Վիքիդարան hywikisource https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB MediaWiki 1.47.0-wmf.17 first-letter Մեդիա Սպասարկող Քննարկում Մասնակից Մասնակցի քննարկում Վիքիդարան Վիքիդարանի քննարկում Պատկեր Պատկերի քննարկում MediaWiki MediaWiki քննարկում Կաղապար Կաղապարի քննարկում Օգնություն Օգնության քննարկում Կատեգորիա Կատեգորիայի քննարկում Հեղինակ Հեղինակի քննարկում Պորտալ Պորտալի քննարկում Էջ Էջի քննարկում Ինդեքս Ինդեքսի քննարկում TimedText TimedText talk Մոդուլ Մոդուլի քննարկում Event Event talk Էջ:Հայկական Սովետական Հանրագիտարան (Soviet Armenian Encyclopedia) 11.djvu/695 104 29327 394058 228853 2026-08-29T16:41:23Z Kareyac 1011 394058 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="1" user="XelgenBot" /></noinclude>XX դ․ 50-ական թթ․ սկսել են հրատա– րակվել թերթեր, ամսագրեր, գրքեր, որոնք հիմնականում չին․ թարգմանական նյու– թեր էին պարունակում։ ճարտարապետությունը U կերպար– վեստը։ Տիբեթի արվեստի կարևորա– գույն հուշարձաններն ստեղծվել են ֆեո– դալիզմի դարաշրջանում։ Միջնադարյան ճարտարապետությունը խստաշունչ է, մոնումենտալ և օրգանապես միահյուս– ված է վայրի, ամայի բնությանը։ Լեռների բարձունքներում կառուցվել են ամրոց– դղյակներ (ցզոնգներ)։ Պաշտամունքային բնորոշ կառույցներից են չորտենները (սուբուրղաններ՝ պատվանդան, խորհըր– դապահոց և սայր) ու մենաստանները՝ լեռների ստորոտին կամ բարձունքին, պարսպապատերի մի քանի օղակով շըր– ջափակված, սալարկված հրապարակով, դեպի հս․ ուղղված գլխ․ տաճարով, լան– ջերին ամֆիթատրոնաձև դասավորված վանականների կացարաններով։ Տիբեթի միջնադարյան պալատական ճարտ–յան առավել տիպական ձևերը խտացված են Լհասայի Պոտալա պալատ–ամրոցի կեր– պարում։ Տիբեթի բնակարանների բնորոշ տիպը հատակագծում քառանկյունի, թեք, դեպի վեր նեղացող պատերով, հարթ տա– նիքով ամրոցատիպ տներն են, որոնք սպիտակեցվում են կրով, կրկնակի քիվերն ու լուսամուտների շրջանակները ներկ– վում սև ներկով։ Տիբեթի միջնադարյան կերպարվեստը խստորէւն հետևել է բուդ– դայական (լամայականության) դավանա– բանությանը, զարգացել է հիմնականում մենաստաններում, ուր ստեղծվել են որմ– նանկարներ «տան–կա> սրբապատկեր– ներ, որոնք աչքի են ընկնում կոմպոզի– ցիայի սիմետրիկությամբ, վառ, հակադիր գույներով, ոսկու և արծաթի չափազանց կիրառումով։ Տիբեթի միջնադարյան քան– դակագործությունը ներկայանում է ժայ– ռերին քանդակված հարթապատկերնե– րով, աստվածությունների փայտե, կավե և մետաղե տաճարային արձաններով ու արձանիկներով։ Ընդհուպ մինչև XX դ․ Տիբեթում պահպանվել են դեկորաւոիվ– կիրառական արվեստի ավանդական տե– սակները՝ ասեղնագործություն, պաշտա– մունքային ու կենցաղային բրոնզյա իրե– րի, նվագարանների, գորգերի և թերթա– քարե կերտվածքների պատրաստում։ Գրկ․ Востриков А․ И․, Тибетская историческая литература, М․, 1962; Бо– гословский В․ А․, Очерк истории ти– бетского народа, М․, 1962․ ՏհԲԵԹՅԻՆԵՐ (ինքնանվանումը՝ պ յ ո– բ ա), ժողովուրդ, Տիբեթի արմատական բնակչությունը։ Բնակվում են Չինաստա– նում (Տիբեթի ինքնավար շրջան, Դանսու, Ցինհայ, Սըչուան, Ցուննան նահանգներ), որոշ մասը՝ Հնդկաստանում, Նեպ ալում և Բութանում։ Ընդհանուր թիվը՝ մոտ 5 մլն (1978)։ Խոսում ենտիբեթերենի բարբառ– ներով։ Հիմնական կրոնը լամայականու– թյունն է (բուդդայականության հս․ ճյուղ)։ Տ–ի կեսից ավելին լեռնային նստակյաց երկրագործներ են (աճեցնում են հիմնա– կանում գարի, ցորեն, բրինձ), մնացածներ րը՝ կիսանստակյաց ՜հողագործ–անասնա– պահներ և թափառակեցիկ անասնապահ– ներ (բուծում են եղնայծ, ձի, ոչխար, այծ)։ Զարգացած են արհեստները։ XX դ․ սկզբին ստեղծվել են արդ․ մի քանի Փոքր ձեռնարկություններ։ Գրկ․ Народы Восточной Азии, М․–Л․, 1965; Snellgrove D․ L․, Richard– son H․ E․, A Cultural History of Tibet, L․, 1968․ ՏԻԲԵՍՏԻ (Tibesti), բարձրավանդակ Կենտր․ Սահարայում (Չադի Հանրապե– տությունում) ։ Բարձրությունը մինչև 3415 մ է (էմի Կուսի հրբ․)։ Կազմված է բյուրեղային թերթաքարերից, լավանե– րից, ավազաքարերից։ Կտրտված է ժամա– նակավոր հոսքերի խոր կիրճերով։ Ստո– րոտներին և մինչև 1200 մ բարձրության հովիտներում աճում են փյունիկյան ար– մավենի, դում արմավենի, ակացիա։ 1600 t/–ից բարձր օշինդրի ու հացազգինե– րի կղզյակներ և լեռնային կիսաանապատ– ներ են։ ՏԻԲԵՐ (Tevere), գետ Իտալիայում, խո– շորագույնը Ապենինյան թերակղզում։ Եր– կարությունը 405 կմ Է, ավազանը՝ մոտ 16,5 հզ․ կմ2։ Սկիզբ է առնում Ապենիննե– րից, առաջացնելով դելտա, թափվում է Տիրենեյան ծովը։ Զրի միջին տարեկան ծախսը 260մ3/վրկ Է։ Սնումը հիմնականում անձրևային Է, վարարում է նոյեմբեր– մարտ ամիսներին։ Տ–ի վրա կան հէկեր, ափին է Հռոմ քաղաքը։ Նավարկելի է Հռոմից ներքև։ ՏԻԲԷՐԻՈՍ Կլավդիոս Ներոն (Claudius Nero Tiberius) (մ․ թ․ ա․ 42–մ․ թ․ 37), հռոմ․ կայսր մ․ թ․ 14-ից։ Հուչիոս–Կւավ– դիոսների դինաստիայից։ Օգոստոսի խորթ որդին և հաջորդը։ Մինչև մ․ թ․ 14-ը զբաղեցրել է պետ․ կարևոր պաշտոններ, մասնակցել Օգոստոսի ռազմարշավներին։ Առաջին տարիներին կառավարել է ծե– րակույտի հետ համաձայնեցված, այնու– հետև՝ ինքնիշխան, հենվել է կայսերական գվարդիայի՝ պրետորիականների վրա, որի հրամանատարները ձեռք են բերել մեծ ազդեցություն։ Չարաշահումների համար հետապնդել է կուսակալներին և կապա– լառուներին, կրճատել հասարակական շի– նարարության, տեսարանների կազմա– կերպման ծախսերը, պլեբսին դրամ և հաց բաշխելը։ Սկզբնաղբյուրները Տ–ին ներկայացնում են կասկածամիտ, երկե– րեսանի, անառակ։ Հայաստանի նկատմամբ շարունակել է վարել Օգոստոսի քաղաքականությունը, ձգտել է դրածոների միջոցով Հռոմի ազ– դեցությանը ենթարկել Հայաստանը։ Գրկ․ Սվեւոոնիոս, Պատմութիւն եր– կոտասան կեսարաց, հ․ 1, Զմյուռնիա, 1876։ Сергеев В․ С․, Принципат Тиберия, «Вестник древней истории», 1940, № 2․ SM41 (Thibaud) ժակ (1880-1953), ֆրանսիացի ջութակահար։ Ծնվել է երա– ժըշւոի ընտանիքում։ 1896-ին ավարտել է Փարիզի կոնսերվատորիան (Մ․ Պ․ ժ․ Մարսիկի ջութակի դասարանը)։ 1898-ից՝ Փարիզի «Կոլոնի համերգների» (դրանց առաջին դիրիժոր է․ Կոլոնի անունով) մենակատար։ Համերգային շրջագայու– թյուններ է կատարել աշխարհի տարբեր երկրներում (Ռուսաստանում՝ 1901-ից), ՍՍՀՄ–ում հանդես է եկել 1936-ին։ Տ․ ֆրանս․ ջութակի դպրոցի խոշորագույն ներկայացուցիչներից է։ Նրա նվագն աչքի է ընկել նրբագեղությամբ, վիրտուոզ փայ– լով։ Ֆրանս, կոմպոզիտորների ստեղծա– գործությունների լավագույն մեկնաբան– ներից էր։ Հանդես է եկել նաև տրիոյի կազմում (դաշնակահար Ա․ Կորսայի և թավջութակահար Պ․ Կասալսի հետ)։ 1943-ին դաշնակահարուհի Մ․ Լոնգի հետ Փարիզում կազմակերպել է դաշնակահար– ների և ջութակահարների մրցույթ (1946-ից՝ Մ․ Լոնգի և ժ․ Տիբոյի անվ․ միջազգային մրցույթ)։ Զոհվել է Ֆրանս․ Ալպերում ինքնաթիռի աղետի ժամանակ։ 9т1^․0йстра X Д․, Жак Тибо, «Совет– ская музыка», 1953, № 11․ ՏԻԲՈՒԼԼՈՍ Ալբիոս (Tibullus Albius) (մ․ թ․ ա․ մոտ 50–19), հռոմեացի բանաս– տեղծ։ Տ–ի անունով պահպանվել է եղեր– երգությունների մի ժողովածու՝ բաղկա– ցած 3 գրքից (նոր հրտ․՝ 