Վիքիդարան hywikisource https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB MediaWiki 1.47.0-wmf.14 first-letter Մեդիա Սպասարկող Քննարկում Մասնակից Մասնակցի քննարկում Վիքիդարան Վիքիդարանի քննարկում Պատկեր Պատկերի քննարկում MediaWiki MediaWiki քննարկում Կաղապար Կաղապարի քննարկում Օգնություն Օգնության քննարկում Կատեգորիա Կատեգորիայի քննարկում Հեղինակ Հեղինակի քննարկում Պորտալ Պորտալի քննարկում Էջ Էջի քննարկում Ինդեքս Ինդեքսի քննարկում TimedText TimedText talk Մոդուլ Մոդուլի քննարկում Event Event talk Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/333 104 25051 393815 266957 2026-08-10T12:00:57Z ~2026-40713-29 14065 393815 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Հրաչ 2002" /></noinclude>մոտ 1000 մմ են, հվ–ում՝ մինչև 200 մմ, Սահարային հարող շրջաններում՝ մոտ 100 մմ։ Երկրի հվ․ շրջաններում հաճախակի են ավազային փոթորիկները։
'''Ներքին ջրերը''': Մշտահոս գետերը քիչ են։ Խոշոր գետերն են Մուլույան, Սեբուն, Ումմ էր Ռբիան, Թենսիֆթը, որոնց բնորոշ են աշնան ու ձմռան անձրևային վարարումները։ Ումմ էր Ռբիա և Սեբու գետերի վրա կառուցված են խոշոր ջրամբարներ ու ՀԷԿ–եր։ Լճերի մեծ մասը աղի է։ Արլ–ում տարածված են ցամաքող, աղի լճերը (սեբխեր), Ատլանտյան օվկիանոսի ափերին՝ ճահճացած ծովալճակները (մերժեր)։
'''Հողերը, բուսական և կենդանական աշխարհը'''։ Ափամերձ հարթավայրերում և միջլեռնային հովիտներում տարածված են ավազային, կավավազային ու կավային առավել բերրի սևահողերը։ Լեռներում գերակշռում են լեռնաանտառային գորշ, ծայր հվ–ում՝ անապատային հողերը։ Անտառները գրավում են երկրի տարածության 12%–ը և պահպանվել են լեռներում ու երկրի հս–արմ–ում։ Հիմնական ծառատեսակներն են կաղնին, խցանակաղնին, մայրին, գաճաճ արմավենին, սոճին։ Մեծ տարածում ունեն մակվիսի ու կենսածառի թփուտները։ Չոր տափաստանները և կիսաանապատները ծածկված են ալֆա խոտով, աղուտները՝ օշանով։
Կենդանական աշխարհը խիստ տուժել է մարդու տնտ․ գործունեության հետևանքով և համեմատաբար աղքատ է։ Կան նապաստակ, վարազ, շնագայլ, կապիկ, բորենի, հովազ, լուսան ևն, լեռնային գետերում՝ կարմրախայտ։ Տարածվածե ն կրծողները, սողունները, երկկենցաղները։ Առափնյա ջրերը հարուստ են ձկներով։ Բուսական և կենդանական աշխարհի պահպանման նպատակով ստեղծվել են արգելանոցներ, ազգային պարկեր (Թուբկալ, Թազեկա)։
'''IV․ Բնակչությունը'''
Մոտ 99%–ը բերբերա–արաբական ծագման [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/331 ''մարոկկացիներ''] են։ Կան նաև եվրոպացիներ (ֆրանսիացիներ, իսպանացիներ) և մարոկկոյական հրեաներ։ Պետական լեզուն արաբերենն է, կրոնը՝ մահմեդականությունը, տոմարը՝ լուսնային հիջրան։ Միջին խտությունը 1 կմ²-ի վրա մոտ 40 մարդ է (1978), քաղաքային բնակչությունը՝ 35% (1978)։ Խոշոր քաղաքներն են Կասաբլանկան, Ռաբաթը, Մառակեշը, Ֆեսը։
'''V․ Պատմական ակնարկ'''
