Վիքիդարան
hywikisource
https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB
MediaWiki 1.47.0-wmf.14
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Վիքիդարան
Վիքիդարանի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
Հեղինակ
Հեղինակի քննարկում
Պորտալ
Պորտալի քննարկում
Էջ
Էջի քննարկում
Ինդեքս
Ինդեքսի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Event
Event talk
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/300
104
25022
393779
264590
2026-08-06T12:09:16Z
~2026-40713-29
14065
393779
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>ՍՍՀՄ–ում Մ. կարևոր դեր ունի հանրային անասնապահության կերի կայուն բազայի ստեղծման գործում, խոտհարքներից և արոտավայրերից տարեկան ստացվում է բոլոր կերերի մոտ 1/3-ը, ՀՍՍՀ–ում՝ 1/2-ը: Ռուսաստանում որպես գիտություն ձևավորվել է XIX դ. վերջին և XX դ. սկզբին, զարգացել է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո: 1917-ին Մոսկվայի մոտ կազմակերպվեց կերաբույսերի և կերհանդակների ուսումնասիրման կայան, որի հիման վրա 1922-ին՝ Մարգագետնաբուծության պետ. ինստ. (այժմ՝ Վ. Ռ. Վիլյամսի անվ. կերերի համամիութենական ԳՀԻ), իսկ հետագայում բնական բոլոր գոտիներում՝ ճյուղային և մասնագիտացված ԳՀԻ-ներ, փորձարարական կայաններ, հենակետեր ևն: ՍՍՀՄ–ում մշակվել են մարգագետինների մակերեսային, արմատական և ռացիոնալ օգտագործման, բարելավման ու արդյունավետության բարձրացման միջոցառումներ, 1956-ին Լենինի անվ. ՀամԳԳԱ–ում ստեղծվել է մարգագետնաբուծության, արոտային տնտեսության և կերային կուլտուրաների բաժանմունք, որը 1966-ից Մարգագետնաբանների եվրոպական ֆեդերացիայի անդամ է: Մ–յան վերաբերող գիտական աշխատանքները լուսաբանվում են «Կորմա» («Корма», 1972-ից) ամսագրում, Լենինի անվ. ՀամԳԳԱ, Կերերի համամիութենական ԳՀԻ–ի և գիտական այլ հաստատությունների աշխատություններում:

''Գրկ.'' Сенокосы и пастбища, под ред. И. В. Ларина, М.-Л., 1969.

'''ՄԱՐԳԱՀՈՎԻՏ''', գյուղ Հայկական ՍՍՀ Գուգարքի շրջանում, շրջկենտրոնից 19 կմ հարավ–արևելք: Մ–ով է անցնում Կիրովական–Դիլիջան խճուղին: Կաթնաանասնապահական սովետական տնտեսությունն զբաղվում է նաև կերային կուլտուրաների, կարտոֆիլի մշակությամբ, բանջարաբուծությամբ, պտղաբուծությամբ: Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, 2 գրադարան, 2 մսուր–մանկապարտեզ, կինո, կապի բաժանմունք, հեռախոսակայան, կենցաղսպասարկման տաղավար, տեղամասային հիվանդանոց: Մ–ում գործում են Կիրովականի կաթի գործարանի պանրի արտադրամասը, կարի ֆաբրիկայի մասնաճյուղը, կառուցվում է Մարգահովիտ–Մեղրաձոր երկաթուղային թունելը (երկարությունը՝ 8,5 կմ): Գյուղում կա եկեղեցի (1872): Աղստև գետի ակունքին մոտ, Սարի–սոփ կոչվող բլրի մակերեսին գտնված նյութերը հավաստում են, որ Մ–ի մոտ եղել է վաղ բրոնզի դարաշրջանի բնակատեղի (մ. թ. ա. III հազարամյակ), իսկ ոսկու հանքերի տարածքում գտնված հնագիտական առարկաները հիմք են տալիս ենթադրելու, որ դրանք շահագործվել են դեռևս հնում: Մ–ում է ծնվել Սովետական Միության հերոս Ա. Անտինյանը:

'''ՄԱՐԳԱՐ''', հայկական հեթանոսական տոմարի ամիսների 4-րդ օրվա անունը:

'''ՄԱՐԳԱՐԱ''', գյուղ Հայկական ՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանում, Արաքս գետի ձախ ափին, շրջկենտրոնից 18 կմ հարավ–արևելք: Կոլտնտեսությունն զբաղվում է այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, խորդենագործությամբ և անասնապահությամբ: Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կինո, մանկապարտեզ, տուրբազա, կենցաղսպասարկման տաղավար, հիվանդանոց: Մ. հայտնի է դեռևս VIII դարից, որպես Վարդանակերտ ավան, որտեղ 703-ին արաբների և հայերի միջև տեղի է ունեցել ճակատամարտ: Բնակիչների նախնիները եկել են Իգդիրից, Մուշից, 1810-ին:

'''ՄԱՐԳԱՐԵ''' (ծն. և մահ. թթ. անհտ.), XIII դարի հայ մանրանկարիչ: 1211-ին ծաղկել է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/82 ''«Հաղպատի Ավետարանը»''] (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, ձեռ. № 6288): Բարձրարվեստ են հատկապես խորանները և «Քրիստոսի մուտքը Երուսաղեմ» տերունական նկարը: Դրանք տոգորված են կենսախնդությամբ և լավատեսությամբ, որին նպաստում են ոչ միայն պատկերված բուսական և կենդանական աշխարհի թավշերանգ ու ծաղկափթիթ գույները, այլև, ասես, ուղղակի իրականությունից վերցված պերսոնաժները: Այդ լավատեսությունն ու կենդանությունը որոշ գծերով շարունակվում են [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/210 ''Թորոս Տարոնացու''] և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/221 ''Գրիգոր Տաթևացու''] ստեղծագործություններում և այդ ժամանակ ու հետագայում հատուկ էր արլ. արաբական–քրիստոնեական ու մահմեդական արվեստներին: Խորանները կազմված են սյուներին հանգչող ուղղանկյուն գորգաձև գլխազարդերով, որոնց ներքին դաշտում ընդելուզված են բուսազարդ համակենտրոն կամարներ: Քիվերի ու պատվանդանների ծայրերում նկարված են նռնենի, ձիթենի, արմավենի, ականթներ և այլ ծառեր ու թփեր, աքաղաղ, կաքավ, ձկնկուլ՝ կտցին ձուկ, արագիլ, սիրամարգ, ծառին փաթաթված եղջերավոր օձ, հուշկապարիկ ևն, որոնց մի մասը բացակայում է միջնադարյան «խորանների մեկնություններում», բայց գործածվում են հետագայում Կիլիկիայի և Գլաձորի մանրանկարչական դպրոցներում: Խորանների քիվերին և պատվանդաններին նկարված նռնենու տակ նվագող պատանին, մատռվակը, ձուկ բերող Շերանիկը եզակի են հայ մանրանկարչության մեջ: Մ–ի մանրանկարներում միաժամանակ հանդես են գալիս սիմվոլիկը և աշխարհիկը: Լուսամուտից նայող կինը, պատշգամբի աղջիկները և ծառի վրայից նրանց հետ սիրաբանող պատանին ու մյուսները թերևս վերարտադրում են Անիի նիստուկացը:

Պատկերազարդումը տես 304-րդ էջից հետո՝ ներդիրում:

''Գրկ.'' {{լայն|Հովսեփյան Գ}}., Նյութեր և ուսումնասիրություններ հայ արվեստի և մշակույթի պատմության, պրակ 1, Երուսաղեմ, 1935:{{ՀՍՀ հեղ||Վ. Ղազարյան}}
'''ՄԱՐԳԱՐԵ''' (ծն. և մահ. թթ. անհտ.), XIV դարի հայ մանրանկարիչ: Հավանաբար ապրել և ստեղծագործել է Սյունիքի գրչակենտրոններից մեկում: Հայտնի է Մ–ի նկարազարդած մեկ ձեռագիր (Երևանի Մեսրոպ Մաշտոցի անվ. Մատենադարան, № 2930, Ավետարան), որն ընդօրինակվել է 1315-ին: Նրա մանրանկարներին բնորոշ է արխաիզմը՝ թե՛ ոճի, թե՛ պատկերագրության առումներով, որ մասամբ առնչվում է տեղական և ասորա–ղպտական գեղանկարչության ավանդույթներին: Մ–ի ստեղծագործություններում չնայած ներկերի (հիմնականում՝ կարմիր, թավշյա կանաչ, դարչնաշագանակագույն) հյութեղ, հաստ շերտով դրվածքին, կատարումը հիշեցնում է ջրաներկերի թեթև տեխնիկան:

''Գրկ.'' Հայկական մանրանկարչություն. Վասպուրական (ալբոմ), Ե., 1978:{{ՀՍՀ հեղ|Հ. Հակոբյան}}
'''ՄԱՐԳԱՐԵՆԵՐ''', Եհովա աստծո անունից ապագան գուշակողներ, ինչպես նաև կրոնաբարոյական քարոզիչներ ու հասարակական–քաղաքական հռետորներ հին Հրեաստանում: Մ. իբր օժտված էին ժողովրդին ուսուցանելու և գալիք աղետների մասին նրան զգուշացնելու «աստվածային առաքելությամբ»: Մ. թ. ա. IX դ. Եղիա մարգարեն և նրա աշակերտ Եղիշեն, իրենց շուրջ համախմբելով երիտասարդ Մ–ին («մարգարեների որդիներ»), «մարգարեից դպրոցներ» էին հիմնել երկրի տարբեր քաղաքներում (Գաբաա, Նավաթ, Բեթել, Գաղգաղա, Երիքով): Մ. թ. ա. VIII-VI դդ. մարգարեական շարժման նոր վերելքը պայմանավորվել է երկրում հասարակական–քաղաքական հակասությունների ծայրահեղ սրմամբ, ժողովրդի վիճակի ծանրացմամբ, արտաքին (Ասորեստանի, Նոր Բաբելոնիայի, Աքեմենյան Իրանի) միջամտության սաստկացմամբ: Մ. թ. ա. IX դ. նշանավոր Մ. էին Հովնանը և Հովելը, մ. թ. ա. VIII դ.՝ Ամովսը, Ովսեն, Եսայի I, Միքիան, Նավումը, մ. թ. ա. VII դ.՝ Սոփոնիան, Երեմիան, Ամրակումը, Աբդիոնը, մ. թ. ա. VI դ.՝ Եզեկիելը, Դանիելը, Եսայի II, Անգեն, Զաքարիան:

Մ. բողոքել են իշխողների, ունևորների դեմ գյուղացիներին հողազրկելու, ճնշելու և աշխատավորների հանդեպ կամայականություններ ցուցաբերելու համար, ընդդիմացել պատերազմներին, կանխագուշակել<noinclude></noinclude>
hgxmpotu8kx1xxqkutvwzh1q35h8j40
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/301
104
25023
393780
264596
2026-08-06T12:49:57Z
~2026-40713-29
14065
393780
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Lilitik22" /></noinclude>ապագայում հասարակական արդարության հաղթանակը: Քարոզելով միաստվածության գաղափարը՝ ի դեմս Եհովայի, նպաստել են թագավորական իշխանության կենտրոնացմանն ու հզորացմանը: Նրանք բարոյական սկզբունքը վեր են դասել պաշտամունքային մերկ ծեսերից ու կենդանիների զոհաբերությունից:

Մ–ի ուսմունքը, կանխագուշակումները փոխանցվել են բանավոր, հետագայում գրանցվել ժողովածուներում, առանձին գրքերում, որոնք վերջնական խմբագրման են ենթարկվել, ըստ երևույթին, մ. թ. ա. VI-V դդ.: Ըստ ծավալի, Մ–ի գրքերը պայմանականորեն բաժանվում են «մեծ» և «փոքր» մարգարեությունների: Մեզ են հասել 3 «մեծ» (Եսայի, Երեմիա, Եզեկիել) և 12 «փոքր» Մ–ի ժողովածուները, որոնք աչքի են ընկնում ճոխ բանաստեղծական լեզվով և կարևոր ներդրում են հին հրեական լեզվի ու գրականության զարգացման մեջ: Մ–ի գրական ստեղծագործությունը հետագայում մեծ ազդեցություն է ունեցել հուդայական աղանդավորական և քրիստոնեական գաղափարախոսության վրա: Մ–ի գաղափարներին դիմել են միջնադարյան քրիստոնեական աղանդավորները, գյուղացիական պատերազմների գաղափարախոսները, սոցիալիստ–ուտոպիստները:

''Գրկ.'' Բառարան Սուրբ Գրոց, ԿՊ, 1881: {{լայն|Heaton E. W.}}, The Old Testament Prophets, Harmondsworth, 1958; {{լայն|Eissfeldt O.}}, The Prophetic literature, տես «The Old Testament and Modern Study», Oxf., (1961); {{լայն|Fоhrer G}}., Geschichte de n israelitischen Religion, B., (1968).

'''ՄԱՐԳԱՐԻՆ''' (ֆրանս. margarine), սննդանյութ, ձեթերի ու կենդանական ճարպերի, կաթի, համեմունքների և այլ նյութերի խառնուրդ: Սննդարարությամբ, համով, քիմ. բաղադրությամբ և ֆիզիկական հատկություններով նման է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/292 ''կարագին'']: Մ. օրգանիզմում յուրացվում է 94-97,6%-ով, կարագը՝ 93-98,5%-ով: Տարբերում են կաթնային, խոհարարական և փոշենման Մ–ներ: {{լայն|Կաթնային Մ}}. ճարպի էմուլսիան է կաթում, որն օգտագործվում է անմիջականորեն և խոհարարական նպատակներով: {{լայն|Խոհարարական Մ.}} բուսական ձեթերի և կենդանական ճարպերի խառնուրդ է, օգտագործվում է սննդարդյունաբերության մեջ և խոհարարական գործում: {{լայն|Փոշենման Մ.}} օգտագործվում է խտացված սննդի պատրաստման համար: Արևմտյան Եվրոպայում Մ–ի արտադրությունն սկսվել է 1869-ին, ՍՍՀՄ–ում՝ 1927-ին (1977-ին արտադրվել է 1,2 մլն տ Մ.): Մ–ի արտադրության հիմնական հումքը բուսական ձեթերը (օգտագործվում են առանց հիդրոգենացման կամ հիդրոգենացումից հետո) և կենդանական ճարպերն (տավարի, ոչխարի, խոզի, ոսկրի) են: Մ–ի արտադրության համար ճարպերը նախ ռաֆինացնում և հոտազերծում են, ապա պատրաստում ջրաճարպային էմուլսիա: Կաթը մերում են կաթնաթթվային մանրէների օգնությամբ: Որպես համեմունք ավելացնում են կերակրի աղ (0,2-0,7%), շաքար, առանձին տեսակներին՝ կակաո, սուրճ, վանիլին ևն: Բարձրարժեք Մ–ին ավելացվում է նաև կարագ, բնական սննդային ներկեր, վիտամիններ, կաթնասեր ևն: ՀՍՍՀ–ում Մ. արտադրվում է Երևանի ձեթ–օճառի կոմբինատում:

'''ՄԱՐԳԱՐԻՏ''', որոշ փափկամորթների մարմնում զարգացող գնդաձև կամ անկանոն գոյացում: Մ. կազմված է նույն նյութից, ինչ որ խեցին, հիմնականում ածխաթթվային կալցիումից: Առաջանում է խեցու մեջ կողմնակի իր (ավազահատիկ ևն) ընկնելու դեպքում, երբ նրա շուրջը կուտակվում է սադափը: Գույնը՝ սպիտակ, վարդագույն կամ դեղնավուն, երբեմն՝ սև: Ունի մանրադիտակայինից մինչև աղավնու ձվի չափեր: Խոշոր, կանոնավոր Մ. գնահատվում է խիստ թանկ: Համարում են, որ ամենախոշոր՝ 34 կարատանոց մարգարտահատը պատկանել է Իսպանիայի թագավոր Ֆիլիպ II-ին: Մ. մեծ մասամբ արդյունահանում են գաղտակուրներից, որոնց խեցիներն օժտված են գեղեցիկ սադափով: Ծովային Մ. արդյունահանվում է Կարմիր ծովում, Պարսից ծոցում, Շրի Լանկայի, Ավստրալիայի, Ճապոնիայի, Վենեսուելայի ափերին: XX դ. աճեցվում է արհեստական Մ. (հիմնականում Ճապոնիայում): Կիրառվում է ոսկերչական գործում որպես թանկարժեք քար:

'''ՄԱՐԳԱՐԻՏ ՆԱՎԱՐԱՑԻ''' (Marguerite de Navarre) (1492-1579), Նավարայի թագուհի, գրող: Համակրել է չափավոր [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/654 ''Ռեֆորմացիային''], պաշտպանության տակ է առել նրա կողմնակիցներին: Մ. Ն–ու շուրջ խմբված էին ֆրանս. ականավոր հումանիստներ (Մարոն, Դեպերյեն, Դոլեն, Ռաբլեն): Առավել հայտնի ստեղծագործությունը՝ «Հեպտամերոնը» (1559, գրված է Բոկաչչոյի ազդեցությամբ), պատկերում է XVI դ. կեսի ֆրանս. ազնվականության բարքերն ու ապրելակերպը:

'''ՄԱՐԳԱՐՅԱՆ''' Ալեքսանդր Սիմոնի (ծն. 15.3.1924, գ. Քարաշեն (ՀՍՍՀ Գորիսի շրջանում)), հայ սովետական լեզվաբան: Բանասիրական գիտ. դ-ր (1967), պրոֆեսոր (1969): ՍՄԿԿ անդամ 1945-ից: Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1949), որտեղ և դասախոսում է 1950-ից: Զբաղվում է հայոց լեզվի քերականության և պատմության, հայերենի բառագիտության, բառարանագրության, հայ բարբառագիտության հարցերի ուսումնասիրությամբ: Հրատարակել է «Արդի հայերենի կապերը» (1955), «Մ. Նալբանդյանի լեզվագիտական գործունեությունը» (1957), «Խ. Աբովյանը և աշխարհաբարը» (1958), «Հայերենի հարադիր բայերը» (1966), «Գորիսի բարբառը» (1975) աշխատությունները: Կազմել է Ղազար Փարպեցու «Հայոց պատմության» համաբարբառը (3 գիրք):

'''ՄԱՐԳԱՐՅԱՆ''' Ասատուր Եփրեմի (28(15).8. 1906, գ. Մալիշկա (այժմ՝ ՀՍՍՀ Եղեգնաձորի շրջանում)), հայ սովետական պտղաբույծ: Կենսբ. գիտ. դ-ր (1965), պրոֆեսոր (1962): ՀՍՍՀ գիտ. վաստ. գործիչ (1967): ՍՄԿԿ անդամ 1944-ից: Ավարտել է Սուխումիի մերձարևադարձային կուլտուրաների համամիութենական ինստ-ը (1934): 1938-ից Հայկ. գյուղատնտ. ինստ-ի պտղաբանջարաբուծության ամբիոնի վարիչ: Գիտ. աշխատանքները վերաբերում են Հայաստանում պտղաբուծության զարգացման, սորտաշրջանացման և ագրոտեխնիկայի հարցերին: Ուսումնասիրել է ՀՍՍՀ խնձորենու ձևագոյացման կենտրոնները, հեռավոր հիբրիդացման եղանակով նոր սորտերի ստացումը, նկարագրել է խնձորենու տեսակային և սորտային կազմի կենսբ. առանձնահատկությունները, հայտնաբերել դրա տեղական 60 սորտ, որոնցից 4-ը (Ղափար, Չխչխկան, Սյունիքախնձոր, Կարմրկենի) ներդրել է ՀՍՍՀ հվ–արլ. և հս–արլ. շրջաններում: Մշակել է ՀՍՍՀ լեռնային և նախալեռնային շրջաններում պտղատու այգիների հիմնադրման և մշակության ագրոմիջոցառումներ:

''Երկ.'' Հայաստանի վայրի պտուղները, Ե., 1959 (հեղինակակից Շահինյան Հ. Ն.): Տեղական ծագում ունեցող խնձորենու տեսակային և սորտային կազմը Հայկական ՍՍՀ–ում, Ե., 1960: Պտղաբուծություն, Ե., 1976 (հեղինակակից Շահինյան Հ. Ն.):

