Վիքիդարան hywikisource https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB MediaWiki 1.47.0-wmf.14 first-letter Մեդիա Սպասարկող Քննարկում Մասնակից Մասնակցի քննարկում Վիքիդարան Վիքիդարանի քննարկում Պատկեր Պատկերի քննարկում MediaWiki MediaWiki քննարկում Կաղապար Կաղապարի քննարկում Օգնություն Օգնության քննարկում Կատեգորիա Կատեգորիայի քննարկում Հեղինակ Հեղինակի քննարկում Պորտալ Պորտալի քննարկում Էջ Էջի քննարկում Ինդեքս Ինդեքսի քննարկում TimedText TimedText talk Մոդուլ Մոդուլի քննարկում Event Event talk Հեղինակ:Ռուբեն Սևակ 100 19 393795 349999 2026-08-09T22:52:00Z ~2026-37049-97 14046 393795 wikitext text/x-wiki {{Հեղինակ |լրիվ անուն = Ռուբեն Սևակ |դասակարգում = Սևակ, Ռուբեն |սկզբնատառ = Ս |պատկեր = ՌուբենՍևակ.jpg |ծնվել է = 1885 |մահացել է = 1915 }} {{ՀԻ|Տարի=1915}} ==Բանաստեղծություններ== {{Սյուն|3}} * [[Արցունքին քերթվածը]] * [[Գինով սեր]] * [[Գիշերն իջավ]] * [[Դրամին աղոթքը]] * [[Երթա՜լ]] * [[Եկո՜ւր]] * [[Զանգակնե՜ր, զանգակնե՜ր…]] * [[Ցնծուն մահ]] * [[Ինչո՞ւ (Ռուբեն Սևակ)|Ինչո՞ւ]] * [[Սիրոյ շողքերը]] * [[Սերո՜վ, սերո՜վ…]] * [[Կարապները]] * [[Հոգիս (Ռուբեն Սևակ)|Հոգիս]] * [[Կիլիկյան երգեր]] * [[Ջարդի խենթը]] * [[Թափառումը]] * [[Հայրը]] * [[Հավիտենական հեքիաթը]] * [[Գիշերին մեջ]] * [[Հին եղանակ]] * [[Սիրո աղբյուր]] * [[Կարմիր դրոշակը]] * [[Սիրո մրմունջ]] * [[Էտըլվեյս]] * [[Քնացիր․․․]] * [[Երնե՜կ, ջո՜ւր]] * [[Եկուր սիրենք, եկուր սիրվինք․․․]] * [[Ես կը սիրեմ երկու աչերդ վիհի պես…]] * [[Մահազգացում]] * [[Հայաստան (Ռուբեն Սևակ)|Հայաստան]] {{Սյուն ավարտ}} ==Պոեմներ== * [[Ջարդի խենթը]] * [[Մարդերգություն]] ==Ստեղծագործությունները այլ կայքերում== *[https://poetry.am/poets/ruben-sevak Ռուբեն Սևակի բանաստեղծությունները poetry.am-ում] qfoydjw5iwhm4i74s0q1ocf8b8d6ghd 393796 393795 2026-08-09T22:52:15Z ~2026-37049-97 14046 /* Ստեղծագործությունները այլ կայքերում */ 393796 wikitext text/x-wiki {{Հեղինակ |լրիվ անուն = Ռուբեն Սևակ |դասակարգում = Սևակ, Ռուբեն |սկզբնատառ = Ս |պատկեր = ՌուբենՍևակ.jpg |ծնվել է = 1885 |մահացել է = 1915 }} {{ՀԻ|Տարի=1915}} ==Բանաստեղծություններ== {{Սյուն|3}} * [[Արցունքին քերթվածը]] * [[Գինով սեր]] * [[Գիշերն իջավ]] * [[Դրամին աղոթքը]] * [[Երթա՜լ]] * [[Եկո՜ւր]] * [[Զանգակնե՜ր, զանգակնե՜ր…]] * [[Ցնծուն մահ]] * [[Ինչո՞ւ (Ռուբեն Սևակ)|Ինչո՞ւ]] * [[Սիրոյ շողքերը]] * [[Սերո՜վ, սերո՜վ…]] * [[Կարապները]] * [[Հոգիս (Ռուբեն Սևակ)|Հոգիս]] * [[Կիլիկյան երգեր]] * [[Ջարդի խենթը]] * [[Թափառումը]] * [[Հայրը]] * [[Հավիտենական հեքիաթը]] * [[Գիշերին մեջ]] * [[Հին եղանակ]] * [[Սիրո աղբյուր]] * [[Կարմիր դրոշակը]] * [[Սիրո մրմունջ]] * [[Էտըլվեյս]] * [[Քնացիր․․․]] * [[Երնե՜կ, ջո՜ւր]] * [[Եկուր սիրենք, եկուր սիրվինք․․․]] * [[Ես կը սիրեմ երկու աչերդ վիհի պես…]] * [[Մահազգացում]] * [[Հայաստան (Ռուբեն Սևակ)|Հայաստան]] {{Սյուն ավարտ}} ==Պոեմներ== * [[Ջարդի խենթը]] * [[Մարդերգություն]] ==Ստեղծագործությունները այլ կայքերում== *[https://poetry.am/poems/ruben-sevak Ռուբեն Սևակի բանաստեղծությունները poetry.am-ում] iwtw9ul0j8o7qmiw2rjhsu6rrht5oln Հեղինակ:Սիամանթո 100 33 393797 351853 2026-08-09T23:20:49Z ~2026-37049-97 14046 /* Ստեղծագործությունները այլ կայքերում */ 393797 wikitext text/x-wiki {{Հեղինակ |լրիվ անուն = Սիամանթո |դասակարգում = Սիամանթո |սկզբնատառ = Ս |պատկեր = |ծնվել է = 1878 |մահացել է = 1915 |նկարագրություն = Արևմտահայ բանաստեղծ, բանասեր։ }} {{ՀԻ|Տարի=1915}} ==Բանաստեղծություններ== {{Սյուն|3}} * [[Աղօթք (Սիամանթո)]] * [[Անդրանիկ]] * [[Արիւն]] * [[Արշալոյսները]] * [[Արցունքներս]] * [[Ափ մը մոխիր՝ Հայրենի տուն]] * [[Գիւտին փառքը]] * [[Դարերու վրեժ]] * [[Ես երգելով կ՚ուզիմ մեռնիլ]] * [[Թաղում]] * [[Լոգանքը]] * [[Լուսավորչի կանթեղը (Սիամանթո)]] * [[Խեղդամահ]] * [[Կովկաս (Սիամանթո)|Կովկաս]] * [[Հայ դաշտերուն պաղատանքը]] * [[Հայրը հեգեվարք]] * [[Հարսին երազը]] * [[Հոգիս (Սիամանթո)|Հոգիս]] * [[Մահուան տեսիլ]] * [[Յոգնութիւն]] * [[Յոյսին ճամբան]] * [[Նաւասարդեան աղօթք առ Դիցուհին Ահահիտ]] * [[Որդին իր հօրը]] * [[Չարչարանքի երազ]] * [[Պարը]] * [[Սուրբ Մեսրոպ]] {{սյուն ավարտ}} ==Ստեղծագործությունները այլ կայքերում== *[http://hayeren.hayastan.com/poet.php?poets=1simanto Կենսագրությունը և ստեղծագործությունները hayeren.hayastan.com-ում] *[http://www.armenianpoets.com/siamanto/siamanto.htm Կենսագրությունը և ստեղծագործությունները armenianpoets.com-ում] *[http://armenianpoetry.com/arm/Siamanto/ Ստեղծագործությունները armenianpoetry.com-ում] *[https://poetry.am/poems/siamanto Ստեղծագործությունները poetry.am-ում] 40crs9n71s0vn6f18mlerfk51os3c4c Հեղինակ:Վահան Թեքեյան 100 34 393793 351852 2026-08-09T22:43:43Z Սահակ 11 /* Ստեղծագործությունները այլ կայքերում */ 393793 wikitext text/x-wiki {{Հեղինակ |լրիվ անուն = Վահան Թեքեյան |դասակարգում = Թեքեյան, Վահան |սկզբնատառ = Թ |պատկեր = Թեքեյան.jpg |ծնվել է = 1878 |մահացել է = 1945 }} {{ՀԻ|Տարի=1945}} ==Բանաստեղծություններ== * [[Անունդ]] * [[Աղվորները]] * [[Այս ծաղիկներն...]] * [[Ես սիրեցի]] * [[Երազ (Թեքեյան)|Երազ]] * [[Իմ գյուղը]] * [[Իմ վերջին սերս․․․]] * [[Լուսավորչի կանթեղը (Թեքեյան)|Լուսավորչի կանթեղը]] * [[Փափագ]] * [[Կանթեղ]] * [[Կանձրևե, տղա՛ս|Կանձրևէ, տղա՛ս]] * [[Հոգիդ]] * [[Մահերգ նահատակաց]] * [[Մութին մեջ]] * [[Վայրի ծաղիկ (Թեքեյան)|Վայրի ծաղիկ]] * [[Վերջին մրմունջք]] * [[Քեզմե ոչինչ]] * [[Քու հիշատակդ այս գիշեր]] ==Ստեղծագործությունները այլ կայքերում== *[https://poetry.am/poets/vahan-tekeyan Վահան Թեքեյանը poetry.am-ում] h7nvffn31bqyqszt1kv2uih3kthylxw Հեղինակ:Հովհաննես Թումանյան 100 46 393794 356520 2026-08-09T22:50:29Z ~2026-37049-97 14046 /* Ստեղծագործությունները այլ կայքերում */ 393794 wikitext text/x-wiki {{Հեղինակ |լրիվ անուն = Հովհաննես Թումանյան |դասակարգում = Թումանյան, Հովհաննես |սկզբնատառ = Թ |պատկեր = Tumanyan (2).jpg |ծնվել է = 1869 |մահացել է =1923 }} {{ՀԻ|Տարի=1923}} ==Չափածո== ===Բանաստեղծություններ=== *[[Թումանյանի բանաստեղծություններ|Բանաստեղծությունները ըստ ժամանակագրության]] *[[:Կատեգորիա:Հովհաննես Թումանյանի բանաստեղծություններ|Բանաստեղծությունները այբբենական կարգով]] *[[Թումանյանի սևագիր և անավարտ բանաստեղծություններ|Սևագիր և անավարտ բանաստեղծությունները ըստ ժամանակագրության]] *[[:Կատեգորիա:Հովհաննես Թումանյանի սևագիր և անավարտ բանաստեղծություններ|Սևագիր և անավարտ բանաստեղծությունները այբբենական կարգով]] ===Քառյակներ=== *[[Թումանյանի քառյակներ|Քառյակները ըստ ժամանակագրության]] *[[:Կատեգորիա:Հովհաննես Թումանյանի քառյակներ|Քառյակները այբբենական կարգով]] *[[Թումանյանի սևագիր և անավարտ քառյակներ|Սևագիր և անավարտ քառյակները ըստ ժամանակագրության]] *[[:Կատեգորիա:Հովհաննես Թումանյանի սևագիր և անավարտ քառյակներ|Սևագիր և անավարտ քառյակները այբբենական կարգով]] *[[Թումանյանը քառյակների մասին]] *[[Քառյակներ (Հովհաննես Թումանյան)|Քառյակներ]] ===Մանկական բանաստեղծություններ=== *[[Թումանյանի մանկական բանաստեղծություններ|Մանկական բանաստեղծությունները ըստ ժամանակագրության]] *[[:Կատեգորիա:Հովհաննես Թումանյանի մանկական բանաստեղծություններ|Մանկական բանաստեղծությունները այբբենական կարգով]] ===Բալլադներ=== *[[Թումանյանի բալլադներ|Բալլադները ըստ ժամանակագրության]] *[[:Կատեգորիա:Հովհաննես Թումանյանի բալլադներ|Բալլադները այբբենական կարգով]] *[[Թումանյանի սևագիր և անավարտ բալլադներ|Սևագիր և անավարտ բալլադները ըստ ժամանակագրության]] *[[:Կատեգորիա:Հովհաննես Թումանյանի սևագիր և անավարտ բալլադներ|Սևագիր և անավարտ բալլադները այբբենական կարգով]] ===Պոեմներ=== *[[Թումանյանի պոեմներ|Պոեմները այբբենական կարգով]] ==Արձակ== ===Պատմվածքներ=== *[[Թումանյանի պատմվածքներ|Պատմվածքները ըստ ժամանակագրության]] *[[:Կատեգորիա:Հովհաննես Թումանյանի պատմվածքներ|Պատմվածքները այբբենական կարգով]] *[[Թումանյանի անավարտ պատմվածքներ և վիպակներ|Անավարտ պատմվածքները և վիպակները ըստ ժամանակագրության]] *[[:Կատեգորիա:Հովհաննես Թումանյանի անավարտ պատմվածքներ և վիպակներ|Անավարտ պատմվածքները և վիպակները այբբենական կարգով]] *[[Թումանյանի սևագիր և անավարտ գրառումներ]] *[[Անեկդոտներ Լոռվա կյանքից]] ===Հեքիաթներ=== *[[Թումանյանի հեքիաթներ|Հեքիաթները ըստ ժամանակագրության]] *[[:Կատեգորիա:Հովհաննես Թումանյանի հեքիաթներ|Հեքիաթները այբբենական կարգով]] ===Հոդվածներ=== *[[Թումանյանի հոդվածներ|Հոդվածները ըստ ժամանակագրության]] *[[:Կատեգորիա:Հովհաննես Թումանյանի հոդվածներ|Հոդվածները այբբենական կարգով]] *[[Վահան Տերյանի մասին]] ===Նամակներ=== * [[Թումանյանի նամակներ|Նամակներ]] ==Փոխադրություններ և թարգմանած ստեղծագործություններ== *[[Հովհաննես Թումանյանի թարգմանած պատվածքներ|Թարգմանած պատվածքները ըստ ժամանակագրության]] *[[:Կատեգորիա:Հովհաննես Թումանյանի թարգմանած պատմվածքներ|Թարգմանած պատվածքները այբբենական կարգով]] *[[Հովհաննես Թումանյանի թարգմանած հեքիաթներ|Թարգմանած հեքիաթները ըստ ժամանակագրության]] *[[:Կատեգորիա:Հովհաննես Թումանյանի թարգմանած հեքիաթներ|Թարգմանած հեքիաթները այբբենական կարգով]] *[[Հովհաննես Թումանյանի թարգմանած բանաստեղծություններ և բալլադներ|Թարգմանած բանաստեղծությունները և բալլադները ըստ ժամանակագրության]] *[[:Կատեգորիա:Հովհաննես Թումանյանի թարգմանած բանաստեղծություններ և բալլադներ|Թարգմանած բանաստեղծությունները և բալլադները այբբենական կարգով]] *[[Հովհաննես Թումանյանի սևագիր թարգմանած բանաստեղծություններ և բալլադներ|Սևագիր թարգմանած բանաստեղծությունները և բալլադները ըստ ժամանակագրության]] *[[:Կատեգորիա:Հովհաննես Թումանյանի սևագիր թարգմանած բանաստեղծություններ և բալլադներ|Սևագիր թարգմանած բանաստեղծությունները և բալլադները այբբենական կարգով]] == Երկերի լիակատար ժողովածուներ == * {{Գիրք}} [[Երկերի լիակատար ժողովածու, Հատոր 1-ին (1988, Հովհաննես Թումանյան)|Երկերի լիակատար ժողովածու, Հատոր 1-ին]] * {{Գիրք}} [[Երկերի լիակատար ժողովածու, Հատոր 5-րդ (1994, Հովհաննես Թումանյան)|Երկերի լիակատար ժողովածու, Հատոր 5-րդ]] ==Ստեղծագործությունները այլ կայքերում== *[http://aybuben.com/hovhannes-tumanyan Կենսագրությունը և ստեղծագործությունները aybuben.com-ում] *[http://armenianhouse.org/tumanyan/tumanyan-am.html Կենսագրությունը և ստեղծագործությունները armenianhouse.org-ում] *[https://poetry.am/poems/hovhannes-tumanyan Թումանյանի բանաստեղծությունները poetry.am-ում] i52q31u362e9qwafveyjgacdrsftx2x Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/331 104 21930 393814 266920 2026-08-10T11:47:51Z ~2026-40713-29 14065 393814 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Հրաչ 2002" /></noinclude>Արևմտահայերենում Մ–ի հոմանիշն է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/298 ''մարաջախտը'']։
Հայ զորավարներից Մ–ի կոչման արժանացել են Հ․ Բաղրամյանը (Սովետական Միության Մ․), Հ․ Իսակովը (Սովետական Միության նավատորմի ծովակալ), Ս․ Խուդյակովը՝ Ս․ Խանփերյանց (ավիացիայի Մ․), Հ․ Բաբաջանյանը (զրահատանկային զորքերի զլխավոր Մ․), Ս․ Աղանովը (ինժեներական զորքերի Մ․)։{{ՀՍՀ հեղ|Մ․ Կարապետյան}} '''«ՄԱՐՇԱԼԻ ՊԼԱՆ»''', երկրորդ համաշխարհային պատերազմից (1939–45) հետո ԱՄՆ–ի տնտեսական օգնությամբ, այսպես կոչված, Եվրոպայի վերականգնման և զարգացման ծրագիր։ Նպատակն էր՝ ամրապնդել պատերազմի հետևանքով կապիտալիզմի խախտված դիրքերը Արևմտյան Եվրոպայում, խոչընդոտել առաջադիմական սոցիալական փոփոխությունները մայր ցամաքի երկրներում, միասնական իմպերիալիստական ճակատ ստեղծել Սովետական Միության և կազմավորվող սոցիալիստական համաշխարհային սիստեմի դեմ։ «Մ․ պ․» և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/112 ''«Տրումենի դոկտրինան»''] նախորդեցին և նպաստեցին ՆԱՏՕ–ի ագրեսիվ բլոկի ստեղծմանը (1949)։ «Մ․պ․»-ի գաղափարը առաջ է քաշել ԱՄՆ-ի պետ․ քարտուղար Ջ․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/330 ''Մարշալը''] (նրա անունով էլ կոչվել է) 1947-ի հունիսի 5-ին, որը պաշտպանություն գտավ Անգլիայի ու Ֆրանսիայի կողմից։ Չորս տերությունների (ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա, ՍՍՀՄ) արտաքին գործերի մինիստրների խորհրդակցությունում (1947-ի հունիս–հուլիս) նրանք առաջարկեցին Եվրոպայում ստեղծել «ղեկավար կոմիտե»՝ եվրոպական երկրների ռեսուրսներն ու կարիքները պարզելու և արդյունաբերության գլխավոր ճյուղերի զարգացման ուղղությունը որոշելու համար, որն իրականում նշանակում էր միջամտություն այդ երկրների ներքին գործերին։ ՍՍՀՄ և ժող․ դեմոկրատիայի երկրները հրաժարվեցին մասնակցել «Մ․ պ․»-ին։ Հուլիսին 16 կապիտալիստական երկրներ (Անգլիա, Ֆրանսիա, Իտալիա, Բելգիա, Նիդերլանդներ, Լյուքսեմբուրգ, Շվեդիա, Նորվեգիա, Դանիա, Իռլանդիա, Իսլանդիա, Պորտուգալիա, Ավստրիա, Շվեյցարիա, Հունաստան, Թուրքիա) կնքեցին համաձայնագիր եվրոպական տնտ․ համագործակցության կազմակերպություն (նախապես՝ կոմիտե) ստեղծելու վերաբերյալ, որը պետք է մշակեր «Եվրոպայի վերականգնման ծրագիր»։ «Մ․ պ․» ուժի մեջ մտավ 1948-ի ապրիլին, երբ ԱՄՆ–ում ընդունվեց «օտարերկրյա պետություններին օգնելու» քառամյա ծրագիրը, կնքվեցին երկկողմանի համաձայնագրեր, որոնցով Մ․ պ–ի մասնակիցները պարտավորվում էին նպաստել «ազատ ձեռնարկությանը», խրախուսել ամերիկյան մասնավոր ներդրումները, իջեցնել մաքսերը ևն։ Օգնությունը տրվում էր ԱՄՆ–ի ֆեդերալ բյուջեից՝ անհատույց վարկերի և փոխառությունների ձևով, որը 1948–1951-ին կազմեց 17 մլրդ դոլլար (60%–ը ստացան Անգլիան, Ֆրանսիան, Իտալիան և ԳՖՀ)։ 1951-ի դեկտ․ 30-ին պաշտոնապես դադարեց «Մ․ պ․»-ի գործողությունը և այն փոխարինվեց «անվտանգության փոխադարձ ապահովման» օրենքով (կոնգրեսն ընդունեց 1951-ի հոկտ․ 10-ին), որը նախատեսում էր ռազմ. և տնտ․ օգնություն։
''Գրկ․'' {{լայն|Иноземцев Н․ Н}}․, Внешняя политика США в эпоху империализма, М․, 1960; {{լայն|Аллен Д}}․, План Маршалла․ План восстановления или военный план?, пер․ с англ․, М․, 1949; {{լայն|Ргiсе Н․ В}}․, The Marshall Plan and ist [Meaning, [N․ Y․, 1955].
'''ՄԱՐՇԱԼՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ''' (Marshall Islands), արշիպելագ Խաղաղ օվկիանոսում, Միկրոնեզիայում։ ՄԱԿ–ի խնամարկյալ տերիտորիաների մի մասն է ԱՄՆ–ի կառավարման ներքո։ Բաղկացած է մի քանի հարյուր կորալային ոչ մեծ կղզիներից, ատոլներից ու խութերից, որոնք կազմում են երկու խումբ․ Ռադակը՝ արլ–ում և Ռալիկը՝ արմ–ում։ Տարածությանը 181 կմ² է, մոտ 18,2 հզ․ բն․ (1978)։ Վարչական կենտրոնը Մաջուրո կղզում է։ Կլիման արևադարձային, մերձհասարակածային է, տարեկան տեղումները՝ 2000–4000 մմ։ Զբաղվում են կոկոսյան արմավենու, հացի ծառի, բատատի մշակությամբ, ձկնորսությամբ։ Արտահանում են կոկոսյան ընկույզի միջուկ։ Մ․ կ․ հայտնագործել է իսպանացի Ա․ Սաավեդրան 1529-ին։
'''ՄԱՐՇԱԿ''' Սամուիլ Յակովլևիչ [22․10(3․11) 1887, Վորոնեժ – 4․7․1964, Մոսկվա], ռուս սովետական բանաստեղծ։ 1912–14-ին եղել է Լոնդոնի համալսարանի արվեստի ֆակուլտետի ունկնդիր։ 1915–17-ին ռուս. հանդեսներում տպագրվել են Մ–ի առաջին թարգմանությունները անգլ․ պոեզիայից։ 1920-ին Կրասնոդարում կազմակերպել է երկրի առաջին մանկական թատրոններից մեկը, նրա համար գրել հեքիաթ–պիեսներ։ 1923-ին լույս են տեսել բանաստեղծական առաջին ժողովածուները ամենափոքրիկների համար․ «Այն տունը․ որ մի օր շինեց Ջեկոն» (հայ․ հրտ․ 1946), «Անխելք մկնիկի հեքիաթը» ևն։ 1923–25-ին Մ․ գլխավորել է «Նովի Ռոբինզոն» («Новый Робинзон») հանդեսը։ Երկար տարիներ եղել է Մանկհրատի լենինգրադյան խմբագրության ղեկավարը։ Մ․ երեխաների հետ խոսում է հասկանալի, գրավիչ և կենդանի լեզվով, մանկական խաղի ձևով։ Այս առանձնահատկությունները բնորոշ են նրա ինչպես վաղ («Միստր Թվիստր», 1933, հայ․ հրտ․ 1935 ևն), այնպես էլ պատերազմական ու ետպատերազմյան շրջանի («Զինվորական փոստը», 1944, հայ․ հրտ․ 1947, «Կլոր տարին», 1948 ևն) գործերի համար։ Մ․ ռուս պոեզիան հարստացրել է Ու․ Շեքսպիրի, Ռ․ Բյոռնսի, Ռ․ Կիպլինգի, Հ․ Թումանյանի և ուրիշների գործերի թարգմանություններով։ Հայտնի է նաև «Ընտիր լիրիկա» (1962, լենինյան մրցանակ, 1963) գրքով։ Մ․ արձակագիր է, գրաքննադատ։ Նրա գործերը թարգմանված են ՍՍՀՄ և աշխարհի շատ ժողովուրդների լեզուներով։ ՍՍՀՄ պետ․ մրցանակներ (1942, 1946, 1949, 1951)։ Պարգևատրվել է Լենինի 2 և այլ շքանշաններով։
''Երկ․'' Собр․ соч․» т․ 1–8, М․» 1968–72; Մանուկներին, Ե․, 1953։
'''ՄԱՐՇԵ''' (Marchais) Ժորժ (ծն․ 7․ 6․ 1920, Ֆալեզ, Կալվադոս դեպարտամենտում), ֆրանսիական և միջազգային բանվորական շարժման գործիչ։ Ծնվել է բանվորի ընտանիքում։ Աշխատել է խառատ։ 1942-ին հարկադիր աշխատանքի է եղել ֆաշիստական Գերմանիայում։ Պատերազմից հետո աշխատել է ավիացիոն արդյունաբերության ձեռնարկություններում, եղել է արհմիութենական ակտիվիստ։ Ֆրանսիայի կոմունիստական կուսակցության (ՖԿԿ) անդամ 1947-ից։ 1954-61-ին՝ ՖԿԿ Սեն-Սյուդի (Սենի դեպարտամենտ, Փարիզի շրջանում) ֆեդերացիայի քարտուղար։ 1956-ին ընտրվել է ՖԿԿ ԿԿ անդամության թեկնածու, 1959-ին՝ անդամ և ՖԿԿ ԿԿ քաղբյուրոյի անդամության թեկնածու, 1961-ից՝ անդամ և ՖԿԿ ԿԿ քարտուղար։ ՖԿԿ XIX համագումարում (1970) ընտրվել է կուսակցության գլխավոր քարտուղարի տեղակալ, XX-ում (1972)՝ գլխավոր քարտուղար։ Մ․ 1973-ից Ֆրանսիայի Ազգային ժողովի դեպուտատ է։ Մասնակցել է կոմունիստական և բանվորական կուսակցությունների միջազգային խորհրդակցությանը (Մոսկվա, 1969)։ Բազմիցս այցելել է Սովետական Միություն։ Գրել է «Դեմոկրատական մրցահրավեր» (1973) գիրքը։
'''ՄԱՐՈ''' (Marot) Կլեման (1496–1544), ֆրանսիացի բանաստեղծ, ֆրանսիական Վաղ Վերածննդի առավել ականավոր դեմքերից։ Հաջողություն է ունեցել որպես պալատական բանաստեղծ։ Մ–ի պալատական բանաստեղծությունները արտակարգ թեթև են ու նրբագեղ՝ իր ժամանակի համար [«Վանահայրն ու իր ծառան», «Ինքն իր մասին», «Եղերերգ» (1515–38)]։ Նրա գրական ժառանգության մեջ գլխավորը ուղերձներն են, որոնք բազմազան են ժանրային երանգներով։ Եղել է խոշոր երգիծաբան («Դժոխք», պոեմ, 1526)։ Մ․ անցյալի բանաստեղծական ավանդույթները միահյուսել է հումանիստական մշակույթի նորագույն ձեռքբերումների հետ։ Սաղմոսների նրա թարգմանությունները կարևոր դեր են խաղացել ֆրանս․ ներբողների հետագա ծաղկումը նախապատրաստելու գործում։
'''ՄԱՐՈԿԿԱՑԻՆԵՐ''', ազգ, [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/332 ''Մարոկկոյի''] հիմնական բնակչությունը (18,7 մլն, 1978)։ Մեծամասնությունը խոսում է արաբ. լեզվի մարոկկոյական, որոշ մասը՝ նաև բերբերական լեզվի բարբառներով։ Հավատացյալները սուննի ուղղության մահմեդականներ են։ Մ–ի էթնիկական ընդհանրությունը ձևավորվել է բնիկ բերբերների և Հյուսիս–Արևմտյան Աֆրիկա թափանցած (սկսած VII դ․) արաբների միասերման հետևանքով։ Մ–ի ազգային համախմբմանը նպաստել է ազգային–ազատագրական պայքարը ընդդեմ ֆրանս․ և իսպանական գաղութարարների (1912–56)։<noinclude></noinclude> o5cg6kt8okwlxpgvt22x3sgay82qvj5 Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/330 104 21931 393813 266916 2026-08-10T11:28:25Z ~2026-40713-29 14065 393813 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Հրաչ 2002" /></noinclude>հենացատկեր, տղամարդկանց՝ նժույգի, օղակների, զուգափայտերի, պտտաձողի վրա և ազատ վարժություններ, հենացատկ: Բազմամարտի ժամանակակից ծրագիրը պարունակում է պարտադիր և կամավոր վարժություններ։ Մարմնամարզության միջազգային ֆեդերացիան (ՖՄԺ) ստեղծվել է 1881-ին (մարզական միջազգային առաջին կազմակերպությունը)։ Ռուսաստանում առաջին մրցումները կազմակերպվել են 1885-ին, 1896-ից Մ․ օլիմպիական մրցաձև է։ 1908-ից անց է կացվում աշխարհի առաջնություն (1922-ից՝ 4 տարին մեկ)։ ՍՍՀՄ անդրանիկ առաջնությունն անց է կացվել 1928-ին (1932-ից մասնակցում են նաև կանայք)։ Հայաստանում առաջին պաշտոնական մրցումները կազմակերպվել են 1936-ին։ Երևանում գործում է սպորտային Մ–յան մասնագիտացված 5 դպրոց (1980)։ Սովետական հանրահայտ մարմնամարզիկներ են Լ․ Լատինինան, Լ․ Տուրիշչևան, Օ․ Կորբուտը, Վ․ Մուրատովը, Վ․ Չուկարինը, Բ․ Շախլինը, Հ․ Շահինյանը, Ա․ Ազարյանը, Յու․ Տիտովը, Ա․ Ազնավուրյանը, Վ․ Հակոբյանը, Ն․ Անդրիանովը, Ա․ Դիտյատինը, Է․ Միքայելյանը, Է․ Ազարյանը, Ա․ Հակոբյանը և ուրիշներ։
{{լայն|Հիմնական}} Մ․, կիրառվում է դպրոցական տարիքի երեխաների ընդհանուր ֆիզիկական զարգացման և առողջության ամրապնդման համար։
'''ՄԱՐՄՆԱՅԻՆ ԱՆԿՅՈՒՆ''', տարածության մաս, որը սահմանափակված է կոնական մակերևույթով։ Մ․ ա–յան մասնավոր դեպքերն են եռանիստ և բազմանիստ անկյունները։ Մ․ ա․ չափվում է կոնական մակերևույթի գագաթը որպես կենտրոն ունեցող ոլորտից Մ․ ա–ով անջատվող մասի <math>S</math> մակերեսի և ոլորտի շառավիղի քառակուսու հարաբերությամբ, ուստի Մ․ ա չափվում է վերացական թվով։ Մ․ ա–յան չափման միավորն է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/121 ''ստեռադիանը'']։
'''ՄԱՐՄՆԻ ԱՌԱՋՆԱՅԻՆ ԽՈՌՈՉ''', որոշ բազմաբջիջ կենդանիների մարմնի պատի և աղիքների միջև եղած տարածություն, որտեղ տեղավորվում են ներքին օրգանները։ Լավ զարգացած է միայն առաջնախոռոչավոր որդերի մոտ և բնորոշվում է սեփական բջջապատի բացակայությամբ։ Փափկամորթների Մ․ ա․ խ․ ծոցերի և խորշիկների համակարգ է, իսկ բարձրակարգ կենդանիների մոտ այն փոխարինվել է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/330 ''մարմնի երկրորդային խոռոչով''] ({{լայն|ցելոմ}})։ Հոդվածոտանիների Մ․ ա․ խ․ սաղմնային զարգացման ընթացքում միաձուլվում է ցելոմի հետ և առաջացնում մարմնի խառը խոռոչ (միքսոցել)։
'''ՄԱՐՄՆԻ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ԽՈՌՈՉ''', {{լայն|ցելոմ}}, բարձրակարգ բազմաբջիջ կենդանիների մարմնի պատի և ներքին օրգանների միջև գտնվող տարածություն, որը շրջափակված է մեզոդերմային ծագում ունեցող էպիթելային թաղանթներով։ Պարունակում է ցելոմային հեղուկ և սովորաբար դուրս է բացվում հատուկ ծորաններով՝ {{լայն|ցելոմոդուկտներով}}։ Կատարում է հիմնականում հենարանային, ինչպես նաև սնուցողական, շնչառական, արտազատական, սեռական ևն ֆունկցիաներ։ Պահպանում է օրգանիզմի ներքին միջավայրի կենսաքիմիական կայունությունը։ Ցելոմը բնորոշ է բարձրակարգ առաջնաբերանավորներին (փափկամորթներ, օղակավոր որդեր ևն) և երկրորդաբերանավորներին (կիսաքորդավորներ, փշամորթներ, քորդավորներ)։ Փափկամորթների, ողնաշարավորների և մարդու մոտ ցելոմից առաջանում են սրտապարկը՝ պերիկարդը և որովայնային խոռոչը։
'''ՄԱՐՄՈՒՍ''', գյուղ Արևմտյան Հայաստանում, Բիթլիսի վիլայեթի Մանազկերտի գավառում։ 1909-ին ուներ 25 ընտանիք հայ բնակիչ։ Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ։ Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին, Մեծ եղեռնի ժամանակ։ Նրանց մեծ մասը զոհվել է աքսորի ճանապարհին։
'''ՄԱՐՅԱՆԵՆԿՈ''' (իսկական ազգանունը՝ {{լայն|Պետլիշենկո}}) Իվան Ալեքսանդրովիչ (1878–1962), ուկրաինացի սովետական դերասան։ ՍՍՀՄ ժող․ արտիստ (1944)։ Բեմական գործունեությունն սկսել է 1895-ից՝ Մ․ Լ․ Կրոպիվնիցկու թատերախմբում։ 1899-ից աշխատել է Օ․ Զ․ Սուսլույի, Ն․ Կ․ Սադովսկու թատերախմբերում, Կիևի պետ․ դրամատիկական թատրոնում։ 1923–58-ին (բացի 1925-ից) եղել է Խարկովի Տ․ Գ․ Շևչենկոյի անվ․ դրամատիկական թատրոնի (նախկինում՝ «Բերեզիլ» թատրոն) դերասան։ Լավագույն դերերից են՝ Գոնտա («Հայդամակներ», ըստ Շևչենկոյի), Օմելկո (Կարպենկո–Կարիի «Մարտին Բորուլյա»), Պրոխոր (Գորկու «Վասսա Ժելեզնովա»), Բոգդան Խմելնիցկի (Կոռնեյչուկի «Բոգդան Խմելնիցկի»), Յարոսլավ Իմաստուն (Կոչերգայի «Յարոսլավ Իմաստուն»)։ Շարունակել է Մ․ Լ․ Կրոպիվնիցկու, Ն․ Կ․ Սադովսկու, Մ․ Կ․ Զանկովեցկայայի ռեալիստական ավանդույթները։ 1917-ից զբաղվել է մանկավարժությամբ (պրոֆեսոր՝ 1946-ից)։ Արժանացել է ՍՍՀՄ պետ․ մրցանակի (1947)։
'''ՄԱՐՇԱԼ''' (Marshall) Ալան (ծն․ 2․5․1902, Նուրատ), ավստրալիացի գրող։ 1930-ական թթ․ հանդես է եկել որպես նովելագիր։ Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) տարիներին եղել է ճակատային թերթի թղթակից։ «Սա իմ ժողովուրդն է» (1944) ճամփորդական նոթերի, «Մենք էլ այդպիսի մարդ ենք» (1948) ակնարկների գրքի, «Ի՜նչ գեղեցիկ են քո ոտքերը» (1949) վեպի և մանկական պատմվածքների հեղինակ է։ Մ․ նովելագիրը զարգացրել է Հ․ Լոուսոնի ավանդույթները («Պատմիր մեզ հնդկահավի մասին, Ջո», 1946, «Ինչպե՞ս ես, Էնդի», 1956)։ Հեղինակի ինքնակենսագրությունն է «Ես կարող եմ թռչել ջրափոսերի վրայով» (1955), «Սա այն խոտն է, որ աճում է ամենուր» (1962), «Իմ սրտում» (1963) եռերգությունը։ Մ․ ապրել է Ավստրալիայի բնիկների մեջ, հավաքել ու մշակել նրանց լեգենդները («Անհիշելի ժամանակների մարդիկ», 1952)։ Ավստրալա–սովետական բարեկամության ընկերության փոխնախագահն է։
'''ՄԱՐՇԱԼ''' (Marshall) Ջորջ Քեթլետ (1880-1959), ԱՄՆ–ի պետական և զինվորական գործիչ, բանակի գեներալ (1944)։ Ավարտել է Վիրջինիայի ռազմ. կոլեջը (1901), ծառայել ամերիկյան զորքերում (Ֆիլիպիններ, Եվրոպա, Չինաստան, ԱՄՆ)։ 1939–45-ին՝ ԱՄՆ բանակի շտաբի պետ․ մասնակցել է երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակաշրջանի կարևոր միջազգային կոնֆերանսներին (Թեհրանում, Յալթայում, Պոտսդամում ևն)։ 1947–49-ին՝ ԱՄՆ պետ․ քարտուղար, «սառը պատերազմի» քաղաքականության նախաձեռնողներից։ Ակտիվորեն մասնակցել է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/112 ''«Տրումենի դոկտրինայի»''] և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/331 ''«Մարշալի պլանի»''] մշակմանը։ 1950–51-ին եղել է պաշտպանության մինիստր։
'''ՄԱՐՇԱԼ''' (ֆրանս․ marechal, < հին վերին գերմ․ marah – ձի և scale – ծառա), 1․ պալատական կոչում միջնադարյան Ֆրանսիայում․ արքունի ծառա՝ ախոռապետ, պալատական պաշտոնյա (հետևում էր թիկնապահներին), XIII դարից՝ զինվորական կոչում։ 2․ Բարձրագույն զինվորական կոչում մի շարք երկրների բանակներում (XVI դարից՝ Ֆրանսիայում, XIX դարից՝ Իսպանիայում, Թուրքիայում, Իտալիայում, Ճապոնիայում, XX դարից՝ Մեծ Բրիտանիայում, Հնդկաստանում, Լեհաստանում, Ֆինլանդիայում, Ռումինիայում, Չինաստանում, ԿԺԴՀ–ում, Հարավսլավիայում, Բուլղարիայում)։ Ավստրիայում, Պրուսիայում և Ռուսաստանում Մ․ համապատասխանել է գեներալ–ֆելդմարշալին։ ՍՍՀՄ–ում 1935-ից հաստատվել է {{լայն|Սովետական Միության}} Մ․ (ռազմածովային ուժերում համապատասխանաբար՝ {{լայն|Սովետական Միության նավատորմի ծովակալ}}), 1943-ից՝ {{լայն|զորատեսակների Մ}}․ (ավիացիայի, հրետանու, զրահատանկային զորքերի, ինժեներական և կապի զորքերի), նաև {{լայն|զորատեսակների գլխավոր}} Մ․։ 3․ Լեհաստանում քաղաքացիական որոշ պաշտոնյաների կոչում (Սեյմի Մ․, Սեյմի փոխ–Մ․)։<noinclude></noinclude> idp6z3fbp1tv42pdb5fho7x80m90nfz Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/326 104 21932 393809 266545 2026-08-10T10:32:02Z ~2026-40713-29 14065 393809 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Հրաչ 2002" /></noinclude>դասախոս, 1912-ից՝ Բեռլինի համալսարանի դասախոս։ Այստեղ 1920-ին հիմնել է իրանական և հայկ․ բանասիրության ամբիոն և վարել մինչև կյանքի վերջը։ Դոկտորի աստիճան է ստացել 1893-ին՝ հույն պատմիչ Կտեսիասի (մ․ թ․ ա․ V–IV դդ․) կորած երկի մասին գրած աշխատության համար։
Համընդհանուր ճանաչման է արժանացել իրանագիտության, կովկասագիտության, հայագիտության բնագավառներում կատարած հետազոտությունների համար։ Մ․ օգտագործել է բազմաթիվ ու բազմալեզու աղբյուրներ, ուսումնասիրություններում քննել է հայերի, արաբների, հույների, պարսիկների, թուրքերի, մոնղոլների, ռուսների, հրեաների, աղվանների, վրացիների, ղփչաղների, աֆրիկյան երկրների (Նիգերիա, Սուդան, Մալի, Գվինեա, Գանա, Եթովպիա, Եգիպտոս) և այլ ժողովուրդների պատմության տարբեր խնդիրներ։ Նրա «Երանշահրն ըստ կեղծ Մովսես Խորենացու Աշխարհացույցի» (գերմ․, 1901) երկը (որը շարադրված է Անանիա Շիրակացուն վերագրվող «Աշխարհացոյց»-ի և այլ աղբյուրների հիման վրա) ճանաչված է Իրանի ու Կենտրոնական Ասիայի պատմական աշխարհագրության բնագավառում կատարված ներդրումներից ամենանշանավորը։ Հայագիտության համար կարևոր են հայկ․ աղբյուրներում կատարված բնագրական ճշգրտումները։
Մ–ի զուտ հայագիտական ուսումնասիրությունների շարքն սկսվում է Մեսրոպ Մաշտոցին նվիրված հետազոտությամբ (գերմ․, 1917), որը 1902-ին կարդացել է Արևելագետների միջազգային կոնգրեսում (Համբուրգ), իսկ 1905-ին՝ արժանացել Լազարյան ճեմարանի մրցանակին։ Մյուս հետազոտությունների նյութերն են՝ Հարավային Հայաստանն ու Տիգրիսի ակունքներն ըստ հույն և արաբ աշխարհագիրների, Արտաքսատա–Արմաստիկա երթուղին, հայերի բնօրրանը, հայոց Արշակունիները, Բագրատունիները, ինչպես և Մովսես Խորենացուն, Փավստոս Բուզանդին, Մովսես Կաղանկատվացուն և այլոց վերաբերող հարցեր։ Մ․ ունի նաև բազմաթիվ անտիպ երկեր (պահվում են Հռոմի «Pontificio instituto Biblico» գրադարանում), որոնք վերաբերում են հայերի ծագմանը («Հայերը և փռյուգիացիները»), հայկ․ հին գաղթավայրերին («Հայերը որպես գաղթաբնակներ հին դարերում և վաղ միջնադարում»), առանձին թագավորություններին («Հայոց մասնակի թագավորությունների ժամանակագրությունը»), Արշակունյաց թագավորության հիմնադրմանը («Սեբեոսի նախնական պատմությունը»), Անանուն զրուցագրին (կեղծ Շապուհ Բագրատունի), Կորյունին («Վարք Մաշտոցի»), Փավստոս Բուզանդին, Մանազկերտի 726-ի ժողովին, մազքութներին և այլ հարցերի լուսաբանմանը։
Մ․ հայ ժողովրդի մեծ բարեկամն էր։ Պարբերաբար հանդես է եկել հայոց դատի պաշտպանությամբ, պայքարել հայոց պատմության չարամիտ աղավաղումների դեմ։ Նշավակել է աբդուլհամիդյան հայաջինջ քաղաքականությունը («Կոմանների ցեղի մասին», գերմ․, 1914), մերկացրել և համաշխարհային հասարակական դատին ներկայացրել առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Գերմանիայի վարած քաղաքականությունը։ Հինավուրց մշակույթի տեր հայ ժողովրդի նկատմամբ հարգանքն ու բարյացակամությունն ընդգծելու համար Մ․ հայերեն է թարգմանել իր անուն–ազգանունը և երբեմն ստորագրել «Հովսեփ Բդեշխյան»։
''Երկ․'' Պարսկահայք նահանգը, «ՊԲՀ», 1961, № 1–2։ Հայոց այբուբենի ծագումը և Մ. Մաշտոցի կենսագրությունը, տես Մեսրոպ Մաշտոց, հոդվածների ժող․, Ե․, 1962։ Die Entstehung und Wiederherstellung der armenischen Nation, Berlin, 1919; Osteuropaische und ostasiatische Streifrtige, Lpz․, 1903; Siidarmenien und die Tigrisquellen nach griechischen und arabischen Geographen, Wien, 1930․
''Գրկ․'' {{լայն|Աբգարյան Գ․ Վ}}․, Յոզեֆ Մարկվարտ, 1965, № 2։{{ՀՍՀ հեղ|Գ. Աբգարյան}} '''ՄԱՐԿՈՒԶԵ''' (Marcuse) Հերբերտ (1898–1979), գերմանա–ամերիկյան բուրժուական սոցիոլոգ, [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/697 ''ֆրանկֆուրտյան դպրոցի''] հիմնադիրներից։ 1934-ից բնակվում էր ԱՄՆ–ում։ Մ–ի «քննադատական տեսության» համաձայն («Միաչափ մարդը», 1964), զարգացած կապիտալիստական հասարակարգը հակադիր ուժերի ինտեգրացման հետևանքով դառնում է սոցիալական ամբողջություն, այս պատճառով բանվոր դասակարգը կորցնում է իր հեղափոխական դերը։ Մարդը զրկվում է ինքնուրույն դատողության ունակությունից, դառնում «միաչափ»։ Նման պայմաններում կազմակերպված բանվորական շարժումը, պառլամենտական պայքարը ևն անօգուտ են․ հեղափոխության առաջատար են դարձել ուսանողությունը, լյումպեն պրոլետարիատը, ազգային փոքրամասնությունները ևն։ Շնորհիվ իր հայացքների հակաբուրժուական պաթոսի, երիտասարդության բուռն հուզումների շրջանում (1968) Մ․ ակամա դարձավ ձախ արմատականների ու ծայրահեղականների հոգևոր հայրը։ Մ–ի սոցիալական քննադատությունը թեև տպավորիչ է, սակայն խորը չէ, առաջարկած ծրագիրը՝ ուտոպիական։ Մտավորականության հակադրումը բանվոր դասակարգին, կուսակցությունների դերի ժխտումը ջլատում են հեղափոխական ուժերը։ Թեև Մ․ ելնում է Կ․ Մարքսի գաղափարներից և հավակնում է դրանց «ճշմարիտ» մեկնաբանմանը, սակայն էկլեկտիկորեն միացնում է մարքսիզմը նեոհեգելականությանը, էկզիստենցիալիզմին և ֆրոյդիզմին։
''Գրկ․'' {{լայն|Баталов Э․ Я․, Никитич Л․ А․, Фогелер Я․ Г}}․, Поход Маркузе против марксизма, М․, 1970; Социальная философия франкфуртской школы, 2 изд․, доп․, М․, 1978․
'''ՄԱՐՄԱՆ ԴԵԿՐԵՄԵՆՏ''', {{լայն|մարման լոգարիթմական դեկրեմենտ}} (< լատ․ decrementum – փոքրացում, նվազում), գծային համակարգերում տատանումների մարման քանակական բնութագիր։ Որոշվում է <math>\lambda =\ln \frac{x_0}{x_1}</math> բանաձևով, որտեղ <math>x_1</math>-ը և <math>x_2</math>-ը տատանվող ֆիզիկական մեծության իրար հաջորդող (միևնույն նշանի) առավելագույն արժեքներն են։ Մ․ դ–ի կապը մարման ցուցչի <math>(a)</math> և պարբերության <math>(T)</math> հետ արտահայտվում է <math>\lambda=aT</math> առնչությամբ (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/336 ''Մարող տատանումներ''])։ Մ․ դ–ի մեծությունը հակադարձ է տատանումների այն թվին, որոնց ընթացքում ամպլիտուդը նվազում է <math>e</math> անգամ։ Մ․ դ–ի բնորոշ արժեքներն են․ ձայնային տատանողական համակարգինը՝ 0,1, էլեկտրական տատանողական համակարգինը՝ 0,02–0,05, կամերտոնինը՝ 0, 001։{{ՀՍՀ հեղ|Ա․ Սահակյան}} '''ՄԱՐՄԱՇԵՆ''', գյուղ Հայկական ՍՍՀ Ախուրյանի շրջանում, շրջկենտրոնից 13 կմ հյուսիս–արևմուտք։ Մ–ով է անցնում Լենինական–Ամասիա ավտոճանապարհը և Շիրակի ջրանցքը։ Կոլտնտեսությունն զբաղվում է հացահատիկի, կերային, բանջարանոցային կուլտուրաների, շաքարի ճակընդեղի մշակությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ և երաժշտական դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կինո, կապի բաժանմունք, հեռախոսակայան, մսուր–մանկապարտեզ, կենցաղսպասարկման տաղավար, բուժկայան։ Գյուղում և շրջակայքում պահպանվել են եկեղեցի (վերակառուցված XIX դ․), քարայր–բնակարաններ, դամբարաններ։ Բնակիչները եկել են Ղարսից (1830-ին)։
'''ՄԱՐՄԱՇԵՆԻ ՎԱՆՔ''', հայկական ճարտարապետական հուշարձանախումբ ՀՍՍՀ Ախուրյանի շրջանի Վահրամաբերդ գյուղից մոտ 2 կմ հարավ–արևմուտք, Ախուրյան<noinclude></noinclude> hr07vc32iui03r3ee1g53b6iv5xut4w Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/325 104 21933 393808 266524 2026-08-10T10:16:24Z ~2026-40713-29 14065 393808 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Հրաչ 2002" /></noinclude>Մ–ի աշխատանքները վերաբերում են թվերի տեսությանը, հավանականությունների տեսությանը, մաթ. անալիզին։ Մ–ի «Դրական որոշիչի բինար քառակուսային ձևերի մասին» աշխատանքը (1880) թվերի տեսության այդ բնագավառի հետագա հետազոտությունների հիմք ծառայեց։ Մաթ. անալիզի բնագավառում Մ–ի աշխատանքները վերաբերում են անընդհատ կոտորակների տեսությանը, ինտեգրալների սահմանային արժեքների ուսումնասիրությանը, շարքերի զուգամիտության լավացման հարցերին և լավագույն մոտավորությունների տեսությանը։ Հավանականությունների տեսությունում Մ․ առաջին անգամ տվել է հիմնական սահմանային թեորեմի լրիվ և խիստ ապացույցը բավական ընդհանուր պայմանների դեպքում։ Հետագա աշխատանքներում Մ․ ուսումնասիրել է կախյալ փորձերի հաջորդականություններ և դրանց հետ կապված պատահական մեծությունների գումարներ (այսպես կոչված, Մ–յան շղթաներ)։ Նրա այս աշխատանքներով սկիզբ դրվեց հավանականական [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/325 ''մարկովյան պրոցեսների''] արդի տեսությանը։ Մ․ զբաղվել է հավանականությունների տեսության զանազան կիրառություններով և, մասնավորապես, տվել նվազագույն քառակուսիների մեթոդի հավանականական հիմնավորումը։
'''ՄԱՐԿՈՎ''' Գեորգի Մոկեևիչ (ծն. 6(19).4. 1911, գ․ Նովոկուսկովո, այժմ՝ Տոմսկի մարզի Ասինոյի շրջանում), ռուս սովետական գրող, հասարակական գործիչ։ Սոցիալիստական աշխատանքի հերոս (1974)։ ՍՄԿԿ անդամ 1946-ից։ Սովորել է Տոմսկի համալսարանում (1930-32)։ Հայտնի է Մ–ի «Ստրոգովներ» (գ․ 1-2, 1939-46, ՍՍՀՄ պետ. մրցանակ, 1952) պատմա–հեղափոխական վեպը։ «Երկրի աղը» (գ․ 1-2, 1954-60), «Հայր և որդի» (մ․ 1-2, 1963-64, լենինյան կոմերիտմիության մրցանակ, 1980) վեպերը Սիբիրի սոցիալիստական վերակառուցման մասին են։ «Սիբիր» (գ․ 1-2, 1969-73, հայ․ հրտ․ 1978) վեպը պատկերում է մինչհոկտեմբերյան ժամանակների ռուսաստանյան իրականությունը, հեղափոխական լենինյանների գործունեությունը։ Մ․ հեղինակ է նաև վիպակների, պատմվածքների ու ակնարկների։ Գրականության հարցերին վերաբերող նրա հոդվածներն ու ելույթներն ամփոփված են «Կյանքը։ Գրականությունը։ Գրողը» (1971) գրքում։ 1980-ին լույս տեսավ Մ–ի հրապարակախոսական հոդվածների ժողովածուն («Պատանեկությանը»)։ Մ․ 1956-ից ՍՍՀՄ ԳՄ վարչության քարտուղար է, 1971-ից՝ 1-ին քարտուղարը։ Նրա գրքերը թարգմանված են ՍՍՀՄ և այլ ժողովուրդների լեզուներով։ 1966-71-ին եղել է ՍՄԿԿ Կենտրոնական վերստուգիչ հանձնաժողովի անդամ, 1971-ից՝ ՍՄԿԿ Կենտկոմի անդամ։ ՍՍՀՄ VII-X գումարումների Գերագույն տվետի դեպուտատ։ Լենինյան մրցանակ 1976)։ Պարգևատրվել է Լենինի 2, Հոկտեմբերյան հեղափոխության և այլ շքանշաններով։
'''ՄԱՐԿՈՎԻՉ''' (Марковић) Սվետոզար (1846-1875), սերբ հեղափոխական դեմոկրատ։ Մասնակցել է ռուս. հեղափոխական շարժմանը, 1-ին Ինտերնացիոնալի ռուս. սեկցիայի գործունեությանը։ Հրատարակել է Բալկաններում առաջին սոցիալիստական թերթը («Ռադենիկ», 1871-72)։ Մ․ սերբական հասարակական մտքի հեղափոխական ուղղության սկզբնավորողն է։ Նրա աշխարհայացքի վրա մեծ ազդեցություն են ունեցել ռուս հեղափոխական դեմոկրատների (հատկապես Ն․ Գ․ Չեռնիշևսկու) գաղափարները։ Մ–ի հայացքների հիմքը մատերիալիզմն է, որին, սակայն, բնորոշ են մարդաբանական մատերիալիզմի որոշ սահմանափակություններ։ Հասարակական երևույթների ըմբռնման հարցում իդեալիստ էր։ Ենթադրում էր, որ անցումը սոցիալիզմին հնարավոր է կիսանահապետական համայնք–զադրուգայի (գերդաստանի) միջոցով։ Պատմության զարգացման շարժիչ է համարել ժողովրդին, դեմոկրատական հանրապետության հաստատումը կապել է գյուղացիական հեղափոխության հետ։ Մ․ սկզբնավորել է Սերբիայի մատերիալիստական գեղագիտությունը և քննադատական ռեալիզմը։
''Երկ․'' Избр. СОЧ., М., 1956.