Հնագույն ժամանակներից Մ–ի տարածքում բնակվել են լիբիական կամ հին բերբերական (ժամանակակից բերբերների նախնիները) ցեղեր։ Մ․ թ․ ա․ II հազարամյակի վերջին առափնյա շրջաններում հիմնվել են փյունիկեցիների գաղութներ, որոնք այնուհետև ընկել են [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_5.djvu/320 ''Կարթագենի''] իշխանության տակ։ Մ․ թ․ ա․ II դ․ Մ–ի հս․ շրջաններն իր ազդեցությանն է ենթարկել, իսկ մ․ թ․ ա․ 27-ին նվաճել Հռոմը։ V դ․Մ–ի տարածքի հս․ մասը նվաճել են վանդալները, VI դ․՝ Բյուզանդիան, VIII դ․՝ արաբները (որոնք տարածեցին արաբերենն ու մահմեդականությունը)։ 788-ին Մ–ի հս–արմ–ում հիմնվել է Իդրիսյանների պետությունը (առաջին պետությունը Մ–ի տարածքում՝ տեղական արաբ. դինաստիայի գլխավորությամբ), XI դ․՝ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/183 ''Ալմորավյանների''] (Մառակեշ կենտրոնով, որից առաջացել է երկրի ժամանակակից անվանումը), ապա՝ [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/182 ''Ալմոհադների''] խալիֆայությունը։ XIII դ․ 2-րդ կեսին Մ–ում իշխանությունն անցել է Մարինյանների բերբերական դինաստիային, որոնց տիրապետության ժամանակ նկատելիորեն զարգացել է գյուղատնտեսությունը, տնտ․ լայն կապեր են հաստատվել Մ–ի և Եվրոպայի ու Արևմտյան Աֆրիկայի միջև, ծաղկել է ֆեոդալական մշակույթը։ XV դ․ սկսվել է եվրոպացիների մուտքը Մ․, պորտուգալացիները և իսպանացիները գրավել են ատլանտյան ծովափը։ XVI դ․ վերջին մարոկկացիներին հաջողվել է գաղութարարներին վտարել առափնյա քաղաքների զգալի մասից։ Մ–ի սուլթաններ Իսմայիլի (1672–1727) և Սիդի Մուհամմադ բեն Աբդուլլահի (1757–-90) ժամանակ ազատագրվել է երկրի ամբողջ առափնյա շրջանը (բացի Սեուտայից և Մելիլլայից)։ XIX դ․ 40-ական թթ․ սկսվել է եվրոպացիների զինված ներխուժումը Մ․։ 1844-ին Ֆրանսիան, պարտության մատնելով մարոկկացիների բանակը, անիրավահավասար պայմանագիր պարտադրեց Մ–ին։ 1859-ին Իսպանիան ներխուժեց Մ․՝ գրավելով աննշան տարածք։ XX դ․ սկզբին Մ–ի համար պայքար սկսեցին նաև Մեծ Բրիտանիան ու Գերմանիան։ 1912-ին ստորագրվեցին ֆրանս–մարոկկոյական և ֆրանս–իսպանական պայմանագրերը, որոնցից առաջինով Մ–ում հաստատվում էր ֆրանս․ պրոտեկտորատ, երկրորդով Մ–ի մի փոքր մասն անցնում էր Իսպանիայի տիրապետությանը։ Մ–ի տարածքը բաժանվեց 3 գոտու՝ ֆրանս․ (տարածքի մոտ 80%–ը, բնակչության 90%–ը), իսպանական (մի փոքր տարածք Մ–ի հս–ում և ծայր հվ–ում․ վերջինս Իսպանական Հարավային Մ․ անունով միացվեց Իսպանական Արևմտյան Սահարային) և միջազգային (Տանժերը)։ Երկրում իշխանությունն անցավ ֆրանս. գլխավոր ռեզիդենտին (ֆրանս․ գոտում) և իսպանական գերագույն կոմիսարին (իսպանական գոտում)։ Մ–ի սուլթանի և իսպանական գոտում նրա փոխարքայի՝ խալիֆայի, իշխանությունը ձևական էր։ Ֆրանսիական պրոտեկտորատի հաստատման դեմ ապստամբեց ժողովուրդը։ Հոկտեմբերյան սոցիալիստական մեծ հեղափոխության ազդեցությամբ Մ–ում նոր վերելք ապրեց ազգային–ազատագրական շարժումը։ 1921-ին Ռիֆի (մարզ Մ–ի հս–ում, իսպանական գոտում) ցեղերը Մ–ի ազգային հերոս Աբդ ալ Քերիմի գլխավորությամբ ջախջախեցին իսպանական բանակը և վտարեցին Ռիֆից։ Ստեղծվեց [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_9.djvu/671 ''Ռիֆի հանրապետությունը'']։ 1926-ին Ռիֆի զորքերը պարտվեցին ֆրանս․ և իսպանական միացյալ ուժերի դեմ կռվում։
