Վիքիդարան hywikisource https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB MediaWiki 1.47.0-wmf.14 first-letter Մեդիա Սպասարկող Քննարկում Մասնակից Մասնակցի քննարկում Վիքիդարան Վիքիդարանի քննարկում Պատկեր Պատկերի քննարկում MediaWiki MediaWiki քննարկում Կաղապար Կաղապարի քննարկում Օգնություն Օգնության քննարկում Կատեգորիա Կատեգորիայի քննարկում Հեղինակ Հեղինակի քննարկում Պորտալ Պորտալի քննարկում Էջ Էջի քննարկում Ինդեքս Ինդեքսի քննարկում TimedText TimedText talk Մոդուլ Մոդուլի քննարկում Event Event talk Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/284 104 25006 393762 262891 2026-08-05T12:00:01Z ~2026-40713-29 14065 393762 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>և այլն: Մատենագրական հուշարձանների շարքն են դասվում նաև երկրների, քաղաքների, բույսերի, կենդանիների, թանկագին քարերի, չափ ու կշռի, պետական ու եկեղեցական գործիչների անուններ ու նրանց մասին տվյալներ պարունակող գրավոր նյութերը:
Հայտնի են համաքրիստոնեական Մ–յան բնագավառին պատկանող հետևյալ մատենագրական ժողովածուները, որոնք հայ Մ–յան մեջ թարգմանաբար թափանցել են հիմնականում հունականի միջոցով. Աստվածաշունչ (բիբլիա), սաղմոսարան (փսալտերիոն), պատարագամատույց (խորհրդատետր, լիտուրգիոն, միսսալե), ժամագիրք (հորոլոգիոն), մաշտոց (եվխոլոգիոն), ճաշոց (տոնամակ, տարեգիրք, պրոփետոլոգիոն, ապոստոլոս), հայսմավուրք (մենոլոգիոն, սինաքսարիոն), տոնացույց (տոնացուցակ, պարզատումար, հեմերոլոգիոն, կալենդարիում), ճառընտիր (տոնական, հոմիլիար, հոմիլիարում), Հարանց վարք (ակտասանկտորում), վկայաբանություն (ակտա մարտիրում), շարակնոց (շարական, էիրմոլոգիոն, ստիխերարիոն, հիմնարիում), գանձարան (կոնդակարիոն), մանրուսում (փսալտիկոն, ասմատիկոն), քարոզգիրք, կանոնագիրք, աղոթագիրք, տոնապատճառ և այլն: Բացի Աստվածաշնչից և սաղմոսարանից, մյուս ժողովածուներն ընդգրկում են նաև միջնադարյան Հայաստանում ստեղծված երկեր:
Միջնադարյան Մ–յան նմուշներից են խրատ, ներբող, օրհնություն, աղոթք, մաղթանք, կցուրդ, ողբ, կտակ, տնօրինական, տեսիլ, պարականոն պատմություններ, դավանաբանական գրագրություններ, նամակներ, վավերագրեր, «Բանք իմաստասիրաց» կոչվող հավաքածուներ և նմանատիպ այլ գրվածքներ պարունակող մատյանները:
Ձեռագիր և հնատիպ մատյաններում հանդիպում են նաև սնոտիապաշտական, գուշակողական, ախտարական գրվածքներ (աղավխո, հավախոս, բախտացույց, վիճակացույց, երազահան, լուսնացույց, ռամգիրք), հմայական գրականություն (հմայիլ, ուրբաթագիրք), հրաշագործությունների պատմություններ, առասպելներ ևն: Հայ Մ., հատկապես պատմագրությունը, հայտնի է որպես աշխարհի ամենազարգացած գրականություններից մեկը: Նրա մի շարք նմուշներ (V դ. պատմիչ Ագաթանգեղոսի, VII դ. քաղկեդոնական անանուն մի ժամանակագրի, XIII-XIV դդ. Հեթում պատմիչի երկերը) դեռես միջնադարում թարգմանվել են տարբեր լեզուներով և թափանցել այլ ժողովուրդների գրականության մեջ: Հայկ. շատ սկզբնաղբյուրներ հավասարապես ծառայում են որպես աղբյուր նաև հարևան ժողովուրդների (վրացիների, աղվանների, աբխազների, ալանների ևն) պատմության ուսումնասիրման համար: Համաշխարհային համբավ են վայելում թարգմանական Մ–յան այն երկերը (Եվսեբիոս Կեսարացի, Տիմոթեոս Կուզ, Անտիոքի Ասսիզներ ևն), որոնց հունարեն, ասորերեն և այլ հին լեզուներով գրված բնագրերը կորել են, և որոնք մեզ են հասել միայն հայերեն թարգմանությամբ:
Գրկ. {{լայն|Զարբհանալյան Գ}}., Մատենադարան հայկական թարգմանությանց նախնյաց, Վնտ., 1889 Նոր բառգիրք Հայկազեան լեզուի, հ. 1, Ե., 1979, էջ 9-20: {{լայն|Աբգարյան Գ}}., Մատենադարան, Ե., 1962:{{ՀՍՀ հեղ|Գ. Աբգարյան}} '''ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ''', ձեռագիր ու տպագիր մատյանների (գրքերի) պահպանումն ու հասարակական օգտագործումը կազմակերպող հիմնարկություն: Նույնը, ինչ՝ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/192 ''գրադարանը'']: Միջնադարյան Հայաստանի գրադարանները կոչվել են գրատուն, գրանոց, արկեղք գրոց, գանձատուն, նշխարանոց, դիվան, ջամբռ, նաև մատենադարան: Եղել են հիմնականում վանքերում, հաճախ ունեցել են հատուկ շինություններ, ասպատակություններից ապահով լինելու նպատակով տեղավորվել են նաև քարանձավներում: Մինչև տպագրությունը Մ–ներում պահվել են միայն ձեռագիր մատյաններ, ընդօրինակվել են ձեռագրեր: Միջնադարում Մ–ներ եղել են Էջմիածնում, Հաղպատում, Սանահինում, Սաղմոսավանքում, Տաթևում, Գեղարդում, Կեչառույքում, Գլաձորում, Բաղեշում, Գետիկում, Սիսում, Հռոմկլայում, Դրազարկում, Բարձրբերդում, Ակներում ևն: Ներկայումս Մ. անվանումը արևմտահայերենում շարունակում է նշանակել ընդհանրապես գրադարան: Հայտնի են Վենետիկի և Վիեննայի Մխիթարյան, Երուսաղեմի սրբոց Հակոբյանը Մ–ները: Արևելահայերենում վերջին 60 տարվա ընթացքում Մ–ի փոխարեն նույն իմաստով գործածվում է գրադարան: Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/284 ''Մատենադարանը''], որը հիմնադրվել է V դ., ավանդաբար կոչվում է Մ. նաև Էջմիածնից Երևան տեղափոխվելուց հետո: Տես նաև [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/696 ''Ձեռագրատուն''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/286 ''Մատենաշար'']:{{ՀՍՀ հեղ|Գ. Աբգարյան, Ռ. Իշխանյան}} '''ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ''', {{լայն|Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր Մեսրոպ Մաշտոցի անվան հին ձեռագրերի ինստիտուտ}}, հիմնադրվել է 1959-ի մարտի 3-ին, Հայկական ՍՍՀ Մինիստրների խորհրդի որոշմամբ, Պետական ձեռագրատան (Մատենադարան) հիմքի վրա: 1962-ից՝ Մեսրոպ Մաշտոցի անվան: Ունի մատենագրության և մանրանկարչության, հին մատենագրության, միջնադարյան մատենագրության և վավերագրերի, բնագիտական հուշարձանների և ձեռագրերի պահպանության, նաև արխիվային, ձեռագրերի վերականգնման ու պատճենահանման բաժիններ, հայագիտական գրադարան:
Մ–ի մասին առաջին տեղեկությունները մեզ են հասել V դարից: Ըստ Ղազար Փարպեցու, Էջմիածնի կաթողիկոսությանը կից գործել է մի գրատուն, որտեղ պահվել են հայերեն ու հուն. մատյաններ: Մինչև XV դ. Մ–ի մասին տեղեկություններ չեն պահպանվել: Կաթողիկոսական աթոռը Սսից Էջմիածին փոխադրվելուց հետո (1441) ծաղկում են ապրում Էջմիածնի գրատունն ու մերձակա վանքերի գրչակենտրոնները:
Միջնադարյան Հայաստանում խոշոր վանքերին ու մենաստաններին կից ձեռագրատներն ու գրչության կենտրոնները բազմիցս ավերվել են: Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ, 1170-ին [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/248 ''Բաղաբերդում''] սելջուկ թուրքերը ավարի են մատնել շուրջ 10.000 հայերեն ձեռագիր, իսկ Առաքել Դավրիժեցին արձանագրում է Էջմիածնի գրատան թալանը XVII դ.: Վերջին անգամ Մ. ավերվել է 1804-ին, որի վկայությունն է Ներսես Աշտարակեցու՝ կոմս Ն. Պ. Ռումյանցևին ուղղած նամակը, «…ապաբախտ եմք… զի յաւուրս մեր բազմահարուստ գրատուն Արարատեան Աթոռոյ սրբոյ Կաթողիկէ Էջմիածնի… կողոպտեալ ի յաւար մատնեցաւ…» ({{լայն|Սեդրակյան Ա}}., Հովհաննես եպս. Շահխաթունեանցի կենսագրութիւնը, 1898, էջ 121-122):
Ռուսաստանի հետ Արևելյան Հայաստանի միավորումից (1828) հետո նոր ժամանակաշրջան է սկսվում Մ–ի ձեռագրական հավաքածուների հարստացման համար. 1828-ին հաշվվում էր 1809 միավոր ձեռագիր, իսկ 1914-ին՝ 4660: XIX դ. վերջերից Էջմիածնի ձեռագրատանը հավաքված նյութերի օգտագործումով սկսված որոշ պատմաբանասիրական աշխատանքներ ընդհատվեցին 1914-18-ի առաջին համաշխարհային պատերազմի պատճառով: Մեծ եղեռնի տարիներին ոչնչացվեցին հայ մշակույթի բազմաթիվ կենտրոններ, հազարավոր ձեռագիր մատյաններ:
Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության հաղթանակը Ռուսաստանում և սովետական կարգերի հաստատումը Հայաստանում կործանումից փրկեցին հայ ժողովրդին ու նրա դարավոր մշակույթը: 1920-ի դեկտ. 17-ին, ՀԽՍՀ Հեղկոմի դեկրետով, պետականացվեց նաև Էջմիածնի Մ., իսկ 1921-ի փետր. 5-ի դեկրետով Մ–ի հիմքի վրա ստեղծվեց Կուլտուր–պատմական ինստիտուտը՝ առաջին գիտ. հաստատությունը Հայաստանում: Ա. Մյասնիկյանի 1922-ի մարտի 6-ի կարգադրությամբ Էջմիածին են վերադարձվում պատերազմի տարիներին ապահովության համար Մոսկվա փոխադրված հայերեն ձեռագրերը: 1939-ին, Հայաստանի կառավարության որոշմամբ, Մ. Էջմիածնից տեղափոխվում է Երևան և տեղավորվում Ա. Մյասնիկյանի անվ. պետ. հանրային գրադարանի նորակառույց շենքում: 1959-ին փոխադրվում է նոր շենք:
Էջմիածնի ձեռագրատան պատասխանատուներ են եղել Ներսես Սարկավագը (1662), Իսահակ Սարկավագը (1766), Գրիգոր Վարդազարյանցը (1819), Մանվել Գյումուշխանեցին (1828-30), այնուհետև՝ Հովհաննես Շահխաթունյանցը, Մակար Հովբյանցը, Դանիել Շահնազարյանցը, Գրիգոր Մուշեղյանը, Ներսես Խուդավերդյանը, Սահակ Ամատունին, Գարեգին Հովսեփյանը, Մխիթար Վարդապետը (պաշտոնակատար), Մեսրոպ Տեր–Մովսիսյանը, Հուսիկ Մովսիսյանը, Գևորգ Չորեքչյանը:
Սովետական իշխանության տարիներին Մ–ի տնօրեններ են եղել Ս. Տեր–Հակոբյանը, Կ. Ղազարյանը, Մ. Հասրաթյանը, Հ. Մանվելյանը, Ե. Թորոսյանը, Գ. Աբովը, Վ. Նալբանդյանը: 1954-ից տնօրենն է ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս Լ. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/27 ''Խաչիկյանը'']:
Մ–ի, որպես գիտահետազոտական ինստ-ի, խնդիրներն են. ա. հին ձեռագրերի պահպանությունը, վերականգնումն ու<noinclude></noinclude> 7kiifkmmogeugd3r8z2zrtrzqj164kr Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/285 104 25007 393763 263028 2026-08-05T12:13:57Z ~2026-40713-29 14065 393763 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>պատճենահանումը, բ. ձեռագիր հուշարձանների հավաքումը, գ. հայերեն ձեռագրերի մայր ցուցակի կազմումը, դ. կարևորագույն բնագրերի, ինչպես նաև հայկ. մանրանկարչության հուշարձանների ուսումնասիրությունն ու հրապարակումը, ե. համաշխարհային նշանակություն ունեցող միջնադարյան հայկ. աղբյուրները ռուս. և եվրոպական լեզուներով հրատարակելը, զ. գիտահանրամատչելի գրքույկների միջոցով հայ ժողովրդի ձեռագրական մշակույթի արժեքավոր կոթողների մասսայականացումը:
Սովետական կարգերի առաջին տասնամյակներում Մ–ի հիմնական հավաքածուն համալրվում է Վասպուրականից և Տարոնից բերված, Սովետական Միության տարածքում գտնվող հայկ. վանքերից ու եկեղեցիներից հավաքված, Մոսկվայի Լազարյան ճեմարանից, Թիֆլիսի հայոց ազգագրական ընկերությունից ու Ներսիսյան դպրոցից, Նոր Նախիջևանից, Նոր Բայազետից, Կարինի Ներսեսյան դպրոցից, Թավրիզի առաջնորդարանից, Դարաշամբից (մինչև 1946-ը՝ գյուղ Իրանի Մակու գավառում), Երևանի պետ. թանգարանից և այլ վայրերից ստացված, ինչպես նաև զանազան անհատների նվիրած կամ վաճառած ձեռագրերով, որոնք ցուցակագրվում ու նկարագրվում են, կազմվում են տարբեր բնագավառների (պատմագիտություն, գեղարվեստական գրականություն, փիլիսոփայություն, բժշկագիտություն ևն) ժամանակագրական ցանկեր, ուղեցույցներ, օժանդակ քարտարաններ: Ավելի ուշ՝ 1965–70-ին հրապարակվում է Մ–ի ձեռագրերի համառոտ ցուցակը՝ 2 հատորով: 1959-ից մինչև այսօր լույս է ընծայվել ավելի քան 100 անուն գիրք:
Մ–ի ծրագրերում ուրույն տեղ են տրվում «Պատմագիրք Հայոց» մատենաշարի գծով տարվող աշխատանքներին, լույս են տեսել Եղիշեի, Սեբեոսի, Արիստակես Լաստիվերտցու, Կիրակոս Գանձակեցու պատմությունների գիտա–քննական բնագրերը: Պատմական կարևոր սկզբնաղբյուր են հանդիսանում նաև հայկ. ձեռագրերի հիշատակարանները, որոնք հրատարակվում են ըստ դարերի: Հայաստանի և հարևան երկրների, ինչպես նաև հայկ. գաղթավայրերի պատմության ուսումնասիրության համար եզակի արժեք են ներկայացնում Մ–ի դիվանում պահվող բազմահազար փաստաթղթերը: Հրատարակվել են պարսկ. հրովարտակների, կալվածագրերի մի քանի ժողովածուներ, Կամենեց–Պոդոլսկի հայկ. դատարանի արձանագրությունները, որոնք արժեքավոր տեղեկություններ են պարունակում լեհահայ գաղութի պատմության ուսումնասիրման համար:
Առաջընթաց է կատարվել հայ փիլիսոփայական հուշարձանների ուսումնասիրման և հրապարակման գործում: Դրանցից շատերն ունեցել են նաև զուգահեռ ռուս. թարգմանություն (Դավիթ Անհաղթ, Վահրամ Րաբունի, Անանուն Մեկնիչ): Ուշադրության կենտրոնում են միջնադարյան հայ իրավունքի եզակի հուշարձանները, հրապարակված են Մխիթար Գոշի «Դատաստանագրքի» և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/594 ''«Աստրախանի հայոց դատաստանագրքի»''] քննական բնագրերը: Միջնադարյան գեղարվեստական գրականության բնագրերից տպագրվել են Գրիգոր Տղայի, Հովհաննես Երզնկացու, Պաղտասար Դպիրի, Նաղաշ Հովնաթանի և այլ տաղերգուների ժառանգությունները, Խիկար Իմաստունի խրատները: Ուսումնասիրվում են նաև միջնադարյան հայկ. բնագիտական հուշարձանները, հրապարակի վրա են Անանիա Շիրակացու, Մխիթար Հերացու, Գրիգորիսի, Աբու Սաիդի երկերը:
Միջնադարյան հայ տնտ. մտքի ուսումնասիրության համար սկզբնաղբյուրային նշանակություն ունեն XVI–XVIII դդ. ստեղծված առևտրական ձեռնարկներն ու հաշվեմատյանները: Այս հուշարձանները ծրագրված է հրատարակել «Տնտեսական պատմության վավերագրեր» նոր մատենաշարով: Զգալի աշխատանք է տարվում մանրանկարչական հուշարձանները հետազոտելու և հրատարակելու համար: Լույս են տեսել «Հայկական մանրանկարչություն» (1967), «Արհեստներն ու կենցաղը հայկական մանրանկարներում» (1972), Վասպուրականի մանրանկարչություն և այլ ալբոմներ: Մ–ի գրապահոցներում պահվում է հայ երաժշտական արվեստի հարուստ ժառանգություն, ջանքեր են գործադրվում լուծելու [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/703 ''խազերի''] թնջուկը: Ուրույն տեղ է հատկացված հայկ. կարևորագույն ձեռագրական հուշարձանների ռուս. թարգմանությանը, որոնց գգալի մասը տպագրվում է Մոսկվայում՝ ՍՍՀՄ ԳԱ «Արևելքի մատենագրության հուշարձաններ» մատենաշարով (Կորյուն, Դավիթ Անհաղթ, Անանիա Շիրակացի, Արիստակես Լաստիվերտցի, Առաքել Դավրիժեցի): Հայ մատենագիրների երկերի և հնատիպ հրատարակությունների եզակի նմուշները հանրային սեփականություն դարձնելու նպատակով հրապարակված են Դավիթ Անհաղթի «Սահմանք իմաստասիրութեան» 1280-ի ձեռագրի, ինչպես նաև «Ուրբաթագրքի», «Տաղարանի» և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/115 ''«Ազդարարի»''] նմանահանությունները: 1941-ից հրատարակվում է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/273 ''«Բանբեր Մատենադարանի»''] աշխատությունների ժողովածուն:
Մ. սերտ կապերի մեջ է ձեռագրական մշակույթի խնդիրներով զբաղվող սովետական և արտասահմանյան գիտական ու թանգարանային հաստատությունների հետ, կատարում է գրքերի ու մանրաժապավենների փոխանակում:
Մատենադարանը այսօր դարձել է նաև տեսարժան վայր, ամեն տարի հազարավոր հայ և օտարազգի հյուրեր այցելում են Մ. և ծանոթանում հայ ժողովրդի հոգևոր մշակույթի եզակի նմուշներին:
Մ–ի հեղինակության աճը մեծապես նպաստում է նաև ձեռագրերի հավաքչական աշխատանքներին. Սովետական Միության տարբեր վայրերում և արտասահմանյան երկրներում ապրող հայերը նվիրում են իրենց մոտ պահվող հայ ձեռագրական մշակույթի մասունքները, իսկ երբեմն՝ նաև օտարալեզու գրչագրեր (Հ. Հազարյանը՝ Նյու Յորքից, նվիրել է 397, Վ. Սալաթյանը՝ Դամասկոսից՝ 150, Ռ. Մարկոսյանը՝ Փարիզից՝ 37 ձեռագիր, իսկ մեկ կամ երկու ձեռագիր նվիրողների անունները հարյուրների են հասնում): Մ–ում հավաքված է աշխարհում առկա ավելի քան 25.000 հայերեն ձեռագրերի մոտ կեսը: Դրանք V–XVIII դդ. հայ պատմիչների, փիլիսոփաների, աստվածաբանների, բանաստեղծների, մաթեմատիկոսների, բժիշկների երկերն են, ինչպես նաև հին աշխարհի և միջնադարի հույն, ասորի և այլազգի հեղինակների ստեղծագործությունների թարգմանությունները, այդ թվում նաև միայն հայերեն թարգմանությամբ պահպանված մի շարք կարևոր հուշարձաններ: Մ–ի ձեռագրերի ընդհանուր թիվը առ 1981-ի հունվարը 16.089 միավոր էր, որից 13.623-ը՝ հայերեն, իսկ 2.466-ը՝ օտար լեզուներով:{{ՀՍՀ հեղ|Բ. Չուգասզյան}} Մ–ի շենքը (նախագծվել և կառուցվել է 1944–57-ին, ճարտ. Մ. Գրիգորյան) ունի քաղաքաշինական կարևոր դիրք, տեղադրված է Երևանի կենտրոնի հս–ում բարձրացող սարահարթի լանջին, Լենինի պողոտայի առանցքով և եզրափակում է նրա հեռանկարը: Կառուցված է բազալտ քարից, ներսում օգտագործված են տարբեր մարմարներ:
Շենքում կան անհրաժեշտ սարքավորումներով գրապահոցներ, աշխատասենյակներ, սրահներ, դահլիճներ ևն: Մ–ի նշանակությունը պայմանավորել է շենքի ճարտարապետությունը: Այն արտաքուստ լուծված է հայ ճարտ–յանը բնորոշ ձևերի մշակումով, իսկ ներքին տարածություններում մեծ չափով կիրառված են հայ միջնադարյան ճարտ. ձևերն ու լուծումները: Մ–ում կիրառված արվեստների սինթեզը բացահայտում և որոշակի է դարձնում ճարտարապետության բովանդակությունը: Գլխավոր ճակատի խորշերի միջապատերի առջև հայ միջնադարյան գրականության, արվեստի, գիտության մեծ գործիչների՝ Մովսես Խորենացու (քանդակագործ՝ Ե. Վարդանյան, 1965), Թորոս Ռոսլինի (քանդակագործ՝ Ա. Շահինյան, 1967), Գրիգոր Տաթևացու (քանդակագործ՝ Ա. Գրիգորյան, 1967), Անանիա Շիրակացու (քանդակագործ՝ Գ. Բադալյան, 1963), Մխիթար Գոշի (քանդակագործ՝ Ղ. Չուբարյան, 1967), Ֆրիկի (քանդակագործ՝ Ս. Նազարյան, 1967) բազալտե արձաններն են, իսկ դրանցից ցած՝ փոքրիկ հրապարակում՝ Մեսրոպ Մաշտոցի արձանախումբը (քանդակագործ՝ Ղ. Չուբարյան, 1962-ին՝ գիպսից, 1967-ին՝ բազալտից): Բակի աջ և ձախ կողմերի կամարակապ սրահներում ցուցադրված են հայ ճարտարապետության հուշարձանների մանրամասներ, խաչքարեր: Շենքի նախասրահում «Ավարայրի ճակատամարտը» խճանկարն է (1956-60), իսկ գլխավոր աստիճանատան պատերին՝ «Հայոց պատմություն» եռամաս որմնանկարը (1956-59. երկուսն էլ՝ նկարիչ Հ. Խաչատրյան): Մ. 1978-ից ընդարձակվում է. հս. լեռան մեջ կառուցվում են գրապահոցներ, որոնք թունելով կմիանան հիմնական շենքին:{{ՀՍՀ հեղ|Լ. Զորյան}} Պատկերազարդումը տես 368–369-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ III:
''Գրկ''. Մայր ցուցակ ձեռագիր մատենից գրադարանի սրբոյ աթոռոյն Էջմիածնի, Թ., 1863: {{լայն|Խաչիկյան Լ}}., Մատենադարանը անցյալում և սովետական իշխանության տարիներին, «ԲՄ», հ. 4, 1958: {{լայն|Նույնի}}, Հայկական ՍՍՀ Մինիստրների սովետին առընթեր գիտա–հետազոտական ինստիտուտ «Մատենադարանը»,<noinclude></noinclude> 2luiggs1mw4n58vdvf4655xsxd31ygl Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/286 104 25008 393764 263038 2026-08-05T12:32:17Z ~2026-40713-29 14065 393764 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>«ՊԲՀ», 1959, № 2-3: {{լայն|Աբգարյան Գ}}., Մատենադարան, Ե., 1962: {{լայն|Եգանյան Օ}}., Մատենադարանի ձեռագրական հավաքածուները, տես «Ցուցակ ձեռագրաց Մաշտոցի անվան Մատենադարանի», հ. 1, Ե., 1965, էջ 13-214:
'''ՄԱՏԵՆԱՆԻՇ''', {{լայն|գրանիշ, ի գրոց, էքսլիբրիս}}, փոքր չափի գծանկար, որն արտահայաում է գրադարանի պատկանելությունը, բովանդակությունը, գրքի տիրոջ մասնագիտությունը, նախասիրությունները: Բազմացվում և փակցվում է գրքի կազմին, ներսի կողմից: Ամենահին Մ–երը նկարվել են ֆրանս. ձեռագրերի վրա: Տպագիրները ստեղծվել են Գերմանիայում, առաջինը՝ 1460-ին, գերմանացի ասպետ Բեռնարդ ֆոն Ռորբախի զինանշանի պատկերով: Սկզբնական շրջանում տարածված էին զինանշանային Մ–երը, հետագայում՝ սյուժետայինները: Շուտով Արևմտյան Եվրոպան և ապա ամբողջ աշխարհը որդեգրեցին այդ կուլտուրան: Դրան մեծապես նպաստեց այն, որ Մ–եր սկսեցին ստեղծել հռչակավոր նկարիչներ Ա. Դյուրերը, Լ. Կրանախը, Հ. Հոլբայն Կրասերը և ուրիշներ, ինչպես և՝ Մ–երի հավաքածու կազմելը:
Բովանդակությամբ Մ–երը բաժանվում են չորս տեսակի՝ թեմատիկ–սյուժետային, զինանշանային, անվանագրային և տպատառային, ըստ պատրաստման միջոցների՝ նկարված, տպագրված և դաջված: Պատրաստման տեխնիկան բազմազան է՝ փորագրություն, ասեղնագծում, օֆորտ, վիմագրություն, լուսապատճենում ևն:
Հայկ. հին ձեռագրերը հիմք են տալիս մտածելու, որ Հայաստանում Մ. գոյություն է ունեցել դեռևս միջնադարում: Հին մատյաններն ունեն հիշատակարաններ, որտեղ գրիչները նշում են, թե ում է պատկանում ձեռագիրը, և առատորեն սփռված են գլխազարդերն ու վերջնազարդերը, սկզբնատառերի նկարազարդումները, թռչնագրերը, այսինքն՝ առկա են Մ–ի երկու էական տարրերը՝ պատկանելություն ցույց տալն ու պատկերը, որոնք և վկայում են միջնադարյան Հայաստանում Մ–ի հավանական կիրառության մասին: Սակայն առայժմ հայտնի հայկ. առաջին Մ. ստեղծել է Վ. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/205 ''Սուրենյանցը''] Ֆ. Բուլգակովի համար, XIX դ. վերջերին: Այդ ավանդույթը շարունակել են Մ. Սարյանն ու Հ. Կոջոյանը: Սովետահայ մատենանիշային արվեստի հիմնադիրներից մեկը և անխոնջ պրոպագանդիստը եղել է Ռ. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/251 ''Բեդրոսովը'']: Այդ արվեստի զարգացման գործում իրենց լուման ունեն նաև Ա. Մամաջանյանը, Պ. Կուզանյանը, Յա. Ագոպսովիչը (Հովհաննես Հակոբյան, Լեհաստան), Մ. Բաղդասարյանը, Ա. Զաքարյանը, Ռ. Մնացականյանը և ուրիշներ: Հայկ. Մ–եր ստեղծվել են նաև Ռուսաստանում, Իտալիայում, Ֆրանսիայում, ԱՄՆ–ում, Լեհաստանում և այլուր:
''Գրկ.'' Բեդրոսյան Ռ., Մատենանիշեր, Ե., 1978:{{ՀՍՀ հեղ|Ս. Ղազարյան}} '''ՄԱՏԵՆԱՇԱՐ,''' որևէ հատկանիշով (թեմատիկ, ժանրային ևն) ու նպատակադրմամբ խմբավորվող և ձևավորմամբ ընդհանրացող գրքերի շարք: Մ. լինում է լույս տեսնող գրքերի (հատորների) սահմանափակ կամ անսահմանափակ քանակությամբ: Անցյալում լույս տեսած և այժմ շարունակվող հայտնի Մ–երից են՝ «Համաշխարհային գրականության գրադարան», «Փիլիսոփայական ժառանգություն», «Անտիկ գրականության գրադարան», «Նշանավոր մարդկանց կյանքը», «Ընտիր մատենագիրք», «Մատենագրութիւնք նախնեաց», «''Ղուկասյան մատենադարան''», «Էժանագին գրադարան», «Դպրոցական գրադարան», «Արկածային գրադարան», «Գրական հուշարձաններ», «Սփյուռքահայ գրողներ», «Հայ մատենագիրներ», «Հայ դասականների գրադարան», «Ռուս դասականների գրադարան» ևն:
'''ՄԱՏԵՆՃՅԱՆ''' Մամբրե Վարդևանի (25.10. 1880, Բաբերդ – 2.3.1920, Թիֆլիս), հայ գրականագետ, մանկավարժ: 1886-ին նրանց ընտանիքը տեղափոխվել է Կովկաս: 1901-ին Մ. ավարտել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանը: 1903-07-ին սովորել է Սորբոնի համալսարանի գրականության բաժնում (հաճախել է նաև արվեստների պատմության դասընթացները): Այնուհետև մինչև կյանքի վերջը ֆրանսերեն, հայոց լեզու, հայ և ընդհանուր գրականություն է դասավանդել Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում (դպրոցի համար գրել և հրատարակել է «Հունական գրականություն» ձեռնարկը): Արտաշես և Մանուկ Աբեղյանների հետ կազմել է 1912-17-ին պրակներով լույս տեսած «Գրագետ» ուղղագրության դասագիրքը: Մ. աշխատակցել է ժամանակի հայ պարբերական մամուլին, մասնակցել գրական կյանքին:
''Գրկ.'' Հայ մշակույթի օրրանը, Ե., 1971, էջ 200–211:{{ՀՍՀ հեղ|Հ. Դավթյան}} '''ՄԱՏԵՐԻԱ''' (լատ. materia — նյութ), գիտակցությունից անկախ և նրանից դուրս գոյություն ունեցող ռեալությունը: Փիլիսոփայության պատմության մեջ Մ–ի գաղափարի ըմբռնումը կապված է եղել աշխարհի բազմազան իրերի ու երևույթների համար մեկ ընդհանուր միասնական հիմք՝ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/176 ''սուբստանց''] նշելու պրոբլեմի հետ:
Հին աշխարհի (Հնդկաստան, Չինաստան, Եգիպտոս ևն) փիլիսոփայության մեջ Մ–ի գաղափարը ըմբռնվել է մտահայեցողական ձևով՝ որպես նախանյութ, որից «կերտված» են աշխարհի բոլոր առարկաները: Այդ պատճառով, օրինակ, Հին Հունաստանում, Մ. պարզունակորեն նույնացվել է ջրի (Թալես), օդի (Անաքսիմենես) հետ, դիտվել է որպես վերացական տրամաբանական նախասկիզբ՝ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/508 ''ապեյրոն''] (Անաքսիմանդրոս), որպես կրակ (Հերակլիտ), որն իր մեջ սինթեզում է նախանյութը և շարժման ու փոփոխման կենսական ուժը: Այս երկու միտումները Դեմոկրիտը ներկայացնում է մեկ ընդհանուր մտահայեցողական նախասկզբի՝ ատոմի մեջ, իսկ Մ.՝ երկու ձևով՝ ատոմ և դատարկություն:
Նոր ժամանակից սկսած, փորձարարական գիտության զարգացմանը զուգընթաց, Մ–ի գաղափարի հիմքը դառնում է բնագիտությունը: Փորձեր էին արվում նախանյութի փոխարեն գտնել անփոփոխ առաջնային հատկություններ, որոնք ընդհանուր լինեն աշխարհի բոլոր առարկաների համար և ընկած լինեն նրանց հիմքում: Որպես այդպիսիք հանդես էին գալիս երկրաչափական ու մեխանիկական հատկանիշներ՝ տարածականություն, անթափանցիկություն, ծանրություն, ձև, տեղափոխություն ևն, որոնք սովորաբար ամփոփվում էին իրենց մեկ միասնական կրողի՝ ֆիզիկական ատոմի մեջ: Մ. ըմբռնվում էր նրա ֆիզիկական հատկանիշների տեսանկյունից և սահմանվում էր առանց գիտակցության հետ հարաբերակցությանը դիմելու: Ֆրանս. մատերիալիստները (Դ. Դիդրո, Պ. Հոլբախ) առաջինը նկատեցին, որ անհնարին է առարկաների բոլոր հատկանիշները հանգեցնել միայն մեխանիկականի և բոլոր ձևերը՝ միայն երկրաչափականի, և փորձեցին Մ–ի սահմանման համար նշել փիլիսոփայական-իմացաբանական հիմքեր՝ ներկայացնելով այն գիտակցության հետ ունեցած իր հակադրության մեջ: Այս միտումը իր հետագա զարգացումն ստացավ մարքսիստական փիլիսոփայության մեջ, որը Մ–ի սահմանումը ուղղակիորեն կապեց [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/338 ''փիլիսոփայության հիմնական հարցի''] մատերիալիստական լուծման հետ. Մ. դիտվեց որպես գիտակցությունից անկախ գոյություն ունեցող ռեալություն: Մ–ի այդ դիալեկտիկամատերիալիստական ըմբռնումը հենվում է աշխարհի մատերիական միասնության, գիտակցության նկատմամբ Մ–ի աոաջնայնության և աշխարհի ճանաչելիության սկզբունքների վրա: Սրանով Մ–ի որպես փիլ. կատեգորիայի ըմբռնումը սահմանազատվում է Մ–ի դրսևորման կոնկրետ բնագիտական պատկերացումներից և այն խարսխվում համընդհանուր հատկությունների վրա (օբյեկտիվություն, շարժում ու զարգացում, անստեղծելիություն ու անոչնչանալիություն, տարածաժամանակային անվերջ գոյություն,<noinclude></noinclude> h9kyptsxc0ruubf9n2jgptos28w2hyy Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/287 104 25009 393765 263081 2026-08-06T06:49:44Z ~2026-40713-29 14065 393765 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>կառուցվածքայնության անսպառելիություն ևն): Ընդհանրացնելով բնագիտության նորագույն նվաճումները և մարքսիստական փիլիսոփայության դրույթները՝ Լենինը ձևակերպեց Մ–ի սահմանումը. «Մատերիան փիլիսոփայական կատեգորիա է՝ նշանակելու համար օբյեկտիվ ռեալությունը, որ տրված է մարդուն նրա զգայությունների մեջ, … գոյություն ունենալով նրանցից անկախ» (Երկ., հ. 14, էջ 161):
Մ–ի գաղափարը նրա դրսևորման կոնկրետ ձևերի ֆիզիկական հատկանիշների հետ նույնացնելու փաստով էր պայմանավորված այն ճգնաժամային վիճակը, որը ստեղծվեց ֆիզիկայում XX դ. սկզբին՝ կապված ատոմի տրոհման և ռադիոակտիվության հայտնագործման հետ: Այս փաստերը շատ մտածողների հանգեցրին այն եզրակացությանը, որ Մ. չքանում է, մնում է միայն շարժումը: Այս միտումը հանգեցրեց, մասնավորապես, էներգետիզմի (Օստվալդ), որը փորձում էր աշխարհի հիմքում դնել զուտ էներգիան՝ առանց նրա մատերիական կրողի: Վ. Ի. Լենինը ցույց ավեց, որ դա արդյունք է Մ–ի մետաֆիզիկական պատկերացման, երբ Մ. ըմբռնվում է որպես որոշակի ֆիզիկական վիճակ, և առաջ քաշեց Մ–ի կառուցվածքայնության անվերջության գաղափարը, որն ամենևին էլ նույնական չէ նյութի անվերջ բաժանելիության մեխանիկական ըմբռնմանը: Ներկայումս հայտնի է Մ–ի դրսևորման երկու հիմնական ձև՝ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/321 ''նյութ և դաշտ'']: Այդ ձևերը միմյանց հետ փոխկապված են և ամենևին էլ վերջնական չեն:
''Գրկ.'' {{լայն|Էնգելս Ֆ}}., Լյուդվիգ Ֆոյերբախը և գերմանական կլասիկ փիլիսոփայության վախճանը, Ե., 1972: {{լայն|Նույնի}}, Անտի–Դյուրինգ, Ե., 1967: {{լայն|Լենին Վ. Ի}}., Մատերիալիզմ և էմպիրիոկրիտիցիզմ, Երկ., հ. 14: {{լայն|Архипцев Փ. Т}}., Материя как философская категория, М., 1961; Диалектика в науках о неживой природе, М., 1964, разд. 2; Философские проблемы физики элементарных частиц, М., 1963; {{լայն|Мелюхин С. Т}}., Материя в ее единстве, бесконечности и развитии, М., 1966; {{լայն|Նույնի}}, Материальное единство мира в свете современной науки, М., 1967; Структура и формы материи, М., 1967; {{լայն|Кедров Б. М}}., Ленин и революция в естествознании XX века, М., 1969; Исследования по общей теории систем, М., 1969; Ленин и современное естествознание, М., 1969; {{լայն|Марков М.А}}., О природе материи, М., 1976.{{ՀՍՀ հեղ|Ս. Ավետիսյան}} '''ՄԱՏԵՐԻԱԼԻԶՄ''' (լատ. materialis – նյութական), փիլիսոփայական ուղղություն, որը [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/338 ''փիլիսոփայության հիմնական հարցը''] լուծելիս, ի հակադրություն [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/310 ''իդեալիզմի''], առաջնային է համարում [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/394 ''կեցությունը''], բնությունը՝ դրանից ածանցելով [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/62 ''մտածողությունը''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/77 ''գիտակցությունը''], ոգին: Մ–ի հիմնական հասկացությունը [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/286 ''մատերիան''] է, այսինքն՝ աշխարհը (բնությունը), վերցված որպես օբյեկտիվ իրականություն, որը գոյություն ունի և կառավարվում է իրեն ներհատուկ օրենքներով և իր բացատրության համար կարիք չունի իրենից դուրս կամ վեր կանգնած որևէ ուժի, էության, կարգի, ինչպես այդ պնդում է փիլիսոփայական իդեալիզմը: Մ–ի իմացաբանությունը արտացոլման տեսությունն է, ըստ որի զգայությունները օբյեկտիվ աշխարհի սուբյեկտիվ պատկերն են: Մ–ի առաջին պատմական ձևը անտիկ Մ. է: Աշխարհը դեռ բաժանված չէր մասնավոր գիտությունների հետազոտության բնագավառների, չկար բուն իմաստով փորձարարական նյութ, ուստի անտիկ Մ. {{լայն|հայեցողական}} էր. նա աշխարհը դիտում էր որպես ամբողջություն՝ սեփական կյանքով ապրող յուրովի մի օրգանիզմ՝ ներդաշնակորեն կառուցված, օրինաչափ տիեզերք՝ «կոսմոս», և գանում էր, որ կա ինքնուրույն մատերիական նախասկիզբ, որն ընկած է աշխարհի բազմազանության հիմքում (միլեթյան դպրոցի «սկզբնամատերիան» և «արխեն», Անաքսագորասի «հոմեոմերիաները», Էմպեդոկլեսի «չորս տարրերը» ևն): Աշխարհի վերջնական տարրերի վերաբերյալ պատկերացումների զարգացումը եղավ ատոմիզմի ուսմունքը (Լևկիպոս, Դեմոկրիտ, Էպիկուր): Միջնադարում իշխող կրոնա–իդեալիստական փիլիսոփայության շրջանակներում ընդհանուր աոմամբ մատերիալիստական միտում ուներ միայն նոմինալիզմի պնդումը վերացական ընդհանրական էությունների նկատմամբ առանձին, եզակի առարկաների առաջնայնության մասին (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/335 ''Նոմինալիզմ և ռեաիզմ'']): Բնության ինքնաբավ գոյության և ինքն իրենով բացատրելի լինելու մատերիալիստական գաղափարն այստեղ դրսևորվում էր «աստծու և բնության հավետակցության» և «երկակի ճշմարտության» տեսությունների ձևով: Այս հանգամանքները խիստ ուշագրավ են հայ միջնադարյան փիլիսոփայության գնահատման համար, որի մեջ մեծ զարգացում էր ստացել հետևողական նոմինալիզմը (Հովհաննես Սարկավագ, Վահրամ Րաբունի, Գրիգոր Տաթևացի, Հովհանն Որոտնեցի): Մ–ի հաջորդ պատմական ձևը, որն սկզբնավորել է Ֆ. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/381 ''Բեկոնը''], կապված է բուրժ. արտադրահարաբերությունների կազմավորման և փորձնական բնագիտության զարգացման հետ: Նոր ժամանակի Մ. բացառում էր փորձնական դրսևորում չունեցող ամեն տեսակ վերացական մետաֆիզիկական էությունները և աշխարհի հիմքում դնում էր մատերիան նյութական մասնիկների, մարմնական սուբստանցի ձևերով: Բնագիտության և փիլիսոփայության դասականների համար (Թ. Հորս, Ջ. Լոկ, Պ. Գասենդի, Գ. Գալիլեյ, Ի. Նյուտոն, Պ. Լապլաս ևն) աշխարհը (բնությունը) ներկայանում էր որպես մի հսկայական մեխանիզմ, որը կառավարվում է մեխանիկայի օրենքներով և նկարագրելի է մաթեմատիկական բանաձևերի լեզվով: Գիտական բացատրության եղանակով դա, ուրեմն, մեխանիստական Մ. էր (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/401 ''Մեխանիցիզմ'']): Փորձնական բնագիտությանը հատուկ վերլուծական մեթոդը և մեխանիստական մտածելակերպը, փոխադրվելով փիլիսոփայության մեջ, կազմեցին նաև ժամանակի Մ–ի բնորոշ սահմանափակությունը՝ նրա մետաֆիզիկական բնույթը (հակադիալեկտիկայի իմաստով): Մետաֆիզիկական Մ. իշխում էր ընդհուպ մինչև XIX դ. կեսերը: Եվ միայն առանձին մատերիալիստներ (Բ. Սպինոզա, Դ. Դիդրո) կռահում էին մեխանիկա–մետաֆիզիկական մտածելակերպի սահմանափակությունները: Այս Մ-ի համար բնորոշ էր նաև ձգտումը՝ մարդուն դնելու բնության ընդհանուր կարգի մեջ և մարդու մասին գիտությունը ստեղծելու բնագիտության տիպարով: Սակայն նա անկարող գտնվեց տալու մարդկային հասարակության հետևողական մատերիալիստական բացատրությունը: XVIII դ. ֆրանս. Մ. (Ժ. Լամետրի, Կ. Հելվեցիուս, Դ. Դիդրո, Պ. Հոլբախ) հատկապես զարգացրեց սենսուալիստական արտացոլման տեսությունը, հետևողականորեն դրսևորեց Մ–ի կապն աթեիզմի հետ: Մ–ի այս ձևի բարձրակետը եղավ Լ. ''Ֆոյերբախի'' ուսմունքը, որը ցույց ավեց իդեալիզմի անխուսափելի կապը կրոնի հետ: Հատուկ տեղ ունի ռուս հեղափոխական դեմոկրատների ուսմունքը, որի մեջ Մ. զուգակցված է սոցիալական հեղափոխության դիալեկտիկական գաղափարի հետ: XIX դ. աշխարհի վերաբերյալ բնագիտական հայացքի հաղթանակի շնորհիվ ակնհայտ դարձավ Մ–ի ներքին կապը բնագիտության հետ: Մ. գերիշխում էր բնագետների շրջանում (այսպես կոչված, բնապատմական կամ բնագիտական Մ.): Պատահական չէ, որ երբեմն մատերիալիստորեն մեկնաբանվում էր նաև պոզիտիվիզմը, որքանով որ այն հռչակում էր աշխարհի գիտական ճանաչողության իդեալը: Բուն Մ–ի մեջ ևս նկատվում էր փիլիսոփայությունը բնագիտության արդյունքների հանրամատչելի վերաշարադրմամբ փոխարինելու միտումը («գռեհիկ» Մ.):
XIX դ. մի շարք հայ մտածողների (Խ. Աբովյան, Ս. Պալասանյան, Ս. Ոսկանյան, Ա. Գարագաշյան, Դ. Կոստանդյան) հայացքներում Մ–ի աղբյուրը, մի կողմից, անմիջականորեն եվրոպական միտքն էր՝ XVIII դ. ֆրանս. Մ., XIX դ. բնապատմական Մ., ինչպես և մատերիալիստորեն մեկնաբանված պոզիտիվիզմը, իսկ մյուս կողմից՝ ռուս հեղափոխական դեմոկրատների Մ., որի անմիջական ազդեցությամբ ձևավորվեցին Մ. Նալբանդյանի և հայ առաջադեմ մտավորականության հայացքները:
Մ–ի հաջորդ պատմական ձևը [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/371 ''դիալեկտիկական մատերիալիզմն''] է՝ առավել հետևողական մատերիալիստական փիլիսոփայությունը, որը համապատասխանում է հասարակական կյանքի և գիտական ճանաչողության զարգացման որակական նոր աստիճանին: Այն հաղթահարեց մինչմարքսիստական Մ–ի սահմանափակությունները և առաջին անգամ տվեց պատմության մատերիալիստական ըմբռնումը (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/165 ''Պատմական մատերիալիզմ'']): Մ–ի արտացոլման տեսության դիալեկտիկական վերակառուցումը հնարավորություն ընձեռեց լուծելու գիտության առաջադիմության ընթացքում ծագող իմացաբանական դժվարությունները, որոնց հանդեպ անզոր էր մետաֆիզիկական–մեխանիստական Մ–ի հայեցողական իմացաբանությունը:
''Գրկ.'' տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/371 ''Դիալեկտիկական մատերիալիզմ''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/165 ''Պատմական մատերիալիզմ''], մատերիալիստ փիլիսոփաներին վերաբերող հոդվածների գրականությունը:{{ՀՍՀ հեղ|Հ. Գևորգյան}}<noinclude></noinclude> e9alpbmr402qd6zpfcpr8muvkahtt8x Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/288 104 25010 393766 263123 2026-08-06T07:34:55Z ~2026-40713-29 14065 393766 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>'''«ՄԱՏԵՐԻԱԼԻԶՄ ԵՎ ԷՄՊԻՐԻՈԿՐԻՏԻՑԻԶՄ»''': «{{լայն|Քննադատական նոթեր մի ռեակցիոն փիլիսոփայության մասին}}», Վ. Ի. Լենինի գլխավոր փիլիսոփայական երկը: Գրվել է 1905-07-ի հեղափոխության պարտությունից հետո, ռեակցիայի տարիներին, հրատարակվել 1909-ի մայիսին: «Մ. և է.» ստեղծվել է մարքսիզմի փիլիսոփայությունը ռևիզիոնիզմի հարձակումներից պաշտպանելու, [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/47 ''էմպիրիոկրիտիցիզմի''] (տես նաև [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/166 ''Մախիզմ'']) և զանազան այլ փիլիսոփայական ուսմունքների ([https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/227 ''նեոկանտականություն''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/418 ''պրագմատիզմ''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/323 ''իմանենտ փիլիսոփայություն''] ևն) կրոնաիդեալիստական բնույթը բացահայտելու, կուսակցության առջև ծառացած արմատական փիլիսոփայական հարցերը լուծելու նպատակով: Այդ երկում Լենինը մշակել է մարքսիստական կուսակցության փիլ., տեսական հիմքերը: Լենինը, զարգացնելով մատերիալիզմի դրույթները, տվեց [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/286 ''մատերիայի''] դասական սահմանումը (Երկ., հ. 14, էջ 161), որը իդեալիզմի դեմ պայքարի ողջ պատմության ու բնագիտական նվաճումների ընդհանրացումը եղավ: «Մ. և է.» երկում հետագա զարգացում ստացավ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/338 ''փիլիսոփայության հիմնական հարցը'']: Լենինը, ընդգծելով մատերիայի առաջնայնությունը, ցույց տվեց, որ կեցության ու մտածողության հակադրությունը սահմանափակվում է «հիմնական իմացաբանական հարցի» շրջանակներով, որ այդ սահմաններից դուրս «… տվյալ հակադրության հարաբերականությունն անտարակուսելի է» (նույն տեղում, էջ 186): «Մ. և է.» երկում որակական նոր աստիճանի բարձրացվեց մարքսիստական [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/324 ''իմացաբանությունը'']: Նա փիլիսոփայության ոլորտը մուծեց արտացոլման հասկացությունը, ընդգծելով, որ մատերիայի հիմքում ընկած է «զգայության նման հատկություն, արտացոլման հատկություն» (նույն տեղում, էջ 109), նշելով հոգեկանի, գիտակցության երկրորդայնությունը, ընդգծեց, որ մտածողությունը, գիտակցությունը իրականության արտացոլումն է: Լենինը, ստեղծագործորեն կիրառելով դիալեկտիկան, զարգացրեց ճշմարտության մասին մարքսիստական ուսմունքը: Նշելով գիտության և պրակտիկայի անխզելի կապը՝ նա ցույց տվեց պրակտիկայի դերը գիտելիքի օբյեկտիվությունը որոշելու հարցում:
Լենինն ուշադրությունը բևեռեց նաև փիլիսոփայության և գիտության փոխհարաբերության հարցին: Հետազոտելով XIX–XX դդ. սահմանագծի բնագիտության մեջ, հատկապես ֆիզիկայում, աեղի ունեցած հեղաշրջումը, նշեց նախկին մատերիալիզմի սահմանափակությունները, դիալեկտիկական մատերիալիզմի մեթոդաբանական նշանակությունը նորագույն հայտնագործությունների մեկնաբանման հարցում: Բնութագրելով ֆիզիկայի ճգնաժամի էությունը՝ Լենինը բացահայտեց [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/646 ''ֆիզիկական իդեալիզմի''] և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/653 ''ֆիզիոլոգիական իդեալիզմի''] դասակարգային ու իմացաբանական արմատները, բնագիտության զարգացման բարդ, դիալեկտիկական ուղին: Լենինը ցույց տվեց, որ մարքսիզմը հետևում է փիլ. լավագույն ավանդույթներին, կատեգորիաների ներքին զարգացման տրամաբանությանը և պահպանում ու ամրապնդում է կապը զարգացող գիտության հետ՝ օգտագործելով նրա փորձը իր կատեգորիաները նոր բովանդակությամբ հարստացնելու և զարգացնելու համար: Այդ պատճառով է, որ դիալեկտիկական մատերիալիզմը պահպանում է արդի գիտության զարգացման միտումներին համապատասխանող մեթոդաբանական նշանակությունը:
«Մ. և է.» երկում Լենինը համակողմանիորեն քննարկեց մատերիայի ու նրա շարժման ձևերի բազմազանության հարցը, տարածության և ժամանակի կատեգորիաները, պատճառականության սկզբունքը ևն: Լենինը հարստացրեց [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/20 ''կուսակցականության''] սկզբունքը, մատնանշեց, որ փիլիսոփայությունը հակամարտ հասարակության մեջ դրսևորվում է մատերիալիզմի ու իդեալիզմի պայքարում: Լենինը, բացահայտելով հասարակական երևույթների մախիստական բացատրությունների սնանկությունը, հասարակության վերաբերյալ կենսաբանական և էներգետիկական ուսմունքների հետադիմական բնույթը՝ զարգացրեց պատմական մատերիալիզմը: Մախիստները այդ ուսմունքներով փորձում էին սքողել կապիտալիզմի խոցերը, դասակարգային հակամարտության էությունը: Լենինը միաժամանակ ցույց տվեց, որ մարքսիզմը մարտնչող ուսմունք է հասարակության հեղափոխական վերափոխման մասին և արտահայտում է պրոլետարիատի ու աշխատավոր զանգվածների արմատական շահերը: «Մ. և է.» երկը կոմունիստական ու բանվորական կուսակցությունների մարտական զենքն է բուրժուական գաղափարախոսության դեմ մղվող պայքարում: Այն ստեղծագործական մարքսիզմի վառ օրինակ է, որը նոր մակարդակի բարձրացրեց մարքսիզմի փիլիսոփայությունը և այսօր էլ շարունակում է ծառայել մարքսիստական գիտական աշխարհայացքի ձևավորմանը:
Լենինի «Մ. և է.» երկը հայերեն առաջին անգամ առանձին գրքով հրատարակվել է 1939-ին: Առ 1-ը հունվարի 1981 հրատարակվել է ևս 5 անգամ:
''Գրկ.'' {{լայն|Иовчук М. Т}}., Ленинизм, философские традиции и современность, М., 1970; {{լայն|Кедров Б. М}}., Как изучать книгу В. И, Ленина «Материализм и эмпириокритицизм», М., 1972.