'''ՄԱՐԿՈՎՅԱՆ ՊՐՈՑԵՍՆԵՐ''', [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/145 ''պատահական պրոցեսների''] առավել կարևոր դասերից մեկը. ուսումնասիրվում է մի համակարգ, որը ժամանակի ընթացքում ենթարկվում է պատահական փոփոխությունների, ընդ որում՝ ժամանակի յուրաքանչյուր <math>t</math> պահին այն գտնվում է հնարավոր վիճակների <math>\Omega</math> բազմությանը պատկանող որևէ <math>F_t</math> վիճակում։ Պրոցեսն անվանում են {{լայն|մարկովյան}}, եթե ժամանակի <math>F_{t0}</math>-ից մեծ պահերին համակարգի՝ այս կամ այս վիճակում (կամ վիճակների մի '''Γ(Γ ⊂ Ω)''' բազմության վրա) գտնվելու հավանականությունը լիովին որոշվում է <math>F_{t0}</math> վիճակով, և կախված չէ այն բանից, թե ինչպիսի վիճակներում է գտնվել համակարգը <math>t_0</math>-ին նախորդող պահերին։ Մ․ պ․ բնորոշվում է '''P(s, x, t, Г)''' {{լայն|անցման ֆունկցիայով (հավանակնություններով}}), որը ցույց է տալիս, որ համակարգը ժամանակի <math>s</math> պահին գտնվելով <math>x</math> վիճակում, ժամանակի <math>t</math> պահին <math>P</math> հավանականությամբ կգտնվի վիճակների '''Г''' բազմության վրա։
Եթե ժամանակի պահերի բազմությունը ամբողջ թվերն են, ապա Մ․ պ․ անվանում են {{լայն|Մարկովի շղթա}}, և եթե <math>\Omega</math>-ն վերջավոր է կամ հաշվելի, ապա Մարկովի շղթան բնութագրվում է <math>P_n=(P_{ij}^{(n)})^N_{ij}=1</math> մատրիցով (<math>N</math>-ը համակարգի հնարավոր վիճակների քանակն է)․ <math>(P_{ij}^{(n)})</math>-ը հավանականությունն է այն բանի, որ եթե ժամանակի <math>n</math>–րդ պահին համակարգը գտնվել է <math>i</math>-րդ վիճակում, ապա հաջորդ՝ <math>(n+1)</math>-րդ պահին կգտնվի <math>j</math>-րդ վիճակում։
Մ․ պ–ի օրինակ է բրոունյան շարժումը՝ փոքր մասնիկի պատահական դեգերումները հեղուկում՝ մոլեկուլների հարվածների հետևանքով, եթե մասնիկի իներցիան հաշվի չի առնվում։{{ՀՍՀ հեղ|Ն․ Ենգիբարյան}} '''ՄԱՐԿՈՎՆԻԿՈՎ''' Վլադիմիր Վասիլևիչ (1837-1904), ռուս քիմիկոս։ Ա․ Մ․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/617 ''Բուտլերովի''] աշակերտը։ 1860-ին ավարտել է Կազանի համալսարանը և 1862-ից դասախոսել նույն տեղում (1869-ից՝ պրոֆեսոր)։ 1873-ից Մոսկվայի համալսարանի պրոֆեսոր։ Մ–ի գիտական աշխատանքները վերաբերում են քիմ. կառուցվածքի տեսության զարգացման և նավթի ու ալիցիկլիկ ածխաջրածինների հետազոտման հարցերին։ Մ․ առաջինն է տվել (1865) իզոմերիայի երևույթը ճարպաթթուների շարքում, սահմանել մի շարք օրինաչափություններ տեղակալման, միացման և քայքայման ռեակցիաների վերաբերյալ (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/325 ''Մարկովնիկովի կանոն''])։ Հետազոտել է Կովկասի նավթը (1880-ին), հայտնաբերել և ուսումնասիրել ածխաջրածինների նոր դաս, որն անվանել է նավթեններ։ Նավթից անջատել է արոմատիկ ածխաջրածիններ։
''Երկ․'' Избр. труды, М., 1955 (կա աշխատությունների ցանկ)։
''Գրկ․'' {{լայն|Плат А Փ․, Быков Г. В., Эвентова М.С.}}, Владимир Васильевич Марковников, М., 1962.
'''ՄԱՐԿՈՎՆԻԿՈՎԻ ԿԱՆՈՆ''', ասիմետրիկ օլեֆիններին հալոգենաջրածինների կամ ջրի միացման կարգը որոշող օրինաչափություն․ ջրածնի ատոմը միանում է ածխածնի առավել հիդրոգենացված ատոմին, իսկ հալոգենի ատոմը կամ հիդրօքսիլ խումբը՝ քիչ հիդրոգենացված ատոմին (Վ․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/325 ''Մարկովնիկով''], 1869)։ Ըստ ժամանակակից պատկերացման միացման այդպիսի կողմնորոշումը պայմանավորված է միացնող նյութերի մոլեկուլներում էլեկտրոնային խտության բաշխմամբ և առաջացող միջանկյալ կարբոնիում իոնի կայունությամբ։
Զուգորդված կրկնակի կապեր և էլեկտրաբացասական խումբ պարունակող միացություններին էլեկտրա- և նուկլեաֆիլ նյութերի միացումը տեղի է ունենում հակառակ Մ․ կ–ի։ Այդ բացատրվում է էլեկտրոնային խտության տեղաշարժով դեպի էլեկտրաբացասական ատոմը։
Մ․ կ․ խախտվում է նաև գերօքսիդների առկայությամբ օլեֆիններին <math>HBr</math> միանալիս (Կարաշի էֆեկտ)։
Միացման դիրքորոշումը կանխատեսելու համար անհրաժեշտ է բազմակողմանիորեն հաշվի առնել մոլեկուլների էլեկտրոնային և տարածական գործոնները։
'''ՄԱՐԿՎԱՐՏ''' (Markwart) Յոզեֆ (9.12. 1864, Ռայխենբախ – 3.2.1930, Բեռլին), գերմանացի արևելագետ, հայագետ, բանասեր, լեզվաբան, աշխարհագրագետ։ Սովորել է Թյուբինգենի համալսարանում։ 1894-1900-ին եղել է նույն համալսարանի պրիվատ դոցենտ, 1900-1911-ին՝ Լեյդենի (Հոլանդիա) Նիդերլանդական ազգագրական թանգարանի ավանդապահ,<noinclude></noinclude> 8x0t8qtff2irguhvjye1bbz23czmo09 Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/314 104 25036 393798 265896 2026-08-10T07:48:00Z ~2026-40713-29 14065 393798 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>էր «տէրը»՝ նախարարը: Նախարարական տոհմի ժառանգական տիրույթը կոչվում էր նաև «տուն», իսկ նրա տերը՝ «տանուտէր»: Յուրաքանչյուր նախարար ուներ իր զորքը, տոհմական զինանշանն ու դրոշը: Նախարարը դիտվում էր Սասանյան արքայից արքայի վասալը: Իր տիրույթի սահմաններում նախարարը լիիրավ տեր էր. նա դատավարում էր ենթակա բնակչությանը, հավաքում հարկը: Պետ. հարկերը նախարարը հանձնում էր Հայոց հազարապետին, վերջինս՝ «Վասպուրական համարակարի» ներկայացուցչին, որն այն ուղարկում էր Սասանյանների գանձարանը: Պարսկա–բյուզ. սպառնալիքները դիմակայելու և կախյալ գյուղացիության ներքին ընդվզումները ճնշելու համար հայ նախարարները համախմբել են իրենց ուժերը: Նրանց քաղ. միասնությունն արտահայտվում էր պետ. կառավարման ընդհանուր ապարատով, նախարարների ու հոգևորականության խորհրդակցական ու օրենսդրական մարմնով՝ ժողովով: Այն գումարվում էր ըստ անհրաժեշտության, Հայոց կաթողիկոսի նախագահությամբ: Այդ պատճառով ժողովում ընդունված օրենքներն ունեին եկեղեցական կանոնադրության բնույթ: Նախարարների քաղ. միասնությունը արտահայտվում էր նաև նախարարական հեծելազորի՝ Հայոց այրուձիու և հետևակազորի միասնական ռազմ. կազմակերպությամբ, որը գլխավորում էր Հայոց սպարապետը:
Մ. Հ–ում ֆեոդ. շահագործումն ուներ խառը բնույթ: Կախյալ գյուղացիները՝ շինականները, շահագործվում էին պետ. իշխանության կողմից՝ ի դեմս Սասանյանների, որը ստանում էր «արքունի հարկեր»՝ հողահարկ («հաս») և գլխահարկ: Հայոց հազարապետը արքունիքի համար հավաքում էր պետ. հարկերը՝ հողահարկն ու գլխահարկը, տնօրինում էր մարզպանին անմիջապես ենթակա Այրարատում կատարվող շինարարությունը և հետևում ոռոգման համակարգի աշխատանքին: Գյուղացիների ու արհեստավորների աշխատանքային պարհակներն ավելի էին ծանրացել, որովհետև այժմ հազարապետը պարտավոր էր Սասանյան պետության աշխատանքային պարհակների գործակալության պետին («գարիկպետ») տրամադրել պահանջվող քանակի աշխատող ձեռքեր («մարդահարկի» կարգով): Մյուս կողմից, շինականին շահագործում էր եկեղեցին, որն արտահայտվում էր կոռով, պարհակներով ու բնավճար տուրքերով՝ «պտուղ»-ով: Մ. Հ–ի ձեռք բերած արտոնություններն ու ներքին ինքնուրույնությունը երկար չտևեցին, շուտով Սասանյան արքունիքը սկսեց վարել երկիրը սովորական պարսկ. նահանգ դարձնելու քաղաքականություն: Հազկերտ II նպատակադրվեց ոչնչացնել հայերի (ինչպես նաև վրացիների ու աղվանների) ներքին ինքնուրույնությունը և հող նախապատրաստել՝ պարսիկների հետ նրանց միաձուլելու համար: Սասանյանները նախ և առաջ ուշադրություն դարձրին Հայոց եկեղեցու վրա, որը դեռևս չէր բաժանվել «տիեզերական» եկեղեցուց և դիտվում էր որպես Բյուզանդիայի քաղ. շահերի արտահայտիչ:
Մ. Հ–ի դեմ Սասանյանների երկրորդ ծանր միջոցառումը հայ բնակչության ընդհանուր «աշխարհագիրն» էր՝ հարկհանման ենթակա օբյեկտների հաշվառումը, որի հետևանքով զգալիորեն բարձրացան հարկերը: Երրորդ միջոցառումն էր՝ չեզոքացնել հայ նախարարների ռազմ. ուժերը: Միջին Ասիայից ներխուժող հոների դեմ կռվելու պատրվակով, Հազկերտ II-ի կարգադրությամբ, Մ. Հ–ից հայկ. հեծելազորը հանվեց և ուղարկվեց արքայից արքայի նոր հիմնած ռազմակայանը Մարվիռոտում (Մերվի Օազիս): Դրանով երկիրը զրկվեց Սասանյաններին դիմադրելու հնարավորությունից: Սասանյան արքունիքը սկսեց խախտել նաև նախարարների ժառանգական արտոնությունները՝ փաստորեն նրանց հեռացնելով երկրի քաղ. ղեկավարումից: 449-ին Սասանյանների հազարապետ Միհրներսեհը արքունի հրովարտակով հայ նախարարներից պահանջեց ուրանալ քրիստոնեական կրոնը և ընդունել զրադաշտականություն: Մերժելու դեպքում նախարարները պետք է մեկնեին Տիզբոն և ներկայանային արքայից արքայի ատյանին: Այս հրովարտակին պատասխանելու համար նույն թվականին հրավիրվեց Արտաշատի ժողովը, որը և մերժեց պարսից հրովարտակի պահանջները: Հայերի պատասխանը Տիզբոնում դիտվեց որպես հակապետ. ընդվզում, Հայաստանի, Վրաց աշխարհի ու Աղվանքի նախարարական տների գլխ. ներկայացուցիչները կանչվեցին արքայից արքայի դատին: Հաշվեհարդարի վտանգից խուսափելու նպատակով Տիզբոն ժամանած նախարարները առերես ընդունեցին զրադաշտական կրոնը և հնարավորություն ստացան վերադառնալ հայրենիք: Երբ հայ նախարարներն ու քրիստոնյա հոգևորականությունը համոզվեցին, որ ոտնահարվում են իրենց դասային իրավունքները, նրանք սկսեցին գլխավորել ժող. զանգվածների համընդհանուր դժգոհությունն ու ազատագրական պայքարը: 450-451-ին հայերի ժողովրդա–ագատագրական պատերազմը՝ սպարապետ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/314 ''Վարդան Մամիկոնյանի''] առաջնորդությամբ, վերջացավ Ավարայրի հերոսական ճակատամարտով (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/607 ''Ավարայրի ճակատամարտ 451'']): Այն Սասանյան Իրանին հարկադրեց զիջումներ անել. Մ. Հ–ում Սասանյանները վերականգնեցին կրոն. ազատությունը, թեթևացրին հարկերը, զինվորական ծառայությունը, ապստամբներին վերադարձրին իրենց ունեցվածքը, հրաժարվեցին բռնի ազգաձուլման քաղաքականությունից:
Սակայն դրանք ժամանակավոր զիջումներ էին: Ապահովելով թիկունքի անվտանգությունը Բյուզանդիայից, ինչպես նաև հոների ու հեփթաղների ներխուժումներից՝ Սասանյան Իրանը վերստին սաստկացրեց իր ազգահալած գործողությունները Հայաստանում, Վիրքում ու Աղվանքում: Վերացնելով թագավորական իշխանությունը Աղվանքում (461)՝ պարսիկները վերսկսել են քրիստոնեական եկեղեցու հալածանքները և բռնությամբ տարածել կրակապաշտությունը: Հայերը, վրացիներն ու աղվանները պետ. պաշտոն կարող են ստանալ միայն զրադաշտական կրոն ընդունելու գնով: Դեպքերին ականատես պատմիչ Ղազար Փարպեցին հաղորդում է, որ տանուտիրությունը և ժառանգական այլ պաշտոնները հայ նախարարները կարող էին ստանալ հավատուրացության գնով: Հայրենի ուխտին հավատարիմ նախարարներին դարձյալ ճնշում, հալածում կամ ոչնչացնում էին:
482-484-ին Մ. Հ–ում բռնկվեց համաժողովրդական նոր ապստամբություն՝ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/244 ''Վահան Մամիկոնյանի''] առաջնորդությամբ, որն ավարտվեց հայերի հաղթանակով: Միջին Ասիայում հեփթաղների դեմ կռվում սպանված Սասանյան արքայից արքա Պերոզի որդին և հաջորդը՝ Վաղարշը (484-486), հարկադրված էր վարել խաղաղասիրական քաղաքականություն և ճանաչել Հայաստանի ու Վրաց աշխարհի ներքին ինքնուրույնությունը Մ. Հ–ի և Իրանի միջև կնքված նոր պայմանագրով (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/399 ''Նվարսակի պայմանագիր 484'']): Հայաստանում վերականգնվեցին նախարարների նախկին արտոնություններն ու կարգերը: Սասանյանները քրիստոնեությունը ճանաչեցին Հայաստանի պետ. կրոն: Երկրի կառավարման գործը կրկին հանձնվեց հայ ավագանուն: Ժողովրդի կողմից «Տանուտէր հայոց» ճանաչված սպարապետ Վահան Մամիկոնյանը 485-ի գարնանը մեկնեց Տիզբոն, ուր արքայից արքա Վաղարշը նրան ընդունեց արքայավայել մեծարանքով: Վաղարշը գրավոր հաստատեց հաշտության պայմանագրի կետերը, ապա հատուկ հրամանագրով Հայաստանի տանուտեր և սպարապետ ճանաչեց Վահան Մամիկոնյանին: 485-ի աշնան վերջին արքայից արքա Վաղարշակը նրան ճանաչեց Հայաստանի կառավարիչ–մարզպան: Այնուհետև Մ. Հ. Հայոց մեջ կոչվում էր «Տանուտիրական երկիր», իսկ հայ մարզպանը՝ «Տանուտէր Հայոց»: Սասանյան Իրանի հանդուրժողական քաղաքականությունը այս ժամանակաշրջանում պայմանավորված էր նաև նրանով, որ Քաղկեդոնի 4-րդ տիեզերական ժողովից (451) հետո Հայաստանյայց Առաքելական եկեղեցին մնաց միաբնակ, որը վրաց և աղվանից եկեղեցիների հետ հակադրվում էր բյուզ. «տիեզերական» եկեղեցուն: 501-ին Սասանյանները ճանաչեցին Հայոց միաբնակ եկեղեցու ինքնուրույն գոյությունը, որից հետո հայ հոգևորականությունը սկսեց մերձենալ պարսկ. արքունիքին:
Հայ աշխատավորության վիճակը վերստին վատթարացավ Պարսից արքայից արքա Խոսրով I Անուշիրվանի (531-578) նոր «աշխարհագրի» ու մտցրած հարկային նոր կարգի հետևանքով: Գլխահարկը հանձնվում էր դրամով, որը բնատնտեսական հարաբերությունների տիրապետության պայմաններում քայքայում էր գյուղացիներին, նրանք դառնում էին աշխարհիկ ու հոգևոր ֆեոդալների, ինչպես նաև վաշխառուների անվճարունակ պարտապաններ: Գյուղացիական տնտեսությունը քայքայվում էր ոչ միայն ծանր տուրքերից, այլ նաև «գարիկպետին» որպես պետ. պարհակ («մարդահարկ») անընդհատ բանող ուժ և ռազմիկներ տրամադրելուց, որոնք հաճախ օգտագործվում էին պետության հեռավոր վայրերում, ինչպես նաև Բյուզանդիայի<noinclude></noinclude> hcwe7gi2cfzg5h9e161y1w9n9p87snk Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/315 104 25037 393799 266104 2026-08-10T08:07:01Z ~2026-40713-29 14065 393799 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>դեմ Սասանյանների մղած երկարատև պատերազմներում:
Բոլոր այս երևույթները արագացնում էին գյուղական համայնքի ներսում հասարակական շերտավորման խորացումը: VII դ. սկզբին գյուղական համայնքի նհրսում ի հայտ եկավ գյուղացիների երեք շերտ՝ ունևորներ («թուանիկ»), «տառապյալներ» և վարելահող ու այգի չունեցող գյուղացիներ: Դասակարգային հակասությունների սրման հետևանքով այդ ժամանակ էլ ծնունդ առավ պավլիկյանների հասարակական–աղանդավորական ուսմունքը, որը դարձավ գյուղացիական զանգվածների շարժման դրոշը և շոշափելի հետք թողեց միջնադարյան Հայաստանի ու Բյուզանդիայի դասակարգային պայքարի պատմության մեջ:
VI դ. վերջին Հայաստանը վերստին դառնում է պարսկա–բյուզ. հակամարտությունների թատերաբեմ: Մավրիկիոս կայսեր ժամանակ՝ 591-ին, Հայաստանը վերաբաժանվեց երկու մարտնչող պետությունների միջև: Բյուզ. կայսրությունը իր սահմանագիծը Հայաստանում ընդլայնեց մինչև Դվինի մատույցները և Վանա լիճը: Մ. Հ–ի կազմում մնացին Դվինի Ոստան գավառը, Վասպուրական և Մոկք նահանգները (Սյունիքը դեռևս 572-ի ապստամբության ժամանակ անջատվել էր Մ. Հ–ից և իբրև առանձին շահր մտցվել Ատրպատականի կազմում): Պատերազմները երկու պետությունների միջև շարունակվեցին մինչև արաբ. արշավանքները (628): Երկարատև պատերազմների հետևանքով մարտնչող պետությունների դիմադրողական ուժն այնքան էր թուլացել, որ արաբ. վաչկատուն ցեղերը իրենց գերիշխանությունը՝ իսլամական կրոնով հանդերձ, տարածեցին ամբողջ Առաջավոր Ասիայում և Հյուսիսային Աֆրիկայում: Մ. Հ–ի տերիտորիալ փոփոխությունների պատճառով առաջացած բյուզ. գերիշխանության հետևանքն այն էր, որ մարզպանի փոխարեն հայ նախարարների միջև բարձրանում էր երկրի կառավարիչը, որը կրում էր «իշխան հայոց» կամ «պատրիկ» տիտղոսը, որով ճանաչվում էր նախկին Մ. Հ–ի ներքին ինքնավար վիճակը՝ իբրև վասալ պետություն: Չնայած երկիրը դարձել էր արաբա–բյուզ. պատերազմների ասպարեզ, այնուամենայնիվ արաբները կարողացան իրենց գերիշխանությունը Հայաստանի երկու մասերում հաստատել միայն 706-ին:
V-VII դդ. Մ. Հ. ապրեց մշակութային վերելք, դրվեցին հայկ. ֆեոդ. մշակույթի հիմքերը, որի մեջ դեռևս ուժեղ էին հելլենիստական ավանդույթները:
Քարտեզը տես 320-րդ էջից հետո՝ ներդիրում:
''Գրկ.'' {{լայն|Մանանդյան Հ}}., Ֆեոդալիզմը Հին Հայաստանում, Ե., 1934: {{լայն|Նույնի}}, Հայաստանի արքունի հարկերը մարզպանության շրջանում, «Քննական տեսություն հայ ժողովրդի պատմության», հ. 2, 2 մասի նյութեր, Ե., 1960: {{լայն|Адонц Н}}., Армения в эпоху Юстиниана, СПБ, 1908.{{ՀՍՀ հեղ|Ս. Երեմյան}} '''ՄԱՐԶՊԱՆՈՒԹՅՈՒՆ''', վարչական բաժանում Սասանյան Իրանում (Երանշահրում): V-VII դդ. Մ. է եղել [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/313 ''Մարզպանական Հայաստանը'']:
'''ՄԱՐԶՎԱՆ''', {{լայն|Մարսվան}}, քաղաք Սեբաստիայի (Սվազի) վիլայեթում (այժմ՝ Ամասիայի վիլայեթի վարչական կենտրոնը): Քաղաքը գտնվում է Հալիս և Եշիլըրմակ գետերի միջև, Ամասիայից 60 կմ հս–արմ.: Տարբեր ժամանակներում նրան տիրել են հույները, հռոմեացիները, XVI դարից՝ օսմանյան թուրքերը: 1914-ին ուներ 35 հզ. խառը բնակիչ, որոնցից 14 հզ. հայեր, մնացածը՝ թուրքեր, հույներ: Հայերն զբաղվում էին արհեստներով, առևտրով: Նրանք ունեին 3 եկեղեցի և դպրոցներ (Ազգային ճեմարան, Հռիփսիմյան): Կային Մատուռ, Լուս Աղբյուր և Խաչին լեռ անունով ուխտավայրեր: Մ–ում գործել է Կրթասիրաց միություն անունով մշակութային ընկերություն, լույս են տեսել «Զեփյուռ» (1889), «Արուսյակ» (1889), «Հայկունի» (1910-12), «Բողբոջ» (1911-1914), «Նոր այգ» (1910-14) հայերեն պարբերականները: Մ–ի հայերը բռնությամբ տեղահանվել են 1915-ին: Նրանց մեծ մասը զոհվել է գաղթի ճանապարհին, թուրք. կառավարության կազմակերպած ջարդերի հետևանքով:
'''ՄԱՐԶՈՒՄ''', մասնագիտացված մանկավարժական պրոցես, որի նպատակը մարզիկի ֆիզիկական ընդհանուր ու հատուկ պատրաստականության և անհատական կարողությունների կատարելագործման միջոցով որևէ մարզաձևում առավելագույն արդյունքի հասնելն է: Դեռես Հին Հունաստանի օլիմպիական խաղերում Մ. համարվում էր մրցակցական վարժության բազմաթիվ կրկնություն, սակայն XX դ. սկզբին այն դարձավ հատուկ կազմակերպված մանկավարժական պրոցես, որի պլանավորումը, ընթացքը և վերահսկողությունը սերտորեն կապված է մարզիկի հետ տարվող դաստիարակչական, ուսուցողական աշխատանքների, կենսբ. և հոգեբանական հարցերի հետ: [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/645 ''Ֆիզիկական դաստիարակության''] սովետական համակարգում Մ. դիտվում է որպես մարդու բազմակողմանի ներդաշնակ զարգացման, օրգանիզմի ֆունկցիոնալ հնարավորությունների կատարելագործման միջոց: Այն ղեկավարվում և իրականացվում է մարզիկի և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/313 ''մարզիչի''] փոխադարձ կապով: Մ. ունի ֆիզիկական, տեխ., տակտիկական, հոգեբանական, ինտելեկտուալ և ինտեգրալ պատրաստման բաժիններ, յուրահատուկ ու հստակ պարբերացման, հաշվառման և վերահսկման համակարգ: Ժամանակակից գիտատեխնիկական առաջընթացի պայմաններում Մ–ման ընթացքում օգտագործվում են հաշվիչ, ստուգիչ և ինֆորմացիոն սարքեր, որոնք նպաստում են մարզման պրոցեսը գիտականորեն կազմակերպելուն:{{ՀՍՀ հեղ|Ֆ. Ղազարյան}} '''ՄԱՐԹԱՅԱՆ''' Հակոբ Վահանի, {{լայն|Դիլաչար}} (22.5.1895, Կ. Պոլիս – 12.9.1979, Կ. Պոլիս), լեզվաբան, թուրքագետ, մանկավարժ: Սովորել է Կ. Պոլսի ամերիկյան միջնակարգ դպրոցում, Ռոբերտ կոլեջում, եղել է այդ կոլեջի անգլ. դասատուն, ապա՝ տնօրենը, ստացել ամերիկյան ակադեմիական «Մագիստրոս արվեստից» տիտղոս և պրոֆեսորի կոչում (1922): Մինչև 1932-ը Բեյրութում, Սոֆիայում և այլ վայրերում զբաղվել է հայագիտությամբ, ստանձնել է Բեյրութի առաջին հայկ. վարժարանի տնօրինությունը, հիմնել «Ռահվիրա» և «Մշակույթ» թերթերը (Սոֆիա), խմբագրել «Լույս» շաբաթաթերթը (Բեյրութ), հոդվածաշարերով հանդես եկել հայկ. մամուլում: Այդ շրջանում հրատարակվել են նրա «Առաջին փորձություն» պիեսը (1922), Լ. Շանթի «Հին աստվածներ»-ի անգլ. թարգմանությունը (1922), «Գրի ծագումը և տարածումը» (1928) և «Հաբեթաբանություն» (1929) աշխատությունները, անգլ. բանաստեղծներից թարգմանած «Ալբիոնի պարտեզեն» ժողովածուն (1929): 1932-ից աշխատել է Թուրքիայում, եղել թուրք լեզվաբանների միության գլխավոր մասնագետը: Տիրապետել է անգլ., թուրք., ֆրանս., հուն., իսպ., իտալ., ռուս., լեհ., բուլղ. և այլ լեզուների, ստացել Դիլաչար (լեզվի բանալի) անունը: 1936-50-ին Անկարայի համալսարանում դասախոսել է լեզվաբանության պատմություն և ընդհանուր լեզվաբանություն: Հեղինակ է թուրք. լեզվի տարբեր բնագավառներին վերաբերող մի շարք մենագրությունների: Ունի հայագիտական աշխատություններ («Համայնապատկեր հայ մշակույթի», 1966, «1500-ամյակի խոհեր», 1951, «Աստվածաշունչը և աշխարհաբարը», 1956 ևն) և բազմաթիվ հոդվածներ: 1942-70-ին եղել է թուրք. հանրագիտարանի տեխ. խորհրդատուն, ապա գլխավոր խմբագիրը:{{ՀՍՀ հեղ|Ս. Կուրտիկյան}} '''ՄԱՐԻ''' (այժմ՝ Թել–Հարիրի բլուր, Սիրիայում), հնագույն քաղաք–պետություն Եփրատի միջին հոսանքում: Առաջացել է մ. թ. ա. III հազարամյակի սկզբին: Մ–ով են անցել Միջագետքից միջերկրածովյան երկրներ ու Փոքր Ասիա գնացող առևտրական ճանապարհները: Մինչև մ. թ. ա. XXV դ. Մ. մշտական պատերազմներ է մղել [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/597 ''Շումերի''] քաղաքների դեմ: Մ. թ. ա. XXIV-XXIII դդ. մտել է Աքքադի պետության, մ. թ. ա. XXII-XXI դդ.՝ Ուրի III դինաստիայի պետության, մ. թ. ա. XVIII դ. 1- ին կեսին՝ Ասորեստանի կազմի մեջ: Մ. թ. ա. 1758-ին կործանել է Բաբելոնի թագավոր Համմուրաբին:
Մ–ի գեղարվեստի հուշարձանները ներկայացնում են [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/189 ''Բաբելա–Ասուրական մշակույթի''] ճյուղերից մեկը: Հնագիտական պեղումներից (սկսվել են 1933-ից) բացվել են մ. թ. ա. III հազարամյակ – մ. թ. ա. II հազարամյակի սկզբի աղյուսաշեն զիկկուրատ, քարե արձաններով և սադափե խճանկարներով սրբարաններ, Իշտարի, Դահանայի տաճարները, քաղաքի թաղամասեր: Հին Արևելքի պալատական ճարտ–յան բնորոշ օրինակ է Զիմրիլիմ թագավորի (մ. թ. ա. XVIII դ.) պալատը. 260 սենյակներ, մի քանի ներքին բակեր, որմնանկարներով զարդարված արարողության դահլիճներ: Գտնվել են կնիքներ, քարե արձաններ, առյուծների բրոնզե ֆիգուրներ, ինչպես և սեպագիր վավերագրերի պետ. արխիվը (ավելի քան 20 հզ. պնակիտ, որ վերաբերում են մ. թ. ա. XIX-XVIII դդ.):
'''ՄԱՐԻ''', գավառ. Մեծ Հայքի Պարսկահայք նահանգում: Հավանաբար համապատասխանում է Մարի գետի (այժմ՝ Բարանդուզ չայ) հովիտն ընդգրկող Մերգևեռին:
'''ՄԱՐԻ''' (մինչև 1937-ը՝ Մերվ), քաղաք, Թուրքմենական ՍՍՀ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/320 ''Մարիի մարզի''] կենտրոնը:<noinclude></noinclude> 8b9yu627wv5ndpiqedvyu8ud3j0cehh Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/316 104 25038 393800 266116 2026-08-10T08:15:40Z ~2026-40713-29 14065 393800 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>76 հզ․ բն․ (1980)։ Երկաթուղային հանգույց է։ Կան մեքենաշինական, բամբակազտիչ գործարաններ, բրդի լվացման ֆաբրիկա, տնաշինական կոմբինատ, սննդի, կաշվի արդյունաբերություն, գորգագործություն, ՊՇԷԿ, բժշկ․, մանկավարժական ուսումնարաններ, պատմա–հեղափոխական թանգարան, դրամատիկական թատրոն։ Հիմնադրվել է 1884-ին: Մ–ից 30 կմ արլ․ պահպանվել են հնագույն Մերվ քաղաքի ավերակները։ Մ–ում ապրում են մեծ թվով հայեր։
'''ՄԱՐԻ ԱՆՏՈՒԱՆԵՏ''' (Marie Antoinette) (1755–1793), ֆրանսիական թագուհի, Ֆրանսիայի թագավոր Լյուդովիկոս XVI-ի կինը, ավստ․ կայսր Ֆրանց I-ի դուստրը։ Ֆրանս. մեծ հեղափոխության սկզբից ոգեշնչել է հակահեղափոխական դավերն ու օտարերկրյա ինտերվենցիաները։ Միապետության տապալումից (1792-ի օգոստ․ 10) հետո Մ․ Ա․ ձերբակալվել է և դատարանի որոշմամբ գլխատվել։
'''ՄԱՐԻ ԹՅՈՒԴՈՐ''' (Mary Tudor), {{լայն|Մարիա I}} (1516–1558), անգլիական թագուհի 1553–58-ին, Հենրի VIII –ի և Եկատերինա Արագոնցու դուստրը։ Վերականգնել է կաթոլիկությունը (1554), որն ուղեկցվել է Ռեֆորմացիայի կողմնակիցների դաժան հալածանքներով (այստեղից էլ՝ նրա Մարիա Արյունարբու մականունը)։ 1554-ին ամուսնացել է Իսպանիայի թագաժառանգի (1556-ից Ֆիլիպ II թագավոր) հետ, որը հանգեցրել է կաթոլիկ Իսպանիայի հետ մերձեցման։ Մ․ Թ–ի քաղաքականությունը առաջ է բերել նոր ազնվականության ու նորելուկ բուրժուազիայի խիստ դժգոհությունը։
'''ՄԱՐԻ ՆՎԱՐԴ''' ({{լայն|Գարայան Մարի Հովսեփի}}, 1853, Կ․ Պոլիս – 1885, Կ․ Պոլիս), հայ դերասանուհի։ 1869-ին Թ․ Ֆասուլյաճյանի շրջիկ թատերախմբի հետ հյուրախաղերի է եղել Նոր Նախիջևանում, 1870-ական թթ․ սկզբին հանդես է եկել Պ․ Մաղաքյանի «Արևելյան թատրոնում», 1874–78-ին՝ Հ․ Վարդովյանի «Օսմանյան թատրոնում»։ Խաղացել է հիմնականում լիրիկական հերոսուհիների դերեր՝ հայ պատմա–հայրենասիրական ողբերգություններում, արևմտա–եվրոպական մելոդրամաներում ևն։ 1881–82-ին հանդես է եկել Թիֆլիսի հայ թատերախմբում․ դերերից են՝ Սոֆիա (Ա․ Գրիբոյեդովի «Խելքից պատուհաս»), Ջեսիկա (Շեքսպիրի «Վենետիկի վաճառականը»), Մարքրիտ (Գ․ Սունդուկյանի «Խաթաբալա»), Ագաֆիա Տիխոնովնա, Աննա Անդրեևնա (Ն․ Գոգոլի «Ամուսնություն», «Ռևիզոր»)։ Հետագայում եղել է Մ․ Մնակյանի թատերախմբի առաջատար դերասանուհին։ Մ․ Ն–ի լավագույն դերը համարվել է Մարգարիտ Գոթիեն (Ա․ Դյումա–որդու «Կամելիազարդ տիկինը»)։ Մ․ Ն–ի դերակատարումներին հատուկ են եղել հուզական հագեցվածությունը, պարզությունն ու անկեղծությունը։{{ՀՍՀ հեղ|Հ․ Հովհաննիսյան}} '''ՄԱՐԻ ՍՏՅՈՒԱՐՏ''' (Mary Stuart) (1542–1587), շոտլանդական թագուհի 1542 (փաստորեն 1561-ից)–67-ին։ 1548–61-ին ապրել է Փարիզում, 1558-ին ամուսնացել ֆրանս․ թագաժառանգի (1559-ից Ֆրանցիսկ II թագավոր) հետ։ Այրիանալով՝ 1561-ին վերադարձել է Շոտլանդիա։ Հավակնել է նաև անգլ․ գահին՝ որպես Անգլիայի թագավոր Հենրի VII-ի ծոռը։ Փորձելով կաթոլիկների օգնությամբ ամրապնդել իր իշխանությունը Շոտլանդիայում, առաջ է բերել կալվինականների դժգոհությունը, որը վերաճել է ապստամբության (1567)։ Մեղադրվելով իր երկրորդ ամուսնու՝ լորդ Դարնլիի սպանության մեջ, ստիպված հրաժարվել է գահից (որդու օգտին) և փախել Անգլիա, ուր Էլիզաբեթ թագուհու հրամանով բանտարկվել է, ապա մահապատժի ենթարկվել։ Մ․ Ա–ի՝ դրամատիկ իրադարձություններով հարուստ կյանքը դարձել է շատ գրողների (Ֆ․ Շիլլեր, Ս․ Ցվայգ) գրական ստեղծագործությունների սյուժե։
'''ՄԱՐԻԱ ԹԵՐԵԶԱ''' (Maria Theresia, 1717–1780), ավստրիական թագուհի 1740-ից։ Հաջորդել է հորը՝ Կարլ VI-ին։ Մինչև 1765-ը կառավարել է ամուսնու (կայսր Ֆրանց I), իսկ 1765-ից՝ որդու (Իոսիֆ II) հետ։ Պետության կենտրոնացումն ուժեղացնելու նպատակով անց է կացրել բարեփոխումներ (վարչական, մաքսային ևն, հիմնել պետ․ խորհուրդ), հովանավորել է արդյունաբերության և առևտրի զարգացումը։ 1768-ին հրատարակել է նոր քրեական օրենսգիրք, 1776-ին վերացրել խոշտանգումները, ծեծը ևն։ Յոթնամյա պատերազմում (1756–63) չի կարողացել Պրուսիայից ետ գրավել Սիլեզիան։
'''ՄԱՐԻԱԿԱՆ ԻՆՔՆԱՎԱՐ ՍՈՎԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԻՍՏԱԿԱՆ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ,''' (Մարիյսկի Ավտոնոմնի Սովետսկի Սոցիալիստիչեսկի Ռեսպուբլիկա), {{լայն|Մարիական}} ԻՍՍՀ, ՌՍՖՍՀ կազմում։ Կազմավորվել է 1920-ի նոյեմբ․ 4-ին, որպես ինքնավար մարզ, 1936-ի դեկտ․ 5-ին վերակազմավորվել է ԻՍՍՀ–ի։ Գտնվում է ՍՍՀՄ եվրոպական մասի կենտրոնում, առավելապես Վոլգայի ձախափնյա մասում։ Տարածությունը 23,2 հզ․ կմ² է, բն․՝ 705 հզ․ (1980)։ Բաժանվում է 14 վարչական շրջանի, ունի 4 քաղաք, 17 քտա։ Մայրաքաղաքը՝ Յոշկար Օլա։
'''Պետական կարգը'''։ Մարիական ԻՍՍՀ համաժողովրդական պետություն է, ինքնավար սովետական սոցիալիստական հանրապետություն։ Գործող սահմանադրությունն ընդունվել է 1978-ի մայիսի 27–ին։ Պետ․ իշխանության բարձրագույն մարմինը միապալատ Գերագույն սովետն է և նրա Նախագահությունը։ Գերագույն սովետը կազմում է հանրապետության կառավարություն՝ Մինիստրների խորհուրդ, ընտրում գերագույն դատարան։ ՍՍՀՄ Գերագույն սովետի Ազգությունների սովետում Մարիական ԻՍԱՀ–ից ընտրվում է 11 դեպուտատ։ Իշխանության տեղական մարմինները ժող․ դեպուտատների քաղաքային, շրջանային, ավանային և գյուղական սովետներն են։ Հանրապետության դատախազին նշանակում է ՍՍՀՄ գլխավոր դատախազը։
'''Բնությունը'''։ Արլ–ում գետահովիտներով և ձորակներով կտրտված Վյատկայի Ուվալ բլրաշատ հարթավայրն է (բարձրությունը՝ մինչև 275 մ), որը դեպի արմ․ աստիճանաբար ցածրանալով վերածվում է ընդարձակ, ճահճակալած Մարիական դաշտավայրի (50–100 մ)։ Հանդիպում են կարստային գոյացումներ։ Հվ–արմ–ում Մերձվոլգյան բարձրության հս․ ծայրամասն է (մինչև 198 մ)։ Օգտակար հանածոներից արդ․ նշանակություն ունեն ապակու և սիլիկատային ավազները, շինաքարերը, տորֆը։ Կլիման չափավոր ցամաքային է։ Հունվարի միջին ջերմաստիճանը – 13°C է, հուլիսինը՝ 19°C, տարեկան տեղումները՝ 450–500 մմ։ Ջրագրական ցանցը խիտ է։ Գլխավոր գետը Վոլգան է՝ Վետլուգա (նավարկելի), Ռուտկա, Մեծ Կոկշագա, Փոքր Կոկշագա, Իլետ (լողարկելի) վտակներով։ Գերակշռում են ճմապոդզոլային, կավավազային և ավազային հողերը։ Հանդիպում են նաև ճահճատորֆային, կարբոնատափն հողեր, անտառային մոխրահողեր։ Հանրապետության տարածքի կեսից ավելին անտառապատ է։ Գերակշռում են փշատերև ծառերի արժեքավոր տեսակները։ Կենդանիներից կան գայլ, գորշ արջ, աղվես, որմզդեղն, լուսան, նապաստակ, սկյուռ, զանազան թռչուններ։ Ստեղծվել է Մարիական արգելավայրը։
'''Բնակչությունը։''' Բնակվում են [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/321 ''մարիներ''], ռուսներ, թաթարներ, չուվաշներ, ուկրաինացիներ և այլք։ Բնակչության միջին խտությունը 1 կմ² վրա 30,3 մարդ է (1980)։ Քաղաքներն են Յոշկար Օլան, Վոլժսկը, Կոզմոդեմյանսկը, Զվենիգովոն։
'''Պատմական ակնարկ։''' Մարիական ԻՍՍՀ–ի տարածքում նախամարդը բնակվել է հին քարի դարի ժամանակներից։ Մ․ թ․ V–X դդ․ կազմավորվել է հին մարիական ազգությունը։ IX–XII դդ․ զարգացել են երկրագործությունը, որսորդությունը, արհեստներն ու առևտուրը։ X–XII դդ․ մարիները գտնվել են Վոլգա–Կամայան Բուլղարիայի տնտ․ ու մշակութային ազդեցութան ներքո, XIII դ․ 30-ական թթ․ ընկել են մոնղոլ–թաթարական լծի տակ։ XV դ․ մերձվոլգյան մարիները մտել են Կազանի խանության, հս–արմ․ մարիները՝<noinclude></noinclude> maqibldna1345rr6wr7fmnjgnj0wp13 Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/318 104 25040 393801 266133 2026-08-10T08:24:20Z ~2026-40713-29 14065 393801 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>տնաշինական մասեր, սառնարանային խցիկ, պարկետ ևն։ Մարիական ԻՍՍՀ արհեստական կաշվի խոշորագույն արտադրողներից է։ Կան տրիկոտաժի և կարի ֆաբրիկաներ, տնաշինական, ապակու, երկաթբետոնե իրերի, ասֆալտ–բետոնի գործարաններ, սննդարդյունաբերության ձեռնարկություններ, վիտամինների գործարան։
{{լայն|Գյուղատնտեսությունը}}: 1980-ին ցանքատարածությունները կազմել են 620,7 հզ․ հա։ Մշակում են հացահատիկ, կարտոֆիլ, տեխնիկական և կերային կուլտուրաներ։ Անասնապահությունը ունի կաթնամսատու ուղղություն․ 1980-ին կար 308,5 հզ․ գլուխ խոշոր, 184,5 հզ․ գլուխ մանր եղջերավոր անասուն, 299,8 հզ․ խոզ։ Զարգանում է թռչնաբուծությունը։
{{լայն|Տրանսպորտը}}։ Երկաթուղիների երկարությունը 153 կմ է, կոշտ ծածկույթով ավտոճանապարհներինը՝ 1445 կմ։ Վոլգա և Վետլուգա գետերի վրա կա նավարկություն։ Հանրապետությունը օդային ուղիներով կապված է ՍՍՀՄ տարբեր մասերի հետ։
Մարիական ԻՍՍՀ ՍՍՀՄ զանազան շրջանների մատակարարում է տեխ․ թուղթ, կիսահաղորդիչ սարքեր, սառնարանային սարքավորում, վիտամիններ, մետաղահատ գործիքներ, արհեստական կաշի ևն։ Ստանում է վառելիք, արդ․ հումք, թեթև արդյունաբերության ապրանքներ ևն։
'''Առողջապահությունը։''' Սովետական իշխանության տարիներին Մարիական ԻՍՍՀ–ում լրիվ վերացել է տրախոման, խիստ նվազել են վարակիչ հիվանդությունները։ 1978-ին գործել է հիվանդանոցային ավելի քան 90 հիմնարկ՝ 8,5 հզ․ մահճակալով (1000 բնակչին՝ 12,1 մահճակալ)։ Արտահիվանդանոցային օգնություն են կազմակերպել ամբուլատոր–պոլիկլինիկական մոտ 105 և գյուղական ֆելդշերա-մանկաբարձական մոտ 400 կետ։ Աշխատել են 1,9 հզ․ բժիշկ (370 բնակչին՝ 1 բժիշկ) և 7,0 հզ․ միջին բուժաշխատող։ Կա բժշկ․ ուսումնարան։ Կլենովոգորսկի և Կրասնոգորսկի հանքային ջրերն օգտագործվում են բուժիչ նպատակներով։ Գործում են առողջարաններ, հանգստյան տներ։
'''Ժողովրդական կրթությունը, կուլտուր-լուսավորական և գիտական հիմնարկները։''' 1914–15 ուս․ տարում Մարիական ԻՍՍՀ–ի ներկայիս տարածքում գործում էր 507 հանրակրթական դպրոց (այդ թվում 502-ը՝ տարրական)։ Բարձրագույն և միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություններ չեն եղել։ 1979/80 ուս․ տարում հանրապետությունում կար շուրջ 477 հանրակրթական դպրոց, 33 պրոֆտեխնիկական ուսումնարան, 13 միջնակարգ մասնագիտական ուս․ հաստատություն, 3 բուհ՝ մարիական համալսարանը, Ա․ Մ․ Գորկու անվ․ մարիական պոլիտեխնիկական և Ն․ Կ․ Կրուպսկայայի անվ․ մարիական մանկավարժական ինստ–ները (Յոշկար Օլա)։
1978-ին հանրապետությունում գործում էին 395 մասսայական գրադարան, 3 թատրոն, ֆիլհարմոնիա, Մարիական հանրապետական գավառագիտական (Յոշկար Օլա) և Լեռնամարիական շրջանային գավառագիտական (Կոզմոդեմյանսկ) ևն թանգարաններ, 503 ակումբային հիմնարկ, 373 կինոսարքավորում, ավելի քան 15 պիոներների պալատ և տուն։
1978-ի վերջին Մարիական ԻՍՍՀ–ում կար ավելի քան 10 գիտական հիմնարկ (ներառյալ բուհերը), այդ թվում՝ Մարիական ԻՍՍՀ Մինիստրների խորհրդին կից լեզվի, գրականության, պատմության և տնտեսագիտության մարիական ԳՀԻ (Յոշկար Օլա), թաղանթանյութի–թղթի արդյունաբերության համամիութենական ԳՀԻ–ի մարիական մասնաճյուղը (Վոլժսկ), Մարիական պետ․ գյուղատնտ․ փորձակայանը։