1920-ական թթ․ Մ–ի տնտեսության հիմնական ճյուղերում տիրապետում էր օտարերկրյա, գլխավորապես՝ ֆրանս․ կապիտալը, մարոկկոյական բուրժուազիայի բաժինն աննշան էր (ակցիաների 5%–ից ոչ ավելին)։ Ավելի քան 1 մլն հա բարեբեր հողեր բռնագրավվեցին բնիկներից և ի սեփականություն տրվեցին եվրոպական գաղութարարներին։ Երկրի բնակչության և բնական հարստությունների անխնա շահագործումը խորացնում էր դասակարգային շերտավորումը, միաժամանակ արագացնում քաղաքների զարգացումը, քաղաքային միջին խավերի ու բանվոր դասակարգի ձևավորումը։
1930-ական թթ․ քաղաքներում ուժեղացավ հակագաղութային, հակաիմպերիալիստական շարժումը։ Ազգային–ազատագրական շարժման ղեկավարությունը ցեղային կամ ֆեոդալական առաջնորդներից անցավ Մ–ի ազգային բուրժուազիային և մտավորականությանը։ 1934-ին Մ–ի բուրժուա–ազգայնականները և հայրենասեր մտավորականության ներկայացուցիչները ստեղծեցին Ազգային գործողության մարոկկոյական դաշինք (Գործողության կոմիտե), որը պահանջում էր մարոկկացիների մասնակցությունը երկրի կառավարմանը։ 1937-ին կոմիտեն արգելվեց, որից հետո ստեղծվեցին ընդհատակյա կազմակերպություններ [հիշատակելի է «Ազգային կուսակցությունը», որի հիմքի վրա 1943-ին ստեղծվեց «Իստիքլյալ» («Անկախություն») կուսակցությունը]։
Երկրորդ համաշխարհային պատերազմի (1939–45) ժամանակ Մ–ի ֆրանս․ գոտին գտնվում էր «Վիշիի կառավարության» իշխանության տակ։ 1940-ին Իսպանիան զավթեց Տանժերը և ներառեց իսպանական գուտու մեջ։ 1942-ի նոյեմբերին<noinclude></noinclude> o4r2twt8g1sf7jp2p4b3s3tffsunoj8 Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/335 104 25053 393816 266974 2026-08-10T12:10:30Z ~2026-40713-29 14065 393816 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Հրաչ 2002" /></noinclude>նաև ռազմականացված կազմակերպություններ (30 հզ․ մարդ), այդ թվում՝ ժանդարմերիա (11 հզ․ մարդ), ոստիկանություն (շուրջ 20 հզ․ մարդ)։
'''IX․ Բժշկա–աշխարհագրական բնութագիրը'''
1975-ին Մ–ում ծնունդը կազմել է 1000 բնակչին 46,2 մահացությունը՝ 15,7 մանկական մահացությունը 1000 ողջ ծնվածին՝ 149։ Առողջապահության հիմնական խնդիրը պայքարն է վարակիչ և մակաբուծական հիվանդությունների դեմ։ Տարածված են տրախոման, կարմրուկը, դիզենտերիան, տիֆերը և պարատիֆերը, վեներական հիվանդությունները, դիֆթերիան, բորը, մալարիան ևն։ 1975-ին գործել է 133 հիվանդանոցային հիմնարկ՝ 23,1 հզ․ մահճակալով (1000 բնակչին՝ 1,3 մահճակալ), աշխատել 1,3 հզ․ բժիշկ (10 հզ․ բնակչին՝ 0,7 բժիշկ), 128 ատամնաբույժ, 500 դեղագործ և 10,9 հզ․ միջին և օժանդակ բուժաշխատող։ Բժիշկներ են պատրաստում Ռաբաթի և Կասաբլանկայի համալսարանների բժշկ․ ֆակուլտետները։ 1963-ին գործել է միջին բուժանձնակազմի պատրաստման 30 դպրոց 1972-ին առողջապահության ծախսերը կազմել են պետ․ բյուջեի 4,9%–ը։
'''X. Լուսավորությունը և գիտական հիմնարկները'''
