Վիքիդարան hywikisource https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB MediaWiki 1.47.0-wmf.17 first-letter Մեդիա Սպասարկող Քննարկում Մասնակից Մասնակցի քննարկում Վիքիդարան Վիքիդարանի քննարկում Պատկեր Պատկերի քննարկում MediaWiki MediaWiki քննարկում Կաղապար Կաղապարի քննարկում Օգնություն Օգնության քննարկում Կատեգորիա Կատեգորիայի քննարկում Հեղինակ Հեղինակի քննարկում Պորտալ Պորտալի քննարկում Էջ Էջի քննարկում Ինդեքս Ինդեքսի քննարկում TimedText TimedText talk Մոդուլ Մոդուլի քննարկում Event Event talk Վերջին գիշեր 0 150139 394000 393951 2026-08-27T06:34:52Z NelliGK 10434 /* */ 394000 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title = Վերջին գիշեր |section = |previous = |next = |notes = |author = Արմինե Նալբանդյան }} <div style="text-align:justify; line-height:1.6; padding:10px;"> ''Երկու զառամյալ նստած են բազկաթոռին վիսկի են խմում, հայացքները սառած դեպի հանդիսատեսը: մեղմ ջազային երաժշտություն :'' ''Մերթ ընդ մերթ դրսից լսվում է ամպրոպի ձայնը, իսկ ներսում կայծակի փայլատակումներ են :'' * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ջեկի : Դու հիշու՜մ ես մեր առաջին գիշերը: * '''ԾԵՐՈՒԿ''' — ''(Լուռ նայում է շուրջը:)'' * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Եթե մոռացել ես , այդպես էլ ասա: Ես այլևս չեմ բարկանա... Միայն թե մի լռիր Ջեկի : * '''ԾԵՐՈՒԿ''' — Բայց ես Ջեկին չեմ : Իմ անունը Մայք է : * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — ''(Շփոթված ուսումնասիրում է ծերուկին:)'' Իսկ դու հիշու՜մ ես մեր առաջին գիշերը Մայք : * '''ԾԵՐՈՒԿ''' — Ոչ: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ափսոս: Իսկ ով կարող է հիշել: * '''ԾԵՐՈՒԿ''' — Կարծում եմ ոչ ոք: Բոլորը մեռած են: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ափսոս: Ուրեմն ստիպված ենք ինքներս հիշել: * '''ԾԵՐՈՒԿ''' — Մոռացիր: Կես դար Է անցել: Հուշատետրդ էլ Վոլդենմայերը գզել է: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Դա ով է: * '''ԾԵՐՈՒԿ''' — Քո հանգուցյալ շնիկը: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ուրեմն ստիպված ես մի լավ փորփրել հիշողությունդ Ջեկի: * '''ԾԵՐՈՒԿ''' — Մա՛յք : * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ինչ է ՝... Մեր հիսուն տարվա համատեղ կյանքից միայն քո անու՞նն ես հիշում: * '''ԾԵՐՈՒԿ''' — Իսկ էլ ինչ: Ամեն օր ստիպում ես հիշել մի չարաբաստիկ գիշեր, որտեղ հավանաբար ես ներկա էլ չեմ եղել: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ուզում ես ասել, որ մեր առաջին գիշերը ես մենա՞կ եմ անցկացրել: * '''ԾԵՐՈՒԿ''' — Քեզանից ամեն ինչ սպասելի է: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Մի բարբաջիր: Ավելի լավ է մեկ անգամ էլ փորձենք հիշել: * '''ԾԵՐՈՒԿ''' — Լավ: Բայց վերջին անգամ: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ուրեմն... դու ներս մտար պատուհանից: * '''ԾԵՐՈՒԿ''' — Ենթադրենք: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ոչ թե ենթադրենք, այլ հաստատ: * '''ԾԵՐՈՒԿ''' — Բայց ես ինչու պիտի պատուհանից մտնեի: Դուռ կար: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Մի դիմադրիր: Հիսուն տարի առաջ դու նույնիսկ ծխնելույզից էիր մտնում: * '''ԾԵՐՈՒԿ''' — Այո: Բայց դու իմ միակ օրինական կինն էիր և ես ծակ ու ծուկերից