'''Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը։''' Հանրապետական թերթերն են՝ «Մարիյ կոմունա» («Մարիական կոմունա», 1918-ից, մարիերեն), «Մարիյսկայա պրավդա» («Марийская правда», 1921-ից), «Մոլոդոյ կոմունիստ» («Молодой коммунист», 1934-ից), «Յամդե լիյ» («Եղիր պատրաստ», 1933-ից, մարիերեն), հանդեսները՝ «Օնչիկո» («Առաջ», 1954-ից, մարիերեն), երգիծական «Պաչեմիշ» («Կրետ», 1957-ից՝ մարիերեն, 1958-ից՝ ռուս․), «Պոլիտիչեսկայա ինֆորմացիա» («Политическая информация», մարիերեն և ռուս․)։ Ռադիոհաղորդումները տրվում են մարիերեն և ռուս․։ Հեռուստատեսության տեղական ծրագիրը 3-ժամյա է, հաղորդվում են նաև կենտրոնական հեռուստատեսության ծրագրերը։
'''Գրականությունը։''' Մարի ժողովրդի գրականությունն առաջացել է XX դ․ սկզբին։ Ազգային գրականության հիմնադիրներն են Ս․ Չավայնը (1888–1942), Մ․ Գերասիմով–Միկայը (1885–1944), Ն․ Մուխինը (1890–1943) և ուրիշներ։ Զարգացումն սկսվել է Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո։ Առաջին տարիներին գերիշխել է պոեզիան։ 1930-ական թթ․ երևան են եկել վեպն ու վիպակը: Չավայնի «Ակպատիր» (1935) պատմական դրաման մարիական դրամատուրգիայի բարձրակետն է։ Այդ շրջանում իր լավագույն դրամաներն է գրել Մ․ Շկետանը (1898–1937)։ Նախապատերազմյան պոեզիան ներկայացնում են Միկլայ Կազակովը (ծն․ 1918), Ի․ Օսմինը (ծն․ 1915), Մ․ Մայնը (ծն․ 1914), Ն․ Իլյակովը (1913–67), Ա․ Բիկը (ծն․ 1915) և ուրիշներ։ Հայրենական մեծ պատերազմի տարիներին առանձնահատուկ ուժով է հնչել պոեզիան (Ս․ Վիշնևսկի, ծն․ 1920, Կազակով, Մայն, Գ Մատյուկովսկի, ծն․ 1926, Ա․ Կանյուշկով, ծն․ 1925)։ Ետպատերազմյան մարիական արձակը հարստացել է Ն․ Լեկայնի (1907–60), Դ․ Օրայի (1901–50), Իլյակովի, Յա․ Էլեկսեյնի (1893–1965), Վ․ Իվանովի (1923–1971) և այլոց վիպակներով ու վեպերով, ժամանակակիցը ներկայացնում են Ա․ Միչուրին–Ազմեկեյը (ծն․ 1912), Վ․ Կոսորոտովը (ծն․ 1930), Ա․ Ասաևը (ծն․ 1912), Ա․ Յուզիկայնը (ծն․ 1929)։ Պոեզիայում ժողովրդականություն են վայելում Մ․ Յակիմովը (ծն․ 1929) և Վ․ Կոլումբը (ծն․ 1935): Հայտնի են Ս․ Նիկոլաևի (ծն․ 1908), Ն․ Արբանի (ծն․ 1912), Ա․ Վոլկովի (ծն․ 1923), Կ․ Կորշունովի (ծն․ 1929), Ն․ Ռիբակովի (ծն․ 1932) դրամաները։
'''Ճարտարապետությունը և կերպարվեստը։''' Մարիական ԻՍՍՀ տարածքում հայտնաբերվել են մ․ թ․ ա․ II հազարամյակի կեսի քարե և կավե քանդակագործական պարզունակ կենդանապատկերներ, բրոնզի դարի մետաղյա զարդեր։ Ժող․ ճարտարապետությանը բնորոշ են հատակագծում П–աձև բակերով, գերանակապ խրճիթը, ամառային խոհանոցը («կուդո»), մառանը։ Մարիների ժող․ արվեստում հնուց տարածված են փայտի քանդակազարդումը, ասեղնագործությունը, նախշավոր ոստայնանկությունը, կեչու կեղևից հյուսածո ու դրոշմազարդ իրերի պատրաստումը, ավելի ուշ՝ մետաղի զարդապատումը, ճկածո և հյուսածո կահագործությունը։ Զարդապատկերներում զուգակցված են երկրաչափական, բուսական, կենդանական մոտիվները։ Սովետական իշխանության հաստատմամբ քաղաքները կառուցապատվել են ըստ գլխավոր հատակագծերի։ 1930-ական թվականներից կառուցվել են քարե մոնումենտալ շենքեր (վարչական շենք, այժմ՝ համալսարան, 1936, ճարտ․ Ա․ Զ․ Գրինբերգ, Մ, Շկետանի անվ․ մարիական երաժշտա–դրամատիկական թատրոնը, 1960, ճարտ–ներ՝ Պ․ Ա․ Սամսոնով, Մ․ Ֆ․ Նի, ՍՄԿԿ մարզկոմի և հանրապետության Մինիստրների խորհրդի շենքը, 1971, ճարտ․ Ս․ Ա․ Կլեյմյոնով, բոլորը՝ Յոշկար Օլայում), հյուրանոցներ, կինոթատրոններ, բնակելի տներ ևն։ 1941-ին կազմակերպվել է ՍՍՀՄ ճարտարապետների միության Մարիական բաժանմունքը։
1920-ական թթ․ կեսից սկզբնավորվել է պրոֆեսիոնալ կերպարվեստը։ Ստեղծվել են Պետ․ ազատ արվեստանոցներ (1920–1923), 1926-ին՝ ԱԽՌՈ–ի մասնաճյուղ, 1940-ին՝ «Մարիյ խուդոժնիկ» ընկերությունը, 1961-ին՝ ՌՍՖՍՀ նկարիչների միության Մարիական բաժանմունքը (1968-ից՝ Մարիական ԻՍՍՀ նկարիչների միություն)։ Ճանաչված նկարիչներից են Բ․ Ի․ Օսիպովը, Ի․ Մ․Պլանդինը, Ի․ Ի․ Մամաևը, Ա․ Մ․Պուշկովը, Ա․ Ի․ Բուտովը, Յու․ Մ, Բլեկովը, Ա․Պ․ Զարուբինը, Պ․ Տ․ Գորբունցովը, Ն․Պ․ Կարպովը, քանդակագործներից՝ Ֆ․ Պ․ Շաբերդինը, Օ․ Ա․ Գեդովը, Վ․ Մ․ Կոզմինը, գրաֆիկներից՝ Լ․ Լ․ Ակազեևը, Ա․ Գ․ Օռլովը, բեմանկարիչներից՝ Ա․ Ա․ Բրովցինը, մոնումենտալ–դեկորատիվ արվեստի ներկայացուցիչներից՝ Ա․ Ֆ․ Նովոսյոլովը, Ի․ Պ․ Մյասնիկովը։
'''Երաժշտությունը։''' Մինչև Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունը մարիների երաժշտական մշակույթը<noinclude></noinclude> 7t17xqjj3l5ijvy1qb2ew45144qrckf Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/319 104 25041 393802 266146 2026-08-10T08:42:04Z ~2026-40713-29 14065 393802 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>միայն ժող., հիմնականում՝ միաձայն, երգային ստեղծագործությունն էր: Երգերին բնորոշ են պենտատոնիկան և 2-մաս քառյակային ձևը: Ժող. երաժշտական գործիքներից են՝ կուսլե (գուսլի), շուվիր (պարկապզուկ), շիյալտիշ (սրինգ), կովիժ (2-լարանի ջութակ), տումիր (թմբուկ) ևն: Ժող. գործիքներով կատարվում են հիմնականում պարեղանակներ: 1908-ին Ա. Կ. Ապտրիևը կազմել է մարիական ժող. երգերի առաջին ժողովածուն: Մարիական երգեր գրառել և հրատարակել են Վ. Մ. Վասիլևը, Ի. Ս. Պալանտայը, Յա. Ա. Էշպայը և ուրիշներ: Պրոֆեսիոնալ բազմաձայն երաժշտության հիմնադիրն է առաջին երգչախմբի կազմակերպիչ, երգերի, խմբերգերի հեղինակ Ի. Ս. Պալանտայը (Կլյուչնիկով): Մարիական երաժշտության զարգացման գործում մեծ ավանդ է ներդրել Ա. Յա. Էշպայը, որը, ստեղծագործաբար օգտվելով ժող. մելոսից, հեղինակել է սիմֆոնիկ պարեր, դաշնամուրային կոնցերտներ, սիմֆոնիաներ: Առաջին ազգային բալետի («Անտառային լեգենդ», 1971) հեղինակն է Ա. Բ. Լուպովը, առաջին ազգային օպերան («Ակպատիր», բեմ. 1963) գրել է Է. Ն. Սապաևը: Մարիական ԻՍՍՀ–ում գործում են (1975)՝ Մ. Շկետանի անվ. երաժշտա–դրամատիկական (1968-ից) թատրոնը, Երգչախմբային ընկերությունը (1958), ֆիլհարմոնիան (1939), մարիական երգի–պարի անսամբլը (1939), Ժող. ստեղծագործության տունը (1946), ՌՍՖՍՀ կոմպոզիտորների միության Մարիական բաժանմանունքը (1940), երաժշտական ուսումնարանը (1937), 31 երաժշտական դպրոց:
'''Թատրոնը''': Մինչև սովետական իշխանության հաստատումը մարիերեն տրվել է միայն մեկ ներկայացում (1910): Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից հետո սկսել է զարգանալ թատերական ինքնագործունեությունը: 1919-ին Տինիշ Օսիպի «Հանուն օրենքի» ներկայացումով Յոշկար Օլայում բացվել է մարիների շրջիկ թատրոնը: Պրոֆեսիոնալ թատրոնի կազմավորման գործում կարևոր դեր են խաղացել ռուս դասականների, սովետական, այդ թվում՝ մարիական (Ս. Չավայն, Մ. Շկետան), դրամատուրգների պիեսների բեմադրությունները: 1929-ին ստեղծվել է Մարիական պետ. թատրոնը (1948-ից՝ Մ. Շկետանի անվ., 1968-ից՝ Մարիական երաժշտա–դրամատիկական թատրոն): Լավագույն ներկայացումներից են՝ Ս. Նիկոլաևի «Սալիկա» (1938), Ն. Արբանի «Յանլիկ Պասետ» (1944), «Երիտասարդ գվարդիա» (1946, ըստ Ֆադեևի), Գոգոլի «Ռևիզոր» (1952), Ի. Պոպովի «Ընտանիք» (1962): Գործում են նաև Հանրապետական ռուս. դրամատիկական (1936) և տիկնիկային (1943) թատրոնները:
''Գրկ.'' Очерки истории Марийской АССР. (С древнейших времен до Великой Октябрьской социалистической революции), Йошкар-Ола, 1965; Очерки истории Марийской АССР (1917-1960), Йошкар-Ола, 1960; {{լայն|Водовозов С}}., Марийская АССР. Экономикогеографический очерк, Йошкар-Ола, 1956; Очерки истории марийской литературы, ч. 1, Йошкар-Ола, 1963, ч. 2, նույն տեղում, 1960; {{լայն|Новоселова Л}}., 50 лет советской марийской музыки, «Музыкальная жизнь», 1970, .№ 24; История советского драматического театра, т, 1-6, М., 1966-71.
'''ՄԱՐԻԱՄ''' (ծն. և մահ. թթ. անհտ.), հայ գրիչ և ծաղկող: 1456-ին Ջուղայում ընդօրինակել և ծաղկել է Գրիգոր Տաթևացու «Գիրք քարոզութեան» ձեռագիրը (հայտնաբերել է սփյուռքահայ արվեստաբան Ա. Երեմյանը 1946-ին, Իրանի Սպահանի նահանգի Չարմանալ գավառի այդ ժամանակ դեռևս հայաբնակ Մամուռան գյուղում): Ձեռագրի տարբեր ոճերով ու բովանդակությամբ մանրանկարները (կատարման նրբությամբ և բանաստեղծական պատկերավորությամբ ուշագրավ է 16-րդ էջի խորանը), ճոխ երանգներով լուսանցազարդերը, թռչնազարդերը և գեղագրերը արտացոլում են XV դ. Հին Ջուղայի նկարչական դպրոցին բնորոշ հատկանիշները: Մ. XV դ. միակ նկարչուհին է, որի ստեղծագործությունների նմուշները պահպանվել են:
''Գրկ.'' {{լայն|Երեմյան Ա}}., XV դարի մի անհայտ նկարչուհի, «Էջմիածին», 1952, № 7:
'''ՄԱՐԻԱՄ''', լեռներ Հայկական լեռնաշխարհում, Կոպա (Կապույտ) լեռներից հարավ, Եփրատ գետի և նրա ձախակողմյան վտակ Դերջանի միջև: Երկարությունը մոտ 45 կմ է, բարձրությունը՝ մինչև 2600 մ (Մարիամ լեռ): Կազմված են կրաքարերից, բյուրեղային թերթաքարերից և ուլտրահիմքային ապարների ներժայթուկներից:
'''ՄԱՐԻԱՄ ԱՍՏՎԱԾԱԾԻՆ''', {{լայն|Աստվածամայր, Տիրամայր, Կույս Մարիամ}}, ըստ քրիստոնեական ավանդության՝ Հիսուս Քրիստոսի մայրը: Ավետարանիչները Մ–ին անվանում են Հովակիմի և Աննայի դուստրը, Հովսեփի կինը, որից ծնվել են նաև այլ զավակներ: Մ–ի պաշտամունքը ձևավորվել է բնության զարթոնքն ու պտղաբերությունը խորհրդանշող նախաքրիստոնեական դիցամայրերի ([https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/312 ''Իզիդա''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/377 ''Իշտար''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/108 ''Մա''], [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/397 ''Կիբելա''] և ուրիշներ) պաշտամունքների ազդեցությամբ: Քրիստոնեական աստվածաբանները IV դ. Մ–ին հռչակեցին «անարատ կույս»: Եփեսոսի Տիեզերական երրորդ ժողովը (431) Մ–ին պաշտոնապես ճանաչեց աստվածամայր, որի երկրպագությունն այնուհետև տարածվեց քրիստոնեական աշխարհում, մանավանդ կաթոլիկների մեջ: Մ–ին նվիրվեցին բազմաթիվ տաճարներ, սրբապատկերներ, նրա պատվին սահմանեցին տոներ ևն: 1854-ին կաթոլիկ եկեղեցին ընդունեց Մ–ի «անարատ հղիության», 1950-ին՝ «երկինք համբարձվելու» մասին դոգմաները, իսկ 1964-ին Պողոս VI պապը նրան հռչակեց «եկեղեցու մայր»:
Միջնադարյան արվեստում տարածված էր Մ–ի կերպավորումն իր մանկան հետ: Վերածնության դարաշրջանում ստեղծվել են Ս. Բոտտիչելլիի, Լեոնարդո դա Վինչիի, Ռաֆայելի և այլոց մեծ կտավները՝ նվիրված Մ–ի կերպարին:
'''ՄԱՐԻԱՄ–ՂՈՒԿԱՍՅԱՆ ՕՐԻՈՐԴԱՑ ԴՊՐՈՑ''' {{լայն|Շուշիում}}, հիմնվել է 1864-ին, Պ. Շանշյանի, Պ. Պռոշյանի ու տեղացի Հախումյան ամուսինների ջանքերով: Սկզբում գործել է Հախումյանների սեփական բնակարանից հատկացված հարկաբաժնում: Տեսչուհի է ընտրվել Մ. Հախումյանը: Նպատակն էր պատրաստել լուսավորյալ վարժուհիներ և մայրեր: Ուսուցումը տարվել է հայերեն: Ավանդվել են հայոց լեզու, ռուսաց լեզու, հայոց պատմություն, թվաբանություն, աշխարհագրություն, վայելչագրություն, ձեռագործ, նկարչություն, երգեցողություն: Մի քանի տարի գործելուց հետո փակվել է: Վերաբացվել է 1876-ին, Ա. Սեդրակյանի ջանքերով, Հռիփսիմյան օրիորդաց դպրոց անվամբ: Հետագայում նորից կրել է Մարիամյան անունը: 1877-ին ունեցել է 4 ուսուցիչ, 70 աշակերտուհի: 1884-ից անցել է միջնակարգ դասընթացի (13 ուսուցիչ, 171 աշակերտ): 1885-ին փակվել, 1886-ին վերաբացվել է որպես երկդասյան իգական դպրոց: 1888-89 ուսումնական տարում ունեցել է 199 աշակերտուհի: Ուսումնական առարկաների թվում ավելացել են կրոնն ու բնական պատմությունը: 1908-09 ուսումնական տարում ունեցել է 5 բաժանմունք՝ 218 սովորողով: 1913-ին շուշեցի Ղուկասյան եղբայրները ի հիշատակ իրենց հանգուցյալ քրոջ՝ Մարիամի, տեղի օրիորդաց դպրոցին հատկացրել են 200000 ռ., Շուշիում գտնված իրենց տունը (40 հզ. ռ. արժողությամբ), և դպրոցը կոչվել է Մարիամ–Ղուկասյան: Բոլոր առարկաները դասավանդվում էին հայերեն, բացի ռուսաց պատմությունից և աշխարհագրությունից: 1915-ին ուներ 320 աշակերտ: 1917-ին լրիվ միջնակարգ դպրոց էր: Գործել է մինչև 1920-ը:
'''ՄԱՐԻԱՄՅԱՆ ՕՐԻՈՐԴԱՑ ԴՊՐՈՑ''' {{լայն|Թիֆլիսում}}, հիմնվել է 1868-ին, Մողնու թաղամասի նորաշեն Ս. Աստվածածին եկեղեցուն կից, [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/128 ''Ստեփան''] Ստեփանյանի (Խ. Ստեփանե) նախաձեռնությամբ և մի շարք մտավորականների աջակցությամբ: Տեղավորված էր Լոռիս–Մելիքովի տանը: Միդասյան էր, ուներ 26 աշակերտուհի: Առաջին վերակացուն Փեփրոնյա Տեր–Հովհաննիսյանն էր, տեսուչը՝ Խ. Ստեփանեն: Հիմնականում պահվել է եկեղեցու եկամուտներով: Ավանդվել են կրոն, հայոց լեզու, պատմություն, ռուսաց լեզու, ֆրանս., թվաբանություն, երգ, վայելչագրություն, նկարչություն, ձեռագործ, մարմնամարզություն: Տեսուչներ են եղել նաև Հ. Չիգանյանը, Գ. Հովհաննիսյանը, Գ. Արծրունին: Դասավանդ ել են Ն. Ալադաթյանը, Զ, Գրիգորյանը, Մ. Սալամբեկյանը, Հ. Սուզանաճյանը, Գ. Քաթանյանը և ուրիշներ: 1878-ին հոգաբարձու Գ. Իգմիրյանը եռահարկ շենք է նվիրել դպրոցին: Ն. Սողալյանի տեսչության օրոք (1896) դպրոցն ուներ երեք բաժանմունք (105 աշակերտուհի): Ցարական կառավարությունը մի քանի անգամ փակել է հայկ. մյուս դպրոցների հետ միասին: Գոյատևել է մինչև 1920-ը:{{ՀՍՀ հեղ|Ի. Ներսիսյան}} '''ՄԱՐԻԱՆՅԱՆ ԱՆԴՈՒՆԴ''', Համաշխարհային օվկիանոսի ամենախոր իջվածքը: Գտնվում է Խաղաղ օվկիանոսի արմ. մասում, Մարիանյան կղզիներից հվ–արլ.: Երկարությունը 1500 կմ է: Ունի V-աձև կտրվածք, թեք լանջեր, հարթ հատակ (1-5 կմ լայնությամբ), բաժանված է մի քանի մեկուսացված իջվածքների (8-11 կմ խորությամբ): Առավելագույն խորությունը 11022 մ է: Մ–ի խորությունը չափել է սովետական «Վիտյազ» հետազոտական նավը, 1957-ին:<noinclude></noinclude> hcnza8zjbo1h9p07ncw61hzat3mytdh Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/320 104 25042 393803 266149 2026-08-10T08:57:49Z ~2026-40713-29 14065 393803 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>'''ՄԱՐԻԱՆՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ''' (Marianas Islands, Իսպանիայի թագավոր Ֆիլիպ IV-ի կնոջ անունով), կղզիների խումբ Խաղաղ օվկիանոսում, Միկրոնեզիայում: Բաղկացած են 15 մեծ և մի քանի փոքր կղզիներից ու խութերից: Առաջացնում են հս. և հվ. շղթաներ: Տարածությունը՝ ավելի քան 1,1 հզ. կմ², բն. 100 հզ. (1974): Գուամ կղզին ԱՄՆ–ի տիրույթն է, մնացած կղզիները (600 կմ² տարածությամբ, մոտ 13,4 հզ. բն., 1972) ՄԱԿ–ի խնամարկյալ տերիտորիաներ են և կառավարվում են ԱՄՆ–ի կողմից: Ունեն հրաբխային և կորալային ծագում, կան գործող հրաբուխներ, ֆոսֆորիտների, ծծմբի, մանգանի, երկաթի հանքավայրեր: Բարձրությունը մինչև 965 մ է, կլիման և բուսականությունը՝ արևադարձային: Մշակում են շաքարեղեգ, կոկոսյան արմավենի, բանան, բամբակենի, ցիտրուսներ: Զբաղվում են անասնապահությամբ, ձկնորսությամբ: ԱՄՆ–ի ռազմական բազաներն են: Մ. կ. հայտնագործել է Ֆ. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/111 ''Մագելանը''], 1521-ին:
'''ՄԱՐԻԱՆՍԿԵ ԼԱԶՆԵ''' (չեխ. Marianske Lazne), քաղաք Չեխոսլովակիայում, Չեխական Սոցիալիստական Հանրապետությունում, Արևմտա–Չեխական մարզում: 14,6 հզ. բնակիչ (1974): Գտնվում է Չեխական անտառի ստորոտում, 600 մ բարձրության վրա: Բալնեոլոգիական բուժավայր է, Կարլովի Վարիից 40 կմ հվ.: Ամառը չափավոր տաք է (հուլիսի միջին ջերմաստիճանը՝ 15,9°C), ձմեռը՝ մեղմ (հունվարի միջին ջերմաստիճանը՝ –3-ից –7°C), տարեկան տեղումները՝ 750 մմ: Բուժիչ միջոցներն են՝ ածխաթթվային հանքային աղբյուրները (մոտ 40), տորֆացեխաբուժությունը: Բուժվում են միզուղիների, շնչառական օրգանների ոչ տուբերկուլոզային բնույթի, մաշկային, ծայրամասային նյարդային համակարգի հիվանդություններով և նյութափոխանակության խանգարումներով տառապողները: Գործում են առողջարաններ, ցեխաբուժարաններ, ըմպելասրահներ:
'''ՄԱՐԻԱՏԵԳԻ''' (Mariategui) Խոսե Կարլոս (1895-1930), պերուական քաղաքական գործիչ, հասարակագետ, գրաքննադատ: 1918-ից մասնակցել է բանվորական շարժմանը, 1919-ին արտաքսվել երկրից, մեկնել Եվրոպա: Ներկա է եղել Իտալիայի կոմկուսի հիմնադիր համագումարին (1921) և 1922-ի Ջենովայի կոնֆերանսին: Վերադառնալով Պերու (1923)՝ պրոպագանդել է մարքսիզմ–լենինիզմի գաղափարները: Առաջիններից մեկը տվել է Լատինական Ամերիկայի պատմության և մշակույթի մարքսիստական վերլուծությունը: Մ. նպաստել է Լատինական Ամերիկայում սովետական գրականության ժողովրդականացմանը: 1926-ից հրատարակել է «Ամաուտա» («Amauta», մինչև 1930-ը) հանդեսը, որի շուրջ համախմբել է մայր ցամաքի մշակույթի առաջադեմ գործիչներին, 1928-ից՝ «Լաբոր» («Labor») բանվորական թերթը: 1928-ին հիմնել է Պերուի կոմկուսը (մինչև 1930-ը կոչվել է սոցիալիստական), եղել նրա առաջին գլխավոր քարտուղարը:
'''ՄԱՐԻԵՍ''' (Maries) Լուի (19.8.1876, Փարիզ – 18.11.1958, Շանտիյի), ֆրանսիացի հայագետ, բանասեր: Տիրապետել է լատիներենին, հին և նոր հունարենին, եբրայերենին, ռուսերենին, հայերենին։ Աշակերտել է Ա․ Մեյեին, Ֆ․ Մակլերին, Հ․ Փերնոյին, Պ․ Բուայեին։ Եղել է Վենետիկի Մխիթարյան միաբանության ճեմարանի անդամ (1934-ից)։ 1926-ին Փարիզի Կաթոլիկական ինստ-ում բացել է դասական հայերենի ամբիոն, որը ղեկավարել է 20 տարի, միաժամանակ դասավանդել է Արևելյան կենդանի լեզուների ազգային դպրոցում (1928-ից)։ 1928-ին լույս է ընծայել «Ուսումնասիրություն Եզնիկի մոտ գոյություն ցույց տվող մի քանի անունների և բայերի մասին» աշխատությունը, ուր Մ․ լուսաբանում է մի քանի լեզվաբանական ու բանասիրական խնդիրներ։ «Հայերենի գոյական անցյալ կատարյալի և ստորադասականի կազմության մասին» (1931) ուսումնասիրության մեջ Մ․ անդրադարձել է հայերենի խոնարհման մի քանի հարցերի: Թարգմանել և ծանոթագրել է Եզնիկ Կողբացու «Հաղագս աստծո»-ն («Եղծ աղանդոցը»-ը), որը հրատարակել է Շ. Մերսիեն 1960-ին: Հայագիտական հոդվածներով հանդես է եկել հայ («Հանդես ամսօրյա», «Հանդես հայագիտության») և ֆրանս. պարբերական մամուլի էջերում:{{ՀՍՀ հեղ|Թ. Կարադելյան}} '''ՄԱՐԻԻ ՄԱՐԶ,''' Թուրքմենական ՍՍՀ կազմում: Կազմվել է 1970-ի դեկտ. 14-ին: Գտնվում է հանրապետության հվ–արլ-ում: Տարածությունը 86,8 հզ. կմ² է, բն. 647 հզ. (1980): Բաժանվում է 10 վարչական շրջանի, ունի 4 քաղաք, 16 քտա, կենտրոնը՝ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/315 ''Մարի'']: Մ. մ. պարգևատրվել է Լենինի շքանշանով:
'''Բնությունը:''' Մ. մ. գտնվում է Թուրանի դաշտավայրի հվ–արլ-ում, Կարակումներ անապատի սահմանում: Մակերևույթը ալիքավոր, դեպի հս. թույլ թեքությամբ հարթավայր է: Հս–ում է գտնվում Ունգուզի թաքիրա–աղուտային իջվածքը, հվ–ում և հվ–արլ-ում՝ Կենտրոնական Կարակումները (մինչև 150-300 մ բարձրությամբ): Թեջեն գետից արմ. Կոպետդաղի նախալեռնային հարթավայրերը (50-350 մ) միացնում են Պարոպամիզի նախալեռները Բադխիզի և Կարաբիլի բարձրությունների հետ: Կլիման ցամաքային է, չոր: Հունվարի միջին ջերմաստիճանը –2°C-ից –4°C է, հուլիսինը՝ 28°C-ից 32°C, տարեկան տեղումները՝ 100-300 մմ: Հիմնական գետերն են Մուրղաբը (Կաշան և Կուշկա վտակներով) և Թեջենը, որոնց վրա կառուցված են ջրամբարներ: Մարզի տարածքը արլ–ից արմ. կտրում անցնում է Լենինի անվ. Կարակումի ջրանցքը (նավարկելի է Ամուդարյայից մինչև Մարի քաղաքը): Գերակշռում են ավազաանապատային և մոխրագույն հողերը, օազիսներում՝ ալյուվիալ, տեղ–տեղ՝ աղակալված հողերը: Կան նաև թաքիրանման, բաց մոխրագույն հողեր ու աղուտներ: Ավազուտների համար բնորոշ է տիպիկ անապատային բուսականությունը՝ սպիտակ և սև սաքսաուլը, ավազային ակացիան, խոտաբույսերը, էֆեմերները ևն: Կոպետդաղի նախալեռնային հարթավայրում տարածված են աղուտներով օշինդրա–շյուղախոտային տափաստաններ, Բադխիզում և Կարաբիլում՝ խոտասեզային բուսականություն, Մուրղաբի հովտում՝<noinclude></noinclude> sg6zif2wp6rhqt9et3u5c3lt11e299z Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/321 104 25043 393804 266156 2026-08-10T09:12:39Z ~2026-40713-29 14065 393804 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>ողողվող անտառներ (տուգայներ)։ Բադխիզի արգելավայրում կան պիստակի պուրակներ և 60 տեսակ էնդեմիկ բույսեր։ Կենդանիներից անապատում հանդիպում են ջեյրան, գայլ, աղվես, բորենի ևն, Մուրղաբի հովտում՝ վագրակատու, Բադխիզի արգելավայրում՝ վայրի խոյ, ընձառյուծ ևն։ Բազմաթիվ են կրծողները, սարդանմանները, սողունները, թռչունները։
'''Բնակչությունը'''։ Մ․ մ–ում բնակվում են թուրքմեններ, ռուսներ, հայեր, ղազախներ, բելուջներ, թաթարներ, ուկրաինացիներ և այլք։ Միջին խտությունը 1 կմ² վրա 7,5 մարդ է, քաղաքային բնակչությունը՝ 33% (1980)։ Քաղաքներն են Մարին, Բայրամ Ալին, Թեջենը, Իոլոտանը, Կուշկան։
'''Տնտեսությունը։''' Մ․ մ․ Թուրքմենական ՍՍՀ բամբակագործական և կարակուլաբուծական գլխավոր շրջանն է՝ զարգացած բամբակազտիչ, թեթև, սննդի արդյունաբերությամբ և նոր ձևավորվող գազաքիմիական համալիրով։ Էներգետիկան հիմնված է տեղական գազի վրա։ 1960-ական թթ․ հայտնաբերած նավթի, գազի խոշոր հանքավայրերի շնորհիվ մարզը դարձավ գազ արդյունահանող շրջան։ Գործում է Մարիի ՊՇԷԿ–ը։ Կան մեքենաշինական գործարան, շինանյութերի, մսի–կաթի արտադրություն, բամբակազտիչ, բրդի լվացման և մանածագործական–գործվածքային, կարի, կոշիկի, կաշվի, գորգագործական ձեռնարկություններ, յուղի–ճարպի կոմբինատ, գինեգործություն։
'''Գյուղատնտեսության''' հիմնական ճյուղերն են բամբակագործությունը, կարակուլաբուծությունը, պտղաբուծությունը։ Հողագործությամբ զբաղվում են Մուրղաբի և Թեջենի ոռոգվող օազիսներում։ Մ․ մ–ում կա 116 կոլտնտեսություն, 21 սովետական տնտեսություն (1973)։ Անասնապահության մեջ գերակշռում են կարակուլաբուծությունը, ուղտաբուծությունը, մսակաթնատու անասնապահությունը և թռչնաբուծությունը։ Զարգացած է շերամապահությունը։ Երկաթուղիները ավելի քան 700 կմ են, ավտոճանապարհները՝ 2528 կմ (1972): 1972-73 ուս. տարում Մ․ մ–ում գործում էր 426 հանրակրթական դպրոց, 8 պրոֆտեխնիկական ուսումնարան, 4 միջնակարգ մասնագիտական ուս. հաստատություն։ 1972-ին կար 322 գրադարան, պատմահեղափոխական թանգարան, դրամատիկական թատրոն, 239 ակումբ, 184 կինոկայանք, պիոներների պալատ, հեռուստակայան, մարզային 2 թերթ։
1973-ին կար 87 հիվանդանոցային հիմնարկություն, 1000 բժիշկ։ Մ․ մ–ում է Բայրամ Ալի առողջարանը։
'''ՄԱՐԻԻՆՅԱՆ ԹԱՏՐՈՆ''', տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/562 ''Լենինգրադի օպերայի և բալետի թատրոն'']։
'''ՄԱՐԻՆԵ ԵԿԵՂԵՑԻ''' ({{լայն|Ս․ Մարիանե, Ս․ Մարիամ}}), հայկական ճարտարապետական հուշարձան ՀՍՍՀ Աշտարակ քաղաքի հյուսիս–արևելքում։ Կառուցվել է 1281-ին, դարչնագույն սրբատաշ տուֆից։ Հատակագծում ներքուստ խաչաձև (արլ. երկու կրկնահարկ ավանդատներով, արմ. խաչաթևից բացվող զույգ սենյակներով), արտաքուստ ուղղանկյուն (11,45 մ x 8.88 մ) գմբեթավոր կառույց է։ Մուտքերը արմ–ից և հվ–ից են։ Մ․ ե․ ունի շեշտված վերձիգ համաչափություններ, ճակատների միանման, պարզ մշակում։ Հարդարանքից ուշագրավ են պատուհանների կիսագլանային հատվածքի քառանկյուն պարակալները՝ խաչաձև դասավորված եռաթև հավելումներով։ Առագաստային փոխանցումով գմբեթի թմբուկը ներքուստ շրջանաձև է, արտաքուստ՝ տասանիստ։ Հվ. խաչաթևի կտուրի զանգաշտարակը 1838-ի գործ է։ Շուրջը պահպանվել են խոշոր, անմշակ բազալտից պարսպի մնացորդներ։
''Գրկ.'' {{լայն|Աբրահամյան Վ․}}, Հայկական ԽՍՀ պատմական հուշարձանները, Աշտարակի շրջան, Ե․, 1940: {{լայն|Яралов Ю. С}}., Аштарак, М., 1947․{{ՀՍՀ հեղ|Գ․ Շախկյան}} '''ՄԱՐԻՆԵԼՅՈ,''' {{լայն|Մարինելյո ի Վիդաուրրետա}} (Marinello у Vidaurreta), Խուան (1898-1977), Կուբայի քաղաքական ու հասարակական գործիչ, գրականագետ, հրապարակախոս։ Ավարտել է Հավանայի համալսարանը, 1962-ին նրա ռեկտորն էր։ 1937-ին եղել է հանրապետական Իսպանիայում, բանաստեղծ Գիլիենի հետ հրատարակել «Հանրապետական Իսպանիայի մարդիկ» ռեպորտաժների ժողովածուն։ 1938-ից կուսակցական ղեկավար աշխատանք է կատարել։ 1965-ից՝ Կուբայի կոմկուսի Կենտկոմի անդամ։ Մ․ եղել է կոնգրեսի դեպուտատ (1942-44), սենատոր (1944-46), սենատի փոխնախագահ (1946-48): 1950-ին լույս է ընծայել «Ճանապարհորդություն ՍՍՀՄ և ժողովրդական դեմոկրատիայի երկրներ» ուղեգրությունների գիրքը։ Մ–ի հիմնական ստեղծագործությունը գրաքննադատական հրապարակախոսությունն է։ Նա հանդես է եկել որպես Կուբայի և Լատինական Ամերիկայի արվեստի ազգային ինքնատիպության, սոցիալական ուղղվածության տեսաբան ու պրոպագանդիստ։ Առանձնահատուկ տեղ են գրավում Խ․ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/344 ''Մարտիի''] մասին գրած աշխատությունները։ «Ժամանակակիցներ։ Նոթեր և հուշեր․..» (1964) գրքում պատկերել է Լատինական Ամերիկայի և Եվրոպայի մշակույթի ականավոր գործիչների։ 1963-ից Կուբայի ներկայացուցիչն էր ՅՈԻՆԵՍԿՕ–ում։ 1950-ից՝ Խաղաղության համաշխարհային խորհրդի, 1966-ից՝ նրա նախագահության անդամ։ Պարգևատրվել է Հոկտեմբերյան հեղափոխության շքանշանով (1973)։
'''ՄԱՐԻՆԵՏՏԻ''' (Marinetti) Ֆիլիպո Տոմազո (1876-1944), իտալացի գրող։ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/743 ''Ֆուտուրիզմի''] հիմնադիրն ու տեսաբանը եվրոպական գրականության և արվեստի մեջ։ Գրել է իտալ․ և ֆրանս․։ Սկսել է որպես ազատ ոտանավորի բանաստեղծ։ 1909-ին առաջին անգամ հրատարակել է «Ֆուտուրիզմի մանիֆեստը»։ Մ․ կոչ էր անում ազատագրվել անցյալի «մեռած մշակույթից», հումանիստական իդեալներից, ստեղծել «ապագայի դինամիկ գրականություն»՝ «futuro» (այստեղից էլ՝ ֆուտուրիզմ), որը գովերգեր մեքենայական տեխնիկան, պատերազմը՝ որպես «աշխարհի միակ հիգիենայի»։ Մ․ գովերգել է Աֆրիկայի բռնազավթումը («Մաֆարկա ֆուտուրիստը», վեպ, 1910), իտալա–թուրքական պատերազմը («Զանգ–տում–տում», բանաստեղծությունների ժողովածու, 1914)։ Որպես կամավոր մասնակցել է 1914-1918-ի առաջին համաշխարհային պատերազմին։ 1919-ից Մուսոլինիի համախոհ էր։ Ֆաշիստական տիրապետության տարիներին ընտրվել է ակադեմիկոս, եղել Իտալիայի գրողների միության նախագահը։
'''ՄԱՐԻՆԵՐ''' (նախկին անվանումը՝ {{լայն|չերեմիսներ}}), ժողովուրդ։ Բնակվում են գլխավորապես Մարիական, ինչպես նաև Բաշկիրական, Ուդմուրտական, Թաթարական ԻՍՍՀ–ներում: ՌՍՖՍՀ Կիրովի, Գորկու, Պերմի և Սվերդլովսկի մարզերում։ Բաժանվում են 3 տերիտորիալ խմբի՝ լեռնային (առավելապես՝ Վոլգայի աջ ափին), մարգագետնային (Վոլգայի ձախ ափին), և արլ. (Բաշկիրիայում և Սվերդլովսկի մարզում)։ Ընդհանուր թիվը՝ 622 հզ. (1979)։ Լեզուն մարիերենն է։ XVI դ․ Ռուս. պետության կազմի մեջ մտնելուց հետո սկսվեց Մ–ի քրիստոնեացումը, սակայն արևելյան և մարգագետնային Մ–ի փոքր խմբեր քրիստոնեություն չընդունեցին՝ մինչև XX դ․ պահպանելով նախկին հավատալիքները, հատկապես նախնիների պաշտամունքը։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխությունից<noinclude></noinclude> b17oxzbvrqnp0jk7e8b9tmddz20h6dl Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/322 104 25044 393805 266187 2026-08-10T09:37:50Z ~2026-40713-29 14065 393805 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>հետո (1917-ին) Մ. ստացան ինքնավարություն և ձևավորվեցին որպես սոցիալիստական ազգ: Մ. աշխատում են գյուղատնտեսության և արդյունաբերության մեջ:
'''«ՄԱՐԻՆԵՐ»''' («Mariner»), Արեգակնային համակարգի մոլորակների (Վեներա, Մարս, Մերկուրի) և միջմոլորակային տարածության ուսումնասիրման համար նախատեսված ամերիկյան ավտոմատ միջմոլորակային կայանների և նրանց մշակման ու արձակման ծրագրերի անվանումը: «Մ.» ծրագրով աշխատանքները սկսվել են 1960-ին: «Մ.»-ի վրա տեղադրված են. ռադիոտեխնիկական սարքավորում, ծրագրա–ժամանակային հարմարանք, կողմնորոշման և կայունացման համակարգ, էներգետիկական տեղակայանք, ջերմակարգավորման համակարգ, ճշգրտող շարժիչային տեղակայանք, հեռուստատեսային խցիկներ և բազմաթիվ գիտական սարքեր:
'''ՄԱՐԻՆՈ''' (Marino) Ջամբատիստա (1569-1625), իտալացի բանաստեղծ: Նրա անունով է բարոկկո պոեզիայի ուղղություններից մեկը՝ մարինիզմը, որը տարածում է գտել XVII դ. իտալ. գրականության մեջ: Մ–ի աշխարհզգացողության մեջ հեդոնիզմը զուգակցվում է ամենայն գոյի անցավորության և տիեզերքի աններդաշնակության պատկերացման հետ: Նրա ամենանշանավոր գործը ութնյակներով գրված «Ադոնիս» (1623, 20 երգ) պոեմն է:
'''ՄԱՐԻՈՆԵՏ''' (< ֆրանս. Marion, Marionnete, սկզբնապես՝ կույս Մարիամի ոչ մեծ ֆիգուրների անվանումը տիկնիկներով ներկայացվող միջնադարյան միստերիաներում), թատերական [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/7 ''տիկնիկի''] տարատեսակ: Մ–ի առանձնահատկությունն այն է, որ կրկնում է մարդու անատոմիան և շարժման մեջ դրվում մարմնամասերին ամրացված թելերով: Կան Մ–ի և այլ տեսակներ (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/8 ''Տիկնիկային թատրոն'']): Փոխաբերական իմաստով՝ մարդ, կառավարություն, պետություն, որ ուրիշի հլու գործիքն է:
'''ՄԱՐԻՈՍ''' Գայոս (Gaius Marius) (մ, թ. ա. մոտ 157—86), հռոմեացի զորավար և քաղաքական գործիչ: 119-ին ընտրվել է ժողովրդական տրիբուն, 115-ին՝ պրետոր (ապա նշանակվել Իսպանիայի կառավարիչ), 107-ին՝ կոնսուլ: Աֆրիկայում պարտության է մատնել նումիդիացիներին (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/129 ''Յուգուրթական պատերազմ մ. թ. ա. 111-105'']): Կիմբրերի և տևտոնների հարձակման վտանգը հռոմեացիներին ստիպել է, հակառակ օրենքի, ևս չորս անգամ (մ. թ. ա. 104-101) Մ–ին ընտրել կոնսուլ: 102-ին ջախջախել է տևտոններին, 101-ին՝ կիմբրերին: 100-ի համար վեցերորդ անգամ ընտրվել է կոնսուլ: 107 թվականից իրականացրել է ռազմական ռեֆորմ, որով սկզբնավորվել է հռոմեական բանակը քաղաքացիական աշխարհազորից պրոֆեսիոնալ բանակի վերածվելու ընթացքը: 88-ին ժող. ժողովը Մ–ին է հանձնել Պոնտոսի թագավոր Միհրդատ VI Եվպատորի դեմ պատերազմի հրամանատարությունը, սակայն [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/186 ''Սուլլայի''] կողմից Հռոմը գրավելուց հետո Մ. փախել է Աֆրիկա: Սուլլայի Արևելք մեկնելուց հետո Մ. Էտրուրիայում զորք է հավաքել և գրավել Հռոմը (87): 86-ի համար 7-րդ անգամ ընտրվել է կոնսուլ, սակայն շուտով մահացել է:
'''ՄԱՐԻՈՏ''' (Mariotte) Էդմ (1620-1684), ֆրանսիացի ֆիզիկոս, Փարիզի ԳԱ անդամ հիմնադրման օրից (1666): Եղել է Դիժոնի շրջակայքում գտնվող վանքի քահանա: Աշխատանքները վերաբերում են գազերի և հեղուկների մեխանիկային, ինչպես նաև օպտիկային: 1676-ին արտածել է գազի ծավալի և ճնշման հակադարձ համեմատականության օրենքը (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/517 ''Բոյլ-Մարիոտի օրենք'']): Առաջինն է օգտագործել այդ օրենքը բարոմետրի ցուցմունքով տեղանքի բարձրությունը որոշելու համար: 1668-ին հայտնաբերել է աչքի կույր բիծը: Նկարագրել է շատրվանների գործողությունը, հեղուկների հոսքը խողովակներով: Հետազոտել է նաև մարմինների հարվածի երևույթը, Արեգակի և Լուսնի շուրջը երևացող գունավոր օղակները:
'''ՄԱՐԻՉ ՀՈՍՔԻ ԷՆԵՐԳԻԱՅԻ''', ջրահարներում կամ ջրնետ կառույցներից հետո՝ բիեֆի ներքին հատակի ամրակապումների սահմաններում կառուցվող հարմարանք՝ ջրի ավելցուկային կինետիկ էներգիայի մարման, հոսքի արագությունների փոքրացման և վերաբաշխման համար: Տարբերում են Մ. հ. է–ի մի քանի տեսակներ, ջրահար հորի կամ պատի տեսքով կառուցված մարիչների կոնստրուկցիաներում օգտագործվում է ջրածածկ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/389 ''հիդրավլիկական թռիչքի''] երևույթը, իսկ ցցանքային մարիչները ջրի հոսքը մասնատում են տարբեր ուղղություններով առանձին շիթերի: Ստորին բիեֆի հունի լայնությամբ կենտրոնացված հոսքի տարածման լավագույն պայմաններ ստեղծելու համար կիրառվում են մարիչ–տարածիչներ և ջրահար շեմքեր: Հոսքի մեծ արագությունների դեպքում մրրիկների առաջացման և ճնշումների բաբախման հետևանքով Մ. հ. է–ի մակերևույթի վրա կարող են առաջանալ տեղային կավիտացիոն քայքայումներ (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/281 ''Կավիտացիա'']), ուստի մարիչները կառուցվում են մեծ ամրության նյութերից, օրինակ, երկաթբետոնից:
'''ՄԱՐԻՏԵՆ''' (Maritain) Ժակ (1882-1973), ֆրանսիացի իդեալիստ փիլիսոփա, [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_8.djvu/225 ''նեոթոմիզմի''] ներկայացուցիչ: Եղել է Ա. [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/418 ''Բերգսոնի''] աշակերտը: 1906-ին ընդունել է կաթոլիկություն: 1914-ից՝ մի շարք երկրների ինստ-ների և համալսարանների պրոֆեսոր: Միջնադարյան աշխարհըմբռնմանը վերադառնալը Մ. համարում էր հավատի (Մ. Լյութեր), մտքի (Ռ. Դեկարտ) և զգացմունքի (Ժ. Ժ. Ռուսո) ոլորտում իր կարծիքով նոր ժամանակի սուբյեկտիվիզմի առաջացրած բարոյական ու սոցիալական քաոսը հաղթահարելու ուղի: Մ. «քրիստոնեական դեմոկրատիայի» և «հումանիզմի» դիրքերից քննադատել է արդի կապիտալիզմը և բուրժ. դեմոկրատիան, ժխտել է հասարակության սոցիալական վերափոխումը: Հայտնի է նաև արվեստի և մանկավարժության վերաբերյալ աշխատություններով:
''Գրկ.'' {{լայն|Кузнецов В. Н}}., Французская буржуазная философия 20 в., М., 1970, с. 173-201; {{լայն|Ярошевский Т. М}}., Личность и общество, пер. с польского, М., 1973.