Մինչև Ֆրանսիայի կողմից երկրի նվաճումը Մ–ում գործել են մահմեդական դպրոցներ։ Ֆրանս. տիրապետության շրջանում ստեղծվել են 2 տիպի պետ․ աշխարհիկ դպրոցներ՝ ֆրանսիացիների և բնիկների երեխաների համար (ուսուցումը՝ ֆրանս․)։ Պարտադիր կրթության մասին առաջին օրենքն ընդունվել է 1963-ին։ Ժողկրթության ժամանակակից համակարգի մեջ մտնում են 5-ամյա տարրական և 6-ամյա միջնակարգ դպրոցները (հիմնականում՝ պետ․, ուսուցումը՝ ֆրանս․ և արաբ․)։ Պրոֆտեխնիկական կրթություն են տալիս միջնակարգ դպրոցի տեխ․ բաժանմունքները։ Տարրական դպրոցի ուսուցիչներ են պատրաստում ուսուցչական դպրոցները, միջնակարգի՝ Բարձրագույն նորմալ դպրոցը և համալսարանները։
Մ–ի բարձրագույն ուս․ հաստատություններն են՝ Մուհամմադ V-ի անվ․ համալսարանը (հիմնադրվել է 1957-ին), վարչական, ինժեներական դպրոցները (բոլորն Էլ՝ Ռաբաթում), Կարաուին մահմեդական համալսարանը Ֆեսում (առաջինը Աֆրիկայում, 859)։ Ռաբաթի պետ․ արխիվին կից գործում է Մ–ի խոշորագույն գրադարանը (1920, 208 հզ․ գիրք)։ Կան հնագիտության թանգարաններ (Ռաբաթում և Թեթուանում), զինաթանգարան (Ֆեսում) ևն։
Գիտական հիմնարկներից են Շերիֆյան գիտական ինստ–ը (հիմնվել է 1920-ին, Ռաբաթ), Ագրոնոմիական հետազոտությունների ազգային ինստ–ը (1924), Մուհամմադ V-ի անվ․ համալսարանին կից գործող գիտական հետազոտությունների կենտրոնը (1962), Արաբ. երկրների լիգային կից Արաբականացման բյուրոն։ Կան մի շարք գիտական ընկերություններ (աշխարհագրական, ֆիզիկայի ևն)։ Մ–ում գտնվում են նաև արտասահմանյան որոշ ԳՀԻ–ների և ծառայությունների մասնաճյուղեր (ֆիզիկայի ֆրանս․ ինստ–ի, Պաստյորի ինստ–ի ևն)։
'''XI․ Մամուլը, ռադիոհաղորդումները, հեռուստատեսությունը'''
Լույս են տեսնում 20-ից ավելի պարբերական հրատարակություններ։ Հիմնականներն են՝ «Ալ–Անբա» (1963-ից, արաբ․), «Մատեն» («Le Matin», 1971-ից, ֆրանս․), «Մարոկ Սուար» («Maroc Soir», 1971-ից, ֆրանս․), «Ալ–Ալյամ» (1946-ից, արաբ․), «Օպինիոն» («L’Opinion», 1965-ից, ֆրանս․), «Մագրեբ էնֆորմասիոն» («Maghreb Informations», ֆրանս․), «Ալ–Բայան» (1972-ից, արաբ. և ֆրանս․)։ Մագրիբ Արաբ Պրես (ՄԱՊ) պաշտոնական ինֆորմացիոն գործակալությունը հիմնվել է 1959-ին, Ռադիոհաղորդումների և հեռուստատեսության կառավարական ծառայությունը՝ 1962-ին։ Ռադիոհաղորդումները տրվում են արաբ․, անգլ․, ֆրանս․, իսպաներեն, բերբերերեն, հեռուստահաղորդումները՝ արաբ. և ֆրանս․։
'''XII․ Գրականությունը'''
Գոյություն ունի արաբ․, բերբերերեն և ֆրանս․ լեզուներով։ Մ–ի՝ դասական շրջանի արաբ. գրականության մեջ ներկայացված են եղել արաբ. դասական գրականության բոլոր հիմնական ժանրերը (տես [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_1.djvu/669 ''Արաբական մշակույթ''], {{լայն|Գրականություն}} բաժինը)։ Ինքնուրույնության գծերը երևան են եկել XI–XII դդ.։ XIII դ. սկզբին ծայր է առել գեղարվեստական տարեգրությունը, որը շարունակվել է նաև XIX դ․։
XV–XVI դդ․ ստեղծվել է կենսագրական ու կենցաղագրական հարուստ գրականություն։ Արաբ. դասական պոեզիայի ավանդույթները Մ–ի գրականության մեջ հասել են ընդհուպ մինչև XX դ․ կեսերը։
Արաբերենով ու բերբերերենով ժող․ գրականությունը, առավելապես բանավոր, հայտնի է XIV–XV դարերից և ներկայացված է բանահյուսական ու հեղինակային գործերով (չափածո և արձակ)։