'''ՄԱՏԵՐԻԱԼԻՍՏԱԿԱՆ ԴԻԱԼԵԿՏԻԿԱ''', տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/370 ''Դիալեկտիկա''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/371 ''Դիալեկտիկական մատերիալիզմ'']:
'''ՄԱՏԹԵՈՍ Ա ԿՈՍՏԱՆԴՆՈԻՊՈԼՍԵՑԻ''', {{լայն|Չուխաճյան}} (1802, Կ. Պոլիս – 22.8. 1865, Էջմիածին), Հայոց կաթողիկոս 1858-ից: 1835-ին ընտրվել է Բուրսայի թեմի, 1841-ին՝ Զմյուռնիայի թեմի առաջնորդ, 1844-48-ին եղել Կ. Պոլսի հայոց պատրիարք: Նպաստել է Կ. Պոլսի և Զմյուռնիայի հայ գաղթավայրերի կրթական և գրական կյանքի աշխուժացմանը: 1845-ին վերաբացել է Կ. Պոլսի Սկյուտարի ճեմարանը: Ունեցել է ռուս. կողմնորոշում: Պայքարել է հայերի մեջ բողոքականության տարածման դեմ: Ընտրվելով Հայոց կաթողիկոս՝ փորձել է վերանայել 1836-ի [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/364 ''«Պոլոժենիե»'']-ն: 1861-ին հաստատել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցի, ապա՝ թեմական դպրոցների կանոնադրությունները, նպաստել կրթության աշխարհականացմանը: Օժանդակել է Էջմիածնի ձեռագրերի ցուցակագրմանը: Գրել է հայոց եկեղեցու ինքնուրույնությունը պաշտպանող կրոնա–եկեղեցական աշխատություններ:{{ՀՍՀ հեղ|Գ. Սարգսյան}} '''ՄԱՏԹԵՈՍ Բ ԿՈՍՏԱՆԴՆՈՒՊՈԼՍԵՑԻ''', {{լայն|Իզմիրլյան}} (1845, Կ. Պոլիս – 1910, Էջմիածին), Հայոց կաթողիկոս 1908-ից: 1869-ին նշանակվել է Մկրտիչ Խրիմյանի անձնական քարտուղար, 1872-ին ընտրվել Կ. Պոլսի կրոնական ժողովի անդամ և ատենապետ, 1886-90-ին եղել Եգիպտոսի հայ թեմի առաջնորդ: 1894-96-ին և 1908-ին՝ Կ. Պոլսի հայոց պատրիարք: Պայքարել է Արևմտյան Հայաստանում քաղ. բարենորոգումներ անցկացնելու համար, բողոքել 1894-96-ի հայկ. ջարդերի դեմ: 1896-ին աքսորվել է Երուսաղեմ (ազատվել է երիտթուրքերի հեղաշրջումից հետո՝ 1908-ին): Ընտրվելով կաթողիկոս Էջմիածին է ժամանել 1909-ի հուլիսին՝ գահակալելով ընդամենը մեկ տարի: Գրել է Էջմիածնի ընդհանրական իրավունքները պաշտպանող կրոնական աշխատություններ:{{ՀՍՀ հեղ|Գ. Սարգսյան}} '''ՄԱՏԹԵՈՍ ԾԱՐԵՑԻ''' (1590-ական թթ., Արցախի Ծար գավառ – 1661, Ամստերդամ), Ամստերդամի հայկական տպագրության հիմնադիր, սարկավագ, Փիլիպոս Աղբակեցի կաթողիկոսի նոտարը (Էջմիածին): Հակոբ Ջուղայեցին ընտրվելով կաթողիկոս (1655)՝ Զմյուռնիայում գտնվող Մ. Ծ–ուն հանձնարարում է մեկնել Իտալիա՝ տպարան հիմնելու և հայերեն գրքեր տպագրելու համար: Իտալիայում իշխող կաթոլիկական գրաքննության պատճառով հաջողության չհասնելով՝ Մ. Ծ. մեկնում է Հոլանդիա, և 1658-ին Էլզեվիրների նշանավոր տպագրատան գրաձուլիչ, գերմանացի վարպետ Քրիստոֆել ֆոն Դիկին (հոլանդերեն՝ Վան Դեյկ) պատվիրում է հայերեն տպատառեր՝ ըստ Մովսես Տաթևացի կաթողիկոսից ստացած տառանմուշների: Ստանալով նորաձույլ տպատառերի մի մասը՝ 1660-ին իր սարքավորած տպարանում Մ. Ծ., որպես փորձ, սկսում է տպագրել Ներսես Շնորհալու «Յիսուս որդի»-ն: Նյութական դժվարությունների պատճառով տպարանը ընկնում է փակվելու վտանգի տակ, բայց օգնության է հասնում Ամստերդամում գտնվող նորջուղայեցի վաճառական Ավետիս Ղլիճենցը ([https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/623 ''Ոսկան Երևանցու''] եղբայրը), պայմանով, որ տպարանը կոչվի Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի անվ.: «Յիսուս որդու» տպագրությունը չավարտած՝ Մ. Ծ. վախճանվում է: Գրքի տպագրությունը շարունակում է Ա. Ղլիճենցը և ավարտում 1661-ի մայիսին՝ վերջում դնելով Մ. Ծ–ու և իր հիշատակարանները: Աստվածաշնչի տպագրությունը (1666-68) իրագործում է Ամստերդամի հայկ. տպարանի տնօրեն դարձած Ոսկան Երևանցին:
''Գրկ.'' {{լայն|Ներսես Շնորհալի}}, Յիսուս որդի, Ամստերդամ, 1660-1661, Հիշատակարան: {{լայն|Սարուխան Ա}}., Հոլլանդան և հայերը ԺԶ–ԺԹ դարերում, Վնն., 1926: {{լայն|Լևոնյան Գ}}., Հայ գիրքը և տպագրական արվեստը, Ե., 1958: {{լայն|Իշխանյան Ռ}}., Հայ գրքի պատմություն, հ. 1, Ե., 1977, էջ 408-419:{{ՀՍՀ հեղ|Ռ. Իշխանյան}}<noinclude></noinclude> rebhykrhm7pmjbv125iz0834w83xqoy Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/289 104 25011 393767 263262 2026-08-06T08:13:35Z ~2026-40713-29 14065 393767 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>'''ՄԱՏԹԵՈՍ ՋՈՒՂԱՅԵՑԻ''' (ծն. և մահ. թթ. անհտ.), XIV դարի վերջի և XV դարի սկզբի հայ մեկնիչ, մանկավարժ և գրիչ: Ծնունդով Հին Ջուղայից: Բարձրագույն կրթություն է ստացել Տաթևի համալսարանում՝ աշակերտելով Հովհան Որոտնեցուն և Գրիգոր Տաթևացուն: Շրջագայել է Հայաստանում և Փոքր Ասիայում, եղել Կոստանդնուպոլսում ևն: Տիրապետել է մի քանի լեզուների, այդ թվում՝ արաբերենին: Գործել է Ապրակունիսի Ս. Կարապետ վանքում (Երնջակ), ապա՝ Տանձափարախ անապատում (Տաթևի մոտ), իսկ 1395-ից՝ Տաթեի համալսարանում, որպես դասախոս: Ստեղծագործելով շուրջ 3-4 տասնամյակ (1380-1410-ական թթ.)՝ Մ. Ջ. թողել է գրական հարուստ ժառանգություն՝ գանձեր ու տաղեր (Գրիգոր Ծերենցի պատվերով), բազմաթիվ մեկնություններ, մոտ 50 քարոզ, Գրիգոր Տաթևացու թաղմանը (1410-ի հունվար) արտասանած դամբանականը ևն: Որոշ երկեր պահպանվել են իր իսկ ինքնագրով: Գաղափարական պայքար է մղել ունիթոռական շարժման դեմ՝ հայ եկեղեցու ազգային–դավանական անկախության համար: Նրա ստեղծագործություններն ունեն պատմաճանաչողական արժեք, հարուստ տեղեկություններ են պարունակում Լենկթեմուրի և կարա–կոյունլուների շրջանի Հայաստանի ներքին կյանքի, քաղ. վիճակի, սոցիալ-տնտեսական հարաբերությունների, դասային կառուցվածքի, քաղաքային ու գյուղական համայնքների, կենցաղի, զբաղմունքների, հարկատեսակների, արհեստավորական և գյուղատնտ. աշխատանքների, միջնադարյան թատրոնի, ժամանակի բնական գիտությունների ևնի վերաբերյալ: Պահպանվել են Մ. Ջ–ու օրինակած մի քանի արժեքավոր գրչագրեր:
''Գրկ.'' {{լայն|Խաչիկյան Լ}}., Մատթեոս Ջուղայեցու կյանքն ու մատենագրությունը, «ԲՄ», 1956, № 3:{{ՀՍՀ հեղ|Պ. Խաչատրյան}} '''ՄԱՏԹԵՈՍ ՎԱՆԱՆԴԵՑԻ''' {{լայն|Հովհաննիսյան}} (ծն. մոտ 1630-40-ական թթ. — մահ. թ. անհտ.), XVII դարի 2-րդ կեսի և XVIII դարի 1-ին քառորդի մշակութային գործիչ, տպագրիչ, Ամստերդամի հայկ. երկրորդ տպագրության սկզբնավորող, վարդապետ: Ծնվել է Հայաստանի Գողթն գավառի (այժմ՝ Նախիջևանի ԻՍՍՀ) Վանանդ գյուղում: Գողթնի Ս. Խաչ վանքի եպիսկոպոս, մշակութային–լուսավորական գործիչ Թովմաս Վանանդեցի Նուրիջանյանը իր քեռորդուն՝ Մ. Վ–ուն տարել է Եվրոպա և 1670-ին (Լիվոռնոյում) հանձնել Ոսկան Երևանցու անօրինությանը: Մ. Վ. տպագրական գործ սովորելով, որպես գրաշար, Մարսելում 14 տարի անվճար աշխատել է Ս. Էջմիածնի և Ս. Սարգսի անվ. տպարանում՝ մասնակցելով մոտ 20 անուն հայերեն գրքերի հրատարակությանը: 1683-ին, երբ Մարսելում հայկ. տպարանը փակվելու վտանգի տակ էր, Թովմաս Վանանդեցու հանձնարարությամբ գնում է Ամստերդամ, հայկ. տպատառեր պատվիրում հունգարացի ականավոր գրաձուլիչ վարպետ Նիկոլսա Քիշին, սարքավորում տպարան և 1685-ին հրատարակում Շարակնոց, 1686-ին՝ Ժամագիրք: Շուտով նրան են միանում իր ազգականներ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/51 ''Ղուկաս Վանանդեցին''] (1690-ին) և Միքայել Վանանդեցին (1696-ին): 1694-ին Թովմաս Վանանդեցին գալով Ամստերդամ՝ ստանձնել է տպարանի տնօրինությունը: Մ. Վ. տպարանում աշխատել է մինչև 1704-ը՝ տպագրելով մոտ 15 անուն գիրք (կամ մասնակցելով դրանց տպագրությանը), այդ թվում՝ Մովսես Խորենացու. «Պատմութիւն Հայոց»-ը (1-ին հրտ., 1695), հայերեն աոաջին քարտեզը՝ «Համատարած աշխարհացոյց»-ը (1695), Ղուկաս Վանանդեցու աշխատությունները՝ «Բանալի համատարածի աշխարհացոյցին մերոյ նորածնի» (1696), «Համաձայնութիւն հնգետեսակ ամսոց…» (1698), «Գանձ չափոյ, կշռոյ…» (1699, աշխարհաբար) ևն: Ղուկաս Վանանդեցու հեղինակությամբ գրել է «Ոսկեայ դուռն դպրատան» դասագիրքը (1699), «Բնաբանութիւն իմաստասիրական կամ տարերաբանութիւն…» երկը (1702), նրա հետ կազմել բնագիտական, աստղագիտական, պատմագիտական ու լեզվաբանական այլ երկեր (տես Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. №№ 2180, 5024, 6620, 6679, 8120): Շարադրել է աստղագիտական–հողաչափական գործիքի (աստրոլաբ) օգտագործման կանոնները:
''Գրկ.'' {{լայն|Սարուխան Ա}}., Հոլլանդան և հայերը ԺԶ–ԺԹ դարերում, Վնն., 1926: {{լայն|Գրիգորյան Մ}}., Նոր նյութեր և դիտողություններ հրատարակիչ Վանանդեցվոյ մասին, Վնն., 1969: {{լայն|Թումանյան Բ}}., Հայ աստղագիտության պատմություն, հ. 1, Ե., 1964: {{լայն|Իշխանյան Ռ}}., Հայ գրքի պատմություն, հ. 1. Ե., 1977:{{ՀՍՀ հեղ|Իշխանյան Ռ., Թումանյան Բ.}} '''ՄԱՏԹԵՈՍ ՈՒՌՀԱՅԵՑԻ''' (XI դ. 2-րդ կես — մոտ 1144), հայ ժամանակագիր: Ծնվել և ապրել է Ուռհա (Եդեսիա) քաղաքում, եղել վանական: Հավանաբար զոհվել է Ուռհա քաղաքի վրա Հալեպի Զանգի ամիրայի զորքերի գրոհի ժամանակ: Ենթադրվում է, որ «Ժամանակագրություն»-ը գրել սկսել է 1113-ին և շարունակել մինչև կյանքի վերջին օրերը: Այն բաղկացած է 3 մասից: Առաջինը (ընդգրկում է 952-1051-ի իրադարձությունները) շարադրված է գրավոր աղբյուրների, հիմնականում՝ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/70 ''Հակոբ Սանահնեցու''] «Ժամանակագրության» հիման վրա: Երկրորդ մասի (1052-1101-ի իրադարձությունները) համար Մ. Ու. որպես աղբյուր օգաագործել է նաև ականատեսների պատմածները (մասամբ ինքն է ականատես): Այն ավարտել է 1128-ին: Երրորդ մասը (1102-1137-ի իրադարձությունները), որը շարադրել է տասնամյա ընդմիջումից հետո, ամենաարժեքավորն է, որովհետև Մ. Ու. նկարագրել է իր ժամանակը: «Ժամանակագրություն»-ում պատմվում է Բագրատունիների թագավորության, նրա կործանման, սելջուկյան թուրքերի արշավանքների և նվաճումների, հայերի արտագաղթի, երկրից դուրս հայկ. իշխանությունների հիմնադրման և օտարերկրյա նվաճողների դեմ նրանց պայքարի մասին: Մանրամասն տեղեկություններ կան նաև հարևան ժողովուրդների և օտարերկրյա նվաճողների, նրանց (Վրաստան, Արաբական խալիֆայություն, Բյուզանդիա, սելջուկյան թուրքեր և թուրք իշխանություններ, խաչակիրներ և խաչակրաց իշխանություններ) հետ հայերի փոխհարաբերությունների մասին: «Ժամանակագրություն»-ը իրադարձությունների սոսկ արձանագրում չէ. Մ. Ու. վերլուծում է, դատապարտում Բյուզանդիայի հայակործան քաղաքականությունը, զայրույթով գրում սելջուկյան թուրքերի և խաչակիրների գործած ավերածությունների մասին: Հայկ. պետականության անկումը, արտաքին գործոններից բացի, Մ. Ու. բացատրում է նաև հայ իշխանազունների և կրոն. գործիչների անկարողությամբ, նրանց դատապարտում անօրինականության, ազգային ավանդույթներից շեղվելու, բարոյական անկման մեջ: Մ. Ու–ու երկը կարևոր աղբյուր է նաև բյուզանդագիտության, արաբագիտության, թուրքագիտության, Արևելքի խաչակրաց իշխանությունների պատմությամբ զբաղվող մասնագետների համար: Մ. Ու–ու «Ժամանակագրություն»-ը շարունակել է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/214 ''Գրիգոր Երեցը''], իր «Տարեգրքում» օգտագործել [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_10.djvu/454 ''Սմբատ Սպարապետը'']: Առաջին անգամ, «Պատմութիւն» վերնագրով, հրատարակվել է 1869-ին, Երուսաղեմում (լիակատարը՝ 1898-ին), Է. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/424 ''Դյուլորիեի''] ֆրանս. թարգմանությամբ՝ 1858-ին, Փարիզում: Հրատարակվել է նաև թուրք. (1962):
''Երկ.'' Ժամանակագրություն, Ե., 1973:
''Գրկ.'' {{լայն|Ալիշան Ղ}}., Հայապատում, Վնտ., 1901: {{լայն|Աճառյան Հ}}., Մատթեոս Ուռհայեցի, «ՀԱ», 1953, էջ 350-54: {{լայն|Աբեղյան Մ}}., Երկ., հ. 4, Ե., 1970: {{լայն|Խաչիկյան Լ}}., Հակոբ Սանահնեցի՝ ժամանակագիր XI դարի, «ԲԵՀ», 1971, №1:{{ՀՍՀ հեղ|Հ. Բարթիկյան}} '''ՄԱՏԻԵՆՆԵՐ''' (հուն. Ματιηνοί), հնագույն ցեղ կամ ցեղային միավորում Կապադովկիայում, Հալիս գետի աջ հովտում: Մ. թ. ա. VI-V դդ. Մ. իրենց հս–արլ. հարևան ցեղերի՝ ալարոդիների ու սասպիրների (սպերացիներ) հետ միասին կազմել են Աքեմենյան աշխարհակալության 18-րդ սատրապությունը: Որոշ ուսումնասիրողներ Մ–ին շփոթել են Կապուտան (Ուրմիա) լճից հվ.՝ Փոքր Զավ գետի վերին հոսանքի շրջանում գտնվող Մարաստանի «Մատիենե» կոչվող գավառի հետ: Մ. թ. ա. VI-V դդ. պատմիչներ Հեկատեոս Միլետացին և Հերոդոտոսը վկայում են, որ Մ. տարազով, զինվածությամբ և էթնիկական այլ հատկանիշներով մերձավոր են եղել փոքրասիական հարևան ցեղերին՝ Կապադովկիայի ասորիներին, պափլագոնացիներին, մոսքերին ու կոլքերին: Հետևաբար Մ–ին անկարելի է նույնացնել նույն Հերոդոտոսի հիշատակած Մատիենե գավառին, որը նա վերագրում է բուն Մարաստանին:
''Գրկ.'' {{լայն|Կատվալյան Մ. Ա}}., Աքեմենյան աշխարհակալության 13-րդ և 18-րդ սատրապությունները, «ԼՀԳ», 1976, № 7:
'''ՄԱՏԻՆՅԱՆ''' Լևոն Արշալույսի (ծն. 11.9. 1923, Թիֆլիս), հայ սովետական նյարդաֆիզիոլոգ: Կենսբ. գիտ. դ-ր (1971): ՍՄԿԿ անդամ 1947-ից: 1946-ին ավարտել է Թբիլիսիի բժշկ. ինստ–ը: 1947-ից աշխատում է ՀՍՍՀ ԳԱ Լ. Օրբելու անվ. ֆիզիոլոգիայի ինստ–ում, 1971-ից՝ նյարդա–էնդոկրին փոխհարաբերության լաբորատորիայի վարիչ: Գիտական հետազոտությունները վերաբերում են նյարդաբանության, նյարդերի ու ներզատիչ գեղձերի փոխհարաբերության, երիկամների գործունեության նյարդա–հումորալ կարգավորման, կենտրոնական<noinclude></noinclude> o3eigh5uggdmf3zkm0et5y9wpmzw0xm Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/290 104 25012 393768 263403 2026-08-06T08:32:43Z ~2026-40713-29 14065 393768 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>նյարդային համակարգության հետ մակերիկամների և ենթաստամոքսային գեղձի փոխհարաբերության, արյունաստեղծման համեմատական–ֆիզիոլոգիական առանձնահատկությունների հարցերին: Նյարդային վնասվածքների ֆերմենտային բուժման նրա մշակած մեթոդը ՍՍՀՄ–ում կիրառվում է նյարդաբուժության մեջ: Մ. ԱՄՆ–ի պարապլեգիական ընկերության պատվավոր գիտական խորհրդատու է (1976), գլխուղեղի ուսումնասիրության միջազգային կազմակերպության անդամ (1979):
''Երկ''. Ферментотерапия при органических повреждениях спинного мозга, Е;, 1973 (հեղինակակից՝ Андреасян С. А.); Сравнительнофизиологические особенности компенсаторных приспособлений при повреждениях спинного мозга, Е., 1978.