'''ՄԱՐԳԱՐՅԱՆ''' Արշալույս Հակոբի (ծն. 18.4.1914, Թիֆլիս), հայ սովետական բանաստեղծուհի: Ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը (1936): Առաջին գիրքը՝ «Ձնծաղիկներ» խորագրով, լույս է տեսել 1947-ին: Հրատարակել է «Գարնանային վտակներ» (1954), «Հայրենի հովիտ» (1958), «Հեռաստաններ» (1962), «Երբ սիրում ես» (1970), «Դու ինձ սպասում էիր» (1975), «Ինձ հետ էիր դու» (1979) և այլ ժողովածուներ: Գրել է նաև մանուկների համար՝ «Թթենու տակ» (1954), «Մանկապարտեզ № 1» (1972):

'''ՄԱՐԳԱՐՅԱՆ''' Բենիամին Եղիշեի (ծն. 29.11(12.12). 1913, Շուլավեր (այժմ՝ Շահումյան, Վրաց. ՍՍՀ Մառնեուլի շրջան)), հայ սովետական աստղագետ, ՀՍՍՀ ԳԱ ակադեմիկոս (1971): ՀՍՍՀ գիտ. վաստ. գործիչ (1961): ՍՍՀՄ ԳԱ աստղագիտական խորհրդի անդամ (1964), [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/568 ''Միջազգային աստղագիտական միության''] «Գալակտիկաներ» հանձնաժողովի պրեզիդենտ (1976-79): ՍՄԿԿ անդամ 1950-ից: Ավարտել է Երևանի համալսարանի ֆիզմաթ ֆակուլտետը (1938): Աշխատում է Բյուրականի աստղադիտարանում. ավագ գիտաշխատող (1943-51), դիրեկտորի տեղակալ (1953-56), գալակտիկաների ուսումնասիրության բաժնի վարիչ (1957-ից): 1943-1950-ին աստղագիտություն է դասավանդել Երևանի համալսարանում: Գիտ. աշխատությունները վերաբերում են աստղային ու արտագալակտիկ աստղագիտության պրոբլեմներին: Մասնակցել է աստղերի բաշխման մեջ դիտվող [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/680 ''ֆլուկտուացիաների տեսության''] մշակմանը՝ հաշվի առնելով միջաստղային<noinclude></noinclude>
5wr7or0md042noxwhso756802yinmiw
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/302
104
25024
393781
264599
2026-08-07T06:25:33Z
~2026-40713-29
14065
393781
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Lilitik22" /></noinclude>կլանումը: Դիտողական տվյալների հիման վրա հաստատել է, որ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/583 ''աստղասփյուռները''] լայնանում են: Մշակել է հատուկ մեթոդ, որի հիման վրա, 1965-ից Բյուրականի աստղադիտարանում սկսել է Երկնքի սպեկտրալ շրջահայությունը: Հայտնաբերել է հատուկ դասի օբյեկտներ, որոնք կոչվում են իր անունով (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/303 ''Մարգարյանի գալակտիկաներ'']):

Մ. ՍՍՀՄ պետ. մրցանակի դափնեկիր է (1950):

''Երկ.'' Флюктуации в видимом распределении звезд и космическое поглощение, «Բյուրականի աստղադիտարանի հաղորդումներ», պրակ 1, 1946: Атлас звездных скоплений различных типов, М., 1953; Галактики с ультрафиолетовым континуумом, Астрофизика, 3, 55, 1967; On the Nature of Galaxies with UV Continuum Having Broad Emission Lines «Astronomy and Astrophisics», 58, 139, 1977.{{ՀՍՀ հեղ|Ջ. Ստեփանյան}}
'''ՄԱՐԳԱՐՅԱՆ''' Լևոն Պարթևի (ծն. 6.2. 1923, Երևան), հայ սովետական բժիշկ, մանկաբարձ–գինեկոլոգ: Բժշկ. գիտ. դ-ր (1976), պրոֆեսոր (1977): Պ. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/303 ''Մարգարյանի''] որդին է: Ավարտել է Երևանի բժշկ. ինստ–ը (1946): 1952-ից աշխատում է նույն ինստ–ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնում: Գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են հղիության ֆիզիոլոգիայի և ախտաբանության, Հայաստանի արդյունաբերական ձեռնարկություններում աշխատող կանանց աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնալ ախտաբանության հարցերին:

Ուսումնասիրում է նաև ուղեղի բնի տարբեր բաժինների ազդեցությունը սեռական ֆունկցիաների և ռեպրոդուկտիվ գործունեության ձևավորման վրա:

'''ՄԱՐԳԱՐՅԱՆ''' Հենրիկ Ռուբենի (ծն. 17.9. 1925, Լենինական), հայ սովետական կինոռեժիսոր: ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1967): ՍՄԿԿ անդամ 1951-ից: Ավարտել է Երևանի գեղարվեստա–թատերական ինստ–ը (1951): 1955-ից աշխատում է «Հայֆիլմ» ստուդիայում: Ստեղծել է «Նվագախմբի տղաները» (I960, Հ. Մալյանի հետ), «Տերտերին ուխտը» (1966, «Մսյո Ժակը և ուրիշները» կինոալմանախում), «Կարծր ապար» (1975, Ա. Մկրտչյանի հետ), «Հեղկոմի նախագահը» (1978, ըստ Ս. Զորյանի), «Երկնագույն առյուծ» (1979) գեղարվեստական ֆիլմերը, ինչպես և փաստագրական ժապավեններ: 1972-ից Հայաստանի հեռուստատեսային ստուդիայում իրականացնում է հեռուստատեսային բեմադրություններ:{{ՀՍՀ հեղ|Է. Մանուկյան}}
'''ՄԱՐԳԱՐՅԱՆ''' Հովհաննես Սարգսի (13(26).1.1901, գ. Քաղաքիկ (այժմ՝ Նախիջևանի ԻՍՍՀ Օրդուբադի շրջանում) — 26.12.1963, Երևան), հայ սովետական ճարտարապետ, ՀՍՍՀ արվեստի վաստ. գործիչ (1961): ՍՍՀՄ շինարարության և ճարտ–յան ակադեմիայի իսկական անդամ (1956): ՍՄԿԿ անդամ 1944-ից: Հայաստանի ճարտ–ների միության վարչության նախագահ (1953-62): Ավարտել է Երևանի համալսարանի տեխ. ֆակուլտետի ճարտ–յան բաժինը (1928): Եղել է Հայաստանի պրոլետարական ճարտ. ընկերության հիմնադիր–անդամներից (1929-32), «Հայպետնախագիծ» կազմակերպության գլխավոր ճարտ. (1939-41), Հայկ. ՍՍՀ Մինիստրների խորհրդին առընթեր ճարտ. վարչության պետ (1944-1950), հանրապետության նախագծային ինստ-ի (այժմ «Հայպետնախագիծ») ճարտ. արվեստանոցի ղեկավար (1951-58), «Երևաննախագիծ» ինստ-ի գլխավոր ճարտ. (1958-63): Մ–ի նախագծերով Երևանում կառուցվել են կարի առաջին (1931), ծխախոտի (1933) ֆաբրիկաները, կենտրոնական հանրախանութը (1932-1937, ճարտ–ներ Մ. Մազմանյանի, Գ. Քոչարի և Ա. Ահարոնյանի հետ), «Հայէներգոյի» վարչության շենքը (1938), կոնյակի գործարանի համալիրը (1952), ռադիոյի տունը (1954), Գրքի պալատի համալիրը (1960, ճարտ–ներ Մ. Մազմանյանի և Ս. Ներսիսյանի հետ), ճոպանուղու կայարանը (1962, ճարտ. Բ. Արզումանյանի հետ), Կիրովականում` Կիրովի հրապարակի համալիրի բնակելի տները, Քաղսովետի և հյուրանոցի շենքերը (1955-60, ճարտ. Բ. Արզումանյանի հետ), Արզնու առողջարանի լոգանքների մասնաշենքերը (1950, ճարտ. Ն. Բաժբեուկի հետ):

Մ–ի աշխատանքներին բնորոշ են ֆունկցիոնալ հստակությունը, արտահայտչականությունն ու պարզությունը, ինչպես և ազգային ճարտ. ավանդույթների ստեղծագործաբար օգտագործումը:{{ՀՍՀ հեղ|Ա. Կանայան}}
'''ՄԱՐԳԱՐՅԱՆ''' Հրաչյա Խաչատուրի (26.11. 1912, գ. Փոքր Ղարաքիլիսա (այժմ՝ Ազատան, ՀՍՍՀ Ախուրյանի շրջանում) — 23.11. 1967, Երևան), սովետական կուսակցական և պետական աշխատող: ՍՄԿԿ անդամ 1931-ից: Ավարտել է ՍՄԿԿ ԿԿ–ին առընթեր կուսակցական կազմակերպիչների բարձրագույն դպրոցը (1946): Աշխատել է Լենինականի տեքստիլ կոմբինատում և շրջանային թերթերի խմբագրություններում, 1937-39-ին և 1941-1943-ին՝ ՀԿԿ ԿԿ ապարատում: 1939-1941-ին «Խորհրդային Հայաստան» թերթի խմբագիրն էր, 1943-ին ընտրվել է ՀԿԿ ԿԿ քարտուղար: 1946-51-ին աշխատել է ՍՄԿԿ ԿԿ ապարատում՝ որպես տեսուչ, ապա՝ սեկտորի վարիչ: 1952-ին նշանակվել է «Սովետական Հայաստան» թերթի խմբագիր: 1953-ին ընտրվել է ՀԿԿ ԿԿ երկրորդ քարտուղար: 1959-ից ՀՍՍՀ կուլտուրայի մինիստրն էր, 1964-ից՝ ՀՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության նախագահի տեղակալը: Մ. եղել է ՀԿԿ ԿԿ (1943-45, 1952-67), ՀՍՍՀ Գերագույն սովետի Նախագահության անդամ (1965-67), ՍՍՀՄ IV-V և ՀՍՍՀ IV-VII գումարումների Գերագույն սովետի դեպուտատ:

Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանով:

'''ՄԱՐԳԱՐՅԱՆ''' Մարգար Ավետիսի (1894, Վաղարշապատ – 20.11.1941, Երևան), հայ դուդուկահար: Նվագել է արևելյան գործիքների անսամբլում, Վարդան Բունու ղեկավարած նվագախմբում, 1926-ից՝ Հայաստանի ռադիոյի ժող. գործիքների անսամբլում: Ունեցել է հարուստ երկացանկ՝ պարեղանակներ, հայկ. ժող. ու գուսանական երգերի գործիքային փոխադրումներ, մուղամներ: Նրա կատարմանը բնորոշ էր հուզական հագեցվածությունը և ազգային–ժողովրդական ցայտուն երանգավորումը: 1939-ին մասնակցել է Մոսկվայում կայացած հայկ. արվեստի տասնօրյակին: Ժող. գործիքների երաժիշտ–կատարողների համամիութենական ստուգատեսում արժանացել է երրորդ մրցանակի: Մ–ի կատարումով թողարկվել են ձայնապնակներ, գրառվել կինոֆիլմերի երաժշտություն («Պեպո», «Զանգեզուր», «Սևանի ձկնորսները»):

Զբաղվել է նաև գործիքի կատարելագործմամբ, ստեղծել է դուդուկի «ind» տարատեսակը:{{ՀՍՀ հեղ|Հ. Էլոյան}}
'''ՄԱՐԳԱՐՅԱՆ''' Մարո Եղիշեի (ծն. 22.12. 1915, Շուլավեր (այժմ՝ Շահումյան, ՎՍՍՀ Մառնեուլի շրջանում)), հայ սովետական բանաստեղծուհի: Միջնակարգ կրթությունն ստացել է ծննդավայրում: 1938-ին ավարտել է Երևանի համալսարանի բանասիրական ֆակուլտետը: 1967-ից աշխատում է սփյուռքահայության հետ մշակութային կապի կոմիտեում: Բանաստեղծությունների առաջին ժողովածուն, «Մտերմություն» խորագրով, տպագրվել է 1940-ին: Այնուհետև լույս են տեսել նրա «Բանաստեղծություններ» (1945), «Մոր ձայնը» (1950), «Փշատենի» (1954), «Լիրիկական լուսաբաց» (1957), «Լիրիկա» (1962), «Ձնհալից հետո» (1965), «Լցված լռություն» (1972), «Օրերի խորքից» (1975) ժողովածուները: Մ–ի բանաստեղծությունները հագեցած են նուրբ քնարականությամբ ու հուզականությամբ: Դրանք թարգմանվել են ՍՍՀՄ ժողովուրդների լեզուներով,<noinclude></noinclude>
i74ozjktmr5gy015jwy1qnmsuktenp8
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/303
104
25025
393782
264692
2026-08-07T06:58:12Z
~2026-40713-29
14065
393782
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Lilitik22" /></noinclude>ինչպես նաև անգլ., ֆրանս., ռում., բուլղ., չեխ., սերբ., լեհ.: Մ. թարգմանություններ է կատարել Մ. Պետրովիխից, Լ. Մարտինովից, Դ. Սամոյլովից, Ա. Ախմատովայից և ուրիշներից:

'''ՄԱՐԳԱՐՅԱՆ''' Շավարշ Սեդրակի (ծն. 16.6.1930, գ. Սևքար (ՀՍՍՀ Իջևանի շրջան)), հայ սովետական տնտեսագետ: Տնտ. գիտ. դ-ր (1976), պրոֆեսոր (1977): ՍՄԿԿ անդամ 1951-ից: 1955-ին ավարտել է Երևանի համալսարանի տնտեսագիտության ֆակուլտետը: 1963-74-ին՝ ՀՍՍՀ ԳԱ տնտեսագիտության ինստ-ի քաղաքատնտեսության բաժնի, 1974-79-ին՝ Երևանի Կ. Մարքսի անվ. պոլիտեխնիկական ինստ-ի քաղաքատնտեսության ամբիոնի վարիչ: 1979-ից Երևանի ժող. տնտեսության ինստ-ի ռեկտորն է: Գիտ. աշխատությունները վերաբերում են սոցիալիստական վերարտադրության հարցերին, ՀՍՍՀ միջճյուղային կապերի ուսումնասիրությանը:

''Երկ.'' Հայկական ՍՍՌ մեքենաշինության մասնագիտացումն ու կոոպերացումը, Ե., 1961: Հայկական ՍՍՀ ժողովրդական տնտեսության միջճյուղային կապերը, Ե., 1970: Զարգացած սոցիալիզմի ընդլայնված վերարտադրության բնորոշ գծերը, Ե., 1979:

'''ՄԱՐԳԱՐՅԱՆ''' Պարթև Համբարձումի (20.9. 1898, գ. Էվջիլար (այժմ՝ Արազափ, ՀՍՍՀ Հոկտեմբերյանի շրջանում) — 16.3.1980, Երևան), հայ սովետական մանկաբարձ–գինեկոլոգ: Բժշկ. գիտ. դ-ր (1952), պրոֆեսոր (1953), գիտ. վաստ. գործիչ (1960): ՍՄԿԿ անդամ 1941-ից: 1927-ին ավարտել է Երևանի համալսարանի բժշկ. ֆակուլտետը: 1929-50-ին եղել է բժշկ. ինստ-ի մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի ասիստենտ, ապա՝ դոցենտ: 1937-ին Երևանում կազմակերպել է և ղեկավարել (մինչև 1950-ը) քաղաքային ծննդատունը, միաժամանակ եղել է բժշկ. ինստ-ի բուժական ֆակուլտետի դեկան (1939-1943), ՀՍՍՀ առժողկոմի առաջին տեղակալ (1943-1945): 1949-73-ին մանկաբարձության և գինեկոլոգիայի ԳՀԻ–ի դիրեկտոր (1973-ից՝ գիտական խորհրդատու), միաժամանակ՝ 1954-ից բժշկ. ինստ–ի սանհիգիենային, մանկաբուժության (1954-1963) և բժիշկների կատարելագործման (1958-1962) ֆակուլտետների մանկաբարձության և գինեկոլոգիայի ամբիոնի վարիչ: Մ–ի գիտական աշխատանքները հիմնականում վերաբերում են հղիության և մալարիայի, սեռական օրգանների չարորակ նորագոյացությունների, մեռածածնության, մայրական և մանկական մահացության, ՀՍՍՀ արդ. ձեռնարկություններում աշխատող կանանց աշխատանքի հիգիենայի և պրոֆեսիոնալ ախտաբանության ու ՀՍՍՀ բնակչության մանկաբարձա–գինեկոլոգիական օգնության կազմակերպման հարցերին: Հեղինակ է «Մանկաբարձություն» (1960) և «Գինեկոլոգիայի դասագիրք» (1966) ձեռնարկների: Մ. եղել է Հայաստանի մանկաբարձ–գինեկոլոգների գիտական ընկերության վարչության նախագահ, ՀՍՍՀ առողջապահության մինիստրության գլխավոր մանկաբարձ–գինեկոլոգը, ծննդօգնության և գինեկոլոգիական օգնության խորհրդի նախագահ, ՍՍՀՄ և ՌՍՖՍՀ առողջապահության մինիստրության ծննդօգնության և գինեկոլոգիական օգնության խորհրդի անդամ: Պարգևատրվել է Լենինի շքանշանով:

'''ՄԱՐԳԱՐՅԱՆԻ ԳԱԼԱԿՏԻԿԱՆԵՐ''', սպեկտրի ուլտրամանուշակագույն տիրույթում ճառագայթման ավելցուկ ունեցող [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/649 ''գալակտիկաներ'']: Հայտնաբերել է Բ. Ե. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/302 ''Մարգարյանը'']՝ Բյուրականի աստղադիտարանի մեկ մետր տրամագիծ ունեցող [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/526 ''Շմիդի աստղադիտակով''] ստացված սպեկտրների միջոցով: Մ. գ–ի մեծ մասի սպեկտրներում դիտվում են բարձր գրգռման առաքման գծեր (ջրածնի, թթվածնի, ազոտի, ծծմբի ևն): Դրանք վկայում են, որ այս գալակտիկաների կորիզներում գոյություն ունեն զգալի քանակությամբ գազային զանգվածներ: Մ. գ–ում հանդիպում են հաբլյան դասակարգման բոլոր դասերը, սակայն այդ գալակտիկաները, մեծ մասամբ, ունեն կառուցվածքային այս կամ այն պեկուլյարությունը: Մ. գ–ում շատ են բարձր մակերևութային պայծառության կոմպակտ օբյեկտները: Ի տարբերություն այնպիսի գալակտիկաների, որոնց կապույտ գույնը պայմանավորված է վաղ տիպի աստղերի առկայությամբ (օրինակ, I տիպի անկանոն գալակտիկաների), Մ. գ–ի մեծ մասի ճառագայթումն ունի ոչ ջերմային բնույթ, այսինքն՝ այդ ճառագայթումը պայմանավորված չէ սոսկ աստղերով: Մ. գ. ենթարկվել են մանրակրկիտ և բազմակողմանի ուսումնասիրության, որոշվել են դրանց [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/335 ''կարմիր շեղումները''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/694 ''լուսատվությունն''] ու գույները, դիտվել են ռադիոալիքներում, կատարվել են ձևաբանական, լուսաչափական և վիճակագրական հետազոտություններ: Մ. գ–ի լուսատվությունը գտնվում է <math>10^8-10^{11}</math> արեգակնային լուսատվության սահմաններում, իսկ չափերը երբեմն հասնում են 100 ''կպս''–ի: Նախնական վիճակագրական տվյալներով Մ. գ. կազմում են բոլոր գալակտիկաների 5-7%-ը: Մ. գ–ի մի մասն իրար հետ կազմում է կրկնակի գալակտիկաներ, որոնց բաղադրիչները համատեղ ծագում ունեն: Բազմագույն մանրակրկիտ լուսաչափության արդյունքները վկայում են, որ որոշ դեպքերում ոչ ջերմային ճառագայթմամբ օժտված են Մ. գ–ի ոչ միայն կորիզները, այլև արտաքին մասերը: Մի շարք գալակտիկաների կորիզների և որոշ խիստ կոմպակտ գալակտիկաների պայծառությունը փոփոխական է: Երբեմն փոփոխություններ են դիտվում Մ. գ–ի սպեկտրներում. փոփոխվում է սպեկտրային գծերի ինտենսիվությունը, առաջանում են նոր գծեր: Մ. գ–ի շուրջ 10%-ի սպեկտրներում գծերը տարբեր չափով լայնացած են (այնպես, ինչպես Սեյֆերտի տիպի գալակտիկաներում): Պատճառն այն է, որ գալակտիկաների կորիզներից գազն արտահոսում է տարբեր արագություններով: Մ. գ–ի հայտնագործման շնորհիվ Սեյֆերտի տիպի մինչ այդ հայտնի գալակտիկաների թիվը մեկ–երկու տասնյակից հասավ 120-ի: Այս ամենը վկայում է, որ Մ. գ–ի կորիզներում ընթանում են բուռն, ակտիվ պրոցեսներ: Հավանաբար, ճառագայթման և կառուցվածքային պեկուլյարություններն առաջանում են միևնույն ակտիվ պրոցեսների, օրինակ, պայթյունների հետևանքով: Մ. գ–ի հայտնագործումը հաստատեց Վ. Հ. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/109 ''Համբարձումյանի''] ղեկավարությամբ մշակված գալակտիկաների կորիզների ակտիվության ուղղությունը:{{ՀՍՀ հեղ|Ա. Քալլօղլյան}}
'''ՄԱՐԳԱՐՈՎ''' Էդուարդ Արտեմի (ծն. 12.6. 1942, Բաքու), հայ սովետական ֆուտբոլիստ, կենտրոնական հարձակվող, ՍՍՀՄ սպորտի վաստ. վարպետ (1973): ՍՄԿԿ անդամ 1977-ից: Խաղացել է Բաքվի «Լոկոմոտիվ» և «Նեֆթչի», Արմավիրի «Տորպեդո», Երևանի [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/694 ''«Արարատ»''] (1971-75) թիմերում: ՍՍՀՄ առաջնությունների բրոնզե (1966), արծաթե (1971), ոսկե (1973) մեդալակիր, ՍՍՀՄ գավաթակիր (1973, 1975): Ֆեդոտովի ակումբի անդամ, ՍՍՀՄ առաջնություններում խփել է 129, գավաթային խաղերում՝ 16, Եվրոպայի գավաթների մրցաշարերում՝ 12 գոլ: ՍՍՀՄ I հավաքականի անդամ, աշխարհի VIII առաջնության մասնակից: 1976-ից անցել է մարզչական աշխատանքի:{{ՀՍՀ հեղ|Ա. Բաբայան}}
'''ՄԱՐԳԱՐՏԱԽԵՑԻՆԵՐ''', ծովային և քաղցրահամ ջրերի [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/301 ''մարգարիտ''] առաջացնող երկփեղկանի փափկամորթների ընդհանուր անվանումը: Մարգարիտն առաջանում է թիկնոցի և փեղկի միջև: Ծովային Մ. կլորավուն են, տարածված Հնդկական և Խաղաղ օվկիանոսների արևադարձային ծովերում: Որսում են մարգարտի համար: Ճապոնիայում արհեստականորեն բազմացնում են: Քաղցրահամ ջրերի Մ. երիկամաձև են՝ տարածված բարեխառն գոտու մաքուր գետերում: Դրանց առաջացրած մարգարիտը որակով զիջում է ծովայինին: Մ–ի փեղկերը ներսից ծածկված են սադափի հաստ շերտով, որն օգտագործվում է կոճակների արտադրության մեջ:

'''ՄԱՐԳԱՐՏԱԾԱՂԻԿ''' (Beilis), բարդածաղկավորների ընտանիքի միամյա կամ բազմամյա խոտաբույսերի ցեղ: Տերևներն արմատամերձ վարդակներում են, տերևազուրկ ցողունները վերջանում են ծաղկազամբյուղներով: Ծաղիկները սպիտակ են, վարդագույն կամ կարմրավուն, սերմերը հարթ են, ձվաձև: Խիստ ցրտադիմացկուն են, ձյան տակ պահպանվում են ոչ միայն տերևները, այլն կոկոնները: Մ–ի 10(15) տեսակ վայրի վիճակում աճում է Եվրոպայում, Փոքր Ասիայում, Հյուսիսային Ամերիկայում, ՍՍՀՄ–ում՝ 2: {{լայն|Բազմամյա Մ}}. (B. perennis) որպես վաղ գարնանը ծաղկող դեկորատիվ բույս մշակվում է Արևմտյան Եվրոպայում, Ղրիմում, ինչպես նաև ՀՍՍՀ–ում:

'''ՄԱՐԳԱՑ''', հայկական հեթանոսական տոմարի 11-րդ ամսվա անունը: Մ–ի 1-ը համապատասխանում է հունիսի 7-ին:<noinclude></noinclude>
i268ie5ksq6rg6uekq9tlun570y5lw6
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/304
104
25026
393783
264704
2026-08-07T07:23:31Z
~2026-40713-29
14065
393783
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>'''ՄԱՐԳՈԳ ՆԵՐՔԻՆ''', գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի համանուն գավառում: 1909-ին ուներ 182 (25 ընտանիք) հայ բնակիչ, զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ի Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին: Սակավաթիվ փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:

'''ՄԱՐԳՍ''', {{լայն|Մարքս}}, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Հայոց ձոր գավառում, Խոշաբ գետի հովտում: 1909-ին ուներ 151 (23 ընտանիք) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Մ–ի հայերը 1915-ի հուլիսին, ռուս. զորքերի նահանջի ժամանակ, գաղթել և բնակություն են հաստատել Արևելյան Հայաստանում:

'''ՄԱՐԳՈՒԼՈՎԱ''' (Մարգուլյանց) Թերեզա Քրիստափորի (ծն. 1912, Բաքու), ատոմային էներգետիկայի բնագավառի սովետական գիտնական: Տեխ. գիտ. դ-ր (1951), պրոֆեսոր (1953): ՍՄԿԿ անդամ 1942-ից: 1934-ին ավարտել է Ադրբեջանի ինդուստրիալ ինստ-ը: 1940-ից աշխատում է Մոսկվայի էներգետիկական ինստ-ում. 1956-70-ին՝ ամբիոնի վարիչ: 1971-ին «Ատոմային էլեկտրակայաններ» դասագրքի համար Մ–ին շնորհվել է ՍՍՀՄ պետ. մրցանակ: Մ. գիտության և տեխնիկայի ՍՍՀՄ պետ. և լենինյան մրցանակներ շնորհող հանձնաժողովի անդամ է: 1976-ից Բուդապեշտի տեխնիկական համալսարանի պատվավոր դոկտոր է: Պարգևատրվել է Լենինի շքանշանով:

''Երկ.'' Применение комплексонов в теплоэнергетике, М., 1973; Атомные электрические станции, 3 изд., перераб. и доп., М., 1978.{{ՀՍՀ հեղ|Լ. Ղուլոյան}}
'''ՄԱՐԳՈՒՆԻ''' ({{լայն|Գրիգորյան}}) Վաղինակ Խաչատուրի (ծն. 18.12.1908 (1.1. 1909), Աշտարակ), հայ սովետական դերասան: ՀՍՍՀ ժող. արտիստ (1965): ՍՄԿԿ անդամ 1940-ից: 1928-ից խաղացել է Ա. Խարազյանի շրջիկ թատրոնում: 1930-ից աշխատում է Սունդուկյանի անվ. թատրոնում: Բնութագրական դերերի կատարող է: Նրա մարմնավորած կերպարները գունեղ և արտահայտիչ են: Լավագույն դերերից են՝ Տանուտեր Սիմոն («Հացի խնդիր», ըստ Պռոշյանի), Ճարտարապետ (Դեմիրճյանի «Երկիր հայրենի»), Երկաթ, Աբիսողոմ աղա (Պարոնյանի «Պաղտասար աղբար», «Մեծապատիվ մուրացկաններ»), Գասպար (Ժ. Հարությունյանի «Խաչմերուկ»), Կարանդիշև (Ա. Օստրովսկու «Անօժիտը»), Ջուլիո (Լոպե դե Վեգայի «Այլոց համար հիմար, իրեն համար խելոք»): 25 տարուց ավելի խաղացել է Փողհարի (Մ. Գորկու «Եգոր Բուլըչովը և ուրիշները») և Բաղդասար ամու (Վրթ. Փափազյանի «Ժայռը») դերերը: Նկարահանվել է կինոյում: Պարգևատրվել է «Պատվո նշան» շքանշանով:{{ՀՍՀ հեղ|Բ. Հովակիմյան}}
'''ՄԱՐԴ''', երկրային կենդանի օրգանիզմների բարձրագույն աստիճանը, հասարակական–պատմական գործունեության և մշակույթի սուբյեկտը: Մ. գիտելիքի տարբեր բնագավառների (սոցիոլոգիա, հոգեբանություն, ֆիզիոլոգիա, մանկավարժություն, բժշկություն ևն) հետազոտման առարկան է: Ընդհանրացնելով այդ գիտությունների տվյալները, փիլիսոփայությունը դրանց տալիս է որոշակի մեկնաբանություն և իմաստ: Մարքսիզմը, մերժելով իդեալիստական և նատուրալիստական ըմբռնումները, Մ. դիտում է որպես հասարակության և աշխատանքային գործունեության արգասիք և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/175 ''սուբյեկտ''], որպես «…հասարակական բոլոր հարաբերությունների ամբողջություն» ({{լայն|Մարքս Կ. և Էնգելս Ֆ}}., Ընտ. երկ., հ. 1, 1972, էջ 3): Տես նաև [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/423 ''Անհատ''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/428 ''Անձնավորություն'']:

{{լայն|Մարդու կենսաբանական առանձնահատկությունները}}: Մ. պատկանում է քորդավորների (Chordata) տիպի, կաթնասունների (Mamalia) դասի, պրիմատների (Primates) կարգի, հոմինիդների (Hominidae) ընտանիքի, մարդ (Homo) սեռի, բանական մարդ (Homo sapiens) տեսակին: Մ-ու օրգանիզմը ողնաշարավորների, հատկապես կաթնասունների հետ ունի բազմաթիվ ընդհանուր հատկանիշներ: Մ–ու, ինչպես և ողնաշարավորների կմախքի առանցքը կազմում է ողնաշարը: Մ. ունի երկու զույգ վերջավորություններ, փակ արյունատար և խողովակաձև նյարդային համակարգեր, զարգացած զգայարաններ, մարմնի կայուն ջերմաստիճան, թոքային շնչառություն: Մաշկում կան քրտնագեղձեր, ճարպագեղձեր, մազեր: Մայրական օրգանիզմում սաղմը գտնվում է հատուկ գոյացության՝ ընկերքի մեջ, երեխան սնվում է կաթով: Մարդկային բոլոր խմբերին հատուկ է սեռական երկձևությունը: Մ–ու անատոմիա–ֆիզիոլոգիական բնորոշ առանձնահատկություններն են՝ ուղղաձիգ կեցվածքն ու քայլվածքը, գործիքների պատրաստման և գործածման համար օգտագործվող ազատ վերին վերջույթները, գլխուղեղի կեղևի և հաղորդակցության միջոցների բարձր զարգացածությունը, ինչպես նաև ատամների, ծնոտների և մարսողության օրգանների կառուցվածքի որոշ գծերը: Մ–ու հաղորդակցության գլխավոր միջոցը հոդաբաշխ խոսքն է, որը նպաստել է դատողության, կամքի, զգացմունքների և հասարակական կապերի զարգացմանը: Մ–ու գլխուղեղը և՛ բացարձակ, և՛ հարաբերական ցուցանիշներով գերազանցում է կապիկների ուղեղին: Օրինակ՝ Մ–ու գլխուղեղի զանգվածը երեք անգամ մեծ է գորիլլայի գլխուղեղի զանգվածից, որի մարմնի զանգվածը երեք անգամ գերազանցում է Մ–ու մարմնի զանգվածին: Նյարդային համակարգի բացառիկ բարձր կազմակերպվածության շնորհիվ Մ. օժտված է ինտնլեկտուալ և էմոցիոնալ զարգացման անսահման հնարավորություններով: Ժամանակակից ողջ մարդկությունը պատկանում է մեկ տեսակի, որի սահմաններում առանձնացնում են կենսբ. միևնույն բարձր աստիճանի վրա կանգնած մի քանի հիմնական [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/75 ''ռասաներ''], որոնց առաջացման ժամանակի և օջախների թվի վերաբերյալ կան մի քանի հիպոթեզներ: Ըստ որոշ գիտնականների կարծիքի, Մ. և նրա ռասաներն առաջացել են մեկ քիչ թե շատ ընդարձակ տարածքում ({{լայն|մոնոցենտրիզմ}}), մյուսներն ընդունում են 2-5 այդպիսի կենտրոնների գոյությունը ({{լայն|պոլիցենտրիզմ}}): Մարդկության միասնությունը պայմանավորված է ծագման ընդհանրությամբ, տարբեր ռասաների հեշտ խաչասերվելիությամբ, ֆիզիկական, մտավոր և հոգեկան զարգացման միատեսակ բարձր աստիճանով:

{{լայն|Մարդու ծագումը}}: Մ. առաջացել է երկարատև և բարդ պատմա–էվոլյուցիոն զարգացման ընթացքում: Տարածված տեսակետի համաձայն էվոլյուցիայի մարդկային ճյուղն անջատվել է մարդանման կապիկների հետ ընդհանուր բնից միոցենում (12-15 մլն տարի առաջ): Մինչև վերջին ժամանակներս հոմինիդների ընտանիքի առաջին արժանահավատ ներկայացուցիչը համարվում էր անգլ. գիտնականներ Լ. Լիկիի, Ֆ. Թոբայասի և Ջ. Նեյպիրի 1964-ին Օլդովայ կիրճում հայտնաբերած, մոտ 2 մլն տարի առաջ ապրած «հմուտ մարդ» Homo habilis-ը, որն ունեցել է ուղիղ քայլվածք, մարդանման կապիկներից ավելի զարգացած ուղեղ, պատրաստել է պարզունակ քարե գործիքներ: Սակայն 1970-ական թթ. Քենիայում, Եթովպիայում և Տանզանիայում հայտնաբերված բրածո մնացորդները վկայում են հոմինիդների, մասնավորապես Homo սեռի ավելի մեծ հնության մասին (3-3,5 մլն տարի): Մ–ու ժամանակագրական նախորդներ են համարվում նաև արխանթրոպոսները, որոնք ի հայտ են եկել ավելի քան 1,9 մլն տարի առաջ, և պալեոանթրոպոսները (ապրել են 0,3-0,035 մլն տարի առաջ): Ժամանակակից բանական Մ. հանդես է եկել ոչ ուշ, քան 40 հզ. տարի առաջ ({{լայն|կրոմանյոնյան Մ.}}), իսկ որոշ տվյալների համաձայն՝ ավելի վաղ: Մ–ու էվոլյուցիայի ընդհանուր պատկերը բավականաչափ բարդ է և մինչև վերջ պարզաբանված չէ: Ժամանակակից Մ–ու էվոլյուցիայում կենսբ. գործոնները կորցնում են իրենց առաջատար նշանակությունը՝ զիջելով այն սոցիալականին: Տես նաև [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/405 ''Անթրոպոգենեզ'']:

'''ՄԱՐԴ ՀՈՎՀԱՆՆԵՍ''' (Մարգարյան Հովհաննես Սարգսի, 1890, գ. Մուժումբար (Թավրիզի մոտ) — 3.6.1972, Թեհրան), հայ գրող: 1900-ին ծնողների հետ փոխադրվել է Թիֆլիս, սովորել ռուս. գիմնազիայում: Սկսել է գրել 1912-ից, աշխատակցել է «Պատանի» (1912-14) ալմանախին: 1929-ին Մ. Հ. վերադարձել է Իրան, հաստատվել Թավրիզում: 1935-ից հանդես է եկել Հովհաննես Մարդ գրական անունով: Տպագրվել է սփյուռքահայ բազմաթիվ<noinclude></noinclude>
b4lhmwufonw37cva8pujuavwbpm97fk
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/305
104
25027
393784
264741
2026-08-07T07:46:17Z
~2026-40713-29
14065
393784
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>պարբերականներում: 1946-ին լույս է տեսել նրա «Զուլալ երգեր» բանաստեղծությունների ժողովածուն, որի հենքը հայրենասիրությունն է («Հայաստանին»): Մի շարք գործեր տոգորված են սիրով՝ մարդու ու մարդկայինի նկատմամբ («Երգերի երգը»): Մ. Հ. նաև թարգմանիչ է: 1962-ին հրատարակել է աշխարհի շատ բանաստեղծներ ընդգրկող «Հարազատ էջեր» խորագրով առաջին գիրքը, 1967-ին՝ երկրորդը: 1971-ին լույս է տեսել թարգմանական ևս մեկ գործ՝ Իրանի դասական բանաստեղծների քառյակների «Ճշմարտարան» ժողովածուն:{{ՀՍՀ հեղ|Վ. Մարտիրոսյան}}
'''ՄԱՐԴԱԲԱՆԱԿԱՆ ՍԿԶԲՈՒՆՔ''', {{լայն|անթրոպոլոգիզմ}}, փիլիսոփայական ըմբռնում, որը «մարդ» հասկացությունը համարում է հիմնական աշխարհայացքային կատեգորիա և դրանից ելնելով մշակում է պատկերացումների համակարգ բնության, հասարակության և մտածողության մասին: Մ. ս. հակադրվում է մատերիայի և ոգու դուալիստական անջատմանը, մատերիականի և հոգեկանի (իդեալականի) փոխհարաբերության իդեալիստական ըմբռնմանը: Մ. ս., իր դասական դրսևորմամբ, մինչմարքսիստական [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/287 ''մատերիալիզմի''] ձևերից է, որին, սակայն, հատուկ է մարդու ձևավորման պրոցեսում հասարակական պրակտիկայի դերի բացասումը: Մ. ս. առաջին պլան է մղում հասարակական–արտադրական հարաբերությունների ամբողջությունից դուրս վերացական մարդուն, որը դիտվում է միայն բնության մի մաս, մատերիական և հոգեկան հատկանիշներով օժտված անփոփոխ բնական էակ. անտեսվում է մարդու հասարակական էությունը: Մատերիալիստորեն ըմբռնված Մ. ս. առավել ամբողջականորեն արտահայտվել է Լ. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/685 ''Ֆոյերբախի''] և Ն. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/6 ''Չեռնիշևսկու''] ուսմունքներում: Նման մոտեցում առկա է նաև XIX դ. հայ իրականության մեջ (Ա. Փափովիչ, Մ. Նալբանդյան): Մ. ս–ի իդեալիստական տարբերակները զարգացրել են Ֆ. Նիցշեն, Վ. Դիլթեյը, Գ. Զիմմելը, Մ. Շիլլերը: Արդի բուրժ. փիլիսոփայությունը Մ. ս. օգտագործում է իբրև իդեալիզմի հիմնավորում, որքանով օբյեկտիվ իրականությունը դիտվում է մարդկային էությունից ածանցյալ (էկզիստենցիալիզմ, փիլիսոփայական մարդաբանություն, սոցիալ–դարվինիզմ, ֆրոյդիզմ ևն):

'''ՄԱՐԴԱԲԱՆՈՒԹՅՈՒՆ''', միջազգային տերմինը՝ {{լայն|անթրոպոլոգիա}} (հուն. άνθρωπος — մարդ և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/651 ''…լոգիա'']), գիտություն մարդու առաջացման ու զարգացման, [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/603 ''ռասաների''] ձևավորման և մարդու կազմվածքի նորմալ տարբերակների վերաբերյալ: Արտասահմանում, բացի մարդու բնական պատմությունից, Մ–յան մեջ ընդգրկում են նաև [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/460 ''հնագիտությունն''] ու [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/103 ''ազգագրությունը'']: Սովետական գիտության մեջ ընդունված է Մ. բաժանել երեք հիմնական ճյուղերի՝ {{լայն|մորֆոլոգիա}} (կառուցվածքաբանություն), {{լայն|անթրոպոգենեզ}} (մարդագոյացում) և {{լայն|ռասայագիտություն}}: {{լայն|Մարդու մորֆոլոգիան}} իր հերթին բաժանվում է սոմատոլոգիայի (մարմնագիտություն) և մերոլոգիայի (մասագիտություն): Սոմատոլոգիան ուսումնասիրում է մարդու օրգանիզմի անհատական փոփոխականությունն ամբողջովին, սեռական դիմորֆիզմը (երկտեսություն) մարմնի կառուցվածքում, հասակային չափերի ու համամասնությունների փոփոխությունների սաղմնային շրջանից մինչև ծերություն: Մերոլոգիան ուսումնասիրում է մարմնի առանձին մասերի տարբերակները: Համեմատական անատոմիան, հնէամարդաբանությունը, ինչպես և սաղմնաբանությունը (էմբրիոլոգիա) ծառայում են մարդու առաջացման և զարգացման խնդրի պարզաբանմանը, ուստի մտնում են {{լայն|մարդագոյացման}} ուսմունքի մեջ, սերտորեն առնչվում փիլիսոփայության, պալեոլիթյան հնագիտության, պլիոցենի և պլեյստոցենի երկրաբանության, մարդկանց և կենդանիների բարձրագույն նյարդային գործունեության ֆիզիոլոգիայի և հոգեբանության հետ: [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/493 ''Հնէամարդաբանությունն''] ուսումնասիրում է պեղածո մարդկանց և մարդու մերձավոր ազգակիցների՝ բարձրակարգ կաթնասունների ոսկրային մնացորդները: {{լայն|Ռասայագիտությունն}} ուսումնասիրում է մարդկային ռասաների դասակարգումը, նրանց ձևավորման պատմությունը և առաջացման պայմանները: Էթնոգենեզին վերաբերող ուսումնասիրություններում Մ. զուգակցվում է լեզվագիտության, պատմության, հնագիտության հետ, ոասայագոյացման շարժիչ ուժերն ուսումնասիրելիս՝ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/8 ''գենետիկայի''] (ծագումնաբանություն), ֆիզիոլոգիայի, կենդանական աշխարհագրության, կլիմայագիտության, տեսակների առաջացման ընդհանուր տեսության հետ: 1920-ական թթ. մեկ ընդհանուր՝ «մարդու կենսաբանություն» անվանմամբ զարգացավ մարդաբանական գիտաճյուղերի մի ամբողջ համակարգ: Որոշ գիտնականներ Մ–յան գրեթե ողջ բովանդակությունը ներառնում են «մարդու կենսաբանություն» հասկացության մեջ: Առավել ճիշտ է այդ հասկացության տակ ըմբռնել միայն Մ–յան այն կարևոր բաժինը, որն ուսումնասիրում է մարդու զարգացման վրա ազդող ֆիզիոլոգիական, կենսաքիմիական և գենետիկական գործոնները:

Մ., չափման և նկարագրության օգնությամբ, ուսումնասիրում է մարմնի չափերի ու ձևերի տարատեսակները: Նկարագրական մեթոդը կոչվում է անթրոպոսկոպիա (մարդադիտում), չափագրականը՝ անթրոպոմետրիա (մարդաչափություն), որոնցում մեծ է վիճակագրական մեթոդների դերը: Մ–յան կարևոր մեթոդներից են գանգաբանությունը, ոսկրաբանությունը, ատամնագիտությունը, մարդաբանական լուսանկարչությունը, ոտնատակերի ու ձեռքերի մաշկի գծերի արտադաջումը, դեմքի գիպսե դիմակների հանումը ևն: Ժամանակակից Մ–յան մեջ տարածված են հեմատոլոգիական (արյունաբանական), միկրոանատոմիայի, կենսաքիմիայի, ռենագենոլոգիայի, ռադիոակտիվ իզոտոպների օգտագործման, քարտեզագրական և այլ մեթոդներ:

Մարդաբանական դիտարկումների փաստեր են պարունակում դեռևս հին հույների (Սոկրատես, Անաքսիմանդրոս, Անաքսագորաս, Հիպոկրատես, Հերոդոտոս, Արիստոտել ևն) գրվածքները:

Մարդու անատոմիան ուսումնասիրելու գործում խոշոր քայլեր կատարվեցին Վերածննդի դարաշրջանում: Որոշ անատոմներ ու նկարիչներ մեծ ուշադրություն հատկացրին մարդու օրգանների առանձնահատկություններին ու մարմնի կառուցվածքի տարբեր տիպերին: Աշխարհագրական խոշոր հայտնագործությունները (XV-XVI դդ.) ընդլայնեցին մարդաբանական գիտելիքների սահմանները, եվրոպացիներին ծանոթացրին, թեկուզ մակերեսորեն, Արևելյան Ասիայի ռասայական տեսակներին, Ամերիկայի բնակչությունը՝ Արևելյան Սիբիրի, Հրո երկրի և Օվկիանիայի ժողովուրդներին: XVIII դ. քիչ թե շատ լուրջ փորձեր կատարվեցին մարդու առաջացման և բնության մեջ նրա տեղի վերաբերյալ գիտ. հիպոթեզներ ստեղծելու ուղղությամբ: Մ. որպես գիտություն սկսեց ձևավորվել XIX դ.: Մ–յան պաշտոնական սկիզբը դրեց Պ. Բրոկան՝ 1858-ին հիմնելով Փարիզյան մարդաբանական ընկերությունը: Նա միաժամանակ ստեղծեց չափագրական առաջին գործիքները և մշակեց ուսումնասիրության մեթոդիկան: 1868-ին հիմնադրվեց Մարդաբանական ուսումնասիրությունների լաբորատորիան, իսկ 1875-ին՝ Մարդաբանության դպրոցը: Այնուհետև մարդաբանական հաստատություններ հիմնվեցին Լոնդոնում (1863), Մոսկվայում (1864), Մադրիդում (1865), Բեռլինում և այլուր: Ռ. Մարտինը էապես վերամշակեց ուսումնասիրման մեթոդիկան, կատարելագործեց գործիքները, կիրառեց տարբերակային վիճակագրությունը: XIX դ. Արևմուտքում առաջացան մի շարք հետադիմական ուղղություններ, որոնք ճգնում էին հիմնավորել ռասաների անիրավահավասարության գաղափարը:

Ռուսաստանում 1864-ին հիմնվեց Բնագիտության սիրողների ընկերության մարդաբանական բաժինը: 1919-ին Մոսկվայի համալսարանին կից հիմնվեց Մ–յան ամբիոն, 1922-ին՝ Մ–յան ինստ.: Սովետական Մ–յանը բնորոշ են ուսումնասիրման լայն ծավալը, պլանավորված աշխատանքները, միասնական մեթոդների մշակումը: Մեծ ավանդ ունեն Դ. Ն. Անուչինը, Վ. Վ. Բունակը, Գ. Ֆ. Դեբեցը, Վ. Վ. Գինզբուրգը, Մ. Գ. Լևինը, Մ. Ֆ. Նեստուրխը, Վ. Պ. Ալեքսեևը ևն: Մարդաբանական ուսումնասիրություններ են կատարվում Մոսկվայի Լոմոնոսովի անվ. համալսարանին կից Դ. Ն. Անուչինի անվ. Մ–յան ինստ-ում, միութենական հանրապետությունների ԳԱ–ներում, Լենինգրադի, Կիևի, Թբիլիսիի, Տարտուի և այլ քաղաքների համալսարաններում ևն:

Հայկ. լեռնաշխարհի բնակչության ֆիզիկական առանձնահատկությունների մասին տեղեկություններ կան դեռես մ. թ. ա. V դարից (Քսենոփոն ևն): Հայերի մարդաբանական տիպը նկարագրում է պատմահայր Մովեսես Խորենացին՝ «Վահագնի ծնունդը» վիպերգության մեջ: Հայերի վերաբերյալ մարդաբանական գիտ. ուսումնասիրությունների սկիզբ է համարվում 1873-ը, երբ Պ. Լանգերհանսը հրատարակեց մեծահասակ 6 հայերի վերաբերյալ տվյալներ: Այնուհետև իրենց ուսումնասիրությունների արդյունքներն<noinclude></noinclude>
357tvybyp66vju91af8wa3br77gf00c
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/306
104
25028
393785
264748
2026-08-07T08:15:56Z
~2026-40713-29
14065
393785
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>են հաղորդել Է. Շանտրը, Ռ. Էրկերտը, Ի. Պանտյուխովը, Ա. Իվանովսկին, Դ. Անուչինը, Է. Էրիկսոնը, Օ. Վիլլերովան, Ե. Սեմենսկայան ևն: XIX դ. վերջին, XX դ. սկզբին Ֆ. ֆոն Լուշանը նշեց մի շարք ընդհանուր մարդաբանական գծեր խեթերի (ըստ պատկերագրական նյութի) և արդի հայերի միջև, հանգեց այն եզրակացության, որ հայերը կազմում են յուրահատուկ մարդաբանական տիպ, որը նա անվանեց [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/96 ''արմենոիդ'']: Հայերի վերաբերյալ մարդաբանական գիտական ուսումնասիրությունների հիմքը դրեց Վ. Վ. Բունակը, նշելով հայերի մարդաբանական տիպի աոանձնահատուկ տեղը եվրասիական և եվրաֆրիկյան ժողովուրդների ու ցեղերի մեջ՝ առաջարկելով այդ տիպը անվանել «պոնտոզագրոսյան»: Հետագայում, Սևանի ափերին հայտնաբերված երկաթի դարաշրջանի պեղածո գանգերի հիման վրա, նա տեղի բնակչության մարդաբանական տիպը կապեց եվրոպեոիդ ռասայի հս. ճյուղի հետ: Գ. Ֆ. Դեբեցը, անդրադառնալով հայերի Մ–յան հարցերին, եզրակացրեց, որ Հայաստանի և Արևելյան Վրաստանի բնակչությունը պատկանում է առաջավորասիական Մ–ական տիպին: 1950-60-ական թթ. Հայկ., Վրաց. և Ադրբ. ՍՍՀ–ների մի շարք շրջանների հայերին մարդաբանորեն ուսումնասիրեց Դեբեցի աշակերտ Մ. Գ. Աբդուշելիշվիլին:

Հայերից առաջինը հայ Մ–յամբ զբաղվել է Աս. Ալթունյանը (Շանտրի հետ), 1882 և 1884-ին կատարելով չափագրություններ, որոնք 1907-ին հրատարակեց բժիշկ Վ. Մինասյանը (վերջինս փորձել է ապացուցել, որ Հայկական լեռնաշխարհի բնակչության մարդաբանական տիպը մոտ է ալպիականին, իսկ հայերը խեթերի ժառանգորդներն են): Հայերի Մ–յամբ զբաղվել է նաև ֆրանսահայ մարդաբան Ռ. Քերումյանը, որը մերժելով Լուշանի և Բունակի կարծիքները, գտնում էր, որ արմենոիդ և բալկանյան դինարյան տիպերը նույն ռասայի տարբերակներ են: Սկսած 1960-ական թթ. մարդաբանական տվյալների հիման վրա դեմքի պլաստիկ վերականգնման աշխատանքներ է կատարում պրոֆեսոր Ա. Ճաղարյանը: ՍՍՀՄ–ում հայերի Մ–յամբ զբաղվում են Մոսկվայի Մ–յան ինստի-ում, ՍՍՀՄ ԳԱ Միկլուխո-Մակլայի անվ. ազգագրության ինստի-ի Մ–յան սեկտորում, ՀՍՍՀ ԳԱ հնագիտության և ազգագրության ինստ-ի Մ–յան լաբորատորիայում (1970-ից):

''Գրկ.'' {{լայն|Մինասյան Մ}}., Ծագումն ու նկարագիր հայ ազգին, հ. 1, Ֆրեզնո, 1922: {{լայն|Էսապալյան Պ}}., Հայերը մարդախոսական տեսակետն, «ՀԱ», 1934, 5-12, 1935, № 1-2: {{լայն|Абдушелишвили М. Г}}., Антропология древнего и современного населения Грузии, Тб., 1964; {{լայն|Рогинский Я. Я., Левин М. Г}}., Антропология, 3 изд., перераб. и доп., М., 1978; {{լայն|Kherumian R. A}}., Introduction al՝ Antropologie du Caucasse. Les Armeniens, P., 1943; {{լայն|Martin R}}., Lehrbuch бег Anthropologie in systematischer Darstellung, 3 Aufl., Bd 1-2, Stuttgart, 1956-60.{{ՀՍՀ հեղ|Է. Սիմոնյան, Ն. Քոչար}}
'''ՄԱՐԴԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ''', {{լայն|անթրոպոմորֆիզմ}}, կենդանի և անկենդան բնության երևույթներին, առասպելական էակներին (ոգիներին, աստվածներին) մարդկային հոգեկան և այլ հատկանիշներ վերագրելը: Մ. աշխարհայացքի նախասկզբնական ձև է և երևույթներին հաղորդել է գործելու, հուզվելու, ապրելու, մեռնելու և մարդկային այլ ունակություններ (երկիրը քնած է, երկինքը մռայլվում է): Այսպիսի Մ., որպես մտածողության եղանակ, ներկայումս հատուկ է միայն երեխայի հոգեկանին: Նման պարզունակ դոգմատիկական Մ. բնորոշ է մարդկային հասարակության զարգացման վաղ փուլերին և աստիճանաբար վերաճում է կրոնական Մ–յան, որը դրսևորվում է աստվածների և գերբնական էակների մասին դիցաբանական և կրոնական պատկերացումներում: Մ. հատուկ է նաև ժող. ստեղծագործությանը, պոեզիային, արվեստին:

Գիտության զարգացման ընթացքում Մ. տեղը զիջում է գիտական աշխարհայացքին, թեև որոշ բնագավառներում շարունակում է գոյատևել (օրինակ, կենդանահոգեբանությունում): Արդի գիտ., տեխ. և կիբեռնետիկական գրականության մեջ հասկացությունների մարդակերպային գործածման (մեքենան «հիշում է», «խնդիր է լուծում» ևն) հիմքում ընկած է այն, որ մեքենան ընդօրինակում և կատարում է մարդուն բնորոշ գործողություններ:

'''ՄԱՐԴԱԿԵՐՈՒԹՅՈՒՆ''', մարդու միս ուտելու երևույթ, կաննիբալիզմի (միևնույն տեսակի կենդանիների՝ միմյանց ուտելու երևույթը (ֆրանս. cannibale, իսպ. canibal — մարդակեր)) տարատեսակ: Անցյալում տարածված է եղել մի շարք ցեղերի ու ժողովուրդների մոտ: Գոյություն են ունեցել կենցաղային (իբրև զուտ սննդի միջոց) և կրոնա–հմայական Մ.: Կենցաղային Մ. գործնականում կիրառվել է քարի դարի հնագույն շրջանում: Շատ ցեղերի ու ժողովուրդների մոտ տարածված կրոնա–հմայական Մ. արտահայտվել է սպանված թշնամիների, ռազմագերիների, մեռած ցեղակիցների մարմնի զանազան մասերն ուտելով: Նման սովորույթը հիմնված է եղել այնպիսի համոզման վրա, ըստ որի, սպանվածի ուժը և այլ հատկանիշներ, իբր փոխանցվում էին նրա միսն ուտողին: Մ–յան վերապրուկային արտահայտությունը պահպանվել է ժամանակակից խոշոր կրոնների որոշ ծեսերում (օրինակ՝ հացով և գինով հաղորդությունը քրիստոնեության մեջ, որն ունի Քրիստոսի միսն ու արյունը ճաշակելու խորհուրդ):

'''ՄԱՐԴԱՀԱՄԱՐ''', տարվա որևէ կոնկրետ պահին երկրի, նրա վարչական առանձին միավորների տարածքում բնակվողներից յուրաքանչյուրի ժողովրդագրական, տնտեսական, սոցիալական, կրթական, էթնիկական և այլ հատկանիշները բնութագրող տվյալների հավաքման պրոցես: Մ. անցկացնելու նպատակով մշակվում է միասնական ծրագիր, ուր արտահայտվում են յուրաքանչյուր բնակչի ժողովրդագրական (սեռ, տարիք, ընտանեկան դրություն), տնտ. (զբաղմունք, տնտ. գործունեության ասպարեզ, կապիտալիստական երկրներում՝ նաև անհատի դիրքը զբաղմունքի մեջ, երբեմն՝ գործազրկությունը), էթնիկական (ազգություն, լեզու, դավանանք) հատկանիշները, կրթությունը (գրագիտության աստիճան, դպրոց հաճախելը), սոցիալական դրությունն ու անձը բնութագրող այլ հատկանիշներ (քաղաքացիություն, ծննդավայր, բնակավայրի փոփոխություն, ֆիզիկական և հոգեկան արատներ, մասնակցություն պատերազմին ևն): Կարևորվում են նաև սոցիալական այս կամ այն խմբին պատկանելությունը բնութագրող հատկանիշները: Բնակչության առանձին խմբերի համար ծրագիրն առավել ընդարձակ է, իսկ որոշ հարցեր կրում են ընտրանքային բնույթ: Մ. անցկացվում է կարճ ժամկետում (մի քանի օր կամ շաբաթ), բայց բոլոր տեղեկությունները հավաքվում են սովորաբար հաշվեգրման նախօրյակի կեսգիշերի դրությամբ, այդ պահից առաջ մահացածները կամ հետո ծնվածները չեն հաշվառվում: Տեղեկությունները հավաքում են հատուկ հրահանգավորված հաշվառները՝ բնակարանները շրջելով: Հաշվառման թերթիկները լրացնում են հաշվառները՝ բանավոր հարցմամբ, կամ բնակիչները: Տեղեկությունների հիմքը բնակչի բանավոր պատասխաններն են, այլ ոչ թե փաստաթղթերը: Անձանց վերաբերյալ անհատական տեղեկություններ հրապարակելը, հաշվառումից դուրս թողնելը կամ կրկնահաշվառումը բացառվում են: Մ–ի նյութերը մշակվում են ԷՀՄ–ով, առավել կարևոր տվյալները հաշվառվում են նախապես, երբեմն ընտրանքային մեթոդով: Նյութերի լրիվ մշակումը տնում է մի քանի տարի:

Ռուսաստանում XVIII-XIX դդ. բնակչության հաշվառումն անց էր կացվում վերստուգման ընթացքում, աշխատանոցային (կամերալային) ցուցակագրությամբ (1806-ին, 1832-ին, 1873-ին, իսկ 1886-ին՝ ընտանեկան ցուցակագրությամբ) գրանցվում էին բնակավայրը, նրա ծխերի ու շնչերի թիվը, բնակիչների սեռատարիքային կազմը: Բնակչությանը հարկելու նպատակով ցուցակագրում էին միայն տղամարդկանց, այդ պաաճաոով հաշվառման տվյալները բնակչության իրական թվին չէին համապատասխանում: Համընդհանուր Մ. Ռուսաստանում իրականացվել է միայն 1897-ին: Մ. է կատարվել նաև միջնադարյան Հայաստանում (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/481 ''Աշխարհագիր'']): Արևելյան Հայաստանում աշխատանոցային ցուցակագրությունը կատարվել է 1829-32-ին, առանձին վայրերում այն տևել է մինչև 1934-ը: Որոշ տվյալներ ճշտելու համար ցուցակագրություն է կատարվել նաև 1842-ին:

ՍՍՀՄ–ում Մ–ներն անցկացվել են 1920-ին, 1923-ին (միայն քաղաքային բնակչության), 1926-ին, 1937-ին (նյութերը խոտանվել են), 1939-ին, 1959-ին, 1970-ին և 1979-ին: Դրանք իրականացվում են հիմնականում տասնամյակի իններորդ տարվա սկզբին, քանի որ ստացված նյութերը դառնում են ժողտնտեսության զարգացման և կուլտուրական շինարարության գալիք հնգամյակների գիտական պլանավորման հիմք:

Արտասահմանում կանոնավոր Մ–ները սկսվել են XVIII դ. վերջին – XIX դ. սկզբին (ԱՄՆ–ում՝ 1790-ին, Շվեդիայում՝ 1800-ին, Մեծ Բրիտանիայում՝ 1801-ին<noinclude></noinclude>
1k928nx26hd3ughnyfjh43sj9l11d1w
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/307
104
25029
393786
264919
2026-08-07T08:23:23Z
~2026-40713-29
14065
393786
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>ևն): Զարգացած երկրներում Մ. իրականացվում է յուրաքանչյուր 10 տարին մեկ, որպես կանոն, 0-ով կամ 1-ով վերջացող տարիներին:

''Գրկ.'' {{լայն|Խոջաբեկյան Վ. Ե}}., Հայաստանի բնակչությունը և նրա զբաղվածությունը, Ե., 1979: {{լայն|Гозулов А. И}}., Переписи населения СССР и капиталистических стран, М., 1936; {{լայն|Его же}}, Переписи населения земного шара (Хронологические таблицы), М., 1970; Курс демографии, под ред. А. Я. Боярского, 2 изд., М., 1974. {{ՀՍՀ հեղ|Վ. Խոջաբեկյան}}
'''ՄԱՐԴԱՂԻ''', {{լայն|Մարդոյ աղի, Մարդոյ ուղի, Մարդուղի}}, գավառ Մեծ Հայքի Տուրուբերան նահանգում, Երասխ գետի ակունքների շրջանում: Արմ–ից Մեղեդուխի լեռնաշղթայով (մինչև Այծպտկունք լեռը) բաժանվում էր Բարձր Հայք նահանգի Կարին գավառից, արլ–ից սահմանակցում էր Տուրուբերանի Դասնավորք, Տվարածատափ և Դալառ գավառներին, հվ–ից ձգվում մինչև Սերմանց (Բյուրակնյան) լեռները: Միջին դարերում Մ. իր կենտրոնական բերդի անունով կոչվել է նաև Սևուկ բերդակ: Տարածքով մոտավորապես համապատասխանում է հետագայի Էրզրումի վիլայեթի Թեքմանի շրջանին: Լեռնային է, կլիման՝ ցուրտ, տարեկան տեղումների քանակը՝ 800-900 մմ: Հայտնի է սառնորակ աղբյուրներով, փարթամ արոտավայրերով ու խոտհարքներով:

Մ–ի մասին պատմական տեղեկությունները սակավ են: Ենթադրվում է, որ գավառանունն առաջացել է «մարդ» (ցեղանուն) և «աղխ» («տոհմ», «ցեղ») բառերից: Հայկ. առաջին Աշխարհացույցում Մ. հիշատակվում է որպես սալակ և ձիղկ հանքանյութերով, ինչպես նաև սև և սպիտակ նավթով հարուստ գավառ: Մ. եղել է առանձին եպիսկոպոսական թեմ: Արտաշատի ժողովին (450) մասնակցողների թվում հիշատակվում են Մ–ի Եվղաղ եպիսկոպոսը, իսկ Դվինի ժողովին (555)՝ Հովհաննես եպիսկոպոսը:

''Գրկ.'' {{լայն|Ինճիճյան Ղ}}., Ստորագրութիւն Հին Հայաստանեայց, Վնտ.. 1822: {{լայն|Հակոբյան Թ. Խ}}., Հայաստանի պատմական աշխարհագրություն, Ե., 1968: {{լայն|Адонц Η}}., Армения в эпоху Юстиниана, Е., 1971.{{ՀՍՀ հեղ|Թ. Հակոբյան}}
'''ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ''', {{լայն|Մարդասիրական ընկերություն հանուն Ս. Գրիգորի, Լուսավորչին Հայաստանի}}, հայկական բարեգործական կազմակերպություն: Հիմնվել է 1864-ի մայիսի 21-ին, Բաքվում, բժշկապետ Դ. Հ. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/704 ''Ռոստոմյանի''], Մ. Զ. Զոհրապյանցի և տեղի այլ ազդեցիկ հայերի նախաձեռնությամբ՝ լուսավորական, մշակութային և բարեգործական գործունեություն ծավալելու նպատակով: Ըստ հաստատված կանոնադրության, ունեցել է հիմնադիր, պատվավոր, անփոփոխ և տարեկան անդամներ: Ղեկավարել են հիմնադիր անդամները, խորհուրդը (3 տարի ժամկետով ընտրված նախագահը և 8 անդամները), ընդհանուր ժողովը: Իրավունք է ունեցել գործելու Ռուսաստանի հայաբնակ վայրերում: Հաշվետու է եղել Կովկասի փոխարքային և Բաքվի նահանգապետին: Եկամուտները գոյացել են կազմակերպված միջոցառումներից, անդամավճարներից, նվիրատվություններից: Մինչև 1875-ը գործունեություն է ծավալել հիմնականում Բաքվում: Մ. ը–յան աշխատանքը առավել բեղմնավոր է եղել 1875-1899-ին: Այն ընդգրկել է Ռուսաստանի հայաբնակ վայրերը, մասամբ նաև՝ Արևմտյան Հայաստանը: Մ. ը. նյութական օգնություն է ցույց տվել կարիքավոր հայ մտավորականությանը, ուսանողներին, աշակերտներին, այրիներին, որբերին, գաղթականներին: Նշել է մշակութային և հասարակական գործիչների ու կազմակերպությունների հոբելյանական տարելիցները, կազմակերպել դասախոսություններ, համաճարակների դեմ պայքարի սանիտարական խմբեր, բացել հիվանդանոցներ, ճաշարաններ, կարի ու ձևի դասընթացներ: 1870-79-ին գործել է տպարան և թանգարան, որտեղ հավաքել են ձեռագրեր, հնատիպ գրքեր, հայ գործիչների արխիվներ: 1870-ին բացվել է գրադարան (1880-ին՝ կից ընթերցարան): Գրադարանում տարբեր տարիներ աշխատել են Շիրվանզադեն և Լեոն: Գրադարանից և ընթերցարանից օգտվել են Բաքվի աշխատավորները, առանց ազգի և կրոնի խտրության (մոտ 32700 մարդ): 1914-ին գրադարանը ունեցել է 21800 գիրք, ստացել 68 անուն պարբերական: 1894-ին ստեղծվել է գրական ֆոնդ: Մ. ը. մասնակցել է Բաքվի հասարակական–քաղաքական կյանքին, ներկայացուցիչ ունեցել քաղաքային խորհրդում: Կառուցել է դպրոցներ, դրանք ապահովել գույքով և դասագրքերով: Օժանդակել է հայ ուսուցիչներին՝ ուսուցչական ցենզ ստանալու գործում: Նյութական օգնություն է ցույց տվել Ղուբայի, Գանձակի, Նուխիի, Շամախիի գավառների հայկ. դպրոցներին, Երևանի նահանգի, Կարսի մարզի, Ալեքսանդրապոլի գավառի գյուղացիներին՝ սերմացու ձեռք բերելու համար, Թավրիզի բնակիչներին, հրդեհից տուժած Զեյթունի հայերին և Էջմիածնի Գևորգյան ճեմարանին: 1899-ին Մ. ը. ունեցել է 500 անդամ: 1899-ին Ռուսաստանի ներքին գործերի մինիստր Ի. Լ. Գորեմիկինը հաստատել է Մ. ը–յան նոր կանոնադրությունը, որով այն զրկվում էր մշակութային և ուսումնական գործունեության իրավունքից: Այդ պատճառով Մ. ը. իր գումարների մի մասը նվիրաբերել է Էջմիածնի Գևորգյան ճեմարանին, Շուշիի հայոց հոգևոր դպրոցին և Բաքվի քաղաքային ինքնավարությանը: 1899-1912-ին Մ. ը. բարեգործական նպատակներով ծախսել է 369 847 ռ.: Այդ տարիներին բացվել և մինչև 1920-ը գործել են բարեգործական հիմնարկություններ (աշխատանքի տուն, մսուր, որբանոց), ճաշարան, լվացքատուն, խոհարարական դասընթացներ, կառուցվել տներ, որտեղ անվճար կամ մատչելի վճարով բնակվել են աղքատ ընտանիքներ (մոտ 200 հոգի): Մ. ը. նյութական օգնություն է ցույց տվել 1904-05-ի ռուս–ճապոնական պատերազմում վիրավորվածներին և զոհվածների ընտանիքներին, 1902-ին Շամախիի երկրաշարժից և 1904-ին ու 1910-ին Բաքվում խոլերայի համաճարակից տուժած բնակիչներին, 1908-11-ին Բաքվից Արևմտյան Հայաստան վերադարձող գաղթականներին: 1900-17-ին գործել է Մ. ը–յան թատրոնը՝ 420-տեղանոց դահլիճով (ելույթ են ունեցել Սիրանույշը, Ազնիվ Հրաչյան, Հ. Գ. Զարիֆյանը և ուրիշներ): 1913-ի հոկտեմբերին ցարական իշխանությունները վերականգնել են Մ. ը–յան մշակութային և ուսումնական գործունեության իրավունքը: 1914-ին Մ. ը. մասնաճյուղ է բացել Շամախիում: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին (1914-18) Մ. ը. հավաքագրել է կամավորներ, վիրավորների համար բացել ամբուլատորիաներ, հիվանդանոցներ, ֆելդշերական կետեր, դրանք ապահովել բժշկական անձնակազմով և գույքով: 1914-ի հոկտեմբերին Մ. ը–յանը կից ստեղծվել է հայ կանանց կոմիտե, 1915-ին՝ գաղթականական կոմիտե: Գաղթականների համար բացվել է հիվանդանոց, որբանոց, տրամադրվել անվճար կացարան, սնունդ և հագուստեղեն: 1916-ին նպաստ է տրվել Անդրկովկասի հայ գյուղացիությանը օգնող հանձնաժողովին: Օգնություն է ցույց տրվել նաև այլազգի կարիքավորներին: 1918-ին կապ է հաստատել Բաքվի կոմունայի ղեկավարների (Ս. Շահումյան, Ա. Ջափարիձե) հետ, մասնակցել թուրք. բանակի դեմ Բաքվի պաշտպանությանը: Մ. ը–յան կազմում եղել են տարբեր քաղ. կուսակցությունների հարող անդամներ, սակայն նրա գործունեությունը ընդհանուր առմամբ եղել է առաջադիմական: 1920-ի մայիսին Մ. ը. դադարեցրել է գործունեությունը:

''Գրկ.'' {{լայն|Գալստյան Ա}}., Պատմական համառոտ տեսություն Բաքվա Հայոց Մարդասիրական Ընկերության 26-ամյա գործունեության, Բաքու, 1891.{{ՀՍՀ հեղ|Գ. Սարգսյան}}
'''ՄԱՐԴԱՍՏԱՆ''', {{լայն|Մարդուցայք, Մարդոցեք}}, գավառ Մեծ Հայքի Վասպուրական նահանգում: Տեղադրվում է Մակու քաղաքից արմ., Կոտուրի (Վասպուրականի) լեռների արլ. ստորոտներում: Ըստ երևույթին գավառը Մ. է կոչվել այնտեղ բնակված Մարդ ցեղի անունով: Մինչև V դ. մտել է Մարդպետունիների տոհմի տիրույթների («Մարդպետականք»-ի) մեջ, ապա անցել է Արծրունիներին՝ պահպանելով նաև Մարդպետական անունը: IX դարից Մ. հիշվում է որպես Արծրունիների երկրորդական տոհմաճյուղերից մեկի (Ապուպելճի և իր շառավիղների) կալված: Նույն դարի վերջից Մ–ի Համբույրազան ավանը դարձել է եպիսկոպոսական կենտրոն: X դ. սկզբին այստեղ ճակատամարտ է տեղի ունեցել Վասպուրականի և Ատրպատականի զորքերի միջև: 902-ին Վասպուրականը Գագիկ և Գուրգեն Արծրունիների միջև բաժանելիս գավառը մտել է Գագիկի տիրույթների մեջ: Վասպուրականի թագավորության անկումից (1021) հետո Մ. դարձել է Ատրպատականի, սելջուկյան թուրքերի, մոնղոլ–թաթարական և թուրքմեն. ցեղերի ասպատակությունների թատերաբեմ: 1502-ից մտել է Սեֆյան Իրանի կազմի մեջ:

''Գրկ.''{{լայն|Թովմա Արծրունի և Անանուն}}, Պատմություն Արծրունյաց տան, Ե., 1978:

'''ՄԱՐԴԱՔՅԱՆԻ''', քաղաքատիպ ավան Ադրբեջանական ՍՍՀ–ում, Ապշերոնյան<noinclude></noinclude>
mr5icvlf2pmjbgxzx41tb6rmpsq0lha
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/308
104
25030
393787
265527
2026-08-07T08:40:54Z
~2026-40713-29
14065
393787
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>թերակղզու հյուսիսային ափին, Բաքվի Ազիզբեկովյան շրջանում: 17 հզ. բն. (1975): Մերձծովյան կլիմայական առողջարան է: Բուժիչ միջոցները. օդա–արևածովաբուժություն, խաղողաբուժություն: Մ–ում բուժվում են արյան շրջանառության, մարսողության, նյարդային համակարգի հիվանդություններով տառապողները:

'''ՄԱՐԴԵՐ''', հնագույն ցեղ Իրանում և Հայաստանում: Մ–ի մասին առաջին հիշատակությունը պահպանվել է Վիդևդատում (մ. թ. ա. VII-VI դդ.): Մ. թ. ա. 546-ին Աքեմենյան Կյուրոս II թագավորի բանակում մասնակցել են Սարդեսի գրավմանը: Մ. թ. ա. V դ. վերջին, ըստ Քսենոփոնի, Մ. որպես վարձկան զինվորներ, Հայոց Որոնտես սատրապի բանակում դիմադրել են Հայաստանով նահանջող հուն. զորքին: Մ. Հայաստանում հիմնականում բնակվել են Վասպուրական նահանգում՝ Վանա լճից հվ–արլ., Մարդաստան գավառում: Ենթադրվում է, որ Մ. ցեղանունը ընկած է Մարդե բերդի, Մարդուցայք (Մարդաստան) և Մարդաղի գավառների անունների հիմքում: Պարթևական թագավորությունում Մ–ին հանձնարարվել է Կասպիական դռների հսկողությունը, որի համար Հրահատ I թագավորը (մ. թ. ա. 176-171) նրանց հատկացրել է «Կասպիական լեռան» ստորոտին գտնվող Քարակ բնակավայրը: Տիգրան Բ Մեծի բանակում (մ. թ. ա. 68-ին) Մ–ի հեծյալ նետաձիգները մարտնչել են Հայաստան ներխուժած հռոմ. նվաճողների դեմ:

Մ. հետագայում ձուլվել են հայ ժողովրդին՝ հավանաբար հիմնելով [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/308 ''Մարդպետունիների''] նախարարությունը:

''Գրկ.'' {{լայն|Մանանդյան Հ}}., Երկ., հ. 1. Ե., 1977: {{լայն|Երեմյան Ս. Տ}}., Հայաստանը ըստ «Աշխարհացոյց»-ի, Ե., 1963: {{լայն|Վարդանյան Վ. Մ}}., Մարդերը Վասպուրականում, «ՊԲՀ», 1971, № 3: {{լայն|Դանիելյան Է. Լ}}., Մարդերի ցեղը Հին Հայաստանում, «ՊԲՀ», 1976, № 1: {{լայն|Адонц Н}}., Армения в эпоху Юстиииана, Е., 1971. {{ՀՍՀ հեղ|Է. Դանիլյան}}
'''ՄԱՐԴ–ԺԱՄ''', աշխատաժամանակի հաշվառման միավոր: Արտահայտում է ծախսված աշխատանքի քանակը և աշխատաժամանակի կորուստը: Կատարված Մ–ժ. արտադրության մեջ մեկ մարդու փաստացի աշխատած ժամերի (սահմանված և այն գերազանցող՝ արտաժամ) թիվն է՝ առանց պարապուրդների, կերակրող մայրերի աշխատանքային և ներհերթափոխային այլ ընդմիջումների, ինչպես նաև դեռահասների արտոնյալ ժամերի:

'''ՄԱՐԴԻՆ''', {{լայն|Մարտին, Մերտին}}, քաղաք Արևմտյան Հայաստանում, Դիարբեքիրի վիլայեթում (այժմ՝ Մարդինի վիլայեթի վարչական կենտրոնը): Ունի 33,6 հզ. բն. (1970): Կան սննդի, ցեմենտի ևն ձեռնարկություններ: Մ. հին բերդաքաղաք է, որտեղ պահպանվել են բազմաթիվ շենքերի, ամրոցի և պարիսպների ավերակներ: Իտալացի ճանապարհորդ Մարկո Պոլոն (1254-1324) գրում է, որ Մ–ի շրջակայքում մշակում էին մեծ քանակությամբ բամբակ, որից պատրաստում էին բեհեզ և այլ գործվածքներ: 1914-ին ուներ 25 հզ. խառը բնակիչ, որոնցից 1500 հայեր, մնացածը՝ թուրքեր, ասորիներ, քրդեր, արաբներ ևն: Հայերն զբաղվում էին հիմնականում արհեստներով, առևտրով, ունեին 2 եկեղեցի ու դպրոց: Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ: Նրանց մեծ մասը զոհվել է բռնագաղթի ճանապարհին: Փրկվածները բնակություն են հաստատել տարբեր երկրներում:

'''«ՄԱՐԴԿԱՅԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ» ՏԵՍՈՒԹՅՈՒՆ''', բուրժուական էմպիրիկ սոցիոլոգիայի (էկոնոմիկայի, արդյունաբերության և աշխատանքի սոցիոլոգիայի) շրջանակներում առաջացած ուսմունք, որն, ի հակադրություն [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/168 ''թեյլորիզմի''], արտադրության ոլորտում հարաբերությունները հանգեցնում է զուտ մարդկային՝ գաղափարական, հոգեբանական, բարոյական հարաբերությունների: Ստեղծվել է ԱՄՆ–ում, XX դ. 20-ական թթ. (Ֆ. Ջյոթլիսբերգեր, Ե. Մեյո), հետագայում տարածվել Արևմտյան Եվրոպայի երկրներում: «Մ. հ.» տ. արտադրական կոլեկտիվները դիտում է որպես սոցիալական խումբ՝ բնորոշ խմբային շահերով, նպատակներով ու դրդապատճառներով, որոնք կարող են լինել թե՛ դրական, թե՛ բացասական՝ դառնալ գործադուլի կամ արտադրական նորմաների գերակատարման պատճառ: Բոլոր դեպքերում կոլեկտիվ գործունեության նպատակը անհատի մարդկային (ստեղծագործական և հոգևոր) պահանջների բավարարումն է: «Մ. հ.» տ. արտացոլում է արդի կապիտալիզմին բնորոշ հակասությունները, սակայն դրանց վերագրում սոցիալ–հոգեբանական բնույթ: Ըստ «Մ. հ.» տ–յան հակասությունները կարելի է չեզոքացնել սոցիալական միջոցառումների շնորհիվ և հասնել աշխատանքի արտադրողականության նկատելի աճի, դասակարգային համագործակցության և սոցիալական ներդաշնակության: Գործնականում «Մ. հ.» տ. պահանջում է ուսումնասիրել բոլոր արտադրական բջիջների աշխատանքի սոցիալ–հոգեբանական պայմանները, ղեկավարի և ստորադասի փոխհարաբերությունները ևն բարելավելու նպատակով: Առաջարկվում է նաև միջոցառումների անհրաժեշտ ցանկ, որը նպաստում է կապիտալիստական արտադրության արդյունավետ ղեկավարմանը: Աշխատանքի «մարդկայնացման» նշանաբանի ներքո հետապնդվում է արտադրության շահութաբերությունը: {{ՀՍՀ հեղ|Ա. Ադիբեկյան}}
'''«ՄԱՐԴ–ՄԵՔԵՆԱ» ՀԱՄԱԿԱՐԳ''', մարդուց (օպերատորից) և մեքենայից բաղկացած համակարգ, որի միջոցով իրականացվում է նյութական բարիքների արտադրության, ինֆորմացիայի մշակման, կառավարման և այլ օպերացիաների հետ կապված աշխատանքային գործունեությունը: «Մ–մ.» հ–ում մարդու աշխատանքային գործունեության հիմքում ընկած է նրա փոխազդեցությունը աշխատանքի առարկայի (կառավարման օբյեկտի) և մեքենայի հետ՝ կառավարման օրգանների միջոցով: «Մ–մ.» հ–ի ուսումնասիրման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ լայն տարածում են ստացել այնպիսի համակարգեր (արտադրության, տրանսպորտի, կապի, տիեզերական թռիչքների կառավարման), որոնց արդյունավետությունը կախված է համակարգերում ընդգրկվող մարդու գործունեությունից և այն հանգամանքից, թե համակարգի ստեղծման ժամանակ ինչ չափով են բացահայավել ու հաշվի առնվել մարդու և մեքենայի առանձնահատկությունները, այդ թվում նաև սահմանափակումները և պոտենցիալ հնարավորությունները: «Մ–մ.» հ–ի կառուցման կարևորագույն խնդիրը օպերատորի և տեխ. միջոցների միջև ֆունկցիաների ճիշտ բաշխումն է: Տարբերում են ֆունկցիաների բաշխման երկու եղանակ, առաջին դեպքում մարդը միայն հսկում է խնդրի լուծման մեքենայական պրոցեսը և հաստատում լուծումը, երկրորդ դեպքում մի շարք օպերացիաներ մարդն ու մեքենան կատարում նն համատեղ: Այս երկու տարբերակներից որևէ մեկի ընտրությունը կատարվում է ելնելով մեթոդաբանական նկատառումներից (մարդու՝ որպես աշխատանքի սուբյեկտի սոցիալական դերից և կառավարման մասին գիտության և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/344 ''ինժեներական հոգեբանության''] տվյալներից):