Արաբերենով ու ֆրանսերենով ժամանակակից գրականությունը նկատելի երևույթ դարձավ 2-րդ համաշխարհային պատերազմից հետո։ Արաբալեզու արձակագիր Ա․ Մ․ Բենժելունը (ծն․ 1919) և ֆրանսերենով գրող Ա․ Սաֆրիուին (ծն․ 1915) առաջինը գրականություն բերեցին ժողովրդի կյանքի թեման։ 1950-ական թթ․ առաջատար էր ֆրանսալեզու վեպը, որի հիմնական ներկայացուցիչն է Դ․ Շրայբին (ծն․ 1928)։ Այդ շրջանում հայտնի դարձան բանաստեղծներ Մ․ Ա․ Լահբաբիի (ծն․ 1922, ֆրանսերենով գրող) և Մ․ ալ Մուխթար աս Սուսի ի, Մ․ ալ Խալաուիի, Բ․ Լամտունիի, Մ․ Սաբբահի, Մ․ աթ Թանժաուիի (գրական արաբերենով գրող) ստեղծագործությունները։ 1960-ական թթ․ սկզբին Խ․ Սաիհի գրական արաբերենով պատմական պիեսներից հետո երևան եկավ Ֆարիդ Ֆարիսի (ֆրանսերենով) և Ա․ Բեն Շեքրունի, Ա․ Ալաժիի (արաբերենի մարոկկոյական բարբառով) դրամատուրգիան։
1960-ական թթ․ կեսերից սկսվեց արաբալեզու արձակի բուռն վերելքը (Ա․ Կ․ Գալլաբ,Մ․ Բուալլու, Մ․ Զնիբեր, Ա․ Սհիմի և ուրիշներ)։
'''XIII․ Ճարտարապետությունը և կերպարվեստը'''
Մ–ի տարածքում պահպանվել են նեոլիթի շրջանի ժայռապատկերներ, փյունիկեցիների բնակատեղիների մնացորդներ, կարմիր ջնարակով խեցեղեն, հռոմ․ քաղաքների (Վոլյուբիլիս, Թամուդ, Թինգիս ևն) ավերակներ՝ քանդակներով, խճանկարի հատվածներով։ XI–XV դդ․ Մ–ի տարածքում կազմավորվել է մավրիտանական արվեստի դպրոցներից մեկը։ Մ–ի միջնադարյան քաղաքները կազմված են «կասբա»-ից (միջնաբերդ) և «մեդինա»-ից (բուն քաղաքը)՝ շրջափակված ուղղանկյուն հատակագծով աշտարակներ ունեցող պարիսպներով (Ռաբաթ)։ Շինանյութը՝ քար, բետոն, կավ, աղյուս։ Պաշտամունքային ճարտ–յան բնորոշ օրինակներից են բազմասյուն աղոթասրահով մզկիթները, որոնց կամարաշարերը նայում են դեպի ուղղանկյուն հատակագծով բակը, միհրաբով պատին կից նավը, ինչպես և առանցքայինը, ծածկված է ստալակտիտե կամ բջջավոր գմբեթներով և փայտե հավաքովի առաստաղներով՝ արտեսոնադոներով (Ֆեսի Կարաուին, 859, ընդարձակվել է 956-ին և 1135-ին, Մառակեշի Կուտուբիա, 1153, մզկիթները)։ Բնորոշ են քարե (ինչպես նաև փայտե) քանդակազարդ հարդարանքով, քառակուսի հատակագծով աշտարակաձև մինարեները (Մառակեշի Կուտուբիա մզկիթի մինարեն, 1184–99), սլաքաձև–պայտաձև, բազմաթև ժաներիզ կամարները։ XI–XIII դդ․ բարձր մակարդակի է հասել ամրաշինությունը․ կառուցվել են ամրոցներ (Ամարգու, Ֆեսի մոտ, XI դ․, Թասգիմուտ, Մառակեշի մոտ, XII դ․) և ուղղանկյուն հատակագծով աշտարակներով և քանդակազարդ քարե դարպասներով քաղաքային ամրություններ (Բաբ–Աղվենաու՝ Մառակեշում, XIIդ․)։ XIII–XIV դդ․ ճարտ–յան մեջ առանձնապես զարգացել է հարդարանքը՝ արհեստական<noinclude></noinclude> 1to6dhwlumjd7olk8ksc310jfxaw1ml Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 7.djvu/336 104 25054 393817 266979 2026-08-10T12:14:41Z ~2026-40713-29 14065 393817 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Հրաչ 2002" /></noinclude>մարմարի և փայտի վիրտուոզ քանդակազարդում, ջնարակված հախճապակիներ, խեցե և ապակե խճազարդեր, վիտրաժներ (Թազայի Մեծ մզկիթը, XII–XIII դդ․, Աթթարին մեդրեսեն Ֆեսում, 1323–25)։ XVI –XVII