'''ՄԱՏԻՆՅԱՆ''' Սերգեյ Հայկի (ծն. 8.1.1931, Թիֆլիս), հայ սովետական ֆիզիկոս: Ֆիզմաթ գիտ. դոկտոր (1966), պրոֆեսոր (1969): ՍՄԿԿ անդամ 1953-ից: Ավարտել է Թբիլիսիի համալսարանը (1954): Երևանի ֆիզիկայի ինստ-ի դիրեկտորի տեղակալն է գիտական աշխատանքի գծով (1970-ից) և տարրական մասնիկների տեսության լաբորատորիայի վարիչը (1968-ից): Աշխատանքները վերաբերում են թույլ, էլեկտրամագնիսական և ուժեղ փոխազդեցությունների, տարրական մասնիկների տեսությանը, դաշտի քվանտային տեսությանը, բարձր էներգիայի միջուկային ֆիզիկային, քվանտային հիդրոդինամիկային (գերհոսունության տեսություն) և նեյտրինային աստղաֆիզիկայի հարցերին: Կարևոր արդյունքներ է ստացել չեզոք <math>K</math>-մեզոնների օպտիկայի, վեկտորական մեզոնների ֆոտոծնման բնագավառներում:
'''ՄԱՏԻՍ''' (Matiss) {{լայն|Անրի}} Էմիլ Բենուա (1869-1954), ֆրանսիացի նկարիչ, քանդակագործ: Սովորել է Փարիզի Ժյուլիան ակադեմիայում (1891-ից), Դեկորատիվ արվեստների դպրոցում (1893-ից), Գեղեցիկ արվեստների դպրոցում (1895-99-ին, Գ. Մորոյի մոտ): Կրել է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/226 ''նեոիմպրեսիոնիզմի''], Պ. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/142 ''Գոգենի''], արաբ. Արևելքի արվեստի և հին ռուս. սրբանկարչության (1911-ին այցելել է Մոսկվա) ազդեցությունը: 1905-1907-ին եղել է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/689 ''ֆովիզմի''] պարագլուխ: 1900-ական թթ. 2-րդ կեսից հաստատել է գեղարվեստական արտահայտչականության մի նոր եղանակ՝ կիրառելով լակոնիկ, խիստ և միաժամանակ ճկուն գծանկար, սուր ռիթմավորված կոմպոզիցիա, երբեմն՝ ինտենսիվորեն վառ ու լոկալ (Ս. Ի. Շչուկինի մենատան համար արված «Պար» և «Երաժշտություն» պաննոները, երկուսն էլ՝ 1910, Էրմիտաժ, Լենինգրադ), երբեմն նրբերանգներով հարուստ մեկ հիմնական տոնի («Նկարչի արվեստանոցը», 1911, Ա. Ս. Պուշկինի անվ. կերպարվեստի թանգարան, Մոսկվա) ոչ շատ գունահատվածների հակադիր զուգորդումներ: Մ–ի 1910-ական թթ. 2-րդ կեսի զուսպ ու խստաշունչ ստեղծագործություններում նկատելի է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/711 ''կուբիզմի''] ազդեցությունը («Երաժշտության դաս», 1916-17, Ժամանակակից արվեստի թանգարան, Նյու Յորք): 1920-ական թթ. աշխատանքներն աչքի են ընկնում մոտիվների կենսական անմիջականությամբ, գունային բազմազանությամբ ու մեղմությամբ («Հարճեր» շարքը): 1930-40-ական թթ. Մ. հանրագումարի է բերել նախորդ ստեղծագործական նվաճումները՝ ֆովիզմի շրջանի ազատ դեկորատիվության որոնումները համադրելով կոմպոզիցիայի ճշգրիտ վերլուծված կառուցվածքին (Բեռնեսի թանգարանի «Պար» ֆրիզը, 1931-32, Մերիոն, Ֆիլադելֆիա նահանգ, ԱՄՆ), նրբերանգված գունաշարին («Սալորենու ճյուղ», 1948, մասնավոր հավաքածու, Նյու Յորք): Ամբողջության մեջ Մ–ի արվեստին բնորոշ են մի շարք ընդհանրություններ: Ձգտելով XX դ. բուռն կյանքի լարվածությանը հակադրել հավերժական արժեքներ՝ վերաստեղծել է այդ իրականության տոնական կողմը՝ անվերջանալի պարի, հովվերգական հանգստի, զարդապատ գորգերի ու գործվածքների, փայլատակող պտուղների, սկահակների, բրոնզյա անոթների ու արձանիկների աշխարհը: Մ–ի նպատակամիտումն էր դիտողին ներգրավել իդեալական կերպարների և անուրջների այդ ոլորտը, նրան հաղորդել խաղաղման կամ անորոշ, բայց դյութիչ տագնապի զգացում: Մ–ի գեղանկարչությունը ներազդում է գունապաակերի ծայրահեղ հագեցածությամբ, գծային ռիթմերի երաժշտականությամբ, մաքուր գունահարաբերումներով («Կարմիր ձկներ», 1911, Ա. Ս. Պուշկինի անվ. կերպարվեստի թանգարան): Մ. աշխատել է նաև գրաֆիկայի («Թեմաներ և վարիացիաներ», ածուխ, գրիչ, 1941, Ռոնսարի «Սիրո բանաստեղծություններ» գրքի նկարազարդում, վիմագրություն, 1948), գունավոր թղթերով ապլիկացիայի («Ջազ», նկարաշար, 1944-47), քանդակագործության («Մերկ կնոջ մարմին՝ մեջքի կողմից», բրոնզ, 1930, Գեղարվեստական թանգարան, Ցյուրիխ), վիտրաժի (Նիցցային մոտիկ՝ Վանսի կապելլայի ինտերիեր, 1953) մարզերում: Չնայած նկարիչը չի դիմել ժամանակակից կյանքի կոնկրետ իրադարձություններին, անմիջականորեն չի արձագանքել դարաշրջանի հասարակական ցնցումներին՝ նրա լավատեսական արվեստը կարևոր տեղ է գրավում XX դ. հումանիստական արժեքների շարքում: Մ. ֆրանս. մտավորականության առաջավոր ներկայացուցիչներից էր, խաղաղության պաշտպանության ակտիվ մարտիկ, համակրանքով էր վերաբերվում ՍՍՀՄ–ին: Մոսկվայի և Լենինգրադի թանգարաններում է գտնվում նկարչի ստեղծագործության լավագույն հավաքածուներից մեկը:
Պատկերազարդումը տես 289-րդ Էջից առաջ՝ ներդիրում:
''Գրկ.'' {{լայն|Алпатов М. В}}., Матисс, М., 1969; Матисс. Живопись. Скульптура. Графика. Письма (каталог произведений в музеях СССР), Л., 1969.
'''ՄԱՏԻՏ''', ածխի, կապարի, գրաֆիտի, չոր ներկի ձողիկ (հաճախ՝ փայտե կամ մետաղե պատյանի մեջ), որ գործածում են գրելու, նկարելու կամ գծագրելու համար: Մ–ի նախատիպը կապարե կամ արծաթե բութակն էր՝ մետաղե սեղմակի մեջ (կիրառվել է XII-XVI դդ.): XIV դ. տարածում է ստացել, այսպես կոչված, իտալ. Մ. (կավային սև հերձաքարից), որից ստացվում է սև փայլատ գունաբիծ, XVI դարից՝ գրաֆիտն Մ. (որի գունաբիծը սակավ ինտենսիվ է, ունի որոշակի փայլ) և վառված ոսկորի փոշուց ու բուսական սոսնձից պատրաստված Մ. (ստացվում է ուժեղ սև փայլատ գունաբիծ): 1790-ին ֆրանսիացի գիտնական Ն. Կոնտեն ստեղծել է փայտե Մ., միաժամանակ չեխ Յո. Հարտմուտը առաջարկել է գրելու ձողիկները պատրաստել մանրացված գրաֆիտի և կավի խառնուրդից (այս մեթոդը Մ. պատրաստելու ժամանակակից տեխնոլոգիայի հիմքն է): XIX դ. 2-րդ կեսին երևան են եկել, իսկ XX դ. մեծ տարածում գտել մեխանիկական կամ ավտոմատ Մ–ները: Ըստ գրելու հատկության և արտադրման տեխնոլոգիայի Մ–ները լինում են՝ դպրոցական, գրասենյակային, գծագրական, նկարչական, ատաղձագործական, դիմահարդարման ևն: Հատուկ տեսակներ են [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_10.djvu/176 ''սանգինան''] և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/281 ''կավճաներկը'']:
'''ՄԱՏՂԱՇՆԵՐԻ ՀԻՎԱՆԴՈՒԹՅՈՒՆՆԵՐ''', գյուղատնտեսական կենդանիների մատղաշների նորածնության, կաթնային կերակրման և կրծից անջատելու ժամանակաշրջանում առաջացող հիվանդություններ: Ստորաբաժանվում են վարակիչի և ոչ վարակիչի: {{լայն|Ոչ վարակիչ հիվանդությունները}} բաժանվում են 3 խմբի՝ {{լայն|մարսողական համակարգի}} հիվանդություններ (դիսպեպսիաներ), գաստրոէնտերիտներ, հորթերի պարբերական փքանք, բեզոարներ, խոճկորների թունավոր հեպատոդիստրոֆիա ևն), {{լայն|շնչառական}} օրգանների հիվանդություններ (բրոնխոպնեմոնիաներ, թոքերի, բրոնխների, թոքամզի բորբոքումներ ևն), {{լայն|ոչ լիարժեք կերակրման}} հետևանքով առաջացած հիվանդություններ (հիպովիտամինոզներ, նյութափոխանակության խանգարումներ, խոճկորների ալիմենտար անեմիա (սննդային սակավարյունություն), մատղաշների սպիտակամկանային հիվանդություն, էնզոոտիկ ատաքսիա, խոճկորների պարակերատոզ ևն):
Հատկապես մեծ կորուստներ են պատճառում դիսպեպսիաները և բրոնխոպնեմոնիաները:
{{լայն|Դիսպեպսիան}} նորածինների (հորթեր, խոճկորներ, գառներ, մտրուկներ) սուր ընթացող հիվանդություն է: Արտահայտվում է մարսողության ֆունկցիոնալ խանգարմամբ, օրգանիզմի նյութափոխանակության խախտմամբ, ջրազրկմամբ և ինտոքսիկացիայով: Պատճառը հիմնականում հղիության շրջանում մայրերի ոչ լիարժեք կերակրումն է: Հիվանդությանը նպաստում է նաև առաջին ծծելու համար խիժի ուշացած տալը, սառած<noinclude></noinclude> nvannn3sv1f9235kcnoxhmgzp7jw7oy Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/291 104 25013 393769 263440 2026-08-06T08:41:25Z ~2026-40713-29 14065 393769 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>կամ կեղտոտ խիժով կերակրելը: Ախտանշանները. լուծ, արագ հյուծում՝ մարմնի բնական ջերմության դեպքում: Ըստ ընթացքի լինում է հասարակ ու թունավոր: {{լայն|Բուժումը}}. անտիբիոտիկներ, սուլֆանիլամիդային պատրաստուկներ: Օգտակար են նաև ստամոքսա–աղիքային ուղիների մաքրումը՝ լուծողական և մաքրող հոգնաները: {{լայն|Կանխարգելումը}}. սանզոոհիգիենային նորմերի պահպանում, կովերի լիարժեք կերակրում, մատղաշի ժամանակին կերակրում լավորակ խիժով, մոր կրծի մաքրություն:
{{լայն|Բրոնխոպնևմոնիաներով}} հիվանդանում են բոլոր մատղաշները (հորթերը՝ հիմնականում 30-45, խոճկորները՝ 30-60 օրականում, գառները՝ 3-6 ամսականում): Պատճառներն են՝ մատղաշների աճեցման անասնաբուժական–սանիտարական կանոնների խախտումը, օրգանիզմի գերսառեցումը կամ գերատքացումը, մայրերի և մատղաշների ոչ լիարժեք կերակրումը, օրգանիզմի ընդհանուր դիմադրողականության անկումը: Ընթացքը՝ սուր, ենթասուր և քրոնիկական: Ախտանշաններն են. հազ, փռշտոց, քթից լորձի կայուն հոսք: Հիվանդության 3-5-րդ օրը մարմնի ջերմության բարձրացում, ընդհանուր ընկճվածություն, ախորժակի բացակայություն, շնչառության և պուլսի արագացում, հևոց: Ախտորոշման ժամանակ պետք է տարբերել միկրոբրոնխիտից, թոքերի կրուպոզ բորբոքումից, առանձնապես վարակիչ ծագման հատուկ հիվանդություններից (դիպլոկոկով, պաստերելոզ, սալմոնելոզ ևն): {{լայն|Բուժումը}}՝ անտիբիոտիկներ, սուլֆանիլամիդային պատրաստուկներ, սննդի ռեժիմի պահպանում: {{լայն|Կանխարգելումը}}՝ մատղաշների պահվածքի ու խնամքի անասնաբուժական–սանիտարական նորմերի պահպանում, կանոնավոր զբոսանք, լիարժեք կերակրում:
{{լայն|Հիպովիտամինոզներն}} առաջանում են ոչ լիարժեք կերակրման հետևանքով <math>A, B, C, D</math> և այլն վիտամինների պակասությունից: <math>D</math> վիտամինի պակասությունից առաջանում է {{լայն|ռախիտ}} (<math>D</math> հիպովիտոնոզ), որն աճող մատղաշների ծանր ընդհանուր հիվանդություն է, խանգարվում է <math>D</math> վիտամինի, ֆոսֆորի և կալցիումի փոխանակությունը: Խախտվում է ոսկրերի բնականոն զարգացումը, հողերը հաստանում են, խողովակավոր ոսկրերը և կողերը՝ ծռվում: Հիմնական պատճառներն են. աճող կենդանիներին զբոսանքից զրկելը, կերաբաժնում կալցիումի և ֆոսֆորի երկարատև բացակայությունը կամ ոչ ճիշտ հարաբերակցությունը, <math>D</math> և <math>A</math> վիտամինի անբավարարությունը, ինչպես նաև ուլտրամանուշակագույն ճառագայթների պակասությունը: Նախատրամադրող պայմաններից են նաև պահվածքի հակասանիտարական վիճակը և կրած հիվանդությունները: {{լայն|Բուժումը}}. հիվանդ կենդանիների կերակրումը վիտամիններով, կալցիումով, ֆոսֆորով հարուստ կերերով, մատղաշներին՝ վիտամինացված ձկան յուղ, էրգոկալցիումֆերոլ, ռետինոլի պատրաստուկ, ուլտրամանուշակագույն ճառագայթներ: {{լայն|Կանխարգելումը}}. կենդանիների ապահովումը լիարժեք կերերով, զբոսանքի կազմակերպում:
{{լայն|Մատղաշների սպիտակամկանային հիվանդություն}}. նյութափոխանակության խանգարում, որն ախտահարում է կմախքի և սրտի մկանները, առաջացնում դրանց ֆունկցիոնալ, կենսաքիմիական և ձևաբանական փոփոխություններ, խիստ գունաթափում: Հիմնական պատճառը կերաբաժնում պրոտեինի, հանքային աղերի ու անհրաժեշտ միկրոտարրերի (սելեն, կոբալտ, յոդ, մանգան ևն), <math>A</math> և <math>E</math> վիտամինների ու ծծումբ պարունակող ամինաթթուների (մեթիոնին, ցիստին) անբավարարությունն է: Հիվանդությունն ընթանում է սուր, ենթասուր և քրոնիկական: Ախտանշաններն են՝ ընկճված, պառկած վիճակ, շարժման հավասարակշռության խախտում, մկանային դող, ուժերի անկում, մարմնի լուծանքներ, պուլսի արագացում: {{լայն|Բուժումը}}. նատրիումի սելենիտի լուծույթի ներարկում, <math>E</math> վիտամին, մեթիոնին: {{լայն|Կանխարգելումը}}. անապահով տնտեսություններում նորածին հորթերին, գառներին և խոճկորներին նատրիումի սելենիտի լուծույթի և <math>E</math> վիտամինի ներարկում, մայր ոչխարներին հղիության վերջին շրջանում նատրիումի սելենիտի ենթամաշկային միանվագ ներարկում:{{ՀՍՀ հեղ|Գ. Գրիգորյան, Հ. Սաֆարյան}} {{լայն|Վարակիչ հիվանդություններից}} են կոլիբակտերիոզը, պարատիֆոզային և դիպլոկոկային հիվանդությունները, գառների դիզենտերիան ևն:
{{լայն|Կոլիբակտերիոզը}} մատղաշների սեպտիցեմիային բնույթի հիվանդություն է. բնորոշ է էնտերիտներով, տենդով և մահացության բարձր տոկոսով: Հարուցիչը աղիքային ցուպիկի տարատեսակներն են. զգայունակ են հորթերը, գառները, խոճկորները և մտրուկները: Հորթերը վարակվում են ալիմենտար ճանապարհով, մոր աղտոտված կուրծը ծծելու կամ վարակված կաթի միջոցով: Ախտանշաններն են. ախորժակի բացակայություն, թմրածություն, լուծ, բարձր ջերմություն, քթի լորձաթաղանթի չորություն: Սուր ընթացքը անում է 1-3 օր: Մահացությունը 80-100% է: {{լայն|Բուժումը}}, երկարժեք հակատոքսիկ գերիմունային շիճուկ, գամմա–գլոբուլին և կոլիֆագ, ինչպես նաև անտիբիոտիկներ, սուլֆանիլամիդային և նիտրոֆուրանային պատրաստուկներ, հերթական կերակրման կաթի փոխարինումը ֆիզիոլոգիական լուծույթով, արդյունավետ է անտիբիոտիկների և սուլֆանիլամիդային պատրաստուկների զուգակցումը: {{լայն|Կանխարգելումը}}. անասնաբուժա–սանիտարական և զոոհիգիենային կանոնների կիրառում բեղմնավորման, ծնի և կերակրման ժամանակ, հիվանդների մեկուսացում, վարակված հորթանոցների ընթացիկ ախտահանություն ամեն օր թարմ մարած կրի լուծույթով, գոմաղբի կենսաջերմային մշակում, առողջ մատղաշներին՝ ացիդոֆիլային արգանակի կուլտուրա և գերիմունային շիճուկ: Արդյունավետ է հղի կովերի և մերունների վակցինացումը, գառների իմունացումը ֆորմոլ–շբային վակցինայով:
{{լայն|Դիպլոկոկոզը}} մատղաշի գերազանցապես սուր և սեպտիցեմիայի երևույթներով ընթացող հիվանդություն է: Ենթասուր և քրոնիկական ընթացքը բնորոշվում է թոքերի և աղիքների բորբոքումներով: Հարուցիչը նշտարաձև դիպլոկոկն է: Վարակի աղբյուր են հիվանդ և վարակակիր կենդանիները: Վարակումը տեղի է ունենում շնչառական և ստամոքսաաղիքային ուղիների միջոցով: Ախտանշաններն են. թուլություն, դող, բարձր ջերմություն, շնչառության և պուլսի հաճախացում, քթից լորձի արտազատում, արցունքահոսություն, կունյունկտիվիտ: Քրոնիկական ընթացքի դեպքում նկատվում է լուծ, հազ, հոդերի բորբոքում, ետին վերջավորությունների լուծանք: {{լայն|Բուժումը}}. գերիմունային շիճուկ, սուլֆանիլամիդային պատրաստուկներ, անտիբիոտիկներ: {{լայն|Կանխարգելումը}}. անասնաշննքերի սանիտարական վիճակի կարգավորում, կաթնագեղձերի և արգանդի բորբոքումներով հիվանդ կենդանիների մեկուսացում, հորթերի, գառների, խոճկորների և հղի կովերի վակցինացում: {{լայն|Սալմոնելոզներ}} (պարատիֆ), սուր ընթացքին բնորոշ են տենդ և ստամոքսաաղիքային ուղիների խանգարումներ, իսկ քրոնիկականին՝ նաև թոքերի և հոդերի ախտահարումները: Հարուցիչը սալմոնելների խմբի միկրոօրգանիզմներն են: Վարակումը՝ ալիմենտար ճանապարհով, հաճախ՝ աղտոտված կաթի միջոցով: Ախտանշաններն են՝ դող, լուծ, բարձր ջերմություն, ցավոտ հազ, նկատվում է կոնյունկտիվիտ: Դժվարանում է շնչառական և սիրտ–անոթային համակարգի աշխատանքը: Քրոնիկական ընթացքի դեպքում՝ նաև հոդերի, պորտի բորբոքում, նյարդային երևույթներ, ջղաձգություններ: {{լայն|Բուժումը}}. անտիբիոտիկներ, սուլֆանիլամիդային պատրաստուկներ, ախտանշանային բուժում, թոքերի բորբոքման դեպքում ցանկալի է անտիբիոտիկները զուգորդել նորսուլֆազոլի, էթազոլի հետ: {{լայն|Կանխարգելումը}}. հիվանդ և կասկածելի կենդանիների մեկուսացում, պահվածքի սանզոոհիգիենային պայմանների կարգավորում, անասնաշենքերի և գույքի ախտահանում, մատղաշի, հղի կովերի վակցինացում:{{ՀՍՀ հեղ|Հ. Բոյախչյան}} '''ՄԱՏՅԱՆ''', 1. մագաղաթյա կամ թղթյա ձեռագիր կամ հնատիպ գիրք: Նաև՝ ի մի հավաքված վավերագրերի հատոր: Այն ամենը, ինչ գրի է առնվել և խմբովին (կամ առանձին թղթով, մագաղաթով) զետեղվել միևնույն կազմի մեջ: Մ. է կոչվել նաև նույն գրքի առանձին մասը: Երբեմն Մ. նշանակել է միայն պատմական երկ, ժամանակագրություն. Մովսես Խորենացին (V դ.) իր «Հայոց պատմության» բաժինները անվանել է «մատեան», Սեբեոսի «Պատմության» (VII դ.) ենթավերնագրերից մեկն է «Մատեան ժամանակեան» («Ժամանակագրական մատյան»), Գրիգոր Նարեկացու պոեմը հայտնի է «Մատյան ողբերգության» վերնագրով: Հազվագյուտ դեպքերում Մ. են կոչվել նաև մուրհակը, կոնդակը, թուղթը, մագաղաթը, գրքի գլուխը ևն: 2. Դիվանատներում, դատարաններում, եկեղեցիներում և այլ հիմնարկներում, կազմակերպություններում գործածվել<noinclude></noinclude> q9f9gs0hktp4e5pwe6xxica7ttmzq44 Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/292 104 25014 393770 263460 2026-08-06T09:00:59Z ~2026-40713-29 14065 393770 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>են «ժապավինյալ մատյան» կոչված փաստաթղթերի ժողովածուներ, որոնց թերթերը ժապավենով միմյանց կցել, կապել, կնքել են, որպեսզի հետագայում նրանց մեջ նոր փաստաթղթեր չավելացվեն, եղած թղթերը չպոկվեն, նրանց ժամանակագրական հերթականությունը չխախտվի: Մ. են կոչվում նաև ուսուցչական, հաշվապահական, գործավարական և գրասենյակային ու անձնական օգտագործման համար նախատեսած այլ տետրեր, ցուցակներ, հաշվեմատյաններ, վավերագրերի ժողովածուներ:{{ՀՍՀ հեղ|Գ. Աբգարյան}} '''ՄԱՏՅԱՆ ԳՈՒՆԴ''', {{լայն|մատենիկ գունդ}}, հին ժամանակներում պարսկական բանակի ընտիր հեծելազորը: Գունդը և զինվորները համարվում էին «անմահ», մեռնողներին անմիջապես փոխարինում էին նոր հեծյալներով, որպեսզի գնդի կազմը կայուն լիներ, զորամասը «անմահ» մնար: Եղիշեի (V դ.) վկայությամբ՝ Ավարայրի ճակատամարտում պարսիկները Վարդան Մամիկոնյանի գլխավորած զորքի դեմ հանել են Մ. գ.:{{ՀՍՀ հեղ|Գ. Աբգարյան}} '''ՄԱՏՅՈՒՇԿԻՆ''' Միխայիլ Աֆանասևիչ (1676-1737), ռազմական գործիչ, ռուսական բանակի գեներալ–անշեֆ (1726-ից հետո): Եղել է Պետրոս I-ի արտաքին քաղաքականության կողմնակիցներից, ակտիվորեն մասնակցել նրա մղած ռազմ. գործողություններին (Ազովի, Սև, Բալթիկ, Կասպից ծովերը կատարած արշավանքներին): Պարսկ. արշավանքի (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/208 ''Պարսկական արշավանք 1722-1723'']) ժամանակ, որպես 4 գնդից կազմված զորախմբի հրամանատար, մասնակցել է Ապշերոնյան թերակղզում մղված մարտերին, հատկապես աչքի ընկել Բաքվի գրավման (1723-ի հուլիսին) մարտերում: Մ–ի կորպուսում են գործել [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/175 ''Հայկական էսկադրոնը''] և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/203 ''Հայ–վրացական միացյալ էսկադրոնը'']: Մ–ի անմիջական նախաձեռնությամբ հայազգի մարտիկներին 1725-ին շնորհվել են զինվորական աստիճաններ, հայկ. զորամասերը ընդգրկվել են ռուս. ինտենդանտական սպասարկման մեջ: Մ. սերտ կապեր է հաստատել Արցախի հայ ազատագրական շարժման գործիչների հետ: Պետրոս I-ի մահից (1725) հետո, երբ Եկատերինա I հրաժարվել է շարունակել նրա Արևելյան քաղաքականությունը, Մ. հրաժարականով հեռացել է Կովկասից:
''Գրկ.'' {{լայն|Խաչատրյան Հ. Ն}}., Հայ և ռուս ժողովուրդների զինակցությունը ռուսական բանակի կասպիական արշավանքում, Ե., 1972:{{ՀՍՀ հեղ| Հ. Խաչատրյան}} '''ՄԱՏՆԱԴՐՈՇՄՈՒՄ''', {{լայն|դակտիլոսկոպիա}} (< հուն. δάκτυλος — մատ, σκοπέω — նայում եմ), [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/492 ''քրեագիտության''] բնագավառ, որն ուսումնասիրում է մարդու ձեռքի մաշկային գծանախշերի կառուցվածքը: Մ–ման համար հիմք են ծառայում մատների եղնգային հատվածների ափակողմյան գծանախշերի առանձնահատկությունները, անհատականությունը (ամեն մարդ ունի գծանախշերի եզակի կառուցվածք), հարաբերական կայունությունը (սաղմնավորման պահից գծանախշերի հիմնական առանձնահատկություններն ու ձևերը չեն փոխվում), վերականգնելիությունը (մաշկի մակերեսային վնասվածքի դեպքում գծանախշերը վերականգնվում են): Խմբերի, ենթախմբերի դասակարգելու շնորհիվ գծանախշերը ենթարկվում են քարտարանային հաշվառման: Մատնադրոշմային հաշվառումը օգնում է պարզելու նախկինում հաշվառման ենթարկված այն անձանց ինքնությունը, ովքեր հանդես են գալիս կեղծ անունով կամ հրաժարվում են հայտնել իրենց ով լինելը: Բացի այդ, օգտագործվում է թաքնված հանցագործներին հետախուզելու, չճանաչված դիակները ճանաչելու, դեպքի վայրում հայտնաբերված մատնահետքերով նույնացում կատարելու նպատակով: Մատնադրոշմային համեմատումները կատարվում են գծանախշերի ընդհանուր և մասնավոր հատկանիշներով: Եթե մատնահետքերի գծանախշերը դրոշմվել են մասնակի, նույնացում կատարվում է մաշկի ծակոտկենային հատկանիշներով: Մ. առաջին անգամ կիրառվել է Անգլիայում (1901): ՍՍՀՄ–ում մատնահետքերը վերցնում են միայն հանցագործներից՝ մատնադրոշմային հատուկ բլանկների վրա:{{ՀՍՀ հեղ|Բ. Հովհաննիսյան}} '''ՄԱՏՆԱԽՈՍՈՒԹՅՈՒՆ''', {{լայն|դակտիլոլոգիա}} (< հուն. δάκτυλος — մատ և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/651 ''…լոգիա'']), խոսքի յուրահատուկ ձև, որի ընթացքում բառերն արտահայտվում են ձեռքի մատների միջոցով: Սկզբնական շրջանում Մ–ից օգտվել են ուխտյալ լռակյացները (հաղորդակցվելու պահանջն ավելի ուժեղ է եղել եկեղեցական կանոններից), հետագայում այն դարձել է խուլերի հաղորդակցման միջոց: Միջազգային լեզու չէ, օգտվում են միայն նույն լեզվով խոսող խուլերը: Գոյություն ունի նաև գրավոր ձևը (մատնագրություն–դակտիլոգրաֆիա): Խոսակցությունը տեղի է ունենում պայմանական նշաններ պատկերող այբուբենի միջոցով: Մ–յան սկզբունքները առաջին անգամ մշակվել են Իսպանիայում (Պեդրո Պենսեն, XVI դ.): Խոսակցության նշանների համակարգը մեր երկրում գրվել է 1950-ական թթ. (Ի. Ֆ. Գեյլման), իսկ մեր հանրապետությունում՝ 1961-ին (Վ. Գ. Խալաթյան)՝ ռուս. այբուբենի հիման վրա՝ բաղկացած 39 ստեղնային նշաններից:
Մատնախոսվում է աջ ձեռքով, ափն ու աչքերը ուղղելով խոսակցին, պահպանվում են ուղղագրության մշակված նորմաները:
Խուլերի մանկապարտեզներում և դպրոցների նախնական դասարաններում Մ. բանավոր խոսքի ուսուցման հիմնական, իսկ բարձր դասարաններում՝ օժանդակ միջոց է:{{ՀՍՀ հեղ|Հ. Վաղարշակյան}} '''ՄԱՏՆԱԿՑՈՒՄ''', {{լայն|սինդակտիլիա}} (< հուն. συν — միասին և δάκτυλος — մատ), ձեռքի կամ ոտքի մատների բնածին ձևախախտում: Արտահայտվում է մատների սերտաճմամբ: Լինում է թաղանթային, մաշկային և ոսկրային: Ըստ պրոցեսի տարածման տարբերում են ոչ լրիվ (սերտաճում է ֆալանգների հիմքային հատվածը), լրիվ (մատների երկարությամբ) կամ ծայրային Մ.: Ոսկրային ձևն առաջանում է պտղի զարգացման շրջանում մատների տարբերակման կասեցման, մաշկայինը և թաղանթայինը՝ ամնիոն թաղանթի խոռոչում պտղի կաշկանդված վիճակի պատճառով: Մաշկային Մ. հանդիպում է առավել հաճախ: Մատների ֆունկցիայի խանգարումը պայմանավորված է սերտաճման աստիճանով:
{{լայն|Բուժումը}}՝ վիրահատական:
'''ՄԱՏՆԱՇՈՒՆՉ''', {{լայն|պանարիցիում}} (< լատ. panaritium (հուն. παρωνυχία-ի աղավաղումը) — մատնաշունչ), մատի հյուսվածքների սուր թարախային բորբոքում: Հիմնական պատճառը մատի մաշկի ամբողջականության խախտումն է և թարախածին մանրէներով վարակվելը: Ըստ բորբոքային պրոցեսի տեղադրության Մ. լինում է մաշկային (բշտային), հարեղնգային (պարոնիխիա), ենթաեղնգային (ֆլեգմոնա), ջլային, հողային և ոսկրային: Մատի բոլոր հյուսվածքների բորբոքումը կոչվում է պանդակտիլիա: Հիմնական ախտանշաններն են՝ սուր, պուլսող ցավեր, մատի ուռածություն, մաշկի կարմրություն, շարժումների սահմանափակում: Երբեմն ուղեկցվում է դողով և ջերմության բարձրացմամբ՝ 38°C: {{լայն|Բարդությունները}}. ջլային Մ–ի (հատկապես բթամատի և ճկույթի) դեպքում կարող են առաջանալ մեռուկացման պրոցեսներ, վարակի տարածում դաստակի և նախաբազկի վրա, մատների ֆունկցիայի խանգարում: Հոդայինի դեպքում՝ միջֆալանգային հոդերի թարախային բորբոքում: Առավել վտանգավոր է ոսկրային Մ., որը կարող է հանգեցնել մատների ծայրային ֆալանգների օստեոմիելիտի: {{լայն|Կանխարգելումը}}. մատների պահպանումը վնասումներից, քերծվածքների, միկրովնասվածքների մշակումը յոդի թուրմով:
{{լայն|Բուժումը}}՝ վիրաբուժական:
'''ՄԱՏՆԱՎԱՆՔ''', գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Խլաթի գավառում: 1909-ին ուներ 103 (12 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ<noinclude></noinclude> 0zm5hz573ipgkt99712mrohb7x9nktq Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/293 104 25015 393771 264019 2026-08-06T09:21:46Z ~2026-40713-29 14065 393771 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>և անասնապահությամբ: Մ–ի հայերը տեղահանվել և զոհվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ:
'''ՄԱՏՆԱՔԱՇ''', {{լայն|մատնքաշ}}, հայկական հացատեսակ: Թխում են ցորենի ալյուրից: Լինում է երկարավուն կամ կլոր: Անվանումն առաջացել է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/324 ''հացի''] երեսին մատներով ակոսներ անելու հետևանքով: Այժմ Մ. թխում են հացի գործարաններում, և Հայաստանում տարածված հիմնական հացատեսակներից է:{{ՀՍՀ հեղ|Լ. Պետրոսյան}} '''ՄԱՏՆԵՔ''', տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/237 ''Կանելյուրներ'']:
'''ՄԱՏՆՈՑՈՒԿ''' (Digitalis), {{լայն|դիգիտալիս}}, խլածաղկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, երբեմն՝ կիսաթփերի և թփերի ցեղ: Տերևները հերթադիր են, երկարավուն, ծաղիկներն՝ անկանոն, խոշոր, դեղին կամ կարմրավուն, միակողմանի ողկույզներով: Ծաղկապատը հնգանդամ է, պսակը՝ երկշուրթ, հիշեցնում է մատնոցի (այստեղից էլ՝ անվանումը): Պտուղը տուփիկ է: Տարածված է Հյուսիսային կիսագնդում (շուրջ 35 տեսակ, ՍՍՀՄ–ում՝ 6, ՀՍՍՀ–ում՝ 2): Մ–ի բոլոր տեսակներն էլ թունավոր են: Սրտի մի շարք հիվանդությունների դեպքում օգտագործվում են Մ–ի որոշ տեսակների (խոշորածաղիկ Մ., ժանգոտ Մ., թունավոր Մ. ևն) չորացած տերևները և դրանցից ստացվող պատրաստուկները (գիտալեն, դիգալեն, լանտոզիդ, դիգիցիլեն ևն), որոնք կարգավորում են սրտի աշխատանքը, արագացնում միզազատությունը, իջեցնում այտուցները: Մ–ի պատրաստուկներն օգտագործվում են փոշիների, թուրմի, մզվածքի ձևով, բժշկի խիստ հսկողությամբ: Մշակվում է նաև որպես դեկորատիվ բույս:
'''ՄԱՏՈՉԿԻՆ ՇԱՐ''', նեղուց, Նոր երկրի Հյուսիսային և Հարավային կղզիների միջև: Միացնում է Բարենցի և Կարայի ծովերը: Ափերը բարձրադիր են, տեղ-տեղ՝ զառիթափ: Երկարությունը մոտ 100 կմ է, լայնությունը (ամենանեղ տեղում)՝ մոտ 0,6 կմ, խորությունը՝ 12 մ: Տարվա մեծ մասը ծածկված է սառույցով: Ափին են Մատոչկին Շար, Ստոլբովոյ արդյունագործական ավանները:
'''ՄԱՏՉ''' (անգլ. match), մրցում երկու կամ ավելի մարզիկների, թիմերի միջև: XIX դ. 2-րդ կեսից Մ. են անվանել պարբերաբար անցկացվող մարզական հանդիպումները: XX դ. կեսին ստացել է ավելի լայն տարածում, երբ ավանդական են դարձել տարբեր երկրների մարզիկների (թեթևաթլետներ, չմշկորդներ, շախմատիստներ ևն) հանդիպումները: XIX դ. վերջին և XX դ. սկզբին Մ. սկսեցին անվանել նաև առանձին մարզիկների, այդ թվում՝ աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցությունը (պրոֆեսիոնալ բռնցքամարտ, շախմատ) և որոշ մարզական խաղերի (ֆուտբոլ, բասկետբոլ, հոկեյ ևն) մրցումները:
'''ՄԱՏՉԱՆՈՎ''' Նազար Մատքարիմովիչ (ծն. 1.1.1923, Խիվա, Ուզբեկական ՍՍՀ Խորեզմի մարզում), սովետական պետական և կուսակցական գործիչ: Անասնաբուժական գիտ. դ-ր (1969), պրոֆեսոր (1971): ՍՄԿԿ անդամ 1949-ից: 1949-59-ին աշխատել է իր մասնագիտությամբ: 1959-1960-ին եղել է Ուզբ. ՍՍՀ գյուղատնտեսության մինիստրի տեղակալ, 1960-61-ին՝ Ուզբեկստանի կոմկուսի Բուխարայի մարզկոմի քարտուղար, 1962-65-ին՝ առաջին քարտուղար; 1961-62-ին՝ Ուզբ. ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, 1965-70-ին՝ Ուզբեկստանի կոմկուսի ԿԿ քարտուղար: 1970-ի սեպտեմբերից Մ. Ուզբ. ՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահն է, ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության նախագահի տեղակալ (1970-ի դեկտեմբերից): ՍՄԿԿ XXIV-XXV համագումարներում ընտրվել է ՍՄԿԿ ԿԿ անդամ: ՍՍՀՄ VII-X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է: Պարգևատրվել է Լենինի և երկու այլ շքանշաններով:
'''ՄԱՏՎԵԵՎ''' Ալեքսանդր Տերենտևիչ (13(25). 8.1878, Սարատով – 22.10.1960, Մոսկվա), ռուս սովետական քանդակագործ: ՌՍՖՍՀ արվեստի վաստ. գործիչ (1931): ՍՄԿԿ անդամ 1940-ից: 1899-1902-ին սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում: 1906-07-ին աշխատել է Փարիզում: «Միր իսկուսավա», «Գոլուբայա ռոզա», ՕՌՍ (ռուս քանդակագործների միավորում) խմբավորումների անդամ: Մ–ի ստեղծագործության առանցքային թեման մարդկային մերկ մարմինն է (Վ. Է. Բորիսով–Մուսատովի մահարձանը Տարուսայում, գրանիտ, 1910): Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո մասնակցել է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/20 ''մոնումենտալ պրոպագանդայի''] լենինյան ծրագրի իրականացմանը (Կ. Մարքսի հուշարձանը Պետրոգրադում, գիպս, 1918, չի պահպանվել): «Հոկտեմբեր» (գիպս, 1927, Ռուսական թանգարան, Լենինգրադ) արձանախմբում դասականորեն պարզ կերպարների շնորհիվ մարմնավորել է հեղափոխական հերոիկան: Մ. հոգեբանական նրբագծերի հագեցվածությամբ է կերտել ռուս գրողների կերպարները (Ա. Ս. Պուշկինի արձանը, պլաստիլին, 1948-60, քանդակագործի արվեստանոցում, Մոսկվա), ինչպես և հաստոցային դիմաքանդակներ (Ինքնադիմաքանդակ, բրոնզ, 1939, Ռուսական թանգարան): Պետրոգրադի ճենապակու գործարանի համար կատարել է մանրաքանդակներ (1920-ական թթ.): Իր ստեղծագործությամբ և մանկավարժական գործունեությամբ (1918-48-ին դասավանդել է Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայում, 1940-48-ին՝ Մոսկվայի Գեղարվեստի ինստ-ում) Մ. մեծ ազդեցություն է ունեցել սովետական քանդակագործության զարգացման վրա:
''Գրկ.'' {{լայն|Мурина Е}}., А. Т. Матвеев, М., 1964.
'''ՄԱՏՐԻՑ''' (գերմ. Matrize, < լատ. matrix — աղբյուր, սկիզբ), <math>n</math> տող և <math>m</math> սյունակ ունեցող ուղղանկյուն աղյուսակ՝ : <math>A = \begin{pmatrix} a_{11} & a_{12} & \cdots & a_{1n} \\a_{21} & a_{22} & \cdots & a_{2n} \\ \vdots & \vdots & \ddots & \vdots \\ a_{m1} & a_{m2} & \cdots & a_{mn} \end{pmatrix} ; \quad A = ( a_{ij})</math> որտեղ <math>a_{ij}</math> տարրերի (թվեր, ֆունկցիաներ ևն) նկատմամբ կարելի է կատարել [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/226 ''հանրահաշվական գործողություններ''] (<math>nXm</math> չափանի Մ.): Եթե <math>n=m</math>, ապա <math>A</math> Մ. կոչվում է <math>n</math>–րդ կարգի քառակուսի Մ., որի գլխավոր անկյունագծի <math>a_{11}, a_{22}, ...., a_{nm}</math> տարրերի գումարը կոչվում է <math>A</math> Մ–ի {{լայն|հետք}}: <math>E</math> քառակուսի Մ. կոչվում է {{լայն|միավոր Մ}}., եթե նրա գլխավոր անկյունագծի տարրերը <math>1</math>-եր են, իսկ մյուս տարրերը՝ <math>0</math>: Միայն <math>0</math>-ներից կազմված Մ. կոչվում է {{լայն|զրոյական Մ}}.: Միևնույն չափանի <math>A=a_{ij}, B=b_{ij}</math> Մ–ների համար <math>\alpha A+\beta B</math> (<math>\alpha</math>-ն և <math>\beta </math>-ն թվեր են) գումարը որոշվում է <math>\alpha A+\beta B = (\alpha a_{ij}+\beta b_{ij})</math> բանաձևով: <math>nXm</math>-չափանի <math>A</math> և <math>mXk</math>-չափանի <math>B</math> Մ–ների արտադրյալը <math>nXk</math>-չափանի Մ. է և որոշվում է այսպես. : <math>A\cdot B=a_{ij}b_{ij} + .... +a_{im}b_{mj}</math>: : <math>i=1,....,n, j=1,....,k </math> <math>n</math>–րդ կարգի բոլոր քառակուսի Մ–ների բազմությունը նշված գործողությունների նկատմամբ կազմում է զուգորդական [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/540 ''օղակ''], իսկ <math>nXm</math>-չափանի բոլոր Մ–ների բազմությունը՝ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/106 ''գծային տարածություն'']: <math>A</math> Մ–ի [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/648 ''որոշիչը''] նշանակվում է <math>|A|</math> կամ <math>det A</math>: <math>A</math> Մ–ի առավելագույն գծորեն անկախ տողերի (կամ սյունակների) թիվը կոչվում է Մ–ի {{լայն|ռանգ}} և նշանակվում՝ <math>r(A)</math>: <math>A</math> քառակուսի Մ. կոչվում է հակադարձելի, եթե գոյություն ունի այնպիսի <math>A^{-1}</math> Մ. (կոչվում է <math>A</math>-ի հակադարձ Մ.), որ <math>AA^{-1}=A^{-1}A=E</math>: Հայտնի են Մ–ների մի շարք կարևոր դասեր. սիմետրիկ, ինքնահամալուծ, ունիտար, մարկովյան, լյապունովյան, ժորդանյան ևն: Մաթեմատիկայում և կիրառություններում հանդիպում են նաև այնպիսի Մ-ներ, որոնք կազմված են անվերջ թվերով տողերից կամ սյունյակներից, և այնպիսիններ, որոնց տարրերը պատկանում են որևէ օղակի:
Մ–ները օգտակար միջոց են մաթեմատիկական և կիրառական շատ խնդիրներ<noinclude></noinclude> shyr6f1imfug5evcxpvp57u46a13v9x 393772 393771 2026-08-06T09:30:22Z ~2026-40713-29 14065 393772 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>և անասնապահությամբ: Մ–ի հայերը տեղահանվել և զոհվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ:
'''ՄԱՏՆԱՔԱՇ''', {{լայն|մատնքաշ}}, հայկական հացատեսակ: Թխում են ցորենի ալյուրից: Լինում է երկարավուն կամ կլոր: Անվանումն առաջացել է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/324 ''հացի''] երեսին մատներով ակոսներ անելու հետևանքով: Այժմ Մ. թխում են հացի գործարաններում, և Հայաստանում տարածված հիմնական հացատեսակներից է:{{ՀՍՀ հեղ|Լ. Պետրոսյան}} '''ՄԱՏՆԵՔ''', տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/237 ''Կանելյուրներ'']:
'''ՄԱՏՆՈՑՈՒԿ''' (Digitalis), {{լայն|դիգիտալիս}}, խլածաղկազգիների ընտանիքի բազմամյա խոտաբույսերի, երբեմն՝ կիսաթփերի և թփերի ցեղ: Տերևները հերթադիր են, երկարավուն, ծաղիկներն՝ անկանոն, խոշոր, դեղին կամ կարմրավուն, միակողմանի ողկույզներով: Ծաղկապատը հնգանդամ է, պսակը՝ երկշուրթ, հիշեցնում է մատնոցի (այստեղից էլ՝ անվանումը): Պտուղը տուփիկ է: Տարածված է Հյուսիսային կիսագնդում (շուրջ 35 տեսակ, ՍՍՀՄ–ում՝ 6, ՀՍՍՀ–ում՝ 2): Մ–ի բոլոր տեսակներն էլ թունավոր են: Սրտի մի շարք հիվանդությունների դեպքում օգտագործվում են Մ–ի որոշ տեսակների (խոշորածաղիկ Մ., ժանգոտ Մ., թունավոր Մ. ևն) չորացած տերևները և դրանցից ստացվող պատրաստուկները (գիտալեն, դիգալեն, լանտոզիդ, դիգիցիլեն ևն), որոնք կարգավորում են սրտի աշխատանքը, արագացնում միզազատությունը, իջեցնում այտուցները: Մ–ի պատրաստուկներն օգտագործվում են փոշիների, թուրմի, մզվածքի ձևով, բժշկի խիստ հսկողությամբ: Մշակվում է նաև որպես դեկորատիվ բույս:
'''ՄԱՏՈՉԿԻՆ ՇԱՐ''', նեղուց, Նոր երկրի Հյուսիսային և Հարավային կղզիների միջև: Միացնում է Բարենցի և Կարայի ծովերը: Ափերը բարձրադիր են, տեղ-տեղ՝ զառիթափ: Երկարությունը մոտ 100 կմ է, լայնությունը (ամենանեղ տեղում)՝ մոտ 0,6 կմ, խորությունը՝ 12 մ: Տարվա մեծ մասը ծածկված է սառույցով: Ափին են Մատոչկին Շար, Ստոլբովոյ արդյունագործական ավանները:
'''ՄԱՏՉ''' (անգլ. match), մրցում երկու կամ ավելի մարզիկների, թիմերի միջև: XIX դ. 2-րդ կեսից Մ. են անվանել պարբերաբար անցկացվող մարզական հանդիպումները: XX դ. կեսին ստացել է ավելի լայն տարածում, երբ ավանդական են դարձել տարբեր երկրների մարզիկների (թեթևաթլետներ, չմշկորդներ, շախմատիստներ ևն) հանդիպումները: XIX դ. վերջին և XX դ. սկզբին Մ. սկսեցին անվանել նաև առանձին մարզիկների, այդ թվում՝ աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցությունը (պրոֆեսիոնալ բռնցքամարտ, շախմատ) և որոշ մարզական խաղերի (ֆուտբոլ, բասկետբոլ, հոկեյ ևն) մրցումները:
'''ՄԱՏՉԱՆՈՎ''' Նազար Մատքարիմովիչ (ծն. 1.1.1923, Խիվա, Ուզբեկական ՍՍՀ Խորեզմի մարզում), սովետական պետական և կուսակցական գործիչ: Անասնաբուժական գիտ. դ-ր (1969), պրոֆեսոր (1971): ՍՄԿԿ անդամ 1949-ից: 1949-59-ին աշխատել է իր մասնագիտությամբ: 1959-1960-ին եղել է Ուզբ. ՍՍՀ գյուղատնտեսության մինիստրի տեղակալ, 1960-61-ին՝ Ուզբեկստանի կոմկուսի Բուխարայի մարզկոմի քարտուղար, 1962-65-ին՝ առաջին քարտուղար; 1961-62-ին՝ Ուզբ. ՍՍՀ Մինիստրների խորհրդի նախագահի տեղակալ, 1965-70-ին՝ Ուզբեկստանի կոմկուսի ԿԿ քարտուղար: 1970-ի սեպտեմբերից Մ. Ուզբ. ՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահն է, ՍՍՀՄ Գերագույն սովետի Նախագահության նախագահի տեղակալ (1970-ի դեկտեմբերից): ՍՄԿԿ XXIV-XXV համագումարներում ընտրվել է ՍՄԿԿ ԿԿ անդամ: ՍՍՀՄ VII-X գումարումների Գերագույն սովետի դեպուտատ է: Պարգևատրվել է Լենինի և երկու այլ շքանշաններով:
'''ՄԱՏՎԵԵՎ''' Ալեքսանդր Տերենտևիչ (13(25). 8.1878, Սարատով – 22.10.1960, Մոսկվա), ռուս սովետական քանդակագործ: ՌՍՖՍՀ արվեստի վաստ. գործիչ (1931): ՍՄԿԿ անդամ 1940-ից: 1899-1902-ին սովորել է Մոսկվայի գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ուսումնարանում: 1906-07-ին աշխատել է Փարիզում: «Միր իսկուսավա», «Գոլուբայա ռոզա», ՕՌՍ (ռուս քանդակագործների միավորում) խմբավորումների անդամ: Մ–ի ստեղծագործության առանցքային թեման մարդկային մերկ մարմինն է (Վ. Է. Բորիսով–Մուսատովի մահարձանը Տարուսայում, գրանիտ, 1910): Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո մասնակցել է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/20 ''մոնումենտալ պրոպագանդայի''] լենինյան ծրագրի իրականացմանը (Կ. Մարքսի հուշարձանը Պետրոգրադում, գիպս, 1918, չի պահպանվել): «Հոկտեմբեր» (գիպս, 1927, Ռուսական թանգարան, Լենինգրադ) արձանախմբում դասականորեն պարզ կերպարների շնորհիվ մարմնավորել է հեղափոխական հերոիկան: Մ. հոգեբանական նրբագծերի հագեցվածությամբ է կերտել ռուս գրողների կերպարները (Ա. Ս. Պուշկինի արձանը, պլաստիլին, 1948-60, քանդակագործի արվեստանոցում, Մոսկվա), ինչպես և հաստոցային դիմաքանդակներ (Ինքնադիմաքանդակ, բրոնզ, 1939, Ռուսական թանգարան): Պետրոգրադի ճենապակու գործարանի համար կատարել է մանրաքանդակներ (1920-ական թթ.): Իր ստեղծագործությամբ և մանկավարժական գործունեությամբ (1918-48-ին դասավանդել է Լենինգրադի Գեղարվեստի ակադեմիայում, 1940-48-ին՝ Մոսկվայի Գեղարվեստի ինստ-ում) Մ. մեծ ազդեցություն է ունեցել սովետական քանդակագործության զարգացման վրա:
''Գրկ.'' {{լայն|Мурина Е}}., А. Т. Матвеев, М., 1964.
