Վիքիդարան
hywikisource
https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB
MediaWiki 1.47.0-wmf.18
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Վիքիդարան
Վիքիդարանի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
Հեղինակ
Հեղինակի քննարկում
Պորտալ
Պորտալի քննարկում
Էջ
Էջի քննարկում
Ինդեքս
Ինդեքսի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Event
Event talk
Հեղինակ:Մակար Եկմալյան
100
36371
394726
76436
2026-09-06T13:23:03Z
Emptyfear
547
394726
wikitext
text/x-wiki
{{Հեղինակ |լրիվ անուն =Մակար Եկմալյան | դասակարգում =Եկմալյան, Մակար| սկզբնատառ = Ե | պատկեր =|հայրանուն=Գրիգորի| ծնվել է =1856| մահացել է =1905| մասնագիտություն =}} {{ՀԻ|Տարի=1905}}
== Երգեր ==
=== Խմբերգեր ===
* [[Արազը հեշտացել ա]]
* [[Սիրուն է]]
* [[Բոյդ բարձր (Աշուղ Միսկին)]]
* [[Աղջի նազերով]]
* [[Ծամերդ, ծամերդ (Աշուղ Թելլո)]]
* [[Քո փափագով (Ջիվանի)]]
* [[Բաղեր, դուք կանաչեցեք]]
* [[Կոլոտ էր, խորոտ էր]]
* [[Ղաշանգ է]]
* [[Մեռնի սաբըբի որդին]]
* [[Եղսո ջան]]
* [[Հով արեք, սարեր ջան]]
* [[Բերդիցը դուրս ելա]]
* [[Ելա երդիկ]]
* [[Ղարիբ եմ]]
* [[Սիրունիկ]]
* [[Ճախարակ]]
* [[Լուսնակն անուշ]]
* [[Վարդ եմ քաղել]]
* [[Անձրևն եկավ]]
* [[Չեմ կրնա խաղա]]
* [[Զոմա-զոմա էր]]
* [[Ծամթել]]
* [[Ծաղիկ ասեմ ու շարեմ]]
* [[Նանու դարդեր]]
* [[Քելե, քելե, քելքով աղջիկ]]
* [[Մըր խոր պապկե գերեզման]]
* [[Երթանք Ստանբոլ]]
* [[Ահա ծագեց կարմիր արև (Րաֆֆի)]]
* [[Զարթիր, որդյակ (Պ. Նաթանյան)]]
* [[Հեռու եմ քեզմե (Գ. Մոմճյան)]]
* [[Երգ մեռնող հայրենասերի (Ս. Շահազիզ)]]
* [[Կիլիկիա (Ն. Ռուսինյան)]]
* [[Թաղումն քաջորդվույն (Մ. Պեշիկթաշլյան)]]
* [[Պլպուլն Ավարայրի (Ղ. Ալիշան)]]
* [[Լռեց... (Ռ. Պատկանյան)]]
* [[Տեր, կեցո դու զհայս (Թաղիադյանց)]]
* [[Ո՛վ, Հայոց աշխարհ (Ս. Տարոնցի)]]
=== Շար՝ հայ ժողովրդական երգերի ===
* [[Ողջույն տվեք]]
* [[Յոթն օր, յոթ գիշեր]]
* [[Մտեր ես եգին]]
* [[Առավոտյան քաղցր և անուշ հովերն (Պ. Ղափանցի)]]
* [[Ձայնը հնչեց Էրպրումեն]]
* [[Ոլոր-մոլոր Կուռն էր գալիս (Ս. Գյուլզադյանց)]]
* [[Կեցցե Զեյթուն (Հ. Չաքրյան)]]
=== Մեներգեր ===
* [[Համեստ աղջիկ]]
* [[Գիշեր-ցերեկ կհառաչեմ]]
* [[Աղջիկ նազերով]]
* [[Սիրունին]]
* [[Պաղ աղբյուրի մոտը (Ջիվանի)]]
*
hbuc12mj5nac1akdfis2kprghskxpy7
Հեղինակ:Քրիստափոր Միքայելյան
100
36747
394725
76812
2026-09-06T13:08:32Z
Emptyfear
547
394725
wikitext
text/x-wiki
{{Հեղինակ |լրիվ անուն =Քրիստափոր Միքայելյան | դասակարգում =Միքայելյան, Քրիստափոր| սկզբնատառ = Մ | պատկեր =|հայրանուն=Մկրտչի| ծնվել է =1859| մահացել է =1905| մասնագիտություն =}} {{ՀԻ|Տարի=1905}}
== Գրքեր ==
* {{գիրք}} [[:Ինդեքս:The Thought of the Revolutionary – Christopher Mikaelian.pdf|Յեղափոխականի մտքերը]]
cxkatnr73tjckh925q4euvsuwae2igr
Հեղինակ:Հակոբ Օշական
100
36892
394732
77279
2026-09-06T20:03:11Z
Emptyfear
547
394732
wikitext
text/x-wiki
{{Հեղինակ |լրիվ անուն =Հակոբ Օշական | դասակարգում =Օշական, Հակոբ| սկզբնատառ = Օ | պատկեր =|հայրանուն=| ծնվել է =1883| մահացել է =1948| մասնագիտություն =}} {{ՀԻ|Տարի=1948}}
== Ստեղծագործություններ ==
* [[Ծակ պտուկը]]
cst0n7iopvok3sd2bj3wq5wyyvca71m
394750
394732
2026-09-06T21:09:37Z
Emptyfear
547
/* Ստեղծագործություններ */
394750
wikitext
text/x-wiki
{{Հեղինակ |լրիվ անուն =Հակոբ Օշական | դասակարգում =Օշական, Հակոբ| սկզբնատառ = Օ | պատկեր =|հայրանուն=| ծնվել է =1883| մահացել է =1948| մասնագիտություն =}} {{ՀԻ|Տարի=1948}}
== Ստեղծագործություններ ==
* [[Ծակ պտուկը]]
* [[Մնացորդաց]]
7m4mlu0hf6kax16vy9j5qdi6dp82z5z
Մասնակցի քննարկում:Անունով խմբագիր
3
47126
394729
394098
2026-09-06T18:21:43Z
Անունով խմբագիր
4841
/* Կրկնություն */ Պատասխան
394729
wikitext
text/x-wiki
==Ողջույն==
'''Բարի՜ գալուստ։'''
[[Պատկեր:Carl Spitzweg 021-detail.jpg|200px|աջից]]
Բարի գալուստ [[Վիքիդարան:Էությունը|Հայերեն Վիքիդարան]]։ Համայնքի խմբագիրների անունից ողջունում ենք Ձեզ։ Հուսով ենք, որ Ձեզ դուր կգա այստեղ, կդառնաք Հայերեն Վիքիդարանի [[Վիքիդարան:Խորհրդարան|հանրության]] անդամ ու կօգնեք մեզ միասին զարգացնել ազատ գրադարանը։ Խնդրում ենք ծանոթանալ [[Օգնություն:Գլխացանկ|Օգնության]] բաժնին։
Խնդրում ենք նաև չմոռանալ ստորագրել ձեր մեկնաբանություններում և քննարկման էջերում՝ ավելացնելով 4 թիլդաներից (<nowiki>~~~~</nowiki>) կազմված նշանագիրը։ Սա ավտոմատ կերպով մեկնաբանության վերջում կավելացնի մեկնաբանության ժամանակը և հղում դեպի Ձեր մասնակցի էջը։ Հարցերի դեպքում մի՛ հապաղեք կապվել ինձ հետ {{#if:|[[Մասնակցի քննարկում:{{{1}}}|իմ քննարկման էջում]]}} կամ դիմել հանրությանը [[Վիքիդարան:Խորհրդարան|խորհրդարանի]] էջում։ Հարգանքներով՝ [[Մասնակից:Voskanyan|Voskanyan]] ([[Մասնակցի քննարկում:Voskanyan|քննարկում]]) 07:33, 30 Հոկտեմբերի 2016 (UTC) {{#if:|{{{1}}}}}
== Մեծատառեր ==
Հարգելի մասնակից, կարիք չկա վերնագրերի բոլոր տառերը գրել մեծատառ։--[[Մասնակից:Voskanyan|Voskanyan]] ([[Մասնակցի քննարկում:Voskanyan|քննարկում]]) 07:33, 30 Հոկտեմբերի 2016 (UTC)
::Հարգելի մասնաից, աշխարհում միայն Արիս Արսենին չի բանաստեղծություններ գրել ու գրում, պետք չէ ստեղծել ''[[Բանաստեղծությունների ընդհանուր այբբենական ցանկ]]'' էջը։--[[Մասնակից:Voskanyan|Voskanyan]] ([[Մասնակցի քննարկում:Voskanyan|քննարկում]]) 15:41, 1 Նոյեմբերի 2016 (UTC)<br>--Պարզ է, կջնջեմ: <br> Իսկ վերնագրերը մեծատառերով որ սկսել էի՝ այդպես էլ շարունակում եմ։ Եթե անհրաժեշտություն կա՝ բոլորը փոքրատառ կդարձնեմ։
::Մեծատառերի անհրաժեշտությունը չկա, դրա համար էլ բոլորը փոքրատառ է գրվում։--[[Մասնակից:Voskanyan|Voskanyan]] ([[Մասնակցի քննարկում:Voskanyan|քննարկում]]) 16:25, 1 Նոյեմբերի 2016 (UTC)<br>-Շնորհակալություն՝ օգնության համար--Անունով խմբագիր 18:53, 1 Նոյեմբերի 2016 (UTC)
== Հարց ==
Հարգելի Անունով խմբագիր, շնորհակալություն Հայերեն Վիքիդարանը նյութերով հարստացնելու համար։ Ցանկանում էի իմանալ՝ Դու՞ք եք այդ [[Հեղինակ:Արիս Արսենի|բանաստեղծությունների]] հեղինակը կամ ունե՞ք հեղինակային իրավունք։ Շնորհակալ եմ։ --[[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 14:56, 5 Նոյեմբերի 2016 (UTC)
:Ես դա անում եմ, հեղինակի բանավոր համաձայնությամբ։ {{անստ|Անունով խմբագիր}}
::Բարի։ Իսկ այդ բանաստեղծություններն ինչ-որ գրքում տպագրվա՞ծ են։ Նկատի ունեմ հեղինակի գրքերից։ --[[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 06:42, 6 Նոյեմբերի 2016 (UTC)
:Այո, տեղադրվող բոլոր գործերը տպագրված են հեղինակի տարբեր գրքերում, իսկ ամբողջությամբ՝ երկերի ժողովածուի առաջին հատորում։ Ունի 17 տպագրված գիրք, եկող տարի նախատեսվում է երկրորդ հատորի (արձակ) տպագրությունը: (Անունով խմբագիր 11:03, 6 Նոյեմբերի 2016 (UTC)
::Հարգելի Անունով խմբագիր, կրկին հարցեր են առաջացել Արիս Արսենի հեղինակի ստեղծագործությունների հետ։ Գրավոր համաձայնություն կա՞ կամ կարո՞ղ ենք ունենալ։ --[[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 16:00, 22 Օգոստոսի 2019 (UTC)
:Հարգելի [[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]], ես զգում եմ, որ կրկին ու միշտ են հարցեր առաջանալու Արիս Արսենի հեղինակի ստեղծագործությունների հետ կապված։ Հասկանում եմ Ձեր անհանգստությունն ու նպատակաուղղվածությունը, ուստի, հիմա (և՝ մեկընդմիշտ) խոստովանում եմ (ի՞նչ ունեմ թաքցնելու, առավել ևս՝ ինչո՞ւ թաքցնեմ)՝ ես եմ Արիս Արսենին։ Եթե չի կարելի, որ ես ներկայացնեմ իմ ստեղծագործություններն այս հարթակում (երբ կարող եմ դա անել) և սպասեմ, թե ով կանի դա՝ խնդրեմ, կարող եմ այլևս ոչինչ չտեղադրել։ Օրերս Երևանում, «Արմավ» հրատարակչության կողմից, տպագրվեց իմ պոեզիայի ընտրանին (թվով իմ 18-րդ գիրքը), շուտով նույն հրատարակչությունն ընթերցողի սեղանին կդնի իմ երկերի ժողովածուի երկրորդ հատորը, ուր ամփոփված են արձակ գործերս։ Ի դեպ՝ ասեմ, որ իմ բոլոր գրքերը (և՝ գրքերի կազմերը) ինքս եմ ձևավորում ու էջադրում։ Թեև կազմերի նկարները չեմ կարողանում տեղադրել այստեղ (ջնջվում է՝ «հեղինակային իրավունքի բացակայության» նկատառումներից ելնելով), ինչ է՝ ինքս ինձ չեմ կարողանում «հեղինակային իրավունքի» արտոնագիր «շնորհել»։ Անկեղծությանս համար ներող կլինեք։ (Ցանկության դեպքում՝ կարող եմ տրամադրել և՛ հեռախոսահամար, և՛ իմ ֆեյսբուքյան էջը՝ ավելի մոտիկից շփվելու և իրար ավելի լավ ճանաչելու համար)։ --[[Անունով խմբագիր]] 22:59, 22 Օգոստոսի 2019 (UTC)
== Share your experience and feedback as a Wikimedian in this global survey ==
<div class="plainlinks mw-content-ltr" lang="en" dir="ltr">
Hello! The Wikimedia Foundation is asking for your feedback in a survey. We want to know how well we are supporting your work on and off wiki, and how we can change or improve things in the future.<ref group=survey>This survey is primarily meant to get feedback on the Wikimedia Foundation's current work, not long-term strategy.</ref> The opinions you share will directly affect the current and future work of the Wikimedia Foundation. You have been randomly selected to take this survey as we would like to hear from your Wikimedia community. To say thank you for your time, we are giving away 20 Wikimedia T-shirts to randomly selected people who take the survey.<ref group=survey>Legal stuff: No purchase necessary. Must be the age of majority to participate. Sponsored by the Wikimedia Foundation located at 149 New Montgomery, San Francisco, CA, USA, 94105. Ends January 31, 2017. Void where prohibited. [[m:Community Engagement Insights/2016 contest rules|Click here for contest rules]].</ref> The survey is available in various languages and will take between 20 and 40 minutes.
<big>'''[https://wikimedia.qualtrics.com/SE/?SID=SV_6mTVlPf6O06r3mt&Aud=VAE&Src=57VAEOP Take the survey now!]'''</big>
You can find more information about [[m:Community_Engagement_Insights/About_CE_Insights|this project]]. This survey is hosted by a third-party service and governed by this [[:foundation:Community_Engagement_Insights_2016_Survey_Privacy_Statement|privacy statement]]. Please visit our [[m:Community_Engagement_Insights/Frequently_asked_questions|frequently asked questions page]] to find more information about this survey. If you need additional help, or if you wish to opt-out of future communications about this survey, send an email to surveys@wikimedia.org.
Thank you!
--[[:m:User:EGalvez (WMF)|EGalvez (WMF)]] ([[:m:User talk:EGalvez (WMF)|talk]]) 22:26, 13 Հունվարի 2017 (UTC)
</div>
<!-- Message sent by User:EGalvez (WMF)@metawiki using the list at https://meta.wikimedia.org/w/index.php?title=Community_Engagement_Insights/MassMessages/Lists/2016/57-VAEOP&oldid=16205400 -->
<references group=survey />
== Հեղինակային իրավունքով պաշտպանված նյութեր ==
Ողջույն, հարգելի մասնակից։ Հայերեն Վիքիդարանում ավելացնում եք [[Հեղինակ:Էռնեստ Եսայան|Էռնեստ Եսայան]]ի նյութերը, որոնք հեղինակային իրավունքով պաշտպանված են, բացի այդ ստեղծագործությունների մասին էջերը ստեղծելիս ավելացնում եք [https://hy.wikisource.org/w/index.php?title=%D4%B7%D6%84%D5%BD%D5%BA%D6%80%D5%B8%D5%B4%D5%BF_(%D5%80%D5%A1%D5%A6%D5%A1%D6%80_%D5%A7%D5%BB%D5%A1%D5%B6%D5%B8%D6%81...)&oldid=341864 լուսանկարը]։ Խնդրում եմ բոլոր էջերից հեռացնել լուսանկարները և բերել Հայերեն Վիքիդարանում օգտագործվող ստանդարտի։ Շնորհակալություն։ --[[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 12:17, 26 Նոյեմբերի 2021 (UTC)
:Հարգելի մասնակից, քանի որ իմ ծանուցումից և զգուշացումից հետո Դուք Հայերեն Վիքիդարանում խմբագրումներ եք կատարել, կարող եմ ենթադրել, որ Ձեր քննարկման էջում գրառումը կարդացել եք։ Չարձագանքելու պատճառներն ինձ էլ են հետաքրքիր, բայց ամեն դեպքում տեղեկացնում եմ, որ հեղինակային իրավունքով պաշտպանված բոլոր ստեղծագործությունները ստիպված են ջնջել։ Շնորհակալություն։ --[[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 20:19, 9 Հունվարի 2022 (UTC)
== Արցախյան շարժման և զինված պայքարի տարեգրություն ==
Հարգելի մասնակից «Արցախյան շարժման և զինված պայքարի տարեգրություն» էջի անավարտ լինելու պատճառով այն տեղափոխվել է Ձեր [[Մասնակից:Անունով խմբագիր/Արցախյան շարժման և զինված պայքարի տարեգրություն|սևագրություն]]։ Խնդրում եմ միայն ավարտելու դեպքում տեղափոխել հիմնական անվանատարածք։ Շնորհակալություն։ --[[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 20:29, 9 Հունվարի 2022 (UTC)
== Մեծատառերով վերնագրեր ==
Ողջույն, հարգելի խմբագիր։ Շնորհակալ եմ Հայերեն Վիքիդարանում խմբագրումներ կատարելու համար։ Խնդրում եմ [[Բարձունք տանող արահետով]] էջում բոլոր մեծատառերով վերնագրերը փոքրատառ դարձնել, միևնույն ձևաչափի բերել, մեզ մոտ ամբողջովին մեծատառերով վերնագրերը չեն գրվում։ Շնորհակալություն։ [[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 10:20, 20 Մարտի 2024 (UTC)
:Ինչպես նաև [[Հեղինակ:Արիս Արսենի]] էջում նշված գրեթե բոլոր ստեղծագործություններում։ [[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 10:22, 20 Մարտի 2024 (UTC)
== Ֆորմատավորում ==
Ողջույն։ [[Ճաքած լռություն]] էջում որոշակի փոփոխություններ եմ արել, կարող եք [https://hy.wikisource.org/w/index.php?title=%D5%83%D5%A1%D6%84%D5%A1%D5%AE_%D5%AC%D5%BC%D5%B8%D6%82%D5%A9%D5%B5%D5%B8%D6%82%D5%B6&diff=prev&oldid=353633 այստեղ] տեսնել։ Նաև նույնն եմ ասելու, ինչ վերևում հինգ ամիս առաջ գրել եմ (չգիտեմ ինչու՝ չեք արձագանքել գրառմանս). էջերում լուսանկարներ չենք դնում, մեծատառեր չենք կիրառում, եթե իհարկե էջն առանձին բանաստեղծության մասին չէ։ Խնդրում եմ Ձեր ստեղծած բոլոր էջերում փոփոխություններն անել, հակառակ պարագայում ուղղակի ստիպված կլինեմ չհամապատասխանող էջերը հեռացնել։ [[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 16:41, 25 Օգոստոսի 2024 (UTC)
== Արգելափակում - 1 օր ==
Հարգելի Անունով խմբագիր, Ձեր մասնակցային հաշիվն արգելափակում եմ դեռ մեկ օրով՝ զգուշացումներն ու քննարկումներն անտեսելու համար։ Հույս ունեմ՝ վերադառնալուն պես միանգամից կանցնեք ձեր ստեղծած էջերը ընդհանուր ստանդարտի վերադարձնելու համար, հակառակ պարագայում ուղղակի ստիպված կլինեմ հեռացնել։ Շնորհակալություն։ [[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 19:09, 7 Սեպտեմբերի 2024 (UTC)
== Խնդրահարույց էջեր ==
Հարգելի մասնակից, ձեր ստեղծած այս էջերն ունեն ֆորմատավորման խնդիր, խնդրում եմ ուղղել, հակառակ պարագայում ստիպված կլինեմ հեռացնել.
* [[Վերջին գրածներից]], [[Արիս Արսենիի պոեմներ]], [[Վերջին գրածներից (անտիպ)]], [[Ինչու է Արաքսի ջուրը պղտոր]], [[Ես իմ երկրի զինվորն եմ]], [[Արձակ երգիծանք]], [[Վաստակավոր ռացիոնալիզատորը]], - բոլոր վերնագրերը դարձեք փոքրատառ, ստեղծման ժամանակը հեռացրեք, «Գրական հայերենի վերածեցի» մեկնաբանությունները ջնջեք
* [[Մասնակից:Անունով խմբագիր/Անդրանիկ, այսինքն՝ առաջամարտիկ]] - տեղափոխել եմ Ձեր սևագրություն, վիքիֆիկացման կարիք ունի։
Դեռ այսքանը։ [[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 05:48, 10 Սեպտեմբերի 2024 (UTC)
:Բարև ձեզ, ես չէի տեսել զգուշացումները, որտե՞ղ եք տեղափոխել էջերս, վերադարձրեք, ես ամեն ինչ կհամապատասխանեցնեմ պահանջներին [[Մասնակից:Անունով խմբագիր|Անունով խմբագիր]] ([[Մասնակցի քննարկում:Անունով խմբագիր|քննարկում]]) 06:55, 17 Սեպտեմբերի 2024 (UTC)
::Ներքևում հղումները դրված են։ [[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 09:47, 17 Սեպտեմբերի 2024 (UTC)
== Արգելափակում - 2 շաբաթ ==
Հարգելի Անունով խմբագիր, Ձեր մասնակցային հաշիվն արգելափակում եմ արդեն 2 շաբաթով՝ զգուշացումներն ու քննարկումներն անտեսելու համար [https://hy.wikisource.org/w/index.php?title=%D5%8E%D5%A5%D6%80%D5%BB%D5%AB%D5%B6_%D5%A3%D6%80%D5%A1%D5%AE%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D6%81&curid=127186&diff=356766&oldid=356753] [https://hy.wikisource.org/w/index.php?title=%D5%8E%D5%A5%D6%80%D5%BB%D5%AB%D5%B6_%D5%A3%D6%80%D5%A1%D5%AE%D5%B6%D5%A5%D6%80%D5%AB%D6%81&curid=127186&diff=356753&oldid=356153]։ [[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 06:52, 15 Սեպտեմբերի 2024 (UTC)
== Տեղափոխված էջեր ==
* [[Մասնակից:Անունով խմբագիր/Վերջին գրածներից]]
* [[Մասնակից:Անունով խմբագիր/Արիս Արսենիի պոեմներ]]
* [[Մասնակից:Անունով խմբագիր/Վերջին գրածներից (անտիպ)]]
* [[Մասնակից:Անունով խմբագիր/Ինչու է Արաքսի ջուրը պղտոր]]
* [[Մասնակից:Անունով խմբագիր/Ես իմ երկրի զինվորն եմ]]
* [[Մասնակից:Անունով խմբագիր/Արձակ երգիծանք]]
* [[Մասնակից:Անունով խմբագիր/Վաստակավոր ռացիոնալիզատորը]]
[[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 07:13, 15 Սեպտեմբերի 2024 (UTC)
== Հայերեն կետադրական նշաններ ==
Ողջույն։ [https://hy.wikisource.org/w/index.php?title=%D5%93%D5%B8%D5%B2%D5%A5%D5%9C%D6%80%D5%BD,_%D6%83%D5%B8%D5%B2%D5%A5%D5%9C%D6%80%D5%BD%E2%80%A6&diff=prev&oldid=360494 Այստեղ] ուղղումներ եմ արել, խնդրում եմ առաջնորդվել դրանցով։ Հայերեն Վիքիդարանում օգտագործում ենք հայերեն [[:w:Չակերտներ|չակերտներ]], իսկ ուղիղ խոսքը սկսում ենք [[w:Անջատման_գիծ|անջատման գծիկով]]։ [[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 18:02, 16 Հոկտեմբերի 2024 (UTC)
:Լավ, շնորհակալություն: [[Մասնակից:Անունով խմբագիր|Անունով խմբագիր]] ([[Մասնակցի քննարկում:Անունով խմբագիր|քննարկում]]) 21:03, 16 Հոկտեմբերի 2024 (UTC)
== Ռուսերեն ստեղծագործություններ ==
Հարգելի մասնակից, Հայերեն Վիքիդարանում ավելացվում են բացառապես <u>հայերեն</u> ստեղծագործություններ, ռուսերեն գործերն ավելացրեք [[:ru:|Ռուսերեն Վիքիդարանում]]։ [[User:GeoO|<font color = "oranje"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 18:19, 28 հուլիսի 2025 (UTC)
:Բարև, հարգարժան [[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]], գիտեի, որ նման պատասխան եմ ստանալու, բայց, այնուամենայնիվ, տեղադրեցի։ Լավ, կփորձեմ տեղափոխել։ [[Մասնակից:Անունով խմբագիր|Անունով խմբագիր]] ([[Մասնակցի քննարկում:Անունով խմբագիր|քննարկում]]) 18:45, 28 հուլիսի 2025 (UTC)
::Հարգելի մասնակից, պայմանավորվել էինք, որ կտեղափոխեք. փոխարենը՝ ոչ միայն չեք տեղափոխել, այլև նորերն եք ստեղծել։ Այսպես չի կարելի։ [[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 15:01, 3 հունվարի 2026 (UTC)
== Ֆորմատավորում ==
Ողջույն։ Խնդրում եմ ստեղծագործությունների էջերում ստանդարտ գույնից բացի այլ գույն [https://hy.wikisource.org/w/index.php?title=%D4%B1%D5%B6%D5%BF%D5%A1%D5%BC%D5%AB_%D5%B1%D5%A1%D5%B5%D5%B6%D5%AB%D6%81_%D5%AB%D5%B6%D5%B9%D5%B8%D5%9E%D6%82_%D5%A5%D5%B4_%D5%B0%D5%B8%D6%82%D5%A6%D5%BE%D5%B8%D6%82%D5%B4...&oldid=391528 չկիրառել], այլ ֆորմատավորում չօգտագործել։ Ունենք ընդունված ձև, որին ծանոթ եք, խնդրում եմ հետևել այդ ոճին։ Եթե նմանատիպ էջեր կան, վերադարձրեք ստանդարտ տարբերակի։ [[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 11:45, 21 օգոստոսի 2025 (UTC)
:Լավ, անպայման։ [[Մասնակից:Անունով խմբագիր|Անունով խմբագիր]] ([[Մասնակցի քննարկում:Անունով խմբագիր|քննարկում]]) 16:45, 26 օգոստոսի 2025 (UTC)
::Քանի որ այս թեմայով քննարկում ունենք, այստեղ եմ դնում։ Հարգելի մասնակից, դուք շատ լավ գիտեք, թե ինչպես պետք է լինի հեղինակի էջը, հետևաբար այսպիսի [https://hy.wikisource.org/w/index.php?title=%D5%80%D5%A5%D5%B2%D5%AB%D5%B6%D5%A1%D5%AF:%D4%B1%D6%80%D5%AB%D5%BD_%D4%B1%D6%80%D5%BD%D5%A5%D5%B6%D5%AB&diff=prev&oldid=392247 բաներ] անելն անթույլատրելի է։ Տպաքանակի վերաբերյալ ինֆորմացիան ինչո՞վ է արժեքավոր։ [[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 14:59, 3 հունվարի 2026 (UTC)
== Արգելափակում — 1 ամիս ==
Հարգելի մասնակից, հաշվի առնելով բազմաթիվ զգուշացումներն ու ձեր կողմից այդ զգուշացումների անտեսումը, հատկապես՝ ինձ հետ համաձայնելուց հետո, ձեր մասնակցային հաշիվն արգելափակում եմ մեկ ամսով, հաջորդն արդեն անժամկետ արգելափակում կլինի։ Սա Ձեր անձնական նախագիծը չէ, սա Հայերեն Վիքիդարանն է, որն ունի իր կանոններն ու ֆորմատավորումը, դուք չեք կարող այն օգտագործել այնպես, ինչպես ցանկանում եք և հաշվի չնստել այստեղի ստանդարտների հետ։ [[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 15:05, 3 հունվարի 2026 (UTC)
:շնորհակալություն [[Մասնակից:Անունով խմբագիր|Անունով խմբագիր]] ([[Մասնակցի քննարկում:Անունով խմբագիր|քննարկում]]) 15:46, 3 հունվարի 2026 (UTC)
== Դատարկ էջեր ==
Հարգելի մասնակից, [[1992. Մենք ենք, մեր սարերը»]] էջը դատարկ է, նմանատիպ բազմաթիվ էջեր կան, ինչո՞ւ եք դատարկ էջեր ստեղծում։ [[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 18:30, 27 օգոստոսի 2026 (UTC)
:Մենք վերևում խոսել ենք, որ Հայերեն Վիքիպեդիան ձեր անձնական նախագիծը չդիտարկեք. դուք շատ լավ գիտեք, թե այստեղ ինչ կանոններ ու ձևաչափեր կան, ինչպես են դասավորվում էջերը։ Կբացատրե՞ք, թե [[Օր օրի, ժամ առ ժամ|սա]] ինչ էջ է։ [[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 18:34, 27 օգոստոսի 2026 (UTC)
::Դուք այս գրառումը տեսնու՞մ եք։ [[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 06:41, 29 օգոստոսի 2026 (UTC)
:::Հարգելի <font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>, կներեք՝ ուշացնելու համար, լրացնում եմ: [[Մասնակից:Անունով խմբագիր|Անունով խմբագիր]] ([[Մասնակցի քննարկում:Անունով խմբագիր|քննարկում]]) 07:36, 29 օգոստոսի 2026 (UTC)
::::Ինչո՞ւ եք դատարկ էջեր ստեղծել։ [[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 07:49, 29 օգոստոսի 2026 (UTC)
:::::Որպեսզի հետո հեշտ ու շուտ լրացնեմ, էջերը պատրաստ լինեն: Արդեն համարյա կեսը լրացրի:[[Մասնակից:Անունով խմբագիր|Անունով խմբագիր]] ([[Մասնակցի քննարկում:Անունով խմբագիր|քննարկում]]) 09:08, 29 օգոստոսի 2026 (UTC)
::::::Այդպես մի արեք, սա սևագրություն-նախագիծ չէ, Վիքիդարան ամեն օր բազմաթիվ ընթերցողներ են մուտք գործում։ [[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 14:13, 29 օգոստոսի 2026 (UTC)
:::::::Կներեք, էլ չեմ անի: [[Մասնակից:Անունով խմբագիր|Անունով խմբագիր]] ([[Մասնակցի քննարկում:Անունով խմբագիր|քննարկում]]) 20:16, 30 օգոստոսի 2026 (UTC)
== Կրկնություն ==
Ողջույն։ Կարծես թե կրկնվում են [[Արփիի պատմածից]] և [[ԱՐՓԻԻ ՊԱՏՄԱԾԻՑ]] էջերի բովանդակությունները։ [[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 12:24, 3 սեպտեմբերի 2026 (UTC)
:Կներեք, չգիտեի ինչպես վարվել, երբ նույն բանաստեղծությունը տարբեր գրքերում տպագրված է: [[Մասնակից:Անունով խմբագիր|Անունով խմբագիր]] ([[Մասնակցի քննարկում:Անունով խմբագիր|քննարկում]]) 09:31, 4 սեպտեմբերի 2026 (UTC)
::Պետք է մեկը լինի, ընտրեք՝ որն եք ցանկանում թողնել, ես կանեմ։ [[User:GeoO|<font color = "orange"><big>Ջ</big></font><font color = "black">եօ</font>]] 09:49, 4 սեպտեմբերի 2026 (UTC)
:::Բարև Ձեզ, թողեք մնա [[Արփիի պատմածից]] ը` [[Արփին խաղում է բակում]] մանկական գրքում: Շնորհակալություն: [[Մասնակից:Անունով խմբագիր|Անունով խմբագիր]] ([[Մասնակցի քննարկում:Անունով խմբագիր|քննարկում]]) 18:21, 6 սեպտեմբերի 2026 (UTC)
o9ljnwxuil9395tzk0jy91xb4771vu7
Ինդեքս:Ինչ է, ով է (What is, Who is) vol. 3.djvu
106
61151
394753
162900
2026-09-07T10:33:59Z
~2026-48665-37
14139
Մաթեմատիկա
394753
proofread-index
text/x-wiki
{{:MediaWiki:Proofreadpage_index_template
|Type=գիրք
|Title=Ինչ է, ով է հանրագիտարան
|Language=hy
|Volume=3
|Author=
|Author2=
|Translator=
|Editor=
|Illustrator=
|Publisher=
|Address=Երևան
|Year=1986
|School=Հայկական սովետական հանրագիտարանի գլխավոր խմբագրություն
|Key=
|ISBN=
|OCLC=
|LCCN=
|BNF_ARK=
|ARC=
|Source=djvu
|Image=1
|Progress=C
|Transclusion=unknown
|Pages=<pagelist />
|Volumes=
|Remarks=
|Width=
|Css=
|Header=
|Footer=
}}
g8zghx1tt9j5v7w93xt1zlzycx7rq51
Ինդեքս:The Thought of the Revolutionary – Christopher Mikaelian.pdf
106
150914
394724
2026-09-06T13:05:46Z
Emptyfear
547
Նոր էջ «»:
394724
proofread-index
text/x-wiki
{{:MediaWiki:Proofreadpage_index_template
|Type=գիրք
|Title=Յեղափոխականի մտքերը
|Language=hy
|Volume=
|Author=Քրիստափոր Միքայելյան
|Author2=
|Translator=
|Editor=
|Illustrator=
|Publisher=Հ. Յ. Դաշնակցութիւն
|Address=Աթենք
|Year=1910
|School=
|Key=
|ISBN=
|OCLC=
|LCCN=
|BNF_ARK=
|ARC=
|Source=pdf
|Image=
|Progress=C
|Transclusion=no
|Pages=<pagelist />
|Volumes=
|Remarks=
|Width=
|Css=
|Header=
|Footer=
}}
lvozr64c862d3x4yftaiga5k01u8g0s
Արազը հեշտացել ա
0
150915
394727
2026-09-06T13:31:57Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Արազը հեշտացել ա |section = |previous = |next = |notes = |author = Մակար Եկմալյան |year = }} <poem>Արազը հեշտացել ա, Վա՛յ, լե, լե, լե, Վա՛յ, ադե ջան, Ճամփեքը կարճացել ա, Յա՛ր, լե, լե, լե, Վա՛յ, մայրիկ ջան: Խաբար տարեք իմ յարին, Վա՛յ, լե, լե, լե, Վա՛յ, ադե ջան, Դարդերս շատացել ա, Յա՛ր, լ...»:
394727
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Արազը հեշտացել ա
|section =
|previous =
|next =
|notes =
|author = Մակար Եկմալյան
|year = }}
<poem>Արազը հեշտացել ա,
Վա՛յ, լե, լե, լե,
Վա՛յ, ադե ջան,
Ճամփեքը կարճացել ա,
Յա՛ր, լե, լե, լե,
Վա՛յ, մայրիկ ջան:
Խաբար տարեք իմ յարին,
Վա՛յ, լե, լե, լե,
Վա՛յ, ադե ջան,
Դարդերս շատացել ա,
Յա՛ր, լե, լե, լե,
Վա՛յ, մայրիկ ջան:
Իմ սերը սուր ա դարձել,
Կրակն ու ջուրն ա դարձել,
Յա՛ր, քեզ սրտով սիրելը
Իմ թուք ու մուր ա դարձել:
Էլի գալն եմ իմացել,
Աչքս ճամփիդ մնացել,
Գիշեր-ցերեկ քեզ համար
Միտք անելով եմ կացել:
Բախտը պարպեց սրտիս նետ,
Արտասուքս եղավ գետ,
Թէ աստվածդ կսիրես,
Յա՛ր, ինձ արի տար քեզ հետ:</poem>
8s2oxhwz05l4rbtokp85q31t7pooz34
394728
394727
2026-09-06T13:32:32Z
Emptyfear
547
394728
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Արազը հեշտացել ա
|section =
|previous =
|next =
|notes =
|author = Մակար Եկմալյան
|year = }}
{{Poemx|Արազը հեշտացել ա|<poem>Արազը հեշտացել ա,
Վա՛յ, լե, լե, լե,
Վա՛յ, ադե ջան,
Ճամփեքը կարճացել ա,
Յա՛ր, լե, լե, լե,
Վա՛յ, մայրիկ ջան:
Խաբար տարեք իմ յարին,
Վա՛յ, լե, լե, լե,
Վա՛յ, ադե ջան,
Դարդերս շատացել ա,
Յա՛ր, լե, լե, լե,
Վա՛յ, մայրիկ ջան:
Իմ սերը սուր ա դարձել,
Կրակն ու ջուրն ա դարձել,
Յա՛ր, քեզ սրտով սիրելը
Իմ թուք ու մուր ա դարձել:
Էլի գալն եմ իմացել,
Աչքս ճամփիդ մնացել,
Գիշեր-ցերեկ քեզ համար
Միտք անելով եմ կացել:
Բախտը պարպեց սրտիս նետ,
Արտասուքս եղավ գետ,
Թէ աստվածդ կսիրես,
Յա՛ր, ինձ արի տար քեզ հետ:</poem>|}}
00q0mh3v8elegiobpa6mk0lw2xvejp5
394730
394728
2026-09-06T19:54:42Z
Emptyfear
547
394730
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Արազը հեշտացել ա
|section =
|previous =
|next =
|notes =
|author
|year = }}
{{Poemx|Արազը հեշտացել ա|<poem>Արազը հեշտացել ա,
Վա՛յ, լե, լե, լե,
Վա՛յ, ադե ջան,
Ճամփեքը կարճացել ա,
Յա՛ր, լե, լե, լե,
Վա՛յ, մայրիկ ջան:
Խաբար տարեք իմ յարին,
Վա՛յ, լե, լե, լե,
Վա՛յ, ադե ջան,
Դարդերս շատացել ա,
Յա՛ր, լե, լե, լե,
Վա՛յ, մայրիկ ջան:
Իմ սերը սուր ա դարձել,
Կրակն ու ջուրն ա դարձել,
Յա՛ր, քեզ սրտով սիրելը
Իմ թուք ու մուր ա դարձել:
Էլի գալն եմ իմացել,
Աչքս ճամփիդ մնացել,
Գիշեր-ցերեկ քեզ համար
Միտք անելով եմ կացել:
Բախտը պարպեց սրտիս նետ,
Արտասուքս եղավ գետ,
Թէ աստվածդ կսիրես,
Յա՛ր, ինձ արի տար քեզ հետ:</poem>|}}
9lzg6da6rqbdg32l7ad9mslobako6iu
394731
394730
2026-09-06T19:55:18Z
Emptyfear
547
394731
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Արազը հեշտացել ա
|section =
|previous =
|next =
|notes =
|author = Ժողովրդական
|year = }}
{{Poemx|Արազը հեշտացել ա|<poem>Արազը հեշտացել ա,
Վա՛յ, լե, լե, լե,
Վա՛յ, ադե ջան,
Ճամփեքը կարճացել ա,
Յա՛ր, լե, լե, լե,
Վա՛յ, մայրիկ ջան:
Խաբար տարեք իմ յարին,
Վա՛յ, լե, լե, լե,
Վա՛յ, ադե ջան,
Դարդերս շատացել ա,
Յա՛ր, լե, լե, լե,
Վա՛յ, մայրիկ ջան:
Իմ սերը սուր ա դարձել,
Կրակն ու ջուրն ա դարձել,
Յա՛ր, քեզ սրտով սիրելը
Իմ թուք ու մուր ա դարձել:
Էլի գալն եմ իմացել,
Աչքս ճամփիդ մնացել,
Գիշեր-ցերեկ քեզ համար
Միտք անելով եմ կացել:
Բախտը պարպեց սրտիս նետ,
Արտասուքս եղավ գետ,
Թէ աստվածդ կսիրես,
Յա՛ր, ինձ արի տար քեզ հետ:</poem>|}}
8eboutcovghu2fu2lnqyeddurln0sdx
Ծակ պտուկը
0
150916
394733
2026-09-06T20:12:12Z
Emptyfear
547
Նոր էջ «== ԱՌԱՋԻՆ ՄԱՍ == I Դուռը զարնուեցաւ Օրուան սա պահուն երբ ալ հանգչած են սանդուխներն ու բակին սալաքարերը դրան մը կանչը յաճախ անակնկալ խռովք մը կը բանայ տուներէն ներս։ Ոչ մութն է ոչ ալ լոյսը՝ այդ մշտաստուեր բնակարաններուն ծոցը։ Աղջիկը վերջացուցած էր արդէն աւելը։ Ո...»:
394733
wikitext
text/x-wiki
== ԱՌԱՋԻՆ ՄԱՍ ==
I
Դուռը զարնուեցաւ
Օրուան սա պահուն երբ ալ հանգչած են սանդուխներն ու բակին սալաքարերը դրան մը կանչը յաճախ անակնկալ խռովք մը կը բանայ տուներէն ներս։ Ոչ մութն է ոչ ալ լոյսը՝ այդ մշտաստուեր բնակարաններուն ծոցը։
Աղջիկը վերջացուցած էր արդէն աւելը։ Ու հաստատուող խաղաղութեան վրայէն կը խորհէր առտուան եռուզեռին։ Գրեթէ ամբողջ թաղեցին<ref>միջակէտ սրբագրուած՝ ստորակէտ</ref> ձեռքն ու ոտքը բռնողը —կիներ հարսներ հասուկ աղջիկներ ու նոյնիսկ մատ մը դպրոցականներ— դաշտ իջեր էին ձիթենիներէն թափած հատիկները հաւաքելու։ Բերքը առատ էր ու գիշեր առաջ փոթորիկը՝ կատաղի
Հիմա հանդարտ էր փողոցը ազատ՝ քաղուորներուն երկար կամ ընդմիջուող բացագանչութիւններէն մեծ քարերուն վրայ սայթաքող կենդանիները հարուածող հայհոյութիւններէն որոնք զգալապէս տաք պատկերուն ու համով կը դառնան մանաւանդ այն դուռներուն առջեւ ուրկէ ներս աղուոր կնիկ մը կամ աղջիկ մը կ՛ապրի<ref>կ՛ապրին սրբագրուած՝ կ՛ապրի</ref>։ Եւ առուն որ Փոշնաղբիւրին ջուրը կ՚անցընէր մայթերուն տակովը լսելի կ՚ընէր<ref>ջնջում բութի</ref> ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref> իր պզտիկ մրմունջը բադերուն խուզարկու կտուցէն ծեծուելով։
Կրկին զարկին։ Նազիկ մէկդի նետեց ցախաւելը զարմացած՝ թէ ինչու կը պահէր անոր գունդոտ կոթը ափին մէջ։ Ձեռքերը<ref>յաւելում ստորակէտի</ref> առանց իր գիտնալուն անգամ մը անցան մազերուն հիւսքէն ու դողդողացին յօնքերուն վրայ անոնց հաւանական թնճուկը կոկելու բնազդով։ (Անոր յօնքերը համբաւ ունէին շրջանի բոլոր գիւղերուն մէջ)։ Յետոյ կռնակին ետեւէն վար քաշեց պլուզը որ պրկեց ու ցուցադրեց անոր կուրծքը։ Ու կեցաւ։ Մտիկ կ՚ընէ՞ր։ Ինքն ալ չէր գիտեր։ Երկար ու հանգչեցնող շունչ մը փորձեց։ Ու տեսաւ որ նեղ էր կուրծքը։ Ու վարանում կար իրմէ ներս։ Ուրկէ՞։ Ինչո՞ւ Ատեն չունեցաւ պատճառին իջնելու Ակնթարթի մէջ այդ անհանգստութիւնը վերածուեցաւ գորշ ու պղտոր յուզումի մը որ հեղուկի տաքուկ ջուրի մը պէս տարածուեցաւ անոր սրունքներուն յետոյ ոտքերուն։ Թմբիրը լուսաւորուեցաւ վախով ու հեշտանքով։ Անիկա խօսք տուած էր ատ առտուն ընդունիլ իրենց վերի սենեակին մէջ Թումաuիկը։ Ու խռովքին տակն էր խոստումին ու պատահելիքին։ Ու կեցաւ։ Չէ՞ր ուզեր թէ չէր կրնար շարժիլ։
Երրորդ անգամ զարնուեցաւ դուռը։
Բայց զարկը շատ ծանօթ էր իրեն մեղմ հիւանդ բերնի մը պէս ազազուն ու լայննալու տեղ խորացող զա՛րկը որ զինքը տուող բազուկին վարանքը կը պատմէ լսել կրցողին։ Որ կը դողայ երբ կը նուաղի դէպի երկայնքը ու կը ծաւալի տունին հեռաւոր ու մանաւանդ զգայուն անկիւնները հոն՝ ուր պատերը կը կտրեն պատերը ու կը գրկուին ու սրտերը կը թափին սրտերուն։ Ինչե՜ր չեն ըսեր երբեմն ջախջախները իրենց մետաղութեանը մէջէն երբ այնքան հոգի ու յուզում կը փոխանցեն տախտակներուն ու կուրծքերուն։ Վասնզի<ref>յաւելում ստորակէտի</ref> սորվեցէք<ref>յաւելում ստորակէտի</ref> ջախջախները լեզու մը ունին ու հոգի մը։ Ու մենք ամէնքս կը հասկնանք անիկա պիտի հասկնանք պէտք եղած օրին
Ու ճիշդ այդ հոգին էր ահա որ կը դպէր այդ առտուն՝ Նազիկին ու ասիկա՝ ամէնէն չսպասուած կէտերէն Ամէնէն առաջ սրտին ուր անծանօթ բայց խորապէս խեղճ թրթռում մըն էր անձրեւումը բանի մը որ կար ու չկար։ Աղջիկը չկրցաւ ճիշդ սեւեռումն ունենալ այս ուրուացումին բխումին բուրվառումին։ Զգաց որ սիրտին պատերը կը նեղնային անիկա դուրս հանելու համար ու առնելու համար կը լայննային վէրքի մը պէս զոր կը բռնեն սրսկումի մը տակ։ Ու կոտտացող բան մը եղաւ անոր ամբողջ կուրծքը։ Յետոյ ան կը դպէր գլուխէն ուրկէ ներս կ՚երկարէր կը ցրուէր ու բիւրաւոր ասեղներու վրձինի մը պէս կը ծակծկէր իր ուղեղին ալքերը։ Ու մութ ինկաւ աչքերուն։ Աւելի՛ն իրեն այնպէս եկաւ որ թաց էր այդ զարկը ու շրթունք ունէր։ Աւելի՛ն անիկա կատարելապէս զգաց որ զարկը մանչ մըն էր հիւանդ ու դատապարտուած։
Այս ամէնը մէկ անգամէն խառնիխուռն ու շատ արագ։ Մեր մտապատկերները իրենց անկանոն խուժումովը կը ստեղծեն մեր մտքին կարգը որուն չենք անդրադառնար մինչեւ որ շարժումը չմիջամտէ ու միջոցին կամ ժամանակին մէջ չտեղաւորէ ատոնք։ Այսպէս ան չնայեցաւ բայց գիտցաւ որ իր ձեռքերը կը դողային։ Յետոյ նոյնքան արագ ուրիշ զգայութիւններ ու մղումներ ծակծկեցին իր հոգին որ պղտոր ու գորշ բան մը եղաւ կրկին եւ որ կը շփոթուէր ոտքերուն սրունքներուն մէջքին ու ուղեղին վրայ։ Ատեն չտրուեցաւ իրեն անհրաժեշտ զտումն ու դասաւորումը ընելու։ Բայց այդ աղջամուղջէն զատուեցաւ որոշում մը յստակ ու անջատ։ Ան մօտեցաւ դրան։ Չէր կրնար թողուլ որ դուռը կրկնէ այդ կսկծոտ մեղաւոր ու հրապարակային խոստովանող զարկը։
Այն ատեն իր քայլերը ամուրցան ու հնչեցին թէ՛ իրեն թէ՛ դուրսինին համար։ Մէկ մատը մղլակին ան անգամ մը աչքին առջեւ բերաւ Թումաuիկը անանկ հիւանդ ու լքուն ինչպէս էր անոր պատկերը թաղին մէջ ամիսներէ ի վեր անանկ մաղաղկուն կրակոտ ու արիւնոտ անանկ պահանջկոտ ու սրտառուչ ինչպէս էր անոր մինակութիւնը իր մարմինին հետ։ Ու վերցուց փայտէ նախնական լեզուակը։ Դուռին ահագին փերթը դողդղաց հին ու ժանգոտ ճռինչ մը (<ref>յաւելում բացուող փակագիծի</ref> էրիկ մարդէ զուրկ տուներու յատուկ —Հայրապենց Հաճի Ստեփանը իր տունէն աւելի ուրիշներունը եղաւ—<ref>յաւելում բացուող եւ գոցուող գծիկ-փակագիծի</ref> ուր սայլ չկայ սղոց չկայ եղուելիք։ Ու հասկնալի է որ ասոնց կարգին գուլնան նորէն ծխնիները ու ճմռկուած ու տխուր ողբով մը բացակայ տանտէրը սգան)<ref>յաւելում գոցուող փակագիծի</ref> ու տեղի տուաւ անմիջապէս բռնելու համար ինքզինքը սուր անկիւնի մը վրայ։ Ու այդ ուղիղ վերէն վար համաչափ կտրուած բացուածքէն փողոցը երեւաց բազմագոյն ու բազմաթիւ բայց անրջական անկարելի քանակի մը պէս կտոր մը միջոց որ իմաստ չունի։ Յետոյ առանց տղան տեսնելու ու առանց շրթները դուրս հանելու՝
— Ի՞նչ է Թումաս։
Անիկա չէր թողած մղլակը ու ծունկը՝ ամրապէս տեղաւորա՛ծ փեղկի սուր բերանին։ Չէ՞ր ուզեր բանալ։
Տղան չպատասխանեց։ Շատոնց է որ անոր բերանը քիչ շատ քիչ կը բացուէր հետեւանքը՝ յատուկ դժնդակ փորձառութեան մը կրցածին չափ կառավարելու համար վիրաւոր կոկորդ մը ճիշդ ինչպէս կ՛ընէր հիմա Նազիկը փեղկին։ Կոկորդին այս նուաղումը չէր կրցած սեղմել սակայն անոր թարթիչներուն ու աչքերուն տենդագին թափահարումն ու թրթռումները։ Անոր նայուածքը առջի վազքին միշտ թոյլ ու վախկոտ կ՛ամուրնար անմիջապէս որ մեկնէր ու կը թափանցէր Այն ատեն անիկա կը դառնար խօսուն կրակ որ բռնի իր մուտքը կը բանար ամէնէն զրահուած բիբերէն ալ ներս Երբեմն մեր զգայարանքները յանդգնութիւններ ունին որոնց ծանօթ չենք կամ չենք խորհիր։ Բայց անոնք անակնկալ խռովքով մը<ref>ջնջում միջակէտի</ref> կը յառնեն մեր մէջ հոգեկան մեծ փոթորկումներու պահուն Ու կը կրկնուինք կը տասնապատկուինք։ Ան՝ որ պիտի մեռնի գիտնայ թէ ոչ ատիկա չ՛ամչնար մահէն ու գեղեցիկ ու մեծ է անկէ։ Այդպէս էր որ չես գիտեր ի'նչ վճռական ու յուսահատ բան էր որ վազեց տղուն ակնարկէն բոլորովին նոր անդիմադրելի որ նուաճեց Նազիկին աչքերը ետ դէպի իր ոտները հրեց անոնց նայուածքը ու ինք առաջ անցաւ ինք՝ հիմա այդ հոսանքը մագնիսը կրակը։
Փերթը կոտրեցաւ իր ընդդիմութեան անկիւնին վրայ ու արձակեց խոշոր գիտակցուած հեծք մը որ մարդկային հիւանդ ու երկչոտ բան մը կը ծորէր իր բզիկ–բզիկ նուաղումին մէջէն։ Ճիշդ՝ ինչպէս կը պատահի մեր շատ ուժով մէկ վշտին որ յաղթահարուած առաւելագոյնէն կը ծալուի ինքն իր մէջ նկուն ու նահանջող։ Ու փերթը տղան առաւ ներս։ Անիկա գոցուեցաւ խելօք ու անաղմուկ։ Լոյսը քիչցաւ մէկէն ու մսեցաւ օդը։ Ու տղան ու աղջիկը չէին հասկնար թէ ինչո՞ւ գամուած կը մնային դրան ետեւը։
Բա՛կը։ Խոնաւ։ Դէպի խորերը ան կը մութնար բոլորովին ուրուացնելով առասպելական փորերը կատոզներուն<ref>Ծնթ – կատոզ հսկայ տակառ ուր կը պահուի ձիթապտուղը</ref>։ Ամառ թէ ձմեռ ան լեցուն էր տխուր ու սեւ հոտով մը արեւ չինկած տեղերուն գորշ տրտմութիւնը։ Տունին շինուած օրէն արեւը դադրեր էր հոնկէ։ Ամրան խիստ տաքերուն անգամ այդ հոտը չէր հալածուեր։ Այդ առտու անիկա կճում բերաւ տղուն Աշնան յառաջացած օրերն էին ու լոյսը դժուար կը տաքնար։ Ցուրտը կը դպէր նոյնիսկ առողջներուն
Բա՛կը։ Բայց պաղէն աւելի որ մտած էր արդէն իր մորթէն ներս Թումաս կը զգար ու ասիկա՝ աւելի ուժգնօրէն ընտանի փնտռուած ստուերոտ այդ մենութիւնը որուն մէջ ան ինքզինքը պաշտպանուած գիտէր ուրիշներուն նայուածքէն։ Հիւծախտաւորները կը տառապին լոյսէն ինչպէս նայուածքէն։ Հոս գոհ Էր երջանիկ էր անիկա գրեթէ մանկական միամտութեամբ մը այդ ահագին տունին մէջ Նազիկին հետ մինակ ըլլալուն։
Ան՝ դիմացի տունէն որ իրենցն էր լրտեսեր էր մեծ մօրը ելքը (Հայրապենց Խաթունը քաղուորներուն հետ ոտքի էր)։ Գուշակեր<ref>Գուշակը սրբագրուած՝ Գուշակեր</ref>՝ անոր կօշիկներուն տեսակէն յապաղումին տեւողութիւնը։ Իր մայրը դաշտն էր հիմա։ Ու թաղին աչքերը՝ նուազած։
Պարապին ապահովութիւնը զուարթ բայց տաժանագին ժպիտով մը կրկնուեցաւ անոր դէմքին։ Ժպիտը կոտրեցաւ հոն ծաւալելու արգիլուած։ Անիկա տարի մը կայ որ կը խուսափէր խնդալէ օր մը բռնած ըլլալով այլանդակութիւնը իր պատկերին հայլիի մը մէջ։ Անոր երեսին վրայ ժպիտը ծամածռութիւն մը կ՚ըլլար բռնուելով ցանցուելով բեկուելով այտոսկրներուն խորտուբորտ<ref>ջնջում բութի</ref> անկիւններէն։ Ու նեղուեցաւ Անոր ականջները իրենց մեղրամոմի գոյնէն անցան կրակի գոյնին ու դեղնեցան կրկին նոյն արագութեամբ։ Դուրսէն նայող մը ատոնք աւելորդ ու բռնի դրուած բաներ պիտի կարծէր քունքերուն վերօքը ուրկէ ոսկորի մը սապատը կ՛ուռենար ու իր երկու քովերուն կը փորէր դժնդակ փոսեր։ Բայց անոր շունչը արագ էր ու աղմկոտ։ Անիկա հիմա մանաւանդ կը վախնար այդ խժուքին հաշւոյն։ Անոր աչքերուն մէջ ուրուացաւ որոշումի մը բարիքը որ կասկածելի կը թուէր իր արդիւնքին համար Հակառակ իր բուռն ճիգին շրթունքները կրծելուն հեւքը կը յամառէր բզզալու կարծես աներեւոյթ փեթակի մը խորերէն ու նկուն ու տգեղ կ՛ընէր անոր պատանի արտայայտութիւնը։ Մեղք մըն է գեղերուն մէջ հիւանդ ըլլալը անպատշաճ տարիքներու վրայ։ Աչքերը փնտռեցին նստելու տեղ մը ու չգտան։
Աղջիկը կը դիտէր զայն կռնակը դրան թեթեւ մը շոգեւորած՝ ցանցակերպ լոյսէ մը որ կը հոսէր վերէն տախտակի շերտերով կազմուած քառակուսի հիւսուածքէն։ Մէկ մատը մղլակին վրայ մտազբաղ էր ան ու խռոված։ Մէկէն կարծեց թէ կը վախնար Ուզեց խորանալ ու պատճառներ փնտռեց։ Բայց տեսաւ որ զգայնութիւնը թռած էր Կռնակովը շօշափեց դրան հաստ իրանը Ասոր հետ ասոր քով մղլակին միշտ մատովը իշխելով ան ապահով կը զգար ինքզինքը։ Ինչո՞ւ Ինքզի՞նք կը խաբէր։ Բայց գիտէր թէ տղան ինչո'ւ հոն էր Կը զգուշանար նախապէս սորվուած դասէ մը խրատուած խօսքէն ու շարժումէն։ Առաջին՝ բակին թափանցիկ պատերէն։ Երկրորդ՝ տղուն անխուսափելի հազէն որ բառերուն հետ կարծես անոնց կռնակը հեծած պիտի ելլէր վեր անոր կուրծքին խոռոչներէն ու կսկծուն բանով մը պիտի անցնէր բակէ բակ գտնելու համար Սողմէնին կասկածոտ ականջները։
Գեղի տուները մեր շրջաններուն քիչ անգամ կ՛առանձնանան։ Անոնք հաւաքական ու հսկայ կառոյցներ են երեք–չորս երբեմն ութ-տասը եղբայրներու միակամ բազուկներով ոտքի կանգնած։ Ու անգամ մը այդպէս բազմելէ ետք անոնք կը պահեն յաճախ դարու մը վրայ նոյն լայնատարած տանիքը երբ վարը բակը շատոնց բաժին–բաժին զատուած ըլլայ երբեմն տախտակորմով երբեմն չուանով։
Հայրապենց տունը մէկն էր այդ մեծակառոյց շէնքերէն։ Նահապետը կէս դար առաջ բարձրացուցած էր զայն իր փառքին բոլոր փայլին մէջ։ Հիմա անիկա բաժնուած էր երեք անջատ բնակարաններու որոնցմէ մէկը օտարին կը պատկանէր անորդի շիջած Հայրապենց Խաչատուրին բաժինը։ Միջին մասը Նազիկենց էր ուր կ՛ապրէին Հայրապենց Հաճի Ստեփանը եւ անոր մայրը՝ Հաճի Խաթունը։ Աջ կողմը գրաւուած էր Հայրապենց Հաճի Նիկողոսէն որուն հարսը՝<ref>ստորակէտ սրբագրուած՝ բութ</ref> Սողմէնը հսկողութեան տակ կը պահէր դրացին Թումասը անոր վրայ ջուր ու մոխիր թափելով երբ նստէր անիկա իրենց պատերուն դուռներուն առջին։
Հայրապենց Հաճի Ստեփանը վերնայարկերը բաժնող միջնորմները հիւսել տուեր էր հաստ ու գուլ աղիւսէ ով գիտէ ի՛նչ հաշիւներու հպատակելով։ Բայց բակը կը մնար իր նախնական պատերով զորս կը յօրինէին հասարակ շաղախով հազիւ ծածկուած կաղնիի ճիւղեր։ Ու թափանցիկ էին անոնք։ Երբեմն միւս բակէն լոյս մը գիշեր ատեն բազմաթիւ ծակերէ կը թափէր ասդին։ Հանդարտ պահերուն կարելի էր հետեւիլ հոն կատարուող խօսակցութեան մը առանց բառ մը փախցնելու
Այս պահուն կը խօսէին հոն։ Հարցը՝ օրուան աշխատանքի մասին էր։ Կեսուրը՝ Հաջան Դադէնը ինչպէս կը ճանչցուէր գեղին մէջ նշանաւոր իր շատախօսութեամբը դաժանութեամբը ու էրիկմարդութիւնովը կը դասաւորէր տունին գործերը յստակ ու կտրուկ անդիմադարձ հեղինակութեամբ մը որուն շեշտէն իսկ կը գուշակէիր թէ անկարելի էր ոչինչ փոխել այդ հրամաններէն։
— Պի՛նդ առաջ ջուրը։
Յայտնի էր որ եօթն ամսով ծոցուոր հարսնուկը ջուրը կ՚ուզէր ձգել ամէնէն վերջին սարսափած ըլլալուն երկանկղանի հսկայ սափորէն։ Ու յայտնի էր որ Հաջան Դադէնը միշտ ալ առաջ կը քշէր ահագին ամանը։
— Ետքէն ապուրը։
Աղբիւրէն յետոյ անիկա դոյլով ապուր եւ պիշի պիտի տանէր Սարգիսին իր մարդուն որ օրհարսակի ճաշը պիտի սպասէր Տէրտէրանց այգիները։ Էտինք չեղած տունը պիտի ըլլար անպատճառ զգուշանալով հոս ու հոն թափառելէ եփելու մը տիյնիկ եւ հատկուտիկ [2]<ref>Ծնթ – տիյնիկ հատկուտիկ – աղցան խոտի տեսակներ</ref> ժողվելէ ետք։
— Ֆուլիկն ալ կ՚երթայ – մտածեց Թումասը չես գիտեր ինչու բարձր ձայնով։ Անիկա կ՚երերար իր յոգնած սրունքներուն վրայ։ Մտածումին հետ խանգարուեցաւ իր պահել կրցած համեմատական խելօքութիւնը։ Անոր շարժումները կարծես կը սպասէին այդ ձայնաւոր մտածումին դուրս գալու համար իրենց ծալքերէն։ Ու անիկա կը թրթռար պզտիկ բազմաստեղն ու յարաբուխ այն սարսուռով որ իրկունները զինքը կը գամէր օճախի շեմին ու<ref>ջնջում ստորակէտի</ref> թեւերուն ծոծրակին ու ամբողջ միսերուն վրայ անհամար փշտիկներ գնդասեղի գլխիկներ կ՚ոլորէր։ Եղերական գիտութի՛ւնը այդ տղուն որ ամիսներէ ի վեր փորձը ունէր սարսուռին յաջորդ բզկտումին։ Այն՝ պուկին կոխուած ու պատռտուիլ չկրցող թեւաբախումին որ մեր շունչը թանձր ու անտես ձիւթի մը պէս ծանր կպչուն չելլող կ՛ընէ ու մեր կուրծքը՝ մորթուող թռչունի բերնին նման խեղճ ու արիւնոտ։ Հազին՝ որ պիտի գալարուէր իր գիծին վրայ իր պոչին վրայ տնկուող սողունի մը պէս կուրծքին անդունդներէն ու սողոսկէր պիտի դէպի կոկորդը բիւրաւոր ատամներովը կճելու ասղնտելու խածկրտելու համար անոր անցքերը Յետոյ սիրտին՝ որ պիտի կոտտար կոտտար իր երեսները զարնելով վանդակին ճաղերուն զանոնք կոտրելու չափ զօրաւոր եւ որուն զարկերը չարագուշակ պատկերով մը միշտ ալ նմանցուցեր էր դագաղի մը վրայ թափուող գուղձերու ձայնին անոնց խուլ յուսահատ կշռոյթովը։ Այս մտապատկերին<ref>ջնջում բառի՝ եւ</ref> կ՛ընկերանար ողջ–ողջ թաղուելու դժնդակ խեղդուք մըն ալ։ Ու սպասեց։
Բայց հազը չեկաւ։ Դեռ տունէն չզատուած՝ անիկա կշռեր էր կարելի վտանգները հաւանական մտածումները։ Ու անոր ներսէն փայլակած էր վճռական որոշումը այդ օրը ոչ մէկ գնով հազալու։ Չհազալու մանաւանդ բակի դաւաճան պատերուն առջեւ։ Կրկին աչքովը տեղ փնտռեց։ Ոչինչ։ Կը քրտնէր։ Յետոյ նեղուած այս անիմաստ տառապանքէն փութացուց ինքզինքը։ Ան պիտի բարձրանար երկրորդ յարկը։ Ի՞նչ հերոսական էր սակայն այս որոշումը մէկու մը համար որ իրենց դուռը փողոցէն բաժնող երեք աչք սանդուխին կը նայէր ստոյգ սպաննող տառապանքով շաբաթէ մը ի վեր։ Ինչպէ՞ս գտաւ իր մէջ այդքան ուժ։ Բայց զգաց թէ կար անիկա անկարելի հրաշքի մը պէս։ Ու յանդուգն ու զօրաւոր ան աչքն ու մարմինը ուղղեց խորքի սանդուխին որուն կազմածը մեծկակ վանդակով մը կը զատուէր հաւերէն ու բակի կենդանիներէն։
— Մաման վեր չէ։
— Գիտեմ – պատասխանեց տղան առանց զարմանալու որ երկուքն ալ չխօսելով հանդերձ նոյնը կը մտածէին։
Ու երկու ձայներն ալ դուրս էին իրենց սովորական տարազէն։ Աղջկանը՝ պզտիկ անհանգիստ վարանոտ։ Այն տարտամ շեշտը որուն լիակատար ըմբռնումը մեզի կը տրուի առաւելապէս աչքերով երբ ասոնք չեն ուզեր բայց չեն ալ մերժեր։ Տղո՛ւնը՝ լայնցած զօրացած այն անանուն բանով որուն կը հանդիպինք զոր կը գտնենք վճռական պահերուն մեր շուրջն ու մեր մէջը։ Վտանգին քաջութիւնը՝ ինչպէս դիտած են պատերազմիկները։ Անոր դեղնած ու դեդեւուն շրթներուն համար անակնկալ ու գեղեցիկ էր այս պատասխանը
Նորէն լռեցին։ Բայց իսկոյն փափուկ ու թաղիքի պէս խուլ յատակին վրայ բակին տղուն քայլերը բացուեցան հատ–հատ։ Իրեն այնպէս եկաւ որ իր քայլերը կ՛իյնային հողին վրայ անծանօթ պտուղներու հեծքովը որուն շեշտը կը մնար կառչած իր ուղեղին երազի մը պահէն երբ անրջագիծ<ref>անշրջագիծ սրբագրուած՝ անրջագիծ</ref> դաշտերու վրայ կը պտտէր մինակ ու լալով։ Ինչո՞ւ յիշեց յանկարծ այդ հեռաւոր երազը։ Բայց գանկին տակէն զգայութիւնը տարածուեցաւ իր դէմքին՝ հոն թափելով այլուրային անիրական արտայայտութիւն։ Ամէնքս ալ ունինք մեր կեանքին մէջ այս վայրկեաններէն եւ այս դիմակներէն։ Կ՛ապրէր ու չէր ապրեր ան այդ պահուն։ Ու երկնցուց մատը երազ մը բռնելու նման դէպի սանդուխին դուռը որ հեծկլտաց խորունկ մարդկային մատնող իր հեծկլտուքը։
Տղաքը վախցան։ Կարծես սանդուխին մռայլ այդ շեմքին տունին ոգին Հայրապենց Հայրապետը իր յայտնութիւնը կ՛ընէր<ref>կ՛ընէ սրբագրուած՝ կ՛ընէր</ref> չարագուշակ ազդարարութիւն մը՝ մինակութիւնները հետապնդող աղէտէն։ Աղջիկը ձգեց մեծ դուռին մղլակը ու վազեց սանդուխին Ինչո՞ւ մտքէն չանցուց գոնէ առաջին շարժումով գոցել զայն տղուն առջեւ։ Բայց ինչո՞ւ վազեց։ Ու մէկէն տեսաւ որ վազեր էր սանդուխի աչքերուն վտանգը դիմաւորելու։ Ամչցաւ։ Բայց իր ձեռքը չէր։ Հաճի Նիկողոսին կողմէն պատը թուղթի պէս բարակ էր ու շատախօս։ Վտանգը որոշ էր մանաւանդ Հարս Սողմէնին հետաքրքիր հսկողութեամբը որ քանի անգամ արգիլած էր իրեն ներս առնել տունէն այդ վէրէմլի ն։
Քով-քովի կեցան ամուր շեմի մեծ քարին։ Անաղմուկ ետ եկող դուռը գրեթէ կը շինէր գիշերային մութ մը որ կը ծածկէր զանոնք պատերէն գալիք հաւանական աչքերէն
Դէմէն Հաջան Դադէնին կիսատ ու խիստ ձայնը ծակեց որմը ու անցաւ իրենց շատ յստակ։ Անիկա կարգադրած էր ամէն բան։ Իր հարսը արդէն այգի կը ղրկէր այսքան կանուխ արտօնելով անոր՝ մէրանցը հանդիպիլ հեղ մը։ Տղաքը գիտէին պառաւին այս թոյլտուութեան թաքուն պատճառը։ Հարսէն անմիջապէս ետք պօղին<ref>Ծնթ – պօղ- գունաւոր ու հաստ գոգնոց պառաւներուն յատուկ։</ref> տակը պզտիկ ծրար մը ապուրցու անիկա պիտի երթար իր աղջկանը — վարժութիւն մը որ ծանօթ էր ամբողջ թաղին տարիներէ ի վեր։ Գողութիւնը երբ անվտանգ է աճապարանք կը բերէ մեզի։ Սոխրածին հոտը տարածուած էր արդէն երեք բակերուն ալ մէջը ու կը կճէր մանր ու սղոցուն Թումասին կոկորդը ուր կարծես խոնաւ բակէն քիչ մը մառ կը փաթթուէր ձայնին օղակներուն Ան թաշկինակը անցուց ակռաներուն հաւանական վտանգի մը դէմ կանխահոգ ու զգուշաւոր
Ո՞վ ըսաւ իրենց որ ելլեն Իրարու քովէ գրեթէ իրարու կռթնած ձեռք ձեռքի անոնք մէկ մարմինի պէս ելան առաջին յարկը։ Սանդուխին վերի գլուխը նոյնքան մութ կար որքան վարը։ Ու տղան անկարող շարունակելու՝ նստաւ
Առաջին յարկերը գեղի տուներուն անհանգիստ ու մատնող բան մը ունին։ Անոնք գրեթէ բոլորովին մերկ սրահներ են որոնց փողոցի վրայ պատուհանները մշտապէս իրարու դէմ բացուած աչքերու կը նմանին Գիւղացի մարդը իր օրը կ՛անցընէ սրճարանին կամ արտին մէջ։ Կինը՝ փողոցը կամ բակը։ Գեղին ճարտարապետութիւնը հաշուի չէ առած սիրահարը որ հազուադէպ կենդանի մըն է տուներէն ներս Անիկա գիշերինն է կամ գեղը շրջապատող ձորակի ճամբաներուն ուր կ՛երեւայ զէնքով կամ ձիով կը սպաննէ կամ կը փախցնէ։
Դէմի տունէն պառաւ մը կապերտի կտոր մը թօթուեց պատուհանէն։ Աչքերը աւրուած ըլլալուն՝ չէր կրնար տեսնել տղաքը։ Բայց վտանգը կար Սողմէնին կողմէն։ Պատը սանդուխը շինած էր եւ նոյն բարակութիւնով կը շարունակուէր։ Յետոյ անոնց ուզածն ու փնտռածը երկրորդ յարկին ապահով մենութիւնն էր
Վարէն Դադէնենց դուռը ամուր փակուեցաւ երեք տուներն ալ թեթեւ դողացին բախումէն։ Նազիկ գիտէր թէ պառաւը ոտքը շեմէն ազատելէն ետքը ծուռ–ծուռ պիտի նայէր դէմ ինկող պատուհանին պզտիկ բայց յստակ ու լսելի անէծք մը պիտի տեղաւորէր անծանօթ բայց շատ հասկնալի հասցէով։ Ու անմիջապէս յետոյ հայհոյութիւնը հաստ լայն անպատկառ՝ անդամալոյծ Օհանին որ խոշոր կլոզ մը թուք պիտի նետէր օդին մէջ անոր ետեւէն։ Տասը տարուան կռիւ մը որ անշահեկան էր ուրիշներուն բայց որմէ համ կ՚առնէին երկու ծերութիւնները։ Տունի կռիւ էր։ Փողոցի կեանքին մաս կը կազմէր ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref> այդ ամէն օրուան անվրէպ փոխասացութիւնը։
Անոնք երկրորդ յարկ բարձրացան։ Բայց տղան դեղնեցաւ չափէն քիչ մը աւելի։ Յիսուն ոտք սանդուխի այս արհամարհանքը հերոսութիւն մըն էր որ սուղ կշռեց անոր շատ յառաջացած հիւանդ թոքերուն։ Ստիպուած էր բերանը բանալու։ Շունչը պակաս կու գար։ Բայց փոշի՞ն։ Ու կապեց կոկորդը։ Վճռած էր չհազալ։
Երկրորդ յարկն ալ կրկնութիւնն էր վարինին։ Նոյն ընդարձակ սրահը աջ անկիւնին սենեակ մը։ Բայց՝ պատուհաններուն դէմ ազա՛տ՝ կապոյտը։ Հայրապենց Հայրապետը իր գերաններուն չափը ինք անձամբ տուած էր տախտակ կտրողներուն։ Ատոնք երկու կանգուն աւելի էին հասակով քան ընդունուած չափերը։ Այդ կարգադրութեամբ իր վերնայարկերը կ՚իշխէին թաղին բոլոր տանիքներուն։
Սրահին արձակ տարածութիւնը գրաւուած էր թթենիի տերեւներով որոնք աշնան կը չռփեն ու կը փռեն չորնալու։ Այծերուն ուտեստը՝ ձիւնոտ օրերուն։ Անոնք մինչեւ ծունկ մը կը ծածկէին տախտակամածը։ Անոնց կէս մը չորցած մարմիններուն վրայ կոխող ոտքերու թիւը կը շփոթուէր միօրինակ շխրտուքի մը մէջ։ Յաճախ կատու մը գողերու չափ աղմուկ կրնար ստեղծել։ Առաստաղի հաստ ու գունդոտ գերաններէն պտուղներու շատ տեսակներ հիւսուած կամ բոլորակի մը հագցուած։ Ու երկար միաչափ հիւսքերը չամիչներուն որոնք իրենց թառամած մաշկին համար սուտակի տժգոյն կարմիր մը ճարելու վրայ էին։ Գեղեցիկ էր այս պատկերը լայնօրէն լուսաւորուած դուրսէն տեղ–տեղ ալ՝ տանիքէն սպրդած ճառագայթներով։ Ու ասոնց ամէնուն տեսքէն ու հոգիէն հոտէն ու գոյնէն կը շինուէր աշունը մեղմ թափանցող ու տխուր։
Չոր տերեւներուն մէջէն անոնց ոտքերը խառնակ զարկով մը կը յառաջանային դէպի սենեակը։ Անոնք քանի մը անգամներ այդ ուխտագնացութիւնը ըրեր էին ատանկ գաղտուկ մատներուն ծայրը կոխելէն երբ մերկ էր տախտակամածը ու վարը՝ Նազիկին մեծ մայրը։
Սենեակին մէջ դդումները ամբողջ գլուխ ու մտածում կը նստէին հանդարտ ու մեծփոր՝ կոթերնին մէկ ուղղութեամբ աշակերտներու պէս կարգապահ ու խելօք։ Երեք պատուհաններ մէկ երեսի վրայ։ Ու ճիշդ անոնց գիծին ներքեւ բազմոցը ուր փտած խնձորներու կոյտ մը դեղին աղտի մը պէս կը զատուէր սեւ սփռոցին յատակէն
Անոնց մտքէն այսօր չանցաւ համբուրուիլ — բան մը որուն հետամուտ կ՛ըլլային ուրիշ ատեններ այնքան սրտառուչ կարօտով։ Ու անգամ մը ուռած Թումասին շունչը չէր դառնար իր սովորական կշռոյթին։ Հեւքը կը յամառէր Ան կը սաստկանար նուազագոյն շարժումով իսկ։ Տերեւներէն վերցող չոր փոշին պտուղներուն ու անբնակ սենեակին կծու հոտերը իրարու կը խառնուէին ու կը սղոցէին անոր կոկորդը։
Կծկտած էր բազմոցին ոտքին որ կը պահէր անոր հասակը ամբողջ։ Պատուհանէն վար՝ տանիքն էր։ Պատուհանին դէմ՝ հեռաւոր ու յստակ կաղապարները իրարու ագուցուած բլուրներուն ուր աշունի կարմիրները սկսեր էին ճշդուիլ։
Ու չէր խօսեր ակռաները սեղմած կոկորդը օղակած գրեթէ մատներովը։ Բայց կը նայէր իր անյագուրդ ու անսովոր նայուածքը<ref>նայուածքը? նայուածքով?</ref> աղջկան կռնակէն որ արեւին մէջ կարմիր բռնկում մը կը դառնար վարդերանգ բան մը անդրադարձելով անոր մարմինին մերկ մաuերուն։ Գլուխը պատուհանէն դուրս՝ Նազիկ կը դիտէր փողոցին պարապութիւնը հաւերու խումբի մը անխելք գզուըտուքը աքաղաղի մը շուրջը։ Մէկ ձեռքով առաւ կռնակէն մազին կէս հիւսքը դեղին ու մետաքսի կարժի մը պէս եղկ ու ցոլացիկ եւ շարժումը ներս դարձուց անոր կիսադէմքը։
— Ինչի՞ կը նայիս։
Ու քակուեցաւ կարծես անոր շէնքը այդ մէկ հատիկ նախադասութիւնով։ Պրկուեցան անոր երեսները։ Ու կապուտցան անոր շրթները եւ ուռեցան անոր աչքերուն գունդերը մինչ կը փոuնային կապիճները։ Մէկ ձեռքը սրտին միւսն ալ բերնին ան կ՚աշխատէր մեղմել տագնապը խեղդել հազը։ Ու ողբագին բան էր դիտել թէ ինչպէ՛ս ան թաղեց գլուխը ծունկերուն մէջը ու կուլ տուաւ հազը։ Բայց այս ճիգը իրեն արժեց ահաւոր հեւք մը։ Ճակտի գիծերուն ու հաստցած երակներուն քովերը քրտինքը բուսաւ բարակ ու արագ։ Ու բերնին մէջ զզուելի համ մը մոխիրի որ սարսափի փոխուեցաւ երեսին վրայ։ Գիտէր։ Արիւն էր՝<ref>յաւելում բութի</ref> կրկին կուլ տուաւ
Այն ատեն աղջիկը բաժնուեցաւ պատուհանէն։ Անիկա վարժուած էր այդ նոպաներուն։ Ձեռքը դրաւ տղուն ճակտին ու սրբեց քրտինքը փափուկ գորովոտ մեղքնալէն։
Միսերու այս հաշտութիւնը անդրադարձաւ Թումասին որուն երեսէն խառնակ ու պրկուած գիծերը իջան ու կոկուեցան։ Աչքին պտուղները մտան իրենց սովորական ձուածիրին մէջ։ Ու հեւքը իր խարտումի կարծրութենէն ինկաւ քիչ մը։ Հետզհետէ անիկա կը մօտենար շունչի մը կշռոյթին։
Ու չէին խօսեր բայց այդ տագնապներէն ետք անոնք իրարու վրայ կը թափէին մանկական գուրգուրանք մը առանց բառի առանց մեծ շարժումներու։ Ու անոնք եղան աշնան այդ առտուն իրարու մօտիկ այնպէս՝ ինչպէս կ՚ըլլար ատիկա ամիսներ առաջ երբ Թումաuիկը տակաւին քաղաք չէր գացած մեծ բժիշկներուն ու անոր հիւանդութիւնը տունէն դուրս չէր ելած փողոցին սեփականութիւնը դառնալու համար։
⁂
Կը պատահի որ դէմ դիմաց պատուհանները գեղերուն մէջ երբեմն փակ կը մնան սերունդէ սերունդ Քէնը կռիւը թափուած արիւնը լուալու հարկը հարազատ ժառանգութիւնն են ընտանիքին ինչպէս ձիթենիի մութ ու պարարտ պարտէզները ինչպէս Տուզլայի հպարտ այգիները։ Տուներ կան որոնց շեմէն կարգ մը մարդեր իրարու կ՚երթան մեռելէ մեռել։
Ու կան նաեւ ուրիշներ քիչ բայց իրական որոնք իրարու պատ կը ծակեն աւելի շուտ հասնելու համար իրարու։ Որոնք իրարմէ բաժնող փողոցին շերտը կամ տախտացանկը աւելորդ բան կը կարծես
Այսպէս եղան երկու տուները այս երկու պատանիներուն Հայրապենց Նազիկին ու Օվակենց Թումասին բացառիկ ճակատագրով ու բացառիկ դժբախտութիւններով։
⁂
Երբ Օվակենց Օվակը Թումասի հայրը որ կը բնակէր գեղին միւս ծայրը Ձորակին թաղը որոշեց գնել իր ներկայ տունը հայրը արդար թաղի մը արդար նահապետը գլուխը թօթուելով մարգարէ ու լուրջ ըսաւ անոր
— Օվակենց Օվակ խերով բան չըրիր։ Աստուած բարին կատարէ։
Ու սխալած չէր արդար ծերունին։
Գեղերուն մէջ թաղերը միշտ նոյն ծագումը չունին։ Աւանդութիւններ երգեր նախապաշարումներ լեզուն անգամ թաղէ թաղ կ՚ապրին առանձին իրարու չխառնելով իրենց սկիզբին նկարագիրը։ Ու ասիկա այսպէս սերունդներու երկարութեան մը վրայ։ Ով գիտէ ի՛նչ փոթորիկներէ նետուած Փոքր Ասիոյ այս ծայրակէտերուն անոնք կորսնցուցած են յիշատակը իրենց հեռաւոր հայրենիքին բայց հաւատարիմ կը մնան անոր՝ բարքի կենցաղի ճամբաներէն որոնք անաղարտ կը պահպանեն սկզբնական կերպը կեանքին։ Այսպէսով է որ կը քալեն անհանգիտութիւնները կը խորանան տարբերութիւնները։ Ու թաղեր կ՛ըլլան երբեմն թշնամի՝ թաղերուն։ Ու մէկէն միւսը զատ են հոգիները գրեթէ` դէմքերը։ Ասիկա դարերու գործն է։ Ու չարագուշակ է ձգել իր պապերուն թաղը ինչպէս օտար թաղէ աղջիկ կամ տղայ վերցնելը։ Այս օրէնքով է որ մեր օրերուն տակաւին կարելի էր տեսնել շքեղ գիւղաքաղաքին մէջ ուր արդի կեանքին քանի մը մասնայատկութիւնները անոր մէկ–երկու ճարտարարուեստները տարազները եւ մոլութիւնները լայն ծաւալ ունէին քիչ անդին ձորակով մը զատուած միւս մասին մէջ ուրիշ աշխարհ մը՝ տուներու ուրիշ խմբակ մը որ կ՚ապրէր առնուազն երկու դարու անցեալի մը վրայ։ Պարզ հաւատաւոր ու բարի անոնց այրերը մութնուլուսուն կը մեկնէին աշխատանքի Անոնք դաշտի դիւրին ու մեղաւոր վաստակէն կը նախընտրէին պապենական լեռնակողերը ուր կ՛աճի ժուժկալ եգիպտացորենը պտիկ մը ջուրով։ Անոնք կու տային ահագին գեղին ամբողջ ցորենը։ Ու անոնց կիները պարզ աղուոր ու առաքինի քառսունը չանցած ժամ իսկ չէին երեւար իրենց մարմինին փորձութիւնները զգուշանալով ցուցադրելէ։ Զուսպ ու յարգալիր՝ անոնք զոհ չէին տուած իրենց աղջիկներէն ու ամբարշտութիւնը ու բամբասանքը օտար էին անոնց շրթներուն։
Այն թաղը ուր տուն–տեղ եղաւ հօրենական ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref> նեղ իր բնակարանէն հեռանալու ստիպուած Օվակենց Օվակը գեղին ամէնէն նոր մասն էր խճուղիին հետ մէջտեղ ելած։ Մեղքին ու բոլոր աղտերուն մեծ պողոտան այդ խճուղին մէկ–երկու տարուան մէջ գեղին սահմանները ու պատնէշները խրամատած էր լայնօրէն Ան կու գար քաղաքէն ու կը կրէր իր հեշտ կռնակին վրայ անոր բոլոր փորձութիւնները։ Դէպի մօտակայ թուրք գիւղերը հոնկէ կը մեկնէր նորէն ուրիշ մը անոր ուռինազարդ հրապարակէն որ տասը տարի առաջ ամայի խաղավայր մը դպրոցէն փախստական տղոց այսօր իր քազինո ները սրճարանները խանութները իրարու դէմ կը շարէր ներկուած ու բարձրադիր տուներու օղակի մը մէջ հանգուցուած։ Ու անոր վաճառատուներուն մէջ ցոյցի կը դրուէին քաղաքին մեղքերն ու ապրանքները։ Ու գիշեր–ցերեկ հոն կ՛երգէր թմբուկը կ՛երգէր զուռնան Հոն կը խաղցնէին իրենց ներկուած պորտերը թուրք պոռնիկները որոնք շրջակայ պզտիկ գեղերուն մէջ այնքան առատ կը բուսնէին անամուսին՝ կամ լքուած՝<ref>քամլքուած սրբագրուած՝ կամ լքուած</ref> իրենց սիրողներէն։ Հոն կու գային դարձեալ թուրքերը փաթթոցով ու մօրուօք ու կը հրապուրէին գեղին աղքատիկ բայց գեղադէմ տղաքը զանոնք բարձր վճարումով վարձելով իրենց հողագործական աշխատանքին եւ ուր այդ գեղանի տղաքը կը մոլորէին անոնց կիներէն յետոյ աղջիկներէն ու հոգինին վրայ կու տային հաւատքնին ուրանալով։ Ու նշանաւոր էին շատ ընդարձակ համբաւով մը<ref>յաւելում ստորակէտի</ref> բնակիչները այդ թաղին՝ իրենց քաջութիւններովը եւ մոլութիւններովը։ Ու գինով էին առտուն կէսօրին ու կէս գիշերին։ Անոնք առտուանց «բարի լոյս»ին տեղ երեք ձեռք խաչին տեղ տոլ ով գինի կը պարպէին իրենց փորին։ Բայց շահած էին արժանաւոր ու սրտագին հիացում՝ դանակի գործածութեան մէջ։ Հոն կը խմէին խումբով այն երիտասարդները որոնք իրենց հասակէն քիչ պզտիկ դանակը փարտած ատեննին բանակ մը թուրք կը փաթթէին իրենց առջին ու նոյն դանակով պոռնիկներու ծիծերը կը բզկտէին։ Ու անոնց համար գինին ու կինը թուրքն ու չէրքէզը գողութիւնն ու ողորմութիւնը նոյն արժէքը ունէին։ Տարբեր էին դարձեալ անոնց կիներն ու աղջիկները որոնք շան պէս կ՚աշխատէին իրենց ծոյլ ու խման ամուսիններուն տեղ բոպիկ չարքաչ ու խնայող բայց ոսկիներուն խաթարը կերպասներուն մետաքսը ու մատանիներուն ադամանդը գիտէին<ref>դիտէին սրբագրուած՝ գիտէին</ref> վայլեցնել իրենց առատ լայն ամբողջովին հեշտանք ու խռովք մարմիններուն։ Որոնք չէին վախնար հայէն ու թուրքէն ու զարհուրելի էին երբ կիրքէն ու բարկութենէն կատղած մազերնին արձակ ոտքերնին բոպիկ կռիւի կը մտնէին իրենց այրերուն մօտիկը րէժի ի ջոկատներուն դէմ ու կը բզկտէին իրենց ձեռքը ինկած պահապանները։ Ու բոլոր մեղքերը։ Ու բոլոր յանդգնութիւնները։ Տարի չէր անցներ այդ ափ մը տուներէն առանց աղջկան մը զոհին խեղդամահ կամ կամովին։
— Սոդոմ-Գոմոր – ինչպէս վճռած էր Օվակենց Առաքելը Օվակին հայրը – Իրականութիւն էր որ առաջին տարին Օվակենց Օվակը ահաւոր չափով մը զղջաց իր ընտրութեան համար։ Անիկա նեղուեցաւ իր շրջապատէն։ Սկիզբի օրերուն խռովքով խառն զարմանքի մէջ տեսաւ մարդեր որոնք իրենց դուռնեզրի քարերուն վրայ ծալապատիկ՝ սիկառ կը ծխէին հեշտալից ու փակաչք<ref>միջակէտ սրբագրուած՝ ստորակէտ</ref> ու իրարու կը հայհոյէին անուշ ժպիտով երբ անդին Աստծոյ արեւը լման երկինքը ու լման երկիրը «երկինք գետինք» ինչպէս կը սիրէր փսփսալ ինքը կը բանար աշխատանքի ու անոր խորհուրդը կը կախէր կապուտ կամարէն։ Իրականութիւն էր որ առանց արիւնի օր չէր անցներ այդ թաղին վրայէն։ Ու տունէ տուն պատուհանէ պատուհան կիներուն աղջիկներուն բերանէն մեղքն ու անէծքը հայհոյութիւնն ու զրպարտութիւնը իրարու կը սրսկուէին ժամուն դուռնէն<ref>ջնջում ստորակէտի</ref> տաղաւար օրերու ցանցնուած վարդաջուրին նման պարզ արդար բնական եղանակով մը։ Իրականութիւն էր որ պզտիկները իրար կը վիրաւորէին ամէն տեսակ զէնքերով մեծերը իրար կը ծեծէին իրենց ուժին սահմաններով։ Ու աղմուկն ու «գոռումն ու գոչումը» ինչպէս կ՛ըսէր Օվակենց Առաքելին Աստուածաշունչը կը լեցնէին տուներն ու դուրսերը։ Անիկա անցուց իր պատուհաններուն կտաւէ բայց հաստատուն տան գործած վարագոյրներ որոնք չափով մը պիտի խնայէին փողոցն ի վեր ու փողոցն ի վար վազող մեղքին առուակը ու անոր դժպհի արձագանգը։ Ու անիկա գլուխը երերցնելէն ու տառապանքով պարտաւորուեցաւ փոխել իր աւանակը իր օճախին մտերիմ ու սիրական կենդանին պապենական ու մեսիական օրհնէնքը վաստկած գրաստը որուն առակի կարգ անցած դանդաղութիւնը անիկա չէր նշմարած այնքան շատ տարիներէ ի վեր եւ որ հիմա անտանելի «մեղք խոթող» կը դառնար իր յիմար հետաքրքրութիւններովը յամեցումներովը ուրիշներու ախոռէն արտաբուրած հոտերուն դիմաց։
Ու մեղքի կը մտնար պատուական մարդը։
Իր կնիկը տարիներ փողոց չելաւ։ Անոր դուռին կուշտին չտեսան հողէ ֆուֆու ն (կրակարան) որուն վրայի կերակուրին հետ կիները կ՛եփեն ասոր ու անոր միսերը։ Ու անոր շեմին վրայ տեղի չունեցան անխուսափելի ժողովները որոնք սուրբի մը պատմութեամբը կը սկսին ու կը յանգին ամէնէն անպատիւ բամբասանքին։
— Լերան կատո՛ւ – այս էր ամէնէն մեղմ վերադիրը Օվակենց հարսի հասցէին թաղին կիներէն։
— Սուտ մարգարէ – երբ քիչ մը տաքցած ըլլային ու բարկացած իրարու իրենց անպակաս վէճերուն մէջ անպատճառ միջոցը գտնելով անոր անունը խառնելու կամ երբ մէկը կռուողներուն թափը գրգռելու համար կէս վախով կէս հեգնական արքայութիւնն ու դժոխքը յիշեցնէր ու ակնարկութիւն մը սահեցնէր վարագոյրներուն ետին «ճգնող» կնիկին։
— Պոռնիկը – կ՚աւելցնէր ուրիշ մը ճարահատ ու բարի<ref>բարի?</ref> երբ բան չկենար մտքին մէջ ու կու տար անունը անոր տագրերուն որոնք տարին երկու հեղ Ծնունդին ու Զատկին կու գային իրենց «աղբարն ու հարսը» տեսնելու։
Ու շէնք–շնորհք փողոց չելաւ մանաւանդ Թումաuիկը կաշի մը ու ոսկոր մը այդ տղեկը որ առաջին օրն իսկ ծեծ կերաւ թաղին լակոտներէն հաղորդուելու համար թաղին խորհուրդին։ Բայց անիկա չկրցաւ ազատիլ օտարամուտի իր մեղքերէն։ Այն ատեն թշնամացան։ Ծեծեցին զայն նախ՝ հաւատարիմ մնալու համար իրենց բնազդներուն որոնք արիւն ու կրակ կը փնտռէին ամէն ժամ յետոյ՝ հաճելի ըլլալու համար մեծերուն որոնց արհամարհանքը սանձարձակ կը պոռթկար ամէն տեղ օճախին անկիւնէն դռնամէջի բամբասանքներէն։ Կոտրեցին անոր բոլոր սափորները աղբիւրին առջին անխնայ ու լիրբ։ Բայց ծեծեցին զայն իր մազերուն ոսկեգոյն ու քաղցր փափկութեան իր այտերուն տարբեր ու բարակ գոյնին ու մանաւանդ իր խռովիչ անդիմադրելի աչքերուն համար։ Չունէին հաճոյք մը քաղցրօրէն դաժան քան թաղուիլը արցունքին մէջ անոր կապուտակ աչքերուն
Զայն պաշտպանեցին ո՛ւր որ կրցան թաղին բոլոր աղջիկները մեծն ու պզտիկը։ Զայն փնտռեցին իրենց տունի խաղերուն ու փոքր պահուըտուքներուն համար։ Ու տան առաջներուն բամբասանքի տաք պահերուն երբ մայրերը կը տարուին իրենց նիւթին անոնք սպրդեցան չբացուող դուռնէն ու բոլորեցին Օվակենց հարսը Թումասը իր սենեակին մէջ։ Անոնք գրեթէ լալու չափ կը տխրէին երբ ձմեռնամուտներուն անիկա կծկտէր օճախին անկիւնը ու հաստ-հաստ<ref>յաւելում միացման գծիկի</ref> հազար Ու նախանձեցան իրարմէ այդ անուշ ու խելօքիկ արարածը որ սխալմամբ մանչ էր ծնած ու չէր կրնար արժեցնել ատիկա։
Օվակենց Թումաuիկը —միշտ մինչեւ մեռնիլը անիկա չեղաւ Թումաս— մեծցաւ անարեւ ու խոնաւ տունին ներսը մօրը ու անբաժան աղջիկներու շուքին մէջ։ Ու մեծցաւ անիկա միշտ ատանկ բարակ։ Դեռ դպրոցական յարգելու համար գեղին մեծագոյն պատգամը զայն նշանեցին դրացիի մը աղջկան։ Նո՜ր մտեր էր տասնին։ Ու պէտք եղաւ Նահապետին Օվակենց արդար Առաքելին սրտմտած ու անիծակուռ միջամտութիւնը կոտրելու համար ամբարիշտ քայլը – Սոդոմ-Գոմորէն աղջիկ առնելու դաւաճան անլուր արարքը։
Բայց անիկա աճելու տեղ փափկացաւ։ Ի՛նչ բարակ էին անոր սրունքները ու ի՞նչ քիչ ի՞նչ նեղ՝ անոր կուրծքին վանդակը որուն ոսկորները աղտոտ տգեղութիւն մը կը հիւսէին լանջքի փոխարէն։ Մայրը չտարաւ զայն գեղին բաղնիքը՝ այդ խուժդուժ պատկերը ծածկելու համար աշխարհին աչքէն։ Բայց ի՜նչ անուշութիւն կար անոր այտերուն ափ մը միսին վրայ<ref>յաւելում ստորակէտի</ref> բաց-ոսկեգոյն<ref>բաց ոսկեգոյն սրբագրուած՝ բաց-ոսկեգոյն</ref> ամբողջ շնորհք ու նրբութիւն։ Ու անոր աչքերը որոնք խոշոր թարթիչներուն շուքին մէջ նայելու ատեն կը վառէին ու կը հալէին։ Ձմեռներուն ան աւա՜ղ կը հազար։
Ու փոքր ու խելօք կուզիկ կռնակով աւելի անուշ քան մորթուելու տարուող գառնուկ մը՝ ան դպրոց գնաց։ Հո՛ն ալ ծեծեցին։
Օր մը տնտեսը շալկով տուն բերաւ զայն աչքերը գոց ու աւելի դեղին քան ամէնէն դեղնած դդումը։ Ատիկա պատահեցաւ գարնան սկիզբներուն։ Տասնհինգ տարեկան էր ան։ Ըսին թէ ինկած էր ու քիթէն ու բերնէն աղբիւրի պէս արիւնը վազած։ Ու պառկեցաւ Անցան գարնան ամիսները։ Անիկա՝ չերեւաց։ Ամրան տաքերուն՝ տեսան վերջապէս կուզը լրացած ուսերը ցայտուն աւելի բարակ ու դեղնած այն դեղնութեամբ որ նշանի պէս կ՚իյնայ տղոց երեսին ու զանոնք կը զատէ կանուխ սպանդին համար Պուտ մը արիւն չկար անոր այտերուն։ Ցաւ չունէր անիկա։ Ու չէր հազար անիկա։ Բայց մազերուն դեղնութիւնը խոնաւ ու թրջուած փայլով մը կ՚ոսկիանար։ Բայց մազերուն<ref>Բայց մազերուն?</ref> ցայտքը եղեր էր քաղցր ու բազմաբեղուն։ Ու անոր աչքերուն կապոյտին վրայ խաւ կը կապէր կարմիր դեղնութիւնը տենդին յամառ բայց զաղփաղփուն շղարշը որուն մէջ վարշամակուած պիտի մտնէր գերեզման։
Դրացիները որոնք տարիներով տեւած էին իրենց արհամարհանքին ու ատելութեան մէջ մեղմացան աղէտին հանդէպ ու մօտեցան դժբախտ կնիկին։ Թաղին համար գերագոյն զբաղումը ու մտահոգութիւնը եղաւ պզտիկին տենդը զոր կտրելու համար իրենց գիտցածն ու չգիտցածը գտան ու բերին։ Ծխախոտի մաքսանենգ մը իր դիւցազնական պայքարներուն մէջ իսկ ժամանակ ճարեց Ուշագի հեռաւոր դաշտերէն հրաշագործ արմատներ քաղելու քրտինքին համար։ Ուրիշ աւելի մեղաւոր մարդասպան մէկը որ տասներկու տարի Օվակենց Օվակին անունը բերան չառաւ առանց եօթը պորտին հայհոյելու տէրտէրը կանչեց ու իր կողմէն սպառնացող շեշտով մը խաչահանգիստ ու աւետարան կարդալ տուաւ ու ինք ալ կեցաւ ընթերցումին որպէսզի քահանան չկարենայ «լպրտել» Նոյնիսկ մարդերուն ամէնէն անսիրտը ամէնէն ոճրապարտը Հայրապենց Հաճի Ստեփանը քաղաքէն դեղեր բերաւ «երես երեսի» դրացիին տղուն համար։ Ու կիներուն ամէնէն հպարտն ու անօրէնը Հաճիին մայրը Հայրապենց Հաճի Խաթունը ամէն օր հանդիպեցաւ հեղ մը ու աղօթք ըրաւ Թումաuիկին համար կրակ մարելով<ref>Ծնթ – կրակ մարել Գիւղական բժշկութեան ձեւ մը։ Աման մը ջուր կը բռնեն հիւանդին գլխուն վերեւ պառաւ մը մոգական քանի մը բանաձեւ արտասանելէ ետք ու[ն]ելիով կրակի կտորներ (խոռ) կ՚առնէ օճախէն ու կը նետէ ջուրին մէջ իրարու ետեւէ։ Մարած կրակին ծակտիկները նստած մոխիրը նիւթը կը կազմեն մեկնութեան Ընդհանրապէս չար աչք է որ կը խափանե[ն] այդ արարողութեամբ։</ref> ու չար աչքը անիծելու ատեն աշխարհք մը մեղք վաստակելով։ Ու անոնց անայց տունէն ներս շատցան մտնող ու ելլող ոտքերը։ Ու<ref>ջնջում բառի՝ առաջ</ref> Հայրապենց Նազիկը որ առաջ<ref>յաւելում բառի՝ առաջ</ref> գաղտնի ու զգուշաւոր խաղընկերն էր միայն Թումասին հիմա անպակաս աղջիկը եղաւ անոնց տունին մինչեւ հիւանդութեան վերջին շրջանը երբ բժիշկները անունը դրին այդ «Աստծոյ գիտնալիք բանն է» ըսուած ախտին։
⁂
Հայրապենց Նազի՛կը
Երբեմն բառերը անիմաստ են ու օտար՝ այն պատկերին որուն նշանակը եղան։ Անոնք կմախքն իսկ չեն իրենց տաղաւարած խորհուրդին ու ողբերգութեան։ Ու մանաւանդ որքա՜ն քիչ կու գան անոնք՝ բացատրելու համար այն եղերական երեւոյթը որ աղուոր աղջիկն է գեղերուն մէջ։ Ժուժկալ ու ճակատագրական գեղացին պարտքի մը պէս կ՚առնէ իր անկողինը այն աղջիկը զոր իր ծնողքը ազգականները իրեն համար ընտրած են առանց իր գիտնալուն։ Անիկա չ՛անդրադառնար իսկ անոր երեսին վասնզի գեղի աղջկան ընդհանուր տիպարը ոչինչ կ՚ըսէ աչքերուն։ Բայց երբ այդ միջինէն կը զատուի աղջիկ մը իր գոյնովը մարմնովը աչքերուն յանդգնութեամբը կամ կուրծքին շքեղ խռովքովը այն ատեն անոր անունը կը պտտի տղոց բերնին մէջ կամաց դողդոջուն երազի մէջ ըսուած փսփս[աց]ուած<ref>փսփսուած? փսփսացուած?</ref> բաներուն նման։ Ու ատով իսկ՝ անիկա ենթակայ կը դառնայ իրական ու հաւանական բոլոր փորձանքներուն։ Մեր օրերուն՝ թուրքի վախ չկար թէեւ բայց հին աւանդութեան մը պէս այդ աղջիկներուն անունին հետ կը պտտէր արիւնը ոճիրը խենթութիւնը ո՛վ գիտէ ինչքան հեռաւոր տրամներէ տեղաւորուած բիւրեղացած՝ այդ յղացքին խորը։ Անոնց ճակատագի՜րը – Աստուած թշնամուն չտայ։
Ու Հայրապենց Նազիկը մէկն էր անոնցմէ։
Բայց ամէնէն առաջ ընտանիքը
Այս պատմութենէն կէս դար առաջ կը սկսի անոր փառքը։ Ու անոր այդ փայլին գործաւոր գինով Հայրապետը որ պզտիկ կռիւներով սահմանակից արտերէն անամօթ գրաւումներով թուրքերուն հետ դանակի փորձերով հիմը դրաւ իր հարստութեան։ Գինով բայց վճռական անիկա օգտագործեց բոլոր պատեհութիւնները։ Գեղը անզգամ ոճիրներով չէ բեռնաւորած անոր յիշատակը։ Բայց կը ծանրանայ անոր աչքըլածութեան (նախանձախառն կծծութիւն) գիշակեր ու կողոպտիչ բնազդներուն խղճահարութեան պակասին թուրքերու հետ բարեկամութիւն կապելու գաղտնիքներուն վրայ։ Ինչ որ անուրանալի է անոր գործունէութիւնն է իր հինգ տղոցը հետ հասնելով ամէն տեղ չյոգնելով ոչ մէկ աշխատանքէ ետ չկենալով ոչ մէկ արշաւէ որսէ կամ աւազակներու հալածումին համար պահանջուած անձի ու ձիու զէնքի զոհողութենէն։ Երբ անիկա շինեց այժմու տունը՝ արդէն յարգուած հարուստ մըն էր բայց բարբարոս մը ինչպէս կ՚ըսէին շուրջը<ref>շուրջը? շուրջի?</ref> գեղերը։ Ու անոր տղաքը որոնք մշակեցին հօրը առաքինութիւնները որոնք առանձին մեծակազմած բնակարաններ հիմնեցին ու եղան իրենց հացին ետեւէն։ Գիւղին բոլոր թաղերուն մէջ ցրուեցան անոնք ու իրենց հետ տարին իրենց հօրը օճախին բոլոր աւանդութիւնները։ Չենք զբաղիր անոնց կիներովը որոնք շահեցան պարտկեցին այրերուն կապուտն ու կողոպուտը քրտինքն ու խելքը։ Մինչեւ Հաճի Ստեփանը գերդաստանին գլուխէն անցան տաք ու պաղ։
Գինով Հայրապետին թոռը Հաճի Ստեփանը ընտանիքին բերաւ ահարկու խռովիչ ու մեծափառ համբաւ մը։ Անիկա փոխեց գերդաստանին բոլոր միջոցները<ref>փոխեց միջոցները?</ref> Ու ահա անիկա
Պատմութիւն մը ամբողջ անոր երիտասարդութիւնը։ Անձնեղ ու զգլխիչ ըսուելու չափ աղուոր անիկա ապրեցաւ մանաւանդ դրացի թուրք գեղերուն մէջ ուր պատերազմով կոտորուած այրերուն պակասը փնտռել կու տար հուժկու գեղեցիկ քրիստոնեայ երիտասարդները։ Եթէ ուրիշներ անոնց դուռները կը մտնէին աշխատելու յետոյ մտնելու համար իրենց խաթուններուն անկողինները Հաճի Ստեփանը գիշերները իր առջեւ բաց կը գտնէր՝ դուռները զանազան պատրուակներով։ Կիներ հետապնդելու այս արկածալից կեանքը անիկա իբր թէ կանոնաւորեց՝ իրեն գլխաւոր զբաղում ընտրելով ծխախոտի մաքսանենգութիւնը։ Հայկական շարժումներէն առաջ թուրք գիւղերու մէջ այս քաջ տղոցը գոյութիւնը հաճոյքով ու քաջալերութեամբ կը դիտուէր։
Անոր օրերը այսպէս կ՚անցնէին դուրսերը ձիուն քամակին հրացանը անպակաս ուսէն։ Ու անոր գիշերները<ref>օրերը սրբագրուած՝ գիշերները?</ref> կ՛անցնէին թուրքերուն տուները խմելով կամ խաղալով կամ պոռնիկներ խաղցնելով։ Զօրաւոր ու շքեղ՝ անիկա խաղալիքն էր կիներուն։ Ու յաղթական էր միշտ այն կռիւներուն մէջ որ օղիով կը սկսին կնիկներու պարերով կը կնճռոտին ու անոնց համբոյրովը նախճիր կը դառնան։ Այն ատեն տեսնել կ՚արժէր այդ ամեհի տղան որ միս–մինակը իր դանակին կռնակովը բանակ մը թուրք կը հալածէր ու կը փախցնէր պոռնիկը։ Բայց տունի կնիկներ թուրք ծերերու պէյերու հարուստներու հարեմին պահծու կնիկները կը սիրէին զինքը որ մահը աչքն առած՝ գիշերը կէսին կը մտնէր անոնց տուներէն ներս ու իր հզօր գրկին մէջ անոնց նրբացած մարմինները կը ծծէր ու կ՛արիւնէր
Կը յարգէին զայն լիճին բոլոր գիւղերուն մէջ մշակները որոնց մաքսախոյս ծխախոտները կը գնէր անիկա մզկիթին հրապարակը ռէ ժի ի դէտերուն աչքին առաջ դրամը կանխիկ վճարելով ապրանքին Ու զմայլելի էր անոր ընդարձակ «դաշտ» մը կուրծքը ինչպէս կը սիրէին ըսել նրբին ու փոքրալանջ թրքուհիները երբ կը մտնէին անոր բազուկներուն մէջ որ դէպի կոնքը կը նեղնար ու անոր շքեղ հասակին կը դնէր լերան մը չափ ամրութիւն ու ուժ ու սրտոտութիւն։ Ու երբ յիսուն–վաթսուն բեռ ծխախոտը առջին ձգած ոսկեզօծ ու արծաթ ասպանդակներով իր ձիուն վրայ ուղղաբարձ՝ գունագեղ ու կիներու արցունքներով ողողուած քէֆիյէ ին<ref>Ծնթ – քԷֆիյէ – մետաքսէ բանուած գոյնզգոյն ու նրբահիւս թաշկինակ զոր օձաձեւ կ՚ոլորե[ն] գդակին շուրջը։</ref> ծոպերը հովուն ան կ՚անցնէր ապշահար փողոցներէն հայ թէ թուրք գետին կը թքնէին
— Թու թու թու – երեք անգամ իրենց մարդկեղէն աչքերուն հնարաւոր չարիքը խնայելու համար կտրիճ աննման ձիաւորին։
Իրականը այն էր որ զառամ ամուսինով թուրք կնիկներ հոգի կուտային անոր աչքերուն զորս կը լրտեսէին իրենց թաքստոցներուն ետեւէն։ Անոր հզօրագոյն հմայքը իր աչքերը եղան որոնք ինկած տեղերնին կրակի պէս կը տաղէին։ Իրական էր որ մէկէ աւելի կնիկներ իրենց էրիկները խղդեցին ազատելու համար զայն դաւադրուած մահերէ ու անոր ձիուն պոչին փական բռնկած՝ իր կիրքերէն։ Ու անոր սիրոյն մանչու տարազով լեռ ելաւ գայմագամին մէկ կնիկը։ Ան կառավարեց տարփանքի այս հեղեղը տաղանդով ու դիւցազնութեամբ։ Երբեք չսոնքաց։ Երբեք կնիկի անուն չտեսան իր բերնին մէջ։ Իր կատաղութիւններով պոռնիկներու մօտ յաճախանքով հրապարակներու մէջ իր զգուշաւորութեամբ՝ անիկա անցաւ գիրկէ գիրկ գեղէ գեղ քաղաքէ քաղաք Անիկա թուրք կիներ միայն ճանչցաւ։ Ու հեքիաթի հովով այս կեանքին վրայ անիկա աւելցուց ուրիշ աւելի ահաւոր հեքիաթ մը։ Ան իրենց գեղին էն հարուստ հաճիին տղան սպաննեց ու առաւ անոր կնիկը։ Օր ցերեկով այս սպանութիւնը անկարելի եղաւ ապացուցանել։ Վկաները չտեսան իրենց աչքին առաջ դաշունուած երիտասարդը որ բառ չարձակած՝ մեռաւ երկու վայրկեանէն։ Անոր սարսափն ու հմայքը գործեցին փոխնիփոխ Կառավարութիւնը կաշառեց որ այդ օրերուն բարակ չէր քններ ու գիշերային խուժումներով ահաբեկումով սպառնաց Փանելենց Հաճի Մանէլին։ Ու վեց ամիս ետքը հաշտուեցաւ սպաննուածին ծնողքին հետ առնելով անոնց տունէն եղերական հարսը որ այրիութեան այդ կարճ շրջանին իր տագրերը իրարու դէմ՝ հանեց դանակով ու կացինով իր ազգապիղծ մեղքին համար։ Անիկա իր տունը տարաւ պսակէն առաջ անպատմելի աղէտը կնիկներուն ամէնէն գրաւիչը ամէնէն կատաղին ան՝ որուն համար ժողովուրդը պիտի ըսէր Հաճի Ստեփանին բոլոր փառքին հակառակ իր անանուն ու անգտանելի երգահաններուն բերնովը
«Սիրեմ Նազի՜կ ընքուընիդ
Օսկի գըրիչէն քաշած»։
Սիրուելէ աւելի բան<ref>Սիրուելէ աւելի բան?</ref> էր կախարդութիւնը որ անոր յօնքերէն կու գար։ Անոնք անոր ճակտէն՝ խօսող ու շտկուած բերանի մը պէս մշտական հրաւէր մը կը ներկայացնէին։ Այդ յօնքերուն յիշատակը մինչեւ այսօր չէ ելած գեղին պատկերներէն։ Բայց սիրուելէ<ref>սիրուելէ շատ աւելի բան?</ref> շատ աւելի բան մըն էր այն<ref>ան սրբագրուած՝ այն</ref> որ կը բխէր անոր աչքերէն։ Անոնք նայուածք չէին կրնար ըլլալ այնքան մերկութիւն ու միս էին՝ հոգի ըլլալէ առաջ։ Ու այս խռովքը կու գար լրացնել իր երեսը որ «նստիլ» չգիտցաւ երգին բացատրութեամբը։ Խօսէր թէ կենար նայէր թէ մտքով ըլլար անոր այտերը ընդերկրեայ աշխատանք մը ունէին կազմելու համար խենթացնող փոսիկը որուն մէջ «խղդուեցան» դարձեալ երգին բառերովը արեւները այնքան «ճահիլներուն»։ Անոր համար արիւն թափուեցաւ երբ դեռ չկար տասնչորս տարեկան։ Չկարգուած՝ անոր համար երիտասարդ մը մեռցուց ինքզինքը լերան մէջ անոր անունը շրթունքին։ Ու ան իր էրկանը գլուխը կերաւ հանդիպած ըլլալով օր մը Հայրապենց Հաճի Ստեփանին գեղին շատ մօտիկ աղբիւրի մը առջին երբ աղցան կը մաքրէր թեւերը չափէն աւելի սոթտած։ Ու հեքիաթ ու հեքիաթ։ Աւելորդ է ծանրանալ։ Բայց այս ամբողջէն մարմին կը հագնի ամբոխին մտքին մէջ պատկերը ճակատագրական կնոջ որուն կրունկին ոճիրն ու արիւնը կը պտտին։ Որուն կոխած տեղը կրակ կամ՝ արցունք կը բուսնի։ Որ անիմանալի անխուսափելի ողջակէզ մըն է։ Որ չի կրնար չխաբել մահուան իսկ գնով։
Անիկա խղդուած գտան երկունքի անկողինին մէջ։ Ու ոչ ոք գիտցաւ թէ որուն գործն էր վարձահատոյց հարուածը։ Գեղացին խորհեցաւ երկինքին ու թաղեց անոր մեռելը վայել Հայրապենց հարսի մը վայել պերճանքով։ Եթէ պզտիկ շշուկներ սահեցան դուրս մեծ տունին թափանցիկ պատերէն ու փսփսուքը ծայր տուաւ ողջ ըլլայ Դայեկ Մէլէքը անոնք թաղուեցան նոյն թեթեւութեամբ։ Ան՝ որ զաւակը առած էր Մէլէքը — հակառակ սովորութեան որ թուլ-բերան կ՚ընէ ասպարէզին կիները — կղպեց բերանը ու չվախցաւ երդումէն։ Գեղի տղաձգաններէն<ref>Ծնթ – sic Օշական՝ տղաձգաններէն (այլապէս՝ տղացկաններէն)</ref> մեռելը այնքան շատ ու բնական էր որ մոռցան «յերիւրանքը»։ Ու Ստեփանին մայրը կապեց իր լեզուն տարիներով որպէսզի զսպէ անճառելի հրճուանքը գրեթէ հեշտանքը իր սրտին «պաղշտուքը»<ref>ջնջում ստորակէտի</ref> հրապարակով չպոռալու համար։ Ան՝ որ բռներ էր իր աղիճ հարսը տունին մատ մը տղուն տասնհինգամեայ ծառային հետ ու ամբողջ տարի մը չէր մատնած մեղքնալով անմեղ պատանիին զոր շիշին անցուցած կ՛եփէր իր տղան եթէ իմանար։ Բայց կերած էր ինքզինքը «մաղմաղ» կրակի վրայ տարի մը բռնած իր սիրտը բայց որ չհանդուրժեց միւս անլուր նախատինքին — էրկանը ծոցէն ելլել ու մտնե՞լ ծոցը տունին մէկ հիւրին։ Դէմի գեղերէն այդ աղուոր երիտասարդը լերան մէջ կորսուեցաւ ու ոչ ոք հարցուց զինքը։
Ու անոր աղջիկը Հայրապենց Նազի՜կը։
Որ ժառանգեց մօրը անունը ու ըստ օրինի նաեւ անոր մեղքերը։ Պառաւը դեւի ծիծաղով որ երեսին չի գար բայց ակռաներուն մէջ կը բաբախէ թաղեց անոր մայրը։ Գովքեր ալ ըսաւ դիակին վրայ ու գովեց անոր «օսկի» յօնքերը։ Բայց աշխատեցաւ ազատել անոր զաւակը։ Ու մեծցուց անիկա իժի այդ ձագուկը անոր մէջ ատելով անհնարին ատելութեամբ մը պոռնիկ անոր մայրը նոյն ատեն իր արիւնը սիրելով անոր բարակուկ մարմինին վրայ։ Ու այս հակամարտ զգացումներուն ներքեւ ան ակռաները սեղմեց՝ չխեղդելու համար իր մատներուն մէջ անոր պիտիտիկ վիզը։ Ու ան իր սիրտը քիչ պզտիկ չորցած գտաւ անկէ առնելու համար անորակելի այն գորովանքը որ մեծ մայրերէն կը ծորի ու գրեթէ տեսանելի գոլի մը պէս կը պտտի պզտիկ աղջիկներուն շուրջը զանոնք պաշտպանելու համար աշխարհքին չարերէն։ Այսպիսով որբը բոլորովին անոքը կը զատուի մեր առջեւ միւս մեծ մօր մը շունչէն անցած մանուկներէն։
Ու անիկա իր հեղինակութիւնը փառքը նոյն ատեն սիրտը գործածեց պզտիկը դիեցնելու Դրացիներուն հարսները հեռու հարսները չսակարկեցին իրենց կաթը անոր թոռնիկին։ Ան վաթսունէն ետքը դժուարին մայրը<ref>դժուարին մայրը?</ref> եղաւ։ Իր շիտակութիւնը որ համբաւ ունէր գեղին մէջ ան արժեցուց այս անձկութեան օրերուն։ Չթոյլատրեց որ օտարին կիները անցնին իր մեղաւոր շեմէն նոյնիսկ բարիքի համար վախնալով իր գազան տղէն ու ձիւնին ու բուքին խանձարուրքը տարաւ անոնց ծիծերուն։ Իր միւս տղոցը ու աղջիկներուն զիջում ալ չըրաւ անոնք որ Հաճի Ստեփանին գայթակղութեանցը համար կտրած էին իրենց ոտքերը պապենական տունէն։
Ու աղջիկը կը մեծնար։ Ու քանի կը մեծնար նոյն չափով կ՛աճէր տառապանքը որ պառաւին հոգին երկուքի կը բաժնէր — սեւ դժոխային ոճրապարտ գաւիթի մը ուր անոր մայրը ածխացած կուռքի մը պէս ամէն օր կ՚ընդունէր անէծքն ու հայհոյութիւնը կեանքէն ալ անդին։ Անոր հոգիին այդ մասը կը սեւաւորէր իր ժահրին ուժգնութեամբը<ref>յաւելում ստորակէտի</ref> անոր հոգիին միւս մասը ուր թոռնիկին գուրգուրանքը պաշտամունքը կը ծաղկէր աղուոր ու լուսոտ։
Պզտիկին մարմինը եղերական հաւատարմութեամբ մը կը հաւաքէր տարրերը այն կախարդութեան որ մեռնողին քայլերուն հետեւեր էր իբր անոր ստուերը իբր անոր գեղեցկութեան արտաքնացումը։ Ու քիչ-քիչ կրկնուեցան մեռնողին յատկանշական ու զարհուրելի գիծերը։ Շատ կանուխէն վեցի դուռներուն անիկա արդէն սրբազան մուշտակի մը պէս հագած էր նոյն դալուկ մորթը որ միսէն դուրս բանով են շիներ ով գիտէ ո՛ր վհուկները երբ անոր մոյնքին համար այդ հատած դեղինը ու կրակի պէս ճերմակ գոյնը իրենց մոգական գաւազանովը խառներ շաղեր ու անցուցեր էին անոր ոսկորներուն։ Այդքան փոքր անոր այտերուն վրայ միսը կարծես լեզու կ՚ելլէր ու մանչերուն ակռաները կը կանչէր կարմրելու համար։ Աւելի ետքը քանի մը գոյն փոխելով անոր մազերը մտան նոյն այն դեղինին մէջ որ հիւսքերուն խորը կակուղ ու խելօք ծփանք մըն է մետաքսի բայց քակուած պահերուն աշխարհք մը խռովք կը ծորէ։ Ու մանաւանդ խենթացնող կամարը յօնքերուն կարծես վհուկի մը<ref>ջնջում բառի՝ պէս</ref> ոսկի դանակով փրցուած մեռնողէն ու հոս անցուած նոյն սպաննող «օսկի գրիչէն քաշած» յօնքերը որ ճիշդ իրական կնիկ մըն է<ref>ճիշդ իրական կնիկ մըն է?</ref> մերկացած ու ինքզինքը ցոյցի դրած աչքերուն վերեւ Այս տպաւորութիւնը եղերապէս հարազատ էր մօր ու աղջկան համար։ Ու նայելու խնդալու պռկունքները շարժելու ծամծմելու միեւնոյն ձեւերը որոնք օդէն ու հովէն տղոց երեսէն ու այրերուն բերաններէն համբո՛յր կը կտրեն։
Նշանեցին անիկա հօրը պնդումով գեղին մէջ նոր բուսած քաջերէն մէկուն Զաքարենց Զաքարին։
Զաքարենց Զաքա՜րը։
Ան՝ որ Հաճի Ստեփանին քով սկսաւ իր ասպարէզը անոր ծխախոտի բեռներուն հսկող ու առաջնորդ՝ Ողիմպոսի կիրճերէն Ուշագի դաշտերը իջնալու ատեն։ Հաճին երկու նայուածքով կրցած էր գնահատել այդ վայրագ հուժկու բռնած տեղը անպատճառ փետող երիտասարդը որ որսի գողութեան մաքսանենգութեան բոլոր վտանգներուն դիմաց երեւան բերաւ ահաւոր կորով ու աննման սառնութիւն։ Աւելի՛ն անսխալ հաշիւ այսինքն՝ պէտքին առջեւ նահանջի զիջում բան մը որուն երբեք չկրցաւ վարժուիլ իր վարպետը։ Աւելի՛ն անգթութիւն մը որ զինքը խուլ ըրաւ մորթուելիք կնիկներու լաց ու կոծին երբ ղրկուեցաւ պատուհասելու մատնիչ վրան մը լեռնաբնակ թիւրքմէններու։ Ու անոր այս ներքին կարծրութեան փոխարէն համեստ բոլորովին պարզ արտաքին մը։ Չերեւալու չհագուելու չտպաւորելու վճռական կամք մը։ Ան մաքուր եղաւ աղջկան մը պէս բոլոր այն մեղքերուն մէջ որոնք իր վարպետին կարաւանները կը հետապնդէին։ Զգոյշ ու արհամարհոտ եղաւ պոռնիկներու դէմ։ Ու մերժեց դարձեալ ծուղակները տունի կիներուն որոնք եթէ առաջին օրէն չատեցին զինքը բայց բնազդով փնտռեցին անոր կրքոտ կատաղի անասունի վայրկեանները։ Ոչ մէկ գնով ոտք նետեց նշանածին տունէն ներս ու հարսնուկի պէս կը կարմրէր երբ նապաստակ կ՚ըլլար<ref>Ծնթ – նապաստակ ըլլալ – երբ նշանած մանչն ու աղջիկը որոնց արգիլուած է իրար տեսնել անակնկալ կերպով մը դէմ-դիմաց գտնուին</ref>։ Ու անոնք իրարու չհպան մինչեւ պսակին օրը
Այս ժառանգութիւններով այս մարմինով ու այսքան հեռու գրեթէ չէզոք նշանածով մը Հայրապենց Նազիկը դիմաւորեց իր ճակատագիրը հակառակ մեծ մօրը բոլոր զգուշութիւններուն։ Ճիշդ է որ անոր հայրը տեղի տալով իր մօրը թախանձանքներուն աւելի շիտակը իր ոտքերը ազատ ունենալու համար<ref>յաւելում ստորակէտի</ref> չբերաւ նոր «պոռնիկ» մը Հայրապենց օճախը աղարտելու (պառաւին ըմբռնումով հարսները ընդունակ չէին ուրիշ բանի) բայց երբեք մտիկ չըրաւ անոր միւս թելադրութիւնները։ Անիկա շարունակեց Ուշագի դաշտերէն աղուոր ու բարակ ձիաւորներ իր տունը թափել։ Գեղը կը թնդար երբ այդ նրբակազմ ձիաւորները ձիերուն պսակազարդ թամբին վրայ վարանոտ բայց գրաւիչ կ՛անցնէին մեծ փողոցէն ու կը մտնէին հսկայ տունէն ներս Անոնց հետ կը խմէր ու կը պոռար մինչեւ լոյս։ Գեղացին չէր ուշացած իրականութիւնը սորվելու։ Ու աղտն ու մեղքը չէին սղմեր տանը բակին մէջ ու դուրս կը պոռթկային Ի զուր իր մայրը կսկիծով ու արցունքով անոր ներկայացուց ընտանիքին անունը օճախին պատիւը աղջիկ տղու տէր ըլլալը ու բողոքեց մանչու պէս հագուած այդ կնիկներուն անլուր գայթակղութեան դէմ։ Հաճի Ստեփան ոչ մէկը մտիկ ընող մարդը եղաւ գեղին մէջ։ Ու մօրմէն դուրս ոչ մէկուն պիտի ներէր նման համարձակութիւն մը։ Տէր Եղիան իր տղայութեան ընկերը մէկ անգամ անոր յիշեցուց մեղքն ու վարձքը ու առաւ բերնին չափը։ Ա՛լ<ref>Ալ սրբագրուած՝ Ա՛լ</ref> ոչ մէկը կար այդ յանդգնութիւնը փորձող։ Փեսացուն որ լաւ կը ճանչնար աւելորդ սեպեց ատանկ ձեռնարկ մը։ Ու անսանձ ու անվախ ու անպատկառ ու ահարկու թմբուկը առջին զուռնան առջին գինով ու մոլեկան ան պտտեցաւ այս «մանչ»երուն հետ գեղին փողոցներէն պարելու պոռալով գլտորելով խայտառակ խենէշ բայց ցանկայարոյց։
Ու անոր աղջիկը կազմուեցաւ այս յուզումներուն այս մեղքերուն ու այս գուրգուրանքին անկարելի խառնուրդին մէջ։ Անոր մեծ մայրը գինարբուքի այս շուայտանքներէն դժուարաւ կ՚ազատէր անոր մանկունակ անմեղութիւնը զայն ամէն գնով փախցնելով տունէն ղրկելով Օվակենց հարսին ու հարս Սողմէնին ու աւելի հեռու ազգականներու։ Բայց աղջիկը առիթը չփախցուց երբեք գողունի ու թափանցող աչք մը նետելու այս սեղաններուն։ Ու ախորժեցաւ անոնք բոլորող այդ «մանչ»երուն կակուղ ձեւերէն որոնք իր կռնակին վրայ իրենց կաղապարները կը ճշդէին։ Ու պառաւին բացակայութեան միշտ ալ թաքուն ու ախտաւոր ցնծութեամբ՝ ան հիացի՛կ հետեւեցաւ անոնց պարերուն ու անոնց շարժումներուն ծածուկ խորհուրդին։ Անոնց մատները իր ափերուն մէջ չկրցան պահել իրենց փափկութիւնը Անուշ էին անոնք աղջկան մը երեսներուն նման։ Ու անիկա տարուեցաւ իր բնազդովը թաքուն իմաստէն որ անոնց շարժումները միսերը նայուածքը կը կառավարէր ու համակուեցաւ ատոնց այլապէս խռովիչ զգլխիչ հոսումներէն Ու տառապեցաւ անիկա իր սեփական սրտին ու անոնց սրտերուն հաշւոյն։ Ո՛վ էին այս տուներնին տեղերնին ձգած ու հոս պարելու եկած կնիկները եւ ինչո՞ւ մանչու պէս կը հագուէին։ Ան ոչ ոքի կը համարձակէր հարցնել անոնց մասին։ Բայց գինովութեան գիշեր մը հօրը պնդումովը անոնց հետ պարելէ պարելէ թրթռալէ ետքը երբ կը մտածէր կծկտած մեծ մօրը կուշտին այնքան տարուեցաւ որ խաբեց պառաւին քունն ու հսկողութիւնը ու ահաբեկ բայց հրուած ան սողոսկեցաւ մինչեւ իր հօրը սենեակը ուր գինովները դադրեր էին պոռալէ ու լոյսին մէջ տեսաւ այդ «մանչ»երը փաթթուած իր հօրը իրենց ծիծերուն լիրբ կծիկները դրած անոր մարմինին Հասկցաւ՝ բայց ահաւոր ու վճռական կորուստով մը։ Այդ գիշերուընէ անմեղ աղջիկը մեռած էր մէջը
Բայց մեղքը բայց գիտութիւնը ոչինչ կը բերեն մեր տառապանքին իբր մեղմացում։ Հակառակը։ Այդ նոր զգայութիւնները կը խոշորնային ենթարկուելով այն ներքին զսպումին որ մեր մէջ գաղտնիքի մը կը հետեւի միշտ։ Ու չունէր մէկը սիրտը բանալու։ Կ՚ատէր այդ կիները բայց կը հմայուէր թեթեւ ու փոքրիկ այն խորհուրդներէն որ այդ օտարները կը կապէր հօրը ծունկերուն։ Ու կը տառապէր ու կ՚աղուորնար։ Ու հեռու էին իրմէ իր մեծ մայրը իրենները
Ու մեծցաւ անիկա գաղտնի բայց զգալի քամահրանքին տակ Հայրապենց մեծ գերդաստանին։ Անոր մօրը մեղքը իր ճակտին թառած չարագուշակ լոյսի մը պէս պտտեցաւ անոր հետ։ Անոր հօրը մեղքը աղտի պատմուճանի մը պէս կը փաթթէր զինքը։ Ու մանաւանդ անոր մեղապարտ գեղեցկութիւնը որ ոճրագործ բժժանքի մը պէս կառչած էր իր մարմինին առնուազն երիտասարդ ու տարապարտ մահուան մը նախասահմանելով դատապարտելով զինքը աւանդութեան համեմատ
Ու լքուած իր հօրմէն որ ամիսներով դուրսը կ՚ապրէր մոռնալով գեղն ու «Աստուածը» ինչպէս կ՛ըսէին ու խոշտանգուած իր մեծ մօրմէն որ չէր հրաժարած մղձաւանջէն ու մեռնողին վրէժը կը հետապնդէր իր վրայ<ref>վերջակէտ սրբագրուած՝ ստորակէտ</ref> ու նախանձուած իր տարեկիցներէն որոնք չէին ներեր իր գեղեցկութիւնը ու կ՚անիծէին իր յօնքերը ու իր հօրը գարշանքը անդադար իր գլխուն կը պարպէին անիկա ընտանեցաւ առանձնութեան։ Այդ հսկայ արձագանգող պատերէն ու առաստաղէն փսփսացող ու հեծկլտուն տունին մէջ ան ինքզինքը կը բանտէր գետնայարկի օճախով սենեակին խորը ժամուն պէս մութ ու խղդուկ։ Ու հոն կ՚երազէր հզօր եղկ լպրծուն պատկերներ որոնք վերի սրահէն սենեակէն կ՚իջնային անմիջապէս իր նայուածքին դաշտերուն ու կը փռէին մերկութիւններ ու ամօթներ։ Յետոյ հոսկէ ու հոնկէ իր մտքին կառչած բառերու ծուէններով շինեց իր մօրը կենդանագիրը մեծցնելով զինքը ընելով հասուն ու կնի՛կ… Այսպէս աճած ու խորհրդաւոր այսքան կանուխէն տոգորուած մանաւանդ սեռին յաճախանքովը անիկա երբեք չամչցաւ ինքնիրմէ խաղալու համար իր ծիծերուն գրեթէ անգոյ գլխիկներուն հետ։ Ու տեսաւ որ մօրը վրայ խորհելէ ետք անպատճառ կը խաղար իր մարմինին հետ։ Ասիկա պատճառ եղաւ որ երկու մտապատկերները զիրար հրաւիրեն ամէն օր Ան անծանօթ էր հեշտանքին բայց մօրը մահուան գաղտնիքը զինքը կը ձգէր անասելի յուզումներու ծոցը Ու չէր ամչնար։ Վախցաւ հարցնելէ անոր մահուանը վրայ։ Ինչ որ առած էր դուրսէն շահագործեց հեքիաթին համար։
Մօրը մազերը մօրը ընքուին մօրը քալուածքը – ահա գլխաւոր պատկերները որ կը լսէր ուրիշներէ երբ անոնք խաղային մազերուն յօնքերուն հետ։
Միակ տունը ուր անիկա կը մտնար առանց վախի առանց յուզումի Օվակենց տունն էր։ Անիկա տեսաւ որ տարբեր էր ան իրեն ծանօթ բոլոր տուներէն Բամբասանքը չէր անցած անոր շեմէն։ Ուրկէ ներս անիկա գտաւ սրտագին ու տաք այն բխումը հովը որ մարդերը փնտռել կու տայ մարդերէն։ Ու անկէ ներս անիկա գտաւ միւս քաղցր պինդ անորակելի զգացումը որ մեր ձեռքը ուրիշինին մէջ դողդղալ կու տայ ու փոխադարձաբար հոգ չէ թէ պզտիկ ըլլանք կամ ծիծ չունենանք տակաւին
Ի՜նչ լաւ եղան անոնք Հայրապենց Նազիկը ու Օվակենց Թումաuիկը իրարու քովիկ։ Ի՜նչ լաւ պարզ գորովոտ եղաւ ինքզինքը հազիւ զսպած կատաղի այդ աղջիկը՝ կակուղ բայց նոյնքան հասուն բարի բայց նոյնքան թրթռուն ու կանխահասօրէն գինով այդ տղուն հետ երբ անիկա հիւանդ չէր տակաւին։ Ու ի՜նչ խորունկ արցունքոտ խենթ ու իրաւ եղան անոնք իրարու հետ երբ անոր հիւանդութիւնը զինքը կապկպեց տունին օճախին։ Ու ի՜նչ եղերական անորակելի ու տխուր եղան անոնք երբ Թումասին հիւանդութիւնը օճախով սենեակէն յորդեցաւ ու փողո՜ց իջաւ։
Ու մանչուն տրտմութիւնը ու դեղնութիւնը ու քաղցրութիւնը աւելցան անոր ժառանգութիւններուն։ Ու քիչ-քիչ սկսաւ գիտակցիլ թէ ինչո՞ւ եղերական է այն զգացումը որ այդքան մօտիկն էր թառեր ու այդքան հեռու կը մնար եւ որուն երկու երեսներէն կեանքն ու մահը իրարու կը հոսին որ այդքան կանուխէն դեղին կ՛ընէ տերեւը ու կարմիր՝ պտուղը բայց զանոնք կը նետէ հողի՛ն։ Անիկա սիրեց այդ տղան առանց ուզելուն առանց գիտնալուն քշուելով խորհրդաւոր չգիտակցուած հակումներէ։ Երբեք չկարծեց թէ կը մեղքնար (այդ գիտակցութիւնը ուշ պիտի խօսէր իր մէջ երբ կը մերժէր անոր պաղատանքը բայց չէր կրնար հեռանալ անկէ)։ Այդ «սուսիկ» տղան նախանձեցաւ անիկա թաղի բոլոր աղջիկներէն։ Ցաւցնելու չափ խածաւ շրթները երբ օր մը անիկա մինակ տեսաւ տասը տարեկան աղջկան մը հետ որ ազգական ալ էր։ Անոր կիրքին այս յորդ հեղումներուն մէջ կ՚ապրէին անոր ժառանգութիւնները։ Տասը տարեկանին արդէն անոնք իրար կը համբուրէին։ Տղան՝ անձկալից հեւուն պրկուած թրթռալով կարծես ընդզգացուած<ref>ընդզգածուած սրբագրուած՝ ընդզգացուած</ref> աճապարանքի մը մէջ առնելու համար այդքան կանուխէն իր բաժինը աշխարհի հզօրագոյն համէն որուն մօտիկէն պիտի անցնէին իր շրթունքները չոր ճաթռտած ու անմուրատ։ Աղջիկը՝ երբեմն հանդարտ աչքերը փակ թոյլ ու երկար նուիրման մը մէջ անէացած ու յիմար երբեմն թրթռագին սարսռուն<ref>սարսռած սրբագրուած՝ սարսռուն?</ref> գալարուտ նախախայրիքը կարծես որոնելով ու բռնելով բանտարկելով իր միսերուն նեարդներուն ոսկի ցանցին մէջ այն եղերական արիւնոտ սպաննող գինովութենէն որուն մէջ փաթթուած պիտի ապրէր իր մարմինը իյնալէ կարմրնալէ առաջ։
Ու շարունակեցին այս համբոյրները տարիներուն հետ անոնց խորութիւնը ու կսկծանքը աւելի փորելով լեղուըցնելով ու անոնցմէ հոսած սարսուռը աւելի հոծելով։ Շարունակեցին տղուն գոյնը ընել աւելի հատած բայց աւելի փափուկ անոր մարմինը՝ աւելի ազազուն բայց գլուխը աւելի տպաւորիչ։ Թող աղուորնայ անիկա կարծես գտնելով իր տասնհինգ տարիներուն մէջ այն լիութիւնը համը զոր ուրիշներ կը ճարեն 25 տարիէն – ու տարիքէն առաջ անոր մէջ զարգացուցին դժբախտ բայց սուր վիրաւոր բայց անհուն զգայնութիւն մը<ref>յաւելում ստորակէտի</ref> մահուան գրուած տղու անորակելի խորք մը որ դուրսին բացուելու անկարող իր ներքին ջերմութեան համար սպառէ կեանքին բոլոր տուրքերը<ref>յաւելում միջակէտի</ref> օդէն բառէն աղօթքէն ու համբոյրէն միսէն ու արցունքէն փնտռէ իւրացնէ անոնց ողբերգութիւնը միայն։ Ու դրէք աղջկան ռունգերուն շուրջը բուրումի թեւաւոր ու գրգռող այդ անտես բայց հզօրապէս իրական կեանքին հոտերու կեանքին բազմաբեղուն դաշտը որուն կեդրոնին կամար կը նետեն իր հօրը<ref>մօրը սրբագրուած՝ հօրը</ref> սեղաններուն՝ զայն բոլորող իգութիւններուն ծխումները ու ծորումները Թումաuիկի ջախջախուած արութեան։ Արձակեցէք<ref>Արձակեցին սրբագրուած՝ Արձակեցէք</ref> անոր այտերուն ու բերնին վրայ այն գաղտնի խռովքները որոնք պահ դրուած հոսանքներու կը նմանին։ Որոնց գոյութիւնը զգալի կ՚ընեն բացէն թռչող ուրիշ հոսումներ անոնք որոնք աշխարհներու ծայրերէն երկու հոգիներ<ref>հոգիները սրբագրուած՝ հոգիներ</ref> իրարու կը սահմանեն ու իրարու կը քաշեն։
Ու այն անասելի ու հանգչած զօրութիւնները որոնք աղջիկներուն միսերուն ներքեւ կիրքին անիմանալի մատներովը լարուած զսպանակներու նման կը թաղուին անոնց անդրադոյն օրերէն կը սպասեն<ref>կը սպառին սրբագրուած՝ կը սպասեն</ref> ու օրին մէկը անդիմադրելի մղումով կ՛արթննան միջոցները կ՛ակօսեն ու կը դղրդեն մեր կազմը կը բիւրապատկեն մեր զգայարանքներուն տարողութիւնը առնելու տալու համար այն կայծակները որոնք<ref>որ սրբագրուած՝ որոնք</ref> կը խորովեն։ Ու դրէք մէկուն մայրը՝ սուզուած՝ իր ցաւերուն երկիւղած կնիկի վախերուն ու հնհնուքներուն զոհուող դրացիի իր բարեպաշտ պարկեշտութեանը խորը աղօթքով ու պահքով մեղմելու համար Ամենակալին զայրոյթը թաղին այս յորդազեղ աղտերուն դիմաց «չտեսնելու» մեղքերուն «մարդկային» զեռումը ու աստուածօրէն «բարի նայելու» իրենց բոլոր «հում կաթ ծծող» էակներուն վրայ ու ամէնէն վերջը պահանջելու համար Անոր «թեւն ու թիկունքը» «շունչն ու շնորհքը» ողորմութի՛ւնը իր մէկ հատիկին վրայ որ իր արգանդը չորցուց աշխարհ գալու համար։ Ու միւսին մեծ մայրը՝ ճակատագրին դէմ դառնացած իր տղուն ամօթովը մաղաղկուն<ref>մազաղկուն սրբագրուած՝ մաղաղկուն</ref> բայց խրոխտ թիզ մը տեղ չզիջելով բամբասանքին հայհոյութեան բռնակալութեան իր պարտէզէն։ Որ մտադրած ըլլայ մինակը գեղին ամբողջ լեզուն կապելու խղունջի տոպրակ մը կապելու պէս ու կատղի փրփրի ծեծէ երբ իր տղուն մեղքերը թիով նետուին իր վրայ։ Որ իր երկար կեանքին երկար բայց մարդկային բնական տառապանքները բացատրելու խելք ու տեղ չունենայ Ատէ աշխարհը իր տղաքն ու աղջիկները առաջինները՝ իրենց կիներուն երկրորդները՝ իրենց էրիկներուն համար ու օրուան լայն մասը չափէ թաղէ թաղ անիծելով կոտրելով թափելով մարդերը ինչպէս համբաւները փառքերը ինչպէս կեղծիքները ու դառնայ իր տունը «փըրշակ»<ref>Ծնթ – փրշակ փրիշակ – չարագուշակ ուրկէ մահ է ելած։</ref> մնալիք իր բնակարանը ու թափէ իր բարկութիւնը «պոռնիկին ծնունդին» վրայ ծեծէ ու համբուրէ բայց առտուն կանուխ մոռնայ զայն իր տագնապներուն ձայնովը դրդումովը թափառական։ Ու թող առաջինը այդ երկու կիներէն՝ իր զգայարանքներուն բոլոր տուրքերը եւ յուզումները զտէ թորէ ու այդ իսկութիւնը իր մանչուն վրայ պայթեցնէ աննուաճ ճառագայթումով ու մտնէ անոր միսին շունչին շուքին մէջ անոր համրուած օրերուն մռայլ արիւնոտ զարկին մէջ։ Ու մոռնայ ուրանայ ամէն ուրիշ բան։ Ու ներէ իր տղուն միամիտ ու գրաւուած երբ անիկա իր աչքին առջեւ գիրկը առնէ Նազիկը քրոջ ու աղբօր աղապատանք մը տեսնէ իր կարճ խելքովը այս փաթթըւքներուն մէջ ու խենթանայ այդ աղջկան վրայ զայն սիրէ անբացատրելի սիրով մը իբր իր զաւակը իր հարսը լեռնականի մենաւորի այն սիրով որ համբաւի տարած է Ձորակի թաղին կեսուրները իր ուժգնութեամբը բրտութեամբը դիմացկունութեամբը։ (Հոն է որ գեղացիները անուն կու տան Եղած են պառաւներ որոնք իրենց հարսին պատիւը պաշտպանելու համար չեն վարանած մեռնելէ)։ Ու թող երկրորդը աշխարհէն քէնոտ ամէնուն հետ առնուազն անէծքով խօսող պառաւը թոյլ ըլլայ այդ «զարնուած» տղեկին հանդէպ որուն արիւնը օր օրի կը շոգիանայ երեսէն ու փտած կաշիի կը փոխուի։ Որուն հասակը ելլելու տեղ կ՛իջնայ ու ծերի մը պէս լուրջ ու կորաքամակ ու փայտով կ՛անցնի բացուածքէ բացուածք։ Սիրէ՜ — իրեն անծանօթ այդ զգացո՛ւմը— այդ խրտուիլակը առնէ իրենց տունը ժամերով խօսի հետը ու մեղքնայ անոր…։ Ու միւս կողմէն իր ու իր տղուն մեղքերովը խթանուած ու մրրկած տարիներուն հետ հաշտուելով քիչ-քիչ մեռնելու միտքին զարհուրած երկինքէն ինքզինքը հարկադրէ մեղմ սիրաւէտ բարի ըլլալու ու քսանէ աւելի թոռներուն խումբէն անջատէ Նազիկը։ Չցանկայ իր տղոց ու աղջիկներուն յարգուած պատկառելի տուներուն ուր այնքան տարբեր է կեանքը ու գայ փէշերը տարածէ ոճիրներու այս գարշելի բոյնին վրայ Ու գրեթէ ամէն օր գոնէ անգամ մը բռնադատուի իր խղճմտանքէն լիակատար ապրելու զարհուրելի տեսարանը որուն կեդրոնը երկունքի անկողին մը գրաւէ եւ որուն սնարին՝ աշնան գիշերով Դայեկ Մելէքին ներկայութեանը իր տղան աւելի անխիղճ քան ժամու պատին ահարկու հրեշտակը հոգէառ Գաբրիէլը իր տղա՛ն մէկ ծունկը դնէ կնոջը փորին ու հանդարտ ու հաշուըւած ու անողորմ՝ թաշկինակ մը թխմէ անոր կոկորդը… ու խղդէ զայն բարձով մը՝ նստելով անոր աննման անոր «օսկի գրիչէն» ելած երեսին վրայ։ Ու ինք՝ պառա՛ւը հազիւ ազատէ անոր վայրագ ձեռքերէն նորածինը որուն մեղքը աղջիկ ծնիլն էր միայն… Ու միւս մեղքերը։ Գիշերը կիսուն այլանդակ տարազով տուն մտցուած կնիկները։ Ու դաւադրութիւնները որոնք հողէ այդ սենեակին լռութեան մէջ մարմնացան ու յորդեցուցին ծանրութիւնը անոր խղճահարութեանց։ Ան տառապի մանաւանդ իր բաժինովը պոռնիկին մահուան մէջ իր մեղսակցութեամբ։ Ու պտտցուցէք այս ահաւոր գաղտնիքը իր՝ Հաճի Խաթունի մեծ ու պատկառելի կնիկի լեզուանի ու ամէն բան ճակատին ըսող պառաւի բորբոքուն հոգիին մէջ։ Թող ամէն կոչնակի մտադրէ ժամ վազել ու մեղքը բանալ բայց կապկպուի իր ոտներուն վրայ։ Վախնայ տէրտէրէն բայց չփախցնէ հոգեւարքները սորվելու համար հոգին յանձնելու դժուա՜ր գիտութիւնը։ Ու վռնտուի դուրսէն ու ներսէն դաշտէն ու տունէն։ Նայի թոռնիկին որուն ամէն մէկ հիւսուածքին մէջ անոր մայրը ճանչնայ ու ամէն քմայքներուն մէջ հօրը յիմարութիւնը ենթադրէ։ Որ ժամերով մոլորաքայլ պտտի թափառի գերեզմանին մէջ ինքզինքը վարժեցնելու համար իր փոսին ու փախչի գրեթէ խելագար՝ մահուան տունէն իր ծոծրակը բռնելով ամուր պաշտպանելու համար զայն մղձաւանջին ատամներէն Ու չմոռնայ չկրնայ մոռնալ վարի դժոխքը։ Ու չկրնայ խղդել սրտին դժոխքը։
… Այն ատեն հասկնալի կը դառնայ թէ ինչպէս գիւղական բարքերու անգութ հսկողութիւնը անզօր մնաց կամ շեղեցաւ իր նպատակէն ու այս երկու տղաքը իրարու գիրկ նետեց։
Մանկութենէն պատրաստուած իրարու համար անոնք մտան արբունքի խռովքներուն մէջ բացառիկ ջիղերով։ Տասներկուքին աղջիկը կին էր արդէն այսինքն՝ գիտէր թէ իր շրթունքները ինչ կու տային ու գիտէր այդ տղուն լեզուէն իր առածները որ մռայլ ու արիւնոտ խորութիւններէ կը մզուէին իր մէջ։ Ու անոնք եղան օրերով տխուր չգիտնալով ինչուն բայց տխուր իրենց միսերուն անյագ մորմոքովը։ Անոնք իրար կը խածնէին կը ցաւցնէին ու չէին յոգներ։ Իրարմէ զատուելու վայրկեանը մահուան պէս բան մըն էր Ու կը զայրանային օրուան դէմ որ լոյսովը զիրենք ամէնուն կը ցուցադրէր գիշերուան դէմ որ զանոնք իրենց տուները կը նետէր
Ու եղան անոնք արցունքոտ սեւ ու անձկալից։
Դարձեալ անոնց տրուեցան ուրիշ գինովութիւններ գրեթէ ամբողջական օրերու գիրկընդխառնում մը դաշտային բերքերու հաւաքման եղանակներուն երբ տուները կը ձգուին միայն անդամալոյծներուն ու կոյրերուն ու մնացեալը կը թափի դաշտ։ Այն ատեն անոնք կը նմանէին զանգակներու որոնք թրթռային անընդհատ։ Ու յուզո՜ւմը որ կը բխէր առատ բարի անձրեւի մը պէս զովացնելով այդ մատաղ բռնկումները անոնց մարմիններուն Ու ընթացիկ կեանքը ու գեղին տօները ու ծնունդներն ու մեռելները անոնց համար եկան ու գացին։ Անոնք մարդերու հեղեղին մէջ առանձնացած մարմիններ էին։
Ու լացին։ Վասնզի սորված էին քիչ-քիչ կեանքին գիտութիւնը։ Ու ողբերգական այդ խելամտո՛ւմը պատանիներուն խենթ վայրագ որ սուրի պէս կը մխուի անոնց գիտակցութենէն ներս։ Մեր կեանքին էն դժբախտ օրն է ան երբ մենք կը հասկնանք սէրը։ Երբ մինչեւ այդ ատեն մեզի համար անորոշ եղելութիւն մը յանկարծ կը ճշդուի կը պայծառանայ ու իր մերկութեան անգութ ուժովը մեզ կը նուաճէ։ Ո՛չ գիրքերը ո՛չ ծնողքը ոչ ալ տէրտէրը դեր ունին այդ գիտակցութեան մէջ։ Կը քալես<ref>ջնջում ստորակէտի</ref> քու ճամբադ սովորական պարտէզներուն մէջէն ու ահա ետ կը կենաս։ Ձայն մըն է որ կը բռնէ քեզ զոր լսեր ես շատ անգամներ բայց այդ պահուն միայն անիկա կը դպի քու ներքին ջուրերուդ։ Ու կը դողդղաս։ Ձայնը քեզի կ՛ըսէ ահաւոր գիտութիւնը։ Կը ճանչնաս երգին նիւթը ողջ կամ<ref>ջնջում բութի</ref> թաղուած այն կնիկներն ու աղջիկները որոնք խօսեցուցին կիները քեզմէ գաղտնի ու լռեցուցին երբ դուն մօտեցար։ Ու ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref> չհարցուցիր։ Ու ահա վարագոյրը կը պատռի։ Կը տեսնաս ու ոտքերդ կը գամուին։ Վասնզի գեղը իր ոճիրները «էրող ու մր[ր]կող<ref>մրկող? մրրկող?</ref>» սէրերը սրտառուչ ու խորունկ խորհուրդով տրոփուն ինքնասպանութիւնները պատմելու համար երբեմն կը գտնէ վայրագ նիւթէն գերազանց գեղեցկութիւն ու բանաստեղծութիւն։ Գեղացին իր կեանքը յուզող դղրդող տրամները կ՚անցընէ իր երգերուն մէջ ու կը յանձնէ զանոնք հովերուն։ Չկայ եղերական դրուագ մը ուր իրերու բնական կարգէն շեղում մը արիւն ու մահ չտեղայ։ Որ անանուն աշուղի մը համատրոփ խղճմտանքը չխթանէ ու զայն չմղէ անոր «գովքը» հիւսելու ու չհասնի գեղին միջին կարեկցութեան ու չսաւառնի գեղին վերեւ փոխադրելով ամէնուն հոգիին տեսողութեան՝ սահմանափակ ցաւը օրինակի մը պէս կախելով զայն մեղքերով ու կիրքերով ու ցոփութեամբ յղփացած տուներուն վերեւէն։ Աւելի՛ն երաժշտութիւնը։ Պարզ խորունկ գրեթէ ողջ որ կը պտտի երկինքն ու գետինը խոնարհ հիւղակի մը լուսամուտէն թեւ կը բանայ կամ մռայլ պարտէզներուն խորը կը բաբախէ անհուն ողբերգական սրտի մը պէս որ չերեւայ<ref>չերեւաց սրբագրուած՝ չերեւայ</ref> բայց լեցնէ։ Որ ըլլայ աւելի աղուոր քան մարմինը մեռնող աղջկան ու համբուրէ աւելի խորունկ քան շրթունքները որոնք հողը կափուցած է ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref>։ Ան՝ որ բառերը շօշափելի կրակի մը ժապաւէնին վրայ կարծես կը հիւսէ կը շաղապատէ<ref>կը շաղակրատէ սրբագրուած՝ կը շաղապատէ</ref> կ՛այրէ անոնց հասարակ տարրերը կը զտէ անոնց օտարոտի ու այլամերժ թելադրանքները ու կը լուսաւորէ ամբողջ քերթուածը ըլլալով թեթեւ աղջկան ոտքերուն նմանելու համար երբ անիկա դէպի մեղքին պարտէզը կամ անկողինը կը վազէ ըլլալով ծանր մանրաքայլ երբ անիկա իր մեղքը շալկած Գողգոթան կը շուլլուի ու իր օրն ու արեւը կը խաչէ։ Ինչ որ վանկը բառը չի տար չի կրնար տալ ձայնը կ՚ամբողջացնէ նետելով անոնց վրայ մեր սրտերուն այդ անտեսանելի արիւնը որ չի վրիպիր կը ճամբորդէ հեռուներէն ու կը զգլխէ կը խենթացնէ կը սպաննէ մեզ նոյնիսկ երբեմն։ Ու այդ խռովիչ պատկերները այդ անուշ բայց մահացու մեղքերը ձայնին այլապէս կախարդ այլապէս անդիմադրելի շղարշովը թեւաւոր աղուորցած թրթռագին ճամբայ կը գտնեն մինչեւ հեռանկեալ աչքերը պատանի սրտերուն Ու չկայ տղեկ մը տասնէն քիչ մը վեր մանչ թէ աղջիկ որ չհասկնայ թէ ի՛նչ ահաւոր անպատմելի խորհուրդ ու արիւն ու բռնկում կայ սա զոյգ մը տողին մէջ
«Սիրեմ Նազի՜կ ընքուընիդ
Օսկի գըրիչէն քաշած»
երբ այս պատկերը թափանցէ անկէ ներս։ Ու չծանօթանայ դարձեալ ուրիշներու անոնց որոնց մեղքին նկարը կը հագնի ժողովրդային զգեստ տեղի մը անունի մը յիշատակի մը դրուագի մը հետ միս ու մարմին կը դառնայ ու կ՚իջնէ իբր ողջ իբր առջիդ կատարուող պատարագ հոգիներուն սրբարանէն ներս լուռ լուրջ յուղկաւոր շուքերուն կախարդ քայլերովը
Ճնճուղն է ինկեր ճիտը չըւանին
Կտցունքն է արուն գլխիկը տակով։
Բուբուլն է մեռեր ճիտը սայվանին
Աչուըները բաց պտուկը ծակով»
ու սրտառուչ ու անհասանելի ողբերգութիւնները բոլոր ծակ–պտուկներուն որոնք գեղին վրայ կը փրթին հարսանիքի եղանակներուն հսկայ ալիքի մը պէս կ՚ողողեն բոլոր խղճմտանքները աղջիկները ընելով լուռ մռայլ ու շլմորած այրերը ընելով կատաղի անգութ ու մոլեգնած մայրերը փուռ մը կրակի մէջ կը նետեն ու հայրերը մինչեւ ոճիր կը տանին։ Գեղը կը յիշէ այդ հայրերէն որոնք իրենց դրան շեմին վրայ իրենց աղջիկները պառկեցուցին ու մորթեցին։
Ու սորվեցա՛ն անոնք։ Ու քանի՛<ref>յաւելում շեշտի</ref> սորվեցան այնքան իրենց շրթունքները քաղցրացան իրարու վրայ։ Բայց տարօրինակ էր որ յաճախ վրայէ վրայ փակուող այդ շրթներուն պատկերը անոնք նմանցնէին դագաղի կափարիչներուն։ Ու տարօրինակ էր որ միսերուն կակուղ կծիկներէն արթննար անդիմադրելի ու անողոք մա'հը Ան հետերնին էր միշտ<ref>ստորակէտ սրբագրուած՝ վերջակէտ</ref> Երբեմն բակէն սայվան էն ճօճող չուանի մը պաղ օձացումովը։ Երբեմն ապառաժներէ վար երկարատեւ ու զարհուրագին վիժումով մը։ Երբեմն ճիտին մեծ քարով մը խորը լճակին։ Ու դժնդակը այն էր որ յաճախ մօտիկէն կը ճանչնային քերթուածին երգած զոհերը։ Ու դժնդակը այն էր որ անոնց պատահած էր երթալ սպանդի կայանները շատերու հետ քով-քովի համբաւով քարերը ճուլպանա (աղցան մը) փետելու ու քարեր գլտորելու անդունդին մէջ որ կը պղտորէր ու պատռող վարագոյրի մը նման տեղի կու տար ու կը դառնար իր անթափանց խորհուրդին։ Ու իրենց մտքովը քարերը կը փոխարինէին<ref>փոխանակէին սրբագրուած՝ փոխարինէին?</ref> աղջիկներուն մարմիններովը մատղաշ ու առանց քողի որոնք պսակին չմօտեցան քանի որ միւսները՝ քողովները ծոցի գիշերին փողոց դրուածները կը նախընտրէին լիճը ծանօթ իր ճամբովը ու նուազ ահարկու Ուռիով Քարը որուն տակ լիճը փորած է իր յորձանուտ անդունդներէն մէկը։ Ու անասելի վախ էր տղոցը մտքին մէջ պատկերը բոլոր ծակ-պտուկներուն։ Մահը մահէն կը վախնայ երբեմն կ՚ըսէ ժողովուրդը ու կը խորհի գուցէ այս դրուագներուն։ Աղջիկը օր մը քաջ եղաւ սիրելու չափ լճակի մահը։ Ան մտիկ էր ըրած հինաւուրց պատմութիւն մը որուն մէջ նոր հարսը ելած էր առանց դողալու կատարը Ուռիով Քարին ու իր մեղքը փաթթած հարսանեկան քողին մէջ՝ անդունդ էր մտած։ Դրուագը ունէր լուսնկայ ամառ Աստուածածնայ գիշեր մը երբ հեռաւոր այգիներուն մէջ տղաքը սիրերգ մը կու լային։ Ու դեռ ինչե՜ր ինչե՜ր։
Բայց եղերական է<ref>էր սրբագրուած՝ է</ref> զգացումը։ Պարապ տեղը չէ որ անոր անուն են տուած «մահուան չափ ուժով»։ Ու տակաւին տկար իսկ է այս բացատրութիւնը։ Երգը կը յիշէ պարագաներ որոնք դուրս են մարդոց խելքին սահմաններէն։ Գիշերուան մը գնով մեռնողնե՜րը։ Այնքան նոր է հիներուն ցուցմունքը այդ ուղղութեամբ։ Ու անոնք որոնք սիրուածի մը համար կրակ կուլ տուին։ Ու անոնք որոնք իրենց սիրածներուն ծիծերը կերան ու յետոյ զիրենք։
Բայց եղերական է զգացումը։ Մանաւանդ անոնց համար որոնց օրերը կարճ են կտրուած։ Կամ՝ որոնց կուրծքին տակ թաղուածը ուրիշ է խմորով։ Որ պիտի պատռէ կողերուն վանդակը ակօս-ակօս ու պիտի վազէ անմար բոցին նման ու պիտի վառէ մարմինը «ղերեզմանէն ալ ետքը»։
⁂
Ու տարբեր տարբե՜ր է առաւօտը։
Ո՞վ է ան որ կը շշնջայ Թումասին թէ վերջին անգամն է որ իր ծունկերը կրցան բարձրանալ այդ սանդուխներէն։ Ո՞վ կ՛ըսէ անոր թէ այս սենեակին առանձնութիւնը գուցէ վերջին անգամն է որ կը տրուի իրեն։ Ինչո՞ւ ան ինքզինքը կը քննէ կուրծքին խորունկէն։ Ու ինչո՞ւ աղջիկը ափը անոր ճակատին կը տեսնէ ու չի տեսներ թէ ինչքան է մնացած անուշ այդ տղայէն։ Ու ատ՝ մինչեւ ե՞րբ
Անիկա չի հաւատար գեղին վճիռին։ Որոշուած ամիսը անցած է շատոնց։ Ու յետոյ անակնկալ լոյսի մը մէջ կը տեսնէ ինչ որ չէր ուզած։ Ու կը զգայ թէ ինչ ունի իր քով։
Ու տղան բացած է բազուկները վսեմ ու կոյր անոնց մէջը առնելու համար Հայրապենց Նազիկը ան՝ որ մօրը պէս «օսկի» յօնքեր ունի ու անոր նման եփ ելած մարմին մը։
Ու ծանր ու տխուր է առաւօտը Հովը որ կու գայ պատուհանէն մատղաշ է ու թաց ու կը դպի տղուն արցունքի մը պէս։ Ու անակնկալ ու ծանր թախիծ է նորէն հեռուները բլուրներուն նստուածքէն ու անոնց երեսին դեղնող արտերէն Ու անոնց կատարին՝ անսովոր է ծառերուն գլխիվայր սուզումը մեծ կապոյտին մէջ։ Ու կլոր ու դեղին ճամբաներուն վրայ շուքերը կարծես դագաղ կը տանին։ Ինչո՞ւ այսպէս է առաւօտը
Մէկէն զանգա'կը։ Մեռելի զանգակը։
Ու ձայնէն՝ կը սթափի ըսելդ կու գայ մեռնող նոր հարսը Նազիկին առջեւ մեռած՝ չես գիտեր ինչո՛ւ եւ ի՛նչ ցաւով։ Տարուան մը հարս ու հիմա՝ մեռել։ Նազիկը լաւ կը ճանչնայ այդ բարակուկ աղջիկը որ իրեն բաներ էր պատմած։ Ան ազգական ալ կ՚իյնար իր մօրը կողմէն։ Ան ալ ունէր Թումասին պէս հազ բայց չհալեցաւ ասանկ (ու կը նայի տղուն՝ լարուած ու բարի<ref>լարուած ու բարի?</ref>)։ Ու զանգակին ամէն մէկ կանչին հետ օղակ–օղակ կը մտնէ մահը իր ճիւաղի մարմինը հաւաքելով ինչպէս է պատմութիւնը հեքիաթի մը մէջ։ Ու զանգակին ամէն մէկ զարկին հետ տղոց միսերը փուշ–փուշ կը կենան ու կը նստին իրենց ոսկորներուն վրայ։ Ու կը մսին երկու պատանիները
-– Մեղք եղաւ Կարմիրենց հարսին։
Ըսողը Թումասն է։ Ու չի կրնար մտածել թէ որքան սրտառուչ է այս կարեկցութիւնը իր շրթներուն վրայ Ու չի գիտեր թէ գեղը թաղը պառաւները գուցէ նաեւ մայրը վճռած են Թումասին ալ մահը Թէ տերեւաթափը վերջ չգտած ու ալանկ ի (հրապարակ) մեծ թթենիէն վերջին տերեւները չինկած զինքն ալ հողին պիտի տան ինչպէս կը հաւատայ գեղին անսխալ գիտութիւնը։
Ու տենդավառ պարմանի թարմ ու աննուաճ ու կոկոնի մը հոգիին պէս նուրբ ու անարատ գորովը որ պուտ–պուտ զանգակի ամէն մէկ գանգիւնին<ref>զանգիւնին սրբագրուած գանգիւնին</ref> հետ կը բարձրանայ անոր է՛ն անայց է՛ն հեռաւոր ու մութ ալքերէն Որ անոր մարմինը ծակոտկէն ու հոսուն բանի մը կը վերածէ ու միսին ամէն մէկ կէտին վրայ մուրացող շրթունքի մը պէս կը բաբախէ։ Ու երիտասարդ ախտաւոր ժառանգօրէն ճակատագրուած աղջկան ամէն մէկ ծալքէն<ref>ծալքերէն սրբագրուած՝ ծալքէն?</ref> կը բխի զգլխանքը կը բխի հոսումը այնքան կարօտով տենդով սպասուած հեշտութիւնը որ կը ծաւալի մեր շուրջը իսկութիւնը որ կը վազէ բայց չ՛երեւար որ կը փաթթէ բայց չի բռնուիր որ տղաքը կ՛առնէ՝ կոյր ու անողոք իր կրակին շդարշին մէջ ու կ՚ուտէ զանոնք։
— Մեղք եղաւ Կարմիրենց հարսին։
Ինչո՞ւ կը կրկնէ յիմար այդ տղան։ Չի՞ զգար թէ ինչ տարօրինակ է նախադասութիւնը իր շրթունքին։ Թէ իր օրերուն թիւը աւելի քիչ է քան տերեւներունը որ թթենիին ճիւղը ատանկ սեւ ու կռնծած կը հագուեցնեն ու վար կը նային<ref>վար կը նային?</ref> Եթէ գիտնար թէ Կարմիրենց հարսին հողքը չչորցած իրն ալ պիտի բանան գուցէ անոր շատ մօտիկ։
Ու կեանքը որքան իրա՛ւ ուժգի՛ն աղէտալի չափով մը համբուրելի կը դառնայ երբ անոր քովիկէն անցընեն մահուան մագնիսը։ Ու ինչպէս աղջկան մը միսը բզկտող խենթացնող սպաննող բան մը կը դառնայ երբ անիկա մօտիկը բռնենք հոգեւարքներուն ու հեքիաթին հաւաստումովը՝ նոյնիսկ նոր մեռելներուն։ Ու ի՞նչ անմիտ ի՞նչ անբարոյ բան է նորէն մահը երբ ատանկ զանգակի մը թեւերէն կը թռի ու չ՛երթար ու կը յամառի ճարտար ու հեգնող մեր համբոյրներուն վրայ քսելու իր մատին ժահրը բռնի անպատկառ ու չարախինդ։
Մե՜ղք մե՛ղք է Կարմիրենց հարսին։ Բայց հազար հազա'ր մեղք է Օվակենց Թումասին։ Կարմիրենց հարսը իր մուրատն առաւ։ Իր աղջիկնութեան ան պտտեցաւ բերանէ բերան ու կրակ ու դող ու երազ ձգեց մանչերու սրտին։ Աղուոր էր անիկա ու իր աղբիւր իջնելուն սպասողներ ալ կային։ Ու անիկա կարգուեցաւ ու ճանչցաւ աշխարհը։ Ան կ՛երթայ առնելով անկէ ինչ որ կրնայ տալ «ասդենական»ը։ Ու կ՚երթայ աղուո՛ր առանց մաշելու հազուագիւտ բախտով մը նոր կեանք մը ապրելու իր այդ մարմինը նորէն ապրելու գուցէ ուրիշ տեղի մէջ։ Օվակենց Թումա՞սը։
Ու երիտասարդ ու թրթռուն աղջիկը այս պատկերներուն ու յուզումներուն բեռանը տակ կը նայի պաղատող ու դեղին տղուն որուն պատանքն է պակաս։ Որ ծծեց խմեց իր միսերուն մէջէն տիեզերքին աղը բայց ծարաւ մնաց։ Որ զինքը գրկեց իր ուժերուն բոլոր կշիռքովը բայց չհանգչեցաւ։ Անոր ակռաներէն արիւնոտ աղեղներ ինկան եղերական մանեակներու պէս իր բազուկներուն ու ծիծերուն բայց որ կեցաւ սակայն մտիկ ընելով հեքիաթն ու երգը գինով՝ ու տարուած այդ վայրկեաններուն իսկ ու կղպեց բերանը։ Որուն ափերը անհուն աչքերու պէս թաց եղան իր մէջքին վրայ ու խորովուեցան բայց մտիկ ըրին Ու ան գառնուկի մը պէս խելօք ձգեց անոր միսերը։
Առաւօտը տարօրինակ է։ Զանգակը կը քալէ օդերուն մէջ։ Ու անիկա գուլ է երբեմն երբեմն ալ կրակ։ Անիկա թրջուած ու մսած կը թուի ինչպէս սա տղոց սրտերը։ Ու անիկա ուրա՜խ խենթ կը զարնէ ինչպէս է գեղը։ Զանգակը մահը կը տանի իր թեւերուն վրայէն ու ամբողջ աշխարհին ճակատագիրը ատանկ կը չափէ։
Ու տղուն շրթունքները՝ արիւնոտ կծկուն վառելով կ՛առնեն աղջկան մարմինը։ Ի՞նչ ջերմութիւն ու ի՞նչ հեւք ու ի՞նչ ճմլում որ կը թռին այդ աղեղներէն ու ի՞նչ կը փնտռեն անոնք այդ ճերմակ հողի՛ն մէջ որ միսն է միշտ։ Ու անոր մատներն ու բազուկները ի՞նչ հզօր անսպասելի ուժեր կը ճարեն կը հաւաքեն անծանօթ խորքերէ ու կը շինեն բաբախումը շարժումը պոռթկումը որուն առջեւ տեղի կու տան տեղի տուեր են անմատոյց բերդերն ու անմատոյց դուռները։ Ու ինչպէ՞ս անոր մարմինը կը հալեցնէ կարծես սա պահուն իր ոսկորներուն կմախք տրտմութիւնը տգեղութիւնը։ Բայց նայուածքը մանաւանդ՝ ուրկէ տեսնողները մինչ փտումը որդնոտումը կը հասնին մեր դիակներուն։ Ու անոնց աչքերուն լեզո՛ւն երբ արցունքն անգամ շոգի կը դառնայ ներսի հրդեհէն։
Տարօրինակ է առաւօտը Մսելու լքումի իյնալու ու չելլալու սա կախարդ առտո՛ւն Անիկա վերը գերեզմանատան մէջ կակուղ կ՛ընէ հողքցու գետինները որոնք մութին կը չափուին ու պիտի բացուին ու անոնց կու տայ պատանք<ref>պատանք? պատրանք?</ref> ու կրակ ու բեռներով մեղք կամ ծով-ծով կարօտ։ Ու անիկա հոս սա մութ տունին մէջ կակուղ կ՚ընէ աղջիկներուն սիրտը այդ ուրիշ գերեզմանները որոնք մէկ անգամ միայն կը բացուին իրենց կնիքէն ու արիւն կու տան ու արիւն կ՚ուզեն։ Ու առաւօտը այդ ափ մը միսին մէջ կը նետէ ափ մը խռովք տիեզերական գաղտնիքէն գինովութենէն։
Ոչ մէկ բառ։ Լեզուն աւելորդ ու գուցէ կեղծ է նման պահերու։ Լեզուն սիրոյ զգայարանքներէն ամէնէն աղքատն է ու ամէնէն գուլը։ Անոնք որ զայն կը լծեն սիրոյ աշխատանքին՝ ինքնախաբներ են յաճախ Ոչ մէկ բառ Շրթները գիտեն իրենց ընելիքը որ ըսելը չէ։ Ու փոթորի՛կը որ կը պոռայ անոնց կուրծքին դաշտերուն վրայ։
Ո՞ւր է հազը։ Ան՝ որուն գելումին սկրթումին «սղոցումին» տակ ատոր հակազդելու համար անոնք հասեր են հաշտութեան։ Որուն անդոհը մեղմելու համար աղջիկը տուած է իր ափն ու բերանը տղուն կարմիր հեկեկանքին։
Խաղաղ չպատմուող լռութեամբ խաղաղ է տունը։ Չ՚ելլար նոյնիսկ լացը Սողմէնին կոխցու<ref>Ծնթ – կոխցու – չաճող պզտիկ որ կը ճուայ անընդհատ Պառաւները կը հաւատան թէ «կոխք» եղած է այսինքն փոխուած` դեւերու կողմէ։</ref> աղջկան որ գիշեր ու ցերեկ կը ճուայ<ref>կը նուայ սրբագրուած՝ կը ճուայ</ref>։ Ամայի՝ փողոցը։ Գիշերուան պէս լայն ու հեռաւոր է տունին ու սենեակին ներքին ոլորտը ուր կը ձեւուին ու կը պտտին բնակիչներուն հոգեկան հոսումները ուր շօշափել կը կարծես աղջկան մը կուրծքը կամ խմել կը թուիս անոր ձայնը<ref>վերջակէտ սրբագրուած՝ ստորակէտ</ref> երկրորդ ու հոգեկան շէնքը։ Որուն մէջէն կը դպիս աղջկան մը հոգիին երբ անիկա հարս է գացած շատոնց բայց որմէ կը մնայ աննիւթ այդ ուրուայնութիւնը։ «Ճերմկած» գիշեր մը ինչպէս կ՛ըսեն երբեմն սիրահարները ու անոնց ետեւէն՝ բանաստեղծները։ Պտուղները անոնց գլխին հանդարտ կը կենան իրենց կլոր ու քաղցր կեանքը ու կը վանեն իրենց վրայէն մութին ժանգը շատցող լոյսին մէջ…։
Ու ահա հա՜զը։ Անդիմադրելի լեցուն ու շառաչուն։ Վարէն երբ նոր կը փրթի՝ խելօք ու կակուղ է ան։ Ու կը կլորնայ ձեւը առնելով խռչափողին։ Ու տղան կը դնէ բերանը աղջկանը բաց կուրծքին որ տապահար է՝ տարտամ ու անբացատրելի բանով մը։ Ու Նազիկին մատները կ՛անցնին անոր ճակատէն ու մազերէն ուր քրտինք չկայ ամէն անգամուան պէս։ Ու կը խղդուի հազը ծուէն-ծուէն պատռտուելով անոր կուրծքն ի վար։ Ու անոնք կը գրկուին ծանր հասուն կսկծագին։ Ու լրջութիւնը որ նոր է վրանին։ Ու ներքին հեծկլտուքը ոսկորներուն որ կը դղրդին։ Ու հեւքոտ տաժանքը անյագ տարփանքին որ կը բարձրանալ փրփրուն ու անսանձ ու կը բարձրանայ։
Բայց թոյլ լքուն է աղջիկը ու անշարժ են անոր բազուկները Ու ահա զանգակը որ վերջին իր զարկը կը զարնէ միջոցին սրտին ու աղջկանը սրտին։ Անոր աչքերը գոցուած են բոլորովին Կարմիրենց հարսին աղուոր մեռելին վրայ ու զայն կը տանին դէպի գերեզման։ Ու զայն կը թաղեն։ Ու կը գոցեն անոր վրայ հողը։ Բայց անոր բազուկները կը բացուին կակուղ ու կանչեղ Ան ակռաներով կը հիւսէ կզակները խեղդելու համար գուցէ նողկանքը թերեւս ձայնը գուցէ հեշտանքը Բայց անոր կուրծքէն գունդ–գունդ կլոր–կլոր կը փրթի շունչը ըսես մէկը բռներ է սրտէն ու մատովը կը սեղմէ ու թոյլ կու տայ զայն։ Ու ահա անոր մարմինը որ գոլուտ է ու փրփրուն։ Որուն հեւքը կ՚այրէ դիմացէն։ Ու կը բացուին կը գոցուին թարթիչներն ու բազուկները անծանօթ կշռոյթով։ Ու լանջքը կ՚ելլէ ու կը քաշուի նորօրինակ անլուր կշռոյթով։ Ու լուսնոտի մը պէս կը թրթռայ անիկա։
Ի՞նչ վախկոտ է Թումասը։ Մահուան նմանող այս պատկերէն ի՞նչ կը դողդղայ Ան չի գիտեր թէ աղջիկները ինչպէս կը մորթեն զիրենք։ Ու չի հասկնար երբ անոր բազուկները կը փաթթեն զինքը պինդ պիրկ կոտրելու չափ իր ոսկորները Ու անոնց մարմինները՝ իրարու կը տրուին առանց որ ամէն անգամուան պէս մատներ կեցնեն…
Թումաս չկրցաւ ոտքի կենալ։ Նազիկը չկար։ Իր ոսկորները անհունապէս ծանրացեր էին ու իր սրունքները առաձիգ ոստերու պէս անկիւն կը կազմէին երբ բազմոցին կռթնելով ջանաց բարձրանալ ծունկերուն վրայ։ Արիւն էր տախտակին վրայ։ Բերնին վրայ։ Ձեռքերուն վրայ։ Ու չկրցաւ կապել այդ կարմրութիւնը իր հազին բերումին հետ Բայց կը դողդղար։ Ու տարօրինակ էր որ ոսկորներն էին որ կը սպառնային տարտղնուելու։ Ու նստաւ կրկին։
Վարէն գոցուեցաւ դուռը։ Ու փողոցին վրայ Նազիկին քայլերը հնչեցին յստակ։ Ան չհասկցաւ թէ ինչո՛ւ եւ ո'ւր գնաց։ Ու անոր ամբողջ մարմինը կ՛ասղնտէին։ Կոկորդին տակ պղպջակումը ծայր տուաւ<ref>ստորակէտ սրբագրուած՝ միջակէտ</ref> հազէն առաջ այդ պատրաստութեան իմաստը գիտէր ան։ Անցուց բերնին թաշկինակը որ թաց էր չես գիտեր ինչով։ Ու սպասեց։
Արեւը ներս մտաւ։ Տաքուկ էր ան։ Բայց անհուն մսուք մը կը ծաւալէր անոր կռնակէն դէպի մարմինին միւս մասերը ուժով մը կը թօթուէր ու կ՛անհետանար քիչ վերջը նորէն<ref>նոր սրբագրուած՝ նորէն</ref> առնելու համար իր ողնասիւնը։ Նոր էր մսելու այս ձեւը։ Ու վախցաւ
Չգիտցաւ թէ ինչպէս ելաւ ոտքի Մոռցաւ զգուշութիւնը որով բարձրացեր էր Կոխեց ամուր ու մինակ՝ սանդուխի աչքերուն Խոնաւ բակին մէջ հատաւ շունչը բոլորովին ու կռնակը տուաւ դուռին<ref>գուռին սրբագրուած՝ դուռին</ref>։ Գոցուած աչքերուն տակ անգամ մըն ալ անցաւ սենեակին պատկերը անանկ քաղցր անանկ հեշտ որ նուաղեցաւ։ Բայց գիտակցութիւնը չէր մարած։ Դուրսէն անցնող կառքի ծանր ծեծկըւուքը քարերուն հետ ցնցեց<ref>ցնցեցին սրբագրուած՝ ցնցեց</ref> զինքը։ Բացաւ աչքերը Ու խորհեցաւ տուն դառնալու պէտքին։ Այնքան անզօր էին մատները որ գլուխն ալ գործածեց մղլակը շարժելու համար։ Դուրսն էր ու փողոցը ամայի աղուոր արեւի մը թեւին տակ։ Այն ատեն լեցուեցաւ կոկորդը։ Ու չկրցաւ կուլ տալ խուժումը ու երկու ահագին պուկ արիւն նետեց մայթի տակէն քալող ջուրին մէջ։ Ու թեթեւցաւ Իր ուժերը գտան զինքը հակառակ բոլոր յոգնութեանը քայքայումին։ Տուն անցաւ գրեթէ եկածին պէս
Տասնհինգ օր վերջը մատնող<ref>վերջը մատնող?</ref> խորհրդաւոր հոգեւարքով մը որ երեք օր տեւեց ու երկու հոգեդարձով մեռաւ անիկա։ Երբ շունչը վերջապէս բաժնուեցաւ իրմէ դէմքը գտաւ տեսակ մը խաղաղութիւն գոհ բան մը որ չէր հաշտուեր ոսկորներուն դժնդակ ու չար<ref>չար? չոր?</ref> լարուածքին հետ։ Ու կարելի էր ըսել թէ աղուոր մեռել մըն էր պատանի այդ դէմքը ուր կը պակսէր ողջութեանը այնքան դժնէ անդոհը հազին ու արիւնին։
Զայն թաղեցին գեղին բոլոր սրտառուչ արարողութիւններովը Ամէն անոնք որ զայն մեռած կը դաւանէին ամիսներէ ի վեր չէին հաւատար<ref>չեն հաւատար սրբագրուած՝ չէին հաւատար</ref> հիմա թէ անոր դագաղին ետեւէն կը բարձրանային դէպի գերեզման։ Անոր մայրը լեզու ելաւ բանաստեղծի պէս ու ըսաւ գովքերուն էն անուշները։ Ու յուզուեցաւ ամբարիշտ թաղը ու լացաւ։
Հայրապենց Նազիկը չտեսան անոր մեռելին վրայ տունը երբ դիակը լուալէն ետքը կը պառկեցնեն ու կը «գովեն»։ Չտեսան զայն դարձեալ եկեղեցին ուր ազապ աղջիկները կ՛արտօնուին ներկայ ըլլալու բացառիկ շնորհով։
Չերեւցաւ նորէն քառսունքի հացին։
⁂
Մինչեւ հարսնիքը Հայրապենց Նազիկը քիչ հեղ դուրս ելաւ տունէն։ Եղանակը ձմեռ էր։ Ձիւնը կը խղդէր մանաւանդ հորիզոնը ու մարդերը կը նետէր սենեակներու գերեզմանին ու աղջիկները՝ իրենց մութ կամ լուսաւոր երազանքին Ցուրտերը ուժով էին պառաւներուն<ref>ուժով էին պառաւներուն?</ref> որոնք ժամերգութիւնը չփախցնելու համար խրխայ խրխայ ի վրայ կը հագնէին։ Ու իր սենեակին մինակ պատուհանէն Նազիկ տրտմութեամբ բայց յուզուած<ref>բայց յուզուած?</ref> կը հետեւէր Օվակենց հարսին որ թի մը կրակը ձեռքը լերան ճամբայէն գերեզման կ՛երթար իր հետ տանելով Նազիկին հոգին
Նազիկին հոգի՛ն։ Հիմա բոլորովին մինակ այդ անիծուած տունին մէջ։ Անոր մեծ մայրը դարձեալ չէր նայեր անոր որբութեանը։ Ու անոր հայրը իր խոզերուն ու արջերուն որսովը տարուած շաբաթը հազիւ հեղ մը գեղ կ՚իջնէր լեռնէն վառօդի կամ ուտելիքի պէտքերով։ Ամէն անգամուն թմբուկը առջին իր որսերը սեւ ձիերու վրայ բեռցուցած՝ կը կտրէր գեղը իր ամբողջ երկայնքովը Ձորակի թաղէն մինչեւ խճուղին։ Ու կը կրկնուէին տեսարանները։ Ու փողոցներ կը լեցուէին անոր երգերովը հայհուչներովը գրգռութիւններովը։ Ոչ մէկը կը համարձակէր անոր մօտենալ ու հաշիւ ուզել։ Բայց գեղին մէջ նոր կազմուած երիտասարդութիւն մը որ աւելի լաւ գիտէր զէնքին պատիւն ու արուեստը ու կ՛ատէր թուրքերը ակռայ կը կրճտէր այդ թափօրներուն ետեւէն։ Չըլլար Զաքարը Հաճին իր փորձանքը պիտի գտնար այդ նորժմնուկ յաւակնութիւններէն։
Ու անոր աղջիկը միս-մինակ ճանաչումը ըրաւ նոր խռովքներու։ Ինկաւ անիկա ախորժակէ ու թթուի ծափերը<ref>Ծնթ ծափ – հողէ մեծբերան սափոր ներսէն կիտուածուն պահծուներու համար։</ref> ու քացախի շիշերը փնտռեց զարմանալով այս հակումներուն վրայ ու յետոյ վախնալով ու զգուշանալով։ Վրայի վրայ սիրտը կը խառնուէր ու օշարակները որոնք այնքան տագնապուն ու դողահար՝ կը պատրաստէր մեծ մօրմէն ծածուկ չէին բերեր սպասած հանգիստը։ Ու ով գիտէ ի՛նչ մանկական դիտողութիւններէ իր մէջ կազմուած գիտութեան մը նախապաշարումի մը մտիկ ընելով զգալ կը կարծէր թէ բան մը իր ներսէն կը տարածուէր դէպի դուրս անդիմադրելի ճնշումով մը հրելով իր փորին պատերը դէպի առաջ։ Ու կը հսկէր իր որովայնին միամիտ ու շլմորած որ կը պահէր թեր[ատ]աձեւ<ref>թերաձեւ? թերատաձեւ?</ref> գմբէթումը ու կը մնար ամէն ատենուան պէս անկնճիռ ու դեղին։ Կ'ապահովուէր Բայց քիչ ետքը կը տառապէր կրկին՝ հաստատելով հրուելու այդ զգայութիւնները կոնքին ոսկորներուն վրայ Ու վախուն կը չափէր նորէն երկու ոսկորներուն բացուածքը թիզովը<ref>յաւելում ստորակէտի</ref> ամէն օր։
Այս մենութեան ու այս մղձաւանջին մէջ անիկա օգնութեան կանչեց իր կցկտուր ծանօթութիւնները։ Գեղի աղջիկները ամէն բան կը սորվին գործի ճամբով։ Ու քիչ էր գիտցածը Նազիկին։ Բայց ահաւոր անձկութեամբ համրեց օրերը։ Ու չեկաւ ինչ որ կը սպասէր։ Այն ատեն կեդրոնացաւ ինքն իր վրայ իր սարսափէն անդին անցնելով մտիկ ընելու իր փորը։ Անիկա կը պահէր կրկին իր սովորական թեր[ատ]աձեւը<ref>թերաձեւ? թերատաձեւ?</ref> նոյն պարոյրով։ Ու անոր թիզը ոչինչ աւելցուց։ Բայց իր մատները իր միսերը գտան քիչ մը պիրկ թեթեւ մը լարուած։ Փորձեց ծիծերը ու ախորժեցաւ անոնց կարծրութենէն ինք՝ որ կը մտահոգուէր իր այտերէն Տրտմած էր շատ այն օրը երբ հայելիի մը անկիւնին (Նազիկը կը վախնար ամբողջ հայելիէն գիւղական նախապաշարումով) տեսաւ դէմքը որուն միաձոյլ կլորը կարծես կը խախտէր ու ոսկորներու շուքը կը գծագրուէր տարտամ խորքերէ։ Ու յետոյ պզտիկ անախորժ դեղին բիծեր ցաներ անոր այտերուն վրայ աչքերուն տակովը քիթի զոյգ զառիթափերուն կը բուսնէին դանդաղ ու նեղող բորի մը պէս որ կը ծաւալի Անոնք օրերուն հետ կը մեծնային ու իրարու կը միանային տգեղ ոստայնի մը նման Բայց ինչ որ խորապէս յուզեց զինքը հաստատումն էր ատիկա իր այտերու թուլացումին։ Իր երեսին միսերը կը լխկէին իր կոպերը կը հաստնային ու մորթը կարծր փայլ մը կը հագնէր հակառակ կակուղցող դնդերներուն։ Չէր կրնար հասկնալ ու կը խորհէր։ Հիմա՛ որ ատոնք ծծող շրթներն ալ չկային։
Ու թաղը կ՚ապրէր իր անզգամ ու բարեմիտ<ref>բարեմիտ?</ref> մոլութիւններն ու մեղքերը նոյն անփութութեամբ առանց զգածուելու Թումասին եւ ուրիշներու մահէն։ Ու անիկա կ՚անգիտանար Նազիկը ու բոլոր Նազիկները։ Ցուրտերուն հետ ժողովքները փոխադրուած էին ներս հողէ օճախով<ref>հողէ օճախով?</ref> մեծ սենեակները։ Օվակենց տունը իր փեղկերը ընդմիշտ գոցած իր կրկնադիր վարագոյրներուն խորը մասամբ պատնուած կը կենար անայց ու չարագուշակ։ Մեռնիլը մանաւանդ մատաղ մեռնիլը նոյնքան մեղք է որքան հիւանդ քաշքշուիլը ու բանի եար չըլլալը։ Ու անոր խորէն առտու ցերեկ իրկուն Օվակենց հարսին գովքերը անուշ լեղի սրտագրաւ որոնք թաղին վրայէն լալկան սարսուռ մը կ՚անցընէին։
— Պայխո՛ւշը – կը վայէին կնիկները թօթուելով իրենց փէշերը ու հանելով կօշիկը ձախ ոտքերէն։ Ու չար ու բամբասող էին անոնք։
— Թող քաղաք տանէին – կ՚աւելցնէր ուրիշ մը։ Ու կը մեղադրուէին<ref>կը մեղադրուէր սրբագրուած՝ կը մեղադրուէին</ref> Ձորակի թաղը անոր լեռնցի բնակիչները։ Անոնց կարծիքով Օվակենց կծծութիւնը կերած էր տղուն գլուխը շէնք–շնորհք բժիշկի մը դարմանը չփնտռուելով։
— Ծառուկենց Վահանն ալ ատանկ էր։ Ստամպոլ տարին հիմա տալիան ի պէս տղայ է – կաւելցնէր Ակոբ Քեռին որուն մէկ աղջիկը՝<ref>յաւելում բութի</ref> տարուան մը հարս՝<ref>յաւելում բութի</ref> ետ ղրկուած էր իրեն արիւն թքնելուն։ Ու անհոգ-անհոգ կը պատմէր<ref>ջնջում ստորակէտի</ref> քոնեակով սուլֆաթոյ ին հրաշքներուն վրայ
Կամաց-կամաց մեռելը սկսաւ թաղուիլ։ Խօսակցութիւնը կը կեդրոնանար Նազիկին վրայ որուն ենթարկուած փոփոխութիւնը մօտ էր գուշակուելու։ Միւս կողմէ՝ առաջ կը տարուէին հարսանիքի պատրաստութիւնները։ Սնտուկին տուն մտած օրը պզտիկ ժողովք մը ըրին պառաւները հակառակ անհանդուրժելի ցուրտին բակին մէջ։ Նիւթ չունէր ժողովը։ Բայց Հաճի Խաթունին համար մաղթանք ընելով անոնք կը հպատակէին իրենց մեծ մայրիկի բնազդներուն Ամէնքն ալ հարսնցու թոռներ ունէին ու «երեսի ջուրով» հարսանիք մը գեղեցիկ յուզում մըն էր անոնց ա՛լ<ref>այս սրբագրուած՝ ա՛լ?</ref> չորցած սրտերուն համար։
Ծնունդի տօնին հայրը քաղաք մեկնեցաւ՝ բերելու պակասները օժիտին։ Կար ու կարկտուք բռնեցին Նազիկը իր տագնապներուն վրայ պահ մը խորասոյզ ու մոռացկոտ։ Օժիտին ճերմակեղէնները բաշխուած էին աղջիկներու որոնք Նազիկին յանձնելու ատեն իրենց աւարտած աշխատանքը կը կսմթէին երեսները թեւերը չարաճճի ու ժպտուն «բարի վայելում» մաղթելով։
Զաքարենց Մարիամը կեսուրը շաբաթը հեղ մը կու գար հարսնցուն բաղնիք տանելու Ծնունդի շաբթուն տկարութիւն պատրուակելով՝ Նազիկ չգնաց աւանդական բաղնիքը։ Սկսած էր վախնալ պառաւին ու մանաւանդ անոր աղջկանը Ռահանենց հարսին խուզարկու նայուածքներէն։ Իրականը այն էր որ մայր ու աղջիկ հպարտ էին իրենց համեստ տուներուն համար ասանկ աղուոր հարս մը ունենալու փառքովը։ Ու գորովով կը փայփայէր Մարիամ մայրը անոր մարմինը ու կը շփշփէր անոր կողերուն քաղցր կաղապարումը Ու իր տղուն բախտովը տարուած՝ մտքէն չէր անցըներ աղէտը որուն առաջին վարագոյրը պատառ-պատառ ինկած էր արդէն առջին լուացուող սա շնորհալի մարմինին վրայ։
Կաղանդի գիշերը մեծ մայրը գնաց Օվակենց մեռելին։ Հակառակ բուռն ստիպումին չկրցաւ հետը տանիլ Նազիկը։ Տօնական բան մը կար օդին մէջ որ ճնշեց աղջկան։ Ուրիշներուն զուարթութիւնը չենք տեսներ ոչ թէ մեր ցաւին այլ մեր ուրախութեանը համար։ Աշխատեցաւ մնալ հանդարտ ու չլալ։ Կը նեղուէր աւանդութենէն։ Բայց օճախով սենեակը պզտիկ լոյսին մէջ որ պատին կ՚արիւնէր մռայլ բանով [մը]<ref>յաւելում բառի՝ մը?</ref> կը տպաւորէր։ Կարծեց թէ կը տեսնէր ու նայէր իր մեղքին մէջ։ Ու դուրս սրահը անցաւ բոլորովին մինակ ըլլալու համար։ Քովի տունէն Դադէն Մէրը կ՛որոտար։ Ասդիէն՝ Սողմէնին աղջկան ճուոցը։ Ու զգաց որ մինակ չէր։ Իր մտածումը ելլելով իր անորոշ զարկէն թանձրացաւ ու կրկնուեցաւ։ Պիտի խօսէր անոր հետ<ref>Պիտի խօսէր անոր հետ?</ref>։ Բայց զսպեց բերանը Մէկը իրեն ըսաւ որ ելլէ վեր։ Անորոշ էր նորէն վերը բայց երբ բարձրացաւ երկրորդ յարկը աչքերը գոց ու խարխափուն ծունկերը կախուեցան վար վար։ Ու կթոտեցան։ Ու տարօրինակ էր որ մեղքի օրուան զգայութիւնները կը հաստատէր իր սրունքի ջիղերովը երբ վար կ՚իջնար Թումասին քովէն։ Ու այդ մէկը ճշդուեցաւ կարծես։ Իրեն անանկ կու գար որ ան կը հեւար իր կուշտին խղդուած կարճ խժուքով իսկ եւ իսկ Թումասին բերանէն հիմա որոշ էր վերը։ Անիկա յառաջացաւ սրահին մէջ բայց կանգ առաւ սարսափով։ Ոտնաձայներ կային ծանօ՛թ ու ատով աւելի զարհուրելի։ Թումասը կը քալէր։ Բռնեց սիրտը չիյնալու համար։ Շարժումը ցրուեց իր արիւնին խուժումը եւ լսեց որ քովի տունէն մէկը կը հեռանար։ Ապահովուած էր։ Ուզեց վար իջնալ բայց պզտիկ սենեակին տգեղ ու մինակ լոյսը փռուեցաւ մտքին առջեւ
Թթենիի տերեւները հաւաքուած էին անկիւնները՝ կազմելով սեւ եւ ուռած եռանկիւններ։ Հովը կը խօսեցնէր զանոնք ցնորական բերաններու նման։ Ինչո՞ւ մտաւ մեղքին սենեակը։
Անապակի պատուհաններէն բաց ու մութովն իսկ տպաւորիչ էր երկինքը։ Լիճին կողմէն լուսնկան կը զարնէր խորտուբորտ առաստաղին ուրկէ կախ պտուղները անրջական ջուրի մը մէջ թաթխուած՝ կը դողային կամաց–կամաց շարժելով կամ օրօրուելով իրենց հիւսքերէն ու բոլորակներէն։ Փողոցը ծածկուած քալող լոյսերով չերեւցող ոտքերու կարծր աղմուկովը։ Ցուրտ կար։ Բայց հաճելի բարեկամի պէս որուն կարօտը ունեցար։ Նազիկը տուաւ կուրծքը պատուհանին։ Հեռաւոր բլուրները խոշոր ու տժգոյն զանգուածներ էին որոնց միաձեւ սեւը կ՚աղօտէր չես գիտեր ի՛նչ նշուլումներէ։ Ու անոնք կը նմանէին երկինքէն փրթած ու վար ինկած բաներու պահելով շոգեւորում մը իրենց անցքին փայլէն։ Բայց տխուր էր ու ցուրտ երգը տղոց որոնք գիշերը ելեր էին տունէ տուն պտտելու։ Ու յետոյ հերուան այս պահը երբ ինք ալ գացեր էր Թումաuենց տունը ու գօտի նետած։ Ինչպէ՜ս<ref>Ինչպէս սրբագրուած՝ Ինչպէ՜ս</ref> առեր էր ներս անոր մայրը։ Ինչպէ՜ս<ref>Ինչպէս սրբագրուած՝ Ինչպէ՜ս</ref> անճառ երանութեան մը մէջ բռնած էր տղան իր ձեռքը ու նայած տարուած ու երկար։ Հանդարտ այդ տեսարանը գոցուեցաւ մէկէն հիմա նորէն նոյն Թումասն էր որ կ՛ելլար մութին ծոցէն։ Ու աշնան առտուն էր։ Ու զանգակ կար օդին մէջ։ Ու գրկած էր ան իր մարմինը անանկ սրտանց անանկ փաթթուած որ զգայութիւնները գրեթէ կրկնուեցան։ Ան ապրեցաւ մեղքը կամաց մանրամասն ու խորունկ։ Յանկարծ դողդղաց։ Ցո՞ւրտ էր։ Իրեն այնպէս եկաւ որ փորին մէջ բան մը դարձաւ։ Ձեռքը տարաւ որովայնին։ Ոչինչ։
Ու բացուեցաւ անդոհը անոր հոգիէն ներս։ Զօրաւոր էր անիկա։ Իր յղի մնալէն ասդին քանի՜-քանի՜ անգամներ աղջիկը անցեր էր այդ տագնապանքէն։ Քանի՜-քանի՜ անգամ ճամբայ ելեր էր դէպի Աղուընակ Քարերը։ Ու խաղցած լուացքի չուանին հետ վիզը չափելով։ Բայց ամէն անգամուն ալ բան մը կեցուցեր էր զինքը։ Ու վախը չէր ատիկա։ Անիկա հաշտուած էր մահուան հետ։ Ու աչքին առջեւ կը բերէր միւսները իրեն պէս ծակ–պտուկներ որոնք անցեր էին վտանգաւոր գլուխէն ու կ՚ապրէին։ Տղայ ունէին։ Ու անոնց էրիկները դարձեալ որոնք ոչինչով տարբեր էին միւսներէն։ Ու կը հագուեցնէին իրենց կիները միւսներուն պէս։ Իր չարչարանքին մէջ չերեւցաւ ստուերը իր նշանածին որ անուն մըն էր արիւնոտ ու դաժան անուն մը։ Իր մէջէն զայն արհամարհելու որոշում մը միշտ կրցաւ փրցնել։ Ու կ՚երեւակայէր ծոցին գիշերը ու աչքերը կը մութնային ու կը գոցուէին ըլլար ատիկա լոյսին թէ խաւարին մէջ։ Ինքն իր մէջ շարունակ անիկա տեսակ մը մարզանք կ՛ընէր մահուան օրուան շատ պահերուն։ Իր կամքին վրայ իր բռնութիւնները նոյնիսկ իր մարմինին հետ բարձր ձայնով խօսակցիլը մտքին միամիտ յանդգնութիւնները կտրուկ ու կրակոտ իր որոշումները մահէն կեանք դառնալ կրնալու առաքինութիւնը որ յատկանիշն է պատանիներու տարփանքին զինքը կ՛ընէին մշտագրգիռ նեղսիրտ ու մարդախոյս։ Բայց իր ջիղերը չէին դիմանար այս պրկումներուն։ Անիկա կը լքուէր ինքզինքէն։ Այն ատեն միսի խեղճ ու վիրաւոր կտոր մըն էր քակուած բան մը լարերը փետուած նուագարան մը զոր պատէն ա՛լ չեն կախեր ու կը նետեն անկիւն մը։ Ու կ՚ըլլար ան ամբողջ վիշտ յուսահատութիւն եւ մահ։ Կը զգուշանար մարդու աչքին իյնալու ու կը քաշուէր դուրս առաջները երբ չէր վախնար փորէն հիմա՝ մութ ու մինակ սենեակները։ Ու յետոյ դարձեալ գրգիռը կրակը մահուան դէմ կարծրանալու կամքը։
Սենեակէն ստիպուեցաւ փախչիլ սակայն երբ գերաններուն մէջ հեծկլտուքը ինկաւ։ Ցուրտը ուժով էր ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref>։ Ու սարսուռը կը կոտտար իր միսերուն ինչպէս գերաններուն մէջ։ Համբաւով գիշերն<ref>Համբաւով գիշերն?</ref> էր ասիկա ուր գերաններուն լեզուն խորհուրդ ունի ու կը պատմէ տարիին լաւն ու գէշը լսել կրցողին։ Ու միտքը ինկան կիները որոնք ունէին կախարդ այդ գիտութիւնը։ Կախարդի այս պատկերը թեթեւցուց զինքը մէկէն։ Գիտէր թէ —ո՞վ կ՛ըսէ այս դժուար բաները աղջիկներուն— անոնք կախարդները ամէն բան կրնային։ Ու նոյն վայրկեանին իսկ վճռեց գիշերով երթալ Դայեկ Մէլէքին որ միշտ տաք ու մեղքցող շեշտ էր ունեցեր իրեն համար։ Ան՝ որ տղայ չունեցող հարսներուն զաւակ կը ճարէր ու չուզողներունը կ՝առնէր։ Մեր ամէնէն խորունկ հոգերը կը վարեն մեր զգայութեան սարուածը դուրսէն անկախ։ Ճիշդ է ասիկա ժողովուրդներուն ինչպէս գեղջուկ աղջկան մը համար։ Ու այս քաղցր պատրանքն է թերեւս որ ապրիլը կարելի կ՛ընէ այսքան եղերական պայքարներու մէջ։ Զօրացած ու լաւատես՝ ան իջաւ բակ ու կը պատրաստուէր Մէլէքին երթալու երբ ներս մտաւ մեծ մայրը։ Կը դառնար մեռելտունէն։ Բայց անոր մռայլ ու պառաւ պատկերին դիմաց որ աւելի կ՚այլանդակուէր ձեռքի հեւացող լոյսին մէջէն անիկա վախցաւ կեանքէն։ Ատ չէ՞ր ինչ որ կը սպասէր ամէնուն։ Ու մտքէն անցաւ Կարմիրենց հարսին գեղեցիկ մեռելը։ Չէր խօսեր։
Պառաւը բռնեց ձեռքը։ Պաղ էր ու մեռած։ Հետեւեցաւ անոր մոռցած իր հերոսական վճիռները։ Գիշերը լայնցեր էր ու երթեւեկը ցանցառ։ Մտան պաղ անկողինը ու Նազիկը ձեռքերը փորին՝ իր տաք մարմինը տուաւ պառաւին միսերուն մէջ։ Տարիին վերջին գիշերն էր ու քունը հեռու։ Անոր հոգին փոխնիփոխ կը ճօճէր կեանքին ու մահուան հակադիր բեւեռներուն մէջտեղը։ Ու կ՛ըլլար դաժան սպաննող իրեն եւ ուրիշներուն հանդէպ։ Ու կ՚ըլլար նուիրուած զոհուող ու բարի աշխարհին հանդէպ։ Բայց կրցաւ ալ մտածել։ Ու կը մտնէր իր կեանքին բախտորոշ շրջանին։ Ամիսէն հարսնիքն էր…
Ո՛չ Թումաuիկը ո'չ ծոցի գիշերուան մղձաւանջը ոչ ալ ծակ-պտուկներուն ողբերգութիւնները՝ այցելեցին իրեն երազին։ Ան տեսաւ զարհուրելի պատկերը իր մօրը մահուան։ Ինչպէ՞ս եւ ինչո՞ւ այդ տեսարանը այդ գիշեր նոյն վայրկեանին կրկնուեցաւ մեծ մօրը ու թոռնիկին երազներուն մէջ։ Ու երկուքն ալ արթնցան։ Աղջիկը կու լար սարսափէն։ Պառաւը կը դողար ամբողջ ոսկորներովը։
— Ինչո՞ւ կու լաս։
Բայց դող էր անոր ձայնը։ Ու դող էին անոր ափերը ու սառո՛յց հաստ վերմակներուն տակ։
— Մաման տեսայ։
Պառաւին դողը կրկնուեցաւ։ Ու կը պրկէր մատները կարծես վանելու համար մղձաւանջը։ Ու անոր մատները քարցեր էին ու չէին կոտրեր գուրգուրանքի շարժումին համար մինչ թոռնիկը կը շարունակէր արտասուել խոշոր ու ջղաձգօրէն։ Անիկա գրեթէ գարշանքով ետ մղեց պառաւին խորտուբորտ ափը երեսին վրայէն։ Ու կը տառապէր անդիմադրելի ճնշումի մը տակ իր երազը պատմելու ու չէր կրնար։ Բառերը բամպակի կծիկներու պէս կը շարուէին իր կոկորդին ու չէին ելլեր։
Պառաւը թալթլելէն կեցաւ ոտքի Լուցկին չէր կենար իր մատներուն մէջ։ Անէծքով ու սարսռալէն վառեց պզտիկ լապտերը։ Մութը դեղնեցաւ անկողինին մօտերը բայց ուրուացաւ պատերուն տակովը։ Ճերմկած վարագոյրները ծեծուեցան իրենց վէտերուն ու քղանցքներուն վրայ մեղմ ու խորհրդաւոր։ Կը հեծկլտար աղջիկը գլուխը թաղած վերմակին տակը։
Տօնական գիշե՜րը։ Մինչեւ ուշ ատեն փողոցներուն մէջ ոտքերը չեն պակսիր ու դուռներուն մեծ ձայները ընդհատ կը տեւեն կէս գիշերէն շատ ետքն ալ։ Պառաւը վառեց օճախը։ Ու փաթթուած՝ իր հարսնութեան օրերէն մինչեւ հիմա քաշքշող սամոյր մուշտակին մէջ —որմէ կը մնար այնքան բան որքան մնացեր էր համբաւաւոր աղջիկէն Հայրապենցէն խրոխտ ու փառաւոր օրերուն առաջին անգամ ներս մտնող անդրանիկ հարսէն — անիկա խոթեց ձեռքերը ծոցը ու հեծկլտաց — կամաց ու ներսէն։ Բայց<ref>Բաց սրբագրուած՝ Բայց</ref> անհանգիստ էր։ Ելաւ օճախէն ու մօտեցաւ անկողինին<ref>ստորակէտ սրբագրուած՝ վերջակէտ</ref> Նազիկը անհուն զզուանքով ետ ըրաւ իր ձեռքը։ Դարձաւ իր անկիւնը կրկին։ Ու անոր մեղքը կը խոշորնար ու կը լեցնէր սենեակը։ Ու երազը կը թափառէր մտքին առջեւ տարօրինակ իրականութեամբ մը այսքան տարիներու հաստութեան մէջ իր բոլոր գիծերը կենդանի պահած դժնդակ երազը։
— Մե՜ղք է պապա'։
Կարծես թէ տունին ընդերքէն կը փրթէր այս գութի աղաղակը։ Պառաւը խաչ հանեց։ Լոյսը ձեռքին՝ մօտեցաւ անկողինին։ Նազիկը քուն էր։ Բայց անոր երեսին վրայ յստակ էր ողբերգութիւնը։ Պրկուած անհուն սարսափի մը մէջ անոր կոպիճները փոթ–փոթ կծկուեցան Ու անոր դէմքին միսերը ճմռքուեցան կարծես հարիւրով ասեղ անցընէին վրայէն։ Բաց էր բերանը ու բառերը փրթած ծուիլ-ծուիկ կը նետուէին ներս<ref>կը նետուէին ներս?</ref>:
— Մեղք է մամօ՜ կը խղդէ կոր մամօ՜։
Աւելի չկրցաւ դիմանալ ու թօթուեց ուժգին աղջկան գլուխը։ Բացաւ անիկա աչքերը բայց կը շարունակէր տեսնել խուժդուժ տեսարանը ու առանց ուզելուն ու գիտնալուն՝<ref>վերջակէտ սրբագրուած՝ բութ</ref>
— Կը խղդէ կոր մամօ՜…
Պառաւը չկրցաւ հարցնել։ Աղջիկէն աւելի կը վախնար։ Նոյն ատեն վրայի յարկէն<ref>յարկին սրբագրուած՝ յարկէն</ref> տունը սարսռաց լայն ու ծաւալուն գիծերով։ Տարիին վերջին գիշերն էր ու խօսող պատերը գէշ կը խօսէին։ Երկու սարսափներու մէջտեղ անիկա չէր գիտեր ընելիքը։
Մղձաւանջը գնաց Նազիկին աչքերէն։ Բայց դողը սիրտը իջած էր Ան ուզեց մեծ մայրը իր քովը։ Պառաւը հանեց հնօրեայ մուշտակը որ գետին ինկաւ փլող բանի մը ձայնովը։ Առանց լոյսը մարելու մտաւ անկողին։ Թոռնիկը փաթթուեցաւ անոր զգուշանալով փորէն ու իր դողը կը դողար անոր թեւերուն ու կուրծքին վրայ
— Մամo։
— Համմէ ձագուկս։
Պառաւը գորովոտ էր ու լուրջ։ Բայց աղջիկը տակաւին չէր հաւատար իր կոկորդին ազատ ըլլալուն այնքան զօրաւոր էր եղերական թաշկինակին այրուցքը իր մէջ։ Պառաւը գրկեց աղջիկը որուն երկու ձեռքերը մեքենաբար գամուեցան իր փորին վրայ։
— Մամօ՜։
— Սուս ձա'գս սուս
Օվակենց դուռը խոշոր ու տրտում գոցուեցաւ կարծես գերեզմանի մը վրայ։ Զայն ետեւէն փակող փայտեայ գերանը մխուեցաւ հաստ պատին մէջ։ Անոր սուր ու բզկտող ճռինչը երկարեցաւ ու մեծցաւ։ Բայց Նազիկ ձեռքերը փորէն առանց բաժնելու ցնցուեցաւ ամուր ոտքէն գլուխը։
Ու ահա կարաւանը մեռել տանողներուն։ Ու կարաւանը հարսնեւորներուն։ Ու անոնք որոնք կախուեցան ու խղդուեցան ու քարերէն վար թափուեցան։ Ու իր մայրը խղդուած բայց գեղեցիկ։ Ու Զաքարենց Զաքարը դաժան ու հոգի առնող։ Կապ չկար
այս յաջորդութեան մէջ։ Տունը նորէն խօսեցաւ ու պառաւը խաչ հանեց։
— Գլխունուս գալիք կայ Տէ՛ր – ըսաւ անիկա լսելի շշունջով մը։
Նազիկ չպատասխանեց։ Բայց նախադասութիւնը մարդկային բան մը տարաւ իրմէ ներս։ Պառաւը ճիշդ կ՛ըսէր։ Ու գոցեց աչքերը։ Կրնային գալ բոլոր գալիքները։ Վճռական չար աղջիկն էր որ կը յաջորդէր անկազմ խայթէն քայքայուած խեղճ արարածին։
Բ
Հարսնեւորներուն վերջին խումբն ալ մեկնեցաւ։
Զաքարենց Զաքարը քաշեց մեծ գերանը որ դուռը կռնակէն կը կապէր պատէ պատ։ Հաստ դժնդակ ձմեռ էր։ Ու ձիւնը տան առաջամասը գոցեր էր ծունկի խորութեամբ Զաքարը մտածեց Ողիմպոսի կիրճերուն որոնք մինչեւ իրենց պուկը կը լեցուէին հիմա ու պատահական ճամբորդներու։ Իր հոգին գթոտ էր ու բարի։ Անիկա՝ նոյնիսկ չբարկացաւ ձիւնի փաթիլներուն որոնք կ՛իյնային հանդարտ թրթռուն ու անհուն։ Գինով բայց լուրջ` թօթուեց գուլպաներէն ճերմակ խաւը։ Ափին կռնակովը անցաւ անգամ մը պեխերուն վրայէն։ Ինքն ալ չէր գիտեր թէ ձի՞ւն վար կու տար<ref>չէր գիտեր կու տար?</ref>։
Անցաւ տարածութիւնը։ Չէր տատաներ աջ ու ձախ ինք՝ որ այնքան գինովներու աջ ու ձախ ճորճորալը ծաղրեր էր ատենին ու կը սպասէր հիմա նման վիճակներու։ Սանդուխներէն ելած ատենը զգաց որ քիչ մը տարբեր էր աչքերուն չափը Բայց չխորացաւ Սանդուխի գլխուն՝ մայրը ծռեցաւ տղուն ականջին ու կամաց փսփսաց։ Առանց պատասխանի՝ Զաքար շտկուեցաւ երկրորդ յարկը։
Մայրը դարձաւ օճախով սենեակը։ Ձմեռը Սուրբ Սարգիսի դասական ձմեռ մը սաստիկ էր ինկած ու անակնկալի բերած նոյնիսկ ամէնէն ամրակազմ տուները որոնց պատուհաններու գիծերէն փրցուած էին ներսի թուղթերը։ Ու հակառակ մեծ կրակին սենեակը չէր տաքնար։
Մարիամը լուրջ հանդիսաւոր բայց պզտիկ մըն ալ մտազբաղ տեղաւորուեցաւ իր անկիւնը օճախին աջ եզրին գառնուկի իր կակուղ մորթին վրայ։ Հարսանիքի կրակ էր օճախինը։ Ու անոր քովերը սաքուին շրթներուն թեթեւ մուխ ունէին տակաւին մոմի ու կերակուրի մնացորդները։ Քովն էր աղջիկը Ռահանենց հարսը համակրելի ու փորձառու կնիկ որուն անուշ լեզուն զինքը փնտռել կու տար ամէն խճող ու դժուար կացութիւններու։ Ո՞վ գիտէ։ Ծոցի գիշեր էր։ Իրենց պարմանութեանը այս գիշերը կու գար պսակէն երեք օր վերջը։ Բայց հիմա օրէնքներն ու բարքերը փոխուեր էին։ Տէրտէրը Կիրակի իրկուընէ ստիպուած էր խաչն ու նարօտը արձակել։ Ու գեղին մեծնալովը թուրքերուն հետ կապերուն լայննալովը նոր ճամբաներուն նոր փորձանքներովը տասը-քսան տարուան մէջ մեղքերը շատցեր էին։ Զաքարենց Մարիամը անփորձ մէկը չէր բայց վերջին քանի մը պատահարները ամէն կեսուր վախի մէջ ձգած էին։ Ու վար դրած էր աղջիկէն զատ Էրկան Տշխուն։ Տունին մէջ քանի շունչը աւելնար պառաւը քիչ մը աւելի ուժով կը զգար ինքզինքը։ Յետոյ գործ ալ կար։ Կարմրած սաւանին նշանի սաւանին փոխադրութիւնը դէպի Հայրապենց տունը ատանկ ձիւնով աղջիկը մերժած էր այդ աւանդական պատգամաւորութիւնը։
Էրկան Տշխուն թաղին նորելուկ դայեկն էր։ Երկու զաւակով կանուխէն այրի ան չէր կարգուած ու գացած թուրքերուն գեղերը։ Աշխատող ու յամառ ծխախոտի ու շերամի գործերով մեծցուցած ու կարգած էր ջուխտ աղջիկները։ Խօսուած բայց մոռցուած՝ անիկա հիմա տիտղոսաւոր ու վարժ ծիսակատարն էր հարսներուն ծնունդներուն կնունքներուն ու մեռելներուն։ Կը սիրէր այս գործն ալ կտոր մը՝ նուէրին բայց մեծ չափով իր խորհուրդին համար։
Երեք կիներն ալ նստան։ Ու տեսնուեցաւ որ երեքն ալ ծունկի էին օճախին շուրջը։ Մէկ ու նոյն մտահոգութիւնը բռներ էր անոնց ներսը։ Ու պակաս էր խօսքը։
— Պաղ է։
Էրկան Տշխուն էր բան մը ըսած ըլլալու համար։ Ու ակիշին կեռ բերնովը մխտեց կոճի մը եղջիւրոտ գլուխը որ կոտրեցաւ։ Մէջէն թափեցաւ կրակը կարծես ոսկիացած ուղեղ մը պարպելով օճախի մեծ քարին վրայ։
—<ref>յաւելում խօսակց գծիկի</ref> Պաղ է – պատասխանեց Մարիամը նոյն թոնով։
Բայց կը զգային որ խօսքը անտեղի էր։ Բերանները չէին ուզեր շարժիլ քանի որ կիներուն կեդրոնը հոգեկան կեդրոնը ուրիշ տեղ էր հիմա։ Բայց փայտերուն ճարճատիւնը երբ կենար լռութիւնը կը դառնար աւելի տխուր ու երկիւղալի։ Գիշերը շատոնց անցած էր կէսէն։ Հարսանիքին շրջանակին մէջ աւանդութեան զետեղած ոգիները դեռ չէին ընկճուած աքաղաղին երկրորդ երգէն։ Տէրընտասին դեռ օր կար ու փեսայ կամ հարս խղդող դեւերը կը թափառէին տուներուն մօտը պաշտպանուած ձիւնին մուշտակովը։
— Գաւաթ մը ջուր – Մարիամն էր նորէն որ կարօտը պէտքը կը զգար մարդկային ձայնին։
Աղջիկը բերաւ ջուրը։ Ու գաւաթը ծանր էր անոր ափին։ Զաքարենց Մարիամը պուտ մը առաւ բռնի ու դրաւ գաւաթը գետին։ Չես գիտեր ինչպէս երերաց ու շրջեցաւ։ Կոտրեր էր։
— Յիսուս Քրիստոս – մրմնջաց պառաւը։ Վախը անցաւ երեքին ալ։ Ջուրը երկարեց իր թեւիկը մինչեւ կրակը ու փրփրելով շոգիացաւ։ Ու անոր ձայնը չարագուշակ էր դարձեալ։
— Բարով է բարով է – աւելցուց Ռահանենց հարսը ինքն ալ չհաւատալով իր բառերուն։
Էրկան Տշխուն լուռ մնաց։ Փոխարէն ելաւ ուղտի պէս ծունկերուն վրայ։ Անոր ականջները վերի սենեակին խորհուրդը կը հսկէին։ Ոչ մէկ շշուկ երկրորդ յարկէն։ Դուռը գոցուելէն ի վեր տախտակները ոչ մէկ նշան տուին։
Ու ձիւնը կ՚իյնար անհուն անաղմուկ։
Ու մէկ անգամէն բայց որուն ինչպէսը աւելի ետքը անկարող եղան բացատրելու իրենք՝ կիները գետինէն թէ առաստաղէն բուսաւ տագնապը։ Սկիզբները հազիւ զգալի՝ անիկա ուժովցաւ ու լեցուց երեքին ալ սիրտը։ Բայց անոնցմէ ոչ մէկը մտքէն անցուց մտահոգութիւնը հաղորդել քովինին։ Ինչո՞ւ կոտրեցաւ անոնց վստահութիւնը ու նայեցան առանձին–առանձին՝ բաժակին։ Անոր բեկորները կրակէն կ՚առնէին քիչ մը ճառագայթ ու արիւնի գիծերու պէս կը վառէին զանոնք<ref>կը վառէին զանոնք?</ref> պղտոր բերաններով։ Արիւնի յաճախա՞նք մը։ Կիները ընդզգացին ատիկա։ Մէկը յառաջացաւ նոյնիսկ «բարի նշան» ընդունելու ապակիին այդ գունաւորումը։ Յետոյ տխրեցան երբ բոցին դադրելովը կտորները տեսան սեւցած ու մեռած։
— Աշխարհք է
Էրկան Տշխուն էր ատանկ փորձառութեանց ամէնէն մօտիկը որ նետեց տարօրինակ նախադասութիւնը։ Բայց աւելի տարօրինակը այն էր որ անիկա կը թարգմանէր նոյն ատեն միւս երկուքին ալ խռովքն ու կասկածանքը։
— Ասչափ ատե՞ն տեսնուա՛ծ չէ – աւելցուց կրկին Տշխուն ու հեղինակաւոր իր շեշտը ճնշեց միւսները։ Այն ատեն զգացին թէ անիկա օտարն էր իրենց մէջ։ Ու ամէնէն քիչ կապուածը` վտանգին։
Պառաւը խոր շունչ քաշեց։ Նեղուեցաւ՝ զսպելու համար կատաղութիւնը իր շրթունքներուն ու բարկութիւնը ձեռքերուն որոնք կը հրուէին անոր ներսէն վանելու համար «ցուցանք»ը։ Յետոյ վտանգահար<ref>վտանգաւոր սրբագրուած՝ վտանգահար</ref> մարդոց մէկ բնական ճամբովը բարձրացաւ Աստծոյ արդարութեան։ Ինք Զաքարենց Մարիամը մրջիւնի վրայ չէր կոխած ու մտքով անգամ չէր մեղանչած։ Ու յիշեց Զաքարին հայրը որ իր աղջիկնութիւնը մէկ «Հայր մեր»ի մէջ<ref>ջնջում ստորակէտի</ref> թուղթ ծալածի պէս ծալեր էր։ Հովի զօրաւոր հոսանք մը բաւական հեռու պատուհանի մը փեղկերը խախտեց տեղէն ու սկսաւ ծեծել չարագուշակ աղմուկ մը թափելով փողոցն ի վար։
— Բադայինն է։
Ըսողը Տշխուն էր դարձեալ բայց դժուար հասկնալի է որ աննպատակ արտասանուած բառ մը երբեմն աշխարհ<ref>աշխարհի սրբագրուած՝ աշխարհ</ref> մը յուզում արթնցնէ իր ետեւէն։ Ըսողը օտար է յաճախ այդ ամէնուն։ Բայց ինքն ալ կը համակուի ստեղծուած հոսանուտով։ Կոստիկենց Բադան տաս տարուան հարս է։ Վեց տղու մայր։ Բոլորն ալ շահ ածեց<ref>Ծնթ – շահ ածել – Կատարեալ խնամքով վարուիլ։</ref>։ Տուն կառավարեց խելացի ու համեստ։ Մինչեւ այս օր մէկը անոր «մուխը դէպի քեզ» չէ ըսած։ Բայց անոր ալ պատմութիւն է պատահած ծոցի գիշերին։
Զաքարենց Մարիամի աչքին առջեւն է հիմա յստակ՝ իբրեւ թէ երէկ անցած ըլլար վիճակը մատաղ հարսնուկին։ Ինչպէս անիկա դուրս նետուած փեսային սենեակէն փողոց դրուեցաւ անլուր խաղքութիւնով ու հայհոյութիւնով։ Ի՛նչ կու լար անիկա երդումը թափելով երդումին վրայ իր հօրը գերեզմանէն մինչեւ սրբազան լոյսը վտանգելով իր աչքերուն։ Ինչպէ՛ս պատուհանները չշարժեցան ու ինք վար իջաւ ճիշդ ասանկ օդով առաւ աղջիկը ներս ու պահեց մինչեւ առաւօտ։ Ու փառք կու տար Աստծոյ իր ըրածին զինքը «արժանի կեցնելուն» համար Վասնզի համոզուած էր որ աղջիկը մեղք չէր ունեցած։ Անմեղութիւնը նայիլ կը նայի ու չի ծածկուիր
Վերի յարկէն տախտակի հեծքեր ետ բերին զինքը երազանքէն։ Երեք կիներն ալ ոտքի նետուեցան։ Էրկան Տշխուն կամացուկ բացաւ դուռը ու ճեղքէն հանեց գլուխը դուրս։ Լուռ էր սենեակը։ Հովը հետզհետէ կ՚ուժովնար։ Ու անոր աղմուկը կը յաղթէր պզտիկ ճիչերուն տունին խորքերէն արձակուող։ Տրտմած ու նկուն՝ մտան կրկին իրենց ծունկերուն կապին մէջ։
Ու չէին խօսեր։ Իրարմէ վախնալնո՞ւն թէ աւելի գէշ բանի մը սպասումին մէջ արձանացած։
Վայրկեան մը անոնց սրտերը անձկագին պրկումէ մը անցան։ Ատիկա սարսափը չէր։ Ատիկա գայթակղութիւնն ալ չէր։ Վերի սենեակին մէջ իրարու կու գային երկու հզօր ամէն բանի կարող անհատներու գերագոյն սրբութիւնները Ու վտանգի մը պարագային ոչ մէկը կրնար ճիշդ տեսնել վախճանը աղէտին։ Բադային ամուսինը գառնուկի պէս մարդ էր։ «Ափ մը աղ նետէ բերանը ճմլէ՝ ձայն չի հաներ» կը մտածէր Էրկան Տշխուն։ Հո՞ս։ Ու դադրեցաւ հետեւելէ ենթադրութեան։ Աչքերը կը սեւնային։
Ու ահա վերէն դրան ուժգին ու կատաղի բացուածք մը ոտքի նետեց երեք կիները։ Տշխուն արդէն կէսը գտած էր սանդուխին։
Անոր գլխին կը ցցուէր հասակը Զաքարենց Զաքարին ճերմակ շապիկով ճերմակ անդրավարտիքով կուրծքը կատարելապէս բաց։ Ու քիչ անդին մերկ սրունքներէն մէկը արիւնոտ փռուած էր գետինը աչքերը գոց մեռելի նման Հայրապենց Նազիկը։ Կիսամերկ էր ան ու մազերը հիւսքով։
Տշխուն ներս մտաւ երկուքին մէջտեղը։ Միւս կիները սանդուխին կէսին ստիպուած եղան կենալ։ Ու անոնց հատկտուն շունչը կը զատուէր լռութենէն։
— Սպաննեմ պըտը…
— Խե՞նթ ես ի՞նչ ես։
Տշխուն էր փորձ տաք իր ձայնովը ուրկէ բոլորովին չէր փախած կին տարրը ան՝ որ անպատճառ ու անմիջական կ՛ազդէ արուին վրայ։ Ան երկարեց բազուկը տիրական հաստատ երկուքին մէջտեղը։ Մէկ ձեռքն ալ հանգչեցուց տղուն բաց կուրծքին ու մեղմո՞վ թէ ուժգին — կիներուն ուժը այդ պարագաներուն չափողները միայն կրնան զգալ ատիկա — հրեց ետ բաց՝ աղջկան հասողութենէն։
Տշխուին<ref>Տշխունին սրբագրուած՝ Տշխուին</ref> այս յանդգնութիւնը անոր իրական տագնապը անոր աչքերուն սարսափահար պաղատանքը ու կակուղ միսերու այս անակնկալ հպումը մեղմեցին դիւահար տղան։ Սպաննող բնազդը արուին արիւնի վարժուած ու անկէ համ առնող երիտասարդի վճռականութիւնը տեղի տուին։ Ան ներսէն դուրս նետած էր Նազիկը չսպաննելու համար։ Բայց ուրիշ կիներու ներկայութիւնը ոտք էր հաներ կրկին իր հպարտութիւնը։ Ան շատ մօտիկն էր ոճիրին։ Երկու մատի խաղ կը բաւէր խղդելու համար այդ պոռնիկը։ Տշխուն իր ջերմութեամբը եփած կնոջ իր հրապոյրովը կեցուց անոր բնազդը։ Բայց այս նահանջը կիրքը ետ հրելու այս քիչ մը վատ համակերպութիւնը միշտ մաս կը կազմէր անոր նկարագրին։ Այս անգամ հակազդեցութիւնը դղրդեց անոր մարմինը։ Անոր կուրծքը կը նեղնար։ Լանջքին տախտակները անսովոր ծերպերէ օդ ճարել կ՚աշխատէին այս խղդուող տղուն որ կրնար չսեղմուիլ իր ոսկորներուն զրահին մէջ ու ճաթիլ մէջտեղէն։ Կեցած էր անոր շունչը։ Ու զարհուրելի էին աչքերը որոնց ճերմակին վերի մասը բռներ էր սեւ արիւն մը որ կը չարչարէր կոպերը ու անոնց տակ աղ-ջուրի<ref>յաւելում միացման գծիկի</ref> մը այրուցքը կը ծաւալէր ու նայուածքը անկարելի կը դարձնէր։ Բերանէն՝ բառի տեղ զսպուած կցկտուր շշուկներ սուլումի պէս սողոսկուն<ref>ստորակէտ սրբագրուած՝ միջակէտ</ref> աւելի վերջը տեսան որ փրփուր ալ կը ծամէր։ Ու ակռաներուն տակ գազանային յանկերգը ճմռթուած արիւնոտ ու խուլ՝
— Սպաննե'մ պըտը
Մայրը հասած էր արդէն։ Ան փաթթուեցաւ իր տղուն։ Ու բազուկները ուժով անդիմադրելի էին այդ պահուն<ref>վերջակէտ սրբագրուած միջակէտ</ref>
— Առջիդ մեռնիմ զաւակս։ Առջիդ մեռնիմ։
Չկրցաւ շարունակել։ Յուզումը սիրտին սաստիկ զարկը լերան պէս երիտասարդ մը զսպած ըլլալու իր միամիտ պատրանքը արգիլեցին իր բառերը։ Ու կը հեւար՝ գլուխը թաղած անոր կուրծքին մէջ։ Իր յուզումը լաց չեղաւ։ Յետոյ ի՞նչ կախարդական բանաձեւ էր որ ելաւ բերնէն ինքնիրեն յաղթելով ամէնուն
— Օտարին պոռնիկի՞ն համար
Հանգչեցաւ։ Մեր բառերը երբեմն ուժով են մենէ։ Ուրկէ՞ գտաւ այս մտածումը։ Ու ապահով անոր տպաւորութենէն ամբողջ սէր ու մայր՝ ան կրցաւ ըսել՝
— Չէ՛ օղուլ չէ՛ առջիդ մեռնիմ զաւակս։ Մեղք է արեւուդ։
Թէ՛ ձայնը թէ՛ ծերութիւնը թէ՛ մտածումը ազդեցին արտակարգ ճշդութեամբ։ Մէկէն տախտակամածին երկարած աղջիկը դադրեցաւ անոր համար իմաստ ունենալէ։ Ու մէկէն անոր մօրը այսքան մեղաւոր անցեալը բացուեցաւ իր դիմաց ու հեռացուց անոր աղջիկը օտար հողերու։
Զաքարենց Զաքարը կը ճանչցուէր իբր մէկը որուն բերանին բառը պարապ չելաւ երբեք։ Աւելի՛ն անոր անգթութիւնը որուն փորձը տուած էր քանի՜-քանի՜ անգամներ։ Ու մտքերուն մէջ թարմ էր ողբերգութիւնը վրանի մը որուն թիւրքմէնները սուրէ անցուցած էր օրօրոցէն մինչեւ ծերուկը տասներկու հոգի։ Ու սարսափելին այն էր որ անիկա նախճիրը գործադրած էր թուրքէ մը աւելի հաշիւով ու անողոք։ Ու այրած վրանը դիակները առանց պզտիկ հետք մը ձգելու սպանդէն Սուտի մը պէս այս պատմութիւնը նուիրագործեց անոր համբաւը։ Կառավարութիւնը բանտարկեց զայն ու Հաճիին միջնորդութիւնը փաստերու պակասը ազատեցին զինքը։ Այն օրէն ասդին անիկա գեղին ուժ[եղն]երէն<ref>ուժերէն? ուժեղներէն?</ref> մէկը նկատուեցաւ։ Ու կը դողար անոր արեւին մայրը։ Ու կը սիրէր անոր արու ու հայկական քաջութիւնը իր գեղը։ Աւազակներու դէմ՝ անիկա չսակարկեց իր արիւնը։ Երեք անգամ գնդակ կերաւ ու առողջացաւ։ Ու անոր պարկեշտութի՛ւնը որ սուրբի մը պէս ցանկալի ըրաւ իր նայուածքը։ Այս ամէնը բնազդական ճամբով մը ու արագ ու զօրաւոր տեսաւ մայրը որ անցաւ իր մտքէն<ref>որ անցաւ իր մտքէն?</ref>։ Ու անցաւ նոյն գիծով նաեւ Հայրապենց տունին Նազիկին մօրը «գմբէթ նետած» մեղքին ու հարսնցուին ու բոլոր ծակ–պտուկներուն Յիշեց Բադան բայց իր սիրտը չվկայեց ի նպաստ Նազիկին։ Ու պատուհասները որոնք աղջիկները կու տային իրենք իրենց։ Ի՞նչ հարկ՝ պատուհասումի գործը առնելու անոնց ձեռքէն ու յանձնելու սա առիւծ տղուն որուն մէկ մազն անգամ չէր փոխեր այդ պոռնիկներու սերունդին հետ։ Կը բաւէր աղջիկը փողոց նետել։ (Մտքէն չանցաւ Հաճիին վտանգը)։ Վճիռը կանուխ կամ ուշ կը պարտադրէր ինքզինքը։ Ծակ–պտուկները չէին ապրեր։ Եթէ անոնք չսպաննէին իրենք զիրենք գեղը իր արհամարհանքին դանդաղ ու անզգամ ծաղրանքին տակ կը չորցնէր զանոնք։ Կամ ինչ որ նոյնն էր անոնք կ՚երթային մօտիկ գեղերու հարս աղքատիկ կամ հրէշային էրիկներու որոնք իրենց ծննդավայրին մէջ աղջիկ չէին կրնար ճարել։ Ու այդ օտարութեան զրկանքին տառապանքին մէջ կը քաւէին<ref>կը բաւէին սրբագրուած՝ կը քաւէին</ref> մեղքը։
— Տշխու Հարս վար տար։
Անհուն էր նախադասութեան ժահրը։ Մայրը սկսաւ շոյել տղուն մազերը որոնք սուր էին խոզանակի կռնակին պէս։ Էրկան Տշխուն գրկեց աղջիկը որ նուաղա՞ծ էր թէ կը կեղծէր չկրցաւ գիտնալ ու տարաւ վարի սենեակը։ Մայր ու տղայ առանձին էին սրահին մէջ։ Տղուն շունչը ուժգին էր տակաւին։ Բայց մայրը վստահ էր թէ կոտրած էր ոճիրին զսպանակը։
Մէկէն դող մը ցնցեց այդ ամեհի երիտասարդը։ Կարծես մարմինին կազմածը պիտի քակուէր իր հիւսքերէն։ Մայրը կը զգար ասոնք ու կը խորհէր մեծ աղէտներու։ Դողին յաջորդեց ձգտուած կարծրացում մը որ ետ ըրաւ իր մօր բազուկները առանց որ տղան շարժում մը փորձէր։ Ու անոնք իրարմէ բաժնուած էին։ Մայրը՝ պզտիկ հակած դէպի հոյակապ իրանը իր տղուն որուն նայուածքը կ՚աշխատէր նայիլ ու չէր կրնար
Վարի սենեակին դուռը բացուեցաւ ու գոցուեցաւ Երկուքն ալ վախցան։ Կարծես կ՛ամչնային օտարներէն։ Օտարին ներկայութիւնը տղուն վիշտը բերաւ մարդկային սահմաններուն։ Իր բոլոր անգթութեամբը՝ Զաքարենց Զաքարը աղջկան մը նման գորովոտ էր ու բարի։ Ու խելքը կը հասնէր սա ողբերգութեան։ Ո՞վ էր յանցաւորը։ Ինչո՞ւ իր գլխուն կը բանային<ref>կը բանային? կը բառնային?</ref> այս դժոխքը։ Ու տկարացաւ թաղեց գլուխը մօրը ծոցին։ Սկսաւ հեկեկանքը այն չբացուող չաւարտող ելլալ չկրցող հեկեկանքը որ սուր հիւանդութեանց մէջ նշանն է մահուան։ Կիները կը ճանչնան ատիկա։ Մայրը խելայեղ ձայնով լաց մը ձգեց մեղմ ու լացնող<ref>լացնող?</ref>։ Ատիկա կ՛ընէր առանց գիտնալուն։ Բայց լացը անցաւ տղուն։ Հեկեկանքը յստակ[ա]ցաւ աչքերը վազեցին ու կուրծքը միացաւ արցունքին։ Ազատումին նշանն էր։ Անոնք որ չէին կրնար լալ կը խղդուէին։ Մայրը սփոփուած՝ համբուրեց տղուն աչքերը։
— Լա՛ց տղաս լա՛ց – կ՛ըսէր ինքն ալ լալով։
Ու անոր մատները հին ու նուիրական գգուանքը գտան վերստին ու խօսեցան տղուն ճակատին մազերուն կրկին ճակատին յետոյ ուսերուն կուրծքին անկէց աչքերուն՝ անա'նկ գորովոտ անա'նկ սրտանց ու համաժամանակ որ տղան մանկացաւ լքեց ինքզինքը։ Անոր շունչը քիչ-քիչ կ՚իջնար իր կանոնին։ Մայրը զգաց իր միսին վրայէն այդ նուազումը։ Հովը պատուհանին ծակտիկներէն ձիւնի հատիկներ կը նետէր։ Ցուրտը դպաւ անոր մերկ կուրծքին որ պաղեր էր։
— Ել տեղդ պառկէ։
Արցունքները չորցնելով՝ տղան նայեցաւ տխուր ճիշդ մանկան մը պէս որուն ամէնէն սիրած խաղալիքը կը կոտրի։ Աչքերը կը բաբախէին ու առարկաները շարժուն կը թուէին իր շուրջը։ Արցունքը չէր կրցած իր վազքին մէջ մաքրել արիւնին լերդացած կտորները որոնք նայուածքը կ՛ընէին պղտոր կտրուած կաթի պէս։ Բայց այդ աւերակին մէջէն կարելի էր կարդալ անոր ընդհանուր իմաստը ― անհուն հիասթափում նոյնքան մըն ալ ամօթ։ Վաղը առտո՞ւն։ Ի՛նչպէս երեւալ գեղին մէջ։ Ի՛նք Զաքարենց Զաքարը Յանկարծ իր մտքին մէջ ուրուականի մը նման տնկուեցաւ Հաճի Ստեփանը։ Ու զգաց անխուսափելին։ Անոր հետ չափուելու սպաննելու սպաննուելու հեռապատկերները եկան ու գացին։ Այս երեւումը զայն բոլորովին զինաթափ ըրաւ իր կատաղութեան վշտին ու նուաստացման մէջ։ Աղջիկը դադրեցաւ զինքը գրգռելէ։ Ան իր էրիկմարդութեան վայլող մրցորդը գտած էր Աղջկանը մեղքին պատուհասը պիտի տար<ref>պատուհասը պիտի տար?</ref> անոր հայրը։ Ու հպարտութիւն հերոսութիւն իսկ կար այդ պահանջումին մէջ։ Պառաւը չհասկցաւ թէ իր գիրկին մէջ ուրկէ ինկաւ այս խաղաղութիւնը իր տղուն վրայ
Հովի նոր յորձանք մը յարձակեցաւ լոյսին վրայ որ հատաւ ու նորէն հաւաքեց իր թելերը։ Այն ատեն առանց բառի մայրը առաւ զայն անոր ուսերուն տակէն որոնց հազիւ կը հասնէր հասակը ու երեք տարեկան մանուկի մը պէս զայն մեղմով քշեց դէպի սենեակը։ Դպաւ դուռին որ գոցուեցաւ ու լամպարին ջղաձգութիւնները հանդարտեցան։ Արագ ու ամօթահար ակնարկով մը տեսաւ վերմակին չարչարուած տեղը սաւանին ծալաւոր բայց ճերմակ հասակը։ (Մտքովը գնաց իր հարսնութեան առագաստին ու թեթեւ հպարտութիւն մը շողաց ու անցաւ իր դէմքէն)։ Վերցուց զայն անկողինէն անհուն զզուանքով։ Առաւ սնտուկին վրայէն միւսը պահեստը զոր իր ձեռքովը դրած էր հոն քանի մը ժամ առաջ։ Յետոյ առանց զգացնելու թեթեւ մը հոտոտեց վերմակը զոր գտաւ ապականուած ու փոխեց։ Այսպէս սրբուած գեղին մեծագոյն մեղքէն ու ամօթէն<ref>ջնջում ստորակէտի</ref> իր տղուն անկողինը հոն առաջնորդեց զայն որ հնազանդ էր ու կամազուրկ՝ գառնուկի մը պէս։ Անկարելի էր այս համակերպութեան մէջ կարդալ վիշտ կամ զայրոյթ։ Յետոյ առանց լոյսը փչելու —կը վախնար չարերէն<ref>Ծնթ – չարք – չար ոգիներ որոնք առագաստին շուրջը կը դառնան։ Անոնք թշնամի են մանաւանդ փեսային ու կը վախնան դանակէն։ Փեսան ունի դանակ։</ref> — շօշափեց անոր բարձին տակ փրկարար դանակը որմէ կը կապուէին ոգիները ու ելաւ դուրս դուռը շատ մեղմ փակելէն ետքը
Երկու կիները երեսի վրայ ձգած էին բազմոցին՝ հարսնուկը եւ կուկուզ ըրած կրակին դէմ։ Անոնք բառ չէին փոխանակած հետը Ու անիկա ոչ մէկ շարժում էր փորձեր։ Ցածուկ առաստաղէն լոյսը ինկեր էր անոր երեսներուն որոնք կը վառէին արտակարգ կարմիրով։ Իր բոլոր թշուառութեանը իր բոլոր ցեխին մէջ հոյակապ էր անոր աղուորութիւնը որուն վրայէն անցեր էր կիրքին ու վայելքին գերագոյն յուզումին ու անասելի ամօթին ճպոտը ու ոտք հանած անոր ամբողջ լարերը
Կեսուրը լուրջ ու թշուառ ու ողբագին՝ ձեռքերը ծունկերուն քիչիկ մըն ալ կորաքամակ՝ կեցաւ անոր դէմ ու նայեցաւ սուր վայրագ անողոք։ Այնքան թափանցող էր եւ ուժով այդ նայուածքը որ աղջիկը ստիպուեցաւ գոցել իր աչքը։
— Բա՛ց աչքերդ։
Զաքարենց Մարիամէն<ref>Մարիամին սրբագրուած՝ Մարիամէն — ջնջում ստորակէտի</ref> արդարութեան ձայնն էր որ հնչեց սուր վայրագ անողոք
Հարսը չշարժեց թարթիչները։
— Բա՛ց աչքերդ կ՛ըսեմ քեզի Աստծոյ կրակի՛ն գաս։ Բա'ց աչքերդ։
Պառաւին բառերը կը ծակէին սիրտը աւելի խիստ քան դաշոյն մը։ Ու անկարելի էր մտիկ չընել այդ հրամանին։ Դեռ երկու կիները իրար չէին կշռած ու Նազիկը չէր գտած իր ջիղերուն կծիկը։ Ենթակայ ու աղջիկ՝ ան բացաւ աչքերը աշխատելով չդողալ։ Բայց թարթիչները կարծես կը պատռուէին։ Ան կրցաւ դէմը նայիլ։
— Ինծի ինծի՛ – ձայնեց պառաւը աւելի կտրուկ – սանկ ամուր պի՛նդ ինծի նայէ։
Աղջիկը մտիկ ըրաւ ու բիբերը ղարձուց։ Բայց անկարող եղաւ հանդուրժելու պառաւին նայուածքը որ կրակի լեզուի մը պէս ծակեց իր աչքին ցանցը ու հասաւ թաքուն խղճմտանքին ու զայն դղրդեց։ Նուաղումի նման բան մը բարձրացաւ խայթուածքին բերանէն։ Մատնած էր ինքզինքը։ Տկարացաւ ու գոցեց թարթիչները։
— Ձունը մեր գլխի՜ն Տշխու հարս Ողջ–ողջ թաղեցէք ինծի։
Ու չկրցաւ շարունակել։ Անիկա մեղքը գտած ստուգած էր նայուածքին խորը։ Այդ պահուն հազուադէպ յստակութեամբ ան յիշեց Կոստիկենց Բադային ազատ ու անմեղ աչքերը։ Նազիկը պոռնիկ մըն էր։
Յանկարծ իր մաքուր կնիկի պատուախնդիր մօր բոլոր հպարտութիւնը խուժեց իր վրայ կարկուտի տարափ մը կարծես որ ծեծեց զինքը։ Ինքն ալ կի՜ն էր եղած ու ապրած այն վտանգներուն մէջ որոնք կիներուն «փէշին կը հետեւին» ինչպէս կը բացատրէր գեղին փոխաբերութիւնը Բա՞յց։ Վերցուց ձեռքը իջեցնելու համար զայրոյթի բռունցքը։ Կարծես իր աղջիկը ըլլար։ Այս մտաւոր մերձեցումը թուլցուց իր բազուկները նոյն արագութեամբ Մեղմացաւ։ Մարդկայինը երեւան կու գար իր կիրքին մէջ։ Անոր ձեռքերը ինկան իր ծունկերուն անզօր ու համակերպած զսպանակէն աւրուած շարժումներուն պէս։
— Մուրս ի վրաս մուրս ի վրաս Տէ՜ր – հեկեկաց շարունակել կրնալու համար։ Պարպուած<ref>պարզուած սրբագրուած՝ պարպուած</ref> էր իր ամբողջ դաժանութիւնը։
— Ի՞նչ էր մեր մեղքը էյ Կապուտուո՜ր – Ու ամբողջ ստրջանք ու գութ ու գորով<ref>կորով սրբագրուած՝ գորով</ref> էր այս անգամ արցունքը որ բառերուն հեղուկը ըլլար կ՛ըսես։ Ու իր տունին լայն ու տիրական ամօթին չափ անիկա հասկցաւ մարդկային թշուառութիւնը սա որբին որուն սպասող աղէտը անողոք էր ու ճակատագրական։ Անիկա միշտ ալ խաչով Յիսուսով սուրբերով մտիկ ըրած էր ծակ–պտուկներուն տրամները։ Ու գիտէր փորձանքը ատ անմուրազ «հարսներուն»։ Ու զղջաց քիչ առաջուան իր շեշտին չարութեան վրայ։ Բայց իր միտքը կանգ առաւ այս զառիթափին վրայ։ Իր տունին մէջն էր ան։ Ու անդրադարձաւ իր տղուն որուն երիտասարդի արիւնէն կարելի էր ամէնէն սեւաւոր բաները կասկածիլ։ Որ կրնար հիմա իջնել վերէն ու չորս մատով հաւու ճիտին պէս ոլորել անոր վիզը ու փրցնել ինքն ալ երթալ փտիլ զնտանին մէջ ու քաւել այս արդարութեան հարկադրանքը։ Ու ամէնէն բարեբախտ պարագային տարիներով խղճին վրայ պիտի պահէր այս անլուր ամօթին խարանը ու պիտի պտտցնէր իր երիտասարդութեանը հասցուած<ref>հասցուցած սրբագրուած՝ հասցուած</ref> այս վատ վիրաւորանքը։ Ու գաղափարներու այս շղթայէն անիկա հասաւ աւելի դժնդակին — տղուն եւ Հաճիին մէջտեղ անխուսափելի բախումին — որուն վախճանը եղերական էր՝<ref>յաւելում բութի</ref> ո՛ր կողմէն ալ նայէր
Դրաւ ձեռքը ծնօտին։ Մտածումները իրենց փոխուելովը կը դարձնէին նաեւ անոր արտայայտութիւնը երեսներէն<ref>արտայայտութիւնը երեսներէն?</ref>։ Օճախին մէջ կրակը հասած էր հարսանեկան շքեղութեան ու պզտիկ սենեակը լուսաւոր էր բացառիկ առատութեամբ Աքաղաղին երկրորդ կանչը զինքը կրկին իրականութեան դարձուց։ Ձիւները պատռող ու աղէտներ գուժող բան մը կար այդ ճիչին մէջ։ Երեք կիները ունեցան նոյն մտմտուքը։
Ի՞նչ ընէին պիտի։
Կարելի չէր տունին մէջ պահել ծակ–պտուկը մինչեւ առտու Բադան անգամ չպահեց անոր խելօքիկ էրիկը թէեւ գիտէր թէ մեղք չէր ունեցած աղջիկը։ Բայց ո՞ւր ղրկել այս ձիւնին։ Ու յատկանշական էր որ Հայրապենց տունը չէր այցելեր երեքին ալ մտքին։ Ու կը նեղուէր պառաւը։ Էրկան Տշխուն անճարակ դուրս կու գար ու չէր արժեր իր լեզուն ու իր համբաւը։
Իրականը այն էր սակայն որ բարքերը փոխուելու վրայ էին Ու դիւրին չէր օտարին աղջիկը ատանկ կէս–գիշերներուն փողոց նետել փեսաներուն կամ կեսուրներուն «հաճոյքին համար» ինչպէս վճռած էր երկու տարի առաջ կառավարութիւնը պատժելով բանտով ու տուգանքով մայր մը ու տղայ մը։ Բժիշկները քննեցին աղջիկը ու մեղաւոր գտան «անճարակ» փեսան։
Ու մէկէն մռայլ ու սեւ հետաքրքրութիւնը պառաւին մէջ որ միւսներուն մօտ վերածուեցաւ տխուր ախտավարակ բանի մը։
— Ո՞վ է… – հարցուց պառաւը ու կեցաւ նայելով քովիններուն
Աղջիկը կարծես զարմացած հարցումին յապաղումէն հանդարտ պտտցուց նայուածքը անոնց վրայ ու իրեն հոգին կը տեղաւորուէր իր մարմինին մէջ։ Անիկա կը սպասէր այդ գերագոյն վիճակին ու պատրաստուած էր ատոր ամիսներու մարզանքով մը։ Իրեն երեւակայածին պէս կը սկսէր տեսարանը։ Ու գոհ էր առաջին անգամ՝ հարսնիքէն ի վեր վասնզի դէպքերը քալած էին իր շինածէն տարբեր ճամբայով ու զինքը ձգած էին վայրկեաններուն դէմ ու ճակատագրին դէմ բոլորովին առանձին։
Ան գոցեց աչքերը ու կապեց լեզուն։ Այս հանդարտ հաշիւով ու քիչիկ մըն ալ արհամարհոտ լռութիւնը խթանի պէս ծակծկեց Զաքարենց Մարիամին հպարտութիւնը ցրուեց անոր մէջ գոյանալ առնող արգահատանքը ու դժնդակ հակազդեցութեամբ մը զայն նետեց անյատակ ու անկարող զայրոյթի մը մէջ։
Անիկա ուժգին թօթուեց հարսին մազերը։ Ձայնը խիստ էր ու պաղ՝ մետաղի նման։ Անոր չորցած մատներուն կծիկ մը դեղին մազ կառչեցաւ։
Աղջիկը պրկեց տաժանագին պրկումով<ref>յաւելում ստորակէտի</ref> թարթիչները։ Իր անցեալն ալ օգնութեան կը հասնէր ու վայրկեանին իրականութեան կ՚աւելցնէր մտածուածին բաժինը։ Վճռեց չբանալ մահուան իսկ գնով։ Կարծես այդ որոշումը պողպատէ կղպանքի մը պէս փակեց ու գամեց իր կզակները։ Շրթները հիւսուեցան իրարու կորսուելու աստիճան դէմքին ընդհանուր կաղապարին մէջ։ Այն ատեն այդպէս այլայլուած անիկա կը նմանէր տասը տարեկան աղջկան մը ուր սեռը չենք տեսներ Այնքան ինքը փախած էր իրմէ։ Կիները տեսան ատիկա ու շուարեցան։ Էրկան Տշխուն շարժեց իր փորձառու գլուխը ու եզրակացուց
— Կը մեռնին չեն ըսեր
Ճիշդ կը խորհէր ապրած կինը։ Անուն մը՝ նոր արիւններու գրգիռ մը միայն կ՛ըլլար միշտ։ Հեքիաթն ու պատմութիւնը համակարծիք էին այդ կէտին վրայ։ Ու աղջիկները շատ քիչ անգամ հասցէ ցոյց տուին։
Բայց նախադասութիւնը մեղմացուց աղջկան գիծերը։ Սեռը վերադարձաւ մէկէն։ Քիչ առաջուան «փորձանքն» էր նորէն։ Տեսակ մը հոգեբանութիւն<ref>հոգեբանութիւն? հոգեկանութիւն?</ref> հով ողողեց զինքը։ Կարծես ուրախ էր այս ամէնուն համար։
Ու ինքզինքը լաւ զգալու իր բնական խորքին դառնալու ու անկէ դէպի զգլխանքը տարածուելու այս զգայութիւնները այնքան որոշ արտաքին էին որ կիները վիրաւորուեցան այս անգամ՝ ընդնշմարել կարծելով «տուներէ օճախներէ հեռու» վիճակը որուն մէջ կիները կը մտնեն ինքզինքնին ծախելով։ Կատղեցաւ Զաքարենց Մարիամը որ գտաւ ամէնէն անողորմ սպաննող շեշտը խղդւուքով բայց դաժանօրէն յստակ բանաձեւը պոռալու համար անոր երեսին
— Դո՛ւրս տունէս պոռնիկին աղջիկը։
Երկրորդ «դուրսը» չկրցաւ արտասանել։ Պառաւին բառերը ցած էին բայց անհաւասարելի ժահրով։ Այդ հեւուքին մէջ անիկա դրաւ կէս դարու մաքրութիւն զոհողութիւն պատիւ ու ինչ որ մեր կիներուն աստուածային առաքինութիւնը եղաւ Անիկա վճռեց ժամ առաջ դուրս հանել տունէն այս դեւի ձագը։ Տղան կրնար գալ։
Ու դուռը բացուեցաւ Երեք կիներն ալ անակնկալի եկան։ Այնքան անաղմուկ տեղի ունեցած էր այս խուժումը։
Զաքար ներս մտաւ Հագած էր հանդիսաւոր օրերու զգեստները երբ գլուխը կ՛անցնէր փախցուելիք ծխախոտի թափօրին։ Հսկայ գօտիին փաթէն դուրս ինկած էր վեցհարուածեանին մռայլ կոթը որ սեւ կմախքի մը պէս կը նստէր կարմիր շրթունքին։ Ու վեց թիզ հասակով սուրը կը մտնէր կրկին անոր գօտիին վերէն ու դուրս կ՚ելլէր։ Անոր եղջերաւոր գլուխը ու ոսկեգունդ պոչը պատրանքը կը գեղեցկացնէին։ Ոտքին իր փառաւոր մոյկերը որոնք սրունքներուն վրայ սրունք մըն ալ կը դնեն։ Այսպէս հագուած ու այսպէս զրահուած՝ անիկա հպարտութիւնն էր տունին քաջութիւնն ու պատիւը՝ գեղին։
Երեք կիները ինկան անոր ոտքերը։ Յետոյ ատիկա անբաւական գտնելով՝ ելան ծունկի ու ամէն մէկը կառչեցաւ ո՛ւր որ հանդիպեցան ձեռքերը։ Ու անոնք փաթթուած անոր սրունքին բազուկին մէջքին կը դողային իրենց հետ դողացնելով հսկայ երիտասարդը ու մոռցած էին աղջիկը որ մնաց յստակ ու բարի<ref>յստակ ու բարի?</ref>։ Մանաւանդ անվախ տղուն նայուածքէն։
— Դո՛ւրս ելէք։
Զաքարն էր ձայնը կտրուած պարպուած ամէն կնիքէ։ Չէզոք ու նոյնիսկ էգ ինչպէս նկատեց աղջիկը։ Բարկութեան յուզումի ոչ մէկ երանգ
Կիները չշարժեցան։ Ոչ ալ լքեցին իրենց գրաւած կէտերը։ Խենթութիւն էր աղջիկը ձգել այդպէս գլուխ գլխի՝ մարդը հաւու պէս մորթող երիտասարդին հետ
Նուաստ ու մռայլ բան մը կար տեսարանին վրայ։ Լեռներուն ու կիրճերուն հրամայող աս տղան որուն նման սրտոտ ու զօրաւոր մէկը չունէր դեռ գեղը առանց իր ուզելուն ձեռքն էր ինկած կնիկներուն՝ ու սուրով ու հրազէնով<ref>ու սուրով ու հրազէնով?</ref>։ Վտանգի պահուն զինքը չի տեսներ մարդ։ Տղան այդ զինաւորումը տուած էր իր անձին հաւանական ոճիրի մը յաճախանքին տակ։ Ան վար էր իջած գտնելու համար Հաճի Ստեփանը ու անկէ անդին չէր կարելի մտածել։ Լեղի հետաքրքրութիւն մը զինքը շեղած էր կիներուն սենեակը։
— Դո՛ւրս ելէք կ՛ըսեմ ձեզի։
Էրկան Տշխուն փորձեց խօսիլ
— Դո՛ւրս ելէք։
Շեշտը տաք էր քիչ մը։ Կիները կը տառապէին կրկնակ միտքերու պայքարին մէջ։ Մայրը կը ճանչնար իր տղան որ այդ հանդարտ վիճակին մէջ մրջիւն մը անգամ կը խնայէր։ Բայց աղջի՞կը։
Ու յիշեց քիչ առաջուան իր զայրոյթը։
— Ելէ՛ք Ետքը կու գաք։
— Կը մորթես տղա՛ս։
Մայրն էր սրտառուչ խեղճ ու պաղատաւոր։ Գութն ու վտանգին սեւը<ref>վտանգին սեւը?</ref> զոյգ էին իր բառերուն վրայ։
— ՉԷ՛ մամա չէ։- Ու շեշտը այնքան իրաւ էր որ մայրը հաւատաց։
— Երդում ըրէ
— Հօրս գերեզմանին վրայ<ref>միջակէտ սրբագրուած՝ ստորակէտ</ref> երդում քեզի։ Չեմ մորթեր։
Քաջ ու ամբողջ էրիկ-մարդ<ref>յաւելում միացման գծիկի</ref> այս երդումին մէջ այնքան լրջութիւն ու իրաւ կար որ կիները համակուեցան անով։ Կրկնել չտուին ու դուրս ելան դրան տակը սպասելու
Հայրապենց Նազիկը մինակ էր վերջապէս գեղին ամէնէն անգութ երիտասարդին հետ։ Դեռ հիմա կ՛անդրադառնար ատոր վերի սենեակին մղձաւանջը չընդունելով ու մոռնալով։ Ու չէր վախնար։ Այս արիութիւնը զգայարանքներու հոսում մըն էր իր մէջ այն զգայարանքներուն որոնք վտանգի բացառիկ պահերուն կը չքանան կը կարծենք բայց որոնք կ՛աշխատին տագնապին ամբողջ ընթացքին սպասելով ամպրոպին անցնելուն։ Ու փոխանակ սոսկումին կեանքի անձուկին դանակին անիկա իր մէջ հաստատեց միւս այրուցքը սկրթուքը զոր անոր շրթունքները արթնցուցեր էին քիչ առաջ իր կուրծքին ու միսերուն վրայ։ Ու անոր բազուկներուն ապահով աղեղին մէջ տեսաւ ինքզինքը նորէն ինչպէս առաջ երբ մեծկակ կատուի մը պէս առած էր զինքը անոնց առնութեանը մէջ ու սեղմած գորովով փափուկ ուժով։ Ինչո՞ւ կրկնուեցան այս զգայութիւնները երբ սա երկաթներու մէջ պլլուած մարդէն ուրիշ շատ որոշ ուրիշ սարսուռներ աւելի բնական պիտի գային։ Ինչո՞ւ սա բացառիկ վտանգին դիմաց անիկա չէր մտածեր իր գլխուն այլ կ՛անդրադառնար բռնի ու հրուած անանուն քաղցրութեան ու խռովքին զոր հոսեցուցեր էր իր մէջ մերձեցումը անոր մարմինին։ Տոգորուած էր անիկա սիրողի այն երանութեամբ որ առանձնութիւնը կը ծաւալէ զոյգին շուրջը ու կը սպասէր որ անոր ձեռքերը երկննային իրեն պուպրիկի մը պէս վերցնէին զինքը կուրծքին կամ՝ մորթէին։ Երկու վիճակներն ալ կը պատկերէր նոյն ուժգնութեամբ նոյն առքով ու երանութեամբ։ Յետոյ զգաց ցաւեր համբուրուած կէտերէն։ Ցաւեր՝ փորէն ու բազուկներէն զիստերուն ու ծիծերուն վրայ։ Ու սոսկալի զուգորդութեամբ մը փռուեցաւ իր դէմ երկաթէ մարդուն ոտքերուն տակ ու աչքերուն առջեւ<ref>յաւելում ստորակէտի</ref> երեք ամիս առաջուան մինակութիւնը Օվակենց Թումասին հետ։ Այս դէմընդդիմումը բացատրեց իրեն իր մեծագոյն խորհուրդը։ Անիկա տեսաւ ու շատ յստակ թէ ինչ որ կինն էր իր մէջ տակաւին չէր առնուած չէր նուաճուած։ Թէ՝ էրիկ մարդը այր տարրը դեռ դուրս էր իրմէ։ Ու այս գիշերուան զգայութիւններով ու այր տարրին այսքան իրեն մօտ թրթռումէն ան հաստատեց որ նախորդ գրկըւուքին մէջ ինքն էր եղած էրիկ մարդը Ու ահա կը դառնար ան իր իգութեան մէկէն ի մէկ այն անորակելի բանին զոր մշակեր էր այնքան կանուխ անպատում ճամբաներէ հաւաքեր էր ցեխին ու արիւնին ու մեղքին մէջէն ու տուած անոր՝ ձե՛ւը իր զմայլելի մարմինին եւ որ պատրաստ էր հիմա յոգնած ու լեցուն փշրուելու համար բիւրեղ բաժակի մը պէս։ Ան կը գտնէր իր իմաստը։ Ու այս գիտակցութենէն դէպի պչրանքը դէպի ժպիտը դէպի թրթռումը անցաւ անիկա ծայրայեղ արագութեամբ Սեռը կը խօսէր իր մէջ։ Ան նետուեցաւ ոտքի փաթթուեցաւ անոր իրանին աշխարհի մը ուժովը հասցուց կրունկին վրայ կոխելէն բազուկները անոր իրանին ու գամուեցաւ անոր շրթունքներուն որոնք պաղ էին ու կղպուած։ Անոր փոյթը չեղաւ։ Կարծես նախապէս գիտէր ատիկա։ Օղակեց իր բազուկները աւելի ջերմ ու աւելի սերտ ու դրաւ երեսը անոր երեսին խռովիչ սրտագին ու անհունապէս ցանկայարոյց։ Այդպէս աւելցած անոր լանջքին վրայ՝ անիկա վայրկեան մը փակեց աչքերը ու անշարժացաւ։ Տղան խելօք էր ու զուսպ։ Իր կզակներուն վրայ զգաց արցունքը ու տեսաւ որ անոր հիւսուած թարթիչները ոսկեհուռ բան մը դարձեր էին պզտիկ լոյսին մէջ գոյն փոխելով ու դողալով։ Ու արիւնի առուակի մը նման կը ճեղքէին անոր այտերուն այդ այլապէս կախարդ դաշտը։ Այդ դիրքով՝ անիկա անմեղութիւնն էր որ ճամբայ կը գտնէ նոյնիսկ ամէնէն անմշակ հոգիներէն։ Բայց երիտասարդը սոսկաց երբ անոր մատները խաղացին իր մազերուն ու քիչ մըն ալ թարթիչներուն հետ։ Ու գորովանքը կոտրեցաւ։ Անիկա դարձաւ իր սառնութեանը։ Բայց գիրկէն չէր բաժնած։
— Ինչո՞ւ չես մորթեր – պոռաց անիկա կատղած արհամարհոտ խորապէս կին՝ վիրաւորուելով սառնութեան այս աստիճանէն։ Վար էր իջեր կուրծքէն ու կը կենար ոտքերուն վրայ հաստատ պատրաստ ընդունելու անոր հարուածը դանակը ո՛րը որ ըլլար։
Տղան չպատասխանեց։ Բայց իր ափին մէջ առաւ անոր թաթիկը որ դողդղաց։ Որքա՜ն<ref>Որքան սրբագրուած՝ Որքա՜ն</ref> շուտ ու ինչպէ՜ս<ref>ինչպէս սրբագրուած՝ ինչպէ՜ս</ref> պաղած էր անոր ձեռքը։ Կ՛ըսես արիւնը պարպուած միս ըլլար կախուած՝ չորնալու Ո՞ւր փախեր էր անոր կրակը։ Իր միամիտ տղու այս զարմանքը կոկեց անոր դէմքին դառնութիւնը (Աղջիկը յոյս ունեցաւ)։ Բայց ահա ուրիշ փայլակ մը կտրեց այդ խաղաղութիւնը։ Դէմքը բզկտուեցաւ պատկերին հուրքին տակ կարծես։ Ու կուլ տալով (կոկորդը ըրաւ այդ յատկանշական շարժումը) իր մտածումը գուցէ եւ անոր ամօթը հարցուց
— Ո՞վ է…
Ինքն ալ չէր յիշեր աւելի ետքը թէ ինչպէս կրցած էր ձայն գտնել հանել իր մեռած կոկորդէն
Բարակ շատ մեղմ գրեթէ կնիկի ձայն մըն էր ատիկա որ սխալ հնչեց հիմնովին սխալ երկաթեղէն այդ մարդէն։ Այս տխրութիւնը չվրիպեցաւ աղջիկէն որ անակնկալին առջեւ շուարեցաւ։ Բայց ըմբռնեց։ Ու նեղուեցաւ այս հակադրութենէն։ Չէր խօսեր։ Մէկէն անոր մտքին ներկայացաւ Թումասը որուն հատած շրթունքները երբեք այս տկար շեշտը չմատնեցին երբ իր միսերուն վրայ մահը կը լսէին։
Թողուց ձեռքը ու քայլ մը ետ առաւ։ Թումասը չտեսնելու համար՝ աչքը սեւեռեց կրակին որ յամառ հրաշքով մը ջնջուեցաւ ու եղաւ իրեն տունին վերնայարկի սենեակը նոյն աշնային կահաւորումով ու առաւօտով։ Թումասէն կը բարձրանար զգացումին յորդութիւնը մարդկայնութիւնը իգութիւնը ու ներեց անոր ինք` որ երեք ամիսէ ի վեր չէր կրնար յիշել տեսարանը առանց դառնութեան։ Ու ներեց հիմա նոյնիսկ զզուանքը յօրինող միւս տկարութիւնները<ref>յաւելում ստորակէտի</ref> ու հեւքը ու ոսկորներուն անապահովութիւնը ու քրտինքը արիւնը սպառումը նուաղումը մէկիկ–մէկիկ քակուեցան պատկերին խորքէն ու վերածուեցան գլխուն վրայի սենեակին մէջ միւս պատկերին ուր հեւքը ուժ մըն էր մահէն անհունապէս օտար։ Ուր ոսկորները կմախք չէին յիշեցներ ու երկաթի պէս հաստատ կ՚ընէին անոր իրանը։ Կը հիւսէին կուրծքը ու կը լարէին բազուկները։ Ուր հիւանդութեան ու ազազուն կրծուածութեան փոխարէն խաղաղ արձակութիւնը ապահովութիւնը անոր լանջքին որուն մէջ կրնար մտնել ու քնանալ։
Հակադրութիւնը կ՚աշխատէր անոր ուղեղին տակ։ Ու զայն կ՚ընէր՝ փոխնիփոխ՝ վայրագ վիրաւորիչ ու տկար զարնուած։ Չէր նայեր տղուն որ ճակատը սրբեց ոճիրէ՞ն<ref>ոճիրէն սրբագրուած՝ ոճիրէ՞ն</ref> թէ քրտինքէն ինքն ալ չէր գիտեր։ Ու անոր շունչին զօրաւոր խաղաղութի՛ւնը։ Ու անոր մարմինին ամբողջ հրա՜շքը որուն քանի մը ծալքերը տակաւին իր մատներուն վրայ իրենց զգլխանքը չէին մարած։
Կրակը կործեցաւ հալած շերտի մը քայքայումով։ Հովը կը զայրանար դուրսէն Բադայենց փեղկը կը ծեծուէր ու կը ծեծուէր խելակորոյս սուգի զանգակի մը նման անգոյ մեռելի մը ետեւէն։ Կիներէն ոչ մէկ շշուկ։ Ու տունը լուռ՝ բոլորովին։
— Ո՞վ է
Փափուկ ու կանացի ու մարդկային այս շեշտը դարձեալ կեղծ հնչեց աղջկանը սրտին։ Ան կը սպասէր ամէն բանի։ Հաշտուած էր ամէն կարելիութեան բայց ոչ այս տկարութեան։ Ու հովեր անցան իր հոգիէն։ Ու տեսաւ ինչ որ չեն սորվիր։ Ու հասկցաւ հեքիաթը ու բոլոր ոճիրները Ու զգաց թէ որքան ուժով էր ինք իր ափ մը մարմինով բաղդատուած սա հսկային որ պատրաստ էր ծունկի գալու իր կրունկները լզելու հերիք է որ ուզէր ինք այսինքն՝ շարունակէր ինչ որ սկսած էր քիչ առաջ անոր կուրծքին վրայ։
Երիտասարդը խոնարհած էր իր ծունկերուն ծխնիին վրայ։ Անոր սուրին ծայրը մխուած էր գետինին խսիրին ու կը բզկտէր անոր կակուղ նեարդները։ Այդպէս փոքրացած՝ անիկա ստուերն իսկ չէր իր երիտասարդութեան։ Անկէ փախած էր ինչ որ շիներ էր իր անունը։ Խելօք ու մեղքցուելիք էր ան խաբուած աղջկան մը պէս։ Այս քայքայումին դէմ կ՛ամրանար անդին աղջկան հմայքը։ Ոտքի էր ան ու երկարած միշտ իր ձեռքը որ կը դառնար տղուն սառած մատներուն մէջ կախարդական հմայեկի մը նման։ Ու եկաւ կարեկցութիւնը։ Միւս ձեռքը դրաւ անոր ճակատին ուրկէ կրակ կը փրթէր։ Անոր յոգնած ու նուաստ դէմքին տրտմութիւնը անցաւ իրեն։ Բայց ինչո՞ւ կը հարցնէր։
Ինքնիրեն այս հարցումը՝ առաջ բերաւ իր մէջ նոյն հակազդեցութիւնը։ Կարծրացաւ կրկին ու վերադարձաւ իր քիչ առաջուան ոզնիի հոգիին։ Սեղմեց ինքզինքը բայց այդ պրկումը կը քայքայէր զինքը։ Տեսաւ որ մէջքը կը նեղնար։ Յետոյ բացուելու պայթելու ազատելու մղում մը տակնուվրայ կ՛ընէր իր հաշուըւած կարծրութիւնը։ Ու բացաւ բերանը
— Չեմ ըսեր…
Ինքն ալ չհաւատաց ըսածին։ Բայց խօսած էր։ Իր ձայնին շեշտը իր ականջին մէջ այդ վստահ ու հպարտ բանը առանց վիրաւորիչ ըլլալու համով ու կին բան մը ունէր ու աւելի արժանաւոր քան տղուն որձեւէգ ձայնը։ Բայց ինչո՞ւ չէր ըսած։ Աւելի ուշ պիտի գտնար պատճառը։
Ժպիտ մը սպասում մը աւելցան անոր դէմքին լրացնելու համար անոր հոգեկան ոլորտը։ Յետոյ եկաւ միւս վիճակը անորոշութեան ու վախին անդոհը վախին՝ ոչ տղայէն զոր նուաճած էր բոլորովին այլ սխալին անդոհը։ Իրեն համար իր ներսին յստակութիւնը ինչո՞ւ չէր տեսներ իր դէմինը։ Նոյն իսկ իրեն այնպէս եկաւ որ ան լսած ըլլալու էր իր նախադասութեան «չեմ ըսեր»ին ճիշդ հնչումը երբ ատիկա կը կազմուէր իր սրտին խորքերուն։ Ու կը զարմանար որ երիտասարդը կը կծկուէր փոխանակ բացուելու ու բանալու։
Տղան նեղուած էր աւելի անդին քան իր դատողութիւնը։ Իր հպարտութիւնն էր որ կը վիրաւորուէր։ Իր ներքին արժանիքներուն նետուած այս նախատինքը աճեցաւ ու ճնշեց իր բարութիւնը որ սկսած էր տառապանքին դիմաց։ Ու ցցուեցաւ անոր փոխարէն միւս ահաւոր ու նուաստ զգացումը ա' յն՝ որ աւելի է մահէն — նախա'նձը
— Եա՛
Վիրաւոր հեւուն էրիկ–մարդ այս բացագանչութիւնը որուն սոսկումն ու կարծրութիւնը թափանցեցին աղջկան։ Ան զգաց թէ անցած էր սահմանէն։ Ուզեց շոյել ուզեց խօսիլ…
— Ո՞վ է
Բիրտ բայց ոչ տգեղ բայց դարձեալ վիրաւոր գրեթէ նուաստ Հարցումը վարանեցաւ կրկին շրթներուն կարծես մէկ ծայրովը կապուած ու կախուած լեզուին գլանէն։
Կարճ փոքր այս բառե՛րը որոնք ասանկ եղերական պահերու կը թռին ու մենք հազիւ կը նշմարենք անդունդը։ Ստեղնաշա՛րը այդ խեղճ հծծիւններուն որոնք անդունդը<ref>սերունդը սրբագրուած՝ անդունդը</ref> վիժող մարմիններուն բարձրացող հոգիներն ըլլային։ Երբ յուզումը մեզ կ՛ընէ կին գազան զատ–զատ փոխն ի փոխ կամ երկուքը մէկ նոյն վայրկեանին։ Ուր մեր անհաս մռայլութիւններէն թեւ բացած բառը դժուար դժնդակ բզկտումներով ճամբայ ինկած բառը՝ կրկին կը սուզի վիհին մէջ վախնալով իր սեփական լոյսէն ճակատագրէն։ Ու տղան կը զգար ասոնք։ Բայց՝
— Ո՞վ է։
Ձայնը դարձեալ չգտաւ այն առնութիւնը զօրութիւնը որ կը խոնարհէ հպատակելու կը հարկադրէ
Խե՜ղճ տղայ։ Անիկա առաջին անգամն էր որ կը խօսէր կնոջ հետ
— Չե'մ ըսեր
Աղջիկն էր պինդ ու վճռական ամէն բան աչքին առած։ Ու այս չարութիւնը կը բխէր անոր անհուն գորովէն։ Ինչպէ՞ս ինչո՞ւ չէր տեսներ միւսը իր ներսը։
Այն ատեն իրարու յառեցան անոնց աչքերը։ Կարճ զօրաւոր վերջնական՝ այդ խուզարկութիւնը։ Աղջիկը չէր փախցներ ոչ իսկ տարտամ գիծը անոր շարժումներուն։ Զարմացաւ որ անոր ձեռքերը մօտիկը կը թափառէին սրտին։ Անոնք ամչցան կարծես այդ տկարութենէն իջան վար ու յապաղեցան գօտիին փաթերուն։ Իրեն այնպէս եկաւ թէ բռունցքի մը ձեւն ալ առին դանակին կոթին վրայ։ Թրթռաց հրճուանքէն ու լարուած՝ սպասեց։ Ինչո՞ւ չէր վախնար։ Բայց տխրեցաւ երբ տեսաւ որ անոր ձեռքերը լքեցին այդ վտանգաւոր մարզը ու ինկան քովերուն անխելք ու անպէտք։
Ու Զաքարենց Զաքարը չկրցաւ հանել մէջքէն այն դանակը որուն սուր քիթովը անիկա ատենին ներկած էր սրունքները երկու պոռնիկի։ Քաղաքէն բերուած լեռներուն մէջ խաղցուած ու արիւնլուայ ճամբու դրուած այդ կիներուն տեսարանը ինչո՞ւ կը կապուէր դէմի պատկերին։ Ինչո՞վ տարբեր էր սա ծակ–պտուկը իրենց մարմինները վաճառքի հանող այն միւսներէն։ Բայց մտածումը չկեցաւ՝ որոշում ու դատողութիւն դառնալու համար։ Վարանքի փոքր պահ մը։ Ու տեսաւ որ տարբեր տարբե՜ր էր ան։ Ու զգաց որ իր մէջ կը պակսէր այն զօրաւոր անյաղթելի զզուանքը որուն կապուած էր միշտ անոնց երբեմնի իրականութիւնը ու մանաւանդ այժմու յիշատակը։ Ու հակառակն էր որ ճիշդ էր։ Իր մէջ ոտք էր ելած կիրքը ուժգին ու հասկնալի՝ իր կատաղութեան մէջ։ Կիրքը՝ այդ աղջիկը գրկելու պագնելու իր բառերովը՝ «ուտելու»։ Անոր զրկուած պատանութիւնը ու բռնի կուսութիւնը պահը կ՚ընծայէին աւելի խռովիչ ու թրթռուն։ Անոր այդ վայրկեանին կու գար խառնուելու իր երազը պարկեշտ տղու այնքան մաքուր պահուած ու հիմա ճնշումէն փրթած ազատագրուած իր պատրանքը։ Մտապատկերը կը բռնկէր<ref>կը բռնէր սրբագրուած՝ կը բռնկէր</ref> իր գանկին տակ։ Ու անոր մղումին տակ դղրդեցան իր ահագին թեւերը։ Ու բազուկները բացուեցան իրենք իրենց։ Ան վերապրեցաւ վրայի սենեակին անդրանիկ պահը իր անորակելի ու խուսափուկ հեշտութեանը մէջ։ Տեսիլքներու ուժգնութիւնը անդրադարձաւ իր դէմքին հոն բերելով ակամայ քաղցրութիւն նուաղումի մօտ այլուրութիւն Կոպերը փակեց ու բացաւ
Աղջիկը անցած էր նոյն փուլերէն ու կը կենար տաժանագին զգայութեան<ref>զգայութեան? զգայնութեան?</ref> մը վրայ։ Ամփոփուած էր անիկա ու աչքերը կը պահէին մռայլ ու տարամերժ ինքնասուզում մը։ Դաժան վանող ու չար այս արտայայտութիւնը որուն պատճառը թափանցելու խելք չունեցաւ ան կրկին ոտք հանեց իր ատելութիւնը։ (Քանի տագնապը խորանայ այնքան մեր հոգին գրաւող պահերը կարճ կը տեւեն)։ Երկարեց ձեռքը ոլորելու համար անոր վիզը։ Ու կատաղութեամբ տեսաւ որ անիկա ոչ իսկ շարժում մը թարթում մը փորձեց ինքզինքը զգուշացնելու Չէ՜ր վախնար իրմէ ինչպէս չէին վախնար միւսները ու դանակին պեղումներուն տակ իսկ չլքեցին իրենց տարփագին հպարտութիւնները Վտա՞նգ կար։ Երեսին նետուած այդ արհամարհանքը ինչպէ՞ս իրեն յիշեցուց իր մամային նշանաւոր նախադասութիւնը։ «Օտարին պոռնիկին<ref>Յաւելում բառի՝ պոռնիկին</ref> համա՜ր» Ատկէ եկաւ իր երդումին որուն սարսափն ու նախապաշարումը միշտ ուժով եղան իրմէ։ Յետոյ նոյն ճամբով անցաւ իր օրերուն զանոնք լեցնող ուրիշ յուզումներուն քաղցրութիւններուն նոյնիսկ մեծութիւններուն Ամօ՛թ էր աղջիկ մորթելը Ան պէտք զգաց ինքզինքը հաւաքելու Լրջացումը իր ետեւէն բերաւ անհուն տրտմութիւն։ Յետոյ կրակի մը այրուցքը ծոծրակին արմատէն — տաք շիշ մը ողնայարը խառնշտկելով կը մխուէր վար դէպի խորերը իր կեդրոնին։ Նիւթական ու յստակ ցաւ մըն էր որ կ՛իջնար։ Բարկութիւնը սեւցուց աչքերը կրկին։ Գլուխը կէս մը դարձուց վզին վրայ վանելու համար մղձաւանջին յաճախանքը։ Ու դարձաւ ինքն իր վրայ Իր հասակը կը լեցնէր սենեակին պզտիկ խեղճութիւնը ու կը մեծնար Նազիկին ջնջուող կծիկին դէմ։ Տեսաւ այս հակադրութիւնը որ լրջացուց զինքը քիչ մը աւելի։ Անիկա մօտիկն էր կրկին սպաննող բնազդներուն։ Բայց պայքարը չտեւեց։ Պաղեցաւ իր հոգին։ Առանց մատնելու իր դողը ու մսուքը որ մարմինին էր անցեր բացաւ դուռը ու ըսաւ շատ պարզ ու գրեթէ սովորական՝<ref>ստորակէտ սրբագրուած՝ բութ</ref>
— Հիմա հիմա պապայիդ տունը։
Կեցաւ։ Ու ըսաւ կրկին։
— ՉԷ նէ կը մորթեմ։
Երեք կիները խուժեցին։ Զաքարին բռունցքը դանակին վրայ էր ու ակռաներուն բաբախուն կճրտուքը կը լսուէր որոշ։ Վայրկեանը վտանգաւոր էր։ Վարանումի կարճ պահէ մը ետք երեք կիները լռեցին աչքով չափեցին իրար։ Էրկան Տշխուն ձեռքը երկարեց խորտակուած աղջկան որ ատեն չունեցաւ ընդդիմանալու եւ դուրս ընելու զանոնք (Աւելի վերջը իր մեծ ցաւերէն մէկը պիտի ըլլար այդ տկարութիւնը)։ Հետեւեցաւ։ Սենեակին դուռը անաղմուկ գոցուեցաւ իրենց ետեւէն։ Էրկան Տշխուն տէր չէր իր խելքին երբ կ՚իջնէր սանդուխներէն։ Բոլորովին շուարեցաւ երբ փողոց ելան։ Ո՞ւր պիտի երթային Ու զարմանալին այն էր որ այդքան վճռական վայրկեանի մը երկուքին ալ մտքին չայցելեց Հայրապենց Հաճիին տունը հակառակ Զաքարին հանդիսաւոր յայտարարութեան
⁂
Ձիւնը չէր դադրած։ Փողոցին մէջ կորսուեր էին բոլոր այն պզտիկ բաները որոնք իրենց պատկերը ու նկարագիրը կու տան տան–առաջներուն։ Ծածկուած էին վանդակները որոնք որթերուն արմատները կը պաշտպանեն։ Ու պատերէն կը զատուէին ապակիներուն մարմինները ծեփուած ու մեռած։ Վարագոյրները ներսէն կը պատէին զանոնք։
Ճամբան<ref>յաւելում ստորակէտի</ref> աւրուած հարսնեւորներէն քիչ-քիչ կը մտնէր իր միապաղաղ փխրունութեանը մէջ։ Քայլերուն բացած խոցերը կնճիռները բաւական էին սակայն անոնց յիշեցնելու բազմութիւնը գինովութիւնը պարն ու խենթութիւնը որ անոնց ետեւն էր հիմա։ Հարսնիքի այս պատկերներուն մեծ մասը ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref> կրկնուելիք չունէր։ Բայց ահա աւելի ուրիշներ մտերիմներ տգեղ գեղեցիկ անպատեհ բայց տիրական։ Անոնք կը բռնանային աղջկան ուղեղին։ Քանի՜ քանի՜ անգամներ ան ամուր շփեց աչքերը աւրելու համար ոստայնը որուն կեդրոնէն կը բխէր Զաքարին անկողինը ու անոր մարմինէն աւելի անոր առնութիւնը։
Ո՛չ կը զղջար ոչ ալ կը վախնար անիկա։ Հանդարտ<ref>Հանդարտ? Անհանդարտ?</ref> ալ չէր Բայց ջուրերուն յանձնուած խլեակի մը պէս կը քալէր միւսին ետեւէն։ Ո՞ւր պիտի տանէր զինքը։ Մտածումի փորձ մըն էր աս որ կոտրեցաւ առանց զարգանալու Մեր կեանքին մէջ ունինք այդ պահերէն երբ կը դադրինք մենք մեզմէ։
Ոչ մէկ գնով Էրկան Տշխուն իր տունը պիտի տանէր զայն։ Անիկա թարմ փորձառութիւններ ունէր այսպէս վարուելու համար։ Այս կարգէն աղջիկները փորձանքը փորձանքին կը կապեն ու աղէտ չի պակսիր անոնց կրունկէն։ Դեռ երկու տարի չկար որ ապաստան էր տուած Մօրուքենց Նազենին ու քարկոծուած էր իր տունը իր մոռցուած ու նորոգուած մեղքերովը։ Մայրերը չընդունեցին իրենց աղջիկներուն յանցանքը։ Վերյիշումներու այս գիծին վրայ՝ անիկա ինքզինքը հանգիստ զգաց քիչ մը։ Նազիկը մայր չունէր։ Բայց աւելի ուժգին վերադարձաւ անձուկը Մեծ մա՞յրը։ Հա՞յրը։ Հակառակ այդ անունին կապուած ամբողջ սարսափին ինչպէ՞ս այս անկարելիութիւնը՝ մէկէն ի մէկ բնական միակ հնարաւոր ելքը եղաւ։ Վերջապէս իր զաւակը չէ՞ր ու այս հաստատումին տակ անոր ափին մէջ աւելի հեռացաւ օտարացաւ դժբախտ աղջնակը։
Գութին այս տպաւորութենէն ինկած՝ աղջիկը տէր կը դառնար իր ճակատագրին։ Հայր ու աղջիկ պարտաւոր էին իրար հասկնալ։ Յետո՞յ ո՛վ գիտէ։ Չմտածեց փախցուց ուրուացող հրէշութիւնը։ Ու տակաւին ուրիշ ելքեր եկան իր մտքին։ Յիշեց ուրիշ դրուագներ։ Ու կամաց–կամաց հակեցաւ ամբաստանելու Զաքարենց Զաքարը —<ref>յաւելում գծիկի</ref> իբր անճարա՞կ։ Ո՛վ գիտէ։ Գինովները տուած էին նման գայթակղութիւններ Վճռած էր հօրը տանիլ
- Երբ դարձան մեծ փողոցը որուն բերանին կը սկսէր հրապարակը աղջիկը կեցուց զինքը։
— Ո՞ւր
Չպատասխանեց Տշխուն։ Հրապարակը՝ իր լայն ու հանգիստ ձիւնովը փոխեց անոր մտածումներուն գիծը։ Ափը ամրացուց իր ձեռքին մէջ որ տաքցաւ նորէն Ահա աղբիւրը։ Անկէ վեր մեծ փողոցը կը վերածուէր զառիվերի մը ուրկէ պիտի անցնէին բոլոր «աստնւոր»ները երբ վերջին անգամ իրենց հասակը կը կործեն դագաղին մէջ։ Ու նորէն քովնտի փոքր բացուածքէ մը՝ միւսը ա՛ն որ կը հատնի Աղուընակ-Քարին անդունդներուն։ Աղբիւրէն վար ճամբան կը դառնար դիւրին զառիվարը որ գեղը կը կապէր դաշտին ու անկէ ալ լիճին։ Ծակ-պտուկներուն ճակատագրական այս քառուղիները կը կրկնէին իրենց խորհուրդը ու պահին ալ սոսկումովը։ Ամէն աղբիւր ունի իր ոգիները բարի ու չար Գիշերուան այս ժամերուն անոնք կ՛երեւան իրենց ուզածներուն։ Ու վա՛յը անոր տանը<ref>տունը սրբագրուած՝ տանը</ref> որ տեսնէր անոնցմէ։ Ու դարձեալ քընծ–մեզ–աղէկները<ref>Ծնթ – քընծ–մեզ–աղէկ — այսպէս պէտք է սիրաշահիլ ոգիները անոնց անունը չտալով։</ref> թշնամի են հարսներուն որ իրենց քառսունքէն առաջ կը յանդգնին թափառիլ անժամանակ աղբիւրներու առջեւ ու մեղքի կը մղեն գեղին պատանիները։ Մնաց որ Էրկան Տշխուն աղբիւրէն անցած էր իր պատգամաւորութեանց<ref>պատգամաւորութեանց?</ref> գիշերներուն կրկնելով «դիւահալած» բանաձեւը քառսուն բերան։
Բայց աղջիկը կեցաւ ու շարժումը պինդ էր ու յամառ։ Այս արձանացումը կեցուց միւսն ալ։
— Ո՞ւր – կրկնեց անիկա հարցումը վճռական ու նոյնիսկ բարկացած
— Քալէ՛։ Աղբիւրին քով չեն խօսիր։։
Բայց աղջիկը փոխանակ քալելու ազատեց իր բազուկը ու յառաջացաւ դէպի ջուրը։ Ափ մը նետեց բերանը։ Յետոյ՝ երեսները։ Այն ատեն հասկցաւ թէ ինչպէս մեռած էր լեզուն<ref>ինչպէս մեռած էր լեզուն?</ref> ու ինչ կրակ կար իր այտերուն
Հակառակ իր սարսափին Էրկան Տշխուն երկու քայլ առաւ դէպի աղբիւրը որուն զոյգ փողրակները մարմարէն բխած երկու հրէշային աչքերու պէս կը կլորնային իրենց բերաններէն։ Անկէ կը թափէր առատ մշուշի մը մէջէն տաքուկ ու աղմկոտ ջուրը։ Բռնեց թեւը ուժգին ու քալեցուց գրեթէ քաշկռտելով ու չար
Քիչ վար արդէն կը լսուէր պարին ու հայհուչին աղաղակը։ Հարսնիքը կը շարունակուէր Հայրապենց տունը։ Այս խառնակ գոչումէն կը զատուէր Հաճի Ստեփանին պոռչտուքը յաղթելով միւսներուն Կատաղութեան այս լրբութիւնը ազդեց երկուքին ալ։ Անոնց աչքին առջեւն էր ինքնիրմէն դուրս գինովը որ մէկ բռունցքով կրնար երկուքն ալ սպաննել։
— Տշխու Հարս չերթանք։
Ուժով էր նախադասութիւնը։
— Ձգէ ինծի։ Գնա՛ տուն։
Փսփսուք մը սակայն այս վերջինը։ Աղերսարկու ու սրտանց այս բառերը մէկէն վերածուեցան մահուան ճամբաներու։ Որքան օտար՝ փորձառու կինը խշխշաց իր աղիքներուն մէջ։ Ինչպէ՞ս ձգել։
Ձիւնը կը շարունակուէր աւելի մեղմ։ Հովը կոտրած էր բոլորովին։ Բոլոր փողոց շինող տուները մեռած էին։ Ոչ մէկ ծուխ։ Մանաւանդ ոչ մէկ լոյս։ Ո՞ւր երթալ
Ու ահա ճերմակին վրայ սեւ ձեւեր որոնք բուսան մէկէն ու փողոցը պղտորեցին։ Անոնք կը շարժէին։ Էրկան Տշխուն «մահուան քրտինքին մէջ» ինչպէս կը պատմէր ետքը սառեցաւ կեցած տեղը։ Քընծ-մեզ–աղէկ նե՞րն էին
Երբ երկրորդ անգամ անոնց նայուածքը ինկաւ դէմ տեսաւ որ ձեւերը կեցան դուռի մը առջին։ Բացուեցաւ անիկա։ Ձեւերը մտան ու փողոցը դարձաւ իր անայլայլ մենութեան։
— Օվակենց հարսն է – մրմռաց Տշխուն ակռաներուն տակէն ու կրցաւ մտածել։ Անոնք էրիկ-կնիկ<ref>յաւելում միացման գծիկի</ref> սպառած էին ու ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref> յոգնած վաղուան ձգելով իրենց հետաքրքրութիւնը կը դառնային հարսնիքէն իրենց տունը։
Փայլակէ մը լուսաւորուած՝ Էրկան Տշխուն փսփսաց Նազիկին
— Հատէ՛ հատէ՛։ Օվակենց տունը։
Աղջիկը դողդղաց լուսնոտի պէս բայց չինկաւ։ Անոր կամքը տարեր էին։ Հետեւեցաւ զինքը քաշող բազուկներուն։ Քսան քայլ միջոցը որ կը բաժնէր զիրենք տունէն երկարեցաւ անհատնում բան մը եղաւ։ Կեցան դուռին առջին։ Երկուքն ալ չէին կրնար աչքին ծայրովը չնայիլ Հայրապենց պատուհաններուն որոնց վրայ խոշոր շուքեր կը բուսնէին ու կը դողային։ Մէկէն ձայները կեցան։ Նազիկ աչքով ու հոգիով առնուած պաղեր էր դէմը այն տունին ուրկէ ելած էր առտուն։ Պատուհաններու մեծ քառակուսիները հանդարտ այրելու ձեւ մը ունէին։ Երբեմն ձեռք մը կը գծուէր ու կ՛աւրուէր
Ո՛վ ու ե՛րբ զարկին դրան։ Նազիկ չէր գիտեր ատիկա բայց դուռը բացուեցաւ։ Թումասին մայրն էր։ Մէկ նայուածքով ճանչցաւ Նազիկը ու ինքնիրմէ դուրս՝
— Չորնա՜մ քոռնա՜մ։ Աս ի՛նչ կարկուտ է օղո՛ւլ։
Կրկնեց անգամ մըն ալ օղուլ ը եղերական ու սգաւոր ինչպէս կ՚ելլար ատիկա իր բերնէն իր զաւկին գերեզմանին վրայ։ Հասկցած էր ան։ Ու առանց ուրիշ բառ աւելցնելու ներս առաւ երկուքն ալ ու կը դողար ուրուային կանթեղին լոյսովը չնայելու համար Նազիկին երեսին
Սակայն՝ դուռը փակուեցաւ Համեմատական ջերմութիւնը բակին այդքան խեղճ այդ լոյսը ու տանիքի մը հեռազգացուած բարիքը ազդեցին աղջկան վրայ որ չէր լար բայց կարծես անհուն ու ամայի հեռուներէն կը հաւաքէր իր տարրերը։
Վերէն Օվակին ձայնը՝<ref>յաւելում բութի</ref>
— Ո՞ւր մնացիր կնիկ չուշանաս։
Նազիկ կրցաւ ճանչնալ դրան փոքր ճռնչիւնը։ Պառկելու սենեակը կը մտնէր
Երեք կիները առանց գիտնալու անցան օճախով սենեակը։ Թաղուած կրակը չէր դիմացեր ցուրտին։ Մոխիրէն հազիւ քանի մը գունճ կրակ կարելի եղաւ ճարել։ Պաղը բռնած էր մանաւանդ հեռուէն եկողները։ Անոնց մազերուն զգեստին վրայ մնացորդ ձիւնի հատիկները կը լուծուէին ու կը պղտորէին։ Նազիկը չէր կրնար հանդարտ շունչ առնել։ Հուժկու ու տեւական սարսուռ մը անոր կզակները իրարու կը բախէր։
Բայց շարեցին փայտերը ու կրակը մխալ առաւ։ Դէմի տունէն երգը հայհոյանքը պարին հեւքն ու թեւերը կը թափէին վար մեռած փողոցին վրայ անլուր գռեհկութեամբ<ref>գեղեցկութեամբ սրբագրուած՝ գռեհկութեամբ?</ref>։ Ձիւնէն յառնող հսկայական ժայթքում մըն էր ատիկա։ Այդ աղաղակներուն ատեն-ատեն կը խառնուէր ատրճանակի մը շառաչը։ Էրկան Տշխուն խօսեցաւ Հեղնա Հարսին կամաց բառերով։ Կիները վճռեցին սպասել։
Քիչ ետքը դուրսէն լսուեցաւ Օվակին ոտնաձայնը Չթողուցին որ անդրավարտիքով մտնէ ներս։
— Հագուէ անանկ եկուր։
Ինկաւ լռութիւն։ Բայց մեղաւոր ծանր յուսահատ լռութիւն։ Երեք կիները հիմա աշխարհներով հեռու էին իրարմէ։ Էրկան Տշխուն ինքզինքը գտած էր բոլորովին ապահով՝ ոճիրին կամ գալիք աղէտին պարունակէն ու հասողութենէն։ Նոյնիսկ իր ներքին պրկումին անիկա տուաւ բնական թուլացում։ Գրեթէ զուարթ էր։ Օվակենց հարսը վիրաւորուած էր պարկեշտ կնոջ խորքին մէջ բայց լեցուած արգահատանքէ աւելի բանով մը։ Տառապանքին վարժութիւնը նման է ուրիշ մարզանքներու։ Անիկա կը ցաւէր աղջկան ցաւին մօտ ուժգնութեամբ մը Իր սեփական վիշտը կը շահէր այս յորդումներով։ Դիտուած է<ref>Դիտած էր սրբագրուած՝ Դիտուած է?</ref> ատիկա նոր մեռելներու դագաղին մօտ Նազիկը՝ պահ մը հեռացած վտանգէն։ Ու առանց իր ուզելուն շինուեցաւ այդ սենեակին անցեալը Ու անկիւնին կէս մը կծկտած՝ Թումասի՛կը որմէ կմախք միայն մնացած ըլլալու էր հիմա։ Ոսկորներու այս մտապատկերը սրտապնդեց զինքը։ Ու հաճոյքն ունէր մահէն չվախնալու<ref>վերջակէտ սրբագրուած՝ ստորակէտ</ref> այս վայրկեանին։ Այս վիճակը իր մէջ կը հաստատէր անիկա ուրիշ առիթներով ալ։ Չարագուշակ ամիսէն ետքը անիկա մարզուած էր կրցածին չափ։ Ու մեծ տագնապներու դիմադրեր էր ան այդ զրահումով։ Յետոյ իրեն համար բնական եկեր էր պզտիկ տագնապներն ալ դիմաւորել նոյն զրահներով։ Այս պատրանքը օգտակար եղաւ վասնզի զինքը ընտանեցուց մեծ արհաւիրքին հետ։ Ու հարս եղաւ պաշտպանուած անով։ Բայց Թումասին գիծով ի՛նչպէս անիկա գնաց Զաքարենց Զաքարին անկողինին։ Ապտակի մը պէս որ կրակ կը հանէ՝ այս պատկերը ծեծեց զինքը։ Կծկուեցաւ ինքն իր վրայ կարծես զգուշանալու համար հարուածէն։ Այնքա՛ն զօրաւոր էր զգայութիւնը։ Փորձեց միտքը փոխադրել ուրիշ տեղ։ Չէր կրնար Ու տեսիլքը կը խուժէր իր վրայ արձակ ու խոշոր։ Յետոյ զգաց իր մէջ միւսը մարդկային այն<ref>ան սրբագրուած՝ այն</ref>՝ որ զինքը մինչեւ այս անդունդներն<ref>անդուդներն սրբագրուած՝ անդունդներն</ref> էր բերեր։ Ու հոդ միայն հասկցաւ թէ անիկա չէր մեղքցած Թումասին։ Ու յստակ էր իր վիճակը իրեն համար։ Անիկա խաղալիքն էր երկու հզօրագոյն զգացումներու որոնք աքցանի նման կը ճնշէին զինքը։ Ան սէրը կ՛ուզէր։ Ան մահը կ՛ուզէր։
Օվակենց Օվակը կամացուկ մտաւ ներս։ Մէկ նայուածքով ան ալ հասկցաւ։ Ու ափը տարաւ բերանը։ Ու աչքով հարցուց կնոջը։
— Նստէ – ըսաւ մեղմ՝ կինը – մտմտանք։
Ու նստան մտմտալու երկու բարի դրացիները։ Անոնց սրտէն խելքէն հաշիւներէն ու վարանքէն ետք՝ եզրակացութիւնը եղաւ — վար դնել աղջիկը<ref>ստորակէտ սրբագրուած՝ վերջակէտ</ref> Մինչեւ ե՞րբ Ատիկա տէրը գիտէր։ Ամէնէն քիչ՝ մինչեւ հօրը արթննալը։ Պայծառ այս որոշումին խաղաղութիւնը լեցուց սենեակը սիրտերը մանաւանդ Էրկան Տշխուն որ բազկատարած օրհնէնքներ<ref>օրհնէքներ սրբագրուած՝ օրհնէնքներ</ref> բերնին՝ ելաւ դուրս ու անյայտացաւ ձիւնին մէջ։ Անոր մեկնումովը մթնոլորտը քաղցրացաւ աւելի։
Կրակը աղուորցած էր։ Տաքը մեղմեց քիչ մը դժնդակ չորութիւնը որով պարուրուած էր աղջկան հոգին։ Մահուան մէջ գտնուած այս անկիւնը երազ կը թուէր անոր։ Ու կը յաջողէր՝ ճամբան իր մէջ կարծրացած յուսահատ որոշումը վերափոխել<ref>վիրաւորել սրբագրուած՝ վերափոխել —?</ref>։ Ան պիտի մեռնէր այս գիշեր իր հաշիւովը ու երբ աքաղաղը երկրորդ անգամ պոռաց՝ ողջ էր ինք տակաւին։ ԹԷ՛ ուրախացաւ թէ՛ տրտմեցաւ Էրկան Տշխուին մեկնումովը ու չէր կրնար բացատրել իր այս հակամարտ զգայութիւնները
— Մի՛ մտմտար։ Մինակ մահուան ճար չկայ։
Ըսողն էր Հեղնա Հարսը Թումասը փրթաւ անոր բառերէն։
— Մի մտմտար։ Աստուած մենծ է։
Ըսողն էր Օվակենց Օվակը։ Ու երկինքը իր խելք առնող գեղեցկութեամբը<ref>յաւելում ստորակէտի</ref> բացուեցաւ անոր բառերէն Ան չպատասխանեց։ Բայց գերեզմանէն երկինք թռելու ատեն կը ժպտէր գրեթէ։ Ստեղծուեցաւ արդար ու մարդկային ոլորտը։ Կարծես թէ տունին հարսն ըլլար Այնքան մօտիկն էր անոնց։
Կամաց-կամաց դէմի տունէն աղմուկը կոտրեցաւ Անոնք կրցան խօսիլ քիչ մը աջէն ու ձախէն ցուրտէն ու ձիթենիներէն։ Բայց բառերը պզտիկ էին ու կտոր–կտոր։ Երբեմն մեր նիւթը կը սպառի այնքան շուտ մանաւանդ երբ բառերը կ՛անցնին փայլակող մարզերէ շրթներուն հասնելէ առաջ։ Եկաւ պահ մը որ նեղեց։ Ատիկա հասկցաւ Օվակենց Օվակը որուն ներկայութիւնը իր սեռովը աւելորդ կու գար Դէմի տունին լոյսերը մարեցան մեծ մասով։ 0վակենց Օվակը անձայն համակերպած ձեւով մը ելաւ ոտքի ու գնաց իր սենեակը։
Լայնցան երկուքն ալ։ Անոնք աւելի մօտ եկան իրարու Կարեկցող ու քաղցր՝ Օվակենց հարսին ձեռքերը բարիքի մը պէս կը պտտէին անոր մազերուն ու երեսին վրայ։ Բայց չէին կրնար խորունկ նայիլ իրարու Անոնց մտքէն կ՚անցնէր շատ շա՜տ բան։ Մէկը իր տղուն բաժնուելիք գուրգուրանքն էր որ ատանկ կը ծորէր իր մատներէն։ Միւսը իր չվայելած գորովն էր որուն այսքան ուշ կը կարծէր հանդիպած ըլլալ։ Ու՝ այսքան անպէ՛տք մտածեց անիկա։ Ու հեռաւոր անհասկնալի կարօտով մը այդ երբեք չհառաչող աղջիկը գրեթէ շշնջեց
— Ա՜խ մամաս մամաս
Մայր չունեցած սա որբին բերանին մէջ ասանկ ճգնաժամի մը բառերը ահաւոր բան կը պատմէին։ Սրտի ճմլումով զգաց ատիկա Օվակենց հարսը։ Ու փղձկեցաւ։ Ամիսներէ ի վեր անոր մօտ գրեթէ սովորական լացի այդ վիճակը տարօրինակ հարազատութեամբ մը կը վայլէր<ref>կը վայելէր սրբագրուած՝ կը վայլէր</ref> պատկերին։ Իրերուն ու մարդերուն ձիւնին ու ամօթին գուպարին մէջ նետուած այս խլեակին ճակատագի՞րը։ Ու սարսռաց։ Գեղը գիտէր մարգարէի նման կարդալ անոր գիրքը։ Անիկա դարերու փորձառութեամբ մը եռոտանիէն՝ պատգամած էր անխուսափելի աղէտը։ Ու ցած վախնալով մտածումին իսկ ձայնէն մտքովը երանի տուաւ Հայրապենց հարսին։ Անիկա պիտի չապրէր սա քայքայումը որուն դատապարտուած էր իր աղջիկը։
— Ինչո՞ւ մամադ կը կանչես։
Խե՛նթ անիմաստ այս հարցումին դառնութիւնը ընելէն ետքը միայն զգաց։ Յետոյ իր սիրտը ողողեց կրկին ուրիշ զգայնութիւն մը ամբողջական հաշտեցնող բարութիւն մը մայրութիւն մը Այն ատեն կարծես լանջքը տաքցաւ այդ զգայնութեան յառնումովը։ Կարծես իր չորցած ստինքներուն մէջ բան մը պտտեցաւ անուշ ու համբուրող ու կին այն<ref>ան սրբագրուած՝ այն</ref>՝ որ երիտասարդուհիներուն աչքերուն մէջ տարփանքն ու նուաղումը կ՚ըլլայ<ref>միջակէտ սրբագրուած՝ ստորակէտ</ref> պառաւներուն մէջ ալ՝ աննուաճ նուիրումը։ Յետոյ իր ներսէն տեսաւ որ փոխուած էր իր գութին ձեւը տեսակը Ու տառապեցաւ անհնարին խորութեամբ մը Մշուշ ինկաւ իր ուղեղին։ Աղ ինկաւ իր սրտին Չէր լար Սառած էին արցունքին թելերը։ Ու այս խորտակումին ընդմէջէն անիկա ինքզինքը գտաւ փոսին գլուխը երբ վերջին համբոյրով մը մարեր–ինկեր էր տղուն դիակին վրայ։ Նազիկ թօթուեց անոր ծունկէն Բացաւ աչքերը ու նայեցաւ աղբիւրին պէս բարի<ref>բարի?</ref>։ Աղջկան մեղքը հալեր էր կարծես։ Ու կը մնար միայն անոր մարդկային տեսքը։ Ու այդ նայուածքին վրայէն անիկա մտաւ լայնքին մէջը այն ծովուն որ մայրերուն սիրտը կը կոչուի։ Մայրե՛րը։ Որոնք իրենց աղջիկները կը շինեն իրենց միսովը իրենց սպառումովը իրենց ազնուագոյն տարրին իրենցմէ պարպումովը ու կը դնեն աշխարհին ալիքներուն նշաւակ։ Որոնք իրենց զաւակներուն մէջ անգամ մըն ալ կը կրկնեն ահաւոր փորձը ամօթը դառնութիւնը՝ ապրելուն։ Ու մէկէն անարդար վայրագ գտաւ գեղին անգթութիւնը։ Ու իսկական մօր մը պէս համբուրեց աղջիկը իր մազերէն։ Շրթունքները երբեմն իրաւ ըրին<ref>իրաւ ըրին?</ref>։
Համբոյրին թրթռումը այսպէս ըսելու համար՝ համը շեշտը անցաւ աղջկան որ լքեց ինքզինքը անոր գիրկը ու իր չճանչցած աղապատանքը գտած ըլլալու պատրանքին մէջ տեսաւ զինքը թեթեւցած քիչ մը։ Ու անխօսուկ սուսիկ ջնջուած՝ սկսաւ անիկա որբին լացը։ Այն՝ որ կը նմանի աշնան նիհար անձրեւներուն կու գայ ու չի հատնիր ու կենալ չի գիտեր։ Որ արցունք ալ չէ։ Տեսակ մը անգայտ թանձրացո՛ւմը մեր հոգիին որ այդպէս կ՚ուզէ դուրս տալ ինչ որ չի կրնար տանիլ։ Որ վիշտին չի հետեւիր յաճախ ու կու գայ երբ չենք սպասեր։ Այդ աղջկան մէջ կու լար այդ պահուն իր որբութիւնը հոգեկան իր ահաւոր մենութիւնը։
Օվակենց հարսը փաթթեց անոր գլուխը։ Անիկա կը սիրէր լացն ու լացողը մանաւանդ տղան թաղելէն ի վեր Ու իրմէ չհասկցուած հնարքով մը ան ուրիշներուն լացը կը հաւաքէր իր տղուն հաշուոյն։ Ամէն արցունք անպատճառ իր աչքին առաջ կը բերէր տղան։ Ու աղջկան վրայէն ան կը շինէր հիմա իր տղան։ Ու դժուար չեղաւ իրեն համար ամբողջացնել ամիսներ առաջուան կեանքը նոյն այս սենեակին մէջ։ Յետոյ բաղդատեց։ Մտքի բոլոր գործողութիւնները նախնական ու թերի են գեղացիին մէջ։ Ու գոհ եղաւ։ Սարսափը յաջորդեց այս սրբապղծութեան։ Բայց բաղդատութիւնը կրկնեց ինքզինքը։ Ու այն ատեն իրեն այնպէս եկաւ որ անտեղի էր իր վրդովումը Մին որ հողերը առած կը պառկէր բանով մը աւելի էր քան աս միւսը որ կը հեծկլտար իր գիրկին մէջ։ Ձեռքովը շօշափեց անոր կռնակը կուրծքը։ Հետզհետէ մտածումը պայծառացաւ ու ան որոշապէս կրցաւ հասկնալ թէ մահը աւելի անուշ էր քան այս անկարող անսրբագրելի տառապանքը։ Յետո՛յ։ Իր տղան փակած էր աշխարհին հետ հաշիւը մարդկօրէն անստգիւտ կերպով մը։ Ան հայ քրիստոնեայի մը պէս հաղորդուած արդարցած նշխարքը բերնին՝ գացեր էր Աստծոյ քով։ Ու թաղուած էր ան պատարագով։ Ունեցած էր հոյակապ քառսունք։ Ու նոյնքան գեղեցիկ Կաղանդ։ Այս աղջի՞կը։ — Բայց գեղը վճռած էր անոնց ճակտին գիրը Անոնց մարմինին հետ կար մանաւանդ աւելի մեղքցուելիքը անոնց հոգի՛ն Գեղը գերեզման իսկ չէր տար անոնց դիակներուն։
Կրակը ուժովցեր էր ու աղուոր։ Ու անկէ ցոլացած լայն ու դեղին փայլին մէջ խենթացնող բան էին<ref>էր սրբագրուած՝ էին</ref> այդ աննման «օսկի յօնքերը» որոնք ճակտին վրայ կ՚աղեղնային անդիմադրելի շնորհով արուեստով։ Գեղեցկութիւնը պարապ բառ մը չէ։ Նոյնիսկ գիւղերուն մէջ։ Եթէ անիկա եսական ու յիմար հպարտութիւնն է երբեմն որ երես մը կը հանէ մարդկային տուեալներէն ու կը տանի դեւերուն երբեմն ալ անիկա անփոփոխ թշուառութիւնն<ref>թշուառութիւնն?</ref> է։ Ու յաճախ երկուքը մէկ
— Ո՞վ էր Նազի՛կ։
Ի՞նչ կապ կար այս հարցումին ու զեղեցկութեան վրայ գեղացի կնոջ սա մտածումներուն մէջտեղը։ Ուրկէ՞։ Ինչո՞ւ։
Աղջիկը անակնկալի չեկաւ։ Անիկա ամէնէն շատ այդ հարցումին պատրաստած էր ինքզինքը։ Իր որոշումը մշտական մարզանքներով ամրացած հիմա մաս կը կազմէր իր էութեան։ Ու հարցումին դէմ հանուելիք վիճակը պատրաստ ու մէկ կտոր էր անոր հոգիին մէջ։ Թումասին մահէն ետք անիկա վճռեր էր պահել գաղտնիքը մահուան գնով որ այնքան արժէքէ<ref>արժէք սրբագրուած՝ արժէքէ</ref> կ՚իյնայ երբեմն ինչպէս հոս։ Բայց այս անգամ՝ հարցումը խորտակեց իր զրահումը։ Անիկա անցաւ ներս ծակեց սիրտը եւ արիւնեց։ Անոր բերանը դրդեցին իրմէ դուրս մղումներ։ Խորհրդածութեան նմանող բան մը եկաւ աւարտելու սկսող այդ փլուզումը։ Չտեսաւ հարցումին նուաստ կողմը հետաքրքրութիւնը որ անօգուտ է եւ ստորին։ Ու փայլակի մը պէս տեսաւ Զաքարենց մարդերը ու այս կինը իրարու մօտ բայց զգաց ինչ որ կը բաժնէր երկուքը։ Արդար ու իրական գնահատումով հասկցաւ որ աշխարհին մէջ այս սենեակէն զատ ուրի՜շ տեղ մը չունէր ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref>։ Հակառակ իր կորովին՝ անիկա յոգնած էր մանաւանդ գաղտնիքին ճնշումէն։ Մշտապէս անոր հետ մինակ ըլլալու դատապարտուած՝ անիկա դիմացեր էր մշտապէս զինուած հերոսութեամբ մը։ Ու հարսնիքէն առաջ որ իր դիմադրական ընդունակութիւնը իր ծայրակէտերուն պիտի հասցնէր անիկա հաստատած էր տկարացման վայրկեաններ։ Փնտռած էր քանի հեղ մայրը անոր պարպելու համար իր հոգին։ Փնտռած էր դարձեալ միւս բնական իրական վիճակը մարդկային ըլլալ կրնալու պէտքը ուր անիկա լեցնէր իր սրտին ամանները ու խնդար լար քալէր ուրիշներու նման առանց սա անհուն բեռին որ իր փորէն կը բարձրանար։ Ու ըլլա՛ր աղջիկը իր մօրը լայն տիրական ժառանգութիւններով։ Եթէ իր մօտիկ անցեալին մէջ ասոնք բացառիկ պահեր էին հասկնալի էին սակայն հիմա որ<ref>ուր սրբագրուած՝ որ</ref> ժամանակը անոր համար ստացեր էր մասնաւոր իմաստ Երկու–երեք ժամերը որոնք անմիջապէս իր ետին էին իրեն կը թուէին տարիի չափ հեռաւոր ու տարածուն։ Տեւողութեան գաղափարին այս ձեւազեղծումը կարելի կ՚ընէր իր մէջ յաջորդական կամ կտրատուն վիճակներ ու չէր զարմանար որ մէկէն միւսին կը մտնէր առանց խրտչելու Տագնապները երբ այսպէս երկարաձգուին կը խախտեն մեր իմացական հաւասարակշռութիւնը։ Մա՞հը։ Բայց անոր չէր հաւատար այս վայրկեանին։ Ու պահ մը կարծեց թէ անցած էր անկէ ալ ու ինչ որ ունէր առջին նոր սկիզբ մըն էր։ Ու անոր մէջ կը բաբախէր ապրելուն գինովութիւնը նոր արթնցած աղջկան անզուսպ զգայութիւններով։ Ու տարուած էր անիկա իր երազանքէն։
Կատու մը մտաւ ներս։ Աչքերը խոշոր ու հեւուն՝ ան իր թաթերը լզեց չորցնելու համար ձիւնին խոնաւը ու կեցաւ։ Անիկա ներս կը բերէր ամբողջ ողբերգութիւնը հարսանիքին ու ձիւնին։ Նազիկը տկարացաւ։ Կոտրած էր իր կառուցումը ու ցնդած պատրանքը։ Կը նմանէր ընկղմողին որուն ձեռքէն ալիքները կը խլեն իր յուսահատ ապաւէնը։ Ինկաւ իր տրտմութեան մէջ աւելի ջախջախուած։ Ու աշնան առտո՛ւն։ Ու արցունքը Թումասին։ Ու իր բարութիւնը որուն վարձքը կու գար ահա սա սգաւոր գիշերէն։ Ու աւելի անդի՞ն…։ Մեղմացաւ մէկէն։ Ան ինքզինքը իր տանը մէջ կը կարծէր<ref>վերջակէտ սրբագրուած՝ ստորակէտ</ref> Թումասը ողջ կամ մեռած։ Ասիկա չէր փոխեր իր փորը։ Ու սպասեց…
Օվակենց Հարսը չէր գիտեր թէ իր երկու բառը որքան թելեր ոտք էր հանած աղջկան ներսը
— Ո՞վ էր – կրկնեց անիկա նոյնքան կարեկցուն որքան քիչ առաջ։ Մայր մը ուրիշ շեշտ պիտի չգտնէր։
Աղջիկը հաւաքեց ինքզինքը մտքով կանչեց մեռնողը ու բերնով տուաւ անոր անունը
«Օվակենց հարսը քար կտրեցաւ» պիտի ըսէր տեսնող մը։ Իրաւ անոր պատկերը աւելի բան էր քան «աղ-արձան»ը ծանօթ հեքիաթին։ Չկրցաւ իսկ հետեւիլ թէ ինչպէս իջած էր այդ սառումին ակռաները խածնելէ ու շրթունքները արիւնելէ ետքը։ Կատուին գլուխը միայն զինքը ասդին բերաւ երբ քերեց սրունքը։ Արիւնը կը քալէր իր մէջ ու տաքցաւ մէկէն։ Իր սուրբի պէս մեռնող տղան այս աղտոտ պատմութեան խառնե՛լ։ Բարկացաւ անիկա
— Իրա՞ւ է Նազիկ։
Ձայնէ դուրս բան էր անոր ընդերքէն փրթած այս զղջատար ու վախկոտ հարցականը։
— Իրաւ է։
Հանդարտ էր Նազիկին ձայնը ու բնական։ Մեր անկեղծութիւնը երբեմն պէտք չունի փաստի։ Հաստատ ու համակերպուն այս պատասխանը չունեցաւ սակայն իր ամբողջական արգասիքը։ Դեռ նեղութիւն մը կը զգացուէր անոր դէմքին վրայ։ Ու վարանում մը որ փայլակի պէս խաղաց անոր աչքերուն խորը։ Յետոյ վճռական լուրջ ու ինքնիրմէ բացակայ շեշտով մը՝
— Երեք ամսու եմ։
Աւելի ահաւոր էր այս յայտնութիւնը ու բացարձակ՝ շեշտին ամբողջութեամբը։ Բարի կինը վիրաւորուեցաւ գրեթէ։ Իր հայեացքը մօտ էր նախատինքին ու յօնքերը շարժումի մտան։ Չափեց զայն վերէն վար։ Բայց քայքայուեցաւ իր տարակոյսին վրայ։ Հարկ չկար անոր փորը բռնելու։ Բայց չկրցաւ ձեռքերը արգիլել որոնք ճամբայ ելան ու ընկրկեցան ամօթով։ Հիմա իրարու կը նայէին կրակին արտակարգ լոյսին մէջ։ Ու այդ բախումին յաջորդեց այնքան փնտռուած հանգիստը։ Փախստեայ ուրախութիւն որ ուրուացաւ<ref>յաւելում ստորակէտի</ref> բայց չերեւաց։ Զգացին ատիկա երկուքը մէկանց։ Աղջիկը թեթեւցեր էր ու ազատումի հով մը կը մարդկայնացնէր անոր զրկուած չորութիւնը Հեղնա՞ն։ Ան ամչցաւ սրտին այս յայտնութենէն։ Աշխատեցաւ սքողել այդ դիւային բայց իրական հեղումը իր ներքին աշխարհին։ Անոր դէմքին գիծերը քաղցրացան հեռաւոր բայց հզօր ճառագայթումէ։ Յետոյ վարանք մը։ Ան կը փնտռէր թռած մտածումը ու կը զարմանար չգտնելուն։ Մէկէն լոյսը ինկաւ մտքին մէջ։ Այս անգամ ըմբռնումը կատարեալ էր։ Դարձեալ ջանաց զսպել հրճուանքին ցոլացումը իրմէ դուրս։ Իր շեշտը մեղմ ու կարեկից չէր յարմարեր ձայնին անծածկելի ժպիտին։
— Ինչո՞ւ չըսիր առաջ։
Անիմաստ էր իր նախադասութիւնը այն շատ մը ուրիշներուն պէս զոր մեր բերանը կ՚ըսէ մեր մտքէն անկախ։ Բայց իր ձայնը կը լսէր գոնէ որ այդ կեղծ զգեստովը կը վարէր իր ականջները ու կ՛ազատէր զինք ամօթէն։ Ուզեց կանչել ամուսինը։ Էրիկ-մարդ է վերջապէս։ Անոնց խելքը աւելի կ՛ըլլայ միշտ։ Նազիկը ընդդիմացաւ։
Հինգ վայրկեան ետք երկու կիները մտան իրենց բնական մարմիններուն մէջը։ Ու անոնց առջի ընտանութիւնը Թումասին մահովը ընդհատուած դարձաւ իրենց։ Բախումէն ետք պարտադրուած դադարն էր գոնէ սա գիշերուան համար որ սկսեր էր այնքան ուրիշ աշխարհներէ ու կը յանգէր այս խոստովանութեան։ Աղջկան բառերը նախ եղան գրեթէ միավանկ ու ընդհատ։ Հետզհետէ պատմութիւնը պատռեց ամօթին կապերը ու քշեց աղջիկը բանալու ողբերգութիւնը։ Ու տարօրինակ էր որ ան չգործածեց իր զգայնութիւնը համադրող չարագուշակ բառը։ Ու չըսաւ ինչո՛ւն։ Բայց աւելի տարօրինակ էր որ լուսնալուն այսքան մօտիկ անիկա չունեցաւ վաղուան կեանքին վրայ ծագող սարսափին ոչ իսկ հեռաւոր փշաքաղումը։ Ոչ իսկ տագնապը այն բուռն պահերուն որոնք իր ետեւն էին հիմա։ Անհուն երախտիքով անիկա կը համբուրէր Հեղնան նստած անոր գիրկը ու չէր նայեր պատուհանին որ տարտամօրէն ինքզինքը ձեւել կը սկսէր մութին պատերէն։
III
Յաջորդ առտուն գեղացին թափած էր դաշտերը մեծ բազմութիւնով։ Ամէնուն ձեռքը երկար ձողեր։ Պէտք էր թօթուել ձիւնը ձիթենիներէն որոնց ոստերը կը կոտրէին ծանրութեան տակ։ Թէեւ դժնդակ բայց հաճելի էր այս աշխատանքը տեսարանին վայելչութեամբը Արեւը աղուոր էր ու ձիւներուն վրայ հեղուկ ոսկիի պէս կը նստէր։ Բայց համը կար մանաւանդ օրուան նորութեան։
Գայթակղութիւնը գուցէ դեռ չլուսցած անցեր էր հարսնիքին թաղէն ու մտեր տուներէն ներս հակառակ ձիւնի թանձրագոյն խաւին։ Ու տան–առաջներու մաքրութեամբը տարուած ծերունիներն անգամ իրենց դողդոջ ձեռքերը թիուն կոթին վրայ պահ մը զետեղած՝ դատում ու վճիռ ունէին։ Բացուեցան բոլոր լեզուները հիմա մանաւանդ երբ յոգներ էին ա՛լ<ref>ալ սրբագուած՝ ա՛լ</ref> Հաճի Ստեփանին մեղքերուն վրայ։ Զարմանալի բան է որ ամբոխը [որ]<ref>յաւելում բառի՝ որ</ref> գրեթէ միշտ պէտք եղած չափով մարդկային է արիւնի առջեւ ու առնուազն լուրջ որ մէկ գիծով ինքզինքը եղբայր կ՚ընէ հազար օտարին երբ գնդակը կամ դանակը կտրեն ասոր արեւը ըլլայ այնքան տմարդի անողոք կիներուն անկումներուն մեծ կամ պզտիկ մեղքերուն դէմ։ Բարդ է այդ զգացումը ու չի մեկնուիր դիւրին չարութեամբ մը բնազդներու։ Մահը հիւանդութիւնը նոյնիսկ նիւթական դժբախտութիւնները կրնան զինաթափ ընել գեղացին։ Բայց անիկա մեղապարտ կնոջ դատը կը սկսի առնուազն հեգնելով յետոյ զայն կ՛անցընէ իր երգերուն մէջ։ Չի մեռցներ հիմա (աւելի առաջ ատիկա գեղին օրէնքներէն կը թուի) բայց կ՚արհամարհէ զայն անհուն այն կոշտութեամբ որ հողէն մթերուած է իր մատներուն ինչպէս իր շրթներուն դարաւոր մարզանքով։