սողոսկելու կարիք չունեի: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Լավ: Ներս սողոսկեցիր դռնից: Ինչ կար ձեռքիդ: * '''ԾԵՐՈՒԿ''' — Վիսկի: Շոտլանդական վիսկի: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Մի բան էլ կար: * '''ԾԵՐՈՒԿ''' — Քեզ թվացել է : * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Կա՜ր: ''(ամպրոպ)'' * '''ԾԵՐՈՒԿ''' — Դե գիտես ինչ՝.. ինձ չխառնես էդ կեղտոտ պատմության մեջ: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Քեզ տղամարդու պես պահիր Ջեկի: Ինչ կար ձեռքիդ: * '''ԾԵՐՈՒԿ''' — ''(գոռում է)'' - Վի՜սկի: Շոտլանդական վիսկի: «Jack Daniels»: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — «Jack Daniels»-ը վիսկի չէ , այլ բուրբո՜ն: Եվ ոչ էլ շոտլանդական է , ամերիկյան է Ջեկի: * '''ԾԵՐՈՒԿ''' — Ինձ հավանաբար երկու ժամ էլ չի մնացել ապրելու, իսկ դու մանրախնդրությամբ ես զբաղված: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Մի ողջ կարողություն, ոսկյա զարդեր, ադամանդե ապարանջաններ, տատիկիս պլատինե ատամները՝... մանրախնդրությու՞ն է Ջեկի.. * '''ԾԵՐՈՒԿ''' — Իմ ձեռքին ոչինչ չկաա՜ար շշի՜ց բացի: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Բա ինչ եղավ: * '''ԾԵՐՈՒԿ''' — Ես ինչ իմանամ : * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Քեզ զառամյալ ծերուկի տեղ ես դրել, իբր ոչինչ չես հիշում: Իրերդ հավաքել կապել ես, իբր էն աշխարհ ես գնում: Ինչ իմանամ ողջ կարողությունս հետդ չես տանում: * '''ԾԵՐՈՒԿ''' — Ինչիս են պետք.. տատուդ պլատինե ատամները .. էն աշխարհում: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ով գիտե: Գուցե էն աշխարհ չես գնում, այլ սիրուհուդ մոտ: * '''ԾԵՐՈՒԿ''' — Ամոթ քեզ: Ամոթ քեզ: ''(ամպրոպ)'' * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ներիր Ջեկի, դու ինձ ստիպում ես հունից դուրս գալ: Եթե խոստովանես էլ.... մեկ է չեմ բարկանա: Բայց երբ չես ուզում հիշել մեր առաջին գիշերը, սառը քրտինք է պատում վրաս: * '''ԾԵՐՈՒԿ''' — Լսիր... ինձ համար գիշերը գիշեր է , առաջին ու վերջին չկա: բոլոր գիշերներն էլ նույնն են, ինչի պիտի համարակալեմ : * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Լավ: Գոնե հիշու՞ մ ես, որ ես կույս էի: ''(կայծակ)'' * '''ԾԵՐՈՒԿ''' — Արդեն չորս օր է չես քնել: Քեզ մոտ հալյուցինացիա է սկսվում: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Լավ, լավ կատակ արեցի: Դա նույնիսկ ես չեմ հիշում: Իսկ ..Մայքին հիշու՞մ ես: * '''ԾԵՐՈՒԿ''' — Ի՞ նձ նկատի ունես: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — ''(Շփոթված ուսումնասիրում է ծերուկին:)'' ... Չէ : Ջեկին: * '''ԾԵՐՈՒԿ''' — Ոնց չեմ հիշում: Հենց էդ տխմարն էլ տարել է զարդերդ: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ամոթ է , մի ստիր : Ջեկն արդեն վաղուց հանգուցյալ է: * '''ԾԵՐՈՒԿ''' — Նա էդ օրը հանգուցյալ չէր: Մոռացա՞ր ոնց ծլկեց պատուհանից հենց ներս մտա: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Նա չէր ծլկի, եթե բուրբոնիդ շիշը չջարդեիր գլխին: * '''ԾԵՐՈՒԿ''' — Էդքան խիզախ էր հա՞ , դե թող հիմա գա, ուղիղ նայի աչքերիս մեջ ու խոստովանի: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Հանգուցյա՞ լը .. Ինչ պիտի խոստովանի: * '''ԾԵՐՈՒԿ''' — Ինքը լավ գիտի թե ինչ: Սպասիր... իսկ դու որտեղից գիտես, որ նա հանգուցյալ է: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ենթադրում