4 գիրք), որոնցից հաստատապես նրան են պատկանում առաջին երկուսը և 2 բանաստեղծություն՝ 3-րդից։ Տ–ի եղերերգությունների թեմաներն են՝ ընտանեկան օջախը, ընկերուհու նը– կատմամբ հավատարմությունը, աստված– ների մեծարումը, գյուղական և ընտանե– կան հանդեսները, պատերազմի, ինչպես և փառասիրության ու հարստության ունայն մոլուցքի դատապարտումը։ Տ–ի քնարերգությանը բնորոշ են թեմաների ու տրամադրությունների ճկուն անցում– ները, ոճի նրբագեղությունը, անբասիր ճաշակը և չափի զգացումը։ Լեզուն պարզ է և խիստ գրական։ ՏԻԴԷԼԱՅԻՆ ՀԱԼՈՒՄ, տիգե լային պրոցես, հրահեստ նյութերից պատ– րաստված անոթներում՝ տիգելներում, մետաղների և դրանց համաձուլվածքների ստացման պրոցես։ Հալման ենթակա մե– տաղով լցված տիգելը դրվում է փայտա– ծուխով, կոքսով, մազութով, այրվող գա– զով կամ էլեկտրական էներգիայով ջե– ռուցվող վառարանի մեջ։ Հալվող մետաղի հետ վառելիքի կամ այրման արգասիք– ների շփումն ու փոխազդեցությունն ան– նշան են, որի շնորհիվ էլ հալվող մետաղն ստացվում է մաքուր։ Տ․ հ․ մետաղների և համաձուլվածքների հալման հնագույն եղանակներից է։ Այս եղանակով պղնձից և նրա համաձուլվածք– ներից ձուլուկների պատրաստման մասին են վկայում պեղումների ժամանակ հայտ– նաբերված կավե հրահեստ տիգելները կամ դրանց մնացորդները։ Մեծ քանա– կությամբ տիգելներ են պեղվել Հայաս– տանի մի շարք հնագույն մետալուրգիա– կան կենտրոնների (հիմնականում Մե– ծամորի) տարածքում։ Հնագույն ժամա– նակներում բարձրորակ պողպատների ստացման նպատակով կիրառվող Տ․ հ․ և այդ պողպատների մշակումը մեծ հետա– քըրքրություն են ներկայացնում, քանի որ դրանց շնորհիվ ստացված պողպատներն ունեցել են բարձր կիրառական հատկու– թյուններ։ Այս եղանակով են հալել և մշա– կել հատուկ պողպատները (բոէչատ, դա– մասկ), որոնցից պատրաստված սառը զեն– քը (դանակներ, դաշույններ, սրեր) մեծ համբավ է ունեցել բացառիկ ամրության, ճկունության ու սրության շնորհիվ։ Սկսած XVIII դ․ կեսերից Եվրոպայում, ինչպես նաև Ուրալում բարձրորակ պող– պատների Տ․ հ–ման եղանակը զգալիո– րեն կատարելագործվել է երկաթի ցե–<noinclude></noinclude> tm5agaif6jwb6qj6s7bnoo8tlv242vx Մասնակցի քննարկում:Անունով խմբագիր 3 47126 394057 394039 2026-08-29T14:13:26Z GeoO 1678 /* Դատարկ էջեր */ Պատասխան 394057 wikitext text/x-wiki ==Ողջույն== '''Բարի՜ գալուստ։''' [[Պատկեր:Carl Spitzweg 021-detail.jpg|200px|աջից]] Բարի գալուստ [[Վիքիդարան:Էությունը|Հայերեն Վիքիդարան]]։ Համայնքի խմբագիրների անունից ողջունում ենք Ձեզ։ Հուսով ենք, որ Ձեզ դուր կգա այստեղ, կդառնաք Հայերեն Վիքիդարանի [[Վիքիդարան:Խորհրդարան|հանրության]] անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել ազատ գրադարանը։ Խնդրում ենք ծանոթանալ [[Օգնություն:Գլխացանկ|Օգնության]] բաժնին։ Խնդրում ենք նաև չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանություններում և քննարկման էջերում՝ ավելացնելով 4 թիլդաներից (<nowiki>~~~~</nowiki>) կազմված նշանագիրը։ Սա ավտոմատ կերպով մեկնաբանության վերջում կավելացնի մեկնաբանության ժամանակը և հղում դեպի Ձեր մասնակցի էջը։ Հարցերի դեպքում մի՛ հապաղեք կապվել ինձ հետ {{#if:|[[Մասնակցի քննարկում:{{{1}}}|իմ քննարկման էջում]]}} կամ դիմել հանրությանը [[Վիքիդարան:Խորհրդարան|խորհրդարանի]] էջում։ Հարգանքներով՝ [[Մասնակից:Voskanyan|Voskanyan]] ([[Մասնակցի քննարկում:Voskanyan|քննարկում]]) 07:33, 30 Հոկտեմբերի 2016 (UTC) {{#if:|{{{1}}}}} == Մեծատառեր == Հարգելի մասնակից, կարիք չկա վերնագրերի բոլոր տառերը գրել