դդ․ հուշարձանները աչքի են զարնում ճոխությամբ (դամբարանների անսամբլը Մառակեշում, XVI դ․ 2-րդ կես)։ XVIII –XIX դդ․ կառույցներից առանձնանում են Բաբ ալ Մանսուր դարպասը (1732) Մեկնեսում, Ֆեսի Դար–Բատա, Մեկնեսի Դար–Ջամաի և Մառակեշի Դար ալ Մակզեն պալատները (բոլորը՝ XIX դ․)։ Միջնադարում են կազմավորվել XX դ․ ևս պահպանված ժող․ բնակարանի տիպերը՝ երկհարկ, ներքին բակով քարե տներ (Ռաբաթ, Սալե), աշտարակավոր տուն–ամրոցներ (Բարձր Ատլաս), շրջանաձև հատակագծով, կոնաձև կտուրով խրճիթներ (Ռաբաթին մոտ), երկթեք եղեգնյա կտուրներով բնակարաններ (երկրի հս–ում)։ Միջնադարում կատարելության են հասել ոստայնանկությունը, գորգագործությունը, կաշվի դրոշմումը, խեցեգործությունը, բրոնզի գեղարվեստական մշակումը (մզկիթների ցանցկեն, բազմահարկ շահեր)։ Ֆրանս․ պրոտեկտորատի շրջանում քաղաքներում կառուցվել են եվրոպական թաղամասեր (ֆրանս․ ճարտ․ Ա․ Պրոստ, Մ–ում աշխատել է 1912–23-ին)։ XX դ․ 1-ին կեսին ճարտ–յան մեջ կիրառվել է «մորեսկ» ոճը (մավրիտանական ճարտ–յան դեկորատիվ տարրերի էկլեկտիկ օգտագործում)։ 1950-ական թթ․ Ռաբաթում և Կասաբլանկայում կառուցվել են շենքեր ժամանակակից շինանյութերով ու կոնստրուկցիաներով («Լիբերտե» շենքը Կասաբլանկայում, 1950, ճարտ․ Լ․ Մորանդի, Ռաբաթի հոսպիտալը, 1950-ական թթ․ սկիզբ, ճարտ․ Է․ Դելապորտ)։ Անկախության նվաճումից (1956) հետո լայն թափ է ստացել զանգվածային բնակելի տների, արդ․ և հասարակական կառույցների շինարարությունը (մարոկկացի ճարտ–ներ Է․ Ազագուրի, Ժ․ Ֆ․ Զևակո, ֆրանսիացի ճարտ–ներ Ժ․ Կանդիլիս, Շ․ Վուդս): Զարգանում է Մ–ի համար նոր կերպարվեստը (գեղանկարիչ՝ Մ․ Ա․ Իդրիսի, քանդակագործ՝ Հ․ Բեն Սալահ, գրաֆիկ՝ Մ․ Ամմար)։ Ռաբաթում, Կասաբլանկայում և այլ քաղաքներում ստեղծվել են կիրառական արվեստի կոոպերատիվներ։ Զարգանում են գորգագործությունը, կաշվի ասեղնագործումն ու դրոշմումը, պղնձի դրվագումը։
'''XIV․ Երաժշտությունը'''
Մ–ի երաժշտությունը բերբերական և արաբ. մշակույթների փոխազդեցության արդյունք է։ Բերբերական երաժշտական արվեստին, որի «մաքուր» նմուշները պահպանվել են Մ–ի կենտրոնական մասում (հիմնականում հեռավոր գյուղական շրջաններում), բնորոշ է երաժշտության սերտ կապը բանաստեղծության և պարի հետ․ ամենատարածված ժանրը խմբական երգ–պարն է։ Առանձնանում է ախիդու (հս–արլ–ում բնակվող) և ախուախ (հվ–արմ–ում բնակվող) բերբերների արվեստը։ Բերբերների երաժշտական գործիքներից են՝ կասբա (ֆլեյտա), բենդիր (դափ), էլ–կալալ ջա և ու–էր–ռբաբ (ջութակներ) ևն։ Բազմազան է արաբ. երաժշտական արվեստը։ Գոյություն ունի դասական (ալա և ռամա) և ժող․ (գրիխա) արաբ. երաժշտություն։ Ալան աշխարհիկ, պալատական արվեստ է, որի հիմքը արաբ. դասական պոեզիան է, ռաման՝ կրոնական բովանդակությամբ արվեստ (յուրատեսակ հոգևոր պոեմներ)։ Գրիխան հասարակ մարդկանց երգերն են՝ հիմնված խոսակցական լեզվի վրա։ Արաբ. երաժշտական գործիքներից են՝ լյուտնյա, քնար, ռեբաբ, ցիտրա։
Մարոկկացիների ժող․ ստեղծագործության մեջ մեծ տեղ է գրավում կրոնական երաժշտությունը՝ դիկրը։ Այլ ժանրերից տարածված են օրորոցային, աշխատանքային երգերը, ծիսական պարերի, շքահանդեսների երաժշտությունը ևն։