եմ: Այսքան տարի է անցել: Իսկ դու՞ ինչու ես կասկածում, որ Ջեկը հանգուցյալ է : * '''ԾԵՐՈՒԿ''' — Ով է կասկածում: Կասեմ ավելին՝ նա միշտ էլ ինձ համար հանգուցյալ է եղել: ''(բռնում է սիրտը)'' .. Հը՜ըմ.. * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Հա՞: Հենց ասելու բան չես ունենում սիրտդ ես բռնում: * '''ԾԵՐՈՒԿ''' — Լսիր ես հիվանդ, կիսամեռ, ցնորված ծերուկ եմ, ինչ ես ուզում ինձանից: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Զարդերիս տեղն ասա՜: * '''ԾԵՐՈՒԿ''' — Լավ: Էդ գիշեր ունեցած չունեցածդ խցկել էիր բարձիդ տակ: Ջեկը հոտն առել էր; փորձում էր քեզ խեղդամահ անել: Ես ներս մտա, շիշը ջարդեցի գլխին: Ջեկը դիվահար փախավ թևի տակ ինչ որ բան խցկած , իսկ ինձ մեկ ամիս պահեցին մեկուսարանում: Քո զարդերից էլ տեղյակ չե՛մ: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Քեզ ոչ ոք չի պահել մեկուսարանում, դու ինքդ էիր փակվել նկուղում, որ ոստիկանները չգտնեն: * '''ԾԵՐՈՒԿ''' — Թող լինի նկուղ: Ջեկիդ պատճառով մեր մեղրամիսը նկուղում եմ անցկացրել և այն էլ մեկուսի: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Լավ: Իսկ հիմա ինձ լսիր: Ջեկն ինձ խեղդամահ չէր անում, այլ ուշքի էր բերում քո մոլագար խոշտանգումներից հետո... * '''ԾԵՐՈՒԿ''' — Իմ խոշտանգումների՞ց... * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Այո քո՛: Քո պատճառով է, որ Օթելլոյի վերջին տեսարանից սիրտս խառնում է : Ինքնաբերաբար անգիր եմ արել , ուզու՞ մ ես արտասանեմ: -< Lավ է ապրել իբրև գորտ խոնավ բանտում, քան կասկածել պաշտելի կուրծքը, Դե ա՝ռ քեզ .. ա՝ռ քեզ՝ քաղցրալեզու հրեշտակ > ''(ձեռքի ձողով հարվածում է ծերուկին)'' * '''ԾԵՐՈՒԿ''' — Զառանցանք: ..ես հիսուն տարի է քեզ մատով չեմ կպել: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ճիշտ է՝ մատով չես կպել, որովհետև փայտով էիր ծեծում: * '''ԾԵՐՈՒԿ''' — Փայտո՞վ էի ծեծում... * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Այո: Կարճամիտ սևամորթի խանդավառությամբ: * '''ԾԵՐՈՒԿ''' — Դե հերի՝ք է ինձ համեմատես էդ հիստերիկ մավրի հետ: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ես չեմ էլ համեմատում, մավրը գոնե միանգամից էր խեղդում, իսկ դու հիսուն տարի ինձ կտտանքների ես ենթարկել: * '''ԾԵՐՈՒԿ''' — Եվ այս ամենը իմ անձնուրաց սիրո դիմա՜ց... * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Եվ այսպես, իմ անձնուրաց մավր: Այդ գիշեր դու ներս մտար շշով, ջարդեցիր Ջեկի գլուխը, թռար պատուհանից քարշ տալով կիսամեռ Ջեկի մարմինն ու.... * '''ԾԵՐՈՒԿ''' — Ու ինչ: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ու զարդատու՜փս: * '''ԾԵՐՈՒԿ''' — Զառամյալ, ցնորամիտ պառավի բարբաջանք: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — ''(Վիսկին շփում է ծերուկի վրա)'' Զարդերիս տե՜ղն աս՜ա. ''(ամպրոպ)'' * '''ԾԵՐՈՒԿ''' — ''(Հանգիստ մաքրում է դեմքը: Բայց չի դիմանում, հանկարծ սկսում է լաց լինել:)'' * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — ''(Թաշկինակով, փաղաքշորեն մաքրում է ծերուկի դեմքը:)'' Լաց մի լինիր Ջեկ.. * '''ԾԵՐՈՒԿ''' — ''(Լացելով)'' Մայք: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Դե լավ, Մայք: * '''ԾԵՐՈՒԿ''' — ''(Լացելով)'' Ես ամբողջ գիշեր արտասվել եմ, մտածում էի ոնց ես ապրելու առանց ինձ, սայլակդ ով է քշելու պատշգամբից ներս: Առջևում