'''ՄԱՐԻՑԱ''', գետ Բալկանյան թերակղզում: Հոսանքի մեծ մասը անցնում է Բուլղարիայով, ստորին հոսանքում սահմանային գետ է Հունաստանի և Թուրքիայի միջև: Երկարությունը 525 կմ է, ավազանը՝ 54 հզ. կմ²: Սկիզբ է առնում Ռիլա լեռներից, հոսում Թրակիայի դաշտավայրով, թափվում Եգեյան ծով: Սնումը անձրևային է: Ամռանը ծանծաղում է: Օգտագործվում է ոռոգման համար: Մ–ի վրա կան ՀԷԿ–եր: Նավարկելի է գետաբերանից մինչև Էդիրնե քաղաքը: Մ–ի ափին են Պազարջիկ, Պլովդիվ, Դիմիտրովգրադ (Բուլղարիա), Էդիրնե (Թուրքիա) քաղաքները:
'''ՄԱՐԻՈՒՊՈԼ''', Ուկրաինական ՍՍՀ Դոնեցկի մարզի [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_4.djvu/284 ''Ժդանով''] քաղաքի նախկին (մինչև 1948-ը) անվանումը:
'''ՄԱՐԻՔ''', գյուղ Արևմտյան Հայաստանում, Էրզրումի վիլայեթի Կամախի գավառում: 1907-ին ուներ 78 տուն (586 շունչ) հայ բնակիչ: Զբաղվում էին երկրագործությամբ և անասնապահությամբ: Գյուղում կար եկեղեցի և վարժարան: Բնակիչները զոհվել են 1915-ին, թուրք. կառավարության կազմակերպած ջարդերի հետևանքով:
'''ՄԱՐԽԼԵՎՍԿԻ''' (Marchlewski, ծածկանունը՝ {{լայն|Կարսկի, Կույավսկի}}) Յուլիան (1866-1925), լեհական և միջազգային բանվորական շարժման գործիչ: Հեղափոխական շարժման մեջ ընդգրկվել է XIX դ. 80-ական թթ. որպես լեհ. առաջին հեղափոխական կուսակցության՝ «Պրոլետարիատ»-1-ի անդամ: 1891-ին բանտարկվել է, 1893-ին տարագրվել Շվեյցարիա: Լեհ. թագավորության ս–դ–ի հիմնադիրներից: 1896-ից աշխատակցել է լեհ. և գերմ. ս–դ. մամուլին: Օգնել է Վ. Ի. Լենինին «Իսկրա»-ի կազմակերպման գործում: 1905-ին վերադարձել է Վարշավա, մասնակցել 1905-07-ի հեղափոխությանը: ՌՍԴԲԿ V (Լոնդոնյան) համագումարի (1907) պատգամավոր, ընտրվել է Կենտկոմի անդամության թեկնածու: Եղել է II Ինտերնացիոնալի Ցյուրիխի և Շտուտգարտի կոնգրեսների պատգամավոր: 1909-ից հիմնականում աշխատել է գերմ. ս–դ. կուսակցությունում, հանդիսանալով նրա ձախ թևի ղեկավարներից, մասնակցել է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_11.djvu/59 ''«Սպարտակ միության»''] կազմակերպմանը: 1916-ին բանտարկվել է: Ազատվել է 1918-ին, սովետական կառավարության պահանջով և ուղարկվել Ռուսաստան: 1918-ից՝ Համառուսաստանյան Կենտգործկոմի անդամ: Մասնակցել է Կոմինտերնի ստեղծմանը: 1919-ից՝ Գերմանիայի կոմկուսի ԿԿ անդամ, 1920-ից՝ ՌԿ(բ)Կ ԿԿ–ին կից Լեհական բյուրոյի անդամ, Լեհաստանի ժամանակավոր հեղափոխական կոմիտեի նախագահ: 1921-1922-ին կատարել է դիվանագիտական աշխատանք: 1922-ից՝ իր իսկ նախաձեռնությամբ ստեղծած ՄՕՊՌ–ի նախագահ: Գրել է միջազգային հեղափոխական շարժման, Լեհաստանի պատմության վերաբերյալ աշխատություններ և Վ. Ի. Լենինի մասին հուշեր:
'''ՄԱՐԽՎԻՑԱ''' (Marchwitza) Հանս (1890-1965), գերմանացի գրող (ԳԴՀ): Առաջին համաշխարհային պատերազմի (1914-18) զինվոր, Գերմանիայի կոմկուսի անդամ 1920-ից: 1933-46-ին՝ տարագիր (Շվեյցարիա, Ֆրանսիա, ԱՄՆ): Իսպանիայում 1936-39-ի ազգային–հեղափոխական պատերազմի մասնակից: «Էսսենի գրոհումը»<noinclude></noinclude> hb0pmcg6owbzfuab5q3qprr8v15z2hp Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/323 104 25045 393806 266503 2026-08-10T09:53:30Z ~2026-40713-29 14065 393806 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>(1930) վեպի, «Կումիակները» (1934-59) եռերգության և այլ գործերի կենտրոնում Գերմանիայի բանվոր դասակարգի կյանքն է ու պայքարը։ ԳԴՀ ազգային մրցանակի դափնեկիր (1950, 1955, 1964)։
'''ՄԱՐԿ''', 1․ Գերմանիայի դրամական միավորը, հավասար է 100 պֆենիգի։ Սահմանվել է 1871-ին, 1923-ին փոխարինվել ռենտային մարկով, 1924-ին՝ ռայխսմարկով (շրջանառել է մինչև 1948-ը)։ 2․ Դրամական միավորներ ԳԴՀ–ում (ԳԴՀ Պետբանկի Մ․) և ԳՖՀ–ում (ԳՖՀ գերմ․ Մ․), հավասար են 100 պֆենիգի։ Սահմանվել են 1948-ին։ ՍՍՀՄ Պետբանկի 1981-ի փետր․ 1-ի կուրսով ԳԴՀ 100 Մ․= 40 ռ․ 50 կ․, ԳՖՀ–ինը՝ 33 ռ․ 25 կ․: 3․ Ֆինլանդիայի դրամական միավորը, հավասար է 100 պեննիի։ Սահմանվել է 1860-ին։ 1963-ի հունվարին 100 անգամ խոշորացվել է։ ՍՍՀՄ Պետբանկի 1981-ի փետր․ 1-ի կուրսով 100 ֆին․ Մ․= 17 ռ․ 63 կ․:
'''ՄԱՐԿԱ''', խոշոր սահմանային վարչական շրջան (մարկգրաֆի գլխավորությամբ) Կարոլինգների կայսրությունում և «Հռոմեական սրբազան կայսրությունում»։ Մ–ները կազմվել են X-XII դդ․ սլավոններից նվաճած հողերի վրա։ Ֆեոդալական հարաբերությունների զարգացման հետ Մ–ները դարձել են խոշոր ֆեոդալական իշխանությունների կորիզը (օրինակ, Արևելյան Մ․ Ավստրիա դքսության պատմական կորիզն է ևն)։
'''ՄԱՐԿԱԶԻՏ''' (< ուշ լատ․ marcasita, բառն ունի պարսկական ծագում), {{լայն|ճառագայթող հրաքար}}, միներալ, բնական ծծմբային երկաթի (<math>FeS_2</math>) բազմաձև տարբերակը։ Բյուրեղագիտական համակարգը ռոմբային է։ Առաջացնում է նիզակաձև, հաճախ բարդ կրկնաբյուրեղներ, կատարանման մակաճումներ, կլորավուն կոնկրեցիաներ կամ սև մրախառը զանգվածներ։ Գույնը՝ լատունի դեղին, փայլը՝ մետաղական։ Կարծրությունը՝ 6-6,5, խտությունը՝ 4900 կգ/մ³։ Առաջանում է հիդրոթերմալ հանքավայրերում պիրիտի, պիրոտինի և այլ սուլֆիդների հետ միասին։ Օգտագործվում է ծծմբաթթու ստանալու համար։
'''ՄԱՐԿԵ''' (Marche), վարչական մարզ Իտալիայում, Ապենինյան թերակղզու հյուսիս-արհելքում։ Ընդգրկում է Անկոնա, Պեզարո և Ուրբինո, Ասկոլի Պիչենո, Մաչերատա գավառները։ Տարածությունը 9,7 հզ. կմ² է, բն․ 1358,4 հզ. (1980)։ Գլխավոր քաղաքն ու նավահանգիստը՝ Անկոնա։ Ռելիեֆը լեռնա–բլրային է։ Ծովամերձ նեղ շերտը կտրտված է Տրոնտոյի, Մետաուրոյի և Պոտենցայի գետահովիտներով։ Ագրարային մարզ է։ Զբաղվում են հացահատիկի, շաքարի ճակնդեղի մշակությամբ, խաղողագործությամբ, անասնապահությամբ, շերամապահությամբ, ձկնորսությամբ։ Կան նավթավերամշակման, նավաշինական, քիմ., թղթի, ցեմենտի, ծխախոտի, սննդի արդյունաբերության ձեռնարկություններ։
'''ՄԱՐԿԵԹԻՆԳ''' (անգլ․ marketing, < market — շուկա), կապիտալիստական ձեռնարկության կառավարման ու կազմակերպման համակարգ, երբ տնտ. հարցերի (նոր արտադրատեսակների մշակում, թողարկում, իրացում, ծառայություններ) լուծման համար օգտագործվում են շուկայական պրոցեսների համալիր հաշվառման տվյալները։ Նպատակը առավելագույն շահույթի ստացումն է։ Առաջացել է XX դ․ սկզբին, ԱՄՆ–ում, առավել տարածում ստացել 50-60-ական թթ․։ Հիմնական ֆունկցիաներն են՝ պահանջարկի, նաև գնագոյացման, ռեկլամի, իրացումը խթանելու, ապրանքատեսակների պլանավորման հարցերի մշակումը ևն։
'''ՄԱՐԿԵՂ''' (< հուն. μακέλη = μάκελλα — բրիչ), {{լայն|գծանշիչ}}, շարքացանների, հազվադեպ՝ կուլտիվատորների վրա տեղակայվող հարմարանք, որը դաշտի մակերևույթին մեքենայի հետագծին զուգահեռ հետք է թողնում (գծանշում է)։ Մ–ի երկարությունը հաշվարկված է այնպես, որ ամբողջ դաշտում միջշարային տարածությունները նույնը ստացվեն։ Տրակտորի վրա տեղակայվում է տարբեր երկարության երկու Մ․՝ աջ և ձախ։
'''ՄԱՐԿԵՍ''' Գարսիա (Marguez Garcia) Գաբրիել (ծն. 1928, Արակատակա, Կոլումբիա), կոլումբացի գրող։ Գրել է սցենարներ։ Եղել է «Էլ Էսպեքտադոր» («Εl Espectador») լիբերալ թերթի, 1959-60-ին՝ Կուբայի «Պրենսա լատինա» գործակալության թղթակիցը Բոգոտայում, Կարակասում, Հռոմում, Նյու Յորքում։ «Թափված տերևներ» (1955) վեպում, «Գնդապետին ոչ ոք չի գրում» (1958), «Չարաբաստիկ ժամը» (1962) վիպակներում ուժեղ են քննադատական մոտիվները։ «Մեծ մայրիկի հուղարկավորությունը» (1962) ժողովածուի պատմվածքներում Մ․ առաջին անգամ դիմել է ֆանտաստիկային, որը հետագայում դարձել է նրա «Հարյուր տարվա մենություն» (1967, հայ․ հրտ․ 1979) վեպ–էպոպեայի գեղարվեստական հիմնական տարրերից մեկը։ Վեպը, որի իրական հիմքը Կոլումբիայի պատմությունն է, տալիս է բուրժ. քաղաքակրթության երգիծական պատկերը։ «Ֆանտաստիկական ռեալիզմի» գործ է նաև «Նահապետի աշունը» (1975) վեպը, որի առարկան Լատինական Ամերիկան է՝ իր հոգսերով ու հույսերով։ Մ–ի վեպերը թարգմանվել են աշխարհի շատ լեզուներով։{{ՀՍՀ հեղ|Հ. Գրիգորյան}} '''ՄԱՐԿԻԱՆՈՍ''' (Μαρκιανός) (392-457), Բյուզանդիայի կայսր 450-ից։ Իր ազդեցությանն է ենթարկել Վրաստանը, միջամտել նրա եկեղեցական ու քաղ․ գործերին։ Հրաժարվել է օգնել Սասանյանների դեմ 450-ին ապստամբած հայերին։ 451-ին Մ–ի նախագահությամբ Քաղկեդոնում կայացել է տիեզերական չորրորդ ժողովը, որը չեղյալ է հայտարարել Եփեսոսի 449-ի ժողովի որոշումները, դատապարտել միաբնակությունը (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/522 ''Միաբնակներ''])։
'''ՄԱՐԿԻԶՅԱՆ ԿՂԶԻՆԵՐ''' (Îles Marquises), արշիպելագ Խաղաղ օվկիանոսի կենտրոնական մասում, Պոլինեզիայում։ Ֆրանսիական տիրույթ է («անդրծովյան տերիտորիա»)։ Տարածությունը 1274 կմ² է, բն․՝ 4,8 հզ. (1980), պոլինեզացիներ։ Վարչական կենտրոնը՝ Տաիոխաե։ Առավել խոշոր կղզիներ են Նուկուհիվան և Հիվա–Օան։ Բարձրությունը մինչև 1259 մ է։ Ունեն հրաբխային ծագում։ Կազմված են բազալտներից, տուֆերից։ Կլիման արևադարձային է, պասսատային։ Տարածված են արևադարձային անտառներն ու թփուտային սավաննաները։ Կան կոկոսյան արմավենու, բամբակենու, բանանի, սուրճի պլանտացիաներ։ Զբաղվում են ձկնորսությամբ, մարգարիտի արդյունահանմամբ։ Զարգացած է տուրիզմը։ Հայտնագործել է իսպանացի ծովագնաց Ա․ Մենդանյա դե Նեյրան, 1595-ին։
'''ՄԱՐԿԻՇ''' Պերեց Դավիդովիչ (1895-1952), հրեա սովետական գրող։ ՍՄԿԿ անդամ 1942-ից։ Զբաղվել է ինքնակրթությամբ, սովորել Շանյավսկու ժող. համալսարանում։ «Կույտ» (1922) պոեմը, որը Գորոդիշչեում պետլյուրականների կազմակերպած հրեական ջարդերի մասին է, լի է տագնապով ու ցավով։ 1921-26-ին եղել է արտասահմանում։ Գրել է «Եղբայրներ» (1929), «Չվհատվել» (1931), «Տատասկ» (1935), «Արշալույսը Դնեպրի վրա» (1937) էպիկական պոեմները։ «Պատերազմ» (1941-1948) պոեմը նվիրված է Հայրենական մեծ պատերազմին։ Հեղինակ է «Դարեր շարունակ» (հ․ 1-2, 1929-41), «Սերունդների երթը» (1948, հրտ․ 1966) և այլ վեպերի։ Գրել է նաև պիեսներ։
'''ՄԱՐԿԻՈՆԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ''', գնոստիկյան կրոնա-փիլիսոփայական ուսմունք, հերետիկոսություն քրիստոնեությունում։ Առաջացել է II դ․, Մարկիոնի (85-180) վարդապետությունից։ Տարածում է գտել հատկապես Հռոմում, Եգիպտոսում, Պաղեստինում, Ասորիքում, Հայաստանում։ Մ–յան հիմնական սկզբունքները շարադրված են եղել Մարկիոնի չպահպանված «Հակաթեզեր» գրվածքում։ Մ–յան հիմքում արլ. կրոններին հատուկ երկվությունն էր՝ բարու (հոգի) և չարի (նյութ) հակադրությունը։ Մ․ ընդունում էր ևս մեկ նախասկիզբ՝ արդարը (օրենքի աստված), որն էլ իբր ստեղծել է մարդկանց։ Օրենքի աստվածը թեև բացարձակ արդարության կրողն է, բայց նրան խորթ են սերն ու գթությունը, և այդ պատճառով մարդիկ հակվել են չարին, ընկել նրա տիրապետության տակ։ Ըստ Մ–յան, մարդկությանը չարից փրկելու է բարու աստվածը, որն այդ նպատակով արդեն երկիր է ուղարկել Քրիստոսին (Մեսիա), նրա միջոցով մարդկանց պարգևել փրկության հնարավորություն՝ սովորեցրել սիրել ու գթալ։ Մ․ ժխտում էր Հին կտակարանը, Նոր կտակարանից սրբագրումներով ընդունելի համարում միայն Ղուկասի Ավետարանը և Պողոս առաքյալի առաջին 10 թղթերը։ Հակառակ եկեղեցու՝ Մ․ քարոզում էր ընդհանուր քահանայություն (այդ թվում նաև կանանց համար), կողմնակից էր ծայրահեղ ճգնակեցության և կուսակրոնության։ Քրիստոնեության ձևավորվող դոգմաներին Մ․ հակադրում էր համեմատաբար ազատ կրոն, որը նրա դեմ առաջ բերեց եկեղեցու կատաղի հալածանքը։ Մ–յան դեմ գրվել են բազմաթիվ հակաճառություններ (Հուստինոս, Թեոփիլոս Անտիոքցի, Իրենիոս, Տերտուլիանոս, Եզնիկ Կողբացի և ուրիշներ)։ Կոստանդինոս Մեծի օրոք (306-337) Մ․ պաշտոնապես արգելվեց Հռոմեական կայսրությունում։ Արևելքում գոյատևեց մինչև V դ․ կեսը՝ աստիճանաբար ձուլվելով [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/224 ''մանիքեությանը'']։
''Գրկ.'' {{լայն|Եզնիկ Կողբացի}}, Եղծ աղանդոց,<noinclude></noinclude> ei5xsmc7s451yhfxxlbzl6brp0alb4t Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/324 104 25046 393807 266514 2026-08-10T10:02:04Z ~2026-40713-29 14065 393807 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>Ե., 1970: {{լայն|Տեր–Մինասյան Ե}}. Գ., Միջնադարյան աղանդների ծագման և զարգացման պատմությունից, Ե., 1968: {{լայն|Свенцицкая И. С}}., Тайные писания первых христиан, М., 1980.
'''ՄԱՐԿՇԵՏԴԵՐԱԿԱՆ ԳՈՐԾ''', {{լայն|մարկշնյդերիա}} (գերմ. Markscheider — մարկշեյդեր, < Mark-սահման և scheiden — ճանաչել, որոշել), հանքային գիտության բաժին, որն օգտագործում է երկրի մակերևույթի վրա և հանքափորվածքներում կատարված տարածական–երկրաչափական չափումների տվյալները տեխնիկական խնդիրների լուծման համար՝ օգտակար հանածոների հանքավայրերի հետախուզման և շահագործման ժամանակ, ինչպես նաև լեռնաշինարարական աշխատանքներ կատարելիս: Աշխատանքները կատարվում են մարկշեյդերական գործիքներով: Մ. գ. լեռնահանքային արդյունաբերության բոլոր էտապների անբաժանելի մասն է: Մարկշեյդերական աշխատանքներն իրականացնում է մարկշեյդերական ծառայությունը, որը մտնում է հանքային ձեռնարկության կամ կազմակերպության մեջ: Հանքավայրերի մանրամասն հետախուզության ժամանակ այդ ծառայության խնդիրն է հենացանցի կառուցումը, երկրի մակերեույթի, բոլոր գործող հանքափորվածքների, բնական և արհեստական մերկացումների հանույթը: Հանքային ձեռնարկությունների նախագծման դեպքում մարկշեյդերները մասնակցում են նախագծա–որոնողական աշխատանքներին, հանքային ձեռնարկությունների սահմանների և հանքավայրերի մշակման համակարգի նախագծմանը, շենքերի և կառույցների տեղաբաշխմանը ևն: Հանքային ձեռնարկությունների շինարարություն կատարելիս մարկշեյդերական ծառայությունը իրականացնում է հենակետերի ցանցի կառուցումը և շինարարության նախագծի երկրաչափական տարրերի փոխադրումը տեղանք, տալիս է հանքափորվածքների անցման ուղղությունները ևն: Հանքավայրը շահագործելու դեպքում մարկշեյդերական ծառայությունը արձանագրում է հանքային ձեռնարկության արտադրական պրոցեսի դինամիկան և կազմում հանքային գրաֆիկական փաստագրման գծագրերը, հանքափորվածքների առաջանցմանը զուգընթաց ճշգրտում է հանքավայրերի տեղադրման պայմանները, օգտակար հանածոյի որակը, մարմինների ձևը, ներփակող ապարների հատկությունները ևն: Հանքային ձեռնարկության լուծարքի կամ գործունեության դադարի դեպքում մարկշեյդերական ծառայությունը որոշում է օգտակար հանածոյի հանույթի լրիվությունը և լրացնում հանքային գրաֆիկական փաստագրման գծագրերը՝ տվյալ ժամանակին համապատասխան:{{ՀՍՀ հեղ|Է. Սարգսյան}} '''ՄԱՐԿՈ ՊՈԼՈ''' (Marco Polo) (մոտ 1254—1324), իտալացի ճանապարհորդ և գրող: Ուղեկցելով վենետիկցի վաճառականներ հորն ու հորեղբորը՝ Մ.Պ. 1271-75-ին ծովով հասել է Փոքր Ասիայի ափերին, այնտեղից ցամաքով (անցնելով Հայկական բարձրավանդակը, Միջագետքը, Իրանական բարձրավանդակը, Պամիրն ու Կաշգարյան)՝ Հյուսիս. Չինաստան: Չինաստանում մինչև 1292-ը ծառայել է Խուբիլայ խանի մոտ: 1295-ին Հարավային Չինաստանից Իրանով վերադարձել է Վենետիկ: Մ. Պ–ի՝ իր ուղևորությունների մասին գեղեցիկ պատմությունները, որ գրի է առել բանտարկյալ Ռուստիչանոն, կազմել են «Մարկո Պոլոյի գիրքը» (1298) երկը, որը Հայաստանի, Վրաստանի, Իրանի, Չինաստանի, Մոնղոլիայի, Հնդկաստանի, Ինդոնեզիայի ևնի աշխարհագրության, ազգագրության, պատմության արժեքավոր աղբյուր է: Այն պարունակում է նաև ժող. ավանդություններ, առասպելներ, հեքիաթներ. գիրքը մեծ ազդեցություն է ունեցել XIV-XVI դդ. ծովագնացների, քարտեզագիրների, գրողների վրա:
''Գրկ.'' {{լայն|Харт Г}}., Венецианец Марко Поло, пер. с англ., М., 1956.
'''ՄԱՐԿՈՄԱՆՆԵՐ''' (լատ. marcoman(n)i), հին գերմանական ցեղ: Մ. թ. ա. I հազարամյակի 2-րդ կեսին բնակվել են այժմյան Սաքսոնիայի և Թյուրինգիայի տարածքում: Մ. թ. ա. II դ. վերջին – I դ. սկզբին շարժվել են դեպի Մայնի միջին և վերին շրջանները: Մ. թ. ա. 8-ին, Հյուսիսային Գերմանիան հռոմեացիների գրավելուց հետո, Մ. վերաբնակվել են այժմյան Չեխիայի տարածքում և մտել Մարոբոդի գլխավորած ցեղային միավորման մեջ: Մ. թ. 17-ին Մ. նահանջեցին դեպի Դանուբ: I-II դդ. Մ. և կվադները Դանուբի սահմաններում մշտապես սպառնում էին հռոմեացիներին, որի հետևանքով 166-180-ին ծագեց Մարկոմանյան պատերազմը: IV դարից Մ. մասնակցեցին Ժողովուրդների մեծ գաղթին: V դ. վերջին բնակություն հաստատեցին Բավարիայում:
'''ՄԱՐԿՈՆԻ''' (Marconi) Գուլիելմո (1874-1937), իտալացի ռադիոտեխնիկ և ձեռնարկատեր: Զբաղվել է ֆիզիկայով: 1896-ի հունիսին ներկայացրել է «Էլեկտրական իմպուլսների ու ազդանշանների հաղորդման և դրա ապարատների կատարելագործման» հայտ, իսկ 1897-ին ստացել անգլ. արտոնագիր: 1897-ին կազմակերպել է խոշոր բաժնետիրական ընկերություն («Մարկոնի К°»), որտեղ աշխատելու է հրավիրել շատ նշանավոր գիտնականների և ինժեներների: 1901-ին Մ. իրականացրել է ռադիոկապ՝ Ատլանտյան օվկիանոսի վրայով: Արժանացել է նոբելյան մրցանակի (Կ. Ֆ. Բրաունի հետ) (1909):
'''ՄԱՐԿՈՍ''' (Marcos) Ֆերդինանդ Էդրալին (ծն. 1917), Ֆիլիպինների պետական և քաղաքական գործիչ: Մասնագիտությամբ՝ փաստաբան: Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939-45) ժամանակ մասնակցել է ճապոնական զավթիչների դեմ պայքարին: 1965-ին ազգայնականների կուսակցությունից ընտրվել է պրեզիդենտ, 1969-ին՝ վերընտրվել: Մ–ի կառավարությունն իրականացրել է արտաքին քաղաքականության մեջ ԱՄՆ–ից կախվածությունը թուլացնելու միջոցառումներ, բուրժուա–դեմոկրատական բարեփոխումներ: 1972-ից, օպոզիցիայի դեմ պայքարելու նպատակով, ռազմ. դրություն մտցնելուց հետո, իր ձեռքն է վերցրել օրենսդիր և գործադիր (1973-ից՝ նաև պրեմիեր մինիստր) իշխանությունը:
'''ՄԱՐԿՈՍ ԱՎՐԵԼԻՈՍ''' (Marcus Aurelius) (121-180), հռոմեական կայսր 161-ից: [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/455 ''Անտոնինոսների''] դինաստիայից: Հաջորդել է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/456 ''Անտոնինոս Պիոսին'']: 162-166-ի պատերազմում հաղթել է պարթևներին, որոնց հետ կնքած պայմանագրով (166) Հռոմեական կայսրությանն է անցել Միջագետքի արմ. մասը, Հայաստանը ճանաչվել է անկախ, որտեղ, սակայն, թագավորելու էին Հռոմի դրածոները: 166-180-ի պատերազմում պարտության է մատնել գերմ. ցեղերին ու սարմատներին: 172-ին ճնշել է Եգիպտոսում բռնկած «բուկոլոսների» (հովիվների) ապստամբությունը:
Լինելով ստոիկյան դպրոցի հետևորդ՝ Մ. Ա. իր «Գիրք ոսկեղենիկ» փիլ. աշխատության մեջ արտահայտել է ինքնակատարելագործման ձգտում, հոռետեսորեն է վերաբերվել քաղ. կարգի կատարելագործման հնարավորությանը:
'''ՄԱՐԿՈՍՅԱՆ''' Հակոբ Արտաշեսի (7(20). 12.1904, Ալեքսանդրապոլ (այժմ՝ Լենինական) - 1972, Մոսկվա), հայ սովետական ֆիզիոլոգ և մանկավարժ: ՌՍՖՍՀ ՄԳԱ իսկական անդամ (1965), ՍՍՀՄ ՄԳԱ իսկական անդամ (1968): ՍՄԿԿ անդամ 1938-ից: Ավարտել է Մոսկվայի Վ. Ի. Լենինի անվ. մանկավարժական ինստ-ը (1934): Մանկավարժական գործունեությունն սկսել է Լենինականում (1923-1930), գիտամանկավարժականը՝ Մոսկվայի բուհերում (1937-1942), 1942-48-ին եղել է Բուժհրատի խմբագիր, ապա՝ դիրեկտոր, 1949-ից՝ ՌՍՖՍՀ, ապա՝ ՍՍՀՄ ՄԳԱ ֆիզիկական դաստիարակության և դպրոցական հիգիենայի, 1968-72-ին՝ տարիքային ֆիզիոլոգիայի և ֆիզիկական դաստիարակության ինստ-ի դիրեկտոր:
Մ. մշակել է կենտրոնական նյարդային համակարգի ֆիզիոլոգիայի հարցերը, մասնավորապես ֆիզիոլոգիական ակտիվ նյութերի ազդեցությունը գլխուղեղի կեղևի դրդման և արյան պայմանառեֆլեկտոր փոփոխությունների (մակարդման) վրա: Պարգևատրվել է Աշխատանքային կարմիր դրոշի, «Պատվո նշան» շքանշաններով:
''Երկ.'' Исследования И. П. Павлова в области кровообращения и пищеварения, М., 1953; Нормальная физиология. Учебник, 4 изд., испр., М., 1955; Нервная регуляция свертывания крови, М., 1960; Физиология свертывания крови, М., 1966; Вопросы возрастной физиологии, М., 1974.