Ու քանի մը ժամուան մէջ նոյնիսկ աւելի առաջ քան օրհարսակի ճաշը՝ ան գտաւ ու ըսաւ բոլոր կարելի ու անկարելի լրբութիւնները։ Շինեց նոյն օրուան մէջ անխուսափելի վէպը լայնօրէն շահագործելով կրկնապատկելով զոհին գեղեցկութիւնը մօրը անցեալը հօրը դժոխքը ու այն բաբելոնեան տունին ամբողջ թաքուն ու անանուն մեղքերր։ Ու ոտքի ելաւ նորէն հին հեքիաթը Հաճի Ստեփանին ու անոր մեռած կնիկը պտտեցաւ ամբոխին բառերուն վրայ իր «հրաշքի մօտեցող» արնապարտ գեղեցկութեամբը։ Անոր ամբոխին հաւասարող դատաստանին մէջ երկու կիները «մարն ու աղջիկը» դրուեցան նոյն գիծին վրայ։ Ու խօսեցուցին ժառանգութիւնը ամբարշտութիւնը։ Շատեր ենթադրեցին աղջիկը ծախուած հօրը կողմէն թուրքերուն ոստիկան կամ պաշտօնատար որոնք ազատ մուտք ունէին անոր տունը ով գիտէ ո՛ր անխոստովանելի մեղքին համար «ամենազօր» փրկա՞նք։ Եղան ուրիշներ որ աւելի առաջ գացին ու մտան այդ ամբարիշտ հօրը մեղքը։ Առասպելը թեթեւոտն է միշտ ու չի նեղուիր կշիռ չունենալուն։ Իր յանդգնութենէն չի տառապիր ոչ մէկը ամէնէն քիչ՝ ինքը
Ժողովրդական յօրինումը սկիզբ տուաւ։ Ու կէսօրին լսելի եղաւ թաքուն ու խղդուած սենեակներէն հին ու հզօր երգը՝
«Սիրեմ Նազիկ ընքուընիդ
Օսկի գըրիչէն քաշած
որ թարմացուց գեղին վրայ այլեւս փտած որդնոտած մեղքը Հայրապենց հարսին Ու սրտառուչ էր անիկա այսքան տարուան գերեզմանէն ետքն ալ։ Ոչ մէկուն մտքէն անցաւ Օվակին բարակուկ Թումասը զոր մահը անխոցելի ըրած էր արդէն ու ատով՝ աւելորդ։
Հայրը խենթացաւ եթէ ուրիշ բան չէ ինքզինքը կորսնցնելը աչքերը բաց տեղ մը նայիլը առանց գիտնալու ինքզինքը ծեծելը ու խօսիլ չկրնալը վայրկեաններով։
— Խելքին պիտի գայ Տէ՜ր – ըսաւ անոր մայրը որ բոթը հաղորդած ատենը կը սպասէր շատ բանի բայց երբեք այս անկարող քայքայումին։
— Ո՞ւր է աղջիկը – հարցուց անիկա շատ հեռուներէն խօսող մէկու մը այլուրութեամբը։ Բայց ձայնը մեր զգայութիւնները տեղաւորող հաւասարակշռող հոսանուտն է։ Իր նայուածքը դարձաւ ետին։ Դարձաւ իրեն իր ահաւոր գազանութիւնը։ Անիկա կը հեւար ու չմռնչելու համար քանի որ գինով չէր<ref>յաւելում ստորակէտի</ref> ակռաները կը խածնէր
— Դուրս նետեր են։
— Ար չունի՞ն
— Պոռնի՛կը։
Հայրապենց Խաթունին համար բոլոր կիները նոյնիսկ վաթսուննոցները ուրիշ բան չէին։ Պառաւը գտած էր իր զառիթափը։ Ինքնիրմէն դուրս փրփուրը բերնին ան կու տար ու կ՚առնէր բոլոր գարշանքը որոնք կիները կռիւներու պահուն իրարու կը նետեն պատուհանէ պատուհան։ Ան ամբողջ մեղքը կը թափէր Զաքարենց Մարիամին գլխուն։ Ձգեց տղան օճախին առջին վազեց պատուհան —այս շարժումը բնազդական էր թաղին կիներուն մօտ— իր պատկառելի գլուխը դուրս հանեց ու սկսաւ պոռալ անլուր շքեղութեամբ իր բերնին փրփուրին հետ ցօղուելով Զաքարենց գերդաստանին վրայ ամէնէն հոյակապ անէծքները։ Նոյն ատեն կը թուէր այդ «պոռնիկներու սինսիլէ ին» բոլոր հնարածոյ կամ ենթադրական մեղքերը գեղի թաղի արտի անուններով թուականներ ու յիշատակելի դէպքեր քշելով։ Ու անկարելի էր կասկածի տակ ձգել այդ հաւաստումներուն իրականութիւնը այնքան կիրքը կը փոխէ մեզ ու մեր բառերը։ Անիկա սկսաւ անոր անարատ աղջիկնութենէն զոր առանց խղճահարութեան թաթխեց կոյուղիին մէջ ու հալածեց զայն հարսնութեան տարիներուն անկողինէ անկողին քաղաքէ քաղաք կախարդէ կախարդ անոր ամուլ արգանդին զաւակ ճարելու համար։ Երեք զաւակ ունեցող կին մը արգահատանք կը հրաւիրէ իր վրայ։ Միակ զաւկի տէր մայրերը երկինքն ու գետինը իրար կը խառնեն՝ իրենց արգանդը բեղմնաւորելու համար։ Այդ աշխատութեան ամբողջ թաքուն գիտութիւնը պառաւներուն օրինագիրքը կը կազմէ։ Ու Հայրապենց Խաթունը գիտէր թէ ինչ կ՛ըսէր Զաքարին մօրը հասցէին։ Ու կը պոռար կը պոռար։
Հետզհետէ Հաճի Ստեփանը ըմբռնեց իրողութիւնը իր ամբողջ ողբերգական հոծութեանը մէջ։ Ու տեսաւ որ գայթակղութեան մէջ հարուածը կը գտնէր զինքը ամէնէն առաջ։ Ի՛նք՝ Հաճի Ստեփա՛նը։ Ինչո՞ւ չմտածեց աղջկանը։ Ի՛նք։ Բայց առաջին կրակը անցաւ Իրականութիւնը զինքը ըրաւ աւելի խոհուն։ Հազար ենթադրութիւններ եկան ու գացին։ Ու մէկէն կարծես թէ դուռին ետին երկար ատեն սպասողի մը պէս իր ուղեղէն ներս խուժեց անոր մայրը որուն վրայ չէր մտածած օր մը տասնվեց տարիէ ի վեր։
Կարմրեցաւ յանցանքի վրայ բռնուած մէկու մը նման։ Ելաւ տեղէն ազատելու համար ինքզինքը մեռելին յաճախանքէն։ Բաց պատուհանէն ցուրտ հով մը կը մսեցնէր անոր մարմինը ուրկէ ինկած էր օղիին կրակը։ Բայց երեւոյթը չյամառեցաւ<ref>չյամառեցաւ?</ref>։
— Պոռնիկին տէօ՜լ ը»
թռաւ իր բերանէն։ Իր աղջկան հասցէին էր այս բացագանչութիւնը ու անով իր կիրքը յագուրդ կ՛առնէր կնիկէն որ իր ծոցին մէջ իսկ խաբած էր զինքը։
Պառաւը չէր գիտեր թէ ինչեր կը պտտէին իր տղուն գանկին տակ։ Անիկա ուժ առաւ անոր այդ երկու բառէն ու դարձեալ վազեց պատուէան դոյլ մըն ալ մեղք թափելու։ Անցնող-դարձողները՝ լուրջ արագ կ՛երթային իրենց գործին ու չկար մէկը որ զարնէր անոնց դուռը։ Օվակենց վարագոյրները աւելի քան երբեք պատանքի պէս էին պատուհաններու մարմինին վրայ։
Ու սպառեցաւ։ Այս գրգռումը հարսանիքին յոգնութիւնները ցուրտը իրարու խառնուեցան խղդելու համար անոր ձայնը որ խզտած փսոր–փսոր բան մը եղաւ Դարձաւ ներս փակեց պատուհանը ու մօտեցաւ օճախին։ Չէր կրնար նստիլ։ Անէծքը դարձեալ կը յորդէր բայց մեղմ կամաց բառերու վրայէն։
Հաճին նստեցուց անիկա արգիլեց աւելորդ խօսքը։ Բերանը ցօղուեց գաւաթ մը օղիով յետոյ ելաւ իր սենեակը։ Բացակայութեանը ընթացքին պառաւը կը շարունակէր բարակ հեծկլտուքը որ արցունք չէր բայց բառ ալ չէր։ Հազիւ քանի մը անգամ մտքին ներկայացաւ թոռնիկը։ Բնաւ չխորհեցաւ Զաքարին վրայ։ Բայց չէր կրնար ինքզինք ազատել Մարիամին ճնշումէն։ Ու իրականը այն էր որ մինչեւ այդ տարիքը մաքուր ապրած կնիկը իր կողմէն այդպէս ներկուած շինուած՝ ստացեր էր վաւերական պատկերացում։ Ու կը շարէր կռիւի այն բանաձեւերը որոնք դուրս պիտի տար անոր դրան առջին հրապարակելով անոր «սուտ ճգնաւորի» (ամէն պարկեշտ կին էր անոր համար) գի՜րք մը մեղքերը։
Տղան մտաւ սենեակը Կը կրէր ամէնէն ծանր ու գեղեցիկ զգեստները։ Սպառազինուած էր ան ամէնէն լուրջ վտանգաւոր բախումներու նախօրին նման։ Երեսին նայողը չէր կրնար գուշակել թէ որու դէմ յուզուած էր<ref>յուզուած էր? ուղղուած էր?</ref> այդ անասնային ցասումը որ անոր աչքերը կը ծանրացնէր ու կ՛արգիլէր քիչ-շատ ուղիղ տանելի նայուածք մը։ Պառաւը սարսռաց։ Զղջաց իր ըրածին։ Բայց անկարող էր հակակշռելու։ Անիկա ուզեց յապաղեցնել անոր դուրս ելքը տունէն զանազան պատրուակներով։ Բայց տղան պատասխան չտուաւ։ Սեղմեց իր քիթը ամուր —վճռական որոշումները քիթով կու տար այդ մարդը— ու փողոց իջաւ։
Մերկացուցած էր մէկ ու կէս կանգուննոց ոճրագործ սուրը որ պտտած էր Պրուսայի դաշտերէն մինչեւ Իզմիտի<ref>Իզմիրի սրբագրուած՝ Իզմիտի?</ref> բոզանոցները։ Հսկայ մէջքին հաստըցող գօտիին փոթերէն զոյգ ատրճանակներու կոթերը տարերկրեայ օձերու գլուխին նման իրարու կը կռթնէին ու նայուածք ունէին։ Ու չէր երգեր անիկա խմած չըլլալուն։ Ու մռայլ էր ան դէմքին դրած անկշռելի ժահր ու նայուածքին՝ կոյր բայց կպչուն թոյն մը։ Այսպէս շինած իր երեսը՝ անիկա աւելի սարսափելի էր քան հոգէառ հրեշտակապետը որուն պատկերը իր քսան աչքերովը ու ահարկու թուրովը գեղացին կը պտտցնէ իր հետը զայն տեսած ըլլալով ժամուն պատին տղայ օրերէն։ Ու կ՛երթար անիկա զարհուրելի բայց գլուխը կախ։ Ու նորութիւն էր անոր վրայ այս բեկումը։ Պատուհաններու ետեւէն ցոյց տուին զայն կիները իրարու սարսափով ու արգահատանքով անմիջապէս քիթերնուն տակէն մռլտալու համար համբաւով երգին անմոռանալի յանկերգը։ Անոնք կը մեղքնային հայրը ու կը խնդային աղջկանը վրայ
Անոր գնացքին աղտոտ ձիւնով լպրծուն մեծ փողոցը կ՚ամայանար պատահական անցորդներէ։ Ու առանց որոշապէս տեղեակ ըլլալու անոր մտածումներուն անոր ուր երթալուն գեղացին խորհեցաւ սարսափելի բախումին։ Սօսիով աղբիւրին մօտ ճամբան կը ճղուէր։ Անիկա վայրկեան մը վարանեցաւ։ Յայտնի էր թէ երկընտրանքի մը առջեւն էր։ Նայեցաւ պզտիկ զառիվերին որ ժամ կը տանէր։ Նայեցաւ իր դէմը։ Ու մտաւ շարունակուող գիծին մէջ որ որսորդներու սրճարանը կը հանէր։
Սրճարանը ցանցառ էր բազմութիւնը։ Գեղացին գործի էր դաշտերը։ Ուրիշ մաս մը՝ երիտասարդները չէր փախցուցած առիթը ու վազեր էր որսի։ Տարիքոտ որսորդները ոտքերնին տուած կեդրոնի մեծ վառարանին՝ կը խօսէին անտարբեր։ Անոնք կակուղ ձիւնէն վախնալու պատճառներ ունէին ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref> ու չէին աճապարեր։ Այս արեւով ադ ձիւնը վաղը առտու երկաթ կը դառնար
Հաճի Ստեփանը լսեց այս դատաստանները դուռէն մինչեւ վառարանին մօտ գալու ընթացքին։ Որսը կինէն ետքը իր խորագոյն բնազդներուն խօսող նիւթը եղաւ միշտ։ Բարեւեց։ Նստաւ կռնակը պատին փայտէ երկար ու անթիկունք քանափէի մը վրայ։ Անոր պատին հետ կազմած անկիւնին մէջ քիչ մը շեղ հանգչեցուց բաց սուրը բերանը դէպի դուրս։
Ոչ մէկը հակառակ օրէնքին սիրտ ըրաւ<ref>ջնջում ստորակէտի</ref> անոր աչքը լուսելու։ Ձախլիկ Թադոսը յարգի որսորդ մը (որ իր պիտակ անունը պատիւի տիտղոսի մը պէս կը կրէր զայն շահած ըլլալով գերմարդկային հերոսութեամբ մը մինակը ճակատած՝ չորս հարիւր օխանոց արջու մը դէմ ու դանկըտելով գազանը) կրկին սկսաւ իր ընդհատուած դիտողութիւններուն օդին վարազին գելերուն ու մարդ-աղբարներուն (արջ) վրայ։ Ա՛լ<ref>Ալ սրբագրուած՝ Ա՛լ</ref> ծերացած ականջները ծանր այս մարդուկը պատմել գիտէր ու համ կար շրթունքներուն ու բարի նայուածքին վրայ։ Հաճիին մուտքը պաղ ջուրի մը պէս կտրեր էր ոգեւորութիւնը։ Բայց որսորդը պարտք սեպեց դառնալ իր հեքիաթին։ Հիմա բառերը շրջահայեաց էին։ Բայց մանաւանդ նեղուած։ Ան կը տառապէր վասնզի չէր գիտեր ընելիքը։ Պէ՞տք էր լուսել աչքը թէ ոչ։ Մինչ այդ ապսպրած էր պարտաւորիչ սուրճը երկարած մեծղի ու արծաթ սիկառի տուփը։ Ու այդքան։
Հաճին փաթթեց սիկառը։ Մտիկ ըրաւ։ Բայց չկրցաւ խմել սուրճը։ Ան չէր տեսներ իր շուրջը ու չնշմարեց թէ ի՛նչպէս Փանէլենց Նշանը ամփոփեց ինքզինքը աջ ձեռքը մխրճեց գօտիին մէջ ու նստաւ ծունկերուն վրայ պատրաստ ցատկելու։ Բայց շարժումը չվրիպեցաւ միւսներէն որոնք առանց վախի չէին տեսներ այս նորժմնուկ երիտասարդի փառասէր ու դիւրագրգիռ անփորձութիւնը։ Քիչ առաջ երբ Հաճին չէր եկած դեռ անիկա արդէն յարձակած էր Հայրապենց սինսիլէ ին վրայ համարձակ ու լիրբ ու Թադոսը հազիւ համոզած էր զինքը լեզուն կարճելու։ «Մարդուն աղբն ու օսկին հոս պէլլի չըլլար օղլում։ Մարդուն քիչ Աստըծոյ շատ եղած տեղը (լեռներ) հասկցա՞ր» – ըսած էր անիկա քաղցր ու հաստատ շեշտով։ Ու բազմութիւնը իրաւացի գտած էր փորձառու ու ձախլիկ Թադոսը։
Ստեղծուեցաւ ճնշում։ Հաճին խօսեցա՞ւ։ հարցո՞ւց Զաքարը։ Լաւ չէին գիտեր։ Մէկը պատմեց թէ առտուն կանուխ որսի էր գացեր։ Չուզեց աւելի գիտնալ։ Ինքն ալ համակուած էր իր հարկադրած անձուկէն։ Նորեց սիկառը։ Ու տեսան որ ծռեցաւ Թադոսին ականջին։ Կը խօսէր կարճ ցած բառերով։ Ու ձայնին ընկերացող յօնքի ու մկանի շարժումները ոչինչով արտակարգ էին։ Փանէլենց Նշանը հազաց խոշոր։ Բոլոր նայուածքները դարձան անոր։ Հաճին տեսաւ անոր դաշոյնին կոթը։ Ներսով գոհ էր անիկա ամէն նման բերումի<ref>բերումի? դերումի?</ref> համար։ Բայց զգաց թէ տղուն նայուածքին մէջ ծանրութիւն մը գրգռում մը կար։ Ու մոռցաւ դառնալու իր խօսակցութեան որ յայտնապէս կը նեղէր բազմութիւնը։ Հետզհետէ այդ անհանգիստ բանը վերածուեցաւ պաղ սառեցնող ճնշումի։ Սրճարանին կաղ աշկերտը խորունկ վախով մը կը փոքրէր իր հասակը գլուխը իջեցնելով շատ ցած տախտակեայ գործատեղիին պաշտպանութեանը։ Այդ վարժութիւնը՝ վասնզի օր չէր անցներ առանց հրազէնի մը որոտին այդ բարբարոս կեդրոնատեղիին մէջ։ Ու օր չէր անցներ առանց եղբայրասպան մահի։
Տէր Եղիային մուտքը քիչ մը թեթեւցուց այս լարուածութիւնը։ Քաջ ու սիրուած որսորդ էր քահանան։ Հակառակ իր խոր ծերութեան չէր դիմացած փորձութեան ու մտած էր սրճարան քանի մը բերան խօսք փոխանակելու տղոց հետ։ Մեծ եղաւ իր զարմանքը Հաճին հոն գտնելուն։ Ժամկոչէն տեղեակ պատահածին՝ անիկա մտադրած էր կէսօրին անոր տունը երթալ ու «ձեւի մը կապել»։ Յետոյ մօտեցաւ աթոռը քշեց անոր սաքուին։ Ապսպրեց երկու սուրճ ու հրամցուց քթախոտը։
Հաճին առած էր անոր ողջոյնը բայց մատ չերկնցուց համբաւաւոր տուփին։ Տէրտէրին՝ պնդումը անյարմար կը թուէր։
— Վայլե՞ց աս Տէր Եղիա։
Անկարելի էր ճիշդ իմաստը հասկնալ նախադասութեան։ Անկարող ուղղակի պատասխանի մը վարժուած հոգեկան այս պայքարներու քմայքին անիկա խոհեմութիւնն ունեցաւ երկդիմի շարժումով մը ճօճելու իր հոյակապ մօրուքը։ Իր կարգին այս դրօշակը շատ տեղ ունեցեր էր կախարդական ազդեցութիւն։ Հաճիի՞ն վրայ։ Տէրտէրը գիտէր անոր անզօրութիւնը։ Բայց վտանգին ճակատելէ առաջ անիկա կը փորձէր անգամ մը յուռութքը նմանելով դասակարգին հին ու նոր հոգեբաններուն։ Վառարանը նոյն վայրկեանին սկսաւ դողդղալ։ Բռնկած էր նոր նետուած փայտ մը։ Ու բոցին ճնշումին տակ կափարիչը կը հեծկլտար մարդկային կուրծքի մը պէս ու աղմուկով արագ-արագ սկսաւ շունչ առնել թրթռացնելով ամբողջ կազմածը մինչեւ խողովակները։ Զայրոյթի պատկեր մըն էր։ Մէկը խելք ըրաւ քիչ մը շունչ տալու եւ կափարիչը բացաւ կիսով։ Վառարանը դարձաւ իր հանդարտ բայց հոյակապ այրումին։ Պատուհաններէն ձիւնի ժանեակները կը հալէին։ Ներս մտնող կօշիկները վառարանին բարկ կարմիրին դէմ շուտով կը սեւնային ու թաց գետինէն թեթեւ շոգին կը ծաւալէր խառնուելով սիկառի ծուխին։
— Ճուղապ (պատասխան) չտուիր
Հաճին էր։ Իր ձայնը կարծր էր բայց իր յօդերուն մէջ բեկուած ու փրթելու տրամադիր։ Անիկա մտքովը դուրս էր իր ձայնէն։
— Կը մտածենք։
Դուրս էր Տէրտէրն ալ իր բառէն։ Բայց անոր ձայնը տաք էր գորովով կարեկցութեամբ
Հաճին չերկրորդեց։ Ան փուշի վրայ նստողի մը պատկերը ունէր այդ պահուն։ Յոգնութիւնը մեզ մէկ-կտոր կը դիզէ աթոռի մը կամ անկիւնի մը։ Կիրքը մեզ կը խորտակէ իբր ամբողջութիւն բայց մեր մասերը անդադար կը հարուածէ։ Ու Հաճին կը զգար ատիկա Ցաւի պէս ծանրութիւն մը կը պտտէր իր վրայ։ Ու յաջորդաբար շարժումի կը տանէր անոր մարմինին զանազան կէտերը։ Չէր կրնար նստիլ։ Չէր կրնար ելլել։ Նեղուած ու քիչ մըն ալ ամօթով հարցուց թէ որսը որ կողմն էր։ Պատասխանուեցաւ թէ չէին գիտեր Ու այս լարուածութիւնը երկարեցաւ ատեն մըն ալ։ Քիչ-քիչ պզտիկ վարանոտ ցուցմունքներ երեւան բերին Հաճիին զայրոյթը՝ Զաքարին դէմ։ Անիկա բրտութեամբ սաստեց Աւագենց Ապոն որ հաճոյակատար ու վախկոտ՝ կը մեղադրէր երիտասարդը։
— Նայինք իրա՞ւ է։
Հակառակ քանի մը վաւերական դէպքերու որոնք ծոցի գիշերուան կատակերգութիւնները կը մնային ու կը պատմուէին խնդուքով Հաճին՝ քարի պէս կարծր նայուածքով մը լեզուն պուկին գամեց այդ ապուշին որ «կապած–աւել» մըն էր մնացեր ու աշխարհք մտեր՝ մօրը «կապովը»։ Ան ի՞նչ կը հասկնար որ։ Յետոյ դարձաւ ինքն իր վրայ։ Հետեւելով իր մտածումներուն բացատրեց՝ կտրուկ ու յստակ՝ թէ ինչո՞ւ իր «ափին մէջ մեծցած» այդ երիտասարդը ըլլար այսքան անխելք «քոքուր» իրենց անունը ատանկ բերնի ծամոց ձգելու համար ասեմին ու չասեմին։
Թադոսը իր «կարճ խելքովը»՝ իրաւունք տուաւ Հաճիին։ Բայց Տէրտէրը համարձակեցաւ աւելցնել։
— Ի՞նչ ընէր։
Հաճի Ստեփանը ծուռ ու հեգնական՝ նայեցաւ անոր փառաւոր ու անխելք մօրուքին։ Տէրտէրը ամչցաւ։ Ուզեց բացատրել։ Բայց Հաճին զայն լռեցուց ձեռքի կողմնակի բացուածքով մը ու սուզուեցաւ իր մէջ։ Ան կը նեղուէր մանաւանդ անկէ որ ուրիշներ տարբեր կրնային դատել դէպքը այնքան բացարձակ էր իրեն համար իր մտածումին ծանրութիւնը լիութիւնը։ Անոր աչքերը փոքրացած գոցուելու պէս եղան։ Ու նեղ այդ գիծը որ թարթիչներուն զոյգ սուիններուն ներքեւ բանտարկուած կը դադրի աչք ըլլալէ մթագնեցաւ աւելի սոսկալի բանով մը։ Այնքան ծանր էր ատոնք իրարու հրող պատկերը որ դէմքը ամբողջ ենթարկուեցաւ անոր ազդեցութեան։ Յայտնի էր թէ անիկա շատ հեռուները վարերը կը նայէր։ Ու տեսա՞ծը։ Երբ դարձաւ ասդին աչքերը բացած էին վարագոյրը ու կը վառէին խոշոր ու պղտոր կրակի կաթիլներու նման այնքան արիւն կար համախմբուած անոնց մէջ։ Բայց իր բառը ելաւ բերնէն զսպուած ու հանդարտ
— Ի՞նչ ընէր։
Զարմացան մտիկ ընողները։ Բայց երբ անիկա իր նայուածքը երկար կախեց տէրտէրին այն ատեն անդրադարձան։ Հաճին կեցաւ այդպէս սեւեռած։ Ճիգ կար իր ամբողջ անձին վրայ։ Ուզեց խօսիլ։ «Բերանը վրայ չէր երթար» ինչպէս կ՚ըսեն։ Աչքերը նորէն վերածուեցան չարագուշակ մահիկներու։ Ու թարթիչները կը թրթռային անաղմուկ ու թեթեւ։ Բայց երրորդ անգամ՝ ըլլալով՝
— Ի՞նչ ընէր։
Ու ինչպէս մէկը որ վար կը նետէ ինքզինքը աճապարոտ եւ տենդոտ՝
— Կը խղդե՛ն Տէր Եղիա կը խղղե'ն։
Էականը ըսուած էր։ Լայն ու հանդարտ շունչ առաւ ու կանոնաւորեց իր աւրուած դէմքը։ Մտիկ ընողները հեռու էին Հաճիին դժոխքէն։ Ան տեսաւ պատկերը պատկերները որոնք իր ուղեղին պատերուն կը զարնուէին։ Ու գրեթէ յայտնի շօշափելի տեսանելի էր անոնց զարկը ա'յնքան՝ որ սարսռաց ուրիշներու ներկայութենէն։
Ու քիթին տակէն կը մռլտար առանց որոշ դիտումի բառերը հատիկ–հատիկ
_ Կը խղդե՛ն տէրտէր կը խղդե՛ն։
Բայց իր ձայնին զգայութիւնը կ՚աւելնար իր ներքին զայրոյթին վրայ։ Մտապատկերը կը պրկէր իր ուղեղին դաշտերը կը նեղէր անոր սահմանները ու կը հրէր կը հրէր անոր բերանը՝ բացուելու յորդելու «ճգնելու»<ref>«ճգնելու»? «ճկնելու»?</ref>։ Դուրսէն ամէնէն պզտիկ շշուկն անգամ՝ հզօր ու խոշորցած՝ կը թափանցէր իրեն ու հովին պէս կ՚արծարծէր անոր հրդեհը։
Տէրտէրը<ref>յաւելում ստորակէտի</ref> փոխելու համար մտածումներու այս ուղղութիւնը փորձեց իջեցնել որսի տեսարաններ որոնց յիշատակը սիրելի ըլլալու էր հիմա երկուքին ալ։ Հաճին մխրճուած՝ կը շարունակէր իր մռլտուքը որ կը մեծնար ու կը ցածնար եղերական նախադասութիւնը ունենալով իբր կեդրոն։ Յանկարծ՝
— Կը խղդե՛ն երկու բարձին արան<ref>ջնջ ստորակէտ</ref> կը դնեն կլոխը կը խղդե՛ն։ Հասկցա՞ր։ Թամամ մօրը պէս։
Ու հանգչեցաւ Կը փնտռէ՜ր իր բառերուն արձագանգը երբ անձկալից նայեցաւ կրկին իր շուրջը։ Անոնց խոշոր–խոշոր բացուած ակնարկէն չթափանցեց իր ըսածին ու ըրածին։ Տարիներ առաջ շշուկը նոյնութեամբ շրջան էր ըրած ամբոխին մէջ։ Տարիներ առաջ կրցած էր տապալել Փանէլենց դատը օխաներով ոսկի հոսեցնելով։ Բայց անկէ ասդին մոռցած էր կինը։ Ու չէր տառապած այդ ոճիրով այնքան՝ ուրիշներու յաճախումը ուրիշներու գեղեցկութիւնը գրաւեր էին զինքը։ Չէր տառապած մանաւանդ այդ կնիկով ոեւէ կնիկով իրը կամ ուրիշինը։ նոյնն էր ատիկա իրեն համար։ Ու չէր խորհած օր մը օրանց հաւանական պատուհասին։ Բայց գեղերը կ՛արդիանային։ Դատարանները սկսած էին «բարակը քննել» հայ գիւղերուն մէջ։ Ու գրեթէ անցնելու վրայ էին այն օրերը երբ դիւրին էր ու կարելի՝<ref>յաւելում բութի</ref> վկաները լռեցնել սարսափով արդարութիւնը՝ ոսկիով
Երկու մարդ կամաց քաշուեցան դուրս։ Անոնք լաւ չէին գտներ կացութիւնը։ Ու փորձը ունէին ասանկ եղելութիւններու յաջորդող հետապնդումին։ Կառավարութիւնը անողոք էր վկաներու հանդէպ ու տուգանքով կը պատժէր թերացումները։
Տէրտէրը մռայլեցաւ։ Իր թաւ մօրուքը կը դողար ակնյայտնի՝ իր պրկուած կզակներուն ամբողջ սարսուռովը։ Բայց աւելցուց
— Խենթ խօսք չ՛ուզեր։ Բերանդ քեզի ժողվէ։
Ամբոխին վրայ այս պաշտպանութիւնը ազդեց խոտոր համեմատութեամբ։ Զրկուողին աղքատին յատուկ բնազդական ատելութիւնը ուրուացաւ սրճարանին մէջ։ Բայց ոչ մէկը համարձակեցաւ առաջին արտայայտութիւնը ընել։ Միւս կողմէն՝ Հաճիին բարկութիւնը կը մնար իր բարձր չափերուն վրայ։ Անիկա շարունակեց
— Հարամ ըլլան ասոնք ինծի (երկու մատով թօթուեց պեխերը) հարամ ըլլան բան որ ըսէի<ref>բան որ ըսէի?</ref>։ Պոռնիկը չեն մորթեր կը խղդե՛ն։
Կեցաւ Բայց աւելի նեղ՝ որքան չէր սկսած ատենը։ Բառերը որոնք կը փրթէին ուղեղէն լեզուին վրայ գալու տեղ կը մոլորէին ու կը կորսուէին Պէտք էր աշխատիլ ատոնք թանձրացնելու համար։ Ու այն ատեն տաժանագին ու անկիւնոտ քերուըտուք մը կը խարտէր իր կոկորդը։ Յետոյ բառերէն դուրս ուրիշ ուժ մը կը պտտէր գանկէն մինչեւ բերանը։ Անիկա կը հրուէր շատ յստակ ուրուացումի մը մէջէն։ Մէկէն անդիմադրելի պատկերը՝ երկունքի սենեակին։ Այնքան նոյն այնքան իրական որ շփեց աչքերը։ Ի՞նչ էր որ կեցուց զինքը այդ պատկերը արտաքնացնելէ։ Մատները քանի մը անգամ՝ ակօսեցին իր ճակատը։ Ամէն կողմէ խայթուած՝ անիկա չէր կրնար կառավարել իր բազմամեայ ու փորձ մարմինը Ոտքի ելաւ ու նստաւ։ Ու չէր գիտեր ըրածը։
Կեանքին մէջ երբեք մեծ չջարդած միշտ գործած երբեք չսպառնացող միշտ զարնող այդ մարդուն համար անսովոր էր ինքզինքը գովելու ոճիրի գնով ինքզինքը իբր օրինակ փչելու այս տեսարանը։ Անոր նեղուած բառերը առատացան։ Անոր նախադասութիւնները կիրքով յորդած՝ չէին մատներ մոլուցքը խենթութիւնը որուն կ՚ենթարկուինք մեծ վտանգներու դիմաց։ Բայց արդարութիւն գործադրելու այս տարօրինակ կերպը կը շեղէր իր նպատակէն Ան գրեթէ մատնած էր ինքզինքը։ Իր աղջկան վրայ իր կատաղութիւնը սպառելու այս ճամբան նուազ եղերական էր իր հետեւանքովը Մարդկային է որ հայր ու աղջիկ գորովի կէտի մը կարենան կառչիլ իրենց ոգորումներուն ընթացքին Ու շատ հազուադէպ է որ ատելութիւնը ընդմիշտ անջատէ հայրը<ref>մայրը սրբագրուած՝ հայրը</ref> զաւակէն։
Անիկա չտուաւ բաւական ատեն Զաքարին անունը։ Թադոսը խելք ունենալ կարծեց անոր ուշադրութիւնը հեռացնելու տղուն անցանքէն ու փորձեց զարգացնել Հաճիին ներողութիւնը գովելով պարկեշտ տղան որուն անունին ոչ մէկ արատ էր փակած մինչեւ այս օրը։
Բայց հակառակ սպասուածին այս գովեստը ունեցաւ շատ յոռի հակազդեցութիւն։ Հաճին անոր մէջ տեսաւ յայտնի պարսաւ մը իր «արատով» յղփացած կենցաղին դէմ որ վիրաւորանքի մը պէս կճեց այդ անզգամ՝ մարդը։ Խղճահարո՞ւմ։ Ոչ անշուշտ։ Բայց չէր ներած որ իր մեղքերը երեսին տրուէին։ Նայեցաւ՝ բիրտ՝ Թադոսին։ Բայց ամչցաւ ինքնիրմէն մէկ «ձեռքը կապ» մարդու մը հետ իյնալու համար։ Թադոսին գովեստին երկրորդ ու վերջնական արդի՞ւնքը։ Հայրը արթնցուց այդ գազանին մէջ։ Մինչեւ այդ վայրկեանը անիկա չէր զգացած թէ որքան խորունկ էր իր մէջ իր «կատաղի» սէրը զաւկին հանդէպ։ Անիկա նոր միայն տեuաւ թէ ինչ որ ըսած էր քիչ առաջ անոր մեղքը պատժելու համար ինչ որ թելադրած էր արտաքին էր ու սուտ։ Ու այդ մտածումով վերադարձաւ մտքովը իր սենեակը։ Ան զրահուա՜ծ էր այսպէս (ձեռքովը շօշափեց գօտիին մէջ թաղուածները) եւ երբեք իր աղջկան համար։
Տեսան որ կը տառապէր Նոյն վայրկեանին անիկա հայրն էր որ կը մտնէր իր աղջկանը տրամին մէջ։ Ու այդ կէտին վրայ անիկա ո՛չ աւելի էր<ref>յաւելում ստորակէտի</ref> ոչ ալ պակաս սա նստողներէն։ Այս մտածումը բեկումը ծաւալեցան իր մարմինին մինչեւ յետին նեարդները ու ըրին զայն փափուկ ու լալու պատրաստ՝ կնիկի մը պէս։ Զգաց իր տկարանալը ու ոգեկոչեց թշնամին։ Ատիկա բաւական եղաւ որ սրբուի առջի վիճակը։ Անոր ներքին շարժումները պրկուեցան կրկին կիրքին աղեղովը։ Ու անկարելի էր նայիլ անոր աչքերուն այնքան բորբոքում ու ատելութիւն կուտուած էին հոն
— Ելիր
Տէրտէրն էր մտադրած զայն հանելու դուրս այս շրջանակէն ուր վտանգը պատրաստ էր ամէն ակնթարթի։
— Ձգէ՛
Սաստեց անիկա տէրտէրը որ առանց զգածուելու շարունակեց իր մեծ համրիչը քաշել անտարբեր բայց խորապէս մտազբաղ մէկիկ–մէկիկ նետելով անոր հատիկները։
Հաճին իր կատաղութեան պարունակին մէջն էր հիմա։ Անիկա երկու ձեռքերը՝ սուր՝ մխրճեց իր գօտիին քիչ մը միջոց դիւրութիւն ճարելու համար շունչին որ նեղ կու գար։
— Հայրապենց Հայրապետին գերեզմանին վրայ երդում – ըսաւ անիկա զարհուրագին վճռականութեամբ մը ամբողջ մարմնով դողդղալով։ Ամբոխը քար կտրեցաւ ու պաղ զգաց։ Հաճին կեցած էր Յետոյ պատկառոտ ու շատ լուրջ՝ անիկա իր ձայնին միացուց խաչի մը ուրուագծումը որ մատներով գծուեցաւ բացառապէս ուղիղ ու ամբողջ (քառասուն տարի չխաչակնքած այդ մարդը ուրկէ՞<ref>ուրկէ սրբագրուած՝ ուրկէ՞</ref> գտաւ այդ գեղեցկութիւնը)։ Երդումը տպաւորիչ էր շատ։ Ներկաները գրեթէ հեւալով հետեւեցան նախադասութեան։
— Կլօխը թռցնեմ պըտը ա'ս ձեռքով։
Անիկա ձախը ցոյց տուաւ աջին անարժան համարելով թռցուելիք գլուխը։
Անորոշ էր սպառնալիքը։ Որո՞ւ կ՛ուղղուէր այս անվրէպ գործադրուելիք պատգամը։ Աղջկա՞ն թէ տղուն։ Տէրտէրը զգաց այս ահաւոր անասնութիւնը Ուզեց միջամտել։
Հաճին ոտքի էր։ Առաւ անիկա անկիւնէն հսկայ դանակը զարկա անութին փայտի կտորի մը պէս Ձեռքը գօտիին մէջէն գտաւ վեցհարուածեանին բլթակը։ Լսուեցաւ լարուելու աղմուկ որ խղդուած ու գուլ արձագանգեց բուրդէն։ Ու կամաց կոխելով երկաթի պէս դուրս ելաւ մոյկերը ամուր-ամուր թօթուելէ ետքը գետինին։
— Տէրտէր տէրտէ՛ր – Փանէլենց Նշանն էր – աս մարդիկը վկա՛յ։ Կարգդ մօրուքդ վկայ։ Չլսեցի չըսես։
— Սո՛ւս – վրայ տուաւ քահանան – քու դ եալու ն չէ իջած տահա:
Ներկաները կուշտ եւ ազատ խնդացին այս սրամտութեան վրայ որ կը յատկանշէր տակաւին թարմ բայց անփորձ արկածախնդրութիւնները ու անոնց հերոսները։
- Էս հասկցնեմ պըտը անոր։
— Ի՞նչը – չկրցաւ չաւելցնել տէրտէրը քիչ մը տաքցած։- Ի՞նչը։
Փանէլենց Նշանը ոտքի ելաւ։ Ու տեսնուեցաւ որ երիտասարդը ունէր Հաճիին հասակը։ Ունէր անոր մոյկերը։ Անոր գօտիին փոխարէն փաթթած էր պարսկական շալ որ կը լրացնէր անոր կապոյտ շալվարին յաւակնոտ նորութիւնը։ Ու անոր ալ դաշոյնին պատանքը դուրս կը հանէր իր ոսկեգոյն գունդոտ ծայրը մէջքին միւս կողմէն։ Ու կեցաւ ձեռքերը սափորի մը կոթերուն պէս աղեղած՝ իր կուշտերուն։ Այդպէս ամբարձած ինքն իր երիտասարդութեան աւիւնին վրայ՝ անիկա գեղեցիկ էր ու պատկառազդու
— Արիւնը արիւնով չեն լուար։
Տէրտէրն էր որ առջին ցցուող այս ձեւին մէջ կարդացած էր նոյնքան ուժ ու սրտոտութիւն։ Հաճոյք էր այդ բարեկազմ տղաքը ճանչնալ մանաւանդ քաջութեան պսակով մը։ Ու իբր հին չուան կտրտող մը ներսէն հաճ՝ ան գողտր շեշտով արտասանեց վերջին առածը։ Փանէլենց Նշանը չպատասխանեց։ Անիկա ինքզինքը կը զգար հանդիսաւոր հոգեկանութեան մը մէջ։ Քաջութիւնը ինչպէս հիներուն ասպետութիւնը ասպարէզ մըն էր որ պարտէր սկիզբ առնել պատմական արարքով մը։ Մինչեւ մօտ ժամանակներ թուրքեր կամ թիւրքմէններ էին որ առաջին առիթը կու տային համբաւներուն
— Պէ հէյ օղուլ ինչո'ւդ է պէտք էվէլ խօսք։ Մարդը գողտուկ չըսաւ Աս տամ ականջ լսեց։ Գնա' զրուցէ ժանտարմային դուն քէֆ դ նայէ
Գիզիր Մելքոնն էր քանի տարի է հանուած իր պաշտօնէն Հաճիին սպառնալիքովը։ Հաւասարապէս կ՛ատէր տէրտէրն ու Հաճի Ստեփանը բոլոր Զաքարները ու Զաքարցուները որոնք գեղին մէջ ստեղծեր էին նոր կարգ մը ու իրենց դանակին երկայնքովը կը ձեւէին ու կը չափէին ամէն բան։ Հարուստն ու աղքատը կը դողային այդ մարդերէն
Կրկին չպատասխանեց Փանէլենց Նշանը։ Աղմուկը ծայր տուաւ։ Ոմանք լսած չէին համբաւաւոր յայտարարութիւնը։ Խոհեմներն էին ասոնք որ հին մեռած խնդիր մը ողջնցնելուն մէջ խէր չէին գտներ։ Ուրիշներ վարանոտ էին ու խոստովանութեան իմաստը լաւ չէին ըմբռնած։ Բայց ամէն մարդ վճիռ ունէր անպատճառ։ Քիչ-քիչ գաղափարները մտան վտանգաւոր ճամբու մը մէջ։ Գեղին շահը կը պահանջէր որ բոլոր այդ դանակի ասպետները սանձուէին պատուհասուէին։ Ատոնց բռնութիւնը կ՚անդրադառնար անզէն բազմութեան որմէ ամէն շաբթու մէկը կ՛իյնար թուրքերուն սահմաններուն մէջ։ Ո՞ւր կերթար ասոր ծայրը։
Տէրտէրը ելաւ դուրս Գլուխը դուռնէն ներս խոթելով աւելցուց
— Հաճին կու գայ կոր։
Ամէնքը լեզունին քաշեցին ու նայեցան Փանէլենց Նշանին որ զգաց այդ նայուածքներուն իմաստն ու հարկադրած պարտքը։ Պրկեց ինքզինքը։ Անիկա վճռեր էր ի՛նչ գնով ալ ըլլայ դանկըտել Հաճի Ստեփանը Ու մէկ ձեռքը դաշոյնի կոթին՝ նետուեցաւ վար վառարանին մօտ։ Բայց տէրտէրը կատակած էր։ Քիչ ետքը Նշանը դուրս ելաւ գլուխը խորունկ թօթուելով։ Ան աւելի վճռական կը թուէր քան նախորդը<ref>քան նախորդը?</ref>։
Տակաւին նոյն օրն իսկ իրկուն չեղած Նազիկին գայթակղութեան վրայ աւելցաւ հօրը խոստովանութիւնը։ Կը հաւատային ու կը մեծցնէին ինչ որ ըսուէր ու լսուէր այդ տունին վրայ։ Յայտնութիւնը մտաւ ամէն տեղ ոտքի հանեց աղիտաւոր բայց հանգած ատելութիւններ Բոլոր անոնք որ Հաճիին դէմ «փորի ցաւ» ունէին Տեր–Գասպարենց Հաճի Փանոսը (ան՝ որուն տղան էր զոհուած) ու Եղիազարենց Եղիան (ան՝ որուն աղջիկն էր խղդուողը) ու մեծ ու պզտիկ յայտնի կամ անանուն թշնամիները ոգեւորուած էին նոյն ու մէկ մտածումով — տապալել այդ մարդը ու անոր կռնակէն գեղին այդ ամբարիշտ դասակարգը։
Ասդին Օվակենց Հեղնան երկրորդ գիշերն իսկ հեռացուց իր տունէն դժբախտ աղջիկը։ Օրը անցուցեր էր ան յիշատակներով ու նշխարներով լեցուն սենեակի մը մէջ։ Թաքստոցի այս կեանքը կը սկսէր պարզ վտանգէ դուրս թեթեւութեամբ մը։ Այնքան ճշմարիտ է որ աղէտին հետ ճակատում՝ մը մեզ անզգած կ՛ընէ ու ապառնին սեւ է անոնց համար որոնք տժգոյն ներկայ մը ունին։ Հաստ վարագոյրներուն մութովը սեւաւոր՝ անոր հոգին ոչ մէկ հետաքրքրութիւն ունեցաւ ու չվախցաւ երբ իր ներքեւի սենեակին մէջ լսեց հօրը սպառնալիքը։ Հաճին ամբողջ օրը չափած գեղին բոլոր փողոցները նոյն զրահումով ելած մօտակայ ճամբաները ու տուն դարձին խօսքի էր բռնուեր դրացի Օվակին հետ։ Յետոյ ելած քիչ մը անոր սենեակը ու հոն արտասանած իր բանաձեւը
— Թըռցընեմ պըտը կլօխը ա՛ս ձեռքովս։
Անկէ առաջ ցերեկին Հեղնա հարսը ընդունած էր Հայրապենց Խաթունը որ ա՛լ հանդարտեր էր լեզուով բայց ներքնապէս բռնկեր էր բոլորովին։ Ան ապահովուած թոռնիկին կեանքին վրայ խորապէս կը սարսափէր իր տղուն բարկութենէն որուն ելքը դժուար չէր գուշակել։ Ու կ՛անիծէր իրենց ընտանիքը որ հեռուէն հանդիսատես միայն կը մնար<ref>կը մնային սրբագրուած՝ կը մնար</ref> պատահելիքին։
Օվակենց հարսը առանց նեղուելու կամ կեղծելու գտաւ վշտահար կարեկցուն շեշտը որ դիւր կու գայ բոլոր տառապողներուն հոգ չէ թէ անիկա անմիջական նպաստ մը չնետէ նժարին մէջ։ Անուշ ու լուրջ բառերով ան աղաւորեց*<ref>Ծնթ – Աղաւորել հիւրասիրել լաւ պայմաններու մէջ ու գոհունակ ճամբու դնել</ref> պառաւը։ Օրերը ասանկ մնալու չէին։ Ամէն ցաւը տուողն է Աստուած։ Մենէ առաջ ան կը ճարէ դարմանն ալ։ Կ՛ողորմի ու սիրտերը կը կակուղնան Չոր քարին հոգի ու խոտին արցունք տուողը իր ստեղծածները չի մոռնար։ Առանց անոր տերեւ «չի ժաժիր» Այս մտածումները իրենց անխելք պարզութեանը մէջ ուրիշ ատեն անպատեհ՝ արժանի էին իրենց արժած ճարտասանութեան։ Հարկ չկար աճապարելու։
Բայց յաջորդ գիշերն իսկ<ref>յաւելում ստորակէտի</ref> իր մարդուն խորհուրդովը պառաւի մը պէս զգեստաւորած<ref>զգեստաւորուած սրբագրուած՝ զգեստաւորած?</ref>՝ անիկա փախցուց աղջիկը իր կեսրոջը տունը։ Այսպէս բաժնուած մեղքին ու աղէտին կեդրոնէն ան կրնար սպասել ուրիշ օրերու Պահողները չէին գիտեր իրենց ընելիքը։ Բայց կարեւորը չէին ձգձգած։ Ու հարսանիքին երրորդ օրն էր դեռ
Ծակ–պտուկը ցոյց տուաւ բացարձակ կրաւորութիւն Անցնելով այդքան կարճ ատենի մէջ այնքան բարդ ու ահաւոր իրադարձութիւններէ՝ անիկա մահէն ազատուողի թմբիր մը կը զգար ուղեղին մէջ։ Բոլոր կիրքերը բոլոր վախերը փափաքները այդ աներեւոյթ մշուշին մէջ կը թուէին մեղմանալ։ Չէր փնտռեր թէ ինչո՞ւ կը պահուէր ինք՝ որ աշնան առաւօտէն ասդին ամէն օր հեղ մը մահուան վրայ մտածեր էր անպատճառ։ Հիմա ատ ալ կարծես աւելորդ էր Զգայութեանց այս նուազումը հակակշռող ո՛չ մէկ տարր իր շուրջը ուր դէմքերը տարբեր էին իր վարժութիւններէն։ Ուր մթնոլորտը ողջ մեռելութեան այնքան մօտիկ էր իր փսփսուն ու խորհրդաւոր աղօթքներովը լռութիւններովը։ Ուր մահը դուրսէն չէր որ պիտի գար քանի որ ամէն ժամու զայն յիշեցնող պատկեր մը ասութիւն մը սաղմոս մը կը փրթէր գիրքէ մը կամ բերաններէ։ Հետզհետէ այս պայմաններուն երկարումովը անոր թմբիրը վիրաւորուեցաւ Մշուշը ծակծկող սլաքները ծակծկեցին նոյն ատեն իր առժամեայ անզգածութիւնն ալ։ Օրուան մէջ քանի մը հեղ կը հագնէր իր կացութեան լրջութիւնը մահուան այսքան մերձաւորութիւնը։ Ու չես գիտեր ինչպէս իր վիճակը նմանցուց հոգեւարքի մը որ ունէր միւս իրական հոգեւարքներուն բոլոր ստեղները նրբութիւնները։ Ու աւելի՛ն դժոխքին ապահով սարսա՜փը որուն մասին կը լսենք ու կը լսենք իսկոյն մոռնալու համար բայց որ կը գամուի պատին կամ առաստաղին երբ հրեշտակը իջնէ մեր դէմը։
Առջի գիշերը անիկա պառկեցուցին Արդար Առաքելին կնոջը ծոցը։ Յիշեց իր ճակատագիրը երբ պառաւին խարխուլ միսերը դպան իր կարծր դնդերներուն։ Հարսնիքին առագա՜ստը։ Բայց եօթանասուննոց այդ գիրկին մէջ ան գտաւ շատ աւելի բան քան բուն իսկ իր մեծ մօրը գիրկէն։
Անով զբաղեցաւ ամէնէն շատ Արդար Առաքելը որ պատմութեան տեղեակ ըլլալուն պէս գլուխ էր ճօճած խորհրդաւոր զայրոյթով մը ու բռունցքը պնդացուցած՝ իջեցնելու համար զայն մարդկութեան ամէնէն մեծ ոխերիմին «Սադայել»ին գլխուն խոշոր ու թանձր ու մեղքի մը չափ տգեղ անէծքով մը խարանելով անոր հնարամիտ «աւազակութիւնը» (ծերուկին համար մեղքը աւազակութիւն մըն էր Աստուծոյ կալուածներէն)։ Անիկա իր պզտիկութեանը տիրացու էր եղած ու գիրքերը ճանչցած։ Հիմա հակառակ քառորդ տեսնելուն ան ամէն օր կը քրտնէր երես մը կարդալու «բորոտ»<ref>յաւելում չակերտի</ref> Աստուածաշունչէ մը։ Ու իր բարկութիւնը կը թանձրանար հայհոյութեան հետ շփոթուելու աստիճան Մեղքին այս յաղթանակը զինքը կը հարուածէր ուրիշ կողմով մըն ալ — իր արիւնէն ալ թել մը բռնուած կը զգար այս «աւազակ» որոգայթին մէջ զոր փորձողը լարեր էր հակառակ իր անունին ու մականունին։
Երրորդ օրն իսկ Ձորակի թաղէն չորս ընտրուած պինդբեբան ու առաքինի պառաւներ ժողովք ըրին։ Նիւթն էր փորի տղան
Դժուար չեղաւ որոշումը։ Տղան պէտք էր անցընել։ Մեղքը եթէ կար թող Աստուած վարձք տեսնար Անոնք իրենց կեանքին յիշատակարաններուն մէջ չէին գտներ նման դէպք մը ուր աղջիկը արտօնուէր ուրիշ պսակուողներու նման զաւակ ունենալու Մօրը ճակտին այդ մուրը ո՜վ կրնար աւրել։ Օվակենց Հեղնան թափեց իր վշտահար պերճախօսութիւնը եռանդուն սրտագրաւ ու անձնուէր՝ մինչեւ ինքնազոհում։ Պառաւները անողոք էին։ Անոնք տեղի տուին միայն երբ հասկցան Հեղնա հարսին չարժառիթները։ Իր թոռնիկը այսպէս պաշտպանած ատեն իր մէջ կը խօսէր ընտանիքին ամէնէն նուիրական բերանը — մեծ մա՛յրը որ թերեւս մինակը բերած է մեր ցեղը մինչեւ նոր օրերը։ Ան դարձեալ իր արցունքներովը փաստերովը յանձն առաւ ողոքել Առաքելին արդարութիւնը որ կարծրացած ու անսիրտ բան մը դարձեր էր ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref> իր մարմինին նման<ref>յաւելում ստորակէտի</ref> ու ինքզինքը պարտադրելուն մէջ չէր կենար մարդկայինին գետինը։ Վիրաւորուած մարգարէի մը պէս՝ անիկա բազկատարած անէծքով մը վռնտեց իր «նզովից արմատ» հարսը երբ անիկա պարզեց ծրագիրը։ Ան յիշեց հանդարտ ու օծուն շեշտով մը Աւետարանին այն համարը ուր գրուած է «Վա՜յ անոր որուն ձեռքովը գայթակղութիւնը պիտի գայ Աւելի լաւ էր որ ծնած չըլլար»։ Ծերունին կը հաւատար իր կարդացածին։ Ու վայրագ էր ան ու պահանջկոտ երբ աւելցուց։ «Թող անիկա ճիտին երկանաքար մը կապէ ու ծովը նետէ ինքզինքը»։ Յստակ էր ակնարկութիւնը։ Բայց պառաւները միջամտեցին։ Անոնց ուժ կու տար աւանդութիւնը։ Արդար Առաքելին գիրքերը ուզածնին կրնային գրել։ Կա՞ր անոնց մէջ մէկը որ՝
— Անոր տեղը ըլլար ու գրէր։ Այն ատեն տեսնայի բերնին չափը Մեղա՜յ մեղա՛յ։
Ըսողն էր Տայճոնը Առաքելին կնիկը որ իր էրկան բառերուն վրայէն տեսեր էր ճամբան որ լիճ խեղդուելու կը տանի խաբուած աղջիկները։ Ան առաւ քիչ մը լրջութեամբ «բորոտ» Աստուածաշունչը ամուսինին ծունկէն ու դրաւ առէքը։ Հեղնան արցունքով ու ողբով հետեւեր էր վիճաբանութեան։ Անոր վճռական ու յուսահատ վիշտը ընկճեց Արդարին ալ ընդդիմութիւնը։ Տղան ապրէր պիտի։ Ինչպէ՞ս։ Ատիկա նիւթը պիտի ըլլար ուրիշ ժողովքի մը։ Այս ամէնուն մէջ ոչ մէկը բան մը հարցուց «հարս» Նազիկին։
Շաբթուան մը ընթացքին երիտասարդ աղջիկը գտաւ այն քաղցր ու վայելուչ հասունութիւնը զոր տառապանքը մեծ վտանգները եւ «կենաց ծառին գիտութիւնը» կը հայթայթեն մեզի։ Մէկը կարծես կամացուկ իր վրայէն սրբեց-տարաւ այն անփոյթ ու խակ բանը որ աղջիկն է միշտ։ Որ զինքը կ՛ապրեցնէ կեանքի լուսանցքին ուրիշներու համար։ Որ բեռն է տունին երբ չէ նշանուած ու «աւանդն ու փորձանքն է մօրը» երբ չէ կարգուած։
Ու հողէ մութ սենեակին խորը որուն մէկ հատիկ լուսամուտն ալ փակուած է ճերմակ քողով երէկուան աղջիկը այսօր կին է գեղացիներուն այնքան յուզումով արտասանած «հարս» Նազիկը։ Անիկա կսկծագին բայց նուիրական ճամբով մը հաղորդուած է կեանքի հսկայ առեղծուածին։ Մեր պառաւները անոր վիճակը կը պատկերեն «աշխարհ մտնալ» բացատրութիւնով։ Բայց անոնք չեն գիտեր թէ ինչ դժնդակ փորձերու գնով անիկա արժանի եղած է այդ «բախտին» ինչպէս կ՚անուանեն զայն «գովք»երը երբ ազապ աղջկան մը մահը կու լան
Մահուան ծանրութի՛ւն ու հասունութի՛ւն որ ծնունդէն իսկ կը տեղաւորուին բոլոր վաղազրաւ մարմիններուն վրայ ու կը պայծառանան կեանքի որոշ հանգրուաններուն։ Մահուան ընտանութի՛ւն որ անհաւատալի կը թուի բոլոր ուրիշներուն բայց որ շօշափելի բնական է Նազիկին համար Անիկա ապրած է անոր հետ տարիներով իր չսիրած Թումասին վրայ անոր գիծ-գիծ բարձրանալը գրեթէ չափելով։ Ու այդ տղու օրերուն իսկ՝ անիկա շատ ալ չէ կապուած այն խախուտ ու սուտ բանին զոր այնքան կը մեծցնենք։ Ու տակաւին սարսուռին տակն է այն փլուզումին ընկղմումին զոր ունեցեր էր մեռնողը իր միսերուն մէջ։ Այդ հոսո՛ւմը անոր պատանութեան անոր անհուն պապակին բո՜ցը որ վազեր էր իր ծիծերուն ու մարմինին զանազան խորշերուն անոր անյագ շաղապատումը որ անոր ոսկորները մխեր էր մինչեւ իր սրտին դուռները — պատկերներ էին որոնք իրեն սորվեցուցին։ Ու անիկա չէր կրնար ազատիլ միւս տեսիլքէն նուաղած ու մեռելի պէս դեղին տեսիլքէն երբ վար առեր էր անոր ա՛լ անիմաստ մարմինը իր վրայէն դրեր քովիկը ու նայեր անոր փակ աչքերուն երանաւէտ դէմքին Այս գնով էր որ հասկցաւ թէ ինչ կ՚արժէ մեր կեանքը։ Ու կը միտէր հաշտուիլ մեռնողին հետ զոր ատեր էր մինչեւ հարսնանալը ու թերեւս մինչեւ երէկ։ Ինչո՞ւ – Բայց հարցումին հետ անգիտակից մղումով իր ձեռքերը կ՚երթային որովայնին։ Ու ահա ուրիշ մտածումներ կեանքին գաւառներէն բոլոր այն խուլ պղտոր մորմոքումը պատառ մը հացի բերան մը համբոյրի գիրկ մը միսի ետեւէն անորակելի մեր արշաւը ան՝ որ գեղերուն մէջ կը վերածուի իր պարզագոյն բայց անողոք ձեւին ու կը տապալէ մեզ մանաւանդ երիտասարդ։ Բոլոր այն պզտիկ ու վերջնական<ref>վերջնական?</ref> վայելքները որոնք իրենց ճղճիմութեանը մէջ նոյնքան ողբերգական են որքան քաղաքներուն հոյակապ ըղձաւորումները որքան խենթ ու անհաս ծարաւները կեանքի մեծ տարփաւորներուն։
Գեղացի աղջի՛կ։ Մի՛ ըսէք թէ անոր ուղեղը չի հասնիր այս ամէնուն։ Մահն ու սէրը գերագոյն իրականութիւնն են ամէն տեղի համար։ Ձեռքը երկար պահելով իր փորին վրայ կարծես բնազդաբար զգալով թէ իր ափերուն պիտի չտրուէր սրբազան վայելքը հոն մեծցողը ատանկ մօր պէս ձեռնելու անիկա կ՚ըլլար խաղաղ ու մա՛յր [219] ինքնապատկեր [220] ու սրտառուչ։ Բայց այս պահերը կը հալածուէին միւսներէն անստուգութեան վաւերական ոճիրին մահուան հետ իրապէս շաղկապուած կտորներէն որոնք իր օրերը պատառ-պատառ կը բաժնէին իրմէ անկախ իրեն հակառակ։ Անիկա կը խորհէր այս բաներուն՝ բռնադատուած ու լալով։ Երբեմն այս յուզումները զինքը կը գտնէին անփոյթ ու գեղեցիկ լքումի մը մէջ կռնակը տուած խսիրէ բարձին մենաւոր մոռնալով իր անցեալը իր հայրենի տունը ուրկէ տարագրուած էր այս ողջ գերեզմանին ի՛նք՝ համբուրելի շառաւի՜ղը մեծափարթամ ու ամէն բանի արտօնուած տունի մը։ Երբեմն աչքին առջեւ կու գար իր չսիրած հայրը որուն դանակն ու հոգին աղտոտ էին այնքան։ Բայց մանաւանդ անիկա ինքզինքը կը խածնէր երբ իր մտքին կը ներկայանար Զաքարենց Զաքարը — էրիկ մարդը որուն մարմինէն իր մէջ ինկած խռովքը դեռ չէր պաղած իր միսերուն վրայ։
Ու տխուրը այն էր որ իրեն այցելողներէն անկողինի այս տեսիլքը յամառագոյնն էր ու ամէնէն վրդովիչը։ Ամբողջ իր միսերը կը պոկուէին իր ոսկորները թրթռումի կը մտնէին ու մասնաւոր անկիւններուն ծոցը ճմլումներ այրումներ ու մահ իրարու կը յաջորդէին ծաղրելով զինքը չամչնալով իր ամօթէն հեգնելով իր մեղքը իր երկինքը<ref>երկինքը?</ref>։ Ու չէր կրնար ճիշդ սեւեռում ունենալ։ Անիկա կը ճանչնար հեշտանքը։ Ու կը տեսնէր որ չէր ան ինչ որ կը յուզէր զինքը։ Փորձեց նոյնացնել իր այս ծփանքները միւս պահերուն երբ հօրը տունին մէջ ապրած էր հեշտանքը բայց ուրիշներու հաշւոյն ուրիշներէն որսալով իր մէջ առաջնորդելու համար այն ձեռքերէն որոնք կը պարէին ու կը դողային — պոռնիկներէն Բայց չէր գար մռայլ ու անպատմելի փոթորիկը որուն խորհուրդը՝ անհաս բայց զգլխիչ անբաժան է հեքիաթի պատմուճանին պէս աղջիկներէն։ Ու կը բռնանար իր մտքին օրական քանի մը անգամ ճիշդ առնելու համար այն պատկերը ուր ինկած էր եղերական գիշերին երբ տղան պլլեր էր զինքը իր բազուկներուն մէջ իր հարսի քողին թրթռուն մեղեդիովը իր մետաքսաւէտ ու թաւշեայ մուշտակումին ամբողջ եղկ փսփսուքովը ու առած ամէնէն առաջ շրթունքները իր բերնին մէջ։ Ու չէր գտներ։ Պատկերը մեռած էր աւելի ուժգին ցնցումներու ներքեւ<ref>ստորակէտ սրբագրուած՝ վերջակէտ</ref> Բայց կենդանի ու նուաստացուցիչ կերպով մը յստակ էր միւս երեսը այդ գիշերին ուր այդ բարբարոս տղան նախատեր էր իր մարմինը ճգնաւորի կատաղութեամբ ու թքեր՝ իր ծիծերուն վրայ։ Առանց հեծկլտուքի ձայնով լացի՝ չէր կրնար անցնիլ այդ տեսարանին վրայէն։ Ու անիրաւ անգութ կը գտնէր զայն։ Անիկա չէր սիրած Թումասը։ Բայց երկո՛ւ կուսութիւն ալ ունենար երկուքն ալ պիտի չսակարկէր անոր անոնց բոլոր Թումասներուն որոնք մահուան մէջէն կը սիրեն ու այնքան հեռու օտար երկնային կը համբուրեն եւ որոնց մարմինէն իր մէջ անցածը այնքան հեռու օտար ու երկնային էր եղած։ Ու ո՛վ որ իր աննուաճ պատրանքը կը բանտարկէ պահի<ref>պատի սրբագրուած՝ պահի?</ref> մը բարութեան մէջ ու կը բանտարկէ իր մարմինին մէջ միւս աննուաճ երազը ա'ն միայն կը հասկնայ թէ ինչ խոր է մարդերուն անգիտութիւնը իրարու դիմաց ու որքան սուտ է կեանքը զոր կը ցուցադրենք ուրիշներուն վաւերականը պահելով մեզի թերեւս նոյնքան միամիտ անգիտութեամբ մը։
Իր զգայարանքներուն այս հոսումները ամէնօրեայ իրենց հարուածովը կրկնութեամբը քիչ-քիչ ներգործեցին նաեւ իր մտածելու եղանակին։ Շրջապատին ալ մռայլ նոյնութիւնը նպաստ մըն էր այդ ուղղութեամբ։ Ու հակառակ միւսներուն հարսներու ճակատագրին՝ անիկա իր պզտիկ ուղեղը գործածած է ծանր բաներու — աշխարհը կշռելու ինչպէս կ՛ըսէ Արդար Առաքելը երբ «բորոտ» Աստածաշունչին տախտակէ կողքը հանդիսաւոր կը փակէ ու մէկ ձեռքին մէջ դժուարով գիրքը բարձրացուցած՝
— Մէկ համարը աշխարհքը կը կշռէ։
Ու գիտէ։ Ու իր գիտցածը հիւրի մը պէս չէ եկած իրեն։ Տեղաւորուած ու նոյնացած է իրեն հետ։ Իր հօրը տունին մէջ կեանքը կիրքերու հեղեղ մըն էր։ Օվակենց Հեղնան ու անոր տղան՝ մահուան մեքենաներ։ Վայելքը զրկանքը՝ իրենց ծայրայեղ սահմաններուն տարուած։ Հիմա՞։ Ան կը գտնէ որ կեանքը ուրիշ բան ալ է։ Ու այն անդունդէն որ մարդերու սիրտ կը կոչուի իրեն կ՚երկննան շշուկներ վախկոտ ու համեստ ու կը պատմեն իրեն պարզ բայց խորունկ բաներ։ Աշխարհը մինակ մեղք աղտ հիւանդութիւն կամ գինովութիւն չէ։ Անիկա համակերպած հերոսութիւն ալ է։ (Ու իր փղձկած սիրտը ճամբայ կը գտնէ դէպի ընդարձակ տառապանքը որ գեղացիները կը կապէ հացին օրուան ապրուստի անագորոյն մղձաւանջին)։ Անիկա գեղեցկութիւն ալ է։ (Ու իր միտք կը շինէ իր աչքին առջեւ՝ համանկարը այն աղուոր բաներուն որոնք կը բուսնին ու կը բացուին դաշտի ծաղիկներուն նման տղաքը տուները ծառերը պարտէզները նոյնիսկ հետզհետէ աճող գերեզմանատունը գեղին ու հարսները ու ճամբաները բոլորը՝ որոնք մեր ձեռքին ու քրտինքին հետքերը կը կրեն ու կը յուզեն մեզ)։ Ու բարութիւն մեծութիւն ալ է ան։
Ու գորովով կը դողար իր հոգին այն նուիրման ու քաղցրութեան վրայ որ իր թաքստոցը կը պարուրէր վարդի հոտի մը նման ու կը մեղմէր անոր վէրքին կսկիծը։
Ան սիրեց հոդ բացառիկ ջերմութեամբ Օվակենց Sայճոնը։ Ինչ ալ պարզ կը տեսնուէր անջրպետը որ կը զատէր Հայրապենց Խաթունը ամբողջ հոգի ամբողջ զոհողութիւն այս պառաւէն։ Խորշանք չեկաւ անոր՝ նոյնիսկ փտած մարմինէն որ չորնալու վրայ փայտի մը նման կարծր ու փուրոտ տեղեր ունէր։ Զարմանքով յետոյ հաճոյքով տեսաւ որ ոչինչ կար վրան աւելի — կաշի միս ոսկոր այնքան մը միայն որ այդ աւերակը կարենար ինքզինքը տեղափոխել առտու-իրկուն մինչեւ Աստծոյ տունը ուզելու համար լիութիւնը ամբողջ աշխարհին իր գեղին յետոյ իր թաղին ամէնէն վերջը իր տունին իր բառովը ըռինտութիւնը բոլոր ապրողներուն մրջոմէն (մրջիւն) մինչեւ թագաւորը։ Ուզելու համար պարտութիւնը կորակոր քայքայումը իր բառերով՝ կոխկռտուիլը Սադայէլին որ մեր բոլոր ցաւերուն միակ պատճառը կը մնար տէրտէրին ալ վկայութեամբը «բորոտ» Աստուածաշունչէն յետոյ
Նազիկին համար սփոփող ու կենդանի օրինակ է առնուազն վաթսուն տարի տառապանք ապրած սա պառաւը։ Ու անոր վրայէն իր միտքը կը վարժուի կիներուն ճակատագրին որ գեղին մէջ կը սկսի շատ կանուխ ախոռին ու արտին մէջէն պահ մը ոսկիով ու նշանով կը պսակուի ու առագաստ կը վազէ շուտ մը վերադառնալու համար իր իսկական ակօսին ուր ցաւն ու զրկանքը մեղքն ու բարիքը իրենց հոսանքին վրայ կը տանին զայն ու կը նետեն պառաւութեան սա աւերակին։ Կ'արժէ՞ ծանրանալ խենթանալ պզտիկ խաղերուն վրայ որ այդ գնացքը կ՚ընեն երբեմն բարի զուարթ բլուրներու փէշերուն ուր անիկա կը կրկնուի վերէն ու մէկէն<ref>մէկէն?</ref>,<ref>վերջակէտ սրբագրուած՝ ստորակէտ</ref> երբեմն՝ վայրագ վիժանուտ խենթ՝ խարակներուն ստեղներէն բզկտուած վիրաւոր փառքի<ref>փառքի?</ref> մը նման նետուած դէպի անդունդը։ — Տղաքը շարել իրարու ետեւէ մէկը չաւարտած՝ միւսը սկսիլ կին չեղած՝ մեծ մայր ըլլալ։ Ու խորհիլ հոգիին վրայ Ասդենականը չհասկցած՝ պատրաստուիլ անդենականին։ Աւելի՛ն։ Այո — Հասկնալ Տայճոնը այսինքն՝ թափանցել գաղտնիքին որ կը ճնշէ մեր վրայ բայց չի կրնար մեզ ճաթեցնել։ Կեանքին մամո՛ւլը ինչպէս կ՛ըսեն աւելի խելահաս երկիրներու մէջ։ Անկէ պիտի անցնին բոլոր աստնուորները ինչպէս անցած է երանեալ պառաւը ինչպէս պէտք է անցնի դեռ երէկ անոր պատերը ափ առնող Նազիկը։ Ահա թէ ինչու աղջիկները երկինք չեն նայիր բայց մտիկ կ՚ընեն դէպի հոն շուլլըւած բերաններուն եւ ոսկորներուն հեւքն ու հեքիաթը։
Ու Տայճոնը պատմեց։ Անոր հեքիաթը կը գունաւորուէր խիտ ճշգրիտ այն իրականութեամբ զոր ուժգին խոր ակօսուած զգայութիւններ կը դիզեն մեր ուղեղի տախտակներուն ու մեր բառերը կ՚ընեն իւղոտ հոսուն փափաքելի ու աներկբայ։ Ու ինչ որ կեղծ կը հնչէ մեզի ամբարիշտ չէզոք բերաններէ այդ մկրտութեամբ կը դառնայ միակ կարելի յանկուցիչ իրողութիւն։ Ինչ որ սուտ կու գայ բոլոր Նազիկներուն երկնքին իրականութիւնը (երբ ժամն ու տէրտէրը կը խօսին կամ գիրք մը կը մրմնջէ) անառարկելի ստուգութեամբ մը կը համակէ ուրիշ ոլորտէ<ref>ջնջում ստորակէտի</ref> երբ կ՚արձագանգէ։ Պառաւը ինչպէ՜ս լաւ գիտէ թանձրացնել այդ զաղփաղփուն պատկերները անոնց վրայ թափելով պուտ–պուտ հաւաքուած սրբազան հեղուկը մեր տառապանքին հա՜մը արցունքին ու զգլխանքը յետոյ հիասթափումը մեղքին։ Ինչպէ՜ս լաւ կանդրադարձնէ<ref>կ՛անդրադարձէ սրբագրուած՝ կ՛անդրադարձնէ</ref> այն պայծառութիւնը միւս աշխարհին ուր մտած է արդէն իր կէսովը։ Ամէն առտու իր անկողինէն ելլելու ատեն ան իր գերեզմանը գոցողի պէս կը ծալէ վերմակը։ Հապա Աստուածամա՞յրը որ իրենց պէս անցած էր զաւկի ու մահուան ցաւերէն։ Հապա դրա՞խտը։ Այս ամենը ձեռքիդ<ref>ձեռքիդ?</ref> պատրաստ սեղանի մը պէս համով պառաւին շրթներուն վրայ չէին տկարանար երբ կը թափանցէին Նազիկին մէջ։ Վասնզի աղջիկներուն համար անհասկնալի է երկինքը։ Անոնք կը վախնան կ՛երազեն բայց իրենց երազին թեւերը մեղրամոմէ շին[ու]ած են ու միշտ զանոնք գետին անկողին կը ձգեն։ Ջերմեռանդութիւնը սեռային վիճակ է անոնց մօտ։ Ու քառասունի դուռներուն միայն կը համոզուին հեքիաթին։
Անհուն եղաւ անոր ազդեցութիւնը հարս Նազիկին վրայ։ Առաջին ու էական բարիքը՝ ապրելու համակերպումն էր աղջկան ոչ՝ ինչպէս մինչեւ այդ տունը՝ անիմաստ գուցէ մեղապարտ հետաքրքրութեանց իբր գոհացում։ Անիկա չէր մեռցուցած ինքզինքը իբր կին։ Նոր շրջապատը անոր առջեւ բացաւ ուրիշ հեռանկար ու երկրորդ երրորդ գիծի նետեց անոր ուղեղին վրայ երեք ամիսներէ ի վեր մշտապէս սաւառնող մահուան ժապաւէնը։ Աւելի՛ն իմաստ ու խարիսխ ճարեց անոր կսկծումներուն դէմ։ Մաքրուելու երկինքին արժանաւոր կին դառնալու ապաշխարութեամբ Աստծոյ գութը շահելու պարտքը ծանր հաւասարակշռութիւնը շնորհեց անոր վարանոտ նաւակին մարմինին։
Շաբաթ մը ետք անոր թաքստոցը բերին կոյս–աղջիկ մը վաթսունը անց։ Ան մօտ<ref>մօտիկ սրբագրուած՝ մօտ?</ref> կէս դար քաղաքն էր ապրած ու ծերութիւնը եկեր էր փակելու իրեններուն մօտ։ (Գեղացին միշտ մէկը ունի որ իրը ըլլայ)։ Ծառայութեան այս երկար շրջանը ան բացած էր ծոցի գիշերէն սկսող աղէտով մը։ Իր մեղքը չէր ստուգուած։ Բայց մնաց։ Իր ծնողքը սրտի ցաւէն մեռան շուտ։ Ու ինք չտանելով լուռ նախատինքը գեղին քաղաք էր գացած օտարին դուռներուն մաշեցնելու իր երիտասարդութիւնը ու քաւելու ինքզինքը։ Հիմա գեղը հիմնովին մոռցեր էր պատմութիւնը։ Ու կոյս-աղջիկի հեքիաթը զայն կ՚ընէր խորհրդաւոր ու հզօր։ Անոր կ՛այցելէր Աստուածամարը երազ թէ արթուն նոյնն էր ատիկա։ Ու ան բժշկութիւն կ՚ընէր աղօթքով դեղերով ու մատաղով։
Ան զգուշացաւ իր հարսնութենէն բայց առատ շատ պատկերուն խօսեցաւ քաղաքին վրայ։ Անիկա պատմեց անոր բարակ աղուոր մտածուած<ref>աղուոր մտածուած?</ref> գեղին համար անհասկնալի ոճիրներ որոնք թաւիշով ու ադամանդով զգեստաւոր կը մտնեն հարուստներու պալատներէն։ Ան կը նկարագրէր մեղքը մեղաւորները շրջանակը՝ նախնական ու փայլուն արուեստով մը ու կը գծէր կացութիւններ տրամներ որոնք այդպէս ոգեկոչուած հեռանկարին նպաստովը գեղեցկացած՝ ափ ի բերան կը ձգէին գեղացի պարզուկ աղջիկը որ իր կուսութիւնը տուած էր առանց հաշիւի առանց պատմուած նրբին հոգերու<ref>պատմուած նրբին հոգերու?</ref> Այնպես որ՝ իր մեղքը հասարակ գրեթէ տգեղ բան մը կը դառնար իր աչքին։
— Դուն ի՞նչ գիտես աշխարհքը – կը կրկնէր Էբայէթը (Եղսաբէթ) ամէն դրուագէ ետք խաչ մը հանելով ու «Յիսուս-Քրիստոսին զօրութիւնը» գովելով։
Ամէն փորձանքի՝ անիկա կը հակադրէր դարձեալ փրկարար սպեղանին հեղինակաւոր նախադասութիւնը՝
— Մեծ է Տէրոջը զօրութիւնը
Որ իրեն ժառանգ կը մնար բողոքական պատուելիէ մը։ Անկէ՝ որ կը ծեծէր իր հիւանդ կինը դուռը կը կղպէր վրան ու կ՛իջնէր պառկելու իրեն հետ՝ ձեռքերը շփելէն ու մուճակները հանելէն
— Մեծ է Տէրոջը զօրութիւնը
Յետոյ ուրիշներ մեծ մասը հասուն ու դուրսէն նախանձելի կիներ որոնք իրենց առանձնասենեակներուն մէջ անանուն մեղքերով խթանուած՝ երանի կու տային իրեն Փանփանենց Էբայէթին ու ոսկիներուն<ref>ոսկիներուն?</ref> հետ խաղալով անօթիի պէս կը ճուային աքաղաղի ձայներ ու փրփուրներ դուրս տալով իրենց փառաւոր «կերտանոտ» կոկորդէն
Մեղքի հորիզոնին այս ընդարձակումը մեծ քաղաքներուն բազմատեսակ ոճիրներն ու փորձանքները անզգամ ու անաստուած կարծրութիւնը որուն ծնունդն է աշխարհը այսպէս իրարու դէմ լարող ատելավառ կեցուածքը հարուստին ու աղքատին Էբայէթին համոզուած ջերմութիւնը Աստըծոյ համբերութեան վրայ իրարու կը միանային ու կը կազմէին անոր մեղքին համար տանելի լաստակերտ մը։ Յետոյ գործնական եփուն աղջիկ՝ անիկա ափերով ունէր Նազիկին պարագան կրկնող դրուագներէն իրենց վճռական օրերով<ref>օրերով?</ref> բայց գրեթէ միշտ յաջողակ լուծումներով։ Անիկա անուններ կու տար։ Ու անիկա հասցէներ ունէր ուր կ՚երթային «թեթեւնալու» իրենպէսները։ Դէպի քաղաքը անոր մեծցուցած հմայքն ու ազատութիւնները հին սպասուհիին այս տարփողը նոյնքան տպաւորիչ էր անոր բերնին վրայ որքան երկնքին գաւառներէն իր տեսիլքները պատմումները։
Ու անոնք եղան իրարու մտերիմ ու աւելի բան մը քան շրջապատին միւս դէմքերը։ Էբայէթը ամէնօրեայ այցելութիւններով անհրաժեշտութիւն մը դարձաւ անոր ձանձրոյթին անձկութեան լքումներուն յարափոփոխ հոսանքին դէմ։
Այսպէս պատսպարուած ոճիրին մուրճէն որ իր փորը կը ծեծէր ա՛լ կամաց–կամաց այսպէս ապահովուած անդրագոյն օրերու համար անիկա կը սպասէր Ու գեղը կ՛եփէր ահաւոր գայթակղութիւնով։
⁂
Ձիւնը յիշատակ մըն էր բացառիկ ու մնայուն իրեն հետ կապուած մեծ դէպքերուն ու իր իսկ խենթութիւններուն համար Գեղը մաքրուած էր ինչպէս անոր ոտքի զմայլելի դաշտը։ Բլուրները որոնք լերան առաջին աստիճանները կը շինեն գտած էին իրենց դեղնորակ աստեղայնութիւնը Արեւմուտքի հսկայական գագաթն անգամ շղթային բարձրագոյն կէտը փեռեկուած էր իր գլխանոցին կեդրոնէն։ Գարնան հոտեր կը պտտէին։
Բարի հով մը արդէն չորցուցեր էր հաստ խոնաւութիւնը փողոցներուն որոնք նոյեմբերէն ասդին չեն կրնար հաւաքել իրենց մէջքը ու երկարած անոսկոր ցեխի իրան մը կը դառնան Տանիքներուն վրայէն սրբուած էր գորշ ու մածուցիկ պայծառութիւնը որ եղկ է ու ցոլացիկ երբ արեւ իյնայ վրանին ու սեւ թանձր տրտմութիւն է՝ անձրեւի ասղնտուքին տակ։ Կիրակմուտք էր ու թեթեւցած բայց կենսաւոր օդին մէջ գեղին զանգակը՝ աւետաւոր ու զուարթ կը պոռար իր մետաղեայ մեղեդին։
Ասիկա պահն է երբ տաւարը բլուրներուն ճամբաները կաղօտէ կ՛ընդարձակէ՝ իր ցրուած ալիքներուն դանդաղ հոսումովը դէպի գեղ։ Տուներուն առաջքէն ժողովքը կը հալի կիներուն։ Արդար մեղաւոր ժամ պէտք է երթան բարքերուն արտօնած տարիքէն։ Բայց ինչպէս ամէն տեղ հոդ ալ այրերը հոգը չունին իրենց հոգիներուն Անոնք կը բարկանան ժամկոչին որ «կարճ չի կապեր» զանգակին հետ ու մէկ–երկու բերան հեգնանքէ հայհոյութենէ ետք՝ կը շարունակեն թղթախաղը կամ օղին նուագը։ Ուրիշներ սրճարաններուն առջեւը կը կենան ոտքի ժամուոր կիները հոյնելու*<ref>Ծնթ – հոյնել՝ հոսելիով ցորենը յարդէն զատել։ Փոխաբերաբար՝ ուշադիր քննութեան ենթարկել</ref>։
Գայթակղութիւնը ինկած է իր թափէն Առջի օրերուն աղջկան անհետացումը նոր երանգներ աւելցուցած էր անոր։ Բայց ժամանակը կ՚աշխատի ի հաշիւ մեղքին։ Բարեկենդանը մօտեցած է։ Ամէն տուն իր փորին ու հաճոյքին կը խորհի քիչ մը։ Ու շատցած են սրճարաններու մէջ այն սեղանները որոնք քսանչորս ժամ կը տեւեն՝ գինիով եւ օղիով անդադար արծարծուած անասնութիւնները շղթայազերծելով մինչեւ որ կոչնականներէն մէկը իյնայ իր քովինին դաշոյնէն կամ գնդակէն։ Այդ շաբթուն գեղին վրայէն դիւահար հով մը կ՛անցնի ու խելօքիկ արարածները ճիւաղներու կը վերածէ։ Զգուշաւոր են բնազդով բացառիկ համբաւները որոնք շատ չեն ցուցադրեր իրենք զիրենք առիթը չունենալու համար յիմար բախումներու
Հաճին զանգակին հետ կ՚ելլէ դուրս իր տունէն նոյն պատերազմական զրահումով միշտ մերկ դանակը անութին։ Մռայլ ոչ ոք բարեւելով անսայթաք ու անշեղ՝ կը չափէ գեղին մեծ փողոցը գալ նստելու համար որսորդներու սրճարանը եւ սպասելու ամէնքը գիտեն թէ ով։ Ան չի խօսիր ոչ իսկ Թադոսին հետ։ Կը ծխէ հաստ ու առատ մուխով։ Չի խմեր ու չի պատասխաներ։ Այսպէս տասնհինգ օրէ ի վեր
Բայց այս իրիկուն գինով է Հաճի Ստեփանը։ Երկու շաբաթուան այս յուսահատ զսպումը աւելի զայրագնած է իր գինովութիւնը Փողոց իջնելէ առաջ՝ անիկա պարպեց իր փորին օխանոց մը առջի վազ օղի։ Ու բան չէ կերած
Ան չի կրնար ուղիղ բռնել իր գլուխը (գինովութիւնը անոր ոտքերը կը կապէր բայց ազատ կը թողուր իրանն ու թեւերը)։ Իր դանակը մխած են պատենքին<ref>պատանքին սրբագրուած՝ պատենքին</ref> մէջ իր երկու եղբօրորդիները կայտառ եւ հսկայ երիտասարդներ որոնք քայլ առ քայլ կը հետեւին անոր՝ անխուսափելի աղէտը դիմագրաւելու համար Քիչ մը աւելի բացօք՝ Հայրապենց գերդաստանէն ուրիշ երեք-չորս երիտասարդ Բոլորն ալ գօտեպինդ դաշոյնով ատրճանակով բայց զգոյշ ու վճռական։ Ու ահարկու է այս թափօրը։
Ու գինով է Հաճի Ստեփանը։ Գեղը կը յիշէ անկէ նման վիճակներ որոնց մէջ բնութեան մէկ վայրի երեւոյթին պէս անիկա կը շէննար ինքնիրմով ու կը խենթանար առանց ուրիշին վնասելու Անիկա կը զատուէր իր այս կողմովք սովորական խմաններու ջոլիրէն։ Ո՛չ մէկ յարձակում՝ ոչ մէկ անարգանք Բայց այս կիրակմուտքով ամէն անցորդ ակամայ կը մղուի խորհելու ճակատագրական բախումի մը։
Ու ժամուն մեծ հրապարակին վրայ հոն՝ ուր վեց թաղերու բերանները իրարու կը բացուին կեցած է անիկա։ Իրիկուան զովութիւնը մեղմած է անոր ճակատին կրակը զոր ուժգին ալքոլը վառած էր անոր գանկին մէջ։ Ուղիղ։ Իր երկու թեւերէն կը կախուին գրեթէ այնքան մխուած են անոր ուսերուն իր երկու եղբօրորդիները ամուր ու խիստ շղթայելով անոր թեւերուն հաւանական շարժումները ու կապելով անոր իրանին իրենց ծանրութիւնները արգիլելու համար ազատութիւնը անոր ոստումներուն անոր ամէնէն յաղթական անդիմադրելի յատկանիշը պայքարի մէջ նետուելու դէմինը տապալելու քշելու համար։ Այսպէս հիւսուած՝ անիկա անկարող է վնասելու Բայց «բացած է բերանը» ինչպես սովորութիւն է ըսել գեղերուն մէջ քիչ մը նուրբ հեգնութեամբ։
Ու անիկա կը կարդայ հայհոյանքը նոյն քարին վրայ ուրկէ մունետիկը կը կարդայ կառավարութեան զեկոյցները<ref>ստորակէտ սրբագրուած՝ վերջակէտ</ref> Անսայթաք յստակ բառերը երբեմն թուրքերէն կը պարպեն ամբողջ աղտն ու գարշանքը որ պատեցին անոր ուղեղը տարիներով։ Անոնք մեղքէն աւելի մեղաւոր են։ Ո՛չ ամօթ ունին ոչ ալ Աստուծմէ վախ։ Ու կիները իրենց լաչակները կ՚ամրացնեն իրենց ականջներուն։ Ու այրերը՝ լուռ ու անկարող սրտմտութեամբ՝ կը շեղեն իրենց գնացքը քիչ մը բացէն անցնելու համար զազրութեան այս հեղեղէն որ կը թափի անոր ակռաներէն։ Անիկա իր շոգիին ամբողջ թափովը կը պարպէ գոյ եւ անգոյ հայհոյութեանց տոպրակը հնարելով նորելով շեշտելով ու կատղելով։ Ու հրաւէր կը կարդայ Զաքարենց եօթը պորտին Փանէլենց Քէլերուն (հարուստ այս ընտանիքին իբր նախահայր՝ աղքատիկ գոնջ տղայ մը կու տայ գեղին աւանդութիւնը)։ Իւրաքանչիւրին հասցէին գտնելով եղերական վերադիր մը բայց մանաւանդ եղերական հայհոյանքը որուն հանդուրժելու համար էրիկ մարդը որքան ալ խելօք ստիպուած է ջնջուիլ գեղացիներուն շարքէն։ Նոյնիսկ խորագոյն գինովութիւններու մէջ խմողը շատ ցանցառ կը մօտենայ այդ ամբարշտութեան եւ սրբելու համար այդ ամօթը արիւնը պէտք է վազէ անպատճառ։ Ու արիւնը կը վազէ ամէն շաբթու։ Բայց ամէն օր՝ Բարեկենդանի ամսուն։
— Գինով է – կ՚ըսէ ամբոխը փրկելու համար վիրաւորանքը որ անոր բառերը կը փորեն սա պատերը լեցնող մարդերէն շատին մէջ։ Ու մանր–մանր կը բանի յուզումը վրդովումը փոխուելու համար արիւնախանձ զայրոյթի։
Ու Հաճին կը պոռա՛յ։ Սկիզբները՝ հանդարտ ու որոշ անոր հագագին բախումը քիչ-քիչ ժանգոտեցաւ։ Քրտինքը ճակտէն ու մազերէն անցաւ իր ձայնին որ յոգնութիւնը չմատնելու համար ինքզինքը կը փարատէր։ Բայց հետզհետէ բառերը ճեղքուած բաներու նման կը հնչէին։ Կարծես անողորմ խարտոց մը իր կոկորդը վեր-վար կը բերէր ու կը բզկտէր
Բառերուն այս ջլաքաղումին հակառակ՝ անոր ձայնը միշտ կը բարձրանար։ Զինքը հանդարտեցնելու համար իրեն ուսուած տղաքը կը սանձէին երբեմն անոր բերանը որ այդ հանգիստէն ոգեւորուած՝ իր ահագին մարմինին ցնցումներովը բազմապատկուած կը բացուէր կրկին աւելի աղտոտ ու անարգական։ Ու անոր կուրծքէն կը հնչէր մարտակոչը լիրբ նուաստացուցիչ զայրացնող թուրքերէն իրեն ժառանգ մնացած այդ ուրիշները գրգռելու այնքան ճարտար բանաձեւը՝
— Տէյօր (մինչեւ) եօթը պորտը օրանի չօճուխ էն տէյօր խաթարլը կնիկը
Ու անունը կու տար մուշտակաւոր ու մանուշակազարդ հարսներուն ցոյց տալով սուրը ու ցոյց տալով անասելի բան մը։
Ձախլիկ Թադոսը հասած էր օգնութեան։ Իր մէկ ձեռքովը ի զուր փորձեց փակել անոր ամբարիշտ շրթունքները։ Անիկա «աղբօր պէս» կը պաղատէր խնայելու համար ժամուորին այս «անօգուտ» ամօթը։ Միւս կողմէն կը պոռար ժողովուրդին՝
— Տղաք գինով է Աստուածնիդ սիրէք գինով է։ Շատ մի տեսնաք…
Բայց ամբոխը հետզհետէ կը գամուէր պատերուն երկայնքովը։ Անիկա քիչ-քիչ ստկուած էր կիներէն ու տարեցներէն։ Կամաց–կամաց ան իջաւ մայթերէն վար ու գրեթէ շրջապատած էր Մունետիկին Քարը
Տեսարանը նուաստացուցիչ ու վտանգաւոր էր մանաւանդ Հայրապենց խումբին։ Շաբաթ մըն է որ բան–գործ ձգած հովուած էին անոր քայլերը ու վերահասու<ref>վերահաս սրբագրուած՝ վերահասու</ref> էին աղէտին որ կը դառնար իրենց շուրջը իրենց գլխուն։ Ի զուր անոնք նմանցնելով Թադոսին աղերսանքը գրեթէ արցունքով գէրէկցան*<ref>Ծնթ – գէրէկ[ն]ալ – աղաչանքին միացնել զայն լուսաւորող աւելի ազդու ընող շարժուձեւը։</ref> որ ամճա ն չխորտակէ իր անունը ցեխին չձգէ իր էրիկմարդկութիւնը «անօգուտ» հայհոյանքով։ Անոնք այդ բառերով կը զգացնէին նաեւ իրենց ընտանիքին հասցուած անարգանքը։
— Ամճա' մեղք է անունիդ Ամճա՛։
Ու կը հրաւիրէին զայն լրջութեան Վատերը միայն կնիկներուն հետ կը կռուին ու յստակ էր բանաձեւին տարողութիւնը։
Չես գիտեր ուրկէ բուսաւ Փանէլենց Նշանը Զայն տեսան Հայրապենց տղաքը ու սրտերնին կրճեց։ Թադոսը երկնցուց ձեռքը անոր օձիքին մէկդի առնելու համար անխոհեմ երիտասարդը։ Հաճին պահ մը կեցած իր կոկորդին վրայ՝ աչքերը կը շփէր։ Մէկէն տեսաւ իր դէմ ցցուող ձեւը։ Զարմանալի արագութեա՞մբ թէ զինքը բռնողներուն կամաւոր թուլացումովը ան ազատեց իր ձեռքը՝ կաշկանդող բազուկներէն եւ իջեցուց դէմինին այնքան ճիշդ եւ ուժգին որ անակնկալէն կամ հարուածին զօրութենէն երիտասարդը երեք քայլ անդին ինկաւ կռնակին վրայ։ Թուլցող ու բաժնուած բազուկները կրկին խոյացան Հաճիին վրայ կաշկանդեցին ամուր ու կատղած ու արգիլեցին ձեռքը որպէսզի մէջքը չհասնի։ Վեցհարուածեանը պէտք էր առնել անկէ։ Թադոսը առաւ ու մէջքը խոթեց։ Հայրապենց խումբին այս խնայող ու հաշտ ընթացքը թողուց ամոքիչ տպաւորութիւն։ Ամբոխը հասկցաւ այս զիջումը եւ լրջացաւ։
Գետին փռուողը ելաւ ոտքի։ Այդքան աչքերուն իր վրայ յառումը ջլատեց զինքը։ Բայց չկրցաւ չմերկացնել դաշոյնը։ Շարժումը թոյլ էր ու զայն զգացին մօտիկները որոնք շուտ մը չէզոքացուցին։
Այսպէս կապկպուած՝ երկու ոսոխները դէմ առ դէմ կը հայհոյէին Նշանակալից էր ու քիչ մըն ալ ծիծաղելի։ Ամբոխէն անտարբեր մը փսփսաց։
— Գնա՛ գործիդ տղա'յ մեծնաս կը մոռնաս։
Բայց Նշանին ամօթը արձագանգ չգտաւ զանգուածին մէջ։ Տիրականը արիւնին առջեւը առնելն էր։ Բացակայ էին Զաքարը Դանակ Մինասը Ալմասանը որոնք կը խմէին առանց լուր ունենալու պատահածէն հաւաքուած Գող Ակոբին տունը։ Այս արիւնկզակ մարդերուն խուժումը կանխելու համար՝ չորս տղայ առին Նշանը ու մխուեցան խմելու ուրիշ ոտքէ հեռու սրճարանի մը մէջ։
Արեւը քաշուեցաւ շատ արագ։ Ու Ձորամէջի Գիւղը մտաւ թաց ու ցուրտ տրտմութեան մը մէջ։ Անմիջապէս կոխեց մութը։ Սրճարաններէն հաստ ու տգեղ լոյսեր ինկան սեւցող փողոցին վրայ ուրկէ հինգ մարմիններու այլանդակ հիւսքի մը մէջ —օձերու հանգոյց պիտի ըսէր Արդար Առաքելը եթէ տեսնէր — կ՚առաջանար դէպի տուն Հայրապենց թափօրը
Սրճարաններին բազմութիւնը կը պարպուէր աստիճանաբար՝ կանխելով կամ հետեւելով թափօրը<ref>հետեւելով թափօրը?</ref> Օրը անցա՞ծ էր առանց աղէտի։ Սիրտը այդ բանին<ref>բանին? բանէն?</ref> չէր վկայեր սա ժողովուրդին որ կը ճանչնար երկու կողմերն ալ։ Իր բոլոր մեղքերովը Հաճին պատկառելի ու սիրելի էր գեղին որուն անունը տարածեր էր ան իր սուրին համբաւովը մինչեւ Արշիպեղագոսի ափերը Իր մաքուր կատարեալ քաջութեան ու կտրուկութեան համար գեղացին կը դողդղար Զաքարին արեւուն։ Բայց այս բախումը օրով մըն ալ յապաղած ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref> վերահաս կը զգային անոնք Ու աւելի՛ն դժբախտ բարդութիւնները որոնց կծիկը թելով մը կախ՝ կ՛օրուէր վրանին։ Երկու ախոյեաններու այս գօտեմարտը կրնար տարածուիլ նաեւ անոնց գերդաստաններուն Ա՞յն ատեն։ Գեղը չէր մոռնար այս կարգէն անճիտումներ իրարու ետեւէն սպաննուածներու սրտաճմլիկ տրամի մը ընդմէջէն։ Ու որքան սրտանց որքան կատղած անիծէին չէին կրնար պաղշտկել իրենց ներսը
— Պոռնիկի՛ն աղջիկը – կ՚ըսէր կ՛անիծէր չէր կշտանար գեղը։
Թափօրը տուն հասաւ իյնալով ու ելլալով։
Դրան առջեւը կեցեր էր Զաքարենց Զաքարը։ Վճռական լուրջ առանց բարկութեան կիրքի որեւէ հետքի մը։
Ո՞վ իմաց տուաւ հրապարակի տեսարանը։ Անոր հասակը կը լեցնէր ամբողջ կիսաբաց դուռը։ Վերէն՝ ձեռքին լամբ մը` իջաւ պառաւը։ Ու անիկա անցաւ բակէն առանց գիտնալու թէ որու համար կը բռնէր լոյսը։ Ան չնայեցաւ դուռը գրաւող ձեւին։ Բայց այդ լոյսին մէջ Զաքարը տեսան դուրսինները։
Հաճին չհաւատաց աչքերուն։ Բայց անմիջապէս զգաց որ իրաւ էր Այս գիտակցութիւնը զարհուրելի ցնցում բերաւ իր անդամներուն որոնք պրկուեցան ուզեցին փետել կաշկանդող ցանցը բայց հանդիպելով համապատասխան ու տակաւ գերակշռող ճնշումի իրենք իրենց վրայ գալարուեցան անկարող ու նկուն։
«Տիրեց» դառն սպաննող անհաւատալի լռութիւն։ Շունչը դադրած էր բոլորին ալ պուկին խորը Պառաւը նշմարեց վերջապէս Զաքարը ու անճրկած էր ընելիքը չգիտնալով։ Վռնտե՞լ թէ լռել։ Ոչ ոք Հաճին շրջապատողներէն մտքէն անցուց ձգել գինովը նետուելու համար երիտասարդին վրայ։ Գիտէին որ անիկա երբեք նախայարձակ չէր եղած ու գինովութեան մէջ կը պահէր ինքզինքը։
— Հաճի Ստեփան – ըսաւ անիկա բնական բայց հաստատ շեշտով մը – Զաքարենց եօթը պորտը ուզեր ես։ Եկա՛յ։ Ի՞նչ ունիս ըսելիք։
Անլուր հայհոյութիւն մը վայրկեանէն թելադրուած ու յարձակման փշրուած փորձ մը դիմաւորեցին այս հանդարտ հարցումը
Երիտասարդը չերերաց սեմէն։ Ձեռք ալ չվերցուց ոչ ալ ձայնը ու շարունակեց
— Էրիկ մարդը ատանկ չալըմ չ՛ըներ կնիկներուն
Արդէն քովնտի դուռները բացուած էին։ Կիները դուրս թափեցան Կռիւը հայու թէ թուրքի դէմ անոնց սիրական զբաղումն էր։ Տեսան կաշկանդուած Հաճի Ստեփանը ու սրտանց գորովեցան անոր ուժին առնութեանը վրայ։ Յետոյ մօտեցան Զաքարին։ Անոր ալ զուսպ կեցուածքը տպաւորիչ էր ու քաղցր։ Այս համախռնումը առաջ բերաւ ուշադրութեան փոքր թուլացում մը Հաճին կապկպող խումբին մէջ։ Իր կռուողի անվրէպ բնազդով զգաց անիկա այս տարտղնումը ու ակնթարթի մէջ շահագործեց։ Անսովոր ոստումով մը խորտակեց բազուկներուն ցանցը մէկ հարուածով երեք կին նետեց իր աջին ուրիշի մըն ալ զիստը կոտրելով հասաւ երիտասարդին ու աւելի վայրագ քան գազան մը ակռաները երկանքարի մը պէս կճրտելով ան մխեց իր եղունգները անոր վզին երկու կողմերուն։ Այս ամէնը՝ անհետեւելի արագութեամբ Արիւնը պոռթկաց վայրկենական։ Երիտասարդին շունչը գրեթէ կիսուեցաւ մէջտեղէն։ Ու զգաց վտանգը Օգնութեան հասնողները կարծես աւելի կը ծանրացընէին այդ մխրճող մատներուն սլաքը դէպի իր սիրտը։ Հաւաքեց իր ամբողջ կորովը ու սկսաւ ետ–ետ քաշել իր գայլի պէս հաստատուն ծոծրակը նոյն ատեն երկու թեւերովը երկաթի պէս հրելով Հաճի Ստեփանը իր կուրծքէն դէպի բաց։ Իր դնդերը իր երիտասարդութիւնը երբեք չվատնած տղան իսկոյն գտաւ ուժին գերակշռութիւնը։ Հաճին՝ մղումին տակ պրկուեցաւ կուրծքը ընկրկեցաւ հակառակ իր անլուր ճիգին։ Այս նահանջին ստիպուած եղան հետեւելու իր թեւերը ամէնէն վերջը մատները որոնք քակուեցան վիզին խոռոչներէն միսի կտորներու ու արիւնի ճապաղիքին մէջ։ Տղուն շունչը ազատած էր
Այն ատեն Զաքարը իր պողպատէ ափովը գալարեց անոր դաստակները որոնք ծխնիի պէս ճթռտացին ու նուաղած ձուկերու պէս դարձան իրենց կռնակին վրայ։ Հաճին ընկճուած էր բայց չէր պարտուած։ Փորձեց ազատիլ տղուն բազուկներէն որոնք գերագոյն պրկումով մը վերցուցին անոր մարմինը ոտքը կտրեցին երկու թիզ գետինէն յետոյ հաստ ու անարգ առարկայի մը պէս զայն նետեցին ետ չորս քայլ անդին։ Յաղթանակը բացարձակ էր
Անմիջապէս քաշեց դաշոյնը ու դարձաւ կրունկին վրայ լայնելու համար օղակը Հայրապենց խումբին ու մանաւանդ կիներուն
Անիկա փորձով գիտէր թաղին սովորութիւնը։ Ստիպուած էր այդ շարժումին քանի որ կիները սկսած էին պոռչտուքը եւ յարձակումը Մուճակի կօշիկի տեղատարափ մը հազիւ ատեն թողուց իրեն միւս ձեռքով ատրճանակը քաշելու մէջքէն ու պոռաց
— Ե՛տ եկողը կը սատկի։
Լսած էին համբաւը։ Կիները կեցան։ Այրերը բան մը ընելու համար ծռեցան Հաճիին վրայ որ գետինն էր տակաւին։ Այս թուլացումը օգտագործեց նոյնքան ճարտարութեամբ երիտասարդը ու դաշոյնը ճօճելով աջ ու ձախ երկարելով ատրճանակին փողը կրունկին վրայ յառաջացաւ դէպի ետ։ Առաջին փողոցին մէջ ան սահեցաւ կատուի պէս արագ։ Հոյակապ էր այդ քաջութիւնը նահանջին շնորհն ու վայելչութիւնը։ Կիները մատերնին խածին։ Բայց Հայրապենց խումբը հետապնդումի կեղծ հայհուչ մը փորձեց։ Ա՛լ<ref>Ալ սրբագրուած՝ Ա՛լ</ref> ամայացած փողոցին մէջ որոտացին հրացանները Հաճին ներս տարեր էին։
Բայց վիճակը ձգուած էր ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref>։ Հաճի Ստեփանը դիւրին պիտի հաւատար իր մահուան քան այս քայքայումին
ՉՀայհոյեց։ Չլացաւ Մինչեւ ուշ ատեն ընտանիքին բոլոր հեռաւոր ազգականները հաւաքուած հողէ սենեակին մէջ սպառնացին ու կտրեցին։ Հաճին ձայն չունէր։ Բայց առաջին անգամն էր որ ուրիշներ իր ներկայութեանը որոշումներ ու վճիռներ կու տային դանակի ծեծկըւուքի արիւնի հարցերուն շուրջը։
Ու ընտանիքին տղաքը հիներն ու նորերը երդում ըրին Հայրապենց Հաճի Հայրապետին գերեզմանին վրայ։ Անոնք վրէժը պիտի լուծէին այս կրկնակ ոճիրներուն Աղջիկ մը անպատուել ու գինով մը ծեծել։
Ու տակնուվրայ էր տարօրինակ գեղը։
== ՉՈՐՐՈՐԴ ՄԱՍ ==
Կարմիրենց տունը շատ մը կողմերով կը տարբերի գեղի շէնքերուն ընդունուած կաղապարէն Քիչ պատահած բախտով մը պատկից չէ ոչ մէկ բնակարանի Գեղը որ իր ծաւալումին մէջ անխելք է ու կ՛աւելնայ իր շրջագիծէն ձուկի թեփերու նման գօսացած է այդ ուղղութեամբ Չարագուշակ համբաւ մը կտրած է տուներուն թափը Ու կէս դարէ ասդին Կարմիրենց տունը թաղին վերջինը կը մնայ
Խուսափուած անդարմանելի մենութեան մը պարտադրուած՝ անիկա պաղ է ներսէն ու դուրսէն Չշարժող ու չփոխուող վարագոյրներ անոր պատուհանները կ՛ընեն տրտում ու խորհրդաւոր առանց ծաղիկի ու առանց դէմքի Ան կ՛արտայայտէ ընտանիքին հոգեկան պատկերը ու մասով՝ անոր դժնդակ ճակատագիրը Կարմիրենց գերդաստանը հակառակ իր հարուստ կալուածներուն չի կանչուիր հանրային կեանքին Չի խառնուիր գեղը տակնուվրայ ընող խորունկ յուզումներուն խրախճանքներուն Չեն լսեր անոր<ref>անոնց սրբագրուած՝ անոր?</ref> անունը ոչ մէկ կենդանի շարժումի պատումին մէջ Աւանդութեան մը համեմատ անիկա պատժուած է Աստուծմէ շատ մեծ մեղքի մը համար որուն անունը մոռցուած է սակայն
Իրողութիւն է որ ու հարիւրամեաներն ալ կը հաստատեն ատիկա դարէ մը ասդին գերդաստանին բոլոր արուները կանուխ կը մեռնին հազիւ 2-3 զաւակ ճարելու ատեն գտնելով Այս տղաքն ալ կը թափին կը թափթփին նորէն կեանքի առաջին ճամբաներուն ու քանի՜ անգամ մահուան գնով անոնցմէ առնուած է ազազուն սերմը ընդհանրապէս հօրը մահէն ետք գալով աշխարհ Այս ճակատագիրը նոյնութեամբ կը կրկնուի բոլոր արուներուն վրայ Բայց նոյնքան ստոյգ է որ պատահական աղջիկներ՝ այդ ընտանիքէն՝ դալուկ գեղեցկութեամբ մը անցնին հարսնութեան շրջանէն զգլխիչ աչքերով կիներու վերածուին ու արժանանան համով ու քաղցր ամէն տեղ փնտռուած ամէնուն հասնող պառաւութեան Ու երկու սեռերուն վրայ անվրէպ գործադրուած այս վճիռը ընտանիքին ճարած է տարօրինակ անուն մը Անոր աղջիկները ձեռքէ ձեռք կը խլուին հակառակ իրենց մանկութեան փափուկ կազմուածքին ու կը տեղաւորուին է՛ն հարուստ տուները Ամէն հարսնուկ քողը հազիւ զգեցած կ՛օծուի անորակելի հրապոյրով մը Բաց վարդի գոյն մը անոնց այտերը կը վառէ աւշային սպիտակ անոնց երեսին վրայ Ու անոնց աչքերը անհատնում սիրոյ աղբիւրի մը պէս շարունակ կը հոսին այն փափուկ էգ քնքշութիւնը որով կը գինովնան անոնց էրիկները Ասկէ զատ զաւակներու փոքր թիւը ժառանգութեան չխորտակուիլը —մանչերու զատ տուն չկազմելուն հետեւանք— աղջիկներու բաժինը կ՛ընէ պարարտ ու ցանկալի
Այսպէս, մեկուսացուած այս տունը, հոն ինքն իր վրայ դարձող կեանքը ու դարի մը վրայ չխաբող այս պատահումները իրարու հիւսուած ու յօրինած են ինքնատիպ խառնուածք, ինքնատիպ մարմին, անսովոր ապրում՝ այդ գերդաստանին: Մշտանորոգ հոգեւարքներու<ref>հոգեվարքներու սրբագրուած՝ հոգեւարքներու</ref>, միշտ թարմ ու երիտասարդ մեռելներու այս սուգը կը հարուածէ տան բոլոր անդամները, մե՛ծն ալ, պզտիկն ալ:
Կարմիրենց տղաքը, երբ անկորուստ ելան անդրանիկ մանկութեան շրջանէն, կը մեծնան երկրորդ մանկութիւնը գրաւիչ ու քնքուշ փափկութեամբ: Անոնք բոլորն ալ կապուտիկ աչքեր, գանգուր ու շէկ մազեր, չափազանց նուրբ, բայց գունատ դիմագիծեր ունին: Ու ամէն որակումէ դուրս է անոնց պարմանութիւնը: Դիտուած է, որ անոնք այդ շրջանին կը համադրեն իրենց վրայ կեանքի գերագոյն խտութիւնը, գեղեցկութեան ամբողջ կնիքը, որ ուրիշ ընտանիքներու մէջ կը յապաղի ու արեւին կը բացուի երիտասարդ օրերու: Ու հասուն են անոնք ու խելացի, իրենց տարեկիցներէն շատ առաջ: Բայց այդ զաղփաղփուն շնորհը կը վտանգուի երիտասարդութեան տարիներուն:
Տասնութին՝ անոնց մարմինը կը կասի: Ու կը տրտմի անոնց աղուորութիւնը, ինչպէս դէմք մը, զոր կը վիրաւորէ փտութեան շունչ մը ներսէն ու կը խարզէ: Անխուսափելի տկարութիւն մը, գարնան կամ աշնան, զանոնք կը գամէ անկողին:<ref>յաւելում վերջակէտի</ref> Անոնց շնորհը սրբուած է իրենցմէ, ինչպէս փայլը ոսկիին, որ կրակէ անցած ըլլայ: Ու կը խանձին անոնք: Կը պտտցնեն այդ աղօտ պատկերը, որմէ գոյնը թել – թել կը փախի: Անոնց դալկութիւնը աւելի կը խորանայ ու անոնց ոսկորները կը խոշորնան, մինչ իրենց ձգտուած միսերը կը կորսնցնեն իրենց ողորկ առաձգութիւնը, հետզհետէ կարծրանալով, կծկուելով, չորնալով: Ու կը մտնեն անոնք կիրքերու տարիքը՝ ահաւոր ու եղերական աճապարանքով: Առակի կարգ անցած է այս իրարանցումը, վճռականութիւնը, որ կը զարմացնէ այդքան խելօք այդ մարմիններէն յայտնուելով:
Երբ իրենց տարեկիցներուն համար կինը դեռ կնիքէն չարձակուած երազ մըն է, անոնց համար անիկա գերագոյն իրականութիւնն է: Թող միւսները լերան ու լիճին մէջ իրենց դնդերները մարզեն, կռիւներ ընեն ու անդադար գօտեմարտութեան հանդէսներ սերտեն ու երազեն, միամիտ, մաքուր ու թրթռուն՝ իրենք՝ Կարմիրենց պարմանները արդէն ընկճուած են զիրենք փողոտող տարփանքէն: Ու հակառակ ահաւոր փորձառութեան, անոնք կնիկ կը գտնեն, իրենց արիւնին գնովը: Բայց անկողինը անոնց համար սկսող հոգեւարք<ref>հոգեվարք սրբագրուած՝ հոգեւարք</ref> մըն է: Մէկ – երկու տարի ետք, անոնք իրենց կիրքերն ու արիւնը, դժբախտութիւնն ու ճակատագիրը փոխադրելով իրենց ձագուկներուն մէջ, կը մտնեն գերեզման, կաշի ու սոկոր:
Գեղացին միշտ ալ մեղքնալով կը թաղէ այս տղաքը: Ժամ, պատարագ, ոսկի շուրջառ ու ջահերու ամբողջական լուցում մահուան օրը կ՛ընեն տրտմօրէն զուարթ: Ու ոչ ոք կը հետաքրքրուի խորհրդաւոր այն ցաւով, որ ատոնք կը զարնէ այնքան մատղշուկ ու բարի:
— Գիրը չի փոխուիր – կ՛ըսէ ամէն անգամ տէրտէրը, որ ատոնց ծնունդը կնքած ատենը՝ խաչով գիծ կը քաշէր մեռնողին ճակտին...
⁂
Այս գնացքով ու կանոնաւորութեամբ աշխարհքէն մեկնած երկու եղբայրներուն մնացորդն է ու վերջին շառաւիղը Կարմիրենց Սահակը:
Երիտասա՞րդ: Անշո՜ւշտ, քանի որ քսանհինգը չէ մտած դեռ: Երկու տարի առաջ միայն ամուսնացաւ անիկա, հակառակ ընտանիքին աւանդութեան, որ արուները կը կարգէ քսանամենի: Իրարու յաջորդող մահերը պզտիկներուն՝ մեծերուն ատեն չեն ձգած, որ անիկա մտնէ պսակին տակ պայմանադրական տարիքին: Ու անոր կինը, մէկը գեղին աղուորներէն, տարուան մը հարս, հերքելով աւանդութիւնը ու գեղին սպասումը, մեռած է խորհրդաւոր ցաւով, անբացատրելի բացառութիւն մը կազմելով հարսներու գծին վրայ, վասնզի, Կարմիրենց հարսները գեղին ամենէն առողջ ու շնորհալի աղջիկները եղած են ընդհանրապէս:
Գերդաստանին ամէնէն բարւոք տիկինը իր հարսները կ՛ընտրէ իմաստուն, անծանօթ ու շրջահայեաց նկատումներով: Ամբողջ գաղտնագիտութիւն մը, սերունդէ սերունդ տարուած, կը վարէ անոր բնազդը, որ չէ խաբուած: Իր հարսնցուները<ref>հարսնացուները սրբագրուած՝ հարսնցուները</ref> անիկա, տարի առաջ, զննութեան կ՛ենթարկէ իրեն միայն ծանօթ խորաթափանց հաշիւներով: Անպատճառ պէտք է զանոնք ձեռք ձգէ բաղնիքը, երեք – չորս անգամ անձամբ լոգցնէ ու չափէ պառաւներուն չափովը մանկուհիներուն կողերուն բացուածքը, կոնքերուն խարիսխը: Դեռ անգոյ կամ հազիւ ուրուացող անոնց ստինքներուն կալը ու պտուկներուն սիսեռը կը քննուին նոյնքան խնամքով, որքան, աւելի ուշ, երբ քննութիւնը կը հետապնդէ անոնց պարոյրը կաթի տեսակէտներով: Կը տեսնէ անիկա իր հարսնցուները<ref>հարսնացուները սրբագրուած՝ հարսնցուները</ref> հաց թխելու, խմոր շաղելու աշխատանքին առջեւ, միտքով դատելով անոնց բազուկներուն կորովը, երբ ասոնք խմորին եղկ ու հաստ մարմինը կը ձեռնեն ու կը նետեն տաշտին պատերուն: Ներկայ կ՛ըլլայ դաշտային լուացքներուն ու ձիթապտուղի քաղերուն:
Տարիներու վրայ երկարող այս զննութիւնը, որ կը փորձուի աղքատիկ աղջիկներու վրայ եւ կը կատարուի բացարձակ գաղտնապահութեամբ, Կարմիրենց տունը կը բերէ գեղեցիկ ու քարի պէս առողջ աղջիկներ, որոնք — յատկանշական պարագայ — առաջին իսկ ամսուն՝ յղի կը մնան, կ՛աճին օրհնուած հնձանի մը նման, աշխարհ կը բերեն իրենց որովայնին պտուղները, առանց վնասելու, վնասուելու ու բացառիկ անակնկալներու, կը դիեցնեն զանոնք թեթեւ ու պարզ, թռչունի նման, ու կը պատրաստուին խնամելու իրենց ամուսիններուն «աստուածատուր» հիւանդութիւնը: Զանոնք կը թաղեն քանի մը տարուան մէջ, երկու – երեք զաւակ անպատճառ ճարելէ ետքը: Անոնք կը մնան անիծուած տունը՝ որքան ատեն որ տղաքը չեն հետեւած իրենց հայրերուն: Եթէ տարիքէն առաջ մէկ եղբօր ճետը ցամքի, կինը կը քաշուի մէրանցը տունը, բաւական իւղոտած, սպասելով որ բախտը կրկին զարնէ իրենց դուռը: Ուրիշները, որոնք փրկած են տղաքը առաջին վտանգներէն, հասցուցած զանոնք առնութեան տարիքը, ու յետոյ թաղած<ref>թաղուած սրբագրուած՝ թաղած</ref>, ա՛լ զերծ են մէրանցը դառնալու հարկադրանքէն: Իրենց այրիութիւնը անոնք տարած են քրիստոնեայ համակերպութեամբ: Ու կը սպասեն, հարուստ տունի մը ընձեռած նիւթական բոլոր բարիքներուն մէջէն, տիկին դառնալու երջանիկ տարիքին: Ու մինչեւ այդ թառամումը՝ անոնք կը մնան բարի ու անաղարտ: Ու անոնց ձայնը գուգուկը<ref>Ծնթ – գուգուկ – կկու Ասութիւնը կը պատկերէ առանձնացած ու ինքնասոյզ վիճակը այրիին որ կը լռեցնէ իր մարմնին ու հոգիին բոլոր ձայները ու կը զոհուի իր զաւակներուն ու պատուին</ref> չէ լսած:
Ու այսպէս զրահուած, այսպէս զարնուած, այսքան աւանդութիւններով ամրափակ դուռէ մը ներս, Հայրապենց Նազիկը կը տանէր անլուր, անաստուած գայթակղութիւնը: Անիկա ապօրէն ճամբով բռնի մուտք գործող օտարն էր, որ ամբարիշտ բրտութեամբ մը խանգարած էր ընտանեկան ամբողջ կարգ ու սարքը: Անոր մուտքին համար անհնարին կատաղութեամբ մը ակռայ կը կրճտէր Կարմիրենց Տիկինը, որ սրբութեան պէս յարգուած աղջիկտեսի պայմանադրական պատրաստութիւններէն կ՛արգիլուէր բռնի, ու կը խոցուէր իր դժբախտ արժանապատւութեանը մէջ: Ատկէ զատ, իր հարսը իր մաքուր տունին մէջ կը փոխադրէր ամէնէն անքաւելի մեղքը, ու ասիկա՝ յայտնի ամբարտաւան աներեսութեամբ մը: Գոնէ ամչնալ գիտնա՜ր: Գոնէ վա՛ր նայէր: Աւելի՛ն. անիկա կը բերէր ապականուած, հոգին ծախած, մեղքին մէջ կպրացած ու նողկանքով պսակուած ընտանիքի մը շարա՜ւը:
Սահակին մայրը տառապած էր ամէնէն աւելի Նազիկին մեղքովը: Պոռնիկը չապրող կենդանին է գեղերուն մէջ: Զայն կը սպաննէ խղճմտանքը: Զայն կը սպաննէ արդարութիւնը: Շատ հազուադէպ է, որ աղջիկ մը ծոցին գիշերը դուրս նետուի ու դիմանա՜յ ուրիշ ծոցի մը մինչեւ<ref>միջեւ սրբագրուած՝ մինչեւ</ref>: Ի զո՜ւր Կարմիրենց հեռացած հարսները փողոցներուն մէջ կզակ շարժեցին ու բարկանալ, լրբանալ փորձեցին: Ի զուր Սահակին մայրը դուռ – դրացիի տուներուն առջեւ մանուկի նման լացաւ ու անիծեց: Ու զարկաւ գլուխը բոլոր քարերուն: Ամէն հարս օտարամուտ թշնամի մըն է ամէն կեսուրի համար: Բայց Նազի՜կը...
Անիկա գտաւ տէրտէրը, որ տեղեակ տղուն զգացումներուն ու բարեացակամ Հայրապենց տունին, ջանաց չարը մարել, մեղմ ու համոզիչ բառերով: Եղածը ի՞նչ էր որ...: Զայն ղրկեցին մօտի թուրք գեղը, նշանաւոր կախարդ հոճայի մը, որ հինգը – մէկնոց ոսկի մը փրցուց անկէ, ու շատ մը եռանկիւն ծալքով թղթիկներ տուաւ: Անիկա այդ բժժանքները տեղաւորեց յանձնարարուած բոլոր կէտերուն, լացով, աղաչանքով, յաճախ խունկով ու մոմով: Ու անիկա միջոցը գտաւ իր տղուն չուխային մէջ կարելու դիւահալած տարազներ ու խմցուց անոր կախարդուած փոշիներ:
Ոչ մէկ բան օգնեց: Սահակը պուկի [10] ըրած էին: Քակելու ու գտնելու համար սարսափելի հանգոյցը պուկի ին, մորթուեցան սեւ հաւեր տանը ամէնէն յաճախուած կէտերուն: Հազար տառապանքներով ու շատ սուղ ճարուեցան խորհրդաւոր արմատները, որոնց ծխումը կոյր կ՛ընէ դեւերուն ակռան ու աչքերը: Ու գտնուեցան, նոյն գիներով, կրիաներու եւ օձերու լեարդները ու տարօրինակ հոտով ու գոյնով ծաղիկները: Մատաղ ըրաւ տարուընակ ու զազար<ref>զազար?</ref> երինջը, սիրտէն խշխշելով, բայց յոյսէն պնդուած: Վրիպած իր բոլոր դիմումներուն, իր բոլոր ձեռնարկներուն մէջ, գերագոյն պատրանքով մը անիկա բացաւ իր վիշտը տղուն:
Այդ վի՜շտը: Գեղին լեզո՜ւն ու անոր թուքն ու մուրը՝ մինչեւ հիմա մաքուր մնացած իրենց տունին երեսին: Ինչո՞ւ ուժով զգան ծերերը, պառաւները այն բանը, որուն իրաւունք չունին իրենց ձմեռ – մարմիններուն<ref>յաւելում միացման գծիկի</ref> մէջ: Ինչո՞ւ անկարեկիր է քառասնամեայ փորած աղջիկը<ref>փորած աղջիկը? փորձած աղջիկը?</ref>: Ու ինչո՞ւ երիտասարդները, երբ սիրեն, մեղքին փաթաթը չեն զգար իրենց եւ սիրականին միջեւ:
Անոր արցունքներուն դէմ, երիտասարդը նայեցաւ ողորմուկ ու լռեց գերդաստանին վայլող համակերպութեամբ մը: Անիկա մտիկ ըրաւ պառաւէն ղրկուած միւս բերանները: Անիկա մտիկ ըրաւ Նազիկին պատմութիւնը, վաւերական երանգով վէպի մը պէս յարմարցուած, որուն ամէն մէկ մասը թարախ էր ու դժոխք: Բայց երկու օր ետքը գլուխը դրաւ բարձին: Ամրան տաքերուն այս տկարացումը ահազանգ մըն էր, զոր չուզեց հասկնալ միայն Կարմիրենց Տիկինը: Փակուեցաւ անոր բերանը բառի, ինչպէս ուտելիքի համար: Ու անոր կղպուած շրթներէն լսելի էր բզկտուած անունը կախարդ աղիճին: Այսպէս երկարած՝ տղան դադրեցաւ արթուն կեանքին համար: Ու երկու շաբաթ փշրանքը չանցաւ անոր կոկորդէն: Յետոյ, քունը հալածուեցաւ անոր թարթիչներէն: Բայց բառը չեկաւ: Աղօթք, բժշկութեան աւետարան, դպրոցի տղոցմէն «Տէր ողորմեա» ու գաղտուկ հսկումի կարգ:
Ծերուկ բժիշկը, տղան փրկելու համար, պահանջեց Հայրապենց Նազիկը: Ու զաւկին սիրոյն, հոգին գրեթէ խածնելով,<ref>յաւելում ստորակէտի</ref> ու ծամելով ու կուլ տալով իր հարսնցուին ամբողջ գարշութիւնը, գնաց իր «կոտրելիք» բերնովը Հայրապենց Խաթունէն աղջիկ ուզելու: Ըրաւ ատիկա, վասնզի բժիշկը պատգամած էր տղուն մահը երեք շաբաթէն:
Եղաւ հարսնիքը ու տղան ոտք ելաւ:
Ու Հայրապենց Նազիկը այդ տունէն ներս կը տանէր մանաւանդ իր մարմինը: Տարիքը, դժբախտութիւնը, յղութիւնը, վիժումը ու անզզած անգործութիւնը բոլորը մէկ դպած էին այդ հրաշագեղ մարմինին ու անոր վրայ թափած եփուն ու զգլխիչ այն բանը, որ կարգ մը կիներ կը զատէ երամակէն: Անոնք, որոնց համար լաթերը փաթաթ իսկ չեն ու կը շեշտեն անոնց պահեստները: Ու քողին տակէն իսկ զօրութիւններ կը շարժեն<ref>կը շարժին սրբագրուած՝ կը շարժեն?</ref>: Գեղը կը ճանչնայ, անանուն, բայց հանրածանօթ զգայարանքով մը, իրենց հոտէն ու միսերուն, այտի միսերուն պառկուածքէն ու ռունգերուն ծիրէն,<ref>յաւելում ստորակէտի</ref> այդ կնիկները, որոնք իրենց ծոցը ինկող արուները կը ծծեն անդուլ շաղապատումով ու կը սպառեն զանոնք, պարպելով անոնց ողնածուծը իրենց անյագուրդ ու անյատակ շտեմարաններուն մէջ:
— Լուծքը «տէնկ» չէ ինկած<ref>Ծնթ – լուծքը տէնկ չէ ինկած – հաւասարակշռութիւն կը պակսի</ref> – կ՛ըսեն պառաւները, այդ կարգի ամոլները մատնանշելով:
Ու ծերերն ու հասուն այրերըը խորհրդաւոր թարթումներով ու ցաւագին հեգնութեամբ կը նային այդ երիտասարդներուն ետեւէն, որոնց քալուածքը թոյլ է առտուն, ջիղերու գերազանց պրկումին իբր հետեւանք, ու երեսները՝ գիշերուան հսկումէն դալկահար: Անոնք ուշ կ՛երթան աշխատանքի, արեւէն ետքը, ու կանուխ կը դառնան, արեւէն առաջ: Ի՜նչ հեշտութեամբ կ՛ընկողմանին սրճարանի բազմոցներուն, գլուխնին աթոռակի մը խսիր յատակին ու կը քնընճին<ref>կը քնընճին?</ref>:
— «Անկողինի կոխցուներ» — կ՛որակէ զանոնք գեղին պատմութիւնը:
Ու իրաւ ալ, անոնց նայուածքին մէջ յստակ նկարուած կ՛ըլլայ անկողինին սարսափը: Ու կը նիհարնան առաջին իսկ ամիսէն: Հակառակ դեղերու, գէր հաւերու ու խորտիկի, անոնցմէ պակսածը ա՛լ ետ չի դառնար: Ճիշդ է, որ Կարմիրենց Սահակը դիմացաւ: Բայց ատիկա վերագրելի էր անոր կնոջը մահուան ու մահէն առաջ հիւանդ պառկելուն:
Բայց երկրորդ պսակին ամսեայ անկողինը արդարացուց ու սրբագրեց գեղին փորձառութիւնը ու անվրէպ գիտութիւնը: Սահակը քանի մը ժումով վրայ տուաւ ինչ որ շահած էր ձմեռուընէ սկսած մինակ անկողինէն: Անոր արդէն քիչ ու խարխլած կազմուածքը, անխոհեմ ու դատապարտուած, դղրդեցաւ իր խորունկ ալքերէն: Հալեցան միսերը աչքի ինկող արագութեամբ: Ու անոր աղբիւրները մեղմացան ու մզմզալ առին: Ամէն առտու անոր գործարաններէն որեւէ մէկը՝ յոգնութեամբ, ցաւով, տկարութեամբ տեսարան եկաւ: Ու սիրտ ու թոքեր, ու մէջք ու ոտքեր, ու ձեռքեր իրենց ըսելիքները ունեցող բերաններու նման կոտտալ առին: Շեշտուեցաւ մանաւանդ թուխ կապոյտը անոր նայուածքի ծիրին: Ու երակներուն ցանցը ջուրէն բարձրացող խոտի ծուէններու պէս ճիւղեր նետեց անոր երաշտ երեսին: Պրկուած էր մանաւանդ այտերուն կաշին: Կարծես ոսկորները կը քաշէին զայն վարէն ու կը լարէին: Ու վառեցան անոր աչքերը պղտոր այն կարմիրով, որ մարմինին բոցն է կ՛ըսես, ատանկ տեսանելի ու անխուսափելի: Անիկա գիտէր իր քայքայումը: Միւսներուն պէս չէր կրնար շուկաները նստիլ, ամչնալուն: Ու չէր կրնար տուն չերթալ, հակառակ իր սարսափին: Ու կը դողային անոր մատները, թափելու աստիճան սուրճը գաւաթէն: Աչքերը սեւ ու անգոյ կ՛ըլլային, երբ ոտք ելլէր նստած տեղէն: Հողը կը հոսէր իր տակէն, ու ան կը կորսնցնէր գրեթէ տեղի զգայնութիւնները, կամացուկ երկարելով ափը պատերուն ու ոտքերու վրայ ուժգին կոխելու վախնալով: Ու եղերականը հո՛ն էր, որ գիտակից էր իր ծիւրումին, ու իր կորուստներուն չափը չէր վրիպեր իր գնահատումէն: Հակառակ իր անուժ ու խարխլած մարմինին, անիկա կը սարսափէր պառկելէն:
Ժառանգութի՞ւն, փորձառութի՞ւն, նախազգացո՞ւմ — համոզուած էր, որ անգամ մը հոն իյնալէ ետքը, չունէր ելլելիք: Հիւա՞ նդ: Չէր անշուշտ, դասական ըմբռնումով, քանի որ ոչ մէկ տեղ որոշակի ցաւեր ունէր ան: Ու անոր մայրը, հակառակ իր ահաւոր ու – արիւնոտ փորձառութեան, չէր կրնար հաշտուիլ անխուսափելիին հետ: Ողորմած – հոգի իր առջի տղոց ատենն ալ անիկա զլացած էր անկողինին հանգիստը անոնց, կէս մը վախէն, կէս մը ամօթէն: Բայց չէր կրնար չյիշել անդրանիկը, որ հոգին տուաւ սանդուխին սկիզբը, արեան հեղեղի մը մէջ խեղդուած:
Ու գեղը դատելէ, դատապարտելէ ետքը, կը ձեւէր ու կը չափէր դառնաղէտ պատահարը: Կը զայրանար Սահակին: Ու անոր բարկութեան մէջ ընդմիշտ մարելիք տան մը կսկիծն ու օտարին հասնելու հայկական սիրտբացութիւնը կար:
— Քէօ՞ ր է աս տղան: Հեղ մը չի՞ նայիր մատներուն – կ՛ըսէին շատերը, երբ Սահակին ստուերացած մարմինը, իր ձեռքին ոսկորներուն ուրուատիպ լքումը կուշտն ի վար կախելէն հեռանար մեղմիւ:
Եղան չդիմացողներ ու երեսին տուին իր անխելքութիւնը:
Մինակ անխե՞լք: Մե՜ղք կը գործէր միամօր երիտասարդը:
— Ո՞վ պիտի վառէ օճախդ...
Ու հարկադրուած տէրտէրը միջամտեց.
— Ատոր տակը պապադ չէ գտած, տղաս: Մարմինիդ ալ մեղք, հոգիիդ ալ:
Կարմիրենց Տիկինը տէրտէրին բերանովը չգոհացաւ: Անիկա թելադրեց Հայրապենց Խաթունին, որ մօտենայ Նազիկին: Կորովի ու լիրբ, միջամտեց Խաթունը. բայց ոչ թոռանը մօտ: Ու Կարմիրենց Սահակը ամօթահար բայց քաղցր, տուաւ Նազիկին իր հասցէն<ref>տուաւ հասցէն?</ref>:
Ուրիշներ, դրացի, խօսքերնին ուժով մարդեր՝ ուղղակի ու անուղղակի, յայտնի ու տարտամ, իրողութիւններէ վերցուած օրինակներով ջանացին բանալ անոր աչքերը իր իսկ «փորած անդունդին» վրայ: Հաճի Գրիգորը գտաւ զօրաւոր պատկերներ:
— Ի՞նչ է աճէլէ դ, օղլում, շուտ քալողը շուտ կը յոգնի:
Բայց տղուն վրայ այս թելադրութիւններուն չափ ու թերեւս աւելի, Նազիկը ենթարկուեցաւ ազգականներու կշտամբանքին: Մտիկ կ՛ընէր առանց կարմրելու, բայց ինքն ալ կը զարմանար, թէ ինչո՞ւ չէր խօսեր էրկանը:
Իր հարսնութեան երկրորդ օրն իսկ արձակուեցան անոր բնազդներն ու ժառանգութիւնները: Ինքն ալ չէր հաւատար անկողինին ու անոր ազատութեանը: Երրորդ գիշերը տեսաւ զարհուրանքով, որ չէր կշտանար ու կը բարկանար Սահակին: Տենդոտ ու քաղցր, տղուն տարփանքը հազիւ կը սկսէր ու առաջին բոցերը անցուցած Նազիկին մարմինին, կը խորտակուէր արագ ու դիւահար: Զայն անգամ մըն ալ բռնկեցնելու համար ժամերու պէտք կար: Ու այդ սպասումին տենդովը կը տառապէր երիտասարդ աղջիկը: Ու չէր կշտանար: Ու չէր յոգներ: Տաք վերմակին ներքեւ անոր մարմինը կը ցնցուէր ողն ի վար, ուժգին, բիրտ. ու ցաւի հետ շփոթուելու աստիճան թրթռագին: Կը գալարուէր, ոտքերը կը տեղաւորէր զիստերուն ու բերանը դուրս՝ կը հեւար, ծարաւ շունի մը պէս լեզուն փարտելով: Այս մշտական սպասումով, լարուած ու պատրաստ՝ անիկա կ՛եփէր իր ներսէն ու կը տրորէր տղուն քունը, բռնի կ՛արթնցնէր զայն ու կիրքին մէջ կը նետուէր, աչքերը գոց ու անզգայ ըլլալու չափ գերագրգիռ:
Սիրե՞լ: Բայց անիկա օտար էր, բոլորովին, նման վիճակի մը: Էրկան ծոցէն, անոր բազուկներուն մէջէն, կը շինէր մտքովը Թումասն ու Զաքարը: Խելք չունէր զգայութեանց զանազանութիւն մը փնտռելու համար: Ոչինչով տարբեր էին մարդերը: Յետոյ, վերահասու կ՛ըլլար, որ իրը, միւսները, պարզ գործիքներ էին եւ ուրիշ ոչինչ: Ու կը զարմանար հարսներուն, որոնք իրենց ամուսինները անուանած պահուն, կը գորովէին ու կ՛անուշնային: Իր երկու փորձառութիւնները բաւական չէին զինքը լուսաւորելու: Բայց արտակարգ յստակութեամբ կը յիշէր իր աղջիկնութեան սխրալի կառուցումները, իր մենաւոր անկողինին բազմամբոխ յուզումները:
Ի՜նչ էր երազը: Այդ պատկերէն<ref>պատկերին սրբագրուած՝ պատկերէն</ref> դէպի սա տառապած, անյագուրդ գիշերը, ու չհանգչող անկողինը, սա մշտապէս ռունգերը վեր վիճակը, այնքան գովուած, ցանկացուած, մեծցուած ու հիմա այնքան եղկելի սա պատրանքը՝ իր անցքը եղեր էր շատ հզօր, ալեկոծ ցնցումներու ընդմէջէն: Ա՞ս էր իր գտնելիքը: Ու կը ջանար բացատրել այս անհանգիստ անկողինը: Ու չէր կրնար: Ու կատղած, իր շրթունքները ընելով բանաստեղծ ու իմաստուն, կը ծծէր նիհար տղան, որ ինքզինքը լքած անոր ակռաներուն, անոր մարմինին՝ կ՛աշխատէր հաղորդուիլ անոր անդոհին: Ու կը ծծէր անոր առնութիւնը, բաժակ քամողի մը պէս խորացած, եթէ ոչ չարութեամբ կամ դիտումով, գոնէ ինքզինքը պաղեցնելու, կտոր մը դադար գտնելու վրիպած պապակովը: Ու կ՛ապրէին, այսինքն՝ կ՛այրէին անոր միսերը: Ու կը լարուէին, այսինքն կը խենթանային անոր ջիղերը: Ու ախտաւոր այս հետաքրքրութեանը<ref>հետաքրքրութեանց սրբագրուած՝ հետաքրքրութեանը</ref> մէջ անիկա կ՛անգիտանար վտանգը: Չէր խորհեր, թէ փորձին միւս եզրը կը քայքայէր իր էրիկը: Ու չէր զգար, թէ իր միսերը այսպէս այրելով, անիկա միւսին միսերը կ՛ուտէր:
Այս տագնապներէն դէպի միւս զառիթափը, դէպի ահաւոր վիճակը ծախու կնիկներուն, ո՛րեւէ յայտարար նշան, ո՛չ իսկ կասկած: Բայց նշանակալից էր, որ իրենց շաղապատումներու ընթացքին, երբ քունը կու գար վայրկեան մը կեցնելու իր էրիկին մարմինը, Նազիկին մէջ կը շարունակուէր ջիղերուն գրգռութիւնը: Ու անոր աչքերուն կ՛երեւային իր հօրը տան պատկերները:
Եղերականը հո՛ն էր, որ կիրքին այս մոլուցքը անցած էր Սահակին ալ: Նախասահմանուածներուն մէջ հզօր է տարփանքը: Ատկէց զատ երիտասարդի հպարտութիւն մը պաշտպանելու համար, մխրճուած ճախճախուտին մէջ, անիկա կ՛անգիտանար ընտանիքին առհաւութիւնը ու կը վատնէր ինքզինքը անխնայ ու անխելք: Անիկա ինքզինքը մօտիկը կը դնէր նիհար ուրիշ երիտասարդի մը,<ref>միջակէտ սրբագրուած՝ ստորակէտ</ref> որ կաշի ու ոսկոր, կը կրէր բեռը իր հոյակապ կնիկին, քաջութեամբ ու առաւելութեամբ: Յետոյ, կարծես բնազդով կը զգար իրենպէսներուն տրամադրուած կեանքի բաժինը:
Սիրե՞լ: Չէր ատիկա: Անոր մեղքը առաջին գիշերն իսկ թունաւոր բուրումի մը պէս արտածորեց անոր մարմինին թաքուն անդունդներէն: Տառապագին մերձեցում մը եղաւ իրենց այրի անկողինը ու Նազիկին ամբողջ խռովքը, անհուն ծարաւը պէտք եղաւ խեղդելու համար զզուանքը, որ կը պարուրէր անոր ջիղերուն բոլոր թելերը ու կը գոսացնէր գրեթէ զգայարանքները: Ու թշուառ, դժբախտ պատկեր մըն էր անոր գրկածը, բաղդատմամբ նրբին ու ամօթխած առջի կնիկին, որ դիւրաբեր բիւրեղի պէս փշրուեր էր իր բազուկներուն մէջ: Բայց անկողինը սխալ է գիրքի մը պէս ուսումնասիրել: Սահակը ատոնք կը զգար: Բայց չէր կրնար չճմռկել անոր միսերը, ուժեղ եղունգներով, արիւնելու աստիճան՝ հոյակապ մարմարը անոր զիստերուն: Բայց չէր կրնար իր շրթները բաժնել անոր հոտաւէտ մազերուն գգուանքէն: Ու կը սեղմէր անոր առատ, բայց պիրկ լանջքը, իր չորցած կուրծքին, այրուցքի մը պէս տառապելով անոր ծիծերուն հպումէն, բայց չկրնալով ինքզինքը ազատել անոնց եղկ պարաւանդումէն: Ու մէկ կողմէն ակօսուած նախանձին թոյնովը, միւս կողմէն առնուած Նազիկին ձգողութեանը մէջ, անիկա ողորմելի խլեակ մըն էր իր անկողնին մէջ: Ու մինչ՝ թաց ու քրտինքոտ իր մարմինը կ՛անցնէր հակոտնեայ մտածումներու, զգացումներու մուրճէն, միւսին համար այդ պատրանքը արդէն գաղտնիք չունէր: Ու մոռնալու համար այս նահատակումը, ու սրբագրելու համար զգայութեանց այս զառածումը, չարափոխութիւնը, անոնք «կը փորէին» զիրար ու չէին կշտանար:
Առաջին շաբթուան այս անկանոն գնացքը չփոխուեցաւ սակայն: Նազիկին համար լուսցող ամէն գիշեր սկսում մըն էր, ընդհատուած ու յետաձգուած կարճ դադարով մը: Իր կեսուրին խլութիւնը, տան մէջ պզտիկի, տագրի, ներոջ, ուրիշ շնչաւորի պակասը անոնց իրարու վազքը կը դիւրացնէր: Ու ցերեկը անոնք կը շարունակէին իրենց գիշերները:
Աստուածածնէն ետք, գեղին աշխատանքները կը ստանան այլապէս տաժանագին դարձուածք: Եթէ էտինքին այգիները կը զուարթանան ու օրհարսակին արեւը կը պատրէ, առտուն եւ իրիկունը կը տպաւորեն մարդերը դժնդակ ու սուր ասեղներով: Գիշերները արդէն աշունի են ու քայքայումին, մահուան հոտերը կ՛ուրուանան ու կը գտնեն ախտաւորները: Անոնք, մահուան մատաղցուները, տերեւներուն հետ կը զգան ատիկա ու մսուքը կը բաբախէ անոնց հոգիին հեռաւոր խորշերուն մէջ: Ու մսուքը կը ծաւալի ու կ՛արտածորի: Ու մատներուն ծայրէն ու քիթին գագաթէն ու ողնոսկրին ջրանցքէն կամաց – կամաց կը թափանցէ ամբողջ մարմինին: Առտու – իրիկուն անոնք անկարող են տաքնալու: Կէսօրին, արեւուն խեղդող կրակին մէջ, անոնք՝ ասղնտուած թաքուն սարսուռներէ՝ կը թուլնան ու կը յօրանջեն: Ու կան տակաւին, որ հացի համար պատրաստ<ref>պատրաստ? պարտաւոր?</ref> են աշխատելու: Անոնք աշունը չեկած արդէն կը մտնեն գերեզման:
Բայց Սահակը կ՛երեւէր շուկան, աւելի յաճախ, որքան չէր ներուած իր տարիքին: Անիկա մասնաւոր գոհունակութեամբ մը, ժամերով կը յամենար սափրիչ Սարգիսին խանութը, ուր բժիշկի համբաւով մարդեր կը խօսէին «տեսնուող ու չտեսնուող» ցաւերու վրայ ու դարմաններ կը պատմէին: Հոն իրեն կը հրամցուէր սուրճ, խառնուած ով գիտէ ի՛նչ կախարդական հեղանիւթով: Յետոյ կ՛անցնէր ժամուն բակը, ձեռքերը սեղմած գօտիին փաթին մէջ, ու կը խօսէր ծերերուն, տէտէներուն հետ, համակերպած<ref>համակերպուած սրբագրուած՝ համակերպած</ref> ու վայլող կերպարանքով մը: Մէկը նկատեց, որ ծեր էր ան: Չըլլային ոսկեգոյն ու առատ մազերը, պատրանքը կատարեալ էր: Ճակտին գիծեր ինկած էին, յար եւ նման վաւերական տէտէներուն: Այդ մէկուն կարծիքովը, անիկա իր մուրատը կ՛առնէր ծերերուն փառքէն, արժանանալով արիշին տակ նստած ըլլալու երջանկութեան — գերագոյն երազը բոլոր տարեցներուն, երբ կը թաղեն իրենց կնիկները ու կը դադրին տունին մէջ արժէք ըլլալէ: Յետոյ կ՛անցնէր սրճարանները, որոնք անկարներով ու ոճրագործներով խռնուած կ՛ըլլան, օրուան այդ պահերուն: Կը մոռնար ինքզինքը, ջորին, որ տունը, վիզէն կախ տոպրակին կերովը, կը մնար ժամերով:
Աշխատի՞լ: Բայց ե՞րբ: Բայց ինչպէ՜ս: Ու անոր այս ֆիզիքական պարտասումը կը ճնշուէր դարձեալ հոգեկան ներգեւումով<ref>ներզինումով սրբագրուած՝ ներգեւումով</ref>: Անգամ մը վրայ տալէ ետքը միսերուն պաշտպան խաւը, անիկա իր ոսկորները հարուածող տկարութիւնը հաշտեցուց իր ներքին կրակին հետ: Ու քալեց:
Անոր մայրը, հակառակ իր յարաճուն սարսափին, կը զգուշանար փոքրագոյն իսկ դիտողութենէ մը: Այգիները երեսի վրայ: Ձիթենիներուն տակը հատիկները կը փտէին: Բակի հերուընէ փայտը մօտ՝ սպառելու: Պարտէզները խոտերու կոխան: Ասոնք նիւթական վնասներ, դարմանելի էին կանուխ կամ ուշ: Ինչ որ փուռ մը կրակի պէս կ՛եփէր խեղճ կինը, քայքայումին նմանութիւնն էր նախորդ պատկերներուն: Ան գիտէր, թէ ո՛ւր կը յանգէր այս գահավէժ գնացքը: Ու կ՛ատէր իր հարսը զոյգ արմատէ ատելութեամբ մը: Կեսուրի օրինաւոր ոխէն դուրս, անիկա կը կատղէր մանաւանդ անոր «կատղածութեան» վրայ ու ձեռքերովը ծունկերը կը ծեծէր անիծելով, անիծելով, բայց զովանալ չկրնալով:
Նազիկը կ՛անգիտանար իր ստեղծած այս ողբերգութիւնը: Հակառակ բոլոր օրէնքներուն, առաջին առաւօտն իսկ ուշ ելաւ անկողինէն: Հետզհետէ եղաւ աւելի համարձակ: Ան չէր խպներ կեսուրէն ու կ՛արգիլէր իր մարդը կանուխ իր գործին երթալէ: Փոքր պատեհութիւն մը, սուտ ըսուելու չափ վաղանցուկ անձրեւ մը, դրացի կամ եօթը պորտէ մեռել ու կնունք պատճառներ էին, որ անիկա տունը դնէր վար իր մարդը: Ու ամէն նկատում մէկդի ըրած, կեսուրին ձգելով նոյնիսկ սեղան վերցնելը, կ՛առնէր էրիկը, օրհարսակին, ու կը փակէր զայն ժամերով վերի սենեակին մէջ, կախ վարագոյրներուն համար օտարին աչքէն ալ չամչնալով:
Ու Կարմիրենց Տիկինը շրթները խածնելէն, անսպառ ու խուլ անէծքներու մէջէն, չկրնալով հանդարտիլ, գլուխը կախ մէկ ափին, կը նստէր ժամերով բակին մեծ քարին վրայ: Հաստ պատերը տարիէ մը աւելի կայ որ արեւին մուտքը կտրեր էին այդ կիսամութ բակէն: Տակառներուն ու ջուրի գուբերուն խոնաւութիւնը կը ծթռէր այծերուն ու կովերուն մէզովը ու աղբերովը: Տրտմութիւնը խաւ կը կապէր գետինն ու պատերը: Ընտանիքին աւանդութիւնը երբեք չարտօնեց, որ մեծ դուռը բաց մնայ, երեսին վրայ, գոնէ քանի մը ժամ ու փողոցի կեանքէն քիչ մը շարժում ու կենդանութիւն թափանցէ ներս: Հաւերն անգամ վախկոտ ու վարանոտ կտուցներ ունէին<ref>ունին սրբագրուած՝ ունէին</ref>: Ու միւս կենդանիներուն վրայ կ՛ազդէր<ref>կ՛ազդէ սրբագրուած՝ կ՛ազդէր</ref> անոնց այդ տունին տրտում խորհուրդը: Ու խուլ ու մինակ, չկրնալով վեր ելլել, մաղաղկուն ու սրտին մէջ «փուռ մը կրակ» ան չճաթելու համար կը կատարէր տունին գործերը տեսակ մը մոռացում փնտռելով: Չամչնար՝ աղբիւր ալ պիտի երթար:
Դառն է մեզի համար ուրիշին հաճոյքը: Բայց դառնագոյնն այն է, որ ուրիշը անգիտանայ մեր տառապանքը, որ կը փրթի այդ իսկ հաճոյքէն: Ու այրած, սգաւոր մայրը «ներս կը դնէր» ու կը լռէր:
Հարսը, հեշտութեան հեղեղի մը մէջ, իր մարմինը յատկացուցած իր վայելքին, իր երեսները յարդարած ուրիշ զգայութիւններու յաճախանքին, դժուար կը ճարէր այն դաժան բանը, որ չարութիւն, խստութիւն կը կոչուի: Որ անհաշտ է շատ անգամ թարմութեան հետ: Ու տարփանքը զայն կը փաթթէր աներեւոյթ քաղցրութեամբ, ու անոր շարժումներուն, միսերուն խաղին, աչքերու հոսումին կը հաղորդէր այն օծութիւնը, շնորհը, որ ամենազօր է բոլոր տարիքներուն ալ վրայ: Տղաքը՝ այդ կուրծքերէն մայրութեան հովը, հոտը կ՛առնեն: Մարդերը՝ անոր պատկերին դիմաց մէկէն կը դառնան իրենց արուի բնազդներուն:
Խառնուածքի այս հոսումէն դուրս, որ բարի կ՛ընէ բոլոր պոռնիկները, անիկա քիչ պատճառներ չունէր անուշ ու հեզահոգի ըլլալու: Եթէ վտանգի րոպէներուն անոր ջիղերը կը դառնացնէին անոր դէմքին գիծերը, զայն ընելու չափ ամբարտաւան ու դաժան, իր մեղրալուսնին մէջ անիկա ունէր համակրագին արտայայտութիւն: Իր աղէտը խորտակեր էր, ընդմիշտ, իր մէջ վայրագ այն հպարտութիւնը, որ հարուստի տուներուն մէջ ծաղիկ կը բանայ: Նոյն այդ աղէտը կոտրեր էր այն ինքնաբաւ ու ցուրտ ու վիրաւորիչ ոլորտը, որ աղուոր աղջկան մը շարժումները, մանաւանդ երեսն ու աչքերը կը պարուրէ: Առաջիններուն թունաւոր չարութիւնը ու երկրորդներուն անհանդուրժելի ցրտութիւնը կը զգայ իրենց շրջապատը, ամէնէն առաջ իրենց էրիկը, որ կ՛ըլլայ նուաստ ու եղկելի, մէկուն ոսկիներէն ընկճուած, միւսին շնորհներուն համար սողոսկուն երախտաւոր: Նազիկին խոհուն նայուածքը ուրիշներու սրտէն կը վերադառնար իրեն, դառնացած ու տրտում, կրծելով հոգիներուն ժանգն ու թոյնը: Արդարն ու մեղաւորը իր վրայ նայելու մասնաւոր կերպ ունէին: Ամէն վայրկեան անիկա խուլ բզզիւնի մը մէջ կը հալածուէր իր մեղքէն: Այս տեւական տառապանքը ազնուացուցած ու իմաստուն ըրած էր զայն: Ու իմաստուն էր անիկա աշխարհէն ապրած իր կսկիծովը: Մարդոց տկարութիւնները, խեղճութիւնները ըմբռնելու համար տարիքին դերը քիչ է, որքան մենք կը կարծենք: Երբեմն որբուհի մը տասնին մէջ աւելի գիտէ մեր բոլոր յաւակնութիւններէն: Ու քիչեր կը գնահատեն իր ճիշդ չափովը՝ հեգնութիւնը, որ ծերերուն խրատէն կը զատուի: Ո՜վ գիտէ սակայն, թէ անոնք պիտի չընէին այդ առատաձեռնութիւնը եթէ ապրիլ կարենային: Մանկամարդ կիները իրենց մարմիններէն կը հանեն իրենց իմաստութիւնը: Անգամ մը խաբուած աղջիկը անհունապէս աւելի գիտէ, քան բոլոր ներքինի բարոյախօսները: Ու մարդկային միսը նոյնն է, քաղաքին թէ գիւղին մէջ:
Ու մինչ մէկ կողմէ կը հատնէին Սահակին աղբիւրները, միւս կողմէ՝ կրակը առեր էր Նազիկին մարմինը: Աստուածածինէն մինչեւ Խաչ, օրերը թռան այսպէս մռայլ, արիւնոտ: Խաչի պահքին Սահակը ինկաւ անկողին: Պաղ ջուրն էր ատիկա հրդեհին վրայ:
Քիչ – քիչ հիւանդտեսի այցելութիւնները զբաղեցուցին հարսը: Ամէն նոր դէմք անոր համար պատճառ մըն էր նուաստացումի: Կը կարդար անոր վրայ այն անհոգ կամ չար բանը, որուն գիրքերը «եսութիւն» անունը կու տան: Բոլորն ալ ցաւելու կու գային ու անըմբռնելին սա էր, որ ոչ ոք կը տառապէր: Ցերեկները այսպէս՝ եկող – գացողի զննութիւն: Բայց գիշերնե՞րը:
Այն ատեն անոր մէջ պոռալ սկսաւ տարփանքը: Ու անիկա աւելի հզօր էր, քան սա մարդերէն կրուած նուաստացումը, քան կեղծաւոր արգահատանքը, որ կեսուրները այնքան հրէշային կ՛ընէ, երբ ծեծել կու տան իրենց հարսները ու կը բարեխօսեն իրենց տղոցը մօտ, հարսներուն առջեւ: Ու անիկա կ՛ուզէր իր բաժինը աշխարհէն: Ամբողջ շաբաթ մը անոր անկողինը բաժնուեցաւ:
Իրիկուն մը, ուշ ատեն, այծերը փողոցէն պարտէզ առնելու պահուն, անիկա այցելութիւնը ընդունեց դրացի Սառային: Ոչ պառաւ, ոչ ալ շատ երիտասարդ, Սառան ամէնէն մօտ կինն էր թաղին — միակը, որ զինքը իրենց հրաւիրելու համարձակութիւնը ունեցաւ: Այրի, չորս որբերով, անիկա օտարի տուն կ՛երթար պատահական գործերու: Աւելի յաճախ ան իր պարտէզը կ՛ըլլար, գեղէն կէս ժամ հեռու, թաւուտ ծմակի մը մէկ փէշին: Պարկեշտ ու վշտահար կնիկ՝ անիկա կը վայելէր գեղին արգահատանքը: Միշտ հետն էր մեծ տղան, տասներկու տարեկան քարի պէս մանչ մը, որ արդէն հօր մը պէս կը հասնէր տունին կարգ մը պէտքերուն: Անիկա Նազիկին համար առաջին օրէն եղեր էր անկեղծ ու վշտակից:
Կեսուրը վերն էր այդ պահուն: Նազիկ հրաւիրեց զայն օճախով սենեակը: Նստան: Վարանք ու վախ կար այրիին շրթներուն վրայ: Վառեցին կանթեղը: Սառան կամացուկ ելաւ ու դուռը գոցեց: Խորհրդաւոր բոլոր շարժումները Նազիկին վրայ շատոնց կորսնցուցեր էին իրենց կշիռը: Առանց իրար անցնելու սպասեց:
— Նազի՛կ հարս, քեզի ըսելիք ունիմ:
Առաջին անգամն էր, որ պաշտօնական վերադիրը կը լսէր անիկա, անխառն հաճոյքով մը: Ծունկի իջաւ օճախի շեմին ու առանց յուզումի պատասխանեց.
— Ըսէ, Սառա հարս:
Այրին անգամ մըն ալ մտիկ ընելու դիրք մը տուաւ իր ականջներուն ու գլուխին, յետոյ շատ կամաց.
— Զաքարը հետդ տեսնուիլ կ՛ուզէ:
Առանց պատրաստութեան, ուղղակի իրողութեան ցատկելու այս որոշումը նոր էր,<ref>միջակէտ սրբագրուած՝ ստորակէտ</ref> քիչ առաջ կաղապարուած իր մտքին մէջ: Անիկա երեք օր որոճացեր էր մօտենալու այս ձեւին, մուտքին: Ունէր շատ մը եղանակներ, որոնք նոյնքան ամբողջ էին նկարուած անոր ուղեղին խորը: Ընտրեց այս ձեւը: Նազիկը կ՛արժէր ատիկա:
Հարս Նազիկը, հակառակ իր բուռն ջանքին, անակնկալը չկրցաւ զսպել:
— Ա՜խ – թռաւ իր բերնէն: Յետոյ, փրկելու համար իր տկարացման խանդավառութիւնը, դողահար ու լուրջ՝
— Ի՞նչ գործ ունի ինծի հետ:
Խօսակցութիւնը սկսած էր:
Առաջին բառերուն վրայ քիչ մը նեղ ու անկիւնոտ էր երկու կիներուն այս խոստովանանքը: Սառան պարտաւոր էր ամէնէն առաջ աղտէ զերծ պահել սեփական պատիւը: Նշանուած աղջիկ ունէր ու կարօտ էր օտարին: Այս նկատումները՝ անոր համար, որպէսզի սխալ չդատեն զինքը: Թէեւ չորցած ու կաշի, անիկա երեսուն տարեկան չկար: Ու գեղացին, ինչպէս քաղաքացին հեքիաթը կը յօրինեն հաւասար դիւրութեամբ ու անգթութեամբ:
— Տունս ոտք չէ կոխած – ըսաւ անիկա հաստատ շեշտով:
— Չորս զաւկներս մէկ տախտակի վրայ լոգցնեմ<ref>Ծնթ – մէկ տախտակի վրայ լոգցնել – Կ՛ակնարկէ մահուան լոգանքին Մեծագոյն բանաձեւներէն մէկն է երդումին Չորս տղաքն ալ նոյն օրը նոյն տախտակին վրայ լուալ գերեզման յանձնելու համար զանոնք</ref> – շարունակեց ան երդումին ահաւորութիւնը խորապէս արտայայտելով:
Մահուան պատկերը բուսաւ ու կիները սարսռացին:
— Ծմակի արտը կու գայ ամէն օր:
Նազիկ մտիկ կ՛ընէր: Ու հակառակ մուտքի այս տարտամութեան, անիկա կը տաքնար ու կը քաղցրանար: Մտքովը փորձեց տեսնել հոյակապ երիտասարդը, վերէն վար երկաթի մէջ, որ մացառէ մացառ, ամէն մէկ քայլին մահուան հետ ճակատելով, կու գար այրիին պարտէզը, իր մասին խօսելու:
— Չի՞ վախնար:
— Որմէ՞:
Բառը հաւատք ու վստահութիւն էր ամբողջ, երիտասարդին քաջութիւնը ցոլացնող:
— Ի՞նչ կ՛ըսէ:
Սառա հարսը չկրցաւ ուղղակի նայիլ անոր աչքերուն: Բայց պատասխանելու հարկին տակ, շուարուն՝ բուն նախադասութիւնը վանելու ճիգէն՝
— Հետդ տեսնուիլ կ՛ուզէ:
Լռեց: Ստեղծուեցաւ անախորժ մթնոլորտ: Վերէն կեսուրը ձայն տուաւ հարսին:
— Մ՛երթար. հիմա կ՛իջնեմ:
Նազիկն էր:<ref>ստորակէտ սրբագրուած՝ վերջակէտ</ref> Դուրս ելլելէ առաջ այս նախադասութիւնը խայծի մը պէս թրթռուն էր ու ջերմ:
Սառա հարսը շատ չսպասեց: Կը վախնար, որ Կարմիրենց Տիկինը միասին կը մտնէր Նազիկին հետ: Ոտք ելաւ ու յառաջացաւ դէպի կիսախուփ դուռը: Յայտնուեցան Նազիկին քայլերը սանդուխներուն վրայ: Ներս եկաւ ան: Փոխուած, դիւրահաղորդ ու տրամադիր:
Երկու բառով ներկայացուց կեսուրին հրահանգները: Նորէն կտրեցաւ խօսքին թելը:
— Ի՞նչ ըսես պիտի:
Հարցումը վերստեղծեց ամբողջ տագնապը:
— Ես գիտե՞մ: Չըսա՞ւ քեզի: Ի՞նչ կ՛ուզէ:
Իրարու ետեւէ արագ այս հարցականները դուրս կը բերէին անհուն հետաքրքրութիւն ու տկարութիւն: Սառան զգաց ատիկա: Ու պատմեց անոր:
Ամէնէն առաջ անոր զէնն ու զրահումը: Յետոյ, անոր դէմքին ինկած պղինձէ կարծրութիւնը, որ անգամ մըն ալ կը շեշտուէր անոր զէնքերուն ցոլացումէն: Յետոյ, անոր մանկան մը չափ բարի ու միամիտ սիրտը: Մանրամասնութիւններ, բառի ծուէններ կը լուսաւորէին այս զեկուցումը: Նազիկ վերացած՝ կը հետեւէր պատկերներու թաւալումին:
Անիկա մինչեւ աղիքները գալարուեցաւ, երբ տեղեկացաւ գերեզմանի սպասումներուն: Աչքերը վերցուց իբր թէ հօրը հողքին վրայէն, գտնելու համար խորհրդաւոր մացառը: Յետոյ տեսաւ անոր քաղցր նայուածքը, որուն մէջ իր մարմինը կրնար հալիլ, շաքարի կտորի մը պէս: Բայց աւելի խորունկ յուզումներ ոտք ելան իր մէջ, երբ իմացաւ միւս, դուրսի իրենց դուռի պարտէզին մանրամասնութիւնները: Ամէն մէկ տեսիլքի հետ իր մէջ կրակ կը կործէին, այնքան կը տաքնար: Բայց յուզումը կը թուլնար ու հեշտանք էր հետեւիլ պատկերին կախարդութեանը:
— Ամէն գիշեր կու գայ:
— Երբուընէ՞:
— Պսակին գիշերէն:
Մէկէն ամչցաւ: Կարծեց տեսնել տղուն նայուածքը պատուհանին ապակիէն: Անո՜ր նայուածքը իրենց մամիններուն վրայ: Նեղութիւնը անցաւ բառերուն:
Մինչեւ որ տասնամեայ Նունուֆարը, Սառային նշանուած աղջիկը եկաւ զինքը կանչելու, խօսեցան անոնք: Նազիկը կրնար տեսնել Զաքարը, բայց երբե՛ք Սառայենց տունը: Նախ բնակարանը անյարմար էր: Պատկից ուրիշները կրնային առաջին իսկ պարագային հասկնալ ամէն բան: Յետոյ, վտանգաւոր այդ ասպատակին իրենց տունին վարժուիլը անպատեհ կը գտնէր: Անիկա արդէն ամէն գիշեր կու գար ու կ՛երթար Կարմիրենց պարտէզը: Նազիկին էրիկը վտանգ չունէր, անկողինն ըլլալուն: Կեսուրը՝ խուլ: Այս արտաքին պայմաններէն դուրս, երկու կիները կարծիք փոխանակեցին սիրտ, սէր ըսուած բաներուն ալ վրայ:
— Ձիւնը չեկած՝ Սահակը կ՛երթայ:
Սառան ըսաւ ասիկա ու պարզ, բնական իրողութեան մը պէս: Նազիկը մնաց անտարբեր:
— Ով գիտէ, պախթ դ ինչ կ՛ուզէ քեզմէ – շարունակեց ան իր մտածումին մէջէն, տեսնելով բայց չըսելով:
Երբ ճամբու դրաւ զայն, մութը շատ լաւ տեղաւորուած էր: Կեսուրը եկաւ ու կերան ձաւար – ապուրը: Անիկա տարուած իր տղուն տարտովը, ուշադրութիւն իսկ չըրաւ հարսին մտազբաղ երեւոյթին: Քաշուեցաւ վեր, անէծքը պինչերուն:
Օդը աւրուած էր, բայց դեռ անձրեւ չունէր: Նազիկ ուզեց մտածել: Տեսաւ, որ չէր կրնար: Ուզեց որոշում տալ: Զգաց, որ պէտք չունէր ատոր: Ամէն բան առաջուընէ կարգադրուածի պէս կը թուէր իր ուղեղին: Բռնադատեց ինքզինքը, ձայն առնելու<ref>ձայն առնելու?</ref> համար: Մշուշ մը, յիշատակներ ու ահաւոր ապագայի մղձաւանջ մը անդադար կը խուժէին մտածման գոյացուցած պարապին վրայ: Առնե՞լ տղան: Վռնտե՞լ: Երբ այս երկու պարզագոյն վիճակները ուրուացան իր ներսի քաոսին վրայ, շունչ առաւ քիչ մը: Որքան ալ դժնդակ՝ աւելի տանելի էր այդ պատկերը: Ու մտիկ ըրաւ իր մարմինին: Ու զմայլելի երազը, որ ծաղկեցաւ առաջին իսկ ունկնդրումին: Ու զգաց այն անհուն քաղցրութիւնը, միսերուն լլկանքէն անդին սիրականին մէջը իւղի մը պէս, կաթիլ մը մարգրիտի պէս թափելու, լուծուելու երանութիւնը, որ կ՛ամրանար ստոյգ փորձառութեամբ մը: Այդ վայրկեանին անոր մէջ սիրաւէտ, տարուած, գզլխուած աղջիկը կը ծնէր: Մէկէն կարծրացաւ: Աղջի՜կ: Չէր անիկա: Ու երազը պատռեցաւ, մուխի վերածուող շղարշի մը պէս: Դարձեալ ամայութիւն ինկաւ անոր հոգիին: Ու ահա իր ներկան, Սահակը, գերեզմանը ու աւելի անդին: Ու Հայրապենց գերդաստանը: Ու գլխուն գին կտրուած ասպատակը: Ասոնք<ref>Ասանկ սրբագրուած՝ Ասոնք?</ref> արտակարգ արագութեամբ մը իրարու կը յաջորդէին անոր մտքին տախտակներուն վրայ: Մէկէն ուրուացաւ երկրորդ վիճակը: Վռնտե՞լ: Բայց ո՜ր ձեռքերով: Բայց ո՜ր սիրտով:
Ու գեղին պզտիկ պատմութեան մէջ շատ հազուադէպ դրուագներ արթնցան իր յիշատակներուն մէջ: Դժնդակ ու փշալից՝ երկուքով անկողի՜նը: Էրիկը խաբելու այնքան հեռաւոր, անըմբռնելի վիճակը, հաշիւո՜վ, ուզելո՜վ, յարմարելո՜վ: Ընդվզեցաւ իր միտքը: Մեղքը կը հասկնար: Ըրած էր զայն: Բայց բոզութի՜ւնը:
Կարմրած, ինչ ընելուն մասին բոլորովին անգիտակ, անիկա վախնալով դուրսէն, բայց պարտէզին դուռին մօտ քաշուելով, ելաւ վեր հիւանդին սենեակը: Գիշերըը սկսած էր խորանալ:
Կեսուրը կանուխկեկ մտաւ անկողին: Անոր պռկները բաժնուած էին<ref>բաժնուած էին?</ref> ու խօսիլը հատնում էր անոր համար: Անձրեւը կու գար, լայն, մութին վրայ զարնելով նուագը իր թելերուն: Տանիքը կը թրթռար անհուն ճպոտի մը ներքեւ: Ու այդ մրմունջին մէջէն, այծերուն բոժոժները թաց, լացի պէս կը փղձկէին կարծես: Ուրիշ գիշեր անիկա կեսուրը պիտի ղրկէր, կը ղրկէր, կենդանիները բակ առնելու, ատանկ անձրեւին ատեն: Առանց անհանգիստ ընելու պառաւը — ինչպէս ալ դիւրաւ կը վարագուրենք մեր մտածումները — անիկա առաւ կանթեղը ու ելաւ սրահ: Հովը հաստ ու առատ, սանդուխին իսկ գլուխը մարեց անոր կանթեղը: Ձեռքերը գրպանը գացին լուցկին հանելու, բայց չհանեցին: Հակառակ նախապաշարումին, որ հարսները վախկոտ կ՛ընէ քառասունքի ընթացքին, անիկա կը վայելէր տեսակ մը ապահովութիւն, մարդերով լեցուած օդի մը մէջէն քալելու: Իջաւ բակ: Ձեռքերովը կը տեսնէր պարտէզին վրայ բացուող դուռը: Հաստ գերանը կը մնար դեռ պատին փորին մէջ: Եղկ շօշափումով մը շարժեց փոքր մղլակը, որ տեղի տուաւ: Դուռը բաց էր: Ու անոր մէջ իր ամբողջ հասակովը կեցած՝ Զաքարենց Զաքարը:
Նազիկը ատեն չունեցաւ ճիչ իսկ արձակելու: Արիւնը սառած էր երակներուն մէջ: Տղան երկարեց, արագ ու ճարպիկ, իր թաց թեւերը անոր մէջքին: Յետոյ, մէկ ափը վերցուց ու տարաւ փակելու անոր բերանը, գոցեց ու մեղմ փսփսաց.
— Չպոռաս – յետոյ աւելի մեղմ ու քնքուշ, գրեթէ կանացի – մի՛ վախնար:
Այծերը, արձրեւէն զգուշանալով, անցան անոնց քովէն, քաշուելով:
Հովը կը յուզէր Նազիկին փէշերը ու ջուր կը նետէր անոր ծոծրակին: Պաղը, խռովքը կը դողացնէին անոր մարմինը: Զաքարը մտաւ բակ, աղջիկը հիւսած իր բազուկներուն մէջ: Դուռը փակեցին:
Ինչո՞ւ չէր պոռար, հիմա որ ազատ էր բերանը: Ինչո՞ւ չէր փորձեր փախչիլ:
— Ո՞ւր է կեսուրդ:
Մարդկային ձայն էր այդ երկաթէն բխած հնչումը:
Ու չունէր արհաւիրքի կնիք: Ընդհակառակն, փաղաքուշ ու ընտանի: Անկարելի էր անպատասխան թողուլ կարգ մը հարցումներ, կարգ մը պահերու:
— Պառկած է:
Բառը մեղմ էր, էգ յուզումէն գրեթէ քրտնած: Ու բառը միս էր, շարժուն ու թափանցող: Տղուն ականջները կարծես անոր շրթները կ՛առնէին ներս դէպի հոգին: Այս զգայնութիւնը այնքան հզօր էր, որ տաժանքի փոխուեցաւ իսկոյն — տաժանքը իրենց առագաստի գիշերուան: Վա՞խը թէ ամօթը կը թօթուէին անոր ահարկու իրանը: Բայց անոր բազուկներուն մէջ, փոքր անդրիի մը պէս շաղապատուած Նազիկին մարմինը չունէր շարժում: Ոչ ալ բերանը: Այն ատեն անձրեւէն թաց տղուն շրթունքը փնտռեց ու գտաւ տաքուկ սենեակէն դեռ չպաղած անոր բերանը: Համբոյրը մեղմ էր, երկար ու միամիտ, գրեթէ ամօթխած: Յետոյ, անոր մատները վարանքով պտտեցան անոր լանջքն ի վեր ու վար: Անպատմելի՜ էր կարօտն ու յուզումը այդ փնտռտուքին: Ու այնքան քաղցրութիւն կար անոր մէջ: Բայց խենթացաւ գրեթէ, երբ Նազիկին կուրծքին եղկ կրակը թափանցեց անոր մատներուն խոնաւ պատեանէն, փաթթեց զայն ամուր: Վերցուց անոր ոտքերը գետնէն ու փակցուց կուրծքին:
— Նազի՛կ – էրիկն էր, որ անկողինէն կը ձայնէր իրեն...
Քակուեցան իրարմէ արագ ու ջախջախուած: Նազիկը ափովը առաջնորդեց զայն դուրս բակէն ու կղպեց դուռը ետեւէն: Երբ կը բարձրանար սանդուխներէն, ցաւ ինկաւ ազդրերուն մէջ: Տուաւ էրկանը ուզած ջուրը: Խփեց լոյսը ու անցաւ իր բազմոցին: Սահակը կռնակը դարձուցած էր իր կնիկին: Ու տաք էր թեթեւ կրակով մը:
Ապակիին փակցուցած իր ականջը [34] մտիկ ըրաւ: Անձրեւը կ՛իյնար աւելի պղտոր, բայց աւելի տարածուն: Թանձր, բայց խաւ – խաւ մշուշի մը նման, որ սանտրեր ունենար, պարտէզները կը հիւսուէին իրարու վրայ, քալելով դէպի լեռը: Զաքարին ճամբա՜ն: Բակին մէջ այծերը իրենց փոքր շարժումները վերջացուցին ու տունը մտաւ դառն ու խոնաւ թախիծի մը մէջ: Այն ատեն միայն անդրադարձաւ պատահածին: Բուռն կիրքերուն մէջ դիտուած պարագան է ասիկա, երբ կեդրոնական ամպը կը բռնէ – կը կենայ հոգին, բայց չ՛ընկլուզեր մեր գիտակցութիւնը, որ գալիքին սարսափին մէջէն կը փաթթուի տկարագոյն իրականութեան անգամ:
Ամէնէն առաջ վերաշինեց վայրկեանները ու անոնց մէջ օրուած, գրեթէ երազի պէս հալած վիճակը: Դժուար էր ատիկա, առանց զգայութիւններու նպաստին: Դիմեց զգայարանքներուն, ամէնէն աւելի բաբախած իր մասերուն, որոնք դեռ չէին գտած իրենց դադարը: Ամչցաւ: Իր լրբութիւնը պահ մը միայն զբաղեցուց զինքը: Յետոյ պարտաւորուեցաւ ճիշդ դատելու այդ խղճահարութիւնը: Փոխադրեց իր ուշադրութիւնը մարմնին չէզոք մասերուն: Անոնք ալ կը փոխուէին մէկէն ու կրակ կը դառնային: Ու չէր յաջողեր վանել զգայարանքներուն բռնութիւնը: Այն ատեն տեսաւ, որ ետ նետած էր ատոնք՝ անոնց խուժումը աւելի հոծ վայելելու համար: Ոչ մէկ վախ իր մէջ: Ոչ մէկ ապաշաւ կամ նուաստացում: Յետոյ տարբեր մարդեր ու տեղեր իրարու մօտեցուց, առաջ լաւ չըմբռնելով<ref>առաջ լաւ չըմբռնելով?</ref> ըրածը: Բայց չկրցաւ չնայիլ էրիկին [36] մեղքցաւ անոր յանկարծական<ref>յանկարծական?</ref> տկարութեան: Իրեն համար յստակ չէր սակայն. հիւանդի՞ն թէ խաբուողին կը խղճար: Գութի այս զառիթափէն տեսարան եկան միւս զգայութիւնները, աւելի ճիշդ՝ մտածութիւնները, որոնք կը սորվինք ուրիշներու բերնէն, քիչ անգամ մեր հաշւոյն օգտագործելով անոնց ուժը: Խուժումը կատարեալ էր: Անոնք կը նստէին վրան ու ահաւոր հեռանկարներ կը պարզէին: Բայց լռութեան մէջ այդ եռուզեռը հաշուի չէր առներ անոր մարմինը:
Մէկէն դադրեցաւ շփոթը Յստակ էր հիմա ինչ որ ունէր առջին Զաքարին ճամբովը Դողդղաց Տղան տեսեր էր շուլլուած դէպի լերան ճամբան այդ անձրեւին Դուրսի խոնաւութիւնը անցաւ իր հոգիին Կը մսէր Ոտքի ելաւ տաքնալու Բայց կը վախնար քալելէն Իր ոտքերը դուրս տարին զինքը Տախտակները աղմուկ չունէին Դարձեալ ելաւ բակը Այծերուն դեռ թաց ստեւը քսուեցաւ իր բումբերուն Կարծես սղոց մը իր զգայարանքները կը կտրտէր Գիշերաշրջիկի պէս կանգ առաւ պարտէզի դուռին ետեւը Չգիտցաւ թէ ինչպէս բացաւ զայն Ցուրտ հովը խուժեց վրան եւ սթափեցուց զինքը
Աղօտ էր հիմա մշուշը ու ժայռերը<ref>ժայռերը? ծառերը?</ref> պուտ-պուտ կու լային մարդկային աչքերու նման Սպասեց յուսաբեկ բայց յամառ<ref>յաւելում ստորակէտի</ref> մինչեւ որ պաղը ողնասիւնին երկայնքը չուանի մը պէս կախեց ինքզինքը Սարսռաց ու դարձաւ սանդուխ Չէր զգար թէ ե՞րբ ու ինչպէ՞ս ելած էր վեր կրկին գրաւած իր տեղը Ամբողջ գիշեր անիկա անընդհատ յաճախուեցաւ մղձաւանջէն Չորս անգամ պատուհան բացաւ ու պարտէզը աչքէ անցուց Ան չմօտեցաւ էրիկին որ կ՛արթննար կը քնանար ու նորէն կը խռլտար Լուսդէմ թաց էր անոր մարմինը ու ծեծ կերածի պէս լխկած ու կակուղ էին անոր ոտքերն ու ձեռքերը
Օրը լուսցաւ: Հիւանդը թեթեւցած՝ փորձեց ոտքի ելլել: Բայց անոր ծունկերը կը կթոտէին: Պահ մը նստեցաւ բազմոցին անկիւնը, վերցուց վարագոյրը ու կը նայէր լերան ճամբային: Նազիկը նեղուեցաւ: Շտապով տեղաւորեց քայքայուած անկողինը իր մարդուն, ու առանց բառի, ձեռքէն բռնելով բերաւ զայն իր տեղը: Ամբողջ ցերեկը անիկա մեղր ու շաքար էր կեսուրին հետ: Ու սիրաւէտ՝ իր մարդուն դիմաց: Բայց առանձնութեան րոպէներուն անիկա կը դղրդուէր անհանդարտ բանէ մը, որ կ՛եփէր ներսը: Սպասո՞ւմ: Իրիկուան կոչնակին, երբ կեսուրը ժամ գնաց, անիկա քաշուեցաւ աղանդերներուն սենեակը: Բացաւ փայտեայ հաստ փեղկերը եւ ապահով՝ նայեցաւ լերան կողմը: Ինչո՞ւ: Ինքն ալ չէր հասկնար:
Գիշերը եկաւ: Ամպեր: Անձրեւը դադրեր էր կէսօրէն ետքը: Բայց դեռ կղմինտրներըը արցունք ունէին: Երկինքը՝ ճերմկուորած թեթեւ լուսինով մը, գեղին վրայ խառնակ էջք մըն էր, բայց գեղէն վեր՝ յայտնի ու մեծ կամարում մը: Բայց պարտէզին մէջ՝ մօտ էր ու ընտանի: Նազիկին մէջ լռած էին բոլոր մարդկային նկատումները: Ու անոր հոգին ողողուած էր սպասման անձուկով: Թեթեւցաւ ան քիչ մը, երբ տեսաւ կեսուրը, որ փոխադրեց իր անկողինը տղուն մօտ ու մտաւ մէջը, մէկ ձեռքը պատրաստ Սահակին հասնելու:
Ու հիւանդը հիւանդ էր ընտանիքին հիւանդութեամբ: Տաքութիւնը կրկին բռներ էր անոր միսերը: Աթոռակի մը վրայ անհոտ<ref>անհոտ?</ref> ջուրի շիշ մը, բժիշկին դեղը — լոյսին տեղափոխումին հետ՝ արիւն կը կապէր ներսէն, պուկի եղած սիրտի մը պատկերը բերելով: Անուշ շաքարջուր մը խեղճ այդ սրուակը: Բժիշկը, ծերուկ, լաւ կը ճանչնար հիւանդութիւնը: Անիկա ուրիշ դեղ չունէր Կարմիրենց ախտին դէմ: Անոր կարծիքով մեղքը արիւնինն էր, որ աւրուած էր ակէն:
Ու քունը խորունկ էր ուժասպառ տղուն: Մայրը, հակառակ իր ջանքերուն, քնացաւ անմիջապէս պառաւներուն առաջին կունքովը, որուն անկարող են դիմադրել անոնք: Նազիկը անցած իր անկիւնը, մէկ ձեռքը միշտ սրտին վրայ, միւսովը կը ճմռքէր վարագոյրին եզերքները: Տունը ընկղմած էր ծանր ու հիւանդոտ լռութեան մը մէջ:
Յանկարծ անոր թուեցաւ, թէ ձայն կար<ref>ստորակէտ սրբագրուած՝ վերջակէտ</ref>: Լուսինը ինկած ամպի մը խորը, ըրած էր պարտէզը տարտամ ու խորհրդաւոր: Կարելի չէր ծառերը զանազանել: Ականջը փակցուց ապակիին: Ձայնը որոշ էր հիմա: Ուզեց ցատկել: Պատին քսուող սանդուխի հեծք մը գամեց զինքը իր անկիւնին: Յիշեց իսկոյն Սառան: Գո՞հ էր, հպա՞րտ էր: Նոյն պահուն հասան իրեն սանդուխին ճօճումները ու երկար հեծկլտուք մը, զոր կ՛արձակեն պրկուած փայտերը, ճնշումի տակէն: Արիւնը կեցաւ անոր մէջ: Անիկա վախցեր էր տղուն հաշւոյն: Անոր միտքը կը գործէր արտակարգ յստակութեամբ: Մէկէն իր սարսափը կտրեցաւ, իբր թէ վրան ջուր թափուած ըլլար: Ու բուսաւ իր մէջ, լիալիր ու շքեղ, ասպատակին պատկերը, գիշերային ու հեքիաթունակ, քանի որ արեւու լոյսով երբեք չէր տեսած:
Ապակիին վրայ թեթեւ զարկ մը նիւթացուց տեսիլը: Մէկդի ըրաւ ան վարագոյրին ծայրիկը ու անշարժացաւ: Կարծես թէ մէկը կապեր էր իր ջիղերը: Անիկա ճանչցեր էր Զաքարը: Մատովը նշան ըրաւ, վարը ցոյց տալով: Տղան, մանուկի մը պէս հլու, սահեցաւ վար սանդուխին քովէն: Նազիկ լսեց սանդուխին զատուիլը պատէն ու ելաւ տեղէն: Էրկանը մօտէն անցած ատեն արձանացաւ: Սահակին աղտոտ ու կիսաբաց բերնէն կցկտուր, խարզած ու սուլող շունչ մը կ՛ելլէր, որ կարծես սղոցի մը ակռաներուն քսուելով կը բզկտուէր: Դալուկ ու խոնաւ անոր այտերը թափանցիկ էին ու նիհար լոյսը կանթեղին ոսկորներուն մէջէն դեղին կը բաբախէր: Մօտեցուց աւելի՝ փոքր լոյսը, աչքերը փնտռելով բայց զգոյշ: Ու տրտում, բայց սրտառուչ էր անոնց ծիրը, գոցուած արտեւանունքներուն տակովը, աւելի տժգոյն երեսէն աւելի կապոյտ ցայտելով: Ու դուրս ինկած ձեռքին վրայ, չորութիւն մը, դեղնութիւն մը կար ոսկորներու: Ինչպէ՞ս յիշեց այդ խեղճ տեսարանէն առաջին գիշերը իրենց այրի անկողինին: Ու ինչո՞ւ Սահակին ազատ ու բարի հոգին դողդողալու պէս թուեցաւ իրեն, ելած դուրս այդ աւերակէն, հանգչած բարձին կէսին, ճիշդ այն կէսին, ուր պէտք էր ըլլար<ref>ըլլալ սրբագրուած՝ ըլլար</ref> հիմա Նազիկին գլուխը: Մէկ կողմէն աճապարանքը կը տագնապէր անոր դիտելու այս տրամադրութիւնը: Ուզեց ձգել: Չէր կրնար:
Ու լուսնոտի պէս թօթուըւեցաւ իր ջիղերուն վրայ, երբ անոր մարմինին արու, տաք ու սրտառուչ խռովքը արթնցաւ իր մէջ, ջերմէն տաղտապուն սա ոսկրակոյտին խորերէն: Կեսուրը շրջեցաւ իր կողին վրայ, լոյսէն նեղուած հաւանաբար ու երեսը տուաւ պատին:
Այս շարժումը հարսին մէջ ոտք հանեց անհասկնալի կատաղութիւն մը: Զարմացաւ, թէ ուրկէ՞ ինկաւ իր մէջ այս տաժանագին զգացումը: Բայց մեղմացաւ իսկոյն: Իր կասկածը անիմաստ էր: Մայրը, վաւերական իր խլութիւնովը, կ՛անգիտանար սանդուխին երերքը<ref>եզերքը սրբագրուած՝ երերքը</ref>, ինչպէս կ՛անգիտանար զայն տղան: Ատկից զատ պառաւին կոկորդէն զատուեցաւ հանդարտ ու առողջ խժլտուք մը, այնքան ապահով կշռոյթով մը, որ վստահութիւնը վերադարձաւ իրեն: Ա՛լ չնայեցաւ իր մարդուն: Թեթեւ, զարմանալի կերպով խաղաղ ոտքերով անցաւ տախտակամածը: Բացաւ դուռը լայն ու ապահով մատով մը: Գոցելու համար կրկին չըրաւ վախկոտ զգուշութիւնը: Սրահը գաղտնապահ էր: Մինչեւ պարտէզին դուռը անիկա անիրական հոսանուտէ մը ինքզինքը վերցուած, հրուած զգաց: Ի՞նչն էր աղբիւրը այս զգացումին: Երբ դուռը փոքր ճռինչով մը դարձաւ կռնակին վրայ, Նազիկը մօտ էր նուաղելու:
Տղան առաւ զայն իր բազուկներուն մէջ: Ու դեռ սեմը չանցած՝ լափեց անոր այտերը զգլխիչ պտուղի մը նման, այնքան ուժգին ու կարօտով, որ չէր խորհեր իր զրահներուն, փամփուշտներուն, ատրճանակի կոթերուն, որոնք իրենց սուր անկիւնները եւ փուշերը կը մխրճէին Նազիկին քիչ պաշտպանուած միսերուն մէջ: Ու սեղմեց զայն այնքան սրտանց, այնքան ինքզինք հաւաքած անոր վրայ, որ Նազիկը թուլցաւ: Շունչը կտրելու պէս էր ու կախուեցան անոր բազուկները:
Ասպատակը հազիւ անդրադարձաւ այս տկարութեան: Առաջացաւ դէպի բակը: Իջեցուց կուրծքէն լխկած մարմինը ու դրաւ բազմոցին: Անիկա չէր ճանչնար օճախով սենեակը: Այսպէս երկարած, ճնշումէ ազատ, Նազիկին մարմինը կը դառնար իր իգութեան, հոտին ու իմաստին: Անոր մատները շարժումներ ըրին ու ջերմութեան բխում մը դուրս ծորեցաւ անոր զգեստին բացուածքներէն: Տղան ծռեցաւ վրան ու համբուրեց:
Անոնք չէին խօսեր: Բայց չէին ալ գիտեր իրենց ընելիքը: Երկուքէն ալ հեռացած էին առաջին շփոթները, որոնք յուզման պահերուն մէջ կ՛ընէին<ref>կ՛ընէին?</ref> այնքան անբան ու ծիծաղելի: Հեռու էին դարձեալ այն դժնդակ հոգեկանութենէն, որ քաղաքներու մէջ տարասեռ մենութիւնները չարչարանքի խարոյկ մը կ՛ընէ: Նստեցուց զայն ծունկերուն: Աղջկան մարմինը քիչ – քիչ կը կարծրանար ու անոր մատները յանդուգն կը դառնային իրենց փոքր շարժումներուն մէջ, որոնց իմաստը կը փոխարինէ նայուածքին ու բառին դերը սիրոյ պահերուն: Ու անոր կուրծքը կը հպատակէր տղուն բազուկներուն, առաձիգ ու ազնուական խմորէ գունդերու նման, որոնք կը ճնշուին, բայց կ՛ուռին կրկին: Ոչ մէկ վախի զգայութիւն: Ոչ իսկ ցուրտը:
Իջաւ ծունկերէն ու ձեռքէն բռնած տարաւ զայն օճախով սենեակը, նոյն բակին վրայ: Իրարու հիւսուած կը քալէին գրեթէ, երկուքն ալ իրարմէ երկվայրկեան մը իսկ բաց մնալ չուզելով: Ասպատակին համբաւը գուցէ պահին կը ճարէր բացառիկ ապահովութիւն: Գուցէ ուրիշ մտածումներ, որոնք ամբողջ չէին երեւար Նազիկին ուղեղին տակ, բայց շատ հեռուներէն կը պատրաստէին իր մէջ այս երանաւէտ տրամադրութիւնը: Յանկարծ յիշեց, որ վեց տարի Զաքարին երազը ապրեր էր մէջը, թէեւ խեղդուած, գրեթէ ատելի, բայց ապրեր էր: Ու այս յիշողութեան քովիկը զետեղուեցաւ, առանց որ ինք ուզէր, վերի անկողինը իր դատապարտուած բնակիչովը: Կը նեղուէր ու չէր գիտեր ինքզինքը գործածել:
Դիտուած է, որ կիրքը սեղմում մըն է յաճախ, որ կ՛արտօնէ քանի մը զգայութեանց բացառիկ աճումը: Նստեր էին քով – քովի: Յանկարծ իրեն այցելեց լայնքի, զեղումի այն պատկերը, որ ունեցեր էր եղերական գիշերին մէջ: Գլուխը դրաւ անոր ուսին: Կարգը նոյնը կ՛ըլլար ինքնաբերաբար: Ու անոր մարմինը անցաւ նման պրկումներէ: Ան չմտածեց սուղ ծախել ինքզինքը: Լքեց ինքզինքը անոր բազուկներուն, հաճոյքէ գերիվեր նուիրումով մը, ինքնամատոյց ու բացարձակ...
Երբ իր սենեակը դարձաւ տղան ճամբելէ յետոյ, գտաւ էրիկը գրգռուած ու զառանցող: Աչքերը գոց էին, բայց դէմքին մկանները դողդղագին շարժումներ կ՛ընէին: Բաց բերանը կը թոթովէր, բայց չէր կրնար տիրապետել բառերուն:
Յայտնի էր, որ մղձաւանջէ մը կը տառապէր: Ինչո՞ւ միտքը ինկաւ Կաղանդի գիշերուան խորհրդաւոր երազը: Կրկնապատկեց իր ուշադրութիւնը՝ հետեւելու համար զառանցանքին ու մկաններուն թելադրութեանը: Կցկտուր վանկերը կը շարունակուէին փրթիլ ու կորսուիլ: Երբեմն անոնք կը վերածուէին բառի բեկորներու: Ու սրտառուչը հո՛ն էր, որ անոնք կը պատմէին Նազիկին համն ու գեղեցկութիւնը: Ո՜վ նանրամտութիւնը մարդերուն: Հաճելի ու ժպտուն էր այս զգայութիւնը՝<ref>յաւելում բութի</ref> մոռցնելու աստիճան աւերակոյտը, որմէ կը բարձրանար անիկա:
Մտքովը եկաւ – անցաւ հայելի՜ն, որուն մտերիմն էր ան հարս ըլլալէն ասդին: Բայց հակառակ փափաքին՝ վախցաւ ձեռք երկարելէ պզտիկ գործիքին: Սարսափն ունէր ոգիներուն, զորս նախապաշարումը կը զետեղէ այդ առարկային ներսը եւ որոնք գիշերուան կը սպասեն՝ արձակուելու համար «արծաթ այդ բանտէն»
Մեղքցաւ խաբուած մարդուն: Պատասխանը չսպասելով ծռեցաւ վրան: Ծանր ու գարշ<ref>գորշ սրբագրուած՝ գարշ</ref> հոտ մը քրտինքի ու բերնի զարկաւ իր երեսներուն ու անմիջապէս հետը՝ այցելեց իրեն ասպատակին<ref>ասպատակի սրբագրուած՝ ասպատակին</ref> շունչին ջերմ ու արու համը:
Աճապարանքով ձգեց էրիկը ու գնաց իր բազմոցի դիրքին: Կեսուրը դադրեր էր խռլտալէ: Սահակին երկար արտաշնչումը միայն կտրատ կը քակուէր:
Երբ կռնակը տուաւ բարձին ու ոտքերը երկնցուց, այն ատեն միայն հասկցաւ, թէ ի՛նչ զօրաւոր էր տակաւին փոթորիկը իր ներսին: Քանի մը տեղեր իր միսերը կը դողային, հզօր ու խորհրդաւոր: Իրեն այնպէս կու գար, թէ ինք իր մէջ բաժնուած էր շատ մը կտորներու, որոնք բազմութիւն մը կը շինէին իր մարմինը: Ամէնէն աւելի անիկա սեւեռեց իր ուշադրութիւնը սիրտին, որ կ՛երեւէր կարծես քանի մը տեղեր: Ու կը բաբախէր իր մէջքը, այնքան հզօր ու խորհրդաւոր, այնքան յայտնի, որ անկէ ազատելու համար փոխեց դիրքը ու բարձրացաւ ծունկերուն վրայ: Բայց կը յամառէր զարկը: Ու կը կոտտար երիտասարդ ու անյագ աղջկան իր մարմինը ու կը նեղէր անոր շնչառութիւնը, արգիլելով զայն հետեւելէ իր մտածումներուն: Փորձեց վերցնել վարագոյրը, բանալ պատուհանը, գիտնալով հանդերձ, որ տղան հեռացած էր շատոնց: Զարկը կը դիմանար: Կը ծուլանար սակայն ելլել – դառնալու, այնքան ներքին հանգիստ մը պարտքի մը պէս կը ծանրանար անոր անդամներուն եւ միտքը յիշատակներու լուացող ալիքին պէտք ունէր:
Բայց անկարելի եղաւ իրեն կեդրոնանալ: Անգամ մը զարմացաւ ու ցաւեցաւ ինքն իր վրայ: Ինչո՞ւ չէր անդրադարձած ըրածին ու անոր հետեւանքներուն: Ո՛չ մէկ զղջահարում: Ո՛չ մէկ գութի կաթիլ իր մէջ: Բացաւ իր թեւերը, միտքը, գիրկը պատկերներու, որոնք մօտիկ էին, գրեթէ ձեռքին տակը: Կու գային, կը կենային, կ՛ըլլային կիրքէն<ref>կիրքին սրբագրուած՝ կիրքէն</ref> տենդահարուած վայրկեաններ ու կը լուծուէին պարապին մէջ: Բայց անոնք աչքերուն չափ կը տպաւորէին իր միւս զգայարանքները: Կը կրկնուէին, բացառիկ ու մանրակրկիտ հարազատութեամբ<ref>հարազատութեան սրբագրուած՝ հարազատութեամբ</ref> [50] օճախով սենեակին զգայութիւններն ու անոնց անհերքելի իրականութիւնը արձագանգէ մը աւելի զօրաւոր կը հնչէր:
Ծիծերը ճմլուած ու քամուած ողկոյզներու նոյն կոշկոճանքը կ՛ապրէին: Ու անիկա ակռաները խածնելով չպոռալու համար ցաւէն, կ՛աշխատէր մեղմել, քաղցրացնել անգոյ բայց իրական մատները տղուն, իր ափերը գոգաւորելով, իր ստինքները պաշտպանելու: Նոյն ատեն կը զայրագնէր իր մէջ խոնաւ այն բզզիւնը, որ յոգնած ջիղերուն արդիւնքն է յաճախ ու ականջներէն վար դէպի հոգին կը վազէր խուլ, բայց կիզանուտ հեղուկի մը նման:
Նազիկին գրգռութիւնները շարունակուեցան, հետզհետէ նուազուն էջքով մը, մինչեւ որ աքաղաղի մը կանչը պատռեց այս զգայախաբութեանց ոստայնը: Սուր, խենթ, իրա՛ւ, աքաղաղին այդ սոյլը: Հազիւ թէ պատրանքը ինկած էր, անբացատրելի խոնջէնք մը տարածուեցաւ վրան, սանկ անակնկալ ու անդիմադրելի: Ան չէր գիտակցեր գիշերի անցքին<ref>չէր գտներ զիստերը ներքին սրբագրուած՝ չէր գիտակցեր գիշերի անցքին?</ref> ու վախցաւ: Խե՞նթ ըլլար պիտի: Հաւաքեց իր մարմինը ու երեք ագամ վեր – վար շարժեց թեւերը. յետոյ մատները<ref>մազերը սրբագրուած՝ մատները</ref> հիւսեց իրարու, անցուց ծոծրակին ու անոնց վրայ պրկեց ողնասիւնը երկար, խիստ ու հեշտագին: Ոտքերը թօթուըւեցան: Սարսուռը քամուեցաւ կռնակն ի վար ու մէջքը երկու անգամ ներս գնաց ու եկաւ:
Անհուն խաղաղութիւն մը, յագեցում մը կը յաջորդէին այս յոգնութեան: Նոր էր բոլորովին զգացածը: Անճառ երանութիւն<ref>իրականութիւն սրբագրուած՝ երանութիւն</ref> մը լեցուց իր բոլոր նեարդները: Ու ճաշակեց փակաչք ու հեւուն՝ իր կեանքին այս անդրանիկ ու կատարեալ հանգիստը: Ոչ մէկ շարժում իր ջիղերուն վրայ, որոնք դադրած էին մէկէն: Կը նայէր ու տեսնել չունէր: Կը լսէր ու չէր հասկնար: Ոչ իսկ սիրտը, քիչ առաջ այնքան մութ ու խռովեալ, տեսարան կրցաւ գալ: Այս թմբիրի, անէութեան վիճակը մանաւանդ անուշ հեշտանք մը կ՛ըլլար մարմնին յօդերուն վրայ: Մտածելը անգամ հաճոյք էր իրեն: Ուրկէ՞ ուր սակայն այդ վայրկեանին ան յիշեց աշնան առտուն, ուր Թումասին բազուկներէն հաւաքեր էր իր արիւնոտ մարմինը: Կեդրոնացաւ, յիշատակին մէջէն, հասնելու համար վիճակի մը ուրուագծին: Բզկտուած, ինքնակորոյս ու խեղճ Նազիկը մեղքին ճիրանին մէջը: Այդ գիծով անիկա քալեց ու գտաւ եղերական, անկարելի գիշերը հարսնիքին: Ու իր մտքին մէջ դէմ դէմի կեցան երկու Զաքարները: Առաջինին ահաւոր դիմակը, երկրորդին մանկային պարզութիւնը: Բայց բռնի տեսարան եկաւ երկրորդ հարսնիքին գիշերը, իր տրտում, այրի անկողինով: Բոլոր իր զգացողութիւնը դարձեր էր իրեն: Յիշողութեան հետ կապուած պատկերները անդրադարձան իր ջիղերուն: Անոնք դողացին, շարժեցան, բայց չկրցան դիմանալ: Յոգնութեան ընդհանուր ալիք մը կ՛ողողէր զինքը: Զզուանք ու ձանձրոյթ, բերնի լեղիութեան հետ: Ինչո՞ւ: Ու նեղ էր սենեակը: Ու պժգալի էր անդին փռուած անկողինը:
Իր միտքը շատ ստեղ փոխեց: Ու այդ թափառումներուն վրայէն յանկարծ կառչեցաւ վաղուան իրականութեան: Այդ ուրուացումին զուգահեռ՝ իր մէջ արթնցաւ նոր մտահոգութիւն: Ինչպէ՞ս խօսէր պիտի Սահակին հետ: Հակառակ իր բուռն ճիգին, նայեցաւ պառկողին ու արցունք եկաւ աչքերէն: Այն ատեն զգաց անիկա տարօրինակ այն զգայութիւնը, որ կիներուն հոգին իսկ կը կազմէ: Անիկա կը սիրէր այնպէս, ինչպէս եղած էր ատիկա Թումասին համար: Այդ զգացումը իր այդ ձեւին [ մէջ ]<ref>իր այր ձեւին սրբագրուած՝ իր այդ ձեւին [մէջ]</ref> ազատ էր կիրքին բոլոր աղջուրէն ու կ՛ընէր անոր հոգին հեշտագին խորհուրդ մը, նետուած աշխարհի վրայ, սպասելով հարուածին, ճանկին, որ պիտի ճմռէր անոր հատիկը ու պիտի թափէր գետին անոր ազնուական հեղանիւթը: Առէք կնիկի մը սրտէն կախարդ այդ կաթիլը գութին: Ու ապրեցուցէք մարդերը եթէ կրնաք:
Այս անկիւնէն՝ ասպատակին ամբարիշտ ու առատ մարմինը հակահարուածի մը պէս փայլեցաւ: Անոր վտանգահար գլուխը սակայն կը պաշտպանէր զինքը: Ու տեսաւ, որ երեքէն ամէնէն եղկելին, գութի կարօտը Զաքարն էր սրտին<ref>սրտին?</ref>: Փորձանքները, որոնք անոր կրունկները կը հետապնդէին: Կառավարութիւնը ու անոր ահաւոր ուժը: Իր հօրը մահէն ասդին, Հայրապենց գերդաստանը, յայտնի ու գաղտուկ, չէր վարանած իր մտադրութիւնը զգալի ընել<ref>ընելէ սրբագրուած՝ ընել</ref>: Անոնք պիտի մաքրէին Զաքարը, բայց իրենց համբաւին վայելող ձեւով մը: Տուած էին այդ ըմբռնումին նմոյշը Ծաղկազարդի Կիրակին: Նազիկ, մանաւանդ հիմա, չէր կրնար խորհիլ հաւանական զինադուլի մը, որ երբեմն ինքնին կը պարտադրուի կռուող կողմերուն: Զաքարին լեռ ելլելէն ասդին դադրած էին փողոտումները, Զաքարին իսկ սպառնալիքով, որ «հունտ չորցնելու» բացատրութիւնը գործածեց Հայրապենց տղաքը անգամ մը հալածած ատեն: Այդ օրէն կռիւը սահմանափակուեցաւ ու կեդրոնացաւ Զաքարին գլխուն:
Բայց... Նազիկին նոր արա՞րքը: Անոր հրապարակումը պիտի բերէր անխուսափելի պատուհասումը, զոր բարքերը կը պարտադրեն այդպէս մեղքերու դիմաց: Վեց ամիս առաջ, նոր հարս մը սպաննուած էր քենեկալին գնդակովը, քաւելու համար հրապարակային գայթակղութիւն մը: Ու այս ճամբով, պատուհասին ու մեղքին զառիթափէն անոր մտածումը տարուեցաւ ինքնաքննութեան:
Ո՞վ էր ինքը: Ի՞նչ ըրած էր: Հարցումները դարձուց իրեն: Իբր պատասխան՝ ծագեց [ աւ ]<ref>ծագեց սրբագրուած ծագեցաւ?</ref> իր ուղեղին մէջ ողբերգութիւնը իր մօրը մահիճին, երկունքի պահուն, Կաղանդի գիշերով, երազին մէջէն, այնքան յստակ, որ կրկնուեցան հօրը հոգեւարքին<ref>հոգեվարքին սրբագրուած՝ հոգեւարքին</ref> զգայութիւնները: Ու տեսարանին ամէնէն խռովիչ դէմքը, իր մօրը ստուերը, դարձեալ ուրուացաւ, գերեզմանէն ղրկուած պատգամաւորի մը նման: Բայց հրուեցաւ կրկին իր նայուածքը անոր ետեւէն: Ու եղերական, դժնդակ ճամբան, ուր մխրճուած էր իր մօրը ստուերը, ճիշդ իր հասակովը, լայնքովը կարծես իրմէ արտաբերուած երկրորդ Նազիկ մը, որ կ՛առաջանար, շքեղ, վիրաւոր, դժբախտ ու գեղեցիկ:
Նազիկին համար տեսիլքը կը ստանար ցնորական ուրուայնութիւն: Իրեն այնպէս եկաւ, որ ճամբան անոր ոտքին տակ կը տառապէր ու կը ցնցուէր — Գնա՜ցքը կիներուն, որոնք չեն գիտեր, թէ ինչ կ՛ընեն, երբ կ՛անցնին ատանկ մեղմօրէն ու կ՛անհետանան: Առքը<ref>Ասքը սրբագրուած՝ Առքը?</ref> կը շարունակուէր ու կ՛ընծայէր իրարմէ տխուր տեսարաններ: Ու իր մօրը կ՛ընկերանար մա՜հը, անոր պէս հագուած: Ու անոր ետեւէն մարդերը, որոնք մարմինի, գլուխի տեղ տարտամ լուսաւորութիւն մը միայն ունէին, բայց որուն աստղային միգամածութեանը խորէն կը շինուէր սի՜րտը:
Զօրաւոր վախ մը ցնցեց զայն: Գտաւ ինքզինքը, բայց նեղ էր անհանգիստ բանով մը, անով՝ որ վտանգէն առաջ անոր հոսումն է մեր շուրջը: Ազատելու համար այդ թմ [ բ ] րային<ref>թմրային? թմբրային?</ref> վիճակին վերադարձէն, ան աշխատեցաւ վերստեղծել քիչ առաջուան խաղաղութիւնը: Բայց կը վարանէր, մոռցած ըլլալով պատկերներու շարքը<ref>յաւելում վերջակէտի</ref>: Միտքը պարապ էր: Ու անոր մեծագոյն տէրը, Զաքարը, ինկաւ հոն յանկարծակի: Բայց անկումը չթանձրացաւ: Ան ճիգ ըրաւ ու միտքը դատապարտեց Զաքարին մարմինը տեսնելու, որ անգոյ խորքերուն վրայ նկարի պատկեր<ref>նկարի պատկեր մը?</ref> մըն էր կ՛ըսես, առանց ծաւալի: Ու չեկաւ տղան: Ճիգ ըրաւ ու դատապարտեց ինքզինքը<ref>ջնջում ստորակէտի</ref> վերագտնելու լքումի, անէացումի պահը անոր գիրկին մէջ: Թեթեւ պղտորումէ մը ետք զգայութիւնը վերադարձա՜ւ: Ու ինչ որ արագ ու հեւքոտ այդ գիրկընդխառնումէն՝ իբր յիշատակ պարտէր ինկած ըլլալ իր մէջը, հիմա կրկին բռնեց անոր ջիղերը: Ու կ՛արթննար իր մէջ կինը: Այս բխումը այնքան զօրաւոր էր ու յստակ, որ զարհուրեցաւ:
Անոր մտքին զարնուեցաւ մինչեւ այն ատեն անծանօթ մտածում մը: Հեշտանքի այսքան զգայուն իր հոգին վիրաւոր էր դառն ճակատագրով մը: Ու լուսաւորուեցաւ անիկա անդունդի մէջ յանկարծ ինկած մռայլ արեւէ մը — Ինք զաւա՜կն էր իր մօրը:
Ու կը շարունակէր, պիտի շարունակէր կրել անոր մեղքը ասկէ ետքը իր կռնակովը:
— Ճակտի գի՜ր – հազիւ շշնջեց անիկա:
Հակառակ իր մատաղ տարիքին, ինչպէ՞ս յաջողեցաւ անիկա բանաձեւել այս ըմբռնումը: Բայց ուրիշ ի՞նչ պատասխան կարելի էր ճարել այս յայտնութեան: Անիկա գիտէր, թէ ամէն արարած կը քալէ, պիտի քալէ դէպի գերեզման: Ու այդ ճամբուն վրայ զայն կը լուսաւորէ իր ճակտին գիրը միայն:
— Պոռնի՞կ:
Կեցուց մտածումին սլաքը: Բայց բառը թեթեւ էր, իր պարունակած ամբողջ անդոհը պարպելու համար անոր մէջ: Ու բառը չխորացաւ:
— Պոռնի՞կ:
Աւելի ցած արտաբերեց անիկա, ու կը խորհէր միւսներուն, գերեզմանը լեցնող բոլոր կիներուն, որոնք մէկ մարդ միայն ճանչցան ու գացին: Տարբերութի՞ւն: Կար ու գտաւ անիկա: Ան ինքզինքը վեր ու հեռու կը զգար միւսներէն, որ ճանչցեր էր հօրը տունը: Այս վստահութիւնը թափանցիկ քող մը միայն նետեց իր ամօթին: Ափերովը ծածկելով աչքերը, մտքին դէմ կեցուց երեք մարդերը, որոնք ունեցեր էին իր մարմինը: Ու չկրցաւ վանել միւս կիներուն, ծախուող կիներուն պատկերը, որ կը յամառէր: Ու պարտաւորուեցաւ իր վրայէն հաղորդուիլ անոնց ողբերգութեան: Ի՜նք՝ որ ցաւեր էր ատենին անոնց ճակտի գիրին: Հիմա, անհուն անձուկով մը, կը ստուգէր իրականութիւնը: Իր ցաւը եղբայրը չէ՞ր անոնց ցաւին: Ու իր մարմինը քոյրը՝ անոնց վարձու մարմինին: Անոնք անդուլ, գիշերով – ցերեկով փնտռեր էին ինչ որ ինք փնտռեց սա ամսուան ընթացքին: Ու տրտմեցաւ, անդարմանելի լքումով, իր գտածին ոչնչութեանը վրայ:
Բարկացոտ, բզկտուած, բայց եղկելի՝ ուրիշ ոչինչի [ ան ] կարող<ref>անկարող? կարող?</ref>, ան լարեց ռունգերը: Լարեց իր մարմինը, բազուկները գալարագին, հեւուքը սրտին՝ առնելու համար մէկ անգամէն աշխարհի ամբողջ արու տարրը իրմէ ներս ու կշտանալու, հանգչելու: Բայց ինչ որ ձեւեց ու կտրեց պարապէն ու կղպեց իր ստինքներուն թրթռումին վրայ, անդարմանելի պարապ մըն էր դարձեալ:
Խորունկ, սպաննող թախիծ մը ծանրացաւ վրան: Ուրուացաւ ծակ – պտուկներու յուսաբեկութիւնը: Բայց այդքան: Փնտռեց իր մէջ անոնց գեղեցիկ վճռականութիւնը, ու չկար ատիկա: Ինչո՞ւ չէր ցանկար մահուան:
Սահակը շարժեցաւ: Լոյսին դարձաւ: Պղտոր այդ պայծառութեան մէջ չէին երեւեր անոր աչքերը: Երկարեց ձեռքը վերմակէն դուրս ու հազի նման բան մը սկրթեց անոր կոկորդը: Մաքրեց ան խռչափողը, ու բարի ու անմեղ, հարցուց.
— Ինչո՞ւ արթուն ես, Նազի՛կ:
Պատասխան չտուաւ: Բայց իրեն այնպէս եկաւ, որ հիւանդին աչքերը իջած էին զինքը յուզող պատկերներուն: Վախցաւ մէկէն: Կ՛ամչնա՞ր: Բայց հիւանդէն կրկնուած նախադասութիւնը կեցուց այդ յուզումներուն ընդլայնումը, Իր էրի՞կը: Մտածումին հետ խուժեց իրմէ ներս,<ref>յաւելում ստորակէտի</ref> յեղակարծ, իր մեղքը: Այն ատեն սարսռալով՝ աճապարոտ ու նկուն պատասխանեց.
— Քուն չունիմ:
Յետոյ իր զարմանքը անհուն եղաւ — այնքան իրաւ, բնական էր արտաբերուած նախադասութիւնը: Յանկարծ զօրաւոր մղումով մը յիշեց, որ տառապեր էր քիչ առաջ, մեղքէն ետք էրիկին հետ ունենալիք առաջին բառին հաշւոյն: Ու տեսաւ, որ ամէն բան նոյնն էր ձայնին ու դէմքին մէջ, իր թէ անոր վրայ: Տեսակ մը խաղաղութիւն ողողեց զինքը, երբ պէտք չունէր ատոր: Զաքարին անցքը իր մարմնին վրայէն աննշմար կը մնար դուրսին: Այդ վայրկեանին անոր մէջ սաղմնացաւ կինը, որ պոռնիկը չէ, հակառակ դասական որակումին: Իր բոզութեան մէջ ինքնիրեն հաւատարիմ տիպարն ալ չէր անիկա: Քաղաքներու մէջ սեռային յիմարութիւնը դիւրաւ կը ճարէ համոզիչ պիտակներ: Նազիկին մէջ նետուած էր հէնքը այն վիճակին, որ ցանցառ է շատ գեղերու մէջ: Որ կինը կ՛առնէ պայմաններուն մամուլէն ու կը նետէ կեանքի հեղեղին, մինակ ու անպաշտպան: Իր սիրածին համար ամէն վտանգ յանձն առնող կինը տարբեր սկիզբ մը չունի: Նազիկը մինչեւ հիմա էգն էր: Ասկէ՞ց յետոյ:
Սահակը հազիւ ուժ գտաւ թեւը շարժելու, զայն մօտը կանչելու համար: Խելօք ու գորովոտ՝ Նազիկ ծունկի եկաւ անոր սնարին քով: Ինչո՞ւ չմտաւ անկողինը: Ու կը խաղար անոր խոնաւ ու տաք մատներուն հետ: Չէր գիտեր, թէ ուրկէ՛ կու գար այս տրամադրութիւնը: Հետզհետէ անոր մատները ելան թրթռումի: Ինչպէ՞ս այդ գրեթէ քրտինքով քացխած մարմինը խռովքի հանեց իր ջիղերը: Երիտասարդը պղտորեցաւ: Տարաւ անոր մատները երեսներուն, յետոյ աչքին, որ կը թարթէր անոր ափին կակուղ այրումին ներքեւ: Ու այդ թարթումները՝ շրթունքի մը պէս սրտառուչ՝ բան մը կը մուրային: Գերզգայութեան այդ պահերուն մեր զգայութիւնները երանգը կ՛առնեն մեր գերագոյն ըղձաւորումին: Ատկէ՝ ճամբան դէպի բաց աչքով տեսիլները կարճ է ու կարելի: Խենթերը խորունկ ու մեծ զգացողներ ըլլալով կը սկսին: Բաժնեց ձեռքը ու կը յառէր նայուածքը անոր աչքերուն, որոնց ջերմութիւնը մարդ կը փորձուէր զգալ այդքան բացէն: Ի՞նչ կար հոն, խորը այդ նայուածքին:
Մենք իրարու կը վարժուինք շատ անգամ առանց սիրելու: Մեր ատելութիւնները երկարաձգուած ու այդ աղօտումով չարափոխուած սէրեր են յաճախ:
Անիկա դրաւ, առանց պժգանքի՝ իր շրթները անոր փոսն ինկած ակնակապիճներուն: Յետոյ, առանց դպելու վերմակին, քիչ – քիչ իր մարմինը մօտեցուց. փաթթեց երկու բազուկներով գլուխը ու իր հարուստ կուրծքին մէջ թաղեց անոր դէմքը, որ կը խեղդուէր իր ծիծերուն ալիքին մէջ:
Մնացին այդպէս: Նազիկ զգաց, որ չէր ատեր այդ քայքայումը: Բաղդատութիւն չեկաւ մտքին: Այս հանդարտութիւնը կրքին մէջ սկիզբ մըն էր անոր համար: Կտոր – կտոր կ՛արթննար կենդանին: Անոր մազերը սարսռացին: Բռնկեցան ակռաները: ու շրթները տղուն վիզին տակովը փնտռեցին ու առին որքան միս որ գտան: Անոնք կը ծամէին այդ կաշենման բանը, որ մորթ ալ չէր: Չէր զարմանար, ոչ ալ կ՛ամչնար: Բնութեան բիրտ երեւոյթ մըն էր ան այդ վայրկեանին: Նոր հարս: Կատղած: Անյագուրդ: Բայց կսկծագին բան մը կար տեսարանին վրայ: Իրարու մէջ թաղուած այդ թշուառութիւնները, մէկը զարնուած հոգիէն, միւսը՝ կեանքի արմատներէն, տեսակ մը մահ կ՛ապրէին:
Ու անոնք մոռցեր էին ժամանակը, սենեակը, պառաւը, հիւանդութիւնը, ու իրենք զիրենք կը զգային ամիս առաջուան արահետներուն վրայ: Չիմացան նոյնիսկ, թէ ինչպէս արթնցեր էր մաման: Ան նստեր էր անկողնին վրայ ու կը դիտէր: Ապշահար, ամօթէն սարսռալով՝ ան փորձեց հազալ: Կոկորդը չոր էր: Շարժում ըրաւ իր վերմակովը: Չլսեցին: Ա՛լ<ref>Ալ սրբագրուած՝ Ա՛լ</ref> չդիմանալով ու մանաւանդ մեղքնալով իր զաւկին՝ բարձրաձայն ըսաւ.
— Աս ի՛նչ բան է, Տէ՜ր:
Պառաւին նախադասութիւնը տարտղնեց առքը: Քակուեցան աղջկան բազուկները: Առանց շփոթելու, խպնելու՝ ան հեռացաւ դէպի իր բազմոցը, անզիջող ու անզիղջ: Սահակը գլուխը քաշեց վերմակին տակ: Կարմիրենց Տիկինը «Հայր մեր» մը սկսաւ կիսաձայն ու փսոր – փսոր: Մինչեւ լուս Նազիկը, ափովը հովանաւորելով կոտտացող իր ստինքները, ծունկերուն վրայ ձիգ, սպասեց ու դիտեց, փոխն ի փոխ, իր ներսն ու դուրսը:
Պատուհանին ետեւէն, բլուրին ծայրովը սեւը գունատեցաւ: Տարտամ շառաւիղումը թրթռաց ու տարածուեցաւ դէպի բաց աստղերը: Աքաղաղ մը ցատկեց թառէն: Նազիկը ելաւ դուրս:
Անոր մեկնումէն յետոյ, չարերուն աղօթքը համրիչի պէս դանդաղ ու յստակ նետելով քիթին տակէն, պառաւը բարձրացաւ անկողինէն: Ծալեց վերմակը, քշեց անկիւնը դէզին: Յետոյ, առանց հրաւէրի ծունկի եկաւ տղուն սնարին: Ափովը կը շոյէր անոր ճակատը: Ու յուսահատ էր ան վարժուած իր լքումովը<ref>վարժուած իր լքումովը?</ref>: Սիրտին մէջ գրեթէ երկաթի ծայր մը ունենալով, հաստատեց անիկա տղուն ճակտին ջերմութեան ու խոնաւութեան իրեն շատ ծանօթ շեշտը<ref>շեշտը? շերտը?</ref>: Անոր փորձառութիւնը կը սկսէր անդրանիկ զաւկէն, որ իջած էր հող, քիչ մը աւելի մատղաշ:
Մէկէն տունը դարձաւ վրան: Մտասեւեռումը կուլ տուաւ ամբողջ զգացական կազմածը: Անոր մարմինը համատարած վիշտ էր այդ պահուն: Ու անոր ցաւը շատ աւելի մեծ էր քան իր տղուն<ref>տղուն? տղան?</ref>: Քիչ – քիչ պարզուեցաւ այդ տառապագին մշուշը: Խեղճ մայրը կը տեսնէր իր տղան անդարձ հեռացած: Տո՜ւնը, որ պիտի մնար ով գիտէ որու: Ու պիտի դադրէր իր օճախը: Հսկայ այս մտալլկումը հրեց զինքը դուրս, կռնակէն: Չէր գիտեր, թէ ինչու այդպէս կը փախէր<ref>կը փախէր?</ref> իր տեղէն: Ու կեցաւ անիկա շքեղ իր հարսին դէմ: Այն ատեն անդրադարձաւ զինքը դուրս մղող շարժառիթին: Առաջին անգամն էր, որ ան կը նայէր հարսին առանց դառնանալու:
Ու ճիշդ բազմոցին վրայ, ուր Զաքարը փռեր էր երէկ գիշեր անոր մարմինը, անիկա խօսեցաւ կեսուրին հետ, պարզ, բնական ու բարի: Անոնք սկսան պզտիկ նեղութիւնով մը: Հարսը պաշտպանեց ինքզինքը: Անիկա չէր կրնար մերժել Սահակին արցունքը: Ու պառաւը լացաւ անոր հետ: Համբուրեց հարսը ու առաջին անգամ փսփսաց.
— Տղեկ մը, օղո՜ւլ, տղեկ մը:
Ու կեցաւ առնելու համար իր բառերուն անդրադարձը անոր դիմագիծէն: Ականջներուն ծանրութիւնը չէր վնասեր այս խօսակցութեան քիչ մը ցած շեշտին: Հարսը մտիկ կ՛ընէր: Անոր դէմքին ինկաւ տարտամ ժպիտ:
— Մանչ մը, մանչուկ մը: Աստուած տայ վարձքդ:
Կարմիրեց Տիկինը գերդաստանին մռայլ ու գերագոյն շահերը կը հետապնդէր: Անիկա ոչ մէկէն սորված էր ցեղին այդ ամենազօր բնազդը: Ու չէր հաւատար այդ պահուն մահուան, ինչպէս ամէնքս. հաշտուած էր սակայն անոր հետ: Հերիք է, որ ժառանգը գար շարունակելու ընտանիքին արիւնն ու օճախին կրակը:
Օրը անցաւ, Աստուած միայն գիտէ, թէ ինչ գնով: Շատ մը տրտում բաներու շարքին գեղը իմացաւ, խշխշաց, գլուխ թօթուեց ու մոռցաւ Սահակին պառկիլը: Տեղի ունեցեր էր իրիկուան արարողութեան յատուկ «Տէր ողորմեա» հսկումի կարգ: Ու սուրբի համբաւով կիներու իրարանցումը գեղին մինչեւ խորագոյն անկիւնները փոխադրեր էր ողբերգական իրողութիւնը: Գիշերը մինչեւ ուշ ատեն ամայի այդ տունին դուռը չհանգչեցաւ: Հայրապենց գերդաստանին բոլոր կարեւոր այրերն ու կնիկները այցելութիւն տուին հիւանդին: Անոնք կը հպատակէին Հայրապենց Խաթունի կարգախօսին: Կը տրամաբանէին, կը կտրէին, առանց հարցնելու Սահակին, որ հիւանդի հոգեբանութեամբ<ref>հոգեբանութեամբ? հոգեկանութեամբ?</ref> մը կ՛ընդառաջէր բանաձեւուած կարծիքներուն: Ու չէին հարցներ նորէն անոր մօրը, որ իր խուլ ականջներովը անպէտ տարր մը կ՛ըլլար այդ համախմբումին մէջ: Նազիկը կոտրած, լուռ, ձեռքերը ծնօտին՝ քիչ բառեր ունէր խօսակցութեան վրայ: Ան նոյնպէս չկամ պատասխաններ ունէր այրերուն, որոնք դեռ չէին հաշտուած ու քամահրոտ երես ունէին, անոր նայած ատեննին: Հաւաքումին նպատակն էր ստիպել հիւանդը, որ քաղաք իջնէ հեղ մը: Նոր բժիշկներ եկած էին: Կային, որ մեռելին հոգի տուած էին: Ու ամբոխը կը դատէր կացութիւնը, լաւատես ու միամիտ:
— Քու տեղդ ըլլամ, մաս – պատարագ, տէյօր Ստամպոլ ճամբայ ունի – կ՛ըսէր մէկը, որ դատան էշ մըն էր, իր պարտէզին ու արտերուն նուիրուած ու քաղաքը ճանչնալ կը յաւակնէր տարին հեղ մը հոն իջնելով, ձիթապտուղի բերքը վաճառելու համար:
Ուրիշ մը կը պատմէր ըռինտցող հիւանդներուն հեքիաթները անանկ ջերմութեամբ, որ լսողին հիւանդ ըլլալը կու գար: Ու կը հաւատային այդ րոպէին: Ու կը բարկանային երիտասարդները հին – գլուխներուն, որոնք հոճայէն ու խաչահանգիստէն զատ դարման չունէին:
— Մէկն ալ Օվակենց Օվակը չէ՞ր: Կերաւ տղուն գլուխը: Հիմա ճիւերը քարերուն կը զարնէ:
Ըսողը պարզամիտ այր մըն էր, Հայրապենց մէկ աղջկան ամուսինը. քաղցր ու բարիք կամեցող մարդ: Բայց անոր անմեղ բառերուն վրայէն, ցուրտ,<ref>ցարդ սրբագրուած՝ ցուրտ</ref> մահագին խռովք մը ծաւալեցաւ Նազիկին ջիղերուն վրայ: Փայլատակեց ու կեցաւ աշնան առտուն: Ու կեցաւ ու չգնաց բռնկած տղուն արիւնլուայ դէմքը նայուածքին դաշտէն:
Մինչ ուշ գիշեր այս խօսակցութիւնները սենեակին մէջ ստեղծեցին անգիտակից ապահովութիւն մը: Կը հաւատային իրենց յօրինած այդ հեքիաթներուն: Ամէնէն աւելի յուսաւորուողն<ref>յուսաւորուողն? յուսադրուողն?</ref> էր Սահակը: Հիւրերուն մեկնելէն յետոյ, էրիկ – կնիկ ձեռք – ձեռքի նստան: Սահակը անանուն<ref>անանուն? անհուն?</ref> բարութիւն մըն էր այդ վայրկեանին: Մոռնալով իր ճակատագիրը, անիկա սիրտ կու տար Նազիկին ու կ՛աշխատէր փոխանցել անոր իր լաւատեսութիւնը: Երկու հզօր յուզումներու բախումին տակ, Նազիկ չէր կրնար ինքզինք ըլլալ: Ու այս անորոշ դիմագիծը չէր խուսափեր տղուն թափանցումէն:
— Ի՞նչ կը մտմտաս:
Հարցումը կարծես մատի հարուած մըն էր բերանաբաց վէրքի մը վրայ: Ջանաց հաւաքել երեսը ու պատասխանեց.
— Ես մինակս...
Ու չշարունակեց: Աչքերը լալու մօտ, բայց անորոշ: Ձայնը կարճ, բայց անհասկնալի: Անոնք իրարու կը հակէին ու չէին կրնար<ref>չէին կրնար?</ref>:
Յաջորդ առտուն, հիւանդը դողդղալէն դուրս ելաւ պապենական սեմէն: Քիչ վարօք կառքը կը սպասէր: Չուզեց ոչ մէկուն ձեռքը: Ծռած մէջքը աշխատեցաւ ձիգ պահել: Ողնայարը կակուղցեր էր անոր: Ետեւէն Սահակին մայրը, լաչակը մամուկ ըրած դունչին տակով: Ետեւէն Նազիկն<ref>Նազիկ սրբագրուած՝ Նազիկն</ref> ու մեծ մայրը:
Երբ տղան ոտքը վերցուց կառքին ասպանդակը, անոր արիւնը գլուխը խուժեց ու սեւցան աչքերը: Կարծես մէկը դարձուց անոր կզակը դէպի տունը: Ու մէկ ոտքը գետնին՝ ան նայեցաւ անմոռանալի նայուածքը իր տունին վրայ: Իր մէջէն բան մը կը զգացնէր իրեն, թէ ա՛լ տեսնելիք չունէր այդ ամէնը: Անիկա կռթնած էր մօրը: Գլխահակ, անլուծելի՝ կը նայէր Նազիկը իր մարդուն: Ան ճմռկեց քիթը: Հետինները կարծեցին, թէ արցունքը վանելու համար էր ատիկա<ref>անիկա սրբագրուած՝ ատիկա</ref>:
Մեծ փորձանքներու դիմաց օրէնքը կ՛արգիլէ այրերուն տկարանալ: Ատանկ յուզումի խորունկ պահերուն անոնք պարտաւոր են զսպել իրենց ջիղերը: Անոնք պէտք չէ լան կնիկի պէս, երբ իրենց ամուսինները կամ տղաքը գերեզման կ՛իջեցնեն<ref>երբ իրենց կ՛իջեցնեն?</ref>: Ու կառք պիտի բարձրանան, զուսպ ու վճռական, առանց նայելու իրենց կնիկներուն: Բայց հիմա շատ բան փոխուած է այս աւանդութիւններէն: Նոր ժմնուկ տղաքը կը կոխկռտեն օրէնքը ու աւելի սուրբ բաներ: Կարմիրենց Սահակը կնիկի մը պէս կը գորովէր<ref>կը գորովի սրբագրուած՝ կը գորովէր</ref>, կառք նստելէ առաջ: Ան չկրցաւ պահել իր բերանը ու դառնալով Նազիկին, արցունքէ խեղդուած ձայնով մը փսփսաց, ցած ու խորունկ.
— Մի լար, Նազիկ...
Մեռնի՞լ<ref>Մեռնե՞լ սրբագրուած՝ Մեռնի՞լ [Մեռնելո՞ւ]</ref> կ՛երթար: Չէր վայլէր ատանկ կնիկի պէս լալ:
— Կէնճ կնիկ ունիս, տղա՛յ: Սիրտ տալու տե՜ղ...
Սառան պատուհանէն կը հետեւէր տեսարանին: Մայրը ճիգ ըրաւ տղուն մարմինը վերցնելու:
— Տա՜ր Աստուած, դառնա՜լ ըլլար:
Տարեց տակառագործ մը, որուն փորը կը հետեւէր իր արհեստին, հրեց ազազուն երիտասարդը դէպի ներս.
— Տղայ կ՛ըլլաս կոր – ըսաւ անիկա հեւքոտ շունչով մը, ձեռքերը դնելով ճիգէն կոտտացող փորին:
— Ըսածս գիտեմ:
Վերջին բառն էր Սահակին:
Ու կառքը թաւալեցաւ, տանելով հիւանդն ու մայրը: Երբ անոր աղմուկը դադրեցաւ լսելի ըլլալէ, դրացիները տեսան Նազիկը, որ կու լար հեկեկալով: Մտան թեւերը, տարին զինքը փըրշակ<ref>Փշրակ սրբագրուած՝ փրըշակ</ref> տունը: Ահագին սենեակներ: Ահագին տախտակամած: Ու տարօրինակ կերպով ցուրտ, տկար<ref>տկար?</ref>՝ այդ ամէնուն վրայ: Մարդոց շունչը կը փոխէ անոնց բնակարանները: Աւելի անպաշտպան տուներ աւելի ջերմ են, վասնզի անոնց մէջ կ՛ապրի փոքրերուն կրակը:
Մտաւ օճախով սենեակը, համեմատաբար ջերմուկ ու ընտանի: Ոտքին դպաւ Սահակին մոռցուած թաշկինակը: Առարկան կրկին ետ բերաւ մեկնողը: Ու անոր զարնուած, գոյնէն պարպուած, ջնջուած դէմքը մարմին դարձաւ, առանց որ Նազիկը ուզէր ատիկա: Նստեցաւ ուրուականը օճախի սեմին, իրական, հարսնիքի առջի օրերուն քաղցր կենդանութեամբը: Վանելու համար մտապատկերը՝ անիկա աւլեց հողէ յատակը:
Մեծ մայրը ներս չէր գար: Ան կարգադրութիւններ ըրաւ, հրահանգներ տուաւ. ճամբեց քանի մը ողջերթի եկած հարսներ: Երկու – երեք վայրկեան խօսքի կեցաւ Սառային հետ, որ արգիլուեցաւ Նազիկին մօտենալէ: Պառաւը կ՛ընէր այդ ամէնը, հրամայող իր վարժութիւններուն անսալով: Յետոյ ցրուեց հաւերուն կերը: Մտաւ ախոռ ու գարիին տոպրակը կախեց ջորիին վիզէն: Նազիկը կը նեղուէր: Անիկա ձգեց մութ ու խոնաւ սենեակը ու վեր ելաւ:
Ամբողջ կէս օր մը, առանց շարժելու իր բազմոցէն, անիկա երազեց: Ու անոր մտքէն պատկերները կ՛անցնէին ու նման էին իր<ref>մեր սրբագրուած՝ իր</ref> երազներուն: Որքան ալ օտար, նոյնիսկ ատեցող ըլլանք, հիւանդ մը մեզ կը յուզէ միշտ: Որքան ալ մեր շահերուն ծառայենք ու գերին ըլլանք, կու գայ վայրկեան մը, ուր կը մտածենք ուրիշին: Հակառակը ահաւոր պիտի ըլլար, ու կեանքը՝ անկարելի:
Նազիկը զօրաւոր ու հրամայող պատճառներ ունէր մեկնողը մոռնալու, մտածելու մանաւանդ հասնող գիշերուան: Բայց անիկա իր ժամերուն մեծ մասին մէջ մշտապէս յաճախուած մնաց կառք նստելու տեսարանէն: Վերցուած իր ոտքով Սահակ երկինքը չէ՞ր գծեր: Այս չէ՞ր վախճանը մեր բոլոր պերճանքին: Ու չէր կրնար չգորովիլ անոր աչքերուն անսահման կարօտէն: Ու չէր կրնար չտարուիլ մահուան խորհուրդէն: Այս յաճախումները ըրին անոր օրը մռայլ ու կախուած<ref>կախուած? կոխուած?</ref>:
Կը պատահի ասիկա մենէ շատերուն, երբ անճողոպրելի ցաւը, դժբախտութիւնը, աղէտը մեզի համար ունայն բանի մը կը վերածեն կեանք որակուած այնքան բարդ, այնքան յիմար, անհաս [ ան ] ելի<ref>անհասելի սրբագրուած՝ անհասանելի</ref> հրթիռը, որ մութին մէջ կը բացուի ու կը գոցուի. ու թարթելու ատենն անգամ շատ կը գտնենք մեր խժդժութիւններուն: Այն ատեն մահը կ՛ուրուանայ մեր դէմ անհուն, զգլխիչ սփոփանքի մը պէս: Ու կը պատահի ատիկա նոյնիսկ անոնց, որոնք աշխարհիս վրայ կ՛ապրին առանց ատիկա գիտնալու, բայց օրին մէկը կը բռնուին անոր գլխապտոյտէն, երբ մինչեւ այդ պահը այնքան հզօր, թանկագին կապեր կը հալին միջոցի կախարդ լուծոյթին մէջ ու թել մը մետաքսին վրայէն, որ կը սուզուի հեղուկի մը մէջ, մեր միտքը կ՛ընկղմի տիեզերքին անհաս յատակին ու չ՛ելլեր:
Այս ճամբով անիկա մօտիկն էր զղջումին: Տայճոնը, Արդար Առաքելը, Էբայէթը եկան անոր մտքին մէջ: Երկինքը ուրուացաւ կրկին: Բայց դէպի գեղանի լճակը անոր նայուածքին անկումը վերադարձուց իրեն աշխարհիկ զգայութիւններ: Արեւ, աշնան ու բարակ: Որ ոսկիի մէջ կ՛առնէր հեռուէն բլուրներն ու փուշերը ու կը զօծէր տրտմութիւնները, դերբուկ ու դժնդակ ոսկորները հողին: Որ ջերմ, սիրող բերնի մը պէս ջերմ կը մօտենար այտերուն ու ձեռքերուն: Հսկայ գիւղաքաղաքը շղարշուած ծուխով ու փողոցին վարերը կինե՜ր: Տղաք ու մարդեր: Այս ամէնը կը խուժէին, կը հրէին չդառնալ լերան կողմը:
Իրիկունը եկաւ: Աշնան ցած ու խիտ իրիկուն մը Կոչնակը, մսկոտ ու երկարուն, անցաւ գնաց վերերէն: Արեւմուտքի բլուրէն վերջին լոյսը կը յամառէր Գէլուն – Բունին վրայ, որմէ կ՛երեւար ոսկեզօծ սօսին: Հովը կը դպէր ու ցուրտը կը բերէր ներսէն ու դուրսէն: Ու ցուրտը կը դիզուէր խաւ – խաւ տախտակներուն, ու պատերուն կապտաւուն ծփանքին վրայ կը նստէր ու կը սահէր լեռներն ի վար ու վեր:<ref>ստորակէտ սրբագրուած՝ վերջակէտ</ref> Ամպերը ուրուային սողոսկումներ ունէին ու կը թուէին բան մը տանիլ կամ բերել: Ոչինչ մեր մէջ այնքան անձուկ կը տեղայ, որքան այդ հետզհետէ խոշորցող թախիծը, որ աշնան անձրեւներունն է, համակ շամանդաղ ու անգայտ, որ կ՛ընէ – կ՛ընէ չի կրնար թափիլ ու մեր զգեստներուն վրայ իսկ արցունքի պէս կը պտղի:
Մեծ մայրը կանուխ դարձաւ ժամէն, լաչակէն վար տուաւ շաղը ու մսկոտ, անցաւ օճախին առջեւ: Սեւը կտոր – կտոր կը նուաճէր ներսն ու դուրսը: Ու անիկա կը նմանէր<ref>կը նմանի սրբագրուած՝ կը նմանէր</ref> մաղմաղ հողի, որ կը տեղայ նոր բացուած հողքի մը վրայ: Ագռաւներուն լլկուած պոռչտուքը կը սուրար<ref>կը սուրայ սրբագրուած՝ կը սուրար</ref> վերերէն ու գեղը կը շշմէր անձրեւին տակ:
Տրտմութեան այս զգայնութիւնները չփարատեցան պզտիկ կանթեղին լեզուովը: Սահակը վերադարձաւ, աւելի բռնաւոր ու սրտառուչ: Նեղեց անիկա իր կինը: Նեղեց անիկա մանաւանդ անոր գամուիլը լեռնադիր պատուհանին: Ու լեռը կը մեծնար ու կը մեծնար ու կը մօտենար: Մեծ մօր կանչը զինք վար բերաւ:
Կերան անձայն: Ըսելիք չունէին իրարու կեանքին այդ երկու հակադիր բեւեռները: Չգիտցան, թէ ինչպէս ելան սեղանէն: Բաւ չեկաւ անոնց սրտին<ref>Բաւ սրտին?</ref>: Չընդունելու համար հաւանական հիւրեր, պառաւը աճապարեց անկողին մտնել: Անձրեւը բարակ, անվախճան մրմունջ մըն էր հիմա: Հակառակ անոր բուռն ստիպումին, Նազիկը չպառկեցաւ մեծ մօր ծոցը: Բազմոցին վրայ զատ անկողին շտկեց:
Դժգոհ, տրտունջ ու անէծք ու աղօթք իրարու ետեւէ դժուարութեամբ հոսող անոր բերանը քանի մը բառ ծամծմեց: Յօրանջեց: Մութին մէջ աչքերը շփշփեց ու քիչ ետքը, հակառակ իր վախերուն, օտարի տունը անքուն մնալու իր հաւատքին, անիկա շունչ մըն էր միայն, կտրատուած ու տագնապոտ շունչ մը:
Ու տեղի ունեցաւ գիշերային այցելութիւնը տղուն, գրեթէ նոյն պայմաններով: Մտածած էր տղուն սենեակին մասին: Պահ մը որոշեց հողէ սենեակը: Բայց ուրիշ, անխոստովանելի կարօտ մը կոտրեց այդ որոշումը: Անիկա կ՛ուզէր իրականացնել իր գերագոյն երազը: Դժուար էր անկողին փոխադրել սանդուխներէն: Բացաւ աղանդերներու յատկացուած, մառանի պէս հոտաւէտ ու տունին ամէնէն հեռաւոր սենեակը: Հոն տարածեց հարսնիքին անկողինը: Դարձաւ պառաւին մօտ, որ կը խռլտար: Խորհեցաւ սպասել բազմոցին վրայ: Բայց անհանգիստ էր: Իջաւ բակ: Բացաւ պարտէզին դուռը ու յառաջացաւ: Անձրեւը կ՛իյնար ու կ՛արգիլէր զինքը: Վերադարձաւ դուռին ետեւ ու կոկոզ ըրաւ ծունկերուն վրայ, գետինին աւելի մօտ ըլլալու համար:
Զաքարը եկաւ: Ու անիկա նետուեցաւ անոր բազուկներուն մէջ: Կերան իրար, ինչպէս կ՛ըսէ գեղացին, հապշտապ ու տառապագին: Զաքարը ոչինչ գիտէր օրուան պատահածներէն: Անիկա ուսէն վար առաւ մախաղը: Սանդուխին երկրորդ ոտքը քառանկիւն ու փոքր տարածութիւն մըն էր, որ գիծը կը փոխէր: Հոն նետեց իր թրջուած տոպրակը: Ուզեց մոյկերը հանել: Խոնաւութիւնը փակցուցած էր կ՛ըսես կաշին՝ անոր սրունքներուն: Իր աճապարանքին մէջ հրաժարեցաւ գործողութենէն: Ու միասին ելան վեր ու փակուեցան սենեակը: Հակառակ աղջկան բոլոր թախանձանքներուն՝ անիկա չհանեց մոյկերը: Գոհացաւ միայն վրայի թաց լաթերը մէկդի ընելով: Նազիկ անոր ոտքերը փաթթեց սեւ ու խոշոր լաթերու մէջ ու չէզոքացուց ցեխը...
Գիշերը կէսէն առաջ արթնցաւ պառաւը: Ամուր յօրանջեց: Շարժեցաւ կողերուն վրայ: Յետոյ արտասանեց բառեր: Որքան ալ մութ ըլլայ շուրջը, հոգին կը տեսնէ իր մինակութիւնը: Պառաւը տակաւ անդրադարձաւ ատոր: Ականջ տուաւ: Ու չդիմանալով՝ ձայնեց թոռան անունը: Յետոյ սպասեց, ականջը կրկնապէս լարելով անոր շնչառութեան: Ոչինչ: Նախ անհանգիստ, քիչ ետքը յեղակարծ վախով մը, ան նստաւ իր անկողնին մէջ: Երրորդ ու շատ խոշոր կանչէ մը ետք համոզուեցաւ, որ սենեակը պարապ էր: Այդ գիտակցութիւնը վախի լայն հեղեղի մը պէս ակնթարթի մէջ պտտեցաւ անոր բոլոր ջիղերը<ref>պտտեցաւ ջիղերը?</ref>: Կրկնեց, պոռալու աստիճան,<ref>յաւելում ստորակէտի</ref> իր բառերը: Ոչ մէկ շշուկ: Ոտքի էր, բայց չտապալելու համար ծռած՝ մէջքը: Հասաւ բազմոցին ու ցաւող ձեռքերով շօշափեց բարձը: Պարապ էր բարձն ալ: Այն ատեն անակնկալ սարսուռ մը փուշ – փուշ քաղեց<ref>քաղեց?</ref> անոր մարմինը: Ու դժնդակը հո՛ն էր, որ չէր հասկնար, թէ ուրկէ կու գար իրեն այս այլայլումը: Բայց յաճախադէպ է, որ աղէտները նախազգացման մեր գուլցած<ref>գողցած սրբագրոած՝ գուլցած</ref> զգայարանքները դղրդեն ու մենք պարզագոյն շարժումներու կշիռը ընենք մեծ դժբախտութեանց<ref>դժբախտութեանց? դժուարութեանց?</ref> գնով:
Ինչո՞ւ պառաւը մտաբերեց ամէնէն ծանր բաները: Ու ինչո՞ւ չգոհացաւ առաջին հաւանականութենէն, որ եկաւ մտքին բայց օտարոտիի<ref>օտարականի սրբագրուած՝ օտարոտիի</ref> նման, ու փախաւ շատ շուտ: Ու յաջորդողները, որոնք նոյնքան օտարոտի ու անբնական թուեցան: Բայց այնքան արագ կը փոխուէին եկողները, որ սկսաւ նեղուիլ: Չէր կրնար կեդրոնանալ ու մտածել: Հակառակ իր ափին հաստ ու քանիցս կրկնուած շօշափումներուն, չգտաւ լուցկին: Բայց շատ որոշ կը յիշէր ուր դրած ըլլալը: Գետինը, մութին մէջ, միշտ շօշափելով վերցուց ու կռնակին անցուց մուշտակը: Յետոյ ոտքերը բախեցան հողաթափերուն: Յետոյ թաղիքը, որ շատոնց մեռած ջորիի մը համետէն կտրուած էր: Այս ամէնը, իրենց բնական կարգովը,<ref>յաւելում ստորակէտի</ref> իբրեւ թէ իր տունը ըլլար: Սրահ ելաւ: Պաղ օդը ցնցեց ու լայնցուց իր մսուքը, որ ակռաներուն տակովը վախի փոխուեցաւ: Չէր գիտեր սակայն ինչո՞ւ ելած էր: Հազիւ կը գիտակցէր, թէ ո՞վ կը փնտռէր: Սրահին պատին առջեւ անապակի պատուհանէ մը ջուրոտ հով մը ներս կը գլորուէր, մութին հետ, որ սանդուխն ի վար աւելի կը սեւնար այդ տեղումէն: Ու հովը կը պլլուէր<ref>ջնջում փակագծեալ բառի՝ գօտեմարտիլ</ref> ու սանդուխին բացուածքն ի վար կը քալէր պառաւին հետ, որ կծկտած, ոտքերը փոխելէ առաջ կը քննէր աստիճանները:
Բայց բակին մութը եռապատկուած եկաւ անոր: Ամէնէն աւելի կը սոսկար այծերէն, որոնք չէին յօժարեր առնուազն իրենց ճիտերը եւ զանգակները շարժելու: Իյնալով – ելլելով, աղօթելով ու անիծելով հասաւ օճախով սենեակը: Տաքուկ քարերը քիչ մը մեղմացուցին իր մսուքն ու պրկումը: Մէկդի ըրաւ անթեղուած կրակէն մոխիրը ու խոռ մը ճարած իր ունելիին՝ քանի մը պուկ փչեց: Զգաց, որ շունչը քիչ էր ու կարճ: Ծնօտին ելեւէջը՝ կոտրած ու անկանոն: Հեւուքի մօտ բան էր անոր կոկորդէն բռնի քաղուածը<ref>քաղուածը? քաշուածը?</ref>: Կրակի կտորին արթնցուցած աղօտ լոյսովը անիկա տեսաւ անկիւնի կանթեղը, ու բռնկցուց զայն: Լոյսը լայնք բերաւ անոր ներսին, դիւրութեամբ կանգ առաւ պզտիկ մը աղեղուած իր սրունքներուն վրայ: Այս փախստեայ հանգիստին մէջ նայուածքը պտտցուց չորս դին: Ամէն ինչ կը պահէր ցերեկուան կարգն ու տեղը, աղտոտ ամաններէն սկսեալ մինչեւ գուլպային կծիկը:
Դուրս ելաւ, լոյսը ձեռքը: Նազիկը՝ իր փնտռտուքին առարկան՝ չէր այցելեր իր մտքին: Վախ չունէր: Բայց աչքէ անցուց ախոռը: Ջորին գլուխը դարձուց ու անոր մէկ աչքը արիւնէ հաւկիթի մը պէս ուրուացաւ, սեւ իր ճակտին տակէն, ու սարսափ բերաւ իրեն: Ախոռները ոգիներէ կը յաճախուին, ու պատմութիւն կայ: Վստահ չէր աքաղաղներուն<ref>աքաղաքներուն սրբագրուած՝ աքաղաղներուն</ref> կանչելուն կամ չկանչելուն: Փակեց շտապ: Մօտեցաւ պարտէզին: Դրան կղպանքը — դասական գերանը — իր տեղն էր: Այծերը անհոգ, իրենց կանանչ աչքերը կը մարէին<ref>ջնջում ստորակէտի</ref> ու կը վառէին<ref>ջնջում ստորակէտի</ref> իրարու եղջիւրներու ընդմէջէն ու տեսարանին կու տային դժոխային հով մը, սատանաներու հիւսուածքի մը պէս, տպաւորելով գերագրգռուած անոր ջիղերը: Հասաւ հաւնոցին: Լոյսը խտղտեց անոնց<ref>անոնց?</ref> աչքերը, ու պարտաւորեց զանոնք գլուխներնին պաշտպանելու իրենց փետուրներուն մէջ: Աւարտելով այս քննութիւնը, մնաց պարապ: Յանկարծ անդրադարձաւ, թէ ինչու իջած էր: Ու վախը խուժեց վրան:
— Խենթ եմ, ի՛նչ եմ – ըսաւ ինքնիրեն, քաջալերուելով ուրուացող միտքէ մը:
Առանց վերը փնտռելու, ինչո՞ւ վարերը կը թափառէր: Յիշեց, որ իջած էր կանթեղը առնելու: Լոյսը մէկ ձեռքին, միւսովը բռնելով սիրտը, որ քիչ մը յոգնած կը թուէր, ու ցաւի հեռաւոր ճառագայթի մը տրամադիր, ելաւ ան երկու ոտքով: Ստիպուեցաւ կանգ առնել: Ելքը կը դպէր սրտին: Հոդ սանդուխի աչքը<ref>աջքը սրբագրուած՝ աչքը</ref> պզտիկ քառակուսի տախտակ մը կը դառնար: Անոր մէկ անկիւնը նշմարեց մախաղ մը: Թաց էր: Ոտքովը կոխեց փորին: Պարապ էր: Չյաջողեցաւ բացատրել առարկային թրջուած ըլլալը: Երբ ոտքը պիտի փոխէր, սանդուխի աչքին<ref>աջքին սրբագրուած՝ աչքին</ref> նշմարեց ցեխի խոշոր արատ մը: Ոտքի, էրիկ մարդ<ref>մարդ? մարդու?</ref> ոտքի լայն գարշապարը, ներբանը յստակ նկարուած էին հոն: Այլայլեցաւ ու ծռեցաւ:
Ցեխը թարմ էր ու քիչ մը ջուրոտ: Մէկէն սոսկում մը խուժեց սրտին, որ սկսաւ ծակծկուիլ<ref>ծածկուիլ սրբագրուած՝ ծակծկուիլ</ref> կուրծքին տակ, մորթուող վառեակի մը նման: Ու ծանրացան սրունքները: Նուաղելու մօտ, դժուար շունչ մը առնելով, երեք անգամ կենալու ստիպուելէ ետքը հասաւ սրահ: Հոն մեղմ էին հետքերը, բայց կը պահէին իրենց ձեւին ընդհանուր կնիքը: Հետեւեցաւ անոնց, ու ինքզինքը գտաւ պտուղներու սենեակը: Դուռը չէր կղպուած: Մատ մը կրնար սեղմուիլ բացուածքին մէջ: Կոկորդին եկաւ թոռան անունը, բայց դուրս չելաւ: Ուզեց անգամ մըն ալ դառնալ ննջասենեակը ու լոյսով փնտռել: Սակայն այս մտածումին դանդաղութեանը ընթացքին՝ առանց որ որոշապէս գիտնար ինքը՝ արդէն ձեռքը հրած ու բացած էր դուռը:
Ամէնէն առաջ, ճակատի պատէն վրան խուժեց ոսկեգոյն, բայց աղօտ ճառագայթներու խուրձ մը, կարծես ցրուած գնդասեղի բարձի մը վրայէն: Նշոյլները կճեցին անոր նայուածքը: Բայց անիկա տեսած էր գամէն կախուած հրազէնը, շարոցի մը երկար հասակին վրայէն, խաչի թեւ մը շինելով: Աչքը նոյն վայրկեանին ինկաւ գետին: Անկողին: Ու կոյտը՝ լեցուն մարդկային մարմինով: Յառաջացաւ, գրեթէ պարող կանթեղը մօտեցնելու բարձին կողմը: Թեւ մը, մերկ, զոր ճանչցաւ մէկէն, կ՛օղակէր գլուխ մը: Մազերը՝ այր մարդու: Երեսը տեսանելի չէր, թաղուած ըլլալով քիչ մը աւելի վար, Նազիկի ծոցին մէջ, որուն գլուխը կը հանգչէր տղուն մազերուն կէսին վրայ:
Տունը շրջեցաւ վրան: Այնքան զօրաւոր էր դողը, որ կանթեղը ինկաւ ձեռքէն, ու ձէթը թափեցաւ տախտակամածին: Բայց պատրոյգը վառ մնաց հրաշքով: Անկումին աղմուկը ոտքի թռցուց Զաքարը, որ ասպատակի իր կենցաղին բերումով ստացեր էր ականջի բացառիկ սրութիւն: Հանուած չէր անիկա: Ու առանց նոյնիսկ ակնարկ մը նետելու ուրուացող մարդկային ձեւին, բնազդական մղումով մը փաթթուեցաւ զէնքին, ու լարեց բլթակը: Միւս ձեռքը արդէն վերցուցեր էր բարձն ի վեր երկարող սուրը: Պառաւը հազիւ ատեն ու բախտ ունեցաւ կողմնակի գլորելու: Սուրին բերանը շառաչով մխուեցաւ տախտակամածին: Պատրոյգը մարած էր: Ու մութը թաւալող մուխի մը նման, եղկացած կուպրի մը նման, կը դառնար ինքն իր վրայ: Նազիկը ընդոստ նետուեցաւ տղուն, իր բազուկներովը պարուրեց պարապ մնացած ձեռքը ու գրեթէ լալով՝
— Մամա՛ն է:
Աղջկան այս աղաղակը տեսարանին մէջ մտցուց կին բան մը, այսինքն՝ էրիկ մարդու չվայլող<ref>չվայելող սրբագրուած՝ չվայլող</ref> բան մը: Ուրուականը, որ պառաւինն էր, դադրեցաւ իր խռովիչ մեծութենէն: Բայց Զաքարին բնազդը արդէն բացած էր պատուհանին տախտակները, որոնք ապակիի տեղ կը ծառայէին: Ան ականջովը տեսաւ վարի պարապը: Ապահովութիւնը վերադարձաւ իրեն: Դաւադրութեան մը առջեւը չէր: Իջեցուց հրազէնին բլթակը, դրաւ պատի անկիւնին: Գործ մը ըրած ըլլալու եւ պառաւին հետ չխօսելու համար, քիչ մը դանդաղ մատներով, տեղաւորեց մէջքին, կուրծքին՝ ծանր փամփշտակալները: Յետոյ զգաց, որ կ՛ամչնար: Դեռ չէր պատռած երեսի կաշին:
Մինչ այդ, Նազիկը գտած էր կանթեղը, պատրոյգը տեղաւորած յատակին մնացած մատ մը ձէթին մէջ, ու զարկած<ref>զարկաւ սրբագրուած՝ զարկած</ref> լուցկին: Կարմիր ու դողդոջ բան մը եղաւ խաւարը: Ու կարելի չէր տեսնել [ պառաւին ]<ref>յաւելում բառի՝ պառաւին?</ref> դէմքը, մանաւանդ անոր ստացած արտայայտութիւնը: Անկողնին փակցուցած բերանը կը հեծկլտար ու վերմակին բուրդը կը կեղծէր անոր ծերութիւնը, ընելով այդ լացը մանկային ու անիմաստ:
Շուարած՝ տղան ու աղջիկը կը շարունակէին նայիլ իրարու: Պատուհանին փեղկերը արդէն փակուած էին: Պտուղները կը քնանային իրենց ձեւերը<ref>կը քնանային իրենց ձեւերը?</ref>: Ու անկողինը առած էր չարագուշակ պատկեր մը: Բայց ինչ որ վայրկեանին կու տար անմոռանալի խռովք ու վայելչութիւն, Նազիկին կիսամերկ մարմինն էր ան: Խենթացնող ու զգլխիչ էին անոր ծիծերը, որոնք կ՛օրուէին արիւնոտ խորքով եւ ուրուային հեռանկարով լանջքի մը վրայ: Ու շապիկին ճերմակը աղօտ կ՛իյնար իբր գունաթափ սահման մը ձիւներու այս դաշտին: Երբ իրարու նայեցան կրկին, պառաւին կործանած մարմինին վերեւ, անոնք անհուն կարօտը զգացին իրարու միսին: Կարծես իրար նոր գտած ըլլային: Չամչնային, պիտի նետուէին իրարու գիրկ: Յետոյ նեղուեցան: Չէին գիտեր, որ կը սպասէին պառաւին ելլելուն: Բայց պառաւը աւելի խորունկ թաղեց իր գլուխը:
Գերագրգռութիւնը ինկաւ իր առաջին թափէն: Տեսակ մը պղտոր խաղաղութիւն տիրեց սենեակին մէջ, որ կը լայննար ու կը նեղնար լոյսին հեւացող լեզուէն: Պառաւին հեծկլտուքը վերածուեցաւ ջղային ցնցումներու եւ լացի մը, որ անձայն վազք մըն էր<ref>է սրբագրուած՝ էր</ref> ջուրի: Անոնք աչքով փորձեցին խօսիլ ու չկրցան: Ճնշումը կը շատնար: Զաքար նեղուած՝ ելաւ սենեակէն: Ոտքին փաթթուած լաթերը քակուեցան իրենք իրենց: Ու խոշոր ու երկաթապատ կրունկները կ՛իյնային տախտակներուն ընդարձակ աղմուկով: Սանդուխին առաջին ոտքը չառած, քարացաւ անիկա: Պառաւը ելեր, հրեր էր<ref>հրեր է սրբագրուած՝ հրեր էր</ref> պատուհանին փեղկը ու զիլ, կտրտող ճիչով մը պոռացեր.
— Վազեցէ՛ք, դրացիներ, հո՛ս է...
Լուռ գիշերուան մէջ այդ աղաղակը ստուերներու բռնկումն էր կարծես: Բայց արդէն Զաքարը հասած, թաշկինակը թխմած էր անոր բերանը ու մարմինը նետած անկողին: Յետոյ, նոյնքան արագ խոյացաւ դուրս, սրահի պատուհաններէն վարը լրտեսելու: Թաղը, որ կ՛իջնէր, մէկ կտոր սեւ զանգուած մըն էր, մութով յօրինած քմայքի<ref>յօրինած քմայքի?</ref> հաստամեստ մը: Ու տուները կը ձեւէին անկէ ուրուային ճարտարապետութիւն մը: Ոչ մէկ պատուհանի ճռինչ, որ կտրէր զանգուածին ընդերքը: Ոչ մէկ լոյսի շերտ<ref>շեշտ սրբագրուած՝ շերտ</ref>, ապակիի կամ տանիքի ծակէ, որ մարդերը յայտարարէր այդ մռայլութեան ծոցը: Չդարձաւ ետին: Չտեսաւ աղջիկը, որ մաման ձգած, վազեր էր ետեւէն փաթթուելու իր կռնակին ու ըսելու իրեն անկարելի առաջարկը զինքն ալ միասին լե՜ռը տանելու:
Բակին մէջ աղմուկ: Գոցուող դուռ: Անհանգիստ շարժումներ, բոժոժներու վրայէն: Փոքր այս իրարանցումէն ետք տունը դարձաւ իր լռութեան: Այն ատեն Նազիկը մտաւ մեղքին սենեակը: Պառաւը կը պահէր նոյն դիրքը: Բայց ձայն ու ցնցում չունէր: Պահ մը վարանեցաւ մօտենալու: Մտքէն անցուց քաշուիլ սենեակը ու թաղուիլ անկողնին մէջ: Յետոյ հրաժարեցաւ այդ մտածումէն: Անհրաժեշտ էր մեղքին անկողինը վերցնել սենեակէն: Սպասեց: Ու համբերութենէ ինկած, դպաւ մեծ մօրը: Ան չշարժեցաւ: Դարձուց կռնակին վրայ: Թաշկինակը խելք ըրաւ բերնէն հեռացնելու: Աչքերը գոց էին ու բերանը կը պահէր հանուած թաշկինակին բացուածքը: Ձայնեց: Պառաւը չպատասխանեց:
Իր վախին ու շուարումին մէջ՝ Նազիկը թօթուեց անոր ամբողջ մարմինը, որ անդամալոյծ զանգուած մըն էր ու ձեւը կ՛առնէր զինքը շարժող մատներուն: Պառաւը նուաղած էր: Կտրեց անոր քթին սոխ: Թափեց գլխուն ջուր: Բերաւ քացախ ու փչեց քիթն ի վեր: Աճապարանք չունէր: Ու չէր ուզեր իջնել անտարբերութեան պատճառին, որ անոր խղճմտանքին մէջ կ՛ուրուանար, բայց մտածում չէր դառնար: Մղեց ետ ամբարիշտ փափաք մը, որ սրտին գաղտնի տունէն կը բարձրանար: Լաւ չէ՞ր մեռել մը...: Բայց վանեց այդ կրկնապէս ամբարիշտ միտքը ու ըրաւ ի՛նչ որ կրնար տեսած կամ լսած ըլլալ գեղջկական բժշկութենէն:
Այս խնամքները քիչ – քիչ Խաթունին շունչը դարձուցին իրեն: Քանի մը ապտակ երեսներուն, քանի մը ափ ջուր ծոծրակն ի վար սթափեցուցին զայն բոլորովին: Մեծ շունչով մը անիկա գտաւ ինքզինքը:
Կանթեղը մօտ էր մարելու: Գիշերը կը շարունակուէր սրահին մէջ: Նայեցաւ պատին, յետոյ անկողիններուն վրայէ վրայ բարդեալ ձեւին: Ու աչքը գամեց Նազիկին վրայ: Ամբողջ վայրկեան մը անոնք իրարու սեւեռուած մնացին իրենց նայուածքներովը: Պառաւինը աւելի բարկ էր, քան կայծակը, ինչպէս կ՛ըսեն: Նազիկինը՝ անփոյթ ու երիտասարդ:
Առաջին շարժուածքը<ref>նայուածքը սրբագրուած՝ շարժուածքը</ref> եղաւ, նայուածքը միշտ պինդ, ձեռք երկարել Նազիկին մազերուն: Բայց անոնց զոյգ հիւսքը ոլորելէ յետոյ, զգաց որ անկարող էր աղջիկը տապալելու: Քանի՛ ջանք ըրաւ աջ թեւով, ա՛յնքան ձախին կապերը թուլցան: Ու արմուկին խաղէն ասեղ մը մինչեւ սիրտը թօթուեց իր մարմինը: Սուր գործիքին մխրճումը սրտէն դէպի թեւին խաղերը անիկա չկրցաւ զանազանել: Ինքնաբերաբար քակուեցաւ մազին խուրձը ու անոր ձեռքը վերադարձաւ իր կուշտին, եռանկիւն գագաթով մը, գոցուիլ չկրնալով: Մէկէն երկրորդ խայթում մը, ասեղէն աւելի խորունկ, բայց սիրտէն կաթող, որոշապէս, որ եկաւ թոյնի կաթիլի մը պէս կոտտալու, արմուկին ներսի անկիւնին մէջ: Ցաւը ուժով ըլլալուն հակառակ, անիկա չէր յաջողեր պոռալու: Կոկորդի ամէն շարժում կարծես պիտի հրէր դուրս իր սիրտը: Այս գերագոյն ճնշումի զգայութիւնը շփոթեցաւ տեւականութեան յղացքի մը մէջ: Իրեն այնպէս եկաւ, որ այս ցաւին ծայրը գերեզմանէն կու գար: Որոշապէս կը գիտակցէր իրմէ խուսափող, հեռացող բանի մը, որ կեանքն էր: Ու գաղտուկ [116] քիչ յետոյ յայտնի՝<ref>յաւելում բութի</ref> ուրուացաւ մահը: Սիրտէն փրթող ամէն ալիք կարծես կը պարպէր անոր կեանքին ա՛լ ցամքելու դատապարտուած բաժակը:
Անցաւ տասը վայրկեան, հետզհետէ ցածցող թուլացումով մը: Իր ուժերը լքեր էին զինքը, այդքան կարճ միջոցի մը վրայ: Ու ցաւը կեցաւ: Պառաւը վերստին փորձեց լարել իր բարկութիւնը: Ակռայի առաջին կճրտումները, որոնք կը կանխեն կիրքին գալարը, չհանդիպեցան արգելքի: Թեթեւցաւ նոյնիսկ, գտնելով իր մարմնին այդ կարեւոր մասը՝ ազա՛տ ցաւին հասողութենէն: Այդ ապահովութիւնը նորէն՝ իր աչքերուն համար ալ: Անոնք դիզեցին կարելի քանակով մաղձ ու զայրոյթ: Իր կիրքերուն վերադառնալու այս դիւրութիւնը խանդավառեց զինք: Բայց ատիկա վաղանցուկ պահ մը միայն եղաւ: Տխրեցաւ չարաչար, երբ փորձեց գործածել ձեռքը, որ ծանր էր երկաթի մը պէս եւ զոր չէր կրնար տեղափոխել: Ձախին դէմ այս վախը հաստատեց աջին համար ալ: Ու եփելով ինքնիրմէն բերնին ու ակռաներուն տակ զետեղած իր անկարող կատաղութեան ամբողջ ժահրը, ան ըսաւ վերջապէս.
— Պոռնիկի՛ աղջիկ...
Ձայն ըլլալէ աւելի բան մըն էր նախադասութիւնը: Վաթսուն տարիներու բողոքն ու քառասուն տարիներու մտալլկումը կը մարմնանային այդ բառերուն մէջ: Ամէն գիր քառապատիկ աւելի հոծ կը մտնէր բառին մէջ: Ու ամբողջ նախադասութիւնը՝ կարծես սրտին հեռուներէն դուրս ժայթքող կրակէ պսակ մը: Սպասեց, որ հեղումը զովացնէր ներսը: Բայց չեղաւ ատիկա: Նազիկին կրաւորական կեցուածքը, անտարբեր ըսուելու չափ հանդարտ նայուածքը տասնապատկեցին պառաւին զայրոյթը: Ան ուզեց իր ձայնին հեծցնել իր կիրքին ամբողջ թափը: Կոկորդը չկրցաւ գործադրել հրամանը: Հակառակ իր փոքր սկիզբին, ցաւը յղի էր իր սոսկումին բովանդակ խորութեամբը: Ի՛նչ շուտ կը զանազանէր ցաւի այս զգայութիւնը միւսներէն: Իր լռութեան մէջ, ասեղը ելաւ ձախ կուրծքէն դէպի թեւը, երկար ու կոր ձուածիրով մը, օձի հրէշային լեզուի մը պէս, կառչելու իր արմուկի ծանօթ անկիւնին: Խնայելու համար իր դէմինին իր տառապանքին պատկերը՝ ան գոցեց աչքերը: Սեղմեց բռունցքները: Բայց բաց էր բերանը: Ցաւը մնաց իր ուրուացումին ու անոր սարսափը տարեր էր իրմէ ամէն ուրիշ զգայութիւն: Հայրապենց Խաթունը չէր ան:
Նազիկը մտաւ անոր ուսերուն: Ոտքի հանեց ու Խաթունը կը հպատակէր մատ մը աղջկան այդ կամքին, իրը կորսնցուցած ըլլալուն: Նազիկը տարաւ զայն իր անկողինին մէջ, պառկեցուց քիչ մը բրտութեամբ, նոյնիսկ հրամայող շեշտով մը: Պառաւը չէր ուզեր, չէր կրնար խօսիլ, վախնալով բառերէն. դեռ ցաւին ճախարակը՝ փոքր՝ կը դառնար սրտին հորին վրայ: Բայց շունչը՝ այդպէս դատապարտուած՝ առանձին, առանց տեղ մը դպելու, դուրս գալու, տեսակ մը սուլում, լաց էր աւելի ու սրտառուչ, քանի որ ցաւի մը մէջէն քակուելու որոշ պատկերը կու տար:
Նազիկը ձգեց զայն: Մտաւ աղանդերներու սենեակը: Հաւաքեց մեղքին անկողինը: Աշխատեցաւ ու յոգնեցաւ ձէթին աղտը ջնջելու: Սրբեց ու ծաղիկի պէս մաքրեց տախտակամածը, սանդուխները, հետքերը հալածելու համար: Արտասովոր ուժ կար մէջը: Այս ամէնը ըրաւ քանի մը վայրկեանէն: Երբ դարձաւ ներս, պառաւը կը շարունակէր իր լացը, որ ձայնի վերածուեր էր, բայց խուբ, առանց ծաւալի [118] երկարութիւն մըն էր միայն: Չխօսեցաւ հետը ու մտաւ անկողին: Այս ամէնը՝ առանց աճապարանքի, առանց յուզման նուազագոյն հետքի մը:
— Գզըլգուրտ ընես...
Պառաւն էր, բայց ձայնը նիհար ու ծեր: Ինքնիրեն, անէծքներու այս սաղմոսը ուրիշ օրեր անոր կը բերէր պարպուելու<ref>ջնջում բութի</ref> հանգիստը: Հիմա իր անէծքը անզօր խօսքի մը պէս կ՛ելլէր բերնէն ու չէր կշռեր: Առաջին տարազը արտաբերելէ յետոյ սպասեց:
— Շանսատա՛կ ելլաս:
Ձայնը կ՛ամրանար: Բայց անոր տպաւորութիւնը կը մնար նոյն տժգունութեան մէջ: Լոյսին փոքր խաղը Նազիկին երեսէն առած էր ամէն արտայայտութիւն:
— Պատտկերը մնաս<ref>Ծնթ – պատտկերը մնալ — տունէ զուրկ ուրիշին պատին տակերը թափառիլ</ref>...
Ասոնք ուժգին անէծքներ էին, որոնք կը վրդովէին իրենց հասցէները: Խաթունը վարժուած էր անոնց հետեւող կատաղութեան, որ հայհոյանքի, թուքի, աւելի ծանր անէծքի կը փոխուէր դիմացէն ու հաճոյքով կ՛ողողէր պառաւին սիրտը: Զգաց, որ համ չունէր սա վայրկեանին այդ մեծախօս բարբաջանքը: Կիներու կռիւները իրենց ուժն ու հրապոյրը կը հագնին երկուստեք արձագանգող լեզուագարութիւններով: Փորձեց սպառնալ.
— Տիլիմ – տիլիմ մորթել տամ պիտի միսերդ:
Պառաւը մնաց կրկին մինակ:
Այս լռութիւնը գուցէ աւելի կը վրդովէր անոր խղճմտանքը: Ելաւ ոտքի, բայց կը դողդղար ու խղճալի ըլլալուն գիտակցութիւնը գրեթէ ծիծաղելի կ՛ընէր իր գունատ<ref>գունատ?</ref> մարմինը: Տքալով հասաւ բազմոցին: Կեցաւ ու պիշ յառեցաւ Նազիկին: Աղջիկը կը մնար նոյն անզգած այլուրութեան մէջ: Պառաւը մտքէն սահեցուց անէծքը: Յետոյ, իր հոգին ամբողջ հաւաքելով բռունցքին մէջ, իջեցուց ապտակը անոր քիթին – բերնին<ref>յաւելում միացման գծիկի</ref>: Կարծես կրակ էր պարպուածը: Բայց այս ճիգը բոլորովին ուժասպառ ըրաւ զինքը: Ու զգալով ցաւին ասեղը, որ կ՛ուրուանար, կոկոզեցաւ ծունկերուն, սրտին վրայէն կուրծքին բեռը թեթեւցնելու դիրքով մը (որքա՜ն շուտ կը սորվինք<ref>որքա՜ն սորվինք?</ref>) Բայց ո՞ւր կարելի էր պատսպարել այդ խեղճ միսին կտորը: Ցաւը ուռեցաւ, լարեց վանդակը կուրծքին ու զգետնեց զայն: Բերանը հաւաքուած ու փորուած ծակի մը պէս կլորցաւ: Կ՛աշխատէր կրցածին չափ քիչ շունչ առնել: Կուրծքին ամէն մէկ ուռելուն, սրտին մէկ երեսն ալ, ոսկորներուն փակած, կը հետեւէր կարծես այդ ելքին ու կ՛երկննար, բզկտելով միսերը: Ու զարհուրելի, անորակելի էր ցաւը, որ կ՛ընկերանար այդ պրկումին: Աչքերը սեւցան չտեսնելու չափ Նազիկը: Աչքերը<ref>Աչքերը?</ref> կարմրեցան, կորսնցնելով զգայութեանց անջատ կազմը<ref>կազմը?</ref>: Ամէն ինչ պղտոր արիւն էր առջին: Ու ցաւը չէր թողուր:
Անոր թոռը, շուարած առաջին ապտակէն, մնացեր էր բիրտ ու կծկուեր էր պատրաստած հոգեկան զրահումին մէջ, անոր՝ զոր շիներ էր աշնան առտուէն ասդին ու գործածեր հարսնիքին ու յաջորդ իրադարձութեանց պահերուն: Բայց կը սխալէր: Փլատակ մըն էր առջին իր մեծ մօր մարմինը ու եղկելի՝ այնքան որ փղձկեցաւ: Մարդերու սիրտը այդպէս դանակներու ներքեւ իր հաշիւը պիտի գոցէ՜ր կեանքին հետ: Ինչո՞ւ այսքան դժնդակ ըլլայ մեր սիրտին գիրը: Ու առանց շրթունքը շարժելու, երկնցուց ձեռքը անոր կարկամած դաստակին: Պաղ էր ան, ու անդիմամարտ: Ծունկի ինկաւ անոր առջին ու զգուշութեամբ կոտրեց պառաւին կարծրացած<ref>կարմրցած սրբագրուած կարծրացած</ref> սրունքը: Կռնակը կրթնցուց բազմոցի շրթունքին: Այս դիրքով Խաթունին կծկուած մարմինը հանգչեցաւ քիչ մը: Ցաւին սրութիւնը կոտրեցաւ իր թափէն: Բայց ցաւը լայնցաւ, խորացաւ ու արձագանգեց անոր մարմնին ուրիշ բեւեռները: Հիմա սրտին ամէն մէկ զարկը ցաւի փերթ մըն էր կ՛ըսես, որ կը տարածուէր, կուրծքին տակ չսեղմուելու աստիճան. յետոյ կը փոքրանար ու կայլակի մը պէս կ՛իյնար իր մէջը: Ու ասիկա, առանց ընդհատի, այդպէս երկու ժամ:
Գիշերը կը մնար իր անայլայլ սեւութեան մէջ: Գեղին վրայ ամպերը քալող մարմիններու նման, ընտանի եւ ուրուային, պատուհանին միջոցովը, կը շարժէին ու կը գրգռէին Նազիկը: Հովը կը պոռար: Ու թթենիներուն ճիւղերը կը խշրտային բիւրաւոր բերաններով: Մեղքը, Զաքարը, գայթակղութիւնը անցած էին երկրորդ գծի: Լուսդէմ ցաւը դադար տուաւ «ինքն իսկ յոգնելով» Պառաւը օգտուեցաւ այդ անակնկալ դուլէն ու վերսկսաւ իր անէծքները.
— Շիլլիդ ներքիդ մնայ<ref>Ծնթ – շիլլիդ ներքիդ մնայ – Անէծքը կը թելադրէ պատկերը սպաննուածին որուն վիզը կը կտրեն ու մարմինին տակը կը զետեղեն Հին բարքերու նմոյշ մը հաւանաբար՝ այս խժդուժ պատկերը</ref>...
— Կէնճուկ, կէնճուկ կոտրտիս, թափիս...
— Սատակդ լեռնէն բերեն...
Մինչեւ այդ նախադասութիւնը, անէծքները դուրսէն ըսուած ու չլսուած ձեւով մը կը զարնուէին անոր հոգիին: Վերջինը տարօրինակ կճումով մը դողացուց Նազիկը, որուն միտքը բառերուն վրայէն հեռացաւ սարերն ու բլուրները, մինչեւ համբաւով լեռները ու տեսաւ իր դիակը, ինկած թումբի մը կուշտին: Մահուան այս ներկայութիւնը լրջացուց զինքը: Զգաստ ու զղջահար բան մը ինկաւ վրան: Այս փոփոխութիւնը մեղմացուց անոր պրկումը, դարձուց իրեն քաղցր շնորհը ու զայն կը մղէր խօսելու, երբ պառաւը պոռաց.
— Քողդ պատանք ընեմ տէ, պաղի սիրտս:
Ու վայրագ էր պատկերը, որ սեղմուած էր անէծքին տակ: Երկուքն ալ տեսան Հայրապենց Նազիկը, որ թաղուած էր հարսանեկան քողովը:
Անգթութիւնը մեզ կը զարմացնէ, երբ ամէնէն աւելի անգութ ենք: Նազիկը նայեցաւ մեծ մօրը տաժանագին արտայայտութեան ու չէր կրնար ըմբռնել անոր ատելութիւնը, բայց սանձեց իր մտածումը ու աւելցուց.
— Մամա, չե՞ս վախնար Աստուծմէ...
Ուրկէ՜ ուր երկնքին այս միջամտութիւնը: Բայց անիկա արդիւնք էր անէծքներուն ու անոնց թաքուն սարսափին: Բոլորն ալ հասած էին իրենց հասցէին: Ու տրտումը ան էր, որ մահուան անկողինի մը մէջէն կ՛արձակուէին անոնք: Ու ատիկա գրեթէ գիտէր մանկամարդ կինը: Մահուան զգայնութիւնը երբեմն վաւերական յայտնութիւններ կ՛ընէ:
— Դո՞ւն:
— Մէկ ոտքդ գերեզմանն է:
Նազիկը հասցուցած էր պատասխանը:
Մէկէն պառաւը զգաց, որ իրաւ էր անիկա: Այդ գիտակցութիւնը խորունկ լքում մը առաջացուց անոր ներսն ու դուրսը: Այդ իսկ վայրկեանին, անիկա իր ցաւը նմանցուց ուրիշներու, որոնք յստակ նկարուեցան<ref>նկատուեցան սրբագրուած՝ նկարուեցան</ref> իր յիշողութեան դիմաց: Ու տեսաւ անոնք, ինկած այս անանուն ցաւին ճիրաններուն մէջ, մաղաղկուն ու անզօր: Եղած էին որ շաբաթով ճուացեր էին: Բայց ոչ մէկը կար ազատող անոր դանակէն:
— Սրտի ցա՜ւ – բանաձեւեց անիկա ու անցաւ ցաւէն անդին:
— Յիսուս Քրիստոս – մրմնջեց կամաց:
Ու անոր ամբարիշտ մատները ստոյգ արհաւիրքով մը հանեցին խաչը, որ կնքուեցաւ անոր կուրծքին վրայ, վիրաւոր ու նկուն պատկառանքով մը: Մինչեւ երկինքին բոլորովին աղօտիլը՝ անիկա ցաւ չունեցաւ: Հակառակ այս խաղաղութեան, մահուան անձուկը ինչո՞ւ կ՛ամրանար սենեակին մէջ \
Առտուան կոչնակէն առաջ, Նազիկ կանչեց Սառա հարսը, ուրիշ քանի մը դրացիներ: Ինք վազեց իմաց տալու իրեններուն: Գերդաստանը փութաց Կարմիրենց տունը: Նազիկին բացակայութեանը անիկա պառկեցուցած էին արդէն թոռան անկողինը:
Վճիռը որոշ էր: Հայրապենց Խաթունը պիտի վճարէր աշխարհին իր պարտքը: Պառաւ մը կը սքանչանար Աստուծոյ, որ կ՛արգիլէր Հայրապենց Տիկինին սեփական տունի հոգեւարքը<ref>հոգեվարքը սրբագրուած՝ հոգեւարքը</ref>, ան՝ որ արգիլած էր ատենին անոր հանգիստը այդ տունին մէջ ու զայն նետած փողոցէ փողոց: Փորձառուներ դեղ ու դարման աւելորդ գտան: Ու պատրաստութիւնը սկսաւ հոգեւարքին:
Քիչ խօսեցաւ անիկա մինչեւ ճաշակ առնելը: Իր մարմինին բոլոր կապերը լխկած էին, ամէնէն աւելի կոկորդը: Ցաւին սարսափը կը խղդէր անոր մէջ շարժումի ամէն փափաք: Հակառակ սաստիկ ծարաւին, ջուր ուզելէ կը քաշուէր, շարժումին վախէն: Մինչեւ հոգին քակելը անիկա պզտիկ – պզտիկ հեծկլտաց ու «մեղա՛յ Տէր» ը կրկնեց քանի՜ – քանի՜ անգամներ:
Էտինքէն ետքը սկսաւ անոր հոգեւարքը, անանկ սուր, անպատմելի ցաւերով կէտկիտուած, որ իր կանչերն ու «մարիկ» ները արձագանգ գտան մինչեւ մօտակայ թաղերը: Հոգէառին հետ դէմ – դէմի անիկա պարտաւորուեցաւ անոր հարցումներուն մէկ – մէկ պատասխան ճարելու եւ ընդունելու անոր սուսերին հարուածները, որոնք մարմինին ու մեղքին կապերը կը կտրտեն ու կ՛առնեն հոգին անոնց ցանցերէն:
Ու գութ չունէր հոգէառը: Սենեակը լեցնող բազմութիւնը սարսափով ու տարուած մտիկ ըրաւ պառաւը, որուն բերնէն Գաբրիէլը թել – թել քակեց ու ցուցադրեց հռչակաւոր ոճիրը ու անոր տակաւին անյայտ մանրամասնութիւնները: Անիկա փսխել տուաւ երկունքի մահիճին փսփսացուած դաւը իր ամբողջական տեսարանումով: Այս ամէնը՝ նիզակի մը սուր ճնշումին տակ, որուն կոթը կը բռնէր, բռնելու ձեւը կ՛ընէր պառկողը իր աջ ձեռքովը: Աւելի՛ն. անիկա պարտաւորուեցաւ պատմելու գիշերուան պատահարը, թարմ ու մանրամասնութեանց հանդէսով:
Անիկա տուաւ Զաքարենց Զաքարին անունն ու այցելութիւնը ու անիծեց իր թոռը, որ պառկեր էր պտուղներու սենեակը: Անկողինը, շրջապատողները իրենց կարգին սկսան աւանդական աղօթքները «կարճ կապելու» համար այս անողոքելի հաշուետւութիւնը: Անոնք սիրտերնին սեղմած՝ կը հետեւէին մերկացումներուն ու կը խորհէին իրենց սեփական մեղքերուն ու անճողոպրելի օրուան:
Ու փողոտումի նմանող այս «հոգի քակելը» շարունակուեցաւ քիչ – քիչ ցածնալով իր ծաւալէն, հասնելու համար հեծկլտագին սուլումի մը: Երբ անոր կոկորդը կապուեցաւ բոլորովին ու երեսին բռնուածութիւնը ինկաւ, բոլորուողները շունչ առին քիչ մը: Տեսարանը կը մօտենար իր վախճանին:
Գիշերը չառաջացած՝ անիկա կեցաւ ապրելէ: Հանգիստը տարածուեցաւ բոլորին ալ վրայ: Մեռելը չի նեղեր:
Գերդաստանը կարգադրած էր դիակը փոխադրել հայրենի տունը: Պառաւը պառկեցաւ, դագաղէն առաջ, նոյն պատգարակին մէջ, որով եկեր էր իր տղան դաշտէն, մեռնելու: Անիկա դարձաւ իր տունը: Նազիկը կը հետեւէր թափօրին: Ու տարածեցին անոր անկողինը նոյն անկիւնը: Մէկը ելլէր ըսէր իրեն.
— Վերցո՛ւր գլուխդ, Հայրապե՜նց հարս:
Մինչեւ լոյս, կրկնուեցան աւանդական արարողութիւնները, անվրէպ կարգով ու կանոնաւորութեամբ, ճիշդ այնպէս, ինչպէս եղեր էր Հաճի Ստեփանին հետ: Ահագին տունը ընդունեց գեղին բոլոր դասակարգերէն<ref>դասակարգէն սրբագրուած՝ դասակարգերէն</ref> ամէն տարիքի այցելուներ: Արդար Առաքելը բարձրաձայն կարդաց.
— «Ողորմեա ինձ Աստուած ըստ մեծի ողորմութեան քում»
Դայեկ Մէլէքը հասաւ ամէն անկիւն ու տուաւ հրահանգներ ու հրամաններ: Կոտրուած էր անիկա: Իր կա՜րգը...
Թաղեցին Խաթունն ալ, Հայրապենց տունին վայլող թաղումով: Բայց օրը իրիկուն չեղած գեղացին անիծեց անոր անունը ու գանկին վրայ (գլխուն կողմը) աներեւոյթ ձեռք մը կղմինտրի կտորով մը քակոր զետեղեց: Գերագոյն նախատինքը՝ որով կը պատժուէին անզգամները գերեզմանէն ալ անդին:
Ու օրը իրիկուն չեղած՝ գիշերուան եղելութիւնը հրապարակ իջաւ կարելի հարազատութեամբ: Դրացիները, Կարմիրենց տունէն, բացին իրենց լեզուները ու կանոնաւորեցին ինչ որ կցկտուր ու պակասաւոր ըսուած էր հոգէառին զրուցադրութեան տակ: Ու թռաւ նոր պատահարը թռչունի չափ արագ գեղին բոլոր թաղերը: Զաքարենց Զաքարը պաշտպանուեցաւ շատերու կողմէն: Անոր յանցա՞նքը...
— Պոռնիկին աղջի՜կը – կը դատէր գեղին խելքը:, քանի գլո՜խ է կ՛ուտէ:
Ու այս մտածումները ազատ ընթացք ունէին: Ոչ ոք կրնար անոնց համար այդ օրը պատասխանատւութեան ենթարկուիլ: Ու գեղը կ՛ատէր, բայց կը հեգնէր ու կ՛երգէր Նազիկը: Կը հեգնէր խեղդելով մահը, բոլոր Հաճի Ստեփաններն ու մեծ Խաթունները ու իր սիրտը կը զովացնէր տապալող ամէն ամբարիշտի մեռելէն:
Ու երգը, անհոգ, զուարթ, անդիմադրելի, գոռաց կրկին.
«Սիրեմ, Նազի՜կ, ընքուընիդ
Օսկի գըրիչէն քաշած»
⁂
Այդ գիշերէն սկսեալ, Հայրապենց Նազիկը փակուեցաւ, չըսելու համար արգելք տակ առնուեցաւ, մէրանցը տունը: Կարմիրենց Սահակէն եկած լուրերը կ՛աւելցնէին այս վիճակին անձուկը: Երիտասարդ կինը մինակ չձգելու համար, հօրեղբայրներէն Հաճի Անդրանիկը ընտանիքով միասին փոխադրուեցաւ Հաճի Ստեփանին տունը:
Գայթակղութիւնը կատարեալ էր:
Երկրորդ օրն իսկ, Կարմիրենց աղջիկներէն մէկը նաւահանգիստ էր վազած՝ աղէտը գուժելու Սահակին մօրը. մանաւանդ պերճաբարբբառ պատմելու Հաճի Խաթունին անմոռանալի հոգեւարքը<ref>հոգեվարքը սրբագրուած՝ հոգեւարքը</ref>:
— Ասեղին գլոխով փոթեց հոգին...
Ակնարկութիւնը հոգէառին կ՛երթար, ու տեսակ մը մխիթարանք կը բաշխէր ողջերուն, որոնք անկարող զոհերը եղան աշխարհի կարգեերուն ու Աստուծոյ յանձնեցին իրենց վրէժին լուծումը:
— Ըռի՞նտ գտնար պիտի – կը պոռար անիկա, լսելու ըլլալու համար Սահակին մօրը:
— Հէ՜, Կապուտուոր, պակաս չձգես...
Չարախինդ այս աղօ՜թքը՝ Նազիկին պատուհաս մը փութացնելու:
Բայց կարեւոր էր խնայել տղուն. ծովեզերեայ փոքրիկ քաղաքը բանուկ կապեր ունէր լեռնամէջի փարթամ գիւղաքաղաքին հետ: Յիսուն տարի առաջ, երեւոյթ էր գիւղացիին հոն իջնելը: Քանի՛ բարքերը բարակցեր էին, այսինքն՝ քանի՛ կնիկներուն հիւանդութիւնը բազմացեր էր, ա՛յնքան բժիշկի համար հոն իջնողները բազմացեր էին: Ու խաները, պանդոկները, ամառ թէ ձմեռ, գրաւուած էին շրջանին միւս գիւղացիներովը: Հիւանդները կ՛այցելուէին գործով եկողներէն: Կարմիրենց Տիկինը ստիպուեցաւ դիմել արտակարգ միջոցներու. հիւանդտեսի համար կազմակերպեց կանոնաւոր հսկողութիւն: Իր հարսէն ղրկուած ուտելիք ու հագնելիք, որոնք քաղաքին շուկայէն գնուած էին, աղուոր լուրեր, որոնք աղջկան հետ կը յօրինէր, յանձնարարութիւններ, բոլորը հասցուց իր տղուն, որուն խելքը տանը վրայ կը սաւառնէր. ու երազի ու մրափի պահերուն, Նազիկը կը տեսնէր յաճախ աղուոր ու բարի,<ref>վերջակէտ սրբագրուած՝ ստորակէտ</ref> երբեմն դաժան ու լպիրշ: Անիկա քանի՜ անգամ փափաքեցաւ գեղ դառնալ: Բժիշկը կտրուկ ընդդիմացաւ: Անոր վիճակը ձմեռ չէր հաներ:
Կարմիրենց Տիկինը, հակառակ իր յուսահատ գիտութեանը, գեղէն հեռու ըլլալու համար, որոշեց հիւանդը տանիլ աւելի մեծ քաղաք մը: ԹԷեւ անոր այցելեց Պոլիսին ձգողութիւնը, բայց անոր մասին պատմուածներէն խռոված՝ հակեցաւ մօտի քաղաքը, որուն ջերմուկները երբեմն հրաշքներ կը գործեն: Գաղտնի գեղ դարձուց աղջիկը: Ու պահեստի ոսկիները, որոնք կեսուրէն կու գային ու կը քնանային ախոռի մեծ գուբին տակը, եօթը թիզ խորունկ փոսի մը մէջ, անիկա տրամադրեց մէկ հատիկը, վերջին շառաւիղը ազատելու համար:
Այս ամբողջ տագնապի ընթացքին, անխոստովան թեթեւութիւն մը յաճախ կը սրտապնդէր զինքը: Տրտմօրէն ուրախ էր գրեթէ պատահածէն: Ան Աստուծոյ մատը կը տեսնէր այս գործերուն մէջ: Ու Աստուծոյ այս պաշտպանութիւնը՝ գրաւական մը՝ աւելի մեծ փորձանքին համար: Իր կսկիծին մէջ հրէշային մտածում մը ամէն օր կ՛այցելէր անոր: Այն ատեն անիկա կոտրած գաւաթի մը պէս կը փլէր ներսէն: Եթէ Նազիկը յղի չըլլա՜ր: Ու հարցումները, անձայն կոշկոճումին մէջ: Որմէ՞: Ե՞րբ: Ինչպէ՞ս: Գիտէր սակայն, որ Նազիկը հեռացեր էր իր տունէն: Ու կը մխիթարէր ինքզինքը տարտամ յոյսերով, մեր բոլորին նման, երբ ընելիք չունենալով, պզտիկ հաւանականութիւն մը կը զարդարենք ու անոր շուքին՝ կը սպասենք: Պառաւը պարպել տուաւ տունին ուրիշ պահծու արժէքները, նոյնիսկ հին օրերու կերպասները: Ու քաղաքը փոխեց, փրկուելիք իրեղէնները ապահով ձեռքերու մօտ տեղաւորելէ յետոյ:
Ասդին, գեղին մէջ կը ծեծուէր ու կը ծեծուէր Կարմիրենց տունին պատահարը: Ու գիտէին այն ամէնը, ինչ որ ըսուած էր ասկէ առաջ: Բայց նոր դրուագով մը Նազիկը կը ստանար տարօրինակ այժմէութիւն: Ինչ որ կը մասնաւորէր այս պոռնկութիւնը<ref>պոռնիկութիւնը սրբագրուած՝ պոռնկութիւնը</ref>, ենթակային բացառիկ գեղեցկութիւնը եւ գերդաստանին մեծափառ համբաւն էր: Թէեւ հազուադէպ, բայց կարելի իրողութիւն էր ապօրէն յարաբերանք մը կնոջ մը ու մարդու մը միջեւ: Անիկա ինքզինքը արդարացնող, աւելի ճիշդը՝ իրական ընող կարգ մը յատուկ պայմաններու կը հպատակէր:<ref>ջնջում անցումի նոր պարբերութեան</ref> Ու գեղը կը պատժէր զոյգը, գիշերային սպանութեամբ<ref>սպանութեան սրբագրուած՝ սպանութեամբ</ref> կամ ցերեկուան խայտառակութեամբ մը: Հո՞ս: Բայց ո՞վ էր այն տղան, որ ունեցեր էր Նազիկին աղջիկնութիւնը: Ինչո՞ւ գեղը իրարու դէմ հանող այս աղիճը պղծէր ամուսնական ուխտը ու իր գիրկը բանար անոր, որ զինքը ձգեր էր գեղին լեզու [ ի ] ն<ref>լեզուն? լեզուին?</ref>՝ կը հարցնէին բոլոր խելօքները ու խորունկ միտք ունեցողները: Ու ամէն մարդ կարծիք ունէր:
Ու եղանակը այգեկութք էր: Հեռաւոր այգիներէն դարձեալ տղաքը, կենդանիները իրենց առջեւը ձգած, թող կու տային այժմէացած երգը, որ կ՛աճէր նորանոր տուներով ու օդին մէջ կը պտտցնէր Նազիկին «լուսէ» ծիծերը եւ անոր մէկ<ref>մէջ սրբագրուած՝ մէկ</ref> համբոյրին համար գին կը կտրէր «տասը երիտասարդութեան»
Ու ահա անիկա: Ի՛նչ որ գիտէք իր մարմինէն: Աւելի՛ն. ի՛նչ որ կը բերէ մեզի անդարմանելի ցաւ մը ու անոր յստակ գիտակցութիւնը: Աւելի՛ն. իր տարփանքին մէջ անկայուն, սովորական կեանքին համար գրեթէ փակուած այլուրութիւն մը, որ անոր քալուածքը կ՛ընէր երբեմն ամբարիշտ ու պոռնիկ, երբեմն ճկուն, վերապահ ու աստուածավախ: Ինչ որ լուսանկար մը կամ իւղանկար մը կը զատէ կենդանի դէմքէն:
Նազիկը պատկեր մըն էր ու իր ետեւէն կը պտտցնէր այդ անիրականութիւնը:
⁂
Նազիկը երազ մըն էր, պիտի ըսէր ժամանակակից բանաստեղծ մը, երբ տեսնէր անոր նստիլը դուռին առջեւ, ձեռքերը ծնօտին կամ աղբիւր երթալը: Աւելի ետքը անիկա պիտի մտնէր կաթոլիկներու ծախած պատկերներէն Մագթաղինացի Մարիամին կաղապարին մէջ, անոր նման մազերը ծոցուորցուցած իր գլխուն, անոր նման նայուածքը ընելով դալկոտ ու անհուն:
Ամբողջ շաբաթ մը անոր պատահարը տուաւ ու առաւ: Բայց եթէ ողբերգութեան առաջին դերակատարը, անզգած իր այլուրութեան մէջ, կը շարունակէր դիմանալ ու չէր զիջաներ ողորմուկ դիմակին, որուն տակ կ՛ապաստանին վախկոտները, գերդաստանը կը տառապէր անհնարին անձկութեամբ մը: Չէր ըսուած, բայց կարծես գիտէին թաշկինակին տեսարանը ու Խաթունին մահուան մէջ Զաքարին մատը՝ ենթադրական՝ կը խոշորնար ու մահը տուողը կ՛ըլլար: Նորէն արթնցան գերդաստանէ գերդաստան ծեծկըւուքները, իրար դանկըտելները:
Աւելին կար: Չորս տղայ հրապարակաւ սրցուցած էին իրենց դանակները «գլուխը թռցնելու» համար քածին: Ու կրկնուեցաւ Հաճի Ստեփանին պատմական թափօրը, որուն մէջ Հայրապենց խումբը՝ գինովութենէն անդին անցած, մարտի հրաւէրով մը գեղը կը վրդովէր: Անոնք նմանցուեցան կատղած շուներու, որոնք ուրիշի պակասէն զիրար կը խածնեն: Ու հրապարակ ինկան Հայրապենց աղջիկներն ու հարսները, լիրբ, գրգռիչ ու կանխայարձակ, որոնք փողոցներուն մէջտեղը կը սոթտուէին ու հանած իրենց ոտքերէն սանտալները՝ կը ծեծէին ո՛վ որ խօսէր պատահածէն: Ու անոնք քարի կը բռնէին պատուհանները, որոնց ներսէն ծանօթ յանկերգը կը թրթռար:
Բայց նշանաւոր էր անոնց կատաղութիւնը Նազիկին վրայ: Քանի՜ – քանի՜ հեղ արիւնով լուացին անոր երեսները, չար ու անողոք դիտումով մը, ընդմիշտ արատաւորելու համար անոնց զգլխիչ կաղապարը: Բոլոր այս ծայրայեղութիւնները սանձուեցան իմաստուն ցուցմունքներով: Ընտանիքը կակուղցաւ իր ատելութեան մէջ ու հաւատաց տէրտէրին, որ կը խօսէր աջ ու ձախ.
— Շատ բան կ՛ըսուի, իրա՞ւ է – ու կը թօթուէր մօրուքը, ինքզինքը մտիկ ընելով ու կ՛աւելցնէր – եղածը ըսուածին շուքը պիլէ չէ:
Ու ամէն մարդ իր ուզածը կը հաւնէր ու կ՛առնէր այս խելացի խօսքերէն:
Մեղմացան կրակոտներուն եռանդն ու սպառնալիքները: Տարտամ խորհրդաւորութիւն մը հեռացուց մեղքին անմիջական իրականութիւնը:
— Ո՞վ է տեսեր – կ՛ըսէին իրարու:
Հողք ինկած մեռել մը նորածինին պէս պէտք ունի կարգ մը անխուսափելի խնամքներու, որոնք զանց ընելը մեղք է ու ամօթ: Հայրապենց կնիկները պարտաւոր էին ամէն օր, օրհարսակէն ետքը այցելութեան երթալ Խաթունին հողքին: Ամէն գիշեր անոնք կը մեծարէին մխիթարանքի եկողները, պաշտօնական արարողութիւններով: Բայց դժնդակը այն էր, որ անոնք գեղին զանազան թաղերէն կը հաւաքուէին նահապետական տունը: Ու ամէնը մէկ, Նազիկը շրջապատած, կ՛ուղղուէին դէպի գերեզման, հրաւիրելով իրենց վրայ բոլոր աչքերը, ու ետեւէն՝ լեզուները: Կարծես թէ ամբողջ թափօրը կը քալէր մեղքի ամպի մը մէջէն: Ու անոնց այրերը ցանցառ կ՛երեւէին փողոցները, աւելի ցանցառ՝ սրճարանները, ուր բազմութիւնը զիրենք ընկճել կը թուէր լուռ արգահատանքով ու յայտնի վերապահութեամբ: Նազի՞կը:
Գրաւուած էր ան մեռելով ու խղճի խայթով: Թաշկինակին տեսարանը չէր հեռանար աչքերէն ու իր մտքին մէջ, մահուան զանգակի մը պէս՝ լեզու ունէին պառաւին վերջին անէծքները: Ջնջուած էր, առջի շաբթուն, Զաքարին յիշատակը նոյնիսկ:
Խղճմտանքին տագնապները քիչ – քիչ մեղմացան: Ժամանակը ո՞ր ցաւին չէ յաղթած, կը մտածէ ժողովուրդը եւ իրաւունք ունի: Ո՞վ չի հաշտուիր մեռելին ու մեռնելուն հետ:
Բայց քանի՛ կը հիննար մահը, ա՛յնքան կը նեղնար Նազիկին շրջապատը: Անիկա մատնող սեւեռումով կը զննէր գերեզմանատան պարիսպէն դուրս Մաստինիի մացառուտքը, որ կը յանգէր «արիւններու հեղեղատ» ին: Ու կը մտապատկերէր անոր թաւուտներէն մէկուն մէջ՝ իր ձայնին երկարած բերա՜նը երիտասարդին: Ու պատկերին ուժգնութիւնը ամօթ կը բերէր, բռնուելուն վախովը խառնուած: Առջի շաբթուան սուգը դեռ չպաղած՝ անիկա ինկած էր արդէն իր բնազդներուն շղթային:
Ու երեւան եկաւ երկրորդ Նազիկը, կարգուելուն յաջորդ շաբթուան կատաղի Նազիկը: Ան՝ որ աշխարհը սեւ տեսաւ իր շուրջը տասն անգամ, օրուան մէջ, երազեց ձգել գեղը ու քաշուիլ անտառ սիրականին հետ: Ան՝ որուն համար ընկերութիւնը, բարքերը, ընտանիքը անհասկնալի յօրինումներ են ու կը ծառայեն սէրը խրտչեցնելու<ref>խրտչեցնելու?</ref>: Որ կ՛ուզէ մէկ ու վերջնական ու չ՛ըմբռներ մեր կապանքները: Ու կը վազէ սիրածին ետեւէն: Այդ գիծէն աղջիկներ գոյութիւն ունին: Կինե՞ր:
Ու Նազիկը կը բզկտէր ինքզինքը:
Այս յարաճուն զգայնոտութիւնը զայն կը զատէր շրջապատէն ու կ՛ընէր անոր մարմինը արտակարգ բան մը: Ան չէր սեղմուեր տանիքի տակ: Փողոցին դէմ ակռայ կը կճրտէր ու կիները չէր հանդուրժեր: Իր ապերասան փափաքն էր գերեզման այցը: Հոն կը գտնէր իր ձայնին արձակ կախարդութիւնը: Դէմքին կ՛իյնար անմեկնելի երանութիւն: Միշտ կը նստէր իր տեղը, ոչ ոքի զիջելով զայն: Ճակատէն կ՛առնէր հեղեղատի մացառուտները, ու կ՛երգէր աչքերը կիսախուփ, բայց մէկ կէտի վրայ:
Կը մեկուսանար, հեշտութեամբ ու բռնի: Կը վիրաւորէր Արեգ<ref>Արեւ սրբագրուած՝ Արեգ</ref> հարսը, Հաճի Գրիգորին անուշիկ տիկինը, որուն լեզուն շաքար – ջուրով<ref>յաւելում միացման գծիկի</ref> թաթխած կ՛ըլլար միշտ ու խոցուած սիրտերէ կը հասկնար: Կ՛արհամարհէր յայտնի շարժուձեւով ու բառով միւս հօրաքոյրները եւ ազգականները, որոնք՝ առջի խստութիւններէն յոգնած, կը ջանային մեղմել անոր գերագրգռուած կիրքերը, մոռնալու աստիճան անոր մեղքերը: Կը զգուշանար այրերէն, կաս – կարմիր դառնալով անոնց պատասխանելու հարկին առջեւ: Ու կը հեռանար տունին հոգիէն, ազգականներուն պարունակէն, օրուան իրականութենէն: Այս ընդվզումը՝ տարտամ արդիւնքը զինքը փաթթող հսկողութեան, անոր մէջ աճեցուց ժխտական տարրեր: Չար էր անիկա օտարներու հետ ու մէջ: Բայց կը թեթեւնար, երբ կը սուզուէր զինքը համագրաւող տեսիլքին խորը, որ Զաքարն էր:
Առաջին ու բացարձակ մտահոգութիւնը եղաւ կապ հաստատել ասպատակին հետ: Աշխարհին առջեւ, անիկա քաղաքէն եկած մեծ կառքերը հարցուփորձելու պատրուակով, կը փնտռէր միջոցը լեռնէն եկողներուն մօտ ուշանալու: Ոստիկաններու ձիերուն աղբիւր դիմելը կը լրտեսէր ու կը վազէր ջուրի, դանդաղ ու մտազբաղ, շշուկներ որսալու համար: Ու հակառակ անոր, որ իրենց տունը մշտապէս հսկուած էր — Հաճի Գրիգորը հերթով կը քնացնէր հարսները — անիկա անվախ կ՛որոճար իր ծրագրին վրայ:
Գերեզմանէ մը դարձին, անիկա կրցաւ խօսիլ Օվակենց Հեղնային: Բարի կնիկը միշտ տկար էր իր այդ վրիպած հարսին համար: Անիկա պատմեց Զաքարի վերջին շահատակութիւնը, քսան հոգինոց ոստիկաններու խումբի մը տարտղնուիլը: Աստուած կը պահէր «առիւծ երիտասարդը» Նոյն վայրկեանէն Նազիկ միտքը դրաւ շահագործել անոր բարեացակամութիւնը: Սուրբ ու վշտահար կինը զարհուրանքով մերժեց անըմռնելի առաջարկը:
— Ինչպէ՜ս բերանը չծռեցաւ Նազիկին – մտածեց անիկա, ու նայեցաւ անոր աննման շրթներուն, որոնց կարմիրը թաց ու պաղած արիւնի մը տպաւորութիւնը կ՛ընէր քիչ մը մօտիկէն:
Բայց ճամբան գտած էր: Անիկա ձեռք ձգեց իրենց մառանին մէջ Դայեակ Մէլէքը: Ու սպառնաց անոր: Պառաւը չէր կրնար ընդդիմանալ: Նազիկին ցուցմունքներով անիկա թափառեցաւ գերեզմանին բլուրին ոտքերը, աղցանի գնաց Սառայենց պարտէզը: Քիթին տակէն երգելով երգին նոր տուները, շինելով իր դերին համար բոլորովին թափանցիկ տողեր, անիկա գտաւ Զաքարը ու յարաբերութեան դրաւ «երկու խենթերը» ինչպէս կ՛ըսէր ինքը: Գիշերը կէսին Զաքարը մտաւ գեղ ու պատսպարուեցաւ պառաւին յարդանոցին մէջ:
Մէլէքենց Մէլէքը ունէր կարգուկ տղայ ու թոռներ: Ունէր հարս ելած աղջիկներ, որոնք օրը հեղ մը կը հանդիպէին իրեն: Գործին բերումն ալ այդ տունը կ՛ընէր յաճախուած ու փախստականի համար վտանգաւոր: Բայց կարգ մը գաղտնի գործողութիւններու համար դայեակը յարդանոցին տակ փոս էր փորած, շատ խոր, ուր կ՛իջեցնէր հարսները ու կը ճուացնէր զանոնք: Մինչեւ վիժումը անոնց աղաղակները արգիլելու համար դուրս տարածուելէ, անիկա թաղիքով պատած էր փոսին եզերքները եւ յարդով ծածկած մուտքի փոքր տախտակը: Հոն թխմեց անիկա հսկայ երիտասարդը ու յանձնարարեց անոր համբերող ըլլալ: Գիշերէ գիշեր, ամէնուն պառկելէն յետոյ, անիկա կը մտնէր յարդանոց ու կերակուրը կը տանէր տղուն:
Զաքարը հասկցաւ Նազիկին վրայ գործադրուած զսպողական միջոցները, հսկողութեան ձեւերը ու իր գլուխին կախուած վտանգը: Բայց ատիկա զանցառելի պարագայ էր անոր համար: Անհրաժեշտը Նազիկը ունենալն էր, գէթ մէկ անգամ: Անկէ ետք կրնար գալ մա՜հը... Ու կը համբերէր: Լեռներուն արձակութիւնը ու այս երկու կանգուննոց փոսը նոյնը եղան իրեն համար:
Սիրողներուն համբերութիւնը համեմատական է անոնց խանդին: Ան՝ որ կը յոգնի նոյնիսկ քառորդ մը սպասումէն, ինքն ալ չի հասկնար, թէ ինչպէս կը կծկտի անկիւն մը, փոս մը, ցերեկներ ու գիշերներ...
Միւս կողմէ՝ տղուն պակսիլը լեռնէն, լրտեսներու հաւաստումները, ամէնէն մօտ բարեկամներուն անգամ անոր չերեւիլը՝ ոստիկանութիւնը ըրին աւելի աչալուրջ: Քաջութեան ու յայտնի վտանգի գործ էր այդքան նշանառու ասպատակի մը հետ չափուիլը լեռներու վրայ: Բայց ամէն տուն թակարդ մըն է: Ու անցաւ նոր հարիւրապետը մեթոտիկ գործունէութեան: Ան աշխատանքը առաջ տարաւ երկու ուղղութեամբ: Իր կարծիքովը, Զաքարին թաքստոցը ծանօթ ըլլալու էր Նազիկին: Ու վարձուած կիներ գործածեց ան անոր ետեւէն: Նոյն այդ մեթոտը կը կիրարկուէր նաեւ Զաքարենց ընտանիքին բոլոր անդամներուն համար:
Երկրորդ շաբթուն, Նազիկը դայեկին տանը առջեւ խօսքի կեցաւ անոր հարսին հետ: Ամբողջ թափօրը, հպատակելու համար վերէն տրուած հրամանի մը, կանգ առաւ անկէ քիչ հեռու, համբերութեամբ սպասելով, որ խօսակցութիւնը աւարտի:
Հայրապենց կիները վարժուած էին այս տեսարաններուն: Մեծ մասով աղուոր, անոնք տեսակ մը պչրանք կը մատնէին, իրենց անփոյթ արտայայտութեանը վրայ, ու գոհ էին իրենք զիրենք ամբոխին նախանձին յանձնելու: Իրենց այցելութիւնները ակամայ իջեցուցին անոնք օրընդմէջի, դէպի գերեզման:<ref>Ծնթ- Հոսկէ՝ զգալի կ՛ըլլայ գրութեան մէջ տեղ-տեղ կցկտուր վիճակ հաւանօրէն վերագրելի «Հայրենիք Ամսագիր»ի խմբագրութեան միջամտութիւններուն</ref>
Գեղը յուզուած էր հզօր փնտռտուքով մը: Առանձին տուներ, որոնք գեղին թաղերը կը վերջացնեն ու պարտէզով կը հատնին, ենթակայ եղան ոստիկանական խուզարկութեան: Յիսուն նոր ձիաւորներ աւելցան, պատրուակ ունենալով Զաքարը:
Իրականին մէջ հեռաւոր շարժումներու արձագանգ մըն էր այս զօրացոյցը: Սկսած էին հայկական կռիւները: Եւ շրջանին ամէնէն ըմբոստ գեղը հարկ էր ենթարկել զգուշողական սեղմումներու: Բոլոր լերան ճամբաները բռնուած էին լրտեսներու խումբերով, առաջնորդ ու ղեկավար ունենալով Հայրապենց տղոցմէ մէկը: Անոնք ոչ մէկ գնով յանձնառու եղան գործակցիլ կառավարութեան, որ լռութեամբ համամիտ գտնուեցաւ, Զաքարին սպանումէն յետոյ, նոյն այդ ոճիրով Հայրապենց տղաքն ալ զգետնելու թաքուն նպատակով:
Ոստիկանները մտած էին լայն շարժումներու մէջ: Թեւերու բաժնուած՝ անոնք քսանական հոգինոց ջոկատներով գեղը կը կտրէին, մեկնելով անոր կեդրոնէն դէպի արեւելք ու արեւմուտք: Յետոյ, ժամեր տեւող ու իրական ռազմափորձի նմանող պտոյտներով, արշաւները կը համախմբուէին գեղին հարաւային կռնակը: Այս շարժումները կը յիշեցնէին մեծ կռիւները, որոնք պատմական եղած են աւազակներու դէմ հսկայ գրոհներով: Գեղացին ատոնց կը բերէր իր մասնակցութիւնը ձիով ու հրազէնով:
Դադրած էին երկու ընտանիքներու մէջտեղ ճարակող արիւնի խանձերը, գիշերազբաղ փողոտումները: Գեղը կը դրուատէր Հաճի Գրիգորը, որ հակառակ յայտնի սպառնալիքին՝ մերժեց իր միջոցները միացնել հարիւրապետին:
Այս ամբողջ յուզումները անցած էին նաեւ կիներուն ու գեղի չէզոք տարրին: Հայրապենց կիները, որոնք առանց թարթելու կը մորթէին Զաքարը, ուրիշ ատեն, քանի՜ անգամ վախցան անոր հաշւոյն, երբ իրենց մօտերը տուներ խուզարկուեցան: ու այս իրարանցումը, տենդը, ազդեցին անոնց գործադրած հսկողութեան:
Նազիկը օգտուեցաւ այս թուլացումէն ու գործով մը յապաղելէ յետոյ կիներու թափօրն հասաւ գերեզմանը, քառորդ մը ուշ<ref>Ծնթ – Տեսնել նախորդ դիտողութիւնը</ref>: Մինչ այդ անիկա մտեր էր դայեկին տունը, որ զայն յարդանոց, տղուն ծոցը թխմեց:
Գերեզման այց [ ել ] ողներու<ref>այցողներու? այցելողներու?</ref> երկրորդ խումբը, ձայնեց իրեն, դրան առջեւէն: Նազիկը դուրս ելաւ բակէն, բայց կարմիր էին երեսները աւելի քան կրակի կտորներ<ref>կտորները սրբագրուած՝ կտորներ</ref>: Օդը զով էր ու անըմբռնելի՝ այս երանգը: Մէկը նկատեց, որ պլուզին կոճակները ցրուած էին<ref>ցրուած էին?</ref> անհաւասար: Ուրիշ մը քիթը ճմռեց, կարծես ստուգելու համար յարդի չոր ու կծու հոտ մը, որ կառչած կը մնար անոր փէշերուն ու մէջքին: Մազերուն ծոծրակի մասը հիւսուած կը թուէր առատ մղեղով մը:
— Յարդանո՞ցն ես մտեր, ի՛նչ ես ըրեր – ըսաւ Արեգ հարսը, Հայրապենց ամէնէն աղուոր աղջիկը, Նազիկէն ետքը, որ մասնաւոր ուշադրութեամբ կը զննէր փորձանաւոր կինը, նախանձէն ու հպարտութենէն չարչարուած, բայց գոհ:
Նազիկ պատասխան չտուաւ: Պառաւին հողքին վրայ տեսաւ անիկա, որ մտազբաղ էր ու կը մոռնար գովքին կարգը: Ամէնքն ալ առին իրմէ յարդին հոտը: Կը հարցնէին ու կու լային, նոյն շեշտով: Կը կենային ու կը հարցնէին կրկին: Յետոյ մոռցան, Իրենց պզտիկ հոգերը վերադարձան իրենց: Աճապարանք ունէին իրիկուան կերակուրին ու բամբասանքին հասնելու:
Տուն դարձին, Նազիկը այլայլուն բան մը եղաւ: Մէլէքենց դրան առջեւ, երեսները կրակ առին ու տուին: Ոտքերը ետ – ետ կ՛երթային: Ինչպէ՜ս զգացին ատիկա լացուոր կիները: Գիտցողները այս յուզումը կապեցին Երեմիայի ջաղացքին:
⁂
Երկրորդ անգամուն տունը պաշարուեցաւ ոստիկաններով: Հարիւրապետը ճիշդ դատած էր: Անիկա խելքը չունեցաւ սակայն կատարեալ ու անքակտելի օղակով մը փաթթելու տունը: Աճապարեց ու իր տրամադրութեան տակ անմիջական ուժերովը, առանց հեռատես պատրաստութեան, մանաւանդ առանց փողոցներու բերանները բռնելու, Նազիկին մտնելէն հինգ վայրկեան յետոյ խուժեց տան վրայ, ճակատի դուռնէն:
Ցերեկ էր: Դպրոցի տղաքը, ճաշի դարձած, անակնկալի եկան այս մարդերէն: Շշուկը ընդհանուր էր: Պզտիկները կը ճանչնային ատոնք իբր «կտրտող» ներ: Բայց տարօրինակ էր, որ չվախնային: Անոնք շղթայ կազմեցին ոստիկաններուն ետեւէն ու մեծ հետաքրքրութեամբ կը նայէին սեւազգեստ զինուորներուն, որոնց ֆէսերուն դաժան կարմիրը դեռ չէր կապուած արեան խորհուրդին: Անոնք կը խնդային իսկ:
Ոստիկանները խիստ ու կատղած, իջեցուցին իրենց բուները դրան: Սպան ուռնակը կը ծեծէր ամբարիշտ խաղաղութեամբ<ref>խաղաղութեամբ? կատաղութեամբ?</ref> մը:
Բացողը Զաքարն էր սակայն, որ երկու ձեռքերով, զոյգ ատրճանակները սխմեց<ref>սխմեց? սղմեց?</ref> սպային ոտքերուն ու տապալելով զայն՝ բացուեցաւ առաջ: Միւս ոստիկանները հազիւ ատեն գտան իյնալու գետին եւ ամրանալու: Անոնց լեցուն հրազէնները պարապը գնդակահարեցին: Ու փոխանակ անմիջապէս վերսկսելու զարկը, ջանացին իրենց գլուխները տեղաւորել սաքուներու, օճախներու, ծաղկամաններու ետին: Ոտքէն վիրաւոր՝ սպան կը պոռար հեծկլտագին ու սարսափահար.
— Վառեցայ, հասէ՜ք:
Ոչ ոք շարժեցաւ տեղէն: Բայց իր աղաղակը հոն փութացուց բացերէն սլքտացող ուրիշ ոստիկաններ: Անոնք, առանց գիտնալու ինչո՞ւն, որո՞ւն, կը պարպէին աննպատակ, չունենալով ոչ մէկը առջեւնին:
Օգտուելով փողոցամուտքերուն պահուած չըլլալէն, Զաքար կիներուն դասական ճամբովը, առանց աղմուկի ու առանց զէնք պարպելու, վազելով հասեր էր գերեզմանի զառիվերը: Հոն, անիկա կողքէն ենթարկուեցաւ ուրիշ խումբի մը կրակին: Յիսնապետ մըն էր զայն վարողը: Չէր ճանչնար Զաքարը ու հասեր էր կրակին ձայնէն: Անցորդ մը վախէն, առանց որ իրեն հարցում ըլլար, անունը տուեր էր փախստականին ու վտանգած՝ անոր փախուստը: Կրակին պատասխանեց Զաքարը եւ պառկեցաւ գետին: Զինուորները դիրք բռնեցին ճամբէն վար ձորակի կողին: Այս թուլացումը կրկին օգտագործեց երիտասարդը, որ գրեթէ երեսին վրայ սողալով, սպառեց զառիվերը ու մտաւ պարիսպէն ներս, գերեզմանատունը:
Զինուորները չէին երեւար: Զաքարը պարիսպին գիծովը, կծկտած՝ փորձեց քալել: Գնդակներ ստիպեցին, որ գլուխը աւելի ծռէ: Ոտքերու աղմուկէն հասկցաւ, թէ պարիսպին դուրսի կողմէն մարդեր, ոստիկաններ կը քալէին իրեն հետ: Քիչ ետքը անիկա կռնակի կողմէն ենթարկուեցաւ գնդակի: Ոստիկաններու ուրիշ խումբ մը բացէն կը դառնար գերեզմանատան շրջապատը, բլուրի փէշերուն ամրանալու եւ դէպի լեռը հաւանական փախուստ մը արգիլելու համար: Պառկեցաւ կրկին: Մեռելներու քարերը մեծ նպաստ բերին իր ռազմագիտութեան<ref>ռազմագիտութեան? ռազմավարութեան?</ref>:
Հիմա կը հասկնար կռիւը եւ կացութիւնը շատ յստակ: Գեղին կողմէն նոր ժամանող զինուորներ ուղղակի մտան գերեզմանատուն ու կրակի բռնեցին քարերը: Զաքարը պարպեց անոնց չորս ձեռք, վրայէ վրայ, ու ամէնն ալ գամուեցան իրենց դիրքերուն: Ամէն գնով, կնիկի պէս չբռնուելու համար, Զաքարը ստիպման տակն էր գերեզմանին արեւմտեան սահմանը հասնելու ու ատոր համար, կրակի տակէն, կտրել – անցնելու բաւական տարածութիւն մը: Իր բախտէն, այդ մասը հարուստներու թաղն էր: Ու անոնց գետնէն շատ բարձր դամբարանները պաշտպանեցին իր նահանջը:
Երեւցան Հայրապենց տղաքը, բայց կրակ չբացին: Այս փոքր մարդկութիւնը, այնքա՜ն ճգնաժամային պահու մը, տասնապատկեց երիտասարդին կորովը: Կատուի պէս տոտոզած իր ծունկերուն վրայ, ան կ՛արձակէր հարուածը ու մուխին մէջէն կը ցատկէր երկրորդ տապանին: Այսպէս անընդհատ սողալով ու ցատկելով՝ [ օգտուելով ] [149] մանաւանդ զինուորներու շուարումէն, վերապահ յառաջացումէն [150] անիկա յաջողեցաւ հասնիլ հեղեղատին բերանը: Անկէ անդին, սօսիներու գետնի մօտ թաւուտները կը բանային այդ հեղեղատին նշանաւոր կիրճը: Հոս խորացող մը բանակ մը մարդու կրնար դիմադրել:
Ազատած էր Զաքարը: Զինուորները քայլ առ քայլ, միշտ կրակելով ու ցատկելով, հասան թաւուտները: Կանգ առին: Ոչ մէկ հրաման զանոնք կրնար մղել աւելի անդին: Թուփերը, մացառները, ապառաժներու ճկունութիւնը իրարու կ՛աւելնային: Յիսնապետը ծեծեց իր չավուշը, որուն պաշտօն տուած էր այդ կէտին ամրանալ Զաքարէն առաջ եւ որուն դանդաղութիւնը պատեհութիւն տուած էր փախուստին:
Հրացանաձգութիւնը գերեզման թափած էր մօտի բոլոր թաղեցիները, մեծ մասով փոքրեր: Երբ իմացան տղուն ազատումը, լայն ու գոհունակ շունչ առին մեծը թէ պզտիկը: Ուրախ էր գեղը: Ուրախ էին նոյնքան Հայրապենց տղաքը:
Ասդին, ոստիկաններուն եւ վիրաւոր սպային փոխադրումէն յետոյ դուրս հանեցին Նազիկը: Հանողներն էին Հայրապենց աղջիկներն ու հարսները: Ասոնք կատղած էին: Աչքերնուն<ref>Աչքերուն սրբագրուած՝ Աչքերնուն</ref> ինկաւ Դայեկը: Հայրապենց կնիկները քաշեցին իրենց ոտներէն սանտալները ու առանց աճապարանքի, կշռաւոր ու աղուոր, անկողին կամ կապերտ մը թակելու նման, անցան գործի: Յետոյ, շարժումներուն եռանդը անցաւ անոնց լեզուներուն: Քանի<ref>Բռնի սրբագրուած՝ Քանի</ref> ծեծուողին աղաղակը փորձեց բարձրանալ, այնքան հարուածները ծանրացան: Երբ վերջացաւ այս տարօրինակ ու անլուր արարողութիւնը, որ Հայրապենց արիւնէն միայն սպասելի էր, Մէլէքը արիւնլուայ ինկեր էր սեմին առջեւ, կարմիր ու զգայազիրկ: Չհարցուցին իսկ, թէ մեռա՞ւ, յետոյ հրեցին Նազիկը իրենց առջին ու շտկուեցան դէպի տուն:
— Եուհա՜, եուհա՜:
Անարգական<ref>Անօգնական սրբագրուած՝ Անարգական</ref> աղաղակն էր, որ փրթաւ պզտիկներէն: Ո՞վ մտածած ու գտած էր այս ժողովրդային պատիժը, սա վայրկեանին: Ամբոխը մինչեւ աղիքները խռոված էր պառաւին վրայ գործադրուած վայրագութենէն: Ու իր զայրոյթը կը յայտնէր այս տարերային ժայթքումով:
Կիները զգացին ձայնին մէջ մթերուած կիրքն ու ատելութիւնը: Անոնք չփորձուեցան իրենց սանտալները կրկին ճօճել ու յարձակիլ ութ – տասը տարուան լաճերուն վրայ: Խոհեմութիւն էր չգրգռել ամբոխը: Ու մէկիկ – մէկիկ սպրդեցան նեղ անցքերէ ներս, ի վերջոյ բոլորովին մինակ թողած Նազիկը, որ կը քալէր նայիլ չունեցողի նայուածքով մը<ref>նայիլ չունեցողի նայուածքով մը?</ref>:
Անոր դէմքին ինկած էր անորակելի ծիրանի մը, այնքա՜ն խիտ ու առատ, որ կը շփոթուէր կրակի հետ: Կ՛ամչնա՞ր: Երբեք զայն չէին տեսած այդքան նուաստացած, բայց այդքան զգլխիչ:
— Եուհա՜ – կ՛երկննար ու կ՛արձագանգէր անարգական աղաղակը, որ կը քալէր, աներեւոյթ, բայց իրական, առանց ընդմիջուելու, ձայներու շարոց, փողոցներու դարձուածքին կոտրտուելով, բայց շուտ ինքզինքը հաւաքելով [155] Անոր երկար իրանը մտած կ՛ըլլար այս կերպով բոլոր կարեւոր փողոցները, մինչեւ աղբիւրը, ուրկէ անդին Հայրապենց սահմաններուն լռեց:
<ref>յաւելում անցումի նոր պարբերութեան</ref> Հօրեղբայրներէն մէկուն դուռը ուժգին շառաչով մը փակուեցաւ [Նազիկի]<ref>յաւելում բառի՝ Նազիկին?</ref> երեսին Ուրիշ ծանօթի մը դուռը կրկնեց ապտակը<ref>Ծնթ – Զգալի՝ խմբագրական մկրատումի նշաններ</ref> Ան չգիտցաւ թէ ինչպէս հասաւ իրենց տունը Դուռին առջեւ տասը կին հազիւ յաջողեցան առնել զինքը Հաճի Գրիգորին դանակին ներքեւէն
Նոյն գիշերը մտաւ հոգեւարք<ref>հոգեվարք սրբագրուած՝ հոգեւարք</ref> ու մեռաւ Դայեկ Մէլէքը: Անոր դիակը առարկայ դարձաւ կառավարական հետապնդումի: Ու աւելցաւ անոր մահը իբր նոր բեռ մը արդէն արծարծուն խնդիրներուն վրայ:
⁂
Անլուր ու բացարձակ գայթակղութենէն ետքը, որ պաշտօնական պոռնիկներուն անգամ քիչ պատահած է, Նազիկը չտեսան փողոցը: Պատրուակը հիւանդութիւն մըն էր, որ ամբոխը շինեց առանց վարանելու: Շատեր, մասնաւորաբար Կարմիրենք, այս վերագրումին տակ նոր սարսափներ կը կասկածէին:
Շրջան ընող լուրերուն անորոշութիւնը, խստահալած հետապնդումը, հեռաւոր ջարդերու ու կռիւներու արձագանգը գեղը ըրած էին դիւրագրգիռ եւ անմիտ: Ամէն մէկը նոր սուտ մը կ՛ածէր: Ու երկրորդ օրը մոռնալով, թէ ինքն էր ատոր հեղինակը, ուրիշներու բերնէն իբր իրականութիւն կ՛ընդունէր զայն, աւելի շքաւորած պատմելու զայն երկրորդի մը: Այսպէսով էր, որ Նազիկը ըրին լեզուն կապուած, աչքերը հանուած, մազերը խուզուած: Ամէնէն աւելի կը խօսուէր անոր սիրտին տեւական խառնուքին վրայ ու նպատակ կար Նազիկը յղի ենթադրելուն մէջ<ref>ու նպատակ ենթադրելուն մէջ?</ref>:
Այս ամէնէն դուրս, Նազիկը հիւանդ էր, յոգնութեան, անգործութեան հիւանդութեամբ մը:
Ամբոխին թուքը ուղղակի հոգիին մէջ ընդունած՝ անիկա դժուարութիւն կը կրէր վերագտնելու համար իր մէջէն շիջած կորովը, կեանքին փաթթուելու համար անհրաժեշտ բազկի ուժն ու վճռականութիւնը: Օտար եւ թշնամի էին իրեն զինքը շրջապատողները: Ու այս տրամադրութիւնը չէր սքողուած: Անոնց քամահրանքը վերապահում կամ խնայել չունէր: Ամէն բառ, որ իրեն կ՛ուղղուէր, ինքնաբերաբար խիստ ու դաժան կը դառնար յարձակողին շեշտին մէջ: Արեգ հարսն անգամ չար, սարսափախառն ձեւ մը ունէր խօսելու: Ան՝ որ քարերու հետ խօսած ատեն իսկ, քաղցրութիւն կը թափէր անոնց վրայ: Վռնտուած իր գերդաստանէն, անոնց<ref>անոնց? անոր?</ref> ատելութիւնը ամբարած իր քամբախտ գլխուն՝ անիկա հրուած էր հոգեկան մինակութեան: Ան չէր կրնար քնանալ, վասնզի իր արթնութիւնը գրեթէ նոյնն էր իր քունին հետ: Մշտական տարտամութիւն մը կը բռնէր անոր ներսը ու այդ միօրինակ տրտմութեան վրայ ինքզինքը ուրացած՝ անիկա չէր իսկ զգար, թէ կ՛ապրէր: Այսպէս առանձին ճակատագրին հետ, օգնութեան ոչ մէկ յոյսով, մեռնելու համար իսկ պահանջուած կորովէն լքուած՝ անիկա դէմքը ափերուն կը մնար ժամերով: Լացող պզտիկի մը պէս, աչքերը փակ, մեղմ կը հառաչէր, վախնալով ձայնէն, արտասուել իսկ ամչնալով:
— Ա՜խ, մամաս, մամաս...