ձմեռ է, կսառես: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Չեմ սառի, եթե զարդերիս տեղն ասես աղախին կվարձեմ: * '''ԾԵՐՈՒԿ''' — Այս անգամ երկար ժամանակով եմ լքելու քեզ, գուցե և.... հավերժ: Անկեղծ ասած ... ընդմիշտ: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ոչինչ: Ինձ համար սովորական բան է քեզ սպասելը: * '''ԾԵՐՈՒԿ''' — Իզուր մի սպասիր,.. այնտեղից հետդարձի ճամփա չկա: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — ''(Ծիծաղում է)'' Քեզ թվում է էդպես հեշտ կթողնեմ ծլկես՞.. առանց զարդերիս տեղն ասելու մի քայլ էլ չես անի Մայ՝ք: ''(Ուժեղ ամպրոպից ներսի լուսավորությունը խավարում է)'' * '''ԾԵՐՈՒԿ''' — Աչքիդ է երևում: Էս անգամ դ՝ու չես որոշողը, այլ երկնային ուժերը.. քո երկրային լիազորությունը ավարտված է պառա՜վս: ''(խավարի մեջ կայծակի լույսը ակնթարթորեն լուսավորում է պառավի սարսափազդու ժպտացող դեմքն ու ձեռքի ձողը՝ ինչը գերանդի է հիշեցնում: Ծերուկը վախեցած խաչակնքվում է)'' — Գրողը քեզ տանի... քեզանից պրծում չունեմ: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Զարդերիս տեղն աս՜ա.. * '''ԾԵՐՈՒԿ''' — ''(վախեցած)'' Երդվում եմ չգիտեմ: ''(լացում է)'' * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Խոստովանիր Մայքի : ''(ամպրոպ կայծակ)'' * '''ԾԵՐՈՒԿ''' — Այնտեղ են ..այգում... Մեր թթենու տակ...Որտեղ Ջեկն է թաղված: ''(կայծակը դադարում է խավարն անցնում)'' * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ջեկը թաղվա՞ծ է .... մեր թթենու տա՞կ: * '''ԾԵՐՈՒԿ''' — Հա : Թաղել եմ , գանձերիդ հետ միասին: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ինչպե՜ս... * '''ԾԵՐՈՒԿ''' — Հենց այդպես՝ ողջ-ողջ, սառնասրտորեն թաղել եմ Ջեկին ու քո անցյալը շա՜տ խորը փոսում, ուր ամեն անգամ թութ ուտելիս թաքուն տանջվում էիր, որ ծրագրերդ հօդս ցնդեցին: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ինչ ծրագրեր: * '''ԾԵՐՈՒԿ''' — Փախչել Ջեկի հետ: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Սայլակո՞վ: * '''ԾԵՐՈՒԿ''' — Սայլակդ հետո պատվիրեցինք, երբ աստիճաններից գլորվեցիր: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Հրեցիր: * '''ԾԵՐՈՒԿ''' — Գլորվեցիր: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Հրեցիր: * '''ԾԵՐՈՒԿ''' — Դե... Հրեցի ... գլորվեցիր: Ոնց կուզես: Ես լավ չեմ հիշում: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ես հիսուն տարի ապրել եմ մարդասպանի հե՞տ: * '''ԾԵՐՈՒԿ''' — Ոչ միայն մարդասպանի, այլև հոգատար սրիկայի, թու՝ ինչ եմ ասում՝՝ սիրեկանի,.. : * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Եվ դու կես դար է համոզում ես ինձ, թե Ջեկը փախել է զարդատուփս թևի տակ դրա՞ծ: Ինչու: * '''ԾԵՐՈՒԿ''' — Որ ատես Ջեկին: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Բայց Ջեկին ատելը ինչ կապ ունի զարդերիս հետ Մայք: * '''ԾԵՐՈՒԿ''' — Որովհետև դու անուղղելի.. ընչաքաղց պառավ ես: Հենց զարդերիդ տեղն իմանաիր, ես քեզ այլևս պետք չէի լինի, կփախչեիր պատահածի հետ: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Դրա համա՞ր կոտրեցիր ոտքերս, որ չփախչե՞մ: * '''ԾԵՐՈՒԿ''' — Որ ոտնձգություններիդ վերջ տաս: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Իսկ ավելի ճի՞շտ: * '''ԾԵՐՈՒԿ''' — Որ կողքիս մնաս: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ողջ ողջ թաղել ես Ջեկին: Եվ հանգիստ խղճով պատրաստ էիր մեռնե՞ լ ... առանց խոստովանելու՞: * '''ԾԵՐՈՒԿ''' — Չէ: Խոստովանելու էի: Բայց ինչպես կարգն է: Մեռնելուց մեկ րոպե առաջ : * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — ''(ժամացույցի զարկերը ազդարարում են ժամը երեքը)'' Ինձ այգի տար Մայք: * '''ԾԵՐՈՒԿ''' — Ի՞նչ: Էս կեսգիշերի՞ն....