մեծատառ։--[[Մասնակից:Voskanyan|Voskanyan]] ([[Մասնակցի քննարկում:Voskanyan|քննարկում]]) 07:33, 30 Հոկտեմբերի 2016 (UTC) ::Հարգելի մասնաից, աշխարհում միայն Արիս Արսենին չի բանաստեղծություններ գրել ու գրում, պետք չէ ստեղծել ''[[Բանաստեղծությունների ընդհանուր այբբենական ցանկ]]'' էջը։--[[Մասնակից:Voskanyan|Voskanyan]] ([[Մասնակցի քննարկում:Voskanyan|քննարկում]]) 15:41, 1 Նոյեմբերի 2016 (UTC)<br>--Պարզ է, կջնջեմ: <br> Իսկ վերնագրերը մեծատառերով որ սկսել էի՝ այդպես էլ շարունակում եմ։ Եթե անհրաժեշտություն կա՝ բոլորը փոքրատառ կդարձնեմ։ ::Մեծատառերի անհրաժեշտությունը չկա, դրա համար էլ բոլորը փոքրատառ է գրվում։--[[Մասնակից:Voskanyan|Voskanyan]] ([[Մասնակցի քննարկում:Voskanyan|քննարկում]]) 16:25, 1 Նոյեմբերի 2016 (UTC)<br>-Շնորհակալություն՝ օգնության համար--Անունով խմբագիր 18:53, 1 Նոյեմբերի 2016 (UTC) == Հարց == Հարգելի Անունով խմբագիր, շնորհակալություն Հայերեն Վիքիդարանը նյութերով հարստացնելու համար։ Ցանկանում էի իմանալ՝ Դու՞ք եք այդ [[Հեղինակ:Արիս Արսենի|բանաստեղծությունների]] հեղինակը կամ ունե՞ք հեղինակային իրավունք։ Շնորհակալ եմ։ --[[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 14:56, 5 Նոյեմբերի 2016 (UTC) :Ես դա անում եմ, հեղինակի բանավոր համաձայնությամբ։ {{անստ|Անունով խմբագիր}} ::Բարի։ Իսկ այդ բանաստեղծություններն ինչ-որ գրքում տպագրվա՞ծ են։ Նկատի ունեմ հեղինակի գրքերից։ --[[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 06:42, 6 Նոյեմբերի 2016 (UTC) :Այո, տեղադրվող բոլոր գործերը տպագրված են հեղինակի տարբեր գրքերում, իսկ ամբողջությամբ՝ երկերի ժողովածուի առաջին հատորում։ Ունի 17 տպագրված գիրք, եկող տարի նախատեսվում է երկրորդ հատորի (արձակ) տպագրությունը: (Անունով խմբագիր 11:03, 6 Նոյեմբերի 2016 (UTC) ::Հարգելի Անունով խմբագիր, կրկին հարցեր են առաջացել Արիս Արսենի հեղինակի ստեղծագործությունների հետ։ Գրավոր համաձայնություն կա՞ կամ կարո՞ղ ենք ունենալ։ --[[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 16:00, 22 Օգոստոսի 2019 (UTC) :Հարգելի [[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]], ես զգում եմ, որ կրկին ու միշտ են հարցեր առաջանալու Արիս Արսենի հեղինակի ստեղծագործությունների հետ կապված։ Հասկանում եմ Ձեր անհանգստությունն ու նպատակաուղղվածությունը, ուստի, հիմա (և՝ մեկընդմիշտ) խոստովանում եմ (ի՞նչ ունեմ թաքցնելու, առավել ևս՝ ինչո՞ւ թաքցնեմ)՝ ես եմ Արիս Արսենին։ Եթե չի կարելի, որ ես ներկայացնեմ իմ ստեղծագործություններն այս հարթակում (երբ կարող եմ դա անել) և սպասեմ, թե ով կանի դա՝ խնդրեմ, կարող եմ այլևս ոչինչ չտեղադրել։ Օրերս Երևանում, «Արմավ» հրատարակչության կողմից, տպագրվեց իմ պոեզիայի ընտրանին (թվով իմ 18-րդ գիրքը), շուտով նույն հրատարակչությունն ընթերցողի սեղանին կդնի իմ երկերի ժողովածուի երկրորդ հատորը, ուր ամփոփված են արձակ գործերս։ Ի դեպ՝ ասեմ, որ իմ բոլոր գրքերը (և՝ գրքերի կազմերը) ինքս եմ ձևավորում ու էջադրում։ Թեև կազմերի նկարները չեմ կարողանում տեղադրել այստեղ (ջնջվում է՝ «հեղինակային իրավունքի բացակայության» նկատառումներից ելնելով), ինչ է՝ ինքս ինձ չեմ կարողանում «հեղինակային իրավունքի» արտոնագիր «շնորհել»։ Անկեղծությանս համար ներող կլինեք։ (Ցանկության դեպքում՝ կարող եմ տրամադրել և՛ հեռախոսահամար, և՛ իմ ֆեյսբուքյան էջը՝ ավելի մոտիկից շփվելու և իրար ավելի լավ ճանաչելու համար)։ --[[Անունով խմբագիր]] 22:59, 22 Օգոստոսի 2019 (UTC) == Share your experience and feedback as a Wikimedian in this global survey == <div class="plainlinks mw-content-ltr" lang="en" dir="ltr"> Hello! The Wikimedia Foundation is asking for your feedback in a survey. We want to know how well we are supporting your work on and off wiki, and how we can change or improve things in the future.