Թող ելլէր Հայրապենց Նազիկը իր գերեզմանէն, քիչ մը աչք նետէր իր զաւկին սա անկարելի մենութեանը, որբութեանը վրայ: Թող մօտենար անոր մօր մը պէս, ու անոր կարկամած, պարապէն իսկ վռնտուած բազուկները առնէր իր կուրծքին վրայ: Ու անոր հրաշալի մարմինը գրկէր ու պագնէր, հասկցնելու համար անոր, թէ ի՛նչ ըսել է մօր գիրկը:
Քանի՜ – քանի՜ անգամներ Նազիկին կու գար այս մտապատկերը: Անիկա կը խօսէր մօրը ստուերին հետ ու կ՛ըսէր անոր աւելի խորունկ ու ծածուկ բաներ: Յետոյ կը տրտմէր, անյատակ լքումով մը, ինքզինքը ձգած կեանքի լուսանցքին, թողլով, որ ուրիշներ ուտեն, ապրին, ու սիրեն: Ու նախատե՜ն զինքը:
Մեռնի՜լ: Բայց ինչո՞ւ չէր մտածեր ատոր: Ի՞նչ թաքուն սպասումներու գինը դեռ անդամալոյծի մահիճին մէջ կը գամէր անոր հոգին: Ու երանի կու տար մօրը, որ ա՛լ չէր տառապեր: Մարդիկ կրնային հայհոյել անոր մեղքին, բայց չէին հասներ խանգարելու անոր հանգիստը:
Անիկա անպաշտպան էր նորէն իր զգայարանքներէն: Մեղքը անոր վրայէն սրբած, տարած էր զգաստ այն բանը, շնորհը, որ կիները կը հովանաւորէ ու այրերուն մօտ անոնց առթած ցանկութիւնը կը կառավարէ: Բացի հօրեղբայրներէն, անիկա բոլորին համար ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref> փողոցի պոռնիկ մըն էր: Ու չէին խպներ իր հօրեղբօրորդիները անոր ներկայութենէն՝ ըսելու եւ ընելու համար կիներուն առջեւ աններելի խօսքեր ու ձեւեր: Ազգականները լիրբ էին իր քով: Ասկէ զատ պատահական մարդեր անոր ներկայութեանը կ՛ըսէին հայհոյութիւններ, բառեր, որոնց մասին այնքան զգուշաւոր են իրենց պարագաներուն հետ:
Իր լրջութիւնը, չկարմրիլը, բերնին չտալը կը գրգռէին իր շրջապատը: Հայրապենց հարսները անտանելի էին իրենց անսպառ անէծքներովը, անպատկառ հայհոյանքներովը: Կատղած ու իրարմով գօտեպինդ՝ անոնք ակիշը կը տաքցնէին օջախին մէջ ու կը սպառնային ատով խարանել անոր ծննդական գործարանները, այտերը, ծիծերը, բզկտելու համար մեղքին այդ հանգոյցները: Բայց անտանելի էին մանաւանդ անոնց խրատները, անոնց կեղծաւոր «սուտ ճգնաւոր» գորովանքը, առաքինութիւնները, տունին – տեղին իրենց կապերըը, երբ պատմէին, ծուռ նայուածքի մը երկսայրի անկիւնին մէջ թխմելով զինքը.<ref>վերջակէտ սրբագրուած՝ միջակէտ</ref>
— Հեռու տունէ, հեռու սրբութենէն -
Չէին մոռնար աւելցնելու անմիջապէս որ անոր անունը օրինակի մը համար դրուէր բամբասանքի տախտակին ու ծեծուէր
Անիկա լքուած էր բոլորովին իր ամուսինին հոգ չէ թէ դիւրաբեկ ու տարտամ իսկ պաշտպանութենէն: Կարմիրենց աղջիկները սոթտուած իջեր էին հրապարակ ու կ՛ուրանային գալիք ժառանգը, որուն մասին տեղեկութիւն իսկ չունէր Նազիկը: Ջերմուկներուն մէջ անոր էրիկը գտաւ ժամանակաւոր դադար մը: Տաքութիւնը քիչցաւ ու ախորժակը դարձաւ իրեն: Անիկա փուշի վրայ նստած կը կարծէր ինքզինքը: Բայց քաղաքին մեծ բժիշկները համոզեցին զինքը: Պէտք էր սպասել:
Մայրը իր բոլոր եռանդովը ընդդիմացաւ Նազիկը բերել տալու գաղափարին: Գործածեց բժիշկին հեղինակութիւնը եւ դիմեց դարձեալ Աստուծոյ: Իր թշուա՜ռ աղօթքը: Իր բերանը վրայ չէր երթար իր ուզածը բանաձեւելու: Ու կը սարսափէր իր տղուն առողջութենէն՝ որքան կ՛ընկճուէր անոր մահուան հեռապատկերէն: Անիկա արտօնեց մէկ – երկու կառապաններ, որ ներկայանան տղուն: Լուռ մտիկ ըրաւ<ref>ըրաւ? ըրին?</ref>, առանց որոշակի հասկնալու Սահակին յանձնարարութիւնները, բարեւները, որոնք Նազիկին հասցէին կը տանէին անոր սրտին բարեւները: Անտեղեակ ողբերգութեան՝ անիկա ժամերով կը խօսեցնէր եկուորները, որոնք դուրսէն խրատուած՝<ref>յաւելում բութի</ref> կ՛ըսէին անոր փափաքածները միայն:
Անիկա անպաշտպան էր նոյնքան ինքնիրմէն: Իր շուրջը եռացող կեանքը, իր երիտասարդութեան ամէնէն խենթ ձայները իրեն մէջ կը հնչէին ու կ՛արձագանգէին, դղրդելով անոր արդէն խախուտ հոգեյատակը: Ցանկութիւն ու կիրք չէին այդ խուլ մղումները: Իր միսերուն պարտադրուած այս գերութիւնը իր հակահարուածովը դժնդակ կը դառնար: Ինք կար, իր միսերուն բազմաղբիւր լեզուներուն մէջ: Բայց կը դադրէր, երբ կը մտածէր: Ու այսպէս նետուած աջ ու ձախ, էրիկ մարդոցմէն անհուն զզուանքով մը հեռացած, բայց բիւրաւոր լարերով, անտես ու խեղճ լարերով դէպի անոնք քաշուած՝ անիկա կը թրջէր իր անկողինը արցունքով ու քրտինքով:
Ու անմխիթար էր անիկա իր սիրածին վտանգովը:
Այդ ամբողջ թշուառութեանց ընթացքին, վայրկեան մը իսկ չտարակուսեցաւ իր սիրոյն մեծութեանն ու արժէքին վրայ: Հպարտ էր այսքան փորձանքներու գնով իր նշանածը գրաւել կրնալուն: Ու Զաքարենց Զաքարը իրեն համար դարձաւ այն անորակելի բանը, որ մեր սիրտն է<ref>սիրածն է սրբագրուած՝ սիրտն է?</ref> մենէ դուրս: Որուն անուն կը փնտռենք ու չենք գտներ: Զոր կը շփոթենք մեր սեփական անձնաւորութեան հետ: Հարիւր անգամ վճռած էր անոր երթալ: Լեռը թէ դաշտը, հոգ չէ:
Բայց հարիւրապետին վիրաւորուիլը միանգամ ընդմիշտ անկարելի կ՛ընէր անոր երազները: Աւելի հեռաւոր նահանգներու մէջ սկսած հայկական շարժումները իրենց անդրադարձը կը բերէին արդէն իսկ շփացած գեղին վրայ: Հարիւրապետը մեծ դիւրութեամբ յաջողած էր ասպատակին արարքը ներկայացնել յեղափոխական երանգի տակ: Ու երրորդ օրը՝ սարսափով ու ջախջախուած գեղացին տեսաւ վաշտ մը զօրք, իր բոլոր կազմածներով, որ անցաւ գեղին մէջէն, սուինները անցուցած հրազէններու ծայրէն<ref>ծայրէն? ծայրին?</ref>: Ջախջախուած՝<ref>յաւելում բութի</ref> վասնզի այդքան բազմութիւն անակնկալ էր իրեն: Թուրքերը այդ գեղերուն մէջ երեւալու ձեւ ունէին:
Փակուեցան բոլոր դուռները: Հանուեցան պահծու զէնքերը: Թափուեցան ջուրի խողովակները գնդակի պատրաստութեան: Ամէն մարդ մոռցաւ Զաքարը: Ժողովրդային երեւակայութիւնը միջամտեց ու խուլ սպասումը, տղու ու կնկան հոգը, թուրքերուն ձեռքով չջարդուելու բարբարոս վճռականութիւնը փոխն ի փոխ ըրին ամբոխը նկուն կամ յարձակող: Հայկական նահանգներուն ողբերգութիւնը դեռ չէր կոտրած այս մարդոց հոգիները:
Բայց թուրքերը լրբացան: Փողողներուն մէջ հասարակ զինուորները սուին կը շարժէին պահուըտած կիներու երեսին՝ դէպի անոնց պատուհանները երկարելով հրազէնները: Անոնք զօրակոչի օրերուն իրենց անասնութեանը դարձան, դուրսը, ծառերուն ու մենաւոր մարգերուն ու մարագներուն ու ջաղացներուն վրայ գործադրելով իրենց ցեղին գերազանց ձայնը<ref>գործադրելով գերազանց ձայնը?</ref>: Գիշերով մտան տուները, խուզարկութեան պատրուակին տակ, ու ըրին իրենց վայլող գազանութիւնները: Անհատական քանի մը բողոքներ պատժուեցան ամենավայրագ անգթութեամբ մը: Կրակի բռնուեցան ու բռնկուեցան երկու տուներ, ուրկէ հրազէն արձակուած էր: Ու անոնց բնակիչները շղթայակապ ղրկուեցան կեդրոն:
Մօտ էր ընդհանուր խլրտումը, երբ գեղացիին թախանձանքներովը Հայրապենց Հաճի Անդրանիկը, զարտուղի ճամբաներէ, հոգին տոպրակը դրած, հասաւ կառավարութեան կեդրոնը, համոզեց գայմագամը, ներկայացուց իբր իրազեկ Զաքարին պատահարը, ամօթէն կրակ կուլ տալով ու յաջողեցաւ առաջքը առնել ահաւոր պատահարներու:
Շաբաթ մը տեւող այս սարսափները մոգական գաւազանիկի մը հարուածովը կարծես դադրեցան: Հաճի Անդրանիկը Աւետարանի ու լուս հաւատքի վրայ երդում ըրած էր Զաքարին մարմինը կամ գլուխը յանձնել կառավարութեան: Ու վաշտը քաշուեցաւ: Իբր հսկող կը մնար հարիւր հոգինոց ջոկատ մը, որ գիւղին գլխաւոր անցքերուն վրայ բաժնուած, կը քննէր մտնողն ու ելլողը: Բայց որուն գլխաւոր նպատակն էր Զաքարը:
Ու գեղը բաժնուած էր երկուքի: Հարուստները, չէզոքները, թուրքերու հետ լաւ կապ ունեցողները յայտնի ու անկաշառ<ref>անկաշառ? անկաշկանդ?</ref> քննադատութիւնը կ՛ընէին ասպատակին, որ պատճառ եղած է այսքան արիւններու, ծախքերու, գեղին գլխուն այսքան փորձանքներու ու տակաւին ով գիտէ գալիք ի՛նչ աղէտներու: Կը ծաղրուէր լրբութեամբ, բաց բառերով անոր էրիկմարդութիւնը, անոր անըմբռնելի տղայութիւնը «Աստուծով ու օրէնքով» իրեն ինկող<ref>ետին ինկող սրբագրուած՝ իրեն ինկող</ref> կնիկը իր ձեռքով վռնտելէն, անպատուելէն յետոյ, զայն ուրիշին յանձնելու, ու հիմա անոր «կրունկները լիզելու» ինչպէս կը գոռար երգին տունը, չէրէզ ներու սենեակին անկողինին պատկերը յիշելով:
Ու կը սրբացնէին Նազիկը, որ կը շահէր այս դերերու շրջումէն: Անիկա կը դասուէր շարքը «ծոցի գիշերուան» դժբախտ զոհերուն: Ու Զաքարը կը մտնէր շարքին մէջը անճարակ փեսացուներուն:
Այս կերպ մտածող այրերուն կ՛աւելնային կիներն ալ, որոնք զօրքերուն ներկայացուցած վտանգը կը խոշորցնէին ու կ՛անիծէին «պատճառ եղողները» Ու տակաւին Հայրապենց գերդաստանը, որ ճակտին վրայ առաջին գիծը կը բռնէր ու պատասխանատու եւ երաշխաւոր եղած էր կառավարութեան հետ:
Բայց հալածական հերոսին հետ, իրենց գլխուն գնովը կապ հաստատել ուզեցին ուրիշներ, որոնք որ մինչեւ այս խստութիւնները անտարբեր եղած էին: Անոնց համար վտանգը փնտռուած առիթն էր, իրենց համբաւը կերտելու յարմարագոյն ու խիզախ կերպը, ինչպէս ըրած էին երէցները, ծխախոտի մաքսանենգութեան ճակատումներուն: Հատիկ – հատիկ քաշուեցան լեռը, ստուարացնելու համար ասպատակային խումբը:
Զաքարին համար անօգուտ այս շարժումը գեղը կը դնէր ստոյգ կրակի մէջ: Տեսաւ անիկա վտանգը ու հեռացուց այդ տղաքը: Ու լեռնէ լեռ, միս – մինակը, անիկա իր ետեւէն պտտցուց ոստիկանները, հեքիաթներու վայլող իրադարձութեանց մէջ, միշտ ազատելով իր կաշին: Խնայեց զինուորներու, սպաննելով անոնց ձիերը, խորտակելով անոնց հրազէնները, առանց երեւնալու:
Ու մեծցաւ անոր համբաւը ու մտաւ երգին մէջ: Բայց անիկա ցոյց տուաւ անկարելի մեծանձնութիւն Հայրապենց խումբերուն դէմ, զանոնք չորսը եւ հինգը մէկ զինաթափ ընելէ ետքը, ողջ – առողջ<ref>յաւելում միացման գծիկի</ref> գեղ ղրկելով.
— Գացէք բարեւ ըրէք կնիկներնուդ...
⁂
Լուսնկայ գիշեր էր:
Հայրապենց Նազիկը ճամբայ ինկաւ դէպի Զաքարին թաքստոցը:
Գլուխը լաւ մը փաթթած սեւ շալով, սեւ ֆիսթան ի մը ակամայ վստահած իր մարմինը, անիկա ընտրած էր ամէնէն դժուար գիծը, տղուն հասնելու: Հակառակ իր տագնապին՝ չէր յաջողած էրիկ մարդու տարազ մը ճարել, գիշերային այդ արշաւին համար: Այնքան քիչ էր ժամանակը առջին:
Այդ գիշեր, շատ ապահով լրտեսի մը ցուցմունքով, Հայրապեեց տղաքը տեղեկացած էին Զաքարին ժամադրավայրը: Ու վճռուած էր, արեւածագէն առաջ, հաշիւը մաքրել Զաքարենց Զաքարին:
Դաւադրութեան մօտ բան մըն էր կատարուածը: Հակառակ իրենց ասպետական վարժութիւններուն, անոնք պարտաւորուած էին դիմելու այս անարգ եղանակին: Կառավարութիւնը կաշառքի աղբիւր էր դարձուցած անոր գլուխը: Բոլոր ալ զզուած էին այս օրերով դիմացող լարուածութենէն: Դժուար էր ուրիշ կերպ: Զաքարին չափ նշան առնող ոչ մէկը ունէին իրենք:
Մութը իջնելէն յետոյ, երբ անցորդներուն քայլերը ցանցառացան փողոցներէն, Հայրապենց տղաքը, մէկիկ – մէկիկ, երկար տառատոկներու տակ ծածկելով իրենց մարմինները, հաւաքուեցան ամճայ ին տունը: Մտած ատեննին բոլորն ալ մռայլ էին ու կիտուած յօնքեր ունէին: Պեխերը հազիւ քրտնած տղուն երեսէն քացախ կը կաթէր: Բայց երբ ելան սրահ, ինկաւ այդ ձգտուածութիւնը: Անոնք եղան զուարթ, վճռական ու կատակող իրարու հետ, ինչպէս կը պատահէր ատիկա, որսի ելլելէ առաջ, քանի մը բերան օղի կուլ տալէ ետքը: Անոնք բերած էին իրենց կիներն ալ ու թխմելով զանոնք օճախով սենեակը, կը բարձրանային երկրորդ յարկը, կը պտտէին սրահին մէջ, սպասելով ուշացածներուն: Չէին խօսեր Նազիկին հետ, որ կը մտնէր, կ՛ելլէր, կ՛երթար ու կու գար՝ տեղ մը չսեղմուելով, բնազդաբար գուշակած ըլլալով այս հաւաքոյթին հեռաւոր նպատակը:
Իր նայուածքը անպատմելի յուսաբեկութեամբ ինկաւ անկիւնին ինկած մարթին ներու խուրձին ու անվրէպ հոտառութեամբ թափանցեց դաւադրութեան: Ատոր կը նպաստէր ներկաներուն վայրկենական լռութիւնը, երբ մօտենար անոնց: Այրերը իրենց պիրկ գօտիներուն վրայ խաչաձեւ ձգած էին չորս փամփշտակալներ ու անոնց ստեղներուն մէջ տեղաւորուած փամփուշտները մահուան մատերու կը նմանէին:
Մոյկերը, նոր իւղոտած, թուխ փայլ մը կը խաղցնէին: Ու անոնց նայուածքին մէջ հզօր սարսափ մը կը հիւսուէր: Ոչ մէկ ատեն որսի համար այսքան միափող զէնք չէր հաւաքուած:
Նազիկ հազար կտոր կ՛ըլլար բառի ծուէն մը, թեթեւ ցուցմունք մը, նոյնիսկ գլխի անիմաստ շարժում մը որսալու այս մարդերէն, որոնք իրենց գունատ ծխամորճները իրարու երկարելով կը նորէին սիկառները ու կ՛անգիտէին զինքը:
Իր անձկութեան, մէջ անոր աղուորութիւնը զարկած էր երեսներուն դառն քաղցրութեամբ մը: Աղերսարկու իր աչքերը օգնութիւն կը հայցէին, առանց մէկու մը կարենալ նայելու: Յանկարծ ամփոփուեցաւ: Սանդուխին գլուխը տեսաւ նորեկ մը: Անփորձ երիտասարդ մըն էր, հեռուէն – հեռու ազգական, որ իր հօրը ողջուցը շատ կ՛երեւէր տունին մէջ ու դեռ այդ օրերէն չէր կրնար<ref>վեր կրնար սրբագրուած՝ չէր կրնար</ref> տանիլ իր նայուածքը, կրակ դառնալով իր բիբերուն սեւեռումէն: Մոռցեր էր անիկա իր փորձանքներուն մէջ ու հիմա յայտնի խռովքով մը հետեւեցաւ անոր քայլերուն: Տղան նայեցաւ անոր, նոյն տարուած նայումով մը, դողդղալու պէս զգաց ինքզինքը ու քաշուեցաւ քիչ մը բաց անկիւնը, իջնելով ծունկերուն վրայ: Մօտն էր սափորը: Բան մը ըրած ըլլալու համար ձեռքը երկարեց այդ մեծ սափորին ու վերցնելով գետնէն տարաւ շրթներուն: Նազիկը բաժակը ձեռքը մօտեցաւ: Վար առաւ բերնէն սափորը, ընտանի ու պահանջող յանդգնութեամբ, լեցուց անկէ բաժակը, կռնակը տուած ամբոխին ու աչքերը, շեշտ տղու աչքերուն, կամացուկ, բայց սրտանց, աւելի ժպիտովը քան շրթունքներովը, հարցուց.
— Ո՞ր դին է որսը:
Այդ հարցո՜ւմը: Տարտամ ճրագին տակ, ժպիտին հետ հիւսուած ու զգլխանք եղած այդ ձայնը, որ երես ու աչք է միանգամայն: Տրտում երիտասարդը չզննեց նոյնիսկ իր շուրջը: Աղմուկը բաւական խոշոր էր ու նիւթն էր ձիթապտուղի բերքը, որուն քաղը պիտի սկսէին յառաջիկայ շաբթուն:
— Գէլուն – Բունը – պատասխանեց անիկա, նոյնքան կամաց, բայց սրտազեղ: Վստահ էր անիկա, թէ ոչինչով կը վտանգէր ծրագիրը, որուն գործադրութեանը համար կը գտնուէր հոս:
Անճառելի քաղցրութիւն ու հեշտութիւն միաժամանակ կարդաց անիկա աղջկան աչքերուն մէջ: Ու թրթռաց անիկա, ընկղմած ճառագայթի նման, անոր նայոածքին երախտագէտ զեղումէն: Ու տրտմեցաւ: Չէր խորհեր պատճառին:
Նազիկը իջաւ բան, կիներու սենեակին առջեւ: Զինքը վար նետող վստահութիւնը մէկէն հեռացաւ իրմէ: Որոշումէն առաջ իր մտքին ներկայացաւ անստոյգ իր գիտութիւնը: Իրա՞ւ էր իր ենթադրութիւնը: Գէլուն – Բունը ինչպէ՜ս կը նոյնանար Զաքարին հետ: Ու ահա միտքէն վերցուցին կարծես տարակոյսին մշուշը: Անիկա տեսաւ իր երեւակայութեան մէջ հռչակաւոր քարայրը, որուն քովէն անցեր էր օր մը, երկու տարի առաջ, ու կապած հոն աճող ծառի մը՝ իր մազերէն արձակելով, ժապաւէնի ծուէն մը: Հոն պատմած էին անոր աւանդութիւնը, որ մինչեւ այդ օրը ողջ կը պահէր տարիներ առաջ խարուկուած ասպատակի մը ոգին: Պատմութեան հերոսը ժողովրդական մարդ մըն էր, լեռ ելած ակամայ մայրասպան ըլլալուն ու զօրքերուն հալածանքովը վերածուած նշանաւոր աւազակի մը: Տարիներով կռիւ էր մղած, զօրքը ջարդած, խումբ վարած, յետոյ իր ընկերներուն կողմէ դաւադրութեամբ գինովցուած ու մատնուած զինուորներուն, որոնք առանց սպասելու իր արթննալուն, քարայրին մէջ հաւաքուած խոտերը, չոր ոստերը վրան դիզած ու եփած էին զայն: Գեղը վրդովուեցաւ ոճիրէն: Մեղսակիցները պատուհասուեցան աստուածային կարգադրութիւններով, բայց աւազակին յիշատակը վերապրեցաւ: Ժողովուրդը մարտիրոսի մը պէս ընդունեց անոր ոգին, որ կ՛երեւար սեւ, ածխացած կմախքով մը ու կ՛երթար լուացուելու դէմի ջուրին մէջ: Աւանդութիւնը քանի մը հրաշախառն բուժումներով նուիրագործեց պատահարը: Այրուցքի ցաւին հզօր էր անոր ազդեցութիւնը: Ու թաքստոցին մերձաւոր ու մինակ սօսին սրբացաւ ու պաշտամունք ընդունեց:
Բացի այդ հրաշալի հանգամանքէն, Գէլուն – Բունը (գայլի որջ) հռչակ ունէր իր գազաններովը: Խորունկ ձիւներով, գեղը պատող բլուրներու միահեծան սաւանին վրայ, կիրճի այդ կէտին, կու գային կոկոզելու գայլերու վոհմակները ու կ՛ոռնային անվերջ ու մռայլ: Ան սահմանը կը կտրէր գեղին<ref>ջնջում բութի</ref> շունչով ջերմացած հողամասին ու միւս, Աստուծոյ պատկանող ամայի բնութեան: Հոն կ՛երթային, իրաւ է թէ վախով, գարնան կէսերուն, հաւաքելու համար համեղագոյն թթուըշաղները, որոնք ժայռերու ծակոտիքին մէջ փափկացած փխրուն հողին վրայ իրենց մատնեձեւ կնիքները կը փռեն ու կը փնտռուին: Աղցան հաւաքելու համար իր միակ այցելութեան մէջ, Նազիկը վախով նայեր էր քարայրին ու խորհած ասպատակին ոգիին, որ կրնար բռնել իր դեղին մազերէն<ref>Ծնթ – դեղին մազեր — Ժողովրդական նախապաշարումը կը ծանրանայ մազերու եւ աչքերու գոյնին վրայ երբ ոգիներու շահատակութիւնները կը պատմէ Դեղին մազով աղջիկները մինակ աղբիւր չեն ղրկուիր քիչ մը շատ կանուխ Անոնց արգիլուած է ամէն գնով մութէն ետք ծռիլ ռուփի իւղի գուբերուն ներսը նայիլ հայելիներուն ապակիներուն</ref> ու տանիլ զինքը: Ու մոռցեր բոլորովին:
Ու կ՛երթար Նազիկը:
Զոյգ էին ճամբաները, որ հոն կը հանէին: Առաջինը՝ լայն ու ապահով խճուղին, որ գեղին կռնակին վերջին ոլորք մը դառնալէ յետոյ, կը ձգուէր դէպի արեւելք, կը կտրէր մեծ մարգագետինը, մշտապէս մակաղուած, ամառ թէ ձմեռ, առնուազն<ref>առնուազն?</ref> գնչուներով, ու կը շուլլուէր սարը: Ամբողջ միակտուր ժայռ մըն էր այդ բլուրը, որուն գրեթէ մարմարի չափ մաքուր կողին վրայ ճամբան կը դառնար ու կը դառնար, տասնէն աւելի ոլորքներ հիւսելով բարակ բուսականութեան մը քմայքին ընդմէջէն: Բարձրագոյն ոլորքը, որով սարահարթին առաջին ոտքերը կը կապուէին, գեղին կողմը վերադարձ մը կ՛ընէր: Գէլուն – Բունն էր հոդ: Խճուղիէն դէպի քարայրը, սօսին, աղբիւրը՝ այծի ոտքերով մէջտեղ եկած կածան մը<ref>ջնջում ստորակէտի</ref> կապ մը կը քաշէր: Աղցընուորներուն, հիւանդներուն ուխտովներուն բնական ճամբան էր ատիկա: Երբեմն, շատ ձիւնի տարիներուն, որսորդները, խանդավառ ու քաջ, փոխանակ հետեւելու խճուղիին մանուածապատ գնացքին, կը խուժէին վերէն, կիրճին եզերքէն, գլտորելով, գոռալով, բայց անվնաս: Ձիւնը կը պաշտպանէր անկումները: Շատոնց է, որ մոռցուած էր, լաւ օդերուն, կիրճին շրթներէն բարձրացող կածանին շահագործումը: Ու գիշեր ատեն, անխուսափելի էր խճուղին: Նազիկը գիտէր ատիկա: Երկրորդ ճամբան՝ սարը փորէն կիսող հեղեղատն էր, որ վերերը նիհար, հետզհետէ հեղեղին ուժովը կը խորանար: Աղբիւրին հազարդարեայ ողողումը, անձրեւներուն հսկայ ժանիքներն ու փուշերը պեղած էին քարին միսին վրայ այդ խրամը ուղիղ գծով մը: Կէս քիլոմեթր երկայնքով այդ փորուածքը ունէր բեկումներ, ոստումներ, ծաւալումներ, բոլորն ալ արդիւնք ապառաժին կազմին մէջ օտար քարերու կղզեակներուն:
Գեղեզերեայ տուները, մանաւանդ ճամբաներու խաչաձեւման կէտերուն, անանց [ ան ] ելի<ref>անանցելի? անանցանելի?</ref> են գիշերուան որոշ պահերուն, պահապան շուներու արձակումէն յետոյ: Անոնք մռլտացին ու խոշոր հաջեցին Նազիկին ետեւէն, իրենց շղթաները խածկրտելով: Գեղէն դուրս ամայութիւնը կատարեալ էր: Չմտածեց իր մարմինին հզօր<ref>հզօր?</ref> վտանգին: Չմտածեց ոստիկաններու, աւազակներու, ոգիներու, որոնց իշխանութիւնը բացարձակ էր կոխած հողերուն վրայ: Մինչեւ սարին ոտքը, զառիվերը, խախտած իր ընդերքին մէջ, կը ներկայացնէր յաւելեալ խաւ մը, ցեխոտ ու լպրծուն: Իր գնացքը մոլորեցաւ ու քանի՜ անգամ ցեխի պլլուելու վախովը մնաց շնչասպառ: Կարճ ըլլալու համար՝ ան լքած էր ուղիղ ճամբան: Պարտաւորուեցաւ վերադառնալ ու հետեւիլ կանոնաւոր ուղիին: Կամուրջին մօտ, որմէ կը սկսէր հեղեղատին մարմինը, անիկա կեցաւ ետին նայելու: Խաղաղ ու գեղեցիկ ճամբան գեղ կ՛երթար, ընտանի թեթեւութեամբ մը: Այն կէտն էր, ուր գեղ դարձողին համար պատկերը կը սկսի իր տունին: Ասդին՝ անծանօթ ու հեռուները մխուող խճուղին, որ գեղէն իր բաժանումովը տրտմութիւն ու տեսակ մը մահամերձութիւն կը ստեղծէ: Կամուրջի տակէն ջուրի մը մեղմ հեծկլտուքը:
Նազիկ փորձուեցաւ ուղիղ ճամբէն: Բայց մեղադրեց ինքզինքը: Հայրապենց տղաքը էրիկ մարդու իրենց քայլերովը պիտի հասնէին իրեն: Մարդոց այս հանդիպումին հետ իր միտքը անգամ մը եւս խռովելէ յետոյ, տեսաւ ուրիշներու, պատահական սայլորդներու, անտառի պահապաններու, ոստիկաններու հանդիպումն ալ: Այդ վախը զօրացուց իր տկարացած կորովը: Խաչը հանեց, ջերմեռանդ ու վճռական ու իջաւ կամուրջին տակը: Ջուրը թրջեց անոր մինչեւ կոճերը: Աշնան կէսերուն, առաջին խիստ ցուրտերէն ետք, ջուրերը պաղ էին, մօտ սառելու:
Անիկա զգաց, որ իր ոտքերը հեղուկին մէջ փոխանակ մսելու, կ՛այրէին: Զարմացած երկնցուց ձեռքը, որ պաղեցաւ: Անցաւ կամուրջը, խարխափուն ու կորաքամակ: Անմիջապէս կը սկսէր հեղեղատին առաջին հանգրուանը, շեղ մակարդակի մը մեծատարած, բայց տանելի հակումովը: Ժայռին երեսը հեռու էր ողորկ ու միակերպ ըլլալէ: Ջուրը կերած էր<ref>կեցած էր սրբագրուած՝ կերած էր</ref> անոր շատ մասերը ու ծաղկոտ երեսի մը պէս փոսիկներ ցանած վրան: Քանի մը հաստատ ու ակռայով ու բազուկներով պաշտպանուած քայլեր զինք առաջնորդեցին բացատի մը: Ժայռէն փրթած քարի մը յատակն<ref>յատակին սրբագրուած՝ յատակն?</ref> ըլլալու էր ատիկա, լեցուած սիկով ու կարծրացած: Հանգիստի բնական զգացում<ref>զգացումով սրբագրուած՝ զգացում</ref> մը, իր ոտքերէն, ծաւալեցաւ իր էութեան խորերը մինչեւ ու չես գիտեր ինչո՞ւ յիշեց Մորմիկ աղբիւրը<ref>աղբերը սրբագրուած՝ աղբիւրը</ref> ու անոր բարի հանգստարանը: Թօթուեցին զինքը մազերէն մինչեւ եղունգները: Այդ գիշերէն ասդին կեանքը ինչե՜ր<ref>ի՛նչեր սրբագրուած՝ ինչե՜ր</ref> էր տեղացեր իր գլխին: Ինչո՞ւ ջուրը այդ գիշերը չէր առած զինքը: Կամ ինչո՞ւ ջաղացքին մէջ արթնցեր էր: Առաջին անգամն էր, որ մահուան<ref>ջնջում բառի՝ իր</ref> ծարաւը զօրաւոր եւ իրաւ էր իր մէջ: Այս գիտակցութիւնը թէ՛ քաջութիւն, թէ՛ լքում կը բերէր իրեն: Մահուա՞ն կ՛երթար: Դէմի խճուղին դասական ճամբան էր Աղուընակ – Քարին, զոր յստակ մտապատկերեց այդ վայրկեանին, ահաւոր ու շքեղ իր փեռեկտումին մէջ, բանալու համար բազմահարիւր գրկաչափ խորութեամբ անդունդը իր որովայնին: Իր յուզումը կ՛ազդէր իր շունչին: Հարուստի աղջիկ, արգիլուած դաշտէն ու արտէն, անիկա վարժութիւնը չունէր բուռն ճիգերուն ու կը հեւար իր շարժումներէն: Չկրցաւ չդառնալ առջին: Գեղը չկար: Այսինքն՝ անոր տուներուն մեծ սնտուկները հալած էին: Բայց փոխարէն լուսնով աղօտած ստուերայնութիւն մը կը ձգձգուէր քիչ մը ամէն ուղղութեամբ: Ատկէ զատ հոս ու հոն նետուած լոյսի կտորներ, դեղին ու դողդոջ, մարդկային տարրը կը ցուցադրէին: Այս նշուլումները ամբողջովին վերադարձուցին զինքը կեանքին, գեղին: Ու զարմանալի արագութեան մէջ հասկցաւ ինչ որ տարիներու հոլովում մը դանդաղ կը դիզէ մեր մէջ – խոշոր, դժբախտ, երբեմն քաղցր երազ մը, այդ կեանքը ըսուածը, որուն կը նայիս, որուն նայեցան բոլորը ու այդքան: Քով – քովի բոլոր հոգերը, բայց իրարմէ օտար: Քով – քովի մայրն ու տղան, որոնց սիրտերը թերեւս նոյն կշռոյթը կը զարնեն, բայց որոնց հորիզոնները կը ձեւուին հակադիր կիսագունդերէ: Քով – քովի էրիկն ու կնիկը, նոյնիսկ միս – միսի, բայց որոնց մորթին տակէն հոսանքներ կը մեկնին անծանօթ ակօսներով, գուցէ հակադիր զառիթափերու: Ու մոլուցքը, որ այդ տանիքներուն տակ եփ կու գայ մեր միսերուն ամանին մէջ: Ու զրկանքները, որոնք ապրիլը այնքան դժնդակ, այնքան անիմաստ կ՛ընեն: Հոն էր ինքը, քիչ առաջ: Մասնիկ մը այդ անհասելի<ref>անհաս[ան]ելի? անասելի?</ref> եռուզեռին մէջ,<ref>վերջակէտ սրբագրուած՝ ստորակէտ</ref> իր սիրտին վրայ իր երազին դիակը պարտաւորուած տանելու: Իր փափաքներուն ու երիտասարդութեանը անագորոյն բանտապահը: Որ դպաւ կեանքին, բայց չվիրաւորուեցաւ<ref>չվիրաւորուեցաւ?</ref>: Որ փնտռեց ու արիւն գտաւ: Որ սիրեց ու թոյն ու թուք կուլ տուաւ: Ինչո՞ւ կը խորհէր այս ամէնուն: Ինչո՞ւ հետզհետէ իր մեղքը, աղտերը, ամբոխին դիզած բորբոսը կը թափէին իր վրայէն: Ինչո՞ւ իրեն համար բոլորովին նոր, խաղաղաւէտ ազատութիւն մը կը ծաղկէր իր ներսը: Ինքնաբերաբար դարձեր էր թաքստոցին կողմը: Կարծեց թէ ուշացած էր: Ուզեց ելլել: Չէր կրնար: Զինքը կը մղէին դիտելու գեղը, զոր ա՛լ պիտի չտեսնէր: Ու տուները ելան քիչ առաջուան իրենց անորոշ կուտակումներէն: Հիմա ձեւ ունէին: Ու մութը կ՛եղծէր<ref>կ՛իջնէր սրբագրուած՝ կ՛եղծէր</ref> անոնց գիծերը ու կը վերածէր դագաղներու, իրարու ետեւէ իրարու փակած: Չէ՞ որ անոնք կը թաղէին, իրենց խեցիէ վերմակներուն տակ, մարդերուն զրկանքը, անըմբռնելի ողբերգութիւնը: Չէ՞ որ անոնք դագաղներ էին ու պիտի ըլլային բոլոր այն թշուառագոյն էակներուն, որոնց սիրտ մը, հոգի մը տրուեցա՜ւ: Այդ բարձրադիր գերեզմաններուն ներքին դժո՜խքը: Ու կը թրթռար անիկա: Մինակ Հայրապենց Հաճի Ստեփանին տունը աշխարհք մը դժբախտութիւն ըսել էր: Կարծես մռայլ այդ խորութիւններէն, տունէն ու տուներէն, ստուերը բզկտելով, մարդոց յուզումները կ՛երկարէին իրեն, կրակէ գիծերու նման խարանելով իր հոգին:
Այս մտալլկանքը հազիւ քանի մը վայրկեան տեւած էր: Ու Նազիկը կ՛անգիտանար անոր աղբիւրը: Հով մը եկաւ: Անոր դադարին հետ ջուրի փոքր աղմուկ մը, որ խանգարեց մութէն հոսող այս մտածումներուն ու պատկերներուն թաւալումը: Աւելի՛ն. տեղաւորեց գիծէն մեկնած անոր զգայարանքները: Կրցաւ տեսնել, լուսնին հաստ փայլովը, գեղ մտնող ճամբան, որ շողշողուն երիզ մըն էր, ու յստակ, տեսանելի ըլլալու չափ,<ref>յաւելում ստորակէտի</ref> գեղ դիմող ճամբորդները: Ու կային: Անոնց լռիկ գնացքը խռովեց կրկին իր ջիղերուն արդէն գերագրգռուած սարքը<ref>շարքը սրբագրուած՝ սարքը</ref>: Մացառները տեղ կը փոխէին իր գլխուն շարժումներուն հետ, աջ ու ձախ քալելով: Բայց կը կենային, երբ դադրէր [ շարժելէ ]<ref>յաւելում բառի՝ շարժելէ?</ref> գլուխը: Հովը կրկին: Անոր փայփայանքին ու քիչ մըն ալ կծու ասղնտուքին տակ խելօքցաւ ճակատը: Մտածումները պարզուեցան բոլորովին: Մացառները հաւասարապէս գամուեցան իրենց թանձր ոտքերուն վրայ: Ու ճամբան մտաւ իր անզգած փողփողումին մէջ, զոր կը սփռէին սայլերու անիւներէն քակուած արահետները, իրենց հեղուկ իրաններէն: Ու լռութիւն: Յայտնի էր, թէ Հայրապենց տղաքը դեռ տունէն չէին բաժնուած:
Մէկէն քալեց: Ո՞վ էր զինք դրդողը: Սարը կը շարունակուէր իր արմատին հակումովը: Ջուրը փոս – փոս բռնած էր<ref>բռնած էր? բանած էր?</ref> անոր կռնակը, բնական կոխան ընծայելով բարձրացողին: Ատկէ զատ ապառաժին խմորին մէջ գունդ – գունդ փակած քարեր՝ ձեռքերուն իբր կռուան կը ծառայէին: Նազիկ գտած էր իր շարժումներուն լիութիւնը: ու արագ – արագ հեւքով ու ոստումով, կտրելով բաց այդ մակարդակը, մտաւ բուն խրամին մէջ:
Կիրճին խոնաւ պաղը դպաւ իրեն ու անցաւ, թերի<ref>թերի? թեթեւ?</ref> սարսուռ մը միայն բանալով անոր կռնակէն: Քալելէ առաջ, ոտքո՞վը<ref>ոտքո՞վը?</ref> թէ ուրիշ պատճառով մը՝ խանգարուած զգաց լոռւթիւնը: Ձայն կար ու իրեն այնպէս եկաւ, թէ վարէն, խճուղիէն կը հասնէր անիկա: Բայց փոսը կ՛արգիլէր ճամբուն տեսքը: Յետոյ լռութիւնը վերադարձաւ, հովին հանգիստէն ետքը: Բայց շատ չանցած՝ կրկնուեցան նոյն զգայութիւնները, սկզբնական կարգովը: Ու չէր կրնար մտածել ու թափանցել գաղտնիքին: Խրամին պատերուն վրայ պզտիկ, անհամար շրշիւնները կը բուսնէին ու կը թռէին: Պզտիկ՝ ջուրին մէջ ընկղմումի ձայներ կը յաջորդէին իրարու: Ու պրկուած էր խեղճ աղջիկը գիշերէն, որուն հետ իր այս երկրորդ հանդիպումը այնքան չարագուշակ սկիզբ մը կ՛ունենար:
Խրամին մէջ ջուրը աւելի խիտ էր ու խոր: Տեղ – տեղ անիկա փոքր կոյտեր կը կազմէր, աւազանիկի մը պտոյտովը ու կը հասնէր մինչեւ ծունկերը, երբեմն աւելի վեր: Քանի՛ կը յառաջանար, ա՛յնքան կը վարժուէր հեղեղին յօրինած այդ տարօրինակ սանդուխին: Ամէն աստիճանի տակ, աւազանի մը չափ՝ աղուոր, կլորակ այդ ջուրը ինկած այդ փոսին մէջ: Անկէ վեր կռնակը քարի<ref>սարի սրբագրուած՝ քարի? ժայռի?</ref> մը: Երբեմն այնքան բարձր, որ չէր գրկուեր: Նազիկը կը պարտաւորուէր<ref>կը պատրաստուէր սրբագրուած՝ կը պարտաւորուէր</ref> լքել խրամը, մագլիլ անոր կողերէն, շուլլուելով ձեռք ինկած թուփին, նոյնիսկ փշուտ մասրենիներուն, ու կ՛անցնէր արգելքը: Խրամէն դուրս, լռութիւնը աւելի ընդարձակ կու գար իրեն, լեցնելով իրմէ վար մեծ պարապը, որ լիճը կ՛ըլլար հովիտին: Ու հով կար միշտ, ընդհատ ու նիհար, հեռուները պղտոր խժժիւնով մը դողալով ու լալով ցախենիներու կպչուն տերեւուտքէն երբ կ՛անցնէր: Անմիջապէս յետոյ սմբակներու խուլ տրոփ մը կ՛ուրուագծուէր վարերը, բայց կը կտրուէր հրաշքով: Իր վախը որոշ էր: Բայց չկրցաւ խորհիլ, թէ Հայրապենց տղաքը պիտի կրնային այդքան շուտ ձիեր ճարել ու կանխել փորձել զինքը:
Այս խուլ ու անորոշ անձուկէն զատ ոչ մէկ լուրջ տագնապ եկաւ կեցնելու իր վերելքը: Ո՛չ ոգիները, ո՛չ աւազակները, ո՛չ ոստիկանները, ոչ ալ իրեններուն կատաղութիւնը այցելեցին իրեն: Խրամին բոլոր քմայքները նուաճուեցան արտակարգ ըսուելու չափ յամառ իր արիութեամբը: Խենթերն ու սիրողները միայն իրենց մարմինէն այդքան ուժ կը ճարեն:
Ու սօսիին մութ ու թանձր տարածումը: Շունչը նեղցեր էր այսքան արագ իր ելքէն: Երբ կեցաւ րոպէ մը, իրեն այնպէս եկաւ, որ կը կենային իր բոլոր մասերը: Լքեցին զինքը իր ուժերը ու զգաց, որ ոտքերը մօտ էին կոտրելու: Ծունկերուն գունդին մէջ թանձր ասղնտուք մը, հեւք մը, շարժիլ չուզելու կամք մը լրացուց թմբիրը: Յանկարծ իրեն այցելեց կրկին ջաղացքին գիշերը ու անոր ահաւոր ճամբան: Իր ամբողջ կորովը հաւաքել փորձեց ու չկրցաւ: Կարծես իր հոգին թափեցաւ իրմէ, ինչպէս կը թափի կոտրած գաւաթէ մը անոր իսկութիւնը: Մօտ էր նուաղելու, երբ հովէ մը ետք ձիերու դոփիւն մը նորէն անցաւ ոտքերուն տակէն: Զարհուրած՝ նետեց իր մարմինը աւելի առաջ: Զաքարին մօտութիւնը, անոր գլխուն կախուած վտանգը տասնապատկեցին իր կորովը: Ինչպէ՞ս հասաւ մինչեւ սօսին: Ինչպէ՞ս գտաւ քարայրը: Ատոնք կատարուեցան իր գիտակցութենէն դուրս ճամբաներով:
Երբ քարայրին բերանը կիսովին փակող մայրիի ասեղոտ ճիւղը վերցուց, ու գլխուն տեղ մը ճարեց, ներս մտնելու չափ, ծուխի խոնաւ ու ջերմ հոտ մը զարկաւ երեսին: Ծխախոտի, կերակուրի, մարդկային մարմինի խառնուրդ բոյր մըն էր ատիկա: Դիտուած է, որ կիները, մանաւանդ երիտասարդ կիները, աւելի շուտ ու դիւրաւ կը զանազանեն այդ ծորումը մարդերու հոտին: Բայց մութը շատ աւելի սեւ էր ներսը: Վախցաւ ու մնաց: Ուզեց խախտել ճիւղը, մատները մոմի պէս կակուղ էին, ու ցուրտէն թէ յուզումէն ընդարմացած՝ չէին բռներ:
— Կաղուեր են<ref>Ծնթ – կաղուիլ – կ՛ըսուի թմրային այն վիճակին զոր կ՛ունենան մեր մատները երբ ցուրտէն ընդարմացած՝ չեն շարժիր</ref> – մտածեց անիկա: Յետոյ իրեն եկաւ ուրիշ վախ մը: Եթէ ուրիշ մէկը ըլլա՜ր ներսինը: Ձեռքերը վերցուց բերնին երկու քովերուն, ձայնին ետ հոսումը արգիլելու կանխահոգութեամբ, գլուխը երկարեց աւելի ներս ու գրեթէ փսփսաց.
— Զաքա՛ր:
Ձայնին հետ լսուեցաւ ոստում: Հրազէնի լարումը ու անմիջապէս՝
— Ե՛տ:
Հաստատ ու ինքնավստահ աղաղակը:
Տղան կ՛անգիտանար ձայնին տէրը, հազիւ լսած ըլլալով անոր շշունջը: Կը ճանչնար զայն գերեզմանին գովքերէն:
— Նազիկն եմ...
Լռութիւնը կարելի էր լսել: Այնքան հզօր էր անակնկալը, Ակնթարթի մէջ անիկա գրկեր էր ու կուրծքին վրայ երկնցուցեր անոր մարմինը: Չխօսեցան. այնքան երկար էր ու քաղցր անոնց համբուրուիլը...
— Շո՛ւտ ըրէ. կու գան կոր:
— Ո՞վ:
— Մերոնք:
— Ի՞նչ ընելու – ըսաւ ան ու չկրցաւ մտածել: Կարծես թէ աշխարհը ան աշխարհը չըլլար, ինք ասպատակ մը չըլլար: Կարծես թէ աշխարհին մէջ ուրիշ տեղ, ուրիշ բան, ուրիշ հոգ ու հոգի չկենար: Ու Նազիկը միայն ըլլար: Ու ինք ըլլար:
— Խօսքի ատեն չէ:
Ու իջաւ բռնի անոր կուրծքէն ու կեցուց զայն քարայրէն դուրս:
Տղան մտիկ կ՛ընէր անոր, ինչպէս զսպուած առիւծ մը մատղաշ օրիորդի մը: Մէկէն արձանացաւ: Երկուքն ալ լսեր էին հեռաւոր դոփիւնը<ref>տրոփիւնը սրբագրուած՝ դոփիւնը</ref>: Հովը անցաւ: Զաքարը ականջը դրաւ գետին ու մնաց վայրկեան մը ամբողջ: Իր ամէնէն ապահով գիտութիւնն էր ատիկա: Անընդհատ վարժութիւններով՝ անիկա սորված էր հետքերուն ձայնն ու ուղղութիւնը զանազանել, տակաւին ժամ մը հեռուէն: Ու իր փորձանուտ արշաւներուն մէջ, գիշեր ատեն, անիկա երբեք անակնկալի չէր եկած: Հողը չի խաբեր:
— Բան չկայ – ըսաւ քաղցրութեամբ շտկուելով: Կռթնցուցած էր քարին իր մարմինը: Փաթթուեցաւ երեսին: Սեւ շալը կէս մը իջեր էր վար անոր ճակատին, կը թաղէր անոր այտերը ու խոնաւ բան մը կը բերէր իր միսերուն: Տղան ակռաներով բզիկ – բզիկ ըրաւ լաթին կտորը: Շուարած էր ո՛ր կողմէն պագնելուն: Ձեռքին դպան մազերը, առատ ու քաղցրաւէտ: Թաղեց իր ռունգերն ու գլուխը անոնց ջերմին ու գգուանուշ մետաքսին մէջ: Կարծես ուտելով չկշտանար: Ու բացաւ բերանը անոնց եղկ փունջը առնելու ու ծամելու, փակաչք ու խենթացած:
Հովը զարկաւ սօսիի ճիւղերուն, որոնք չորի մօտ շխրտուք մը մաղեցին ընդարձակ պարոյրով: Վերէն գացող թեթեւ թեւն էր անիկա: Այս մտածումին հետ — Զաքարը բնութեան ամէնէն աննշան շարժումներուն հարկադրուած էր վարժուիլ — անոնց հիւսուած գլուխէն անցաւ ծանր մասը հովին, որ աւելի վարէն կը քալէ ու պատմելիք բան ունի լսել կրցողին: Վերցուց գլուխը աղջկանը մազերէն մտազբաղ ու սպասող դիրքի մը մէջ: Ձգեց զայն բոլորովին ու պառկեցաւ գետին, մէկ ականջին վրայ: Մնաց այդպէս աւելի քան երկու վայրկեան: Երբ ելաւ ոտքի՝ կապուած էր իր առնութիւնը: Մտավախ ու խեղճ եղաւ ան: Պարտկելու համար իր տագնապը՝ փորձեց համբուրել: Հակառակ իր ցանկութեան, իրենց մարմիններուն մէջտեղը բացութիւն մը զգալի էր, երկուքին համար ալ բացայայտ: Այդ համբոյրը կէս փրթած կը զատուէր բերնէն: Ու անոր ափին մէջ աղջկանը ծիծը խելօք չէր կենար: Հազիւ անդրադարձաւ, թէ յանցանքը մատներուն էր, որոնք ուրիշ անգիտակից հոգերու<ref>հոգիներու սրբագրուած՝ հոգերու</ref> տակ կը վարանէին: Բռնադատեց ինքզինքը, բայց պարտուեցաւ: Ու աւելցուց.
— Ելի՛ր:
Ու կը հրէր անոր մարմինը, հակառակ անոր, որ ձեռքին մէջ էր ան: Ելան քարայրին տանիքը, որ հարթ ապառաժ մըն էր: Այդ բարձրութենէն հովը առատ կը զարնէր իրենց երեսներուն: Վերէն վար անհուն զանգուածը սեւին, որուն եզրերը կը քաշուէին ուրուային խորութիւններու:
— Ուրկէ՞ եկար:
Ինչո՞ւ կը հարցնէր:
— Գէլուն – Բունէն:
— Իրա՞ւ:
Բառը ելաւ զուարթ, ապահով: Բայց դեռ չմեռած եղաւ<ref>ելաւ սրբագրուած՝ եղաւ</ref> սեղմ ու խեղճ: Անիկա ակնթարթի մէջ տեսեր ու դատեր էր գետնին պատգամը ու հարթած հակասութիւնը: Գետինը երկու անգամին ալ իրեն քայլեր տուած էր: Կասկած չունէր ատկէ: Բայց իր անունին պէս որոշ գիտէր նաեւ, թէ խճուղիէն եկող մը, ամենավերջին ոլորքէն շատ յստակ կ՛իմանար վարի ոլորքներուն վրայ փոքրագոյն աղմուկն անգամ: Աղջիկը այդ մասին իր լռութեամբը կ՛անգիտանար ատիկա, խրամէն<ref>խրամին սրբագրուած՝ խրամէն</ref> հասած ըլլալուն: Ուրեմն որոշ էր: Ձիու բազմաթիւ սմբակներ արշաւանքը կը գուժէին: Հայրապենց տղաքը մօտ էին: Անգամ մըն ալ ծռեցաւ: Բայց երկար չմնաց:
— Քալէ:
Հազիւ կրցաւ շշնջել: Բայց մնաց կեցած տեղը: Ո՞ւր քալել: Ամէնէն առաջ ինքը չէր գիտեր ատիկա: Ժամանակի ամէն ասեղ կը մխուէր իր ուղեղին մէջ ու կը պղտորէր իր սառնութիւնը, որով նշանաւոր էր ան,<ref>վերջակէտ սրբագրուած՝ ստորակէտ</ref> վճռական ու շատ վտանգաւոր կացութիւններու պահուն, հնարաւոր ելք մը ճարելու իր ուշիմութեամբը: Քանի՜ անգամ զինք թակարդողները ապշած էին անոր ճողոպրիլը տեսնելով քիչ մը ետքը: Իր կաշին ազատելու այս բախտաւորութիւնը<ref>բախտաւորութիւնը?</ref> կը տարածէր նաեւ հետիններուն, նոյնիսկ ծխախոտի բեռներուն վրայ:
— Քալէ:
Կրկնեց: Ոտքերը բռնեցին գեղ տանող ուղղութիւնը: Մէկէն քայլերու այս ցուցմունքը մտածումի մը վերածուեցաւ: Սուզուիլ աղջկան ճամբովը դէպի գեղ, գերեզմանին զառիթափէն ամրանալ «Արիւնոտ Հեղեղատը» ու անհետանալ այդ գիծէն, մինչեւ լեռը: Հոդ կեցաւ միտքը: Յիմա՞ր էր: Նայեցաւ Նազիկին: Որո՞ւ ձգել զայն: Յետոյ, ո՞վ կ՛ապահովէր զինքը, թէ ոստիկանները արդէն չէին բռնած կիրճին մուտքը: Բոլորովին պատրաստ այս մտածման<ref>ջնջում ստորակէտի</ref> անյարմարութիւնը վիրաւորեց իր դատողութիւնը: Վտանգի ատեն հոգին շատ դժուար կը համակերպի փոխելու ինքզինքը: Զգուշութիւն ու հաշիւ աւելորդ են մահուան ստուերին մէջ մտնողին: Գուցէ այդ է պատճառը, որ անձնասպանութիւնը ըլլայ աւելի դիւրին, քան սպաննելը: Այս կազմալուծումը հոգին ընդունակ կ՛ընէ ամէն ստորնութեան: Սարին գագաթէն շնագայլ մը սուր ու մռայլ կաղկանձիւն մը արձակեց: Զաքարին միտքը ձայնէն գնաց գագաթին: Այս հասարակ միջամտութիւնը փրկութիւնն էր սակայն: Շատ արագ տուաւ այսքան յարմարագոյն<ref>այսքան յարմարագոյն?</ref> որոշումը: Արիութիւն, կորով, լեռներու տղու իր հոգեկան շքեղութիւնը, շօշափելի ու գեղեցկահիւս պատմուճաններու նման վերադարձան իրեն: Ու ինչ որ նոր էր ու գերազանցապէս խռովիչ, այս որոշումին հետ կապուած միւս, անասելի ախորժակն էր, որուն գինը կու գար գեղին ամէնէն աղուոր կնիկէն:
Մինակ աղուո՞ր:
Ու զմայլելի էր Զաքարը, երբ հսկայ թեւովը մանուկի մը պէս վերցուց Նազիկին մարմինը, առաջացաւ դէպի վեր, սարին գագաթը: Հայրապենց տղաքը հասած էին խճուղիին վերջին ոլորքը: Հովը շատ հարազատ կը բերէր ձիերուն դոփիւնը<ref>տրոփիւնը սրբագրուած՝ դոփիւնը</ref>: Ու շատ էին անոնք: Պահ մը տարուեցաւ ոստիկաններու գոյութեան ալ: Բայց հովը փոխեց իր տարակոյսը: Գեղի հաստ ու խառնակ կոխող ձիերուն սմբակներէն կու գար այս աւրուած ու գիշերուան մէջ միայն կշիռ հագնող դոփիւնը:
Ու սկսաւ վերելքը: Մինչեւ գագաթը խառնիխուռն քարերու դժուարամատոյց սանդուխ մըն էր, ելեւէջներով գոյացած: Ըրին այդ յառաջացումը յուզումով ու քիչ մըն ալ վախով: Միւս զառիթափը կը սկսէր փոքր գոնջութեամբ<ref>գոնչութեամբ սրբագրուած՝ գոնջութեամբ</ref> մը, որմէ վար կը ցածնային մայրիներու խորունկ ու հետակորոյս անտառները: Զաքարը գիտէր անոնց վազքին տեւողութիւնը: Էջքը տեղի կ՛ունենար արտակարգ արագութեամբ ու կանգ կ՛առնէր ձորակին եզրը, որ հսկայ, գեղացիներուն բացատրութեամբ՝ Մենծ – Լեռը կը զատէր փոքր բլուրներու, վախկոտ գագաթներու առաջին գօտիէն:
Խոնաւ, լպրծուն այդ յատակէն, ուր հողը դժուար է գտնել, թաղուած ըլլալով ասեղներու գորգին տակ, անոնք քալելու տեղ, կրունկներու վրայ ելած, կը սահէին արագ ու քիչ մըն ալ անհոգ, վտանգին առաջին շրջանակը ետ թողած ըլլալնուն: Երիտասարդը գրեթէ շալակն առած էր Նազիկը, կարծես թէ գրկանոց տղայ մը ըլլար: Ու կը սուրար, մէկ ձեռքովը իբր թի<ref>թէ սրբագրուած՝ թի</ref> գործածելով մարթին ին բունը: Ամբողջ քառորդ ժամ իջան անոնք նոյն դիրքով: Մայրիները<ref>Մայրենիները սրբագրուած՝ Մայրիները</ref> հատան: Հողը արօտ մըն էր ա՛լ, որ հանդարտ խոնարհումով մը կը քալէր դէպի ջուրը: Ելլելէ առաջ անտառէն, ինքնաբերաբար նստան անոնք վերջին մայրիին տակ, հիւսուած իրարու: Համբոյրին ընդմէջէն Զաքար ցնցուեցաւ ու սրեց ականջները: Հովը հրացանի բոմբիւն կը բերէր: Անոր յաջորդեցին ուրիշներ, նոյն կաղապարէն, ոմանք աւելի տժգոյն: Բայց զարկին համաչափութիւնը չփոխուեցաւ: Արագ էր անիկա ու առատ: Շատ էին փողերը, ինչպէս դիտեց Զաքարը, որուն մեծ առաքինութիւններէն մէկն ալ<ref>ջնջում ստորակէտի</ref> արձակուած գնդակներէն յարձակողներուն թիւը գնահատելն էր:
— Շատուոր են – ըսաւ անիկա, առանց աղջիկը կուրծքէն վար առնելու:
— Մինակ մերիննե՞րը:
— Մինակ ձերինները:
— Հոս չգան:
— Չեն կրնար:
— Ինչո՞ւ:
— Ես գիտեմ:
Ու ճմռեց անիկա անոր մարմինը իր հսկայ իրանին վրայ: Աղջիկը բամպակի կծիկի մը պէս քակուեցաւ ու կարծրացաւ ու ձայն կը հանէր, կը ճուար, փոքր ու էգ, նման վառեակի մը, զոր կը սեղմես:
— Նետեն, ուզածնո՛ւն չափ:
Բոմբիւնները վերէն կ՛անցնէին, նոյն տժգոյն ու ապամիջոց գնացքովը, զոր գնդակները կ՛ունենան, երբ անիմաստ թափառին երկնքին մէջ: Զարկին կշռոյթը կը մատնէր ընդհանուր յարձակումին ծրագիրը: Կրակը ուղղուած էր քարայրին վրայ: Ակամայ ու տժգոյն ժպիտ մը լուսաւորեց անոր հոգին: Նոր կը հասկնար կատարուածը: Անիկա ինկած պիտի ըլլար հիմա սա ձայներուն խենթութեանը մէջ: Յետոյ շօշափեց Նազիկին բերանը իր մատներովը: Երախտագիտութիւնը առանձինն զգացում մը չէ գեղացիին համար: Ու միշտ խառնուած կը ներկայանայ ուրիշներու հետ:
— Ի՞նչ ընենք պիտի:
Տղան չպատասխանեց: Ամրացուց բազուկները անոր կռնակին, լայն, հայրական ու պաշտպանող: Երա՞զ էր գրկածը: Մութը կը նպաստէր պատրանքին: Անցան շատ մը մտածումի մօտ բաներ իր մէջէն:
— Ո՞վ ըսաւ քեզի ըլլալիքը:
— Հոգիս:
Կարծես շրթունքին վրայ պատրաստ կենար բառը: Այնքան անմիջական եկած էր ան:
— Ինչո՞ւ եկար:
— Եկա՛յ: Ա՛լ չեմ երթար:
Ասոնք ըսուեցան շատ պարզ, շատ ընտանի բառերու պէս:
— Ա՛լ կ՛օգտէ քաշածս, ազատէ ինծի:
Իրարու ետեւէ, այսքան տարօրինակ այս նախադասութիւնները՝ հեռու թատերական ու շինծու ըլլալէ, կը ստեղծէին Աստուծոյ այդ ամայութեանը մէջ տեսակ մը տուն, խորհուրդի սենեակ մը: Ատոնք իրարու կ՛ըսեն տարիներով մէկ բարձի վրայ քնացողները միայն:
— Մեռնիլ է նէ, մեռնիլ: Ա՛լ չեմ դիմանար:
Ու լացը եկաւ: Կին ու սրտի դպող լացը, որ կը զատուի կեղծիքէն: Չէր տեսած տղան անոր արցունքը, դժնդակ այն գիշերին, երբ բնական պիտի գար ատիկա: Չէր տեսած զայն նորէն փախստեայ քանի մը գիշերներուն ընթացքին, ուր տարփանքէն ետքը զինքը ճամբու դնելու ատեն պագած էր ան իր ոտքերը, երկար ու տարբեր<ref>տարբեր?</ref>: Պագեր էր կռնակը, մախաղը, մէջքին թաշկինակը ու ատրճանակին բերանը:
— Ինչո՞ւ կու լաս – ըսաւ անիկա, ինքն ալ զղջացած իր հարցումէն:
Համբուրուեցան, ցաւոտ ու մահով լուսաւորուած համբոյրով մը: Գիշերը պաղ էր ու խորունկ: Անտառը անոնց ետին մեծ շշունջ մը կը ծփար, ու ծառերը իրարու կը պատմէին սիրող բերաններու պէս: Իրենց պատահարը, իրենց շրջանակով ու այս եղերականութեամբ անկարելի, ցնորական հեքիաթ մը կը թուէր: Պոռնի՜կ: Հիմա կը զգար, որ չէր անիկա: Ու կը հերքէր իր առջի մտավախութիւնները: Խորհեցաւ անոնց, որոնք պզտիկ – պզտիկ գողութեամբ ու ցաւով կը խաբեն իրենց էրիկները: Ու անուններ եկան մտքին: Նայեցաւ ոմանց պատահարներուն ալ մէջը ու սփոփուեցաւ: Իր սէրը կը փռուէր վրան օրհնուած իսկութեան մը պէս, ողողելով իր բոլոր մասերը: Ու տարբեր էր զգացումը, որ զինքը մինչեւ հոն էր վազցուցեր: Թող հանէր սա տղան ու դանակը մխէր սրտին: Անիկա ժպտելով պիտի համբուրէր սուրին բերանը ու համբոյրով պիտի գոցէր աչքերը:
Ու տղան կը շոյէր անոր մարմինը: Ու անոր կոշտ մատներուն վրայ ինկած ըլլալու էր աստուածային «շնորհ ու իմաստութիւն» Ու անոր հոգին կը փափկանար, զատուելու համար կոպիտ ու գեղջկական պատեանէն, այն արտաքին հոգիէն, զոր գեղը կը շինէ ու կը հագցնէ քաջերուն: Անիկա մանուկ մըն էր, համակ բարութիւն, համակ վստահութիւն: Ու այս հոգեկան կայծակումը անոր բոլոր անձին վրայ կը ցոլանար, ընելով իր մարմինը խեղճ ու տառապահար բոլոր մարդոց որդիներուն նման: Կը թափէր անոր կոպերէն մարդասպան սրութիւնը: Ու զատուէր անոր վրայէն ոճրագործ կարծրութիւնը: Այս փոփոխութիւնը՝ անոնց երկուքին ալ մէջը՝ աշխատեցաւ գաղտնի մնալ: Անոնք կ՛ամչնային իրարու անցեալէն: Յետոյ, երբ մարմինները մօտեցան աւելի սերտ ու գիրկերը վերածուեցան նուաղուն քուներու, անոնց զարթօնքը կը նմանէր անորակելի քաղցրութեան մը: Ինքնաբերաբար անոնք իրենց գլուխներուն վերեւ փնտռեցին տանիքի մը պսակը: Ու կեանքը տեսան ատանկ արգիլուած իրենց, բայց բաշխուած ուրիշներուն, անկոհակ ու իրաւ:
Հրացանները կը շարունակէին պոռալ: Բոմբիւն մը անջատուեցաւ դաշներգէն ու խորացաւ իր սահմաններէն դուրս, դէպի դէմի անտառամուտքը: Զաքար հազիւ գտաւ հարկաւոր զգուշութիւնը, աղջիկը չնետելու գրկէն: Ոտքի էր: Ու իրաւունք ունէր վրդովելու: Սարին իրենց հայող զառիթափէն կը մեկնէր այդ գնդակը: Ուրեմն հետապնդումը, հակառակ իր սպասումին, կը կործէր դէպի վար: Մտիկ ըրաւ, այս անգամ երկինքը: Մենաւոր մնաց այդ որոտը: Հինգ վայրկեան Զաքար պահեց իր սպասումի կեցուածքը: Լռութիւնը շինուեցաւ վերը, ամուր ու կատարեալ: Մինչ այդ՝ Նազիկը ելած էր ոտքի, մտած անոր թեւին տակ, քիչ մը մսած իր թաթերը մխած անոր գօտիին մէջ: Անհուն էր իր զմայլումը, երանութիւնը: Տուներուն, գեղին ջնջուած ըլլալը, մութին մեծ վստահութիւնը անոր մէջ կը ստեղծէին տարօրինակ պատրանք մը: Ուրիշ բան եղա՞ծ էր արդեօք կեանքը: Կը նմանէր ի ծնէ կոյրի մը, որուն աչքերը կը բացուին մէկէն:
Չհասկցաւ իսկ թէ կը քալէին: Դէպի ջուրը իրենց քայլերը եղան դանդաղ ու առանց որոշումի: Հողին հակումն էր զանոնք վարողը: Յանկարծ տրտմեցաւ Նազիկը: Նպատակը ուրուագրուեցաւ իրենց գնացքին մէջ — Ջո՛ւր. ու անկէ ալ դէպի Մենծ – Լեռը: Դիւրին ու պատրաստ ճամբուն տեղ՝ հաստամեստին անակնկալը դեռ չսկսած կը գրաւէր անոր կնիկի վախկոտ հոգին:
— Ինչո՞ւ ատ ճամբան – հարցուց անիկա, չհամբերելով, հակառակ իր զգուշութեան: Մտադրած էր, ոչ մէկ գիծով<ref>գիծով? գինով?</ref>, միջամտել անոր կարգադրութիւններուն:
— Քալէ՛:
Առանց ուրիշ խօսքի՝ անոնք խորացան դէպի ձորը: Ջուրը տղուն մինչեւ մէջքը կ՛ելլէր, ամէնէն ծանծաղ կէտին: Գրկեց Նազիկը ու անցան: Անմիջապէս կը սկսէր Մենծ – Լերան առաջին ու քիչ – շատ<ref>յաւելում միացման գծիկի</ref> մարդերով յաճախուած անտառուտքը: Մեծ որսերու համար իսկ անյարմար, ամբողջ լերան երեսը ծածկող ծառերու այդ ցանկապատը հազիւ կ՛ընդհատուէր տախտակ հանողներու մէկ – երկու հիւղակներէն:<ref>ջնջում անցումի նոր պարբերութեան</ref> Անոնք ալ՝ ջուրին մօտիկը: Վերը՝ ո՛չ գետին, ոչ ալ երկինք կ՛երեւար: Անոնց ոտքին միօրինակ ու դարաւոր կակուղութիւն մը կը գոցէր ամայութեան սարսափը ու մարդ իր տունին մէջ, գորգի վրայ կոխելու պատրանքով մը կը քաղցրանար, երբ կաղնիներու խոնաւ տերեւները առաձիգ իրենց մարմինը վար հրէին: Ու անոնց գլխուն, անոնց ճիւղերուն շաղապատումը կը շինէր անմեկնելի ապահովութիւն մը: Ո՛չ մէկ հով: Ո՛չ մէկ ձայն: Ո՛չ մէկ լոյս: Աստղ փնտռող ՆՆազ Նազիկին աչքերը վարսուած էին<ref>վարժուած էին սրբագրուած՝ վարսուած էին?</ref> աւելի գետնին, քանի որ շատոնց դադրած էր երկինքը: Ու քանի՛ կը բարձրանային, ա՛յնքան կաղնիներու անհաս կալը կը գեղեցկանար: Ա՛յնքան ծառերը կ՛անձնանային ու իրենց բունին շրջանակը կ՛ընէին մաքուր ու մենաւոր, գաճաճ մացառները վռնտելով դէպի դուրսը, եզրերը: Գրեթէ սենեակի մը պէս կահաւորուած այդ յատակները փոքրիկ էին:
— Հանգչի՞նք:
— Քալենք – պատասխանեց աղջիկը, ճիշդ հակառակը արտաբերելով իր մտածումին: Յոգնած էր ու չէր դեդեւեր: Ու կը քալէր, բնազդական զգուշութեամբ մը, կարելի չափով հեռու անջրպետ մը ձգելու համար իրենց եւ իրեններուն մէջտեղը:
Որքա՞ն<ref>Որքան սրբագրուած՝ Որքա՞ն</ref> քալեցին: Չէին գիտեր որոշակի: Երբ նստան՝ անոնք վաւերական էրիկ – կնիկ էին: Շնութիւնը, պոռնկութիւնը չքացած էին անոնց վրայէն: Իրարու երկարած իրենց ձեռքերը, անոնք հալածական ալ չէին զգար զիրենք, պաշտպանուած ըլլալով իրենց տարփանքէն:
Իրենց մարմիններով միայն ծանօթ իրարու, անոնք գրեթէ օտար էին իրարու ձայնին, մանաւանդ երբ ատիկա անցնէր փսփսուքին սահմանը: Այդ էր պատճառը՝ իրենց լռութենէ ախորժին: Յետոյ, դեռ արեւին լոյսին մէջ անոնց աչքերը չէին վազած, գեղին բարբառով՝ «կաթած» իրարու:
Բայց պզտիկ – պզտիկ բացուեցաւ անոնց լեզուն: Սիրային մշուշէն ետքը, որ զիրենք նոր գինովցուց կրկին, անոնք անդրադարձան մեծ իրականութեան: Ո՛չ գեղին բամբասանքը, ո՛չ երգին անգութ հեգնութիւնը, ոչ ալ իրենց տարփանքին ծիծաղելի, բայց սրտառուչ մեծութիւնը տեսարան եկան այդ գիտակցութեան անդրանիկ րոպէներուն: Էրիկ ունեցող կնիկ մը նոր չէր, որ կը փախէր իր սիրածին հետ: Բայց դեռ չկար կին մը, որ մահուան դատապարտուած տղու մը ետեւէն լեռները իյնար: Ու այս կացութիւնը անոնց բառերուն տուաւ թէ՛ ողբերգական հոծութիւն, թէ՛ սիրաւէտ, գարնային միամտութիւն:
— Ըրէ ինծի ինչ որ կ՛ուզես – ըսաւ Նազիկը, վերջնական յստակ ու իրաւ, երբ նախադասութիւնը շօշափեց այդ հարցը, Նազիկին վիճակը, ասանկ «պէճէնա»<ref>Ծնթ- «պէճէնա»՝ նուրբ փափուկ</ref> լեռներուն ներսը:
Տղան պատասխան չունէր, մտածում չունենալուն: Անիկա իր յիշողութեանը<ref>յիշողութեանց սրբագրուած՝ յիշողութեանը</ref> մէջ ունէր լեռ ելած աղջիկներ, անշուշտ ոչ իր հաշւոյն: Ու ահա յստակ նկարուեցաւ իր առջեւ մութի վրայ մարմնացող փափուկ կինը գայմագամին, որ Նազիկի հօրը ետեւէն ելած էր ասանկ տեղեր: Ի՛նչ որ հեքիաթ է, գոնէ րոպէով մը, պահի փշուրով մը եղած է իրական: Յիշողութեան հետ, Հաճի Ստեփանին ուրուականը քաշուեցաւ քովնտի, աղտոտ ու խայտառակ, ինչպէս եղած էր կեանքին մէջ: Բայց այդ երեւումն իսկ բաւ եղաւ, որպէսզի տղուն մէջ վիրաւորուի սա միամիտ երջանկութիւնը: Իր ձեռքը պաղեցաւ Նազիկին ձեռքերուն մէջ: Ան զգաց ատիկա ու տենդագին հարցուց.
— Ի՞նչ կը մտմտաս:
Ցնցումը եկաւ, տկար ու շուարուն: Ուրուականը կը յամառէր: Պրկեց ուսերը, շարժումի հանելով իր իրանը: Բայց խօսքը պակաս էր:
— Ինչո՞ւ չես խօսիր:
Ու անոր հեռուները սուզումին դէմ, զոր կը զգար աւելի, քան թէ կը տեսնէր, ելաւ ոտքի: Փաթթեց անոր գլուխը իր թեւերով, այնքան անուշ, այնքան տիրական: Յետոյ, իջաւ բերանին ու լալագին, գրեթէ լեղի համբոյրի մը մէջ հծծեց.
— Մորթէ՛ ինծի հոս:
Կեցաւ ու չէր հանգչած:
— Թաղէ՛ ինծի հոս ու գնա՛:
Բառերը իրաւ էին ու սիրտը տաքցուցած էր զանոնք: Կարծես թէ անոնց ստեղծած պատկերը ամիջական իրականութիւնն էր: Այդ զգայնութիւնը անցաւ ամեհի երիտասարդին, որ իր մէջ անցնում մը, նուաղում մը չկրցաւ չհաստատել, հակառակ իր ուժի հոյակապ մթերքին:
— Թաղէ ինծի հո՛ս, կ՛ըսեմ քեզի:
Բերանը դրած էր աչքերուն, թեթեւցած իր մարմինէն, չըլլալով աղջիկ, կնիկ: Ան երեւոյթ էր այս վայրկեանին ու անոր հպումը տարօրինակ կերպով կը յիշեցնէր մորթուած կնիկները, որոնք կանանչ խոտին վրայ իրենց կիսանջատ գլուխները կը դնեն ու կը նային տակաւին: Կը դպիս անոնց ու չես հաւատար, որ մեռած ըլլան:
— Եղածը կ՛օգտէ: Թաղէ՜ ինծի հոս:
Աւարտումի, վերջնական շիջումի այս մթնոլորտը կը խտանար հետզհետէ: Անոնք մահէն փախած էին, բայց հիմա զիրենք աւելի մօտ կը զգային անոր: Կեանքին հետ իր հաշիւը փակած շրթունքներէն ինքնազեղ<ref>ինքազեղ սրբագրուած՝ ինքնազեղ</ref> այս հրաւէրը կը լայննար ու կը լեցնէր շրջապատը: Տեսակ մը հոգեւարք<ref>հոգեվարք սրբագրուած՝ հոգեւարք</ref>, որ կը ծանրացնէր վայրկեանը ու կը շփոթուէր պատրանքին ու իրականութեան մէջտեղը: Այս վիճակը զօրաւոր էր մանաւանդ խօսողին մէջ: Ու հազուադէպ յստակութեամբ մը Նազիկ գիտէր, թէ իր այս հոգեկանութիւնը տարբեր էր ծակ – պտուկներուն յուսաբեկ ու կարծր վճռականութենէն: Հարսնիքէն առաջ, անիկա մահուան կը բաղձար, որ վերերը պտտող սուտ երազ մըն էր, իր կամքովը ատանկ անհաս բարձունքներու նետուած: Սովորութեան մը պէս կը կանչէր զայն, ներքնապէս համոզուած, որ պիտի չգար անիկա: Հոս այդ ըղձաւորումը ազատ էր այդ կեղծիքէն: Նազիկը գիտէր ատիկա ու չէր վախնար: Ու կը սկսէր իր մէջ անորակելի այն հոգեւարքը<ref>հոգեվարքը սրբագրուած՝ հոգեւարքը</ref>, որ տարաժամ ու արկածի արդիւնք մահերուն կը յանգի: Որ թեթեւ այլուրութիւն մըն է, հետդ պտտող, ինչպէս շուքդ, բայց հետզհետէ կը բազմանայ ու վտանգին առջեւը ճակատագիր կը դառնայ: Գեղի աղջիկ, այդ րոպէին անիկա կը քակուէր իր շրջապատին կապերէն ու կը վերանար մահուան — բոլոր մարմիններուն վերջնական իմաստին: Բայց անիկա կը պահէր երեսները տղուն մազերուն մէջ: Ու անիկա ոչ մէկ ատեն այնքան խորունկ, խղճալիօրէն մարդ էր, որքան սիրոյ սա գերագոյն րոպէներուն: Ու կը զարմանար, որ անոնք օտար չէին միւսին: Սիրոյ վայրկեանները գուցէ երկրորդ, վաւերական երեսներէն են մահուան վայրկեաններուն: Հեշտութեան անճառելի ալիք մը կը մշուշէ երկու վախճաններն ալ: Ու մէկէն միւսը՝ հիւսուածը մարդկային միսն է միշտ: Ու աստիճանի, երանգի պզտիկ տարբերութիւնները չեն զօրեր ստեղծելու բռնի տրուած մտապատկերները: Մահը մէկ է քաղքենի թէ գեղջուկ ջիղերուն ալ վրայ: Բանե՛ր կան, ու ատոնցմէ կարեւորներն են մահն ու սէրը, որոնք նոյն խմորումով կը սկսին, տարբեր կ՛աճին, նման կը վերջանան բոլոր մարմիններուն մէջ:
Յոգնած էր սէրէն, մտածումէն ու ինքզինքը մտիկ ընելէն: Իջաւ, տեղաւորեց իր մարմինը, ինչպէս պիտի ընէր անկողինի մը եզերքին, խոտերուն վրայ: Դրաւ գլուխը Զաքարին ծունկին ու հակառակ քուն չունենալուն, երկինքը խուզարկել ուզելուն, փակուեցան աչքերը: Ու անիկա զգաց, թէ դուրսէն, իրեն համար բոլորովին անծանօթ, բայց սա վայրկեանին շատ յայտնի մատներ էին, որոնք թարթիչները հիւսեցին իրարու:
... Թմրութի՞ւն թէ տեսիլք: Անոր այնպէս կու գար, որ գեղն էր: Բայց տարօրինակ գեղ մը: Տուները, փողոցները, Տիլէնենց աղբիւրը, այծերն ու ջորիները ու դեռ շատ բաներ նման էին իր գիտցածներուն: Բայց անոնք ունէին ըլլալու, ապրելու ձեւ մը, յարդարանք մը, յաջորդութիւն մը, որուն վարժուած չէր անիկա: Այսպէս, իրենց տեղը կը փոխէին տուներուն ճերմակ քառանկիւնները, շատ բնական շարժումներով ու ոչինչ կար, որ փլէր: Գեղին զանգուածէն վեր այն անիրական ծփանքը, որ երեւոյթներունն է երբեմն, հզօր հանդարտութիւններուն ծոցը, երբ ծովի երեսին երազը կը ծաւալի կապոյտին ու կ՛այլայլի մեր տեսողութեան պատրանքովը: Ու մարդեր, մէկ երեսով, այսինքն առանց ծաւալի, առանց ձայնի, որոնք կ՛երթային, իրենց դէմքերուն վրայ նկարելով<ref>նկատելով սրբագրուած՝ նկարելով</ref> իրենց ներքին իրականութիւնը: Ու աւելի քան ահարկու էր պատկերը այդ երեսներուն, որոնց վրայ օձի, կարիճի, որդի գլուխներով ձեւերու կը վերածուէին անոնց մեղքերը, նրբին նեարդներով փրթած սրտի բաժակէն ու երկարած դէպի այտերուն դաշտը: Ու այդ լարերուն բազմութիւնը չէր վնասեր իրարու<ref>բազմութիւնը իրարու?</ref>: Յանկարծ սարսռաց: Իր մօտիկն էր գիշերուան տրտում երիտասարդը: Ան՝ որ խօսեր էր իրեն դաւադրութեան տեղին վրայ: Թափանցիկ էր անոր կմախքը: Սիրտը՝ արիւնամած բաժակ մը՝ հազիւ կրնար արմատը պարտկել հզօր բարունակի մը, սեւ ու կարմիր երակներու զարմանալի հիւսքով մը, որ կը բարձրանար ու անոր երկու աչքերուն մէջ Նազիկը կ՛ըլլար, անանկ իրական, անանկ զգլխիչ, որ չէր յիշեր ինքզինքը երբեք եղած նման գեղեցկութեամբ մը: Ու աւելի տարօրինակը ան էր, որ տրտում երիտասարդին գլուխը կը մնար ամբողջ, իր սկաւառակովը, կը զատուէր ու կը դառնար իր ծխնիին վրայ ու կը շաղուէր Նազիկին երեսներուն հետ անանկ ողորմուկ, անդիմադրելի շաղապատումով մը, անանկ համբուրումով մը, որ նուաղում կը բերէր իրեն: Զգայութիւնը այնքան հզօր էր, որ գրեթէ արթնցաւ: Բայց չբացուեցան աչքերը: Գիտէր, որ կը հանգչէր Զաքարի ծունկին: Գիտէր, որ գիշեր էր: Գիտէր, որ Մենծ – Լերան մէջ էին: Ու կը շարունակէր իր մէջ զգալ մահուան անդորրը: Տեսիլքը առաւ զինքը կրկին: Երիտասարդը չկար: Բայց ահա ուրիշներ, օտար թէ ազգական, որոնց թափօրը իր մօտէն անցած ատեն կը դառնար: Ու կիներու երեսին վրայ կը ճանչնար նորէն իր դէմքը, որ օձի բերնին մէջ բռնուած վարդի կտորի մը պէս կը դողդղար, կը ծամուէր, կը սեւնար նախանձին հեղումէն ու կը թափէր: Ու այրերու երեսին վրայ ան կը տեսնէր իր ծիծերը, որոնք կ՛ուտուէին, բզիկ – բզիկ կ՛ըլլային ու նորէն կը ծնէին: Ու այս տառապանքը ընդհանուր էր բոլորին համար ալ: Ա՞յս էր ուրեմն կեանքը: Այսպէ՞ս կ՛ապրէին մարդոց հոգիները իրարու դիմաց: Բայց ահա ուրիշ բաներ: Իր կեանքին տիրական պահերը, առանց կարգի ու կապի: Կարծես գոյութեան անդրագոյն մէկ ծովէն կ՛ելլէին անոնք ու կը ջանային գտնել իրենց լիութիւնը եւ մանրամասնութեանց հանդէսը: Յետոյ, կը հագնէին իրենց ամբողջական յօրինուածութիւնը ու կ՛ըլլային այն պատկերները, որոնցմով զգեստաւոր՝ անոնք ինկած էին մտքին շտեմարանին մէջ: Զգայութեանց սարուածը նոյն էր անոնց շուրջը: Ու կը վերագտնէին իրականութեան այն հոծ կերպը, որով ապրեր էին անոնք օր մը երբ եղան: Երա՞զ: Չէին ատոնք, քանի որ կը պակսէր անոնց անորակելի այն անայժմէութիւնը, որ երեւոյթները կը զետեղէ ժամանակի մէջ ու կը գծէ անդունդը իրականութեան ու անոր անգայտացած միւս երեսի պատրանքին մէջտեղը: Ան անգամ մըն ալ փորձեց արթննալ: Միշտ գլխուն տակն էր տղուն ծունկը: Ու անոր մէկ ափը, լայն՝ կը պառկէր բացը մնացած իր երեսին: Կրկնուեցաւ գիտակցութեան նոյն անդոհը, լեռնային տեսարանը, Գէլուն – Բունին դաւադրութիւնը ու սա պահին անպարագիծ խռովքը չէր կարելի զանազանել իրականութեան կնիքէն: Վասնզի ատոնց քով, հետ, վրայ կը ճառագայթէր, անդիմամարտ պահանջկոտութեամբ մը, ցնորքը ու տարտղնէր սաղմնաւորուած սեւեռումը արտաքին իրականութեան: Կ՚իյնար մշուշը երկու աշխարհներուն անջրպետին մէջ, հեռացնելով առաջինը, բայց լայնօրէն տարածելով բանդագուշանքին, զգայախաբութեանց դաշտերը, հեռացնելով անոնց սահմանները: Ու այդ կաթնորակ անգայտութեան վրայ, թրթռագին ուրուացումէ մը ետք, մարմին, կղզի կ՛ըլլային անորոշ, բայց ծանօթ բաներ, կը կենային, կը դողային ու կը լուծուէին: Բայց ուրիշներ, որոնց բխումը դուրս էր այդ ուրուայնութենէն եւ որոնք կ՛ելլէին մշուշէն, իրենց գիծերուն ամբողջ ցանցերովը ու կը կենային: Ատոնք խորագոյն ու դժնդակ յուզումներով իրենք զիրենք յօրինելէ ետք կը մօտենային յղացքի մը, յետոյ իմաստի մը ու կ՛ըլլային անոր այն պահերը, որոնք շրջան մը կը փակեն:... Ու անոր աղջիկնութիւնը ձեզի ծանօթ է իր բոլոր դժխեմ, աննուաճ կարօտներովը, բոլոր ալեկոծութեամբը, մատղաշութեամբն ու գինովցնող գեղեցկութեամբը, որ անորակելի զգլխումի մը մէջ, կրկնելով տեսարանին մայր երակները, որոնցմէ հոսեցաւ անիկա ժամանակին ծոցը, կը յանգէր աշնան առտուան անդարմանելի արիւնումին: Ու Թումասի՜կը: Աղուոր ու հեռաւոր, որմէ փախած էր հիւանդութեան կնիքը եւ որուն նայուածքին ու շունչին մէջ ան ինքզինքը կը գտնէր: Մահէ՜ն անդին սէրը, անյանգ, անհասանելի ու իրական: Ատանկ բաժնուած ու ամբողջ: Ինչո՞ւ<ref>Ինչո՜ւ սրբագրուած՝ Ինչո՞ւ</ref> խորհեցաւ անկարելի սա մտածումը, որ իմաստասէրը կը հանէ իմաստասէրին դէմ, բայց որ պարզ է, երբ ապրուի: Բաժնուած ու ամբո՜ղջ. սա չէի՞ն մեր մարմինները մեր գիտցած աշխարհին վրայ: Ու ահա անմոռանալի գիշերը առաջին հարսնիքին: Ու անիկա նոյն աղջիկն էր այդ պահուն, երբ մօտեցաւ տղուն բազուկներուն եւ ուզեց մեռնիլ անոր համբոյրին տակ՝ կիսաւարտ ու յիմար: Անցաւ պատկերը, վասնզի ուժ չունէր անոր դիմակալելու (ամէն անգամ անիկա ըրած էր նոյն այդ փախուստը՝ մղձաւանջէն) Ու մահեր: Ու ոճիրներ: Ու գերեզման: Ու երկրորդ հարսնիքը ու անոր անըմբռնելի<ref>անըմբռնելի?</ref> նոր անկողինը: Անհուն բեկումով ու լքումով մը անիկա վերապրեցաւ իր մարմինը, աննուաճ, անկուշտ, սովալլուկ, զոր այդքան կատաղի ընող, այդքան եռացած ու խոր ընծայող խորհուրդը դարձեալ անհաս մնաց իր իմացականութեան: Ու կ՛ընէր բառ առ բառ հարցումը, զոր կը բանաձեւէր, բայց չէր արտաբերեր իր էրկանը թեւերուն տակը, ճմռուած, ծծուած, կարմրած ու արիւնոտած, բայց ծարաւի՜, բայց ռունգերը վեր, լարուած ու աւելի քան սովաբեկ<ref>սովաբեկ?</ref>: Կնի՜կը, ինչպէս կ՛ըսէին պատերուն տակը, կատղած գիշերէ մը ետք՝ կիսաքուն, կծկտած ձեւերը: Ու պարա՛պ: Բայց ատիկա վայրկեան մըն էր միայն: Ու կ՛ըլլար անիկա ողորմելի ծակ – պտուկը, ամբողջական ու հարազատ, տեսիլքին ծանրութեամբը աւելի՛ կորաքամակ, անյուսութեանը մէջ աւելի՛ բացարձակ: Քիչ ետքը փողոց կը դրուէր ան, ձիւնի դառն կծկումովը ասղնտուած մորթին բոլոր բաց անկիւններէն: Ու կը քալէր անիկա իր ճամբան ատանկ ձիւնոտ ու գեղեցիկ: Ու կը քալէր անիկա միւսներուն ալ ճամբան, անոնք՝ որ ըրին ատիկա աշնանագեղ գիշերներով: Կը պտտէր անիկա մահուան ծանօթ կայաններուն շուրջը, գլխիկոր ու համեստ, հաշտուած մեղքէն աւելի անոր քաւութեանը ձեւին: Քարե՛րը: Լիճը: Ջրհորները: Հաստ գերանները սայվան ներուն, որոնք երկաթ օղակներ կը կախեն իրենց փորերէն: Պատկերները կը փոխուէին արագ ու յստակ: Ու տարբեր կալուածներէ ուրիշներ, որոնք օր մը երես մը գրաւեցին անոր հոգիին պատերէն, յետոյ վերցուեցան: Ու կ՛այցելէին անոր բոլորովին երիտասարդական տեսարաններ ալ: Անոնք իրենց յանկարծական բերումին մէջ կը դադրէին իրենց պայմանաւորուած պահէն ու լոյսի մը պէս, յաւելումի մը կամ բացայայտումի մը պէս կ՛իյնային մայր վիճակին վրայ, որ մշտապէս նոյնն էր, արձակուած՝ մշուշին ամբողջ յատակէն: Ու կը զարմանար անիկա պատկերներուն այս իմաստէն: Ու տեսաւ անիկա տրտում երիտասարդը նորէն, որ կու գար տարիներով խորացած անջրպետէ մը, ա՛յն օրէն, երբ աղջիկ էր ինքը ու իր հօրը տունին մէջ իր սարսուռները կը հսկէր: Ու ահա իրենց առաջին սանդուխը, որուն առաջին ոտքին՝ տղան դպած էր գիշեր մը իր մարմինին ու մնացեր էր նուաղած նոյն ոտքին վրայ: Այն ատեն պառաւները ընկաւորի աղօթք կարդացեր էին վրան: Այդ մոռցուած պատկերը հիմա կը ստանար իր իմաստը: Տրտմօրէն բարի ուրախութիւն մը հետեւեցաւ այդ խելամտումին: Մարդերը նոյնն են միշտ: Բայց ինչո՞ւ յայտնուեցաւ կրկին Թումասիկը, որ տրտմագոյն, բարակ ողբի մը պէս դողդղաց ու քակուեցաւ, փոխուելու համար կախարդագեղ տեսիլքի մը, հագնելով միսերու թափանցիկ հիւսուած մը, դառնալով մեղրամոմի պէս բաց, բայց սրտառուչ ու վերագտնելով իր իրական խորհուրդը — ըլլալով սէրը, համակ թարմ, կապտաւուն, երբ անիկա ճակտին տակը աչքի մը պէս ծիածանանար<ref>կը ծիածանանային սրբագրուած՝ կը ծիածանանար</ref>, կամ՝ այտին վրայ «դալկահար» բռնկումն ըլլար բանաստեղծին, թանձր, հաւաքելի, նման «փունջի մը ու ժպտի» Ձեւերու այս եղծումը, իրերահոսումը, վերակազմումը կը շարունակուէր անոր մէջ. ու կը նորոգուէր պատկերներու այս ոստայնը, զոր աներեւոյթ ձեռք մը կը հեղուր, անձանձիր ու խնայող մատուըներովը: Ասիկա կը պատահի կարգ մը երազներու ընթացքին, երբ մեզի հետ է այդ երազին գիտակցութիւնը ու հաճոյքով կը հետեւինք շարժապատկերին: Հո՞ս: Անկշռելի ճնշում մը կը պղտորէր պատկերներուն լուսապսակը ու իրականութեան զգայութիւններով կը փոխարինէր զանոնք: Հակառակ իր փափաքին, անոնց երազայնութիւնը կը խօսէր իր մէջ: Ու անոնց տեղը կը գրաւէր ցաւոտ անձկութիւն մը, որ կը մեկնէր անդնդային երախով քարայրի մը ակռաներուն<ref>ակռաներուն? ակռաներէն?</ref>: Ու այդ մղձաւանջը կը քալէր դէպի ինքը, նորանշան ու կարմրաւուն բողկուկներով: Հեռու էին անոնք տակաւին: Բայց կը լսուէր անոնց սողոսկումին յստակումն ու աճումը: Կը փախչէ՞ր: Համոզուած չէր ատոր, բայց կը քալէր դէպի տեղ մը, որուն մտապատկերը ունէր տարիներէ իվեր: Որ իրենց գեղին գերեզմանատունը չէր, բայց նոյն զգայութիւնները կ՛արձակէր իրմէ դուրս: Ու անոր պարունակին վրայ կը լայննար մեծ ու հին խաղաղութիւն մը: Ու ունէր ընտանի, գրեթէ մտերիմ տեսարանում (գերեզմանը գեղերուն համար համազօր է եկեղեցիին իբր հաւաքատեղի) Հողքեր, իրենց կնքուած սանդուխներովը: Զառիթափին կնճիռները, որոնք չեն յաջողած ամոքել մեռելներուն մրուրը դարերէ ի վեր: Շիրիմներ, իրենց ոսկեզօծ տխրութեամբն ու ձանձրոյթովը: Այս ամէնը՝ մահուան յայտնի շունչին ներքեւ, դադրելով իրենց անզգած ու<ref>ջնջում բառի՝ իրենց</ref> չէզոք պառկուածքէն, զոր ընտրած են դիտողին համար, առնելով իրենց գերագոյն նշանակութիւնը — մեր փառքերուն ու մեղքերուն վրայ ատանկ ծաղկած ու անսրբագրելի: Անոր այցելեցին նաեւ իրենց, Հայրապենց կնիկներուն թափօրները: Ու իր մեծ մա՜յրը: Հոգեւարքէն<ref>Հոգեվարքէն սրբագրուած՝ Հոգեւարքէն</ref> քիչ առաջ, իր հռչակաւոր անէծքովը որուն մէջ անիկա իր դիակին համար «լերան մը թումբը» սահմանեց Ու յիշեց անէծքին իր մէջ յառաջացուցած այն ատենուան<ref>ջնջում բառի՝ իր</ref> վիճակը Բայց ահա տարօրինակը Մէկէն անիկա իրեն ընկեր գտաւ Զաքարը հալածական գլխաբաց Անոր հրացանը խորտակուած էր ու բունը միայն կը կախուէր ձեռքէն Չհարցուց անոր թէ ուրկէ կու գար Իր մէջ աւելի զօրացան մահուան զգայնութիւնները Ու կը զարմանար տղուն որ իր հասակովը կը պաշտպանէր անոր քալուածքը Որո՞ւ դէմ երբ ոչ ոք կ՛երեւէր<ref>վերջակէտ սրբագրուած՝ ստորակէտ</ref> ճամբուն վրայ առաջ ու ետ Անիկա գլուխը դարձուց՝ տղան քովը ուզելու դիտումով Տժգոյն էր Զաքարն ալ ու ինկած իր ուժէն Յանկարծ լսեց բոմբիւններ նոյն այն կշռոյթով եւ տեւողութեամբ որոնք ծանօթ էին իրեն եկած ըլլալով քիչ առաջ սարին միւս եզրէն Վախցաւ անիկա յայտնի կափկափումով մը Ու վախէն մարմին եղան ձայներուն ուղղութեանը վրայ տարտամ ձեւեր Հայրապենց տղաքն էին Կեցաւ ու կեցուց տղան Դարձած էին ետ Խումբին առաջնորդն էր Հաճի Գրիգորը Անոր հրացանը յստակ էր իր փողովը այդքան հեռուէն ու կը հոսէր իրմէ կրակը մատի թանձրութեամբ որ մէկ գիծով կը պեղէր միջոցը ու կու գար կայլակ-կայլակ փշրուելու իրենց շուրջը Ու ահա միւսները որոնց գնդակները կը թափէին նոյնքան առատ Օրը լուս էր առանց ժամի ճշդումին Ու տեղը վերածուեցաւ բաց տարածութեան մը որ արտի հերկի արօտի չէր նմաներ Որուն վրայ քարի հանգոյցներ անջատ գլուխներ կը դնէին սեւ զանազանութիւն մը Բայց անոնք կը ծառայէին իբր դիրք թէ՛ իրենց թէ՛ եկողներուն Ու լռութիւն Կեցաւ կրակը Անոնք երկուքով ամրացած էին քարայրի նմանող խոռոչի մը մէջ Ու չէին խօսեր Իր մէջ հզօր էր փափաքը պառկելու քարին վրայ իր մարմինը դնելու եկող գնդակներուն առջեւ Երեք անգամ արգիլեց զինքը տղան որ առանց աճապարանքի իր հանդիսաւոր լրջութեանը մէջ կը պարպէր մարթին ը բաւական ընդհատ միջոցներով Նազիկը կը տեսնէր բլթակին շարժումը բայց չէր առներ անխուսափելի ձայնը Բայց կը լսէր յստակ մօտեցողներուն խօսքի բեկորները Ու անզուսպ եռանդ կար իր մէջ նետուելու դուրս Այդ եռանդը քանի մը հեղ հակառակ տղուն արգելքին դուրս հանել տուաւ անոր գլուխը Մէկէն զգաց որ իր ճակատը յօնքին վերօքը տաքցեր էր Մատը տարաւ այրուցքի կէտին Խոնաւ ջերմութիւն մը իջաւ երեսին Արիւն էր Զգաց որ զարնուած էր Բայց փոյթը չեղաւ Կը սպասէր որ պատահէին այն սարսափները որոնք գովքերը կը յօրինեն նման պատահարներու վրայ Ցա՜ւ իսկ չունէր անիկա Բայց աւելի տարօրինակը ան էր որ կ՛ապրէր Անսովորը դարձեալ իր սեփական պատկերն էր դուրս իրմէ որուն կը նայէր մարդկային աչքերով Գտաւ որ դեղնած էր քիչ մը ինչպէս պիտի ըլլային մարմինները բոլոր մեռնողներուն Ու տեսաւ աւելի գեղեցիկ բան մը — Իր դեղին յօնքին վրայ արիւնին գիծը շիներ էր ուրիշ յօնք մը նոյնքան կանոնաւոր ու իրաւ Յիշեց իր մօր երգը Բայց ահա ձայն մը որ պոռաց պարապին վրայ՝
Սիրեմ Նազի՜կ ընքուընիդ
Արուն գըրիչէն քաշած
Փնտռեց անոր հեղինակը վասնզի տրտում էր ու տարօրէն քաղցր Ու կը վայլէր պահին ու պատկերին Դադրած էին հրացանները Դադրած էր հեռաւորութեան զգացումն ալ Այն ատեն Զաքար նետեց հրազէնը ու ծռեցաւ իր վրայ Թաց էին անոր աչքերը ու անպատմելի կսկիծով մը վարագուրուած Անիկա համբուրեց իր երեսները Ու անոնց շրթունքները իրարու տուին արցունքին աղը որ առատ էր ու չդադրող Ոչ մէկ ատեն տղուն շրթունքները երեսը այսքան մարդկային այսքան քաղցր եկած էին անոր Նկատումներէ ազատ իր միտքը դատեց մարդերու այս խեղճութիւնը մահուան դէմ Ու անոր մէջ ծաւալեցաւ խորագոյն խաղաղութիւն մը որ ալիք-ալիք կը բարձրանար կարօտի քաղցրութեան անհուն անդունդէ մը Անիկա գրեթէ կը նոյնանար իր կռնակի կարծրացած հողին Ու ինքզինքը կը գտնէր անոր հանգիստին վրայ դեռ պուտ մը բռնկումով որ իր յետին պլպլանքը կը թրթռար Հողին այս դադարումը առանց երկինքի սարսափին նոր էր Բայց ահա հողէն վերը Վայրկեան մը վախցաւ սատանաներէն Բայց ի՞նչ ըրած էր անիկա բացի բարիքէն Աստուծոյ ճառագայթ մը լուսաւորեց զինքը Միակ մեղքը իր զաւկին վիժումը խոշորցաւ լերան մը պէս ու գրաւեց իր առջին լայնցող կապուտութիւնները Բայց այդ լեռը կը կռթնէր երկու պառաւներու քամակներուն որոնք ծունկի՝ լեզունին խածած կը պրկուէին ու չէին մեռներ Յետոյ փոքրացաւ տեսիլքը Չեկաւ իրեն պատկերը Սահակին Ու կը տանէին զինքը Ինչո՞ւ չէր վախնար Ա՞յս էր մեռնիլը- հարցուց անիկա Զաքարին որ ծունկի իջած էր գլխուն մօտ ու ա՛լ չէր համբուրեր Կրակը վերսկսաւ Խոռոչին քարերը փոշիի պզտիկ խաւ մը կ՛արձակէին գնդակի հարուածէն Մարդոց ձայները՝ յստակ Ու չկար անոնց մէջ իր անունը Բայց անհուն սպառնալիք ու հայհոյանք կը պատմէին անոնք տղուն հասցէին Ուզեց բազուկները բանալ ծոցն առնելու համար անոր գլուխը Բայց խորհեցաւ որ մեռեր էր ու չէր կրնար՝ առանց որ մէկը ըսէր իրեն Զաքար ծռեց իր գլուխը անոր երեսին արիւնոտ ճակատով Նազիկին բազուկները ինքնաբերաբար հիւսեցին անոր պարանոցը Ու վերջին համբոյրը մահուանն էր զտուած՝ արցունքէն տառապանքէն հողին բոլոր համերէն
Բացաւ աչքերը Տղան հիւսած էր իր պարանոցը Երա՞զն էր որ կը շարունակուէր Բայց մութը հզօր էր ու իրենց գտնուած տեղը ոչինչով<ref>ոչնչով սրբագրուած՝ ոչինչով</ref> նման իր մտքով տեսածին
— Քնացա՞յ – հարցուց անիկա ձայնը լսելու համար
— Կտո՛ր մը
Այն ատեն սարսուռը սիրտը զարկաւ Իր բերանը կը մխտէին բառերը պատմելու տեսիլքը Բայց անոր նախազգացումը խնայելու համար տղուն՝ ան զսպեց իր կզակները բռնի փակելով Քաշեց տղուն թեւէն ու տիրական շեշտով մը՝
— Երթանք – ըսաւ ան
Տղան լուռ հետեւեցաւ անոր
Անդին Հայրապենց տղաքը շատոնց մտած էին Գէլուն-Բունին քարայրը
Անոնք գեղէն չբաժնուած իմացեր էին Նազիկին անհետացումը Բոլորը մէկ անոնք բացատրեցին եղելութիւնը ու դաւադրութեան մը վրայ կեդրոնացուցին իրենց համոզումը Հաճի Գրիգորը հրապարակով ապտակեց լրտեսը որ «իր չորս տղոց միսերը<ref>միսերը?</ref> պագնելու» աստիճան ահաւոր անկեղծութեամբ մը հաստատեց իր տեղեկութիւնը Մարդուն բառերը իրենց վճռական շեշտով պահ մը շփոթութիւն ձգեցին Խուճապ մը սկսաւ որուն մէջ ամէն մէկը նետուեցաւ իր մարթին ին Բայց չէին գիտեր իրենց ընելիքը Խենթին մէկը պոռաց
— Ձի՛ մը շուտ
Ամէնքը հաւնեցան առաջարկին
Ձիաւորները արդէն ելած էին գիւղէն դուրս Անոնք քիչուոր էին ու հրահանգ ունէին շատ հեռուէն պաշարումի շղթայ մը քաշելու եւ սպասելու հետեւակներուն
— Չըլլայ որ կրակէք – կանխահոգ ու մտազբաղ հրամայած էր Հաճի Գրիգորը Անիկա հաշուի կ՛առնէր մութը մանաւանդ տղուն քաջութիւնը<ref>ստորակէտ սրբագրուած՝ վերջակէտ</ref> Լուս աչքով քսան-երեսուն ոստիկան ճեղքող ասպատակը վտանգաւոր էր եթէ քարայրի մէջ մուկի պէս չթխմուէր
— Քածն ալ սպաննեցէք – ըսաւ անիկա կամացուկ մը տրտում երիտասարդին որ դրացի ըլլալուն՝ ախոռէն քաշած էր ձին ու պատրաստ էր բոլորէն առաջ
Առաջապահները քարայրը պաշարած էին գեղ հակող բոլոր անցքերէն ու մտած իրենց ձիերուն ոտքերուն տակ<ref>մտած իրենց ձիերուն ոտքերուն տակ?</ref> Անոնք գգացին քայլերը բայց չկրցան ճշդել վասնզի վարի ճամբէն բազմաթիւ ոտնաձայներ կը հասնէին իրենց լսողութեանը Երբ խումբը ամբողջացաւ անոնք մեծ զգուշութեամբ մօտեցան քարայրին Եկողը կը հարցնէր Նազիկին վրայ Չէին տեսած զայն Ոչ ոքի մտքէն անցաւ խրամին ճամբան
Անոնք յիսուն փողով կրակի տակ առին քարայրը Կեդրոնացած այս հրացանաձգութիւնը ամբողջ ապառաժը ոտքի կը հանէր իր անդնդային աղմուկովը Առջի տասը փամփուշտներէն յետոյ՝
— Կեցէ՛ք – հրամայեց Հաճի Գրիգորը
Ան կը զարմանար քարայրին լռութեան Լսուած բան չէր որ Զաքարը առանց պատասխանի թողուր որեւէ գնդակ Յետոյ խորհեցաւ կացութեան անելին Եթէ քունի մէջ բռնուած ըլլա՞ր<ref>քունի մէջ բռնուած ըլլար?</ref> Նորոգեց կրակին հրամանը Քառորդ ժամ անընդհատ քառեակ-քառեակ տեղաց գնդակին կարկուտը Մուխը կը պաղէր ու հովին հակառակ կը դանդաղէր նեղելու աստիճան անոնց շնչառութիւնը Հետզհետէ հասան յապաղածներն ալ Երբ դադրեցաւ զարկը քարայրը կը մնար նոյն լռութեան մէջ Մէկը Հաճիին կարգադրութեամբ ելաւ իր դիրքէն սողոսկեցաւ անհնարին զգուշութիւններով մինչեւ բերանը քարայրին Առանց ոտքի կենալու մէջքէն հանեց լաթի կտոր մը որ ամէն որսորդի մօտ պարտաւորիչ է հրացանը մաքրելու թափեց վրան իւղի շիշի մը պարունակութիւնը ու լուցկիով մը զայն բռնկեցնելէ յետոյ նետեց ներս
Բոցը լուսաւորեց ապառաժին մռայլ կամարը Յետոյ լեցուց հեռանկեալ խորշերը Դիմացէն զննողները ձայն տուին
— Մարդ չ՛երեւար
— Աղէ՛կ նայեցէք – կրկնեց Հաճի Գրիգորը Տարիքը տկարացուցած էր աչքերը ու որսի ատեն անիկա չէր սեղմեր մինչեւ որ ոտքերուն մօտ չսուրար երէն Բայց քարայրին մէջ ժայռի շեղբեր լոյսի եւ ստուերի տարօրինակ հիւսք մը կը խաղցնէին Խելացութիւն չէր լաւ մը չզննած մտնելը
— Շուքերուն նայեցէք դուն պառկէ՛
Այրող լաթին լոյսովը ծեծուեցան բոլոր շուքերն ալ Երբ կրակը դադրեցաւ ոտքի ելաւ պահուըտած զննողը ու մէկ ձեռքով երկարած ատրճանակը կոտրեց մայրիին ճիւղէն մնացած փայտը ու մտաւ ներս
— Մարդ չկայ – ըսաւ անիկա դառնալով քարայրին բերանը Խուժեցին բոլորը
Հանգչած կրակ մը պատնուած մոխիրի խաւով մը որ ճերմակ էր բամպակէն աւելի Հացի գունդ մը առէքի պէս շեղ ու լայնաբերան քարի մը վրայ Յատակին՝ ոսկորներ Հաւու փետուր Կիսամար խանձողներէն կսկծեցնող ու մախր հոտող մուխ մը Ու ճերմակ-ճերմակ վէրքեր կոճակներու պէս քարին սեւ մարմինին վրայ Գնդակներուն աշխատանքն էր ատիկա Կրակին շրթունքէն դէպի բոցի պատը կ՛երկարէր խոտերու դէզ մը ով գիտէ որո՛ւ կողմէ հոդ հաւաքուած եւ որուն վրայ փոս մը Զաքարին հասակը կը ձեւէր մոյկներուն կողմը ցեխոտ մէջքին տեղը եկած<ref>եկած?</ref> գլուխին տակ աւելի խիտ ու յստակ Ասոնք բաւական էին լրտեսը ազատելու քանի որ տղայ մը հանած էր դանակը բաւական առաջ ու կ՛առաջարկէր մորթել ու շուներուն տալ ատ սուտզրուցը
Ամբողջացան Զգուշութեան մանաւանդ իրար չզարնելու համար Հաճին արգիլեց կրակ ընելը Անիկա դուրս ելաւ քարայրէն ու մտիկ ըրաւ Իրենց ձիերը սմբակնին կը զարնէին քարերուն ու լուս կ՛արձակէին Երկինքը մութ էր բոլորովին ու առատ ու մաքուր աստղերը կը կենային իրենց կէտերէն կախուած Նեղուած էր անիկա մանաւանդ Նազիկին հաշւոյն Շինեց սիկառ մը Երբ բռնկցուց լուցկին ու սիկառը վառելէ յետոյ նետեց գետին աչքին ինկան լաթի կտորներ Ծռեցաւ ու առաւ ձեռքը
— Հէ՜յ վախ
Զարկաւ անիկա ամուր մը ճակտին Լացն էր պակաս որպէսզի այս աղաղակը ըլլար յուսահատ մանուկի մը ճիչը Անիկա ճանչցեր էր կնոջ<ref>կնոջը սրբագրուած՝ կնոջ</ref> շալը Նազիկը հո՜ս<ref>հո՞ս սրբագրուած՝ հո՜ս</ref> եկած էր Նազիկը ազատա՜ծ էր ասպատակը
Անհուն եղաւ անոնց կատաղութիւնը Բոլորն ալ իրենց յուսախաբութեան մէջ կը հայհոյէին մութին որ կ՛արգիլէր հետքերէն օգտուիլ Առանց արտայայտուելու անոնք մեծ վստահութիւն ունէին հետքերու նպաստին Չէ՞ որ մէկը կնիկի ոտք էր Առաջին շուարումէն յետոյ գործի անցան Իրենց ընելիքը՝ փախչողներուն ուղղութիւնը ճշդելն էր ամէնէն առաջ
— Արապը ըլլա՜ր
Հաճի Գրիգորին շունն էր որ իր ամբարիշտ հասակին կը միացնէր անվրէպ հոտառութիւն Գայլէ մը աւելի հուժկու բարակի մը պէս իմաստուն էր ան Մէկը առաջարկեց իջնել գեղ ու բերել թանկագին կենդանին
— Ո՛ւր է կը բուսնի հիմա – ըսաւ Հաճի Գրիգորը բայց մտազբաղ էր չափէն անդին
Իրաւ ալ խօսքերը հազիւ աւարտած երեւան եկաւ շունը
— Շունը յիշէ՛ փայտը քովդ դիր – իմաստասիրեց շատ գիտցուկ Մաթոսը
Անոր հոտուըտալ տուին խոտերը որոնց վրայ նստած էր Զաքարը Շունը քանի մը քիթ զարկաւ աջ ու ձախ յետոյ մէջքին գոյացած փոսին մէջ մխրճեց դունչը Երբ դուրս հանեց մռլտուք մը կախուած էր բաց ակռաներէն Պոչը ոլորեց ու ոտքերուն տուաւ բացատրիչ ուղղութիւն Հասկցած էր Իր ետեւէն ելան միւսները Շունը կը թնծկար ու կը հաջէր Ան առաւ փախչողներուն հետքը Տղայ մը մօտեցուց անոր քիթին բզկտուած շալին կտորը Շունը կանգ առաւ ու հեծկլտագին կաղկանձեց Սուր ու սրտաճմլիկ լաց մը կը թափէր ու կ՛օրօրուէր անոր կզակէն Հակառակ ամէն սրտապնդող բառերու ձեւերու անիկա չքալեց ու կու լար
Կենդանիին այս ընկրկումը բացատրելի էր բոլորին ալ Բացառաբար ան կը սիրէր Նազիկը ու որսի չելած օրը կ՛անցընէր Հաճի Ստեփանին տունը Ստիպուեցան ընդհատել հետապնդումը Պէ՞տք էր սպասել լուսնալուն շան քմահաճոյքին փոխուելուն Տարօրինակը ան էր որ շատուորութիւնը անհոգ կ՛ընէր զիրենք Ոչ մէկուն մտքէն կ՛անցնէր ասպատակին սարսափը Արշաւին նկարագիրը վերածուեր էր խոզի որսորդութեան մը պատկերին Մատներովը կը համրէին պակսած փամփուշտները Մախաղնին վար առին ու լեցուցին փամփուշտները պարապ մատներուն Ատկէ ետքը հատաւ իրենց զբաղումը Շունը լացը կը շարունակէր եւ ոչ ոք կը զբաղէր անով
— Խէր է աս ալ – աւելցուց Հաճի Արթինը ան՝ որ Զաքարին հետ եղեր էր Ուշագի ընդհարումներուն
— Ինչո՞ւ – փութացին յանդիմանել ուրիշներ
— Աստծոյ մատը կայ Տղա՛ք երեք հարիւր հոգի միս-մինակը առջին փաթթած է
— Մենք թուրք չենք
— Ատոր ատտեղը Աստուած գիտէ Սպասեցէք լուսնայ
Այս յայտարարութիւնը թէեւ անտեղի հաճոյ եկաւ շատերուն Անոր մահուան վազողներուն մէջ շատերը կը յիշէին զմայլելի քաջութիւնը երիտասարդին երբ անհասանելի արագութեամբ մը կրակ կը տեղար դարանակալ դէտերուն՝ աչք բանալու ատեն իսկ չձգելով անոնց ու կ՛անցընէր բեռները խաղ ու խնդումով կարծես հարսանեկան թափօրի մը ետեւէն
Որոշուեցաւ պահակ դնել սօսիին տակ խճուղիին բերնին աղբիւրին խրամ ինկած կէտը Այս զգուշութիւնները բնազդական էին անոնց համար Շատը ծխախոտի մաքսանենգ այս կերպով կը հանգչեցնէին իրենց բեռները Մտան քարայրը որ նեղ գալու չափ լեցուեցաւ Մէկտեղեցին խանձողները թէեւ պէտք չկար ատոր քանի որ միշտ քսանի մօտ սիկառներ կ՛այրէին Բայց լոյսը համ ունէր Խօսեցան զանազան տարիներէ ու զանազան որսերէ Ոչ մէկուն մտքէն անցաւ կնիկը նշանածը կամ զաւակը Պահ մը մտմտացին ձիթենիներուն կոտորածին արդիւնք՝ ձմեռուան ուժգին ձիւնին Մէկը փորձեց հեքիաթ պատմել բայց մտիկ չըրին Ուրիշ մը մեղմ եղանակեց կռիւի հին երգ մը որ յուզեց տղաքը Աւելի ետքը անոնք ստիպեցին տրտում երիտասարդը որ քանի մը բերան խաղ ըսէ
Ըսաւ անիկա Սիրոյ երգն էր յաւիտենական՝ ու մօտ հոդ նստողներուն բոլորին Ո՜վ չէ անցած անոր կրակէն Բայց անոր երգը կը գովէր նոր ժմնուկ ասպատակ մը որ Իզմիրի<ref>Իզմիրի? Իզմիտի?</ref> կողմերը կ՛աւերէր ու պոռնիկի մը գոգը կը լեցնէր կողոպուտին արդիւնքը Ու ասպատակը սիրելի էր ժողովուրդին որ կ՛օգնէր անոր ու կը պահէր զայն իր հիւղակներուն մէջ
Քիչ-քիչ երեւան եկաւ<ref>երեւան եկաւ?</ref> Փաթթուեցան անոնք կոճուկներուն<ref>Ծնթ – կոճուկ – ոչխարի մորթով ու հաստ ասուիով պատրաստուած տառատոկ անհրաժեշտ լեռնական ճամբորդներուն</ref> մէջ ու քնացան պահակներու յաջորդութիւնը ապահովելէ յետոյ
Դեռ երկինքը չաղօտած՝ ոտքի էին անոնք Լիճին վրայի լեռնէն լուսի<ref>լուսին սրբագրուած՝ լուսի</ref> աստղը կը կարապետէր առաւօտը որ կը սկսէր բացառիկ շքեղութեամբ Շատ էր կրակը երկինքին խորերը Ու գաղջ՝ հովը Պէտք էր շուտով հեռանալ այդ շրջանակէն որ ոստիկաններուն յաճախադէպ այցելութեան ենթակայ կ՛ըլլար քանի մը տարիէ իվեր լայն զինուորական շարժումներուն յարմար իր դիրքովը
Հաճի Գրիգորը կանչեց Արապը Երկու մատով հինգ վայրկեան շոյեց անոր գանկը հեշտագին ու անդուլ Անցաւ մռութին զոր սեղմեց ցաւցնելու չափ ափովը Չորս-հինգ անգամ արդուկեց իր բթամատին կռնակովը անոր ողնասիւնը Շունը քաղցրագին ու հլու՝ կը լզէր անոր ոտքերը մանաւանդ ձեռքին միսերը երբ անցնէին ասոնք լեզուին մօտերէն Յետոյ նետեց անոր բերանը գինիով թրջուած կտոր մը հաց Ասոնց<ref>Անոնց սրբագրուած՝ Ասոնց</ref> զանցառումը կենդանին կ՛ընէր քէնոտ եւ անուշադիր Շունը կերաւ արագ՝ քանի մը հեղ դարձնելով հացը կլափին մէջ Յետոյ շտկեց աչքերը<ref>շտկեց աչքերը?</ref> Իր ստեւը ցցուեցաւ Պոչը ծուարեց իր քամակին վրայ Անոր գլուխը երկար հաջոց մը նետեց սարին գագաթը Շրջապատողները երկիւղած լռութեամբ կը հետեւէին արարողութեան Հասկցան անոր կախարդական բարբառը ու ինկան ետեւէն Զաքարը սարէն վար իջած էր
Անոնք խելք խելքի տուին Իրենց ոտքին մայրիի անտառը կը խոնարհէր Իրենց կարծիքով գիշեր ատեն որեւէ մարդկային ոտք չէր կրնար յանդգնիլ անկէ ներս մխրճուելու Մայրիներու ասեղները մոմած դերձանի մը պէս իւղոտ կ՛ընէին գետինը ու գլորուիլը անխուսափելի էր Անոնց դէմ կը բարձրանար անամպ երկինքին մէջ Մենծ-Լերան հաստամեստը որ այդքան հեռուէն միակտուր մռայլ զանգուած մը կը թուէր Բայց կային որ ծանօթ էին անոր թեւերուն Իրենց գիտցածները իրարու բերին ու շինուեցաւ ենթադրութիւնը Զաքարը լեռը անցած էր
Մէկէն տեսան իրենց ձեռնարկին անհուն դժուարութիւնը Հաստամեստը իր անթափանց երբեք կացին չտեսած անտառներովը շատ ընդարձակ գետին մը կը ներկայացնէր իրենց խումբէն պաշարուելու համար Մէկը միտք նետեց մէջտեղ — դառնալ գեղ խոզի շատ մեծ որսորդութիւն մը յայտարարել հաւաքել առնուազն յիսուն մը նոր զինեալներ Առաջարկը մերժուեցաւ մեծամասնութեան կողմէ Նազիկին փախուստը զանգակի պէս ձայն կու տար հիմա գեղին վրայ Ու պարապ ձեռքով տուն իջնելուն ամօթը կը ճնշէր հաւասարապէս բոլորին ալ սիրտը
Անցուցին շունը առաջ Սարին հակադիր զառիթափը սկսող աղօտութեան մէջ կը ստանար ուրուային հոսում մը որ կը շարժէր բայց չէր յառաջանար կը հոսէր բայց գամուած կը մնար Անոր շրթունքին<ref>շրթունքէն սրբագրուած՝ շրթունքին</ref> ճամբան միշտ պահելով իր երկիւղը անտառէն կը զգուշանար հոն մտնելէ ու դարվարը մեղմելու հարկին տակ կ՛ընէր երկար ոլորքներ զորս պարտաւոր էին յարգելու միւս լեռնէն դէպի գեղ տախտակ փոխադրող գոմշու սայլերը Հետզհետէ լուսցաւ Ճերմակ ժապաւէն մըն էր ջուրը ձորակին մէջ ան՝ որ լիճ հասնելու պահուն կանոնաւոր վտակ մը կ՛ըլլար բայց նոր<ref>նոր? նախ? հոս?</ref> փրփուրէ յօրինուած աղաղակ մըն էր միայն Ու անդին՝ հաստամեստը Փոքր երիզին վրայ զոր ջուրը զետեղած էր իր ափերուն մուխի սիւնակներ գմբէթներ երբեմն կապոյտ երբեմն դալուկ՝ կը հաստատէին մարդերու գոյութիւնը Տախտակ հանող գործաւորներ էին անոնք Սրտոտ ու քաջ մարդիկ անոնք այդ մենութեան մէջ կ՛ապրէին կիսավայրենի կեանք մը Իրենց խրճիթները հողէ տանիքով<ref>յաւելում ստորակէտի</ref> զանազանելի էին միայն իրենց արձակած ծուխին հեռաւորութեամբը չափուած ու կանոնաւոր Ու քաղցր էր այդ ամայութեան վրայ փլչող ու շինուող սա մուխերուն մարդկային խորհուրդը
Հակառակ իրենց բոլոր փնտռտուքին ճամբուն վրայ կը պակսէր հետքը կնիկի մը կօշիկին Շունը երբեմն քիթը կը մխէր՝ սուր բոպիկ ոտքերուն կաղապարներուն մէջը զորս ցեխը պահեր էր անաղարտ անձրեւին բարակ ըլլալէն Կաւախառն հողը յստակ նկարներ կու տար ներբանի հինգ մատներու Բայց անոնց թիւը շատ էր Ու բոպիկ Նազիկ մը անհասկնալի Յանկարծ յիշեցին երկու օր առաջ գեղէն հեռացող գնչուները Բայց դէպի ո՞ւր Ով գիտէ ի՜նչ գողօններով բեռնաւոր անոնք գացած ըլլալու էին Մենծ-Լեռան ոտքերը հոն դարմանելու համար իրենց սատկելիք էշերը
Տղոց մէկ մասը խոհեմութիւն համարեց չհանդիպիլ տախտակ հանողներուն Աւելորդ էր այդ զգուշութիւնը Անոնք արդէն տեսած էին զիրենք իրենց սրատես ու մարդու կարօտէն լայնցած աչքերովը Այսպէս կը խորհրդածէր Հաճի Գրիգորը Բացի ատկէ պէտք չկար խանգարելու աւանդութիւնը Ամէն որսական խումբ հայ քրիստոնեայի պարտք մը կը սեպէր այցելել անոնց խօսիլ ու պատմել գեղէն հոն անցածէն ու դարձածէն Կը պատահէր որ ձիւնի բռնուած որսորդները օրերով վայելէին այդ սրտբաց ասպնջականութիւնը մինչեւ փոթորիկին խելօքնալը
Իրաւ ալ ընդունուեցան ուրախութեամբ ու կարօտով
Հսկայ ու փայտի պէս կարծր մարդեր էին Առտու ըլլալուն՝ դեռ չէին սկսած աշխատանքի Խնդացին անոնց տղու պէս նայելով երեսնուն Հպարտ էին խումբին անթերի զրահումէն<ref>զրահումէն? զրահումին?</ref> Բոլոր հիւղակներէն հաւաքուեցան ու շրջապատեցին որսորդները Մէկը նկատեց որ որսի զէնքեր չկային
— Մարթին ը էվելի (աւելի) աղէկ է – պատասխանեց ուրիշ մը
— Տահա կանուխ է – չկրցաւ չմտածել ծերուկ Բարաղամը որ կարդալ գիտէր օրացոյց կը մեկնէր ու կը ճգնէր երեսուն տարիէ ի վեր այդ լերան մէջ Հոն մեծցած էին չորս տղաքը մօրերնուն մահէն ետքը որ տեղի էր ունեցեր եղերական դրուագներու<ref>դրուագներուն սրբագրուած՝ դրուագներու</ref> մէջ հիմա թոռմած իրենց սարսափէն ու փուշէն Ան իր կնիկը խղդած էր Անոր կարծիքով ձիւն չեկած՝ խոզերը չէին մաքրուեր<ref>չէին մաքրուեր?</ref>:
Իր վերջին մտածումը անիկա ըսեր էր հեղինակութեամբ Իրաւունք տուին անոր Հայրապենց խումբէն տարեցները Բայց յաջողեցան արդարացնել սա ապաժամ արշաւանքը Երկուշաբթի կը սկսէր ձիթապտուղի քաղը Լման երկու ամիս տեսնալիք չունէին լերան երեսը Չէ՞ր արժեր սանկ հեղ մը դառնալ ու կարօտ առնել
— Մինակ հաց չունինք – ըսաւ Բարաղամը ուրախ հեգնութեամբ մը զարնելով Հայրապենց տղոց մախաղներուն որոնք հարուստի բարձի պէս լեցուն էին Գիշերը կէսին մէկը երկու բեռ հաց գացեր բերեր էր գեղէն
Մորթեցին ոչխար Ամէն հիւղակ կը սպասէր այդ անասունին առաւելաբար մորթին համար որ աղուած յետոյ մաքրուած վեց ամիս արեւ ուտելէ յետոյ կը մտնէր հիւղակ ու կը դրուէր խոտէ յատակին ժպտուն ու գանգուր բան մը աւելցնելով անոր ամայութեանը վրայ
Խմեցին օղի Յետոյ գինի Առատ էին ասոնք Ամէն որսորդ այգեկութքէն ետք բեռ մը խմիչք չէր մոռնար հասցնելու անոնց Գլուխները դարձան Արցունքը եկաւ տրտմութեան եւ ուրախութեան Այս ամէնէն յայտնի կ՛ըլլար այս մենակեացներուն խորունկ կսկիծը Բոլորն ալ զգայուն էին սիրոյ երգերուն Այրի կամ պատճառով մը իրենց կնիկը վռնտած այս մարդերը արգահատանք կը հրաւիրէին իրենց ինքնապատուհասումովը Ու կը նմանէին միւսներուն լճին եզերքը ձուկի պոչին կապուած միւս խենթերուն որոնք իրենց երիտասարդութեան մէկ տրամը այդպէս կը հետապնդէին ջուրերուն մէջ ու մեռնելու միայն գեղ կ՛ելլէին Անոնցմէ ոչ բերան<ref>ոչ բերան?</ref> ցուցմունք եղաւ Զաքարին մասին Կ՛անգիտանային Նազիկն ալ
Բաժնուեցան անոնցմէ Հայրապենց տղաքը գինով բայց կոտրուած Յայտնի էր թէ տղան բռնած էր լերան միւս թեւը ան՝ որ Ողիմպոսի մեծ կիրճը կը հանէ — ծխախոտի մաքսանենգներուն դասական ճամբան Անոնք կը հայհոյէին իրենք իրենց Կը հաստատէին իշութիւնը իրենց գլուխներուն Օրը կորսուած էր Մէկ դառնութեամբ մտածեց
— Ուշագ իջած ըլլայ նէ...
— Կնիկին ճիւովը մարդ մրջիւնէն քիչ կը քալէ – ըսողն էր փորձառու Հաճի Գրիգորը Եւ իրաւունք ունէր ան
Ստիպուած էին անցնելու լերան միւս թեւը Հոս ճամբան կը նիհարնար ձգելով ջուրին ափը ու քանի՛ կը բարձրանար ա՛յնքան քմահաճ ու խեղճ բանի մը կը վերածուէր Քանի մը հարիւր քայլէ ետք ան ջնջուեցաւ բոլորովին Ապառաժներու բուն մը կը ցցուէր անոնց առջին Կողմնակի դարձուածքով անցան արգելքը Սկսողը սարահարթի մը կը նմանէր բայց շատ կարճ կռնակով մը Անցան հարթ տարածութիւնն ալ
Ու սկիզբ կ՛առնէր մայրիներու հոյակապ արքայութիւն մը<ref>ստորակէտ սրբագրուած՝ վերջակէտ</ref> Հողը կը դառնար պղնձագոյն ծածկոց մը առանց կանանչի փոքրագոյն հետքի Ծառերէն հոսած ասեղներու<ref>աւելներու սրբագրուած՝ ասեղներու</ref> անսահմանելի խաւ մը կը շինէր խոնաւ ու լպրծուն կապերտը որուն վրայէն քալելը դժուար էր այնքան որքան սառած ձիւնի վրայէն Հաճի Արթինը հիմա մտիկ ըլլուող առաջնորդը կը հանդիսանար խումբին Մինչեւ կէսօր անիկա աշխատեցաւ գտնել վաւերական ճամբան Բոլորն ալ կը գանգատէին ու կ՛օրհնէին ձիւնը որ տանելի բան մըն էր բաղդատմամբ սա խարդախ երեսին Օրհարսակին ոտքի վրայ մէյ-մէկ քիչ բան ծամեցին Յոգնած ու քրտնած էին ու կը ծաղրէին առաջնորդը Անոնք ելած էին անտառին կռնակը ու իրենց առջին կը գծուէին զոյգ արահետներ Անոնցմէ մէկը կը մխուէր աւելի վեր բարձրանալու համար լերան ամէնէն մատչելի կիրճը Միւսը կը ճեղքէր անտառը իր երկայնքով եւ կը յանգէր Պրուսայի դաշտին Շուարած էին Ոչ մէկ հետք երկուքին ալ վրայ Շունը հասաւ իրենց օգնութեան Անիկա հարիւր քայլ բացէն եկեր էր ճամբան ու ետ կը դառնար իրենց աղմկոտ եւ ուրախ հաջիւնով մը Երկու տղայ յառաջացան զառիվերը Խոնաւ ու կակուղ հողին վրայ հետքեր կային Ու զոյգ էին անոնք Ու անոնցմէ մէկը մեծ էր ու միւսը պզտիկ Վազեցին բոլորն ալ Զննեցին ուշադիր Մէկը կնիկի կօշիկ էր
Փոխանակ<ref>Հակառակ սրբագրուած՝ Փոխանակ?</ref> ուրախանալու նեղուեցան Հաճի Արթինը բացատրեց Զաքարին խելքը Անիկա առանց անտառէն հեռանալու հետեւած էր ճամբու գիծին Ու խաչաձեւման այս կէտէն առանց հետք թողլու իջած էր վերէն ու ինկած մեծ ճամբան Մէկը հայհոյութեամբ մը կտրեց անոր տրամաբանութեան այս զեղումները
— Ձայնդ կա՛րճ ըրէ – մրմռաց Հաճի Գրիգորը ու շունը կանչեց իր քովը Անիկա ուժով կը բռնէր անոր երախը հաջելէ արգիլելու համար զայն
— Ինծի՛ նայեցէք – ըսաւ ան տղոցը – ա՛լ բացուեցէք Ասոր կ՛ըսեն ճան պազարի:
Ու կարգադրեց քալուածքը Ամէնէն քիչը իրարմէ տասնական քայլ հեռաւորութեամբ Ճամբուն վրայէն տասը տղայ իրարու ետեւէն քսան քայլ միջոցով Միւսները՝ բացէն Անտառը այսպէսով երկու կողմէն կ՛իյնար խուզարկութեան տակ
— Չըսած՝ կրակ չընէք
Իր հրամանին լրջութիւնը շեշտին կնճիռը չվրիպեցան տղոց ուշադրութենէն Ու այս տրամադրութիւնը զարգացաւ իրենց ալ մէջը Որքան ատեն որ պարապի մէջէն կը քալէին Զաքարը ատելի էր անոնց Հիմա որ վայրկեաններու հարց էր անոր սպանումը ամէնքն ալ տրտմախառն անախորժութենէ մը կը զգածուէին Ոչ ոք մտքէն կ՛անցընէր սեփական մահը
— Քալեցէ՛ք
Ու կարգադրուած եղանակով բոլորը մէկ ցրուեցան մօտէն սեղմելով ճամբուն գիծը Առաջինը ծունկի վրայ կը քալէր եւ կը հաստատէր հետքերուն գոյութիւնը ձեռքով նշան ընելով ետեւինին որ կը հաղորդէր զեկուցումը աւելի ետ մինչեւ Հաճի Գրիգորը
Ժամ մը ամբողջ քալեցին Ոչ մէկը ժամացոյց ունէր Բայց արեւին չափը աւելի ճիշդ կ՛ըսէր Քանի՛ կը բարձրանային անտառը ա՛յնքան կը գունատէր Ծառերը կը փոքրանային ու կը ցանցառէին Կեցան Հետքը հատած էր Քիչ մը աւելի վեր ապառաժի յատակ մը կը մագլցէր երկրորդ զառիվեր մը Բայց ատկէ առաջ քովնտի հարթութիւն մը հրաշքով շինուած արտի մը պէս Զանգուածէն թաւալած մեծ ու պզտիկ կտորներ կեցեր էին զանազան դիրքերով Բարակ խոտ մը կը ծածկէր գետինը Առտուները շաղը աւելի մատնող էր Բայց էտինքին մօտ հովն ու արեւը չորցուցած էին շաղը բոլորովին Շունը հասաւ հոտուըտաց ու ինկաւ առաջ արտին մէջէն Ոչ ոք ուշադրութիւն կ՛ընէր կրակին Անոնք կը հետեւէին շունին
Յանկարծ կարծես լերան սրտէն արձակուեցաւ առաջին հրացանը Սառեցան իրենց քայլափոխումին մէջ
— Գետի՛ն – պոռաց Հաճի Գրիգորը Ու ամէնքն ալ փռուած էին իրենց բոլոր հասակովը Կային որ բաց հողին վրայ Ուրիշներ՝ քարերու ետին Շունը կը վազէր բայց կը վարանէր Իր կաղկանձիւնը կատաղի շեշտ առեր էր ու կը հրաւիրէր պառկողները զարմանալով անոնց այս ընկրկումէն Փոքր մուխ մը կապուտիկ շղարշի մը պէս ուրուացաւ ապառաժի մը կտուցէն Խոռոչ մըն էր մութ մասով մը որ սարը կը փոսէր բայց վարէն կը գոցուէր մամռապատ քարով մը Կասկած չկար Զաքարն էր
— Կրա՛կ – պոռաց Հաճի Գրիգորը
Մինչեւ այս երկրորդ հրամանը փորձառու որսորդը հաշուած էր շատ բան Ան ամէնէն առաջ փնտռած էր կենդանի մը ձի ջորի Կը պակսէր ատիկա Այսքան հեռու իր կեդրոնէն ասպատակը հազիւ քանի մը հարիւր փամփուշտ կրնար տրամադրելի ունենալ Աւելին մարդկօրէն կարելի չէր կրել Ուրեմն զինուորներու մօտ տեսած եղանակը պիտի գործադրէր Կրակելով-կրակելով անընդհատ պիտի մօտենային Շատ գոհ էր անիկա գետինէն Ծիծաղեցաւ անիկա Զաքարին միամտութեանը վրայ Յետոյ արդարացուց երիտասարդը Անիկա կռիւը ստիպուած էր ընդունիլ
Տղաքը սկսան կրակը Բոլորին ուշադրութիւնը նուիրուած ըլլալով հանդերձ ինքնապաշտպանութեան կը զգային որ գրաւուած էին անասելի հետաքրքրութենէ մը Ամէն խփող՝ հարուածէն անմիջապէս ետք մէկ աչքը կը փոքրէր նշմարել կարենալու համար Նազիկին գոնէ ուրուաստուերը Քայլ առ քայլ բայց ապահով՝ անոնք կը յառաջանային Մինչ այդ՝ տասը տղայ բացէն անցած էին ապառաժին կռնակը Անոնք զոյգ-զոյգ պիտի կտրէին կողմնակի բոլոր ելքերը Ամրացեր էին արդէն ժայռերու ետին Ու անոնց հրացանները պարապին վրայ բռնուած՝ ապահով դիրքերէ կը զգետնէին մինչեւ անգամ թեւաւոր որսերը Ու հրահանգ ունէին չկրակելու մինչեւ որ ասպատակը չիյնար իրենց փողերուն հասողութեան
Պաշարումը՝ առատ մարդերով ու յարձակումը ճարտար հանգոյցովը կը նմանէր խոզի կամ արջի դասական որսերուն որոնց կը մասնակցէին մինչեւ երկու հարիւր տղայ եւ որոնք կ՛ընդգրկէին երբեմն ամբողջ երես մը լերան Բոլոր ելքերը բլուրէն դուրս աջ ու ետ կը պահուէին անխնայ ու անվարան տարափի մը տակ որ նպատակ ունէր երկվայրկեան մը իսկ հնարաւորութիւն չտալ հալածականին կանոնաւոր նշան առնելու Հաճի Գրիգորին զգուշաւոր բնազդը չորս տղայ ալ զատ ղրկեր էր շատ աւելի վերերը Շղթան մանաւանդ ասանկ շղթայ մը պատռելը թէեւ առաջին հայեացքով անկարելի բայց հաշուի առնուելիք պարագայ էր բոլոր նման կռիւներու ու բացառաբար Զաքարին համար
Պահ մը ապաստանէն կրակը դադրեցաւ Անիկա կը հաստատէր մուխին պակասը ժայռին վրայ որ փսոր-փսոր բան մը կը մաղէր շուրջը Այն ատեն կարծես կատարուածը նշանառութեան փորձ մըն էր գեղին մօտը ինչպէս էր սովորութիւնը նետել սիրողներուն Անփորձ երիտասարդ մը առաջարկեց նետուիլ առաջ
— Տեղդ ծանր տղա՛ս Կրակին հետ շախա չ՛ըլլար
Իրաւ ալ խօսքը բերանն էր Հաճիին երբ գնդակ մը գտակը թռցուց գլխէն յախուռն երիտասարդին
Ու համազարկը սաստկացաւ Բառը հայհոյութիւնը բացագանչութիւնը կ՛ընկերանային բոմբիւններուն Ամէն զարկի հետ խումբ մը տղաք որոշ կարգով մը դէպի առաջ սողալով քար կը փոխէին իրենց աւելի ետ ընկերներուն կրակովը պաշտպանուած Յետոյ հերթը կու գար միւս խումբին Ու կը տեւէր այս դժբախտ ու անհաւասար կռիւը ժամէ մը իվեր Ժամանակի այս երկարաձգումը անոնց մէջ կ՛արթնցնէր տարօրինակ զգայնութիւններ Կարծես իրենց մէջ կը տկարանար վայրագ ատելութիւնը որ զիրենք կէս վայրկեանի մէջ մարդասպան կ՛ընէր գեղին մէջ Յարձակողներէն ոչ մէկը վնասուած էր Միայն շունը զարնուեցաւ Կենդանիին սատկիլը պահ մը գրգռեց անոնց անասնութիւնը Ու տղայ մը քարէն վերցուցած գլուխը՝ հայհոյեց Զաքարին խատիֆէլի քրոջը խատիֆէլի պատիւին Գնդակ մը կոտրեց անոր ուսը Այն ատեն հասկցան թէ որո՛ւ<ref>որո՞ւ սրբագրուած՝ որո՛ւ</ref> հետ էր իրենց գործը Խղճահարութիւն գրեթէ յայտնի զղջում մը կը պատրաստուէր անոնց մէջ աննման երիտասարդին դէմ որ թուրքերու հետ իր կռիւներու ընթացքին երբե՛ք պարապ չէր պարպած իր մարթին ը Ու հիմա կը խնայէր «աղբրտանցը արունին» ինչպէս դիտել տուաւ Հաճի Արթինը Արեւը կը փայլէր հանդարտ Ու անոր մէջ կ՛ոսկեզօծուէին մուխի բարակ ժանեակները Հակառակ անհուն իրենց սպասումին անոնք չկրցան տեսնել Նազիկը Երբեմն կը լռէին<ref>կը լսուէին սրբագրուած՝ կը լռէին</ref> ու մէջտեղի տարածութիւնը անմեղ գետինի մը նման կը կենար չէզոք ուր պիտի փորձուէիր յառաջանալ գիտնալով հանդերձ վտանգը բայց չվախնալով անկէ
— Զաքար կ՛օգտէ օղլում ազատում չունիս
Հաճի Գրիգորն էր որ մինչեւ աղիքներուն խորը դղրդուած քաջութեան այս տեսարանէն մօտիկ էր գորովելու ու կրակը դադրեցնելու Անիկա զգացուած էր ազնուութեան այս դասէն որ մասնաւոր խորհուրդ մը կ՛առնէր մահուան սա շատ յստակ րոպէներուն Մէկը համարձակ՝ հայհոյեց Անիկա իր լրբութեան մէջ անկարելի դարձուց գութի ամէն ձեռնարկ Չհասկցաւ թէ ինչո՛ւ այդպէս երդումով վճռած էր տղուն մահը<ref>Ծնթ – Հոս եւս՝ զգալի են խմբագրական մկրատումի նշաններ</ref> Ամօթահար՝ օգնութեան կանչեց ընտանիքին հանդիսաւոր երդումը ու պատկառանքով արտասանեց
— Հայրապե՛նց Հայրապետ ո՞ղջ ես
Նահապետին այս ոգեկոչումը յեղաշրջեց բոլորին ալ տրամադրութիւնը Քիչ առաջ<ref>ջնջում ստորակէտի</ref> մեղմ ու հաշտալիր հիմա անոնք թոյնի գաւաթի մը պէս անգամ մըն ալ կուլ տուին նախատինքը որ զարկած էր իրենց գերդաստանը Անցան կանանչ արեւները տղոց որոնք փողոտուած էին Զաքարին սխալէն կամ անճարակութենէն — ատոր ատ տեղը Աստուած միայն գիտէր Ու զօրացած կատղած առաջին խումբը առանց նոյնիսկ սպասելու վերջապահներու համազարկին խոյացաւ առաջ Զաքարին մէկ հարուածը դարձեալ թռցուց ամէնէն առաջ եղողին գտակը Ստիպուեցան պառկելու
Ու կրակը շարունակուեցաւ անողոք ու յուսահատ յամառութեամբ մը
Հիմա բոլորովին մօտն էին Տասը քայլ տարածութիւն մը կը բաժնէր առաջապահները քարանձաւէն Սեւ<ref>յաւելում ստորակէտի</ref> անշարժ՝ մարթին ի մը փողը կը նայէր քարին ճեղքէն ու չէր պոռար Կը նշմարուէին ճերմակ վէրքերը իրենց գնդակներէն գոյացած որոնք բզիկ-բզիկ հերկեր էին մամռապատ ժայռը ան՝ որ դրան մը պէս կը գոցէր մուտքը Անոնք նորէն կրակեցին ու նորէն առաջացան Երկու տղայ մահը աչքերնին առած նետուեցան քարին տակը երկու ձեռքով դանակներնին մոմի պէս բարձրացուցած իրենց գլուխէն վեր Դադրեցան բոլոր հրազէնները Ամէն մարդ պառկած էր ու կը սպասէր հրաշքի մը Մտիկ ըրին Խոռոչին ներսէն հռնդիւն մը յստակ կը ծաւալէր դէպի դուրս
— Զարնուած է – պոռացին ու խուժեցին ներս
Համախմբումը կատարեալ էր Վայրկեանը չբոլորած՝ անոնք զուարթ ու զովացած մտեր ու ելեր էին քարանձաւին մէջ<ref>Ծնթ – Անկապութիւն — հետեւանք հաւանական մկրատումներու</ref> Նազիկին դիակը դուրսն էր արդէն Պէտք եղաւ Հաճի Գրիգորին ամբողջ պատկառանքը աւելի՝ սպառնալիքը նոյնիսկ իր գլուխը վտանգելու գնով կորովի ընդդիմութիւնը որպէսզի ծրագրուած նախատինքը չգործադրուի Նազիկին վրայ
— Աղբօրս աղջիկն է – ըսաւ ան յուզուած առնելէ ետքը անոր դիակը տասը տղոց դաշոյնէն Ու դրին զայն մէկդի Նոյն այդ միջամտութիւնը անպէտ եղաւ Զաքարին համար որուն վրայ ներկաներէն ոչ մէկը կը խմշէր<ref>կը խմշէր?</ref> դանակ փորձելու
Զայն գտան պառկած փորին վրայ Արիւնը բաւական հեռացեր էր անոր մարմինէն ու մութցած Դարձուցին կռնակին վրայ երեսը տեսնելու համար Արծաթ իր դաշոյնին կոթը երեւաց որ կը փայլէր գօտիին կարմիրէն դուրս Նախ չհասկցան ու նայեցան իրարու կարծես գտնելու համար հեղինակը ոճիրին Բայց ամէն ինչ զգացող ու ըմբռնող Հաճի Գրիգորը զգուշութեամբ քաշեց դուրս դաշոյնը որուն շեղբէն կարմիր հեղուկը թեթեւ մը խորշոմեցաւ<ref>խորշոմեցաւ?</ref> ու կաթեց[աւ]<ref>կաթեց? կաթեցաւ?</ref> Արիւնի սեւ ու թանձր ժայթք մը հետեւած էր գործիքին
Հաճին արագութեամբ կտրեց գօտիին փաթերը գտաւ շապիկը զոր պատռեց միշտ իր դանակին սայրովը ու հասաւ վէրքին Հակառակ ճապաղիքին բացուածքը նեղ էր ու փոքր Ու դժուար էր փոքր այդ ծակէն հասկնալ հսկայ երիտասարդին այս տապալումը Վարժուած մեծ փողոտումներու լխպիկ-լխպիկ շերտուած միսերու ու ծաւալուն ներկուածքին<ref>ներկուածքին? հերկուածքին?</ref>՝ անոնք չէին հաւատար այս ուշակորոյս պառկուածքին Հաճին հանեց իր թաշկինակը վրան պարպեց ծխատուփին ամբողջ պարունակութիւնը նրբալար ու ոսկեզօծ վրան՝ կոտոշի մէջ պահուած թանկագին հեղուկ մը ու այսպէս օծուն՝ լաթը մխեց ցուցամատով վէրքն ի վար կրցածին չափ խոր Տղան չզգաց Ոչ իսկ պրկում մը՝ կնճռելու համար անոր ճակտին գեղեցիկ ու արու փայլը Հաճին տրտմեցաւ Անիկա կը սպասէր զգայութեանց փոքր մէկ ստուերին իսկ Ու մտածեց աշխարհին Իր փորձառութիւնը թելադրած էր իրեն այս կանխահոգ միջոցները ու ահա բախտը կ՛ուզէր ուրիշ կերպ
Զաքարին մարմինը չէր պաղած Դարձեալ մտիկ ըրին սիրտը Կը զարնէր Աչքերը գոց էին սակայն ու այտերը տժգոյն Բայց աղուորցած էր իր լայն ու շնորհալի ճակատը թեթեւ մը գունատ Ամէն եկող կը տպաւորուէր տեսիլքէն Ասպատակը Հաճիին հետ իր բախումէն ասդին բարձրացած էր հերոսական համբաւի<ref>համբաւին սրբագրուած՝ համբաւի</ref> (Անոր այս համբաւը պիտի արժեւորուէր մեծ բախումներու մէջ տարի մը ետքը երբ իր խումբին հետ անիկա կռուեցաւ զօրքերու դէմ այս անգամ յեղափոխական դրօշով)<ref>Խմբագրական մկրատում-համառօտումի զգալի նշաններ՝ նաեւ հոս</ref> Ու ամէն եկող գրեթէ կը մերկանար անոր դէմ քիչ առաջուան իր ատելութենէն Կը ծռէին վրան աչքերը դիտելու քաղցր ցանկութեամբ մը Ու անոր ողջ մնալուն յոյսը թէեւ չարտայայտուած կը պտտէր սիրտէ սիրտ
Դարձան Նազիկին որ մեռած էր
Յօնքին վերեւէն գիծ մը նման անոր որ Նազիկը տեսեր էր իր զարմանալի երազին մէջ երէկ գիշեր կը շինէր արիւնէ ուրիշ յօնք մը վարինին կաղապարովը կրկնելով անոր կորագիծը մնալով իր ծայրերուն վրայ նոյն սրութեամբ ու կեդրոնին մէջ նոյն խենթացնող աղեղով որուն այդ կէտէն գնդակը մտած ըլլալու էր քանի որ ճարմանդի նման բան մը հոդ կը կապէր երկու կիսաղեղները Փնտռեցին անոր ալ վէրքը վերցնելով գլուխը Գանկէն կտոր մը թռած էր ու արիւնը ուղեղին հետ պաղած՝ կպչուն կ՛ընէր իր մազերը ծիրանի ու մութ պայծառութիւն մը հիւսելով անոնց ոսկի լարերուն Ոչ մէկ փորձ՝ խցելու այդ պատռուածքը Մահը վայրկենական [եղած]<ref>յաւելում բառի՝ եղած?</ref> ըլլալու էր Պառկեցուցին քարայրէն դուրս կռնակին վրայ Այնքան իրաւ էր հոդ այդ մեռելը որ չէին կրնար հաւատալ Բնական իր դեղնութիւնը՝ դեռ ջերմ կը շփոթուէր այն դեղինին հետ որ մահէն ետք կը սկսի արկածահար մարմիններու վրայ ու ժամերով կը դիմանայ մինչեւ փտութեան կապտաւուն փայլակումը դիակին վրայ Կարծես թէ մտած էր քնանալու Բայց ահաւոր ու եղերական էր անոր գեղեցկութիւնը Անոր այդ դիրքին մէջ նայող մը կրնար դիւրութեամբ ըմբռնել անոր ճակատագիրը ու թափած արիւնները Կակուղցան զայն ատողները այդ արժանավայել անզգածութեան դիմաց Ու թէեւ դժուար բայց եկաւ վերջապէս կարեկցութիւնը այն մարդկային լինելութիւնը<ref>լինելութիւնը?</ref> որ ոճրագործին մօտ խղճի խայթը կ՛ըլլայ ու գեղացիներուն մօտ՝ փղձկումը լալահառաչ ու խոշոր գովքը
Ու տրտում երիտասարդը անցաւ անոր սնարը Ծռեցաւ իր ծունկերուն վրայ<ref>վայ սրբագրուած՝ վրայ</ref> տեղաւորեց պլուզին պատռուածքը որ նայուածքին մուտք կու տար դէպի անոր ծոցը Ու անիկա կու լար կնիկի մը պէս Յետոյ զգաց անտեղութիւնը Զսպեց իր կուրծքին հեծկլտուքը ու մեղմացուց հոսումը իր աչքերուն Այսպէս զուսպ ու սրտանց՝ լացը անցաւ միւսներուն
Գովքը՝ թէեւ յատկացուած կիներուն երբեմն կը փորձուի անուշ ձայնով այրերու կողմէ Կռիւէն հազիւ շունչ առած այս տղաքը սիրտ չունէին պաշտօնական ու պարտադիր լացին համար Ամէնքն ալ մտիկ կ՛ընէին իրենց սիրտը ու կ՛ոգէին յիշատակները պահերը որոնց մէջ պառկողը իրենց պէս եղեր էր ոտքի ապրող ու տառապող Մէկը կարծեց լսել իր հոգիին տունէն
«Սիրեմ Նազի՜կ ընքուընիդ
Արուն-արցունքէն քաշած»
յանկերգը եղանակին անփոփոխ տարփալից ջերմութեամբ բայց վայրկեանին ահաւոր կսկիծներովը Ու իրեն այնպէս եկաւ որ բոլորն ալ լսելու էին այդ զոյգ մը տողը զոր կը պոռար ճակատագրին գալարափողը մարդոց սրտին անդունդներէն
Տրտում երիտասարդը առաջարկեց գեղ տանիլ դիակը Ընդդիմացան Գլխահակ արցունքները զսպելու անկարող Հաճի Գրիգորը իր դանակովը փոս մը սկսաւ Բոլորին ալ օգնութեամբը արդէն պատրաստ էր հողքը Դրին մէջը Գոցեցին հողը ու կեցան
— Հանգչեցո՛ւր – ըսաւ քիթը բռնելէ Հայրապենց Հաճի Գրիգորը ու խաչ հանեց երեսին Շրջապատողները կրկնեցին շարժումը Ու աղօթեցին անոր հոգիին համար
Կը մնար Զաքարը Ամբողջ գեղը գիտէր Հաճի Անդրանիկին յանձնառութիւնը Հակառակ կրկնակի ստիպումներուն Հաճի Գրիգորը զանց ըրաւ իր եղբօրը հրահանգը Անիկա չէր կրնար իր ձեռքովը թուրքերուն յանձնել այսքան արիասիրտ երիտասարդ մը
Անոնք խորհրդակցեցան Ու որոշումն էր պահ դնել վիրաւորը տախտակ հանողներուն մօտ Աստուած կ՛ընէր իր ուզածը Իրենց ձեռքերը պէտք էր անպարտ մնային անոր արիւնէն
Շալկեցին Բայց զգացին որ դժուար էր առանց նեղելու մարմինը իջեցնել այդքան վարերը Կտրեցին նորատունկ չորս կաղնի Պատրաստեցին անոնց բունէն գերաններ Հիւսեցին ատոնք կակուղ ճիւղերով Պառկեցուցին մէջը նուաղած երիտասարդը ու գիշերուան մօտ իջեցուցին Բարաղամին հիւղակը<ref>գիւղակը սրբագրուած՝ հիւղակը</ref>:
Լեռնականը ապահով խորշ մը փոխադրել տուաւ վիրաւորը Ծառի մը խոռոչին մէջ փոքր սենեակ մը բոլորովին պատուած մացառներով Սենեակը յարդարուած էր Յայտնի էր<ref>է սրբագրուած՝ էր</ref> թէ ան ծառայած էր շատ մը նման վիրաւորներու
Բարաղամին բառերուն մէջ յոյս կար Բայց իր վերջին բառերն էին տղաքը ճամբելէ առաջ՝
— Էլմաս ի պէս սիրտ է ասորը Ինքզինքը սպաններ է՝ ձեզ չսպաննելու համար
Ու պատահարը թաղուեցաւ առժամեայ լռութեան մը ծոցը
Նազիկը գեղին համար մեռած էր Անոր դիակը իբր թէ բերած թաղած էին գիշերօք «աղու ուտողներու» (թոյն առնողներու) թաւուտքին մէջ որ բուն գերեզմանէն դուրս էր Իրականութիւն էր որ հոդ թարմ հողակոյտի մը ուրուաձեւը սեւցաւ ու թացցաւ պատահարէն քանի մը օր ետք Ու իրողութիւն էր որ հոն տեսնուեցաւ յաճախ տրտում երիտասարդը ան՝ որ խենթանար պիտի ու մեռնէր շաբաթ մը վերջը՝ Նազիկին անունը ունենալով շրթունքին
Ու այս մահէն առաջ ըսուեցան բաներ տրտում երիտասարդին վրայ որոնք չեն գրուիր
Ան մեռած էր թոյն ուտողներու թաւուտքին մէջ նոր ուրուացած հողքի մը վրայ Կիսամերկ էր ան մէջքէն վար ու աղտոտ<ref>Ծնթ – Վէպին այս աւարտը ամէնէն աւելի վիրաւոր է միշտ հետեւանք՝ «Հայրենիք»ի խմբագրութեան մկրատումներուն</ref>:
== ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍ ==
Մութը՝ գեղին մէջ տժգոյն կը խորունկնար արագ ու ընդարձակ յորձանումով մը հարաւի լերան ոտքերուն Մեծցած գրեթէ միակտուր անիկա կը նոյնանար հաստամեստին աղօտ զանգուածին հետ ու կը կրկնուէր իր խտութեանը վրայ ուժ առնելով լերան մարմինէն։
Կիները տպաւորուեցան։ Բնակուած տեղերէ հեռացումը երկիւղառիթ պարագայ է անոնց համար։ Ո՛ր տարիքին ալ պատկանին դժուար կը հաշտուին ամայութեան հետ։ Իրենց փէշերուն յաւիտենական վտանգը կը կանխէ կարծես անոնց քայլերը։ Ու հաճոյքով դիտեցին կոյր ու մենաւոր թաղէն դուրս ելլելէ առաջ սկսող լուսինը որ հակառակ իր նիհար աղեղին քիչ մը յստակութիւն կը նետէր վերերը։ Բայց կարճ տեւեց միջոցին լայնքը ու խղդուեցաւ։ Ճամբան կը քալէր արագ ու տեսանելի ափափումով<ref>սփոփումով սրբագրուած՝ ափափումով?</ref> մը Լեռը կը մեծնար ու կը մօտենար անոնց։
Տուները հատան բոլորովին։ Անոնց գլխուն երկինքը տարտամ ու ջնջուած բան մըն էր աղօտելով լուսինէն ու պղտոր այն գոլէն որ կը ծաւալի կամարն ի վար որոշ գիշերներու։ Կիները չգիտցան թէ ինչպէս նուաղեցաւ յետոյ կորսուեցաւ նորէն այդ երկինքն ալ հետզհետէ աւելի այլանդակ աւելի խղդուկ հազիւ ինքզինքը ազատելով ժայռերուն ատամներէն որոնք կիրճին կրկնակ ծնօտները կը յօրինեն ատանկ լարուած ու հրէշային։ Ձորակին կիրճը գեղին ամէնէն ահարկու կայքերէն մէկն է նոյնիսկ ցերեկին երբ լոյսը ապառաժները խատուտիկ կ՛ընէ ստուերի եւ բիւրեղի խաղերով առասպելական գազանի մը խեցեպատեանին նման ու անոնց շրթներուն սպառնալիքը կը հեւայ անցորդին գլխուն
Բաց<ref>Բայց սրբագրուած՝ Բաց</ref> մութը կը մեղմէր հիմա տեսարանին սարսափը։ Բայց հակառակ ատոր անդրագոյն վարժութիւններով նման տեղերու զուգորդուած զգայութիւնները արթնցան ու կիներուն մէջ վերածուեցան անանուն այն ճնշումին որ վախը չէ բայց կը սեւնայ կը խորանայ թանձրութիւն ոսկոր հագնելով թաւուտներուն մացառներուն նուաճուած տարտղնումն ի վար։ Անոնց չորս դին ձիւնին վրայ ուղղաբարձ ստուերներու պէս կ՛երկարէին եւ իրարու կ՚աւելնային ուրիշ ձեւեր նորատունկ ու մերկ որոնք կը խոշորնային անձեր կը դառնային կիներուն գերագրգռուած մտքին մէջ։ Անոնց զգայարանքները կը թրթռային ու կը գործէին առանց հակակշռի։ Իրերէն եկող այդ յուզումին կը բարդուէր նաեւ անոնց իւրաքանչիւրին սեփական տագնապը կեդրոնական ցաւը որ մինակը կը գրաւէր անոնց ներքին աշխարհը այնպէս որ՝ դուրսէն ամէն նոր զգայութիւն կը կերպաւորուէր աւելի ճիշդը՝ կը գունաւորուէր այդ մայր մտահոգութեամբ։
Երեք կիներ էին անոնք։ Երեքն ալ ըրին կիրճին մուտքը՝ նոյն ու աննման հոգեկանութեամբ<ref>նոյն ու աննման հոգեկանութեամբ?</ref> մը։
Մուտքը միշտ կը կապուի անստոյգ անբացատրելի անձուկի մը։ Հանդիպաշար ու սպառազէն ժայռերու այս ճակատումը վախին հետ կ՛ազդէ մանաւանդ տրտմութիւն։ Չես գիտեր ինչու մէկէն ի մէկ կիրճ մտնելուն հետ անցորդին սիրտը կը սեղմուի։ Ասիկա վաւերական է ամէնուն նոյնիսկ կաղ Երեմիային համար — ապառաժներու այդ դղեակին մշտական ու քարի պէս հաստատ սիրտով բնակի՛չը։ Իրերուն վա՞խը։ Գուցէ վա՞խը մենէ–աղէկ ներուն։ Գեղացին համոզուած է որ Երեմիան իր ջաղացին մէջ անոնցմէ չխղդուելու համար ճարած է հատ մը խորախորհուրդ համայիլ անկէ՝ որ գորտին արիւնով է գրուած ու մարդը կը պահէ գնդակէն ու աչքէն։ Գեղացին կը հաւատայ թէ անիկա կ՛ապրի անկէ սորված աղօթքներուն շնորհիւ օտար ու անհասկնալի աղօթքներ ուրիշներու արգիլուած որոնք ան պարտաւոր է ընելու երբ գեղ իջնելու անկէ ջաղաց դառնալու ատեն ան կը մտնէ ապառաժին աղիքներուն մէջ իր պայծառ<ref>պայծառ?</ref> կուրծքին վրայ վախվխուն խաչ մը ուրուագրելէ ետքը։
Ձորակի թաղին այրիները միշտ ալ նոյնքան խոր կը տպաւորուին երբ շալակով իրենց աղունները հանեն ջաղաց։ Անոնք կտոր-բրդուճ<ref>յաւելում միացման գծիկի</ref> տարազներու կ՛ապաստանին։ Չէ կրցած այդ սարսափին ընտելանալ նոյնիսկ Դայեկ Մէլէքը որուն կաշեպատ գիրքը ու կախարդութիւնը ծանօթ են շատերուն։ Անիկա մասնաւորապէս կ՛առնուի անկէ երբ խորհրդաւոր ծրագիրներու հաշւոյն ցերեկով քննելու կ՚ելլէ ճամբան ու անոր ոսկորներուն հէնքը։
Ու արեւին մէջ բոլորին համար ահարկու է կարծրութիւնը որ քարերուն բեկուած փեռեկուած ընդերքներէն դաժան պրկումներէն կը թրթռայ կը շաղայ (շաղի<ref>շողի սրբագրուած՝ շաղի</ref> պէս իջնել) ճամբուն փոքր իրանին վրայ։ Ճամբորդը ի՛նչ սեռի ալ պատկանի կը տարուի անորակելի խռովքէն զոր իր քայլերուն տակ կ՛արթնցնէ խեղճուկ կածանը հսկայ ուժերու այդ սանձուած սառած բայց չպարտուած գուպարին մէջ որ ապառաժները ատանկ կը դիզէ միջոցին վրայ Ու այդ խռովքը կը լայննայ ուրուային ու թրթռագին բան մը դառնալով կաղամախիներուն երկարաձիգ իլերէն որոնք կ՛օրօրուին ու կը սարսռան ով գիտէ ո՛ր կախարդ մատներէն այսպէս բռնուած ու նետուած երկինքն ի վեր։ Իրարու շատ մերձեցած կատարներէն բեկբեկ գիծերու ամբողջ ճմռթկում մը մէկէն կը խստանայ գլխուղ վերեւ — անլուծելի թնճուկ մը տարօրինակ հսկայական որ լոյսէն ձեւազերծ<ref>ձեւազերծ? ձեւազեղծ?</ref> սոսկումի եւ անորակելի ճնշումի ճարտարապետութիւն մը կը յօրինէ եւ մութին վրայ կը սառի այլակերպ ու անըմբռնելի<ref>ստորակէտ սրբագրուած՝ վերջակէտ</ref> Ինչ որ դաշտին արձակութիւնը կը բանայ մեր մէջ շրթունքիդ<ref>շրթունքիդ? շրթունքին?</ref>՝ գեղի մը բարիքին նկարովը հոս կը հերքուի առաջին իսկ քայլափոխին։ Լեռը՝ անակնկալն է։ Կիրճը՝ ոճիրը Բայց այդ ոճիրը վերահաս պայծառ անողոք դէմք կը հագնի երբ անձրեւներէ ետք անոր յատակի անմեղ ջուրիկը մէկէն դիւահարի ու կրանիթեայ ու սառած լռութիւններուն տեղ փրփրի անվերադիր մռնչիւնը ան՝ զոր չես տեսներ բայց կ՛ապրի ականջներէդ աւելի ոտքերուդ մէջ։ Որուն կը մօտենաս խելքիդ համար դողալէն ու տրամադիր՝ ինքնիրմէդ դուրս հոսելու Գլխապտոյտը նոյնքան զօրաւոր է ականջներուն որքան աչքերուն համար։
Ու ճամբան։ Խեղճ որբ խոցոտ հազիւ երկու ոտք կռնակով դժուարութեամբ կը պահէ ինքզինքը ու մուրացկանի պէս կը տառապի քիչ մը մարմին ճարելու համար ապառաժին փէշերէն Ո՛վ որ նայի կը տեսնէ անոր չարչարանքը։ Մարդերէն աւելի՝ կիները։ Ու կը գորովին իրենց ընդերքներէն երբ կը կոխեն առաջին պատուանդանը դղեակին<ref>դղեակին?</ref>։ Ու ծանրացած տրտմահար կը ծամծմեն դանդաղ «Հայր մեր»ը լծորդելով աղօթքը շատ հին մոգական քանի մը տարազներու
Ամբողջ ցերեկը անձրեւը չէր դադրած։ Միօրինակ թանձր հեղեղում որ հոգիներն անգամ կը թրջէ գարնան մուտքերուն Իրիկուան դէմ միայն սրբուեցան ամպերը։ Ժամէն յետոյ իրենց տուները վերադառնալու ատեն Հայրապենց Խաթունը եւ Դայեկ Մէլէքը դողալով կեցան գեղամէջի կամուրջին։ Անոնք իրարու աչքին մէջ շինեցին Երեմիային կիրճը ու անոր վտանգուած ճամբան։ Փսփսուքը կարճ տեւեց։
— Աստծով – աւելցուց կամաց Հաճի Խաթունը ու դունչին տեղաւորեց լաչակին հանգոյցը
Հիմա առաջին ոլորքը անցեր էին։ Ատ մութին մաքուր ու կարծր ճամբան կը մնար համով<ref>համով?</ref>։ Մարդերու հետքն ու գարշութիւնը<ref>գարշութիւնը? գորշութիւնը?</ref> ջնջուած էին վրայէն ու երեւան եկած էր անոր ողնագիծը զիկզակ հաստատ ու կայծկլտուն։ Ուրկէ կը պակսին<ref>կը պակսի սրբագրուած՝ կը պակսին</ref> ցեխին պիղծ համբոյրը եւ փոշիին սնգոյրը։ Կիները քալեցին մտազբաղ ու հեռաւոր<ref>հեռաւոր?</ref> առաջին դարձուածքը։ Անկէ ետք կածանը ուղղակի ջուրին կ՚իջնէ։ Սովորական օրերուն գեղին տեսարաններէն քիչեր աչքի կը բերեն այնքան քաղցրութիւն համ ու հեշտութիւն որոնք ջուրինն են հոդ կապոյտ յատակին վրայ երբ իր մաքուր ու մանրիկ իրանը կը ձգէ անփոյթ։ Բայց ձիւնհալի՞ն
Ու անոր երկու քովերէն վիրաւորուած էր ձիւնին պատկառանքը որ զառիթափերուն մեղմութիւն կը բաշխէ բայց կիրճերուն մէջ գերբնական դրուագումներ կը հիւսէ։ Ձիւնը խորքին կու տայ<ref>խորքին կու տայ?</ref> հոն կնճռոտ ու սեւ գիծերով աղտոտած մանաւանդ տգեղնալով փորուածքներուն ներսը։ Բայց ով որ անցած է անկէ տեղումի պահերուն պիտի չկրնայ մոռնալ արուեստը որ ձիւնինն է երբ հովին մատներուն տակ տանիքներ կամարներ ճակատներ հովանոցներ երբեմն ալ մանեակ ու գոհար կը կապէ ժայռերու հասակին։ Ու ալեկոծ խաղաղութիւնը դադարին։ Տխուրը հոն է որ այդ յօրինումը կը քանդուի այնքան արագ։ Կիներուն կը պատահի երբեմն իրենց զգայութիւնները ձեւաւորել իրենց սիրտերէն։ Անոնք չեն կրնար սեւ խոցերու պէս չտեսնել ձիւնէն դուրս ելած ցամաքի բեկորները որոնք կը ծակծկեն միապաղաղ կերտուածքը լերան երեսին։ Ու սրտի կը դպի այդ քայքայումը։ Նախնական իր հոգիովը գեղացին կ՛ախորժի միակտուր փառքերէն մարդոց թէ իրերուն վրայ
Երեք կիները կը զգան այդ տրտմութիւնը Անոնք արդէն իրենց հետ իրենց տուներէն կը բերեն այդ թախծոտ տրամադրութիւնը որ ծագում կ՛առնէ աւելի հեռուներէն։
Ձիւնհալ։ Լխկածութիւն։ Խորշոմիլը ժայռերուն։ Ու քիչ վերը գագաթներուն պարունակին մէջ անկնճիռ ու ծիածանուող ճերմակութիւն։
Հայրապենց Խաթունը։ Ան՝ որ մօտիկն է անվերածելի տգեղութեան իր միսերուն սանդուխէն ու անպատմելի բզկտումին իր խղճմտանքին նկուղներէն։ Դայեկ Մէլէքը։ Ան՝ որ մեղքին մէջ կրացած հոգի ունի ու կախարդի մազեր։ Նազիկը։ Ան՝ որ ձիւնին պէս աղուոր երեսներ ունի ու փորին մէջը դեւ մը։ Ու այս յօշոտուած ծերութիւնները ու այս վիրաւոր պատանութիւնը դանդաղ սուզումով մը կը մոռնային իրենց հոգիներուն դժոխքները ու կը քաղցրանային գաղջ ու նորեկ հովերէ որոնք տեսանելի իրենց ծփուն վարշամակներուն մէջ ճամբայ ինկած էին դէպի գագաթները։ Ու կիսով տաքուկ օդին մէջ հեշտագին բաներ կը պտտէին։ Այս դառն ու նոյն ատեն անուշ յուզումները հզօր էին մանաւանդ հարսնուկին մէջ որ ամիսով կտրուած աշխարհէն այս գիշեր նոր կը խառնուէր իրերուն ու անոնց չկասկածուած կեանքին։ Ապրողները գրեթէ չեն զգար ինչ որ դուրս կը կոչուի։ Բանտարկեալը միայն գիտէ թէ ինչ կ՛արԺէ անտանիք գետին մը։
Ու ձորակն ի վեր անհուն ու անպատմելի էր մանաւանդ այսպէս փրթած գիշերուան մեծ մարմինէն՝ աղաղակը ջուրին որ սովորաբար անմեղ ու ծիծաղկոտ իր երեսը ըրեր էր այլապէս զարհուրելի ուռեցնելով ու վերցնելով զայն մինչեւ շրթները փոքր կածանին։ Երեք կիները դժուար թէ սիրտ ընէին կտրելու այդ ճամբան լուս աչքով այնքան ուժգին էր հեղեղին ձգողութիւնը գիտուններուն բառով առքը Յորձանքը՝ գուլ՝ կը զարնուէր կածանին կողերուն ու թունդ կը հանէր ապառաժը։ Կը դողային կիներուն ոտքերը։ Մութը չափով մը կը սքողէր կատաղութիւնը ջուրին։
Ու վախը կ՚աշխատէր կիներուն մէջ։ Քանի մը տարին հեղ մը առքը կը քաշէ իր մէջ պատանի կամ՝ զառամած աղունուորները որոնք չեն կրնար իրենք զիրենք ազատել հեղեղին հմայքէն<ref>քմայքէն սրբագրուած՝ հմայքէն</ref> երբ մեծ ու երկարատեւ տարափներէ ետքը խաբուելով բացուող կապոյտէն ջաղացքը կ՚երթան ու կիրճին մէջ մէկէն ի մէկ դէմ դիմաց կու գան ճամբուն կռնակը լզող ու աւլող հոսանքին։
Երեք կիներէն Դայեկ Մէլէքը ամէնէն աւելի գրաւուած էր աղէտի մը նախազգացումէն<ref>նախազգուշացումէն սրբագրուած՝ նախազգացումէն?</ref>։ Պղտոր ջուրերու որսորդ՝ անիկա չարագուշակ առաքելութիւններ կատարած էր նոյն այս պայմաններուն տակ երբ ջաղացքը երեք տարի փակ էր մնացեր Երեմիային ոտքին պատճառով։ Դայեկը հոն կը տանէր ընդհանրապէս ծոցուոր աղջիկները կամ զաւակ չուզող կիները։ Գործողութեան ընթացքին զոհերուն ճիչը անզօր էր խղդելու տարրերուն այս փրփրուն աղաղակը։ Ու առանց խանգարուելու հանդարտ սրտով անիկա կը կատարէր ոճիրը այն օրէն ասդին երբ իր տունը վտանգուեցաւ նոր հարսի մը դիակովը։
Հայրապենց Հաճի Խաթունը թոռը եւ Դայեկ Մէլէքը գրեթէ մատ–մատ շօշափելով ապառաժին ոսկորները կը բարձրանային փոքր զառիվերէն շատ դանդաղ եւ զգուշաւոր։ Առաջնորդն էր Մէլէքը։ Ան հատիկ–հատիկ կը զրուցէր անունները ժայռերուն որոնք իրենց անհեթեթ քիթերը կը մխեն դէպի ձորակը եւ դարձուածքները կը յօրինեն Պառաւը կ՛ընէր ատիկա առանց ետին դառնալու բայց զօրաւոր ձայնով մը հակակշռելու համար ջուրին որոտը։ Անոր կը հետեւէր Նազիկը պարկ մը ցորենի տակ կորաքամակ։ Խոշոր ու դժնդակ իր շնչառութիւնը իր թաց աղմուկովը կը վրդովէր երկու կիները մանաւանդ վերջապահը որուն «Հայր մեր»ը չհատնող կ՛ընդմիջուէր մեղաներով փոքր հեծքերով ու յօրանջումով — նշան՝ թէ կը մտնէին ոգիներու կալուածին մէջ։ Կրողը չէր աղօթեր շունչը այնքան քիչ կու գար անոր։ Բայց կը մտմտար Չէր գիտեր թէ ինչո՞ւ ասանկ գիշերով աս փորով իր կռնակը դրած էին այս պարկը։ Ու հրաշքը հո՛ն էր որ անիկա կ՛ընէր այդ ելքը գրեթէ առանց մեծ ու ատով վտանգաւոր սայթաքումներու Ճամբուն կոշկոռները կը կոտրտէին անոր քալուածքը։ Բայց չէին յաջողեր գետին բերել անոր ծունկերը ոչ ալ կռնակի պարկը։ Ամէն մէկ շարժումին անոր մարմինը կը ճօճուէր աջ ու ձախ պառաւները առանց աղջկան դպելու կռնակի պարկը կը հրէին դէպի լերան կողմը ու «Յիսուս-Քրիստոս դուն հասիր»ը փոխն ի փոխ կը փրթէր անոնց անըմբռնելի<ref>անըմբռնելի?</ref> բերաններէն։ Բառ չունէր սակայն Նազիկը որուն դուրս ինկած լեզուն կարելի էր տեսնել նոյնիսկ ատ մութով։ Ու սրտառուչ բան կար անոր հեւուքին մէջ որ թէեւ կը տկարանար ջուրէն բայց անմիջական շրջապատին վրայ կը թափէր անգայտացած արցունքի մը պէս ողորմուկ ու անզօր Անիկա կը խռովէր մանաւանդ մեծ մայրը որ մօտ էր փղձկելու Պզտիկներուն տառապանքը քառակուսուած կ՝ազդէ մեծերուն մինչ մեծերունը խոտոր համեմատութիւններով կը քալէ դէպի փոքրերը
Նիւթական այդ տաժանքին չափ գուցէ եւ աւելի չափով մը անոնցմէ իւրաքանչիւրը կը տառապէր դարձեալ ներքին այն տագնապէն որ ատոնք դուրս էր նետեր իրենց տուներէն շատ բուռն եղերական տեսարաններէ ետք։ Ան՝ որ պարկը կը կրէր երիտասարդն էր ու զօրաւորը Բայց անիկա կը նեղուէր շրջազգեստին լայն քղանցքէն (պառաւներուն էնթարին՝ իր կարճ ու անջատ փէշերովը չէր վտանգեր անոնց քալուածքը) որ հովէն շրջուելով կը ծածկէր անոր գլուխը։ Կիրճի այդ կէտին հովը կը ստանայ բացառիկ ուժգնութիւն Նազիկը մէկ ձեռքով կը զսպէր իր փէշերուն անակնկալ այս խռովքն ու միւսովը կը կառավարէր պարկը որուն ծանրութիւնը տասնապատկուած կը թուէր իրեն տունէն ելլելէն ասդին։ Բայց անիկա կը նեղուէր մանաւանդ փորէն։ Անիկա հոն ճիշդ կեդրոնը կը զգար թանձր ու մեծ կծիկ մը մանածի գունդերուն պէս որոնք կը կախուին հորին թեւերէն կարծր ու գլուխի մը չափ որ անընդհատ վեր-վեր կը մղէր կուրծքին ամբողջ խարիսխը։ Առաջին անգամն էր որ փորը կը խառնուէր իր մարմինին շարժումներուն այսքան որոշ ու պահանջկոտ։ Բայց տրտմեցաւ անիկա քանի որ այդ զգայութիւնը այնքան շուտ վերածուեցաւ ցաւի։ Բզկտող ըսուելու չափ նեղ ու ուղղագիծ ցաւը ասեղի պէս կը շուլլուէր՝ սուր ու խիստ դէպի սիրտը կը ճառագայթէր դէպի կողերը որոնք խթանուած՝ կը դղրդէին տեղ օդ ճարելու համար նուաղելու մազ մնացած անոր սիրտին։ Երբեմն պառաւներուն սայթաքած ատենները անիկա կը կենար առանց պարկը իջեցնելու։ Ու շունչին անձուկէն անիկա կ՚իջնէր հոգիին ուրկէ սուր մկրատներ դանակներ կ՛անցնէին։ Ու այդ փողոտումին կսկիծը կը դառնանար մտածման թոյնովն ալ։ Ան միշտ կը փնտռէր պատճառը որով զինքը կը քշէին դէպի ջաղացը ասանկ պահու մը։ Ու անոր մտքին մէջ բացուեցան աղտոտ կռիւները որոնք իրարու դէմ հանեցին մեծ մայրն ու Օվակենց ընտանիքը քանի մը ժամ առաջ։ Իր մամային անիծակուռ նայnւածքը ու գրեթէ կանանչ թուքը պզտիկ ընդհատներով կու գային գրաւել իր այլուրացած հոգին։ Յետոյ կ՚իյնար կեդրոնական հարցին ու կ՛աշխատէր հասկնալ պատահածը։ Ի՞նչ նպատակով որո՞ւ կամքով ու նկատումով պարկը զարկած էին կռնակին երբ ախոռին մէջ ջորին հանգիստ կը քնանար։ Իր միտքը կը նեղուէր առեղծուածին համար։ Բայց ինչ որ ամէնէն աւելի կը խռովէր զինքը երկու պառաւներուն սա անսովոր կոշտութիւնը անգթութիւնն էր։ Ինչո՞ւ չէին մեղքնար իրեն։ Ինչո՞ւ կը զլանային իրեն գոնէ վայրկեանի մը դադարը շունչը երբ այնքան պէտք ունէր։ Չէի՞ն տեսներ։
Մորմիկ աղբիւրին քով անիկա փորձեց հանգիստի ուրուաձեւ մը։ Մզմզուն ջուրը համբաւ ունէր վայրագ այդ ճամբու կիսուն իր հանգիստի փորուածքովը։ Ժողովուրդը դարերէ ի վեր հագուեցուցեր էր զայն գոյն–գոյն լաթի կտորտանքներով։ Ու քաղցր աւանդութիւններ նոյնիսկ հրաշախառն դրուագներ ունէր իր հաշւոյն։ Ի՛նչ որ իրական էր ու մարդկային անոր հայթայթած հանգիստն էր աղքատիկ այրիներուն որոնք զրկուած կենդանիի մը կռնակէն իսկ պարտաւոր են շալակով փոխադրել իրենց աղունը դէպի ջաղացը։ Զառիվերին վրայ մտերիմ անձնաւորութեան մը պէս անիկա իր զովութիւնը կու տար քրտնած երեսներուն ու իր խոռոչին լայն ու բարի հանգիստը պարկին տակ դղրդած ոսկորներուն։ Ջուրին ճիշդ կուշտին ապառաժէն փրցուած մարդահասակ բանի<ref>բանի?</ref> մը բացուածքը պարկը ընդունելու չափ լայն իր պզտիկ առաջամասովը որ իբր պատուանդան կը ծառայէր<ref>կը ծառայէ սրբագրուած՝ կը ծառայէր</ref> իրական աթոռի մը պէս կը ներկայանար աղունուորին որ կռնակը կու տար փորուածքին եւ կը հանգչէր առանց քակուելու իր բեռէն։ Այս իսկ պատճառով անիկա բաժին ունէր գեղին կեանքէն Քրտի՜նքը՝ որ ինկած ըլլալու էր անոր պատուանդանին։ Ու արցո՜ւնքը՝ որ խառնուած ըլլալու էր մզմզուն ջուրին։ Ու օրհնութիւն ու անէծք։ Այսինքն՝ կեանքը։ Մեծ յոգնութիւնները մեր հոգին կը գտնեն անպաշտպան։ Ու խորապէս մարդ ենք երբ ուժասպառ կը դիզուինք մեր վշտին տակը կամ վրան։ Նազիկը մօտեցաւ հանգիստի տեղին։
— Չնստի՛ս կտորիկ մը տեղ մնաց։
Առջեւի կինն էր որ բնազդաբար դարձաւ ետ արգիլելու համար հաւանական հանգիստ մը։
— Կտորիկ մ՛ալ զաւա՛կս։
Վերջապահն էր դողահար կարեկցուն շնչատ Յոգնութի՞ւնը թէ ներքին յուզումը ատանկ հատած կ՚ընէին իր արտայայտութիւնը։
Մարդկային ձայնի այս բեկորները պահին տուին փափաքուած իրականութիւն մը ետ բերելով երեք կիները իրենց ներքին սուզումներէն։ Անոնք աչքով ու ունքով<ref>անխռով սրբագրուած՝ ունքով?</ref> իրար փնտռեցին։ Իրարու պէտք ունէին։
Հիմա լուսինը գացած էր բոլորովին։ Մութին շատ լաւ վարժուած անոնց աչքերը կրնային տեսնել ջուրին հոդ ստացած բացառիկ պատկերը։ Լայն գոգ մըն էր ան մխուած դէպի ընդերքը ապառաժին ու կը մնար ճամբայէն ցած իր լայնքին պատճառով։ Կախարդական ու ցնորեցուցիչ բան մը կար այն ցայտուն ճերմակին մէջ որ կը գզգզուէր անդադար անոր երեսին Չես գիտեր ինչու կիները երեքն ալ մէկ՝ զայն իրենց մտքովը կը նմանցնէին աւանդական գետակին որ ժամու պատին նկարուած մեծ դժոխքին մէջ կը հոսէր եւ որուն ալիքները կազմուած էին մեղաւոր գլուխներէ անընդհատ ծնող ու փշրուող բայց որոնց զլացուած էր մահուան հանգիստը։
Մութը կը նպաստէր զգայութեանց այս այլակերպումներուն։ Տեղ–տեղ փրփուրի ցցունքները կը փրթէին կը թրթռային ու վառելէ ետք կը մարէին։ Ու աւազանը հսկայական կաթսայ մըն էր որ կ՛եռար ու կը պոռար։ Ինչո՞ւ սակայն զայրագնած հեղեղը իր գալարումներուն մէջ հետզհետէ կը գտնէր մարդկային դիմագծութիւն։ Ու հեղեղը լեզու էր ելած ուրկէ հասկցան ճակատագրին ընտրելիները անոնք որոնց գլխուն պիտի տեղաւորուին կսկիծներուն է՛ն անկուշտները։ Ու հեղեղը կը տպաւորէր զարհուրագին իրապաշտութեամբ մը Դայեկ Մէլէքը ճիշդ ու ճիշդ Դատաստանի պատկեր ին մէջ նկարուածին նման կամ այնպէս ինչպէս սովոր են ընել ու ըսել հեքիաթները։ Մէկէն անոր բիբէն երկարեցաւ սեւ գիծ մը պատկերին մազէ կամուրջը որուն վրայէն պիտի անցնէր հարիւրներով արգանդախեղդ մանուկները իր քամակին ու թեւերէն կախելով։ Մտապատկերը այնքան զօրաւոր էր որ կը շփոթուէր իրականութեան հետ։ Դայեկը վախցաւ խաչ իսկ հանելու։
Մեղքը յաճախ անխառն է կեղծիքէն ու չ՛ախորժիր անկէ։ Գիւղացիները քիչ անգամ կեղծաւոր են։ Ու հեղեղը Հայրապենց Հաճի Խաթունին մէջ կը պոռար անջնջելի ոճիրը բարձրաղաղակ բիւրաւոր սատանաներու բերնովը նետուած բոլոր հորիզոններուն իր հարսը խղդել տուած կեսուրին մշտաբախ խղճահարութիւնը որ տարիներուն հետ ցածնալու տեղ կոհակուեր էր ու սա գալարուն ու լայն երախէն Աստուծոյ դատաստանին կը մատնէր մուշտակաւոր ոճիրը (ոճիրը որուն կ՛երթար կշիռ չունէր անոր մէջ մտածում ըլլալուն)։ Ու անոր աչքերուն տակէն ալ կը գծագրուէր կամուրջին թելը յար եւ նման ժամուն պատկերին։ Հայրապենց Նազի՞կը։ Ան կը վախնար ջուրէն ու չնայեցաւ Բայց անկարող էր պաշտպանելու իր ականջները որոնք գետակը կը զգային կը տեսնային անանուն բայց ոչ-անծանօթ սողունին պատկերովը դարձեալ ժամուն նշանաւոր նկարէն հարիւր բերանով ու հազար ակռայով որ մեղաւորները կ՛աղար ու լորձունք կ՚ընէր ու երբեմն ալ կատաղութենէն ինք իր միսին մէջ կը մխէր տրամադրելի ուրիշ ժանիքներ կամ ճամբուն կողերէն վեր կ՛երկարէր իր շառաչուն լեզուներէն մէկը։ Ու անոնց շուրջը խուլ ու բազմիմաստ էր որոտը։ Ու խորհրդաւոր էր դարձեալ հոսանքին խորերէն թաւալող ժայռերուն թնդիւնը կոշկոճագին դղրդուն ու երկարաձիգ նման դիւական սրտի մը զարկերուն որուն տակ կը թօթուըւէր ամբողջ ճամբան կիներուն ոտքին դառնալով խարխուլ ու խղճալի բան մը։ Ճամբուն<ref>Ճամբան սրբագրուած՝ Ճամբուն</ref> ամէնէն վտանգաւոր առքով կէտն էր Հաւաքեցին իրենց արիւնը իրենց ոտքերուն։ Զգուշաւոր ու աղօթահեղձ՝ անցան ոլորքը։
Ցերեկ ատեն ջաղացը Մորմիկ աղբիւրէն անպատճառ տեսանելի կ՛ընէր իր պռատ ծխնելոյզը որ ատանկ կտրուած կը մնար դեւերու<ref>տներու սրբագրուած՝ դեւերու</ref> պատմութեամբ մը ու չէր շինուեր հարիւր տարիէ ի վեր։ Հեքիաթը շատ պզտիկուց կը մտնէր տղոցը ուղեղին մէջ ու չէր երթար։ Մէկէն թանձրացաւ անիկա։ Ու կիները կը սոսկային տեսնելու կաղ դեւը որուն ոտքը կոտրուած էր ատենին բարկութեամբ նետուած հացով մը։ Հեքիաթը դէպքը կը զետեղէր Երեմիային նախահաւուն օրերուն ան ալ Երեմիա արդար բայց բարկացոտ որ փորձուած էր սատանայէն ալիւր գողցած՝<ref>յաւելում բութի</ref> այրիի մը պարկէն ու հաց շինած։ Ու կը նկարագրէր փորձողին խնծիղը մեղաւորին տագնապը յետոյ ապաշաւը։ Յետոյ՝ կը հանէր զայն ոտքի հացը կու տար Երեմիային ձեռքը որ չէր դադրեր իր արդարութենէն<ref>յաւելում ստորակէտի</ref> ոչ ալ բարկութենէն։ Ջաղացպանը գողցուած հացը կը շպրտէր փորձիչին ոտքին ու անմիջապէս կը սկսէր Մանասէ թագաւորին աղօթքը մէկ շունչով եօթը հեղ իրարու ետեւէ։ Սատանան<ref>յաւելում ստորակէտի</ref> հալածուած հզօր աղօթքէն<ref>յաւելում ստորակէտի</ref> չէր կրցեր կրկին մօտենալ մեղաւորին ու կաղնիկաղ տանիքն էր ելեր ու անզօր կատաղութեամբ մը փրցուցեր էր ծխնելոյզին արեւելքի երեսը։ Անօրէն ծխնելոյզը կը մնար պռատ։ Երեմիաները կ՚անցնէին ինչպէս պիտի անցնէին մեր բոլորին ալ անձերը Բայց ծխնելոյզը չէր շինուեր։ Ամէն եկող անյաջող փորձէ մը ետք կը հրաժարէր շինութենէն։ Ժողովուրդէն քիչ չէին անոնք ալ որոնք կաղ դեւը տեսած էին հացը ձեռքին լալով ու մուրալով ողոքելու համար աղունուորները որպէսզի մոռնան Մանասէ թագաւորին աղօթքը։ Մինչեւ այս պատմութեան օրերը կիրճը մտնող ամէն գեղացի անգիտակցաբար կ՚արտասանէր հռչակաւոր բանաձեւը իր պոչէն՝
«Ամենակալ Տէ՛ր թող զմեղս իմ»
Ամէնուն պէս կնիկները ըսին աղօթքին այդ բեկորը։ Ու հեքիաթը խորունկցաւ Մեղքին ուրուականը սեւ թանձր կպրահիւս՝ անցաւ անոնց հոգիներէն։ Երկու պառաւները ետ դարձուցին իրենց գլուխները հաստատելու համար կարծես կաղ դեւին ժանիքն ու եղջիւրները։ Նազիկը զրկուած արքայութեան<ref>զրկուած արքայութեան?</ref> մը վայելքը փախցուց իր աչքերէն։ Աղբիւրը ջնջուած էր։ Բայց տեսարանին վրայ կ՚իշխէր ձայնական մղձաւանջը Պղտորեցաւ անոնց բանականութիւնը։ Մեղքն ու հեղեղին դանդիռը կը ցնցէին անոնց ոսկորները։ Աղջիկը հրելով դէպի ճամբուն լեռնային եզրը անոնք փնտռեցին կախարդական ծխնելոյզը որուն կատարէն ծուխին գարգմանակը կեանքի նշան մը կը մնար դժոխքի դուռին պէս վայրագ այդ տեսարանին վերեւ։ Չկար անիկա։ Կիները քալեցին։ Գետակը հեռացաւ մէկէն։ Նիհար կածանը այդ կէտէն կը ձգէր ջուրին ափը ու յանդուգն սրութեամբ մը կը մխուէր ցածկեկ ապառաժի մը սիրտը ու զայն մէջտեղէն ճեղքելով կը հատնէր նշանաւոր ջաղացքին աոջեւ։ Դիտուած էր որ ճամբուն այդ ճիգը կ՚անցնէր թէ կենդանիներուն թէ՛ աղունուորներուն որոնք ուժգին թափով մը կելլէին զառիվերը եւ ուրախ կը հոսէին վար։ Կիները ըրին ելքն ու էջ[ք]ը<ref>էջը? էջքը?</ref> արագ վճռական ճիշդ ճամբուն նման
Նազիկը դուռին առջեւ նետեց պարկը առանց թելադրութեան կամ հրամանի սպասելու ու ինկաւ վրան գրեթէ շնչասպառ։ Պաոաւները իրենց աղօթքներուն բուռն թափին մէջ պարտաւորուեցան կենալ։ Աղջիկը այնքան արագ ու աղմկոտ շունչ կ՚առնէր որ անոնք ընդհատեցին ոգիները ողոքող բանաձեւերը (յատուկ աղօթքներ ի զօրու են պաշտպանելու անժամանակ ճամբորդները երբ անոնք կ՛անցնին ոգիներու նախասիրած կայաններէն որպիսիներն են գերեզմանատուները բաղնիքները մանաւանդ ջաղացները) ու շուարեցան։ Յետոյ աղօթքին կտորները սառի պէս տաք այրող զգալով իրենց շրթունքին վրայ անոնք ծունկ կոտրեցին Նազիկին մարմինին առջեւ պատկառոտ վարանքով ու խղճահար։ Պա՞հը<ref>Պահը սրբագրուած՝ Պա՞հը</ref> գալիք աղէ՞տը կամ ասոր հաւանական հետեւանքնե՞րն էին որ այդ խայթն ու երկմտութիւնը կուրուագրէին դայեկին անզգած ու ամբարիշտ հոգիին մէջ։ Կը վախնա՞ր։ Ու տկարացաւ Ու իր շարժումները եղան անիմաստ։
— Մամա՛ս – բացագանչեց աղջիկը։ Այս միջամտութիւնը մարդկային սարքերուն այս իրականութիւնը պիրկ ցնցումով հակազդեց[ին]<ref>հակազդեց? հակազդեցին?</ref> թուլցած ու շուարուն դայեկին։ Ան արագ գտաւ իր վճռականութիւնը ու դատեց կացութիւնը։ Բարձր ու հեւուն այս շնչառութիւնը անիկա զուգորդեց անցեալին։ Պարկին տակ չվիժողները միայն ունեցեր էին շնչառութեան ու շեշտի այս ապահով լայնքը։ Ուրեմն կը մնար աշխատանքը Վստահութեամբ իր հոգիին ալքերէն կարծրութիւն ուժ անզգածութիւն փոխադրեց իր մատներուն։ Ու սկսաւ Ան մատը նետեց անոր պորտի փոսին յետոյ շրջանը ըրաւ փորի ուռեցքին ու սահեցուց զայն անասելի կէտերու։ Ոչինչ։ Քաշեց ձեռքը դուրս մխրճեց զայն իր մէջքի շալին ու մնաց լուռ դժուար լռութեամբ մը։ Իր քովիկէն այդ սպասումին մէջ կը մտնէր Հաճի Խաթունը ան ալ պրկուած ջնջուած ու դուրս ինքնիրմէ հարցումի իսկ անկարող։
Հարսնուկը —հեգնութիւն մը չէ այս վերադիրը քանի որ պսակ անցած էր Նազիկին գլխէն— կը շարունակէր հեւալ ու հեւալ։ Կարծես հանգիստը աւելի նեղցուցեր էր անոր վանդակը։ Բայց ատիկա տեւեց քիչ։ Զայն վեր հրող գունդը փոքրացաւ։ Ցաւը կը մեղմանար ու սիրտը կը լայննար։ Մէկէն իր աչքին ինկան կծկտած ստուերները պառաւներուն։ Ու տեսաւ նորէն որ անոնցմէ մէկը իր մատները առած էր ոսկրուտ ափին մէջ ու կը սեղմէր ջղագար ու անիմաստ խստութեամբ Իր մեծ մօրը մէկ մասին հետ այս ցաւոտ շփումը անոր մտքին բերաւ դժնդակ պատկերներ։ Բայց ինչպէս միշտ հոս ալ չկրցաւ խորհիլ։ Դայեկին մատը իր խաղերով ու յանդգնութիւնովը անոր մէջ լուսաւորեցին ջաղացին այս մռայլ խորհուրդը։ Հազիւ կրցաւ հասկնալ պարկը ջաղացը ո՛ւր եւ ինչո՛ւ եկած ըլլալը Այս խելամտումը դիմաւորուեցաւ նախ սարսափով յետոյ անհուն զզուանքով։ Ընդվզումն ու փախուստը կը մխտէին զինքը։ Այդ գիծով տեսաւ ամսուան մը անցեալը ուր իրեն պատմած էին մայր ըլլալուն քաղցրութիւնը ու անոր հետ կապուած երանեալ յուզումները։ Բայց ատոնք բոլորը գացին այնպէս՝ ինչպէս եկած էին։ Ու իր առջին ծնրադիր այդ մարմիններէն գանելով մէկտեղ անիկա մնաց իր կեցուածքին մէջ կիսահակ ու տրամադիր մտիկ ընելու համար դայեկին մատին թելադրանքը։ Անիկա<ref>Ատիկա սրբագրուած՝ Անիկա</ref> կամքէն<ref>կամքէն? ժայռէն?</ref> փրցուած կակղամորթն էր հոսանքին յանձնուած։ Միւս կողմէ՝ անիկա իր մտքին առջեւ ապրեցուց մանրամասն պատկերացումով Օվակենց պառաւին այնքան ազնիւ դէմքը այնքան սուրբ ու խեղճ որ ջնջուած էր մէկէն երբ իր մեծ մայրը —իր ատելութիւնը անցաւ իր մատներուն որոնք եղունգեցին պառաւ ափը— փրփուրը բերնին մատները պրկելէն ու աւելի ահարկու քան սատանան պոռացեր էր անոր երեսին
— Պոռնիկներ ձաներնիդ կարճ ըրէք
Հոն՝ ուր կամքը կը պակսի արտաքին աշխարհը չէզոք է գրեթէ միշտ։ Մենք կ՛ընդունինք մեզի տրուածը չընելու համար ուրիշ բան։ Ողբերգականը հոն է որ նախատինքը կեղծիքը մէկ խօսքով՝ ստորին տարրը անվարագոյր է մեզի համար ու գիտնալով կը հանդուրժենք հոն՝ ուր ընդվզումը բնական պիտի գար։ Պոռնիկնե՜ր։ Որքան ճիշդ էր բառը Բայց հասցէ՞ն։ Այն ատեն արդար պառաւին տեղ ինքն էր ամչցեր Ամբողջ ճամբու ընթացքին Օվակենց պառաւին այդ չքացած արտայայտութիւնը անոր անփոխարինելի ամօթը կերան զինքը։ Պոռնիկնե՛ր։ Այո՛։ Ու իր մարմինը կը սարսռար անօրէն նախատինքէն մինչ կը խօլիքնար<ref>կը խօլիքնար?</ref> իր փորը։ Դայեկը հեռացեր էր քովէն ու զբաղած անծանօթ քննութեամբ մը։
Ջաղացքին տանիքէն դարաւոր սօսին սկսաւ իր թաց ու կաթկթուն երգը Ամբողջ շրշիւն ու փափկութիւն՝ անիկա շեղ ու հոսանուտ իր թրթռումովը կը զատուէր հեղեղին ուղղակի ու վայրագ հռնդիւնէն Ու մինչ հեղեղին գոռոցը զիրենք կը ցնցէր բայց չէր թափանցեր սօսիին նուագը կը թափէր անոնց վրայ համական տխուր բայց յստակ կարծես կմախացած ճիւղերուն ու մեռած տերեւներուն անգերեզման հոգին ըլլար<ref>հոգին ըլլար? հոգիները ըլլային?</ref> որոնք քսուէին ոստերուն ներս ընդունուելու համար<ref>ներս ընդունուելու համար?</ref> Նազիկին համար մարդկային շրթունքներու եւ հեծեծանքի համ մը տրոփել առաւ ծառին ընդարձակ սիրտէն Ու հովին հեծ[ք]ին<ref>հեծին? հեծքին?</ref> տակը ըսես անոր ոսկորներն էին լացողները քանի որ երկինքը ամպ չունէր։ Ու դարձեալ լացի սուգի մահուան այս զգայութիւնները կը բանէին Հայրապենց Խաթունին մէջ։ Կը կրկնուէր ինչ որ վարի հեղեղը իր կաթսայովը արթնցուցեր էր անոնց մէջ։ Մեղքէն դեռ հեռու՝ այս սարսափը կը ճնշէր երկուքին ալ վրայ։ Ու Հաճի Խաթունը յիշեց պատահարը կովարծ Գաբիկին։ Խեղճ մարդը չէր վախնար մեղքէն ու կը հարցնէր — Ատքան դժուա՞ր է։ Յետոյ խնդաց անոնց վրայ որոնք կը վախնային։ Բայց ինքզինքը ստիպուեցաւ կախել երկու տարի երազին մէջ ամէն գիշեր իր կոյր տղեկը խղդելէ ետքը ինչպէս ըրած էր իրականութեան մէջ։ Ինչո՞ւ յիշեց պառաւը Դիտուած է որ հանգիստի պահուն քիչ անգամ մենք մեղքինը կ՛ըլլանք ան ալ ուրիշներու հաշւոյն։ Ոճիրը շարժումին ուրիշ մէկ երեսն է։ Ու կը դողար զառամ պառաւը
Արցունք։ Ապաշխարութիւն։ Մեղք ու քաւութիւն։ Ու վարձք ու պատիժ։ Արքայութիւն ու դժոխք։ Ասոնք բառարանները զարդարելու համար շինուած չեն մանաւանդ գեղերուն մէջ։ Անոնք հազար-հազարներու ջիղերէն փրցուած զգայնութեան խտացումներ են որոնք ինկեր են միջոցին մէջ ու չեն մեռնիր ու կը պտտին պարապ սիրտերու մէջ վերածաղկելու ընդունակ։ Ու անոնք մեզի գալու ձեւ ունին։ Դայեկ Մէլէքը իր անցուցած հարիւրաւոր մանուկներուն հեծեծանքը իրաւացի յուզումով մը լսել պիտի կարծէր ոստերուն շրշիւնէն ու անոնց արցունքը պիտի զգար երբ կաթիլ մը իյնար իր մարմինին մերկ մէկ մասին։ Ու այս կարգով միւս կիներուն համար ճիշդ էին տպաւորուելու կերպերը Ուրկէ՞ եկաւ կախարդ դայեկը սա տկար գորովոտ հոգեկանութեան։ Ինչե՞ր անցան ու գացին իր մէջէն որպէսզի անիկա մօտենար ոճիրի նախագաւիթին մէջ Հայրապենց Նազիկին ատանկ թոյլ վարանոտ ու խեղճ։ Բայց երբ անոր մատները բռնեցին երիտասարդ կնոջ մարմինը պատրանքը կոտրեցաւ Այդ փոքր շփումը զայն կը տանէր ասպարէզին ու անոր պահանջներուն Անիկա եղաւ հուժկու եւ բռնաւոր Մէկէն իր բազուկը հագաւ ոճրային շեշտ ու կարծրութիւն Մոռնալով տեղը Հաճի Խաթունը ոգիները անիկա չափեց չափչփեց աղջիկին որովայնը «իսին վրայէն»<ref>«իսին վրայէն»?</ref> վրդովուն ու դուրս ինքնիրմէ ինչպէս պիտի ըլլար արու մը փորձեց այդ ջերմ ողորկութեան վրայ դժոխային իր կարկինումը ցուցամատովն ու բթամատովը։ յետոյ պորտին խոռոչը կեդրոն առնելով՝ դաստակը հեծցուց կոնքէն վեր պարապութեան մը վրայ ու սեղմեց սաստիկ ազատ մատներուն մագիլները սողացնելով ամէն ուղղութեամբ ու հարցուց դողդողալէն
— Մէկտեղդ չի ցաւի՞ր։
Ու կը ճնչէր անիկա ոճրագործի այն սարսուռով որ չ՛երեւար դուրսիններուն ու չ՛ազդեր ներսին այնքան ճիշդ կը բխի խառնուածքէն
— ՉԷ – պատասխանեց Նազիկը գլխու թեթեւ ընկրկումով մը հաստատելով իր ձայնին ժանգը<ref>ժանգը?</ref>։
Այն ատեն հեղինակութեամբ մը որ չի թողուր ընդդիմանալ որ անբացատրելի հմայքը կազմեց բոլոր զսպողներուն դայեկը բռնեց տիրաբար անոր դաստակէն ոտքի կեցուց զայն ու արագ ու ամուր շարժումով մը կրկին նետեց անոր քամակին խորհրդաւոր պարկը ու վճռական՝ հրամայեց։
— Չըլլայ որ նստիս։
Նազիկին ամբողջ մարմինը ճօճեցաւ բայց պարկը չինկաւ Անիկա չէր կրնար հասկնալ թէ ինչո՞ւ մտիկ կ՚ընէր այդ ձայնին։ Ձայն ըլլալէ աւելի տարբեր բան մը՝ այդ պիրկ ու կոշտ հնչումը որ գետինէն կը բխէր կարծես։ Մութը<ref>յաւելում ստորակէտի</ref> ջնջելով մարդկային մասը դայեկի դէմքին կը տարածէր ու կ՛այլագունէր անոր ձայնը։ Աղջկան աչքերը աղերսարկու լարուածքով մը փնտռեցին իր մեծ մայրը որ քիչ անդին առնուած էր սեւէն դադրելով իր շէնքէն մութին վրայ պարզ ու անկարող յաւելում մը դառնալով։ Իր բեռանը ճնշումին տակ՝ Նազիկը կը կափկափէր։ Ան թեթեւ մը հանգչեցաւ երբ դայեկը ձգեց իր ձեռքը ու դարձաւ անդին
Մէլէքը դուռին առջին էր ու ափովը կը շօշափէր փեղկերուն խոնաւ մարմինը։ Անոր մատները՝ վարժուած մարդկային միսի գաղջ սահանքներուն այրեցան կարծես երբ դուռը լեցնող<ref>ջնջում բառի՝ լայն</ref> գամերուն լայն գլուխները գտան։ Քաշեց<ref>Քալեց սրբագրուած՝ Քաշեց?</ref> արագ Դժուարութեամբ ձեռք ձգեց պզտիկ քիթը մղլակին որ փականքի տեղ կը ծառայէր Ճռնչուն ու տխուր սեւ գիրքի մը սեւ կողքերուն պէս որոնք կը պատռին բայց չեն երեւար փեղկերը քակուեցան ու գացին։ Բացուած մութը աւելի սեւ էր քան որ կար իրենց առջին
Հայրապենց Խաթունը չէր տեսներ ջաղացին ներսը։ Ջուրի փոքր հեծքեր միայն որոնք հեղեղին գոռումէն իջած էին այդ տկար աստիճանին ներսէն դուրս հազիւ կը հասնէին։ Յայտնի էր թէ ջաղացը տագնապի ու վախի շրջան մը կ՚անցընէր։ Այս անձուկը գրաւեց իր ալ հոգին ու անիկա փսփսաց իր մանկութեան աղօթքներէն բրդուճ մը բոլորովին անիմաստ ու կախարդական զոր գնչուները կը սորվեցնեն երբ բախտ կը նային եւ որուն մէջ քառսուններ եօթներ հարիւրներ հազարներ (դեւերու գումարտակներ) յորդորակի պէս կու գային ու կու գային Իր կարծիքով ասիկա հզօրագոյն բանաձեւն էր զոր զրուցեր էր կը զրուցէր խոշոր փորձանքներու երկա՜ր ու տանջագին հոգեւարքներու ու մանաւանդ ծանր ու պատուհասող երկունքներու ատեն Ինչպէս միշտ այս անգամ ալ եղերականը գերբնականը իրենց երանգը կը խառնէին տրուած վիճակին։ Ու պահն ու ձայնը իրարու աւելցան՝ համերաշխ ու սերտ Միշտ անիկա չէր հասկնար բանաձեւին իմաստը Միշտ ալ կը գտնէր սակայն ցանկացուած արդիւնքը։ Ու կը հասնէր հանգիստը թուլացումը որ աղէտներու ճպոտին տակ այնքան պրկուած մեր հոգին կը պարպեն քիչ մը ու մեզ կեանքին չէզոք ու սովորական վիճակին կը դարձնեն։ Ու կը հանգչինք։ Ու հանգչեցաւ։
Ասդին Դայեկ Մէլէքը կը մտնէր իր ամէնէն յուզուած ու խորունկ վիճակներէն մէկուն մէջ։ Անիկա հոտը առած էր ոգիներուն։ Աւանդութիւնը այդ արարածները շարժումի կը հանէ գիշերուան այդ պահերուն։ Մինչեւ առաջին հաւախօսը հողն ու երկինքը կը լեցուին անոնց բանակներովը։ Աւանդութիւնը կը մասնաւորէ անոնց դասերն ու պաշտօնները Կան՝ որ ջաղացներուն մէջ հարսանիք կը բռնեն ու իրենց թմբուկները պոռացնելով գեղէն կը բերեն խաբուած հարսնուկը ու արիւնը կ՚առնեն իրենց մանրիկ բաժակներուն մէջ։ Նոր հարսներուն այդ անողոք թշնամիները կ՛ախորժին պատանի սիրողներու ձայնն ու տարազը հագնելէ։ Ու գեղը պատմութիւններ ունի։ Կան՝ որ իրենց նորածին դեւուկները խածած կը թափառին երկունքի մահիճներուն շուրջը եւ օգտուելով տղաձգանին<ref>Ծնթ – sic Օշական՝ տղաձգանին (այլապէս՝ տղացկանին)</ref> պատահական մենութենէն մանաւանդ քընընճելէն ակնթարթի մէջ կը փոխեն ու կը փախցնեն մանուկը տեղը ձգելով իրենց դեւը։ Ուրիշներ որոնք պարտուածներ են կախարդներու հետ պայքարի ընթացքին ու անոնց սպասարկու՝ մինչեւ գերեզման։ Եւ որոնք կը հետեւին կախարդներու բոլոր գիշերային արշաւներուն կատարելու համար անոնց բոլոր հրամանները։ Դայեկ Մէլէքը ձախորդութեան մէջ այդ կարգը աստիճանը չունէր հակառակ գեղացիներուն հաւատքին։ Ու ոտքը ջաղացքի սեմին՝ անիկա սկսաւ իր տարազները այդ բոլոր լեգէոններուն դէմ շատ մը ժողովուրդներու բարբառովը շինուած դժուարիմաստ բայց հզօր աղօթքները որոնք աղօթողին շուրջը մոգական օղակը կ՚ոլորեն ու կ՚արգիլեն դեւերուն ոտնձգութիւնը կախարդուած շրջանակէն ներս։ Ս Կիպրիանոսի Ս Մարկոսի Անտոն ճգնաւորի անունները լսած եմ ես այդ բանաձեւերուն մէջ։
Երկնային այս փորձանքներէն դուրս պէտք է նոյն չափով մտածել նաեւ մարդերու արդիւնք պատահարներու։ Կաղ դեւին հեքիաթը մինակ չէ ջաղացին դժնդակ համբաւին մէջ։ Երեմիային ջաղացը ժողովրդական երգերու մէջ մուտք ունի
Քարը գլտորեցաւ ջաղցին կորն ինկաւ
Ջաղցըպահին երեսը մոխիր կտրեցաւ…
Ու երգը կը պատմէ թէ ինչպէս քարէն ետքը մարդը ետեւէն կնիկը կը մտնեն ներս ու ինչպէս կը մորթուի պոռնկացած կնիկը առանց ճիկը հանելուն…։ Ու գողեր։ Ու ընդհարումներ։ Մանաւանդ հոն տարուած ու փորերնին պարպուած աղջիկներուն տրտում ու թշուառ կարաւանը
Իր աղօթքները ամբողջ քաղելէ ու դեւերուն դէմ ինքզինքը զրահելէ ետք դայեկը առաջ քաշեց Նազիկը ձախ ոտքը նետել տալով առաջին անգամ։ Աղջիկը չէր հեւար չէր երերար։ Բայց ջանաց իր գլուխը ետ դարձնել մեծ մայրը տեսնելու մտքով։ Պարկը կ՚արգիլէր ամէն յետադարձ շարժում։ Նազիկը չիմացաւ իսկ թէ դայեկը ինչպէս ու երբ մտաւ ներս։ Ան քովն էր ու նայեցաւ<ref>ու նայեցաւ?</ref> Վայրկեան մը չանցած կարմիրի վրայ շատ խուբ փայլ մը բուսաւ անկիւնէ մը։ Օճախն էր։ Մատնուողի զգայութիւն։ Աղջիկը քալեց դէպի պատը դանդաչելէն։ Դուռին քառանկիւնը արիւնոտ իր բերանը կը բանար պարապին դուրսին վրայ
Կաղ Երեմիան շատ քիչ անգամ կը ձգէր իր ջաղացը։ Շատոնց կորսնցուցած իր կնիկը անիկա ուրիշներու պէս համ չէր առներ ժամուն բակէն ու անոր անուանի արիշէն։ Անկախ մարդ՝ կ՛ատէր ծերերը որոնք տէրտէրին գլուխ ծռելէ զատ ուրիշ ընելիք չունէին իր խելքովը։ Բայց կը սիրէր իր ջաղացը զոր կը խնամէր մարդերու<ref>մարդերու?</ref> վայել գուրգուրանքով մը։ Աս գիշեր անիկա գեղ էր իջած բացառաբար թոռան կնունքը տօնելու։ Փառաւոր կոճ մը օճախին մէջ պիտի դիմանար անոր հաշիւովը մինչեւ կիրակի կէսօր քանի որ ծերունին այդ առթիւ պատարագ ալ պիտի տեսնէր։ Երբ Մէլէքը առաւ վրայէն մոխիրին խաւը կրակը զարկաւ երեսին։ Ու դժնդակ էր պատկերը անոր դէմքին կռնծած խոռոչաւոր ու դաժանօրէն դեղին։ Ու ահաւոր էր լաչակէն խուսափած մազերուն տեսիլը — խռուատիպ պսակ որով կը մտապատկերուին կախարդները բոլոր ժողովուրդներու մէջ։
Յետոյ չեղաւ անիկա<ref>չեղաւ անիկա?</ref>։ Աղջկան մօտն էր։ Ներս մտցուց զայն պարկին վրայէն մեղմ հրելով։ Դայեկը միացուց դրան փեղկերը։ Ու մռայլ բան մը կար գերանին աղմուկին մէջ որ մութը սկրթեց ու կռնակէն փակեց դուռը։ Այս զգուշութիւնը իր պատճառը ունէր։ Դայեկը չէր վախնար նոյնիսկ «գրողէն» բայց կը ճանչնար տկարութիւնը մեծ մայրերուն որոնց սիրտը չի դիմանար հասուկ աղջիկներու լացին։ Գործողութեան ենթականերուն լացն ու աղաղակը պատճառ կ՛ըլլային երբեմն վտանգաւոր ընդհատումներու որոնց հետեւանքը կը ծանրանար իր ապրուստին —տասներկու թոռներու հաց կը հոգար անիկա իր մեռած հարսին ու մեռած տղուն տեղը անցնելով ատ տարիքին— ու քիչ մըն ալ աւելի՝ իր համբաւին։ Փորձառու մատները «հիւնէր ւոր» ընդհանրապէս մինակուկ կը կատարէր ու ոչ մէկուն պէտքը կը զգար իր մօտը բարդ իր շարժումներուն ընթացքին։ Զարմանալի կերպով յստակ կը տեսնէին անոր մատները միշտ թերաuտուեր մարզերու մէջ խորհրդաւոր աշխատանքին այնքան վարժուած։ Այդ պահերուն անոր բոլոր շարժումները կը ներկայացնէին գերազանց ապահովութիւն այն անողոք ու հանդարտ արտայայտութիւնը զոր կանխորոշ ամէն մտածում կը փոխանցէ մեր ջիղերուն։ Ոճրագործը երբ կիրքի հերոս մը չէ մտածման սառն ու անսայթաք մեքենայ մըն է որ չի խանգարուիր։ Դայեկը չունեցաւ ոչ մէկ շարժում ոչ մէկ շեղում նոյնիսկ արդար ժամավաճառութիւն։ Գեղին ամէնէն արհաւրալից մէկ անկիւնին մէջ այսքան վտանգաւոր ձեռնարկի մը համար անոր ցերեկեայ խուզարկութիւնը մեծ բան մը չէր նպաստեր Բառ մը անգամ չխօսեցաւ դուռը կողպելէն առաջ Հաճի Խաթունին հետ որ դասը լաւ միտք պահած աշակերտի մը պէս թողուց որ ամեն բան կատարուի դայեկին կամքին համաձայն։
Հայրապենց Խաթունը ներքին գոհունակութեամբ մը կռնակը փակցուց փեղկերուն միացման գիծին։ Անիկա հպարտ էր պահակի այս անիմաստ դերովը։ Կ'ըսեն թէ ոճիրին մէջ կիները աւելի յանդուգն կ՚ըլլան այրերէն Պէտք է աւելցնել որ անոնք կէտի մը վրայ գոնէ ենթակայ կը մնան իրենց սեռին։ Գուցէ կը հաշուեն այրերուն չափ ու աւելի։ Բայց ձեռքի սխալը յաճախադէպ է իրենց գումարներուն<ref>գումարներուն?</ref> մէջ։ Ու ծիծաղելի են տարրական այդ պակասովը։ Յետոյ կուկուզ ըրաւ անիկա միշտ գոհունակ ու հեռու ժխտական տրամադրութենէ։ Անոր գերազանցութիւնը կու գար իրեն դրան առջեւ այդ սպասումէն որուն անհրաժեշտութեանը վրայ պնդեր էր այն այնքան յամառօրէն։ Մէլէքը տեղի տուաւ անոր յիմարութեանը։ Ու հետր առաւ մեղքի հին ընկերը։
Ու կոծկոծուն<ref>յաւելում ստորակէտի</ref> ու կոտտացող կրունկներուն վրայ<ref>ջնջում ստորակէտի</ref> նստելու իսկ անկարող — ճամբուն քարերը ծեծած էին զանոնք — անիկա կռնակովը նախագահեց ոճիրին։ Կ՛ամրացնէր ինքզինքը հոգիէն հոգի աւելցնելով ու կը զայրանար դայեկին կարճմտութեանը վրայ որ զինքը այնքան տկար էր դատեր ու կը խնդար նոյն ատեն Ինքզինքը կարծրացնելու հոգեբանական այս պատրաստութիւնը ելաւ իր չէզոք ու ներքին ձեւէն ու վերածուեցաւ շարժումի։ Փորձեց այդ կարծրութիւնը ակռաներուն յետոյ ձեռքին մատներուն վրայ։ Զգաց որ պատրանքին տակ իր կրունկը աւելի ամուր կը կոխէր գետինին։ Ուրախ էր
<ref>յաւելում՝ անցումի նոր պարբերութեան</ref> Մէկէն պաղ բան մը ելաւ դուրս իր ակռաներէն։ Ցնցումին հետ բացուեցաւ իր մէջ` շատ մօտիկ երկու քայլ անդին ուրուացող նկար մը որ Նոյի<ref>Նոյի?</ref> պէս կը փայլէր որուն չէր խորհած երբ հեռու էին ջաղացէն։ Դայեկը չէր ծածկած հաւանական ու կարելի հետեւանքները այս քիչ մը պոյը էվէլ առած վիժումին։ Բայց այս վիճակը վանուեցաւ շատ աւելի հզօր գրգիռէ մը Անիկա ատելութեան վայրագ կտրտում մը դողդղաց<ref>դողդղաց? դողացուց?</ref> իր բոլոր ոսկորներուն մէջ երբ մտապատկերեց իր թոռանը ետեւէն կախուելիք անջնջելի ամօթը փիճ ի մը գայթակղութիւնը։ Հարիւր անգամ պիտի նախընտրէր մահը քան ատանկ ապրիլ մը։ Գեղը հազիւ թէ կը յիշէր Ալմոյենց Էլմասը գեղանի՜ աղջիկ որ յիմար եղաւ ու փորը ուռեցուց։ Բայց աւելի յիմար եղաւ պսակէ չանցած զաւակ բերելու։ Բայց քաւեց իր մեղքը՝ ինքզինքը կախելով։ Մեծ մայրը փիճ ը մաքրեց անսուաղ պահելով։ Ու երգը դեռ կը խնդայ անխելք աղջկան վրայ։
<ref>յաւելում՝ անցումի նոր պարբերութեան</ref> Հայրապենց Խաթունը ամուր էր քարի նման երբ դուռին կղպուելէն ետք աւարտեց առաջին «Հայր մեր»ը։ Այն ատեն եկաւ իրականութեան Ականջ տուաւ։ Ոչինչ։ Խաղաղ էր ներսը։ Ջուրին որոտումը ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref> չէր ճնշեր։ Ընելիք չունենալուն՝ յիշեց առաւօտը։
Աղէտէն ետք ի՜նչ<ref>ինչ սրբագրուած՝ ի՜նչ</ref> սպառիչ եւ ողբերգական փնտռտուքով տրուեցաւ անոր իմանալ Նազիկին թաքստոցը։ Յուզիչ եւ մարդկօրէն եղերական էր տեսարանը իրենց միացումին Գեղին բոլոր կնիկները նայուածքին կարծրութեամբը խոնարհեցնող այդ տիկինը՝ կոտրած ու պզտիկ բարձրացաւ Օվակենց համեստ ու խարխուլ սանդուխներէն Խմբուած էին փոքր սրահին մէջ ընտանիքին կարեւոր անդամները։ Աշխատեցաւ պահել իր գերդաստանին դարաւոր պատկառանքն ու վայելչութիւնը գոնէ քանի որ կ՚արգիլուէր իրեն գոռոզ արհամարհանքը։ Յետոյ տկարացաւ։ Ինքզինքը չմատնելու համար կեղծեց բարկանալ ու շարժումի հանեց յօնքերը։ Թոռնիկը կը նայէր իրեն բարի անպաշտպան այլուրային։ Շուրջինները կը վախնային ուղղակի աչք ձգելու տիկինին վրայ։
Ձգտուած<ref>Ձգտուած?</ref> մազերովն իսկ թրթռալէն պարպուած իր դէմքի արիւնէն Հայրապենց տիկինը կ՛աշխատէր խօսք գտնել ու չէր կրնար։ Չէր կրնար մանաւանդ ձայնին շեշտը որուն լարուածքը կը փրթէր սրտէն այսինքն՝ խեղճ ողբական նկուն ու վիրաւոր պատշաճեցնել իր հագնիլ կեղծած անտարբերութեան նոյնիսկ քիչ մը հպարտութեան։ Օտարներուն նայուա՜ծքը։ Անոր մայրութեան ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref> չոր կարծուած արմատներէն շրջանի ելաւ սրբազան սարսուռը որ դղրդեց անոր կարծրութիւնը եւ ընկճեց հպարտութիւնը Ան չկրցաւ չլալ։ Ու համբուրեց Նազիկը կարօտէն սէրէն իր գիտցած ճամբաներէն տարբեր զեղումով մը։ Մահուան մօտիկ կամ հեռաւոր ստուերը միայն մեր շարժումներուն մէջ կը նետէ այդ այլուրային անմեկնելի հեւքը որով կը զանազանուին հոգեւարքներու դիմաց մեր նուազումները<ref>նուաղումները սրբագրուած՝ նուազումները?</ref> ընթացիկ գորովանքէն ու անոր գերադրուած մինչեւ պշուցում սուզում բարձրացող ձեւերէն։ Փաթթեց աղջիկը մահուան դէմ զայն պատսպարող շարժումով ու անոր մազերուն մէջ ջանաց պարտկել Հայրապենց արժանապատուութիւնը։ Ներկաները առնուած էին։ Այս ողջակէզը իր ամբողջ ճենճերումովը կ՛անցնէր իրենց հոգիներուն ու լացին բոլորն ալ լուռ ու անմխիթար լացը ողջ մեռելներուն։ Արցունք չունէր միայն Նազիկը որ ակռաները կը խածնէր անդադար ու պատասխան չէր տար հարցումի կտորներուն
Արդար Առաքելի նշանացի մէկ հրամանին վրայ մինակ ձգեցին զիրենք։ Այն ատեն ուժովցաւ ինքնիրմէն ելաւ զուսպ ու փաթթուած այդ հեծկլտուքը։ Ինչպէ՞ս անոր ձեռքը դպաւ թոռանը փորին Ու անլուր կատաղութենէ մը ետք անիկա գրեթէ չքացաւ երբ իմացաւ բուն ողբերգութիւնը ու անոր ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref> անհասանելի հեղինա՜կը Հարուածին տակ անոր ուղեղը հիմէն դողդղաց ու շրջելու պէս եղաւ Իր բառերը դուրս էին իրենց ընթացիկ իմաստներէն — որեւէ իմաստէ։ Կտրտուած հակասական թերի՝ անոնք բերնէն կը թռէին բոլորովին օտար կացութեան ու տեղին։ Փակեց աչքերը վախնալով լոյսի գիծերէն որոնք կը նետուէին բիբերէն դուրս Արեան խռնում մը արդէն կ՛արգիլէր անոնց մէջ ամէն արտայայտութիւն Յետոյ պակսեցան իրեն տեղի զգայութիւնները Բայց անմիջապէս վիժում մը անկում մը լիճին մէջ ինկող մարմինի մը ըրածին նման՝ ալեկոծեցին իր ներսը։ Տակնուվրայ անոր ուղեղին մէջ հզօր մտածում մը ծառացաւ մէկէն զգացումի պէս պայծառ ու շօշափելի։ Ատելութեան վրէժի արեւն էր որ կը յառնէր իր աղջամուղջէն։ Անիկա անցաւ առաջին գիծին ետ մղեց բոլոր վախերը յոյսերը զգուշաւորութիւնները հաշիւներն ու կեանքին իմաստուն վարանքները ու արիւնոտ իր սկաւառակը լայնցուց ու գրաւեց հորիզոնը անոր հոգիին Այն ատեն իրեն դարձաւ իր սառնութիւնը Հեղինակաւոր անդիմադրելի աղաղակեց
— Պոռնիկնե՜ր -
Առանց շունչ առնելու առանց գիտակցելու իր ձայնին ներկայացուցած խղճալի պատկերին կը կրկնէր ան նախատական վերադիրը որ իր բերնին մէջ կը կորսնցնէր վիրաւորիչ իր նկարագիրը ու հոգեկան իր մեծ դժբախտութիւնը կը պատմէր Բայց իր պոռալներէն ետ կեցաւ Օվակենց խումբը։ Ան չէր կրնար իր բառը փակցնել որոշ ճակատի մը ու կը պոռար խենթի նման իր ըսածին ուրիշ արտայայտութեամբ մը<ref>իր ըսածին ուրիշ արտայայտութեամբ մը?</ref>։
— Պոռնիկնե՜ր
Նախ չհասկցան։ Էշն անգամ կուրտ պահող հաւն ու աքաղաղը հազիւ հանդուրժող Առաքելը կրակ կտրեցաւ երբ նախատինքը՝ այնքան անիրաւ ու մանաւանդ անտեղի՝ նետուեցաւ իր գերդաստանին կտրուկ ու յստակ։ Անիկա մոռցաւ Աւետարանը եօթանասուն անգամ ներող պատուիրանքի<ref>պատուիրանքը սրբագրուած՝ պատուիրանքի?</ref> սովորական իր տարազը գեղի մեծ ու պզտիկ վէճերը յարդարելու ու կը պատրաստուէր սատանային գրելու այս անիծապարտները իժերու ծնունդները երբ իր կինը՝ զգայուն հասկցող ու մա՛յր եղած՝ փութաց անզօր շարժումով երկու ձեռքերը խաչաձեւ կուրծքին զետեղած
— Տիրոջը կամքը ըլլայ Հաճի Խաթուն։
Այնքան քաղցր ու թափանցող էր շեշտը։ Զինաթափ չեղաւ սակայն Հայրապենց տիկինը որ լռեց փնտռելու համար աւելի վիրաւորիչ վերադիրներ։
— Գնա՛ կորսուէ չար սատանայ չար սատանայ
Արդար Առաքելն էր որ օգտուելով լռութենէն կը փորձէր մարդկային պատասխանատուութենէն անջատել պատահածը բեռցնելով սադայէլի եղջիւրներուն։ Անկեղծ էր ու ատով կը փրկէր նախադասութեան ծիծաղելին ու երկդիմութիւնը։
— Հեղնա հարս – ըսաւ վերջապէս Հաճի Խաթունը ու կեցաւ Մտածումներ կան որոնք առանց արտայայտուելու մարմին կը դառնան։ Անոնք ապշեցուցիչ հեռաւորութենէ կու գան ու վայրկեանէն բխածի պէս կը տպաւորեն։ Հեղնա հարսը կարծես գիտէր ատիկա։ Սարսափախառն նուաստութեամբ մը վախնալով իր իսկ ձայնէն որ գոյութիւնը մատնանիշ կ՚ընէր ու քիչ մը աւելի կ՚ենթարկէր Հայրապենց վրէժին անիկա պատասխանեց
— Համմէ։
— Գնա' Մէլէքը կանչէ։
Հեղնան կը սպասէր այդ անունին։ Բայց հարցուց
— Ո՞ր Մէլէքը։
— Դայեկը։
Միւս ներկաները չկրցան ըմբռնել կարճ այս նախադասութիւններուն ամբողջ տագնապը։ Անոնց զարմանքը ապշութեան փոխուեցաւ երբ Հեղնան ան՝ որուն բերանը ափ մը աղ դնելով կը ճմռէիր առանց որ բողոքի նշան մը երեւար երեսին քիչ առաջուան նուաստ թոնին ճիշդ ներհակ շեշտով մը կտրուկ ու տաք՝ պոռաց
— Չեմ թողուր որ թոռանս թելին դպին։
Այս վճռականութիւնը ընդվզումը այնքան անակնկալ էր խեղճուկ կնոջ բերնէն որ Խաթունը շուարեցաւ պահ մը։ Ան չըմբռնեց նոյնիսկ նախադասութեան բացայայտ իմաստը ու կը նայէր՝ հեռաւոր ու անարտայայտ իր նայուածքը<ref>ջնջում ստորակէտի</ref> չգիտնալով ու գուցէ չզգալով ալ։
— Ես պահեմ պիտի քեզի բեռ չեմ ըներ – աւելցուց Հեղնան քաջալերուած Խաթունին լռութենէն ու հնչեցին իր բառերը իբր խուսափում խեղճութիւն խոնարհութիւն համակերպութիւն ինչպէս կու գային միշտ անոնց տիրոջը ներսէն։
Խաթունը զգաց ատիկա։ Այս տկարացման դէմ իր մէջ կարծրացաւ իր բնական ամբարշտութիւնը ու այդ գիծէն էր որ իջաւ Հեղնայի բառերուն ամբողջ ու թաքուն իմաստին։ Այդ վիճակին ամօթը զարկաւ ճակատին որ քրտնեցաւ։ Անոր աչքերը<ref>աքչերը սրբագրուած՝ աչքերը</ref> չկրցան կանգ առնել Հեղնա հարսին որոշ մէկ կէտին<ref>ստորակէտ սրբագրուած՝ միջակէտ</ref> ատելութիւնը հեղեղի մը պէս կը դղրդէր անոր բոլոր ջիղերը։ Բայց իրեն այնպէս եկաւ թէ իր ճիտէն կախել կ՚ուզէին թոռանը մեղքը սա աղքատի կտորները որոնց տախտակներն անգամ կոխելու պիտի վարանէր փարթամ պալատականի իր ոտներովը (Օվակենց տունը դարաւոր աղքատութիւնն էր գեղին մէջ ոչ աւելի ոչ պակաս Տղան Օվակը գլխուն փորձանքը գտաւ երբ դրամ ունեցաւ ու տուն գնեց)։ Այն ատեն վեր շրջեց իր էնթարի ին արծաթահիւս թեւերը ձեռքին մէկը սափորի մը անկղին պէս կռթնցուց մէջքի խաս շալին մէկ ոտքը կիսովին ետ ազատ ձեռքը վեր կզակները ծամելով ու ճմռելով բայց խօսելու անկարող լեզուն թոթով ու կափկափուն թքաւ Հեղնային երեսին
— Սուտ ճգնաւոր – կրցաւ վերջապէս աւելցնել։ Բայց դժգոհ էր իր բառէն ու զղջաց այդ խեղճ նախատինքին համար վասնզի եկածը ստուերն անգամ չէր անոր մտապատկերներուն։ Արհամարհանքը հեղեղած էր անոր ջիղերէն զատ անոր բոլոր զգայարանքները։ Աչքերն ու բերանը մասնաւորապէս։ Ու այդ յորդումին բեռը կը ճնշէր անոր սրտին։ Շունչը զգաց որ կը պակսէր։
— Պոռնի՜կ պոռնի՜կ։
Ձայնը կար բայց մտածումը՝ ոչ Յանկերգի մը պէս որ յեղյեղուելէն ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref> կը դադրի իր ուժէն վերադիրը կը զայրացնէր զինքը իր չէզոքութեամբը։ Յետոյ ինչպէս եղաւ անոր մտքին մէջ ծագում առաւ մտածում մը որ կայծակի մը գիծին պէս ծակեց անոր ուղեղը պատող մշուշը ու լուսաւորեց։
— Դո՛ւն ես գլխէ հանողը։
Մեքենան լարուած էր։ Ձգեց անիկա Հեղնա Հարսը որուն կրաւորական չքացումը կակուղ բամպակի մը պէս կը հակազդէր իր զայրոյթին Անիկա փնտռեց աւելի կարծր թիրախներ ու աչքերը հանդիպեցան Առաքելին որ անհանգիստ էր կրկին
— Տունդ տեղդ կ՛աւրեմ օճախդ կը մարեմ քեզի լերան կատո՛ւ վայրենի որդնոտ – աւելցուց փրփրալէն։ Բայց չհանգչեցաւ իր ուզած չափով։ Սիրտը ամուր կը զարնէր զառիվեր ելլողին պէս Իր ձայնը ուռած արդար զայրոյթով ուժ առած գերդաստանին դրամէն ու փառքէն դանակի պէս սուր ու բզկտող էր անշուք ու խեղճ սա ընտանիքին գլխուն որ մեղքին սարսափովը մեծցած՝ կը նուաստանար իր հաշւոյն անպատկառութեան այսքան շքեղ զեղումէն ու կը չքանար ինքզինքը իրապէս յանցաւոր կարծելով։ Թումասը իրենց արիւնն էր վերջապէս։ Ոչ ոք համարձակեցաւ վերցնել իր թարթիչները Այն ատեն վռնտողի կեցուածքով բռնի ու զզուագին հրեց Հեղնա հարսը կռնակէն մէկ ծունկովը զարնելով անոր յետոյքին ու կարծր ու բիրտ ու լիրբ՝
— Շո՛ւտ Մէլէքին։ Աչքիս չերեւաս։
Յետոյ սեմին վրայ՝ հարսին ու սենեակը լեցնողներուն միանգամայն հասնող բերնի շարժումով մը սպառնագին ու զարհուրելի՝
— Լեզունիդ ձի՛գ։ Չէ նէ Աստուած է վկայ կ՛այրեմ բոլո՛րդ ալ
Ու իր բառերը այրումի այդ զգայութիւնը կը փոխադրէին ներկաներուն հոգիէն ներս։ Շարունակուող լռութեան մէջ անոր շունչը կը սուլէր սեղմել չկրնալով քիթէն ու բերնէն
Ինչպէ՞ս եւ ինչո՞ւ Նազիկը ինկաւ աչքին։ Ինչո՞ւ անոր նեղուած գրեթէ թշնամական արտայայտութիւնը մեկնեց ի նպաստ իրեն։ Ինչո՞ւ մեղքցաւ այնքան շուտ ու սրտագին եւ իջաւ զայրոյթի պարունակէն սա գերագոյն գթութեան ու քաղցրութեան որ զինքը լացուց կրկին։ Վայրկեան մը առաջ ամբողջ քէն ու ատելութիւն ու ամբարիշտ հպարտութիւն մանուկի մը նման հիմա փղձկուն՝ փլաւ իր թոռնկանը գիրկը։ Ու հեւալէն կը տառապէր անիկա նոյնիսկ իր անկարող սիրոյն ու նոյնքան անզօր ատելութեան հարուածներուն տակ ինքնակորոյս ու խղճալի Շուրջինները մոռցան իրենց նետած նախատինքը ու տարուեցան անոր ցաւէն
Յետոյ ան հեռացուց Նազիկը վարի սենեակը ու<ref>ջնջում բառի՝ ինք</ref> պարտադրեց իր որոշումը։ Օվակենց ամբողջ խոնարհութիւնն ու խեղճութիւնը Աւետարանը՝ իր ամենազօր պատգամներովը վերջապէս եկող Մէլէքին կասկածն ու առարկութիւնները Հեղնա հարսին կսկիծը որ աղու արցունքով թրջեց անոր ոտներն ու ձեռքերը բոլորը անզօր եղան զինքը խախտելու իր որոշումէն։ Անիկա փառաւոր լրբութեամբ մը սաստեց Էբայէթին աստուածազգած բարբաջանքները։ Ու հետզհետէ խստացած այդ դիմադարձութիւններէն ջղայնոտ՝ ան հրամայեց վաղն իսկ գործի սկսիլ։ Ու խստութիւնը իր վճիռին կը ցաթէր նոյնիսկ ակռաներէն։ Պառաւ դայեկը անկարող էր անոր հակազդելու
Ու ծառացող ու կատղած՝ պոռացող Արդար Առաքելին ճնշումը գործողութեան տեղն ու ժամը յաջողեցաւ փոխել։ Մութը կոխելուն՝ ան աղջիկը անցուց Մէլէքին տունը։ Յետոյ երբ մարդիկ թեթեւցան փողոցներէն ու պատուհանները հանգչեցան քիչ-քիչ անիկա ձգեց թոռնիկը առջին։ Դէպի ջաղացը այս եղերական արշաւին համար չհարցուց անոր կամքը Աղէտին սկիզբէն Նազիկը դադրեր էր արդէն ատիկա ունենալէ։ Ան ջերմ ու սրտառուչ գորովով յանձնարարեց անոր մտիկ ընել Մէլէքին չհարցնել երբեք ու թողուլ որ դայեկը կատարէ իր գիտցածը։ Գալիքը լաւ էր անպատճառ ներկայէն։ Իր թոռը հետեւեցաւ անոր հրամաններուն նոյն այլուրութեամբ ինչպէս մտիկ էր ըրած արդարներուն թելադրութիւնները։ Ան կը վախնար կամք ունենալէ։
Ու Հայրապենց Հաճի մեծ ազդեցիկ Խաթունը չընդունուեցաւ ջաղացէն ներս։ Մէլէքին փորձառութիւնը անդրդուելի էր։ Ան կը ճանչնար վտանգը որ հետեւանքը կ՚ըլլայ ծնողքի կապերուն։ Քանի՜ անգամ ան արգիլուեցաւ ու վտանգուեցաւ իր դժոխային առաքելութեանը մէջ ճիչի մը աղաչանքի մը նոյնիսկ արցունքի մը ճնշումէն որուն հանդէպ տկար են մեծերը փոքրերուն հաշւոյն ու տեղի կու տան _
Ու խուլ կղպուած դռանը դուրսը զոյգ ոճիրներուն աղմուկովը տագնապուն անիկա կ՚աշխատէր փակել ականջները ինչպէս թելադրուած էր իրեն ամենագէտ դայեկէն ու կը վախնար բամպակէն<ref>կը վախնար բամպակէն?</ref>։ Իր արդէն ծանրացած լսելիքներուն վրայ այդ փոքր ու կակուղ ճնշումը երկար ու անհունապէս զօրաւոր գալարափողի մը հունչը կը թօթուէր ու կը բազմապատկէր աղմուկը իր հոգիին զայն անջատելով արտաքին աշխարհէն Բայց այս ժխորին կը յաջորդէր խոշոր ու երկարաձգուող միւս հնչումը որ կը պոռայ մեր ականջներուն մէջ անխուսափելի պատկերը վայրագ պայծառ մանրամասնութեանց այնքան նրբին հանդէսով մը որ ժամանակն ու հեռաւորութիւնը կը ջնջուէին ու շատ մօտիկ ներկայի մը կը վերածէին հինցած ոճիրը։ Անիկա կը տեսնէր զայն այնքան որոշ որ կը կարծէր թէ տակաւին երէկ էր պատահած։ Այն ատեն ականջները կը ծեծէր զգայախաբութիւնը վանելու համար։
Ներսը լուռ էր։ Հեղեղը անզգամ կը դառնար։ Երեք անգամ ան ականջները փակեց ու բացաւ երկու գունճ բամպակով։ Ամէն անգամին ալ ականջը կրկնեց եղերական զանգը ու ողբերգութիւնը պարզեց անոր ներսը։ Ու անիկա մտաւ դողերուն մեծին մէջը։ Ներսէն վռնտուած հեղեղէն հալածուած ան աչքերը դարձուց երկինքին։ Մաքուր ու մենաւոր էր վերը ուր աստղերը աւելի վճիտ թարմացած կ՛երեւէին լուսնին աղօտութեան ջնջուելէն ետք։ Բայց հոն ալ սկսաւ պղտորումը։ Իրեն այնպէս եկաւ որ գամուած այդ աստղերը մէկիկ–մէկիկ կը փրթէին իրենց տեղերէն իրարու կը մօտենային կը վազվզէին<ref>կը վազվէին սրբագրուած՝ կը վազվզէին</ref> հսկայ մատի մը ճնշումով որ չկար բայց կը լեցնէր այդ հեռաւորութիւնները։ Աստուա՞ծ։ Ու թօթուըւեցաւ պառաւը անանկ ուժգին որ դուռը ճարճատեց կռնակէն։ Մե՞ղքը։ Ա՞ն՝ որ անցածէն կը կախուէր իր մէջ մեռած սեւցուած լուսնկայի մը դիակին պէս։ Ա՞ն՝ որ ներսը կը սկսէր ջաղացին։ Բայց չորցած անոր հոգիին չէին տրուած բախտը մխիթարանքը մինչեւ Աստուած բարձրանալու ինչպէս չէ տրուած այդ թեւը մարդոց շատ շատերուն։ Ու սարսափին լոյսը չկրցաւ թափանցել մեղքին սարուածը զայն տեսանելի ընելու համար ինչպէս կը պատահի ատիկա գրեթէ մեր բոլորին մէջ։ Մեղաւորներս մեղքէն դուրս միայն կը տեսնենք ոճիրը
Ու հովը կը շարունակէր հարուածել սօսիին ստեղները որոնց հեծեծանքը չէր կրնար անձնանալ։ Հեղեղը կը դառնար ու կը դառնար քարէ քար ցատկելէն յոգնած պահ մը հոդ։ Ու կը լեցնէր տեղը վարէն ու վերէն։ Ու տիրական անյայտ բայց իրաւ ան կը մեծնար մանաւանդ խաւարէն։ Ու խեղճ նախնական ջաղացը կը դողար պառաւին հետ։
Մէկէն լոյսի գիծեր ինկան իր առջին։ Դրան ճեղքերէն սպրդող այդ ճառագայթները խորունկ ու տարբեր խռովքով մը ցնցեցին զայն Կարծես շատ ծանօթ մէկը լոյս ճրագ կը բռնէր իր հոգիին վրայ ուր այնքան դժուար մերկութիւններ կը յամառէին ու չէին երթար։ Յանցանքի վրայ բռնուելուն չափ զօրաւոր էր լոյսին ստեղծած այս նորօրինակ սարսուռը։ Ու կը սպասէր հրէշային բաներու որոնք կ՚ուշանային։ Ոգիները այցելեցին անոր գրգռուած միտքին Կը նեղուէր աչքերէն որոնք անընդհատ կը կայծկլտային։ Ազատելու համար այդ ֆոսֆորափայլումէն՝ մէկ աչքը փակցուց ճեղքի մը միւսը փակելով։ Ներսը կը ներկայացնէր նոյն պատկերը աւելի լայն չափով։ Ու ինչ որ տրուած է մեզի տեսնել նեղ գիծի մը կռնակով երբեմն գերազանց է իր ողբերգութեամբ քան ինչ որ կիսագունդերու հորիզոնը ներեց։
Ոտքի ելաւ Իր ծունկերէն կապերը փրթեր էին։ Վախցաւ իր մարմինը վստահելու անոնց աւրուած զսպանակին։ Դուռը թեթեւ մը հեծկլտաց իր մարմինին ճնշումէն ինչպէս կ՛ընէ փորով գոմէշը երբ կը հեւայ ցկնելու համար։ Իր գլխուն հասողութեանը աչքի պէս կլոր ծակ մը տախտակէն ինկած հանգոյցի խոռոչ մը խրտչեցուց զինքը պատուհանի մը պէս։ Ան թէ՛ կ՚ուզէր թէ՛ կը խուսափէր։ Բայց ամէն կնոջ նման ան տեղաւորեց իր մէկ աչքը խոռոչին խորը
Ջաղացը հագեր էր այլուրային իրականութիւն։ Հաճի Խաթունը կրցաւ որոշել գետինը պատերը ցորենին ձագարաձեւ տունը։ Տեսաւ յստակ դայեակը տանիքի գերաններէն թաւշազօծ ու արենագոյն ոստայնները օճախի առիքէն՝ բռնկած<ref>բռնած սրբագրուած՝ բռնկած</ref> եղջիւրի մը պէս փայլուն մանգաղի մը մահիկը կովի այլանդակ կմախացած գանկ մը որ կեդրոնական սիւնի ճակատէն կը նայէր իր անքիթ<ref>անքիթ? անքթիթ?</ref> նայուածքը տարերկրեայ կուռքի մը պէս։ Բոլորն ալ՝ հատնելով շինուելով այլափոխուելով դանդաղ կամ արագ Ու դայեկին շարժուն ստուերը ուրուային երանգ մը կը նետէր տեսարանին։
Հաճի Խաթունը լեզուն պուկին խորը կծկած հետեւեցաւ դայեկին շարժումներուն։ (Չէր անդրադառնար թէ ինչո՞ւ չէր փնտռեր թոռը։ Ատկէ զատ կը խուսափէր անիկա տեսնելէ)։ Ան սոթտուած էր արմուկներէն շատ աւելի վեր։ Ու անոր դէմքին վրայ յստակ կը ցոլար տժգոյն վճռականութիւն մը որ կարգ մը մարդոց առանձնակի հմայքը կազմեց։ Բայց աւելի ուշագրաւ էր այդ պառաւած անդամներէն այն հաշուըւած ու վստահ արագութիւնը որ բազուկները դնդերները երթեւեկի կը հանէ կկոցներու պէս լարուած ու անսայթաք։ Ու անկարելի էր առանց երկիւղախառն յուզումի զգալ արեան սա պաղութիւնը լրջութիւնը որուն պատկերը կը մարմնաւորէր ներսը Մէլէքենց Մէլէքը «աջողակ ձեռքը բարի» դայեկը։
Անպարագիծ կսկիծ մը ասղնտեց մէկէն Խաթունին հոգին։ Այն տեսեր էր օճախի բոցին վրայ ուրուացող թիթեղը։ Տաքցող ջուրը առաջին պատրաստութիւնն էր ու տիկինը անով տարուած էր կիներու կեանքին ամէնէն խորհրդաւոր ու սրբազան մէկ պահին։ Տղաբերքը անոնց գերագոյն պաշտօնն է ու կեդրոն մը<ref>ու կեդրոն մը?</ref> Ամէն տարիքն առած կին վարձք կը սեպէ բառով մը շարժումով մը ծառայութեան աննշան մէկ գրաւականով մասնակցիլ խորհուրդին։ Պառաւները մանկանալու չափ կը պայծառանան։ Ու անոնց աչքէն ու բերնէն օրհնութիւնն ու բարիքը ուրախութիւնն ու բախտը առատութիւնն ու պէրէքէթ ը կը ծաւալին մինչեւ հեռաւոր տուները թաղին։ Ու Հայրապենց Խաթունը<ref>Նազիկը սրբագրուած՝ Խաթունը</ref> անուն ունի այդ գետինին վրայ։ Ան կճրտեց ակռաները Ան ելաւ իր պատեանէն։ Բայց զգաց որ անկարող էր<ref>ջնջում ստորակէտի</ref> նոյնիսկ ներս մտնելու Այն ատեն փնտռեց թոռնիկը։ Ի՛նք՝ որ չորս նշան կոտրեր էր «օսկի» Նազիկը գոնէ<ref>դռնէ սրբագրուած՝ գոնէ?</ref> արծաթ տղու մը վայելցնելու համար Ու ահա դժնդակ ու պիղծ ուրուականը Օվակենց Թումասին այդ խժան թուքոտ կուզ ոսկոր ու աղբ միանգամայն եղող տղուն որ իր մտածումէն սողոսկեցաւ դուրս ու աւելորդ անգամ մըն ալ ոտք հանեց անոր կիրքը Ոսկորները առանց իր գիտնալուն ձայն հանեցին ու իրեն այնպէս եկաւ որ ակռաներուն տակ մեռելի միս կը ծամէր։ Գարշանքի զգայութիւնը այնքան զօրաւոր էր որ թքաւ բերնին շատցող միսը պղծութիւնը դուրս նետելու համար։ Այն ատեն ահաւոր կատաղութեամբ մը չափեց խորութիւնը այն կիրքին որ ատելութիւն կը կոչուի եւ որ գիրքերուն սահմանել փորձած ներքինի յաճախ շաղակրատ անհանգստութեան չի նմանիր։ Որ չի սեղմուիր քու մէջդ բայց դուրս ալ չի կրնար ելլել ու կը պրկէ քեզ ժանգի պէս ուտելով սպառելով։ Կիները աւելի շատ դիմացան ու տեւեցին այդ կանաչ քայքայումին մէջ։
Պառաւը տկարացաւ։ Այնքան զօրաւոր էր պրկումի ու բզկտումի այս զգայութիւնը իր խարխուլ մարմինին համար։ Գիշերն ու տեղը զինքը կ՛արգիլէին պարպուելէ։ Նոյնիսկ չէր կրնար իր զգացումը բառի հայհոյութեան վերածել։ Բայց ահա ուրիշ պատկերներ։ Ինչո՞ւ եկան։ Ահա ուրիշ գիշերներ ուր անիկա առատ ու բարի կրակի մը կը զետեղէ նոյն թիթեղը առատ ու բարի զուարթութեան մը մէջ խմորին սենեակը երբ Աստծոյ կամքովը հարսներուն փորը իր դուռները կը բանայ եւ աշխարհին կը յանձնէ կեանքին այնքան խեղճ բայց կարելիութեամբ այնքան հարուստ խորհուրդը։ Երբ մօտի անկողինէն հեծկլտուքը աղաղակը այնքան զգայուն կ՚ընէ միւսները անոնք որոնց ալ չորցած են արգանդին ակօսները։ Բոլոր մեծ կնիկներուն պէս Հաճի Խաթունն ալ ունի տասնով քսանով այդ հեշտ տղաբերքի պատկերներէն։ Բայց ահա դժնդակը ահա անխուսափելին։ Իր հարսին տղաբերքը։ Ու ոճի՛րը Ու իր մտքին մէջ մարմնացաւ քանի հազարերորդ անգամն ըլլալով եղերական գիշերը ուր ներսինին մայրը իր երկունքի մահիճը կը մտնէր անկէ գերեզման երթալու համար
Մահուան այս պատկերին հետ ներսի կատարուածը ունէր զօրաւոր աղերս Պառաւը կը նեղուէր Ուժովցան դայեկին կասկածներն ու իրեն թուեցաւ թէ անիկա իրաւացի կրնար ըլալ։ Իր շուրջը այդ կասկածէն չափ մը աւելի սեւցաւ։ Մա՛հը։ Այնքան իրաւ ամէն տեղի ու ատենի համար ու այնքան մօտ։ Ու անոր մռայլ շուքին ընդմէջէն այն անառաստաղ գիշերն ի վեր հզօր ու տիրական փայլատակումը անոր որ տէրն է մահուան ու կեանքին։ Ամենակա՞լը։ Ու իր շրթները սարսուռով բացուեցան արտաբերելու համար դժբախտ թագաւորին աղօթքը
— Ամենակալ Տէր Տէր Ամենակալ
Ու պահ մը առաջ ուրուացող բայց չհասունցած սարսափը Ամենակալին ահն ու արդար սրտմտութիւնը ցցուեցան իր դէմ։ Ու խոշորցաւ բացագանչութիւնը։ Ու հաւատաց ինչ որ լսեր էր միշտ բայց չէր հասկցեր։ Ու ինքզինքը կը զգար առջեւը Անոր որ մեր մեղքերուն է՛ն բարակին համար իսկ մենէ հաշիւ ունի պահանջելիք։ Ու պատուհասումը։ Ու դժոխքը որ կը հաշտուէր սա մութ ու վայրագ տեսարանումին հետ այսպէս յստակ այսպէս իրական ինչպէս էր ատիկա ժամու պատին վրայ։ Ու հոն կրակէ ջուրին մխրճուէին գլխիվայր անոնք որոնք արգանդին ու կեանքին դէմ կը դաւէին Իր մազերը սրուեցան ու փուշ-փուշ եղան։ Ու լսել կարծեց ժանիքներու եղջիւրներու փսփսումները։ Սատանանե՞րը։ Փորձեց խաչակնքել մատները սառած էին։ Կարծես անվերջանալի ցաւ մը գամեր անշարժացուցեր էր իր ուսերը որոնց վրայ անյայտ բայց զգալի թաթեր կը ծանրանային։ Յետոյ այնպէս տպաւորուեցաւ թէ հողը կը շարժէր ու կը կակուղնար։ Ան կը թեթեւնար իր ծանրութենէն ու մօտիկն էր խենթութեան
Յանկարծ վայրագ կարծր եղերական աղաղակ մը որ բուսաւ գիշերին ծոցէն բոլորովին դուրս անոր սպասած աղաղակէն։ Ան յաղթեց հեղեղին իսկ որոտին։ Ճիչը այնքան սուր էր ու իրեն այնքան ընտանի որ իր տարուած թմրած մարմինը թարմացաւ մէկէն պատանի ու թրթռուն բան մը եղաւ։ Կսկիծը խոտոր կը համեմատի տարիքին։ Ու անոր միսերը բացուեցան այդ ձայնին սրսկումին բիւրաւոր բերաններով։ Այդ ասղնտուքին տակ՝ անիկա գրեթէ կը զատէր գիծը հաստ ցաւին անոր՝ որ մեր ուղեղէն կը փրթի ու գալարուն իր լարը կը սրէ դաշոյնի մը սայրին նման երբ կը հասնի մեր սիրտին։ Այն ատեն յիշեց հին ու դժուար հեքիաթը սիրտը մէկ կողմէն միւսը ծակող ցաւերուն։ Ի՜նք՝ որ թաղեր էր սիրելիներ ու մտածեր էր անոնց դեռ չգոցուած հողքին վրայ՝ իր պզտիկ գործերուն։ Ի՛նք՝ որ իր էրիկը այնքան աղմուկով ու զարդարանքով հողք էր դրած բայց լացած՝ ուրիշներէն ամչնալուն Մենք մահուան կը վարժուինք մանաւանդ գեղերուն մէջ ուր ամէն օր քանի մը հեղ կը կրկնուի անխուսափելի բեմադրութիւնը։ Երբ անիկա կու գայ մեզի ընտանի իր արարուածներով ամէնուն ծանօթ ճամբաներէն։ Ու ուրիշներու հաշւոյն սուտ լացած ու ուրիշներու ցաւին տարիներով անզգայ չտառապող անոր սիրտը կը տառապէր հիմա նման տասնհինգամեայ աղջկան մը որուն արգանդը կը պատռտեն անանուն ուժեր
Ու կրկնուեցաւ աղաղակը առաջինէն աւելի սուր աւելի թափանցող Հաճի Խաթունը ստիպուեցաւ իջնել ծունկերուն վրայ որոնց ոսկորներուն մէջէն տաք հեղուկ մը դէպի ոտքերը կը վազէր դուրսէն զգալի թանձրութեամբ։ Ու կրակի պէս էր վազածը ու կը թուլցնէր իր միսերը։ Յետոյ զգաց որ նոյն ջուրը վերէն ալ կու գար ուղեղին մէկ կողմէն ու սիրտը գտնելէ ետք կը քալէր վար ոտքի մեծ մատին ծայրը հաւաքուելով։ Զգայութիւնը այնքան զօրաւոր էր որ հանեց ոտիցը շօշափելու համար ջերմ հեղուկը։ Բայց մատը կը կոտտար եղունգին տակէն յստակ սրտի մը պէս որ տեղը փոխած ըլլար Իր շուրջը դադրած էր արտաքին կեանքը։ Դադրած էր իրեն այդպէս կու գար ահագին հեղեղը որ հասած զայրոյթի բարձրագոյն կէտին կը սպառնար նոյնիսկ ապահով ջաղացին անոր խարիսխ ապառաժը քարկոծելով յարաճուն ուժգնութեամբ։
Մէլէքը գոհ ըլլալու էր այս գոչումէն։ Մէլէքը Նազիկին ճիչը կը լսէր ու աւելին չէր զգար։ հիմա այդ աւելին կը ճնշէր շատոնց մայրութիւնը մոռցած Խաթունին։ Ու տաք ցաւը փոխադրուեցաւ անոր չորցած ամայացած արգանդը։ Զօրաւոր զգայախաբութիւն մը զգետնեց անոր բանականութիւնը ու ան անհուն սարսափով սպասեց որ կրկնուի ձայնը։ Կը հաւատար թէ իր փորէն պիտի առնէին փորձանուտ միսին կտորը Բայց երկար սեւ լռութիւն մը սովորական ընդմիջումովը գոյացած իրեն թուեցաւ անհունապէս հեռաւոր ու յապաղուն։
Ու բզիկ-բզիկ անիկա իր ամէն մէկ նեարդին մէջ ապրեցաւ մարդերուն ցաւը։ Այն՝ զոր ուրիշներուն վրայ երբեք չհասկցանք։ Որ մինակը կ՚ուտուի երկաթի կտորուանքի նման մեր մարմինին ակռաներուն ներքեւ Ու կը քաւէր իր անբաւ ոճիրը սառն ու անողոք իր սրտին անդրագոյն սխալը որուն խայթերը երբեք այսքան ուժով չէին մխուած իր հոգիին բոլոր պատերուն ու մորթին բոլոր երեսներուն։
Ու ամէն մէկ ճիչի հետ որ ներսէն կը փրթէր չափ մը աւելի կը պրկուէր իր սիրտը։ Այս աճումը կը մնար իր բարձրագոյն ձգտուածութեան մէջ ու ծայրակէտ մը կը թուէր մինչեւ որ ուրիշ ճիչ մը գար աստիճան մը աւելի պրկելու անոր սիրտը։
Ու դայեկին հզօր մատներուն տակէն աղաղակը կը փրթէր խնայուած ու զուսպ կը զարնուէր Խաթունին ու կը թափէր հեղեղին մէջ կանոնաւոր համաչափ ընդհատումով մը։ Մինչեւ որ ալ պառաւին ջիղերը չտարին ու նուաղեցաւ։
Երբ դայեկը դուռը բացաւ Հաճի Խաթունը չարթնցա։ Ահաւոր սոխ<ref>Ահաւոր սոխ?</ref> մը ջարդեց դայեկը դրան սեմին ու դրաւ քիթին։ Գրեթէ քաշքշելէն ներս առաւ անոր շարժելու անընդունակ մարմինը։ Բայց երկու ափ պաղ ջուր ետ դարձուց անոր իր զգայարանքները։ Այն ատեն փշաքաղուած ու զարհուրելի հարցուց
— Լմնցա՞ւ
— Փառք Աստծոյ։ Խերով է ամէն բան
Մէջտեղը ոչինչ կար։ Օճախին կրակը անթեղուած։ Թիթեղը իր տեղը։ Նազիկը պարկերուն վրայ ձգուած՝ վրան քանի մը պարապ պարկ։
— Ո՞ւր է։
Ու ջաղացին էն մութ անկիւնը փարթի պէս լոյծ բայց չվազող մաշկ մը բերաւ։՝
— Ջո՛ւրը նետէ։
— Խե՛նթ ես ինչ ես։ Կը թաղենք։
— Տուր ինծի։
Խաթունը գտած էր իր հեղինակութիւնը։ Անիկա առաւ ձեռքը գառնուկի մը խաշին չափ հազիւ ծաւալով այդ պարկը։ Ու թեթեւ գտաւ։ Յետոյ մէկ ձեռքին կախ՝ մտմտաց։ Սակրի մը աղօտ փայլը լուսաւորեց իր միտքը։ Առաւ օճախին անկիւնէն հատու գործիքը ու դուրս ելաւ։ Բայց շեմին վրայ իր ոտքերը դաւաճանեցին ու ինկաւ երեսին Բաւ չէր այդ ազդարարութիւնը։ Յառաջացաւ դէպի ջուրը։ Չորս կտոր ըրաւ սակրի մանր ու հաւասար հարուածներով միսին կտորը։ Առանձին–առանձին շօշափեց կտորները ու իրարու ետեւէ նետեց հեղեղին մէջ։ Իր գլխուն անձայն կարծես իր ստուերը ըլլար կը սպասէր Մէլէքը
Երկու պառաւները ներս դարձան աւելի երիտասարդ Հայրապենց Հաճի Խաթունը գրեթէ զուարթ էր ու լաւ օրերու իր տրամադրութեան մէջ ինկած վերստին։ Ցած ձայնով անոնք աս ու ան բամբասեցին Նազիկին համար լաւ խսմէթ ներ երազեցին։ Խղճմտանքի այս խաղաղութիւնը չէր զօրեր խանգարելու ջաղացին անդնդային խժլտուքը որ կը դողար ջուրին ծեծէն։ Մութը՝ որ կը կպրանար դժոխքի գետակէն աւելի սեւնալով։ Մեղմ հեծկլտուքը Նազիկին՝ որ «մամաս» «մամաս» կը մռլտկար իր յոգնութեան ու տենդին ընդմէջէն
Դայեկը չորս–հինգ հեղ ելաւ դուրս՝ երկինքը քննելու Անիկա որոշած էր լուսադէմին դուրս Հանել Նազիկը։ Մինչեւ որ ան գտնէր իր ուժերը։
Ջաղացին մէջ ոչինչ կար փոխուած բացի հսկայ ու գեղեցիկ ոստայններէն որոնք աւրուած էին դայեկին ձեռքովը ու գործածուած արիւնահոսութիւնը սանձելու Ամէն բան իր տեղն էր անայլայլ ու պատշաճ ինչպէս կ՚ուզէր Երեմիան ինչպէս վարժուած էր տեսնել աղունուոր գեղացին։ Կովին գանկը միայն իր անհեթեթ կոշտութեամբն ու տխրութեամբը կը շարունակէր նեղել իր կմախքի փիլիսոփայութիւնը պատմել այդ կիներուն։ Ամէն բան սրբուած սրբագրուած էր դայեկին ամենահաս իմաստութեամբը։
Դժուար եղաւ անոնց համար աքաղաղին կանչէն ետք սպասել տակաւին։ Վասնզի հեղեղին աղաղակը անտանելի կը դառնար։ Ձիւնհալը ընդհանուր էր։ Բայց դայեկին գիտութիւնը՝ անվրէպ՝ չորս ժամ քունը անհրաժեշտ կը կարծէր Նազիկին համար։ Ու ինչ որ չփախաւ Մէլէքին աչքէն պառաւին անտարբերութիւնն էր աղջկան հանդէպ։ Ան չմօտեցաւ ցաւէն ընկճուած ու քնացած թոռնիկին՝ մինչեւ անոր արթննալը։ Ու երկու պառաւները իւրաքանչիւրը իր խղճմտանքին խորէն կը հետեւէին սեփական արեւ չելլալիք մտածումներու Երկուքն ալ առանց իրենց գիտնալուն կը ծառայէին անհասին<ref>անհատին սրբագրուած՝ անհասին</ref>՝ մեծ շահերու հաշւոյն։
Վերջին անգամ մըն ալ աստղերը խուզարկելէ ետք Մէլէքը մարեց այսինքն՝ թաղեց օճախը բոլորովին երկու հաստ ձեռքի մշտումով ոտքի հանեց Նազիկը։ Մութը պէտք էր այդ առաջին հանդիպումին համար Բայց աղջիկը կակուղ էր ծեծուած միսի մը նման ու անոր ծունկերը առաձիգ էին թթենիի ճիւղերուն պէս
Առանց բառի ելան դուրս երեքը մէկ։ Լերան մէկ գագաթին աղօտութիւն մը նշանն էր արշալոյսին։ Կոչնակէն առաջ կիները պարտաւոր էին անյայտանալ։ Բայց կիրճին ճամբան նոյնքան արհաւրալից էր որքան գալու ատեննին։ Հինգ անգամ գլորեցաւ Հայրապենց Նազիկը ան՝ որ լեցուն պարկով ըրեր էր ատ զառիվերը առանց պառկելու Բայց ամուր ու երիտասարդ կը կոխէր Հաճի Խաթունը որուն բազուկը հասաւ հինգ անգամին ալ պաշտպանող ու քաջալերիչ։
Ու Հայրապենց Նազիկը գողունի ճամբաներէ արշալոյսէն ու կոչնակէն առաջ մտաւ իր տունը թեթեւ փորով բայց լայն մարմինով։ Անիկա ինկաւ մեծ մօրը չաւրուած անկողնին մէջ ու վերմակը քաչեց վրան։ Ուրկէ՞ կը վախնար։ Որմէ՞ կ՛ամչնար։ Ու մէկէն անցան իր աչքերէն դժնդակ ու լիրբ պատկերները որոնք այդ պատերուն ճերմակին մէջ սուզուած կը սպասեն։ Կիները ու անոնց մեղքերը։ Մայրը ու մեծ մայրը։ Անիկա չհարցուց հայրը որմէ երբեք չէր վախցած արդէն Ու չվռնտեց Թումասը որուն քայլերուն հեծքը կը փորձէր արթննալ։ Իր տունին ու անոր զգայութիւններուն այս վերադարձը խաղաղ բան մը նետեց իրմէ ներս։ Բայց քունէն առաջ իրեն այցելեց Զաքարենց Զաքարին խռովիչ պատկերը։ Զայն չվանեց դարձեալ։ Բայց տառապագին թրթռում մը թօթուեց իր զիստերը։ Ու գալարագին իր բազուկները պրկեց կակուղ աղուամազէ բարձին ներքեւը։
Այդ գգուանքը աւելի հզօր թափանցումով մը դղրդեց իր ջիղերը որոնք հարիւրներով հազարներով ոտքի էին ու կը լեցնէին իր անհանգիստ միսերը։ Այդ բազմութիւնը այդ խուլ աղմուկը։ այդ բերնի շրթունքի համ բերող հպումները առաջին անգամ զգաց անոր գրգռուած աղջիկնութիւնը։ Ու իր մէջ իջնելու այս առաջին քայլը նոր կեանքի մը սա մռայլ մուտքին՝ չարագուշակ լոյսերէ կ՚ընկերանար Անոր բռնկած մարմինը իր բոցին լիալիր յորդումին մէջ պիտի սպառէր իր աշտանակն ու իր շրջանակը Ու հող պիտի թափէին իր վրայ ինչպէս կընէ ասիկա գիւղացին՝ բռնկած գեղեցիկ անտառակ<ref>անտառակ?</ref> մը մարելու համար։
⁂
Ճիշդ երեք օր ետքը Հայրապենց Նազիկը արթնցաւ լուսդէմ դարձեալ դուռի մը անսովոր ու եղերական զարկէն։ Իր աչքերուն վրայ քունին մշուշէն ծաւալեցաւ աշնան տխուր այն առտուն։ Յետոյ լուծուեցաւ Դժբախտութիւնը իր ձեւը ունի գալու ու իր մատներուն ու քայլերուն երբեմն կը ճարէ յատկանշական շեշտ։ Այսպէս է որ կարգ մը մարդեր աղէտը կը գուշակեն անվրէպ զգայնութեամբ մը հեռազգածութեամբ մը՝ ուրիշներու համար աննշմար հետքերէ։ Դողալով ու մսած՝ ձայն տուաւ պառաւին ու իր մատի<ref>մատին սրբագրուած՝ մատի</ref> ծայրերը կոտտացին Անիծելէն ու խոշոր յօրանջելէն՝ Խաթունը փութաց պատուհան։ Տղուն զարկը չէր ատիկա Վարէն մարդերը չէին տեսնուեր Տուներուն սեւը հաստ՝ կը խորանար վարերը Բայց ձայները անծանօթ չէին Շուարուն ու տրոփելէն դուրս ելաւ սենեակէն վրան քաշելով իր մուշտակին աւերակը։ Ինչո՞ւ չուզեց ճրագը երբ սրահը սանդուխները մէկ էին մութին հետ։ Ան իջաւ առանց ետին նալելու։ Իրեն հետեւեր էր Նազիկը որուն ճերմակ գիշերազգեստը կը յաղթէր մութին սանդուխին վերի գլուխը Ինչո՞ւ կեցաւ հոն։
Պառաւը բացաւ դուռը Անաղմուկ ու կոտրած երեք տղայ պատգարակով բակ մտցուցին Հաճի Ստեփանին մարմինը վերէն վար փաթթուած ձկնորսի մուշամպայ ով մը Գլխուն ճերմակ թաշկինակ մը
Չհարցուց։ Բայց բազկատարած ինկաւ տղուն վրայ լեղի ու սրտակեղեք լացով մը որ մռնչիւնի մը կը նմանէր լուռ թաղին խորը եւ հիմէն թնդեց հսկայ տունը։ Միջամտեցին տղաքը եւ զգուշացուցին Հաճին չէր մեռած
Այն ատեն մէկդի ըրաւ վերարկուն շօշափեց երեսը որ կիսաջերմ կասկածելի զգայութիւններ տուաւ անոր ափին Գտաւ ձեռքերը որոնք կ՚այրէին
— Լուսը բեր – պոռաց Նազիկին որ արդէն իջեր էր սանդուխներէն ու հասեր պատգարակին գլուխը։ Կիսաբաց դուռնէն ինկածը լոյսի մօտ պղտորութիւն մըն էր աճող ու մատնող։ Դէմքերը չէին զանազանուեր տակաւին
— Լուսը բեր – կրկնեց պառաւը հեռացնելու համար այս անգամ՝ գրեթէ կիսամերկ աղջիկը որ դարձաւ ետ իր կրունկներուն վրայ ու անհետ եղաւ մութին մէջ Անոր ետեւէն կը նայէին գլուխները երեք երիտասարդներուն։ Հայրապենց աղջիկը ամիսէ մը աւելի էր որ բոլոր տղոցը գաղտնի նիւթն էր։ Անոր վրայ կը խօսէին խորհուրդով ու վախով երբ աշխատանքէն հանգչիլ փորձէին։ Անոր կ՚երազէին մինակնին իրենց անկողիններուն մէջ։
Պառաւը թեթեւցաւ Գտաւ իր պայծառամտութիւնը։ Գեղին մէջ տարաժամ ու բռնի մահը ընթացիկ պատահար է։ Ու չկայ պառաւ մը կարեւոր գերդաստանէ մը որ չունենայ այդ արիւնոտ փորձառութենէն։ Հաճի Խաթունը՝ հանդիսատես նման տեսարաններու ուրիշներու հաշւոյն հրամայելու եւ կարճ կապելու վարժուած քանի մը հարցումներով ըմբռնեց պատահածը։ Արդէն ամիսէ մը ի վեր ամէն գիշեր որ տղան պառկած չըլլար իր անկողնին մէջ անիկա յաճախանքին տակն էր այս չարագուշակ պատկերին։ Մահը բոլորը կը դառնար իր տունին։ Տախտակներուն ճեղքէն լոյսեր ինկան ու մեռան։ Առանց սպասելու որ Նազիկը վար գայ ան ըսաւ տղոցը
_ Վեր բերէք
Տղաքը հակառակ իրենց յոգնութեան յայտնի հաճոյքով մը յանձն առին տաժանագին գործը՝ նեղ սանդուխներէն պատգարակը վեր հանելու Անոնք՝ առաջին անգամն էր որ այդքան անակնկալ ու այդքան մօտ կերպով մը կը տեսնէին «օսկի Նազիկը» որուն երգը ձիւներուն հետ սկսած դեռ կը շարունակէր պտտիլ ու վառիլ։ Ու անոնց աչքին համար սրբազան պատկեր էր ճերմակ կտաւին հետ շփոթուող ճերմակ այդ մարմինը։ Երբ դողդոջ ճրագը մէկ ձեռքին անիկա կեցաւ սանդուխի վերի ծայրին տղաքը խենթացան։ Ու ծանր պատգարակը թեթեւցաւ ու եղաւ «թռչունի մը պէս» Տարին զայն պառաւին մեծ սենեակը ընտանիքին հաւաքավայրը հին օրերուն երբ պառկողը պզտիկ էր ու տունը առատութեամբ ու բարիքով կը յորդէր իր հիմքերէն
Սարսռուն ինքնիրմէ դուրս չկրնալով լալ Նազիկը տեսիլքի աղջկան մը պէս միշտ շփոթուելով<ref>շփոթելով սրբագրուած՝ շփոթուելով</ref> գիշերնոցին կտաւին հետը փռեց Հաճիին մեծ անկողինը Երբ ծնրադրեց տեղաւորելու համար բուրդին ալիքները անոր ծիծերը ողջունցան<ref>ողջունցան?</ref> ու ճնշեցին Պառաւը ճրագը անցուց անոր կռնակին կողմը Յետոյ իրարու ետեւէ զետեղեց բամպակէ անկողինները չորս հատ վրայի վրայ։ Ժանեկազարդ սաւանը նոճիի եւ աշունի հոտ մը բացաւ սենեակին մէջ։ Սնտուկէն կու գար ու Հաճիին փեսութեան օրերէն ասդին լոյս չէր տեսած Ու չարագուշակ բարձը որ չէր մեռած այնքան տարիներէ ի վեր որուն բերնի մասին վրայ ժանեակը թռչուն մը կը խեղդէր բազէի մը մագիլներուն մէջը։ Այս<ref>Այն սրբագրուած՝ Այս</ref> ամէնը Նազիկը ըրաւ ինքնիրեն։ Ու պառաւը չէր կրնար միջամտել Բայց պառկողին կսկիծէն աւելի խորունկ յուզում մը կը ծեծէր իր սիրտը Ուրկէ՞ սորված էր աղջիկը եղերական այդ յարդարանքը գրեթէ նման կազմածով մը<ref>ջնջում ստորակէտի</ref> երկունքի մահիճին հետ
Երկնցուցին վիրաւորը որուն մարմինը անլուր<ref>անլուր? անլսելի?</ref> շշուկներ կ՛արձակէր բայց բերանն ու աչքերը չբացուեցան Շնչառութիւնը հատկտուն ու արնախառն փրփուրով աչքերը ամրապէս կուղպ՝ Հաճին կը շարունակէր զգայազիրկ իր պառկուածքը։ Անկողինը որ կարգ մը ցաւեր կը մեղմէ եւ ուրիշներ կը զայրագնէ<ref>կը զայրացնէ սրբագրուած՝ կը զայրագնէ?</ref> ոչինչ փոխած էր։ Պառաւը իրաւունք ունէր սպասելու վերադարձ մը դէպի զգայարանքներու կեանքը յաճախադէպ սուրով ու գնդակով խոցուածներու մօտ որոնք կորսուած արիւնէն չափազանց տկարացած առաջին դարմաններով անկողնի հանգիստին մէջ կը վերագտնեն վաղանցուկ գիտակցութիւն որ սակայն պիտի շիջի անվրէպ նուաղումով ու պիտի փակէ տրամին վերջին վարագոյրը։
Դանակի եւ կրակի զոհերը այնքան սովորական ու առատ գեղին համար կորսնցուցած են իրենց արհաւիրքը։ Անոնք տեսակ մը խնայողութիւն ալ կը հարկադրեն հոգեկան ուժերու սպառումին մէջ սրբելով ընթացիկ հիւանդութեանց առաջ բերած անդոհն ու տգեղութիւնը։ Տխուր է այն տունը ուր հիւանդին մահիճը կը փռուի ու ալ չի հաւաքուիր մինչեւ դագաղին մուտքը։ Դարձեալ դուրսէն սկսող այս ողբերգական բեմադրումը տպաւորելու առանձին ձեւ չունի Գրեթէ կը լուծուի անիկա մահուան ընդհանուր հանդիսութեան մէջ։ Ու պատահածը մահն է ըլլայ անիկա յոգնած ու տանջուած բարձի մը վրայէն ըլլայ սարերէն կամ՝ ձորերէն ու դաւադիր անտառներէն։ Անիկա կը միջամտէ տունին առօրեայ անայլայլ վարժութիւններուն։ Կը փոխէ կարգը։ Անօթի կը թողու ախոռի կենդանին մութն ու լուսուն հացի տախտակին վազող տղաքը։ Կը նեղէ ու կը խանգարէ պառաւները որոնք պարտաւոր են բաժնուիլ առաւօտեայ իրենց ժողովներէն ու երեւալ անգամ մը լուացուած ու աղաւորուած<ref>Ծնթ – ա[ղ]աւորել – հիւ[ր]ին երեսը ճերմկցնելու չափ պատրաստութիւն տեսնել։ Փոխաբերաբար՝ մահուան ներկայանալ անհրաժեշտ յարդարանքը լրացուցած։</ref> մեռելին։ Ոտքի կը հանէ նոր դէմքեր ու տեսարաններ։ Ու ասիկա այսպէս մինչեւ որ մեռելը թաղելէ ետք յուղարկաւորները դառնան մեռելտուն ու պարպեն հանգչողին հոգուն ու ողջերուն ըռինտ ութեանը համար պայմանադրական գաւաթը օղիին։
Քովի սենեակէն լուրջ ու կոծկուած<ref>կծկուած սրբագրուած՝ կոծկուած</ref> զգեստով մը ներս եկաւ Նազիկը։ Անիկա չկրցաւ նայիլ տղոցը որոնք շուարած կը սպասէին ու անցաւ հօրը սնարը Նոյն պահուն առտուան արարողութիւնը պատգամող կոչնակը դողաց ու նուաղեցաւ շատ շուտ։ Աղջիկը խաչ մը հանեց ու եկաւ ծունկի։ Նեղուեցաւ որ աղօթք չէր գիտեր բացի անզօր ու իր կարծիքով հասարակ «Հայր մեր»էն։
Պառաւը դուրս առաւ տղաքը սենեակին դուռը ետեւէն փակելով։ Ան պիտի հարցաքննէր։ Ուղղակի առանց պայմանադրական հեծկլտուքին անիկա ըրաւ իր հարցումները արագ ու ամփոփ։ Հաճին գտած էին վարի թուրք գեղին գերեզմաննոցին մօտ։ Ձկնորսներ էին իրենք որոնք լիճ թափող առուակին բերանէն իրենց բռնած ձուկերը ճամբայ կը հանէին<ref>կը հանեն սրբագրուած՝ կը հանէին</ref> կէս գիշերը կործելէն ետքը դէպի հայ գեղը։ Անոնց ձիերը խրտչած էին հանդիպելով Հաճիին մարմինին որ կէս մէջքէն վար ճամբեզրին խրամը սուզուած էր։ Յայտնի էր թէ սպանիչները չէին կրցած անծանօթ պատճառէ մը արգիլուելով Հաճին հրել խրամին մէջ ուր պիտի խղդուէր անվարան։ Քանի մը օր առաջուան ձիւնհալը ողողած էր դաշտը ու խրամները լեցուն էին մինչեւ իրենց շրթները։ Ճանչցած էին զայն լուցկիի մը դժուար բոցովը։ Կը պակսէին զէնքերը։ Արիւնը՝ սեւ՝ կը ծածկէր ջուրին մօտաւոր մասերը։ Ու կը վազէր տակաւին անցնելով գօտիին հաստ փաթէն։ Քաշած էին դուրս ոտքերը ջուրէն փնտռած վէրքը։ Խոշոր ծակէն որ յունական կռա մարթին ներուն գնդակները կու տան դեռ կը մզուէր<ref>կը մղուէր սրբագրուած՝ կը մզուէր</ref> տաք հեղուկը։ Տղաքը անոր մէջքէն գտան կէս մը թրջուած բայց քաղցրահոտ թաշկինակ մը։ Կակուղ այդ լաթը թխմած էին վէրքին բերանը։ Յետոյ իրենցմէ մէկը դիմած էր մօտի թուրք գեղը։ Մուխթարը չէր ընդունած վիրաւորը ու պատգարակ մը տրամադրելով պարտադրած էր իրենց հակառակ օրէնքին տուն փոխադրումը վիրաւորին։ Կծծութեամբը նշանաւոր այդ մարդը քննիչ մարմիններուն ոտքը կտրելու ու պայմանադրական ծախքերը շահելու համար այսպէս էր վարուած։ Տղաքը օգտակար ըլլալու համար «Հաճի աղային» սիրով կատարած էին այդ հրամանը։ Ու այսքան
Տղոց պատմութիւնը՝ խորհրդաւոր պարզ ըլլալուն չափ՝ ոչինչ կ՚ըսէր հեղինակներուն մասին։ Ոչ մէկ հետք ճակատէն բախումի Գնդակը՝ քովէն։ Ճակտին տակովը պզտիկ ուռեցքը կրունկի արդիւնք<ref>կրունկի?</ref> էր։ Ան էր որ ուշակորոյս ըրած էր վիրաւորը որ չէր խօսած եւ չէր արթնցած։ Ցետոյ եկաւ ենթադրութեանց շարանը։ Տղոցը բերնին վրայ կը թափառէր ստուերը Զաքարենց Զաքարին Բայց երիտասարդին սարսափը զգուշաւոր կ՚ընէր նման առիթներու թուլբերանները Հիմա պառաւէն կը սպասէին առաջին ամբաստանութիւնը ու կասկածները։ Ու տարօրինակը հոն էր որ դեռ շաբաթ մը առաջ գեղ դարձող մաքսանենգներու կարաւանէն ժողովուրդը արդար ու արգահատող հիացումով մտիկ էր ըրեր Զաքարին շքեղ բախումը ռէժի ի ջոկատներուն հետ Ուր կը պատմուէր անոր աննման արիութիւնը երբ անակնկալ դարձուածքի<ref>դարձուածքէ սրբագրուած՝ դարձուածքի</ref> մը իր բեռները դէմ դէմի եկեր էին հազարէ աւելի բազմութեան մը հետ խռնուած հոդ սպաննուած մարդու մը պաշտօնական քննութիւնը կատարելու։ Ինչպէս անիկա ուսէն առեր էր մաուզէր ը ու «ետ» պոռալով ստիպեր էր բազմութիւնը դէպի գիւղը քաշուելու։ Յետոյ տէրերուն միջամտութիւնը։ Փոխադարձ կրակը։ Մինչեւ որ գեղացիք զմայլած այս սրտոտութեան վրայ պարտկած էին բեռները ու պաշտպանած անվեհեր երիտասարդը։ Ամէն մարդ գիտէր թէ անիկա չէր դարձած ու զբաղած էր հոն ապրանքին վաճառումով։ Բայց ամէն մարդ կ՚ուզէր որ անիկա հոդ ըլլար վերջացող գիշերին մէջ։ Ու Հաճիին հետ<ref>ջնջում բառի՝ ու</ref> վճռական ճակատումը անոր միայն կը վայլեցնէին։ Տղոց մէկը չկրցաւ համբերել։
— Զաքարենց – հազիւ յաջողեցաւ բերանը կէս բանալ։
— Գիտեմ – կտրեց Հաճի Խաթունը նախադասութիւնը «դանկըտելով» անոր ակռաներուն տակ։ Յետոյ զանոնք ճամբու դնելու համար ձգեց մինակ<ref>ճամբու մինակ?</ref> ու դարձաւ վիրաւորին սենեակը դուռը գոցելով անոնց երեսին։ Զարմացած բայց առանց առնուելու տղաքը պատգարակը հոն ձգելով իջան իրենց գործին։ Լոյսը պատռւած էր ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref>։
Առտուան ժամերգութիւնը չաւարտած՝ Հայրապենց բազմաճիւղ ու յորդահամբաւ գերդաստանը խմբուած էր Հաճիին տունը Բացառիկ հանդէսներէն մահը ամէնէն նուիրականն է ու կը խորտակէ բոլոր քէները։
Եկած էին կու գային փողոցին համար լալկան ու զարհուրագին դիմակներ կախած իրենց երեսներուն։ Կը ճուային բակը չմտած դուռնէն քիչ անդին անիծակուռ ու անպատկառ բերնով ու աչքերով։ Յետոյ մէկը կը խօսէր իրենց ու ներս կ՚առաջնորդէր փողոցէն մաքրելու համար փարթամ ու գեղեցիկ այդ դէմքերուն այսքան աղտոտ հայհոյութիւնն ու անէծքները։ Կիներուն համար մուտքի այս ցոյցերը ընդհանուր էին ու իրենց մեծ գիծերուն մէջ՝ գրեթէ նոյնը։ Կարծես մէկը դաս տուած ըլլար անոնց՝ այս լացը այս լայն ու թատերական շարժումները բազուկներուն։ Ու մէկը գոց սորվեցուցած՝ անէծքներուն համաբարբառ տարազները<ref>ստորակէտ սրբագրուած՝ վերջակէտ</ref> Բայց երբ բակ մտնէին անբացատրելի փոփոխութիւն մը կը դիմաւորէր զիրենք։ Տունէ՞ն դուրսէ՞ն ուրկէ՞ կը փրթէր այս տարբերացումը։ Երբ սրահ՝ ոտք կոխէին անոնք բոլորովին հակոտնեան կ՚ըլլային տառապանքի իրենց պատկերներուն։ Անոնց ձայնը կը դանդաղէր ու կը խելօքնար։ Առաջին հարցումները կ՚երթային դէպի մահուան հաւանականութիւնը։ Ստուգութիւն առնելէ ետք չէին կրնար տրտմիլ ու ատկէ ամչնալով կ՛անցնէին իրենց պարտկումին համար փոքր ու անիմաստ խօսակցութեանց։ Անմիջապէս այս ընտանեցումին կը յաջորդէր կրկին զայրագնում մը հիմնովին կեղծ զոր պարտաւոր էին ճարելու յայտնի ճիգերով։ Ու ահա կը պտտէին<ref>կը պտտէին?</ref>։ Անոնց ձեռքերը կը զարնուէին ծունկերուն։ Անոնց աչքերը մատի հարուածներէն կը ստիպուէին արցունք գտնել ու ստեղնաշարը կ՛ամբողջանար անէծքով հայհոյութեամբ բամբասանքով ու ամբաստանութեամբ։ Յետոյ բայց քիչ-քիչ՝ թեթեւացումը հանգչելու զգայութիւն մը։ Աւելի յետոյ մաքրուելու ազատուելու շատ յստակ գիտակցութիւն մը առանց բառի իրարու կը մօտեցնէր բոլոր այդ կիները ու կը հաշտեցնէր մահուան սեմին գերդաստանին մեծ պառակտումը<ref>պառակտումը? պառակտումէն?</ref>։ Քառորդ դար տեւող ու «գմբէթ նետող»<ref>Ծնթ – գմբէթ նետել – նիւթական իմաստով՝ ուռենալը հացին Փոխաբերաբար՝ չափէն յորդած ամէն երեւոյթ</ref> այս գայթակղութիւնը որ Հաճիին կեանքն էր կազմեր մօտ էր իր վախճանին։ Ու գրեթէ գոհ էին կիները լալով «չորնալով քոռնալով»
Ուրիշ էր այրերուն տրամադրութիւնը Առանց բացառութեան անոնք կը հայհոյէին ցած ձայնով ու կը շոյէին իրենց մէջքի ատրճանակներուն գլուխները։ Մաս մը կ՛երդուըննար միշտ Հայրապենց Հայրապետին գերեզմանովը «հունտը կտրել» Զաքարենց գերդաստանին արդէն նիհար ու ախտաժէտ։ Ու տարօրինակը հոն էր որ բոլորն ալ համոզուած էին երիտասարդին գեղը չըլլալուն։ Բայց գիտէին նաեւ որ ոճիրը դանակով բաց ճակատով կատարուելուն չափ ու թերեւս աւելի կը կատարուէր դրամով հաշիւով մութէն ու նոյնիսկ խաթեր համար։
Գեղին մէջ իրարանցումը անսովոր եղաւ։ Չէին կրնար համոզուիլ անոր ատանկ գաղտուկ պարտուելուն։ Ու կը յիշէին մօտիկ անցեալը երբ գեղամէջին մեծ թթենիին տակ անիկա իր դանակովը ասպարէզ կը կարդար «ողջերուն ու մեռելներուն» Ու անոր ամբարտաւանութիւնը ամբարշտութիւնը անոր մեղքերուն կատոզ ները<ref>կուտոզները սրբագրուած՝ կատոզ ները</ref> փոխն ի փոխ կ՚անցնէին ամբոխին հեգնութեան ու ատելութեան պարունակէն։ Տապալող ծառին ոչ մէկը պտուղ հարցուց։ Ու անոր հետ կը մեռնի ամէնէն առաջ անոր հովանին։ Բոլոր երախտաւորները ու բոլոր ատողները իրարու կը միանան հզօր մեռելի մը դագաղին վրայ։
Ժամէն դարձողները տարեցները նկատումի ու հաշիւի մարդերը վայրկեան մը կը մտնէին բակը երկու–երեք անիմաստ ու պայմանադրական բառ կը փոխանակէին գերդաստանին ոեւէ մէկ անդամին հետ ու չխճողելու համար թատերաբեմը կը քաշուէին կամաց աղտի ու գայթակղութեան այդ շտեմարանէն խոյս տալու յայտնի անձուկով։
Երբ «հէքիմ» Մարգարը իր սափրիչի կոնքովը ու ածելիներուն պայուսակովը դուրս ելաւ տունէն սեմերուն վրայ կուտակուած դրացիները ու անոնց վրայով լման գիւղը՝ պարզ անոր դէմքին ընթերցումէն կասկած չունէին<ref>չունէր սրբագրուած՝ չունէին</ref> պատահելիքին վրայ։ Այն ատեն տեսան մուխթարը որ ձիաւոր մը փութացուց դէպի կառավարութեան կեդրոնը երեք ժամով հեռու գիւղաքաղաք մը։ Ու դարձաւ Հայրապենց տունը։ Անոր ետեւէն ծերուկ ու բարի վարժապետը թուղթը ձեռքին տիվիթ ին<ref>Ծնթ – տիվիթ՝ կաղամար</ref> դեղին գլուխը միամիտ հպարտութեամբ մը դուրս ձգած՝ փորձեց թափանցել վիրաւորին սենեակը։ Գործի մը համար հոնկէ դուրս ելող Խաթունին հետ անիկա եկաւ ճակատ ճակատի։ Նեղուեցաւ խեղճ մարդը։ Պառաւը որ շատ-շատ անգամներ հանդուրժեր էր այս մարդը նման պարագաներու ուրիշներու տունին մէջ բրտօրէն հրեց զայն դուրս։ Անիկա չէր կրցեր տանիլ այս ամբարիշտ ու թուրք միջամտութիւնը իրենց աղէտին։ Սովորութիւնը կ՚ուզէր որ մինչեւ կարմիր ֆէսով ոստիկաններուն ու թթուած մօրուքով հարցաքննիչ դատաւորին եւ բժիշկին գալը վարժապետը գիւղապետին եւ մէկ–երկու առաջաւոր ծերերու ներկայութեանը գրի առնէր հոգեւարքին յայտարարութիւնները։ Վարժապետը առանց առնուելու խառնուեցաւ սրահը լեցնող բազմութեան որ կը ծխէր ու կը հայհոյէր շարականի նման բերնէ բերան տալով բամբասանքը։
Ու հէքիմին վճիռն էր — օրը մարը չմտած Հաճին հող պիտի մտնէր։ Ու անսխալ էր անոր պատգամը։
Անմիջապէս ետք փոքր–փոքր սկսան հոգեւարքին ու մահուան պատրաստութիւնները։ Թաղէ թաղ ու սերունդէ սերունդ մարդեր կան որոնք իրենց մեղքերուն հաշւոյն վարձք կը սեպեն վրանին առնել մանր աշխատանքները մահուան արդուզարդին։ Անոնք դիակի հոտ առնող թռչուններու կը նմանին։ Անվճար իրենց պաշտօնը կ՚ընծայէ անոնց տեսակ մը դաժան զօրութիւն։ Կարծես զբաղումին անկախ նկարագիրը կ՛անցնի իրենց հոգիներուն ու կ՛ըլլան չխնդացող ու լերկ ղէմքեր։ Կը բուսնին հատ–հատ իրարմէ անկախ քիչ մը թշնամի։ Ոչ մէկուն բառ մը կամ բացատրութիւն մը կ՚ուղղեն։ Գիտեն իրենց հարկաւոր առարկաները։ Կը պատահի որ հոգեւարքը դեռ չաւարտած՝ դրած ըլլան ջուր տաքցնելու մեծ խալկինը։ Ախոռին խորքերէն կը հանեն գորշ ու դարաւոր տախտակը որ պատին կը ցցէ չարագուշակ իր հասակը։ Ան՝ որուն վրայ իրենց վերջին լուացուիլը ըրած են ընտանիքին բոլոր հանգչած անդամները։ Ուրիշ մը մոխիրով շփած ու փայլեցուցած է խնկամանը։ Ու ահա ան՝ որ քառորդ դարէ ի վեր պատանքը կը չափէ գեղին բոլոր մեռելներուն ով գիտէ ի՛նչ երկար մեղքերու կանգունը ասանկ հակակշռելով։ Ու ան՝ որ պիտի ճարէ գերեզման փորողները։ Այր ու կին այս սպասարկուները անդիմադրելի են ու անոնց առջեւ բաց են բոլոր դուռները։
Քահանան երկու պզտիկ թաղելէ ետք երեւաց։ Ամէն օր վարԺուած այս պատկերներուն անոր դէմքը կը մնար իր անբաժան հեգնութեանը մէջ։ Տղայութեան ընկեր պառկողին նեղուած էր անոր մեղքերուն ալիքովը։
— Ջուրին կուժը ջուրին ճամբան – մտմտաց ան ու բառի փշուրները ակռաներէն թափեցան մօրուքն ի վար Անշուշտ կը վախնար գերդաստանէն։ Բայց հին ու վայրագ բարքերու մարդ՝ չէր կրնար չկանչուած այդքան բնական եկող պատկեր մը խղդել արեւին չհանած։ Տէր Եղիան փոխաբերութեամբ խօսող բանաստեղծն էր գեղին ու իր տիտղոսները ասոր ու անոր հասցէին դեռ կ՛ապրին այնքան խորունկ ու ինքնատիպ դիտողութեան մը արդիւնք։ Յետոյ խառնուեցաւ ընդհանուր խօսակցութեան վիրաւորին սենեակը մտնել ու ելլելէ ետք<ref>ստորակէտ սրբագրուած՝ վերջակէտ</ref> Կը հարցնէր դիրքը արտը ձիթաuտանը խրամը ճամբան մանրամասն ուրկէ վերցուցած էին մարմինը։ Ու այդ հարցումներուն հետ մտքովը կը պտտէր շատ մօտիկը ձորակին<ref>նորագին սրբագրուած՝ ձորակին?</ref> իր մէկ պարտէզը Ու մտքովը կ՛ապրէր ուրիշ կարեւոր մեռելները։
— Տէրտէ՛ր
— Համմէ օրհնա՛ծ
— Խավորդ
Քահանան կէս օրուան մօտ հաղորդեց գեղին մեծագոյն ոճրագործը Երբ անոր կղպուած շրթներէն բռնի ներս թափանցեց Փրկողին մարմինը Հաճի Խաթունին հետ ամբողջ գերդաստանը առաւ լայն շունչ։ Գերագոյն վայրկեանին այս մխիթարութիւնը կը հակազդէ քանի մը ժամուան համար մահուան մղձաւանջին։ Իր կրօնական պարտքերը վճարած մեռնիլ մը բաւական թանկ բարիք մըն է կռւոտներու<ref>կռուողներու սրբագրուած՝ կռւոտներու</ref> դասակարգին։ Ու անխավորդ մահ մը տարիներով սուգ ու զոհողութիւն կը պահանջէ մեռնողին պարագաներէն։ Կիներուն խնդրանքովը որ իր անբնական կողմովը չվրիպեցաւ ամէնուն ուշադրութենէն եւ ընդհանուր տհաճութիւն արթնցուց տէրտէրը պարտաւորուեցաւ քանի մը գլուխ բժշկութեան աւետարան կարդալ։ Կը մրթմրթար քահանան ու չկամ էին իր ձայնն ու բառերը։ Բայց ահա վերջինը չաւարտած՝ Հաճին աչքերը բացաւ։
Անսովոր ու ահաւոր եղաւ իրարանցումը։ Իրական էր որ ոչ ոք մտքին ճոթէն անցուց կասկածի տակ ձգել հէքիմ Մարգարին վճիռը։ Բայց Ուրեմն կանոնաւոր հոգեւարք կար։ Ու նոյն անձուկը բռնեց բոլորին ալ սրտերը։ Անուններ<ref>Անունները սրբագրուած՝ Անուններ</ref> պիտի վտանգուէին։ Թերեւս հեղինակներ<ref>հեղինակները սրբագրուած՝ հեղինակներ</ref> պիտի ճշդուէին։ Ու այս կարելիութիւնը փափաքելի չէր հաւասարապէս թշնամիի թէ բարեկամի Լուրը պտտեցաւ անանուն<ref>անանուն?</ref> արագութեամբ մը ամբողջ գեղին մէջ ուր տուները իրենց միակ պատուհաններէն գլուխներ կը շարէին՝ ահաւոր իրողութիւնը հետապնդելու։ Հաճիին մահը դղրդող մեծագոյն դէպքերէն կը նկատուէր։
Շուտով յայտնուեցաւ որ անտեղի էր վախը։ Հաճին չէր տեսներ Ասիկա առաջին վաւերական վարագոյրն էր հոգեւարքին։ Արիւն կորսնցնողներուն մօտ աչքի գունդերուն այս սառումը ու հոգիէ պարպուիլը չէր խաբեր։ Այս ապահովութիւնը թեթեւ մը սրտապնդեց կիները որոնք այս փողոտումներուն մէջ վրայ կու տային իրենց զաւակները եղբայրները ու մէկ-հատիկ տան ճրագները Անոնց համար աւելի զարհուրելին թուրքին բանտն էր որ ուրիշ գերեզման մըն էր բայց մշտապէս բաց։ Ուր պիտի թափէր գեղացիին ոսկին
Բայց թաւը այսպէս տեղը<ref>Ծնթ – թաւը տեղը՝ վիճակը լաւ ընդունելի</ref> իր մարմնին լիութեանը մէջ Հաճի Ստեփանը երկար ժամերու պէտք ունէր իր հաշիւը մաքրելու համար աշխարհիս հետ։ Իր մեղքերը վերջնական պատուհասումին նախախայրիքը պիտի դնէին անոր հոգեւարքին վրայ ու տակաւին չմեռած՝ անիկա պիտի համն առնէր Աստծոյ կրակին Այսպէս էր օրէնքը։ Ու կը հաւատար գեղացին թէ հոգէառ Գաբրիէլին ետեւէն ինչ կատղած սատանաներ ճամբայ ինկած էին թելիկ–թելիկ մազ-մազ քակելու համար անոր դժբախտ հոգին մեղքին պիղծ ձիւթէն որ Հաճիին մարմինն էր եղած։ Ու այս բզկտումին ցաւը ով գիտէ ի՛նչ անյայտ ոճիրներ ու անկարելի խոստովանութիւններ պիտի ժայթքէր շրջապատին վրայ։ Էրիկ մարդերը լքեցին սենեակը։ Անոնք կը վախնային իրենց լսելիքներուն հաշւոյն։ Գեղը սարսուռով կը յիշէ ատանկ հոգեւարքներ որոնց մէջ զառանցանքը ազգապիղծ սէրեր անըմբռնելի ոճիրներ կը պատմէր ու դուռ կը բանար նոր տրամներու Բայց կիները մնացին։ Մնացին վասնզի ընդնշմարել կարծեցին թաքուն փափաքը պառաւին որ կ՛ուզէր մինակ ըլլալ։ Անոնք այդ կասկածանքին վրայէն մտաբերեցին տարիներ առաջ պտտած շշուկները Նազիկին մահուանը մասին ու մանաւանդ ինչ որ փսխած էր Հաճին հարսանիքին երկուշաբթի առտուն քազինոյին մէջ։ Դայեկ Մէլէքը անոնց աչքին երեւան բերաւ նոյն շուարումն ու նոյն անդոհանքը։ Հակառակ որոշ հրաւէրին որով երկու ջատուկները կը ջանային մինակ մնալ վէրքը մաքրելու եւ փոխելու պատրուակին տակ կիները եղան անտարբեր ու չշարժեցան իրենց տեղերէն
Փորձ ու վճռական՝ երկու պառաւները դուրսը պզտիկ խորհրդակցութենէ մը ետք մտան ներս։ Անմիջապէս Հայրապենց մէկ կնիկը Տիկինը կրնային ըսել մեր հին պատմողները լրջութեամբ ու յուզումով յայտարարեց։
— Լաթերը փոխենք պիտի։ Դուրս ելէք կտոր մը։
Ու մէկ ձեռքէն վար պարպեց Հաճիին ճերմակեղէնները
Անկարելի էր առարկել։ Կիները ըմբռնեցի՞ն դաւը։ Անոնք գլուխնին ճօճելով իրենց ամօթխածութեան մէջ այդպէս զարնուած սա ամբարիշտ տունէն դուրս ելան։ Սրահը գրաւուած էր այրերով։ Իջան բակը դռնառաջքը փողոցը ու բացին իրենց լեզուներուն զսպանակները։ Բայց կամաց վասնզի հոգեւարքին խորհուրդը քիչ մը գերազանց գտան մարդերը միշտ իրենց առօրեայ տագնապներէն
Հակառակ Մէլէքին օձը ծակէն հանող լեզուին ու հակառակ մեծ մօրը քարն իսկ ճաթեցնող զայրոյթին եւ սպառնալիքին Նազիկը չզատուեցաւ հօրը սնարէն։ Վախնալով աղմուկէն մանաւանդ գայթակղութենէն համոզուած թէ անկարող էին ազդելու անոր կամքին ջաղացքի եղեռնէն ասդին երկու կիները մտրակուած իրենց խղճմտանքէն ու մխտուած իրենց կիրքերէն թուքերնին կուլ տալով ու քիթերնին մռմռալէն համակերպեցան անխուսափելիին։ Ինչո՞ւ սակայն առանց խօսած ըլլալու իրենց ներսի կրակէն կը զգային թէ երեք էին իրենք։ Մէլէքը կրցաւ քիչ մը խելք գտնել դուռին մղլակը ետեւէն հրելու դուրսին հետ կապը կտրելու համար։ Բայց ատիկա չէր բաւեր։ Հաճիին ձայնը ժամուան տեղ կը հասնէր երբ բլուրէ բլուր հրամաններ նետէր։ Ու մտմտաց Խաթունը։ Աղջիկը անտարբեր էր ու օտար անոնց շարժումներուն։ Անիկա առնուած էր մահուան սա տեսարանումէն ու անծանօթ բայց ստոյգ բանի մը սպասումէն որ իր մէջ կ՝ամրանար՝ քանի իր հօրը դէմքը կ՛այլափոխուէր Ու դողահար անձուկով կը սեւեռէր իր նայուածքը անոր բաց ու անլոյս աչքերուն փնտռելով հոն կամքի գիտակցութեան փոքր կայծը որ մեր հոգին մեզի կը դարձնէ երկարատեւ նուաղումներէ ետքը։
Սրահին նայող պատուհաններուն երկար ու հաստկեկ թաղիք մը յարմարցնելէ ետք Նազիկը շատ յստակ կարդաց պառաւին միտքը։ Հաճի Խաթունը եկաւ<ref>յաւելում ստորակէտի</ref> ծունկը կոտրեց թոռանը կուշտին։ Մէլէքը հոգեւարքին սկսումէն շատ առաջ սոթտուած էր առանց իր գիտնալուն։ Ամէն մահիճ ուրիշ բան ըլլալէ առաջ տղաբերքի անկողին մըն էր անոր համար։
Իբր թէ այս զգուշութիւններուն սպասէր Հաճին մինչեւ այդ պահը անկարող որեւէ շարժումի ձեռքը դուրս նետեց վերմակէն։ Շարժումը թօթուեց կիները որոնք՝
— Յիսուս–Քրիստոս – ձայնեցին միաբերան
Վիրաւորին ձեռքը հանդիպած էր Նազիկին դաստակին։ Իր հօրը մարմինին հետ այս շփումը անակնկալ կարծես մեղաւոր այրեց անոր միսը։ Ու այդ զգայութենէն անիկա պատրաստուած էր ուրիշներու իջնելու երբ հօրը ձայնը<ref>յաւելում ստորակէտի</ref> աւելի զարհուրելի քան շարժումը — քարի պէս սառեցուց զինքը։ Մեռելն էր խօսողը
— Ո՞վ ես։
— Նազիկը – պատասխանեց աղջիկը այնքան քաղցր բնական ու հասուն կնիկ որ դայեկն ու Խաթունը որոշապէս լսել կարծեցին ձայնը տարիներ առաջ խղդուած հարսնուկին
Նոյն զգայութիւնը անցա՞ւ վիրաւորին։ Կիները սարսափեցան Վասնզի անմիջապէս Հաճիին օտար ա'լ հեռացած երեսին վրայ վերադարձաւ մարդկային այն ջերմութիւնը հովը որ չի խաբեր։ Անիկա մեղմ ու հաշուըւած շարժումներով մատի փոքր կորացումներով փնտռեց դաստակն ի վար ափը Նազիկին։ Աոաւ զայն իր բուռին մէջ Այն ատեն զգաց անոր աղջիկը գողտր ջերմութիւնը որ հակապատկերն էր ոճիրին ու անոր կոշտ ճնշումին<ref>ստորակէտ սրբագրուած՝ վերջակէտ</ref> Ինչպէ՞ս իջաւ սա այնքան պարզ ու սրտառուչ բերանը<ref>բերանը?</ref> կազմելով երկաթէ մատներուն ու ահաւոր բռունցքին երկաթ հեքիաթը։ Այրուցքը անցաւ աղջկան մինչեւ սիրտը։ Փայփայանք մը փոքր այս խաղը մատներուն։ Աղջիկը չէր կրնար ճիշդ կարդալ։ Բայց Հաճիին դէմքին ինկած էր սիրային քաղցրաւէտ արտայայտութիւն։ Սէրը ամէնէն կակուղցնող զգացումն է մեր մէջ ամէնէն կարծր երկաթը ըլլալէ առաջ։
Մինչեւ տարփանքի ընկլուզող զգլխանքը ինչպէ՞ս իջաւ սա այնքան պարզ ու սրտառուչ պատկերը՝ այս վայրագ ու դժուար րոպէներուն։ Զարհուրանքով տեսան ատիկա երկու պառաւները ու յիշեցին բամբասանքը։ Բայց աղջիկը հեռու էր պատրանքէն։ Հետզհետէ սակայն տարուեցաւ հզօր ու համակող այդ գգուանքին ձեւէն ու իր մարմնին կարգ մը կէտերուն վրայ արթնցան փոքր սարսուռներ։ Ու տարուեցաւ մտածել բաներու որոնք տեսեր էր առաջ բայց ձգեր՝ առանց հասկնալու Ու սա մահուան մահիճէն անիկա բացատրեց իր հօրը հմայքը կիներուն վրայ։ Ու իրենց տունը այնքան տարօրինակ ընող պատկերներուն խորհուրդը պարզ եղաւ իրեն։ Բայց մնաց հոդ։ Խորացուց իր գիւտը ուրիշներու հաշւոյն աւելի ետքը իր հաշւոյն ու խորհեցաւ լոյսի չինկած այն զօրութիւններուն որոնք մեզ կը տանին բռնի ատեն իսկ չձգելով որ հաւաքենք մեզ։ Ու մեղմ ու գարնային էր հոսումը անոր ափին շատ նման այն շաքարոտ գրեթէ շրթնային եղկութեան որուն համը կը դիմանար իր մէջ Թումաuիկին օրերէն։ Նայեցաւ դէմքին։ Հոն ալ ինկած էր այն տղայ անմեղ բանը որ սիրողներուն անդրանիկ բխումն է կարծես։ Ու բուսաւ անոր երեսին վրայ այն պզտիկ մանկական շնորհը որ այդ կատաղի մարդասպանը կ՚ընէր յանկուցիչ ու թրթռուն երբ վայրագ բնազդները հալածուէին պահ մը ու սէրը ցաթէր իր վրայ։ Հաճի Ստեփանը գուցէ կ՛ապրէր վերստին այն շրջանը երբ Նազիկին սիրուն արիւն էր թափեր բայց քիչ ետքը առաջին անգամ զայն գիրկը առած պահուն լացեր էր տղու մը պէս գլուխը դրած անոր կուրծքին ի՛նք՝ որ կիները սիկառի թուղթի պէս կը պլորէր ու կը նետէր թքնելով։
Մահուան մօտ այս պատկերներուն ամէնէն յատկանշական կողմը՝ անոնց հոսումին արագ փոփոխութիւնն է։ Ու ահա անոր շառագոյն այտերուն վրայ փոթորիկին մռայլը Որքա՞ն շուտ մտածեց աղջիկը ու սեղմուեցաւ դժնդակ տեսարանին Յանկարծական խիստ ու անվարագոյր այդ տրտմութիւնը պատռեց հալածեց քիչ առաջուան պատկերին արշալուսային հովուերգական միամտութիւնը։ Ճիշդ է ժողովուրդը երբ կ՚ըսէ «Սէրը գորտի ձագուկն ալ աղուոր կ՚ընէ»։ Նազիկին մատները սկսան ցաւիլ հօրը կարծրացած դաժան ափին մէջ որ կը գալարէր ու կը գալարուէր Անոր ճակտէն գարունն ու խաղաղութիւնը հալեցան ինչպէս սեւ ջուրին մէջ սուզուող շղարշ մը։ Ու ահաւոր էր ինչ որ կու գար տեղը բռնելու Եկեղեցիի պատին<ref>պարտէզին սրբագրուած՝ պատին?</ref> հռչակաւոր վիշապէն փրցուած կռնակի կտոր մը
Ու տեղի ունեցաւ ինչ որ պառաւները կը կասկածէին բայց չէին համարձակեր սպասելու Մահամերձը դէմ դէմի էր իր կնոջ հետ։ Ասանկ հոգեւարքներ կը յիշէ գեղին բերանացի Յայսմաւուրքը։ Բայց ինչ որ պատահարը հոս կ՚ընէր բացառիկ եղերական ատիկա հանդիպումին նկարագիրն էր։ Էրիկ-կնիկ ճակատ ճակատի կու գային երկունքի մահիճին առջեւ Չորս կտոր բառ մինչեւ հիմա կուղպ անոր կզակներէն եղերապէս նոյնը՝ հեռաւոր գիշերուան մէջ լսուածին անկարելի հաւատարմութեամբ մը կրկնուելով շեշտին ծաւալին իմաստին վրայ ստեղծեցին ահաւոր գիշերը։ Պառաւը խենթացաւ գրեթէ Նետուեցաւ ոտքի քաշելու համար վար տղուն աղեղուած սրունքները վերմակին տակէն։ Յետոյ ձգեց զայն։ Բացաւ ու գոցեց շատ խոշոր աղմուկով պահարաններուն փեղկերը Հրամաններ տուաւ դայեկին որուն կզակները անցած էին դողի ու կը լեցնէին իրենց չոր աղաղակովը ամբողջ սենեակը։ Ձեռքի մեծ թաշկինակը քսեց շարժեց անիկա իբր թէ ճանճ փախցնելու համար հով օդ տալու համար։ Դայեկը շարժեց ժանեկազարդ բարձը ու գլխուն դպաւ վիրաւորին։ Կազմուող այս տեսիլքը աւրելու համար՝ այս ցաւագին ու անիմաստ աշխատանքները մնացին ապարդիւն։ Հինգերորդ բառը՝<ref>յաւելում բութի</ref> «պոռնիկ»<ref>յաւելում ստորակէտի</ref> արտաբերուած<ref>արտաբերած սրբագրուած՝ արտաբերուած</ref> այնքան կարծր այնքան յստակ այնքան վճռական ու հի՛ն կասկած չէր թողուր Հաճին պիտի խղդէր իր կինը ինչպէս կ՚ընէր ատիկա քանի մը տարին անգամ՝ մը գիշերուան խոր քունի ընթացքին թքնելով զարհուրելի բառը մղձաւանջին ընդերքէն աղջամուղջին երեսին։
Այն ատեն անոր դէմքը անցաւ անորակելի պրկումներէ այնքան կարծր ու խորունկէն փրթած որ ծնօտին ծխնիները ծռեցան ու առաջին տգեղութիւնը բերին անոր մինչեւ սա վայրկեանը աղուոր մնացած երեսին։ Դայեկը միջամտեց։ Անոր ճարտար մատները —Մէլէքին տաղանդը կը յարգուէր կրկին կոտրածները ելածները դարմանելու մէջ— երկու զօրաւոր ու յարմար շարժումով տեղաւորեցին ծռմռուքը։ Դուրսէն այս ընդմիջումը յապաղեցուց քիչ մը տեսարանը։ Կիները շունչ առին։ Բայց ատենը քիչ էր։ Վիրաւորին մինչեւ այդ պահը անշարժ աչքերը սկսան դողդղալ։ Թարթիչները հովէ անցած ծղօտներու պէս կը բաբախէին մինչ երեսը կը պահէր իր պիրկ զարհուրանքը։ Ապահովաբար Հաճին կ՛աշխատէր վանել իր աչքին դաշտերէն արիւնին խաւը ու քառակուսել անոնց տարողութիւնը հոսեցնելու համար անպատում անոնց կատաղութիւնը մեղաւոր իր կնիկին սրտին։ Բայց անոր անկարողութիւնը կ՚ընէր այդ նայուածքը հազուադէպ բան մը մարդոց տեսածներէն։ Բայց անոր մատները չէին ձգեր աղջկանը ձեռքը որ կը հեւար կը կոտտար այդ կրակէ ափին մէջ ինչպէս աղաւնիի սիրտ մը բազէին մագիլներուն տակը փափուկ վախկոտ ու մարդկային կամուրջի մը պէս՝ մահուան ու կեանքին մէջտեղը։
— Ջո՛ւր – կրցաւ արտաբերել ինչպէս ըսած էր եղեռնին գիշերը ոճիրին սկսելէ առաջ հով տալու համար վրան արջասպ թափուած իր սրտին գործածելով իր պատկերը։ Ինչպէս այն ատեն հիմա ալ ձայնը դուրս էր անոր հոգեկան հրդեհը մատնելէ։ Կարծես լաւ օրերու օղին հրամայէր իր կնոջը։ Պառաւները համեմատեցին երկու արտայայտութիւնները ու գտան նոյն։
Մէլէքը թաց սպունդ մը մօտեցուց անոր շրթունքին կեցուց քանի մը րոպէ ու ետ առաւ։ Գնդակով վիրաւորները ջուրէն չարչարանք միայն կը գտնէին։ Հոզեւարքը կ՛ուշանար աւելորդ վախեր բերելով հսկողներուն։
Զովութեան յաջորդեց դժնդակ ոգորումին<ref>որոշումին սրբագրուած՝ ոգորումին</ref> պաղն ու կապարը<ref>կատարը սրբագրուած՝ կապարը?</ref> անոր երեսին վրայ։ Կծկուեցան կնճիռները ոգորումին<ref>որոշումին սրբագրուած՝ ոգորումին</ref> տագնապէն։ Այնքան ճիշդ է որ մեր դէմքը կը հպատակի մեր ներսին։ Ու ճշմարիտ են իրենք զիրենք չեղող դէմքերը<ref>Ու ճշմարիտ չեղող դէմքերը?</ref>։ Պառաւները յիշեցին միւս նկարը անոր երեսին որ կապուտցեր էր իսկոյն անոր զգայութիւններուն ներքին թունաւորումէն։ Ու անկարելի էր զանազանել վրան՝ դուրսէն տեսնուածն ու ներսին իրականութիւնը։
— Նազիկ – բառը զով էր ու՝ թարմ քիչ առաջուան ջուրին պէս որ հրաշքով փարատած ըլլար կրակը անոր բերնին։ Բառը պարզ էր ու մարդկային ու գրեթէ կին
— Համմէ – ինչպէս պատասխաներ էր նստողին մայրը ցաւերէն նոր աչքը բացած ու ժպտիլ ուզելով։ Չես գիտեր ի՛նչ անիմանալի ուժ կեցուց աղջկան կոկորդին խորը բառին այնքան բնական շարունակութիւնը։ Չելաւ անոր բերնէն հայրիկ ը որ թերեւս խորտակէր կամ տեղափոխէր պատրանքը ու խնայէր գալիքը։
Հաճի Խաթունը ամբարիշտ ու յուսահատ զայրոյթով մը մխտեց անոր կողին իր կոշտ արմուկովը բռնի կորզելու համար չարտաբերուած բառը։ Ու աչքերը թաւալելով՝
— Հայրիկ չըսե՞ս չըսե՞ս գզըլգուրտ<ref>Ծնթ – գզըլգուրտ – ժանտախտ (անէծքի բանաձեւ մը)։</ref> ընես – կը փսփսար ու կը դողար։
Միւս կուշտէն Մէլէքը որ կը սեղմէր աղջիկը բաց վանելու համար զայն հօրը շփումէն։
Բայց աղջիկը մնաց լուռ կարծես արգիլուելով սկսած տկարութեանը մէջ պառաւներուն այս թունաւէտ միջամտութենէն։ Ու յետոյ վերահասու եղաւ սարսափելով ամէնէն առաջ իր հաշւոյն Ուզեց ձգել ձեռքը Բայց նոյն այն անգործութիւնը որով քալեր էր ան դէպի այս ողբերգութիւնները ծաւալեցաւ ու թմրեցուց զինքը Հետաքրքրութիւնը չէր ատիկա կիներուն մէջ այնքան չարախօսուած փոքր այդ տկարութիւնը
Պառաւները մռլտկացին տակաւին ուրիշ անտիպ անէծքներ։ Աղջիկը չէր իսկ նայեր անոնց։
Այն ատեն առանց որ մէկը կարենար միջամտել հոգեւարքի այս մահիճին մէջ կրկնուեցաւ տարիներ առաջուան ողբերգութիւնը գրեթէ նոյն սարուածով նոյն տեքոր ով նոյն մթնոլորտով ու դերակատարներով։ Վիրաւորը չէր կրնար նստիլ ու ասիկա կ՚աւելնար տեսարանին սարսափին։ Դուրս հանած էր միւս ձեռքն ալ որ ազատ՝ կը ջանար փոխարինել ու կառավարել կիրքին ահեղ թաւալը ու բառերուն սպաննող խայթը
Ու ահա յանկերգը
— Ըսէ՛ ըսէ՛ ըսես պըտը պըտը
Ու նախադասութիւնը որ կը փշրուէր ու իր բեկորներուն վրայ կ՛երկարէր այնքան ամօթ ու ատելութիւն բռնած էին անոր ուղեղին բոլոր ճամբաները։
Հիմա արիւնով խառն այս բառերը իրենց կշիռովն ու կարծրութեամբը իրենց սուլումին մէջ հալող ու գրեթէ կարմրող նուաղումովը ու իրենց վերսկսման զարհուրելի բրտութեամբը մազի չափ չէին տարբերեր առաջին ներկայացումէն։ Խոստովանութեան պահն էր զաւակը առնուելէն մէկ ժամ ետքը երբ Հաճին դուրս էր փախեր տեսակ մը խղճահարութեամբ տանջուած ու մեղքնալու պէս էր եղեր մահէն նոր դարձող սա կնիկէն։ Այն ատեն անոր մայրը փութացուցեր էր ոճիրը ներսէն գրեթէ պոռալով
— Չըսե՞ս չըսե՞ս
Բառերը ելած էին սենեակէն դուրս գտած Հաճիին ամօթը ու կրակած անոր ատելութիւնը։ Ու ներս էր խուժած ահաւոր յանկերգը ծամելով ու չկրնալով
— Ըսէ՛
Կը պակսէր միայն Հաճիին մօրը բերնէն արձագանգը որ այն ատեն տեսարանին կ՛աւելնար այս անգամ մեղրոտ ու կանացի իր տղուն քով ստախօս մը չերեւնալու մտահոգութեամբ անդադար կրկնելով
— Ըսէ օղուլ ըսէ՛ – կարեկցուն ու օծուն
Մահամերձը կը դողդողար իր ամբողջ մարմինովը։ Ազատ ձեռքը մորթուած կովի մը ոտքին նման կը բանար ու կը գոցէր արմուկին աղեղը։ Միւսը՝ չէր կրնար կոտրտել սակայն իր բուռին մէջ բանտարկուած ափը Նազիկին այնքան իր արիւնը քիչ էր հիմա ինչպէս այն ատեն երբ ունեցած ամբողջ կեանքը հաւաքուեր էր դէպի բերանը դէպի բառերը դէպի աչքերը։
— Բերնէդ բերնէ՛դ բերնէ՜դ – կը պոռար անիկա։
Նազիկը ազատ ձեռքը դրաւ հօրը շրթներուն։ Բայց մահամերձը կատղած՝ ուժ գտաւ նետելու այդ պիղծ մատները ու պոռաց բայց աւելի տկար
— Բերնէդ լսեմ պըտը։
Ու ձայնը սպառեցաւ Այս տկարութիւնը կրկնապատկեց սակայն դէմքին՝ խորտակուած այս ոճիրին ամբողջ մնջկատակումը։ Շրթունքները վերածուեցան կարմրած տզրուկներու որոնք իրենց օղակները կը շարժէին խօսելու համար ու չէին կրնար։ Ակռաներուն ծայրը կարծես բառերը քարի փշուրներու կը վերածուէին ու կը խայթէին անոր դէմքը։ Մտապատկերը այնքան հզօր կ՛աշխատէր որ ահագին իր կուրծքը փորձն ըրաւ բարձէն զատուելու։ Իր հոսած<ref>հոտած սրբագրուած՝ հոսած</ref> արիւնը անշուշտ չէր արտօներ այդ ճիգը Ու յետոյքէն հազիւ հեռացած՝ իր փառաւոր կռնակը կրկին փռուեցաւ անկողինին։ Բացաւ բերանը ու խորունկ շունչ առաւ Ուժերը կը հաւաքէր։ Բայց կը տառապէր ոճիրին չափ իր վէրքին ասեղէն։ Շարժումը սահեցուցած էր թաշկինակը ու արիւնը սկսած էր հոսիլ կրկին։ Որսորդն ու ոճրագործը բնազդով կը զգան այդ սրբազան հեղուկին դերը։ Ան ուզեց գոցել վէրքին բերանը։ Բայց նոյն պահուն կատաղութեան անորակելի ամպ մը դղրդեց անոր ամբողջ կազմը։
— Պոռնի՜կ – արիւնի ժայթքի մը հետ դուրս ինկաւ բառը
Աղջիկը սարսափէն ընկրկեցաւ վայրկեան մը առանց ձգելու սակայն վիրաւորին ձեռքը։ Պառաւը երկրաշարժէ բռնուած զանգակի մը պէս կը ճօճէր չգիտնալով զինքը թօթուող ուժին աղբիւրը։ Բառը կը բանար չարագուշակ տեսարանին առաջին էջը։ Այն ատեն պառկողը կռացած էր վիզին իր կնոջը եւ երկու բռունցքովը օղակած էր զայն ու հանդարտ սեղմած։ Դայեկն ու մայրը փաթթուած էին անոր ձեռքերուն։ Ու պառաւին աչքերուն ներկայացաւ իր հարսին պատկերը ձիւնի վրայ թափուած ոսկիի<ref>ոսկորի սրբագրուած՝ ոսկիի</ref> խառնուրդէ մը որուն երեսները աւելի հոծ կարմրեցան ու յօնքերը իրենց աղեղին երկու ծայրերը թրթռացուցին Յետոյ թողուցած էր զայն մեղքնալո՞վ վախնալո՞վ։ Ու դուրս ելած կրկին։
Հոգեւարքը սկսա՞ծ էր թէ կեանքը ետ կը դառնար։ Հաճիին շարժումները քիչ-քիչ կը գտնէին տեսակ մը բնականութիւն իրաւութիւն։ Չտեսնող աչքերն իսկ այնքան զարհուրանք կը դիզէին անոր գեղեցիկ յօնքերուն տակը որ դայեկը փորձեց ճանճ մը վռնտելու ձեւով ձեռքը անցընել երեսին։ Թարթիչները մնացին անշարժ։ Թեթեւցաւ խեղճ կնիկը ու իր զգայութիւնը անցաւ միւսին ալ։ Դուռը զարկին։ Պառաւը կամաց բառերով հեռացուց հետաքրքիր կնիկը։
Ու անհուն ձգուածութեամբ կեանքի այս աստիճան խտութեամբ ու իրականութեամբ որ ապշեցուցիչ կրնար նկատուիլ այսքան արիւն կորսնցուցած այս մարդուն մօտ անիկա խոստովանեցուց իր կնիկը մանուածապատ հեւացող ու բռնկած հարցումներով Անիկա իր հարցումներուն ամբողջ սարսուռը անձուկը ահն ու սպաննող խեղճութիւնը<ref>խեղճութիւնը?</ref> երեւան բերելու համար իր սպառելու վրայ արիւնը քառապատկեց իր կիրքին անասնական իր նախանձին հեղումովը ու գտաւ այս աւերակին որ իր մարմինն էր տարիներ առաջուան սրտառուչ ու արիւնակոծ ու տրտմօրէն գեղեցիկ տեսարանին վաւերական կնիքն ու հոծութիւնը։ Ոչ մէկ ատեն որքան այդ դժբախտ գիշերին մէջ եղած էր անիկա այնքան խորունկ կերպով մարդ։ Լեռներն ու գեղերը<ref>գիշերը սրբագրուած՝ գեղերը</ref> դողացնող այդ վայրենին եղկելի էր իր նուաստացման ամբողջ սարուածովը։ Խեղդե՞լ իր կնիկը։ Բայց ատիկա անարժէք էր բաղդատմամբ իր վշտին։
Ու ահա տարիներ ետքը՝ անիկա օգնութեան կը կանչէ կրկին Մէլէքը կը սպառնայ անոր եօթը պորտին։ Անիկա մօրը վկայութիւնը բառերը պատկերները դանակի մը շեղբին պէս կեցուց տղաձգանին<ref>Ծնթ – sic Օշական՝ տղաձգանին (այլապէս՝ տղացկանին)</ref> արդէն նուաղած աչքերուն վերեւ Ու անոր լռութեան դէմ՝ փրփրած՝ իր երկու ձեռքերը օդին վրայ օղակելու անյաջող փորձէ մը ետք —չէր կրցած ազատել իր ձեռքին մէկը աղջկանը ափէն— բացաւ<ref>ջնջում բառի՝ այն</ref> մատները — իր եղունգները մխուեցան բուրդին միսերուն մէջ ու պատռեցին եզերքի ժանեակին աղաւնին— ու նստեցուց անիկա իր կնոջը գլուխին վրայ իր բարձը ու նստեցաւ հանդարտ գրեթէ առանց կիրքի<ref>ստորակէտ սրբագրուած՝ միջակէտ</ref> բայց ակռաները հիւսած էր այնպէս ինչպէս ըրեր<ref>կրեր սրբագրուած՝ ըրեր</ref> էր ամիս մը առաջ Նազիկը Զաքարենց տունը Մարիամ կեսուրին հարցաքննութեան ներքեւ։ Վիրաւորը լքեց ինքզինքը։ Խղդելէն ետք լացեր էր անոր դիակին վրայ ու կծկտեր անկողնի շրթունքին մինչեւ երկրորդ կատաղութիւնը երբ նորածինը ուզած էր ճմռքել ու խղդել։
Ամբողջ տեսարանի ընթացքին աղջիկը հալածուեցաւ երկու վայրագ պատկերներէ։ Անիկա միշտ ալ աշխատեցաւ ստուգել Կաղանդ գիշերուան իր երազը ու դէմընդդիմեց անոր կտորները առաջին կատարուածին հետ Բայց ուրիշ շատ աւելի զօրաւոր չարչարանք մը միջամտեց ամէն անգամ ալ ու զինքը դարձուց ուրիշ զգայութիւններու Ան իր հօրը տառապանքին վրայէն մտապատկերեց ձեւեց ու ամբողջացուց տառապանքը միւսին Զաքարին։ Ու զգաց որ ինչպէս թեթեւ դատեր էր ահաւոր գիշերը Ու յիշեց անհուն կոտրածութիւնը երիտասարդին զոր վատութիւն պզտիկութիւն դաւանելու չափ անխելք էր եղած այն ատեն։ Ու աշխատեցաւ հասկնալ ինչ որ կիները պիտի չհասկնան երբեք Անոնք իրենց սիրածները պիտի խաբեն միշտ Երբեմն հաճոյքը պիտի վարձատրէ այդ փոքրութիւնը։ Ոչ մէկ ատեն անոնք պիտի չմօտենան անորակելի այն դժոխքին որ խաբուած սիրտ կը կոչուի։ Այլապէս՝ սիրոյ ոճիրներուն երեք քառորդը կը դադրէր գոյութիւն ունենալէ։ Զաքարին հաշւոյն այս զգացումներուն հետ անիկա անցաւ իր իսկ խղճին քննութեան Իր մայրը տեսաւ ուրիշին գիրկին մէջ ու անոր ետեւէն ինքզինքը։ Տարօրինակ էր որ Թումասին ձեւը չելաւ իր մէջը։ Անիկա խորհեցաւ գալիքներուն բոլոր այն հզօր փորձանքներուն որոնք աղուոր կնիկներուն շուրջը կը պտտին։ Ու իր մօրը մեղքերուն ճամբան<ref>ճամբան? ճամբուն?</ref>...