Դրսում փոթորիկ է : * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ինձ այլևս ոչինչ չի հուզում: Ոչ փոթորիկը, ոչ կեսգիշերը, և ոչ էլ նույնիսկ մեր առաջին գիշերը: * '''ԾԵՐՈՒԿ''' — Տեսա՞ր ...իզուր ասացի: Հենց էդ կնամոլի տեղն իմացար ես այլևս քեզ չեմ հուզում: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Խնդրում եմ Մայք, սայլակս քշիր այգի : * '''ԾԵՐՈՒԿ''' — Ոչ մի դեպքում: Իմ ուժերը սպառվում են: Զգում եմ մոտալուտ վախճանս: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Վերջին անգամ, Մայք: * '''ԾԵՐՈՒԿ''' — Չէ: Քեզ լավ գիտեմ, ստիպելու ես ձեռքերով փորեմ էդ կեղտոտ փոսը, հանեմ գանձերդ ու մեկիկ մեկիկ հաշվեմ Ջեկի ոսկորները: Ուշքի եկ, ամոթ է: Հարազատ կողակիցդ հոգևարգի մեջ է, իսկ դու քոսոտ զարդերից ես կառչել: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Զարդերը կապ չունեն: * '''ԾԵՐՈՒԿ''' — Իսկ ինչը կապ ունի.. Ջե՞կը...հա՞ .. Ջե՞կը.... Հըըմ.. Իզուր չէր, որ էդ գիշեր ջարդեցի դրա գլուխը: ''(բռնում է սիրտը) :'' Սիրտս կանգ առավ...Էլ զարկերը չեմ լսում.... Ինձ կթաղես թթենու տակ, Ջեկի փոսում: Ես դեռ հարցեր ունեմ պարզելու էդ տխմարի հետ: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Անհոգ եղիր Մայք: Դժվար թե փոսում հանդիպես Ջեկին: Փոսը վաղուց դատարկ է: Մի նայիր ապշած: Այնտեղ ոչ Ջեկ կա , ոչ էլ զարդեր: * '''ԾԵՐՈՒԿ''' — Մի բարբաջիր: Ես ինքս թաղեցի նրան: Նույնիսկ համբուրեցի յուղոտ ճակատը, ու աղոթեցի հոգուս փրկության համար: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Աղոթքից հետո փոսը չէիր փակել Մայք: Ես լուսադեմին հանեցի Ջեկին, վիրակապեցի ճակատը, զարդերս դրի թևի տակ ու աղերսեցի չքվել քաղաքից: * '''ԾԵՐՈՒԿ''' — Չեմ հավատում: Ջեկը ողջ է՞ : * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ողջ էր: Մի շաբաթ առաջ կայծակից մեռավ: * '''ԾԵՐՈՒԿ''' — Կայծակի՞ց: Ընդամենը կայծակից ու վե՞րջ: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Հա: Մի այսպիսի փոթորկոտ գիշեր: Այրուց իմացա, խեղճը ողբում էր դժբախտ կողակցի անհեթեթ մահը: * '''ԾԵՐՈՒԿ''' — Եվ հիսուն տարի լռե՞լ ես: Ստիպել, որ ապրեմ կողքիդ գլուխս կախ.. մեղքի զգացումո՞վ: Ուղիղ կես դար է թաքուն ողբում եմ մի շաբաթ առաջ կայծակից մեռած տխմարի համա՞ր: Գժվելու բան է: Ես մարդասպան չե՞մ: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Ոչ մարդասպան չես: * '''ԾԵՐՈՒԿ''' — Դու անխիղճ կին ես : Ես մինչև օրս հայելուն չեմ նայել, մարդկանցից փախել, կանանց էլ վախից չեմ սիրաշահել, իսկ այդ սրիկան ողջ առողջ վայելել է կյանքը ու առոք փառոք մեռել կայծակի՞ց : Ինչու չես ասել այսքան ժամանակ, որ Ջեկը ողջ է: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Մտքիցս թռել էր: * '''ԾԵՐՈՒԿ''' — Իսկ ավելի ճիշտ՞: * '''ԶԱՌԱՄՅԱԼ ԿԻՆ''' — Որ կողքիս մնաս: ''(Ամպրոպ)'' ''(Ծերուկը լուռ վեր է կենում ու հրելով պառավի սայլակը՝ քշում այգի:)'' </div> [[Կատեգորիա:Արմինե Նալբանդյանի ստեղծագործություններ]] [[Կատեգորիա:Հայ դրամատուրգիա]] s0en61wxsa9yq4bn7q0gl92kojzgyl4