<ref group=survey>This survey is primarily meant to get feedback on the Wikimedia Foundation's current work, not long-term strategy.</ref> The opinions you share will directly affect the current and future work of the Wikimedia Foundation. You have been randomly selected to take this survey as we would like to hear from your Wikimedia community. To say thank you for your time, we are giving away 20 Wikimedia T-shirts to randomly selected people who take the survey.<ref group=survey>Legal stuff: No purchase necessary. Must be the age of majority to participate. Sponsored by the Wikimedia Foundation located at 149 New Montgomery, San Francisco, CA, USA, 94105. Ends January 31, 2017. Void where prohibited. [[m:Community Engagement Insights/2016 contest rules|Click here for contest rules]].</ref> The survey is available in various languages and will take between 20 and 40 minutes. <big>'''[https://wikimedia.qualtrics.com/SE/?SID=SV_6mTVlPf6O06r3mt&Aud=VAE&Src=57VAEOP Take the survey now!]'''</big> You can find more information about [[m:Community_Engagement_Insights/About_CE_Insights|this project]]. This survey is hosted by a third-party service and governed by this [[:foundation:Community_Engagement_Insights_2016_Survey_Privacy_Statement|privacy statement]]. Please visit our [[m:Community_Engagement_Insights/Frequently_asked_questions|frequently asked questions page]] to find more information about this survey. If you need additional help, or if you wish to opt-out of future communications about this survey, send an email to surveys@wikimedia.org. Thank you! --[[:m:User:EGalvez (WMF)|EGalvez (WMF)]] ([[:m:User talk:EGalvez (WMF)|talk]]) 22:26, 13 Հունվարի 2017 (UTC) </div> <!-- Message sent by User:EGalvez (WMF)@metawiki using the list at https://meta.wikimedia.org/w/index.php?title=Community_Engagement_Insights/MassMessages/Lists/2016/57-VAEOP&oldid=16205400 --> <references group=survey /> == Հեղինակային իրավունքով պաշտպանված նյութեր == Ողջույն, հարգելի մասնակից։ Հայերեն Վիքիդարանում ավելացնում եք [[Հեղինակ:Էռնեստ Եսայան|Էռնեստ Եսայան]]ի նյութերը, որոնք հեղինակային իրավունքով պաշտպանված են, բացի այդ ստեղծագործությունների մասին էջերը ստեղծելիս ավելացնում եք [https://hy.wikisource.org/w/index.php?title=%D4%B7%D6%84%D5%BD%D5%BA%D6%80%D5%B8%D5%B4%D5%BF_(%D5%80%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80_%D5%A7%D5%BB%D5%A1%D5%B6%D5%B8%D6%81...)