Ամբողջ տեսարանումի ընթացքին՝ անիկա աչքը չզատեց հօրը երեսէն Ու դարձեալ ամբողջ այդ պահուն Հաճին տէրը մնաց իր շարժումներուն բառերու շարքին կատաղութեան ու թուլացման փոփոխակներուն Ու պահեց իր ափին մէջ ձեռքը իր աղջկան Երբ տեսարանը աւարտեցաւ Հաճին զգաց ափը կրկին։ Տառապանքը աւելի սուր՝ վերադարձաւ Ճնշեց ու ճնշեց բայց իր սպասած թեթեւացումը գոհունակութիւնը չեկան իրեն։ Ստուերը կը դիմանար այս անգամ ու չէր խղդուեր։ Ու անոր բռունցքին մէջ աղջկանը առաձիգ ափը կը փոքրանար սղմուած սպունգի մը պէս բայց չէր խորտակուեր
Անիկա հայհոյեց աղտոտ ու անհանդուրժելի առանց իսկ նկատում ունենալու դժոխքէն որուն այնքան մօտ կը գտնուէր պառաւներուն կարծիքովը Անիկա սպառնաց։ Ստուերը չէր շարժեր։ Այս ընդդիմութիւնը փոթորիկի մը պէս խառնշտկեց անոր զգայութիւնները։ Իր ջախջախուած լանջքը երկրորդ անգամ ըլլալով անկարող էր անկողինէն ցատկելու։ Այն ատեն հասկցա՞ւ իր տկարութիւնը։ Լռեց ու ափին կռնակովը մեղմ՝ ճամբու դնելու ձեւ մը փորձեց։ Ստուերը հեռացաւ այս անգամ (վասնզի Հաճիին գլուխը գրեթէ հետեւեցաւ այս տեղափոխումին) ու գամուեցաւ դէմի անկիւնին։ Հոգին տալո՞ւ կը սկսէր պառկողը։ Այսպէս կը կարծէին գեղացիները երբ անկիւններուն յառումը կարենային ստուգել հոգեւարքի հսկողները
Իրաւ ալ Հաճիին աչքերը դառն լքումով մը ուղղուեցան անկիւնին։ Պառաւները սփոփանքի շունչ առին։ Ինչ որ պիտի գար այսինքն՝ հոգին քակելուն դժնդակ ու խշխշացնող տեսարանումը սովորութիւն էր խնայել փոքրերուն ու պարմաններուն Երկու պառաւները վերջին անգամ փորձեցին հեռացնել աղջիկը որ խորտակուած գրեթէ ջնջուած կը հետեւէր ողբերգութեան։ Անիկա փաթթուած էր հօրը ձեռքերուն։ Կիներուն այս հրաւէրը ան ընդունեց շատ սառն աչքերով։ Յետոյ անոնք կանչեց լռելու բիրտ ու անպատկառ Ուրկէ՞ կ՛առնէր այս ուժը։ Ինչո՞ւ միւսները ամէն ատենէ աւելի տկար եղան անոր առջին։
Ոգեւարը յոգնած էր բոլորովին։ Բայց կը տառապէր բան մը ընելու ճիգով ու չէր կրնար։ Բառի փշուրները գոյութիւնը կը մատնէին անոր կնոջը որ անկիւնէն կը շարունակէր դիմանալ ու գրգռել։ Աղջիկը խնայելու համար այս չարչարանքը խորհեցաւ վիրաւորը դարձնել միւս կուշտին։ Բայց վեր էր ատիկա իր ուժերէն
Յետոյ զգալի եղան ուրիշներ։ Ու կու գային ասոնք ալ ու իրենց մուտքը կը յայտնուէր Հաճիին նոր պրկումներովը ու բառերուն բեկորներովը Ժամ մը շարունակեց այս կարաւանը։ Կինե՛ր պոռնիկնե՛ր անծանօթ անունով մարդե՛ր որոնք կը ցցուէին կը խուժէին կը կոխէին իր պուկին ու կ՛երթային տեղ տալու համար միւսներուն։ Ու ահա աղուոր տղան սեւաչուի ու հրապուրիչ պատանին որուն ոտքերն ու ձեռքերը ինկեր էին մաղմաղ կրակի մէջ լեռնային գինարբուքի մը ընթացքին ան՝ որուն ծոցը մտեր էր Նազիկը Ու բոլոր մեղքերը զիրենք թանձրացնող պատկերներով անհետելու<ref>անհատներու սրբագրուած՝ անհետելու</ref> վրայ են։ Ու ամէնէն վերջը հոգէառը յստակ խիստ անողոք որուն կ՛ընդդիմանան մարդոց ծնունդները։
Ու սկսաւ չարչարանքը։ Գեղացին դաժան հետաքրքրութեամբ կը հետեւի այս տեսարանին։ Ապահովաբար հրեշտակին բռունցքը ամէնէն առաջ կ՚իջնէր մեռնողին սիրտին որ այդ պրկումին տակ հատիկ–հատիկ կը վճարէր իր մեղքերը։ Սրտի այս տագնապը կը յայտնուէր կոկորդն ի վեր ձայնին երեւան բերած այլուրութեամբը։ Աւելցաւ Հաճիին շնչառութիւնը բայց պղտորեցաւ անոր մարդկային իմաստը։ Գոմէշի պէս զոր կը մորթեն անիկա մէկ ձայնի՝ կը խռնչէր ու չէր կրնար հանգչիլ։ Կիները խուժեցին ներս դուռը խորտակելով հրելով–հրմշտկելով ընդդիմանալ փորձող պառաւները։ Ամէն մէկը ծունկ մը տեղ ճարեց մահիճին եզերքին ու ինքզինքը ամփոփած մռութը կախ մտաւ մահուան սպասումին մէջ։
Ու կը կարաւանէին նորէն միւսները անոնք որ հոգէառին հետ կու գան ու իրենց բաժին ինկած կտորները իրենք կը քակեն մեռնողին մարմինէն։
Ամբողջ երկու ժամ Հաճին կռուեցաւ այդ բանակին հետ ու դժնդակ էր անոր մարմինին վրայ տեսնել հետքերը անոնց հարուածներուն Անոր երեսին յստակ կը կարդացուէր պայքարը իր մեծ փուլերուն մէջ։ Սկիզբները անիկա դիմադրեց Հաճի Ստեփանի մը վայլող քաջութեամբ Բայց հետզհետէ ինկան իր շարժումները փոքրացան ցնցումները Մինակ երեսին միսը աչքերուն մօտ շարունակեց իր ասղնտուիլը ու անոր հոգիին գալարումներուն վրայ մնաց բաց՝ խորհրդախոյս պատուհանի մը նման Բայց իր ձայնը զարկ ու ալիք չունէր։ Պղտոր ու խժլտուն հոսում մը արիւնով ներկուած ու հոտելով։ Անոր մեղքերուն հեղեղն էր որ դուրս կը թափէր
Յետոյ լռութիւն։ Ձայնին գլգլուքը դանդաղեցաւ ու վերածուեցաւ պարբերական հեծկլտուքի որ անոր կզակները իրարու կը զարնէր ու լեզուն կը պլորէր — մահուան անվրէպ նշանը՝<ref>յաւելում բութի</ref> չսպառած մեռելներուն մօտ։ Բայց ցաւի արտայայտութիւնը մեղմացաւ Նշանները մտան միօրինակութեան մէջ որուն վախճանը դժուար չէ գուշակել։ Այս թուլացումին կ՚ընկերանային թեթեւ փայլակներ որոնք խաղաղութեան նման բան մը կը նետէին անոր տանջուած դէմքին։ Անիկա լքեց ինքզինքը։
Իսկոյն հալեցաւ պրկումը անոր մարմինին։ Սուր կողմերը սուր շարժումները կորացան յետոյ երկնցան։ Մկանները սկսած էին մեռնիլ։ Մեղմացաւ երեսին ասղնտուքը քիչ ետքը բոլորովին հանգչելու համար Տեսակ մը անվերադիր կակուղութիւն ողողեց անոր արտայայտութիւնը։ Ու անդոհի կարծրութեան բզկտումի բոլոր նշաններն ու հետքերը չքացան։ Պառկողը՝ պարպուած քիչ առաջուան տուայտանքէն ու կեանքին յայտարարը եղող ճնշումէն անուշիկ մարդ մըն էր մահուան ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref> ծանրացող ստուերովը պաշտպանուած։ Իր վերջին բառն էր շաքարի պէս ու սիրտ առնող՝
— Նազի՜կ
Գոցուեցան ամէնէն առաջ աչքին ճերմակները այլանդակ ու ծուռ շրջումով մը աղարտելով նայուածքին թէեւ կոյր բայց դեռ հզօր գեղեցկութիւնները։ Գունդերուն կապը փրթեր էր։ Ու արիւնի թանձր խաւին մէջ կը խղդուէր ինչ որ մարդերուն հոգիին ամէնէն տեսանելի մասը եղաւ երբեմն
Ու սկսաւ երկրորդ վարագոյրը — ան՝ որուն ընթացքին մահուան առասպելական սարսափը ա՛լ կշիռ չունի պառկողին համար ու կը հեռանայ անկէ թունաւոր ու ծանր կազի մը նման ծաւալելու իր շրջապատին Ասկէ անդին մարդկայինը ա՛լ դադրած է ոգեւարին համար։ Ու ասիկա շնորհ մըն է հաշտութիւն մը մարդուն եւ իր Աստծուն միջեւ
Բոլոր անզգամները անաստուածները արիւն թափողները մանաւանդ մարդ սպաննողները ու կարճ ըլլալու համար՝ մահացու մեղքերու դժոխադիր սպասարկուները գրեթէ միշտ զուրկ կը մնան այս խաղաղ շիջումէն Աղքատին ու հարստահարուածին մխիթարանքը՝ բռնաւորին ծուիկ–ծուիկ ու ողջ–ողջ սատանաներուն ձեռքը անցնելու մէջն է յաճախ։ Ու գեղացին իր կարգ մը գեղեցիկ անէծքները գտած է այդ մարզէն։ Անոնք պոռալէն–պոռալէն հրեշտակին կրունկներուն տակ ճզմուած իրենց կոկորդէն փսխեն<ref>փոխեն սրբագրուած՝ փսխեն</ref> պիտի իրենց հոգին ու իրենց խելքին բոլոր ճամբաներովը պիտի թափին դժոխքին մէջ մշտուած հոգէառին կայծակի սուրէն։ Այսպէս գիտէ ու այսպէս կը հաւատայ գեղը։ Ու լեգէոն են անոնք որոնք Հաճի Ստեփանին հոգեւարքին սպասեցին քիչ մը պաղշտացնելու համար իրենց վիրաւորանքը։
Ու ահա հերքումը անոնց գիտութեան Ու հերքումը գեղին դարաւոր աւանդութիւններուն։ Կիները ամէնէն առաջ կ՚արտայայտեն իրենց յուսախաբութիւնը։ Բայց գոհ են Անոնց ամէնէն աւագ սարսափը՝ նոր անուններու եւ գայթակղութեանց պարզումը դադրած է գոյութիւն ունենալէ։ Խաչ կը հանեն անոնք փսփսուքով ու կը զարմանան Ամենակալին իմաստութեանը ու վճիռներուն վրայ։
— Զօրքին մեռնիմ – կ՚ըսէ Էբայէթը որ ոտքի վրայ թաշկինակ մը բերնին յամառած էր հոգեւարքին գլուխը աղօթելու ու քիչ մըն ալ տեuնալու Նազիկը։ Խաղաղ այդ քայքայումին դիմաց անիկա կը պատմէ շշուկով ու կցկտուր՝ հեքիաթը այն գազան ու արիւնկզակ մարդուն որ հարիւրներով մարդ մորթեց բայց աղքատի մը ետեւէն զայն հալածելու համար քարի տեղ արձակուած մէկ հացով ինքզինքը ազատեց սադայէլին ճանկերէն Ու լալու պատրաստ երկինքին ու դժոխքին համար այնքան դիւրազգած այդ մտքերուն առջեւ յստակ կը գծուի պատկերը արդարութեան նժարին որուն թեւերէն մէկը բեռնաւոր է բլրացած մեղքերով բայց չի կրնար գերակշռել միւս թեւը որուն մէջ կը կենայ միակ հացի մը գունդը այն՝ զոր նետեր էր այդ մեղաւորը աղքատի տարազով մուրացկան Յիսուսին ետեւէն
Մահուան ինքզինքը յանձնելէն ետք քիչ-քիչ խելօքցաւ անիկա։ Ոտքերը դադրեցան թօթուըւելէ։ Մայրը վերմակին տակէն ստուգեց մահուան կանգունը որ արագ-արագ չափեց սրունքները ու բարձրացաւ դէպի վերերը։ Ու պաղեցան մատները ձեռքին որ ոսկոր մը եղաւ մէկէն չես գիտեր ո՛ւր սպառելով միսերուն պատանքը։ Մինչեւ շունչին վերջնական կղպումը անիկա անձայն ու սուտ բան մը եղաւ ալիքի մը պէս որ փշրուելով ու շինուելով կը մաշի ու կը հատնի ու մէկը չի հասկնար գաղտնիքը։ Բարեբախտաբար չեղաւ միւսը յաճախադէպ ու տպաւորիչ հրեշտակներու հետ խօսակցութիւնը որ պիտի կրնար գայթակղութեան մը պէս աղմկել գեղացիին պարզ խղճմտանքը։
Ու անոր կապանքոտ ու հռնդուն շնչառութիւնը վերածուեցաւ նեղ ու սրութեանը մէջ կտրուած կշռոյթի մը որ կը նիհարնար զգալի արագութեամբ։ Կիները սպառող սափորի մը վերջին պարպումները զգալ կարծեցին այդ հետզհետէ ուժէ ինկող արտաշնչումներէն։ Շունչը վրայ կու տար իր ծաւալէն։ Իջնելու հատնելու այս պատկերը կը նեղէր մանաւանդ շուրջինները որոնք այս հեռաւոր պահը անխուսափելի այս շիջումը կը դիտէին իրենց հաշւոյն ու յայտնի անձուկով կը դողային իրենց ներսէն։ Հոգին յանձնելը դժուար գիտութիւն մըն է — ըսողը Հայրապենց Խաթունն էր։
Խօսելու ճիգը որ սովորաբար կը խանգարէ վերջին վայրկեաններուն սա փախստեայ ու անհասկնալի համը լռած էր Հաճիին մէջ։ Նայուածքը սակայն վերջին պահուն ազատելով լերդացած արիւնին ճնշումէն դարձաւ անոր երիտասարդ օրերու հմայքին ու գեղեցկութեան։ Ու կիները կը սարսափէին այս հրաշքէն։ Բայց խաղաղ ու հանդարտ կամ զգլխող ու կրակ՝ անոնք բիբերը այսինքն՝ Հաճի Ստեփանը՝ չկային Ցա՞ւ կարօ՞տ աշխարհէն պահա՞նջ մը։ Բայց անկարելի էր ատոնց թերաuտուերներն իսկ գուշակել ներդաշնակ ու շքեղ հոգեւարքէն<ref>ջնջում բառերու՝ Ու առոյգ հոգեկան նուազումին հետ աստիճանաբար մեծնալով</ref>։ Յետոյ շունչն էր որ անգայտացաւ բոլորովին ու վերածուեցաւ շրշիւնի։ Իբր յետին շարժում՝ ան ուզեց վերցնել ձեռքը գուցէ վերջնական մնաք բարովը ձեւելու համար յաւիտենականութեան վրայ։ Իր փափաքը դիմաւորուեցաւ Նազիկէն որ մեղմով վերցուց վերմակը գտնելու համար արմուկը։ Լոյսը ինկաւ կաս–կարմիր անկողինէն ներս։ Վիրաւորին սրտէն սահեր էր թաշկինակը։ Ու արիւնը վազեր։ Իրանը ամբողջ ներկելէ ետքը ան կը սեւնար ճերմակ սաւանն ի վար։
Հոգեւարքը՝ յաճախադէպ բարակ ու մաշող հիւանդութեանց մէջ տարաժամ մահերու մէջ ալ կը դիտուէր երբեմն Աչքերու այս պայծառացումը երկու պառաւներուն համար ամէնէն ահաւոր պահը եղաւ սա հոգեւարքին։ Բայց անկողինին պատկերը վարանում չէր թողուր Մելէքին որ իրաւ է թէ անասելի զարհուրանքով հետեւեր էր տենդին բռնութեան ու զառանցանքին ողբերգութեան բայց արիւնի հարցերու մէջ փորձառութիւնն ունէր անվերադարձ շիջումին։ Իր գործը՝<ref>յաւելում բութի</ref> արիւնի մէջ ու արիւնի հետ՝ իրեն ճարած էր թանկագին այդ հեղուկին վրայ յստակ գաղափարներ։ Երբ անիկա տեսաւ քանակը արեան որուն մէջ կը սեւնար ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref> Հաճիին ճերմակ իրանը մտքով ապահովցուց ինքզինքը։ Այդքան վատնումէ ետք կեանքը նկատի չէր կրնար առնուիլ։ Հաշիւի մտնելու չէր դարձեալ հոգեդարձը։ Ու չէր սխալած։
Մահամերձը սափրիչին շնորհած արեւն ալ չունեցաւ Անիկա իջաւ աւելի արագ որքան չէր վճռած հէքիմ Մարգարը։ Ու ահա անոր շունչը որ հազիւ զգալի կ՚օրուի ու կը փրթի կայ ու չկայ։ Բայց այդ նուազումին<ref>նուաղումին սրբագրուած՝ նուազումին</ref> փոխարէն ահա բխումը անոր բնածին գեղեցկութեան դիմագիծի այն շնորհը որ կարգ մը գլուխները կ՚ընէ այնքան շատ<ref>այնքան շատ?</ref> ու ցանկալի։ Անիկա տակաւ կ՚աճէր անոր երեսին։ Արիւնի քանակին խոնարհումը անոր այտերը կը սրբագրէր<ref>կը սրբագրէ սրբագրուած՝ կը սրբագրէր</ref> ազատելով աւելորդ կարմիրէն որ գեղացիներուն<ref>ջնջում ստորակէտի</ref> շատ ուտող ու քիչ վատնող վայելամոլներուն մօտ կը խանգարէ մորթին թաւիշը թանձր ու պոռոտ ներկի մը պէս պարուրելով այտերն ու քունքերը։ Ու դարձեալ կը մաքրուէր անոր երեսներէն ինչ որ մեղքերը կեանքին մեծ ու անծածկելի տգեղութիւնները կ՚առկախեն անոնց վրայ։ Վասնզի շատ անգամ երես մը մեր յօրինումն է։ Ու առնական ու խռովիչ նոյն առինքնո՜ւմը որ կը յառնէր սա մայրամուտէն այն անորակելի շնո՛րհը որ ըրեր էր անոր երիտասարդութիւնը այնքան յորձանուտ ու կը յանդգնէր ինքզինքը պարտադրել նոյնիսկ սա եղերական վախճանին։ Կին մը փսփսաց
— Մուրատին հասաւ
Հաճին մտքէն չէր անցուցած հիւանդ ըլլալ ու «կնիկի պէս» անկողինէն յանձնել իր հոգին։ Անիկա դանակով մահն էր երազեր ու կ՛երթար աշխարհէն՝ «Օր մը պիլէ չպառկած» – ինչպէս լսուեր էր բերնէն այնքան անգամներ։
Այս հոգեւարքը որուն առաջին<ref>ջնջում բառի՝ ու</ref> երկու վարագոյրները անծանօթ էին այցելուներուն իր վերջաբանին տարօրինակ թեթեւութեամբը գայթակղութեան մը չափ ծանր եկաւ գեղին բոլոր խաւերուն։ Շաբաթներով պիտի քննադատէին զայն Էբայէթը Օվակենց Առաքելը մութ ու տխուր ծերունիները որոնք տարիներէ ի վեր հազար վախերով այդ օրուան կը պատրաստէին իրենց մարմինները ու կը յուսային իրենց պահքերովը աղօթքներովը իրկուն–առտու կոչնակ մը չփախցնելու հերոսական յամառութեամբը կաշառել հոգեւարքը։ Ու ահա ի՛նչ տեսան։
— Աստծոյ հրաշքը – կը մռլտար Հաջան<ref>Հաչան սրբագրուած՝ Հաջան</ref> Դատէնը մտքէն նախանձելով այս վեհափառ շիջումին ու ցանկալով ասանկ «փառք» մը բոլոր իր տարեկիցներուն նոյնիսկ իր թշնամիներուն։ Թաղումէն երկու շաբաթ վերջն ալ ան կը կրկնէր իր մաղթանքը ու այդ բաժինը կը հանէր նաեւ խման անդամալոյծ Օհանին երբ անողոք ծերունին իր թուքին կլոզը պատուհանէն կը նետէր անոր գլուխին ամէն անգամ որ անոր կօշիկներուն ձայնը առնէր փողոցին վրայ։
Երբ Հաճիին ծնօտները դադրեցան ելլել իջնելէ հրմշտուքը սկսաւ զայն բոլորող կիներուն մէջ։ Ան՝ որ գլխուն մօտիկն էր չէր արձակած վճիռը ու լռեցուց անհամբերները։ Բայց հիւանդին աչքերը շրջեցան կրկին։ Հաւասարակշռութեան այս խզումը շեշտ ու խորունկ տգեղութիւն մը կը բերէր այդքան աղուոր պատկերին<ref>պատկերէն սրբագրուած՝ պատկերին</ref>։ Խաթունը մեղմով հրեց դունչը աջ ու ձախ ու քիչ մըն ալ վեր։ Աչքին գունդերը կը լողային կարծես հպատակելով պառաւին մատներուն։ Կոպերը իրարու վրայ իրենց բնական բացուածքը գտան մատի ուրիշ շարժումներով։ Յետոյ բիբին սեւ ոսպը կիսուեցաւ ու անհետ եղաւ թարթիչներու ցանցին մէջ։ Ու կծկուած վարի կոպէն կ՚աղեղնար մահիկը անոր ճերմկուցին։ Կարծես մէկը անտես արուեստով մը իրարու կը կապէր ծիածանին մանեակէն վերի սեւն ու վարի ճերմակը ու անոր նայուածքը կը յօրինէր կրկին անոր ամէնէն հրապուրիչ օրերուն դիւթութիւնը թափելով։ Մահուան դասական գեղեցկութի՞ւնը։ Նախապաշարո՞մը՝ որ անոր նայուածքը երկիւղալի էր ըրեր գեղին կնիկներուն։ Երբ պառաւը քաշեց իր ձեռքը «ագուցուածքը» գտեր էր իր վերջնական թոն ն ու շնորհը։ Կղպուեցան ուրիշ աւելի երիտասարդ կնոջ մը կողմէ փափուկ ու ա'լ մեղքէ ազատ մատներով<ref>յաւելում ստորակէտի</ref> անոր գունատ շրթները։ Ու գիծերուն այս դաշնաւորման զուգընթացաբար խունկի գոյն բան մը օծեց ամբողջ այտերն ու ճակատը։ Այդպէս յարդարուած՝ անիկա սիրոյ անկողինէ մը յոգնած՝ քաղցր քունի մը տեսիլքը կը թուէր։ Կին մը զարհուրած նայուածքին շնորհէն ու հեքիաթէն իրարու բերաւ կոպերը որոնք վերջապէս կը փակէին այնքան մեղքերու եւ արիւններու ակը եղած անոր աչքերը։ Վերցուեցան պատուհաններուն թաղեայ եւ կտաւէ վարագոյրները։ Դուրսէն խուժումովը լոյսին աւելի տժգունեցաւ մեռելին դէմքը ու աւելի աղուորցաւ։
Այն ատեն Հաճի Խաթունը ելաւ սենեակէն։ Անհուն սփոփանք մը իջաւ ամբողջ տունին վրայ։ Դուրսի խօսակցութիւնը դադրեցաւ ու շատեր իրենց կոշտ մատներով քիթերնին ու պեխերնին շոյեցին։ Հաճին չկար ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref>։ Ինչպէս պիտի չկենային սա հաւաքուողները իրենց կարգին։ Բայց այդ մտածումին դժնդակ սարսափէն աւելի՝ հանգստաւէտ բան մը կը ծաւալէր ամէն անկիւնները մինչեւ։ Հոգեւարքին պրկումը կ՛իյնար ու մարդոց ջիղերը կը դառնային իրենց միջակ ու պարզ տարողութեան։
Ու լացը սկսաւ
Գովքը<ref>Ծնթ – գովք – մեռելներու վրայ ըսուած երգ</ref> մահուան ուղղակի եւ հարազատ բխումը անմիջական է գեղերուն մէջ ու գրեթէ միշտ գեղեցիկ։ Ան կը հասնի անհուն խորութիւններու եւ արուեստի երբ մահը անակնկալ բիրտ ու տարաժամ է եկած։ Ծերերուն համար տարօրէն հասուն ու անուշ՝ անիկա ժպտուն օրհնութիւն մըն է որ քակուող մարմինը կ՚օրօրէ ու կը պատրաստէ անդենականին։ Բայց համանուագ ամբողջական դառնութիւն կոտորած «շիւան» կը դառնայ երբ եղերական դրուագներու ընդմէջէն անիկա կ՛ողբայ երիտասարդը որուն «մուրատը չծաղկած խղդուեցաւ փորին մէջ» «ժմնուկ ու մինուճար» տանուտէրը որուն «որբերը ճիտերնին ծուռ մեծնան պիտի» ու անիկա դանակէ աւելի բզկտող է մեր հոգիներուն վրայ։ Կիները կ՚ողբան վազած «կանանչ արիւնը» իրենց ցեղին շատ հեռադիր անդունդներէն։ Ով գիտէ ի՛նչ ամբաւ<ref>ամբաւ? անբաւ?</ref> ժամանակներէ ի վեր անոնց հոգին հեռազգացումն է ամբարեր այդ ողբերուն։ Ու լացին Հաճի Ստեփանին քաջութիւնը գեղեցկութիւնը առիւծի սիրտը ու նոյնիսկ ոճիրները։ Մէկը զայն ճամբու դրաւ «կէնճուկ գացող» ոսկի Նազիկին Ու մօտեցան ուրիշներ աւելի տխուր պատկերներու։ Գովքը այդ ամէնը կ՚ըսէ արցունքին պաշտպանութեամբը ու չի խռովիր։
Սովորութիւն է որ կարգով կատարուին դրուագներու յեղումները եւ երգասացները փոխուին տեղ տալու համար ոտքի սպասողներուն։ Ամէն եղերամայր երգելէ կոծելէ «չորնալէ» ու փետուելէ ետք ափին կռնակովը կը չորցնէր աչքերը ու չէր կրնար սանկ քովնտի չչափել աղուոր ու հզօր մեռելը ու անոր հզօր ու աղուոր աղջիկը որ լալէն–լալէն նրբացեր էր ու լուացքի ելած շղարշի պէս սրտագրաւ երես ունէր արցունքին ներքեւ։ Ու բոլորին մէջ ալ արթնցաւ նոյն զգայութիւնը։ Անոնք համակուեցան նոյն զգացումէն նոյն հոսումէն որ այդքան իրարու նման կ՚ընէր մեռնողին ու ողջին երեսները։ Աւելի՛ն ինչ որ այդ մարդուն կախարդական համը կազմեր էր ու այնքան ճակատագրական էր ըրեր անոր օրերը անդրանիկ պատանութենէն մինչեւ սա «բոսոր» վերջալոյսը նոյնութեամբ կ՚արտացոլար հիմա ծնրադիր մազերէն իսկ լացող աղջկանը դէմքէն։ Ու պառաւները որոնց գիտութեան ճամբաները խորհրդաւոր են այնքան տեսակ մը գուշակող սեւեռումի ընդմէջէն տեսնել կարծեցին Նազիկն ալ ատանկ արիւնոտ մահիճի մը մէջ ատանկ աղուոր ու «կարմիր» մեռած։
Մինչեւ եկեղեցիին զանգակը որ թաղումին աւետաւորն է այդքան անտարբեր ու վերէն գեղին գրեթէ բոլոր կնիկները եկան ու գացին։ Շատերուն մէջ պարտքի զգացումին կ՚աւելնար կին այն հետաքրքրութիւնը որ անոր ողջուցը հետեւեր էր անոր համբաւին։ Ու տեսնել կ՚ուզէին անոր այնքան խօսուած աչքերը։
Չ'արժեր խօսիլ կառավարութեան մարդերուն ծածկուած գոհունակութեան թուրք կսկիծին ու ոճրագործին հասցէին ուղղուած բացագանչութեանց վրայ։ Նոյնպէս լուացին զայն երկու խալկին տաք ջուր սպառելով մաքրելու համար արեան ծիրանին որ անոր մարմինը կը պատնէր սեւ ու տգեղ հողէն առաջ։
Կէսօրէն ետքը ըրին անոր թաղումը աննման հանդէսով Թնդաց ամբողջ գեղը։ Հարուստի մեռելը տաղաւար է գեղին համար։ Արձակուեցան դպրոցի տղաքը Հայրապենց Հաճի Գրիգորին հրամանով որ թաղական էր ու բարեպաշտ եղբայրը ամբարիշտ Ստեփանին։ Գոցուեցան շուկայի երեսին բոլոր խանութներն ու սրճարանները։ Կոչնակը ժամ մը անընդհատ զարկաւ մեծ գոյժը մինչեւ հեռաւոր պարտէզները գեղին հրաւիրելով դաշտի աշխատաւորները թաղման յարգանքին
Լոգցուած դէմքը մաս-մաքուր ու դալկօրէն քաղցր իր փեսութեան հնօրեայ ու թանկ զգեստներուն մէջը իր ահագին սուրին հետ դագաղին մէջ երկարած՝ Հաճին վերջին անգամ ելաւ իր տանը սեմէն Ու կիներուն մեծաբարբառ ճուոցը կը յորդէր սեւ բակին խորքէն
Դագաղը անմիջապէս կը շրջապատէին գերդաստանին մօտաւոր ու յարգի կիները մեծ մասով նշանաւոր իրենց մորթին կաթէ մաքրութեամբը։ Հայրապենց հարսները գեղին ամէնէն զտուած արիւնը կը կրէին ընտրուած ըլլալով մեղքով քիչ ու արիւնով ու միսով անարատ աղքատիկ տուներէ որոնք իրենց աղջիկները կը պահեն իրենց բիբէն աւելի խնամքով։ Ու անոնք հարուստ տունը մտնելէ ետքը կը լարուէին իրենց դնդերներուն ու ձեւերուն փափուկ շնորհին մէջ։ Կեսուրները չեն խաբուած։ Հայրապենց աղջիկները այդպէս բնական ընտրութեան մը արդիւնք բոլորն ալ լեցուն ու բարեկազմ ընտանիքին հպարտութիւնն ու հմայքը չէին մոռնար հրապարակելէ ամէն հանդիսաւոր առիթներու Լացին առաջ բերած տժգոյն քնքշութեանը մէջ անոնցմէ ամէնէն հասունները ու անշամանդաղ երեսովները կը քալէին դալկահար ու հպարտ ներքին վստահութեամբը իրենց հրապոյրներուն։ Առանց գուլպայի իրենց սրունքներուն ճերմակութիւնը կը ցոլար կը շատնար հակադրուելով փողոցի սեւ յատակին։ Իրենց լաչակները անփութօրէն հանգուցած իրենց մազերու գագաթին ցուցադրելով զմայլելի սկաւառակները իրենց երեսներուն ու քիչ մը վարէն՝ մարմարը<ref>մարմար սրբագրուած՝ մարմարը?</ref> իրենց վիզերուն անոնք իրենց այդքան զգլխիչ մարմինները պտոյտի ցոյցի հանելու տպաւորութիւնը կու տային ու կարծես զիրենք կը տանէին մեռելէն աւելի։ Ու այդ ամէնուն մէջ անդիմադրելի էր պատկերը Նազիկին բոպիկ մազերը քակուած լացէն դեղնած ու դեղքացած<ref>դեղքացած?</ref> վրան ահաւոր գայթակղութեան մը ծիրանին՝ աներեւոյթ քողի մը պէս ու մեղքին փխրուն կնիքը որ մեր գեղեցկութեան մէջ կծու ու այնպէս<ref>այսպէս սրբագրուած՝ այնպէս</ref> մարդկային բան մը կը դնէ ու տեսիլքը կը վերածէ իր դժբախտ անողոք անսրբագրելի խեղճութեանը։ Մինչեւ եկեղեցի անոնք երկշարք դագաղը մէջերնին առանց ազդուելու տէրտէրներուն ու տիրացուներուն յառաջացած երգէն կը շարունակէին «գովել» մեռելը ներդաշնակ հաստատ մեծաբարբառ գերդաստանին բոլոր փառքը բոլոր գեղեցկութիւնը թափելով չորս դին ողողելով ամբոխն ու լռին տուները։ Ու երկու կողմէն համեստ բնակարաններու ներսէն ցանցառ ծերեր ու պառաւներ իրենց անդամալոյծ փլատակին մէջէն կը սրտմտէին քիչ մը ու դժնդակ շարժումներու ցաւին մէջէն կը փորձէին հասկնալ Ամենակալին կամքը որ ասանկ փառքով ու արեւով տիրացուով ու ժամով կ՚արտօնէր մահը զինքը ամէն ժամ վիրաւորող սա թշուառականին Անոր՝ որուն դիակը երկնքի թռչուններն իսկ լեղի պիտի գտնէին ու իրենց կտցունքը պիտի քաշէին այնքան աղտ ու աղբ էր եղած անիկա։
Ժամուն մէջ արարողութիւնը եղաւ դարձեալ շքեղ ու նախանձազդու։ Վառուեցան բոլոր ջահերը բոլոր կանթեղները
— Մեծ է մամոնային զօրութիւնը – փսփսաց ծերունի մը որ հեռուէն ազգական կ՚իյնար շաբաթ մը առաջ համեստ ու փախստեայ թաղում ունեցող երիտասարդ Նշանին Փանէլենց Նշանին ան ալ գնդակի զոհ եւ որուն արիւնը ստոր կասկածով մը կ՛իյնար պառկողին ճիտին։
Հանուեցան տաղաւարի շուրջառները։ Տիրացու Սարգիսը ան՝ որ ամէնէն շիլ աչքը ունէր գեղին բայց ամէնէն ալ քաղցր ձայնը յատկապէս ղրկուած մարդու մը ձիով կանչուեցաւ լիճէն ուր աշխատանքի էր իջած ու երգեց իր սրտառուչ «Ի վերին Երուսաղէմ»ը։ Ձայնը այնքան ուղիղ ու խորունկ շեշտով մը պատկերացուց երկինքին խռովքը կեանքին պարապը ու մահուան անխուսափելի ճամբորդութիւնը որ ներկաները մեծէն պզտիկը համակրողն ու թշնամին պահ մը անջատուեցան իրենց մարդկային պատեաններէն ու դարձան իրապէս եղկելի արարածը որուն «օրերը խոտի պէս» են ու փառքը՝ «շուքէն ալ պարապ»։ Ու տեսնել կարծեցին ժամուն մշուշոտ խորաններէն անդին Երուսաղէմին անհաս գեղեցկութիւնը Մեծ Թագաւորին հովանիին մէջէն։ Երկինքի այս համապատկերը համակեց զանոնք։ Ու այդ պահուն դադրեցան բոլոր քէները ու բոլոր ժանիքները։ Այս հաշտութեան անդորրութեան մէջէն գեղին գերագոյն ոճրագործը առաջնորդուեցաւ գերագոյն հանգիստին։
Ու անոր մայրը չորս անգամ նուաղեցաւ գերեզմանատան փոքր զառիվերին վրայ ան՝ որ ատկէ չորս անգամ զօրաւոր ուրիշ զառիվերէ մը հանած էր չորս օր առաջ իր թոռնիկը երկաթէ սիրտով ու պղինձէ կրունկներով։ Ու հողքի եզերքին դեռ դագաղէն չարձակած երբ պատնողը կոկեց մեռելին մարմինը ու կտաւը կարեց մինչեւ ծնօտը Հաճի Խաթունը փակաւ զաւկին դալուկ շրթներուն երկար ու կամաց։ Զինքը բաժնողները տեսան արեան պզտիկ դոնդող մը անոր շրթունքին չարագուշակ ու սեւ Մէկը փորձեց սրբել այդ արատը որ դիմացաւ։ Ու համբուրեց զայն կրկին անոր աղջիկը խղճահար փոքր ու խեղճ համբոյրով։ Անիկա կ՛ամչնար իր շրթունքներէն։
Ու բոլորին նման գերեզման իջաւ Հայրապենց Հաճի Ստեփանը ան՝ որ տակաւին շաբաթ մը առաջ յուղարկաւորութենէ դարձող ուրիշ թափօրի մը առջեւն էր ելեր դարձեալ գինով ու խայտառակ ու չէր ամչցած սգահար ամբոխին ետեւէն պոռալու՝
«Աստըծոյ պիլէ չեմ ձգեր»
Մեռնողը Զաքարենց մօտիկ երիտասարդ մըն էր փողոտուած ու անդամատուած _ Այն ատեն չէին հասկցած բացականչութիւնը
Ու հիմա ան կ՚երթար իր կարգին դիմացը ելլելու այդ Աստծուն
⁂
Հարսնիքի շաբաթէն մինչեւ այս անմոռանալի թաղումը գեղացին իրարու ետեւէ հողին էր տուած չորս երիտասարդ։ Բարեկազմ ու սրտոտ տղաք իրենք զիրենք հաւնողներ անոնք՝<ref>յաւելում բութի</ref> հակառակ իրենց թարմ տարիքին՝ կը վայելէին որոշ համբաւ ու ազդեցութիւն։ Չորսն ալ իրենց փառքին առաջին տարրերը ձեռք ձգած էին Սեւ լերան մէջ փայտի համար թուրք գեղերու հետ անտառի կռիւներու ընթացքին իրենց դանակներովը միշտ մինակնին պատռելով պաշարող շղթան թուրքերուն ու զանոնք իրարու վրայ «դիզելով» ինչպէս կը պատմէին այդ դրուագները։ Անոնք արիւն թափած էին առանց մահուան պատճառ ըլլալու եւ ինկած ծխախոտի մաքսանենգութեան վտանգալից գործին։ Տասնութին եւ քսանին մէջտեղերը գեղին ժմնուկ տղաքը տեսակ մը եռանդով կը փնտռեն այդ արկածները ու համբաւին աճապարանքը զիրենք կը տասնապատկէ։ Քսանէն անդին կը սպասէ փեսայութիւնը ու անոր ահաւոր շարը<ref>Ծնթ – շար – նուրբ մետաքսէ մարմաշ որով կը կապուի փեսային վիզը։ Այս հանգոյցը կը խորհրդանշէ օղակը ամուսնական կեանքին ու վերջ մը կը դնէ երիտասարդական արձակութեան։</ref> որ պիտի սանձէ այդ կրակի կտոր մանչերը ու զսպուած եզի մը պիտի վերածէ զանոնք լծելով հողին ու անոր անվախճան աշխատանքին
Սպանութիւնները կը կատարուէին գիշերուան մէջ սովորաբար գեղի մեծ մուտքերէն քիչ հեռու։ Յայտնի էր թէ կռուողները<ref>կռուողները? կռւոտները?</ref> զիրար կը հետապնդէին։ Ցանցառ էր որ խումբեր ելլէին իրարու դէմ։ Վասնզի խմբական ընդհարումները<ref>յաւելում ստորակէտի</ref> մեծ տոկոսով մահացու՝<ref>յաւելում բութի</ref> մութին պատճառով վերապահուած էին ցերեկուան ուր անոնք տեսակ մը զօրահանդէս տեսակ մը կրակով գօտեմարտ կը ցուցադրէին առանց մահի ու մեծ արիւններու Կրակով զէնքը դեռ սահմանափակ գործածութիւն ունէր ու իր աղմուկովը շատ չէր յարմարեր գիշերատեւ այս փողոտումներուն ուր ոսոխները իրարու հետքերը հոտուըտալէ շիկերէի մը ճարտարանքովը իրար լրտեսելէ ետք իրարու գիրկ կը նետուէին լուռ ու վճռական առանց պուտ մը հայհոյութեան ու կը հիւսէին զիրար մինչեւ որ աւելի զօրաւորը զգետնէր միւսը կոխէր մէկ ոտքովը նուաճուողի պուկին ու ազատ ձեռքովը դանակը հրէր հանդարտօրէն առանց աճապարանքի ու շուարման սրտին քովերէն քանի մը ուժգին հասակն ի վեր ու վար կրկնուած հարուածներով։ Յետոյ անաղմուկ կը բզկտէր անոր երեսները դաշոյնին սայրովը հերկելով անոնց միսը Կը կտրէր քիթն ու ականջները ու շնորհքով ինքնատիպ պահէն փրթած հայհոյութիւն մըն ալ գլորելով կ՚երթար իր գործին քանի մը գիշեր յետոյ ենթարկուելու համար նման բախտի մը։ Անգթութիւնը վարակիչ է ու քառակուսուած կը զարգանայ։ Մահը կը տրուէր՝ յաջորդին բաղադրուած տոկոսով «ֆայիզ ին ֆայիզ ովը» ինչպէս կը պոռար մորթուողին պարագան գերեզմանէն դարձին ժամու քարին առջեւ կեցած երկիւղած խաչէ մը ետքը երդում ընելով։
Այս տղոց հետ քովէն երկու ընտանիքները մտած էին այս անճիտող ու անողոք փողոտումին մէջ սրտի տեսակ մը անպատասխանատու թեթեւութեամբ չըսելու համար սովորական ու անվրէպ վրէժով։ Վրէժը երեւցածն էր աշխարհի աչքին արդարացուցիչ պատրուակը։ Ու հեռաւոր ոլորտն էր այս նախճիրներուն։ Մնաց որ մեռնողները ուղղակի կապով մը չէին գար ճակատող կողմերէն։ Մոռցուած ազգականութիւն մը որուն կը վերադառնային զոհերը գեղամիջի կռիւներուն կը վարէր ոճիրը գիշերուան մէջ։ Արիւնին հոտը գրգռիչ է կ՚ըսեն։ Ու ատոնք բոլորն ալ որսորդ արիւնին մէջ սեւցած իրենց աչքերը կը մորթէին տեսակ մը արուեստով։ Ասպարէզին վարժութիւնն ու մարզանքը դեր ունէին այս անփութութեան այս սառնութեան մէջ։ Անգամ մը թափուելէ ետք մարդուն արիւնը չի մեռնիր ու միշտ կ՚ուզէ։ Մորթելուն գռեհիկ ու շահապաշտ հաճոյքը չէ դարձեալ ասիկա որ ջարդարարներ կը ծնի անհատ թէ ազգ նոյնն է պարագան։ Սպաննուողը կը բերուէր գեղ առհասարակ լուսադէմին մեռած կամ լեզուն փրցուած — զգուշութիւն որ պարտաւորիչ կը դառնար ոճրագործին։ Լեզուն վտանգաւոր է ողջ թէ մեռած։ Դիակներ իբր անշունչ լքուած լեզու ելած են երբեմն ու պատմած անհաճոյ բաներ։
Ու ոչ մէկը կարելի էր ձերբակալել իբր հեղինակը այս սպանութիւններուն։ Կը թաղէին մորթուողը ու դարձին ամբոխը մռայլ վախով մը կը փսփսար անունը հաւանական յաջորդին։ Ուղղակի պարագաներէն՝<ref>յաւելում բութի</ref> երբեմն սպառնալիքը կը հետեւէր այդ փափաքին։ Բայց այդքան։ Սպառնալիքը տկարութիւն մըն է ու խոստովանութիւն մը։ Կիներն ու աւելի մայրերն էին որ իրենց սարսափին մէջ կը հասնէին դառն նախազգացումներու ու կու լային դեռ չթաղած։ Անօգուտ էր միջնորդութիւնը որ գիշերուան հանդիպումները գահավիժելու պատճառ կը դառնար։ Անօգուտ էր նոյնիսկ այն պզտիկ իմաստուն թելադրութիւնը որ իրենց ցեղին բնազդը կ՛արթնցնէր իրենց մէջ։ Հայկական ջարդերը տակաւին չէին փորած անդունդը գեղին ու թուրքերուն մէջտեղ։ Ու Պոլսոյ մօտիկ իրենց քաջերուն ու մեծաւորներուն զէնքովն ու խելքովը պաշտպանուած՝ գեղացիները իրար կ՛ուտէին տարտամօրէն ատելով իրենց կրօնքին դարաւոր թշնամին։ Կառավարութիւնը յայտնի հաճոյքով ու թոյլատու ոգիով կը դիմաւորէր այս սպանութիւնները։ Ձեւականօրէն ամբողջ բայց ոգիովը թեթեւ քննութիւն մը կը կանխէր թաղումը։ Ոստիկանները դատարանի առնէտները եւ հանգստեան կոչուած յօդացաւոտ բժիշկները կը խուժէին զոհին տունը կը գրէին կ՛աւրէին կ՚ուտէին կը կերցնէին իրենց ձիերուն միշտ մեռածին հաշւոյն քանի որ ոճրագործը ապառիկ է միշտ։ Ու ակռայի վարձ մըն ալ վրայ առած՝ կը դառնային իրենց կեդրոնը քիչ-շատ լուսաբանուած մօտաւոր յաջորդին վրայ Յետոյ կասկածուած անուններէն ամէնէն հանդարտները անվնասները անմասները կը կանչուէին կառավարութեան դուռը։ Հոն քրտնելու տեղն էր Հայկական հարցի սկզբնական օրերն էին։ Թուրքերը գոհ էին քանի մը կողմերով։ Պաշտօնեաները հասոյթի նոր աղբիւրներ կը ճարէին ու երկիւղալի երիտասարդութիւնը գեղին քիչ-քիչ պիտի առնուէր պետական յանցաւորներու շղթային մէջ։ Ատկէ առաջ լաւագոյն հաճոյքը անոնք կը գտնէին հայ կտրիճներուն սա փոխադարձ փողոտումին դիմաց։ Նիկիոյ լիճի ափունքներուն հայ գիւղերը իրենց բազմամարդութեամբ ու բարգաւաճ տնտեսութեամբը աչքի կ՚իյնային թուրքերուն ճղճիմ թիւին ու անոնց ագարակի մը ծաւալով փոքրաթիւ գեղերուն դէմ։ Նազիկին անունով ստեղծուած բոլոր սպանութիւնները մնացին ոստիկանական քննութեան պարզ շրջանակին մէջ։ Ու այդքան։
Հաճիին մահը աւելցաւ սակայն ու անցաւ շրջանակէն Քառորդ դարէ ի վեր լիճի շրջապատին բոլոր գեղերը հայ թէ թուրք հմայքին տակն էին անոր համբաւին։ Զաքարին հետ անոր բախումը եւ պարտութիւնը ատեն գտած չէին լայն խաւերու մէջ թափանցելու ու կոտրելու անոր անունը։ Ու բարի թուրքերը այսինքն՝ անոնք որ երիտասարդ եղան առանց քաջութեան ու անգթութեան արարքի մը ու հիմա ծեր են ուրիշներու քաջութեան հիանալու համար ու գեղեցիկ այրիները որոնք քաղաքին մէջ կ՚անցընէին իրենց միսերուն գերութիւնը ու կը դառնային իրենց ծննդավայրը զարդարուն հարուստ ու աւելի քան կատղած իրենց արգանդէն ու հացին հոգովը տարուած հողագործը որ իր զաւակն ու քսակը տուեր էր թագաւորին ու հողին կը նայէր — բոլորն ալ անկեղծ վիշտով մը կը խօսէին հազուագիւտ ասպետին վրայ որ յարգած էր ծերերը՝ փաթթոցաւոր կամ հասարակ կտաւով<ref>կտակով սրբագրուած՝ կտաւով?</ref> այրիները մխիթարած իր չյոգնող առնութեամբը ու մանաւանդ աղքատին հետ չէր սակարկած անոր ծխախոտը ու ոչ մէկուն տասը փարա չէր կախած<ref>չէր կախած? չէր կոխած?</ref> կամ կերած։ Հակառակ անոր բարեկամներու առատ թիւին կառավարութիւնը պաշտօնական ձեւերէն անդին չանցաւ։ Ոչ մէկը կանչուեցաւ կեդրոն։ Զաքարենց Զաքարը գեղը չէր այդ օրերուն Ու իշխանութիւնը գիտէր ատիկա։
Այս անտարբերութիւնը այլապէս տպաւորեց սակայն հայ գիւղերը որոնք հետզհետէ կը բացուէին նոր ու խորունկ սարսուռներու Մինչեւ այն ատեն իրենց հաշւոյն միայն քաջացող տղաքը՝ մէկէն՝ կը կանչուէին իրենց անծանօթ յուզումներու։ Ու կը հաղորդուէին ուրիշ զգացումներու։ Անոնք որ այդ խռովքը բացատրեր էին իրենց օտարներ էին Պոլսէն ղրկուած ու գիտէին ճամբան իրենց սրտերը հասնելու։ Ու անոնց լեզուն ցեղին հազարամեայ գերութեան մէջէն կը բարձրանար
Յեղափոխութիւնը՝ ո'չ հասկնալի ոչ ալ մատչելի էր այս տգէտ ու վայրենաբարոյ գեղերուն։ Անոնք սահմանադրութեան (ազգային) երգերը ճուացեր էին իրենց հայրերուն բերանովը ու հիմա զանոնք կը գործածէին պոռնիկ խաղցնելու Բայց յեղափոխութեան առաքեալները միշտ գտած են այդ արիւնկզակ տղաքը։ Ան՝ որ այդ օրերուն պարմանի եղած է ու խաղցած դանակի հետ ա'ն միայն գիտէ թէ մորթելու մոլուցքը ինչպէս ազնուացաւ մէկէն դուրսէն հեղուած մտածումով մը։ Ազգայնական սարսուռը ամէնէն առաջ համակեց գեղին այդ կրքոտ ու անվախ տղաքը։ Այնպէս որ՝ եթէ Հաճիին գեղը լուսաբանուած էր անոր մահուան գաղտնիքովը միւս գեղերը հաւատարիմ էին իրենց զգացումներուն երբ թուրքին մատը տեսան Հաճին տապալող բլթակին ներքեւ։
Արդէն քանի մը տարի կար որ միջինէն վեր մարդերու վրայ կատարուած ամէն ոճիր կը վերագրուէր թուրքին կամքին։ Եկուորները լայն ու արդիւնաւէտ կերպով մը շահագործեցին այդ հոգեբանութիւնը։ Շատցան իշխանութեան դէմ հեստումի պարագաները։ Ոստիկաններ ծեծուեցան ու տուրքերու գանձումը ինկաւ կէսին։ Վարանոտ ու դեռ անհրահանգ կառավարութիւնը իր նախաձեռնութեամբը դաւադրօրէն վերցուց մէջտեղէն շրջանի մեծագոյն գեղէն ամէնէն հարուստ ու զարգացած երիտասարդը որ Կալաթա-Սերայի լիսէն աւարտեր էր ու գայմագամին հետ վիճաբանիլ գիտէր Հաճիին սպանութիւնը կապուեցաւ նոյն մտայնութեան Ու կը տառապէր գեղը իր խուլ ու մութ ալքերուն մէջ այն Հաճիին համար որուն մարթին ը չէր սխալած եւ որուն ահն ու անունը տեսակ մը պաշտպանութիւն կ՛ընծայէին<ref>կ՛ընծայէր սրբագրուած՝ կ՛ընծայէին?</ref> իրեն թուրքերուն դէմ ու մօտ։ Այսպէսով էր որ գեղը շուտով մոռցաւ վաւերական իրականութիւնը ու հաւատաց իրեն հրամցուած միտքերուն։ Ու այդ մահը անոր համար ստացաւ համազգային իմաստ։
Ոճիրին հեղինակները դադրեցան հայեր մտածուելէ։ Ոճիրին վայրը անառարկելի փաստ կը ծառայէր յեղափոխականներուն ձեռքը։ Ու շինուեցաւ հեքիաթը որ անոր սպանութիւնը պատմեց դիւցազնական յարդարումով տասնէ աւելի վիրաւոր թուրքեր ենթադրեց որոնք գիշերով քաղաք փոխադրուած էին գաղտնի դարմանուելու Ու երեւակայեց հսկայ բախում մը։ Ու անոր հոգեւարքը պանծացուց թուրքերու գերեզմաննոցին մէջ ակռաներովը քաշելով իր մարթին ին բլթակը երբ ջախջախուած ձեռքը մերժեր էր հնազանդիլ անոր կատաղութեան
Ու բարի աստուածարեալ լիճին եզերքներէն ուրկէ աւանդութիւնը մեր մէկ հայրապետը<ref>Ծնթ – Արիստակէս Լուսաւորիչին տղան Հայ գեղերը լիճին անունը փոխած էին ու զայն կը յորջորջէին «Ըռըստակէսի լիճ»։ Մինչեւ մօտ ժամանակները ցոյց կը տրուէին այն երանելի ու հաւատատար ծերունիները որոնք «աչօք բացօք» տեսած էին պատմական հայրապետը եզները առջին քշելով դէպի ոստանը լիճին միապաղաղ երեսին վրայէն ուր անոր ստուերը կրակի ոսկիի ջուրի պէս կը զատուէր լուծքին գորշ պատկերէն։</ref> Նիկիա կը ղրկէ ջուրերուն վրայէն իբր դաշտագետնի մը վրայէն<ref>ջնջում ստորակէտի</ref> լուծք մը եզ քշելով սկիզբ առաւ հայ գիւղերուն անորակելի խռովքը Թուրքերուն հետ լաւ դրացնութիւնը պատռեցաւ ու ինկաւ։ Առաջին զոհերը եղան մօտի գեղին երեք անտառապահները ալպանացի ու բարբարոս որոնք Հաճիին ոճիրին մէջ մտցուեցան առանց որ մաս ունեցած ըլլային ու մոխրացան իրենց հիւղակներուն մէջ։ Ինկան ու իրենց ոսկորներովն իսկ անհետացան երկու ոստիկաններ իրենց ձիովն ու զէն ու զարդովը որոնք գիշեր ատեն յանդգներ էին մօտենալու գեղին՝ քիչ մը աւելի քան արտօնուած սահմանը Ինկան արտին վրայ աշխատող ծերուկ մշակներ որոնք վերերը կիրճերուն մէջ սպաննուած հայերու փոխվրէժը կը տուժէին։ Ու օր-ցերեկով անյայտացաւ թուրք դրացի գեղին հոճան որուն դիակը՝ շերտ-շերտ մազէ տոպրակով մը դուրս նետեցին լիճին ալիքները։
Ու տարօրինակը հո՛ն էր որ ոչ ոք կար մէջտեղը շալկելու համար մեղքը այս ոճիրներուն։ Հարուստները առատ ու կասկածելի ապրողները անոնք որ թուրքերուն աշխատանքը կը գործածէին ու անոնց կիները կը վայելէին վախկոտ ցուցմունքներ ըրին առանց յստակ հասցէի։ Զօրաւոր էր սարսափը որ կը վարէր այս ձեռքերը։ Այդ ուժը սպաննեց մեծ խճուղիին վրայ Հաճիին ինկած տեղէն քիչ մը վար հարիւրապետ մը որ քննութեան համար մարդ ծեծած էր հայ գեղին մէջ ու հայհոյած անոնց կնիկներուն։ Սրտմտած ու խրատուած՝ կեդրոնը աճապարեց ու գործեց<ref>ջնջում ստորակէտի</ref> մինչեւ այդ օրը անսովոր կերպով մը։
Ծաղկազարդի Կիրակին ժամ երթալը տօնական է ու պարտաւորիչ թերեւս Զատիկէն աւելի։ Առաջին բաց պատարագն է որ կը խորհրդանշէ վերջապէս սառնամանիքէն ազատուած գարունը ու լոյսով ու ժպիտով կը զեղու գեղացիներուն հոգին։ Ամբոխը կը լեցնէ ընդարձակ սրահը քովնտի պահարանները ու կը յորդի բակէն դուրս ներսը տեղ չգտնելուն։ Դռնառաջքի հրապարակը ասեղ ձգես գետին չ՛իյնար։ Պատարագի զանգակէն անմիջապէս ետքը գոյժը տարածուեցաւ։ Գեղը անակնկալ կերպով կը պաշարուէր Բոշնաղբիւրի թաղէն։
Նորաշէն խճուղիէն (նոր ճամբէն) հեծեալներու եւ հետեւակներու բաւական մեծ թիւ մը խուժեց Աղբիւրին հրապարակը։ Առաջին անգամն էր որ ոստիկաններու այսքան խոշոր ջոկատ մը կը թափանցէր գոռոզ գեղէն ներս առանց գիւղապետին աւագերէցին ու Մաթոս վարժապետին առաջնորդութեան։ Սովորութիւն էր որ գեղ մտնելէ առաջ կառավարութեան կամ ռէժի ի ուժերը կանգ առնէին գեղէն դուրս Փլուկ աղբիւրին մօտ ու բանագնացներ իրողութիւնը հաղորդէին «առաջաւոր»ներուն։ Ծաղկազարդի առտուն այս զանցառութիւնը իմաստալից էր։ Գեղին լաւագոյն տղաքը «ժամ պահելու» պաշտօնով իրենց դիրքերը կը հսկէին եկեղեցին շրջապատող գլխաւոր տուներուն ներսը։ Ոսկիի ու արծաթի առատութիւնը այդ եկեղեցիին համբաւը տարեր էր չէրքէզ աւազակներու որոնք քանի մը անգամ մանաւանդ տաղաւարներու գիշերային արարողութեանց ատեն յարձակում փորձած ու ջախջախուած էին։ Աղբիւրին թաղը ամբարիշտ ու քաջ տարին հեղ մը ժամ կերթար մեծով ու պզտիկով Ծառզարդարի առտուն։ Ու պարապ էր թաղը։ Թուրքերը մօտէն գիտէին ամէն բան։
Աղբիւրին հրապարակը պզտիկ տղայ իսկ չէր խաղար այդ պահուն։ Քանի մը ծոցուոր հարսներ որոնց երկունքի օրերը շատ մօտ էին մանրուկ կը լուային գուռին կռթնցուցած իրենց սափորները։ Թարմ աղջիկներ գրեթէ նորահարս բոլորն ալ ճիտերնուն կախ հարսնութեան շարոցները որոնք կը դողային անոնց կուրծքէն ինկած դուրս ամէն մէկ շարժումի հետ շորերը աճըռելու ատեն։
Երիտասարդ սպայ մը ոսկեզօծ ուսանոցներով կարմիր երիզներու ճարտար յարդարումովը համազգեստին լազուարթը ցայտեցուցած՝ խթանեց իր ձին որ դեղին սանձին երկու քովերէն փրփուր նետելով գլուխը կէս մը հակած կը ծառանար իր առջեւի ոտքերուն վրայ ու ետեւի սմբակները մեծաշռինդ կը բախէր սալերուն։ Ան ունէր մէկ ձեռքին լարած ատրճանակը։ Ան չխօսեցաւ հարսներուն հետ որոնք սափորները պարապ ձգելով աճապարեցին խուսափիլ այդ վտանգաւոր մօտիկութենէն։ Բաւական տարիներէ ի վեր գեղը դադրած էր աղջիկ տալէ ատանկ ասպատակներու։ Բայց մեր պատմութիւնը թերեւս մեր մայրերուն արգանդէն իսկ փոխանցած է մեր աղջիկներուն այս անորակելի սարսափը։
Սպային նշանացի մէկ հրամանովը դէպի հրապարակ բացուող վեց փողոցներու բերանէն հինգական հոգինոց խումբեր մաուզէր նին սուինած անյայտ եղան տուներու նեղ գիծն ի վեր։ Փողոցները իրենց քիւերը իրարմէ կը զատէին հազիւ կանգուն մը երկինքով։ Մուտքին կը հսկէր մէկ ոստիկան։ Առաջնորդողները ետ կը մղէին պատահական տղաքը կիները հարսները լրբութեամբ հեշտանքով ու հայհոյելէն։ Ու հրացանի բուները զարնելով դուռներուն գնդակի սպառնալիքով կ՛արգիլէին պատուհաններուն բացուիլը եւ դուրս ելլելը ներսիններուն Վայրագ բարբարոս այս մարդերը հակառակ համազգեստին մեղմացումին պարզ այն պատճառով որ կեավուրին դէմ կը գտնուէին յուզիչ<ref>յուզիչ?</ref> ու վսեմ շեշտ մը կը գտնէին իրենց փոքրագոյն շարժումին ու արտայայտութեանց մէջ իսկ։ Ազատ լայն իրենց գնացքը կը կրկնապատկուէր այն արհամարհանքով զոր թուրքերը միշտ ունեցած են քրիստոնեային դէմ երբ անիկա անզօր ինկած է իրենց թաթին տակ։ Յետոյ դարերու այս արհամարհանքը տակաւին չէր փոխուած այն կանանչ ատելութեան որ ներարկուեցաւ աւելի ուշ թուրքերուն մէջ բացառաբար հայերուն դէմ։ Ու տակաւին այդ վայրագութիւնը չէր գազանացած ու վերածուած նոր ժամանակներու ամէնէն ստոր ու եղեռնական զգացումին։ Վասնզի ինչ որ տեսանք աւելի վերջը թրքական չէր մինակ։ Զինուորները՝ աւելի ըլլալով՝ զուարթ ու լիրբ կերեւային ու մանաւանդ գոհ անով որ յիսուն տարիէ ի վեր միւսլիւման գիւղերու հետ միշտ բախում ունեցող ու յաճախ յաղթական դուրս ելլող ու գոռոզ գեղը կ՛իյնար վերջապէս գարշապարին տակը իրենց մոյկերուն Այս գիտակցութիւնը կը ճառագայթէր անոնց երեսներէն ու կը զօրացնէր անոնց քայլերը։ Վտանգի տարտամ հեռանկարը որ արգիլուած սահմանը անցնելէն ետք շողացեր էր անոնց աչքերուն դէմը կը չքանար հիմա սա ամայի ու գրեթէ մեռած փողոցներուն լքումին մէջ։ Տրամադրելի ուժերով սպան բռնեց եօթներորդ փողոցը ան՝ որ ուրիշ երկու նեղլիկ գռիհներով ճիւղաւորուելէ ետք Զաքարենց տունը կը տանէր։
Գեղացին այսքան ընդարձակ շրջանակով՝ գործողութիւն մը դեռ չէր տեսած գեղին բուն մարմինին մէջ։ Անիկա բլուրէ բլուր ու ձորէ ձոր շարժումներէն կը հասկնար ու հողին ծփանքը գիտէր շահագործել։ Ու անոր դանակով յարձակողականը դասական ու անդիմադրելի գրոհը ճամի ներու հրապարակներուն վրայ՝ կը դիւրանար թուրք գիւղերուն դաշտային նկարագիրովը։ «Մէկ կողմէն մտնալ մէկալէն ելլալ»ը փորձառական անցեալով բացատրութիւն մըն է ու այն օրերուն՝ հասկնալի։
Յարձակողը աջ ու ձախ կը փարտէր իր երկու կանգուննոց դանակը կը պատռէր մարդերու շղթան ու կը վազէր գիւղէն դուրս ապաստան փնտռելով բնական ցցունքի մը ետին Այն ատեն անիկա անմատչելի էր ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref>։ Հո՞ս։ Ու ռէժի ի դէտերը<ref>տէրերը սրբագրուած՝ դէտերը</ref> լեղապատառ փախցնող չավուշ կնիկները ու ռէժի ի ջոկատները հովտային յարձակումներու ընթացքին ջարդուփշուր քայքայող այինկաճի էֆէ ները չէին կրնար խելամտիլ գործելու այս կերպին։ Ու տուներուն ներսէն պատուհաններու ճեղքերէն կը նայէին սպային ետեւէն որ կ՛առաջանար առանց ձիէն իջնելու
Այսպէս մռայլ ամրապէս ոտքերովը ասպանդակած իր ձիուն կողերը սպան անցաւ պզտիկ զառիվերը ուրկէ վեր փոքր սարահարթ մը գեղին ամէնէն հին ու նեղ մասը կը տանի։ Հնամենի տուներ մէջ-մէջի կոշկոռոտ ու բազմանկիւն ցայտուածքներով բացուածքներով խիստ սպառնացայտ ու թուրքի դէմքին չափ մռայլ՝ պարտաւորեցին հեծեալը իջնել երիվարէն որ վտանգի հոտ առնող անասունի մը նման յամառեցաւ չքալել<ref>քալել սրբագրուած՝ չքալել</ref> ու ետ-ետ կ՛ընկրկէր սպառնալով վրայէն նետել ձիաւորը։ Միւսները օրինակեցին պետին շարժումը։ Այն ատեն սպային անմիջապէս մօտիկը տեսան ծեր ոստիկան մը գեղին շատ ծանօթ ու բարեկամներ ալ համրող։ Անոնք կը խօսէին կամաց բառերով։
Խումբը կանգ առաւ Զաքարենց տունէն քիչ հեռու։ Ու ցրուեցաւ ակնթարթի մէջ։ Ծերուկ ոստիկանը գոհունակ ու զուսպ՝ ոլորեց պեխերը սպային յառելով իր հին եւ ուռեցւորած աչքերը։ Յայտնի էր թէ պաշարումը կը քալէր անոր պատրաստած ծրագրին վրայէն Զինուորներէն մաս մը տունին արեւելքը առանձին գմբէթուող փուռի մը ետեւ դիրք բռնեց։ Այդ զգուշութիւնը կ՛արգիլէր պատուհանէն ցատկում մը խուսելու համար զուգահեռ փողոցին մէջ։ Ուրիշ մաս մը շատ աւելի ստուարաթիւ շրջառիկ աղեղով մը զոյգ-զոյգ գնաց տեղաւորուելու ցանկապատին դուրսի եզերքները որով կը զատուէին տունին փոքր պարտէզը եւ թթաստաններու համբաւաւոր դար[ա]տափը գեղին ամէնէն խիտ ծառաստաններէն մէկը ուր հասնող մը մինակը կրնար դէմ դնել յիսուն հոգիի։ Ան կը յանգի գերեզմանի բլուրին անկէ ալ մեծ անտառին։ Ոստիկանները փորձառութեամբ կը ճանչնա[յի]ն<ref>կը ճանչնան սրբագրուած՝ կը ճանչնային</ref> դիրքին կարեւորութիւնը։ Քանի անգամ անոնց ձեռքէն կալանաւորը փախած ու այդ թաւուտներէն ազատած է իրենց հետապնդումէն։
Տանը կռնակէն այսպէս ամրացած սպան կը կտրէր Զաքարին նահանջի ամէնէն բնական գիծը նոյն ատեն տունը կ՛առնէր իր կրակին անվրէպ ճնշումին տակ քսանէ աւելի հրափողերու ապահով համազարկովը։ Տունը ազատ էր հարաւէն վասնզի տանիքները իրար կը շարունակեն ու ցածնալով կը յանգին մայր պողոտային։ Այս կարգադրութիւններէն ետք ինչ որ կը մնար տրամադրելի ուժ խուժեց դէպի դուռը Այս ամէնը կատարուեցաւ այնքան բնական այնքան անվարան որ տուներէն հետեւողները կասկածեցան վրան-բաց<ref>յաւելում միացման գծիկի</ref> դաւադրութեան մը վրայ։ Ծերունի մը չկրցաւ զսպել իր բարձրաձայն հայհոյանքը ծերուկ Ալիին հայախօս ու ընտանի գեղին որ աղբօր պէս ապրեր էր Զաքարին հետ ու քանի՜-քանի՜ անգամ նստած անոր սեղանին։ Ուրիշ մը կոյր կնիկ իր ճարտար ու անուանի տրամաբանութիւնը կը գործածէր եռանդուն ու հաւատաւոր բարձրաձայն համոզելու համար սագերու երամակը<ref>համոզելու համար սագերու երամակը?</ref> Հայրապենց մատին վրայ Այդ ընտանիքէն ի՞նչ չէին կրնար չսպասել։
— Աստուծոյ խշումին գան – կ՛անիծէր ու կը հայհոյէր։
Դէպքերը ցոյց տուին թէ անիրաւ էր կոյր պառաւին ենթադրութիւնը
Սպան նախքան աղխը ափ առնելը մօտի բոլոր տուներուն առջեւ ծունկի նստեցուց զոյգ-զոյգ ոստիկան նշանի կեցուածքով։ Խիստ ու բացարձակ՝ պատուէր տուաւ անոնց կրակել անպատճառ ու անմիջապէս՝ ամէն դուռի ու պատուհանի որ պիտի բացուէր Ու հատ–հատ բարձր-բարձր անիկա մունետիկի մը նման երկրորդեց իր հրամանը որպէսզի «չլսող մէկը չմնայ»։ Անփորձ երիտասարդը կը կարմրէր իր ձայնին ճիգէն Բայց իր ատելութիւնը կը լուսաւորէր ու կը գեղեցկացնէր զինքը։ Ամէն կողմէ ինքզինքը ապահով զգալէ ետք հրճուանքով ու կատաղի ափ առաւ դուռին աղխը ու վահանի մը պէս գոգաւոր պղնձէ տախտակին վրայ երեք անգամ տիրաբար հնչեցուց թուճէ հսկայ ուռնակը։ Լուռ թաղին մէջ հաւերը ամէնէն առաջ արձագանգ տուին հսկայ կարկաչիւնով մը։ Ոչ մէկ մարդկային ձայն՝ դիմաւորելու համար այդ ամբարտաւան ու մետաղ հրաւէրը։
Զաքարը տունն էր առտուն առջի գիշերը դարձած իր արշաւանքէն։ Ամսուան մօտ տեւեր էր անոր բացակայութիւնը։ Ու նմանը չտեսնուած գործեր կը պատմուէին անոր ըրածներուն մէջ։ Ինչպէ՞ս գիտէին թուրքերը այդ ամէնը։ Կը մտմտար թաղեցին ու կը վախնար անոր արեւուն։
— Հէյ վա՜խ մեղք եղաւ տղուն – փսփսաց երկու տուն վար դրացի Տէլի–Հաճին որ կուրացած անդամալոյծ օճախին անկիւնէն իր ականջովը հետեւեր էր պաշարման մանրամասնութիւններուն Տարիներով դանակ փարտած պաշարած ու պաշարուած՝ ան հասկցաւ իմաստը սպային կարգադրութիւններուն։ Ու Զաքարէն առաջ խորհեցաւ տանիքներու շահագործումին։ Ուրախ էր թուրքին կարճմտութեանը վրայ։
— Մէկ տախտակնին պակաս է – մտմտաց լսելի ձայնով։ Մտքէն անցուց պոռալ յիշեցնելու համար Զաքարին «կղմինտրներուն ճամբան» բայց անդրադարձաւ կեավուր Ալիին ներկայութեանը։ Ատկէ զատ գաղտնիք չէր որ Վանի կողմերէն հայերէն հասկցող քիւրտեր մտած էին ոստիկաններու կազմին մէջ։ Ու մէկէն արթնցաւ իր մէջ վստահութիւնը անուանի երիտասարդին վրայ։
— Տղայ չէ եա – կրկին մտմտաց ու Աստուծոյ զօրութեանը յանձնեց անոր բախտը։ Նշանաւոր ոճրագործը որուն շահատակութիւնները վար չէին մնար Հայրապենց գայթակղութիւններէն տասը տարիէ ի վեր ապաշխարանք կ՛ընէր իր օճախին անկիւնէն չզատուելով ու մեծ չիպուխին ծուխը անդուլ խունկի մը պէս կ՚առաքէր սատանաներուն աչքի տունին։
Զաքարենց տունը փողոցին ներսօքն էր քիչ մը զատուելով անկէ մեծ բակով մը որուն ճակատին առանձին իր կազմածովը առանձին իր տանիքովը կը կեցնէր սայվան ը որ գաւիթը կը հովանաւորէ ու կ՚երկարի երբեմն մայր շէնքին մինչեւ մարմինը։ Հսկայական հինաւուրց տխուր էր դուռը անոնցմէ որոնք ա՛լ քիչնալու վրայ էին ու կը պատմէին գեղին աստիճանական աղքատացումը։ Ուղտեր ներս առնելու համար այդպէս խոշոր կառուցուած՝ անոնք կը մնային տակաւին հոս ու հոն ցանցառ ու լքուն իբր վերջին յիշատակարանը ատենին մեծահարուստ ու ընչեղ տուներու։
Դուռին առջեւ սպասող մը չէր կրնար բան տեսնել ներսի կարգադրութիւններէն։ Մինչ գիւղացիի զգուշաւորութիւն մը տանը բարձրերէն պզտիկ ծակ մը կովի աչքի մը պէս զետեղեր էր պատերուն խորը ու դռնառաջքը կը պահէր ներսիններուն նայուածքին տակ։ Հոն յայտնուեցաւ ու ջնջուեցաւ իսկոյն կնոջ մը գլուխը։
Սպան նեղուած լռութենէն երկրորդեց իր զարկերը աւելի ուժգին ու ջղայնոտ։
Ներսէն կնիկի ձայն մը՝
— Ո՞վ է։
— Բա՛ց – պատասխանեց թուրքը զուսպ ու յստակ իշխողի այն շեշտով զոր մինչեւ կատղեցնող արհամարհանքը հասցնել թուրքերը միայն այնքան լաւ գիտեն։ Նոյն վայրկեանին իսկ քովնտի տուներէն ու բակերուն խորերէն կիներու նշանացի աղմկոտ խօսքերը հասան Զաքարին որ փոքրադիր լուսամուտէն դուրսը կը զննէր։
Կռիւի մարդ առաջին իսկ ակնարկով հասկցաւ շղթային իմաստն ու պարունակը Փողոցը մինչեւ մայր պողոտան բռնուած էր անկասկած ոստիկաններէն։ Նետուեցաւ ետ տան յետսակողմեան դիրքերուն քննութեան Անոնք ալ բռնուած էին Փուռին տակօքը ան նշմարեց կրկին ոստիկաններուն կարմիր ֆէսերը։ Ու շուարեցաւ Այն ատեն կռիւի մէջ եռանդուններուն բայց անփորձներուն յաճախ այցելող մտածումը եկաւ ու անցաւ իր ուղեղէն բանալ դուռը ու հրացանը պարպելէն խուժել դուրս։ Տղոց մէջ ներելի այս խենթութիւնը դառն քմծիծաղ բերաւ իրեն այդ բացառիկ վայրկեաններուն։
Անդրադարձաւ անոր անկարելիութեան։ Միս–մինակը լուս աչքով դիրքով շրջապատուած ու կրակելու պատրաստ մարդոց վրայ խոյանալու այս մտածումը ծիծաղելի վախկոտութիւն մըն էր անձնատուր ըլլալու ուռուցիկ ձեւ մը։ Յետոյ այս մտածումն ալ կրկին քաշուեցաւ իր երեսներէն ու աչքերէն որոնք գրաւուեցան վախի մօտ բանով մը։ Այս վարանքը փոխանցուեցաւ իր միւս անդամներուն որոնք ջղաձգական ու անգիտակից պրկումներով կը թօթուըւէին։ Յետոյ այս ցնցումները աւելցան իր տկարութեան զգացումին։
Քոյրը ծունկերուն ինկաւ ու պաղատագին հրաւիրենց զինքը անձնատուր ըլլալու
— Ի՞նչ ես ըրած։ Սատկեցուցածիդ ո՞տքը կ՛երերայ – աւելցուց անիկա անմեղ վստահութեամբ մը զոր իր համոզումը կու տար իր նախադասութեան։ Եղբայրը մատ չունէր Հաճիին սպանութեան մէջ։
Քրոջը այս թելադրութիւնը ունեցաւ ճիշդ հակառակ ազդեցութիւն։ Ան գտաւ ինքզինքը կնիկի այդ ձայնէն ամչնալով ու տէրն էր իր արիւնին։ Ու խորհեցաւ ուրիշ ուղղութեամբ Ան լաւ գիտէր թէ թուրքին ծեծէն ազատողը ամէնէն բախտաւոր պարագային իսկ որ նոյնը չէր հոս թուրքին բանտէն յետոյ կ՛ենթարկուէր գեղին քամահրանքին ու կանուխ թէ ուշ կը մղուէր չափուելու նորելուկ տղոց հետ որոնք այնքան անհամբեր են կազմուած անուններ տապալելու փառասիրութեան մէջ։ Օրուան մը բանտը բաւ էր իր համբաւին հետախաղաղ կորուստին։ Ու մէկէն կեցաւ հետեւելէ այս միտքերուն։ Քովնտի պատուհանէ մը տանիքը կը թելադրուէր իրեն։ Փրկութեան լաստն էր ատիկա։ Ինչո՞ւ չէր խորհած Իր վարանքը ջնջուեցաւ բոլորովին։ Շատ պայծառ յօրինուածքի մը մէջ մտքին ներկայացաւ նման կռիւ մը երբ պզտիկ էր ինք ու պաշարողը տանիքներու ճամբով փախած էր ռէժի ի ուժերուն օղակէն։ Շղթային տկար կէտը գտած էր։ Այս գիտակցումը իրեն դարձուց իր արիութիւնն ու գեղեցկութիւնը։ Էրիկ մարդու կարծր բայց աղուոր շարժումով մը մէկդի ըրաւ ծունկերէն քոյրը։ Յետոյ երկվայրկեանի արագութեամբ գծեց կատարուելիք գործողութեանց գնացքը։ Ու ամրացաւ խաղաղեցաւ անոր դէմքը։ Այդ պահուն անոր երեսին նայող մը պիտի հասկնար թէ մարդիկ ինչպէս զինուոր ոճրագործ զօրապետ կը ծնին
Սպան երրորդեց զարկը այս անգամ երկարուն լիրբ ու թուրք շեշտովը գերագրգռուած մարդու Ձայնը կը խեղդէր իր մէջ զինուորներուն մրմռուքը Կին մը պոռաց ու ախոռի կենդանիներ ձայնակցեցան իրարու պղինձ զարկին յաջորդող դաժան լռութեան մէջ։
Զաքար բացած էր արդէն գաղտնի պահարանը։ Շատ արագ իր հաստ մէջքին մէջ մխրճեց չորս ատրճանակ չորսն ալ լեցուն։ Նոյնքան ափ ալ փամփուշտ։ Յետոյ լուսամուտէն հանելով ատրճանակին փողը՝ իրարու ետեւէ արձակեց վեց հարուած։ Խոշոր աղմուկը այս նախնական զէնքին<ref>շէնքին սրբագրուած՝ զէնքին</ref> խաղաղ գիւղին վրայ գոռաց այլանդակ ու տօնական այն խուճապը<ref>գոռաց խուճապը?</ref> որ մեր ցեղինը եղաւ ով գիտէ քանի դար։ Զաքարին հարուածներուն պատասխանեցին հարիւրաւոր ուրիշներ։ Զինուորներուն համազարկն էր չոր պզտիկ բայց իր տեւողութեամբը բռնուածքովը տիրական անընդհատ ու երկիւղալի ըլլալէ աւելի նեղող։
Ընդհարումը սկսած էր։ Թուրքերը պատրաստուած էին։ Զինուորները փակցուցին իրենց մարմինները դուռներու սաքուին ու իրենց դիրքերու շրթներուն։ Հարուածները կը մեկնէին ու կը մեկնէին։ Սպան հրաման տուած էր դուռը խորտակելու ու իր ատրճանակովը կը ծեծէր խոշոր գամերը Անկէ քսան քայլ վար ձիերը՝ կռիւի հոտ առած կը ծառանային ու կը ջանային վազել ու նեղ անցքը փողոցին կ՛արգիլէր անոնց շրջանումները։ Ու իրարու մտած իրենց սուր խրխինջովը կը կոտրտէին խոշոր սալերը ճամբուն իրենց պայտերը կրակի անձրեւի մը մէջէն<ref>ջնջում ստորակէտի</ref> ծեծելով ու ծեծելով
Մէկ վայրկեանի մէջ պարպուեցաւ եկեղեցին Առջի տպաւորութիւնը կողոպուտի ընթացիկ դէպք մը պիտի ըլլար եկեղեցիին վրայ եթէ Մավոնը լուրը հասցուցած չըլլար Զաքարին բարեկամներուն որոնք «ժամ կը պահէին»։ Գեղին եկեղեցին իր անհամար ու թանկարժէք զարդերովը մեծ մասը զուտ ոսկի ու արծաթ ախորժակը գրգռած էր տասնէ աւելի անգամներ ասպատակ խումբերու որոնք միշտ ետ կը մղուէին քանի մը վիրաւոր ու մեռել զոհ տալով։ Երկու տարի առաջ անոնք դիմած էին խորամանկ միջոցի մը ու զինուորի նման համազգեստաւոր՝ պաշտօնական ձեւակերպութիւնով ու մուխթարով թափանցած գեղէն ներս։ Բայց եկեղեցիին վրայ յարձակման իրենց ծրագիրը չէին կրցած գործադրել արգիլուելով պահակներուն հոտառութենէն։
Գեղացին խուժեց դէպի Զաքարենց թաղը Աճապարող մասը կը կազմէին երիտասարդները որոնք «պարապ մէջք» չունէին արդէն։ Արգիլուելով ոստիկաններէն որոնք ձիերուն վրայ աղմկոտ ու հերոս՝ ետ կը մղէին կիներ[ն] ու մէջ-մարդերը<ref>կիներու մէջ մարդերը սրբագրուած՝ կիներն ու մէջ-մարդերը?</ref> տղաքը շեղեցան ուղիղ փողոցէն ու թափանցեցին քովնտի ծուռումուռ գաւիթները<ref>գաւիթները? գռիհները?</ref>։ Ու պարտէզէ պարտէզ ցատկելով հասան ընդհարումի մարզը Անսալով իրենց վարժութիւններուն անոնք հեռուէն շատ ընդարձակ կորագիծով մը պաշարեցին պաշարուած թաղերը։ Մարդկային միսի գրեթէ չընդմիջուող այս շղթան հակառակ իր կրաւորական չըսելու համար անտարբեր երեւոյթին զուտ զանգուածի իր ճնշումովը վճռական ազդեցութիւն ունէր կռիւներու ընթացքին վրայ։ Անոր աւելցած էին պողոտայէն աւլուած կիներն ալ որոնց ճիչերը հայհուչն ու անէծքը կը կրկնապատկէին ճնշումին տարողութիւնը։
Սովորութիւն էր որ առաջին հրազէններուն այս ամբոխը ատենի մը համար պահէր ինքզինքը դիտէր ու չմիջամտէր։ Բայց շատ շուտով կը կորսնցնէր այդ հաւասարակշռութիւնը։ Ու զսպուած անգործութենէն կ՚անցնէր յիմար տարերային յարձակումին երբ արիւնը հոսէր ու զգացումը ծնողքի զաւկի ազգականի զգացումը խառնուէր բնածին խռովքին քաջութեան հետ որ նոյնն է կիներուն թէ այրերուն մօտ վտանգներու կամ կիրքերու ալիքին մէջ։
Ու բազմութիւնը կը սեւնար կը գունաւորուէր մինչեւ գերեզմանին բլուրը լեցնելով թթաստաններուն բոլոր բացատները քայլ-քայլ ցածցնելով իր անհուն աղեղը դէպի Զաքարենց տունը։ Անիկա տակաւին հեռու էր այն անկարող կատաղութենէն որով պիտի կրծէր իր հոգին իր աղիքները<ref>միջակէտ սրբագրուած՝ ստորակէտ</ref> տասնհինգ-քսան տարի ետք երբ հայկական սարսափներէն ետք հոգեպէս նուաճուած գեղացին անխօս ու գլուխը կախ պիտի արձանանար<ref>արժանանար սրբագրուած՝ արձանանար</ref> թափթփած ոստիկանի մը անցքին հանդուրժելով անոր անորակելի կայսրութիւնը գեղին սալերուն վրայ տուներէն ներս անոր թուքն ու նախատինքը ու պիտի չշարժէր։ Այս պատմութեան օրերուն ան կը կռուէր կը սիրէր կռուիլ։
Զաքարենց պատուհանները արդէն ծակծկուած էին։ Մաուզէր ի գնդակները առանց ապակիները խորտակելու մաղի պէս կը բանէին՝ զանոնք։ Ու համազարկը կը շարունակուէր քիւերուն պատերուն տան բոլոր մասերուն վրայ։ Բայց դուռը կը դիմանար Սպան պարտք տեսած էր զգուշանալու։ Ներսէն իր ոտքերուն սղմուած խոշոր գնդակ մը վախցուց զինքը
Զաքար արիւնը հանդարտ ու բոլորովին տէր ինքն իրեն շարժական պզտիկ սանդուխ դրաւ այն կէտին ուրկէ տանիքը կը բարձրանան։ Շեղակի սահեցնելով վերցուց զինկապատ տախտակը որ այդ մուտքը կը պատսպարէ անձրեւներէն։ Տանիքն էր։ Հոնկէ անիկա տեսանելի չէր վարիններուն։ Բայց իր երեւումը ընդունուեցաւ բացի շղթայէն<ref>յաւելում ստորակէտի</ref> միահամուռ բացագանչութիւններով։ Կիներն ու տղաքը կը պոռային ու անոնց ձայնին մէջ յաղթական ա՛յն շեշտը՝ որ կռիւներուն վրայ այնքան վճռական դեր ունի։ Այս իրարանցումը վայրկեան մը գրաւեց զինուորներուն ուշադրութիւնը որոնք դադրեցուցին համազարկը ու անձնապաշտպանութեան բնազդով մը սկսան նայիլ աջ ու ձախ վեր ու վար։ Անոնք չէին հասկնար ձեռքի նշանները հեռուն դղրդացող ամբոխին։ Այնքան անգամներ լսուած խոշորցուած չափազանցուած պատմութիւնը գեղացի կնիկներու յարձակումին՝ ինքնաբերաբար ներկայացաւ զինուորներու մտքին։ Գեղը համբաւ ունէր։ Զինուորները այդ տարտամ վախին մէջ կորսնցուցած իրենց շարժումներուն լիութիւնը կամաց նստեցան կրունկներնուն վրայ յետոյ ետ–ետ ք[ա]շուելով ամրացուցին իրենց կռնակները դուռներուն։ Ուրկէ՞ կը վախնային։ Տեսա՞ծ էին տանիքի փախստականը։ Ամէնէն եղկելին ատոնց մէջ սպան էր սակայն որ տժգոյն շուարած կը փարտէր զլուխը զոյգ ուսերուն ուղղութեամբը ու թափանցել կը ջանար ձայներուն ու նշաններուն իմաստին։ Անոնք որ ցանկապատին տակը դիրք բռնած էին կը նեղուէին բոլորէն աւելի վասնզի իրենց կռնակէն ենթարկուած էին բլուրէն վար ալիք–ալիք մօտեցող մարդերուն ճնշումին։ Թիւը թուղթի վրայ անիմաստ՝ կռիւի մէջ կը հագնի իր ամբողջ կշիռը
Տանիքին վրայէն կատուի մը զգուշութիւններովը որոնք<ref>որ սրբագրուած՝ որոնք</ref> անիմաստ էին այսքան աղմուկի ընթացքին Զաքար գտաւ տանիքներուն ողնասիւնի գերանը։ Ձեռքը տարաւ շրթներուն ու միւս ձեռքովը հրամայեց հանդարտութիւն։ Յետոյ մեծ ճարտարութեամբ առանց կղմ ինտր մը կոտրելու յառաջացաւ հակ մակարդակէն դէպի միւս տանիքը։ Ատով անիկա կը բռնէր վար մեծ պողոտան իջնող գիծը։ Անոր այս որոշումը անըմբռնելի էր շատ շատերուն։ Բայց բոլոր տանիքներէն լուսամուտները անձայն բացուեցան զինքը ներս առնելու համար։ Կը խորհէին պահել զինքը ախոռներու ու մառաններու մէջ։ Հրամայեց անոնց գոցել ծակերը ու կը ցատկէր տանիքէ տանիք դիւրութեամբ ու առանց վնաս տալու։ Զարմանալի էին այդ ահագին երիտասարդին վրայ՝ սա թեթեւ ոտքը շարժումի ճկունութիւնը։
Համազարկը վերսկսաւ։ Զինուորներու վախը տեղափոխուած էր։ Անոնք վերջապէս կը հասկնային իրենց գլխուն վերեւ կատարուածը։ Անոնք կրակի տակ առին քիւերը։ Նոյն ատեն սպան բան մը ըրած ըլլալու համար հրամայեց խորտակել դուռը որ կը շարունակէր դիմադրել ու մեծաղաղակ կը տքար զինուորներուն ծեծին տակ։
Քսանէ աւելի տանիքներ կ՚իջնային մարդու հասակի մը չափովը իրարու ետեւէ։ Վերջին պողոտային վրայ կը հատնէր<ref>կը հատնէր? կը հասնէր?</ref> բլուրին կողմէ ամբոխը որ աչքէ կորսնցնելով երիտասարդը երեւակայեց մութ ու տխուր բաներ։ Մէկը իբր թէ տեսած էր անոր զարնուիլը։ Այդ անստուգութիւնը՝ միացած հրացաններուն անընդհատ սուլումին աճեցուց ամբոխին յուզումը։ Ձայներ՝
— Ի՛նչ կեցեր էք կրա՛կ կրա՛կ – կը ճուային։
Բայց ոչ ոք կը համարձակէր սկսիլ այդ կրակը։ Զգուշութիւն վախկոտութիւն կամ բնական անշարժութիւն ամբոխը դժուար կը խլրտի։ Ատոր համար է որ զայն վարողները քիչ են։ Գեղին մէջ անիկա միշտ գոհ է երբ առանց արիւնի փակուին այս ընդհարումները։ Ու այդ կատաղութեան մէջէն շատ բնական ու ունկնդրելի ձեւով մը ծերունի մը փսփսաց բայց զայն լսեցին բոլորն ալ՝
— Փախողին մարը չէ լացեր
Ու ամբոխը կը քալէր դանդաղ առանց հրմշտուքի ծանր ու սպառնագին։ Հիմա անոր մէջ կիները մեծամասնութիւն կը կազմէին։ Կային որ արդէն սանտալները հանած իրենց ոտքէն՝ կը ճօճէին օդին մէջ։ Ու անոնց ձայնը կը տիրէր ու կ՛աւելնար համազարկէն։
Ասդին վերջընթեր տանիքին լուսամուտէն ներս սահեցաւ Զաքարը։ Աւագենց տունն էր ատիկա։ Բարեկամ ընտանիք մը։ Այրերը եկեղեցին էին ու պաշարումին պատճառով չէին կրցած հասնիլ տուն Դադէն Մէրը ծունկերը ծեծելով կու լար։ Օտարին տղուն վրայ այս աղապատանքը այդ օրերուն նշմարելի առաքինութիւն մը չէր<ref>նշմարելի առաքինութիւն մը չէր?</ref>։ Ու մահուընէ փախչող մը պատսպարելու դժուար արուեստը մեր ցեղը գիտէր շատ դարեր առաջ։ Նոր հարս մը մունջ հիացումով ու արցունքով կը նայէր անհոգ երիտասարդին որ ատրճանակները կը շարէր գօտիին փաթին փամփուշտները հատիկ–հատիկ զննելով։
Հրացանաձգութիւնը կը շարունակուէր դուրսը։ Մաուզէր ին այդ ճմռկուած ու շնչատ աղաղակը կատակի երանգ մը կը նետէր բախումին եղերականութեանը վրայ
Դէպի Օննեմենց տունը որ պողոտան կ՛եզերէր կանգուննոց բացուածք մը կը զատէր երկու բնակարանները։ Նման անցքեր անձրեւներու ջուրերը բաշխելու համար սովորութիւն դարձած են։ Յետոյ տուներու այդ մեռած երեսներուն կը զետեղուին լուացարանները<ref>լուացարանները? լուացուածները?</ref> որոնց ճակատէն լոյսի ծակ մը երկու տուները յարաբերութեան մէջ կը դնէ։ Անիկա պզտիկ է մարդոց մուտքը արտօնելու համար բայց փոխ հաց աղ աման ուտելիք անկէ կ՚առնուին ու կը տրուին։
— Օննեմ – ձայնեց Զաքարը գլուխը հազիւ դուրս հանած ծակէն։
— Համմէ – փսփսաց Օննեմին հայրը մեծ Օննեմը որ ա'լ ծերացած՝<ref>յաւելում բութի</ref> տուն կը պահէր ու քիչ-քիչ կնիկ կը դառնար։ Թոռներուն ձայնը բռներ էր բակը։ Կու լային ո՛րը վարէն ո՛րը սանդուխի զլուխներէն ու կը շուարեցնէին հաւերը որոնք կը պոռային իրենց բոլոր յիմար հետաքրքրութեամբը։
— Քանի՞ հոգի կայ դուրսը։
— Կեցի կտոր մը։
Ծերունին անյայտացաւ։ Զաքարը բերել տուած էր ախոռէն ջորիին չուանը ամրացուցած սրահի հաստ գերանին։ Կը գուշակուէր այդ պատրաստութիւններէն թէ երիտասարդը պիտի սահէր դէպի նեղ անցքը։ Անկէ անդի՞ն։
— Դուռին տակ՝ երկու մէկ ալ՝ աղբիւրին դին։
Ու քաշուեցաւ Չուանը ձեռքին մէջ պաղեցաւ տղուն։ Ան շատ լաւ կը ճանչնար անցքին երկու բերանները որոնցմէ մէկը կողմնակի փողոցը կը փակէր հաւնոցի մը երկար ու բարձր կազմածովը։ Միւսին՝ կը կուրանար<ref>կը կուրանար?</ref> շատոնց բանելէ դադրած խանութ մը ուր աշխատած էին հանգիստ գործի մը կապել կրակի կտոր Օննեմը որ ամիս անգամ չէր անցուցած այդ մարդու հաւնոցին մէջ ու դարձած իր արկածներուն։
Պէտք էր ամրանալ այդ խանութին մէջ որուն փեղկը արդէն խարխուլ մէկ հարուածով կարելի էր գետին նետել ու իյնալ զինուորներուն կռնակին։ Անգամ մը փողոց ելլելէ ետքը պիտի կրակէր անխնայ ու արագ ու զինուորները իրենց փողոցն ի վեր քշելէ ետք ինք պիտի մխուէր հանդիպակաց փողոցը որ գեղէն դուրս կը տանէր զինքը։ Փախուստի այս ձեւը իր փառքի բաժինովը յաղթանակ մը կ՛ըլլար ու երիտասարդին անունը կը փրկէր։
Չուանը երկարեց։ Լրջութեամբ ամրացուց գօտին ու կատուի մը նման փաթթուեցաւ չուանին երկու ձեռքերովը զգուշանալով մէջքէն։ Իր ոտքերովը ան կը շահագործէր պատին անհարթութիւնները։ Էջ[ք]ը տեղի ունեցաւ առանց անպատեհութեան։ Երկու շարժումով անջատեց խանութին կռնակ ծառայող դռնակը ու կը պատրաստուէր ներս մտնելու երբ անկէ երեւաց հասակը Հայրապենց Հաճի Անդրանիկին մեռնողին եղբայրը։ Լուրջ վճռական զինուած մինչեւ եղունգները։ Իրարու նայեցան թշնամիի նման։ Բայց անոնց ձեռքերը չունեցան բնազդական ու եղերական շարժումներ։ Ու չէին խօսեր։ Զոյգ տուներէն կիները սարսափով տեսան այս ճակատումը ու պոռացին սրտառուչ ու երկարուն
— Տէ՛ր դուն դէմ բեր ձեռքդ։
Ճգնաժամային այս աղերսը լսեցին երկուքն ալ։ Անկարելի էր Զաքարին համար ըմբռնել<ref>ըմբռնելու սրբագրուած՝ ըմբռնել</ref> անոր ներկայութիւնը ճիշդ այդ կէտին վրայ։ Ի՞նչ գործ ունէր հոս։ Ե՞րբ եկած էր։ Այս հարցումները պղտորեցին իր հանդարտ սիրտը։ Իրեն համար դիւրին էր այդ տարիքը առած մարդը երկուքի ծալել ու խղդել առանց կոկորդէն ճիչ մը իսկ փախցնելու։ Բայց տպաւորիչ էր Հաճի Անդրանիկին խաղաղ կեցուածքը։ Ու քաղցրութիւն պատկառանք կար անոր արդէն սիրելի կերպարանքին վրայ Ալեւորած բայց առոյգ Հաճին իր երիտասարդութեան լուսապսակը անաղարտ էր պահեր ու մինչեւ այս ժամը ոչ մէկը անոր ծունկը կամ կռնակը գետին էր բերած։ Ան ալ պայմանադրական կռիւը մղեր էր թուրքին դէմ։ Չէրքէզներուն հետ չափուած ու վէրք ստացած։ Բայց պսակին հետ անիկա քաշուեր էր կրկէսէն ու տարին հեղ մը միայն կ՚ելլէր խոզի անդիմադրելի որսորդութեան։ Մէկ անգամ փեսայութենէն ասդին տեսած էին զայն տասը տարի առաջ երբ երեք ընկերներով ջարդուփշուր էր ըրած ասպատակներու նշանաւոր խումբ մը։ Այն ատեն անոր քաջութիւնը մօտիկը դրած էին Հաճի Ստեփանին։
— Հայրապենց արունն է – վճռեր էր գեղացին ու կը սիրէր այս պատուական մարդը։
Անիկա այդ առտուն ժամ չէր գացած ու Օննեմին հետ եկած էր «հիներէն» քանի մը բերան բան պատմել տալու Օննեմին որ գեղին ամէնէն համով շրթունքները ունէր ու թարմացնող երեւակայութիւն Կրնար կէս դար առաջուան դէմքերն ու դէպքերը աչքիդ առջեւ բերել հիմա տեսնուածի նման։ Ու երկուքն ալ անակնկալի եկած էին պաշարումէն։ Զաքար չէր գիտեր թէ ինչպէս Հաճին առաջին իսկ վայրկեանին զրահուած էր տան բոլոր պահեստի զէնքերով։ Թէ՝ ինչպէս սաստած էր Օննեմը երբ Զաքարին անունը նետեր էր մէջտեղ։ Ու իջեր խանութին մէջ պատրաստ անկէ խոյանալու դուրս դէպքերուն ցոյց տալիք ուղղութեանը վրայ։
— Երկուքս չե՞նք օգտեր։
Հանդարտ առանց յաւակնութեան արտասանուած այս բառերուն վարժութիւնը տպաւորեց յուզուած երիտասարդը մինչեւ աղիքներուն խորը։ Չկրցաւ մէկէն ի մէկ հասկնալ անոնց որոշ իմաստը։ Այնքան դուրս էին ատոնք իր սպասումէն։ Ու այնքան իրական՝ սակայն իրեն պէս կռիւի ասպետի մը մտքին մէջ։ Չէ՞ որ ինք մինակը ճեղքեր էր այս խումբին չափ ուրիշ շղթայ մը։ Այնպէս որ՝ իր միտքը քիչ առաջ ամրապէս գրաւող պատկերներուն հպատակելով քան թէ անմիջական իրականութեան՝ պատասխանեց՝
— Անոնց հետ չէ՞ք որ։
Իրաւ ալ անոր մտքին մէջ արեւի պէս յստակ էր այս յարձակումին զսպանակը։ Հայրապենց գերդաստանէն ամէն բան սպասելի էր միշտ։ Ու եթէ քիչ առաջ չէր խղդած զայն իրենց ճակատ-ճակատի<ref>յաւելում միացման գծիկի</ref> գալուն ատիկա արդիւնքն էր իր վարժութիւններուն։ Ոչ ոքի վրայ անիկա առաջին անգամ ձեռք չէր վերցուցած։ Ու իր նախադասութիւնը իր լռին համոզումը կ՚արտաբերէր։
Հաճին չառնուեցաւ սակայն։ Արդարացուց միտքով վտանգի այս կէտին տղուն կասկածը։ Ու կուլ տալով ամբաստանութեան դառնութիւնը —քսան տարի կար որ Հաճին թուրքի մը բարեւ ինչ չէր տուած — աւելցուց ազնիւ քաղցր առնական՝
— Հըմա թուրքին դէմ։ Մեր հաշի՛ւը՝ ետքէն։
Ձայն շեշտ նայուածք շարժում ամէն բան այնքան դաշն էր անոր արտայայտութեան մէջ այնքան սրտազեղ եւ արու որ երիտասարդը նուաճուեցաւ։ Իր արիւնոտ ասպարէզին մէջ անիկա հեռու էր մնացած գութէն խանդաղատանքէն ու չէր լացած ամէնէն սրտաճմլիկ փողոտումներուն դիմաց։ Բայց նման ամէն գեղացիի անոր հոգին ալ ունէր նախնականութիւն մը պարզ անվերածելի ու շատ մօտիկը անոր դէմքին որ երկաթին տակն իսկ միամիտ ու բարի կ՛ըլլայ։ Ան զգաց որ աչքերը կը թրջէին։ Ծածկելու համար այս արցունքը ամչնալով մանկական այս փղձկումէն<ref>յաւելում ստորակէտի</ref> ան ծռեցաւ ու պագաւ արու եւ մաքուր ձեռքը Հաճիին։ Տեսարանը իր սրտառուչ գեղեցկութեամբ դպաւ կիներուն ալ հոգիին որոնք հեկեկանքով կու լային։
— Հաճի Գրիգորը ո՞ւր է։
— Մէկալ տունը
Զաքար մտածեց շատ արագ։ Անիկա կը փոխէր իր ծրագիրը<ref>յաւելում միջակէտի</ref> փոխանակ փախչելու զինուորները քշել անոնց կռնակէն հարուածելով։ Յանդուգն ու փափուկ այս գործողութիւնը պարզ իր ներկայացուցած վտանգին համար փայփայեց անոր փառասիրութիւնը Յետոյ վարանքը անցաւ իր դէմքէն։ Նայեցաւ Հաճիին ու չէր համարձակեր անոր հաղորդել մտածումը։ Ու տրտում էր ու կոտրուած։
— Մի՛ վախնար։ Կը փաթթենք առանձին։
Իր սիրական մտածումը այսպէս ուրիշի մը կողմէ իրեն ներկայանալով դարձաւ աւելի հրապուրիշ ու անդիմադրելի։ Զաքարը խանդավառ՝ հրաման հաղորդելու մէկը փնտռելով գլուխը վերցուց
— Ըսէք Հաճի Գրիգորին Ավոյենց տունէն կրակ բանայ։
Կին մը որուն ուղղուած Էին սա բառերը անյայտացաւ։ Անոր տեղը գրաւեց Մավոնը բոլորովին թարմ պատանի որ «թռչունի թեւերով» ետ էր դարձեր ժամէն թափանցած ոստիկաններուն շղթան ու յուզումէն դողդղալով կը շշնջէր պաղատագին՝
— Կրակե՞մ աղբօր։
— Չէ հո'ս վար նետուէ – հրամայեց անոր Զաքարը
Նորեկը կապիկի մը չափ ճարպիկ ոտքով ու ձեռքով ծնօտով ու կուրծքով սողոսկեցաւ պատն ի վար առանց չուանի։ Ամուր աղուոր պատանի՝ անիկա պատկերին կ՚աւելցնէր քաղցր իմաստ մը խորհրդանշանը մեր անցած դարերուն։ Բոլոր տարիները իրարու կու գային։ Անոնք երկու վայրկեան ալ սպասեցին մինչեւ որ Հաճի Գրիգորը Հայրապենց կրտսեր տղան կրակը բանայ
Ու կրակը սկսաւ խոշոր որոտագին կրակ մը զոր կը թափէին փողերը հսկայական գարատաղ ատրճանակներուն։ Թնդանօթի պէս գոռացող այս կրակը բազմապատկուած ու մարդկային ջերմութիւն ստացած խիտ տուներուն բացերը սպասողներուն ապերասան աղաղակովը իր ալիքին տակ շուտով խղդեց ու չէզոքացուց մաուզէր ներուն նիհար զարկերը։ Կարծես թէ զինուորները դադրեցան կենալէ ու արձակելէ։
Այն ատեն Զաքար ոտքի հարուածով մը խորտակեց խանութին փեղկը ու վեց-վեց հարուած արձակելով երկու ձեռքերէն՝ նետուեցաւ փողոց։ Իր հրազէններուն աղմուկին չափ ահարկու էր իր ոռնոցը որ լեցուց ամբողջ պողոտան։ Մուխը արդէն կը ծածկէր անոր գլուխը եւ կուրծքը։Անոր կը հետեւէին միշտ կրակելով՝ Հաճի Անդրանիկը որ հակառակ իր տարիքն առած ոտքերուն ու մեծկակ փորին կը հեւար ետ չմնալու համար Մավոնը որ կը պարզէր իր զէնքը կարծես թէ հանդէսի կամ հարսնառի մը պահն ըլլար խաղալով կատակելով պարելով։ Անիկա իր ահագին ատրճանակը գլխուն վրայէն դարձնելով ու դարձնելով պոռալու համար կոկորդն ու կուրծքը պատռտելով կը վազէր առաջ անցնելով նոյնիսկ Զաքարը որ իր մոլուցքին մէջ իր ձայնն ալ կ՚անցընէր հրազէնին խողովակէն։ Փողոցը աւլուած էր։
Մուտքերուն սպասող ոստիկանները շուտով միացան Զաքարենց թաղին մէջ ու կրակելով իրենց կարգին ետ ու առաջ սկսան բարձրանալ դէպի իրենց սպան Նահանջի այս յաջողակ շարժումը կանխահոգ ծրագրի մը գործադրութիւնն էր։ Հրահանգուած զինուորները կը քալէին համախումբ ու ըստ կարգի կը կրակէին։ Բայց անոնց մաուզէր ները վար էին վայրկեանին խուճապէն։
Մուխը կը թանձրանար ու կ՛անջատէր երկու խումբերը։ Նոյն վայրկեանին խեղճուկ թաղին վրայ բացուեցաւ դուռը Քիւփճոնց Նարեկին որուն շէշխանէ ն<ref>Ծնթ շեշխանէ – լայնափող հրացան որուն խողովակը կը լեցնէին երկաթի գամի կտորուա[ն]քներ։</ref> որոտաց ամպէ մը աւելի զօրեղ ու դղրդեց նեղ տուները։ Այդ զէնքին համբաւը իջած էր բոլոր թուրք գեղերէն։ Ու ամեհի էր ու պատկառելի այդ «տարին հեղ մը սիրտ ելող» մարդը որուն բարկութիւնը<ref>բարձրութիւնը սրբագրուած՝ բարկութիւնը?</ref> իր կնիկէն զատ ոչ ոքի կը հանդուրժէր։ Հիմա հանդարտ կը պոռար անիկա որչափ որ հրազէններու ընդմիջումը արտօնէր հասկնալ իր հոյակապ հայհոյութիւնները։ Անոր քովէն աւելի սլացիկ գեղադէմ ու մատաղատի Ստեփանը վերինին եղբօրորդին որ նոր կը մտնէր քաջերու կրկէսը ու թարթիչ անգամ չէր շարժեր վերէն անցնող գնդակներուն սուլոցէն։ Ու նոյն ընտանիքէն ուրիշ մը աս ալ Ստեփան սովորաբար «Բերան» տիտղոսուած որ մարթին ը պարպելով կը զռար աւելի զօրաւոր քան եօթ գոմշու ձայնը։ Անոր կոկորդը գեղին ամէնէն հուժկու աղաղակը կու տար որմէ կ՛ահաբեկէին գիշերները գեղին շուրջ ժուռ եկող ասպատակները։ Բոլոր կրկէս ելլողները իրենց զէնքերուն տարողութիւնը կը բազմապատկէին<ref>կը բազմապատկեն սրբագրուած՝ կը բազմապատկէին</ref> իրենց կոկորդներուն այդ անդիմադրելի ստենտորեան դանդիռովը։ Ու կը պոռար կը փրփրէր Նարեկը շէշխանէ ն լեցնելու զբաղած՝
— Կրակ կրակ կրակ։
Զինուորները ահաբեկ առանց պարպելու մաուզէր նին վար կը վազէին հիմա գրեթէ իրենց սպային մօտ։ Կռիւը փոխեր էր իր նկարագիրը։ Հակառակ խուճապային այս աղմուկին երկու կողմէն ալ կրակողները կը զգուշանային զգուշացած էին «միսի նետելէ»։ Զինուորներուն նահանջն ու համախմբումը սպային ներկայութիւնը վերէն ամբոխին ճնշումը համատարած աղէտի մը կը հրէին այս մարդերը։ Մինչեւ այդ կէտը դեռ արիւն չէր հոսած։ Ու Զաքարը ինքն ալ յստակ չէր տեսներ ելքը այս անելին։ Անգամ մը որ արիւնը վազէր կռիւը կը դառնար կատարեալ սպանդ երկու կողմին համար ալ Ու ահա մէկը պոռաց՝
— Պանապա'գը
Զաքարին ախոյեան եւ ուխտուած հակառակորդը գեղին ամէնէն նշանաւոր երկրորդ երիտասարդը կը խառնուէր գրոհին Լուրջ պարզ մռայլ իր փոքր մաուզէր ին հետ անիկա կը բերէր անգթութիւնը անվրէպ նշանառութիւնը։ Զգուշաւոր կատարեալ իր հարուածները երկու ոստիկանի գլուխէն թռցուցին իրենց ֆէսերը։
— Միսի մի՜ նետէք մի՛ նետէք – կ՛աղաչէին ոստիկանները։
— Միսի մի նետէք մի՛ նետէք – կը պոռար Պանապագը որուն մակդիրը պատմութիւն ունէր բայց որուն համբաւը անողոք կեավուրի մը փոքրութենէն ելած էր շատոնց։ Քանի՜-քանի՜ ոստիկաններու զէնքը խորտակեր էր իր կրակովը ձեռքերնին մէջ երկու կտոր ընելով անոնց զէնքերը երբ կը պաշարէին զինքը նեղ կիրճերու մէջ
— Աստուած օրը պահէ հազար ընէ – կը փսփսային պատուհաններէն կիները ու կը գորովէին սրտանց զէնքի մարդոց այս եղբայրութեանը վրայ։ Ու գեղին բոլոր անկիւններէն բարեկամ ու թշնամի բոլոր անոնք որ զէնք մը ու պզտիկ անուն մը ունէին եկած էին կռիւին բերելու իրենց բաժինը։ Ոստիկանները կ՛աղաչէին գրեթէ լալով
— Միսի մի՛ նետէք։
Միսի նետելու կամ չնետելու այս բացատրութիւնը այդ օրերուն հոգեբանութիւնը բաւ է լուսաւորելու Արիւն թափելը աւելորդ է հոն՝ ուր անձնական քաջութիւնը բազուկն ու սիրտը կը բաւեն։ Արիւն թափելը կ՚արգիլուի ամէն հրապարակային յարձակումի մէջ երբ կռուողները կը պատկանին նոյն ժողովուրդին։ Արիւն թափելը դարձեալ դժուար է երբ հայն ու թուրքը դէմ դէմի կու գան կնիկներու նայուածքին տակ։ Դեռ երկու ժողովուրդները իրարմէ զատող ատելութիւնը մահուան ստուգութեան մը չէր վերածուած։
Ոստիկանները կ՚ընկրկէին դէմքերնին ամբոխին ու կը քալէին դէպի վեր։ Սպան կորսնցուցած ինքզինքը ատրճանակը ձեռքին մէջ դողացնելով կռնակը տուած էր հաստ պատի մը տակ մարդակներու կազմած մէկ անկիւնին ու կը վախնար իրեններուն կեանքէն աւելի իր կեանքին վրայ։ Ոչ ոք դեռ չէր արձակած չարագուշակ աղաղակը՝
— Վառեցա՜յ – որ կռիւը կը վերածէր նախճիրի կամ խաղաղութեան
Ու բացուեցան բոլոր դուռները Ու բացուեցան բոլոր պատուհանները։ Ծերն ու անպեխ տղան երիտասարդն ու լուրջ մարդը առնուած էին հոսանքէն։ Ու ահա միւսները որոնք կրակէ զէնք մը չունենալնուն կը մտնէին կրկէս որը կացնով մը որը շամփուրով կամ բահով։ Բրիչները հացի սղոցները նոյնիսկ տաշտ քերելու սահմանուած ակիշները<ref>Ծնթ ակիշ – եռանկիւն բերանով երկաթի կտոր որուն կոթը երեսուն սանթիմեթր երկարութիւն ունի</ref> ու մեծ մահակները ամբոխին կու տային հին դարերու կերպարանք մը։ Ու այս ալիքը կը ստուարանար մանաւանդ իր վերջէն ուր կու գային աւելնալու բոլոր ուշացածները։ Յետոյ յուզումը բիւրապատկեց անոր տարողութիւնը Անոնք որ զէնք ունէին կ՛արձակէին զայն անպատճառ վասնզի անկարելի էր խելօք կենալը։ Ու վառօդին հոտը տեսակ մը խելագար ցնորում կը պատճառէր անոնց։ Իրենք զիրենք հերոս յաղթական կը համարէին եւ իւրաքանչիւրը ինքզինքը կը վերացնէր<ref>կը վերացնէր?</ref> քաղցր ու հպարտ զգացումին — թուրքը փախցնելու հազուադէպ բայց այնքան հաճոյացնող գիտակցութեան։ Արդէն ամբոխը հասած էր ոստիկաններուն ետին ձգելով կրակը վարողները որոնք Զաքարին շուրջը հաւաքած զինուորներուն կրակ չընելուն վրայ դադրեցուցեր էին զինարձակութիւնը։
Թուրքերը կը պոռային՝
— Միսի մի՜ նետէք։
Մուխթարը աւագերէցը Մաթոս վարժապետը որոնք ի պաշտօնէ ուշ մնացած էին մեծ ճիգով յաջողեցան ճեղքել ամբոխը Անոնց ետեւէն անոնց պոչը ըլլար կարծես իր կոկորդը կը պատռտէր ինքզինքը լսելի ընելու համար<ref>յաւելում ստորակէտի</ref> կարճահասակ ու նիհար Մոլլա Պետրոսը ան՝ որ գեղին մէջ կուսակալի մը համբաւը բայց ծիծաղելի վերադիրներ ունէր։ Դատարանի անդամ հարկահաւաք յանձնաժողովներու պետ ծեծ կ՛ուտէր կնիկէն բայց օրէնքը կը հասկնար Մաթոս վարժապետէն աւելի ու կը ջախջախէր զայն ասանկ փորձանքներու ատեն խմբագրելով փայլուն ու կատարեալ տեղեկագիրներ։
_ Միսի մի՜ նետէք
— Կեցուցէ՛ք կրակը – մոլլան էր ոտքով ու ձեռքով կը խօսէր։
— Գնա՛ կնկանդ խօսք հասկցուր – վրայ տուաւ շատախօսին մէկը ու արձակեց իր ատրճանակը յոխորտ ու երջանիկ։
Մտիկ չըրին Մոլլա Պետրոսը։ Չէին կրնար։ Ու պարապ տեղը նեղ փողոցէն դէպի տանիքները՝ կրակը կը գոռար ահարկու հսկայական ու յիմար Ու անոր ցնորաբեր թափը մարդկային խաժամուժով կ՛ուժեղանար իր արտադրած սարսափին մէջ հետզհետէ յարաճուն որոտագին ու խուլցնող։ Եթէ անիկա նախճիրի չփոխուեցաւ պատճառը գեղացիներուն աւանդական ցուցարարութիւնը ու Զաքարին իմաստութիւնն էր։ Երիտասարդը իր առաջին գնդակովն իսկ կռիւին խորհուրդը պարզած էր անոնց։ Պարապ արձակուած գնդակը բարի ու թեթեւ գնացք ու սուլում ունի։ Հաճոյք է խաղալ կրակին հետ վտանգի մը պատրանքովը հովանաւոր Ու գիտեն ատիկա կռուողներուն չափ «օդ զարնողները»։ Այս վերջիններուն համար նետելը օդին նետելը ներքին իրականութիւն<ref>իրականութիւն?</ref> է գերագոյն վայելքներէն մէկը։ Ու կը սփոփուին ու կը հանգչին։ Այս պատրանքը օգտակար է անով որ կը տեղափոխէ սպանութեան ծարաւը որ խուլ է աղմուկէն չ՛ախորժիր ու թուրք բան մը ունի իր խորը։
Մինչ այդ բոլոր զինուորները զինաթափ էին արդէն։ Անոնք իրենց սպային մօտ պատին կռթնցուցած զէնքերը առանց սարսափի կը խօսէին իրենց մօտիններուն ու կը խրատէին կեցնել պարպումները։ Ոչ մէկ վիրաւոր երկու կողմէն ալ։ Ու ասիկա բարեբաստիկ շնորհ մըն էր Պէտք էր փառք տալ Աստծոյ որ այսքան աժան կ՛ելլէին այս կնճիռէն Կորուստի չգոյութիւնը երկու կողմերն ալ տրամադիր ըրաւ անմիջական բանակցութեան։ Սպաննուած էր միայն մէկ ձի։ Բայց ձիուն տեղը ուրիշ մը կապելը օրուան մը հարց է։
Մուխթարը խօսեցաւ սպային հետ։
Ու հասկցուեցաւ յարձակումին իմաստը։ Կառավարութիւնը այսինքն՝ կեդրոնը կ՚ուզէր Զաքարը ինչպէս կ՚ուզէր ուզած էր ուրիշներ։ Այդքան։
Խօսք չտալու համար Մաթոս վարժապետին ու ցոյց տալու համար ամբոխին թէ ո՞վ է ինք կտրեց մուխթարին խօսքը Մոլլա Պետրոսը թթուած ու լուրջ այն հովով ու սալթանաթ ով զոր թուրք պաշտօնատունները կը հագուեցնեն իրենց ծառայողներուն [եւ]<ref>յաւելում բառի՝ եւ</ref> հարցուց սպային։
— Ինչո՞ւ չիմացուցիք մուխթարին։
Սպան յանցաւոր էր։ Մոլլա Պետրոսն էր որ զգաց ասիկա երբ տեսաւ զինուորականին շփոթութիւնը ու թոթով պատասխանի փորձը։ Անիկա ոտնակոխ ըրած էր օրէնքը ու ահարկու փողոտումի մը միակ ու վճռական պատասխանատուն կը մնար օրէնքին առջեւ։ Նկուն ու դեռ դողահար՝ անիկա գլուխը ոլորելով<ref>ոլորելով? օրօրելով?</ref> կմկմաց
— Բան մըն էր եղաւ։
Աւելի հանդիսաւոր ու փոքր աչքերուն մեծ նայուածքը հպարտութեամբ պտտցնելով ամբոխին ու անոր ղեկավար տղոցը վրայ մոլլան դարձաւ զինուորականին ու նոյն լրջութեամբ բայց դժգոհ ու յանդիմանական ըրած իր նոյն նայուածքը՝ աւելցուց
— Փառք տուէք որ արիւն չէ թափած։
Ու իր կարճ հասակէն՝ երկար իր նայուածքը չափեց անփորձ զինուորականը որ ինքնագլուխ գործած էր ու աժան փառքի մը համար այսքան մեծ վտանգ մը շղթայազերծած գեղին ու պետութեան «քաջ զինուորներուն» վրայ։
Զինուորները գոհունակ ու բարի նայուածքով ողջունեցին տրիբունը
Յաղթական ամբոխը քիչ մըն ալ հայհոյեց սպառնաց «երեւաց» յետոյ գործին կարգադրութիւնը յանձնեց մեծերուն։ Մուխթարը յաջողեցաւ համոզել ու ցրուել ամբոխը։
Ոստիկանները դուրս ելան պաշարուած փողոցէն ու Փլուկ աղբիւրին մօտ իրենց աւանդական դիրքերուն վրայ անցան սպասումի։ Զաքարը մինակը պիտի երթար կեդրոն։ Երիտասարդը բաժնուեցաւ ամբոխէն ու քաշուեցաւ գեղէն դուրս։
Ծերերը սօսիով սրճարանին մէջ նստան ժողովքի։ Հոն սպան գոհացաւ պաշտօնապէս հաղորդելով կառավարութեան զեկուցագիրը զոր մոլլան կարդաց ու թարգմանեց նեղուած ու ջղային շարժումներով։ Գիրը հասարակ գիր մըն էր նման հազարներու որ կը հրաւիրէր Զաքարը կեդրոն «կարգ մը գործերու մասին բացատրութիւններ տալու համար»։ Գիրին վրայ յայտնուեցան թեր ու դէմ կարծիքներ։ Սպային հաւաքուած ու վրէժխնդիր արտայայտութիւնը անոր նայուածքին անդադար տեղ մը պաղիլը ամբողջ ժողովի ընթացքին անոր վերապահ ընթացքը —բառ մը աւելի չտուաւ պաշտօնական գիրին ընթերցումէն դուրս— չվրիպեցան ժողովականներուն դիտողութենէն։
Ուշագրաւ էր որ ժողովը որ այնքան հերոսական որոշումներ տուած էր նախորդ շրջաններուն որ գեղին հաշւոյն ու քաջերուն սիրոյն առասպելական գումարներ ճարած էր առանց նեղուելու այդ օրը առաջին անգամ փոքրացաւ քիչ մը։ Ծերերէն ոմանք բոլորովին հիներ որոնց ոտքերէն խուսափած էին իրենց փառքերը ու ձիթենիի մեծ պարտէզները կիսով չափ ուրախ էին անոր համար որ վերջապէս կառավարութիւնը իր թաթը կ՚երկնցնէր սա ափ ու ճանկ չգալիք փորձանքներուն։ Անոնք ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref> ծախելով ապրելու դատապարտուած չէին հանդուրժեր ընդարձակ կաշառքները ու կը դժկամէին իրենց չունեցածէն տալու խապատայ ութեան համար։ Ուրիշներ նուազ տարեց շփումի մէջ թուրքերուն հետ գլուխ կը ճօճէին կեղծաւոր ու վախկոտ ու գեղին վրայ ամէն օր փորձանք կը մարգարէանային։ Անոնց կարծիքովը
հին օրերու քաջերը «հուր ու ջուրի պէս» կ՚ապրէին «դրացիներուն» հետ Ու երդումով կը հաստատէին թէ ամէն օր «մարդ մորթող» (թուրք կամ հայ) այս գեղին երակներէն ելլալիք արիւն կար։ Ու կողմնակի սողոսկուն արտայայտութեամբ կը ջանային օրինականացնել կառավարութեան միջամտութիւնը։ Մուխթարը որ առաջնակարգ որսորդ մըն էր ու յարգուած հարուստ մը առատաձեռն ու խմցնող գտաւ միջին բանաձեւը։ Ան իր ձին տրամադրեց զարնուած ձիուն փոխարէն։ Սպան առարկեց գոյն ու հասակ դրաւ մէջտեղ բայց չկրցաւ մերժել հատուցումը։ Ու միջադէպը փակուած համարուեցաւ։ Աղուոր գառնուկ մը զոհն էր այս հաշտութեան։
Ստոյգը ան էր որ սպան վճռած էր ամէն գնով խորտակել Զաքարը ու անոր հետ զէնքի մէջ այսքան յաջողակ այս երիտասարդութիւնը որ ինքզինքը յարգել կու տար Նիկիոյ լիճին ափերէն մինչեւ Իզմիրի<ref>Իզմիրի? Իզմիտի?</ref> տափաստանները։ Ու գեղը հաստատեց ատիկա շաբաթ մը վերջ Զատկի օրերուն աւարտումէն առաջ երբ հարկահանները խուժեցին գեղ անժամանակ ու անխիղճ ու բռնացան չունեւոր դասակարգին վրայ։ Ոստիկաններու ընկերակցութեամբ խուզարկեցին տուները գրաւեցին գառնուկը իշուկը նոյնիսկ սաներն ու վերմակները ու տարին ծախելու գեղէն դուրս։ Այդ օրը գեղացին մռլտաց բայց աղքատին հաշւոյն չշարժեցաւ։
(բառը վերագտնուած-ստուգուած՝ «Մնացորդաց»ի ա հատորի հեղինակային ձեռագիրին մէջ)
(վերջին այս բառը վերագտնուած-ստուգուած՝ «Մնացորդաց»ի ա հատորի ձեռագիրին մէջ)
(Ծնթ մէջ-մարդերը՝ միջին տարիքի մարդերը)

== ԵՐՐՈՐԴ ՄԱՍ ==
Յուզուած գրեթէ քաղաքական<ref>գրեթէ քաղաքական?</ref> դէպքերով յղի Զատիկը եկաւ։ Տօնական շաբաթը ալեկոծ էր կրկին Հայրապենց Նազիկին մեղքովը։ Առաջին անգամ պաշտօնապէս գեղին աղջիկները երգեցին<ref>յաւելում ստորակէտի</ref> Զատկին առջի օրը պարի ատեն տրտում ու ժամանակին մէջ թոռմելէն քաղցրացած երգը Հայրապենց անդրանիկ հարսին ոսկի Նազիկին։ Հաճիին մահը անպաշտպան կը թողուր իր կնոջը յիշատակը։ Առատ ու համով արեւ կար կալերուն վրայ հոն պարող հարսներուն ու նշանուած աղջիկներուն ալ վրայ
Վարը գեղին մէջ Զատիկը մխիթարած էր պառաւները։ Այդ տաղաւարը հոգեհան անձուկով մը կը դիմաւորուի ծերերէն ու պառաւներէն ու քիչ մըն ալ բարակով հիւանդներէն։ Կարմիր հաւկիթը ողջունող աչքերը նուազագոյն վեց ամսուան կեանք մը կրնան յուսալ անբա՛ւ ժամանակէն։ Այս ցնծագին տրամադրութիւնը կը գունաւորուի ուրիշ հոսումներով։ Այն տուները ուր սուգը թարմ է տակաւին աղմուկը լացը ու թաղման օրերու բեկորները<ref>բեկորները? բեկումները?</ref> կը վերադառնան։ Կը կրկնուին հոգեւարքի տեսարանները ու պատուհաններէն կը յորդի շիւանը երկար միօրինակ մարդկային ու ջերմ։ Մեռելները դեռ չեն կորսնցուցած իրենց բաժինը հասարակաց սեղանէն ու կ՚ուզեն կեանքին մեծ ու պզտիկ վայելքները։ Բոլոր մայրերը անոնց համար չեն մոռնար հաւկիթ ներկել։ Ու անոնք մեռելները<ref>յաւելում ստորակէտի</ref> կը թարմանան կը նորոգուին կ՛աղուորնան։ Անոնց արցունքով թրջուած ու սնտուկէն խոնաւցած զգեստները մանաւանդ երբ երիտասարդ են կը բերուին տունին մեծերուն ծունկին ու «կը գովուին»։ Զանգակները երկար ու կրկնուող արարողութիւնները պաշտամունքին տապկուած ոսկեձուկին բուրումը ու ամէն պատուհանէ յորդառատ արձակուած խունկը այդ օրերուն յատուկ տեսակ մը ժամով ու գարունով խառնուած դրոշմ մը կը ստեղծեն որ կը դիմանայ մարդոց այնքան շուտ աւրուող յիշողութեան մէջ
Կարմիր հաւկիթ՝ հաւկիթի պէս կլորակ տղոց ափերուն։ Կարմիր կանանչ ու վարդագոյն՝ աղջիկներուն կռնակն ի վար։ Մեծ պահքի կիսօրեայ ժամերուն բարակ-բարակ սկսող ու Զատիկին ծաղկող նոր ու առատ նշաններ որոնք գեղը իրարու կը շաղախեն կամ ընտանիք մը կը տապալեն Ու պարտէզին գեղեցիկ ու գոյնզգոյն բանաստեղծութիւնը։ Ու Մեռելոց։ Զատիկը այդ երկուշաբթին է որ կը լրանայ։ Գեղին գերեզմանը այդ օրը կը հիւրասիրէ իրեն հարկատու բոլոր տարրերը ու ասիկա՝ առանց սարսափի։ Բացի անդամալոյծներէն հոգի կրող ամէն արարած նոյնիսկ կոյր[եր]ը<ref>կոյրերը? կոյրը?</ref> պարտաւոր է այցի գալ իրեններուն ու ամփոփուիլ։ Ու պարտք է դարձեալ քիչիկ մը աչքը վարժեցնել հեռաւոր բայց անխուսափելի պատկերին սեփական գերեզմանի պատկերին։ Ի՛նչ խորունկ է երգը որ թագաւորները կը հրաւիրէ «օր մը գոնէ իրկուն ընել» հողակոյտի մը կուշտին
Բազմութիւնը շարժումը կեանքին հեղեղը այդ երկուշաբթին կը մեղմեն մահուան դաշտին մելամաղձոտութիւնը։ Ու զուարթ է ան տղոց վաճառողներու աւաչներովը։ Ու հազիւ կը տխրի ան մայրերուն լացովը։ Նոյն ատեն պաշտօնական գովքը տաղաւարէ տաղաւար հողք իջնողներուն վրայ քահանային օրհնութեամբը պսակաւոր Ու մենաւոր ինքնիրեն բաւող լացը այրիներուն որոնք օղակ մը որբով շրջանակուած իրենց ամուսինները կ՚ողբան սրտառուչ ու միամիտ
տարփանքով իրապաշտութեամբ։ Ու ասոնցմէ շատ վաւերական կարաւանը անմխիթար սգաւորներուն անոնց՝ որոնց մարած է ա՛լ օճախը կամ «կոտրած՝ սրտին սիւնը» ինչպէս կը սիրեն ըսել իրենք քաղցր պատկերով մը։ Նազի՞կը։
Եկաւ անիկա մեռելոցի լացին հասուն ու ծանր ինչպէս նոր հարս մը որ ծիծի տղան քնացուցեր ու վազեր է գերեզման Անիկա իրենց «թաղը» մտնելէ առաջ տկարացաւ ու դեղնեցաւ երբ անցաւ Թումաuիկին գերեզմանէն Առաջին անգամն էր որ կը տեսնէր պզտիկ ու նիհար տապանը որ տարօրինակ արագութեամբ մը հինցած ու հեռաւոր կը թուէր առանց ծաղիկի ու առանց մարմարի։ Որուն շուրջը կու լային իրենց վարձու լացը մօտ կամ հեռու դրացիներ ազգականներ պահ մը մոլորած հոն ուրիշներու փութացող նայուածքով մը։ Զինքը տեսան Օվակենց Տայճոնը Հեղնա հարսը անակնկալ ու խռովիչ։ Թումասին մայրը շարժում մը ուրուագրեց ծունկովը կարծես տեղ բանալու համար Նազիկին։ Ու լացը կղպուեցաւ անոնց կոկորդի խոռոչին։ Այս դադարը անցաւ միւսներուն ալ որոնք կը նայէին գեղեցիկ աղջկան ու չէին հասկնար թէ ինչո՛ւ Խօսքի բռնուած անոր մեծ մայրը կը վազէր արդէն դարմանելու սխալը աղջիկը մինակ թողլուն։ Ու չէր կրնար քալել երիտասարդ աղջիկը։ Ու կապուած էին անոր յօդերը։ Պարպուեցաւ երեսին ամբողջ արիւնը ու հազիւ կը կենար ոտքի։ Այն ատեն անիկա գեղեցիկ էր մահուան գեղեցկութեամբ մը։ Մեծ մայրը հասաւ իրեն մխտեց կոշտ ու քալեցուց։ Բայց անոր սիրտը ետ կը նայէր վերսկսող լացին Թումասին հողքէն։ Ու անոր մտքին մէջ մարմին կը հագնէր ազազուն երազը։ Ու անոր ծիծերէն մինչեւ եղունգները թրթռաց դժբախտ զգացումը որ ցաւի մօտ բան մըն էր ու կը շփոթուէր մահուան չըլլալուն սա մեծ անհերքելի քաղցրութեան հետ։ Մեռելներուն մէջ մարդ կը սիրէ մահը։
Մինչեւ իր հօրը գերեզմանը անոր քայլերն ի վար թմրող թուլութիւն մը անոր գնացքին կու տար տեսակ մը պչրանք։ Սեփ-սեւ մետաքսին մէջէն անոր միսերը մանաւանդ վիզին փորուածքէն կը ճառագայթէին «նշխարքի խմորին պէս» ինչպէս պիտի ըսէր Նազիկին մահէն ետք<ref>աւելի վարէն՝ հոս կը փոխադրուի սխալ տեղադրուած հատուած մը («գեղին անանուն բանաստեղծներէն մինչեւ մեծին ու պզտիկին») Իսկ շարունակութիւնը [Ու այդ գնացքը գինովութիւն ոճիր խենթութիւն կը դառնայ երբ հարսնուկին օրերուն մէջէն կարմիր գիծեր անցած ըլլան։ Ու մի զարմանաք երբ գեղին ամէնէն համբաւաւոր ասպատակը անփորձ ու ծիծաղելի տղու մը պէս պահուըտի մորենիներուն խեղճ հասակին մէջ պառկի չորցած վտակներուն յատակը վերեւի կամուրջէն լսելու համար զարկը սիրուած ոտքերուն ] կ՛անցնի յաջորդ պարբերութեան որուն կը պատկանի</ref> գեղին անանուն բանաստեղծներէն մէկը։
Ու թանձր մարդու կպչող խռովք մը կը ցոլացուէր անոր շարժումներէն Ու անոր մարմինը ունէր այն ծորումներէն որոնք կը դպին մեծին ու պզտիկին
Ու այդ գնացքը գինովութիւն ոճիր խենթութիւն կը դառնայ երբ հարսնուկին օրերուն մէջէն կարմիր գիծեր անցած ըլլան։ Ու մի զարմանաք երբ գեղին ամէնէն համբաւաւոր ասպատակը անփորձ ու ծիծաղելի տղու մը պէս պահուըտի մորենիներուն խեղճ հասակին մէջ պառկի չորցած վտակներուն յատակը վերեւի կամուրջէն լսելու համար զարկը սիրուած ոտքերուն
⁂
Անցաւ հօրը գլխուն կողմը։ Տեղ տուին իրեն գերդաստանին կիները արտաքին աղապատանքին մէջ հազիւ պարտկելով նեղ արգահատանքը։ Բարեացակամ վերապահ էր անոնց նայուածքը որ երբեք ամբողջովին չ՛ազատիր սեռին անզգամ հեգնութենէն։ Ատոր համար է որ ներերը չքաշեցին զիրար։ Ու կեսուրները եղան անողորմ։
Նստաւ։ Ճերմակ թաշկինակը բերնի անկիւնին նայելու ամչնալով ու յուզուելու վախնալով անիկա սկսաւ իր արցունքը որ անոր աչքերուն հեռուներէն կը հաւաքէր իր թրթռուն պղպջակները ու կ՝ոլորէր զանոնք կայլակներու վրայ։ Ու արցունքը կը վայլէր անոր բիբերուն կը վարանէր թարթիչներուն ոսկի վարմին մէջ յետոյ կը թափանցէր անոնց շղարշը ու կը կենար քիչ մը իյնալէ առաջ ամբողջ լոյս ամբողջ արիւն ու գեղեցկութիւն։ Դիտողին ներսը պատկերը կ՛արթնցնէր անվերադարձ ու տրտմօրէն քաղցր բաներ Այդպէս ամբողջ երես ու անհուպ անուշութիւն՝ ան կը նմանէր<ref>յաւելում ստորակէտի</ref> օրինակի համար օրրանէն նոր հանուած մանուկի մը զոր չես կրնար չհամբուրել։ Ի՜նչ շքեղութեամբ անիկա կը զատուէր իր շրջապատէն որ իր կարեկցուն արհամարհանքին մէջ քիչ-քիչ կը վիրաւորուէր<ref>կը վիրաւորուէր? կը վերափոխուէր?</ref> ու կը նուաճուէր անշամանդաղ այս գեղեցկութեան տեսիլքէն։ Ու այս տպաւորութիւնը կը լայննար կ՛աւելնար խումբէն համակելու համար ուրիշները աւելի բաց քարերու շուրջը ծալապատիկ ու լացող։
<ref>յաւելում՝ անցումի նոր պարբերութեան</ref> Ու գովքը։ Հանդարտ հանգչած փոթորիկէն ու հզօր աղէտէն ետք լրջացած ինքզինքը տեղաւորած բանաստեղծութիւնը զոր կիները կը յղանան իրենց ամայի անկողիններուն մէջ կը ձեւաւորեն իրենց վշտոտ ու մենաւոր զբաղումներու պահերուն։ Որ հասունցած օծուած վիշտի մը պէս հանդիսաւոր ժամերուն պաշտօնական լացի նիստերուն տունը կամ հիմակուան պէս գերեզմերը<ref>գերեզմերը?</ref> ինքզինքը կը քակէր ատ աղուոր բերաններէն կը բարձրանար ու նորէն կ՚իյնար վար նստողներուն վրայ թառելու վարանող աղաւնիներու նման ու կը կենար պարզ սրտառուչ ամբողջ իրականութիւն Ըսես աներեւոյթ կեանքը ըլլար ատանկ բռնուած ամէնուն տեսողութեանը դէմ ատանկ միամիտ ու խեղճ ինչպէս է ան արդէն տուներուն դամբանումին մէջ։ Տեսակ մը թեւ ելած ապրում ուր կրնայիր կարդալ մարդերուն բոլորին ալ գրուած մեծ ու աննուաճ կարօտները անմռունչ ու անպաշտպանելի այրումները սիրողներուն։ Գեղը իր գովքերուն մէջ կ՛ապրի իր կիրքերուն ամէնէն ազնուական ստեղները։ Ու գեղը վար կը կանչէր իր մեռելները նոյնիսկ ցաւաբեկ նոյնիսկ «ցամաք» սովահար սեղաններու հերիք է որ «բերան մը բան ծամէին» անոնք միասին կամ «ջուխտակ մը խօսք առնէին ու տային»։ Այս գովքերուն տարօրինակ իրապաշտութիւնը։ Գեղր միշտ ձեւը կը գտնէ մեռելները իրեն ուզելու Ու մտքէն չ՛անցըներ անոնց երթալուն անվրէպ պատգամը։ Ու կ՚երգէ այս աշխարհը անգիտելով միւսը հիմնովին։
Նազիկը միայն ձայն չունէր։ Իր արկածը իրեն այնպէս կու գար որ կը հոսէր պէտք եղածէն աւելի մատնող իր մազերէն ու իր միսերուն սա խնամուած լքումէն։ Իրեն այնպէս կու գար որ բոլոր կնիկները զինքը կը մերկացնէին անանուն հետաքրքրութեամբ մը իր վրայ փնտռելու համար եղերական կնիքը ծակ–պտուկներուն։ Ու անիկա շատ արագ ու շատ վճռական տեսաւ ու դատեց ու ատե՜ց<ref>ատե՞ց սրբագրուած՝ ատե՜ց?</ref> անոնց նայուածքին մէջ այն սուտ եսասէր կարեկցութիւնը զոր դժբախտութիւնը կը ստեղծէ մեր շուրջը։ Որ կը թափառի մեր քայլերուն գիծերովը բայց կը սառի մեր սեմերուն առջին երբեմն՝ բաւական պարզ ու դիւրաթափանց երբեմն` բարդուելով մեր սուգին ու վիրաւորելով մեզ այլապէս նուաստացնող։ Կեղծ մեղքցուելուն բզկտող ու դժնդակ կսկի՜ծը։ Այսպէս է որ մեզի կը ցաւին ամէնէն առաջ մեր թշնամիները յայտնի ու բարձրաղաղակ։ Ու գիտցողին՝ ատոր ճնշումը աւելի է քան ատելութեանը։
Ու անոր կոկորդը կը պատռտուէր ներքին ու դաժան պրկումէն անկէ՝ որ ցաւը չէ բայց որ պուտ-պուտ կը բարձրանայ անայց խորշերէ ու կը զետեղուի մեր վիզին ներսը։ Անբացատրելի այն յուզումը որ իբր ձայն երգ կը փրթի մեր սրտին գաւառներէն ու բռնադատուած՝ իբր անկարող լռութիւն կը ծաւալի մեր երեսին Զոր ստիպուած ես կեցնել զսպել Նազի՛կը առանց երգի։ Որուն ձայնը աւելի սիրտ կ՛առնէր քան առջի մեղրը ամրան փեթակին ու վեր էր բոլոր շէրպէթ ներէն ինչպէս կ՚երգէին պատանիները։ Զոր հեռու թաղերէն նոյնիսկ օտար գեղերէն կու գային մտիկ ընելու իրենց բառով՝ «խմելու» քիչ-շատ<ref>յաւելում միացման գծիկի</ref> կրակոտ արիւնով տղաքը Ու աւելի՛ն իր հօրը հողքին առջեւ անիկա չէր նմաներ միւսներուն վաւերական ու կուղպ աղջիկներուն որոնք խելօք են ու «նստուկ» ինչպէս բուրումի կնքուած սրուակները ու չեն կրնար տպաւորել իրենց շրջապատը։ Նազիկէն կը քակուէր համ մը մասնաւոր հոտ մը կնիկի այն աղօտութիւնը խաւը առնուած գունատութիւնը որ առաջին իսկ ակնարկին այտերուն վրայ կը յայտնաբերէ շրթունքներուն խոնաւ ցաքանումը ու կը զատուի կուսութիւններուն աղուամազոտ անհուպ կարծրութիւններէն Տեսակ մը խմորումի արտաբուրում<ref>վերջակէտ սրբագրուած՝ ստորակէտ — եւ ջնջում անցումի նոր պարբերութեան</ref> ձեռնուած պագնուածի այն հովը զոր կը հոսեն հերկուած մասերը եւ զոր կ՚որսան այնքան նրբութեամբ կարգ մը մարդոց անանուն զգայարանքները։ Ի՛նչ որ կինը կը տարբերէ կոյսէն։ Ու՝ ի՛նչ որ ափափուած աղջիկ մը կը զատէ անշամանդաղ ու անայց կենդանիէն<ref>կենդանիէն?</ref>։ Ու այս ամէնը ամէն տեղ նոյնիսկ գերեզմաններու կողքին։ Ու այս ամէնը՝ դուրսին ինչպէս ներսին համար։ Ու Նազիկին խելօք պատեանին տակ եփ ելած խռովքներ կային Վասնզի կան սրբազան պահեր որոնք հիւսիսայգի պէս կը բացուին կիներուն շուրջը։ Ու սիրով բռնկած աղջիկը ու սիրով յագեցած էգը չեն կրնար դուրս ելլել սեռային հոսանուտին այս ոլորտէն։ Թող ժպտին կամ լան անոնք թող նային ու չտեսնեն անոնք բոցը լուսաւոր ստուերի մը պէս պիտի ճառագայթէ ու աշտանակներու պիտի վերածէ զգացումին այս զոհերը
Ու կար այս պատրանքը Նազիկին վրայ։ Կը տեսնէին ատիկա պտտողները նշանուած աղջիկներն ու հանգչած ծերերը։ Ու մոռնալով իրենց մեռելները կամ սովորական մտմտուքները վայրկեանի մը համար կը տարուէին գեղեցկութեան այս տեսիլքէն։ Վասնզի Նազիկը աղուոր էր գեղին բոլոր աղջիկներէն։ Ու անոր «փթթինազարդ» կուսութենէն մինչեւ սա անպարագրելի կործանումը՝ անոր մարմինը<ref>յաւելում ստորակէտի</ref> անցնելով հսկայ աղէտէն թէեւ բզկտուած կը դիմանար իր փառքին վրայ նման վարագոյրի մը որուն կտորներն իսկ կը բաւեն իրենց անունին<ref>կտորներն իսկ անունին?</ref>։ Ու իր շփոթ դէմքովը իր ա՛լ անստոյգ ու վտանգահար գեղեցկութեամբը անիկա վեր կը մնար՝ իր տարիքին՝ բոլոր կիներէն։ Իրմէ կը հոսէր այն դղրդող բանը որ էգը կ՚ընէ այնքան առատ այնքան կպչուն։ Ու ատով կ՛ըլլար անիկա աղջիկն ու կինը միանգամայն։ Ու տակաւին զայն անդիմադրելի կ՛ընէին գերդաստանէն իր մէջ մթերուած ուրիշ թաքուն բաներ։ Ու կը զգային այդ կուտակումը աւելի շատ՝ աղուոր կնիկները որոնք հպարտ ըրին իրենց անունը բայց դժբախտ իրենց սիրտը որոնք իրենց անկողինէն ուրիշը չգիտցան ու պառաւ չեղած մեծ-կնիկի հով տուին իրենց։ Ու իրենց մեռելներուն մօտ թոյլ–թոյլ գաղտնօրէն պչրուն լալէ կարմրելէ յօրանջելէ ետք Նազիկին քովէն անցած ատեննին կը քաշէին քիչ մը վեր իրենց պլուզներուն օձիքները իբր թէ պարտկելու համար մուտքը իրենց լանջքերուն իրականին մէջ պրկելու համար իրենց ծիծերուն գողտր վանդակումը։ Անոնք կը տնտնային նայելու համար կուշտ ու խոշոր զգլխիչ այդ աղջկան զուարթօրէն կարեկցուն ու վշտահար։ Բայց կը տառապէին իրենց ներսէն պրկուելով անասելի զգայութեանց ասեղներէն ու ի վերջոյ նեղուած մռայլ՝ կը ձգէին զայն անոր դժբախտութիւնը զովարար բարիքի մը պէս տաղաւարելով իրենց նախանձակոծ հոգիներուն վրայ։ Ու կը խօսէին նախ իրարու յետոյ իրենք իրենց։ Ու անոնց համար սփոփանք կար մեղաւոր ու կոյր սա անորակելի ձեւին մէջ որ այդ աննման մարմինը կը շինէր այդպէս երազային այդպէս «խելք առնող»
Ամէն կնիկ իր կեանքին մէջ ունի կարճ շրջան մը որ կը տեւէ գուցէ անոր կեանքէն աւելի ամբոխին յիշողութեանը վրայ։ Ընդհանրապէս հարսնութեան քողաւոր տեսիլն է ատիկա անոնց մեծ մասին համար։ Ու կ՚ապրի քանի մը տարի սլացիկ ազատ պարագայի կապերէ բայց առանց մասնաւոր կնիքի։ Յետոյ կը սպառի։ Հինգ տարին արդէն իրենց ծաղրանկարին կը վերածէ մեր գեղեցկագոյն հարսները։ Քսանէն ետք գեղեցիկ կինը ախտաւոր է կամ ամուլ։ Նազիկէն պիտի դիմանար մինչեւ իր վաղաժամ մահը ու մինչեւ այս տողերուն գրուիլը՝ մեռելոցի այս լացուոր պատկերը։ Անիկա տուն դարձաւ թեթեւցած ու աւելի աղուոր քան որեւէ օրը իր կեանքին։
Տաղաւարին կը յաջորդէ անակնկալ տրտմութիւնը։ Տօնը գացած է երբ չես տեսած անիկա։ Ու այս պզտիկ յուսախաբութիւնը աւելի խոր կը հնչէ զրկուածներուն։ Այսպէս է որ դառնութեան գիշերներէ ետք կեանքը դարձաւ քիչ-քիչ սովորականին՝ գիւղական աշխատանքները որոնք կը մտնեն իրենց գերագոյն ուժգնութեան մէջ։ Զաքարը բռնելու համար կառավարութեան նոր ու հսկայ մէկ ձեռնարկը որ վրիպեցաւ առաջինին նման բայց չունեցաւ նոյն աղմուկը քանի որ կատարուած էր գեղէն դուրս։ Շերամները բուծանելու կնճռոտ ու բազմապահանջ հոգերը գրաւեցին Նազիկին շաբաթները Ազատա՞ծ էր մղձաւանջէն։ Կ'ապրէ՞ր։ Չէր հարցներ չգիտնալուն։ Բայց թոյլ ու ամէն համէ<ref>համէ?</ref> ընդվզող իր մարմինը հիմա բոլորովին ամայի տունին մէջ կը ճարէր տեսակ մը հաշտ կեցուածք։ Պատասխան կու տար մամային ու իր ձայնը մաքրուած էր մահուան հոտէն։ Կրնար խօսիլ Օվակենց Հեղնային հետ առանց Թումասին ուրուականէն նեղուելու։ Ու գործեր գործեր։ Յինանց ընթացքին գեղը կը փոխուի զգալի չափով։ Միօրինակ ու համրուած այդ օրերը աւելի ծանր կը կշռեն քան Մեծ Պահքի փոթորկոտ շաբաթները։ Անհամ է երգեցողութիւնը ժամէն ներս։ Ու ամայի են փողոցները այրերէ ու ծերերէ։ Բայց այդ օրերը կը ճնշեն ուրիշ երեսով ալ։
Եկեղեցին պսակ չ՛արտօներ։ Ու այս արգելքը չես գիտեր ինչ հոգեկան հակադրութեամբ մը կ՛ազդէ զարմանալի կերպով գեղին վրայ որ չի խմեր գինովնալու չափ ու չի խենթանար։ Ու այս ծանրութեան տակ խուլ ու անմխիթար կը տառապի իր ընդերքէն։ Բայց նոյն այդ տրտմութեան օրերուն Նազիկին մեծ մայրը յղացաւ ու գլուխ հանեց իր կարծիքովը իր կեանքին դժուարագոյն ու գեղեցիկ գործը։ Անիկա հոյակապ ռազմավարութեամբ մը խորտակեց Նազիկը պաշարող գեղին արհամարհանքը ու Վարդավառի պահքէն առաջ իր թոռը կարգեց Կարմիրենց Սահակին որուն կինը մեռած էր աշնան՝ եղերական ու անանուն։
Այս պսակը կրկին յուզեց գեղը ու շատ աւելի՝ որքան չէր ըրած առաջինին վերջաբանը իր այնքան խորունկ հետեւանքներովը։ Գայթակղութիւնը կ՚ախորժի հանդէսէն։ Աղջկան հանգչած մեղքը ոտքի ելաւ կրկին ու պտտեցաւ ժամանակին հետ ինքզինքը ընելով մեծ ու երկարուն։ Ու անակնկալը որով կը պաշտպանուէր այդ որբեւայրի պսակը պատճառ կ՚ըլլար լեզուներու արձակումին։ Ամէն մարդ իր ձեւովը կը բացատրէր եղելութիւնը։ Ու մամեր անիծելով կ՚անիծէին<ref>կ՛անիծեն սրբագրուած՝ կ՛անիծէին</ref> ժամանակները
— Ի՛նչ օրերու հասանք Տէ՛ր Դուն ողորմիս
Անոնց խելքովը աշխարհին վերջը հեռու ըլլալու չէր։ Տասը տարի ետքը խեղճ այդ կնիկները մանարաններուն կոյանոցները պիտի հանդուրժէին ու իրենց թոռներուն համար երեսի ջուրով ծոցի գիշեր մը բաւ պիտի ընդունէին՝ հաճոյքով մեռնելու
Դայեկ Մէլէքն էր որ Հայրապենց Հաճի Խաթունին հաշւոյն մօտեցաւ Կարմիրենց Տիկինին։ Անիկա գիտէր վռնտուիլը։ Բայց կը ճանչնար նոյն ատեն Կարմիրենց տան վիրաւոր կողմը։ Այդ ընտանիքը կասկածով կը դիտուէր ունեւոր դասակարգէն։ Էրիկները՝ երիտասարդ՝ գերեզման կ՚երթային։ Ու աղքատ տուներէ ընտրուած անոնց կնիկները «մուրատնին» չառած կը ծերանային։ Ու դայեկը խորհիլ<ref>խորհիլ? խօսիլ?</ref> գիտէր։
Սահակին մայրը աստուածավախ ու անաղարտ զարհուրեցաւ առաջարկին լրբութենէն։ Հայրապենց Նազի՛կը։ Բայց մարմնացած դժոխքն էր այդ կնիկը։ Անոր մօրը վրայով կազմուած պատկերը կատարեալ էր ամէն երեսներով։ Ո՞վ<ref>Ով սրբագրուած Ո՞վ</ref> չէր գիտեր Հաճի Ստեփանին ամպարագիծ<ref>ամպարագիծ? անպարագիծ?</ref> մեղքը։ Ու լսած էր անստոյգ շշուկով երկունքի ոճիրը ու քիչ մըն ալ՝ փսփսուքը որ Երեմիային ջաղացէն կը բարձրանար։ Սարսափելով կը սարսափէր սադայէլներու ծնունդ այս գերդաստանէն որուն մանչերը արիւն կը թափէին իրենց հաճոյքին համար ու աղջիկները կը խօսուէին մինչեւ իսկ իրենց հայրերուն հետ
Հաճի Խաթունը չառնուեցաւ այս մերժումէն։ Պատրաստուած իսկ էր ատոր բայց այդ քայլէն առաջ անիկա գործեր էր տաղանդաւոր ու արդիւնաշատ յանդգնութեամբ։ Ամէն տուն մտած ու ելած ամէն դասակարգի հետ լայնօրէն շփուած ու մարդերը քանի մը խորքերու վրայ մօտէն ճանչցած՝ անիկա գոց գիտէր Սահակին բնութքն ու խառնուածքը։ Լուռ ինքն իր մէջ քաշուած շաքարի պէս սրտառուչ հայեացքով այդ երիտասարդը կու գար անոնց գիծէն որոնք գեղերուն մէջ կու տան սիրոյ մեծ հերոսները։ Հազուադէպ բայց իրական են այդ տղաքը։ Կը սիրեն ու կը մեռնին առանց ցոյցի եւ առանց հասկցուելու։ Բայց անոնք աղջիկներու ափին մէջ ձիւթի պէս կակուղ կը դառնան։ Ու կը պատահի որ սպաննեն իրենց սիրածը ու նոյն դանակով մորթեն զիրենք։
Ու աշխատեցաւ Հայրապենց Խաթունը։ Անիկա շահագործեց իր թոռան հմայքը բազմակողմանի ճարտարութեամբ մը։ Ան կը մեկնէր կիներուն շատ յստակ հոգեկան թափանցումէ մը։ Անոնք կը ճանչնան այրը մինակ էգին դէմ՝ առանձին ձգուած արուն որ ամէնէն առաջ կը տեսնէ ու կը զատէ իր ուզածը։ Բարքերը աւելի ուշ շինուած են Բայց անիկա յիմար չեղաւ շատերու նման փեսացուն տուն տանելու եւ հաւ մորթելու ինչպէս փսփսային պիտի աւելի ետքը չար բերաններ —<ref>յաւելում գծիկի</ref> գործելու կերպ մը որուն արդիւնքը թէեւ վճռական բայց պատճառած ամօթը դառն էր մանաւանդ անուանի գերդաստաններուն։ Անիկա ազդեց տղուն վրայ կրկնակ ճամբաներով — գեղեցկութեամբ ու պարկեշտութեամբ Անիկա խաղցուց անոր աչքերուն դէմ ահաւոր գեղեցկութիւնը Նազիկին՝ սեւաւոր ու խնամուած ճաշակով հագցուած ու մատներու հպումներով վարդացած անոր մարմի՜նը գերեզմանի մը կուշտէն այսինքն՝ մարդկային միսին գերագոյն ցուցարանէն։ Վասնզի ուրիշ ոչ մէկ տեղ կինը այնքան իրաւ է որքան հոդ։ Ու անոր հոգիին մէջ հոսեցուց դանդաղ բայց անվրէպ ոռոգումով մը<ref>յաւելում ստորակէտի</ref> անդիմադրելի կախարդանքը անոր իգութեան<ref>իգութեանց սրբագրուած իգութեանը</ref> ատանկ մեղաւոր<ref>մեծաւոր սրբագրուած՝ մեղաւոր? մենաւոր?</ref> ատանկ ճառագայթուն մեռելներուն ու մեռնելուն փայլակումին մէջէն ատանկ մարդկային՝ «ուտուելիք ու խմուելիք»։ Աղտը աղբը մեղքը կարելի է նմանցնել դիրտերուն որոնք երեւան կ՛ելլեն երբ փոթորիկը շարժումը կենան։ Լացող ու երգող աղջիկէն մենք միշտ ոսկի ու բիւրեղ միայն տեսնենք պիտի։ Ու պառաւը տղուն ականջներէն վար կործեց Նազիկին ձայնը զգլխող ու թմրեցնող հեղանուտի մը նման միշտ գերեզմանի մը շրթունքէն որ այնքան սրտառուչ կ՚ընծայէ տարփանքին գոլը։ Ու անոր նախասիրած պահը եղաւ իրիկուան մուտքը։ Գերեզման տարաւ թոռնիկը վերջալոյսէն քիչ առաջ երբ լերան ու Ծմակի բանուորները գեղ կը դառնան ու գերեզմանին քովէն անցնելու ատեն կը մղուին մահուան արտը ու մէկ–երկու բերան աղօթք կը փսփսան մեռելներուն։
Ու կու գար անիկա Կարմիրենց Սահակը վատուժ ու բարի իրիկուան դուռներուն բահը ուսին։ Ան կը զարնէր երկժանին կնոջը հողքին մօտ բնական ու վարժ շարժումով որ նոյն էր միշտ։ Յետոյ կը կոկոզէր։ Իր ձեռքերը՝ ցերեկէն յոգնած թոյլ ու կանացի կը շտկէին հողին գուղձերը կը դանդաղէին նորատունկ վարդենիի մը մերկ զարդարանքին վրայ։ Իրիկունը կը շատնար ու կը խորանար գեղին ոտքերէն։ Այն ատեն կ՛իջնէր ծունկի աղօթելով լուռ մինչեւ որ մութը բոլորովին առնէր ու մարսէր վարի տուները ու վերի քարերը։ Ամրան մուտքերուն օդին մէջ քաղցր ու անանուն բաներ կը պտտին ու անոնք մեր սիրտերուն կը մօտենան մութին ճամբաներովը։ Թող երիտասարդ տղան դանդաղի Խաթունին մօտ որ խօսի անոր անփոյթ ու կարեկցուն քիչ մը ամէն բանի վրայ գովէ կէնճուկ մեռած հարսը<ref>հայրը սրբագրուած՝ հարսը</ref> աչքերէն ու մազերէն պոյէն ու պոսէն։ Ու այդ բառերուն վրայէն զարգանայ անոր մէջ ինչ որ մազերն ու հասակը աչքն ու բերանը կը շինեն ու անոր մէջ կրակուին անթեղուած ու չյայտնուելիք բաները։ Ամէն պառաւ անցած է ատ ճամբաներէն ու կը խօսի երիտասարդին աւելի զօրաւոր քան թարմատի կինը։ Այս հեռացումով տարփանքի առարկան կը շահի իր խորհուրդին մէջ։ Յետոյ Խաթունը անոր վիշտը յանձնեց Աստծոյ մխիթարութեան։ Ու անոր բառերը Կարմիրենց հարսին լուսով կը թրթռային։ Թոյլ ու քաղցր հոգիներուն համար քիչ բան այնքան ազդեցիկ է որքան սա գողտր ու մեծ–մայր կարեկցութիւնը որ ինքզինքը չի պարտադրեր բայց կը շաղապատէ ու կը տեղաւորուի մեր ներսը առանց մեր գիտնալուն։ Ատկէ զատ այս կարեկցութիւնը կը համակէ մանաւանդ տկարները իր անակնկալովը։ Անփորձ ու լքուած աղջիկը ծակ–պտուկ կամ ոչ՝ հեշտութեամբ կը դիմաւորէ առաջին պաշտպանութիւնը<ref>առաջին պաշտպանութիւնը?</ref> մօրուօք կիներուն
Ու Սահակը փնտռեց պառաւին գորովանքը նախ սփոփանքի մը պէս յետոյ վարժութեամբ Չէր զգար որ մինակ չէր անիկա։ Կը տեսնէր անոր բառերուն ցանցէն իր կնոջը գովեստին ընդմէջէն Հայրապենց Նազիկին պատկերը։ Ճիշդ է որ անոր արկածը լուսեղէն մշուշի մը պէս կը թրթռար անոր տարօրինակ գեղեցկութեան շուրջը ու կը հիւսուէր անոր խենթացնող աչքերուն ու յօնքերուն հեքիաթին։ Բայց մարդոց սիրտերը զարտուղի ճամբաներ ունին։ Բայց մարդոց սիրտերը աւելի խեղճ են քան բոլոր անպաշտպան կարծուած արարածներունը։ Ու թող ո՛չ մէկը պարծենայ իր գիտութեամբը։
Ու պառաւը հոն տարաւ իր թոռնիկը։ Ան չփախցուց ոչ մէկ էտինք։ Աշխատանքը լերան կողմէն կրնար փոխադրուիլ դաշտ։ Ու Սահակին համար ամօթ պիտի ըլլար գեղը ճեղքել վարէն գերեզման ելլելու համար։ Ու երկուքը մէկ կու լային Հաճի Ստեփանին վրայ Երբ լացը մեղմանար Նազիկը կ՛արձակէր իր ձայնին կախարդութիւնը։ Քիչ բան կար այնքան խռովիչ որքան ձայնը որ չ՛երեւնար բայց կ՛այրէ։ Ու կը մեծնայ երբ կնոջ մը ներսի տիեզերքը կը ջանայ դուրս բերել։ Երբ՝ բլուրները կը սեւնան իրենց ոտքերէն ու երկինքը կը սկսի շինուիլ պարապին ծոցէն մեծ պարապի մը պէս մունջ ու ապառաժ։ Երբ՝ ա՛լ չեղող ճամբաներէն որոնք միջոցին վրայ կ՚ընդարձակին տուն դարձող բոժոժներն ալ կու լան երերուն սրտին մեծ արձագանգը իբրեւ՝ նետուած դէպի տարածութեան կղպուած շրթները Ու Նազիկին երգը կ՚աւելնար այդ ամէնէն։ Ու տարօրինակը հոն է որ երբ սուրը շարժումը վազքը կրակը արու են ու իբր այդ կը տպաւորեն մեզ անուշ ձայն մը էգ է մշտապէս։ Ու Նազիկին ձայնը անոր միսերուն անտես ալիքը կը փոխադրէր հողքէ հողք ու սիրտէ սիրտ վասնզի աւելի ետքը գեղին ուրիշ տղաքը պիտի պահուըտէին գերեզմանի պարիսպէն դուրս ու մնային անոր ձայնին տակ՝ վհուկէ մը կապուած սիրահարներու նման
Ու անոնցմէ առաջ այդ ձայնին ոլորքներուն դէմ առնուած ու խեղճ կը կենար Կարմիրենց Սահակը պարիսպէն դուրս ներս կոխել վարանելով ու գրեթէ վախնալով։ Բայց չէր գիտեր թէ ինչու Սուզուելով քիչ-քիչ ինքն իր մէջ ան կը հետեւէր լարերու փոքր թրթիռներուն որոնք իր մարմինին կարգ մը մասերը կը խռովէին ու միւս մասերը կը թաղէին<ref>կը թաղէին? կը տաղէին?</ref>։ Կը սկսէր անոր յուզումը սրտէն տիեզերքին մէջ նետուած խեղճ կտոր մը մի՜սը որ կը զարնէր ինքն իր գլխուն ու կը զարնէր։ Ու մէկէն կը նկարուէր<ref>կը նկատուէր սրբագրուած՝ կը նկարուէր</ref> միւս ա՛լ անկարելի պատկերը երբ անոր զարկերուն դէմ ուրի՜շ մը պատասխանի մը պէս կը կոտտար ու կը խորանար Ու այս վերյիշումը կ՚ըլլար իրական ու անողոք ցաւ մը՝ երիտասարդ իր մարմինին հզօր ու մենաւոր ցաւը<ref>դաւը սրբագրուած՝ ցաւը</ref>՝ մենաւոր անկողինին։ Ու ասոր հետ կը յառնէր պատկերը կնոջը այնքան խօսուն ու անյագ մարմինին։ Կ՛ամչնար այս թանձրացումէն ու կ՛աշխատէր աւրել<ref>ուրիշ սրբագրուած՝ աւրել</ref> ոստայնը երազին
Բայց երազը կը դիմանար ու զինքը կը նետէր տուն իր սենեակը որ մտքի երեւոյթներուն ներուած արագութեամբ մը ակնթարթի մէջ անոր կը ներկայացնէր իր երկու տարուան անկողինի կեանքը առագաստի գիշերը ու ուրիշներ լուսնով աղօտ ու գարունով զգլխուած<ref>յաւելում ստորակէտի</ref> ու հոգեւարքի<ref>հոգեվարքի սրբագրուած՝ հոգեւարքի</ref> իրկունը։ Բայց այդ ամէնուն կեդրոնը կը կազմէր միշտ անկողինը Անոր կապուած դրուագները կը թաղուէին<ref>կը թաղուէին? կը քաղուէին? կը քաշուէին?</ref> մռայլ տեսիլքին խորէն ան՝ որ կեանքը եղած էր հիմա դիզուած ետին դադրած իր իմաստէն ու արիւնէն ինկած տերեւներու խարխուլ կոյտի մը նման։ Ու այս քայքայումին մէջէն կը զատուէին բացառիկ պատկերներ իբրեւ թէ ժամու մը պատէն հրաշքով արձակուող նկարներ ու դողալ կը սկսէին իր աչքերուն տակ կտոր–կտոր զատ–զատ ամէն մէկը ըլլալով տարփանքի հսկայ ու հզօր գիշերներ<ref>գիշերներ? գեղանկար?</ref> եղանակով մը մասնաւոր դրուագով մը պիտակաւոր։ Այն ատեն կը վախնար ամօթէն ու իր շուրջը կը նայէր մարդ փնտռելու սրտաբեկ տրամադրութեան մը մէջ։
Ու լուռ էր շրջապատը իրմէ վար ամէն բան մտած՝<ref>յաւելում բութի</ref> մեծ չըլլալու մը սեւնալու մը անողոք ցանցին մէջ իրմէ վեր անքոյթ<ref>անփոյթ սրբագրուած անքոյթ</ref> բլուրը մութէն առնելով իր անհասանելի աղէտը<ref>աղէտը?</ref>։ Այն ատեն անոր կողիկին սղմուած գերեզմաննոցը կը մեծնար ու կը զարգանար իր մասերուն վրայ։ Ու կեա՜նքը մեռելներուն։ Ան՝ որ անոնցը ըլլայ պիտի ինչպէս հաւտացուցեր էին գեղին տէրտէրները ու հոգեւարքները։ -
Բայց ահա աղջկանը ձա՛յնը որ կը փրթէր կիսաստուերին ըսես սրտէն Բերանի՜ մը պէս որ համբոյր բաշխէր։ Որ կը դպէր անոր ու կը թօթուէր ջիղերը։ Մազերը կը փշանային։ Տաք հոսումներ անձրեւի կաթիլներու նման կը ծեծէին անոր հոգիին բոլոր երեսները։ Ու ձայնը կ՚ըլլար վաւերական շրթունք մը որ քալէր ու պչրէր մօտենար ու չտար։ Յետոյ այս զգայութիւնները կը պղտորէին<ref>կը պղտորուէին սրբագրուած՝ կը պղտորէին</ref>։ Երկու շրթունքները — ձայնին ու իր կնկանը շրթունքները— կը նոյնա[նա]յին կ՛իրանային։ Ու անոր ամբողջ նողկանքին դէմ կ՛արթննար մարմինը։
Ցաւալին հո'ն է որ տարփանքը երբեք յիշատակ չի կրնար ըլլալ։ Անիկա զգայութիւն մըն է միշտ ու ատով՝ ներկայ պահանջկոտ բռնաւոր։ Գուցէ այս գիծն է որ անոր դէմ ոգորում մը այնքան դժուար ու ճակատագրական կ՚ընէ յաճախ Ու ամչնալով չուզելով բայց դիմադրելու անկարող դժնդակ պայքարումէ մը ետքը ան կը կոկոզէր պարիսպի պատին կռնակը կու տար հաստ քարերուն ու կը բանար մարմինին բոլոր դռները մութէն ծորող սա խարտեաշ իգութեան։ Ու Նազիկին ձայնը՝ առաջ մեղմ յետոյ հրամայող՝ ճիշդ պչրուն շրթունքի մը պէս որ մեղմով կը քակէր կղպուած դուռները կ՛իջնէր վար դէպի սիրտը։ Ու անոր ձայնը նման էր հասակաւոր աղջկան մը որ կը քալէր հոգիին բոլոր շաւիղներէն նոյն ատեն խոնաւ ու շաչող իր շրշիւնովը դառնալով եղկ շօշափելի թանձրութիւն միս ու ողորկ ու ջերմ՝ գգուանք Հծծագին ու սպառող փաթթըւուք այնքան պարզ այնքան իրական որ նուաղում կու գար սիրտին ու ձեռքերուն մէջ կը թուլնային իր երազին միսերը։ Ու կը մտնէր այն վիճակներուն մէջ որոնց փորձը մարդերուն մահը կամ խենթանալը արժեց երբեմն։ Ու հեշտանքը կը պարուրէր զինքը ամբողջական ու հզօր իր դժբախտ մարմինէն ոչ իսկ մասնիկ մը խնայելով։ Ու ցա՜ւ անդարմանելի ցա՜ւ էր անիկա անոր քայքայուած մարմինին համար որ կը քրտնէր հակառակ իրիկուան զովին
Զինքը իր երազանքէն ու պշուցումէն ետ կ՚առնէին մօտի ճամբէն ուրուացող ձայները գրաստներուն։ Ու կը զարմանար ինքզինքը պարիսպէն դուրս գտնելուն։ Կ՛ելլէր ոտքի ծունկերուն կապը բզկտուած ու դանդաչելով<ref>դանդաղելով սրբագրուած՝ դանդաչելով?</ref>։ Կը մտնէր ներս։ Կը վախնար ուղղակի շատ Հայրապենց կողմը քալելու։ Հողքերը մաս մը աւրուած ստուերէն կորսնցուցած իրենց իրական դէմքերը կը տպաւորէին զայն մեծ խաղաղութեամբը իրենց անկապտելի հանգիստին։ Հոն էին՝ հողով կափուցուած շրթունքները բոլոր երիտասարդներուն որոնք իրարու միսին վրայ այնքան անկարելի յուզումներ հալածեցին ու աղին դառնութիւնը միայն հաստատել կրցան։ Ու հոն էին մեր բոլոր անյագութիւնները իրարու դէմ մեզ լարող իրարու վրայ հանող մեր մեծ
ու պզտիկ կիրքերը որոնք հողէն դուրս ելլելու համար պարտաւոր եղան թե՜լ մը խոտ կամ կոկոն մը վա՛րդ դառնալու։ Ու սփոփանքով՝ կը մտածէր չըլլալուն։ Յետոյ իր քայլերը արդէն տարած կ՛ըլլային զինքը։ Չէր տեսներ Նազիկը։ Մութը ճերմակ ու աղօտ շղարշի մը պէս աղջկան դէմքին խռովքը կը մեղմէր ու կը խնայէր երիտասարդին այդքան մօտիկէն՝ այրուցքը կրակի պէս հեղումը անոր նայուածքին։ Բայց կը խօսէր Խաթունին հետ կոտրած քակուած դողը դեռ չթողած իր ձայնէն նեղուելով։ Ու թրթռալով աղջկան գլուխէն որ կը կենար սեւ մարմինին վրայ ատանկ անիմաստ բայց այդքան իրա՛ւ անիկա կը սպասէր որ բացուէին անոր շրթները ու թափէր վրան անոր ձայնը ոսկեջուր ու անտես պատմուճանի մը պէս անիկա կը հագնէր աղջկան բառերը որոնք շատ շուտ<ref>շատ-շատ սրբագրուած՝ շատ շուտ</ref> կը զգեստաւորէին իր հոգին։ Ինչո՞ւ տրուած չէ մարդերուն ըլլալ դուրսէն այն՝ որ իրենց ներսն է երբեմն։ Ինչո՞ւ չըսել սա աղջկան ինչ որ տուն կու տայ սիրտը։ Ու կը քաշուէր անոնց քովէն իր գերեզմանները։
Երկու շաբաթ ետք այս այցելութիւնը իր կնոջը հողքին՝ անոր համար կը դառնար անվրէպ պաշտամունք Չէր խորհեր սուտին պատրուակին ուրիշներու կարծիքին ու գեղին մեծ հսկողութեան։ Գայթակղութիւնը կը վախնայ փոթորիկէն ու անոր անցքէն ետք անիմաստ փոշին է յաճախ։ Զգացողները զայն տեսան երբ ա՛լ դադրած էին զգալէ։ Ան իր օրը երկար կը գտնէր վերը իր արտին մէջ։ Ու կ՚երազէր գերեզմանը։ Ու կը վազէր հոն դեռ արեւը լաւ մը չհանգչած։ Որոշ էր իր տեղը Տրեխները շտկրտելու պատրուակին տակ՝ պիտի կծկտէր պարիսպին կոյտին։ Պիտի ծեծուէր ձայնէն ու անցնէր անհուն բզկտումէն Մինչեւ որ ա՛լ իր մարմինը կարող չըլլար դիմանալու Ու դանդաչելէն կը մտնէր ներս Ամէն օր կրկնուող զգայութիւններ պատրաստած էին անոր հոգեկան յատակ մը որուն այնքան պէտք ունին սա առնուած տղաքը։ Այսպէ՜ս գիտէր թէ «գովք»ին ո'ր տունին հետ անիկա պիտի ըլլար Հաճիին գլխուն Գիտէր մինչեւ այդ հասնիլը քանի՛ անգամ անիկա պիտի զարհուրէր իր կնոջը անհամբեր ստուերէն որ նախանձէն կապուտցած ոսկորներովը կը դիմաւորէր զինքը ու կը քաշէր վեր արագ «պոռնիկին» հասողութենէն անդին։ Ինչպէս միշտ ինք առաջին սարսուռէն ետքը պիտի վռնտէր անոր յիշատակը անշուշտ ցաւած անշուշտ քիչ մը կնիկ բառերով ու պիտի զօրանար Նազիկին նպաստովը որ ձայնի ճամբով կու գար իրեն։ Ու այս ոգորումը երկու կնիկներուն մէջտեղը՝ անոր հոգին կը պատռտէր։
Ու կը կենար անիկա լացողներուն մօտ վախնալով խօսելէ չընդմիջելու համար անոր մարմինին սա թեւաւոր ու տաք ճառագայթումը ձայնին ծորումը իրմէ ներս։ Հողքերը կը դադրէին իրենց դէմքերէն ու քիչ մըն ալ հասակներէն։ Մեռելները կը մեռնէին։ Ու անիկա անդիմադրելի մղումի մը տակ աչքովը կ՛ուտէր սա չերեւցող բերանը որ կ՛ըլլար ամէն մէկ բառի հետ վրայ այնքան զգլխանք ու անուշութիւն։ Ու անոր ձեռքերը առանց բացուելու իր գօտիին խելօք փաթէն կը գրկէին անոր սեւաւոր իրանը։ Կամաց դողալէն միսի ամէն շերտի վրայ փակուելով ու ճմլելով։ Ու անիկա կը մերկացնէր լացող աղջիկը ու կ՚իյնար անոր ծոցը միշտ ձայնին թրթռուն անէութեանը խորէն ու կը հեծկլտար երակները ծամելով ծամելով նոյն ատեն Կարմիրենց հարսին ազազուն ոսկորները Ո՜վ դժբախտութիւնը մարդերու սիրտին։ Ու զարհուրած իր սրբապղծութենէն անիկա գրեթէ կը վազէր վեր դէպի հողքը իր կնիկին։ Ու հոն կու լար։ Լայն դառն յուսահատ լա՜ցը որուն առարկան դուրսին համար թերեւս ծանօթ՝ շփոթ էր իրեն համար։ Ու երկու շաբաթ ետքը անիկա կու լար իր սիրտը մոռցած մեռելը։ Յետոյ ձայները կը դադրէին։ Երեք-չորս չղջիկ վարերէն կը սկսէին իրենց շրջանումները սեւ ու սանդխաւոր միսի անիւներու նման փորելով մութին ընդերքը։ Արեւմուտքէն երկինքը կը յոգնէր բոլորովին ու կը մարէր Մահուան տունին մէջէն պզտիկ հով մը խոտերուն ու ծաղիկներուն աչքերովը կը դողար։ Սահակը հազիւ ուժ ունէր բակը ուսը նետելու։ Ու կը դառնար ետ։ Նազիկին ու անոր մեծ մօրը սեւ ձեւերը փոշոտ ճամբուն վրայ որ գերեզմանը կը ճեղքէ վերէն վար հատնելու համար մեծ դուռին գոյգ ու մութէն եղծուած կ՚անցնէին հազար կերպարանքէ։ Ան կ՚աշխատէր իր ոտքերը դնել անոնց ոտնափոսերուն վրայ։ Այնքան յիմար ենք երբեմն։
Նազիկը ոչինչ գիտէր այս ամէնէն։ Ու չէր գիտեր անիկա խաղը որուն առարկան էր հիմա։ Իրեն համար քաղցր էր ամէն իրկուն սա մութին դիզուած պահերուն ըլլալ դուրս իր տունէն որուն մէջէն անորակելի անցեալ մը ամէն սեւաւորման կը պրկէր իր սիրտը։ Գեղին մէջ նոր էին կարգ մը հիւանդութիւններ։ Նոր հարսնե՛ր որոնք աքաղաղի պէս կը պոռային ու երեuնուն նուռ կը կաթէր։ Ուրիշներ որոնք օրերով կը թմրէին շարժելու անկարող բայց այդ քունին մէջէն իրենց մատները լզելու համար տասներկու ժամ անընդհատ կու լային։ Ու կային որոնց որովայնին տակէն ցաւի ճամբաներ կ՛ուռէին։ Ու այս ախտերը անուն չունէին։ Ու անոնք գեղին ամէնէն հարուստ ամէնէն գեղանի կիները կը գտնէին։ Ու պառաւը կը դողար իր թոռանը խարխուլ արգանդին համար։
Նազիկը լացին վրայով ամէն իրկուն կը պարզէր իր հոգիին ժանգը։ Անոր մինակ անկողինը չէր այցելուեր յղութեան շրջանի մղձաւանջէն։ Ու անոր լացը իր հօրը հողքին վրայ չէր ազդուեր նիհար ու քիչ սա տղուն ներկայութենէն։ Կարմիրենց Սահա՛կը Օվակենց Թումասի՜կը ու այդ հանգիտութեամբ մարմիննին քիչ տղաքը ան ճանչցեր էր դառնագոյն ու շատ ստոյգ փորձառութեամբ մը։ Բայց անոր քիչ մը կորացած հասակին հետ անպայման իր մէջ կը ստեղծուէր մեռնող հարսը որուն հետ ունեցեր էր քանի մը գաղտնի փսփսուք որոնք երբեք պիտի չրսուին աշխարհին Ու կը յիշէր այդ բռնկած աչքերով հարսը որ մէկ տարուան մէջ մոխիր պիտի դառնար ներսէն այրելով։ Բայց երբ գերեզմանը թողուր ու առանձնանար իր անկողինը ան կը վռնտէր Կարմիրենց հարսը ու տագնապով գրեթէ հիւանդ ջլախտաւոր հեծկլտուքով մը վերմակը կը քաշէր գլխուն ու կը կծկտէր։ Ու ահա կու գա'ր կու գար միւսը չարագուշակ երիտասարդը իր ճերմակ շապիկովն ու ճերմակ վարտիքովը առագաստի ցուրտ սենեակին մէջ կը դպէր իր միսին որուն պրկուած կծիկը կը թուլնար ու կը պարզուէր։ Կը բռնանար մտապատկերին վրայ կը սառեցնէր զայն կէս մը հակելով անոր ընդարձակ կուրծքը իր կրակուած ու փոքր լանջքին վրայ եւ որուն շրթունքները իրենց առաջին հպումին մէջ եղած էին սուր ու կսկծեցնող կայծքարի<ref>կայծաքարի սրբագրուած՝ կայծքարի</ref> մը նման։
Անհասկնալի այդ ուրուակա՞նը որ անցեր էր իր մէջէն իր վրայէն ու ափ մը մետաքսի պէս առեր էր զինքը իր գոգին վրայ ու փռած զինքը հոն կամաց յետոյ պիրկ յետոյ ցաւցնելով գրեթէ կոտրտելով իր մէջքին սիւնը։ Շունչր նեղ կու գար իրեն վերմակին ներքեւ։ Կը բանար գլուխը։ Մութ բացարձակ մութ էր<ref>յաւելում ստորակէտի</ref> անհուն խորութեան մը հասած ու ոչ մէկ սահմանով մարդկային։ Ու աշխարհը մարդերուն կեանքը ան կը վերածէր սա կոյտ մը սեւին անհունութենէն փրցուած անկողինի մը ծաւալին։ Ու դագաղ։ Ու դժոխք։ Ու սո՛ւր գրեթէ անգիտակից հարուածը միւս զգացումին։ Ան կը խորհէր պատիժին։ Ու կը խորհէր ատոր՝ ջաղացքին ճամբո՛վը։ Ու կը փակուէր կրկին իր հոգիին մասերուն կը լուծուէր իր ցաւերէն ատելութիւններէն բայց կը շինուէր կրկին ու կ՚ըլլար Հայրապենց Նազի՛կը աղջիկը իր մօրը որ ապրեր էր իր սրտին համար ու մեռեր
Ու այս ամէնը նոյնութեամբ գրեթէ ամէն գիշեր։ Ան չէր կրնար ազատել ինքզինքը այս պատկերէն որ մղձաւանջը չէր քանի որ անոր կեդրոնական սիւնը մատով չէր բռնուած։ Ու անիկա ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref> իր ներսը քանդակուած ջնջուիլը անկարելի իրականութիւն մըն էր ու իր օրերը լեցնող ամէնէն նեղիչ անհամբերութիւնը։ Ամբողջ ամիսներ կը բաժնէին զինքը Ս Սարգիսի շաբաթէն։ Բայց պատկերը փոխանակ աղօտելու զարգացեր էր իր մէջ ու վերածուած հոգեկան անփոխարինելի գոյացութեան մը։ Աւելի՛ն ան կը վերաշինէր համը հոտը կերպը արուին որ կը բանայ ու կը ծռէ<ref>կը ծռէ?</ref>։ Անոր գիրկին բազուկներուն բոլոր ապահովութիւնը դեռ կը տիրէր իր մէջը հիմա որ գեղին քաջերը իրարու ետեւէ գետին կ՚իյնային։ Ու վախ չունէր անոր կեանքին վրայ։ Ու անոր հետն էր ան օրուան բոլոր առանձին պահերուն երբեմն լացին ու գործին իսկ մէջը։ Ու կը սիրէր զայն բառին հագցնելով մեր գիտցածէն տարբեր տարողութիւն։ Անիկա երբեմն կը դանկըտէր անոր ստուերը անհուն ատելութեան մը լորձունքովը։ Բայց կատուի մը պէս կը պլորուէր անոր թեւերուն մէջ։
<ref>յաւելում անցումի նոր պարբերութեան</ref> Սահա՞կը։ Բոլորովին նոր ու գրեթէ սուտ անունի մը պէս հնչեց բառը իր ականջին երբ մեծ մայրը ամէն բան կարգադրելէն ետք իրեն յայտնեց շատ մօտիկ պսակը։ Զարմացաւ միայն։ Ու շինեց անոր դէմքը որուն ուղղակի չէր նայած իր լացին մէջէն։ Սահա՞կը։ Ու դողդղացին իր միսերը։ Յետոյ անոր շինած այդ պատկերին քովիկը կարծես թէ տախտակամածին ճեղքերէն բուսաւ միւսը Թումասի՛կը։ Ո՛րքան նման էին իրարու։ Ու երկուքին վրայ իր մտքին մէջ արձանացաւ երրորդին պարթեւ մարմինը
Չընդդիմացաւ սակայն։ Ինչպէս չէր ըրած ատիկա աշնան առաւօտէն ասդին իր վրայէն անցնող բոլոր փոթորիկներուն։ Նորէն ուշադրութեանը չինկաւ այս կրաւորութիւնը որ անբացատրելի էր ամբողջ կիրք ու կատաղութիւն եղող այս աղջկանը վրայ։ Պիտի անդրադառնար ատոր աւելի ուշ կանոնաւոր կին ըլլալէն ետքը։ Երբ առանց ճնշումի անիկա «ճանչցաւ աշխարհը» այն ատեն միայն գտաւ իր գերդաստանին վայրագ ու աննուաճ բնազդները։ Սեռային կեանքի մուտքին աղջիկները կը դադրին յաճախ ուրիշ բան ըլլալէ։ Ինչ որ դուրս է այդ արահետէն՝ գոյութիւն չունի անոնց համար Ու խելօք են անոնք դուրսին համար անլեզու գառնուկի մը նման։ Մեծ պոռնիկները ամէնէն գողտր ու հնազանդ էակները ըլլալով սկսած են իրենց հերոսական գայթակղութիւնները։ Ու խելօք էր ան՝ իր էրիկը խաբած կնկան մը նման ու անդիմամարտ։
⁂
Մեծ ռազմավարութեամբ առաջ տարուած այս գործողութիւնը ունէր սակայն իր վտանգաւոր ու անխուսափելի հակառակորդը —<ref>յաւելում գծիկի</ref> Զաքարենց Զաքարը
Զաքարը Զատիկէն ասդին «ասպատակ» մըն էր կառավարութեան կողմէ պաշտօնապէս դատապարտուած ոստիկաններու վրայ զէնք քաշելու ոճիրով։ Այդ օրերուն երբ յեղափոխութիւնը դեռ անուն ու «ֆիրմա» չունէր ասպատակը ընթացիկ ու գռեհիկ ոճրագործ մըն էր յաճախ վատ ու «առանց արարքի» որ օղիի սեղանին առջեւ սրճարանին անկիւնը գրեթէ երգելով ու անգիտակ կը սպաննէ աղբօր պէս սիրած իր բաժակի ընկերը։ Անիկա պարտաւոր է խուսափիլ ամէնէն առաջ սպաննուածին պարագաներէն որոնք յարմար առիթի մը գաղտնի կամ հրապարակաւ դանկըտեն պիտի զինքը անպատճառ։ Անիկա պարտաւոր է խուսափիլ կառավարութենէն որ այդ ոճիրները կը գնահատէ շատ դաշն ոգիով կը շահագործէ արդար տնտեսումով մը իբր ապրուստի աղբիւր իր պաշտօնեաներուն։ Ոճրագործին ուրիշ բան չի մնար եթէ ոչ «լեռը ելլել»։ Այն օրէն անիկա անձնաւորութիւն մըն է յանկարծապէս կանչուած պատկառանքի ու խորհուրդի։ Իր կինը եթէ ամուսնացած է ան թաղին մէջ կը ստանայ մասնակի<ref>մասնակի? մասնաւոր?</ref> արժէք ու նախանձուած կարեւորութիւն։ Իր տղաքը եթէ ունի զօրացած այդ աներեւոյթ պաշտպանութեամբ շատ դեռահասակ դանակ կը կոխեն իրենց մէկէն ի մէկ աճած գօտիէն ներս։ Ու անոնց ձայնը կ՚ըլլայ խիստ ու բարձր մեծին դիմաց ու հրամայող՝ իր[ենց]<ref>իր սրբագրուած՝ իրենց</ref> տարեկիցներուն վրայ։ -
Բայց ասպատակը զարհուրելի էակ մըն է երբ Զաքարենց Զաքարին նման շքեղ անցեալ մը ու հարիւրաւոր դրուագներ ունի իր անունին շուրջը։ Այն ատեն անիկա կատարեալ իշխան մըն է որ կը հրամայէ իր թաքստոցին մէջէն։ Ու անոր պատգամները չեն երկրորդուիր։ Ան կը գտնէ առատութեամբ դրամ հագուստ զէնք ուտելիք որոնք կը հայթայթէ գեղացին խորունկ հաճոյքով։ Երբեք անիկա վախ չունի մատնութենէն վասնզի անողոք է լեռը ելլող մարդը։ Պզտիկ կասկած մը պիտի բաւէր որպէսզի ամբողջ ընտանիք մը մորթուէր բնաջինջ ըլլար առանց ոչ մէկէն մեղքցուելու ու ամէնէն շատը՝ ասպատակէն
Ասպատակը գեղին պաշտպանն է նոյն ատեն։ Անոր անունը լեռներուն վրայ մշտագոյ հսկողութիւն մըն է։ Ան կ՚երեւայ զարմանալի արագութեամբ ընդարձակ ու ժամերով իրարմէ տարակայ անտառներուն մէջ գրեթէ նոյն ժամուն ու կը թուլցնէ օտար աւազակներուն վայրագութիւնները։ Թուրքերը պարտաւոր են բանակցիլ անոր հետ ի հեճուկս կառավարութեան ու վճարել անոր ուզածները։ Ան գեղէն դուրս իր ազդեցութեան ենթակայ ընդարձակ սահմաններ ունի։ Ու թուրք պոռնիկները հոգի կու տան այդ լեռնականներուն ու ամէն վտանգ արհամարհելով կը գտնեն զանոնք գեղերէն շատ հեռու վայրի աղբիւրներու կամ անայց թաւուտներուն ծոցը։ Չէ լսուած որ անոնք մատնեն երիտասարդը։ Ու պատահած է որ օրերով պահեն զանիկա իրենց տուներուն մէջ երբ հետապնդող ոստիկանները հոտ առնեն։
Ասպատակը կը զգուշանայ հայ գեղերուն մէջ երեւնալէ։ Ցերեկները գրեթէ չեն տեսներ զինքը։ Գիշերները գեղեզերքի տուները կը մտնէ երբեմն լաթերը կը փոխէ ու կրկին կը սուզուի անտառը։ Գողութիւնը արհամարհելի զբաղում պիտի նկատուէր իր կողմէ եթէ թուրքերու եւ չէրքէզներու փոքր արարքները փոխարինելու եւ անոնց բարբարոսութիւնները սանձելու համար չստիպուէր երբեմն ամէնէն բանուկ ոստիկաններու երթեւեկովը պաշտպանուած խճուղիները կտրելու Որքան ատեն որ ճակատ ճակատի չէ չափուած կառավարութեան հետ անիկա շատ չի նեղուիր զօրքերէն։ Բայց անգամ մը որ կրակէ անոր ուժերուն վրայ անիկա կը հրաւիրէ վայրագ հալածանք մը որուն սահմանները սակայն չեն անցնիր բնակուած վայրերէն ու բանուկ խճուղիներէն։ Ոստիկանները շատ զգուշութեամբ կը թափառին անոր հետքերուն վրայ։ Չեն յառաջանար անոր ետեւէն երբ կը կորսնցնեն մինարէներուն կամ զանգակատուններուն ծայրերը վասնզի շատ դառն ու նուաստացուցիչ փորձերով համոզուած են անոր կարողութեանը վրայ ու գիտեն թէ քարէ քար նետող<ref>քարէ քար նետող?</ref> ու երբեք սուտ չըսող անոնց հրազէնները իրենց ձեռքին վրայէն սանձը կը կտրեն իրենց գնդակներով։
Ու ասպատակ մահուան որոշ վճիռով դատապարտուած ասպատակ է Զաքարենց Զաքարը։ Կառավարութիւնը գին է որոշած անոր գլուխին։ Ու այդ իսկ պատճառով երիտասարդը չի մօտենար իր բախտակիցներուն Անոնցմէ կասկածելու տկարութեան վրայ կ՚աւելնայ սակայն ուրիշ շատ զօրաւոր ու քիչերէ միայն գուշակուած ազդակ մը։ Անիկա հազիւ երկու–երեք շաբաթ պահուեցաւ մեծ լերան ներսը։ Յետո՞յ։ Անիկա սկսաւ նեղուիլ մինչեւ այդ տարիքը իրեն համար անծանօթ զգացումէ մը։ Անիկա կ՛երթար թիւրքմէններուն վրանները կ՛ուտէր անոնց սեղանէն ու կը խմէր անոնց լեռնագեղ աղջիկներուն ձեռքէն։ Բայց երբ կը սուզուէր անթափանց թաւուտները լերան բարձրագոյն սարերուն այն ատեն ծունկերը քիչ մը կը բռնուէին։ Ատիկա յոգնութիւնը չէր ոչ ալ ձանձրոյթը մենութեան։ Անոր շունչը քիչ մը աւելի տաք դուրս կու գար բերանէն ու պզտիկ կայծեր կը յառնէին աչքերուն գունդէն։ Յետոյ կը կենար մտիկ ընելու ձեւով։ Ի՞նչ կար իր մէջը։ Այս հարցումին հետ փայլակի մը վրայէն կը ցաթէր իր մէջ քիչ մը առաջուան երիտասարդ աղջիկը։ Բայց կը սրբուէր։ Ու զզուանքով ամօթով կը հաստատէր անոր ետեւէն միւսին վարի գեղի միւս աղջկան պատկե՛րը։ Յետոյ երեւոյթը դարձաւ պահանջկոտ։ Կու գար անակնկալ պահերու բռնաւոր ու չար Կը կենար աչքերուն դէմ անկողինին պառկուածքովը ճերմակ լաթերէն աւելի ճերմակ իր մարմինը փռած անոր ռունգերուն ու բազուկներուն Ծակ–պտուկը։ Ի՜նչ<ref>Ինչ սրբագրուած՝ Ի՜նչ</ref> խեղճ է մարդոց խելքը։ Ո՜վ դրաւ այդ պիտակները։ Անտառներուն մէջ ինչպէս գերեզմանի մը քովը աղջիկ մը ուրիշ ուրի՛շ բան է միշտ։
Ան ձգեց իր ապահով թաքստոցը ուր անմատչելի էր բանակ մը զինուորի։ Ու աւելի մօտ ըլլալու համար գեղին —ի՞նչ կը յուսար անկէ որոշ չէր իրեն համար— անիկա ծակ մը յարդարեց իրեն գեղը շրջապատող գաճաճ անտառներու հանգոյցի մը մէջ որ փորուածքով մը դէպի մեծ լեռը ելք կը ճարէր իրեն։ Հեղեղատը արիւնոտ անուն ունէր ու ոստիկանները երբեք սիրտ չընէին պիտի մտնելու այդ դժուարաթափանց փոսէն ներս։ Այսպէս կարճեցուցած անջրպետը անիկա հակառակ բոլոր խոհեմութիւններուն հակառակ Հայրապենց հաստատապէս աղաղակուած վրէժին ու սպառնալիքին<ref>ջնջում կրկնուած բառի՝ անիկա</ref> երբեք չմտածելով մահուան կեանքին Նազիկէն զատ ուրիշ բանի գեղ իջաւ ամէն գիշեր։ Ու ամէն գիշեր անիկա թափառեցաւ Հայրապենց տուներուն շուրջը։ Ու ոչ ոք գիտէր<ref>գիտէ սրբագրուած՝ գիտէր</ref> թէ այդ ամեհի տղան փոքրացած կծկտած մաուզէր ը սիկառի մը պէս ճկուն ըրած իր մէկ ձեռքին մէջ միւսովը կը հոտուըտար<ref>կը հոտուըտայ սրբագրուած՝ կը հոտուըտար</ref> Հայրապենց դրան շեմն ու աղխե՜րը։
Անոր համար անլուր անէացնող<ref>անէացող սրբագրուած՝ անէացնող</ref> յուզումի իրկուն մը եղաւ երբ քիչ մը կանուխ ուզելով իջնել գեղ գերեզմանին դուրսէն լսեց անոր ձայնը։ Գեղին փեսացուները իրենց նշանածէն կը ճանչնան միայն անոր ձայնը։ Տաղաւարի պարերուն անոնց արտօնուած է մտիկ ընել երգը։ Ու կալերէն վեր թուփերու ետեւէն անոնք առանց ծաղրելի ըլլալու կրնան հետեւիլ պարին ու երգին։ Անոնք պիտի զգուշանան տեսանելի ըլլալէ չխանգարելու համար պարողին սլացքն ու ձայնին զեղումները։ Ու ամէն երիտասարդի պէս Զաքար կը պահէր<ref>կը պահէ սրբագրուած՝ կը պահէր</ref> իր ներսը այդ ձայնէ հիւսուած մարմինը ատանկ արձակուած միջոցին վրայ մաքուր ու անհուպ ինչպէս պարտին ըլլալ մարմինները բոլոր աղջիկներուն։ Ան գամուած մնացեր էր իր սրունքներուն վրայ։
Ու ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref> ամէն իրկուն գերեզմանին վերի պատնէշին ետին հոն՝ ուր ձորակը կը խստանայ ու անմատոյց ժայռերու թնճուկ մը կը դառնայ թաւուտի մը կուշտը հրացանը ծունկին ան կը խմէ անոր ձայնը ինչպէս մէկը որ քաղցրութեան լիճի մը մէջ կը սուզուի ու չի կշտանա՜ր։ Բայց գերեզմանը ամէնէն բազմամբոխ տեղերէն մէկն է գեղին։ Ու լուս աչքով տեղաւորուելու համար իր թաւուտին մէջ անիկա ստիպուած է սողոսկել ապառաժին աղիքներուն ընդմէջէն դժնդակ ու արիւնոտող ճամբորդութի՛ւն զոր ընելու համար ջուրն անգամ կը խենթանայ պոռալէն ու ծեծուելէն։
Եթէ գիտնա՜ր Հայրապենց Նազիկը թէ ինչպէս զինքը հետապնդող ջոկատներուն դէմ կռուելու տեղ Զաքարենց Զաքարը իր անունին անարժան տկարութեամբ մը իր համբաւը գուցէ իր կեանքը կը վտանգէր վար դէպի գեղին անապահով շրջանակները հակելով ուր աշխատանքն ու երթեւեկը անայց անկիւն չեն ձգեր գրեթէ։ Եթէ գիտնա՜ր թէ հզօրագոյն ու սարսափախառն բախումներէ ետքը ինչպէս անիկա շղթաները պատռելով զինուորներուն միամիտ ու անկարելի խաղարկութեամբ մը գեղին կողմը կը դառնար կարծես բռնի իր կրունկներէն քաշուելով դէպի հոն ու կը մխրճուէր արիւնոտ ձորին մէջ հասնելու համար գերեզմանի իր թաքստոցին ճիշդ տղու պէս ուրախ ու անխելք։
Շատ բան մեր մէջ պատահելէ ետքն է որ մատչելի կ՛ըլլայ մեր դատումին։ Ընդհանրապէս նախընծայ աշխատանքը կը սուզուի մութին մէջ ու չ՛ելլար լոյսին։ Այս վրիպանքը ուզած են հակասութիւն անուանել մտքին մեծ օրէնսգէտները։ Զաքարին համար այս վերադարձը ունէր աւելի պարզ զսպանակներ։ Նախ՝ հանդիպումը Նազիկի ձայնին որուն դէմ անպաշտպան էր իր յուզումի կարօտ սիրտը։ Լեռներու տղայ՝ անիկա ծարաւով կը խորհէր տուներուն անոնց զաղփաղփուն աղջիկներուն ա՛լ չդարձող բաներուն ետեւէն մեր անմեկնելի ըղձաւորումով։ Ու կը խորհէր անոնց որոնք հանդարտ սիրտով մը կը բանան իրենց վերմակները ու կ՚երթան անխռով քունին։ Ան կը նեղուէր մանաւանդ գիշերները երբ իր զգայարանքները իրենց թերթերը ամփոփող ծաղիկներուն պէս կը գոցէին դուրսին բայց կը բացուէին իր ներսին։ Վտանգը պաշարուելու սարսափը ու ասպատակի կրունկէն անպակաս բոլոր անհաշուելի փորձանքները սակայն բաղդատելի չէին իր անձուկին երբ ընկողմանած իր որջին խորը աչքերուն առջեւ կը բերէր` իր առագաստին այնքա՛ն կարճ պահը։ Ամօթը կը պարուրէր զինքը։ Ու կ՚ելլէր աւելի վեր նշանած աղջկան անոր այն տեսիլներուն որոնք դրուագուած էին իր մէջ։ Բայց անդիմադրելի մղումով մը այդ պատկերները տեղի կու տային դժնդակ կծկումին որ կը գալարէր անոր արդէն ձգտուած ջիղերը Ու կը բուսնէր միւս աղիտաւոր կրակը որ կը վառի բայց չի հատնիր։ Անիկա իջաւ թուրք գեղերը լիճէն անդին ու լերան միւս զառիթափին ուր կնիկները փնտռած էին զինքը ատենին։ Անիկա պառկեցաւ անոնց հետ ու գարշանքով փախաւ անոնց հոտաւէտ ու կատղած անկողիններէն։ Երեք օր տեւող այս լոգանքը՝ մեղմելու տեղ գրգռած էր անոր ծարաւը։ Ու վազեց իր թուփին՝ բացակայութեան աճեցուցած [58] կոյր կարօտովը։
Ու զգացումը կը զօրանար իր մէջ անանկ արագ ու բռնաւոր որ անիկա գրեթէ կը մոռնար ասպատակի իր բացառիկ պայմանները։ Երբ լեռը ամբողջ սուզուէր երկինքին մէջ մանաւանդ փոթորիկի մը վայնասունին դիմաց որ ճիւղերուն տերեւներուն ու տարրերուն համատրոփ սիրտէն կը փրթէր կարծես անիկա կը բանար բերանը ու թող կու տար մելամաղձոտ բայց զգացումով յորդ գեղջուկ երգերը ուր տղաքը «ափ մը շաղի» պէս կը նայէին<ref>կը նայէին? կը հալէին?</ref> աղջիկներուն աչքերէն։ Եւ ուրիշնե՜ր որոնց մէջ գեղը կը պատմէր անպատմելին մարդերուն բոլոր կրակներէն։ Ու եղանակէ եղանակ ու աղջիկէ աղջիկ անիկա կ՚իյնար չարագուշակ յանկերգին՝
«Սիրեմ Նազի՛կ ընքուընիդ
Օսկի գըրիչէն քաշած»։
Յետոյ անզգալաբար կը փնտռէր իր ձայնէն՝ միսին ոլորքը ստեղծելու համար ահարկու պատրանքը անոր ներկայութեան։ Ու կը հեծկլտար լերան հետ ու կը փակէր կը կղպէր իր շրթները։ Ու այս լռութեան մէջ կ՚ընկճուէր վայնասունը տարրերուն Բայց կը յառնէր անդունդէն բարձրացող ոգիի մը պէս զգացումը ու կը պարուրէր անոր մարմինը մազերէն մինչեւ եղունգները ինչպէս կը սիրեն նկարել երգերը։ Ու կը հաւաքուէր մարմինին զանազան կէտերուն ծանր ու շօշափելի։ Կար անիկա մատներու ծայրին ուր կլոր կրակի մը պէս կը թրթռար ու անոր միտքը կը տանէր եղերական գիշերին։ Ու հզօր զգայախաբութեամբ մը անիկա ներկայ կ՛ընէր ծոցին սենեակը ու հոն պարզուած փխրուն պատկերը երբ նոյն այդ մատներուն ծայրէն անցեր էր Նազիկին աղջիկնութիւնը անըմբըռնելի կախարդական հոսումի մը պէս ու այրեր էր զանոնք։ Կար անիկա դարձեալ նման հոծութեամբ մը անոր շրթներուն վրայ որոնք երկիւղալի հրաշքով մը բանտարկուած կը պահէին աղջկան ա[յ]տերուն հպումը ամբողջ ու խենթացնող։ Որուն նման պատկեր չէր առած անիկա իր ուզած ու խածած կնիկներէն։ Կը բռնէր անիկա իր շրթունքները ու կը կարծէր շօշափել անոնց վրայ դողացող ստուերը միւսին շրթներուն անանկ շատ անանկ իրական որ կը ցնցուէր ու կը կոտտար իր բոլոր կծիկներուն մէջ։
Ու զգացումը կ՚աճէր իր մէջ լեցնելու աստիճան անոր ջիղերուն բոլոր խողովակները։ Նեղ պզտիկ կու գային իրեն իր անհուն լեռները։ Նեղ քիչ կու գային իրեն մանաւանդ իր ցերեկները այնքան երկար ու անպարփակ սակայն ժամերուն կարծր անշարժութեանը մէջէն երբ պարտադրուած զգուշաւորութիւն մը զինքը կը նետէր ինքնիրեն իր մենութեան աւելցնելով իր միւս կէսին բզզիւններն ու բիւրաւոր լեզուները։ Անոր վրայ երեւան եկան այն բացառիկ նոպաները որոնք կրակէ ջուրի նման կը լեցուին մեր վրայ ու մեզ խենթ հերոս ոճրագործ կ՚ընեն։ Քանի՜-քանի՜ գիշերներ անիկա իր թաքստոցին մէջ ինքզինքը բռնուած երազեց։ Ու զղջաց ատիկա չըլլալուն։ Բայց իր տարփանքը կը գալարէր զինքը։ Ու անիկա չնստելու համար՝ կը վազէր անիմաստ մագլումներ կը փորձէր։ Ու տարօրինակ էր որ մահը չայցելեց իրեն հակառակ իր բոլոր հիւսուածքներուն մէջ գործող ասղնտուքին։ Սիրոյ մէջ յուսահատութիւնը ոճիրին կ՚երթայ։ Ու անձին վրայ բարձրացող ձեռքը բարերար մըն է յաճախ։
Անիկա հիւանդ ինկաւ երեք օր առանց տեղէն կարենալ շարժելու երբ մացառի մը ետեւ պահուըտած տեղէն իմացաւ պսակը։ Երկու գիւղացիներ իրարու կը պատմէին նշանակալից եղելութիւնը ու Զաքարին անունը կու տային՝ սարսափելով պատահելիքին հաշւոյն Ան կրցաւ վերի լեռը բարձրանալ առանց տկարութեան բայց անգամ մը երկարելէն յետոյ զգաց զարմանքով որ չէր շարժեր։ Իր զգայարանքներուն այս թմբիրը կարելի էր շփոթել «աչօք բացօք» քն[է]ածութեան մը հետ<ref>քնածութեան սրբագրուած՝ քնէածութեան?</ref>։ Ո՛չ լուսնալը ո՛չ մթնելը չփոխեցին այս թալկացումը։
Երեք օր ետք փորձեց քալել ու տեսաւ որ կրնար Իր մատներովը ճշդեց իր անդամներուն տարողութիւնը ու ամրապէս կանգնեցաւ իր կրունկներուն վրայ։ Այն ատեն դարձան իրեն իր վայրագ բնազդները բայց հեղեղով բայց ջրվէժով ու իր ուղեղը այդ խուժումին հազիւ կրցաւ դիմակալել։ Խենթ բաներ անցած էին իր մտքին բոլոր ծերպերէն ու իր մարթին ը պարպեց առանց թիրախի դէմի ծառերուն ինք՝ որ պարապ զէնք սղմողը կ՛ատէր։
Ու կէս էր գիշերը։ Աւելի քան երբեք սպառազէն՝ անիկա մտաւ գեղ մոռցած սեւ լաթով մը ծածկելու կուրծքի փամփուշտները որոնք փոքրագոյն լոյսէ մը անգամ՝ կը փայլէին ու կը բազմանային։ Ան կը քալէր մութին վարժուած իր անյողդողդ քայլերովը հանդարտ իբրեւ թէ լուս ըլլար ու կէսօրուան ճաշին իր տունը երթար։ Գնաց շիտակ Կարմիրենց տունը։ Բայց չզարկաւ փողոցի դուռը։ Ինքն ալ չէր գիտեր ինչուն։
Տունը իր ետեւի կողմովը ցանկուած էր ու կը հաղորդուէր թթենիներու խիտ պարտէզի մը։ Թէեւ անոնց ճիւղերը յօտուած էին բայց տունկերու մերձաւորութիւնը հասակաձեւ շարուածքը մութին մէջ կը բաւէին պատրանք ստեղծելու։ Անցաւ ցանկապատը առանց վախի աճապարանքի։ Հոգը չունէր իր քայլերուն հաստատ աղմուկին Երբ մեր հոգին ամփոփուած է հզօր բռունցքի մը պէս մեր անդամները կ՛ազդուին այդ կեդրոնացումէն ու հոգեկան հոսանուտին այս նուազումը<ref>նուազումի սրբագրուած՝ նուազումը</ref> շրջապատէն՝ կը տկարացնէ անոր ծանրութիւնը։ Ու թեթեւ էր երկաթէ այդ մարդը երբ կատուի պէս ցատկեց երկրորդ պատէն որ տունին սայվան ը կ՛անջատէր պարտէզէն։ Հաւերը իրենց թեւերը զարկին անհանգիստ ու վտանգահար։ Ներսի բակին ետեւէն այծ մը եղջիւրները քսքսեց փոքր դուռին ու իր ճիտէն փրթաւ երկարուն հեծկլտանք մը։ Բայց տան վերնայարկը լուռ էր՝ կղպուած ու վախկոտ լռութեամբ մը։ Պարտէզին հայող սենեակէն վարագոյրները մեծ իւղոտած թուղթերու պէս փակած կը թուէին պատին սեւ մարմինին ու չէին դողար։ Աղօտ լոյս մը հազիւ ինքզինքը կ՛ընէր<ref>յաւելում ստորակէտի</ref> անհուն անորոշ ու անիրական։ Ու տղուն այնպէս եկաւ որ պատուհանները դուռներ էին դրուած պարապին<ref>պարսպին սրբագրուած՝ պարապին</ref> վրայ։ Սպասեց։ Յետոյ նեղուած աչք մը պտտցուց վերն ու վարը։
Ամառ գիշերուան տաք խաղաղութիւնը կը պղպջար քիչ մը ամէն ակերէ։ Ու կը հոսէր միջոցէն անհասկնալի ու ցնորաբեր հոսումը ժամանակի՜ն կեանքերուն ու մեր յուզումներուն։ Ու տաքուկ էր նորէն հովը որ կեռասենիին ճիւղերուն մէջ սեւ խորհուրդ մը կ՛ըլլար ու կը դողար տղուն ճակատին վրայ անոր մազերուն փունջը շոյելով աղջկան մը մատներով։ Այս գգուանքը զինքը նետեց նորէն վերի սենեակին ու ակռաները ցաւեցան իր կզակներուն խորերը։ Ան մտապատկերեց վերի սենեակին բախտաւոր տղան ու իր ոտքերը այդ ճնշումին տակ մղկտացին։ Յետոյ զգաց որ ամէն կողմէ ասեղներ կ՚երկարէին դէպի իր միսերը Ու պէտք զգաց քայլ փոխելու
Պատին տակ սանդուխ մը իր երկար հասակով կը պառկէր։ Ձիթենիներուն բերքը ամէն տունի համար անհրաժեշտ կ՚ընէր այդ գործիքները Ան առանց աղմուկի հատ մը վերցուց շարքէն։ Նեղ ու երկայն սանդուխը կամաց–կամաց վեր ելաւ ու կեցաւ իր ոտքերուն վրայ։ Ան թռչունի փետուրի մը պէս կը խաղար անոր մատներուն մէջ։ Տեղաւորեց զայն երկու պատուհաններուն ճիշդ մէջտեղը։ Իր ահագին մարմինին տակ փայտերը փոր տուին ու դողացին։ Փոյթը չէր անոր։ Հասաւ պատուհաններու գիծին։ Փակցուց երեսը ապակիին ու սպասեց։ Ներսէն խռլտուք մը միայն մենաւոր կցկտուր ու բզկտուած։ Սահակն էր։ Ու չեկաւ անոր Նազիկին շունչը։ Ու չեկաւ անոր Նազիկին ձայնը։
Մէկէն հանգչեցաւ։ Սուտը երբեմն կ՛ուզենք։ Ու կը հաւատանք անոր։ Այդ խուժ աղմուկին դէմ որ տղուն կոկորդը կ՚ընէր այնքան չարչարուած Զաքարը սփոփանք զգաց ու Նազիկը տեսաւ անոր թեւերէն հեռու շատ հեռու։ Մտապատկերը իջեցուց իր պրկումը բնական սահմաններու։ Ու անիկա կարծեց փնտռել տեղեր ազգականներու տուներ ուր կրնար [ապաստան]<ref>յաւելում բառի՝ ապաստան?</ref> գտած ըլլալ Նազիկը Ու կը հաւատար իր իսկ շինածներուն։ Այս մեղմացումը իրեն դարձուց իր մարմինին ամբողջ ծանրութիւնը որ մէկէն սպառնագին բան մը եղաւ ու սանդուխը ճռացուց իր ոտքերուն տակ։ Իջաւ անիկա վախկոտ փոքրացած ու վատ։ Սանդուխը տեղաւորեց ու կեցաւ՝ ընելիք չգտնելով։ Աքաղաղ մը պոռաց հաստ ու զօրաւոր։ Մօտ էր լոյսը։ Ելաւ դուրս սայվան էն ու մտաւ տանը պարտէզին մէջ։ Իր աչքերը արտակարգ յստակութեամբ մը կը զանազանէին ածուները հասնելու վրայ տանձերը։ Անիկա ցատկեց ցանկապատը ու մտաւ թթաստաններու կանգուն կմախքներուն մէջ։ Երբ իր որջը հասաւ արդէն լոյսը առեր էր չորս դին։
Ու անկէ ետք ամէն գիշեր անիկա կը մտնէր պարտէզը։ Պատկեր ու զգայութիւններ նոյնը մնացին։ Ոչ մէկ գիշեր վարագոյրներուն դալկութեան վրայ քիչ մը աւելի գոյն եկաւ։ Ու ոչ մէկ գիշեր ստուեր մը ուրուացաւ անոնց երեսին։ Զինքը տեսան դրացիները բայց չուզեցին ճանչնալ։ Ո՛չ Կարմիրենց Տիկինը որ կանուխկեկ կը մտնէր անկողին փողոցին հաւասար սենեակին խորը ու խուլ ըլլալուն չէր հետաքրքրուեր բոլոր աղմուկներով ո՛չ Կարմիրենց Սահակը որ հացը բերնին իր անկողինը կը վազէր ու դպրոցի տղոցմէն առաջ կը ստիպուէր քնանալ Նազիկին կողքին սպառած ու անկարող ոչ ալ Նազիկը որ իր միսերուն թրթռումին ականջ տալու ատեն կը յաղթուէր քունէն չէին գիտեր ասպատակին այցելութիւնը։ -
Բայց Հայրապենց Խաթունը տեղեակ էր ամէն բանի նոյնիսկ պսակէն առաջ։ Անիկա կ՛ատէր ասպատակը ինք՝ որ տարիներ շարունակ իր տղուն վրայով համն առած էր հալածական ու անապահով կենցաղին։ Յետոյ հակառակ իր գիտնալուն չէր կրնար իր տղուն սպանութեան մէջ Զաքարին բաժին չհանել։ Ատկէ զատ գերդաստանը ամէն օր կը յեղյեղէր տարապարտ մահը մեծ ու պայծառ Հաճի Ստեփանին։ Ու կը կրկնէին երդումը իրենք զիրենք ամրապնդելու համար ատելութեան զգացումին մէջ որ տարօրինակ թուլութիւններու կը հասնի երբ անձէն կ՚ելլէ ու բռնի կ՛արծարծուի ուրիշի հաշւոյն։ Ու եթէ յարձակման օրը Հաճի Գրիգորն ու Հաճի Անդրանիկը զէնք պարպեցին իր կողքին թշնամիին դէմ ըրին ատիկա տկարին հանդէպ գեղին աւանդութիւններէն ընկճուած։ Անոնք պիտի մաքրէին իրենց հաշիւը աւելի դիւրութեամբ եթէ Զաքարին գլուխը պատահական ոճրագործի մը դանակին անգամ մատչելի չըլլար կառավարական հրամանով։
Ճիշդ է որ պառաւը մօտեցաւ կարելի հաշտութեան մը երբ վերահասու եղաւ տղուն զգացումներուն։ Զաքարը մանուկի մը պէս լացեր էր դայեկին տունը։ Բայց այդքան։ Անիկա ոչ մէկ պահանջ բանաձեւած էր։ Չէր կրնար։ Յետոյ կրակի ու արիւնի այդ ճամբան բաւական ծանօթ էր բոլորին իր ելքովը։ Ու աճապարած էր պառաւը լեցնել փոսը ու իր խելքովը կարգադրել Նազիկին ճակատագիրը մէկ անգամէն։
Պսակէն երկու շաբաթ ետքը պարտադիր սովորութեան համեմատ Կարմիրենց Նազիկը —թէեւ մինչեւ իր մահը անիկա կանչուեցաւ բերնէ-բերան իր աղջիկնութեան մականունով— գնաց Կարմիր արտը էրկանը կէսօրուան հացը տանելու։ Այս սովորութիւնը —հասարակ աշխատանք մը տարիքն առած կիներու մօտ— նոր հարսներուն համար միամիտ ու քաղցրագին բանաստեղծութիւն մըն է։ Ընդհանրապէս մինչեւ աշխատատեղին ընկերացող կեսուրը միջոցը կը գտնէ նորապսակ զոյգը մինակ ձգելու արտին կամ պարտէզին քիչ մը բաց ինկած մէկ կէտին զբաղում մը ճարելով։ Այն ատեն հարսին անուշ տեսիլքը կը բաւէ կիսելու օրուան կարօտը Ու անոնց անկողինները հեռու ընող ցերեկը՝ այսպէս լուսաւորուած՝ աշխատողին համար համով ու տանելի կը դառնայ։ Հացը կ՚ուտուի աճապարանքով։ Կեսուրը կրկին կը քաշուի դրացի հողերը փէշ մը աղցան կամ պարկ մը խոտ քաղելու։ Ու ամէն հարս տեսակ մը թաքուն ոչ ոքէ դաս առնուած պչրանքով կը կատարէ տարիներով երազուած այս պարտականութիւնը։ Անիմանալի ժամ<ref>ժամ? համ?</ref> կայ հարսին համար երբ քողը քամակին՝ պզտիկ ոսկիներու կամարիկներով հիւսած ու հագցուցած ճակատն ու մազերը իր իգութիւնը ա՛լ աւարտած կնիկութիւնը կը ցուցադրէ աշխարհին։ Վտանգի շրջանէն ետք խաղաղ վայելքին ճառագայթումն է ասիկա գեղին այնքան դժնդակ կենցաղը լուսաւորող ու տանելի՜ ընող։ Այդ օրուընէ անիկա կին է մտած իր իշխանութեանը լիութեան մէջ։ Դիտող աչքերը մինչեւ անոր դուրս ելլելը գեղէն կը խաթարեն այդ գնացքին իմաստը։ Բայց անկէց դուրս՝ նոր հարսը վստահ է թէ թուփերուն կամ թաւուտներուն ետեւէն բարեկամ ու օտար կը նային անոր գեղեցկութեան։ Գեղեցկութիւնը վստահութիւն մըն է։ Ու ամէն նոր հարս գեղեցիկ է անպատճառ
Բայց այս գնացքը խորունկ խռովքով խենթութեան մօտ առք<ref>առակ սրբագրուած՝ առք</ref> կը դառնայ երբ քողին ծփանքը կամ հալաւի զգեստներուն կուսական թաւիշը պաշտպանուին մարմինին երեսներուն երբեմն աչքին ու յօնքերուն անփոխարինելի նպաստէն։ Այն ատեն անիկա կ՚անցնի փողոցներէն հրաշքի մը պէս թեթեւ ու անհպելի։ Ու պարտէզներու շրջանակին մէջ այդ պատկերը հեքիաթէ ինկած դրուագի մը կը վերածուի Տասնհինգ տարեկան տղայէն մինչեւ վաթսուննոց ծերը պահ մը կ՛ընդհատեն աշխատանքը ու կը նային երեւոյթին լաւ չհասկնալով թէ ի՛նչ հոսում է որ այդպէս կը ծաւալի իրենց չորս դին Պատանին աչքերը կը կախէ հողին չիյնալու համար անցնող այդ կրակին մէջ։ Ծերունին իր ոսկորներուն ա՛լ հանգչած իր միսերուն մէջ պզտիկ ասեղներ կը կարծէ զգալ։
== ՀԱՅԵՐԷՆ ԲԱՌԵՐ ==
* Ակիշ – երկաթէ երկար ձող մէկ ծայրը կեռ միւսը՝ տափակ
* Անստգիւտ – անթերի կատարեալ անարատ
* Ամբարիշտ – կրօնք չունեցող անօրէն անգութ
* Առք – հմայք շուք փառք
* Արջասպ – ծծմբաթթու
* Գելում – պրկում ճնշում ճմլում
* Գուբ – փոս ջրհոր տակառ խորունկ տիկ
* Գուլ – ոչ սուր ոչ բութ
* Գունճ – գուղձ
* Դանդիր – գերեզմանային խաւար փտութիւն քայքայում
* Դերբուկ – քարքարուտ տեղ խորտուբորտ անհարթ
* Զաղփաղփուն – դիւրաբեկ տկար փափուկ խարխուլ խախուտ
* Զաքաո – պիսակ բիծ ցան
* Թաւ – մազեղ
* թաւարծի Ճիկ – թռչունի հանած ձայն
* խալկին – կաթսայ
* Խավորդ – հաղորդութիւն
* Աշնչել – խոկալ
* Խոռ – կրակի սեւցած փոքր կտոր
* Խօլ – տգեղ յիմար անմիտ ցնորական խենթ
* Կարժ – դերձան դերձանի կապոց իլիկի վրայ մանած թել
* Կափուցանել – փակել գոցել
* Կոճ – կոճղ
* Կունք – կարճատեւ թեթեւ քուն
* Կոշկոճագին – տանջագին
* Հեստ – ըմբոստ անհնազանդ
* Ճոթ – ծայր եզր ման կտոր
* Մաղաղկուն – մտածկոտ մտախոհ թմրած
* Մամուկ – սարդ սարդոստայն նաեւ՝ անորոշ տեսակի խոտ
* Շիկէրէ – վայրենի արու ոչխար
* Պարտասուն – խոնջ յոգնաբեկ
* Պինչ – ռնգունք
* Պռատ – կիսատ կիսակատար
* Չզաքաղում – թուլացում
* Տաղտապուն – նեղուած
* Տառատոկ – թիկնոց լօթիկ
* Փուր – ծառի տերեւ մեծ ձուկերուն թեփ
== ԹՈՒՐՔԵՐԷՆ ԲԱՌԵՐ ==
* Ազապ – ամուրի աշխարհ չմտած
* Աճելէ – աճապարանք
* Ամճա – հօրեղբայր
* Այինկաճի – մաքսանենգ
* Արան – միջեւ
* Գազա – գաւառական կեդրոն թրքական վարչական բաժանում
* Գիզիր – Գզիր գիւղացիին ենթակայ պաշտօնեայ
* Եալ – ծովափեայ ապարանք
* Եար սիրեկան
* Էնթարի – պարեգօտ նաեւ՝ գեղջկական հասարակ վերնազգեստ – թեթեւ անթեւ վերարկու
* Էֆէ – ինքնավստահ եւ սնապարծ մարդ
* Թամամ – կատարեալ ամբողջ
* Ժանտարմա – քաղաքային ոստիկան
* խաթեր – որպիսութիւն սիրոյն իր խաթեր՝ իր սիրոյն
* Խաթուլը կերտան – վիրաւորուած խանգարուած որկոր
* Խապակայութիւն – առատաձեռնութիւն նաեւ՝ անպարէզ կարդալ
* Խաս – հարազատ
* Խատիֆէլի – թաշազգեստ
* Խէր – բարիք օգուտ
* Խսմէթ – բախտ պատեհութիւն
* իրխա – օղակ խրխա-խրխա – օղակ-օղակ
* Կեավուր – անհաւատ
* Կէնճ – երիտասարդ
* Հիւնէր – ձիրք
* Ճին – սատանայ
* Մաուզէր – (գերմ) գերմանական հրացան
* Մարթին – ռազմական զէնք
* Մուխթար – գիւղապետ քաղաքային վայրերու մէջ՝ թաղային լիա զօր կառավարիչ
* Մուշամպա – մոմլաթ
* Շալվար – լայն տաբատ
* Շախա – կատակ
* Շէրպէթ – օշարակ
* Չալըմ – ցոյց յոխորտանք սեթեւեթանք
* Չէրէզ – չիր չոր միրգ
* Պելլի – յայտնի
* Պէրէքէթ – օրհնութիւն առատութիւն լիութիւն
* Պիլէ – նոյնիսկ
* Պոյ – հասակ
* Պոս – տեսք
* Ռէժի – ծխախոտի ընկերութիւն որ ունէր Թուրքիոյ մենաշնորհը
* Սալթանամ – արեւելեան տարազի թեթեւ բաճկոն՝ լայն թեւերով է առանց օձիքի եւ կոճակի
* Սուլֆաթօ – լուծողական անգլիական աղ
* Սայվան – եզրափոթ ծայրերու դարձուածքը
* Սանտալ – մուճակ նաեւ՝ նաւակ
* Սինսիլէ – գերդաստան տոհմ
* Տալիան – ծովուն մէջ կազմուած պատնէշ
* Տահա – դեռ տակաւին դեռեւս
* Տէնկ – հակ
* Տէտէ – մեծ ծեր մարդ
* Տէօլ – սերմ
* Տիլիմ – մաս կտոր տիլիմ – տիլիմ – մաս – մաս կտոր – կտոր
* Տիվիթ – կաղամար
* Փիճ- ապօրինի ծնունդ անհարազատ կը գործածուի նաեւ լակոտի ստամբակի առումով՝
* Փոթուո – թրքական լայն տաբատ
* Ֆաբիզ – տոկոս
* Ֆիստան – կանացի զգեստ
== Նշումներ ==
<references\>
7vrkdeap6iquwa7tdccz48ak2eajcgs
394734
394733
2026-09-06T20:15:34Z
Emptyfear
547
394734
wikitext
text/x-wiki
== ԱՌԱՋԻՆ ՄԱՍ ==
I
Դուռը զարնուեցաւ
Օրուան սա պահուն երբ ալ հանգչած են սանդուխներն ու բակին սալաքարերը դրան մը կանչը յաճախ անակնկալ խռովք մը կը բանայ տուներէն ներս։ Ոչ մութն է ոչ ալ լոյսը՝ այդ մշտաստուեր բնակարաններուն ծոցը։
Աղջիկը վերջացուցած էր արդէն աւելը։ Ու հաստատուող խաղաղութեան վրայէն կը խորհէր առտուան եռուզեռին։ Գրեթէ ամբողջ թաղեցին<ref>միջակէտ սրբագրուած՝ ստորակէտ</ref> ձեռքն ու ոտքը բռնողը —կիներ հարսներ հասուկ աղջիկներ ու նոյնիսկ մատ մը դպրոցականներ— դաշտ իջեր էին ձիթենիներէն թափած հատիկները հաւաքելու։ Բերքը առատ էր ու գիշեր առաջ փոթորիկը՝ կատաղի
Հիմա հանդարտ էր փողոցը ազատ՝ քաղուորներուն երկար կամ ընդմիջուող բացագանչութիւններէն մեծ քարերուն վրայ սայթաքող կենդանիները հարուածող հայհոյութիւններէն որոնք զգալապէս տաք պատկերուն ու համով կը դառնան մանաւանդ այն դուռներուն առջեւ ուրկէ ներս աղուոր կնիկ մը կամ աղջիկ մը կ՛ապրի<ref>կ՛ապրին սրբագրուած՝ կ՛ապրի</ref>։ Եւ առուն որ Փոշնաղբիւրին ջուրը կ՚անցընէր մայթերուն տակովը լսելի կ՚ընէր<ref>ջնջում բութի</ref> ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref> իր պզտիկ մրմունջը բադերուն խուզարկու կտուցէն ծեծուելով։
Կրկին զարկին։ Նազիկ մէկդի նետեց ցախաւելը զարմացած՝ թէ ինչու կը պահէր անոր գունդոտ կոթը ափին մէջ։ Ձեռքերը<ref>յաւելում ստորակէտի</ref> առանց իր գիտնալուն անգամ մը անցան մազերուն հիւսքէն ու դողդողացին յօնքերուն վրայ անոնց հաւանական թնճուկը կոկելու բնազդով։ (Անոր յօնքերը համբաւ ունէին շրջանի բոլոր գիւղերուն մէջ)։ Յետոյ կռնակին ետեւէն վար քաշեց պլուզը որ պրկեց ու ցուցադրեց անոր կուրծքը։ Ու կեցաւ։ Մտիկ կ՚ընէ՞ր։ Ինքն ալ չէր գիտեր։ Երկար ու հանգչեցնող շունչ մը փորձեց։ Ու տեսաւ որ նեղ էր կուրծքը։ Ու վարանում կար իրմէ ներս։ Ուրկէ՞։ Ինչո՞ւ Ատեն չունեցաւ պատճառին իջնելու Ակնթարթի մէջ այդ անհանգստութիւնը վերածուեցաւ գորշ ու պղտոր յուզումի մը որ հեղուկի տաքուկ ջուրի մը պէս տարածուեցաւ անոր սրունքներուն յետոյ ոտքերուն։ Թմբիրը լուսաւորուեցաւ վախով ու հեշտանքով։ Անիկա խօսք տուած էր ատ առտուն ընդունիլ իրենց վերի սենեակին մէջ Թումաuիկը։ Ու խռովքին տակն էր խոստումին ու պատահելիքին։ Ու կեցաւ։ Չէ՞ր ուզեր թէ չէր կրնար շարժիլ։
Երրորդ անգամ զարնուեցաւ դուռը։
Բայց զարկը շատ ծանօթ էր իրեն մեղմ հիւանդ բերնի մը պէս ազազուն ու լայննալու տեղ խորացող զա՛րկը որ զինքը տուող բազուկին վարանքը կը պատմէ լսել կրցողին։ Որ կը դողայ երբ կը նուաղի դէպի երկայնքը ու կը ծաւալի տունին հեռաւոր ու մանաւանդ զգայուն անկիւնները հոն՝ ուր պատերը կը կտրեն պատերը ու կը գրկուին ու սրտերը կը թափին սրտերուն։ Ինչե՜ր չեն ըսեր երբեմն ջախջախները իրենց մետաղութեանը մէջէն երբ այնքան հոգի ու յուզում կը փոխանցեն տախտակներուն ու կուրծքերուն։ Վասնզի<ref>յաւելում ստորակէտի</ref> սորվեցէք<ref>յաւելում ստորակէտի</ref> ջախջախները լեզու մը ունին ու հոգի մը։ Ու մենք ամէնքս կը հասկնանք անիկա պիտի հասկնանք պէտք եղած օրին
Ու ճիշդ այդ հոգին էր ահա որ կը դպէր այդ առտուն՝ Նազիկին ու ասիկա՝ ամէնէն չսպասուած կէտերէն Ամէնէն առաջ սրտին ուր անծանօթ բայց խորապէս խեղճ թրթռում մըն էր անձրեւումը բանի մը որ կար ու չկար։ Աղջիկը չկրցաւ ճիշդ սեւեռումն ունենալ այս ուրուացումին բխումին բուրվառումին։ Զգաց որ սիրտին պատերը կը նեղնային անիկա դուրս հանելու համար ու առնելու համար կը լայննային վէրքի մը պէս զոր կը բռնեն սրսկումի մը տակ։ Ու կոտտացող բան մը եղաւ անոր ամբողջ կուրծքը։ Յետոյ ան կը դպէր գլուխէն ուրկէ ներս կ՚երկարէր կը ցրուէր ու բիւրաւոր ասեղներու վրձինի մը պէս կը ծակծկէր իր ուղեղին ալքերը։ Ու մութ ինկաւ աչքերուն։ Աւելի՛ն իրեն այնպէս եկաւ որ թաց էր այդ զարկը ու շրթունք ունէր։ Աւելի՛ն անիկա կատարելապէս զգաց որ զարկը մանչ մըն էր հիւանդ ու դատապարտուած։
Այս ամէնը մէկ անգամէն խառնիխուռն ու շատ արագ։ Մեր մտապատկերները իրենց անկանոն խուժումովը կը ստեղծեն մեր մտքին կարգը որուն չենք անդրադառնար մինչեւ որ շարժումը չմիջամտէ ու միջոցին կամ ժամանակին մէջ չտեղաւորէ ատոնք։ Այսպէս ան չնայեցաւ բայց գիտցաւ որ իր ձեռքերը կը դողային։ Յետոյ նոյնքան արագ ուրիշ զգայութիւններ ու մղումներ ծակծկեցին իր հոգին որ պղտոր ու գորշ բան մը եղաւ կրկին եւ որ կը շփոթուէր ոտքերուն սրունքներուն մէջքին ու ուղեղին վրայ։ Ատեն չտրուեցաւ իրեն անհրաժեշտ զտումն ու դասաւորումը ընելու։ Բայց այդ աղջամուղջէն զատուեցաւ որոշում մը յստակ ու անջատ։ Ան մօտեցաւ դրան։ Չէր կրնար թողուլ որ դուռը կրկնէ այդ կսկծոտ մեղաւոր ու հրապարակային խոստովանող զարկը։
Այն ատեն իր քայլերը ամուրցան ու հնչեցին թէ՛ իրեն թէ՛ դուրսինին համար։ Մէկ մատը մղլակին ան անգամ մը աչքին առջեւ բերաւ Թումաuիկը անանկ հիւանդ ու լքուն ինչպէս էր անոր պատկերը թաղին մէջ ամիսներէ ի վեր անանկ մաղաղկուն կրակոտ ու արիւնոտ անանկ պահանջկոտ ու սրտառուչ ինչպէս էր անոր մինակութիւնը իր մարմինին հետ։ Ու վերցուց փայտէ նախնական լեզուակը։ Դուռին ահագին փերթը դողդղաց հին ու ժանգոտ ճռինչ մը (<ref>յաւելում բացուող փակագիծի</ref> էրիկ մարդէ զուրկ տուներու յատուկ —Հայրապենց Հաճի Ստեփանը իր տունէն աւելի ուրիշներունը եղաւ—<ref>յաւելում բացուող եւ գոցուող գծիկ-փակագիծի</ref> ուր սայլ չկայ սղոց չկայ եղուելիք։ Ու հասկնալի է որ ասոնց կարգին գուլնան նորէն ծխնիները ու ճմռկուած ու տխուր ողբով մը բացակայ տանտէրը սգան)<ref>յաւելում գոցուող փակագիծի</ref> ու տեղի տուաւ անմիջապէս բռնելու համար ինքզինքը սուր անկիւնի մը վրայ։ Ու այդ ուղիղ վերէն վար համաչափ կտրուած բացուածքէն փողոցը երեւաց բազմագոյն ու բազմաթիւ բայց անրջական անկարելի քանակի մը պէս կտոր մը միջոց որ իմաստ չունի։ Յետոյ առանց տղան տեսնելու ու առանց շրթները դուրս հանելու՝
— Ի՞նչ է Թումաս։
Անիկա չէր թողած մղլակը ու ծունկը՝ ամրապէս տեղաւորա՛ծ փեղկի սուր բերանին։ Չէ՞ր ուզեր բանալ։
Տղան չպատասխանեց։ Շատոնց է որ անոր բերանը քիչ շատ քիչ կը բացուէր հետեւանքը՝ յատուկ դժնդակ փորձառութեան մը կրցածին չափ կառավարելու համար վիրաւոր կոկորդ մը ճիշդ ինչպէս կ՛ընէր հիմա Նազիկը փեղկին։ Կոկորդին այս նուաղումը չէր կրցած սեղմել սակայն անոր թարթիչներուն ու աչքերուն տենդագին թափահարումն ու թրթռումները։ Անոր նայուածքը առջի վազքին միշտ թոյլ ու վախկոտ կ՛ամուրնար անմիջապէս որ մեկնէր ու կը թափանցէր Այն ատեն անիկա կը դառնար խօսուն կրակ որ բռնի իր մուտքը կը բանար ամէնէն զրահուած բիբերէն ալ ներս Երբեմն մեր զգայարանքները յանդգնութիւններ ունին որոնց ծանօթ չենք կամ չենք խորհիր։ Բայց անոնք անակնկալ խռովքով մը<ref>ջնջում միջակէտի</ref> կը յառնեն մեր մէջ հոգեկան մեծ փոթորկումներու պահուն Ու կը կրկնուինք կը տասնապատկուինք։ Ան՝ որ պիտի մեռնի գիտնայ թէ ոչ ատիկա չ՛ամչնար մահէն ու գեղեցիկ ու մեծ է անկէ։ Այդպէս էր որ չես գիտեր ի'նչ վճռական ու յուսահատ բան էր որ վազեց տղուն ակնարկէն բոլորովին նոր անդիմադրելի որ նուաճեց Նազիկին աչքերը ետ դէպի իր ոտները հրեց անոնց նայուածքը ու ինք առաջ անցաւ ինք՝ հիմա այդ հոսանքը մագնիսը կրակը։
Փերթը կոտրեցաւ իր ընդդիմութեան անկիւնին վրայ ու արձակեց խոշոր գիտակցուած հեծք մը որ մարդկային հիւանդ ու երկչոտ բան մը կը ծորէր իր բզիկ–բզիկ նուաղումին մէջէն։ Ճիշդ՝ ինչպէս կը պատահի մեր շատ ուժով մէկ վշտին որ յաղթահարուած առաւելագոյնէն կը ծալուի ինքն իր մէջ նկուն ու նահանջող։ Ու փերթը տղան առաւ ներս։ Անիկա գոցուեցաւ խելօք ու անաղմուկ։ Լոյսը քիչցաւ մէկէն ու մսեցաւ օդը։ Ու տղան ու աղջիկը չէին հասկնար թէ ինչո՞ւ գամուած կը մնային դրան ետեւը։
Բա՛կը։ Խոնաւ։ Դէպի խորերը ան կը մութնար բոլորովին ուրուացնելով առասպելական փորերը կատոզներուն<ref>Ծնթ – կատոզ հսկայ տակառ ուր կը պահուի ձիթապտուղը</ref>։ Ամառ թէ ձմեռ ան լեցուն էր տխուր ու սեւ հոտով մը արեւ չինկած տեղերուն գորշ տրտմութիւնը։ Տունին շինուած օրէն արեւը դադրեր էր հոնկէ։ Ամրան խիստ տաքերուն անգամ այդ հոտը չէր հալածուեր։ Այդ առտու անիկա կճում բերաւ տղուն Աշնան յառաջացած օրերն էին ու լոյսը դժուար կը տաքնար։ Ցուրտը կը դպէր նոյնիսկ առողջներուն
Բա՛կը։ Բայց պաղէն աւելի որ մտած էր արդէն իր մորթէն ներս Թումաս կը զգար ու ասիկա՝ աւելի ուժգնօրէն ընտանի փնտռուած ստուերոտ այդ մենութիւնը որուն մէջ ան ինքզինքը պաշտպանուած գիտէր ուրիշներուն նայուածքէն։ Հիւծախտաւորները կը տառապին լոյսէն ինչպէս նայուածքէն։ Հոս գոհ Էր երջանիկ էր անիկա գրեթէ մանկական միամտութեամբ մը այդ ահագին տունին մէջ Նազիկին հետ մինակ ըլլալուն։
Ան՝ դիմացի տունէն որ իրենցն էր լրտեսեր էր մեծ մօրը ելքը (Հայրապենց Խաթունը քաղուորներուն հետ ոտքի էր)։ Գուշակեր<ref>Գուշակը սրբագրուած՝ Գուշակեր</ref>՝ անոր կօշիկներուն տեսակէն յապաղումին տեւողութիւնը։ Իր մայրը դաշտն էր հիմա։ Ու թաղին աչքերը՝ նուազած։
Պարապին ապահովութիւնը զուարթ բայց տաժանագին ժպիտով մը կրկնուեցաւ անոր դէմքին։ Ժպիտը կոտրեցաւ հոն ծաւալելու արգիլուած։ Անիկա տարի մը կայ որ կը խուսափէր խնդալէ օր մը բռնած ըլլալով այլանդակութիւնը իր պատկերին հայլիի մը մէջ։ Անոր երեսին վրայ ժպիտը ծամածռութիւն մը կ՚ըլլար բռնուելով ցանցուելով բեկուելով այտոսկրներուն խորտուբորտ<ref>ջնջում բութի</ref> անկիւններէն։ Ու նեղուեցաւ Անոր ականջները իրենց մեղրամոմի գոյնէն անցան կրակի գոյնին ու դեղնեցան կրկին նոյն արագութեամբ։ Դուրսէն նայող մը ատոնք աւելորդ ու բռնի դրուած բաներ պիտի կարծէր քունքերուն վերօքը ուրկէ ոսկորի մը սապատը կ՛ուռենար ու իր երկու քովերուն կը փորէր դժնդակ փոսեր։ Բայց անոր շունչը արագ էր ու աղմկոտ։ Անիկա հիմա մանաւանդ կը վախնար այդ խժուքին հաշւոյն։ Անոր աչքերուն մէջ ուրուացաւ որոշումի մը բարիքը որ կասկածելի կը թուէր իր արդիւնքին համար Հակառակ իր բուռն ճիգին շրթունքները կրծելուն հեւքը կը յամառէր բզզալու կարծես աներեւոյթ փեթակի մը խորերէն ու նկուն ու տգեղ կ՛ընէր անոր պատանի արտայայտութիւնը։ Մեղք մըն է գեղերուն մէջ հիւանդ ըլլալը անպատշաճ տարիքներու վրայ։ Աչքերը փնտռեցին նստելու տեղ մը ու չգտան։
Աղջիկը կը դիտէր զայն կռնակը դրան թեթեւ մը շոգեւորած՝ ցանցակերպ լոյսէ մը որ կը հոսէր վերէն տախտակի շերտերով կազմուած քառակուսի հիւսուածքէն։ Մէկ մատը մղլակին վրայ մտազբաղ էր ան ու խռոված։ Մէկէն կարծեց թէ կը վախնար Ուզեց խորանալ ու պատճառներ փնտռեց։ Բայց տեսաւ որ զգայնութիւնը թռած էր Կռնակովը շօշափեց դրան հաստ իրանը Ասոր հետ ասոր քով մղլակին միշտ մատովը իշխելով ան ապահով կը զգար ինքզինքը։ Ինչո՞ւ Ինքզի՞նք կը խաբէր։ Բայց գիտէր թէ տղան ինչո՛ւ հոն էր Կը զգուշանար նախապէս սորվուած դասէ մը խրատուած խօսքէն ու շարժումէն։ Առաջին՝ բակին թափանցիկ պատերէն։ Երկրորդ՝ տղուն անխուսափելի հազէն որ բառերուն հետ կարծես անոնց կռնակը հեծած պիտի ելլէր վեր անոր կուրծքին խոռոչներէն ու կսկծուն բանով մը պիտի անցնէր բակէ բակ գտնելու համար Սողմէնին կասկածոտ ականջները։
Գեղի տուները մեր շրջաններուն քիչ անգամ կ՛առանձնանան։ Անոնք հաւաքական ու հսկայ կառոյցներ են երեք–չորս երբեմն ութ-տասը եղբայրներու միակամ բազուկներով ոտքի կանգնած։ Ու անգամ մը այդպէս բազմելէ ետք անոնք կը պահեն յաճախ դարու մը վրայ նոյն լայնատարած տանիքը երբ վարը բակը շատոնց բաժին–բաժին զատուած ըլլայ երբեմն տախտակորմով երբեմն չուանով։
Հայրապենց տունը մէկն էր այդ մեծակառոյց շէնքերէն։ Նահապետը կէս դար առաջ բարձրացուցած էր զայն իր փառքին բոլոր փայլին մէջ։ Հիմա անիկա բաժնուած էր երեք անջատ բնակարաններու որոնցմէ մէկը օտարին կը պատկանէր անորդի շիջած Հայրապենց Խաչատուրին բաժինը։ Միջին մասը Նազիկենց էր ուր կ՛ապրէին Հայրապենց Հաճի Ստեփանը եւ անոր մայրը՝ Հաճի Խաթունը։ Աջ կողմը գրաւուած էր Հայրապենց Հաճի Նիկողոսէն որուն հարսը՝<ref>ստորակէտ սրբագրուած՝ բութ</ref> Սողմէնը հսկողութեան տակ կը պահէր դրացին Թումասը անոր վրայ ջուր ու մոխիր թափելով երբ նստէր անիկա իրենց պատերուն դուռներուն առջին։
Հայրապենց Հաճի Ստեփանը վերնայարկերը բաժնող միջնորմները հիւսել տուեր էր հաստ ու գուլ աղիւսէ ով գիտէ ի՛նչ հաշիւներու հպատակելով։ Բայց բակը կը մնար իր նախնական պատերով զորս կը յօրինէին հասարակ շաղախով հազիւ ծածկուած կաղնիի ճիւղեր։ Ու թափանցիկ էին անոնք։ Երբեմն միւս բակէն լոյս մը գիշեր ատեն բազմաթիւ ծակերէ կը թափէր ասդին։ Հանդարտ պահերուն կարելի էր հետեւիլ հոն կատարուող խօսակցութեան մը առանց բառ մը փախցնելու
Այս պահուն կը խօսէին հոն։ Հարցը՝ օրուան աշխատանքի մասին էր։ Կեսուրը՝ Հաջան Դադէնը ինչպէս կը ճանչցուէր գեղին մէջ նշանաւոր իր շատախօսութեամբը դաժանութեամբը ու էրիկմարդութիւնովը կը դասաւորէր տունին գործերը յստակ ու կտրուկ անդիմադարձ հեղինակութեամբ մը որուն շեշտէն իսկ կը գուշակէիր թէ անկարելի էր ոչինչ փոխել այդ հրամաններէն։
— Պի՛նդ առաջ ջուրը։
Յայտնի էր որ եօթն ամսով ծոցուոր հարսնուկը ջուրը կ՚ուզէր ձգել ամէնէն վերջին սարսափած ըլլալուն երկանկղանի հսկայ սափորէն։ Ու յայտնի էր որ Հաջան Դադէնը միշտ ալ առաջ կը քշէր ահագին ամանը։
— Ետքէն ապուրը։
Աղբիւրէն յետոյ անիկա դոյլով ապուր եւ պիշի պիտի տանէր Սարգիսին իր մարդուն որ օրհարսակի ճաշը պիտի սպասէր Տէրտէրանց այգիները։ Էտինք չեղած տունը պիտի ըլլար անպատճառ զգուշանալով հոս ու հոն թափառելէ եփելու մը տիյնիկ եւ հատկուտիկ [2]<ref>Ծնթ – տիյնիկ հատկուտիկ – աղցան խոտի տեսակներ</ref> ժողվելէ ետք։
— Ֆուլիկն ալ կ՚երթայ – մտածեց Թումասը չես գիտեր ինչու բարձր ձայնով։ Անիկա կ՚երերար իր յոգնած սրունքներուն վրայ։ Մտածումին հետ խանգարուեցաւ իր պահել կրցած համեմատական խելօքութիւնը։ Անոր շարժումները կարծես կը սպասէին այդ ձայնաւոր մտածումին դուրս գալու համար իրենց ծալքերէն։ Ու անիկա կը թրթռար պզտիկ բազմաստեղն ու յարաբուխ այն սարսուռով որ իրկունները զինքը կը գամէր օճախի շեմին ու<ref>ջնջում ստորակէտի</ref> թեւերուն ծոծրակին ու ամբողջ միսերուն վրայ անհամար փշտիկներ գնդասեղի գլխիկներ կ՚ոլորէր։ Եղերական գիտութի՛ւնը այդ տղուն որ ամիսներէ ի վեր փորձը ունէր սարսուռին յաջորդ բզկտումին։ Այն՝ պուկին կոխուած ու պատռտուիլ չկրցող թեւաբախումին որ մեր շունչը թանձր ու անտես ձիւթի մը պէս ծանր կպչուն չելլող կ՛ընէ ու մեր կուրծքը՝ մորթուող թռչունի բերնին նման խեղճ ու արիւնոտ։ Հազին՝ որ պիտի գալարուէր իր գիծին վրայ իր պոչին վրայ տնկուող սողունի մը պէս կուրծքին անդունդներէն ու սողոսկէր պիտի դէպի կոկորդը բիւրաւոր ատամներովը կճելու ասղնտելու խածկրտելու համար անոր անցքերը Յետոյ սիրտին՝ որ պիտի կոտտար կոտտար իր երեսները զարնելով վանդակին ճաղերուն զանոնք կոտրելու չափ զօրաւոր եւ որուն զարկերը չարագուշակ պատկերով մը միշտ ալ նմանցուցեր էր դագաղի մը վրայ թափուող գուղձերու ձայնին անոնց խուլ յուսահատ կշռոյթովը։ Այս մտապատկերին<ref>ջնջում բառի՝ եւ</ref> կ՛ընկերանար ողջ–ողջ թաղուելու դժնդակ խեղդուք մըն ալ։ Ու սպասեց։
Բայց հազը չեկաւ։ Դեռ տունէն չզատուած՝ անիկա կշռեր էր կարելի վտանգները հաւանական մտածումները։ Ու անոր ներսէն փայլակած էր վճռական որոշումը այդ օրը ոչ մէկ գնով հազալու։ Չհազալու մանաւանդ բակի դաւաճան պատերուն առջեւ։ Կրկին աչքովը տեղ փնտռեց։ Ոչինչ։ Կը քրտնէր։ Յետոյ նեղուած այս անիմաստ տառապանքէն փութացուց ինքզինքը։ Ան պիտի բարձրանար երկրորդ յարկը։ Ի՞նչ հերոսական էր սակայն այս որոշումը մէկու մը համար որ իրենց դուռը փողոցէն բաժնող երեք աչք սանդուխին կը նայէր ստոյգ սպաննող տառապանքով շաբաթէ մը ի վեր։ Ինչպէ՞ս գտաւ իր մէջ այդքան ուժ։ Բայց զգաց թէ կար անիկա անկարելի հրաշքի մը պէս։ Ու յանդուգն ու զօրաւոր ան աչքն ու մարմինը ուղղեց խորքի սանդուխին որուն կազմածը մեծկակ վանդակով մը կը զատուէր հաւերէն ու բակի կենդանիներէն։
— Մաման վեր չէ։
— Գիտեմ – պատասխանեց տղան առանց զարմանալու որ երկուքն ալ չխօսելով հանդերձ նոյնը կը մտածէին։
Ու երկու ձայներն ալ դուրս էին իրենց սովորական տարազէն։ Աղջկանը՝ պզտիկ անհանգիստ վարանոտ։ Այն տարտամ շեշտը որուն լիակատար ըմբռնումը մեզի կը տրուի առաւելապէս աչքերով երբ ասոնք չեն ուզեր բայց չեն ալ մերժեր։ Տղո՛ւնը՝ լայնցած զօրացած այն անանուն բանով որուն կը հանդիպինք զոր կը գտնենք վճռական պահերուն մեր շուրջն ու մեր մէջը։ Վտանգին քաջութիւնը՝ ինչպէս դիտած են պատերազմիկները։ Անոր դեղնած ու դեդեւուն շրթներուն համար անակնկալ ու գեղեցիկ էր այս պատասխանը
Նորէն լռեցին։ Բայց իսկոյն փափուկ ու թաղիքի պէս խուլ յատակին վրայ բակին տղուն քայլերը բացուեցան հատ–հատ։ Իրեն այնպէս եկաւ որ իր քայլերը կ՛իյնային հողին վրայ անծանօթ պտուղներու հեծքովը որուն շեշտը կը մնար կառչած իր ուղեղին երազի մը պահէն երբ անրջագիծ<ref>անշրջագիծ սրբագրուած՝ անրջագիծ</ref> դաշտերու վրայ կը պտտէր մինակ ու լալով։ Ինչո՞ւ յիշեց յանկարծ այդ հեռաւոր երազը։ Բայց գանկին տակէն զգայութիւնը տարածուեցաւ իր դէմքին՝ հոն թափելով այլուրային անիրական արտայայտութիւն։ Ամէնքս ալ ունինք մեր կեանքին մէջ այս վայրկեաններէն եւ այս դիմակներէն։ Կ՛ապրէր ու չէր ապրեր ան այդ պահուն։ Ու երկնցուց մատը երազ մը բռնելու նման դէպի սանդուխին դուռը որ հեծկլտաց խորունկ մարդկային մատնող իր հեծկլտուքը։
Տղաքը վախցան։ Կարծես սանդուխին մռայլ այդ շեմքին տունին ոգին Հայրապենց Հայրապետը իր յայտնութիւնը կ՛ընէր<ref>կ՛ընէ սրբագրուած՝ կ՛ընէր</ref> չարագուշակ ազդարարութիւն մը՝ մինակութիւնները հետապնդող աղէտէն։ Աղջիկը ձգեց մեծ դուռին մղլակը ու վազեց սանդուխին Ինչո՞ւ մտքէն չանցուց գոնէ առաջին շարժումով գոցել զայն տղուն առջեւ։ Բայց ինչո՞ւ վազեց։ Ու մէկէն տեսաւ որ վազեր էր սանդուխի աչքերուն վտանգը դիմաւորելու։ Ամչցաւ։ Բայց իր ձեռքը չէր։ Հաճի Նիկողոսին կողմէն պատը թուղթի պէս բարակ էր ու շատախօս։ Վտանգը որոշ էր մանաւանդ Հարս Սողմէնին հետաքրքիր հսկողութեամբը որ քանի անգամ արգիլած էր իրեն ներս առնել տունէն այդ վէրէմլի ն։
Քով-քովի կեցան ամուր շեմի մեծ քարին։ Անաղմուկ ետ եկող դուռը գրեթէ կը շինէր գիշերային մութ մը որ կը ծածկէր զանոնք պատերէն գալիք հաւանական աչքերէն
Դէմէն Հաջան Դադէնին կիսատ ու խիստ ձայնը ծակեց որմը ու անցաւ իրենց շատ յստակ։ Անիկա կարգադրած էր ամէն բան։ Իր հարսը արդէն այգի կը ղրկէր այսքան կանուխ արտօնելով անոր՝ մէրանցը հանդիպիլ հեղ մը։ Տղաքը գիտէին պառաւին այս թոյլտուութեան թաքուն պատճառը։ Հարսէն անմիջապէս ետք պօղին<ref>Ծնթ – պօղ- գունաւոր ու հաստ գոգնոց պառաւներուն յատուկ։</ref> տակը պզտիկ ծրար մը ապուրցու անիկա պիտի երթար իր աղջկանը — վարժութիւն մը որ ծանօթ էր ամբողջ թաղին տարիներէ ի վեր։ Գողութիւնը երբ անվտանգ է աճապարանք կը բերէ մեզի։ Սոխրածին հոտը տարածուած էր արդէն երեք բակերուն ալ մէջը ու կը կճէր մանր ու սղոցուն Թումասին կոկորդը ուր կարծես խոնաւ բակէն քիչ մը մառ կը փաթթուէր ձայնին օղակներուն Ան թաշկինակը անցուց ակռաներուն հաւանական վտանգի մը դէմ կանխահոգ ու զգուշաւոր
Ո՞վ ըսաւ իրենց որ ելլեն Իրարու քովէ գրեթէ իրարու կռթնած ձեռք ձեռքի անոնք մէկ մարմինի պէս ելան առաջին յարկը։ Սանդուխին վերի գլուխը նոյնքան մութ կար որքան վարը։ Ու տղան անկարող շարունակելու՝ նստաւ
Առաջին յարկերը գեղի տուներուն անհանգիստ ու մատնող բան մը ունին։ Անոնք գրեթէ բոլորովին մերկ սրահներ են որոնց փողոցի վրայ պատուհանները մշտապէս իրարու դէմ բացուած աչքերու կը նմանին Գիւղացի մարդը իր օրը կ՛անցընէ սրճարանին կամ արտին մէջ։ Կինը՝ փողոցը կամ բակը։ Գեղին ճարտարապետութիւնը հաշուի չէ առած սիրահարը որ հազուադէպ կենդանի մըն է տուներէն ներս Անիկա գիշերինն է կամ գեղը շրջապատող ձորակի ճամբաներուն ուր կ՛երեւայ զէնքով կամ ձիով կը սպաննէ կամ կը փախցնէ։
Դէմի տունէն պառաւ մը կապերտի կտոր մը թօթուեց պատուհանէն։ Աչքերը աւրուած ըլլալուն՝ չէր կրնար տեսնել տղաքը։ Բայց վտանգը կար Սողմէնին կողմէն։ Պատը սանդուխը շինած էր եւ նոյն բարակութիւնով կը շարունակուէր։ Յետոյ անոնց ուզածն ու փնտռածը երկրորդ յարկին ապահով մենութիւնն էր
Վարէն Դադէնենց դուռը ամուր փակուեցաւ երեք տուներն ալ թեթեւ դողացին բախումէն։ Նազիկ գիտէր թէ պառաւը ոտքը շեմէն ազատելէն ետքը ծուռ–ծուռ պիտի նայէր դէմ ինկող պատուհանին պզտիկ բայց յստակ ու լսելի անէծք մը պիտի տեղաւորէր անծանօթ բայց շատ հասկնալի հասցէով։ Ու անմիջապէս յետոյ հայհոյութիւնը հաստ լայն անպատկառ՝ անդամալոյծ Օհանին որ խոշոր կլոզ մը թուք պիտի նետէր օդին մէջ անոր ետեւէն։ Տասը տարուան կռիւ մը որ անշահեկան էր ուրիշներուն բայց որմէ համ կ՚առնէին երկու ծերութիւնները։ Տունի կռիւ էր։ Փողոցի կեանքին մաս կը կազմէր ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref> այդ ամէն օրուան անվրէպ փոխասացութիւնը։
Անոնք երկրորդ յարկ բարձրացան։ Բայց տղան դեղնեցաւ չափէն քիչ մը աւելի։ Յիսուն ոտք սանդուխի այս արհամարհանքը հերոսութիւն մըն էր որ սուղ կշռեց անոր շատ յառաջացած հիւանդ թոքերուն։ Ստիպուած էր բերանը բանալու։ Շունչը պակաս կու գար։ Բայց փոշի՞ն։ Ու կապեց կոկորդը։ Վճռած էր չհազալ։
Երկրորդ յարկն ալ կրկնութիւնն էր վարինին։ Նոյն ընդարձակ սրահը աջ անկիւնին սենեակ մը։ Բայց՝ պատուհաններուն դէմ ազա՛տ՝ կապոյտը։ Հայրապենց Հայրապետը իր գերաններուն չափը ինք անձամբ տուած էր տախտակ կտրողներուն։ Ատոնք երկու կանգուն աւելի էին հասակով քան ընդունուած չափերը։ Այդ կարգադրութեամբ իր վերնայարկերը կ՚իշխէին թաղին բոլոր տանիքներուն։
Սրահին արձակ տարածութիւնը գրաւուած էր թթենիի տերեւներով որոնք աշնան կը չռփեն ու կը փռեն չորնալու։ Այծերուն ուտեստը՝ ձիւնոտ օրերուն։ Անոնք մինչեւ ծունկ մը կը ծածկէին տախտակամածը։ Անոնց կէս մը չորցած մարմիններուն վրայ կոխող ոտքերու թիւը կը շփոթուէր միօրինակ շխրտուքի մը մէջ։ Յաճախ կատու մը գողերու չափ աղմուկ կրնար ստեղծել։ Առաստաղի հաստ ու գունդոտ գերաններէն պտուղներու շատ տեսակներ հիւսուած կամ բոլորակի մը հագցուած։ Ու երկար միաչափ հիւսքերը չամիչներուն որոնք իրենց թառամած մաշկին համար սուտակի տժգոյն կարմիր մը ճարելու վրայ էին։ Գեղեցիկ էր այս պատկերը լայնօրէն լուսաւորուած դուրսէն տեղ–տեղ ալ՝ տանիքէն սպրդած ճառագայթներով։ Ու ասոնց ամէնուն տեսքէն ու հոգիէն հոտէն ու գոյնէն կը շինուէր աշունը մեղմ թափանցող ու տխուր։
Չոր տերեւներուն մէջէն անոնց ոտքերը խառնակ զարկով մը կը յառաջանային դէպի սենեակը։ Անոնք քանի մը անգամներ այդ ուխտագնացութիւնը ըրեր էին ատանկ գաղտուկ մատներուն ծայրը կոխելէն երբ մերկ էր տախտակամածը ու վարը՝ Նազիկին մեծ մայրը։
Սենեակին մէջ դդումները ամբողջ գլուխ ու մտածում կը նստէին հանդարտ ու մեծփոր՝ կոթերնին մէկ ուղղութեամբ աշակերտներու պէս կարգապահ ու խելօք։ Երեք պատուհաններ մէկ երեսի վրայ։ Ու ճիշդ անոնց գիծին ներքեւ բազմոցը ուր փտած խնձորներու կոյտ մը դեղին աղտի մը պէս կը զատուէր սեւ սփռոցին յատակէն
Անոնց մտքէն այսօր չանցաւ համբուրուիլ — բան մը որուն հետամուտ կ՛ըլլային ուրիշ ատեններ այնքան սրտառուչ կարօտով։ Ու անգամ մը ուռած Թումասին շունչը չէր դառնար իր սովորական կշռոյթին։ Հեւքը կը յամառէր Ան կը սաստկանար նուազագոյն շարժումով իսկ։ Տերեւներէն վերցող չոր փոշին պտուղներուն ու անբնակ սենեակին կծու հոտերը իրարու կը խառնուէին ու կը սղոցէին անոր կոկորդը։
Կծկտած էր բազմոցին ոտքին որ կը պահէր անոր հասակը ամբողջ։ Պատուհանէն վար՝ տանիքն էր։ Պատուհանին դէմ՝ հեռաւոր ու յստակ կաղապարները իրարու ագուցուած բլուրներուն ուր աշունի կարմիրները սկսեր էին ճշդուիլ։
Ու չէր խօսեր ակռաները սեղմած կոկորդը օղակած գրեթէ մատներովը։ Բայց կը նայէր իր անյագուրդ ու անսովոր նայուածքը<ref>նայուածքը? նայուածքով?</ref> աղջկան կռնակէն որ արեւին մէջ կարմիր բռնկում մը կը դառնար վարդերանգ բան մը անդրադարձելով անոր մարմինին մերկ մաuերուն։ Գլուխը պատուհանէն դուրս՝ Նազիկ կը դիտէր փողոցին պարապութիւնը հաւերու խումբի մը անխելք գզուըտուքը աքաղաղի մը շուրջը։ Մէկ ձեռքով առաւ կռնակէն մազին կէս հիւսքը դեղին ու մետաքսի կարժի մը պէս եղկ ու ցոլացիկ եւ շարժումը ներս դարձուց անոր կիսադէմքը։
— Ինչի՞ կը նայիս։
Ու քակուեցաւ կարծես անոր շէնքը այդ մէկ հատիկ նախադասութիւնով։ Պրկուեցան անոր երեսները։ Ու կապուտցան անոր շրթները եւ ուռեցան անոր աչքերուն գունդերը մինչ կը փոuնային կապիճները։ Մէկ ձեռքը սրտին միւսն ալ բերնին ան կ՚աշխատէր մեղմել տագնապը խեղդել հազը։ Ու ողբագին բան էր դիտել թէ ինչպէ՛ս ան թաղեց գլուխը ծունկերուն մէջը ու կուլ տուաւ հազը։ Բայց այս ճիգը իրեն արժեց ահաւոր հեւք մը։ Ճակտի գիծերուն ու հաստցած երակներուն քովերը քրտինքը բուսաւ բարակ ու արագ։ Ու բերնին մէջ զզուելի համ մը մոխիրի որ սարսափի փոխուեցաւ երեսին վրայ։ Գիտէր։ Արիւն էր՝<ref>յաւելում բութի</ref> կրկին կուլ տուաւ
Այն ատեն աղջիկը բաժնուեցաւ պատուհանէն։ Անիկա վարժուած էր այդ նոպաներուն։ Ձեռքը դրաւ տղուն ճակտին ու սրբեց քրտինքը փափուկ գորովոտ մեղքնալէն։
Միսերու այս հաշտութիւնը անդրադարձաւ Թումասին որուն երեսէն խառնակ ու պրկուած գիծերը իջան ու կոկուեցան։ Աչքին պտուղները մտան իրենց սովորական ձուածիրին մէջ։ Ու հեւքը իր խարտումի կարծրութենէն ինկաւ քիչ մը։ Հետզհետէ անիկա կը մօտենար շունչի մը կշռոյթին։
Ու չէին խօսեր բայց այդ տագնապներէն ետք անոնք իրարու վրայ կը թափէին մանկական գուրգուրանք մը առանց բառի առանց մեծ շարժումներու։ Ու անոնք եղան աշնան այդ առտուն իրարու մօտիկ այնպէս՝ ինչպէս կ՚ըլլար ատիկա ամիսներ առաջ երբ Թումաuիկը տակաւին քաղաք չէր գացած մեծ բժիշկներուն ու անոր հիւանդութիւնը տունէն դուրս չէր ելած փողոցին սեփականութիւնը դառնալու համար։
⁂
Կը պատահի որ դէմ դիմաց պատուհանները գեղերուն մէջ երբեմն փակ կը մնան սերունդէ սերունդ Քէնը կռիւը թափուած արիւնը լուալու հարկը հարազատ ժառանգութիւնն են ընտանիքին ինչպէս ձիթենիի մութ ու պարարտ պարտէզները ինչպէս Տուզլայի հպարտ այգիները։ Տուներ կան որոնց շեմէն կարգ մը մարդեր իրարու կ՚երթան մեռելէ մեռել։
Ու կան նաեւ ուրիշներ քիչ բայց իրական որոնք իրարու պատ կը ծակեն աւելի շուտ հասնելու համար իրարու։ Որոնք իրարմէ բաժնող փողոցին շերտը կամ տախտացանկը աւելորդ բան կը կարծես
Այսպէս եղան երկու տուները այս երկու պատանիներուն Հայրապենց Նազիկին ու Օվակենց Թումասին բացառիկ ճակատագրով ու բացառիկ դժբախտութիւններով։
⁂
Երբ Օվակենց Օվակը Թումասի հայրը որ կը բնակէր գեղին միւս ծայրը Ձորակին թաղը որոշեց գնել իր ներկայ տունը հայրը արդար թաղի մը արդար նահապետը գլուխը թօթուելով մարգարէ ու լուրջ ըսաւ անոր
— Օվակենց Օվակ խերով բան չըրիր։ Աստուած բարին կատարէ։
Ու սխալած չէր արդար ծերունին։
Գեղերուն մէջ թաղերը միշտ նոյն ծագումը չունին։ Աւանդութիւններ երգեր նախապաշարումներ լեզուն անգամ թաղէ թաղ կ՚ապրին առանձին իրարու չխառնելով իրենց սկիզբին նկարագիրը։ Ու ասիկա այսպէս սերունդներու երկարութեան մը վրայ։ Ով գիտէ ի՛նչ փոթորիկներէ նետուած Փոքր Ասիոյ այս ծայրակէտերուն անոնք կորսնցուցած են յիշատակը իրենց հեռաւոր հայրենիքին բայց հաւատարիմ կը մնան անոր՝ բարքի կենցաղի ճամբաներէն որոնք անաղարտ կը պահպանեն սկզբնական կերպը կեանքին։ Այսպէսով է որ կը քալեն անհանգիտութիւնները կը խորանան տարբերութիւնները։ Ու թաղեր կ՛ըլլան երբեմն թշնամի՝ թաղերուն։ Ու մէկէն միւսը զատ են հոգիները գրեթէ` դէմքերը։ Ասիկա դարերու գործն է։ Ու չարագուշակ է ձգել իր պապերուն թաղը ինչպէս օտար թաղէ աղջիկ կամ տղայ վերցնելը։ Այս օրէնքով է որ մեր օրերուն տակաւին կարելի էր տեսնել շքեղ գիւղաքաղաքին մէջ ուր արդի կեանքին քանի մը մասնայատկութիւնները անոր մէկ–երկու ճարտարարուեստները տարազները եւ մոլութիւնները լայն ծաւալ ունէին քիչ անդին ձորակով մը զատուած միւս մասին մէջ ուրիշ աշխարհ մը՝ տուներու ուրիշ խմբակ մը որ կ՚ապրէր առնուազն երկու դարու անցեալի մը վրայ։ Պարզ հաւատաւոր ու բարի անոնց այրերը մութնուլուսուն կը մեկնէին աշխատանքի Անոնք դաշտի դիւրին ու մեղաւոր վաստակէն կը նախընտրէին պապենական լեռնակողերը ուր կ՛աճի ժուժկալ եգիպտացորենը պտիկ մը ջուրով։ Անոնք կու տային ահագին գեղին ամբողջ ցորենը։ Ու անոնց կիները պարզ աղուոր ու առաքինի քառսունը չանցած ժամ իսկ չէին երեւար իրենց մարմինին փորձութիւնները զգուշանալով ցուցադրելէ։ Զուսպ ու յարգալիր՝ անոնք զոհ չէին տուած իրենց աղջիկներէն ու ամբարշտութիւնը ու բամբասանքը օտար էին անոնց շրթներուն։
Այն թաղը ուր տուն–տեղ եղաւ հօրենական ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref> նեղ իր բնակարանէն հեռանալու ստիպուած Օվակենց Օվակը գեղին ամէնէն նոր մասն էր խճուղիին հետ մէջտեղ ելած։ Մեղքին ու բոլոր աղտերուն մեծ պողոտան այդ խճուղին մէկ–երկու տարուան մէջ գեղին սահմանները ու պատնէշները խրամատած էր լայնօրէն Ան կու գար քաղաքէն ու կը կրէր իր հեշտ կռնակին վրայ անոր բոլոր փորձութիւնները։ Դէպի մօտակայ թուրք գիւղերը հոնկէ կը մեկնէր նորէն ուրիշ մը անոր ուռինազարդ հրապարակէն որ տասը տարի առաջ ամայի խաղավայր մը դպրոցէն փախստական տղոց այսօր իր քազինո ները սրճարանները խանութները իրարու դէմ կը շարէր ներկուած ու բարձրադիր տուներու օղակի մը մէջ հանգուցուած։ Ու անոր վաճառատուներուն մէջ ցոյցի կը դրուէին քաղաքին մեղքերն ու ապրանքները։ Ու գիշեր–ցերեկ հոն կ՛երգէր թմբուկը կ՛երգէր զուռնան Հոն կը խաղցնէին իրենց ներկուած պորտերը թուրք պոռնիկները որոնք շրջակայ պզտիկ գեղերուն մէջ այնքան առատ կը բուսնէին անամուսին՝ կամ լքուած՝<ref>քամլքուած սրբագրուած՝ կամ լքուած</ref> իրենց սիրողներէն։ Հոն կու գային դարձեալ թուրքերը փաթթոցով ու մօրուօք ու կը հրապուրէին գեղին աղքատիկ բայց գեղադէմ տղաքը զանոնք բարձր վճարումով վարձելով իրենց հողագործական աշխատանքին եւ ուր այդ գեղանի տղաքը կը մոլորէին անոնց կիներէն յետոյ աղջիկներէն ու հոգինին վրայ կու տային հաւատքնին ուրանալով։ Ու նշանաւոր էին շատ ընդարձակ համբաւով մը<ref>յաւելում ստորակէտի</ref> բնակիչները այդ թաղին՝ իրենց քաջութիւններովը եւ մոլութիւններովը։ Ու գինով էին առտուն կէսօրին ու կէս գիշերին։ Անոնք առտուանց «բարի լոյս»ին տեղ երեք ձեռք խաչին տեղ տոլ ով գինի կը պարպէին իրենց փորին։ Բայց շահած էին արժանաւոր ու սրտագին հիացում՝ դանակի գործածութեան մէջ։ Հոն կը խմէին խումբով այն երիտասարդները որոնք իրենց հասակէն քիչ պզտիկ դանակը փարտած ատեննին բանակ մը թուրք կը փաթթէին իրենց առջին ու նոյն դանակով պոռնիկներու ծիծերը կը բզկտէին։ Ու անոնց համար գինին ու կինը թուրքն ու չէրքէզը գողութիւնն ու ողորմութիւնը նոյն արժէքը ունէին։ Տարբեր էին դարձեալ անոնց կիներն ու աղջիկները որոնք շան պէս կ՚աշխատէին իրենց ծոյլ ու խման ամուսիններուն տեղ բոպիկ չարքաչ ու խնայող բայց ոսկիներուն խաթարը կերպասներուն մետաքսը ու մատանիներուն ադամանդը գիտէին<ref>դիտէին սրբագրուած՝ գիտէին</ref> վայլեցնել իրենց առատ լայն ամբողջովին հեշտանք ու խռովք մարմիններուն։ Որոնք չէին վախնար հայէն ու թուրքէն ու զարհուրելի էին երբ կիրքէն ու բարկութենէն կատղած մազերնին արձակ ոտքերնին բոպիկ կռիւի կը մտնէին իրենց այրերուն մօտիկը րէժի ի ջոկատներուն դէմ ու կը բզկտէին իրենց ձեռքը ինկած պահապանները։ Ու բոլոր մեղքերը։ Ու բոլոր յանդգնութիւնները։ Տարի չէր անցներ այդ ափ մը տուներէն առանց աղջկան մը զոհին խեղդամահ կամ կամովին։
— Սոդոմ-Գոմոր – ինչպէս վճռած էր Օվակենց Առաքելը Օվակին հայրը – Իրականութիւն էր որ առաջին տարին Օվակենց Օվակը ահաւոր չափով մը զղջաց իր ընտրութեան համար։ Անիկա նեղուեցաւ իր շրջապատէն։ Սկիզբի օրերուն խռովքով խառն զարմանքի մէջ տեսաւ մարդեր որոնք իրենց դուռնեզրի քարերուն վրայ ծալապատիկ՝ սիկառ կը ծխէին հեշտալից ու փակաչք<ref>միջակէտ սրբագրուած՝ ստորակէտ</ref> ու իրարու կը հայհոյէին անուշ ժպիտով երբ անդին Աստծոյ արեւը լման երկինքը ու լման երկիրը «երկինք գետինք» ինչպէս կը սիրէր փսփսալ ինքը կը բանար աշխատանքի ու անոր խորհուրդը կը կախէր կապուտ կամարէն։ Իրականութիւն էր որ առանց արիւնի օր չէր անցներ այդ թաղին վրայէն։ Ու տունէ տուն պատուհանէ պատուհան կիներուն աղջիկներուն բերանէն մեղքն ու անէծքը հայհոյութիւնն ու զրպարտութիւնը իրարու կը սրսկուէին ժամուն դուռնէն<ref>ջնջում ստորակէտի</ref> տաղաւար օրերու ցանցնուած վարդաջուրին նման պարզ արդար բնական եղանակով մը։ Իրականութիւն էր որ պզտիկները իրար կը վիրաւորէին ամէն տեսակ զէնքերով մեծերը իրար կը ծեծէին իրենց ուժին սահմաններով։ Ու աղմուկն ու «գոռումն ու գոչումը» ինչպէս կ՛ըսէր Օվակենց Առաքելին Աստուածաշունչը կը լեցնէին տուներն ու դուրսերը։ Անիկա անցուց իր պատուհաններուն կտաւէ բայց հաստատուն տան գործած վարագոյրներ որոնք չափով մը պիտի խնայէին փողոցն ի վեր ու փողոցն ի վար վազող մեղքին առուակը ու անոր դժպհի արձագանգը։ Ու անիկա գլուխը երերցնելէն ու տառապանքով պարտաւորուեցաւ փոխել իր աւանակը իր օճախին մտերիմ ու սիրական կենդանին պապենական ու մեսիական օրհնէնքը վաստկած գրաստը որուն առակի կարգ անցած դանդաղութիւնը անիկա չէր նշմարած այնքան շատ տարիներէ ի վեր եւ որ հիմա անտանելի «մեղք խոթող» կը դառնար իր յիմար հետաքրքրութիւններովը յամեցումներովը ուրիշներու ախոռէն արտաբուրած հոտերուն դիմաց։
Ու մեղքի կը մտնար պատուական մարդը։
Իր կնիկը տարիներ փողոց չելաւ։ Անոր դուռին կուշտին չտեսան հողէ ֆուֆու ն (կրակարան) որուն վրայի կերակուրին հետ կիները կ՛եփեն ասոր ու անոր միսերը։ Ու անոր շեմին վրայ տեղի չունեցան անխուսափելի ժողովները որոնք սուրբի մը պատմութեամբը կը սկսին ու կը յանգին ամէնէն անպատիւ բամբասանքին։
— Լերան կատո՛ւ – այս էր ամէնէն մեղմ վերադիրը Օվակենց հարսի հասցէին թաղին կիներէն։
— Սուտ մարգարէ – երբ քիչ մը տաքցած ըլլային ու բարկացած իրարու իրենց անպակաս վէճերուն մէջ անպատճառ միջոցը գտնելով անոր անունը խառնելու կամ երբ մէկը կռուողներուն թափը գրգռելու համար կէս վախով կէս հեգնական արքայութիւնն ու դժոխքը յիշեցնէր ու ակնարկութիւն մը սահեցնէր վարագոյրներուն ետին «ճգնող» կնիկին։
— Պոռնիկը – կ՚աւելցնէր ուրիշ մը ճարահատ ու բարի<ref>բարի?</ref> երբ բան չկենար մտքին մէջ ու կու տար անունը անոր տագրերուն որոնք տարին երկու հեղ Ծնունդին ու Զատկին կու գային իրենց «աղբարն ու հարսը» տեսնելու։
Ու շէնք–շնորհք փողոց չելաւ մանաւանդ Թումաuիկը կաշի մը ու ոսկոր մը այդ տղեկը որ առաջին օրն իսկ ծեծ կերաւ թաղին լակոտներէն հաղորդուելու համար թաղին խորհուրդին։ Բայց անիկա չկրցաւ ազատիլ օտարամուտի իր մեղքերէն։ Այն ատեն թշնամացան։ Ծեծեցին զայն նախ՝ հաւատարիմ մնալու համար իրենց բնազդներուն որոնք արիւն ու կրակ կը փնտռէին ամէն ժամ յետոյ՝ հաճելի ըլլալու համար մեծերուն որոնց արհամարհանքը սանձարձակ կը պոռթկար ամէն տեղ օճախին անկիւնէն դռնամէջի բամբասանքներէն։ Կոտրեցին անոր բոլոր սափորները աղբիւրին առջին անխնայ ու լիրբ։ Բայց ծեծեցին զայն իր մազերուն ոսկեգոյն ու քաղցր փափկութեան իր այտերուն տարբեր ու բարակ գոյնին ու մանաւանդ իր խռովիչ անդիմադրելի աչքերուն համար։ Չունէին հաճոյք մը քաղցրօրէն դաժան քան թաղուիլը արցունքին մէջ անոր կապուտակ աչքերուն
Զայն պաշտպանեցին ո՛ւր որ կրցան թաղին բոլոր աղջիկները մեծն ու պզտիկը։ Զայն փնտռեցին իրենց տունի խաղերուն ու փոքր պահուըտուքներուն համար։ Ու տան առաջներուն բամբասանքի տաք պահերուն երբ մայրերը կը տարուին իրենց նիւթին անոնք սպրդեցան չբացուող դուռնէն ու բոլորեցին Օվակենց հարսը Թումասը իր սենեակին մէջ։ Անոնք գրեթէ լալու չափ կը տխրէին երբ ձմեռնամուտներուն անիկա կծկտէր օճախին անկիւնը ու հաստ-հաստ<ref>յաւելում միացման գծիկի</ref> հազար Ու նախանձեցան իրարմէ այդ անուշ ու խելօքիկ արարածը որ սխալմամբ մանչ էր ծնած ու չէր կրնար արժեցնել ատիկա։
Օվակենց Թումաuիկը —միշտ մինչեւ մեռնիլը անիկա չեղաւ Թումաս— մեծցաւ անարեւ ու խոնաւ տունին ներսը մօրը ու անբաժան աղջիկներու շուքին մէջ։ Ու մեծցաւ անիկա միշտ ատանկ բարակ։ Դեռ դպրոցական յարգելու համար գեղին մեծագոյն պատգամը զայն նշանեցին դրացիի մը աղջկան։ Նո՜ր մտեր էր տասնին։ Ու պէտք եղաւ Նահապետին Օվակենց արդար Առաքելին սրտմտած ու անիծակուռ միջամտութիւնը կոտրելու համար ամբարիշտ քայլը – Սոդոմ-Գոմորէն աղջիկ առնելու դաւաճան անլուր արարքը։
Բայց անիկա աճելու տեղ փափկացաւ։ Ի՛նչ բարակ էին անոր սրունքները ու ի՞նչ քիչ ի՞նչ նեղ՝ անոր կուրծքին վանդակը որուն ոսկորները աղտոտ տգեղութիւն մը կը հիւսէին լանջքի փոխարէն։ Մայրը չտարաւ զայն գեղին բաղնիքը՝ այդ խուժդուժ պատկերը ծածկելու համար աշխարհին աչքէն։ Բայց ի՜նչ անուշութիւն կար անոր այտերուն ափ մը միսին վրայ<ref>յաւելում ստորակէտի</ref> բաց-ոսկեգոյն<ref>բաց ոսկեգոյն սրբագրուած՝ բաց-ոսկեգոյն</ref> ամբողջ շնորհք ու նրբութիւն։ Ու անոր աչքերը որոնք խոշոր թարթիչներուն շուքին մէջ նայելու ատեն կը վառէին ու կը հալէին։ Ձմեռներուն ան աւա՜ղ կը հազար։
Ու փոքր ու խելօք կուզիկ կռնակով աւելի անուշ քան մորթուելու տարուող գառնուկ մը՝ ան դպրոց գնաց։ Հո՛ն ալ ծեծեցին։
Օր մը տնտեսը շալկով տուն բերաւ զայն աչքերը գոց ու աւելի դեղին քան ամէնէն դեղնած դդումը։ Ատիկա պատահեցաւ գարնան սկիզբներուն։ Տասնհինգ տարեկան էր ան։ Ըսին թէ ինկած էր ու քիթէն ու բերնէն աղբիւրի պէս արիւնը վազած։ Ու պառկեցաւ Անցան գարնան ամիսները։ Անիկա՝ չերեւաց։ Ամրան տաքերուն՝ տեսան վերջապէս կուզը լրացած ուսերը ցայտուն աւելի բարակ ու դեղնած այն դեղնութեամբ որ նշանի պէս կ՚իյնայ տղոց երեսին ու զանոնք կը զատէ կանուխ սպանդին համար Պուտ մը արիւն չկար անոր այտերուն։ Ցաւ չունէր անիկա։ Ու չէր հազար անիկա։ Բայց մազերուն դեղնութիւնը խոնաւ ու թրջուած փայլով մը կ՚ոսկիանար։ Բայց մազերուն<ref>Բայց մազերուն?</ref> ցայտքը եղեր էր քաղցր ու բազմաբեղուն։ Ու անոր աչքերուն կապոյտին վրայ խաւ կը կապէր կարմիր դեղնութիւնը տենդին յամառ բայց զաղփաղփուն շղարշը որուն մէջ վարշամակուած պիտի մտնէր գերեզման։
Դրացիները որոնք տարիներով տեւած էին իրենց արհամարհանքին ու ատելութեան մէջ մեղմացան աղէտին հանդէպ ու մօտեցան դժբախտ կնիկին։ Թաղին համար գերագոյն զբաղումը ու մտահոգութիւնը եղաւ պզտիկին տենդը զոր կտրելու համար իրենց գիտցածն ու չգիտցածը գտան ու բերին։ Ծխախոտի մաքսանենգ մը իր դիւցազնական պայքարներուն մէջ իսկ ժամանակ ճարեց Ուշագի հեռաւոր դաշտերէն հրաշագործ արմատներ քաղելու քրտինքին համար։ Ուրիշ աւելի մեղաւոր մարդասպան մէկը որ տասներկու տարի Օվակենց Օվակին անունը բերան չառաւ առանց եօթը պորտին հայհոյելու տէրտէրը կանչեց ու իր կողմէն սպառնացող շեշտով մը խաչահանգիստ ու աւետարան կարդալ տուաւ ու ինք ալ կեցաւ ընթերցումին որպէսզի քահանան չկարենայ «լպրտել» Նոյնիսկ մարդերուն ամէնէն անսիրտը ամէնէն ոճրապարտը Հայրապենց Հաճի Ստեփանը քաղաքէն դեղեր բերաւ «երես երեսի» դրացիին տղուն համար։ Ու կիներուն ամէնէն հպարտն ու անօրէնը Հաճիին մայրը Հայրապենց Հաճի Խաթունը ամէն օր հանդիպեցաւ հեղ մը ու աղօթք ըրաւ Թումաuիկին համար կրակ մարելով<ref>Ծնթ – կրակ մարել Գիւղական բժշկութեան ձեւ մը։ Աման մը ջուր կը բռնեն հիւանդին գլխուն վերեւ պառաւ մը մոգական քանի մը բանաձեւ արտասանելէ ետք ու[ն]ելիով կրակի կտորներ (խոռ) կ՚առնէ օճախէն ու կը նետէ ջուրին մէջ իրարու ետեւէ։ Մարած կրակին ծակտիկները նստած մոխիրը նիւթը կը կազմեն մեկնութեան Ընդհանրապէս չար աչք է որ կը խափանե[ն] այդ արարողութեամբ։</ref> ու չար աչքը անիծելու ատեն աշխարհք մը մեղք վաստակելով։ Ու անոնց անայց տունէն ներս շատցան մտնող ու ելլող ոտքերը։ Ու<ref>ջնջում բառի՝ առաջ</ref> Հայրապենց Նազիկը որ առաջ<ref>յաւելում բառի՝ առաջ</ref> գաղտնի ու զգուշաւոր խաղընկերն էր միայն Թումասին հիմա անպակաս աղջիկը եղաւ անոնց տունին մինչեւ հիւանդութեան վերջին շրջանը երբ բժիշկները անունը դրին այդ «Աստծոյ գիտնալիք բանն է» ըսուած ախտին։
⁂
Հայրապենց Նազի՛կը
Երբեմն բառերը անիմաստ են ու օտար՝ այն պատկերին որուն նշանակը եղան։ Անոնք կմախքն իսկ չեն իրենց տաղաւարած խորհուրդին ու ողբերգութեան։ Ու մանաւանդ որքա՜ն քիչ կու գան անոնք՝ բացատրելու համար այն եղերական երեւոյթը որ աղուոր աղջիկն է գեղերուն մէջ։ Ժուժկալ ու ճակատագրական գեղացին պարտքի մը պէս կ՚առնէ իր անկողինը այն աղջիկը զոր իր ծնողքը ազգականները իրեն համար ընտրած են առանց իր գիտնալուն։ Անիկա չ՛անդրադառնար իսկ անոր երեսին վասնզի գեղի աղջկան ընդհանուր տիպարը ոչինչ կ՚ըսէ աչքերուն։ Բայց երբ այդ միջինէն կը զատուի աղջիկ մը իր գոյնովը մարմնովը աչքերուն յանդգնութեամբը կամ կուրծքին շքեղ խռովքովը այն ատեն անոր անունը կը պտտի տղոց բերնին մէջ կամաց դողդոջուն երազի մէջ ըսուած փսփս[աց]ուած<ref>փսփսուած? փսփսացուած?</ref> բաներուն նման։ Ու ատով իսկ՝ անիկա ենթակայ կը դառնայ իրական ու հաւանական բոլոր փորձանքներուն։ Մեր օրերուն՝ թուրքի վախ չկար թէեւ բայց հին աւանդութեան մը պէս այդ աղջիկներուն անունին հետ կը պտտէր արիւնը ոճիրը խենթութիւնը ո՛վ գիտէ ինչքան հեռաւոր տրամներէ տեղաւորուած բիւրեղացած՝ այդ յղացքին խորը։ Անոնց ճակատագի՜րը – Աստուած թշնամուն չտայ։
Ու Հայրապենց Նազիկը մէկն էր անոնցմէ։
Բայց ամէնէն առաջ ընտանիքը
Այս պատմութենէն կէս դար առաջ կը սկսի անոր փառքը։ Ու անոր այդ փայլին գործաւոր գինով Հայրապետը որ պզտիկ կռիւներով սահմանակից արտերէն անամօթ գրաւումներով թուրքերուն հետ դանակի փորձերով հիմը դրաւ իր հարստութեան։ Գինով բայց վճռական անիկա օգտագործեց բոլոր պատեհութիւնները։ Գեղը անզգամ ոճիրներով չէ բեռնաւորած անոր յիշատակը։ Բայց կը ծանրանայ անոր աչքըլածութեան (նախանձախառն կծծութիւն) գիշակեր ու կողոպտիչ բնազդներուն խղճահարութեան պակասին թուրքերու հետ բարեկամութիւն կապելու գաղտնիքներուն վրայ։ Ինչ որ անուրանալի է անոր գործունէութիւնն է իր հինգ տղոցը հետ հասնելով ամէն տեղ չյոգնելով ոչ մէկ աշխատանքէ ետ չկենալով ոչ մէկ արշաւէ որսէ կամ աւազակներու հալածումին համար պահանջուած անձի ու ձիու զէնքի զոհողութենէն։ Երբ անիկա շինեց այժմու տունը՝ արդէն յարգուած հարուստ մըն էր բայց բարբարոս մը ինչպէս կ՚ըսէին շուրջը<ref>շուրջը? շուրջի?</ref> գեղերը։ Ու անոր տղաքը որոնք մշակեցին հօրը առաքինութիւնները որոնք առանձին մեծակազմած բնակարաններ հիմնեցին ու եղան իրենց հացին ետեւէն։ Գիւղին բոլոր թաղերուն մէջ ցրուեցան անոնք ու իրենց հետ տարին իրենց հօրը օճախին բոլոր աւանդութիւնները։ Չենք զբաղիր անոնց կիներովը որոնք շահեցան պարտկեցին այրերուն կապուտն ու կողոպուտը քրտինքն ու խելքը։ Մինչեւ Հաճի Ստեփանը գերդաստանին գլուխէն անցան տաք ու պաղ։
Գինով Հայրապետին թոռը Հաճի Ստեփանը ընտանիքին բերաւ ահարկու խռովիչ ու մեծափառ համբաւ մը։ Անիկա փոխեց գերդաստանին բոլոր միջոցները<ref>փոխեց միջոցները?</ref> Ու ահա անիկա
Պատմութիւն մը ամբողջ անոր երիտասարդութիւնը։ Անձնեղ ու զգլխիչ ըսուելու չափ աղուոր անիկա ապրեցաւ մանաւանդ դրացի թուրք գեղերուն մէջ ուր պատերազմով կոտորուած այրերուն պակասը փնտռել կու տար հուժկու գեղեցիկ քրիստոնեայ երիտասարդները։ Եթէ ուրիշներ անոնց դուռները կը մտնէին աշխատելու յետոյ մտնելու համար իրենց խաթուններուն անկողինները Հաճի Ստեփանը գիշերները իր առջեւ բաց կը գտնէր՝ դուռները զանազան պատրուակներով։ Կիներ հետապնդելու այս արկածալից կեանքը անիկա իբր թէ կանոնաւորեց՝ իրեն գլխաւոր զբաղում ընտրելով ծխախոտի մաքսանենգութիւնը։ Հայկական շարժումներէն առաջ թուրք գիւղերու մէջ այս քաջ տղոցը գոյութիւնը հաճոյքով ու քաջալերութեամբ կը դիտուէր։
Անոր օրերը այսպէս կ՚անցնէին դուրսերը ձիուն քամակին հրացանը անպակաս ուսէն։ Ու անոր գիշերները<ref>օրերը սրբագրուած՝ գիշերները?</ref> կ՛անցնէին թուրքերուն տուները խմելով կամ խաղալով կամ պոռնիկներ խաղցնելով։ Զօրաւոր ու շքեղ՝ անիկա խաղալիքն էր կիներուն։ Ու յաղթական էր միշտ այն կռիւներուն մէջ որ օղիով կը սկսին կնիկներու պարերով կը կնճռոտին ու անոնց համբոյրովը նախճիր կը դառնան։ Այն ատեն տեսնել կ՚արժէր այդ ամեհի տղան որ միս–մինակը իր դանակին կռնակովը բանակ մը թուրք կը հալածէր ու կը փախցնէր պոռնիկը։ Բայց տունի կնիկներ թուրք ծերերու պէյերու հարուստներու հարեմին պահծու կնիկները կը սիրէին զինքը որ մահը աչքն առած՝ գիշերը կէսին կը մտնէր անոնց տուներէն ներս ու իր հզօր գրկին մէջ անոնց նրբացած մարմինները կը ծծէր ու կ՛արիւնէր
Կը յարգէին զայն լիճին բոլոր գիւղերուն մէջ մշակները որոնց մաքսախոյս ծխախոտները կը գնէր անիկա մզկիթին հրապարակը ռէ ժի ի դէտերուն աչքին առաջ դրամը կանխիկ վճարելով ապրանքին Ու զմայլելի էր անոր ընդարձակ «դաշտ» մը կուրծքը ինչպէս կը սիրէին ըսել նրբին ու փոքրալանջ թրքուհիները երբ կը մտնէին անոր բազուկներուն մէջ որ դէպի կոնքը կը նեղնար ու անոր շքեղ հասակին կը դնէր լերան մը չափ ամրութիւն ու ուժ ու սրտոտութիւն։ Ու երբ յիսուն–վաթսուն բեռ ծխախոտը առջին ձգած ոսկեզօծ ու արծաթ ասպանդակներով իր ձիուն վրայ ուղղաբարձ՝ գունագեղ ու կիներու արցունքներով ողողուած քէֆիյէ ին<ref>Ծնթ – քԷֆիյէ – մետաքսէ բանուած գոյնզգոյն ու նրբահիւս թաշկինակ զոր օձաձեւ կ՚ոլորե[ն] գդակին շուրջը։</ref> ծոպերը հովուն ան կ՚անցնէր ապշահար փողոցներէն հայ թէ թուրք գետին կը թքնէին
— Թու թու թու – երեք անգամ իրենց մարդկեղէն աչքերուն հնարաւոր չարիքը խնայելու համար կտրիճ աննման ձիաւորին։
Իրականը այն էր որ զառամ ամուսինով թուրք կնիկներ հոգի կուտային անոր աչքերուն զորս կը լրտեսէին իրենց թաքստոցներուն ետեւէն։ Անոր հզօրագոյն հմայքը իր աչքերը եղան որոնք ինկած տեղերնին կրակի պէս կը տաղէին։ Իրական էր որ մէկէ աւելի կնիկներ իրենց էրիկները խղդեցին ազատելու համար զայն դաւադրուած մահերէ ու անոր ձիուն պոչին փական բռնկած՝ իր կիրքերէն։ Ու անոր սիրոյն մանչու տարազով լեռ ելաւ գայմագամին մէկ կնիկը։ Ան կառավարեց տարփանքի այս հեղեղը տաղանդով ու դիւցազնութեամբ։ Երբեք չսոնքաց։ Երբեք կնիկի անուն չտեսան իր բերնին մէջ։ Իր կատաղութիւններով պոռնիկներու մօտ յաճախանքով հրապարակներու մէջ իր զգուշաւորութեամբ՝ անիկա անցաւ գիրկէ գիրկ գեղէ գեղ քաղաքէ քաղաք Անիկա թուրք կիներ միայն ճանչցաւ։ Ու հեքիաթի հովով այս կեանքին վրայ անիկա աւելցուց ուրիշ աւելի ահաւոր հեքիաթ մը։ Ան իրենց գեղին էն հարուստ հաճիին տղան սպաննեց ու առաւ անոր կնիկը։ Օր ցերեկով այս սպանութիւնը անկարելի եղաւ ապացուցանել։ Վկաները չտեսան իրենց աչքին առաջ դաշունուած երիտասարդը որ բառ չարձակած՝ մեռաւ երկու վայրկեանէն։ Անոր սարսափն ու հմայքը գործեցին փոխնիփոխ Կառավարութիւնը կաշառեց որ այդ օրերուն բարակ չէր քններ ու գիշերային խուժումներով ահաբեկումով սպառնաց Փանելենց Հաճի Մանէլին։ Ու վեց ամիս ետքը հաշտուեցաւ սպաննուածին ծնողքին հետ առնելով անոնց տունէն եղերական հարսը որ այրիութեան այդ կարճ շրջանին իր տագրերը իրարու դէմ՝ հանեց դանակով ու կացինով իր ազգապիղծ մեղքին համար։ Անիկա իր տունը տարաւ պսակէն առաջ անպատմելի աղէտը կնիկներուն ամէնէն գրաւիչը ամէնէն կատաղին ան՝ որուն համար ժողովուրդը պիտի ըսէր Հաճի Ստեփանին բոլոր փառքին հակառակ իր անանուն ու անգտանելի երգահաններուն բերնովը
«Սիրեմ Նազի՜կ ընքուընիդ
Օսկի գըրիչէն քաշած»։
Սիրուելէ աւելի բան<ref>Սիրուելէ աւելի բան?</ref> էր կախարդութիւնը որ անոր յօնքերէն կու գար։ Անոնք անոր ճակտէն՝ խօսող ու շտկուած բերանի մը պէս մշտական հրաւէր մը կը ներկայացնէին։ Այդ յօնքերուն յիշատակը մինչեւ այսօր չէ ելած գեղին պատկերներէն։ Բայց սիրուելէ<ref>սիրուելէ շատ աւելի բան?</ref> շատ աւելի բան մըն էր այն<ref>ան սրբագրուած՝ այն</ref> որ կը բխէր անոր աչքերէն։ Անոնք նայուածք չէին կրնար ըլլալ այնքան մերկութիւն ու միս էին՝ հոգի ըլլալէ առաջ։ Ու այս խռովքը կու գար լրացնել իր երեսը որ «նստիլ» չգիտցաւ երգին բացատրութեամբը։ Խօսէր թէ կենար նայէր թէ մտքով ըլլար անոր այտերը ընդերկրեայ աշխատանք մը ունէին կազմելու համար խենթացնող փոսիկը որուն մէջ «խղդուեցան» դարձեալ երգին բառերովը արեւները այնքան «ճահիլներուն»։ Անոր համար արիւն թափուեցաւ երբ դեռ չկար տասնչորս տարեկան։ Չկարգուած՝ անոր համար երիտասարդ մը մեռցուց ինքզինքը լերան մէջ անոր անունը շրթունքին։ Ու ան իր էրկանը գլուխը կերաւ հանդիպած ըլլալով օր մը Հայրապենց Հաճի Ստեփանին գեղին շատ մօտիկ աղբիւրի մը առջին երբ աղցան կը մաքրէր թեւերը չափէն աւելի սոթտած։ Ու հեքիաթ ու հեքիաթ։ Աւելորդ է ծանրանալ։ Բայց այս ամբողջէն մարմին կը հագնի ամբոխին մտքին մէջ պատկերը ճակատագրական կնոջ որուն կրունկին ոճիրն ու արիւնը կը պտտին։ Որուն կոխած տեղը կրակ կամ՝ արցունք կը բուսնի։ Որ անիմանալի անխուսափելի ողջակէզ մըն է։ Որ չի կրնար չխաբել մահուան իսկ գնով։
Անիկա խղդուած գտան երկունքի անկողինին մէջ։ Ու ոչ ոք գիտցաւ թէ որուն գործն էր վարձահատոյց հարուածը։ Գեղացին խորհեցաւ երկինքին ու թաղեց անոր մեռելը վայել Հայրապենց հարսի մը վայել պերճանքով։ Եթէ պզտիկ շշուկներ սահեցան դուրս մեծ տունին թափանցիկ պատերէն ու փսփսուքը ծայր տուաւ ողջ ըլլայ Դայեկ Մէլէքը անոնք թաղուեցան նոյն թեթեւութեամբ։ Ան՝ որ զաւակը առած էր Մէլէքը — հակառակ սովորութեան որ թուլ-բերան կ՚ընէ ասպարէզին կիները — կղպեց բերանը ու չվախցաւ երդումէն։ Գեղի տղաձգաններէն<ref>Ծնթ – sic Օշական՝ տղաձգաններէն (այլապէս՝ տղացկաններէն)</ref> մեռելը այնքան շատ ու բնական էր որ մոռցան «յերիւրանքը»։ Ու Ստեփանին մայրը կապեց իր լեզուն տարիներով որպէսզի զսպէ անճառելի հրճուանքը գրեթէ հեշտանքը իր սրտին «պաղշտուքը»<ref>ջնջում ստորակէտի</ref> հրապարակով չպոռալու համար։ Ան՝ որ բռներ էր իր աղիճ հարսը տունին մատ մը տղուն տասնհինգամեայ ծառային հետ ու ամբողջ տարի մը չէր մատնած մեղքնալով անմեղ պատանիին զոր շիշին անցուցած կ՛եփէր իր տղան եթէ իմանար։ Բայց կերած էր ինքզինքը «մաղմաղ» կրակի վրայ տարի մը բռնած իր սիրտը բայց որ չհանդուրժեց միւս անլուր նախատինքին — էրկանը ծոցէն ելլել ու մտնե՞լ ծոցը տունին մէկ հիւրին։ Դէմի գեղերէն այդ աղուոր երիտասարդը լերան մէջ կորսուեցաւ ու ոչ ոք հարցուց զինքը։
Ու անոր աղջիկը Հայրապենց Նազի՜կը։
Որ ժառանգեց մօրը անունը ու ըստ օրինի նաեւ անոր մեղքերը։ Պառաւը դեւի ծիծաղով որ երեսին չի գար բայց ակռաներուն մէջ կը բաբախէ թաղեց անոր մայրը։ Գովքեր ալ ըսաւ դիակին վրայ ու գովեց անոր «օսկի» յօնքերը։ Բայց աշխատեցաւ ազատել անոր զաւակը։ Ու մեծցուց անիկա իժի այդ ձագուկը անոր մէջ ատելով անհնարին ատելութեամբ մը պոռնիկ անոր մայրը նոյն ատեն իր արիւնը սիրելով անոր բարակուկ մարմինին վրայ։ Ու այս հակամարտ զգացումներուն ներքեւ ան ակռաները սեղմեց՝ չխեղդելու համար իր մատներուն մէջ անոր պիտիտիկ վիզը։ Ու ան իր սիրտը քիչ պզտիկ չորցած գտաւ անկէ առնելու համար անորակելի այն գորովանքը որ մեծ մայրերէն կը ծորի ու գրեթէ տեսանելի գոլի մը պէս կը պտտի պզտիկ աղջիկներուն շուրջը զանոնք պաշտպանելու համար աշխարհքին չարերէն։ Այսպիսով որբը բոլորովին անոքը կը զատուի մեր առջեւ միւս մեծ մօր մը շունչէն անցած մանուկներէն։
Ու անիկա իր հեղինակութիւնը փառքը նոյն ատեն սիրտը գործածեց պզտիկը դիեցնելու Դրացիներուն հարսները հեռու հարսները չսակարկեցին իրենց կաթը անոր թոռնիկին։ Ան վաթսունէն ետքը դժուարին մայրը<ref>դժուարին մայրը?</ref> եղաւ։ Իր շիտակութիւնը որ համբաւ ունէր գեղին մէջ ան արժեցուց այս անձկութեան օրերուն։ Չթոյլատրեց որ օտարին կիները անցնին իր մեղաւոր շեմէն նոյնիսկ բարիքի համար վախնալով իր գազան տղէն ու ձիւնին ու բուքին խանձարուրքը տարաւ անոնց ծիծերուն։ Իր միւս տղոցը ու աղջիկներուն զիջում ալ չըրաւ անոնք որ Հաճի Ստեփանին գայթակղութեանցը համար կտրած էին իրենց ոտքերը պապենական տունէն։
Ու աղջիկը կը մեծնար։ Ու քանի կը մեծնար նոյն չափով կ՛աճէր տառապանքը որ պառաւին հոգին երկուքի կը բաժնէր — սեւ դժոխային ոճրապարտ գաւիթի մը ուր անոր մայրը ածխացած կուռքի մը պէս ամէն օր կ՚ընդունէր անէծքն ու հայհոյութիւնը կեանքէն ալ անդին։ Անոր հոգիին այդ մասը կը սեւաւորէր իր ժահրին ուժգնութեամբը<ref>յաւելում ստորակէտի</ref> անոր հոգիին միւս մասը ուր թոռնիկին գուրգուրանքը պաշտամունքը կը ծաղկէր աղուոր ու լուսոտ։
Պզտիկին մարմինը եղերական հաւատարմութեամբ մը կը հաւաքէր տարրերը այն կախարդութեան որ մեռնողին քայլերուն հետեւեր էր իբր անոր ստուերը իբր անոր գեղեցկութեան արտաքնացումը։ Ու քիչ-քիչ կրկնուեցան մեռնողին յատկանշական ու զարհուրելի գիծերը։ Շատ կանուխէն վեցի դուռներուն անիկա արդէն սրբազան մուշտակի մը պէս հագած էր նոյն դալուկ մորթը որ միսէն դուրս բանով են շիներ ով գիտէ ո՛ր վհուկները երբ անոր մոյնքին համար այդ հատած դեղինը ու կրակի պէս ճերմակ գոյնը իրենց մոգական գաւազանովը խառներ շաղեր ու անցուցեր էին անոր ոսկորներուն։ Այդքան փոքր անոր այտերուն վրայ միսը կարծես լեզու կ՚ելլէր ու մանչերուն ակռաները կը կանչէր կարմրելու համար։ Աւելի ետքը քանի մը գոյն փոխելով անոր մազերը մտան նոյն այն դեղինին մէջ որ հիւսքերուն խորը կակուղ ու խելօք ծփանք մըն է մետաքսի բայց քակուած պահերուն աշխարհք մը խռովք կը ծորէ։ Ու մանաւանդ խենթացնող կամարը յօնքերուն կարծես վհուկի մը<ref>ջնջում բառի՝ պէս</ref> ոսկի դանակով փրցուած մեռնողէն ու հոս անցուած նոյն սպաննող «օսկի գրիչէն քաշած» յօնքերը որ ճիշդ իրական կնիկ մըն է<ref>ճիշդ իրական կնիկ մըն է?</ref> մերկացած ու ինքզինքը ցոյցի դրած աչքերուն վերեւ Այս տպաւորութիւնը եղերապէս հարազատ էր մօր ու աղջկան համար։ Ու նայելու խնդալու պռկունքները շարժելու ծամծմելու միեւնոյն ձեւերը որոնք օդէն ու հովէն տղոց երեսէն ու այրերուն բերաններէն համբո՛յր կը կտրեն։
Նշանեցին անիկա հօրը պնդումով գեղին մէջ նոր բուսած քաջերէն մէկուն Զաքարենց Զաքարին։
Զաքարենց Զաքա՜րը։
Ան՝ որ Հաճի Ստեփանին քով սկսաւ իր ասպարէզը անոր ծխախոտի բեռներուն հսկող ու առաջնորդ՝ Ողիմպոսի կիրճերէն Ուշագի դաշտերը իջնալու ատեն։ Հաճին երկու նայուածքով կրցած էր գնահատել այդ վայրագ հուժկու բռնած տեղը անպատճառ փետող երիտասարդը որ որսի գողութեան մաքսանենգութեան բոլոր վտանգներուն դիմաց երեւան բերաւ ահաւոր կորով ու աննման սառնութիւն։ Աւելի՛ն անսխալ հաշիւ այսինքն՝ պէտքին առջեւ նահանջի զիջում բան մը որուն երբեք չկրցաւ վարժուիլ իր վարպետը։ Աւելի՛ն անգթութիւն մը որ զինքը խուլ ըրաւ մորթուելիք կնիկներու լաց ու կոծին երբ ղրկուեցաւ պատուհասելու մատնիչ վրան մը լեռնաբնակ թիւրքմէններու։ Ու անոր այս ներքին կարծրութեան փոխարէն համեստ բոլորովին պարզ արտաքին մը։ Չերեւալու չհագուելու չտպաւորելու վճռական կամք մը։ Ան մաքուր եղաւ աղջկան մը պէս բոլոր այն մեղքերուն մէջ որոնք իր վարպետին կարաւանները կը հետապնդէին։ Զգոյշ ու արհամարհոտ եղաւ պոռնիկներու դէմ։ Ու մերժեց դարձեալ ծուղակները տունի կիներուն որոնք եթէ առաջին օրէն չատեցին զինքը բայց բնազդով փնտռեցին անոր կրքոտ կատաղի անասունի վայրկեանները։ Ոչ մէկ գնով ոտք նետեց նշանածին տունէն ներս ու հարսնուկի պէս կը կարմրէր երբ նապաստակ կ՚ըլլար<ref>Ծնթ – նապաստակ ըլլալ – երբ նշանած մանչն ու աղջիկը որոնց արգիլուած է իրար տեսնել անակնկալ կերպով մը դէմ-դիմաց գտնուին</ref>։ Ու անոնք իրարու չհպան մինչեւ պսակին օրը
Այս ժառանգութիւններով այս մարմինով ու այսքան հեռու գրեթէ չէզոք նշանածով մը Հայրապենց Նազիկը դիմաւորեց իր ճակատագիրը հակառակ մեծ մօրը բոլոր զգուշութիւններուն։ Ճիշդ է որ անոր հայրը տեղի տալով իր մօրը թախանձանքներուն աւելի շիտակը իր ոտքերը ազատ ունենալու համար<ref>յաւելում ստորակէտի</ref> չբերաւ նոր «պոռնիկ» մը Հայրապենց օճախը աղարտելու (պառաւին ըմբռնումով հարսները ընդունակ չէին ուրիշ բանի) բայց երբեք մտիկ չըրաւ անոր միւս թելադրութիւնները։ Անիկա շարունակեց Ուշագի դաշտերէն աղուոր ու բարակ ձիաւորներ իր տունը թափել։ Գեղը կը թնդար երբ այդ նրբակազմ ձիաւորները ձիերուն պսակազարդ թամբին վրայ վարանոտ բայց գրաւիչ կ՛անցնէին մեծ փողոցէն ու կը մտնէին հսկայ տունէն ներս Անոնց հետ կը խմէր ու կը պոռար մինչեւ լոյս։ Գեղացին չէր ուշացած իրականութիւնը սորվելու։ Ու աղտն ու մեղքը չէին սղմեր տանը բակին մէջ ու դուրս կը պոռթկային Ի զուր իր մայրը կսկիծով ու արցունքով անոր ներկայացուց ընտանիքին անունը օճախին պատիւը աղջիկ տղու տէր ըլլալը ու բողոքեց մանչու պէս հագուած այդ կնիկներուն անլուր գայթակղութեան դէմ։ Հաճի Ստեփան ոչ մէկը մտիկ ընող մարդը եղաւ գեղին մէջ։ Ու մօրմէն դուրս ոչ մէկուն պիտի ներէր նման համարձակութիւն մը։ Տէր Եղիան իր տղայութեան ընկերը մէկ անգամ անոր յիշեցուց մեղքն ու վարձքը ու առաւ բերնին չափը։ Ա՛լ<ref>Ալ սրբագրուած՝ Ա՛լ</ref> ոչ մէկը կար այդ յանդգնութիւնը փորձող։ Փեսացուն որ լաւ կը ճանչնար աւելորդ սեպեց ատանկ ձեռնարկ մը։ Ու անսանձ ու անվախ ու անպատկառ ու ահարկու թմբուկը առջին զուռնան առջին գինով ու մոլեկան ան պտտեցաւ այս «մանչ»երուն հետ գեղին փողոցներէն պարելու պոռալով գլտորելով խայտառակ խենէշ բայց ցանկայարոյց։
Ու անոր աղջիկը կազմուեցաւ այս յուզումներուն այս մեղքերուն ու այս գուրգուրանքին անկարելի խառնուրդին մէջ։ Անոր մեծ մայրը գինարբուքի այս շուայտանքներէն դժուարաւ կ՚ազատէր անոր մանկունակ անմեղութիւնը զայն ամէն գնով փախցնելով տունէն ղրկելով Օվակենց հարսին ու հարս Սողմէնին ու աւելի հեռու ազգականներու։ Բայց աղջիկը առիթը չփախցուց երբեք գողունի ու թափանցող աչք մը նետելու այս սեղաններուն։ Ու ախորժեցաւ անոնք բոլորող այդ «մանչ»երուն կակուղ ձեւերէն որոնք իր կռնակին վրայ իրենց կաղապարները կը ճշդէին։ Ու պառաւին բացակայութեան միշտ ալ թաքուն ու ախտաւոր ցնծութեամբ՝ ան հիացի՛կ հետեւեցաւ անոնց պարերուն ու անոնց շարժումներուն ծածուկ խորհուրդին։ Անոնց մատները իր ափերուն մէջ չկրցան պահել իրենց փափկութիւնը Անուշ էին անոնք աղջկան մը երեսներուն նման։ Ու անիկա տարուեցաւ իր բնազդովը թաքուն իմաստէն որ անոնց շարժումները միսերը նայուածքը կը կառավարէր ու համակուեցաւ ատոնց այլապէս խռովիչ զգլխիչ հոսումներէն Ու տառապեցաւ անիկա իր սեփական սրտին ու անոնց սրտերուն հաշւոյն։ Ո՛վ էին այս տուներնին տեղերնին ձգած ու հոս պարելու եկած կնիկները եւ ինչո՞ւ մանչու պէս կը հագուէին։ Ան ոչ ոքի կը համարձակէր հարցնել անոնց մասին։ Բայց գինովութեան գիշեր մը հօրը պնդումովը անոնց հետ պարելէ պարելէ թրթռալէ ետքը երբ կը մտածէր կծկտած մեծ մօրը կուշտին այնքան տարուեցաւ որ խաբեց պառաւին քունն ու հսկողութիւնը ու ահաբեկ բայց հրուած ան սողոսկեցաւ մինչեւ իր հօրը սենեակը ուր գինովները դադրեր էին պոռալէ ու լոյսին մէջ տեսաւ այդ «մանչ»երը փաթթուած իր հօրը իրենց ծիծերուն լիրբ կծիկները դրած անոր մարմինին Հասկցաւ՝ բայց ահաւոր ու վճռական կորուստով մը։ Այդ գիշերուընէ անմեղ աղջիկը մեռած էր մէջը
Բայց մեղքը բայց գիտութիւնը ոչինչ կը բերեն մեր տառապանքին իբր մեղմացում։ Հակառակը։ Այդ նոր զգայութիւնները կը խոշորնային ենթարկուելով այն ներքին զսպումին որ մեր մէջ գաղտնիքի մը կը հետեւի միշտ։ Ու չունէր մէկը սիրտը բանալու։ Կ՚ատէր այդ կիները բայց կը հմայուէր թեթեւ ու փոքրիկ այն խորհուրդներէն որ այդ օտարները կը կապէր հօրը ծունկերուն։ Ու կը տառապէր ու կ՚աղուորնար։ Ու հեռու էին իրմէ իր մեծ մայրը իրենները
Ու մեծցաւ անիկա գաղտնի բայց զգալի քամահրանքին տակ Հայրապենց մեծ գերդաստանին։ Անոր մօրը մեղքը իր ճակտին թառած չարագուշակ լոյսի մը պէս պտտեցաւ անոր հետ։ Անոր հօրը մեղքը աղտի պատմուճանի մը պէս կը փաթթէր զինքը։ Ու մանաւանդ անոր մեղապարտ գեղեցկութիւնը որ ոճրագործ բժժանքի մը պէս կառչած էր իր մարմինին առնուազն երիտասարդ ու տարապարտ մահուան մը նախասահմանելով դատապարտելով զինքը աւանդութեան համեմատ
Ու լքուած իր հօրմէն որ ամիսներով դուրսը կ՚ապրէր մոռնալով գեղն ու «Աստուածը» ինչպէս կ՛ըսէին ու խոշտանգուած իր մեծ մօրմէն որ չէր հրաժարած մղձաւանջէն ու մեռնողին վրէժը կը հետապնդէր իր վրայ<ref>վերջակէտ սրբագրուած՝ ստորակէտ</ref> ու նախանձուած իր տարեկիցներէն որոնք չէին ներեր իր գեղեցկութիւնը ու կ՚անիծէին իր յօնքերը ու իր հօրը գարշանքը անդադար իր գլխուն կը պարպէին անիկա ընտանեցաւ առանձնութեան։ Այդ հսկայ արձագանգող պատերէն ու առաստաղէն փսփսացող ու հեծկլտուն տունին մէջ ան ինքզինքը կը բանտէր գետնայարկի օճախով սենեակին խորը ժամուն պէս մութ ու խղդուկ։ Ու հոն կ՚երազէր հզօր եղկ լպրծուն պատկերներ որոնք վերի սրահէն սենեակէն կ՚իջնային անմիջապէս իր նայուածքին դաշտերուն ու կը փռէին մերկութիւններ ու ամօթներ։ Յետոյ հոսկէ ու հոնկէ իր մտքին կառչած բառերու ծուէններով շինեց իր մօրը կենդանագիրը մեծցնելով զինքը ընելով հասուն ու կնի՛կ… Այսպէս աճած ու խորհրդաւոր այսքան կանուխէն տոգորուած մանաւանդ սեռին յաճախանքովը անիկա երբեք չամչցաւ ինքնիրմէ խաղալու համար իր ծիծերուն գրեթէ անգոյ գլխիկներուն հետ։ Ու տեսաւ որ մօրը վրայ խորհելէ ետք անպատճառ կը խաղար իր մարմինին հետ։ Ասիկա պատճառ եղաւ որ երկու մտապատկերները զիրար հրաւիրեն ամէն օր Ան անծանօթ էր հեշտանքին բայց մօրը մահուան գաղտնիքը զինքը կը ձգէր անասելի յուզումներու ծոցը Ու չէր ամչնար։ Վախցաւ հարցնելէ անոր մահուանը վրայ։ Ինչ որ առած էր դուրսէն շահագործեց հեքիաթին համար։
Մօրը մազերը մօրը ընքուին մօրը քալուածքը – ահա գլխաւոր պատկերները որ կը լսէր ուրիշներէ երբ անոնք խաղային մազերուն յօնքերուն հետ։
Միակ տունը ուր անիկա կը մտնար առանց վախի առանց յուզումի Օվակենց տունն էր։ Անիկա տեսաւ որ տարբեր էր ան իրեն ծանօթ բոլոր տուներէն Բամբասանքը չէր անցած անոր շեմէն։ Ուրկէ ներս անիկա գտաւ սրտագին ու տաք այն բխումը հովը որ մարդերը փնտռել կու տայ մարդերէն։ Ու անկէ ներս անիկա գտաւ միւս քաղցր պինդ անորակելի զգացումը որ մեր ձեռքը ուրիշինին մէջ դողդղալ կու տայ ու փոխադարձաբար հոգ չէ թէ պզտիկ ըլլանք կամ ծիծ չունենանք տակաւին
Ի՜նչ լաւ եղան անոնք Հայրապենց Նազիկը ու Օվակենց Թումաuիկը իրարու քովիկ։ Ի՜նչ լաւ պարզ գորովոտ եղաւ ինքզինքը հազիւ զսպած կատաղի այդ աղջիկը՝ կակուղ բայց նոյնքան հասուն բարի բայց նոյնքան թրթռուն ու կանխահասօրէն գինով այդ տղուն հետ երբ անիկա հիւանդ չէր տակաւին։ Ու ի՜նչ խորունկ արցունքոտ խենթ ու իրաւ եղան անոնք իրարու հետ երբ անոր հիւանդութիւնը զինքը կապկպեց տունին օճախին։ Ու ի՜նչ եղերական անորակելի ու տխուր եղան անոնք երբ Թումասին հիւանդութիւնը օճախով սենեակէն յորդեցաւ ու փողո՜ց իջաւ։
Ու մանչուն տրտմութիւնը ու դեղնութիւնը ու քաղցրութիւնը աւելցան անոր ժառանգութիւններուն։ Ու քիչ-քիչ սկսաւ գիտակցիլ թէ ինչո՞ւ եղերական է այն զգացումը որ այդքան մօտիկն էր թառեր ու այդքան հեռու կը մնար եւ որուն երկու երեսներէն կեանքն ու մահը իրարու կը հոսին որ այդքան կանուխէն դեղին կ՛ընէ տերեւը ու կարմիր՝ պտուղը բայց զանոնք կը նետէ հողի՛ն։ Անիկա սիրեց այդ տղան առանց ուզելուն առանց գիտնալուն քշուելով խորհրդաւոր չգիտակցուած հակումներէ։ Երբեք չկարծեց թէ կը մեղքնար (այդ գիտակցութիւնը ուշ պիտի խօսէր իր մէջ երբ կը մերժէր անոր պաղատանքը բայց չէր կրնար հեռանալ անկէ)։ Այդ «սուսիկ» տղան նախանձեցաւ անիկա թաղի բոլոր աղջիկներէն։ Ցաւցնելու չափ խածաւ շրթները երբ օր մը անիկա մինակ տեսաւ տասը տարեկան աղջկան մը հետ որ ազգական ալ էր։ Անոր կիրքին այս յորդ հեղումներուն մէջ կ՚ապրէին անոր ժառանգութիւնները։ Տասը տարեկանին արդէն անոնք իրար կը համբուրէին։ Տղան՝ անձկալից հեւուն պրկուած թրթռալով կարծես ընդզգացուած<ref>ընդզգածուած սրբագրուած՝ ընդզգացուած</ref> աճապարանքի մը մէջ առնելու համար այդքան կանուխէն իր բաժինը աշխարհի հզօրագոյն համէն որուն մօտիկէն պիտի անցնէին իր շրթունքները չոր ճաթռտած ու անմուրատ։ Աղջիկը՝ երբեմն հանդարտ աչքերը փակ թոյլ ու երկար նուիրման մը մէջ անէացած ու յիմար երբեմն թրթռագին սարսռուն<ref>սարսռած սրբագրուած՝ սարսռուն?</ref> գալարուտ նախախայրիքը կարծես որոնելով ու բռնելով բանտարկելով իր միսերուն նեարդներուն ոսկի ցանցին մէջ այն եղերական արիւնոտ սպաննող գինովութենէն որուն մէջ փաթթուած պիտի ապրէր իր մարմինը իյնալէ կարմրնալէ առաջ։
Ու շարունակեցին այս համբոյրները տարիներուն հետ անոնց խորութիւնը ու կսկծանքը աւելի փորելով լեղուըցնելով ու անոնցմէ հոսած սարսուռը աւելի հոծելով։ Շարունակեցին տղուն գոյնը ընել աւելի հատած բայց աւելի փափուկ անոր մարմինը՝ աւելի ազազուն բայց գլուխը աւելի տպաւորիչ։ Թող աղուորնայ անիկա կարծես գտնելով իր տասնհինգ տարիներուն մէջ այն լիութիւնը համը զոր ուրիշներ կը ճարեն 25 տարիէն – ու տարիքէն առաջ անոր մէջ զարգացուցին դժբախտ բայց սուր վիրաւոր բայց անհուն զգայնութիւն մը<ref>յաւելում ստորակէտի</ref> մահուան գրուած տղու անորակելի խորք մը որ դուրսին բացուելու անկարող իր ներքին ջերմութեան համար սպառէ կեանքին բոլոր տուրքերը<ref>յաւելում միջակէտի</ref> օդէն բառէն աղօթքէն ու համբոյրէն միսէն ու արցունքէն փնտռէ իւրացնէ անոնց ողբերգութիւնը միայն։ Ու դրէք աղջկան ռունգերուն շուրջը բուրումի թեւաւոր ու գրգռող այդ անտես բայց հզօրապէս իրական կեանքին հոտերու կեանքին բազմաբեղուն դաշտը որուն կեդրոնին կամար կը նետեն իր հօրը<ref>մօրը սրբագրուած՝ հօրը</ref> սեղաններուն՝ զայն բոլորող իգութիւններուն ծխումները ու ծորումները Թումաuիկի ջախջախուած արութեան։ Արձակեցէք<ref>Արձակեցին սրբագրուած՝ Արձակեցէք</ref> անոր այտերուն ու բերնին վրայ այն գաղտնի խռովքները որոնք պահ դրուած հոսանքներու կը նմանին։ Որոնց գոյութիւնը զգալի կ՚ընեն բացէն թռչող ուրիշ հոսումներ անոնք որոնք աշխարհներու ծայրերէն երկու հոգիներ<ref>հոգիները սրբագրուած՝ հոգիներ</ref> իրարու կը սահմանեն ու իրարու կը քաշեն։
Ու այն անասելի ու հանգչած զօրութիւնները որոնք աղջիկներուն միսերուն ներքեւ կիրքին անիմանալի մատներովը լարուած զսպանակներու նման կը թաղուին անոնց անդրադոյն օրերէն կը սպասեն<ref>կը սպառին սրբագրուած՝ կը սպասեն</ref> ու օրին մէկը անդիմադրելի մղումով կ՛արթննան միջոցները կ՛ակօսեն ու կը դղրդեն մեր կազմը կը բիւրապատկեն մեր զգայարանքներուն տարողութիւնը առնելու տալու համար այն կայծակները որոնք<ref>որ սրբագրուած՝ որոնք</ref> կը խորովեն։ Ու դրէք մէկուն մայրը՝ սուզուած՝ իր ցաւերուն երկիւղած կնիկի վախերուն ու հնհնուքներուն զոհուող դրացիի իր բարեպաշտ պարկեշտութեանը խորը աղօթքով ու պահքով մեղմելու համար Ամենակալին զայրոյթը թաղին այս յորդազեղ աղտերուն դիմաց «չտեսնելու» մեղքերուն «մարդկային» զեռումը ու աստուածօրէն «բարի նայելու» իրենց բոլոր «հում կաթ ծծող» էակներուն վրայ ու ամէնէն վերջը պահանջելու համար Անոր «թեւն ու թիկունքը» «շունչն ու շնորհքը» ողորմութի՛ւնը իր մէկ հատիկին վրայ որ իր արգանդը չորցուց աշխարհ գալու համար։ Ու միւսին մեծ մայրը՝ ճակատագրին դէմ դառնացած իր տղուն ամօթովը մաղաղկուն<ref>մազաղկուն սրբագրուած՝ մաղաղկուն</ref> բայց խրոխտ թիզ մը տեղ չզիջելով բամբասանքին հայհոյութեան բռնակալութեան իր պարտէզէն։ Որ մտադրած ըլլայ մինակը գեղին ամբողջ լեզուն կապելու խղունջի տոպրակ մը կապելու պէս ու կատղի փրփրի ծեծէ երբ իր տղուն մեղքերը թիով նետուին իր վրայ։ Որ իր երկար կեանքին երկար բայց մարդկային բնական տառապանքները բացատրելու խելք ու տեղ չունենայ Ատէ աշխարհը իր տղաքն ու աղջիկները առաջինները՝ իրենց կիներուն երկրորդները՝ իրենց էրիկներուն համար ու օրուան լայն մասը չափէ թաղէ թաղ անիծելով կոտրելով թափելով մարդերը ինչպէս համբաւները փառքերը ինչպէս կեղծիքները ու դառնայ իր տունը «փըրշակ»<ref>Ծնթ – փրշակ փրիշակ – չարագուշակ ուրկէ մահ է ելած։</ref> մնալիք իր բնակարանը ու թափէ իր բարկութիւնը «պոռնիկին ծնունդին» վրայ ծեծէ ու համբուրէ բայց առտուն կանուխ մոռնայ զայն իր տագնապներուն ձայնովը դրդումովը թափառական։ Ու թող առաջինը այդ երկու կիներէն՝ իր զգայարանքներուն բոլոր տուրքերը եւ յուզումները զտէ թորէ ու այդ իսկութիւնը իր մանչուն վրայ պայթեցնէ աննուաճ ճառագայթումով ու մտնէ անոր միսին շունչին շուքին մէջ անոր համրուած օրերուն մռայլ արիւնոտ զարկին մէջ։ Ու մոռնայ ուրանայ ամէն ուրիշ բան։ Ու ներէ իր տղուն միամիտ ու գրաւուած երբ անիկա իր աչքին առջեւ գիրկը առնէ Նազիկը քրոջ ու աղբօր աղապատանք մը տեսնէ իր կարճ խելքովը այս փաթթըւքներուն մէջ ու խենթանայ այդ աղջկան վրայ զայն սիրէ անբացատրելի սիրով մը իբր իր զաւակը իր հարսը լեռնականի մենաւորի այն սիրով որ համբաւի տարած է Ձորակի թաղին կեսուրները իր ուժգնութեամբը բրտութեամբը դիմացկունութեամբը։ (Հոն է որ գեղացիները անուն կու տան Եղած են պառաւներ որոնք իրենց հարսին պատիւը պաշտպանելու համար չեն վարանած մեռնելէ)։ Ու թող երկրորդը աշխարհէն քէնոտ ամէնուն հետ առնուազն անէծքով խօսող պառաւը թոյլ ըլլայ այդ «զարնուած» տղեկին հանդէպ որուն արիւնը օր օրի կը շոգիանայ երեսէն ու փտած կաշիի կը փոխուի։ Որուն հասակը ելլելու տեղ կ՛իջնայ ու ծերի մը պէս լուրջ ու կորաքամակ ու փայտով կ՛անցնի բացուածքէ բացուածք։ Սիրէ՜ — իրեն անծանօթ այդ զգացո՛ւմը— այդ խրտուիլակը առնէ իրենց տունը ժամերով խօսի հետը ու մեղքնայ անոր…։ Ու միւս կողմէն իր ու իր տղուն մեղքերովը խթանուած ու մրրկած տարիներուն հետ հաշտուելով քիչ-քիչ մեռնելու միտքին զարհուրած երկինքէն ինքզինքը հարկադրէ մեղմ սիրաւէտ բարի ըլլալու ու քսանէ աւելի թոռներուն խումբէն անջատէ Նազիկը։ Չցանկայ իր տղոց ու աղջիկներուն յարգուած պատկառելի տուներուն ուր այնքան տարբեր է կեանքը ու գայ փէշերը տարածէ ոճիրներու այս գարշելի բոյնին վրայ Ու գրեթէ ամէն օր գոնէ անգամ մը բռնադատուի իր խղճմտանքէն լիակատար ապրելու զարհուրելի տեսարանը որուն կեդրոնը երկունքի անկողին մը գրաւէ եւ որուն սնարին՝ աշնան գիշերով Դայեկ Մելէքին ներկայութեանը իր տղան աւելի անխիղճ քան ժամու պատին ահարկու հրեշտակը հոգէառ Գաբրիէլը իր տղա՛ն մէկ ծունկը դնէ կնոջը փորին ու հանդարտ ու հաշուըւած ու անողորմ՝ թաշկինակ մը թխմէ անոր կոկորդը… ու խղդէ զայն բարձով մը՝ նստելով անոր աննման անոր «օսկի գրիչէն» ելած երեսին վրայ։ Ու ինք՝ պառա՛ւը հազիւ ազատէ անոր վայրագ ձեռքերէն նորածինը որուն մեղքը աղջիկ ծնիլն էր միայն… Ու միւս մեղքերը։ Գիշերը կիսուն այլանդակ տարազով տուն մտցուած կնիկները։ Ու դաւադրութիւնները որոնք հողէ այդ սենեակին լռութեան մէջ մարմնացան ու յորդեցուցին ծանրութիւնը անոր խղճահարութեանց։ Ան տառապի մանաւանդ իր բաժինովը պոռնիկին մահուան մէջ իր մեղսակցութեամբ։ Ու պտտցուցէք այս ահաւոր գաղտնիքը իր՝ Հաճի Խաթունի մեծ ու պատկառելի կնիկի լեզուանի ու ամէն բան ճակատին ըսող պառաւի բորբոքուն հոգիին մէջ։ Թող ամէն կոչնակի մտադրէ ժամ վազել ու մեղքը բանալ բայց կապկպուի իր ոտներուն վրայ։ Վախնայ տէրտէրէն բայց չփախցնէ հոգեւարքները սորվելու համար հոգին յանձնելու դժուա՜ր գիտութիւնը։ Ու վռնտուի դուրսէն ու ներսէն դաշտէն ու տունէն։ Նայի թոռնիկին որուն ամէն մէկ հիւսուածքին մէջ անոր մայրը ճանչնայ ու ամէն քմայքներուն մէջ հօրը յիմարութիւնը ենթադրէ։ Որ ժամերով մոլորաքայլ պտտի թափառի գերեզմանին մէջ ինքզինքը վարժեցնելու համար իր փոսին ու փախչի գրեթէ խելագար՝ մահուան տունէն իր ծոծրակը բռնելով ամուր պաշտպանելու համար զայն մղձաւանջին ատամներէն Ու չմոռնայ չկրնայ մոռնալ վարի դժոխքը։ Ու չկրնայ խղդել սրտին դժոխքը։
… Այն ատեն հասկնալի կը դառնայ թէ ինչպէս գիւղական բարքերու անգութ հսկողութիւնը անզօր մնաց կամ շեղեցաւ իր նպատակէն ու այս երկու տղաքը իրարու գիրկ նետեց։
Մանկութենէն պատրաստուած իրարու համար անոնք մտան արբունքի խռովքներուն մէջ բացառիկ ջիղերով։ Տասներկուքին աղջիկը կին էր արդէն այսինքն՝ գիտէր թէ իր շրթունքները ինչ կու տային ու գիտէր այդ տղուն լեզուէն իր առածները որ մռայլ ու արիւնոտ խորութիւններէ կը մզուէին իր մէջ։ Ու անոնք եղան օրերով տխուր չգիտնալով ինչուն բայց տխուր իրենց միսերուն անյագ մորմոքովը։ Անոնք իրար կը խածնէին կը ցաւցնէին ու չէին յոգներ։ Իրարմէ զատուելու վայրկեանը մահուան պէս բան մըն էր Ու կը զայրանային օրուան դէմ որ լոյսովը զիրենք ամէնուն կը ցուցադրէր գիշերուան դէմ որ զանոնք իրենց տուները կը նետէր
Ու եղան անոնք արցունքոտ սեւ ու անձկալից։
Դարձեալ անոնց տրուեցան ուրիշ գինովութիւններ գրեթէ ամբողջական օրերու գիրկընդխառնում մը դաշտային բերքերու հաւաքման եղանակներուն երբ տուները կը ձգուին միայն անդամալոյծներուն ու կոյրերուն ու մնացեալը կը թափի դաշտ։ Այն ատեն անոնք կը նմանէին զանգակներու որոնք թրթռային անընդհատ։ Ու յուզո՜ւմը որ կը բխէր առատ բարի անձրեւի մը պէս զովացնելով այդ մատաղ բռնկումները անոնց մարմիններուն Ու ընթացիկ կեանքը ու գեղին տօները ու ծնունդներն ու մեռելները անոնց համար եկան ու գացին։ Անոնք մարդերու հեղեղին մէջ առանձնացած մարմիններ էին։
Ու լացին։ Վասնզի սորված էին քիչ-քիչ կեանքին գիտութիւնը։ Ու ողբերգական այդ խելամտո՛ւմը պատանիներուն խենթ վայրագ որ սուրի պէս կը մխուի անոնց գիտակցութենէն ներս։ Մեր կեանքին էն դժբախտ օրն է ան երբ մենք կը հասկնանք սէրը։ Երբ մինչեւ այդ ատեն մեզի համար անորոշ եղելութիւն մը յանկարծ կը ճշդուի կը պայծառանայ ու իր մերկութեան անգութ ուժովը մեզ կը նուաճէ։ Ո՛չ գիրքերը ո՛չ ծնողքը ոչ ալ տէրտէրը դեր ունին այդ գիտակցութեան մէջ։ Կը քալես<ref>ջնջում ստորակէտի</ref> քու ճամբադ սովորական պարտէզներուն մէջէն ու ահա ետ կը կենաս։ Ձայն մըն է որ կը բռնէ քեզ զոր լսեր ես շատ անգամներ բայց այդ պահուն միայն անիկա կը դպի քու ներքին ջուրերուդ։ Ու կը դողդղաս։ Ձայնը քեզի կ՛ըսէ ահաւոր գիտութիւնը։ Կը ճանչնաս երգին նիւթը ողջ կամ<ref>ջնջում բութի</ref> թաղուած այն կնիկներն ու աղջիկները որոնք խօսեցուցին կիները քեզմէ գաղտնի ու լռեցուցին երբ դուն մօտեցար։ Ու ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref> չհարցուցիր։ Ու ահա վարագոյրը կը պատռի։ Կը տեսնաս ու ոտքերդ կը գամուին։ Վասնզի գեղը իր ոճիրները «էրող ու մր[ր]կող<ref>մրկող? մրրկող?</ref>» սէրերը սրտառուչ ու խորունկ խորհուրդով տրոփուն ինքնասպանութիւնները պատմելու համար երբեմն կը գտնէ վայրագ նիւթէն գերազանց գեղեցկութիւն ու բանաստեղծութիւն։ Գեղացին իր կեանքը յուզող դղրդող տրամները կ՚անցընէ իր երգերուն մէջ ու կը յանձնէ զանոնք հովերուն։ Չկայ եղերական դրուագ մը ուր իրերու բնական կարգէն շեղում մը արիւն ու մահ չտեղայ։ Որ անանուն աշուղի մը համատրոփ խղճմտանքը չխթանէ ու զայն չմղէ անոր «գովքը» հիւսելու ու չհասնի գեղին միջին կարեկցութեան ու չսաւառնի գեղին վերեւ փոխադրելով ամէնուն հոգիին տեսողութեան՝ սահմանափակ ցաւը օրինակի մը պէս կախելով զայն մեղքերով ու կիրքերով ու ցոփութեամբ յղփացած տուներուն վերեւէն։ Աւելի՛ն երաժշտութիւնը։ Պարզ խորունկ գրեթէ ողջ որ կը պտտի երկինքն ու գետինը խոնարհ հիւղակի մը լուսամուտէն թեւ կը բանայ կամ մռայլ պարտէզներուն խորը կը բաբախէ անհուն ողբերգական սրտի մը պէս որ չերեւայ<ref>չերեւաց սրբագրուած՝ չերեւայ</ref> բայց լեցնէ։ Որ ըլլայ աւելի աղուոր քան մարմինը մեռնող աղջկան ու համբուրէ աւելի խորունկ քան շրթունքները որոնք հողը կափուցած է ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref>։ Ան՝ որ բառերը շօշափելի կրակի մը ժապաւէնին վրայ կարծես կը հիւսէ կը շաղապատէ<ref>կը շաղակրատէ սրբագրուած՝ կը շաղապատէ</ref> կ՛այրէ անոնց հասարակ տարրերը կը զտէ անոնց օտարոտի ու այլամերժ թելադրանքները ու կը լուսաւորէ ամբողջ քերթուածը ըլլալով թեթեւ աղջկան ոտքերուն նմանելու համար երբ անիկա դէպի մեղքին պարտէզը կամ անկողինը կը վազէ ըլլալով ծանր մանրաքայլ երբ անիկա իր մեղքը շալկած Գողգոթան կը շուլլուի ու իր օրն ու արեւը կը խաչէ։ Ինչ որ վանկը բառը չի տար չի կրնար տալ ձայնը կ՚ամբողջացնէ նետելով անոնց վրայ մեր սրտերուն այդ անտեսանելի արիւնը որ չի վրիպիր կը ճամբորդէ հեռուներէն ու կը զգլխէ կը խենթացնէ կը սպաննէ մեզ նոյնիսկ երբեմն։ Ու այդ խռովիչ պատկերները այդ անուշ բայց մահացու մեղքերը ձայնին այլապէս կախարդ այլապէս անդիմադրելի շղարշովը թեւաւոր աղուորցած թրթռագին ճամբայ կը գտնեն մինչեւ հեռանկեալ աչքերը պատանի սրտերուն Ու չկայ տղեկ մը տասնէն քիչ մը վեր մանչ թէ աղջիկ որ չհասկնայ թէ ի՛նչ ահաւոր անպատմելի խորհուրդ ու արիւն ու բռնկում կայ սա զոյգ մը տողին մէջ
«Սիրեմ Նազի՜կ ընքուընիդ
Օսկի գըրիչէն քաշած»
երբ այս պատկերը թափանցէ անկէ ներս։ Ու չծանօթանայ դարձեալ ուրիշներու անոնց որոնց մեղքին նկարը կը հագնի ժողովրդային զգեստ տեղի մը անունի մը յիշատակի մը դրուագի մը հետ միս ու մարմին կը դառնայ ու կ՚իջնէ իբր ողջ իբր առջիդ կատարուող պատարագ հոգիներուն սրբարանէն ներս լուռ լուրջ յուղկաւոր շուքերուն կախարդ քայլերովը
Ճնճուղն է ինկեր ճիտը չըւանին
Կտցունքն է արուն գլխիկը տակով։
Բուբուլն է մեռեր ճիտը սայվանին
Աչուըները բաց պտուկը ծակով»
ու սրտառուչ ու անհասանելի ողբերգութիւնները բոլոր ծակ–պտուկներուն որոնք գեղին վրայ կը փրթին հարսանիքի եղանակներուն հսկայ ալիքի մը պէս կ՚ողողեն բոլոր խղճմտանքները աղջիկները ընելով լուռ մռայլ ու շլմորած այրերը ընելով կատաղի անգութ ու մոլեգնած մայրերը փուռ մը կրակի մէջ կը նետեն ու հայրերը մինչեւ ոճիր կը տանին։ Գեղը կը յիշէ այդ հայրերէն որոնք իրենց դրան շեմին վրայ իրենց աղջիկները պառկեցուցին ու մորթեցին։
Ու սորվեցա՛ն անոնք։ Ու քանի՛<ref>յաւելում շեշտի</ref> սորվեցան այնքան իրենց շրթունքները քաղցրացան իրարու վրայ։ Բայց տարօրինակ էր որ յաճախ վրայէ վրայ փակուող այդ շրթներուն պատկերը անոնք նմանցնէին դագաղի կափարիչներուն։ Ու տարօրինակ էր որ միսերուն կակուղ կծիկներէն արթննար անդիմադրելի ու անողոք մա՛հը Ան հետերնին էր միշտ<ref>ստորակէտ սրբագրուած՝ վերջակէտ</ref> Երբեմն բակէն սայվան էն ճօճող չուանի մը պաղ օձացումովը։ Երբեմն ապառաժներէ վար երկարատեւ ու զարհուրագին վիժումով մը։ Երբեմն ճիտին մեծ քարով մը խորը լճակին։ Ու դժնդակը այն էր որ յաճախ մօտիկէն կը ճանչնային քերթուածին երգած զոհերը։ Ու դժնդակը այն էր որ անոնց պատահած էր երթալ սպանդի կայանները շատերու հետ քով-քովի համբաւով քարերը ճուլպանա (աղցան մը) փետելու ու քարեր գլտորելու անդունդին մէջ որ կը պղտորէր ու պատռող վարագոյրի մը նման տեղի կու տար ու կը դառնար իր անթափանց խորհուրդին։ Ու իրենց մտքովը քարերը կը փոխարինէին<ref>փոխանակէին սրբագրուած՝ փոխարինէին?</ref> աղջիկներուն մարմիններովը մատղաշ ու առանց քողի որոնք պսակին չմօտեցան քանի որ միւսները՝ քողովները ծոցի գիշերին փողոց դրուածները կը նախընտրէին լիճը ծանօթ իր ճամբովը ու նուազ ահարկու Ուռիով Քարը որուն տակ լիճը փորած է իր յորձանուտ անդունդներէն մէկը։ Ու անասելի վախ էր տղոցը մտքին մէջ պատկերը բոլոր ծակ-պտուկներուն։ Մահը մահէն կը վախնայ երբեմն կ՚ըսէ ժողովուրդը ու կը խորհի գուցէ այս դրուագներուն։ Աղջիկը օր մը քաջ եղաւ սիրելու չափ լճակի մահը։ Ան մտիկ էր ըրած հինաւուրց պատմութիւն մը որուն մէջ նոր հարսը ելած էր առանց դողալու կատարը Ուռիով Քարին ու իր մեղքը փաթթած հարսանեկան քողին մէջ՝ անդունդ էր մտած։ Դրուագը ունէր լուսնկայ ամառ Աստուածածնայ գիշեր մը երբ հեռաւոր այգիներուն մէջ տղաքը սիրերգ մը կու լային։ Ու դեռ ինչե՜ր ինչե՜ր։
Բայց եղերական է<ref>էր սրբագրուած՝ է</ref> զգացումը։ Պարապ տեղը չէ որ անոր անուն են տուած «մահուան չափ ուժով»։ Ու տակաւին տկար իսկ է այս բացատրութիւնը։ Երգը կը յիշէ պարագաներ որոնք դուրս են մարդոց խելքին սահմաններէն։ Գիշերուան մը գնով մեռնողնե՜րը։ Այնքան նոր է հիներուն ցուցմունքը այդ ուղղութեամբ։ Ու անոնք որոնք սիրուածի մը համար կրակ կուլ տուին։ Ու անոնք որոնք իրենց սիրածներուն ծիծերը կերան ու յետոյ զիրենք։
Բայց եղերական է զգացումը։ Մանաւանդ անոնց համար որոնց օրերը կարճ են կտրուած։ Կամ՝ որոնց կուրծքին տակ թաղուածը ուրիշ է խմորով։ Որ պիտի պատռէ կողերուն վանդակը ակօս-ակօս ու պիտի վազէ անմար բոցին նման ու պիտի վառէ մարմինը «ղերեզմանէն ալ ետքը»։
⁂
Ու տարբեր տարբե՜ր է առաւօտը։
Ո՞վ է ան որ կը շշնջայ Թումասին թէ վերջին անգամն է որ իր ծունկերը կրցան բարձրանալ այդ սանդուխներէն։ Ո՞վ կ՛ըսէ անոր թէ այս սենեակին առանձնութիւնը գուցէ վերջին անգամն է որ կը տրուի իրեն։ Ինչո՞ւ ան ինքզինքը կը քննէ կուրծքին խորունկէն։ Ու ինչո՞ւ աղջիկը ափը անոր ճակատին կը տեսնէ ու չի տեսներ թէ ինչքան է մնացած անուշ այդ տղայէն։ Ու ատ՝ մինչեւ ե՞րբ
Անիկա չի հաւատար գեղին վճիռին։ Որոշուած ամիսը անցած է շատոնց։ Ու յետոյ անակնկալ լոյսի մը մէջ կը տեսնէ ինչ որ չէր ուզած։ Ու կը զգայ թէ ինչ ունի իր քով։
Ու տղան բացած է բազուկները վսեմ ու կոյր անոնց մէջը առնելու համար Հայրապենց Նազիկը ան՝ որ մօրը պէս «օսկի» յօնքեր ունի ու անոր նման եփ ելած մարմին մը։
Ու ծանր ու տխուր է առաւօտը Հովը որ կու գայ պատուհանէն մատղաշ է ու թաց ու կը դպի տղուն արցունքի մը պէս։ Ու անակնկալ ու ծանր թախիծ է նորէն հեռուները բլուրներուն նստուածքէն ու անոնց երեսին դեղնող արտերէն Ու անոնց կատարին՝ անսովոր է ծառերուն գլխիվայր սուզումը մեծ կապոյտին մէջ։ Ու կլոր ու դեղին ճամբաներուն վրայ շուքերը կարծես դագաղ կը տանին։ Ինչո՞ւ այսպէս է առաւօտը
Մէկէն զանգա՛կը։ Մեռելի զանգակը։
Ու ձայնէն՝ կը սթափի ըսելդ կու գայ մեռնող նոր հարսը Նազիկին առջեւ մեռած՝ չես գիտեր ինչո՛ւ եւ ի՛նչ ցաւով։ Տարուան մը հարս ու հիմա՝ մեռել։ Նազիկը լաւ կը ճանչնայ այդ բարակուկ աղջիկը որ իրեն բաներ էր պատմած։ Ան ազգական ալ կ՚իյնար իր մօրը կողմէն։ Ան ալ ունէր Թումասին պէս հազ բայց չհալեցաւ ասանկ (ու կը նայի տղուն՝ լարուած ու բարի<ref>լարուած ու բարի?</ref>)։ Ու զանգակին ամէն մէկ կանչին հետ օղակ–օղակ կը մտնէ մահը իր ճիւաղի մարմինը հաւաքելով ինչպէս է պատմութիւնը հեքիաթի մը մէջ։ Ու զանգակին ամէն մէկ զարկին հետ տղոց միսերը փուշ–փուշ կը կենան ու կը նստին իրենց ոսկորներուն վրայ։ Ու կը մսին երկու պատանիները
— Մեղք եղաւ Կարմիրենց հարսին։