Մ–ում գործում են Երաժշտության, պարի և դրամատիկ արվեստի ազգային կոնսերվատորիա (Ռաբաթ), Երաժշտության և պարի ազգային դպրոց (Թեթուան)։ 1960-ից Մառակեշում անց են կացվում երաժշտ․ բանահյուսության ամենամյա ազգային փառատոներ։
'''XV․ Կինոն'''
Մ–ում առաջին կինոնկարահանումներին (1907) և առաջին գեղարվեստական ֆիլմերի ստեղծմանը մասնակցել են արտասահմանցի, հիմնականում՝ ֆրանսիացի, ռեժիսորներ և օպերատորներ։ Արաբերենով ֆիլմերի ստեղծման նպատակով 1944-ին Ռաբաթում կառուցվել է «Սուսսի» կինոստուդիան, հիմնադրվել Մարոկկոյական կինոկենտրոնը։ Սակայն ազգային կինոարտադրությունն սկզբնավորվել է Մ–ի անկախությունից (1956) հետո միայն։ 1958-ից թողարկվել է «Մարոկկոյական նորություններ» կինոժուռնալը։ 1970-ին Այն Շոկում (Կասաբլանկայի արվարձան) հիմնադրվել է երկրորդ կինոստուդիան։ Ստեղծվել են ժամանակակից խնդիրներ արծարծող գեղարվեստական ֆիլմեր՝ «Հաղթել՝ ապրելու համար» (1968, ռեժ․ Մ․ Թազի և Ա․ Մեսնաուրի), «Հետքեր» (1970, ռեժ․ Համիդ Բեննանի), «Հազար ու մի ձեռք» (1973, ռեժ․ Ս․ Բեն Բարկա) ևն։ 1972-ին գործել է 255 կինոթատրոն։ Տարեկան թողարկվում է շուրջ 20 կարճամետրաժ ֆիլմ։
Պատկերազարդումը տես 368 –369-րդ էջերի միջև՝ ներդիրում, աղյուսակ IV։
''Գրկ''. {{լայն|Горнунт М․ Б․, Уткин Г․ Н}}., Марокко, М․, 1966; {{լայն|Аяш А}}․, Марокко, [пер․ с франц․], М․, 1958; {{լայն|Аваков Р․ М}}․, Марокко, М. 1957; {{լայն|Նույնի}}, Марокко от протектората к независимости, М․, 1961; {{լայն|Солоницкий А․С}}․, Социально-экономическое развитие современного Марокко, М․, 1965; {{լայն|Завадовский Ю․Н}}․, Марокканская литература на арабском языке, в кн․։ Фольклор и литература народов Африки, М․, 1970; {{լայն|Веймар Б․, Каптерева Т․, Подольский А}}․, Искусство арабских народов, М․, 1960; Всеобщая история архитектуры, т․ 8, М․, 1969, с․ 85–100; {{լայն|Шоттен А}}․, Обзор марокканской музыки, [пер․ с франц․], М․, 1968․
'''ՄԱՐՈԿԿՈՅԻ ԱՌԱՋԱԴԻՄՈՒԹՅԱՆ ԵՎ ՍՈՑԻԱԼԻԶՄԻ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՄԱՍԿ),''' քաղաքական կուսակցություն, ստեղծվել է 1974-ի օգոստոսին։ ՄԱՍԿ կանոնադրության մեջ նշվում է, որ կուսակցությունը իր նպատակն է համարում շահագործումից զերծ իսկական սոցիալիստական արտադրության հասարակարգի ստեղծումը։ ՄԱՍԿ հանդիսանում է Մարոկկոյի բանվոր դասակարգի և աղքատ գյուղացիության հեղափոխական ավանգարդը։ Կուսակցությունը պայքարում է ազգային ինքնուրույնության, երկրի անկախության ամրապնդման, դեմոկրատական ազատությունների ընդլայնման, հակաիմպերիալիստական, հակաֆեոդալական ազգային ճակատի շրջանակներում երկրի հայրենասիրական ու առաջադիմական ուժերի միավորման, ՍՍՀՄ–ի և Մարոկկոյի միջև բարեկամական հարաբերությունների խորացման և ընդլայնման համար։ ՄԱՍԿ կառուցված է դեմոկրատական ցենտրալիզմի սկզբունքով։ ՄԱՍԿ բարձրագույն մարմինն է կուսակցության ազգային համագումարը, որն ընտրում է ԿԿ և ԿՎՀ։ Գլխավոր քարտուղարն է Ալի Յատան։ Հրատարակում է «Ալ–Մաբադի» ամսագիրը և «Ալ–Բայան» թերթը։