&oldid=341864 լուսանկարը]։ Խնդրում եմ բոլոր էջերից հեռացնել լուսանկարները և բերել Հայերեն Վիքիդարանում օգտագործվող ստանդարտի։ Շնորհակալություն։ --[[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 12:17, 26 Նոյեմբերի 2021 (UTC) :Հարգելի մասնակից, քանի որ իմ ծանուցումից և զգուշացումից հետո Դուք Հայերեն Վիքիդարանում խմբագրումներ եք կատարել, կարող եմ ենթադրել, որ Ձեր քննարկման էջում գրառումը կարդացել եք։ Չարձագանքելու պատճառներն ինձ էլ են հետաքրքիր, բայց ամեն դեպքում տեղեկացնում եմ, որ հեղինակային իրավունքով պաշտպանված բոլոր ստեղծագործությունները ստիպված են ջնջել։ Շնորհակալություն։ --[[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 20:19, 9 Հունվարի 2022 (UTC) == Արցախյան շարժման և զինված պայքարի տարեգրություն == Հարգելի մասնակից «Արցախյան շարժման և զինված պայքարի տարեգրություն» էջի անավարտ լինելու պատճառով այն տեղափոխվել է Ձեր [[Մասնակից:Անունով խմբագիր/Արցախյան շարժման և զինված պայքարի տարեգրություն|սևագրություն]]։ Խնդրում եմ միայն ավարտելու դեպքում տեղափոխել հիմնական անվանատարածք։ Շնորհակալություն։ --[[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 20:29, 9 Հունվարի 2022 (UTC) == Մեծատառերով վերնագրեր == Ողջույն, հարգելի խմբագիր։ Շնորհակալ եմ Հայերեն Վիքիդարանում խմբագրումներ կատարելու համար։ Խնդրում եմ [[Բարձունք տանող արահետով]] էջում բոլոր մեծատառերով վերնագրերը փոքրատառ դարձնել, միևնույն ձևաչափի բերել, մեզ մոտ ամբողջովին մեծատառերով վերնագրերը չեն գրվում։ Շնորհակալություն։ [[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 10:20, 20 Մարտի 2024 (UTC) :Ինչպես նաև [[Հեղինակ:Արիս Արսենի]] էջում նշված գրեթե բոլոր ստեղծագործություններում։ [[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 10:22, 20 Մարտի 2024 (UTC) == Ֆորմատավորում == Ողջույն։ [[Ճաքած լռություն]] էջում որոշակի փոփոխություններ եմ արել, կարող եք [https://hy.wikisource.org/w/index.php?title=%D5%83%D5%A1%D6%84%D5%A1%D5%AE_%D5%AC%D5%BC%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6&diff=prev&oldid=353633 այստեղ] տեսնել։ Նաև նույնն եմ ասելու, ինչ վերևում հինգ ամիս առաջ գրել եմ (չգիտեմ ինչու՝ չեք արձագանքել գրառմանս). էջերում լուսանկարներ չենք դնում, մեծատառեր չենք կիրառում, եթե իհարկե էջն առանձին բանաստեղծության մասին չէ։ Խնդրում եմ Ձեր ստեղծած բոլոր էջերում փոփոխություններն անել, հակառակ պարագայում ուղղակի ստիպված կլինեմ չհամապատասխանող էջերը հեռացնել։ [[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 16:41, 25 Օգոստոսի 2024 (UTC) == Արգելափակում - 1 օր == Հարգելի Անունով խմբագիր, Ձեր մասնակցային հաշիվն արգելափակում եմ դեռ մեկ օրով՝ զգուշացումներն ու քննարկումներն անտեսելու համար։ Հույս ունեմ՝ վերադառնալուն պես միանգամից կանցնեք ձեր ստեղծած էջերը ընդհանուր ստանդարտի վերադարձնելու համար, հակառակ պարագայում ուղղակի ստիպված կլինեմ հեռացնել։ Շնորհակալություն։ [[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 19:09, 7 Սեպտեմբերի 2024 (UTC) == Խնդրահարույց էջեր == Հարգելի մասնակից, ձեր ստեղծած այս էջերն ունեն ֆորմատավորման խնդիր, խնդրում եմ ուղղել, հակառակ պարագայում ստիպված կլինեմ հեռացնել. * [[Վերջին գրածներից]], [[Արիս Արսենիի պոեմներ]], [[Վերջին գրածներից (անտիպ)]], [[Ինչու է Արաքսի ջուրը պղտոր]], [[Ես իմ երկրի զինվորն եմ]], [[Արձակ երգիծանք]], [[Վաստակավոր ռացիոնալիզատորը]], - բոլոր վերնագրերը դարձեք փոքրատառ, ստեղծման ժամանակը հեռացրեք, «Գրական հայերենի վերածեցի» մեկնաբանությունները ջնջեք * [[Մասնակից:Անունով խմբագիր/Անդրանիկ, այսինքն՝ առաջամարտիկ]] - տեղափոխել եմ Ձեր սևագրություն, վիքիֆիկացման կարիք ունի։ Դեռ այսքանը։ [[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 05:48, 10 Սեպտեմբերի 2024 (UTC) :Բարև ձեզ, ես չէի տեսել զգուշացումները, որտե՞ղ եք տեղափոխել էջերս, վերադարձրեք, ես