Ըսողը Թումասն է։ Ու չի կրնար մտածել թէ որքան սրտառուչ է այս կարեկցութիւնը իր շրթներուն վրայ Ու չի գիտեր թէ գեղը թաղը պառաւները գուցէ նաեւ մայրը վճռած են Թումասին ալ մահը Թէ տերեւաթափը վերջ չգտած ու ալանկ ի (հրապարակ) մեծ թթենիէն վերջին տերեւները չինկած զինքն ալ հողին պիտի տան ինչպէս կը հաւատայ գեղին անսխալ գիտութիւնը։
Ու տենդավառ պարմանի թարմ ու աննուաճ ու կոկոնի մը հոգիին պէս նուրբ ու անարատ գորովը որ պուտ–պուտ զանգակի ամէն մէկ գանգիւնին<ref>զանգիւնին սրբագրուած գանգիւնին</ref> հետ կը բարձրանայ անոր է՛ն անայց է՛ն հեռաւոր ու մութ ալքերէն Որ անոր մարմինը ծակոտկէն ու հոսուն բանի մը կը վերածէ ու միսին ամէն մէկ կէտին վրայ մուրացող շրթունքի մը պէս կը բաբախէ։ Ու երիտասարդ ախտաւոր ժառանգօրէն ճակատագրուած աղջկան ամէն մէկ ծալքէն<ref>ծալքերէն սրբագրուած՝ ծալքէն?</ref> կը բխի զգլխանքը կը բխի հոսումը այնքան կարօտով տենդով սպասուած հեշտութիւնը որ կը ծաւալի մեր շուրջը իսկութիւնը որ կը վազէ բայց չ՛երեւար որ կը փաթթէ բայց չի բռնուիր որ տղաքը կ՛առնէ՝ կոյր ու անողոք իր կրակին շդարշին մէջ ու կ՚ուտէ զանոնք։
— Մեղք եղաւ Կարմիրենց հարսին։
Ինչո՞ւ կը կրկնէ յիմար այդ տղան։ Չի՞ զգար թէ ինչ տարօրինակ է նախադասութիւնը իր շրթունքին։ Թէ իր օրերուն թիւը աւելի քիչ է քան տերեւներունը որ թթենիին ճիւղը ատանկ սեւ ու կռնծած կը հագուեցնեն ու վար կը նային<ref>վար կը նային?</ref> Եթէ գիտնար թէ Կարմիրենց հարսին հողքը չչորցած իրն ալ պիտի բանան գուցէ անոր շատ մօտիկ։
Ու կեանքը որքան իրա՛ւ ուժգի՛ն աղէտալի չափով մը համբուրելի կը դառնայ երբ անոր քովիկէն անցընեն մահուան մագնիսը։ Ու ինչպէս աղջկան մը միսը բզկտող խենթացնող սպաննող բան մը կը դառնայ երբ անիկա մօտիկը բռնենք հոգեւարքներուն ու հեքիաթին հաւաստումովը՝ նոյնիսկ նոր մեռելներուն։ Ու ի՞նչ անմիտ ի՞նչ անբարոյ բան է նորէն մահը երբ ատանկ զանգակի մը թեւերէն կը թռի ու չ՛երթար ու կը յամառի ճարտար ու հեգնող մեր համբոյրներուն վրայ քսելու իր մատին ժահրը բռնի անպատկառ ու չարախինդ։
Մե՜ղք մե՛ղք է Կարմիրենց հարսին։ Բայց հազար հազա՛ր մեղք է Օվակենց Թումասին։ Կարմիրենց հարսը իր մուրատն առաւ։ Իր աղջիկնութեան ան պտտեցաւ բերանէ բերան ու կրակ ու դող ու երազ ձգեց մանչերու սրտին։ Աղուոր էր անիկա ու իր աղբիւր իջնելուն սպասողներ ալ կային։ Ու անիկա կարգուեցաւ ու ճանչցաւ աշխարհը։ Ան կ՛երթայ առնելով անկէ ինչ որ կրնայ տալ «ասդենական»ը։ Ու կ՚երթայ աղուո՛ր առանց մաշելու հազուագիւտ բախտով մը նոր կեանք մը ապրելու իր այդ մարմինը նորէն ապրելու գուցէ ուրիշ տեղի մէջ։ Օվակենց Թումա՞սը։
Ու երիտասարդ ու թրթռուն աղջիկը այս պատկերներուն ու յուզումներուն բեռանը տակ կը նայի պաղատող ու դեղին տղուն որուն պատանքն է պակաս։ Որ ծծեց խմեց իր միսերուն մէջէն տիեզերքին աղը բայց ծարաւ մնաց։ Որ զինքը գրկեց իր ուժերուն բոլոր կշիռքովը բայց չհանգչեցաւ։ Անոր ակռաներէն արիւնոտ աղեղներ ինկան եղերական մանեակներու պէս իր բազուկներուն ու ծիծերուն բայց որ կեցաւ սակայն մտիկ ընելով հեքիաթն ու երգը գինով՝ ու տարուած այդ վայրկեաններուն իսկ ու կղպեց բերանը։ Որուն ափերը անհուն աչքերու պէս թաց եղան իր մէջքին վրայ ու խորովուեցան բայց մտիկ ըրին Ու ան գառնուկի մը պէս խելօք ձգեց անոր միսերը։
Առաւօտը տարօրինակ է։ Զանգակը կը քալէ օդերուն մէջ։ Ու անիկա գուլ է երբեմն երբեմն ալ կրակ։ Անիկա թրջուած ու մսած կը թուի ինչպէս սա տղոց սրտերը։ Ու անիկա ուրա՜խ խենթ կը զարնէ ինչպէս է գեղը։ Զանգակը մահը կը տանի իր թեւերուն վրայէն ու ամբողջ աշխարհին ճակատագիրը ատանկ կը չափէ։
Ու տղուն շրթունքները՝ արիւնոտ կծկուն վառելով կ՛առնեն աղջկան մարմինը։ Ի՞նչ ջերմութիւն ու ի՞նչ հեւք ու ի՞նչ ճմլում որ կը թռին այդ աղեղներէն ու ի՞նչ կը փնտռեն անոնք այդ ճերմակ հողի՛ն մէջ որ միսն է միշտ։ Ու անոր մատներն ու բազուկները ի՞նչ հզօր անսպասելի ուժեր կը ճարեն կը հաւաքեն անծանօթ խորքերէ ու կը շինեն բաբախումը շարժումը պոռթկումը որուն առջեւ տեղի կու տան տեղի տուեր են անմատոյց բերդերն ու անմատոյց դուռները։ Ու ինչպէ՞ս անոր մարմինը կը հալեցնէ կարծես սա պահուն իր ոսկորներուն կմախք տրտմութիւնը տգեղութիւնը։ Բայց նայուածքը մանաւանդ՝ ուրկէ տեսնողները մինչ փտումը որդնոտումը կը հասնին մեր դիակներուն։ Ու անոնց աչքերուն լեզո՛ւն երբ արցունքն անգամ շոգի կը դառնայ ներսի հրդեհէն։
Տարօրինակ է առաւօտը Մսելու լքումի իյնալու ու չելլալու սա կախարդ առտո՛ւն Անիկա վերը գերեզմանատան մէջ կակուղ կ՛ընէ հողքցու գետինները որոնք մութին կը չափուին ու պիտի բացուին ու անոնց կու տայ պատանք<ref>պատանք? պատրանք?</ref> ու կրակ ու բեռներով մեղք կամ ծով-ծով կարօտ։ Ու անիկա հոս սա մութ տունին մէջ կակուղ կ՚ընէ աղջիկներուն սիրտը այդ ուրիշ գերեզմանները որոնք մէկ անգամ միայն կը բացուին իրենց կնիքէն ու արիւն կու տան ու արիւն կ՚ուզեն։ Ու առաւօտը այդ ափ մը միսին մէջ կը նետէ ափ մը խռովք տիեզերական գաղտնիքէն գինովութենէն։
Ոչ մէկ բառ։ Լեզուն աւելորդ ու գուցէ կեղծ է նման պահերու։ Լեզուն սիրոյ զգայարանքներէն ամէնէն աղքատն է ու ամէնէն գուլը։ Անոնք որ զայն կը լծեն սիրոյ աշխատանքին՝ ինքնախաբներ են յաճախ Ոչ մէկ բառ Շրթները գիտեն իրենց ընելիքը որ ըսելը չէ։ Ու փոթորի՛կը որ կը պոռայ անոնց կուրծքին դաշտերուն վրայ։
Ո՞ւր է հազը։ Ան՝ որուն գելումին սկրթումին «սղոցումին» տակ ատոր հակազդելու համար անոնք հասեր են հաշտութեան։ Որուն անդոհը մեղմելու համար աղջիկը տուած է իր ափն ու բերանը տղուն կարմիր հեկեկանքին։
Խաղաղ չպատմուող լռութեամբ խաղաղ է տունը։ Չ՚ելլար նոյնիսկ լացը Սողմէնին կոխցու<ref>Ծնթ – կոխցու – չաճող պզտիկ որ կը ճուայ անընդհատ Պառաւները կը հաւատան թէ «կոխք» եղած է այսինքն փոխուած` դեւերու կողմէ։</ref> աղջկան որ գիշեր ու ցերեկ կը ճուայ<ref>կը նուայ սրբագրուած՝ կը ճուայ</ref>։ Ամայի՝ փողոցը։ Գիշերուան պէս լայն ու հեռաւոր է տունին ու սենեակին ներքին ոլորտը ուր կը ձեւուին ու կը պտտին բնակիչներուն հոգեկան հոսումները ուր շօշափել կը կարծես աղջկան մը կուրծքը կամ խմել կը թուիս անոր ձայնը<ref>վերջակէտ սրբագրուած՝ ստորակէտ</ref> երկրորդ ու հոգեկան շէնքը։ Որուն մէջէն կը դպիս աղջկան մը հոգիին երբ անիկա հարս է գացած շատոնց բայց որմէ կը մնայ աննիւթ այդ ուրուայնութիւնը։ «Ճերմկած» գիշեր մը ինչպէս կ՛ըսեն երբեմն սիրահարները ու անոնց ետեւէն՝ բանաստեղծները։ Պտուղները անոնց գլխին հանդարտ կը կենան իրենց կլոր ու քաղցր կեանքը ու կը վանեն իրենց վրայէն մութին ժանգը շատցող լոյսին մէջ…։
Ու ահա հա՜զը։ Անդիմադրելի լեցուն ու շառաչուն։ Վարէն երբ նոր կը փրթի՝ խելօք ու կակուղ է ան։ Ու կը կլորնայ ձեւը առնելով խռչափողին։ Ու տղան կը դնէ բերանը աղջկանը բաց կուրծքին որ տապահար է՝ տարտամ ու անբացատրելի բանով մը։ Ու Նազիկին մատները կ՛անցնին անոր ճակատէն ու մազերէն ուր քրտինք չկայ ամէն անգամուան պէս։ Ու կը խղդուի հազը ծուէն-ծուէն պատռտուելով անոր կուրծքն ի վար։ Ու անոնք կը գրկուին ծանր հասուն կսկծագին։ Ու լրջութիւնը որ նոր է վրանին։ Ու ներքին հեծկլտուքը ոսկորներուն որ կը դղրդին։ Ու հեւքոտ տաժանքը անյագ տարփանքին որ կը բարձրանալ փրփրուն ու անսանձ ու կը բարձրանայ։
Բայց թոյլ լքուն է աղջիկը ու անշարժ են անոր բազուկները Ու ահա զանգակը որ վերջին իր զարկը կը զարնէ միջոցին սրտին ու աղջկանը սրտին։ Անոր աչքերը գոցուած են բոլորովին Կարմիրենց հարսին աղուոր մեռելին վրայ ու զայն կը տանին դէպի գերեզման։ Ու զայն կը թաղեն։ Ու կը գոցեն անոր վրայ հողը։ Բայց անոր բազուկները կը բացուին կակուղ ու կանչեղ Ան ակռաներով կը հիւսէ կզակները խեղդելու համար գուցէ նողկանքը թերեւս ձայնը գուցէ հեշտանքը Բայց անոր կուրծքէն գունդ–գունդ կլոր–կլոր կը փրթի շունչը ըսես մէկը բռներ է սրտէն ու մատովը կը սեղմէ ու թոյլ կու տայ զայն։ Ու ահա անոր մարմինը որ գոլուտ է ու փրփրուն։ Որուն հեւքը կ՚այրէ դիմացէն։ Ու կը բացուին կը գոցուին թարթիչներն ու բազուկները անծանօթ կշռոյթով։ Ու լանջքը կ՚ելլէ ու կը քաշուի նորօրինակ անլուր կշռոյթով։ Ու լուսնոտի մը պէս կը թրթռայ անիկա։
Ի՞նչ վախկոտ է Թումասը։ Մահուան նմանող այս պատկերէն ի՞նչ կը դողդղայ Ան չի գիտեր թէ աղջիկները ինչպէս կը մորթեն զիրենք։ Ու չի հասկնար երբ անոր բազուկները կը փաթթեն զինքը պինդ պիրկ կոտրելու չափ իր ոսկորները Ու անոնց մարմինները՝ իրարու կը տրուին առանց որ ամէն անգամուան պէս մատներ կեցնեն…
Թումաս չկրցաւ ոտքի կենալ։ Նազիկը չկար։ Իր ոսկորները անհունապէս ծանրացեր էին ու իր սրունքները առաձիգ ոստերու պէս անկիւն կը կազմէին երբ բազմոցին կռթնելով ջանաց բարձրանալ ծունկերուն վրայ։ Արիւն էր տախտակին վրայ։ Բերնին վրայ։ Ձեռքերուն վրայ։ Ու չկրցաւ կապել այդ կարմրութիւնը իր հազին բերումին հետ Բայց կը դողդղար։ Ու տարօրինակ էր որ ոսկորներն էին որ կը սպառնային տարտղնուելու։ Ու նստաւ կրկին։
Վարէն գոցուեցաւ դուռը։ Ու փողոցին վրայ Նազիկին քայլերը հնչեցին յստակ։ Ան չհասկցաւ թէ ինչո՛ւ եւ ո՛ւր գնաց։ Ու անոր ամբողջ մարմինը կ՛ասղնտէին։ Կոկորդին տակ պղպջակումը ծայր տուաւ<ref>ստորակէտ սրբագրուած՝ միջակէտ</ref> հազէն առաջ այդ պատրաստութեան իմաստը գիտէր ան։ Անցուց բերնին թաշկինակը որ թաց էր չես գիտեր ինչով։ Ու սպասեց։
Արեւը ներս մտաւ։ Տաքուկ էր ան։ Բայց անհուն մսուք մը կը ծաւալէր անոր կռնակէն դէպի մարմինին միւս մասերը ուժով մը կը թօթուէր ու կ՛անհետանար քիչ վերջը նորէն<ref>նոր սրբագրուած՝ նորէն</ref> առնելու համար իր ողնասիւնը։ Նոր էր մսելու այս ձեւը։ Ու վախցաւ
Չգիտցաւ թէ ինչպէս ելաւ ոտքի Մոռցաւ զգուշութիւնը որով բարձրացեր էր Կոխեց ամուր ու մինակ՝ սանդուխի աչքերուն Խոնաւ բակին մէջ հատաւ շունչը բոլորովին ու կռնակը տուաւ դուռին<ref>գուռին սրբագրուած՝ դուռին</ref>։ Գոցուած աչքերուն տակ անգամ մըն ալ անցաւ սենեակին պատկերը անանկ քաղցր անանկ հեշտ որ նուաղեցաւ։ Բայց գիտակցութիւնը չէր մարած։ Դուրսէն անցնող կառքի ծանր ծեծկըւուքը քարերուն հետ ցնցեց<ref>ցնցեցին սրբագրուած՝ ցնցեց</ref> զինքը։ Բացաւ աչքերը Ու խորհեցաւ տուն դառնալու պէտքին։ Այնքան անզօր էին մատները որ գլուխն ալ գործածեց մղլակը շարժելու համար։ Դուրսն էր ու փողոցը ամայի աղուոր արեւի մը թեւին տակ։ Այն ատեն լեցուեցաւ կոկորդը։ Ու չկրցաւ կուլ տալ խուժումը ու երկու ահագին պուկ արիւն նետեց մայթի տակէն քալող ջուրին մէջ։ Ու թեթեւցաւ Իր ուժերը գտան զինքը հակառակ բոլոր յոգնութեանը քայքայումին։ Տուն անցաւ գրեթէ եկածին պէս
Տասնհինգ օր վերջը մատնող<ref>վերջը մատնող?</ref> խորհրդաւոր հոգեւարքով մը որ երեք օր տեւեց ու երկու հոգեդարձով մեռաւ անիկա։ Երբ շունչը վերջապէս բաժնուեցաւ իրմէ դէմքը գտաւ տեսակ մը խաղաղութիւն գոհ բան մը որ չէր հաշտուեր ոսկորներուն դժնդակ ու չար<ref>չար? չոր?</ref> լարուածքին հետ։ Ու կարելի էր ըսել թէ աղուոր մեռել մըն էր պատանի այդ դէմքը ուր կը պակսէր ողջութեանը այնքան դժնէ անդոհը հազին ու արիւնին։
Զայն թաղեցին գեղին բոլոր սրտառուչ արարողութիւններովը Ամէն անոնք որ զայն մեռած կը դաւանէին ամիսներէ ի վեր չէին հաւատար<ref>չեն հաւատար սրբագրուած՝ չէին հաւատար</ref> հիմա թէ անոր դագաղին ետեւէն կը բարձրանային դէպի գերեզման։ Անոր մայրը լեզու ելաւ բանաստեղծի պէս ու ըսաւ գովքերուն էն անուշները։ Ու յուզուեցաւ ամբարիշտ թաղը ու լացաւ։
Հայրապենց Նազիկը չտեսան անոր մեռելին վրայ տունը երբ դիակը լուալէն ետքը կը պառկեցնեն ու կը «գովեն»։ Չտեսան զայն դարձեալ եկեղեցին ուր ազապ աղջիկները կ՛արտօնուին ներկայ ըլլալու բացառիկ շնորհով։
Չերեւցաւ նորէն քառսունքի հացին։
⁂
Մինչեւ հարսնիքը Հայրապենց Նազիկը քիչ հեղ դուրս ելաւ տունէն։ Եղանակը ձմեռ էր։ Ձիւնը կը խղդէր մանաւանդ հորիզոնը ու մարդերը կը նետէր սենեակներու գերեզմանին ու աղջիկները՝ իրենց մութ կամ լուսաւոր երազանքին Ցուրտերը ուժով էին պառաւներուն<ref>ուժով էին պառաւներուն?</ref> որոնք ժամերգութիւնը չփախցնելու համար խրխայ խրխայ ի վրայ կը հագնէին։ Ու իր սենեակին մինակ պատուհանէն Նազիկ տրտմութեամբ բայց յուզուած<ref>բայց յուզուած?</ref> կը հետեւէր Օվակենց հարսին որ թի մը կրակը ձեռքը լերան ճամբայէն գերեզման կ՛երթար իր հետ տանելով Նազիկին հոգին
Նազիկին հոգի՛ն։ Հիմա բոլորովին մինակ այդ անիծուած տունին մէջ։ Անոր մեծ մայրը դարձեալ չէր նայեր անոր որբութեանը։ Ու անոր հայրը իր խոզերուն ու արջերուն որսովը տարուած շաբաթը հազիւ հեղ մը գեղ կ՚իջնէր լեռնէն վառօդի կամ ուտելիքի պէտքերով։ Ամէն անգամուն թմբուկը առջին իր որսերը սեւ ձիերու վրայ բեռցուցած՝ կը կտրէր գեղը իր ամբողջ երկայնքովը Ձորակի թաղէն մինչեւ խճուղին։ Ու կը կրկնուէին տեսարանները։ Ու փողոցներ կը լեցուէին անոր երգերովը հայհուչներովը գրգռութիւններովը։ Ոչ մէկը կը համարձակէր անոր մօտենալ ու հաշիւ ուզել։ Բայց գեղին մէջ նոր կազմուած երիտասարդութիւն մը որ աւելի լաւ գիտէր զէնքին պատիւն ու արուեստը ու կ՛ատէր թուրքերը ակռայ կը կրճտէր այդ թափօրներուն ետեւէն։ Չըլլար Զաքարը Հաճին իր փորձանքը պիտի գտնար այդ նորժմնուկ յաւակնութիւններէն։
Ու անոր աղջիկը միս-մինակ ճանաչումը ըրաւ նոր խռովքներու։ Ինկաւ անիկա ախորժակէ ու թթուի ծափերը<ref>Ծնթ ծափ – հողէ մեծբերան սափոր ներսէն կիտուածուն պահծուներու համար։</ref> ու քացախի շիշերը փնտռեց զարմանալով այս հակումներուն վրայ ու յետոյ վախնալով ու զգուշանալով։ Վրայի վրայ սիրտը կը խառնուէր ու օշարակները որոնք այնքան տագնապուն ու դողահար՝ կը պատրաստէր մեծ մօրմէն ծածուկ չէին բերեր սպասած հանգիստը։ Ու ով գիտէ ի՛նչ մանկական դիտողութիւններէ իր մէջ կազմուած գիտութեան մը նախապաշարումի մը մտիկ ընելով զգալ կը կարծէր թէ բան մը իր ներսէն կը տարածուէր դէպի դուրս անդիմադրելի ճնշումով մը հրելով իր փորին պատերը դէպի առաջ։ Ու կը հսկէր իր որովայնին միամիտ ու շլմորած որ կը պահէր թեր[ատ]աձեւ<ref>թերաձեւ? թերատաձեւ?</ref> գմբէթումը ու կը մնար ամէն ատենուան պէս անկնճիռ ու դեղին։ Կ'ապահովուէր Բայց քիչ ետքը կը տառապէր կրկին՝ հաստատելով հրուելու այդ զգայութիւնները կոնքին ոսկորներուն վրայ Ու վախուն կը չափէր նորէն երկու ոսկորներուն բացուածքը թիզովը<ref>յաւելում ստորակէտի</ref> ամէն օր։
Այս մենութեան ու այս մղձաւանջին մէջ անիկա օգնութեան կանչեց իր կցկտուր ծանօթութիւնները։ Գեղի աղջիկները ամէն բան կը սորվին գործի ճամբով։ Ու քիչ էր գիտցածը Նազիկին։ Բայց ահաւոր անձկութեամբ համրեց օրերը։ Ու չեկաւ ինչ որ կը սպասէր։ Այն ատեն կեդրոնացաւ ինքն իր վրայ իր սարսափէն անդին անցնելով մտիկ ընելու իր փորը։ Անիկա կը պահէր կրկին իր սովորական թեր[ատ]աձեւը<ref>թերաձեւ? թերատաձեւ?</ref> նոյն պարոյրով։ Ու անոր թիզը ոչինչ աւելցուց։ Բայց իր մատները իր միսերը գտան քիչ մը պիրկ թեթեւ մը լարուած։ Փորձեց ծիծերը ու ախորժեցաւ անոնց կարծրութենէն ինք՝ որ կը մտահոգուէր իր այտերէն Տրտմած էր շատ այն օրը երբ հայելիի մը անկիւնին (Նազիկը կը վախնար ամբողջ հայելիէն գիւղական նախապաշարումով) տեսաւ դէմքը որուն միաձոյլ կլորը կարծես կը խախտէր ու ոսկորներու շուքը կը գծագրուէր տարտամ խորքերէ։ Ու յետոյ պզտիկ անախորժ դեղին բիծեր ցաներ անոր այտերուն վրայ աչքերուն տակովը քիթի զոյգ զառիթափերուն կը բուսնէին դանդաղ ու նեղող բորի մը պէս որ կը ծաւալի Անոնք օրերուն հետ կը մեծնային ու իրարու կը միանային տգեղ ոստայնի մը նման Բայց ինչ որ խորապէս յուզեց զինքը հաստատումն էր ատիկա իր այտերու թուլացումին։ Իր երեսին միսերը կը լխկէին իր կոպերը կը հաստնային ու մորթը կարծր փայլ մը կը հագնէր հակառակ կակուղցող դնդերներուն։ Չէր կրնար հասկնալ ու կը խորհէր։ Հիմա՛ որ ատոնք ծծող շրթներն ալ չկային։
Ու թաղը կ՚ապրէր իր անզգամ ու բարեմիտ<ref>բարեմիտ?</ref> մոլութիւններն ու մեղքերը նոյն անփութութեամբ առանց զգածուելու Թումասին եւ ուրիշներու մահէն։ Ու անիկա կ՚անգիտանար Նազիկը ու բոլոր Նազիկները։ Ցուրտերուն հետ ժողովքները փոխադրուած էին ներս հողէ օճախով<ref>հողէ օճախով?</ref> մեծ սենեակները։ Օվակենց տունը իր փեղկերը ընդմիշտ գոցած իր կրկնադիր վարագոյրներուն խորը մասամբ պատնուած կը կենար անայց ու չարագուշակ։ Մեռնիլը մանաւանդ մատաղ մեռնիլը նոյնքան մեղք է որքան հիւանդ քաշքշուիլը ու բանի եար չըլլալը։ Ու անոր խորէն առտու ցերեկ իրկուն Օվակենց հարսին գովքերը անուշ լեղի սրտագրաւ որոնք թաղին վրայէն լալկան սարսուռ մը կ՚անցընէին։
— Պայխո՛ւշը – կը վայէին կնիկները թօթուելով իրենց փէշերը ու հանելով կօշիկը ձախ ոտքերէն։ Ու չար ու բամբասող էին անոնք։
— Թող քաղաք տանէին – կ՚աւելցնէր ուրիշ մը։ Ու կը մեղադրուէին<ref>կը մեղադրուէր սրբագրուած՝ կը մեղադրուէին</ref> Ձորակի թաղը անոր լեռնցի բնակիչները։ Անոնց կարծիքով Օվակենց կծծութիւնը կերած էր տղուն գլուխը շէնք–շնորհք բժիշկի մը դարմանը չփնտռուելով։
— Ծառուկենց Վահանն ալ ատանկ էր։ Ստամպոլ տարին հիմա տալիան ի պէս տղայ է – կաւելցնէր Ակոբ Քեռին որուն մէկ աղջիկը՝<ref>յաւելում բութի</ref> տարուան մը հարս՝<ref>յաւելում բութի</ref> ետ ղրկուած էր իրեն արիւն թքնելուն։ Ու անհոգ-անհոգ կը պատմէր<ref>ջնջում ստորակէտի</ref> քոնեակով սուլֆաթոյ ին հրաշքներուն վրայ
Կամաց-կամաց մեռելը սկսաւ թաղուիլ։ Խօսակցութիւնը կը կեդրոնանար Նազիկին վրայ որուն ենթարկուած փոփոխութիւնը մօտ էր գուշակուելու։ Միւս կողմէ՝ առաջ կը տարուէին հարսանիքի պատրաստութիւնները։ Սնտուկին տուն մտած օրը պզտիկ ժողովք մը ըրին պառաւները հակառակ անհանդուրժելի ցուրտին բակին մէջ։ Նիւթ չունէր ժողովը։ Բայց Հաճի Խաթունին համար մաղթանք ընելով անոնք կը հպատակէին իրենց մեծ մայրիկի բնազդներուն Ամէնքն ալ հարսնցու թոռներ ունէին ու «երեսի ջուրով» հարսանիք մը գեղեցիկ յուզում մըն էր անոնց ա՛լ<ref>այս սրբագրուած՝ ա՛լ?</ref> չորցած սրտերուն համար։
Ծնունդի տօնին հայրը քաղաք մեկնեցաւ՝ բերելու պակասները օժիտին։ Կար ու կարկտուք բռնեցին Նազիկը իր տագնապներուն վրայ պահ մը խորասոյզ ու մոռացկոտ։ Օժիտին ճերմակեղէնները բաշխուած էին աղջիկներու որոնք Նազիկին յանձնելու ատեն իրենց աւարտած աշխատանքը կը կսմթէին երեսները թեւերը չարաճճի ու ժպտուն «բարի վայելում» մաղթելով։
Զաքարենց Մարիամը կեսուրը շաբաթը հեղ մը կու գար հարսնցուն բաղնիք տանելու Ծնունդի շաբթուն տկարութիւն պատրուակելով՝ Նազիկ չգնաց աւանդական բաղնիքը։ Սկսած էր վախնալ պառաւին ու մանաւանդ անոր աղջկանը Ռահանենց հարսին խուզարկու նայուածքներէն։ Իրականը այն էր որ մայր ու աղջիկ հպարտ էին իրենց համեստ տուներուն համար ասանկ աղուոր հարս մը ունենալու փառքովը։ Ու գորովով կը փայփայէր Մարիամ մայրը անոր մարմինը ու կը շփշփէր անոր կողերուն քաղցր կաղապարումը Ու իր տղուն բախտովը տարուած՝ մտքէն չէր անցըներ աղէտը որուն առաջին վարագոյրը պատառ-պատառ ինկած էր արդէն առջին լուացուող սա շնորհալի մարմինին վրայ։
Կաղանդի գիշերը մեծ մայրը գնաց Օվակենց մեռելին։ Հակառակ բուռն ստիպումին չկրցաւ հետը տանիլ Նազիկը։ Տօնական բան մը կար օդին մէջ որ ճնշեց աղջկան։ Ուրիշներուն զուարթութիւնը չենք տեսներ ոչ թէ մեր ցաւին այլ մեր ուրախութեանը համար։ Աշխատեցաւ մնալ հանդարտ ու չլալ։ Կը նեղուէր աւանդութենէն։ Բայց օճախով սենեակը պզտիկ լոյսին մէջ որ պատին կ՚արիւնէր մռայլ բանով [մը]<ref>յաւելում բառի՝ մը?</ref> կը տպաւորէր։ Կարծեց թէ կը տեսնէր ու նայէր իր մեղքին մէջ։ Ու դուրս սրահը անցաւ բոլորովին մինակ ըլլալու համար։ Քովի տունէն Դադէն Մէրը կ՛որոտար։ Ասդիէն՝ Սողմէնին աղջկան ճուոցը։ Ու զգաց որ մինակ չէր։ Իր մտածումը ելլելով իր անորոշ զարկէն թանձրացաւ ու կրկնուեցաւ։ Պիտի խօսէր անոր հետ<ref>Պիտի խօսէր անոր հետ?</ref>։ Բայց զսպեց բերանը Մէկը իրեն ըսաւ որ ելլէ վեր։ Անորոշ էր նորէն վերը բայց երբ բարձրացաւ երկրորդ յարկը աչքերը գոց ու խարխափուն ծունկերը կախուեցան վար վար։ Ու կթոտեցան։ Ու տարօրինակ էր որ մեղքի օրուան զգայութիւնները կը հաստատէր իր սրունքի ջիղերովը երբ վար կ՚իջնար Թումասին քովէն։ Ու այդ մէկը ճշդուեցաւ կարծես։ Իրեն անանկ կու գար որ ան կը հեւար իր կուշտին խղդուած կարճ խժուքով իսկ եւ իսկ Թումասին բերանէն հիմա որոշ էր վերը։ Անիկա յառաջացաւ սրահին մէջ բայց կանգ առաւ սարսափով։ Ոտնաձայներ կային ծանօ՛թ ու ատով աւելի զարհուրելի։ Թումասը կը քալէր։ Բռնեց սիրտը չիյնալու համար։ Շարժումը ցրուեց իր արիւնին խուժումը եւ լսեց որ քովի տունէն մէկը կը հեռանար։ Ապահովուած էր։ Ուզեց վար իջնալ բայց պզտիկ սենեակին տգեղ ու մինակ լոյսը փռուեցաւ մտքին առջեւ
Թթենիի տերեւները հաւաքուած էին անկիւնները՝ կազմելով սեւ եւ ուռած եռանկիւններ։ Հովը կը խօսեցնէր զանոնք ցնորական բերաններու նման։ Ինչո՞ւ մտաւ մեղքին սենեակը։
Անապակի պատուհաններէն բաց ու մութովն իսկ տպաւորիչ էր երկինքը։ Լիճին կողմէն լուսնկան կը զարնէր խորտուբորտ առաստաղին ուրկէ կախ պտուղները անրջական ջուրի մը մէջ թաթխուած՝ կը դողային կամաց–կամաց շարժելով կամ օրօրուելով իրենց հիւսքերէն ու բոլորակներէն։ Փողոցը ծածկուած քալող լոյսերով չերեւցող ոտքերու կարծր աղմուկովը։ Ցուրտ կար։ Բայց հաճելի բարեկամի պէս որուն կարօտը ունեցար։ Նազիկը տուաւ կուրծքը պատուհանին։ Հեռաւոր բլուրները խոշոր ու տժգոյն զանգուածներ էին որոնց միաձեւ սեւը կ՚աղօտէր չես գիտեր ի՛նչ նշուլումներէ։ Ու անոնք կը նմանէին երկինքէն փրթած ու վար ինկած բաներու պահելով շոգեւորում մը իրենց անցքին փայլէն։ Բայց տխուր էր ու ցուրտ երգը տղոց որոնք գիշերը ելեր էին տունէ տուն պտտելու։ Ու յետոյ հերուան այս պահը երբ ինք ալ գացեր էր Թումաuենց տունը ու գօտի նետած։ Ինչպէ՜ս<ref>Ինչպէս սրբագրուած՝ Ինչպէ՜ս</ref> առեր էր ներս անոր մայրը։ Ինչպէ՜ս<ref>Ինչպէս սրբագրուած՝ Ինչպէ՜ս</ref> անճառ երանութեան մը մէջ բռնած էր տղան իր ձեռքը ու նայած տարուած ու երկար։ Հանդարտ այդ տեսարանը գոցուեցաւ մէկէն հիմա նորէն նոյն Թումասն էր որ կ՛ելլար մութին ծոցէն։ Ու աշնան առտուն էր։ Ու զանգակ կար օդին մէջ։ Ու գրկած էր ան իր մարմինը անանկ սրտանց անանկ փաթթուած որ զգայութիւնները գրեթէ կրկնուեցան։ Ան ապրեցաւ մեղքը կամաց մանրամասն ու խորունկ։ Յանկարծ դողդղաց։ Ցո՞ւրտ էր։ Իրեն այնպէս եկաւ որ փորին մէջ բան մը դարձաւ։ Ձեռքը տարաւ որովայնին։ Ոչինչ։
Ու բացուեցաւ անդոհը անոր հոգիէն ներս։ Զօրաւոր էր անիկա։ Իր յղի մնալէն ասդին քանի՜-քանի՜ անգամներ աղջիկը անցեր էր այդ տագնապանքէն։ Քանի՜-քանի՜ անգամ ճամբայ ելեր էր դէպի Աղուընակ Քարերը։ Ու խաղցած լուացքի չուանին հետ վիզը չափելով։ Բայց ամէն անգամուն ալ բան մը կեցուցեր էր զինքը։ Ու վախը չէր ատիկա։ Անիկա հաշտուած էր մահուան հետ։ Ու աչքին առջեւ կը բերէր միւսները իրեն պէս ծակ–պտուկներ որոնք անցեր էին վտանգաւոր գլուխէն ու կ՚ապրէին։ Տղայ ունէին։ Ու անոնց էրիկները դարձեալ որոնք ոչինչով տարբեր էին միւսներէն։ Ու կը հագուեցնէին իրենց կիները միւսներուն պէս։ Իր չարչարանքին մէջ չերեւցաւ ստուերը իր նշանածին որ անուն մըն էր արիւնոտ ու դաժան անուն մը։ Իր մէջէն զայն արհամարհելու որոշում մը միշտ կրցաւ փրցնել։ Ու կ՚երեւակայէր ծոցին գիշերը ու աչքերը կը մութնային ու կը գոցուէին ըլլար ատիկա լոյսին թէ խաւարին մէջ։ Ինքն իր մէջ շարունակ անիկա տեսակ մը մարզանք կ՛ընէր մահուան օրուան շատ պահերուն։ Իր կամքին վրայ իր բռնութիւնները նոյնիսկ իր մարմինին հետ բարձր ձայնով խօսակցիլը մտքին միամիտ յանդգնութիւնները կտրուկ ու կրակոտ իր որոշումները մահէն կեանք դառնալ կրնալու առաքինութիւնը որ յատկանիշն է պատանիներու տարփանքին զինքը կ՛ընէին մշտագրգիռ նեղսիրտ ու մարդախոյս։ Բայց իր ջիղերը չէին դիմանար այս պրկումներուն։ Անիկա կը լքուէր ինքզինքէն։ Այն ատեն միսի խեղճ ու վիրաւոր կտոր մըն էր քակուած բան մը լարերը փետուած նուագարան մը զոր պատէն ա՛լ չեն կախեր ու կը նետեն անկիւն մը։ Ու կ՚ըլլար ան ամբողջ վիշտ յուսահատութիւն եւ մահ։ Կը զգուշանար մարդու աչքին իյնալու ու կը քաշուէր դուրս առաջները երբ չէր վախնար փորէն հիմա՝ մութ ու մինակ սենեակները։ Ու յետոյ դարձեալ գրգիռը կրակը մահուան դէմ կարծրանալու կամքը։
Սենեակէն ստիպուեցաւ փախչիլ սակայն երբ գերաններուն մէջ հեծկլտուքը ինկաւ։ Ցուրտը ուժով էր ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref>։ Ու սարսուռը կը կոտտար իր միսերուն ինչպէս գերաններուն մէջ։ Համբաւով գիշերն<ref>Համբաւով գիշերն?</ref> էր ասիկա ուր գերաններուն լեզուն խորհուրդ ունի ու կը պատմէ տարիին լաւն ու գէշը լսել կրցողին։ Ու միտքը ինկան կիները որոնք ունէին կախարդ այդ գիտութիւնը։ Կախարդի այս պատկերը թեթեւցուց զինքը մէկէն։ Գիտէր թէ —ո՞վ կ՛ըսէ այս դժուար բաները աղջիկներուն— անոնք կախարդները ամէն բան կրնային։ Ու նոյն վայրկեանին իսկ վճռեց գիշերով երթալ Դայեկ Մէլէքին որ միշտ տաք ու մեղքցող շեշտ էր ունեցեր իրեն համար։ Ան՝ որ տղայ չունեցող հարսներուն զաւակ կը ճարէր ու չուզողներունը կ՝առնէր։ Մեր ամէնէն խորունկ հոգերը կը վարեն մեր զգայութեան սարուածը դուրսէն անկախ։ Ճիշդ է ասիկա ժողովուրդներուն ինչպէս գեղջուկ աղջկան մը համար։ Ու այս քաղցր պատրանքն է թերեւս որ ապրիլը կարելի կ՛ընէ այսքան եղերական պայքարներու մէջ։ Զօրացած ու լաւատես՝ ան իջաւ բակ ու կը պատրաստուէր Մէլէքին երթալու երբ ներս մտաւ մեծ մայրը։ Կը դառնար մեռելտունէն։ Բայց անոր մռայլ ու պառաւ պատկերին դիմաց որ աւելի կ՚այլանդակուէր ձեռքի հեւացող լոյսին մէջէն անիկա վախցաւ կեանքէն։ Ատ չէ՞ր ինչ որ կը սպասէր ամէնուն։ Ու մտքէն անցաւ Կարմիրենց հարսին գեղեցիկ մեռելը։ Չէր խօսեր։
Պառաւը բռնեց ձեռքը։ Պաղ էր ու մեռած։ Հետեւեցաւ անոր մոռցած իր հերոսական վճիռները։ Գիշերը լայնցեր էր ու երթեւեկը ցանցառ։ Մտան պաղ անկողինը ու Նազիկը ձեռքերը փորին՝ իր տաք մարմինը տուաւ պառաւին միսերուն մէջ։ Տարիին վերջին գիշերն էր ու քունը հեռու։ Անոր հոգին փոխնիփոխ կը ճօճէր կեանքին ու մահուան հակադիր բեւեռներուն մէջտեղը։ Ու կ՛ըլլար դաժան սպաննող իրեն եւ ուրիշներուն հանդէպ։ Ու կ՚ըլլար նուիրուած զոհուող ու բարի աշխարհին հանդէպ։ Բայց կրցաւ ալ մտածել։ Ու կը մտնէր իր կեանքին բախտորոշ շրջանին։ Ամիսէն հարսնիքն էր…
Ո՛չ Թումաuիկը ո՛չ ծոցի գիշերուան մղձաւանջը ոչ ալ ծակ-պտուկներուն ողբերգութիւնները՝ այցելեցին իրեն երազին։ Ան տեսաւ զարհուրելի պատկերը իր մօրը մահուան։ Ինչպէ՞ս եւ ինչո՞ւ այդ տեսարանը այդ գիշեր նոյն վայրկեանին կրկնուեցաւ մեծ մօրը ու թոռնիկին երազներուն մէջ։ Ու երկուքն ալ արթնցան։ Աղջիկը կու լար սարսափէն։ Պառաւը կը դողար ամբողջ ոսկորներովը։
— Ինչո՞ւ կու լաս։
Բայց դող էր անոր ձայնը։ Ու դող էին անոր ափերը ու սառո՛յց հաստ վերմակներուն տակ։
— Մաման տեսայ։
Պառաւին դողը կրկնուեցաւ։ Ու կը պրկէր մատները կարծես վանելու համար մղձաւանջը։ Ու անոր մատները քարցեր էին ու չէին կոտրեր գուրգուրանքի շարժումին համար մինչ թոռնիկը կը շարունակէր արտասուել խոշոր ու ջղաձգօրէն։ Անիկա գրեթէ գարշանքով ետ մղեց պառաւին խորտուբորտ ափը երեսին վրայէն։ Ու կը տառապէր անդիմադրելի ճնշումի մը տակ իր երազը պատմելու ու չէր կրնար։ Բառերը բամպակի կծիկներու պէս կը շարուէին իր կոկորդին ու չէին ելլեր։
Պառաւը թալթլելէն կեցաւ ոտքի Լուցկին չէր կենար իր մատներուն մէջ։ Անէծքով ու սարսռալէն վառեց պզտիկ լապտերը։ Մութը դեղնեցաւ անկողինին մօտերը բայց ուրուացաւ պատերուն տակովը։ Ճերմկած վարագոյրները ծեծուեցան իրենց վէտերուն ու քղանցքներուն վրայ մեղմ ու խորհրդաւոր։ Կը հեծկլտար աղջիկը գլուխը թաղած վերմակին տակը։
Տօնական գիշե՜րը։ Մինչեւ ուշ ատեն փողոցներուն մէջ ոտքերը չեն պակսիր ու դուռներուն մեծ ձայները ընդհատ կը տեւեն կէս գիշերէն շատ ետքն ալ։ Պառաւը վառեց օճախը։ Ու փաթթուած՝ իր հարսնութեան օրերէն մինչեւ հիմա քաշքշող սամոյր մուշտակին մէջ —որմէ կը մնար այնքան բան որքան մնացեր էր համբաւաւոր աղջիկէն Հայրապենցէն խրոխտ ու փառաւոր օրերուն առաջին անգամ ներս մտնող անդրանիկ հարսէն — անիկա խոթեց ձեռքերը ծոցը ու հեծկլտաց — կամաց ու ներսէն։ Բայց<ref>Բաց սրբագրուած՝ Բայց</ref> անհանգիստ էր։ Ելաւ օճախէն ու մօտեցաւ անկողինին<ref>ստորակէտ սրբագրուած՝ վերջակէտ</ref> Նազիկը անհուն զզուանքով ետ ըրաւ իր ձեռքը։ Դարձաւ իր անկիւնը կրկին։ Ու անոր մեղքը կը խոշորնար ու կը լեցնէր սենեակը։ Ու երազը կը թափառէր մտքին առջեւ տարօրինակ իրականութեամբ մը այսքան տարիներու հաստութեան մէջ իր բոլոր գիծերը կենդանի պահած դժնդակ երազը։
— Մե՜ղք է պապա՛։
Կարծես թէ տունին ընդերքէն կը փրթէր այս գութի աղաղակը։ Պառաւը խաչ հանեց։ Լոյսը ձեռքին՝ մօտեցաւ անկողինին։ Նազիկը քուն էր։ Բայց անոր երեսին վրայ յստակ էր ողբերգութիւնը։ Պրկուած անհուն սարսափի մը մէջ անոր կոպիճները փոթ–փոթ կծկուեցան Ու անոր դէմքին միսերը ճմռքուեցան կարծես հարիւրով ասեղ անցընէին վրայէն։ Բաց էր բերանը ու բառերը փրթած ծուիլ-ծուիկ կը նետուէին ներս<ref>կը նետուէին ներս?</ref>:
— Մեղք է մամօ՜ կը խղդէ կոր մամօ՜։
Աւելի չկրցաւ դիմանալ ու թօթուեց ուժգին աղջկան գլուխը։ Բացաւ անիկա աչքերը բայց կը շարունակէր տեսնել խուժդուժ տեսարանը ու առանց ուզելուն ու գիտնալուն՝<ref>վերջակէտ սրբագրուած՝ բութ</ref>
— Կը խղդէ կոր մամօ՜…
Պառաւը չկրցաւ հարցնել։ Աղջիկէն աւելի կը վախնար։ Նոյն ատեն վրայի յարկէն<ref>յարկին սրբագրուած՝ յարկէն</ref> տունը սարսռաց լայն ու ծաւալուն գիծերով։ Տարիին վերջին գիշերն էր ու խօսող պատերը գէշ կը խօսէին։ Երկու սարսափներու մէջտեղ անիկա չէր գիտեր ընելիքը։
Մղձաւանջը գնաց Նազիկին աչքերէն։ Բայց դողը սիրտը իջած էր Ան ուզեց մեծ մայրը իր քովը։ Պառաւը հանեց հնօրեայ մուշտակը որ գետին ինկաւ փլող բանի մը ձայնովը։ Առանց լոյսը մարելու մտաւ անկողին։ Թոռնիկը փաթթուեցաւ անոր զգուշանալով փորէն ու իր դողը կը դողար անոր թեւերուն ու կուրծքին վրայ
— Մամo։
— Համմէ ձագուկս։
Պառաւը գորովոտ էր ու լուրջ։ Բայց աղջիկը տակաւին չէր հաւատար իր կոկորդին ազատ ըլլալուն այնքան զօրաւոր էր եղերական թաշկինակին այրուցքը իր մէջ։ Պառաւը գրկեց աղջիկը որուն երկու ձեռքերը մեքենաբար գամուեցան իր փորին վրայ։
— Մամօ՜։
— Սուս ձա՛գս սուս
Օվակենց դուռը խոշոր ու տրտում գոցուեցաւ կարծես գերեզմանի մը վրայ։ Զայն ետեւէն փակող փայտեայ գերանը մխուեցաւ հաստ պատին մէջ։ Անոր սուր ու բզկտող ճռինչը երկարեցաւ ու մեծցաւ։ Բայց Նազիկ ձեռքերը փորէն առանց բաժնելու ցնցուեցաւ ամուր ոտքէն գլուխը։
Ու ահա կարաւանը մեռել տանողներուն։ Ու կարաւանը հարսնեւորներուն։ Ու անոնք որոնք կախուեցան ու խղդուեցան ու քարերէն վար թափուեցան։ Ու իր մայրը խղդուած բայց գեղեցիկ։ Ու Զաքարենց Զաքարը դաժան ու հոգի առնող։ Կապ չկար
այս յաջորդութեան մէջ։ Տունը նորէն խօսեցաւ ու պառաւը խաչ հանեց։
— Գլխունուս գալիք կայ Տէ՛ր – ըսաւ անիկա լսելի շշունջով մը։
Նազիկ չպատասխանեց։ Բայց նախադասութիւնը մարդկային բան մը տարաւ իրմէ ներս։ Պառաւը ճիշդ կ՛ըսէր։ Ու գոցեց աչքերը։ Կրնային գալ բոլոր գալիքները։ Վճռական չար աղջիկն էր որ կը յաջորդէր անկազմ խայթէն քայքայուած խեղճ արարածին։
Բ
Հարսնեւորներուն վերջին խումբն ալ մեկնեցաւ։
Զաքարենց Զաքարը քաշեց մեծ գերանը որ դուռը կռնակէն կը կապէր պատէ պատ։ Հաստ դժնդակ ձմեռ էր։ Ու ձիւնը տան առաջամասը գոցեր էր ծունկի խորութեամբ Զաքարը մտածեց Ողիմպոսի կիրճերուն որոնք մինչեւ իրենց պուկը կը լեցուէին հիմա ու պատահական ճամբորդներու։ Իր հոգին գթոտ էր ու բարի։ Անիկա՝ նոյնիսկ չբարկացաւ ձիւնի փաթիլներուն որոնք կ՛իյնային հանդարտ թրթռուն ու անհուն։ Գինով բայց լուրջ` թօթուեց գուլպաներէն ճերմակ խաւը։ Ափին կռնակովը անցաւ անգամ մը պեխերուն վրայէն։ Ինքն ալ չէր գիտեր թէ ձի՞ւն վար կու տար<ref>չէր գիտեր կու տար?</ref>։
Անցաւ տարածութիւնը։ Չէր տատաներ աջ ու ձախ ինք՝ որ այնքան գինովներու աջ ու ձախ ճորճորալը ծաղրեր էր ատենին ու կը սպասէր հիմա նման վիճակներու։ Սանդուխներէն ելած ատենը զգաց որ քիչ մը տարբեր էր աչքերուն չափը Բայց չխորացաւ Սանդուխի գլխուն՝ մայրը ծռեցաւ տղուն ականջին ու կամաց փսփսաց։ Առանց պատասխանի՝ Զաքար շտկուեցաւ երկրորդ յարկը։
Մայրը դարձաւ օճախով սենեակը։ Ձմեռը Սուրբ Սարգիսի դասական ձմեռ մը սաստիկ էր ինկած ու անակնկալի բերած նոյնիսկ ամէնէն ամրակազմ տուները որոնց պատուհաններու գիծերէն փրցուած էին ներսի թուղթերը։ Ու հակառակ մեծ կրակին սենեակը չէր տաքնար։
Մարիամը լուրջ հանդիսաւոր բայց պզտիկ մըն ալ մտազբաղ տեղաւորուեցաւ իր անկիւնը օճախին աջ եզրին գառնուկի իր կակուղ մորթին վրայ։ Հարսանիքի կրակ էր օճախինը։ Ու անոր քովերը սաքուին շրթներուն թեթեւ մուխ ունէին տակաւին մոմի ու կերակուրի մնացորդները։ Քովն էր աղջիկը Ռահանենց հարսը համակրելի ու փորձառու կնիկ որուն անուշ լեզուն զինքը փնտռել կու տար ամէն խճող ու դժուար կացութիւններու։ Ո՞վ գիտէ։ Ծոցի գիշեր էր։ Իրենց պարմանութեանը այս գիշերը կու գար պսակէն երեք օր վերջը։ Բայց հիմա օրէնքներն ու բարքերը փոխուեր էին։ Տէրտէրը Կիրակի իրկուընէ ստիպուած էր խաչն ու նարօտը արձակել։ Ու գեղին մեծնալովը թուրքերուն հետ կապերուն լայննալովը նոր ճամբաներուն նոր փորձանքներովը տասը-քսան տարուան մէջ մեղքերը շատցեր էին։ Զաքարենց Մարիամը անփորձ մէկը չէր բայց վերջին քանի մը պատահարները ամէն կեսուր վախի մէջ ձգած էին։ Ու վար դրած էր աղջիկէն զատ Էրկան Տշխուն։ Տունին մէջ քանի շունչը աւելնար պառաւը քիչ մը աւելի ուժով կը զգար ինքզինքը։ Յետոյ գործ ալ կար։ Կարմրած սաւանին նշանի սաւանին փոխադրութիւնը դէպի Հայրապենց տունը ատանկ ձիւնով աղջիկը մերժած էր այդ աւանդական պատգամաւորութիւնը։
Էրկան Տշխուն թաղին նորելուկ դայեկն էր։ Երկու զաւակով կանուխէն այրի ան չէր կարգուած ու գացած թուրքերուն գեղերը։ Աշխատող ու յամառ ծխախոտի ու շերամի գործերով մեծցուցած ու կարգած էր ջուխտ աղջիկները։ Խօսուած բայց մոռցուած՝ անիկա հիմա տիտղոսաւոր ու վարժ ծիսակատարն էր հարսներուն ծնունդներուն կնունքներուն ու մեռելներուն։ Կը սիրէր այս գործն ալ կտոր մը՝ նուէրին բայց մեծ չափով իր խորհուրդին համար։
Երեք կիներն ալ նստան։ Ու տեսնուեցաւ որ երեքն ալ ծունկի էին օճախին շուրջը։ Մէկ ու նոյն մտահոգութիւնը բռներ էր անոնց ներսը։ Ու պակաս էր խօսքը։
— Պաղ է։
Էրկան Տշխուն էր բան մը ըսած ըլլալու համար։ Ու ակիշին կեռ բերնովը մխտեց կոճի մը եղջիւրոտ գլուխը որ կոտրեցաւ։ Մէջէն թափեցաւ կրակը կարծես ոսկիացած ուղեղ մը պարպելով օճախի մեծ քարին վրայ։
—<ref>յաւելում խօսակց գծիկի</ref> Պաղ է – պատասխանեց Մարիամը նոյն թոնով։
Բայց կը զգային որ խօսքը անտեղի էր։ Բերանները չէին ուզեր շարժիլ քանի որ կիներուն կեդրոնը հոգեկան կեդրոնը ուրիշ տեղ էր հիմա։ Բայց փայտերուն ճարճատիւնը երբ կենար լռութիւնը կը դառնար աւելի տխուր ու երկիւղալի։ Գիշերը շատոնց անցած էր կէսէն։ Հարսանիքին շրջանակին մէջ աւանդութեան զետեղած ոգիները դեռ չէին ընկճուած աքաղաղին երկրորդ երգէն։ Տէրընտասին դեռ օր կար ու փեսայ կամ հարս խղդող դեւերը կը թափառէին տուներուն մօտը պաշտպանուած ձիւնին մուշտակովը։
— Գաւաթ մը ջուր – Մարիամն էր նորէն որ կարօտը պէտքը կը զգար մարդկային ձայնին։
Աղջիկը բերաւ ջուրը։ Ու գաւաթը ծանր էր անոր ափին։ Զաքարենց Մարիամը պուտ մը առաւ բռնի ու դրաւ գաւաթը գետին։ Չես գիտեր ինչպէս երերաց ու շրջեցաւ։ Կոտրեր էր։
— Յիսուս Քրիստոս – մրմնջաց պառաւը։ Վախը անցաւ երեքին ալ։ Ջուրը երկարեց իր թեւիկը մինչեւ կրակը ու փրփրելով շոգիացաւ։ Ու անոր ձայնը չարագուշակ էր դարձեալ։
— Բարով է բարով է – աւելցուց Ռահանենց հարսը ինքն ալ չհաւատալով իր բառերուն։
Էրկան Տշխուն լուռ մնաց։ Փոխարէն ելաւ ուղտի պէս ծունկերուն վրայ։ Անոր ականջները վերի սենեակին խորհուրդը կը հսկէին։ Ոչ մէկ շշուկ երկրորդ յարկէն։ Դուռը գոցուելէն ի վեր տախտակները ոչ մէկ նշան տուին։
Ու ձիւնը կ՚իյնար անհուն անաղմուկ։
Ու մէկ անգամէն բայց որուն ինչպէսը աւելի ետքը անկարող եղան բացատրելու իրենք՝ կիները գետինէն թէ առաստաղէն բուսաւ տագնապը։ Սկիզբները հազիւ զգալի՝ անիկա ուժովցաւ ու լեցուց երեքին ալ սիրտը։ Բայց անոնցմէ ոչ մէկը մտքէն անցուց մտահոգութիւնը հաղորդել քովինին։ Ինչո՞ւ կոտրեցաւ անոնց վստահութիւնը ու նայեցան առանձին–առանձին՝ բաժակին։ Անոր բեկորները կրակէն կ՚առնէին քիչ մը ճառագայթ ու արիւնի գիծերու պէս կը վառէին զանոնք<ref>կը վառէին զանոնք?</ref> պղտոր բերաններով։ Արիւնի յաճախա՞նք մը։ Կիները ընդզգացին ատիկա։ Մէկը յառաջացաւ նոյնիսկ «բարի նշան» ընդունելու ապակիին այդ գունաւորումը։ Յետոյ տխրեցան երբ բոցին դադրելովը կտորները տեսան սեւցած ու մեռած։
— Աշխարհք է
Էրկան Տշխուն էր ատանկ փորձառութեանց ամէնէն մօտիկը որ նետեց տարօրինակ նախադասութիւնը։ Բայց աւելի տարօրինակը այն էր որ անիկա կը թարգմանէր նոյն ատեն միւս երկուքին ալ խռովքն ու կասկածանքը։
— Ասչափ ատե՞ն տեսնուա՛ծ չէ – աւելցուց կրկին Տշխուն ու հեղինակաւոր իր շեշտը ճնշեց միւսները։ Այն ատեն զգացին թէ անիկա օտարն էր իրենց մէջ։ Ու ամէնէն քիչ կապուածը` վտանգին։
Պառաւը խոր շունչ քաշեց։ Նեղուեցաւ՝ զսպելու համար կատաղութիւնը իր շրթունքներուն ու բարկութիւնը ձեռքերուն որոնք կը հրուէին անոր ներսէն վանելու համար «ցուցանք»ը։ Յետոյ վտանգահար<ref>վտանգաւոր սրբագրուած՝ վտանգահար</ref> մարդոց մէկ բնական ճամբովը բարձրացաւ Աստծոյ արդարութեան։ Ինք Զաքարենց Մարիամը մրջիւնի վրայ չէր կոխած ու մտքով անգամ չէր մեղանչած։ Ու յիշեց Զաքարին հայրը որ իր աղջիկնութիւնը մէկ «Հայր մեր»ի մէջ<ref>ջնջում ստորակէտի</ref> թուղթ ծալածի պէս ծալեր էր։ Հովի զօրաւոր հոսանք մը բաւական հեռու պատուհանի մը փեղկերը խախտեց տեղէն ու սկսաւ ծեծել չարագուշակ աղմուկ մը թափելով փողոցն ի վար։
— Բադայինն է։
Ըսողը Տշխուն էր դարձեալ բայց դժուար հասկնալի է որ աննպատակ արտասանուած բառ մը երբեմն աշխարհ<ref>աշխարհի սրբագրուած՝ աշխարհ</ref> մը յուզում արթնցնէ իր ետեւէն։ Ըսողը օտար է յաճախ այդ ամէնուն։ Բայց ինքն ալ կը համակուի ստեղծուած հոսանուտով։ Կոստիկենց Բադան տաս տարուան հարս է։ Վեց տղու մայր։ Բոլորն ալ շահ ածեց<ref>Ծնթ – շահ ածել – Կատարեալ խնամքով վարուիլ։</ref>։ Տուն կառավարեց խելացի ու համեստ։ Մինչեւ այս օր մէկը անոր «մուխը դէպի քեզ» չէ ըսած։ Բայց անոր ալ պատմութիւն է պատահած ծոցի գիշերին։
Զաքարենց Մարիամի աչքին առջեւն է հիմա յստակ՝ իբրեւ թէ երէկ անցած ըլլար վիճակը մատաղ հարսնուկին։ Ինչպէս անիկա դուրս նետուած փեսային սենեակէն փողոց դրուեցաւ անլուր խաղքութիւնով ու հայհոյութիւնով։ Ի՛նչ կու լար անիկա երդումը թափելով երդումին վրայ իր հօրը գերեզմանէն մինչեւ սրբազան լոյսը վտանգելով իր աչքերուն։ Ինչպէ՛ս պատուհանները չշարժեցան ու ինք վար իջաւ ճիշդ ասանկ օդով առաւ աղջիկը ներս ու պահեց մինչեւ առաւօտ։ Ու փառք կու տար Աստծոյ իր ըրածին զինքը «արժանի կեցնելուն» համար Վասնզի համոզուած էր որ աղջիկը մեղք չէր ունեցած։ Անմեղութիւնը նայիլ կը նայի ու չի ծածկուիր
Վերի յարկէն տախտակի հեծքեր ետ բերին զինքը երազանքէն։ Երեք կիներն ալ ոտքի նետուեցան։ Էրկան Տշխուն կամացուկ բացաւ դուռը ու ճեղքէն հանեց գլուխը դուրս։ Լուռ էր սենեակը։ Հովը հետզհետէ կ՚ուժովնար։ Ու անոր աղմուկը կը յաղթէր պզտիկ ճիչերուն տունին խորքերէն արձակուող։ Տրտմած ու նկուն՝ մտան կրկին իրենց ծունկերուն կապին մէջ։
Ու չէին խօսեր։ Իրարմէ վախնալնո՞ւն թէ աւելի գէշ բանի մը սպասումին մէջ արձանացած։
Վայրկեան մը անոնց սրտերը անձկագին պրկումէ մը անցան։ Ատիկա սարսափը չէր։ Ատիկա գայթակղութիւնն ալ չէր։ Վերի սենեակին մէջ իրարու կու գային երկու հզօր ամէն բանի կարող անհատներու գերագոյն սրբութիւնները Ու վտանգի մը պարագային ոչ մէկը կրնար ճիշդ տեսնել վախճանը աղէտին։ Բադային ամուսինը գառնուկի պէս մարդ էր։ «Ափ մը աղ նետէ բերանը ճմլէ՝ ձայն չի հաներ» կը մտածէր Էրկան Տշխուն։ Հո՞ս։ Ու դադրեցաւ հետեւելէ ենթադրութեան։ Աչքերը կը սեւնային։
Ու ահա վերէն դրան ուժգին ու կատաղի բացուածք մը ոտքի նետեց երեք կիները։ Տշխուն արդէն կէսը գտած էր սանդուխին։
Անոր գլխին կը ցցուէր հասակը Զաքարենց Զաքարին ճերմակ շապիկով ճերմակ անդրավարտիքով կուրծքը կատարելապէս բաց։ Ու քիչ անդին մերկ սրունքներէն մէկը արիւնոտ փռուած էր գետինը աչքերը գոց մեռելի նման Հայրապենց Նազիկը։ Կիսամերկ էր ան ու մազերը հիւսքով։
Տշխուն ներս մտաւ երկուքին մէջտեղը։ Միւս կիները սանդուխին կէսին ստիպուած եղան կենալ։ Ու անոնց հատկտուն շունչը կը զատուէր լռութենէն։
— Սպաննեմ պըտը…
— Խե՞նթ ես ի՞նչ ես։
Տշխուն էր փորձ տաք իր ձայնովը ուրկէ բոլորովին չէր փախած կին տարրը ան՝ որ անպատճառ ու անմիջական կ՛ազդէ արուին վրայ։ Ան երկարեց բազուկը տիրական հաստատ երկուքին մէջտեղը։ Մէկ ձեռքն ալ հանգչեցուց տղուն բաց կուրծքին ու մեղմո՞վ թէ ուժգին — կիներուն ուժը այդ պարագաներուն չափողները միայն կրնան զգալ ատիկա — հրեց ետ բաց՝ աղջկան հասողութենէն։
Տշխուին<ref>Տշխունին սրբագրուած՝ Տշխուին</ref> այս յանդգնութիւնը անոր իրական տագնապը անոր աչքերուն սարսափահար պաղատանքը ու կակուղ միսերու այս անակնկալ հպումը մեղմեցին դիւահար տղան։ Սպաննող բնազդը արուին արիւնի վարժուած ու անկէ համ առնող երիտասարդի վճռականութիւնը տեղի տուին։ Ան ներսէն դուրս նետած էր Նազիկը չսպաննելու համար։ Բայց ուրիշ կիներու ներկայութիւնը ոտք էր հաներ կրկին իր հպարտութիւնը։ Ան շատ մօտիկն էր ոճիրին։ Երկու մատի խաղ կը բաւէր խղդելու համար այդ պոռնիկը։ Տշխուն իր ջերմութեամբը եփած կնոջ իր հրապոյրովը կեցուց անոր բնազդը։ Բայց այս նահանջը կիրքը ետ հրելու այս քիչ մը վատ համակերպութիւնը միշտ մաս կը կազմէր անոր նկարագրին։ Այս անգամ հակազդեցութիւնը դղրդեց անոր մարմինը։ Անոր կուրծքը կը նեղնար։ Լանջքին տախտակները անսովոր ծերպերէ օդ ճարել կ՚աշխատէին այս խղդուող տղուն որ կրնար չսեղմուիլ իր ոսկորներուն զրահին մէջ ու ճաթիլ մէջտեղէն։ Կեցած էր անոր շունչը։ Ու զարհուրելի էին աչքերը որոնց ճերմակին վերի մասը բռներ էր սեւ արիւն մը որ կը չարչարէր կոպերը ու անոնց տակ աղ-ջուրի<ref>յաւելում միացման գծիկի</ref> մը այրուցքը կը ծաւալէր ու նայուածքը անկարելի կը դարձնէր։ Բերանէն՝ բառի տեղ զսպուած կցկտուր շշուկներ սուլումի պէս սողոսկուն<ref>ստորակէտ սրբագրուած՝ միջակէտ</ref> աւելի վերջը տեսան որ փրփուր ալ կը ծամէր։ Ու ակռաներուն տակ գազանային յանկերգը ճմռթուած արիւնոտ ու խուլ՝
— Սպաննե'մ պըտը
Մայրը հասած էր արդէն։ Ան փաթթուեցաւ իր տղուն։ Ու բազուկները ուժով անդիմադրելի էին այդ պահուն<ref>վերջակէտ սրբագրուած միջակէտ</ref>
— Առջիդ մեռնիմ զաւակս։ Առջիդ մեռնիմ։
Չկրցաւ շարունակել։ Յուզումը սիրտին սաստիկ զարկը լերան պէս երիտասարդ մը զսպած ըլլալու իր միամիտ պատրանքը արգիլեցին իր բառերը։ Ու կը հեւար՝ գլուխը թաղած անոր կուրծքին մէջ։ Իր յուզումը լաց չեղաւ։ Յետոյ ի՞նչ կախարդական բանաձեւ էր որ ելաւ բերնէն ինքնիրեն յաղթելով ամէնուն
— Օտարին պոռնիկի՞ն համար
Հանգչեցաւ։ Մեր բառերը երբեմն ուժով են մենէ։ Ուրկէ՞ գտաւ այս մտածումը։ Ու ապահով անոր տպաւորութենէն ամբողջ սէր ու մայր՝ ան կրցաւ ըսել՝
— Չէ՛ օղուլ չէ՛ առջիդ մեռնիմ զաւակս։ Մեղք է արեւուդ։
Թէ՛ ձայնը թէ՛ ծերութիւնը թէ՛ մտածումը ազդեցին արտակարգ ճշդութեամբ։ Մէկէն տախտակամածին երկարած աղջիկը դադրեցաւ անոր համար իմաստ ունենալէ։ Ու մէկէն անոր մօրը այսքան մեղաւոր անցեալը բացուեցաւ իր դիմաց ու հեռացուց անոր աղջիկը օտար հողերու։
Զաքարենց Զաքարը կը ճանչցուէր իբր մէկը որուն բերանին բառը պարապ չելաւ երբեք։ Աւելի՛ն անոր անգթութիւնը որուն փորձը տուած էր քանի՜-քանի՜ անգամներ։ Ու մտքերուն մէջ թարմ էր ողբերգութիւնը վրանի մը որուն թիւրքմէնները սուրէ անցուցած էր օրօրոցէն մինչեւ ծերուկը տասներկու հոգի։ Ու սարսափելին այն էր որ անիկա նախճիրը գործադրած էր թուրքէ մը աւելի հաշիւով ու անողոք։ Ու այրած վրանը դիակները առանց պզտիկ հետք մը ձգելու սպանդէն Սուտի մը պէս այս պատմութիւնը նուիրագործեց անոր համբաւը։ Կառավարութիւնը բանտարկեց զայն ու Հաճիին միջնորդութիւնը փաստերու պակասը ազատեցին զինքը։ Այն օրէն ասդին անիկա գեղին ուժ[եղն]երէն<ref>ուժերէն? ուժեղներէն?</ref> մէկը նկատուեցաւ։ Ու կը դողար անոր արեւին մայրը։ Ու կը սիրէր անոր արու ու հայկական քաջութիւնը իր գեղը։ Աւազակներու դէմ՝ անիկա չսակարկեց իր արիւնը։ Երեք անգամ գնդակ կերաւ ու առողջացաւ։ Ու անոր պարկեշտութի՛ւնը որ սուրբի մը պէս ցանկալի ըրաւ իր նայուածքը։ Այս ամէնը բնազդական ճամբով մը ու արագ ու զօրաւոր տեսաւ մայրը որ անցաւ իր մտքէն<ref>որ անցաւ իր մտքէն?</ref>։ Ու անցաւ նոյն գիծով նաեւ Հայրապենց տունին Նազիկին մօրը «գմբէթ նետած» մեղքին ու հարսնցուին ու բոլոր ծակ–պտուկներուն Յիշեց Բադան բայց իր սիրտը չվկայեց ի նպաստ Նազիկին։ Ու պատուհասները որոնք աղջիկները կու տային իրենք իրենց։ Ի՞նչ հարկ՝ պատուհասումի գործը առնելու անոնց ձեռքէն ու յանձնելու սա առիւծ տղուն որուն մէկ մազն անգամ չէր փոխեր այդ պոռնիկներու սերունդին հետ։ Կը բաւէր աղջիկը փողոց նետել։ (Մտքէն չանցաւ Հաճիին վտանգը)։ Վճիռը կանուխ կամ ուշ կը պարտադրէր ինքզինքը։ Ծակ–պտուկները չէին ապրեր։ Եթէ անոնք չսպաննէին իրենք զիրենք գեղը իր արհամարհանքին դանդաղ ու անզգամ ծաղրանքին տակ կը չորցնէր զանոնք։ Կամ ինչ որ նոյնն էր անոնք կ՚երթային մօտիկ գեղերու հարս աղքատիկ կամ հրէշային էրիկներու որոնք իրենց ծննդավայրին մէջ աղջիկ չէին կրնար ճարել։ Ու այդ օտարութեան զրկանքին տառապանքին մէջ կը քաւէին<ref>կը բաւէին սրբագրուած՝ կը քաւէին</ref> մեղքը։
— Տշխու Հարս վար տար։
Անհուն էր նախադասութեան ժահրը։ Մայրը սկսաւ շոյել տղուն մազերը որոնք սուր էին խոզանակի կռնակին պէս։ Էրկան Տշխուն գրկեց աղջիկը որ նուաղա՞ծ էր թէ կը կեղծէր չկրցաւ գիտնալ ու տարաւ վարի սենեակը։ Մայր ու տղայ առանձին էին սրահին մէջ։ Տղուն շունչը ուժգին էր տակաւին։ Բայց մայրը վստահ էր թէ կոտրած էր ոճիրին զսպանակը։
Մէկէն դող մը ցնցեց այդ ամեհի երիտասարդը։ Կարծես մարմինին կազմածը պիտի քակուէր իր հիւսքերէն։ Մայրը կը զգար ասոնք ու կը խորհէր մեծ աղէտներու։ Դողին յաջորդեց ձգտուած կարծրացում մը որ ետ ըրաւ իր մօր բազուկները առանց որ տղան շարժում մը փորձէր։ Ու անոնք իրարմէ բաժնուած էին։ Մայրը՝ պզտիկ հակած դէպի հոյակապ իրանը իր տղուն որուն նայուածքը կ՚աշխատէր նայիլ ու չէր կրնար
Վարի սենեակին դուռը բացուեցաւ ու գոցուեցաւ Երկուքն ալ վախցան։ Կարծես կ՛ամչնային օտարներէն։ Օտարին ներկայութիւնը տղուն վիշտը բերաւ մարդկային սահմաններուն։ Իր բոլոր անգթութեամբը՝ Զաքարենց Զաքարը աղջկան մը նման գորովոտ էր ու բարի։ Ու խելքը կը հասնէր սա ողբերգութեան։ Ո՞վ էր յանցաւորը։ Ինչո՞ւ իր գլխուն կը բանային<ref>կը բանային? կը բառնային?</ref> այս դժոխքը։ Ու տկարացաւ թաղեց գլուխը մօրը ծոցին։ Սկսաւ հեկեկանքը այն չբացուող չաւարտող ելլալ չկրցող հեկեկանքը որ սուր հիւանդութեանց մէջ նշանն է մահուան։ Կիները կը ճանչնան ատիկա։ Մայրը խելայեղ ձայնով լաց մը ձգեց մեղմ ու լացնող<ref>լացնող?</ref>։ Ատիկա կ՛ընէր առանց գիտնալուն։ Բայց լացը անցաւ տղուն։ Հեկեկանքը յստակ[ա]ցաւ աչքերը վազեցին ու կուրծքը միացաւ արցունքին։ Ազատումին նշանն էր։ Անոնք որ չէին կրնար լալ կը խղդուէին։ Մայրը սփոփուած՝ համբուրեց տղուն աչքերը։
— Լա՛ց տղաս լա՛ց – կ՛ըսէր ինքն ալ լալով։
Ու անոր մատները հին ու նուիրական գգուանքը գտան վերստին ու խօսեցան տղուն ճակատին մազերուն կրկին ճակատին յետոյ ուսերուն կուրծքին անկէց աչքերուն՝ անա՛նկ գորովոտ անա՛նկ սրտանց ու համաժամանակ որ տղան մանկացաւ լքեց ինքզինքը։ Անոր շունչը քիչ-քիչ կ՚իջնար իր կանոնին։ Մայրը զգաց իր միսին վրայէն այդ նուազումը։ Հովը պատուհանին ծակտիկներէն ձիւնի հատիկներ կը նետէր։ Ցուրտը դպաւ անոր մերկ կուրծքին որ պաղեր էր։
— Ել տեղդ պառկէ։
Արցունքները չորցնելով՝ տղան նայեցաւ տխուր ճիշդ մանկան մը պէս որուն ամէնէն սիրած խաղալիքը կը կոտրի։ Աչքերը կը բաբախէին ու առարկաները շարժուն կը թուէին իր շուրջը։ Արցունքը չէր կրցած իր վազքին մէջ մաքրել արիւնին լերդացած կտորները որոնք նայուածքը կ՛ընէին պղտոր կտրուած կաթի պէս։ Բայց այդ աւերակին մէջէն կարելի էր կարդալ անոր ընդհանուր իմաստը ― անհուն հիասթափում նոյնքան մըն ալ ամօթ։ Վաղը առտո՞ւն։ Ի՛նչպէս երեւալ գեղին մէջ։ Ի՛նք Զաքարենց Զաքարը Յանկարծ իր մտքին մէջ ուրուականի մը նման տնկուեցաւ Հաճի Ստեփանը։ Ու զգաց անխուսափելին։ Անոր հետ չափուելու սպաննելու սպաննուելու հեռապատկերները եկան ու գացին։ Այս երեւումը զայն բոլորովին զինաթափ ըրաւ իր կատաղութեան վշտին ու նուաստացման մէջ։ Աղջիկը դադրեցաւ զինքը գրգռելէ։ Ան իր էրիկմարդութեան վայլող մրցորդը գտած էր Աղջկանը մեղքին պատուհասը պիտի տար<ref>պատուհասը պիտի տար?</ref> անոր հայրը։ Ու հպարտութիւն հերոսութիւն իսկ կար այդ պահանջումին մէջ։ Պառաւը չհասկցաւ թէ իր գիրկին մէջ ուրկէ ինկաւ այս խաղաղութիւնը իր տղուն վրայ
Հովի նոր յորձանք մը յարձակեցաւ լոյսին վրայ որ հատաւ ու նորէն հաւաքեց իր թելերը։ Այն ատեն առանց բառի մայրը առաւ զայն անոր ուսերուն տակէն որոնց հազիւ կը հասնէր հասակը ու երեք տարեկան մանուկի մը պէս զայն մեղմով քշեց դէպի սենեակը։ Դպաւ դուռին որ գոցուեցաւ ու լամպարին ջղաձգութիւնները հանդարտեցան։ Արագ ու ամօթահար ակնարկով մը տեսաւ վերմակին չարչարուած տեղը սաւանին ծալաւոր բայց ճերմակ հասակը։ (Մտքովը գնաց իր հարսնութեան առագաստին ու թեթեւ հպարտութիւն մը շողաց ու անցաւ իր դէմքէն)։ Վերցուց զայն անկողինէն անհուն զզուանքով։ Առաւ սնտուկին վրայէն միւսը պահեստը զոր իր ձեռքովը դրած էր հոն քանի մը ժամ առաջ։ Յետոյ առանց զգացնելու թեթեւ մը հոտոտեց վերմակը զոր գտաւ ապականուած ու փոխեց։ Այսպէս սրբուած գեղին մեծագոյն մեղքէն ու ամօթէն<ref>ջնջում ստորակէտի</ref> իր տղուն անկողինը հոն առաջնորդեց զայն որ հնազանդ էր ու կամազուրկ՝ գառնուկի մը պէս։ Անկարելի էր այս համակերպութեան մէջ կարդալ վիշտ կամ զայրոյթ։ Յետոյ առանց լոյսը փչելու —կը վախնար չարերէն<ref>Ծնթ – չարք – չար ոգիներ որոնք առագաստին շուրջը կը դառնան։ Անոնք թշնամի են մանաւանդ փեսային ու կը վախնան դանակէն։ Փեսան ունի դանակ։</ref> — շօշափեց անոր բարձին տակ փրկարար դանակը որմէ կը կապուէին ոգիները ու ելաւ դուրս դուռը շատ մեղմ փակելէն ետքը
Երկու կիները երեսի վրայ ձգած էին բազմոցին՝ հարսնուկը եւ կուկուզ ըրած կրակին դէմ։ Անոնք բառ չէին փոխանակած հետը Ու անիկա ոչ մէկ շարժում էր փորձեր։ Ցածուկ առաստաղէն լոյսը ինկեր էր անոր երեսներուն որոնք կը վառէին արտակարգ կարմիրով։ Իր բոլոր թշուառութեանը իր բոլոր ցեխին մէջ հոյակապ էր անոր աղուորութիւնը որուն վրայէն անցեր էր կիրքին ու վայելքին գերագոյն յուզումին ու անասելի ամօթին ճպոտը ու ոտք հանած անոր ամբողջ լարերը
Կեսուրը լուրջ ու թշուառ ու ողբագին՝ ձեռքերը ծունկերուն քիչիկ մըն ալ կորաքամակ՝ կեցաւ անոր դէմ ու նայեցաւ սուր վայրագ անողոք։ Այնքան թափանցող էր եւ ուժով այդ նայուածքը որ աղջիկը ստիպուեցաւ գոցել իր աչքը։
— Բա՛ց աչքերդ։
Զաքարենց Մարիամէն<ref>Մարիամին սրբագրուած՝ Մարիամէն — ջնջում ստորակէտի</ref> արդարութեան ձայնն էր որ հնչեց սուր վայրագ անողոք
Հարսը չշարժեց թարթիչները։
— Բա՛ց աչքերդ կ՛ըսեմ քեզի Աստծոյ կրակի՛ն գաս։ Բա՛ց աչքերդ։
Պառաւին բառերը կը ծակէին սիրտը աւելի խիստ քան դաշոյն մը։ Ու անկարելի էր մտիկ չընել այդ հրամանին։ Դեռ երկու կիները իրար չէին կշռած ու Նազիկը չէր գտած իր ջիղերուն կծիկը։ Ենթակայ ու աղջիկ՝ ան բացաւ աչքերը աշխատելով չդողալ։ Բայց թարթիչները կարծես կը պատռուէին։ Ան կրցաւ դէմը նայիլ։
— Ինծի ինծի՛ – ձայնեց պառաւը աւելի կտրուկ – սանկ ամուր պի՛նդ ինծի նայէ։
Աղջիկը մտիկ ըրաւ ու բիբերը ղարձուց։ Բայց անկարող եղաւ հանդուրժելու պառաւին նայուածքը որ կրակի լեզուի մը պէս ծակեց իր աչքին ցանցը ու հասաւ թաքուն խղճմտանքին ու զայն դղրդեց։ Նուաղումի նման բան մը բարձրացաւ խայթուածքին բերանէն։ Մատնած էր ինքզինքը։ Տկարացաւ ու գոցեց թարթիչները։
— Ձունը մեր գլխի՜ն Տշխու հարս Ողջ–ողջ թաղեցէք ինծի։
Ու չկրցաւ շարունակել։ Անիկա մեղքը գտած ստուգած էր նայուածքին խորը։ Այդ պահուն հազուադէպ յստակութեամբ ան յիշեց Կոստիկենց Բադային ազատ ու անմեղ աչքերը։ Նազիկը պոռնիկ մըն էր։
Յանկարծ իր մաքուր կնիկի պատուախնդիր մօր բոլոր հպարտութիւնը խուժեց իր վրայ կարկուտի տարափ մը կարծես որ ծեծեց զինքը։ Ինքն ալ կի՜ն էր եղած ու ապրած այն վտանգներուն մէջ որոնք կիներուն «փէշին կը հետեւին» ինչպէս կը բացատրէր գեղին փոխաբերութիւնը Բա՞յց։ Վերցուց ձեռքը իջեցնելու համար զայրոյթի բռունցքը։ Կարծես իր աղջիկը ըլլար։ Այս մտաւոր մերձեցումը թուլցուց իր բազուկները նոյն արագութեամբ Մեղմացաւ։ Մարդկայինը երեւան կու գար իր կիրքին մէջ։ Անոր ձեռքերը ինկան իր ծունկերուն անզօր ու համակերպած զսպանակէն աւրուած շարժումներուն պէս։
— Մուրս ի վրաս մուրս ի վրաս Տէ՜ր – հեկեկաց շարունակել կրնալու համար։ Պարպուած<ref>պարզուած սրբագրուած՝ պարպուած</ref> էր իր ամբողջ դաժանութիւնը։
— Ի՞նչ էր մեր մեղքը էյ Կապուտուո՜ր – Ու ամբողջ ստրջանք ու գութ ու գորով<ref>կորով սրբագրուած՝ գորով</ref> էր այս անգամ արցունքը որ բառերուն հեղուկը ըլլար կ՛ըսես։ Ու իր տունին լայն ու տիրական ամօթին չափ անիկա հասկցաւ մարդկային թշուառութիւնը սա որբին որուն սպասող աղէտը անողոք էր ու ճակատագրական։ Անիկա միշտ ալ խաչով Յիսուսով սուրբերով մտիկ ըրած էր ծակ–պտուկներուն տրամները։ Ու գիտէր փորձանքը ատ անմուրազ «հարսներուն»։ Ու զղջաց քիչ առաջուան իր շեշտին չարութեան վրայ։ Բայց իր միտքը կանգ առաւ այս զառիթափին վրայ։ Իր տունին մէջն էր ան։ Ու անդրադարձաւ իր տղուն որուն երիտասարդի արիւնէն կարելի էր ամէնէն սեւաւոր բաները կասկածիլ։ Որ կրնար հիմա իջնել վերէն ու չորս մատով հաւու ճիտին պէս ոլորել անոր վիզը ու փրցնել ինքն ալ երթալ փտիլ զնտանին մէջ ու քաւել այս արդարութեան հարկադրանքը։ Ու ամէնէն բարեբախտ պարագային տարիներով խղճին վրայ պիտի պահէր այս անլուր ամօթին խարանը ու պիտի պտտցնէր իր երիտասարդութեանը հասցուած<ref>հասցուցած սրբագրուած՝ հասցուած</ref> այս վատ վիրաւորանքը։ Ու գաղափարներու այս շղթայէն անիկա հասաւ աւելի դժնդակին — տղուն եւ Հաճիին մէջտեղ անխուսափելի բախումին — որուն վախճանը եղերական էր՝<ref>յաւելում բութի</ref> ո՛ր կողմէն ալ նայէր
Դրաւ ձեռքը ծնօտին։ Մտածումները իրենց փոխուելովը կը դարձնէին նաեւ անոր արտայայտութիւնը երեսներէն<ref>արտայայտութիւնը երեսներէն?</ref>։ Օճախին մէջ կրակը հասած էր հարսանեկան շքեղութեան ու պզտիկ սենեակը լուսաւոր էր բացառիկ առատութեամբ Աքաղաղին երկրորդ կանչը զինքը կրկին իրականութեան դարձուց։ Ձիւները պատռող ու աղէտներ գուժող բան մը կար այդ ճիչին մէջ։ Երեք կիները ունեցան նոյն մտմտուքը։
Ի՞նչ ընէին պիտի։
Կարելի չէր տունին մէջ պահել ծակ–պտուկը մինչեւ առտու Բադան անգամ չպահեց անոր խելօքիկ էրիկը թէեւ գիտէր թէ մեղք չէր ունեցած աղջիկը։ Բայց ո՞ւր ղրկել այս ձիւնին։ Ու յատկանշական էր որ Հայրապենց տունը չէր այցելեր երեքին ալ մտքին։ Ու կը նեղուէր պառաւը։ Էրկան Տշխուն անճարակ դուրս կու գար ու չէր արժեր իր լեզուն ու իր համբաւը։
Իրականը այն էր սակայն որ բարքերը փոխուելու վրայ էին Ու դիւրին չէր օտարին աղջիկը ատանկ կէս–գիշերներուն փողոց նետել փեսաներուն կամ կեսուրներուն «հաճոյքին համար» ինչպէս վճռած էր երկու տարի առաջ կառավարութիւնը պատժելով բանտով ու տուգանքով մայր մը ու տղայ մը։ Բժիշկները քննեցին աղջիկը ու մեղաւոր գտան «անճարակ» փեսան։
Ու մէկէն մռայլ ու սեւ հետաքրքրութիւնը պառաւին մէջ որ միւսներուն մօտ վերածուեցաւ տխուր ախտավարակ բանի մը։
— Ո՞վ է… – հարցուց պառաւը ու կեցաւ նայելով քովիններուն
Աղջիկը կարծես զարմացած հարցումին յապաղումէն հանդարտ պտտցուց նայուածքը անոնց վրայ ու իրեն հոգին կը տեղաւորուէր իր մարմինին մէջ։ Անիկա կը սպասէր այդ գերագոյն վիճակին ու պատրաստուած էր ատոր ամիսներու մարզանքով մը։ Իրեն երեւակայածին պէս կը սկսէր տեսարանը։ Ու գոհ էր առաջին անգամ՝ հարսնիքէն ի վեր վասնզի դէպքերը քալած էին իր շինածէն տարբեր ճամբայով ու զինքը ձգած էին վայրկեաններուն դէմ ու ճակատագրին դէմ բոլորովին առանձին։
Ան գոցեց աչքերը ու կապեց լեզուն։ Այս հանդարտ հաշիւով ու քիչիկ մըն ալ արհամարհոտ լռութիւնը խթանի պէս ծակծկեց Զաքարենց Մարիամին հպարտութիւնը ցրուեց անոր մէջ գոյանալ առնող արգահատանքը ու դժնդակ հակազդեցութեամբ մը զայն նետեց անյատակ ու անկարող զայրոյթի մը մէջ։
Անիկա ուժգին թօթուեց հարսին մազերը։ Ձայնը խիստ էր ու պաղ՝ մետաղի նման։ Անոր չորցած մատներուն կծիկ մը դեղին մազ կառչեցաւ։
Աղջիկը պրկեց տաժանագին պրկումով<ref>յաւելում ստորակէտի</ref> թարթիչները։ Իր անցեալն ալ օգնութեան կը հասնէր ու վայրկեանին իրականութեան կ՚աւելցնէր մտածուածին բաժինը։ Վճռեց չբանալ մահուան իսկ գնով։ Կարծես այդ որոշումը պողպատէ կղպանքի մը պէս փակեց ու գամեց իր կզակները։ Շրթները հիւսուեցան իրարու կորսուելու աստիճան դէմքին ընդհանուր կաղապարին մէջ։ Այն ատեն այդպէս այլայլուած անիկա կը նմանէր տասը տարեկան աղջկան մը ուր սեռը չենք տեսներ Այնքան ինքը փախած էր իրմէ։ Կիները տեսան ատիկա ու շուարեցան։ Էրկան Տշխուն շարժեց իր փորձառու գլուխը ու եզրակացուց
— Կը մեռնին չեն ըսեր
Ճիշդ կը խորհէր ապրած կինը։ Անուն մը՝ նոր արիւններու գրգիռ մը միայն կ՛ըլլար միշտ։ Հեքիաթն ու պատմութիւնը համակարծիք էին այդ կէտին վրայ։ Ու աղջիկները շատ քիչ անգամ հասցէ ցոյց տուին։
Բայց նախադասութիւնը մեղմացուց աղջկան գիծերը։ Սեռը վերադարձաւ մէկէն։ Քիչ առաջուան «փորձանքն» էր նորէն։ Տեսակ մը հոգեբանութիւն<ref>հոգեբանութիւն? հոգեկանութիւն?</ref> հով ողողեց զինքը։ Կարծես ուրախ էր այս ամէնուն համար։
Ու ինքզինքը լաւ զգալու իր բնական խորքին դառնալու ու անկէ դէպի զգլխանքը տարածուելու այս զգայութիւնները այնքան որոշ արտաքին էին որ կիները վիրաւորուեցան այս անգամ՝ ընդնշմարել կարծելով «տուներէ օճախներէ հեռու» վիճակը որուն մէջ կիները կը մտնեն ինքզինքնին ծախելով։ Կատղեցաւ Զաքարենց Մարիամը որ գտաւ ամէնէն անողորմ սպաննող շեշտը խղդւուքով բայց դաժանօրէն յստակ բանաձեւը պոռալու համար անոր երեսին
— Դո՛ւրս տունէս պոռնիկին աղջիկը։
Երկրորդ «դուրսը» չկրցաւ արտասանել։ Պառաւին բառերը ցած էին բայց անհաւասարելի ժահրով։ Այդ հեւուքին մէջ անիկա դրաւ կէս դարու մաքրութիւն զոհողութիւն պատիւ ու ինչ որ մեր կիներուն աստուածային առաքինութիւնը եղաւ Անիկա վճռեց ժամ առաջ դուրս հանել տունէն այս դեւի ձագը։ Տղան կրնար գալ։
Ու դուռը բացուեցաւ Երեք կիներն ալ անակնկալի եկան։ Այնքան անաղմուկ տեղի ունեցած էր այս խուժումը։
Զաքար ներս մտաւ Հագած էր հանդիսաւոր օրերու զգեստները երբ գլուխը կ՛անցնէր փախցուելիք ծխախոտի թափօրին։ Հսկայ գօտիին փաթէն դուրս ինկած էր վեցհարուածեանին մռայլ կոթը որ սեւ կմախքի մը պէս կը նստէր կարմիր շրթունքին։ Ու վեց թիզ հասակով սուրը կը մտնէր կրկին անոր գօտիին վերէն ու դուրս կ՚ելլէր։ Անոր եղջերաւոր գլուխը ու ոսկեգունդ պոչը պատրանքը կը գեղեցկացնէին։ Ոտքին իր փառաւոր մոյկերը որոնք սրունքներուն վրայ սրունք մըն ալ կը դնեն։ Այսպէս հագուած ու այսպէս զրահուած՝ անիկա հպարտութիւնն էր տունին քաջութիւնն ու պատիւը՝ գեղին։
Երեք կիները ինկան անոր ոտքերը։ Յետոյ ատիկա անբաւական գտնելով՝ ելան ծունկի ու ամէն մէկը կառչեցաւ ո՛ւր որ հանդիպեցան ձեռքերը։ Ու անոնք փաթթուած անոր սրունքին բազուկին մէջքին կը դողային իրենց հետ դողացնելով հսկայ երիտասարդը ու մոռցած էին աղջիկը որ մնաց յստակ ու բարի<ref>յստակ ու բարի?</ref>։ Մանաւանդ անվախ տղուն նայուածքէն։
— Դո՛ւրս ելէք։
Զաքարն էր ձայնը կտրուած պարպուած ամէն կնիքէ։ Չէզոք ու նոյնիսկ էգ ինչպէս նկատեց աղջիկը։ Բարկութեան յուզումի ոչ մէկ երանգ
Կիները չշարժեցան։ Ոչ ալ լքեցին իրենց գրաւած կէտերը։ Խենթութիւն էր աղջիկը ձգել այդպէս գլուխ գլխի՝ մարդը հաւու պէս մորթող երիտասարդին հետ
Նուաստ ու մռայլ բան մը կար տեսարանին վրայ։ Լեռներուն ու կիրճերուն հրամայող աս տղան որուն նման սրտոտ ու զօրաւոր մէկը չունէր դեռ գեղը առանց իր ուզելուն ձեռքն էր ինկած կնիկներուն՝ ու սուրով ու հրազէնով<ref>ու սուրով ու հրազէնով?</ref>։ Վտանգի պահուն զինքը չի տեսներ մարդ։ Տղան այդ զինաւորումը տուած էր իր անձին հաւանական ոճիրի մը յաճախանքին տակ։ Ան վար էր իջած գտնելու համար Հաճի Ստեփանը ու անկէ անդին չէր կարելի մտածել։ Լեղի հետաքրքրութիւն մը զինքը շեղած էր կիներուն սենեակը։
— Դո՛ւրս ելէք կ՛ըսեմ ձեզի։
Էրկան Տշխուն փորձեց խօսիլ
— Դո՛ւրս ելէք։
Շեշտը տաք էր քիչ մը։ Կիները կը տառապէին կրկնակ միտքերու պայքարին մէջ։ Մայրը կը ճանչնար իր տղան որ այդ հանդարտ վիճակին մէջ մրջիւն մը անգամ կը խնայէր։ Բայց աղջի՞կը։
Ու յիշեց քիչ առաջուան իր զայրոյթը։
— Ելէ՛ք Ետքը կու գաք։
— Կը մորթես տղա՛ս։
Մայրն էր սրտառուչ խեղճ ու պաղատաւոր։ Գութն ու վտանգին սեւը<ref>վտանգին սեւը?</ref> զոյգ էին իր բառերուն վրայ։
— ՉԷ՛ մամա չէ։- Ու շեշտը այնքան իրաւ էր որ մայրը հաւատաց։
— Երդում ըրէ
— Հօրս գերեզմանին վրայ<ref>միջակէտ սրբագրուած՝ ստորակէտ</ref> երդում քեզի։ Չեմ մորթեր։
Քաջ ու ամբողջ էրիկ-մարդ<ref>յաւելում միացման գծիկի</ref> այս երդումին մէջ այնքան լրջութիւն ու իրաւ կար որ կիները համակուեցան անով։ Կրկնել չտուին ու դուրս ելան դրան տակը սպասելու
Հայրապենց Նազիկը մինակ էր վերջապէս գեղին ամէնէն անգութ երիտասարդին հետ։ Դեռ հիմա կ՛անդրադառնար ատոր վերի սենեակին մղձաւանջը չընդունելով ու մոռնալով։ Ու չէր վախնար։ Այս արիութիւնը զգայարանքներու հոսում մըն էր իր մէջ այն զգայարանքներուն որոնք վտանգի բացառիկ պահերուն կը չքանան կը կարծենք բայց որոնք կ՛աշխատին տագնապին ամբողջ ընթացքին սպասելով ամպրոպին անցնելուն։ Ու փոխանակ սոսկումին կեանքի անձուկին դանակին անիկա իր մէջ հաստատեց միւս այրուցքը սկրթուքը զոր անոր շրթունքները արթնցուցեր էին քիչ առաջ իր կուրծքին ու միսերուն վրայ։ Ու անոր բազուկներուն ապահով աղեղին մէջ տեսաւ ինքզինքը նորէն ինչպէս առաջ երբ մեծկակ կատուի մը պէս առած էր զինքը անոնց առնութեանը մէջ ու սեղմած գորովով փափուկ ուժով։ Ինչո՞ւ կրկնուեցան այս զգայութիւնները երբ սա երկաթներու մէջ պլլուած մարդէն ուրիշ շատ որոշ ուրիշ սարսուռներ աւելի բնական պիտի գային։ Ինչո՞ւ սա բացառիկ վտանգին դիմաց անիկա չէր մտածեր իր գլխուն այլ կ՛անդրադառնար բռնի ու հրուած անանուն քաղցրութեան ու խռովքին զոր հոսեցուցեր էր իր մէջ մերձեցումը անոր մարմինին։ Տոգորուած էր անիկա սիրողի այն երանութեամբ որ առանձնութիւնը կը ծաւալէ զոյգին շուրջը ու կը սպասէր որ անոր ձեռքերը երկննային իրեն պուպրիկի մը պէս վերցնէին զինքը կուրծքին կամ՝ մորթէին։ Երկու վիճակներն ալ կը պատկերէր նոյն ուժգնութեամբ նոյն առքով ու երանութեամբ։ Յետոյ զգաց ցաւեր համբուրուած կէտերէն։ Ցաւեր՝ փորէն ու բազուկներէն զիստերուն ու ծիծերուն վրայ։ Ու սոսկալի զուգորդութեամբ մը փռուեցաւ իր դէմ երկաթէ մարդուն ոտքերուն տակ ու աչքերուն առջեւ<ref>յաւելում ստորակէտի</ref> երեք ամիս առաջուան մինակութիւնը Օվակենց Թումասին հետ։ Այս դէմընդդիմումը բացատրեց իրեն իր մեծագոյն խորհուրդը։ Անիկա տեսաւ ու շատ յստակ թէ ինչ որ կինն էր իր մէջ տակաւին չէր առնուած չէր նուաճուած։ Թէ՝ էրիկ մարդը այր տարրը դեռ դուրս էր իրմէ։ Ու այս գիշերուան զգայութիւններով ու այր տարրին այսքան իրեն մօտ թրթռումէն ան հաստատեց որ նախորդ գրկըւուքին մէջ ինքն էր եղած էրիկ մարդը Ու ահա կը դառնար ան իր իգութեան մէկէն ի մէկ այն անորակելի բանին զոր մշակեր էր այնքան կանուխ անպատում ճամբաներէ հաւաքեր էր ցեխին ու արիւնին ու մեղքին մէջէն ու տուած անոր՝ ձե՛ւը իր զմայլելի մարմինին եւ որ պատրաստ էր հիմա յոգնած ու լեցուն փշրուելու համար բիւրեղ բաժակի մը պէս։ Ան կը գտնէր իր իմաստը։ Ու այս գիտակցութենէն դէպի պչրանքը դէպի ժպիտը դէպի թրթռումը անցաւ անիկա ծայրայեղ արագութեամբ Սեռը կը խօսէր իր մէջ։ Ան նետուեցաւ ոտքի փաթթուեցաւ անոր իրանին աշխարհի մը ուժովը հասցուց կրունկին վրայ կոխելէն բազուկները անոր իրանին ու գամուեցաւ անոր շրթունքներուն որոնք պաղ էին ու կղպուած։ Անոր փոյթը չեղաւ։ Կարծես նախապէս գիտէր ատիկա։ Օղակեց իր բազուկները աւելի ջերմ ու աւելի սերտ ու դրաւ երեսը անոր երեսին խռովիչ սրտագին ու անհունապէս ցանկայարոյց։ Այդպէս աւելցած անոր լանջքին վրայ՝ անիկա վայրկեան մը փակեց աչքերը ու անշարժացաւ։ Տղան խելօք էր ու զուսպ։ Իր կզակներուն վրայ զգաց արցունքը ու տեսաւ որ անոր հիւսուած թարթիչները ոսկեհուռ բան մը դարձեր էին պզտիկ լոյսին մէջ գոյն փոխելով ու դողալով։ Ու արիւնի առուակի մը նման կը ճեղքէին անոր այտերուն այդ այլապէս կախարդ դաշտը։ Այդ դիրքով՝ անիկա անմեղութիւնն էր որ ճամբայ կը գտնէ նոյնիսկ ամէնէն անմշակ հոգիներէն։ Բայց երիտասարդը սոսկաց երբ անոր մատները խաղացին իր մազերուն ու քիչ մըն ալ թարթիչներուն հետ։ Ու գորովանքը կոտրեցաւ։ Անիկա դարձաւ իր սառնութեանը։ Բայց գիրկէն չէր բաժնած։
— Ինչո՞ւ չես մորթեր – պոռաց անիկա կատղած արհամարհոտ խորապէս կին՝ վիրաւորուելով սառնութեան այս աստիճանէն։ Վար էր իջեր կուրծքէն ու կը կենար ոտքերուն վրայ հաստատ պատրաստ ընդունելու անոր հարուածը դանակը ո՛րը որ ըլլար։
Տղան չպատասխանեց։ Բայց իր ափին մէջ առաւ անոր թաթիկը որ դողդղաց։ Որքա՜ն<ref>Որքան սրբագրուած՝ Որքա՜ն</ref> շուտ ու ինչպէ՜ս<ref>ինչպէս սրբագրուած՝ ինչպէ՜ս</ref> պաղած էր անոր ձեռքը։ Կ՛ըսես արիւնը պարպուած միս ըլլար կախուած՝ չորնալու Ո՞ւր փախեր էր անոր կրակը։ Իր միամիտ տղու այս զարմանքը կոկեց անոր դէմքին դառնութիւնը (Աղջիկը յոյս ունեցաւ)։ Բայց ահա ուրիշ փայլակ մը կտրեց այդ խաղաղութիւնը։ Դէմքը բզկտուեցաւ պատկերին հուրքին տակ կարծես։ Ու կուլ տալով (կոկորդը ըրաւ այդ յատկանշական շարժումը) իր մտածումը գուցէ եւ անոր ամօթը հարցուց
— Ո՞վ է…
Ինքն ալ չէր յիշեր աւելի ետքը թէ ինչպէս կրցած էր ձայն գտնել հանել իր մեռած կոկորդէն
Բարակ շատ մեղմ գրեթէ կնիկի ձայն մըն էր ատիկա որ սխալ հնչեց հիմնովին սխալ երկաթեղէն այդ մարդէն։ Այս տխրութիւնը չվրիպեցաւ աղջիկէն որ անակնկալին առջեւ շուարեցաւ։ Բայց ըմբռնեց։ Ու նեղուեցաւ այս հակադրութենէն։ Չէր խօսեր։ Մէկէն անոր մտքին ներկայացաւ Թումասը որուն հատած շրթունքները երբեք այս տկար շեշտը չմատնեցին երբ իր միսերուն վրայ մահը կը լսէին։
Թողուց ձեռքը ու քայլ մը ետ առաւ։ Թումասը չտեսնելու համար՝ աչքը սեւեռեց կրակին որ յամառ հրաշքով մը ջնջուեցաւ ու եղաւ իրեն տունին վերնայարկի սենեակը նոյն աշնային կահաւորումով ու առաւօտով։ Թումասէն կը բարձրանար զգացումին յորդութիւնը մարդկայնութիւնը իգութիւնը ու ներեց անոր ինք` որ երեք ամիսէ ի վեր չէր կրնար յիշել տեսարանը առանց դառնութեան։ Ու ներեց հիմա նոյնիսկ զզուանքը յօրինող միւս տկարութիւնները<ref>յաւելում ստորակէտի</ref> ու հեւքը ու ոսկորներուն անապահովութիւնը ու քրտինքը արիւնը սպառումը նուաղումը մէկիկ–մէկիկ քակուեցան պատկերին խորքէն ու վերածուեցան գլխուն վրայի սենեակին մէջ միւս պատկերին ուր հեւքը ուժ մըն էր մահէն անհունապէս օտար։ Ուր ոսկորները կմախք չէին յիշեցներ ու երկաթի պէս հաստատ կ՚ընէին անոր իրանը։ Կը հիւսէին կուրծքը ու կը լարէին բազուկները։ Ուր հիւանդութեան ու ազազուն կրծուածութեան փոխարէն խաղաղ արձակութիւնը ապահովութիւնը անոր լանջքին որուն մէջ կրնար մտնել ու քնանալ։
Հակադրութիւնը կ՚աշխատէր անոր ուղեղին տակ։ Ու զայն կ՚ընէր՝ փոխնիփոխ՝ վայրագ վիրաւորիչ ու տկար զարնուած։ Չէր նայեր տղուն որ ճակատը սրբեց ոճիրէ՞ն<ref>ոճիրէն սրբագրուած՝ ոճիրէ՞ն</ref> թէ քրտինքէն ինքն ալ չէր գիտեր։ Ու անոր շունչին զօրաւոր խաղաղութի՛ւնը։ Ու անոր մարմինին ամբողջ հրա՜շքը որուն քանի մը ծալքերը տակաւին իր մատներուն վրայ իրենց զգլխանքը չէին մարած։
Կրակը կործեցաւ հալած շերտի մը քայքայումով։ Հովը կը զայրանար դուրսէն Բադայենց փեղկը կը ծեծուէր ու կը ծեծուէր խելակորոյս սուգի զանգակի մը նման անգոյ մեռելի մը ետեւէն։ Կիներէն ոչ մէկ շշուկ։ Ու տունը լուռ՝ բոլորովին։
— Ո՞վ է
Փափուկ ու կանացի ու մարդկային այս շեշտը դարձեալ կեղծ հնչեց աղջկանը սրտին։ Ան կը սպասէր ամէն բանի։ Հաշտուած էր ամէն կարելիութեան բայց ոչ այս տկարութեան։ Ու հովեր անցան իր հոգիէն։ Ու տեսաւ ինչ որ չեն սորվիր։ Ու հասկցաւ հեքիաթը ու բոլոր ոճիրները Ու զգաց թէ որքան ուժով էր ինք իր ափ մը մարմինով բաղդատուած սա հսկային որ պատրաստ էր ծունկի գալու իր կրունկները լզելու հերիք է որ ուզէր ինք այսինքն՝ շարունակէր ինչ որ սկսած էր քիչ առաջ անոր կուրծքին վրայ։
Երիտասարդը խոնարհած էր իր ծունկերուն ծխնիին վրայ։ Անոր սուրին ծայրը մխուած էր գետինին խսիրին ու կը բզկտէր անոր կակուղ նեարդները։ Այդպէս փոքրացած՝ անիկա ստուերն իսկ չէր իր երիտասարդութեան։ Անկէ փախած էր ինչ որ շիներ էր իր անունը։ Խելօք ու մեղքցուելիք էր ան խաբուած աղջկան մը պէս։ Այս քայքայումին դէմ կ՛ամրանար անդին աղջկան հմայքը։ Ոտքի էր ան ու երկարած միշտ իր ձեռքը որ կը դառնար տղուն սառած մատներուն մէջ կախարդական հմայեկի մը նման։ Ու եկաւ կարեկցութիւնը։ Միւս ձեռքը դրաւ անոր ճակատին ուրկէ կրակ կը փրթէր։ Անոր յոգնած ու նուաստ դէմքին տրտմութիւնը անցաւ իրեն։ Բայց ինչո՞ւ կը հարցնէր։
Ինքնիրեն այս հարցումը՝ առաջ բերաւ իր մէջ նոյն հակազդեցութիւնը։ Կարծրացաւ կրկին ու վերադարձաւ իր քիչ առաջուան ոզնիի հոգիին։ Սեղմեց ինքզինքը բայց այդ պրկումը կը քայքայէր զինքը։ Տեսաւ որ մէջքը կը նեղնար։ Յետոյ բացուելու պայթելու ազատելու մղում մը տակնուվրայ կ՛ընէր իր հաշուըւած կարծրութիւնը։ Ու բացաւ բերանը
— Չեմ ըսեր…
Ինքն ալ չհաւատաց ըսածին։ Բայց խօսած էր։ Իր ձայնին շեշտը իր ականջին մէջ այդ վստահ ու հպարտ բանը առանց վիրաւորիչ ըլլալու համով ու կին բան մը ունէր ու աւելի արժանաւոր քան տղուն որձեւէգ ձայնը։ Բայց ինչո՞ւ չէր ըսած։ Աւելի ուշ պիտի գտնար պատճառը։
Ժպիտ մը սպասում մը աւելցան անոր դէմքին լրացնելու համար անոր հոգեկան ոլորտը։ Յետոյ եկաւ միւս վիճակը անորոշութեան ու վախին անդոհը վախին՝ ոչ տղայէն զոր նուաճած էր բոլորովին այլ սխալին անդոհը։ Իրեն համար իր ներսին յստակութիւնը ինչո՞ւ չէր տեսներ իր դէմինը։ Նոյն իսկ իրեն այնպէս եկաւ որ ան լսած ըլլալու էր իր նախադասութեան «չեմ ըսեր»ին ճիշդ հնչումը երբ ատիկա կը կազմուէր իր սրտին խորքերուն։ Ու կը զարմանար որ երիտասարդը կը կծկուէր փոխանակ բացուելու ու բանալու։
Տղան նեղուած էր աւելի անդին քան իր դատողութիւնը։ Իր հպարտութիւնն էր որ կը վիրաւորուէր։ Իր ներքին արժանիքներուն նետուած այս նախատինքը աճեցաւ ու ճնշեց իր բարութիւնը որ սկսած էր տառապանքին դիմաց։ Ու ցցուեցաւ անոր փոխարէն միւս ահաւոր ու նուաստ զգացումը ա՛ յն՝ որ աւելի է մահէն — նախա՛նձը
— Եա՛
Վիրաւոր հեւուն էրիկ–մարդ այս բացագանչութիւնը որուն սոսկումն ու կարծրութիւնը թափանցեցին աղջկան։ Ան զգաց թէ անցած էր սահմանէն։ Ուզեց շոյել ուզեց խօսիլ…
— Ո՞վ է
Բիրտ բայց ոչ տգեղ բայց դարձեալ վիրաւոր գրեթէ նուաստ Հարցումը վարանեցաւ կրկին շրթներուն կարծես մէկ ծայրովը կապուած ու կախուած լեզուին գլանէն։
Կարճ փոքր այս բառե՛րը որոնք ասանկ եղերական պահերու կը թռին ու մենք հազիւ կը նշմարենք անդունդը։ Ստեղնաշա՛րը այդ խեղճ հծծիւններուն որոնք անդունդը<ref>սերունդը սրբագրուած՝ անդունդը</ref> վիժող մարմիններուն բարձրացող հոգիներն ըլլային։ Երբ յուզումը մեզ կ՛ընէ կին գազան զատ–զատ փոխն ի փոխ կամ երկուքը մէկ նոյն վայրկեանին։ Ուր մեր անհաս մռայլութիւններէն թեւ բացած բառը դժուար դժնդակ բզկտումներով ճամբայ ինկած բառը՝ կրկին կը սուզի վիհին մէջ վախնալով իր սեփական լոյսէն ճակատագրէն։ Ու տղան կը զգար ասոնք։ Բայց՝
— Ո՞վ է։
Ձայնը դարձեալ չգտաւ այն առնութիւնը զօրութիւնը որ կը խոնարհէ հպատակելու կը հարկադրէ
Խե՜ղճ տղայ։ Անիկա առաջին անգամն էր որ կը խօսէր կնոջ հետ
— Չե'մ ըսեր
Աղջիկն էր պինդ ու վճռական ամէն բան աչքին առած։ Ու այս չարութիւնը կը բխէր անոր անհուն գորովէն։ Ինչպէ՞ս ինչո՞ւ չէր տեսներ միւսը իր ներսը։
Այն ատեն իրարու յառեցան անոնց աչքերը։ Կարճ զօրաւոր վերջնական՝ այդ խուզարկութիւնը։ Աղջիկը չէր փախցներ ոչ իսկ տարտամ գիծը անոր շարժումներուն։ Զարմացաւ որ անոր ձեռքերը մօտիկը կը թափառէին սրտին։ Անոնք ամչցան կարծես այդ տկարութենէն իջան վար ու յապաղեցան գօտիին փաթերուն։ Իրեն այնպէս եկաւ թէ բռունցքի մը ձեւն ալ առին դանակին կոթին վրայ։ Թրթռաց հրճուանքէն ու լարուած՝ սպասեց։ Ինչո՞ւ չէր վախնար։ Բայց տխրեցաւ երբ տեսաւ որ անոր ձեռքերը լքեցին այդ վտանգաւոր մարզը ու ինկան քովերուն անխելք ու անպէտք։
Ու Զաքարենց Զաքարը չկրցաւ հանել մէջքէն այն դանակը որուն սուր քիթովը անիկա ատենին ներկած էր սրունքները երկու պոռնիկի։ Քաղաքէն բերուած լեռներուն մէջ խաղցուած ու արիւնլուայ ճամբու դրուած այդ կիներուն տեսարանը ինչո՞ւ կը կապուէր դէմի պատկերին։ Ինչո՞վ տարբեր էր սա ծակ–պտուկը իրենց մարմինները վաճառքի հանող այն միւսներէն։ Բայց մտածումը չկեցաւ՝ որոշում ու դատողութիւն դառնալու համար։ Վարանքի փոքր պահ մը։ Ու տեսաւ որ տարբեր տարբե՜ր էր ան։ Ու զգաց որ իր մէջ կը պակսէր այն զօրաւոր անյաղթելի զզուանքը որուն կապուած էր միշտ անոնց երբեմնի իրականութիւնը ու մանաւանդ այժմու յիշատակը։ Ու հակառակն էր որ ճիշդ էր։ Իր մէջ ոտք էր ելած կիրքը ուժգին ու հասկնալի՝ իր կատաղութեան մէջ։ Կիրքը՝ այդ աղջիկը գրկելու պագնելու իր բառերովը՝ «ուտելու»։ Անոր զրկուած պատանութիւնը ու բռնի կուսութիւնը պահը կ՚ընծայէին աւելի խռովիչ ու թրթռուն։ Անոր այդ վայրկեանին կու գար խառնուելու իր երազը պարկեշտ տղու այնքան մաքուր պահուած ու հիմա ճնշումէն փրթած ազատագրուած իր պատրանքը։ Մտապատկերը կը բռնկէր<ref>կը բռնէր սրբագրուած՝ կը բռնկէր</ref> իր գանկին տակ։ Ու անոր մղումին տակ դղրդեցան իր ահագին թեւերը։ Ու բազուկները բացուեցան իրենք իրենց։ Ան վերապրեցաւ վրայի սենեակին անդրանիկ պահը իր անորակելի ու խուսափուկ հեշտութեանը մէջ։ Տեսիլքներու ուժգնութիւնը անդրադարձաւ իր դէմքին հոն բերելով ակամայ քաղցրութիւն նուաղումի մօտ այլուրութիւն Կոպերը փակեց ու բացաւ
Աղջիկը անցած էր նոյն փուլերէն ու կը կենար տաժանագին զգայութեան<ref>զգայութեան? զգայնութեան?</ref> մը վրայ։ Ամփոփուած էր անիկա ու աչքերը կը պահէին մռայլ ու տարամերժ ինքնասուզում մը։ Դաժան վանող ու չար այս արտայայտութիւնը որուն պատճառը թափանցելու խելք չունեցաւ ան կրկին ոտք հանեց իր ատելութիւնը։ (Քանի տագնապը խորանայ այնքան մեր հոգին գրաւող պահերը կարճ կը տեւեն)։ Երկարեց ձեռքը ոլորելու համար անոր վիզը։ Ու կատաղութեամբ տեսաւ որ անիկա ոչ իսկ շարժում մը թարթում մը փորձեց ինքզինքը զգուշացնելու Չէ՜ր վախնար իրմէ ինչպէս չէին վախնար միւսները ու դանակին պեղումներուն տակ իսկ չլքեցին իրենց տարփագին հպարտութիւնները Վտա՞նգ կար։ Երեսին նետուած այդ արհամարհանքը ինչպէ՞ս իրեն յիշեցուց իր մամային նշանաւոր նախադասութիւնը։ «Օտարին պոռնիկին<ref>Յաւելում բառի՝ պոռնիկին</ref> համա՜ր» Ատկէ եկաւ իր երդումին որուն սարսափն ու նախապաշարումը միշտ ուժով եղան իրմէ։ Յետոյ նոյն ճամբով անցաւ իր օրերուն զանոնք լեցնող ուրիշ յուզումներուն քաղցրութիւններուն նոյնիսկ մեծութիւններուն Ամօ՛թ էր աղջիկ մորթելը Ան պէտք զգաց ինքզինքը հաւաքելու Լրջացումը իր ետեւէն բերաւ անհուն տրտմութիւն։ Յետոյ կրակի մը այրուցքը ծոծրակին արմատէն — տաք շիշ մը ողնայարը խառնշտկելով կը մխուէր վար դէպի խորերը իր կեդրոնին։ Նիւթական ու յստակ ցաւ մըն էր որ կ՛իջնար։ Բարկութիւնը սեւցուց աչքերը կրկին։ Գլուխը կէս մը դարձուց վզին վրայ վանելու համար մղձաւանջին յաճախանքը։ Ու դարձաւ ինքն իր վրայ Իր հասակը կը լեցնէր սենեակին պզտիկ խեղճութիւնը ու կը մեծնար Նազիկին ջնջուող կծիկին դէմ։ Տեսաւ այս հակադրութիւնը որ լրջացուց զինքը քիչ մը աւելի։ Անիկա մօտիկն էր կրկին սպաննող բնազդներուն։ Բայց պայքարը չտեւեց։ Պաղեցաւ իր հոգին։ Առանց մատնելու իր դողը ու մսուքը որ մարմինին էր անցեր բացաւ դուռը ու ըսաւ շատ պարզ ու գրեթէ սովորական՝<ref>ստորակէտ սրբագրուած՝ բութ</ref>
— Հիմա հիմա պապայիդ տունը։
Կեցաւ։ Ու ըսաւ կրկին։
— ՉԷ նէ կը մորթեմ։
Երեք կիները խուժեցին։ Զաքարին բռունցքը դանակին վրայ էր ու ակռաներուն բաբախուն կճրտուքը կը լսուէր որոշ։ Վայրկեանը վտանգաւոր էր։ Վարանումի կարճ պահէ մը ետք երեք կիները լռեցին աչքով չափեցին իրար։ Էրկան Տշխուն ձեռքը երկարեց խորտակուած աղջկան որ ատեն չունեցաւ ընդդիմանալու եւ դուրս ընելու զանոնք (Աւելի վերջը իր մեծ ցաւերէն մէկը պիտի ըլլար այդ տկարութիւնը)։ Հետեւեցաւ։ Սենեակին դուռը անաղմուկ գոցուեցաւ իրենց ետեւէն։ Էրկան Տշխուն տէր չէր իր խելքին երբ կ՚իջնէր սանդուխներէն։ Բոլորովին շուարեցաւ երբ փողոց ելան։ Ո՞ւր պիտի երթային Ու զարմանալին այն էր որ այդքան վճռական վայրկեանի մը երկուքին ալ մտքին չայցելեց Հայրապենց Հաճիին տունը հակառակ Զաքարին հանդիսաւոր յայտարարութեան
⁂
Ձիւնը չէր դադրած։ Փողոցին մէջ կորսուեր էին բոլոր այն պզտիկ բաները որոնք իրենց պատկերը ու նկարագիրը կու տան տան–առաջներուն։ Ծածկուած էին վանդակները որոնք որթերուն արմատները կը պաշտպանեն։ Ու պատերէն կը զատուէին ապակիներուն մարմինները ծեփուած ու մեռած։ Վարագոյրները ներսէն կը պատէին զանոնք։
Ճամբան<ref>յաւելում ստորակէտի</ref> աւրուած հարսնեւորներէն քիչ-քիչ կը մտնէր իր միապաղաղ փխրունութեանը մէջ։ Քայլերուն բացած խոցերը կնճիռները բաւական էին սակայն անոնց յիշեցնելու բազմութիւնը գինովութիւնը պարն ու խենթութիւնը որ անոնց ետեւն էր հիմա։ Հարսնիքի այս պատկերներուն մեծ մասը ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref> կրկնուելիք չունէր։ Բայց ահա աւելի ուրիշներ մտերիմներ տգեղ գեղեցիկ անպատեհ բայց տիրական։ Անոնք կը բռնանային աղջկան ուղեղին։ Քանի՜ քանի՜ անգամներ ան ամուր շփեց աչքերը աւրելու համար ոստայնը որուն կեդրոնէն կը բխէր Զաքարին անկողինը ու անոր մարմինէն աւելի անոր առնութիւնը։
Ո՛չ կը զղջար ոչ ալ կը վախնար անիկա։ Հանդարտ<ref>Հանդարտ? Անհանդարտ?</ref> ալ չէր Բայց ջուրերուն յանձնուած խլեակի մը պէս կը քալէր միւսին ետեւէն։ Ո՞ւր պիտի տանէր զինքը։ Մտածումի փորձ մըն էր աս որ կոտրեցաւ առանց զարգանալու Մեր կեանքին մէջ ունինք այդ պահերէն երբ կը դադրինք մենք մեզմէ։
Ոչ մէկ գնով Էրկան Տշխուն իր տունը պիտի տանէր զայն։ Անիկա թարմ փորձառութիւններ ունէր այսպէս վարուելու համար։ Այս կարգէն աղջիկները փորձանքը փորձանքին կը կապեն ու աղէտ չի պակսիր անոնց կրունկէն։ Դեռ երկու տարի չկար որ ապաստան էր տուած Մօրուքենց Նազենին ու քարկոծուած էր իր տունը իր մոռցուած ու նորոգուած մեղքերովը։ Մայրերը չընդունեցին իրենց աղջիկներուն յանցանքը։ Վերյիշումներու այս գիծին վրայ՝ անիկա ինքզինքը հանգիստ զգաց քիչ մը։ Նազիկը մայր չունէր։ Բայց աւելի ուժգին վերադարձաւ անձուկը Մեծ մա՞յրը։ Հա՞յրը։ Հակառակ այդ անունին կապուած ամբողջ սարսափին ինչպէ՞ս այս անկարելիութիւնը՝ մէկէն ի մէկ բնական միակ հնարաւոր ելքը եղաւ։ Վերջապէս իր զաւակը չէ՞ր ու այս հաստատումին տակ անոր ափին մէջ աւելի հեռացաւ օտարացաւ դժբախտ աղջնակը։
Գութին այս տպաւորութենէն ինկած՝ աղջիկը տէր կը դառնար իր ճակատագրին։ Հայր ու աղջիկ պարտաւոր էին իրար հասկնալ։ Յետո՞յ ո՛վ գիտէ։ Չմտածեց փախցուց ուրուացող հրէշութիւնը։ Ու տակաւին ուրիշ ելքեր եկան իր մտքին։ Յիշեց ուրիշ դրուագներ։ Ու կամաց–կամաց հակեցաւ ամբաստանելու Զաքարենց Զաքարը —<ref>յաւելում գծիկի</ref> իբր անճարա՞կ։ Ո՛վ գիտէ։ Գինովները տուած էին նման գայթակղութիւններ Վճռած էր հօրը տանիլ
— Երբ դարձան մեծ փողոցը որուն բերանին կը սկսէր հրապարակը աղջիկը կեցուց զինքը։
— Ո՞ւր
Չպատասխանեց Տշխուն։ Հրապարակը՝ իր լայն ու հանգիստ ձիւնովը փոխեց անոր մտածումներուն գիծը։ Ափը ամրացուց իր ձեռքին մէջ որ տաքցաւ նորէն Ահա աղբիւրը։ Անկէ վեր մեծ փողոցը կը վերածուէր զառիվերի մը ուրկէ պիտի անցնէին բոլոր «աստնւոր»ները երբ վերջին անգամ իրենց հասակը կը կործեն դագաղին մէջ։ Ու նորէն քովնտի փոքր բացուածքէ մը՝ միւսը ա՛ն որ կը հատնի Աղուընակ-Քարին անդունդներուն։ Աղբիւրէն վար ճամբան կը դառնար դիւրին զառիվարը որ գեղը կը կապէր դաշտին ու անկէ ալ լիճին։ Ծակ-պտուկներուն ճակատագրական այս քառուղիները կը կրկնէին իրենց խորհուրդը ու պահին ալ սոսկումովը։ Ամէն աղբիւր ունի իր ոգիները բարի ու չար Գիշերուան այս ժամերուն անոնք կ՛երեւան իրենց ուզածներուն։ Ու վա՛յը անոր տանը<ref>տունը սրբագրուած՝ տանը</ref> որ տեսնէր անոնցմէ։ Ու դարձեալ քընծ–մեզ–աղէկները<ref>Ծնթ – քընծ–մեզ–աղէկ — այսպէս պէտք է սիրաշահիլ ոգիները անոնց անունը չտալով։</ref> թշնամի են հարսներուն որ իրենց քառսունքէն առաջ կը յանդգնին թափառիլ անժամանակ աղբիւրներու առջեւ ու մեղքի կը մղեն գեղին պատանիները։ Մնաց որ Էրկան Տշխուն աղբիւրէն անցած էր իր պատգամաւորութեանց<ref>պատգամաւորութեանց?</ref> գիշերներուն կրկնելով «դիւահալած» բանաձեւը քառսուն բերան։
Բայց աղջիկը կեցաւ ու շարժումը պինդ էր ու յամառ։ Այս արձանացումը կեցուց միւսն ալ։
— Ո՞ւր – կրկնեց անիկա հարցումը վճռական ու նոյնիսկ բարկացած
— Քալէ՛։ Աղբիւրին քով չեն խօսիր։։
Բայց աղջիկը փոխանակ քալելու ազատեց իր բազուկը ու յառաջացաւ դէպի ջուրը։ Ափ մը նետեց բերանը։ Յետոյ՝ երեսները։ Այն ատեն հասկցաւ թէ ինչպէս մեռած էր լեզուն<ref>ինչպէս մեռած էր լեզուն?</ref> ու ինչ կրակ կար իր այտերուն
Հակառակ իր սարսափին Էրկան Տշխուն երկու քայլ առաւ դէպի աղբիւրը որուն զոյգ փողրակները մարմարէն բխած երկու հրէշային աչքերու պէս կը կլորնային իրենց բերաններէն։ Անկէ կը թափէր առատ մշուշի մը մէջէն տաքուկ ու աղմկոտ ջուրը։ Բռնեց թեւը ուժգին ու քալեցուց գրեթէ քաշկռտելով ու չար
Քիչ վար արդէն կը լսուէր պարին ու հայհուչին աղաղակը։ Հարսնիքը կը շարունակուէր Հայրապենց տունը։ Այս խառնակ գոչումէն կը զատուէր Հաճի Ստեփանին պոռչտուքը յաղթելով միւսներուն Կատաղութեան այս լրբութիւնը ազդեց երկուքին ալ։ Անոնց աչքին առջեւն էր ինքնիրմէն դուրս գինովը որ մէկ բռունցքով կրնար երկուքն ալ սպաննել։
— Տշխու Հարս չերթանք։
Ուժով էր նախադասութիւնը։
— Ձգէ ինծի։ Գնա՛ տուն։
Փսփսուք մը սակայն այս վերջինը։ Աղերսարկու ու սրտանց այս բառերը մէկէն վերածուեցան մահուան ճամբաներու։ Որքան օտար՝ փորձառու կինը խշխշաց իր աղիքներուն մէջ։ Ինչպէ՞ս ձգել։
Ձիւնը կը շարունակուէր աւելի մեղմ։ Հովը կոտրած էր բոլորովին։ Բոլոր փողոց շինող տուները մեռած էին։ Ոչ մէկ ծուխ։ Մանաւանդ ոչ մէկ լոյս։ Ո՞ւր երթալ
Ու ահա ճերմակին վրայ սեւ ձեւեր որոնք բուսան մէկէն ու փողոցը պղտորեցին։ Անոնք կը շարժէին։ Էրկան Տշխուն «մահուան քրտինքին մէջ» ինչպէս կը պատմէր ետքը սառեցաւ կեցած տեղը։ Քընծ-մեզ–աղէկ նե՞րն էին
Երբ երկրորդ անգամ անոնց նայուածքը ինկաւ դէմ տեսաւ որ ձեւերը կեցան դուռի մը առջին։ Բացուեցաւ անիկա։ Ձեւերը մտան ու փողոցը դարձաւ իր անայլայլ մենութեան։
— Օվակենց հարսն է – մրմռաց Տշխուն ակռաներուն տակէն ու կրցաւ մտածել։ Անոնք էրիկ-կնիկ<ref>յաւելում միացման գծիկի</ref> սպառած էին ու ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref> յոգնած վաղուան ձգելով իրենց հետաքրքրութիւնը կը դառնային հարսնիքէն իրենց տունը։
Փայլակէ մը լուսաւորուած՝ Էրկան Տշխուն փսփսաց Նազիկին
— Հատէ՛ հատէ՛։ Օվակենց տունը։
Աղջիկը դողդղաց լուսնոտի պէս բայց չինկաւ։ Անոր կամքը տարեր էին։ Հետեւեցաւ զինքը քաշող բազուկներուն։ Քսան քայլ միջոցը որ կը բաժնէր զիրենք տունէն երկարեցաւ անհատնում բան մը եղաւ։ Կեցան դուռին առջին։ Երկուքն ալ չէին կրնար աչքին ծայրովը չնայիլ Հայրապենց պատուհաններուն որոնց վրայ խոշոր շուքեր կը բուսնէին ու կը դողային։ Մէկէն ձայները կեցան։ Նազիկ աչքով ու հոգիով առնուած պաղեր էր դէմը այն տունին ուրկէ ելած էր առտուն։ Պատուհաններու մեծ քառակուսիները հանդարտ այրելու ձեւ մը ունէին։ Երբեմն ձեռք մը կը գծուէր ու կ՛աւրուէր
Ո՛վ ու ե՛րբ զարկին դրան։ Նազիկ չէր գիտեր ատիկա բայց դուռը բացուեցաւ։ Թումասին մայրն էր։ Մէկ նայուածքով ճանչցաւ Նազիկը ու ինքնիրմէ դուրս՝
— Չորնա՜մ քոռնա՜մ։ Աս ի՛նչ կարկուտ է օղո՛ւլ։
Կրկնեց անգամ մըն ալ օղուլ ը եղերական ու սգաւոր ինչպէս կ՚ելլար ատիկա իր բերնէն իր զաւկին գերեզմանին վրայ։ Հասկցած էր ան։ Ու առանց ուրիշ բառ աւելցնելու ներս առաւ երկուքն ալ ու կը դողար ուրուային կանթեղին լոյսովը չնայելու համար Նազիկին երեսին
Սակայն՝ դուռը փակուեցաւ Համեմատական ջերմութիւնը բակին այդքան խեղճ այդ լոյսը ու տանիքի մը հեռազգացուած բարիքը ազդեցին աղջկան վրայ որ չէր լար բայց կարծես անհուն ու ամայի հեռուներէն կը հաւաքէր իր տարրերը։
Վերէն Օվակին ձայնը՝<ref>յաւելում բութի</ref>
— Ո՞ւր մնացիր կնիկ չուշանաս։
Նազիկ կրցաւ ճանչնալ դրան փոքր ճռնչիւնը։ Պառկելու սենեակը կը մտնէր
Երեք կիները առանց գիտնալու անցան օճախով սենեակը։ Թաղուած կրակը չէր դիմացեր ցուրտին։ Մոխիրէն հազիւ քանի մը գունճ կրակ կարելի եղաւ ճարել։ Պաղը բռնած էր մանաւանդ հեռուէն եկողները։ Անոնց մազերուն զգեստին վրայ մնացորդ ձիւնի հատիկները կը լուծուէին ու կը պղտորէին։ Նազիկը չէր կրնար հանդարտ շունչ առնել։ Հուժկու ու տեւական սարսուռ մը անոր կզակները իրարու կը բախէր։
Բայց շարեցին փայտերը ու կրակը մխալ առաւ։ Դէմի տունէն երգը հայհոյանքը պարին հեւքն ու թեւերը կը թափէին վար մեռած փողոցին վրայ անլուր գռեհկութեամբ<ref>գեղեցկութեամբ սրբագրուած՝ գռեհկութեամբ?</ref>։ Ձիւնէն յառնող հսկայական ժայթքում մըն էր ատիկա։ Այդ աղաղակներուն ատեն-ատեն կը խառնուէր ատրճանակի մը շառաչը։ Էրկան Տշխուն խօսեցաւ Հեղնա Հարսին կամաց բառերով։ Կիները վճռեցին սպասել։
Քիչ ետքը դուրսէն լսուեցաւ Օվակին ոտնաձայնը Չթողուցին որ անդրավարտիքով մտնէ ներս։
— Հագուէ անանկ եկուր։
Ինկաւ լռութիւն։ Բայց մեղաւոր ծանր յուսահատ լռութիւն։ Երեք կիները հիմա աշխարհներով հեռու էին իրարմէ։ Էրկան Տշխուն ինքզինքը գտած էր բոլորովին ապահով՝ ոճիրին կամ գալիք աղէտին պարունակէն ու հասողութենէն։ Նոյնիսկ իր ներքին պրկումին անիկա տուաւ բնական թուլացում։ Գրեթէ զուարթ էր։ Օվակենց հարսը վիրաւորուած էր պարկեշտ կնոջ խորքին մէջ բայց լեցուած արգահատանքէ աւելի բանով մը։ Տառապանքին վարժութիւնը նման է ուրիշ մարզանքներու։ Անիկա կը ցաւէր աղջկան ցաւին մօտ ուժգնութեամբ մը Իր սեփական վիշտը կը շահէր այս յորդումներով։ Դիտուած է<ref>Դիտած էր սրբագրուած՝ Դիտուած է?</ref> ատիկա նոր մեռելներու դագաղին մօտ Նազիկը՝ պահ մը հեռացած վտանգէն։ Ու առանց իր ուզելուն շինուեցաւ այդ սենեակին անցեալը Ու անկիւնին կէս մը կծկտած՝ Թումասի՛կը որմէ կմախք միայն մնացած ըլլալու էր հիմա։ Ոսկորներու այս մտապատկերը սրտապնդեց զինքը։ Ու հաճոյքն ունէր մահէն չվախնալու<ref>վերջակէտ սրբագրուած՝ ստորակէտ</ref> այս վայրկեանին։ Այս վիճակը իր մէջ կը հաստատէր անիկա ուրիշ առիթներով ալ։ Չարագուշակ ամիսէն ետքը անիկա մարզուած էր կրցածին չափ։ Ու մեծ տագնապներու դիմադրեր էր ան այդ զրահումով։ Յետոյ իրեն համար բնական եկեր էր պզտիկ տագնապներն ալ դիմաւորել նոյն զրահներով։ Այս պատրանքը օգտակար եղաւ վասնզի զինքը ընտանեցուց մեծ արհաւիրքին հետ։ Ու հարս եղաւ պաշտպանուած անով։ Բայց Թումասին գիծով ի՛նչպէս անիկա գնաց Զաքարենց Զաքարին անկողինին։ Ապտակի մը պէս որ կրակ կը հանէ՝ այս պատկերը ծեծեց զինքը։ Կծկուեցաւ ինքն իր վրայ կարծես զգուշանալու համար հարուածէն։ Այնքա՛ն զօրաւոր էր զգայութիւնը։ Փորձեց միտքը փոխադրել ուրիշ տեղ։ Չէր կրնար Ու տեսիլքը կը խուժէր իր վրայ արձակ ու խոշոր։ Յետոյ զգաց իր մէջ միւսը մարդկային այն<ref>ան սրբագրուած՝ այն</ref>՝ որ զինքը մինչեւ այս անդունդներն<ref>անդուդներն սրբագրուած՝ անդունդներն</ref> էր բերեր։ Ու հոդ միայն հասկցաւ թէ անիկա չէր մեղքցած Թումասին։ Ու յստակ էր իր վիճակը իրեն համար։ Անիկա խաղալիքն էր երկու հզօրագոյն զգացումներու որոնք աքցանի նման կը ճնշէին զինքը։ Ան սէրը կ՛ուզէր։ Ան մահը կ՛ուզէր։
Օվակենց Օվակը կամացուկ մտաւ ներս։ Մէկ նայուածքով ան ալ հասկցաւ։ Ու ափը տարաւ բերանը։ Ու աչքով հարցուց կնոջը։
— Նստէ – ըսաւ մեղմ՝ կինը – մտմտանք։
Ու նստան մտմտալու երկու բարի դրացիները։ Անոնց սրտէն խելքէն հաշիւներէն ու վարանքէն ետք՝ եզրակացութիւնը եղաւ — վար դնել աղջիկը<ref>ստորակէտ սրբագրուած՝ վերջակէտ</ref> Մինչեւ ե՞րբ Ատիկա տէրը գիտէր։ Ամէնէն քիչ՝ մինչեւ հօրը արթննալը։ Պայծառ այս որոշումին խաղաղութիւնը լեցուց սենեակը սիրտերը մանաւանդ Էրկան Տշխուն որ բազկատարած օրհնէնքներ<ref>օրհնէքներ սրբագրուած՝ օրհնէնքներ</ref> բերնին՝ ելաւ դուրս ու անյայտացաւ ձիւնին մէջ։ Անոր մեկնումովը մթնոլորտը քաղցրացաւ աւելի։
Կրակը աղուորցած էր։ Տաքը մեղմեց քիչ մը դժնդակ չորութիւնը որով պարուրուած էր աղջկան հոգին։ Մահուան մէջ գտնուած այս անկիւնը երազ կը թուէր անոր։ Ու կը յաջողէր՝ ճամբան իր մէջ կարծրացած յուսահատ որոշումը վերափոխել<ref>վիրաւորել սրբագրուած՝ վերափոխել —?</ref>։ Ան պիտի մեռնէր այս գիշեր իր հաշիւովը ու երբ աքաղաղը երկրորդ անգամ պոռաց՝ ողջ էր ինք տակաւին։ ԹԷ՛ ուրախացաւ թէ՛ տրտմեցաւ Էրկան Տշխուին մեկնումովը ու չէր կրնար բացատրել իր այս հակամարտ զգայութիւնները
— Մի՛ մտմտար։ Մինակ մահուան ճար չկայ։
Ըսողն էր Հեղնա Հարսը Թումասը փրթաւ անոր բառերէն։
— Մի մտմտար։ Աստուած մենծ է։
Ըսողն էր Օվակենց Օվակը։ Ու երկինքը իր խելք առնող գեղեցկութեամբը<ref>յաւելում ստորակէտի</ref> բացուեցաւ անոր բառերէն Ան չպատասխանեց։ Բայց գերեզմանէն երկինք թռելու ատեն կը ժպտէր գրեթէ։ Ստեղծուեցաւ արդար ու մարդկային ոլորտը։ Կարծես թէ տունին հարսն ըլլար Այնքան մօտիկն էր անոնց։
Կամաց-կամաց դէմի տունէն աղմուկը կոտրեցաւ Անոնք կրցան խօսիլ քիչ մը աջէն ու ձախէն ցուրտէն ու ձիթենիներէն։ Բայց բառերը պզտիկ էին ու կտոր–կտոր։ Երբեմն մեր նիւթը կը սպառի այնքան շուտ մանաւանդ երբ բառերը կ՛անցնին փայլակող մարզերէ շրթներուն հասնելէ առաջ։ Եկաւ պահ մը որ նեղեց։ Ատիկա հասկցաւ Օվակենց Օվակը որուն ներկայութիւնը իր սեռովը աւելորդ կու գար Դէմի տունին լոյսերը մարեցան մեծ մասով։ 0վակենց Օվակը անձայն համակերպած ձեւով մը ելաւ ոտքի ու գնաց իր սենեակը։
Լայնցան երկուքն ալ։ Անոնք աւելի մօտ եկան իրարու Կարեկցող ու քաղցր՝ Օվակենց հարսին ձեռքերը բարիքի մը պէս կը պտտէին անոր մազերուն ու երեսին վրայ։ Բայց չէին կրնար խորունկ նայիլ իրարու Անոնց մտքէն կ՚անցնէր շատ շա՜տ բան։ Մէկը իր տղուն բաժնուելիք գուրգուրանքն էր որ ատանկ կը ծորէր իր մատներէն։ Միւսը իր չվայելած գորովն էր որուն այսքան ուշ կը կարծէր հանդիպած ըլլալ։ Ու՝ այսքան անպէ՛տք մտածեց անիկա։ Ու հեռաւոր անհասկնալի կարօտով մը այդ երբեք չհառաչող աղջիկը գրեթէ շշնջեց
— Ա՜խ մամաս մամաս
Մայր չունեցած սա որբին բերանին մէջ ասանկ ճգնաժամի մը բառերը ահաւոր բան կը պատմէին։ Սրտի ճմլումով զգաց ատիկա Օվակենց հարսը։ Ու փղձկեցաւ։ Ամիսներէ ի վեր անոր մօտ գրեթէ սովորական լացի այդ վիճակը տարօրինակ հարազատութեամբ մը կը վայլէր<ref>կը վայելէր սրբագրուած՝ կը վայլէր</ref> պատկերին։ Իրերուն ու մարդերուն ձիւնին ու ամօթին գուպարին մէջ նետուած այս խլեակին ճակատագի՞րը։ Ու սարսռաց։ Գեղը գիտէր մարգարէի նման կարդալ անոր գիրքը։ Անիկա դարերու փորձառութեամբ մը եռոտանիէն՝ պատգամած էր անխուսափելի աղէտը։ Ու ցած վախնալով մտածումին իսկ ձայնէն մտքովը երանի տուաւ Հայրապենց հարսին։ Անիկա պիտի չապրէր սա քայքայումը որուն դատապարտուած էր իր աղջիկը։
— Ինչո՞ւ մամադ կը կանչես։
Խե՛նթ անիմաստ այս հարցումին դառնութիւնը ընելէն ետքը միայն զգաց։ Յետոյ իր սիրտը ողողեց կրկին ուրիշ զգայնութիւն մը ամբողջական հաշտեցնող բարութիւն մը մայրութիւն մը Այն ատեն կարծես լանջքը տաքցաւ այդ զգայնութեան յառնումովը։ Կարծես իր չորցած ստինքներուն մէջ բան մը պտտեցաւ անուշ ու համբուրող ու կին այն<ref>ան սրբագրուած՝ այն</ref>՝ որ երիտասարդուհիներուն աչքերուն մէջ տարփանքն ու նուաղումը կ՚ըլլայ<ref>միջակէտ սրբագրուած՝ ստորակէտ</ref> պառաւներուն մէջ ալ՝ աննուաճ նուիրումը։ Յետոյ իր ներսէն տեսաւ որ փոխուած էր իր գութին ձեւը տեսակը Ու տառապեցաւ անհնարին խորութեամբ մը Մշուշ ինկաւ իր ուղեղին։ Աղ ինկաւ իր սրտին Չէր լար Սառած էին արցունքին թելերը։ Ու այս խորտակումին ընդմէջէն անիկա ինքզինքը գտաւ փոսին գլուխը երբ վերջին համբոյրով մը մարեր–ինկեր էր տղուն դիակին վրայ։ Նազիկ թօթուեց անոր ծունկէն Բացաւ աչքերը ու նայեցաւ աղբիւրին պէս բարի<ref>բարի?</ref>։ Աղջկան մեղքը հալեր էր կարծես։ Ու կը մնար միայն անոր մարդկային տեսքը։ Ու այդ նայուածքին վրայէն անիկա մտաւ լայնքին մէջը այն ծովուն որ մայրերուն սիրտը կը կոչուի։ Մայրե՛րը։ Որոնք իրենց աղջիկները կը շինեն իրենց միսովը իրենց սպառումովը իրենց ազնուագոյն տարրին իրենցմէ պարպումովը ու կը դնեն աշխարհին ալիքներուն նշաւակ։ Որոնք իրենց զաւակներուն մէջ անգամ մըն ալ կը կրկնեն ահաւոր փորձը ամօթը դառնութիւնը՝ ապրելուն։ Ու մէկէն անարդար վայրագ գտաւ գեղին անգթութիւնը։ Ու իսկական մօր մը պէս համբուրեց աղջիկը իր մազերէն։ Շրթունքները երբեմն իրաւ ըրին<ref>իրաւ ըրին?</ref>։
Համբոյրին թրթռումը այսպէս ըսելու համար՝ համը շեշտը անցաւ աղջկան որ լքեց ինքզինքը անոր գիրկը ու իր չճանչցած աղապատանքը գտած ըլլալու պատրանքին մէջ տեսաւ զինքը թեթեւցած քիչ մը։ Ու անխօսուկ սուսիկ ջնջուած՝ սկսաւ անիկա որբին լացը։ Այն՝ որ կը նմանի աշնան նիհար անձրեւներուն կու գայ ու չի հատնիր ու կենալ չի գիտեր։ Որ արցունք ալ չէ։ Տեսակ մը անգայտ թանձրացո՛ւմը մեր հոգիին որ այդպէս կ՚ուզէ դուրս տալ ինչ որ չի կրնար տանիլ։ Որ վիշտին չի հետեւիր յաճախ ու կու գայ երբ չենք սպասեր։ Այդ աղջկան մէջ կու լար այդ պահուն իր որբութիւնը հոգեկան իր ահաւոր մենութիւնը։
Օվակենց հարսը փաթթեց անոր գլուխը։ Անիկա կը սիրէր լացն ու լացողը մանաւանդ տղան թաղելէն ի վեր Ու իրմէ չհասկցուած հնարքով մը ան ուրիշներուն լացը կը հաւաքէր իր տղուն հաշուոյն։ Ամէն արցունք անպատճառ իր աչքին առաջ կը բերէր տղան։ Ու աղջկան վրայէն ան կը շինէր հիմա իր տղան։ Ու դժուար չեղաւ իրեն համար ամբողջացնել ամիսներ առաջուան կեանքը նոյն այս սենեակին մէջ։ Յետոյ բաղդատեց։ Մտքի բոլոր գործողութիւնները նախնական ու թերի են գեղացիին մէջ։ Ու գոհ եղաւ։ Սարսափը յաջորդեց այս սրբապղծութեան։ Բայց բաղդատութիւնը կրկնեց ինքզինքը։ Ու այն ատեն իրեն այնպէս եկաւ որ անտեղի էր իր վրդովումը Մին որ հողերը առած կը պառկէր բանով մը աւելի էր քան աս միւսը որ կը հեծկլտար իր գիրկին մէջ։ Ձեռքովը շօշափեց անոր կռնակը կուրծքը։ Հետզհետէ մտածումը պայծառացաւ ու ան որոշապէս կրցաւ հասկնալ թէ մահը աւելի անուշ էր քան այս անկարող անսրբագրելի տառապանքը։ Յետո՛յ։ Իր տղան փակած էր աշխարհին հետ հաշիւը մարդկօրէն անստգիւտ կերպով մը։ Ան հայ քրիստոնեայի մը պէս հաղորդուած արդարցած նշխարքը բերնին՝ գացեր էր Աստծոյ քով։ Ու թաղուած էր ան պատարագով։ Ունեցած էր հոյակապ քառսունք։ Ու նոյնքան գեղեցիկ Կաղանդ։ Այս աղջի՞կը։ — Բայց գեղը վճռած էր անոնց ճակտին գիրը Անոնց մարմինին հետ կար մանաւանդ աւելի մեղքցուելիքը անոնց հոգի՛ն Գեղը գերեզման իսկ չէր տար անոնց դիակներուն։
Կրակը ուժովցեր էր ու աղուոր։ Ու անկէ ցոլացած լայն ու դեղին փայլին մէջ խենթացնող բան էին<ref>էր սրբագրուած՝ էին</ref> այդ աննման «օսկի յօնքերը» որոնք ճակտին վրայ կ՚աղեղնային անդիմադրելի շնորհով արուեստով։ Գեղեցկութիւնը պարապ բառ մը չէ։ Նոյնիսկ գիւղերուն մէջ։ Եթէ անիկա եսական ու յիմար հպարտութիւնն է երբեմն որ երես մը կը հանէ մարդկային տուեալներէն ու կը տանի դեւերուն երբեմն ալ անիկա անփոփոխ թշուառութիւնն<ref>թշուառութիւնն?</ref> է։ Ու յաճախ երկուքը մէկ
— Ո՞վ էր Նազի՛կ։
Ի՞նչ կապ կար այս հարցումին ու զեղեցկութեան վրայ գեղացի կնոջ սա մտածումներուն մէջտեղը։ Ուրկէ՞։ Ինչո՞ւ։
Աղջիկը անակնկալի չեկաւ։ Անիկա ամէնէն շատ այդ հարցումին պատրաստած էր ինքզինքը։ Իր որոշումը մշտական մարզանքներով ամրացած հիմա մաս կը կազմէր իր էութեան։ Ու հարցումին դէմ հանուելիք վիճակը պատրաստ ու մէկ կտոր էր անոր հոգիին մէջ։ Թումասին մահէն ետք անիկա վճռեր էր պահել գաղտնիքը մահուան գնով որ այնքան արժէքէ<ref>արժէք սրբագրուած՝ արժէքէ</ref> կ՚իյնայ երբեմն ինչպէս հոս։ Բայց այս անգամ՝ հարցումը խորտակեց իր զրահումը։ Անիկա անցաւ ներս ծակեց սիրտը եւ արիւնեց։ Անոր բերանը դրդեցին իրմէ դուրս մղումներ։ Խորհրդածութեան նմանող բան մը եկաւ աւարտելու սկսող այդ փլուզումը։ Չտեսաւ հարցումին նուաստ կողմը հետաքրքրութիւնը որ անօգուտ է եւ ստորին։ Ու փայլակի մը պէս տեսաւ Զաքարենց մարդերը ու այս կինը իրարու մօտ բայց զգաց ինչ որ կը բաժնէր երկուքը։ Արդար ու իրական գնահատումով հասկցաւ որ աշխարհին մէջ այս սենեակէն զատ ուրի՜շ տեղ մը չունէր ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref>։ Հակառակ իր կորովին՝ անիկա յոգնած էր մանաւանդ գաղտնիքին ճնշումէն։ Մշտապէս անոր հետ մինակ ըլլալու դատապարտուած՝ անիկա դիմացեր էր մշտապէս զինուած հերոսութեամբ մը։ Ու հարսնիքէն առաջ որ իր դիմադրական ընդունակութիւնը իր ծայրակէտերուն պիտի հասցնէր անիկա հաստատած էր տկարացման վայրկեաններ։ Փնտռած էր քանի հեղ մայրը անոր պարպելու համար իր հոգին։ Փնտռած էր դարձեալ միւս բնական իրական վիճակը մարդկային ըլլալ կրնալու պէտքը ուր անիկա լեցնէր իր սրտին ամանները ու խնդար լար քալէր ուրիշներու նման առանց սա անհուն բեռին որ իր փորէն կը բարձրանար։ Ու ըլլա՛ր աղջիկը իր մօրը լայն տիրական ժառանգութիւններով։ Եթէ իր մօտիկ անցեալին մէջ ասոնք բացառիկ պահեր էին հասկնալի էին սակայն հիմա որ<ref>ուր սրբագրուած՝ որ</ref> ժամանակը անոր համար ստացեր էր մասնաւոր իմաստ Երկու–երեք ժամերը որոնք անմիջապէս իր ետին էին իրեն կը թուէին տարիի չափ հեռաւոր ու տարածուն։ Տեւողութեան գաղափարին այս ձեւազեղծումը կարելի կ՚ընէր իր մէջ յաջորդական կամ կտրատուն վիճակներ ու չէր զարմանար որ մէկէն միւսին կը մտնէր առանց խրտչելու Տագնապները երբ այսպէս երկարաձգուին կը խախտեն մեր իմացական հաւասարակշռութիւնը։ Մա՞հը։ Բայց անոր չէր հաւատար այս վայրկեանին։ Ու պահ մը կարծեց թէ անցած էր անկէ ալ ու ինչ որ ունէր առջին նոր սկիզբ մըն էր։ Ու անոր մէջ կը բաբախէր ապրելուն գինովութիւնը նոր արթնցած աղջկան անզուսպ զգայութիւններով։ Ու տարուած էր անիկա իր երազանքէն։
Կատու մը մտաւ ներս։ Աչքերը խոշոր ու հեւուն՝ ան իր թաթերը լզեց չորցնելու համար ձիւնին խոնաւը ու կեցաւ։ Անիկա ներս կը բերէր ամբողջ ողբերգութիւնը հարսանիքին ու ձիւնին։ Նազիկը տկարացաւ։ Կոտրած էր իր կառուցումը ու ցնդած պատրանքը։ Կը նմանէր ընկղմողին որուն ձեռքէն ալիքները կը խլեն իր յուսահատ ապաւէնը։ Ինկաւ իր տրտմութեան մէջ աւելի ջախջախուած։ Ու աշնան առտո՛ւն։ Ու արցունքը Թումասին։ Ու իր բարութիւնը որուն վարձքը կու գար ահա սա սգաւոր գիշերէն։ Ու աւելի անդի՞ն…։ Մեղմացաւ մէկէն։ Ան ինքզինքը իր տանը մէջ կը կարծէր<ref>վերջակէտ սրբագրուած՝ ստորակէտ</ref> Թումասը ողջ կամ մեռած։ Ասիկա չէր փոխեր իր փորը։ Ու սպասեց…
Օվակենց Հարսը չէր գիտեր թէ իր երկու բառը որքան թելեր ոտք էր հանած աղջկան ներսը
— Ո՞վ էր – կրկնեց անիկա նոյնքան կարեկցուն որքան քիչ առաջ։ Մայր մը ուրիշ շեշտ պիտի չգտնէր։
Աղջիկը հաւաքեց ինքզինքը մտքով կանչեց մեռնողը ու բերնով տուաւ անոր անունը
«Օվակենց հարսը քար կտրեցաւ» պիտի ըսէր տեսնող մը։ Իրաւ անոր պատկերը աւելի բան էր քան «աղ-արձան»ը ծանօթ հեքիաթին։ Չկրցաւ իսկ հետեւիլ թէ ինչպէս իջած էր այդ սառումին ակռաները խածնելէ ու շրթունքները արիւնելէ ետքը։ Կատուին գլուխը միայն զինքը ասդին բերաւ երբ քերեց սրունքը։ Արիւնը կը քալէր իր մէջ ու տաքցաւ մէկէն։ Իր սուրբի պէս մեռնող տղան այս աղտոտ պատմութեան խառնե՛լ։ Բարկացաւ անիկա
— Իրա՞ւ է Նազիկ։
Ձայնէ դուրս բան էր անոր ընդերքէն փրթած այս զղջատար ու վախկոտ հարցականը։
— Իրաւ է։
Հանդարտ էր Նազիկին ձայնը ու բնական։ Մեր անկեղծութիւնը երբեմն պէտք չունի փաստի։ Հաստատ ու համակերպուն այս պատասխանը չունեցաւ սակայն իր ամբողջական արգասիքը։ Դեռ նեղութիւն մը կը զգացուէր անոր դէմքին վրայ։ Ու վարանում մը որ փայլակի պէս խաղաց անոր աչքերուն խորը։ Յետոյ վճռական լուրջ ու ինքնիրմէ բացակայ շեշտով մը՝
— Երեք ամսու եմ։
Աւելի ահաւոր էր այս յայտնութիւնը ու բացարձակ՝ շեշտին ամբողջութեամբը։ Բարի կինը վիրաւորուեցաւ գրեթէ։ Իր հայեացքը մօտ էր նախատինքին ու յօնքերը շարժումի մտան։ Չափեց զայն վերէն վար։ Բայց քայքայուեցաւ իր տարակոյսին վրայ։ Հարկ չկար անոր փորը բռնելու։ Բայց չկրցաւ ձեռքերը արգիլել որոնք ճամբայ ելան ու ընկրկեցան ամօթով։ Հիմա իրարու կը նայէին կրակին արտակարգ լոյսին մէջ։ Ու այդ բախումին յաջորդեց այնքան փնտռուած հանգիստը։ Փախստեայ ուրախութիւն որ ուրուացաւ<ref>յաւելում ստորակէտի</ref> բայց չերեւաց։ Զգացին ատիկա երկուքը մէկանց։ Աղջիկը թեթեւցեր էր ու ազատումի հով մը կը մարդկայնացնէր անոր զրկուած չորութիւնը Հեղնա՞ն։ Ան ամչցաւ սրտին այս յայտնութենէն։ Աշխատեցաւ սքողել այդ դիւային բայց իրական հեղումը իր ներքին աշխարհին։ Անոր դէմքին գիծերը քաղցրացան հեռաւոր բայց հզօր ճառագայթումէ։ Յետոյ վարանք մը։ Ան կը փնտռէր թռած մտածումը ու կը զարմանար չգտնելուն։ Մէկէն լոյսը ինկաւ մտքին մէջ։ Այս անգամ ըմբռնումը կատարեալ էր։ Դարձեալ ջանաց զսպել հրճուանքին ցոլացումը իրմէ դուրս։ Իր շեշտը մեղմ ու կարեկից չէր յարմարեր ձայնին անծածկելի ժպիտին։
— Ինչո՞ւ չըսիր առաջ։
Անիմաստ էր իր նախադասութիւնը այն շատ մը ուրիշներուն պէս զոր մեր բերանը կ՚ըսէ մեր մտքէն անկախ։ Բայց իր ձայնը կը լսէր գոնէ որ այդ կեղծ զգեստովը կը վարէր իր ականջները ու կ՛ազատէր զինք ամօթէն։ Ուզեց կանչել ամուսինը։ Էրիկ-մարդ է վերջապէս։ Անոնց խելքը աւելի կ՛ըլլայ միշտ։ Նազիկը ընդդիմացաւ։
Հինգ վայրկեան ետք երկու կիները մտան իրենց բնական մարմիններուն մէջը։ Ու անոնց առջի ընտանութիւնը Թումասին մահովը ընդհատուած դարձաւ իրենց։ Բախումէն ետք պարտադրուած դադարն էր գոնէ սա գիշերուան համար որ սկսեր էր այնքան ուրիշ աշխարհներէ ու կը յանգէր այս խոստովանութեան։ Աղջկան բառերը նախ եղան գրեթէ միավանկ ու ընդհատ։ Հետզհետէ պատմութիւնը պատռեց ամօթին կապերը ու քշեց աղջիկը բանալու ողբերգութիւնը։ Ու տարօրինակ էր որ ան չգործածեց իր զգայնութիւնը համադրող չարագուշակ բառը։ Ու չըսաւ ինչո՛ւն։ Բայց աւելի տարօրինակ էր որ լուսնալուն այսքան մօտիկ անիկա չունեցաւ վաղուան կեանքին վրայ ծագող սարսափին ոչ իսկ հեռաւոր փշաքաղումը։ Ոչ իսկ տագնապը այն բուռն պահերուն որոնք իր ետեւն էին հիմա։ Անհուն երախտիքով անիկա կը համբուրէր Հեղնան նստած անոր գիրկը ու չէր նայեր պատուհանին որ տարտամօրէն ինքզինքը ձեւել կը սկսէր մութին պատերէն։
III
Յաջորդ առտուն գեղացին թափած էր դաշտերը մեծ բազմութիւնով։ Ամէնուն ձեռքը երկար ձողեր։ Պէտք էր թօթուել ձիւնը ձիթենիներէն որոնց ոստերը կը կոտրէին ծանրութեան տակ։ Թէեւ դժնդակ բայց հաճելի էր այս աշխատանքը տեսարանին վայելչութեամբը Արեւը աղուոր էր ու ձիւներուն վրայ հեղուկ ոսկիի պէս կը նստէր։ Բայց համը կար մանաւանդ օրուան նորութեան։
Գայթակղութիւնը գուցէ դեռ չլուսցած անցեր էր հարսնիքին թաղէն ու մտեր տուներէն ներս հակառակ ձիւնի թանձրագոյն խաւին։ Ու տան–առաջներու մաքրութեամբը տարուած ծերունիներն անգամ իրենց դողդոջ ձեռքերը թիուն կոթին վրայ պահ մը զետեղած՝ դատում ու վճիռ ունէին։ Բացուեցան բոլոր լեզուները հիմա մանաւանդ երբ յոգներ էին ա՛լ<ref>ալ սրբագուած՝ ա՛լ</ref> Հաճի Ստեփանին մեղքերուն վրայ։ Զարմանալի բան է որ ամբոխը [որ]<ref>յաւելում բառի՝ որ</ref> գրեթէ միշտ պէտք եղած չափով մարդկային է արիւնի առջեւ ու առնուազն լուրջ որ մէկ գիծով ինքզինքը եղբայր կ՚ընէ հազար օտարին երբ գնդակը կամ դանակը կտրեն ասոր արեւը ըլլայ այնքան տմարդի անողոք կիներուն անկումներուն մեծ կամ պզտիկ մեղքերուն դէմ։ Բարդ է այդ զգացումը ու չի մեկնուիր դիւրին չարութեամբ մը բնազդներու։ Մահը հիւանդութիւնը նոյնիսկ նիւթական դժբախտութիւնները կրնան զինաթափ ընել գեղացին։ Բայց անիկա մեղապարտ կնոջ դատը կը սկսի առնուազն հեգնելով յետոյ զայն կ՛անցընէ իր երգերուն մէջ։ Չի մեռցներ հիմա (աւելի առաջ ատիկա գեղին օրէնքներէն կը թուի) բայց կ՚արհամարհէ զայն անհուն այն կոշտութեամբ որ հողէն մթերուած է իր մատներուն ինչպէս իր շրթներուն դարաւոր մարզանքով։
Ու քանի մը ժամուան մէջ նոյնիսկ աւելի առաջ քան օրհարսակի ճաշը՝ ան գտաւ ու ըսաւ բոլոր կարելի ու անկարելի լրբութիւնները։ Շինեց նոյն օրուան մէջ անխուսափելի վէպը լայնօրէն շահագործելով կրկնապատկելով զոհին գեղեցկութիւնը մօրը անցեալը հօրը դժոխքը ու այն բաբելոնեան տունին ամբողջ թաքուն ու անանուն մեղքերր։ Ու ոտքի ելաւ նորէն հին հեքիաթը Հաճի Ստեփանին ու անոր մեռած կնիկը պտտեցաւ ամբոխին բառերուն վրայ իր «հրաշքի մօտեցող» արնապարտ գեղեցկութեամբը։ Անոր ամբոխին հաւասարող դատաստանին մէջ երկու կիները «մարն ու աղջիկը» դրուեցան նոյն գիծին վրայ։ Ու խօսեցուցին ժառանգութիւնը ամբարշտութիւնը։ Շատեր ենթադրեցին աղջիկը ծախուած հօրը կողմէն թուրքերուն ոստիկան կամ պաշտօնատար որոնք ազատ մուտք ունէին անոր տունը ով գիտէ ո՛ր անխոստովանելի մեղքին համար «ամենազօր» փրկա՞նք։ Եղան ուրիշներ որ աւելի առաջ գացին ու մտան այդ ամբարիշտ հօրը մեղքը։ Առասպելը թեթեւոտն է միշտ ու չի նեղուիր կշիռ չունենալուն։ Իր յանդգնութենէն չի տառապիր ոչ մէկը ամէնէն քիչ՝ ինքը
Ժողովրդական յօրինումը սկիզբ տուաւ։ Ու կէսօրին լսելի եղաւ թաքուն ու խղդուած սենեակներէն հին ու հզօր երգը՝
«Սիրեմ Նազիկ ընքուընիդ
Օսկի գըրիչէն քաշած
որ թարմացուց գեղին վրայ այլեւս փտած որդնոտած մեղքը Հայրապենց հարսին Ու սրտառուչ էր անիկա այսքան տարուան գերեզմանէն ետքն ալ։ Ոչ մէկուն մտքէն անցաւ Օվակին բարակուկ Թումասը զոր մահը անխոցելի ըրած էր արդէն ու ատով՝ աւելորդ։
Հայրը խենթացաւ եթէ ուրիշ բան չէ ինքզինքը կորսնցնելը աչքերը բաց տեղ մը նայիլը առանց գիտնալու ինքզինքը ծեծելը ու խօսիլ չկրնալը վայրկեաններով։
— Խելքին պիտի գայ Տէ՜ր – ըսաւ անոր մայրը որ բոթը հաղորդած ատենը կը սպասէր շատ բանի բայց երբեք այս անկարող քայքայումին։
— Ո՞ւր է աղջիկը – հարցուց անիկա շատ հեռուներէն խօսող մէկու մը այլուրութեամբը։ Բայց ձայնը մեր զգայութիւնները տեղաւորող հաւասարակշռող հոսանուտն է։ Իր նայուածքը դարձաւ ետին։ Դարձաւ իրեն իր ահաւոր գազանութիւնը։ Անիկա կը հեւար ու չմռնչելու համար քանի որ գինով չէր<ref>յաւելում ստորակէտի</ref> ակռաները կը խածնէր
— Դուրս նետեր են։
— Ար չունի՞ն
— Պոռնի՛կը։
Հայրապենց Խաթունին համար բոլոր կիները նոյնիսկ վաթսուննոցները ուրիշ բան չէին։ Պառաւը գտած էր իր զառիթափը։ Ինքնիրմէն դուրս փրփուրը բերնին ան կու տար ու կ՚առնէր բոլոր գարշանքը որոնք կիները կռիւներու պահուն իրարու կը նետեն պատուհանէ պատուհան։ Ան ամբողջ մեղքը կը թափէր Զաքարենց Մարիամին գլխուն։ Ձգեց տղան օճախին առջին վազեց պատուհան —այս շարժումը բնազդական էր թաղին կիներուն մօտ— իր պատկառելի գլուխը դուրս հանեց ու սկսաւ պոռալ անլուր շքեղութեամբ իր բերնին փրփուրին հետ ցօղուելով Զաքարենց գերդաստանին վրայ ամէնէն հոյակապ անէծքները։ Նոյն ատեն կը թուէր այդ «պոռնիկներու սինսիլէ ին» բոլոր հնարածոյ կամ ենթադրական մեղքերը գեղի թաղի արտի անուններով թուականներ ու յիշատակելի դէպքեր քշելով։ Ու անկարելի էր կասկածի տակ ձգել այդ հաւաստումներուն իրականութիւնը այնքան կիրքը կը փոխէ մեզ ու մեր բառերը։ Անիկա սկսաւ անոր անարատ աղջիկնութենէն զոր առանց խղճահարութեան թաթխեց կոյուղիին մէջ ու հալածեց զայն հարսնութեան տարիներուն անկողինէ անկողին քաղաքէ քաղաք կախարդէ կախարդ անոր ամուլ արգանդին զաւակ ճարելու համար։ Երեք զաւակ ունեցող կին մը արգահատանք կը հրաւիրէ իր վրայ։ Միակ զաւկի տէր մայրերը երկինքն ու գետինը իրար կը խառնեն՝ իրենց արգանդը բեղմնաւորելու համար։ Այդ աշխատութեան ամբողջ թաքուն գիտութիւնը պառաւներուն օրինագիրքը կը կազմէ։ Ու Հայրապենց Խաթունը գիտէր թէ ինչ կ՛ըսէր Զաքարին մօրը հասցէին։ Ու կը պոռար կը պոռար։
Հետզհետէ Հաճի Ստեփանը ըմբռնեց իրողութիւնը իր ամբողջ ողբերգական հոծութեանը մէջ։ Ու տեսաւ որ գայթակղութեան մէջ հարուածը կը գտնէր զինքը ամէնէն առաջ։ Ի՛նք՝ Հաճի Ստեփա՛նը։ Ինչո՞ւ չմտածեց աղջկանը։ Ի՛նք։ Բայց առաջին կրակը անցաւ Իրականութիւնը զինքը ըրաւ աւելի խոհուն։ Հազար ենթադրութիւններ եկան ու գացին։ Ու մէկէն կարծես թէ դուռին ետին երկար ատեն սպասողի մը պէս իր ուղեղէն ներս խուժեց անոր մայրը որուն վրայ չէր մտածած օր մը տասնվեց տարիէ ի վեր։
Կարմրեցաւ յանցանքի վրայ բռնուած մէկու մը նման։ Ելաւ տեղէն ազատելու համար ինքզինքը մեռելին յաճախանքէն։ Բաց պատուհանէն ցուրտ հով մը կը մսեցնէր անոր մարմինը ուրկէ ինկած էր օղիին կրակը։ Բայց երեւոյթը չյամառեցաւ<ref>չյամառեցաւ?</ref>։
— Պոռնիկին տէօ՜լ ը»
թռաւ իր բերանէն։ Իր աղջկան հասցէին էր այս բացագանչութիւնը ու անով իր կիրքը յագուրդ կ՛առնէր կնիկէն որ իր ծոցին մէջ իսկ խաբած էր զինքը։
Պառաւը չէր գիտեր թէ ինչեր կը պտտէին իր տղուն գանկին տակ։ Անիկա ուժ առաւ անոր այդ երկու բառէն ու դարձեալ վազեց պատուէան դոյլ մըն ալ մեղք թափելու։ Անցնող-դարձողները՝ լուրջ արագ կ՛երթային իրենց գործին ու չկար մէկը որ զարնէր անոնց դուռը։ Օվակենց վարագոյրները աւելի քան երբեք պատանքի պէս էին պատուհաններու մարմինին վրայ։
Ու սպառեցաւ։ Այս գրգռումը հարսանիքին յոգնութիւնները ցուրտը իրարու խառնուեցան խղդելու համար անոր ձայնը որ խզտած փսոր–փսոր բան մը եղաւ Դարձաւ ներս փակեց պատուհանը ու մօտեցաւ օճախին։ Չէր կրնար նստիլ։ Անէծքը դարձեալ կը յորդէր բայց մեղմ կամաց բառերու վրայէն։
Հաճին նստեցուց անիկա արգիլեց աւելորդ խօսքը։ Բերանը ցօղուեց գաւաթ մը օղիով յետոյ ելաւ իր սենեակը։ Բացակայութեանը ընթացքին պառաւը կը շարունակէր բարակ հեծկլտուքը որ արցունք չէր բայց բառ ալ չէր։ Հազիւ քանի մը անգամ մտքին ներկայացաւ թոռնիկը։ Բնաւ չխորհեցաւ Զաքարին վրայ։ Բայց չէր կրնար ինքզինք ազատել Մարիամին ճնշումէն։ Ու իրականը այն էր որ մինչեւ այդ տարիքը մաքուր ապրած կնիկը իր կողմէն այդպէս ներկուած շինուած՝ ստացեր էր վաւերական պատկերացում։ Ու կը շարէր կռիւի այն բանաձեւերը որոնք դուրս պիտի տար անոր դրան առջին հրապարակելով անոր «սուտ ճգնաւորի» (ամէն պարկեշտ կին էր անոր համար) գի՜րք մը մեղքերը։
Տղան մտաւ սենեակը Կը կրէր ամէնէն ծանր ու գեղեցիկ զգեստները։ Սպառազինուած էր ան ամէնէն լուրջ վտանգաւոր բախումներու նախօրին նման։ Երեսին նայողը չէր կրնար գուշակել թէ որու դէմ յուզուած էր<ref>յուզուած էր? ուղղուած էր?</ref> այդ անասնային ցասումը որ անոր աչքերը կը ծանրացնէր ու կ՛արգիլէր քիչ-շատ ուղիղ տանելի նայուածք մը։ Պառաւը սարսռաց։ Զղջաց իր ըրածին։ Բայց անկարող էր հակակշռելու։ Անիկա ուզեց յապաղեցնել անոր դուրս ելքը տունէն զանազան պատրուակներով։ Բայց տղան պատասխան չտուաւ։ Սեղմեց իր քիթը ամուր —վճռական որոշումները քիթով կու տար այդ մարդը— ու փողոց իջաւ։
Մերկացուցած էր մէկ ու կէս կանգուննոց ոճրագործ սուրը որ պտտած էր Պրուսայի դաշտերէն մինչեւ Իզմիտի<ref>Իզմիրի սրբագրուած՝ Իզմիտի?</ref> բոզանոցները։ Հսկայ մէջքին հաստըցող գօտիին փոթերէն զոյգ ատրճանակներու կոթերը տարերկրեայ օձերու գլուխին նման իրարու կը կռթնէին ու նայուածք ունէին։ Ու չէր երգեր անիկա խմած չըլլալուն։ Ու մռայլ էր ան դէմքին դրած անկշռելի ժահր ու նայուածքին՝ կոյր բայց կպչուն թոյն մը։ Այսպէս շինած իր երեսը՝ անիկա աւելի սարսափելի էր քան հոգէառ հրեշտակապետը որուն պատկերը իր քսան աչքերովը ու ահարկու թուրովը գեղացին կը պտտցնէ իր հետը զայն տեսած ըլլալով ժամուն պատին տղայ օրերէն։ Ու կ՛երթար անիկա զարհուրելի բայց գլուխը կախ։ Ու նորութիւն էր անոր վրայ այս բեկումը։ Պատուհաններու ետեւէն ցոյց տուին զայն կիները իրարու սարսափով ու արգահատանքով անմիջապէս քիթերնուն տակէն մռլտալու համար համբաւով երգին անմոռանալի յանկերգը։ Անոնք կը մեղքնային հայրը ու կը խնդային աղջկանը վրայ
Անոր գնացքին աղտոտ ձիւնով լպրծուն մեծ փողոցը կ՚ամայանար պատահական անցորդներէ։ Ու առանց որոշապէս տեղեակ ըլլալու անոր մտածումներուն անոր ուր երթալուն գեղացին խորհեցաւ սարսափելի բախումին։ Սօսիով աղբիւրին մօտ ճամբան կը ճղուէր։ Անիկա վայրկեան մը վարանեցաւ։ Յայտնի էր թէ երկընտրանքի մը առջեւն էր։ Նայեցաւ պզտիկ զառիվերին որ ժամ կը տանէր։ Նայեցաւ իր դէմը։ Ու մտաւ շարունակուող գիծին մէջ որ որսորդներու սրճարանը կը հանէր։
Սրճարանը ցանցառ էր բազմութիւնը։ Գեղացին գործի էր դաշտերը։ Ուրիշ մաս մը՝ երիտասարդները չէր փախցուցած առիթը ու վազեր էր որսի։ Տարիքոտ որսորդները ոտքերնին տուած կեդրոնի մեծ վառարանին՝ կը խօսէին անտարբեր։ Անոնք կակուղ ձիւնէն վախնալու պատճառներ ունէին ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref> ու չէին աճապարեր։ Այս արեւով ադ ձիւնը վաղը առտու երկաթ կը դառնար
Հաճի Ստեփանը լսեց այս դատաստանները դուռէն մինչեւ վառարանին մօտ գալու ընթացքին։ Որսը կինէն ետքը իր խորագոյն բնազդներուն խօսող նիւթը եղաւ միշտ։ Բարեւեց։ Նստաւ կռնակը պատին փայտէ երկար ու անթիկունք քանափէի մը վրայ։ Անոր պատին հետ կազմած անկիւնին մէջ քիչ մը շեղ հանգչեցուց բաց սուրը բերանը դէպի դուրս։
Ոչ մէկը հակառակ օրէնքին սիրտ ըրաւ<ref>ջնջում ստորակէտի</ref> անոր աչքը լուսելու։ Ձախլիկ Թադոսը յարգի որսորդ մը (որ իր պիտակ անունը պատիւի տիտղոսի մը պէս կը կրէր զայն շահած ըլլալով գերմարդկային հերոսութեամբ մը մինակը ճակատած՝ չորս հարիւր օխանոց արջու մը դէմ ու դանկըտելով գազանը) կրկին սկսաւ իր ընդհատուած դիտողութիւններուն օդին վարազին գելերուն ու մարդ-աղբարներուն (արջ) վրայ։ Ա՛լ<ref>Ալ սրբագրուած՝ Ա՛լ</ref> ծերացած ականջները ծանր այս մարդուկը պատմել գիտէր ու համ կար շրթունքներուն ու բարի նայուածքին վրայ։ Հաճիին մուտքը պաղ ջուրի մը պէս կտրեր էր ոգեւորութիւնը։ Բայց որսորդը պարտք սեպեց դառնալ իր հեքիաթին։ Հիմա բառերը շրջահայեաց էին։ Բայց մանաւանդ նեղուած։ Ան կը տառապէր վասնզի չէր գիտեր ընելիքը։ Պէ՞տք էր լուսել աչքը թէ ոչ։ Մինչ այդ ապսպրած էր պարտաւորիչ սուրճը երկարած մեծղի ու արծաթ սիկառի տուփը։ Ու այդքան։
Հաճին փաթթեց սիկառը։ Մտիկ ըրաւ։ Բայց չկրցաւ խմել սուրճը։ Ան չէր տեսներ իր շուրջը ու չնշմարեց թէ ի՛նչպէս Փանէլենց Նշանը ամփոփեց ինքզինքը աջ ձեռքը մխրճեց գօտիին մէջ ու նստաւ ծունկերուն վրայ պատրաստ ցատկելու։ Բայց շարժումը չվրիպեցաւ միւսներէն որոնք առանց վախի չէին տեսներ այս նորժմնուկ երիտասարդի փառասէր ու դիւրագրգիռ անփորձութիւնը։ Քիչ առաջ երբ Հաճին չէր եկած դեռ անիկա արդէն յարձակած էր Հայրապենց սինսիլէ ին վրայ համարձակ ու լիրբ ու Թադոսը հազիւ համոզած էր զինքը լեզուն կարճելու։ «Մարդուն աղբն ու օսկին հոս պէլլի չըլլար օղլում։ Մարդուն քիչ Աստըծոյ շատ եղած տեղը (լեռներ) հասկցա՞ր» – ըսած էր անիկա քաղցր ու հաստատ շեշտով։ Ու բազմութիւնը իրաւացի գտած էր փորձառու ու ձախլիկ Թադոսը։
Ստեղծուեցաւ ճնշում։ Հաճին խօսեցա՞ւ։ հարցո՞ւց Զաքարը։ Լաւ չէին գիտեր։ Մէկը պատմեց թէ առտուն կանուխ որսի էր գացեր։ Չուզեց աւելի գիտնալ։ Ինքն ալ համակուած էր իր հարկադրած անձուկէն։ Նորեց սիկառը։ Ու տեսան որ ծռեցաւ Թադոսին ականջին։ Կը խօսէր կարճ ցած բառերով։ Ու ձայնին ընկերացող յօնքի ու մկանի շարժումները ոչինչով արտակարգ էին։ Փանէլենց Նշանը հազաց խոշոր։ Բոլոր նայուածքները դարձան անոր։ Հաճին տեսաւ անոր դաշոյնին կոթը։ Ներսով գոհ էր անիկա ամէն նման բերումի<ref>բերումի? դերումի?</ref> համար։ Բայց զգաց թէ տղուն նայուածքին մէջ ծանրութիւն մը գրգռում մը կար։ Ու մոռցաւ դառնալու իր խօսակցութեան որ յայտնապէս կը նեղէր բազմութիւնը։ Հետզհետէ այդ անհանգիստ բանը վերածուեցաւ պաղ սառեցնող ճնշումի։ Սրճարանին կաղ աշկերտը խորունկ վախով մը կը փոքրէր իր հասակը գլուխը իջեցնելով շատ ցած տախտակեայ գործատեղիին պաշտպանութեանը։ Այդ վարժութիւնը՝ վասնզի օր չէր անցներ առանց հրազէնի մը որոտին այդ բարբարոս կեդրոնատեղիին մէջ։ Ու օր չէր անցներ առանց եղբայրասպան մահի։
Տէր Եղիային մուտքը քիչ մը թեթեւցուց այս լարուածութիւնը։ Քաջ ու սիրուած որսորդ էր քահանան։ Հակառակ իր խոր ծերութեան չէր դիմացած փորձութեան ու մտած էր սրճարան քանի մը բերան խօսք փոխանակելու տղոց հետ։ Մեծ եղաւ իր զարմանքը Հաճին հոն գտնելուն։ Ժամկոչէն տեղեակ պատահածին՝ անիկա մտադրած էր կէսօրին անոր տունը երթալ ու «ձեւի մը կապել»։ Յետոյ մօտեցաւ աթոռը քշեց անոր սաքուին։ Ապսպրեց երկու սուրճ ու հրամցուց քթախոտը։
Հաճին առած էր անոր ողջոյնը բայց մատ չերկնցուց համբաւաւոր տուփին։ Տէրտէրին՝ պնդումը անյարմար կը թուէր։
— Վայլե՞ց աս Տէր Եղիա։
Անկարելի էր ճիշդ իմաստը հասկնալ նախադասութեան։ Անկարող ուղղակի պատասխանի մը վարժուած հոգեկան այս պայքարներու քմայքին անիկա խոհեմութիւնն ունեցաւ երկդիմի շարժումով մը ճօճելու իր հոյակապ մօրուքը։ Իր կարգին այս դրօշակը շատ տեղ ունեցեր էր կախարդական ազդեցութիւն։ Հաճիի՞ն վրայ։ Տէրտէրը գիտէր անոր անզօրութիւնը։ Բայց վտանգին ճակատելէ առաջ անիկա կը փորձէր անգամ մը յուռութքը նմանելով դասակարգին հին ու նոր հոգեբաններուն։ Վառարանը նոյն վայրկեանին սկսաւ դողդղալ։ Բռնկած էր նոր նետուած փայտ մը։ Ու բոցին ճնշումին տակ կափարիչը կը հեծկլտար մարդկային կուրծքի մը պէս ու աղմուկով արագ-արագ սկսաւ շունչ առնել թրթռացնելով ամբողջ կազմածը մինչեւ խողովակները։ Զայրոյթի պատկեր մըն էր։ Մէկը խելք ըրաւ քիչ մը շունչ տալու եւ կափարիչը բացաւ կիսով։ Վառարանը դարձաւ իր հանդարտ բայց հոյակապ այրումին։ Պատուհաններէն ձիւնի ժանեակները կը հալէին։ Ներս մտնող կօշիկները վառարանին բարկ կարմիրին դէմ շուտով կը սեւնային ու թաց գետինէն թեթեւ շոգին կը ծաւալէր խառնուելով սիկառի ծուխին։
— Ճուղապ (պատասխան) չտուիր
Հաճին էր։ Իր ձայնը կարծր էր բայց իր յօդերուն մէջ բեկուած ու փրթելու տրամադիր։ Անիկա մտքովը դուրս էր իր ձայնէն։
— Կը մտածենք։
Դուրս էր Տէրտէրն ալ իր բառէն։ Բայց անոր ձայնը տաք էր գորովով կարեկցութեամբ
Հաճին չերկրորդեց։ Ան փուշի վրայ նստողի մը պատկերը ունէր այդ պահուն։ Յոգնութիւնը մեզ մէկ-կտոր կը դիզէ աթոռի մը կամ անկիւնի մը։ Կիրքը մեզ կը խորտակէ իբր ամբողջութիւն բայց մեր մասերը անդադար կը հարուածէ։ Ու Հաճին կը զգար ատիկա Ցաւի պէս ծանրութիւն մը կը պտտէր իր վրայ։ Ու յաջորդաբար շարժումի կը տանէր անոր մարմինին զանազան կէտերը։ Չէր կրնար նստիլ։ Չէր կրնար ելլել։ Նեղուած ու քիչ մըն ալ ամօթով հարցուց թէ որսը որ կողմն էր։ Պատասխանուեցաւ թէ չէին գիտեր Ու այս լարուածութիւնը երկարեցաւ ատեն մըն ալ։ Քիչ-քիչ պզտիկ վարանոտ ցուցմունքներ երեւան բերին Հաճիին զայրոյթը՝ Զաքարին դէմ։ Անիկա բրտութեամբ սաստեց Աւագենց Ապոն որ հաճոյակատար ու վախկոտ՝ կը մեղադրէր երիտասարդը։
— Նայինք իրա՞ւ է։
Հակառակ քանի մը վաւերական դէպքերու որոնք ծոցի գիշերուան կատակերգութիւնները կը մնային ու կը պատմուէին խնդուքով Հաճին՝ քարի պէս կարծր նայուածքով մը լեզուն պուկին գամեց այդ ապուշին որ «կապած–աւել» մըն էր մնացեր ու աշխարհք մտեր՝ մօրը «կապովը»։ Ան ի՞նչ կը հասկնար որ։ Յետոյ դարձաւ ինքն իր վրայ։ Հետեւելով իր մտածումներուն բացատրեց՝ կտրուկ ու յստակ՝ թէ ինչո՞ւ իր «ափին մէջ մեծցած» այդ երիտասարդը ըլլար այսքան անխելք «քոքուր» իրենց անունը ատանկ բերնի ծամոց ձգելու համար ասեմին ու չասեմին։
Թադոսը իր «կարճ խելքովը»՝ իրաւունք տուաւ Հաճիին։ Բայց Տէրտէրը համարձակեցաւ աւելցնել։
— Ի՞նչ ընէր։
Հաճի Ստեփանը ծուռ ու հեգնական՝ նայեցաւ անոր փառաւոր ու անխելք մօրուքին։ Տէրտէրը ամչցաւ։ Ուզեց բացատրել։ Բայց Հաճին զայն լռեցուց ձեռքի կողմնակի բացուածքով մը ու սուզուեցաւ իր մէջ։ Ան կը նեղուէր մանաւանդ անկէ որ ուրիշներ տարբեր կրնային դատել դէպքը այնքան բացարձակ էր իրեն համար իր մտածումին ծանրութիւնը լիութիւնը։ Անոր աչքերը փոքրացած գոցուելու պէս եղան։ Ու նեղ այդ գիծը որ թարթիչներուն զոյգ սուիններուն ներքեւ բանտարկուած կը դադրի աչք ըլլալէ մթագնեցաւ աւելի սոսկալի բանով մը։ Այնքան ծանր էր ատոնք իրարու հրող պատկերը որ դէմքը ամբողջ ենթարկուեցաւ անոր ազդեցութեան։ Յայտնի էր թէ անիկա շատ հեռուները վարերը կը նայէր։ Ու տեսա՞ծը։ Երբ դարձաւ ասդին աչքերը բացած էին վարագոյրը ու կը վառէին խոշոր ու պղտոր կրակի կաթիլներու նման այնքան արիւն կար համախմբուած անոնց մէջ։ Բայց իր բառը ելաւ բերնէն զսպուած ու հանդարտ
— Ի՞նչ ընէր։
Զարմացան մտիկ ընողները։ Բայց երբ անիկա իր նայուածքը երկար կախեց տէրտէրին այն ատեն անդրադարձան։ Հաճին կեցաւ այդպէս սեւեռած։ Ճիգ կար իր ամբողջ անձին վրայ։ Ուզեց խօսիլ։ «Բերանը վրայ չէր երթար» ինչպէս կ՚ըսեն։ Աչքերը նորէն վերածուեցան չարագուշակ մահիկներու։ Ու թարթիչները կը թրթռային անաղմուկ ու թեթեւ։ Բայց երրորդ անգամ՝ ըլլալով՝
— Ի՞նչ ընէր։
Ու ինչպէս մէկը որ վար կը նետէ ինքզինքը աճապարոտ եւ տենդոտ՝
— Կը խղդե՛ն Տէր Եղիա կը խղղե'ն։
Էականը ըսուած էր։ Լայն ու հանդարտ շունչ առաւ ու կանոնաւորեց իր աւրուած դէմքը։ Մտիկ ընողները հեռու էին Հաճիին դժոխքէն։ Ան տեսաւ պատկերը պատկերները որոնք իր ուղեղին պատերուն կը զարնուէին։ Ու գրեթէ յայտնի շօշափելի տեսանելի էր անոնց զարկը ա՛յնքան՝ որ սարսռաց ուրիշներու ներկայութենէն։
Ու քիթին տակէն կը մռլտար առանց որոշ դիտումի բառերը հատիկ–հատիկ
_ Կը խղդե՛ն տէրտէր կը խղդե՛ն։
Բայց իր ձայնին զգայութիւնը կ՚աւելնար իր ներքին զայրոյթին վրայ։ Մտապատկերը կը պրկէր իր ուղեղին դաշտերը կը նեղէր անոր սահմանները ու կը հրէր կը հրէր անոր բերանը՝ բացուելու յորդելու «ճգնելու»<ref>«ճգնելու»? «ճկնելու»?</ref>։ Դուրսէն ամէնէն պզտիկ շշուկն անգամ՝ հզօր ու խոշորցած՝ կը թափանցէր իրեն ու հովին պէս կ՚արծարծէր անոր հրդեհը։
Տէրտէրը<ref>յաւելում ստորակէտի</ref> փոխելու համար մտածումներու այս ուղղութիւնը փորձեց իջեցնել որսի տեսարաններ որոնց յիշատակը սիրելի ըլլալու էր հիմա երկուքին ալ։ Հաճին մխրճուած՝ կը շարունակէր իր մռլտուքը որ կը մեծնար ու կը ցածնար եղերական նախադասութիւնը ունենալով իբր կեդրոն։ Յանկարծ՝
— Կը խղդե՛ն երկու բարձին արան<ref>ջնջ ստորակէտ</ref> կը դնեն կլոխը կը խղդե՛ն։ Հասկցա՞ր։ Թամամ մօրը պէս։
Ու հանգչեցաւ Կը փնտռէ՜ր իր բառերուն արձագանգը երբ անձկալից նայեցաւ կրկին իր շուրջը։ Անոնց խոշոր–խոշոր բացուած ակնարկէն չթափանցեց իր ըսածին ու ըրածին։ Տարիներ առաջ շշուկը նոյնութեամբ շրջան էր ըրած ամբոխին մէջ։ Տարիներ առաջ կրցած էր տապալել Փանէլենց դատը օխաներով ոսկի հոսեցնելով։ Բայց անկէ ասդին մոռցած էր կինը։ Ու չէր տառապած այդ ոճիրով այնքան՝ ուրիշներու յաճախումը ուրիշներու գեղեցկութիւնը գրաւեր էին զինքը։ Չէր տառապած մանաւանդ այդ կնիկով ոեւէ կնիկով իրը կամ ուրիշինը։ նոյնն էր ատիկա իրեն համար։ Ու չէր խորհած օր մը օրանց հաւանական պատուհասին։ Բայց գեղերը կ՛արդիանային։ Դատարանները սկսած էին «բարակը քննել» հայ գիւղերուն մէջ։ Ու գրեթէ անցնելու վրայ էին այն օրերը երբ դիւրին էր ու կարելի՝<ref>յաւելում բութի</ref> վկաները լռեցնել սարսափով արդարութիւնը՝ ոսկիով
Երկու մարդ կամաց քաշուեցան դուրս։ Անոնք լաւ չէին գտներ կացութիւնը։ Ու փորձը ունէին ասանկ եղելութիւններու յաջորդող հետապնդումին։ Կառավարութիւնը անողոք էր վկաներու հանդէպ ու տուգանքով կը պատժէր թերացումները։
Տէրտէրը մռայլեցաւ։ Իր թաւ մօրուքը կը դողար ակնյայտնի՝ իր պրկուած կզակներուն ամբողջ սարսուռովը։ Բայց աւելցուց
— Խենթ խօսք չ՛ուզեր։ Բերանդ քեզի ժողվէ։
Ամբոխին վրայ այս պաշտպանութիւնը ազդեց խոտոր համեմատութեամբ։ Զրկուողին աղքատին յատուկ բնազդական ատելութիւնը ուրուացաւ սրճարանին մէջ։ Բայց ոչ մէկը համարձակեցաւ առաջին արտայայտութիւնը ընել։ Միւս կողմէն՝ Հաճիին բարկութիւնը կը մնար իր բարձր չափերուն վրայ։ Անիկա շարունակեց
— Հարամ ըլլան ասոնք ինծի (երկու մատով թօթուեց պեխերը) հարամ ըլլան բան որ ըսէի<ref>բան որ ըսէի?</ref>։ Պոռնիկը չեն մորթեր կը խղդե՛ն։
Կեցաւ Բայց աւելի նեղ՝ որքան չէր սկսած ատենը։ Բառերը որոնք կը փրթէին ուղեղէն լեզուին վրայ գալու տեղ կը մոլորէին ու կը կորսուէին Պէտք էր աշխատիլ ատոնք թանձրացնելու համար։ Ու այն ատեն տաժանագին ու անկիւնոտ քերուըտուք մը կը խարտէր իր կոկորդը։ Յետոյ բառերէն դուրս ուրիշ ուժ մը կը պտտէր գանկէն մինչեւ բերանը։ Անիկա կը հրուէր շատ յստակ ուրուացումի մը մէջէն։ Մէկէն անդիմադրելի պատկերը՝ երկունքի սենեակին։ Այնքան նոյն այնքան իրական որ շփեց աչքերը։ Ի՞նչ էր որ կեցուց զինքը այդ պատկերը արտաքնացնելէ։ Մատները քանի մը անգամ՝ ակօսեցին իր ճակատը։ Ամէն կողմէ խայթուած՝ անիկա չէր կրնար կառավարել իր բազմամեայ ու փորձ մարմինը Ոտքի ելաւ ու նստաւ։ Ու չէր գիտեր ըրածը։
Կեանքին մէջ երբեք մեծ չջարդած միշտ գործած երբեք չսպառնացող միշտ զարնող այդ մարդուն համար անսովոր էր ինքզինքը գովելու ոճիրի գնով ինքզինքը իբր օրինակ փչելու այս տեսարանը։ Անոր նեղուած բառերը առատացան։ Անոր նախադասութիւնները կիրքով յորդած՝ չէին մատներ մոլուցքը խենթութիւնը որուն կ՚ենթարկուինք մեծ վտանգներու դիմաց։ Բայց արդարութիւն գործադրելու այս տարօրինակ կերպը կը շեղէր իր նպատակէն Ան գրեթէ մատնած էր ինքզինքը։ Իր աղջկան վրայ իր կատաղութիւնը սպառելու այս ճամբան նուազ եղերական էր իր հետեւանքովը Մարդկային է որ հայր ու աղջիկ գորովի կէտի մը կարենան կառչիլ իրենց ոգորումներուն ընթացքին Ու շատ հազուադէպ է որ ատելութիւնը ընդմիշտ անջատէ հայրը<ref>մայրը սրբագրուած՝ հայրը</ref> զաւակէն։
Անիկա չտուաւ բաւական ատեն Զաքարին անունը։ Թադոսը խելք ունենալ կարծեց անոր ուշադրութիւնը հեռացնելու տղուն անցանքէն ու փորձեց զարգացնել Հաճիին ներողութիւնը գովելով պարկեշտ տղան որուն անունին ոչ մէկ արատ էր փակած մինչեւ այս օրը։
Բայց հակառակ սպասուածին այս գովեստը ունեցաւ շատ յոռի հակազդեցութիւն։ Հաճին անոր մէջ տեսաւ յայտնի պարսաւ մը իր «արատով» յղփացած կենցաղին դէմ որ վիրաւորանքի մը պէս կճեց այդ անզգամ՝ մարդը։ Խղճահարո՞ւմ։ Ոչ անշուշտ։ Բայց չէր ներած որ իր մեղքերը երեսին տրուէին։ Նայեցաւ՝ բիրտ՝ Թադոսին։ Բայց ամչցաւ ինքնիրմէն մէկ «ձեռքը կապ» մարդու մը հետ իյնալու համար։ Թադոսին գովեստին երկրորդ ու վերջնական արդի՞ւնքը։ Հայրը արթնցուց այդ գազանին մէջ։ Մինչեւ այդ վայրկեանը անիկա չէր զգացած թէ որքան խորունկ էր իր մէջ իր «կատաղի» սէրը զաւկին հանդէպ։ Անիկա նոր միայն տեuաւ թէ ինչ որ ըսած էր քիչ առաջ անոր մեղքը պատժելու համար ինչ որ թելադրած էր արտաքին էր ու սուտ։ Ու այդ մտածումով վերադարձաւ մտքովը իր սենեակը։ Ան զրահուա՜ծ էր այսպէս (ձեռքովը շօշափեց գօտիին մէջ թաղուածները) եւ երբեք իր աղջկան համար։
Տեսան որ կը տառապէր Նոյն վայրկեանին անիկա հայրն էր որ կը մտնէր իր աղջկանը տրամին մէջ։ Ու այդ կէտին վրայ անիկա ո՛չ աւելի էր<ref>յաւելում ստորակէտի</ref> ոչ ալ պակաս սա նստողներէն։ Այս մտածումը բեկումը ծաւալեցան իր մարմինին մինչեւ յետին նեարդները ու ըրին զայն փափուկ ու լալու պատրաստ՝ կնիկի մը պէս։ Զգաց իր տկարանալը ու ոգեկոչեց թշնամին։ Ատիկա բաւական եղաւ որ սրբուի առջի վիճակը։ Անոր ներքին շարժումները պրկուեցան կրկին կիրքին աղեղովը։ Ու անկարելի էր նայիլ անոր աչքերուն այնքան բորբոքում ու ատելութիւն կուտուած էին հոն
— Ելիր
Տէրտէրն էր մտադրած զայն հանելու դուրս այս շրջանակէն ուր վտանգը պատրաստ էր ամէն ակնթարթի։
— Ձգէ՛
Սաստեց անիկա տէրտէրը որ առանց զգածուելու շարունակեց իր մեծ համրիչը քաշել անտարբեր բայց խորապէս մտազբաղ մէկիկ–մէկիկ նետելով անոր հատիկները։
Հաճին իր կատաղութեան պարունակին մէջն էր հիմա։ Անիկա երկու ձեռքերը՝ սուր՝ մխրճեց իր գօտիին քիչ մը միջոց դիւրութիւն ճարելու համար շունչին որ նեղ կու գար։
— Հայրապենց Հայրապետին գերեզմանին վրայ երդում – ըսաւ անիկա զարհուրագին վճռականութեամբ մը ամբողջ մարմնով դողդղալով։ Ամբոխը քար կտրեցաւ ու պաղ զգաց։ Հաճին կեցած էր Յետոյ պատկառոտ ու շատ լուրջ՝ անիկա իր ձայնին միացուց խաչի մը ուրուագծումը որ մատներով գծուեցաւ բացառապէս ուղիղ ու ամբողջ (քառասուն տարի չխաչակնքած այդ մարդը ուրկէ՞<ref>ուրկէ սրբագրուած՝ ուրկէ՞</ref> գտաւ այդ գեղեցկութիւնը)։ Երդումը տպաւորիչ էր շատ։ Ներկաները գրեթէ հեւալով հետեւեցան նախադասութեան։
— Կլօխը թռցնեմ պըտը ա՛ս ձեռքով։
Անիկա ձախը ցոյց տուաւ աջին անարժան համարելով թռցուելիք գլուխը։
Անորոշ էր սպառնալիքը։ Որո՞ւ կ՛ուղղուէր այս անվրէպ գործադրուելիք պատգամը։ Աղջկա՞ն թէ տղուն։ Տէրտէրը զգաց այս ահաւոր անասնութիւնը Ուզեց միջամտել։
Հաճին ոտքի էր։ Առաւ անիկա անկիւնէն հսկայ դանակը զարկա անութին փայտի կտորի մը պէս Ձեռքը գօտիին մէջէն գտաւ վեցհարուածեանին բլթակը։ Լսուեցաւ լարուելու աղմուկ որ խղդուած ու գուլ արձագանգեց բուրդէն։ Ու կամաց կոխելով երկաթի պէս դուրս ելաւ մոյկերը ամուր-ամուր թօթուելէ ետքը գետինին։
— Տէրտէր տէրտէ՛ր – Փանէլենց Նշանն էր – աս մարդիկը վկա՛յ։ Կարգդ մօրուքդ վկայ։ Չլսեցի չըսես։
— Սո՛ւս – վրայ տուաւ քահանան – քու դ եալու ն չէ իջած տահա:
Ներկաները կուշտ եւ ազատ խնդացին այս սրամտութեան վրայ որ կը յատկանշէր տակաւին թարմ բայց անփորձ արկածախնդրութիւնները ու անոնց հերոսները։
— Էս հասկցնեմ պըտը անոր։
— Ի՞նչը – չկրցաւ չաւելցնել տէրտէրը քիչ մը տաքցած։- Ի՞նչը։
Փանէլենց Նշանը ոտքի ելաւ։ Ու տեսնուեցաւ որ երիտասարդը ունէր Հաճիին հասակը։ Ունէր անոր մոյկերը։ Անոր գօտիին փոխարէն փաթթած էր պարսկական շալ որ կը լրացնէր անոր կապոյտ շալվարին յաւակնոտ նորութիւնը։ Ու անոր ալ դաշոյնին պատանքը դուրս կը հանէր իր ոսկեգոյն գունդոտ ծայրը մէջքին միւս կողմէն։ Ու կեցաւ ձեռքերը սափորի մը կոթերուն պէս աղեղած՝ իր կուշտերուն։ Այդպէս ամբարձած ինքն իր երիտասարդութեան աւիւնին վրայ՝ անիկա գեղեցիկ էր ու պատկառազդու
— Արիւնը արիւնով չեն լուար։
Տէրտէրն էր որ առջին ցցուող այս ձեւին մէջ կարդացած էր նոյնքան ուժ ու սրտոտութիւն։ Հաճոյք էր այդ բարեկազմ տղաքը ճանչնալ մանաւանդ քաջութեան պսակով մը։ Ու իբր հին չուան կտրտող մը ներսէն հաճ՝ ան գողտր շեշտով արտասանեց վերջին առածը։ Փանէլենց Նշանը չպատասխանեց։ Անիկա ինքզինքը կը զգար հանդիսաւոր հոգեկանութեան մը մէջ։ Քաջութիւնը ինչպէս հիներուն ասպետութիւնը ասպարէզ մըն էր որ պարտէր սկիզբ առնել պատմական արարքով մը։ Մինչեւ մօտ ժամանակներ թուրքեր կամ թիւրքմէններ էին որ առաջին առիթը կու տային համբաւներուն
— Պէ հէյ օղուլ ինչո՛ւդ է պէտք էվէլ խօսք։ Մարդը գողտուկ չըսաւ Աս տամ ականջ լսեց։ Գնա՛ զրուցէ ժանտարմային դուն քէֆ դ նայէ
Գիզիր Մելքոնն էր քանի տարի է հանուած իր պաշտօնէն Հաճիին սպառնալիքովը։ Հաւասարապէս կ՛ատէր տէրտէրն ու Հաճի Ստեփանը բոլոր Զաքարները ու Զաքարցուները որոնք գեղին մէջ ստեղծեր էին նոր կարգ մը ու իրենց դանակին երկայնքովը կը ձեւէին ու կը չափէին ամէն բան։ Հարուստն ու աղքատը կը դողային այդ մարդերէն
Կրկին չպատասխանեց Փանէլենց Նշանը։ Աղմուկը ծայր տուաւ։ Ոմանք լսած չէին համբաւաւոր յայտարարութիւնը։ Խոհեմներն էին ասոնք որ հին մեռած խնդիր մը ողջնցնելուն մէջ խէր չէին գտներ։ Ուրիշներ վարանոտ էին ու խոստովանութեան իմաստը լաւ չէին ըմբռնած։ Բայց ամէն մարդ վճիռ ունէր անպատճառ։ Քիչ-քիչ գաղափարները մտան վտանգաւոր ճամբու մը մէջ։ Գեղին շահը կը պահանջէր որ բոլոր այդ դանակի ասպետները սանձուէին պատուհասուէին։ Ատոնց բռնութիւնը կ՚անդրադառնար անզէն բազմութեան որմէ ամէն շաբթու մէկը կ՛իյնար թուրքերուն սահմաններուն մէջ։ Ո՞ւր կերթար ասոր ծայրը։
Տէրտէրը ելաւ դուրս Գլուխը դուռնէն ներս խոթելով աւելցուց
— Հաճին կու գայ կոր։
Ամէնքը լեզունին քաշեցին ու նայեցան Փանէլենց Նշանին որ զգաց այդ նայուածքներուն իմաստն ու հարկադրած պարտքը։ Պրկեց ինքզինքը։ Անիկա վճռեր էր ի՛նչ գնով ալ ըլլայ դանկըտել Հաճի Ստեփանը Ու մէկ ձեռքը դաշոյնի կոթին՝ նետուեցաւ վար վառարանին մօտ։ Բայց տէրտէրը կատակած էր։ Քիչ ետքը Նշանը դուրս ելաւ գլուխը խորունկ թօթուելով։ Ան աւելի վճռական կը թուէր քան նախորդը<ref>քան նախորդը?</ref>։
Տակաւին նոյն օրն իսկ իրկուն չեղած Նազիկին գայթակղութեան վրայ աւելցաւ հօրը խոստովանութիւնը։ Կը հաւատային ու կը մեծցնէին ինչ որ ըսուէր ու լսուէր այդ տունին վրայ։ Յայտնութիւնը մտաւ ամէն տեղ ոտքի հանեց աղիտաւոր բայց հանգած ատելութիւններ Բոլոր անոնք որ Հաճիին դէմ «փորի ցաւ» ունէին Տեր–Գասպարենց Հաճի Փանոսը (ան՝ որուն տղան էր զոհուած) ու Եղիազարենց Եղիան (ան՝ որուն աղջիկն էր խղդուողը) ու մեծ ու պզտիկ յայտնի կամ անանուն թշնամիները ոգեւորուած էին նոյն ու մէկ մտածումով — տապալել այդ մարդը ու անոր կռնակէն գեղին այդ ամբարիշտ դասակարգը։
Ասդին Օվակենց Հեղնան երկրորդ գիշերն իսկ հեռացուց իր տունէն դժբախտ աղջիկը։ Օրը անցուցեր էր ան յիշատակներով ու նշխարներով լեցուն սենեակի մը մէջ։ Թաքստոցի այս կեանքը կը սկսէր պարզ վտանգէ դուրս թեթեւութեամբ մը։ Այնքան ճշմարիտ է որ աղէտին հետ ճակատում՝ մը մեզ անզգած կ՛ընէ ու ապառնին սեւ է անոնց համար որոնք տժգոյն ներկայ մը ունին։ Հաստ վարագոյրներուն մութովը սեւաւոր՝ անոր հոգին ոչ մէկ հետաքրքրութիւն ունեցաւ ու չվախցաւ երբ իր ներքեւի սենեակին մէջ լսեց հօրը սպառնալիքը։ Հաճին ամբողջ օրը չափած գեղին բոլոր փողոցները նոյն զրահումով ելած մօտակայ ճամբաները ու տուն դարձին խօսքի էր բռնուեր դրացի Օվակին հետ։ Յետոյ ելած քիչ մը անոր սենեակը ու հոն արտասանած իր բանաձեւը
— Թըռցընեմ պըտը կլօխը ա՛ս ձեռքովս։
Անկէ առաջ ցերեկին Հեղնա հարսը ընդունած էր Հայրապենց Խաթունը որ ա՛լ հանդարտեր էր լեզուով բայց ներքնապէս բռնկեր էր բոլորովին։ Ան ապահովուած թոռնիկին կեանքին վրայ խորապէս կը սարսափէր իր տղուն բարկութենէն որուն ելքը դժուար չէր գուշակել։ Ու կ՛անիծէր իրենց ընտանիքը որ հեռուէն հանդիսատես միայն կը մնար<ref>կը մնային սրբագրուած՝ կը մնար</ref> պատահելիքին։
Օվակենց հարսը առանց նեղուելու կամ կեղծելու գտաւ վշտահար կարեկցուն շեշտը որ դիւր կու գայ բոլոր տառապողներուն հոգ չէ թէ անիկա անմիջական նպաստ մը չնետէ նժարին մէջ։ Անուշ ու լուրջ բառերով ան աղաւորեց*<ref>Ծնթ – Աղաւորել հիւրասիրել լաւ պայմաններու մէջ ու գոհունակ ճամբու դնել</ref> պառաւը։ Օրերը ասանկ մնալու չէին։ Ամէն ցաւը տուողն է Աստուած։ Մենէ առաջ ան կը ճարէ դարմանն ալ։ Կ՛ողորմի ու սիրտերը կը կակուղնան Չոր քարին հոգի ու խոտին արցունք տուողը իր ստեղծածները չի մոռնար։ Առանց անոր տերեւ «չի ժաժիր» Այս մտածումները իրենց անխելք պարզութեանը մէջ ուրիշ ատեն անպատեհ՝ արժանի էին իրենց արժած ճարտասանութեան։ Հարկ չկար աճապարելու։
Բայց յաջորդ գիշերն իսկ<ref>յաւելում ստորակէտի</ref> իր մարդուն խորհուրդովը պառաւի մը պէս զգեստաւորած<ref>զգեստաւորուած սրբագրուած՝ զգեստաւորած?</ref>՝ անիկա փախցուց աղջիկը իր կեսրոջը տունը։ Այսպէս բաժնուած մեղքին ու աղէտին կեդրոնէն ան կրնար սպասել ուրիշ օրերու Պահողները չէին գիտեր իրենց ընելիքը։ Բայց կարեւորը չէին ձգձգած։ Ու հարսանիքին երրորդ օրն էր դեռ
Ծակ–պտուկը ցոյց տուաւ բացարձակ կրաւորութիւն Անցնելով այդքան կարճ ատենի մէջ այնքան բարդ ու ահաւոր իրադարձութիւններէ՝ անիկա մահէն ազատուողի թմբիր մը կը զգար ուղեղին մէջ։ Բոլոր կիրքերը բոլոր վախերը փափաքները այդ աներեւոյթ մշուշին մէջ կը թուէին մեղմանալ։ Չէր փնտռեր թէ ինչո՞ւ կը պահուէր ինք՝ որ աշնան առաւօտէն ասդին ամէն օր հեղ մը մահուան վրայ մտածեր էր անպատճառ։ Հիմա ատ ալ կարծես աւելորդ էր Զգայութեանց այս նուազումը հակակշռող ո՛չ մէկ տարր իր շուրջը ուր դէմքերը տարբեր էին իր վարժութիւններէն։ Ուր մթնոլորտը ողջ մեռելութեան այնքան մօտիկ էր իր փսփսուն ու խորհրդաւոր աղօթքներովը լռութիւններովը։ Ուր մահը դուրսէն չէր որ պիտի գար քանի որ ամէն ժամու զայն յիշեցնող պատկեր մը ասութիւն մը սաղմոս մը կը փրթէր գիրքէ մը կամ բերաններէ։ Հետզհետէ այս պայմաններուն երկարումովը անոր թմբիրը վիրաւորուեցաւ Մշուշը ծակծկող սլաքները ծակծկեցին նոյն ատեն իր առժամեայ անզգածութիւնն ալ։ Օրուան մէջ քանի մը հեղ կը հագնէր իր կացութեան լրջութիւնը մահուան այսքան մերձաւորութիւնը։ Ու չես գիտեր ինչպէս իր վիճակը նմանցուց հոգեւարքի մը որ ունէր միւս իրական հոգեւարքներուն բոլոր ստեղները նրբութիւնները։ Ու աւելի՛ն դժոխքին ապահով սարսա՜փը որուն մասին կը լսենք ու կը լսենք իսկոյն մոռնալու համար բայց որ կը գամուի պատին կամ առաստաղին երբ հրեշտակը իջնէ մեր դէմը։
Առջի գիշերը անիկա պառկեցուցին Արդար Առաքելին կնոջը ծոցը։ Յիշեց իր ճակատագիրը երբ պառաւին խարխուլ միսերը դպան իր կարծր դնդերներուն։ Հարսնիքին առագա՜ստը։ Բայց եօթանասուննոց այդ գիրկին մէջ ան գտաւ շատ աւելի բան քան բուն իսկ իր մեծ մօրը գիրկէն։
Անով զբաղեցաւ ամէնէն շատ Արդար Առաքելը որ պատմութեան տեղեակ ըլլալուն պէս գլուխ էր ճօճած խորհրդաւոր զայրոյթով մը ու բռունցքը պնդացուցած՝ իջեցնելու համար զայն մարդկութեան ամէնէն մեծ ոխերիմին «Սադայել»ին գլխուն խոշոր ու թանձր ու մեղքի մը չափ տգեղ անէծքով մը խարանելով անոր հնարամիտ «աւազակութիւնը» (ծերուկին համար մեղքը աւազակութիւն մըն էր Աստուծոյ կալուածներէն)։ Անիկա իր պզտիկութեանը տիրացու էր եղած ու գիրքերը ճանչցած։ Հիմա հակառակ քառորդ տեսնելուն ան ամէն օր կը քրտնէր երես մը կարդալու «բորոտ»<ref>յաւելում չակերտի</ref> Աստուածաշունչէ մը։ Ու իր բարկութիւնը կը թանձրանար հայհոյութեան հետ շփոթուելու աստիճան Մեղքին այս յաղթանակը զինքը կը հարուածէր ուրիշ կողմով մըն ալ — իր արիւնէն ալ թել մը բռնուած կը զգար այս «աւազակ» որոգայթին մէջ զոր փորձողը լարեր էր հակառակ իր անունին ու մականունին։
Երրորդ օրն իսկ Ձորակի թաղէն չորս ընտրուած պինդբեբան ու առաքինի պառաւներ ժողովք ըրին։ Նիւթն էր փորի տղան
Դժուար չեղաւ որոշումը։ Տղան պէտք էր անցընել։ Մեղքը եթէ կար թող Աստուած վարձք տեսնար Անոնք իրենց կեանքին յիշատակարաններուն մէջ չէին գտներ նման դէպք մը ուր աղջիկը արտօնուէր ուրիշ պսակուողներու նման զաւակ ունենալու Մօրը ճակտին այդ մուրը ո՜վ կրնար աւրել։ Օվակենց Հեղնան թափեց իր վշտահար պերճախօսութիւնը եռանդուն սրտագրաւ ու անձնուէր՝ մինչեւ ինքնազոհում։ Պառաւները անողոք էին։ Անոնք տեղի տուին միայն երբ հասկցան Հեղնա հարսին չարժառիթները։ Իր թոռնիկը այսպէս պաշտպանած ատեն իր մէջ կը խօսէր ընտանիքին ամէնէն նուիրական բերանը — մեծ մա՛յրը որ թերեւս մինակը բերած է մեր ցեղը մինչեւ նոր օրերը։ Ան դարձեալ իր արցունքներովը փաստերովը յանձն առաւ ողոքել Առաքելին արդարութիւնը որ կարծրացած ու անսիրտ բան մը դարձեր էր ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref> իր մարմինին նման<ref>յաւելում ստորակէտի</ref> ու ինքզինքը պարտադրելուն մէջ չէր կենար մարդկայինին գետինը։ Վիրաւորուած մարգարէի մը պէս՝ անիկա բազկատարած անէծքով մը վռնտեց իր «նզովից արմատ» հարսը երբ անիկա պարզեց ծրագիրը։ Ան յիշեց հանդարտ ու օծուն շեշտով մը Աւետարանին այն համարը ուր գրուած է «Վա՜յ անոր որուն ձեռքովը գայթակղութիւնը պիտի գայ Աւելի լաւ էր որ ծնած չըլլար»։ Ծերունին կը հաւատար իր կարդացածին։ Ու վայրագ էր ան ու պահանջկոտ երբ աւելցուց։ «Թող անիկա ճիտին երկանաքար մը կապէ ու ծովը նետէ ինքզինքը»։ Յստակ էր ակնարկութիւնը։ Բայց պառաւները միջամտեցին։ Անոնց ուժ կու տար աւանդութիւնը։ Արդար Առաքելին գիրքերը ուզածնին կրնային գրել։ Կա՞ր անոնց մէջ մէկը որ՝
— Անոր տեղը ըլլար ու գրէր։ Այն ատեն տեսնայի բերնին չափը Մեղա՜յ մեղա՛յ։
Ըսողն էր Տայճոնը Առաքելին կնիկը որ իր էրկան բառերուն վրայէն տեսեր էր ճամբան որ լիճ խեղդուելու կը տանի խաբուած աղջիկները։ Ան առաւ քիչ մը լրջութեամբ «բորոտ» Աստուածաշունչը ամուսինին ծունկէն ու դրաւ առէքը։ Հեղնան արցունքով ու ողբով հետեւեր էր վիճաբանութեան։ Անոր վճռական ու յուսահատ վիշտը ընկճեց Արդարին ալ ընդդիմութիւնը։ Տղան ապրէր պիտի։ Ինչպէ՞ս։ Ատիկա նիւթը պիտի ըլլար ուրիշ ժողովքի մը։ Այս ամէնուն մէջ ոչ մէկը բան մը հարցուց «հարս» Նազիկին։
Շաբթուան մը ընթացքին երիտասարդ աղջիկը գտաւ այն քաղցր ու վայելուչ հասունութիւնը զոր տառապանքը մեծ վտանգները եւ «կենաց ծառին գիտութիւնը» կը հայթայթեն մեզի։ Մէկը կարծես կամացուկ իր վրայէն սրբեց-տարաւ այն անփոյթ ու խակ բանը որ աղջիկն է միշտ։ Որ զինքը կ՛ապրեցնէ կեանքի լուսանցքին ուրիշներու համար։ Որ բեռն է տունին երբ չէ նշանուած ու «աւանդն ու փորձանքն է մօրը» երբ չէ կարգուած։
Ու հողէ մութ սենեակին խորը որուն մէկ հատիկ լուսամուտն ալ փակուած է ճերմակ քողով երէկուան աղջիկը այսօր կին է գեղացիներուն այնքան յուզումով արտասանած «հարս» Նազիկը։ Անիկա կսկծագին բայց նուիրական ճամբով մը հաղորդուած է կեանքի հսկայ առեղծուածին։ Մեր պառաւները անոր վիճակը կը պատկերեն «աշխարհ մտնալ» բացատրութիւնով։ Բայց անոնք չեն գիտեր թէ ինչ դժնդակ փորձերու գնով անիկա արժանի եղած է այդ «բախտին» ինչպէս կ՚անուանեն զայն «գովք»երը երբ ազապ աղջկան մը մահը կու լան
Մահուան ծանրութի՛ւն ու հասունութի՛ւն որ ծնունդէն իսկ կը տեղաւորուին բոլոր վաղազրաւ մարմիններուն վրայ ու կը պայծառանան կեանքի որոշ հանգրուաններուն։ Մահուան ընտանութի՛ւն որ անհաւատալի կը թուի բոլոր ուրիշներուն բայց որ շօշափելի բնական է Նազիկին համար Անիկա ապրած է անոր հետ տարիներով իր չսիրած Թումասին վրայ անոր գիծ-գիծ բարձրանալը գրեթէ չափելով։ Ու այդ տղու օրերուն իսկ՝ անիկա շատ ալ չէ կապուած այն խախուտ ու սուտ բանին զոր այնքան կը մեծցնենք։ Ու տակաւին սարսուռին տակն է այն փլուզումին ընկղմումին զոր ունեցեր էր մեռնողը իր միսերուն մէջ։ Այդ հոսո՛ւմը անոր պատանութեան անոր անհուն պապակին բո՜ցը որ վազեր էր իր ծիծերուն ու մարմինին զանազան խորշերուն անոր անյագ շաղապատումը որ անոր ոսկորները մխեր էր մինչեւ իր սրտին դուռները — պատկերներ էին որոնք իրեն սորվեցուցին։ Ու անիկա չէր կրնար ազատիլ միւս տեսիլքէն նուաղած ու մեռելի պէս դեղին տեսիլքէն երբ վար առեր էր անոր ա՛լ անիմաստ մարմինը իր վրայէն դրեր քովիկը ու նայեր անոր փակ աչքերուն երանաւէտ դէմքին Այս գնով էր որ հասկցաւ թէ ինչ կ՚արժէ մեր կեանքը։ Ու կը միտէր հաշտուիլ մեռնողին հետ զոր ատեր էր մինչեւ հարսնանալը ու թերեւս մինչեւ երէկ։ Ինչո՞ւ – Բայց հարցումին հետ անգիտակից մղումով իր ձեռքերը կ՚երթային որովայնին։ Ու ահա ուրիշ մտածումներ կեանքին գաւառներէն բոլոր այն խուլ պղտոր մորմոքումը պատառ մը հացի բերան մը համբոյրի գիրկ մը միսի ետեւէն անորակելի մեր արշաւը ան՝ որ գեղերուն մէջ կը վերածուի իր պարզագոյն բայց անողոք ձեւին ու կը տապալէ մեզ մանաւանդ երիտասարդ։ Բոլոր այն պզտիկ ու վերջնական<ref>վերջնական?</ref> վայելքները որոնք իրենց ճղճիմութեանը մէջ նոյնքան ողբերգական են որքան քաղաքներուն հոյակապ ըղձաւորումները որքան խենթ ու անհաս ծարաւները կեանքի մեծ տարփաւորներուն։
Գեղացի աղջի՛կ։ Մի՛ ըսէք թէ անոր ուղեղը չի հասնիր այս ամէնուն։ Մահն ու սէրը գերագոյն իրականութիւնն են ամէն տեղի համար։ Ձեռքը երկար պահելով իր փորին վրայ կարծես բնազդաբար զգալով թէ իր ափերուն պիտի չտրուէր սրբազան վայելքը հոն մեծցողը ատանկ մօր պէս ձեռնելու անիկա կ՚ըլլար խաղաղ ու մա՛յր [219] ինքնապատկեր [220] ու սրտառուչ։ Բայց այս պահերը կը հալածուէին միւսներէն անստուգութեան վաւերական ոճիրին մահուան հետ իրապէս շաղկապուած կտորներէն որոնք իր օրերը պատառ-պատառ կը բաժնէին իրմէ անկախ իրեն հակառակ։ Անիկա կը խորհէր այս բաներուն՝ բռնադատուած ու լալով։ Երբեմն այս յուզումները զինքը կը գտնէին անփոյթ ու գեղեցիկ լքումի մը մէջ կռնակը տուած խսիրէ բարձին մենաւոր մոռնալով իր անցեալը իր հայրենի տունը ուրկէ տարագրուած էր այս ողջ գերեզմանին ի՛նք՝ համբուրելի շառաւի՜ղը մեծափարթամ ու ամէն բանի արտօնուած տունի մը։ Երբեմն աչքին առջեւ կու գար իր չսիրած հայրը որուն դանակն ու հոգին աղտոտ էին այնքան։ Բայց մանաւանդ անիկա ինքզինքը կը խածնէր երբ իր մտքին կը ներկայանար Զաքարենց Զաքարը — էրիկ մարդը որուն մարմինէն իր մէջ ինկած խռովքը դեռ չէր պաղած իր միսերուն վրայ։
Ու տխուրը այն էր որ իրեն այցելողներէն անկողինի այս տեսիլքը յամառագոյնն էր ու ամէնէն վրդովիչը։ Ամբողջ իր միսերը կը պոկուէին իր ոսկորները թրթռումի կը մտնէին ու մասնաւոր անկիւններուն ծոցը ճմլումներ այրումներ ու մահ իրարու կը յաջորդէին ծաղրելով զինքը չամչնալով իր ամօթէն հեգնելով իր մեղքը իր երկինքը<ref>երկինքը?</ref>։ Ու չէր կրնար ճիշդ սեւեռում ունենալ։ Անիկա կը ճանչնար հեշտանքը։ Ու կը տեսնէր որ չէր ան ինչ որ կը յուզէր զինքը։ Փորձեց նոյնացնել իր այս ծփանքները միւս պահերուն երբ հօրը տունին մէջ ապրած էր հեշտանքը բայց ուրիշներու հաշւոյն ուրիշներէն որսալով իր մէջ առաջնորդելու համար այն ձեռքերէն որոնք կը պարէին ու կը դողային — պոռնիկներէն Բայց չէր գար մռայլ ու անպատմելի փոթորիկը որուն խորհուրդը՝ անհաս բայց զգլխիչ անբաժան է հեքիաթի պատմուճանին պէս աղջիկներէն։ Ու կը բռնանար իր մտքին օրական քանի մը անգամ ճիշդ առնելու համար այն պատկերը ուր ինկած էր եղերական գիշերին երբ տղան պլլեր էր զինքը իր բազուկներուն մէջ իր հարսի քողին թրթռուն մեղեդիովը իր մետաքսաւէտ ու թաւշեայ մուշտակումին ամբողջ եղկ փսփսուքովը ու առած ամէնէն առաջ շրթունքները իր բերնին մէջ։ Ու չէր գտներ։ Պատկերը մեռած էր աւելի ուժգին ցնցումներու ներքեւ<ref>ստորակէտ սրբագրուած՝ վերջակէտ</ref> Բայց կենդանի ու նուաստացուցիչ կերպով մը յստակ էր միւս երեսը այդ գիշերին ուր այդ բարբարոս տղան նախատեր էր իր մարմինը ճգնաւորի կատաղութեամբ ու թքեր՝ իր ծիծերուն վրայ։ Առանց հեծկլտուքի ձայնով լացի՝ չէր կրնար անցնիլ այդ տեսարանին վրայէն։ Ու անիրաւ անգութ կը գտնէր զայն։ Անիկա չէր սիրած Թումասը։ Բայց երկո՛ւ կուսութիւն ալ ունենար երկուքն ալ պիտի չսակարկէր անոր անոնց բոլոր Թումասներուն որոնք մահուան մէջէն կը սիրեն ու այնքան հեռու օտար երկնային կը համբուրեն եւ որոնց մարմինէն իր մէջ անցածը այնքան հեռու օտար ու երկնային էր եղած։ Ու ո՛վ որ իր աննուաճ պատրանքը կը բանտարկէ պահի<ref>պատի սրբագրուած՝ պահի?</ref> մը բարութեան մէջ ու կը բանտարկէ իր մարմինին մէջ միւս աննուաճ երազը ա՛ն միայն կը հասկնայ թէ ինչ խոր է մարդերուն անգիտութիւնը իրարու դիմաց ու որքան սուտ է կեանքը զոր կը ցուցադրենք ուրիշներուն վաւերականը պահելով մեզի թերեւս նոյնքան միամիտ անգիտութեամբ մը։
Իր զգայարանքներուն այս հոսումները ամէնօրեայ իրենց հարուածովը կրկնութեամբը քիչ-քիչ ներգործեցին նաեւ իր մտածելու եղանակին։ Շրջապատին ալ մռայլ նոյնութիւնը նպաստ մըն էր այդ ուղղութեամբ։ Ու հակառակ միւսներուն հարսներու ճակատագրին՝ անիկա իր պզտիկ ուղեղը գործածած է ծանր բաներու — աշխարհը կշռելու ինչպէս կ՛ըսէ Արդար Առաքելը երբ «բորոտ» Աստածաշունչին տախտակէ կողքը հանդիսաւոր կը փակէ ու մէկ ձեռքին մէջ դժուարով գիրքը բարձրացուցած՝
— Մէկ համարը աշխարհքը կը կշռէ։
Ու գիտէ։ Ու իր գիտցածը հիւրի մը պէս չէ եկած իրեն։ Տեղաւորուած ու նոյնացած է իրեն հետ։ Իր հօրը տունին մէջ կեանքը կիրքերու հեղեղ մըն էր։ Օվակենց Հեղնան ու անոր տղան՝ մահուան մեքենաներ։ Վայելքը զրկանքը՝ իրենց ծայրայեղ սահմաններուն տարուած։ Հիմա՞։ Ան կը գտնէ որ կեանքը ուրիշ բան ալ է։ Ու այն անդունդէն որ մարդերու սիրտ կը կոչուի իրեն կ՚երկննան շշուկներ վախկոտ ու համեստ ու կը պատմեն իրեն պարզ բայց խորունկ բաներ։ Աշխարհը մինակ մեղք աղտ հիւանդութիւն կամ գինովութիւն չէ։ Անիկա համակերպած հերոսութիւն ալ է։ (Ու իր փղձկած սիրտը ճամբայ կը գտնէ դէպի ընդարձակ տառապանքը որ գեղացիները կը կապէ հացին օրուան ապրուստի անագորոյն մղձաւանջին)։ Անիկա գեղեցկութիւն ալ է։ (Ու իր միտք կը շինէ իր աչքին առջեւ՝ համանկարը այն աղուոր բաներուն որոնք կը բուսնին ու կը բացուին դաշտի ծաղիկներուն նման տղաքը տուները ծառերը պարտէզները նոյնիսկ հետզհետէ աճող գերեզմանատունը գեղին ու հարսները ու ճամբաները բոլորը՝ որոնք մեր ձեռքին ու քրտինքին հետքերը կը կրեն ու կը յուզեն մեզ)։ Ու բարութիւն մեծութիւն ալ է ան։
Ու գորովով կը դողար իր հոգին այն նուիրման ու քաղցրութեան վրայ որ իր թաքստոցը կը պարուրէր վարդի հոտի մը նման ու կը մեղմէր անոր վէրքին կսկիծը։
Ան սիրեց հոդ բացառիկ ջերմութեամբ Օվակենց Sայճոնը։ Ինչ ալ պարզ կը տեսնուէր անջրպետը որ կը զատէր Հայրապենց Խաթունը ամբողջ հոգի ամբողջ զոհողութիւն այս պառաւէն։ Խորշանք չեկաւ անոր՝ նոյնիսկ փտած մարմինէն որ չորնալու վրայ փայտի մը նման կարծր ու փուրոտ տեղեր ունէր։ Զարմանքով յետոյ հաճոյքով տեսաւ որ ոչինչ կար վրան աւելի — կաշի միս ոսկոր այնքան մը միայն որ այդ աւերակը կարենար ինքզինքը տեղափոխել առտու-իրկուն մինչեւ Աստծոյ տունը ուզելու համար լիութիւնը ամբողջ աշխարհին իր գեղին յետոյ իր թաղին ամէնէն վերջը իր տունին իր բառովը ըռինտութիւնը բոլոր ապրողներուն մրջոմէն (մրջիւն) մինչեւ թագաւորը։ Ուզելու համար պարտութիւնը կորակոր քայքայումը իր բառերով՝ կոխկռտուիլը Սադայէլին որ մեր բոլոր ցաւերուն միակ պատճառը կը մնար տէրտէրին ալ վկայութեամբը «բորոտ» Աստուածաշունչէն յետոյ
Նազիկին համար սփոփող ու կենդանի օրինակ է առնուազն վաթսուն տարի տառապանք ապրած սա պառաւը։ Ու անոր վրայէն իր միտքը կը վարժուի կիներուն ճակատագրին որ գեղին մէջ կը սկսի շատ կանուխ ախոռին ու արտին մէջէն պահ մը ոսկիով ու նշանով կը պսակուի ու առագաստ կը վազէ շուտ մը վերադառնալու համար իր իսկական ակօսին ուր ցաւն ու զրկանքը մեղքն ու բարիքը իրենց հոսանքին վրայ կը տանին զայն ու կը նետեն պառաւութեան սա աւերակին։ Կ'արժէ՞ ծանրանալ խենթանալ պզտիկ խաղերուն վրայ որ այդ գնացքը կ՚ընեն երբեմն բարի զուարթ բլուրներու փէշերուն ուր անիկա կը կրկնուի վերէն ու մէկէն<ref>մէկէն?</ref>,<ref>վերջակէտ սրբագրուած՝ ստորակէտ</ref> երբեմն՝ վայրագ վիժանուտ խենթ՝ խարակներուն ստեղներէն բզկտուած վիրաւոր փառքի<ref>փառքի?</ref> մը նման նետուած դէպի անդունդը։ — Տղաքը շարել իրարու ետեւէ մէկը չաւարտած՝ միւսը սկսիլ կին չեղած՝ մեծ մայր ըլլալ։ Ու խորհիլ հոգիին վրայ Ասդենականը չհասկցած՝ պատրաստուիլ անդենականին։ Աւելի՛ն։ Այո — Հասկնալ Տայճոնը այսինքն՝ թափանցել գաղտնիքին որ կը ճնշէ մեր վրայ բայց չի կրնար մեզ ճաթեցնել։ Կեանքին մամո՛ւլը ինչպէս կ՛ըսեն աւելի խելահաս երկիրներու մէջ։ Անկէ պիտի անցնին բոլոր աստնուորները ինչպէս անցած է երանեալ պառաւը ինչպէս պէտք է անցնի դեռ երէկ անոր պատերը ափ առնող Նազիկը։ Ահա թէ ինչու աղջիկները երկինք չեն նայիր բայց մտիկ կ՚ընեն դէպի հոն շուլլըւած բերաններուն եւ ոսկորներուն հեւքն ու հեքիաթը։
Ու Տայճոնը պատմեց։ Անոր հեքիաթը կը գունաւորուէր խիտ ճշգրիտ այն իրականութեամբ զոր ուժգին խոր ակօսուած զգայութիւններ կը դիզեն մեր ուղեղի տախտակներուն ու մեր բառերը կ՚ընեն իւղոտ հոսուն փափաքելի ու աներկբայ։ Ու ինչ որ կեղծ կը հնչէ մեզի ամբարիշտ չէզոք բերաններէ այդ մկրտութեամբ կը դառնայ միակ կարելի յանկուցիչ իրողութիւն։ Ինչ որ սուտ կու գայ բոլոր Նազիկներուն երկնքին իրականութիւնը (երբ ժամն ու տէրտէրը կը խօսին կամ գիրք մը կը մրմնջէ) անառարկելի ստուգութեամբ մը կը համակէ ուրիշ ոլորտէ<ref>ջնջում ստորակէտի</ref> երբ կ՚արձագանգէ։ Պառաւը ինչպէ՜ս լաւ գիտէ թանձրացնել այդ զաղփաղփուն պատկերները անոնց վրայ թափելով պուտ–պուտ հաւաքուած սրբազան հեղուկը մեր տառապանքին հա՜մը արցունքին ու զգլխանքը յետոյ հիասթափումը մեղքին։ Ինչպէ՜ս լաւ կանդրադարձնէ<ref>կ՛անդրադարձէ սրբագրուած՝ կ՛անդրադարձնէ</ref> այն պայծառութիւնը միւս աշխարհին ուր մտած է արդէն իր կէսովը։ Ամէն առտու իր անկողինէն ելլելու ատեն ան իր գերեզմանը գոցողի պէս կը ծալէ վերմակը։ Հապա Աստուածամա՞յրը որ իրենց պէս անցած էր զաւկի ու մահուան ցաւերէն։ Հապա դրա՞խտը։ Այս ամենը ձեռքիդ<ref>ձեռքիդ?</ref> պատրաստ սեղանի մը պէս համով պառաւին շրթներուն վրայ չէին տկարանար երբ կը թափանցէին Նազիկին մէջ։ Վասնզի աղջիկներուն համար անհասկնալի է երկինքը։ Անոնք կը վախնան կ՛երազեն բայց իրենց երազին թեւերը մեղրամոմէ շին[ու]ած են ու միշտ զանոնք գետին անկողին կը ձգեն։ Ջերմեռանդութիւնը սեռային վիճակ է անոնց մօտ։ Ու քառասունի դուռներուն միայն կը համոզուին հեքիաթին։
Անհուն եղաւ անոր ազդեցութիւնը հարս Նազիկին վրայ։ Առաջին ու էական բարիքը՝ ապրելու համակերպումն էր աղջկան ոչ՝ ինչպէս մինչեւ այդ տունը՝ անիմաստ գուցէ մեղապարտ հետաքրքրութեանց իբր գոհացում։ Անիկա չէր մեռցուցած ինքզինքը իբր կին։ Նոր շրջապատը անոր առջեւ բացաւ ուրիշ հեռանկար ու երկրորդ երրորդ գիծի նետեց անոր ուղեղին վրայ երեք ամիսներէ ի վեր մշտապէս սաւառնող մահուան ժապաւէնը։ Աւելի՛ն իմաստ ու խարիսխ ճարեց անոր կսկծումներուն դէմ։ Մաքրուելու երկինքին արժանաւոր կին դառնալու ապաշխարութեամբ Աստծոյ գութը շահելու պարտքը ծանր հաւասարակշռութիւնը շնորհեց անոր վարանոտ նաւակին մարմինին։
Շաբաթ մը ետք անոր թաքստոցը բերին կոյս–աղջիկ մը վաթսունը անց։ Ան մօտ<ref>մօտիկ սրբագրուած՝ մօտ?</ref> կէս դար քաղաքն էր ապրած ու ծերութիւնը եկեր էր փակելու իրեններուն մօտ։ (Գեղացին միշտ մէկը ունի որ իրը ըլլայ)։ Ծառայութեան այս երկար շրջանը ան բացած էր ծոցի գիշերէն սկսող աղէտով մը։ Իր մեղքը չէր ստուգուած։ Բայց մնաց։ Իր ծնողքը սրտի ցաւէն մեռան շուտ։ Ու ինք չտանելով լուռ նախատինքը գեղին քաղաք էր գացած օտարին դուռներուն մաշեցնելու իր երիտասարդութիւնը ու քաւելու ինքզինքը։ Հիմա գեղը հիմնովին մոռցեր էր պատմութիւնը։ Ու կոյս-աղջիկի հեքիաթը զայն կ՚ընէր խորհրդաւոր ու հզօր։ Անոր կ՛այցելէր Աստուածամարը երազ թէ արթուն նոյնն էր ատիկա։ Ու ան բժշկութիւն կ՚ընէր աղօթքով դեղերով ու մատաղով։
Ան զգուշացաւ իր հարսնութենէն բայց առատ շատ պատկերուն խօսեցաւ քաղաքին վրայ։ Անիկա պատմեց անոր բարակ աղուոր մտածուած<ref>աղուոր մտածուած?</ref> գեղին համար անհասկնալի ոճիրներ որոնք թաւիշով ու ադամանդով զգեստաւոր կը մտնեն հարուստներու պալատներէն։ Ան կը նկարագրէր մեղքը մեղաւորները շրջանակը՝ նախնական ու փայլուն արուեստով մը ու կը գծէր կացութիւններ տրամներ որոնք այդպէս ոգեկոչուած հեռանկարին նպաստովը գեղեցկացած՝ ափ ի բերան կը ձգէին գեղացի պարզուկ աղջիկը որ իր կուսութիւնը տուած էր առանց հաշիւի առանց պատմուած նրբին հոգերու<ref>պատմուած նրբին հոգերու?</ref> Այնպես որ՝ իր մեղքը հասարակ գրեթէ տգեղ բան մը կը դառնար իր աչքին։
— Դուն ի՞նչ գիտես աշխարհքը – կը կրկնէր Էբայէթը (Եղսաբէթ) ամէն դրուագէ ետք խաչ մը հանելով ու «Յիսուս-Քրիստոսին զօրութիւնը» գովելով։
Ամէն փորձանքի՝ անիկա կը հակադրէր դարձեալ փրկարար սպեղանին հեղինակաւոր նախադասութիւնը՝
— Մեծ է Տէրոջը զօրութիւնը
Որ իրեն ժառանգ կը մնար բողոքական պատուելիէ մը։ Անկէ՝ որ կը ծեծէր իր հիւանդ կինը դուռը կը կղպէր վրան ու կ՛իջնէր պառկելու իրեն հետ՝ ձեռքերը շփելէն ու մուճակները հանելէն
— Մեծ է Տէրոջը զօրութիւնը
Յետոյ ուրիշներ մեծ մասը հասուն ու դուրսէն նախանձելի կիներ որոնք իրենց առանձնասենեակներուն մէջ անանուն մեղքերով խթանուած՝ երանի կու տային իրեն Փանփանենց Էբայէթին ու ոսկիներուն<ref>ոսկիներուն?</ref> հետ խաղալով անօթիի պէս կը ճուային աքաղաղի ձայներ ու փրփուրներ դուրս տալով իրենց փառաւոր «կերտանոտ» կոկորդէն
Մեղքի հորիզոնին այս ընդարձակումը մեծ քաղաքներուն բազմատեսակ ոճիրներն ու փորձանքները անզգամ ու անաստուած կարծրութիւնը որուն ծնունդն է աշխարհը այսպէս իրարու դէմ լարող ատելավառ կեցուածքը հարուստին ու աղքատին Էբայէթին համոզուած ջերմութիւնը Աստըծոյ համբերութեան վրայ իրարու կը միանային ու կը կազմէին անոր մեղքին համար տանելի լաստակերտ մը։ Յետոյ գործնական եփուն աղջիկ՝ անիկա ափերով ունէր Նազիկին պարագան կրկնող դրուագներէն իրենց վճռական օրերով<ref>օրերով?</ref> բայց գրեթէ միշտ յաջողակ լուծումներով։ Անիկա անուններ կու տար։ Ու անիկա հասցէներ ունէր ուր կ՚երթային «թեթեւնալու» իրենպէսները։ Դէպի քաղաքը անոր մեծցուցած հմայքն ու ազատութիւնները հին սպասուհիին այս տարփողը նոյնքան տպաւորիչ էր անոր բերնին վրայ որքան երկնքին գաւառներէն իր տեսիլքները պատմումները։
Ու անոնք եղան իրարու մտերիմ ու աւելի բան մը քան շրջապատին միւս դէմքերը։ Էբայէթը ամէնօրեայ այցելութիւններով անհրաժեշտութիւն մը դարձաւ անոր ձանձրոյթին անձկութեան լքումներուն յարափոփոխ հոսանքին դէմ։
Այսպէս պատսպարուած ոճիրին մուրճէն որ իր փորը կը ծեծէր ա՛լ կամաց–կամաց այսպէս ապահովուած անդրագոյն օրերու համար անիկա կը սպասէր Ու գեղը կ՛եփէր ահաւոր գայթակղութիւնով։
⁂
Ձիւնը յիշատակ մըն էր բացառիկ ու մնայուն իրեն հետ կապուած մեծ դէպքերուն ու իր իսկ խենթութիւններուն համար Գեղը մաքրուած էր ինչպէս անոր ոտքի զմայլելի դաշտը։ Բլուրները որոնք լերան առաջին աստիճանները կը շինեն գտած էին իրենց դեղնորակ աստեղայնութիւնը Արեւմուտքի հսկայական գագաթն անգամ շղթային բարձրագոյն կէտը փեռեկուած էր իր գլխանոցին կեդրոնէն։ Գարնան հոտեր կը պտտէին։
Բարի հով մը արդէն չորցուցեր էր հաստ խոնաւութիւնը փողոցներուն որոնք նոյեմբերէն ասդին չեն կրնար հաւաքել իրենց մէջքը ու երկարած անոսկոր ցեխի իրան մը կը դառնան Տանիքներուն վրայէն սրբուած էր գորշ ու մածուցիկ պայծառութիւնը որ եղկ է ու ցոլացիկ երբ արեւ իյնայ վրանին ու սեւ թանձր տրտմութիւն է՝ անձրեւի ասղնտուքին տակ։ Կիրակմուտք էր ու թեթեւցած բայց կենսաւոր օդին մէջ գեղին զանգակը՝ աւետաւոր ու զուարթ կը պոռար իր մետաղեայ մեղեդին։
Ասիկա պահն է երբ տաւարը բլուրներուն ճամբաները կաղօտէ կ՛ընդարձակէ՝ իր ցրուած ալիքներուն դանդաղ հոսումովը դէպի գեղ։ Տուներուն առաջքէն ժողովքը կը հալի կիներուն։ Արդար մեղաւոր ժամ պէտք է երթան բարքերուն արտօնած տարիքէն։ Բայց ինչպէս ամէն տեղ հոդ ալ այրերը հոգը չունին իրենց հոգիներուն Անոնք կը բարկանան ժամկոչին որ «կարճ չի կապեր» զանգակին հետ ու մէկ–երկու բերան հեգնանքէ հայհոյութենէ ետք՝ կը շարունակեն թղթախաղը կամ օղին նուագը։ Ուրիշներ սրճարաններուն առջեւը կը կենան ոտքի ժամուոր կիները հոյնելու*<ref>Ծնթ – հոյնել՝ հոսելիով ցորենը յարդէն զատել։ Փոխաբերաբար՝ ուշադիր քննութեան ենթարկել</ref>։
Գայթակղութիւնը ինկած է իր թափէն Առջի օրերուն աղջկան անհետացումը նոր երանգներ աւելցուցած էր անոր։ Բայց ժամանակը կ՚աշխատի ի հաշիւ մեղքին։ Բարեկենդանը մօտեցած է։ Ամէն տուն իր փորին ու հաճոյքին կը խորհի քիչ մը։ Ու շատցած են սրճարաններու մէջ այն սեղանները որոնք քսանչորս ժամ կը տեւեն՝ գինիով եւ օղիով անդադար արծարծուած անասնութիւնները շղթայազերծելով մինչեւ որ կոչնականներէն մէկը իյնայ իր քովինին դաշոյնէն կամ գնդակէն։ Այդ շաբթուն գեղին վրայէն դիւահար հով մը կ՛անցնի ու խելօքիկ արարածները ճիւաղներու կը վերածէ։ Զգուշաւոր են բնազդով բացառիկ համբաւները որոնք շատ չեն ցուցադրեր իրենք զիրենք առիթը չունենալու համար յիմար բախումներու
Հաճին զանգակին հետ կ՚ելլէ դուրս իր տունէն նոյն պատերազմական զրահումով միշտ մերկ դանակը անութին։ Մռայլ ոչ ոք բարեւելով անսայթաք ու անշեղ՝ կը չափէ գեղին մեծ փողոցը գալ նստելու համար որսորդներու սրճարանը եւ սպասելու ամէնքը գիտեն թէ ով։ Ան չի խօսիր ոչ իսկ Թադոսին հետ։ Կը ծխէ հաստ ու առատ մուխով։ Չի խմեր ու չի պատասխաներ։ Այսպէս տասնհինգ օրէ ի վեր
Բայց այս իրիկուն գինով է Հաճի Ստեփանը։ Երկու շաբաթուան այս յուսահատ զսպումը աւելի զայրագնած է իր գինովութիւնը Փողոց իջնելէ առաջ՝ անիկա պարպեց իր փորին օխանոց մը առջի վազ օղի։ Ու բան չէ կերած
Ան չի կրնար ուղիղ բռնել իր գլուխը (գինովութիւնը անոր ոտքերը կը կապէր բայց ազատ կը թողուր իրանն ու թեւերը)։ Իր դանակը մխած են պատենքին<ref>պատանքին սրբագրուած՝ պատենքին</ref> մէջ իր երկու եղբօրորդիները կայտառ եւ հսկայ երիտասարդներ որոնք քայլ առ քայլ կը հետեւին անոր՝ անխուսափելի աղէտը դիմագրաւելու համար Քիչ մը աւելի բացօք՝ Հայրապենց գերդաստանէն ուրիշ երեք-չորս երիտասարդ Բոլորն ալ գօտեպինդ դաշոյնով ատրճանակով բայց զգոյշ ու վճռական։ Ու ահարկու է այս թափօրը։
Ու գինով է Հաճի Ստեփանը։ Գեղը կը յիշէ անկէ նման վիճակներ որոնց մէջ բնութեան մէկ վայրի երեւոյթին պէս անիկա կը շէննար ինքնիրմով ու կը խենթանար առանց ուրիշին վնասելու Անիկա կը զատուէր իր այս կողմովք սովորական խմաններու ջոլիրէն։ Ո՛չ մէկ յարձակում՝ ոչ մէկ անարգանք Բայց այս կիրակմուտքով ամէն անցորդ ակամայ կը մղուի խորհելու ճակատագրական բախումի մը։
Ու ժամուն մեծ հրապարակին վրայ հոն՝ ուր վեց թաղերու բերանները իրարու կը բացուին կեցած է անիկա։ Իրիկուան զովութիւնը մեղմած է անոր ճակատին կրակը զոր ուժգին ալքոլը վառած էր անոր գանկին մէջ։ Ուղիղ։ Իր երկու թեւերէն կը կախուին գրեթէ այնքան մխուած են անոր ուսերուն իր երկու եղբօրորդիները ամուր ու խիստ շղթայելով անոր թեւերուն հաւանական շարժումները ու կապելով անոր իրանին իրենց ծանրութիւնները արգիլելու համար ազատութիւնը անոր ոստումներուն անոր ամէնէն յաղթական անդիմադրելի յատկանիշը պայքարի մէջ նետուելու դէմինը տապալելու քշելու համար։ Այսպէս հիւսուած՝ անիկա անկարող է վնասելու Բայց «բացած է բերանը» ինչպես սովորութիւն է ըսել գեղերուն մէջ քիչ մը նուրբ հեգնութեամբ։
Ու անիկա կը կարդայ հայհոյանքը նոյն քարին վրայ ուրկէ մունետիկը կը կարդայ կառավարութեան զեկոյցները<ref>ստորակէտ սրբագրուած՝ վերջակէտ</ref> Անսայթաք յստակ բառերը երբեմն թուրքերէն կը պարպեն ամբողջ աղտն ու գարշանքը որ պատեցին անոր ուղեղը տարիներով։ Անոնք մեղքէն աւելի մեղաւոր են։ Ո՛չ ամօթ ունին ոչ ալ Աստուծմէ վախ։ Ու կիները իրենց լաչակները կ՚ամրացնեն իրենց ականջներուն։ Ու այրերը՝ լուռ ու անկարող սրտմտութեամբ՝ կը շեղեն իրենց գնացքը քիչ մը բացէն անցնելու համար զազրութեան այս հեղեղէն որ կը թափի անոր ակռաներէն։ Անիկա իր շոգիին ամբողջ թափովը կը պարպէ գոյ եւ անգոյ հայհոյութեանց տոպրակը հնարելով նորելով շեշտելով ու կատղելով։ Ու հրաւէր կը կարդայ Զաքարենց եօթը պորտին Փանէլենց Քէլերուն (հարուստ այս ընտանիքին իբր նախահայր՝ աղքատիկ գոնջ տղայ մը կու տայ գեղին աւանդութիւնը)։ Իւրաքանչիւրին հասցէին գտնելով եղերական վերադիր մը բայց մանաւանդ եղերական հայհոյանքը որուն հանդուրժելու համար էրիկ մարդը որքան ալ խելօք ստիպուած է ջնջուիլ գեղացիներուն շարքէն։ Նոյնիսկ խորագոյն գինովութիւններու մէջ խմողը շատ ցանցառ կը մօտենայ այդ ամբարշտութեան եւ սրբելու համար այդ ամօթը արիւնը պէտք է վազէ անպատճառ։ Ու արիւնը կը վազէ ամէն շաբթու։ Բայց ամէն օր՝ Բարեկենդանի ամսուն։
— Գինով է – կ՚ըսէ ամբոխը փրկելու համար վիրաւորանքը որ անոր բառերը կը փորեն սա պատերը լեցնող մարդերէն շատին մէջ։ Ու մանր–մանր կը բանի յուզումը վրդովումը փոխուելու համար արիւնախանձ զայրոյթի։
Ու Հաճին կը պոռա՛յ։ Սկիզբները՝ հանդարտ ու որոշ անոր հագագին բախումը քիչ-քիչ ժանգոտեցաւ։ Քրտինքը ճակտէն ու մազերէն անցաւ իր ձայնին որ յոգնութիւնը չմատնելու համար ինքզինքը կը փարատէր։ Բայց հետզհետէ բառերը ճեղքուած բաներու նման կը հնչէին։ Կարծես անողորմ խարտոց մը իր կոկորդը վեր-վար կը բերէր ու կը բզկտէր
Բառերուն այս ջլաքաղումին հակառակ՝ անոր ձայնը միշտ կը բարձրանար։ Զինքը հանդարտեցնելու համար իրեն ուսուած տղաքը կը սանձէին երբեմն անոր բերանը որ այդ հանգիստէն ոգեւորուած՝ իր ահագին մարմինին ցնցումներովը բազմապատկուած կը բացուէր կրկին աւելի աղտոտ ու անարգական։ Ու անոր կուրծքէն կը հնչէր մարտակոչը լիրբ նուաստացուցիչ զայրացնող թուրքերէն իրեն ժառանգ մնացած այդ ուրիշները գրգռելու այնքան ճարտար բանաձեւը՝
— Տէյօր (մինչեւ) եօթը պորտը օրանի չօճուխ էն տէյօր խաթարլը կնիկը
Ու անունը կու տար մուշտակաւոր ու մանուշակազարդ հարսներուն ցոյց տալով սուրը ու ցոյց տալով անասելի բան մը։
Ձախլիկ Թադոսը հասած էր օգնութեան։ Իր մէկ ձեռքովը ի զուր փորձեց փակել անոր ամբարիշտ շրթունքները։ Անիկա «աղբօր պէս» կը պաղատէր խնայելու համար ժամուորին այս «անօգուտ» ամօթը։ Միւս կողմէն կը պոռար ժողովուրդին՝
— Տղաք գինով է Աստուածնիդ սիրէք գինով է։ Շատ մի տեսնաք…
Բայց ամբոխը հետզհետէ կը գամուէր պատերուն երկայնքովը։ Անիկա քիչ-քիչ ստկուած էր կիներէն ու տարեցներէն։ Կամաց–կամաց ան իջաւ մայթերէն վար ու գրեթէ շրջապատած էր Մունետիկին Քարը
Տեսարանը նուաստացուցիչ ու վտանգաւոր էր մանաւանդ Հայրապենց խումբին։ Շաբաթ մըն է որ բան–գործ ձգած հովուած էին անոր քայլերը ու վերահասու<ref>վերահաս սրբագրուած՝ վերահասու</ref> էին աղէտին որ կը դառնար իրենց շուրջը իրենց գլխուն։ Ի զուր անոնք նմանցնելով Թադոսին աղերսանքը գրեթէ արցունքով գէրէկցան*<ref>Ծնթ – գէրէկ[ն]ալ – աղաչանքին միացնել զայն լուսաւորող աւելի ազդու ընող շարժուձեւը։</ref> որ ամճա ն չխորտակէ իր անունը ցեխին չձգէ իր էրիկմարդկութիւնը «անօգուտ» հայհոյանքով։ Անոնք այդ բառերով կը զգացնէին նաեւ իրենց ընտանիքին հասցուած անարգանքը։
— Ամճա՛ մեղք է անունիդ Ամճա՛։
Ու կը հրաւիրէին զայն լրջութեան Վատերը միայն կնիկներուն հետ կը կռուին ու յստակ էր բանաձեւին տարողութիւնը։
Չես գիտեր ուրկէ բուսաւ Փանէլենց Նշանը Զայն տեսան Հայրապենց տղաքը ու սրտերնին կրճեց։ Թադոսը երկնցուց ձեռքը անոր օձիքին մէկդի առնելու համար անխոհեմ երիտասարդը։ Հաճին պահ մը կեցած իր կոկորդին վրայ՝ աչքերը կը շփէր։ Մէկէն տեսաւ իր դէմ ցցուող ձեւը։ Զարմանալի արագութեա՞մբ թէ զինքը բռնողներուն կամաւոր թուլացումովը ան ազատեց իր ձեռքը՝ կաշկանդող բազուկներէն եւ իջեցուց դէմինին այնքան ճիշդ եւ ուժգին որ անակնկալէն կամ հարուածին զօրութենէն երիտասարդը երեք քայլ անդին ինկաւ կռնակին վրայ։ Թուլցող ու բաժնուած բազուկները կրկին խոյացան Հաճիին վրայ կաշկանդեցին ամուր ու կատղած ու արգիլեցին ձեռքը որպէսզի մէջքը չհասնի։ Վեցհարուածեանը պէտք էր առնել անկէ։ Թադոսը առաւ ու մէջքը խոթեց։ Հայրապենց խումբին այս խնայող ու հաշտ ընթացքը թողուց ամոքիչ տպաւորութիւն։ Ամբոխը հասկցաւ այս զիջումը եւ լրջացաւ։
Գետին փռուողը ելաւ ոտքի։ Այդքան աչքերուն իր վրայ յառումը ջլատեց զինքը։ Բայց չկրցաւ չմերկացնել դաշոյնը։ Շարժումը թոյլ էր ու զայն զգացին մօտիկները որոնք շուտ մը չէզոքացուցին։
Այսպէս կապկպուած՝ երկու ոսոխները դէմ առ դէմ կը հայհոյէին Նշանակալից էր ու քիչ մըն ալ ծիծաղելի։ Ամբոխէն անտարբեր մը փսփսաց։
— Գնա՛ գործիդ տղա՛յ մեծնաս կը մոռնաս։

— Գնա՛ Մէլէքը կանչէ։
Հեղնան կը սպասէր այդ անունին։ Բայց հարցուց
— Ո՞ր Մէլէքը։
— Դայեկը։
Միւս ներկաները չկրցան ըմբռնել կարճ այս նախադասութիւններուն ամբողջ տագնապը։ Անոնց զարմանքը ապշութեան փոխուեցաւ երբ Հեղնան ան՝ որուն բերանը ափ մը աղ դնելով կը ճմռէիր առանց որ բողոքի նշան մը երեւար երեսին քիչ առաջուան նուաստ թոնին ճիշդ ներհակ շեշտով մը կտրուկ ու տաք՝ պոռաց
— Չեմ թողուր որ թոռանս թելին դպին։
Այս վճռականութիւնը ընդվզումը այնքան անակնկալ էր խեղճուկ կնոջ բերնէն որ Խաթունը շուարեցաւ պահ մը։ Ան չըմբռնեց նոյնիսկ նախադասութեան բացայայտ իմաստը ու կը նայէր՝ հեռաւոր ու անարտայայտ իր նայուածքը<ref>ջնջում ստորակէտի</ref> չգիտնալով ու գուցէ չզգալով ալ։
— Ես պահեմ պիտի քեզի բեռ չեմ ըներ – աւելցուց Հեղնան քաջալերուած Խաթունին լռութենէն ու հնչեցին իր բառերը իբր խուսափում խեղճութիւն խոնարհութիւն համակերպութիւն ինչպէս կու գային միշտ անոնց տիրոջը ներսէն։
Խաթունը զգաց ատիկա։ Այս տկարացման դէմ իր մէջ կարծրացաւ իր բնական ամբարշտութիւնը ու այդ գիծէն էր որ իջաւ Հեղնայի բառերուն ամբողջ ու թաքուն իմաստին։ Այդ վիճակին ամօթը զարկաւ ճակատին որ քրտնեցաւ։ Անոր աչքերը<ref>աքչերը սրբագրուած՝ աչքերը</ref> չկրցան կանգ առնել Հեղնա հարսին որոշ մէկ կէտին<ref>ստորակէտ սրբագրուած՝ միջակէտ</ref> ատելութիւնը հեղեղի մը պէս կը դղրդէր անոր բոլոր ջիղերը։ Բայց իրեն այնպէս եկաւ թէ իր ճիտէն կախել կ՚ուզէին թոռանը մեղքը սա աղքատի կտորները որոնց տախտակներն անգամ կոխելու պիտի վարանէր փարթամ պալատականի իր ոտներովը (Օվակենց տունը դարաւոր աղքատութիւնն էր գեղին մէջ ոչ աւելի ոչ պակաս Տղան Օվակը գլխուն փորձանքը գտաւ երբ դրամ ունեցաւ ու տուն գնեց)։ Այն ատեն վեր շրջեց իր էնթարի ին արծաթահիւս թեւերը ձեռքին մէկը սափորի մը անկղին պէս կռթնցուց մէջքի խաս շալին մէկ ոտքը կիսովին ետ ազատ ձեռքը վեր կզակները ծամելով ու ճմռելով բայց խօսելու անկարող լեզուն թոթով ու կափկափուն թքաւ Հեղնային երեսին
— Սուտ ճգնաւոր – կրցաւ վերջապէս աւելցնել։ Բայց դժգոհ էր իր բառէն ու զղջաց այդ խեղճ նախատինքին համար վասնզի եկածը ստուերն անգամ չէր անոր մտապատկերներուն։ Արհամարհանքը հեղեղած էր անոր ջիղերէն զատ անոր բոլոր զգայարանքները։ Աչքերն ու բերանը մասնաւորապէս։ Ու այդ յորդումին բեռը կը ճնշէր անոր սրտին։ Շունչը զգաց որ կը պակսէր։
— Պոռնի՜կ պոռնի՜կ։
Ձայնը կար բայց մտածումը՝ ոչ Յանկերգի մը պէս որ յեղյեղուելէն ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref> կը դադրի իր ուժէն վերադիրը կը զայրացնէր զինքը իր չէզոքութեամբը։ Յետոյ ինչպէս եղաւ անոր մտքին մէջ ծագում առաւ մտածում մը որ կայծակի մը գիծին պէս ծակեց անոր ուղեղը պատող մշուշը ու լուսաւորեց։
— Դո՛ւն ես գլխէ հանողը։
Մեքենան լարուած էր։ Ձգեց անիկա Հեղնա Հարսը որուն կրաւորական չքացումը կակուղ բամպակի մը պէս կը հակազդէր իր զայրոյթին Անիկա փնտռեց աւելի կարծր թիրախներ ու աչքերը հանդիպեցան Առաքելին որ անհանգիստ էր կրկին
— Տունդ տեղդ կ՛աւրեմ օճախդ կը մարեմ քեզի լերան կատո՛ւ վայրենի որդնոտ – աւելցուց փրփրալէն։ Բայց չհանգչեցաւ իր ուզած չափով։ Սիրտը ամուր կը զարնէր զառիվեր ելլողին պէս Իր ձայնը ուռած արդար զայրոյթով ուժ առած գերդաստանին դրամէն ու փառքէն դանակի պէս սուր ու բզկտող էր անշուք ու խեղճ սա ընտանիքին գլխուն որ մեղքին սարսափովը մեծցած՝ կը նուաստանար իր հաշւոյն անպատկառութեան այսքան շքեղ զեղումէն ու կը չքանար ինքզինքը իրապէս յանցաւոր կարծելով։ Թումասը իրենց արիւնն էր վերջապէս։ Ոչ ոք համարձակեցաւ վերցնել իր թարթիչները Այն ատեն վռնտողի կեցուածքով բռնի ու զզուագին հրեց Հեղնա հարսը կռնակէն մէկ ծունկովը զարնելով անոր յետոյքին ու կարծր ու բիրտ ու լիրբ՝
— Շո՛ւտ Մէլէքին։ Աչքիս չերեւաս։
Յետոյ սեմին վրայ՝ հարսին ու սենեակը լեցնողներուն միանգամայն հասնող բերնի շարժումով մը սպառնագին ու զարհուրելի՝
— Լեզունիդ ձի՛գ։ Չէ նէ Աստուած է վկայ կ՛այրեմ բոլո՛րդ ալ
Ու իր բառերը այրումի այդ զգայութիւնը կը փոխադրէին ներկաներուն հոգիէն ներս։ Շարունակուող լռութեան մէջ անոր շունչը կը սուլէր սեղմել չկրնալով քիթէն ու բերնէն
Ինչպէ՞ս եւ ինչո՞ւ Նազիկը ինկաւ աչքին։ Ինչո՞ւ անոր նեղուած գրեթէ թշնամական արտայայտութիւնը մեկնեց ի նպաստ իրեն։ Ինչո՞ւ մեղքցաւ այնքան շուտ ու սրտագին եւ իջաւ զայրոյթի պարունակէն սա գերագոյն գթութեան ու քաղցրութեան որ զինքը լացուց կրկին։ Վայրկեան մը առաջ ամբողջ քէն ու ատելութիւն ու ամբարիշտ հպարտութիւն մանուկի մը նման հիմա փղձկուն՝ փլաւ իր թոռնկանը գիրկը։ Ու հեւալէն կը տառապէր անիկա նոյնիսկ իր անկարող սիրոյն ու նոյնքան անզօր ատելութեան հարուածներուն տակ ինքնակորոյս ու խղճալի Շուրջինները մոռցան իրենց նետած նախատինքը ու տարուեցան անոր ցաւէն
Յետոյ ան հեռացուց Նազիկը վարի սենեակը ու<ref>ջնջում բառի՝ ինք</ref> պարտադրեց իր որոշումը։ Օվակենց ամբողջ խոնարհութիւնն ու խեղճութիւնը Աւետարանը՝ իր ամենազօր պատգամներովը վերջապէս եկող Մէլէքին կասկածն ու առարկութիւնները Հեղնա հարսին կսկիծը որ աղու արցունքով թրջեց անոր ոտներն ու ձեռքերը բոլորը անզօր եղան զինքը խախտելու իր որոշումէն։ Անիկա փառաւոր լրբութեամբ մը սաստեց Էբայէթին աստուածազգած բարբաջանքները։ Ու հետզհետէ խստացած այդ դիմադարձութիւններէն ջղայնոտ՝ ան հրամայեց վաղն իսկ գործի սկսիլ։ Ու խստութիւնը իր վճիռին կը ցաթէր նոյնիսկ ակռաներէն։ Պառաւ դայեկը անկարող էր անոր հակազդելու
Ու ծառացող ու կատղած՝ պոռացող Արդար Առաքելին ճնշումը գործողութեան տեղն ու ժամը յաջողեցաւ փոխել։ Մութը կոխելուն՝ ան աղջիկը անցուց Մէլէքին տունը։ Յետոյ երբ մարդիկ թեթեւցան փողոցներէն ու պատուհանները հանգչեցան քիչ-քիչ անիկա ձգեց թոռնիկը առջին։ Դէպի ջաղացը այս եղերական արշաւին համար չհարցուց անոր կամքը Աղէտին սկիզբէն Նազիկը դադրեր էր արդէն ատիկա ունենալէ։ Ան ջերմ ու սրտառուչ գորովով յանձնարարեց անոր մտիկ ընել Մէլէքին չհարցնել երբեք ու թողուլ որ դայեկը կատարէ իր գիտցածը։ Գալիքը լաւ էր անպատճառ ներկայէն։ Իր թոռը հետեւեցաւ անոր հրամաններուն նոյն այլուրութեամբ ինչպէս մտիկ էր ըրած արդարներուն թելադրութիւնները։ Ան կը վախնար կամք ունենալէ։
Ու Հայրապենց Հաճի մեծ ազդեցիկ Խաթունը չընդունուեցաւ ջաղացէն ներս։ Մէլէքին փորձառութիւնը անդրդուելի էր։ Ան կը ճանչնար վտանգը որ հետեւանքը կ՚ըլլայ ծնողքի կապերուն։ Քանի՜ անգամ ան արգիլուեցաւ ու վտանգուեցաւ իր դժոխային առաքելութեանը մէջ ճիչի մը աղաչանքի մը նոյնիսկ արցունքի մը ճնշումէն որուն հանդէպ տկար են մեծերը փոքրերուն հաշւոյն ու տեղի կու տան _
Ու խուլ կղպուած դռանը դուրսը զոյգ ոճիրներուն աղմուկովը տագնապուն անիկա կ՚աշխատէր փակել ականջները ինչպէս թելադրուած էր իրեն ամենագէտ դայեկէն ու կը վախնար բամպակէն<ref>կը վախնար բամպակէն?</ref>։ Իր արդէն ծանրացած լսելիքներուն վրայ այդ փոքր ու կակուղ ճնշումը երկար ու անհունապէս զօրաւոր գալարափողի մը հունչը կը թօթուէր ու կը բազմապատկէր աղմուկը իր հոգիին զայն անջատելով արտաքին աշխարհէն Բայց այս ժխորին կը յաջորդէր խոշոր ու երկարաձգուող միւս հնչումը որ կը պոռայ մեր ականջներուն մէջ անխուսափելի պատկերը վայրագ պայծառ մանրամասնութեանց այնքան նրբին հանդէսով մը որ ժամանակն ու հեռաւորութիւնը կը ջնջուէին ու շատ մօտիկ ներկայի մը կը վերածէին հինցած ոճիրը։ Անիկա կը տեսնէր զայն այնքան որոշ որ կը կարծէր թէ տակաւին երէկ էր պատահած։ Այն ատեն ականջները կը ծեծէր զգայախաբութիւնը վանելու համար։
Ներսը լուռ էր։ Հեղեղը անզգամ կը դառնար։ Երեք անգամ ան ականջները փակեց ու բացաւ երկու գունճ բամպակով։ Ամէն անգամին ալ ականջը կրկնեց եղերական զանգը ու ողբերգութիւնը պարզեց անոր ներսը։ Ու անիկա մտաւ դողերուն մեծին մէջը։ Ներսէն վռնտուած հեղեղէն հալածուած ան աչքերը դարձուց երկինքին։ Մաքուր ու մենաւոր էր վերը ուր աստղերը աւելի վճիտ թարմացած կ՛երեւէին լուսնին աղօտութեան ջնջուելէն ետք։ Բայց հոն ալ սկսաւ պղտորումը։ Իրեն այնպէս եկաւ որ գամուած այդ աստղերը մէկիկ–մէկիկ կը փրթէին իրենց տեղերէն իրարու կը մօտենային կը վազվզէին<ref>կը վազվէին սրբագրուած՝ կը վազվզէին</ref> հսկայ մատի մը ճնշումով որ չկար բայց կը լեցնէր այդ հեռաւորութիւնները։ Աստուա՞ծ։ Ու թօթուըւեցաւ պառաւը անանկ ուժգին որ դուռը ճարճատեց կռնակէն։ Մե՞ղքը։ Ա՞ն՝ որ անցածէն կը կախուէր իր մէջ մեռած սեւցուած լուսնկայի մը դիակին պէս։ Ա՞ն՝ որ ներսը կը սկսէր ջաղացին։ Բայց չորցած անոր հոգիին չէին տրուած բախտը մխիթարանքը մինչեւ Աստուած բարձրանալու ինչպէս չէ տրուած այդ թեւը մարդոց շատ շատերուն։ Ու սարսափին լոյսը չկրցաւ թափանցել մեղքին սարուածը զայն տեսանելի ընելու համար ինչպէս կը պատահի ատիկա գրեթէ մեր բոլորին մէջ։ Մեղաւորներս մեղքէն դուրս միայն կը տեսնենք ոճիրը
Ու հովը կը շարունակէր հարուածել սօսիին ստեղները որոնց հեծեծանքը չէր կրնար անձնանալ։ Հեղեղը կը դառնար ու կը դառնար քարէ քար ցատկելէն յոգնած պահ մը հոդ։ Ու կը լեցնէր տեղը վարէն ու վերէն։ Ու տիրական անյայտ բայց իրաւ ան կը մեծնար մանաւանդ խաւարէն։ Ու խեղճ նախնական ջաղացը կը դողար պառաւին հետ։
Մէկէն լոյսի գիծեր ինկան իր առջին։ Դրան ճեղքերէն սպրդող այդ ճառագայթները խորունկ ու տարբեր խռովքով մը ցնցեցին զայն Կարծես շատ ծանօթ մէկը լոյս ճրագ կը բռնէր իր հոգիին վրայ ուր այնքան դժուար մերկութիւններ կը յամառէին ու չէին երթար։ Յանցանքի վրայ բռնուելուն չափ զօրաւոր էր լոյսին ստեղծած այս նորօրինակ սարսուռը։ Ու կը սպասէր հրէշային բաներու որոնք կ՚ուշանային։ Ոգիները այցելեցին անոր գրգռուած միտքին Կը նեղուէր աչքերէն որոնք անընդհատ կը կայծկլտային։ Ազատելու համար այդ ֆոսֆորափայլումէն՝ մէկ աչքը փակցուց ճեղքի մը միւսը փակելով։ Ներսը կը ներկայացնէր նոյն պատկերը աւելի լայն չափով։ Ու ինչ որ տրուած է մեզի տեսնել նեղ գիծի մը կռնակով երբեմն գերազանց է իր ողբերգութեամբ քան ինչ որ կիսագունդերու հորիզոնը ներեց։
Ոտքի ելաւ Իր ծունկերէն կապերը փրթեր էին։ Վախցաւ իր մարմինը վստահելու անոնց աւրուած զսպանակին։ Դուռը թեթեւ մը հեծկլտաց իր մարմինին ճնշումէն ինչպէս կ՛ընէ փորով գոմէշը երբ կը հեւայ ցկնելու համար։ Իր գլխուն հասողութեանը աչքի պէս կլոր ծակ մը տախտակէն ինկած հանգոյցի խոռոչ մը խրտչեցուց զինքը պատուհանի մը պէս։ Ան թէ՛ կ՚ուզէր թէ՛ կը խուսափէր։ Բայց ամէն կնոջ նման ան տեղաւորեց իր մէկ աչքը խոռոչին խորը
Ջաղացը հագեր էր այլուրային իրականութիւն։ Հաճի Խաթունը կրցաւ որոշել գետինը պատերը ցորենին ձագարաձեւ տունը։ Տեսաւ յստակ դայեակը տանիքի գերաններէն թաւշազօծ ու արենագոյն ոստայնները օճախի առիքէն՝ բռնկած<ref>բռնած սրբագրուած՝ բռնկած</ref> եղջիւրի մը պէս փայլուն մանգաղի մը մահիկը կովի այլանդակ կմախացած գանկ մը որ կեդրոնական սիւնի ճակատէն կը նայէր իր անքիթ<ref>անքիթ? անքթիթ?</ref> նայուածքը տարերկրեայ կուռքի մը պէս։ Բոլորն ալ՝ հատնելով շինուելով այլափոխուելով դանդաղ կամ արագ Ու դայեկին շարժուն ստուերը ուրուային երանգ մը կը նետէր տեսարանին։
Հաճի Խաթունը լեզուն պուկին խորը կծկած հետեւեցաւ դայեկին շարժումներուն։ (Չէր անդրադառնար թէ ինչո՞ւ չէր փնտռեր թոռը։ Ատկէ զատ կը խուսափէր անիկա տեսնելէ)։ Ան սոթտուած էր արմուկներէն շատ աւելի վեր։ Ու անոր դէմքին վրայ յստակ կը ցոլար տժգոյն վճռականութիւն մը որ կարգ մը մարդոց առանձնակի հմայքը կազմեց։ Բայց աւելի ուշագրաւ էր այդ պառաւած անդամներէն այն հաշուըւած ու վստահ արագութիւնը որ բազուկները դնդերները երթեւեկի կը հանէ կկոցներու պէս լարուած ու անսայթաք։ Ու անկարելի էր առանց երկիւղախառն յուզումի զգալ արեան սա պաղութիւնը լրջութիւնը որուն պատկերը կը մարմնաւորէր ներսը Մէլէքենց Մէլէքը «աջողակ ձեռքը բարի» դայեկը։
Անպարագիծ կսկիծ մը ասղնտեց մէկէն Խաթունին հոգին։ Այն տեսեր էր օճախի բոցին վրայ ուրուացող թիթեղը։ Տաքցող ջուրը առաջին պատրաստութիւնն էր ու տիկինը անով տարուած էր կիներու կեանքին ամէնէն խորհրդաւոր ու սրբազան մէկ պահին։ Տղաբերքը անոնց գերագոյն պաշտօնն է ու կեդրոն մը<ref>ու կեդրոն մը?</ref> Ամէն տարիքն առած կին վարձք կը սեպէ բառով մը շարժումով մը ծառայութեան աննշան մէկ գրաւականով մասնակցիլ խորհուրդին։ Պառաւները մանկանալու չափ կը պայծառանան։ Ու անոնց աչքէն ու բերնէն օրհնութիւնն ու բարիքը ուրախութիւնն ու բախտը առատութիւնն ու պէրէքէթ ը կը ծաւալին մինչեւ հեռաւոր տուները թաղին։ Ու Հայրապենց Խաթունը<ref>Նազիկը սրբագրուած՝ Խաթունը</ref> անուն ունի այդ գետինին վրայ։ Ան կճրտեց ակռաները Ան ելաւ իր պատեանէն։ Բայց զգաց որ անկարող էր<ref>ջնջում ստորակէտի</ref> նոյնիսկ ներս մտնելու Այն ատեն փնտռեց թոռնիկը։ Ի՛նք՝ որ չորս նշան կոտրեր էր «օսկի» Նազիկը գոնէ<ref>դռնէ սրբագրուած՝ գոնէ?</ref> արծաթ տղու մը վայելցնելու համար Ու ահա դժնդակ ու պիղծ ուրուականը Օվակենց Թումասին այդ խժան թուքոտ կուզ ոսկոր ու աղբ միանգամայն եղող տղուն որ իր մտածումէն սողոսկեցաւ դուրս ու աւելորդ անգամ մըն ալ ոտք հանեց անոր կիրքը Ոսկորները առանց իր գիտնալուն ձայն հանեցին ու իրեն այնպէս եկաւ որ ակռաներուն տակ մեռելի միս կը ծամէր։ Գարշանքի զգայութիւնը այնքան զօրաւոր էր որ թքաւ բերնին շատցող միսը պղծութիւնը դուրս նետելու համար։ Այն ատեն ահաւոր կատաղութեամբ մը չափեց խորութիւնը այն կիրքին որ ատելութիւն կը կոչուի եւ որ գիրքերուն սահմանել փորձած ներքինի յաճախ շաղակրատ անհանգստութեան չի նմանիր։ Որ չի սեղմուիր քու մէջդ բայց դուրս ալ չի կրնար ելլել ու կը պրկէ քեզ ժանգի պէս ուտելով սպառելով։ Կիները աւելի շատ դիմացան ու տեւեցին այդ կանաչ քայքայումին մէջ։
Պառաւը տկարացաւ։ Այնքան զօրաւոր էր պրկումի ու բզկտումի այս զգայութիւնը իր խարխուլ մարմինին համար։ Գիշերն ու տեղը զինքը կ՛արգիլէին պարպուելէ։ Նոյնիսկ չէր կրնար իր զգացումը բառի հայհոյութեան վերածել։ Բայց ահա ուրիշ պատկերներ։ Ինչո՞ւ եկան։ Ահա ուրիշ գիշերներ ուր անիկա առատ ու բարի կրակի մը կը զետեղէ նոյն թիթեղը առատ ու բարի զուարթութեան մը մէջ խմորին սենեակը երբ Աստծոյ կամքովը հարսներուն փորը իր դուռները կը բանայ եւ աշխարհին կը յանձնէ կեանքին այնքան խեղճ բայց կարելիութեամբ այնքան հարուստ խորհուրդը։ Երբ մօտի անկողինէն հեծկլտուքը աղաղակը այնքան զգայուն կ՚ընէ միւսները անոնք որոնց ալ չորցած են արգանդին ակօսները։ Բոլոր մեծ կնիկներուն պէս Հաճի Խաթունն ալ ունի տասնով քսանով այդ հեշտ տղաբերքի պատկերներէն։ Բայց ահա դժնդակը ահա անխուսափելին։ Իր հարսին տղաբերքը։ Ու ոճի՛րը Ու իր մտքին մէջ մարմնացաւ քանի հազարերորդ անգամն ըլլալով եղերական գիշերը ուր ներսինին մայրը իր երկունքի մահիճը կը մտնէր անկէ գերեզման երթալու համար
Մահուան այս պատկերին հետ ներսի կատարուածը ունէր զօրաւոր աղերս Պառաւը կը նեղուէր Ուժովցան դայեկին կասկածներն ու իրեն թուեցաւ թէ անիկա իրաւացի կրնար ըլալ։ Իր շուրջը այդ կասկածէն չափ մը աւելի սեւցաւ։ Մա՛հը։ Այնքան իրաւ ամէն տեղի ու ատենի համար ու այնքան մօտ։ Ու անոր մռայլ շուքին ընդմէջէն այն անառաստաղ գիշերն ի վեր հզօր ու տիրական փայլատակումը անոր որ տէրն է մահուան ու կեանքին։ Ամենակա՞լը։ Ու իր շրթները սարսուռով բացուեցան արտաբերելու համար դժբախտ թագաւորին աղօթքը
— Ամենակալ Տէր Տէր Ամենակալ
Ու պահ մը առաջ ուրուացող բայց չհասունցած սարսափը Ամենակալին ահն ու արդար սրտմտութիւնը ցցուեցան իր դէմ։ Ու խոշորցաւ բացագանչութիւնը։ Ու հաւատաց ինչ որ լսեր էր միշտ բայց չէր հասկցեր։ Ու ինքզինքը կը զգար առջեւը Անոր որ մեր մեղքերուն է՛ն բարակին համար իսկ մենէ հաշիւ ունի պահանջելիք։ Ու պատուհասումը։ Ու դժոխքը որ կը հաշտուէր սա մութ ու վայրագ տեսարանումին հետ այսպէս յստակ այսպէս իրական ինչպէս էր ատիկա ժամու պատին վրայ։ Ու հոն կրակէ ջուրին մխրճուէին գլխիվայր անոնք որոնք արգանդին ու կեանքին դէմ կը դաւէին Իր մազերը սրուեցան ու փուշ-փուշ եղան։ Ու լսել կարծեց ժանիքներու եղջիւրներու փսփսումները։ Սատանանե՞րը։ Փորձեց խաչակնքել մատները սառած էին։ Կարծես անվերջանալի ցաւ մը գամեր անշարժացուցեր էր իր ուսերը որոնց վրայ անյայտ բայց զգալի թաթեր կը ծանրանային։ Յետոյ այնպէս տպաւորուեցաւ թէ հողը կը շարժէր ու կը կակուղնար։ Ան կը թեթեւնար իր ծանրութենէն ու մօտիկն էր խենթութեան
Յանկարծ վայրագ կարծր եղերական աղաղակ մը որ բուսաւ գիշերին ծոցէն բոլորովին դուրս անոր սպասած աղաղակէն։ Ան յաղթեց հեղեղին իսկ որոտին։ Ճիչը այնքան սուր էր ու իրեն այնքան ընտանի որ իր տարուած թմրած մարմինը թարմացաւ մէկէն պատանի ու թրթռուն բան մը եղաւ։ Կսկիծը խոտոր կը համեմատի տարիքին։ Ու անոր միսերը բացուեցան այդ ձայնին սրսկումին բիւրաւոր բերաններով։ Այդ ասղնտուքին տակ՝ անիկա գրեթէ կը զատէր գիծը հաստ ցաւին անոր՝ որ մեր ուղեղէն կը փրթի ու գալարուն իր լարը կը սրէ դաշոյնի մը սայրին նման երբ կը հասնի մեր սիրտին։ Այն ատեն յիշեց հին ու դժուար հեքիաթը սիրտը մէկ կողմէն միւսը ծակող ցաւերուն։ Ի՜նք՝ որ թաղեր էր սիրելիներ ու մտածեր էր անոնց դեռ չգոցուած հողքին վրայ՝ իր պզտիկ գործերուն։ Ի՛նք՝ որ իր էրիկը այնքան աղմուկով ու զարդարանքով հողք էր դրած բայց լացած՝ ուրիշներէն ամչնալուն Մենք մահուան կը վարժուինք մանաւանդ գեղերուն մէջ ուր ամէն օր քանի մը հեղ կը կրկնուի անխուսափելի բեմադրութիւնը։ Երբ անիկա կու գայ մեզի ընտանի իր արարուածներով ամէնուն ծանօթ ճամբաներէն։ Ու ուրիշներու հաշւոյն սուտ լացած ու ուրիշներու ցաւին տարիներով անզգայ չտառապող անոր սիրտը կը տառապէր հիմա նման տասնհինգամեայ աղջկան մը որուն արգանդը կը պատռտեն անանուն ուժեր
Ու կրկնուեցաւ աղաղակը առաջինէն աւելի սուր աւելի թափանցող Հաճի Խաթունը ստիպուեցաւ իջնել ծունկերուն վրայ որոնց ոսկորներուն մէջէն տաք հեղուկ մը դէպի ոտքերը կը վազէր դուրսէն զգալի թանձրութեամբ։ Ու կրակի պէս էր վազածը ու կը թուլցնէր իր միսերը։ Յետոյ զգաց որ նոյն ջուրը վերէն ալ կու գար ուղեղին մէկ կողմէն ու սիրտը գտնելէ ետք կը քալէր վար ոտքի մեծ մատին ծայրը հաւաքուելով։ Զգայութիւնը այնքան զօրաւոր էր որ հանեց ոտիցը շօշափելու համար ջերմ հեղուկը։ Բայց մատը կը կոտտար եղունգին տակէն յստակ սրտի մը պէս որ տեղը փոխած ըլլար Իր շուրջը դադրած էր արտաքին կեանքը։ Դադրած էր իրեն այդպէս կու գար ահագին հեղեղը որ հասած զայրոյթի բարձրագոյն կէտին կը սպառնար նոյնիսկ ապահով ջաղացին անոր խարիսխ ապառաժը քարկոծելով յարաճուն ուժգնութեամբ։
Մէլէքը գոհ ըլլալու էր այս գոչումէն։ Մէլէքը Նազիկին ճիչը կը լսէր ու աւելին չէր զգար։ հիմա այդ աւելին կը ճնշէր շատոնց մայրութիւնը մոռցած Խաթունին։ Ու տաք ցաւը փոխադրուեցաւ անոր չորցած ամայացած արգանդը։ Զօրաւոր զգայախաբութիւն մը զգետնեց անոր բանականութիւնը ու ան անհուն սարսափով սպասեց որ կրկնուի ձայնը։ Կը հաւատար թէ իր փորէն պիտի առնէին փորձանուտ միսին կտորը Բայց երկար սեւ լռութիւն մը սովորական ընդմիջումովը գոյացած իրեն թուեցաւ անհունապէս հեռաւոր ու յապաղուն։
Ու բզիկ-բզիկ անիկա իր ամէն մէկ նեարդին մէջ ապրեցաւ մարդերուն ցաւը։ Այն՝ զոր ուրիշներուն վրայ երբեք չհասկցանք։ Որ մինակը կ՚ուտուի երկաթի կտորուանքի նման մեր մարմինին ակռաներուն ներքեւ Ու կը քաւէր իր անբաւ ոճիրը սառն ու անողոք իր սրտին անդրագոյն սխալը որուն խայթերը երբեք այսքան ուժով չէին մխուած իր հոգիին բոլոր պատերուն ու մորթին բոլոր երեսներուն։
Ու ամէն մէկ ճիչի հետ որ ներսէն կը փրթէր չափ մը աւելի կը պրկուէր իր սիրտը։ Այս աճումը կը մնար իր բարձրագոյն ձգտուածութեան մէջ ու ծայրակէտ մը կը թուէր մինչեւ որ ուրիշ ճիչ մը գար աստիճան մը աւելի պրկելու անոր սիրտը։
Ու դայեկին հզօր մատներուն տակէն աղաղակը կը փրթէր խնայուած ու զուսպ կը զարնուէր Խաթունին ու կը թափէր հեղեղին մէջ կանոնաւոր համաչափ ընդհատումով մը։ Մինչեւ որ ալ պառաւին ջիղերը չտարին ու նուաղեցաւ։
Երբ դայեկը դուռը բացաւ Հաճի Խաթունը չարթնցա։ Ահաւոր սոխ<ref>Ահաւոր սոխ?</ref> մը ջարդեց դայեկը դրան սեմին ու դրաւ քիթին։ Գրեթէ քաշքշելէն ներս առաւ անոր շարժելու անընդունակ մարմինը։ Բայց երկու ափ պաղ ջուր ետ դարձուց անոր իր զգայարանքները։ Այն ատեն փշաքաղուած ու զարհուրելի հարցուց
— Լմնցա՞ւ
— Փառք Աստծոյ։ Խերով է ամէն բան
Մէջտեղը ոչինչ կար։ Օճախին կրակը անթեղուած։ Թիթեղը իր տեղը։ Նազիկը պարկերուն վրայ ձգուած՝ վրան քանի մը պարապ պարկ։
— Ո՞ւր է։
Ու ջաղացին էն մութ անկիւնը փարթի պէս լոյծ բայց չվազող մաշկ մը բերաւ։՝
— Ջո՛ւրը նետէ։
— Խե՛նթ ես ինչ ես։ Կը թաղենք։
— Տուր ինծի։
Խաթունը գտած էր իր հեղինակութիւնը։ Անիկա առաւ ձեռքը գառնուկի մը խաշին չափ հազիւ ծաւալով այդ պարկը։ Ու թեթեւ գտաւ։ Յետոյ մէկ ձեռքին կախ՝ մտմտաց։ Սակրի մը աղօտ փայլը լուսաւորեց իր միտքը։ Առաւ օճախին անկիւնէն հատու գործիքը ու դուրս ելաւ։ Բայց շեմին վրայ իր ոտքերը դաւաճանեցին ու ինկաւ երեսին Բաւ չէր այդ ազդարարութիւնը։ Յառաջացաւ դէպի ջուրը։ Չորս կտոր ըրաւ սակրի մանր ու հաւասար հարուածներով միսին կտորը։ Առանձին–առանձին շօշափեց կտորները ու իրարու ետեւէ նետեց հեղեղին մէջ։ Իր գլխուն անձայն կարծես իր ստուերը ըլլար կը սպասէր Մէլէքը
Երկու պառաւները ներս դարձան աւելի երիտասարդ Հայրապենց Հաճի Խաթունը գրեթէ զուարթ էր ու լաւ օրերու իր տրամադրութեան մէջ ինկած վերստին։ Ցած ձայնով անոնք աս ու ան բամբասեցին Նազիկին համար լաւ խսմէթ ներ երազեցին։ Խղճմտանքի այս խաղաղութիւնը չէր զօրեր խանգարելու ջաղացին անդնդային խժլտուքը որ կը դողար ջուրին ծեծէն։ Մութը՝ որ կը կպրանար դժոխքի գետակէն աւելի սեւնալով։ Մեղմ հեծկլտուքը Նազիկին՝ որ «մամաս» «մամաս» կը մռլտկար իր յոգնութեան ու տենդին ընդմէջէն
Դայեկը չորս–հինգ հեղ ելաւ դուրս՝ երկինքը քննելու Անիկա որոշած էր լուսադէմին դուրս Հանել Նազիկը։ Մինչեւ որ ան գտնէր իր ուժերը։
Ջաղացին մէջ ոչինչ կար փոխուած բացի հսկայ ու գեղեցիկ ոստայններէն որոնք աւրուած էին դայեկին ձեռքովը ու գործածուած արիւնահոսութիւնը սանձելու Ամէն բան իր տեղն էր անայլայլ ու պատշաճ ինչպէս կ՚ուզէր Երեմիան ինչպէս վարժուած էր տեսնել աղունուոր գեղացին։ Կովին գանկը միայն իր անհեթեթ կոշտութեամբն ու տխրութեամբը կը շարունակէր նեղել իր կմախքի փիլիսոփայութիւնը պատմել այդ կիներուն։ Ամէն բան սրբուած սրբագրուած էր դայեկին ամենահաս իմաստութեամբը։
Դժուար եղաւ անոնց համար աքաղաղին կանչէն ետք սպասել տակաւին։ Վասնզի հեղեղին աղաղակը անտանելի կը դառնար։ Ձիւնհալը ընդհանուր էր։ Բայց դայեկին գիտութիւնը՝ անվրէպ՝ չորս ժամ քունը անհրաժեշտ կը կարծէր Նազիկին համար։ Ու ինչ որ չփախաւ Մէլէքին աչքէն պառաւին անտարբերութիւնն էր աղջկան հանդէպ։ Ան չմօտեցաւ ցաւէն ընկճուած ու քնացած թոռնիկին՝ մինչեւ անոր արթննալը։ Ու երկու պառաւները իւրաքանչիւրը իր խղճմտանքին խորէն կը հետեւէին սեփական արեւ չելլալիք մտածումներու Երկուքն ալ առանց իրենց գիտնալուն կը ծառայէին անհասին<ref>անհատին սրբագրուած՝ անհասին</ref>՝ մեծ շահերու հաշւոյն։
Վերջին անգամ մըն ալ աստղերը խուզարկելէ ետք Մէլէքը մարեց այսինքն՝ թաղեց օճախը բոլորովին երկու հաստ ձեռքի մշտումով ոտքի հանեց Նազիկը։ Մութը պէտք էր այդ առաջին հանդիպումին համար Բայց աղջիկը կակուղ էր ծեծուած միսի մը նման ու անոր ծունկերը առաձիգ էին թթենիի ճիւղերուն պէս
Առանց բառի ելան դուրս երեքը մէկ։ Լերան մէկ գագաթին աղօտութիւն մը նշանն էր արշալոյսին։ Կոչնակէն առաջ կիները պարտաւոր էին անյայտանալ։ Բայց կիրճին ճամբան նոյնքան արհաւրալից էր որքան գալու ատեննին։ Հինգ անգամ գլորեցաւ Հայրապենց Նազիկը ան՝ որ լեցուն պարկով ըրեր էր ատ զառիվերը առանց պառկելու Բայց ամուր ու երիտասարդ կը կոխէր Հաճի Խաթունը որուն բազուկը հասաւ հինգ անգամին ալ պաշտպանող ու քաջալերիչ։
Ու Հայրապենց Նազիկը գողունի ճամբաներէ արշալոյսէն ու կոչնակէն առաջ մտաւ իր տունը թեթեւ փորով բայց լայն մարմինով։ Անիկա ինկաւ մեծ մօրը չաւրուած անկողնին մէջ ու վերմակը քաչեց վրան։ Ուրկէ՞ կը վախնար։ Որմէ՞ կ՛ամչնար։ Ու մէկէն անցան իր աչքերէն դժնդակ ու լիրբ պատկերները որոնք այդ պատերուն ճերմակին մէջ սուզուած կը սպասեն։ Կիները ու անոնց մեղքերը։ Մայրը ու մեծ մայրը։ Անիկա չհարցուց հայրը որմէ երբեք չէր վախցած արդէն Ու չվռնտեց Թումասը որուն քայլերուն հեծքը կը փորձէր արթննալ։ Իր տունին ու անոր զգայութիւններուն այս վերադարձը խաղաղ բան մը նետեց իրմէ ներս։ Բայց քունէն առաջ իրեն այցելեց Զաքարենց Զաքարին խռովիչ պատկերը։ Զայն չվանեց դարձեալ։ Բայց տառապագին թրթռում մը թօթուեց իր զիստերը։ Ու գալարագին իր բազուկները պրկեց կակուղ աղուամազէ բարձին ներքեւը։
Այդ գգուանքը աւելի հզօր թափանցումով մը դղրդեց իր ջիղերը որոնք հարիւրներով հազարներով ոտքի էին ու կը լեցնէին իր անհանգիստ միսերը։ Այդ բազմութիւնը այդ խուլ աղմուկը։ այդ բերնի շրթունքի համ բերող հպումները առաջին անգամ զգաց անոր գրգռուած աղջիկնութիւնը։ Ու իր մէջ իջնելու այս առաջին քայլը նոր կեանքի մը սա մռայլ մուտքին՝ չարագուշակ լոյսերէ կ՚ընկերանար Անոր բռնկած մարմինը իր բոցին լիալիր յորդումին մէջ պիտի սպառէր իր աշտանակն ու իր շրջանակը Ու հող պիտի թափէին իր վրայ ինչպէս կընէ ասիկա գիւղացին՝ բռնկած գեղեցիկ անտառակ<ref>անտառակ?</ref> մը մարելու համար։
⁂
Ճիշդ երեք օր ետքը Հայրապենց Նազիկը արթնցաւ լուսդէմ դարձեալ դուռի մը անսովոր ու եղերական զարկէն։ Իր աչքերուն վրայ քունին մշուշէն ծաւալեցաւ աշնան տխուր այն առտուն։ Յետոյ լուծուեցաւ Դժբախտութիւնը իր ձեւը ունի գալու ու իր մատներուն ու քայլերուն երբեմն կը ճարէ յատկանշական շեշտ։ Այսպէս է որ կարգ մը մարդեր աղէտը կը գուշակեն անվրէպ զգայնութեամբ մը հեռազգածութեամբ մը՝ ուրիշներու համար աննշմար հետքերէ։ Դողալով ու մսած՝ ձայն տուաւ պառաւին ու իր մատի<ref>մատին սրբագրուած՝ մատի</ref> ծայրերը կոտտացին Անիծելէն ու խոշոր յօրանջելէն՝ Խաթունը փութաց պատուհան։ Տղուն զարկը չէր ատիկա Վարէն մարդերը չէին տեսնուեր Տուներուն սեւը հաստ՝ կը խորանար վարերը Բայց ձայները անծանօթ չէին Շուարուն ու տրոփելէն դուրս ելաւ սենեակէն վրան քաշելով իր մուշտակին աւերակը։ Ինչո՞ւ չուզեց ճրագը երբ սրահը սանդուխները մէկ էին մութին հետ։ Ան իջաւ առանց ետին նալելու։ Իրեն հետեւեր էր Նազիկը որուն ճերմակ գիշերազգեստը կը յաղթէր մութին սանդուխին վերի գլուխը Ինչո՞ւ կեցաւ հոն։
Պառաւը բացաւ դուռը Անաղմուկ ու կոտրած երեք տղայ պատգարակով բակ մտցուցին Հաճի Ստեփանին մարմինը վերէն վար փաթթուած ձկնորսի մուշամպայ ով մը Գլխուն ճերմակ թաշկինակ մը
Չհարցուց։ Բայց բազկատարած ինկաւ տղուն վրայ լեղի ու սրտակեղեք լացով մը որ մռնչիւնի մը կը նմանէր լուռ թաղին խորը եւ հիմէն թնդեց հսկայ տունը։ Միջամտեցին տղաքը եւ զգուշացուցին Հաճին չէր մեռած
Այն ատեն մէկդի ըրաւ վերարկուն շօշափեց երեսը որ կիսաջերմ կասկածելի զգայութիւններ տուաւ անոր ափին Գտաւ ձեռքերը որոնք կ՚այրէին
— Լուսը բեր – պոռաց Նազիկին որ արդէն իջեր էր սանդուխներէն ու հասեր պատգարակին գլուխը։ Կիսաբաց դուռնէն ինկածը լոյսի մօտ պղտորութիւն մըն էր աճող ու մատնող։ Դէմքերը չէին զանազանուեր տակաւին
— Լուսը բեր – կրկնեց պառաւը հեռացնելու համար այս անգամ՝ գրեթէ կիսամերկ աղջիկը որ դարձաւ ետ իր կրունկներուն վրայ ու անհետ եղաւ մութին մէջ Անոր ետեւէն կը նայէին գլուխները երեք երիտասարդներուն։ Հայրապենց աղջիկը ամիսէ մը աւելի էր որ բոլոր տղոցը գաղտնի նիւթն էր։ Անոր վրայ կը խօսէին խորհուրդով ու վախով երբ աշխատանքէն հանգչիլ փորձէին։ Անոր կ՚երազէին մինակնին իրենց անկողիններուն մէջ։
Պառաւը թեթեւցաւ Գտաւ իր պայծառամտութիւնը։ Գեղին մէջ տարաժամ ու բռնի մահը ընթացիկ պատահար է։ Ու չկայ պառաւ մը կարեւոր գերդաստանէ մը որ չունենայ այդ արիւնոտ փորձառութենէն։ Հաճի Խաթունը՝ հանդիսատես նման տեսարաններու ուրիշներու հաշւոյն հրամայելու եւ կարճ կապելու վարժուած քանի մը հարցումներով ըմբռնեց պատահածը։ Արդէն ամիսէ մը ի վեր ամէն գիշեր որ տղան պառկած չըլլար իր անկողնին մէջ անիկա յաճախանքին տակն էր այս չարագուշակ պատկերին։ Մահը բոլորը կը դառնար իր տունին։ Տախտակներուն ճեղքէն լոյսեր ինկան ու մեռան։ Առանց սպասելու որ Նազիկը վար գայ ան ըսաւ տղոցը
_ Վեր բերէք
Տղաքը հակառակ իրենց յոգնութեան յայտնի հաճոյքով մը յանձն առին տաժանագին գործը՝ նեղ սանդուխներէն պատգարակը վեր հանելու Անոնք՝ առաջին անգամն էր որ այդքան անակնկալ ու այդքան մօտ կերպով մը կը տեսնէին «օսկի Նազիկը» որուն երգը ձիւներուն հետ սկսած դեռ կը շարունակէր պտտիլ ու վառիլ։ Ու անոնց աչքին համար սրբազան պատկեր էր ճերմակ կտաւին հետ շփոթուող ճերմակ այդ մարմինը։ Երբ դողդոջ ճրագը մէկ ձեռքին անիկա կեցաւ սանդուխի վերի ծայրին տղաքը խենթացան։ Ու ծանր պատգարակը թեթեւցաւ ու եղաւ «թռչունի մը պէս» Տարին զայն պառաւին մեծ սենեակը ընտանիքին հաւաքավայրը հին օրերուն երբ պառկողը պզտիկ էր ու տունը առատութեամբ ու բարիքով կը յորդէր իր հիմքերէն
Սարսռուն ինքնիրմէ դուրս չկրնալով լալ Նազիկը տեսիլքի աղջկան մը պէս միշտ շփոթուելով<ref>շփոթելով սրբագրուած՝ շփոթուելով</ref> գիշերնոցին կտաւին հետը փռեց Հաճիին մեծ անկողինը Երբ ծնրադրեց տեղաւորելու համար բուրդին ալիքները անոր ծիծերը ողջունցան<ref>ողջունցան?</ref> ու ճնշեցին Պառաւը ճրագը անցուց անոր կռնակին կողմը Յետոյ իրարու ետեւէ զետեղեց բամպակէ անկողինները չորս հատ վրայի վրայ։ Ժանեկազարդ սաւանը նոճիի եւ աշունի հոտ մը բացաւ սենեակին մէջ։ Սնտուկէն կու գար ու Հաճիին փեսութեան օրերէն ասդին լոյս չէր տեսած Ու չարագուշակ բարձը որ չէր մեռած այնքան տարիներէ ի վեր որուն բերնի մասին վրայ ժանեակը թռչուն մը կը խեղդէր բազէի մը մագիլներուն մէջը։ Այս<ref>Այն սրբագրուած՝ Այս</ref> ամէնը Նազիկը ըրաւ ինքնիրեն։ Ու պառաւը չէր կրնար միջամտել Բայց պառկողին կսկիծէն աւելի խորունկ յուզում մը կը ծեծէր իր սիրտը Ուրկէ՞ սորված էր աղջիկը եղերական այդ յարդարանքը գրեթէ նման կազմածով մը<ref>ջնջում ստորակէտի</ref> երկունքի մահիճին հետ
Երկնցուցին վիրաւորը որուն մարմինը անլուր<ref>անլուր? անլսելի?</ref> շշուկներ կ՛արձակէր բայց բերանն ու աչքերը չբացուեցան Շնչառութիւնը հատկտուն ու արնախառն փրփուրով աչքերը ամրապէս կուղպ՝ Հաճին կը շարունակէր զգայազիրկ իր պառկուածքը։ Անկողինը որ կարգ մը ցաւեր կը մեղմէ եւ ուրիշներ կը զայրագնէ<ref>կը զայրացնէ սրբագրուած՝ կը զայրագնէ?</ref> ոչինչ փոխած էր։ Պառաւը իրաւունք ունէր սպասելու վերադարձ մը դէպի զգայարանքներու կեանքը յաճախադէպ սուրով ու գնդակով խոցուածներու մօտ որոնք կորսուած արիւնէն չափազանց տկարացած առաջին դարմաններով անկողնի հանգիստին մէջ կը վերագտնեն վաղանցուկ գիտակցութիւն որ սակայն պիտի շիջի անվրէպ նուաղումով ու պիտի փակէ տրամին վերջին վարագոյրը։
Դանակի եւ կրակի զոհերը այնքան սովորական ու առատ գեղին համար կորսնցուցած են իրենց արհաւիրքը։ Անոնք տեսակ մը խնայողութիւն ալ կը հարկադրեն հոգեկան ուժերու սպառումին մէջ սրբելով ընթացիկ հիւանդութեանց առաջ բերած անդոհն ու տգեղութիւնը։ Տխուր է այն տունը ուր հիւանդին մահիճը կը փռուի ու ալ չի հաւաքուիր մինչեւ դագաղին մուտքը։ Դարձեալ դուրսէն սկսող այս ողբերգական բեմադրումը տպաւորելու առանձին ձեւ չունի Գրեթէ կը լուծուի անիկա մահուան ընդհանուր հանդիսութեան մէջ։ Ու պատահածը մահն է ըլլայ անիկա յոգնած ու տանջուած բարձի մը վրայէն ըլլայ սարերէն կամ՝ ձորերէն ու դաւադիր անտառներէն։ Անիկա կը միջամտէ տունին առօրեայ անայլայլ վարժութիւններուն։ Կը փոխէ կարգը։ Անօթի կը թողու ախոռի կենդանին մութն ու լուսուն հացի տախտակին վազող տղաքը։ Կը նեղէ ու կը խանգարէ պառաւները որոնք պարտաւոր են բաժնուիլ առաւօտեայ իրենց ժողովներէն ու երեւալ անգամ մը լուացուած ու աղաւորուած<ref>Ծնթ – ա[ղ]աւորել – հիւ[ր]ին երեսը ճերմկցնելու չափ պատրաստութիւն տեսնել։ Փոխաբերաբար՝ մահուան ներկայանալ անհրաժեշտ յարդարանքը լրացուցած։</ref> մեռելին։ Ոտքի կը հանէ նոր դէմքեր ու տեսարաններ։ Ու ասիկա այսպէս մինչեւ որ մեռելը թաղելէ ետք յուղարկաւորները դառնան մեռելտուն ու պարպեն հանգչողին հոգուն ու ողջերուն ըռինտ ութեանը համար պայմանադրական գաւաթը օղիին։
Քովի սենեակէն լուրջ ու կոծկուած<ref>կծկուած սրբագրուած՝ կոծկուած</ref> զգեստով մը ներս եկաւ Նազիկը։ Անիկա չկրցաւ նայիլ տղոցը որոնք շուարած կը սպասէին ու անցաւ հօրը սնարը Նոյն պահուն առտուան արարողութիւնը պատգամող կոչնակը դողաց ու նուաղեցաւ շատ շուտ։ Աղջիկը խաչ մը հանեց ու եկաւ ծունկի։ Նեղուեցաւ որ աղօթք չէր գիտեր բացի անզօր ու իր կարծիքով հասարակ «Հայր մեր»էն։
Պառաւը դուրս առաւ տղաքը սենեակին դուռը ետեւէն փակելով։ Ան պիտի հարցաքննէր։ Ուղղակի առանց պայմանադրական հեծկլտուքին անիկա ըրաւ իր հարցումները արագ ու ամփոփ։ Հաճին գտած էին վարի թուրք գեղին գերեզմաննոցին մօտ։ Ձկնորսներ էին իրենք որոնք լիճ թափող առուակին բերանէն իրենց բռնած ձուկերը ճամբայ կը հանէին<ref>կը հանեն սրբագրուած՝ կը հանէին</ref> կէս գիշերը կործելէն ետքը դէպի հայ գեղը։ Անոնց ձիերը խրտչած էին հանդիպելով Հաճիին մարմինին որ կէս մէջքէն վար ճամբեզրին խրամը սուզուած էր։ Յայտնի էր թէ սպանիչները չէին կրցած անծանօթ պատճառէ մը արգիլուելով Հաճին հրել խրամին մէջ ուր պիտի խղդուէր անվարան։ Քանի մը օր առաջուան ձիւնհալը ողողած էր դաշտը ու խրամները լեցուն էին մինչեւ իրենց շրթները։ Ճանչցած էին զայն լուցկիի մը դժուար բոցովը։ Կը պակսէին զէնքերը։ Արիւնը՝ սեւ՝ կը ծածկէր ջուրին մօտաւոր մասերը։ Ու կը վազէր տակաւին անցնելով գօտիին հաստ փաթէն։ Քաշած էին դուրս ոտքերը ջուրէն փնտռած վէրքը։ Խոշոր ծակէն որ յունական կռա մարթին ներուն գնդակները կու տան դեռ կը մզուէր<ref>կը մղուէր սրբագրուած՝ կը մզուէր</ref> տաք հեղուկը։ Տղաքը անոր մէջքէն գտան կէս մը թրջուած բայց քաղցրահոտ թաշկինակ մը։ Կակուղ այդ լաթը թխմած էին վէրքին բերանը։ Յետոյ իրենցմէ մէկը դիմած էր մօտի թուրք գեղը։ Մուխթարը չէր ընդունած վիրաւորը ու պատգարակ մը տրամադրելով պարտադրած էր իրենց հակառակ օրէնքին տուն փոխադրումը վիրաւորին։ Կծծութեամբը նշանաւոր այդ մարդը քննիչ մարմիններուն ոտքը կտրելու ու պայմանադրական ծախքերը շահելու համար այսպէս էր վարուած։ Տղաքը օգտակար ըլլալու համար «Հաճի աղային» սիրով կատարած էին այդ հրամանը։ Ու այսքան
Տղոց պատմութիւնը՝ խորհրդաւոր պարզ ըլլալուն չափ՝ ոչինչ կ՚ըսէր հեղինակներուն մասին։ Ոչ մէկ հետք ճակատէն բախումի Գնդակը՝ քովէն։ Ճակտին տակովը պզտիկ ուռեցքը կրունկի արդիւնք<ref>կրունկի?</ref> էր։ Ան էր որ ուշակորոյս ըրած էր վիրաւորը որ չէր խօսած եւ չէր արթնցած։ Ցետոյ եկաւ ենթադրութեանց շարանը։ Տղոցը բերնին վրայ կը թափառէր ստուերը Զաքարենց Զաքարին Բայց երիտասարդին սարսափը զգուշաւոր կ՚ընէր նման առիթներու թուլբերանները Հիմա պառաւէն կը սպասէին առաջին ամբաստանութիւնը ու կասկածները։ Ու տարօրինակը հոն էր որ դեռ շաբաթ մը առաջ գեղ դարձող մաքսանենգներու կարաւանէն ժողովուրդը արդար ու արգահատող հիացումով մտիկ էր ըրեր Զաքարին շքեղ բախումը ռէժի ի ջոկատներուն հետ Ուր կը պատմուէր անոր աննման արիութիւնը երբ անակնկալ դարձուածքի<ref>դարձուածքէ սրբագրուած՝ դարձուածքի</ref> մը իր բեռները դէմ դէմի եկեր էին հազարէ աւելի բազմութեան մը հետ խռնուած հոդ սպաննուած մարդու մը պաշտօնական քննութիւնը կատարելու։ Ինչպէս անիկա ուսէն առեր էր մաուզէր ը ու «ետ» պոռալով ստիպեր էր բազմութիւնը դէպի գիւղը քաշուելու։ Յետոյ տէրերուն միջամտութիւնը։ Փոխադարձ կրակը։ Մինչեւ որ գեղացիք զմայլած այս սրտոտութեան վրայ պարտկած էին բեռները ու պաշտպանած անվեհեր երիտասարդը։ Ամէն մարդ գիտէր թէ անիկա չէր դարձած ու զբաղած էր հոն ապրանքին վաճառումով։ Բայց ամէն մարդ կ՚ուզէր որ անիկա հոդ ըլլար վերջացող գիշերին մէջ։ Ու Հաճիին հետ<ref>ջնջում բառի՝ ու</ref> վճռական ճակատումը անոր միայն կը վայլեցնէին։ Տղոց մէկը չկրցաւ համբերել։
— Զաքարենց – հազիւ յաջողեցաւ բերանը կէս բանալ։
— Գիտեմ – կտրեց Հաճի Խաթունը նախադասութիւնը «դանկըտելով» անոր ակռաներուն տակ։ Յետոյ զանոնք ճամբու դնելու համար ձգեց մինակ<ref>ճամբու մինակ?</ref> ու դարձաւ վիրաւորին սենեակը դուռը գոցելով անոնց երեսին։ Զարմացած բայց առանց առնուելու տղաքը պատգարակը հոն ձգելով իջան իրենց գործին։ Լոյսը պատռւած էր ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref>։
Առտուան ժամերգութիւնը չաւարտած՝ Հայրապենց բազմաճիւղ ու յորդահամբաւ գերդաստանը խմբուած էր Հաճիին տունը Բացառիկ հանդէսներէն մահը ամէնէն նուիրականն է ու կը խորտակէ բոլոր քէները։
Եկած էին կու գային փողոցին համար լալկան ու զարհուրագին դիմակներ կախած իրենց երեսներուն։ Կը ճուային բակը չմտած դուռնէն քիչ անդին անիծակուռ ու անպատկառ բերնով ու աչքերով։ Յետոյ մէկը կը խօսէր իրենց ու ներս կ՚առաջնորդէր փողոցէն մաքրելու համար փարթամ ու գեղեցիկ այդ դէմքերուն այսքան աղտոտ հայհոյութիւնն ու անէծքները։ Կիներուն համար մուտքի այս ցոյցերը ընդհանուր էին ու իրենց մեծ գիծերուն մէջ՝ գրեթէ նոյնը։ Կարծես մէկը դաս տուած ըլլար անոնց՝ այս լացը այս լայն ու թատերական շարժումները բազուկներուն։ Ու մէկը գոց սորվեցուցած՝ անէծքներուն համաբարբառ տարազները<ref>ստորակէտ սրբագրուած՝ վերջակէտ</ref> Բայց երբ բակ մտնէին անբացատրելի փոփոխութիւն մը կը դիմաւորէր զիրենք։ Տունէ՞ն դուրսէ՞ն ուրկէ՞ կը փրթէր այս տարբերացումը։ Երբ սրահ՝ ոտք կոխէին անոնք բոլորովին հակոտնեան կ՚ըլլային տառապանքի իրենց պատկերներուն։ Անոնց ձայնը կը դանդաղէր ու կը խելօքնար։ Առաջին հարցումները կ՚երթային դէպի մահուան հաւանականութիւնը։ Ստուգութիւն առնելէ ետք չէին կրնար տրտմիլ ու ատկէ ամչնալով կ՛անցնէին իրենց պարտկումին համար փոքր ու անիմաստ խօսակցութեանց։ Անմիջապէս այս ընտանեցումին կը յաջորդէր կրկին զայրագնում մը հիմնովին կեղծ զոր պարտաւոր էին ճարելու յայտնի ճիգերով։ Ու ահա կը պտտէին<ref>կը պտտէին?</ref>։ Անոնց ձեռքերը կը զարնուէին ծունկերուն։ Անոնց աչքերը մատի հարուածներէն կը ստիպուէին արցունք գտնել ու ստեղնաշարը կ՛ամբողջանար անէծքով հայհոյութեամբ բամբասանքով ու ամբաստանութեամբ։ Յետոյ բայց քիչ-քիչ՝ թեթեւացումը հանգչելու զգայութիւն մը։ Աւելի յետոյ մաքրուելու ազատուելու շատ յստակ գիտակցութիւն մը առանց բառի իրարու կը մօտեցնէր բոլոր այդ կիները ու կը հաշտեցնէր մահուան սեմին գերդաստանին մեծ պառակտումը<ref>պառակտումը? պառակտումէն?</ref>։ Քառորդ դար տեւող ու «գմբէթ նետող»<ref>Ծնթ – գմբէթ նետել – նիւթական իմաստով՝ ուռենալը հացին Փոխաբերաբար՝ չափէն յորդած ամէն երեւոյթ</ref> այս գայթակղութիւնը որ Հաճիին կեանքն էր կազմեր մօտ էր իր վախճանին։ Ու գրեթէ գոհ էին կիները լալով «չորնալով քոռնալով»
Ուրիշ էր այրերուն տրամադրութիւնը Առանց բացառութեան անոնք կը հայհոյէին ցած ձայնով ու կը շոյէին իրենց մէջքի ատրճանակներուն գլուխները։ Մաս մը կ՛երդուըննար միշտ Հայրապենց Հայրապետին գերեզմանովը «հունտը կտրել» Զաքարենց գերդաստանին արդէն նիհար ու ախտաժէտ։ Ու տարօրինակը հոն էր որ բոլորն ալ համոզուած էին երիտասարդին գեղը չըլլալուն։ Բայց գիտէին նաեւ որ ոճիրը դանակով բաց ճակատով կատարուելուն չափ ու թերեւս աւելի կը կատարուէր դրամով հաշիւով մութէն ու նոյնիսկ խաթեր համար։
Գեղին մէջ իրարանցումը անսովոր եղաւ։ Չէին կրնար համոզուիլ անոր ատանկ գաղտուկ պարտուելուն։ Ու կը յիշէին մօտիկ անցեալը երբ գեղամէջին մեծ թթենիին տակ անիկա իր դանակովը ասպարէզ կը կարդար «ողջերուն ու մեռելներուն» Ու անոր ամբարտաւանութիւնը ամբարշտութիւնը անոր մեղքերուն կատոզ ները<ref>կուտոզները սրբագրուած՝ կատոզ ները</ref> փոխն ի փոխ կ՚անցնէին ամբոխին հեգնութեան ու ատելութեան պարունակէն։ Տապալող ծառին ոչ մէկը պտուղ հարցուց։ Ու անոր հետ կը մեռնի ամէնէն առաջ անոր հովանին։ Բոլոր երախտաւորները ու բոլոր ատողները իրարու կը միանան հզօր մեռելի մը դագաղին վրայ։
Ժամէն դարձողները տարեցները նկատումի ու հաշիւի մարդերը վայրկեան մը կը մտնէին բակը երկու–երեք անիմաստ ու պայմանադրական բառ կը փոխանակէին գերդաստանին ոեւէ մէկ անդամին հետ ու չխճողելու համար թատերաբեմը կը քաշուէին կամաց աղտի ու գայթակղութեան այդ շտեմարանէն խոյս տալու յայտնի անձուկով։
Երբ «հէքիմ» Մարգարը իր սափրիչի կոնքովը ու ածելիներուն պայուսակովը դուրս ելաւ տունէն սեմերուն վրայ կուտակուած դրացիները ու անոնց վրայով լման գիւղը՝ պարզ անոր դէմքին ընթերցումէն կասկած չունէին<ref>չունէր սրբագրուած՝ չունէին</ref> պատահելիքին վրայ։ Այն ատեն տեսան մուխթարը որ ձիաւոր մը փութացուց դէպի կառավարութեան կեդրոնը երեք ժամով հեռու գիւղաքաղաք մը։ Ու դարձաւ Հայրապենց տունը։ Անոր ետեւէն ծերուկ ու բարի վարժապետը թուղթը ձեռքին տիվիթ ին<ref>Ծնթ – տիվիթ՝ կաղամար</ref> դեղին գլուխը միամիտ հպարտութեամբ մը դուրս ձգած՝ փորձեց թափանցել վիրաւորին սենեակը։ Գործի մը համար հոնկէ դուրս ելող Խաթունին հետ անիկա եկաւ ճակատ ճակատի։ Նեղուեցաւ խեղճ մարդը։ Պառաւը որ շատ-շատ անգամներ հանդուրժեր էր այս մարդը նման պարագաներու ուրիշներու տունին մէջ բրտօրէն հրեց զայն դուրս։ Անիկա չէր կրցեր տանիլ այս ամբարիշտ ու թուրք միջամտութիւնը իրենց աղէտին։ Սովորութիւնը կ՚ուզէր որ մինչեւ կարմիր ֆէսով ոստիկաններուն ու թթուած մօրուքով հարցաքննիչ դատաւորին եւ բժիշկին գալը վարժապետը գիւղապետին եւ մէկ–երկու առաջաւոր ծերերու ներկայութեանը գրի առնէր հոգեւարքին յայտարարութիւնները։ Վարժապետը առանց առնուելու խառնուեցաւ սրահը լեցնող բազմութեան որ կը ծխէր ու կը հայհոյէր շարականի նման բերնէ բերան տալով բամբասանքը։
Ու հէքիմին վճիռն էր — օրը մարը չմտած Հաճին հող պիտի մտնէր։ Ու անսխալ էր անոր պատգամը։
Անմիջապէս ետք փոքր–փոքր սկսան հոգեւարքին ու մահուան պատրաստութիւնները։ Թաղէ թաղ ու սերունդէ սերունդ մարդեր կան որոնք իրենց մեղքերուն հաշւոյն վարձք կը սեպեն վրանին առնել մանր աշխատանքները մահուան արդուզարդին։ Անոնք դիակի հոտ առնող թռչուններու կը նմանին։ Անվճար իրենց պաշտօնը կ՚ընծայէ անոնց տեսակ մը դաժան զօրութիւն։ Կարծես զբաղումին անկախ նկարագիրը կ՛անցնի իրենց հոգիներուն ու կ՛ըլլան չխնդացող ու լերկ ղէմքեր։ Կը բուսնին հատ–հատ իրարմէ անկախ քիչ մը թշնամի։ Ոչ մէկուն բառ մը կամ բացատրութիւն մը կ՚ուղղեն։ Գիտեն իրենց հարկաւոր առարկաները։ Կը պատահի որ հոգեւարքը դեռ չաւարտած՝ դրած ըլլան ջուր տաքցնելու մեծ խալկինը։ Ախոռին խորքերէն կը հանեն գորշ ու դարաւոր տախտակը որ պատին կը ցցէ չարագուշակ իր հասակը։ Ան՝ որուն վրայ իրենց վերջին լուացուիլը ըրած են ընտանիքին բոլոր հանգչած անդամները։ Ուրիշ մը մոխիրով շփած ու փայլեցուցած է խնկամանը։ Ու ահա ան՝ որ քառորդ դարէ ի վեր պատանքը կը չափէ գեղին բոլոր մեռելներուն ով գիտէ ի՛նչ երկար մեղքերու կանգունը ասանկ հակակշռելով։ Ու ան՝ որ պիտի ճարէ գերեզման փորողները։ Այր ու կին այս սպասարկուները անդիմադրելի են ու անոնց առջեւ բաց են բոլոր դուռները։
Քահանան երկու պզտիկ թաղելէ ետք երեւաց։ Ամէն օր վարԺուած այս պատկերներուն անոր դէմքը կը մնար իր անբաժան հեգնութեանը մէջ։ Տղայութեան ընկեր պառկողին նեղուած էր անոր մեղքերուն ալիքովը։
— Ջուրին կուժը ջուրին ճամբան – մտմտաց ան ու բառի փշուրները ակռաներէն թափեցան մօրուքն ի վար Անշուշտ կը վախնար գերդաստանէն։ Բայց հին ու վայրագ բարքերու մարդ՝ չէր կրնար չկանչուած այդքան բնական եկող պատկեր մը խղդել արեւին չհանած։ Տէր Եղիան փոխաբերութեամբ խօսող բանաստեղծն էր գեղին ու իր տիտղոսները ասոր ու անոր հասցէին դեռ կ՛ապրին այնքան խորունկ ու ինքնատիպ դիտողութեան մը արդիւնք։ Յետոյ խառնուեցաւ ընդհանուր խօսակցութեան վիրաւորին սենեակը մտնել ու ելլելէ ետք<ref>ստորակէտ սրբագրուած՝ վերջակէտ</ref> Կը հարցնէր դիրքը արտը ձիթաuտանը խրամը ճամբան մանրամասն ուրկէ վերցուցած էին մարմինը։ Ու այդ հարցումներուն հետ մտքովը կը պտտէր շատ մօտիկը ձորակին<ref>նորագին սրբագրուած՝ ձորակին?</ref> իր մէկ պարտէզը Ու մտքովը կ՛ապրէր ուրիշ կարեւոր մեռելները։
— Տէրտէ՛ր
— Համմէ օրհնա՛ծ
— Խավորդ
Քահանան կէս օրուան մօտ հաղորդեց գեղին մեծագոյն ոճրագործը Երբ անոր կղպուած շրթներէն բռնի ներս թափանցեց Փրկողին մարմինը Հաճի Խաթունին հետ ամբողջ գերդաստանը առաւ լայն շունչ։ Գերագոյն վայրկեանին այս մխիթարութիւնը կը հակազդէ քանի մը ժամուան համար մահուան մղձաւանջին։ Իր կրօնական պարտքերը վճարած մեռնիլ մը բաւական թանկ բարիք մըն է կռւոտներու<ref>կռուողներու սրբագրուած՝ կռւոտներու</ref> դասակարգին։ Ու անխավորդ մահ մը տարիներով սուգ ու զոհողութիւն կը պահանջէ մեռնողին պարագաներէն։ Կիներուն խնդրանքովը որ իր անբնական կողմովը չվրիպեցաւ ամէնուն ուշադրութենէն եւ ընդհանուր տհաճութիւն արթնցուց տէրտէրը պարտաւորուեցաւ քանի մը գլուխ բժշկութեան աւետարան կարդալ։ Կը մրթմրթար քահանան ու չկամ էին իր ձայնն ու բառերը։ Բայց ահա վերջինը չաւարտած՝ Հաճին աչքերը բացաւ։
Անսովոր ու ահաւոր եղաւ իրարանցումը։ Իրական էր որ ոչ ոք մտքին ճոթէն անցուց կասկածի տակ ձգել հէքիմ Մարգարին վճիռը։ Բայց Ուրեմն կանոնաւոր հոգեւարք կար։ Ու նոյն անձուկը բռնեց բոլորին ալ սրտերը։ Անուններ<ref>Անունները սրբագրուած՝ Անուններ</ref> պիտի վտանգուէին։ Թերեւս հեղինակներ<ref>հեղինակները սրբագրուած՝ հեղինակներ</ref> պիտի ճշդուէին։ Ու այս կարելիութիւնը փափաքելի չէր հաւասարապէս թշնամիի թէ բարեկամի Լուրը պտտեցաւ անանուն<ref>անանուն?</ref> արագութեամբ մը ամբողջ գեղին մէջ ուր տուները իրենց միակ պատուհաններէն գլուխներ կը շարէին՝ ահաւոր իրողութիւնը հետապնդելու։ Հաճիին մահը դղրդող մեծագոյն դէպքերէն կը նկատուէր։
Շուտով յայտնուեցաւ որ անտեղի էր վախը։ Հաճին չէր տեսներ Ասիկա առաջին վաւերական վարագոյրն էր հոգեւարքին։ Արիւն կորսնցնողներուն մօտ աչքի գունդերուն այս սառումը ու հոգիէ պարպուիլը չէր խաբեր։ Այս ապահովութիւնը թեթեւ մը սրտապնդեց կիները որոնք այս փողոտումներուն մէջ վրայ կու տային իրենց զաւակները եղբայրները ու մէկ-հատիկ տան ճրագները Անոնց համար աւելի զարհուրելին թուրքին բանտն էր որ ուրիշ գերեզման մըն էր բայց մշտապէս բաց։ Ուր պիտի թափէր գեղացիին ոսկին
Բայց թաւը այսպէս տեղը<ref>Ծնթ – թաւը տեղը՝ վիճակը լաւ ընդունելի</ref> իր մարմնին լիութեանը մէջ Հաճի Ստեփանը երկար ժամերու պէտք ունէր իր հաշիւը մաքրելու համար աշխարհիս հետ։ Իր մեղքերը վերջնական պատուհասումին նախախայրիքը պիտի դնէին անոր հոգեւարքին վրայ ու տակաւին չմեռած՝ անիկա պիտի համն առնէր Աստծոյ կրակին Այսպէս էր օրէնքը։ Ու կը հաւատար գեղացին թէ հոգէառ Գաբրիէլին ետեւէն ինչ կատղած սատանաներ ճամբայ ինկած էին թելիկ–թելիկ մազ-մազ քակելու համար անոր դժբախտ հոգին մեղքին պիղծ ձիւթէն որ Հաճիին մարմինն էր եղած։ Ու այս բզկտումին ցաւը ով գիտէ ի՛նչ անյայտ ոճիրներ ու անկարելի խոստովանութիւններ պիտի ժայթքէր շրջապատին վրայ։ Էրիկ մարդերը լքեցին սենեակը։ Անոնք կը վախնային իրենց լսելիքներուն հաշւոյն։ Գեղը սարսուռով կը յիշէ ատանկ հոգեւարքներ որոնց մէջ զառանցանքը ազգապիղծ սէրեր անըմբռնելի ոճիրներ կը պատմէր ու դուռ կը բանար նոր տրամներու Բայց կիները մնացին։ Մնացին վասնզի ընդնշմարել կարծեցին թաքուն փափաքը պառաւին որ կ՛ուզէր մինակ ըլլալ։ Անոնք այդ կասկածանքին վրայէն մտաբերեցին տարիներ առաջ պտտած շշուկները Նազիկին մահուանը մասին ու մանաւանդ ինչ որ փսխած էր Հաճին հարսանիքին երկուշաբթի առտուն քազինոյին մէջ։ Դայեկ Մէլէքը անոնց աչքին երեւան բերաւ նոյն շուարումն ու նոյն անդոհանքը։ Հակառակ որոշ հրաւէրին որով երկու ջատուկները կը ջանային մինակ մնալ վէրքը մաքրելու եւ փոխելու պատրուակին տակ կիները եղան անտարբեր ու չշարժեցան իրենց տեղերէն
Փորձ ու վճռական՝ երկու պառաւները դուրսը պզտիկ խորհրդակցութենէ մը ետք մտան ներս։ Անմիջապէս Հայրապենց մէկ կնիկը Տիկինը կրնային ըսել մեր հին պատմողները լրջութեամբ ու յուզումով յայտարարեց։
— Լաթերը փոխենք պիտի։ Դուրս ելէք կտոր մը։
Ու մէկ ձեռքէն վար պարպեց Հաճիին ճերմակեղէնները
Անկարելի էր առարկել։ Կիները ըմբռնեցի՞ն դաւը։ Անոնք գլուխնին ճօճելով իրենց ամօթխածութեան մէջ այդպէս զարնուած սա ամբարիշտ տունէն դուրս ելան։ Սրահը գրաւուած էր այրերով։ Իջան բակը դռնառաջքը փողոցը ու բացին իրենց լեզուներուն զսպանակները։ Բայց կամաց վասնզի հոգեւարքին խորհուրդը քիչ մը գերազանց գտան մարդերը միշտ իրենց առօրեայ տագնապներէն
Հակառակ Մէլէքին օձը ծակէն հանող լեզուին ու հակառակ մեծ մօրը քարն իսկ ճաթեցնող զայրոյթին եւ սպառնալիքին Նազիկը չզատուեցաւ հօրը սնարէն։ Վախնալով աղմուկէն մանաւանդ գայթակղութենէն համոզուած թէ անկարող էին ազդելու անոր կամքին ջաղացքի եղեռնէն ասդին երկու կիները մտրակուած իրենց խղճմտանքէն ու մխտուած իրենց կիրքերէն թուքերնին կուլ տալով ու քիթերնին մռմռալէն համակերպեցան անխուսափելիին։ Ինչո՞ւ սակայն առանց խօսած ըլլալու իրենց ներսի կրակէն կը զգային թէ երեք էին իրենք։ Մէլէքը կրցաւ քիչ մը խելք գտնել դուռին մղլակը ետեւէն հրելու դուրսին հետ կապը կտրելու համար։ Բայց ատիկա չէր բաւեր։ Հաճիին ձայնը ժամուան տեղ կը հասնէր երբ բլուրէ բլուր հրամաններ նետէր։ Ու մտմտաց Խաթունը։ Աղջիկը անտարբեր էր ու օտար անոնց շարժումներուն։ Անիկա առնուած էր մահուան սա տեսարանումէն ու անծանօթ բայց ստոյգ բանի մը սպասումէն որ իր մէջ կ՝ամրանար՝ քանի իր հօրը դէմքը կ՛այլափոխուէր Ու դողահար անձուկով կը սեւեռէր իր նայուածքը անոր բաց ու անլոյս աչքերուն փնտռելով հոն կամքի գիտակցութեան փոքր կայծը որ մեր հոգին մեզի կը դարձնէ երկարատեւ նուաղումներէ ետքը։
Սրահին նայող պատուհաններուն երկար ու հաստկեկ թաղիք մը յարմարցնելէ ետք Նազիկը շատ յստակ կարդաց պառաւին միտքը։ Հաճի Խաթունը եկաւ<ref>յաւելում ստորակէտի</ref> ծունկը կոտրեց թոռանը կուշտին։ Մէլէքը հոգեւարքին սկսումէն շատ առաջ սոթտուած էր առանց իր գիտնալուն։ Ամէն մահիճ ուրիշ բան ըլլալէ առաջ տղաբերքի անկողին մըն էր անոր համար։
Իբր թէ այս զգուշութիւններուն սպասէր Հաճին մինչեւ այդ պահը անկարող որեւէ շարժումի ձեռքը դուրս նետեց վերմակէն։ Շարժումը թօթուեց կիները որոնք՝
— Յիսուս–Քրիստոս – ձայնեցին միաբերան
Վիրաւորին ձեռքը հանդիպած էր Նազիկին դաստակին։ Իր հօրը մարմինին հետ այս շփումը անակնկալ կարծես մեղաւոր այրեց անոր միսը։ Ու այդ զգայութենէն անիկա պատրաստուած էր ուրիշներու իջնելու երբ հօրը ձայնը<ref>յաւելում ստորակէտի</ref> աւելի զարհուրելի քան շարժումը — քարի պէս սառեցուց զինքը։ Մեռելն էր խօսողը
— Ո՞վ ես։
— Նազիկը – պատասխանեց աղջիկը այնքան քաղցր բնական ու հասուն կնիկ որ դայեկն ու Խաթունը որոշապէս լսել կարծեցին ձայնը տարիներ առաջ խղդուած հարսնուկին
Նոյն զգայութիւնը անցա՞ւ վիրաւորին։ Կիները սարսափեցան Վասնզի անմիջապէս Հաճիին օտար ա՛լ հեռացած երեսին վրայ վերադարձաւ մարդկային այն ջերմութիւնը հովը որ չի խաբեր։ Անիկա մեղմ ու հաշուըւած շարժումներով մատի փոքր կորացումներով փնտռեց դաստակն ի վար ափը Նազիկին։ Աոաւ զայն իր բուռին մէջ Այն ատեն զգաց անոր աղջիկը գողտր ջերմութիւնը որ հակապատկերն էր ոճիրին ու անոր կոշտ ճնշումին<ref>ստորակէտ սրբագրուած՝ վերջակէտ</ref> Ինչպէ՞ս իջաւ սա այնքան պարզ ու սրտառուչ բերանը<ref>բերանը?</ref> կազմելով երկաթէ մատներուն ու ահաւոր բռունցքին երկաթ հեքիաթը։ Այրուցքը անցաւ աղջկան մինչեւ սիրտը։ Փայփայանք մը փոքր այս խաղը մատներուն։ Աղջիկը չէր կրնար ճիշդ կարդալ։ Բայց Հաճիին դէմքին ինկած էր սիրային քաղցրաւէտ արտայայտութիւն։ Սէրը ամէնէն կակուղցնող զգացումն է մեր մէջ ամէնէն կարծր երկաթը ըլլալէ առաջ։
Մինչեւ տարփանքի ընկլուզող զգլխանքը ինչպէ՞ս իջաւ սա այնքան պարզ ու սրտառուչ պատկերը՝ այս վայրագ ու դժուար րոպէներուն։ Զարհուրանքով տեսան ատիկա երկու պառաւները ու յիշեցին բամբասանքը։ Բայց աղջիկը հեռու էր պատրանքէն։ Հետզհետէ սակայն տարուեցաւ հզօր ու համակող այդ գգուանքին ձեւէն ու իր մարմնին կարգ մը կէտերուն վրայ արթնցան փոքր սարսուռներ։ Ու տարուեցաւ մտածել բաներու որոնք տեսեր էր առաջ բայց ձգեր՝ առանց հասկնալու Ու սա մահուան մահիճէն անիկա բացատրեց իր հօրը հմայքը կիներուն վրայ։ Ու իրենց տունը այնքան տարօրինակ ընող պատկերներուն խորհուրդը պարզ եղաւ իրեն։ Բայց մնաց հոդ։ Խորացուց իր գիւտը ուրիշներու հաշւոյն աւելի ետքը իր հաշւոյն ու խորհեցաւ լոյսի չինկած այն զօրութիւններուն որոնք մեզ կը տանին բռնի ատեն իսկ չձգելով որ հաւաքենք մեզ։ Ու մեղմ ու գարնային էր հոսումը անոր ափին շատ նման այն շաքարոտ գրեթէ շրթնային եղկութեան որուն համը կը դիմանար իր մէջ Թումաuիկին օրերէն։ Նայեցաւ դէմքին։ Հոն ալ ինկած էր այն տղայ անմեղ բանը որ սիրողներուն անդրանիկ բխումն է կարծես։ Ու բուսաւ անոր երեսին վրայ այն պզտիկ մանկական շնորհը որ այդ կատաղի մարդասպանը կ՚ընէր յանկուցիչ ու թրթռուն երբ վայրագ բնազդները հալածուէին պահ մը ու սէրը ցաթէր իր վրայ։ Հաճի Ստեփանը գուցէ կ՛ապրէր վերստին այն շրջանը երբ Նազիկին սիրուն արիւն էր թափեր բայց քիչ ետքը առաջին անգամ զայն գիրկը առած պահուն լացեր էր տղու մը պէս գլուխը դրած անոր կուրծքին ի՛նք՝ որ կիները սիկառի թուղթի պէս կը պլորէր ու կը նետէր թքնելով։
Մահուան մօտ այս պատկերներուն ամէնէն յատկանշական կողմը՝ անոնց հոսումին արագ փոփոխութիւնն է։ Ու ահա անոր շառագոյն այտերուն վրայ փոթորիկին մռայլը Որքա՞ն շուտ մտածեց աղջիկը ու սեղմուեցաւ դժնդակ տեսարանին Յանկարծական խիստ ու անվարագոյր այդ տրտմութիւնը պատռեց հալածեց քիչ առաջուան պատկերին արշալուսային հովուերգական միամտութիւնը։ Ճիշդ է ժողովուրդը երբ կ՚ըսէ «Սէրը գորտի ձագուկն ալ աղուոր կ՚ընէ»։ Նազիկին մատները սկսան ցաւիլ հօրը կարծրացած դաժան ափին մէջ որ կը գալարէր ու կը գալարուէր Անոր ճակտէն գարունն ու խաղաղութիւնը հալեցան ինչպէս սեւ ջուրին մէջ սուզուող շղարշ մը։ Ու ահաւոր էր ինչ որ կու գար տեղը բռնելու Եկեղեցիի պատին<ref>պարտէզին սրբագրուած՝ պատին?</ref> հռչակաւոր վիշապէն փրցուած կռնակի կտոր մը
Ու տեղի ունեցաւ ինչ որ պառաւները կը կասկածէին բայց չէին համարձակեր սպասելու Մահամերձը դէմ դէմի էր իր կնոջ հետ։ Ասանկ հոգեւարքներ կը յիշէ գեղին բերանացի Յայսմաւուրքը։ Բայց ինչ որ պատահարը հոս կ՚ընէր բացառիկ եղերական ատիկա հանդիպումին նկարագիրն էր։ Էրիկ-կնիկ ճակատ ճակատի կու գային երկունքի մահիճին առջեւ Չորս կտոր բառ մինչեւ հիմա կուղպ անոր կզակներէն եղերապէս նոյնը՝ հեռաւոր գիշերուան մէջ լսուածին անկարելի հաւատարմութեամբ մը կրկնուելով շեշտին ծաւալին իմաստին վրայ ստեղծեցին ահաւոր գիշերը։ Պառաւը խենթացաւ գրեթէ Նետուեցաւ ոտքի քաշելու համար վար տղուն աղեղուած սրունքները վերմակին տակէն։ Յետոյ ձգեց զայն։ Բացաւ ու գոցեց շատ խոշոր աղմուկով պահարաններուն փեղկերը Հրամաններ տուաւ դայեկին որուն կզակները անցած էին դողի ու կը լեցնէին իրենց չոր աղաղակովը ամբողջ սենեակը։ Ձեռքի մեծ թաշկինակը քսեց շարժեց անիկա իբր թէ ճանճ փախցնելու համար հով օդ տալու համար։ Դայեկը շարժեց ժանեկազարդ բարձը ու գլխուն դպաւ վիրաւորին։ Կազմուող այս տեսիլքը աւրելու համար՝ այս ցաւագին ու անիմաստ աշխատանքները մնացին ապարդիւն։ Հինգերորդ բառը՝<ref>յաւելում բութի</ref> «պոռնիկ»<ref>յաւելում ստորակէտի</ref> արտաբերուած<ref>արտաբերած սրբագրուած՝ արտաբերուած</ref> այնքան կարծր այնքան յստակ այնքան վճռական ու հի՛ն կասկած չէր թողուր Հաճին պիտի խղդէր իր կինը ինչպէս կ՚ընէր ատիկա քանի մը տարին անգամ՝ մը գիշերուան խոր քունի ընթացքին թքնելով զարհուրելի բառը մղձաւանջին ընդերքէն աղջամուղջին երեսին։
Այն ատեն անոր դէմքը անցաւ անորակելի պրկումներէ այնքան կարծր ու խորունկէն փրթած որ ծնօտին ծխնիները ծռեցան ու առաջին տգեղութիւնը բերին անոր մինչեւ սա վայրկեանը աղուոր մնացած երեսին։ Դայեկը միջամտեց։ Անոր ճարտար մատները —Մէլէքին տաղանդը կը յարգուէր կրկին կոտրածները ելածները դարմանելու մէջ— երկու զօրաւոր ու յարմար շարժումով տեղաւորեցին ծռմռուքը։ Դուրսէն այս ընդմիջումը յապաղեցուց քիչ մը տեսարանը։ Կիները շունչ առին։ Բայց ատենը քիչ էր։ Վիրաւորին մինչեւ այդ պահը անշարժ աչքերը սկսան դողդղալ։ Թարթիչները հովէ անցած ծղօտներու պէս կը բաբախէին մինչ երեսը կը պահէր իր պիրկ զարհուրանքը։ Ապահովաբար Հաճին կ՛աշխատէր վանել իր աչքին դաշտերէն արիւնին խաւը ու քառակուսել անոնց տարողութիւնը հոսեցնելու համար անպատում անոնց կատաղութիւնը մեղաւոր իր կնիկին սրտին։ Բայց անոր անկարողութիւնը կ՚ընէր այդ նայուածքը հազուադէպ բան մը մարդոց տեսածներէն։ Բայց անոր մատները չէին ձգեր աղջկանը ձեռքը որ կը հեւար կը կոտտար այդ կրակէ ափին մէջ ինչպէս աղաւնիի սիրտ մը բազէին մագիլներուն տակը փափուկ վախկոտ ու մարդկային կամուրջի մը պէս՝ մահուան ու կեանքին մէջտեղը։
— Ջո՛ւր – կրցաւ արտաբերել ինչպէս ըսած էր եղեռնին գիշերը ոճիրին սկսելէ առաջ հով տալու համար վրան արջասպ թափուած իր սրտին գործածելով իր պատկերը։ Ինչպէս այն ատեն հիմա ալ ձայնը դուրս էր անոր հոգեկան հրդեհը մատնելէ։ Կարծես լաւ օրերու օղին հրամայէր իր կնոջը։ Պառաւները համեմատեցին երկու արտայայտութիւնները ու գտան նոյն։
Մէլէքը թաց սպունդ մը մօտեցուց անոր շրթունքին կեցուց քանի մը րոպէ ու ետ առաւ։ Գնդակով վիրաւորները ջուրէն չարչարանք միայն կը գտնէին։ Հոզեւարքը կ՛ուշանար աւելորդ վախեր բերելով հսկողներուն։
Զովութեան յաջորդեց դժնդակ ոգորումին<ref>որոշումին սրբագրուած՝ ոգորումին</ref> պաղն ու կապարը<ref>կատարը սրբագրուած՝ կապարը?</ref> անոր երեսին վրայ։ Կծկուեցան կնճիռները ոգորումին<ref>որոշումին սրբագրուած՝ ոգորումին</ref> տագնապէն։ Այնքան ճիշդ է որ մեր դէմքը կը հպատակի մեր ներսին։ Ու ճշմարիտ են իրենք զիրենք չեղող դէմքերը<ref>Ու ճշմարիտ չեղող դէմքերը?</ref>։ Պառաւները յիշեցին միւս նկարը անոր երեսին որ կապուտցեր էր իսկոյն անոր զգայութիւններուն ներքին թունաւորումէն։ Ու անկարելի էր զանազանել վրան՝ դուրսէն տեսնուածն ու ներսին իրականութիւնը։
— Նազիկ – բառը զով էր ու՝ թարմ քիչ առաջուան ջուրին պէս որ հրաշքով փարատած ըլլար կրակը անոր բերնին։ Բառը պարզ էր ու մարդկային ու գրեթէ կին
— Համմէ – ինչպէս պատասխաներ էր նստողին մայրը ցաւերէն նոր աչքը բացած ու ժպտիլ ուզելով։ Չես գիտեր ի՛նչ անիմանալի ուժ կեցուց աղջկան կոկորդին խորը բառին այնքան բնական շարունակութիւնը։ Չելաւ անոր բերնէն հայրիկ ը որ թերեւս խորտակէր կամ տեղափոխէր պատրանքը ու խնայէր գալիքը։
Հաճի Խաթունը ամբարիշտ ու յուսահատ զայրոյթով մը մխտեց անոր կողին իր կոշտ արմուկովը բռնի կորզելու համար չարտաբերուած բառը։ Ու աչքերը թաւալելով՝
— Հայրիկ չըսե՞ս չըսե՞ս գզըլգուրտ<ref>Ծնթ – գզըլգուրտ – ժանտախտ (անէծքի բանաձեւ մը)։</ref> ընես – կը փսփսար ու կը դողար։
Միւս կուշտէն Մէլէքը որ կը սեղմէր աղջիկը բաց վանելու համար զայն հօրը շփումէն։
Բայց աղջիկը մնաց լուռ կարծես արգիլուելով սկսած տկարութեանը մէջ պառաւներուն այս թունաւէտ միջամտութենէն։ Ու յետոյ վերահասու եղաւ սարսափելով ամէնէն առաջ իր հաշւոյն Ուզեց ձգել ձեռքը Բայց նոյն այն անգործութիւնը որով քալեր էր ան դէպի այս ողբերգութիւնները ծաւալեցաւ ու թմրեցուց զինքը Հետաքրքրութիւնը չէր ատիկա կիներուն մէջ այնքան չարախօսուած փոքր այդ տկարութիւնը
Պառաւները մռլտկացին տակաւին ուրիշ անտիպ անէծքներ։ Աղջիկը չէր իսկ նայեր անոնց։
Այն ատեն առանց որ մէկը կարենար միջամտել հոգեւարքի այս մահիճին մէջ կրկնուեցաւ տարիներ առաջուան ողբերգութիւնը գրեթէ նոյն սարուածով նոյն տեքոր ով նոյն մթնոլորտով ու դերակատարներով։ Վիրաւորը չէր կրնար նստիլ ու ասիկա կ՚աւելնար տեսարանին սարսափին։ Դուրս հանած էր միւս ձեռքն ալ որ ազատ՝ կը ջանար փոխարինել ու կառավարել կիրքին ահեղ թաւալը ու բառերուն սպաննող խայթը
Ու ահա յանկերգը
— Ըսէ՛ ըսէ՛ ըսես պըտը պըտը
Ու նախադասութիւնը որ կը փշրուէր ու իր բեկորներուն վրայ կ՛երկարէր այնքան ամօթ ու ատելութիւն բռնած էին անոր ուղեղին բոլոր ճամբաները։
Հիմա արիւնով խառն այս բառերը իրենց կշիռովն ու կարծրութեամբը իրենց սուլումին մէջ հալող ու գրեթէ կարմրող նուաղումովը ու իրենց վերսկսման զարհուրելի բրտութեամբը մազի չափ չէին տարբերեր առաջին ներկայացումէն։ Խոստովանութեան պահն էր զաւակը առնուելէն մէկ ժամ ետքը երբ Հաճին դուրս էր փախեր տեսակ մը խղճահարութեամբ տանջուած ու մեղքնալու պէս էր եղեր մահէն նոր դարձող սա կնիկէն։ Այն ատեն անոր մայրը փութացուցեր էր ոճիրը ներսէն գրեթէ պոռալով
— Չըսե՞ս չըսե՞ս
Բառերը ելած էին սենեակէն դուրս գտած Հաճիին ամօթը ու կրակած անոր ատելութիւնը։ Ու ներս էր խուժած ահաւոր յանկերգը ծամելով ու չկրնալով
— Ըսէ՛
Կը պակսէր միայն Հաճիին մօրը բերնէն արձագանգը որ այն ատեն տեսարանին կ՛աւելնար այս անգամ մեղրոտ ու կանացի իր տղուն քով ստախօս մը չերեւնալու մտահոգութեամբ անդադար կրկնելով
— Ըսէ օղուլ ըսէ՛ – կարեկցուն ու օծուն
Մահամերձը կը դողդողար իր ամբողջ մարմինովը։ Ազատ ձեռքը մորթուած կովի մը ոտքին նման կը բանար ու կը գոցէր արմուկին աղեղը։ Միւսը՝ չէր կրնար կոտրտել սակայն իր բուռին մէջ բանտարկուած ափը Նազիկին այնքան իր արիւնը քիչ էր հիմա ինչպէս այն ատեն երբ ունեցած ամբողջ կեանքը հաւաքուեր էր դէպի բերանը դէպի բառերը դէպի աչքերը։
— Բերնէդ բերնէ՛դ բերնէ՜դ – կը պոռար անիկա։
Նազիկը ազատ ձեռքը դրաւ հօրը շրթներուն։ Բայց մահամերձը կատղած՝ ուժ գտաւ նետելու այդ պիղծ մատները ու պոռաց բայց աւելի տկար
— Բերնէդ լսեմ պըտը։
Ու ձայնը սպառեցաւ Այս տկարութիւնը կրկնապատկեց սակայն դէմքին՝ խորտակուած այս ոճիրին ամբողջ մնջկատակումը։ Շրթունքները վերածուեցան կարմրած տզրուկներու որոնք իրենց օղակները կը շարժէին խօսելու համար ու չէին կրնար։ Ակռաներուն ծայրը կարծես բառերը քարի փշուրներու կը վերածուէին ու կը խայթէին անոր դէմքը։ Մտապատկերը այնքան հզօր կ՛աշխատէր որ ահագին իր կուրծքը փորձն ըրաւ բարձէն զատուելու։ Իր հոսած<ref>հոտած սրբագրուած՝ հոսած</ref> արիւնը անշուշտ չէր արտօներ այդ ճիգը Ու յետոյքէն հազիւ հեռացած՝ իր փառաւոր կռնակը կրկին փռուեցաւ անկողինին։ Բացաւ բերանը ու խորունկ շունչ առաւ Ուժերը կը հաւաքէր։ Բայց կը տառապէր ոճիրին չափ իր վէրքին ասեղէն։ Շարժումը սահեցուցած էր թաշկինակը ու արիւնը սկսած էր հոսիլ կրկին։ Որսորդն ու ոճրագործը բնազդով կը զգան այդ սրբազան հեղուկին դերը։ Ան ուզեց գոցել վէրքին բերանը։ Բայց նոյն պահուն կատաղութեան անորակելի ամպ մը դղրդեց անոր ամբողջ կազմը։
— Պոռնի՜կ – արիւնի ժայթքի մը հետ դուրս ինկաւ բառը
Աղջիկը սարսափէն ընկրկեցաւ վայրկեան մը առանց ձգելու սակայն վիրաւորին ձեռքը։ Պառաւը երկրաշարժէ բռնուած զանգակի մը պէս կը ճօճէր չգիտնալով զինքը թօթուող ուժին աղբիւրը։ Բառը կը բանար չարագուշակ տեսարանին առաջին էջը։ Այն ատեն պառկողը կռացած էր վիզին իր կնոջը եւ երկու բռունցքովը օղակած էր զայն ու հանդարտ սեղմած։ Դայեկն ու մայրը փաթթուած էին անոր ձեռքերուն։ Ու պառաւին աչքերուն ներկայացաւ իր հարսին պատկերը ձիւնի վրայ թափուած ոսկիի<ref>ոսկորի սրբագրուած՝ ոսկիի</ref> խառնուրդէ մը որուն երեսները աւելի հոծ կարմրեցան ու յօնքերը իրենց աղեղին երկու ծայրերը թրթռացուցին Յետոյ թողուցած էր զայն մեղքնալո՞վ վախնալո՞վ։ Ու դուրս ելած կրկին։
Հոգեւարքը սկսա՞ծ էր թէ կեանքը ետ կը դառնար։ Հաճիին շարժումները քիչ-քիչ կը գտնէին տեսակ մը բնականութիւն իրաւութիւն։ Չտեսնող աչքերն իսկ այնքան զարհուրանք կը դիզէին անոր գեղեցիկ յօնքերուն տակը որ դայեկը փորձեց ճանճ մը վռնտելու ձեւով ձեռքը անցընել երեսին։ Թարթիչները մնացին անշարժ։ Թեթեւցաւ խեղճ կնիկը ու իր զգայութիւնը անցաւ միւսին ալ։ Դուռը զարկին։ Պառաւը կամաց բառերով հեռացուց հետաքրքիր կնիկը։
Ու անհուն ձգուածութեամբ կեանքի այս աստիճան խտութեամբ ու իրականութեամբ որ ապշեցուցիչ կրնար նկատուիլ այսքան արիւն կորսնցուցած այս մարդուն մօտ անիկա խոստովանեցուց իր կնիկը մանուածապատ հեւացող ու բռնկած հարցումներով Անիկա իր հարցումներուն ամբողջ սարսուռը անձուկը ահն ու սպաննող խեղճութիւնը<ref>խեղճութիւնը?</ref> երեւան բերելու համար իր սպառելու վրայ արիւնը քառապատկեց իր կիրքին անասնական իր նախանձին հեղումովը ու գտաւ այս աւերակին որ իր մարմինն էր տարիներ առաջուան սրտառուչ ու արիւնակոծ ու տրտմօրէն գեղեցիկ տեսարանին վաւերական կնիքն ու հոծութիւնը։ Ոչ մէկ ատեն որքան այդ դժբախտ գիշերին մէջ եղած էր անիկա այնքան խորունկ կերպով մարդ։ Լեռներն ու գեղերը<ref>գիշերը սրբագրուած՝ գեղերը</ref> դողացնող այդ վայրենին եղկելի էր իր նուաստացման ամբողջ սարուածովը։ Խեղդե՞լ իր կնիկը։ Բայց ատիկա անարժէք էր բաղդատմամբ իր վշտին։
Ու ահա տարիներ ետքը՝ անիկա օգնութեան կը կանչէ կրկին Մէլէքը կը սպառնայ անոր եօթը պորտին։ Անիկա մօրը վկայութիւնը բառերը պատկերները դանակի մը շեղբին պէս կեցուց տղաձգանին<ref>Ծնթ – sic Օշական՝ տղաձգանին (այլապէս՝ տղացկանին)</ref> արդէն նուաղած աչքերուն վերեւ Ու անոր լռութեան դէմ՝ փրփրած՝ իր երկու ձեռքերը օդին վրայ օղակելու անյաջող փորձէ մը ետք —չէր կրցած ազատել իր ձեռքին մէկը աղջկանը ափէն— բացաւ<ref>ջնջում բառի՝ այն</ref> մատները — իր եղունգները մխուեցան բուրդին միսերուն մէջ ու պատռեցին եզերքի ժանեակին աղաւնին— ու նստեցուց անիկա իր կնոջը գլուխին վրայ իր բարձը ու նստեցաւ հանդարտ գրեթէ առանց կիրքի<ref>ստորակէտ սրբագրուած՝ միջակէտ</ref> բայց ակռաները հիւսած էր այնպէս ինչպէս ըրեր<ref>կրեր սրբագրուած՝ ըրեր</ref> էր ամիս մը առաջ Նազիկը Զաքարենց տունը Մարիամ կեսուրին հարցաքննութեան ներքեւ։ Վիրաւորը լքեց ինքզինքը։ Խղդելէն ետք լացեր էր անոր դիակին վրայ ու կծկտեր անկողնի շրթունքին մինչեւ երկրորդ կատաղութիւնը երբ նորածինը ուզած էր ճմռքել ու խղդել։
Ամբողջ տեսարանի ընթացքին աղջիկը հալածուեցաւ երկու վայրագ պատկերներէ։ Անիկա միշտ ալ աշխատեցաւ ստուգել Կաղանդ գիշերուան իր երազը ու դէմընդդիմեց անոր կտորները առաջին կատարուածին հետ Բայց ուրիշ շատ աւելի զօրաւոր չարչարանք մը միջամտեց ամէն անգամ ալ ու զինքը դարձուց ուրիշ զգայութիւններու Ան իր հօրը տառապանքին վրայէն մտապատկերեց ձեւեց ու ամբողջացուց տառապանքը միւսին Զաքարին։ Ու զգաց որ ինչպէս թեթեւ դատեր էր ահաւոր գիշերը Ու յիշեց անհուն կոտրածութիւնը երիտասարդին զոր վատութիւն պզտիկութիւն դաւանելու չափ անխելք էր եղած այն ատեն։ Ու աշխատեցաւ հասկնալ ինչ որ կիները պիտի չհասկնան երբեք Անոնք իրենց սիրածները պիտի խաբեն միշտ Երբեմն հաճոյքը պիտի վարձատրէ այդ փոքրութիւնը։ Ոչ մէկ ատեն անոնք պիտի չմօտենան անորակելի այն դժոխքին որ խաբուած սիրտ կը կոչուի։ Այլապէս՝ սիրոյ ոճիրներուն երեք քառորդը կը դադրէր գոյութիւն ունենալէ։ Զաքարին հաշւոյն այս զգացումներուն հետ անիկա անցաւ իր իսկ խղճին քննութեան Իր մայրը տեսաւ ուրիշին գիրկին մէջ ու անոր ետեւէն ինքզինքը։ Տարօրինակ էր որ Թումասին ձեւը չելաւ իր մէջը։ Անիկա խորհեցաւ գալիքներուն բոլոր այն հզօր փորձանքներուն որոնք աղուոր կնիկներուն շուրջը կը պտտին։ Ու իր մօրը մեղքերուն ճամբան<ref>ճամբան? ճամբուն?</ref>...