'''ՄԱՏՐԻՑ''' (գերմ. Matrize, < լատ. matrix — աղբյուր, սկիզբ), <math>n</math> տող և <math>m</math> սյունակ ունեցող ուղղանկյուն աղյուսակ՝ : <math>\hat A = \begin{pmatrix} a_{11} & a_{12} & \cdots & a_{1n} \\a_{21} & a_{22} & \cdots & a_{2n} \\ \vdots & \vdots & \ddots & \vdots \\ a_{m1} & a_{m2} & \cdots & a_{mn} \end{pmatrix} ; \quad \hat A = ( a_{ij})</math> որտեղ <math>a_{ij}</math> տարրերի (թվեր, ֆունկցիաներ ևն) նկատմամբ կարելի է կատարել [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/226 ''հանրահաշվական գործողություններ''] (<math>nXm</math> չափանի Մ.): Եթե <math>n=m</math>, ապա <math>\hat A</math> Մ. կոչվում է <math>n</math>–րդ կարգի քառակուսի Մ., որի գլխավոր անկյունագծի <math>a_{11}, a_{22}, ...., a_{nm}</math> տարրերի գումարը կոչվում է <math> \hat A</math> Մ–ի {{լայն|հետք}}: <math>\hat E</math> քառակուսի Մ. կոչվում է {{լայն|միավոր Մ}}., եթե նրա գլխավոր անկյունագծի տարրերը <math>1</math>-եր են, իսկ մյուս տարրերը՝ <math>0</math>: Միայն <math>0</math>-ներից կազմված Մ. կոչվում է {{լայն|զրոյական Մ}}.: Միևնույն չափանի <math>\hat A=a_{ij}, \hat B=b_{ij}</math> Մ–ների համար <math>\alpha \hat A+\beta \hat B</math> (<math>\alpha</math>-ն և <math>\beta </math>-ն թվեր են) գումարը որոշվում է <math>\alpha \hat A+\beta \hat B = (\alpha a_{ij}+\beta b_{ij})</math> բանաձևով: <math>nXm</math>-չափանի <math>\hat A</math> և <math>mXk</math>-չափանի <math>\hat B</math> Մ–ների արտադրյալը <math>nXk</math>-չափանի Մ. է և որոշվում է այսպես. : <math>\hat A\cdot \hat B=a_{ij}b_{ij} + .... +a_{im}b_{mj}</math>: : <math>i=1,....,n, j=1,....,k </math> <math>n</math>–րդ կարգի բոլոր քառակուսի Մ–ների բազմությունը նշված գործողությունների նկատմամբ կազմում է զուգորդական [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/540 ''օղակ''], իսկ <math>nXm</math>-չափանի բոլոր Մ–ների բազմությունը՝ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/106 ''գծային տարածություն'']: <math>\hat A</math> Մ–ի [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/648 ''որոշիչը''] նշանակվում է <math>|\hat A|</math> կամ <math>det \hat A</math>: <math>A</math> Մ–ի առավելագույն գծորեն անկախ տողերի (կամ սյունակների) թիվը կոչվում է Մ–ի {{լայն|ռանգ}} և նշանակվում՝ <math>r(\hat A)</math>: <math>\hat A</math> քառակուսի Մ. կոչվում է հակադարձելի, եթե գոյություն ունի այնպիսի <math>\hat A^{-1}</math> Մ. (կոչվում է <math>\hat A</math>-ի հակադարձ Մ.), որ <math>\hat A \hat A^{-1}=\hat A^{-1} \hat A=\hat E</math>: Հայտնի են Մ–ների մի շարք կարևոր դասեր. սիմետրիկ, ինքնահամալուծ, ունիտար, մարկովյան, լյապունովյան, ժորդանյան ևն: Մաթեմատիկայում և կիրառություններում հանդիպում են նաև այնպիսի Մ-ներ, որոնք կազմված են անվերջ թվերով տողերից կամ սյունյակներից, և այնպիսիններ, որոնց տարրերը պատկանում են որևէ օղակի:
Մ–ները օգտակար միջոց են մաթեմատիկական և կիրառական շատ խնդիրներ<noinclude></noinclude> 2agnb4ayz0dvss8od9999qrwj0okzz2 Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/294 104 25016 393773 264248 2026-08-06T09:47:12Z ~2026-40713-29 14065 393773 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>լուծելու համար, օրինակ՝ գծային հավասարումների համակարգերի լուծման ժամանակ: Դիֆերենցիալ հավասարումների տեսության մեջ կարևոր է Մ–ի սեփական արժեքների և սեփական վեկտորների գտնելու խնդիրը: Մ–ները մեծ կիրառություն ունեն նաև քվանտային մեխանիկայում:
'''ՄԱՏՐԻՑԱՅԻՆ ՄՈԴԵԼՆԵՐ''' {{լայն|տնտեսագիտության մեջ}}, տնտեսամաթեմատիկական հաշվեկշռային մոդելների առավել տարածված տեսակներից: Ունեն ուղղանկյուն աղյուսակի ([https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/293 ''մատրիցի'']) ձև, որում արտացոլվում է արտադրության վրա կատարված ծախքերի, արտադրանքի բաշխման և նորաստեղծ արժեքի կառուցվածքը: Այս տիպի մոդելներում միաձուլվում են արտադրանքի արտադրության և ռեսուրսների հաշվեկշիռները: Մ. մ. բաղկացած են չորս քառորդակից. I քառորդակում արտացոլվում են մոդելավորվող օբյեկտի ներարտադրական կապերը, II-ում՝ արտադրական գործունեության արդյունքը, III-ում՝ սկզբնական ռեսուրսների ծախսը, որն ստացվում է դրսից, և նորաստեղծ արժեքը, IV-ում՝ նորաստեղծ արժեքի մասնակի վերաբաշխումը:
Մ. մ–ի հիմնական հավասարումներն են՝ : <math>\sum^{}_{j}{x_{ij}}+y_i=x_i</math> և <math>\sum^{}_{i}{x_{ij}}+z_j=x_j</math>, որտեղ <math>i</math>-ն և <math>j</math>-ն մոդելավորվող օբյեկտի ստորաբաժանումների ինդեքսներն են, <math>x_i</math>-ն <math>i</math>-րդ ստորաբաժանման համախառն արտադրանքի ծավալն է, <math>{x_{ij}}</math>-ն <math>i</math>-րդ ստորաբաժանման մատակարարումն է <math>j</math>–րդ ստորաբաժանմանը, <math>y_i</math> <math>i</math>-րդ ստորաբաժանման վերջնական արդյունքի ծավալն է, <math>z_j</math> <math>j</math>-րդ ստորաբաժանման սկզբնական ռեսուրսների ծախսն է և նորաստեղծ արժեքը:
Մ. մ. մշակվում են ժողտնտեսության տարբեր մակարդակների համար: Մակրոտնտեսական օբյեկտների (ամբողջ ժողտնտեսության կամ տնտ. շրջանի) Մ. մ. կրում են միջճյուղային հաշվեկշիռ անվանումը:
Մ. մ–ի հաջորդ տիպը արդ. ձեռնարկությունների, սովետական տնտեսությունների, կոլտնտեսությունների տեխարդֆինպլանի մոդելն է: Մ. մ–ի տարատեսակներն են՝ միջճյուղային–միջշրջանային հաշվեկշիռները, ինֆորմացիոն մատրիցները: Որոշակի առումով Մ. մ. են համարում նորմատիվային տնտեսամաթեմատիկական մոդելների սկզբնական ինֆորմացիայի գրելաձևը: Դրանց օգնությամբ կարելի է որոշել ամբողջ ժողտնտեսության, նրա տարբեր օղակների բոլոր հիմնական ցուցանիշները՝ փոխկապվածության մեջ և լրիվ հաշվեկշռված ձևով: Ինֆորմացիայի ներկայացումը մատրիցային տեսքով բնութագրում է մոդելավորվող օբյեկտում կատարվող տնտ. պրոցեսները, հեշտացնում ինֆորմացիայի մուտքը ԷՀՄ–ներ և ստացված արդյունքների տնտեսամաթեմատիկական վերլուծությունը:{{ՀՍՀ հեղ|Գ. Բախշյան}} '''ՄԱՏՐԻՔՍ''' (լատ. matrix, < mater — հիմք, բառացի՝ մայր), ցիտոպլազմայի և ներբջջային կառուցվածքների ներքին տարածությունները լցնող միատարր նյութ: Տարբերում են ցիտոպլազմայի, միտոքոնդրիաների, բջջի կորիզի, պլաստիդների և այլ օրգանոիդների Մ–ներ: {{լայն|Ցիտոպլազմայի Մ}}. (հիմնական նյութ, հիալոպլազմա) սպիտակուցների, նուկլեինաթթուների, բազմաշաքարների ևն բարդ կոլոիդ համակարգ է, ունակ հեղուկ վիճակից վերածվել ժելեի, և հակառակը, որը կարող է մասնակցել բջջաթաղանթների, միկրոխողովակների ևնի առաջացմանը: Կազմված է գլխավորապես սպիտակուցներից և ֆերմենտներից (բջջի սպիտակուցների 20-25%-ը, գլիկոլիզի, ազոտային հիմքերի, ամինաթթուների, լիպիդների, շաքարների նյութափոխանակության ֆերմենտներ): Մ. միավորում է բջջային կառուցվածքները մեկ ամբողջության մեջ, ապահովում դրանց քիմ. փոխազդեցությունները, նուկլեոտիդների, ճարպաթթուների, շաքարների ևնի տեղափոխությունը, իոնափոխանակությունը, պահեստանյութերի կուտակումը: {{լայն|Միտոքոնդրիաների Մ}}. մոտ 50% սպիտակուցից բաղկացած նուրբ կառուցվածք ունեցող դոնդողանման կիսահեղուկ զանգված է: Պարունակում է ԴՆԹ և միտոքոնդրիային ռիբոսոմներ: Թույլ է զարգացած մեծ թվով կատարներ ունեցող միտոքոնդրիաներում, և հակառակը:
'''ՄԱՏՐՈՍՈՎ''' Ալեքսանդր Մատվեևիչ (1924-1943), Սովետական Միության հերոս (19.6.1943, ետմահու): ՀամԼԿԵՄ անդամ 1942-ից: Դաստիարակվել է մանկատանը և մանկական աշխատանքային գաղութում: 1942 թվականի հոկտեմբերին զորակոչվել է բանակ և ուղարկվել հետևակային ուսումնարան: Նոյեմբերին կամավոր մեկնել է ռազմաճակատ, որպես 56-րդ գվարդիական հրաձգային դիվիզիայի (Կալինինյան ռազմաճակատ) 254-րդ գնդի շարքային: 1943-ի փետր. 23-ին Չեռնուշկի գյուղի համար մղված մարտում, մարմնով ծածկելով թշնամու դզօտի հրակնատը, իրեն զոհաբերել է ստորաբաժանման հաջողությունն ապահովելու համար: Մ–ի անունը շնորհվել է 254-րդ գնդին և հավերժ գրանցվել 1-ին վաշտի ցուցակում: Ուֆայում կանգնեցված է Մ–ի հուշարձանը:
'''ՄԱՏՈՒ ԳՐՈՍՈՒ''' (Mato Grosso), նահանգ Բրազիլիայի արևմուտքում: Տարածությունը 881 հզ. կմ² է, բն.՝ 900 հզ. (1977): Վարչական կենտրոնը՝ Կույաբա: Տնտեսության հիմնական ճյուղը անասնապահությունն է: Մշակում են բրինձ, եգիպտացորեն, մանիոկ, շաքարեղեգ: Քորումբա քաղաքի մոտ արդյունահանվում է մանգանի և երկաթի հանքաքար: Կան բամբակեղենի և սննդի արդյունաբերության ձեռնարկություններ: Գլխավոր կենտրոններն են՝ Կույաբան, Քորումբան:
'''ՄԱՏՈՒ ԳՐՈՍՈՒ''' (Mato Grosso), սարավանդ Բրազիլական սարահարթի հս–արմ-ում: Տապաժոս, Շինգու և Պարագվայ գետերի վերին հոսանքների միջագետքում: Առավելագույն բարձրությունը 893 մ է: Կազմված է գլխավորապես պալեոզոյան ավազաքարերից: Կլիման մերձհասարակածային է՝ շոգ, խոնավ ամառով:
'''ՄԱՏՈՒ ԳՐՈՍՈՒ ԴՈՒ ՍՈՒԼ''' (Mato Grosso do Sul), նահանգ Բրազիլիայի հվ–արմ-ում: Տարածությունը 350,5 հզ. կմ², բն.՝ 1400 հզ. (1977): Վարչական կենտրոնը՝ Քամփու Գրանդի: Մինչև 1977-ը եղել է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/294 ''Մատու Գրոսու''] նահանգի կազմում:
'''ՄԱՏՈՒԼԻՍ''' Յուոզա Յուոզովիչ (ծն. 7(19). 3.1899, Տատկոնիս (այժմ՝ Լիտվ. ՍՍՀ Կուպիշկսկու շրջանում)), սովետական ֆիզ-քիմիկոս: ՍՍՀՄ ԳԱ թղթակից անդամ (1946), Լիտվ. ՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1941) և պրեզիդենտ (1946): Սոցիալիստական աշխատանքի հերոս (1965): ՍՄԿԿ անդամ 1950-ից: Ավարտել է Կաունասի համալսարանը (1929): Լիտվ. ՍՍՀ ԳԱ քիմիայի և քիմիական տեխնոլոգիայի ինստ–ի դիրեկտոր (1956-ից): Հիմնական աշխատանքները վերաբերում են լուսաքիմիային և էլեկտրաքիմիային, մետաղների էլեկտրանստեցման տեսությանը, տված հատկություններով մետաղական ծածկույթների ստացման տեխնոլոգիայի գիտական հիմունքների մշակմանը: Հեղինակ է կոլոիդների քիմիայի դասընթացի և ֆիզիկական քիմիայի ձեռնարկի (հրտ. Կաունասում, 1947-ին և 1948-ին): Պարգևատրվել է Լենինի 4 շքանշանով:
'''ՄԱՏՈՒՌ''' (< հուն. μαρτύριον — վկայարան, μάρτυρος — վկա, նահատակ), վաղ միջնադարում վկայարան, փոքր եկեղեցի, աղոթատեղի շինված վկայի՝ նահատակի գերեզմանի կամ մասունքների վրա, ինչպես նաև նրա հիշատակին: Հետագայում Մ. են անվանել ընդհանրապես փոքր եկեղեցիները: Մ–ները արտաքուստ խաչաձև, կլոր, բազմանիստ կամ ուղղանկյուն հատակագծով, գմբեթավոր կամ թաղածածկ, բեմով կամ առանց բեմի առանձին կանգնած կառույցներ են բնակավայրերում, վանքային համալիրներում, ճանապարհների վրա, գերեզմանատներում: Միջնադարյան Հայաստանի Մ–ների (մեծ մասամբ նաև [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/231 ''Թուխ Մանուկ''] կոչվող) տարածված ձևը թաղածածկ դահլիճն է՝ արլ. կիսաշրջանաձև կամ ուղղանկյուն աբսիդով:{{ՀՍՀ հեղ|Մ. Հասրաթյան}} '''ՄԱՏՈՒՏԱԿ''' (Glycyrrhiza), {{լայն|քաղցրարմատ, բիան}}, թիթեռնածաղկավորների ընտանիքի բազմամյա կոճղարմատավոր խոտաբույսերի ցեղ: Տերևները կենտ փետրավոր են, ծաղիկները հավաքված երկարավուն ողկույզներում, պսակը՝ բաց մանուշակագույն: Պտուղը ունդ է՝ 1-8 սերմով; Հայտնի է Մ–ի 18 պեսակ (ՍՍՀՄ–ում՝ 12, ՀՍՍՀ–ում՝ 2): Աճում է բոլոր մայր ցամաքների բարեխառն ու մերձարևադարձային գոտիներում: Մ–ի արմատը և կոճղարմատը պարունակում են գլիցիոիզին, գլիկոզիդներ, եթերայուղ,<noinclude></noinclude> 6myle5zba7d91220cqwn6ul0nmkk6ih Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/295 104 25017 393774 264270 2026-08-06T10:01:55Z ~2026-40713-29 14065 393774 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>վիտամին С ևն: Օգտագործվում է ծխախոտի, գարեջրի, սննդի արդյունաբերության և բժշկության մեջ:
'''ՄԱՏՈՒՑՈՒՄՆԵՐԻ ՏՈՒՓ''', [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/475 ''մետաղահատ հաստոցների''] բազմօղակ մեխանիզմ, նախատեսված է մատուցման փոփոխման համար: Բաղկացած է իրանի (տուփի) մեջ տեղավորված փոխարկվող ատամնավոր փոխանցումներից: Մ. տ–ի կինեմատիկայի առանձնահատկությունները հնարավորություն են տալիս դետալի մշակման ժամանակ գործիքի մատուցման շարժումը համաձայնեցնել նախապատրաստուկի նկատմամբ գործիքի այլ շարժումների հետ:
'''ՄԱՐ ԱԲԱԱ ԿԱՏԻՆԱ''', {{լայն|Մարաբա Մծուրնացի}}, պատմագիր, ազգությամբ՝ ասորի: Մ. Ա. Կ–ի մատյանը Մովսես Խորենացու «Հայոց պատմության» և Սեբեոսի երկին կցված՝ Անանուն պատմիչի, այսպես կոչված, «Նախնական պատմության» ամենակարևոր աղբյուրներից է: Ըստ Մովսես Խորենացու, Մ. Ա. Կ. ապրել է մ. թ. ա. II դ.: Որոշ հետազոտողներ (Ն. Մառ, Ն. Ադոնց, Հ. Մանանդյան) նրան համարում են IV դ. հեղինակ, որը գրել է հունարեն: Մ. Ա. Կ. օգտագործել է թե՛ բանավոր և թե՛ գրավոր (հուն. մի ժամանակագրություն, որը թերևս կազմված էր հայոց արքունի դիվանի վավերագրերից) աղբյուրներ, որոնցից քաղել է հայ ժողովրդի պատմության հնագույն շերտերն արտացոլող մի շարք առասպելներ ու ասքեր: Մատյանում տեղ են գտել նաև պարթև Արշակունիների պատմության որոշ դրվագներին և հայ Արշակունիների սկզբնաշրջանին վերաբերող տեղեկություններ:
Մ. Ա. Կ–ի կամ նրա մատյանի գոյության փաստը ժխտելու փորձերը իրենց չեն արդարացրել: Նրա մատյանը նախամեսրոպյան շրջանի հայ պատմագիտական մտքի կարևորագույն հուշարձաններից է:
''Գրկ.'' {{լայն|Սարգսյան Գ. Խ}}., Նախամեսրոպյան շրջանի հայ պատմագրությունը, «ՊԲՀ», 1969, №1: {{լայն|Манандян Я. Α}}., «Начальная история Армении» Мар Абаса, «Палестинский сборник», в. 2 (64-65), М.-Л., 1956, с. 69-86.{{ՀՍՀ հեղ|Գ. Սարգսյան}} '''ՄԱՐԱԲԱ''' (արաբ. մյուրաբաա — քառորդ բառից), ֆեոդալական կախյալ գյուղացիների խավ Թուրքիայում: Արևմտյան Հայաստանում հատկապես տարածվել է XIX դ. վերջին և XX դ. սկզբին, երբ Աբդուլ Համիդ II-ի հայահալած քաղաքականության հետևանքով բազմահազար հայ գյուղացիներ զրկվել էին հողից: Արևմտյան Հայաստանի մի շարք գավառներում Մ–ները կազմել են գյուղական բնակչության ավելի քան 70-80%: Եղել են թե՛ բոլորովին ընչազուրկ Մ–ներ և թե՛ երկրագործական գործիքներ, բանող անասուններ ու աննշան հողակտոր ունեցողներ: Մ–ները գյուղերով կամ ընտանիքներով վարձակալել են (որոշակի ժամկետով) աղաների ու բեկերի հողերը (երբեմն նաև բանող անասուն, երկրագործական գործիքներ) և դրա դիմաց վճարել ստացած բերքի մի մասը: Կատարել են նաև աղաների, բեկերի տնային աշխատանքները: Մ–ների շահագործումը ծանր է եղել հատկապես Տարոնում ու Վասպուրականում (ուր երբեմն ճորտացվել են) և համեմատաբար թեթև՝ Բարձր Հայքում: Այն մեղմացել է, երբ կապիտալիստական հարաբերությունների զարգացման հետևանքով Մ–ները վերածվել են բատրակների: Սակայն Մ–ների ճնշող մեծամասնությունը ենթարկվել է ֆեոդալական շահագործման: Հայ Մ–ները Մեծ եղեռնի ժամանակ բնաջնջվեցին կամ գաղթեցին այլ երկրներ: Ներկայումս գոյատևում են թուրք և քուրդ Մ–ներ:
''Գրկ''. {{լայն|Ա–Դո}}, Վանի, Բիթլիսի և Էրզրումի վիլայեթները, Ե., 1912: {{լայն|Համբարյան Ա. Ս}}., Ագրարային հարաբերությունները Արևմտյան Հայաստանում (1856-1914), Ե., 1965: {{ՀՍՀ հեղ|Ա. Համբարյան}} '''ՄԱՐԱԲՈՒ''' (Leptoptilus), արագիլների ընտանիքի թռչունների սեռ: Հայտնի է Մ–ի 3 տեսակ՝ {{լայն|աֆրիկական Մ}}., {{լայն|հնդկական Մ}}. և {{լայն|ճավայական Մ}}.: Փետրազուրկ գլխով և հսկայական կտուցով խոշոր, ծանրամարմին թռչուններ են (բարձրությունը՝ 110-150 սմ, թևերի բացվածքը՝ մինչև 3 մ, կտուցը՝ 30 սմ, քաշը՝ 5-6 կգ): Պարանոցի առջևի մասում ունեն փետրազուրկ մսալի ելուստ (ճավայական Մ. չունի), որի վրա հենում են իրենց կտուցը: Բնադրում են ծառերի, ժայռերի վրա. աֆրիկականը և հնդկականը՝ գաղութներով, ճավայականը՝ զույգերով: Դնում են 2-4 ձու, թխսում են և՛ էգը, և՛ արուն (մոտ 1 ամիս): Սնվում են գլխավորապես լեշով, ինչպես նաև գորտերով, կրծողներով և միջատներով:
'''ՄԱՐԱԳ''', ձմռան անասնակեր (խոտ, հարդ) պաշարելու կառույց: Լինում է հիմնականում կալին մոտ, երբեմն՝ գոմին կից կամ գոմի վերնահարկում: Գոմից անջատ լինելու դեպքում Մ–ի ներսում զետեղվել է հարդը, տափարակ բացօթյա կտուրի կամ երկթեք կղմինդրածածկ տանիքի մեջ՝ խոտը: Այս դեպքում անասնակերը գոմ է հասցվել կողովներով: Եթե Մ. եղել է գոմի վերնահարկ–տանիքում, անասնակերը գոմ է մղվել կտուրում բացված անցքով: Վաղ աշնանը, կալսման շրջանում, Մ. օգտագործվել է որպես կալվորների ժամանակավոր կացարան, ուր զետեղվել են նաև կալուկուտի հետ առնչվող պարագաները: Անձրևի ու ձյան ժամանակ տակավին չկալսված հացահատիկը լցրել են Մ., մինչև որ հնարավոր լիներ կրկին կալսել: Անտառոտ շրջաններում Մ–ում, հարդի մեջ, հասունանալու համար պահվել են վայրի տանձ ու խնձոր: {{ՀՍՀ հեղ|Դ. Վարդումյան}} '''ՄԱՐԱԶՄ''' (< հուն. μαρασμός — հյուծում, մարում) {{լայն|հոգեկան}}, մարդու հոգեկան գործունեության համարյա լրիվ ընդհատում, որը պայմանավորված է գլխուղեղի կեղևի ապաճմամբ և ուղեկցվում է օրգանիզմի ընդհանուր հյուծմամբ: Հանդիպում է ծերունական թուլամտության, պրոգրեսիվ պարալիզի վերջին փուլում և գլխուղեղի այլ հիվանդությունների դեպքում:
'''ՄԱՐԱԹԱԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ''', մարաթի ժողովուրդների գրականությունը (Հարավ–Արևմտյան Հնդկաստան, Մահարաշտրա նահանգ)՝ մարաթի լեզվով: Կազմավորումը սերտորեն կապված է XI-XII դդ. կրոնա–բարենորոգչական շարժումների հետ, որոնց գաղափարախոսները հրաժարվեցին սանսկրիտից և դիմեցին ժող. կենդանի լեզուներին: Միջնադարյան Մ. գ-յան խոշորագույն ներկայացուցիչներն են բանաստեղծներ Մուկունդարաջան (1128-98), Դնյաննեշվարը (1271-96), Նամդևը (1270-1350), Էկնաթը (1533-99), Տուկարամը (1608-49), Ռամդասը (1608-81) ևն: XVII դ. Մ. գ. հարստացավ պովադա (հերոսական բալլադ) և լավինի (սիրային քնարերգություն) ժող. բանաստեղծական ձևերով: Առաջացավ բրահմանա–ազնվականական «գիտական պոեգիա»-ն (Վաման, Մորոպանտ): XIX դ. 1-ին կեսին մարաթական իշխանություններում հաստատվեց անգլ. գաղութային տիրապետություն: Մարաթական մտավորականությունը ծանոթացավ բուրժ. փիլիսոփայությանն ու գրականությանը, Հնդկաստանում զարգացան բուրժ. հարաբերությունները, այս հանգամանքը նպաստեց Մ. գ–յան նորացմանը: Առաջատար ժանրը դարձան սոցիալ–կենցաղային ու պատմական վեպը և կենցաղային ու քաղ. դրաման: XIX դ. վերջին հայտնվեց պատմվածքի ժանրը, պոեզիան հագեցվեց քաղ. բովանդակությամբ: Վ. Բրահմաչարիի (1825-70), Ջ. Փուլեի (1827-1890), Հ. Ահարքարի (1856-95), Բ. Թիլաքի (1856-1920) հրապարակախոսությունը և արձակագիր Հ. Ապտեի (1864-1919), բանաստեղծներ Կեշավսուտի (Կ. Դամլե, 1866-1905), Ն. Գուպտեի (1872-1947), դրամատուրգներ Գ. Դևալի (1854-1916), Կ. Քադիլքարի (1872-1948) և ուրիշների ստեղծագործությունները լի էին ֆեոդալական սովորույթների ու սահմանակարգումների, ինչպես նաև անգլ. գաղութարարների դեմ բողոքով: 1920-ական թթ. պոեզիան ներկայացված է «Արևի ճառագայթ» ռոմանտիկ դպրոցով: 1930-1940-ական թթ. Հնդկաստանում ազգային–ազատագրական շարժումը նպաստեց ռեալիստական արձակի ուժեղացմանը<noinclude></noinclude> okbuwx3nh83igdk530025xrotmh35ro Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/296 104 25018 393775 264298 2026-08-06T10:26:40Z ~2026-40713-29 14065 393775 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>(Մ. Դեշպանդե, ծն. 1899, Ն. Փադկե, ծն. 1894, Վ. Քանդեկար, ծն. 1898), հեղափոխական–դեմոկրատական պոեզիայի առաջացմանը (Ա. Դեշպանդե, ծն. 1901, Վ. Շիրվադքար, ծն. 1912, Վ. Կանտ, ծն. 1913): Շատ գրողնեը (Բ. Վարերկար, 1883-1965, Գ. Մադքոլկար, ծն. 1899, Վ. Հադապ, 1900-66) պատկերում են իրենց իրավունքների համար պայքարող բանվորների ու գյուղացիների: Անկախ Հնդկաստանի Մ. գ–յանը բնորոշ են տարբեր ոճերի և ուղղությունների միահյուսումը, սոցիալական ու բարոյական խնդիրների նկատմամբ հետաքրքրությունը, հակաբուրժուական միտումները (արձակագիրներ Շ. Պենդսե, Վ. Մուդգուլքար, Ջ. Դալվի, բանաստեղծներ Շ. Մուքթիբոդհ, Վ. Կարանդիքար, Վ. Բապատ, դրամատուրգներ Պ. Դեշպանդե, Վ. Տենդուլքար):
''Գրկ.'' История индийских литератур, пер с англ., М., 1964; {{լայն|Ламшуков В. К}}., Маратхская литература, М., 1970.