ամեն ինչ կհամապատասխանեցնեմ պահանջներին [[Մասնակից:Անունով խմբագիր|Անունով խմբագիր]] ([[Մասնակցի քննարկում:Անունով խմբագիր|քննարկում]]) 06:55, 17 Սեպտեմբերի 2024 (UTC) ::Ներքևում հղումները դրված են։ [[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 09:47, 17 Սեպտեմբերի 2024 (UTC) == Արգելափակում - 2 շաբաթ == Հարգելի Անունով խմբագիր, Ձեր մասնակցային հաշիվն արգելափակում եմ արդեն 2 շաբաթով՝ զգուշացումներն ու քննարկումներն անտեսելու համար [https://hy.wikisource.org/w/index.php?title=%D5%8E%D5%A5%D6%80%D5%BB%D5%AB%D5%B6_%D5%A3%D6%80%D5%A1%D5%AE%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D6%81&curid=127186&diff=356766&oldid=356753] [https://hy.wikisource.org/w/index.php?title=%D5%8E%D5%A5%D6%80%D5%BB%D5%AB%D5%B6_%D5%A3%D6%80%D5%A1%D5%AE%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D6%81&curid=127186&diff=356753&oldid=356153]։ [[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 06:52, 15 Սեպտեմբերի 2024 (UTC) == Տեղափոխված էջեր == * [[Մասնակից:Անունով խմբագիր/Վերջին գրածներից]] * [[Մասնակից:Անունով խմբագիր/Արիս Արսենիի պոեմներ]] * [[Մասնակից:Անունով խմբագիր/Վերջին գրածներից (անտիպ)]] * [[Մասնակից:Անունով խմբագիր/Ինչու է Արաքսի ջուրը պղտոր]] * [[Մասնակից:Անունով խմբագիր/Ես իմ երկրի զինվորն եմ]] * [[Մասնակից:Անունով խմբագիր/Արձակ երգիծանք]] * [[Մասնակից:Անունով խմբագիր/Վաստակավոր ռացիոնալիզատորը]] [[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 07:13, 15 Սեպտեմբերի 2024 (UTC) == Հայերեն կետադրական նշաններ == Ողջույն։ [https://hy.wikisource.org/w/index.php?title=%D5%93%D5%B8%D5%B2%D5%A5%D5%9C%D6%80%D5%BD,_%D6%83%D5%B8%D5%B2%D5%A5%D5%9C%D6%80%D5%BD%E2%80%A6&diff=prev&oldid=360494 Այստեղ] ուղղումներ եմ արել, խնդրում եմ առաջնորդվել դրանցով։ Հայերեն Վիքիդարանում օգտագործում ենք հայերեն [[:w:Չակերտներ|չակերտներ]], իսկ ուղիղ խոսքը սկսում ենք [[w:Անջատման_գիծ|անջատման գծիկով]]։ [[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 18:02, 16 Հոկտեմբերի 2024 (UTC) :Լավ, շնորհակալություն: [[Մասնակից:Անունով խմբագիր|Անունով խմբագիր]] ([[Մասնակցի քննարկում:Անունով խմբագիր|քննարկում]]) 21:03, 16 Հոկտեմբերի 2024 (UTC) == Ռուսերեն ստեղծագործություններ == Հարգելի մասնակից, Հայերեն Վիքիդարանում ավելացվում են բացառապես <u>հայերեն</u> ստեղծագործություններ, ռուսերեն գործերն ավելացրեք [[:ru:|Ռուսերեն Վիքիդարանում]]։ [[User:GeoO|<font color = "oranje"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 18:19, 28 հուլիսի 2025 (UTC) :Բարև, հարգարժան [[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]], գիտեի, որ նման պատասխան եմ ստանալու, բայց, այնուամենայնիվ, տեղադրեցի։ Լավ, կփորձեմ տեղափոխել։ [[Մասնակից:Անունով խմբագիր|Անունով խմբագիր]] ([[Մասնակցի քննարկում:Անունով խմբագիր|քննարկում]]) 18:45, 28 հուլիսի 2025 (UTC) ::Հարգելի մասնակից, պայմանավորվել էինք, որ կտեղափոխեք. փոխարենը՝ ոչ միայն չեք տեղափոխել, այլև նորերն եք ստեղծել։ Այսպես չի կարելի։ [[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 15:01, 3 հունվարի 2026 (UTC) == Ֆորմատավորում == Ողջույն։ Խնդրում եմ ստեղծագործությունների էջերում ստանդարտ գույնից բացի այլ գույն [https://hy.wikisource.org/w/index.php?title=%D4%B1%D5%B6%D5%BF%D5%A1%D5%BC%D5%AB_%D5%B1%D5%A1%D5%B5%D5%B6%D5%AB%D6%81_%D5%AB%D5%B6%D5%B9%D5%B8%D5%9E%D6%82_%D5%A5%D5%B4_%D5%B0%D5%B8%D6%82%D5%A6%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4...