Ամբողջ տեսարանումի ընթացքին՝ անիկա աչքը չզատեց հօրը երեսէն Ու դարձեալ ամբողջ այդ պահուն Հաճին տէրը մնաց իր շարժումներուն բառերու շարքին կատաղութեան ու թուլացման փոփոխակներուն Ու պահեց իր ափին մէջ ձեռքը իր աղջկան Երբ տեսարանը աւարտեցաւ Հաճին զգաց ափը կրկին։ Տառապանքը աւելի սուր՝ վերադարձաւ Ճնշեց ու ճնշեց բայց իր սպասած թեթեւացումը գոհունակութիւնը չեկան իրեն։ Ստուերը կը դիմանար այս անգամ ու չէր խղդուեր։ Ու անոր բռունցքին մէջ աղջկանը առաձիգ ափը կը փոքրանար սղմուած սպունգի մը պէս բայց չէր խորտակուեր
Անիկա հայհոյեց աղտոտ ու անհանդուրժելի առանց իսկ նկատում ունենալու դժոխքէն որուն այնքան մօտ կը գտնուէր պառաւներուն կարծիքովը Անիկա սպառնաց։ Ստուերը չէր շարժեր։ Այս ընդդիմութիւնը փոթորիկի մը պէս խառնշտկեց անոր զգայութիւնները։ Իր ջախջախուած լանջքը երկրորդ անգամ ըլլալով անկարող էր անկողինէն ցատկելու։ Այն ատեն հասկցա՞ւ իր տկարութիւնը։ Լռեց ու ափին կռնակովը մեղմ՝ ճամբու դնելու ձեւ մը փորձեց։ Ստուերը հեռացաւ այս անգամ (վասնզի Հաճիին գլուխը գրեթէ հետեւեցաւ այս տեղափոխումին) ու գամուեցաւ դէմի անկիւնին։ Հոգին տալո՞ւ կը սկսէր պառկողը։ Այսպէս կը կարծէին գեղացիները երբ անկիւններուն յառումը կարենային ստուգել հոգեւարքի հսկողները
Իրաւ ալ Հաճիին աչքերը դառն լքումով մը ուղղուեցան անկիւնին։ Պառաւները սփոփանքի շունչ առին։ Ինչ որ պիտի գար այսինքն՝ հոգին քակելուն դժնդակ ու խշխշացնող տեսարանումը սովորութիւն էր խնայել փոքրերուն ու պարմաններուն Երկու պառաւները վերջին անգամ փորձեցին հեռացնել աղջիկը որ խորտակուած գրեթէ ջնջուած կը հետեւէր ողբերգութեան։ Անիկա փաթթուած էր հօրը ձեռքերուն։ Կիներուն այս հրաւէրը ան ընդունեց շատ սառն աչքերով։ Յետոյ անոնք կանչեց լռելու բիրտ ու անպատկառ Ուրկէ՞ կ՛առնէր այս ուժը։ Ինչո՞ւ միւսները ամէն ատենէ աւելի տկար եղան անոր առջին։
Ոգեւարը յոգնած էր բոլորովին։ Բայց կը տառապէր բան մը ընելու ճիգով ու չէր կրնար։ Բառի փշուրները գոյութիւնը կը մատնէին անոր կնոջը որ անկիւնէն կը շարունակէր դիմանալ ու գրգռել։ Աղջիկը խնայելու համար այս չարչարանքը խորհեցաւ վիրաւորը դարձնել միւս կուշտին։ Բայց վեր էր ատիկա իր ուժերէն
Յետոյ զգալի եղան ուրիշներ։ Ու կու գային ասոնք ալ ու իրենց մուտքը կը յայտնուէր Հաճիին նոր պրկումներովը ու բառերուն բեկորներովը Ժամ մը շարունակեց այս կարաւանը։ Կինե՛ր պոռնիկնե՛ր անծանօթ անունով մարդե՛ր որոնք կը ցցուէին կը խուժէին կը կոխէին իր պուկին ու կ՛երթային տեղ տալու համար միւսներուն։ Ու ահա աղուոր տղան սեւաչուի ու հրապուրիչ պատանին որուն ոտքերն ու ձեռքերը ինկեր էին մաղմաղ կրակի մէջ լեռնային գինարբուքի մը ընթացքին ան՝ որուն ծոցը մտեր էր Նազիկը Ու բոլոր մեղքերը զիրենք թանձրացնող պատկերներով անհետելու<ref>անհատներու սրբագրուած՝ անհետելու</ref> վրայ են։ Ու ամէնէն վերջը հոգէառը յստակ խիստ անողոք որուն կ՛ընդդիմանան մարդոց ծնունդները։
Ու սկսաւ չարչարանքը։ Գեղացին դաժան հետաքրքրութեամբ կը հետեւի այս տեսարանին։ Ապահովաբար հրեշտակին բռունցքը ամէնէն առաջ կ՚իջնէր մեռնողին սիրտին որ այդ պրկումին տակ հատիկ–հատիկ կը վճարէր իր մեղքերը։ Սրտի այս տագնապը կը յայտնուէր կոկորդն ի վեր ձայնին երեւան բերած այլուրութեամբը։ Աւելցաւ Հաճիին շնչառութիւնը բայց պղտորեցաւ անոր մարդկային իմաստը։ Գոմէշի պէս զոր կը մորթեն անիկա մէկ ձայնի՝ կը խռնչէր ու չէր կրնար հանգչիլ։ Կիները խուժեցին ներս դուռը խորտակելով հրելով–հրմշտկելով ընդդիմանալ փորձող պառաւները։ Ամէն մէկը ծունկ մը տեղ ճարեց մահիճին եզերքին ու ինքզինքը ամփոփած մռութը կախ մտաւ մահուան սպասումին մէջ։
Ու կը կարաւանէին նորէն միւսները անոնք որ հոգէառին հետ կու գան ու իրենց բաժին ինկած կտորները իրենք կը քակեն մեռնողին մարմինէն։
Ամբողջ երկու ժամ Հաճին կռուեցաւ այդ բանակին հետ ու դժնդակ էր անոր մարմինին վրայ տեսնել հետքերը անոնց հարուածներուն Անոր երեսին յստակ կը կարդացուէր պայքարը իր մեծ փուլերուն մէջ։ Սկիզբները անիկա դիմադրեց Հաճի Ստեփանի մը վայլող քաջութեամբ Բայց հետզհետէ ինկան իր շարժումները փոքրացան ցնցումները Մինակ երեսին միսը աչքերուն մօտ շարունակեց իր ասղնտուիլը ու անոր հոգիին գալարումներուն վրայ մնաց բաց՝ խորհրդախոյս պատուհանի մը նման Բայց իր ձայնը զարկ ու ալիք չունէր։ Պղտոր ու խժլտուն հոսում մը արիւնով ներկուած ու հոտելով։ Անոր մեղքերուն հեղեղն էր որ դուրս կը թափէր
Յետոյ լռութիւն։ Ձայնին գլգլուքը դանդաղեցաւ ու վերածուեցաւ պարբերական հեծկլտուքի որ անոր կզակները իրարու կը զարնէր ու լեզուն կը պլորէր — մահուան անվրէպ նշանը՝<ref>յաւելում բութի</ref> չսպառած մեռելներուն մօտ։ Բայց ցաւի արտայայտութիւնը մեղմացաւ Նշանները մտան միօրինակութեան մէջ որուն վախճանը դժուար չէ գուշակել։ Այս թուլացումին կ՚ընկերանային թեթեւ փայլակներ որոնք խաղաղութեան նման բան մը կը նետէին անոր տանջուած դէմքին։ Անիկա լքեց ինքզինքը։
Իսկոյն հալեցաւ պրկումը անոր մարմինին։ Սուր կողմերը սուր շարժումները կորացան յետոյ երկնցան։ Մկանները սկսած էին մեռնիլ։ Մեղմացաւ երեսին ասղնտուքը քիչ ետքը բոլորովին հանգչելու համար Տեսակ մը անվերադիր կակուղութիւն ողողեց անոր արտայայտութիւնը։ Ու անդոհի կարծրութեան բզկտումի բոլոր նշաններն ու հետքերը չքացան։ Պառկողը՝ պարպուած քիչ առաջուան տուայտանքէն ու կեանքին յայտարարը եղող ճնշումէն անուշիկ մարդ մըն էր մահուան ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref> ծանրացող ստուերովը պաշտպանուած։ Իր վերջին բառն էր շաքարի պէս ու սիրտ առնող՝
— Նազի՜կ
Գոցուեցան ամէնէն առաջ աչքին ճերմակները այլանդակ ու ծուռ շրջումով մը աղարտելով նայուածքին թէեւ կոյր բայց դեռ հզօր գեղեցկութիւնները։ Գունդերուն կապը փրթեր էր։ Ու արիւնի թանձր խաւին մէջ կը խղդուէր ինչ որ մարդերուն հոգիին ամէնէն տեսանելի մասը եղաւ երբեմն
Ու սկսաւ երկրորդ վարագոյրը — ան՝ որուն ընթացքին մահուան առասպելական սարսափը ա՛լ կշիռ չունի պառկողին համար ու կը հեռանայ անկէ թունաւոր ու ծանր կազի մը նման ծաւալելու իր շրջապատին Ասկէ անդին մարդկայինը ա՛լ դադրած է ոգեւարին համար։ Ու ասիկա շնորհ մըն է հաշտութիւն մը մարդուն եւ իր Աստծուն միջեւ
Բոլոր անզգամները անաստուածները արիւն թափողները մանաւանդ մարդ սպաննողները ու կարճ ըլլալու համար՝ մահացու մեղքերու դժոխադիր սպասարկուները գրեթէ միշտ զուրկ կը մնան այս խաղաղ շիջումէն Աղքատին ու հարստահարուածին մխիթարանքը՝ բռնաւորին ծուիկ–ծուիկ ու ողջ–ողջ սատանաներուն ձեռքը անցնելու մէջն է յաճախ։ Ու գեղացին իր կարգ մը գեղեցիկ անէծքները գտած է այդ մարզէն։ Անոնք պոռալէն–պոռալէն հրեշտակին կրունկներուն տակ ճզմուած իրենց կոկորդէն փսխեն<ref>փոխեն սրբագրուած՝ փսխեն</ref> պիտի իրենց հոգին ու իրենց խելքին բոլոր ճամբաներովը պիտի թափին դժոխքին մէջ մշտուած հոգէառին կայծակի սուրէն։ Այսպէս գիտէ ու այսպէս կը հաւատայ գեղը։ Ու լեգէոն են անոնք որոնք Հաճի Ստեփանին հոգեւարքին սպասեցին քիչ մը պաղշտացնելու համար իրենց վիրաւորանքը։
Ու ահա հերքումը անոնց գիտութեան Ու հերքումը գեղին դարաւոր աւանդութիւններուն։ Կիները ամէնէն առաջ կ՚արտայայտեն իրենց յուսախաբութիւնը։ Բայց գոհ են Անոնց ամէնէն աւագ սարսափը՝ նոր անուններու եւ գայթակղութեանց պարզումը դադրած է գոյութիւն ունենալէ։ Խաչ կը հանեն անոնք փսփսուքով ու կը զարմանան Ամենակալին իմաստութեանը ու վճիռներուն վրայ։
— Զօրքին մեռնիմ – կ՚ըսէ Էբայէթը որ ոտքի վրայ թաշկինակ մը բերնին յամառած էր հոգեւարքին գլուխը աղօթելու ու քիչ մըն ալ տեuնալու Նազիկը։ Խաղաղ այդ քայքայումին դիմաց անիկա կը պատմէ շշուկով ու կցկտուր՝ հեքիաթը այն գազան ու արիւնկզակ մարդուն որ հարիւրներով մարդ մորթեց բայց աղքատի մը ետեւէն զայն հալածելու համար քարի տեղ արձակուած մէկ հացով ինքզինքը ազատեց սադայէլին ճանկերէն Ու լալու պատրաստ երկինքին ու դժոխքին համար այնքան դիւրազգած այդ մտքերուն առջեւ յստակ կը գծուի պատկերը արդարութեան նժարին որուն թեւերէն մէկը բեռնաւոր է բլրացած մեղքերով բայց չի կրնար գերակշռել միւս թեւը որուն մէջ կը կենայ միակ հացի մը գունդը այն՝ զոր նետեր էր այդ մեղաւորը աղքատի տարազով մուրացկան Յիսուսին ետեւէն
Մահուան ինքզինքը յանձնելէն ետք քիչ-քիչ խելօքցաւ անիկա։ Ոտքերը դադրեցան թօթուըւելէ։ Մայրը վերմակին տակէն ստուգեց մահուան կանգունը որ արագ-արագ չափեց սրունքները ու բարձրացաւ դէպի վերերը։ Ու պաղեցան մատները ձեռքին որ ոսկոր մը եղաւ մէկէն չես գիտեր ո՛ւր սպառելով միսերուն պատանքը։ Մինչեւ շունչին վերջնական կղպումը անիկա անձայն ու սուտ բան մը եղաւ ալիքի մը պէս որ փշրուելով ու շինուելով կը մաշի ու կը հատնի ու մէկը չի հասկնար գաղտնիքը։ Բարեբախտաբար չեղաւ միւսը յաճախադէպ ու տպաւորիչ հրեշտակներու հետ խօսակցութիւնը որ պիտի կրնար գայթակղութեան մը պէս աղմկել գեղացիին պարզ խղճմտանքը։
Ու անոր կապանքոտ ու հռնդուն շնչառութիւնը վերածուեցաւ նեղ ու սրութեանը մէջ կտրուած կշռոյթի մը որ կը նիհարնար զգալի արագութեամբ։ Կիները սպառող սափորի մը վերջին պարպումները զգալ կարծեցին այդ հետզհետէ ուժէ ինկող արտաշնչումներէն։ Շունչը վրայ կու տար իր ծաւալէն։ Իջնելու հատնելու այս պատկերը կը նեղէր մանաւանդ շուրջինները որոնք այս հեռաւոր պահը անխուսափելի այս շիջումը կը դիտէին իրենց հաշւոյն ու յայտնի անձուկով կը դողային իրենց ներսէն։ Հոգին յանձնելը դժուար գիտութիւն մըն է — ըսողը Հայրապենց Խաթունն էր։
Խօսելու ճիգը որ սովորաբար կը խանգարէ վերջին վայրկեաններուն սա փախստեայ ու անհասկնալի համը լռած էր Հաճիին մէջ։ Նայուածքը սակայն վերջին պահուն ազատելով լերդացած արիւնին ճնշումէն դարձաւ անոր երիտասարդ օրերու հմայքին ու գեղեցկութեան։ Ու կիները կը սարսափէին այս հրաշքէն։ Բայց խաղաղ ու հանդարտ կամ զգլխող ու կրակ՝ անոնք բիբերը այսինքն՝ Հաճի Ստեփանը՝ չկային Ցա՞ւ կարօ՞տ աշխարհէն պահա՞նջ մը։ Բայց անկարելի էր ատոնց թերաuտուերներն իսկ գուշակել ներդաշնակ ու շքեղ հոգեւարքէն<ref>ջնջում բառերու՝ Ու առոյգ հոգեկան նուազումին հետ աստիճանաբար մեծնալով</ref>։ Յետոյ շունչն էր որ անգայտացաւ բոլորովին ու վերածուեցաւ շրշիւնի։ Իբր յետին շարժում՝ ան ուզեց վերցնել ձեռքը գուցէ վերջնական մնաք բարովը ձեւելու համար յաւիտենականութեան վրայ։ Իր փափաքը դիմաւորուեցաւ Նազիկէն որ մեղմով վերցուց վերմակը գտնելու համար արմուկը։ Լոյսը ինկաւ կաս–կարմիր անկողինէն ներս։ Վիրաւորին սրտէն սահեր էր թաշկինակը։ Ու արիւնը վազեր։ Իրանը ամբողջ ներկելէ ետքը ան կը սեւնար ճերմակ սաւանն ի վար։
Հոգեւարքը՝ յաճախադէպ բարակ ու մաշող հիւանդութեանց մէջ տարաժամ մահերու մէջ ալ կը դիտուէր երբեմն Աչքերու այս պայծառացումը երկու պառաւներուն համար ամէնէն ահաւոր պահը եղաւ սա հոգեւարքին։ Բայց անկողինին պատկերը վարանում չէր թողուր Մելէքին որ իրաւ է թէ անասելի զարհուրանքով հետեւեր էր տենդին բռնութեան ու զառանցանքին ողբերգութեան բայց արիւնի հարցերու մէջ փորձառութիւնն ունէր անվերադարձ շիջումին։ Իր գործը՝<ref>յաւելում բութի</ref> արիւնի մէջ ու արիւնի հետ՝ իրեն ճարած էր թանկագին այդ հեղուկին վրայ յստակ գաղափարներ։ Երբ անիկա տեսաւ քանակը արեան որուն մէջ կը սեւնար ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref> Հաճիին ճերմակ իրանը մտքով ապահովցուց ինքզինքը։ Այդքան վատնումէ ետք կեանքը նկատի չէր կրնար առնուիլ։ Հաշիւի մտնելու չէր դարձեալ հոգեդարձը։ Ու չէր սխալած։
Մահամերձը սափրիչին շնորհած արեւն ալ չունեցաւ Անիկա իջաւ աւելի արագ որքան չէր վճռած հէքիմ Մարգարը։ Ու ահա անոր շունչը որ հազիւ զգալի կ՚օրուի ու կը փրթի կայ ու չկայ։ Բայց այդ նուազումին<ref>նուաղումին սրբագրուած՝ նուազումին</ref> փոխարէն ահա բխումը անոր բնածին գեղեցկութեան դիմագիծի այն շնորհը որ կարգ մը գլուխները կ՚ընէ այնքան շատ<ref>այնքան շատ?</ref> ու ցանկալի։ Անիկա տակաւ կ՚աճէր անոր երեսին։ Արիւնի քանակին խոնարհումը անոր այտերը կը սրբագրէր<ref>կը սրբագրէ սրբագրուած՝ կը սրբագրէր</ref> ազատելով աւելորդ կարմիրէն որ գեղացիներուն<ref>ջնջում ստորակէտի</ref> շատ ուտող ու քիչ վատնող վայելամոլներուն մօտ կը խանգարէ մորթին թաւիշը թանձր ու պոռոտ ներկի մը պէս պարուրելով այտերն ու քունքերը։ Ու դարձեալ կը մաքրուէր անոր երեսներէն ինչ որ մեղքերը կեանքին մեծ ու անծածկելի տգեղութիւնները կ՚առկախեն անոնց վրայ։ Վասնզի շատ անգամ երես մը մեր յօրինումն է։ Ու առնական ու խռովիչ նոյն առինքնո՜ւմը որ կը յառնէր սա մայրամուտէն այն անորակելի շնո՛րհը որ ըրեր էր անոր երիտասարդութիւնը այնքան յորձանուտ ու կը յանդգնէր ինքզինքը պարտադրել նոյնիսկ սա եղերական վախճանին։ Կին մը փսփսաց
— Մուրատին հասաւ
Հաճին մտքէն չէր անցուցած հիւանդ ըլլալ ու «կնիկի պէս» անկողինէն յանձնել իր հոգին։ Անիկա դանակով մահն էր երազեր ու կ՛երթար աշխարհէն՝ «Օր մը պիլէ չպառկած» – ինչպէս լսուեր էր բերնէն այնքան անգամներ։
Այս հոգեւարքը որուն առաջին<ref>ջնջում բառի՝ ու</ref> երկու վարագոյրները անծանօթ էին այցելուներուն իր վերջաբանին տարօրինակ թեթեւութեամբը գայթակղութեան մը չափ ծանր եկաւ գեղին բոլոր խաւերուն։ Շաբաթներով պիտի քննադատէին զայն Էբայէթը Օվակենց Առաքելը մութ ու տխուր ծերունիները որոնք տարիներէ ի վեր հազար վախերով այդ օրուան կը պատրաստէին իրենց մարմինները ու կը յուսային իրենց պահքերովը աղօթքներովը իրկուն–առտու կոչնակ մը չփախցնելու հերոսական յամառութեամբը կաշառել հոգեւարքը։ Ու ահա ի՛նչ տեսան։
— Աստծոյ հրաշքը – կը մռլտար Հաջան<ref>Հաչան սրբագրուած՝ Հաջան</ref> Դատէնը մտքէն նախանձելով այս վեհափառ շիջումին ու ցանկալով ասանկ «փառք» մը բոլոր իր տարեկիցներուն նոյնիսկ իր թշնամիներուն։ Թաղումէն երկու շաբաթ վերջն ալ ան կը կրկնէր իր մաղթանքը ու այդ բաժինը կը հանէր նաեւ խման անդամալոյծ Օհանին երբ անողոք ծերունին իր թուքին կլոզը պատուհանէն կը նետէր անոր գլուխին ամէն անգամ որ անոր կօշիկներուն ձայնը առնէր փողոցին վրայ։
Երբ Հաճիին ծնօտները դադրեցան ելլել իջնելէ հրմշտուքը սկսաւ զայն բոլորող կիներուն մէջ։ Ան՝ որ գլխուն մօտիկն էր չէր արձակած վճիռը ու լռեցուց անհամբերները։ Բայց հիւանդին աչքերը շրջեցան կրկին։ Հաւասարակշռութեան այս խզումը շեշտ ու խորունկ տգեղութիւն մը կը բերէր այդքան աղուոր պատկերին<ref>պատկերէն սրբագրուած՝ պատկերին</ref>։ Խաթունը մեղմով հրեց դունչը աջ ու ձախ ու քիչ մըն ալ վեր։ Աչքին գունդերը կը լողային կարծես հպատակելով պառաւին մատներուն։ Կոպերը իրարու վրայ իրենց բնական բացուածքը գտան մատի ուրիշ շարժումներով։ Յետոյ բիբին սեւ ոսպը կիսուեցաւ ու անհետ եղաւ թարթիչներու ցանցին մէջ։ Ու կծկուած վարի կոպէն կ՚աղեղնար մահիկը անոր ճերմկուցին։ Կարծես մէկը անտես արուեստով մը իրարու կը կապէր ծիածանին մանեակէն վերի սեւն ու վարի ճերմակը ու անոր նայուածքը կը յօրինէր կրկին անոր ամէնէն հրապուրիչ օրերուն դիւթութիւնը թափելով։ Մահուան դասական գեղեցկութի՞ւնը։ Նախապաշարո՞մը՝ որ անոր նայուածքը երկիւղալի էր ըրեր գեղին կնիկներուն։ Երբ պառաւը քաշեց իր ձեռքը «ագուցուածքը» գտեր էր իր վերջնական թոն ն ու շնորհը։ Կղպուեցան ուրիշ աւելի երիտասարդ կնոջ մը կողմէ փափուկ ու ա՛լ մեղքէ ազատ մատներով<ref>յաւելում ստորակէտի</ref> անոր գունատ շրթները։ Ու գիծերուն այս դաշնաւորման զուգընթացաբար խունկի գոյն բան մը օծեց ամբողջ այտերն ու ճակատը։ Այդպէս յարդարուած՝ անիկա սիրոյ անկողինէ մը յոգնած՝ քաղցր քունի մը տեսիլքը կը թուէր։ Կին մը զարհուրած նայուածքին շնորհէն ու հեքիաթէն իրարու բերաւ կոպերը որոնք վերջապէս կը փակէին այնքան մեղքերու եւ արիւններու ակը եղած անոր աչքերը։ Վերցուեցան պատուհաններուն թաղեայ եւ կտաւէ վարագոյրները։ Դուրսէն խուժումովը լոյսին աւելի տժգունեցաւ մեռելին դէմքը ու աւելի աղուորցաւ։
Այն ատեն Հաճի Խաթունը ելաւ սենեակէն։ Անհուն սփոփանք մը իջաւ ամբողջ տունին վրայ։ Դուրսի խօսակցութիւնը դադրեցաւ ու շատեր իրենց կոշտ մատներով քիթերնին ու պեխերնին շոյեցին։ Հաճին չկար ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref>։ Ինչպէս պիտի չկենային սա հաւաքուողները իրենց կարգին։ Բայց այդ մտածումին դժնդակ սարսափէն աւելի՝ հանգստաւէտ բան մը կը ծաւալէր ամէն անկիւնները մինչեւ։ Հոգեւարքին պրկումը կ՛իյնար ու մարդոց ջիղերը կը դառնային իրենց միջակ ու պարզ տարողութեան։
Ու լացը սկսաւ
Գովքը<ref>Ծնթ – գովք – մեռելներու վրայ ըսուած երգ</ref> մահուան ուղղակի եւ հարազատ բխումը անմիջական է գեղերուն մէջ ու գրեթէ միշտ գեղեցիկ։ Ան կը հասնի անհուն խորութիւններու եւ արուեստի երբ մահը անակնկալ բիրտ ու տարաժամ է եկած։ Ծերերուն համար տարօրէն հասուն ու անուշ՝ անիկա ժպտուն օրհնութիւն մըն է որ քակուող մարմինը կ՚օրօրէ ու կը պատրաստէ անդենականին։ Բայց համանուագ ամբողջական դառնութիւն կոտորած «շիւան» կը դառնայ երբ եղերական դրուագներու ընդմէջէն անիկա կ՛ողբայ երիտասարդը որուն «մուրատը չծաղկած խղդուեցաւ փորին մէջ» «ժմնուկ ու մինուճար» տանուտէրը որուն «որբերը ճիտերնին ծուռ մեծնան պիտի» ու անիկա դանակէ աւելի բզկտող է մեր հոգիներուն վրայ։ Կիները կ՚ողբան վազած «կանանչ արիւնը» իրենց ցեղին շատ հեռադիր անդունդներէն։ Ով գիտէ ի՛նչ ամբաւ<ref>ամբաւ? անբաւ?</ref> ժամանակներէ ի վեր անոնց հոգին հեռազգացումն է ամբարեր այդ ողբերուն։ Ու լացին Հաճի Ստեփանին քաջութիւնը գեղեցկութիւնը առիւծի սիրտը ու նոյնիսկ ոճիրները։ Մէկը զայն ճամբու դրաւ «կէնճուկ գացող» ոսկի Նազիկին Ու մօտեցան ուրիշներ աւելի տխուր պատկերներու։ Գովքը այդ ամէնը կ՚ըսէ արցունքին պաշտպանութեամբը ու չի խռովիր։
Սովորութիւն է որ կարգով կատարուին դրուագներու յեղումները եւ երգասացները փոխուին տեղ տալու համար ոտքի սպասողներուն։ Ամէն եղերամայր երգելէ կոծելէ «չորնալէ» ու փետուելէ ետք ափին կռնակովը կը չորցնէր աչքերը ու չէր կրնար սանկ քովնտի չչափել աղուոր ու հզօր մեռելը ու անոր հզօր ու աղուոր աղջիկը որ լալէն–լալէն նրբացեր էր ու լուացքի ելած շղարշի պէս սրտագրաւ երես ունէր արցունքին ներքեւ։ Ու բոլորին մէջ ալ արթնցաւ նոյն զգայութիւնը։ Անոնք համակուեցան նոյն զգացումէն նոյն հոսումէն որ այդքան իրարու նման կ՚ընէր մեռնողին ու ողջին երեսները։ Աւելի՛ն ինչ որ այդ մարդուն կախարդական համը կազմեր էր ու այնքան ճակատագրական էր ըրեր անոր օրերը անդրանիկ պատանութենէն մինչեւ սա «բոսոր» վերջալոյսը նոյնութեամբ կ՚արտացոլար հիմա ծնրադիր մազերէն իսկ լացող աղջկանը դէմքէն։ Ու պառաւները որոնց գիտութեան ճամբաները խորհրդաւոր են այնքան տեսակ մը գուշակող սեւեռումի ընդմէջէն տեսնել կարծեցին Նազիկն ալ ատանկ արիւնոտ մահիճի մը մէջ ատանկ աղուոր ու «կարմիր» մեռած։
Մինչեւ եկեղեցիին զանգակը որ թաղումին աւետաւորն է այդքան անտարբեր ու վերէն գեղին գրեթէ բոլոր կնիկները եկան ու գացին։ Շատերուն մէջ պարտքի զգացումին կ՚աւելնար կին այն հետաքրքրութիւնը որ անոր ողջուցը հետեւեր էր անոր համբաւին։ Ու տեսնել կ՚ուզէին անոր այնքան խօսուած աչքերը։
Չ'արժեր խօսիլ կառավարութեան մարդերուն ծածկուած գոհունակութեան թուրք կսկիծին ու ոճրագործին հասցէին ուղղուած բացագանչութեանց վրայ։ Նոյնպէս լուացին զայն երկու խալկին տաք ջուր սպառելով մաքրելու համար արեան ծիրանին որ անոր մարմինը կը պատնէր սեւ ու տգեղ հողէն առաջ։
Կէսօրէն ետքը ըրին անոր թաղումը աննման հանդէսով Թնդաց ամբողջ գեղը։ Հարուստի մեռելը տաղաւար է գեղին համար։ Արձակուեցան դպրոցի տղաքը Հայրապենց Հաճի Գրիգորին հրամանով որ թաղական էր ու բարեպաշտ եղբայրը ամբարիշտ Ստեփանին։ Գոցուեցան շուկայի երեսին բոլոր խանութներն ու սրճարանները։ Կոչնակը ժամ մը անընդհատ զարկաւ մեծ գոյժը մինչեւ հեռաւոր պարտէզները գեղին հրաւիրելով դաշտի աշխատաւորները թաղման յարգանքին
Լոգցուած դէմքը մաս-մաքուր ու դալկօրէն քաղցր իր փեսութեան հնօրեայ ու թանկ զգեստներուն մէջը իր ահագին սուրին հետ դագաղին մէջ երկարած՝ Հաճին վերջին անգամ ելաւ իր տանը սեմէն Ու կիներուն մեծաբարբառ ճուոցը կը յորդէր սեւ բակին խորքէն
Դագաղը անմիջապէս կը շրջապատէին գերդաստանին մօտաւոր ու յարգի կիները մեծ մասով նշանաւոր իրենց մորթին կաթէ մաքրութեամբը։ Հայրապենց հարսները գեղին ամէնէն զտուած արիւնը կը կրէին ընտրուած ըլլալով մեղքով քիչ ու արիւնով ու միսով անարատ աղքատիկ տուներէ որոնք իրենց աղջիկները կը պահեն իրենց բիբէն աւելի խնամքով։ Ու անոնք հարուստ տունը մտնելէ ետքը կը լարուէին իրենց դնդերներուն ու ձեւերուն փափուկ շնորհին մէջ։ Կեսուրները չեն խաբուած։ Հայրապենց աղջիկները այդպէս բնական ընտրութեան մը արդիւնք բոլորն ալ լեցուն ու բարեկազմ ընտանիքին հպարտութիւնն ու հմայքը չէին մոռնար հրապարակելէ ամէն հանդիսաւոր առիթներու Լացին առաջ բերած տժգոյն քնքշութեանը մէջ անոնցմէ ամէնէն հասունները ու անշամանդաղ երեսովները կը քալէին դալկահար ու հպարտ ներքին վստահութեամբը իրենց հրապոյրներուն։ Առանց գուլպայի իրենց սրունքներուն ճերմակութիւնը կը ցոլար կը շատնար հակադրուելով փողոցի սեւ յատակին։ Իրենց լաչակները անփութօրէն հանգուցած իրենց մազերու գագաթին ցուցադրելով զմայլելի սկաւառակները իրենց երեսներուն ու քիչ մը վարէն՝ մարմարը<ref>մարմար սրբագրուած՝ մարմարը?</ref> իրենց վիզերուն անոնք իրենց այդքան զգլխիչ մարմինները պտոյտի ցոյցի հանելու տպաւորութիւնը կու տային ու կարծես զիրենք կը տանէին մեռելէն աւելի։ Ու այդ ամէնուն մէջ անդիմադրելի էր պատկերը Նազիկին բոպիկ մազերը քակուած լացէն դեղնած ու դեղքացած<ref>դեղքացած?</ref> վրան ահաւոր գայթակղութեան մը ծիրանին՝ աներեւոյթ քողի մը պէս ու մեղքին փխրուն կնիքը որ մեր գեղեցկութեան մէջ կծու ու այնպէս<ref>այսպէս սրբագրուած՝ այնպէս</ref> մարդկային բան մը կը դնէ ու տեսիլքը կը վերածէ իր դժբախտ անողոք անսրբագրելի խեղճութեանը։ Մինչեւ եկեղեցի անոնք երկշարք դագաղը մէջերնին առանց ազդուելու տէրտէրներուն ու տիրացուներուն յառաջացած երգէն կը շարունակէին «գովել» մեռելը ներդաշնակ հաստատ մեծաբարբառ գերդաստանին բոլոր փառքը բոլոր գեղեցկութիւնը թափելով չորս դին ողողելով ամբոխն ու լռին տուները։ Ու երկու կողմէն համեստ բնակարաններու ներսէն ցանցառ ծերեր ու պառաւներ իրենց անդամալոյծ փլատակին մէջէն կը սրտմտէին քիչ մը ու դժնդակ շարժումներու ցաւին մէջէն կը փորձէին հասկնալ Ամենակալին կամքը որ ասանկ փառքով ու արեւով տիրացուով ու ժամով կ՚արտօնէր մահը զինքը ամէն ժամ վիրաւորող սա թշուառականին Անոր՝ որուն դիակը երկնքի թռչուններն իսկ լեղի պիտի գտնէին ու իրենց կտցունքը պիտի քաշէին այնքան աղտ ու աղբ էր եղած անիկա։
Ժամուն մէջ արարողութիւնը եղաւ դարձեալ շքեղ ու նախանձազդու։ Վառուեցան բոլոր ջահերը բոլոր կանթեղները
— Մեծ է մամոնային զօրութիւնը – փսփսաց ծերունի մը որ հեռուէն ազգական կ՚իյնար շաբաթ մը առաջ համեստ ու փախստեայ թաղում ունեցող երիտասարդ Նշանին Փանէլենց Նշանին ան ալ գնդակի զոհ եւ որուն արիւնը ստոր կասկածով մը կ՛իյնար պառկողին ճիտին։
Հանուեցան տաղաւարի շուրջառները։ Տիրացու Սարգիսը ան՝ որ ամէնէն շիլ աչքը ունէր գեղին բայց ամէնէն ալ քաղցր ձայնը յատկապէս ղրկուած մարդու մը ձիով կանչուեցաւ լիճէն ուր աշխատանքի էր իջած ու երգեց իր սրտառուչ «Ի վերին Երուսաղէմ»ը։ Ձայնը այնքան ուղիղ ու խորունկ շեշտով մը պատկերացուց երկինքին խռովքը կեանքին պարապը ու մահուան անխուսափելի ճամբորդութիւնը որ ներկաները մեծէն պզտիկը համակրողն ու թշնամին պահ մը անջատուեցան իրենց մարդկային պատեաններէն ու դարձան իրապէս եղկելի արարածը որուն «օրերը խոտի պէս» են ու փառքը՝ «շուքէն ալ պարապ»։ Ու տեսնել կարծեցին ժամուն մշուշոտ խորաններէն անդին Երուսաղէմին անհաս գեղեցկութիւնը Մեծ Թագաւորին հովանիին մէջէն։ Երկինքի այս համապատկերը համակեց զանոնք։ Ու այդ պահուն դադրեցան բոլոր քէները ու բոլոր ժանիքները։ Այս հաշտութեան անդորրութեան մէջէն գեղին գերագոյն ոճրագործը առաջնորդուեցաւ գերագոյն հանգիստին։
Ու անոր մայրը չորս անգամ նուաղեցաւ գերեզմանատան փոքր զառիվերին վրայ ան՝ որ ատկէ չորս անգամ զօրաւոր ուրիշ զառիվերէ մը հանած էր չորս օր առաջ իր թոռնիկը երկաթէ սիրտով ու պղինձէ կրունկներով։ Ու հողքի եզերքին դեռ դագաղէն չարձակած երբ պատնողը կոկեց մեռելին մարմինը ու կտաւը կարեց մինչեւ ծնօտը Հաճի Խաթունը փակաւ զաւկին դալուկ շրթներուն երկար ու կամաց։ Զինքը բաժնողները տեսան արեան պզտիկ դոնդող մը անոր շրթունքին չարագուշակ ու սեւ Մէկը փորձեց սրբել այդ արատը որ դիմացաւ։ Ու համբուրեց զայն կրկին անոր աղջիկը խղճահար փոքր ու խեղճ համբոյրով։ Անիկա կ՛ամչնար իր շրթունքներէն։
Ու բոլորին նման գերեզման իջաւ Հայրապենց Հաճի Ստեփանը ան՝ որ տակաւին շաբաթ մը առաջ յուղարկաւորութենէ դարձող ուրիշ թափօրի մը առջեւն էր ելեր դարձեալ գինով ու խայտառակ ու չէր ամչցած սգահար ամբոխին ետեւէն պոռալու՝
«Աստըծոյ պիլէ չեմ ձգեր»
Մեռնողը Զաքարենց մօտիկ երիտասարդ մըն էր փողոտուած ու անդամատուած _ Այն ատեն չէին հասկցած բացականչութիւնը
Ու հիմա ան կ՚երթար իր կարգին դիմացը ելլելու այդ Աստծուն
⁂
Հարսնիքի շաբաթէն մինչեւ այս անմոռանալի թաղումը գեղացին իրարու ետեւէ հողին էր տուած չորս երիտասարդ։ Բարեկազմ ու սրտոտ տղաք իրենք զիրենք հաւնողներ անոնք՝<ref>յաւելում բութի</ref> հակառակ իրենց թարմ տարիքին՝ կը վայելէին որոշ համբաւ ու ազդեցութիւն։ Չորսն ալ իրենց փառքին առաջին տարրերը ձեռք ձգած էին Սեւ լերան մէջ փայտի համար թուրք գեղերու հետ անտառի կռիւներու ընթացքին իրենց դանակներովը միշտ մինակնին պատռելով պաշարող շղթան թուրքերուն ու զանոնք իրարու վրայ «դիզելով» ինչպէս կը պատմէին այդ դրուագները։ Անոնք արիւն թափած էին առանց մահուան պատճառ ըլլալու եւ ինկած ծխախոտի մաքսանենգութեան վտանգալից գործին։ Տասնութին եւ քսանին մէջտեղերը գեղին ժմնուկ տղաքը տեսակ մը եռանդով կը փնտռեն այդ արկածները ու համբաւին աճապարանքը զիրենք կը տասնապատկէ։ Քսանէն անդին կը սպասէ փեսայութիւնը ու անոր ահաւոր շարը<ref>Ծնթ – շար – նուրբ մետաքսէ մարմաշ որով կը կապուի փեսային վիզը։ Այս հանգոյցը կը խորհրդանշէ օղակը ամուսնական կեանքին ու վերջ մը կը դնէ երիտասարդական արձակութեան։</ref> որ պիտի սանձէ այդ կրակի կտոր մանչերը ու զսպուած եզի մը պիտի վերածէ զանոնք լծելով հողին ու անոր անվախճան աշխատանքին
Սպանութիւնները կը կատարուէին գիշերուան մէջ սովորաբար գեղի մեծ մուտքերէն քիչ հեռու։ Յայտնի էր թէ կռուողները<ref>կռուողները? կռւոտները?</ref> զիրար կը հետապնդէին։ Ցանցառ էր որ խումբեր ելլէին իրարու դէմ։ Վասնզի խմբական ընդհարումները<ref>յաւելում ստորակէտի</ref> մեծ տոկոսով մահացու՝<ref>յաւելում բութի</ref> մութին պատճառով վերապահուած էին ցերեկուան ուր անոնք տեսակ մը զօրահանդէս տեսակ մը կրակով գօտեմարտ կը ցուցադրէին առանց մահի ու մեծ արիւններու Կրակով զէնքը դեռ սահմանափակ գործածութիւն ունէր ու իր աղմուկովը շատ չէր յարմարեր գիշերատեւ այս փողոտումներուն ուր ոսոխները իրարու հետքերը հոտուըտալէ շիկերէի մը ճարտարանքովը իրար լրտեսելէ ետք իրարու գիրկ կը նետուէին լուռ ու վճռական առանց պուտ մը հայհոյութեան ու կը հիւսէին զիրար մինչեւ որ աւելի զօրաւորը զգետնէր միւսը կոխէր մէկ ոտքովը նուաճուողի պուկին ու ազատ ձեռքովը դանակը հրէր հանդարտօրէն առանց աճապարանքի ու շուարման սրտին քովերէն քանի մը ուժգին հասակն ի վեր ու վար կրկնուած հարուածներով։ Յետոյ անաղմուկ կը բզկտէր անոր երեսները դաշոյնին սայրովը հերկելով անոնց միսը Կը կտրէր քիթն ու ականջները ու շնորհքով ինքնատիպ պահէն փրթած հայհոյութիւն մըն ալ գլորելով կ՚երթար իր գործին քանի մը գիշեր յետոյ ենթարկուելու համար նման բախտի մը։ Անգթութիւնը վարակիչ է ու քառակուսուած կը զարգանայ։ Մահը կը տրուէր՝ յաջորդին բաղադրուած տոկոսով «ֆայիզ ին ֆայիզ ովը» ինչպէս կը պոռար մորթուողին պարագան գերեզմանէն դարձին ժամու քարին առջեւ կեցած երկիւղած խաչէ մը ետքը երդում ընելով։
Այս տղոց հետ քովէն երկու ընտանիքները մտած էին այս անճիտող ու անողոք փողոտումին մէջ սրտի տեսակ մը անպատասխանատու թեթեւութեամբ չըսելու համար սովորական ու անվրէպ վրէժով։ Վրէժը երեւցածն էր աշխարհի աչքին արդարացուցիչ պատրուակը։ Ու հեռաւոր ոլորտն էր այս նախճիրներուն։ Մնաց որ մեռնողները ուղղակի կապով մը չէին գար ճակատող կողմերէն։ Մոռցուած ազգականութիւն մը որուն կը վերադառնային զոհերը գեղամիջի կռիւներուն կը վարէր ոճիրը գիշերուան մէջ։ Արիւնին հոտը գրգռիչ է կ՚ըսեն։ Ու ատոնք բոլորն ալ որսորդ արիւնին մէջ սեւցած իրենց աչքերը կը մորթէին տեսակ մը արուեստով։ Ասպարէզին վարժութիւնն ու մարզանքը դեր ունէին այս անփութութեան այս սառնութեան մէջ։ Անգամ մը թափուելէ ետք մարդուն արիւնը չի մեռնիր ու միշտ կ՚ուզէ։ Մորթելուն գռեհիկ ու շահապաշտ հաճոյքը չէ դարձեալ ասիկա որ ջարդարարներ կը ծնի անհատ թէ ազգ նոյնն է պարագան։ Սպաննուողը կը բերուէր գեղ առհասարակ լուսադէմին մեռած կամ լեզուն փրցուած — զգուշութիւն որ պարտաւորիչ կը դառնար ոճրագործին։ Լեզուն վտանգաւոր է ողջ թէ մեռած։ Դիակներ իբր անշունչ լքուած լեզու ելած են երբեմն ու պատմած անհաճոյ բաներ։
Ու ոչ մէկը կարելի էր ձերբակալել իբր հեղինակը այս սպանութիւններուն։ Կը թաղէին մորթուողը ու դարձին ամբոխը մռայլ վախով մը կը փսփսար անունը հաւանական յաջորդին։ Ուղղակի պարագաներէն՝<ref>յաւելում բութի</ref> երբեմն սպառնալիքը կը հետեւէր այդ փափաքին։ Բայց այդքան։ Սպառնալիքը տկարութիւն մըն է ու խոստովանութիւն մը։ Կիներն ու աւելի մայրերն էին որ իրենց սարսափին մէջ կը հասնէին դառն նախազգացումներու ու կու լային դեռ չթաղած։ Անօգուտ էր միջնորդութիւնը որ գիշերուան հանդիպումները գահավիժելու պատճառ կը դառնար։ Անօգուտ էր նոյնիսկ այն պզտիկ իմաստուն թելադրութիւնը որ իրենց ցեղին բնազդը կ՛արթնցնէր իրենց մէջ։ Հայկական ջարդերը տակաւին չէին փորած անդունդը գեղին ու թուրքերուն մէջտեղ։ Ու Պոլսոյ մօտիկ իրենց քաջերուն ու մեծաւորներուն զէնքովն ու խելքովը պաշտպանուած՝ գեղացիները իրար կ՛ուտէին տարտամօրէն ատելով իրենց կրօնքին դարաւոր թշնամին։ Կառավարութիւնը յայտնի հաճոյքով ու թոյլատու ոգիով կը դիմաւորէր այս սպանութիւնները։ Ձեւականօրէն ամբողջ բայց ոգիովը թեթեւ քննութիւն մը կը կանխէր թաղումը։ Ոստիկանները դատարանի առնէտները եւ հանգստեան կոչուած յօդացաւոտ բժիշկները կը խուժէին զոհին տունը կը գրէին կ՛աւրէին կ՚ուտէին կը կերցնէին իրենց ձիերուն միշտ մեռածին հաշւոյն քանի որ ոճրագործը ապառիկ է միշտ։ Ու ակռայի վարձ մըն ալ վրայ առած՝ կը դառնային իրենց կեդրոնը քիչ-շատ լուսաբանուած մօտաւոր յաջորդին վրայ Յետոյ կասկածուած անուններէն ամէնէն հանդարտները անվնասները անմասները կը կանչուէին կառավարութեան դուռը։ Հոն քրտնելու տեղն էր Հայկական հարցի սկզբնական օրերն էին։ Թուրքերը գոհ էին քանի մը կողմերով։ Պաշտօնեաները հասոյթի նոր աղբիւրներ կը ճարէին ու երկիւղալի երիտասարդութիւնը գեղին քիչ-քիչ պիտի առնուէր պետական յանցաւորներու շղթային մէջ։ Ատկէ առաջ լաւագոյն հաճոյքը անոնք կը գտնէին հայ կտրիճներուն սա փոխադարձ փողոտումին դիմաց։ Նիկիոյ լիճի ափունքներուն հայ գիւղերը իրենց բազմամարդութեամբ ու բարգաւաճ տնտեսութեամբը աչքի կ՚իյնային թուրքերուն ճղճիմ թիւին ու անոնց ագարակի մը ծաւալով փոքրաթիւ գեղերուն դէմ։ Նազիկին անունով ստեղծուած բոլոր սպանութիւնները մնացին ոստիկանական քննութեան պարզ շրջանակին մէջ։ Ու այդքան։
Հաճիին մահը աւելցաւ սակայն ու անցաւ շրջանակէն Քառորդ դարէ ի վեր լիճի շրջապատին բոլոր գեղերը հայ թէ թուրք հմայքին տակն էին անոր համբաւին։ Զաքարին հետ անոր բախումը եւ պարտութիւնը ատեն գտած չէին լայն խաւերու մէջ թափանցելու ու կոտրելու անոր անունը։ Ու բարի թուրքերը այսինքն՝ անոնք որ երիտասարդ եղան առանց քաջութեան ու անգթութեան արարքի մը ու հիմա ծեր են ուրիշներու քաջութեան հիանալու համար ու գեղեցիկ այրիները որոնք քաղաքին մէջ կ՚անցընէին իրենց միսերուն գերութիւնը ու կը դառնային իրենց ծննդավայրը զարդարուն հարուստ ու աւելի քան կատղած իրենց արգանդէն ու հացին հոգովը տարուած հողագործը որ իր զաւակն ու քսակը տուեր էր թագաւորին ու հողին կը նայէր — բոլորն ալ անկեղծ վիշտով մը կը խօսէին հազուագիւտ ասպետին վրայ որ յարգած էր ծերերը՝ փաթթոցաւոր կամ հասարակ կտաւով<ref>կտակով սրբագրուած՝ կտաւով?</ref> այրիները մխիթարած իր չյոգնող առնութեամբը ու մանաւանդ աղքատին հետ չէր սակարկած անոր ծխախոտը ու ոչ մէկուն տասը փարա չէր կախած<ref>չէր կախած? չէր կոխած?</ref> կամ կերած։ Հակառակ անոր բարեկամներու առատ թիւին կառավարութիւնը պաշտօնական ձեւերէն անդին չանցաւ։ Ոչ մէկը կանչուեցաւ կեդրոն։ Զաքարենց Զաքարը գեղը չէր այդ օրերուն Ու իշխանութիւնը գիտէր ատիկա։
Այս անտարբերութիւնը այլապէս տպաւորեց սակայն հայ գիւղերը որոնք հետզհետէ կը բացուէին նոր ու խորունկ սարսուռներու Մինչեւ այն ատեն իրենց հաշւոյն միայն քաջացող տղաքը՝ մէկէն՝ կը կանչուէին իրենց անծանօթ յուզումներու։ Ու կը հաղորդուէին ուրիշ զգացումներու։ Անոնք որ այդ խռովքը բացատրեր էին իրենց օտարներ էին Պոլսէն ղրկուած ու գիտէին ճամբան իրենց սրտերը հասնելու։ Ու անոնց լեզուն ցեղին հազարամեայ գերութեան մէջէն կը բարձրանար
Յեղափոխութիւնը՝ ո՛չ հասկնալի ոչ ալ մատչելի էր այս տգէտ ու վայրենաբարոյ գեղերուն։ Անոնք սահմանադրութեան (ազգային) երգերը ճուացեր էին իրենց հայրերուն բերանովը ու հիմա զանոնք կը գործածէին պոռնիկ խաղցնելու Բայց յեղափոխութեան առաքեալները միշտ գտած են այդ արիւնկզակ տղաքը։ Ան՝ որ այդ օրերուն պարմանի եղած է ու խաղցած դանակի հետ ա՛ն միայն գիտէ թէ մորթելու մոլուցքը ինչպէս ազնուացաւ մէկէն դուրսէն հեղուած մտածումով մը։ Ազգայնական սարսուռը ամէնէն առաջ համակեց գեղին այդ կրքոտ ու անվախ տղաքը։ Այնպէս որ՝ եթէ Հաճիին գեղը լուսաբանուած էր անոր մահուան գաղտնիքովը միւս գեղերը հաւատարիմ էին իրենց զգացումներուն երբ թուրքին մատը տեսան Հաճին տապալող բլթակին ներքեւ։
Արդէն քանի մը տարի կար որ միջինէն վեր մարդերու վրայ կատարուած ամէն ոճիր կը վերագրուէր թուրքին կամքին։ Եկուորները լայն ու արդիւնաւէտ կերպով մը շահագործեցին այդ հոգեբանութիւնը։ Շատցան իշխանութեան դէմ հեստումի պարագաները։ Ոստիկաններ ծեծուեցան ու տուրքերու գանձումը ինկաւ կէսին։ Վարանոտ ու դեռ անհրահանգ կառավարութիւնը իր նախաձեռնութեամբը դաւադրօրէն վերցուց մէջտեղէն շրջանի մեծագոյն գեղէն ամէնէն հարուստ ու զարգացած երիտասարդը որ Կալաթա-Սերայի լիսէն աւարտեր էր ու գայմագամին հետ վիճաբանիլ գիտէր Հաճիին սպանութիւնը կապուեցաւ նոյն մտայնութեան Ու կը տառապէր գեղը իր խուլ ու մութ ալքերուն մէջ այն Հաճիին համար որուն մարթին ը չէր սխալած եւ որուն ահն ու անունը տեսակ մը պաշտպանութիւն կ՛ընծայէին<ref>կ՛ընծայէր սրբագրուած՝ կ՛ընծայէին?</ref> իրեն թուրքերուն դէմ ու մօտ։ Այսպէսով էր որ գեղը շուտով մոռցաւ վաւերական իրականութիւնը ու հաւատաց իրեն հրամցուած միտքերուն։ Ու այդ մահը անոր համար ստացաւ համազգային իմաստ։
Ոճիրին հեղինակները դադրեցան հայեր մտածուելէ։ Ոճիրին վայրը անառարկելի փաստ կը ծառայէր յեղափոխականներուն ձեռքը։ Ու շինուեցաւ հեքիաթը որ անոր սպանութիւնը պատմեց դիւցազնական յարդարումով տասնէ աւելի վիրաւոր թուրքեր ենթադրեց որոնք գիշերով քաղաք փոխադրուած էին գաղտնի դարմանուելու Ու երեւակայեց հսկայ բախում մը։ Ու անոր հոգեւարքը պանծացուց թուրքերու գերեզմաննոցին մէջ ակռաներովը քաշելով իր մարթին ին բլթակը երբ ջախջախուած ձեռքը մերժեր էր հնազանդիլ անոր կատաղութեան
Ու բարի աստուածարեալ լիճին եզերքներէն ուրկէ աւանդութիւնը մեր մէկ հայրապետը<ref>Ծնթ – Արիստակէս Լուսաւորիչին տղան Հայ գեղերը լիճին անունը փոխած էին ու զայն կը յորջորջէին «Ըռըստակէսի լիճ»։ Մինչեւ մօտ ժամանակները ցոյց կը տրուէին այն երանելի ու հաւատատար ծերունիները որոնք «աչօք բացօք» տեսած էին պատմական հայրապետը եզները առջին քշելով դէպի ոստանը լիճին միապաղաղ երեսին վրայէն ուր անոր ստուերը կրակի ոսկիի ջուրի պէս կը զատուէր լուծքին գորշ պատկերէն։</ref> Նիկիա կը ղրկէ ջուրերուն վրայէն իբր դաշտագետնի մը վրայէն<ref>ջնջում ստորակէտի</ref> լուծք մը եզ քշելով սկիզբ առաւ հայ գիւղերուն անորակելի խռովքը Թուրքերուն հետ լաւ դրացնութիւնը պատռեցաւ ու ինկաւ։ Առաջին զոհերը եղան մօտի գեղին երեք անտառապահները ալպանացի ու բարբարոս որոնք Հաճիին ոճիրին մէջ մտցուեցան առանց որ մաս ունեցած ըլլային ու մոխրացան իրենց հիւղակներուն մէջ։ Ինկան ու իրենց ոսկորներովն իսկ անհետացան երկու ոստիկաններ իրենց ձիովն ու զէն ու զարդովը որոնք գիշեր ատեն յանդգներ էին մօտենալու գեղին՝ քիչ մը աւելի քան արտօնուած սահմանը Ինկան արտին վրայ աշխատող ծերուկ մշակներ որոնք վերերը կիրճերուն մէջ սպաննուած հայերու փոխվրէժը կը տուժէին։ Ու օր-ցերեկով անյայտացաւ թուրք դրացի գեղին հոճան որուն դիակը՝ շերտ-շերտ մազէ տոպրակով մը դուրս նետեցին լիճին ալիքները։
Ու տարօրինակը հո՛ն էր որ ոչ ոք կար մէջտեղը շալկելու համար մեղքը այս ոճիրներուն։ Հարուստները առատ ու կասկածելի ապրողները անոնք որ թուրքերուն աշխատանքը կը գործածէին ու անոնց կիները կը վայելէին վախկոտ ցուցմունքներ ըրին առանց յստակ հասցէի։ Զօրաւոր էր սարսափը որ կը վարէր այս ձեռքերը։ Այդ ուժը սպաննեց մեծ խճուղիին վրայ Հաճիին ինկած տեղէն քիչ մը վար հարիւրապետ մը որ քննութեան համար մարդ ծեծած էր հայ գեղին մէջ ու հայհոյած անոնց կնիկներուն։ Սրտմտած ու խրատուած՝ կեդրոնը աճապարեց ու գործեց<ref>ջնջում ստորակէտի</ref> մինչեւ այդ օրը անսովոր կերպով մը։
Ծաղկազարդի Կիրակին ժամ երթալը տօնական է ու պարտաւորիչ թերեւս Զատիկէն աւելի։ Առաջին բաց պատարագն է որ կը խորհրդանշէ վերջապէս սառնամանիքէն ազատուած գարունը ու լոյսով ու ժպիտով կը զեղու գեղացիներուն հոգին։ Ամբոխը կը լեցնէ ընդարձակ սրահը քովնտի պահարանները ու կը յորդի բակէն դուրս ներսը տեղ չգտնելուն։ Դռնառաջքի հրապարակը ասեղ ձգես գետին չ՛իյնար։ Պատարագի զանգակէն անմիջապէս ետքը գոյժը տարածուեցաւ։ Գեղը անակնկալ կերպով կը պաշարուէր Բոշնաղբիւրի թաղէն։
Նորաշէն խճուղիէն (նոր ճամբէն) հեծեալներու եւ հետեւակներու բաւական մեծ թիւ մը խուժեց Աղբիւրին հրապարակը։ Առաջին անգամն էր որ ոստիկաններու այսքան խոշոր ջոկատ մը կը թափանցէր գոռոզ գեղէն ներս առանց գիւղապետին աւագերէցին ու Մաթոս վարժապետին առաջնորդութեան։ Սովորութիւն էր որ գեղ մտնելէ առաջ կառավարութեան կամ ռէժի ի ուժերը կանգ առնէին գեղէն դուրս Փլուկ աղբիւրին մօտ ու բանագնացներ իրողութիւնը հաղորդէին «առաջաւոր»ներուն։ Ծաղկազարդի առտուն այս զանցառութիւնը իմաստալից էր։ Գեղին լաւագոյն տղաքը «ժամ պահելու» պաշտօնով իրենց դիրքերը կը հսկէին եկեղեցին շրջապատող գլխաւոր տուներուն ներսը։ Ոսկիի ու արծաթի առատութիւնը այդ եկեղեցիին համբաւը տարեր էր չէրքէզ աւազակներու որոնք քանի մը անգամ մանաւանդ տաղաւարներու գիշերային արարողութեանց ատեն յարձակում փորձած ու ջախջախուած էին։ Աղբիւրին թաղը ամբարիշտ ու քաջ տարին հեղ մը ժամ կերթար մեծով ու պզտիկով Ծառզարդարի առտուն։ Ու պարապ էր թաղը։ Թուրքերը մօտէն գիտէին ամէն բան։
Աղբիւրին հրապարակը պզտիկ տղայ իսկ չէր խաղար այդ պահուն։ Քանի մը ծոցուոր հարսներ որոնց երկունքի օրերը շատ մօտ էին մանրուկ կը լուային գուռին կռթնցուցած իրենց սափորները։ Թարմ աղջիկներ գրեթէ նորահարս բոլորն ալ ճիտերնուն կախ հարսնութեան շարոցները որոնք կը դողային անոնց կուրծքէն ինկած դուրս ամէն մէկ շարժումի հետ շորերը աճըռելու ատեն։
Երիտասարդ սպայ մը ոսկեզօծ ուսանոցներով կարմիր երիզներու ճարտար յարդարումովը համազգեստին լազուարթը ցայտեցուցած՝ խթանեց իր ձին որ դեղին սանձին երկու քովերէն փրփուր նետելով գլուխը կէս մը հակած կը ծառանար իր առջեւի ոտքերուն վրայ ու ետեւի սմբակները մեծաշռինդ կը բախէր սալերուն։ Ան ունէր մէկ ձեռքին լարած ատրճանակը։ Ան չխօսեցաւ հարսներուն հետ որոնք սափորները պարապ ձգելով աճապարեցին խուսափիլ այդ վտանգաւոր մօտիկութենէն։ Բաւական տարիներէ ի վեր գեղը դադրած էր աղջիկ տալէ ատանկ ասպատակներու։ Բայց մեր պատմութիւնը թերեւս մեր մայրերուն արգանդէն իսկ փոխանցած է մեր աղջիկներուն այս անորակելի սարսափը։
Սպային նշանացի մէկ հրամանովը դէպի հրապարակ բացուող վեց փողոցներու բերանէն հինգական հոգինոց խումբեր մաուզէր նին սուինած անյայտ եղան տուներու նեղ գիծն ի վեր։ Փողոցները իրենց քիւերը իրարմէ կը զատէին հազիւ կանգուն մը երկինքով։ Մուտքին կը հսկէր մէկ ոստիկան։ Առաջնորդողները ետ կը մղէին պատահական տղաքը կիները հարսները լրբութեամբ հեշտանքով ու հայհոյելէն։ Ու հրացանի բուները զարնելով դուռներուն գնդակի սպառնալիքով կ՛արգիլէին պատուհաններուն բացուիլը եւ դուրս ելլելը ներսիններուն Վայրագ բարբարոս այս մարդերը հակառակ համազգեստին մեղմացումին պարզ այն պատճառով որ կեավուրին դէմ կը գտնուէին յուզիչ<ref>յուզիչ?</ref> ու վսեմ շեշտ մը կը գտնէին իրենց փոքրագոյն շարժումին ու արտայայտութեանց մէջ իսկ։ Ազատ լայն իրենց գնացքը կը կրկնապատկուէր այն արհամարհանքով զոր թուրքերը միշտ ունեցած են քրիստոնեային դէմ երբ անիկա անզօր ինկած է իրենց թաթին տակ։ Յետոյ դարերու այս արհամարհանքը տակաւին չէր փոխուած այն կանանչ ատելութեան որ ներարկուեցաւ աւելի ուշ թուրքերուն մէջ բացառաբար հայերուն դէմ։ Ու տակաւին այդ վայրագութիւնը չէր գազանացած ու վերածուած նոր ժամանակներու ամէնէն ստոր ու եղեռնական զգացումին։ Վասնզի ինչ որ տեսանք աւելի վերջը թրքական չէր մինակ։ Զինուորները՝ աւելի ըլլալով՝ զուարթ ու լիրբ կերեւային ու մանաւանդ գոհ անով որ յիսուն տարիէ ի վեր միւսլիւման գիւղերու հետ միշտ բախում ունեցող ու յաճախ յաղթական դուրս ելլող ու գոռոզ գեղը կ՛իյնար վերջապէս գարշապարին տակը իրենց մոյկերուն Այս գիտակցութիւնը կը ճառագայթէր անոնց երեսներէն ու կը զօրացնէր անոնց քայլերը։ Վտանգի տարտամ հեռանկարը որ արգիլուած սահմանը անցնելէն ետք շողացեր էր անոնց աչքերուն դէմը կը չքանար հիմա սա ամայի ու գրեթէ մեռած փողոցներուն լքումին մէջ։ Տրամադրելի ուժերով սպան բռնեց եօթներորդ փողոցը ան՝ որ ուրիշ երկու նեղլիկ գռիհներով ճիւղաւորուելէ ետք Զաքարենց տունը կը տանէր։
Գեղացին այսքան ընդարձակ շրջանակով՝ գործողութիւն մը դեռ չէր տեսած գեղին բուն մարմինին մէջ։ Անիկա բլուրէ բլուր ու ձորէ ձոր շարժումներէն կը հասկնար ու հողին ծփանքը գիտէր շահագործել։ Ու անոր դանակով յարձակողականը դասական ու անդիմադրելի գրոհը ճամի ներու հրապարակներուն վրայ՝ կը դիւրանար թուրք գիւղերուն դաշտային նկարագիրովը։ «Մէկ կողմէն մտնալ մէկալէն ելլալ»ը փորձառական անցեալով բացատրութիւն մըն է ու այն օրերուն՝ հասկնալի։
Յարձակողը աջ ու ձախ կը փարտէր իր երկու կանգուննոց դանակը կը պատռէր մարդերու շղթան ու կը վազէր գիւղէն դուրս ապաստան փնտռելով բնական ցցունքի մը ետին Այն ատեն անիկա անմատչելի էր ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref>։ Հո՞ս։ Ու ռէժի ի դէտերը<ref>տէրերը սրբագրուած՝ դէտերը</ref> լեղապատառ փախցնող չավուշ կնիկները ու ռէժի ի ջոկատները հովտային յարձակումներու ընթացքին ջարդուփշուր քայքայող այինկաճի էֆէ ները չէին կրնար խելամտիլ գործելու այս կերպին։ Ու տուներուն ներսէն պատուհաններու ճեղքերէն կը նայէին սպային ետեւէն որ կ՛առաջանար առանց ձիէն իջնելու
Այսպէս մռայլ ամրապէս ոտքերովը ասպանդակած իր ձիուն կողերը սպան անցաւ պզտիկ զառիվերը ուրկէ վեր փոքր սարահարթ մը գեղին ամէնէն հին ու նեղ մասը կը տանի։ Հնամենի տուներ մէջ-մէջի կոշկոռոտ ու բազմանկիւն ցայտուածքներով բացուածքներով խիստ սպառնացայտ ու թուրքի դէմքին չափ մռայլ՝ պարտաւորեցին հեծեալը իջնել երիվարէն որ վտանգի հոտ առնող անասունի մը նման յամառեցաւ չքալել<ref>քալել սրբագրուած՝ չքալել</ref> ու ետ-ետ կ՛ընկրկէր սպառնալով վրայէն նետել ձիաւորը։ Միւսները օրինակեցին պետին շարժումը։ Այն ատեն սպային անմիջապէս մօտիկը տեսան ծեր ոստիկան մը գեղին շատ ծանօթ ու բարեկամներ ալ համրող։ Անոնք կը խօսէին կամաց բառերով։
Խումբը կանգ առաւ Զաքարենց տունէն քիչ հեռու։ Ու ցրուեցաւ ակնթարթի մէջ։ Ծերուկ ոստիկանը գոհունակ ու զուսպ՝ ոլորեց պեխերը սպային յառելով իր հին եւ ուռեցւորած աչքերը։ Յայտնի էր թէ պաշարումը կը քալէր անոր պատրաստած ծրագրին վրայէն Զինուորներէն մաս մը տունին արեւելքը առանձին գմբէթուող փուռի մը ետեւ դիրք բռնեց։ Այդ զգուշութիւնը կ՛արգիլէր պատուհանէն ցատկում մը խուսելու համար զուգահեռ փողոցին մէջ։ Ուրիշ մաս մը շատ աւելի ստուարաթիւ շրջառիկ աղեղով մը զոյգ-զոյգ գնաց տեղաւորուելու ցանկապատին դուրսի եզերքները որով կը զատուէին տունին փոքր պարտէզը եւ թթաստաններու համբաւաւոր դար[ա]տափը գեղին ամէնէն խիտ ծառաստաններէն մէկը ուր հասնող մը մինակը կրնար դէմ դնել յիսուն հոգիի։ Ան կը յանգի գերեզմանի բլուրին անկէ ալ մեծ անտառին։ Ոստիկանները փորձառութեամբ կը ճանչնա[յի]ն<ref>կը ճանչնան սրբագրուած՝ կը ճանչնային</ref> դիրքին կարեւորութիւնը։ Քանի անգամ անոնց ձեռքէն կալանաւորը փախած ու այդ թաւուտներէն ազատած է իրենց հետապնդումէն։
Տանը կռնակէն այսպէս ամրացած սպան կը կտրէր Զաքարին նահանջի ամէնէն բնական գիծը նոյն ատեն տունը կ՛առնէր իր կրակին անվրէպ ճնշումին տակ քսանէ աւելի հրափողերու ապահով համազարկովը։ Տունը ազատ էր հարաւէն վասնզի տանիքները իրար կը շարունակեն ու ցածնալով կը յանգին մայր պողոտային։ Այս կարգադրութիւններէն ետք ինչ որ կը մնար տրամադրելի ուժ խուժեց դէպի դուռը Այս ամէնը կատարուեցաւ այնքան բնական այնքան անվարան որ տուներէն հետեւողները կասկածեցան վրան-բաց<ref>յաւելում միացման գծիկի</ref> դաւադրութեան մը վրայ։ Ծերունի մը չկրցաւ զսպել իր բարձրաձայն հայհոյանքը ծերուկ Ալիին հայախօս ու ընտանի գեղին որ աղբօր պէս ապրեր էր Զաքարին հետ ու քանի՜-քանի՜ անգամ նստած անոր սեղանին։ Ուրիշ մը կոյր կնիկ իր ճարտար ու անուանի տրամաբանութիւնը կը գործածէր եռանդուն ու հաւատաւոր բարձրաձայն համոզելու համար սագերու երամակը<ref>համոզելու համար սագերու երամակը?</ref> Հայրապենց մատին վրայ Այդ ընտանիքէն ի՞նչ չէին կրնար չսպասել։
— Աստուծոյ խշումին գան – կ՛անիծէր ու կը հայհոյէր։
Դէպքերը ցոյց տուին թէ անիրաւ էր կոյր պառաւին ենթադրութիւնը
Սպան նախքան աղխը ափ առնելը մօտի բոլոր տուներուն առջեւ ծունկի նստեցուց զոյգ-զոյգ ոստիկան նշանի կեցուածքով։ Խիստ ու բացարձակ՝ պատուէր տուաւ անոնց կրակել անպատճառ ու անմիջապէս՝ ամէն դուռի ու պատուհանի որ պիտի բացուէր Ու հատ–հատ բարձր-բարձր անիկա մունետիկի մը նման երկրորդեց իր հրամանը որպէսզի «չլսող մէկը չմնայ»։ Անփորձ երիտասարդը կը կարմրէր իր ձայնին ճիգէն Բայց իր ատելութիւնը կը լուսաւորէր ու կը գեղեցկացնէր զինքը։ Ամէն կողմէ ինքզինքը ապահով զգալէ ետք հրճուանքով ու կատաղի ափ առաւ դուռին աղխը ու վահանի մը պէս գոգաւոր պղնձէ տախտակին վրայ երեք անգամ տիրաբար հնչեցուց թուճէ հսկայ ուռնակը։ Լուռ թաղին մէջ հաւերը ամէնէն առաջ արձագանգ տուին հսկայ կարկաչիւնով մը։ Ոչ մէկ մարդկային ձայն՝ դիմաւորելու համար այդ ամբարտաւան ու մետաղ հրաւէրը։
Զաքարը տունն էր առտուն առջի գիշերը դարձած իր արշաւանքէն։ Ամսուան մօտ տեւեր էր անոր բացակայութիւնը։ Ու նմանը չտեսնուած գործեր կը պատմուէին անոր ըրածներուն մէջ։ Ինչպէ՞ս գիտէին թուրքերը այդ ամէնը։ Կը մտմտար թաղեցին ու կը վախնար անոր արեւուն։
— Հէյ վա՜խ մեղք եղաւ տղուն – փսփսաց երկու տուն վար դրացի Տէլի–Հաճին որ կուրացած անդամալոյծ օճախին անկիւնէն իր ականջովը հետեւեր էր պաշարման մանրամասնութիւններուն Տարիներով դանակ փարտած պաշարած ու պաշարուած՝ ան հասկցաւ իմաստը սպային կարգադրութիւններուն։ Ու Զաքարէն առաջ խորհեցաւ տանիքներու շահագործումին։ Ուրախ էր թուրքին կարճմտութեանը վրայ։
— Մէկ տախտակնին պակաս է – մտմտաց լսելի ձայնով։ Մտքէն անցուց պոռալ յիշեցնելու համար Զաքարին «կղմինտրներուն ճամբան» բայց անդրադարձաւ կեավուր Ալիին ներկայութեանը։ Ատկէ զատ գաղտնիք չէր որ Վանի կողմերէն հայերէն հասկցող քիւրտեր մտած էին ոստիկաններու կազմին մէջ։ Ու մէկէն արթնցաւ իր մէջ վստահութիւնը անուանի երիտասարդին վրայ։
— Տղայ չէ եա – կրկին մտմտաց ու Աստուծոյ զօրութեանը յանձնեց անոր բախտը։ Նշանաւոր ոճրագործը որուն շահատակութիւնները վար չէին մնար Հայրապենց գայթակղութիւններէն տասը տարիէ ի վեր ապաշխարանք կ՛ընէր իր օճախին անկիւնէն չզատուելով ու մեծ չիպուխին ծուխը անդուլ խունկի մը պէս կ՚առաքէր սատանաներուն աչքի տունին։
Զաքարենց տունը փողոցին ներսօքն էր քիչ մը զատուելով անկէ մեծ բակով մը որուն ճակատին առանձին իր կազմածովը առանձին իր տանիքովը կը կեցնէր սայվան ը որ գաւիթը կը հովանաւորէ ու կ՚երկարի երբեմն մայր շէնքին մինչեւ մարմինը։ Հսկայական հինաւուրց տխուր էր դուռը անոնցմէ որոնք ա՛լ քիչնալու վրայ էին ու կը պատմէին գեղին աստիճանական աղքատացումը։ Ուղտեր ներս առնելու համար այդպէս խոշոր կառուցուած՝ անոնք կը մնային տակաւին հոս ու հոն ցանցառ ու լքուն իբր վերջին յիշատակարանը ատենին մեծահարուստ ու ընչեղ տուներու։
Դուռին առջեւ սպասող մը չէր կրնար բան տեսնել ներսի կարգադրութիւններէն։ Մինչ գիւղացիի զգուշաւորութիւն մը տանը բարձրերէն պզտիկ ծակ մը կովի աչքի մը պէս զետեղեր էր պատերուն խորը ու դռնառաջքը կը պահէր ներսիններուն նայուածքին տակ։ Հոն յայտնուեցաւ ու ջնջուեցաւ իսկոյն կնոջ մը գլուխը։
Սպան նեղուած լռութենէն երկրորդեց իր զարկերը աւելի ուժգին ու ջղայնոտ։
Ներսէն կնիկի ձայն մը՝
— Ո՞վ է։
— Բա՛ց – պատասխանեց թուրքը զուսպ ու յստակ իշխողի այն շեշտով զոր մինչեւ կատղեցնող արհամարհանքը հասցնել թուրքերը միայն այնքան լաւ գիտեն։ Նոյն վայրկեանին իսկ քովնտի տուներէն ու բակերուն խորերէն կիներու նշանացի աղմկոտ խօսքերը հասան Զաքարին որ փոքրադիր լուսամուտէն դուրսը կը զննէր։
Կռիւի մարդ առաջին իսկ ակնարկով հասկցաւ շղթային իմաստն ու պարունակը Փողոցը մինչեւ մայր պողոտան բռնուած էր անկասկած ոստիկաններէն։ Նետուեցաւ ետ տան յետսակողմեան դիրքերուն քննութեան Անոնք ալ բռնուած էին Փուռին տակօքը ան նշմարեց կրկին ոստիկաններուն կարմիր ֆէսերը։ Ու շուարեցաւ Այն ատեն կռիւի մէջ եռանդուններուն բայց անփորձներուն յաճախ այցելող մտածումը եկաւ ու անցաւ իր ուղեղէն բանալ դուռը ու հրացանը պարպելէն խուժել դուրս։ Տղոց մէջ ներելի այս խենթութիւնը դառն քմծիծաղ բերաւ իրեն այդ բացառիկ վայրկեաններուն։
Անդրադարձաւ անոր անկարելիութեան։ Միս–մինակը լուս աչքով դիրքով շրջապատուած ու կրակելու պատրաստ մարդոց վրայ խոյանալու այս մտածումը ծիծաղելի վախկոտութիւն մըն էր անձնատուր ըլլալու ուռուցիկ ձեւ մը։ Յետոյ այս մտածումն ալ կրկին քաշուեցաւ իր երեսներէն ու աչքերէն որոնք գրաւուեցան վախի մօտ բանով մը։ Այս վարանքը փոխանցուեցաւ իր միւս անդամներուն որոնք ջղաձգական ու անգիտակից պրկումներով կը թօթուըւէին։ Յետոյ այս ցնցումները աւելցան իր տկարութեան զգացումին։
Քոյրը ծունկերուն ինկաւ ու պաղատագին հրաւիրենց զինքը անձնատուր ըլլալու
— Ի՞նչ ես ըրած։ Սատկեցուցածիդ ո՞տքը կ՛երերայ – աւելցուց անիկա անմեղ վստահութեամբ մը զոր իր համոզումը կու տար իր նախադասութեան։ Եղբայրը մատ չունէր Հաճիին սպանութեան մէջ։
Քրոջը այս թելադրութիւնը ունեցաւ ճիշդ հակառակ ազդեցութիւն։ Ան գտաւ ինքզինքը կնիկի այդ ձայնէն ամչնալով ու տէրն էր իր արիւնին։ Ու խորհեցաւ ուրիշ ուղղութեամբ Ան լաւ գիտէր թէ թուրքին ծեծէն ազատողը ամէնէն բախտաւոր պարագային իսկ որ նոյնը չէր հոս թուրքին բանտէն յետոյ կ՛ենթարկուէր գեղին քամահրանքին ու կանուխ թէ ուշ կը մղուէր չափուելու նորելուկ տղոց հետ որոնք այնքան անհամբեր են կազմուած անուններ տապալելու փառասիրութեան մէջ։ Օրուան մը բանտը բաւ էր իր համբաւին հետախաղաղ կորուստին։ Ու մէկէն կեցաւ հետեւելէ այս միտքերուն։ Քովնտի պատուհանէ մը տանիքը կը թելադրուէր իրեն։ Փրկութեան լաստն էր ատիկա։ Ինչո՞ւ չէր խորհած Իր վարանքը ջնջուեցաւ բոլորովին։ Շատ պայծառ յօրինուածքի մը մէջ մտքին ներկայացաւ նման կռիւ մը երբ պզտիկ էր ինք ու պաշարողը տանիքներու ճամբով փախած էր ռէժի ի ուժերուն օղակէն։ Շղթային տկար կէտը գտած էր։ Այս գիտակցումը իրեն դարձուց իր արիութիւնն ու գեղեցկութիւնը։ Էրիկ մարդու կարծր բայց աղուոր շարժումով մը մէկդի ըրաւ ծունկերէն քոյրը։ Յետոյ երկվայրկեանի արագութեամբ գծեց կատարուելիք գործողութեանց գնացքը։ Ու ամրացաւ խաղաղեցաւ անոր դէմքը։ Այդ պահուն անոր երեսին նայող մը պիտի հասկնար թէ մարդիկ ինչպէս զինուոր ոճրագործ զօրապետ կը ծնին
Սպան երրորդեց զարկը այս անգամ երկարուն լիրբ ու թուրք շեշտովը գերագրգռուած մարդու Ձայնը կը խեղդէր իր մէջ զինուորներուն մրմռուքը Կին մը պոռաց ու ախոռի կենդանիներ ձայնակցեցան իրարու պղինձ զարկին յաջորդող դաժան լռութեան մէջ։
Զաքար բացած էր արդէն գաղտնի պահարանը։ Շատ արագ իր հաստ մէջքին մէջ մխրճեց չորս ատրճանակ չորսն ալ լեցուն։ Նոյնքան ափ ալ փամփուշտ։ Յետոյ լուսամուտէն հանելով ատրճանակին փողը՝ իրարու ետեւէ արձակեց վեց հարուած։ Խոշոր աղմուկը այս նախնական զէնքին<ref>շէնքին սրբագրուած՝ զէնքին</ref> խաղաղ գիւղին վրայ գոռաց այլանդակ ու տօնական այն խուճապը<ref>գոռաց խուճապը?</ref> որ մեր ցեղինը եղաւ ով գիտէ քանի դար։ Զաքարին հարուածներուն պատասխանեցին հարիւրաւոր ուրիշներ։ Զինուորներուն համազարկն էր չոր պզտիկ բայց իր տեւողութեամբը բռնուածքովը տիրական անընդհատ ու երկիւղալի ըլլալէ աւելի նեղող։
Ընդհարումը սկսած էր։ Թուրքերը պատրաստուած էին։ Զինուորները փակցուցին իրենց մարմինները դուռներու սաքուին ու իրենց դիրքերու շրթներուն։ Հարուածները կը մեկնէին ու կը մեկնէին։ Սպան հրաման տուած էր դուռը խորտակելու ու իր ատրճանակովը կը ծեծէր խոշոր գամերը Անկէ քսան քայլ վար ձիերը՝ կռիւի հոտ առած կը ծառանային ու կը ջանային վազել ու նեղ անցքը փողոցին կ՛արգիլէր անոնց շրջանումները։ Ու իրարու մտած իրենց սուր խրխինջովը կը կոտրտէին խոշոր սալերը ճամբուն իրենց պայտերը կրակի անձրեւի մը մէջէն<ref>ջնջում ստորակէտի</ref> ծեծելով ու ծեծելով
Մէկ վայրկեանի մէջ պարպուեցաւ եկեղեցին Առջի տպաւորութիւնը կողոպուտի ընթացիկ դէպք մը պիտի ըլլար եկեղեցիին վրայ եթէ Մավոնը լուրը հասցուցած չըլլար Զաքարին բարեկամներուն որոնք «ժամ կը պահէին»։ Գեղին եկեղեցին իր անհամար ու թանկարժէք զարդերովը մեծ մասը զուտ ոսկի ու արծաթ ախորժակը գրգռած էր տասնէ աւելի անգամներ ասպատակ խումբերու որոնք միշտ ետ կը մղուէին քանի մը վիրաւոր ու մեռել զոհ տալով։ Երկու տարի առաջ անոնք դիմած էին խորամանկ միջոցի մը ու զինուորի նման համազգեստաւոր՝ պաշտօնական ձեւակերպութիւնով ու մուխթարով թափանցած գեղէն ներս։ Բայց եկեղեցիին վրայ յարձակման իրենց ծրագիրը չէին կրցած գործադրել արգիլուելով պահակներուն հոտառութենէն։
Գեղացին խուժեց դէպի Զաքարենց թաղը Աճապարող մասը կը կազմէին երիտասարդները որոնք «պարապ մէջք» չունէին արդէն։ Արգիլուելով ոստիկաններէն որոնք ձիերուն վրայ աղմկոտ ու հերոս՝ ետ կը մղէին կիներ[ն] ու մէջ-մարդերը<ref>կիներու մէջ մարդերը սրբագրուած՝ կիներն ու մէջ-մարդերը?</ref> տղաքը շեղեցան ուղիղ փողոցէն ու թափանցեցին քովնտի ծուռումուռ գաւիթները<ref>գաւիթները? գռիհները?</ref>։ Ու պարտէզէ պարտէզ ցատկելով հասան ընդհարումի մարզը Անսալով իրենց վարժութիւններուն անոնք հեռուէն շատ ընդարձակ կորագիծով մը պաշարեցին պաշարուած թաղերը։ Մարդկային միսի գրեթէ չընդմիջուող այս շղթան հակառակ իր կրաւորական չըսելու համար անտարբեր երեւոյթին զուտ զանգուածի իր ճնշումովը վճռական ազդեցութիւն ունէր կռիւներու ընթացքին վրայ։ Անոր աւելցած էին պողոտայէն աւլուած կիներն ալ որոնց ճիչերը հայհուչն ու անէծքը կը կրկնապատկէին ճնշումին տարողութիւնը։
Սովորութիւն էր որ առաջին հրազէններուն այս ամբոխը ատենի մը համար պահէր ինքզինքը դիտէր ու չմիջամտէր։ Բայց շատ շուտով կը կորսնցնէր այդ հաւասարակշռութիւնը։ Ու զսպուած անգործութենէն կ՚անցնէր յիմար տարերային յարձակումին երբ արիւնը հոսէր ու զգացումը ծնողքի զաւկի ազգականի զգացումը խառնուէր բնածին խռովքին քաջութեան հետ որ նոյնն է կիներուն թէ այրերուն մօտ վտանգներու կամ կիրքերու ալիքին մէջ։
Ու բազմութիւնը կը սեւնար կը գունաւորուէր մինչեւ գերեզմանին բլուրը լեցնելով թթաստաններուն բոլոր բացատները քայլ-քայլ ցածցնելով իր անհուն աղեղը դէպի Զաքարենց տունը։ Անիկա տակաւին հեռու էր այն անկարող կատաղութենէն որով պիտի կրծէր իր հոգին իր աղիքները<ref>միջակէտ սրբագրուած՝ ստորակէտ</ref> տասնհինգ-քսան տարի ետք երբ հայկական սարսափներէն ետք հոգեպէս նուաճուած գեղացին անխօս ու գլուխը կախ պիտի արձանանար<ref>արժանանար սրբագրուած՝ արձանանար</ref> թափթփած ոստիկանի մը անցքին հանդուրժելով անոր անորակելի կայսրութիւնը գեղին սալերուն վրայ տուներէն ներս անոր թուքն ու նախատինքը ու պիտի չշարժէր։ Այս պատմութեան օրերուն ան կը կռուէր կը սիրէր կռուիլ։
Զաքարենց պատուհանները արդէն ծակծկուած էին։ Մաուզէր ի գնդակները առանց ապակիները խորտակելու մաղի պէս կը բանէին՝ զանոնք։ Ու համազարկը կը շարունակուէր քիւերուն պատերուն տան բոլոր մասերուն վրայ։ Բայց դուռը կը դիմանար Սպան պարտք տեսած էր զգուշանալու։ Ներսէն իր ոտքերուն սղմուած խոշոր գնդակ մը վախցուց զինքը
Զաքար արիւնը հանդարտ ու բոլորովին տէր ինքն իրեն շարժական պզտիկ սանդուխ դրաւ այն կէտին ուրկէ տանիքը կը բարձրանան։ Շեղակի սահեցնելով վերցուց զինկապատ տախտակը որ այդ մուտքը կը պատսպարէ անձրեւներէն։ Տանիքն էր։ Հոնկէ անիկա տեսանելի չէր վարիններուն։ Բայց իր երեւումը ընդունուեցաւ բացի շղթայէն<ref>յաւելում ստորակէտի</ref> միահամուռ բացագանչութիւններով։ Կիներն ու տղաքը կը պոռային ու անոնց ձայնին մէջ յաղթական ա՛յն շեշտը՝ որ կռիւներուն վրայ այնքան վճռական դեր ունի։ Այս իրարանցումը վայրկեան մը գրաւեց զինուորներուն ուշադրութիւնը որոնք դադրեցուցին համազարկը ու անձնապաշտպանութեան բնազդով մը սկսան նայիլ աջ ու ձախ վեր ու վար։ Անոնք չէին հասկնար ձեռքի նշանները հեռուն դղրդացող ամբոխին։ Այնքան անգամներ լսուած խոշորցուած չափազանցուած պատմութիւնը գեղացի կնիկներու յարձակումին՝ ինքնաբերաբար ներկայացաւ զինուորներու մտքին։ Գեղը համբաւ ունէր։ Զինուորները այդ տարտամ վախին մէջ կորսնցուցած իրենց շարժումներուն լիութիւնը կամաց նստեցան կրունկներնուն վրայ յետոյ ետ–ետ ք[ա]շուելով ամրացուցին իրենց կռնակները դուռներուն։ Ուրկէ՞ կը վախնային։ Տեսա՞ծ էին տանիքի փախստականը։ Ամէնէն եղկելին ատոնց մէջ սպան էր սակայն որ տժգոյն շուարած կը փարտէր զլուխը զոյգ ուսերուն ուղղութեամբը ու թափանցել կը ջանար ձայներուն ու նշաններուն իմաստին։ Անոնք որ ցանկապատին տակը դիրք բռնած էին կը նեղուէին բոլորէն աւելի վասնզի իրենց կռնակէն ենթարկուած էին բլուրէն վար ալիք–ալիք մօտեցող մարդերուն ճնշումին։ Թիւը թուղթի վրայ անիմաստ՝ կռիւի մէջ կը հագնի իր ամբողջ կշիռը
Տանիքին վրայէն կատուի մը զգուշութիւններովը որոնք<ref>որ սրբագրուած՝ որոնք</ref> անիմաստ էին այսքան աղմուկի ընթացքին Զաքար գտաւ տանիքներուն ողնասիւնի գերանը։ Ձեռքը տարաւ շրթներուն ու միւս ձեռքովը հրամայեց հանդարտութիւն։ Յետոյ մեծ ճարտարութեամբ առանց կղմ ինտր մը կոտրելու յառաջացաւ հակ մակարդակէն դէպի միւս տանիքը։ Ատով անիկա կը բռնէր վար մեծ պողոտան իջնող գիծը։ Անոր այս որոշումը անըմբռնելի էր շատ շատերուն։ Բայց բոլոր տանիքներէն լուսամուտները անձայն բացուեցան զինքը ներս առնելու համար։ Կը խորհէին պահել զինքը ախոռներու ու մառաններու մէջ։ Հրամայեց անոնց գոցել ծակերը ու կը ցատկէր տանիքէ տանիք դիւրութեամբ ու առանց վնաս տալու։ Զարմանալի էին այդ ահագին երիտասարդին վրայ՝ սա թեթեւ ոտքը շարժումի ճկունութիւնը։
Համազարկը վերսկսաւ։ Զինուորներու վախը տեղափոխուած էր։ Անոնք վերջապէս կը հասկնային իրենց գլխուն վերեւ կատարուածը։ Անոնք կրակի տակ առին քիւերը։ Նոյն ատեն սպան բան մը ըրած ըլլալու համար հրամայեց խորտակել դուռը որ կը շարունակէր դիմադրել ու մեծաղաղակ կը տքար զինուորներուն ծեծին տակ։
Քսանէ աւելի տանիքներ կ՚իջնային մարդու հասակի մը չափովը իրարու ետեւէ։ Վերջին պողոտային վրայ կը հատնէր<ref>կը հատնէր? կը հասնէր?</ref> բլուրին կողմէ ամբոխը որ աչքէ կորսնցնելով երիտասարդը երեւակայեց մութ ու տխուր բաներ։ Մէկը իբր թէ տեսած էր անոր զարնուիլը։ Այդ անստուգութիւնը՝ միացած հրացաններուն անընդհատ սուլումին աճեցուց ամբոխին յուզումը։ Ձայներ՝
— Ի՛նչ կեցեր էք կրա՛կ կրա՛կ – կը ճուային։
Բայց ոչ ոք կը համարձակէր սկսիլ այդ կրակը։ Զգուշութիւն վախկոտութիւն կամ բնական անշարժութիւն ամբոխը դժուար կը խլրտի։ Ատոր համար է որ զայն վարողները քիչ են։ Գեղին մէջ անիկա միշտ գոհ է երբ առանց արիւնի փակուին այս ընդհարումները։ Ու այդ կատաղութեան մէջէն շատ բնական ու ունկնդրելի ձեւով մը ծերունի մը փսփսաց բայց զայն լսեցին բոլորն ալ՝
— Փախողին մարը չէ լացեր
Ու ամբոխը կը քալէր դանդաղ առանց հրմշտուքի ծանր ու սպառնագին։ Հիմա անոր մէջ կիները մեծամասնութիւն կը կազմէին։ Կային որ արդէն սանտալները հանած իրենց ոտքէն՝ կը ճօճէին օդին մէջ։ Ու անոնց ձայնը կը տիրէր ու կ՛աւելնար համազարկէն։
Ասդին վերջընթեր տանիքին լուսամուտէն ներս սահեցաւ Զաքարը։ Աւագենց տունն էր ատիկա։ Բարեկամ ընտանիք մը։ Այրերը եկեղեցին էին ու պաշարումին պատճառով չէին կրցած հասնիլ տուն Դադէն Մէրը ծունկերը ծեծելով կու լար։ Օտարին տղուն վրայ այս աղապատանքը այդ օրերուն նշմարելի առաքինութիւն մը չէր<ref>նշմարելի առաքինութիւն մը չէր?</ref>։ Ու մահուընէ փախչող մը պատսպարելու դժուար արուեստը մեր ցեղը գիտէր շատ դարեր առաջ։ Նոր հարս մը մունջ հիացումով ու արցունքով կը նայէր անհոգ երիտասարդին որ ատրճանակները կը շարէր գօտիին փաթին փամփուշտները հատիկ–հատիկ զննելով։
Հրացանաձգութիւնը կը շարունակուէր դուրսը։ Մաուզէր ին այդ ճմռկուած ու շնչատ աղաղակը կատակի երանգ մը կը նետէր բախումին եղերականութեանը վրայ
Դէպի Օննեմենց տունը որ պողոտան կ՛եզերէր կանգուննոց բացուածք մը կը զատէր երկու բնակարանները։ Նման անցքեր անձրեւներու ջուրերը բաշխելու համար սովորութիւն դարձած են։ Յետոյ տուներու այդ մեռած երեսներուն կը զետեղուին լուացարանները<ref>լուացարանները? լուացուածները?</ref> որոնց ճակատէն լոյսի ծակ մը երկու տուները յարաբերութեան մէջ կը դնէ։ Անիկա պզտիկ է մարդոց մուտքը արտօնելու համար բայց փոխ հաց աղ աման ուտելիք անկէ կ՚առնուին ու կը տրուին։
— Օննեմ – ձայնեց Զաքարը գլուխը հազիւ դուրս հանած ծակէն։
— Համմէ – փսփսաց Օննեմին հայրը մեծ Օննեմը որ ա՛լ ծերացած՝<ref>յաւելում բութի</ref> տուն կը պահէր ու քիչ-քիչ կնիկ կը դառնար։ Թոռներուն ձայնը բռներ էր բակը։ Կու լային ո՛րը վարէն ո՛րը սանդուխի զլուխներէն ու կը շուարեցնէին հաւերը որոնք կը պոռային իրենց բոլոր յիմար հետաքրքրութեամբը։
— Քանի՞ հոգի կայ դուրսը։
— Կեցի կտոր մը։
Ծերունին անյայտացաւ։ Զաքարը բերել տուած էր ախոռէն ջորիին չուանը ամրացուցած սրահի հաստ գերանին։ Կը գուշակուէր այդ պատրաստութիւններէն թէ երիտասարդը պիտի սահէր դէպի նեղ անցքը։ Անկէ անդի՞ն։
— Դուռին տակ՝ երկու մէկ ալ՝ աղբիւրին դին։
Ու քաշուեցաւ Չուանը ձեռքին մէջ պաղեցաւ տղուն։ Ան շատ լաւ կը ճանչնար անցքին երկու բերանները որոնցմէ մէկը կողմնակի փողոցը կը փակէր հաւնոցի մը երկար ու բարձր կազմածովը։ Միւսին՝ կը կուրանար<ref>կը կուրանար?</ref> շատոնց բանելէ դադրած խանութ մը ուր աշխատած էին հանգիստ գործի մը կապել կրակի կտոր Օննեմը որ ամիս անգամ չէր անցուցած այդ մարդու հաւնոցին մէջ ու դարձած իր արկածներուն։
Պէտք էր ամրանալ այդ խանութին մէջ որուն փեղկը արդէն խարխուլ մէկ հարուածով կարելի էր գետին նետել ու իյնալ զինուորներուն կռնակին։ Անգամ մը փողոց ելլելէ ետքը պիտի կրակէր անխնայ ու արագ ու զինուորները իրենց փողոցն ի վեր քշելէ ետք ինք պիտի մխուէր հանդիպակաց փողոցը որ գեղէն դուրս կը տանէր զինքը։ Փախուստի այս ձեւը իր փառքի բաժինովը յաղթանակ մը կ՛ըլլար ու երիտասարդին անունը կը փրկէր։
Չուանը երկարեց։ Լրջութեամբ ամրացուց գօտին ու կատուի մը նման փաթթուեցաւ չուանին երկու ձեռքերովը զգուշանալով մէջքէն։ Իր ոտքերովը ան կը շահագործէր պատին անհարթութիւնները։ Էջ[ք]ը տեղի ունեցաւ առանց անպատեհութեան։ Երկու շարժումով անջատեց խանութին կռնակ ծառայող դռնակը ու կը պատրաստուէր ներս մտնելու երբ անկէ երեւաց հասակը Հայրապենց Հաճի Անդրանիկին մեռնողին եղբայրը։ Լուրջ վճռական զինուած մինչեւ եղունգները։ Իրարու նայեցան թշնամիի նման։ Բայց անոնց ձեռքերը չունեցան բնազդական ու եղերական շարժումներ։ Ու չէին խօսեր։ Զոյգ տուներէն կիները սարսափով տեսան այս ճակատումը ու պոռացին սրտառուչ ու երկարուն
— Տէ՛ր դուն դէմ բեր ձեռքդ։
Ճգնաժամային այս աղերսը լսեցին երկուքն ալ։ Անկարելի էր Զաքարին համար ըմբռնել<ref>ըմբռնելու սրբագրուած՝ ըմբռնել</ref> անոր ներկայութիւնը ճիշդ այդ կէտին վրայ։ Ի՞նչ գործ ունէր հոս։ Ե՞րբ եկած էր։ Այս հարցումները պղտորեցին իր հանդարտ սիրտը։ Իրեն համար դիւրին էր այդ տարիքը առած մարդը երկուքի ծալել ու խղդել առանց կոկորդէն ճիչ մը իսկ փախցնելու։ Բայց տպաւորիչ էր Հաճի Անդրանիկին խաղաղ կեցուածքը։ Ու քաղցրութիւն պատկառանք կար անոր արդէն սիրելի կերպարանքին վրայ Ալեւորած բայց առոյգ Հաճին իր երիտասարդութեան լուսապսակը անաղարտ էր պահեր ու մինչեւ այս ժամը ոչ մէկը անոր ծունկը կամ կռնակը գետին էր բերած։ Ան ալ պայմանադրական կռիւը մղեր էր թուրքին դէմ։ Չէրքէզներուն հետ չափուած ու վէրք ստացած։ Բայց պսակին հետ անիկա քաշուեր էր կրկէսէն ու տարին հեղ մը միայն կ՚ելլէր խոզի անդիմադրելի որսորդութեան։ Մէկ անգամ փեսայութենէն ասդին տեսած էին զայն տասը տարի առաջ երբ երեք ընկերներով ջարդուփշուր էր ըրած ասպատակներու նշանաւոր խումբ մը։ Այն ատեն անոր քաջութիւնը մօտիկը դրած էին Հաճի Ստեփանին։
— Հայրապենց արունն է – վճռեր էր գեղացին ու կը սիրէր այս պատուական մարդը։
Անիկա այդ առտուն ժամ չէր գացած ու Օննեմին հետ եկած էր «հիներէն» քանի մը բերան բան պատմել տալու Օննեմին որ գեղին ամէնէն համով շրթունքները ունէր ու թարմացնող երեւակայութիւն Կրնար կէս դար առաջուան դէմքերն ու դէպքերը աչքիդ առջեւ բերել հիմա տեսնուածի նման։ Ու երկուքն ալ անակնկալի եկած էին պաշարումէն։ Զաքար չէր գիտեր թէ ինչպէս Հաճին առաջին իսկ վայրկեանին զրահուած էր տան բոլոր պահեստի զէնքերով։ Թէ՝ ինչպէս սաստած էր Օննեմը երբ Զաքարին անունը նետեր էր մէջտեղ։ Ու իջեր խանութին մէջ պատրաստ անկէ խոյանալու դուրս դէպքերուն ցոյց տալիք ուղղութեանը վրայ։
— Երկուքս չե՞նք օգտեր։
Հանդարտ առանց յաւակնութեան արտասանուած այս բառերուն վարժութիւնը տպաւորեց յուզուած երիտասարդը մինչեւ աղիքներուն խորը։ Չկրցաւ մէկէն ի մէկ հասկնալ անոնց որոշ իմաստը։ Այնքան դուրս էին ատոնք իր սպասումէն։ Ու այնքան իրական՝ սակայն իրեն պէս կռիւի ասպետի մը մտքին մէջ։ Չէ՞ որ ինք մինակը ճեղքեր էր այս խումբին չափ ուրիշ շղթայ մը։ Այնպէս որ՝ իր միտքը քիչ առաջ ամրապէս գրաւող պատկերներուն հպատակելով քան թէ անմիջական իրականութեան՝ պատասխանեց՝
— Անոնց հետ չէ՞ք որ։
Իրաւ ալ անոր մտքին մէջ արեւի պէս յստակ էր այս յարձակումին զսպանակը։ Հայրապենց գերդաստանէն ամէն բան սպասելի էր միշտ։ Ու եթէ քիչ առաջ չէր խղդած զայն իրենց ճակատ-ճակատի<ref>յաւելում միացման գծիկի</ref> գալուն ատիկա արդիւնքն էր իր վարժութիւններուն։ Ոչ ոքի վրայ անիկա առաջին անգամ ձեռք չէր վերցուցած։ Ու իր նախադասութիւնը իր լռին համոզումը կ՚արտաբերէր։
Հաճին չառնուեցաւ սակայն։ Արդարացուց միտքով վտանգի այս կէտին տղուն կասկածը։ Ու կուլ տալով ամբաստանութեան դառնութիւնը —քսան տարի կար որ Հաճին թուրքի մը բարեւ ինչ չէր տուած — աւելցուց ազնիւ քաղցր առնական՝
— Հըմա թուրքին դէմ։ Մեր հաշի՛ւը՝ ետքէն։
Ձայն շեշտ նայուածք շարժում ամէն բան այնքան դաշն էր անոր արտայայտութեան մէջ այնքան սրտազեղ եւ արու որ երիտասարդը նուաճուեցաւ։ Իր արիւնոտ ասպարէզին մէջ անիկա հեռու էր մնացած գութէն խանդաղատանքէն ու չէր լացած ամէնէն սրտաճմլիկ փողոտումներուն դիմաց։ Բայց նման ամէն գեղացիի անոր հոգին ալ ունէր նախնականութիւն մը պարզ անվերածելի ու շատ մօտիկը անոր դէմքին որ երկաթին տակն իսկ միամիտ ու բարի կ՛ըլլայ։ Ան զգաց որ աչքերը կը թրջէին։ Ծածկելու համար այս արցունքը ամչնալով մանկական այս փղձկումէն<ref>յաւելում ստորակէտի</ref> ան ծռեցաւ ու պագաւ արու եւ մաքուր ձեռքը Հաճիին։ Տեսարանը իր սրտառուչ գեղեցկութեամբ դպաւ կիներուն ալ հոգիին որոնք հեկեկանքով կու լային։
— Հաճի Գրիգորը ո՞ւր է։
— Մէկալ տունը
Զաքար մտածեց շատ արագ։ Անիկա կը փոխէր իր ծրագիրը<ref>յաւելում միջակէտի</ref> փոխանակ փախչելու զինուորները քշել անոնց կռնակէն հարուածելով։ Յանդուգն ու փափուկ այս գործողութիւնը պարզ իր ներկայացուցած վտանգին համար փայփայեց անոր փառասիրութիւնը Յետոյ վարանքը անցաւ իր դէմքէն։ Նայեցաւ Հաճիին ու չէր համարձակեր անոր հաղորդել մտածումը։ Ու տրտում էր ու կոտրուած։
— Մի՛ վախնար։ Կը փաթթենք առանձին։
Իր սիրական մտածումը այսպէս ուրիշի մը կողմէ իրեն ներկայանալով դարձաւ աւելի հրապուրիշ ու անդիմադրելի։ Զաքարը խանդավառ՝ հրաման հաղորդելու մէկը փնտռելով գլուխը վերցուց
— Ըսէք Հաճի Գրիգորին Ավոյենց տունէն կրակ բանայ։
Կին մը որուն ուղղուած Էին սա բառերը անյայտացաւ։ Անոր տեղը գրաւեց Մավոնը բոլորովին թարմ պատանի որ «թռչունի թեւերով» ետ էր դարձեր ժամէն թափանցած ոստիկաններուն շղթան ու յուզումէն դողդղալով կը շշնջէր պաղատագին՝
— Կրակե՞մ աղբօր։
— Չէ հո՛ս վար նետուէ – հրամայեց անոր Զաքարը
Նորեկը կապիկի մը չափ ճարպիկ ոտքով ու ձեռքով ծնօտով ու կուրծքով սողոսկեցաւ պատն ի վար առանց չուանի։ Ամուր աղուոր պատանի՝ անիկա պատկերին կ՚աւելցնէր քաղցր իմաստ մը խորհրդանշանը մեր անցած դարերուն։ Բոլոր տարիները իրարու կու գային։ Անոնք երկու վայրկեան ալ սպասեցին մինչեւ որ Հաճի Գրիգորը Հայրապենց կրտսեր տղան կրակը բանայ
Ու կրակը սկսաւ խոշոր որոտագին կրակ մը զոր կը թափէին փողերը հսկայական գարատաղ ատրճանակներուն։ Թնդանօթի պէս գոռացող այս կրակը բազմապատկուած ու մարդկային ջերմութիւն ստացած խիտ տուներուն բացերը սպասողներուն ապերասան աղաղակովը իր ալիքին տակ շուտով խղդեց ու չէզոքացուց մաուզէր ներուն նիհար զարկերը։ Կարծես թէ զինուորները դադրեցան կենալէ ու արձակելէ։
Այն ատեն Զաքար ոտքի հարուածով մը խորտակեց խանութին փեղկը ու վեց-վեց հարուած արձակելով երկու ձեռքերէն՝ նետուեցաւ փողոց։ Իր հրազէններուն աղմուկին չափ ահարկու էր իր ոռնոցը որ լեցուց ամբողջ պողոտան։ Մուխը արդէն կը ծածկէր անոր գլուխը եւ կուրծքը։Անոր կը հետեւէին միշտ կրակելով՝ Հաճի Անդրանիկը որ հակառակ իր տարիքն առած ոտքերուն ու մեծկակ փորին կը հեւար ետ չմնալու համար Մավոնը որ կը պարզէր իր զէնքը կարծես թէ հանդէսի կամ հարսնառի մը պահն ըլլար խաղալով կատակելով պարելով։ Անիկա իր ահագին ատրճանակը գլխուն վրայէն դարձնելով ու դարձնելով պոռալու համար կոկորդն ու կուրծքը պատռտելով կը վազէր առաջ անցնելով նոյնիսկ Զաքարը որ իր մոլուցքին մէջ իր ձայնն ալ կ՚անցընէր հրազէնին խողովակէն։ Փողոցը աւլուած էր։
Մուտքերուն սպասող ոստիկանները շուտով միացան Զաքարենց թաղին մէջ ու կրակելով իրենց կարգին ետ ու առաջ սկսան բարձրանալ դէպի իրենց սպան Նահանջի այս յաջողակ շարժումը կանխահոգ ծրագրի մը գործադրութիւնն էր։ Հրահանգուած զինուորները կը քալէին համախումբ ու ըստ կարգի կը կրակէին։ Բայց անոնց մաուզէր ները վար էին վայրկեանին խուճապէն։
Մուխը կը թանձրանար ու կ՛անջատէր երկու խումբերը։ Նոյն վայրկեանին խեղճուկ թաղին վրայ բացուեցաւ դուռը Քիւփճոնց Նարեկին որուն շէշխանէ ն<ref>Ծնթ շեշխանէ – լայնափող հրացան որուն խողովակը կը լեցնէին երկաթի գամի կտորուա[ն]քներ։</ref> որոտաց ամպէ մը աւելի զօրեղ ու դղրդեց նեղ տուները։ Այդ զէնքին համբաւը իջած էր բոլոր թուրք գեղերէն։ Ու ամեհի էր ու պատկառելի այդ «տարին հեղ մը սիրտ ելող» մարդը որուն բարկութիւնը<ref>բարձրութիւնը սրբագրուած՝ բարկութիւնը?</ref> իր կնիկէն զատ ոչ ոքի կը հանդուրժէր։ Հիմա հանդարտ կը պոռար անիկա որչափ որ հրազէններու ընդմիջումը արտօնէր հասկնալ իր հոյակապ հայհոյութիւնները։ Անոր քովէն աւելի սլացիկ գեղադէմ ու մատաղատի Ստեփանը վերինին եղբօրորդին որ նոր կը մտնէր քաջերու կրկէսը ու թարթիչ անգամ չէր շարժեր վերէն անցնող գնդակներուն սուլոցէն։ Ու նոյն ընտանիքէն ուրիշ մը աս ալ Ստեփան սովորաբար «Բերան» տիտղոսուած որ մարթին ը պարպելով կը զռար աւելի զօրաւոր քան եօթ գոմշու ձայնը։ Անոր կոկորդը գեղին ամէնէն հուժկու աղաղակը կու տար որմէ կ՛ահաբեկէին գիշերները գեղին շուրջ ժուռ եկող ասպատակները։ Բոլոր կրկէս ելլողները իրենց զէնքերուն տարողութիւնը կը բազմապատկէին<ref>կը բազմապատկեն սրբագրուած՝ կը բազմապատկէին</ref> իրենց կոկորդներուն այդ անդիմադրելի ստենտորեան դանդիռովը։ Ու կը պոռար կը փրփրէր Նարեկը շէշխանէ ն լեցնելու զբաղած՝
— Կրակ կրակ կրակ։
Զինուորները ահաբեկ առանց պարպելու մաուզէր նին վար կը վազէին հիմա գրեթէ իրենց սպային մօտ։ Կռիւը փոխեր էր իր նկարագիրը։ Հակառակ խուճապային այս աղմուկին երկու կողմէն ալ կրակողները կը զգուշանային զգուշացած էին «միսի նետելէ»։ Զինուորներուն նահանջն ու համախմբումը սպային ներկայութիւնը վերէն ամբոխին ճնշումը համատարած աղէտի մը կը հրէին այս մարդերը։ Մինչեւ այդ կէտը դեռ արիւն չէր հոսած։ Ու Զաքարը ինքն ալ յստակ չէր տեսներ ելքը այս անելին։ Անգամ մը որ արիւնը վազէր կռիւը կը դառնար կատարեալ սպանդ երկու կողմին համար ալ Ու ահա մէկը պոռաց՝
— Պանապա՛գը
Զաքարին ախոյեան եւ ուխտուած հակառակորդը գեղին ամէնէն նշանաւոր երկրորդ երիտասարդը կը խառնուէր գրոհին Լուրջ պարզ մռայլ իր փոքր մաուզէր ին հետ անիկա կը բերէր անգթութիւնը անվրէպ նշանառութիւնը։ Զգուշաւոր կատարեալ իր հարուածները երկու ոստիկանի գլուխէն թռցուցին իրենց ֆէսերը։
— Միսի մի՜ նետէք մի՛ նետէք – կ՛աղաչէին ոստիկանները։
— Միսի մի նետէք մի՛ նետէք – կը պոռար Պանապագը որուն մակդիրը պատմութիւն ունէր բայց որուն համբաւը անողոք կեավուրի մը փոքրութենէն ելած էր շատոնց։ Քանի՜-քանի՜ ոստիկաններու զէնքը խորտակեր էր իր կրակովը ձեռքերնին մէջ երկու կտոր ընելով անոնց զէնքերը երբ կը պաշարէին զինքը նեղ կիրճերու մէջ
— Աստուած օրը պահէ հազար ընէ – կը փսփսային պատուհաններէն կիները ու կը գորովէին սրտանց զէնքի մարդոց այս եղբայրութեանը վրայ։ Ու գեղին բոլոր անկիւններէն բարեկամ ու թշնամի բոլոր անոնք որ զէնք մը ու պզտիկ անուն մը ունէին եկած էին կռիւին բերելու իրենց բաժինը։ Ոստիկանները կ՛աղաչէին գրեթէ լալով
— Միսի մի՛ նետէք։
Միսի նետելու կամ չնետելու այս բացատրութիւնը այդ օրերուն հոգեբանութիւնը բաւ է լուսաւորելու Արիւն թափելը աւելորդ է հոն՝ ուր անձնական քաջութիւնը բազուկն ու սիրտը կը բաւեն։ Արիւն թափելը կ՚արգիլուի ամէն հրապարակային յարձակումի մէջ երբ կռուողները կը պատկանին նոյն ժողովուրդին։ Արիւն թափելը դարձեալ դժուար է երբ հայն ու թուրքը դէմ դէմի կու գան կնիկներու նայուածքին տակ։ Դեռ երկու ժողովուրդները իրարմէ զատող ատելութիւնը մահուան ստուգութեան մը չէր վերածուած։
Ոստիկանները կ՚ընկրկէին դէմքերնին ամբոխին ու կը քալէին դէպի վեր։ Սպան կորսնցուցած ինքզինքը ատրճանակը ձեռքին մէջ դողացնելով կռնակը տուած էր հաստ պատի մը տակ մարդակներու կազմած մէկ անկիւնին ու կը վախնար իրեններուն կեանքէն աւելի իր կեանքին վրայ։ Ոչ ոք դեռ չէր արձակած չարագուշակ աղաղակը՝
— Վառեցա՜յ – որ կռիւը կը վերածէր նախճիրի կամ խաղաղութեան
Ու բացուեցան բոլոր դուռները Ու բացուեցան բոլոր պատուհանները։ Ծերն ու անպեխ տղան երիտասարդն ու լուրջ մարդը առնուած էին հոսանքէն։ Ու ահա միւսները որոնք կրակէ զէնք մը չունենալնուն կը մտնէին կրկէս որը կացնով մը որը շամփուրով կամ բահով։ Բրիչները հացի սղոցները նոյնիսկ տաշտ քերելու սահմանուած ակիշները<ref>Ծնթ ակիշ – եռանկիւն բերանով երկաթի կտոր որուն կոթը երեսուն սանթիմեթր երկարութիւն ունի</ref> ու մեծ մահակները ամբոխին կու տային հին դարերու կերպարանք մը։ Ու այս ալիքը կը ստուարանար մանաւանդ իր վերջէն ուր կու գային աւելնալու բոլոր ուշացածները։ Յետոյ յուզումը բիւրապատկեց անոր տարողութիւնը Անոնք որ զէնք ունէին կ՛արձակէին զայն անպատճառ վասնզի անկարելի էր խելօք կենալը։ Ու վառօդին հոտը տեսակ մը խելագար ցնորում կը պատճառէր անոնց։ Իրենք զիրենք հերոս յաղթական կը համարէին եւ իւրաքանչիւրը ինքզինքը կը վերացնէր<ref>կը վերացնէր?</ref> քաղցր ու հպարտ զգացումին — թուրքը փախցնելու հազուադէպ բայց այնքան հաճոյացնող գիտակցութեան։ Արդէն ամբոխը հասած էր ոստիկաններուն ետին ձգելով կրակը վարողները որոնք Զաքարին շուրջը հաւաքած զինուորներուն կրակ չընելուն վրայ դադրեցուցեր էին զինարձակութիւնը։
Թուրքերը կը պոռային՝
— Միսի մի՜ նետէք։
Մուխթարը աւագերէցը Մաթոս վարժապետը որոնք ի պաշտօնէ ուշ մնացած էին մեծ ճիգով յաջողեցան ճեղքել ամբոխը Անոնց ետեւէն անոնց պոչը ըլլար կարծես իր կոկորդը կը պատռտէր ինքզինքը լսելի ընելու համար<ref>յաւելում ստորակէտի</ref> կարճահասակ ու նիհար Մոլլա Պետրոսը ան՝ որ գեղին մէջ կուսակալի մը համբաւը բայց ծիծաղելի վերադիրներ ունէր։ Դատարանի անդամ հարկահաւաք յանձնաժողովներու պետ ծեծ կ՛ուտէր կնիկէն բայց օրէնքը կը հասկնար Մաթոս վարժապետէն աւելի ու կը ջախջախէր զայն ասանկ փորձանքներու ատեն խմբագրելով փայլուն ու կատարեալ տեղեկագիրներ։
_ Միսի մի՜ նետէք
— Կեցուցէ՛ք կրակը – մոլլան էր ոտքով ու ձեռքով կը խօսէր։
— Գնա՛ կնկանդ խօսք հասկցուր – վրայ տուաւ շատախօսին մէկը ու արձակեց իր ատրճանակը յոխորտ ու երջանիկ։
Մտիկ չըրին Մոլլա Պետրոսը։ Չէին կրնար։ Ու պարապ տեղը նեղ փողոցէն դէպի տանիքները՝ կրակը կը գոռար ահարկու հսկայական ու յիմար Ու անոր ցնորաբեր թափը մարդկային խաժամուժով կ՛ուժեղանար իր արտադրած սարսափին մէջ հետզհետէ յարաճուն որոտագին ու խուլցնող։ Եթէ անիկա նախճիրի չփոխուեցաւ պատճառը գեղացիներուն աւանդական ցուցարարութիւնը ու Զաքարին իմաստութիւնն էր։ Երիտասարդը իր առաջին գնդակովն իսկ կռիւին խորհուրդը պարզած էր անոնց։ Պարապ արձակուած գնդակը բարի ու թեթեւ գնացք ու սուլում ունի։ Հաճոյք է խաղալ կրակին հետ վտանգի մը պատրանքովը հովանաւոր Ու գիտեն ատիկա կռուողներուն չափ «օդ զարնողները»։ Այս վերջիններուն համար նետելը օդին նետելը ներքին իրականութիւն<ref>իրականութիւն?</ref> է գերագոյն վայելքներէն մէկը։ Ու կը սփոփուին ու կը հանգչին։ Այս պատրանքը օգտակար է անով որ կը տեղափոխէ սպանութեան ծարաւը որ խուլ է աղմուկէն չ՛ախորժիր ու թուրք բան մը ունի իր խորը։
Մինչ այդ բոլոր զինուորները զինաթափ էին արդէն։ Անոնք իրենց սպային մօտ պատին կռթնցուցած զէնքերը առանց սարսափի կը խօսէին իրենց մօտիններուն ու կը խրատէին կեցնել պարպումները։ Ոչ մէկ վիրաւոր երկու կողմէն ալ։ Ու ասիկա բարեբաստիկ շնորհ մըն էր Պէտք էր փառք տալ Աստծոյ որ այսքան աժան կ՛ելլէին այս կնճիռէն Կորուստի չգոյութիւնը երկու կողմերն ալ տրամադիր ըրաւ անմիջական բանակցութեան։ Սպաննուած էր միայն մէկ ձի։ Բայց ձիուն տեղը ուրիշ մը կապելը օրուան մը հարց է։
Մուխթարը խօսեցաւ սպային հետ։
Ու հասկցուեցաւ յարձակումին իմաստը։ Կառավարութիւնը այսինքն՝ կեդրոնը կ՚ուզէր Զաքարը ինչպէս կ՚ուզէր ուզած էր ուրիշներ։ Այդքան։
Խօսք չտալու համար Մաթոս վարժապետին ու ցոյց տալու համար ամբոխին թէ ո՞վ է ինք կտրեց մուխթարին խօսքը Մոլլա Պետրոսը թթուած ու լուրջ այն հովով ու սալթանաթ ով զոր թուրք պաշտօնատունները կը հագուեցնեն իրենց ծառայողներուն [եւ]<ref>յաւելում բառի՝ եւ</ref> հարցուց սպային։
— Ինչո՞ւ չիմացուցիք մուխթարին։
Սպան յանցաւոր էր։ Մոլլա Պետրոսն էր որ զգաց ասիկա երբ տեսաւ զինուորականին շփոթութիւնը ու թոթով պատասխանի փորձը։ Անիկա ոտնակոխ ըրած էր օրէնքը ու ահարկու փողոտումի մը միակ ու վճռական պատասխանատուն կը մնար օրէնքին առջեւ։ Նկուն ու դեռ դողահար՝ անիկա գլուխը ոլորելով<ref>ոլորելով? օրօրելով?</ref> կմկմաց
— Բան մըն էր եղաւ։
Աւելի հանդիսաւոր ու փոքր աչքերուն մեծ նայուածքը հպարտութեամբ պտտցնելով ամբոխին ու անոր ղեկավար տղոցը վրայ մոլլան դարձաւ զինուորականին ու նոյն լրջութեամբ բայց դժգոհ ու յանդիմանական ըրած իր նոյն նայուածքը՝ աւելցուց
— Փառք տուէք որ արիւն չէ թափած։
Ու իր կարճ հասակէն՝ երկար իր նայուածքը չափեց անփորձ զինուորականը որ ինքնագլուխ գործած էր ու աժան փառքի մը համար այսքան մեծ վտանգ մը շղթայազերծած գեղին ու պետութեան «քաջ զինուորներուն» վրայ։
Զինուորները գոհունակ ու բարի նայուածքով ողջունեցին տրիբունը
Յաղթական ամբոխը քիչ մըն ալ հայհոյեց սպառնաց «երեւաց» յետոյ գործին կարգադրութիւնը յանձնեց մեծերուն։ Մուխթարը յաջողեցաւ համոզել ու ցրուել ամբոխը։
Ոստիկանները դուրս ելան պաշարուած փողոցէն ու Փլուկ աղբիւրին մօտ իրենց աւանդական դիրքերուն վրայ անցան սպասումի։ Զաքարը մինակը պիտի երթար կեդրոն։ Երիտասարդը բաժնուեցաւ ամբոխէն ու քաշուեցաւ գեղէն դուրս։
Ծերերը սօսիով սրճարանին մէջ նստան ժողովքի։ Հոն սպան գոհացաւ պաշտօնապէս հաղորդելով կառավարութեան զեկուցագիրը զոր մոլլան կարդաց ու թարգմանեց նեղուած ու ջղային շարժումներով։ Գիրը հասարակ գիր մըն էր նման հազարներու որ կը հրաւիրէր Զաքարը կեդրոն «կարգ մը գործերու մասին բացատրութիւններ տալու համար»։ Գիրին վրայ յայտնուեցան թեր ու դէմ կարծիքներ։ Սպային հաւաքուած ու վրէժխնդիր արտայայտութիւնը անոր նայուածքին անդադար տեղ մը պաղիլը ամբողջ ժողովի ընթացքին անոր վերապահ ընթացքը —բառ մը աւելի չտուաւ պաշտօնական գիրին ընթերցումէն դուրս— չվրիպեցան ժողովականներուն դիտողութենէն։
Ուշագրաւ էր որ ժողովը որ այնքան հերոսական որոշումներ տուած էր նախորդ շրջաններուն որ գեղին հաշւոյն ու քաջերուն սիրոյն առասպելական գումարներ ճարած էր առանց նեղուելու այդ օրը առաջին անգամ փոքրացաւ քիչ մը։ Ծերերէն ոմանք բոլորովին հիներ որոնց ոտքերէն խուսափած էին իրենց փառքերը ու ձիթենիի մեծ պարտէզները կիսով չափ ուրախ էին անոր համար որ վերջապէս կառավարութիւնը իր թաթը կ՚երկնցնէր սա ափ ու ճանկ չգալիք փորձանքներուն։ Անոնք ա՛լ<ref>ալ սրբագրուած՝ ա՛լ</ref> ծախելով ապրելու դատապարտուած չէին հանդուրժեր ընդարձակ կաշառքները ու կը դժկամէին իրենց չունեցածէն տալու խապատայ ութեան համար։ Ուրիշներ նուազ տարեց շփումի մէջ թուրքերուն հետ գլուխ կը ճօճէին կեղծաւոր ու վախկոտ ու գեղին վրայ ամէն օր փորձանք կը մարգարէանային։ Անոնց կարծիքովը
հին օրերու քաջերը «հուր ու ջուրի պէս» կ՚ապրէին «դրացիներուն» հետ Ու երդումով կը հաստատէին թէ ամէն օր «մարդ մորթող» (թուրք կամ հայ) այս գեղին երակներէն ելլալիք արիւն կար։ Ու կողմնակի սողոսկուն արտայայտութեամբ կը ջանային օրինականացնել կառավարութեան միջամտութիւնը։ Մուխթարը որ առաջնակարգ որսորդ մըն էր ու յարգուած հարուստ մը առատաձեռն ու խմցնող գտաւ միջին բանաձեւը։ Ան իր ձին տրամադրեց զարնուած ձիուն փոխարէն։ Սպան առարկեց գոյն ու հասակ դրաւ մէջտեղ բայց չկրցաւ մերժել հատուցումը։ Ու միջադէպը փակուած համարուեցաւ։ Աղուոր գառնուկ մը զոհն էր այս հաշտութեան։
Ստոյգը ան էր որ սպան վճռած էր ամէն գնով խորտակել Զաքարը ու անոր հետ զէնքի մէջ այսքան յաջողակ այս երիտասարդութիւնը որ ինքզինքը յարգել կու տար Նիկիոյ լիճին ափերէն մինչեւ Իզմիրի<ref>Իզմիրի? Իզմիտի?</ref> տափաստանները։ Ու գեղը հաստատեց ատիկա շաբաթ մը վերջ Զատկի օրերուն աւարտումէն առաջ երբ հարկահանները խուժեցին գեղ անժամանակ ու անխիղճ ու բռնացան չունեւոր դասակարգին վրայ։ Ոստիկաններու ընկերակցութեամբ խուզարկեցին տուները գրաւեցին գառնուկը իշուկը նոյնիսկ սաներն ու վերմակները ու տարին ծախելու գեղէն դուրս։ Այդ օրը գեղացին մռլտաց բայց աղքատին հաշւոյն չշարժեցաւ։
(բառը վերագտնուած-ստուգուած՝ «Մնացորդաց»ի ա հատորի հեղինակային ձեռագիրին մէջ)
(վերջին այս բառը վերագտնուած-ստուգուած՝ «Մնացորդաց»ի ա հատորի ձեռագիրին մէջ)
(Ծնթ մէջ-մարդերը՝ միջին տարիքի մարդերը)
(վերջին այս բառը վերագտնուած-ստուգուած՝ «Մնացորդաց»ի ա հատորի ձեռագիրին մէջ)
== ԵՐՐՈՐԴ ՄԱՍ ==
Յուզուած գրեթէ քաղաքական<ref>գրեթէ քաղաքական?</ref> դէպքերով յղի Զատիկը եկաւ։ Տօնական շաբաթը ալեկոծ էր կրկին Հայրապենց Նազիկին մեղքովը։ Առաջին անգամ պաշտօնապէս գեղին աղջիկները երգեցին<ref>յաւելում ստորակէտի</ref> Զատկին առջի օրը պարի ատեն տրտում ու ժամանակին մէջ թոռմելէն քաղցրացած երգը Հայրապենց անդրանիկ հարսին ոսկի Նազիկին։ Հաճիին մահը անպաշտպան կը թողուր իր կնոջը յիշատակը։ Առատ ու համով արեւ կար կալերուն վրայ հոն պարող հարսներուն ու նշանուած աղջիկներուն ալ վրայ
Վարը գեղին մէջ Զատիկը մխիթարած էր պառաւները։ Այդ տաղաւարը հոգեհան անձուկով մը կը դիմաւորուի ծերերէն ու պառաւներէն ու քիչ մըն ալ բարակով հիւանդներէն։ Կարմիր հաւկիթը ողջունող աչքերը նուազագոյն վեց ամսուան կեանք մը կրնան յուսալ անբա՛ւ ժամանակէն։ Այս ցնծագին տրամադրութիւնը կը գունաւորուի ուրիշ հոսումներով։ Այն տուները ուր սուգը թարմ է տակաւին աղմուկը լացը ու թաղման օրերու բեկորները<ref>բեկորները? բեկումները?</ref> կը վերադառնան։ Կը կրկնուին հոգեւարքի տեսարանները ու պատուհաններէն կը յորդի շիւանը երկար միօրինակ մարդկային ու ջերմ։ Մեռելները դեռ չեն կորսնցուցած իրենց բաժինը հասարակաց սեղանէն ու կ՚ուզեն կեանքին մեծ ու պզտիկ վայելքները։ Բոլոր մայրերը անոնց համար չեն մոռնար հաւկիթ ներկել։ Ու անոնք մեռելները<ref>յաւելում ստորակէտի</ref> կը թարմանան կը նորոգուին կ՛աղուորնան։ Անոնց արցունքով թրջուած ու սնտուկէն խոնաւցած զգեստները մանաւանդ երբ երիտասարդ են կը բերուին տունին մեծերուն ծունկին ու «կը գովուին»։ Զանգակները երկար ու կրկնուող արարողութիւնները պաշտամունքին տապկուած ոսկեձուկին բուրումը ու ամէն պատուհանէ յորդառատ արձակուած խունկը այդ օրերուն յատուկ տեսակ մը ժամով ու գարունով խառնուած դրոշմ մը կը ստեղծեն որ կը դիմանայ մարդոց այնքան շուտ աւրուող յիշողութեան մէջ
Կարմիր հաւկիթ՝ հաւկիթի պէս կլորակ տղոց ափերուն։ Կարմիր կանանչ ու վարդագոյն՝ աղջիկներուն կռնակն ի վար։ Մեծ պահքի կիսօրեայ ժամերուն բարակ-բարակ սկսող ու Զատիկին ծաղկող նոր ու առատ նշաններ որոնք գեղը իրարու կը շաղախեն կամ ընտանիք մը կը տապալեն Ու պարտէզին գեղեցիկ ու գոյնզգոյն բանաստեղծութիւնը։ Ու Մեռելոց։ Զատիկը այդ երկուշաբթին է որ կը լրանայ։ Գեղին գերեզմանը այդ օրը կը հիւրասիրէ իրեն հարկատու բոլոր տարրերը ու ասիկա՝ առանց սարսափի։ Բացի անդամալոյծներէն հոգի կրող ամէն արարած նոյնիսկ կոյր[եր]ը<ref>կոյրերը? կոյրը?</ref> պարտաւոր է այցի գալ իրեններուն ու ամփոփուիլ։ Ու պարտք է դարձեալ քիչիկ մը աչքը վարժեցնել հեռաւոր բայց անխուսափելի պատկերին սեփական գերեզմանի պատկերին։ Ի՛նչ խորունկ է երգը որ թագաւորները կը հրաւիրէ «օր մը գոնէ իրկուն ընել» հողակոյտի մը կուշտին
Բազմութիւնը շարժումը կեանքին հեղեղը այդ երկուշաբթին կը մեղմեն մահուան դաշտին մելամաղձոտութիւնը։ Ու զուարթ է ան տղոց վաճառողներու աւաչներովը։ Ու հազիւ կը տխրի ան մայրերուն լացովը։ Նոյն ատեն պաշտօնական գովքը տաղաւարէ տաղաւար հողք իջնողներուն վրայ քահանային օրհնութեամբը պսակաւոր Ու մենաւոր ինքնիրեն բաւող լացը այրիներուն որոնք օղակ մը որբով շրջանակուած իրենց ամուսինները կ՚ողբան սրտառուչ ու միամիտ
տարփանքով իրապաշտութեամբ։ Ու ասոնցմէ շատ վաւերական կարաւանը անմխիթար սգաւորներուն անոնց՝ որոնց մարած է ա՛լ օճախը կամ «կոտրած՝ սրտին սիւնը» ինչպէս կը սիրեն ըսել իրենք քաղցր պատկերով մը։ Նազի՞կը։
Եկաւ անիկա մեռելոցի լացին հասուն ու ծանր ինչպէս նոր հարս մը որ ծիծի տղան քնացուցեր ու վազեր է գերեզման Անիկա իրենց «թաղը» մտնելէ առաջ տկարացաւ ու դեղնեցաւ երբ անցաւ Թումաuիկին գերեզմանէն Առաջին անգամն էր որ կը տեսնէր պզտիկ ու նիհար տապանը որ տարօրինակ արագութեամբ մը հինցած ու հեռաւոր կը թուէր առանց ծաղիկի ու առանց մարմարի։ Որուն շուրջը կու լային իրենց վարձու լացը մօտ կամ հեռու դրացիներ ազգականներ պահ մը մոլորած հոն ուրիշներու փութացող նայուածքով մը։ Զինքը տեսան Օվակենց Տայճոնը Հեղնա հարսը անակնկալ ու խռովիչ։ Թումասին մայրը շարժում մը ուրուագրեց ծունկովը կարծես տեղ բանալու համար Նազիկին։ Ու լացը կղպուեցաւ անոնց կոկորդի խոռոչին։ Այս դադարը անցաւ միւսներուն ալ որոնք կը նայէին գեղեցիկ աղջկան ու չէին հասկնար թէ ինչո՛ւ Խօսքի բռնուած անոր մեծ մայրը կը վազէր արդէն դարմանելու սխալը աղջիկը մինակ թողլուն։ Ու չէր կրնար քալել երիտասարդ աղջիկը։ Ու կապուած էին անոր յօդերը։ Պարպուեցաւ երեսին ամբողջ արիւնը ու հազիւ կը կենար ոտքի։ Այն ատեն անիկա գեղեցիկ էր մահուան գեղեցկութեամբ մը։ Մեծ մայրը հասաւ իրեն մխտեց կոշտ ու քալեցուց։ Բայց անոր սիրտը ետ կը նայէր վերսկսող լացին Թումասին հողքէն։ Ու անոր մտքին մէջ մարմին կը հագնէր ազազուն երազը։ Ու անոր ծիծերէն մինչեւ եղունգները թրթռաց դժբախտ զգացումը որ ցաւի մօտ բան մըն էր ու կը շփոթուէր մահուան չըլլալուն սա մեծ անհերքելի քաղցրութեան հետ։ Մեռելներուն մէջ մարդ կը սիրէ մահը։
Մինչեւ իր հօրը գերեզմանը անոր քայլերն ի վար թմրող թուլութիւն մը անոր գնացքին կու տար տեսակ մը պչրանք։ Սեփ-սեւ մետաքսին մէջէն անոր միսերը մանաւանդ վիզին փորուածքէն կը ճառագայթէին «նշխարքի խմորին պէս» ինչպէս պիտի ըսէր Նազիկին մահէն ետք<ref>աւելի վարէն՝ հոս կը փոխադրուի սխալ տեղադրուած հատուած մը («գեղին անանուն բանաստեղծներէն մինչեւ մեծին ու պզտիկին») Իսկ շարունակութիւնը [Ու այդ գնացքը գինովութիւն ոճիր խենթութիւն կը դառնայ երբ հարսնուկին օրերուն մէջէն կարմիր գիծեր անցած ըլլան։ Ու մի զարմանաք երբ գեղին ամէնէն համբաւաւոր ասպատակը անփորձ ու ծիծաղելի տղու մը պէս պահուըտի մորենիներուն խեղճ հասակին մէջ պառկի չորցած վտակներուն յատակը վերեւի կամուրջէն լսելու համար զարկը սիրուած ոտքերուն ] կ՛անցնի յաջորդ պարբերութեան որուն կը պատկանի</ref> գեղին անանուն բանաստեղծներէն մէկը։
Ու թանձր մարդու կպչող խռովք մը կը ցոլացուէր անոր շարժումներէն Ու անոր մարմինը ունէր այն ծորումներէն որոնք կը դպին մեծին ու պզտիկին
Ու այդ գնացքը գինովութիւն ոճիր խենթութիւն կը դառնայ երբ հարսնուկին օրերուն մէջէն կարմիր գիծեր անցած ըլլան։ Ու մի զարմանաք երբ գեղին ամէնէն համբաւաւոր ասպատակը անփորձ ու ծիծաղելի տղու մը պէս պահուըտի մորենիներուն խեղճ հասակին մէջ պառկի չորցած վտակներուն յատակը վերեւի կամուրջէն լսելու համար զարկը սիրուած ոտքերուն
⁂
Անցաւ հօրը գլխուն կողմը։ Տեղ տուին իրեն գերդաստանին կիները արտաքին աղապատանքին մէջ հազիւ պարտկելով նեղ արգահատանքը։ Բարեացակամ վերապահ էր անոնց նայուածքը որ երբեք ամբողջովին չ՛ազատիր սեռին անզգամ հեգնութենէն։ Ատոր համար է որ ներերը չքաշեցին զիրար։ Ու կեսուրները եղան անողորմ։
Նստաւ։ Ճերմակ թաշկինակը բերնի անկիւնին նայելու ամչնալով ու յուզուելու վախնալով անիկա սկսաւ իր արցունքը որ անոր աչքերուն հեռուներէն կը հաւաքէր իր թրթռուն պղպջակները ու կ՝ոլորէր զանոնք կայլակներու վրայ։ Ու արցունքը կը վայլէր անոր բիբերուն կը վարանէր թարթիչներուն ոսկի վարմին մէջ յետոյ կը թափանցէր անոնց շղարշը ու կը կենար քիչ մը իյնալէ առաջ ամբողջ լոյս ամբողջ արիւն ու գեղեցկութիւն։ Դիտողին ներսը պատկերը կ՛արթնցնէր անվերադարձ ու տրտմօրէն քաղցր բաներ Այդպէս ամբողջ երես ու անհուպ անուշութիւն՝ ան կը նմանէր<ref>յաւելում ստորակէտի</ref> օրինակի համար օրրանէն նոր հանուած մանուկի մը զոր չես կրնար չհամբուրել։ Ի՜նչ շքեղութեամբ անիկա կը զատուէր իր շրջապատէն որ իր կարեկցուն արհամարհանքին մէջ քիչ-քիչ կը վիրաւորուէր<ref>կը վիրաւորուէր? կը վերափոխուէր?</ref> ու կը նուաճուէր անշամանդաղ այս գեղեցկութեան տեսիլքէն։ Ու այս տպաւորութիւնը կը լայննար կ՛աւելնար խումբէն համակելու համար ուրիշները աւելի բաց քարերու շուրջը ծալապատիկ ու լացող։
<ref>յաւելում՝ անցումի նոր պարբերութեան</ref> Ու գովքը։ Հանդարտ հանգչած փոթորիկէն ու հզօր աղէտէն ետք լրջացած ինքզինքը տեղաւորած բանաստեղծութիւնը զոր կիները կը յղանան իրենց ամայի անկողիններուն մէջ կը ձեւաւորեն իրենց վշտոտ ու մենաւոր զբաղումներու պահերուն։ Որ հասունցած օծուած վիշտի մը պէս հանդիսաւոր ժամերուն պաշտօնական լացի նիստերուն տունը կամ հիմակուան պէս գերեզմերը<ref>գերեզմերը?</ref> ինքզինքը կը քակէր ատ աղուոր բերաններէն կը բարձրանար ու նորէն կ՚իյնար վար նստողներուն վրայ թառելու վարանող աղաւնիներու նման ու կը կենար պարզ սրտառուչ ամբողջ իրականութիւն Ըսես աներեւոյթ կեանքը ըլլար ատանկ բռնուած ամէնուն տեսողութեանը դէմ ատանկ միամիտ ու խեղճ ինչպէս է ան արդէն տուներուն դամբանումին մէջ։ Տեսակ մը թեւ ելած ապրում ուր կրնայիր կարդալ մարդերուն բոլորին ալ գրուած մեծ ու աննուաճ կարօտները անմռունչ ու անպաշտպանելի այրումները սիրողներուն։ Գեղը իր գովքերուն մէջ կ՛ապրի իր կիրքերուն ամէնէն ազնուական ստեղները։ Ու գեղը վար կը կանչէր իր մեռելները նոյնիսկ ցաւաբեկ նոյնիսկ «ցամաք» սովահար սեղաններու հերիք է որ «բերան մը բան ծամէին» անոնք միասին կամ «ջուխտակ մը խօսք առնէին ու տային»։ Այս գովքերուն տարօրինակ իրապաշտութիւնը։ Գեղր միշտ ձեւը կը գտնէ մեռելները իրեն ուզելու Ու մտքէն չ՛անցըներ անոնց երթալուն անվրէպ պատգամը։ Ու կ՚երգէ այս աշխարհը անգիտելով միւսը հիմնովին։
Նազիկը միայն ձայն չունէր։ Իր արկածը իրեն այնպէս կու գար որ կը հոսէր պէտք եղածէն աւելի մատնող իր մազերէն ու իր միսերուն սա խնամուած լքումէն։ Իրեն այնպէս կու գար որ բոլոր կնիկները զինքը կը մերկացնէին անանուն հետաքրքրութեամբ մը իր վրայ փնտռելու համար եղերական կնիքը ծակ–պտուկներուն։ Ու անիկա շատ արագ ու շատ վճռական տեսաւ ու դատեց ու ատե՜ց<ref>ատե՞ց սրբագրուած՝ ատե՜ց?</ref> անոնց նայուածքին մէջ այն սուտ եսասէր կարեկցութիւնը զոր դժբախտութիւնը կը ստեղծէ մեր շուրջը։ Որ կը թափառի մեր քայլերուն գիծերովը բայց կը սառի մեր սեմերուն առջին երբեմն՝ բաւական պարզ ու դիւրաթափանց երբեմն` բարդուելով մեր սուգին ու վիրաւորելով մեզ այլապէս նուաստացնող։ Կեղծ մեղքցուելուն բզկտող ու դժնդակ կսկի՜ծը։ Այսպէս է որ մեզի կը ցաւին ամէնէն առաջ մեր թշնամիները յայտնի ու բարձրաղաղակ։ Ու գիտցողին՝ ատոր ճնշումը աւելի է քան ատելութեանը։
Ու անոր կոկորդը կը պատռտուէր ներքին ու դաժան պրկումէն անկէ՝ որ ցաւը չէ բայց որ պուտ-պուտ կը բարձրանայ անայց խորշերէ ու կը զետեղուի մեր վիզին ներսը։ Անբացատրելի այն յուզումը որ իբր ձայն երգ կը փրթի մեր սրտին գաւառներէն ու բռնադատուած՝ իբր անկարող լռութիւն կը ծաւալի մեր երեսին Զոր ստիպուած ես կեցնել զսպել Նազի՛կը առանց երգի։ Որուն ձայնը աւելի սիրտ կ՛առնէր քան առջի մեղրը ամրան փեթակին ու վեր էր բոլոր շէրպէթ ներէն ինչպէս կ՚երգէին պատանիները։ Զոր հեռու թաղերէն նոյնիսկ օտար գեղերէն կու գային մտիկ ընելու իրենց բառով՝ «խմելու» քիչ-շատ<ref>յաւելում միացման գծիկի</ref> կրակոտ արիւնով տղաքը Ու աւելի՛ն իր հօրը հողքին առջեւ անիկա չէր նմաներ միւսներուն վաւերական ու կուղպ աղջիկներուն որոնք խելօք են ու «նստուկ» ինչպէս բուրումի կնքուած սրուակները ու չեն կրնար տպաւորել իրենց շրջապատը։ Նազիկէն կը քակուէր համ մը մասնաւոր հոտ մը կնիկի այն աղօտութիւնը խաւը առնուած գունատութիւնը որ առաջին իսկ ակնարկին այտերուն վրայ կը յայտնաբերէ շրթունքներուն խոնաւ ցաքանումը ու կը զատուի կուսութիւններուն աղուամազոտ անհուպ կարծրութիւններէն Տեսակ մը խմորումի արտաբուրում<ref>վերջակէտ սրբագրուած՝ ստորակէտ — եւ ջնջում անցումի նոր պարբերութեան</ref> ձեռնուած պագնուածի այն հովը զոր կը հոսեն հերկուած մասերը եւ զոր կ՚որսան այնքան նրբութեամբ կարգ մը մարդոց անանուն զգայարանքները։ Ի՛նչ որ կինը կը տարբերէ կոյսէն։ Ու՝ ի՛նչ որ ափափուած աղջիկ մը կը զատէ անշամանդաղ ու անայց կենդանիէն<ref>կենդանիէն?</ref>։ Ու այս ամէնը ամէն տեղ նոյնիսկ գերեզմաններու կողքին։ Ու այս ամէնը՝ դուրսին ինչպէս ներսին համար։ Ու Նազիկին խելօք պատեանին տակ եփ ելած խռովքներ կային Վասնզի կան սրբազան պահեր որոնք հիւսիսայգի պէս կը բացուին կիներուն շուրջը։ Ու սիրով բռնկած աղջիկը ու սիրով յագեցած էգը չեն կրնար դուրս ելլել սեռային հոսանուտին այս ոլորտէն։ Թող ժպտին կամ լան անոնք թող նային ու չտեսնեն անոնք բոցը լուսաւոր ստուերի մը պէս պիտի ճառագայթէ ու աշտանակներու պիտի վերածէ զգացումին այս զոհերը
Ու կար այս պատրանքը Նազիկին վրայ։ Կը տեսնէին ատիկա պտտողները նշանուած աղջիկներն ու հանգչած ծերերը։ Ու մոռնալով իրենց մեռելները կամ սովորական մտմտուքները վայրկեանի մը համար կը տարուէին գեղեցկութեան այս տեսիլքէն։ Վասնզի Նազիկը աղուոր էր գեղին բոլոր աղջիկներէն։ Ու անոր «փթթինազարդ» կուսութենէն մինչեւ սա անպարագրելի կործանումը՝ անոր մարմինը<ref>յաւելում ստորակէտի</ref> անցնելով հսկայ աղէտէն թէեւ բզկտուած կը դիմանար իր փառքին վրայ նման վարագոյրի մը որուն կտորներն իսկ կը բաւեն իրենց անունին<ref>կտորներն իսկ անունին?</ref>։ Ու իր շփոթ դէմքովը իր ա՛լ անստոյգ ու վտանգահար գեղեցկութեամբը անիկա վեր կը մնար՝ իր տարիքին՝ բոլոր կիներէն։ Իրմէ կը հոսէր այն դղրդող բանը որ էգը կ՚ընէ այնքան առատ այնքան կպչուն։ Ու ատով կ՛ըլլար անիկա աղջիկն ու կինը միանգամայն։ Ու տակաւին զայն անդիմադրելի կ՛ընէին գերդաստանէն իր մէջ մթերուած ուրիշ թաքուն բաներ։ Ու կը զգային այդ կուտակումը աւելի շատ՝ աղուոր կնիկները որոնք հպարտ ըրին իրենց անունը բայց դժբախտ իրենց սիրտը որոնք իրենց անկողինէն ուրիշը չգիտցան ու պառաւ չեղած մեծ-կնիկի հով տուին իրենց։ Ու իրենց մեռելներուն մօտ թոյլ–թոյլ գաղտնօրէն պչրուն լալէ կարմրելէ յօրանջելէ ետք Նազիկին քովէն անցած ատեննին կը քաշէին քիչ մը վեր իրենց պլուզներուն օձիքները իբր թէ պարտկելու համար մուտքը իրենց լանջքերուն իրականին մէջ պրկելու համար իրենց ծիծերուն գողտր վանդակումը։ Անոնք կը տնտնային նայելու համար կուշտ ու խոշոր զգլխիչ այդ աղջկան զուարթօրէն կարեկցուն ու վշտահար։ Բայց կը տառապէին իրենց ներսէն պրկուելով անասելի զգայութեանց ասեղներէն ու ի վերջոյ նեղուած մռայլ՝ կը ձգէին զայն անոր դժբախտութիւնը զովարար բարիքի մը պէս տաղաւարելով իրենց նախանձակոծ հոգիներուն վրայ։ Ու կը խօսէին նախ իրարու յետոյ իրենք իրենց։ Ու անոնց համար սփոփանք կար մեղաւոր ու կոյր սա անորակելի ձեւին մէջ որ այդ աննման մարմինը կը շինէր այդպէս երազային այդպէս «խելք առնող»
Ամէն կնիկ իր կեանքին մէջ ունի կարճ շրջան մը որ կը տեւէ գուցէ անոր կեանքէն աւելի ամբոխին յիշողութեանը վրայ։ Ընդհանրապէս հարսնութեան քողաւոր տեսիլն է ատիկա անոնց մեծ մասին համար։ Ու կ՚ապրի քանի մը տարի սլացիկ ազատ պարագայի կապերէ բայց առանց մասնաւոր կնիքի։ Յետոյ կը սպառի։ Հինգ տարին արդէն իրենց ծաղրանկարին կը վերածէ մեր գեղեցկագոյն հարսները։ Քսանէն ետք գեղեցիկ կինը ախտաւոր է կամ ամուլ։ Նազիկէն պիտի դիմանար մինչեւ իր վաղաժամ մահը ու մինչեւ այս տողերուն գրուիլը՝ մեռելոցի այս լացուոր պատկերը։ Անիկա տուն դարձաւ թեթեւցած ու աւելի աղուոր քան որեւէ օրը իր կեանքին։
Տաղաւարին կը յաջորդէ անակնկալ տրտմութիւնը։ Տօնը գացած է երբ չես տեսած անիկա։ Ու այս պզտիկ յուսախաբութիւնը աւելի խոր կը հնչէ զրկուածներուն։ Այսպէս է որ դառնութեան գիշերներէ ետք կեանքը դարձաւ քիչ-քիչ սովորականին՝ գիւղական աշխատանքները որոնք կը մտնեն իրենց գերագոյն ուժգնութեան մէջ։ Զաքարը բռնելու համար կառավարութեան նոր ու հսկայ մէկ ձեռնարկը որ վրիպեցաւ առաջինին նման բայց չունեցաւ նոյն աղմուկը քանի որ կատարուած էր գեղէն դուրս։ Շերամները բուծանելու կնճռոտ ու բազմապահանջ հոգերը գրաւեցին Նազիկին շաբաթները Ազատա՞ծ էր մղձաւանջէն։ Կ'ապրէ՞ր։ Չէր հարցներ չգիտնալուն։ Բայց թոյլ ու ամէն համէ<ref>համէ?</ref> ընդվզող իր մարմինը հիմա բոլորովին ամայի տունին մէջ կը ճարէր տեսակ մը հաշտ կեցուածք։ Պատասխան կու տար մամային ու իր ձայնը մաքրուած էր մահուան հոտէն։ Կրնար խօսիլ Օվակենց Հեղնային հետ առանց Թումասին ուրուականէն նեղուելու։ Ու գործեր գործեր։ Յինանց ընթացքին գեղը կը փոխուի զգալի չափով։ Միօրինակ ու համրուած այդ օրերը աւելի ծանր կը կշռեն քան Մեծ Պահքի փոթորկոտ շաբաթները։ Անհամ է երգեցողութիւնը ժամէն ներս։ Ու ամայի են փողոցները այրերէ ու ծերերէ։ Բայց այդ օրերը կը ճնշեն ուրիշ երեսով ալ։
Եկեղեցին պսակ չ՛արտօներ։ Ու այս արգելքը չես գիտեր ինչ հոգեկան հակադրութեամբ մը կ՛ազդէ զարմանալի կերպով գեղին վրայ որ չի խմեր գինովնալու չափ ու չի խենթանար։ Ու այս ծանրութեան տակ խուլ ու անմխիթար կը տառապի իր ընդերքէն։ Բայց նոյն այդ տրտմութեան օրերուն Նազիկին մեծ մայրը յղացաւ ու գլուխ հանեց իր կարծիքովը իր կեանքին դժուարագոյն ու գեղեցիկ գործը։ Անիկա հոյակապ ռազմավարութեամբ մը խորտակեց Նազիկը պաշարող գեղին արհամարհանքը ու Վարդավառի պահքէն առաջ իր թոռը կարգեց Կարմիրենց Սահակին որուն կինը մեռած էր աշնան՝ եղերական ու անանուն։
Այս պսակը կրկին յուզեց գեղը ու շատ աւելի՝ որքան չէր ըրած առաջինին վերջաբանը իր այնքան խորունկ հետեւանքներովը։ Գայթակղութիւնը կ՚ախորժի հանդէսէն։ Աղջկան հանգչած մեղքը ոտքի ելաւ կրկին ու պտտեցաւ ժամանակին հետ ինքզինքը ընելով մեծ ու երկարուն։ Ու անակնկալը որով կը պաշտպանուէր այդ որբեւայրի պսակը պատճառ կ՚ըլլար լեզուներու արձակումին։ Ամէն մարդ իր ձեւովը կը բացատրէր եղելութիւնը։ Ու մամեր անիծելով կ՚անիծէին<ref>կ՛անիծեն սրբագրուած՝ կ՛անիծէին</ref> ժամանակները
— Ի՛նչ օրերու հասանք Տէ՛ր Դուն ողորմիս
Անոնց խելքովը աշխարհին վերջը հեռու ըլլալու չէր։ Տասը տարի ետքը խեղճ այդ կնիկները մանարաններուն կոյանոցները պիտի հանդուրժէին ու իրենց թոռներուն համար երեսի ջուրով ծոցի գիշեր մը բաւ պիտի ընդունէին՝ հաճոյքով մեռնելու
Դայեկ Մէլէքն էր որ Հայրապենց Հաճի Խաթունին հաշւոյն մօտեցաւ Կարմիրենց Տիկինին։ Անիկա գիտէր վռնտուիլը։ Բայց կը ճանչնար նոյն ատեն Կարմիրենց տան վիրաւոր կողմը։ Այդ ընտանիքը կասկածով կը դիտուէր ունեւոր դասակարգէն։ Էրիկները՝ երիտասարդ՝ գերեզման կ՚երթային։ Ու աղքատ տուներէ ընտրուած անոնց կնիկները «մուրատնին» չառած կը ծերանային։ Ու դայեկը խորհիլ<ref>խորհիլ? խօսիլ?</ref> գիտէր։
Սահակին մայրը աստուածավախ ու անաղարտ զարհուրեցաւ առաջարկին լրբութենէն։ Հայրապենց Նազի՛կը։ Բայց մարմնացած դժոխքն էր այդ կնիկը։ Անոր մօրը վրայով կազմուած պատկերը կատարեալ էր ամէն երեսներով։ Ո՞վ<ref>Ով սրբագրուած Ո՞վ</ref> չէր գիտեր Հաճի Ստեփանին ամպարագիծ<ref>ամպարագիծ? անպարագիծ?</ref> մեղքը։ Ու լսած էր անստոյգ շշուկով երկունքի ոճիրը ու քիչ մըն ալ՝ փսփսուքը որ Երեմիային ջաղացէն կը բարձրանար։ Սարսափելով կը սարսափէր սադայէլներու ծնունդ այս գերդաստանէն որուն մանչերը արիւն կը թափէին իրենց հաճոյքին համար ու աղջիկները կը խօսուէին մինչեւ իսկ իրենց հայրերուն հետ
Հաճի Խաթունը չառնուեցաւ այս մերժումէն։ Պատրաստուած իսկ էր ատոր բայց այդ քայլէն առաջ անիկա գործեր էր տաղանդաւոր ու արդիւնաշատ յանդգնութեամբ։ Ամէն տուն մտած ու ելած ամէն դասակարգի հետ լայնօրէն շփուած ու մարդերը քանի մը խորքերու վրայ մօտէն ճանչցած՝ անիկա գոց գիտէր Սահակին բնութքն ու խառնուածքը։ Լուռ ինքն իր մէջ քաշուած շաքարի պէս սրտառուչ հայեացքով այդ երիտասարդը կու գար անոնց գիծէն որոնք գեղերուն մէջ կու տան սիրոյ մեծ հերոսները։ Հազուադէպ բայց իրական են այդ տղաքը։ Կը սիրեն ու կը մեռնին առանց ցոյցի եւ առանց հասկցուելու։ Բայց անոնք աղջիկներու ափին մէջ ձիւթի պէս կակուղ կը դառնան։ Ու կը պատահի որ սպաննեն իրենց սիրածը ու նոյն դանակով մորթեն զիրենք։
Ու աշխատեցաւ Հայրապենց Խաթունը։ Անիկա շահագործեց իր թոռան հմայքը բազմակողմանի ճարտարութեամբ մը։ Ան կը մեկնէր կիներուն շատ յստակ հոգեկան թափանցումէ մը։ Անոնք կը ճանչնան այրը մինակ էգին դէմ՝ առանձին ձգուած արուն որ ամէնէն առաջ կը տեսնէ ու կը զատէ իր ուզածը։ Բարքերը աւելի ուշ շինուած են Բայց անիկա յիմար չեղաւ շատերու նման փեսացուն տուն տանելու եւ հաւ մորթելու ինչպէս փսփսային պիտի աւելի ետքը չար բերաններ —<ref>յաւելում գծիկի</ref> գործելու կերպ մը որուն արդիւնքը թէեւ վճռական բայց պատճառած ամօթը դառն էր մանաւանդ անուանի գերդաստաններուն։ Անիկա ազդեց տղուն վրայ կրկնակ ճամբաներով — գեղեցկութեամբ ու պարկեշտութեամբ Անիկա խաղցուց անոր աչքերուն դէմ ահաւոր գեղեցկութիւնը Նազիկին՝ սեւաւոր ու խնամուած ճաշակով հագցուած ու մատներու հպումներով վարդացած անոր մարմի՜նը գերեզմանի մը կուշտէն այսինքն՝ մարդկային միսին գերագոյն ցուցարանէն։ Վասնզի ուրիշ ոչ մէկ տեղ կինը այնքան իրաւ է որքան հոդ։ Ու անոր հոգիին մէջ հոսեցուց դանդաղ բայց անվրէպ ոռոգումով մը<ref>յաւելում ստորակէտի</ref> անդիմադրելի կախարդանքը անոր իգութեան<ref>իգութեանց սրբագրուած իգութեանը</ref> ատանկ մեղաւոր<ref>մեծաւոր սրբագրուած՝ մեղաւոր? մենաւոր?</ref> ատանկ ճառագայթուն մեռելներուն ու մեռնելուն փայլակումին մէջէն ատանկ մարդկային՝ «ուտուելիք ու խմուելիք»։ Աղտը աղբը մեղքը կարելի է նմանցնել դիրտերուն որոնք երեւան կ՛ելլեն երբ փոթորիկը շարժումը կենան։ Լացող ու երգող աղջիկէն մենք միշտ ոսկի ու բիւրեղ միայն տեսնենք պիտի։ Ու պառաւը տղուն ականջներէն վար կործեց Նազիկին ձայնը զգլխող ու թմրեցնող հեղանուտի մը նման միշտ գերեզմանի մը շրթունքէն որ այնքան սրտառուչ կ՚ընծայէ տարփանքին գոլը։ Ու անոր նախասիրած պահը եղաւ իրիկուան մուտքը։ Գերեզման տարաւ թոռնիկը վերջալոյսէն քիչ առաջ երբ լերան ու Ծմակի բանուորները գեղ կը դառնան ու գերեզմանին քովէն անցնելու ատեն կը մղուին մահուան արտը ու մէկ–երկու բերան աղօթք կը փսփսան մեռելներուն։
Ու կու գար անիկա Կարմիրենց Սահակը վատուժ ու բարի իրիկուան դուռներուն բահը ուսին։ Ան կը զարնէր երկժանին կնոջը հողքին մօտ բնական ու վարժ շարժումով որ նոյն էր միշտ։ Յետոյ կը կոկոզէր։ Իր ձեռքերը՝ ցերեկէն յոգնած թոյլ ու կանացի կը շտկէին հողին գուղձերը կը դանդաղէին նորատունկ վարդենիի մը մերկ զարդարանքին վրայ։ Իրիկունը կը շատնար ու կը խորանար գեղին ոտքերէն։ Այն ատեն կ՛իջնէր ծունկի աղօթելով լուռ մինչեւ որ մութը բոլորովին առնէր ու մարսէր վարի տուները ու վերի քարերը։ Ամրան մուտքերուն օդին մէջ քաղցր ու անանուն բաներ կը պտտին ու անոնք մեր սիրտերուն կը մօտենան մութին ճամբաներովը։ Թող երիտասարդ տղան դանդաղի Խաթունին մօտ որ խօսի անոր անփոյթ ու կարեկցուն քիչ մը ամէն բանի վրայ գովէ կէնճուկ մեռած հարսը<ref>հայրը սրբագրուած՝ հարսը</ref> աչքերէն ու մազերէն պոյէն ու պոսէն։ Ու այդ բառերուն վրայէն զարգանայ անոր մէջ ինչ որ մազերն ու հասակը աչքն ու բերանը կը շինեն ու անոր մէջ կրակուին անթեղուած ու չյայտնուելիք բաները։ Ամէն պառաւ անցած է ատ ճամբաներէն ու կը խօսի երիտասարդին աւելի զօրաւոր քան թարմատի կինը։ Այս հեռացումով տարփանքի առարկան կը շահի իր խորհուրդին մէջ։ Յետոյ Խաթունը անոր վիշտը յանձնեց Աստծոյ մխիթարութեան։ Ու անոր բառերը Կարմիրենց հարսին լուսով կը թրթռային։ Թոյլ ու քաղցր հոգիներուն համար քիչ բան այնքան ազդեցիկ է որքան սա գողտր ու մեծ–մայր կարեկցութիւնը որ ինքզինքը չի պարտադրեր բայց կը շաղապատէ ու կը տեղաւորուի մեր ներսը առանց մեր գիտնալուն։ Ատկէ զատ այս կարեկցութիւնը կը համակէ մանաւանդ տկարները իր անակնկալովը։ Անփորձ ու լքուած աղջիկը ծակ–պտուկ կամ ոչ՝ հեշտութեամբ կը դիմաւորէ առաջին պաշտպանութիւնը<ref>առաջին պաշտպանութիւնը?</ref> մօրուօք կիներուն
Ու Սահակը փնտռեց պառաւին գորովանքը նախ սփոփանքի մը պէս յետոյ վարժութեամբ Չէր զգար որ մինակ չէր անիկա։ Կը տեսնէր անոր բառերուն ցանցէն իր կնոջը գովեստին ընդմէջէն Հայրապենց Նազիկին պատկերը։ Ճիշդ է որ անոր արկածը լուսեղէն մշուշի մը պէս կը թրթռար անոր տարօրինակ գեղեցկութեան շուրջը ու կը հիւսուէր անոր խենթացնող աչքերուն ու յօնքերուն հեքիաթին։ Բայց մարդոց սիրտերը զարտուղի ճամբաներ ունին։ Բայց մարդոց սիրտերը աւելի խեղճ են քան բոլոր անպաշտպան կարծուած արարածներունը։ Ու թող ո՛չ մէկը պարծենայ իր գիտութեամբը։
Ու պառաւը հոն տարաւ իր թոռնիկը։ Ան չփախցուց ոչ մէկ էտինք։ Աշխատանքը լերան կողմէն կրնար փոխադրուիլ դաշտ։ Ու Սահակին համար ամօթ պիտի ըլլար գեղը ճեղքել վարէն գերեզման ելլելու համար։ Ու երկուքը մէկ կու լային Հաճի Ստեփանին վրայ Երբ լացը մեղմանար Նազիկը կ՛արձակէր իր ձայնին կախարդութիւնը։ Քիչ բան կար այնքան խռովիչ որքան ձայնը որ չ՛երեւնար բայց կ՛այրէ։ Ու կը մեծնայ երբ կնոջ մը ներսի տիեզերքը կը ջանայ դուրս բերել։ Երբ՝ բլուրները կը սեւնան իրենց ոտքերէն ու երկինքը կը սկսի շինուիլ պարապին ծոցէն մեծ պարապի մը պէս մունջ ու ապառաժ։ Երբ՝ ա՛լ չեղող ճամբաներէն որոնք միջոցին վրայ կ՚ընդարձակին տուն դարձող բոժոժներն ալ կու լան երերուն սրտին մեծ արձագանգը իբրեւ՝ նետուած դէպի տարածութեան կղպուած շրթները Ու Նազիկին երգը կ՚աւելնար այդ ամէնէն։ Ու տարօրինակը հոն է որ երբ սուրը շարժումը վազքը կրակը արու են ու իբր այդ կը տպաւորեն մեզ անուշ ձայն մը էգ է մշտապէս։ Ու Նազիկին ձայնը անոր միսերուն անտես ալիքը կը փոխադրէր հողքէ հողք ու սիրտէ սիրտ վասնզի աւելի ետքը գեղին ուրիշ տղաքը պիտի պահուըտէին գերեզմանի պարիսպէն դուրս ու մնային անոր ձայնին տակ՝ վհուկէ մը կապուած սիրահարներու նման
Ու անոնցմէ առաջ այդ ձայնին ոլորքներուն դէմ առնուած ու խեղճ կը կենար Կարմիրենց Սահակը պարիսպէն դուրս ներս կոխել վարանելով ու գրեթէ վախնալով։ Բայց չէր գիտեր թէ ինչու Սուզուելով քիչ-քիչ ինքն իր մէջ ան կը հետեւէր լարերու փոքր թրթիռներուն որոնք իր մարմինին կարգ մը մասերը կը խռովէին ու միւս մասերը կը թաղէին<ref>կը թաղէին? կը տաղէին?</ref>։ Կը սկսէր անոր յուզումը սրտէն տիեզերքին մէջ նետուած խեղճ կտոր մը մի՜սը որ կը զարնէր ինքն իր գլխուն ու կը զարնէր։ Ու մէկէն կը նկարուէր<ref>կը նկատուէր սրբագրուած՝ կը նկարուէր</ref> միւս ա՛լ անկարելի պատկերը երբ անոր զարկերուն դէմ ուրի՜շ մը պատասխանի մը պէս կը կոտտար ու կը խորանար Ու այս վերյիշումը կ՚ըլլար իրական ու անողոք ցաւ մը՝ երիտասարդ իր մարմինին հզօր ու մենաւոր ցաւը<ref>դաւը սրբագրուած՝ ցաւը</ref>՝ մենաւոր անկողինին։ Ու ասոր հետ կը յառնէր պատկերը կնոջը այնքան խօսուն ու անյագ մարմինին։ Կ՛ամչնար այս թանձրացումէն ու կ՛աշխատէր աւրել<ref>ուրիշ սրբագրուած՝ աւրել</ref> ոստայնը երազին
Բայց երազը կը դիմանար ու զինքը կը նետէր տուն իր սենեակը որ մտքի երեւոյթներուն ներուած արագութեամբ մը ակնթարթի մէջ անոր կը ներկայացնէր իր երկու տարուան անկողինի կեանքը առագաստի գիշերը ու ուրիշներ լուսնով աղօտ ու գարունով զգլխուած<ref>յաւելում ստորակէտի</ref> ու հոգեւարքի<ref>հոգեվարքի սրբագրուած՝ հոգեւարքի</ref> իրկունը։ Բայց այդ ամէնուն կեդրոնը կը կազմէր միշտ անկողինը Անոր կապուած դրուագները կը թաղուէին<ref>կը թաղուէին? կը քաղուէին? կը քաշուէին?</ref> մռայլ տեսիլքին խորէն ան՝ որ կեանքը եղած էր հիմա դիզուած ետին դադրած իր իմաստէն ու արիւնէն ինկած տերեւներու խարխուլ կոյտի մը նման։ Ու այս քայքայումին մէջէն կը զատուէին բացառիկ պատկերներ իբրեւ թէ ժամու մը պատէն հրաշքով արձակուող նկարներ ու դողալ կը սկսէին իր աչքերուն տակ կտոր–կտոր զատ–զատ ամէն մէկը ըլլալով տարփանքի հսկայ ու հզօր գիշերներ<ref>գիշերներ? գեղանկար?</ref> եղանակով մը մասնաւոր դրուագով մը պիտակաւոր։ Այն ատեն կը վախնար ամօթէն ու իր շուրջը կը նայէր մարդ փնտռելու սրտաբեկ տրամադրութեան մը մէջ։
Ու լուռ էր շրջապատը իրմէ վար ամէն բան մտած՝<ref>յաւելում բութի</ref> մեծ չըլլալու մը սեւնալու մը անողոք ցանցին մէջ իրմէ վեր անքոյթ<ref>անփոյթ սրբագրուած անքոյթ</ref> բլուրը մութէն առնելով իր անհասանելի աղէտը<ref>աղէտը?</ref>։ Այն ատեն անոր կողիկին սղմուած գերեզմաննոցը կը մեծնար ու կը զարգանար իր մասերուն վրայ։ Ու կեա՜նքը մեռելներուն։ Ան՝ որ անոնցը ըլլայ պիտի ինչպէս հաւտացուցեր էին գեղին տէրտէրները ու հոգեւարքները։ -
Բայց ահա աղջկանը ձա՛յնը որ կը փրթէր կիսաստուերին ըսես սրտէն Բերանի՜ մը պէս որ համբոյր բաշխէր։ Որ կը դպէր անոր ու կը թօթուէր ջիղերը։ Մազերը կը փշանային։ Տաք հոսումներ անձրեւի կաթիլներու նման կը ծեծէին անոր հոգիին բոլոր երեսները։ Ու ձայնը կ՚ըլլար վաւերական շրթունք մը որ քալէր ու պչրէր մօտենար ու չտար։ Յետոյ այս զգայութիւնները կը պղտորէին<ref>կը պղտորուէին սրբագրուած՝ կը պղտորէին</ref>։ Երկու շրթունքները — ձայնին ու իր կնկանը շրթունքները— կը նոյնա[նա]յին կ՛իրանային։ Ու անոր ամբողջ նողկանքին դէմ կ՛արթննար մարմինը։
Ցաւալին հո՛ն է որ տարփանքը երբեք յիշատակ չի կրնար ըլլալ։ Անիկա զգայութիւն մըն է միշտ ու ատով՝ ներկայ պահանջկոտ բռնաւոր։ Գուցէ այս գիծն է որ անոր դէմ ոգորում մը այնքան դժուար ու ճակատագրական կ՚ընէ յաճախ Ու ամչնալով չուզելով բայց դիմադրելու անկարող դժնդակ պայքարումէ մը ետքը ան կը կոկոզէր պարիսպի պատին կռնակը կու տար հաստ քարերուն ու կը բանար մարմինին բոլոր դռները մութէն ծորող սա խարտեաշ իգութեան։ Ու Նազիկին ձայնը՝ առաջ մեղմ յետոյ հրամայող՝ ճիշդ պչրուն շրթունքի մը պէս որ մեղմով կը քակէր կղպուած դուռները կ՛իջնէր վար դէպի սիրտը։ Ու անոր ձայնը նման էր հասակաւոր աղջկան մը որ կը քալէր հոգիին բոլոր շաւիղներէն նոյն ատեն խոնաւ ու շաչող իր շրշիւնովը դառնալով եղկ շօշափելի թանձրութիւն միս ու ողորկ ու ջերմ՝ գգուանք Հծծագին ու սպառող փաթթըւուք այնքան պարզ այնքան իրական որ նուաղում կու գար սիրտին ու ձեռքերուն մէջ կը թուլնային իր երազին միսերը։ Ու կը մտնէր այն վիճակներուն մէջ որոնց փորձը մարդերուն մահը կամ խենթանալը արժեց երբեմն։ Ու հեշտանքը կը պարուրէր զինքը ամբողջական ու հզօր իր դժբախտ մարմինէն ոչ իսկ մասնիկ մը խնայելով։ Ու ցա՜ւ անդարմանելի ցա՜ւ էր անիկա անոր քայքայուած մարմինին համար որ կը քրտնէր հակառակ իրիկուան զովին
Զինքը իր երազանքէն ու պշուցումէն ետ կ՚առնէին մօտի ճամբէն ուրուացող ձայները գրաստներուն։ Ու կը զարմանար ինքզինքը պարիսպէն դուրս գտնելուն։ Կ՛ելլէր ոտքի ծունկերուն կապը բզկտուած ու դանդաչելով<ref>դանդաղելով սրբագրուած՝ դանդաչելով?</ref>։ Կը մտնէր ներս։ Կը վախնար ուղղակի շատ Հայրապենց կողմը քալելու։ Հողքերը մաս մը աւրուած ստուերէն կորսնցուցած իրենց իրական դէմքերը կը տպաւորէին զայն մեծ խաղաղութեամբը իրենց անկապտելի հանգիստին։ Հոն էին՝ հողով կափուցուած շրթունքները բոլոր երիտասարդներուն որոնք իրարու միսին վրայ այնքան անկարելի յուզումներ հալածեցին ու աղին դառնութիւնը միայն հաստատել կրցան։ Ու հոն էին մեր բոլոր անյագութիւնները իրարու դէմ մեզ լարող իրարու վրայ հանող մեր մեծ
ու պզտիկ կիրքերը որոնք հողէն դուրս ելլելու համար պարտաւոր եղան թե՜լ մը խոտ կամ կոկոն մը վա՛րդ դառնալու։ Ու սփոփանքով՝ կը մտածէր չըլլալուն։ Յետոյ իր քայլերը արդէն տարած կ՛ըլլային զինքը։ Չէր տեսներ Նազիկը։ Մութը ճերմակ ու աղօտ շղարշի մը պէս աղջկան դէմքին խռովքը կը մեղմէր ու կը խնայէր երիտասարդին այդքան մօտիկէն՝ այրուցքը կրակի պէս հեղումը անոր նայուածքին։ Բայց կը խօսէր Խաթունին հետ կոտրած քակուած դողը դեռ չթողած իր ձայնէն նեղուելով։ Ու թրթռալով աղջկան գլուխէն որ կը կենար սեւ մարմինին վրայ ատանկ անիմաստ բայց այդքան իրա՛ւ անիկա կը սպասէր որ բացուէին անոր շրթները ու թափէր վրան անոր ձայնը ոսկեջուր ու անտես պատմուճանի մը պէս անիկա կը հագնէր աղջկան բառերը որոնք շատ շուտ<ref>շատ-շատ սրբագրուած՝ շատ շուտ</ref> կը զգեստաւորէին իր հոգին։ Ինչո՞ւ տրուած չէ մարդերուն ըլլալ դուրսէն այն՝ որ իրենց ներսն է երբեմն։ Ինչո՞ւ չըսել սա աղջկան ինչ որ տուն կու տայ սիրտը։ Ու կը քաշուէր անոնց քովէն իր գերեզմանները։
Երկու շաբաթ ետք այս այցելութիւնը իր կնոջը հողքին՝ անոր համար կը դառնար անվրէպ պաշտամունք Չէր խորհեր սուտին պատրուակին ուրիշներու կարծիքին ու գեղին մեծ հսկողութեան։ Գայթակղութիւնը կը վախնայ փոթորիկէն ու անոր անցքէն ետք անիմաստ փոշին է յաճախ։ Զգացողները զայն տեսան երբ ա՛լ դադրած էին զգալէ։ Ան իր օրը երկար կը գտնէր վերը իր արտին մէջ։ Ու կ՚երազէր գերեզմանը։ Ու կը վազէր հոն դեռ արեւը լաւ մը չհանգչած։ Որոշ էր իր տեղը Տրեխները շտկրտելու պատրուակին տակ՝ պիտի կծկտէր պարիսպին կոյտին։ Պիտի ծեծուէր ձայնէն ու անցնէր անհուն բզկտումէն Մինչեւ որ ա՛լ իր մարմինը կարող չըլլար դիմանալու Ու դանդաչելէն կը մտնէր ներս Ամէն օր կրկնուող զգայութիւններ պատրաստած էին անոր հոգեկան յատակ մը որուն այնքան պէտք ունին սա առնուած տղաքը։ Այսպէ՜ս գիտէր թէ «գովք»ին ո՛ր տունին հետ անիկա պիտի ըլլար Հաճիին գլխուն Գիտէր մինչեւ այդ հասնիլը քանի՛ անգամ անիկա պիտի զարհուրէր իր կնոջը անհամբեր ստուերէն որ նախանձէն կապուտցած ոսկորներովը կը դիմաւորէր զինքը ու կը քաշէր վեր արագ «պոռնիկին» հասողութենէն անդին։ Ինչպէս միշտ ինք առաջին սարսուռէն ետքը պիտի վռնտէր անոր յիշատակը անշուշտ ցաւած անշուշտ քիչ մը կնիկ բառերով ու պիտի զօրանար Նազիկին նպաստովը որ ձայնի ճամբով կու գար իրեն։ Ու այս ոգորումը երկու կնիկներուն մէջտեղը՝ անոր հոգին կը պատռտէր։
Ու կը կենար անիկա լացողներուն մօտ վախնալով խօսելէ չընդմիջելու համար անոր մարմինին սա թեւաւոր ու տաք ճառագայթումը ձայնին ծորումը իրմէ ներս։ Հողքերը կը դադրէին իրենց դէմքերէն ու քիչ մըն ալ հասակներէն։ Մեռելները կը մեռնէին։ Ու անիկա անդիմադրելի մղումի մը տակ աչքովը կ՛ուտէր սա չերեւցող բերանը որ կ՛ըլլար ամէն մէկ բառի հետ վրայ այնքան զգլխանք ու անուշութիւն։ Ու անոր ձեռքերը առանց բացուելու իր գօտիին խելօք փաթէն կը գրկէին անոր սեւաւոր իրանը։ Կամաց դողալէն միսի ամէն շերտի վրայ փակուելով ու ճմլելով։ Ու անիկա կը մերկացնէր լացող աղջիկը ու կ՚իյնար անոր ծոցը միշտ ձայնին թրթռուն անէութեանը խորէն ու կը հեծկլտար երակները ծամելով ծամելով նոյն ատեն Կարմիրենց հարսին ազազուն ոսկորները Ո՜վ դժբախտութիւնը մարդերու սիրտին։ Ու զարհուրած իր սրբապղծութենէն անիկա գրեթէ կը վազէր վեր դէպի հողքը իր կնիկին։ Ու հոն կու լար։ Լայն դառն յուսահատ լա՜ցը որուն առարկան դուրսին համար թերեւս ծանօթ՝ շփոթ էր իրեն համար։ Ու երկու շաբաթ ետքը անիկա կու լար իր սիրտը մոռցած մեռելը։ Յետոյ ձայները կը դադրէին։ Երեք-չորս չղջիկ վարերէն կը սկսէին իրենց շրջանումները սեւ ու սանդխաւոր միսի անիւներու նման փորելով մութին ընդերքը։ Արեւմուտքէն երկինքը կը յոգնէր բոլորովին ու կը մարէր Մահուան տունին մէջէն պզտիկ հով մը խոտերուն ու ծաղիկներուն աչքերովը կը դողար։ Սահակը հազիւ ուժ ունէր բակը ուսը նետելու։ Ու կը դառնար ետ։ Նազիկին ու անոր մեծ մօրը սեւ ձեւերը փոշոտ ճամբուն վրայ որ գերեզմանը կը ճեղքէ վերէն վար հատնելու համար մեծ դուռին գոյգ ու մութէն եղծուած կ՚անցնէին հազար կերպարանքէ։ Ան կ՚աշխատէր իր ոտքերը դնել անոնց ոտնափոսերուն վրայ։ Այնքան յիմար ենք երբեմն։
Նազիկը ոչինչ գիտէր այս ամէնէն։ Ու չէր գիտեր անիկա խաղը որուն առարկան էր հիմա։ Իրեն համար քաղցր էր ամէն իրկուն սա մութին դիզուած պահերուն ըլլալ դուրս իր տունէն որուն մէջէն անորակելի անցեալ մը ամէն սեւաւորման կը պրկէր իր սիրտը։ Գեղին մէջ նոր էին կարգ մը հիւանդութիւններ։ Նոր հարսնե՛ր որոնք աքաղաղի պէս կը պոռային ու երեuնուն նուռ կը կաթէր։ Ուրիշներ որոնք օրերով կը թմրէին շարժելու անկարող բայց այդ քունին մէջէն իրենց մատները լզելու համար տասներկու ժամ անընդհատ կու լային։ Ու կային որոնց որովայնին տակէն ցաւի ճամբաներ կ՛ուռէին։ Ու այս ախտերը անուն չունէին։ Ու անոնք գեղին ամէնէն հարուստ ամէնէն գեղանի կիները կը գտնէին։ Ու պառաւը կը դողար իր թոռանը խարխուլ արգանդին համար։
Նազիկը լացին վրայով ամէն իրկուն կը պարզէր իր հոգիին ժանգը։ Անոր մինակ անկողինը չէր այցելուեր յղութեան շրջանի մղձաւանջէն։ Ու անոր լացը իր հօրը հողքին վրայ չէր ազդուեր նիհար ու քիչ սա տղուն ներկայութենէն։ Կարմիրենց Սահա՛կը Օվակենց Թումասի՜կը ու այդ հանգիտութեամբ մարմիննին քիչ տղաքը ան ճանչցեր էր դառնագոյն ու շատ ստոյգ փորձառութեամբ մը։ Բայց անոր քիչ մը կորացած հասակին հետ անպայման իր մէջ կը ստեղծուէր մեռնող հարսը որուն հետ ունեցեր էր քանի մը գաղտնի փսփսուք որոնք երբեք պիտի չրսուին աշխարհին Ու կը յիշէր այդ բռնկած աչքերով հարսը որ մէկ տարուան մէջ մոխիր պիտի դառնար ներսէն այրելով։ Բայց երբ գերեզմանը թողուր ու առանձնանար իր անկողինը ան կը վռնտէր Կարմիրենց հարսը ու տագնապով գրեթէ հիւանդ ջլախտաւոր հեծկլտուքով մը վերմակը կը քաշէր գլխուն ու կը կծկտէր։ Ու ահա կու գա՛ր կու գար միւսը չարագուշակ երիտասարդը իր ճերմակ շապիկովն ու ճերմակ վարտիքովը առագաստի ցուրտ սենեակին մէջ կը դպէր իր միսին որուն պրկուած կծիկը կը թուլնար ու կը պարզուէր։ Կը բռնանար մտապատկերին վրայ կը սառեցնէր զայն կէս մը հակելով անոր ընդարձակ կուրծքը իր կրակուած ու փոքր լանջքին վրայ եւ որուն շրթունքները իրենց առաջին հպումին մէջ եղած էին սուր ու կսկծեցնող կայծքարի<ref>կայծաքարի սրբագրուած՝ կայծքարի</ref> մը նման։

rbqybwqqdabsqh6wp1q903ztpcdop3l
394735
394734
2026-09-06T20:18:25Z
Emptyfear
547
394735
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Ծակ պտուկը
|section =
|previous =
|next =
|notes =
|author = Հակոբ Օշական

jkk0pvr2iq5mj6b00xzzoaq40der6f7
Մնացորդաց/Հատոր Ա/Գիրք Ա
0
150917
394736
2026-09-06T20:51:29Z
Նոր էջ «== ՀԱՏՈՐ Ա == === ԳԻՐՔ Ա === ==== Ա ==== – Խնամի՜… Բարձր, ինքնավստահ այս կանչը անակնկալի չի բերեր ժամուորները։ Ամէն ինչ դարերու կնիքով։ Ամէն ինչ հոն, գեղին մէջ, կը քալէ իր յաւիտենական քայլը։ Այսպէս է, որ իր ներքին պէտքերուն համար, կեանքը ստեղծած ըլլայ ձեւ ու սարուած, կեդրո...»:
394736
wikitext
text/x-wiki
== ՀԱՏՈՐ Ա ==
=== ԳԻՐՔ Ա ===
==== Ա ====
– Խնամի՜…
Բարձր, ինքնավստահ այս կանչը անակնկալի չի բերեր ժամուորները։ Ամէն ինչ դարերու կնիքով։ Ամէն ինչ հոն, գեղին մէջ, կը քալէ իր յաւիտենական քայլը։ Այսպէս է, որ իր ներքին պէտքերուն համար, կեանքը ստեղծած ըլլայ ձեւ ու սարուած, կեդրոններ, որոնց իմաստը չի կրնար մեկնել, ինչպէս՝ բացատրել համբաւն ալ, ստուգաբանել։ Բայց անոնք եղած են ու են։ Այդ նշանաւոր կէտին, անոնք բոլորն ալ –բացառաբար կիներ – ո՛վ գիտէ՝ որքան ատեններէ ի վեր վարժուած են այդ շեշտին։ Բոլորն ալ ըրած են, կամ պիտի ընեն իրենց կարգին, իրենց բերա՛նը, այսքան մը բաց ու հպարտ, ինչպէս հիմա Նալպանտենց հաճի Աննան, եւ ունեցեր են, կամ ունենան պիտի՝ այս առտուներէն։ Օրեր՝ ուր անոնց մէջ ձայնելու է գործին, մանր ու լուրջ գործին կրակուած ասեղը։ Ի՜նչ փոյթ, որ պառաւները ցամաք հաց ուտեն, երբեմն նոյնիսկ տարիներով։ Անոնք ուրախ են, որ կը հասնին վերջապէս իրենց մուրատին ու փառքին։ Անոնք կը փոխուին Ժամուն փողոցը ու կ՚ելլեն, կը քակուին իրենց զրկանքներէն ու կը խօսին շե՛շտ, տիրական, խաբելու աստիճան գեղին ամենահաս խղճմտանքը, իմաստութիւնը։ Այս է պատճառը, որ կանչողին ու կանչուողին հետ՝ անոնք անվրդով կը հետեւին նման ընդմիջումներու:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Կը փնտռեն ալ զանոնք, շինելու համար տունի, դռնառաջի հաւաքումները ու ասոնց «աղօնք»ը։ Իրաւ է, որ քառորդ դարէ ասդին, մեծ<ref>Մեծ, սրբագրուած՝ մեծ</ref>գիւղը հետզհետէ իր նորութիւնները, լուրերը, ոճիրներն ու եղերական երգերը կը ճարէ սրճարաններէն, այրերու խողովակով: Բայց գեղին բուն իրականութիւնը շինողներ միշտ ալ կիները եղած են, անյիշատակ օրերէ ի վեր, ու անոնց համար, լուրերուն ամենէն հարազատ, «իրաւ» առուն Ժամուն փողոցն է: Անշուշտ մունետիկ չէ, որ կը ձայնէ այդ նեղլուկ անցքն ի վար: Բայց հասկնալու ձեւերը բազմազան են այնքան, ու մարդ չ՛արհամարհեր մժեղն անգամ, երբ կը կճուի հետաքրքրութեան ասեղէն: Մնաց որ, օրերը, պահերը, դէմքերը այնքան նման ու ծանօթ են: Ու անոնցմէ զարտուղումն է, որ նոր պատահարը կը թելադրէ, կը մեկնէ, կը տարածէ: Ու ժամուորները կը նեղուին, տեսակ մը կէս ու շփոթ հոգիով կը շտկին իրենց տուները, երբ այս կարգէ հարուստ աղմուկ մը կը պակսի իրենց կռնակին, ամէն անգամ, որ ժամուն հարաւը, բակի «կանանց դռնէն» ելլելէ յետոյ, կը մտնեն նշանաւոր խողովակ փողոցը, հատ-հատ շարուած իրարու ետեւէ, ականջ լարելով ամէն շշուկի, ամէն կեցուածքի ու, գուշակօրէն ծանրացած՝ կը դառնան իրենց օրուան հոգերուն, տունին եւ օճախին անսպառ պահանջին:
Քանի մը հարիւր քայլ հասակի մը վրայ, բայց լայնքով մը, որ հազիւ անցքը կ՛արտօնէ գէր յետոյքով կիներուն, այդ փողոցը, սարսափելի եւ խեղճ փողոցը Ժամուն, տիրացած է բացառաբար դաժան ու լուրջ համբաւի: Բայց այս ստացումը չի նմանիր ուրիշներու, որոնք պատմական իրողութիւններ կը դիմացնեն ու կը պահեն, յիշատակը ոճիրին, որ կատարուեցաւ, երբ իրենք տակաւին պարտէզ էին, մաս չկազմելով գեղին մարմինին: Ինչպէ՞ս եւ ինչո՞ւ այս մասնաւոր ու խորհրդաւոր անունը: Ատ չէ էականը: Իմ օրերուս, ստոյգը ա՛ն էր, որ անիկա աւելի ծանրակշիռ ու բարեացակամ ճամբայ մըն էր կիներուն համար, քան նոյն գիծէ ու շինուածքէ ուրիշ նշանաւոր փողոց մը, – Բաղնիքինը՝ ուր կիները, մա՛նաւանդ տաք ջուրէն կարմրած հարսներն ու հարսնցուները, չէին կրնար լայննալ, յամենալ, հակառակ բամբասանքի ու խօսկապի ստիպողական պէտքերուն (բաղնիքը աղջիկներուն պազարն է ամէն բանէ առաջ, ուր կը ճշդուին անոնց արժէքները), կճուելով այրերուն նայուածքէն ու, շուարուն աճապարանքի մը մէջ՝ ամօթխած, դողդոջ, յուսակտուր, կը սուզուէին դէպի բակերն ու անկիւնները, աչքերնին չբաժնելով գետնի քարերէն: Արգիլուած էր հոն խօսքի կենալը, խօսք լսելու գնով: Բայց Ժամուն փողոցը գերազանց էր դարձեալ ու իր կարգադրութեանց ծաւալով աւելի ուշագրաւ, քան դարաւոր միւս կեդրոնը, եկեղեցիին բակին հնադարեան արիշը, որուն տակ տէրտէրը, դեռ թաղական խորհրդարանի շինուելէն առաջ, ծերերուն հետ խորհուրդի կը նստէր, բայց անկար ու ջուրոտ բամբասանքը միայն կը յաջողէր լարել կզակէ կզակ, ու գործ շինելու, «եփելու» տեղ, խանգարել գիտէր: Այս էր պատճառը, որ գեղին մէջ բոլոր կարեւոր կարգադրութիւնները (ու դուք կը հասկնաք հարկաւ, որ սահմանափակ է անոնց թիւը) հոնկէ կ՛առնէին իրենց ծագումը, քանի որ կարելի չէ եղած հերքել կիներուն կամքն ու հեղինակութիւնը աշխարհի որեւէ գործի մէջ:
Մեծ ու դժուա՜ր բախտը այդ փողոցին, գրեթէ նման այն կեանքերուն, որոնք կը սկսին ամէնէն վարերէն՝ հասնելու համար մեծ գագաթումին: Պէտք է անմիջապէս աւելցնել, որ անիկա տարիներով ու տարիներով ուրիշ բան չէ եղած, եթէ ոչ փակ անցք մը, անձրեւկաթի սովորական կանգուննոց ուրդը՝ քանի մը հակադիր ու գրեթէ իրարու կպած տանիքի քիւերուն: Ծերերը, որոնց շատին տարիներն աւելի հին են, քան եկեղեցին, կը յիշեն յստակ՝ անցքին այն օրերը, կը թքնեն ու կը հայհոյեն բախտին, որ նոյնն է մարդոց, ինչպէս իրերուն դիմաց. ու գլուխ կը թօթուեն, զարմանալովաշխըրքի բանին, Խաչանենց հսկայ քայքայումին, ինչպէս Սարըենց սկսող աստղին: Ու խեղճերը գիտեն, թէ ի հեճուկս իրենց անզիջող արհամարհանքին, որով կ՛օծեն ամէն նոր յաջողում ու անուն, այսօր անիկա ամէնէն բանուկ նրբուղին է, յատկացուած բացառաբար կիներու երթուդարձին: Սիրելի ու պիտանի է ան մա՛նաւանդ անով, որ գեղանի ու մատաղ հարսներուն կը խնայէ գեղամէջի մեծ ճամբուն փորձանքները, սրճարաններու առջին՝ պղերգ ու անգործ բազմականներուն կարծր ու որոնող աչքերը, գինովներն ու թուրքերը ու, մասնաւորաբար, հետզհետէ լրբացած ոստիկաններուն սուր ու թթու նայուածքները: Ասկէ զատ ան կը կրճատէ, ի նպաստ պառաւներու ա՛լ դադրած անդամներուն, ամբոխուող ու դարձդարձիկ հրապարակին վտանգները, ժամ մտնելէ առաջ: Ու գիտէք հարկաւ, որ քառասունը կոխած ամէն կնիկ պառաւ է պաշտօնապէս, ու պարտաւոր՝ իր թոռներուն չափ զբաղուելու իր «հոգին շահելու» հարցով: Ժամերգութիւն փախցնելը դժբախտութիւն մըն է, մեղքի մը բեռով կրկնաւոր: «Եղը կրակն ըլլայ», ան, կոչնակի ձայնին, պիտի ձգէ ձեռքի տապկոցը հարսին ու, լաչակըմամուկած [3], պիտի շտկի դէպի եկեղեցի:
Դաժան ու չար համբա՜ւը այդ փողոցին: Զայն յօրինած ու ամրապնդած են քանի մը անմոռանալի ոճիրներ, որոնք անոր մէկ անկիւնին մէջ ծրագրուած են, այսինքն՝ կերպով մը՝ ամէնուն աչքին դէմ, առանց որ արգիլուիլ յաջողին, ու յետոյ՝ վերածուած արիւնոտ ու եղերական գործերու, յուզելով մեծն ու պզտիկը, մնալով մութ, անլուծելի, արդարութեան ընդդիմակաց, եւ որոնք գեղին սեպհականութիւն եղան, դերակատարներուն մահուան դէմ<ref>ջնջ. ստորակէտ</ref>վճռական խոստովանութիւններով։ Կեսուրնե՛ր՝ շատ մեծ մասը ասոնց, որոնք իրենց հարսները թոյնով մեռցուցին, բայց ամէն օր կրծուած ու ազազուն իրենց հոգին չկրցան վճարել, մինչեւ որ բռնադատուած զղջումով մը, հոգէառին նիզակին տակ, զոհին մէկ պարագայէն – ընդհանրապէս մօրմէն – թողութիւն չստացան ու չբացին իրենց բերանը Ս. Հաղորդին։ Կեսուրնե՜ր, որոնք աւելի յաճախ նշան<ref>sic ձեռագիրը՝ նշան</ref>, օրհնուած նշանը կոտրեցին կամ իրենց հաշիւներուն համեմատ բռնի կարգեցին։ Եւ ուրիշներ, աւելի ցանցառ, որոնք իրարու հանդիպցուցին «մեղօք» արգիլուած այրեր ու կիներ։ Ասոնք դրուագներ են, որոնք կը սկսին պարզ մեղքերով ու քիչ յուզումներով, հասնելու համար եղերական հետեւանքներու։ Ու արդար է զարմանալ ծերերուն հետ ճամբու այդ սեւ ճակատագրին։ Ու արդար է կրկին աւելցնել, թէ հո՛ն է, որ ծրագրուած ու վճռուած են, առանց բացառութեան, բոլոր հարսնիքները, հարուստինը՝ ինչպէս աղքատինը, սկսելով համեստուկ նշաններէն մինչեւ եօթը գեղ պատգամ ղրկող մեծադղորդ պսակները։ Բոլորն ալ օրհնուած ու բարեբաստիկ արդիւնքներով։
– Խնամի՜…
Ու առտուան ժամասացութեան անխուսափելի յաճախորդները – բոլորն ալ կեսուրներ – զիրար վերծանող, աւելի յաւակնոտ բառով մը՝ վերլուծող բան մը ունին միշտ, ականջի տեղ – որ ծանր է յաճախ–, լարելով իրենց դունչերը, շե՛շտ, աչքով խուզարկելով անկիւնները ու կռնակով տեսնել ջանալով ձեւերը։ Կարգ մը ամիսներու, մա՛նաւանդ Մեծ պահքի կիսօրեայ արարողութեանց ատեն, երբ արեւը տաքուկ բանով մը կը քաղցրացնէ անոնց ջիղերուն թմբիրը ու քիչ մը բոց կը շաղուէ անոնց հող հոտող մատներուն, փոխադարձ այս զննողութիւնը կը հասնի խորագոյն աստիճանին։ Բայց առաջիկայ Զատիկն ալ տաղաւարներուն ամէնէն բեղմնաւորը կ՚ըլլայ ու կ՚ողջունէ առատ ու նոր նշաններն ու խոստումները։ Այս կարգի առտուներու է, որ կիները, առաւելապէս այրիները, երկար ու խռով անկողիններու մէջ իրենց չափած, ձեւած, [աւրած]<ref>յաւելում պակսող բառի՝ աւրած -</ref>ու նորէն կազմած կարգադրութիւնները երկիւղած զգացումներովը կը փոխադրեն ժամ, լայնօրէն կը տարածեն Պօղոս-Պետրոսի սրբազնահամբաւ նկարին առջեւ, խոնարհ կամ շքեղ ուխտի մը գնովը վարձելու համար «ամենահաս» առաքեալներուն նպաստն ու հաւանութիւնը, ու յետոյ՝ լոյսին ու աղօթքին, խունկին ու ժամասացութեան մէջ զանոնք վճռապէս կը վաւերագրեն։ Այս գաղտնի ձեւակերպութիւններէն վերջն է, որ հաստատ ու զօրացած, կը դառնան տուն, անցնելու համար ծրագրին գործադրութեանը։ Ու դիտուած է, որ եղերական պատահարներէ առաջ, տուն-դարձի սա քիչ ու<ref>յաւելում պակսող բառի՝ ու</ref>կարճ անկիւնադարձերուն, պառաւները քիչ մը աւելի ժամանակով կը կեցնեն իրար ու, լաչակներէն աւելի գուլցած փսփսուքի մը մէջ՝ Աստուծով ու մարգարէներով, Սուրբ Կոյսով ու Պօղոս-Պետրոսով, կը վճռեն նշանները, հարսնիքները, բայց մա՛նաւանդ բաժինքները։
– Խնամի՜…
Այս երրորդ առտուն է, որ ժամուորները, հպատակելով ծանօթ ու ա՛լ անգիտակից վարժութիւններու, գլուխ կը բարտեն<ref>Ծնթ. – բարտել – բարտիի պէս աջ ու ձախ շարժշտկ[ե]լ:</ref>ամէն ուղղութեամբ, իրենց քիչ մը ծանր ականջներուն շուարումէն տագնապուն, դէպի ամէն բացագանչութիւն, զանազանելու համար կոչական բերանը։ Ատիկա կ՚ընեն սրտադող ու փախստեայ (ամէն լրտեսում ենթակայ ըլլալով նման կծկումներու), աւելի իրարմէ զգացած վախի մը ներքեւ։ Բայց անպատճառ կը սուզուին իրենց ներքին ամաններուն խորը, հասնելու համար տեսարանին հաւանական իմաստին։ Ասիկա պարտականութիւնն է ամէն պառաւի։ Այս երրորդ առտուն է, որ անոնք՝ չկամ ու անհանգիստ՝ կը չափեն Նալպանտենց հաճի Աննան, որ իր լայն, «թախտ» մը յետոյքը տեղաւորած Տէրտըրանց տուներու կազմած անկիւնին, կը սպասէ խնամի Բաբէթին։ Աւանդութի՞ւն։ Նախապաշարո՞ւմ։ Ստոյգն ա՛ն է, որ առանց այդ ձեւակերպութեան՝ ամէն ծրագիր դատապարտուած է կործանելու։ Ու պառաւները շատ լաւ գիտեն, թէ հաճի Աննան փոթորկի դէմ կորկոտ չի հովեր<ref>Ծնթ. – փոթորկի դէմ կորկոտ հովել – վտանգաւոր, բայց անպտուղ ձեռնարկ:</ref>, ոչ ալ եղեամը մանած կը տեսնէ<ref>Ծնթ. – եղեամը մանած տեսնել – կարճ տեսնել ու խաբուիլ:</ref>։ Գեղին աւագ տուներուն,<ref>sic ձեռագիրը՝ տուներուն [տուներէն ?]</ref>ու հռչակաւոր գերդաստաններէն մէկուն աւագ ու մուշտակաւոր տիկինն է անիկա։ Ու անոր ձեռքը հեռուները կը տարածուի։ Ահա թէ ինչու խռովքը խոր է ժամուորներէն ներս։ Այս երրորդ առտուն է, որ Սարեկենց Բաբէթը իր երկայն, չպուխ հասակը պարտաւոր է հակելու քիչ մը դէպի կարճ Աննան ու մտիկ կ՚ընէ անոր փսփսուքը, աչքերը հազիւ քակելով կօշիկին քիթէն։ Կ՚անցնին ժամուորները, խռով ու լարուած։ Անոնք մտքով կը շինեն բոլոր դէմքերը, տարիքները, որոնք երկու ընտանիքներուն մէջտեղը կը բուսնին, բուսած են, ու կը յօրինեն մարդկեղէն կտաւը, հիւսուածը, ա՛ն՝ որ տրամադրելի ապրանքը կ՚ըլլայ խնամիէ խնամի բոլոր բարդումներուն, կառուցումներուն։ Ու անոնք չեն կրնար աչքի խիստ պոչով կամ չար թարթումով չչափել խորհրդաւոր զոյգը, որ, ատանկ հրապարակաւ, փողոցին մէջ կը տնկէ հանելուկին հարցականը։ Ու, առանց գիտնալու ինչուն, կը մեղադրեն, անէծքով ու լուռ հայհոյանքով, մուշտակաւոր հաճի Աննան, որ կը խօսի անընդհատ, միշտ կը պահէ փսփսուքին ձայնաչափը, մասնիկ մը գաղտնիք դուրս թափելու վախէն: Անոր յամառ, տիրական, հարուստի կոշտութեան ու բառերուն վարագուրուածչալըմին կ՛ընկերանայ մեծ մատին անխուսափելի մշտուքը, որուն համը չառած կնիկ դժուար է ենթադրել:
Փողոցը կը թեթեւնայ հետզհետէ: Վերի տուներուն լուացուածէն<ref>Ծնթ. – լուացուած – տուներուն միջնայարկէն դուրս ինկած փոքր մաս մը, ուր կը լուացուին ամանները:</ref>ամաններու լուացուքը<ref>լուացքը, սրբագրուած՝ լուացուքը -</ref>կը կաթկթի գետին: Հարսներու ընթացիկ աշխատանքն է, որ ծայր կու տայ: Երկու խնամիները չեն տեսներ, չեն կրնար<ref>չեն տեսներ, չեն կրնար ?</ref>: Ու կիներու շարանին՝ այս անգամ դէպի կանանց դուռը, կը յաջորդէ դպրոցական աղջիկներու մանրիկ ու չարաճճի շարոցը, փոքր, խպնոտ, բայց արդէն հետաքրքիր դէպի մեծերը ու մանկօրէն պիշ ու հարցական: Անոնք ուրկէ՞ գիտեն, թէ այս գնացքի պահուն է, որ աչքի պիտի զարնեն ու պիտի նշանակուին, աւելի ուշ՝ նշանուելու համար: Անմիջապէս յետոյ, ժամուն բակէն կը սկսի երկաթեայ պղտորումը: Լսելի կ՛ըլլայ տէրտէրին ճոկանը, որուն ծայրի պղնձեայ օղակը սուր իր ակռան կը մխէ քարերու կողին ու միսին: Ամէն մարդ գիտէ, թէ ամառ ու ձմեռ, ցեխին ու սառին, տէր Օհանը գիշերապահի մը պէս կը հարուածէ գետինը, թաքուն՝ բայց անծանօթ հրճուանքով: Տէր Օհանը աւագերէցն է գեղին ու կը վայելցնէ զարկը՝ ինչպէս կատակն ու սրամտութիւնը: Անոր ճոկանին այս աղաղակը – կարծես անոր բոժոժ-զանգակն ըլլայ – դուրս կը թափէ բակերու խորքերէն խօսքի ու բամբասանքի սիրահարները, որոնք օրերնինհարամկ՛ընդունին, երբ տէրտէրին հետ մէկ-երկու գաւաթ բառ չառնեն ու չտան: Բայց նոյն այդ աղաղակը կը թելադրէ ուրիշներն ալ հեռանալու, փողոցին երեսէն սանկ «սրբուելու», չիյնալու համար քաջարի տէրտէրին բերանը, որ գոցուիլ չի գիտեր, բայց անտանելի է կիներուն հետ, քանի որ ասոնց ներկայութեանը չի կրնար «շէնք-շնորհք» ջուխտ մը հայհոյութիւն քշել ասոր կամ անոր հասցէին: Ճոկանէն ետքը ժամուորները գիտեն նաեւ միւս թացիկ տէրտէրը, տէր Մինասը, որ կնիկներուն տէրտէրը կը կոչուի եւ պարտաւոր է հետեւիլ քսան-երեսուն քայլ մը բացէն՝ աւագերէցին: Թուլբերան, շատախօս, կնիկվարի՝ անիիկա հաւասարապէս կ՛ատուի մեծերէն ու մէջերէն<ref>Ծնթ. – մէջեր՝ միջին տարիքի անձեր</ref>: Անկէ ազատելու մտահոգութեամբ է, որ հաճի Աննան կը ստիպուի բարձրանալ ոտքերուն վրայ ու կ՛ըսէ.
– Մեզի երթանք:
Կ՛աճապարէ անիկա, յետոյքը խախտելով տաքցուցած անկիւնէն եւ ընելով շեշտը աւելի խիստ:
Ի զուր խնամի Բաբէթը կ՚առարկէ շատկեկ զբաղումները։ Անոնք չեն կրնար կշիռ ունենալ ու փախուստը արդարացնել, բոլոր տուներուն մէջ ալ<ref>ջնջ. ստորակէտ</ref>օրուան սա պահուն նման ըլլալուն<ref>sic ձեռագիրը՝ սա պահուն նման ըլլալուն [ըլլալնուն ?]</ref>։ Ո՞վ չի գիտեր, թէ անոնց յանձանձումը բաժինն է հարսներուն, որոնցմէ ընտիր զոյգ մը կապած է տունին Սարեկ խնամին, Աստուծոյ տուածէն։
Տէրտէրը ելած է դուրս կանանց դուռէն։ Ու անոր կշռաւոր հազին ընդհատներէն կտոր-կտոր կը լսուին բզկտուած ողջոյններըպազիրկեանկաղ Խաչատուրին, որ լաչակ կը ծախէ եւ խակ տանձի պէս կը թթուի, երբ խօսին հետը, առանց պաշտօնական վերադիրին։ Յետոյ՝ կարգը կու գայ կառապան Առքելին, որ լխկած դդումի մը պէս կը տոտոզի դռնաքարին ու ճամբու կը դնէ տէրտէրը երկար ա՜խ-ով մը։ Ան կը տառապի մինակ իր անկողինէն ու կ՚երազէ միշտ տեղը ուրիշը կապել գացողին, որ բարակով մեռած, տուն մը տղայ է թափած թաղին երեսին։
Ու Օհան էմմին, տէրտէրին անուանակիցը, որ կրպակ է բացած ճիշդ ժամուն դրանը դէմօք, ազատելու համար իր այրի հարսին խոշտանգումներէն, կտրելով բակէն խուցի մը քառանկիւնը, ու տղու, դպրոցական տղու առարկաներ կը ծախէ, կը մուրայ՝ երբ ստիպուի, բայց գլուխ չի ծռեր անաստուած հարսին, ու ԴաւիթինՍաղմոսովը, ՍողոմոնինԱռակներովը անդադար կը սպառնայ, անէծք կը տեղայ, բայց աղօթքի մը պէս, օրհնութեան մը պէս կը սպասէ տէրտէրին ողջոյնին։ Այս ամէնը, ամէն առտու, անայլայլ ճշդութեամբ, ամրան եղանակին։
… Ու առաջ ինկաւ գէր ու հաստախարիսխ հաճի Աննան, վերէն վար կլոր, գլանի մը պէս, որուն վերի խարիսխին գունդ մը – գլուխը – զետեղած ըլլան։ Անոր կը հետեւէր տախտակի պէս չոր ու կորաքամակ Սարեկենց Բաբէթը, տարակայ ու խռով։ Մինչեւ տուն հասնիլը, հաճի Աննան սովոր էր հեղ մը ափ առնել իր աղջիկներէն երեքին դուռները, որոնք կ՚իյնային նոյն բանուկ փողոցին վրայ, ա՛ն՝ որ կը ձգուի գեղամէջին զուգահեռ, բայց ետեւէն, ու տուներու դէզը կը բաժնէ երկու հաւասար քառորդի։ Նայուա՛ծք մը թոռներուն, մա՛նաւանդ հարսնցուներուն, որոնք կը ժմնեն, աչքդ բանաս ու գոցես։ Յետոյ, մարդամօտ ու հարուստ՝ մէկ-երկու խօսք անդամնին լուծուած ու սեմին դիզուած մարդու որդիներուն, ծեր կամ պառաւ, ամէնուն համար քաղցր բառով մը, ժպիտով մը։ Յետոյ, բայց անպատճառ, անիկա պիտի հանդիպէր Զատիկենց հաճի Սողմէնին, որուն հետ ո՛չ միայն տարեկից, այլեւ լուսաղբար ալ էին, միասին Ս. Յարութեան լոյսը Երուսաղէմ տեսած ըլլալնուն։ Անոր այս սովորութիւնները չյարգուեցան այս առտու, հակառակ օրէնքին, որ մարդը կ՚ընէ աւելի քան կապուած ու ձեւապաշտ դուրսին հանդէպ, երբ անոր ներսը ծանր որոշումներու խարտոցը կը սղոցէ անոր կամքը եւ կը քալեցնէ զայն, մռայլ ու աննահանջ բզզիւնի մը ընդմէջէն դէպի խորխորատը։ Ոճրագործը, հիբնոսացած իր զոհէն, չի զգար իր զարտուղումը – դուրսէն չենք տեսներ – ու բարեւ կ՚առնէ ամէնուն նման։ Հաճի Աննան ծերացա՞ծ է ալ։ Վա՞խ։ Ան զգուշացաւ ծանօթներէ։ Խանգարեց 20-30 տարուան վարժութիւնները. ու բռնեց նոր ճամբաները<ref>ճամբաները ? ճամբաներ ?</ref>։ Տեսիլները, պատկերի բեկորներ, նոր ու բնական, բայց տպաւորիչ։ Մարդիկ կ՚ապրէին ամէն դի, ամէն ձեւով։ Ան քաղցրացաւ իր դաժան կծկուածութեան մէջ, զգալով, որ չէր նեղուեր։ Ու ապահովութիւն ինկաւ իր մէջ։ Մենք աւելի թափանցիկ ենք մեր մօտիկներուն, քան թէ հեռուներուն։ Կը վախնանք առաջիններէն ով գիտէ ի՜նչ երկարամեայ տպաւորութեանց հաշւոյն։ Այն ատեն հասկցաւ, թէ ինչու փոխած էր ճամբան։ Թեթեւցաւ, բայց շատ քիչ։ Ու չզարմացաւ, որ ժպիտ ունէր երեսին, բայց բաւական ալ խելք՝ զայն ճիշդ տեսնելու, այսինքն՝ նման կեղծիքի մը, որ չի ճնշեր մեր վրայ, օտար ու սուտ ըլլալուն։ Այսպէսով է, որ կը բացատրուի կեղծ, անզգած խաղաղութիւնը, որ կը շփոթուի բնականութեան հետ մինչեւ։ Հաճի Աննան կը բարեւէր ու կը խնդար հեռաւորներու, բայց վախին մէջն էր ծանօթներու հանդիպումին։ Մէկէն սարսռաց։ Քովէ քով եկած էր Սարեկ խնամիին հետ։ Ու իր հոգին ըրաւ այն շարժումը, զոր կ՚ընէ մերկութեան մէջ բռնուած աղջիկ մը։ Խնամի Բաբէթը հետեւեր էր անոր, կրունկ առ կրունկ, ինչպէս պիտի ըսէին մաքրապաշտները՝ տարտամօրէն լուսաւորուած այս գնացքին խորհուրդէն, բայց չհասկցած։ Անոր համոզումը հաճիին տագնապին վրայ կ՚ամրանար՝ քանի կը մօտենային տունին։ Ան կը չարչարուէր հաւասար սաստկութեամբ մը, անոր ու իր հաշւոյն, զգալով քարերուն դողալը ոտքերուն տակ, մա՛նաւանդ ծանրութիւնը դուրսէն նայուածքներու։ Երբեմն մեր կուրծքին զրահը բարակ է շղարշի մը պէս…։ Անոնք տուն հասան, խպնելով իրենց իսկ անձէն, առանց բառ մը փոխանակելու ո՛չ դուրսին, ո ՛ չ ալ իրարու հետ։
Հարսը` Նալպանտենց շատ նշանաւոր Աղուորիկը, անակնկալ ուրախութեամբ դիմաւորեց մաման։ Մանկամարդ ու գեղեցիկ էր ան, ամուլ արգանդի մը նուէր մնացող գեղեցկութեամբ մը։ Ո՛չ գէր, ո՛չ բարակ։ Բայց անոր դէմքը կը տպաւորէր, որո՛ւն որ դառնար։ Ու հասկցողները, այսինքն՝ կիներու արգանդով զբաղողները, կը զարմանային քաղցրութեանը վրայ անոր խնդուածքին, որ կը հերքէր աւանդութիւնը։ Ամլութիւնը գեղին մէջ համազօր է հիմնական զգայարանքի մը պակասին։ Ամուլ հարսին վրայ՝ ամէնէն ցայտուն բանը, որ անվրէպ կը զարնէ դէմինին, անոր ոսկեզօծ չորութիւնն է։ Հաստ ու քիչ մը էրիկ մարդ հոտող ա՛յն բանը, որ անգութ ու կարծր կ՚ընէ կիներուն դէմքը։ Աղուորին ժպի՞տը։ Բայց անիկա հռչակ ունէր գեղին հեռաւոր թաղերը։ Ու քաղցր էր անիկա, վտանգաւոր որակուելու չափ։ Ու անոր անձը, մանկամարդ կնոջ հոգին՝ այդ ժպիտին մէջ՝ անորակելի բան մըն էր, հիւսուած անով, ինչպէս նկարի մը հոգին կը շաղուըւի ու մէկ կ՚ըլլայ անոր գոյնին մէջ։ Պարզ, միամիտ, առանց հետաքրքրուելու պատճառին, որ իր մայրը կը բերէր իրեն այսպէս անժամանակ, ան վար ըրաւ մերկ թեւերուն վրայ զգեստին սոթտուածքը, կարծես ծածկելու համար անոնց ապշեցուցիչ ճերմակութիւնը, որ կը տարտամէր դեղձային դեղնութեամբ մը, բացուելով այտերուն վրայ։ Անիկա անմիջապէս ընդունեց ու հասկցաւ կեսուրին խիստ հոսումը, բայց մնաց անփոյթ։ Անիկա վարժուած էր այդ թթուելուն, ամէն անգամ, որ իր մարմինէն մաս մը քիչ մը աւելի շատ իյնար պառաւին աչքերուն։ Սովորութիւն էր քարոզը, տեսարանը վերջացնելու համար։ Այսօր տեղի չունեցաւ ատիկա։ Բայց, իր զարմանքին մէջ, հարսը չտեսաւ մօրը կծկուն<ref>կսկծուն, սրբագրուած՝ կծկուն -</ref>, այլուրային, խորունկ ցաւով մը պատնուած դէմքը։ Մեր հոգիին վարժութիւնները կը մնան մեր անկապտելի իրականութիւնները։ Հինգ տարուան հարս, տակաւին անիկա չէր կրնար մայրը չտեսնել աղջիկի աչքերով։ Հարցուց արագ ու կենդանի, տունէ՛ն, տղոցմէն, հարսներէն։ Վասնզի ամէն հարս տարիներով իր մօրը կը պատկանի երբեմն։ Կեսուրէն պժգա՞նքը, – այնքան առհաւական ու անխուսափելի։ Օտար կի՞նը։ Նալպանտենց հարսը քիչ մը վարանեցաւ «աղբրտանք»ը հարցնելու։ Հաճի Աննան կը պահէր կարծր իր նայուածքը անոր հասակին, ինչպէս բառերուն վրայ։ Բայց չմոռցաւ ախոռը, կո՛վը, որուն բերելու (ցնկնելու) օրերը մօտ էին ա՛լ<ref>ալ, սրբագրուած՝ ա՛լ</ref>, դրացինե՛րը, – խօսելով թեթեւ, պճլտուն, սիրաւէտ այն շեշտով, որ կարգ մը մարդոց հմայքը կը բացատրէ։ Անոր բառերը, իրմէ դուրս գալու ատեն, կարծես կը թաթխուէին այն կրակէ ջուրին մէջ, որուն ցոլքը կը վառէր անոր աչքերուն, այտերուն, նոյնիսկ մարմնին կորաձեւերուն վրայ, ու կ՚առնէին անոր լինելութեան ընդհանուր կնիքը, – է՛գ ու զաղփաղփուն այն յօրինումը, որ հարսը հարս կ՚ընէ ու կը դիմացնէ մեր մէջ կիներուն ձեւը, աւելի՝ անոնց կուղպ հոգին, խորհուրդի մը պէս, ու կ՚աշխատի, կը խորանայ, կը հեռանայ (երբ անդրանիկ նկարը թռած է շատոնց) իր վրանը, կամարը զարնելով մեր գիտակցութեան չհասնող կալուածներու<ref>կալուածներուն ? կալուածներու ?</ref>վրայ։ Սէրը ներկայ մըն է, սիրահարուիլը՝ անցեալ մը։ Ի՜նչ տպաւորիչ էր հարսնուկին այս զուարթ, քաշող հոսումը, որ կը բռնէ շրջապատը ու կը կեցնէ՝ մեծն ու պզտիկը, առանց սեռն<ref>սէրն, սրբագրուած՝ սեռն</ref>իսկ խտրելու։ Մենք մտիկ կ՚ընենք այս մէկուն, առանց ուզելու. ու կ՚անտեսենք այն միւսը, հակառակ մեր կամքին։ Անձէ անձ այս հոսումը վտանգի դուռ մըն է յաճախ։ Ու գիտակից է ասոր փորձառու եւ շուտ հասկցող հաճի Աննան, որ միշտ ալ պատրուակ ճարեց հեռու պահելու իր հարսին փորձանքը դրացիներէն, մա՛նաւանդ այրերէն։ Որ առաջին տարիներուն, արգիլեց անոր բառի փոխանակումը տան ծառային հետ։ Իր հարսին այս դժբախտ հրապոյրը առարկայ կ՚ըլլա՞ր իր նախանձին։ Ատոր չէր խորհած։ Բայց չէր դաւեր իր վարժութեան, – շատ չկեցնել զայն ամէն օտարի առջեւ։ Ու ճիշդ, հպատակելու համար այդ սովորութեան, գիտնալով հանդերձ, որ անտեղի էր մայրը զլանալ աղջկան, միջամտեց, պարտականութեան մը հնազանդելու խուլ պահանջով.
– Աղուո՛ր, դուրս հանէ կովերը։
Մեղմ, առանց յանդիմանութեան դոյզն կնիքի, այս նախադասութիւնը հասաւ իր նպատակին։ Հարսնուկը անդրադարձաւ, որ հովիւին կանչը չքացած էր շատոնց դուռին առջեւէն, ու վարի փողոցին խորերէն կը փրթէին հեռացած աղաղակի մը բեկորները։ Յետոյ լսեց, – շրջակայ տուներէն կը շարունակուէր նուա՛գը, իրենց մայրերէն բռնի զատուած ու բանտարկուած հորթերուն։ Ասի՝ իր շատ սիրած, նոյն ատեն շատ ալ տրտմած պահն էր, երբ էրկանը տունն եղած ատենը, իր սենեակին մէջ, մռայլ իր անկողինէն, ականջ կու տար բաժանման այս մեղեդիին, միօրինակ ու խեղճ, ուր սակայն անոր կը տրուէր թափանցումն ընել սրտաշարժ արարողութեան, կարօտի, զաւկի ու մօր հոտուըտուքի խորհուրդին։ Կու լային հորթերը, ինչպէս անոնց<ref>ոմանց, սրբագրուած՝ անոնց -</ref>արօր մեկնած<ref>sic ձեռագիր՝ արօր մեկնած [արօտ մեկնող ?]</ref>մայրերը։ Ու անոր սիրտը կը սեղմուէր, խոր ու անորոշ հարուածներու, ճանկերու ասեղին տակ ծեծկուած ու մսող, մինչ դէմի անկողինէն անոր էրիկը գլուխը կը քաշէր վերմակին տակ, չլսելու համար «ապուշ» այդ աղաղակը։ Կովերը խե՞լք ունէին որ։ Արագ անցան այս ստուերները անոր առջեւէն։ Յանկարծ մտմտաց։ Փնտռեց պատճառը իր յապաղումին։ Այս փնտռտուքը դանդաղեցուց իր քայլերը։ Չէր գիտեր ընելիքը ու կը վախնար հարցնելէ, բայց կեսրոջը նոր մէկ հրամանը քշեց զինքը։ Սուզուեցաւ ախոռը։ Քաղցր մութ կար հոն։ Մուտքէն քիչ անդին, մսուրքի փայտին կապուած հորթուկ մը, մեղմ՝ բացաւ լեզուակը ու լզեց անոր ափը։ Եղկ այս զգայութիւնը սարսռացուց զինքը։ Անիկա յիշեց գիշերուան երազը, կուրծքէն տղայ մը կախուած, լեցուն, իրաւ տղայ մը. ու անոր բերանը կը պագնէր իր պտուկը, աջ ծիծին պտուկը ա՛յն խտղտումով, զոր հիմա հորթուկին համբոյրը բացեր էր ափին վրայ։ Ու համբոյրին յուզումէն իր աղիքները դարձեր էին իր մէջ, ճիշդ այնպէս՝ ինչպէս հիմա։ Դալկացաւ. քաշեց ափը արագ ու նայեցաւ կենդանիին խոշոր, փայլուն աչքերուն։ Հորթ մըն էր եւ ուրիշ ոչինչ։ Անցաւ կովերուն, քակեց ու ձայնեց։ Կարծես ծանօթ, բայց անտես մատներ երազին շղարշը առին ու տարին։
Դուրսը ` բակին մէջ, հարցաքննող, շատախօս ու լուրջ, հաւերը անընդհատ ոտք կը փոխէին, դանդաղ կռկռոց մը կախած իրենց կտուցէն, ինչպէս ճախարակէ մը, ու բան մը կը թուէին հասկցնել հաճի Աննային։ Զուարճալի էր դիտել, թէ ինչպէս մայր հաւ մը իր ձագուկները կը մղէր յարձակումի, դէպի տանտիկինին փէշերը, կարծես մեղադրելով անիրաւ յապաղանքը։
– Մոռցեր է կերը։
Սուտ խօսեցաւ, գիտնալով, բայց առանց նեղուելու։ Յետոյ միայն զգաց, որ ըսեր էր խօսքը, բան մը խօսած ըլլալու համար։ Չյիշե՞ց, որ արգիլած էր հարսին այդ զբաղանքը – (մենք կը յիշենք մեզի մաս չկազմող, դուրսէն պատահական բաները միայն։ Միւսները՝ մերինները, կ՚ապրինք ու կ՚ըլլանք) – հաւնոցին դիրքին համար, որ շատ մօտիկն էր ծառաներու բաժինին։ Աւելի ետքը անդրադարձաւ, որ իրեն համար շատ յստակ զգացում մը կը կապուէր այդ սուտին։ Ան, ա՛լ մշտապէս կեսուր, ամէն կեսուրի նման, կ՚ուզէր իրաւունք ունենալ, ունենալ իրեն հետ նոյնիսկ տունին հաւերն ու ձագերը։ Ի՜նչ կը չարանար իր հարսին՝ անոր հեղինակած գեղեցիկ վերադիրներուն համար, որոնք սիրելի էին ամբողջ թաղին մէջ ու կ՚անցնէին բերնէ բերան։ Զսպելով իր դառնացումը՝ ան տուաւ կերը հաւերուն, որոնք սուզուեցան<ref>sic ձեռագիրը՝ սուզուեցան ?</ref>գարիի հատիկներուն վրայ մռայլ ու ագահ։ Արագ, սուլող այս տեսարանին անասնական զուարթութիւնը չանցաւ երկու կիներուն ալ։ Գլուխ դարձուցին։ Աղուորն էր, կովերը առջին, խօսելով գրեթէ կենդանիներուն հետ, շոյելով անոնց հարուստ կողերը, որոնք սանտրուած, լարուած կը փայլէին, պատմելով մսուրքներուն պարարտութիւնը ու այն ընչեղ բանը, որ առատութիւնն է տունէն ներս՝ ցոլացող նոյնիսկ անշունչ իրերուն, դուռներուն իսկ վրայ, օրինակի մը համար։ Հարսնուկին այս պատկերը խորապէս վրդովեց երկու կիները։ Անոնք շոյող այդ մատներուն տակ տեսնել տարուեցան կարօ՛տը ուռած կողերուն, ու մէկէն ինկան, բիրտ ու գլխիվայր, կսկծալի այն հարցին մէջ, որ զանոնք կը չարչարէր տարիներէ ի վեր եւ որուն դժնդակ լուծումը վճռուած էր երէկուընէ։ Անիկա իրողութիւն պիտի ըլլար ամէնէն ուշը մինչեւ գալ ցերեկ։
Բաներ կան, որոնք մեզ մեր ներսէն կը դրդեն խօսելու, բայց կը վախնանք նոյն այդ բաներէն ու կը լռենք։ Տխուրը հո՛ն է՝ որ մեր վախը կ՚արդարացնենք ու մաս չունեցող պատճառներու կը բեռցնենք մեր չքմեղանքը։ Բայց մտահոգ ենք ո՛չ թէ կեղծիքէն, զոր կ՚արհամարհենք միշտ, այլ՝ ճակատագրովը պարտկել ջանացուածին, ու պահին ու այդ վիճակին լեղի ստուգութիւնը հիմնովին օտար որոշումներու կը վստահինք ու կ՚ընենք մեր ուզածին ճիշդ հակառակը։ Հաճի Աննան աչքովը հեղ մըն ալ զննեց պարապ բակը ու ամօթահար՝ փախցուց նայուածքը ծառային սենեակէն, իբր թէ եղած չըլլար անիկա հոդ, այդպէս յստակ ու անհերքելի։ Իբր թէ երեք շաբաթէ ի վեր ամէն օր, ծառային դաշտ մեկնելէն ետքը, չորս հեղ մտած չըլլար հոն, շօշափած աչքով ու մատին ծայրովը եղկելի խուցին բոլոր ծակուծուկերը, մեծ մասը խցուած հին քուրջերով, տախտակներուն ճռինչը ստուգած՝ իրենց հասողութեանը գիծով, ու նշան դրած, նոյնիսկ քսանէ աւելի անգամ նստած քիչ մը բացօք այն քարին վրայ, ուր ինք պոպոզէր պիտի, հարսը ներս նետելէ ետքը, սպասելու անոր դարձին։ Այս պատկերը կարմրցուց կրկին անոր դէմքը։ Ու զգաց ան ամօթին ջերմը, երբ իրականութիւն չէ դեռ, այլ՝ պարզ մտապատկեր մը, ու ատով՝ աւելի խռովիչ։ Վասնզի բաներ կան, որոնց իրականութիւնը հերքումն է մտապատկերին։ Ինչո՞ւ չէր վարժուեր սակայն։ Մտքովը բարձրացաւ վերի յարկը, հարսին հինաւուրց սենեակը։ Տեսաւ անոր անկողինը, մինակ ու պզտիկ։ Իր վարանումը խուժեց վերստին վրան։ Տառապեր էր այդ երկընտրանքին համար։ Երկու սենեակներէն ո՞րը։ – Մինչեւ երէկ անիկա ընդվզած էր դժբախտ գաղափարին դէմ, որ կը ներկայանար ուղեղին, բռնաւոր ու տգեղ։ Ան կը վիրաւորուէր շատ խորունկ տեղերէ, երբ կ՚երեւակայէր տան ծառան մտած դարաւոր իրենց ընտանիքին ամէնէն սրբազան սենեակին մէջ, անորակելի այդ նպատակին համար։ Բայց նոյն ատեն կը վախնար այդ իսկ նպատակին հաշւոյն։ Վասնզի կիները – հինե՛րը մանաւանդ – նախապաշարումներ ունին մերձաւորութեան գործին վրայ։ Սուզուեցաւ իր ծրագրին ետեւէն, բոլորովին մեկնելով ինքնիրմէն, չտեսնելով Սարեկենց Բաբէթը, որ առած էր կործան տակառի մը վրայէն կէս գուլպայ մը, հիւսքին շիշերովը, շոյած, համբուրած, ու կը բանէր<ref>կը բռնէր, սրբագրուած՝ կը բանէր</ref>շիշերուն ա՛յն օղակէն, ուր կեցեր էին անոր աղջնակին մատները։ Հաճի Աննան կը շարունակէր խորանալ, ամչնալ ու վախնալ։ Մէկէն խորհեցաւ հարսին, որ պիտի դառնար քիչ վերջը։ Ամէն զոհի ներկայութիւնը վարանք մըն է, երբ հաշիւը կ՚իշխէ մեր ջիղերուն։ Ամէնէն դաժան արարածը առնուազն կ՚ազդուի անմեղութեան անլեզու տեսիլէն, որ կը պտտի ու ոչինչ գիտէ։ Ու մեր կարգ մը մտապատկերները, կրկնուելով ու կրկնուելով, աւելի կարծր կը դառնան, քան փախստեայ ու աւրուող իրականութիւնը։ Ի՞նչ է խղճի խայթ ըսուածը՝ եթէ ոչ որեւէ փխրուն եղելութեան մը պողպատ սլաքի վերածումը մեր գիտակցութեան հնոցին մէջ, յարատեւ մխումներու գնով։ Հաճի Աննան պէտք կը զգար ազատ ու հեռու ըլլալու իր հարսէն։ Բայց ո՞ւր ղրկել, ու ինչպէ՞ս։ Աչքը ներսէն փոխադրեց դուրսին։ Ինկաւ անիկա Բաբէթին վրայ, որ մղուած ով գիտէ ի՛նչ ուժէ, վերցուց նայուածքը շիշերէն։ Նայեցան իրարու, խո՛ր, մեղաւոր, խեղճ ու դժբախտ, այնպէս՝ ինչպէս չէր եղած ատիկա մինչեւ օրս, տարիներէ ի վեր սակայն իրարու ծոց լացող զոյգ պառաւները<ref>sic ձեռագիրը՝ պառաւները [պառաւներուն ?]</ref>,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>նոյնիսկ այն օրերուն, երբ քաղաքի հզօր բժիշկները ճշդեր ու պիտակեր էին Նալպանտենց Սերոբին տրամը եւ վճռած իրենց տղոցը բախտը։ Արիւնը սեւցուց<ref>անցուց, սրբագրուած՝ սեւցուց</ref>լոյսը անոր աչքերուն, աւելի խիստ՝ որքան չէր եղած ատիկա հեռաւոր քաղաքին հիւանդանոցին մէջ, վճիռը լսած պահուն։ Ու կու գային անոնք բռնի, սանձաձիգ անասուններու նման սա աղու [թոյն]<ref>յաւելում պակսող բառի՝ թոյն -</ref>իրականութեան, զիրենք այդ վայրկեանին հոդ<ref>հետ, սրբագրուած՝ հոդ</ref>դէմէ դէմ դնող ողբերգական պատճառին եւ որոշումին, որ հետեւանքն էր անոր։ Բաբէթին մատները կապուեցան, ըսես կղպուեցան իրենք իրենց, ու կախուեցաւ գուլպային կէս հիւսքը, օրօրուելով թելի մը բերնէն։ Աղուորը ներս կը մտնէր։
– Աւլէ՛ պարտէզը։
Հրամանը կէս էր, յատակ չունեցող որոշումէ մը մեկնած, սխալ գտնուած, շեշտովը եւ ծանրութեամբը անբաւարար։ Բայց պառաւը լեցուց պարապը։
– Չմոռնաս դդումներուն ջուրը։
Խաղաղ ու ամբողջ,<ref>յաւելում ստորակէտի</ref>«լիքն» էին բառերը, որ տուին պատգամը։
Անոնք երկու ժամուան բաւող աշխատանք մը կը պատմէին հարսին։
Ապահով ու հանգիստ։ Այս զգայութիւնը տարածուեցաւ պառաւին ուղեղէն վար դէպի միւս հանգրուանները անոր մարմինին։ Անոր միսերը կը դառնային իրենց կաղապարներուն։ Այն ատեն նկատեց, որ թուլցեր էին պողին<ref>պոզին, սրբագրուած՝ պողին</ref>կապերը։ Գէր կնիկ՝ անիկա ամէն առտու խնամքով ու ճաշակով կը տեղաւորէր փորին ուռեցքը։ Որովայնի դնդերներէն հաստկեկ շերտ մը ան կը սահեցնէր դէպի կոնքին քովնտի բացերը ու կը բանտարկէր։ Յետոյ, բարձի երեսներով, վերմակի պորտերով ու զանազան լաթի ուրիշ կտորներով կ՚ամրացնէր մէջքին պատը, հաւանական խուժում մը արգիլելու համար։ Կանխահոգ այս միջոցները կ՚ամբողջանային, երբ շալէ գօտին, գեղեցիկ ու նախշուն զրահի պէս աւարտէր այս զսպումի գործը։ Մէջքէն յետոյ, նոյն այդ պողը<ref>պոզը, սրբագրուած՝ պողը</ref>` պառաւներուն աշխարհիկ շուրջառը, խորհրդանշան ու հեղինակութի՛ւն, կը պարտկէր վերէն վար մարմնի թափթփածութիւնը, զգեստներուն հաւանական վէրքերը՝ աղքատիկ կիներու զիստերէն, եւ ուռած սրունքները։ Այդ է պատճառը, որ ժամ չգացած՝ արարողութիւն է զայն հագնիլը։ Ժամէն դարձին՝ պառաւներուն առաջին հոգը կ՚ըլլայ քակել ու նորոգել կապուածքը։ Անկէ յետոյ է, որ անոնք կը խորհին օրուան ընթացիկ պէտքերուն։
Հաճի Աննան քակեց լաչակին ալ հանգոյցը, որ ամառ թէ ձմեռ անփոփոխ կը պահէր իր շինուածքը։ Ու երեւան եկան երեսները,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>թոռմած՝ բայց վայելուչ, մա՛նաւանդ արու եւ վճռական կնիքով մը։ Այդ իսկ դէմքէն կը հասկցուէր, թէ անիկա գեղին մէջ իր անունն ու արժանիքները վաստկած էր դառն ու թանկ փորձառութիւններու գնով։ Ասիկա կը կարդացուէր առաջին ակնարկին։ Վասնզի ներանձնացած ու բուռն, սպառող կեանքի մը պակասը կը զգացուի ամէնէն շատ մեր դէմքին վրայ, որ չի տարբերիր հասարակ միսի կտորէ մը՝ դուրսէն ու հաստ ապրողներուն մօտ։ Կինը սեռ չունի, երբ զուրկ է այս ներքին իրականութենէն։ Ու մեր առջեւէն հոսող բիւրաւոր դէմքեր, այր թէ կին, միսի կտորներ են գրեթէ միշտ, զուրկ՝ որեւէ կնիքէ։ Կ՚ազնուանայ դէմքը, երբ ներսէն բան ճառագայթէ դէպի դուրս։ Ապրում ու տաղանդ, նրբութիւն ու տառապանք գրուած են շատերու ճակտին։ Ու հաճի Աննան տարիքին ու հարստութեան ճնշումը չունէր միայն իրմէ դուրս թափող։ Սա պահուն, անոր աչքերուն արտայայտութիւնը կրկնապէս խորացած էր դէպի ներս, զինքը բացակայ ընելու չափ իր շարժումներէն։ Բայց ինչո՞ւ կը ճմռէր քիթը, յօնքերը, պռկունքները։ Մենք կը յոգնինք, տարօրինակ ուղեղային անարիւնութեամբ մը, շատ արագ, ծանր որոշումներով հերկուած<ref>հերքուած, սրբագրուած՝ հերկուած</ref>, կայծակուած ոլորտի մը մէջ, ու այս խոնջէնքը ֆիզիքական է գրեթէ։ Խիստ ճնշումներու ենթարկուած հոգին այլեւս կը դադրի իր օրէնքներէն (եթէ երբեք կան ասոնք)։ Մտածումը զայն (հոգին) սանձահարող, կանոնաւորող, արտաքին, անբաւական ու դժբախտ միջոց մըն է այն պահերուն։ Ու կենսական տարողութեամբ, բուռն ոչ մէկ շարժում կ՚ազդուի անկէ։ Այլապէս ըմբռնելի չէին ոճիրները։ Բայց կան ասոնք։ Ու անոնց հեղինակները իրենց օրերուն ստուարագոյն բաժինին մէջ նման են մեզի բոլորովին։ Հաճի Աննան դժուար, գրեթէ ինքնիրմէ օտար հնչումով մը նետեց իր բերնէն.
– Նե՛րս։
Ու մտաւ ինք, շեշտ ու խիստ, առանց սպասելու Բաբէթին, որ ինչպէս միշտ, կամազուրկ, բայց խռով՝ հետեւեցաւ անոր։
Այդ ներսը բակի մեծ սենեակն էր, կառուցուած՝ երբ հնօրեայ գերդաստանը ստիպուեր էր փոքրելու ընդարձակ, պալատանման բնակարանը ու վերածելու անոր համեմատութիւնները ժամանակին պահանջին։ Գեղին միւս մեծ տուներուն վիճակուած բախտը կը կրկնուէր։ Եղբայրները ամուսնութեան յաջորդ տարիներուն արդէն կը քաշուէին պապենական օճախէն ` կազմելու համար առանձին տուն ու տանիք։ Այս ճիւղաւորումը անպէտ բանի մը կը վերածէր դար մը առաջուան ագարիկոնի<ref>ագարակի, սրբագրուած՝ ագարիկոնի</ref>նմանող երկարուն շէնքերը։ Նալպանտենց տունը բացառութիւն չէր կազմած, ու հաճի Աննան ի՛նք տուած էր վարպետներուն ծրագիր ու ճաշակ։ Հիմակուան ձեւը ` ընթացիկ ու թեթեւ, տիպարն էր գեղի երկյարկանի բնակարաններուն։ Ու բակի մեծ սենեակը, անոր խոհանոցն ու հացատունը, ճաշարանն ու հաւաքման սենեակը։ Ինչո՞ւ հոն մտաւ ան ու ո՛չ վերի յարկի լայն, զարդարուն հիւրանոցը, ուրկէ ձայնը դժուար կը հոսէր, բռնուելով պատերու գորգէն։ Հաճի Աննան ճիգ չըրաւ բացատրելու մտքին մէջ ուրուացող այս հարցականը։ Քաղցր աչքերով նայեցաւ զոյգ պատուհաններուն, որոնք թոնրատունը լուսաւորելէ աւելի՝ կը ստուերէին կարծես, հաստ պատերուն ծոցը, նուաճուած ու մռայլ։ Բաներ կան, որ մեր ներսի մութէն կ՚ախորժին։ Օճախին կրակը մարած էր բոլորովին։ Անոր մէկ անկիւնէն, ապուրին պտո՛ւկը, աղօտ ու իրաւ, որուն կողերէն խանձած երիզներ իրենց սողոսկումները չորցուցեր էին։ Թանապուրը յորդած էր։ Այսքա՞ն մտազբաղ հաճի Աննան, եփը փախցնելու աստիճան։
Չգոցեցին ապակիները, որոնք պատի ծեփին մէջ հիւսուած կը թուէին։ Մեղքի պահերուն՝ մենք կը վախնանք ամէն փոփոխուող բանէ։ Գուցէ մեր ներսին անհուն թրթռացումն է պատճառ այս մռայլ անգործութեան, վասնզի նժարին նետած ենք մեր փոքրագոյն իսկ մասերը։ Ու թերեւս քիչեր գիտեն, թե մեղքը խնայում մըն է, մինչ ծանօթ է բոլորին, որ շարժումը վատնում է։ Փակ պատուհաններ, մեղքի սենեակի մը մէջ, անշո՛ւշտ որ կը վայլեն։ Բայց կու գայ րոպէն, երբ բացերը գոցելու համար մեր սարսափը կ՚ըլլայ երբեմն շատ բուռն։ Ու մենք կը գամուինք մեր կրունկներէն։ Ու կը գալարուինք մեր երիկամներուն վրայ, չպայթելու անձուկով միայն մտահոգ։ Հաճի Աննան, ինչպէս բոլոր մեղաւորները՝ պիտի վախնար փակ պատուհաններէն։ Ու ըսած ալ են, – անոնք աչքն են տուներուն։
Դեռ չէին նստած, երբ փողոցէն ձայնը փրթաւ հացեփ<ref>հաց-եփ, սրբագրուած՝ հացեփ</ref>Մարթային։ Եզնիկենց հարսներուն ան հրահանգ կու տար ալիւրը տաշտ ձգելու եւ թրելու։ Լայն, ազատ, առատ այդ ձայնին ետեւէն երկու պառաւներուն մտքին մէջ յստակ պատկերացուեցաւ հարսնուկին (ամէն կնիկ, կեսուր չեղած, հարս է, քիչ մը աւելի փոքր՝ հարսնուկ) հրաշագործ, պատկառելի որովայնը, ուրկէ վեց տարուան մէջ վեց մանչեր աշխարհ ինկած էին, վրայէ վրայ, զոյգ-զոյգ, զոյգ տարիներու ընթացքին, մնացեալ երկուքն ալ՝ տարուընակ ընդհատելով։ Ոչ մէկուն քիթը արիւնած էր մինչեւ այդ օրը։ Մարթան, փարթը բերնին<ref>Ծնթ. – փարթը բերնին – ծնելու մօտ:</ref>, փուռ մը հացը շալկած, կը բարձրանար բոլոր սանդուխներէն օրական վեց-եօթը անգամ, մօտ կամ հեռու տուները։ Ու անոր որովայնը կը մնար ամուր՝ քարէ պատի մը պէս։ Բարքերը մօտ էին փոխուելու։ Ամուլները թիւ կը կազմէին։ Ու «անցնող» տղաքն ալ կը շատնային։
– Ցամաք հաց է կերածը, – մտածեց բարձր հաճի Աննան, հակադրելով սնունդը, որուն ենթարկուած էր Նալպանտենց հարսը։
– Աստուածուկը կ՚ողորմի անոնց, – արձագանգեց Բաբէթը, վշտահար ու նկուն։ Չորս տարի է, անիկա կը զարնէր անոր ողորմութեան դուռները իր աղջկան արգանդին համար, ու չէր լսուեր։
– Երնէ՜կ իրեն…
Մարթային փորը ուռեցք էր կրկին։ Ու կեսուր չունէր անիկա։ Ու անոր պարոնտատը, անդամալոյծ, կը պառկէր կռնակին վրայ, եօթը տարիէ իվեր` կազմելով հարսին դժուարագոյն զբաղումը, ու անոր էրիկը օտարի արտին վրայ կ՚աշխատէր օրավարձով։ Այս բոլոր պայմաններուն տակ՝ անիկա կ՚ապրէր զուարթ ու թեթեւ:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Կորովի<ref>ջնջ. ստորակէտի – ջնջ. ու բառի -</ref>առատութեան այս կենդանի զեղումը, պտտող ամէնուն դիմաց, կշիռ ունէր մա՛նաւանդ Բաբէթին վրայ ու խղճի խայթի մը պէս տպաւորեց բարի կնիկը, որուն արգանդը բարեբեր չեղաւ, չըսելու համար՝ ամուլ։ Աղջիկը երրորդ ու վերջին պտուղը եղաւ անոր հիւանդ արգանդին։ Ու դուք չէք գիտեր, թէ ի՜նչ խեղճ, աննշան թիւ է երեքը, գեղի մը տունին մէջ, երբ նկատի առնուին պահանջները։ Կեսուրը իր տեղն ու անունը կ՚ուզէ իր բոլոր հարսներէն ալ։ Կ՚ուզէ նոյնպէս կեսրայրը։ Կ՚ուզեն քեռիները, հօրեղբայրները, նո՛յնիսկ քիչ մը հաստկեկ կնքահայրը։ Բայց կ՚ուզէ մա՛նաւանդ մահը, որուն բաժինը առիւծի բաժին է, երբեմն։ Այս ամէնուն հասնիլը պարտք մըն է քաջարի հարսին։ Ու կռիւներու ընթացքին ամուլ կամ սակաւաբեր արգանդները տեղն ու տեղը կը խարանուին հեգնութեան, նախատինքին աղերովը։ Ձայնը կրկնուեցաւ Մարթային, այս անգամ ուրիշ հրահանգի մը վրայ ու հատկտուն<ref>հաստատուն, սրբագրուած՝ հատկտուն -</ref>այդ կանչը, ինչպէս անոր թալթլուն քալուածքը, ճիշդ կը նկարէր անոր փորին գմբէթը, որ պատուաբեր էր մատուռի մը գդակին չափ։ Տարօրինակ փորձառութիւնը անոնց ականջներուն։ Մէկէն տեսան, որ նստեր էին, առանց գիտնալու, թէ երբ։ Ծունկի՛, ինչպէս կ՚ընէին ատիկա, եկեղեցին, սուր ու ուժգին մխելով իրենց ձեռքերը իրենց գօտիներու փաթին մէջ։ Ու զգացին, որ կը վախնային ձայնէն, ուրկէ՛ ալ գար անիկա։ Անոնք լարուած յուզումով սպասեցին, որ վերջանայ աղօթքը.
– Մա՜յր սուրբ, սքանչելի լուսոյն,
զոր բոլորովին կուրցած տղեկ մը, ատեն մը գեղին աչքին լոյսը՝ իր ձայնին համովը, մատղաշ ու աղջնակի մը չափ նուրբ, կ՚եղանակէր սրտառուչ պարզութեամբ մը։ Անշուշտ, պառաւները չէին հասկնար հնօրեայ օրհներգին անհուն հոծութիւնը, հեթանոս դարերէն զտուած ու նոր կրօնքի մէջ թշուառնալու ստիպուած ողբագին գեղեցկութիւնը, որոնք ծրարուած կը մնան բառերուն պատանքին տակ։ Բայց գիտէին, թէ ո՞վ է մայրը։ Ու քանի՛ երգը կ՚առաջանար, ա՛յնքան կ՚այլայլէին անոնք, մա՛նաւանդ եղանակին այրուցքովը, որ կը կճէր, կը ցնցէր անոնց ուղեղը եւ կը վազէր, կրակի թելի մը պէս՝ մինչեւ ուրիշ անկիւնները իրենց մարմինին։ Մայր էր այդ պահուն, եղկելի Բաբէթը, իր անմուրատ արգանդէն։ Ձայնի այդ բեկորներուն վրայէն անիկա յիշեց, օ՛րը, տակաւին երէկ,Աստուածածը, իր բազմերամ կնունքներովը, կատարուած բարի ու զուարթ պարզութեան մը մէջ, մեծ մասը աղքատիկ տուներէ։ Ի՜նչ կսկիծ էր անցեր իր աղիքներէն։ Ինչպէ՜ս պաղատեր էր Մայր սուրբին, որ քաղցր նայի զաւկին ու իր ծերութեանը վրայ, ի՛նք՝ հոգին ընդմիշտ ծախելու մօտ մեղքի մը դուռին, աղջի՛կը՝ գալիք փորձանքներու կծիկին դիմաց։ Ու իր մոմը լաւ չէր խօսած։ Հիմա կ՚ուզէր անիկա լռել, լռել միշտ։ Չհարցնել, չհասկնալ մանաւանդ։ Իր վրայ գործադրուած այս ճիգին իբր հակազդեցութիւն, երբ իր կզակները կը ջանար իրարու հիւսել, փախաւ, թռչող թռչունի մը պէս, իր բերանէն հարցումը, որ կը չարչարէր զինքը քսանչորս ժամէ ի վեր.
– Տէրտէրը ի՛նչ կ՚ըսէ։
Քսան օր կար, օրը հեղ մը ծեծուած ու մէկդի դրուած հարցում։
Երէկ առտու, կնունքներէն խորապէս վիրաւոր, տօնէն ու պատկերներէն քիչ մը խելայեղ, որոնք աշնային սրսփուք մը կը քամէին իր երակներէն՝ անիկա Ժամուն փողոցը նեղի դրուած հաճի Աննայէն, քիչ մը ամօթով ժամուորներուն պինդ աչքէն, ծախեր էր իր հաւանութիւնը Նալպանտենց տիկինին այս յանձնառութեամբ։ Հաճի Աննան, վճռական քայլէն առաջ, պարտաւոր էր տէրտէրը առնել կատարուելիք ծրագրին մէջ։ Իրողութիւն էր, որ հաճի Աննան խոյս էր տուած ամէն պարտադրումէ, նոյնիսկ վերջին այդ վայրկեանին (թէեւ աղքատիկ, բայց բարի խնամի մը ոչինչ կրնայ պարտադրել իր հարուստ ու ամենակար խնամիին)։ Հիմա խղճալի բան էր տեսնել Սարեկենց Բաբէթը, ինչպէ՛ս կը դողար ծունկերէն մինչեւ շրթները։
– Տէրտէրը թող ուզածը ձեւէ։
Պատասխանն էր հաճի Աննային, խիստ ու զուսպ բարկութեամբ մը, ինչպէս երէկ առտու։ Հիմա անոր շեշտին կ՚աւելնար վճռական ու դէգ այն բանը, զոր կը ճարենք գուցէ տեղէն, տունէն, պատեհութենէն, մեզ շրջապատողներէն, առնուազն ներքին հեղինակութենէ մը, եւ<ref>յաւելում պակսող եւ բառի -</ref>որ կամքի առատ մթերք մը կը մատնէ մեր մօտ եւ կը ճկէ, կը խոնարհեցնէ մեզի՝ անկէ նիհարները։
– Տէրտէրը թող իր տունին խառնուի։
Դարձեալ հատու եւ դաժան։ Անիկա մեծ դիւրութեամբ պիտի բերէր «ջուր՝ հազար առուէ», զանց ընելու համար այդ յիմար միջամտութիւնը օտարին, միանգամայն ինքզինքը պարտադրելու։ Երկու շարժում՝ ձեռքի ու յօնքի՝ բաւ էին, որպէսզի անոր բերնին՝ օրուան փոքր ու լոյծ փաստերը դառնային անառարկելի ստուգութիւններ, վճռուած ու վերջնական եւ արդա՜ր, այնքան գերազանց է անհատականութեան դերը պատահարներու գնացքին ու կշիռին վրայ։ Շո՛ւտ, կտրո՛ւկ, դիմացկուն բառերով, առանց ծունկ իսկ փոխելու, բայց ահագին իրանը թեթեւ տաշեղի մը պէս խաղցնելէն՝ անիկա յօրինեց բերնով ու մարմինով իր դատը պաշտպանող, սրբացնող<ref>ողբացեալ, սրբագրուած՝ սրբացնող</ref>պատկեր մը, ուր մուտք ունէին չորս հատ վաւերական դէպքեր, մօտիկ անցեալէն, բոլորը ծանօթ, աւա՜ղ չափէն աւելի ու, «փողոց թափած», բայց որոնք խնայուելիք ողբերգութիւններ էին, տան մը տանիքին, ամուրբերան կեսուրի մը կամ քչիկ մը խելահաս մօր ու հարսի շրջանակին մէջ սմքելու, թխմուելու սահմանուա՜ծ։ Ու տարուած էին եղերական արդիւնքներու, քահանային թուլբերանութեանը պատճառով։ Մնաց որ, կատարուելիքը, հիմա՛, այնքան անսովոր՝ իր մեղօք նկարագրովը՝ հակառակ կու գար ամէն կարգադրութեան։ Ու դարձեալ, Նալպանտենց հաճի Աննան, աշխարհք տեսած ու մարդիկը չափած, մազին թելն անգամ վստահիլ չէր կրնար տան երէցին, տէր Մինասին, որ փոխանակ կնիկ գալու, սխալմամբ էրիկ էր ծնած, ու արարողութիւն, հոգեհանգիստ, նոյնիսկ հալաւ մոռնալու գնով հոգի կու տար խօսելուն, իր բառովը՝ խորաթելուն ։
– Լեզուն չկապողը՝ տոպրակը հէչ չի կապեր։
Տոպրակը՝ հաճի Աննայի մտքին մէջ՝ մութ, ծակուծուկ չունեցող խղճմտանքն էր կարգաւորին, ուր պէտք էր իյնային ու թաղուէին անվերադարձ մեծ ու փոքր մեղքերը, ու անոնց խոստովանանքը։ Տէր Մինասի՞ն խղճմտանքը։ – Հաճի Աննան հիմնովին կ՚արհամարհէր, առանց իր այժմու ծանր տագնապին, թուլբերան քահանան, որ փէշերը ժողվելէն՝ կը փնտռէր ու կը հրահրէր կիներուն հաւաքումները, կ՚ուշանար անոնց մօտ ժամէն դարձին, ա՛յնքան՝ որ թոռները կու գային, ձեռքերէն կը քաշէին բռնի, զինքը տուն,<ref>յաւելում ստորակէտի</ref>հացի կանչելու։
– Ամէն խոստովանանք տէրտէրին չ՚ըսուիր։
Այս քանիերո՛րդ անգամն էր, որ հաճի Աննան ժողովրդական առածը կը կրկնէր Բաբէթի ականջին։ Բացի հանրածանօթ դրուագներէ, անիկա, ամէն անգամի, պատմութիւն մը կը կցէր իր առածին, պաշտպանելու համար իր ճշմարտութիւնը։ Ինքնատիպ, սուղ, աղի այդ պատմութիւնները կը սկսէին զուարթ դէպքերով։ Պարզ էր անոնց գնացքը, ու ծիծաղելի՝ անոնց հանգոյցները։ Բայց կը մղուէին դէպի արիւնոտ վերջաբաններ, ուր դանակը կը գործէր յաճախ անդարմանելի աղէտներով, առնուազն խորունկ վէրքերով, երբ տէրտէրը տոպրակին մէջ երբեք արեւ չտեսնելու սահմանուած այդ դէպքերը քիչիկ մը զարդարած, չըսելու համար՝ խեղաթիւրած, միշտ երդումով ու գաղտնի մնալու պաղատագին խնդրուածքով մը կը հրամցնէր հանդիպողին։ Ասիկա այսպէս էր տակաւին կարգ չառած։ Չգիտցողը օրնի տղան էր միայն։ Ու կը զարմանար անիկա խնամիին կարճմտութեան ու յամառութեան վրայ։ Ու մտքով անդադար իրաւունք կու տար ժողովրդական ուրիշ ասութեան մը, որ այնքան կարճ խելք կը կտրէ երկայն մազերուն։ Ստոյգ ալ էր, որ խնամի Բաբէթը գեղին երկայնագոյն մազերը ունէր։
– Ինչո՞ւս է պէտք տէրտէրը։ Շիտկէ շիտակ Աստուծո՛յ։
Բաբէթը շատ լաւ գիտէր, թէ այս բառերուն անմիջապէս պիտի յաջորդէր ուրիշ նախադասութիւն մը, հպարտ ու լայն, շեշտովն ու տարողութեամբը, որ ճիշդ թիզ մը կը բանար հաճի Աննային մանր բերանը ու կ՚աղուորցնէր անոր գուշիկ<ref>Ծնթ. – գուշիկ՝ փոսիկ – [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>կզակը։
– Ես ուխտ եմ ըրեր։
Յետոյ կը հանգչէր, ու շունչ կ՚առնէր երկար, կարծես պարպուած վստահութիւնը վերստին բռնել ու ետ բերել ուզէր։
Ծանր ձեռնարկներու սկիզբին՝ երկինքը կաշառելու այս կերպը հասարակաց է գեղին բոլոր ծերերուն։ Գնում ու վաճառք, նշանտուք ու բաժինք, հանրային կեանքի ամէն կարեւոր երեւոյթ կ՚անդրադառնայ անոնց հոգեկան բարեխառնութեան։ Ու նոյնիսկ գեղերէն դուրս, քաղաքներու մէջ այս տրամադրութիւնն է, որ կանգուն պահեց մեր եկեղեցին ու իմացական հաստատութիւնները։ Տեսած ու անցած, հեղինակաւոր ու մինչեւ այդ օրը հարուստ հաճի Աննային համար ուխտը վայլուկ, համով ցոյց մըն էր։ Մնաց որ, անիկա երբեք չխաբուեցաւ երկինքէն, որուն յաճախ դիմելու պարտադրեցին զինքը իր երիտասարդութեան անցուդարձները։ Իր տունը, կալուածները, մուրհակները ի՜նչ պայքարներու,<ref>յաւելում ստորակէտի</ref>սիրտհատնումի գնով ան յաջողած էր ետ խլել առիւծներու ժանիքէն, ու քանի՛ կ՚առաջանար տարիքէն ներս, ա՛յնքան խելք ու տաղանդ կը դնէր իր փորձառութիւնները արժեւորելու։ Վասնզի ի՞նչ կը կարծէք որ գեղն ըլլայ։ Ապահովաբար սխալ մաս մը ունի իր մէջ ձեր մտապատկերը։ Նախ՝ անիկա հեքիաթ մը չէ հովուերգական, բանաստեղծական, ուր ձեզի ծանօթ բոլոր գոյները եւ տարրերը կը հիւսուին իրարու` կազմելու համար քաղաքին հակադիր պատկերը եւ բոլոր ընթացիկ, հասարակ-տեղիքները<ref>յաւելում միացման գծիկի</ref>։ Արշալոյս, վերջալոյս, հովnւուհի ու սրինգ։ Ատոնք կարելի է գոյութիւն ունեցած ըլլան գիրքերու վրայ։ Անիկա, գեղի կեանքը, մշտական լարուածքի, խելքի ու կամքի, անգթութեան եւ զրկանքի խառնուրդ մըն է, «անողոք պայքար» մը, որուն մէջ յաղթականը միայն հաց կ՚ուտէ։ Պարտուա՞ծը։ – Անորակելի անասուն մըն է, ամէնէն դժբախտը բոլոր արարածներուն, որոնք գոնէ երբեմն կուշտ բռնել գիտեն իրենց փորը։ Ու գեղացին իր ոսկորն իսկ չի կրնար ուտել, զայն տղայ հասակէն ծամած, սպառած ըլլալուն։ Ձեռքը ծունկին հասնող<ref>Ծնթ. – ձեռքը ծունկին հասնիլ – բարեկեցիկ ըլլալ:</ref>ամէն գեղացի կա՛մ իր պապերուն խելքն է, որ վերածած է հացի, կա՛մ իր իսկ խելքը։ Աւանդութիւն, օճախ, ազգականներ թանձր բառեր են գեղին համար։ Անցեալը տիրական եղելութիւնն<ref>եղելութիւն, սրբագրուած՝ եղելութիւնն -</ref>է հոն։ Ու ամէն անգամ, որ հաճի Աննան գործ ունենար –եւ որքա՜ն ալ շատ ունեցաւ– իր շրջապատին հետ, կը սուզուէր ներս իր անցեալէն։ Ամէն սուզում իրեն կ՚արժէր ախոռէն կամ հաւնոցէն կենդանի մը։ Բայց կը վարձատրուէր։ Վասնզի անմիջապէս, որ ան զգար իր մէջ հեղուիլը այդ անցեալին, կը փոխուէր, կը նորոգուէր հիմնովին։ Արդէն ծանր իր շեշտը կը դառնար կարծր ու անհանդուրժելի։ Հարստութիւնը ու ասոր հետապնդումին մէջ զետեղուած փառասիրութիւնը երբեմն մեզի կը բերեն նոր կարգի գոհացում մը, որ հասարակ բառով չտեսութիւն կ՚անուանուի, բայց տարբեր է անկէ։ Հոգիին չտեսութիւնն է ատիկա, որ ձայնին մէջ կը լիանայ մեծ չափով եւ մասամբ ալ կը տարածուի յօնքերու եւ ճակտի յարդարանքին<ref>յադարանքին, սրբագրուած՝ յարդարանքին</ref>։
– Ալուկը մորթե՛մ պըտը։
Ախոռին գեղեցկագոյն երինջն էր, զոր կը սիրէր գուցէ<ref>յաւելում պակսող բառի՝ գուցէ -</ref>իր հարսին չափ, բայց կը խնամէր անկէ աւելի, մա՛նաւանդ սա վերջին տասնհինգ օրերուն, առանց ճշդած ըլլալու ինչո՛ւն։ Այս հոգածութիւնը ահա կը վերածուէր իր վերջին բանաձեւին ու կը լուսաւորէր յուսաւէտ վստահութեամբ մը մռայլ պառաւը, որուն հոգին «կանթեղ» չունէր չորս տարիէ ի վեր, մարած ըլլալով իր սրտին իսկ տունէն։ Զոհողութեան գիտակցուած կշիռէն աւելի – միշտ շահած էր Աստուծմէ, թէեւ դժուարութեամբ–, անիկա այդ րոպէին քաղցրացաւ ու լայնցաւ ուրիշ հեռանկարով մը։ Յոյսը այդ խաղերը կ՚ընէ երբեմն ` կրկներեւոյթի մը պէս բռնելով հոգիին կամարները։ Ան, թափուելիք արիւնին մէջէն, իբր թէ փայլակի մը ընդմէջէն, տեսած էր իր երազը, որ ծաղիկ կու տար, – Աղուո՛րը՝ ծոցուո՛ր՝ տղայ ժառանգով մը։ Տունն ու տեղը փրկուած թշնամիներուն ժանիքէն։ Պատկերին գեղեցկութիւնը անդրադարձաւ արդէն քաղցր անոր դէմքին, ինչպէս չեղող արշալոյսի մը հեռանկար ցոլքը, ու ըրաւ զայն մեղմ ու գարնային։ Ամէն զոհի –քանի՜ Ալուկներ ինկած էին անոր հաշիւներուն– անիկա անցած էր յոյսին ու անոր հետեւող կապոյտ ու դեղձան խաղաղութեան սա ծփանքէն։ Այնքան ճիշդ է, որ բարիքը – ընելը– ֆիզիքական, արտաքին զգայութիւն մըն է մենէ շատին մէջ, բայց զգայութիւն մը։ Անոր նայող մը դժուար պիտի գտնէր վրան քիչ առաջուան չարակամ, վհուկ պառաւը։ Ու կը նմանէր միւսներուն, որոն ք թոռներուն օրանը եւ հարսներու երկունքի մահիճը այցելել ունեցան։ Արարածներուն ամէնէն տխուրն է այն կինը, որուն բախտը զլացած է այս գերագոյն մխիթարանքը։ Ու զինաթափ էր դաժան պառաւը։
Խնամին՝ լո՛ւռ, ծունկ անգամ չէր փոխած, ուղտի պէս նստելով իր ոտքերուն վրայ։ Ան գոհ էր պատկերին այս կերպ թաւալումէն։ Ան գոց գիտէր այս տեսարանումը<ref>տեսարանները, սրբագրուած՝ տեսարանումը</ref>իր յետին ու անփոփոխ մանրամասնութեանց մէջ, ըրած ըլլալով ատոր սովորումը, թափանցումը տարիներու վրայէն։ Գիտէր նաեւ, որ նման պահերու խեր ով չէր ընդմիջել երազին քալուածքը, քանի որ շեղումը, զառածումը կ՚աւրէր փախստեայ այդ պայծառութիւնը ու զիրենք, երկու պառաւները, կը նետէր աւելի դժնդակ վէրքերու ձեռնումին։ Զրկանքը կը թանձրանար իրենց աչքին։ Թշնամիները կը հեգնէին իրենց ամուլ արգանդները – աղջիկը զաւակ չ՚ընդունուիր ու չի կրնար փոխել տունի մը ճակատագիրը – եւ ժանիք կը սրէին դէպի գեղեցկագոյն պարտէզները՝ Նալպանտենց հաճի Աննային։ Ու խնամի Բաբէթը, մեղաւոր՝ ո՛չ իր աղջիկովը, բայց գեղին դատաստանին մէջ մտած իր անորդի ճետովը<ref>ճիտովը, սրբագրուած՝ ճետովը</ref>, պիտի նայէր կոտրած ու կոր՝ ժամուորներուն, եթէ փողոց ըլլար իր ոտքին տակինը, ու պիտի չզատէր աչքերը կօշիկներու քիթէն, կամ ինչպէս հիմա՝ մոխիրին սա ձիւնատիպ աղուամազէն, որ ամէն ուժով շարժումի, ինչպէս շունչի հետ, թեւ կը փորձէր ու կը բաժնուէր յատակէն ` երջանիկ ու թռչող։ Անիկա պիտի լռէր ` խորանալու<ref>խոյանալու, սրբագրուած՝ խորանալու -</ref>համար դէպի դաշտերը իր հոգեկան պատկերներուն, ամփոփելով իր փոքր սրտին վրայ ապրելուն մեծ, ծանր առեղծուածը, չհասկնալու, չհասնելու<ref>sic ձեռագիրը՝ չհասնելու – ?</ref>ամբարիշտ իրողութիւնը ու շատ վերերը մնացող Աստուծոյ կամքը։ Ի՞նչ ըրած էր ան աշխարհին, արժանի կեցուելու համար սա խստագոյն պատուհասին, որ կրնայ զարնել մայրերը։ Ու պիտի ըլլար անիկա անկարող, դժբախտ, յիմար կտոր մը բան՝ ապարժէք միս ` նետուած կեանքի ջուրերուն վրայ, ուրիշին կապուած, ուրիշին գերի, խեղճ, անկշիռ ու անկանգնելի։ Մինակ ա՛տ ըլլար։ Ատ սուզումի վայրկեաններուն ան պիտի տարուէր տակաւին մտածելու ուրիշ բաներու, ուրիշ հարցերէ<ref>հարցերու, սրբագրուած՝ հարցերէ</ref>, կողմով մը կեանքէն դուրս, բայց կախուած անոր վրան, երբեմն իջած ու լման ալ փակած, այն ամէնը, զոր սովոր ենք մեղք կամ երջանկութիւն կոչելու։ Հացէն դուրս, էրիկ-կնիկի անկողինէն դուրս, օրանին ու ցորենին, գինիին եւ իւղին համերէն դուրս ա՜յն վտանգաւոր բռնկումները, որոնք՝ լեցուն հրազէններու պէս՝ կը սպասեն մեր սենեակներու պատէն ու այնքան խելօք են ու հլու՝ մեր մատներուն։ Մեր կիրքե՜րը, ատանկ պարզ ու քիչցուած, գեղացի կնիկներուն հոգիին կաղապարովը վճռական ու խենթ, որոնք խոյի գլուխներու պէս կը ծեծեն մեր ներսի փափուկ դուռները եւ իրենց հետ կ՚առնեն ու կը տանին մեզ։ Ի՜նչ ուժ է մանկամարդ հարսի մը աչքէն արձակուած թելը, կիներուն բառով՝ պատրոյգը, որ երբեմն երկու երիտասարդներ, երբեմն երկու տուներ, մինչեւ իսկ երկու գեղեր իրարու դէմ կը լարէ (գեղացին չի գիտեր, որ երբեմն երկու աշխարհներ ալ կը մտնեն այս կախարդ ուռկանին մէջը եւ տարիներով իրար կը բզկտեն) եւ երկուքն ալ կը խորտակէ։ Կեանքէն դուրս այս բաներուն խորհրդաւոր համը, հզօր համը, որ ոճիրներ կը հասունցնէ ու արեւներ կը մարէ։ Սէ՜րը, այսինքն՝ մեր կեանքին այն մասը, որ դուրս կը մնայ մեզ ընդքարշող հիմնական հոգերէն եւ մութերը կը փնտռէ, բայց որ անակնկալ վայրկեանին կայծակի մը պէս կը պատռէ<ref>կը պատռի, սրբագրուած՝ կը պատռէ</ref>ու կը սպառէ։ Ու կը զարհուրէր իր հաշւոյն պարզամիտ կինը, վասնզի կը գտնուէր նման դուռի մը առջին, որուն ետեւը ճակատագիրը դիզած է անկազմ ժամանակը իր ցաւերուն ու բարիքներուն՝ անսպառ հակերովը<ref>հակերով, սրբագրուած՝ հակերովը -</ref>։ Ի՞նչ կը սպասէր իր Աղուորին, եթէ ինք ` անոր մայրը, հրէր դուռը, բանար կէս, մխէր ներս իր աղջիկը։ Այս մտապատկերին դէմ անոր մազերը կը փշանային, աչքերը կը մթնէին, ու ներքին սարսուռը կ՚անցնէր շրթներուն, որոնք թիթեռի թեւերու պէս կը բաբախէին, բայց չէին կրնար խօսք արտաբերել։
– Ինչո՞ւ ձայն չես հաներ։
Միշտ հաճի Աննան պիտի ըլլար խօսողը։ Միշտ ան կ՚ուզէր, որ լուռ ըլլար խնամին։ Ու ամէն բան ընթացած էր մինչեւ հիմա՝ նման իր շինածին։ Անոր ներքին իրականութիւնը, ամիսներով կրկնումներու ընթացքին, թանձրացեր էր` վերածուելու համար միակտուր ամբողջութեան, ուրկէ դժուար էր մասնիկ փոխել։ Այսպէս դէմն առած խնամին, պիտի կրկնէր նոյնաբառ ու նոյնաշեշտ նախադասութիւնները, կտրտուած նոյն հարցումներով ու հանգիստներով։
– Չօգտե՛ց՝մենծ քիւփը։
Պատմութիւն ունէր Նալպանտենց հաճի Աննային գուբը, զոր շատոնց հող դարձած անոր ամուսինը` հողի մեծ սիրահար մը, իր պսակին տարին գտած էր գետնին տակէն, խոպան իր մէկ արտըքիրիզմէ [60]ըրած ատեն։ Հսկայական ու մէջը փորուած քարէ այդ կարասները լիճին եզերքի բոլոր գեղերուն մէջ հանդիպելի են, ու նիւթ՝ վէճի, հեքիաթի, իրենց պարունակած առասպելական հարստութիւններով։ Գեղացիին երեւակայութիւնը կը միջամտէ եւ կարասը կը լեցնէ ոսկիով ու արծաթով ` բացատրելու համար այսինչ ընտանիքին յանկարծական բարգաւաճումը։ Իրողութիւնը ան էր, որ հաճի Աննային կարասը, ինչպէս բոլոր մարդահասակ ու աւելիները, ներսէն պարապ՝ իրենց դուրսի փորին վրայ գիծեր ու պատկերի նմանող փորուածք ունէին։ Վէ՞ճ։ Որքա՛ն որ կ՚ուզէք։ Նալպանտենց բաժան-բաժան հեռացած ու ճիւղաւորուած ընտանիքին ամբողջ միութիւնները ոտքի ելան ու գտան բանաձեւ։ Անոնք հողին երեսը միայն բաժնուած էին, ու կը պահէին իրենց իրաւունքները յատակին վրայ։ Գառնուկով մը ձեռք ձգուածֆէթվա [61]մը սրբագործեց<ref>սրբագրեց, սրբագրուած՝ սրբագործեց -</ref>այդ պահանջը։
Ուրիշ գառնուկով մը նոյն աղբիւրէն ձեռք ձգուած ուրիշֆէթվամը չուշացաւ հերքելու առաջինին պատգամը։ Հօրեղբայրներու եւ տղոց միջեւ կռիւը պիտի յանգէր արիւնի, եթէ հաճի Աննան, այն ատեն առանց վերադիրի, ճարտար դարձուածքով մը չմարէր խռովը, իր ողջուցը միայն տիրանալով անոր, մահէն ետքը ժամուն կտակելու պայմանով։ Ծերուկ տէրտէրը հաստ տետրակի մը անկիւնը արձանագրեց ժողովին եւ դատախազներուն որոշումը եւ այդ գիրին տակ տեղաւորեց առաջաւոր վկաներուն մատերուն նշանը՝ սեւ մելանով։ Մինչեւ այդ հեռաւոր օրը, այսինքն՝ Աննային մահը, գուբը ամէն տարի կ՚ընդունէր ամբողջ արդիւնքը Աննային անուանը գրուած<ref>դրուած, սրբագրուած՝ գրուած</ref>նշանաւոր ձիթաստանի մը, ուրկէ կուտ մը պտուղ չէր խառնուեր ընտանիքի ամբարին։ Անոր հաճի պարոնտատը ըրեր էր այդ մեծադղորդ նուիրատուութիւնը իր հարսին, ճաթեցնելու համար իրամճաները, որոնք տարիներով ծաղրեցին իր աղջիկներու շարոցը եւ սպասեցին սատկիլը իր նիհար տղուն, տիրանալու համար իր հարստութեան։ Վարդավառին, այսինքն՝ իւղին է՛ն թանկ ատենը, հաճի Աննային գուբը կը պարպէր իր պարունակութիւնը ` վերածուելու համար համբաւաւոր այն մուշտակին, որ ամէն տարի Յիսնակի դուռներուն կը գրկէր հաճի Աննային մէջքը ու յաջորդ ձմեռ անպատճառ կ՚անցնէր աղջիկներուն, մէրանցը կողմէ հարսներուն ու թոռներուն, հեռու եւ մօտ ազգականներուն, բայց ոչ ոքի՝ Նալպանտենց գիծէն, որոնք հայհոյութիւն, անէծք ու լրբութիւն ունէին մշտակայ անոր հասցէին։ Վաճառումին աւելորդը, առանց փարա մը խորուելու, կ՚երթար ժամուն սնտուկը ` իբր իւղագին։
– Լմա՞նքիւփը։
Չկրցաւ լուռ մնալ խնամի Բաբէթը, որ երկու տարի կայ հաշուի դրած էր հաճի Աննայէն մուշտակ մը եւ խորհեցաւ առիթին, որ կը թռէր։ Միւս կողմէ՝ օրէնք է, որ մայրերը իրենց կարգուկ աղջիկներուն շահը պաշտպանեն, քան իրենց տղոցը, քանի որ օտարին աղջիկն է, որ կը խնդայ ատոր վրայ։ Ամէն մայր կը տաշէ դէպի իր աղջիկը, նոյնիսկ յայտնի կամ քողարկուած գողութեան մը գիծով։ Հարս ու կեսուրի կռիւները միշտ կը սկսին այսպէս վերցուած ուտեստի կամ հիւսուածեղէնի պատրուակով։
– Տասըքիւփալ…
Հաճի Աննան չկրցաւ աւարտել խօսքը, այնքան ջերմութիւն ու հաւատք կը զգար իր մէջ։ Ու խօսքէն աւելի բան մը կը լեցնէր զայն<ref>զինք, սրբագրուած՝ զայն -</ref>այդ պահուն։ Որոշումին ուժն էր, որ այդպէս կը կրկնապատկէր զինքը։ Գալիքին, երջանիկ գալիքին պատկերը տակաւ կը հարկադրէր ինքզինքը ու կը տարածուէր իր շուրջը։
<ref>յաւելում անցումի նոր պարբերութեան</ref>Այն ատեն անհասկնալի վախով խնամի Բաբէթը տեսաւ, թէ ի՛նչ կ՚ուզէր հաճի Աննան ու ինչպէս կ՚ուզէր։ Անիկա գեղին ծանօթ, լեզուանի, բարեպաշտ, խաթուն տիկինը չէր հիմա, որ ամէնուն կը հասնի եւ հոգուն հոգը միայն կը հետապնդէ։ Անիկա մայր մըն էր ու թարմ, քսանամենի ըսելդ կու գար։ Ու սերունդ կ՚ուզէր անիկա։ Ու տառապագին բան էր տեսնել այդ կատաղի, բայց յուսահատ ծերութիւնը, զոր լրջութեամբ գուցէ նոր կը դատէր ու կ՚ատէր։ Կարելի ըլլար, հարսին տեղը ի՛նք, ինք արգասաւորէր պիտի իր չորցած արգանդը։ Սեռական բնազդին շիջումէն յետոյ՝ կինը անիմաստ արարած մը պիտակելու համար հարկ է քաղաքը ապրած ըլլալ։ Բուն կինը անկէ յետոյ է, որ կը սկսի գեղերուն մէջ։ Ու մօտ էր լալու<ref>ըլլալու, սրբագրուած՝ լալու</ref>Նալպանտենց հաճի Աննան։
– Աշխարհք մը հարստութիւն է ասի, օղո՛ւլ ։
Թաց էր հաճի Աննային ձայնը, նման մէկու մը, որ առջին մեռել մը ունենար։ Ու իրականին մէջ ի՞նչ է արդէն անորդի հարսը։
Գեղերուն մէջ ամուլ հարսը մեղք մըն է իր էրիկին, որ դժուար կ՚ընդունի այդ խարանը իր ընտանիքին ու օգնութեան կը կանչէ փաստը իր եղբայրներուն, կը կռուի, բայց կը հաշտուի անոր, երբ առջի հովերը փչեն ծերութեան եւ կարօտութեան։ Անկէ առաջ անիկա անհուն թշնամին է տունին, ուր կ՚ապրի եւ կը գիրնայ։ Կեսուրները իրենց անէծքներուն, նախատինքներուն մթերքը չեն կրնար սպառել անոր քամակին, այնքան շատ է անոր առթած թոյնն ու զայրոյթը օճախին վրայ ու այնքան դաժան անոր ստուերը՝ տունին վրայ, – մա՜հը հագած կնկան ձեւ ու փէշեր։ Անիկա շահու աղբիւր է բոլոր կախարդներուն։ Ու դո՛ւռ փորձութեան ու մեղքի՝ բոլոր ազապ տղոց։ Իրմով ու իրեն համար կը մեղադրուին ու կը տառապին անոր ծնողքը, որոնց յայտնի ու անյայտ բոլոր մեղքերը հրապարակ կը կանչուին, բացատրելի ընելու համար աղէտը, իրենց բառով՝զուլումը ։Ողջ-մեռելմը, ինչպէս կ՚որակէ զայն գեղին սրամտութիւնը։ Ու մինչ անդին ներուըտանքը կը բարգաւաճին, իրենցմէ դուրս ալ, իրարու ետեւէ շարելով տղոց հասակները, ամուլը կը հսկէ դաժան խայթերով՝ իր քարացումը։ Ու ցաւը կ՚առնէ անոր սրտին բոլոր ճամբաները։ Լռելեայն համաձայնութիւն մը անոր մէջ կ՚ընդունի հիւանդը, որ զարնուած է Աստուծոյ անհաս մէկ պատգամովը կամ նուաճուած Չարին ուժերէն, որոնք այնքան շատ կը միջամտեն կիներուն արգանդին։ Այդ իսկ պատճառով մօտէն ու հեռուէն, օտարէն կամ ազգականէն մրցանքը կը սկսի դարմանին։ Զաւակ ճարելու համար գործածուած միջոցները երբեմն կ՚անցնին բոլոր չափերն ու պայմանները ` յանգելու համար մինչեւ եղերականութիւն։ Մինչ այդ՝ անոր մայրը կը տառապի իր ամէնէն կենսական զգայարանքներէն, որոնք մարդոց հոգին պուտ-պուտ կը կազմեն ու կը շինեն մեզ քիչ մը բան։ Անիկա կէս-կնիկ մըն է, մէջքէն կոտրած մը, որ պարտաւոր է հաշուի առնել իրամօթը ու կարճ ընել իր լեզուն թաղամէջի կռիւներուն, – գեղի կեանքին այնքան անհրաժեշտ սփոփարար այդ մարզանքը վայբերանումին, դէմ դէմի, աղտոտ, լպիրշ՝ բայց զովացուցիչ։ Ու անոր հայրը կ՚ամչնայ գօտիին մէջ զէնք կամ դանակ կոխելու։ Ի՛նչ որ ալ ընէ հարսնուկը, ո՛ւր ալ ըլլայ, անոր արատը կը թաւալի իրմէն դուրս կամ զինքը կը դիմաւորէ դաժան արգահատանք մը՝ արժելով իր բոլոր բարիքներուն<ref>sic ձեռագիրը՝ բարիքներուն</ref>։ Կ՚օրհնեն զայն իր նուէրներուն համար, բայց չմոռնալով հեգնութիւնը:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Բայց մա՛նաւանդ կ՚անիծեն զայն իր չըրած չարիքին համար, հրապարակով ու քիչ մը տաք բանավէճերու ընթացքին անոր փատցած արգանդին համար ցիցն անգամ քիչ կը տեսնեն, ու ասիկա՝ երես երեսի, տաքուկ-տաքուկ, խօսքով թեւերնին սոթտելով։ Ի՛նչ որ յատկանշական է, անգթութի՛ւնն է օրէնքին։ Ոչ ոք մտքէն կ՚անցընէ մեղքը տարածել արուին ալ վրայ, որ հասարակաց արգահատանքի մէջ կը մեղկանայ յաճախ ու քանի մը տարիէն կնկայ բնութք կը ճարէ։ Բայց աղէտին մեծատաղանդ զսպանակները կը մնան միշտ կեսուրները, որոնք դժբախտ եղելութիւնը կը հագուեցնեն մտքէ չանցած ճարտարութեամբ։ Ու տարիներու սպասումէն յետոյ, երբ յոյսերնին կտրած լեզու կը բանան, անհուն զզուանքով է, որ կը պատմեն, բոլոր անուանի դռնառաջներուն, հարսերու, հարսնուկներու, նշանած աղջիկներու իսկ առանց ուշ դնելու,<ref>յաւելում ստորակէտի – ?</ref>իրենց բազմատեսակ հնարքները, անասելի մարձումներն ու շփումները, դեղերը դժուարագիւտ ու «արունի գին» ծխումները, որոնք ամբողջ ու անայլայլ ծիսակատարութիւն մը կը կազմեն ու գործադրելի են քիչ-շատ տարիքը առած կիներուն կողմէ, եւ տիրական՝ սառած արգանդը տաքցնելու։ Աւելցուցէք ուխտերը, փոքրէն մինչեւ լաւագոյն այգին, մօտի գեղիԱնարծաթ<ref>Ծնթ. – Անարծաթ [Սուրբերու]</ref>մատուռէն մինչեւ Ս. Քաղաքի տաճարները (եթէ միջոցները ներեն)։ Աւելցուցէք ընթերցումներ, տէրտէրէն մինչեւ նոր հեգող անմեղ դպրոցականը։ Ու դրացի հայ ու այլազգ բոլոր կախարդները, հոճաները, թուղթ բացող ու բակլայ նետողները, ու աչք ու դող կապողները, ինչպէս օձացաւ ու թալուկ կտրողները։ Ու հարսնուկը պարտաւոր է իր արգանդը բանալ բոլոր այս քմայքներուն:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Աղտոտ, արիւնոտ, թարախոտ իսկ մատներու։ Ան պարտաւոր է ենթարկուիլ ամէն հովէ փչուած պատգամներուն։ Ու սկսող ամէն օր՝ նոր տանջանք մը կը ճարէ անոր գլխուն։ Ոչ ոքի համար դեր ու իմաստ ունի բժիշկը, որ քաղաքը կը նստի եւ այդ մարզին վրայ եղունգը չ՚արժեր յետնագոյն դայեակին։ Կը խնդան անոր դիմողին ու կը մեղքնան վատնուած դրամին։ Կը պատահի, որ այս իրարանցումներու, փոխադրութիւններու, մա՛նաւանդ ուխտագնացութեանց ընթացքին յանկարծ գեղին վրայ ծագի բախտաւոր աւետիսը։ Նոր ու աւելի փառաւոր է հարսնիքը<ref>հարսնիքը ? հարկինքը ?</ref>, որ կը հետեւի, փոյթ չէ թէ ժամանակ ետքը «հոտը ելլէ»։ Զաւակը հաշտեցնող կապն է, ու այրերը միշտ պիտի հաւատան իրենց կիներուն, տարուած անոնց հաշիւներուն ստուգութենէն։ Բայց վա՜յ այն արգանդին, որ քսանէն կ՚անցնի առանց բեղմնաւորուելու։ Անիկա պիտի նմանցուի աշխարհի ամէնէն վատ բաներուն, արտաքնոցի փոսին, ինչպէս անողորմ ապառաժին։ Բայց մա՛նաւանդ պիտի յամառին անոր մէջ տեսնելու Աստուծմէ զարնուածը, մեղքին հսկայ խլիրդը, որուն տեղաւորուած տունին վրայ կախ է մեծագոյն պատուհասը, իբր տեսանելի, անհերքելի, անտեղիտալի պատկեր հետախաղաղ կորուստին, ջնջումին։ Ի զուր հարսնուկը կ՚աղուորնայ, կը լայննայ, ու «փառ-փառ» կը վառի, միս ու եղ կը կապէ։ Ի զո՜ւր, արգանդէն անմասն հարսնուկը, դիմաւորելու համար զինքը պարուրող ատելութեան հոսումը, պիտի քաղցրանայ հետզհետէ, ջերմ ու սիրաւէտ, հլու եւ գառնուկ, «հուր ու ջուր» դառնալով աժեմին ու չաժեմին հետ։ Անիկա դատապարտուած մըն է։ Անոր օրերը պիտի վերջանան կանխահաս աղէտով։ Անակնկալ ցաւ մը, կայծակնահաս ու անհասկնալի, շփոթուելու չափ ոճիրին ու բռնութեան հետ, զայն պիտի տանի գերեզման։ Կ՚ըլլան, որ կը խեղդուին, ու Աստուած գիտէ, թէ ո՛ր ձեռքերէ։ Եթէ անցնի անիկա երեսունը, պատիժ մըն է, որ կ՚աւելնայ գաղտնի պատուհասներուն վրայ, անոնց՝ որոնքպուկիով կամ չար աչքով կը գոյաւորուին, չեն երեւար, բայց կը գործեն, սադայէլեան շունչի տակ։ Այն ատենն է, որ ամէնէն կճան ու թոյն ու կրակ կեսուրները անոր հետ բաղդատուած՝ պիտի նմանցուին անուշ պղպեղներու։ Անիկա նայած տեղը պիտի ծակէ աւելի սուր, քան ասեղը։ Ու անոր փէշերուն տակ թուխս կը նստին սիրային նոր բուռն տրամներ։ Ամուլ հարսնո՜ւկ։ Ոչ մէկը հարցուց իրեն, երբ զինքը այսպէս դատեց։ Երա՜զ մը այս ամէնը, խնամի Բաբէթին առաջ։ Բայց ի՛նչ դաժան երազ։
– Ի՞նչ կը նայիս ատանկ, – կտրեց հաճի Աննան այս մտածումներուն եւ պատկերներուն հոսումը, մեծ մատին հաստ մէկ մշտուքովը ցաւցնելու չափ ցնցելով խնամի Բաբէթը, որ մէկէն գտաւ ինքզինքը։ Շփեց աչքերը խեղճ կնիկը ու հլու մտիկ ըրաւ։ Որո՞ւ մտիկ կ՚ընէր։ Հաճի Աննան արդէն դարձած էր իր լռութեան, ձեռքերը երկարած ու հանգչեցուցած կրկին շալին խորերը։ Բայց կարծես հասկցաւ այն եղերականութիւնը, որ կը ծաւալէր խնամիին խեղճ ու բռնուած պատկերէն։ Որքա՜ն յստակ էր այն ցաւը, նման շղարշի մը, որ կ՚այրի բոցէն, կը սեւնայ, բայց չի կրնար փախչիլ։ Բայց ուրիշին ցաւը մեզի համար իմաստէ զուրկ բառ է միշտ։ Ու մարդիկ զայն պիտի պատմեն անշուշտ աւելի տկար, որքան չ՚ըներ նոյնիսկ ուրուագիծ մը՝ շքեղ նկարի մը։ Հաճի Աննան ձգեց իր խնամին իր չհասկցող, անխելք ու աղքատ տգիտութեան մէջ ու վերադարձաւ ինքնիրեն։ Ակնթարթի մէջ անցան առջեւէն ընդարձակ ու անունով կալուածները, որոնք կը նմանին գեղին գերդաստաններուն։ Մաքուր, կոկիկ, ուր դժուար է հանդիպիլ եղանակէն չներուած խոտի մը շիւղին։ Կան այդ կարգէ տուներ, որոնք իրենց ընտանիքին դիմագիծը կը տարածեն մինչեւ այգիները ու կ՚ընեն զանոնք սեղմ կամ առատ, խնամուած կամ լքուն։ Կոկիկ, հոգածու, հագնուկապը խնամող տուները կը զատուին դաշտին մէջ իսկ, իրենց պարտէզներուն մաքրութեամբն ու գեղեցկութեամբը իրենց սահմանակիցներէն։ Ու դիւրին է ձիթենիներուն յօտուածքէն, թթենիներուն ճիւղաբաշխումէն վերանալ անոնց տէրերուն նկարագրին։ Նալպանտենց տղա՞քը։ Գեղին մէջ շատեր գիտեն օրը, երբ տուներուն կէսը ու դաշտին ու քովնտի բլուրներուն ալ կէսը սեպհականութիւնն էր անոնց։ Հողին պաշտամունքը առաջին նկարագիրն է գերդաստանին, որ հարիւր տարի առաջ տուած է հսկայ մարդեր։
– Աշխարհք մը մա՛լ, – կրկնեց հաճի Աննան, հրուելով իր ներսէն։
Սովորութիւն էր այս բացագանչութեան լեղին մեղմելու համար անոր ընկերացնել միւս ընդունուած, փիլիսոփայ առածը, որ այրած սրտի մխիթարանք, երբեմն կը բերէր սպասուած թուլացումը, աղէտին համակերպելու արիութիւնը, ընդհանրապէս խնամի Բաբէթին բերանէն.
– Աշխարհքին մալը աշխարհքին է մնացեր։
Աղքատները յայտնի հեշտանքով կը զրուցէին նախադասութիւնը, արդար սփոփանք մը ապահովելով իրենց զրկանքին։
– Ո՞վ ինչ է տարեր հետը, – իրաւունք տալով կը ստիպուէր լրացնել հաճի Աննան։ Բայց անմիջապէս չէր կրնար չաւելցնել.