'''ՄԱՐԱԹԻ''', տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/474 ''Հնդկական լեզուներ'']:
'''ՄԱՐԱԹՈՆ''' (Μαραθών), բնակավայր Հունաստանում, Ատտիկայի համանուն հարթավայրում՝ Աթենքից 40 կմ հյուսիս-արևելք: Մ–ի մոտ մ. թ. ա. 490-ի սեպտ. 13-ին տեղի է ունեցել հույն–պարսկական պատերազմների (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/642 ''Հույն–պարսկական պատերազմներ'']) առաջին խոշոր ճակատամարտը: Հուն. զորքը (շուրջ 10 հզ. հոպլիտներ՝ ծանրազեն հետևակը) Միլտիադեսի հրամանատարությամբ պարտության է մատնել պարսկ. զորքը (մոտ 20 հզ. նետաձիգներ ու հեծելազորայիններ)՝ Դատիսի գլխավորությամբ: Պարսիկները դիմել են փախուստի՝ թողնելով 6400 սպանված, հույներից սպանվել է 192 մարդ: Մ–ի մոտ հույների հաղթանակը բարոյական մեծ նշանակություն է ունեցել հույն–պարսկական պատերազմների ամբողջ ընթացքի համար:
'''ՄԱՐԱԹՈՆՅԱՆ ՎԱԶՔ''', խճուղային վազք, թեթև աթլետիկական մրցությունների վազքի ծրագրի ամենաերկար տարածությունը (42 կմ, 195 մ): Անվանումը ստացել է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/296 ''Մարաթոն''] տեղանունից: Մարաթոնյան ճակատամարտից հետո, ըստ ավանդության, հույն սուրհանդակ զինվորը վազքով, առանց դադարի, հասնում է Աթենք, ավետում հաղթանակի լուրը և անկենդան ընկնում: Ֆրանսիացի բանասեր Մ. Բրեալի նախաձեռնությամբ Մ. վ. ընդգրկվեց I [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/529 ''օլիմպիական խաղերի''] (Աթենք, 1896) ծրագրում: Հաղթող դարձավ հույն Ս. Լուիսը: Համաշխարհային բարձրագույն նվաճումը հավասար է 2 ժ 8 ր 33,6 վրկ (Դ. Քլեյտոն, Ավստրալիա, 1969): Մ. վ–ի ավանդական միջազգային մրցումներ են անցկացվում Բոստոնում (ԱՄՆ), Վինձորում (Մեծ Բրիտանիա), Կոշիցեում (ՉՍՍՀ), Էնսհեդեում (Նիդերլանդներ), Աթենքում (Հունաստան):
'''ՄԱՐԱԼ''', տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/509 ''Եղջերուներ'']:
'''ՄԱՐԱԼ ԴԱՂ''', հայ բոշաների գյուղ, Տրապիզոնի վիլայեթի Սինոպ գավառում: 1915-ին ուներ մոտ 100 տուն բնակիչ, որոնք հիմնականում նստակյաց էին: Զբաղվում էին անասնապահությամբ, հողագործությամբ: Գյուղի բնակչությունը ոչնչացվել է 1915-ին, թուրք. կառավարության կազմակերպած ջարդերի ժամանակ:{{ՀՍՀ հեղ|Բ. Թոռլաքյան}} '''ՄԱՐԱԼԶԱՄԻ''', գյուղ Հայկական ՍՍՀ Մեղրու շրջանում, Մեղրի գետի ձախ ափին, շրջկենտրոնից 12 կմ հյուսիս–արևմուտք: Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, այգեգործությամբ, կերային կուլտուրաների մշակությամբ: Ունի տարրական դպրոց, ակումբ, գրադարան, կինո, կապի բաժանմունք, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան: Հիմնադրվել է մոտ 1831-ին:
'''ՄԱՐԱԼԻԿ''', քաղաքատիպ ավան (1962-ից), Հայկական ՍՍՀ Անիի շրջանի վարչական կենտրոնը: Գտնվում է Արագած լեռան արևմտյան լանջին: Մ–ով է անցնում Լենինական–Թալին–Երևան ավտոմայրուղին: Երկաթուղով կապված է Պեմզաշենի հետ: Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի, կերային կուլտուրաների մշակությամբ և անասնապահությամբ: Մ–ում են Լենինականի տեքստիլ միավորման բամբակամանվածքային ֆաբրիկան, լուսատեխնիկական էլեկտրասարքավորումների և Հիդրոհաղորդակ միավորման հիդրոսարքերի գործարանները, շինանյութերի և շինարարական իրերի կոմբինատը, Անիի գլխավորող պանրագործարանը: Մ–ում կան 2 միջնակարգ և երաժշտական յոթնամյա դպրոցներ, մարզադպրոց, պրոֆտեխնիկական ուսումնարան, 2 մսուր–մանկապարտեզ, կուլտուրայի տուն, գրադարան, կապի հանգույց, կինոսարք, շրջանային հիվանդանոց (75 մահճակալով), պոլիկլինիկա, ամբուլատորիա, դեղատուն: Մ–ում և շրջակայքում պահպանվել են գյուղատեղիներ, քարայրեր, խաչքարեր (VII-XI դդ.), եկեղեցի (1903), գերեզմանոցներ: Բնակիչների նախնիները եկել են Բասենից, 1828-ին:
'''ՄԱՐԱԼՅԱՆ ՍԱՐՈՎ''', գյուղ Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի Մարտակերտի շրջանում, Թարթառ գետի ձախ կողմում, շրջկենտրոնից մոտ 20 կմ հյուսիս-արևելք: Միավորված է Լենինավանի խաղողագործական սովետական տնտեսության հետ: Ունի տարրական դպրոց, գրադարան, ակումբ:
'''ՄԱՐԱԿԱՅԲՈ''' (Maracaibo), քաղաք և նավահանգիստ Վենեսուելայի հյուսիս–արևմուտքում, Սուլիա նահանգի վարչական կենտրոնը: 690 հզ. բն. (1978): Երկրի տնտեսական երկրորդ (Կարակասից հետո) և նավթային հիմնական շրջանի կենտրոնն է (տալիս է երկրում արդյունահանվող նավթի ավելի քան 3/4-ը): Կան սննդի, տեքստիլ, էլեկտրատեխնիկական, մետաղամշակման, ավտոհավաքման, թղթի, ցեմենտի, քիմ. արդյունաբերության ձեռնարկություններ: Զարգանում է նավթաքիմիան: Մ. աշխարհի նավթային կարևոր նավահանգիստներից է: Ունի համալսարան: Հիմնադրվել է 1571-ին:
'''ՄԱՐԱԿԱՆՑ''', գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Մոկսի գավառում, Վանա լճից հարավ: 1909-ին ուներ 11 ընտանիք հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Մ–ի հայերը 1915-ի հուլիսին, ռուս. զորքերի նահանջի ժամանակ, գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում:
'''ՄԱՐԱԿԵՇ''', քաղաք Մարոկկոյի հարավ-արևմուտքում, Մարակեշ նահանգի վարչական կենտրոնը: 255 հզ. բն. (1978): Մարոկկոյի հվ. շրջանի տնտ. կենտրոնն է, երկաթուղային կայարան, ավտոճանապարհների հանգույց: Մ–ում կա սննդհամի, քիմ., տեքստիլ, կարի, փայտամշակման արդյունաբերություն, տնայնագործություն: Գործում են Կարաուին համալսարանի ֆակուլտետը, թանգարաններ: Պահպանվել են XI-XIX դդ. ճարտ. հուշարձաններ: Հիմնադրվել է մոտ 1070-ին:
'''ՄԱՐԱՂԱ''', {{լայն|Մերաղե, Մարակա}}, քաղաք Իրանի հյուսիս–արևմուտքում, Ուրմիա լճից հարավ–արևելք: 65 հզ. բն. (1974): Երկաթուղային կայարան է, խաղողագործության, պտղաբուծության կենտրոն: Բնակչությունը զբաղվում է չոր մրգերի, սեկի և գորգերի արտադրությամբ, փայտամշակմամբ: Մ–ի մոտ արդյունահանվում է քարածուխ, մարմար: Մ. 1221-ին ավերել են մոնղոլները, հետագայում ծաղկել, դարձել է Հուլուղու խանի աթոռանիստը: XIII դ. 2-րդ կեսին [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/183 ''Նասրեդդին Թուսիի''] ղեկավարությամբ կառուցվել է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/296 ''Մարաղայի աստղադիտարանը'']: Մ–ում բնակվել են շատ հայեր: 1318-ին հռոմեական կաթոլիկ եկեղեցին Մ–ում հաստատում է եպիսկոպոսական աթոռ, Արևելքում, հատկապես հայերի մեջ, կրոնական «միության» անվան տակ, ուժեղացնելու համար կաթոլիկական քարոզչությունը՝ հօգուտ Հռոմի եկեղեցու և եվրոպական պետությունների: 1828-29-ին Մ–ից և շրջակա գյուղերից հազարավոր հայեր գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում:
'''ՄԱՐԱՂԱՅԻ ԱՍՏՂԱԴԻՏԱՐԱՆ''', հիմնադրվել է XIII դարի 2-րդ կեսին, Մարաղա քաղաքում (Իրանի հյուսիս–արևմուտքում), գործել է շուրջ հարյուր տարի: Այդտեղ աշխատում էին տարբեր երկրների<noinclude></noinclude> r23nr8c00jd51ad6pd8qrl69v8tibhn Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/297 104 25019 393776 264361 2026-08-06T10:48:10Z ~2026-40713-29 14065 393776 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>մի քանի տասնյակ գիտնականներ: Աստղադիտարանում տեղակայված էին դիտման ու չափման 10 խոշոր գործիքներ, որոնք աչքի էին ընկնում իրենց մեծությամբ, յուրատիպ կառուցվածքով և այդ ժամանակների համար չգերազանցված ճշգրտությամբ: Ուներ հարուստ գրադարան (շուրջ 40000 ձեռագիր): Հանրագիտակ և պետ. գործիչ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/183 ''Նասրեդդին Թուսիի''] ղեկավարությամբ այստեղ թարգմանվել են կամ մեկնաբանվել հունական աստղագիտությանն ու հարակից գիտություններին վերաբերող կարևորագույն երկեր (Էվկլիդեսի, Արքիմեդի, Պտղոմեոսի և ուրիշների), գրվել ինքնուրույն աշխատություններ՝ աստղագիտության ու երկրաչափության վերաբերյալ: Մ. ա–ում, դիտողական նյութի հիման վրա, կազմվել են մոլորակների շարժման ու աստղերի դիրքերի ցուցակներ: Հրատարակվել են 256 քաղաքների աշխարհագրական կոորդինատները և եռանկյունաչափական ֆունկցիաների վեցանիշ աղյուսակներ: Մարաղայում բավականին մեծ ճշգրտությամբ (1") որոշվել է տարեկան [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/427 ''պրեցեսիայի''] մեծությունը:{{ՀՍՀ հեղ|Բ. Թումանյան}} '''ՄԱՐԱՂԱՅԻ ԲԱՐԲԱՌ''', հայերենի բարբառ: Ըստ ձևաբանական դասակարգման պատկանում է «ել» ճյուղին, ըստ բազմահատկանիշ վիճակագրական դասակարգման՝ արևելյան խմբակցության Խոյ–Մարաղայի բարբառախմբին: Մ. բ–ով խոսել են Մարաղա քաղաքում և նրա շրջակայքում, այժմ խոսում են Ղարաբաղի ԻՄ–ի Մարաղա և Ագուլիսի շրջանի Ազա գյուղերում: Մ. բ–ի ձայնավորներն են՝ '''ա, է, ի, ը, օ, ու, ա, օ, ու''', հարուստ է երկբարբառներով՝ '''ը'''ի, '''ը'''է, '''ու'''ի, '''ու'''է, '''օ'''ու, '''օ'''ի: Ուժեղ ընդգծված հատկանիշներից է ձայնավորների ներդաշնակությունը (ախպուր, խազզար): Մ. բ. ենթարկվում է բաղաձայնական համակարգի առաջին տեղաշարժին, գրաբարյան բառասկզբի ձայնեղ պայթականները վերածվում են խուլերի (բարձ> պառց, գետ>կյէտ, դուռն> տուռ, ձայն> ծէն, ջուր> ճուր): Ունի քմային '''գ'''յ, '''կ'''յ, '''ք'''յ հնչյունները: Բաղաձայններից առաջ '''կ'''>'''յ''', '''ք''' և '''նք'''> '''հյ'''. նույն դիրքում '''ձ, ծ, ց''' և '''ջ, ճ, չ''' կիսաշփականները համապատասխանաբար վերածվում են '''ս, զ''' և '''շ, ժ''' շփականների (ծածկել> տասկել, հեծնել> խէզնել, աչք> աշկ), '''հ'''> '''խ''' (հաց> խաց, հայր> խէր): Բացակայում է '''ֆ''' հնչյունը, դրա փոխարեն գործածվում է '''փ''': Գոյականների հոգնակին կազմվում է հետևյալ մասնիկներով՝ '''իր''', որ ստանում են միավանկ բառերը, '''նիր'''՝ ձայնավորով վերջացող բազմավանկ բառերը, և '''ք'''յ'''իր'''՝ բաղաձայնով վերջացող բազմավանկ բառերը (էծ–էծիր, կատու–կատունիր, էրազ–էրազքյիր): Մ. բ–ում ներգոյական հոլովը բացակայում է, բացառական հոլովն ստանում է '''էն''' վերջավորությունը, սեռական հոլովը հոդ չի ստանում: Բարբառը տարբերակում է իրի և անձի առումը: Ներկա ժամանակը կազմվում է անորոշ դերբայով և օժանդակ բայի խոնարհված ձևերով, անցյալ անկատարը՝ ներկայի ձևի վրա ավելացնելով '''էր''' մասնիկը՝ առանց դեմքի և թվի խտրության, վաղակատար դերբայը՝ '''ր''' մասնիկով: Պայմանական եղանակը կազմվում է ըղձականից՝ '''կ''', իսկ հարկադրական եղանակը՝ '''կ'''յ'''պտա''' կամ '''գ'''յ'''արահ'''յ եղանակիչներով:
''Գրկ.'' {{լայն|Աճառյան Հ}}., Քննություն Մարաղայի բարբառի, Ե., 1926: {{լայն|Ղարիբյան Ա}}., Հայ բարբառագիտություն, Ե., 1953: {{լայն|Ջահուկյան Գ}}., Հայ բարբառագիտության ներածություն, Ե., 1972:{{ՀՍՀ հեղ|Մ. Աստարյան}} '''ՄԱՐԱՆԴ''', քաղաք Մեծ Հայքի Վասպուրական նահանգի [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/347 ''Բաքրան''] գավառում: Եղել է վերջինիս կենտրոնը: Ենթադրվում է, որ գավառը կոչվել է նաև. Մ. անունով: Հայոց Արշակունիների անկումից (428) հետո Մ. եղել է Ատրպատականի կազմում: Այժմ՝ նույնանուն գյուղ Իրանում:
'''ՄԱՐԱՆԻՈՆ''' ( Marañón), [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/272 ''Ամազոն''] գետի վերին հոսանքի անվանումը:
'''ՄԱՐԱՆՀԱՆ''' (Maranhao), նահանգ Բրազիլիայի հյուսիս–արևելքում: Տարածությունը 324,6 հզ. կմ² է, բն.՝ 3470 հզ. (1977), վարչական կենտրոնը՝ Սան Լուիս: Գրավում է Բրազիլական սարահարթի հս. լանջերը, ծածկված սավաննաներով, ափամերձ դաշտավայրերում՝ խոնավ հասարակածային անտառներով: Տնտեսության հիմքը գյուղատնտեսությունն է, գլխավոր ճյուղը՝ հողագործությունը: Պլանտացիաներում աճեցնում են երկարաթել բամբակ, շաքարեղեգ, ինչպես նաև կակաո և սուրճ, գետահովիտներում՝ արմավենի: Սավաննաներում զբաղվում են անասնապահությամբ: Կա բամբակեղենի, շաքարի արդյունաբերություն: Նավահանգիստներն են Սան Լուիսը, Իկատուն:
'''ՄԱՐԱՇ''', {{լայն|Գերմանիկե}}, քաղաք Կիլիկյան Հայաստանում (այժմ՝ Թուրքիա), նախկին Հալեպի վիլայեթում (այժմ՝ Մարաշի վիլայեթի վարչական կենտրոնը), Ջահան գետի ձախ ափին: Ունի 105,2 հզ. բն. (1970): Երկաթուղային կայարան, ավտոխճուղիների հանգույց: Բրնձի մշակման ու առևտրի կենտրոն: Կան տեքստիլ, մետաղամշակման, սննդի (ալրաղաց, բրնձի մաքրման, յուղի) և գորգերի տնայնագործական արտադրության ձեռնարկություններ: Մ–ին տարբեր ժամանակներում տիրել են հռոմեացիները, բյուզանդացիները, արաբները ևն: Մանազկերտի ճակատամարտից հետո (1071) հայազգի զորավար Փիլարտոս Վարաժնունին ապստամբել է Բյուզանդիայի դեմ և ստեղծել մի ընդարձակ հայկական իշխանություն, որի կենտրոն է դարձել Մ.: Քաղաքն ուներ ամֆիթատրոնի ձև, որի մեջտեղում, բլրակի վրա գտնվում էր բերդը: 1097-ին Մ–ին տիրացան խաչակիրները: XII դ. սկզբին քաղաքի կառավարիչ է նշանակվել հայազգի Թաթուլ իշխանը: Այնուհետև Մ. մտել է Եդեսիայի իշխանության մեջ: Լևոն Բ թագավորի (1187-1219) օրոք Մ. միացվել է Կիլիկիայի Հայկական թագավորությանը: XVI դարից անցել է օսմանյան թուրքերին: XVII դ. հիմնադրվել է այժմյան Մ. (հին Մ–ից մոտ 18 կմ արմ.): Դեռ վաղ ժամանակներից Մ. բնակեցված է եղել հայ հոծ բնակչությամբ: 1914-ին ուներ 70 հզ. խառը բնակիչ, որոնցից 40 հզ. հայեր, մնացածը՝ թուրքեր, արաբներ, հույներ ևն: Քաղաքի հայերն զբաղվում էին հիմնականում առևտրով, արհեստներով, նաև երկրագործությամբ և պտղաբուծությամբ: Մ–ում գոյություն ուներ հայկ. երեք համայնք՝ լուսավորչական (ուներ վեց եկեղեցի՝ Ս. Սարգիս, Ս. Գևորգ, Ս. Աստվածածին, Ս. Կարապետ, Ս. Ստեփանոս, Քառասուն Մանկունք), կաթոլիկական (ուներ մեկ եկեղեցի՝ Ս. Փրկիչ) և բողոքական (ուներ չորս եկեղեցի): Գործել են վարժարաններ (նշանավոր էին Ազգային կեդրոնականը և Հ. Մալճյանինը) և ճեմարան (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/298 ''Մարաշի ճեմարան'']): Մ–ում լույս են տեսել «Ճշմարտություն» (1919) և «Կոչնակ» (1964) պարբերականները: Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է թուրք. կառավարության կազմակերպած ջարդերի հետևանքով: Երևանի արլ. կողմում՝ Նորքում հիմնադրվել է Նոր Մարաշ ավանը, որտեղ բնակություն են հաստատել ներգաղթած մարաշցիներ:
''Գրկ.'' {{լայն|Ինճիճյան Ղ}}., Աշխարհագրութիւն չորից մասանց աշխարհի, մաս 1, հ. 1, Վնտ., 1806: {{լայն|Ծոցիկյան Ս. Մ}}., Արևմտահայ աշխարհ, Նյու Յորք, 1947:
'''«ՄԱՐԱՇ»''', երկամսյա տեղեկատու պարբերաթերթ: [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/298 ''Մարաշի հայրենակցական միության''] պաշտոնաթերթ: Լույս է տեսել 1954-66-ին, Բուենոս Այրեսում, հայերեն և իսպաներեն: Խմբագիր՝ Ս. Չալյան: Լուսաբանել է Հարավային Ամերիկայի երկրներում բնակություն հաստատած մարաշցիների մշակութային, կրթական և երիտասարդական կյանքը: Կոչ է արել հանգանակությամբ կրթական ֆոնդ ստեղծել Մերձավոր Արևելքի երկրներում ապրող հայ երիտասարդների համար: «Հայրենի աշխարհ» խորագրով ներկայացրել է ՀՍՍՀ մշակութային ու տնտ. կյանքի վերելքը, տպագրել հայրենիք ներգաղթած մարաշցիների նամակները, հրապարակել Մարաշի անցյալին ու ներկային վերաբերող հուշեր, ականատեսների նկարագրություններ, ուսումնասիրություններ:{{ՀՍՀ հեղ|Գ. Գույումջյան}} '''ՄԱՐԱՇԻ ԲԱՐԲԱՌ''', հայերենի բարբառ: Պատկանում է Կիլիկիայի կամ հվ–արմ. միջբարբառախմբին: Մեռած բարբառ է: Խոսվել է Մարաշում և շրջակա հայաբնակ գյուղերում: Ունի երկաստիճան խլազուրկ բաղաձայնական համակարգ (պ>բ, բ>բ.<noinclude></noinclude> d22ttvjkqlg1libpyjbujbisbuims2q Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/298 104 25020 393777 264480 2026-08-06T11:08:13Z ~2026-40713-29 14065 393777 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>փ>փ): Ձայնավորներն են՝ '''ա, ի, օ, ու, է, ը, ա, ու, օ''': Շեշտի տակ կատարվել են հետևյալ պատմական հնչյունափոխությունները. '''ա'''>օ, է՝ (հարս>հօրս, կարճ>գէրջ) ի>'''ա''', է' (միս>մաս, գինի>գինէ'), '''ո'''>ու (խոտ>խուդ, ոսպ>ուսպ), '''ու'''>օ (ջուր>ջօր, դու>դօն), '''օ'''>օ (օր>օր, օձ>օց), '''ե'''>ի(վեց>վից, կարպետ>գարբիդ): Երկբարբառները պարզվել են՝ '''այ'''>ա, (փայտ>փադ, երկայն>իրգյան), '''իւ'''>ա, '''ի''' (ձիւն>ձան, ծանրութիւն>ձանրըթան, հարիւը>հէբիր), '''ոյ'''>ի, ա, է (քոյր>քիր, լոյս>լաս, ընկոյզ>ընգէզ): Բարբառում գործում է ձայնավորների ներդաշնակության օրենքը: Հոգնակերտներն են՝ '''իր, նիր, դաք, ք, ստօնք''': Ունի չորս հոլովաձև՝ սեռական–տրականի հոլովակերտներն են՝ '''ան''' (<ին), '''ին, ուն, օն''' (<ան), '''ուչ''' (<ոջ) և ներքին թեքման '''о''' (<աւ), բացառականինը՝ '''էն''', գործիականինը՝ '''էվ'''('''ի'''), հոգնակի սեռականինը՝ '''ու, ց''': Անձնական դերանունների եզակի թվի և երկրորդ դեմքերի հոլովաձևերն են՝ '''իս''' (<ես)-իմ-իէս–յաս–իմնէ–իմէվ. '''դօն''' (<դու)-քին-քէզ–ըսկի–քիննէ–քիննէվ: Ցուցական դերանուններն են՝ '''աս, ադ, ան, ըսօ, ըդօ, ընօ''': Բայական ածանցներն են՝ '''ն, ցըն''', (մըդնիլ, փագցընիլ): Դերբայները և նրանց վերջավորություններն են. անորոշ՝ '''իլ''' (գարթիլ<կարդալ), վաղակատար՝ '''իլ''' (գարթացիլ), հարակատար՝ '''օձ''' (գարթացօձ), ենթակայական՝ '''օղ''' (գարթացօղ), ժխտման՝ '''օ, ի, ա''' (գարթօ, սիրի, հաքնա): Ներկա ժամանակը կազմվում է ձայնավորով սկսվող բայերի համար '''գ''', բաղաձայնով սկսվողների համար՝ '''գը, գի, գու''' նախադաս մասնիկներով, որոնք համապատասխանաբար հանդես են գալիս ներդաշնակության օրենքի համաձայն (գուդիմ, գը հաքնիմ, գի սիրիմ, զու թուլում): Բարբառն ունի շարունակականի ձև՝ '''գօ''' մասնիկով: Ապառնի ժամանակը կազմվում է '''բիդե''' (<պիտի) բառ–մասնիկով: Կա նաև անմիջական ապառնիի ձև, որն արտահայտվում է '''ուզիլ''' և համապատասխան բայի հարադրությամբ (գիզիմ սիրի):