'''ՄԱՐՈԿԿՈՅԻ ԿՈՄՈՒՆԻՍՏԱԿԱՆ ԿՈՒՍԱԿՑՈՒԹՅՈՒՆ (ՄԿԿ)''', ստեղծվել է 1943-ի նոյեմբերին։ ՄԿԿ I համագումարը (1946-ի ապրիլ) ժողովրդին կոչ արեց միավորել ուժերը երկրի անկախության, դեմոկրատական ազատությունների ու աշխատավորության դրության բարելավման համար պայքարում։ 1953–56-ին Մարոկկոյի կոմունիստները մասնակցել են ֆրանս․ գաղութարարների դեմ ուղղված զինված պայքարին։ Մարոկկոն սուվերեն պետություն հռչակվելուց (1956) հետո ՄԿԿ հանդես է եկել հանուն ազգային անկախության ամրապնդման, երկրում եղած օտարերկրյա ռազմ. բազաների վերացման ու զորքերի դուրսբերման, տնտ․ ինքնուրույնության, ագրարային ռեֆորմի իրականացման։ ՄԿԿ գործունեությունը բազմիցս (1952, 1959, 1960-ին) արգելվել է։ 1968-ին Մարոկկոյի կոմունիստները հայտարարեցին ազատության և սոցիալիզմի կուսակցության (ԱՍԿ) ստեղծման մասին, որը մինչև 1974-ը գործել է կիսալեգալ պայմաններում։ ԱՍԿ ղեկավարությունը պայքարել է երկրի այլ քաղ․ ուժերի հետ դաշինքի ամրապնդման, «հակաիմպերիալիստական ու հակագաղութային բնույթի միասնական ժողովրդական ճակատի» ստեղծման համար։ 1974-ին հայտարարվել է [https://hy.wikisource.org/wiki/Էջ:Հայկական_Սովետական_Հանրագիտարան_(Soviet_Armenian_Encyclopedia)_7.djvu/336 ''Մարոկկոյի աոաջադիմության և սոցիալիզմի կուսակցության''] ստեղծման մասին։
'''ՄԱՐՈՂ ՏԱՏԱՆՈՒՄՆԵՐ''', ֆիզիկական մեծության պարբերական փոփոխումներ,<noinclude></noinclude> sotyjvxwgy9zsinaez28vhwns490jp6 Մասնակցի քննարկում:23artashes 3 38308 393818 79278 2026-08-10T16:17:07Z ~2026-43860-16 14096 /* Էջի ջնջում */ Նոր բաժին 393818 wikitext text/x-wiki ==Ողջույն== '''Բարի՜ գալուստ։''' Ողջո՛ւյն, {{BASEPAGENAME}} և [[Վիքիդարան:Էությունը|բարի գալուստ]] հայերեն վիքիդարան։ Շնորհակալություն [[Սպասարկող:Ներդրումները/{{PAGENAME}}|Ձեր ներդրումների]] համար։ Հուսով եմ, Ձեզ դուր կգա այստեղ, կդառնաք հայերեն վիքիդարանի [[Վիքիդարան:Խորհրդարան|հանրության]] անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել ազատ գրադարանը։ Կոչ եմ անում ծանոթանալ [[Օգնություն:Գլխացանկ|Օգնության]] բաժնին։ Խնդրում եմ, չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանություններում և քննարկման էջերում՝ ավելացնելով 4 թիլդաներից (<nowiki>~~~~</nowiki>) կազմված նշանագիրը։ Սա ավտոմատ կերպով մեկնաբանության վերջում կավելացնի մեկնաբանության ժամանակը և հղում դեպի Ձեր մասնակցի էջը։ Հարցերի դեպքում մի՛ հապաղեք կապվել ինձ հետ {{#if:|[[Մասնակցի քննարկում:{{{1}}}|իմ քննարկման էջում]]}} կամ դիմեք հանրությանը [[Վիքիդարան:Խորհրդարան|խորհրդարանի]] էջում։--[[Մասնակից:Lilitik22|Lilitik22]] ([[Մասնակցի քննարկում:Lilitik22|քննարկում]]) 18:57, 2 Ապրիլի 2015 (UTC) == Էջի ջնջում == Բարև Ձեզ, այսօր ես բացել եմ էջ Վահե Լոռենց անունով, որի տվյալները ջնջվել են։ Կասե՞ք`ինչ աղբյուրներ պետք է ավելացնել, որպեսզի էջը վերականգնվի [[Սպասարկող:Ներդրումները/~2026-43860-16|~2026-43860-16]] ([[Մասնակցի քննարկում:~2026-43860-16|talk]]) 16:17, 10 օգոստոսի 2026 (UTC) efa3o1hmu1ra4xwvrtr6f0gwzqiufku