– Անոնց ինչո՞ւ։ Անոնց ինչո՞ւ, ինչո՞ւ։
Անոնքը<ref>Անոնց ը, սրբագրուած՝ Անոնք ը</ref>Նալպանտենց բազմաճիւղ ու բազմատարած գերդաստանն էր։ Աւանդութիւնը զանոնք կը բերէր Արեւելքէն, կու տար անոնց գոնջ, բայց կրակի կտորի պէս աշխոյժ նախահայր մը, որմէ երկու ծնունդ վերջ կը դնէր գեղին մեծագոյն մարդը, որ հարիւր մը տարի առաջ հիմնած էր առասպելական իր հարստութիւնը, գրաւելով ամբողջ գեղը, դրացի գիւղերուն կէսը շինելով, աւրելով Պոլսոյ միջոցով աղաներն ու պէյերը ու ընդարձակելով գեղին համբաւը, ամիրաներու խողովակէն։ Այս պատմութեան օրերուն՝ այդ տիրակալութենէն կը մնային չոր յիշատակներ միայն, աղբիւրի, թաղի, հողամասի անուններ, եկեղեցին, զոր իր մեղքերուն քաւութեան համար մինակ էր կառուցած, ու գեղին բոլոր մարզերուն վրայ ցրուած պապուկներու մեծ բազմութիւն, բոլորն ալ հացակարօտ, բայց կրելով իրենց ազգատոհմին տիտղոսը հպարտութեամբ, արհամարհանքով, հաճոյքի ու զեխութեան շրջանէ մը դալկացած իրենց աւշային մորթերը ու դեղնաւուն պեխերը՝ փառքով ու գեղեցկութեամբ։ Բայց որոնք իրար կ՚ուտէին անհասկանալի կատաղութեամբ մը, այնպէս որ, գեղը առածի էր վերածեր անոնց այս խռով հոգին։ Ամէն մեռելի, հոգ չէ թէ աղքատիկ յարկէ, անոնք կը հաւաքուէին գիշակեր ագռաւներու պէս ու տունին ասեղն անգամ կ՚ընէին այնքան կտոր, որքան թիւ ունէին ժառանգորդները։ Ժառանգութեան հանդէպ այս ախտաւոր, վայրագ ախորժակները միշտ մեռելի ալ չէին սպասեր։ Կիներու կռիւները բաւ էին անաղարտ պահելու անոնց<ref>անոր, սրբագրուած՝ անոնց ?</ref>բոցը։ Մեռելը տունէն չելած՝ ազգական-այցուորները աչքի սուր ընդլայնումով մը անգամ մըն ալ կը ճշդէին տեղն ու թիւը կարասիներուն։ Ու ասիկա սրբազան օրէնք էր, մա՛նաւանդ հիմա, երբ հացը աւելի կարծր կը ճարուէր, ու դարաւոր մշակումէն պարտէզն ու արտերը յոգնած կը թուէին։ Խնամի Բաբէթը Նալպանտենց փաստերը՝ գլխուն մազերուն չափ շատ՝ գիտէր գոց։
Առաքինի կնիկ՝ անիկա մտեր էր այս աղտաւոր<ref>sic ձեռագիրը`աղտաւոր [ ախտաւոր ? ]</ref>ընտանիքին մէջ եղերական պայմաններու տակ։ Ու պատժուած՝ իր աղջկանը վրայ։ Ան երբեք չմոռցաւ ինքզինքը մեղադրել ու իր յանցանքին համար ամէն օր խօսք ու խոստում ունեցաւ Երկնաւորին հետ։ Տակաւին մինչեւ այս առտու, արարողութեան ընթացքին, անիկա կը տառապէր իր թաքուն խղճմտանքէն, սարսափելով հաշտուիլ հաճի Աննային ամբարիշտ կամքին ու կարգադրութեան հետ։ Պարկեշտ ով գիտէ քանի՛ դարու<ref>տարու, սրբագրուած՝ դարու</ref>վրայ, անոր տունին մէջ մեղքը ոտք չէր կոխած (մեղքը հասկնալի գոյականն է հոս)։ Ու երկու տարի առաջ, անիկա սարսափէն հիւանդ էր ինկած հաճի Աննայի առաջարկին դէմ։ Բայց ամէն օր, կրկնուելով-կրկնուելով, այդ սարսափը վերածուեր էր խղճի խայթին, խղճի խայթը՝ մեղքէ վախին։ Բայց ահա Նալպանտենց հին սենեակին մէջ անիկա գրեթէ չէր լսեր խղճին այդ զարկը։ Չկա՞ր ան։ Ու անիկա կը զգար, որ զարկին տեղ ուրիշ հոգ մը, փափաք մը, աւելի մօտ ու հզօր, ետ կը մղէր ուրուագրուող ձայնը։ Հիմա՝ որ եկած էր վերջնական արարքին, ան տեսաւ, որ տարի ու ամիսներ տեւող տագնապի վիճակը ինկած էր իրմէն, ինչպէս խորխ մը, որ կը զատուի օձէն։ Երկինքը, մեղքը, վարձքը, արքայութիւնն ու դժոխքը հեռացեր, լուծուեր էին անծանօթ մշուշին մէջ։ Ապառնի՞ն։ Ու անիկա տարօրինակ կերպով մօտ էր հաճի Աննային, ի՛նք՝ որ հակառակած էր անոր տարիներով։ Կը պատահի այս տարբերացումը<ref>պարբերացումը, սրբագրուած՝ տարբերացումը</ref>հոգիին իսկ սեպհական խոնջէնքով։ Վայրկեան մը անոր մէջ խորացան սեւ ու դժբախտ բաներ, մէկ-երկու դրուագ մորթուած հարսներու տրամներէն։ Ու լսել կարծեց փոքր, բայց յստակ ձայնը –դարերու կտա՛կ – որ մաքուր էր ըրեր Սարեկենց տունին արգանդը, թէեւ ազազուն ու քիչ։ Յետոյ, անորոշ, բայց իրաւ բաներ, բոլորն ալ Աղուորին հաշւոյն, որոնք թռան, թրվռացին (ինչպէս պիտի ըսէր ինքը) ու մարեցան անոր մտքին պարապին վրայ։ Գունատ ու մեղմ բաներ, վտանգի ընդհանուր ոլորտէ մը զարնուած ու դողդող<ref>դողդող ? դողդոջ ?</ref>, որոնք երազի անգայտութիւնն ու անվաւերութիւնը ունին նոյն ատեն ու չեն նմանիր մեր աչքերով ընձեռուած կարծր իրողութեանց, ինչպէս էր քիչ առաջուան պատկերը՝ կովերուն կողը շոյող եւ զաւակ մուրացող Աղուորին։ Ցաւը սիրտը զարկաւ։ Խե՜ղճ մայր։ Անոնք, որ մայր են եղած, գիտեն այդ խեղճութիւնը։ Եւ իրեն այնպէս եկաւ, որ ինքը ուրիշ բան չէր, ատկէ զատ, սա անաստուած աշխարհքին վրայ։
– Մարդ չե՜նք մորթեր կոր, խնամի։
Հաճի Աննան իր ապահով լեզուովը կը վանէր վարանումի այն կոտրածութիւնը, որ ոճիրէն առաջ, մեղքէն առաջ մեր կամքին վրայ կը տարածուի, ծանր, թունատու կազի մը նման։
– Աղու ալ չենք տար։
Ուժ ու մխիթարութիւն կը գտնէր եղկելի մայրը այս բառերուն թ է ՛ իմաստէն, թէ՛ շեշտէն։ Հաճ, երկիւղած, գրեթէ կրօնական լռութեամբ մը ան լքեց ինքզինքը հաճի Աննային իմաստութեանը։ Իր տարակոյսները, հիմնական վարանումները մէկիկ – մէկիկ կը հեռանային իր մտքին դաշտերէն, ու թեթեւութիւն էր զգալ, թէ ինչպէ՛ս այդ երկաթ հոգերը կը լուծուէին իրենց զրահներէն ու կը վերածուէին անգայտ բաներու։ Մենք ենք մեր վիշտերուն ու տագնապներուն հեղինակը, ինչպէս զարդանկարիչը։ Ան կ՚ուզէր հիմա միայն լսել, լռել։ Ի՜նչ լաւ կը զարդարենք մեր վատութիւնը ու, ականջնիս խփելով՝ կ՚ուրանանք փոթորիկը։ Ու ահա քիչ-քիչ բացուեցաւ, պայծառացաւ անոր ներսը։ Տարիներով կուտակուած անձուկը կը պատռտուէր ու կ՚երթար նման խոշոր ջուրի մը, որուն պարպուելուն կը հետեւինք ակնարկով։ Թեթեւնալու, ազատուելու այս զգայութեանց կը միանար ուրիշ մը, աւելի մեղմ, բայց աւելի խոր, – իր սիրտը բռնող ցաւին հետեւիլը անոնց։ Քիչ-քիչ արձակուեցան անոր կապերը։ Զօրաւոր ու արդար բան մը, մինչեւ այդ պահը անծանօթ իրեն՝ կը տարածուէր իր շուրջը։ Չմտածեց գտնել ինչո՛ւն։ Ի՛նչ շուտ ալ կը հաւատանք մեր հնարած ճշմարտութիւններուն։ Ու, մա՛նաւանդ՝ չենք զգար, որ մեր փաստերուն ուժը մենք կը ճարենք, կամովին կուրցնելով մեր միտքը։ Այլապէս դատաւորները անիմաստ պիտի դառնային։ Խնամի Բաբէթին համար ի՜նչ հեշտ ու համոզիչ էր ակնարկութիւնը։ Ուրիշնե՜րը…։ Անոնք ո՛չ միայն կը բռնաբարէին հարսներուն արգանդները, անկէ դուրս քաշելու համար, անժամանակ, կեանքին գունդ մը խմորը, այլեւ կային, որ սեպհական իրենց մատներովը աղու կու տային իրենց հարսներուն։ Բոլո՞րը։ – Բայց արգանդի բաները ո՞վ կը համարձակի ճանչնալ յաւակնիլ։ Ու շինուեցաւ անոր մտքին մէջ տեսարանը հորէ հանուած հարսնուկի մը։ Պատահարը երկու ամսուան անցեալ ունէր։ Բայց այս առտու հանուածի պէս յստակ էր տեսիլքը ուռած հարսին:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Վիզին շուրջբոլորը լերդացած կապուտկեկ օղակ մը, չուանի մը անհերքելի հետքը, շատ բան կը պատմէր։ Ըսին, թէ ինքզինքը կախել փորձած էր, ու ազատած էին։ Ըսին, թէ յաջորդ օրը ինքզինքը հորը նետած էր։ Բայց երբեք չըսին ինչո՛ւն։ Թաղած էին զայն ընդհանուր սարսափի, արգահատանքի ու մօրը անհուն վայբերանութեանցը մէջտեղ, որոնք զոհին օրերը կը ներկայացնէին անպատմելի, բայց ոչինչով ապօրէն տանջանքներու ներքեւ։ Հին ժողովուրդ ենք մենք եւ մեր մեղքերուն տնտեսումը կերպով մը կապուած կը մնայ դասական յօրինուածքին, անո՛ր, զոր մեր եկեղեցին պա[ր]տադրել<ref>sic ձեռագիրը՝ պատադրել</ref>փորձած է հռչակաւոր աղօթքով մը։ Ոճիրը հաստ է ու «ազնուական», այսպէս ըսելու համար, գեղերուն մէջ։ Ոչինչ փոխուած է եղանակին<ref>եղանակի, սրբագրուած՝ եղանակին</ref>վրայ։ Կարծես թէ հազարամեակով մորթուելու վարժութիւն մը մեր օրերուն վերածուէր մորթելու մոլուցքի մը։ Կը սպաննէին ու մեռածը կը զարդարէին, կ՚ողբային երգով։ Հորէն հանուած հարսնուկը ունէր իր «խաղը», զոր աղուոր ու երիտասարդ եղանակ մը, չափուած զոհին հասակով, կ՚ընէր աւելի խռովիչ ու թրթռուն։ Խնամի Բաբէթը ծունկ փոխեց` վանելու համար սրտառուչ երգին յորդորակը, որ կը բռնանար անոր շրթներուն։ Ջուրի պէս տաքուկ թելեր ոտքէն բարձրացան մինչեւ զիստերը։
– Աճեցէք եւ բազմացարուք…, – հաճի Աննան չէ ըսողը, – խնամի՛… Աստուածաշո՛ւնչը։
Ու խաչ հանեց բարեպաշտ պառաւը։ Իրաւ ալ գեղին հարսնիքները այնքան յաճախադէպ են, որ բոլոր մէջ-կնիկները, լսելով-լսելով, գոց սորված կ՚ըլլան պսակի արարողութեան կարկառուն մասերը։
Վարէն գոցուեցաւ պարտէզին դուռը, որ կը կռթնէր ջրհորի գարգմանակին։ Աղուորը կը փոխէր աշխատանքը ` սկսելու համար ոռոգումին։ Հարսին քաղցր ու վշտոտ տեսիլը թանձրացաւ երկուքին ալ ներսը։ Դեռ առանց այդ ընդմիջումին՝ լոյս գալիք, «քակուելիք» նախադասութիւններ կեցան կապուած՝ Աննայի շրթներուն։ Անմիջապէս յետոյ հորին ճախարակը երգեց իր սուր եւ երկարուն ճռինչը<ref>փռինչը, սրբագրուած՝ ճռինչը</ref>։ Աղուորը ջուր կը քաշէր։ Պառաւները, տրտում ու մտամփոփ, կը հետեւէին աղմուկին։ Անոնք գրեթէ մոռցան զիրենք հոդ ընող կսկծագին, մեծ հարցը։ Ապահովաբար մտքի արտակարգ յոգնութիւնն էր, որ կը ճնշէր զիրենք եւ կը նետէր քիչ մը դուրս մղձաւանջին պարունակէն։
Հաճի Աննան ելաւ տեղէն։ Անիկա անհանգիստ էր ու կը վերագրէր ատիկա փայլուն առարկայի մը, որ սկսեր էր ցոլցլալ դէմի անկիւնէն։ Արեւը հասած էր անոր։ Առաւ եւ խզկեց մէջքին, յայտնի նեղութեամբ։ Սիկարի տուփ մըն էր։
– Անորն<ref>Անոր, սրբագրուած՝ Անորն</ref>է, – մտածեց Բաբէթը, տունին մէջ ուրիշ ծխող չըլլալուն։ Տան ծառայէն (որուն կը պատկանէր տուփը եւ որ անոնց երկուքին ալ մտքին մէջը խորասոյզ, բայց գոյ լերան մը պէս կը ցցուէր ու, հետզհետէ, իրենց բոլոր չկամութեան հակառակ, կու գար առաջին գիծին, դիզուելու, բռնանալու համար հորիզոնին վրայ անոնց հոգերուն) Բաբէթին միտքը արագ, ամօթահար փախուստ մը ըրաւ, բռնի եւ հալածական փախուստ մը դէպի իր փեսան, որ քաղաք իջած էր կրկին, երկու շաբաթէ ի վեր, նոր ու հրաշագործ բժշկի մը դարմաններուն ենթարկուելու։ Երկու կիներուն համար ա՛լ<ref>ալ, սրբագրուած՝ ա՛լ</ref>գաղտնիք չունէր այս դիմումին արդիւնքը (քանիերո՜րդ անգամն էր ասիկա)։ Ու անիկա տեսաւ աւելի առջի տարիները։ Հաճի Աննան շատոնց կոտրած էր աւանդութիւնը, յուսահատ՝ ընթացիկ միջոցներէն, ափ առնելով բժիշկները։ Ու Սարեկենց Բաբէթը, փեսին զառիթափովը, մտքէն գնաց մեծ քաղաքը, մեծ ու անուանի ուրիշ բժիշկի մը, որ տակաւին հերու, Աղուորին փորը ճմռել, ճմռկելէ, չափել ու խառնշտկելէ ետքը, ափին կռնակովը զարնելով անոր որովայնին, ըսեր էր, հանդիսաւոր, յուսադրիչ ու զուարթ.
– Տուզինա՜մը մանչ. բժիշկ չեմ ես, եթէ սո՜ւտ կ՚ըսեմ…
Արհեստի մարդոց այս եւ նման արտայայտութիւնները զանոնք կ՚ընէին յուսաբեկ, ջախջախուած ու հերոս<ref>sic ձեռագիրը՝ հերոս ?</ref>։ Բայց անգամ մը գեղ դարձին, անոնք կը մտնային հսկայ ճնշումին մէջ, որ շրջապատ կը կոչուի ու մեզ ամբողջս գերի կը պահէ իր տակ։ Ուրի՞շ ընելիք։ Ի՞նչ ունենային պիտի։ Անոնց մտքին վրայ կը խուժէր, կը յարձակէր լիրբ ծրագիրը, ուղղակի բանաձեւուած անպաշտօն բժիշկէ մը, որ Ջերմուկները կը նստէր ու կիներուն արգանդը զանազան ծխումներով կ՚ոռոգէր։ Ու զաւակը չէր ուշանար։ Ամիսներով որոճացեր էին երկու խնամիները։ Գեղը լեզո՞ւ ելաւ<ref>sic ձեռագիրը՝ լեզո՞ւ ելաւ – ?</ref>։ Չէր կարելի վճռապէս պատասխանել։ Բայց Նալպանտենց հաճի Աննան կը զգար, որ գետինը կը խուսափէր իր ոտքէն։ Թէ՝ հինգ տարի սանձուած պատահմունքը ա՛լ չէր սղմուեր տոպրակին մէջ։ Գաղտնիքը քանի՛ հիննայ, ա՛յնքան կը կարծրանայ ու կ՚ուտէ իր ամանին պատերը։ Յետոյ, հինգ տարին, առջի հարսնութեան, կնոջ մը կեանքին կէսը կը կազմէ գեղին համար։ Երեք զաւակ արդէն պէտք է ճլտորած ըլլան ու քալեն իրենց կեանքը առանց բեռ, ծանր բեռ արժելու հարսին, ինչպէս կեսուրին, որ չի կենար ու կը քալէ գերեզման։ Ու գեղը խօսեցաւ ու դատեց։ Ու անիկա ըրաւ այդ միջամտութիւնը միշտ անպաշտօն։ Նալպանտենց միւս հարսները չքաշուեցան բարձր աղաղակէն անգամ։ Աղուորին ամլութիւնը պատճառ կ՚ըլլար, որ թարմանայ գեղին վրայ հսկայ ու եղերական հեքիաթ մը, բայց պատահած, վաւերական հեքիաթ մը, Նալպանտենց օճախին շուրջը, ուր կէս դար առաջ գեղացին ենթադրեր ու գտեր էր ամէնէն լաւ, ինչպէս ամէնէն սեւ բաները։ Իրականութիւն է, որ հիմակուան հանդարտ, հարուստ, յարգուած, բայց գեղին միջինէն – ունեւոր դասակարգէն – չզատուող Նալպանտենց Սերոբէն, կու գայ արիւնէն անօրինակ մարդու մը, փառքովն ու կենցաղովը եզական, գեղին բերանացի տարեգրութեանց մէջ։ Իմ օրերուս կործանած էր հեքիաթը ու հետեւած ազգատոհմին բախտին։ Բայց կանգուն էր, մեծ գիծերով, ժամուն բակը՝ արիշի ծերերու բացագանչութեանը մէջ, երբ անոր գերեզմանաքարին վրայ տուզ<ref>Ծնթ. – տուզ – տասներկու աչքնոց տամայի տախտակ</ref>գծած կը խաղայինք։ Գզուըտուքը տղոց ուտեստն է սովորաբար։ Ու կ՚իյնայինք իրարու պուկի, մինչեւ որ անդիէն, քիչ մը լաւ տեսնող ծերունի մը զգաստութեան կանչէր մեզ, ամչնալ հրաւիրելով մեծ մեռելին «նշխարքներէն»։ Այդ պահերուն՝ ինծի կը տրուէր լսել իմ տակէն, խուլ ու հեռաւոր, արշաւը անոր ձիուն, որ հեքիաթի թեւաւոր արարածներուն նման՝ աղան<ref>տղան, սրբագրուած՝ աղան – ?</ref>քամակին, կը մտնէր ամպերուն ծովին մէջ։ Տղոց մտքին առջի տրտմութիւնը՝ հարուստին բախտը, ձին, աղուոր տղաքը, բայց մա՛նաւանդ ոսկեգոյն հացն է, մօտիկը դրուած անոնց անօթի աչքերուն։ Ժամուն բակը, անոնք՝ հարուստի լակոտները, վարժապետին ակնբախ պաշտպանութեան հակառակ, ծեծ կ՚ուտէին մենէ՝ աղքատներէն, հիմա կը գտնեմ, պարզ իրենց աղուորութեանը համար։ Բայց կ՚ակնածէինք<ref>կ՛ակնածէին, սրբագրուած՝ կ՛ակնածէինք</ref>Նալպանտենց ճետէն, մեծ մասով միջակ ու աղքատ, ոչ անշուշտ սա գեղադէմ ու քիչ մը գունատ իրենց մարմինին հաշւոյն, այլ հաշիւով ու յիշատակովը Անոր, որ միս-մինակը եօթը գեղ կրնար գնել – տունով ու հողով, կը շեշտէ հեքիաթը – եւ զոր կը հաստատէր տէրտէրը, երբ կանչուէր վկայելու, ծերերու վէճին, ժամուն մեծ արիշին տակ, նստած ան քարին, ուր բազմած ըլլալու էր անոր խորհրդաւոր մարմինը գուցէ դար մը առաջ։
– Հաճի աղա՜ն…, – կը հազար անիկա, լման մօրուքովը, շունչ շատ առնելու գաղտնի ճիգին մէջ, կը չափէր ծերերը քիչ մը մեղքցող նայուածքով, որուն արժանի էին ա՛լ իրենց սաւանը հիւսած ու «անդենացու» յոգնութիւնները,սքորները<ref>խարամները, սրբագրուած՝ սքորները (Ծնթ. – Տրամադրուած ձեռագիրին մէջ, Օշական հայերէն բառը փոխարինած է սքոր ով – ֆրանսերէն համապատասխանը՝ scorie):</ref>կեանքին։ Յետոյ՝ ծուխէն դեղնած պուկերը կ՚աւելնային, կը խոշորնար աջ աչքը, ձախին խբուելովը<ref>խբուելով, սրբագրուած՝ խբուելովը</ref>։ Նշա՛ն՝ թէ կը սուզուէր անցեալին ծոցը։ Ան պատմելիք ունէր։
– Մ՚ըսէք ու մ՚անցնիք…, – կը կրկնէր ան։
Համով, քիչ մը գիրքէն բարակցած անոր լեզուն այդ խորութիւններէն դուրս կը բերէր գուցէ քանի մը դարու պատմութիւն, գուցէ քանի մը անձերու կեանքովը պայմանաւոր եղելութիւններ։ Ան չէր գիտեր ժամանակին իմաստը։ Ու ժողովրդական ամէն յօրինումներու նման կը դիզէր մէկ անձի վրայ այնքան դրուագ, այնքան գեղեցկութիւն, որ մտիկ ընողը կը վերանար իրողութեանց պարունակէն ու կը թաղուէր հեքիաթին ծոցը…
Ու ահա ամփոփումը անոր պատմածներուն։ Յարգեցի հին տէրտէրին շփոթութիւնը, կեդրոնացնելով, ինչպէս ինքը կ՚ընէր, միակ կեանքի մը առանցքին՝ ինչ որ տուած է մեր գեղը իր աղ ու որ հարսներէն ու հերոսներէն, ձէթէն ու գինիէն։ Արժանի են անոնք պահուելու, նախ իրենք իրենց խռովիչ, խոր, ա՛լ անվերադարձ գեղեցկութեամբը, որքան այս վէպը կազմող դէպքերուն վրայ իրենց ազդեցութեամբը։ Վասնզի տակաւին մինչեւ տարագրութիւն, Նալպանտենց ճետին վրայ ստուերի մը պէս պտտած է կնիքը Նալպանտենց Հաճի Արթինին։ Ու անոր հանգո՜յցը, որուն լուծումին կը մօտենամ, այս վէպը սկսող դժնդակ պատահարին վրայ։
– Նալպանտենց հաճի Արթինը…, – կը կենար տէրտէրը, դրուագին դպելէ առաջ։
– Նալպանտենց տունը…
Ու կը լռէր քիչիկ մը։
Հետեւելով իր օրինակին, ես ալ կը կեցնեմ այս պատմութեան առաջին դրուագը, ուր, երկու խնամի կը մղուին գեղին համար շատ հազուադէպ մեղքի մը գործադրումին, ու կը վերանամ, տէրտէրին ուղիէն դէպի անցեալը, մօտ հարիւր մը տարի։
Իմ մանկութեան օրերուս, այսինքն՝ ասկէ քառասուն մը տարիներ առաջ, հոն կար նորէն Նալպանտենց տունը, տուն մը, խորը այն ընդարձակ պարտէզին, որ վաթսուն–եօթանասուն տարիներէ վեր, կտցուելով-կտցուելով – դուք իմացէք՝ ծախուելով-ծախուելով – ծնունդ էր տուած գեղին լայնանիստ ու նորագոյն մէկ թաղին, միս-մինակը հակակշռելու չափ մնացած անունով շէնքերը, գեղեցկութիւնները՝ հաճի Արթին աղայէն կառուցուած բաղնիքովը եւ պարտքի փոխան պոլսեցի վաճառականի մը անցած մետաքսի հսկայ մանարանովը։ Ատենին, առանձին գիւղի մը չափ մեծ այդ հողամասէն, ուր զոյգ ձիթահանֆապրիքաներ, ոսկիի ուժով, ժամեր հեռուներէն բռնի բերուած աղբիւրներ, սալարկ մը (ով գիտէ ի՜նչ նպատակի համար – քառակուսի ՛, տասը կալ ծածկելու չափ լայն, որուն քարերը երբեմն երկու մարդահասակ, միշտ քառակուսի, իրարու կը մնային հեղ[ի]ւսուած<ref>sic ձեռագիրը՝ հեղիւսուած [հեղուսուած]</ref>, անգտանելի արհեստով մը), տակաւին այսօր կորսուած յիշատակարաններ, աղբիւրի կիսակործան կամարներ, սիւներ ու քարէ գմբէթիկներ<ref>գմբէթներ, սրբագրուած՝ գմբէթիկներ</ref>նստած գետին ու անկործելի, կը պատմէին յորդ կենդանութիւնը անոր տիրոջը։ Ու տարիներու ժանիքին տակ ձողիկ-ձողիկ կտրտուած թաղը<ref>թազը, սրբագրուած՝ թաղը Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն:</ref>կը յամառէր տակաւին կրկնել ու դիմացնել անունը հողին սկզբնական տիրոջը, Նալպանտենց հաճի Սերոբէի թոռ հաճի Արթինին, կարճ, ընդհանրացած յորջորջումով մը՝հաճի աղային, զոր կրեցին տղաքը, թոռները այնքան ապաշնորհ արժեզրկումով։ Տղա՛քը, որոնք իրենց հօրը մահէն յետոյ, Աստուծոյ անհաս մէկ տնօրինութեամբը – մենք պիտի ջանանք հասկցման մօտեցնել խորհուրդը – ստիպուեցան, բացի մէկէն, իրենց բաժինները ծախելու հսկայ դարաստանէն ու խառնուեցան գեղին աղքատութեան միջին խմորին։ Բայց երբ արիւնը կը դալկանայ, այսինքն՝ կը լռէ, քարերը կը կարմրին եւ լեզու կ՚ելլեն։ Աղբիւրները, գեղին միւս թաղերէն անգամ, իրենց խոր ու կոյր խաչին յատակէն, խոր ու կոյր գիրերու հիւսքի մը մէջ կը պատմէին ու մինչեւ իմ ժամանակս յարգանքի արժանի կը կեցնէին փառքն ու յիշատակը այդ մարդուն, որուն այդքան վերերը ամբարձումը – ինչպէս ըսի – տարօրինակ, աստուածատուր երեւոյթի մը նման պտտած է մեր գեղին վրայ, նախորդ դարու առաջին քառորդէն մինչեւ կէսերը։ Բերանաբաց, խանդավառ, խենթեցած ու նոյն ատեն լալու չափ տրտում մտիկ կ՚ընէինք ի՛նչ որ պատմուէր մեզի նիհար, երկայնահասակ այդ մարդուն վրայ։ Տէրտէրը հաճոյք ունէր գեղն ալ ետ տանելու, պզտիկցնելու, անտառի մէջ բուսած բոյնի մը վերածելու, ուրկէ մեծ կացինները կը պառկեցնէին կաղնին ու կը դնէին յետոյ պատերուն։ Ու կ՚ընէր մարդերը խոշոր, աժտահար՝ բայց բարի։ Ու կ՚ընէր մարդերը բռնուած իրենց ցեղին մեծ փոթորիկէն, գալու համար այս ափերը, պահէ պահ ու դարէ դար։ Ատոնցմէ մէ՛կը՝ եկուոր մը ուրեմն, նման ուրիշ քանի մը տանուտէրներու, որոնք Հայաստանի մարդոց հաստ լեզուին հետ հաստ սիրտեր ունէին, բայց չէին մօտեցուեր<ref>մօտեցուիր, սրբագրուած՝ մօտեցուեր</ref>նոյնիսկ հեռուէն հաճի աղային տոհմական տուրքերուն։ Ինչերնո՞ւդ պէտք է պատկերը անոր դէմքին։ Այս տողերը գրողը իրապաշտ վիպասան մը չէ, որպէսզի վրձինը մատին, մանր-մանր ձեւէ զայն։ Ոչ ալ ենթական սիրոյ հերոս մը՝ որպէսզի շահագրգռուիք անոր մէջ աչքին ու ճակտին յարուցած խռովքովը։ Բայց անիկա շինած է, առանց այդ պատմուճանին, իր հեքիաթը, սա դարուն իսկ։ Ու իրական, արեւելեան հեքիաթ մը, մեզի մօտիկ, քանի որ անոր ընձիւղներէն տակաւին ապրողները հանդիպելի են Պոլսէն մինչեւ Ամերիկա։ Շատերու համար անհասկնալի՛, թերեւս։ Բայց որուն մէջ աւանդութիւն, պառաւի բերան, տէրտէրի կզակ ու հող ու բլուր, ձոր ու աղբիւր, հազարով ծառեր, ագարակի աւերակներ փոխն ի փոխ կը միջամտեն։ Ու վկայ է անոր փառքին լիճը, ուր անոր նաւակները ոսկին ու դիպակը փայլեցուցին արեւուն ու ճաթեցան բեռին տակ ` հոսելով կարմիր հեղուկը ջուրերուն սիրտը։ Ու հիմա ջուրերէն կլլուած պալատ մը, կրկնութիւնը անոր, որ վերի գեղին մէջ կը սպիտականայ, ուր անիկա կը քաշուի ձմեռները ապրելու արքայի իր կեանքը, որսալու ու լողալու։ Իր իսկ ձեռքովը հիմնուած գիւղ մը, Իզնիկի կուշտին, զոր մալարիան, ջուրերուն ամբարձումով, լուծած է իր դեղնութեան մէջ ու ջնջած։ Եւ աւանդութիւնը կը գործածէ հեքիաթին հրաշալին<ref>հրաշալի, սրբագրուած՝ հրաշալին</ref>, ինչպէս մարդկային եղերականը, անպաճոյճ արուեստով, ծանր իրականութեան մը բազմադրուագ մառախուղին տակ, արեւով բշկտուած<ref>sic ձեռագիրը՝ բշկտուած ? [բշտկուած ? բզկտուած ?]</ref>, բայց կարկուտով ալ կոծուած, փոթորիկէն ելլող նաւու մը կազմածին պէս սուտ ու իրաւ։ Իրակա՛ն։ Որուն մէջ երեւան կու գան թերեւս այն թաքուն, մեզի կէս-ծանօթ ուժերը, որոնք ապրեցուցին այս ժողովուրդին առհաւական առաքինութիւնները եւ արժեցուցին մէկ քանի արտակարգ ընդունակութիւնները անոր։ Իրա՛ւ ալ, ով որ պտտած է Նիկիոյ մարզին հայկական գեղերը, երբ կային անոնք, ա՛լ չի կրնար մոռնալ այն շատ սուր, յստակ, բացառիկ տպաւորութիւնը, որ կու գար անոնցմէ։ Բոլորն ալ՝ ինչպէս աքցանի մը թեւերուն ձուածիրին մէջ, սեղմուած թուրքերու գիծերէն, կը կրեն զսպուած, խոշտանգուած խստութիւն մը, որ կը բացատրէ յաղթականին ճնշումը, բայց նոյն ատեն ցեղային հակազդեցութիւնը։ Կարծրօրէն, ամրապէս խարսխուած իրենց ժառանգութեանց խորը, անոնք ճկած են, նեղցած, խորտուբորտ ինկած, բայցչկասած։ Ու իրենց բանադրուած այդ մեկուսացումը վերածեր են շեշտ, հզօր ապրումի ու տուեր են այդ ամայի, լքուն մարզերուն գոյն ու նկարագիր։ Չեղող իրենց զանգատունները<ref>sic ձեռագիրը՝ զանգատունները</ref>հազիւ համարձակելով քիչիկ մը վեղարել, անոնք կրունկ կրունկի նստեր են ապառաժներու շուրթին, կամ ձորակներու իրերահատման գիծին ու շինա՛ծ՝ ինչ որ եղած է հին հայրենիքը, այսինքն՝ բնութենէն բռնի կորզուած, յաղթահարուած ընտելացումը քարին ու հողին, մարդուն ձեռքէն ձեւի ելած կառո՛յց կամ մշակոյթ։ Ու տեղն է զարմանալ այն կենսունակ ու առողջ ուժին, որ այդ գեղերը այդպէս արձակած է միջոցին վրայ, դուրս, տնկած զանոնք քարերու իսկ ողնասիւնին, արձանացուցած ամենավայրագ բնութեան մը պորտին վրայ, ուր թուրքը չէ իսկ մտածած արմատ երկարել, ինք մակաղած հովիտին ու լճափին իսկապէս «դրախտագեղ» ու ոսկեբեր հարթութեանց ծոցը։ Պարապին վրայ այս յառնումը կը նմանի, աւելի համեստ անշուշտ, այն միւս յառնումին, որուն կը հանդիպինք օտար ազգերու տարեգրութեանց մէջ, կատարուած մեր արենակիցներու նոյնքան դժնդակ, բայց աննահանջ բխումով, արտարձակումով։ Սերունդի մը հասակին իսկ չբաւող – այնքան քիչ – տեւողութեան մը մէջ, ուր ինծի տրուեցաւ շինուիլ, կազմուիլ, հեռանալ ու դառնալ, ու շատ մօտիկէն շփուիլ գեղին ոգիին, նոյնանալ անոր բազմերակ սրտին ու հասկնալ մեր ժողովուրդէն՝ ինչ որ ուրիշներ գիրքերէն սերտեցին ու գոց սորվեցան, այս գեղերը, բայց ամէնէն դժբախտ տնտեսութեան մէջ կապկպուածն անգամ, ամէն կողմէ խղդուած, մագիլուած, ամէնէն անողոք ու արդիական կազմածով գործող բռնապետութեան մը ճիրանին տակ թաւալգլոր, իմ աչքերուս իսկ տակ, կրկնեցին, երեքնեցին իրենք զիրենք, յաճախ անօթի, վզակոթին՝ թուրքին գարշապարը, երակները բաց դէպի կառավարութեան գանձը<ref>գուբը, սրբագրուած՝ գանձը</ref>, կողոպտուած, զուրկ ամէնէն անհրաժեշտ բաներէ, ամէնէն առաջ հողէն, բայց չկասեցան ։ Ու մի մոռնաք, երբ վարը, լիճին հրաշաբեր ափերուն – ածականները քիչ կու գան տալու համար անհուն բարութիւնը, բերրութիւնը այդ հողերուն, ուր հոգի ցանես կը բուսնի – թուրք գեղերը մնացեր են, իրենց ծագումին, գուցէ ցեղին ձայնին հաւատարիմ՝ քի՛չ՝ լեարդէն զարնուած ու ամորձիքներէն կրծուած, միայն արիւնի, բարբարոսութեան ուռուցիկ շպարով մը սոսկալի – վասնզի աւելի վերջը տեսանք, թէ ինչպէ՛ս կը դողային անոնք մեր քաջերուն դանակէն հալածական, ու ինչպէ՛ս անոնց կիները հոգի կու տային մեր տղոցը սերմին – ո՞ր հրաշքին գինովը<ref>ջնջ. փակագծող գծիկ</ref>լեռնամէջերը վտարուած մեր ժողովուրդը նուաճած է ապառաժը, անտառին արգանդը, բզիկ-բզիկ ըրած բլուրներուն գարգմանակը եւ կողերը, զանոնք հագուեցնելու համար խաղաղ ու անընդմէջ պարեգօտովը ձիթենիներուն։ Այսպէսով է, որ անոնք՝ բացած են ձորամէջերը գինիին եւ իւղին ու, աւելի վերջը՝ ոսկիին։ Իմ օրերուս, թուրքերը մեր գեղին ձորը ոսկեձոր կ՚որակէին, վասնզի տուրքի համար ղրկուած ուղտերը ոսկեբարձ կը դառնային ետ։ Հայ այդ գեղերը իրենց բնակչութեան թիւովը եօթնէն, տասնէն աւելի անգամ ետ կը ձգեն թուրքերը,<ref>յաւելում հոս՝ բ. հրատ. պակսող տողի մը բառերուն՝ հաստատուած թերեւս վաւերական աւանդութեան համաձայն՝ նոյն -</ref>հաստատուած թերեւս վաւերական աւանդութեան համաձայն՝ նոյն դարերուն։ Գեղերը նոյնանուն, երբեմն իրերախառն, երբեմն ճակատ ճակատի իմաստալից վկանե՜ր երկու քաղաքակրթութեանց։ Ասիկա օրէնք էր այդ շրջանին։ Ու աւելի ետքը, հասուն տարիքիս, երբ աչքերուս ետին ուրիշ աչքեր շինուեցան, մելամաղձոտ հաճոյք էր ինծի դիտել ու մտածել հարուստ պէյերուն, որոնց երիտասարդութիւնը չկար<ref>sic ձեռագիր՝ չկար – ?</ref>, բայց ծերութիւնը կը ծանրանար սքանչելի հողերու վրայ, ձգուած մշակումին մեր տղոցը, քարի պէս պինդ ու գորշ պատկերի պէս վայելչակազմ, եւ որոնք հողերէն քաշուած կ՚առաջանային, պարզ ու մշակ, կը մղուէին մինչեւ նոճեստանները, թզենիները անոնց հարեմներուն, մշակելու համար նոյն խոփով արտերն ու արգանդները, հանելով երբեմն անոնց մանրիկ, բայց բռնկած ծոցերէն հերոսատիպ դրուագ ու ոճիր։ Պէյերու ագարակնե՜ր։ Ո՜վ կը բանի հիմա ձեր ոսկեհանքերը։ Ու մելամաղձոտ բան էր մտածել այն միւս հողերուն – երբ մեր գեղը հողի համար ոսկի կը թափէր–, որոնք ամէնէն բարեբերները, հոճաներու թուղթերով կը բաժնուէին աս ու ան յիմարին, թո՛ւրք, անշուշտ, ու անկարող հասնելու իր իսկ պապերուն ձգածին, մնալու համար տարի մը վերջ անմշակ ու անտէր, յափշտակուելով մորենիէն ու մասրենիէն, տախտապարուելէ, շղթայուելէ ետքը ամենազօր բազուկներէն։ Երբեմն պտոյտի ընթացքին կարելի էր հանդիպիլ այդ աղաներուն, պէյերուն, չաւարտած փաշաներուն, խեղճ ու փոքր, փաթթոցով կամ առանց, երիթացած մորթով ու խատուտիկ մօրուքով, յաճախ գօս ու գոնջ նոյն ատեն, վատասերման բոլոր խարաններով։ Որոնց գերագոյն արժէքը պէտք պիտի ըլլար փնտռել ու գտնել թերեւս հայհոյութեան հոյակապ արձակութեանց մէջ։ Ծեծին մէջ՝ գործադրուած թիւով առատ, մարմինով քիչ իրենց կիներուն վրայ, քի՛չ, բարա՛կ, տարօրէն կարմիր կամ դալուկ, նուշի աչուըներով, չնայա՜ծ, ու չսիրած՝ Աստուծոյ արեւին, բայց ստուերին մէջ հասունցած ու զգլխի՜չ մահէն ալ անդին։ Քի՛չ, բարա՛կ, բայց երաշտ, անպեղ, անյագուրդ ու անհուն իրենց արգանդներով։ Ի՜նչ տղայ արժած են մեզի այդ արգանդները։ Իմ օրերուս, այդ տանուտէր գեղացիներէն դուրս ոչ մէկ դէմք, որ անցնէր տարազին տարողութենէն անդին։ Բռնապետները դուրսէն կը ղրկուէին։ Ու տեղացիներէն ոչ մէկ բազուկ, որ պապերէն մնացած դանակը կարող ըլլար անցընելու իր մէջքին։ Գուցէ պետութիւնը, Պոլիսը այնքան մօտ, առած-ծծած ըլլայ ամէն տրամադրելի աւիշ այդ գեղերէն։ Նոյնիսկ քաղաքիկներու մէջ, ուր դպրոցը, վարչական պահանջները, կեդրոնէն, Պոլսէ ն վարուած քաղաքական իմաստութիւն մը իրարու կու գային ժողովուրդի շերտ մը պայմանաւորելու, դժուար էր հաստատել ուժին, սերմին մարդը։ Ու տարօրինակ չըլլայ այս սպառումը ցեղի մը մէջ, ուր սեռը ամէն բան է միշտ։ Միջակութեան, ցաւագարարզուհալճիներուն եւ բորբոսածքեաթիպներու եւ կանչըցած, այսինքն՝ ժանգոտածմոլլաներուն<ref>Ծնթ. – մոլլա – իսլամ կրօնաւոր</ref>եւ հանգիստի կոչուած հնամաշէֆէնտիներու այս հեղգ ու թմրած ու անկանգնելի ամբոխին դէմ, իրականութիւն է, որ մեր ժողովուրդը տուած է դէմքեր։ Ու այս քանի մը դէմքերուն վրայ շատ մի տեսնէք ինծի, որ հաստատել ջանամ նոյն այն ընդունակութիւնները, որոնց ընդարձակ աճումին, գրական տարազով՝ գերուռճացումին մեզի տրուեցաւ ականատես ըլլալ Արեւելքի եւ Արեւմուտքի մեծ ոստաններուն մէջ։ Գե՞ղը։ Բայց ժողովուրդը իրաւունք ունի երբ կ՚ըսէ – «ձուկը ծովով»։ Այդ յատկութիւնները թերեւս կու գան շատ հինէն ու, ինչու չէ, թերեւս մեր փառքի շրջանի կայծերէն։ Թող որակուին անոնք զանազան տիտղոսներով – միշտ դիւրաւ պիտի վերածուին հիմնական փաստի մը – իր հայրենիքէն դուրս՝ նոր ու դժուարատար պայմաններու յարմարելու հզօր ընդունակութիւնը, որով նուաճած է անիկա, գերի ու չուառ, Պոլիսն ու Գահիրէն, Մատրասն ու Թիֆլիսը, Լւովն ու Կալկաթան։ Շեղում չէ, որ կ՚ընեմ, վասնզի վէպը ինծի համար ճերմակ թուղթ մըն է եւ կ՚արհամարհեմ բոլոր օրէնքները, ըսելու համար ինչ որ կը մտածեմ։ Մեզ կը նախատեն ժողովուրդներ, որոնք կարճ կը տեսնեն։ Կ՚ընդունիմ մեր դնդերներուն անարիւնութիւնը, մեր հոգիինէկզէման, մեր ուղեղինսիֆիլիսը թերեւս, բայց չեմ ընդունիր<ref>ընդուիր, սրբագրուած՝ ընդունիր</ref>վճիռը, որ մեզ կը գրէ, կը ստորադրէ<ref>կը ստորագրէ, սրբագրուած՝ կը ստորադրէ</ref>գեհենին, գերեզմանին։ Մեզ կը նախատեն թուրքերը, որոնք՝ երկու դար՝ միայն իբր ոսկոր ու դնդեր ապրեցան մեր վեց-եօթը դարերուն դէմ։ Մեզ կը նախատեն իսրայէլացիները, մեզ իրենցմէ վար` ստորակարգ ցեղ մը տեսնելով։ Ու թերեւս կը կռթնին իրենց հին ու նոր փառքերուն ու ստացումներուն։ Չեմ զբաղիր հինով, որ թուրքերէն ալ քիչ տարիներու մը վրայ, ափ մը լայնքով հողի մը կռնակէն, յաղթանակի տեղ աղօթարան մը միայն տնկեց ու սուզուեցաւ աննահանջ գերութեան մը ծոցը։ Իրենց գի՞րքը։ Անշուշտ քիչ մը Արեւելք, քիչ մը աւազուտ բանաստեղծութիւն։ Բայց ատոր փառքը արժէքի կանչողնե՞րը։ Այսինքն՝ բարբարոս Եւրոպա՜ն։ Ու մի զարմանաք, որ տակաւին ազգեր յագեցում գտնեն հրեաներունՄատեանէն, ինչպէս արաբներունՄատեանէն։ Նո՞րը։ Բայց անոր ալ տիրապետութիւնը կը զուգադիպի միջերկրականեան ոգիին նուազումին<ref>նուաղումին, սրբագրուած՝ նուազումին</ref>։ Դրամ վաստկիլը, պանքան՝ նոր է, որ հոմանիշ դարձան մեծութեան։ Մնաց որ, հրեայ մտքին փայլը, իմացական մարզերու վրայ, մեր քաղաքակրթութեան մէջ արդիական է բոլորովին ու նահանջող։ Երկու հազար տարի, Արեւելք թէ Արեւմուտք, անոնք ականաւոր եղան իրենց բաղարջովը, որ բարբարոսութիւնն է, կղզիացումն է, ուրացումն էխմորին, տիեզերքին մէջ կարելի ամէն ստեղծումներու այդ նախապատճառին։ Անոնք ականաւոր եղան իրենց թաղերուն բորբոսովը եւ գլուխներուն գոնջովը։ Կէս դար առաջ, անոնցմէ բնակուած թաղերէն հոտն ու թարախը կը հոսէր հեշտութեամբ ու ընտանի ու հրեայ։ Կէս դար առաջ, անոնց սինակոկներուն մէջ մազը, պատուարը<ref>sic ձեռագիրը՝ պատուարը ?</ref>մեղքէ մը աւելի կը կշռէին։ Ու ոչ-գոնջը իբր անհարազատ կը նետուէր դուրս։ Ի՛նչ ըրած են, ի՛նչ շինած են, բացի կոշտ ու ոսկիով ու արծաթով գէրցած, մորթացած իրենց տաճարէն։ Ո՞ւր է իրենց ճարտարապետութիւնը։ Ո՞ւր՝ բանաստեղծութիւնը։ Ո՞ւր՝ երաժշտութիւնը։ Մերիննե՜րը<ref>Մերիննե՞րը, սրբագրուած՝ Մերիննե՜րը</ref>։ Ասոնց համար նիւթական ամէն բարգաւաճում պատրուակ մըն է կարծես:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Կը վաստկին, որպէսզի քարի, վայելքի վերածեն, որպէսզի իրենց պակսած հպարտութիւնը, իրենց անձին՝ միջոցէն դուրս սաւառնումը կարելի ընեն։ Անի՛ն։ Անշուշտ, հարիւր անգամ աւելի մեծ, քան Երուսաղէմը, ուր ոճն ու մարմարը – քա՛րը, մարախներուն կտուցովն է, որ կը կրուի։ Անի՛ն։ Կը հետեւի ամէն նիւթականի ելքի՝ հոգին։ Նոյն՝ մերիններուն արշա՛ւը, հոգեկան մարզին վրայ, խելայեղ վազքը՝ դէպի զգացական ու զգայարանական փարթամութիւն ու արուեստ, դէպի փառք ու գեղեցկութիւն, դէպի իշխանութիւն ու գահ ու ոճիր–, այն խե՜նթ, պղտոր, բայց երբեմն ցօղի նման աղուոր ալ բխումը, որ մեր արիւնէն իշխաններ ու դաւաճաններ, կայսրեր ու սուրբեր, հերոսներ ու նոյնքան դիւրաւ՝ ոչխարի անհունական հօտեր, արուեստագէտներ ու ընչեղ ու փարթամ ու արի կիսաստուածներ է բարձրացուցած եւ նետած ազգերու կրկէսին ու հիացումին։ Ասիկա դասական սնամտութիւնը չէ, ոչ ալ պարտութեան շրջուած երգ մը՝ համայնացման միջակապաշտութեան ծոցը։ Հիմա, մեր նորագոյն, ամօթակուռ անկումէն – ի՜նչ զզուելի են անոնք, որ ատ աղէտին մէջ իրենց ձեռքերը լուացող պիղատոսեան իմաստութիւն մը կը ծախեն մեր գլխուն, երբ լրբութեամբ, գիտակցաբար կը դաւեն իրենց խղճմտանքին – ու տեղն է ըսել լալով` մեր պատմութեանմարդովամէնէն աղքատ շրջանէն, երբ նոյն այս աղէտը – մարդերու սով որակուած հիւանդութիւնը – կործանեց մեր սրբազնագոյն Դատը, քաղցր է ինծի վերանալ անոնց, մեր նախնիքներուն, գործողութեան, շարժումի, ցանկութեան ու կամքի հսկայ պարունակներէն եւ աղեղներէն, անո՛նց` որոնք, մեկնած բոպիկ` ոսկեկնիք ու արծուակտուց կօշիկներ կապեցին իրենց ոտքերուն, պալատներ ու կայսրուհիներ գրաւեցին եւ բանակներ սանձեցին։ Մեր լեարդը կրծող այս դեղին ցաւը գուցէ անիրաւ կ՚ընէ զիս, մեզ։ Գուցէ փախուստ մըն է ասիկա կրկէսէն։ Ու ըլլայ թերեւս միամիտ բան` իմ տղայութեանս վրայ, հեքիաթէն փրցուած, անջատուած ոսկի քանդակի մը պէս կախուող Նալպանտենց հաճի աղան մերձեցնել մեր ցեղին վաւերական փառքերուն։ Բայց անկեղծ ու խոր ամէն զգացում իրաւունքէն չէ, որ կ՚առնէ իր ուժը։ Ան մեզ զինաթափ կ՚ընէ ինքնիրմով։ Ո՞վ գտաւ իրաւն ու իրաւունքը, որպէսզի ցեղերը ճանչնան, հասկնան զայն։ Ու կ՚աւելցնեմ, – ոչինչ այնքան արմատական է ու անվերծանելի, որքան մանկութեան շրջանէն ամբարուած վախին, ատելութեան, հիացումին կնիքը մեր հոգիին վրայ։ Այդ ստացումը անխորտակելի յատակն է մեր հոգիին։ Կը պարպեմ զայն այս էջերուն ` առանց վախնալու։ Հիմա կրնամ դատել մեր մեծութիւնները եւ չտկարանալ մեր թերութեանց վայրաքարշ մղումէն։ Այն ատեն, քառսուն տարի առաջ, հեքիաթին խորհուրդը անմատոյց էր իմ ուղեղիս։ Երբ քալեցի, հաճի Արթինին լաստակերտովը` ուրիշ անուններ ու կեանքեր ճանչցայ։ Տղայական է անշուշտ իր ցեղը սիրելը, բայց աւելի տղայական` զայն դատապարտելը, չսիրելը։ Մենք ենք, որ թուրքերէ առաթուր քաղաքներուն մէջ առաջին նուաճումները դրինք արդի ըմբռնումի ու տուինք հարիւր տարի առաջ ինչ որ հազիւ կը համարձակին ընդունիլ այսօր, զգեստ ու բնակարան, երգ ու խաղ։ Ու մի մերժէք գեղեցկութիւնը այն ճիգին, ձգտումին, որ ամէնէն ահաւոր ստրկութեան մը անուրին է ճակատագրուած։ Ու շատ մի տեսնէք, որ փորձողներ ըլլան այդ ցայգալոյսին քանի մը շառայլ, մեծկակ քանի մը լիճ արիւն նետելու... ։ Քառսուն տարի առաջ, ըսի ձեզի, թէ տունը, տուն մը կար նորէն հոն։ Կար պարտէզ մըն ալ, ան ալ<ref>յաւելում պակսող բառերու՝ ան ալ -</ref>ստուե՛րը` հեքիաթին պալատին։ Բայց օտար<ref>օտար – ?</ref>ու հիւծած գամբռերու պաշտպանութիւնը ազատ չըրաւ զայն իմ գիշերազբաղ արշաւանքներէս, խենթ, սարսռոտ, բայց տարօրէն անուշ, որոնց յաղթագինը կը կազմէին գեղին մէջ մէկ հատիկ նուռերը, – կարծես Նալպանտենց հարսներէն փոխ առած իրենց արիւնը, ոսկեգոյն իրենց պարոյրներովը եւ սուրբի մը, պատերազմիկ, արքայազուն սուրբի մը սաղաւարտին վրայ` բազմանկիւն, ատամնաւոր իրենց գարգմանակովը։ Ես չնայեցայ խակին ու հասունին ու անմուրատ ըրի ծառերը, ծծելու համար ինչ որ իմ պապերուն արգիլուած է եղեր։ Նուռերէն ետք` թուզերը։ Երբ տերեւին ղենջակէն հանէին իրենց կաղապարները, պզտիկ ծիծերու նման, ծառերը ընելով էգ ու հոսանուտ, կաթոտ ու քաղցր, ակռաներուս` ապագայ համերուն նախախայրիքը միւռոնելով, աղուամազ ու թաւիշ ` ինչպէս պիտի զգայի վերջը, երբ մատներս ճանչցան պտուղը գիտութեան ծառին։ Ի՛նչ որ հօրքուրս պատմած ըլլալու էր այդ տունին հին օրերէն – ինչե՜ր չէ պատմած այդ աչքի տեղ միայն հոգի եղող աղջիկը, որ իր շունչը տուաւ, հեքիաթ մը ըսելու նման, կար ու չկարի շեշտի մը վրայ–, բաւական չէր անշուշտ, որպէսզի հասկնայի անդամալոյծ ըսուելու չափ քիչ մարմինը, զայն մշտապէս անկողինին գամող անիմանալի հիւանդութիւնը Նալպանտենց հաճի Սերոբէին, որ կու գար, գալու էր շիտկէ շիտակ հաճի աղային արիւնէն։ Դեռ աչքիս առջեւն են անոր ուրուականը, պատուհանի ապակիին փակցուցած երեսը, կանաչորակ, լման ու ոսկոր, միշտ մէկ ձեռքը բերնին, հազէն վախնալուն, զուրկ` բաց օդէն ու արեւէն, կծկտած ու դաժան ու դեղնաւուն։ Ինչո՞ւ կը ճգնէր այդպէս։ Կը հարցնէի ու կ՚անցնէի։ Տղոց հոգին պզտիկ է ծաւալով։ Հոն կը տեղաւորուին արժանաւոր փափաքներ։ Պտուղն ու գողութիւնը կը գրաւէին այդ պզտիկ աշխարհը։ Բռնուի՞լ։ Բայց ցերեկը հաւերուն ու բադերուն համար ստեղծուած ըլլալու է։ Ու գիտէի, թէ հաճի Աննան, ինչպէս անոր թինկոզիկ<ref>Ծնթ. – թինկոզ – գեղեցիկ:</ref>աղջիկները, չէին կրնար պարտէզ յանդգնիլ։ Անոր աղջիկները ցերեկն անգամ չէին կրնար հեռանալ տունին անմիջական շրջանակէն։ Երբ գիւղին կաղ ու մէկ թեւը դարձած վարժապետը, ա՛ն` որ աւելի հասկնալի մակդիրով մը կը յորջորջուէր «հազի քիւփ», տարիի մը մէջ հազիւ սորվեցուց գիրերը ճանչնալ (նախիր գացող ուլերու նման կ՚երթայի դպրոց, կը նստէի լուռ, ճաթելով զրկանքէն, որ կը խածնէր հոգիս։ Հարուստի տղաքը մէկ շաբաթուան մէջ կ՚անցնէին քերական, շատ լաւ հասկնալով վարժապետին առածը, որ կը պատգամէր «դրամը տուողը տիւտիւկը կը չալէ»:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Գողցուած հաւկիթներ վտանգեցին վարկս, վասնզի թուխսի տակէն թռցուած, վարժապետին տապակին մէջ խլինք ու արիւն պարպած էին։ Ու գամուեցայ իմ սիւնիս, տարի մը ամբողջ, թողլով, որ դպին ու անցնին), չես գիտեր ինչպէ՛ս ինծի տրուեցաւ մտապատկեր մը կազմել Նալպանտենց հեքիաթին ու այն ահաւոր ծեծին մէջտեղը, զոր պարտաւոր էի ուտել, վարժապետին գրաբարովը` «ըմպել», շաբթուն քանի մը հեղ, անօթի որբի մը դաժան ու հեստ ու յամառ նիհարութեանս մէջ։ Կատարուած էր այդ զուգորդութիւնը` բացառիկ ու շատ պաշտօնական ֆալախայի մը պատճառով, որ կը պատժէր իմ «մեղապարտ, նզովեալ» ոտքերս ու «ամբարիշտ, գող» դաստակներս` ներկայութեանը Նալպանտենց հաճի Աննային, որ չարախինդ ու զովացած, վարժապետին իւրաքանչիւր ամբարձումին կ՚ընկերէր իր անէծքները, իրաւ, հաստ, որդ ու շէռ բուրող, հայհոյութիւնները, լեզուանի ու սահուն, իրարու ետեւէ մէկէն միւսին։ Աստուծոյ կրակը, դժոխքինզիֆթը, սատանայինզէմպէրէկը աղերսելով, կործելով իմ կոտրտելիք, վարնալիք<ref>sic ձեռագիր՝ վարնալիք – ?</ref>, եփուելիք եւ ալիւրի պէս փոշի թափուելիք մատներուս, որոնք խակն ու հասունը չէին խնայած, աղուորիկ, հանըմուկ, ոսկի-ոսկի նուռերէն։ Պոռա՛ մամայիդ, որ եօթը լեռ անդին մանարանի մը մէջ մատները կը խաշէ չոր հաց քաշելու համար եռացող ջուրէն եւ մետաքսը կը պատրաստէ Նալպանտենց հարսներուն ճերմակ կուրծքերուն։ Պոռա՛ պապայիդ, որ եօթը լեռ անդին հողին խորունկէն ով գիտէ ինչպէ՛ս կը խորովի իր զաւկին արցունքէն... ։ Անկէ յետոյ վարժութի՛ւնը, որ վարժապետին վարկը կը պաշտպանէր «ակռայ ունեցող», այսինքն` խածան տղոցը քամակին, առանց վախի ու վտանգի սպաննելու չափ, ինչպէս կը գոռար գաւազանը գլխէն պլորած ու ոտքերուս հասցուցած պահուն, ծեծելով անհայր տղան, որ մէկը չունի, բացի կոյր իր հօրքուրէն, անկարող մեր թաղէն դուրս ոտքը փոխելու, եւ որուն բանբերով ղրկած անէծքները քառապատկուած կը բերուէին ետ ` ծոցը թափելու։ Ի՜նչ սրտի ցաւ էր անորը, երբ անկարող իր բարկութեան մէջ, արցունքի տեղ արիւն թորելով աչքերէն, ձեռքերը վեր` կը խնդրէր մուրատատուր Կապուտուորէն հեղիկ մը գոնէ բանար աչքին կապերը, երթար, երեւար երկու անէծքով փարթը<ref>Ծնթ. – փարթ – որովայնի պարունակութիւնը, գլխաւորաբար աղիքները:</ref>դուրս հանէր բերնէն ատխուզուրխուրդ, խժան, անաստուած վարժապետին, ու ցոյց կու տար իմ ոսկորներս` ոստի նման, ու կը պոռար։ Դրացիները կը խղճային, կը խառնուէին անէծքին իրենց չափովը։ Որ մէկը խօսք կու տար ըսել էրկանը, որ երկննար հեղ մը ժամուն օտան ։ Ուրիշ մը Աստուծոյ խշումին<ref>Ծնթ. – խշում – յանկարծահաս աղէտ, մահով վերջացող: Նաեւ ցասում՝ շանթահարող տեսակէն:</ref>արդէն յանձնուած վարժապետը հեղ մըն ալ ինք կը յանձնէր։ Ու կը քաշուէինք<ref>կը քաշուէին, սրբագրուած՝ կը քաշուէինք</ref>մեր սենեակը։ Հոն, այդ հող ու թրիք հոտող յատակէն, հօրքուրս լացը գովքի կը փոխէր ու կը կանչէր «կէնճըճուկ» հայրս, հեռու հողերէն, տէր, տիրական կենալու ճնճուղի պէս բարակ սա որբին ու «երւալու»<ref>«երուալու», սրբագրուած՝ «երւալու»</ref>վարժապետին, բայց մա՛նաւանդ «Նալպանտենց կատղած Աննային», որուն մեղքերը խորունկ հորերէ քաշուած դոյլերով կը տարածէր իմ ապշահար երեւակայութեանս առջեւ։ Այն ատեն, իմ միտքս<ref>միտքը, սրբագրուած՝ միտքս</ref>ինքնաբերաբար կ՚երթար ան միւսին` Նալպանտենց պապին, որ աղքատին հայրը յորջորջուած էր ողջուցը, ինչպէս ըսած ըլլալու էր յաճախ իմ հետաքրքիր հարցասիրութեանս գոհացումին։ «Որբին ինքը, Տէրը հասնի, օղո՜ւլ», – կ՚ըսէր անիկա, կ՚առնէր զիս ծոցին, անվարժ բազուկներով ու կը գոցէր, գլուխը երեսիս, լացէն խղդուած շունչի անկարող։ Չեմ գիտեր, չեմ յիշեր հիմա, ինչպէս պառկած կ՚ըլլայինք։... Քաւելու համար իմ ոճիրներս, ես պարտաւոր էի իմ իսկ ձեռքերովս կտրել անտառէն կաղնեճիւղերու ամբողջ տրցակ մը, մորթազերծ ընել, ժամեր ի բուն, զանոնք, ապակիով, մինչ ուրիշ տղաք գունդ կամ ֆինկիլ կը խաղային, յղկել գառնուկի կամ հաւու ոսկորին պէս` փայլուն ու ջնարակով, գիշեր մըն ալ փուռը չորցնելէ յետոյ` տանիլ-դնել վարժապետին սեղանին։ Այսպէս քաւութիւնը կ՚ըլլար արժանաւոր ու զօրաւոր։ Ու այս ամէնը` որպէսզի մաքրուէին գող իմ մատներս իրենց թոյներէն, ով գիտէ ո՜ր սատանի ձագէն փակած, «շաղուըւած» իմ միսերուս, ոտքերուս ու ափիս` ամէնէն աւելի։ Ծե՛ծ` անշուշտ ուրիշներուն ալ։ Բայց շատը ինծի։ Բայց հակառակ ահաւոր զգայութեան, որ վախին հետ կը խորանարդանար իմ մէջ, ու գաւազանին ներքեւ միսերը կրակի վրայ բռնուածի նման` ամբողջական բռնկում կ՚ընէր զիս, այսօր կրնամ որբի տարտամ, սեւ քմծիծաղով մը վերակոչել ոտքերու եւ ձեռքերու այդ «չոր խաշոց»ը, ինչպէս կ՚որակէր զայն հեւասպառ վարժապետը, թացը վերապահելով պտուկին մէջ խաշուած ոսկորին, եւ լեզուովը շրթունքի անկիւնակապերէն ներս կ՚առնէր քիչ մը արնախառն փրփուր։ Բայց ես չեմ կրցած մինչեւ այսօր բացատրել, թէ ինչո՞ւ շատ աւելի հզօր սարսափ մը փուշ-փուշ կ՚ընէր մազերս այն ատեն, երբ գաւազանէն յոգնած, բայց շատ ալ կատղած, կը սպառնար ինծի` դդումի պէս երկու կտոր ընել գլուխս, կաշեպատ հսկայ Յայսմաւուրքով մը, որ ճիշդ ամսուան մը ուլի հասակ ունէր եւ նիհար բարձին յենակ կը ծառայէր միշտ քովնտի նստող վարժապետին ձախ ուսին։ Բացառիկ այս օրերուն` վարժապետը – Տէրը լուսաւորէ անոր հոգին, բայց երկինքին կամ դժոխքին մէջ չդնէ ուրիշ դպրոց մը անոր մականին ներքեւ – իր փրթելու չափ բարակցած մատներովը, հեւուն ու տքալով, հազն ի հազ կը վերցնէր զայն բարձին տակէն ու անընդմէջ` հարուածուած հազին բազմակտուց հարուածէն, դժուարաւ ճար ու ատեն կը գտնէր գիրքը գլխուս կործելու – ես ամրապէս կաշկանդուած չորս ուժով տղու թեւերուն մէջ` երկու թեւերէս եւ երկու ոտքերէս – մեծաշռինդ, հերարձակ ու հոգիէն կարծես պաղշտըկած Աստուծմէն իրեն[ց]<ref>sic ձեռագիրը՝ իրենց [իրեն ?] – ջնջ. ստորակէտ</ref>գրուած տառապանքին վրէժը լուծելով իմ որբութեանս վրայ, բայց անմիջապէս ալ նուաճուելով հազէն, որ ըսես փեթակէն դուրս քշուող մեղուներու սլաքներու նման ասեղ-ասեղ կը բզկտէր անոր կոկորդը, կ՚ուռեցնէր աչքերը ` դուրս նետելու չափ զանոնք, փոթ-փոթ ընելով մինակ կաշի անոր երեսները։ Ու խուխ ու արիւն, ձմեռը` կրակարանին, ամառը ` պատուհանէն դուրս, պատառ մը հողին վրայ, ուր պիտի խաղայինք կոչնակէն ետքը ու ցոյց տայինք սեւցած արիւնը իրարու, հայհոյելով, զովանալով։ Այդ գի՛րքը։ Երկաթի պէս ամուր, զոր պէտք է կազմած ըլլային պողպատով, իմ գլխուս կ՚իջնէր մութ քարի մը նման, որ լուսաւորուէր մէկէն։ Աչքերէս լոյս կը վազէր մէկէն ու յետոյ կու գար մութը, զոր արիւնի նման պղպջակում մը խօսուն ու եռուն կ՚ընէր։ Կը մնայի լխկած ու կործանած։ Ի՜նչ արցունք արժան է ինծի դպրոցէն դուրս մանաւանդ։ Ֆալախան ու կաղնեփայտ<ref>sic ձեռագիր՝ կաղնեփայտ [կաղնեփայտը ?]</ref>– ոչ կաղնիէն, այլ` կաղինէն – հասարակաց պատիժներ, իրենց ցաւէն ետքը սփոփանք ալ կը բերէին, վասնզի զիս կը հաւասարցնէի ուրիշներուն։ Նոյնիսկ հարուստի տղաք, իրենց հօրը արտօնութեամբը ու ներկայութեան` կը պառկէին ու կու տային իրենց ոտքերը զարհուրելի գործիքին։ Այդ հարուստները` բացառաբար գիր ու կարդալ չունեցող, կը հաւատային«փայտին ամենազօր իմաստին», ինչպէս չարափոխած էր վարժապետը` խաչի նշանաւոր շարականի մը տողերը յարմարցնելով«գործիք փրկութեան»ին։ Ու իրենց ծխատուփին պարունակութիւնը, երախտագէտ արտայայտութեամբ պարպելէ յետոյ վարժապետին ծխատուփին, կը հեռանային իրենց «շան ցնկնած»ներուն արցունքին մէջ, «կաշի մը եւ ոսկոր մը» միայն պահանջելով իրկունը։ Բայց գիրքին ծեծը վերապահուած էր բոլորովին անոքներուն։ [Մէկը]<ref>sic ձեռագիր՝ Հայրն ու մայրը մեռած [? Մէկը՝ հայրն ու մայրը մեռած ?]</ref>՝ հայրն ու մայրը մեռած տղայ` ինծի ընկեր էր հոդ, ինձմէ աւելի դեղին, ալիւրի տեղ մոխիր կերած ինծի պէս, մնացած հօրեղբօր կնոջ մը թաթին տակ։ Անոր հետ մեր գողութիւնները սրտառուչ կ՚երեւին ինծի հիմա, այդքան հեռուէն իսկ պահելով այն անորակելի տրտմութիւնը, քաղցրութիւնը, զրկանքին աղն ու կրակը, որով վարշամակուած մենք մեր մարմինները կը տանէինք կալէ կալ, ցորեն մուրալու կամ բոլորովին անօթի կը մղուէինք հարուստի մը պարտէզը եւ կը թալլէինք, «սատկիլն իսկ աչք առած»։ Ան իրմէն պզտիկ աղբարները չէր մոռնար, գողօնը բաշխելու ատեննիս եւ կու տար անոնց բաժինները։ Որբե՜ր, անօթութիւնը գիտութիւն մըն է, զոր չեն սորվիր մարդիկ։ Զայն ապրողը միայն գիտէ, թէ ի՛նչ ըսել է կենալ վիզը ծուռ, փողոցին դուռին ու նայիլ հացին, որ քեզի տարեկից տղու մը ձեռքէն կը յորդի գետին։ Անոր հետ մեզի վիճակուած այս պատիժին վրայ անշուշտ չենք մտածած պատճառներ գտնել, յանցանքներ<ref>յանցանքները, սրբագրուած՝ յանցանքներ</ref>խոշորցնել։ Իմ մասիս` այս ամէնուն մէջ զիս անասնացնողը, խղդողը Նալպանտենց տունն էր միշտ, քանի որ անոնց նուռն էր, որ սկիզբը դրած էր իմ վրայ կիրարկուած այս նախատինքին։ Կ՚անցնէր աշունը։ Ձմրան ձիւներուն` գողերու պետ ու վարժապետ աղուէսն անգամ կրելիք ոչինչ կը գտնէր։ Բայց գիրքին պատիժը անգամ մը հաստատուած, օրինադրուած<ref>օրինագրուած, սրբագրուած՝ օրինադրուած</ref>, երբեք չէր մոռցուեր։ Վարժապետը իր հեղինակութիւնը կանգուն պահելու համար ստիպուած էր անոր դիմելու, երբ սըկէ-նըկէ տրտունջներ շատնային տղոց մասին։ Մառան կողոպտողներ, [սնտուկ խուզարկողներ]<ref>յաւելում պակսող բառերու՝ սնտուկ խուզարկողներ</ref>, հաւ թռցնողներ, որքա՛ն որ կ՚ուզէք։ Ու այս գողութիւնները` անշուշտ կեցած տուներէն<ref>sic ձեռագիր՝ կեցած – [բարեկեցիկ ?]</ref>։ Անոնք կը գողնային, մենք պէտք է «խաշէինք»։ Արդարութեան աշխա՜րհ։ Ո՜վ հնարեց այդ յիմար բառը։ Ֆալախայէն ելլելուս, երբ չկրնայի կոխել նոյնիսկ կրունկիս, ոռքաշ<ref>առքաշ, սրբագրուած՝ ոռքաշ</ref>կ՚երթայի իմ տեղս, կը փչէի ուռեցած ներբաններուս, երբեմն ափովս կը փայփայէի փոքրիկ մողէսը, որ սեւցած արիւնը կը ձեւէր մորթիս տակէն, ու կը լռէի։ Կ՚անցնէ՞ր կսկիծը։ Չեմ յիշեր։ Բայց յստակ է ինծի, որ կը մնար գլխուս կոտտալը, պոռալը, մշուշը, որոնք գիրքին հարուածին հետ ծնունդ կ՚առնէին։ Ու լխկած, յիմար, ուշակորոյս, մոռցած լացն ու ցաւը, որոնք ծիծաղելի ալ էին երկարած ատեննին<ref>sic ձեռագիր՝ երկարած ատեննին</ref>եւ վարժապետին թաքուն հաճոյքը կը համեմէին, ես մտքով գացած կ՚ըլլայի մեր հողէ սենեակին, հօրքուրիս ու մսող մուկերուն, անկրակ տուներէ Նալպանտենց հարուստ սենեակին<ref>sic ձեռագիրը՝ անկրակ տուներէ Նալպանտենց հարուստ սենեակին – ?</ref>։ Ու ասիկա, այսպէս, տարիով։ Մինչեւ որ հասակ առի։ Գացի քաղաք մօրս քով։ Տեսայ պալատներ, ո՛չ հեքիաթէն, այլ ա՛ն հարուստներէն, որոնց մանարաններուն մէջ կ՚աշխատէր մամաս։ Ու պալա՜տը հսկայ հարուստի մը, որուն մէկ զաւակը խլած էր կաթն իմ բերնէս, չորս ամսու մանկիկի իմ բերնէս։ Հոն կը մտնէի տեսակ մը իրաւունքով, կարծր հպարտութեամբ։ Ու կը նայէի պալատէն աւելի այդ աղջկան, անա՜նկ բարակ ու երազ, անա՜նկ խարտեաշ ու քաղցր։ Որուն աչքէն խունկ կը հոտէր<ref>sic ձեռագիրը՝ աչքէն խունկ կը հոտէր – ?</ref>, իմ այն օրերու գերագոյն զգայութիւնս` գեղեցկութենէն ու համէն։ Անոր լաթերը կը շտկէր մամաս, կ՚անցնէր կռնակիս ու քաղքի տղու մը վերածած, ամրան մուտքերուն գեղ կը ղրկէր, երբ ձմեռուան հանգիստէն յետոյ գործարանները վերաբացուէին։ Գիրքը հոն էր միշտ, մեր դպրոցը, որուն ամառնային աշակերտն էի, շերամի եւ խոզակի ատեն, ընելիք չունեցող տղու մը գիծէն։ Վարժապետը` աւելի կամարած։ Բայց ես` հասակ առած եւ հագած ի՛նչ որ չէր անցած մեր գեղի ամէնէն հարուստին տղուն կռնակին։ Նալպանտենց տո՜ւնը։ Տո՞ւն էր այդ փոքր բանը, գէր ու կարճ, որուն դուրսն ու ներսը մազի չափ իսկ արժէք չունէին մօտիկը դրուելու իմ տեսածներուն։ Չեմ գիտեր, ինչո՞ւ չխնդաց իմ երեսը մանկութեան այդ օրերէն մինչեւ հիմա։ Բայց գիտեմ, որ իմ հոգիիս մէջ` քարուկիր ու անքակտելի` մնաց այդ առաջին ու անողոք զրկանքը, զոր իմ ոսկորներս ունեցան գուցէ կեանքին սեմէն իսկ. ու մեծափարթամ ապարանքներէ ներս ես սեւեռած ըլլալու եմ անհուն ու անկարեկիր հակադրութիւնը, որ հարուստին եւ աղքատինն է, ատանկ հեռաւոր, տղայ, մանուկ, զոր ոչինչ կրնայ մեղմել կամ սրբագրել։ Զգայարանքները, ջիղերը կ՚առնեն այդ կնիքը եւ կեանքը անզօր է անկէ թեփ մը, փուր<ref>բուռ, սրբագրուած՝ փուր</ref>մը իսկ բան փրցնելու։ Գեղին մէջ, նոյնիսկ ատանկ պզտիկ պարոնի մը իմ հոգիիս խորը, չմարեցաւ սակայն ատելութիւնը վարժապետին դէմ (որ հակառակ իր անգթութեան` ողորմելի էր գուցէ ինձմէ աւելի, իր լալկան, Մեծ պահքի փոխին պէս երկայն-հասակ<ref>երկայն հասակ, սրբագրուած՝ երկայն-հասակ</ref>հազովը, հատնիլ չունեցող, քիթն ու բերանը բզիկ-բզիկ բերող ու աչքին պտուղները կուց-կուց ծեծքող. ու ողորմելի էր իր անհատնում գերեզմաններով – տղաքն ու աղջիկները, դպրոցի արժանի չեղած` կը մեռնէին, անպատճառ, ով գիտէ ո՛ր սիրտը ցաւած մօր անէծքին մատաղ երթալով – ու, իր կերած թթու չախերովը նոր ժմնած աղաներէն<ref>տղաներէն, սրբագրուած՝ աղաներէն</ref>ու հոգաբարձուներէն), այլ մա՛նաւանդ գիրքին դէմ, որ շարունակեց դիմանալ, այսինքն` չքակուիլ իր կազմէն։ Կատոզի<ref>Ծնթ. – կատոզ – տակառ</ref>տախտակէն ու գոմշու մորթէն ձողուած<ref>կազմուած, սրբագրուած՝ ձողուած</ref>իր պատենին եւ կողերուն շնորհիւ։... Օր մըն ալ, վարժապետին մահէն ետքը, որ գտաւ զինքը իր բազմոցին վրայ, քովնտի նստած, ձախ ուսը վեր վիճակի մէջ, յանկարծահաս ու կարմիր, սափոր մը արիւնի հեղեղին մէջ խեղդելով անոր խեղճ, թշուառ հոգին, գիրքը մնաց առանց բարձի եւ մէջտեղը։ Այն ատեն ես կարդացի, կատաղի ատելութեամբ, անոր առաջին էջին վրայ խոշոր -խոշոր գիրեր, շատ բան, որոնց կարգին Ապուչեխ տարօրինակ, բայց մեզի ընտանի բառը։ Ուրկէ աւանդութիւն մը` տէրտէրին հօրմէն ալ վաւերացուած, կը բերէր թէ՛ գիրքը, թէ՛ գեղին մեծաւոր անունը ` Նալպանտենցը ։ Ուրե՞մն։ Հաճի աղային մեծ հայրը ու հետն ալ գեղին երկրորդ, ձորակէն անդիի մասը հիմնաւորող առաջին եօթը ընտանիքները։ Տգեղ, հաստ, տզրուկի պէս ուռած այդ գիրերը, որոնք պատիւներով, փշիկներով եւ աղեղներով իրարու կը փաղանգուէին եւ կը ներկայացնէին արի՜ւնը զիրենք հոդ թափողին։ Ձեռագիրը կը նմանի գինիի. քանի՛ հիննայ` ա՛յնքան թունդ կը դառնայ։ Ո՞վ էր մեղաւոր այդ գրի՛չը։ – Մահտեսի Արութիկը, որ իր հոգիին համար շահած էր այս մատեան ը եւ նուիրած գեղին վայելումին։ «Որք ընթերցջիք, մի մոռանայք զողորմիսն»։ Այն ատեն չըսածս` հիմա առատ ու սրտագին, ո՜վ երանելի Արութիկ, ներէ, որ հայհոյած ըլլամ այնքան յաճախ քու անունիդ ու յիշատակիդ։ Հիմա կը զգամ, որ մտքէդ պիտի չանցնէր, թէ ի՛նչ պատուհաս մը կտակեր էիր դուն ութամեայ տղոցը գլխուն... ։ Հիմա` որ այս տողերը կը գրեմ, ո՛չ պատմութեան, ոչ ալ սրամտութեան կը ծառայեմ։ Իրաւն հոն<ref>ան, սրբագրուած՝ հոն</ref>է, որ սիրտի նոյն սեղմումով ես հանդիպումն ըրի ուրիշ գիրերու։ Հին մատեաններու, ձեռագիրներու ուրիշ պրպտումներուս ընթացքին, բացառիկ ու անորակելի յուզում մը կը ծաւալէր մատներէս, երբ որեւէ յիշատակարանի մէջ կը կարդայի անուններ, նոյն այդ գեղէն – ամիրա կամ ոչ–, որոնք բոլորն ալ երանելի Արութիկին նման, իրենց մեղաւոր հոգիներուն փրկութեանը համար գրել կամ տպել տուած էին սրբազան մատեաններ... ։ Եւ Ապուչեխը տեսակ մը հնոց էր եւ է՛ տակաւին, իմ մտքիս մէջ, ուր ոսկին եւ մեղքը, հաւատքն ու «հովանին սուրբ եկեղւոյս»ը իրարու հետ զանգուած, տարօրինակ կնդրուկի մը նման կ՚այրին ու չեն հատնիր։ Հիմա՛, այսքան հեռուներէ, ով Յայսմաւո՜ւրքը մեր գեղին... ։ Գուցէ դժուար չըլլայ նմանութիւններ հաստատել ապուչեխցիներուն ընչեղ յիշատակին եւ Նալպանտենց տունին կապուած դրուագումներուն միջեւ... ։ Ու պէտք է բանալ ծրարը։ Չեմ զբաղիր ծագումով, որ մեր հեքիաթներուն մէջ այնքան սիրական, ընտանի ճակատագիրը կը ձեւէ գոնջ տղուն, անով սկսելու համար հիմնարկէքը բոլոր մեծ բախտերուն եւ հարստութիւններուն։ Հաճի Արթին աղան բացառութիւն պիտի չկազմէր։ Կային մարդեր, որ կ՚երդուըննային։ Ու ի՞նչ։ Լսած էին անպատճառ, եթէ չէին ալ տեսած։ Ու լսած էին, թ է ինչպէ՜ս հաճի աղային մեծ հայրը` հաճի Սերոբէն, ջուխտ մը տրեխով ինկած էր մեր գեղը եւ ժում մը հացի գնով կ՚աշխատէր իրենց պապերուն մօտ։ Ու աւանդութիւնը չի ստեր անշուշտ։ Ո՞ր պանդուխտը այդպէս չէ սկսած կեանքը։ Դուք լրացուցէք անջրպետը, որ օրան մը կը բաժնէ գերեզմանէն։ Ու լեցուցէք անով, որուն անունը կեանք են դրած, բայց սա ձեր գիտցածէն քիչ մը տարբեր։ Դրէք անօթութիւն, քրտինք, զրկանք, կարաս-կարաս, կատոզ-կատոզ։ Դրէք քիչ մըն ալ, ջուրի գաւաթով, համ ու վայելք։ Դրէք լիճի երեսին պէս պարագրկող ցաւ, տառապանք։ Յետոյ հաւաքեցէք ձեր բոլոր դրածը։ Եթէ բուռ մը հող գտնէք, երանի՜ ձեզի, ո՜վ մեր ցեղին հողէ զուրկ զաւակներ, որոնց գերեզմանն անգամ սուտ պիտի ըլլայ... ։ Բայց պէտք է քալել։ Իրական ու պատմական փաստը ա՛յն է, որ հաճի աղան գագաթը կը կազմէ այդ կառուցումին։ Հայր Ղեւոնդ Ալիշան այդ ընտանիքին իսկական անունը հիւրընկալած է իր Աշխարհագրութեան մէջ, որ երկրորդ Յայսմաւուրքի մը նման, սնդուսէ ծածկոցով, կը պահուէր դեռ իմ օրերուս։ Իրականը ա՛յն է, որ մէկ սերունդի վրայ, այսինքն` դեռ հայրը չմեռած, հաճի Արթինը գրաւած էր գեղին կէսը, երբ պարապ հող էր ասիկա։ Ինչպէ՞ս։ – Շահեկանը սա չի կրնար ըլլալ հիմա` հարիւր տարի ետքը։ Մարդոց գործելու կերպը կը մոռցուի, բայց գործը կը դիմանայ։ Ան է, որ շինած է գեղին հսկայ եկեղեցին` կռնակովը կրելով ձորակէն քար, ու քսակովը` շաղախ։ Բայց զգուշացած է իր անունը փորելէ դրան ճակատին։ Դիւրին է, մահուան անկողինէն, պանքաներու խողովակով, թուղթի ճամբաներէ եկեղեցիներ կտակել։ Հաճի Արթինը շինա՛ծ է։ Ա՛ն է, որ այդ ժամուն ծոցը թափած է անգին ու առատ գանձերը Արեւելքին.<ref>բութ, սրբագրուած՝ միջակէտ</ref>– ոսկի՛ն, բայց հաստ, ոչ եղէգի պէս ծուծը պարապը, այլ բազուկի պէս լի՛քը, որով կաղապարուած են լման Քրիստոսներ, Ադամներ, Եւաներ, օձեր եւ պտուղներ։ – Գոհարնե՛րը, խոշորն ալ, մանրն ալ, փոշեձեւ կամ նռան հատիկ, ամէն գոյնէ ու ամէն լոյսէ, որոնք խաչվառներուն ու խաչերուն ու սկիհներուն ու Աւետարանի պատեաններուն մարմինը կ՚ընդելուզեն, խատուտիկ, պսպղուն, մութէն անահ, լոյսին տակ հեղուկ եւ անոր անունը կը սեւեռեն վառող ու անջինջ։ – Ու բեհե՛զ, ծաղկի թերթին պէս բարակէն սկսեալ, որ ափիդ մէջ հովի կը փոխուի, մինչեւ ուսդ տեղէն խախտելու չափ ծանրը, որուն ծալքերուն բերաններէն անտես շերամ մը դեռ չէ մոռցեր իր ճարտարանքը հիւսելու եւ հեղելու։ – Ու խաչ ու կանթեղ` որոնց արծաթը տարիներ չի խարզիր եւ [որոնք]<ref>յաւելում բառի՝ որոնք (ձեռագիրէն պակսող)</ref>ժամուն ամէն թեւերէն լոյսին հետ` պլպլումը, վառքին<ref>փառքին, սրբագրուած՝ վառքին</ref>հետ` մահուան մուգը, խունկէ աղօտացումին հետ` նշուլումին հեւքը, հոգեւարքը<ref>հոգեվարքը, սրբագրուած՝ հոգեւարքը</ref>, երկնաւորումը կը կերպադրեն։ – Ու շուրջառներ, որոնց վրայ բանուած ծաղիկները փսոր-փսոր կ՚արիւնին, կը ծիածանուին, մոմերուն լեզուէն, բայց կը մնան իրաւ, իրական` պզտիկները, նոր տեսնողները, օտարները պատրելու աստիճան, որպէսզի ասոնք թեւ երկարեն քաղելու համար վարդ ու շուշան ու շահոքրամ շրջիկ պարտէզէն, թափօրի ելած քահանային կռնակէն։ – Ու լման ոսկի, ոսկեհիւս ըսել կ՚ուզէ ժողովուրդը, վարագոյրներ` որոնք, մայր ու աղջիկ, մէկը` խորանին, միւսը` բեմին, Աւագ սեղանին վրայ կը քաշեն բոցի եւ հեղուկ ոսկիի ծփանուտ պատեր ու մարմարին վրայ` իրենց ալիքներէն – ո՛վ ալեկոծումը բեհեզին, երբ մետաղին վրայ կ՚աւելնայ ներքին կրակը, երկինքին հեղուկցած մտապատկերը, արքայութեան թեւաւոր շառայլը, ատանկ ցոյցի եկած` մեղաւորներուս աչքին – ադամանդն ու զմրուխտը, մարգարիտն ու ախեխը<ref>Ծնթ. – ախեխ՝ ակաթ</ref>բուռ-բուռ կը թօթուեն։ Անոնք, որ, տօնական օրերուն, մեր եկեղեցին դրախտին հետ չեն փոխանակեր – այս ոճը ընթացիկ էր մեծին ու պզտիկին բերնին–, աւելորդ ու ծիծաղելի չափազանցութիւն չէ, որ կ՚ընէին։ Ե՛րբ եւ ինչպէ՜ս` այս արքենի առատութիւնը` սուղ մետաղի՛ն։ Գտէք պատմութիւն<ref>պատմութիւնը, սրբագրուած՝ պատմութիւն (sic ձեռագիր)</ref>. դրէք խաչ ու հայու խելք։ Դրէք տակաւին դա՛րը. ամիրաները, թուրքերուն անիւը – ըսել կ՚ուզեմ` մեծաւորներուն ճակատագիրը եւ ատոնց լծուած հայերունն ալ – դուք չէք սխալիր։ Բայց չէք գտներ ակը։ Այդ օրերուն «մարդիկ կառքով նապաստակ կ՚որսան», ինչպէս կ՚ըսէ ժողովրդական երգ մը։ Այս ամէնը շնորհն էր այդ մարդուն։ Անոր մահէն ասդին, այսինքն` ամբողջ կէս դար, մեր հարուստները շարունակեցին Երուսաղէմ երթալ ու «բեռնով» դառնալ, բայց յիսուն հարուստ յիսուն տարուան մէջ չեն ըրած այնքան` որքան հաճի Արթինը մէկ տարուան մէջ, մեր ժամուն համար։ Ու ան շինել է տուած, թրքական պալատներու ոճով, գեղին առաջին ու վերջին ապարանքը, հին` գոյներուն աղօտութեամբը, լայնանիստ ապարանք, միայարկ` բայց երկթեւ, բայց որուն մէկ յարկին մէջ միւս տուներուն զոյգ յարկերը դիւրաւ կը զետեղուին։ Տեսնողներ կային իմ տղայ օրերուս։ Շէնքին երկու թեւերը իրենց մեկնումի կէտէն կը յօրինէին ճակատ մը, կնճռոտ` վասնզի հին ու ժանգահար մարմարներուն վստահուած էր այդ կառոյցը, որուն ներքեւ հսկայ դո՛ւռը, ինքնին ծանր ու անջատ, մուտք տալու համար բեռնաբարձ ուղտերուն, եւ կուրծք` հաւանական ասպատակներուն, որոնց արշաւները հետզհետէ ցանցառ, բայց միշտ կարելի` այդ գեղերուն ամէնէն դժնդակ պատուհասը եղան դարերով։ Ընդհանուր իր ոճին մէջ, պալատը կը կրկնէր Արեւելքի մէջ զուսպ երեւնալու պարտաւոր, քրիստոնեայ բնակարաններու արտաքին լրջութիւնը։ Գոյնի փայլատ պաստառ մը կը պարուրէր անոր ընդարձակ երեսները։ Լայն ու մշտապէս փակ պատուհաններ ետ կը հրէին նայուածքը ` հպատակելով աչքէ խուսելու թաքուն բնազդի մը, ինչպէս ուզած ըլլալու էր մեծ, փորձ իմաստութիւնը, շէնքը այդպէս ամբարձողին։ Բայց հեքիաթի պէս մշուշոտ ու խտղտիչ է անոր ներքին պատկերը։ Անոր բաղնիքը իր մարմարները առած է Նիկիոյ աւերակներէն, որոնք բացած, բանեցուցած է սեպհական<ref>սեփական, սրբագրուած՝ սեպհական (sic ձեռագիր)</ref>քարահանքի մը նման։ Անիկա կը կրկնէր եկեղեցիին զարդարանքը, աշխարհիկ առարկաներու ապշեցուցիչ հանդէսով։ Հեքիաթը կը սաւառնի տալու ատեն հիւրասրահը։ Բայց այդ մասին աւելի ուշ։ Պէտք է դառնալ իրեն, զարդերուն զա՛րդը։ Փառքին ու դրամին տարօրինակ գործաւո՛րը։ Որ չէ մօտեցած մարդերէն ըմբռնելի կաղապարներու, ու վարած է իր կեանքը կշռոյթին տակ իր ցեղին խոր օրէնքներուն։ Օրէնքներ` մեզի ծանօթ, բայց անհնազանդ։ Որոնք մեզ կը լքեն մեր երկրին վրայ, բայց չեն ուրանար ու կը գտնեն իրենց մարգարէները աշխարհի ամէն ծագերուն։ Որոնց մատովն է, որ քալեցին մեր պատմութեան գոնէ վերջին տասնհինգ դարերը։ Բայց... ։ Ինչ որ տակաւին, իմ օրերուս, կը քաշքշուէր անոր փառքէն, գործէն, նկարագրէն բեկորներ, բոլորն ալ անշուշտ, ցոլացման ենթարկուած ժամանակին մեծ ջուրին ծոցը ու բեկուա՜ծ, մեծ մասով մաշած կամ բոլորովին գուլցած, զայն կը մօտեցնեն անցեալ դարու մեր ամիրաներուն։ Ու ամիրան` հիմա պարապ հնչիւն, այն օրերուն մեր գերագոյն խտութիւնն էր։ Ինչպէս հայրապետը, որ մեր հոգեկան երակները կը համադրէ եւ մեր պատմութիւնը կը կերպադրէ։ Ինչպէս փարթամ ու պարթեւ կաթողիկոսները ե ւ կղերիկոսները, որոնք մեր աշխարհիկ արքաներուն խորհուրդը կ՚անձնաւորեն ու մեզ կը պատրեն, կուլ տալու չափ իրենցօրային (aura) մէջ ամբողջ զգայնութիւնը<ref>զգայութիւնը, սրբագրուած՝ զգայնութիւնը</ref>, հոգին ու մարմինը մեր ցեղին, այնպէս որ, մեր վաւերական թագաւորները տժգոյն դիմակներու կը վերածուին ու կը ջնջուին անոնց վեղարին ստուերին մէջ, ինչպէս մեր երկիրը` սրբազան լերան եռանկիւն շուքին մէջ, փոքր ու երկարուն բանի մը կը փոխուի... ։ Ոչ ոք ստոյգ փաստեր ունի հաճի Արթինին հարստութեանը ստոյգ խմորին։ Կ՚ըսուի, թէ անիկա Պոլսէն սկսած է շէնքը։ Կ՚ըսուի, թէ յունական պատերազմներուն ատեն ջորի հաւաքած է պոլսեցի հայու մը հաշւոյն, որ անոր անութին տակ դրած է արքունի հրովարտակը` ոսկի գլանի մէջ եւ առաջնորդած է զայն մեծ ձեռնարկներու։ Կ՚ըսուի, թէ պատերազմէն ետք երկարած, երկարած, երկարած է անոր ձեռքը, ափ ի բերան ձգելու չափ գեղին հին գերդաստանները։ Այս ընդարձակումը անիկա գունաւորած է իմաստուն արարքներով։ Արագ-արագ, իրենց իսկ արբանեակներուն նպաստովը` անիկա սանձահարած է գեղին շուրջ աւազակները, ինչպէս որջացած բռնակալները, շրջանին աստուածները ասոնք, ընդհանրապէս հանգստեան կոչուած զինուորականներ, որոնք յանունԱլլահին եւփատիշահին կը գանձեն տուրքերը եւ կը մարսեն, կեդրոնին ուղարկելով թուղթէ ցուցակը անուններու եւ գումարներու։ Կառավարութեան պաշտպանութիւնը ապահոված է անիկա իր այս ճարտար խաղարկութեան համար ու մեր լեռներուն է՛ն հուժկու ասպատակը, Քէօր օղլուն, հաւու մը պէս մորթել է տուած խենթ Օհանին... ։ Ու հարուստ է անիկա։ Դրամը կը հոսի դէպի անոր պալատը` բոլոր առ ուներէն։ Ան կը ճկէ իր առջին, թուրք աղաները շրջանին, զանոնք առանձին-առանձին ենթարկելով, Պոլսոյ իր կռնակին շնորհիւ, եպարքոսներու ցասումին եւ սոթտելով անոնցմէ գրիւով ոսկի, որ ուղտերով կը ճամբորդէ<ref>sic ձեռագիրը՝ կը ճամբորդէ – ?</ref>Պոլիս։ Գեղի՞ն մէջ։ Ան թէ՛ կը սիրէ, թէ՛ կ՚ատէ` այդ կարգի տիպարները։ Բռնաւոր ժպիտով եւ լռութեամբ, բայց անդիմադրելի ամէն ճակատէ, ան կառավարած է ո՛չ միայն հայ իր գեղը, այլեւ` ամբողջ շրջանը, 30-40 կտոր գեղերովը, թուրք ու հայ, որոնք աւելի մօտ տարիներուն, դեռ չէին տաճկցուցած իր կառուցած աղբիւրները, բաղնիքները, ջրհորները եւ ձիթահան<ref>sic ձեռագիրը՝ ձիթահան</ref>գործարանները։ Կռի՞ւ։ Այսինքն` զէնքի գրոհ, քաջութիւն, կրակին դէմ վազել, խենթենալ ու սպաննել, – չի յիշուիր իրմէ։ Գուցէ վերջին դարերու իմաստութիւն մըն է հոս միջամտողը։ Բայց գիտեն, թէ առանց երեւալու` ան կ՚ենթարկէ մարդերը իր հրամաններուն։ Չի յիշուիր ոչ իսկ մէկ հատիկ դրուագ առանձնական քաջագործութեան, որմէ այնքան կ՚ախորժի հեքիաթը, երբ այդ մարզերէն չուան կը քաշէ։ Բայց կը պատմեն անոր տաղանդը ձի քշելու, ինչպէս խոզ ու արջ որսալու մէջ։ Գեղէ գեղ, այն ատենուան բառով` իջեւանէ իջեւան, պետութեան կողմէ հաստատուած դրութեան նման, անոր սեպհական<ref>սեփական, սրբագրուած՝ սեպհական (sic ձեռագիր)</ref>կայանները – ախոռ կամ ձէթ հանելու գործարան, կամ ագարակ – անոր պէտքերուն համար մշտապատրաստ կը պահեն լաւագոյն երիվարները։ Ան կ՚երեւայ ամէնէն անակնկալ պահերուն, ձիւնի հսկայ մրրիկներուն կամ քառասունութ ժամ ինկող անձրեւներուն, երբ երկինքն ու երկիրը կը լուծուին իրարու մէջ ու ջուրն ու հողը կը նոյն[ան]ան<ref>ձեռագիրը՝ կը նոյնան</ref>։Որ<ref>sic ձեռագիր՝ Որ</ref>անյագուրդկրակը այդ դանդիռի<ref>տանդիրի, սրբագրուած՝ դանդիռի</ref>ատեններուն զայն դուրս կը նետէ պալատին ոլորտէն ու կ՚արձակէ հեղեղին եւ մշուշին։ Անոր ձին զայրագնած հեղեղները կը փնտռէ եւ ճահիճները կը պատռտէ... ։ Թռչունի նման կու գայ, կը ձգէ ջարդուած երիվարը, կը թռի պատրաստի քամակին ու կը սուզուի մշուշին ծոցը։ Զինուած` մինչեւ «ականջին վրանները»։ Խռով այս պահերէն իր ախորժը ոմանք կ՚ուզեն շաղկապել խորամանկ իր հաշիւներուն։ Կրնայ մեկնուիլ անձնական բխումով։ Մարդեր կը ծնին յիմարութեան մը ոլորտին մէջ, որ անոնց շրջաշխարհն է, եթէ ներուի այս բառը։ Մէկը պիտի խենթենայ կիներուն ետեւէն, վասնզի իր աշխարհը կը յուզուի անոնց հոտերէն։ Ուրիշ մը պիտի սիրէ գետը։ Ուրիշ մը` անտառը, եւ այսպէս` ամէն մարդու համար... ։ Անիկա ուղտերով ոսկի կը փոխադրէ դէպի Իզնիկ ու դէպի Պրուսա ու դէպի Պոլիս։ Անշուշտ պէտք է ոսկիին քով պղինձն ալ տեսնել։ Ու պատմական են ու գեղեցիկ անոր կարաւանները։ Պսակաւոր, այսինքն` դրօշազարդ ու մեծաշուք, երբ կը ճեղքեն լիճին ափէն թուրքերուն գեղերը ու անվախ, մա՛նաւանդ` երբ խճուղիէն շատ առաջ, լեռնէն, այսինքն` հսկայ անտառուտքներէն, ուր ճամբան իսկ կը վախնայ ինքնիրմէ ու կը փոքրանայ, անոր ձիերը կը խրխնջեն համարձակ ու սրտոտ։ Բոլոր լեռներէն եւ բոլորպահակներէն<ref>Ծնթ. – պահակ – երկու լեռներու միացման կէտին պետական շինուածք, ամրոց, ուր զինեալ ուժեր կը պահեն հաղորդակցութիւնը:</ref>ան ունեցած է ազատ ու հարթուած անցք։ Յուղկահարները, որոնք պետութեան պաշտօնական առաքումներն իսկ անխնայ կը թալլեն, յարգանքով ճամբայ կու տան անոր կարաւաններուն։ Կ՚ակնածին իրմէն շրջանի գեղերուն բոլոր մեծաւորները, Եմէն ըրած կոշկոռուտ ու կանանչ-գլուխ<ref>յաւելում միացման գծիկի</ref>շէյխերը, դատարաններու մեծ– գլուխ<ref>յաւելում միացման գծիկի</ref>փաթթոցները, ինչպէս կուսակալանիստ քաղաքին մոլեռանդ, վայրենաբարոյ դահիճները։ Իր անունը կը բաւէ, որպէսզի բացուին կապուած ճամբաները։ Ասոնք հիմա իբր բառ կը տպաւորեն ձեզ։ Բայց գիտցողը միայն, տեսնողը միայն կրնայ մտապատկերել ուժը մարդուն, որ միս-մինակը կը մտնէ երկու բերանները ամրօրէն բռնուած կիրճէն ներս, հրաման կ՚ընէ, որ արձակուին կողոպտուած ու կապուած ճամբորդները, վերստանալով ինչ որ տուած էին աւազակներուն, ու շարունակեն իրենց ճամբան։ Կը սիրեն զայն աւազակները, որոնք ազատեց նոյնիսկ կախաղանէն, ո՛ւր որ տրուեցաւ իրեն հանդիպիլ չարագուշակ եռանկիւնին, դրամի գնով կշռելով ու քաւելով անոնց մեղքերը։ Սիրելի էր ան ջոջ թուրքերու, մայրաքաղաքէն, ուր կը ճամբորդէր ամէն տարի, հարիւրէ աւելի ձիերով եւ նոյնքան մըն ալ ուղտերով։ Ուշագի գորգ եւ Քէօթահիայի յախճապակի, Պրուսայի մետաքսեղէնները կը կազմէին անոր հակերը, մա՛նաւանդ դեղին ոսկին, զոր շրջակայ գեղերը կթան կովերու նման պարտաւոր էին ճարելու անոր։ Ու հարիւր ձիաւոր, բոլորն ալ սպառազէն, հագուած թուրքի պէս, կ՚ընկերէին կարաւանը, լիճին հարաւէն դէպի Նիկիա, անկէց` Իզնիմիտ<ref>Զմիւռնիա, սրբագրուած՝ Իզնիմիտ</ref>– Պոլիս։ Ծովը խարդախ է կնիկի նման։ Ու քաջարի մեր տղաքը կը վախնան անկէ։ Այս կարաւաններուն շքեղութիւնը, առթած արմանքը, յարուցած խռովքը դեռ չէին մոռցած 70-80 տարիներ վերջն ալ։ Կը դառնար հաճի աղան «երջանկութեան տունէն» (Պոլիս), շատ զօրաւոր պաշտպանութեանց գրաւականով։ Վասնզի իր թուղթերը կը վարէինգազային գործերը` Պոլսէն գրուած։ Տեղակալը, միւֆթին<ref>Ծնթ. – միւֆթի – ֆէթվա գրող բարձրաստիճան կրօնաւոր:</ref>, կառավարական բոլոր պաշտօնեաները կամակատար գործիքներ էին անոր ափին մէջ։ Բայց աւելի շահեկան է անիկա գեղին մէջ, բարքերուն վրայ իր հեղինակութեամբը։ Բարեպաշտ, թերեւս սրտա՛նց – իր եկեղեցին այդքան փարթամ ընծայող բա՛նը իր մէջ` իր հաւատքը` խիստ էր ու բարբարոս, հին մարգարէներուն ունեցածին նման, բայց անողոք կարծրութեամբ` հաստատուած սովորութեանց կիրառումին մէջ, ուր կը մտնէին թերեւս մռայլ ալ հաշիւներ` անիկա ամիսով կը բանտարկէր, որո՛նք որ թերանային իրենց կրօնական պարտքերուն մէջ։ Պահք մը աւրելը ողբերգական հետեւանքներու կրնար դուռ բանալ։ Կթան ունեցողները ամբողջ Մեծ պահքին չէին կրնար զատել մայրերը հորթէն ու գառնուկէն։ Առածի կարգ անցած է ուժը անոր քիթին, որ թաղ մը հեռուէն կ՚առնէր հոտը տապկուած իւղին ու սոխրացին։ Կը մտնէր անիկա ամբարիշտ յարկէն ներս ու կերակուրը ամանով միասին կը շպրտէր փողոց, ջարդ ու փշուր կոխկռտելով իր մոյկերուն տակ պղնձեղէնները։ Ու ասիկա, այսինքն` ներողամտութեան այս աստիճանը` ձէթին համար։ Չէր քաւուեր կարագը, հաւկիթը։ Նոյն ատեն դատաւոր, երէցփոխ, աթոռակալ, կառավարիչ` անիկա ժամուն զնտանը կը նետէր գինովները, այրիին այգին աւարողները։ Կը ծեծէր անգործը, դատարկապորտը` երեք օր ջուր միայն տալով կերակուր։ Կը պատժէր, հրապարակային ու հանդիսաւոր արարողութեամբ, հայրը անսաստող անօրէն որդին, գեղամէջի սօսիին կապած, ոսկեգունդ իր ճոկանով անխնայ թակելով տմարդի այդ ոսկորները։ Ու պատգամ էր անոր ձայնը` մեծ` ինչպէս փոքր վէճերու մէջ։ Անոր տիրակալութեան ամբողջ ընթացքին գեղը ապրեր է գառնուկի պէս։ Ոչ ոք ոչ ոքի քիթն է արիւնած։ Իր գեղացիներուն հանդէպ այդքան խստաբարոյ` անհասկնալի տկարութեամբ մը անիկա պաշտպանած է օտար գեղերէ ո՛վ որ օրէնքէն հալածուած, ապաստան է փնտռեր իր շեմին։ Գող, մարդասպան, հրձիգ, պարտապան` օգտուած են իր լայն ձեռքերէն։ Անիկա մտքէն չէ անցուցած օգտագործել այդ տիպարներուն բազուկը կամ խելքին պակասը, ինչպէս պիտի ընէին մեր օրերուն նոր հարուստները, իրենց անկշիռ մարմիններուն իբր պահպանակ թոշակելով յուղկահարներ եւ ոճրագործներ։ Իրմով ազատուածները<ref>ազատուածներ, սրբագրուած՝ ազատուածները</ref>, հակառակ իրենց բուռն ցանկութեան, չեն կազմած իր անձնապահ գունդը, որ շրջանի թուրք բռնաւորներուն հաւատարիմ գործիքն է եղած, կեղեքման ու ահաբեկման։ Պաշտպանած է դարձեալ զօրաւորին թաթէն փախստական յանցաւորը, այն օրերուն ղարիպը` իր բնակարանին հազարումէկ անմատոյց խորշերուն մէջ դուլ ու հանգիստ բաշխելով անոնց վտանգահար գլուխներուն, կերցնելով, հագցնելով, զինելով եւ իր մարդոց միջոցով, ապահով, զանոնք Ողիմպոսի անառիկ կիրճերը առաջնորդելով։ Ու ասիկա` հալածիչներուն աչքին առջեւ։ Իր ահը զարկած է տուներուն խորագոյն մասերը, անցած էրիկ-կնկան մահիճէն անդին։ Կիներ չեն համարձակած իրենց գժտութիւնը, կռիւներն ու անէծքները հրապարակ թափել... ։ Ու չէ աւրուած ոչ մէկ անկողին թուրքին սերմովը։ Գեղը կը ներկայացնէ անոր առագաստը անարատ ու օրհնուած։ – Երկվեցեակ մը մանչ ու աղջիկ, որոնք կ՚անցնին մահուան բոլոր ճամբաներէն ու յաջողութեամբ ոտք կը դնեն երկրորդ մանկութիւնը, ուրկէ անդին անոնք գրողէն ալ վախնալիք չունին։ Կ՚աճին անոնք, զսպուած ու խելօք, իրենց հօրը փառքին տակ, անաղմուկ, խօսքմռուկ, ամչկոտ ու խրտչուն։ Գեղը կ՚անգիտանայ դժնդակ փորձանքը, որ անոր ծերութեան սկիզբը կ՚ընէ տկար ու տխուր, ու կը ձգէ զայն թաթին տակը սատանային։ Բայց այդ մասին աւելի ուշ։ Երկար է թուումը անոր ստորոգելիներուն` բարոյական մարզէ։ Դարձեալ աւելի ուշ։ Ու անբաւ է անոր հարստութիւնը, հաշիւը հերքելու չափ անբաւ։ Դուք մի խաբուիք կամ մի բաւարարուիք ուղտերով։ Անոնց տարածը միշտ խմորի պէս ոսկին չէ։ Դուք լաւ կ՚ընէք, եթէ ժողովուրդին ըրածին նման, որ ամէն բան կը չափէ ու կը ձեւէ իր կանգունով, իջնէք անոր խորհրդաւոր, կնիկին իսկ անծանօթ նկուղը, հողէն եօթը կանգուն ներս, ուր ցորենի թեղի<ref>Ծնթ. – թեղ – ցորենի դէզ, զտուածը:</ref>մը պէս ան շեղջած<ref>շեջած, սրբագրուած՝ շեղջած</ref>պիտի ըլլայ ոսկին։ Տեսնո՞ղը։ Ոչ ոք անշուշտ, քանի որ գաղտնիք է ոսկին` ինչպէս արգանդը։ Ո՞վ աչքով է տեսեր այս երկուքին վրայ պատմուածները։ Ո՞վ կրնայ ուրանալ անոնց ճշմարտութիւնը։ Ու այսքան հեռուէն աւանդութիւնը չի մոռնար ժողովրդական երեւակայութեան բոլոր ծաղիկները բուսցնել մարդուն ու նկուղին փոխադարձ պաշտամունքին վրայ, լուսաւորելով երբեմն անհուն խորութիւններ։ Այսպէս, անիկա ոսկին պիտի չափէ մարդկային գանկով մը ու գոց թարթիչներուն վրայ պիտի փակցնէ մէյ մէկ հատ... ։ Բայց կը շարէ անիկա, կարասները լեփ-լեցուն ոսկիո՜վ, ու անոնց առջին` ծունկի՝ մոմէ<ref>մոմը, սրբագրուած՝ մոմէ</ref>պուկիմը, տղու մը մարմինով, որուն սիրտը կը մխէ ամէն տարի մէյ-մէկ մաստ-ասեղ<ref>Ծնթ. – մաստ-ասեղ – վերմակ կարելու հաստ ասեղ:</ref>... ։ Գետնէն դուրս, անորն են շրջակայ բոլոր գիւղերուն, հայ թէ թուրք` բաղնիքներն ու ձիթհանները, խաներն ու առաջաւոր սրճարանները, առաջին անգամ ինք խորհած ըլլալով անոնց հիմնումին։ Ու անհատնում տուներ, մօտ ու հեռու գեղերէ, երբեմն ամբողջ թաղեր, որոնք անիկա ձեռք ձգած է իր ճամբաներով։ Հանրային հողերու վրայ կալուածական ստացումները այդ օրերու մասնայատուկ ռազմավարութիւններ են, որոնցմէ կը պարտուի պետական պաշտօնեան ` չհասկնալով հաշիւները անխելք հայերուն։ Չէ՞ որ ասոնք կը կաշառեն ու կը գրաւեն անպէ՜տք հողերը։ Անիրաւին, ապօրէնին բաժի՞նը` հաճի Արթինին այս տարածականութեանը մէջ։ Մոռցուած է հարկաւ առատութեանը դէմ միւս փաստերուն, որոնք անոր ձեռքը կ՚ընեն բաց, դատաստանը` արդար, սիրտը` բուխ։ Ո՞վ իջեր է խղճմտանքին տունը։ Ո՞ւր է մոմը, որ բռնենք<ref>բռնեն, սրբագրուած՝ բռնենք</ref>ափ մը այդ անդունդին վրայ։ Կը սիրէ զարդը` ինչպէս իր ցեղին բոլոր փարթամները, ինչպէս իր ցեղին հասարակ անհատները, որոնք քաղաքի մը, գեղի մը մէկ մասին կը դրոշմեն իրենց նկարագիրը եւ հակառակ ընդոտնուած<ref>ընդունուած, սրբագրուած՝ ընդոտնուած</ref>ըլլալնուն, նոր ժամանակներու մուտքին տուած կ՚ըլլան Արեւելքի քաղաքներուն կարելի շնորհ, մաքրութիւն, ճաշակ ու դաշնակութիւն, – հեռաւոր հրիտակները իր նախնիքներուն։ Զա՛րդը<ref>Ջարդը, սրբագրուած՝ Զարդը</ref>իր տունին ու Աստծոյ տունին մէջ։ Գիտէք իր եկեղեցին։ Բայց չէք գիտեր իր հիւրասրահը, որ համբաւ է նետած մինչեւ կուսակալանիստ քաղաքը։ Գեղերու մէջ թուրքերունգոնագները քարեղէն, փեթակախուց կառոյցներ էին եւ ուրիշ քիչ բան։ Կառուցուած ու կահաւորուած հաճի աղային իսկ ձեռքով, հիւրասրահը համադրութիւնն էր անոր ընդունակութեանց եւ ցեղին ցուցմունքներուն։ Ակնայ մէկ բեկոր այս գեղին մէջ, գուցէ Ակնայ ամիրաներուն պերճանքը ծանր գար հայերէն առաջ անապատ այս վայրերուն։ Լերան մը գագաթէն նայուածքը պիտի ճանչնայ շատ բան երկու ցեղերուն տուրքերէն։ Ու անիկա ճարած է անոր փայլին համար օձին եղջի՛ւրը նոյնիսկ, չըսելու համար ժողովուրդին պէս` օձին լեղին։ Արեւելքի փոքր իշխաններուն վաղանցուկ բոլոր շքեղութիւնը, որ կ՚ելեւէջէ յանկարծ փայլող պէյերուն, փաշաներուն, մա՛նաւանդ եպարքոսներուն բախտին համեմատ եւ կը մարի այնքան տարօրինակ արագութեամբ։ Պոլսէն է, որ ձեռք է ձգած թանկ, երբեմն թանկէն շատ անգին կտորներ... ։ Ու ասոնց վրայ` նրբութի՜ւն, որով սուլթանուհիները կրկնաւորեցին իրենց գեղեցկութիւնը եւ օրին մէկը ղրկուեցան դահիճին փաթթուած իրենց բեհեզին` ինչպէս մեղքին մէջ։ Ու ճոխութի՜ւն, որ կը յորդի Սուլթանին կնիքը կրող իշխանաւորին պալատներէն եւ քմայքի մը գնով կը շեղի` գալ թափելու համար ծոցը ուրիշներու, անո՛նց` որ որսի շուներուն<ref>շուներու, սրբագրուած՝ շուներուն (sic ձեռագիր)</ref>նման շղթայակապ կը հետեւինսատրազամին ու կը լզեն թռցուած գլուխներէ արիւնը իրենց բարերարներուն։ Ու ձոյլ ոսկի, Երուսաղէմէն բերուած նկարներուն շրջանակը զարդարող, օձի, եղջերուի, շան ու աղուէսի մանրանկարներով։ Ու ադամանդ, առատ ու հեշտայարոյց, լուցանելով կիներուն մազը, հեղուկ լոյսի մը պէս ծփծփալով խոպոպներն ի վար, ուր կը դրուի անիկա ծամակալի, սանտրի,համայիլի վրայով։ Ու կարկեհան, զմրուխտ ու յակինթ` սուրերու երախակալին սառած ու գունաւէտ, կաթիլ-կաթիլ այրելով պատկերի մը յատակէն։ Ու մարգրի՛տ, որուն ողկոյզները թաւշեայ եւ բեհեզեայ պաստառներու ծոցերն ու ծոպերը կ՚ընդելուզեն ու կը կախուին ճիտէն այլանդակ, հինաւուրց Մարիամներու, ով գիտէ ո՛ր ասպետին կնոջ ձեռքովը ասեղնուած, ու գերի տարուած բարբարոս սնտուկներու<ref>ստրուկներու, սրբագրուած՝ սնտուկներու</ref>։ Այս թանկագին իրեղէնները գուցէ կու գան շատ հին դարերէ, մեզմէ եւ յոյներէն, ու դարեր թրքուհիներուն սպասազարդ ծառայելէ յետոյ փախած են դուրս արիւնոտ ձեռքերէ ափափուած, կրելով բախտը իրենց անդրագոյն տիրուհիներուն։ Կողոպուտի, արիւնի, խորունկ դժբախտութիւններու յաճախանք մը` այս ամէնը, բայց անհրաժեշտ` հաճի Արթինին մտախոհութեանց։ Գոց էր սրահը գիշեր ու ցերեկ։ Հոն կը մտնէր անիկա` Պոլիս երթալէ առաջ ու գալէն ետքը։ Գոց գիտէր ամէն մէկ առարկայի վրայ թափուած հարիւրաւոր քարերուն անուններն ու տեսակները։ Իր հարստութեան առաջին մեծ ծորակը քարերու այս գիտութիւնը եղաւ, որ տաղանդի կը նմանի։ Հոն կ՚ընդունէր պէտքին համեմատ` սրբագրելով պատերուն պերճանքը, կուսակալները եւ աւագ պաշտօնակալները, որոնք, իրենց այգեկութքին համար գաւառները այցի ելած ատեն` չէին մոռնար խելացի եւ ազդեցիկկեավուր [166]Արթինը, անշուշտ պատկառելով անոր կռնակէն, որ Պոլիս<ref>Պոլիսն, սրբագրուած՝ Պոլիս</ref>էր։ Օր մը առաջ կուսակալ փաշային դահիճները կը փութացնէին կարճահասակ եւ ցախի պէս նրբասրուն մու[նե]տիկները<ref>sic ձեռագիր՝ մուտիկները</ref>, որոնք ձիերու նման վարժ էին վազելու եւ չյոգնելու։ Անոնց կը հետեւէին հսկայ մարդեր, գազանատեսիլ, որոնք գեղին մէջ կը պտտցնէին ահաւոր իրենց պեխերը, կարմիր վարտիքները եւ արնակալ խոշոր աչուըները, իրենց մէկ ձեռքին բուռի մը չափ խոշոր սաթէ ծխամորճը, եւ միւսին` բարտիի<ref>sic ձեռագիր՝ բարտիի – ?</ref>կտորի մը նման երկու կանգուննոց դանակը, որ մէկ հարուածով գլուխը կը թռցնէր վզակոթէն, եւ զոր սովորական պատանին չէր կրնար զատել գետնէն կամ պատեանէն։ Հաճիկեավուրը զանոնք կը տեղաւորէր իր պալատին բացառիկ մէկ սրահը, կը վազէր ընդառաջ, կ՚անցնէր մեծաշռինդ կարաւաններուն գլուխը, գեղ առաջնորդող բոլոր մուտքերուն դիմաւոր հեծեալներ բարեւի կեցուցած։ Իւրաքանչիւր խումբ իր առջեւէն կը քշէր նուէր ուղտը ` ժանեկազարդ եւ ոսկեբարձ... ։ Կու գար փաշան, կը պառկէր ըստ պատշաճի աղքատացած հիւրասրահին մէջ, կ՚աղօթէր թանկագին գորգի մը վրայ, որ առտուն կը փոխադրուէր կուսակալի ձիուն քամակին։ Իրմէն առաջ կը մեկնէր նոյն մունետիկը, յայտարարելէ յետոյ փաշային գոհունակութիւնը հաւատարիմ ժողովուրդէն` ինչպէս խելացի հաճի Արթինէն, որ միշտ ներկայացուցիչը կը մնար պետութեան աչ[ք]ին<ref>sic ձեռագիր՝ աչին [աջին ? աչքին ?]</ref>։ Ժողովուրդը կը խառնշտկէր նկուղին ոսկիները, անոնց հոտը գտած ըլլալու միամտութեամբ մունետիկին բարբառին մէջ։ Տալու եւ առնելու այս ճարտարութիւնը նկարագիրի մաս կը կազմէ։ Շատ տալով չէ, որ մեծ գործ կը տեսնեն, կ՚ըսէ ժողովուրդը։ Ու հոն կ՚ընդունէր նորէն միւսները, Աստուծոյ եօթըղազէպները, կուսակալէն տասը անգամ մեծերը, Պոլսէն առաքուած կտրուկ ու զարհուրելի քննիչները, որոնք քաղաքէն դուրս վրան կը զարնեն, Պոլսէն բերած իրենց հացը կ՚ուտեն եւ գեղերուն ջուրը միայն կը խմեն, որպէսզի դատեն` առանց ազդուելու ոսկիէն ու կնիկէն։ Որոնք իրենց կախաղանները թափօրի կը դնեն քաղաքի փողոցներէն եւ կախուած պէյերն ու փաշաները ժամերով կը պտտցնեն։ Որոնք եօթը կանգուննոց ձողերու ծայրէն գլուխները կը ճօճեն եւ արդար-մեղաւորի սրտին հովանք, թեթեւութիւն կը բաշխեն, պատուհասելով բռնաւորը, անիրաւը, վաշխառուն եւ կաշառակերը։ Անոնց ընդ առաջ<ref>sic ձեռագիրը՝ ընդ առաջ [ընդառաջ ?]</ref>կը սողար, մոխրակոծ ու խոնարհ, մէկ ձեռքին աղ, միւսին ալ գունդ մը հաց, կը համբուրէր անոնց ձիերուն ծածկոյթը եւ կը մնար գետնամած, չշարժելով իր դիրքէն, երբ կենդանիին սմբակը հարուածէր իր թեւը։ Նուիրումի, հաւատարմութեան, անկեղծութեա՜ն այս ցոյցը կը տպաւորէր իշխանաւորը, որ, Պոլսէն գրաւուած` հաճի Արթինին պաշտպաններէն, Պրուսայէն մեկնած ատենը հարիւրով թուղթ գրպանած, բոլորն ալ կեավուրին գլուխը պահանջող, հրաման կ՚ընէր վերցնել գետնէն այդ հողին կտորը, փոշի՜ն։ Տիւա՜ն ։ Այսինքն` ատեա՛ն։ Կ՚առաջնորդէր զանոնք արագօրէն մերկ պատի եւ պարզ տախտակի վերածուած սրահը։ Ու կու գային քահանաներն ու մոլլաները, մուխթարներն ու դրացի գեղերուն մեծարիւն պէյերը, կը խօսէին քննիչի ն ու ձիւնէն աւելի ճերմակ կը հանէին անոր ճակատը։ Ոխացողները զգոյշ եղան ներկայանալու այս տիւաններուն, խրատուած զարհուրելի դասէն, զոր քննիչները կու տային ամբաստանիչներուն, վասնզի Պոլիսէն քաշուած ականջները փաստ կ՚ուզէին եւ փաստերը կը ջրէին ըստ իրենց հաճոյքին։ Ան այս տիւանէն յետոյ, կ՚ըսեն, կ՚իջնէր գիշերանց եօթնականգուն նկուղը ու գրիւ-գրիւ կը կրէր ոսկին ձիերուհապիկաներուն<ref>Ծնթ. – հապիկա – հէյպէ. պայուսակ, երկու աչքով, որ թամբին վրայէն կը ձգուի երիվարին երկու կողերը:</ref>, թեթեւ մըն ալ մեղրոտելով բոլորին թաթիկները։ Քննիչները կը հեռանային գեղէն շղթայակապ տարագրումի կամ կախումիֆերմանները վազցնելով մօտակայ գիւղերու եւ քաղաքիկներու ամբաստանուած բռնակալներուն, պաշտօնեաներուն, քիչ մը էւել հարուստներուն։ Քանի՜ անգամներ, իր գլուխը ազատելէն ետքը, անիկա իր տունը պահած է զինքը ամբաստանող թուրք պէյերը եւ շեղեցուցած անոնց վրայէն անողոք ցասումը Աստուծմէ ղրկուածին, այսինքն` հոգէառին։ Անոր օրով, գեղը ազատ եղաւ հարկահան ջոկատներէն, որոնք քրիստոնեայ գերութեան ամէնէն նուաստ ու տխուր պատկերները յօրինած են աղքատիկ գեղերու մէջ։ Մե՜ղք, որ այս դրուագներըռոմանթիզմով միայն տրուեցան մեր գրական պահեստին։ Բայց անոր յիշատակը լոյսով կ՚ողողուի ամէն անգամ, որ խօսքի նիւթ դառնայ անագորոյն, մահէն ալ դաժան տեսարանը։ Ուր, հարիւրաւոր ենիչէրի – ի՜նչ զարմանալի է երբեմն բառերուն ճակատագիրը։ Ո՞վ պիտի մտաբերէր այդ ոգումին տակ տեսնել արարածը, որ դնդեր ու ոսկոր է միայն։ Որուն բաց թեւերուն դանակն ու չուանը կը թրթռան ու աչքերուն մէջ դժոխք մը կ՚այրի։ Որ կը մօտենայ ու կեանքը կը մարէ հեքիաթին աժտահարին ու դեւին նման – իրենց սուրերը ամբարձիգ<ref>sic ձեռագիր՝ ամբարձիգ [այլապէս՝ ամբարձիկ, ամբարձաձիգ կամ ամբարձձիգ]</ref>կը մտնէին ժամ, կը զատէին հարսներն ու մանչերը ու կը տանէին իրենց վրաններուն տակ։ Մայրե՜ր, թող կապուէին ձեր արգանդները ու չտեսնէիք այդ օրը։ Անիկա դրամին ուժով գնչու տղաքներ ճարած է այդ հորդաներուն եւ հաճեցուցած անոնց մեծաւորը։ Ասոնց փճացումէն յետոյ` անիկա շատ քիչ զոհ է տուած միւս արշաւախումբին, որ թիարանին համար տարապարհակ աշխատողներ կը գերէր հայ գեղերէն եւ կը նետէր Պոլիս, արգանդին մէջ կայսերական նաւարաններուն, ուր անոնք կը փտէին աղտին ու ոջիլին մէջ, մահմետական իսկ ըլլալու անարժան` իրենց վիրալից մարմիններով։ Գեղը մոռցած է, թերեւս խելացի զիջումով, անարդար արարքներ, ընդարձակ, բայց ապշեցուցիչ ընդարձակութեամբ, բռնագրաւումներ, որոնք, անհասկնալի ըլլալնուն` չեն զետեղուիր մարդկային դատումներու աստիճանատախտակին. սանկ-նանկ, սահմաններու զիկզակումէ բխող զրկումներ. գողութիւն, որ նկարագիր է երբեմն ուտող եւ չկշտացողին. իւրացում, վարչական խողովակով, որ կամացուկ մը որբին կալուածները, երկու սուտ վկայով, իր անունին կ՚արձանագրէ եւ թափու կը ստանայ. բռնի սեպհականացում, երբ յամառ տիրոջ մը կամքը կարելի չ՚ըլլար հաճեցնել – այս բոլորէն բան չէ փակած անոր անունին։ Ու աւելի՛ն. կառավարութեան մեղսակցութեամբ, նոր օրերու բառով մը` մատնութեամբ, այդ օրերուն հրապարակաւ<ref>sic ձեռագիր՝ հրապարակաւ – ?</ref>թուրքին ուժովը, անիկա չէ մտած արիւնը իր ազգակիցներուն, տարագրելով, դաւաճան ցոյց տալով, գողերու պաշտպան ներկայելով իր անձնական թշնամիները<ref>յաւելում ստորակէտի ?</ref>ոչ թէ չունենալուն, այլ անոնցմէ վեր ըլլալուն, – երեւոյթներ, որոնք օրէնքի պէս անխուսափելին կը կանխեն ու կը պաշտպանեն այս կարգի անակնկալ ամբարձումները։ Գեղը կը ծանրանայ անոր բարոյական դիմագծութեան շատ մը կողմերուն։ – Ժամասիրութիւն, որ ահազանգի կը վերածուի տաղաւարներուն եւ զօրաշարժի պէս աղմկոտ բան մը կը պտտցնէ տուներու դուռներուն, բոլոր ոչ-անկարները, այսինքն` ոտքն ու ձեռքը բռնողը, անկողին չգամուողը թափելով եկեղեցի, մեծ պաշտամունքին։ Ու կը սիրեն իր ձայնը, կախարդ իսկութի՜ւն, որ կը զեղուի իր իսկ եկեղեցիին մէջ, խոր, հա՜յ, դարաւոր, տարփագին ու թշուառ տիրացուի շապիկին մէջէն, որ կը կոկէ իր ոսկեհուռ կտաւովը անոր մարդկեղէն ցցունքները մարմինէն եւ կը վերածէ խորհրդանշանի, թափելով քաղցրութիւն, սարսուռ, խռովք ու երկնայնութիւն մեծ գետակի մը նման, ամէնքը ողողելով ու ամէնքը լացնելով։ Ու արուեստագէտի նանրամտութիւն թէ հաւատքի խթանում` ան կը բռնանայ։ Պատգամ է անոր ճոկանը, զոր ժամկոչները կը պտտցնեն փողոցներուն մէջ, կոչնակի նման, հրաւիրելով հաւատացեալները «ի սուրբ եկեղեցի»։ Իր ժամուն հանդէպ անոր գուրգուրանքը կ՚անցնի մարդկայինին<ref>մարդկային, սրբագրուած՝ մարդկայինին</ref>սահմանը, վերածուելու համար դժուար ըմբռնելի բանի մը, տեսակ մը սրբազան զայրոյթի, կատաղութեան։ Ամէն Պոլսէն դարձին` երկու ուղտ պիտի մտնէ բակէն ներս<ref>յաւելում բառի՝ ներս</ref>ժամուն ու պիտի պարպէ անոր իւղագինը տաճարին դրան։ Ան իր ուսերովը, բոպիկ, պիտի կրէ ծանրածանր գորգերը, կանթեղները, բեհեզները սեղանին առջեւ, պիտի համբուրէ ոսկեդրուագ խաչը կեդրոնի քարին ու պիտի դառնայ պալատը։ Անոր դրամովը գնուած ամբողջ նախիր մը եղջերաւորներու լման տարին կը պտտի գեղին բոլոր արօտները, մշակելի` բայց հնձուած հողերը, բերքէն պարպուած պարտէզները – դուք դիւրին մի՛ գտնէք այս արձակութիւնը։ Գեղացին իր հողին վրայ իր ոտքն անգամ շատ կը տեսնէ եւ կը խնայէ իր մարմինին բեռը, փափուկ ու ուռեցուոր պահելու համար անոր սուրբ, անսպառ ստինքները, նոյնիսկ բերքերէն ետքը – բացարձակ ու անարգել, զարդարուն ու նախշուն, մատաղ իյնալու համար Սուրբ Հրեշտակապետին օրը, – տօ՛նը ժամուն, գեղին ու հօրը անունին։ Այս խրախճանութիւններուն աղօտ արձագանգը հասած էր մինչեւ իմ մանկութիւնը։ Իր դարուն` անոնք հաւասարելի էին թուրքերու թլփատութեանց հանդիսանքին, բայց մայրաքաղաքէն<ref>sic ձեռագիր՝ բայց մայրաքաղաքէն – ?</ref>։ Եօթը օր եօթը գիշեր տեւող հարսնիքները հիմա հեքիաթին անցած են ու քմծիծաղ կ՚ազդեն մեզի, երբ անոնք տառացի իրողութիւններ եղած են անցեալին։ Ո՛չ միայն գեղը, այլ<ref>այլեւ, սրբագրուած՝ այլ</ref>դրացի թուրք գեղերն իսկ իրենց մասնակցութիւնը կ՚առնեն տրուածէն։ Արդար, մեղաւոր, հարուստ ու աղքատ կը լիանան ու կը յղփանան։ Այնքան առատ է միսը, որ վայրի գազաններուն իսկ բաժին կը զատուի։ – Գթութի՛ւն։ Ան կը հասնի չունեցողին, կը փնտռէ զայն իր միջոցներով, կ՚ազատէ նեղէ ու տար ժամէ<ref>տար ժամէ ? տարաժամէ ?</ref>։ Անոր պալատին շրջափակին մէջ զատ բաժին կայ յարդարուած ղարիպներուն, ճամբորդներուն, ուխտով եկողներուն, որոնք հոն կը գտնեն մշտապատրաստ սեղան իրենց անօթի փորին եւ առատ խար ու դարման իրենց անասուններուն։ Կու տայ` առանց գրաւի, փո՛խ, ուզողին, կ՚առնէ տուածին կէսը, քառորդը, շատ անգամ ստուերը, բայց չէ լսուած կարծր բառ պարտականին երեսին։ Բոլոր այրիներուն ու ասոնց անտիրական որբերուն կնքահայրն է անիկա, ո՛չ` պոլսական իմաստով անշուշտ, այլ անոնց տարեկանչուխանեւ մայրերուն զոյգ մը կօշիկ հայթայթելու մտահոգութեամբ։ Կու տայ չուզողին ալ, երբ անոր օգուտը իյնայ իր ճամբուն։ – Համեստութի՛ւն։ Ան կը խօսի ծերին ու անդամալոյծին, արհամարհուածին ու հեգնուածին հետ, հաւասար ու ժպտուն, խոնարհ ու յուսադիր։ Կը լսէ բոլոր գանգատները, որքան ալ անհիմն ըլլան անոնք։ Հիւանդները կ՚ընդունին զինքը իրենց մահուան մահիճներուն։ Ու մահտարաժամի ատեն, անվախ ու ոգեւորիչ` ան կը բարձրանայ վարակուածներուն անկողինը մինչեւ։ Կը թաղէ ժանտախտահար դիակները, ու շաբաթներով իր տունէն պատրաստ սեղան կը մեկնի դէպի այն տուները, որոնցմէ դագաղ մը դուրս է ելած։ Ասոնք, թէեւ հեքիաթով հով առած, դրուագներ են, որոնք անոր դէմքը կը մօտեցնեն հին-հին պատմութեանց հերոսներուն։ Իմ օրերուս այս գիծերը զատ-զատ<ref>շատ շատ, սրբագրուած՝ զատ-զատ</ref>, բայց աղօտ կերպով կարելի էր հաստատել քանի մը հինաւուրց մարդերու<ref>մարզերու, սրբագրուած՝ մարդերու</ref>վրայ։ Բայց այսպէս համադրուագ` աւելի վերջն ալ չգտայ Պոլսէն Եգիպտոս, ուր մեր ցեղը մեծ զաւակներ ստեղծած է սակայն։ Հրապարակային ոչ մէկ անէծք, որ կառչած մնար անոր գլխուն, չվախնար ու չյոգնէր անոր մահէն ու ծառացած, տարածուէր` գալու համար մինչեւ մեր օրերը, ինչպէս եղած է պարագան ուրիշներու։ Գեղացին մինչեւ այսօր չէ մոռցած բանադրումը ուրիշ տունի մը, որուն տէրը, ամբարիշտ, հաճիին Պոլիս եղած մէկ տարին, յանդգնած է իր սրբապիղծ ոտքերով անցնիլ դաս, քաշել տէրտէրը դուրս ու կախակայե՜լ։ Անիկա անիծուած է շրջանին եպիսկոպոսէն եւ տունուտեղը ջուր է կտրած, իր յիշատակին դասը անկորուստ ձգելով բոլոր ընչեղներուն, արհամարհողներուն, աստուածամոռացներուն։ Ըսի՞, թէ կը մնար անոր անունը անպարտ եւ անմասն այն անլուր աղտեղութենէն, որով պարուրուած էր անոր սերունդին ճիւղաւորումը, առեղծուածի մը նման, մտալլկումի մատնելով բանգէտն ու միամիտը ու մօրուք օրել տալով ծերերուն, որոնց տղայութիւնը ոռոգուած էր փառքովը հաճի Արթինին։ Գեղը մոռցա՞ծ է, դիտումնաւոր յապաւումով, թէ իրերու բնական բերումով` մեղքերը, որոնք յաճախադէպ են եւ անխուսափելի այսքան ընդարձակ ծիրով բազուկներու համար եւ որոնք կը հակադրուին, շրջանին արիւնռուշտ ճաշակներէն եւ անհուն ախորժակներէն, երբ մարդ իր սահմանը իր զէնքովը կը չափէ։ Աւանդութիւնը անոր կոկորդը կ՚ընէ ժուժկալ, մանուկի մը չափ։ Ու չի մօտեցներ խմիչք անոր շրթունքին մինչեւ աչքերը գոցելը աշխարհքին, շեշտելով այսպէս ոսկի ծանրութիւնը անոր առաքինութեանց, ազատելով անոր յաջողութիւնները, թուրքերու հետ վարուելակերպը, համն ու խելքը օղիին շոգէն ու քմայքէն։ Գիտնալու էք, որ առիւծին կաթէն ալ զօրաւոր կ՚ընէ անգոյն հեղուկը, երբ կը տարածուի մեր ջիղերն ի վար։ Շատ մը քաջութիւններ, անակնկալ մեծագործութիւններ ի գլուխ են ելած գինիով տիկ եղածներէ։ Աւանդութիւնը անոր կու տայ վէզիրներու վայել մառան մը, ուր երկաթ շրջանակներով ամրապինդ տակառներ, յատկապէս պատրաստուած իր ձեռքերով, հալած ոսկիի նման թունդ, զգլխիչ կ՚ընծայեն Նոյի հեղուկը։ Այս յուռութքով անիկա շեղեցուցած է գեղին վրայէն կործանարար զայրոյթներ ու շահած բարեգործ համակրութիւններ։ Նոյն աղբիւրը, համառօտ իրապաշտութեամբ մը, կը ներկայէ անոր անկողինը զերծ` ըսուելիք ու չըսուելիք մեղքերէ:<ref>յաւելում վերջակէտի</ref>Միահեծան ու անդիմադրելի` անիկա հաւատարիմ է եղած իր իսկ պատիւին ու ոսկիի պէս մաքուր է դուրս եկած այն ցանկագրգիռ տեսարաններէն, որոնք փաշաներու, պէյերու, պոլսական ամիրաներու սարքած խրախճանութիւնները ի հանդէս կը բերեն։ Կը խնայէ անոր` արատները, անկումները, երբեմն ապականութիւնները, որոնք մեր միւս իշխանաւորներուն –ամիրա կամ պէյ, ճարտարապետ կամ փողերանոցապետ– յիշատակը, Պոլիս թէ Եգիպտոս, ցեխէ պսակի մը պէս կը շրջանակեն, պոռնիկներու գայթակղութիւնը` սեպհական տունէն ներս, ուր տանտիկինը ստիպուած է գերին դառնալու օտարամուտին, եթէ չ՚ուզեր ճաթիլ. անպատկառ, անաստուած այդ պատուհասումը, զոր կը գործադրէ գազանաբարոյ ամուսին մը գառնուկ ու նահատակ կնոջ մը գլխուն. մանչերու գործածութի՛ւնը ` հրապարակային` ամուրի կամ ամուսնացած բարբարոսի մը կողմէն, զանոնք մատաղատի որդեգրելու, ընչաւորելու եւ մազ ու մօրուքով տարիքին իսկ դեռ իր տռիփին շղթայուած պահելու լրբութիւնը. մանկահասակ աղջիկներու բռնաբարում, սեպհական զաւկին կնոջը հետ բռնի անկողին, մեղքեր` այնքա՛ն յաճախադէպ այդ կիրքի եւ արիւնի յորդ հերոսներէն, ու անոնց ընչեղ արարքներուն մատեանէն, որոնք կը խոցեն այդ մարդերուն այնքան առատ, մեծ, յորձանուտ առաքինութիւնները եւ գօս կ՚ընեն գեղեցկութիւնը անոնց հոգիներուն։ Իրաւունք ունի՞ աւանդութիւնը։ Կենսագրողը իրաւունքը ունի սակայն այս հարցումին, տրուած ըլլալով սեռային անլուր մաղաղկումը, որ յետոյ յայտնուեցաւ անոր արիւնին վրայ։ Պէտք է փնտռել հաճի Արթինին թոռներուն մէջ սերմին սառումը հետահայեաց<ref>հետահայեաց ? յետահայեաց ?</ref>աչքերով։ Բայց աւանդութիւնը եթէ անմասն է սեռային մարզէն, անդունդ մը ցատկելու համար (ոչ մէկ փաստ կը յիշուի այդ ուղղութեամբ), ստոյգ ալ է, որ կ՚անգիտանայ մեծ ոճիրը, որ Նալպանտենց հաճի Արթինին պալատէն է փրթած։ Ճիշդ է, որ ասիկա չիջաւ հանրութեան ու յայտնուեցաւ յետ մահու` անոր որդիներէն մէկուն։ Բայց այդ մասին աւելի ուշ։ Մինչեւ իր մահը` ան անկորուստ պահպանեց իր հմայքին ամբողջ կշիռը։ Չվախցաւ թուրքերէն, որոնք քրիստոնեաներէն –ռուսերէն ու յոյներէն– իրենց կերած ծեծին փոխվրէժը կը ջանային հանել հայերէն։ Չունեցաւ համար ու հաշիւ։ Առաւ, տուաւ, միշտ խօսքով ու ատեց թուղթերը ու անոնց վստահուած պատիւը։ Իր մահէն ամիս մը առաջ` անիկա չորրորդ անգամ Երուսաղէմէն դարձին, աներեւոյթ, այսինքն` խորհրդանշական հանդէսը ըրաւ հարսնիքի մը, աճապարող ու անժամանակ, երբ կրնար սպասել մէկ տարի եւ իրականը տօնել իր մէկ զաւկին։ Թափեց իր բարիքները, աղբիւրի պէս, իր դուռներէն։ Եօթը օր անոր ձիթարաններէն հնձաններն ու գուբերը իւղ բաշխեցին բոլորին։ Ով որ սափոր մը բերաւ, զայն լեցուն շալկած տարաւ տուն։ Եօթն օր անոր մատաղները կշտացուցին բոլոր փորերը։ «Թագաւորի ուժ», ինչպէս կը դիտէ հեքիաթը։ Ու ոչ ոք հասկցաւ ինչո՛ւն։ Զայն տեսան այդ օրերուն քիչ մը տրտում, աւելի բարի, աւելի լուռ։ Վերջին Կիրակին, հակառակ սովորութեան, անիկա հագաւ շապիկ։ Պարզ այդ Կիրակիին համար, որ լուր օրուան մը պէս կ՚անցնի գեղին վրայէն` անիկա կարգադրեց հսկայական հոգեհանգիստ։ Ինչու՞։ Ինքն ալ չէր գիտեր։ Ըսուեցաւ, որ տեսիլք է եկեր աչքերուն։ Զարդարեց ժամը Զատկուան մեռելոցին բոլոր շքեղանքովը։ Ու երգեցՈր յանէիցը, այնքա՜ն սրտառուչ, այնքա՜ն անդիմադրելի, որ բոլոր ժողովուրդը դողդողալ առաւ։ «Գլխուն գալիք կայ», ըսաւ ծեր մը, արցունքը դանդաղ սրբելով իր ափին։ Պատարագէն ետքը անիկա թափօրը առաջնորդեց դուրս, եկեղեցիին հարաւի բակը, ուր աշտանակ մը` լման ոսկի, եօթը թեւերով, բոլորն ալ ընդելուզուած – իր սրահին ամէնէն թանկ զարդը, որ այսպէս կը դառնար ժամուն իր վերջին նուէրը–, լուցուած<ref>լուցած, սրբագրուած՝ լուցուած</ref>կը սպասէր։ Տէրտէրը կարդաց Աւետարանը։ Յետոյ` ինք շապիկը հանած, պարզ մարդու իր հագուածքովը – երբեք իր կռնակին չտեսան մուշտակ կամ սուղ չուխա – մէկիկ-մէկիկ մարեց մոմերը եօթնաստեղեան աշտանակին, հանեց արցունքոտ խաչը եւ նշան<ref>նշանը, սրբագրուած՝ նշան (sic ձեռագիրը)</ref>ըրաւ։ Թափօրը շտկուեցաւ գերեզման։ Գեղը տեղէն թնդաց ու վազեց սիրական վայրը։ Հոն, համատարած ու հսկայական հոգեհանգիստ կատարել տուաւ, բոլոր մեծ ու պզտիկ, արդար-մեղաւոր ննջեցեալներուն հոգուն։ Գերեզմաննոցին զոյգ սօսիները իրենց ճիւղերէն կախուած կանթեղներով, իրենց բուներուն շուրջը շարուած մարդահասակ մոմերով անջնջելի պատկեր մը ստեղծեցին։ Ու քահանաներով ու տիրացուներով շրջապատուած` անիկա ծունկի եկաւ անծանօթ մեռելի մը քարին, խոնարհ, կուրծքը ծեծելով ու լալահառաչ։ Տէրտէրը չկրցաւ յիշել, թէ ո՛վ էր թաղուած անոր տակը, ոչ ալ` ուրիշներ։ Այն օրհնութենէն յետոյ, անիկա գերեզմաննոցէն դուրս սպասող ձիէ մը բերել տուաւ պայուսակ մը, պարպեց հանգիստի քարին անոր պարունակութիւնը – ոսկի՛ – ու կտակ ըրաւ. եօթը տարի, եօթը գեղէ աղքատներուն բաշխել զայն։ – Տուն դարձին, կողէն վար ցաւով մը մտաւ անկողին։ Քուն։ Արթնցաւ քրտինքով։ Կանչեց տղաքն ու աղջիկները մահիճին շուրջ, ծառաներն ու հին աշխատաւորները։ Ու խօսեցաւ, երկար, հանդարտ։ Արդարութեան, հալալ վաստակին գովքն ու ծարաւը երբեմն կը գունաւորեն անոր բառերը։ Կը շեշտէ, այդ խաղաղութեան մէջ զգալի ուժգնութեամբ մը, մարդոց մարդկային տկարութիւնները։ Կը ցուցադրէ փառքին, բոլոր փառքերուն սպասող վախճանը, ափ մը աղտահար փոշի, որ կը բուսցնէ մեր որդնահար մեղքերը մեր աղուոր, առողջ, անկործան սեպուած մարմիններէն։ Ու կը խօսի անոնց տեսիլքէն, որ կը սկսի։ – Խաղաղ ու լայն ու գեղեցիկ է անոր հոգեւարքին<ref>հոգեվարքին, սրբագրուած՝ հոգեւարքին</ref>անկողինը – խորհա՞ծ էք ձերինին, դուք, որ կը կարդաք այս տողերը։ – Բայց աւելի գեղեցիկ` ինքը` պառկողը, լման, հազիւ քիչ մը դեղին, ցերեկուան քունի մը մտած ըսելդ կու գայ։ Բայց տարտամ անձուկ մը անոր աչքերէն կը պատրաստէ քուներուն մեծը։ Հազիւ անորոշ ստուերում մը, տեսարանումին վրայ, անհասկնալի ու արագ, որ շուտով կը լուծուի արարուածին ընդհանուր ոլորտին մէջ։ Մնացեալը` լոյս է եւ ժպիտ։ Արքայութիւն եւ հրեշտակներ։ Ան կ՚աւանդէ հոգին` առանց ցաւի ու առանց լացի։ Անոր աչքերը կը գոցուին կնկանը մատներով ու կը գոցուի, ըսես, նոյն այդ մատներով, բախտը Նալպանտենց տունին։ Տակաւին անոր գերեզմանին վրայ հողը չչորցած` անոր հարստութիւնը հեքիաթին կը պատկանէր արդէն, կարծես անոր հետ գերեզման մտած ըլլար։ Ու եղաւ ատիկա, անակնկալ, անլուր ճամբաներով։ Անոր ողջուցը, ոչ ոք – մարդկային արարած – համարձակած էր անկէ ոչինչ ուզելու։ Բայց ահա, մահուան յաջորդ շաբթուն երեւան եկաւ կարաւանը ագռաւներուն։ Պոլսէն, Պրուսայէն, Իզնիկէն ու Նոր քաղաքէն ու Նաւահանգիստէն բուսան անոնք, մարդեր, թուրք, հայ, յոյն, քուրտ<ref>sic ձեռագիրը՝ քուրտ</ref>նոյնիսկ, մէյ-մէկ թուղթ ձեռքերնին, բանակ մըն ալ վկայ իրենց առջեւէն։ Յօշոտումը սկիզբ առաւ կառավարութենէն, որ տուրքին անունով – անիկա անփոփոխելի կապալառուն էր տէրութեան հարկերուն – կնքեց անոր կալուածներուն դուռները եւ գրաւուած հռչակեց անոնց պարունակութիւնը մինչեւ հաշիւներուն քննութիւնը։ Ու մէջտեղ եկան մեծ տետրակները ու փաթթոցաւոր քեաթիպները։ Անոնք երկու օրուան մէջ աւարտեցին իրենց գործը եւ յաջորդ օրն իսկ կառավարութիւնը անհուն բացի մը մեծադղորդ հռչակումովը գրաւեց ու ծախեց անոր շարժուն կալուածները, ամէնէն առաջ անոր նախիրը, որ հազարէ աւելի գլուխ կը համրէր։ Ու գրեթէ ձրի բաշխեց իր մարդերուն, շրջանի թուրք աղաներուն` երամակը անոր ընտրազգի մտրուկներուն, որոնք մինչեւ կայսերական ախոռները տարած էին անոր անունը։ Մտաւ պալատէն ալ ներս, առանց ձեւակերպութեան, ինչպէս էր օրէնքը այն օրերուն բոլոր ինկողներուն համար, օրինաւոր թէ բռնամահ, գրաւեց ու ծախեց, տեղին վրայ, ինչ որ գտաւ գորգեղէն, պղնձեղէն, մետաքսեղէն եւ արծաթեղէն։ Ամբողջգազան` ծախու առնելու բաւող այդ հարստութիւնը – ժողովրդական ամէն չափազանցութիւն կը մեկնի հասկնալի պատճառներէ – այսպէս գնահատուած, անբաւական եղաւ պետական տուրքը փակելու։ Կրեցին ձրի եւ առանց գիրի – ինչպէս պիտի ըլլար 70-80 տարի յետոյ պատկերը մեր ժողովուրդին ամբողջ գոյքերուն – կաղ էշերն ու հսկայ ջորիները, շրջանի գեղերէն, դէպի կեդրոն։ Ու կառավարութիւնը ձեռքը երկարեց նաեւ գիւղէն դուրս ուրիշ հասութաբեր կալուածներու, աճուրդի հանեց եւ փոխանցեց զանոնք իր անդամներուն անուան, ամենացած գիներով։ Ի՛նչ որ անոր կնոջը սուր բնազդը չէր յաջողած ծածկել ադամանդէն ու ոսկիէն, ոսկեդրուագ նկարներէն եւ զարդեղէններէն, գնաց չորս հովերուն։ Ու այս ամէնը այնքան արագ, որքան չէր եղած ինքը մահը։ Ոչ մէկ բողոք, ընդդիմութիւն, ձեռնարկ` կասեցնելու այս քայքայումը։ Ամբողջ քառսուն տարի գեղին տեղը ան էր մտածած այդ բաներուն վրայ, ու հիմա չկար։ Անոր տղաքը, լուծի վարժ, բռնակալ ու ամենազօր իրենց հօր սարսափին մէջ հոգեպէս կրացած, ճռզած, աղէտին անկարող ու ապշահար հանդիսատեսները<ref>հանդիսատեսներ, սրբագրուած՝ հանդիսատեսները</ref>միայն եղան։ Մնաց որ, այս յանկարծահաս փճացումը, ինչպէս ամբարձումները, այդ օրերու բարքերուն անբաժան վերջաբանները կը նկատուին։ Կու գայ ուրակա՜նը... ու շէն գեղէն խլեակ ու փոշի միայն կը գտնես։ Ու մարդիկ վարժուած են այս ամէնը բառնալու<ref>բեռնալու, սրբագրուած՝ բառնալու</ref>վիզին անտես այն Նախախնամութեան, որ իր հաշիւները պարտաւոր չէ ոչ ոքի հրապարակելու եւ կ՚առնէ–կը քալէ։ Փառք տան թող Նալպանտենց տղաքը, եթէ կարենան իրենց գլուխները ողջ հանել Աստուծոյ պատուհասէն։ Կողոպուտի նոյն ծարաւը չխնայեց անոր գեղերէ դուրս ոչ-կարեւոր կալուածներուն անգամ։ Գրաւուեցան բաղնիքները յանուն գեղերուն, որոնք տոմարներով պահանջ ստեղծեցին։ Բաղնիքին վրայ աղիւս մը դնողը` պատի մը իրաւունքը տուաւ իրեն։ Նոյն բախտով զարնուեցան ձիթհանները եւ, մա՛նաւանդ` լիճին երկու եզրերուն վրայ գեղեցկօրէն ծաղկող, բարգաւաճ անոր ագարակները։ Ու անոր ահէն վարատական ու տարիներով հայ գիւղին մէջ ոտք չկոխած փոքր աղաները, բոլորն ալ անոր փառքին դաւադիրներ, բայց անկարող ու խեղճ, ներկայացան, համարձակ, առիւծ կտրած, դուռը անոր պալատին, սպառնագին պահանջելով առասպելական գումարներ, իբր թէ փոխ տրուած, ու ցոյց տուին անոր ստորագրութիւնը թուղթերու տակ, որոնքԳուրանէն փրցուած էջերու կը նմանէին աւելի, քան թէ մուրհակի։ Ու թաթառը – ուրիշ անուն անյարմար պիտի գար – զգետնեց այդ մեծադղորդ փառքը ու փոշի ըրաւ զայն։ Ընդհանուր այս յարձակողականին զուգընթաց, հաճի Արթինին պալատը խախտեցաւ իր իսկ ընդերքէն։ Ան երեւան բերաւ աւելի տխուր փաստեր։ Հերիք չէր, որ անոր հետ գերեզման կ՚իջնէր մահմետական բռնութեան դէմ ազդու պահպանակ մը, անաչառութիւնը, օտարի՛ն, մա՛նաւանդ թուրքին, ոստիկանին, պզտիկ բռնաւորին վրայ երկիւղ ձգելու գաղտնիքը, ու այնքան իրաւացի պանծացուած «աստուածային» խելքը եւ պատկառանքը հայ-քրիստոնեային։ Ասպարէզ թափեցան, անոր սերունդին վրայով, ժխտական յատկութիւններ, բոլորն ալ հասարակ մոլութիւններ, որոնք իրենց հօրը ահէն ծրարուած կը մնային անոնց ներսը ու հիմա կը նետուէին կրկէս, ճնշումէն քառապատկուած սաստկութեամբ մը խռովելով գեղին սուգն ու խղճմտանքը։ Հարուստի ամէն մեռել բնութեան մեծ պատահարի մը նման կը ցնցէ գեղացիները։ Կը գոցուի դպրոցը ու տղաքը տուն կը դառնան իրենց գիրքերուն տոպրակը գլուխնուն վրայ բարձրացուցած։ Կը թափին ժամ մեծն ու պզտիկը ու դագաղին մէջ երկնցողին հետ կ՚ունենան աչքի այն դառն փոխանակութիւնը, որ ամբողջ կեանք մը կ՚արժէ երբեմն։ Այս է պատճառը, որ գոնէ շաբաթով կը դադրին մեծ խրախճանութիւնները եւ կռիւները։ Դադարի տեսակ մը, զոր ամուր աւանդամոլութեամբ կը պահպանէ գեղացին։ Ուստի` մեծ եղաւ անոր զարմանքը, երբ տակաւին աքողքի<ref>Ծնթ. աքողք – այ[գ]հո՞ղք. այն ճաշն է զոր կ՛ընեն գերեզմանը, մեռելի շաբթուն, անոր հոգուն հանգիստին համար:</ref>շաբթուն տեսաւ հաճի աղային տղաքը, կարգուկները` ինչպէս նշանածները, իրարու դէմ լարուած, զինուած։ Մինչեւ այդ ատեն գեղին կեանքէն անմասն այդ մարդերը, որոնք կոչնակին հետ ժամ, ժամէն շիտակ տուն կը դառնային ու չէին կրնար մոլորիլ դէպի սրճարան, ջնջուած իրենց դերէն` անցան հակադիր երեսին։ Իրենց հօրը համբաւը կը ծանրացնէր անոնց դէմքը, ծիծաղելի ընելու աստիճան։ Անոնք իրենց ոչնչութենէն դուրս եկան հսկայ ու կռուազան բնազդներով ու սկիզբը դրին միջ-գերդաստանեան այն ահաւոր ատելութեան, որ ժառանգական ախտի մը նման վարակեց անոր բոլոր անդամները` անցնելով մա՛նաւանդ կիներուն։ Որ զանոնք մինչեւ ոճիր առաջնորդող կիրքով մը իրարու դէմ հիւսելէ յետոյ, անոնց հոգին ալ առաւ սաստկագոյն չարիքի մը թաթին տակ։ Անոնց մէջ մշակեց բացառիկ ու խորարմատ նախանձ իրարու ունեցածին. հող, տուն, դրամ ու, մա՛նաւանդ` կին ու զաւակ ։ Ներէ ներ ու աղբարէ աղբար` անոնց վրէժխնդրութիւնը երեւան բերաւ անասելի փոքրութիւններ ու դուռ բացաւ արիւնոտ ծեծկըւուքի, անդամատող վիրաւորումի, կիներուն մէջ` վիժումի, ու ծերերուն մօտ` յանկարծահաս մահուան։ Որ փճացուց, դատի ու կաշառքի մէջ, ինչ որ պալատին անայց նկուղները ազատած էին ուրականին ժանիքէն, ու կիներուն ծոցը` պատսպարած անոր մատներէն։ Եւ որ այս պատմութեան տրամը հեռազդող, պատրաստող խոշորագոյն զսպանակն է գուցէ։ Դեռ առաջին իսկ Կիրակմուտքին, մեռնողին հոգուն համար պաշտօնական ճաշը եղաւ տեսակ մը գինեսեղան։ Հաւաքուած էր գեղին բոլոր առաջաւոր մասը ու խորտակուած` հետեւեր գիշերային աղօթքին։ Հակազդելու համար` առաջարկուած գինին կատղեցուց անոնց տարիներէ իվեր զսպուած, յետս մղուած անասնութիւնը ու անոնք, առանց ամչնալու տէրտէրներէն, մօտաւոր գեղերու սգակիր այցուորներէն, բացին առաջին արարուածը հսկայ եղերերգութեան, որ պիտի տարածուէր կէս դարու տեւողութեան մը վրայ։ Այդ սեղանէն սկսած, ուր անոնց գաւաթները իրար կոտրեցին առաջին անգամ, տարիներ շարունակ անոնք իրարու գլխու պիտի կործէին, ապականութեան, հայհոյութեան, գազանական վայրագութեան հեղեղի մը մէջ ոչ թէ գաւաթները, այլ տակառները իրենց մեղքերուն, ինչպէս ըսէր պիտի գեղին իմաստութիւնը աւելի ուշ։ Այս կռիւները, այսպէս տխուր արարողութեան մը ընդմէջէն բուսած, կը զատուէին բացառիկ լրբութեամբ մը գեղին համով միւս ընդհարումներէն, կիներու պարունակէն, առանց մեծ հետեւանքներու, ուր աղտը չորնալ գիտէր, երբ թափէր մէկու մը վրայ։ Ի՛նչ ալ լաւ մտիկ ըրած էին հոգեւարքի<ref>հոգեվարքի, սրբագրուած՝ հոգեւարքի</ref>պատգամները, կը հեգնէր գեղացին, երբ կ՚ելլէր պալատին դուռէն։ Ո՞ւր հասակ առած էին այս մոլութիւնները, կը հարցնէին անոնք իրարու, ցոյց տալով վանդակի պէս խիստ վարագոյրները պալատին, որոնք դուրսէն ծածկած էին ներսին բորբոսն ու շարաւանքը, եւ մէջտեղ դնելով սուրբ, խլուրդ, անկնճիռ կենցաղը հաճի Արթինին զաւկըներուն, կը զարմանային Աստըծոյ բանին։ Ո՞ր մեղքին համար հաճին կը յօշոտուէր այսպէս իր իսկ զաւկըներուն ատամներովը։ Ամիս մը բաւ եղաւ` որպէսզի հետախաղաղ<ref>հետախաղ, սրբագրուած՝ հետախաղաղ</ref>կորսուին գեղեցկութիւնը, անունին ահն ու պատկառանքը, բարիքին կշիռը ու իր բոլոր արարմունքները։ Եւ սակայն եթէ հովը տարած էր շատ բան, կը մնար եկեղեցին։ Մենք, զառիթափերուն, անխնայ գլորողներ եղանք ու ինկած մարդուն ետեւէն աքացին չխնայեցինք։ Քառսունքը հազիւ աւարտած` Նալպանտենց պատկառելի պալատը բաժան-բաժան կոտորակուեցաւ` յարմարելու համար տղոցը թիւին։ Ի՛նչ հեշտութեամբ անոնք բզկտեցին թեւերուն խաղաղ ու զուսպ փայլը ու տախտակորմերուն գռեհիկ թերթերը շարեցին ընդարձակ սրահներուն վրայ։ Ու անասելի բան է խոր տգեղութիւնը, դաժան նախանձայուզութիւնը բաժինքի տեսարանին։ Որուն կարելի չէր հանդիպիլ նոյնիսկ գնչուներու վրանին տակ, իրարու ունեցածին հանդէպ իրենց բծախնդրութեամբը այնքան հռչակաւոր, փոքրիկ սալը մէջտեղէն ճեղքելու աստիճան։ Բայց ի՛նչ որ տխուր է աւելի քան դէպքը, անոր կրկնութիւնն է ամէն մեռելի։ Գեղը սորվեցաւ այս մարդերէն յամառ ու աննահանջ այն աներեսութիւնը, որով անոնք, այսինքն` տանտէրերը կը սպասէին, հրապարակաւ, գաղտնի, առանց ամչնալու կամ վախնալու` իրարու սատկիլը, որպէսզի կանգունը մէկ կողմ, մկրատը աջին, գրիւին վրայ նստած ու խանթարին<ref>Ծնթ. – խանթար – թրքական չափ՝ փայտ կշռելու:</ref>կամ տիրհէմին հետ խաղալով` ժառանգորդները պղծէին մեռնելուն իսկ խաղաղութիւնը եւ կրելով մեռնողին տունէն, ինչ որ իրենց բաժինն էր, հայհոյէին ուրախ ուկռէին գանկին [195]հանգուցեալին։ «Պայտերը քակել»ը անոնք ընդհանրացուցին եւ ոճ է այսօր։ Կ՚ակնարկէր գնչուներուն, որոնք իրենց սատկած էշերուն պայտերը չքակած` չէին կրնար հանգչիլ։ Ամէն մեռելի` գեղը թունդ պիտի ելլէր այս կռիւներէն ու տեսարաններէն։ Ու ամէն տղայ յամառեցաւ իր հայրը ապրիլ, այսինքն` անոր կեանքին ամէն դիւր<ref>դիւր – Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն:</ref>եւ դուրս երեսը – ձին ու որսը, մեծածախս խնջոյքներն<ref>խնճոյքներն, սրբագրուած՝ խնջոյքներն</ref>ու ընդունելութիւնները։ Ու ամէն տղայ դրօշակի մը պէս, որ կը ծածկէ որդնոտած դիակը, կը փաթթուէր անունին մէջ հաճի Արթինին։ Անոնք մտքերնուն չանցուցին տառապիլ այն պակասով, որ զիրենք մղոններով հեռու կը բռնէր հանճարեղ իշխանէն։ Անոր խելքը, ճարտարութիւնը, միջոցներու առատութիւնը, քաղցրութիւնը, մա՛նաւանդ կախարդ լեզուն, որով օձերը կը հանէր իրենց ծակերէն եւ առիւծները կատուի նման խօսք մռելու կը կանչէր, տղոցը մօտ կը փոխարինուէին պանդոյր կոշտութեամբ, որ կերած ու չքաքած<ref>չմարսած, սրբագրուած՝ չքաքած -</ref>մարդերու երեսը կը յօրինէ, ամբարիշտ ծիծաղով մը, ինքնիրեն ձգուած անասունի մը զռինչին նման բարձր, խիստ ու վիրաւորիչ. ու անտանելի, սպաննող բարձրամտութեամբ։ «Փոքր լեռները ես ստեղծեցի» ըսողներուն նայուածքը գիտէ՞ք։ Գիտէ՞ք մանաւանդ չտես, անարժան մարդոց նանրապարծութիւնը, որ դիրքը, դրամը, կինը, պաշտօնը կը զետեղեն մեր յօնքերուն եւ մենք նայելու տեղ կը հրէշանանք։ Ընդոծին այս թերութիւնները թող գործեն։ Բայց ահա աւելին։ Այսինքն` կիներ, բոլորն ալ պոռնիկ, որոնք իրենց էրիկները խաղցուցած, հարեմէն դուրս նետուած աս ու ան դաւին պատճառով, իրենց մարմինը, այսինքն` անոր ապրելի մասը, կը սպառէին քաղաքին մէջ եւ թառամելու մօտիկ, տարիքէն, ճերմակ մազերէն հալածական, կ՚ամրանային գեղերը ու ատենի մը համար ալ` նախճիր կը ձգէին երիտասարդներուն մէջ։ Հրապարակային այս խառնակումները համիտեան մոլեռանդութեամբ դեռ չէին թունաւորուած։ Թէեւ հայ տղաքը, խճուղիէն առաջ, առիթ չունեցան անոնց հետ շփուելու։ Բայց մեծահարուստները, իրենց կալուածներուն տնտեսումին համար, ծանօթութիւնն ու համը առած էին թուրք այդ վայելքներուն։ Այդ գեղերուն մէջ է, որ տեղի կ՚ունենային, լերան մը զով ապաստանին մէջ, այն հռչակաւոր խենէշանքները, որոնք իրապաշտ վիպասան մը հաճոյքէ գինով պիտի ընէին։ Հոդ խաղցող կիներն են, որ, դրամի սիրոյն, սանկ ու նանկ տիտղոսներով, վար դրուեցան գեղին ներքեւ անգրաւ մնացած ագարակին մէջ ու անոր սեպհականատէրերը, որոնք, ճիշդ պալատին նման, ձողիկ-ձողիկ բաժնած էին հսկայ կառոյցը, ապրեցուցին զեխութեան ու անհոգ սպառումի սանձակոծ վայելքներուն մէջ, այնքան թա՜նկ աշխարհի բոլոր ժառանգորդներուն։ Իրենց կինե՞րը։ Չարաչար խոշտանգուեցան ագարակին բակը, սագերու եւ ուլերու աղմուկին մէջ, իրենց էրիկներէն ու դարձուեցան գեղ, անիծելով եօթը պորտը`հորթլամիշ<ref>Ծնթ. – հորթլամիշ ըլլալ – թուրքերէն: Մեռելին ուրուականի վերածուելով թափառիլը:</ref>ըլլալիք հաճի Արթինին։ Ու անոնք, որ գեղէն վար դէպի լճափ իջած էին, յոխորտ ու ամբարհաւաճ, թռցնելու<ref>sic ձեռագիրը՝ թռցնելու ?</ref>պուկը «անաստուած քածերուն», փակուեցան տարիներով, իրենց աղջիկներուն պատիւովը մաղաղկուն։ Կիները խորապէս խոցելի են իրենց տունին ամօթովը։ Աւանդութիւնը հաճի Արթինին նկուղեան պահեստէն իւրաքանչիւր եղբօր բաժին էր հաներ ոսկի` երկերկու գրիւ, ու արծաթ` տասնական։ Անշուշտ չափողը ինք չէ, բայց իրողութիւն է, որ հալեցաւ մետաղը, կակուղիկ-կակուղիկ, հոսելու եւ օծելու համար ծոցը այդ պոռնիկներուն։ Ու ամէն աղբար գրեթէ ըրաւ դասական արշաւները դէպի Պրուսա ու դէպի Պոլիս։ Ատոնց յիշատակը դեռ պահողներ կը ցուցուէին ծերերու շարքէն։ Հագուած, իզմիտեան<ref>իզմիրեան, սրբագրուած՝ իզմիտեան</ref>էֆէներուն նման, Նալպանտ օղլուն կը քշէր երիվարը քաղաք, ուղղակի բոզանոցները։ Կը վարձէր տուն մը, իր բոլոր սենեակները։ Իր ձիուն հոտն առնող դատարկաշրջիկները կը բոլորէին անոր մեծ անձնաւորութիւնը, կը հագնէին անոր դրամով նոր զգեստ, նոյն կարէն, կը թափէին պոռնիկները առջեւնին ու բաց դանակներով ու բաց կուրծքերով, չըսելու համար կիսամերկ` անոնք պարի կը հանէին բոլոր այդ թշուառական արարածները։ Քաղաքէն բաժնուած անոնց թաղը բեմ կը դառնար անասելի տեսարաններու։ Երկու օր, գիշեր-ցերեկ, ջուրին եզերքը, թէ տանիքի տակ` Նալպանտ օղլուին ոսկին կը հոսէր, մինչեւ որ պայուսակը, պատմական հապիկան քաշէր ջուրը։ Յետոյ` գեղ կը դարձուէր անիկա նոյն այդ կնիկներէն, ծեծուած, խայտառակ, վիրաւոր ու գարշ։ Այս ծախքինխազնա(գանձ) կը դիմանա՞յ։ Մնաց որ, մահուան յաջորդող տարիներուն, անոնք մատերնին մոխիրը չթաթխեցին<ref>Ծնթ. – մատը մոխիրը չթաթխել – երբեք չաշխատիլ:</ref>ու երբ քաղաքը չէին խենէշանքի, մնացին պղերգ ու գինով իրենց տուները, պահակը ըլլալով իրենց կիներուն ու, աւելի ճիշդը` ժողովուրդին ըսածին նման անոնց թուզերուն կամ թութերուն<ref>թ...., սրբագրուած՝ թուզերուն կամ թութերուն</ref>։ Իրողութիւն է, որ աւազակները – լերան, թէ տունի – կիսնորդը եղան անոնց դրամին, ինչպէս բերքերուն։ Միայն ու միայն ընդունակ վայելքի, անոնք հետզհետէ անկարող եղան դոյզն վաստակի։ Այսպէս վարժուած, անոնք ծախել տուին պապենական կալուածները։ Մէկիկ-մէկիկ բաժնուեցան անոնցմէ գեղեցկագոյն արտերը լճափին` սկսելով ագարակին շրջանակէն։ Ու բլուրի մը ամբողջ կուրծքը կանանչ զրահի մը պէս պահպանող մարզին է՛ն բարեբեր ու գեղատեսիլ ձիթաստանը անցաւ օտարներուն։ Ու կէս մը բռնի, կէս մը կաշառք, ինչ որ տակաւին կը մնար անշարժ գոյքերէն, թողուեցան թուրքերուն, որոնք արագութեամբ տաճկցուցին այդ կեավուր ապրանքները։ Ժամանակը շատ մանրամասնութիւն ու դրուագներ չէ սեւեռած այս կործանումէն, գուցէ նման գտնելով զայն ընդհանուր պատկերին, որ պարտաւորիչ է մեծ հարստութեանց համար։ – Տղաքը պիտի փճացնեն ինչ որ իրենց հայրերը շահեցան։ Ու այս ամէնը կրկնապատիկ լայնքով` թուրքերու գիծէն, քաղաքական տրամին լոյսովը... ։
Ստոյգը ան է, որ հաճի աղային տղաքը, մեծ մասով, իրենց տղոցը հարսնիքը ըրին հայրենի պալատէն դուրս, հոս ու հոն ճարուած տնակներու տակ պարտկելով իրենց աղքատութիւնը, ինչպէս գոռոզութիւնը, հսկայ՝ բայց կորակոր անունը, որ անոնց առջեւ կը բանար դուռները բոլոր հարուստ աղջիկներուն։ Ընտանիքէն շառաւիղի մը վերընձիւղումը, աւելի ճիշդ՝ կանանչ մնալը, մեծագոյն ազդակն էր այս հմայքին։ Մինչեւ վերջին ատենները, այսինքն՝ երբ այլեւս մսավաճառը ետ կը դարձնէր<ref>կը դարձէր, սրբագրուած՝ կը դարձնէր</ref>զանոնք առանց միսի, գեղացին չէր համոզուած տակաւին այս անլուր տապալումին։ Կը պատմէր նախանձով պահծու ադամանդները անոնց կիներուն, օրինակը առնելով Նալպանտենց հաճի Սառայէն, որ տարիներ ետքը հաճի Արթինին նորոգուած հիւրասենեակին վերադարձուցած էր հին համբաւէն բաւական մը բան։ Պատերը ողողուած էին հնօրեայ զարդերով, բոլորն ալ ոսկեզանգ ու կրակի պէս սուղ. այս ցուցադրանքը արդիւնք էր Նալպանտենց ներքին խմորումին։ Իր ներուըտանքը ճաթեցնելու համար հաճի Սառան փողոցի ուլունքներն անգամ թանկագին քարերու տեղ, գիշերը գաղտուկ, կը հանգուցէր իր վառերուն եւ շղարշներուն, ճարտարութեամբ պարտկելով անոնց ապակի պարզութիւնը։ Այսպէս է, որ անոնց տղաքը հայրերնուն բերին քանի մը տարուան լայնք։ Հաճի Արթինի ամէն տղայ շփուելով հաստ, միջակ, տոկուն, քսակը կոխուած գիւղացիի մը, պահ մը կը սանձուէր իր ախորժակներուն մէջ եւ ինքզինքը կը գտնէր։ Բայց ի՛նչ կ՚արժէ հաշուըւած ժամանակը, երբ մեղքը գիրն է մեր ճակտին։ Ու ի՞նչ կ՚արժէ, ի՞նչ կը դիմանայ չափուած ստակը, թէկուզ գրիւով ոսկի ըլլայ անիկա։ Կ՚անցնէր երկու տարին։ Ու ջուրը կը դառնար իր հունին, ինչպէս ջաղացը՝ պապենական իր պարին։ Գեղացին նախ խշխշաց` ափ ի բերան հետեւելով այս ընկղմումին, չհաւատալով իր իսկ աչքերուն։ Բայց պատուհասին երկարաձգումը, վաւերագրումը խրատեցին իր հաստ գլուխը։ Ու ան օրինաւորեց Աստուծոյ կամքն ու դատաստանը` այս քայքայումին մէջ տեսնելով դասը, որ կը տրուէր իր աչքերուն, իբր փառաւոր օրինակ մը մարդկային կաւին, կտաւին ու անոր կարելի արժէքին։ Եպիսկոպոս մը ժամուն բեմէն – հաճի Արթինին ստուերէն առանց վախնալու – յիշեց, թէեւ քողարկուած, Պաղտասար արքան, անոր խնջոյքները<ref>խնճոյքները, սրբագրուած՝ խնջոյքները</ref>, պատին մատը եւ «չափուած», «պակաս գտնուած» մեծատուններուն սարսռազդեցիկ կորանքը։ Ու վերացաւ փիլիսոփայական պատգամներու, մօտեցնելով հրեաներու Մատեանին տպաւորիչ պատմումը ժամանակակից շիջումներուն։ Համով կը խօսէր այդ գեղացի եպիսկոպոսը եւ ունէր իրեն հետ համամտութիւնը ժամուորին։ Նալպանտենց կործանումին մէջ, իրենց անձնական բաժինէն դուրս, մուտք ունեցան նաեւ ուրիշ ազդակներ։ Բնութիւնն ալ չուշացաւ իր զայրոյթը խառնելու տեսարանին, թերեւս սրդողած հեղգութեան քանակէն, որ կը դիզուէր այս մարդոց հետքին։ Զարնուեցան անոնց ձիթաստանները, ձիւնէն խանձուելով, վրայէ վրայ, քանի մը տարի, ու կարօտ ձգեցին իրենց տէրերը իւղին ու պտուղին։ – Գերագոյն զրկա՜նքը անոնց, որոնց մանկութիւնը լոգցած էր ձէթով։ Իրաւն ան էր, աճուրդը<ref>sic ձեռագիրը՝ Իրաւն ան էր, աճուրդը</ref>, ստուար մասը ծախելով ձիթաստաններուն, անոնց ձեռքը թողուցած էր միայն բացադիր ու ձիւնէն –Ողիմպոսի լեռնակոյտ ձիւնէն, որ մինչեւ Յունիս երկինքը ձիւնէ զանգուածի մը պէս կը ձեւաւորէ եւ օրերով հեռու արտերուն ու տունկերուն իր ճերմակ կրակը կը ցոլարձակէ– անպատսպար ծառաստանները միայն, որոնք ամառէն յետոյ կը գտնեն իրենց տերեւները, կը փայլին, բայց ստերջ կովերու նման հորթ չեն ունենար։ Ու ջուր կտրեցան անոնց շերամները, դեղնելու տեղ, խոզակի ցախին տակ անհոգ էրիկներու ծուլութեան զոհուելով։ Սատկեցան անոնց կովերը, անշուշտ նման միւս կովերուն – համաճարակը տասը տարին անգամ մը անպատճառ կ՚այցելէ–, բայց պատուհասումի սպասող, քանի որ վարժուած գեղացին մեծցուց անոնց սատակները։ Ու այս ամէնէն անդին, կործանեցաւ ու կորաւ հետախաղաղ, երկու ժամուան մէջ, հսկայական ապարանքը, Աստուծոյ կրակով, ինչպէս կը յամառէր հաւատալ մինչեւ իսկ կոյր հօրքուրս, իրականին մէջ, անզգոյշ տղու մը ձեռքէն։ Գեղը լուսաւորուեցաւ, մթնշաղէն առաջ, անմոռանալի այդ կրակէն, որուն երախը անհուն ախորժակով մը լզեց ու սրբեց անոր իւղաներկ ու շքեղ յարկերը, հազիւ խնայելով պատմական հիւրասենեակը, զոր ազատեց զայրացած գեղացին, նետուելով կրակին մէջ, կտոր մը բան գոնէ ձգելու համար գեղին ու ժամուն հին տիրոջմէն, ժմնելիք տղոց իբր օրինակ։ Այդ հիւրասենեակն է, որ յետոյ պիտի վերածուի այս պատմութեան օճախով սենեակին, մեզի ծանօթ արդէն իսկ մուտքին։ Օրերով ծխացին գերանները, նման հսկայ կերոններու, բռնուա՛ծ՝ միջոցին վրայ։ Մայրերը իրենց օրնի տղաքը առած եկան ու տեսան ու փորձը ըրին տղոցն ալ ցոյց տալու անկարելի պատահարը։ Մինչեւ իսկ վարի գեղերէն, թուրքեր, խաղ ու խնդուն, աչքով ստուգելու համար աւերածը, այցի ելան Նալպանտենց սուգին։ Ցա՞ւ։ Արգահատա՞նք։ Հայ ու թուրք վախցան խնդալ ու լալէ։ Կը վախնային Աստուծոյ ճամբաներէն, որոնք զարտուղի են այնքան։ Ու հարցո՜ւմը կրկին, – ո՞ր մեղքին համար։ Բայց մեր մեղքերը խեղճ են մենէ աւելի, մա՛նաւանդ յիմար, մա՛նաւանդ ծածուկ։ Ծովուն տակ ճճին գուցէ դիւրին ըլլայ հաշուի ձգել, քան մեղքին որդերը մարդոց սրտին մէջ։ Քառսուն փողրակ աղբիւրին նման անսպառ հոսող այս հարստութեան այս ձեւով փճացումը ոչինչով զգաստացուց Նալպանտենց տղաքը, որոնք շարունակեցին իրար առաւել ատել, առածի կարգ անցած սաստկութիւնը քառապատկելով իրենց ոխերուն, տեսակ մը քէն ասիկա, անլուծելի, անհաշտ, չնմանող գեղին է՛ն արիւնազանգ ոխերուն, որոնք կակուղնալ ունին, սա անցաւոր աշխարհի ամէն բաներուն նման, ու հոգէառին իսկ նիզակին տակ կռնակ դարձուցին իրարու հոգեւարքին<ref>հոգեվարքին, սրբագրուած՝ հոգեւարքին</ref>։ Կալուածներէն յետոյ եկած էր կարգը կիներու զարդեղէններուն։ Հալեցան անոնց գլուխէն ոսկեհիւս թագերը, որոնք հաճի Արթինին կենդանի նուէրներն էին իր հարսներուն, ծանր, հաստ, աղէտէ մը ետք տուն մը կանգ[ն]ելու<ref>sic ձեռագիր՝ կանգելու [ կանգնելու ? ]</ref>չափ ուժ պարունակող։ Ու հալեցան անոնց ճիտերէն օխանոց շարանները ոսկիներուն, օժիտը ճարելու համար կարգուող աղջիկներուն, երբեմն պարտքը, տուրքը, գինեպանը լռեցնելու։ Ու հալեցան կրկին, լճին ափերէն, նմոյշի համար յօրինուած ու «դրախտ» որակուած ծաղկաստաններն ու պարտէզները, որոնք անոնց հօրը փառքը կ՚արձանէին թուրքերու աչքին, Նիկիոյ ափունքը փոխադրելով գեղեցկութիւնը, քմայքը, դալկութիւնը, զմրուխտն ու ոսկին վոսփորեան մրգաստաններուն, որոնց մէջ տրուած էր մուտք ունենալ խելացի հաճի Արթինին, ներկայանալով սատրազամին անորեալըներուն մէջ, առնելու համար հրովարտակը իր եկեղեցիին կառուցման։ Ու կրակին մատաղ գնաց ծովափի գեղեցկագոյն ագարակը, տեսակ մը նմանակերտ պալատ, որ այդ մրգաստաններուն, բուրաստաններուն կեդրոնին կանգուն՝ լիճին ամբողջ շրջանակէն, ութ ժամ
հեռուներէն, ճերմակ իր ցայտքը կը դնէր մուգ կանաչ խորքին ու բաց կապոյտ երկինքին մէջտեղ։ Ըսին, թէ թուրքերուն մատը բերաւ կրակը։ Իրողութիւն էր, որ անոր տիրացումին համար ծովափնեայ երկու թուրք գեղեր դատի ինկան, երբ այլեւս հայերուն խօսքը իրենց գեղէն դուրս լսուիլ չէր կրնար, եւ զոր ազատեց անիրաւ այդ ոտքէն նահանգին սրբազանը, կուսակալին մօտ բարեկամ ու դիւանագէտ։ Ու կեանքը քալեց։ Ու նեղցան տարիները։ Գեղին աճումը հացը ըրաւ աւելի դժուարագիւտ։ Թուրքերը կը մտնէին իրենց գաղթային քաղաքականութեանը մէջ եւ հայ գեղերուն սահմաններուն վրայ, բռնագրաւելով արօտներ,մէրա [209]տարածութիւններ, կը հաստատէին Ռուսիայէն գաղթական բարբարոս ցեղերը։ Արդէն անբաւական, հո՛ղը դարձաւ անգտանելի, տուներուն եւ շունչին աճումին դիմաց պակսելով անդադար։ Առնուեցան լեռնամասեր, գեղին ատաղձի անտառները, տրուելու համար գաղթականներուն։ Առնուեցան դարաւոր արտերը, որոնց տուրքը մինչեւ տարագրութիւն վճարողը մենք եղանք, թուրք արդարութեան գեղեցիկ մէկ վճիռովը։ Քաղաքներէն թափանցում ըրին նորանոր պէտքեր։ Սրճարա՛ն։ Խանո՛ւթ։ Ճամբու ամէն անցքերուն ու ամէն աղբիւրի մօտիկ։ Հին, հօրենական հարուստ տուներէն դուրս, միւսները, այսինքն՝ ամբողջ նոր մասը գեղին, ինկաւ<ref>sic ձեռագիրը՝ ինկաւ [ ինկան ? ]</ref>նեղութեան։ Ու դժուար էր վաստակը նոյնիսկ անոնց համար, որոնք իրենց մօրը փորին մէջ իսկ պիտի սկսէին հողին տագնապը, ու դուրս ելլելէ վերջ ալ, հազիւ հինգ տարի մանուկ մնալով, պիտի նետուէին հողին ընդերքին, մինչեւ ծերութիւն ու մինչեւ մահ, ու տան հանգիստը ճանչնային պիտի, երբ մեռնելու համար երկարէին անկողին։ Տուն մը տղա՛յ։ Ու գիտցէք, որ պէտքին անողոք ու հապշտապ բռունցքը չի թողուր երբեք օձիքը այս մարդերուն, եւ անոնք ցամաք հացին ահաւոր, անհաս[ան]ելի<ref>sic ձեռագիրը՝ անհասելի</ref>խորհուրդէն գերուած, առանց ճանչնալու ուրիշ բան, պիտի քաշուին այս աշխարհէն, հողին տակն ալ անօթի մնալու սարսափով։ Անոնք աղքատ ծնած ու աղքատ մեռածներ, չեն նմանիր միւսներուն, որոնց գլխուն փորձանք մը, սովորաբար անժամանակ մահը կը խանգարէ դասական կարգը եւ երէկուան կուշտերը այսօր անօթի կը ձգէ։ Թռա՛ւ, անոնց ու բոլորին բառովը՝պէրէքէթը արտերուն, մեր մեղքերուն շատութեանը, ինչպէս մեծութեանը երեսէն։ Քմահաճ դարձան այգիներն անգամ, չարքաշ սակայն ու դիւրահաղորդ, հետեւելով ձիթենիներուն օրինակին, շեղելով Աստուծմէ գծուած օրէնքներէն։ Ու տեղի ունեցաւ անլուր պատուհասը, մէկ տեսակ պտուղի, բերքի կապուած տնտեսութեանց համար իր կործանիչ արդիւնքովը։ – Տարիներ, երկու-երեք, առանց զարնուելու ձիւնէն, իրենց փթթումին բոլոր շքեղութեանը մէջ, հասակ ճօճեցին գեղավարս ծառերը, առանց հատիկին մութ մանիշակ ընդելուզումին, որ անոնց տերեւներուն փոքրադիր դաշոյնները կը հագուեցնէր քաղցր, բարի մշուշով, աշնան առտուներուն, եւ արեւին հետ արցունքն ու սփոփանքը կ՚ըլլար վարը, իրենց արմատին վատնուած աշխատանքին։ Գեղ մի ըսէք ու անցնիք։ Անիկա տարիներ սանդուխ չիջեցուց դէպի ձիթաստանները։ Ու տարիներ անոնց գուբերը մնացին չոր, ու տապակները՝ առանց ճզզոցի։ Տղաք ծնան առանց ոսկորի ու կաթը գտան ջուրի պէս անհամ իրենց շրթներուն…։ Ու մարախ…։ Ու պատերազմ։ Ասոնք բառեր են, բայց կը նմանին կծիկներու։ Տարածեցէք լարերը, տարածեցէք իմաստը։ Կծիկը աշխարհ մը երկարութեան պիտի երթայ, բայց պիտի չգտնէ ալքը այն դժբախտութեան, որուն անունը կու տանք սովի մը տարի։ Ու ինկաւ կարօտութիւնը գեղին ու գեղերուն վրայ։ Ու սո՜վը։ Թերեւս իրաւունք ունի մեր մէկ կաթողիկոսը իր ճարտասան ընդլայնումով։ Ան հակառակ չափազանցութեան ստոյգ չի հասնիր տալու, ինչ որ մարդիկը տեսան մեր օրերուն։ Ու սովը խիստ էր, քիչ մըն ալ տաճկըցած։ Նոր հարուստներ, մեծ մասը թուրք, դժկամ կը ծախէին իրենց ցորենը անհաւատներուն։ Նալպանտենց տղաքը ի՜նչ արդար հպարտութեամբ ոգեկոչեցին օրերը, երբ հաճի Արթինին ամբարները, ուրիշ սովի մը տարիներուն, բաց մնացին մօտին ու օտարին, բոշային ու լազին։ Ու տխուր բան էր ականջ երկարել այս մարդոց, կո[կո]կոզած<ref>sic ձեռագիրը՝ կոկոկոզած</ref>իրենց խեղճուկ սեմերուն վրայ, երբ անօթի, շունչերնին հատած ու աչքէ<ref>աչքը, սրբագրուած՝ աչքէ (sic ձեռագիրը)</ref>մարած՝ կ՚որոճային իրենց փառքին փոշիները, կը հայհոյէին անօրէններուն, – թլփատուած կամ ոչ, բայց մա՛նաւանդ իրարու, անընդհատ սրելով, անընդհատ աղալով գերդաստանեան ատելութիւնները, ու կը սպասէին իրարու դիակին։ Մեռնող մեռնողի։ Պզտիկ ու հասուկ։ Ու տարինե՜ր։ Անոնք չյոգնեցան սպասելէ մա՛նաւանդ իրենց աղջիկներուն բախտին։ Գեղանի եւ նրբահիւս աղջիկներ, բոլորն ալ մէկ ջուրէ ելած դանակներու պէս սլացիկ, որոնք յօնքերու նմանատիպ թափուածքով ու այտերու կտրուածքովը, կաղապարովը դունչերու՝ ճանաչելի էին հազար օտարի մէջ եւ կը կրկնէին սկզբնատիպ ճարտարապետութեան մը տարօրինակ ձուաձեւերը իրենց միսերէն։ Ու փափուկ էր անոնց մորթը, դեռ չստացած դալկութեան մօտիկ երանգը, բոլորովին ճերմակ, որ աւելի վերջերը այդ մարզերուն բոլոր դէմքերը ըրաւ այնքան տարբեր, որ յայտնուեցաւ կիներուն մորթէն դուրս, մետաքսին ալ, մանարաններու մետաքսին ալ վրայ, բացառաբար բաց, դեղինէն ինկած։ Կիներու երեսին այդ դալկերանգ բանը մարդիկ խորհեցան կապել ժամանակին եւ իր խորհուրդին։ Ոչ ոք մտքէն անցուց 10-20 տարի յետոյ հրապարակ վազող հիւանդութիւնները, արգանդի ճամբաներէն, կապել այդ նուազումին<ref>նուաղումին, սրբագրուած՝ նուազումին ?</ref>։ Ու սրտագրաւ էր, հայրենի հողէն նոր փոխադրուած – երկու կամ երեք դարը շատ չի կշռեր արիւնին վրայ, երբ ոլորտ, հող հիմնովին չհակասեն մեկնումի գետինը – ու տակաւին չայլափոխուած, զաղփաղփուն այն կիսերանգը, որ այդ աղջիկներու այտերուն՝ այցելու, մնայուն, օրուան ժամերուն համեմատ շղարշ փոխող ու թեւաւոր կարմիր կ՚ըլլար, քիչ, բարակցած, դեղձային<ref>գեղձային, սրբագրուած՝ դեղձային</ref>ու տարօրէն անուշ։ Որ անոնց արտայայտութիւնը, ըսել կ՚ուզեմ՝ քէլքը, առքը, սանկ նայիլն ու ժպտիլը ըրաւ զգլխանք ու խենթութիւն։ Անոնք այդ իսկ ստորոգելիներուն գնով փնտռուեցան խուլ ու խոր մոլուցքներէ ու արթնցուցին հսկայ ցանկութիւններ։ Պատմութիւնը անոնցմէ մէկ-երկուքին շուրջը եղերական դրուագներ ալ կը դնէ։ Այրերու գիծով ժառանգական կնիքը շատ շուտ խանգարուող, կիներու վրայ դիմացկուն է տարօրէն։ Կալի մը մէջ երբ կը պարեն խումբով, դէմքերը կը պատմեն նոյն արիւնէն։ Այսպէս է, որ գերդաստանները կը շինուին տեւողութեան վրայ` կրկնելով, արեւին հանելով ա՛լ շիջած ձեւերը անցնողներուն։ Անոնք կը կրեն հետքը առջի հոսումին, առջի տաղաւարումէն, հօր[մ]էն<ref>sic ձեռագիր՝ հօրէն</ref>՝ երբ ժայթքեցին, մօրմէն՝ երբ վրանի մտան<ref>sic ձեռագիր՝ վրանի մտան – ?</ref>…։ Ամէն փեսայ պահի մը համար խանգարուած անոնց տնտեսութեան մէջ փոքր շրջան մը բերաւ լայնկեկ օրերու։ Նալպանտենց տղաքը տգեղ՝ երբ մսխեցին, շնորհ կը դնէին ուտելու եւ հագուելու մէջ, հիմա՝ որ բարակցած էին։ Ժամուն փողոցին մէջ, հակառակ իրենց աղքատութեանը, Նալպանտենց կիները բարձր կը խօսէին ու կը վայլեցնէին անցեալին հեղմունքը իրենց գիծերէն։ Ու այդ աղջիկներուն հայրերը, իրենց փոխադարձ կռիւներու ընթացքին, զգուշացան դպելէ իրենց աղջիկներուն պատիւին, այսինքն՝ չբամբասեցին։ Ու «լուսի» պէս աղուոր ծնած այդ աղջիկներէն կը ծնէին, հաստ գեղցիի մը տունին մէջ, նոյնքան լուսաւոր ուրիշ աղջիկներ։ Ու աշխատեցաւ մահը՝ իր կարգին, քիչ-քիչ կրելով երէցները, ու վերցնելով մէջտեղէն այդ կոտրած փառքերուն այլապէս եղերական փտութիւնը, – ո՜վ անհասելի տխրութիւնը փտած փառքերուն, կոտորա՜ծը՝ որ ծերի ձեւով կը շրջագայի, փայտով, դողդոջ, անօթի, ճուռպոտ, շռան ու տոլկոկով<ref>Ծնթ. – տոլկոկով՝ պարապ-կոկով, ապուշ, անկար (կոկով՝ ամորձիք):</ref>։ Որ կը հայհոյէ, երբ ձի մը տեսնէ եւ տասը քայլին գետին, սաքու կը նստի<ref>sic ձեռագիր՝ սաքու կը նստի ?</ref>ու կը նայի կէս-աչք ու տկար՝ կախուած միսերուն, թուքը կուլ տալով։ Որ բարեւ կու տայ ու կը հաւատայ իր այն զօրութեան, երբ իր խօսքը գետին չէր իյնար ու իր բարեւը երջանկութիւն մը, շնորհ մը կ՚ընդունուէր իր շրջապատէն։ Որ…։ Բայց պէտք է կենալ, ամէն մէկուն հետ փակելով կոյանոց մը մեղք ու դժուար, անպատիւ պատմութիւն։ Ու մահը, օգնուած ժամանակէն ու երկրորդուած<ref>եկրորդուած, սրբագրուած՝ երկրորդուած</ref>՝ կարօտութենէն, սրբեց-սրբագրեց նեխութիւնը անոնց յիշատակին։ Կեանքը նոր է միշտ ու մեր մտքի ջաղացքին անդադար նոր ցորեն ունի նետելիք։ Ու կեանքը, գործածելով նոյն ազդակները, վերածեց անոնց ժառանգորդները գեղին միջին տիպարին, ընթացիկ ու խեղճ։ Որ պիտի աշխատի, չարաչար ու անյոյս ու հասնի պիտի ցամաք իր հացին. ոչ աւելի ոչ պակաս։ Ժմնեցին նոր անուններ, ո՛չ անշուշտ լայնքովը Նալպանտենց տոհմին։ Կառուցուեցան կրկնայարկ, մինչեւ իսկ եռայարկ, շատ ընդարձակ բնակարաններ։ Ու եղան, բուսան այսինքն, հաճի աղաներ, զանազան անուններով – Արթինն ալ կար անոնց մէջ–, որոնք հագուեցան մուշտակ, ծանրագին, սամոյր, մինչեւ կրունկները ծածկող, որուն օձիքը միայն տարուան մը ապրուստ կ՚արժէր Նալպանտենց տղոց։ Անցուցին անոնք իրենց ոտքերուն կարմիր մուճակներ, ա՛լ աժանցած, առանց վտանգի, – փա՛ռք, որուն նախանձովը խանձեցան անցեալին մեծատունները, երբ մահուան գնով իրենց –կեավուրներուն – արգիլուած այդ մեծութի՜ւնը, կարմիր մուճակը կը տեսնէին հաճի Արթինին ոտքին։ Կրկնեցին հաճի աղային հսկայ ուխտերը դէպի Երուսաղէմ։ Դպրոցը պարպեցին իրենց կրունկին ու ճամբու դրուեցան Տէր ուղղեայ-ով։ Ընդունուեցան ալ նման փառքերով իրենց վերադարձին` բերելով սակայն իրենց ժամուն իբր նուէր ներկուած արծաթ ու փչուած, ոսկեջուր պղինձ…։ Բայց պէտք է քալել։ Ու գեղը կը մոռնար, գուցէ հիմնովին,<ref>յաւելում ստորակէտի</ref>յիշատակը իր ժամուն մեծ երախտաւորին, եթէ գերդաստանէն շառաւիղ մը, հրաշքով, ազատած չըլլար երկնային խշումէն։ Ա՛ն՝ որ աղքատիկ կնիկ ունէր բոլոր եղբայրներուն մէջ ու սրտառուչ ձայն։ Որ – պատմող տէրտէրին կարծիքն է կու տամ – չէր ուշացած կրակին մէջ տեսնելու Աստծոյ մատը եւ հասկնալու անոր սաստն ու իմաստը:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Ան հաւատարիմ մնաց հաճի Արթինին յիշատակին, այսինքն՝ խնայեց գեղին երեսին՝ այն տրտմութիւնները, անկումները, խենէշանքն ու աղտերը, որոնք աղբարներուն հետքերէն կը յորդէին։ Առաքինի՞։ Անշուշտ սխալ պիտի ըլլար դասական այդ կաղապարին մէջ զետեղել մարդ մը, որ մանկութեան դուռներէն իսկ շիներ է իրեն ճռզած հոգի։ Որ չար, ատեցող ըլլալու վախնալուն չափ, վախցեր է մա՛նաւանդ լայն, հերարձակ ըլլալէ։ Որ չէ պարած, չէ խմած ոչ թէ կծծի, դաժան ըլլալուն, այլ զուարթ, բացսիրտ, ուրիշներու պէս թեթեւ չըլլալու սիրուն։ – Գեղացին «գոմշու քակոր» կ՚որակէ տիպարը, որ շրջապատին ո՛չ շահ ունի, ոչ ալզէն [223]։ Չէզոք, նոր բառով մը՝ ներքինի այդ մարդոց շուրջը չ՚ուշանար ծիծաղելին, նոյնիսկ եթէ դրամը զեղու։ Հին գերդաստաններ, դարերու հոլովոյթէ մը վերջ՝ կը յանգին յաճախ այս կիսապուշներուն։ Հոգիին վրայ աճող այս պալարը երբեմն կը ջնջուի սերունդին շրջումովը։ Ամուսնութեան նոր քուրան, պատահած է, որ ծնունդ տայ զօրաւոր մետաղի, ինչպէս ճիշդ է նոյն չափ միւս պատահումն ալ, որուն համեմատ տունը կը չքանայ իր յետին բողբոջին վրայ, այլասերուած, ծաղրանկար ու աղէտ։ Հաճի աղային ութ տղոցմէն ամէնէն անկշիռը, մաշուածը, ոչինչը՝ Աստուծոյ կողմէն կանչուեցաւ օճախը կանգուն պահելու երկնային պարտքին։ Աւելորդ է տալ հոս ամբողջ հոծութիւնը այս ըմբռնումին։ Ներկայ պատմութիւնը այդ զսպանակէն կ՚առնէ իր ցայտքը։ Չեմ զբաղիր այդ «ջնջուած»<ref>«ջնջնուած», սրբագրուած՝ «ջնջուած»</ref>մարդուն թերութիւններովը, ինչպէս առաքինութիւններովը։ Իր կեանքէն կ՚առնեմ գիծ մը միայն, որ շահ կը բերէ այս պատմութեան։ Ան ձիգբերան, ու վախկոտ – դուք վերադիրները կրնաք փոխանակել իբր պատճառի եւ արդիւնքի կշիռ–, ոչ ոքի բացաւ տարօրինակ դէպքը, որ յայտնուեցաւ կրակէն քիչ վերջ, պալատին աւերակներուն վրայ։ Գիշեր մը անիկա արթնցաւ, անօրինակ փսփսումէ մը, որ չեղող<ref>շեղող, սրբագրուած՝ չեղող</ref>աղբիւրէ մը ինչպէս, կար՝ բայց չէր տեսնուեր։ Շփեց աչքերը։ Մութը, ակօս-ակօս, ձայնին ալիքներովը։ Գո՞ղ։ Բայց ի՛նչ կար գողնալիք պալատին տակերը։ Անաղմուկ, բայց շատ խռոված, առանց լուր տալու կնոջը եւ առանց լոյսի, սողաց դուրս ու կեցաւ, ամբողջ լարում ու ականջ, պարտէզի դուռին։ Մօտեցաւ հոսումը ու եղաւ… հայրը ողջ ու իրաւ, փառքի օրերուն լիութեամբն ու կնիքովը։ Սարսափը գամեց զայն դրանը սեմին։ Յաջորդ առտու զայն գտան մարած ու լեզուն կապուած։ Յայտնի էր, թէ զարնուած էր։ Ատանկ դէպքեր յաճախակի են ու կը վերագրուինչարքերու<ref>Ծնթ. – չարք – գէշ ոգիներ</ref>կամքին։ Բերին մեծ բանալիները ժամուն, խզկեցինբերնին։ Աւետարան։ Սեւ խոյէն արիւն։ Սեւ հաւէն լեարդ։ Ծխում ու վանում (այսինքն՝ ոգիները վանող արարմունք)։ Գտան իր դաշտէն հաճի Դաւիթը, որուն համայիլը հրաշք կը գործէր։ Բերին զայն, վասնզի հաճին իր միսին հետ հիւսած էր համայիլին փոկը։ Բերին ատաղձագործ Պետրոսը, իրՎեցհազարեակով։ Ու ըրին հանդէս։ Ծերունի Պետրոսը –երդում ըրած ա՛լ ձեռք չառնելու նշանաւոր ձեռագրին էջերը– տուաւ տէրտէրին կարդացուելիք գլուխը։ Ու կարդաց տէրտէրը` ակռաներուն մէջ սարսափ ու փորին մէջ խիթ.<ref>վերջակէտ, սրբագրուած՝ միջակէտ</ref>
Բացցին դրունք յաւիտենից եւ մտցէ թագաւոր փառաց …
ու նուաղեցաւ։ Ատաղձագործին գիրքը ունէր այս ազդմունքները։ Նոյն ատեն աւագերէցը խզկեց<ref>Ծնթ. – խզկել – բան մը խիցի ձեւով ծակէ մը ներս թխմել:</ref>անգամ մըն ալ բանալին բերնին։ Երկաթին ցաւէ՞ն<ref>ցաւէ՜ն, սրբագրուած՝ ցաւէ՞ն</ref>, տէրտէրին ընթերցումէ՞ն<ref>ընթերցումէն, սրբագրուած՝ ընթերցումէ՞ն</ref>, հիւանդը լեզու ելաւ։ Արթնցուցին տէրտէրն ալ։ Բայց շրջապատը ոչինչ իմացաւ։ Խօսեցաւ երկար պատահարին վրայ։ Գուշակեց նոյնիսկ ուրուականին անձնաւորութիւնը, զարնուողին կարգ մը դիմախաղերէն, որոնք զգալի էին հեռուէն նայողի մը, երբ խօսքը դառնար հաճի Արթինին։ Բայց ոչինչ կար յստակ։ Իրականը ա՛ն էր, որ կրակէն յետոյ, տարի մը-երկուք, գրեթէ ամէն գիշեր, կէսէն քիչ առաջ, կու գար նրբամարմին ուրուականը։ Անոր տղան կ՚արթննար ձիերու դոփիւնով մը, որ պալատին սալերուն վրայ երէկուան պատահածի նման կը հնչեցնէր իր կշռոյթը, այնքան ծանօթ, այնքան տեղ բռնած տղոցը հոգիին խորը, զիրենք ծակուծուկ թխմող դոփդոփը, բայց որ կ՚երկարէր, ահաւոր ու սրսփուն, մեռել կ՚ըլլար ու իբրեւ ուրուաձայն կը սառեցնէր արիւնը անոր երակներուն մէջ։ Մինչեւ որ սմբակները լռէին։ Մինչեւ որ արիւնը քալել առնէր։ Ու մինչեւ որ իր սենեակը գիծ ու թանձրութիւն հագնէր։ Կը շփէր կնոջը մարմինը, ապահովուելու համար մատէն։ Ու դուրս կ՚ելլէր ու, մեղմիւ, առանց ետին դառնալու – հպատակելով աւանդութեան, որ կը հրահանգէր ուրուականէն դուրս ոչ ոքի նայիլ–, կը կենար իր մարած կէտին։ Փոքր դուռ մը ատիկա, որ պալատին աւերակը կը զատէր տունէն։ Ու ահա մարմին կը դառնար պատկառազդու ուրուականը, ճի՛շդ հիւրասենեակին այն անկիւնէն, ուր հրաշք մը խորտակած էր կրակին մէջքը, աշխարհք մը հով ու փոշի նետած, հրած անոր երախին, թխմած կոկորդը եւ ետ, դէպի պարտէզ տապալած անոր անտես, բայց իրական մարմինը։ Հոն, ուրուականը մէկէն կը փոխուէր իր տարազէն, կը նիհարնար, կ՚երկարէր։ Ու փտած խաւի մը նման կը փրթէին անկէ զգեստին կտորները, լոյծ ու հաստատ նոյն ատեն, փոսփորափայլ պղպջակմամբ մը, որ պաղ էր՝ հակառակ կրակէ ըլլալուն։ Կ՚եղծուէին մարդկայինին սահմանները, բայց անեղծ կը մնար դէմքը։ Ու կը սուզուէր աւերածէն ներս։ Մութ, ձիւթէ մութ, թէ լուսնկայ, շարմաղ լոյս, ձիւն թէ անձրեւ՝ ան անփոփոխ կը պահէր կապտաւուն, կիսերանգ ու գորշի հակած իր պատկերը, անգամ մը, որ մտնէր մէջը իր պալատին։ Հոն կը հագնէր մարդկայինին<ref>մարդակայինին, սրբագրուած՝ մարդկայինին</ref>հոծ ու անհերքելի ճշգրտութիւնը, երեսին ամբողջ տնկուածքովը, յօնքերուն լուսաթել աղեղովը, որ կը թրթռար ու չէր փախչեր, ու ակնափոսերուն անյատակ, անընդգրկելի արձակութեամբը։ Ու անհուն թախիծ, անհուն մարդկեղէն հոսանո՜ւտ, որ կը բաբախէր անոր դէմքին վրայ։ Յետոյ կը նայէր հանդարտ, սիւնաշարքերուն, ոմանք հակած, ոմանք կիսայրեաց ու կանգուն։ Կը նայէր ու չէր նայեր տղուն։ Ու ինչպէս թափանցիկ, ապակի ամանէ մը ներս, անոր գանկէն, որ լուսեղէն գունդ մըն էր այդ պահուն՝ կ՚անցնէին մեր, ողջերուս կարիքները, ցանկութեան ու երազի փոխն ի փոխ վէտվէտումովը, նման ջուրի էակներու, սեւ, աղտոտ, խեղճ, տգեղ, քնքուշ ու որբ, ճիշդ ու ճիշդ մեր փափաքները, սկսելով կէտէն, քալելու, աճելու գունդին պատերուն մէջ չպարփակուելու եւ պատռտելու յարաշարժ ելեւէջով մը։ Մարդերուն գա՜նկը։ Ո՜վ պիտի գտնէ խորադիտակը քու անդունդներդ տեսնելու։… Ան կը դպէր պատերուն ածուխին ու ծեփերուն սեւցած ալիւրին, որ կը թափէր, ինչպէս մարդկային սիրտէ մը՝ ածխատիպ արիւն մը, մաղմաղ ու ջերմ, այրուած ու տրտում, այդ իսկ զգեստին տակ, այդքան անճանաչելի՝ պատմելով, թրթռումի հանելով անհուն ծարաւը այդ հեղուկին, որուն լեզուն մոռցած ենք<ref>են, սրբագրուած՝ ենք</ref>հիմա եւ զոր կը հասկնան խենթերը գուցէ, երբ՝ ծրարա՛ծ՝ իրենց ուղեղին խորը մեր զգուշութիւններն ու հանգանակները, հաշիւներն ու կեղծաւորանքը, ականջ կը դնեն անոր, սեւ այդ արիւնին յորձանքին ու կ՚ընեն ու կ՚ըլլան, ինչ որ կ՚ուզէ անիկա։ Խօսեցուցէք խենթ մը ու պիտի տեսնէք այդ ակօսը արիւնին, խո՛րը, շատ խորը պառկած բառերու աւերակոյտերուն ու թաղուած ինչ որ մարդոց պաշտօնական իմաստութիւնը – դուք հասկցէք՝ շրջուած յիմարութիւնը – դիզած է անոր ուրդերուն։ Կը հանէր ոսկեկոթ մտրակը, ադամանդակուռ պատենքէն – ինչպէս էր ժամուն պատկերին սուրը Գաբրիէլին–, որ անոր ողջուցը խորհրդանշած էր հեղինակութիւն ու հարստութիւն, որով վարած էր խենթերը եւ խելօքցուցած իմաստունները, կը զարնէր քարերուն, մրկած ու կիսափայլ փայտերուն, ինչպէս պիտի ընէր մարդոց կռնակին, կամ խառնելով մոխիրը։ Բարկացո՞տ։ Խի՞ստ։ Այսինքն այնպէ՞ս՝ ինչպէս որ ապրեր էր անիկա իր տունին մէջ, սարսափի, ապուշ ըսուելու չափ փակ ոլորտի մէջ սեւեռած իր տղաքը, կինը, հարսները։ Որ իր անցքին վրայ, իր պալատին խորշերը մինչեւ ամայութիւն էր ուզեր ու մտրակահարեր անխնայ՝ ո՛վ որ գտած էր չփակուած իր ծակին։ Անշուշտ միայն այն օրերը, երբ հիւր ունէր ընդունելիք։ Ով գիտէ ի՛նչ ահաւոր փորձառութեան մը գինն էր այս կենդանի թաղումը անոր պալատականներուն, այսինքն՝ ընտանիքին։ Ան անյողդողդ արութեամբ մը, երկու վայրկեանէն իսկ պալատին արձակ սրահներուն մէջ ամայութիւն կը ստեղծէր, իր մանր տղաքը, աղջիկները, հարսները փոխադրելով ծառաներուն բաժինը, խորամուխ՝ ընդերկրեայ փորուածքներու բանտին, երբ անակնկալ հիւր մը, մեծ քաղաքէն, ամիրա կամ այլազգ, երեւար դէմէն։ Ոչ ոք համարձակած էր անոր հարցնել պատճառը։ Ու անոր տղան շատ ուշ պիտի հասկնար գաղտնիքը, որ այս կարգերը կը ստեղծէր պալատին մէջ։ Պոլիս ու Պրուսա անոր աչքերը շատ բան տեսած էին թուրքերէն, որոնք տունէ մը ներս մտած ատեննին կը խորհին միայն ու միայն կնիկին ու տղուն։ Կողոպուտը, այսինքն՝ դրամն ու իրեղէնները աւելի ուշ կու գան։ Այդ ժողովուրդին բարքէն այս գիծերը դեռ չեն գուլցած, տրուած ըլլալով վերջին դարուն այն հսկայ առիթները հրապարակային զեղումի, ուր անոնք ամէն անգամ թաթխուեցան իրենց շատ մօտէն վաչկատուն նախնիքներուն արիւնին մէջ ու եղան իրենց պատմութեան մօտիկ վայրենիները, այսինքն՝ մարդեր, առանց կեղծիքի, առանց ջնարակի, բիրտ, մէկ երեսով, – սեռով…։ Բարկացո՞տ։ Խի՞ստ։ Բայց աչքերը ա՛լ դարձուցած՝ իր տղուն։ Ու անոր դէմքը կը թուէր տրտմիլ, զայրանալ ու լալ։ Ու անկարելի էր ճշդել այդ պահուն, թէ ո՞րն էր այդ երեքէն, որ կը տիրէր<ref>կը դիտէր, սրբագրուած՝ կը տիրէր</ref>անոր երեսին։ Ու ա՜ն էր, ճիշդ ու ճիշդ Նալպանտենց հաճի Արթինը, զոր տեսեր էր անոր տղան, դեռ պատանի, սա ուրուական դիմակին տակ, երբ իր հայրը, իր փառքի գագաթնակէտին, անցեր էր զգայութեան, յուզումի, բզկտումի սա բիրտ ալիքներէն, ըլլալով դող, ըլլալով խեղճ, բարկաճայթ ու լալահար, քանի որ կու գար ծեծ ուտելէ իր խղճմտանքէն, քիչ առաջ իր ծառաներէն մէկուն տղան, փոքրահասակ ու աղուոր – ով որ խմէր անոր ջուրէն եւ ուտէր հացէն, կ՚առնէր անոր մոյնքը–, յանձնելով թուրք շատ բարձրաստիճան պաշտօնատարին, ազատելու համար իր իսկ զաւակը, փոքրահասակ ու աղուոր, գազանին ճիրաններէն։ Այն ատենները թուրքերը դեռ նոր հրաժարած ենիչէրիներուն մանկահաւաքէն, չէին կրնար չերկննալ, քմայքի պահերնուն<ref>պահերուն, սրբագրուած՝ պահերնուն -</ref>քրիստոնեայ գիւղերը, զուարճութեան համար սարքելով մռայլ հանդէսը մանուկներու քաղումին, եւ իրենց բանակներուն համար ա՛լ<ref>ալ, սրբագրուած՝ ա՛լ</ref>անպէտք այդ արարողութիւնը անոնք կը գործադրէին իրենց թիարաններուն, նաւարաններուն համար ու արտօնութիւնը, ուզածնուն չափ գերի ժողվելու, ի զօրու էր այդ դիմակով։ Ու այդ անհասկնալի պաշտօնակալները, չափազանց բծախնդիր իրենց հաճոյքներուն փոփոխակին, այլազանութեան, հարուստ քրիստոնեայ տուներէ կ՚ընտրէին փոքր ու գեղանի մանչերը ու զանոնք կը քշէին դէպի քաղաք, ուր թշուառ տղեկը ծառայելէ յետոյ անոնց անկողինին, կը մտնէր ստորակարգ պաշտօնի, յաջորդուած միշտ աւելի թարմերէ ու խարանը ճակտին, վռնտուած ամէն դիւանէ, հրուած դէպի ամէնէն աղտոտ զբաղանքները<ref>զբօսանքները, սրբագրուած՝ զբաղանքները</ref>, կոյուղին ու աւելի գորշ տեղերը, կը մեռնէր անօթի, ոջլոտ, կերուած ամօթէն, աղտէն եւ ճճիներէն։ Այնքան զգուշաւոր ու փորձ հաճի Արթինը ինչպէ՞ս ինկած էր փորձանքին։ Աղէտը արդիւնք էր պատուիրազանցութեան մը։ Ան ծեծին տակ մարեցուցած էր կինը, ազատելէ ետքը իր տղան, ճարպիկ այդ խաղով։ Բայց ի՜նչ դիմագիծ էր եղեր իրը, երբ ծախուած տղուն մայրը` մէկը անոր տունին վաստակաւոր ծառաներէն, ոտքն էր ինկեր ամենազօր աղային` պահանջելով իր մէկ հատիկը, ո՜րբը, առանց բարձր խօսիլ կարենալու, իր անհուն վշտին մէջ, իր տղուն չափ խորհելով վտանգին, որ կախուած էր պալատին գլխուն։ Ի՜նչ վսեմութիւն էր ատիկա։ Անիկա, մինչեւ աղիքները վրդովուած, հաներ էր ոտքի մայրը, հեռացուցեր էր գեղէն նոյն րոպէին, երբ դեռ պաշտօնակալը կը ճաշէր ներսը` համոզելով զայն, տղան ետ բերելու տարտամ խոստումով։ Տարին բոլորած էր։ Մայրը սպասեց, ու յուսահատ՝ իր չեկած տղուն կսկիծէն խելագար – ո՜վ փոքր վիշտերուն անհուն մեծութիւնը։ Մենք չենք հասկնար, թէ ի՜նչ եղերական է հոգին, ուր ոչ մէկ լոյս պիտի իյնայ սա աշխարհէն։ Ուր տղու մը վրայ թափուելիք գորովը մեր ներսէն մեզ պիտի կրծէ, շատ եկած թթուի մը նման ու պիտի կործէ մեր հասակը։ Մենք, քաղքենիներս, մեր ցաւերը կ՚ոսկեզօծենք, գոնէ գիրով կ՚երկարենք, կ՚օտարացնենք մեզմէ։ Ի՜նչ պիտի ընէր այրի կինը, երբ իր զաւակը չկայ – եկաւ, երեւցաւ գեղին մէջ ու կանգնած պալատի շքեղ մուտքին, անիծեց անոր տէրն ու բնակչութիւնը։ Սասանեցաւ գե՛ղը։ Առաջին բառն էր, որ կը դպէր հաճիին ճակատին։ Կապեցին։ Չէին կրնար բանտ նետել։ Հեռացուց։ Նորէն եկաւ։ Ինկաւ լեռնէ լեռ` ոռնալով եւ հեկեկալով, զաւակը պահանջելով խոտէն ու եղնիկէն, ծաղիկէն ու քարէն, լեզու դնելով ջուրերուն բերնին եւ վտակներուն։ Հաճի Արթինը, գայթակղութեան սարսափէն – այրիին կցկտուր բառերը իրականութիւն մը թելադրելու կը բաւէին հետզհետէ – վերցուց զայն մէջտեղէն, շղթայակապ, ղրկելով իր ձեռակերտ Նոր գիւղը` Իզնիկի մօտ, ու ճահիճին ջերմը կերաւ ու լափեց անոր լեարդը, մինչեւ որ անզգուշութեան պահի մը, սպրդեցաւ դուրս իր ախոռէն – ուր կը պահէին զինքը – յառաջացաւ լիճը ու ա՛լ չելաւ դուրս։ Եղեռնը իջաւ անոր հետ լիճը։ Հաճին դիակը հանել ու գաղտուկ թաղել տուաւ գեղին գերեզմանը` վրան դնելով այն քարը, ուր, մահէն օր մը առաջ, անիկա ծունկի էր իջեր, վերջին զղջումի ասեղէն խոցուած։ Հաճի Արթինը փրկեր էր վարկը, բայց ոչ՝ խղճմտանքը։ Այն օրէն, անոր ոսկեկոթ մտրակը շառաչեց իր կնոջը քամակին եւ տղոցը կողերուն։ Ի՞նչ էր իր ալ պատուհասումը։ Ոչ ոք գիտնայ պիտի։ Ու շէն պալատը լռեց ինքն իր մէջ։ Անոր ահը բաւ եղաւ, որպէսզի հեծք մը իսկ չսպրդի դուրս, ծառաներուն բաժինը։ Ու տղաքն ու կիները պաշտեցին անոր հրամանը։ Աւանդութի՞ւն, իրողութի՞ւն, թէ հեքիաթ։ Պատմողը կը հաւաստէր այս ամէնը լսած ըլլալ տեսնողին իսկ բերնէն։ Ու տէրտէրը, խոստովանանքի գաղտնիքին տակ փոր տուած, անկարող իր կզակները նուաճելու, կ՚աւելցնէր տագնապը հաճիին տղուն, իր հայրը փրկելո՜ւ…։ Ու հաճի Սերոբէն կը տեսնէր այսպէս, ամէն գիշեր իր աղա, բարեպաշտ, սուրբ հայրը, գամուած պատկերին մէջը հզօր ու գալարող միւս տանջանքին, որ կը սկսէր, երբ առաջին մտրակումը կենար։ Պահ մը պալատին ամայութեանը վրայ, դալկօրէն դեղին, լոյս ըլլալէ աւելի՝ ծծումբի բխում մը, զօրաւոր այրուցքի հոտի մը մէջէն, – նշան՝ թէ կը բացուէին դժոխքին բերանները – անորոշ սղոցում մը, քսքսում մը, ոսկորներու շկահիւն մը, առաջ պտիկ-պտիկ, յետոյ հաստ-հաստ, քայլերու կշռոյթով կը լեցնէին արդէն իսկ եղծուած ոլորտը։ Ահաբեկ, փախչելու անկարող, ուրուականը, գլուխը պատսպարած<ref>պատսպարան, սրբագրուած՝ պատսպարած</ref>– աչքերը կը գոցէր – ծունկի կու գար կէս վառուած պատի մը բացուածքին – դո՛ւռը` ուրկէ ելեր էր դուրս որբեւայրին։ Ան կը խածնէր կապոյտ լոյսը իր շրթունքներուն ու երեսը կը թաղէր գետին, կորաքամակ, մինչ ծոծրակէն հրաբուխի մը իբր բերնէն մեղքը սիւնակ-սիւնակ կը ծառանար, յետոյ կը դառնար վար ու կրակէ շիշերու գառագեղի մը մէջ կը հիւսէր անոր ամբողջ ծնրադրումը։ Բայց ի զո՜ւր։ Կը բուսնէր խելագար կինը, նոյն այդ բացուածքէն, ահեղ ու անդիմադրելի, կեանքին տուած բոլոր զրկանքներուն գումարովը, տեսարանէն հագնելով տրտում ու այրուած դառնութիւն, մահուան մէջ իսկ չյագեցած, բայց մարդկայինէն ձերբազատ։ Կոտրուած, թերեւս անհուն միօրինակութեան մը ձանձրոյթէն, թերեւս մօր սիրտի անյատակ զրկանքներէն, այրած՝ բայց չսպառումին վախէն մաղաղկուն, միշտ խելագարի խստութեամբ, որ մահուան մէջ այնքան կը նոյնանայ մեր յիմար բանականութեան, ան հետզհետէ կ՚ըլլար պզտիկ, այսինքն՝ մարդկային քէն, վրէժ ու մեր ջիղերով պայմանաւոր ատելութիւն, թշուառական ու կարծր ու անողոք։ Ու կ՚ըլլար ան ինքզինքը ամբողջ, զգեստի տեղ ունենալով այն դեղնահար, հողամոյն ու ահաւոր տգեղութեամբ բանը, որ մաշարայական<ref>Ծնթ. – մաշարայական՝ հիւծախտային</ref>ախտերով ծիւրածներուն կտակն է գերեզմանին։ Որ կաշի չէ, ոսկոր չէ, աղբ չէ։ Որով իջեր էր անիկա լիճին յատակը։ Կը կենար դէմը գլխահակ հաճի Արթինին, կը դնէր մէկ ոտքը քամակին, որ ստիպուած կը շտկուէր ու կ՚ելլէր ոտքի։ Լուռ, աչքերը կուղպ, ինչպէս պիտի պատահէր եթէ հարիւրական շամփուրի սլաք մխուած ըլլային անոնց մէջ։ Բայց անողոք պառա՜ւը։ Կը դպէր մատովը անոր դունչին, կապտաւուն, մեռելի գոյն ցոլարձակմամբ մը, որ լոյսի վազքին կամ փսորուող հոգեկան հեղանուտի մը կրնար նմանիլ ու կը ստիպէր զայն ցցելու<ref>ցնցելու, սրբագրուած՝ ցցելու</ref>, միշտ աւելի վեր, գլուխը։ Ու հաճի Արթինին գլուխը կը լարուէր դէպի ետ, ծոծրակի ճախարակին վրայ պրկուած ու կճրտուն, պինդ ու կզակները նետուած իրարմէ, ըսես գամ էր մխուած ծոծրակի այն անտես խոռոչին մէջ, որ կեանքին ծառին արմատը կը պատսպարէ։ Ու ներսէն դէպի ակնակապիճները ձգտուած կը մնար անոր նայուածքը, առանց աչք ըլլալ կարենալու, բայց տարօրինակ կերպով իրաւ, մարդկային կիրքերուն բոլոր կշիռովը, կարօտի, ծարաւի, զիղջի ու անսփոփ տրտմութեան տեսակ մը ջրհո՛ր՝ ուր կարելի էր տեսնե՜լ։ Ու միշտ նոյն մատին ծայրովը՝ անիկա կ՚ոլորէր այդ գլուխը նման գունդի մը, որ ժանգոտած ծխնիի մը կը դառնայ ու կը բզկտուի, ամբողջական հոլովումով մը, կեցնելով զայն, քիչ մը աւելի շատ, զոյգ ուսերուն վրայ, որպէսզի պատկերը, այդպէս կառուցուած, հագնէր լիութիւնը իր սարսափին ու ընէր զայն քիչ մը աւելի լայնօրէն, դառնօրէն հրէշ, յետոյ կը տանէր ու կը խարսխէր կռնակի կողմին։ Ու փշաքաղիչ բան էր տեսնել այդ մեռելը ատանկ, որուն բերանն ու աչքերը կը նայէին սեպհական կռնակին։ Ու այս ամէնը, առանց որ մարմինը մազի չափ խախտէր գամուած իր կէտէն։ Ու զարհուրելի էր համակերպուն, անպարփակ տրտմութիւնը, որ կը թափէր այդ թաւալող կոպիճներէն, սուտ գոհարի պէս դրուած պղպջուն մոխիրի մէջ ու թարթելով անդադար, վանելու համար աղը կրակին, մաղմաղին։ Ու մատը, ազա՛տը, ցոյց կու տար, աւելի ճիշդ՝ անոր աչքի գիծին կը բերէր, կը վերբերէր համապատկերը հսկայական ու անլուր կործանումին, ինչպէս դարձդարձիկ կտաւի մը վրայ, մանր-մանր, առանց ընդհատի ամբողջական այն դժոխքը, որ անոր սերունդին կեանքը պիտի կազմէր, ծրարուած այդպէս ծոցին մէջը անբաւութեան, բայց ճամբայ ինկած դէպի հողէ արգանդները, տնօրինուելու եւ իրանալու։ Ու կը վերբերէր նոյն այդ գիծին ինչ որ կը պառկէր գետինը, աւերածին վրայ։ Ու ահա մոխիրները գոյն ու արիւն կ՚առնէին ու քարերը կը ճեղքուէին։ Կէս ծռած սիւները, դանդաղ-դանդաղ, հսկայական օձերու նման իրենց աղեղները կը ձեւէին լուսախտիղ միջոցին վրայ ու կը բարձրանային կենալու իրենց պոչերուն վրայ։ Յետոյ՝ ուղղաձիգ, ներկուն<ref>ներկուն. – Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն:</ref>, իրարու կը հիւսուէին, շինելու համար պալատը, որ հրաշքով մը կը պահէր թէ՛ շարժումը շինումին, թէ՛ սառումը աւարտած ձեւին։ Ու անոր կը տրուէր իր կեանքին փառքն ու վայելքը, այնքան քիչ կշիռով։ Ո՜վ յիմարութիւնը բոլոր շինողներուն։ Հաճի Արթինին պէս պիտի գոհանաք կուտ մը ձիթապտուղով ու պիտի դիզէք կամ պիտի բաշխէք, առանց որ յագեցման գոհունակութիւնը հանգչեցնէ ձեր մոլուցքը։ Ու այդ պրկագին հեղ[ո]ւսումին մէջ անիկա թաթխուած էր ոսկեջուր պատմուճանի մը մէջ, ինչպէս հագած էր այն դժբախտ, անբացատրելի մենութիւնը, սէրէ, գորովէ օտար իր եսութիւնը, որմէ խուսափելու իր տառապանքին մէջ անիկա փորձեր էր աշխարհիկ համերը, կինն ու զաւկին հպարտութիւնը՝ մարմնառութիւնը ուրիշ պատկերի մը տակ մեր անխորտակելի իրականութեան, – ոսկին ու կիրքերը խառներ նոյն ճանձրոյթով։ Հարուստի, իշխանի, աշխարհակալի ոգինե՜ր։ Ձե՞րն է այս պատմուճանումը։ Ձե՞րը՝ այս լեղի ու ցաւէն ալ վեր ձանձրոյթը, որ ձեր մահովն իսկ չի կշտանար։… Այդ դալկութեան մէջ, մեռելներու յատուկ այդ կապուտիկ շղարշումին մէջ, ի՜նչ տգեղ, անտանելի, մա՛նաւանդ գարշ է ինչ որ մենք կեանք կը կոչենք ու, մա՛նաւանդ՝ այն մասնաւոր մէկ տեսակը, որ հանրային զբօսավայրերէն, ճամբաներէն հեռուները կը պտտի եւ իր ցանկութիւններու ասեղովը ծակծկուած, իր կիրքերուն շոգիովը տապկուած, կը շեղի ու մեղքով իսկ չի կրնար լիանալ։ Ոչ միայն այսքան։ Չարագուշակ մատը կը բերէր անոր տեսողութեան գիծին շեղջակուտակ պատկերը իր տղոցը մեղքերուն, սեւ, սեւ, ու անհամ, ու ահարկու, ու ան միւս դէզերը, պարկ-պարկ, թշուառութեան ու տառապանքի, որոնք պարպուէին պիտի տղոցը գլխուն։ Ու աւելի՝ այն մռայլ, անկշտում, անքանցելի<ref>անքանցելի [ Ծնթ. – անքանցելի – անյաղթելի, անխուսափելի: Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>ցաւերը, որոնք նեարդ-նեարդ, ինչպէս սաղմնորդը, տեղաւորուած էին զաւկըներուն միսերուն խորը ու պիտի աճէին` հիւսելու զանոնք իրենց փաղաղիչ շապիկովը…։ Կը յոգնէ՞ր մատը։ Ան կը կենար, անկուշտ եւ ատով թշուառ, տառապանքէն անդին նոր բան մը հնարել անկարող ըլլալուն։ Հողին խաղաղ վերջաբանումը կը պակսէր հոգեւարքին<ref>հոգեվարքին, սրբագրուած՝ հոգեւարքին</ref>եւ մահուան տեսարանումին<ref>տեսարանումէն, սրբագրուած՝ տեսարանումին</ref>։ Ու ցաւը երբ կ՚երկարի, կը դադրի իր իսկութենէն։ Չզգալու համար տառապանքը, կը բաւէ յոգնիլ անկէ։ Պառաւը կը դառնար նորէն մարդկային պայմաններուն։ Ու անոր մազերը կը փշանային։ Անոր ոսկորները, իրենց ծխնիներուն վրայ բարակ շառաչիւնով, շարժի կ՚ելլէին։ Կիրքը կը հրդեհէր անոնց շուրջբոլորը թրթռացող ցանցը, ջիղ ու դնդեր։ Անիրականին պաշտպանութիւնը կը լքէր զայն ու կ՚իյնար անիկա մարդկային իր խեղճութեան անյատակ կսկիծին։ Կը բացուէին անոր շրթները, կատարելապէս անուրուատիպ, լղար, դիակնային կապոյտով, որ կանանչի, ժանգի կը<ref>մը, սրբագրուած՝ կը</ref>մօտենար, անխմոր ու սուտ՝ ինչպէս են տենդէն յետոյ մեր գունաթափ այտերը։ Ու կարմիր, թարախոտ լորձունքի մը մէջէն, կայլակ-կայլակ անոր` հաճի Արթինին գլխուն կը հեղու[է]ին<ref>sic ձեռագիր՝ կը հեղուին [կը հեղուէին ?]</ref>ալիքները անէծքին` երկար, միակտուր, անսպառ եւ իրաւ, աստնուորին աղովն ու կսկծեցնող լեղւութեամբը։ Բայց ահա աւելի տխուրը։ Այս պարպումէն յետոյ, որ օձերով լեցուն տոպրակի մը սմքումին կը նմանէր, սողուններուն հետզհետէ դուրս թափուելուն հետեւանքով, կարծրակուռ կինը կը մեղմանար, բռնի։ Ան ստիպուած էր կեցնելու օձագալար ու օձընկէց ծորակը իր բերնին, երբ իր աջին, փայլակումներու մէջէն թրթռագին բան մը մարմինի ծուէնները հաւաքէր։ Բայց ի՜նչ հաւաքում…– տեսակ մը մշուշոտ խտաւորում։ Կը բուսնէր անոր ալ պզտիկը, աղուոր, ճիշդ ու ճիշդ այն պատկերով, այն մեծութեամբ, ու լիքութեամբ, որով կը ճնշէր, այսինքն՝ կը շինէր ան իր կուրծքին իր տեղը, տակաւին թուրքէն չառնուած։ Որով ելած<ref>խլած, սրբագրուած՝ ելած -</ref>էր անիկա թուրքին ձին՝ երթալու համար անոր ետեւէն, բայց աչքերովը կապուած մօրը մարմինին, ինչպէս էր անոր փոքր պորտը, երբ առաջին անգամ սողաց դուրս մօրը արգանդէն։ Ու անոր աչքերէն, տարօրինակ աղիքի մը լարերուն նման՝ կ՚երկննային թելեր, նայուածքին կապերը, բարակ ու ոլորուն, որոնց կծիկը, սի՜րտը, կը քակուէր անդադար ու կու տար լարին՝ իր բերանը…։ Ո՜վ մայրերու թշուառութիւն։ Բայց ի՜նչ հարկ հետեւիլ պատկերին, մեծցնել պզտիկը՝ ամէնէն անարգ պատկերներուն աղբովը…։ Հաւը կը խօսէր ու պառաւը ստիպուած կը հալէր, իր երկու թեւերը թօթուելով հաճի Արթինին հեղ[ո]ւսուած գանկէն, որուն կատարին, որմէ վար անոնք օձերէ հիւսուած ոլորքի մը վերածուած, կը դնէին ամէնէն գարշ պսակը, ցօղուն-ցօղուն, ինչպէս արտի<ref>արտի – ?</ref>աղջկան մը հիւսակները ու կը գրկէին, կը գրկուէին մէջքին կքումին։ Ի զուր հաճի Արթինին հսկայ բարիքները, եկեղեցին ամբողջ, հիմերովն ու աւանդատունին գանձովը (բառը առնուած պետական լայնքով) եւ ուրիշ անհամար խերեր կը միջամտէին, բզկտելու համար այդ եղերահիւս պսակը։ Օձերը կը փրթէին, բայց գետին թափելէ առաջ կը շուլլուէին կրկին, իրանն ի վեր, սողուն ու մեռել, ու կը քսքսէին իրենց լեզուին սլաքները՝ մուտք ճարելու համար հանգոյցին խորը գարշելի պսակին։ Ու կը պլլէին իրենց ականակուռ, փուտ<ref>փոշոտ, սրբագրուած՝ փուտ -</ref>ու փայլուն թեւերը անոր թեւերուն։ Ու ի՜նչ որ երեւակայած է Տանթէն։ Ինչ որ տարօրինակ էր, տեսարանին տեւողութիւնն էր հաւախօսէն ետքը, որուն պատգամին հնազանդ եղան տեսիլքներն ու ուրուականները բոլոր դարերուն։ Իր ողջուցը սուրբ, ժամասէր, առաքինի եւ աննման հաճի Արթինը, այսպէս գարգմանակուած պիտի մտնէր քիչ-քիչ հողին ծոցը։ Ու կէտին, ուրկէ տեղի կ՚ունենար սուզումը, զզուելի ու պաղ կենդանիները դեռ կ՚եռային. ու հաճի Արթինին անհետացումէն վերջն ալ դեռ հողը կը մնար օձերու զեռում մը, որ կամաց-կամաց կ՚իյնար իր լայնքէն ու լոյսի բխումի մէջ կ՚աղբերանար։ Այս հանդարտութիւնը՝ օձին լոյսի լեզուի մը վերածումը, ո՜ր օրէնքներուն կնիքովը տեղի կ՚ունենար։ Ի զո՜ւր տէրտէրը պիտի կարդար Յայտնութեան չհասկցուած գիրքը.ախթարնամէները,Վեցհազարեակի բեկորները` բացատրելու համար օձերուն պատգամը։ Հանդարտութիւնը կու գար, բոլորովին (հողին եռքին)<ref>յաւելում պակսող փակագծեալ երկու բառի՝ (հողին եռքին)– -</ref>, երբ քանի մը անկիւնէ, իբր թէ երկինքին սեւ հողը ծակելով, բուերը բզկտէին իրենց կոկորդը։ Ու այն ատեն աւերակոյտին բոլոր նեարդներէն ու անոր իմաստին բոլոր լարերէն, մութին մէջ կը հոսէր անըմբռնելի, բայց շատ յստակ այն բեկումը, կործանումը, մարդկայինէն պարպուելու զգայնութիւնը, զոր գերեզմանը կը բանայ վախկոտներէն ներս, մութին վարշամակուած մեռելքարերը խախտելով ու ոտքի հանելով, շարք-շարք, քիչ ու անհուն, սեղմ ու երկինքին բոլոր պոչերը լեցնելու չափ տարածուն, ու տգեղ կամ գեղեցիկ, իրենց պատանքներուն եւ իրենց մարմիններուն բոլոր որդերովը եւ նշխարումովը։ Ու քայլք։ Այսինքն՝ արշաւ անվերջ ու պարսաւոր (ինչպէս կը պատահի դիտել ու զգալ՝ մեղուներուն թեւերէն, երբ կը ձգեն փեթակը)։ Ու ամբոխուած լռութի՛ւն, զոր կը յօրինէին խոնաւութենէն լեզու ելած գերանները։ Խուլ հեծկլտուք, մարդկայինին շատ մօտիկ, զոր պատերը կը ղրկէին պատերուն։ Երբեմն քարի շերտ մը կը փրթէր ու կ՚իյնար ու ահեղ պատգամի մը պէս ահաբեկ կ՚ընէր պարզամիտ հաճի Սերոբէն։ Ու ծեփերը, որոնք կը սպասէին այդ ժամուն` կործելու համար իրենց ծոցերը։ Երբեմն, պատի լման մասը, որ կը քայքայուէր ու երկրին տակէն արձակուած բանդագուշական որոտումի մը նման կը ցնցէր մարդուն մազերը մինչեւ։ Ու ասիկա այսպէս տարիով։ Վախէ՞ն, հաշիւո՞վ՝ հաճի Սերոբէն չպատմեց աղբրտանցը սարսափելի այս տեսարանումէն<ref>տեսարաններէն, սրբագրուած՝ տեսարանումէն -</ref>ոչ մէկ բեկոր։ Բայց չխենթենալու համար՝ խօսեցաւ տէրտէրին, որուն թելադրութեամբը անիկա ստիպուեցաւ կնիկը առնել երեւոյթին մէջ։ Առջի իրիկուընէ կը քնանար անոր բարի կնկուկը, խաչովն ու աղօթքովը զրահուած ու կ՚արթննար էրկանը մշտուքէն։ Բայց ուրուականը կը խնայէր առաքինի տիկինին։ Ան, կնիկը՝ աչքերը կը շփէր, գունդերը դուրս առնելու չափ ուժով ու կը սեւեռէր ինքզինքը<ref>ինքզինքին, սրբագրուած՝ ինքզինքը</ref>մատին ուղղութեամբ։ Ոչի՛նչ։ Յստակ մութին մէջ, քարերը՝ մոխիրով ալեւոր, քիչ մը շարժում ունէին, բայց չէին քալեր ու կը դառնային իրենց քարի մարմինին։ Պատերը՝ մութին վրայ քիչ մը աւելի հաստ մութ մը կը ձեւէին ու այդքան։ Ուրուակա՞ն։ Ոչ մէկ գիշեր անոր տրուեցաւ այդ սարսափախառն, բայց ցանկալի կոխքը<ref>Ծնթ. – կոխք – ոգիներէն կոխուիլը:</ref>։ Տէրտէրը բացատրեց ուրուականին կամքը ու կինը – կնիկ-արմատը – անարժան նկատուեցաւ այդ աստուածային կարգադրութեանց մէջ մանած ունենալու։ Խենթութիւնը դուռն էր հասած, երբ ուրուականը փոխեց իր բեմը։ Անիկա, արգիլելու համար տղան<ref>աղան, սրբագրուած՝ տղան</ref>, որ որոշած էր լքել տունը եւ փախչիլ, այցելեց ճղակոտոր սենեակը։ Ան կը կրկնէր լաւ օրերու մարդկային իր շէնքը, ատանկ գիշերը կէսին։ Ու նստաւ անիկա, ափափոյ կազմուած օճախի սեմին։ Ան ազատ էր օձերու գարգմանակէն։ Ու պատանքէն՝ որ ուրուականները կ՚ընէ այնքան իրաւ։ Ազատ էր անիկա անէծքին երկանաքարէն, որ կ՚աղար մարդերուն բարօրութիւնը եւ փոշիի, մոխիրի կը վերածէր զայն։ Ու կը նմանէր շէն օրերու գեղեցիկ իր պատկերին։ Չխօսեցաւ, գուցէ խնայելու համար զարհուրանքը, որ մեռելներուն ձայնէն կը բխի։ Բայց միջամտեց իր տղուն մտածումներուն։ Տեսակ մը մնջկատակում։ Յօնքերու լարումով, թարթիչներու բախումով եւ ընկրկումով՝ ան առաջնորդեց անոր խելքը դէպի որոշումներ, որոնք վտանգէն զերծ պահեցին իր բանականութիւնը՝ ինչպէս նիւթական շէնքը։ Անոր այդ լռին ցուցմունքովն ու հաճութեամբն էր, որ հաճի Սերոբէն, տարի մը քուրձի վրայ նստելէն ետքը, սոթտուեցաւ ու մտաւ՝ կրակէն կոխկռտուած ու յօշոտուած պալատին աւերակին մէջ եւ իր իսկ ձեռքերովը փրցուց ու հանեց անկէ ատաղձի մասեր, հսկայ գերաններ՝ հնօրեայ ու առողջ, որոնց իրանին թանձրութիւնը չէր սեղմուեր մարդոց բազուկներուն մէջ եւ որոնք դիմադրած էին կրակին ակռաներուն։ Ածուխին հետքերը, քանի մը քերոցով, անիկա թափեց անոնց մարմիններէն ու երեւան բերաւ առողջ, պինդ, քարի պէս կարծր անոնց հասակը, իւղաւոր ու խիտ ներստուարումով<ref>sic ձեռագիրը՝ ներստուարումով</ref>, որոնց աճումին քիչ կու գային մեր լեռները այդ օրերուն։ Հաճի աղան ատոնք հանել տուած էր հեռաւոր անտառներէ, անոնցմէ՝ որոնք լիճին արեւելքը կը բարձրանան ու կը դիզուին, անմատոյց ըսուելու չափ բզկտուած ու թանձրագիծ։ Նաւերով, լաստակերտերով անիկա փոխադրել տուած էր զանոնք լիճին հարաւային ափը ու գեղացին, մատաղով ու պատարագով իջած էր ծովափ, իր տրամադրելի բոլոր կենդանիներով եւ օրհնութեան շարականներով՝ հանած վեր, լեռնամէջի<ref>լեռնամիջի, սրբագրուած՝ լեռնամէջի</ref>գիւղը։ Կարծես Երուսաղէմի տաճարը կը շինուէր, ինչպէս նկատեց ծերերէն մէկը այն ատեն, ու Սողոմոնին փառքը գուշակեց հաճի աղային։ Պարզուկ ծերունին չէր կրնար հասկնալ ունայնութեան երգին խորութիւնը։ Այլապէս աւանդութիւնը մեզի հասցուցած կ՚ըլլար անոր պատգամին այս մասն ալ, եթէ տրուած ըլլար։ Հիւրասենեակը մաքրուեցաւ դուրսի կողմէն, հրդեհին սեւ շունչէն։ Իջաւ իր ծաւալին քառորդին, բայց պահելով նախորդին կմախքը, յարդարանքը ու կարգ մը ձեղնամասերը, որոնք զգուշութեամբ անիկա ազատեր էր հինը քակած ատենը։ Աղուոր ճերմակ մը, նոր ու կասկածելի, ինչպէս էր արդէն հարստութիւնը հարուածող մարդուն, ջնջեց մուխին բոլոր հետքերը, վրձինները։ Կրակին զարկած ամբողջ տարածութիւնը (այսինքն՝ պալատը, իր երկու թեւերը, ծառաներու բազմագլուխ շինուածքը, ու հսկայ ծառաստանը` վայրագ ու ահարկու իրենց ածխացումին մէջ) անջատուեցաւ բնակելի միակ բեկորէն` սենեակէն, ու ձգուեցաւ իր բախտին։ Այդ ազատուած խլեակը երկար ատենի համար մնաց խորհրդանշան մը, որ լուսաբանեց, ապագայ յաջողութեանց ցոլքին տակ, Աստուծոյ կամքը, – Նալպանտենց օճախը կանգուն պահելու իր հեռատես կարգադրութեանը մէջ։ Տէրտէրը, իմ հասնելէս յետոյ, սովոր էր կրկնելու՝«Զի Տէր այց արար ծառայի իւրում Դաւթի»։ Ափափոյ հիւսուած նիհարկեկ պա՛տ մը, ուր մտան հսկայ աւերակին ամէնէն ականաւոր քարերը, անոնք, որ սեմ, հորի դուռ, կենդանիներու ջրաման եւ ուրիշ պաշտօններով արդէն անուն մը ունէին, երբ պալատը ոտքի էր, եւ կորուստէ փրկուեցան։ Ցանկապա՛տ մը` դարձեալ մարդակներէ, հեծաններէ բաղկացած։ Ու մեկուսացաւ փոքր շէնքը։ Անդին, աւերակը, զարհուրագին ձեւերու ամբողջ դառնութիւնը ձգուեցաւ բուերուն տիրապետութեան, – գեղին կուշտին, տեսակ մը անիծապարտ անտառուտք, ուր չուշացաւ երեւան գալ հաստ, վայրի մոլախինդերու մացառումը, մորենիներու եւ ուրիշ փուշերու ընդարձակ փաղաղումովը։ Խոտերը աճեցան ու գարուն ու ամառ, ջանացին ստուերել դառնութիւնը մարդերու քայքայումին։ Կ՚ըլլայ ասիկա լքուած գերեզմաններու մէջ, երբ այլեւս մարդուն սարսափած ձեռքը չի մօտենար անոնց արմատներուն, որոնք հողին արտակարգ պարարտութիւնը վեր կը փոխադրեն ու միջոցին վրայ, փխրուն բաժակի մը ձեւին տակ, գոնէ եղանակի մը համար կ՚օրօրեն արեւին տակ թերեւս մանկամարդ աղջկան մը հետ թաղուած սէրն ու գեղեցկութիւնը, երազն ու բիւրաձեւ ըղձանքները։ Հոն չուշացաւ երեւան գալ աղուէսը, որուն ցռուկը այնքան դիւրութեամբ կը գտնէ նկուղներուն խոնաւ արտարձակումը` հոն հաստատելու համար իր որջը եւ կրելու, սուսիկ-փուսիկ, հեռու թաղերու հաւերը` խնայելով մօտիններուն, անհանգիստ չըլլալու խորագէտ հաշիւներով։ Հոն գացին սատկելու բոլոր ծերացած կատուները, որոնք իրենց մահուան տրտմութիւնը կ՚ուզեն խնայել իրենց բնակած տունին եւ կ՚ընտրեն դիւրին ամայութիւնը։ Ու օձեր` հաստ, երկարուն, որոնք իրենց կռնակի մորթին ցուցմունքովը կ՚ընտրեն իրենց հանգիստի օրանները, սեւերը՝ գերաններու ածուխին փաթթուած, խատուտիկները՝ ճիւղերու վրայ՝ ուր մամուռը փութացած էր բուսնելու։ Քարն ու այրած ծառը այնքան դիւրին կը շփոթուին։ Ու կրիաներ։ Ու մողէսներ։ Գէլերու (գայլ) բնակարա՞ն, – եղաւ միայն խորունկ ձիւներուն։ Ու կատարուեցաւ Աստուծոյ պատգամը, որ զարկաւ մարդոց մեծամտութիւնն ու անձնասիրութիւնը։ Մարդոց կամքով ուրիշ կրակ մը սրբեց այդ վայրենացումը։ Ու ձմեռներ անցան։ Գարունի մը հետ եկաւ, վերադարձաւ վերջապէս, իր բոյնը կորսնցուցած ու անվարժ ծիծեռնակի մը պէս, խոտը, բայց մարդկայինը, կանանչը, որ մեղմեց պատերուն ու գերաններուն կոյր տրտմութիւնը, հագուեցնելով անոնց մերկութիւնը բարակ ու թրթռուն բաներով։ Չդիմացաւ յամառութիւնն ալ երկրորդ մոխրացումին։ Տեղի տուին գարունին անոնք ալ։ Ու երբ Նալպանտենց հաճի Սերոբէն, հիւրասենեակին վրայ աւելցուց ամբողջական յարկ մը, ընթացիկ ճաշակով, որմերը փայտահիւս, զաղփաղփուն ու վրան շաղախ, բայց ծեփը մաքուր, առատ պատուհանումով մը համաչափուած, անդին, հին դղեակին գերեզմանը եւ անոր պարտէզը կը նուաճուէին<ref>կը նուաճէին, սրբագրուած՝ կը նուաճուէին</ref>ընտանի ու խելօք ու միջին ճաշակի բուսականութեամբ մը, անկէ՝ որ մարդուն շունչն ու մատը կը մատնէ, տեսնել կրցողին։ Այնքան բարի, բնական, իրաւ էր կանանչին այս առքը, որ մարդ կը փորձուէր չյիշել երբեք անմոռանալի շէնքին եղերական փառքը։ Կարծես աշխարհի առաջին օրէն իսկ այդպէս խելօքցած ըլլար գետինը այդ թիզ մը խոտին ասեղներուն տակ։ Ու կարծես օր մը օրանց հոն կանգնած չըլլար կախարդական դղեակը, նախանձի կոթողի մը պէս՝ թուրքերուն ու քաղքի փաշաներու երախին դէմ։ Ու հոն ապրած չըլլար, պտտած ու սիրած չըլլար ոսկիին ու բարիքին հզօր աստուածը, աղքատին ու ինկածին անկորուստ օճանը<ref>օճախը, սրբագրուած՝ օճանը</ref>։ Զարտուղութիւնը այսպէսով սրբագրուած, դադրեցաւ վիրաւորիչ ըլլալէ։ Մարդիկ վարժուեցան այդ տեսարանին ու ամէնէն առաջ հաճի Սերոբէին, որ, ուրուականին յաճախումէն թեթեւցած՝ հաւաքեց իր կորովը կրկին ու նուիրեց ինքզինքը իր նուաճումը ամրապնդելու, պապենական օճախը յարատեւ պահելու։ Մինչեւ անոր հարուստ մը դառնալը տարիներ ու տաք ու պաղ անցած ըլլալու են։ Բերանացի պատմութիւնը ժլատ է սակայն արժող մանրամասնումով։ Կը ծանրանայ միայն անոր աղջիկներուն քանակին։ Ոչ մէկ ինքնացում, բարոյական երակէն, որ յստակ ու վճռական հաւաստումով մը զատէր հաճի Սերոբէին գիծը միւս եղբայրներուն որդնոտած թնճուկէն, չափազանց ծանօթ ու առանց մութի։ Չի ճշդեր յատկութիւններ, հոգ չէ թէ քիչ մը դէպի ձախ հակած, ոչ ալ առաքինութիւններ՝ որոնք արդարացնէին այս վերափառքը։ Ցուցմունքն ալ չունի ցայտուն դրուագի մը, որ, հօր ողջուցը, անոր վաստկած<ref>վաստկցուցած, սրբագրուած՝ վաստկած</ref>ըլլար հօրը օրհնէնքը։ Իրաւ է, թէ կը պակսին<ref>կը պակսի, սրբագրուած՝ կը պակսին</ref>կրկին այն գունագեղ, հատընտիր, փնջուած ու թանգարանցու մեղքերը, որոնք մէկիկ-մէկիկ, հզօր իրապաշտութեամբ մը ցուցակագրած, զարդարած ու հանրութեան անկորուստ սեպհականութեան տրամադրած է, միւս եղբայրներուն հաշւոյն, բայց ոչ իսկ միջակ առնութիւն մը, կամ ասոր մէկ հարկադրանքը, սանկ լայն շարժում մը, որ ձեռքը դէպի մէջքը տանի եւ քսակը քաշէ ուժգնութեամբ ու տակէն բռնած կործէ գլխիվայր պարունակութիւնը ժամունթապախին։ Մրջիւնին վրայ չկոխող, բայց անոր համար գետին ալ չծռո՛ղ։ Չէզո՛ք, ինչպէս ըսուեցաւ վերը։ Միայն, նոր այդ աղբիւրը, երբ միւս եղբայրները անողոք ու աստիճանական յառաջատուութեամբ մը կը հրէ միշտ վար, վա՛ր, վա՜ր, կը սուզէ աղքատութեան, մինչեւ իսկ աւուր հացի կարօտութեան դժոխքը ու կ՚ընէ ասիկա յայտնի թուումով, թուականներով, համեմելով պատմումը մահու մահիճէն անոնց արձակած զղջման խօսքերով, ու կը խարանէ վճռատիպ ու վայրագ անոնց կեանքը՝ ինչպէս մահը, կը տեսարանէ վայել յարդարանքով այս ընկղմումին աստուածահաս հանդէսը, նոյն այդ աղբիւրը կը խնայէ հաճի Սերոբէն։ Կ՚ընէ զայն զգաստ, երկիւղած Տիրոջմէն։ Կը ղրկէ անպայման Աստուծոյ տունը, ուր միւսները ոտք չեն դներ հօրերնուն թաղումէն ի վեր։ Ներկայ է բոլոր ժողովներուն, քիչ ու վախկոտ, բայց մաս առնող ամէն բաժինքէ։ Համեստ են անոր ախորժակները։ Ուրիշին չի հասնիր, ինքնաբերաբար, բայց դիմողը երբեք չի ղրկեր ձեռնունայն։ Զինքը կը կանչեն հարսնիքի՝ ինչպէս ընտանիքի վէճերուն ու, մտիկ չընելով հանդերձ իր խօսքը, կ՚ախորժին անձէն։ Բանող, դատող, գեղին մէջ պատկանելու աստիճան զատ թաղի մը, որուն այրերը, թերեւս ծագումով ուրիշ գեղէ մը, կը զատուին որոշապէս զանգուածէն։ Անոնք պիտի մեռնին շուկայ մը չելած ու սուրճ մը չառած իրենց շրթներուն։ Անոնց նման, հաճի Սերոբէն իր օրը կ՚անցընէ գեղէն դուրս, իր հողերուն վրայ, առանց յոգնելու՝ ինչպէս առանց կռիւի, միշտ քիչ մը զիջող իր անաստուած աղբարներուն։ Ան շատոնց քաշած է իր ցանկութեան սանձերը ու հեռաւոր, վիճելի կալուածներէն դուրս ելած, թօթուելով տրեխին փոշին։ Կ՚ամփոփէ իր հողերը, բայց կ՚ենթարկէ զանոնք լիակատար շահագործումի։ Կը զգուշանայ, խորունկ սարսափով, հօրը ընդարձակ գործառնութիւններէն, առեւտուրէն ալ, զոր հրեաներուն մենաշնորհը կը դաւանի եւ հետեւաբար անիծապարտ, եւ թերեւս իրենց կործանումը կը մեկնէ այդ իսկ վճիռով, կապալառուներէն ու տասանորդի համար այդ օրերուն ընդունուած վարչութենէն, որ եթէ տուները (ձեռնարկուները) մոխիրի վրայ չի նստեցներ, բայց գեղ մը անէծքի աղբիւր ու բերան կը բանայ։ Այսպէս ապրուած քանի մը տարիներ բաւ եղան, որպէսզի անիկա անջատուի մականունին ընդհանուր երանգէն, աւանդութիւններէն ու վերադառնայ ու թաղուի ոլորտին մէջը իր կնկան աւանդութիւններուն, – հիմնովին հակադիր Նալպանտենց օճախին։ Դուք չէք գիտեր թերեւս, թէ անոր կինը կու գար գեղին ամէնէն բարեպաշտ, խաթունիկ տուներէն։ Որ ունէր հին ու անխորտակելի առաքինութիւններ:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Կիներուն գիծով,<ref>յաւելում ստորակէտի</ref>պարզ հագուիլ ու հագուեցնել։ Այրերուն գիծով՝ հողին հետ ըլլալ։ Քիչ ուտել ու միշտ աշխատիլ։ Տունով-տեղով, նոյնիսկ օրնի զաւակով իջնալ քաղհանքի։ Ընել նոյն ճիգը՝ ձիթենիներու քաղին ատեն։ Անիկա Նալպանտենց հարսներուն մէջ պահեց իր ծագումին, թաղին, առհաւութեան այս ստորոգելիները, ու եղաւ ամէնէն համեստը, խօսք-մռուկը, անաղմուկը ու ամէնէն քիչ քսուածը Նալպանտենց փառքով։ Արտն ու դաշտը ան փոխարինեց ընդարձակ պարտէզով, ուր կ՚երեւար արշալոյսին՝ տղաքը ձգած փէշին, ու մատներով կը խառնշտկէր բոյսերուն սիրտը եւ հողին արգանդը։ Ան կը հսկէր ծառաներու ընդարձակ մարզին, ուր իր քաղցր խօսքը կը ստեղծէր տանելի ոլորտ։ Լուսաւոր է այս կնոջ դէմքը, աղէտէն ետքը մանաւանդ։ Ան շատ դիւրաւ, գրեթէ առանց զգալու, կը գտնէ մայրենի տան աղքատիկ ցուցմունքները ու բնազդը։ Գրեթէ աղտ թափելու պէս կը թօթուէր վրայէն ապարանքին պարտադրած վարժութիւնները, ձեւերը։ Համակերպուն, առանց կսկիծի, թերեւս խորունկ շերտէ մը սիրտի՝ թաքուն հաճութեամբ կ՚անցնի նոր օճախին։ Ու կը շինէ անոր հոգին այնպէս՝ ինչպէս պէտք էին ըլլալ շինուած իրմէն առաջ հարիւրաւոր տուներ, դարերու հոլովոյթով մը, բոլոր իր արիւնէն սերած տուներէն ներս։ Առաջինն է Նալպանտենց հարսներէն, որ կարկտուած մուշտակին կը յօժարի, քանի որ ամէն աղջիկ, աղքատագոյն իսկ խաւերէն, հարսնիքի հալաւին մէջ մուշտակ մը պիտի ցուցադրէ։ Կը հրաժարի կրկին ծանրահիւս միւս զգեստներէն, որ հարսներուն մարմինները կը գեղազարդէ հարուստ յարկերուն վրայ։ Ու պալատին վայլող<ref>փայլող, սրբագրուած՝ վայլող</ref>ոսկեդրուագ ու Պրուսայի մետաքսէն պատրաստուած բեհեզին փոխարէն՝ անիկա կռնակը անցուց, քաջութեամբ, գուցէ հեշտանքով – այնքան խոր է գեղացին հարուստի պատեանին ներքեւ – տանհիւս պարեգօտը, հաստ, կոշտ, բայց մատի վաստակը միայն արժած։ Ժողովուրդը նոր չէ, որ կ՚ըսէ «էգ թռչունն է, որ բունը կը շինէ»։ Օրինակը շատ ուշ պիտի գար Նալպանտենց տունէն։ Ու գեղին բոլոր հարուստները ամէնէն խնայող կիները ունեցան։ Իրողութիւն է, որ ինքզինքը անգամ մը գտնելէ յետոյ, հաճի Սերոբէն աճած է դանդաղ, բայց ապահով քայլերով։ Աճած՝ նախ իր տունն ի վեր, ուր քիչիկ-քիչիկ դարձ ունեցան թուրքերու եւ հոգին սեւող կարգաւորներու վկայութեամբ վաճառուած ու գրաւուած գորգերը։ Կտիկ-կտիկ անիկա տուն կրեց հսկայական կաթսաները, մատաղցու խալկինները, որոնք խեր չէին տարած իրենց մտած բակերէն ներս ու անէծքին կենդանի վկաները նկատուեցան երկար ատեն։ Ասկէց զատ, հաճի Սերոբէն իրեն համար արժանապատուութեան հարց ըրաւ, ի՛նչ գնով ալ ըլլայ, հաւաքել ու «փարախը դարձնել» մոլորած սաները, պղնձեայ բոլոր անօթները, մեծ ու պզտիկ, որոնք թուական ու «Հաճի Արթին» վերտառութիւնը կը կրէին իրենց մէկ անկիւնը։ Պապենական այս նշխարները բախտ բերին անոր։ Կողոպտողները, ո՛րը ամօթէն, ո՛րը վախէն – թուրքերը՝ աղա ու տանուտէր, չէին զիջաներ<ref>զիջանիր, սրբագրուած՝ զիջաներ</ref>կողոպուտին ու հարամին, այլ՝ չնչին գինով մը, օրինական առուտուրի ազատութեամբ, կ՚առնէին քրիստոնեային ապրանքը, փոյթ ունենալով վաճառողին հաւանութիւնը ապահովել – վերադարձուցին Սերոբէ չորպաճիին<ref>Ծնթ. – չորպաճի – քրիստոնեան այսպէս կը յորջորջուէր թուրք գիւղերու մէջ:</ref>, ինչ որ յարմար տեսան։ Վերահաստատումը յետոյ տարածուեցաւ դուրսին, հողերուն, որոնք սուղ-աժան տրուեցան ետ, պաշտօնական փոխանցումով։ Ու անիկա քիչ-քիչ ելաւ դիրքի։ Մեր ցեղային առաքինութիւնը կ՚ուզէ, որ այս ամբարձումը ամէնէն քիչ հանդուրժողները ըլլան հաճի Սերոբէին հարազատ եղբայրները, որոնք բացատրելի ընելու համար այս աճումը, գանձէն գողցուած գրիւով ոսկիին հեքիաթը նետեցին մէջտեղ, համոզուած իրենց լրբութեան ու յետոյ հաւատացին ջերմութեամբ ու անկեղծ, իրենց սուտերուն, մէջէ-մէջէ<ref>sic ձեռագիրը՝ մէջէ-մէջէ</ref>կռիւներու ընթացքին գողութիւնը տեսարանելով ու դիզելով վրան նոր մանրամասնութիւններ։ Ու անոնց կիները բազմապատկուած հռետորութեամբ մը կրկնեցին «անաստուած» իրենց էրիկներուն բարբաջանքները, փողոցային, ուժգին, հաղորդական ու պերճաբարբառ, ամէնուր որ<ref>ամէն ուր, որ, սրբագրուած՝ ամէնուր որ</ref>առիթ տրուեցաւ իրենց ճակատիլ իրենց «բախտաւոր» տագրոջը պարագաներուն…։ Ու չէին խպներ, «մեռոնը» սրբուած ըլլալուն իրենց երեսներէն։ Ու կ՚ընէին այդ ամէնը իրենց պալատականի անցեալէն աճած լրբութեամբ մը, հնօրեայ ծառայողներու բունիկներուն առջեւ, որոնք հոգածու եւ խնայող եւ խեղճ այդ մարդոց աշխատանքը կը պատմէին, ու կը կղպէին իրենց խարխուլ փեղկերը` խնայելու համար պարզուկ այդ անկիւններուն՝ մեղքերը իրենց երբեմնի խաթուններուն, սատանային շալակը նետելով անոնց բերնէն հոսած<ref>հոտած, սրբագրուած՝ հոսած</ref>անէծքն ու հայհոյութիւնը։ «Զի ամենայն դատարկ բանի համարս տայցէք» կ՚ըսէր ու կը մտածէր ծերունի Գաբաւոնը` հաճի Արթինին սիրական աշխատաւորը, եւ կը տառապէր աղային հոգուն, ինչպէս տէր[տէրն]երուն<ref>sic ձեռագիրը՝ տէրտէրներուն ? [տէրերուն ? ]</ref>լրբութեանցը համար։ Բայց Աստուած ցորեն չի քաղհներ<ref>sic ձեռագիրը՝ քաղհնէր</ref>վերը։ Կիներուն վայբերանութեանը հետ ուղիղ է համեմատուած հաճի Սերոբէին բարգաւաճումը։ Դրամ կը քալէր դէպի անոր տունը, դիւրին, ինքնակամ։ Կան այն ձեռքերը, որոնք հողը բռնեն՝ ոսկիի կը փոխեն։ Դրամ կը վազէր դէպի անոր տունը, կարծես արդարացնելու համար շատ հին առածը, որ կ՚ըսէ՝ «Ջուրը չի մոռնար գացած ճամբան»։ Մինակ ջո՞ւրը։ Ոսկի՛ն, մա՛նաւանդ ոսկին, կ՚աւելցնէին բանգէտ ու արդարադատ ծերունիները, տրտմած՝ բայց աննախանձ։ Անոնք լքուած իրենց զաւակներէն, արհամարհուած հարսներէն, լքուած մա՛նաւանդ իրենց կիրքերէն, հանդարտ սպասումն ունէին մահուան ու կը մտաբերէին երկինքին մէջ իրենց պատմելիք նորութիւնները իրենց «ա՛լ հանգչած ծանօթներուն»։ Ու ընտանիքը – հաճի Սերոբէ[ի]ն<ref>sic ձեռագիրը՝ հաճի Սերոբէն [Սերոբէին ?]</ref>– ճամբայ ելած է եթէ ոչ դէպի նախկին փառքը – գեղացիին կարծիքով ինչ որ պատահած է մէկ անգամ հաճի աղային, Աստուծոյ մէկ հրաշքն էր ու ա՛լ չի կրկնուիր –, գոնէ նոր, միջակ հարուստներու ոչ-նուազ ապահով ու գեղեցիկ աստիճանին։ Այս դասակարգը ազատ է մեծահարուստներուն վտանգներէն։ Դասակարգն է անիկա, որ կը բարձրանայ, դանդաղ ու յարագնաց, առանց ժամանակին մէջ զգալի ընելու այդ ամբարձումը։ Չես կրնար ճշդել, թէ ե՛րբ կը սկսի ատոնց արմատ բռնելը։ Աչքի եւ ուշքի արժանի կ՚ըլլայ, երբ կը պատրաստուի ատաղձեղէնը գնելու։ Յաճախ չորս-հինգ եղբայրներու համաբազուկ աշխատանքն է, որ սաղմը կը դնէ այդ հարստութեան։ Քրտինքն ու զրկանքը՝ զայն ուռճացնող պարարը։ Գրեթէ միշտ աղքատիկ պատանութեան մը վրայէն անոնց ջանքերը իրարու կը զօդուին։ Անոնք եղունգներով, ակռաներով է, որ կորզած են հողէն, ի՜նչ յամառ հերոսութեամբ ու ինքնազրկման գնով, դեղին<ref>գեղին, սրբագրուած՝ դեղին</ref>մետաղը։ Ի՜նչ լաւ պահ դրած այդ ուժը՝ մամիկին ծոցին։ Ու հանած են իւղն ու մեղրը՝ ապառաժէն, այսինքն՝ չսպասուած տեղերէ։ Անոնցմէ՝ որոնք փուշերու եւ մորենիներու կը լքուին ու քարկտոց են նոյն ատեն՝ ինչպէս օձերու հանգստարան։ Հաճի Սերոբէն երէցը չէր աղբարներուն։ Անիկա շատ չնեղուեցաւ հողին հետ հաշտուելու համար։ Ու հողը զայն նորոգեց, թարմացուց, քիչ մը աւշային կազմին մէջ նետեց արիւն ու «աւազ» ու տարիներ ետքը զայն տարաւ հարուստներու կուշտին, ժամուն օտան, ուր կը վճռուին գեղին, ժամուն, դպրատան, տէրտէրներու, թաղականներու բարդ ու մեծ խնդիրները։ Ու ան ընդունեց եպիսկոպոս ու հորթ մորթեց իր անդրանիկ թոռանը կնունքին։ Ըսողներ եղան, որ անիկա, տարի մը-երկուք վերջը, պիտի վերականգնէր հաճի Արթինին պալատը։ Մտիկ ըրաւ խռոված, առնուած, տառապուն, բայց լռեց։ Ու չկրցաւ չերթալ երկրորդ Երուսաղէմը, ով գիտէ ի՜նչ ուխտերէ հերկուած։ Դարձին՝ գեղը ընդառաջ գնաց անոր մինչեւ կէս ժամ` նորոգելով պատմական ու կարօտցուած արարողութիւնը, զոր նուիրագործած է եկեղեցին, աւուր պատշաճի, բայց որուն կրօնական երեսէն դուրս աշխարհիկ ցուցմունքն է շահեկանը։ Հաճի Արթինին ողջուցը տեսնելու արժանի բան էր թափօրը։ Երկու հարիւրէն հինգ հարիւր ձիաւոր, երկշարք, կը կարապետեն քահանայական թափօրը, որ դպրոցի մանչերը զգեստաւորած կը քալեցնէ առջեւէն` իւրաքանչիւրին ձեռքերուն մէջ տեղաւորուած արծաթեղէն զարդ մը։ Ու կը հետեւին՝ ընտանիքին տունը մնացած անդամները` բոպիկ, ուրախ, լալով, իյնալու համար եկողներուն գիրկը։ Կ՚որոտան հրազէնները հինգ հարիւր բերան։ Կ՚որոտայ, զարկի դադարին, Նալպանտենց հաճի Արթինին նուիրած կոչնակը ու գեղը կը դղրդի։ Ու հաճի աղան, միշտ հայրը, բացած իր քսակները, որոնք չորս ձիերով կը հետեւին իրեն, ափ-ափ, բուռ-բուռ արծաթ ու պղինձ –դրամ– կը նետէ ընդառաջող ամբոխին։ Ասիկա մինչեւ մուտքը գեղին։ Հոն կ՚իջնէ անիկա ձիէն, սպառած բոլոր քսակները։ Կը հանէ կօշիկները, մոմ մը ձեռքին, գլխահակ, առանց աջ ու ձախ կանչերուն ականջը տալու, կը շտկի ժամ։ Իր ետեւէն ուղտե՛րը` հարսնեզարդ ու ծաղկաւէտ։ Որոնք կը մտնեն բակէն ներս ու ծունկի կ՚իջնեն գաւիթի դրան։ Անոնց բեռները, արծաթ, ոսկի ու մետաքս ու բեհեզ, կը քակուին հիացիկ ամբոխին դէմ ու կը տարուին ներս։ Կը բացուին ու կը վառուին կանթեղները։ Կ՚երգուիԼուսաւորեացը…։ Հաճի Սերոբէն ուղտ չունէր անշուշտ։ Բայց իր նուէրները դրաւ խաչափայտի ոտքին ու գոցեց արցունքով խղդուած իր աչքերը։ Իր թափօրէն կը պակսէին իր աղբարները, քոյրերը…։ Շատ բան ըսին` բացատրելու համար այս արցունքները։ Մէկը – ամբոխէն – շշնջաց. «Կարգը եկաւսարային<ref>Սառային, սրբագրուած՝ սարայ ին</ref>»։ Լսե՞ց։ Բայց ոտքի էր ու ժամուն զարդերէն անիկա վերացաւ պալատին։ Ու տեսածին ու յիշատակին մէջ գոյնի անանկ հանգիտութիւններ պարզուեցան, որ, չիյնալու համար՝ կռթնեցաւ տէրտէրին։ Էրիկ-կնիկ ու տղան դարձան տուն։ Անիկա տրտում էր«մինչեւ ցմահ»։ Պալա՜տը։ Ի՜նչ առք էր, որ կը բացուէր իրմէն ներս։ Անոր արցունքը խոշորցաւ ու ձեռքը ծնօտին կը հեկեկար իր փառքի տագնապովը։ Անոր կինը դատեց չարի ուժերուն այդ թելադրանքը, կորովով ու հեռատեսութեամբ։ Պարզեց անոր աչքին ահաւոր ամիսը, որ անոր հօրը քառասունքը կ՚երկննար մինչեւ ու սանձեց անոր մէջ սադայէլէն փսփսացուած չար ատ փառասիրութիւնը։ Անիկա երդում առաւ էրկանը բերնէն, զաւակներուն գլուխին վրայ,«Աւուրանց դատաստան» [273]մտքէն հանելու անօրէն ծրագիրը<ref>օրագիրը, սրբագրուած՝ ծրագիրը</ref>։ Բայց միջամտեցին աւերակին, վճռական ու ամուր։ Պէտք էր վերցնել այդ փորձանքի կտակը։ Մաքրեցին գետինը։ Կրակին բոլոր հետքերը մաքրուեցան խնամքով։ Վար իջան պատերուն ծուռումուռ մարմինները։ Փորուեցան հիմերը, խորայատակ ու ամբողջ` աշխարհք մը ծախք արժելով, վասնզի քարերը ինկած էին ու չէին զատուեր` չնմանելով մարդերուն, որոնց սիրտն ու մատները մէկտեղեր էին օր մը զիրենք։ Այսպէս հարթուած, յարդարուած, ընդարձակ աւերակը վերածուեցաւ պարտէզի։ Ու հոն մարմին դարձան հռչակաւոր դդումները` ձմեռնակ ու փառաւոր, փորով մը, որուն քով քիչ կու գային գեղին նշանաւոր պարարտները։ Ասոնց յաջորդեցին բանջարեղէնները, գլխաւորաբար կաղամբ, իրենց փիլիսոփայ գլուխներով եւ տանձի կոթ վիզերով` ծաղրանկարային ու յիմար։ Յետոյ՝ աւելի ուրիշներ, ընտանի եւ համեստ, բայց հասարակ։ Մինչեւ որ գեղին արդիացած, բարեկարգուած ճաշակը միջամտեց ու յաջողեցաւ, աւուր քարոզներով, կտրատել մեծ-փոր դդումներուն իշխանութիւնը ու անոնց յատուկ հողին մէկ մասը տալ ծառերու, անշուշտ աւելի ուշ նիւթի վերածուող, բայց աւելի ալ դիմացկուն։ Ու հասան, հետզհետէ` աճելով, չորնալով, ճիշդ գեղի տղոց պէս՝ դժուար ու անխնամ, նռնենիները, ծուռիկ ու փշուտ, որոնք «տարին հեղ մը հարս կ՚ելլեն», բայց կ՚ելլեն աննման, երբ իրենց թնճուկ տերեւուտքին ընդմէջէն արնագոյն իրենց բաժակները կ՚երկարեն արեւին։ Ու աճիլ առին գեղավարս ձիթենիները, նորատունկ ու ատով զերծ՝ ծառին ընդաբոյս դառնութենէն, ձանձրոյթէն, անուռ մարմիններով ու ճիւղերու համաչափ լարում ու պարուրումով, որոնց չափին, կերտուածքին ուշադիր կը հետեւէր ա՛լ ծերացած ու դաշտին փոխան իր պարտէզին մէջ կկոցուած հաճի Սերոբէն։ Անոր տղաքն ու թոռները մտքէ չանցուցին խախտել դդումներուն հինաւուրց փառքը ցանկապատերուն փէշերն ի վեր ու վար։ Ու անոնք եղան հոն իմ տղայութենէս ալ ետքը։ Չեմ զբաղիր Նալպանտենց հաճի Սերոբէին տղոցմով, որոնք իրենց հօրը առաքինութիւնները զարգացուցին ու պահպանեցին, ինչ որ անոր եղունգներովը խլուած էր աղէտէն։ Ու աճեցուցին ինչ որ անոր քրտինքովը յանձնուած էր հողին։ Հաստ, կոշտ գիւղացիներ` թիւով երկու։ Ընտանիքէն ժառանգած դասական աչքըլածութիւնը, չգոհացան իրենց կալուածներուն տուրքովը – աւելին աչք չի հանե՜ր – ու հասարակ բանուորի պէս, դպրոցէն շատ շուտ մեկնած, մտան աշկերտութեան։ Մէկը՝ համետագործի մը խանութին մէջ, թաղիքին ու փոշիին տուաւ մատաղութիւնը իր թոքերուն ու մեռաւ հարսնիքին չհասած, ոտքի վրայ, մոմի պէս հալելով։ Միւսը՝ տարի մը աշկերտ գնաց մօտի գեղ մը, պայտար վարպետի մը քով։ Պայտեց, ծառայեց, սորվեցաւ, եկաւ գեղը, կարգուեցաւ, յետոյ ջնջուելու համար կնոջը շուքէն, շատ նշանաւոր հաճի Սառայէն, որ տեսակ մը հաճի Արթինի ուրուականը պտտցուց ու ընտանիքին փառքը, պատկառանքը մեր օրերուն սեմին դարձուց, պայծառ, մեղաւոր, վճռական ու էրիկ-մարդ իր նկարագրովը։ Ու ընտանիքը կը մնար յարգուած ու լուրջ գերդաստանը գեղին։ Տոկոսով դրամ, – հազարով ոսկիներ։ Ամէն տարի հարիւր հազար օխա աղուած ձիթապտուղ։ Տասը հազար օխա եղ` քսան համաչափ գուբերու մէջ։ Ուրիշ չորս հազար ալ նշանաւոր զոյգի մը մէջ։ Հազար օխա չոր խոզակ։ Ահա՛ տան առատութիւնը։ Այս անցեալէն, այս յուզումներէն, այս աւանդութիւններէն շինուած է մեր պատմութեան այս մասին աւագ դերակատար հաճի Աննան։
* * *
Նալպանտենց հաճի Աննան, ըլլալէ առաջ գեղին բարեպաշտ,խերը առատ, ձեռքը բռնուկ, մուշտակովը նշանաւոր ու մեծ մատինմուշտայովը<ref>Ծնթ. – մուշտայ – կօշկակարի գործիք, որով կը տափըկցնեն կաշին. ունի բթամատի մօտ ձեւ:</ref>հանրածանօթ պառաւը, յայտնուած էր իբր զօրեղ, էրիկ մարդու հակումներով կնիկ մը, որուն լեզուն, հարսնութեան առջի տարիներուն իսկ, հակառակ հռչակաւոր հաճի Սառայինէօրֆին, կը դառնար բերնին մէջ, առաջները ջաղացի լիսեռին նման, յետոյ՝ փաթ-փաթ, առանց նկատումի, առանց կեղծիքի, ուճուղապ(պատասխան) կու տար ու կ՚առնէր, առանց քաշուելու իր աղուոր մարմինէն, երբ դէմը ելլէր աղաներուն ու փաշաներուն։ Ան ունէր աջ ու ձախ նետուած, անմոռանալի անցեալ մը.<ref>ստորակէտ, սրբագրուած՝ միջակէտ</ref>խռովահոծ ու ծեծուած երիտասարդութիւն, բայց առանց աղտի, այսինքն՝ առանց<ref>ջնջ. բառի՝ ու</ref>որոշ ու<ref>յաւելում բառի՝ ու</ref>փաստուած մեղքի։ Խօսուած էր անիկա Նալպանտենց շեմէն, բայց ամուր անոր փէշերէն աղտը չէր կաթած։ Ու վարանում կար մարդոց դատումին, երբ կը մօտենային իր կեանքին այդ շրջանին։ Բայց չէր խօսուած անիկա, իր աղջիկնութեան, աղքատիկ տունէն ներս աշխարհք գալուն, հոն ճլտորելուն ու իննի դուռներուն, պռկունքը չբացուած ծաղիկի մը պէս նշանի կապուելուն։
Անոր ծնողքը, իրենց դասակարգէն հազար-հազար արարածներուն նման, վարսուած ապրեցան օրուան ապրուստին եւ զաւկներուն հոգերուն մէջտեղ։ Կեանքն է ասիկա առանց<ref>յաւելում բառի՝ առանց -</ref>կրակի, բայց առանց վէրքի։ Շինուած կտրոցէն վերի Աստծուն, առանց օղակի, առանց խոյակի, օրանի մը կամարակալին նման վերէն վար շիտակ։ Ուր պիտի չիյնայ դուրսին, աշխարհին ու մեծ արձակութեանց վտանգի<ref>վտանգէ, սրբագրուած՝ վտանգի</ref>հովը։ Պիտի մեծնան, ծնին ու թաղուին։ Ու ոչ ոք պիտի նեղուի իրենցմէ։ Արդար, պարզ, սակաւապէտ՝ անոնք ապրեցան այսպէս կեանքի լուսանցքին, ինչպէս գրուած է ընել, ճակատին, այնքան մարդերու։ Արտ, մօր կամ հօր կողմէն, գեղին բոլոր դիրքերէն, որպէսզի տղաքը ունենան իրենց ցամաք հացը։ Այգի, աղուորն ալ, ծերն ալ, որպէսզի տղաքը ճիտերնին ծուռ չնային օտար հնձանին, ու ձմեռը, երբ ձիւնը քամէ օդէն վերջին պուտն ալ կրակի, անոնք, միշտ տղաքը, անուշին պնակը առջեւնին կրակի գոյնպուլաման<ref>Ծնթ. – պուլամա – թանձրացած ռուբ։</ref>քսեն իրենց քիթին ու բերնին եւ հեգնեն սառը ու տապլտկին ձիւներուն կուրծքին։ Թթաստա՛ն՝ որպէսզի մանուին կիներուն լաչակը, այրերուն վարտիքը եւ աղջիկներուն գուլպայի երիզները։ Պարտէզ եւ ձիթաստան. մա՛նաւանդ՝ որպէսզի մայրը կաթին հետ պարպէ իր տղոցը ոսկորներուն խորը սրբազան հեղուկը, կանանչ կամ դեղին, որ կը քաղցրանայ, հեշտութիւն կ՚ըլլայ ու երազ կ՚ըլլայ անոնց պատանութեանը դուռներուն։ Ու տակաւին՝ լերան դին խոպան կտոր մը պահեստ, ուր պզտիկները, քիչ մը հասակ ճարած, պիտի սորվին բահն ու բրիչը բարտել։ Անշո՛ւշտ։ Այս բոլորը։ Բայց այնքան մը միայն, որ անոնց բերքովը կարենան կապել տարին տարիին, ո՛չ կուշտ, ո՛չ նօթի։ Բայց առանց պարտքի՝ ինչպէս առանց ալ զարդի, վայբերան ցոյցի։ Աւելի հոգեկան արիութիւն մը, որուն մօտ առաքինութիւններ ես հաստատած եմ մեր արհեստաւոր կարգին մօտ. ա՛ն՝ որ պիտի չըլլայ խորապէս ապականուած քաղքենին մեր կեդրոններուն։ Մեղքէն – իր բոլոր փոփոխակներէն – արմատապէս զգուշաւոր ու կարգապահ զգայարանքներ։ Ամէնէն աւելի խնամով հսկուա՛ծ սեռայինը։ Վասնզի աղջիկը չ՚ապրիր, այսինքն՝ սեռը չի պտտիր, հասուն ու ըղձաւոր՝ տղոցը աչքին, հազիւ կազմուած, ամէնէն շատ տասնհինգին, պատեան առնելուն։ Ու մա՛նչը, որ պիտի ձգուի՝ սեռէն ու հողէն, ու սպառելով ինքզինքը հողին քամակին, ատեն պիտի չգտնէ դուրս յուզումներու։ Ու հոգեկան զգայարանքներ, պարզ, քիչ, բայց բաւարար, փրկելու չափ անոնց հոգիներուն փխրուն կաւը՝ աշխարհի փորձանքներուն դէմ, տանելու չափ անոնց համբերանքը մինչեւ գերեզման։ Հալալին, արդարին, ճակտի քրտինքին արմատախոր եւ ծիծաղելի ըսուելու չափ խեղճ մտապատկերումը։ Հարամէն սարսափ, բայց այնքա՛ն մը, որ մարդիկ տառապին, դրացի ծառէն կուտ մը ձիթապտուղին համար, որ իյնայ իրենց։ Պիտի հանգչին անոնք, երբ ծռին, առնեն աննշան ու չոր ու որդնոտ ալ երբեմն այդ կուտը եւ նետեն օրինաւոր տիրոջը հողին։ Միջին տիպարը այն օրերու գեղացիին, հետզհետէ ա՛լ հազուագիւտ իմ շրջանիս` սիրելի եւ երանելի։ Վասնզի 10-20 տարուան մէջ մեր գեղերը 10-20 դար կործանումէ անցան, հոգեպէս ու բարքերու գիծէն։
Աստուած օրհնեց անոնց անկողինը եւ իր գոց ճամբաներէն տուաւ անոնց, մանչ թէ աղջիկ, առատ, ա՛յնքան՝ որ մահուան բաժինէն ետքը – որ բծախնդիր եւ աննահանջ առնելիքուորի մը պէս կը զարնէ բոլոր դուռները, պզտիկներու հունձքին ատեն՝ իյնալիքները զատելու մէջ խիստ հոգածու, սովորաբար ամրան մէջերուն – տունին մէջ մնաց կարեւոր գումար մը շունչի։ Երեք տղո՛ցը՝ երեքնակ հարսներ, եօթնէն սկսած՝ նշանի կապուած, ու լաւ հսկուած, աճումին նայուած, ու բաղնիքներով ու տան գործերով մէջքի ուժերնուն կշիռն ալ չափուած, երեքնակ հարսներ, անոնք բերին իրենց երեք տղոցը։ Դիւրին է ամէն բան, երբ պզտիկուց կ՚իյնանք ճամբայ։ Ու չորս աղջիկներն ալ անոնք երեսի ջուրով տեղաւորեցին, պայմանեալ տարիներուն, պայմանեալ օժիտով ու նուէրներով։ Ու խաղաղ ու շէն էր անոնց տունը, ուրկէ մահն անգամ խելօքիկ մտաւ, համով-հոտով շարժելով իր մանգաղը, առանց անողոք զոհի, կոտրելու համար ճիւղը, ուր կոկոններ կը դողան։ Յարգուած էին տարիքները։ Խնայուած՝ կանանչ կսկիծը պատանիներուն եւ նոր հարսներուն, տղաձգաններուն<ref>sic ձեռագիր՝ տղաձգաններուն [այլապէս՝ տղացկաններուն]</ref>։ Կու գա՜ր, կը դպէր արդէն մոխրացած ծերերուն ճակտին ու վզին կոթին ու կ՚երթար, առանց աղմուկի։ Աննան՝ վերջինը աղջիկներուն, հասունցած էր արդէն, երբ անոր նշանածը` Բարակ Օհանը, գառնուկի պէս հեզ երիտասարդ, արկածով ինկաւ էշէն ու մեռաւ, հարսնիքէն ամիս մը առաջ։ Թաղեցին տղան փեսի լաթերով ուշարը<ref>Ծնթ. – շար – շատ բարակ հիւսքով մետաքսեղէն, որ թաշկինակի տեղ կը գործածուի եւ փեսաներուն ճիտը կ՛օղակէ, խորհրդանշելով շատ բարակ, շատ գեղեցիկ բայց անքակտելի լուծը:</ref>ճակտին։ Մարեցաւ օճախը Բարակենց տոհմին։ Վերջինն էր անիկա տասներկու տղոց, որոնք բոլորն ալ հնձուեցան կանուխկեկ։ Ու գոցուեցաւ հսկայ դուռը, տղուն շանթահար մամային գլխուն։ Այս մահերը կան ու գեղին մէջ կը դիմանան միւսներէն աւելի։ Ու մէջտեղ մնաց Հոս-Մնամին Աննան` կոտրած բաժակի մը պէս։ Անիկա դատապարտուած էր փատնալու կամ շատ-շատ, հեռու, աղքատիկ գիւղեր, տուն մը զաւկի վրայ որբեւայրի պսակով հարս երթալու, ինչպէս կը վճռէ ճակատագիրը նման պարագաներու։ Վասնզի այդ տարիքներու վրայ, առանց նշանի աղջիկ ու տղայ ըմբռնելի չեն։ Ու օրէնքէն, կանոնեալ պայմաններէն ամէն շեղում պատուհաս մըն է եկած կամ գալիք։ Հաստատապէս տունը կը մնայ ա՛ն, որ աղջիկ, կը մտնէ տասնհինգ առանց նշանի, ըլլայ անիկա հարուստին, ինչպէս չքաւորին յարկերէն։ Բայց երբեմն կը միջամտէ բախտը` ողբերգութեան մը գնով։ Միշտ մահն է, խուժդուժ ու եղերական, որ կը հարուածէ սեռերէն մէկը ու այդ գնով միայն կարելի կ՚ընէ դժուար, անիծակուռ միութիւններ։ Ի՜նչ եսասէր ենք մենք, ուրիշներուն բախտը դատելու ատեն։ Կ՚անիծենք՝ չհասկնալով, որ կարենայ շրջիլ այդ բախտը խոնարհ շեմերու առջեւ։
Անոր մայրը չհաւատաց իր ականջներուն, երբ առտու մը լալագին աղօթքէ մը տուն դառնալուն, վար դրուեցաւ Ժամուն փողոցը` նոյն այն անկիւնը, ուր զետեղած էր անոր աղջիկը իր հաստախարիսխ յետոյքը մեր պատմութեան սկսած սա առտուն, Նալպանտենց հաճի Սառայէն, ա՛նկէ՝ որ երեք անգամ Երուսաղէմ ըրաւ, ու ոսկիին շարոցները, տաղաւարներուն, զարկաւ Նալպանտենց պատմական սենեակին պատերուն, երբ ընտանիքը, հաճի Սերոբէին մահէն յետոյ, երեւան բերաւ փոքր ընկրկում, արդիւնք՝ իր տղոցը շուարումին։ «Արեւ չտեսած» գանձերու այս ցուցադրումով հաճի Սառան ճաթեցուց իր էրկանը գիծէն բոլոր Նալպանտները եւ անոնց կիները… Հաճի Աննային մայրը չէր կրնար մոռնալ այդ օրը։ «Սիրտը փրթէր պիտի տեղէն» կ՚ըսէր յաճախ, հարսնիքէն ետքը, երբ առիթ ելլէր վերյիշելու անհաւատալիխսմէթը<ref>Ծնթ. – խսմէթ, գսմէթ – բախտ։</ref>. աղջիկ տա՜լ Նալպանտենց տունին։ Անիկա կը հաւատար մեռնելուն, բայց ոչ այդ հրաշքին։
Ու Աննային հարսնիքը անցաւ տրտում հովով մը։ Ոչինչ զարնող է աչքի այնքան, որքան այն կէս, կոտրած ոգեւորութիւնը, զոր իր խորքէն տաղտապուն թափօր մը կ՚արձակէ չորս դին։ Անշուշտ, ոչինչ պակսեցաւ բեհեզէն ու շարոցէն, թագէն ու ձիաւորներէն։ Անշուշտ, ոչինչ պակսեցաւ տունէն ներս, տունին առջին ու փողոցներն ի վար։ Նոյնիսկ քիչ մը աւելի՝ ամէն բան, հակակշռելու համար կէս այրի երանգը, զոր մահուան հովը կը զարնէ մեր երեսին, երբ անցնի քիչ մը շատ մօտէն։ Կիրակի՜ն<ref>Կրակի՜ն, սրբագրուած՝ Կիրակի՜ն -</ref>։ Աւանդական բոլոր պտոյտներովը։ Բայց բանով մը կախ, դանդաղ, որ երեւան կու գար շարժումներէն։ Ու Երկուշաբթի առտու, երբ փարթամ պատարագէն ետքը հարս ու փեսի թափօրը շտկեցաւ տուն, տարօրէն ճոխ ու հնօրեայ գոյներու հանդէս մը բացած, հաճի Սառայի բոլոր պահծուներուն ցուցադրումովը, չես գիտեր ուրկէ՛ հրահանգուած, երգերն ու շարականները եղան մեղմ ու վախկոտ։ Քայլերը՝ զգոյշ եւ տխուր։ Գինո՞վ։ Պէտք էր չորս աչքով փնտռել այդ խենթերը, որոնք, ինքնակոչ, պաշտօնական, ամէն հարսնիքի – հարուստի – ժամուն դրան դէմ կը դնենտամէճանները<ref>Ծնթ. – տամէճան – մեծփոր շիշ, խսիրէ փաթաթով, զանազան մեծութեամբ, օղիի եւ գինիի։</ref>եւ տոլ-տոլ կ՚ըմպեն օրհնուած հեղուկը, հոգու խեր բաշխող ծերերուն նման եւ բռնի կու տան անցնող-դարձողին։ Անոնք պիտի հետեւին թափօրին, քիչ մը բացէն ու պիտի ձգեն իրենց զռինչը ա՛յնքան աւելի տպաւորիչ, տեղին, վաստկուած, ո՛րքան աւելի յիմար եւ ստենտորեան… գեղը դիւրազգած է մահուան դէմ, որուն հետ միայն կատակ չ՚ըլլար։
Նալպանտենց թափօրը, հակառակ բոլոր զգուշութիւններուն, հանդիպումը ըրաւ խումբի մը – հինգ-տասը կնիկ –, որ կ՚իջնէր վար գերեզմանի զառիթափ փողոցէն։ Հաշի՞ւ, թէ պատահմունք։ Ո՛րը որ կ՚ուզէք։ Կին մը, բոպիկ, ոտքերուն վրայ կանգնելու անկարող, վասնզի թեւերէն մտած էին երկու տրտմահար հարսներ, ձեռքին մէջ խենթի պէս շարժելով կրակին թին, որով կը տանին խունկին համար անհրաժեշտ կրակը, անցաւ առաջ։ Անոր թուլիկ ու ծուռիկ ոտքերը քարերը մագլահարեցին ըսես։ Շտկուեցաւ ինքն իր վրայ, տարածեց ազատ ձեռքը դուրս, վեր՝ դէպի կապուտը, կեցուց, մարգարէ ու խենթ՝ տէրտէրները, հարսնեւորները ու պոռաց բոլորին երեսին.