Բայերի խոնարհված ձևերում վերջնավանկի ձայնավորները կանոնավորապես ենթարկվում են բարբառի հնչյունափոխական օրենքներին:
''Գրկ.'' {{լայն|Մելիք Ս. Դավիթ–բեկ}}, Ձայնական ուսումնասիրություն Մարաշի բարբառին, «ՀԱ», 1896, №№ 2, 4. 8, 12: {{լայն|Աճառյան Հ}}., Հայոց լեզվի պատմություն, հ. 2, Ե., 1951: {{լայն|Ջահուկյան Գ. Բ}}., Հայ բարբառագիտության ներածություն, Ե., 1972:{{ՀՍՀ հեղ|Դ. Կոստանդյան}} '''ՄԱՐԱՇԻ ՀԱՅՐԵՆԱԿՑԱԿԱՆ ՄԻՈՒԹՅՈՒՆ''': Մարաշցիներն իրենց առաջին հայրենակցական միությունը՝ «Մարաշի կրթասիրաց ընկերակցությունը» հիմնել են 1906-ին, Նյու Յորքում, Կոստան Մոմճյանի նախաձեռնությամբ, Մարաշի հայ երեխաների կրթության գործին օժանդակելու նպատակով: 1918-ին վերակազմվել է և կոչվել «Մարաշի նպաստամատույց ընկերություն», որը 1925-ին միավորվել է 1912-ին Բոստոնում ստեղծված «Մարաշի կրթասիրաց ընկերակցության» հետ, կազմելով Մ. հ. մ.: Միությունը մասնաճյուղեր ունի ԱՄՆ–ի հայաշատ քաղաքներում, Արգենտինայում, Բրազիլիայում, Ուրուգվայում, Հունաստանում, Ֆրանսիայում, Լիբանանում, Սիրիայում, Հորդանանում, Պաղեստինում: Ղեկավար մարմին ճանաչված է ԱՄՆ–ի Ուստր քաղաքում գործող կենտրոնական վարչությունը (նախագահն ու ընդհանուր քարտուղարն է բժիշկ Ե. Տ. Մկրտիչյանը (Մուկար)): Միության պաշտոնաթերթն է «Գերմանիկ» հանդեսը, որը լույս է տեսնում Նյու Յորքում, 1930-ից: 1954-66-ին Բուենոս Այրեսում լույս է տեսել միության [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/297 ''«Մարաշ»''] թերթը:
Ընդառաջելով Մ. հ. մ–յան 1949-ի խնդրանքին (նախաձեռնողը Արգենտինայի միությունն էր)՝ Սովետական Հայաստանի կառավարության որոշմամբ Երևանի արևելյան բարձրադիր մասում հիմնադրվեց Նոր Մարաշ թաղամասը: 1969-ին հանդիսավորությամբ նշվեց Նոր Մարաշի հիմնադրության 20-ամյակը՝ արտասահմանյան պատվիրակների մասնակցությամբ: Մ. հ. մ. սերտ կապերի մեջ է Սովետական Հայաստանի հետ:{{ՀՍՀ հեղ|Պ. Մարտիրոսյան}} '''ՄԱՐԱՇԻ ՃԵՄԱՐԱՆ''' (ակադեմիա), հիմնադրվել է 1891-ին, Թուրքիայի Մարաշ քաղաքում, միսիոներ Թովմաս Դեյվիտսըն Քրիստի նախաձեռնությամբ, ավետարանական երեք եկեղեցիների նյութական աջակցությամբ: Ճեմարանի նպատակն էր պատրաստել ուսանողներ Թուրքիո Կեդրոնական կոլեջի (Այնթապ) առաջին կարգի համար: Դասավանդվել են հայերեն, թուրք., անգլ., ընդհանուր և ազգային պատմություն, հանրահաշիվ, գիտական ուսմանց նախատարերք, երգ, երաժշտություն, ճարտասանություն, կրոն: Սովորում էին թոշակավոր և կիսաթոշակավոր սաներ: 1893-95-ին ճեմարանը տվել է 82 շրջանավարտ: Ուսումնառել են նշանավոր հայ մտավորականներ Ա. Հայկազյանը, Գ. Գալուստյանը, Հ. Քեշիշյանը, Ն. Զեյթունցյանը, դասավանդել են Ա. Շիրաճյանը, Լ. Ալճյանը, Հ. Չիլինկիրյանը, Ե. Պեհեսնիլյանը (Քասունի), Լ. Միլիտոնյանը, Ս. Սամվելյանը և ուրիշներ: 1910-ին Մարաշի ճեմարանը միացվել է 1880-ին հիմնված Ազգային կեդրոնական վարժարանին և վերանվանվել Միացյալ կեդրոնական վարժարան:
''Գրկ.'' {{լայն|Գալուստյան Գ}}., Մարաշ կամ Գերմանիկ ու հերոս Զեյթուն, Նյու Յորք, 1934:{{ՀՍՀ հեղ|Ա. Իգնատյան}} '''ՄԱՐԱՋԱԽՏ''' (միջին լատ. marescaleus, ֆրանս. marechal անունից), բանակի սպառազինման և պարենավորման գծով սպարապետի տեղակալը Կիլիկյան Հայաստանում:
Արևմտահայերենում Մ. այժմ օգտագործվում է որպես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/330 ''մարշալի''] հոմանիշ:
'''ՄԱՐԱՍՏԱՆ''', {{լայն|Մեդիա}} (հուն. Μηδία), հնագույն պետություն Իրանական բարձրավանդակի հյուսիս–արևմուտքում: Մ. առաջին անգամ հիշատակվում է մ. թ. ա. IX դ. 2-րդ կեսի ասորեստանյան արձանագրություններում: Մարերը զբաղվել են հողագործությամբ և անասնապահությամբ (առանձնապես՝ ձիաբուծությամբ), արհեստներով: Մ. թ. ա. մոտ IX դ. սկզբնավորվել են մարերի և Հայկական լեռնաշխարհի ցեղերի փոխհարաբերությունները՝ Ուրմիա լճի արլ. և հվ–արլ. շրջանում: Ասորեստանի (որը զավթել էր Մ–ի հողերի մի մասը) դեմ պայքարը, Ուրարտուի հետ շփումը որոշակի ազդեցություն են ունեցել մարերի ցեղային միությունների և առաջին պետական կազմավորումների առաջացման վրա:
Ըստ Հերոդոտոսի (I, 97-98) Մ–ի թագավորությունը և նրա մայրաքաղաք [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/495 ''Եկբատանը''] հիմնել է Դեովկես (Դեյոկես) թագավորը (մ. թ. ա. մոտ 727-675, այլ տվյալներով՝ 709-656), ըստ ասորեստանյան աղբյուրների Մ–ի թագավորությունը սաեղծվել է մ. թ. ա. VII դ. 70-ական թթ.: Մ. իր հզորության գագաթնակետին է հասել [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/397 ''Կիաքսար''] (Կվաքսարես) թագավորի օրոք (մ. թ. ա. մոտ 625-585): Մ. թ. ա. 612-ին, Ասորեստանի մայրաքաղաք Նինվեի գրավման ժամանակ Կիաքսարին օգնել է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/217 ''Պարույր Սկայորդին''], որին Կիաքսարը ճանաչել է Հայոց թագավոր: Մ–ն ընդհարվել է նաև Լիդիայի հետ: Ուրարտուի անկումից հետո, Հայկական լեռնաշխարհում կազմավորված Երվանդունիների հայկ. թագավորությունը ընդունել է Մ–ի գերիշխանությունը: Հայոց թագավորների կառավարմանն են հանձնվել Փոքր Ասիայի այսրհալիսյան մարական տիրույթները: Կիաքսարի արշավանքների հետևանքով Մ–ի սահմաններն արմ–ում հասել են մինչև Հալիս գետը, արլ–ում՝ Միջին Ասիա (հավանաբար, նաև այժմյան Աֆղանստանի տարածքը): Զավթումների ժամանակ մեծ քանակությամբ ռազմագերիների ձեռքբերումը, հին քաղաքակրթությունների հետ շփումը նպաստել են Մ–ում (հիմնականում՝ արմ–ում) ստրուկների աշխատանքի լայն կիրառմանը: Ստրուկներին օգտագործել են արքայական, ավագանու և տաճարային տնտեսություններում: Կիաքսարին հաջորդած որդին՝ Աստիագեսը (Աժդահակ, մ. թ. ա. մոտ 585-550), փորձել է թուլացնել մարական ավագանու ազդեցությունը, որով բարդացել է Մ–ի ներքին քաղ. իրավիճակը: Քսենոփոնի «Կյուրոպեդիա»-ի տվյալներով Աստիագեսի ժամանակ Հայաստանը Մ–ին վճարել է տարեկան 50 տաղանդ, տրամադրել 20 հզ–անոց հետևազոր և 4 հզ–անոց հեծելազոր: Օգտվելով Մ–ի և Բաբելոնի միջև ծագած պատերազմից (մ. թ. ա. VI դ. 1-ին կես)՝ Հայոց թագավոր Երվանդ Ա Սակավակյացը ապստամբել է Աստիագեսի դեմ, դադարել տուրք վճարելուց, զորք տրամադրելուց: Սակայն մարերին հաջողվել է վերականգնել իրենց գերիշխանությունը: Մ–ից ազատագրվելու նոր փորձ է կատարել Տիգրան Երվանդյանը՝ Երվանդ Ա Սակավակյացի որդին: Նա դաշնակցել է Աստիագեսի դեմ ապստամբած Պարսք (Պերսիս, Պարսուա) և Անշան երկրների թագավոր [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/494 ''Կյուրոս II''] Մեծին: Այս իրադարձություններն արտացոլվել են Մովսես Խորենացու «Հայոց պատմության» մեջ պահպանված (գիրք Ա, գլ. ԻԴ–Լ) ավանդազրույցում (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/698 ''«Տիգրան և Աժդահակ»'']): Կյուրոս II Մեծը տապալելով Աստիագեսին՝ գրավել է Մ., հիմնել [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/163 ''Աքեմենյան պետությունը''], որի<noinclude></noinclude> ppto84tlubf6f7q7ze05oulttxblptk Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/299 104 25021 393778 264549 2026-08-06T11:51:47Z ~2026-40713-29 14065 393778 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>գերիշխանության տակ, ի թիվս այլ երկրների, ընկել են Մ. և Հայաստանը: Մարերը հաճախ ապստամբել են Աքեմենյանների դեմ. մասնավորապես Դարեհ Ι-ի օրոք (մ. թ. ա. 522-486) բռնկել է մարերի, հայերի և այլ ցեղերի ու ժողովուրդների միաժամանակյա ապստամբություն: Ապստամբության ճնշումից հետո, Դարեհ Մ. և Հայաստանը թուլացնելու նպատակով նրանց տարածքների մի մասում ստեղծել է XVIII սատրապությունը:
Մ. թ. ա. IV դ. վերջին քառորդին նախկին Մ–ի հս–արմ. մասում մարերը ստեղծել են նոր պետություն Ատրոպատենեն կամ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/663 ''Ատրպատականը''], որը հետագայում կոչվել է Փոքր Մ.: Հայ–մարական առնչություններն այնուհետև կապվում են Հայաստանի ու Ատրպատականի փոխհարաբերությունների հետ:
Մ. կարևոր տեղ է գրավում հին աշխարհի քաղ., տնտ. և մշակութային պատմության մեջ: Մ. այն երկրներից էր, ուր լայն տարածում էին գտել զրադաշտականությունը և նրա հետ կապված ուսմունքները: Ենթադրվում է, որ Փոքր Մ–ում է համակարգվել [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/610 ''«Ավեստան»'']:
''Գրկ.'' Հայ ժողովրդի պատմություն, հ. 1, Ե., 1971: {{լայն|Մանանդյան Հ}}., Երկ., հ.1, Ե., 1977: {{լայն|Дьяконов И. М}}. История Мидии…, М.-Л., 1956.{{ՀՍՀ հեղ|Գ. Տիրացյան}} '''ՄԱՐԱՏ''' (Marat) Ժան Պոլ (1743-1793), Ֆրանսիական մեծ հեղափոխության գործիչ, գիտնական, հրապարակախոս: Ծնվել է Շվեյցարիայում: 1759-ից հաստատվել է Ֆրանսիայում, ուսումնասիրել է բնական և փիլ. գիտությունները, կրել լուսավորիչներ Ժ. Ժ. Ռուսոյի և Շ. Մոնտեսքյոյի գաղափարական ազդեցությունը: 1765-ին տեղափոխվել է Մեծ Բրիտանիա, զբաղվել բնական գիտություններով և բժշկությամբ: 1775-ին Էդինբուրգի համալսարանը նրան շնորհել է բժշկության դոկտորի գիտ. աստիճան: 1775-ին Ամստերդամում լույս է տեսել Մ–ի «Մարդու մասին…» բնափիլիսոփայական երկը, որին բացասաբար վերաբերվեցին Դ. Դիդրոն և Վոլտերը, նրանում արտահայտված հակամատերիալիստական ուղղության համար: Մ–ի առաջին քաղ. երկը՝ «Ստրկության շղթաները» (անգլ.), լույս է տեսել 1774-ին, որտեղ հեղինակը քննարկել է հեղափոխության անխուսափելիության և հեղափոխական պայքարի հարցերը: Այդ առաջավոր գաղափարները նա զարգացրել է քաղաքական–իրավաբանական «Քրեական օրենսդրության նախագիծ» (1780) աշխատության մեջ: 1776-ից վերադարձել է Փարիզ, զբաղվել է բժշկությամբ և ֆիզիկայով: Հեղափոխությունը սկսվելուն պես նա թողել է գիտությունը և նվիրվել ապստամբ ժողովրդի գործին: 1789-ի սեպտեմբերից հրատարակել է «Ժողովրդի բարեկամ» թերթը, որի էջերում հետևողականորեն պաշտպանել է հեղափոխության զարգացման խնդիրները, մերկացրել նրա դավաճաններին (Ժ. Նեկկեր, Օ. Միրաբո, Մ. Լաֆայետ), ինչպես նաև [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/278 ''ժիրոնդիստների''] քաղաքականությունը: Հալածվելով իշխանություններից՝ 1790-ից անցել է ընդհատակ:
Հիմնական խնդիր ունենալով քաղ. հարցերը՝ Մ. մշակել է նաև հեղափոխության սոցիալական խնդիրները, հետևողականորեն պաշտպանելով ժողովրդի և հատկապես ունեզուրկ խավերի շահերը, որով ձեռք է բերել մեծ ժողովրդականություն: 1792-ին ընտրվել է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/579 ''Կոնվենտում'']: Հեղափոխական ուժերը համախմբելու նպատակով Մ. «Ժողովրդի բարեկամ» թերթը վերանվանել է «Ֆրանսիական հանրապետության լրագիր»՝ կոչ անելով մոռանալ կուսակցական տարաձայնությունները, միավորել բոլոր ուժերը հանուն հանրապետության փրկության: Ժիրոնդիստները չընդունեցին Մ–ի առաջարկները և 1793-ի ապրիլին Կոնվենտի որոշմամբ Մ–ին ձերբակալեցին (հակառակ նրա դեպուտատական անձեռնմխելիության) և հանձնեցին հեղափոխական տրիբունալին, որտեղ Մ. արդարացվեց և հաղթականորեն վերադարձավ Կոնվենտ: [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/683 ''Ռոբեսպիերի''] հետ (երկուսով գլխավորում էին [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/106 ''յակոբինյաններին'']) ղեկավարեց ընդդեմ ժիրոնդիստների 1793-ի մայիսի 31-ի–հունիսի 2-ի ժող. ապստամբության նախապատրաստությունը: Սակայն ծանր հիվանդությունը թույլ չտվեց Մ–ին ակտիվորեն մասնակցել Կոնվենտի գործունեությանը [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/106 ''յակոբինյան դիկտատուրայի''] հաստատումից հետո: Բայց հիվանդ Մ. շարունակել է հրատարակել իր թերթը: Սպանվել է ժիրոնդիստների դրդմամբ՝ Շարլոտ Կորդեի ձեռքով: Մ–ի թաղումը վեր է ածվել քաղ. մեծ ցույցի:
''Գրկ.'' {{լայն|Манфред А. З}}., Марат, М., 1962.
'''ՄԱՐԲՈՒՐԳՅԱՆ ԴՊՐՈՑ''', տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/227 ''Նեոկանտականություն'']:
'''ՄԱՐԳԱԳԵՏԻՆՆԵՐ''', բիոգեոցենոզ, որի բուսակացքը կազմված է առավելապես բազմամյա մեզոֆիլ (միջին խոնավությանը հարմարված) խոտաբույսերից, որոնք աճում են ամբողջ վեգետացիայի ընթացքում (առանց ամառվա ընդմիջման, որը հատուկ է տափաստանային բույսերին): Բնական Մ. առաջանում են բազմամյա մեզոֆիլ խոտաբույսերի համար նպաստավոր կլիմայական և հողային պայմաններ ունեցող վայրերում՝ երկարատև ողողվող հովիտներում, բարձրլեռնային գոտում, մերձարկտիկայի և մերձանտարկտիդայի ծովափնյա շրջաններում, տափաստանային ու կիսաանապատային գոտիների լիմաններում: Տարբերում են մայրցամաքային, ողողվող և լեռնային Մ.: {{լայն|Մայրցամաքային Մ}}. տեղադրված են հարթավայրերում (ողողվող հովիտներից դուրս) և լինում են անջրդի հովիտների ու ցածրավայրերի Մ.: {{լայն|Ողողվող Մ}}. տարածված են տունդրայից մինչև անապատներ (հատկապես անտառային և անտառատափաստանային գոտիներում): Ավելի բերքատու և բազմազան են, քան մայրցամաքային Մ.: {{լայն|Լեռնային Մ}}. տարածված են խոնավ, չափավոր կլիմա ունեցող շրջաններում (ՍՍՀՄ–ում՝ Կարպատներում, Կովկասում, Տյան Շանում, Ալթայում, Ուրալում), անտառի վերին սահմանից բարձր (ենթալպյան ու ալպյան Մ.) և անտառային գոտում, ոչնչացված անտառների տեղում (ետանտառային Մ.): Մ. չոր խոտի և արոտային լիարժեք կանաչ կերի աղբյուր են: Խոտակացքը բաղկացած է հացազգի և բակլազգի խոտաբույսերից, տարախոտերից, երբեմն՝ բոշխերից ու մամուռներից: Կերօգտագործման տեսակետից արժեքավոր են առաջին երկու խումբը:
1978-ին ՍՍՀՄ–ում Մ–ի տարածությունը կազմել է 370 մլն հա, որից խոտհարքներ՝ 53 մլն, արոտավայրեր՝ 317 մլն հա: ՀՍՍՀ–ում համապատասխանաբար՝ 985 հզ., 137 հզ. և 848 հզ. հա: ՀՍՍՀ–ում Մ–ները տարածված են հիմնականում Արագածի, Գեղամա լեռնաշղթայի, Կապուտջուղի և այլ լեռնազանգվածներին ու դրանց լանջերին (ծ. մ. 2200 մ և ավելի բարձրության վրա): ՀՍՍՀ–ում խոտհարքների մոտ 75%-ը գտնվում է ենթալպյան, ետանտառային մարգագետնատափաստանային, իսկ արոտների 90%-ը՝ ալպյան, ենթալպյան, լեռնատափաստանային, մարգագետնատափաստանային և ետանտառային գոտիներում: Մ–ի միջին բերքատվությունը խոտհարքներում 15-25 ց/հա է (չոր խոտ), արոտավայրերում՝ 10-15 ց/հա: Տես նաև [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/299 ''Մարգագետնաբուծություն'']:{{ՀՍՀ հեղ|Հ. Սմբատյան}} '''ՄԱՐԳԱԳԵՏՆԱԲՈՒԾՈՒԹՅՈՒՆ''', 1. գյուղատնտեսության ճյուղ (բուսաբուծության բաժին), զբաղվում է բնական և ցանովի խոտհարքներում ու արոտավայրերում խոտի, խոտալյուրի հումքի, կանաչ և այլ կերերի արտադրությամբ: 2. Գիտություն. մշակում է Մ–յան տեսական հիմունքները:<noinclude></noinclude> taho3arz4mvbctil4o9tdvmwjtmnz5b