Վիքիդարան
hywikisource
https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB
MediaWiki 1.47.0-wmf.17
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Վիքիդարան
Վիքիդարանի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
Հեղինակ
Հեղինակի քննարկում
Պորտալ
Պորտալի քննարկում
Էջ
Էջի քննարկում
Ինդեքս
Ինդեքսի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Event
Event talk
Էջ:Հայոց գրերը, Հրաչյա Աճառյան.pdf/49
104
150355
393998
2026-08-25T19:11:53Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
393998
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>մահուան Արշակայ՝ Մեսրովբ, որ ի Հացեկաց Տարօնոյ, եւ աշակերտեալ մեծին Ներսէսի, եւ էր քարտուղար ի դրան արքունի, ընկեցեալ ի բաց զպատիւ մարդկային՝ զհետ գնայր երկնաւորին, զվարս միայնակեցութեան ստացեալ. բայց զառաջադիմութիւն վարուց նորա եւ զսքանչելիսն զոր նովաւ Աստուած ցուցանէր՝ բաւական ցուցցի քեզ յայնցանէ որ նախ քան զմեզ պատմեցին»:
Սակայն, ինչպես վերը ցույց տվի, Յովհան ամենևին նկատողության չէ առած այդ պատմագիրները և միայն հետևած է Սահակի անանուն վարքագրին, որի համառոտությունն է ներկայացնում իր ԺԴ գլուխը՝ «Յաղագս հայրապետութեան մեծին Սահակայ, և տարածման դրոց դպրութեան յազգս մեր, և բարձման թագաւորութեան մերոյ» (էջ 70—76)։ Այս գլխից դուրս ուրիշ տեղեկություն չկա:
'''10. ԹՈՎՄԱ ԱՐԾՐՈՒՆԻ'''
(տպ. Պետերբուրգ, 1887)
Կարելի է ասել, թե մեր պատմագիրների մեջ ամենից կողմնապահը Թովմա Արծրունին է. նա պատմական դեպքերը պատմում է այն չափով միայն, որ չափով որ հարաբերություն ունին Արծրունյաց ցեղի հետ: Եվ որովհետև գրերի գյուտի մեջ Արծրունիները մասնակցություն չեն ունեցած, ուստի իսպառ լռում է այս մասին:
Սահակի կաթողիկոսության վրա խոսում է գլուխ ԺԱ (էջ 69—75), բայց շատ անցողակի է հիշում Մեսրոպին։ Ահավասիկ ինչ որ գիտե այս մեծ անձի մասին:
Էջ 72.— Եւ թագաւորեալ Վռամ որդի Յազկերտի՝ կոչէ ի դուռն զսուրբն Սահակ Հայոց կաթողիկոս: Որոյ առեալ զթուունս իւր զՀմայեակ ու Համազասպեան գնան առ արքայ ի Տսպոն: Քանզի Վարդան անցեալ գնացեալ էր սուրբ վարդապետաւն Մաշտոցիւ առ կայսր Թէոդորոս և առ Ատտիկոս արքեպիսկոպոս հանդերձ թըղթովք սրբոյն Սահակայ, տանելով ընդ իւրեանց և զգիր և զբառ հայերէն դպրութեան. զոր ընկալեալ սուրբ հայրապետին և բարևպաշտ թագաւորին Թէոդոսի հինգ թղթովք և հինգ պատասխանեօք՝ կարգէ զսուրբ վարդապետն ընդ վարդապետութեան աթոռակալութեան սրբոյն Յովհաննու Ոսկեբերանի և քաջաց և գլխաւոր վարդապետացն. իսկ զՎարդան կարգէ ստրատելատ Հայոց:
Էջ 73.— (Նախարարները չարախոսում են Վռամին Սահակի մասին, այլևայլ փաստեր մեջ բերելով). նա և հաւատարմութիւն իւրեանց առեալ զթուղթսն սրբոյն Սահակայ առ կայսրն և առ հայրապետն. և զերթալն Մեսրովպայ և Վարդանայ ի Յոյնս առաջի<noinclude></noinclude>
65lwfr6apxg8x0n4os5qn66v1clp5v6
Էջ:Հայոց գրերը, Հրաչյա Աճառյան.pdf/50
104
150356
393999
2026-08-25T19:15:18Z
Emptyfear
547
/* Սրբագրված */ -նոր տողեր
393999
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Emptyfear" /></noinclude>արկանէին, և զգնալն Անատողեայ և զշինել քաղաքին ի Կարին գաւառ։
Էջ 74.— (Աղան Արծրունի կրօնաւոր դարձավ) և երթեալ ընակէ առանձնապէս ի Գողթն գաւառի ի տեղւոջ վարդապետութնան սրբոյն Մեսրոպայ, ճգնասէր հրեշտակակրօն վարուք, երանելի մարդկան և ահարկու դիւաց:
էջ 75.— Ի նմին ամի, յետ վեց ամսոլ անտանձլոյ փոխի և սուրբ հայրապետն Մաշտոց, և խաչանշան լուսով խաղացուցանեն բազմութեամբ նախարարացն Հայոց ի ձեռն Վահանայ Ամատունտ, որ էր ի ժամանակին սպարապետ Հայոց, և տարեալ հանգուս տանեն զնա ի յՕշական գեօղ, ի գաւառին որ կոչի Ոտն Արագածոյ:
'''11. ՄԵՍՐՈՎՊ ԵՐԵՑ'''
(տպ. Վենետիկ, 1853)
Հեղինակիս աշխատությունը կոչվում է «Պատմութիւն Սրբոյն Ներսիսի Պարթևի Հայոց Հայրապետի». հեղինակի իսկ վկայութեամբ (տե՛ս էջ 138) գրված է Հայոց ՆԶ (=967) թվականին, բայց ոչ թե ինքնագիր աշխատություն է, այլ «ծաղկաքաղ արարի զգիրքս զայս ի Հայոց մնացորդաց Արևելից գրոց»: Բացի Արևելից գրքից, որ կորած է, մեծ օգնություն է տվել հեղինակին նաև Փավստոսը, որի ամբողջ դրվածքը ամփոփում է իր աշխատության մեջ:
Գրվածքիս մեջ Մեսրոպի աշակերտական շրջանի վրա կա մի փոքրիկ տեղեկություն (էջ 83), որի վրա հրատարակիչները տվել են մի ընդարձակ ծանոթություն (էջ 137): Մի փոքր տեղեկություն էլ կա էջ 110-ում, ուր Մեսրոպը ներկա է համարվում Ներսեսի մահվան: Թե՛ այս ծանոթության և թե՛ Զարբհանալյանի մեջ (էջ 543—4) շոշափված խնդիրները մոտիկից վերաբերելով Մեսրոպին, ընդարձակորեն պիտի խոսինք Մեսրոպի կենսագրության մեջ:
'''12. ՍՏԵՓԱՆՆՈՍ ԱՍՈՂԻԿ'''
(տպ. Պետերբուրգ, 1885)
Ստեփաննոս Ասողիկ՝ պատմիչ Ժ դարի, իր Պատմության մեջ թեև անցողակի է խոսում գրերի գյուտի վրա, բայց տալիս է մեզ մի քանի կարևոր տեղեկություններ, որոնց վավերականության վրա խոսելու ենք իր տեղում: Իր գլխավոր աղբյուրներն են Կորյուն և Ղազար, բայց անշուշտ նաև Խորենացին, թեև սրա անունը չի հիշում գրերի գյուտի պատմության ժամանակ։
Ասողիկի տված բոլոր տեղեկությունները գտնվում են երկրորդ դպրության մեջ. ամենից գլխավորն է գլուխ Ա (էջ 74—77), մի<noinclude></noinclude>
ttsgmbcp4upzxs43zl3zz2r0bl1ji9g