'''ՄԱՐԿՈՎ''' Անդրեյ Անդրեևիչ (1856-1922), ռուս մաթեմատիկոս: Պետերբուրգի ԳԱ ակադեմիկոս (1890): 1886-ից՝ Պետերբուրգի համալսարանի պրոֆեսոր: Ավարտել է Պետերբուրգի համալսարանը (1878):<noinclude></noinclude> bb04807i6cb9ecgvoh3l9xnpuq3h3sg Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/327 104 25047 393810 266861 2026-08-10T10:42:56Z ~2026-40713-29 14065 393810 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Հրաչ 2002" /></noinclude>գետի ձախ ափին։ Բաղկացած է երկու հուշարձանախմբից՝ Մեծ և Փոքր (կամ Վերին)։ Վանքի գլխավոր՝ Կաթողիկե եկեղեցին, ըստ հվ. պատի արձանագրության, կառուցել է իշխան Վահրամ Պահլավունին՝ 988-1029-ին։ Սելջուկյան արշավանքներից Մ․ վ. զգալի ավերվել է։ 1225-ին Վահրամ Պահլավունու թոռներ Գրիգոր արքեպիսկոպոսը և նրա եղբայր Ղարիբը վերանորոգել են Կաթողիկեն։ Մ․ վ–ի գլխավոր եկեղեցին երկու զույգ որմնամույթերով գմբեթավոր դահլիճ է։ Ի տարբերություն VII դ․ նույնատիպ հուշարձանների, արլ. խաչաթևը կրճատված է, խորանը իր հարակից երկու ավանդատնով մոտեցվել է գմբեթատակ տարածությանը, որի շնորհիվ գմբեթը շենքի արտաքին ծավալում գրավել է կենտրոնական դիրք։ Եկեղեցու ներսում որմնամույթերը մշակված են սլացիկ սյունախուրձերով։ Արլ. խորանը, ինչպես Անիի Մայր տաճարում, մշակված է որմնախորշերով։ Ճակատներն արտաքուստ զարդարված են զույգ կիսասյուներով, որոնց վրա ձգվում է կամարաշար։ Կենտրոնական որմնակամարը, որը կողայիններից ավելի լայն է, իր մեջ է ներառնում լայն շրջակալով լուսամուտը։ Ճակատները մշակված են խոր լուսաստվեր ստեղծող եռանկյունաձև խորշերով։ 12-նիստանի թմբուկը, որ պսակված է բրգաձև ծածկով, նույնպես մշակված է կիսասյուների փնջերով, որոնք միմյանց են կապվում փոքրիկ ճակտոններով։ Մ․ վ–ի Կաթողիկեն հայկ. ճարտ–յան Բագրատունիների ժամանակաշրջանի լավագույն հուշարձաններից է։ Վանքի երկրորդ եկեղեցին Կաթողիկեից հս. է, գրեթե նրան կից, և, հավանաբար, վերջինիս հետ միաժամանակ է կառուցվել։ Պահպանվել են միայն սրբատաշ կարմիր տուֆի խոշոր քարերից շարված հս. և արլ. պատերը, որոնք ցույց են տալիս եկեղեցու՝ Կաթողիկեի փոքրացված ընդօրինակություն լինելը թե՛ հորինվածքով (գմբեթավոր դահլիճ), թե՛ ճարտ․ մանրամասներով ու հարդարանքով։ Երրորդ եկեղեցին (XI դ․) Կաթողիկեից հվ․ է։ Այն ներքուստ խաչաձև է՝ չորս անկյուններում ավանդատներով, արտաքուստ ուղղանկյուն կենտրոնագմբեթ կառույց է։ Կաթողիկեին արմ–ից կից է XIII դ․ այդ շինություններին բնորոշ, չորս սյուներով, կենտրոնակազմ հորինվածքով գավիթը (պահպանվել են պատերի ստորին մասերը և սյուների՝ հրդեհից ճաքճքված խարիսխները)։ Ծառայել է որպես տապանատուն, այստեղ է թաղված Վահրամ Պահլավունին, որի այժմյան տապանաքարը XIX դ․ գործ է։ Գավթից հվ–արմ. 1954-56-ի պեղումներից բացվել է վանքի չորրորդ եկեղեցին՝ արտաքուստ կլոր, ներսից չորս փոքրիկ ավանդատներով, քառաբսիդ հորինվածքով (նման է Խծկոնքի Ս․ Սարգիս տաճարին, XI դ․)։ Պահպանվել են նրա բարդ տրամատով, բարձր միաստիճան գետնախարիսխը և պատերի ստորին երկու շարքերը։ Հուշարձանախմբի արլ–ում և հվ–ում գերեզմանատունն է։ Վանքն ունեցել է իր ջրմուղը, որի հատվածները հայտնաբերվել են գավթից արմ.։ Փոքր Մարմաշենը կամ Վերին Վանքը Մեծից հս. է, բլրակի վրա։ Մ․ վ․ եղել է Հայաստանի կրոնական ու մշակութային նշանավոր կենտրոն, այն հայկ. ճարտ․ արժեքավոր անսամբլներից է։
Պատկերազարդումը տես 305-րդ էջից առաջ՝ ներդիրում։
''Գրկ.'' {{լայն|Եղիազարյան Հ}}․, Մարմաշենի վանքը և նրա վիմագրությունները, «Էջմիածին», 1957, № 5: {{լայն|Якобсон А. Л}}., Очерк истории зодчества Армении V-XVII вв., М.-Л., 1950; {{լայն|Cuneo Р}}., Լ architectura della scuola regionale di Ani nell՝ Armenia medieval lef Roma, 1977.{{ՀՍՀ հեղ|Ա․ Յակոբսոն, Մ․ Հասրաթյան}} '''ՄԱՐՄԱՐ''' (հուն. μάρμαρος, լատ․ marmor — փայլուն քար), բյուրեղային ապար, որ առաջացել է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/683 ''կրաքարի''] կամ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/431 ''դոլոմիտի''] վերաբյուրեղացման հետևանքով։ Շինարարական պրակտիկայում Մ․ են կոչվում միջին կարծրության, ողորկելի մետամորֆային ապարները (Մ․, մարմարացված կրաքար, խիտ դոլոմիտ, կարբոնատային բրեկչիաներ, կարբոնատային կոնգլոմերատներ)։ Մ․ գրեթե միշտ պարունակում է այլ միներալների (քվարց, խալցեդոն, հեմատիտ, պիրիտ, լիմոնիտ, քլորիտ) խառնուրդներ, ինչպես նաև օրգանական միացություններ։ Խառնուրդները տարբեր կերպ են ազդում Մ–ի որակի վրա՝ նվազեցնելով կամ բարձրացնելով նրա դեկորատիվությունը։ Մ–ի ծավալային զանգվածը 2,65 - 2,90 է, դիմադրությունը սեղմմանը՝ 50 - 250 Մն/մ² (500-2500 կգ/սմ²), մաշվելիությունը՝ 0,40 - 3,20 գ/սմ², ջրակլանելիությունը՝ 0,15 - 0,50 %։ Ամենամեծ ամրությամբ և լավագույն ողորկելիությամբ աչքի են ընկնում հատիկների ատամնավոր կապով մանրաբյուրեղ Մ–ները։ Ըստ ստրուկտուրայի համասեռ Մ–ները ցրտակայուն են։ Մ–ի գույնը կախված է խառնուրդներից։ Գունավոր Մ–ների զգալի մասն ունի խայտաբղետ երանգավորում։ Զարդանկարը որոշվում է ոչ միայն Մ–ի կառուցվածքով, այլև այն ուղղությամբ, որով սղոցվում է քարը։ Մ–ի գունավորումը և զարդանկարը բացահայտվում են նրա ողորկումից հետո։ Մ–ի հանքավայրը գնահատելու դեպքում հաշվի են առնում մոտիկ տրանսպորտային ուղիների առկայությունը, ինչպես նաև հողմահարված Մ–ի ծածկող շերտի հզորությունը (սովորաբար թույլատրվում է 5-8 մ)։ Մ․ արդյունահանվում է բացահանքերում, սակավ՝ ստորգետնյա եղանակով։ Մենաքարեր ստանալու համար օգտագործվում են [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_12.djvu/429 ''քարհատ մեքենաներ''], ճոպանային սղոցներ ևն։ Պլաստիկ և դեկորատիվ արժանիքների շնորհիվ (կարծրություն, մանրահատիկություն, որ հնարավոր է դարձնում մշակումն ու ողորկումը, այդ միջոցով՝ Մ–ի երանգային հարստությունը դրսևորելու կարելիություն) Մ․, որպես ճարտ․ կառուցվածքային և երեսպատման նյութ, կիրառվել է անտիկ շրջանից։ Օգտագործվում է նաև խճանկար հորինվածքներ, ռելիեֆներ և կլոր քանդակներ ստեղծելիս (սովորաբար՝ միագույն Մ․, մեծ մասամբ՝ սպիտակ, սակավ՝ գունավոր կամ սև)։ Մ–ի հարաբերական թափանցիկությունը լույսի և ստվերի նրբագույն խաղեր է առաջացնում քանդակի մակերեսին։ ՍՍՀՄ–ում հայտնի են Մ–ի և մարմարացված կրաքարի մոտ 60 հանքավայր (Կարելիա, Ուկրաինա, Ուրալ, Անդրկովկաս, Միջին Ասիա, Սիբիր, Հեռավոր Արևելք)։ Սովետական Միության Մ–ի պաշարները գործնականորեն անսպառ են։ Այդ հանքավայրերի սպիտակ Մ–ի լավագույն տեսակները օգտագործվում են<noinclude></noinclude> q2bj5q7ksibppc4wiq0lgfim60m0rsu Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/328 104 25048 393811 266870 2026-08-10T11:09:02Z ~2026-40713-29 14065 393811 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Հրաչ 2002" /></noinclude>քանդակագործության մեջ։ Արտասահմանում հայտնի են Իտալիայի (Կարրարայի, ուր արդյունահանվում է քանդակագործության համար ամենալավ Մ․՝ սպիտակ, փայլուն, դյուրավ ողորկելի) և Հունաստանի (Պարոսի, ուր արդյունահանվում է դեղնավուն երանգով Մ․, որը ծառայում էր տակավին հին հույն քանդակագործներին) հանքավայրերը։ Մ–ի հանքավայրեր կան նաև Կուբայում, Ֆրանսիայում, Նորվեգիայում, ԱՄՆ–ում։
Հայերեն Մ․ կոչվում է նաև կուճ։ Հայկական Մ–ներն իրենց տեսքով ու ֆիզիկական հատկություններով չեն զիջում աշխարհում հայտնի հունականին և իտալականին։ Մեր Մ–ներն ունեն ոչ միայն դեկորատիվ, տեխ., այլև շինարարական հիանալի հատկություններ և օգտագործվում են շենքերի ներքին հարդարանքի, քանդակագործության ու գեղազարդման նպատակներով։ ՀՍՍՀ–ում հայտնի Մ–ի երկու տասնյակ հանքավայրերից շահագործվում են Արարատի, Խոր Վիրապի, Մարմարաշենի, Աղվերան–Արզականի, Իջևանի հանքավայրերը, որոնցից արդյունահանվում է տարեկան 500-600 մ³ Մ․։ Հայաստանի Մ–ները մշակվում են Երևանի [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_6.djvu/197 ''«Հայմարմար»''] կոմբինատում։
'''«ՄԱՐՄԱՐԱ»''', քաղաքական, հասարակական օրաթերթ։ Լույս է տեսնում 1940-ից, Ստամբուլում։ Արտոնատեր–խմբագրապետ՝ Պ․ Զոպյան (սկզբնական շրջանում՝ Ս․ Շամլյան)։ Լայն տեղ է հատկացնում Թուրքիայի ներքաղաքական կյանքին, որպես աղբյուր օգտագործելով թուրք. մամուլի նյութերը։ Պոլսահայ գաղութի կյանքը ներկայացնում է եկեղեցական, դպրոցական, մշակութային իրադարձությունների վերաբերյալ տեղեկություններով։ Տպագրում է հայագիտական հոդվածներ։
'''ՄԱՐՄԱՐԱ ԾՈՎ''' (թուրք․ Marmara, անվանումն ստացել է նույն ծովում գտնվող համանուն կղզուց, որտեղ կան սպիտակ մարմարի հարուստ պաշարներ), Ատլանտյան օվկիանոսի միջերկրական ծով՝ Եվրոպայի և Փոքր Ասիայի միջև։ Բոսֆորի և Դարդանելի նեղուցներով միանում է Սև և Եգնյան ծովերին։ Տարածությունը 11472 կմ² է, խորությունը՝ մինչև 1355 մ։ Առաջացել է երկրակեղևի խոշոր կոտրվածքի հետևանքով։ Մ․ ծ․ չի սառչում, մակերեսային ջրերի ջերմաստիճանը 9°C-ից (ձմռանը) 29°C է (ամռանը), աղիությունը՝ մինչև 26 ‰։ Կա ձկնորսություն։ Մ–ով են անցնում Սև և Միջերկրական ծովերի հաղորդակցության կարևոր ուղիները, հս. ափին է Ստամբուլը։
'''ՄԱՐՄԱՐԱՇԵՆ''', գյուղ Հայկական ՍՍՀ Մասիսի շրջանում, շրջկենտրոնից 6 կմ հարավ–արևելք։ Մ–ով է անցնում Երևան–Արտաշատ ավտոխճուղին։ Կոլտնտեսությունն զբաղվում է բանջարաբուծությամբ և անասնապահությամբ։ Ունի միջնակարգ դպրոց, կուլտուրայի տուն, գրադարան, կապի բաժանմունք, կինո, հեռախոսակայան, կենցաղսպասարկման տաղավար, մսուր–մանկապարտեզ, բուժկայան։ Հիմնադրվել է 1820-ին։ Մ–ում է ծնվել Սովետական Միության հերոս Վ․ Առուստամյանը։
'''ՄԱՐՄԱՐԻԿ''', գետ Հայկական ՍՍՀ Հրազդանի շրջանում, Հրազդան գետի աջ վտակը։ Երկարությունը 42 կմ է, ավազանը՝ 427 կմ²։ Սկիզբ է առնում Փամբակի լեռնաշղթայից, հոսում՝ հս–արմ-ից հվ–արլ., Ջրառատ գյուղի մոտ միանում Հրազդանին։ Ունի խառը սնում, հորդանում է գարնանը։ Տարեկան միջին ծախսը 5,4 մ³/վրկ է, առավելագույնը՝ 87 մ³/վրկ, նվազագույնը՝ 1,1 մ³/վրկ (Աղավնաձոր)։ Ջրերն օգտագործվում են ոռոգման և արդյունաբերական նպատակներով։ Վերին հոսանքի ավազանում կան հանքային աղբյուրներ (Հանքավան)։
'''ՄԱՐՄԱՐԻԿ,''' գյուղ Հայկական ՍՍՀ Հրազդանի շրջանում, Փամբակ և Ծաղկունյաց լեռնաշղթաների միջև, նույնանուն գետի հովտում, շրջկենտրոնից 12 կմ հյուսիս-արևմուտք։ Կոլտնտեսությունն զբաղվում է անասնապահությամբ, հացահատիկի, կարտոֆիլի, կաղամբի, ծխախոտի մշակությամբ։ Ունի ութամյա դպրոց, ակումբ, գրադարան, բուժկայան։ Գյուղում պահպանվել է Ս․ Հովհաննես եկեղեցին։
'''ՄԱՐՄԵՏ''', {{լայն|Մարմեդ}}, գյուղ Արևմտյան Հայաստանում, Վանի վիլայեթի Թիմարի գավառում, Վանից 11-12 կմ հեռավորության վրա։ Ըստ տարբեր աղբյուրների, XX դ․ սկզբին ունեցել է 135-180 ընտանիք հայ բնակիչ։ Զբաղվում էին հացահատիկների մշակությամբ, այգեգործությամբ, բանջարաբուծությամբ, անասնապահությամբ և արհեստներով։ Գյուղում կար եկեղեցի և վարժարան։ Մ–ի հայերը ենթարկվել եև Մեծ եղեռնի արհավիրքին, տվել զոհեր, իսկ կենդանի մնացածները գաղթել են Արևելյան Հայաստան։{{ՀՍՀ հեղ|Թ․ Հակոբյան}} '''ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԱՆԿՈՒՄ''', մարմինների շարժումը Երկրի ձգողության դաշտում՝ առանց սկզբնական արագության։ Այդ շարժման վրա, ձգողության ուժից բացի, ազդում են նան Երկրի օրական պտույտն իր առանցքի շուրջը և օդի դիմադրության ուժը։ Երկրի շառավղի համեմատությամբ փոքր <math>h</math> բարձրությունից անկման դեպքում, երբ կարելի է օդի դիմադրությունն անտեսել, իսկ ձգողության ուժը համարել հաստատուն, շարժումը կոչվում է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/95 ''ազատ անկում'']։ Այդ դեպքում <math>h</math> բարձրությունից ընկնող մարմնի վերջնական արագությունը որոշվում է <math>v =\sqrt{2gh}</math> բանաձևով, որտեղ <math>g</math>-ն ազատ անկման արագացումն է։
Երկրի օրական պտույտի հետևանքով Մ․ ա-ման ժամանակ առաջանում են իներցիայի փոխադրական (կենտրոնախույս) ուժը, որը ձգողության ուժի հետ տալիս է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/116 ''ծանրության ուժը''], և իներցիայի [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/658 ''Կորիոլիսի ուժը''], որի պատճառով Մ․ ա–ման հետագիծը ուղղաձիգից շեղվում է դեպի արևելյան (100 մ բարձրությունից անկման դեպքում մոտ 1 սմ)։ Օդի դիմադրությունը կարող է էապես ազդել Մ․ ա–ման բնույթի վրա։ Ոչ շատ մեծ արագությունների (գործնականորեն՝ մինչև 300 մ/վրկ կարգի) դեպքում օդի դիմադրության ուժը համեմատական է արագության քառակուսուն՝ <math>R =kv^2</math>, որտեղ <math>k</math>-ն դիմադրության գործակիցն է, որը կախված է մարմնի ձևից, օդի խտությունից ու, այսպես կոչված, [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/531 ''միդելային հատվածքի''] մակերեսից։ Այդ դեպքում, <math>h</math> բարձրությունից ընկնելիս, <math>m</math> զանգվածով մարմնի արագությունը որոշվում է <math>v =v_{uh} \sqrt{1-exp (-2gh/v_{uh})^2}</math> բանաձևով, որտեղ <math>v_{uh}= \sqrt{\frac{mg}{k}}</math>-ը սահմանային արագությունն է, որը մարմինը ձեռք կբերեր շատ մեծ բարձրությունից ընկնելիս։ <math>k</math>-ի բավական մեծ արժեքների դեպքում, փոքր սկզբնական ճանապարհ անցնելուց հետո, մարմնի արագությունը գործնականորեն հասնում է <math>v_{uh}</math>-ի, որից հետո այն շարժվում է հավասարաչափ։{{ՀՍՀ հեղ|Վ. Վարդանյան}} '''ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԼՈՂԱԼԸ''', հեղուկում (կամ գազում) մասնակի կամ ամբողջությամբ ընկղմված պինդ մարմնի հավասարակշռության վիճակ։ Մ․ լ–ու տեսության հիմնական խնդիրը հեղուկում ընկղմված մարմնի հավասարակշռության դիրքերի որոշումն է, հավասարակշռության կայունության պայմանների բացահայտումը։ Մ․ լ–ու պարզագույն պայմանները նշված են [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/157 ''Արքիմեդի օրենքում'']։ Լողացող մարմնի հավասարակշռության համար անհրաժեշտ է, որ մարմնի ու նրա դուրս մղած հեղուկի (կամ գազի) կշիռները լինեն հավասար, և որ այդ մարմնի ու դուրս մղած հեղուկի (կամ գազի) ծանրության կենտրոնները գտնվեն մի ուղղաձիգի վրա։ Մ․ լ․ կայուն կլինի միայն այն դեպքում, երբ լողացող մարմնի ծանրության կենտրոնը [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/474 ''մետակենտրոնից''] ներքև է գտնվում։
'''ՄԱՐՄՆԱԿԱՆ ՆՅԱՐԴԱՅԻՆ ՀԱՄԱԿԱՐԳ''', {{լայն|սոմատիկ նյարդային համակարգ}}, զգայական ու մարմնաշարժական նյարդաթելերի և գլխուղեղի ու ողնուղեղի համապատասխան գոյացությունների<noinclude></noinclude> ergkfvg45gg9trv28qcuasqeu3yzi0r Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/329 104 25049 393812 266896 2026-08-10T11:19:02Z ~2026-40713-29 14065 393812 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Հրաչ 2002" /></noinclude>ամբողջությունը: Ողնաշարավոր կենդանիների և մարդու Մ․ ն․ հ․ նյարդավորում է մարմնի մասերի, ինչպես նաև ամբողջական օրգանիզմի տեղաշարժումները տարածության մեջ ապահովող միջաձիգ զոլավոր մկանները, ապահովում կմախքային մկանների ռեֆլեքսային տոնուսը և դրա վերաբաշխումը տարբեր մկանախմբերի միջև։ Վերջինս կարևոր է մարմնի բնականոն կեցվածքի ապահովման համար, ինչպես շարժման, այնպես էլ հարաբերական հանգստի պայմաններում։
'''ՄԱՐՄՆԱԿԱՆ ՊԱՏԻԺՆԵՐ,''' [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/150 ''պատժի''] տեսակ, սկիզբ է առել հին աշխարհում և որոշ երկրներում հարատևել մինչև XX դ․։ Հետապնդել է դատապարտյալին հրապարակայնորեն տանջահարելու նպատակ, ծեծ (մահակով, մտրակով, ճիպոտով ևն), անդամահատում, խարանում, լեզվահատում ևն։ Լայնորեն կիրառվել է հարկերի (Հին Եգիպտոս), պարտքերի (Ռուսաստան) գանձման պրակտիկայում, համարվել է ստրուկների, ճորտերի հետ հաշվեհարդար տեսնելու ընդունված միջոց։ XIII դ․ սկսած Մ․ պ․ ամրապնդվել են Արևմտյան Եվրոպայի բազմաթիվ երկրների օրենսդրությամբ։ Հին և միջնադարյան Հայաստանում կիրառվել են ծեծը, անվահարումը և այլ Մ․ պ․:
'''ՄԱՐՄՆԱԿԱՆ ՎՆԱՍՎԱԾՔՆԵՐ''', ըստ սովետական քրեական իրավունքի, մեկ անձի հասցրած վնասը մյուսի առողջությանը, որի հետևանքով տուժողը ստանում է որևէ օրգանի կամ հյուսվածքի անատոմիական ամբողջականության կամ ֆիզիոլոգիական ֆունկցիայի խախտում։ Տարբերում են՝ ծանր, նվազ ծանր և թեթև Մ․ վ․։ Մ․ վ․ {{լայն|ծանր}} են, եթե կյանքի համար վտանգավոր են (անկախ հետևանքից), առաջացնում են տեսողության, լսողության կամ մարմնի որևէ օրգանի կորուստ, կամ օրգանի ֆունկցիայի անկում, կամ հոգեկան հիվանդություն, կամ աշխատունակության 1/3-ից ավելի կայուն կորուստ, կամ հղիության ընդհատում, կամ դեմքի անջնջելի այլանդակում։ {{լայն|Նվազ ծանր}} Մ․ վ․ կյանքի համար վտանգավոր չեն, չեն առաջացնում հիշյալ հետևանքները, սակայն պատճառում են առողջության երկարատև խախտում (չորս շաբաթից ավելի) և 1/3-ից պակաս աշխատունակության կայուն կորուստ։ {{լայն|Թեթև}} Մ․ վ․ են համարվում այն վնասվածքները, որոնց հետևում են առողջության կարճատև խախտում (7 օրից 4 շաբաթ) կամ աշխատունակության աննշան կայուն կորուստ, ինչպես նաև այն Մ․ վ․, որոնք այդպիսի հետևանքներ չեն առաջացրել։ Մ․ վ–ի համար պատժաչափը որոշվում է ըստ մեղքի և կախված է այն բանից, թե արդյոք դրանք հասցված են դիտավորությամբ կամ թե անզգուշությամբ, ինչպես նաև դրանց ծանրության աստիճանից, որը որոշվում է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_3.djvu/308 ''դատական փորձաքննությամբ'']։ Խստացնող հանգամանքներ են՝ դիտավորյալ հասցրած ծանր մարմնական վնասվածքի հետևանքով առաջացած տուժողի մահը, արարքի կատարումը առանձնապես վտանգավոր ռեցիդիվիստի կողմից, տանջանքների և խոշտանգումների գործադրումը։ Պատիժը մեղմանում է անհրաժեշտ պաշտպանության, տուժողից կրած բռնության կամ ծանր վիրավորանքի հետևանքով հանկարծակի առաջացած հոգեկան խիստ հուզմունքի ժամանակ հասցրած Մ․ վ–ի դեպքում։ Ըստ «Կանոնագիրք հայոց»-ի, Մխիթար Գոշի և Սմբատ Սպարապետի դատաստանագրքերի, Հայաստանում Մ․ վ–ի համար սահմանվել են ապաշխարանք, նյութական հատուցում, մարմնական և այլ պատիժներ։
'''«ՄԱՐՄՆԱՄԱՐԶ»''', պատկերազարդ ամսագիր։ Լույս է տեսել 1911-14-ին, Կ․ Պոլսում։ Խմբագիր–հրատարակիչ՝ Շ․ Քրիսյան։ Տպագրել է հոդվածներ ֆիզկուլտուրայի և սպորտի վերաբերյալ, ուսուցանել մարմնամարզական վարժություններ։ Հայ երիտասարդությանը համախմբել է մարզական ակումբների շուրջ։ «Մ․»-ի նախաձեռնությամբ են կազմակերպվել հայկ. առաջին օլիմպիական խաղերը Կ․ Պոլսում (1911)։ Անդրադարձել է նաև երեխաների բարոյական դաստիարակության հարցերին։{{ՀՍՀ հեղ|Ս․ Նազարյան}} '''ՄԱՐՄՆԱՄԱՐԶՈՒԹՅՈՒՆ''', մարդու առողջության և դիմացկունության ամրապնդմանը, ֆիզիկական ներդաշնակ զարգացմանը, ուժի, ճարպկության և շարժունակության կատարելագործմանը նպաստող հատուկ վարժությունների և մեթոդական վարժաձևերի համակարգ։ Մարմնամարզական վարժությունները լինում են․ շարային (օգնում են մշակելու ճիշտ քայլք, վազք, կեցվածք ևն), ընդհանուր զարգացման (նպաստում են ընդհանուր ֆիզիկական զարգացմանը, նախապատրաստում առավել բարդ շարժական գործունեության), կիրառական (ձևավորում են անհրաժեշտ ֆիզ․ ունակություններ), ազատ (զարգացնում և կատարելագործում են շարժումների առավելագույն ներդաշնակություն), ցատկեր և հենացատկեր (մարզում են շնչառական օրգանները, բարելավում արյան շրջանառությունը, զարգացնում ոտքի մկանները)։ ՍՍՀՄ–ում տարածված են հիմնական Մ․ (ներառյալ հիգիենիկ և աթլետիկական), [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_2.djvu/122 ''արտադրական մարմնամարզությունը''], կիրառական Մ․, սպորտային Մ․, գեղարվեստական Մ․ և [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/233 ''ակրոբատիկան'']։
{{լայն|Գեղարվեստական}} Մ․, կանանց մարզաձև։ Երաժշտության ուղեկցությամբ պարային և մարմնամարզական վարժությունների համակցում առարկայով (ժապավեն, գնդակ, օղ, ցատկապարան, գուրզ) կամ առանց առարկայի։ Որպես մարզաձև ՍՍՀՄ–ում ձևավորվել է 1940-ական թթ․։ Ժամանակակից մրցումների ծրագիրն է․ բազմամարտ (մեկ պարտադիր և երեք ազատ վարժություն՝ առարկաներով) և խմբակային (ազատ վարժություններ՝ առարկաներով)։ Մարզուհիների ելույթները գնահատվում են 10-բալյան սիստեմով։ Կենտ տարիներին (1963-ից) անց է կացվում աշխարհի առաջնություն։ Աշխարհի բացարձակ չեմպիոնուհիներ են դարձել Լ․ Սավինկովան, Ե․ Կարպուխինան, Գ․ Շուգուրովան և Ի․ Դերյուգինան։ Գեղարվեստական Մ–ի զարգացմանը նպաստել են վաստակավոր մարզիչներ Վ․ Բատաենը, Գ․ Գորենկովան, Մ․ Լիսիցյանը, Ա․ Դերյուգինան և ուրիշներ։ Գեղարվեստական Մ․ Հայաստանում զարգացում է ապրում 1950-ական թթ․։ Ճանաչված մարզուհիներից են Կ․ Մկրտչյանը, Կ․ Բալումյանը։ Երևանում գործում է գեղարվեստական Մ–յան և ակրոբատիկայի մասնագիտացված դպրոց։
{{լայն|Սպորտային}} Մ․, մարզաձև։ Մրցումների ձևերն են․ կանանց համար՝ տարբեր բարձրության զուգափայտերի, մարմնամարզական գերանի վրա և ազատ վարժություններ,<noinclude></noinclude> a0co1d6hfu9cnz4ujw2j6nnv5wa2avw