&oldid=391528 չկիրառել], այլ ֆորմատավորում չօգտագործել։ Ունենք ընդունված ձև, որին ծանոթ եք, խնդրում եմ հետևել այդ ոճին։ Եթե նմանատիպ էջեր կան, վերադարձրեք ստանդարտ տարբերակի։ [[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 11:45, 21 օգոստոսի 2025 (UTC) :Լավ, անպայման։ [[Մասնակից:Անունով խմբագիր|Անունով խմբագիր]] ([[Մասնակցի քննարկում:Անունով խմբագիր|քննարկում]]) 16:45, 26 օգոստոսի 2025 (UTC) ::Քանի որ այս թեմայով քննարկում ունենք, այստեղ եմ դնում։ Հարգելի մասնակից, դուք շատ լավ գիտեք, թե ինչպես պետք է լինի հեղինակի էջը, հետևաբար այսպիսի [https://hy.wikisource.org/w/index.php?title=%D5%80%D5%A5%D5%B2%D5%AB%D5%B6%D5%A1%D5%AF:%D4%B1%D6%80%D5%AB%D5%BD_%D4%B1%D6%80%D5%BD%D5%A5%D5%B6%D5%AB&diff=prev&oldid=392247 բաներ] անելն անթույլատրելի է։ Տպաքանակի վերաբերյալ ինֆորմացիան ինչո՞վ է արժեքավոր։ [[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 14:59, 3 հունվարի 2026 (UTC) == Արգելափակում — 1 ամիս == Հարգելի մասնակից, հաշվի առնելով բազմաթիվ զգուշացումներն ու ձեր կողմից այդ զգուշացումների անտեսումը, հատկապես՝ ինձ հետ համաձայնելուց հետո, ձեր մասնակցային հաշիվն արգելափակում եմ մեկ ամսով, հաջորդն արդեն անժամկետ արգելափակում կլինի։ Սա Ձեր անձնական նախագիծը չէ, սա Հայերեն Վիքիդարանն է, որն ունի իր կանոններն ու ֆորմատավորումը, դուք չեք կարող այն օգտագործել այնպես, ինչպես ցանկանում եք և հաշվի չնստել այստեղի ստանդարտների հետ։ [[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 15:05, 3 հունվարի 2026 (UTC) :շնորհակալություն [[Մասնակից:Անունով խմբագիր|Անունով խմբագիր]] ([[Մասնակցի քննարկում:Անունով խմբագիր|քննարկում]]) 15:46, 3 հունվարի 2026 (UTC) == Դատարկ էջեր == Հարգելի մասնակից, [[1992. Մենք ենք, մեր սարերը»]] էջը դատարկ է, նմանատիպ բազմաթիվ էջեր կան, ինչո՞ւ եք դատարկ էջեր ստեղծում։ [[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 18:30, 27 օգոստոսի 2026 (UTC) :Մենք վերևում խոսել ենք, որ Հայերեն Վիքիպեդիան ձեր անձնական նախագիծը չդիտարկեք. դուք շատ լավ գիտեք, թե այստեղ ինչ կանոններ ու ձևաչափեր կան, ինչպես են դասավորվում էջերը։ Կբացատրե՞ք, թե [[Օր օրի, ժամ առ ժամ|սա]] ինչ էջ է։ [[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 18:34, 27 օգոստոսի 2026 (UTC) ::Դուք այս գրառումը տեսնու՞մ եք։ [[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 06:41, 29 օգոստոսի 2026 (UTC) :::Հարգելի <font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>, կներեք՝ ուշացնելու համար, լրացնում եմ: [[Մասնակից:Անունով խմբագիր|Անունով խմբագիր]] ([[Մասնակցի քննարկում:Անունով խմբագիր|քննարկում]]) 07:36, 29 օգոստոսի 2026 (UTC) ::::Ինչո՞ւ եք դատարկ էջեր ստեղծել։ [[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 07:49, 29 օգոստոսի 2026 (UTC) :::::Որպեսզի հետո հեշտ ու շուտ լրացնեմ, էջերը պատրաստ լինեն: Արդեն համարյա կեսը լրացրի:[[Մասնակից:Անունով խմբագիր|Անունով խմբագիր]] ([[Մասնակցի քննարկում:Անունով խմբագիր|քննարկում]]) 09:08, 29 օգոստոսի 2026 (UTC) ::::::Այդպես մի արեք, սա սևագրություն-նախագիծ չէ, Վիքիդարան ամեն օր բազմաթիվ ընթերցողներ են մուտք գործում։ [[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 14:13, 29 օգոստոսի 2026 (UTC) 9lbmai5swmr53hgatjb2i54njdzbh07