«Մ–մ.» հ–ի ուսումնասիրումը պահանջում է գիտության զանազան բնագավառների հետազոտությունների արդյունքների միավորում: {{ՀՍՀ հեղ|Ս. Ավետիսյան}}
'''ՄԱՐԴՊԵՏՈՒՆԻՆԵՐ''', նախարարական տոհմ Արշակունյաց Հայաստանում: Ենթադրվում է, որ սերել են [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/305 ''Մարդերի''] ցեղից: Արքունիքում ժառանգաբար վարել են մարդպետության գործակալությունը: Մ–ի իրավասությանը ենթակա էին Հայոց թագավորի կանանոցի և արքունիքի վերակացությունը, արքունի ամրությունների, բերդերի, գանձերի, կալվածների, հանդերձարանի պահպանությունն ու հսկողությունը: Հիշվում են «Հայր», «Հայր թագավորի», իրենց պաշտոնը՝ «Հայրություն» անուններով: Համալրել են նաև արքունի պահակազորը: Վարել են կենտրոնախույս նախարարությունների թուլացման, հնագանդեցման, արքունի կալվածների ընդարձակման քաղաքականություն, պայքարել կաթողիկոսի իշխանության, եկեղեցական աճող հողատիրության դեմ: Սատարելով Արշակունիներին՝ Մ. ձգտել են ընդլայնել իրենց տիրույթները և քաղ. ազդեցությունը: Մ–ի տիրույթները հիմնականում եղել են [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/307 ''Մարդաստան''] և, ըստ երևույթին, նաև [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/75 ''Մարդաղի''] գավառները: Տոհմն ունեցել է իր եպիսկոպոսը: Նախարարությունների ներքին պառակտումները, ինչպես նաև հայ Արշակունիների անկումը պայմանավորել են Մ–ի թուլացումը և նրանց վարած գործակալության վերացումը (V դ. սկիզբ): Մ. այնուհետև ենթարկվել են Արծրունիներին՝ թերևս դառնալով նրանց երկրորդական ճյուղերից մեկը: Արծրունիները, տիրելով Մ–ի կալվածները, յուրացրին նաև նրանց տիտղոսը (Ղազար Փարպեցին 451-ի ազատագրական շարժման մասնակից Ներշապուհ Արծրունուն անվանում է «Մարդպետ», «Գիրք թղթոց»-ում Մարդպետական և Արծրունի եպիսկոպոսները նույն անձն են ևն):

''Գրկ.'' {{լայն|Մանանդյան Հ}}., Ֆեոդալիզմը Հին Հայաստանում, Ե., 1934: {{ՀՍՀ հեղ|Վ. Վարդանյան}}<noinclude></noinclude>
ccezize86zq2nttzein0ceevykhc3le
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/309
104
25031
393788
265532
2026-08-07T09:00:10Z
~2026-40713-29
14065
393788
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>'''«ՄԱՐԴ–ՏԵԽՆԻԿԱ» ՀԱՄԱԿԱՐԳ''', մարդու և աշխատանքի տեխնիկական միջոցների ֆունկցիոնալ միասնությունը բնութագրող փիլիսոփայական–սոցիոլոգիական հասկացություն: Օգտագործվում է նաև «հոմոտեխնիկական ավտոմատ» անվանումը, նկատի ունենալով, որ աշխատանքային գործունեության նպատակի իրագործումը հնարավոր է միայն մարդու և տեխնիկայի փոխլրացմամբ: «Մ–տ.» հ–ում ֆունկցիաների բաշխումը թույլ է տալիս առանձնացնել տեխնիկայի զարգացման որակական փուլերը (ձեռքի գործիք, մեքենա, ավտոմատ), վերաբաշխման պրոցեսը որակավորել իբրև համընդհանուր տեխն. հեղափոխություն, իսկ ըստ մարդուն բաժին ընկնող ֆունկցիաների (արտադրությունում մարդու տեխնոլոգիական դերի)՝ գնահատել մարդկային զարգացման օբյեկտիվ հնարավորությունները: «Մ–տ.» հ–ի զարգացման հիմնական օրինաչափությունն է մարդկանց աշխատանքային ֆունկցիաների աստիճանական փոխանցումը տեխ. միջոցներին, մարդու արտամղումը բուն տեխնոլոգիական պրոցեսից դեպի արտադրության ընդհանուր կառավարման և կատարելագործման ոլորտը (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/127 ''Արտադրության ավտոմատացում'']): «Մ–տ.» հ–ի հիմնական պրոբլեմներն են. ա. մարդու այս կամ այն ֆունկցիան տեխնիկային փոխանցելու (առարկայացնելու) հնարավորությունը, բ. նման փոխանցման նպատակահարմարությունը, գ. մարդու և տեխնիկայի փոխհարաբերությունը: Այս պրոբլեմները, հատկապես, «արհեստական ինտելեկտի» ստեղծումը, մարդու և էլեկտրոնային հաշվիչ մեքենայի հաղորդակցումը, մարդու և մեքենայի համատեղ գործունեության օպտիմալացումը ևն ունեն ընդհանուր գիտական նշանակություն (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/90 ''Էրգոնոմիկա''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/308 ''«Մարդ–մեքենա» համակարգ''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/344 ''Ինժեներական հոգեբանություն'']): Կ. Մարքսը կանխատեսել է «Մ–տ.» հ–ի բարձրագույն փուլը, երբ «…կդադարի այնպիսի աշխատանքը, որի դեպքում մարդն ինքն է անում այն, ինչը նա կարող է ստիպել իրերին անելու իր՝ մարդու համար» ({{լայն|Маркс К. и Энгельс Փ}}., Соч., 2 изд., т. 46, ч. 1, с. 280): Մարքսիստական սոցիոլոգիան մերժում է արմ. տեխնատյացների մռայլ կանխատեսումները սեփական տեխ. միջոցներով մարդու անխուսափելի ստրկացման մասին, ինչպես և նեոհեդոնիստական տրամադրությունները՝ կապված «ժամանցի քաղաքակրթության» գալստյան հետ:

''Գրկ.'' {{լայն|Товмасян С. С}}., Философские проблемы труда и техники, М., 1972; Социально-философские проблемы «человеко-машинных» систем, «Вопросы философии», 1979, № 2-4. {{ՀՍՀ հեղ|Վ. Միրզոյան}}
'''ՄԱՐԴՈՒ ԱՇԽԱՐՀԱԳՐՈՒԹՅԱՆ» ՖՐԱՆՍԻԱԿԱՆ ԴՊՐՈՑ''', աշխարհագրական դպրոց Ֆրանսիայում, որ ճանաչում գտավ XIX դարի վերջին և XX դարի 1-ին կեսին: Ներկայացուցիչները (Պ. Վիդալ դը լա Բլաշ, Է. Մարտոն, Ժ. Բրյուն, Է. Գալուա և ուրիշներ) աշխարհագրության խնդիրը սահմանում էին իբրև բնության և մարդու փոխհարաբերության ուսումնասիրում՝ շեշտելով մարդու գործունեության տարբեր ձևերի վրա աշխարհագրական միջավայրի ունեցած ազդեցությունը, նրա «ապրելակերպը»: Սոցիալական զարգացման օրենքներն այս դպրոցի ներկայացուցիչների հետազոտություններում դուրս էին մնում, միաժամանակ նրանց աշխատանքներն ունեն բնագիտական, ազգագրական բնույթի փաստական հարուստ նյութ և աչքի են ընկնում պատկերավոր շարադրմամբ:

'''ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԴԵԿԼԱՐԱՑԻԱ''', Ֆրանսիական մեծ հեղափոխության ծրագրային փաստաթուղթ, որը հռչակեց նրա հիմնական սկզբունքները՝ ժողովրդական գերիշխանություն և մարդու անկապտելի բնական իրավունքները: Ընդունվել է 1789-ի օգոստ. 26-ին, Սահմանադիր ժողովում: Դեկլարացիան (պարունակում էր 17 հոդված) ազդարարում էր, որ մարդու բնական և անկապտելի իրավունքներն են ազատությունը, սեփականությունը, անվտանգությունը և դիմադրությունը ճնշմանը, օրենքի առաջ բոլոր քաղաքացիների հավասարությունը, անձի, խղճի, խոսքի ազատությունը, հարկերի հավասարաչափ բաշխումը բոլոր քաղաքացիների միջև ևն: Դեկլարացիան ֆեոդալական բացարձակ միապետական կարգերի դեմ պայքարի դրոշ դարձավ ոչ միայն Ֆրանսիայում, այլն ուրիշ երկրներում: Սակայն խոշոր բուրժուազիան դեկլարացիայի դեմոկրատական սկզբունքների մեջ մտցրեց սեփական դասակարգային սահմանափակ բովանդակությունը, որն արտահայտվեց 1791-ի սահմանադրությամբ նախատեսված ընտրական ցենզով, ֆրանս. գաղութներում ստրկության պահպանմամբ ևն: Դեկլարացիայի դեմոկրատական սկզբունքները մասնակիորեն իրականացվեցին միապետության տապալումից (1792-ի օգոստ. 10), հանրապետության հռչակումից (1792-ի սեպտ. 22) հետո և մասնավորապես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/106 ''յակոբինյան դիկտատուրայի''] (1793-ի հունիսի 2—1794-ի հուլիսի 27/28) Ժամանակ: 1793-ին ընդունված Մ. և ք. ի. դ. ավելի դեմոկրատական էր (ավելացվել էին հանրագրերի, ժողովների իրավունքի, ժողովրդի իրավունքները խախտող կառավարության դեմ ապստամբելու իրավունքի ևն հոդվածները): Չնայած այդ ամենին երկրում պահպանվում էր բանվորների ու բատրակների սոցիալական իրավազրկությունը:

''Գրկ.'' Французская буржуазная революция 1789-1794, под ред. В. П. Волгина и Е. В. Тарле, М.-Л., 1941, гл. 3.

'''«ՄԱՐԴՈՒ ԵՎ ՔԱՂԱՔԱՑՈՒ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆ»''' («La Societe des droits de l'homme et de citoyen»), դեմոկրատական ընկերություն, որ գործել է Ֆրանսիայում, 1848-ի հեղափոխության ժամանակ: Ընկերությունն ուներ սեկցիաներ, որոնցում համախմբված էին առաջավոր մանրբուրժուական դեմոկրատները: Միավորում էր ավելի քան 3 հզ. մարդ: Սերտ կապեր էր պահպանում Փարիզի և գավառների քաղ. ակումբների հետ: Ընկերության խնդիրն էր երկրի հասարակական և պետ. կառուցվածքի դեմոկրատացումը, «հավասարության, համերաշխության և եղբայրության» սկզբունքներով դեմոկրատական ազատությունների ամրապնդումը ևն: Ընկերության անդամները կողմ էին հակահեղափոխության դեմ զինված պայքարին: 1848-ի հունիսյան ապստամբության պարտությունից հետո դադարել է գործելուց:{{ՀՍՀ հեղ|Հ. Լիլոյան}}
'''ՄԱՐԴՈՒԿ''', {{լայն|Բել–Մարդուկ}}, սկզբում Բաբելոն քաղաքի հովանի աստվածը, մ. թ. ա. XVIII դարից՝ Բաբելոնիայի թագավորության գլխավոր աստվածը: Միջագետքի սեմական ցեղերն ու ժողովուրդները Մ. կամ Բել («տեր») են անվանել Շումերի Էնլիլ աստծուն: Ըստ առասպելի, Մ. եղել է իմաստության աստծո՝ Հայայի (Էա, Էնկի) որդին: Աստվածների խորհրդում իբր ճանաչվելով «գերագույն»՝ Մ. պայքարել է հրեշների ու քաոսի աստվածների դեմ, մենամարտում սպանել նրանց առաջնորդ Տիամատին՝ նրա վիթխարի դիակից կերտելով երկինքն ու երկիրը, իսկ մատնիչ ու խռովարար Կինգո աստծո արյունը խառնելով կավին, ստեղծել է մարդկանց՝ ի ծառայություն աստվածների: Նոր Բաբելոնյան թագավորության հիմնադրումից (մ. թ. ա. VII դ. վերջին քառորդ) հետո, երբ նրա միապետները Միջագետքում ստեղծել են կենտրոնացված հզոր տիրակալություն, Մ–ի պաշտամունքում դրսևորվել է միաստվածության միտում: Տեղական բոլոր հին աստվածությունները հռչակվել են Մ–ի տարբեր մարմնավորումների դրսևորումներ (նա կրել է շուրջ 50 աստվածների անվանում): Այսպես, Նինուրտան խորհրդանշել է Մ–ի հզորությունը, Ներգալը՝ մարտը, Էնլիլը՝ իշխանությունը են: Մ–ի սրբազան կենդանին համարվել է Բաբելոնի վիշապը, երկնային լուսատուն՝ Յուպիտերոս մոլորակը, շաբաթվա օրը՝ հինգշաբթին, կինը՝ սիրո և գեղեցկության դիցուհի Իշտարը:

Մ–ի և աշխարհի արարչագործության (տիեզերակերտության) հիշատակը մեծահանդես արարողություններով տոնվել է յուրաքանչյուր նոր տարվա սկզբին, Բաբելոն քաղաքում, Մ–ի գլխավոր մեհյանում՝ Էսագիլու տաճարում:

''Գրկ.'' {{լայն|Белявский В. А}}., Вавилон легендарный и Вавилон исторический, М., 1971; {{լայն|Dhorme Е}}., Les relegions de Babyjonie et d՝ Assyrie, 2 edr., P., 1959.

'''ՄԱՐԴ–ՕՐ''', աշխատաժամանակի հաշվառման միավոր: Կատարված է համարվում, եթե աշխատողը ներկայացել է գործատեղ, անկախ այդ օրը նրա աշխատած ժամերի (լրիվ, ոչ լրիվ, արտաժամ) թվից: Ներառում է՝ ա. ձեռնարկությունում փաստացի աշխատած, բ. տվյալ ձեռնարկության կարգագրերով, բայց ձեռնարկությունից դուրս աշխատանք կատարող, ինչպես նաև գործուղված, գ. հիմնական աշխատանքում պարապուրդի պատճառով այլ աշխատատեղերում օգտագործված և դ. հանգստյան ու տոն օրերին արտաժամ աշխատողների Մ–օ–երը:

'''ՄԱՐԵ ('''Marees) Հանս ֆոն (1837-1887), գերմանացի նկարիչ: Սովորել է Բեռլինում, Կ. Շտեֆեկի մոտ (1854-55): 1864-1869-ին և 1873-ից ապրել է Իտալիայում: Իտալ. Վերածննդի արվեստի ազդեցությամբ ստեղծել է մոնումենտալ–դեկորատիվ գունանկարներ (Նեապոլի Կենդանաբանական կայանի որմնանկարները,<noinclude></noinclude>
ba2fdr0p8eb55019z5q9uvb4nzgwes2
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/310
104
25032
393789
265533
2026-08-07T09:19:11Z
~2026-40713-29
14065
393789
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>(1873-74): Մ. ձգտել է այլաբանական կերպարներով մարմնավորել մարդկության «ոսկե դարի» մասին երազանքները («Ոսկե դար», 2 տարբերակ, 1879-85, Նոր պատկերասրահ, Մյունխեն): Ուշ շրջանի դիցաբանական թեմաներով նրա սյուիտ–եռանկարներն իրենց կառուցվածքային և այլ առանձնահատկություններով կանխորոշեցին [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/664 ''«մոդեռն»''] գեղանկարչությունը: Միաժամանակ գեղարվեստական իդեալի ձգտումը Մ–ի գործերին հաղորդել են սառը վերացականության տարրեր («Պարիսի դատը», 1880-81, Ազգային թանգարան, Բեռլին):

'''ՄԱՐԵՇԱԼ''' (Marechal) Պիեռ Սիլվեն (1750-1803), ֆրանսիացի քաղաքական գործիչ, փիլիսոփա, գրող: Մ. հեղափոխական կողմնորոշվածությամբ աթեիստական մատերիալիզմը համակցել է հավասարողական կոմունիզմի հետ: [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/410 ''Դիրեկտորիայի''] ընթացքում հակվել է Գ. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/195 ''Բաբյոֆի''] գլխավորած «հանուն հավասարության» շարժմանը, գրել «Հավասարների մանիֆեստ»-ի առաջին տարբերակը, պամֆլետներ, «Ֆրանսիացի Լուկրեցիոսը» (1797), հակակրոնական պոեմ՝ «Պյութագորասի ճանապարհորդությունը» (հ. 1-6, 1799) վեպը: «Հին և նոր աթեիստների բառարան» (1800) աշխատության մեջ պրոպագանդել է աթեիզմը և կոմունիստական իդեալները:

''Երկ.'' Избранные атеистические произведения, вступ. ст. X. Н. Момджяна, М., 1958.

''Գրկ.'' {{լայն|Момджян Х. Н}}., Сильвен Марешаль, «Տեղեկագիր ՀՍՍՀ ԳԱ, հաս. գիտ.», 1944, № 1-2; {{լայն|Обломиевский Д}}., Литература французской революции 1789-1794 гг., М., 1964.

'''ՄԱՐԵՍԵՎ''' Ալեքսեյ Պետրովիչ (ծն. 1916), օդաչու, մայոր, Սովետական Միության հերոս (24.8.1943): ՍՄԿԿ անդամ 1944-ից: 1941–45-ի Հայրենական մեծ պատերազմի ժամանակ եղել է կործանիչ ինքնաթիռների գնդի օղակի հրամանատար, գնդի հրամանատարի օգնական, գնդի շտուրման: 1942-ի մարտին Մ–ի ինքնաթիռը մարտում խփվել է: Ծանր վիրավոր Մ. հարկադրական վայրէջք է կատարել թշնամու տերիտորիայում և 18 օր սողալով՝ հասել ռազմաճակատի գծին: Երկու սրունքների անդամահատումից հետո հարմարվելով պրոթեզներին՝ Մ. իր իսկ խնդրանքով, 1943-ի մայիսին ուղարկվել է կործանիչ ավիացիայի 63-րդ գվարդիական գունդ: Օդային մարտերում խփել է թշնամու 7 ինքնաթիռ: Մ–ի սխրանքը նկարագրված է Բ. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/351 ''Պոլևոյի''] «Պատմություն իսկական մարդու մասին» գրքում: 1952-ին ավարտել է կուսակցական բարձրագույն դպրոց: 1956-ի սեպտեմբերից Պատերազմի վետերանների սովետական կոմիտեի պատասխանատու քարտուղարն է: Պարգևատրվել է Լենինի, Հոկտեմբերյան հեղափոխության, Կարմիր դրոշի, Աշխատանքային կարմիր դրոշի, Կարմիր աստղի շքանշաններով:

'''ՄԱՐԵՐ''', {{լայն|մեդացիներ}}, հնագույն ժողովուրդ Իրանական բարձրավանդակում, տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/298 ''Մարաստան'']:

'''ՄԱՐԵՐԻ''', հայկական հեթանոսական տոմարի 10-րդ ամսվա անունը: Մ–ի 1-ը համապատասխանում է մայիսի 8-ին:

'''ՄԱՐԵՑԿԱՅԱ''' Վերա Պետրովնա (18(31).7. 1906, Մոսկվա – 17.8.1978, Մոսկվա), ռուս սովետական դերասանուհի: ՍՍՀՄ ժող. արտիստուհի (1949): 1924-ին ավարտել է Ե. Վախթանգովի անվ. թատրոնի դպրոց-ստուդիան և ընդունվել Յու. Զավադսկու ստուդիան: 1940-ից՝ Մոսսովետի անվ. թատրոնի դերասանուհի: Լավագույն դերերից են՝ Գլաֆիրա (Ա. Օստրովսկու «Գայլեր և ոչխարներ»), Միրանդոլինա (Գոլդոնիի «Հյուրանոցի տիրուհին»), Ժիվկա (Բ. Նուշիչի «Տիկին մինիստրուհին»), Միսիս Սևիջ (Զ. Պատրիկի «Տարօրինակ միսիս Սևիջը»): 1925-ից նկարահանվել է կինոյում (Նատալյա Սոկոլովա, «Կառավարության անդամը», Պրասկովյա, «Նա պաշտպանում է հայրենիքը», Վարվառա, «Գյուղական ուսուցչուհին», Նիլովնա, «Մայրը» ևն): Արժանացել է ՍՍՀՄ պետական մրցանակների (1942, 1946, 1948, 1951):

'''ՄԱՐԶ''', 1. վարչա–տերիտորիալ միավոր ՍՍՀՄ–ում (և նախահեղափոխական Ռուսաստանում), ինչպես նաև արտասահմանյան մի շարք երկրներում: 1979-ի հու. 1-ին ՍՍՀՄ–ում կար 121 մարզ:

2. Տոպոլոգիայի հիմնական հասկացություններից մեկը (օրինակ, հարթության վրա շրջան, շերտ, կիսահարթություն և):

3. Ֆիզիկա–աշխարհագրական շրջանացման միավոր, ֆիզիկա–աշխարհագրական երկրի մաս, որը միավորում է հասակով և ծագումով իրար մոտիկ լանդշաֆտները: Առանձնացվում են տեկտոնական շարժումների, ծովային տրանսգրեսիաների և ազոնալ այլ գործոնների ազդեցությամբ:

'''ՄԱՐԶԱԴԱՇՏ''', {{լայն|ստադիոն}}, մարզական բացօթյա կառույցների համալիր, որը խմբավորվում է ֆուտբոլի դաշտից, վազքուղուց, թեթև աթլետիկական և մարմնամարզական հրապարակներից բաղկացած, մեկ կամ մի քանի կողմից հանդիսականների տրիբունաներով երիզված սպորտային միջուկի շուրջը: Առաջին Մ–երը (ստադիոնները) ստեղծվել են Հին Հունաստանում՝ Օլիմպոսում (մ. թ. ա. VII դ.), Դելփիքում (VI-V դդ.), Աթենքում (մ. թ. ա. IV դ.)): [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/529 ''Օլիմպիական խաղերի''] վերսկսումը (1896) նոր զարկ է տվել Մ–երի շինարարությանը: Արդի Մ–երը բարդ և տեխնիկապես հագեցված կառույցներ են՝ մարզիկի և հանդիսականի սպասարկման բոլոր հարմարություններով (հանդերձարան, ցնցուղարան, մասաժային, բուժական և հանգստի սենյակներ, տրիբունաներ, ճեմասրահներ, բուֆետներ ևն): Հայտնի են Լոնդոնի (1908), Ստոկհոլմի (1912), Փարիզի (1924), Չիկագոյի (1926), Ամստերդամի (1928), Պրագայի (1928), Լոս Անջելեսի (1932), Բեռլինի (1936), Հելսինկիի (1952), Հռոմի (1956), Բարսելոնի (1958), Ռիո դե Ժանեյրոյի (1960), Մեխիկոյի (1968), Տոկիոյի (1972) ևն Մ–երը: ՍՍՀՄ–ում լավագույններից են. Լենինգրաղում՝ Կիրովի անվ. (1952), Մոսկվայում՝ Լենինի անվ. (1956), Երևանի, Կիևի, Բաքվի, Թբիլիսիի, Տաշքենդի Մ–երը:

Հին և միջնադարյան Հայաստանում Մ–եր կառուցվել են առանձին՝ բաց հրապարակների ձևով և օգտագործվել են թե՛ մարզական, թե՛ զորավարժությունների նպատակով (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/571 ''Ասպարեզ'']): Նման մրցասպարեզներ են եղել Բագավանում (Դիցավանում), Զարեհավանում (Ծաղկոտն գավառում), Վանում, Վաղարշապատում, Դվինում, Գառնիում, Հերում, Անիում, Կիլիկիայի քաղաքներում: Հայկ. ՍՍՀ–ում կառուցվել են բազմաթիվ Մ–եր, լավագույնը Երևանի «Հրազդանն» է՝ 70 հզ. հանդիսատեղով (1971, ճարտ–ներ՝ Կ. Հակոբյան, Գ. Մուշեղյան, կոնստրուկտոր՝ Է. Թոսունյան):

''Գրկ.'' {{լայն|Տիգրանյան Է. Ա}}., "Հասարակական շենքերի ճարտարապետական նախագծման հիմունքները, Ե., 1973, էջ 185-224: {{ՀՍՀ հեղ|Մ. Միքայելյան}}
'''ՄԱՐԶԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ''', մարզիկներ և մարզական կյանքով հետաքրքրվողներ միավորող հասարակական կամ մասնավոր կազմակերպություն: Մ. ա–ները լինում են {{լայն|սիրողական}} (բյուջեն ստեղծվում է արհմիութենական հատկացումներից, օգտագործման տրվող մարզակառույցների համար ստացվող վարձավճարից, անդամավճարներից) և {{լայն|պրոֆեսիոնալ}} (ֆինանսավորում են խոշոր ձեռնարկատերերը, բաժնետիրական ընկերությունները, դրանք ըստ էության պրոֆեսիոնալ սպորտի առևտրական ձեռնարկություններ են):<noinclude></noinclude>
j5ddojp7eeh40l59vs93gxw4if76wo2
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/311
104
25033
393790
265534
2026-08-07T10:04:26Z
~2026-40713-29
14065
393790
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>ՍՍՀՄ–ում գոյություն ունի Մ. ա–ների 3 տիպ. արհմիութենական (արդ. ձեռնարկությունների, գյուղատնտ. հիմնարկների և ուսումնական հաստատությունների բարձր նվաճումների հասած ֆիզկուլտուրային կոլեկտիվներ մտնում են համապատասխան մարզական ընկերությունների մեջ), զինված ուժերի (ԲՄԱ, ՍՍՀՄ պաշտպանության մինիստրության ինքնուրույն զինվորական հիմնարկներ) և ԴՕՍԱԱՖ–ի (ավտոմոտո–, ռադիո–, հրաձգային, ծովային, ավիա- և այլ ակումբներ, համարվում են ուսումնա–մարզական կազմակերպություններ):

Հայտնի են «Ուրալմաշ»-ը (Սվերդլովսկ), «Տորպեդո»-ն (Մոսկվա), «Մետալուրգ»-ը (Զապորոժիե), «Զարյա»-ն (Վորոշիլովգրադ), «Արաքս»-ը (Երևան), «ՎԵՖ»-ը (Ռիգա), ԲԿՄԱ–ն, Ռոստովի, Լենինգրադի, Խաբարովսկի ԲՄԱ–ները, ՍՍՀՄ կենտրոնական ավտոմոտո–, Չկալովի անվ. ավիա- և այլ ակումբներ: Սոցիալիստական երկրների Մ. ա-ներից են «Դուկլա»-ն, «Շկոդա»-ն (Չեխոսլովակիա), «Գուռնիկ»-ը (Լեհաստան), «Ռապիդ»-ը (Ռումինիա), «Ցրվենա զվեզդա»-ն, «Պարտիզան»-ը (Հարավսլավիա), «Վաշաշ»-ը, «Ֆերենցվարոշ»-ը (Հունգարիա), «Սլավիա»-ն (Բուլղարիա), «Ֆորվերտս»-ը (ԳԴՀ) ևն: Կապիտալիստական երկրներում լայն տարածում ունեն պրոֆեսիոնալ ակումբները: Հնագույններից են «Արսենալ»-ը, «Սելթիկ»-ը (Մեծ Բրիտանիա), «Մյունխեն»-ը, «Համբուրգ»-ը (ԳՖՀ), «Սանթոս»-ը (Բրազիլիա), «Միլան»-ը (Իտալիա) ևն: Գործում են նաև մունիցիպալ, համալսարանական, բանվորական և այլ սիրողական Մ. ա–ներ:

'''ՄԱՐԶԱԿԱՆ ԴՊՐՈՑՆԵՐ''', մասնագիտացված ուսումնա–դաստիարակչական հիմնարկներ, որոնք պատրաստում են բարձր որակավորման մարզիկներ: ՍՍՀՄ–ու մ. դ. ստեղծվում են լուսավորության ու հաղորդակցության ճանապարհների մինիստրությունների, արհմիությունների, ֆիզկուլտուրայի ու սպորտի կոմիտեների և այլ կազմակերպությունների համակարգում և լինում են 3 տեսակի, մանկապատանեկան մարզական դպրոցներ (ՄՊՄԴ), օլիմպիական ռեզերվի մասնագիտացված Մ. դ. և մարզական բարձրագույն վարպետության դպրոցներ (ՄԲՎԴ): Առաջին մանկական մարզական դպրոցը բացվել է 1934-ին, Մոսկվայում, 1940-ին ՍՍՀՄ–ում կար 262 ՄՊՄԴ, 1977-ին՝ ավելի քան 6000 Մ. դ., այդ թվում՝ 5400 ՄՊՄԴ, 600 օլիմպիական ռեզերվների և 71 ՄԲՎԴ:

Հայաստանում գործում են պատանի մարմնամարզիկների, բռնցքամարտիկների, հնգամարտիկների, ֆուտբոլիստների, շախմատիստների, ըմբիշների, մարզական պարերի, գեղարվեստական մարմնամարզության, մարզական վարպետության բարձրացման դպրոցներ՝ շրջկենտրոններում բացված մասնաճյուղերով: Երևանում կա նաև մարզական թեքումով միջնակարգ դպրոց (№ 10): Մարզիչ–մանկավարժներից միջազգային ճանաչում ունեն Հ. Շահինյանը, Ա. Ազարյանը, Վ. Ենգիբարյանը, Ի. Նովիկովը, Հ. Գասպարյանը, Ն. Մուշեղյանը, Ա. Ազնավուրյանը և ուրիշներ:

Որոշ սոցիալիստական երկրներում տարածված են գիշերօթիկ Մ. դ. (կրթության և մարզաձևերի ուսուցման միասնության), կապիտալիստական երկրներում, որպես կանոն, Մ. դ. ստեղծվում են [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/310 ''մարզական ակումբներին''] կից:

'''ՄԱՐԶԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ''', աշխատավորների և սովորող երիտասարդության մարզական կամավոր մասսայական միավորումներ, որոնք նպաստում են ֆիզիկական կուլտուրայի, սպորտի և տուրիզմի զարգացմանը: Գործում են համամիութենական 7 («Բուրեվեսանիկ» «Վոդնիկ», «Դինամո», «Զենիթ», «Սպարտակ», «Լոկոմոտիվ», «Աշխատանքային ռեզերվներ»), հանրապետական 30 (որից 15-ը միավորում են արդ. ձեռնարկությունների, 15-ը՝ գյուղական ֆիզկուլտուրային կոլեկտիվները): Խոշորագույններից են «Տրուդը»-ը՝ ՌՍՖՍՀ–ում, «Ավանգարդ»-ը՝ Ուկրաինայում, «Սևան»-ը և «Աշխատանք»-ը՝ Հայաստանում ևն: Արտասահմանյան երկրներում (այդ թվում՝ և սոցիալիստական) տարածված են [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/310 ''մարզական ակումբները'']:

'''ՄԱՐԶԱԿԱՆ ԺԱՅՌԱՄԱԳԼՑՈՒՄ''', [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/188 ''ալպինիզմի''] ձև: ՍՍՀՄ–ում սկզբնավորվել է 1930-ական թթ.: Համամիութենական առաջնություններն անց են կացվում 1947-ից, Ղրիմում կամ Կրասնոյարսկի մոտակայքում (մինչև 100 մ բարձրության թեք ժայռերի վրա, փոքր մասշտաբի մրցությունները՝ ցանկացած բարձրության ժայռերի վրա): Ծրագիրն ընդգրկում է. անհատական (առանց հարմարանքի) և թիմային (երկու փոխներգործող մարզիկ՝ հատուկ հանդերձանքով ու հարմարանքներով) մրցումներ: Մ. ժ. 1966-ից մտնում է համամիութենական միասնական մարզական դասակարգման մեջ: Տարածված է ՉՍՍՀ–ում, ԼԺՀ–ում, ԲԺՀ–ում և այլն: ՀՍՍՀ–ում անց են կացվում հանրապետական, համամիութենական մրցումներ:

'''ՄԱՐԶԱԿԱՆ ԿԱՌՈՒՅՑՆԵՐ''', առանձին շենքեր և համալիր կառույցներ, որոնք նախատեսված են կազդուրիչ և ուսումնամարզական պարապմունքների, տարբեր մարզաձևերի մրցումների համար: Մ. կ–ի նախատիպ են անտիկ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/83 ''պալեստրաներն''] ու [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/68 ''գիմնասիոնները''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/96 ''ստադիոնները''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/704 ''ձիարշավարաններն''] ու [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/693 ''կրկեսները'']: Հին Հռոմի ամֆիթատրոններում արտահայտվեց ստադիոնի ու կրկեսի միավորման գաղափարը, իսկ հին հուն. պալեստրաների տաքացվող ջրով լողարաններն իրենց զարգացումն ստացան հին հռոմեական [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/179 ''թերմերում'']: Քրիստոնեության տարածումով, որը մերժում էր ներդաշնակ զարգացած մարդկային մարմնի պաշտամունքը, Մ. կ–ի շինարարությունը փաստորեն դադարեց և վերսկսվեց միայն XIX դ.: 1828-30-ին կառուցվեցին առաջին արհեստական լողավազանները, իսկ դարակեսին՝ մարմնամարզական դահլիճները: Մ. կ–ի շինարարության ծավալմանը նպաստեց [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/529 ''օլիմպիական խաղերի''] վերածնունդը (1896): Ժամանակակից Մ. կ. սպասարկում են ավելի քան 50 մարզաձևերի: Բաղկացած են հիմնական (մարզասրահ, դաշտ, հրապարակ) և օժանդակ (հանդերձարան, ցնցուղարան, խաղավարների սենյակներ, գույքի պահասենյակներ ևն), հանդիսատեսներին սպասարկող (տրիբունա, ճեմասրահ, բուֆետ, սանհանգույցներ ևն) և ինժեներական սարքավորումների (ջրամատակարարման, ջեռուցման, էլեկտրամատակարարման ևն) շահագործման տեխ. կառույցներից:

Մ. կ. լինում են բաց և ծածկած: Առանձին՝ մեկ կամ մի քանի մարզաձևերի սպասարկելու համար (օրինակ, մարմնամարզության և մարզական խաղերի ունիվերսալ սրահներ), և համալիր՝ բաղկացած նույն տարածքում գտնվող մի քանի մասնագիտացված կառույցներից՝ տարբեր մարզաձևերի համար: Առանձին բաց Մ. կ. են թեթևաթլետիկական ու մարզախաղերի դաշտերը, հրապարակները, լողավազանները, թիավարության ջրանցքները, դահուկային ու սահնակային ուղիները, սահադաշտերը, հրաձգարանները, հեծանվահրապարակները, ցատկահարթակները ևն: Համալիր բաց կառույցներն են. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/310 ''մարզադաշտերը'']՝ խաղադաշտով ու խաղահրապարակներով, ձիասպորտային բազաները ևն: Ծածկած առանձին Մ. կ. են. տարբեր [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/313 ''մարզասրահները''], թեթևաթլետիկական ու մարզական խաղերի մանեժները, ջրավազանները, սահադաշտերը, կորտերը ևն: Ծածկված համալիր Մ. կ–ից են բազմասրահ մասնաշենքերը, ունիվերսալ մարզասրահները, ծածկած մարզադաշտերը (Մոսկվա, Լենինգրադ) ևն: 1960-70-ական թթ. ստեղծվեցին համակցված բաց և ծածկած, ինչպես նաև փոխակերպվող (ամառը բաց և ձմեռը ծածկած) կառույցներ:

ՍՍՀՄ–ում լայն տարածում են ստանում ունիվերսալ մարզասրահները, որոնցում, բացի մարզական մրցումներից և ելույթներից, կարելի է անցկացնել հանդիսավոր ժողովներ, միտինգներ, կազմակերպել համերգներ, կինոցուցադրումներ, ներկայացումներ ու մասսայական այլ միջոցառումներ: Հայկ. ՍՍՀ–ում գործում է 23 մարզադաշտ, բասկետբոլի 502, վոլեյբոլի 535, ձեռքի գնդակի 120, թենիսի 28 խաղահրապարակ, ֆուտբոլի 91 խաղադաշտ, 75 հրաձգարան, 45 լողավազան, 1120 մարզասրահ, որից 885-ը՝ դպրոցներում: Խոշորներից են Երևանի «Հրազդան» և Ծաղկաձորի համամիութենական համալիրները, «Դինամո», «Արաքս» մարզասրահները: Երևանում կառուցվում է ժամանակակից պահանջներին համապատասխանող ունիվերսալ համերգային մարզապալատ:

'''ՄԱՐԶԱԿԱՆ ԿՈՉՈՒՄ''', տրվում է միջազգային, ազգային և այլ պաշտոնական մրցումների արդյունքների, միասնական մարզական դասակարգման նորմաների ու պահանջների կատարման, մարզական ու մանկավարժական բեղմնավոր և մրցավարական ակտիվ գործունեության համար՝ ցմահ: ՍՍՀՄ–ում սահմանված Մ. կ–ներն են (շնորհում է ՍՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր ֆիզկուլտուրայի և սպորտի կոմիտեն), սպորտի վաստ. վարպետ (1934-ից), ՍՍՀՄ վաստ. մարզիչ (1956-ից), պատվավոր մրցավար (1972-ից), համամիութենական կարգի մրցավար (1934-ից), ՍՍՀՄ սպորտի վարպետ (1935-ից), ՍՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ (1965-ից), ՍՍՀՄ<noinclude></noinclude>
pp6ww83qrxwti5jbfizknnherf482j1
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/312
104
25034
393791
265535
2026-08-07T10:27:29Z
~2026-40713-29
14065
393791
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>գրոսմայստեր (շախմատի՝ 1935-ից, շաշկու՝ 1961-ից): 1950-60-ական թթ. միութենական հանրապետություններում սահմանվեցին սպորտի վարպետի (ազգային ձևերից), հանրապետության վաստակավոր մարզիչի և հանրապետական կարգի մրցավարի Մ. կ–ներ: Ադրբեջանում, Բելոռուսիայում, Էստոնիայում, Հայաստանում, Լատվիայում, Լիտվայում և Մոլդավիայում Գերագույն սովետների նախագահությունների հրամանագրերով շնորհվում է տվյալ հանրապետության ֆիզկուլտուրայի և սպորտի վաստակավոր գործչի կոչում: Մարզական տերմինաբանության մեջ Մ. կ–ներ են դիտվում նաև չեմպիոնն ու ռեկորդակիրը: ՀՍՍՀ–ում կա (1980-ին) 22 ՍՍՀՄ սպորտի վաստ. վարպետ, 91 ՍՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, 2187 ՍՍՀՄ սպորտի վարպետ, 272 համամիութենական կարգի մրցավար, 1071 հանրապետական կարգի մրցավար, 15 ՍՍՀՄ վաստ. մարզիչ, 447 ՀՍՍՀ վաստ. մարզիչ և ՀՍՍՀ ֆիզկուլտուրայի ու սպորտի 39 վաստ. գործիչ (հաշվարկում են նաև տեխ. մարզաձևերի ներկայացուցիչները): Մ. կ–ներին են հարվում նաև կարգերը (վարպետության թեկնածու, մարզական I, II, III և պատանեկան կարգեր): Գոյություն ունեն նաև միջազգային Մ. կ–ներ, որոնք շնորհում են համապատասխան մարզական ֆեդերացիաները: Դրանցից են. միջազգային կարգի մրցավար (ըստ ձևերի՝ ՀՍՍՀ–ում՝ 16), միջազգային գրոսմայստեր և վարպետ (շախմատ, շաշկի, ՀՍՍՀ–ում 2 գրոսմայստեր՝ մեկը շախմատային կոմպոզիցիայի, և 2 վարպետ): Մ.կ–ների հետ առնչվում են մարզական նշաններն ու պարգևները: ՍՍՀՄ–ում սահմանված են միասնական միութենական կրծքանշաններ, որոնք արվում են համապատասխան Մ. կ. շնորհելու հետ միասին: Դրանցից են «ՍՍՀՄ սպորտի վաստակավոր վարպետ» (1935-ին առաջինն ստացել է չմշկորդ Յա. Ֆ. Մելնիկովը), «ՍՍՀՄ սպորտի վարպետ» (1949-ին, մարմնամարզիկ Ա. Ս. Աբրահամյանը), «ՍՍՀՄ վաստակավոր մարզիչ» (1956-ին, Վ.Ի. Ալեքսեև, թեթև աթլետիկա), «ՍՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ» (1965-ին, Բ. Ա. Մայորով, հոկեյիստ), «Պատվավոր մրցավար», «Ֆիզկուլտուրայի և սպորտի գերազանցիկ», «Մրցավարների համամիութենական կոլեգիա» (համամիութենական կարգի մրցավարների համար), «ՊԱՊ» ևն: Մարզական պարգևներից են աշխարհի, մայր ցամաքների, որևէ երկրի առաջնությունների և օլիմպիական խաղերի մեդալները, փոխանցիկ մրցանակները (գավաթ), դիպլոմները, պատվոգրերը, հուշամեդալները ևն:

'''ՄԱՐԶԱԿԱՆ ՀԱՆԴԵՐՁԱՆՔ ԵՎ ԿԱՀԱՎՈՐՈՒՄ''', առարկաներ և գույք ֆիզկուլտուրայով ու սպորտով զբաղվելու համար, որոնք պատրաստվում են միջազգային (կամ որևէ երկրի) մարզական ֆեդերացիաների հաստատած ու ստանդարտների միջազգային (կամ որևէ երկրի) կազմակերպությունների ընդունած տիպօրինակներով: Մ. հ. և կ–ի հիմնական խմբերն են հագուստը (շուրջ 200 տեսակ), կոշիկները (ավելի քան 60 տեսակ), ապահովիչ և պաշտպանիչ հանդերձանքը (ակնոց, դիմակ, սաղավարտ, ձեռնոցներ ևն), գնդակները, ռակետաները, մականները, մարզական զենքերը, թեթև և ծանր աթլետիկայի և մարմնամարզության գործիքները, մարզական նավակները, հեծանիվները, մոտոցիկլետները, ավտոմեքենաները, ինքնաթիռները, պլաներները, ինչպես նաև դարպասները, ցանցերը, բռնցքամարտի ռինգը, ըմբշամարտի գորգերը ևն: ՍՍՀՄ–ում Մ. հ. և կ. արտադրում են մոտ 700 ձեռնարկություն (խոշորագույնը՝ Մոսկվայի «Սպորտ» կոմբինատը): Մ. հ. և կ. արտադրող արտասահմանյան խոշորագույն ֆիրմաներից են «Ադիդաս»-ը և «Բերգ»-ը (ԳՖՀ), «Դանլոփ»-ը (Մեծ Բրիտանիա), «Արտեքս»-ը (Հունգարիա), «Բոտաս»-ը (Չեխոսլովակիա) և ուրիշներ:

'''ՄԱՐԶԱԿԱՆ ՄԱՄՈՒԼ''', ֆիզկուլտուրան ու սպորտը պրոպագանդող թերթեր, հանդեսներ, տեղեկատուներ և պարբերական այլ հրատարակություններ: ՍՍՀՄ–ում Մ. մ. կոմունիստական դաստիարակության համակարգի տարրերից է: Լինում է. կենտրոնական (ՍՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր ֆիզկուլտուրայի և սպորտի կոմիտեի, ՀԱՄԿԽ–ի և ԴՕՍԱԱՖ–ի օրգաններ, ինչպես նաև մարզական ֆեդերացիաների հրատարակություններ), հանրապետական, տեղական (մարզային ու քաղաքային թերթերի հավելվածներ, տեղեկաաուներ, մրցումների ծրագրեր ևն): Սովետական առաջին մարզական ամսագիրը «Սպորա»-ն էր («Спорт», 1918): ՍՍՀՄ–ում լույս տեսնող մարզական թերթերի տպաքանակն ավելի քան 5 մլն է, իսկ ամսագրերինը՝ մոտ 2 մլն: Մեծ մասսայականություն են վայելում [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/15 ''«Սովետսկի սպորտ»''] թերթը («Советский спорт», 1924-ից, մինչև 1946-ը՝ «Կրասնի սպորտ» («Красный спорт»)), «Ֆիզկուլտուրա ի սպորտ» («Физкультура и спорт», 1922-ից), «Սպորտիվնիյե իգրի» («Спортивные игры», 1955-ից), «Շախմատի վ ՍՍՍՌ» («Шахматы в СССР», 1921-ից) և այլ ամսագրեր: Մ. մ. կա միութենական բոլոր հանրապետություններում: ՀՍՍՀ–ում լույս են տեսնում [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/153 ''«Հայաստանի ֆիզկուլտուրնիկ»''] թերթը՝ 1956-ից և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/415 ''«Շախմատային Հայաստան»''] հանդեսը՝ 1972-ից: Սոցիալիստական երկրներում հրատարակվում է ավելի քան 100 անուն թերթ ու ամսագիր (ԳԴՀ–ում՝ մոտ 40, Չեխոսլովակիայում՝ 20, Լեհաստանում՝ 10 են), հայտնի են «ԴԴՌ–Սպորտ» («DDR-Sport», Բեռլին, 1959-ից), «Աթլետիկա» («Atletika», Պրագա, 1949-ից), «Նառոդեն սպորտ» («Народенъ спортъ», Սոֆիա, 1944-ից) ևն: Կապիտալիստական երկրներում Մ. մ. հրատարակում են մարզական միություններն ու ակումբները և մասնավոր հրատարակությունները: Մ. մ–ի հատուկ խումբ են կազմում միջազգային մարզական միավորումների թերթերը, ամսագրերն ու տեղեկատուները, որոնցից են «Բյուլետեն օֆիսիել դը ՈւԷՖԱ» («Bulletin officiel de l'UEFA», Բեռն, 1960-ից), «ՖԻՖԱ նյուզ» («FIFA news», Ցյուրիխ, 1963-ից, անգլ., ֆրանս., իսպ., գերմ.), «ՖԻՍ–բյուլետեն» («FIS-Bulletin», Բեռն, 1958-ից) ևն:

'''ՄԱՐԶԱԿԱՆ ՄԻԱՎՈՐՈՒՄՆԵՐ''' {{լայն|միջազգային}}, ֆիզիկական կուլտուրայի ու սպորտի միջազգային և մայրցամաքային ոչ կառավարական կազմակերպություններ: Մ. մ–ի անդամներ են ազգային, որոշ դեպքերում նաև միջազգային մարզական կազմակերպությունները, ինչպես նաև առանձին անհատներ: Մ. մ. տարբերակվում են. ընդհանուր բնույթի, որոնց գործունեությունը չի սահմանափակվում որևէ մարզաձևով (օրինակ, Ֆիզիկական դաստիարակության և սպորտի միջազգային խորհուրդը), հատուկ որևէ մարզաձևի (բռնցքամարտի, վոլեյբոլի ևն), ֆիզկուլտուրային և սպորտին առնչվող գիտությունների (օրինակ, Մարզական բժշկության ֆեդերացիա), ըստ մասնագիտության (օրինակ, Երկաթուղայինների միջազգային մարզական միություն) ևն: Կան Մ. մ., որոնց անդամ են հանդիսանում միայն սոցիալիստական երկրների (Բարեկամական բանակների մարզական կոմիտե) կամ միայն կապիտալիստական երկրների (Զինվորական սպորտի միջազգային խորհուրդ) մարզական կազմակերպությունները: Գոյություն ունեն ավելի քան 200 Մ. մ., որոնց խնդիրներն են. օգնել ստեղծելու համապատասխան ազգային կազմակերպություններ, ճանաչել դրանք, հաստատել և զարգացնել կապերը, հսկել այդ կազմակերպությունների ընդունած կանոնների կատարումը, ուսումնասիրել ու տարածել միջազգային փորձը, պլանավորել ու անցկացնել միջազգային մրցումներ, գրանցել ռեկորդները: Սովետական մարզական կազմակերպությունները 70 Մ. մ–ի անդամ են: Տես նաև [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/313 ''Մարզական ֆեդերացիաներ'']:

'''ՄԱՐԶԱԿԱՆ ՄՐՑՈՒՄՆԵՐ''', խնդիրներն են. ի հայտ բերել ուժեղագույն մարզիկներին և թիմերին, մարզական վարպետության կատարելագործումն ու բարձրագույն նվաճումները, պրոպագանդել ֆիզիկական կուլտուրան ու սպորտը: Լինում են միջազգային, աշխարհամասային ու ազգային (որևէ երկրի): Ըստ ծրագրի կարող են լինել կոմպլեքսային (օլիմպիական խաղեր, սպարտակիադաներ ևն) և մասնագիտացված (որևէ մարզաձև), հաղթողին որոշելու պայմաններով՝ անհատական (միայն անհատական արդյունքներով), թիմային, անհատական–թիմային. բնույթով՝ պաշտոնական (խաղարկվում են չեմպիոնի կոչումը, գավաթը ևն), դասակարգման (մասնակիցների մարզական դասակարգումը որոշելու համար), ընկերական (նաև ավանդական, օրինակ, ՍՍՀՄ–ԱՄՆ թեթև աթլետների հանդիպումները): Անցկացվում են 3 ձևով, շրջանային (իրար հետ բոլոր մասնակիցների մեկ կամ մի քանի անգամ հանդիպումներ, հաղթանակը՝ միավորներով), գավաթային (պարտվողը դուրս է մնում) և խառը (շրջանային և գավաթայինի սկզբունքների միավորում): Մ. մ. ունեն հետևյալ տարբերակները, տղամարդկանց և կանանց (բացառությամբ ձիավարության և տեխնիկական որոշ ձևերի), մեծահասակների, երիտասարդական, պատանեկան և մանկական (մարզական պարերը, գեղասահքը, թենիսը, սեղանի թենիսը ևն՝ խառը զույգերով):<noinclude></noinclude>
drmh9ifuo9eqloxmxeh4zon3i3r5hn5
Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/313
104
25035
393792
265562
2026-08-07T11:42:51Z
~2026-40713-29
14065
393792
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>Մ. մ–ի կանոնների հսկողությունը և արդյունքների գրանցումը իրականացնում են մրցավարները:

'''ՄԱՐԶԱԿԱՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՆԵՐ''', ֆիզկուլտուրայի ու սպորտի միջազգային (աշխարհամասային) և ազգային (որևէ երկրի) ոչ պետական, հասարակական կազմակերպություններ:

ՍՍՀՄ–ում ստեղծվում են ՍՍՀՄ Մինիստրների խորհրդին առընթեր ֆիզկուլտուրայի և սպորտի կոմիտեին և ԴՕՍԱԱՖ–ի կենտկոմին կից: Առաջին մարզական միավորները (սեկցիաներ) ՍՍՀՄ–ում ձևավորվել են 1923-24-ին (թենիսի, շախմատի ևն), հետագայում (1930-1950) այդպիսիք ստեղծվեցին մարզաձևերի մեծ մասի գծով: 1959-ին դրանք վերանվանվեցին Մ. ֆ.: Այժմ գործում են մոտ 70 Մ. ֆ., որոնք ղեկավարում են նաև հանրապետական համապատասխան ֆեդերացիաների գործունեությունը:

Հայաստանում գործում են ֆուտբոլի, մարմնամարզության, շախմատի, ժամանակակից. հնգամարտի, բռնցքամարտի, ծանր աթլետիկայի, ջրային, տեխ. ու պաշտպանական մարզաձևերի, թեթև աթլետիկայի, թենիսի, սեղանի թենիսի, դասական ըմբշամարտի և այլ՝ թվով 33 Մ. ֆ.: Տես նաև [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/312 ''Մարզական միավորումներ''] {{լայն|միջազգային}}:

'''ՄԱՐԶԱՍՐԱՀ''', մարզական փակ կառույց, որ համախմբում է մարզումների և ցուցադրումների համար անհրաժեշտ սրահները, հաճախ նաև հանդիսատեղեր: Մ–ներ կառուցվել են դեռևս անտիկ աշխարհում, պալեստրա, գիմնասիոն (Հունաստան), կրկես, ամֆիթատրոն, թերմեր (Հռոմ): Միջնադարում Մ–ի նոր տիպ չի ստեղծվել: [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/529 ''Օլիմպիական խաղերը''] վերսկսելու կապակցությամբ (1896) աշխուժացել է Մ–ների շինարարությունը: Հայտնի են ծածկված սրահը Սան Լուիում (1930), «Դինամո»-ի թենիսի դաշտը Մոսկվայում (1936), Ռալեյ սրահը ԱՄՆ–ում (1950), «Պալացցո դելլա սպորտը» Հռոմում (1959), «Յոյոգին» Տոկիոյում (1964), Լուժնիկիի մարզական պալատը Մոսկվայում (1956), Օլիմպիադա–80-ի Մ–ները Մոսկվայում:

Հին Հայաստանում կառուցված Մ–ները չեն պահպանվել, սակայն մատենագրական տեղեկությունները վկայում են, որ Հայաստանում եղել են ոչ միայն բաց մարզասպարեզներ, այլև փակ մրցարան-մարզարաններ, գլխավորապես գահանիստ քաղաքներում, ուր սիստեմատիկորեն կազմակերպվել են մրցումներ: Մ–ների շինարարությունը մեծ ծավալ է ստացել Սովետական Հայաստանում՝ կառուցվել են շուրջ 235 Մ–ներ: Նշանավոր է Երևանի «Դինամո» Մ.՝ 1800 հանդիսատեղով (1965, ճարտ–ներ Կ. Հակոբյան, Ն. Ալավերդյան, կոնստրուկտոր՝ Կ. Ղազարյան):{{ՀՍՀ հեղ|Մ. Միքայելյան}}
'''ՄԱՐԶԻՉ''', ֆիզկուլտուրայի դասատու, որոշակի մարզաձևի մասնագետ: Կատարում է ուսումնա–մարզչական աշխատանք մարզիկներ դաստիարակելու, ուսանելու և վարպետությունը կատարելագործելու նպատակով, զարգացնում նրանց ֆունկցիոնալ հնարավորությունները: ՍՍՀՄ–ում Մ–ներ հիմնականում պատրաստում են ֆիզիկական կուլտուրայի ինստ-ների մարզական ֆակուլտետները: Միջազգային և համամիութենական մրցումներում բարձր արդյունքների հասած մարզիկներ և թիմեր պատրաստելու համար Մ–ին շնորհվում է ՍՍՀՄ կամ հանրապետության վաստակավոր Մ–ի պատվավոր կոչում:

'''ՄԱՐԶՊԱՆ''', {{լայն|մարծպան}} (պահլ. marzpan — կուսակալ), Սասանյան Իրանի գերիշխանությանը ենթակա վարչական միավորի՝ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/315 ''մարզպանության''] կառավարիչը և արքայից արքայի տեղապահը: Հայ Արշակունի արքայատան անկումից (428) և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/313 ''Մարզպանական Հայաստանի''] ստեղծումից հետո Սասանյան արքունիքը V-VII դդ. Հայոց Մ–ներ է նշանակել թե՛ պարսիկ, թե՛ հայ իշխանների: Հայերը Մ–ին անվանել են նաև «Տանուտեր Հայոց»: Մինչև V դ. կեսը Մ–ի աթոռանիստ քաղաքն է եղել Արտաշատը, այնուհետև՝ Դվինը: Հետագայում, կուսակալի իմաստով, Մ. գործածվում էր նաև հայ Բագրատունիների արքունիքում: 908-ից «Մ.» տիտղոսը կրում էր Արծրունյաց թագավորը՝ Վասպուրականում: Մ–ի պաշտոն են վարել նաև Տաշիր–Ձորագետի Կյուրիկյան թագավորների վասալները՝ Դսեղի Մամիկոնյանները, որոնց տոհմում «Մարզպան–մարծպանը» դառնում է նույնիսկ անձնանուն:

''Գրկ.'' {{լայն|Адонц Η}}., Армения в эпоху Юстиниана, СПБ, 1908.{{ՀՍՀ հեղ|Ս. Երեմյան}}
'''ՄԱՐԶՊԱՆԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ''', Սասանյան Իրանի (Երանշահրի) գերիշխանությանը ենթակա առանձնահատուկ վարչական միավոր V-VII դարերում: Հիմնականում ընդգրկում էր Մեծ Հայքի Այրարատ, Տուրուբերան, Սյունիք, Վասպուրական, Մոկս և Հայք, հաճախ նաև Արցախ նահանգները կամ «աշխարհները»՝ 134 հզ. կմ², իսկ Արցախի հետ՝ շուրջ 145 հզ. կմ² տարածությամբ և շուրջ 3 մլն հայ բնակչությամբ: Սասանյան Իրանի և Հռոմեական (Բյուզանդական) կայսրության միջև [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/434 ''Մեծ Հայքի''] թագավորության բաժանումից (385) առաջ արդեն անդամահատվել էին Հայոց ծայրամասային նահանգները՝ Գուգարքը, Ուտիքը, Արցախը, Փայտակարանը, Նոր–Շիրականը (Պարսկահայք), Կորճայքը, Աղձնիքը, Հայոց Միջագետքը: 385-ին Մեծ Հայքի Ծոփք և Բարձր Հայք նահանգներն անցան Հռոմ. կայսրությանը, մնացածը՝ Սասանյան Իրանին: Արշակունի արքայատան ներկայացուցիչները շարունակեցին ձևականորեն իշխել առաջինում մինչև 387 թ., երկրորդում՝ մինչև 428 թ.: Այնուհետև Մ. Հ–ում (բյուզ. աղբյուրներում հորջորջվում է նաև Պերսարմենիա–Պարսկահայք անունով) կառավարում էր Սասանյան արքունիքից նշանակված [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/313 ''մարզպանը'']: Մ. Հ. իրենից ներկայացնում էր ինքնավար մի երկիր, որի փաստական տերն ու տնօրենը դարձան հայ նախարարները, պահպանվեցին նրանց գործակալական իշխանության բոլոր իրավունքները, հայկ. զորաբանակը մնաց Հայոց սպարապետի տնօրինության ներքո: Սասանյան արքունիքին տրվում էին միայն արքունի այն հարկերն ու եկամուտները, որոնք գոյություն ունեին Արշակունի վերջին թագավորների ժամանակ: Սասանյանները Մ. Հ–ում իրենց քաղ. տիրապետությունը հաստատեցին հայ նախարարների ու եկեղեցու հնավանդ իրավունքներն ու արտոնությունները ճանաչելու գնով: Պետ. կառավարման ապարատը ենթարկվեց մասնակի փոփոխությունների: Հայ Արշակունիների անկումով վերացան նրանց ժառանգական իրավունքները: Նրանց բոլոր հարստությունները, որոնք մնացել էին Հայաստանի պարսկ. մասում, հայտարարվեցին Սասանյան արքայից արքայի սեփականություն, իսկ Այրարատյան ոստանից դուրս գտնվող արքունի տիրույթները բաժանվեցին հայ նախարարների միջև: Մարդպետական նախարարական տոհմը վերացավ, իսկ նրա ընդարձակ կալվածքներն անցան Արծրունիներին: Կոգովիտ գավառը՝ Դարույնք ամրոցով դարձավ Բագրատունիների ժառանգական սեփականությունը: Արշակունի կրտսեր զարմերի գավառներում (Հաշտեանք, Աղիովիտ, Առբերանի) առաջ եկան նոր նախարարական տներ (Կամինական, Գնունի ևն): Գրիգոր Լուսավորչի տան միակ ժառանգի՝ Մամիկոնյանների հարս Սահակդուխտի ընդարձակ հողային տիրույթները (Բագրևանդ գավառը ևն) անցան Մամիկոնյաններին: Աղբիանոսյան տոհմի կալվածքները (Տարոն և Հարք գավառներում) դարձան նրանց աշխարհիկ տոհմակիցների՝ Վահունի կամ Վահնունի նախարարական տան ժառանգական սեփականությունը: Գողթան գավառի եպիսկոպոսական տան ներկայացուցիչները ևս թողեցին հոգևորական սքեմը և դարձան աշխարհիկ իշխաններ: Այս երևույթը դիտվում է Բասեան գավառում և այլուր:

Մինչև V դ. կեսը Հայոց մարզպանը նստում էր Արտաշատում, այնուհետև՝ Դվինում: Սասանյան պետության մյուս մարզպանությունների համեմատությամբ Հայաստանը գտնվում էր արտոնյալ վիճակում: Երկրի կառավարման պաշտոնները՝ գործակալությունները, մարզպանը պարտավոր էր հանձնել հայ նախարարներին, չխախտել նրանց դարավոր ժառանգական իրավունքի սկզբունքը: Սպարապետության գործակալությունը նախկինի պես վարում էին Մամիկոնյանները, հազարապետությանը՝ Ամատունիները, մաղխազությանը՝ Խորխոռունիները (նոր պայմաններում Խորխոռունի նահապետը հանդիսանում էր մարզպանի թիկնապահների գնդի պետը): Պահպանվում էր Մեծ դատավորության գործակալությունը, որը գլխավորում էր Հայոց կաթողիկոսը:

Վեհմիհրշապուհ մարզպանից հետո արքայից արքա Հազկերտ II (439-459) Հայոց մարզպան նշանակեց Վասակ Սյունուն (443-451), որը 441-ից Ալանաց դռները պահպանող Ծանարների գավառի պարսկ. կայազորների պետն ու մարզպանն էր: Նրա ժամանակ Մ. Հ–ում բացի Այրարատի որոշ բերդերում տեղակայված «կայենական» կոչվող պարսկ. զորամասերից, որոնք նույնպես ենթարկվում էին Վասակ Սյունուն, չկար Սասանյան իշխանության այլ ներկայացուցիչ: Երկիրն ապրում էր շինարարության ու մշակութային զարգացման շրջան: Մ. Հ. բաղկացած էր խոշոր ու մանր տիրույթներից, յուրաքանչյուրում ժառանգաբար իշխում<noinclude></noinclude>
7hjb9rtjx1psr026nbiic85770c21ho