ–ում մատենագիտական աշխատանքը դարձավ պետական, 2. Մ–յան գլխավոր կենտրոնը աշխարհում դարձավ Երևանը, 3. Մ. հստակորեն անջատվեց բանասիրությունից, որպես ինքնուրույն բնագավառ, 4. կազմակերպվեց մատենագիտական միջնակարգ և բարձրագույն կրթություն: ՌՍՖԱՀ ժողկոմխորհի 1920-ի հունիսի 30-ի «Մատենագիտության գործը ՌՍՖՍՀ–ում Լուսավորության ժողովրդական Կոմիսարիատին հանձնելու մասին» որոշմամբ պետությունն իր ձեռքը վերցրեց Մ–յան կազմակերպման գործը: Դրա հիման վրա ՀՍՍՀ ժողկոմխորհի 1922-ի դեկտ. 27-ի որոշմամբ ստեղծվեց ՀԽՍՀ պետ. գրապալատ (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/203 ''Գրապալատ''] ՀՍՍՀ), որը պետք է գրանցեր, հաշվառման ենթարկեր հանրապետությունում լույս տեսնող տպագիր արտադրանքը: 1926-ին գրապալատը լույս ընծայեց «Տպագրության տարեգիր» մատենագիտական պարբերականի անդրանիկ (1925) համարը: Դա հայ առաջին մատենագիտական պարբերականն էր: Մինչև 1928-ը լույս է տեսել տարեկան մեկ, ապա՝ չորս համար: 1935-ից կոչվել է «Գրքի տարեգիր», այժմ դարձյալ՝ «Տպագրության տարեգիր»: ՀՍՍՀ Գրապալատը 1940–50-ական թթ. հրատարակել է Հ. Պետրոսյանի մատենագիտական երկերը՝ հայ գեղարվեստական գրականությանը և պարբերական մամուլին վերաբերող: 1923-ից սկսեցին լույս տեսնել Հայպետհրատի հրատարակչական գրացուցակները, 1936-ից՝ «Թեմատիկ պլան»-ները: Այդպիսիք ամեն տարի լույս են ընծայում ՀՍՍՀ հրատարակչությունները: 1934-ին Երևանում լույս տեսավ Գ. Լևոնյանի «Հայոց պարբերական մամուլը»: 1930-ական թթ. վերջերից հայ Մ–յան ասպարեզում կարևոր դեր սկսեց կատարել ՀՍՍՀ Ա. Մյասնիկյանի անվ. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/227 ''հանրապետական գրադարանը''], որը հրատարակել է հայ դասական մի շարք գրողներին նվիրված Մ–ներ, ինչպես և հասարակական–քաղաքական, տեխ., երաժշտական որոշ հայ պարբերականների մատենագիտական ուղեցույցներ ևն: ՀՍՍՀ–ում մատենագիտական աշխատանք են կատարում նաև Խնկո Ապոր անվ. մանկական հանրապետական գրադարանը, Երևանի [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/574 ''համալսարանի գրադարանը''], Մեսրոպ Մաշտոցի անվ. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/284 ''Մատենադարանը''], ՀՍՍՀ ԳԱ ինստ–ները և հիմնակազմ գրադարանը, մարքսիզմ–լենինիգմի ինստ–ը ևն: 1920-ից մատենագիտական աշխատանք է կատարվել նաև սփյուռքում (Հ. Ոսկյան, «Ցուցակ հայերեն ձեռագրաց Մխիթարյան մատենադարանին ի Վիեննայ», 1963, Ա. Սյուրմելյան, «Մայր ցուցակ հայերեն ձեռագրաց սրբոց Հակոբյանց վանքի», 1948, Ա. Սալմասլյան, «Հայկական մատենագիտություն», 1969 ևն), հրատարակվել են նաև մի շարք ձեռագրացուցակներ, հրատարակչական գրացուցակներ, անհատական Մ–ներ:
''Գրկ.'' {{լայն|Անասյան Հ}}., Հայկական մատենագիտություն, հ. 1-2, Ե., 1959-76: Մատենագիտություն հայկական մատենագիտության, Ե., 1963: {{լայն|Իշխանյան Ռ}}., Հայ մատենագիտության պատմություն, պր. 1-3, Ե., 1964-68: {{լայն|Դավթյան Հ}}., Հայ գիրքը 1801-1850 թվականներին, Ե., 1967: Հայ գրականությունը օտար լեզուներով, Ե., 1971: Библиография, Общий курс под ред. М. А. Брискмана и А. Д. Эихенгольца, М., 1969; {{լայն|3добнов Н. В}}., История русской библиографии до начала XX века, М., 1955; {{լայն|Симон К. Р}}., История иностранной библиографии, М.., 1963.{{ՀՍՀ հեղ|Ռ. Իշխանյան}} '''ՄԱՏԵՆԱԳԻՐ''', մատյան (գիրք) գրող: Հնում Մ. էին կոչվում և՛ գիրք գրողները, և՛ ընդօրինակողները, հետագայում՝ միայն գրողները: Այժմ Մ. ասելով հասկանում ենք անցյալի մեր հեղինակներին՝ Մովսես Խորենացի, Կորյուն, Դավիթ Անհաղթ, Անանիա Շիրակացի, Ստեփանոս Սյունեցի, Գրիգոր Նարեկացի, Մխիթար Գոշ, Վարդան Այգեկցի և ուրիշներ (տես նաև [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/283 ''Մատենագրություն'']):{{ՀՍՀ հեղ|Ա. Մաթևոսյան}} '''ՄԱՏԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ''', այն ամենը, ինչ գրի է առնվել [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/283 ''մատյանի''] մեջ, անկախ գրավոր խոսքի տեսակից (գեղարվեստական, ուսումնական, քարոզչական, գիտական ևն): Հայկ. տերմին, որն ընդհանուր առմամբ բովանդակությամբ համապատասխանում է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/199 ''գրականություն''] բառին: Հայ հին հեղինակները Մ. տերմինը գործածել են հիմնականում հայկ., քաղդեական, հուն., ասորական և այլ Մ–ների համար, իսկ հետագայում նկատի են ունեցել գլխավորապես հայ հին և միջնադարյան գրականությունը, հիմնականում ընդգրկելով մինչև XVIII դ. ստեղծված Մ–յան բոլոր տեսակները՝ պատմագրություն, աշխարհագրություն, փիլիսոփայություն, իրավունք, քերականություն, ուղեգրություն, բժշկություն, մաթեմատիկա, տիեզերագիտություն, տոմարագիտություն, ալքիմիա, գեղարվեստական գրականություն<noinclude></noinclude> iv29xoh81a2hilay7lsvhi39x15cyxq