– Խերը չտեսնաք։
Ըսաւ ու ինկաւ ծունկերուն վրայ ու մնաց մարած։ Անոր վշտին մեծութեանը դէմ, ամբողջ թափօրը մտքով փոխադրուեցաւ ամիս առաջ հող իջած Բարակ Օհանին։ Այս մտապատկերը, իր տղուն դիակին ետեւէն, քաշկռտուելով ու տասը քայլին հեղ մը նուաղած ինկող չորցած մայրիկին, քայքայեց արդէն կիսկատար զուարթութիւնը, դպաւ տղոց իսկ աղիքներուն եւ սթափեցուց գինովցուները, որոնք խփեցին փոքր իրենց մռլտուքն ալ։ Սառեցաւ երգը տիրացուներուն։ Ու փրթաւ շուրջառը տէրտէրին ուսէն։ Ոչ ոք մտքէն անցուց մեղադրել անիրաւ կինը։ Բայց մա՛նաւանդ ոչ ոք մտքէն անցուց հարուստին ի թեր ջուխտ մը բառ հանել իր բերանէն։ Դժբախտութիւնը երբեմն մերկ է սուրի մը նման եւ արդար։ Ան կը զգետնէ` առանց հաշիւ<ref>յաւելում բառի՝ հաշիւ -</ref>տալու։ Վերցուցին, հարսնքոյրերը, ձգած թեւը հարսին, մայրը Բարակ Օհանին, լալով ու աղուոր։ Չտեսան հարսը, քողը թանձր էր շատ։ Բայց տեսան փեսան` բարակ ու տրտում, որ պուտ մը արցունք կը սրբէր շարին ծայրովը։ Բայց չկրցան քալել։ Վասնզի ուրիշ մը՝
– Խերը չտեսնաք, – կրկնեց անդիէն։
Մայրն էր մատաղ աղջկան, որ պէտք էր քալէր այս թափօրին հետ, փեսային քովէն, թագ ու պսակով, Աննային տեղը, որ հողերը առած կը պառկէր վերը։ Գեղին հարուստ տուներէն այս կնոջ անէծքը տպաւորիչ էր նոյնքան։ Գուցէ չէք գիտեր, որ Նալպանտենց Կարան, տասը տարի նշանած մնաց այս կնոջ զաւկին։ Որ՝ տասը տարի Մօրուքենց տունին պատուըւած, փառաբանուած խնամին եղաւ հաճի Սառան։ Որ՝ երեք ամիս առաջ վարդի պէս քնքուշ ու զմայլելի աղջիկը Մօրուքենց տունին, կախեց ինքզինքը Պրուսայէն դարձին, ուր գացեր էին օժիտը կտրելու։ Ըսին խենթեցաւ։ Ըսին խաբուեցաւ։ Ըսին ու ըսին։ Ու թաղեցին գեղ մը աչքերուն անհուն լացին մէջ։ Ոչ մէկ ձեռք կը համարձակէր այդքան գեղեցկութիւն յանձնել հողերուն։ Ու ժամ մը ամբողջ իր դագաղին մէջ, տապանին խորը անհող մնաց ան…
Ու զոյգ անէծքները տպաւորեցին։ Երբ լացուորներու փոքր խումբը քաշուեցաւ ու հատաւ քովնտի փողոցն ի վար, տեսնուեցաւ, որ շատ աւելի տրտում բան մը կը քալէր հարսնեւորներուն հետ։ Կեցաւ թափօրը Նալպանտենց դուռին,սաչուին<ref>Ծնթ. – uաչու – այն նուէրը, միշտ հող կամ կալուած, զոր հարսին կեսայրը կամ կեսուրը կ՚ընէ հարսին, երբ ասիկա իր ոտքը կը դնէ առաջին անգամ էրկանը դուռը։ Կարեւոր` իր անձեռնմխելիութեամբը։ Գրեթէ միշտ հող ըլլալուն` ան ենթակայ է հողին ճակատագրին։ Այս է պատճառը, որ աւանդութիւնը զայն անկախ ընէ պետութեան շատ մը օրէնքներէն։ Գրաւելի չէ պարտքի փոխարէն։ Չ՚ազդուիր ընտանիքին բոլոր անկումներէն։ Կը դիմանայ ամէն բանի կորուստէն ետքն ալ։ Հարսները անոր արդիւնքը նախանձոտ զգուշութեամբ մը կը զատեն տունին հասարակաց բերքերէն եւ իրաւունքը ունին զայն գործածելու ուզածնուն պէս։</ref>համար։ Այն ատեն էր, որ հակազդելու համար սա սրտաբեկութեան ու, մա՛նաւանդ՝ խերով ընելու համար հարսին մուտքը, տանուտէրը` հաճի Սերոբէին տղան, քառսուննոց Նալպանտ մը, արհեստն ալ պայտար, անունով ու յիշատակով ջնջուած՝ մեր օրերուն, մէկ ոտքը սեմին, միւսն ալ դուրսը, իր ու<ref>յաւելում բառի՝ ու</ref>ամբողջ գեղին է՛ն նշանաւոր ձիթաստանը նուիրեց հարսին։ Հաճի Արթինին սիրական ու ազնուական պարտէզը – ուր կուսակալն ու վէզիրը օղի են խմած եւ ոսկեձուկ կերած –չպլախ(մերկ) Աննայի՜ն։ Ատիկա անակնկալն էր, Նալպանտենց արիւնէն սպասելի խենթութիւն մը։ Չէ՞ որ Յուդայի գիծն ալ ունեցաւ ամբարիշտ արքաներ։ Տէրտէրը՝ հաճի Արթինը շատոնց նոյնացուցեր էր Յակոբ նահապետին, որուն տղոցը գիծն ալ զետեղած դասական պատմումին ակօսին։ Հաճի Սերոբէին գիծը՝ Յուդայինին։ Մնացեալ տղոցը՝ Իսրայէլի, այսինքն՝ ի վերջոյ սամարացիներունը, որ մեր գեղին բարբառով հոմանիշ էր գնչուներուն։ Այս անակնկալը բաւեց` վանելու համար տրտմութեան հովը։ Հարսնիք մը կանգուն է հարսնեւորներով։ Կու գան, կ՚երթան, կ՚ուտեն ու կը խմեն, բայց հիմնական դերը այս կարգի նուիրանքներու տարփողումն է։ Պոռացին՝
– Ապրի՜ Նալպանտ օղլուն։
Պոռացին՝
– Ապրի՜ փեսան, ապրի՜ հարսը։
Ու, միշտ հակառակ օրէնքին, հսկայ կատոզներով պատկառելի բակին մէջ անոնք, հաճի Սառային փառաւոր դէմքէն եւ արդուզարդին ծանր, հոտոտ ու քիչիկ մը խելք խառնող հոսումներէն խենթեցած, ըրին անժամանակ պարը, գիշերէն առաջ։ Դուռ-դրացիներ, բարեկամներ, ծանօթներ տակաւին ժամ մը բացատրեցին հսկայ նուիրատուութեան տարողութիւնը։ Բոլորը, ու բոլորին վրայէն, անշուշտ գեղը, բացի Նալպանտ իսրայէլեան շառաւիղներէն, որոնք Աննային անունէն<ref>տունէն, սրբագրուած՝ անունէն</ref>տարիներ չզատեցին վիրաւորիչ վերադիրը,չպլախը – երանի տուաւ Հոս-Մնամին աղջկան, որ այդ իսկ ձիթաստանով, անուն մը կը դառնար։ Իրաւ է, թէ ոչ ոք մտքէն անցընէր պիտի գովել հարսին աղուորութիւնը։ Այս բառը աղիտաւոր է. ու չարագուշակ ճշդութեամբ մը, այդպէս արտակարգ բխումներ աղջիկներու միսերէն կը խղդուին շատ կանուխ։ Տասնհինգին հարս աղջնակ մը սանկ ու նանկ հաւաքում մըն է գիծերու, երբեմն պուտ մը կրակով՝ աչքերուն ծիրէն։ Այնպէս դէմքի կախարդանք, ինքնացում ու դիմացէն քաշել մը կը պատուհասուին։ Այս է պատճառը գուցէ, որ կանուխ կը կարգենք զանոնք։ Առաջին մայրութիւնը արդէն կը տանի ապագայ զառածումը – գեղեցկանալը ուրիշ բան չէ կեսուրներու կարծիքով, առնուազն ամլացում – ու երկրորդն ու երրորդը հիմնովին կը խախտեն մեր միսերուն ստանալիք այդ բիւրեղացումը։ Ադամանդը հրաշքի մը գինն է. ու աղուոր կի՛նը՝ գեղերուն մէջ մօտիկը դրէք ադամանդին։ Ու աղուորութիւնը ծածուկ է միշտ քսանէն առաջ։ Դուք գիտէք Նալպանտենց հարսները, որոնք գեղին հաստարիւն, քարի պէս դիմացկուն աղջիկներէն առնուեցան։ Որոնց ծոցերը դեռ տրեխ ու մանած կը հոտին յիսունէն ետքն ալ, բայց տուն կը բնակին միշտ երկու յարկով, եւկատոզունին։ Բախտը չլքեց սակայն Աննան այս գետինին ալ վրայ, ու յայտնեց անոր հարսնութիւնը սրտառուչ շնորհով մը։ Աղքատիկ անոր արիւնը բաւեց գունաւորելու չափ առջի հարսնութիւնը։ Ու հարսանեկան<ref>հարսենական (sic ձեռագիրը) սրբագրուած՝ հարսանեկան ?</ref>թափօրին մէջ, գուցէ դարաւոր զգուշութեան մը գնով՝ դիտմամբ, հաստ քողերու փաթաթին տակ, տգեղցուած հարսնուկը, քանի մը շաբաթէն, կը բացուի լրիւ – ինչպէս ծաղիկը իր պատեանէն։ Ամէն հարս աղուոր է, բառը առնելով ընտանի իմաստէն – ձեւով մը։ Բայց Նալպանտե՞նցը։ Անշուշտ չէր կրնար ըլլալ այն յանկուցիչ կինը, զոր<ref>sic ձեռագիրը՝ զոր ? (որուն մէջ ?)</ref>ազնուական արիւն մը – հնօրեայ իմաստով, ուր մեծ մոլութիւններ, նոյնքան մեծ առաքինութիւններ, հոգեկան ու մարմնական հազուադէպ աղբերացումներ, դարաւոր ընտրութիւն եւ աւանդութիւն իրենց նպաստը կը նետեն – բարակցուցած է մեղմով՝ միսերուն ալապաստրը, առնելով անկէ ինչ որ ցամաք հացը իբր կրացում կը բանի հիւսուածներուն ծոցը, եւ աւելցուցած լեզուի՝ ինչպէս աչքի, կորագիծի՝ ինչպէս ճարտարապետութեան քաղցրութիւններ։ Շատ հեղ կիներ կը նմանին քալելու ելած ճարտարապետական ձեւերու։ Աւելցուցէք՝ դրամին[ին]<ref>դրամինին (sic ձեռագիրը), սրբագրուած՝ դրամին</ref>ալ հե՜ւքը։ Ինչե՜ր չէր ըրած դրամը, մա՛նաւանդ անոր թելաւոր մասը, կիներուն միսը խենթեցնող յուռութքներու վերածելուն չափ։ Ի՜նչ էին Աննային միւս քուրուըտանքը,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>թափօրին հետ, եթէ ոչ կաշի մը եւ ոսկոր մը, քանի որ բոլորն ալ պսակին տարին հազիւ աւարտած, վաղահաս յղութեամբ մը կը խախտուէին առաջ արգանդէն, յետոյ՝ իրենց հրապոյրներուն հէնքէն ու, գործի, մուրի, աղքատութեան մէջ՝ չբացուած կը թառամէին։ Այսպէս դատեց անշուշտ, առանց ինքզինքը անիրաւ ընելու զգացման, գեղին միջին խղճմտանքը, տեսնելով թափօրին մէջ անոնք ալ, գիրկերնին մէյ-մէկ տղայ, երկ-երկու ալ փէշերնուն, աղտահար ու տժգոյն, խնդալու իսկ վախնալով, ծիծաղելի չըլլալու յայտնի ճիգին մէջ` ընելով իրենց բերանները տարօրէն բաց, ու աչքերը՝ անարտայայտ ու տափակ։ … Բայց ամիս չէր անցած։ … Ու ահա ոսկիներու անուանի շարոցը, ուր քանի մը թագաւորներու դրամները դժուար չէր հաստատել գիտցողներուն կարծիքով, ա՛ն՝ որ Նալպանտենց Սառային հարսնութիւնը ըրեր էր այնքան ծեծուած, խօսուած, ու վէճերով, լեզուագարութեամբ<ref>ջնջ. ստորակէտ</ref>յիշատակելի, փոխադրուած էր Աննային վիզին։ Ու շարո՜ցը, որ անցած էր գեղին երգերուն՝
Եօթն աշխարհէ եօթը խաթար
Հաճի Սառան հագաւ-հագաւ
Չը կշտացաւ…
ու կը խօսէր եօթը մարդոց առնութիւնը խորհրդաւորող իմաստով, որոնք մօտեցած ըլլալու էին գազան այդ կնիկին։ Շարոցը բացաւ Աննային վիզին պղտոր դեղնութիւնը ու ճերմակ ըրաւ անոր երեսները, դալկացնելով աստիճան մըն ալ՝ իւղով չսնած անոր այտերուն գունատ փայլը։ Ինչպէ՞ս կ՚ըլլայ, որ տեղին համեմատ ոսկին գոյն կու տայ։ Ու տեղին համեմատ՝ աւելորդն ալ կ՚առնէ։ Փոփոխութիւնը չփակուեցաւ միայն անոր այտերուն։ Երուսաղէմէն ով գիտէ ի՛նչ սուղ ու կրակ գիներով հայթայթուած, հաճի աղայէն ձեռնուած ու հաճի Սառային սնտուկին մէջ տարիներով փափկացած ու թաւշացած ազնիւ քողեր, հնօրեայ, նշխարի պէս օտարոտի, որոնք անոր հասակն ու լանջքը կը հիւսէին անդիմադրելի վայելչութեամբ։ Այսպէս շաղապատուած՝ անիկա քնքուշ էր եւ համբուրելի, ինչպէս հաւկիթէն նոր ելած ձագուկ մը, եւ իրաւացի կ՚ընծայէր գեղին մէկ ուրիշ վարկածը, որ դէմքերն ու տարիքը կ՚ենթարկէ թաւիշին ու զարդարանքին։ Բախտը սակայն հոս ալ չթողուց Հոս-Մնամին աղջիկը (անոր էրկանը կողմէն ազգականները մինչեւ իր մահը ուրիշ անուն պիտի չտային։ Դուք գիտէք վերադիրը, որ տասը տարի դիմացաւ։ Բայց մականունը երբէք անունի չիջաւ)։ Անոր պարոնտատը ` հաճի Արթինին անարժան թոռը, որ իր հարստութիւնը պիտի ուզէր փորին զնտանը բանտարկել, աւելի ապահով տեղ մը չգտնելուն, եւ էշ կը պայտէր, չխրտչեցնելու համար արհեստինփիրը<ref>Ծնթ. – փիր – արհեստի մը ծագումին պահապան ու անոր աճումին հսկող ոգի:</ref>ու գրեթէ աղքատ կը ծախէր ինքզինքը, ոսկին պարկերով շարած ըլլալուն հակառակ (ինչեր չի շիներ ժողովուրդին երեւակայութիւնը) ու բեռներով կը հայհոյէր աշխարհին, ու ամէնէն շատը՝ հօրեղբայրներուն ու անոնց տղոցը, իր ժառանգը կարգելէ ետքը առքով ու փառքով, ոչ ուրիշներու պէս արտ ու այգի ծախելով, ինչպէս քիչ-քիչ ընելու կը մղուէին մարդիկ, միջ-գերդաստանեան մրցմանց կրկէսէն (աղբօրը կնիկը նախանձէն կը ճաթէր, եթէ աղբօր կնիկը<ref>sic ձեռագիրը՝ աղբօր կնիկը ?</ref>հաճիչունենար),հաճիածականին ետեւէն,<ref>վերջակէտը, սրբագրուած՝ ստորակէտ</ref>մեկնեցաւ Երուսաղէմ, հարսովը, տղովը:<ref>ստորակէտը, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Իր կինը, որուն հետ կռիւով աւելի օր ունեցաւ, քան թէ հաշտութեամբ, միասին, այս անգամ, զայն երրորդ անգամ հաճի ընելու փառքը իրեն ունենալու սնապարծութեամբ։ Աննան նոր հարս էր, տարուընակ ու փոքր։ Գեղ դարձաւ պայտարը` մեռնելու համար տարի մը ետքը։
Անոր կինը` երիցս հաճի Սառան, էրկանը ճողելէն<ref>Ծնթ. – ճողիլ – թերեւս՝ չուել. մեռնիլ:</ref>ետքը պարտաւոր եղաւ ապրելու իր հաճի հարսին ու, աւա՜ղ, պէտք է աւելցնել նաեւ իր հաճի տղուն հետ, զոր խոշտանգումով, ծեծ ու փէտով կատու էր ըրած, տասնհինգ տարեկանին իսկ դեռ վարտիքը ինք կապելով, պոռալով, թքնելով, հայհոյելով քիթին ու բերնին, եւ «իշու կօշկակար» (մեռած եղբօրը յիշատակն ալ կը քակորուէր գազան կնիկին բերնին մէջ ու կ՚ըլլար «իշու դերձակ») անոր հօրը գլխուն թափուելիք անէծքները մրճելով, կռանելով, սրելով անոր անմեղ ճակտին։ Տարօրինակ է գեղացի կնոջ այս գիծը։ Խորթի-խասի կռիւներո՞ւն արձագանգ, որոնք գեղին տուները բռնկած փուռի կը վերածեն, թէ խառնուածքի հեղում՝ այս անգթութիւնը, այդ ջոջ տուներու մայրերէն։ Զաւակը արգե՞լք, թէ դառն յիշատակ։ Օտարին անկողինէն վերցուած ամօ՞թ։ Ի՜նչ գիտնամ։ Կային այս մայրերը։ Ու կ՚անիծէին, առանց պատճառի, կը սոթտուէին ու դուրս կ՚ընէին իրենց տղաքը, մա՛նաւանդ՝ երբ չդաշնուէին անոնց հարսներուն հետ։ Սանձարձակ, էրիկ-մարդ, խորապէս էգ՝ հաճի Սառան քամած էր էրիկը` շէնք-շնորհք կնիկ մը չեղած, այսինքն՝ երեսունի դուռներուն։ Ու անոր մագիլներէն դուրս ինկածը, հաստ-փոր ու անկարող հիւա՛նդ, որ սափորներով ջուր կը կործէր փորին եւ գոմշու չափ, չըսելու համար ժամերով, կը շռէր ու կը հոտէր, ապրեցաւ կէս խենթ ու կէս խելացի։ Գեղը հիւանդ վիճակը չի հասկնար 20էն 60։ Ու չհասկցան։ Բայց անոր կինը արծեցաւ ` սանձը գլխուն ձգուած մատակին նման։ Գէշ խօսողներուն պապանձի լեզուն։ Բայց չպակսեցան ու դուք չէք մոռնարխաթարին երգը։
Հաճի Սառան էրկանը մահէն ետքը, քառսունին մօտիկ, հաւաքեց իր սանձերը, թերեւս ապաժամ զգաստութեամբ մը, թերեւս խթանուած, խոցուած իր սնապարծութեանց մէջ` ընտանիքին գերագոյն շահերուն զոհելով իր ազատութիւնը։ Այս կենակցութիւնը, որուն վրայ գէշ մարգարէները խօսեցան այնքան հեգնութեամբ, եղաւ այնքան սեռն<ref>Ծնթ. – Սեռն՝ հարազատ</ref>, որքան չէր ներելի սպասել գուցէ։ Հաճի Սառան կու գար սերունդէն շատ նշանաւոր արիւնի մը, որ տուած էր հոյակապ, բայց ամբարիշտ կիներու շարան մը, մեծ մասը համբաւ ի գացած իրենց մեղքերովը, յանդգնութիւններովը, երբեմն մեծասարսուռ ոճիրներովը։ Սովորութիւն էր այդ կատաղի պառաւները – կը ճանչնաք՝ քիչ չափով՝ անոնց կնիկութեան շրջանը – Վերջին դատաստանի պատկերին մէջ հանրածանօթ նժարին<ref>նկարին, սրբագրուած՝ նժարին</ref>ձախ աչքը դնել, աջը յատկացնելէ վերջ Հայրապենց այրերուն։ Չըսի ձեզի, թէ Նալպանտենց հաճի Սերոբէին առաքինի կինը ստիպուած նշան էր տարեր անիծից արմատ այդ տունին ճիշդ այն պայմաններէն, որոնք կրկնուեցան հաճի Աննային համար ալ։ Ու ամօթով մեռած էր օրհնուած կինը ` գուշակելով աղտը, որ կախուած կը մնար հաճի Արթինին սենեակին ձեղունէն։ Ուրկէ՞ եւ ինչո՞ւ, մեղքի մէջ այս առատութիւնը, վայելչութիւնը, մա՛նաւանդ հասարակաց կարծիքին վրայ թքնելու լրբութիւնը։ Գեղը շատոնց զբաղած է այդ աղէտներով, զատած անոնց ծնունդը, հնարելով այդ անպատկառութեան համար անջատ գաղթ, անջատ կեանք, թերեւս գնչուի արիւն։ Դիտուած է, որ անոնք հաշտ ապրած են թուրքերուն հետ ու սիրուած անոնցմէ։ Ու պղծութիւնը զանոնք արժանացուցած է Սամարացի<ref>սամարացիի, սրբագրուած՝ Սամարացի</ref>պիտակին։ Ու չէին ամչնար։ Մեղքի՝ ինչպէս աղօթքի, չարիքի՝ ինչպէսխերի մէջ անոնք կու գային առաջին գիծի։ Անոնց ոճիրներուն մէջ գերակշիռ էր մեծ հանդարտութիւն մը։ Անոնց ճակատը, մշտակնճիռ կը պարզուէր միայն կռուին արձակութեանը մէջ, կռիւի՛ն, զոր չէին ըներ, այլ կը կրէին, տեւական, իրենց վրայ, ինչպէս գեղեցիկ, խռովիչ մուշտակ մը, ինչպէս ցանկագրգիռ մանեակ մը։ Ու անոնք իրենց էրիկները խաբելու համար օտարին ու ծանօթին, աժեմին ու չաժեմին հետ, չէին իսկ սպասեր քիչ մը հասուննալու։ Այս ճամբուն վրայ՝ մռայլ առհաւութիւն մը, գուցէ, որ զանոնք նման կ՚ընէր չորս ժամ հեռու լեռներուն մէջ կորած ուրիշ գեղի մը կիներուն, չոր, կռնծած, բայց տարօրէն վառ արգանդներով, խորապէս լպիրշ, ագռպիղծ, ու մեղքին մէջ տուն-տեղ եղած։ Երբ ուրիշ գեղերու մէջ կիները ապրեցան այնքան զգաստ ու քիչ, հոդ ինչո՞ւ այսքան սանձակոծ կը ներկայանան։ Հաճի Սառան խօսեցուց իր վրայ` մարգարէութիւններն ու սաղմոսները լեցնելու չափ։ Ան չունեցաւ ձեռնարկ, ուր յաղթանակին հուրքը զինքը չնետէր բռնութեան ու գարշութեան։ Գուցէ զարմանաք<ref>զարմանք, սրբագրուած՝ զարմանաք</ref>, դուք՝ որ այս տողերուն հետ կը պատկերէք խելօքիկ գեղը, սանկ ուռիներով հովասուն, ու եղկօրէն զգայնական։ Կայ անշուշտ այդ գե՛ղը։ Բայց ինչպէս ամէն տեղ, հոս ալ, անիկա կը ջնջուի ու իր տեղը կու տայ այս մեգերաներուն շինած տեսարանին։ Հայ գեղին աւանդական պատի՞ւը։ Բայց ո՞վ կը դպի ատոր։ Կամ ո՞վ<ref>ո՛վ, սրբագրուած՝ ո՞վ</ref>է տեսեր, աղքատիկ, հացի կարօտ կամ հոգեպէս աղքատ ու անկշիռ տուներէ դուրս։ Իմ օրերուս, հարուստները իրարու կնիկ կը հալածէին լրբութեամբ մը, յանդգնութեամբ մը, որ անդին կը ձգէ ամօթխածութիւնն ու գրողի, գոնէ՛ գիրքերէն աշխարհ դատողի իմ զարմանքս։ Ինչո՞ւ։ Բայց այդ մասին աւելի ուշ։ Հաճի Սառան, երեսունի դուռներուն սանձահարած էր էրիկը։ Ու սանձահարեց մա՛նաւանդ Իսրայէլ Նալպանտներուն լրբութիւնն ու լեզուն` անոնց դէմ հանելով իրը, խաթարովը, մուշտակովը, տոհմին վայելչութեամբը։ Յաղթական իր բոլոր փափաքներուն մէջ, տարիներով տունը՝ ինչպէս էրիկը, խնամիները՝ ինչպէս մէջ-դրացիները անիկա վրիպեցաւ միայն իր հարսին վրայ։ Մե՞ղքը։ Բայց անոր հարսը ունէր մեղքերուն մեղքը, – տունն ու տեղը աւերի, մոխիրի տանող մահացու մեղքըաղջիկ բերելու։ Ո՛վ գիտէ ի՛նչ անէծքի հնազանդելով – մարդիկ շուտով կը մոռնան պառաւներուն անէծքը – հարսին արգանդը, իրարու ետեւէ, տարիուկէսական ընդհատներով<ref>ընդհատնելով, սրբագրուած՝ ընդհատներով</ref>աղջիկներ տուաւ, անուշիկ ու բաց մորթով, շնորհալի ու նուրբ, կապուտաչուի ու շէկ։ Ոչ մէկը մեռաւ անոնցմէ, հակառակ պառաւին սպասումին ու յայտնի ձանձրոյթին։ Ու քանի ՛ աղջիկները կու գային, ա՛յնքան կ՚աւելնար հաճի Սառան իր անյատակ կատաղութեանը մէջ։ ԱՆԻԿԱ ՄԱՆՉ Կ՚ՈՒԶԷՐ։ Պատճառնե՞րը։ Բայց որքան որ կ՚ուզէք։
Մանչ կ՚ուզէր, գլխաւորաբար, աւրուած ըլլալուն Նալպանտենց կիներուն հետ, ինչպէս պարտականութիւնն է ըլլալ, ինքզինքը հաւնող, բարի քրիստոնեայ,տորպա [307]ամէն կնիկի, բայց մա՛նաւանդ սարսափելով այն օրէնքէն – ժառանգական եւ նման խնդիրներու մասինշէրին է, որ կը վճռէ։ Ու շէրին առաձիգ է մարդոց քսակին համեմատ, բայց անպայման կը դառնայ իր ոսկի<ref>ոսկի ? առջի ?</ref>ծաւալին –, որ անարու մեռնող եղբօր մը ժառանգը կը զլանայ քոյրերուն<ref>քոյրերուն ? աղջիկներուն ?</ref>, եւ կը փնտռէ, արիւնին գնով՝ արուները, այսինքն՝ հօրեղբայրները` դիզելու համար անոնց գոգը մեռնողին հարստութիւնը։ Դուք կը ճանչնաք Իսրայէլը – թշուառական, Ս. Գիրքին, ինչպէս տէրտէրին բերնին մէջ։ Ու հաճի Սառան, մազերը փուշ-փուշ, աչուըները կորտան-կորտան<ref>Ծնթ. – կորտան-կորտան՝ ուռած՝ գորտի աչքերու պէս</ref>, անտիպ ու միայն տօնական օրերուն լոյս տեսնող անէծքներով կը դիմաւորէր Իսրայէլին ամբողջ ոտնձգութիւնները։ Անոնք երաշտութեան տարիներու կովերուն նման – ա՛ս ալ տէրտէրին դարբնած պատկերներէն – հակառակ իրենց առաջացած տարիքին, ծալուած երկու՝ բահին ու բրիչին վրայ, անօթի չճաթելու համար՝ ստիպուած էին հերկել խոպան բլուրները, բայց աւելի հեշտ սահմանակից ու միջ-ընտանեկան հողերէն գողնալ անդադար, իրարու դէմ՝ զատ-զատ, հաճի Սերոբէին շառաւիղին դէմ՝ հաւաքաբար։ Ու անիկա առանց խպնելու, բիրտ, հայհոյելովթոխումսըզ ամճային (երկու զաւակը՝ սեռին երեսին նախատինք էր եւ համարժէք ամլութեան)։ Ու ահաւոր, ու շատ անուանի՝ անոնց այս ախորժակը, զոր հաճի Սառան, կռիւներու ընթացքին, կը նմանցնէր աղուէսներուն եւ շուներուն, գէլերուն եւ գերեզման փորող գազաններուն անկշտութեան։ Բայց անոնց կինե՜րը։ Անոնք դեռ երրորդ աղջիկէն, նոյն այդ հրապարակային բախումներուն, չէին քաշուած իրենց սպասումները բանաձեւելէ։ – Որո՜ւ պիտի մնար Նալպանտենց Սերոբէին վարն ու վարէթը (կալուած)։ Ձեռնարկե՞ց անլուր արարքին, զոր ծերերը շատ աւելի ետքը բանաձեւէին պիտի, հաճի Աննային իբր վարպետ ոգեկոչելով պոռնիկ կեսուրը – հարսը տան ծառային ծոցը թխմելու անլուր արարքին։
Իրականը, այսինքն՝ ամէնուն գիտցածը ա՛ն է, որ այս կարգի յուզումներու, ծեծկըւուքի ընթացքին էր, որ մեռաւ հաճի Սառան, յանկարծահաս ցաւով մը, որ ատեն իսկ չթողուց անոր աչքը գոցելու եւ բանալու։ Ճաթած էր անիկա չորրորդ աղջիկէն ետքը, կնունքէն ելլելուն, մազերը քրիկ-քրիկ փետտելով Իսրայէլի կնիկներէն մէկուն, որ հեգնութեամբ, պռկունքով, աղտոտ ծիծաղով անոր աչքն էր լ[ու]սեր<ref>sic ձեռագիրը՝ լսեր (սրբագրուած՝ լուսեր ?)</ref>, ժամ մը բազմութեա[ն]<ref>sic ձեռագիրը՝ բազմութեամբ (սրբագրուած՝ բազմութեան)</ref>դիմաց։ Ի՜նչ կատաղութեամբ ան ինկաւ վրան, բայց ա՛լ չելաւ ոտքի։
Ու անոր ատելութիւնները, օրհնէնքն ու անէծքները, մա՛նաւանդ անոր ահաւոր յամառութիւնը, յստակ ու հարազատ՝ փոխանցուեցան հաճի Աննային։
Անոր էրի՞կը։ Նալպանտենց հաճի Կարան ։ Գառնո՛ւկ, սխալեր մանչ էր ծներ։ Գոնէ մօրմէն ունենար, երբ ստուերն իսկ չէր հաճի Արթինին։ Կ՚ըլլան աս տղաքը, քիչ մը ուռած-փոր, խայտ<ref>բայց, սրբագրուած՝ խայտ ?</ref>դեղնոտ երես, խոր, տխուր աչքեր, անհուն քաղցրութեամբ։ Անշուշտ անծանօթ ցաւ մը տուն-տեղ է դրած անոնց ոսկորներուն բաւիղները, բայց ո՜վ իմանայ։ Կը պառկին, կ՚ելլեն, արբունքի կը հասնին, միշտ աւելի քիչնալով։ Ըլլային հազը, մսուքն ու քրտինքը, գեղացին կը դատէր։ Բայց ի՛նչ անուն դնել այս չքալող երիտասարդութեան։ Բախտ էր, որ ունեւորի զաւակ, գեղացին այսպէս կը խորհի, անիկա պիտի չխաշէր հողերուն, հովերուն բերնին։ Ի՞նչ գիտնար, թէ այդ ոսկորները հիւանդութիւնն ունէին ոսկիին, առատ սնունդին։ Ան համակերպած իր դժբախտութեան, փակեց հօրը խանութը, ուր տիրացու, տէրտէր անդադար ժամ, պատարագ կ՚ընէին, երգելու իրենց մոլուցքին քիչ գտնելով օրինաւոր պահերը արարողութեան։ Ձայնը Նալպանտենց ժառանգական տուրքերէն կարելի է նկատել։ Ու սիրեցին երգողները։ Սեղմեց հարստութեան փայլը, դուրսին վրայ շուք տուող ու աւելորդ հոգեր պատրաստող։ Շատնալու վրայ էին գողերը, մինչ տուները չէին հաստնար իրենց պատերէն։ Ու ամփոփուեցաւ իր հողերու տնտեսումին։ Անիկա քաղցր էր, ինչպէս մէջ–կնկուկ<ref>յաւելում միացման գծիկի: Ծնթ. – Մէջ-կնկուկ՝ միջին տարիքի կին</ref>մը, բարակ ու բռնուած մոյնքով եւ մեծ հօրմէն ունէր եղունգը<ref>sic ձեռագիրը՝ եղունգը ?</ref>անոր ու նման անոր չէր փախցներ ոչ մէկ արարողութիւն։ Ամէն մարդ գիտէր անոր ուզածը Ամենակալէն։ Ու անիկա իր ծնողքին քէնը տարաւ, վայելուչ սուգի մը պէս, Իսրայէլին դէմ։ Զգուշացաւ կռիւէն, որմէ ազատելու համար, ամէն առտուՀաւատով խոստովանիմէն երեք տուն կ՚աղօթէր, երեսը լուացած պահուն։ Բայց չկրցաւ սանձել իր կինը, որ իր երիտասարդութեան ամբողջ փթթումին մէջ, իր մուշտակին հեքիաթովը եւ իր բարիքներուն բազմաբեղուն աղբիւրներովը հակապատկերը կ՚աշխատէր կազմել հաճի Սառային, բայց մա՛նաւանդ փրկել գռեհկութիւնը իր ծագումին։ Գիտէք Իսրայէլին չարութիւնը, բայց չէք գիտեր տառապանքին չափը հաճի Աննային։ Զինքը իր հասակէն վեր տեղեր նետող մղումը ճիշդ կ՚ըլլայ, երբ փնտռենք<ref>փնտռէք, սրբագրուած՝ փնտռենք</ref>իր բեկումին մէջ,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>Նալպանտենց անունին անարժան դասուելու դառն արհամարհանքին մէջ, որ գլխաւոր զէնքն էր կռիւներուն։ Այս սարսափէն կը մեկնի գուցէ իր ծնողքը վեր հանելու հազուադէպ որոշումը։ Աղջիկները մէրանցը տունէն կը կրեն եւ ոչ թէ հոն կը փոխադրեն։ Հաճի Աննան օգնեց իր ծնողքին, տեւական ու խելացի կարգադրութիւններով, իր կալուածներուն մշակումին մէջ անոնց մասնակցութիւնը վերածելով կիսնորդութեան։ Ու հողազուրկ Հոս-Մնամին երկաթէ բազուկները քառապատկեցին արտերուն արդիւնքը եւ երիտասարդ ըրին ա՛լ անցած մարդը։ Վասնզի բանողին համար չկայ վայելք մը, որ փոխարինուի բարեբեր հողին, երբ արդիւնքը կ՚երթայ սեպհական մառանը։ Ու խլլոտ<ref>խլոտ, սրբագրուած՝ խլլոտ</ref>Հոս-Մնամը քիչ-քիչ դէմք դարձաւ, ու անոր տղաքը սկսան ուղիղ քալել, բարձր խօսիլ, սրճարան յաճախել գոնէ տօնական օրերու` ոտքերնին կօշիկ, կռնակներնուն<ref>կռնակներուն, սրբագրուած՝ կռնակներնուն</ref>չուխա, մէջքերնին երկու թիզ գօտի։ Այս բարգաւաճումը զինաթափ չըրաւ Իսրայէլը, ոչ ալ՝ հաճի Աննան։ Այս ամէնը երկրորդական կը մնար անոր հիմնական մտահոգութեան քով։ Անիկա մանչ կ՚ուզէր։ Կ՚ուզէր կատաղութեամբ մը, կարօտով ու երկիւղածութեամբ մը, ա՛յնքան՝ որ այս ուժգնութեան դէմ կը նսեմանար հաճի Սառային ցանկութեանց չափը։ Ու այս պահանջկոտ արգանդով, ճիշդ հաճի Սառային նման, անիկա զգետնեց բարի ու քաղցր հաճի Կարապետը, որ քիչ-քիչ աւելի փոքրացաւ ու իջաւ իր միսերէն։ Գաղտնի ցաւ, թէ անյագուրդ սերմնակութ մը զայն ըրաւ տարուէ տարի աւելի բարակ` առնելով անկէ առնութեան կնիքը, խորասուզելով զայն ժառանգութեան մէջը իր հօրը աւազանին, ան ալ ցամքած, «ջուր քաշած» ամառէն առաջ։ Գրեթէ կնի՜կ, յանձնուած լաթերուն պաշտպանութեան, որոնք անոր ոսկորները կը ժողուըտէին եւ սանկ ու նանկ ձեւի մը կը մօտեցնէին։ Ու յուսաբեկ էին, էրիկ ու կնիկ, ահաւոր սպասումէն։ Հինգերորդ աղջիկը անոնք ունեցան աղ ու արցունքով։ Տունը տարբերութիւն չունէր մեռելատունէ։ Ցաւէ՞ն, սո՞ւտ<ref>սո՛ւտ, սրբագրուած՝ սո՞ւտ</ref>, հաճի Կարապետը ա՛լ չէր կրնար կրել իր մարմինը։ Պառկեցաւ, ոտքերը փրթած։ Ճիշդ երկու ամիս։ Ու սաւանով կը դարձնէին մէկ կուշտէն միւսին։ Իրողութիւն էր, որ ցաւերուն անկումէն ետքը մարդը փտած միսի մը կը նմանէր, այս օր ուռեցք, վաղը կաշին փակած ոսկորին։ Ու առանց յայտնի հիւանդութեան մը, այդքան ոսկիին ու հողերուն դէմ, բերան մը շնորհքով բանալու իսկ անկարող, բռնած էր ճամբան։ Կախարդ մը՝ անոր «մաքրուիլը» մօտեցուցած էր քիչ մը շատ։
Ու հաճի Աննան` ահաբեկ, կատղած, աւելի քան վճռական, ինկաւ գեղէ գեղ, ջուրէ ջուր։ Կատարեց ապսպրուած բոլոր աղօթքները, մատաղները։ Գործադրեց յուռութքներուն բոլոր ցուցմունքները։ Հեւքը, սպառումը, ներքին տենդը նրբացուցին անոր քիչ-քիչ եղ կապող մարմինը։ Աւելի ճիշդ պիտի ըլլար այս ցոլացումը, գեղացիին բառով՝ սեռին «շավգը»<ref>շաւքը, սրբագրուած »շավգը» (sic ձեռագիր՝ «շավգը»)</ref>փոխադրուած<ref>ջնջ. ստորակէտ</ref>առնել անոր կրակէն։ Ներքին այդ լուցումը, որ կիներուն աչքին մէջ վախկոտ գրգիռ մըն է, ամօթխած ու միամիտ, բայց անոնց մարմինէն թաքուն ծորում մը, նոյն ատեն, որ տարօրէն ցանկալի կ՚ընէ ամէնէն զրկուած մարդերը<ref>sic ձեռագիրը՝ մարդերը</ref>։ Ու բացուեցան անոր գեղեցկութեան թաքուն այդ բերանները։ Ոչ ոք մտքէն պիտի անցընէր այդպէս թարմացած այդ կինը, որուն աղջիկնութեան կաղապարը հազիւ խախտած էր երեսներէն, մայր ընդունիլ հինգ աղջիկներու, այնքան իր հզօր բնազդը կենդանի կ՚ընէր անոր անձը եւ անձին վրայէն անոր միսերը։ Վասնզի գեղեցկութիւնը շէնք մըն է, որուն ճարտարապետը կը մնայ սեռին ուղղալարը։ Առէք կնոջ մը վրայէն սրբազան այդ ոճը, մնացածը թերեւս շահագրգռէ մսավաճառները, ինչպէս կ՚արտայայտուի գեղացին ամուլ կիները հեգնելու իր փոյթին մէջ։ Խռովիչ ու ցանկայարոյց եղաւ հաճի Աննան ` առանց իր գիտնալու ն ։ Ունեցաւ շարժումներ, թեւէ ու ոտքէ, որոնք չհասկցաւ, բայց որոնց զսպանակը ուղեղէն չէր, որ կը գործէր։ Խօսեցաւ տաք, ինք չէր զգար ատիկա, տան ծառային։ Ու անոր բառերը փուռէն նոր ելած հացերու նման դէմէն կ՚այրէին ` առանց յայ տ նելու։ Ըրաւ, իր լաթերուն յարդարանքէն լռին շեղումներ, կուրծքէ՛ն մանաւանդ, ուր իր ծիծերը կը հրէին զինքը, ամբողջ կինը ըլլալով։ Մտաւ մութերը, ախոռը, մառանները, չգիտնալով իր փնտռածը, բայց քիթը խիստ, լարուա՜ծ…։ Ու անոր երիթացած ամուսինը պարտաւորեցաւ հալիլ, բայց չմեռնիլ (հաճի Աննային կամքն էր ատիկա), յղի ձգելու համար տառապող կինը։ Ան գլուխն առած, մինակ, աղջիկները ձգած մօրը, կը պտտէր պարտէզ ու այգի։ Ո՞վ ըսած էր իրեն նիհարնալու, յոգնելու, «քիչնալու» օրէնքները։ Վեցերորդ յղութեան յայտարար նշանները խօսած էին անոր մէջ։ Բայց տղա՞յ։ Ան պտտեցաւ, չկերաւ, չքնացաւ։ Ո՞վ ըսած էր այս տարօրինակ պահքը։ Բայց Իսրայէլը այս յղութիւնն ալ ընդունեց սովորական քմծիծաղով։ Բեկանելի չէր անոնց վճիռը։ Ու ըսին ատիկա նորէն, լրբութեամբ ու հայհոյանքով։ Այս վայբերանութիւններէն դուրս, յղութիւնը այս անգամ չարչարագին բան մը եղաւ հաճի Աննային համար։ Յոյսն ու տարակոյսը անոր մէջ փոխն ի փոխ կու գային գրաւել հոգեկան յատակը։ Անհամար աղօթքներ, եօթնական, քառսունական, հարիւր մէկական անգամներու շարքով մը։ Վարձուած<ref>Վարժուած, սրբագրուած՝ Վարձուած</ref>աղօթքներ, ամէն դասակարգէ, տէրտէրէն մինչեւ մատ մը դպրոցականը։ Շաբթուան երկու պահք օրերուն ժամէն Տէր ողորմեա, հասարակաց ու սրտագին, զոր կ՚ըսէին տղաքը, Կիրակիի մատաղին երազովը։ Ուխտեր, խոշոր, անգործադրելի ըսուելու չափ։ Հարցուփորձ ըրաւսաչուն ժամուն ձգելու մասին։ Անկե՞ղծ էր։ Պէտք չկայ կասկածելու։ Վասնզի տղայ ժառանգ մը հարիւրսաչուկ՚արժէ։ Ամէն ամսու պատարագ ու հոգեհանգիստ։ Պառաւներ, փոր նայողներ, սեռ մտիկ ընողներ, մէկը կը մտնէր, միւսը կ՚ելլէր իր տունէն։ Ու հսկո՜ւմ։ Թէ տէրտէրով՝ որ ժամկոչը հետն առած, մինակ կը վախնար, մութը կոխելուն, կը մտնէր մեծ եկեղեցին, դալկոտ երկու մոմի դէմ ու կը քաղէր կարգը, ամբողջ ու թերահաւատ։ Միւս կողմէ՝ խե՜ր, ծովու պէս, ամաններով մածուն, կաթնապուր։ Սնտուկին խորէն կերպասներ՝ թաղին ոռը-բաց տղոց։ Առատ նուէրներ ժամունթապախին։ Ու միւս կողմէ՝ կռի՜ւ, դաժան, փրփրող, լիրբ ու գեղեցիկ իսկ, Իսրայէլին բոլոր հարսներուն հետ։
– Անունը Բենիամի՞ն, – կը հեգնէին զայն, տէրտէրէն փրթած սրամտութեամբ<ref>սրտմտութեամբ, սրբագրուած՝ սրամտութեամբ</ref>մը Նալպանտենց կիները, ու՝
– Թո՜ւ, թո՜ւ, – կը թքնէին գետինը։
– Տղայ մը ուտէ թող, – ու կ՚ընէին սուր, դաժան ակնարկութիւնը, որ կ՚երթար տան ծառային։
Հաճի Աննան փնտռեց կռիւը ` անցնելով բառերէն ընդունուած չափը, հակակշռելու համար ով գիտէ ի՛նչ վախ կամ ամօթ, որ Իսրայէլով դրուած հրապարակ, հիմա կը շշնջուէր ու կը նեղէր։ Տան մէ՞ջ։ Անոր էրիկը շուքի մը պէս բարի, լուռ, ականջները գոցած, կը հետեւէր կնոջը յուզմունքին ու առնուած էր անոր լաւատեսութեան մէջ։ Կարեւոր միակ եղելութիւնը, ճամբու դրուիլն էր տան ծառային, պայմանաժամէն առաջ։ Կարշնեղ ու գեղադէմ երիտասարդ մըն էր ասիկա, որ Նալպանտենց շեմէն ելլելէ վերջ, լքեց իր ընտանիքը, նշանածը, գլուխը առաւ ու կորաւ։ Բաժի՞նը։ Տէրը ինք գիտէ։
Ու մանչ էր վեցերորդը։
Գեղը դղրդեցաւ։
Անոր հայրը, հրաշալի աւետիսին առջեւ, երկու ժամ մարած մնաց։ Բայց արթննալուն, ցատկեց ոտքի, իբր թէ հիւանդ, մահամերձ հիւանդը չըլլար գեղին սպասումին։ Ո՜վ դրած էր սա ծխնին անոր զիստերուն։ Ի՜նչ ալ բարակցեր էին սրունքները, որոնցմէ միսը հալեր-գացեր էր, ընելիք չունեցող ծառայի մը պէս։ Բայց արտակարգ ուժ մը կեցուց անոնց վրայ նոյնքան բարակ անոր իրանը։ Բացաւ անիկա գեղին նայող մեծ պատուհանը, վերին յարկէն ու խելայեղ, առանց գիտնալու, թէ ինչ կ՚ընէր, արձակեց վրայէ վրայ վեցհարուածեանը։ Մարդիկ զարմացան ո՛չ թէ գնդակէն, այլ՝ Կարային ձեռք էն ։ Չէ՜ր վախնար։ Զէնքը արգիլուած էր շատոնց ու Իսրայէլը կրնար կեդրոն հասցնել այդ գանգիւնները։ Մարդ կը մտածէ, երբ քիչ կամ բնաւ է յուզուած։ Անոր չորցած շրթունքները, ճեփճերմակ, կը դողդողային, անհնարին գոռումով, անհնարին աղաղակը՝
– Աչքը լո՜ւս, Նալպանտենց տղոցը։
Ու, աւելի հրաշքը։ Տեսան զայն, որ այդ շունչով վար էր եկած. ու առանց դողալու – չիյնալու համար ան ամսուան ուժ էր սպառած, ոսկորները ներսէն բռնի սանձելով – գացած սրճարան, սուրճ ու թէյ, ու լոխում ու շաքար ապսպրած բոլորին, անխտիր, թշնամի թէ օտար։ Յետոյ՝ մարդ էր վազցուցած դրացի գեղերը, վարձելու բոլոր թմբուկները եւ զուռնաները, Կիրակիի կնունքին համար։
Զոյգ գոմէշներ պառկեցան Նալպանտենց դուռին, երբ կնունքի թափօրը դուրս կ՚ելլէր անկէ։ «Օսկի» վարագոյրէն զատ, որ տարուան երկու մեծ տաղաւարներուն միայն կը հանուէր գանձարանէն, ու վարձելի չէր մարդկային որեւէ փառքի, երեւան բերուեցան ժամուն բոլոր պահծու զարդեղէնները, կանթեղները, սուղնոց շուրջառները։ Հսկայ հոգեհանգիստ։ Ժամուորին մոմը Գաբրիէլ հրեշտակապետի պատկերին՝ հասակով։ Փոքր վարագոյր մը աւագ սեղանին՝ հաճի Սառային պահածներէն, լման ոսկի, այսինքն՝ թաւիշ խորքի վրայ ծաղիկները<ref>ծաղիկներ, սրբագրուած՝ ծաղիկները -</ref>ձոյլ, բայց բարակ։ Կնքող քահանան մեծահամբաւ գերդաստանին արժանաւոր պայազատ յայտարարեց նորածինը` ապահով ըլլալով Իսրայէլէն, որ հայհոյութեանց ռմբակոծումէն զատ, մեղք ալ կը մտնէր, իր պառաւներու գիծէն, օրուան մը ժամը, արարողութիւնը կորսնցնելով։ Քառսունէն ետքը, ոտքի ամէն կնիկ ժամը չի փախցներ։ Փախուստը կ՚արձանագրուի Աստուծոյ գիրքին մէջ։ Պիտի փորձ ո ւէր տէրտէրը Յարութիւն մկրտել, եթէ ձախորդ նախապաշարում մը չմիջամտէր։ Հաճիին պէս մարդ երկու հեղ չի գար աշխարհ։ Ու ով որ անոր անունը պիտի կրէ, պիտի կրէ զայն դժբախտ բեռի պէս։ Պատարագը՝ ծանր ու լեցուն, վար չէր մնար տաղաւարներու շքեղութենէն։ Ու ժամուն չորս դուռներուն զետեղուեցան չորս խալկիններ։ Ու բոլոր կարեւոր փողոցներուն բերանը շինուեցան մեծ օճախներ։ Արիւնը վազեց։ Օղին վազեց։ Գինին վազեց՝ աղբիւրի պէս։ Մատաղին առատութիւնը, թափօրին փարթամ գնացքը, Նալպանտենց հաճի Սերոբին խաթրը սեպող դրացի գեղերուն երեւելի կամ խոնարհ իշխանները ըրին այդ հանդիսանքը բացառիկ ու հանրահամբաւ։ Մարդիկ կը փորձուէին ոգեկոչել մեծ հաճիին կարաւանները։ Այս կարգի կնունքներ հարսնիքի չափ աղմուկ հանած են ու կը պատմուին տարիներ վերջ։ Մէկը մանաւանդ կը յիշատակուի իր ընդարձակ տարօրինակութեանը համար։ – Եօթը գոմէշ, եօթը եզ, եօթը կով, այսպէս բոլոր զոհելի չորքոտանիներէն եւ երկոտանիներէն եօթնական հատ, մեծահարուստ գերդաստանի մը տաշտի-քերուկ<ref>Ծնթ. – տաշտի քերուկ – վերջին զաւակը: Կը փոխաբերուի խմորի տաշտէն, խմոր[ում]էն յետոյ քերուկով մէջտեղ բերուած խմորէն, փոքր, քիչ, բայց բաւական՝ յաջորդ տաշտ մը ալիւրը խմորելու:</ref>մէկ ընձիւղին համար, որ կու գար օճախը փրկելու։ Թիւը կը հպատակէր յիմար ուխտի մը ` կատարուած ժամուն ճիշդ կեդրոնը, ըղձաւոր ու հաստահաւատ տիկինէն, վեց<ref>հինգ, սրբագրուած՝ վեց</ref>աղջիկէ ետք եօթներորդին<ref>վեցերորդին, սրբագրուած՝ եօթներորդին -</ref>՝ մանչուն ի պատիւ։ Աստուծոյ ականջը բաց պահուն մեր փափաքները ի՜նչ են, որ չընդունուին։ Ու անհաշիւ վատնեց հաճի Կարապետը` առանց իջնելու ոսկիներուն մգլած մառանը, սանկ վերի երեսէն, ափ ի բերան ձգելու չափ գեղացին ու օտարը։ Նալպանտենց ձե՜ռք էր վերջապէս։ Ամիսներ չհատցուցին այս կնունքը։
Ափ մը բան էր սակայն, ճիշդ մեծկակ ափ մը բան Նալպանտենց նոր Սերոբը, որ ծաղրանկարն անգամ չէր բերեր նշանաւոր իր հաւուն։ Ճանչցողը՝ գիտէ ծնունդէն ոսկորներուն կանգունը։ Պտղունց մը միս, ինչպէս սկսած էին արդէն քաշքշել Իսրայէլին կիները եւ ուրիշ, նորընծայ նախանձորդներ, այս անգամ գեղին միւս հարուստ տիկիններէն, որոնք տակաւին չէին մարսած կնունքին շքեղանքը, իրե՜նք գեղը վարող, գեղացիին առջին ինկող ու ետին կեցող մեծ տոհմերու տիկիններ, ու կը միացնէին իրենց փորի ցաւը իսրայէլեան նզովքին ու խաչահանութեան։ Անոնց համար արու այս ծնունդը ոչինչ կը փաստէր։ Ոչինչ կը հերքէր իրենց վճիռներէն։ Անոնք շարունակեցին հաւատալ իրենց ախորժակներուն եւ չընդունիլ ծիծաղելի այս խլեակը, իրենց բառով՝ խլինքը, զոր մանկութեան առաջին ախտերը պիտի չուշանային մաքրելէ։ Մայրը, տպաւորուած, սարսափով կը պաշարուէր տղուն կեանքին համար ու կը համբուրէր կոճակի պէս բանը, որ կարծես կը ճարմանդէր անոր զիստերը, փոքր ու աննշան, սմքած լուբիա մը ` խաբելու աստիճան սեռին իր յատկանիշը։
Ու գեղը բացաւ իր լրբութեան դուռները։ Իսրայէլը պատու ա խնդիր հեգնութեամբ մը կը մեղքնար թիրիթ Կարային ու հանրութեան ուշին կը յանձնէր պապաճան Բաթեկը<ref>Բաթիկը, սրբագրուած՝ Բաթեկը (sic ձեռագիրը)</ref>` տանը ճամբուած ծառան, որ քիչ մը շատ ըսած էր իր «խաթունին» վրայ։ Ըսուա՞ծը։ Սովորական պաշտամունքը երիտասարդին, որ հասուն կնիկի մը հոտին մէջ կ՚առնուի։ Կը տեսնէ պարզ բաներ եւ կը գեղազարդէ ` պատմելու համար իր ընկերներուն։ Հաճի Աննան հերքեց նոյնքան լրբութեամբ, նոյնքան կորովի. այնպէս որ, հերքումի այս փոյթն ու սաստկութիւնը չուշացաւ փաստը ամրապնդելէ ամբոխին բերնին։
– Չուտողին բերանը չի հոտիր։
Առածը կ՚օրինակէր սոխը ու կը թելադրէր կասկածը։ Ինչո՛ւ պայքարիլ սուտին դէմ։
– Բերանը որ չայրի, ատչափ չի բանար։
Միշտ սոխն էր։ Ու գեղը կու տար ու կ՚առնէր։ Երգի փշրանքներ, սանկ-նանկ հաւաքուիլ առին։ Բայց կեանքը աւելի նեղ էր հիմա ու մարդիկ երգելէ աւելի՝ հացին հոգը ունէին հոլովելիք։ Հակառակ Իսրայէլի խաչակրութեան՝ գայթակղութիւնը չաճեցաւ։ Ընդհակառակն։ Անիկա, ամիս մը ետքը, չծնած մեռել երեխաներու կը նմանէր։ Որքա՞ն էր իրականութեան բաժինը։
– Մութ բան է, տղաք, – կ՚ըսէին ծերերը։
– Մի դատէք, որ չդատուիք, – կ՚աւելցնէր տէրտէրը, որ շահ ունէր խաղաղ մթնոլորտէն։
– Տէրը ինք դատաւոր, – կը վճռէին փորձառուներն ու բանիմացները ու կը ծխէին, խոշոր պուկերով։
Այս կռիւներուն քովէն, փապուճ չձգելով ոչ ոքի, օգնութեամբը մօրը, որ յղութեան առջի ամիսէն իսկ անցեր էր Նալպանտենց տունը, մուշտակը կռնակին, մեծ կնիկի մը ա՛լ արդար փառքովը, հաճի Աննան նուիրուեցաւ պզտիկին։ Այս գետնին վրայ անոնք մնացին անզուգական։ Տղա՞ն։ Բայց Աստուած է կու տայ, կը պահէ ալ զայն։ Այսպէս կը դատեն մեր կնիկները եւ կը փաթթեն ամուր խանձարուրքի մէջ ` բաց ձգելով բերնիկը միայն ու մնացեալը վստահելով օրանին ջերմութեան, մեծ մօրը ոտքին, որ պիտի շարժի ժամեր շարունակ։ Հաճի Աննան շեղեցա՞ւ աւանդութենէն։ Ատ չէ կարեւորը։ Գեղը երկրորդ օրինակ մը չունի այս հերոսութեան, որով անիկա մահուան «որդեգիր» այդ սուտը, այդ խլէզը, ըսին նոյնիսկ, սատանայէն գողցուած, պուկիով Աննային արգանդը թխմուած այս հրէշը ազատեց մահուան մանգաղէն։ «Առիւծի կաթ» թելադրէր թող խենթին մէկը ու հաճի Աննան պիտի վազէր մինչեւ «Հինտիստան»։ Ու ատանկ սուտ, ջնջուած, օրանին մէջ լաթերէն ու բարձերէն հազիւ զատելի, Նալպանտենց աւագ տունին յետին շառաւիղը շարունակեց մեծնալ։ Հաճի Աննան իր ծիծերուն քով ուրիշներ ալ դրաւ, ընկճուած անհուն ծարաւէն, որ զաւկին շրթները կը պատմէին, անընդհատ ծծելով, ծծելով, քուն<ref>քան, սրբագրուած՝ քուն</ref>թէ արթուն, փոխելու չափ դէմքին ձեւը, ուռեցնելով լինտերը, գոգաձեւ դէպի դուրս, գուշիկ՝ ինչպէս կ՚որակուի կզակին այդ ձեւը։ Ո՞ւր կ՚երթար հաճի Աննային կաթը, այդքան առատ։ Դուռ-դրացի, աղքատ ու պարզուկ հարսներ խեր կը սեպէին քանի մը պուկ բան թափել անոր անյագ բերանին։ Կաթի այս ողորմութիւնը սրտառուչ է շատ, եւ հեռի՝ քաղաքներուն հաշիւէն եւ զգուշանքէն։ Գիշեր թէ ցերեկ, քուն թէ արթուն պահերուն միշտ մէկը հսկեց օրանին վրայ ` հազար ու մէկ կասկածանքով։ Ան կը վախնար չ արքերէն, Նալպանտենցպուկիներէն, որոնք գտնուեցան պարտէզին սեմին տակ օդէն եւ երկինքէն։ Տարին չաւարտած, այս խնամքներուն իբր արդիւնք օրանին մէջ զգալի եղաւ մանչուկ մը։ Ան ի՜նչ դժուար հաւաքուած էր այդ քիչ մը բանը։ Մանրուք<ref>sic ձեռագիրը՝ մանրուք [մանրուկ ?]</ref>, բայց գիրուկ։ Լուսի պէս ճերմակ։ Ըսե՛ս կաթը առեր՝ մարդու կաշիին են անցուցեր։ Բայց անիկա ուշագրաւ էր իր աչքերուն տարակարգ կենդանութեամբը։ Աղմո՞ւկ։ Լա՞ց։ Չլսուեցան ամիսներով։
– Տղայ ալ ըլլայ, հարուստինն ըլլայ, – կ՚ըսէին մայրերը, իրենց ճուացող լակոտներուն խփելով քիթին։
Հծծի՛ւն մը, մանր, խոնաւ, կաթնախառն։ Խելօք, սուսիկ-փուսիկ, այսքա՛ն կ՚ըլլար։ «Աստուած մ՚ունենար, ձգէ օրերով», – կ՚ըսէին հարսները, երբ իրենց ծիծը կը քաշէին բերնէն, որ կը պահէր իր կլոր բռնուածքը եւ կը շարունակէր մատները ծծել։ Ու կը խաղար ժամերով կամարէն կախ ոսկոր խաչին հետ, որ յիշատակն էր հաճի Սառային եւ որուն կեդրոնին երբ աչք դնէիր, Աստուածամարը կը տեսնէիր` գիրկին Յիսուսով։
Մեռաւ անոր հայրը, տարի մը ետքը, չորցած, միսի վերջին շեղբն<ref>sic ձեռագիր՝ շեղբն</ref>ալ սպառած, բայց հանդարտ ու ուրախ, որքան որ ներելի է ըսել, առանց ըլլալու «նայուածքը ետին», ժողովրդական նկարուն բացատրութեամբ մը։ Ոչ ոք ցաւեցաւ վրան։ Զայն մոռցած էին սրճարանի ընկերները։ Միշտ դրան սպասող մահը ի վերջոյ դադրեցաւ իր իմաստէն ։ Մարդիկ չեն հաւատար շատ հեղ կրկնուած սարսափին։ Բայց ամէնէն քիչ ազդուած ըլլալու էր այդ մահէն իր կինը` հաճի Աննան, որուն համար ան «կը պակսէր» արդէն տարիներէ ի վեր, կղպուած ու որդնոտ իր աճուկովը ու զազիր, անշօշափելի ոսկերուտքովը։ Որ զզուեցուցած էր նոյնիսկ շոր լուացող Հոս-Մնամը, կնիկը, «շէնք-շնորհք» հիւանդ կրնալ չըլլալուն։
Բայց տղան ապրեցաւ։ Անցաւ անիկա բոլոր սպասուած ու հաշուըւած հիւանդութիւններէն, ծաղիկէն ու հարսանիթէն, թոքատապէն ու կապուտ հազէն, փորքշուքէն<ref>փորքշուկ, սրբագրուած՝ փորքշուք</ref>ու ջերմէն, չսեպելու համար մանր-մունր տաքութիւնները, ակռայի տագնապները, առանց վտանգի։
Ապրեցաւ անիկա այս ամէնէն, հաճի Աննային հաւատքովը ` ի դերեւ հանելու համար անաստուած սպասումը Իսրայէլին։ Քաշողը միայն գիտէ, թէ ինչ կ՚արժէ տղան, երբ պիտի մեծնայ դուրսին կրակովը։ Զայն պաշարեց մայրը զրահուած հսկողութեամբ մը։ Թող չտուաւ, որ երես-փուչք<ref>Ծնթ. – երես-փուչք – երեսին վրայ պառկելով քալելը փոքրերուն։</ref>քալքի ատեն դուրս համարձակի տանը մեծ բակէն, փողոցին վրայ, տարեկիցներուն հետ, ոտքերը արեւին երկննալու-քնանալու։ Աւելի վերջը, անոր արգիլեց խաղալը ընկերներուն հետ ։ Կտրեց անոր ոտքը ազգականներուն տունէն։ Խիստ պատիժներով, որոնք լալով կու տար, վարժեցուց զայն օտարի ձեռքէն, խանութէն ոչինչ առնելու, նոյնիսկ լէպլէպի շաքարը, որուն համար տղաքը, ես ալ մէջը ադ տարիքիս, հոգի կու տային։ Լեցուց, լարեց անոր պզտիկ հոգին իր ատելութեամբը Իսրայէլին դէմ, այնպէս որ, գրող տեսածի պէս կը սառէր բարկութենէն, երբ պատահումը իր դէմը բերէր անոնց տղոցմէն մէկը։ Բաղնիք, ժամ չզատեց անոր պզտիկ թաթը իր լայն ու ամուր ափէն ` ականջ չդնելով անոր յոգնութեան կամ մատղաշ ցաւին, արդիւնք՝ կակուղ դնդերներուն կրած ճնշումին։ Ան առաջ տարաւ այս հսկողութիւնը ա՛յնքան աւելի խիստ, ո՛րքան շատցան տարիները։ Մշտապէս փակ հսկայ բակին մէջ իսկ չձգեց զայն առանձին ` վախնալով անլուր դաւերէ։ Մկան դեղը ի՜նչ քիչ կը տարբերէր սուսամ շաքարէն։ Ու Իսրայէ՜լը։ Ան չէ՞ր, որ կործանած էր իր պապերուն Աստուածը։ Տէրտէրը չէր հասկցած Նոր Իսրայէ՜լը։ Ու խփեց ականջը բոլոր ծաղրերուն ու խրատներուն։ Մայրերուն բնազդը քիչ կը սխալի։ Արհամարհեց ամբողջ գեղացին, որ սկսելով Նալպանտենց տղոցմէն, հեգնել առաւ, չար ու թթու՝ այս գմբէթաւոր գուրգուրանքը։
– Վարտիքին մէջը թող պահէ։
– Թթուն դնէ<ref>գնէ, սրբագրուած՝ դնէ</ref>։
Կ՚ըսէին իրարու եւ կը խնդային։
Բայց մեծցաւ անիկա։ Եղաւ դպրոցցու, քիչ մը շատ բարակ, մա՛նաւանդ հասակէն աղքատ։ Մայրը գոհ էր սակայն։ Իր տղան աժտահարի չափ հասակ ունէր իր աչքին…։ Ու նշանուեցաւ տասնին չմտած։
Ասդին, շատոնց սկսած էր արդէն անոր մօրը նոր ասպարէզը։ Էրիկը, աղէկ-գէշ շուք մըն է այդ գիծէ կիներուն գլխուն, որ առնուազն կը պաշտպանէ՝ եթէ ոչ գլուխը, գոնէ փէշերը չար լեզուներէն, գոնէ օրէնքէն։
Այրի՛ն<ref>Այրին, սրբագրուած՝ Այրի՛ն</ref>։ Գեղանի այրին, մեծատուն այրին խորհուրդ է եւ երեւոյթ։ Ազատեցէք ձեր մտքէն անոր պատկերը քաղքենի սարքերուն տափակ կամ տխուր կապանքէն։ Անիկա առնուազն մարմին մըն է մեր քաղաքներուն մէջ, որ սեւ կը հագնի եւ ճերմակ իր մորթը ջնարակել կու տայ իւղին ու փոշիին։ Իր զաւակները պատրուակներ են անոր ցուցադրումին։ Ու կը գտնէ մէկը ` պսակով կամ առանց պսակի։ Անշուշտ, արհեստաւորին այրին էրիկ-մարդ է միշտ։ Պիտի չխորհի զաւկըներէն դուրս ուրիշ բաներու։ Գեղերո՞ւն մէջ։ Հիմա կը գիտնաք։
Զայն թաղելէ յետոյ, հաճի Աննան ինքզինքը գտաւ միս-մինակ, կեանքին հազար պէտքերուն դէմ։ Հասկնալի էր անոր խորունկ շուարումը, քանի որ կեանքը կը յարձակէր վրան շատ մը ճակատներէ։ Ամէնէն դժնդակները, լիրբերը եղան նորէն Նալպանտենց տղաքը, որոնք, տգէտ միւֆթիներու ցուցմունքովը պաշտօնապէս միջամտեցին, կեդրոնէն դատաւոր ու մ ո լլա բերին, ցուցակագրելու համար լուսահոգիԷմիմի օղլուին<ref>sic ձեռագիր՝ էմիմի օղլուի ն</ref>բոլոր ունեցածը` սկսեալ անուանի ձիթաստաններէն մինչեւ սխտոր–գուշը<ref>յաւելում միացման գծիկի</ref>։ Ի՜նչ մեղքցող, ի՜նչ հոգածու, անոնք գումարել տուին թաղական խորհուրդ, ուր ստիպուեցաւ երեւալ, կառավարական փաթթոցով քարտուղարներու ներկայութեան, Սերոբը գիրկը, հաշիւը տալու մգլած ոսկիին, այսինքն՝ ուրիշ թագաւորներութուղրայով դրամներուն, ու տալ հաշիւը նոր թագաւորովին<ref>թագաւորին, սրբագրուած՝ թագաւորովին</ref>։ Ան իր գիտցածովը, լսածովը պաշտպանեց որբին իրաւունքը, անշուշտ շատ աւելի լաւ, քան Իսրայէլի անօթի շունուընին (շուները)։ Ան երդում չըրաւ չամուսնանալու, պարզապէս կոտրելու համար Իսրայէլին պահանջը, բայց մտքէն չանցուց այդ յիմարութիւնը։ Տուն մը աղջիկ ու փաշայի պէս տղա՛յ մը։ Չէի՞ն բաւեր։ Ի՞նչ հարկ կեանքէն բռնի առնելու, ինչ որ իրացած րոպէին իսկ անկշիռ կը դառնայ։ Այս է պատճառը, որ այրի կիները նախայարձակ կ՚ըլլան։ Չինկաւ թակարդին մէջ, որ կը մատուցուէր իր զգայարանքներուն, հաստկեկ, ջոջ աղայի մը կողմէ, որուն կնիկը մեռած էր տղաբերքին եւ որ, ազդեցիկ մարդ, պետական գիծէ, ձեռքերը երկայն, նոր-նոր ծրագիրներով ստեղծեց Սերոբին թնճուկը<ref>sic ձեռագիր՝ Սերոբին թնճուկը</ref>։ Կինը մնաց անյողդողդ։ Մերժեց՝ հրապարակելով մեծաղային դիտումները «յատենի ժողովոյ», փարայի մը ընելով անոր անունը՝ խնամակալութիւնը՝ որ պիտի ձգուէր անոր նախագահութեան։ Անգամ մը կաշին պատռելէ ետքը՝ անիկա եղաւ անդիմադրելի։ Ու փաթթուած օրէնքին առաձիգ պաշտպանութեան, աւելի ճիշդը՝ իր աղուորութեան եւ մուշտակին՝ անիկա մեկուսացուց ինքզինքը եւ իր տղան։ Ու սիրտ առած՝ տարածեց իր փէշերը իր տունին ու կալուածներուն։
Լեցուն՝ թէ՛ կուրծքէն, թէ՛ քսակէն, լեզուանի, փարթամ մա՛նաւանդ միսով, ու հարուստ ամէն բանով, ամէնէն շատ սիրտով ու յանդգնութեամբ՝ անիկա շուտով անցաւ պէտքին սահմանները ու զարգացուց ինքզինքը` խելք, փառասիրութիւն, եզակիութիւն հետապնդելով ու բերնին չափը տալով թաղականներուն, որոնք ամէն նորոգուելու, ով գիտէ ո՛ր խլրդային քիթերէ մղուած, ձեռք կ՚առնէին իր տետրակները, քննելու կ՚ելլէին տան ներքին կացութիւնը ու ազգասիրութիւն եւ արդարութիւն կ՚ախորժէին ծախել ` պաշտպան կենալով այս իւղոտ որբին։ Հանրային գետինի վրայ մուրացկան, ու շատ-շատ՝ կոտրած կիներու վարժուած մեր աղաները կ՚ախորժէին այս աղուոր կնիկէն, որ խօսիլ գիտէր։ Բայց գիտէր մա՛նաւանդ խօսելով յուզել։ Մնալով պատշաճ, սեւ լաչակի մէջ թեթեւ մը ստուերած իր երեսները՝ անիկա կիրքին ջերմութիւնը, հաւաքուած սեռին գուցէ պապակը կ՚արձակէր իրմէն։ Ու իր բառերը կը կշռէին։ Ու իր բառերը իրաւ էին ու կը կոտրէին։ Գուցէ այս երեւումը, ժամուն օտաները՝ հետեւանք եւ նմանութիւն է թուրք կիներու, որոնց մէկ կարեւոր<ref>ջնջ. ստորակէտ</ref>մասը, այս ու այն երակէ թոշակառու, ի հաշիւ իրենց ղազի զաւակներուն կամ նոյնքան կազի էրիկներուն, կը խուժէին կառավարական դիւանները, սեփ-սեւ վարշամակուած, ու գիտէին լսելի ընել իրենց պահանջները։ Հայ գեղին մէջ հրաշքի մօտ բան էր հետեւիլ այս գեղանի, երեսէն նուռ կաթող կնիկին, որ հաճոյք ունէր պոռալ-կանչելու, ուրիշներուն լռածը բարձրաղաղակ պատգամելու եւ կօշիկը հակառակ կողմէն հագցնելու հնօրեայ, եփած աղուէսներուն, Մակարենց Կարապետ աղային եւ հաճի Տիմէթէոսին, երկուքն ալ ժամուն օտան որջացած, որոնք կողմնակի միջոցներով – դուք ընդարձակեցէք միջոցները եւ ըրէք ճակատ, պիտի չխաբուիք – թուղթի ու փետուրի (գրիչ) քերթուքներով տուն մը տղայ կը պահէին, կնիկներուն քիրմանի շալ կապել կու տային եւ արեւին մէջ կաթիլ մը քրտինք չունէին թափած, առանց Աստուծոյ հողէն ու անոր երեսին տնկուած փայտ մը, այգիի փշրանք մը ունեցած ըլլալու, բոլորն ալ սպառած ըլլալով կերուխումի եւ քաղքի բոզերուն հետ։ Անիկա բացառիկ ուշադրութեամբ հետեւեցաւ այս աղուէսներու ռազմափորձերուն։ Խորտակեց անոնց, հեռուէն հեռու, հազիւ զգալի պաշարողական ծրագիրները՝ գեղեցկութեանը վայլող տաք, համոզկեր, անուշ ու, տեղին համեմատ՝ արիւնող, բզկտող իր լեզուովը, որ քանի՛ գնաց, ճոխացաւ, բարակցաւ, համ ու պղպեղ, սեր ու կարագ ճարեց դէպքերէն եւ փորձառութիւններէն։ Ժողովականէ մը աւելի պերճ էր անոր մուտքը։ Հանդիսաւոր ու տպաւորիչ էր անոր ելքը։ Ու կը սեպէին զինքը, տէրտէրէն սկսեալ մինչեւ փաստուած աղաները, որոնք, կառավարութեան գործերուն մէջ ինկած, մուխթար եւ աղա քանի՜-քանի՜ հեղ՝ պահեստի անցած էին ալ։ Նոյն աչալրջութեամբ ան հետեւեցաւ տանը ընթացիկ գործերուն։ Միշտ իր տղուն հետ, պզտիկութեանը՝ գրկած, աւելի մեծնալուն՝ թեւէն բռնած, աւելի ուշ՝ առջին ձգած, ան եղաւ ամէն տեղ, ուր կարիք կար։ Եղաւ անիկա մա՛նաւանդ իր պարտէզները ` սանձելու համար Իսրայէլին գողութիւնները, որոնք կը սկսին նախ ոտք մը հողով, կ՚աւելնան յետոյ խրամ իջնելով եւ օրին մէկն ալ շարք մը (որթատունկ, թթենի) ողջ-ողջ կուլ տալով։ Ան ծիծաղելի, բայց անդարմանելի կերպով ամօթահար ըրաւ ստամբակները, որոնք փորձեցին արտերուն մէջ յարձակիլ անոր վրայ։ Պատիւի՞ն։ Ստոյգ չէ անշուշտ։ Գեղին մէջ կան յիմարներ, որոնք ժում մը հացի կամ տոլ մը գինիի փոխարէն յանձն կ՚առնեն ծայրագոյն խաղքութիւնը։ Անոր զօրաւոր ձայնը կը բաւէր ժամ մը հեռուէն խուլերն իսկ իրազեկ ընել պատահելիքին, սուր, զիլ ու խզում<ref>sic ձեռագիրը՝ եզամ (խզում ? )</ref>չտեսած։ Ունէր մա՛նաւանդ իր բազուկները, որոնք երկու հոգիի թեւերը պլորեցին ու զարկին գետին։ Այս դրուագները զինքը կեցուցին ազատ՝ յայրատ աչքերէ եւ փորձերէ։ Ան եղաւ կառավարութեան դուռներուն, որբը հետը, դատարանի առջեւ պաշտպանելու իր մուրհակները, որոնք կ՚ուրացուէին` գրողին կամ վկաներուն կաշառուելովը։ Ու եղաւ անիկա իր քէնին մէջ՝ աղուո՛ր, բիւրեղացած կոչուելու չափ, արձանին պէս, զոր կը հագցնեն, մշտապէս ամրափակ, առանց թուլիկ թելի մը, որ յանդգնէր լաչակէն դուրս սպրդիլ։ Մշտապէս մարտահրաւէր գրգռելով, ստեղծելով։ Անիծելով, հայհոյելով, զարնելով անխնայ՝ բոլորին մեղքը իրենց երեսին, առանց քողքելու, առանց խիպէն մեղմելու իր բառերը։ Փռելով մարդոց գարշութիւնները իրենց անցած ճամբաներէն ու կիներուն ստորնութիւնները անոնց ժամէն դարձին։ Կիրքի մէջ այս սաստկութիւնը կը վայլէր<ref>վայելէր, սրբագրուած՝ վայլէր</ref>անոր, մինչեւ իսկ աղտին մէջ զայն պահելով ցանկալի ու աղուոր։ Ան հաճոյքով կ՚ընդառաջէր գայթակղութիւնը, որուն վրայ խարսխուած կը մնան մեր քաղաքակրթութեան խոշոր կեղերը եւ որ մեզի ընել կու տայ մեզմէ հարիւր անգամ վար բաներ։ Երբեք չվախցաւ, հարիւրաւորներու ներկայութեան, Նալպանտենց տղոցը երեսին տալ, պարտ ու պատշաճ վերադիրներուն մեղրովն ու պղպեղովը, գողութիւնը, որ հողով կը կատարուի եւ զոր ամէն մարդ կը հասկնայ` չափով մը անցած ըլլալով անոր ձգողութենէն։ Վասնզի հողին համը հզօր է կնոջ, որքան այր մարդուն մէջ։ Մշտապէս անով, այրը կարծես իր գոհացումը չի գտներ, մինչեւ որ քանի մը թիզ բան չսոթտէ այրիին հողէն ու չխառնէ, հալեցնէ իրենին մէջ։ Ու տարօրինակը հո՛ն է, որ ոչ ոք կը տառապի այդ մեղքով։ Հողին այս վայելքը, առքը, կապուած ըլլան գուցէ աւելի մութ, խղճագիտական զգայութիւններու, երբ կը հայթայթուի հայրենի ժառանգութենէն իրենց արդար բաժինը առած եղբայրներու միջեւ։ Հոս աղբարը կը զրկէ աղբարը անգթութեամբ մը, որ չի բացատրուիր։ Իսրայէ՞լը։ Անոնք ամէնուն քանի մը քար հանելու չափ քաջավարժ էին այդ տախտակին։
Այսպէս, հաճի Աննան հասաւ ամէնուն։ Սանձեց բոլոր ցանկութիւնները։ Զաւկի, տունի, հացի, դրամի հոգերէ զերծ՝ անիկա իր մէջ տրամադրելի կորովը, աւիշը գործադրեց իր ատելութեանց պարարումին։ Արդար ըլլալու համար թերեւս պէտք է աւելցնել, որ այրիութիւնը նպաստեց իրեն։ Ոեւէ էրիկ-մարդ իր կինը պիտի չյօժարէր նման մարզերու գործածել։ Բայց, գլուխէն ազատ՝ անցուցած փէշերը գօտիին փաթին –երկուքն ալ ընտրելագոյն տեսակէն, հաճի Աննան գեղին մէջ յիշատակ է հագուածքի հանդէպ իր խնամքովը։ Դուք գիտէք անոր մուշտակը, անոր փառփառ վառող կօշիկները–, անիկա սրբագրեց բոլոր կողոպտումները, սահմանազանցումները։ Իր շփումները, բնական խելքը սորվեցուցին իր ճամբան։ Չվարանեցաւ ոտքի հանել քննիչներ եւ կալուածական վերստուգիչ յանձնաժողովներ։ Կը ծախսէր առատ ու կը շահէր առատ, այսինքն՝ վճիռները։ Ու նորութի՛ւն<ref>նորոգութի՛ւն, սրբագրուած՝ նորութի՛ւն</ref>, ով գիտէ ո՛ր քարտուղարին թելադրութեամբը, կառավարութեան դիւաններէն, համարձակ պնդումներովը, տեղին համեմատ անուշ լեզուով կամ թախանձանքով, ձեռք բերաւ Նալպանտենց ճիւղագրութիւնը<ref>ճիւղադրութիւնը, սրբագրուած՝ ճիւղագրութիւնը</ref>, կալուածական ամբողջ թղթածրարը, գեղին մէջ, թաղականներու միջոցով կատարուած բաժինքներուն վերջնական վաւերացումը, քարտէսներ եւ պետականգոչանները։ Ի՛նչ աշխատանք էր ասիկա դիւաններու մէջ, ուր երկու տող գրող քարտուղարը մէկ ժամ հանգիստ կը վճռէր իրեն։ Ու թուղթի մը տակ պակսած գիրի մը, թուականի մը, կնիքի մը կամ ստորագրութեան մը համար ամիսներով երթեւեկ անխուսափելի բաներ էին։ Մնաց որ, թուրք պաշտօնեաները տկար են, առհասարակ, կիներու հանդէպ։ Երիտասարդ էր անիկա, քանի մը տարով հեռու դեռ երեսունէն։ Ու ա՛լ վարժուած էր անիկա թուքոտ նայուածքներու, իր տղան – միշտ ափէն բռնած – շոյելու պատրուակին տակ օղի հոտող խռֆածներու խոնաւ ու յայրատ շունչին, խօսքերու, աչք խփումներու` բոլորն ալ տանելով վայելչութեամբ, սառնութեամբ, փորձ եւ եփուն ռազմավարութեամբ մը։
Գեղը փորձեց պատժել այս կորովը` նոր Բաթեկներ<ref>Բաթիկներ, սրբագրուած՝ Բաթեկներ</ref>հնարելով։ Ան առաջ գնաց, աւելի քան պատշաճութիւնը, այսինքն՝ փողոցէ փողոց իրարու գլխուն թափուելու<ref>թափուիլը, սրբագրուած՝ թափուելու</ref>արտօնուած գարշութիւնը, ու թուրքերու անկողինը պառկեցուց պարկեշտ կնիկը։Աբուգաթհաճի Աննան պարզ տիտղոս մը չէր, այլ՝ ամբողջ պատմութիւն մը։ Պաշտպանեց իր պատիւը կրցածին չափ։ Անոր մեծագոյն վահանը մանչն էր, որ մօրը թեւէն առանց զատուելու, մասնակից էր անոր շուրջը դարձող ցանկութեան ու վաւաշի հեղեղին։ Հոդ էր, որ սկսաւ անիկա իր երկրորդ մանկութեան եւ պատանութեան մեղքերը զգալ։ Թուրքերու մատներէն անոր այտերն ու միսերը սորվեցան չմոռցուելիք բաներ։ Անոր մայրը, տարուած իր կիրքէն, չէր տեսներ կատարուածը աչքերուն առջեւ։
Անոր միջոցներէն, ինքզինքը պաշտպանելու, կարեւորներէն մէկ ուրիշն ալ տան ծառաներուն անխնայ փոփոխութիւնը եղաւ։ Իր գիւտն էր վեցամսեայ ծառայութիւնը, որ սկիզբները խրտչեցուց։ Բայց գեղանի կնիկին աչքին տակ դառնալը – հոգ չէ թէ վեց ամիս – բախտ մըն էր երիտասարդներուն, որոնք երկուք չըրին անոր հրաւէրը։ Ամէն ծառայ, հոն մտնելէ առաջ, կը տանէր անոր երազը իրեն հետ, երազը շինուած՝ գեղին եւ դուրսին բոլոր հեքիաթէն։ Բայց առաջին շաբթուն իսկ կը մտնէին իրականութեան ծոցը, որ իրենց պարտականութեանց ամփոփումն էր, խիստ, խղճամիտ եւ ամուր բռնուած։ Տունին ներքին յօրինուածքին մէջ անիկա ըրաւ փոփոխութիւններ։ Անիկա բաժնած էր ծառաներուն բաժինը տան մայր բակէն։ Հնարեց խիստ օրէնքներ աշխատանքի, առտուն ելլելու, իրիկունը տուն դարձի, միօրինակ, անվրէպ ու բռնաւոր։ Չյարգողները ճամբու դրուեցան առաջին իսկ շաբաթէն։ Հետն էր միշտ մայրը։ Բայց Իսրայէլին թեւաւոր ու գմբէթաւոր սուտերը, ինչպէս մեծաշռինդ սրամտութիւնը, ինչպէս հասարակ զրպարտութիւնը չէին բաւած զգետնելու<ref>չգտնելու, սրբագրուած՝ զգետնելու</ref>համար հաճի Աննային մօրը` Հոս-Մնամ Մերոնին դարաւոր պարկեշտութիւնը։
Տէրը չուշացաւ անգամ մըն ալ վարձատրել այս առաքինի մարտնչումները մօր ու աղջկան։ Աճեցուց հաճի Աննան խելքէն, հեղինակութենէն,պոյէն ուպոսէն (գէրութիւնը<ref>sic ձեռագիրը՝ գէրութիւնը</ref>մի մոռնաք)։ Մարդերու հետ իր շատ շփումները իրեն ճարեցին այն բացառիկ զգայարանքը, որով կը գործեն մեծ քարոզիչները, խղճմտանքի ղեկավարները, մեր մէջ՝ առաջնորդները։ Այդ խելքին շնորհիւ ան ունեցաւ խորունկ եւ յարմար ընտրութեամբ մը ճարուած փեսացուներու շարք մը, որոնք, անոր աղջիկներուն ծոցէն աւելի պաշտպանեցին իմաստուն, առաքինի կնիկը։ Մէկ կողմէն ապրելով տղուն ամէն մէկ շունչին հետ՝ ան ձեռնարկեց իրարու ետեւէ իր աղջիկներուն ամուսնութեան։ Անոր փեսացուները, առանց բացառութեան, աղքատիկ, բայց շատ կորովի –հօրէ ու մօրմէ(հաճի Աննան այդ տարազին տակ կը ձգէր ծնողքներուն ֆիզիքական ատաղձը, գուցէ թթուն ակռաները առած ըլլալուն։ Երկու Նալպանտ կար իր ետին. մէկը՝ կեսրայրը, միւսը՝ էրիկը), բարեկազմ տղաք էին, որոնցմէ մէկ-քանին իբր ծառայ, անոր շեմին ճարեցին սա գեղեցիկ երիտասարդութիւնը ու անոր իւղովը բարեխառնեցին իրենց ոսկորներուն իւղը։ Ու անոր աղջիկները ` բարակ, կապուտաչուի, շէ՛կ, ինչպէս էր մայրերնին, իրարմէ աղուոր, հագուած գեղին ամէնէն խռովիչ ճաշակովը, բայց հագած մա՛նաւանդ կախարդութիւնը իրենց մորթին, չտրուեցան ոչ մէկ հարուստի տղու։ Հակառակութի՞ւն։ Հաշի՞ւ։ Հաճի Աննան ինքնիրմէն զատ դատաւոր չունէր։ Ու մեր հարուստները այդ օրերուն նիւթ են զատ վէպի մը։ Անոնք, աղջիկները, չպակսեցան իրենց մայրիկին քովէն, քաղի բոլոր աշխատանքներուն։ Գացին այգի, ձիթաստանները, մրգանոցները, քաղհանքի, պտղահաւաքի, հնձելու,խաթարով ոսկի ճիտերնին, մանգաղին վրայ ծռած, դեղձի պէս թաւշային ու խմուելիք։ Իմաստուն այս կարգադրութիւններով (հաճի Աննան իր դալկոտ տղուն հետ քաղաք իջած ատեն, լսած էր բժիշկները, որոնց թելադրութիւններէն ան վախցաւ մանչուն հաշւոյն, բայց գործադրեց աղջիկներուն վրայ), տաքին ու պաղին վարժ իր աղջիկները աճեցան արագ ու ձեռք ձգեցին – ինչ որ պակսած էր իրենց ծնունդով – արիւնի այն առատութիւնը, թանձրութիւնը, զոր բաց օդը միայն կը հայթայթէ մեր երակներուն։ Չարքաշ այս մարզումները նիւթական արդիւնքով ալ աճեցուցին տունին բարօրութիւնը։
Աւելցան անոր բակին մէջ ձիթապտուղի հինգ հազարնոց տակառները, գիւղացի բերաններէն երկիւղած զմայլումով արտաբերուածկատոզները։ Աւելցան իւղի գուբերը, մարդահասակ ու լռին կուռքերու պէս շարք-շարք, ոտքի՝ կամ իջած գետնին փորը, խորամոյն, թանկագին հեղուկը կարծես քաղելով հողին արգանդէն։ (Անոնք, այդ գետնափոր հնձանները, որոնց խորը աւանդութիւնը կ՚ապրեցնէ տունին պաշտպանփիրերը, ուրիշ բառով մը՝հըզըրը ։ Ու կան տուներ, որոնք չեն պակսիր անոնց յորդումէն։ Մենք ունէինք մականուններ, որոնք կը պատմեն այդ հեքիաթներէն։ Տունը-տեղը կը լեցուի, կը յորդի՛ իւղով)։ Թարմացան ծեր այգիները ու իրենց վայելչութեամբը, համաչափութեամբը Նալպանտենց տունը փռեցին դաշտի երեսին, այնպէս զատ, զատուող, ինչպէս էր վերը, գեղին բնակարաններուն մէջ։ Անմշակ հողերուն վրայ ան ստեղծեց նորատունկ պարտէզներ։ Աղջիկներուն հասուննալէն յետոյ, գրեթէ ամէն տարի Նալպանտենց հնօրեայ դուռները, որոնք ոսկեբարձ ուղտերու անցք էին տուած, բացուեցան արդար, փառաւոր, օրհնուած հարսնիքներու, գինիին եւ հրացանին մէջը չափաւոր։ Լաւ ու ամէնուն գովեստը շահած օժիտներով, անոր աղջիկները հարս գացին բանուկ, դատուկ, գեղանձն տղոց, որոնց դէմքի կանոնաւորութեան չափ հոգիներուն ալ շիտակութիւնը փնտռած ու գտած էր անվրէպ փորձառութեամբը։
Իր տղուն համար ալ չթռաւ անիկա շատ վերերէն, իր ծագումին ձգողութի՞ւնը, թէ ուրիշ, իրեն միայն ծանօթ պատճառներ զինքը ըրին վերապահ՝ հարուստ տուներէ եկած մատուցումներուն։ Իր փնտռածը, ամէն բանէ առաջ, աղջիկն էր, առողջ, շէնքն ու շնորհքը տեղը։ Ու ի՜նչ սուր էր անոր հոտառութիւնը գոյներէն եւ դ նդերներէն։ Անշուշտ հիւանդ աղջիկը հազուադէպ է շատ։ Բայց Նալպանտենց տիկինը չէ մոռցած իր կեսուրին, մա՛նաւանդ կեսրարէն պատմուածները։ Դրա՞մ, կալուա՞ծ։ Ազդեցիկ խնամիական կապե՞ր։ Ան չխորհեցաւ իր իսկ հարստութեան։ Յետոյ՝ քիչ չէին օրինակները հարուստ տուներէ կատղած հարսներու։ Իր ուզա՞ծը։ – Համ ունենար ու խպնիլ գիտնար։ Որուն լեզուն ըլլար քաղցր, բայց երբեք երկար։ Որ տունին մէջ պտտէր պայծառ-պայծառ, լուսաւորէր սիրտերը (ի՜նչ բխում է կնոջ միսը, համեստ թէ փարթամ յարկերէ։ Դուք զայն մի դատէք վէպերէն ու քաղաքներէն։ Անիկա հրաշք մըն է, շօշափելի, սեպհական՝ երիտասարդին, որ լման օր մը հողին հետ հող ըլլալէ յետոյ, կը դառնայ իր տունը ու կը լուացուի կապոյտին կամ մեղրին մէջ կնոջը աչքերուն։ Որուն ժպիտը բաւ է անոր, որպէսզի սրբուի ժանգը, քրտինքին մշուշը, ու տառապանքը, որ կեանքն իսկ է մեր նեարդներուն խորը։ Կի՜նը ամէն բան է քանի մը տարի), բայց շահէր, պարտկէր իր էրիկը, մա՛նաւանդ զաւկները։ Անիկա յարգեց աւանդական բոլոր կարգ ու սարքը, այդ ընտրութեան համար, չափերը, թիզերը, շօշափումները, բաղնիքները, որոնք հարսնցուներու որոշումին ատեն պարզ, պարտադիր, հիմնական պայմաններ կը մնան։ Ու մի զարմանաք, որ այս զննութիւններուն արդիւնքը երեւան գայ անվրիպելի։ Պառաւներուն քով այս զգայարանքը մօտիկը կը կենայ, կենդանիներուն մէջ անվրէպ բնազդին։ Տարօրինակ այդ գիտութեան ցուցմունքովն է, որ տասը տարուան աղջնակ մը, իր որովայնին ընդունակութեանցը կողմէն գաղտնիք չունենայ պառաւին համար։ Ու շատ հազուադէպ է, որ սխալին այս գնահատումները։ Ֆիզիքական մարզին վրայ այս լուսաբանումը, թափանցումը անոնք կ՚ամրացնեն<ref>կ՛արդարացնեն, սրբագրուած՝ կ՛ամրացնեն</ref>բարոյականին ալ զննութեամբը։ Հոս կը միջամտեն ընտանիքին անունը, աւանդութիւնները։ Տեղն է թերեւս աւելցնել, որ առաջին մարզին անսխալական պառաւները յուսախաբ եղած ալ շատ ունեցան<ref>sic ձեռագիր՝ եղած ալ շատ ունեցան</ref>երկրորդ գետնին վրայ։
Տղուն օժիտը կտրելու իջած<ref>կտրելու համար, սրբագրուած՝ կտրելու իջած</ref>տարին, հաճի Աննան կատարն էր իր փառքին։ Անշուշտ հարսին հետ Երուսաղէմ մը պիտի վաւերագրէր այդ երջանկութիւնը, եթէ Տէրը կամենար։ Ատ ալ մօտեցած էր ահա։ Ու հիմա, անոր տունը կը վայելէր արդար խաղաղութիւն մը, արդիւնք՝ այնքան պղտոր ոգորումներու։ Տղայ կարգելը մօր մը համար թուական մը ըլլալէ տարբեր բան մըն է, մա՛նաւանդ գեղերուն մէջ։ Գալիք հարսէն գալիք խռովքներն ու տակնուվրայութիւնները չեն, որ կը շինեն այս անկիւնադարձին խորհուրդը։ Մեծ մայրը աւելի կ՚արժէ, քան մայրը։ Ու թերեւս այդ տարտամ գոհացումին առաջին ցոլքերն են, որ օժիտի համար քաղաք իջնող ամէն մօր դէմքէն զգալի կ՚ըլլան։ Ասիկա՝ սովորական կտաւէ մայրերուն համար։ Հաճի Աննա՞ն։
Անոր մայրութեան պէս մեծ-մայրութիւնն ալ կանչուած էր խորունկ բախումներու, տարիքին ու դէպքերուն կնիքովը եղերական։ Առայժմ անոր կը մնային՝ երիտասարդութենէն՝ քաղցր, դաշնաւոր, խելացի լեզուն, որուն զօրութիւնը պիտի չիյնար իր աստիճանէն, մինչեւ իսկ հոգէառին դիմացը։ Ազդեցութիւններ, – կեդրոնէն, փեսաներէն, իր տունէն ճլտորած ու մէյ-մէկ մարդ դարձած հին ծառաներէն, ամէնուն հասնող կնիկի լայն իր կապերէն։ Հարստութիւն՝ Նալպանտենց մգլած ոսկիներէն, հաճի Սառային շղթայակերպ շարոցներէն մինչեւ նոր ոգիով շահագործուած ձիթհան գործարանը, տան պատերը հիւսող, գորգող մետաքս ու ազնիւ բուրդէ ձեռագործ զարդեղէններ։ Պարտէզնե՜րը, լայն-լայն, կոկիկ-կոկիկ, ուր չէ տրուած խիճի մը հանդիպիլ։ – Նալպանտենց արիւնէն՝ հինգ հատ փեսայ՝ դուք կը ճանչնաք անոնց նկարագիրը, բայց չէք ճանչնար անոնց նուիրումըալնըմանզոքանչին, որ կուռք մը, կիսաստուած մը, հրեղէն էակ մը կը մնար անոնց աչքին, եւ որուն աղջիկներուն մէջ անոնք պաշտամունքն ու սեռը, միտքն ու միսը, գեղեցկութիւնն ու վայելքը գաւաթ-գաւաթ կը խմէին ու չէին կշտանար, – աղքատիկ յարկերու մէջ այդ աղջիկներուն թափած օրհնութի՜ւնը, համը, իրենց կեսուրներուն հետ սրտառուչ ըսուելու չափ հլու եւ քաղցրաբարոյ վարմունքը փաստեր էին, որպէսզի ատ տղաքը մահուան գնով տնկուէին հո՛ն՝ ուր հաճի Աննային խօսքը իյնար աղտոտ բաներու կողքին։ – Անոր ` հաճի Աննային, կը մնային տակաւին, կեանքէն՝ դառն, տրտում փորձառութիւններ, ով գիտէ ի՛նչ սեւ ջուրերէ հանուած, որոնք մեր օրերուն մէջէն կը վազեն<ref>կը քաշեն, սրբագրուած՝ կը վազեն</ref>ու մելանի պէս կը ներկեն մեր յուզումները` երբեմն արեւն իսկ սեւ քսելով մեր բիբերուն։ Ո՜վ անհասելի գծծութիւնը, խեղճութիւնը կեանքին, որուն փոշին քաղաքը կու տայ, բայց որուն արիւնը, անկարելի եղերականութիւնը գեղն է, որ կը բաշխէ։ Որուն վրայ կը դողդղանք ամէնէն անպէտ վայրկեանին եւ զոր կը թողունք անայց, անգէտ, յիմար, որ հոսի, լճանայ, աղանայ, երբ կաթիլն իսկ իյնալու չէր գետին։ Անոր կը մնար, անցեալէն ծակ ականջ մը, ուր ինկած էին՝ շատ քիչ լաւ բաներու հետ՝ բանակ մը մեղք, աղտոտութիւն ու փոքրութիւններ։ Արեւելքի մէջ աչքէն աւելի զարգացած է ականջը։ Կիներուն սաւանուիլը եւ վախը պատճառներն են գուցէ այս գերզգայութեան։ Թուրքերը իրենց առջեւէն անցնող ամէն ձեւի – սաւան ու լաչակ – վարժուած էին սեռին սաղմոսը երգել, բարձրաղաղակ ու ջերմեռանդ։
Կը յարգուէր բոլորէն, շիտակ իր խօսքին եւ աննկատ իր դատաստանին համար։ Պայքարը, վէճը մշակած էին անոր մէջ խորհելու ուժ եւ խորհուրդը յայտնելու անկախ կորով։ Կը հասնէր բոլոր կարօտներուն, լայն ու արմատական շարժումներով ` պարագայէն աւելի պատճառին յարձակելով։ Իր բարիքները այսպէսով գրգիռներ կ՚ըլլային եւ կ՚ազատէին յաճախ զառիթափին վրայ, անդունդ շիտկած տունը, տանտէրը, մայրը։ Կը կազմակերպէր հիւանդները քաղաք, դարմանումի իջեցնելու այլապէս դժուար առաքելութիւններ, կռուելով տգիտութեան՝ ինչպէս նախապաշարումին դէմ։ Հաշտարարն էր անիկա կարեւոր վէճերուն ու մի զարմանաք դուք, որ չէք գիտեր, թէ ամէն բան կնիկով կը սկսի` էրիկով վերջանալու համար։ Հեղինակաւոր՝ թաղին բոլոր հարցերուն մէջ կը գործածէր զգուշութեամբ դժուարակիր այդ զէնքը<ref>շէնքը, սրբագրուած՝ զէնքը</ref>, մա՛նաւանդ վերջերը, երբ գեղը կ՚անցնէր փոփոխման շրջանէ մը, ուր հին ու «պապենական» կարգերը կը դղրդէին, ուր հին, կտրիճ փառքերու դէմ, շահուած արդար ու մեծ դանակներով, մարտի կրկէսէն, աննահանջ արութեան մը իբր պսակ, կը ժմնէին նորեր, փոքր, նախանձոտ, հրազէնի հերոսներ, քան թէ դանակի, ուր հարսները, փոխանակ թոյն ուտելով իրենց ազատութիւնն ու ա՛լ անկորուստ հանգիստը գտնելու, լեզու կ՚ելլէին, ու իրենց էրիկներուն օձիքէն խածած զատ տունի հիմը կը դնէին։ Ան կը յաճախէր հին, հարուստ,«ադայէն-տէտէյէն» [356]ընտանիքներուն, որոնց դուռները շատ բաց չեղան իր հարսնութեան շրջանին, հաճի Սառային ու Հոս-Մնամ Մերոնին բոլորովին հակադիր, բայց պատրուակ ծառայող մեղքերուն համար։ Ու կապ էր անիկա գալիք կարգերուն։ Բայց անիկա չզիջաւ ոչ իսկ կուճուկ մատին հասակովը Իսրայէլին դէմ իր ատելութենէն։ Յայսմաւուրքին բոլոր հրաշալի պատմութիւնները, որոնք, ներող ոգիի, քրիստոնեայ անյիշաչարութեան գլուխ-գործոցներ են, անկարող եղան կտրելու երկաթը, պողպատը անոր ատելութեան։ Ժպտելով մտիկ կ՚ընէր մատուցումները – երբեք Իսրայէլէն, որ իր կարգին եղունգի չափ չզիջաւ իր հայհոյանքէն, զրպարտումէն եւ հրապարակային լրբութենէն –, որոնք միջնորդները կը մտածեն ուրիշին հաշւոյն։ «Ինք մեղաւոր էր», հաճի Աննան, կը խօսէր մեղմիկ, ու ինքզինքը անարժան կը դնէր հեքիաթին փառաբանած սուրբերուն, նետելու համար, կոյանոց բերանները Իսրայէլի կիներուն։ Այս խուսափումները հազիւ կը յաջողէին ծածկել անոր հոգիին ներքին անհաս, աղով ու ժահրով ծածկուած քարաժայռը, զոր ատելութիւնը շիներ, ձեւաւորեր էր իր ներսէն իրեն հանգիստին համար։ Թերեւս ինք իսկ կ՚անգիտանար չափը, կարծրութիւնը այդ զգացումին։
Ան չէր սիրած։ Իրարու ետեւէ իր աղջիկները անոր մէջ մայրութիւնը զարգացնելու տեղ չարափոխած էին զգացումը։ Կը զայրանար աղջիկներու այս շարանին դէմ՝ էրկա՜նը, մեռցնելու չափ կրծելով անոր միսերը, անոր մէջ հաստատելով արի՜ւնը Իսրայէլին։ Իր մանչը շատ ուշ կու գար մեղմելու թշուառական այս զգացումը։ Ե՞րբ պիտի սիրէր. էրիկը արդէն դիակ մըն էր։ Այսպէս, անոր երակներէն, ջիղերէն, ներքին հոսումներէն գոյանալիք պայծառ վիճակը, սիրաւէտ, քաղցր տաղաւարը մեր հոգիին՝ անոր մէջ մատուռ մըն էր ահարկու ատելութեան մը։ Ու շրջապատին վրայ անոր արձակումները խաղ ու պատրա՜նք։ Անհուն իր չարութիւնն էր, որ տուն կու տար իրեն իր բարիքները։ Ու ասիկա անգիտակցաբար։ Պառա՜ւը պիտի ըլլար անիկա, որ պիտի չվարանէր իր ծրագրին դէմ ելլող մարդ-արարածը մուկի նման թունաւորելու։
Ու մուշտակով, ու լրջութեամբ, ու ժպիտով՝ անիկա կարգեց իր տղան։ Ծոցին գիշերէն պիտի սկսէր անոր կեանքին դժբախտագոյն հատուածը<ref>հարուածը, սրբագրուած՝ հատուածը</ref>։
==== Բ ====
Ու նստած են դէմ-դէմի երկու խնամիները։
Սենեակը, օճախով –հին ու անուանի հիւրանոցին աղքատ ընդօրինակութիւնը, ինչպէս է արդէն արդի Սերոբն ալ, ծաղրանկարը նշանաւոր իր պապուն– կը մնայ նոյնը, կահաւորման մեծ իր գիծերուն մէջ եւ կը կրկնէ հարազատ պատկերը հինգ տարի առաջուան, երբ Աղուորը մէրանցը տունէն հոս ոտք էր դրեր։ Պզտիկը, եկող տղան միայն այս սենեակներուն բան մը կ՚աւելցնէր։ Բաբէթի աչքէն կ՚անցնին թաղին բոլոր հարսները, նշանած ու տարիէն կարգուելիք աղջիկները, կտոր-կտոր շինուող պատկեր։ Կարծես երէկ պատահած ըլլար, այնքան յստակ ու իրաւ էին անոր գոյները։ Պատահարներէն, որոնք մեր օրերուն հէնքը կը կազմեն, ոմանք ինչո՛ւ ունին այս կնիքը եղած, կատարուած ըլլալու, եւ ուրիշներ՝ տժգոյն ստուեր մը միայն։ Նոյնն է սենեակը, ահաւոր ճնշումով, երբ խնամի Բաբէթը ծոցին յաջորդող ամբողջ ցերեկը մնաց հոն, աղջկանը հետ, կոտրած, նկուն, շուարուն, չհասկնալով առագաստին սա վրիպանքը, ճնշուած մա՛նաւանդ հաճի Աննայէն, որ «ըքուին բռնուած» կը խօսէր հաստատ, դէգ, ու կը մշտէր զինքը ամէն մէկ բառին, հակառակ անոր, որ իր աղքատիկ խեղճութեանը մէջ խնամի Բաբէթը իրականին մէջ կախուած էր անոր ամէն մէկ բառէն, ո՛ւր երթալը, ի՛նչ ընելը մոռցած։
… Ու տարիներ։ Նոյնն է սենեակը։
Որքա՜ն աւելի շատ տեսած է այդ սենեակը, անկէ յետոյ, երկու խնամիները եւ անոնց լուռ, սրտակեղեք արցունքները։ Ի՜նչ հերոսական, բայց անգործադրելի որոշումներ մտիկ է ըրած անոր հանդարտ օճախը։ Ու ի՜նչ դայեկներ…
Անոնք հիմա, ա՛յս առտու, պարտաւոր են անցնելու հերոսական որոշումին։ Հինգ տարուան ողբերգութենէ մը ետք, անոնք պիտի փորձեն ինչ որ մարդուն բերանը վրայ չ՚երթար ըսելու։ Օճախին սիրուն, զաւակ մը ճարելու յոյսով, անոնք Աղուորը, Նալպանտենց անուանի հարսը ծոցը պիտի տան այս գիշեր տանը ծառային, Սողոմենց Սողոմին։
Վճռական ու արի է հաճի Աննան։ Ա՛յնքան՝ որ խնամի Բաբէթը տեսակ մը երկիւղով կը դատէ այս սառնութիւնը։ Ի՜նչ յստակ են անոր բառերը։ Ի՜նչ հանդարտ, համոզկեր՝ անոր արտայայտութիւնը։ Ի՜նչ արդար՝ անոր փաստերը, որոնք եղի պէս ջուրին երեսը կը հանեն ու կը փայլեցնեն գեղին մէջ ամէնէն անարգ այդ մեղքը։ Ամէն ինչ քաղցր, օծուն ու բնական։ Այնքան փո՛րձ՝ վիճակ ու կանխապատրաստութիւն, որ Բաբէթը մտքով կը բարձրանայ այն օրերուն, երբ գեղը կասկածի տակ ձգեց Աննային արգանդը, նոյն գիծէն՝թիրիթԿարապետին առնութիւնը։ Ան օրերուն ինքն ալ տաք փէշեր ունէր եւ ատանկ ձայները<ref>ձայներ, սրբագրուած՝ ձայները</ref>մարմին ունեցող բաներուն նման կը քսուէին իր միսերուն։ Բայց անիկա պարզ էր ու աղքատ։ Լսած ու խաչ մը հանելով ետին էր նետած անօրէն բամբասանքը։ Ատանկ անաստուած խօսքերու մէջ իրեն չէր տրուած հէնք խառնել։
– Տղուն ո՞վ ըսէ։
Հիմնական տագնա՛պը, որ առանցքը կը կազմէր այս երկարաձիգ վարանումին։ Որուն առջեւ անոնք ընկրկած էին անգամ մը անցեալ տարի։ Երկու կիներն ալ դէզ-դէզ ունէին պատրուակներ, իրարու վրայ նետելու տաժանելի դերը՝ առաջարկումին։ Հաճի Աննան, իբր կեսուր, կշիռքին տակն էր հզօր ու հաստատ աւանդութեան։ Գերագոյն պատասխանատուն էր իր օճախին պատիւին ու կը մարմնացնէր աշխարհի աչքին անկաշառ ու արթուն պահակը իրեն յանձնուած հարսերուն նամուսին։ Կեսուրը մեգերա է այդ մարզին վրայ։ Գեղին պատմութիւնը անուններ ունի, բաւական ալ, մայրերու՝ որոնք իրենց աղջիկները օտարին անկողինը յանձնեցին։ Բայց մէկ հատիկ իսկ չունի կեսուրներէն՝ այդ մեղքով մեղաւոր։ Այս իրողութիւնը ուժ կու տար հաճի Աննային՝ խնամի Բաբէթէն սպասելու ազատարար նախաձեռնութիւնը։
Ան չէր կրնար այսքան անզգամ բան մը ներել իր բերանին։ Քանի՜-քանի՜ անգամներ, իր ընկրկումին ի նպաստ իր փաստարկութիւնները, իր մանուածապատ լուծումները, աւելի հարազատ բառով՝ վերլուծումները մնացեր էին անզօր, երբ կարգը եկած էր որոշումէն գործի անցնելուն։ Ու դառնութեամբ տեսած էր, որ իր սարսափը կը միանար Բաբէթին արդար սարսափին։ Ի զուր ան օգնութիւն փնտռեց իր նիւթապաշտ բնազդներէն, ի զուր իր գործնական առաքինութիւնները հրապարակ կանչեց ու բռնի իր աչքերուն դէմ դիմացուց կարելի, հաւանական տեսարաններ, որոնց մէջ Նալպանտենց տղաքը հեգնելով ու հայհոյելով վրան կը նստէին իր այնքան սիրած կալուածներուն` զինքը նետելով Հոս-Մնամին խաւար անկիւնը, կը գրաւէին սա գեղեցիկ տունը, որուն ամէն մէկ ծեփին մէջ անոր մատներէն միս էր կաթեր։ Հաճի Աննան իր տունն ու կալուածները կը սիրէր զգայարանքներով։ Անոնց եւ իր մէջտեղը ձգուածը պարապութիւն չէր, այլ՝ աներեւոյթ, բայց զգալի ոստայն մը։ Դպիլ մէկուն, հաւասար էր թրթռացնել միւսը։ Այս տիպերը աւելի կը տառապին, քան ագահները։ Ու անհանդուրժելի են, երբ ուժ ունենան։ Նման մտապատկերներու դէմ, անոր ատելութիւնը կը կարծրանար, կը լարէր իր կամքին ոսկորները եւ կը նետէր դէպի վճռականութիւն, աչքերը մոլորած ու պատրաստ ամէն զոհողութեան։ Բայց երբ ոտք ելլէր երազին բեռէն ու նայէր հարսին անմեղ հասակին, կը կործանէր ատելութեան այդ կազմածը ինքնիրեն։ Կը նետուէր վար, զգոյշ ու վախկոտ, հոն հանդիպիլ կարծելով մտածումին ստուերը<ref>ստուերին, սրբագրուած՝ ստուերը (sic ձեռագիրը՝ ստուերը)</ref>։ Աչքէ կ՚անցընէր Սողոմին խցիկը, չտեսնուելու ճիգով մը հարսէն։ Աղուորին շատ արտօնուած չէր երեւիլ տունին այդ բաժինին մէջ, գիշերները, չարքերու պատրուակին տակ։ Հոգեբան պառաւը կը զգուշացնէր հարսը, ցերեկներն իսկ, թափառելու խուցին մօտերը, երբ ծառաները արտն ալ ըլլային։ Այսպէս, հինգ տարուան հարս, Աղուորը կեսուրին ժամ եղած ատենը միայն կրնար բանալ ծառային խուցը։ Ի՞նչ կը փնտռէր մատաղատի կինը այդ չարքաշ խցիկին մէջ, ուր հաստատ անկողին մը եւ պատէն կախ դաշոյններ կը պահէին իրեն երկիւղած նայուածքը։ Ի՞նչ կը փնտռեն ամուլ հարսները, երբ կ՚անցնին անտես ալիքներու վրայէ…։ Բայց ինչո՞ւ կ՚իջնար պառաւը հոն։ Ի՞նչ էր փնտռածը։ Չէր գիտեր, աւելի ճիշդը՝ միտքը կը զգուշացնէր ատոր թափանցումը ընելէ։ Եղաւ ատեն մը, ուր մտադրեց վերցնել արգելքը, անցեալ տարի, երբ նոր ծառան, Սողոմենց Սողոմը առաջին օրը ըրաւ տունին։ Նամեհրամի մօտ այս զգուշաւորութիւնը՝ հաճի Աննային երիտասարդ օրերու կտակ՝ արմատացած սովորութիւն էր ա՛լ տունին համար։ Ու մեր զգայարանքները շատ աւելի պահպանողական են, քան մեր միտքը։ Սողոմը մտադրած էր ան խառնել տունի կեանքին։ Բայց կը վախնար իր տղայէն, որ կարգուելէն ասդին, եղած էր նախանձոտ ու դաժան մարդ մը` ծածկամիտ ու խորախորհուրդ։ Որ ասեղին ծակէն Պաղտատ կը տեսնէր եւ տունին բոլոր գիծերուն աղիւսակը կը պահէր մտքին մէջ գոց` տեսնելով ամէն խախտած, տեղէն քիչ մը դուրս ելած առարկան ու ատոր արտադրումին համար գործածուած ուժին աղբիւրները հետազօտելով։ Որ կը պահէր իր կնիկը, ներքինիի մը նման, որուն վաւերական յատկանիշը կը պահէր արդէն ողնուղեղին մէջ, ջուրով լեցուած խողովա՛կ։ Միւս կողմէն՝ հաճի Աննային հոգին կը խռովէր հարսին պատկերովը, որ օտար էր ու հեռու մեղքի նոյնիսկ ստուերէն։ Ու անմռունչ, անպատմելի անոր համակերպութիւնը կը տեսնէր ան խորապէս յուզուած` մեղքնալով անոր գիշերներուն, լալով իր տղուն դժբախտութեանը վրայ, բայց զմայլելով իր հարսին՝ որ կը պահէր լեզուն ձիգ, տանելով անկողինին դժոխքը, առանց որ դուրս բան թափէր ծակէ ու ճեղքէ։ Կիներ կան ու թերեւս շատ ալ, որոնք պիտի տառապին մեղքին ուրուականէն ու անկէ խուսափելու համար պիտի զգուշանան անոր ճամբաներէն, այսինքն՝ արձակ, ընդարձակ կեանքէն։ Կրնան յաջողիլ։ Անոնք պիտի ծերանան, յիմար գոհացումովը արտաքին դատումին ու պիտի սուզուին ապուշացման ծոցը ` յիշելով շրջանը, երբ միս ունէին։ Ուրիշներ պիտի քսուին մեղքին, անկէ պաշարուին պիտի, բայց պիտի չգիտնան զայն, որովհետեւ անոնք պիտի խաղան անոր հետ միամտութեամբ ու սիրով, ինչպէս երկամեայ մանուկը՝ օձին հետ։ Անոնց մէջ կարելի է հանդիպիլ այն սրբազան դէմքերուն, որոնք խաչով ու Աւետարանով պսակուած ըլլալնուն, ընդունած են իրենց կուսութիւնը՝ անհուպ ու անշամանդաղ գերեզման տանիլ, առանց որ մէկը կասկածի այս ողբերգութիւնը։ Երկու պարագային ալ գործ ունինք ճակատագրական յարդարանքի մը հետ, որուն դէմ ընդվզումը ով գիտէ մինչեւ ո՛ւր, ո՛ր անդունդները պիտի տանէր ափ մը օրերու սա գուպարը մենէ շատերու հաշւոյն։ Օրինակ, միջավայր, աւանդութիւններ, երբեմն քիչ մը արիւն, այսինքն՝ ժառանգականութիւն թերեւս դեր ունին, երբ գեղացի հարսնուկ մը կը մալէ իր արգանդը։ Նոյն այդ պայմանները մուտք ունին, երբ ուրիշ մը պատռտէ բարքերուն երկաթ լաչակը իր որովայնին վրայէն եւ նետուի իր սիրածին ետեւէն։ Բայց ասիկա բացառութիւնն է հազարներու մէջէն։ Սեռային յիմարութիւնը ոչ ոք թող համարձակի դատել։ Անիկա իրաւ է միւս բոլոր յիմարութեանց նման ու արիւնոտ։ Սովորական, այսինքն՝ խելօք կինը, նոյնիսկ ամուլ՝ էրկանը ճամբաներէն՝ կը քաշէ լաչակը գլխին, կը գիրնայ երեսունը չանցած ու, ամուր պաշտպանելով իր վտանգայոյզ փէշերը, ինքզինքը համոզելով, մա՛նաւանդ էրիկը, զոր առած է իր ճանկերուն մէջ, կեսուրը կը նետէ անկիւնի անգործութեան կամ դէպի ժամ կկոցումին – քանի որ թոռներու պակասը աւելորդ կ՚ընէ ասոնց տեղն ու դերը – ու կ՚ապրի տեսակ մը նախանձուած կենցաղ, հանրանուէր ու առատ։ Բարի է ան ու սիրաբուխ, բռնակալ ու անդիմադրելի, ա՛յնքան՝ որ մարդ կը փորձուի խորհիլ փատցած աղջիկներուն ու անզգայ քարերուն։ Ժամ ու աղօթք։ Աղքատներուն ու անկարներուն այցեր ու նպաստ։ Կնունքներէ կ՚ախորժի ու հարիւրներով սան կը համրէ։ Բայց անհնարին ուժգնութեամբ մը կ՚ատէ ներերը, տագրերը, անոնց պզտիկները ` գտած ու հաստատած ըլլալով անոնց մէջ ժառանգական, անհաշտ թշնամին, որուն դերը ուրիշ բան չէ՝ եթէ ոչ սպասել ու սպասել քայքայումը անոր սեպհական տունին, անվրէպ ու անձանձիր ախորժակովը բոլոր ժառանգողներուն։ Ահա գլխաւոր գիծերուն մէջ այս շրջուած ողբերգութիւնը, որ կը զատուի վաւերականէն իր վախճանին սկիզբ ըլլալովը միայն։ Գեղը հետզհետէ աւելի շատ կը համրէ անոնցմէ։ Երբեմն, հրաշքն ու ուխտերը, մինչեւ Արմաշ բոպիկ քալուածք մը, երեսունի դուռներուն, կը յաջողին կենսաւորել սառած արգանդը։ Բայց այս հեռաւոր ուխտերը կասկածէ զերծ չեն։ Բարքերու փոփոխումին հետ նոր մեղքեր, զաւակ ճարելու նոր կերպեր կը տարաձայնուին, միտքէ չանցնելու չափ ճարտարահիւս եղանակներ, վէպեր։ Ասոր համար է, որ այրերը կը նախընտրեն իրենց կալուածներուն, քան թէ պատիւին մէջ հարուածուիլ։ Ու դուք տակաւին անունն ու մանկութիւնը միայն կը ճանչնաք Նալպանտենց Սերոբին։
Նալպանտենց Սերոբ աղան, ինչպէս կ՚ըսեն յիսունը անցուկ ծերեր, որոնք տարին չորս-հինգ տաղաւարներուն կ՚երեւին գեղամէջ, խոշոր ու նորեմէնիները ճղռտացնելէն, եւ որոնք գեղէն պիտի ճանչնան այնքան բան, որքան Հայրապենց աղբիւրին կոճը։ Սերոբէ էֆէնտի՛ն, ինչպէս կը գրեն հիմա, կառավարութեան կողմէ զանազան թուղթեր, երբ պէտքի վրայ զայն կեդրոն կը հրաւիրեն։ Կամ Նալպանտենց Սերոբը՝ ինչպէս վարժուած է դպրոցի սեմէն, տարեկից երիտասարդութիւնը զինքը որակել։ Անիկա երեք անուններու տակ ալ, ու անոնցմէ անդին՝ դէմք է գեղին մէջ։ Բայց նախ անոր երկրորդ մանկութիւնը, որ նիւթ է տուած շատ մը զրոյցներու։ Խարտեաշ, կապուտիկ աչքեր, շատ բաց մորթ, որ արեւէն հեռու պահուելուն, ա՛լ աւելի կը ճերմկի։ Ծնունդի ոսկրային փոքրութիւնը շատ դժուար ազդուեցաւ տարիներէն, որոնք աւելցան, բայց չաւելցուցին անո ր հասակը ընկալեալ կանգունով։ Աճումի այս դանդաղութիւնը կարծես կը վայլէր իրեն։ Աւելի ճիշդ պիտի ըլլար ըսել՝ կը վայելցնէր ինքը, հեշտագին մնալով մանկութեան սահմաններուն ` ուշանալով, չելլելով անկէ։ Հակառակ մեծահարուստի տղայ ըլլալուն, ան շատ քիչ կը փոխէր իր զգեստները, որոնք չէին ալ հիննար, կերպասին լաւութենէն դուրս, մէջի մարմինին խելօքութենէն։ Տարինե՜ր կը տեսնուէր նոյն չուխայիկը, նոյն կօշիկը։ Աւազանի ընկերները շատոնց շուք կու տային իրեն ու անիկա պիտի նմանէր քոքուր ներուն, որոնք մարմնապէս եւ իմացապէս զարնուածներ, կը կենային տասնհինգին ու մինչեւ երեսուն մատ մը բան չէին աճեր, հաւաքելով միշտ իրենց շուրջ իրենցմէ փոքրերը, որոնք, իրենց կարգին, կը մեծնային ու կ՚երթային իրենց տարիքին հակումներուն։ Բայց դրամը, մա՛նաւանդ խելքը կը փոխէր պատկերը։ Նալպանտենց Սերոբը դպրոցին ամէնէն խելացի եւ սատանորդի մուկերէն մէկն էր, որ յանցանքը ունէր մեծնալ չսորվելու ։ Քսանի դուռներուն՝ անոր մարմինը դեռ կը վարանէր պատանութեան անստոյգ մոյնքին մէջ, որ անոր սեռը կարճ մազերուն միայն կը հաւաքէր<ref>sic ձեռագիր՝ միայն կը հաւաքէր</ref>։ Մնացեալը՝ այտ, ձուածիր, շրթունք, քիչ մը ձայնը, անհունապէս կենդանի ու էգ աչքերը կը հակէին դէպի աղջիկը։ Մարմինէն այսքան քիչ, այլապէս կշռող այս տղան «խելքի սնտուկ» մըն էր վարժապետին ու տէրտէրներուն վկայութեամբը։ Հարուստի զաւակ, տունին ոչ մէկ կողմով պիտանի՝ անիկա տարիներով մնաց դպրոցին մէջ։ Թզուկի, ներքինիի զոյգ յատկութիւններովը, ուրիշ հաստ, դդումգլուխ ընկերներուն իր մատուցած աջակցութեամբը անոնց դասերուն, մա՛նաւանդ տունէն բերուած պէսպիսի քաղցրուեղէններովը անիկա փորձանքը դարձաւ աշակերտներուն ու վարժապետին։ Շատոնց գիտէր անկէ աւելի։ Բայց իր ծաւալումին, գետին շահելուն, դէմք մը դառնալուն կը վնասէր ճղճիմ իր հասակը, որ չէր դիմանար երկու բռունցքի։ Ու եթէ հարուստները, ինչպէս պատմեցի, իմ օրերուս, կը մտնէին դպրոցէն ներս, չէին մտներ կիներով, բացի հաճի Աննայէն, այլ՝ իրենց իսկ տղոցը հսկայ ու բիրտ մարմիններով։ Խելացի, անշուշտ։ Դպրոցը չունեցաւ անոր նմանը գրաբար լուծող եւ«Ճարտասանական պէտք»եր շարադրող, զոր մենէ ետքը, Արմաշ տեսնող վարժապետ մը՝ Մավեան անունով մարդու մը տետրակէն կը սորվեցնէր, ինչպէս հաստատեցի աւելի ուշ, գեղ դառնալուս։ Խելացի՝ բայց մասնաւոր երանգով մը, ուրիշները նեղը ձգելու, չարչարելու, իրար խառնելու շատ զօրաւոր ցանկութիւններով։ Անդադար արթուն, չփլելու համար բռունցքի մը տակ՝ իր մարմինին փոքրութեանը պատճառով, ան կը դարմանէր այդ պակասը, ուրիշներուն բազուկներով, տունին պտուղներէն վարձելով աղքատիկ տղաքը, որոնք շուրջը կը դառնային գավազի նման։ Ան չմնաց հոդ։ Վարձեց միւսներն ալ, իր իսկ մարմինով, զոր կը տրամադրէր ուժեղ եւ կատաղի պատանիներուն։ Այսպէսով ան ստեղծեց դպրոցէն իսկ ընդարձակ տրամ մը։ Փափուկ իր դիմագիծերը մնացին թուլիկ ու չհագան առնական ջրդեղ, ու կինը եղաւ անիկա կարգով, իր ընկերներուն։
Գրգռեց նախանձի հզօր տրամներ։ Մէկ ձեռքը կոտրած տղայ մը, որուն հասակը ճիշդ կրկինը կ՚ըլլար Սերոբին, անոր համար տարիներ գնաց ու եկաւ ` չզատուելով դպրոցէն, հակառակ նշանուելուն, կարգուելու իսկ հասուկ ըլլալուն։ Խենթ, տարուած, կատարելապէս սիրահար այդ տղան, աչքը «արունն առած» դանկըտեց, անոր քմայքովը, իր ընկերները։ Ու քիչ մնաց, որ տուն աւրուէր անոր պատճառով։ Անոր սիրահարները կը տառապէին իրարմէ աւելի անոր իսկ հաշւոյն։ Հեշտա՞նք։ Ապականութի՞ւն։ Անիկա անմասն էր առաջինէն ` վաճառելով զայն անփոյթ ապրանքի մը պէս։ Բայց անհուն էր իր հաճոյքը այն տառապանքին համար, զոր կը պարտադրէր իր շուրջը կտղուցով շուներու նման դարձողներուն, իր քմայքներովը, մերժումներովը, խուսափումներովը, քաջալերովը։ Խորապէս էգ այս զգայնութեան սա խաղերը բա՞ն մը կը փաստեն։ Ինչ որ պիտի գիտնանք աւելի վերջը իր մասին, մեզի կարեւոր կ՚ընէ այս մութ, տխուր կողմերն ալ անոր մարմինին։ Կը գրգռէր, բայց չկար։ Կ՚երեւէր, կը խենթեցնէր ու կ՚ապաստանէր տուն։ Ու անոր հետքերուն վրայ տղաքը հիւանդ կ՚իյնային։ Անոր դպրոց չեկած օրը սուգի պէս բան մը կը պաշարէր կարգերը։ Ու խումբով կ՚երթային սլքտալ Նալպանտենց պարտէզն ի վար, դրան առջեւ ` անոր դէմքը գէթ հեռուէն տեսնելու երազով։ Գիտէր։ Ու կը պակսէր յաճախակի։ Ի՛նչ հարկ այս դրուագումին…։ Ուրիշներուն վրայ ի գործ դրուած այս տառապանքը պէտք մը դարձաւ գուցէ անոր այլապէս դժբախտ, անկանգնելի ջիղերուն, որոնք սեռային մարզին վրայ իրենց դեռ անգիտակից կուրութեան, ամլութեան փոխարինումը կը գտնէին մարդերու հասցուած թաքուն կսկիծին մէջ, – չգոհացուած սեռականութեան մռայլ գուպարը, զոր այնքան տարտամ կ՚ընդզգան ներքինիները, ինչպէս աչքէ զրկուած մը՝ այնքան կարօտահիւծ կը բաղձայ լոյսին թրթռումը՝ իր արտեւաններուն վրայ։
Ու տարիքին մէջ քալելէ ետքն ալ ան չկրցաւ խելօք ըլլալ։ Օր մը, վերջապէս, պարտաւորուեցաւ, քսան տարեկանին, տասնըչորսամեայ տղու մը կազմը հազիւ հաւաքած, դուրս ելլել դպրոցէն, արիւնի չտանելու համար երկու ընտանիքներու երկու հսկայ գամբռերը, որոնք անոր մարմինին վրայ իրար բզկտեցին։ Ուղեղով կազմուած, սորված էր տաճկերէնն ալ, մոլլայի մը չափ։ Բայց շարունակեց խառնակ իր պատանութիւնը։ Ու առնուազն պառկեցաւ ծոցը իր տանը ծառաներուն ` խաբելով մայրը, որ ոչինչ գիտէր։
Ամուսնացաւ, քսանհինգին մօտ, մերժումներէ, ձգձգումներէ, բուռն տեսիլներէ<ref>տեսիլքներէ, սրբագրուած՝ տեսիլներէ</ref>ետքը։ Աւելի ճիշդ՝ հակառակած չըլլալու համար մօրը։ Շատ աւելի ճիշդը՝ հերքելու համար իր յապաղումին, տնտնալուն խորհրդաւոր առասպելը, զոր կը լուսաւորէին հոս ու հոն պատմուած տխուր բաներ։ Չըսի ձեզի, թէ պեխերը հազիւ ուրուացան։ Դէմքն ալ չէր ինկած կանացի իր կաղապարէն։ Ձայնը միայն հակած էր դէպի առնութիւն, բայց էր շատ մեղմիկ, կարծես ծերուկի մը հետ փոխանակած ըլլար իր հագագը։ Ամուսնացաւ, գուցէ գտնելու յոյսով ան իսկ, զոր իր անկողինները չէին տուած իրեն։ Ու անոր առագաստին գիշերը եղաւ եղերական բան մը։ Լուսցուց անիկա իր կնիկին ծոցը այնպէս՝ ինչպէս կը լուսցնէր երբ կնիկն էր ուրիշներուն։
Վերջին հիւանդութիւնը, – տեսակ մը ժանտ տենդ, որ երկու ամիս անկողնին գամեց անոր մանր կմախքը, արժած է անոր՝ գեղեցիկ իր մազերը։ Մերկ է հիմա, փայլուն, փառաւոր իր գլուխը, շքեղ կոչուելու չափ, երբ ըլլայ առանց գլխարկի։ Վաղահասօրէն գէր երիտասարդիկ մըն է, զոր կնոջ մը լաթերը եւ ամուր լաչակ մը անճանաչելիօրէն կին մը ընէին պիտի։ Երեսները դեռ կը պահեն պատանութեան քաղցր հով մը, որ խոտոր կը համեմատէր անոր հոգիին անյատակ դաժանութեան հետ։ Փոքրացած են, թաղուելու չափ հաստ թարթիչներուն մէջ, աչքերը ու անոր մարմինը, յետոյքէն աճած, գտած է ներդաշնակութիւն մը, որ կիներուն կորաձեւերը կը յիշեցնէ…։
Տարիները աղօտացուցին անոր մեղքերը:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Ու անոր խելքը<ref>ջնջ. ստորակէտ</ref>շատ մը առիթներով օգտակար եղած է գեղին, որ շատ շուտ կը մոռնայ աղտոտ՝ ինչպէս մաքուր բաները։ Ինչ որ իր մասնագիտութիւնը մնաց դպրոցին մէջ, շուկայի երեսին կը կազմէ դարձեալ անոր սիրական զբաղումը, – իրար ձգել։ Ան տաղանդ ունի իրարմով կոտրելու գեղին նորելուկ ու բռնակալ երիտասարդութիւնը։ Այդ տաղանդը կը տարածուի մինչեւ դրացի գեղերուն երեւելի թուրքերը, զորս պերճ, մանր ու սողոսկուն լեզուովը կը վաստկի իր պաշտպանած դատին եւ զանոնք իրարու դէմ կը լարէ։ Նոյնթաքթիքը գեղին աղաներուն հանդէպ, որոնք ուժի, դրամի, դանակի մարդեր, անատակ՝ եթէ ոչ սուտին, գոնէ՛ անոր<ref>յաւելում պակսող բառի՝ անոր</ref>շահագործումին, դիւրաւ կ՚իյնան իրարու ճիտին, առանց ստուգելու գոնէ վաւերականութիւնը վերագրումին, ամբողջ ու մէկ կտոր փրթած Սերոբին ուղեղէն՝ ինչպէս Աթենա՜սը…։
Ան դիւանագիտական բարձրութեան հասցուց գեղին մէջ բարակ ու անվնաս քսութիւնը։ Մնայուն մէկը ունի դէմը, հետը լեզու բարտելու, յօնքով, ձեռքով, դէմքով լրացնելու կարեւորութիւնը, զոր կու տայ իր հաղորդումին, ամէնուն աչքին դէմ, ամէնէն գաղտնի, միշտ աս ու ան կոխելով<ref>կախելով, սրբագրուած՝ կոխելով</ref>կամ կոյանոցը թաթխելով։ Սրճարանի մուկ՝ անիկա հոտ կ՚առնէ գեղին բոլոր պատահարներէն։ Անհուն է իր հաճոյքը՝ հարկահանները նեղը դնելու, եւ քերծէի մը պէս թաթը վրան կ՚արձակէ հաշիւներուն խարդախ կէտերուն։ Վայելչութեամբ, կորովով, փաստաբանի պէս – աբուգաթ մօրը աբուգաթ տղան – կը պաշտպանէ գեղին իրաւունքները տգէտ պաշտօնեաներու, ոստիկանի, յիսնապետի կտորներուն դէմ, – ինչպէս կ՚ախորժի անուանել զանոնք, երբ նախապէս վարձելով հաճութիւնը թուրք երեւելիներուն, հարիւրապետին, գայմագամին, աւելի վերջը պիտի գիտնաք, թէ ի՞նչ գնով, քիթերնին կոտրելով ետ կը ճամբէ գեղէն։ Ազդեցիկ – դրամը, դիրքը ե՛րբ չեն տուած այդ հովը մեզի – պետական լեզուն գրող ու կարդացող, որչափ կը ներուի ընել ատիկա Միհրան Աբիկեանի «Կիւլտեսթէ» ներով, անիկա իր օրուան մեծ մասը կ՚անցընէՄենծ-խայֆէն, աւանդական սրճարանը, ուր մուշտակաւոր հաճի աղաները, պատկառելի եւ ձիւնի պէս ալեւոր ծերունիները մուտք ունէին միայն քառորդ դար առաջ։ Բայց հիմա տարիքէն աւելի խելքը, դրամը, գործ տեսնելու ընդունակութիւնները կը միջամտեն ` բանալու համար դուռը այդ խորհրդարանին։ Մնաց որ, ժամանակներուն փափկութիւնը անպակաս կ՚ընէ ոստիկանները եւ անոնց թղթածրարները։ Սերոբէ էֆէնտին պատուակալ խմբագրողն է այս թղթակցութեան գեղին եւ կառավարական<ref>կառավարութեան, սրբագրուած՝ կառավարական -</ref>կեդրոնին միջեւ, երեք ժամ հեռու գեղ մը։ Կը խաղայ կիրքով թուղթ կամ նարտ, ա՛յնքան՝ որ մարդ կը զարմանայ փոքր այդ մարմինէն այս ճամբով ճարուած կրակին։ Կը հայհոյէ, լիրբ, տգեղ, թուրքի պէս, որոնց հետ իր շփումը ստացած է ա՛լ հրապարակային նկարագիր։ Սկիզբները անիկա հոգաբարձու ալ եղաւ։ Բայց քաշուեցաւ շուտ, վասնզի դպրոցը շատ հասարակաց է եւ ամէն տուն տղայ ունի հոն։ – Հետեւա ՞ նքը։ Բայց պարզ։ – Փորձանք ու փորձանք։ Վարժապետը, հիմա վարժապետները, քաշելիք ունին պզտիկներէն աւելի անոնց հայրերէն։ Շաբաթ չ՚անցնիր, որ իր տղուն կողմէ եղած բողոքի մը վրայ, հայր մը, ատրճանակը մէջքին, չներկայանայ դպրոց, չպահանջէ այս ու այն տիրացուն – վարժապետը միշտ տիրացու է գեղին մէջ – ու չսպառնայ կոտրտել գլխուն «թասը», ատրճանակի կոթովը, գնդակը անարժան համարելով անոր դդում գլուխին։ Հոգաբարձո՞ւն։ Նալպանտենց Սերոբը հոգին անապատը չէ գտած<ref>Ծնթ. – հոգին անապատը գտնել – արժէք չտալ իր կեանքին:</ref>։ Ու երկու անգամ նեղի դրուելէ յետոյ, երդում է ըրած չխառնուելուտէյպատան(դպրատան) գործերուն։ Փնտռուած, շոյուած, վախցուած, նախատուած, բայց դէմք է անիկա։ Ահաւոր՝ անոր կարծրասրտութիւնը դրամի հանդէպ։ Ոչ ոք կը մօտենայ այդ երիտասարդին սրտի չորութեան, նոյնիսկ կծծութեան մէջ ալ կրացած համբաւով, միսի տեղ իրենց տրեխը կրծողները։ Անոնք կ՚ընեն ատիկա, ինչպէս նկարագրի բխում մը։ Նալպանտենց տղան իր տունին համար ափերով ոսկի կը ծախսէ։ Օր կ՚ըլլայ, որ սրճարան մը մարդ կը մեծարուի իր սուրճով, Բայց տոկոսի սակին վրայ անիկա նմանը չունի։ Իր մուրհակները գլուխգործոցներ են կործանարար յանձնառութեանց, որոնք կը կորզէ նեղը մնացած թշուառական արարածներէ։ Իր վաշխը, արդի, հետեւաբար միօրինակ, կարծր է պողպատին նման։ Իր դրամները շրջաբերութեան կ՚ելլեն գեղին ամէնէն նեղ ամիսներուն, ապրիլին ու մ այիսին, ու անպայման կը վերադառնան Նալպանտենց նկուղները, օրինաւորապէս կատարելէ յետոյ իրենց կողոպուտի պաշտօնը։ Ոչ մէկ փոխառու մտքէն կ՚անցընէ ձգձգել անկէ առնուածը։ Պատիժ, կարիճ, օ՛ձ է անիկա տկարին ճիտին։ Անշուշտ չեն վախնար անոր մատ մը հասակէն, ինչպէս մինչեւ կոճերը հասնող շալվարէն։ Բայց… ու այս «բայցը» հասկնալի պիտի ըլլայ աւելի ուշ։ Այսպէս իր սարսափը, հետզհետէ աճող հիւանդութիւնները, որոնց ընթացքին գեղացին կը ծախէ իր հողերը եւ այնպէս կը մեռնի, տուրքերուն կրկնապատկուիլը նպաստեցին ու կարճ տարիներու մէջ ան կրկնապատկեց, պարզ իր տոկոսովը, չոր իր դրամը։ Դրամին ջիղը, ինչպէս ուրիշները տառապեցնելու իր մոլութիւնը՝ կը շինեն այս մարդուն հոգեկան յատակը։
Ուրիշ մարզի մէջ, անիկա անզգայ է՝ շեմի քարին պէս։ Ոչ ոքի սիրտ կը բանայ, ինչպէս ոչ ոքէ կ՚ախորժի լսել սրտի խօսքեր։ Կարգուելէն քանի մը տարի ետքը, երբ անոր անկողինը նկարագիր հագաւ գեղին աչքին ու մեղքցողներու բանակ մը սկսաւ դարպասն ընել անոր դրամին ու կնիկին, ան մէկ հարուածով կտրեց-նետեց այդ շարժումը ` զրահուելով իր դառնութեանը ետին, շինելով անհոգ դէմք, յուսալից կերպարանք։ Ատոր համար է, որ ամէն տարի, ծաղիկներու ամսուն, իր դրամները ապահով զետեղելէ յետոյ, կ՚անցնի Պրուսայի ջերմուկները, իր խոստովանութեամբը՝ ոտքի ցաւ մը դարմանելու ծծմբոտ տաք ջուրին մէջ, – սուտ մը՝ զոր յերիւրած է մէկ կտոր եւ ի հաշիւ որու, քանի մը օր ալ գաւազանով կը պտտի գեղին մէջ։ Ոչ ոք, բացի կնոջմէն եւ մօրմէն, տեղեակ է անոր այս հնարքին։
Ջերմուկներէն դարձին, առնութիւնը, անոր մէջ, կարծես ինքզինքը ձմեռէն ազատող ծիլին նման կը շարժտկի, ստուերի պէս բան մը կը հոսի անոր ողնէն ու կը հաւաքուի դէպի կեդրոնը, ինչպէս հեռաւոր խորշերէն մշուշի մը թեւը կը հաւաքէ ինքզինքը դաշտերուն ծալքերէն։
Այդ շաբթու անիկա կը խածնէ իր կինը աւելի մեղմ, արուի ակռաներով։ Ու հեշտանքի ծուէն մը, պաղ ու քիչ, կը բաբախէ անոր զիստերուն անկիւնին մէջ։ Բայց դառն է այդ վաղանցուկ պատրանքը։ Քրտինքն ու բարկութիւնը կը խղդեն այդ ուրուացումը։ Երկրորդ շաբթուն՝ արդէն կը սմքի ամէն գալարք<ref>գալիք, սրբագրուած՝ գալարք</ref>եւ մարմինը կը դառնայ իր անզգած խաղաղութեան։ Ամուսնութեան երկրորդ տարին անիկա գնաց թագաւորանիստ քաղաքը, բժիշկներու թագաւորին։ Բժիշկը զայն գտաւ երիտասարդ, յոյս դրաւ ապագային վրայ եւ ետ ղրկեց զինքը` ջերմուկներուն յանձնելով պաշտօնը, անոր առնութեան սառոյցները լուծելու։ Ու հետզհետէ անոր մէջ ամրացաւ այն շէնքը, որ յամառած էր տեւելու անոր բազմամեայ պատանութեան մէջ։ Ըսի, թէ քիչցան մազերը։ Քիթին տակ գրեթէ չբուսան անոնք ու մեղմացաւ, շատ քիչ՝ ձայնին արծաթ մանկութիւնը։ Իր խօսիլը հաճոյք մըն էր, տղայութեանը։ Երիտասարդ՝ անիկա գտաւ նոյն այդ համը, բայց որձեւէգ կնիքէն ազատ շեշտումով։ Այս նուազումին հետ – աճումը երբ կը կասի՝ արժանի է այդ վերագրումին – բացուեցան, ինչպէս գիտէք, անոր իմացական դուռները։ Կը ճանչնաք զինքը հանրային մարզին վրայ։ Ու ահա աւելի գիծեր։ Խառնակիչ, աւելի բամբասող, քան ամէնէն վաւերական կնիկը՝ անիկա ձայն ունեցաւ էրիկ – կնկան վէճերուն մէջ, խոր, հասկցող, դատող։ Որ մէկ նայուածքով կը թափանցէր թնճուկին ալքը եւ մատ կը նետէր հիմնական լարին, գիտուններուն բառովը՝ զսպանակին։ Գերդաստանէ գերդաստան խոշոր կռիւներու մէջ՝ ան խօսեցաւ երկու կողմերուն, առտուն՝ պաշտպանելով առաջինը, իրիկունը՝ խրատելով երկրորդը։ Կը վախնար արիւնէն։ Բայց խուլ համ մը կը տարածուէր իր ջիղերուն վրայ, երբ կորովի երիտասարդներ իյնային իրար կոտրտելով, կնիկներու ճամբաներէն։ Բոլոր անոնք, որ գործածեր էին զինքը, շատոնց կարգուած ու ընկճուած տան ու տղու հոգերէն, զարմանքով կը հետեւէին անոր ամբարձումին։ Անոր հարստութեան խօլարձակ աճումը, անունին պսակուիլը, իւղոտ ու ողորկ մարմինը, ուր փորը կը սկսէր կշիռ ունենալ, պատճառներ էին, որ խեղճ այդ տղաքը հայհոյէին աշխարհին ու դրամին։ Անոնք անխնայ հարուածուեցան, բոլորն ալ անուղղակի, անծանօթ թաթերով, ամէն անգամ, որ հին իրաւունքի մը իբր վերյիշեցումը մօտեցան անոր ու իրենց մէկ գործին համար անոր միջամտութիւնը խնդրեցին։ Հիմա վարժուեցաւ կռիւ ալ ընելու, անշուշտ իր վարկին համար ու իր դրամին համար, սրճարանին մէջ, կամ փեսաներէն մէկուն տունին մօտ – ուր կը սպասէր կռիւէն առաջ –, վստահ ըլլալով, որ զինքը պաշտպանողներ պակաս չէին իր շուրջը։ Անիկա կ՚ատէր իր մեծ հօրը, հօրը, մեծ մօրն ու մօրը ատելութեամբ բաղադրեալ տոկոսով՝ իր հօրենական գիծէ ազգականները, որոնք ա՛լ իջած էին անկշիռ դիրքերու։ Բայց իր տունը բաց կը պահէր փեսաներուն, փեսացուներուն, մօրը գիծէն բոլոր ազգականներուն, որոնք կշիռ ունին<ref>ունէին, սրբագրուած՝ ունին</ref>կռիւներու ընթացքին (այնքան անհրաժե՜շտ, երբ հարուստները իրենց ազդեցութեան ամրացումն ու սահմանները կը կազմակերպեն ` երեւնալով, սպառնալով, ծեծելով, կոտրելով ու թափելով), եւ հաւատարիմ են աւելի, ներկայանալու համար կանչուած կէտին ու կը նետուին գուպարին մէջ գլխիկոր ու յիմար, մինչդեռ հօր կողմէն ազգականները դանդաղաշարժ են, եւ արիւնի հարցերուն միայն երեւան կ՚ելլեն։
Անիկա ` վաւերական ներքինի մը, ներքինիէ մը աւելի խիստ ու անողոք հսկողութեան մը ենթարկեց իր կինը։ Անոր մայրը ընդառա ջ գնաց անոր այդ հակումներուն։ Ամէնէն առաջ, անոնք երկար խորհրդածութիւններով չափեցին ու ձեւեցին տան ծառային դիրքը։ Երկուքին համար այդ օտարն էր վտանգի դուռը։ Ինչո՞ւ։ Գործադրեց, պաշտպանեց, հրապարակով բոլոր պէտք ունեցողներուն յանձնարարեց վեցամսեայ ծառայութիւնը։ Կը շահէր ձմեռը, ուր այնքան քիչ է աշխատանքը։ Կը շահէր մա՛նաւանդ տունին հանդարտութիւնը, նամուսը, վասնզի հետզհետէ լսելի կը դառնային տան հարսներուն եւ ծառաներուն միջեւ ամօթալի կապեր, արդիւնք՝ բարքերու թուլութեան, թուրք գեղերու կրակոտ տիկիններուն մշակած ձեւին։ Բացառաբար, շունչը քիչ տուներու համար, ուր սենեակները շատ են եւ բաժանումները ընդարձակ, կեսուրին աչքը չի հասնիր ամէն անկիւն եւ սխալ բան է վառօդին քով լուցկի դնելը։ Ան կարեւորութիւն տուաւ տարիքին։ Իր փորձառութի՞ւնն էր, որ կը խօսէր իր մէջ։ Անողոք եղաւ ան առջի տարիներուն ու տասնհինգէն յետոյ չվստահեցաւ պատանիներուն ու անխնայ փոխեց զանոնք։ Ըսին, թէ մօրը խրատով կը քալէր։ Կը քալէր անիկա իր մարմինին խրատովը։ Չարտօնեց, որ իր կինը, որեւէ պատրուակով, պառկի մէրանցը։
Բայց ինչ որ այս պատմութեան ամէնէն եղերական ու անպատմելի մասը կը մնայ, ան ալ անոնց էրիկ-կնկան սենեակն է։ Անոր ծոցը մտաւ նոր հարսը պաշտօնական գիշերին ու մտածին պէս, այսինքն՝ աղջիկ, դուրս ելաւ անկէ։ Հարսանեկան<ref>Հարսենական (sic ձեռագիրը) սրբագրուած՝ Հարսանեկան ?</ref>անկողինին անաղարտ սաւանը քիչ մնաց պատճառ դառնար հսկայ գայթակղութեան մը։ Հաճի Աննան կատղած, կապուտցած, գազանի մը ճիրաններով, առտուն կանուխ նետուեցաւ հարսին վրայ ` զայն շիտակ փողոց նետելու համար։ (Անոր տղան արգիլած էր մօրը ծոցի գիշերներուն հսկումը եւ պաշտօնական վկաները)։ Բայց Սերոբէին միջամտութիւնը հասաւ ճիշդ ատենին ու ապշեցուց հաճի Աննան, որ, խաբելու համար գեղին պայմանադրական հետաքրքրութիւնը եւ սպասումը, պատգամաւոր ղրկեց իր աղջիկներէն մէկը՝ խնամի Բաբէթին։ Գլուխ գլխի տուին երկու մայրերը։ Ու անոնք ժամուն Մեծ Աւետարանին վրայ երդում ըրին ձիգ բռնելու իրենց բերանը։ Այս կարգի «կապուիլ»ներ պատահական էին ու Աստուծով, մէկ-երկու օրէն, շատ-շատ շաբաթէն, կը կարգադրուէր ամէն բան։ Հարուստ ու խելացի Սերոբէն գլուխը պիտի զարնէր իր կարգին պէտք եղած դուռներուն ու բժիշկներուն։ Հաճի Աննան ու Սարեկ խնամին աշխարհքը ոտքի տակ պիտի առնէին, մինչեւ որ քակէին ատ խշխշուկպուկին։
Ու սկսաւ անոնց էրիկ-կնկան անկողինը սառած ու անմխիթար։ Լեզուանի, խելացի, հաճելի ու անկողինին համերէն սանկ ու նանկ անցած Սերոբէն, որ գեղ մը տղայ պտտցուց իր ետեւէն եւ գեղ մը մարդ կը կախէր հիմա իր շրթներէն, որ տունին մէջ, հիւրանոցին մէջ, ուրիշներու ներկայութեան շաքար կը վազցընէր բերանէն, ամբողջ գգուանք, փափկութիւն, կանացիութիւն, կը վերածուէր մորթուած եզի, երբ երկննար կնկանը կուշտին։ Առաջին ճիգերէն ետքը, որոնք իր առնութենէն աւելի հոգին կը սպառէին, յոգնութիւնը կը տարածուէր, պաղ հեղուկի մը իրական շիթերովը<ref>շրթներովը, սրբագրուած՝ շիթերովը</ref>, անոր մարմինին շատ մը կէտերուն։ Կը սառէին մէկէն անոր մատները ու իր կնկանը միսերուն վրայ կը դողային ցրտահար յուզումով։ Կը վախնար անիկա իր շունչէն, որ բերնէն կ՚ելլէր պաղ, կը զարնուէր կնոջը կուրծքին ու տաքնալ չկրնալով այդ հնոցէն իսկ, դարձեալ պաղ կը վերադառնար երեսին։ Ու խելօք, գառնուկէ մը աւելի անլեզու Աղուորը, աղքատիկ իր համեստութեան մէջ, ուշաթափ ինքնիրմէն, կը յանձնէր իր մարմինը անոր մատներուն, որոնք սառոյցի պէս կը կսմթէին, բայց աւելի՝ ակռաներուն, որոնք գամի պէս կը կսկծեցնէին իր միսերը, կ՚արիւնէին, ու այդքան։
Առաջին շաբաթէն յետոյ, ողբերգութիւնը ելաւ իր ծփուն ու պատահական գիծերէն ` վերածուելու համար ամբողջական ու անայլայլ արարողութեան մը։ Անոնք, սրբազան պատրանքով մը իրարու կը մ[օ]տնային<ref>sic ձեռագիրը՝ մտնային [կը մօտնային ?]</ref>։ Ջերմիկ ու գուրգուրոտ բան մը, ծարաւ ճառագայթի մը նման հեղանուտ ու շօշափելի, կը փաթթէր զանոնք։ Աղուորին մարմինն էր վառարանը այդ զեղումին։ Վայրկեանի մը կէ՜սը նոյնիսկ։ Անմիջապէս յետոյ՝ անվրէպ մսուքը, որ կը զարգանար Սերոբին ողնուղեղէն ու կը տարածուէր եւ որուն ծաւալումին անկարող էր հակազդելու նոր հարսին կրակուած մարմինը։ Փուշ -փուշ, ու նեարդ առ նեարդ, այդ սարսուռը կը փշտէր անոր առատ միսերուն խորերէն ու բիւրաւոր գնդասեղի գլուխները կը գամէր անոնց ճերմակ պաստառին վրայ։ Կը նայէր անիկա այս բխումին ու կը խորտակուէր։ Չելլած<ref>sic ձեռագիրը՝ Չելլած [Չելած ?]</ref>իր մարմինը աւելի կը սմքէր ու կը ջնջուէր ագռմէջէն այն քիչ մը բանն ալ, որով հպարտացած էր ատենին իր հայրը։ Անոնք կը տխրէին չարաչար ` խորհելով հեռաւոր յուռութքներու եւ կարելի նոր պուկիներու։ Յետոյ կու գար, գարշահոտ ու լպրծուն, իւղոտ՝ քրտինքը, պաղ ան ալ, բայց աղի չափազանց, որ կը կսկծեցնէր անոնց միսերը, աղջուրի վրայ բռնուած վէրքի մը նման եւ կը վանէր իրարմէ։ Տղան՝ կոտրած, կործանուած, նեղսիրտ, մռայլ ու դաժան։ Աղուորը՝ տրտմօրէն քաղցր, ամօթխած, բայց յուսաւէտ ու յուսադրիչ։ Անիկա կեսուրէն ու մօրմէն սորված բառերը, բանաձեւերը անուշ ու մեղմ շեշտով կը կարդար անոր։ Իր նպատակն էր ամոքել ամօթախառն կործանումին այս քանդիչ յուսաբեկումը։ Ինք կը տաքնար ու կը տաքցնէր անկողինը լաւ օրերու պատկերով ` ինքն իսկ հաւատալով այդ գալիքին։ Ու այդ երազին ջերմութեան տակ իր բերանը կ՚ըլլար խենթեցնող բան մը, ամբողջութեամբ սեռ ու հեշտանք ` շոգեւոր մեղրի մը պէս ծաւալուն ու ծանր բան մը տալով դէմքին բխումին։ Իր երեսները կը դադրէին իրենց տառապանքէն ու այրուցքէն։ Չէ՞ որ կային բժիշկներ, որոնք շատ տղաք էին ազատած։ Ու մոռնալով ինքզինքը, ժամանակը՝ անիկա էրկանը կողմէ պատմուած դէպքերը իբր նոր ու դուրսէն իրողութիւններ կը կրկնէր, անոր կը դարձնէր ու կը սպասէր։ Անմիջապէս յետոյ կ՚աւելնար պատմութիւնը յապաղած յղութիւններուն, ուր անշուշտ դեր ունեցած ըլլալու էր Սերոբին դժբախտութեան հետ հանգիտութեան պարագայ մը։ Խելօք, անուշիկ այս խօսակցութիւնը կը տեւէր ժամերով, մինչեւ որ հանդարտէին էրկանը գրգռութիւնները ու քունը գար վարագոյրը քաշելու այս տրամին։ Փոքր լոյսը կը կենար իր ծփանքէն ու հայլիին վրայ կը ծաղկէր մտամփոփ ու խորունկ։ Այն ատենն էր<ref>ատեն է, սրբագրուած՝ ատենն էր -</ref>, որ Աղուորը կը դառնար իր անձին, հիմա անշարժ, կծկուած, փրթելէ վախցող նուագարանի մը պէս։ Քնացող այդ մարդուն դժբախտութիւնը կը ջնջուէր, կ՚երթար, քունին իսկ պաշտպանութեամբը եւ փոխարէն կը յառնէր իրը ։ Տեսարան կու գային միամիտ, հզօր, ցօղով թաթխուած երազներու նման իր աղջիկի զգայարանքները։ Այս ամբոխո՜ւմը մեր մենութեան։ Երբ՝ եօթնեւտասնամեայ նրբին էակը կը վերածուէր իր նեարդներուն, առանձին-առանձին։ Ներքին շաղախը եսին կը լուծուէր ու կը դադրէր իր դերէն, զայն ընելով թոյլ փունջ մը զարմանազան ծաղիկներու, մետաքս թելով մը օղակուած, բայց անջատ։ Ցաւած ու ճմռկուած ծիծերուն վրայ մաղ-մաղ կրակը կը բուսնէր, խոնաւ ու դիմացկուն, որ կ՚աճէր ու կ՚աճէր, աղին ու թուքին, ատամներով լերդացած միսերուն համախառնուրդ բոյրին մէջ, կծու եւ ճենճերուն, դառն ու անհասկնալի, որ կը խռովէր իր բոլոր ջիղերը ու ինչպէս բաբախուն ջուխտ մը բոցի լեզուակ՝ կը հեւար կուրծքին զոյգ պտուկներէն, ամէնէն աւելի ցաւելով ան ո նց վիզն ի վեր, յետոյ կ՚անցնէր ` թափանցելու սիրտին։ Հոն, անոնք բարբառ էին, ա՛յն դժուար, ողբագին կանչը, որ ի զուր կը բախէ չբացուող սիրականին։ Բայց հետզհետէ տժգունող լռութեան մէջ, ահա ուրիշ զգայարանքներ, աւելի ճիշդը՝ զգայութիւններ, – իր ձեռնուած, պէծ-պէծ հերկուած զիստերուն քովերէն, խածուած ու կարմրաւորուն<ref>sic ձեռագիրը՝ կարմրաւորուն [կարմրաւուն ?]</ref>՝ ազդրերուն չորս բոլորէն մէկիկ-մէկիկ յառնող, որոնք իրարու աւելնալով, իրար լրացնելով՝ դաժան ու մխաշունչ խարոյկներու կիսակամար մը կ՚ընէին անոր երանքները, այնքան յստակ ու իրաւ, որ կը վախնար անոնց վրայէն մատ սահեցնելու։ Ցաւ, ցա՛ւ, ցա՜ւ էր միայն ամէն բան, որ հոնկէ կը մեկնէր կամ հոն կը թափէր։ Այդ գերզգայուն կեդրոններուն շուրջը, ուր մարդոց, մա՛նաւանդ տղոց ու աղջիկներուն երեւակայութիւնը այնքան տարբեր բաներ կը զետեղէ, Աղուորին գտածները կը հերքէին ինչ որ ըսուած էր իրեն։ Ու մեծ էր զարմանքը հոն չհաստատելուն այն հաճոյքը, համը՝ որուն վրայ այնքան շատ բան պատմած էին իրեն, այս տարի իսկ հարս ելլող իր տարեկիցները։ Կը փորձէր,<ref>յաւելում ստորակէտի</ref>ինքզինքը փոխելու, փրկելու համար, փակել աչքերը, որոնք տակէն կը վառէին սակայն իր կոպերը, կարծես թէ աւազով ծեծուած ըլլային։ Բայց դէպի քունը ուրիշ զգայութիւններ։ Անկողինին ջերմութիւնը կը խարանէր անոր կռնակին ակօսը, որ կը ճշդուէր, յետոյ կը լեցուէր, կ՚ելլէր իր գիծ ի կշիռէն` ըլլալու համար ջուրի հաստկեկ թեւ մը, բայց որ տաք վազէր, մրկէր իր իսկ յատակը, կռնակին այդ յատկանշական ակօսը, ուրկէ մեր կեանքին ջուրը պուտ-պուտ կը ճարուի, աշխարհի բոլոր տարրերէն առնուած՝ անհասելի ճարտարապետութեան մը օրէնքներովը։ Այն ատեն, խուսափելու համար այդ գալարուն ու ջերմ օձի մարմինէն՝ անիկա կը դառնար իր կողերուն վրայ։ Ու կը տեսնէր, որ կը դառնային իրեն հետ իր ծիծերն ալ, հրաշքով մը կախ՝ իրենց շրջուած բաժակներով, անոր կուրծքին հովիտէն ու գամուած անոր՝ ինչպէս գմբէթը մանրանկարչական մատուռներու, որոնց իրանը սուզուած ըլլայ հողին ծոցը։
Ու իրեն այնպէս կու գար, անոնք իրմէ զատուած, ուրիշին պատկանող բաներ էին, իրենց առանձին կեանքովն ու պահանջներովը։ Մտիկ կ՚ընէր անոնց, ի՜նչ խեղճ<ref>խիղճ, սրբագրուած՝ խեղճ ?</ref>, ի՜նչ ուշադիր, սորվելու, գիտնալու ի՜նչ պապակով։ Աղջի՞կ։ Կի՞ն։ Օտարներ էին անոնք հոն, թռչելու պատրաստ աղուընակներու նման։ Այս զգայութիւնները հետզհետէ կ՚իջնային իրենց թմբիրային հունին ու այն ատեն ինք կը վերածուէր իր ամբողջութեան։ Այդ պահուն՝ անոր ջղային կեդրոնները կը հանդարտէին շատ դանդաղ էջքով մը։ Կը մեղմանար այրուցքին ու ցաւին տագնապը։ Թուքին արտաբերումը կը նուազէր, կը հեռանար ու մարմինին բազմաղաղակ լեզուները մրմնջագին<ref>մնջագին, սրբագրուած՝ մրմնջագին</ref>բան մը կ՚ըլլային։ Այն ատեն էր, որ զսպուած տեղերէ, երակներէն, ներսերէն, ու թերեւս իր իսկ լաթերէն կը սկսէր նոր, բայց զարկը ուրիշ տառապանք<ref>տառապանքի, սրբագրուած՝ տառապանք</ref>մը։ Ան տեսարան կու գար քաղցր, անորակելի թուլութեամբ մը, բայց այնքան ընդարձակ, որ մազերն անգամ կը պլորուէին, ու կակուղ կ՚ըլլային, բացառիկ քնքշացմամբ մը իր այտերուն տակ։ Իր արիւնը կ՚առնէր այս թմբիրէն, ու հեղգանալ ու դողդղալ կը թուէր, բայց առանց ցաւի, առանց դառնութեան։ Ասոր կը հետեւէր մարմինին ցարդ խնայուած կարգ մը մասերուն վրայ տրոփիւն մը, մեղմ, հաստատ ու որոշ, բոլորովին տարբեր անկէ, որ կը հետեւէր էրկանը ծծումներուն։ Արիւնին զարկն ալ չէր ատիկա։ Այլ՝ աճումի, կեդրոնէն խուսափումի, նորէն հոն վերադարձի շատ քաղցր զգայութիւն մը ` նման շրթունքի մը, որ կու տայ ու կ՚առնէ։ Մարմինէն դուրս կաթ-կաթ հեղո՜ւմ, սիրոյ անծանօթ ակունքին բխումն ու փակումը, որոնք անզգալի են կիրքին՝ ինչպէս օտար մտազբաղմանց մէջ, բայց կան, երբ ականջ ունենանք։ Աչքերը կը շատնային ու կը հրէին անոր կոպերը, նոյնիսկ թարթիչներուն ցանցը, ելեկտրական հուրք մը անցընելով անոնց մեղմ բերաններուն։ Բացուելու, լայննալու, տարածուելու ամբողջական ու խուլ ու անգիտակից պահանջ մը, անդիմադրելի, կը թրթռար իր բոլոր մարմինէն ու այն ատեն, առանց իր ուզելուն իր զիստերը իրարմէ հեռացած կ՚ըլլային, ապշութեան մատնելով միամիտ աղջիկը, որ չէր հասկնար, թէ ինչպէ՛ս իր հաւաքուող էութենէն ասանկ մեկնումներ ձեւուէին անկողինի յատակին։ Կ՚ամչնար ու կը մէկտեղէր զիստերը։ Բայց այս ճնշումը կը նեղէր զինքը, այրուցքի փոխուելու աստիճան իր կեդրոնին մէջ։ Այս աւելնալու, շատնալու զգայութիւնները տակաւ կը հաստատէր անիկա իր ամբողջ միսերուն վրայ, որոնք կ՚ելլէին ու կ՚իջնէին` քաշուած աներեւոյթ աքցանէ մը, յետոյ ձգուելով վերստին։ Ու այս ամէնը՝ սանկ փափկօրէն պարուրող, մարմինէն զատուիլ ուզող, բայց չզատուող թրթռականութեան մը մէջ, որ իր միսերէն, մասնաւորապէս անոնց կորաձեւ մասերէն կը բխէր, ինչպէս ջերմ մարմարէ զանգակէ մը ու կը հոսէր, յստակ հոսումով, բայց կը մնար ու կեդրոն կը դառնար, մանրադիր կրակէ լիճի մը նման խորացող ու ծանօթ, երբ միտքը յառէր ուշադիր՝ իր մարմնի որոշ մէկ կէտին։ Ու կը նմանէր այդ կեդրոնը վէրքի մը բերանին ` պահ-պահ հանդարտ, պահ-պահ կոտտացող։ Որքա՜ն շատ սիրտեր ունինք, երբ ընկղմած ենք յուզման մէջ։ Մե՜ղք, որ կ՚անգոսնենք, կը մոռնանք զանոնք, երբ կիրքին ճամբաներէն վերստին թափուինք մեր անասնութեան, որ խտացում մըն է եւ թերեւս<ref>թերեւս եւ, սրբագրուած՝ եւ թերեւս</ref>սեռական գործողութեան հետեւող տխրութեան վաւերական բանալին կու տայ։ Անիկա կը զգար այդ վէրքերէն ներս խիստ այն այրուցքը, զոր ասեղ մը կը բանի մեր ներքին սնդուսին վրայ։ Այս ասղնտուքին կը յաջորդէր հզօր թօթուըւուք մը։ Ու լքո՜ւմ…։ Կարծես քիչ առաջ այն պիրկ միսերը շոգիէ անցնէին ու լխկէին։ Կիրքը կը քաշուէր ` տեղը տալով բաբախող շարժումի մը, որ անոր ոսկորներուն մէջ ձայն մը կ՚ըլլար, խուլ աղացմամբ մը, կրծելով անոնց կապերը։ Կը հալէր ցաւը, ցաւին հետ զուգորդ կսկծանքը կիզումի<ref>յաւելում պակսող բառի՝ կիզումի</ref>, ու այս համատարած տեղատուութեան մէջ դժբախտ յամառութեամբ մը երեւան կ՚ելլէր անոր անձը, ա՛ն՝ զոր կը շինեն տարիքը, ընկերութիւնը, մանկութեան հեղումներ եւ դեռ հազարաւոր ուրիշ բաներ, – երիտասարդ աղջիկի իր անձը, ծարա՜ւ՝ սրբազան հեղուկէն, ու անօ՜թի՝ սրբազան նշխարէն։ Անօթութեան այս զգայութիւնը այնքա՛ն իրական էր ու զօրաւոր էր, որ ստիպուեցաւ հացով կամ պտուղով խաբելու միսին այս լլկանքը։ Ու անոր մատները մնացին մաքուր՝<ref>յաւելում բ. հրատ. պակսող նախադասութիւններու. – տխուր ունակութիւններէ: Բարձին տակէն կ՛առնէր չոր թուզ կամ ընկոյզ ու կը նետէր բերանը: Քանի կզակները կը շարժէին, այնքան իրմէն տարտամ բաներու դուրս սողոսկիլը կը զգար:</ref>տխուր ունակութիւններէ: Բարձին տակէն կ՛առնէր չոր թուզ կամ ընկոյզ ու կը նետէր բերանը: Քանի կզակները կը շարժէին, այնքան իրմէն տարտամ բաներու դուրս սողոսկիլը կը զգար: Մինչեւ քունէն տարուիլը, անիկա քիչ-քիչ կը բաժնուէր իր մարմինէն՝ ինչպէս աւերակէ մը, կրակէն կերուած իր ներքինովը ու դուրսէն կանգուն չորս պատերուն վրայ։ Ուրիշներու յիշատակը, կիներ ու նոր հարսներ, իրենց պատմումին ամբողջ սարսուռովը, պահ մը ետ կը մղէր բեկորները իր քայքայուն եսին ու կ՚ըլլար իր մտքին պատկերները, կարգով անուննին հագնելով, տեղաւորուելով հզօր ճիգով մը նիւթացուիլ փորձուածտեքորի մը խորը, տարածելով ինքզինքը մարդոց յատակին ու տարուած անոնցմէ, մինչեւ որ իրական զգայութիւններ բզկտէին այդ խաբկանքները ու նետէին զինքը իր անկողինին ու անոր տանջարանին։ Տունին խեղճ իրողութիւնները կը մեծնային, գրաւելու աստիճան զինքը ամբողջովին։ Այնքան ճիշդ է, թէ անկողինը հրաշքի դաշտ մըն է յաճախ անոնց համար, որ կէս կամ քառորդ կ՚ապրին։ Անիկա նոյնն է հոգիին համար՝ ինչ որ է մութը աչքերուն համար։ Շրջագիծի եղծումը կը քակէ նաեւ պատկերին նեարդները եւ կը ցրուին, մութին ալիքներուն վրայ թեւաւոր ու հսկայ՝ բոլոր չնչին ծուէնները տեսիլքին։ Կատարելապէս պատշաճ է այս նմանութիւնը մեր հոգեկան մութին մէջ գործող զգայութիւններուն համար ալ։ Հերոսներ ենք յաճախ ու երջանիկ, երբ վերմակ մը մեզ կը պաշտպանէ, ինչպէս հերոսներ ու հրէշներ կը տեսնենք, երբ մութը կը փոխէ մեր աչքերուն դէմ իրականութեան դաշտը։ Այդ փոքր իրողութիւններէն մեծցուած ու զօրացուած՝ անոր տրտմութիւնը, բախտը, իր բառովը՝ «ճակտին գիրը» կը թեթեւնար, կը թօթափէր իր եղերականութեան սարուածը ։ Անոնց վրայէն կը սահէր դէպի մէրանցը տունը, աղբարներուն, հարսներուն, պզտիկներուն, այն ամէնուն, որոնք այնքան պատրաստ կը սպասեն խուժելու մեր գիտակցութեան գաւառները, երբ կամքը, գահազուրկ ու գերի արքայի մը [նման]<ref>sic ձեռագիրը (յաւելում բառի՝ նման ?)</ref>, շղթայի զարնենք ու յանձնուինք պարապին, այսինքն՝ մեր մանկութեան բոլոր պատկերներուն, տարօրինակ կերպով քաղցր ու անջնջելի։
Ու կ՚երթար իր միտքը օրուան կարծր ու անարժէք պատահարներէն մեր մէջ առաջացած կրացումին, զոր չենք տեսներ, երբ կ՚ապրինք։ Այս ակնոցէն՝ հասկնալի է եզական առատութիւնը ճգնողական կենցաղին ու յաճախուած քարայրներուն։ Այս էջքը կը գօտեպնդէր զինքը։ Կը շոյէր իր գիշերանոցին ազնուական փսփսուքը իր վրայ։ Ափին կռնակը կը սահէր թաւշապատ վերմակէն։ Աչքերը կը լարէր աղօտակի՝ մխիթարուելու սենեակին ծանր ու հարուստ շունչէն, զոր ոսկին ու մետաքսը կը ծորեն։ Դրամին ու հարստութեան շնորհները կու գային առաջին գիծի։ Ու տունը,<ref>յաւելում ստորակէտի</ref>կարասիներուն գովուած ու նախանձելի գեղեցկութիւնը, ազգատոհմին հոյակապ անունը ու կեսուրներու նոյնքան շքեղ գիծը, որուն վերջին օղակը կ՚ամրանար իր մէջքին, ուտեստն ու կապուստը եւ բոլոր այն փոքր, բայց մարդկօրէն գիծ առած բաները, որոնք մատաղատի աղջնակ մը կ՚առնեն իր տարեկից կայտառ տղու մը բազուկներէն եւ կը յանձնեն զայն ութսունամեայ զառամութեան մը փտախտին, կ՚ընէին զինքը հաճ, գրեթէ երջանիկ։ Ու տակաւին առաջին ամիսը չէր լրացած անոնց անկողինին։
Ու քալեց անոնց կեանքը։
Ամիսները կապուեցան ամիսներուն, դիւրին կամ դժուար։ Ապրողները չապրած միայն գին կը կտրեն։ Նոր տունը, իր զբաղումներուն շատութեամբը՝ ըրաւ անոր ցերեկները լեցուն ու հաճելի։ Ու պուպրիկէ մը աւելի աղուոր՝ ան պտտեցաւ ընդարձակ պարտէզին մէջ, համակ կարմիր բեհեզով կամ մեղրի գոյն զգեստներով։ Ու երեւոյթ էր անիկա փոքր ծառերու կուշտին, դուրսէն դրուած պատկերի մը նման։ Ու երեւոյթ էր անիկա հին ծառերու բունին, անոնց խոռոչներէն բխած աստուածուհիի մը նման։ Եղանակի համեմատ ան ապրեցաւ նոր-հարսնութեան բոլոր դասական յուզումները։ Անոր կեսուրը, փոխարինելու համար աննման հարսնուկին համակերպուն առաքինութիւնը, անոր կռնակին թափեց Նալպանտենց հաճի Արթինին օրերէն պահ դրուած եզական, թանկագին զգեստներ, հնօրեայ, ապրշում հիւսքով ծաղիկներ, որոնց բաժակները զմրուխտի մէջ փորուած ադամանդ աչքերու նման կը նայէին։ Ան ի՜նչ մոռցուած, հիմա անծանօթ կարմիր էր, որ իբր յատակ կը ծառայէր այս պարտէզին։ Ու մուշտա՜կ, բայց ով գիտէ Ասիայի ո՛ր կիրճերէն, որ անոր մարմինին մէջ թաքուն հոտեր եւ հեռաւոր, խուլ մրմունջներ կ՚եղանակէր ու անոր այտերուն քսուած ատենը անապատին ամբողջ կրակէ համբոյրը կը մաղէր վրան։ Բայց անոր կուրծքին կախեց շ արոցները, ծանր, իրարու փակած կիսաղեղով ոսկիներէ հիւսուած, ութ-տասը շարք, այնքա՛ն հաստ, որ անոր վիզը կը ցաւէր պարտէզէն (պարելու կալը) դարձին։ Ու համրուած տաղաւարներուն՝ անոր ժամ երթալը լռին սարսուռ մը կը մղէր չորս դին։ Պատանիները կու լային անոր պատկերին անհաս խռովքէն։ Երիտասարդները կը պաղէին ու չէին քալեր։ Ու գեղ իջնող ճամբաներուն վրայ ատանկ դեղձային<ref>գեղձային, սրբագրուած՝ դեղձային</ref>զգեստաւորումով՝ անիկա արեւին մէջ բռնկած ու չվառող հսկայ ծաղիկի կը նմանէր։ Բայց անոր խռովքը հզօր էր մա՛նաւանդ իր պարզ ընտանութեան մէջ։ Այդ մասին՝ աւելի ուշ։ Հնազանդ ու մաքուր՝ ան մտիկ ըրաւ կեսուրին ու մօրը, ոչ ոքի ոչ իսկ շիւղ մը բան զգալի ընելու իր ողբերգութենէն։ Ու աճեցաւ անոր մարմինը, մնալով նուրբ, դիւրաբեկ ու ազազուն բանը, որ աղջիկները կը յատկանշէ, ինչ տարիքի ալ ըլլան։ Ու անոր այտերուն վրայ յամառեցաւ հոգիին այն աղուամազը, որ պարմանները կը զատէ կիներուն աւարտած ու ա՛լ խորք չունեցող մոյնքէն ու կը տաղաւարէ անոնց շուրջն ու վրան, անտես ամպհովանիի մը նման։ Խորացան, գացին ու հատան կարծես ոսկորները եւ մէջտեղ դրին զայն ամբողջ միս ու փափկութիւն։ Ու հասակը տեղը, ու զարդը տեղը, ու գոյնէն զգլխիչ անոր դէմքը, այդպէս առնուած զարդին ու քողին կախարդութեանը մէջ, պտտեցաւ գեղին փողոցներէն, անհասկնալի ու իրա՛ւ։ Խեղճ տղոց սիրտե՜րը։ Առաջին տարին անիկա անմատոյց մնաց դայեակներուն ու կախարդներուն։ Գարնան, տակաւին շերամները չբացուած, անիկա տեսաւ էրկանը, կեսրոջը եւ մօրը հետ այնքան գովուած, մեծ քաղաքը` Պրուսան։
Հարսնիքէն մինչեւ քաղաքը, հաճի Աննան սպառած էր շրջանի կախարդներուն բոլոր յուռութքները։ Ան կը դիմէր քաղաք, Նալպանտենց անունին արժանաւոր իբր ժառանգ։
Ու Աղուորին էրիկը անցաւ ամօթախառն ու դժնդակ տեսարաններէ, որոնց ընթացքին անիկա ձգուեցաւ մանրախոյզ քննութեան տակ։ Նոյն գիծէն անոր նոր-հարսի մարմինը մերկացուեցաւ չորս-հինգ այրերու աչքին առաջ, ենթարկուելու համար նոյն յիմար ու մանրամաղ զննութեան։ Փոխուեցան բժիշկները, բայց հարցարանը եւ արարողութեան գլխաւոր դրուագները մնացին նոյնը։ Հաճի Աննան, իր կարճ խելքովը, դաւադրութիւն մը ենթադրեց ու իջաւ նաւահանգիստ, շատ անուանի ուրիշ բժիշկի մը։ Զարմանալի կերպով կրկնուեցաւ ամէն ինչ կանոնով ու ճամբով։ Այս ամէնուն կը հետեւէր չարաշուք իրողութիւնը, դառնօրէն ստոյգ ու անսրբագրելի։ Նալպանտենց Սերոբը դատապարտուած մըն էր։ Այն ատեն կրկին ինկան քաղաքի բժշկապետին, որ կը վարէր պետական հիւանդանոցը եւ հայ մըն էր, թրքական այդ քաղաքին մէջ բացառաբար հայերէն խօսող։ Անիկա ամբողջ կէս օր մը չարչարեց, բուրդ գզելու պէս գզեց անոր ագռմէջին բոլոր միսերը, ու անոր հոգին՝ իր բոլորովին աւելորդ, յիմար հարցումներովը։ Ասոնք կը շօշափէին Նալպանտենց գերդաստանին բոլոր ծնունդները, մեռնող մանկատի տղաքը, մահուան ձեւը, մեծերուն մահը առաջ բերող հիւանդութիւնները. կարճ խօսքով՝ գերդաստանին ամբողջ ժառանգութիւնները այս անգամ ոչ արտերէն ու կալուածներէն, այլ՝ արիւնին ճամբաներէն։ Անիկա ծանրացաւ Նալպանտ Կարապետին հիւանդութեանը վրայ, վերաշինեց տարօրինակ կերպով իրաւ պատկեր մը հաճի Աննային դիմաց, որ զարհուրանքով կը նայէր այս խելքէ դուրս կախարդութեան։ Տուաւ անոր ուզած բոլոր պատասխանները՝ «այո»ին՝ այո, եւ «ոչ»ին՝ ոչ։ Երկու-երեք ժամ տեւող այս հարցաքննութենէն վերջ, միսերու, ոսկորներու, սնամէջ երակներու մէջ խաղցուած գամերէն ու ասեղներուն խաղէն ետքը, բժշկապետը փռեց Աղուորին ալ մարմինը ու չափեց անոր ալ արգանդը ու զննեց հայլիով եւ մատով։ Յետոյ, լուալով ձեռքերը, քաղցր ու տրտում, դառնալով Նալպանտենց Սերոբին, աւելցուց.
– Տղաս, ինչո՞ւ կարգուեցար։
Այսքան անակնկալ այս հարցումին նոյնքան պատրաստ պատասխանը եղաւ, կարծես տարիներէ ի վեր ձեւուած ու չափուած՝
– Ես ի՛նչ գիտնամ, տոքթոր։
Զուարթ էր անիկա, բժիշկին բերնով հաստատուած զգալուն այն մեղադրանքը, զոր երբեմն կ՚ընէր անիկա ինքն իրեն, երբ շատ տառապած կնկանը ծոցը, կը լուսցնէր գիշերը եւ հիւանդի պէս տկար կ՚ըլլար մարմինէն։ Ու անիկա յանդիմանող հայեացքով նայեցաւ մօրը, որ քայքայուած ու քրտնաթոր, բերանը բաց կը զննէր բժիշկը ու չէր կրնար հասկնալ, հաւատալ այդքան դժնդակ վճիռ մը։
– Ատ ի՛նչ խօսք է, տոքթոր։
Ձայն չէր պառաւէն ելածը։
– Ո՞ւր է տեսնուեր անպսակ երիտասարդ։
Ուժ կ՚առնէր իր բառերէն, թէեւ տակաւին գտած չէր ինքզինքը ու կը դողդղար ամբողջ յետոյքովը, որ կը վախցնէր զինքը այս սասանումովը։
– Դուն գիտե՞ս ով ենք մենք…
<ref>ջնջ. խօսակցական գծիկի եւ բազմակէտերու</ref>
– Դուն չե՞ս լսած Նալպանտենց հաճի Արթինը…
Ու չկրցաւ շարունակել, հակառակ պուկէն հրուելուն։ Առաջին անգամ չէր, որ անիկա Նալպանտենց փառքը այդպէս կը պատգամէր փղշտացիներուն։ Իր հարստութիւնը մշուշի մը պէս պարուրեց զինքը։ Հին կեսուրներու հրամայական շարժումով՝ անիկա նետեց ձեռքը առաջ, զարկաւ տղուն ուսին ու հրեց դուրս։ Տղան հետեւեցաւ անմռունչ, ընդհակառակն, բոլորովին գոհ, մօրը հեղինակութեան մէջ ինքզինքը ապահով զգալուն։ Ուրիշ ամէն կէտերու վրայ այնքան յախուռն ու ինքնավստահ, եօթը ս ա տանայի գլխուն եօթանասուն գդակ հիւսելու ընդունակ այս երիտասարդը տասնամեայ աղջկան մը պէս խեղճ էր սեռային գետինին վրայ ու մօրը խանձարուրքը կը փնտռէր կարծես։ Հաճի Աննան վճարեց, մտքովը հաստ ու աղտոտ հայհոյեց՝ պապերնուն<ref>պապերուն, սրբագրուած՝ պապերնուն</ref>բերնէն մինչեւկտտոցը<ref>կատոցը, սրբագրուած՝ կտտոցը (sic ձեռագիրը՝ կտտոցը)</ref>(կնիկներուն) պինչերը, յայտնի անիծեց ու, աշխարհին կատարածը սպասողի մը անձուկովը դուրս ելաւ հիւանդանոցէն, մէկ շունչով երթալ յանձնուելու համար բազմաբղէտ ու բազմացեղ դայեակներուն, կախարդներուն, հոճաներուն եւ տեսանողներուն, որոնք հաւ փետտածի պէս ծեծքեցին իր տղան ու հարսը, հարիւրներով թուղթ գրեցին ու թխմեցին անոնց ծոցը եւ յուսադրած, երջանիկ ու ամսուան մը մէջ լոյս տեսնելիք զաւկի մը աւետիսովը դարձուցին գեղ։ Ամիսը եղաւ երեք։ Ու զաւակը չերեւցաւ։ Հաճի Աննան խաբելու համար արտաքին աշխարհը, պատահմունքին ամբողջ կշիռը բեռցուց մէկ կողմին ու դրաւ հարսը հրապարակ։ Տուն եկան, Աղուորին ձեռնելու համար գեղին բոլոր անուանի դայեակները ու իրենց իրաւունքը՝էմէկը, առատ-առատ ստանալէ յետոյ, բարձրաձայն պատմեցին իրենց գիտցածն ու տեսածը, ինչպէս սորվեր էին մուշտակազգեստ հաճի Աննայէն։ Հարսին արգանդը պաղ էր քիչ մը։ Բայց տարիքը ինչ էր որ։ Երբեմն ուշ կը հասնին աղջիկները։ Օրինա՞կ։ Որքա՛ն որ կ՚ուզէք։ Տարիները պիտի չուշանային զայն տաքցնելու։ Որո՞ւ միտքէն ելած է Խարատայենց հաճի Սարըին Մանոյշը։ Տասուիրեք տարի կապ եղաւ սքանչելի կնիկին արգանդը ու յետոյ քակուեցաւ կապը Աստուծոյ հրամանով։ Այս պատմութեան մէջ կար զեղչուած բաժին մը, որ կը վերաբերէր տան ծառային։ Բայց ո՛վ կրցեր է կապել մարդերուն լեզուն։ Ու յետոյ ուրիշներ, միշտ Աստուծոյ հրամանովը ծոցու(որ)եր<ref>ծոցուեր ? ծոցուորեր ?</ref>էին, երբ չէին սպասեր։ Այսպէս խօսեցան աջ ու ձախ։ Նորէն եկան, նորէն գացին։ Ու բան մը ըրած, ըլլալու համար՝ դրին քարեր անոր արգանդին, տաքցուած, խորհրդաւոր օծումներով հոտաւէտ։ Տէրն ողորմած էր դաշտի շ ուշանին իսկ։ Ո՞ւր մնաց թոռնորդիին անո՛ր, որ գեղին ժամը տնկած էր իր փառաբանութեանը համար։
Ու կազմակերպուեցաւ կեանքը Նալպանտենց տունին մէջ։
Ամուսինը, ամէն տարի քաղքէն դարձին՝ անոր կը բերէր նոր շ արոց մը ոսկի։ Աւելի՝ փոքր մանեակներ, քաղաքի կնիկներուն յարմար ու շատ թանկարժէք, որոնցմէ իւրաքանչիւրը կ՚արժէր հինգ շարոցը մէկէն։ Անիկա, Աղուորը, խանդավառ չէր այդ զաղփաղփուն բաներով, որոնք բացուելու, աստղաձեւ փայլփլելու<ref>փայլելու, սրբագրուած՝ փայլփլելու</ref>համար կարօտ են մսէ յատակի։ Մինչ ոսկին՝ խաթարը, կը նուաճէ կուրծքին պատատը։ Մօրը մուշտակին կերպասէն ձեռք մը նոր զգեստ, քիչիկ մը հակած դէպի քաղաքին երանգը ու կալուածքին մէջ ալ՝ քիչ մը թեւ ու թռիչք, որով կերպասը կը թեթեւնայ քաղքուհիներու<ref>sic ձեռագիրը`-քաղքուհիներու</ref>կռնակին։ Իրողութիւն էր, որ բարքերը նոր փուլի մէջ կը մտնէին։ Առաջ ծանրութիւնն էր, որ կշիռ ունէր կիներուն զգեստէն։ Ու խոշոր, պոռացող գոյներ։ Հիմա մէկ-երկու կնիկ, հարուստի ու Պոլիս ըրած, բարակցուցած ու խստացուցած էին մետաքսը։ Մեծահարուստներու հարսներուն նման հագուելէն զատ՝ անիկա երբեմն կ՚երեւար անոնց կիներուն կէս ճաշակովն ալ, որ կը վայլէր անոր անձին։ Անիկա զերծ էր դաշտի աշխատանքներուն բոլորէն։ Զերծ էր ուրիշ հարսներու ժամանակը առնող թեթեւ բաներէն, որոնք բազմանդամ տունի մը մէջ անխուսափելի կ՚ըլլան։ Զաւկի հոգ չունենալուն, տունին գործերէն մէկ թեթեւ մասին աւարտումէն յետոյ, աւելէն ու կարկտուքէն բաժնուած-չբաժնուած՝ անիկա կը քաշուէր սենեակը, փողոց նայող պատուհանին դէմ ու կը տարուէր անվերջ հիւսելու։ Անոր կեսուրը չէր կոտրեր անոր այս առանձնացումները ` գիտնալով այդ պահուն փողոցը բոլորովին պարապ երիտասարդներէ, որոնք իրիկունէ իրիկուն կ՚երեւան սալարկին վրայ։ Շատոնց մոռցած իր աղջիկնութիւնը՝ անիկա չէր կրնար խորհիլ այն խորունկ ու տխուր բաներուն, որոնք երկարող աղջիկնութիւնները կը պարուրեն անտես վշտին մէջ ու կը թոռմեցնեն անոնց հոգին։ Ինք հարս եղած էր, տակաւին արթննալու ատեն չունեցած։ Իր անկողինը զինքը նեղած չէր։ Ու կը թողուր, որ հիւսէ Աղուորը։ Ու կը հիւսէր անիկա գուլպայ։ Ու կը հիւսէր անիկա մարդերուն միսը, անծանօթը, մռայլ ու հրէշ ձգողութիւնը, որ մարդերը կը զարնէ կիներուն։ Ու ոչինչ գիտէր անիկա։ Ինքզինքը կը հասունցընէր անյայտ գալիքի մը։ Ու կ՚ուտէր իր իսկ<ref>յաւելում պակսող բառի՝ իսկ -</ref>միսերը, անդադար կճուելով, կսմթուելով, խոշտանգուելով մատներէ ու ասեղներէ, որոնք կային ու չկային։ Յետոյ կը փախչէր պատուհանէն, վասնզի իր անկողինին մղձաւանջը ծայր կու տար, ու անիկա ուժը չունի զայն երկու անգամ հանդուրժելու։ Ու կեա՜նքը։ Բայց պէտք է կարճ ըլլալ։ Միօրինակ այդ կենցաղը փոփոխութեան կ՚ենթարկուէր տաղաւարներուն։ Ծնունդին, Խթման իրիկունը, ամէն հարսի պէս, ան պարտաւոր է զուսպ ու աղուոր հագուած, երթալ եկեղեցի, գիրք կարդացող տղոց վրայ գորովել<ref>sic ձեռագիր – գորովել [գորովիլ ?]</ref>, հաղորդուիլ ու խոնարհ ու երկիւղած կեսուրին հետ դառնալ տուն։ Չէր լար անիկա, հակառակ ներսէն մղուելուն։ Յաջորդ առտու ` տաղաւարին առաջին օրը, զայն կը տեսնէին «ոսկիներու մէջ թաթխուած»՝ կեսուրին հետ ժամը։ Նալպանտենց Աղուորը գերազանց մնաց այդ առտուներուն։ Անիկա կը նմանէր չեղած բանի մը, երբ ճեղքէր մեծ փողոցը։ Ու երբ վերէն ձիւն կամ անձրեւ չիյնար, անիկա արտօնուած էր բարձրանալ Կալերը։ Մանո՜ւկ մը գրեթէ անոր հոգին, որ կը տառապէր դեռ չսկսուած վայելքին վախճանէն։ Բեռնաւորուած իր շարոցներով՝ ան կը բարձրանար զառիվերը ու կը հասնէր Պարտէզը ու կը պարէր մետաքսի, բեհեզի փափուկ հովի մը մէջ, որոնք անոր շարժումներուն կը հետեւէին գունաւոր բոցերու նման ` վառելով անոր կռնակէն դուր ս, կուրծքն ի վեր, խարտեաշ, նուաղուն, թեթեւ ու թեւով։ Այն ատեն՝ անիկա կը թեթեւնար ու, ամիսներով, անարեւ իր աղջիկնութիւնը, ամէն օր բզկտուելուն հակառակ՝ անարատ մնացած կուսութեան անոր ոստայնը կը ճառագայթէին իրմէն դուրս, մատնող, մատչելի յստակութեամբ մը։ Ինք կը զգար ատիկա ու կը վախնար գաղտնիքին հաշւոյն։ Առջի տարին հարսները զարմանքով դիտեցին անոր պարը աղջիկներուն մէջ ու ոչինչ գիտէին, ինչպէս պարողը ինքը։ Կը խօսէր իր ընկերուհիներուն հետ, բայց տարտամ բնականութեամբ մը, թախիծի ուրուաստուերով մը, որ կը վայլէր անոր ու չէր ալ վիրաւորեր շրջապատը։ Պարզ, քաղցր Աղուորն էր անիկա աղքատիկ թաղին ու կը խպնէր անոր աղջիկներէն իր իսկ վայելչութեանը հաշւոյն։ Հարստութիւնը չէր խանգարած անոր առաքինութիւնները, թէեւ փոխած՝ անհամեմատ՝ անոր դէմքը։ Դեռ առողջ, այսինքն՝ զեխութեան եւ ուրիշ մեղքերու իբր արդիւնք բարակնալէն հեռու, անոր արիւնը կը մեղմանար ոսկիին ու արծաթին տուրքերովը եւ անոր անկնիք գեղեցկութիւնը, որ այնքան հաւատարիմ է ծագումին եւ կը շինուի թերեւս դէմքի մը աշխարհ գալէն մէկ-երկու սերունդ առաջ, կը փրկուէրհամայիլներուն, կիսալուսիններուն, լաչակներուն եւ վառերուն ճարտար ու զուսպ ու զգլխիչ հոսումներովը։ Մանրիկ ոսկիներ, շղթայիկներու բերնին, կը համբուրէին անոր ճակատն ու այտերը ու կ՚երգէին՝ անոր ականջներուն, նուագը յղի ու դժբախտ մետաղներուն<ref>sic ձեռագիր՝ յղի ու դժբախտ մետաղներուն ?</ref>։ Փոշի[ի]<ref>sic ձեռագիրը՝ Փոշի (Փոշիի ?)</ref>մօտ բան մը թեթեւ մը կը բանար ուժով կարմիրը անոր երեսներուն։ Տաղաւարին երկրորդ օրը, անիկա կը փոխէր հիմնովին իր դէմքին տեքորը եւ զգեստները ` օր ու արեւ տալու համար գերդաստանին պատմական ուրիշ զարդեղէններուն։ Կը հանուէին շատ պահծու, ծանր ու վիզը փրցնող ոսկի շղթաներ։ Ու մատնիներ, որոնց մարմինը կը գրկէր մատին ամբողջ յօդուածը։ Ուրիշ ատեն մը, անիկա կ՚ըլլար պարզ, ծանրագին ու բարակ կերպասներով եւ քայռերով։ Այս ամէնը, այսպէս զանազանուած, կը շինէին իրենց գործը, այսինքն՝ անոր դէմքն ու արտայայտութիւնը, որոնք մօտիկը կը դրուէին ան միւս, ծագումով ու անունով գեղեցիկներուն։ Անո՛նց՝ որոնք արիւնի էջքին, նուաղումին<ref>նուազումին, սրբագրուած՝ նուաղումին</ref>, չգուշակուած ախտերու, շատ մերձաւոր ու ազգակցական ամուսնութեանց իբր արդիւնք կը յայտնուին ու կ՚ըլլան գրաւիչ՝ խելք առնելու չափ, ախտաւոր ու եղերական։ Քաղաքի՞, թէ գեղքի<ref>sic ձեռագիրը՝ գեղքի – ?</ref>հով մը՝ կը պտտի անոնց անձին շուրջը, ու կը զգետնէ անզգոյշները։ Բայց, կարեւոր պարագա՛յ, – անոնց բոլորին ալ վրայ, աշխատող ու աստուածային հուրքով եփ ելած արգանդ մը կը հեղու իր ճառագայթումը, մեղքին, կարօտին, ծարաւին փոխն ի փոխ կուշտ ու նօթի ստեղները թրթռման հանելով կիներու միսէն։ Ընելով զանոնք, անոնց աղուորութիւնը դալկօրէն, նիհարօրէն, փխրուն չորութեամբ մը խռովիչ։ Ու կին են անոնք, այսինքն՝ կո՛ւշտ կեանքին հեղուկէն։ Ու կը զգանք ատիկա առաջին իսկ աչքով։ Աղջի՞կը։ – Տարփանքին փաղաղող հեղումին, յղութեան ու դիեցման սպառումներուն պակասը կ՚աւելնար Աղուորին վրայ ` զայն ընելով անսովոր ու անկարելի բան մը, որ կը զարնէր հարիւր քայլ անդիէն, զգալու ատակ մարդերուն, նոր հասուկ երիտասարդներուն թաքուն, վեցերորդ զգայարանքը։ Մնաց որ, անոր պարզ երեւումը խռովք էր քիչ մը բոլորին համար։ Թերեւս գիտակ էր պառաւը այս տարօրինակութեան, քանի որ կ՚արգիլէր անոր մեծ մասը այն աշխատութիւններուն, որոնք հարսներու բաժինն են ուրիշ տուներու մէջ։ Պարապ տեղը չէր, որ կը վախնար անիկա թաքուն այդ շնորհէն, ու մէկ աչքը անպակաս կ՚ընէր անոր վրայէն, երբ դուրս ելլային։ Տունին մէջ անիկա բացառիկ որակուելու չափ տարբեր ապրում մը ձեւած էր իր հարսին։ Անլուր բան՝ ան երկրորդ տարին իսկ զատեց անոնց անկողինները քաղաքէն բժիշկի մը պինդ հրամանովը ` վտանգ սպառնալով անոր տղուն խելքին, ինչպէս հարսին ալ կեանքին։ Իսթերի ի առաջին նշանները չէր կրնար հասկնալ անշուշտ խելացի պառաւը։ Բայց ծակ էր ականջը ու գեղը ունէր աքաղաղի պէս երգող հարսներ, հարուստկեկ տուներէ։ Պաշարած էր զայն ամենահաս, բայց անկշիռ հսկողութեամբ մը։ Հետն էր ամէն վայրկեան ` իբր անոր շուքը։ Կը պառկէր անոր ծոցը, երբ տղան քաղաքն ըլլար։ Կ՚արգիլէր անոր առտուն կանուխ ելլել անկողինէն ` մեղքնալով իբր թէ, քունի հրաւիրելով ու յանձնարարելով անհոգ երկննալ։ Իր մատը պիտի չդպէր մոխիրին, որքան ատեն, որ ողջ էր ինքը ` Նալպանտենց հաճի Աննան։ Արտաքուստ այսքան հոգածու շեշտով այս կարգադրութիւնները կը հպատակէին ներքին զօրաւոր վախերու։ Չէ՞ որ ինքն իսկ կը տարուէր, բարկացած ու անկարող, այն ստուերոտ ու շրջշրջուն բանէն, որ նոր հարսն է տունին մէջ, կէս մը դեռ թափառող քունէն տարակայ, անպաշտպան իր հոգիին չափ իր մարմինէն, հո՛ն՝ ուր երիտասարդ ծառայ մը կը հազայ կամ դուռը կը բանայ ախոռին։ Հաճի Աննան չէր ուշացած լիովին ըմբռնելէ այն խռովքը, զոր իր հարսին, ոեւէ հարսի պատկերը, ձեւը կը բանան մանչերու սրտին մէջ, երբ անիկա կը գոցէ իր ննջասենեակին դուռը ու վար կ՚իջնէ, բակ, անխնամ ու քակուած, մազերն ուռեցք ու խառնակ, ծիծերը ինկած ու ճնշող եւ ոտքը բոպիկ։ Այդ րոպէներուն՝ բան մը կ՚անցնէր, կը դողար տունին խաղաղ ոլորտին մէջէն ու թարմ տղոց համար այդ պահը աղիտաւոր էր, որքան աքաղաղին առջի գիշերային քանի մը ժամերը։ Դիմաւորած էր վտանգը, իր կարծիքով, հարսը այդ զարթխում պահ եր ուն բանտելով իր անկողնին մէջ։ Ու ինք կ՚եփէր առտու կանուխ, արեւցաթէն բաւական առաջ փշրուք ապուրը տան ծառային, որ պարտաւոր էր ընելու կամաց իր բոլոր շարժումները։ Պիտի խօսէր ցած ` ձայնը անզգալի ընելու աստիճան։ Պիտի չհայհոյէր – այս արգելքը կը տարածուէր նաեւ անոր վարձուած ամբողջ ամիսներուն վրայ – այն պատկերուն բառերով, որոնք այնքա՛ն քաղցր կը հնչեն հարսներու ականջին։ Պիտի չհազար։ Ախոռէն կենդանին պիտի քաշէր սուսիկ ու չքանար տունէն։ Այս ամէնը դեռ արեւին երեսը չտեսած։ Յետոյ կը ձայնէր Աղուորին։ Տունին գործը իր կէսէն անցած կ՚ըլլար արդէն։ Ան հարսին կը յանձնէր կովերը կթելու աշխատանքը։ Զանոնք նախիրին խառնելը կապուած էր նախրապանին տարիքին։ Երբ վաւերական ու ա՛լ թմթռկած ծերունի մըն էր քշողը, Աղուորը արտօնուած էր կովերը առաջնորդել մինչեւ անոնց հաւաքավայրը, բաւական մօտիկ։ Այլապէս այդքանն ալ կը զլացուէր իրեն։ Ամբողջ ցերեկը անոր առջեւն էր տունը։ Աւլուցք։ Լուացք։ Սրբտուք։ Բակին մէջ պառաւը շատ բան չէր ձգեր անոր ` ոտքին վարժութիւնը արգիլելու հեռատեսութեամբ։ Բայց կը գործածէր անոր կորովի բազուկները պարտէզին, ջրհորին եւ ուրիշ զբաղումներու։ Եթէ օդին մէջ չզգար անձրեւի հոտ, հաճի Աննան անոր կը յանձնէր իրիկուան կերակուրին պատրաստութիւնը ու կ՚երթար ժամ։ Անձրեւոտ օրերուն տեղէն չէր շարժեր, վասնզի ծառան կրնար մէկէն ի մէկ բուսնիլ ` թրջուած ու յոգնած։ Լաթ տալ, չորցնել, ոտքերը մաքրել՝ գործեր էին, որոնք մասնաւոր հոտ մը կը ձգէին բակին վրայ։ Ու լաւ հոտ չէր ատիկա։ Աղուորը վարժուած էր այս ամէնուն։ Այս կատարմունքները անոր մտքին մէջ ենթակայ չէին որոշ պատճառներու։ Գիտէր սակայն, որ իրեն տարեկից հարսներ, հակառակ զաւկի դիեցումին, լացուկոծին ու յարակից հազարումէկ յոգնութիւններուն, պարտաւոր էին ոտքի ըլլալ կեսուրէն առաջ, ու կատարել վերը յիշուած բոլոր աշխատանքները ` անտրտունջ ու անթերի, ու վրան ալ աղաւորել պարոնտատ, ընդհանրապէս խեղանդամ ու նեղսիրտ։ Անկողինէն դուրս, Աղուորին հսկողութիւնը յանձնուած էր դարձեալ հաճի Աննային, երկու մեծ աղջիկներուն, սանկ հեռուէն ու անպաշտօն։ Իր բաժինը պառաւը կը կատարէր օծուն խստութեամբ մը, ու նոյնիսկ կարելի է ըսել՝ մասնաւոր քաղցրութեամբ մը։ Օր մը խիստ ու գէշ բառ չունեցաւ անոր հասցէին կամ երեսին։ Ընդհակառակն, մեղր ու շաքար էին անոր բառերը, դուրսը թէ ներսը, մենաւոր<ref>մերձաւորին, սրբագրուած՝ մենաւոր (sic ձեռագիր՝ մենաւոր)</ref>թէ օտարին ներկայութեանը։ Հրամայել չունէր, անիծել չունէր, գանգատիլ չունէր։ Կեղծ գովասանքներ չէին լսեր իր բերնէն։ Բայց անիկա մշտապէս փակ կը պահէր տանը մեծ դուռը։ Ու մեռելի դագաղի նման կը ճնշէր ատ դուռը զուարթ փողոցին, ուր շարք մը տուներ դուռ անգամ չէին գործածեր գիշեր ու ցերեկ։ Պատուհանին բացուածքները տախտակեայ հասարակ փեղկէն զատ ունէին երկաթ, հաստ ձողերով պահպանակներ, բանտի պէս պիրկ ու անժպիտ` չնմանելով ուրիշներու, որոնց երկաթահիւս մասը պզտիկներուն համար զուարթ վանդակ մը կը ձեւէր փողոցն ի վար կախուած։ Բայց տունը յատկանշող, բացառիկ ու անիծուած ընող պարագան՝ վարագոյրներուն բաշխումն էր։ Մշտապէս լարուած, ճերմակ ու ցուրտ, քիչ մը կապտաւուն, բայց անհունօրէն տխուր կ՚ընէին անոնք տան կրկնակ յարկերը։ Մարդոց ոտքը առաջ չէր երթար այդ սեմէն ներս կոխելու։ Հին դղեակէն դիմացող այս վարժութիւնը ա՛լ մաս կը կազմէր տունին հոգիին, հոն ապրողներուն ալ հոգիին։ Վասնզի սուտ չեն անոնք, որ կը պնդեն, թէ տուներն ալ կը նմանին մարդոց, դիւրահաղորդ կամ տարամերժ կ՚ըլլան անոնք։ Ու կ՚աւելցնեն, թէ շէնքը ոչինչով է մեղաւոր։ Մենք ենք, որ մեր խառնուածքին, ժառանգութեան թաքնախոր հոսումներովը կ՚արգասաւորենք անոր բարոյական դէմքը` ստեղծելով որոշ պատկեր կամ մեր յաւելումներովը կը փոփոխենք, կ՚եղանակաւորենք արդէն կազմուածը։ Ի՞նչն է այն աննշան բանը, որ երկու երկիրները իրարմէ կը զատէ, եթէ ոչ՝ այդ հոգին Ոչ մէկ ցուցմունք, բայց վստահ եղէք, թէ աչքը պիտի զատէ անցուած սահմանը, երբ կը կոխէ նոր երկրի մը վրայ ոտքը։ Նալպանտենց տունը չունէր հրաւիրող հով։ Հոն կ՚ընդունուէին բոլորովին հասուն, այսինքն՝ իրենց աշխատանքին հետ բոլորով շաղուըւած անբաժանելի կիներ, որոնք ուրիշ բան պիտի չըլլան, եթէ ոչ՝ պատկերը իրենց օրուան գործերուն։ Որոնք երբ բերան ն ին բանան, հացէն ու զգեստէն, տղոց կարիքներէն, տաքէն ու պաղէն զատ պատմելիք չունին մինչեւ գերեզման։ Կան այս կիները, ինչպէս են ստուար տոկոսը արդէն այրերուն։ Աղուորին հետ կը տեսնուէին բոլոր նշանուած ու տարուան մէջ հարսնանալիք աղջիկները, պաշտօնական առիթներով։ Բայց նոր հարսներուն քով պառաւը միշտ միջոցը կը գտնէր մէկը տեղաւորելու Աղուորին հետ խօսած ատեննին։
Մեծագոյն եւ անագորոյն զգուշութիւնը կը կատարուէր տան ծառային հանդէպ։ Ուրիշ տուներ իրենց համար փառք ու վաստակ կը համարէին ծառան առնել պզտիկուց, մեծցնել, խառնել անոր պատանութիւնը շէն ու եռացող իրենց գերդաստանին, նշանել ու<ref>նշանելու, սրբագրուած՝ նշանել ու</ref>կարգել իրենց շեմէն ներս։ Բոլորովին անոքները այսպէսով կը մնային տանը մէկ անկիւնը, ծերանալով տանտիկինին հետ ու իրենց տղոցը յանձնելով իրենց բազուկները։ Արտերով աշխատող տուները յաճախ մէկ-երկու արտավարով բունիկ մըն ալ կը սահմանէին ուշ իրենց հոգիին համար, ատիկա լաւագոյն վկայութիւնն էր դատաստանի օրուան։ Ու ասիկա նահապետական հով ալ ունէր։ Միւս ձեւը՝ կարգել ու ընտանիք մը աւելցնել գեղին, աւելի սիրելի էր ու գոյութիւն ունէր հարուստ բոլոր գերդաստաններէն ներս։ Տեսակ մը տան տղայ էր ծառան ու կարգուելէն ետքն ալ տակաւին երախտիքով ու սիրով կապուած՝ աղային պարագաներուն։
Նալպանտենց Սերոբը հակադրութիւնն իսկ էր այս աւանդութեան։ Ձեզի ծանօթ է ժամանակի, վարձակալութեան պայմանաժամին ստացած ձեւը անոր մօտ։ Բայց անծանօ՛թ՝ ամբողջ արարողութիւնը, որ կապ ունէր անոր ընտրութեան։ Դուռ կը բացուէր ահագին փնտռտուքներու, գաղտնի բանակցութիւններու։ Կը խուզարկուէին ընտանիքին մօտաւոր, մա՛նաւանդ հեռաւոր անցեալը։ Ազնուապետական այս սովորութիւնները խնամքով ու հաւատքով կը յարգէր մեծահարուստի այս յետին շառաւիղը։ Կը շինուէր, կարելի հարազատութեամբ, ծառային հօրը մանկութիւնը եւ տունի կեանքը։ Կը լուսաւորուէր – ասիկա բացարձակ պայման մըն էր – աղքատութեան հանգոյցը։ Մէկիկ-մէկիկ կը գտնուէին ծախուած պարտէզներուն թուականները եւ կարիքը, որուն լրացումին համար անոնք զոհուած էին։ Դատաւորի մը պէս համբերատար, մայր ու տղայ այդ վաճառումն արդարացնող պատճառները կը կշռէին, հաստատ ու իրական հիմքերու վրայ։ Իրենց որոշումը կապուած եղաւ աղքատութեան աղէտին, ինքն ալ հետեւանք ձախող բերքի, առատ զաւակներու, կամ աւելի յաճախ՝ անակնկալ մահերու։ Այսքան խղճամիտ փնտռտուքէ յետոյ՝ Նալպանտենց տունը կը բանար իր դուռը ծառային վրայ, միշտ կէս, միշտ վախով։ Հակառակ այս խստութիւններուն, անոնք միշտ ալ խենթի պէս վազեցին այդ տունին։
Տան ծառան, կամ աւելի պարզ՝ ծառան այդ կողմի գեղերուն համար ընթացիկ տիպար մըն էր։ Որոշ չէ անոնց հաստատման թուականը։ Բայց թուրքերու հաշիւով կը բարձրանայ առնուազն երկու դարու։ Նոյն այդ հաշիւը Նիկիոյ լիճին շրջակայքը հողեր կը տրամադրէ հայերուն ա՛յնքան, ո՛րքան կը պահանջէ թուրքերէ բնակուած գիւղերուն սովորական բազմամարդութիւնը։ Գաղթական այս մարդերը խանգարած ըլլալու են «տէրերուն հաշիւները»։ Վասնզի անցեր են դարեր։ Լերան սիրտը նետուած գեղը աճեր է առատ ու արագ։ Մաշեցուցեր է անտառներուն ծածկոյթը` վերածելով մատներու բոլոր հասած հողերը մշակելի պարտէզի։ Ու քիչ-քիչ ալ թաթ է փորձեր դէպի ցած, հոյակապ դաշտը, ուր ոսկոր ցանես՝ հոգի կը բուսնի, ինչպէս կ՚ախորժին ըսել։ Այս ծաւալումը սպառնացած ըլլալու է դաշտին տէրերուն, թուրքերուն, որոնք պետական միջոցներով ճնշած են զայն ու կրկին դէպի լեռ նետած անոր ալիքները։ Այսպէս սանձուած, մեր գեղը դարձած է լերան։ Հարիւր տարիէ ասդին, գեղին ամբողջ հարստութիւնը, այսինքն՝ մշակելի լաւագոյն ու արդիւնաւէտ հողերը անփոփոխ սեպհականութիւնն են հին ընտանիքներու։ Մարդուն սիրտը կը բացուէր շքեղ այդ ձիթաստաններուն դէմ, որոնց հողը լուացուած ըսուելու չափ մաքուր էր ու մերկ։ Որոնք գեղեցիկ էին, պատմութեամբ կամ դրուագներով, ու անունները կը կրկնէին յաճախ աղուոր կիներուն ու հարսներուն ` ընդհանրապէս իբրսաչուանցնելով մէկ սերունդէն միւսին։ Յետոյ՝ ամէն հող չունի ամէն յարմարութիւն։ Այգի, ձիթաստան որոշ մարզերու մէջ կը յաջողին միայն։ Ու անոնք չեն ծախուիր, վասնզի կրակի գիներու հասած են։ Պապենական ժառանգութիւնը միայն կը զօրէ անոնց փոխանցումին ու կը կոտորակէ։ Այսպէսով է, որ անոնք կը վերածուին ծիծաղելի փոքրութիւններու, բայց կը մնան կապուած՝ ընտանիքին։ Բայց պէտք է աչքի առջեւ ունենալ, որ նոյն այդ հարիւրամեակին, գեղին բնակչութիւնը քառապատկուած է, անփոփոխ ձգելով հողերու եւ տուներու քանակը։ Կը հասկցուի, թէ ինչու հին տուները յղփացած ըլլան հողով ու նորերը, ապրելու համար, իրենց բազուկներէն զատ ոչինչ չունենան։ Այս է պատճառը, որ մարդեր, բազուկներ առատ ըլլան ու տրամադրելի։ Հարուստները չնչին տարեվարձով կ՚ունենան այս երկաթի պէս առողջ ու դանակի պէս կտրուկ պատանիները։ Ծառա՛ն՝ աղքատ, բայց հիմնովին աղքատ, հազիւ քանի մը տասնեակ ձիթենիի եւ հարիւրեակ թթենիով տան մը վեց-եօթը զաւակներէն անդրանիկն է, որ ցամաք հացով կը ճարէ առաջին ոսկորները, հում ու քիչ, բայց որոնք պիտի կարծրանան, երբ թաթխուին հարուստի եղին ու մեղրին մէջ։ Տասնէն անցնող ամէն տղայ փրկութեան լաստն է ընտանիքին։ Անոր անդրանիկ վաստակը երկու տարուան տուրքը կը գոցէ պետութեան։ Ետեւէն կը հասնի երկրորդը, որ քիչ մը աւելի պահանջկոտ է եւ տուն ընտրել գիտէ, այսինքն՝ օճախ ու խաթուն կը զատէ։ Երրորդ մանչուն ատենը, նուաճուած ու բորոտ հայրը կ՚աղուորնայ, եղ կը կապէ, մարդու կարգ կ՚անցնի ու կ՚երեւայ սրճարանը, զոր լքած էր երեք-չորս տարիէ վեր, խմած սուրճին դրամը վճարելու անկարող ըլլալուն։ Չարքաշ, չափազանց պարկեշտ, անդրանիկ տղաքը իրենց հայրերուն հետ կը մեծնան դաշտերուն մէջ, հովուերգական, բայց խիստ պայմաններու տակ։ Ցամաք հաց, շատ-շատ որդնոտած ձիթապտուղ եւ փուրաս<ref>Ծնթ. – փուրաս – սոխազգի մը, պրաս</ref>։ Անոնք ատեն չունին, դպրոցէն իսկ, հարուստներուն մեղքովը պլշկուելու։ Անոնք կը կրեն իրենց հօրմէն առաջին ուժգնութիւնը սերմին ու նրբաւարտ են՝ ինչպէս գեղադէմ։ Անոնց վրայ չի դողար քաղքին այն հովը, որ առջինեկները ծեր կ՚ընծայէ ծեր անկողիններէ։ Քիչ կը խօսին, քիչ կը ժպտին, կոշտ ու պիրկ կ՚ըլլան ու քիչ մըն ալ հող կը հոտին, շատ կանուխէն հոն տարուելնուն։ Կան, որ կը շփոթուին բակի կոճին հետ իրենց գոյնովն ու կարծրութեամբը։ Վայրենի, երգելու տեղ մռլտացող, դիմագիծերնին հաւաքուած, բայց ոչ-զուրկ տեսակ մը արու շնորհէ, անոնք կը դնեն պարկեշտութեան բարձր չափ մը իրենց յանձնուած ամէն գործի մէջ։ Չեն տառապիր նախանձէն, չքաշելէն, որ անոնց խաթուններուն դէմքը կ՚ընէ քիչ մը թթու, գուցէ կերած հացերնուն քանակովը տառապող։ Չեն նախանձիր հարսներուն, մօտ, պարզ, միջին հրապոյրով, քանի որ կարգը տակաւ կը մօտենայ անոնց։ (Բացառիկ հարսներուն հանդէպ անոնց տկարութիւնը չ՚անցնիր մարդկայինին<ref>մարդկային, սրբագրուած՝ մարդկայինին</ref>սահմանէն)։ Մերկ ու բարի անոնց հոգին վսեմութեան կը հասնի, երբ ձախորդութիւններ զարնեն աղան ու անոր կալուածները։ Բայց ընդունուած է, որ անոնք ծառայեն մինչեւ որ շէնք-շնորհք պսակդրամ մը, հարսնիքին օժիտն ու հարիսացուն խնայած ըլլայ իրենց մաման։ Կ՚արժէ շեշտել, որ ծառայելու այս ձեւը հեռու է ստրկական երանգէ։ Նախատական չէ անիկա ոչ մէկ տղու համար եւ չի կշռեր անոր նշանածին պարագաներուն։ Ու հիմնապէս կը տարբերի շրջանի միւս գիւղերուն մէջ ընդհանրացած պատկերէն, ուր աշխատանքը անվերջ ձմեռ մըն է երիտասարդին։ Ատոր վաստակը կ՚ուտէ գինով հայրը կամ դիւրամատոյց կնիկ մը, սովորաբար այրի, քիչ մը հեռուէն ալ ազգական։ Պոլսոյ աւելի մօտիկ, այդ գեղերը աւելի շուտ վարակուած են անոր աղտերէն<ref>աղաներէն, սրբագրուած՝ աղտերէն</ref>։ Ասդին, առանց իսկ ակռան շատ սեղմել հարկադրուած ըլլալու, ծառան կ՚աճի։ Կը հասուննան անոր քանի մը կարողութիւնները։ Հաշիւ, դրամներու տեսակ ու կեանքի խոշոր դասերէն շատ մեծկակ կտորներ՝ կը բանան անոր աչքը։ Կը նուաճէ աշխատանքին դառնութիւնը։<ref>ջնջ. նոր պարբերութեան անցումը</ref>Կու տայ առաջին կնիքը՝ իր սրտին` հեռու ապրելով սրճարաններէն, ուր հարուստի անգործ տղաքը կը սպաննեն<ref>կը սպաննէին, սրբագրուած՝ կը սպաննեն</ref>իրենց մարմինն ու հոգին։ Ան կը պահէ հայրենի տունին պարզ, սուրբ ըսուելու չափ պարզ աւանդութիւնները։ Քրոջը պատիւին չափ տարուած է հարսներուն պատիւովը։ Առաջները առածի<ref>առակի, սրբագրուած՝ առածի</ref>կարգ անցած էր անոնց պարկեշտութիւնը,<ref>վերջակէտը, սրբագրուած՝ ստորակէտ</ref>կերուած հացին դէմ մինչեւ մահ երախտիքով։ Տանուտէրը անոր համար կը մնար տեսակ մը հարուստ, ուրախ ծնողք, կնքահօր համապատիւ, որուն ձեռքպագի կ՚երթար ինք Ծնունդին, երեք-չորս զաւկի հայր ըլլալէն ետքն ալ։ Բայց խճուղիին ձգուելէն ասդին՝ այդ տղաքը աւելի լայն վարձքով ու քաղցր պայմաններու հանդէսով մը, ուր հանըմին հեռանկարը կու գար առաջին գիծի, փնտռուեցան թուրք գեղերէ։ Այս շփումը բացաւ անոնց զգայարանքները՝ ինչպէս աչքը։ Ու անոնց վերադարձը գեղին մէջ բերաւ նոր մեղքերու, գայթակղութիւններու հունձք մը։ Իմ օրերուս՝ դիտելի էր անոնց վրայ կեցուածք մը կիներու հանդէպ, որ արդիւնք կը սեպուէր հարեմներու խորհուրդին մէջ անոնց ստացած փորձառութեանց։ Բայց հայ գեղին մէջ վարձուողները պահեցին համեմատական մաքրութիւն։ Քանի՛ բարքերը փոխուելու միտում բերին, ա՛յնքան ծառաներուն հանդէպ տրամադրութիւնները խստացան։ Հետզհետէ սկսան փնտռուիլ կարգ մը ստորոգելիներ։ Տնտեսական պայմաններու կարծրանալը, գեղին անընդհատ աճումը, թուրքերուն փոխուիլը դեր ունէին այս խստացումին մէջ։ Անոնց համար լաւագոյն վկայական մըն էր խմիչքի դէմ անոնց կեցուածքը, որ կը ստուերէր նոյնիսկ կիներու հանդէպ անոնց համարձակութիւնն ու ազատ բերանը։ Չխմողը կը փրկէր իր ուրիշ խոշոր թերութիւնները։ Գէշ նոթ մըն էր ծխելը։ Քիչ մը գրել-կարդալը կ՚արժէր կրկնապատիկ յարգանք ու տարեվարձքին վրայ կարեւոր յաւելում։ Հաճի Աննային համարթափուի մուրհակէն աւելի թանկարժէք էր տարիքը։ Մայրերու, կնքակիցներու, ծնունդի տարիին հետ կապուած կարեւոր դէպքերու ամբողջական փաստեր դեր ունէին ընտրութեան վրայ։ Այս մանրակրկիտ քննութենէն յետոյ տան ծառան կ՚արժանանար անսովոր թոշակի։ Օճախին համբաւը (Նալպանտենց այս տունը մեծ մեղանչումներ չունէր գեղին սրտին վրայ ճնշող), պարկեշտ տղու հանդէպ աւանդական համակրութիւնը կը մնային այս արդիւնքին վրայ։ Ծառային հագուստը ոչ մէկ տարբերութիւն ունէր տան տղուն հագածէն։ Կ՚ուտէր նոյն սանին<ref>սանդին, սրբագրուած՝ սանին -</ref>պարունակութենէն, թէեւ երբեք նոյն սեղանին վրայ։ Տաղաւարներու (երկու մեծերուն) չուխա եւ կօշիկ։ Բայց չէր կրնար օճախով սենեակը մտնել ու քանի մը բերան բան փոխանակել աղային<ref>տղային, սրբագրուած՝ աղային</ref>կամ հարսին հետ։ Ան հաճի Աննայէն պիտի ընդունէր աշխատանքի բոլոր հրահանգները, ու անոր պիտի տար իր տեղեկութիւնները։ Հաճի Աննան մէկիկ-մէկիկ կը ճանչնար իր բոլոր կալուածները ու անոնց պէտքերը։ Երեսը քիչ մը պինդ տղոցմէն չէր ախորժեր։ Երկու հատ վռնտեց, որովհետեւ ճիգ տեսաւ վրանին աչքի իյնալու, դուք կը հասկնաք անշուշտ որո՛ւ աչքին։ Չէր ախորժեր տնտնացողէն, մասնաւորաբար, ձիուն բեռը փլած ատենը կամ բակէն իր բաժինը քաշուելու պահուն։ Իր ուզածն էր ա՛ն՝ որ մեծապէս սուզուած իր գործին մէջ, տունն անգամ պիտի ըլլար առնուած այդ ոլորտին։ Պիտի ընէր ինքզինքը ջնջուած ու չգոյ ու պիտի չբարձրանար երբեք երկրորդ յարկ։ Տղաքը կը գուշակէի՞ն այս պայմանները թելադրող ոգին։ Իրողութիւն է, որ ճամբու դրուելէն ետքը, անոնք գեղին մէջ կը տարաձայնէին այս սեղմումները, բաւական սրամիտ մեկնութիւններով համեմուած ու կը խօսէին իրենց հնարքները` խաբելու համար հաճի Աննային աչքերը։ Թէ ինչպէ՛ս ճեղքած կ՚ըլլային ներսէն ախոռին պատերը, հետեւիլ կարենալու համար հարսնուկին հասակին, որ կը քալէր բակէն դէպի դուռ՝ ինչպէս երազ մը, բայց որուն ծփանքէն աշխարհ մը սարսուռ կը կործէր իրենց պատանի սրտին։ Անոնք, հակառակ տաժանքին, որ ցերեկուան վաստակը դիզած կ՚ըլլար իրենց կոպերուն, բռնի բաց կը պահէին ասոնք, երազելու համար Նալպանտենց հարսը, որուն փայլն ու գովքը հետզհետէ կ՚ամրանային եւ որուն ամուլ արգանդը կը գրգռէր անհուն ախորժակներ, առհաւական ու մռայլ։ Եղան՝ որ զայն անգամ մը լման տեսնելու ու շունչին մօտիկը ըլլալու համար, տունին մէջ հիւր ընդունուած պահերուն նետուեցան դուրս, երբ գիտէին, որ հարսը, լոյսը<ref>լոյս, սրբագրուած՝ լոյսը</ref>ափին միշտ կը բանարպորտան (մեծ դուռը բակին) ու կը լուսաւորէր եկուորները, կարմրած, քաղցր, անըմբռնելի, խենթ ընելով տղաքը իրենց պշուցումին մէջ։ Անոնք կը պատժուէին անշուշտ։ Բայց դժուար էր խրատը պատանիներուն։ Կը ճամբուէին։
Ու Սողոմենց Սողոմը` Նալպանտենց ծառան, ունի բոլոր վկայաթուղթերը, որոնք անցած են հաճի Աննային վաւերացումէն։ Չգտնուած տղա՛յ։ Միակ անպատեհութիւնը անոր քիչիկ մը նիւթական լայնութիւնը։ Ասիկա քիչ մը ցոլք կու տայ մարդոց երեսին, որմէ չեն ախորժիր բոլոր ուրիշը աշխատցնողները։ Հաճի Աննան մոռցա՞ծ է արդեօք Սողոմին մեծ հայրը, որուն դանակը երկու կանգուն հասակ ունէր ու չորս գրկաչափ ալ աղտ ու արիւն։ Անոր տղան` Առաքինի Դաւիթը, ծախած էր այդ երկաթին կտորը երկու բեռլէպլէպիովու բաշխած աղքատներուն։ Անկէ ասդին՝ թաղուեցան պատմութիւնները։ Գուցէ կը յիշէ։ Բայց հա՞յրը։ – Աստուծոյ հրաշքներէ<ref>sic ձեռագիրը՝ հրաշքներէ [հրաշքներէն ?]</ref>աս ալ։ Բայց որքա՜ն առաւելութիւններ անոր թոռանը վրայ։ Սողոմենց Սողոմը, գառնուկի պէս տղա՜յ։ Սուսիկ-սուսիկ աչքեր։ Բերան մը՝ տարօրինակ քաղցրութեամբ, որ ժամուն մէջ կը լացնէր բոլոր կիները, Աւագ Հինգշաբթիի արարողութեան[ց]`«Ո՞ւր ես, մայր իմ»ը լացին մէջ եղանակելով։ Տասնութ տարեկան է ան, – անշուշտ աւելի մեծ անպատեհութիւն մը։ Բայց այս երկրորդ տարին է, որ կը մնայ անիկա։ Գեղացին քիչ մը զարմանքով նկատած է այս զանցումը Նալպանտենց օրէնքներուն։ Յետոյ լսուած է, որ հաճի Աննան աւելի զիջող է ներքին կանոնագրին յօդուածներէն։ Յետոյ կը սիրեն լսել, որ ամէն բան անուշ է այդ տղուն վրայ։ Հակառակ տարիքին ու հասակին՝ անիկա թարմ է՝ պատանիի մը նման։ Քիթին տակը ոչ մէկ ուրուացում ստեւի։ Ու խանձած չէ անոր դէմքը, քանի որ հօրը մահէն առաջ անիկա չէ եփած արեւներուն, հացին քրտինքէն խաշելով քաղցր շնորհը պատանութեան, այն ատեն՝ երբ մեր մորթը իր վերջնական գոյնը կը ճարէ տասնչորս-տասնհինգի դուռներուն։ Ասանկ բացառութիւններ ու ասանկ աղէտներ չեն պակսիր գեղին մէջ։ Հայրն է, որ կ՚իյնայ, կը մեռնի, իր տարիքին կէսը չառած, տուն մը զաւակ ձգելով կէնճուկ կնոջը։ Երկրորդ ամուսնութիւն մը անյատակ թշուառութիւն է։ Կիները մշտապէս արհամարհած են ատիկա։ Այրերուն համար՝ խորթ-խասի կռիւը սարսափելի տրամ մը ու ահաբեկ է ըրած մէջ-մարդերը<ref>Ծնթ. – մէջ-մարդ՝ միջին տարիքի մարդ</ref>։ Փորերնին կուշտ, քսակնին կուշտ, մսերնին տեղը մարդերը միայն կը մտածեն այդ կարելիութեան, առանց ահուդողի։ Ու ընտանիքին մեծ տղան քաջաբար կ՚անցնի ինկողին տեղը։ Հողը միշտ ցամաք հաց միայն տալ կրնայ բազմաբերան ընտանիքին։ Աւելի՛ն. այսինքն՝ լաթը, տուրքերը, հետզհետէ շատցող ծախքերը կը դարմանուին, պիտի դարմանուին օրավարձով, որ ամէն տղու համար, կատարուելով օտարին հողին, յաւելեալ ու բռնի աշխատանք կը դառնայ` ենթակայ ըլլալով շուկային ու պէտքին քմահաճոյքին։ Պէտք է սպասել սորվիլ։ Ու տագնապը հարթելու լաւագոյն ձեւը ինքզինքը ծախելն է տարիով։ Սողոմը լուրջ ու յարգուած տղայ, առանց բերանը բանալու, ընդունած է հաճի Աննային բոլոր օրինագիրքը։
Ընդունած է, առանց լիապէս գիտակցելու այն ձգողութեան, որ զինքը նետած է այս տունին մէջ։ Անբացատրելի՝ բայց յստակ խորհուրդ մը փաթթած էր զինքը, դեռ պատանի, երբ տարիներ առաջ, տեսաւ Նալպանտենց հարսը, տաղաւարի մը կալին։ Այդքան։ Բայց բարքերը եղած են տարբեր։ Առաջները, տղաքը օտարին կնկան կը նայէին, բայց կը մնային անզգած ու խաղաղ։ Անոնց մէջ չէր երկարեր պատկերը, որ հարսները կը տանի մինչեւ անկողինները։ Կիները առարկաներու, աւելի շատ՝ դաշտի աղուոր այգիներուն կը նմանէին քիչ մը, ու տէրերը անոնց՝ անառարկելի, Աստուծոյ հրամանով։ Սիրային տրամ մը, նշանածէ նշանած, գրեթէ ըմբռնելի չէր կիներէն դէպի տղաքը ու փոխադարձ։ Պոռնիկնե՛ր, որքա՛ն կ՚ուզէք։ Ազգապիղծ անկողիններ Աստուծոյ աչքին կը ձգուին։ Սէրը անծանօթ էր գեղացի տղուն, որ զգացումը աճեցնելու քիչ հող ունի իր մէջ, տարուած, պաշարովի, ուրիշ հոգերէ։ Բայց ես կը խօսիմ գուցէ ջրհեղեղէն։ Այդ երանելի տարիներէն ասդին շատ բան է փոխուած։ Թուրքերէն մեր տղաքը սորվեցան աղուոր կիներուն համը ու անոնց վրայ խօսելու սարսռոտ քերթուածը, երբ քանի մը հոգի քիչ մը ոտքէ հեռու տեղուանք, աշխատելէ յետոյ, սիկարի մը հանգիստին համար կ՚երկննան կակուղ շուքի մը ու ասոր-անոր կնիկը մէջտեղ կը դնեն։ Ու դրուածը՝ պարտաւոր է ճշդուիլ, պատկերի վերածուիլ, մանրամասնութեանց հանդէսով մը, որ անոնց բերնէն ջուր կը վազցնէ։ Ու այսպէս է ան նաեւ Սողոմին համար։ Անիկա իր բախտակիցներէն կը փնտռուի ու կը հրաւիրուի «մարմին հագցնելու» հարսներէն ամէնէն խռովիչին, հիմա՝ երբ անոնց տունն է։ Առաջ անիկա մտիկ ըրած է ուրիշները, որոնք իր տեղը եղան։ Ու կեանքը քալած է իր երկաթ ճամբան։ Գործերը, տունին հոգերը, հօրը մահը իրարու ետեւէ լեցուցած են անոր հոգին, արգիլելով հոն ծաղկումը հզօր պատկերին, ու վերադարձուցած անոր զգայութիւնները՝ իրենց սովորական հուներուն, դէմքն ալ՝ գեղացի տղու ընդհանուր տիպարին։ Ով գիտէ բախտը հանէ՞ պիտի անգամ մըն ալ անոր ճամբան, երազին այդ կտորը։ Ու հաշտուած թռած պատկերին ու անոր կորուստին՝ ժամանակին ծոցը, անիկա ալ պիտի սպասէ, որ քանի մը տարիէն անոր ծնողքը նետեն անկողինին մէջ օրինաւոր կինը, միսի անծանօթ փերթ մը, որ ոչինչ ըսէ պիտի անոր հոգիին։ Բայց չ՚ուշանար զօդուիլը, որ սէրը չէ։ Ո՞վ պիտի անդրադառնայ Նալպանտենց հարսին եւ բոլոր հարսներուն։ Ան հայր պիտի ըլլայ քսան տարեկանին, ու երեսունին, կէս երկվեցեակ մանչ շարած տան սանդուխին աչքերուն, հասուն ու պարպուած, յուսակորոյս ու յափրացած՝ ան համ պիտի չառնէ ա՛լ կնիկէն ու նման պարապ բաներէն։ Օր մըն ալ անի պիտի զգայ դառնութիւն ու աղ։ Աղքա՜տ՝ անիկա իր գիշերները պիտի ազատէ իր կնիկէն, հացին համար ու պիտի մաշի տուն մը տղոց ակռաներէն։ Օրէնք է ասիկա եւ երկաթով խարանուած՝ այրերու ճակտին։ Այս օրէնքէն կը զարտուղին մարդիկ արեան տուրքով ու ոճիրով։ – Մա՛հը նուազագոյն չարիքն է, գինն է այս զեղծանումին։
==== Գ ====
Գործը աւարտած ներս մտաւ Աղուորը։ Կարծես թէ նոր տեսնային կամ չճանչնային զայն։ Երկու պառաւները, անոր վրայ խօսելէն-խօսելէն, սպառած կը թուէին անոր իրականութիւնը, այնքան խախո՛ւտ, երբ բաղդատուի անկէ շինուած անցեալին, որ ա՛լ գալիք չունի եւ որ կը կշռէ աւելի հզօր մեր լինելութեան վրայ։ Կեցաւ հարսնուկը, կարծես մէկէն ի մէկ սուզուած իր իսկ անլինելութեան մէջ։ Պատրանքը տեւեց այսպէս, մինչեւ որ հարցուց անիկա։ Այն ատեն՝ պառաւները տեսան ու հասկցան թեթեւ վարդագոյնը, որ աշխատանքէն ինկած էր երեսներուն ու կը հագուեցնէր զանոնք բարակ շնորհքով մը, ա՛յն խածուելիք եւ ուտուելիք բանով, որ կարգ մը դէմքերը կ՚ընէ եղերական եւ հզօր։ Կիներն ալ կը զգա՞ն ատիկա։ Բայց անիկա սենեակին մութ խորքին վրայ –արեւը քաշուեր էր բոլորովին դէպի տանիքը– անիկա բարերար ու արդար ցոլացում մըն էր, փոխն ի փոխ պղտորուող՝ ինչպէս ջուրի ակ մը, ուր գայլախազ<ref>գայլախազ. – Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն:</ref>մը կ՚իյնայ, եւ մաքրուող, վերածուելու համար իր իգութեան իմաստին։ Քաղցրութիւն, հեշտանք, երիտասարդութիւն, չհաւաքուած մայրութի՜ւն, որ կը զեղուր անոր ամէն խորշերէն։ Այո՛։ Բայց դժբախտութի՛ւն ալ։ Ու կը ճնշէր անոր անմեղութիւնը, անգիտութիւնը պառաւներու լարուած խղճմտանքին։ Կան ասանկ պահեր, ուր մեր ներքին, ստուգագոյն իրականութիւնը, նոր բառով մը՝ ճառագայթումը տեղ կը ճարէ մենէ դուրս, քանի մը երեսներով, ու կը յայտնուի իբր շատ մը բան նոյն րոպէին մէջ։ Հարցում, վարանք, վախ ու կարօտ, հաշիւ ու առհաւութիւն, երկինք ու դատաստան։ Ու տակաւին ուրիշ բաներ, եթէ կ՚ուզէք։ Աղուո՞րը։ – Բայց մայր ու կնիկ, արգանդ ու ստինք, երիտասարդութիւն եւ յիմար հեռուներ<ref>sic ձեռագիրը՝ հեռուներ ?</ref>։ Սերո՞բը։ – Մահ ու ոճի՜ր։ Աշխատանքը ըրած էր զայն թեթեւ մը հեւուն։ Քրտինք չունէր անշուշտ, բայց ճակտին քովերով բան մը կը պտղէր<ref>կը պաղէր, սրբագրուած՝ կը պտղէր</ref>։ Հաճի Աննան վար առաւ աչքերը։ Մեղքը աւելի պզտիկ է երբեմն<ref>sic ձեռագիրը՝ Մեղքը աւելի.... երբեմն – ?</ref>։ Հարսին կերպարանքը խռովիչ էր ու տրտմեցաւ անիկա։ Իր կարգադրութեան համաձայն, մինակ ձգելու համար Աղուորը մամային հետ, ելաւ նստած տեղէն, թօթուեց պողը<ref>պոզը, սրբագրուած՝ պողը</ref>մէկ-երկու հեղ ու շատ բնական ձայնով մը խօսեցաւ պարապին վրայ.
– Մոռցայ մածունը բռնելու։
Իրա՞ւ։ Սո՞ւտ։ Դուրսն էր արդէն ու անոր մարմինին օրօրուն ծփանքէն կը հոսէր դժուար ու ծանր հոսում մը<ref>sic ձեռագիրը՝ կը հոսէր.... հոսում մը – ?</ref>, զգալի նոյնիսկ Աղուորէն։ Բայց Սարեկենց Բաբէթը կարծես կը տեսնէր, իր բոլոր զարհուրանքին մէջ, ի՜նչ որ կը քաշկռտուէր անոր հետքերէն։ Ան նայեցաւ յուսամոլոր անոր ետեւէն` իր մենութեան սարսափէն ճնշուած, երկանաքարի մը տակ ինկող մէկուն նման։ Ու կը տեսնէր ողբերգութիւն, արիւն ու մահ, որոնք ընտանի բանի մը պէս կը հոլովուէին, ընելով անոր քայլերը ծանր, լեղի, սրտի վրայ կոխող։ Ու երկուքն ալ, մայր ու աղջիկ, չէին գիտեր, թէ ինչո՞ւ կը համրէին անոր քայլերը։ Ու ինչո՞ւ այդքան ծանր էին անոնց զարկերը։ Հատան։ Շատուոր, խռով լռութիւն։ Անոնք այն ժամանակ վերադարձան իրենց մենութեան, երբ ախոռին դուռը ճրճռաց։
Աղուորին համար տրտում, բայց անփոխարինելի հաճոյք էր մինակ ըլլալը իր մամային հետ։ Աղջիկները չեն սիրեր իրենց մայրը, երբ դեռ կը դառնան անոր փէշերուն ձգողութեանը մէջ։ Փեսայի մը անկողինը չէ, որ կը բանայ անոնց մէջ սիրոյ դուռները։ Թերեւս նորածինի մը բերնին զետեղուած ստինքի պտու[կ]էն<ref>sic ձեռագիր՝ պտուղէն [պտուկէն ?]</ref>է, որ կը խոցուի անոնց անզգածութիւնը։ Անկէ առաջ՝ դարձին<ref>Ծնթ. – դարձ – հարսին առաջին դարձը իր մօր տունը։ Նոր հարսները առաջին հաղորդութեան մօտենալու ատեն պարտաւոր են մաքուր մարմին ունենալ։ Այս արդիւնքը ունենալու համար սովորութիւնը կ՚ուզէ, որ անոնք տաղաւարէն երկու շաբաթ առաջ դառնան իրենց մայրերուն ու պառկին անոնց ծոցը։</ref>համը զօրաւոր է բաւական։ Բայց հինգ տարիներ կը բաժնէին զինքը այդ զգայութիւններէն։ Ըլլալով զրկուած՝ կեանքին գերագոյն զբաղումներէն ու կարելի վայելքէն, չունենալով անկողին ու արգանդ, կաթ ու օրան՝ անիկա իր մէջէն ծորուած կենսունակ բա՛նը, աւիշը կը տարտղնէր շրջապատին, համեստ անկիւններու իսկ զեղելով կաթը իր հոգիին, աղջիկներու հոգիին<ref>հոգին, սրբագրուած՝ հոգիին</ref>, – մայրութի՛ւ նը։ Կայ այս հոսումը ու զգալի<ref>sic ձեռագիր – զգալի</ref>։ Թող անցնին երկու կիներ, մէկը՝ մայր, միւսը՝ ձուարան։ Մեր զգայարանքները պիտի ազդուին հարազատ ու անխաբ։ Ան ունէր անպարտկելի գորով բոլոր ծնունդներուն վրայ, ըլլար ատիկա հաւու ճուտիկ մը կամ շունի լակոտ։ Թող կատուն իր ծիծերուն պտուկները լքէր իր պզտիկներուն, քիթէն արձակած անոնց վրայ օրերգը, կամ հաւը ելլէր ժուռ ածելու իր ձագերը. թող հովիւը լեռնէն ջուխտ մը ուլ բերէր դրացիներուն, ան պիտի պատմէր եղելութիւնը՝ կենդանի ու քաղցր, ու ատոր դրուագումին մէջ պիտի դնէր այնմայրբանը, որուն հեղանուտը – գոլի մը պէս, որ չ՚երեւար, բայց կայ – կը պտտէր իրեն հետ, կը ծաւալէր իրմէն դուրս, ու կ՚ընէր անոր ներկայութիւնը այնքան խռովիչ մէջ-կնիկներուն։ Սրտառուչ էր անոր այս ծարաւը օրանին ետեւէն։ Որքան հեռու էր անիկա վաւերական այն չորութենէն, մալուածքէն, որ կը պարուրէ սառած արգանդները ու կը հեղուի դարձեալ շրջապատին, անսիրտ ու դէգ եսասիրութեամբ մը, ընելով փատցած աղջիկները անտանելի, եւ անբեղուն կիները՝ դաժան ու զազրելի։ Ցանկայարոյց է ամուլը, անասնական խստութեամբ եւ միշտ օտար՝ արուին։ Աղուորին համար ցանկութիւնը մթնոլորտ մըն էր, որուն մէջ փաթթուած կը քալէր։ Այս անտեսանելի հեղանիւթը իր գոլէն կ՚անցընէր անոր փոքրագոյն իսկ բառերը։ Ու կ՚ընէր զայն պզտիկ, պուպրիկի պէս զգլխիչ, երբ ան կը լեցնէր մօրը ծոցը իր չհատնող հարցումներովը, տղու պէս քաղցր ու անխելք։ Կան այս բերանները, որոնք ուզած ատեննին կու տան<ref>sic ձեռագիրը՝ կու տան – ?</ref>։
Ինչպէ՞ս տեսաւ մայրը, որ կու լար։ Ե՞րբ եղած էր ատիկա։ Անիկա տարիներէ ի վեր վարժուած էր անորբռնուածարտայայտութեան, որ ի վերջոյ կազմած էր մնայուն պատ մը անոր երեսին։ Այդ բռնուածքը, աշխարհի աչքին, կը տեսարանէր անոր ցաւը, այդպէս լուռ ու կործանուած, բողոքի մը պէս, որ չի ծառանար ու չ՚ուզեր պոռթկալ, ով գիտէ ինչո՛ւ եւ կը ծաւալի իր աւազանին վրայ։ Մէկէն յիշեց, որ կար անոր ձայնին մէջ ալ լացի, կապի այդ երակը, որ վրիպած էր իրմէ, դուրս չհեղուելուն։ Բայց արցո՞ւնքը։ Ասիկա փորձանքն էր, անակնկալ ու ահաւոր։ Խաղաղութիւն մը սուղ է միշտ մեր հոգիին համար։ Զայն խանգարող առաջին կրակները կ՚ազդուին ու կը խոշորնան այդ համատարած պատկերէն։
– Ի՞նչ ունիս, մամա՛ս, մամա՜ս։
Նետուած էր վրան։ Ու ի՜նչ կու լար։ Կու լար անիկա տարիներու չելած լացը, զոր խնայած էր իր մօրը, անոր տարիքին խնայելու համար այս կսկծանքը։ Կու լար անիկա` արցունքին համին մէջ տարօրինակ զուգորդութիւն գտնելով քրտինքին հետ, որ իր մարմինը պատնող հեղուկ համբոյրը եղաւ։ Յետոյ կեցուց։ Ինչո՞ւ կը տեղաւորուէր անոր գիրկը, կարծես հնգամեայ աղջիկ մը ըլլար։ Ի՜նչ տարօրինակ է մեր մէջ գիրկի այս կարօտը։ Երկու ձեռքերը ամուր՝ անոր կզակին ու գլխուն։ Աչքերը պինդ՝ անոր ողողուած կոպերուն, որոնք նայուածք չըլլալու համար կը թաղուէին կէս այդ փրփուրին մէջ։ Բայց պարտաւոր էր ան խօսելու։
– Բան չունիմ…
Սրբեց արագ անիկա քիթը, փոխանակ աչքին։ Մեծ յուզումներուն մէջ քիթը կեդրոն կը դառնայ յաճախ։ Ան կը նեղուէր այս անզօր, վհատ սկիզբէն։ Յիշեց, որ քիչ առաջ, պառաւին հետ խորհրդակցութեան ընթացքին, անիկա երդումով խոստում էր տուած չլալու ոչ մէկ գնով ու պատահելիքը մօտեցնելու իր աղջկան հոգիին իբր պարտք մը ` քաղցր ու անստուեր ու անխուսափելի։ Խե՜ղճը։ Չէր գիտեր, թէ մեր որոշումները մեզի հետ կը վարուին քմահաճ հիւրերու նման։ Չէր գիտեր, թէ վճիռի<ref>վճիռին, սրբագրուած՝ վճիռի</ref>ձեւ գտած մտածումին եւ անոր իրացումին մէջտեղը ժամանակին դիակը կայ, մեծ կամ պզտիկ, բայց դիակ մը, որ կը պաղեցնէ մեր բոլոր կրակները։ Թէ՝ գործադրութեան պահերուն մէջ կը լքեն մեզի բոլորովին հաւատարիմ նկատուած յատկութիւններ։ (Այս նահանջն է, որ հոգեկան կոտորածի պահուն կը հնչեցնէ ահազանգը ու կը նետէ մեր քայքայումը մեր կամքի դաշտէն<ref>դաշտին, սրբագրուած՝ դաշտէն</ref>, տապալելով մեզ այնքան արագ ու անակնկալ։ Անդամներէն առաջ ու զգայարանքներէն առաջ՝ ուղեղը չէ, որ կը յոգնի, այլ ա՛ն՝ որ քիչ ետքը ուղեղը պիտի ըլլայ։ Դուրսէն դէպի ներս այս հարուածները մեզ կը կքեն, քան<ref>sic ձեռագիրը՝ կը կքեն, քան...</ref>բուն իսկ սկզբնառիթ իրողութիւնը)։ Ամէն կողմէ ասեղներ ուղղուեցան դէպի անոր կոպերը եւ շիշտեցին (շիշ խոթել) անխնայ անոր ակնագունդերը։ Պարտաւորուեցաւ բանալ։ Բայց արցունքը աչքին մէջ զսպելու անոր ճիգը ճնշած, ուռեցուցած էր անոր քիթը, որ կարծես շոգիէ մղուած՝ կ՚ուզէր ճամբայ ելլել ու կը դողար իր խարիսխէն։ Ու վազեց հեղուկը կրկին, առատ ու հեկեկագին, իր կրած ճնշումէն կրկնապատիկ ու դիմադարձ ուժգնութիւն առնելով։ Կու լանք ոչ այնպէս, այն մեքենականութեամբ, որով կը խնդանք։ Ժպիտը անգայտ է ու ատով քիչ մը անձեւ, հազիւ հաղորդուելով հոգեկան յատակին։ Անիկա մակերեսային է եւ տրամադիր գունաւորուելու թերեւս արտաքին ազդակներէ։ Ո՛վ չէ խնդացած ուրիշին հաճոյքին համար։ Այդ է պատճառը, որ բնազդով թերահաւատ ենք ժպիտէն։ Բայց արցունքը յստակ է։ Թանձրութիւն ունի։ Արտայայտիչ է ու պահով պայմանաւոր։ Անկեղծ ենք, երբ կու լանք լացողին հետ ու չենք նեղուիր մեր խղճմտանքէն ուրիշներու հաշւոյն խնդացած ատեննուս նման։ Վարերէն կու գայ ու ներքին յատակի մը առնուազն աղերը կը վերբերէ։ Կեղծիքին մէջն իսկ չի դադրիր ինքզինքը ըլլալէ։ Բայց աւելի յաճախ անիկա մեր վիշտն է, գուցէ էութեան, ըլլալու հարցին մէկ օդերեւոյթը, որ ձգելով կազային իր վիճակը՝ հեղուկ մը կը դառնայ, ու կը կրկնէ ստեղծումին անպարագիծ մէկ խորհուրդը։ Ամէն լացող հասկնալի է։ Խնդացողնե՞րը։
Բայց Աղուորը առաջին անգամ էր, որ կը տեսնէր մօրը աչքերը սա անյատակ արտայայտութեամբ։ Հեղուկէն ու անոր իմաստէն դուրս էր բոլորովին սա դէմքէն վազող դառնութիւնը, ահաւոր այն բանը, որ կը խորտակէ, իր անծանօթ կողմէն։ Անիկա թօթուեց մայրը, ինքն ալ չարտասուելու համար ու կը կրկնէր.
– Ինչո՞ւ կու լաս։ Ի՞նչ ունիս։ Ի՞նչ կայ, մամա՛ս, մամա՜ս։
Գրեթէ արցունք էին բառերը։ Կարճ, բայց սանդուխի մը աչքերուն նման վրայէ վրայ բարձրացող սա հարցումները չհասան մօրը, որ պրկեց իր դէմքը եւ խածաւ շրթները` չխօսելու համար։ Աղուորին երեսը անորակելի բան էր ատ պահուն, անգիտութեան խռովքէն, որքան վերահաս աղէտէ մը սարսափահար։ Վախը տարիք ունի կ՚ըսեն ոմանք ու ձրի վերագրում չէ, որ կ՚ընեն։ Մեծին մօտ անիկա դուրս է քմայոտ ու մղձաւանջային կողմէն։ Երիտասարդ կիները տարբեր կը վախնան պառաւներէն ու հոս չի բաւեր ջիղերու ընկալչութիւն կամ կեդրոններու մաշում մէջտեղ նետել։ Մայրը չէր խօսած, շրթները շարժելու ուժ չգտնելուն։ Ինչպէս պարպուած էր անիկա իր կենսահիւթէն։ Ատկէ զատ, այդ պահուն, անոր տկարագոյն ու հիւանդ մասը լեզուն ըլլար, որ կոթէն կոտրած հացիի<ref>sic ձեռագիրը՝ հացիի ?</ref>թիի մը նման երկնցեր էր վար, դէպի խորերը կոկորդին։ Ու ամէն ճիգի պիտի փրթէր, իյնալու համար աւելի խոր։ «Լեզուն բռնուիլ» բացատրութիւնը մինակ առաչօք տեսիլներուն չի դիտուիր։ Մենք ունեցեր ենք բոլորս ալ անկէ։ Այս պատկերը Աղուորին մէջ յառաջացուց անբացատրելի անհանգստութիւն։ Բոլորովին ինքզինքը դուրս գիտնալով սարսափին այդ պարունակէն, որ կը բռնանար սենեակին վրայ, անիկա կը դողար բնազդական սարսափէ մը, իր խորհուրդովը աւելի կեղեքիչ։ Այդ սարսափը իր ասեղներովը ճամբայ կ՚ուզէր բանալ դէպի անոր ուղեղը։ Բայց անիկա կը մնար շուարուն ու չէր տեսներ։ Պատահածի՞ն, թէ պատահելիքին խաւարը եղաւ գիշերուան մը պէս լայն ու ուրուայոյզ։
Բայց արեւը յառաջացած էր կամարին վրայ, շինելով օրուան ընդհանուր նկարագիր մը, – բարի, գոհ ու արդար, դուրսը, հսկայ գեղին վրայ, այդպէս ոսկի ու ջերմին, ջինջ ու գորովոտ, վրան մա՛նաւանդ հասնող այգիներուն, որոնք հեռուի բլուրները կ՚ընէին համոտ ու ցանկալի` մարդկեղէն զգայութիւններու հանդէս մը տարածելով անոնց անզգած երեսներուն ու փոխադրելով հնձաններուն ծիծաղն ու աղջիկներուն դեղձան երգերը այդ ամայութիւններուն։ Օրը կը մտնէր իր այն մասին մէջ, ուր զբաղումները տուներէն ներս կը թեթեւնան ու հարսներն ու ջահրակները փողոց կ՚իջնեն։ Օրնի տղաքը՝ քուն։ Դպրոցականները՝ հեռու։ Երկամեաները իրարու հետ փոքր գզուըտուքով։ Ու անոնց տարտամ աղմուկին կը խառնուէր հեծքը բուրդին ու բամպակին։ Ամէ՛ն օր, ասիկա այսպէս էր, երբ ամառը բանար արեւներուն ամբարը։ Ինչպէ՞ս կ՚ըլլայ, որ տարիներով կրկնուած ու մեր գիտակցութեան չհասած զգայութիւններ մէկէն թանձրութիւն կը ստանան, վիճակ մը կ՚ըլլան ու իբր հակապատկեր, իբր օժանդակ պատկեր կը փռուին մեր հոգիին դաշտերուն դէմ։ Ինչո՞ւ ու երբէ՞ն ի վեր խաղաղ<ref>փաղաղ, սրբագրուած՝ խաղաղ</ref>բան էր սա պահը, ամբողջ օրհնութիւն ու ամբողջ գորով, մինչ ուրիշ մը՝ ամբողջ մաղձ է ու մոխիր։ Մէկուն մէջ մեր արգանդը չ՚ապրիր ու չի բռնանար, միւսին մէջ տիեզերքը կը պզտիկնայ, կը չորնայ իր բոլոր խորութիւններէն ու անդունդներէն ու մարդը կ՚ընէ հարցում մը, հեւք մը, սլացք մը, կէտ մը, ինչպէս անհուն լե՛ռ մը, որ գիծով մը կը պսակուի ու վերջ մը կ՚ըլլայ։ Մէկուն մէջ ան, մարդը, կը դադրի իր անասնութենէն, վերածուելու համար թերեւս դեռ չկասկածուած իր իմաստին, – պարապ եղէգ մը բռնուած տիեզերքին վրայ, չափելով իր շուքովը անդունդներուն անդունդը, զոր միտքը կը փորէ, չհասկնալով, բայց ըլլալով իր իսկ ճակատագիրը, նմանելով քովիկը բուսած խոտին շիւղին, անոր պէս բարի ու խեղճ ու անցաւոր։ Միւսին մէջ… բայց վերջ չունի այս զուգահեռականութիւնը երկու աշխարհներուն։ Հինաւուրց պատուհանէն խոշոր կտոր մը լոյս, կէս կամի մեծութեամբ, կը փռուէր սենեակին յատակին, նշուլուն<ref>նշուլում, սրբագրուած՝ նշուլուն</ref>եւ իրաւ, պատին մէկ մասին նետելով քիչ մը դեղին պղտորում։ Ո՜վ անուշութիւնը արեւին ու աչքին, չգիտնալուն եւ մահուան երթալուն, ու անուշութի՜ւնը ողբերգական պատերուն սա բանտէն ներս։ Բայց ի՜նչ անհանգիստ բան էր նորէն անոր լոյսը դաշոյնի մը պատենքին վրայ, որ կը ցրուէր ճառագայթները ու կը նեղէր նայուածքը։ Սողոմինն ըլլալու էր մահուան այդ գործիքը, քանի որ տունին մէջ ոչ ոք կը գործածէր անկէ։ Ու երկուքն ալ չէին հասկնար, թէ ինչպէ՛ս զէնքը ելեր էր ծառային խուցէն ու հոս եկեր-կեցեր էր իր պոչին վրայ, քաշող ու նենգ։ Ու կը նայէին, անսիրտ ու նեղուած, այդ ցոլացիկ առարկային։
– Վերցո՛ւր, – ըսաւ մայրը։
Յետոյ յիշեց քիչ առաջուան ծխախոտի տուփը։
– Սողոմը հոս կը մտնա՞յ։
Աւելցուց անիկա, տարտամ ու երկարուն, պատասխան չուզող։
– Չէ՛։
Յստակ ու պարզ էր անոր աղջիկը։ Ու հեռո՛ւ անոր ձայնը ամէն կնիքէ։
Մայրը ոտքի էր արդէն։ Ան չէր գիտեր, որ այդ առտուն Սողոմը եղած էր օճախով սենեակին մէջ ու խօսած հաճի Աննային։ Վերցուց զէնքը, առանց պատենքէն քաշելու։ Բայց զգաց, որ շուարած էր զայն տեղ մը դնելու հարկին առջեւ։ Յետոյ հաստատեց, որ շուարումը վատ ու լռին վախ մըն էր իր մէջ ու կու գար խօսելու միւս հզօր հարկէն, որ կը կոխէր իր ծոծրակին ահաւոր սեպի մը նման։ Իրեն այնպէս եկաւ, որ Սողոմին մարմինէն մաս մը կը դողար ափին մէջ, պերճախօս, լզող ու երիտասարդ ու փորձանաւոր։ Ան կրկին զգաց լեզուի այն դիակնութիւնը, որով տառապեր էր քիչ առաջ։ Բառերը չէին շինուիր։ Իր ճիգին մէջ անիկա տեսաւ, որ դաշոյնը կը խաղար ու իրարու ետեւէ կ՚արձակէր փոքր ու սրանկիւն ճաճանչներ, որոնք կը գծուէին ու կը կտրուէին թիթեղեայ պատեանէն։ Քալեց ու տեսաւ, որ կեցած տեղն էր։ Ճառագայթները խաղցած էին։ Հոգեկան շէնքի այս կրկնաւոր ծփանքը, ըլլալու ու չըլլալու այս հրթիռը տեսանելի էր դուրսէն օտար դիտողին անգամ։ Կ՚ըլլայ ասիկա, երբ մեր անձը կը կիսուի մէջտեղէն, երկու հզօրագոյն մղումներէ մագնիսի պէս աքցանուած։ Մենք ամբողջ կ՚ընենք մէկը կամ միւսը, երբ կը փորձենք կեդրոնանալ։ Արցունք, հոգ, վախ կը սրբուին այս պահուն, այնքան արագ է շարժանկարին խաղը հոգիին յատակին։ Ու ենթական կ՚ապրի տեսիլքի մը պէս։
– Մամա՛, դուն ասօր բան ունիս։
Քնքուշ, վստահելի, էգ, հրաւիրող։ Աղուորը կը դպէր պատրանքի պատկերին եւ կը ստիպէր մայրը ինքնիրեն դառնալու։
– Ուրկէ՞ գիտես։
– Կը տեսնամ երեսիդ։
Պատասխանը արագ էր, ատեն չթողելու չափ, որ մայրը տարուի մղձաւանջին թաթերէն։ Հիմնական վիճակէ մը խուսափելու ամէն ջանք տկար է մեր մէջ։ Ձգողութեան օրէնքը ճիշդ է նաեւ հոգեկան մարզին վրայ։ Մեծ յուզումները կը կլլեն փոքրերը։ Որքան արագ ըլլանք, ազատում մը այնքան հաւանական կը դառնայ։ Բայց հոգին կը գործէ մէկ նոյնիսկ գեղջուկին մէջ։
– Դուն ատանկ չէիր նայեր ինծի։
Կեցաւ անիկա, կարծես հաղորդուած՝ մօրը պատասխանին, զոր չէր ուզեր։ Այն ատեն զգաց, որ չէր խորհեր մօրը, ինչպէս գրեթէ միշտ, այլ՝ իրեն։ Այս վերագիւտը զինքը ըրաւ նախապէս ամօթահար, յետոյ՝ խիստ։ Ի՞նչ կարծր հոսանք անցաւ անոր ջիղերէն։ Բայց աւելցուց տարօրինակ քաղցրութեամբ.
– Ա՛լ չեմ երթար քաղաք։ Կախէք, չե՛մ երթար։
Ու անոր այս բառերը կը հաստատէին անգամ մըն ալ հոգեբանական այն դիտողութիւնը, որուն համեմատ տագնապի պահերուն հոգիին առաջին շարժումը կ՚ըլլայ վերադառնալ իր հիմնական երեսին, բոլոր միւսները թաղելով ստուերին ետին (ուրիշ բան եղա՞ծ էր արդեօք Նալպանտենց հարսը, բացի իր արգանդէն)։ Հոգեւարքներու<ref>Հոգեվարքներու, սրբագրուած՝ Հոգեւարքներու</ref>, զգայախաբութեանց, նուաղումներու ընթացքին առաջին գիծին կու գայ մեր անգիտակից ապրումը։ Քանի՜ տարի է քաղաքէն այս գարշանքը հասած էր անոր ամենաթաքուն ալքերուն։ Իր ամօթէն դուրս – գեղացի հարսնուկի անոր մարմինը խանութէն կախ մսի կտորի մը պէս ձեռնուած էր այնքան անգամներ, այրերէ ու կիներէ, ծերերէ ու պառաւներէ –, իր հրապարակային սուտովը<ref>sic ձեռագիրը՝ սուտովը – ?</ref>, ամէնուն աչքին քսուած այդ կեղծ փոշին, հետզհետէ կը դառնային<ref>sic ձեռագիրը՝ կը դառնային [ կը դառնար ?]</ref>երկրորդ նահատակութիւն մը, որուն տառապանքը պարտաւոր էր մինակը կրելու, էրիկը փարթամ նուէրներով ելլելով ճահիճէն։ Մեզ կը շինեն տարիները, բայց մեզ անցընելով տաքէն ու պաղէն, քիչ անգամ մետաքսէն ու ոսկիէն։ Ու կնոջ մը տաքն ու պաղը մի փնտռէք անոր դուրսը։ Այսպէս է, որ ա՛լ անոր մէջ կազմուած էր, տարիներու մամուլէն դարբնուած, արձանը<ref>արձակը, սրբագրուած՝ արձանը</ref>իր ճակատագրին, իրաւ է, թէ անստոյգ ու անրջագիծ<ref>անշրջագիծ, սրբագրուած՝ անրջագիծ</ref>, ինչպէս է ճակատագիրը ինքնին, բայց զանգուած ու ճաղատ, նման մղձաւանջի մը, որ կ՚աշխատի ըլլալ ու չի կրնար։ Նալպանտենց հարսը արտաքին աշխարհին համար անորդի արգանդ մըն էր, որ իր տիպէն բոլոր կիներուն նման պիտի դիմանար իր միսերուն վրայ թերեւս տասը տարիով աւելի, մտնելու համար մեղքը քանի մը երիտասարդի, պիտի խաղար արիւնով ու տապարով – երեք հատ մէկ սերունդի մէջ պատահած է տապարահար յօշոտումը այդ գիծէ կիներուն ու անոնց փէշերուն շուրջը դարձող այրերուն – կամ ժամանակէն առաջ զարնուած Աստուծոյ ահէն, ապուշ ու ցաւագար, տեսիլքներով մաղաղկուն պիտի իյնար պառաւութեան ծոցը` գոցելով դուռը, օճախը գեղին հարուստ մէկ գերդաստանին։ Իսկ ներսին համար անոր վիճակը դուրս է որակումէ։ Գեղը կ՚անգիտանայ կուսութիւններուն դժոխքը, որ մեր օրերու քաղաքակրթութեան ծաղրանկարը պիտի մնայ ու հասկնալի չէ այդ պարզ մարդերուն։ Խուլերը, համրերը, կաղերը, նո՛յնիսկ անդամալոյծները, հոն ` գեղին մէջ, անպայման պիտի խառնուին կեանքի գերագոյն հեղեղին։ Անոնք պիտի կարգուին ու իրենց խեղութիւնը պիտի լուացուի ու չքանայ իրենց սերունդին արիւնին մէջ։ Կուզ Առաքելը, որուն հասակը կանգուն մըն էր ու կուզին ծաւալը՝ գրիւ մը ցորեն, վեց հատ մանչ շարեց,ֆիտանի պէս, իրարու հասակ տուող։ Առաքելը ջնջուեցաւ` շատ-շատ պիտակ անուն մը կտակելով ընտանիքին։ Ու տղաքը առիւծի պէս մարդեր եղան։ Կոյս աղջիկը տասնհինգէն յետոյ ըմբռնելի չէ։ Տուն-մնաներուն համար իսկ բախտը կը բանայ ճամբաներ, որոնք մօտի գեղերը կը տանին։ Աղուորի՞ն համար։ Դադրած էին բոլոր հնարաւորութիւնները ու անոր ճամբան մէ՜կ, որ կը տանի մեծ հաշուատեղին։ Աստուա՞ծը։ Բայց ոչ ոք կը հաւատայ անոր, մա՛նաւանդ դժբախտութեան մը անդունդէն (յուսահատներուն սիրելի երկնային մխիթարանքը գրական է ու հռետորութիւն)։ Անոր կը խորհի գեղացին, երբ յաջողութիւնը կը լեցնէ իր ամբարները եւ գուբերը։ Բայց իր մտածումին հակառակը կը գործէ, երբ կը ջանայ զայն կաշառել։ Ցուցամոլութիւն է մատաղը։ Կեղծիք են մեր բոլոր նուէրները, որոնք բացատրելի են բազմաթիւ ազդակներէ։ Վասնզի խորապէս ժլատ ենք, երբ կը տառապինք ու ասիկա աւելի անդին է, քան պանդոյր բնազդը եսապաշտ դպրոցին։
– Աս է եղեր իմ ալ ճակտիս գիրը, մամա՜ս։
Ո՛չ տրտում, ո՛չ սուտ սա բառերը կը վայլէի՞ն սա շքեղ յօրինուածքին, քսանամենի սա առատ մարմինէն, որ, ծունկի՝ մօրը կուշտին, ձեռքերը ծոցին վրայ խաչաձեւած հազիւ կը զսպէր իր ստինքներուն յորդ խաղը։ Ա՞ս էր ճակատագիրը։ Որքան օտար, ամբարիշտ պիտի գար այս ըմբռնումը ուրիշ ամէն լսողի՝ ամբողջ հեշտանք, ամբողջ կրակ ու կարկուտ սա պատկերէն։ Մայրը բացաւ լայն իր աչքին դուռները, կարծես նոր կը տեսնէր անկէ արգանդին ողբերգութիւնը, նոյն ատեն իր ու բոլոր կեանքերուն իմաստը։ Ու ներս կ՚առնէր իր հոգիէն շէնքը այդպէս լափլիզուած անոր հոգիին։ Առաջին անգամն էր, որ այդ պատկերէն անիկա զգաց խլրտումներ իր ծոցին մէջ ու յիշեց իր հարսնութիւնն ու անոր առջի անկողինը։ Ի՜նչ սուտ է ամէն բան, սառնարանի մը վրայ։ Իրեն այնպէս եկաւ, որ բախտը զինքն էր, որ կը հարուածէր այդ րոպէին, իր աղջկանը վրայէն։ Ու իր աղջիկը՝ իր շարունակութիւնը։ Բան մըն էր ան, որ մաս կը կազմէր իրեն, չէր դադրած մաս կազմելէ։ Ծնողքի կապը չի բացատրեր այս անձնացումը։ Դղրդեցան իր մէջ մշտապէս գոյ, բայց մինչեւ այդ պահը իրեն անծանօթ աղբիւրներ։ Իր մէջ կը յուզուէին կինն ու մայրը նոյն ատեն, իւրաքանչիւրը իւրայատուկ ալքերէ, հաւասարապէս հզօր եւ իրաւ, պահանջկոտ ու արդար։ Այս բխումները արիացուցին դժբախտ խլեակը։ Եղաւ անիկա ուրիշներուն պէս խիստ, հրամայող։ Իր ո՞ր մեղքին համար։ Բռնեց աղջկանը թեւերը, որոնց կակուղ համը վայրկենապէս հասաւ իր ներսի մռայլութեան ու ճառագայթեց։ Այս մարմի՜նը, – ի՛նչ արքայութիւն կը շինէր որեւէ անկողին։ Ու զգայութիւնը նիւթացաւ, երկարեցաւ ու չգնաց։ Ու տխուրը ա՛ն էր, որ փոխուեցաւ դժնդակ անդոհի մը։ Վիճակներու երկու ծայրերը երբեմն իրարու կը միանան, ինչպէս օձի մը պոչն ու գլուխը, երբ կը սալարուի։ Ու մենք չենք կրնար զանազանել միջինին կորուստը։ Վտանգի շատ որոշ հեղեղում մը յաջորդեց տեսիլքին։ Ու երբ, ուրիշ անգամներ, այս տեղումն<ref>հեղումն, սրբագրուած՝ տեղումն</ref>ու կործանումը կը նմանէին փոթորիկին յատակը յօրինող սեւութեան, հիմա կը բարձրանային դէպի ճակատ` մինակնին գրաւելով հոգիին տրամադրելի բովանդակ դաշտը։ Ու երբ ուրիշ անգամներ այդ վտանգը կարելի կ՚ըլլար խղդել, առնուազն շեղեցնել անմիջական ու կարճ շահերու, հաշիւներու խառնակոյտին մէջ, հիմա կը բռնանար մօրը հոգիին։ Երկրորդ, չորրորդ գիծի նետուեցաւ Նալպանտենց տունին համար ժառանգ ճարելու դասական հարցը։ Էակա՞նը, – բայց ո՞ր մէկէն խուսափիլ։ Ամօթէ՞ն, որ ուշ կամ կանուխ պիտի մզուէր<ref>պիտի մղուէր, սրբագրուած՝ պիտի մզուէր</ref>տունին ծակտիքներէն<ref>ծակտիկներէն, սրբագրուած՝ ծակտիքներէն -</ref>, թափէր փողոց ու անոր աղջկան մարմինը ցոյցի պիտի դնէր օտարին թեւերուն մէջ։ Ու ասիկա բարեբաստ պարագան էր դարձեալ։ Ահաւոր իր փեսա՞ն։ Որուն ստեղծած պայմանները աւելի սեւ էին, քան թուրքերունը՝ իրենց հարեմներուն։ Էակա՞նը։ – Մեղքէն յետոյ անխուսափելի լքումն էր, որ պիտի ամայի ընէր անոր անմիջական շրջապատը ` միս-մինակը ձգելով անոր թերեւս յղի որովայնը աշխարհքին թուքին ու մուրին դէմ։ Անոր կեանքը ա՛լ կը դադրէր կարելի պաշտպանութենէն ու կ՚իյնար հասողութեանը տակ պատահարին ու բախտին։ Ու… բայց ինչպէ՛ս մտածել։ Ու դանակ։ Ու տապար։ Ու արիւն։ Ու չուան։ Ու գերեզման…։ Անդունդը կը խորանար, առանց որ անոր միտքին լոյսը յաջողէր ընկերանալ այդ էջքին ու լուսաւորել թանձր ու սեւ ալիքը գալիք դժբախտութեանց։ Ի՞նչ, ո՞րը կը սպասէր իր Աղուորին։ Վայրկեան մը անոր կարճ խելքը փորձեց կամուրջ նետել խորխորատէն ու դատել մեր դժբախտութիւնը՝ ինքն իր մէջ, դուրս՝ մեր հագցուցած բոլոր ծեքծեքումներէն։…
Հինգ տարի անցած էր հարսնիքէն։<ref>յաւելում բ. հրատ. պակսող նախադասութեան. – Զարմացաւ, որ այդքան շուտ կ՛անցնի այդ ամբաւ բանը:</ref>Զարմացաւ, որ այդքան շուտ կ՛անցնի այդ ամբաւ<ref>sic ձեռագիրը՝ ամբաւ</ref>բանը: Զարմացաւ կրկին, որ ետեւն էին անոնք, այնքան քիչուած, աննշան ու փոշի՜։ Խե՜ղճ կնիկ, բայց սուտին մէջ չէր անիկա։ Մենէ ամէն մէկը թող ետեւէն վերցնէ իր կեանքին այն պահը, ուր անոր տրուեցաւ խորագոյն ցնցումը, ու դատէ՜։ Շարժումները փոշի իսկ չունին։ Բայց անիկա մանրեց այդ ժամանակը, թել-թել, ինչպէս կ՚ընէր բուրդի կծիկին։ Ու ըրաւ զայն անջատ-անջատ գիշերներու անողորմ շղթայ մը, ու անոր ամէն մէկ օղակին մէջ, ինչպէս օձի մը ձուածիրին մէջ, պառկեցուց իր աղջիկը, անարեւ իր անկողինին խորը։ Հզօր սարսուռ մը, որ կին ըրաւ այդ սեռէն վռնտուած աւերակոյտը, որ պառաւի մը մարմինը կը կոչուի, ու այնքան դաժան կ՚ըլլայ, սեռային հեղանուտէն չամոքուելով իր թոյնին ժանգին մէջ։ Մշուշի պէս բան մը պատեց անոր ուղեղը։ Ինչո՛ւ եւ որու շահով՝ այս անկրակ, անվախճան, անճողոպրելի խարուկումը։ Մէկէն դարձաւ ասդին։ Աղջկանը մազերը կը վառէին կարծես հեքիաթին մորենիին նման։ Ու այդ բոցին վրայէն կը տարածուէր միւս ամայութիւնը, ան ալ լեցուն հիւսուածովը, անկուածքովը<ref>տնկուածքովը, սրբագրուած՝ անկուածքովը -</ref>նոյն ժամանակին, ով գիտէ որքա՛ն տարիներու ամբարէն հանուած ու ամիսներու կանգունովը ձեւուած, ու նետուած՝ խորը պարապին ` կազմելու համար անգոյն, անկրակ, աներազ իրականութիւնը, այդպէս մանրուած, իրերատիպ գիշերներու յաջորդութեան մը վրայ, այսպէս այրելով իր աղջիկը ողջ-ողջ ու չսպառելով։ Ի՛նք՝ որ հաշտուած էր գրեթէ անցած զրկանքին։ Բայց գալի՞քը։ Բայց անհաշիւ գիշերներու այս խելացնոր արշա՞ւը Աղուորին վրայ, ասեղներու խուրձի մը պէս բզկտելով անոր միսերը, արիւնելու չափ խթանելով բոլոր հանգոյցները, որոնք յուզումներու կծիկները կ՚ըլլան մեր մէջ ուկ՚ուզեն։ Այս դժոխքի՞ն համար էր, որ ծուէն-ծուէն<ref>ծուծէն-ծուծէն, սրբագրուած՝ ծուէն-ծուէն</ref>, իր ամէնէն բարակ մասերէն զատելով, տարիներու ընթացքին շիներ էր սա մարմինը։ Գեղին մէջ նմանը չունէր այս դժբախտութիւնը։ Ամուլ արգա՞նդ։ Բայց ատիկա բաղդատելի իսկ չէր աղջկանը անկողինին։ Անսփոփ ու անյատակ անոր գիշերները մէկէն բազմացան ու խուժեցին իր վրայ ` բռնաւոր ու դաժան։ Գրեթէ ձեռքով փորձեց պաշտպանուիլ, այնքան իրաւ էր այդ գրոհը։ Ու գոցեց աչքերը։ Երբ բացաւ, աղջիկը մօտ էր լալու։
… Քանի՞ րոպէ նայեցաւ այդ լալահար պատկերին։ Պիտի չյիշէր։ Բայց իրեն այնպէս եկաւ, որ շատ երկար, օրէ մը աւելի երկար քալած մարդու մը չափ յոգներ էր անիկա տեսարանէն։ Մինչեւ իր բերանը բանալը, ահաւոր խօսակցութիւնը սկսելու համար, ան անցաւ նուաղումի եւ պարզ զգայարանքներով զգալի մահուան մը բեւեռներէն ` օտար, հեռու, մօտ, իրաւ, սուտ, ամէնն ալ իրարու մէջ ու քակուած ու ցրուած անբաւ բանի մը սիրտը…։ Պիտի չյիշէր ոչ մէկ հաստ, ոսկոր ունեցող մանրամասնութիւն։ Պիտի չյիշէր դարձեալ շեշտը, թոնը, որով ան արտասաներ էր եղերական սա քանի մը նախադասութիւնները։
– Գիտե՞ս ի՛նչ կ՚ըսէ կեսուրդ։
– Ի՛նչ կ՚ըսէ։
– Կ՚ըսէ, որ Սողոմին ծոցը մտնաս աս գիշեր։
Ըսած էր անիկա ու շուարած ոչ թէ անոնց պարունակած ամօթին բեռէն, այլ՝ իր իսկ յանդգնութենէն։ Ան եղաւ գրեթէ շնչասպառ ու կապուտ։ Նոյնիսկ անբանացած՝ պիտի ըսէր հոգեբոյժ մը, քանի որ անոր երեսին պաղ ժպիտ մը դողդողաց, եղաւ, մարեցաւ, իրարու ետեւէ, կապուտիկ բան<ref>sic ձեռագիրը՝ բան [բանի ?]</ref>մը մէջը։
Աղջիկը կեցուց լացը ` շանթահար ու կարմիր։ Նայեցաւ մօրը, անշուշտ չհասկնալով վերջին նախադասութիւնը։ Այնքան ճիշդ է, որ մարդ ուրիշը մտիկ ընելու ատեն ինքզինքն է, որ մտիկ կ՚ընէ ամէնէն առաջ։ Ու բառերը՝ հաղորդուելու համար մեզի՝ պարտաւոր են նախապէս տաքնալ մեզմէ։ Այդ վայրկեանին Աղուորին միտքը հիմնապէս օտար էր արտայայտուած պատկերին։ Բայց չուշացաւ թափանցումը։ Բերանը բռնի բացին կարծես, այնքան արագ կզակները լարուեր էին, օդի անցք մը ճարելու համար պարպուած կուրծքին։ Արիւնը ի՛նչ շուտ հալածուեցաւ անոր երեսներէն, որոնք եղան դալուկ ու տգեղ, մորթէն ուռեցուորած ու բռնի փակցուած։ Մէկ ձեռքը ան տարաւ աչքերուն ` բան մը վանելու բնազդական շարժումով։ Մօտ էր մարելու։ Մայրը ետ եկաւ իր ապուշ ժպիտէն ու ջանաց խօսիլ։ Երրորդ անգամ անոր լեզուն դիակի մը պէս մխուեցաւ կոկորդէն դարվար։ Անոնց աչքերը կը վախնային իրարմէ։ Ու տարօրինակ էր, որ հոգիով իրարու յառած՝ անոնք չկարենային խօսիլ։ Բայց տեսնէին, իրարու վրայ սեւեռուած` իրենց ցաւը ու ամօթը, յստակ ու զատ-զատ։ Մնացին լարուած դէմ դէմի, ահաբեկ ու դժբախտ…։ Երբ ինկաւ արիւնի այս սառումը ու կեանքը վերադարձաւ անոնց պարպուած երակներուն, անոնք ջախջախուած էին, բիւրեղէ գաւաթներու նման, որոնց սառոյցը կը հալի եւ մարմինն ալ կոտրած կ՚իյնայ վար։
Ժամ մը ետքը, որ տարիի պէս դառն էր ու արճիճ, մայրը մեկնեցաւ տունէն, մամուկը պինդ ու աչքերը գետնի քարերուն, մարդու հետ խօսելու հարկով դողահար։
Օրը տակաւին հեռու էր կէսէն։ Հաւերը իրարու ետեւէ ածեցին ու աղմկեցին ու քաշուեցան շուքերուն։ Տունը, արեւին տակ, եղաւ հեւացող ու տխուր։ Անմոռանալի կերպով դժբախտ էր անոր առաջին հանդիպումը կեսուրին նայուածքին։ Խօսք չունեցան, չունէին։ Ժողվեց հաւկիթները, ջուրով զովացուց բակը, առանց գիտնալու, որ ներքին կրակի մը կը հնազանդէր ու ինքզինքը կը պաղշտկէր։ Յետոյ՝ կերա՜ն, հարուստի հաց, որ շատցաւ երկուքին ալ լեզուին վրայ։ Ինչպէ՜ս կ՚ուտէին։ Անդրադարձան, ամէն մէկ պատառի, զիրենք այդպէս լուռ ընող, եղերական պատահարին, բայց չըսին իրարու եւ ոչ իսկ վանկ մը այդ ներքին անդոհանքէն։ Վերցուց սեղանը, մեքենական ու հեռու։ Անիկա կը ծռէր ու կը քալէր` առանց գիտնալու, թէ ի՛նչ էր ըրածը։ Բայց ամէն բան կատարուեցաւ սովորական շարքով։ Աւլեց, մինչ կեսուրը կը տնտնար։ Խօսքի պատրուա՞կ։ Անշո՛ւշտ։ Զարհուրած անոր ձայնին մտապատկերէն, առանց սպասելու, ամէն օրուան նման, անոր որոշումին եւ հրամաններուն, որոնք յետմիջօրէն կը գործածէին՝ անիկա ելաւ վեր։ Քայլերը երկաթի պէս դէգ ու պաղ։ Յոգնած չարաչար, ու մէջքը՝ չէր կանգներ ետեւէն։
Հակառակ Օգոստոսի տաքին, թարմ ու զով բան մը կը ցոլար կարծես պատերուն երեսէն։ Մշտապէս փակ պատուհաններուն շնորհն է ատիկա, որ կարգ մը տուներուն հոգին կը շինէ, մարդերէն, այսինքն՝ հոն ապրողներուն գաղտնի հոսումներէն առնելով իր ծուէնները։ Աղուորը մտածեց Նալպանտենցպաղին, ու այդ գիծով իջաւ էրկանը պաղին, որ կը բխէր անոր միսերէն, չարչարուած, ճմռկուած ու գանակոծ ագռմէջէն ու սառուցիկ հով կ՚ըլլար կռնակն ի վեր ու վար, ակռաներուն վրայ սառուցիկ սարսուռի փոխուելով, քսքսուող ու շօշափելի, որ կը հնչէր անոր ակռաներէն։ Թօթուելու համար վրայէն դուրս պաղի, սառի այս սուր զգայութիւնը, որուն այնքան ընտելացած էին իր մարմինին կարգ մը մասերը, դատապարտուած՝ ընդունելու այդ հոսումը, անիկա անցաւ բազմոց, զոր կը գորգէր հնօրեայ բուրդէ շալ մը, կապերտի պէս հաստ ու տօնական, հաճի աղային ձիու ծածկոյթը եղած ատեն<ref>sic ձեռագիրը՝ ատեն [ատենին ?]</ref>։ Երկու ձի կը վազէին ոտքին տակ ու վրանին ձիաւորներ, այլանդակ, թուրք, դանակով ու վայրագ։ Ու վազեց անոնց ետեւէն միտքը։ Ամբոխուեցաւ անիկա բոլոր անոնցմէ, որոնք այդ տունին մէջ ապրեր էին օր մը, իրենց հզօր ու մեղապարտ կեանքերը։ Սնամտութի՞ւն։ Բայց անիկա մտապատկերեց հաճի Էղսան, որուն նմանը աղուոր կարելի չէր հանդիպիլ լիճի շուրջի բոլոր գեղերուն։ Ելած էր ոտքի։ Ամչցաւ ինքն իր յիմարութենէն։ Իր ձեռքերը անցան իր մարմինին կարգ մը մասերուն։ Ետ նետուեցաւ, կարծես կրակի դէմ բռնուած ըլլային։ Ճերմակ վարագոյրը թեթեւ խորշոմ մը խաղցուց, զգալի ընելով ինքզինքը։ Հով չկար սակայն։ Իրերը կ՚ապրի՞ն։ Անիկա չէր խորհեր իր շունչին, որ բուռն էր ու հեւքոտ։ Մէկդի ըրաւ կտաւը, որուն գաղջ հպումը քաղցրացուց իր ափը։ Աւելի տաքուկ ապակին։ Բացաւ զայն։ Ջերմուկ ու պարզ բան մը ողողեց իր երեսները։ Նայուածքը ինկաւ Սողոմին խուցին, որուն տանիքէն կատուներու զոյգ մը, քով քովի, իրենց արդուզարդը կ՚ընէին, մէկը թաւալուն, կռնակին սիւնը քսելով կղմինտրի փոսին ու լզելով պոչին տակը, միւսը կատուին դասական դիրքով, լեզուն քսելով մռութին ու պեխերուն։ Ու արե՜ւ։ Ու, աւելի անդին գե՜ղը, մարդերը, կիները, հարսները…։ Շինուեցաւ, առանց իր ուզելուն, երիտասարդին ալ դէմքը, լուրջ, պարզ, քաղցր։ Ու ընտանի։ Ինչո՞ւ այս բխումը՝ այսքան բնական։ Մտածեց անիկա դանդաղ։ Սուզուեցաւ, որքան որ կրնան կիները, իր ներսի ջուրերուն։ Խաղաղ էին անոնք իրենց աւազանին մէջ ու քաղցր պղպջակում մը միայն անոնց մէկ կէտին։ Ինչո՞ւ չէր սոսկար տղուն պատկերէն։ Ինչո՞ւ չէր ամչնար մանաւանդ։ Ամօթի այս գաղափարը զինքը վերադարձուց քիչ առաջուան իր պայքարին, մօրը եւ կեսուրին հետ։ Կրկին վրան ինկաւ այն ջերմ, հաւատաւոր բանը, որ այն ատեն իրեն ըսել տուած էր իրաւ ու կտրուկ բառեր։ Որքա՜ն<ref>Որքա՞ն, սրբագրուած՝ Որքա՜ն</ref>սրտանց եղած էր իր ընդվզումը։ Անցեալը կազմելու այս աշխատանքը վիրաւոր էր ու կէսով սուտ, հիմա։ Կը զարմանար: Կը զարմանար<ref>յաւելում բ. տպագրութեան մէջ պակսող բառի՝ Կը զարմանար,</ref>, նորէն կը ջանար կազմել անոնց դէմքերը։ Բայց չդիմացաւ իր կեղծիքը։ Ան կը դիմէր անոնց` խուսափելու համար ուրուացող, հզօր, տարօրէն գաղջ ու զինքը գէջ ընող բանէ մը,<ref>յաւելում բ. տպագրութեան մէջ պակսող բառերու՝ որ կար հոն, աչքին դէմ, տանիքին տակ, -</ref>որ կար հոն, աչքին դէմ, տանիքին տակ, սա սենեակին մէջ պահ դրուած անկողինին ծալքին մէջ։ Նստող կատուն խածաւ պառկողին ծոծրակէն։ Ան դարձուց աչքերը։ Հատիկ-հատիկ, արտասանեց, շրթներու մեղմ շարժումներով, պառաւներուն փաստերը։ Ի՛նչ տխուր ծանրացում էր իրը –որովհետեւ սուտ– անոնց աղաչական ձեւերուն, օրհնէնքներուն իմաստին։ Բայց զգաց, որ սուտն ալ, միւս բաներուն նման, ենթակայ էր քայքայման ու սպառեցաւ վերբերումը անոր ծուէններուն։ Բեկուած էր անիկա, վասնզի կէս ժամ իսկ չտեւող այդ վէճի ընթացքին անոր մէջ աշխատած էր միայն ու միայն կեղծիքը, զոր ահա նոր կը թափանցէր ամբողջութեամբ։
Ու ահա դէպքերը, իրենց ամփոփ գիծերուն մէջ, որոնք տեսաւ անոր միտքը<ref>տեսան անոր մեղքը, սրբագրուած՝ տեսաւ անոր միտքը</ref>հիմա, այս անգամ իրականութեան լոյսին տակ։
Մօրը առաջարկէն յետոյ, նուաղման մօտ իր վիճակը հետեւանքն էր զօրաւոր յուզումի եւ բացատրելի։ Ճիգ ըրաւ ատիկա տեսնելու հարազատ երանգի տակ ու գտաւ, որ ամօթին վերագրելի ըլլալուն չափ, անիկա կապ ունէր նաեւ ուրիշ զգայութիւններու հետ։ Ինչո՞ւ մօրը բերնէն՝ նախադասութիւնը իջեր էր իր կեդրոնները մինչեւ, ու իր միսը սարսռած էր ամբողջ, վաւերական զգացման մը ճպոտին տակ, որ նոր էր անոր ջիղերուն վրայ։ Ատկէ խոյս տալու համար էր, որ վազեր էր անիկա վեր, այս սենեակը կրկին ու դուռը կղպած ետեւէն։ Ան նայեցաւ նորէն անկուղպ դրան ու թեթեւ կարմրեցաւ, վասնզի իր վրայ խուժեց իր ըրածին կեղծիքը։ Ան ուզած էր այն ատեն լսել մօրը ոտնաձայնը ու խորապէս տխրած զայն չունենալուն։ Խե՜ղճ աղջիկ, անիկա չէր գիտեր, թէ իր զգայութիւնները ճշմարիտ են ամէն տեղ ու ատենի համար ու սեռային բնազդը սուտ չի զարներ իր մուրճը։ Ամէն բառ, որ կու գայ այդ անդունդէն, հարազատ լեզուն է այդ աշխարհին։ Մենք կը լսենք զայն ու կ՚ուրանանք ` հպատակելով հաշիւներու, ձայներու, պարտքերու, որոնք կեանքը դիզած է մեր նեարդերուն կարժառին։ Անիկա վախցած էր մօրը յապաղումէն, ելած իր անկիւնէն, մօտեցած կամաց քայլերով դուռին եւ ականջը դրած բանալիի ծակին, հոտուըտելով ցանկալի ոտնաձայնը, սանդուխի աչքերէն։ Ըրած էր անիկա ատոնք, ամչնալով, բայց անկարող չընելու։ Ինչո՞ւ կ՚ուզէր մաման, երբ փախած էր անկէ։ Զգացումի այս քմայքները երբեմն կ՚աշխատին մեր մէջ, բուն զգացումը փոխանակելու աստիճան։ Անոր սիրտը տրոփեց գոհունակ զեղումով, երբ մայրը պոռաց բակէն։ Անցնող ժամանակը նշան մըն է պառաւներուն միջեւ տեսակցութեան։ Ձայնը թուլցուց զինքը, փոխանակ յուզելու։ Ու ոտքի ելաւ նման մէկու մը, որ կը քալէ կակուղութեան ալիքներու վրայէն, բայց չպատասխանեց, այդ հեշտ բանը փախցնելու վախէն։ Ուրկէ՞ այս քաղցրութիւնը անոր մարմինէն։ Ամէն ինչ կակուղ էր անոր աչքին։ Ձեռքը դրաւ մղլակին, որ կակուղ էր կրկին։ Պիտի բանար, մինչ կը գոցէր։ Ձայները բարձրացան սանդուխէն։ Քայլերը զոյգ էին։ Կեսո՞ւրն ալ։ Բացաւ դուռը, երկար աղաչանքներէ յետոյ եւ ինկաւ մօրը գիրկը, քուրջի կտորի մը պէս, նուաղման նոյն տեսարանումով։ Արթնցուցին զինքը` ծեծելով ու կսմթելով։ Ու չէին գիտեր, որ քուն կամ նուաղած չէր անիկա։ Նալպանտենց Աղուորը, աւելի ետքը, պիտի փնտռէր պատճառը, այդ դերասանութեան ու պիտի չգտնէր։ Խօսեցան քիչ-քիչ, տարտամ ու օտար բառերով։ Երբ սկսաւ պատասխանել, զգաց, որ կը նեղուէր մնալ կրնալու համար իր կեղծիքին շղարշին մէջ։ Վախցաւ նոյնիսկ, որ ճիշդ կը տեսնէին իր հոգին, ու լացաւ, առանց որ պատճառ կենար։ Բայց պառաւները խոր էին սուզուած իրենց հոգին մէջ ու լեզու ճարած էին։ Չունէ՞ր արդէն հաճի Աննան։ Ան թմրեցուց հարսին խղճահարութիւնները, մեղքն ու հաւանական բարիքը կշռելով արդարութեան նժարին մէջ։ Շատ չէին անշուշտ փաստերը, որոնք գիրքերէ բերաւ անիկա։ Անհաս են Աստուծոյ ճամբաները։ Ու ի՜նչ ուրախ վստահութեամբ անիկա պարտկեց մեղքին աղտը գալիքին փառքով։ Ո՞րն էր Աստուածը, որ ժպիտով պիտի չընդունէր մէկ մեղքի փոխարէն հարիւրով, հազարով արդարները, որոնք Աղուորին ցեղէն կրնային ծնիլ, պիտի ծնէին անվրէպ։ Եսասիրութիւն էր դէմ երթալ Աստուծոյ կամքին։ Ու նկարէն ու անուշիկ բառերով պատմեց Մարիամ Մագթաղինացիին հեքիաթը, որուն ամէն մէկ մազէն մէյ-մէկ մարդ էր թաւալեր մեղքին ծովը։ Իր խօսքին մէջ կար թեթեւ ու թռչտուն բան մը։ Կարծես պէտք չզգար<ref>կը զգար, սրբագրուած՝ չզգար</ref>ամուր ու խորունկ զարնելու,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>տարտամօրէն թարմացնելով իր զգայարանքները եւ ընելով ինքզինքը քսանամենի։ Յետոյ անցաւ անիկա ուրիշ լարի։ Այս անգամ շատ կորովի բառերով, ձեռքով ու թուքով ան ստեղծեց խաղաղութիւնը գայթակղութեան։ Վրան առաւ, խաչով ու երդումով, կապուտուոր Աստուածին վկայութեամբը, ինչ որ կրնար գալ իր տղուն կողմէ:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Կարծես անոր թարգմանն ըլլար։ Սո՞ւտ կը խօսէր կատարուելիքին մէջ անոր էրկանը համամատութիւնը յայտարարելով։ Ապահովաբար Սերոբը դուրս էր այս դաւադրութենէն։ Բայց պառաւը դեռ կը նայէր իր տղուն մանկութեան պարունակէն։ Մայրերուն համար տղաքը չեն մեծնար, մինչեւ որ դաժան փորձառութիւնը մէկէն ի մէկ չխորտակէ այդ սրտառուչ պատրանքը։ Յետոյ՝ դիմում եղաւ Աղուորին խելքին, կեանքին բոլոր սեւութիւններուն։ Յիշեցուց[ին]<ref>sic ձեռագիրը՝ Յիշեցուցին</ref>իրեն կռիւները, որոնք տեղի կ՚ունենային գերդաստանին ընդարձակ մարզարանին վրայ։ Անոնց իմաստը պարզ էր բոլորին ու, մա՛նաւանդ՝ Աղուորին համար։ Ի՛նքը՝ հաճի Աննան, այսօր կար, վաղը՝ ոչ։ Կեանքը ապուրի պտուկ մը չէ, որուն խուփը (կափարիչը) պահես մատներուդ հասողութեանը։ Ներկայացուց իր պարագան, որ շատ հեռուէն կը մօտենար պատահելիքին։ Ինչո՞ւ չհաստատեց ամբաստանութիւնը, որով հարուածեր էին մանչուն ծնունդը։ Ոչ մէկ ատեն անիկա պիտի ունենար աւելի նպաստաւոր առիթ իր մեղքը օգտագործելու եւ խղճմտանքէն քիչ մըն ալ թեթեւնալու։ Սո՞ւտ էին ըսուածները<ref>ըսածները, սրբագրուած՝ ըսուածները</ref>։ Սուտ կամ իրաւ, իրականը ա՛ն է, որ ոչ մէկ կին, հոգ չէ պառաւութեան շրջանէն, պիտի չխոստովանի իր արգանդը, երբ գրական<ref>sic ձեռագիրը՝ գրական – ?</ref>կամ ինքնագովական պատճառներ չեն դրուած հրապարակ։ Կեանքին անակնկալնե՜րը։ Ան նմանցուց ժառանգողներու խիղճը աղբիւրի մօտիկ սանդին, որ չ՚իմանարքիւլիւնկով ալ զարկէն։ Աստուած ինք պէտք էր հասնէր անզաւակ այրիներուն, որոնք իրենց էրիկներուն տունէն դուրս կը դրուէին, մուրացկան մը վռնտող խստութիւններով, կողոպտուած նոյնիսկ օժիտէն, զոր բերած էին մէրանցը տունէն։ Օրինակնե՞ր։ Մատները քիչ եկան ձեռքին։ Անուններու – մարդոց ու կիներու, որոնք իրաւ էին, դուրսն էին, կ՚ապրէին հիմա – այս թուումը միտքերը տարաւ ուրիշ սանդուխի։ Երեքն ալ շատ լաւ կը ճանչնային, տասը տուն վար, դրացի Լուսիկը, որ տասներկու տարի ամուլ մնաց, շատ հաւանական է էրկանը մեղքէն։ Ան ալ յղի ինկաւ տանը ծառայէն (պառաւը վճռական էր իր հաւաստումին մէջ ու ձեռքով դրածի պէս կը պատմէր դէպքը), բայց վերջը վրայ հասաւ Աստուծոյ ողորմութիւնը։ Էրկանըպուկին կոտրեցաւ (հաճի Աննան երբեք չկրցաւ հաւատալ բժիշկներուն)։ Անիկա համոզուած մնացպուկիին, որ մարդոց ձեռքով հանգուցուած, պիտի քակուէր դարձեալ մարդոց միջոցներով։ Ան օր մը օրանց չկասկածեցաւ Նալպանտենց արիւնէն։ Չէր ըմբռներ արիւնին սպառումը, ի՛նք՝ որ մահամերձ այրերու սերունդները կը դիտէր՝ բարգաւաճ ու արի)։ Վեց հատ մանչ ժմնցուց։ Գէ՞շ եղաւ։ Օճախ մը վառելը տակառ մը մեղքէն աւելի կ՚արժէ Աստուծոյ աչքին։ Քանի՛ կը խօսէր, ա՛յնքան կը ջերմանար ու իր հաւատքը կը փոխանցուէր դէմիններուն։ Ան վրան առաւԾոցըկարգադրելու բոլոր մանրամասնութիւնները։ Պիտի պատրաստէր Սողոմը, որուն վրայ ոչ մէկ խօսք, տակաւին, երեքին ալ բերնէն։ Կարծես տղան շատ կանուխէն, տարի առաջ առնուած ըլլար պատահելիքին մէջ։ Հաճի Աննան հազիւ զսպեց խոստովանութիւն մը։ Բայց երկար վէճ տեղի ունեցաւ սենեակին ընտրութեան համար։ Հաճի Աննան Նալպանտենց անկողինին անարժան կը գտնէր Սողոմենց Սողոմը, որուն գերդաստանը դեռ անուն չունէր։ Կը վախնա՞ր նախնիքներէն, հաճի Արթինին մտրակէն։ Աղուորը յամառեցաւ «ոտքը չերթալ» ու, մա՛նաւանդ՝ չմտնել խուցը, ուր շունի մը խշտիին պէս բան մը կը ծառայէր պառկելու։ Ե՞րբ տեսած էր։ Վիճաբանութիւնը հոգեկան յատակի նորութիւններ կը պարզէր ու երեւան կը բերէր կանխամտածուած բաներ։ Ստիպուեցաւ կարճ կապել։ Տեղի տուաւ հաճի Աննան։ Բայց արգիլեց գործածել իր տղուն անկողինը։ Մայր ու աղջիկ չէին հասկնար այս նրբութիւնները։ Խնամի Բաբէթը գրեթէ չխառնուեցաւ այս խօսակցութեան։ Սգաւոր ու լալկան՝ անիկա շարունակ քիթը կը չորցնէր պողին<ref>պոզին, սրբագրուած՝ պողին</ref>պոչովը։ Անոր աճապարանքը մեկնելու՝ նեղեց քիչ մը Նալպանտենց տիկինը, որ ճամբու դրաւ խնամին հազիւ զսպուած, անճառ գոհունակութեամբ մը։ Յետոյ ելաւ սենեակը, ուր գտաւ Աղուորը բազմոցին անկիւնը, պատուհանէն դուրս, տարուած ու մռայլ։ «Բերանը վրայ չգնաց», ինչպէս կ՚ըսէ ժողովուրդը նման վիճակներու ատեն, հակառակ աշխարհք մը ըսելիք ունենալուն։ Օրը բաղնիքի էր։ Ամէն Երեքշաբթի, կէսօրէ վերջ, անոնք անփոփոխ սովորութեամբ մը կ՚ընէին այդ պարտքը։ Բաղնիքին վրայ հաճի Աննային հաւատքը անսասան էր։ Ընտրած էր ուշ պահը, բաղնիքը մինակ ունենալու եւ իր հարսին այդ պատկերը մութով տուն տանելու հոգերէն։ Հաճի Աննան ոչ մէկ հրահանգ տուաւ սակայն։ Նեղուելով, հրուելով ներս ու դուրս, վար իջաւ ու կը դողար սանդուխը անոր ծանր ոտքերուն տակ, ինչպէս կը դողար Աղուորին սիրտը՝ ա՛լ կապերէն արձակուած մեղքին հարուածէն։
Այս պատկերները, խառնիխուռն սահեցան անոր առջեւէն, մինչ իր նայուածքը չէր բաժնուեր կատուներէն, տանիքէն ու անոր տակ սեղմուած անձկագին բանէն, որ երիտասարդի մը մարմինն է աղջիկներուն դէմ։ Աշխատեցաւ շինել յստակ անոր ալ դէմքը, որ խուսափուկ էր ու անշրջագիծ, բոլոր արգիլուած բաներուն նման։ Տեսա՞ծ։ Ունէր անշուշտ։ Միտքը բռնադատեց։ Սա վայրկեանին տեսածը տղայ մըն էր ` պատանութեան հովը վրան, բայց հասակն ու կուրծքը առատ։ Բայց ուժով ու քաղցր։ Ինչո՞ւ չէր կրնար զայն ենթարկել իրական դիմակի մը։ Յետոյ, եկան իր լսածները, տարտամ ու հեռուէն եկողներու պէս, քիչ ու յոգնած։ Ամէն կին ունի այս պատկերին ծուէնները։ Մեր զգայարանքներուն կառչած ամէն շիւղ, զգայութեան ամէն ծիլ, առանց մեր ուզելուն կը թաթխուի սեռային հոսանուտին մէջ՝ մեր կեանքին գրեթէ բովանդակ տեւողութեանը մէջ։ Յաճախ կ՚անգիտանանք այդ խորհրդաւոր երեւոյթը։ Մարդերու մեծ մասին խնայուած է վերարտադրումի տանջանքը։ Սիրահարը մէկն է, որ հին բան մը կը գտնէ։ Ու ամէն կին իր շփուած պատկերէն իր անհաս խորքերուն մէջ կը պահէ այն ստուերագիծը, որ կարգ մը ընկուզենիի կոճեր բանտարկած կը պահեն շրջապատէն։ Ու եկան Աղուորին դեռ ուրիշ, նուազ ծփուն բաներ։ Համբաւը անոր ձայնին, որ կը խօսուէր պզտիկուց եւ յուզած էր ժամուն բեմէն ու դասէն հասուկ կիները, եւ խթումներուն՝ հարսնցուները։ Պարզ էր իրեն համար անոր նշանածը, որուն հետ յաճախ խօսած էր, չարաճճի ու հեգնող եւ որուն վրայ Սողոմին մայրը անսպառ ըսելիք կը գտնէր, երբ կու գար Նալպանտենց տունը` օգնելու մեծ գործերու օրերուն, – լուացքի, տաղաւարի, շերամի։ Բարակ ու տխուր եղաւ անոր աչքը փոքր պատկերին ետեւէն, որ նշանուած աղջիկն էր, մանկահասակ, չգոյ, թարմ, տարուընակ<ref>ջնջ. աւելորդ բառի՝ ու -</ref>տունկի մը պէս բարակ ոսկորներով։ Կը խորհէ՞ր անոր հասցուցած չարիքին։ Կոտրեցաւ իր մէջ կիրքը։ Բայց ատիկա պահ մը տեւեց։ Սրբեց միտքէն այդ ստուերը։ Տեղը կու գային բեկորները զգայութեանց, որոնք ինկեր էին իր մէջ գողունի պահերէ։ Պատահական ու փախստեայ անոր նայուածքէն տեսակ մը կարօտ, տեսակ մը ըղձաւորում կը յառնէր ու կ՚ընէր զինքը երազուն, մելամաղձոտ ու գողտրօրէն լարուած։ Ատիկա էր անոր անցեալը։ Մէկէն հասկնալ կարծեց տարբերութիւնը, որ կար Սողոմին ու անոր նախորդներուն մէջտեղը։ Երկրորդ տարիին նորոգումը պարզ եղաւ իրեն։ Բայց ի՛նչ միամիտ էր ինքը։ Անոր դարձան հին օրերը, երբ կեանքը կու գար դնելու իր անջրպետը, կիրի խաւը զգայութեանց այս ծալքերուն ծոցը։ Միտքը նորէն նեղեց ` պահանջելով անկէ յստակ վճիռ մը։ Ու տեսաւ, որ երբեք չէր երազած անոր անկողինը։ Այս ստուգութիւնը փոխանակ զինքը ուրախացնելու, դալկացուց հոգեպէս։ Ինչո՞ւ կը ցաւէր։ Մշուշ, հեռու, խառնակ ալիքը իր գիշերներուն ու ցերեկներուն։ Յետոյ՝ ինչպէս ամպերուն ծոցէն լուսնակի դէմք մը, ի՛նքը, այդ ամբոխումին խորէն, ատանկ բխում ու թրթռում ու արգանդ։ Շինուեցաւ քաղցր ծիածանի մը նման աղեղը անոր բազուկներուն։ Երազը այնքան հզօր էր, որ սարսռաց։ Ու աչքերը բացուեցան բռնի, բայց չդիմացան` կրկին փակուելու համար։ Այն ատեն՝ անիկա առաջին անգամ ըլլալով մեղք գործեց միտքէն, բացատրութիւն մը, զոր լսած եւ ըսած էր խոստովանանքի ատեն, առանց թափանցած ըլլալու իմաստին։
… Կոչնակին երկու ժամ մնացած, խուլ կամ աղմուկով խառն տեսարաններէ յետոյ, որոնց մէջ անիկա իր միջոցներուն բազմութիւնը գտաւ ու սիրեց, գտաւ ու սիրեց մա՛նաւանդ երկուութիւնը իր մարմինին, անիկա գնաց բաղնիք, մռութը կախ, առանց պայմանաւոր ուտելիքներու, առանց հաճի Աննային կեսուրէն մնացած համբաւաւոր ղենջակին։ Գլուխը կախ էր, երբ դուրս ելաւ տունէն։ Բայց կար անհուն թեթեւութիւն իր հոգիին վրայ։ Ու կը վախնար անոր հաշւոյն։ Ու կը դողար շինծու իր դժգոհութեանը վրայ, որ կարծես կը թափթփէր անդամներէն։ Չհանդիպեցան թոռներուն, որոնք աւելորդ գտաւ հաճի Աննան ու «արգելք»։ Աղուորը շատ ալ աղէկ չհասկցաւ կեսրոջը այս զանցառումին իմաստը, բայց չհարցուց։ Չունէին իրենց հետ մեծկակ ծրարը – ծաղկանկար պողչան –, որ տուներուն պերճանքը կը փոխադրէ բաղնիք եւ նշան կը մնայ անոնց առատութեան, երբ կը յորդի հարսներուն անութէն։ Գողունի ու լռին եղաւ անոնց ճամբան, ու արագ՝ հեւքի բերելու չափ հաճի Աննան։ Որմէ՞ կը փախչէին։ Ծանօթներու հարցումները անպատասխան թողուց անոր կեսուրը ` չլսելու զարնելով։ Անոնց ինչո՞ւն էր պէտք տղուն եկած ըլլալը կամ ոչ։ Աղուորը տրտմութեամբ կը հետեւէր այս հարցասիրութեան, բաղնիքի ճամբուն, ուր սովորութիւն է կիներուն բաղնիքը կապել իրենց էրիկներուն։ Ու երկու հոգիով եղաւ անոնց լուացումը, գրեթէ առանձին, վասնզի արդէն մութ կամարին տակ ձէթի կանթեղը վառեց բաղնեպանուհին։ Անոնք քաշուեցան ամէնէն անտանելի սենեակը, ուր օրուան հաստըցած տաքը եւ աւելի թանձր հոտեր շունչը կը բռնէին լոգցողներուն։ Բայց տագնապոտ էին անոնք ու դողուն։ Անոր կեսուրը կը վախնար հարսին մերկութենէն, որ հազիւ արատաւոր ու կարմրաւուն մութին վրայ կը սահէր, անհասկնալի ու իրաւ, շուքով ու ճերմակով թրթռուն, բայց թրթռուն մա՛նաւանդ հսկայ գաղտնիքէն, որ կը տաղաւարէր հոսուն այդ ձեւը։ Ան կը վախնար ու կարդալ կը կարծէր գաղտնիքը, որ այդ միսերէն դուրս կը թափթփէր, լպրծուն, մեղաւոր ու անհերքելի։ Ան անփոփոխ կատարեց բոլոր աւուր պատշաճի օծումները իր հարսին վրայ։ Նստեցուց զայն դասական գուռին մէջ, ո՞վ կը յիշէ, քանիերորդ անգամն ըլլալով, ու մաքրեց անոր աղուամազերը զգուշաւոր եւ հեռատես հաշիւներով։ Գրեթէ մութը բռնած էր բոլորովին, երբ անոնք դարձան տուն։ Աղուորը ներքին շատ խորունկ թրթռումով մը ոտքը նետեց իրենց սեմէն։ Դուռը բաց էր։ Սողոմը ներսն էր ուրեմն։ Դրացիները չկրցան իսկ նշմարել պզտիկ կապոցը, անութին տակ, հազիւ ուրուացող։
Իրեն այնպէս եկաւ, որ բակին մութը ողջ, հերկուած<ref>ներկուած, սրբագրուած՝ հերկուած -</ref>բան մը ունէր այս գիշեր։ Շատ հեռուէն, Սողոմին խուցին ուղղութեամբը, բաց դուռնէ մը կ՚ուրուանար ճրագի մը բոցը, որ կարմրած գամի մը պէս կը սրուէր դէպի վեր։ Վազեց վեր ` կապոցը առանց քակելու։ Վառեց իր սենեակին մեծ լամբը ու ինկաւ հայլիին վրայ իր երեսը, բանուած ու քաղցր կրակ, ձիւնի մը յատակին։ Ինչո՞ւ նայեցաւ այս պատկերին։ Գալարեցան իր զիստերը ու ձեռքը ամրացուց սիրտին։ Ակռաները կը բախէին իրարու։ Վախցաւ եւ իջաւ վար։ Չտեսաւ տղան, որուն ձայնը կար ` ընդհատ ու անիմաստ։ Օճախով սենեակին դէմ կեցաւ անիկա ` զարմանալով, որ քիչ բան, չըսելու համար՝ ոչինչ էր փոխուած իրերուն տեղէն ու կարգէն։ Օդը զով ու քաղցր, պատուհանէն կը բերէր դռնառաջքի հոտերը տապկոցներուն ու ձուկերուն։ Սպասեց կեսուրին, որ, թիթեղէ պզտիկ լապտերը վառած՝ մտաւ ներս սենեակէն։
Դրին սեղանը։ Սողոմը երեւցաւ։ Եկած էր հարցնելու խուցին բանալին։ Հաճի Աննան, շուարուն, ցատկեց տեղէն արագութեամբ։ Առաւ բանալին առէքէն ու վարանոտ, աւելցուց.
– Նե՛րս էկօ։
Անոր ձայնին անայլայլ միութիւնը սարսուռ բերաւ Աղուորին։ Հարսը տեղէն չերերաց։ Անոր ոտքերը բռնուած էին վախէն։
– Ուշ ենք աս գիշեր, մեզի հետ կեր։
Տղան ելաւ դռնառաջքի սանդուխէն։ Քաղցր էին քայլերը։ Սենեակը, կարծես մտերմօրէն ու բարի՝ ընդունեց անոր անձը ու այդ իսկ ներկայութեամբ եղաւ անիկա ուրիշ, հանդիսաւոր ու մռայլ։ Ինչպէ՜ս դիւրին կը փոխուի ամէն բան միակ շունչի մը յաւելումով։ Սկսաւ ճաշը, տարօրինակ հանդարտութեամբ, որ երկու կիները կը տպաւորէր աւելի քան իր տարողութիւնը։ Ոչ ոք կը նայէր ուրիշի։ Ու չկար մէկը տեսնելու համար ինչպէ՛ս կը դողդղար դգալը երիտասարդին մատներուն մէջ, որոնք երկաթը անգամ կարող էին սանձելու։ Ու կը դողդղար նորէն դգալը Աղուորին ալ մատներուն, բարակ ու այնքան հզօր, երբ սիրտի մը լարը պլլուի անոնց իրանին։ Կը դողդղար տակաւին տղուն մէջ շատ ուրիշ, նոր բան մը, բայց այնքան ցած ու կամաց, այնքան ճնշուած, նշմարուելու վախէն։ Հաճի Աննան փարատեց այս պրկումը՝ նետելով խօսքի գօտիներ։ Տղան բացաւ իր շրթները։ Պատասխանեց մեղմ, հաճի Աննային հարցումներուն։ Ու անոր բառերը խելօք ու թարմ էին, ինչպէս նոր սիրուած ամէն առարկայ։ Երկու երիտասարդները իրարու հազիւ ակնարկ ունեցան, բայց իրենց ներսէն արեւելուած էին իրարու։ Պատմեց անիկա օրուան աշխատանքը, ձիթենիներուն վիճակը, այգիներուն գունաւորուիլը, պարզ ու ընտանի, իր այնքան գովուած կոկորդին համը հագցնելով իր բառերուն։ Դանդաղութիւնը, վարանքը անհետացան անոր լեզուէն։ Երկու տարուան ընթացքին անոր մէջ մթերուած ընտանութիւնը հոսիլ կ՚առնէր զուսպ յորդումով։ Ու տակաւին անիկա ոչինչ գիտէր կիներուն հոգիէն։ Կերա՞ծ էին դանդաղ։ Սեղանը երկարա՞ծ էր ինքնիրեն։ Անոնք չէին տեսած ժամանակին հոսումը։ Ախոռէն կենդանին արձակեց իր աղաղակը։ Կերը կ՚ուզէր։
– Աստուած պէրէքէթ տայ, – ըսաւ անիկա, ծունկերուն փշրանքը թօթուելովվալային<ref>Ծնթ. – վալա – տանհիւս սփռոց:</ref>, ու ելլելով ոտքի։ Անգամ մըն ալ նայեցաւ Աղուորին, գողտր ու խելօք, գրեթէ երախտապարտ իր նայուածքը, որ լռին ձայնի մը կը նմանէր։ Անոր ետեւէն դուրս ելաւ հաճի Աննան ու անոնց քայլերը հալեցան մութին ծոցը։
Աղուորը ա՛լ չտեսաւ անոր երեսը։
Երբ փողոցին վրայ դուռները փակուեցան, Աղուորը իր անկողինն էր արդէն։ Ճաշէն յետոյ անիկա կեսրոջը հետ խօսած էր ցածուկ, քանի մը նախադասութիւն ամբողջը։ Բայց այս բառերուն ճնշումը այնքան հզօր եղաւ վրան, որ պարտադիր ատենէն առաջ, ան ստիպուեցաւ իր սենեակը քաշուելու։ Հանեց գլխուն թռչնանկար լաչակը, բաղնիքի յատուկ ու եղկ իր մազերը ինկան հոտաւէտ ու առատ։ Այս խուժումը թուլցուց իր միսերը, որոնցմէ դեռ օճառի եւ օծումի թեթեւ բուրում մը կը յամառէր պտտիլ իր շուրջը։ Եղաւ անոր ընկողմանումը խռով, բայց տարօրէն հեշտ։ Չէր ուզեր մտածել ու կը ձեռնէր ծիծերը, որոնք կ՚ամրանային։ Ան լսեց բակէն մեծ գերանին քակուիլը իր տունէն ու զետեղուիլը իր միւս տունին մէջ։ Գեղի երկաթ փականքները դեռ ապահով չեն նկատուիր, վասնզի վտանգի պահուն եղած են տեղի տուողներ։ Գերանը ապահովութիւնն է։ Անմիջապէս յետոյ ճրճռաց խուցին դուռը։ Ի՞նչ ունէր Սողոմը հոն մտնելու, մտածեց անիկա ու պաղեցաւ։ Բայց դուռը կրկին ճրճռաց, այս անգամ աւելի խելօք։ Աղուորին սիրտը այնքան ուժով էր դողը, որ ջերմահարի պէս ակռաները իրարու կու գային սառ աղմուկով մը։ Խուժումի այս զգայութիւնը գրաւեց զինքը բոլորովին ու չտուաւ անոր ժամանակ, հետեւելու վայրկեաններուն։ Բայց անոր սիրտը կեցաւ մէկէն, երբ իր սենեակին դուռը, մութին մէջ, բացուեցաւ ու գոցուեցաւ։ Գլխուն էր քաշած վերմակը։
Բայց առաւ տղան իր ծոցը առանց բերնէն բառ մը հանելու, ակռաներովը խածած շրթները։ Ան սառած էր յուզումէն ու գրեթէ զգայազիրկ։
ՎԵՐՋ Ա. ԳԻՐՔԻՆ
Ծնթ. – պող – տան մանածէ հիւսուած հաստկեկ գոգնոց, որ մինչեւ մէջքը կը հասնի ոտքերէն, եւ կը խորհրդանշէ պառաւներուն դասակարգը: Կեսուրը միայն իրաւունք ունի գործածելու:
[Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջելխարամներըբ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]
Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն:
Ծնթ. – Հասկնալ՝ հողին եռքին հանդարտութիւնը
== Ծանոթագրութիւններ ==
{{ծանցանկ}}
i0oz4yswvzw50xs56e5yq2oen144fmy
394737
394736
2026-09-06T20:54:18Z
Emptyfear
547
394737
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Մնացորդաց
|section = Հատոր Ա, Գիրք Ա
|previous =
|next = [[Մնացորդաց/Հատոր Ա/Գիրք Բ]]

3vtodk7pevm6747yg7wlbdzt9pyz353
Մնացորդաց/Հատոր Ա/Գիրք Բ
0
150918
394738
2026-09-06T20:57:57Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Մնացորդաց |section = Հատոր Ա, Գիրք Բ |previous = [[Մնացորդաց/Հատոր Ա/Գիրք Ա]] |next = [[Մնացորդաց/Հատոր Ա/Գիրք Բ]] |notes = |author = Հակոբ Օշական |year = }} === ԳԻՐՔ Բ === ==== Ա ==== Նալպանտենց հարսին յղութիւնը տարածուեցաւ գեղին վրայ, այն աղմուկով, իրարանցումով, որ նման պատահարներ կ...»:
394738
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Մնացորդաց
|section = Հատոր Ա, Գիրք Բ
|previous = [[Մնացորդաց/Հատոր Ա/Գիրք Ա]]
|next = [[Մնացորդաց/Հատոր Ա/Գիրք Բ]]
|notes =
|author = Հակոբ Օշական
|year = }}
=== ԳԻՐՔ Բ ===
==== Ա ====
Նալպանտենց հարսին յղութիւնը տարածուեցաւ գեղին վրայ, այն աղմուկով, իրարանցումով, որ նման պատահարներ կը քաշեն իրենց ետեւէն։ Մէկ կողմէն<ref>կողմէ, սրբագրուած՝ կողմէն</ref>՝ բանակ մը անօթի ժառանգորդներու, որոնք իրենց վրիպանքին մէջ կ՚ըսեն ու կ՚ընեն հսկայ յիմարութիւններ։ Տարակոյս։ Հերքում։ Երդում։ Գայթակղութիւն ու օրերու վրայ երկարող կռիւ, բարեբախտաբար խօսքի, որ հաճի Աննային գիծէն կը վարուի ամուր, լիրբ ու անսանձ, դրամին դեղին փայլովը. միւս կողմէ՝ անօթիներու սրտառուչ եղբայրութեան մը անփոյթ, կծու անպատկառութեանը մէջ։ Մենք կը թափենք մեր բերնէն շարաւանքը` չխնայելով գետինին, բայց անկէ առաջ անշուշտ մեր բերանին։ Բոլոր ասոնք կը յանգէին սակայն անկարելի աւետիսին, զոր մեծադղորդ պատարագ մը կը նուիրագործէր, զարմանալի, բայց հասկնալի։ Հաճի Կարապետին ո՜վ գիտէ քանիերորդ տարելիցն էր «սատկելուն»։ Ինչէ՞ն գիտէին, թէ մանչ էր գալիքը։ Մինչեւ պատարագին օրը՝ Նալպանտենց Սերոբին տունը ցնցուած էր խոշոր ու պատմական պատահարներով, որոնք տանիքի մը ճնշումին տակ՝ անկարող լիովին զարգանալու, սեղմուած չորս պատերու բանտին ու հզօր պառաւի մը ամենակար բազուկներուն մէջ, կը թաւալէին իրենք իրենց վրայ ` դժնդակ ու ահաւոր։ Կրակները ատոնք, Աստուծոյ ձեռքէն յատկապէս ղրկուած, պատուհասելու համար անոնք, որ դեր ունեցան կատարուած մեղքին մէջ։
* * *
Առաջին ու անսպասելի կրակը, որուն տարակոյսն անգամ չէր այցելած պառաւին խղճմտանքին – այնքան բազմահնար ու կանխահոգ սակայն – կու գար Սողոմէն, այդ գառան պէս քաղցր ու աղցանի<ref>sic ձեռագիրը՝ աղցանի ? արձանի ? -</ref>պէս հանդարտ երիտասարդէն։
Ծոցին առտուն իսկ (ուրիշ պատկեր մը անպատեհ է եղածը որակելու։ Անկէ ետքը մեղքը արտայայտեցին այդ անունով, որ դիմացաւ ու ծեծուեցաւ ուշ տարիներ մինչեւ։ Մնաց որ, ամէն ինչ տեղի ունեցեր էր ճշմարիտ առագաստի մը խորհուրդով եւ իրադարձութիւններով։ Զոյգ սաւաններ ներկուած էին արիւնով, որ երկու երիտասարդներուն ճակատագիրը կը սկսէր այդպէս եղերական վայելքի մը ծոցէն), անիկա գործի երթալու համար, դուրս ելաւ տունէն, անանկ իրաւ,<ref>յաւելում ստորակէտի</ref>անանկ տարբեր, անանկ տէր, որ հաճի Աննան պռկըները խածաւ սրտին նեղութենէն։ Դաւադրութի՞ւն։ Բաւական կը ճանչնար իր հարսը, ատանկ հնարքներու ընդունակ կարծելու համար զայն։ Զգաց սակայն, որ բան մը փոխուած էր հին տունին մէջ։ Բայց թէ ի՞նչ՝ դժուար էր տարազել։ Զայն ճամբելէ յետոյ, զգուշանալով հարսին հանդիպումէն, գլուխն առաւ դէպի ժամ։ Կրցաւ աղօթել ու շեշտ նայիլ Ս. Պետրոսի նկարին, ուր այլանդակ մօրուքին վերեւ դաժան բերան մը պատգամ կը ձեւէր` կանթեղին լոյսը կիսելով կամ ուտելով ամբողջ։ Համրեց ճօճումները ու տրտմեցաւ։ Թիւը կը հակասէր իր առաջադրումին։ Բայց ժպտեցաւ տէրտէրին։ Ծանօթներու հետ իր շաղակրատութիւնը եղաւ կոտրած, «բռնուած»։ Իրաւն ան էր, որ ճամբան, արարողութեան,<ref>յաւելում ստորակէտի</ref>վերադարձին, ան հալածուեցաւ նոյն մտածումէն, որ ձեւ չէր հագներ, ոչ ալ կը փարատէր։ Աչքին դէմն էր գլուխն ուժգին նետող տղան,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>թեթեւ մը սպառազէն ներքին յանդգնութեամբ մը։ Կը ջանար մտապատկերել այդ հովը ուրիշ այրերէ եւ ուրիշ թուականներէ։ Բայց իր յիշողութիւնը եղաւ ժլատ։ Մենք ամէն ինչ կը պայմանաւորենք մեզմով ու կը հաւատանք մեզի, կործանումէն թիզ մը ասդին իսկ։ Պառաւը հարս եղած էր ատենին, բայց չէր խորհած հետեւիլ փեսային, երբ ան դուրս կ՚ելլէր իր ծոցէն։ Աւելի գործնական մտածումներ պաշարեցին զինքը։ Զղջաց չարաչար, ամէն առտուան պէս, զայն կանուխկեկ գործի ղրկելուն։ Սովորութիւնները մեր իրական տէրերն են ու անոնցմէ շեղում մը մեզի կը պարտադրուի միայն։ Յանդիմանեց ինքզինքը իր կարճմտութեանը համար։ Ինչո՞ւ լաւ մը զայն չխրատած, չկակուղցուցած քշեր էր դաշտ։ Մտքին մէջ մարմին եղան անհրաժեշտ, բայց վրիպած քարոզին հիմնական բառերը, զօրաւոր, լուրջ, վտանգալից, որոնք Զատկուան կարկանդակի նման տղան անշուշտ պագնէր ու ճակտին դնէր պիտի։ Եւ որոնք զայն պիտի պահէին գաղտնիքին ու պարտքին կղպանքին տակ։ Բայց այս ապահովութիւնը ինկաւ արագ, որքան ճարուած էր։ Մռայլ վախեր բռնեցին անոր ուղեղը, չբանաձեւուած ու ատով աւելի անդոհական։ Կը վախնանք, մա՛նաւանդ չգիտնալնուս, հոգիէն, որ կղպուած դուռ մըն է անծանօթ աշխարհի մը բերան ին ։ Աստուած գիտէ՝ ի՛նչ անձուկով ան սպասեց իրիկուան։
Ան օրուան համար, Սողոմին աշխատանքը Դաշտի<ref>դաշտի, սրբագրուած՝ Դաշտի</ref>էգիներ որակուած մարզին վրայ էր։ Սիրուած ու համով հողամա՛ս մը։ Գեղին շուրջը հողերը այսպէս անուններով կը զատուին ու կ՚ըլլան գեղին չափ հաստատ իրականութիւններ։ Այդ դիրքերը, դարաւոր շփումի եւ քրտինքի ներքեւ՝ ճարած են տեսակ մը դիմագիծ ու աշխատաւորը կ՚ազդուի անկէ։ Հոդ, դաշտ մը ամբո՛ղջ։ Կանխագոյն մշակուած ու քանի մը դարով ձիթաստաննե՜րը։ Հսկայ՝ բայց համաչափ իրենց ծառերով ու ասոնց ժպտուն բարիքովը։ Ասոնք այդ դիրքը կ՚ընեն քաղցր ու խորհրդաւոր։ Հասակնին առած այդ ամբարձումները իրենց մարդկային կողմէ կապը չեն կտրեր ու կը մնան հաւատարիմ անոր, տիրոջը սղոցին։ Բայց կը կազմեն մութ կանանչի ճշմարիտ ծով մը գլխուդ վերեւ։ Ու ճշմարիտ բանակ մը, անսահմանօրէն քաշուող, հեռացող, աչքիդ դէմ, բուներու անվերջ շարքե՛ր, մութ թաւշագոյն կամ բաց կաւագոյն համազգեստին մէջ մամուռներուն։ Ու ոտքիդ, ալիւրի պէս մաղուած հողը, որ կը գտնէ ճամբայ դէպի միսերդ, տրեխէն թափանցելով իր փափկութիւնը։ Աշնան մուտքերուն, այսինքն՝ Աստուածածնէն ետքը, հոն կը պտտին աղջիկներն ու հարսները, որոնք գոյն-գոյն ատլասէ զգեստներու մէջ կը հեռանան, կ՚անգայտանան հեքիաթին ոգիներուն նման։ Այդ ամսու բեռնաւոր ծառերը կարօտ են ջուրի։ Հաճի Աննան իր սնտուկի կերպասներուն չափ գիտէ իր կալուածներուն պէտքերը։ Անիկա լուսդէմ խաշեր էր հաւը, պատրաստեր ձուազեղը։
Դեռ վարագոյրը չճերմկած, Սողոմը ելած էր Աղուորին սենեակէն։ Ողողուա՛ծ արու բանով մը։ Դիտմամբ թէ պատահմամբ չտեսաւ հաճի Աննան, որ կը տնտնար բակին մէջտեղուանքը ` հաւանաբար երկու-երեք ջուխտ սուղ բան խօսելու։ Առաւ մազին<ref>sic ձեռագիրը՝ մազին ? ( մազէ ?)</ref>տոպրակը, որ ուռեցած էր ձիուն ու իր կերովը։ Ելաւ սեմէն ` ետին իսկ չնայելով։ Այնքա՜ն կը բաւենք մենք մեզի, երբ նոր կը ձգենք օտար կնիկի մը անկողինը։
Հակառակ սովորութեան, որ տուգանքով կ՚արգիլէ՝ փողոցներէն՝ արագ վազքը, ի հաշիւ առատ պզտիկներուն, խօթացածներուն եւ նոյնքան մըն ալ հեծեալին – այնքան խորտուբորտ է գետինին երեսը ու սապատով՝ սալերը –, անիկա չկրցաւ խելօք քշել կենդանին։ Ան խթանած էր դիւրազգած երիվարը, զգլխիչ մտապատկերի մը ալիքին տակ, հազիւ յաջողելով ինքզինքը բռնել համետին։ Կենդանին կը նեղուէր, բայց կը թռէր ու իր պայտերը լոյս կու տային։ Հեծնողը հայհոյեց, բարձր, շրջապատէն լսուելու ցանկութեամբ, լայն ու գոհունակ, խանդավառուած նոր գիտակցութեամբ մը, որ յեղաշրջած էր զինքը մէկէն ի մէկ։ Ան առաջին անգամն<ref>անգամ, սրբագրուած՝ անգամն</ref>էր, որ իր բերնին, մա՛նաւանդ ձայնին մէջ, կը հաստատէր հասունութիւն մը, շեշտի ազատութիւն մը, աղտոտութիւն մը<ref>յաւելում պակսող բառի՝ աղտոտութիւն մը</ref>, որոնցմով կը զանազանուին ընդմիշտ խելօք մեռնելու սահմանուած տղոցմէն՝ սա միւսները, այսինքն՝ փորձանքի գացող ու փորձանք բերող խօլարիւն երիտասարդները։ Ասիկա դժբախտ փորձառութիւն մըն է, զոր գեղը կը հայթայթէ իր տղոցը, շատ յաճախ կռիւի մը ակօսներէն, դանակով կամ հրազէնով, շատ հազուադէպօրէն կնիկով մը։ – Կաշին պատռել կ՚որակէ գեղացին այս մկրտութիւնը, ուր պատանութեանը պատեանը կը պատռի ընդմիշտ ու մերկ կը ձգէ երիտասարդը։ Կենդանին ջրելու համար շեղեցաւ անիկա Պտիկ Աղբիւրը։ Պատռուած<ref>Պատուուած, սրբագրուած՝ Պատռուած</ref>ու ինկած էր, գօսացած կեղեւի մը նման, խիպը անոր նայուածքին։ Տեսակ մը նոր «շնորհք» ու առնութիւն կը գրաւէին անոր ճակատը, ուրկէ ետ էր քշուած, մէկ կողմին հակումով՝ սրածայր գդակը, որ ուժովները, բռնաւորը կը տեսարանէ, ու ատ՝ գլխէն սկսելով։ Ի՜նչ կրակ կար թարմ այդ ճակատին վրայ։ Ինչպէ՞ս զգաց, որ կը դանդաղէր, սանձահարելով կենդանին, իրեն ոչ որոշ պատճառներէ դրդուած։ Հարսները քիչ էին ու սովորական։ Աղբիւրները ունին այդ պատկերներէն։ Աղուոր մը՝ ու կը փոխուի տեսարանը։ Խորհեցաւ ուրիշներու։ Անոնք անկողինը ըլլալու էին տակաւին։ Հարսնուկ մը զատեց իր սափորը փողրակէն, ու հրաւիրեց զայն լուացուելու եւ ջրելու ձին, անկնիք, պարզ ձայնով մը։ Սողոմը սարսռաց։ Անիկա այդ ձայնին մէջ գտած էր այն էգ բանը, որ զինքը փաթթեր էր լման գիշերը, որ դուրս էր ձայնէն՝ ինչպէս շարժումէն, ըլլալով երկուքը մէկ՝ իրարու մէջ, տեսակ մը հովահարում, բայց յստակ, ինչպէս են բառերը, երբ յղի կը մնան իմաստով։ Ու ան լուացուած էր այդ անպատմելի համին մէջ։ Աղջիկ մը խօսեցաւ իր կարգին, զարմանալով անոր այդ սառումէն։ Ու տարօրինակ յստակութեամբ տղան գտաւ ու ճշդեց երկու հնչիւններուն անկարելի տարբերութիւնը, հակադիր յօրինուածքը։ Չպատասխանեց հարսնուկին հարցումին ` տարուած ըլլալով զայն մերկացնելու իր մտքէն։ Զգա՞ց հարսնուկը այս աներեւոյթ ափափումը։ Նեղուած՝ քաշուեցաւ ան մէկդի։ Բայց տղուն մէջ կրկնուեցան<ref>կրկնուեցաւ, սրբագրուած՝ կրկնուեցան</ref>սարսուռի նոյն զգայութիւնները, որոնք բզիկ-բզիկ ըրած էին անոր գիշերը, անմոռանալի յուզումներու շեղբին ներքեւ։ Նետեց ջուր աչքերուն, վասնզի կը վախնար գոցուելէն, ու վանելու համար նոր յոգնութիւն մը, որ կը ծանրանար կոպերուն վրայ։ Ջուրին զովը չկրցաւ փարատել այս ճնշումը, որ աչքերուն մէջ ասղնտուք մը կ՚ըլլար, աւազի վրայ բռնուած մերկ մորթի մը նման կճելով զանոնք։ Կոտտացին բիբերը ու կ՚այրէր<ref>sic ձեռագիրը՝ կ՛այրէր</ref>աղէն։ Առտուն հազիւ թէ կը սկսէր։ Բայց անիկա երկննալ կ՚ուզէր։ Քաշուեցաւ աղբիւրէն։ Ու քալուածքը իրեն յայտնեց նոր բաներ, յոգնութեան խուլ ցաւ մը՝ մարմինին միւս մասերուն վրայ, որոնք գիշերը զբաղուած էին միւսներէն աւելի։ Անմիջապէս հաստատեց անիկա խորհրդաւոր թմբիրը, որմէ այնքան տառապած էր Աղուորին ծոցը, եւ որ<ref>յաւելում պակսող բառի՝ որ</ref>քիչիկ մըն ալ կը լայննար, կը տեղաւորուէր ծունկերուն, կոտրտած, ծանրկեկ, անուժ, ճիշդ ինչպէս [երբ]<ref>sic ձեռագիրը` ինչպէս նոր... (յաւելում բառի՝ երբ ?)</ref>նոր կ՚ելլես ջերմէն։ Աճապարեց՝ ամօթէն կրակ կտրած, որ մէկ ոստումով չէր կրցած նետուիլ ձիուն քամակը։ Ծերունի մը, լուրջ նայեցաւ, բարեւեց ու անցաւ։ Ինչո՞ւ դողաց այդ կէս նայուածքէն։ Անգամ մը համետին վրայ տեղաւորուելէ յետոյ, փրկելու համար անորոշ բան մը, ան վազցուց կենդանին՝ բռնած ուղիղ՝ կռնակը, հզօր ու հեւահար պրկումով, առանց ճշդիւ գիտնալու, թէ որո՛ւ համար կ՚ընէր այդ խելայեղ ճիգը, անդադար կրունկներովը խթանելով կենդանիին կողերը, չտեսնելով ծերերը, կիսակոյր պառաւները, որոնք հայհոյութեան ու անէծքի տարափով մը օրհնեցին «առնանդամէն կապուելիք» ատ «քոքուրը»։ Գեղէն դուրս՝ ան չհետեւեցաւ շուք եւ ամայի ճամբուն, որմէ կ՚ախորժէր այնքան, ուրիշ առտու։ Առաւ խճուղին, ուր բազմութիւնը չի պակսիր։ Իրմէն վաղայարոյց աղջիկներ, քաղցր ու խօսուն՝ ոլորքէ ոլորք իրարու ձայն կու տային։ Առտուն կը սկսէր բացառիկ համով։
Մինչեւ աշխատավայրը ան չկրցաւ կեդրոնանալ։ Ճամբու պատահարներ կ՚ընդմիջէին իր մէջ ուրուագրուող այն նոր վիճակը, որուն առաջին մարձումը կ՚ընէր անիկա։ Այդ ճամբա՜ն, որ զինքը պիտի տանէր մինչեւ արիւն։ Խելօքիկ տղէն ոճրագործին այս յառնումը թէեւ դժուար, բայց յաճախադէպ՝ գեղին չափուած աւանդամոլ կենցաղին վրայ։ Շատ են այս յօրինումին ազդակները:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Ընդհանրապէս անակնկալ պատահարներ, ուր հայու-թուրքի դասական ճակատումը կու գար առաջին գիծի, անհաւասար ու խենթ բախում, երբեմն փոքր կռիւներ, հողի կամ տանտեղի պարունակէն, ուր դրացիին արիւնը կը թափուի դրացիին ձեռքով։ Երբեմն ալ, ինչպէս հոս է պարագան, կնիկի մը փէշերէն սկիզբ կ՚առնէ եղերական գուպարը ու տղաքը կը նետէ յիմարական գործերու։
Հասաւ անիկա ձիթաստանը։ Օրուան ո՛ր ժամուն, տարիին ո՛ր եղանակին ալ ըլլայ, ձիթենիներով վրանուած այս գողտր դաշտամասը կը տպաւորէ հոն դեգերողը։ Համապատկերէն թէ ուրիշ բանէ մը, վարձուոր թէ տանուտէր, կը քաղցրանան աշխատողները։ Կարծես խնամածու ձեռք մը առած ըլլայ այդ հողերէն իրենց տրտմութիւնն ու քրտինքը։ Հաստատ, բարի, մարդկային ոլորտ մը կը յօրինուի ծառերու շարքէն, յատակին ընտանի մեղմութենէն։ Կը հանգչին աչքն ու հոգին։ Ու մարդ խաղաղութեան, անկապտելի խաղաղութեան հոսումով մը կը լիանայ։ Պարապ տեղը չէ, որ ձիթենին խորհրդանշան մը դառնայ, հիներուն առօրեայ կռիւներուն իսկ մէջէն։ Գեղացին կը հաւատայ հեքիաթին ու իր կնիկը ծեծողը՝ ինչպէս անկէ ծեծ ուտողը սփոփարար խօսք կը գտնեն արդար ոստերէն։ Վերէն կը մաղուի բարիքը, օրհնութիւնը, իմաստութիւնը։ Ե՞րբ թողուց սանձը։ Կը շփէր ծունկերը։ Մա՛նաւանդ սրունքները, որոնք խուլ ցաւով մը կը կոտտային։ Չէր մտածեր չիջնալուն։ Կենդանին տարաւ ինքզինքը դէպի արմատները, որոնք նորբուս խոտերու մանեակով մը կը հիւսեն, կը քողքըւորեն իրենց ժանիքներուն պրկումը։ Փորձեց ցատկել համետէն։ Սրունքները գտաւ աւելի ծանր, ու կարծես կարկամած՝ փակած<ref>փախած, սրբագրուած՝ փակած</ref>չուանէ ասպանդակէն<ref>ասպանդակէն ? ասպանդակին ?</ref>։ Հիւա՞նդ։ Չէր անիկա։ Կապեց պատահարը գիշերուան անքնութեան։ Ու նեղուած, շատ մը խորշերէ ցաւով հերկուած, լսելով յստակ կճրտում մէջքին վրայ, ողնասիւնին խորերէն, ան իջաւ գետին։ Ծունկին ծխնիները, մա՛նաւանդ կոնքերուն անկիւնակապերը լեցուն էին ասղնտուքի զգայութիւններով։ Այնքան թոյլ էր կամ թոյլ կը կարծէր<ref>էր կարծեր, սրբագրուած՝ կը կարծէր</ref>մարմինը, որ չկրցաւ ծռիլ, վերցնելու համար քիչ մը բացուած ձիուն սանձը ու կապելու ծառի մը ճիւղին։ Զինքը կարծես վար, հողին կը քաշէին։ Նստաւ չուզելով, բայց դիմադրելու անկարող։ Առտուան զովութիւնը կը բարեխառնուէր արեւէն, որ չկար, բայց տերեւներուն ուռկանին մէջ կը պղպջար ոսկեջուրի մը նման։ Երբեմն անոնց երիզազարդ ոստայններէն հիւսկէններ կ՚իյնային գետին, այրող հեղուկի մը պէս ու կը շարունակէին իրենց բոցը հեւալ։ Թեթեւ շաղը խոտերուն վրայ հազիւ զգալի խոնաւութիւն մը կը դիմացնէր ` հողին տալով փափկութիւն ու համբոյր։ Ան չկրցաւ տեղաւորել աչքերը, հետեւելու համար գետնի<ref>յաւելում պակսող բառի՝ գետնի</ref>միւս,<ref>յաւելում ստորակէտի</ref>բազմատեսակ համերուն։ Ոտքերը երկնցան ինքնաբերաբար։ Ուրուացաւ Աղուորին կերպարանքը, բայց չեղաւ։ Դադրեցաւ հողը անոր ներք[եւ]<ref>sic ձեռագիրը՝ ներքին [ ներքեւ ? ]</ref>։ Գլուխը իջաւ իր ափին։ Կռնակը կոճին էր։ Փակուեցան թարթիչները, անդիմադրելի ու խեղճ, կարծես մէյ – մէկ լեռներ նստէին վրանին…
Արթնցաւ, կուշտին ոտքի մը հարուածով։
Ուստիանն էր, մարզին պահակը, գեղին անուանի կատակախօսը, որ Նալպանտենց ձին բռներ բերեր<ref>յաւելում պակսող բառի բերեր</ref>էր լճի ափէն, քշուած հոն կզակներուն կարկինովը, խոտի ի խնդիր։ Ջուրի կորդերուն եզերքն ի վար բացառիկ թաւութիւններ կը բուսնին խոտի ու կը թաւշանան ու կը գորգեն առուակներուն եզրագիծերը։
– Ի՞նչ պառկեր ես, ծօ՛, առտու կանուխ։
Շփեց աչքերը, երազ մը ճմռկելու պէս տարուած ու դժբախտ։ Յետոյ նայեցաւ։ Պի՛նդ, հետզհետէ հարցական ու ի վերջոյ վախկոտ։
– Նոր փեսանե՛րը կը քնանան ատանկ, – աւելցուց պահակը, հեգնութեան յայտնի պտղունցով։ Սարսափելի էր Սողոմին համար հսկայ պահակին այս անմիտ սրախօսութիւնը, անմեղ ալ անշուշտ։ Կարծես դոյլ մը կրակ թափէին գլխուն, այնքան բռնկեցան իր քիչ առաջ գունաթափ այտերը։
– Ո՞ւր էիր գիշերը։
Պահակին հարցումը կը հպատակէր ներքին ճշմարտութիւններու։ Անիկա փորձառութիւն ունէր «ճերմակ գիշեր»ներէն։ Հայ գեղին մէջ բարքերը ամուր էին բաւական։ Ու չէր կրնար առաջ երթալ Սողոմին պէս «գլուխ չկապած» տղայ մը վարի թուրք գեղը ղրկելու, պոռնիկներուն դուռը ափ առնելու չափ սիրտ ճարած։ Ու իր հեգնութիւնը արիւնեց։
Սողոմը ցատկեց ոտքի։ Վտանգուած անասունի մը նման ան մէկէն սուզուեցաւ իր բնազդներուն խորը։ Կը պաշտպանէ՞ր ինքզինքը։ Բայց կը նմանէր մէկու մը, որ բաց դուռ մը կը գոցէր։ Ապահով ու ատով քիչ մը հեշտ զգայութիւն մը տարտղնեց իր սարսափին կծկումները երեսէն։ Նոյն ատեն անիկա տէր<ref>տէրը, սրբագրուած՝ տէր</ref>կը դառնար իր միսերուն։ Ցաւ չունէր։ Բայց այրումի<ref>արիւնի, սրբագրուած՝ այրումի</ref>կսկծանք մը, ջուրոտ ու աղի,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>կը շարունակէր բաբախել մարմինին մէկ քանի խորշերէն։ Յետոյ, միշտ առանց բառի, գրեթէ քիչ մը ապուշ, այնքան ուղեղէն արիւնը պարպուած ըլլալու էր դէպի սիրտը վախուն, նայեցաւ ձիուն, որուն սանձը վրան, բայց կը պակսէր չուանը։
– Հըւա՞նդ ես, – հարցուց կրկին պահակը ` զարմացած անոր թմբիրէն, մա՛նաւանդ պարպուած երեսին դեղնութենէն։
– Չէ՛, – կրցաւ ըսել։ Բայց ուրախ՝ որ կը խօսէր։
– Շատո՞նց է հոս ես, – աւելցուց անիկա աճապարոտ, ու անձկահար։ Իր դէմն էր, գլխաւոր գիծերուն մէջ կանգուն, հոյակապ երազը, ու անոր կոկորդին մէջ դեռ կը թրթռային, խուլ արձագանգով՝ բառերը, որոնք զրուցած էր Աղուորին կուրծքին։ Անոր քունը հազար անգամ աւելի գեղեցիկ էր, քան գիշերը։ Ու անոնք խօսա՜ծ էին։ Ու կը սարսափէր երազին պատգամներէն, յայտնութիւններէն։
– Հայր-մեր մը չկայ<ref>չկա՞յ, սրբագրուած՝ չկայ</ref>...
Խաղաղ էին պահակին բառերը, հեգնութիւնը հալած։ Անիկա կը դառնար ամէնօրեայ իր պատկերին։
– Ո՞ւր գտար։
– Աշխըրքինմոլը<ref>Ծնթ. – մոլ – որթին ճիւղերը, տերեւով միասին:</ref>կերեր է։
Ուրիշին հողին մէջ բռնուած կենդանին տուգանքի դուռ կը բանար։ Տուժողները միշտ մշակները կ՚ըլլան։
– Ա՜յ տիրուդ սատկածը…
Չկրցաւ ամբողջացնել պատկերալից հայհոյութիւնը, որ մինչեւ գերեզմանները կ՚իջնէր ու կը հանէր աղուոր մեռելը…
– Հէ՜յ տղայ, սատկածին մեղքն ի՞նչ է։ Ըսէ՛ ողջին, ըսէ՛ ողջին…
Կեցաւ ու քաղցր չարութեամբ մը խփեց աչքերը։
– Անո՛ւշ ըլլայ…
Ժպիտ, լորձունք, ափերու լզում եւ շատ թանձր բառեր եկան աւարտելու այս սրամտութիւնը, որ տարօրինակ իրապաշտութեամբ մը կ՚ամփոփէր Նալպանտենց Աղուորին ասպարէզը, հանրածանօթ հանելուկը, առանց վերջին դրուագին։
Հի՜ն չուան կտրտող, զգլխիչ գեղեցկութեամբ, բայց կամքի տեղ կուրծքին տակը փտած սպունգ մը կրող՝ պահա՛կը, գեղին համով «արարած»ներէն մէկը կը նկատուէր, ու ասիկա՝ արդարացի։ Իր երիտասարդութեանը թուրք գեղերուն մէջ իր առնութեան «չափն ու կանգունը» խօսեցուցած, ապրեր էր անհոգ ու հեշտախոյզ։ Հալեցուցած էր պապենական արտերն ու ձիթաստանները բարակուկ թրքուհիներու սիրուն։ Հիմա անվճար քարոզիչն էր սեռային հարցին ու քերականութեան։ Տրամաբանող, ընդհանրացնող, իր ճանչցած կնիկներուն վրայէն ան կը շինէր միւսները, գեղինները։ Ու անոր բերնէն վար չէին իյնար ամէնէն «համով» կնիկները` սկսելով աղաներուն մուշտակովներէն մինչեւ համեստ յարկերու գեղանի շուշանները, որոնք հարսնութեան յաջորդ տարիներուն հրաշքի պէս կը բացուին ու իրենց խռովքը կը տարածեն շրջապատին։ Անոնք ոչինչ պիտի գիտնան այս ամէնէն։ Մեղք չունին, չեն կրնար ունենալ՝ մինչեւ որ չմիջամտէ ճակատագիրը, հազարէն, տասը հազարէն մէկը։ Բայց նիւթ կը դառնան Ուստիաններու բանահիւսութեան, որ ճիշդ ըլլալուն չափ համով ալ է։ Անիկա մասնագէտ էր ամուլներուն, որոնց «պումպարէք» մարմինը, իւրայատուկ բոյրն ու աներեւոյթ հոսումները կը թանձրացնէր անիկա, տարփունակ ու համով բառերով, համահասակ առանձնացումներու պահելով, պատմելով անկուշտ, անխոնջ, խեր մը ընողի ձրի պերճախօսութեամբը։ Նալպանտենց «հարսնուկը» օտար մը չէր Ուստիանին։ Պահակը՝ դրացի ու եօթը պորտի մօտ ալ ազգական, բերելով թելը ո՛ր հօրքուրէն:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Մտած-ելած էր անոնց տունը։ Աղուորին հարսնիքին ձի խաղցուցած ու քէօչէկ ալ խաղցած:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Փարչով գինի էր թափած քիթին ու բերնին։ Կը յիշէ պզտիկ կնկուկը, որուն մօտ հիմակուան թառլան կնիկը Մարիամմայր<ref>sic ձեռագիրը՝ Մարիամմայր</ref>մը կը սեպուէր։ Հէ՜յ։ Աշխարհքի բանն է։ Ան կոխկռտուած էր զաւակներէն, որոնք դադար չէին տուած իրեն։ Կ՚ըսէր ու կ՚ըսէր ու չէր կշտանար, թէ ինչպէ՞սմիննէթի էր գացեր Աղուորին ոտքին, որպէսզի բարեխօսէ Սերոբ աղային մօտ։ Անիկա հոտուըտալով կը պատմէր անցեալը եւ կը փայփայէր զգայութիւնները, որոնք կը պահէին իրենց թարմ հովը։ Որոնք կը զատէին Աղուորին շունչը, երեսին ճառագայթումը հազարներու մէջէն։ Ան մաս կը ճարէր ամէն բանէ ` լրացնելու համար ամուլ հարսնուկին գրեթէ չարագուշակ խորհուրդը, որ գեղին ապրանքը եղած էր քանի տարիէ ի վեր։ Հէ՜յ։ Աշխարհքի բանն է։ Տասը տարի առաջ ինք ալ մարդ էր ու թրքուհիները գիտէին ատիկա, երբ անոր գիշերները կը վարձէին ո՛րը ձեռք մը զգեստով, ո՛րը դանակով, ո՛րն ալդարապլուսգօտիով։ Տասը տարի էր ամուսնանալը։ Ու տասը տղայ կ՚աճէին անոր աչք մը տունին մէջ։ Թագաւորի ուժ պէտք էր անոնց ակռաներուն աղօնք ճարելու համար։ Մեղքցեր, դրեր էին զինքը պահակութեան պաշտօնին, որ գոհացում կու տար անոր արկածասէր բնազդներուն, ինչպէս անզսպանակ կզակներուն։
– Զօրքին մեռնիմ…
Խաչն ալ կը ձեւէր կուրծքին, Աստուածամօր յատկացուած այս բանաձեւը պատշաճեցնելով Նալպանտենց Աղուորին, որ յարգած էր իր խնդրանքը ու խօսած էրկանը այս գործը հայթայթելու իրեն։ Ու կը պատկերէր տարազին մէջ ամենահաս զօրութիւնը Աղուորին, բոլոր աղուորներուն։ Աստուած հարկաւ առանց հաշիւի չէր, որ անոնց աչուըներուն մէջ այնքան պուկի թափած էր, ու անոնց մորթին վրայ այնքան «սպունգ մաշեցուցած»։ Գաղափարներու այս գիծով երախտաւորեալ Ուստիանը հարցուց աղային ալ վրայ ու տարօրինակ էր, որ նոյն շունչով տրուած<ref>գրուած, սրբագրուած՝ տրուած</ref>բառերուն այն մասը, որ կը վերաբերէր Սերոբին, ըլլար ցամաք, հեգնող ու անգութ։ Գիտէր, որ քաղաքն էր։ Ու փողոցի տղան ալ իրեն հետ գիտէր ինչո՞ւն։
– Պոշ է, պո՛շ …
Կը խնդար անիկա։ Բացուելու, քաշելու, քաշքշելու մեծկակ պահանջ մը, կարօտ մը անհանգիստ կ՚ընէր անոր դէմքը։ Ուրիշ անգամներ տղուն դարպասը, ունեցած պուտիկ մը պատկերները կու գային աւելնալու Ուստիանին փորձառութեանց։ Ան սպասեց, որ Սողոմը դիմաւորէ իր տրամադրութիւնը։ Տղան մնաց լուռ։ Զգաց ատիկա ուրիշներուն դէմքերը կարդալու վարժ պահակը։ Ու փոխելու համար խօսքին դարձուածքը, հեռուներէն պտոյտ մը փորձեց ու հարցուց Սողոմին հարսնիքին, հաւանական թուականին ու օժիտին վրայ։ Ընդունածը տժգոյն բառ մըն էր, անիմաստ թիւ մը, անակնկալ՝ այդ տղոցը բերնին մէջ։ Անոնք այդ հարցումին համար միշտ երջանիկ էին եւ կը պատասխանէին թուքերնին կուլ տալով։
– Երկու տարին ի՞նչ է որ։ Աչքդ բաց ու գոցէ։
Հո՞ն էր տղան։ Կը լսէ՞ր։
– Կու գայ, տղա՛ս, կու գայ։ Դուն ալ համը կ՚առնես…
Ան կը շարունակէր խնդալ բարի ու չար իր խնդուածքը։
Խաւին<ref>Ծնթ. – խաւ – աբեթ:</ref>հոտը սենեակի, տունի, աւելի պարզը՝ անկողինի համ մը ծաղկեցուց կարծես հինաւուրց ձիթաստանին գոգը։ Ու առանց որ գիտնային, թէ ինչպէ՛ս պատահեցաւ ատիկա, մէջտեղը դրուած էր Նալպանտենց հարսը։ Ու վաւերական զգայութիւններէ մեկնող անոր երեւակայութիւնը հեղինակաւոր պատկերներ գործածեց՝ արտայայտելու համար անոր հոտն ու հրապոյրը։ Արդար, միւռոնոտ բառերով անիկա գովեց անոր այտերը, որոնք շինած էր Ամենակալը –ախեխն<ref>Ծնթ. – ախեխ – ագեգ (ակաթ)</ref>ու կաթը իրարու շաղուելով։ Ու անիկա տուաւ թափանցկութիւնը անոր մորթին, որ փորին վրայ լուս կու տար մէկ կողմէն մէկալը ։ Ըրաւ անոր ստինքները մաքուր, ժամու «նշխարքին» չափ։ Ու օծութիւն ու միւռոն էին բառերը, որոնք հաւանական<ref>sic ձեռագիրը՝ հաւանական – ?</ref>շրթներուն դողն ու կրակը կը պատմէին անոր ծոցին մէջ։ Ու «հալող կարագ» էր անոր դունչը։ Ու «պուղուն» (շոգիի<ref>շոգի, սրբագրուած՝ շոգիի -</ref>) ելած մեղր՝ անոր շունչը։ Ու տասներկու ժամուան գերութի՜ւն՝ անոր նայուածքը…։ Սողոմը մտիկ կ՚ընէր, տարուած անասելի սարսուռէ, աչքերը ամրապէս կուղպ, վախնալով իր գաղտնիքէն, որ կրնար թափել «հոգիին այդ պատուհանէն»։
-Վա՜խ արեւնակիս, – աւելցուց Ուստիանը ու քիթը շփեց ` բանալու համար ռունգերը, որոնք երդումի<ref>երդումը, սրբագրուած՝ երդումի</ref>հաւաստիքով, հազարներու մէջէն, Աղուորին հոտը կ՚առնէին ու կը զատէին մինչեւ լիճին ափը, ժամով հեռու գեղէն, երբ հովը վերէն, տուներէն փչէր ու քշէր վար կիներուն հոտերը…
– Տամ չուխաս, ձգէ վրան։
Բառերուն ետեւէն անիկա շրթունքները, յետոյ պեխերը կը լզէր ինչպէսմռլոյ [37]կատու մը։ Ու կը խնդային մինչեւ բիբերը անոր աչքերը,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>բարի, աննախանձ ժպիտը շատախօսին։
– Խենթ ես դուն, Ուստիան աբար։
– Խենթին կոտոշովը՝ դո՛ւն, տղաս։
Կը լրջանար ու կը նայէր քովնտի` իր սրամտութեան անարժան համարելով համբակ երիտասարդը ու կը շարունակէր.
– Դո՛ւն ինչ<ref>sic ձեռագիրը՝ Դո՛ւն ինչ</ref>խապար ունիս աշխըրհքէն։
Մարդեր կան, որոնց հայհոյանքն անգամ անկշիռ կ՚անցնի։ Ատոնցմէ էր Ուստիանը։ Անոր կատակները, մա՛նաւանդ մասնագիտական յեղումները, թուրք կիներու անկողինէն, փնտռել կու տային իր ներկայութիւնը, խմիչքի ու բացօթեայ ճաշերուն, ուր այրերը, ազատ՝ կիներով պարտադրուած «առ»էն, կը դառնան իրենց անասնութեան։ Անոր գնահատումները չէին վիրաւորեր խմիչքի ընկերները։ Մնաց որ, արգահատող, բայց կատակախառն դատումները ներելի են տարեցներուն, որոնք պատանիներուն մօտ կը սիրեն հով տալ իրենց, պեխ ոլորելով ու դունչ շոյելով, անգոյ մօրուքին հեղինակութիւնը ոգեկոչելով, երբ կը խօսին սեռային գետինէն ու լուրջ, խորունկ, հաճոյական են նոյն իսկ վայ-բերան ու վրան-բաց կատակներէ յետոյ։ Անոնք հեշտանքն ունին իրենց փորձառութեան տակ խղդելու նորբուս տղոց նայուածքը, որ չի դիմանար ու կը խոնարհի։ Այսպէս է օրէնքը։ Ամօթխածութի՞ւն, հեշտախոյզ ինքնացո՞ւմ։ Մեծերը շատ չեն փնտռեր։ Բայց Սողոմը չամչցաւ ամէն անգամուան նման։ Ո՛չ միայն չծռեց գլուխը, այլեւ կը փորձուէր պատասխանել, բայց կը վարանէր։ Յետոյ նեղուեցաւ հակամարտ ճնշումներէ եւ կը տառապէր չունենալուն համար հարազատ բացատրութիւնը, որով բերնին չափը պիտի տար սա պարծենկոտ «ծերուկին»։ Երեսունը անց ամէն երիտասարդ, որուն կռնակը գօտեմարտութեան վայրը եկած է գետին, մատաղատի ըմբիշէ մը, գեղին դատաստանին մէջ սկսող ծերութիւն մըն է։ Անիկա պէտք է նպաստ փնտռէ դանակէն եւ գնդակէն։ Իսկ աղքատութի՞ւնը։ Իսկ հացին ա՞հը, որոնք մարդը միշտ ու միշտ<ref>յաւելում պակսող բառերու՝ ու միշտ</ref>ծեր կը կեցնեն։
-Տար տուն, ձգէ վրան։
-Ի՞նչը, Ուստիան աբար։
-Չուխա՛ս, տղայ, չուխաս։
Խնդացին։
-Ինն ամիսէն խաթունդ տղայ մը չբերէ նէ՝ ինծի ա՛լ Ուստիան չըսեն։
Այս պատկերաւոր ասութիւնը տեսակ մը ինքնագով ու զուարթ բերնով, պեխը աջ ու ձախ ոլորելէն, բայց, ի վերջոյ, տրտմօրէն բեկեալ շեշտով մը կ՚արտասանէին բոլոր անոնք, որոնց կիները, «օրհնուած» արգանդով, ծոցուոր կը մնային Աստըծոյ տարին, բայց չէին աւելնար մէրանցը տունէն, այսինքն՝ իրարու ետեւէ հասնող տղոց արտ ու այգի, ծառ ու խոզակ չէին բերեր, որովհետեւ անոնց ծերացած մայրը կամ հայրը կը յամառէին «ոտքերնին չտնկել», քիչ մը ժառանգ փութացնելու համար ֆիլի պէս բերաններէ պաշարուած ամուսինին։ 7-8 տղայ անոնք երեսունը չանցած շարած կ՚ըլլային սանդուխի աչքերուն ու կ՚ընկճուէին առանց խորապէս դժգոհ իյնալու։ Հաւատքը տղոց ծնունդին, ու ասոր կապուած բախտին՝ հասարակաց է եւ հզօր, թէեւ չ՚երեւար՝ ինչպէս բախտին ճակատագիրն է միշտ, բայց կը հակակշռէ նոր նեղութիւնները։ Ասկէ զատ՝ անոնք մէկ կ՚ուտեն ու հարիւր փառք կու տան։ Վասնզի չոր հացի դատապարտուիլը, շաբաթներով փոխ-հացով<ref>յաւելում միացման գծիկի</ref>ապրելուն ծայրագոյն ամօթը, ձիւնին ու բուքին տղաքը բոպիկ փողոցները թափելը հազար անգամ աւելի կ՚արժեն, քան «Աստուած հեռուն ընէ» մուշտակաւոր տունը բոլոր Նալպանտներուն։
– Էրած սրտի մխիթարա՜նք։
Ինքը՝ Ուստիանն էր վրայ բերողը` հեգնելով առածը, որուն տարողութիւնը չէր ըմբռներ։ Չէր ըմբռներ անիկա դարձեալ ամուլ արգանդը։ Տղով առատ բոլոր այրերուն համար շօշափելի իմաստ չունին ամուլ արգանդները։
– Ի՞նչ ըսել է…. կնիկ ըլլալ տէ….
Խոշոր, ժպիտի մէջ խղդուող<ref>յաւելում պակսող բառերու՝ ժպիտի մէջ խղդուող</ref>հազով մը կը ծածկէր պատկերին մնացած մասը, քանի անգամ արտայայտուած հաստ անպատկառութեամբ մը, որ տղոցը մինչեւ ականջները կը ջրոտէր ու սուղի կը նստէր անոնց։ Յետոյ, անիկա երկու թիզ բանալով խոշոր իր բերանը երկու ափերուն մէջ թացիկ «թո՛ւ» մը թքնելով՝ կ՚աւելցնէր.
– Էռէջ Աստուած. գիշերուկ մը, էւէլ չէ, մէկ, մէկ գիշեր…
Կը ծանրանար, հայր կը դառնար մտքով ու կը նստէր ինքն իր վրայ նման հնդկահաւին, որ կը հաւաքուի իր ուռ[ու]եցքէն<ref>sic ձեռագիրը՝ ուռուեցքէն – ?</ref>։
Ու ասիկա, ամէն անգամ, որ մարզի զանազան կէտերուն, հանդիպէր երիտասարդին։
Մինչեւ երէկ, Սողոմը անուշիկ, խելօքիկ ականջ կ՚երկնցնէր բոլոր Ուստիաններուն, երբ անոնք պատգամէին այդ գետինէն։ Պատգամէին մա՛նաւանդ Նալպանտենց Աղուորէն, որ առաջին կնիկն էր անոր պատանութիւնը ջերմ երազով մը պարուրող։ Եթէ սեռային հարցը անորոշ, ընդհանուր մղում մըն է հասունցած արուին մօտ, որ կը ցանկայ բոլոր կիները ով գիտէ ի՛նչ առհաւական բնազդներով, պատանիին համար անիկա մասնաւոր, որոշ խռովք մըն է, զոր ան կը զետեղէ անպայման որոշ դէմքի մը վրայ։ Ասկէ զատ, ոչինչ այնքան ծփուն, անվաւեր, բայց նոյնքան խոր է, որքան արբունքին յաջորդող քանի մը տարիներու բուսական կենցաղը պատանիներուն մօտ։ Յստակ դէմքի մը շուրջ հոգեկան այս ոստայնացումը ունի պատճառներ։ Հակառակ նշանուած ըլլալուն, բնազդաբար, անոնք իր անգոյ արժէքին կը տանին տասնամեայ կամ երկոտասանամեայ աղջնակը, որ բառ մըն է միայն եւ ոչինչ կ՚ըսէ անոնց ջիղերուն։ Ու հասկնալի է, որ խորանան հասուններուն դաշտերէն։ Անոնց համար սեռային գետինը անորակելի անդունդ մըն է, զոր կ՚ընդզգան իր տաք ու լուսաւոր մռայլութեամբ։ Որմէ կը զարհուրին։ Բայց ուր կ՚ուղղուին՝ կեանքին՝ իրենց շատ սեղմուած, շատ խտացած կեանքին բոլոր զառիթափերէն, ամէն կածանէ ու ամէն ջուրէ, հրուած իրենց ուսերէն, շլմորուն ու թշուառ,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>երբեմն խե՜նթ՝ մտնելու համար անկողինը իրենց մեծերու կիներուն։ Շատ քիչեր պիտի ճանչնան պատանիներուն մեղքը։ Հազարէն մէկը՝ կինը։ Ու պիտի տարուին, բաւարարուին, հաճոյանան, մեծերուն պատմումներով։ Անիկա կը խմէր, մինչեւ երէկ, քիթով, բերնով, նոյնիսկ մազերուն լեզուովը, ինչ որ ըսուէր իր խաթունին վրայ։ Ու անոր խաթունը ամբողջական, փառաւոր քերթուած մըն էր, դիւցազներգութիւն մը գրեթէ, շքեղ դրուագներով։ Բժիշկներ իրենց հաստատ, բայց միջինին չհասած վճիռներովը։ Կախարդներ, որոնք ձառադէմ կամ շնորհալի, անոր անձը պատմելու ատեն ոգիներուն պաշտպանութիւնը կը հայցէին լսողներուն։ Տան ծառաներ, վռնտուած՝ անոր աչքին իյնալու իրենց ահաւոր կարօտէն։ Կարգուկ դրացի երիտասարդները՝ որոնք անոր պարտէզին մէջ լաթ փռելը վայելելու համար գործի չէին իջած։ Ուստիաններ եւ քառսուննոց քերթողներ, որոնք անոր համն ու համբոյրը պատմել գիտէին։ Ու այս բոլորը իրարու խառնուած՝ շինելու համար հազուադէպ իրողութիւնը, կեդրոն ունենալով հոյաշէն, բայց ամուլ կինը Նալպանտենց Սերոբին, որուն պատանութեան իգութիւնն ալ կ՚աւելնար պատկերին, մեծցուած ու զարդարուած, զայն ունեցողներուն բերանէն։
– Քու տեղդ ըլլամ, վալլա՛հ-պիլլահ …
Հարիւր անգամ, հազար անգամ երեսին նետուա՛ծ այս նախադասութիւնը, քանի՜ տեսակ բերաններէ։ Որ կ՚ուտէր անոր ներքին հպարտութիւնը, դառն վէրքի մը պէս ու կ՚ընէր զինքը փոխն ի փոխ երկիւղած, խեղճ, կատաղի, յանդուգն։ Որ գիշերները զինքը կը հանէր իր խուցէն ու կը հրէր պատերուն տակը, մութը գրկողի յիմար սպասումովը, օճախով սենեակին մէջ։ Որ հացը կոկորդին մէջ չկլլուած, կէս կը ձգէր ու ձեռքէն արձակել կու տար դգալը։ Ան ի՜նչ տառապանք չէր հանդուրժած իր պարտուելուն համակերպելով միշտ։
– Քու տեղդ ըլլամ….
Առաջին անգամն էր, որ գլուխը<ref>գլուխ, սրբագրուած՝ գլուխը</ref>չկախեց։ Այսօր վիրաւորանք չունեցաւ անիկա։ Հակառակը պոռալու, սա յիմարին գլխուն ծով մը հաճոյք պատմելու տղայական խանդ մը ուռեցուց անոր կոկորդը։ Բայց բառերը չելան։ Չելան ու անոնց տեղը անոր ուղեղին մէջ արթնցաւ յանկարծական, ուրիշ, հիմնովին հակադիր մտածում մը։ Կատակ, ակնարկութիւն դիւր չէին հնչեր անոր ականջներուն։ Հաստատեց աւելին ալ։ Կը նեղէին զինքը։ Յետոյ զգաց, որ կը տառապէր։ Ու իր ցաւը ընտանի, տունի, արիւնի ցաւի մը կը նմանէր։ Ատիկա կը պատահէր իրեն, երբ կռիւներու ընթացքին կիները իրար կը նախատեն, անհնարին մեղքեր ճարելով՝ իրարու ճիտէն կախած ատեննին։ Խորացուց զգայութիւնը ու գտաւ աղբիւրը։ Ան չէր ուզեր, որ Աղուորին անունը ատանկ դրուէր հրապարակ, թռցուէր օդին, մինչեւ ամպերը նոյնիսկ, ամբարիշտ բերաններու լորձունքին ենթակայ։ Կարծես թէ իր քոյրը, մայրը ըլլար,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>բռնուած այդպէս ամէնուն հասողութեանը։ Ինչո՞ւ չմտածեց իր կնոջը ։ Հետզհետէ իր գիծերը եղան սեղմ, բառերը՝ քիչ կծկուն ու խածան։ Աչքերը փախան դէպի ներսերը, խօսողին հասողութենէն բոլորովին հեռու, ձանձրոյթով մը ծանրացնելով անոր տառապած արտայայտութիւնը։ Ու գրուեցաւ<ref>դրուեցաւ, սրբագրուած՝ գրուեցաւ</ref>լուռ փափաքը, – որքան լաւ<ref>յաւելում պակսող բառի՝ լաւ -</ref>կ՚ըլլար եթէ կորսուէր գործին սա շատզրուց պարծենկոտը։
– Դուն բան ունիս ասօր…
Պատասխանի տեղ, Սողոմ ուզեց չուանը։ Վճռած էր կարճ կապել։ Ուստիանը վիրաւորուեցաւ։ Պատմող կամ գրող նոյնքան սնապարծ են։ Յանձնեց խնդրուածը, տուգանքը «պաշխելով» Նալպանտենց Սերոբ աղային, դուն հասկցիր անոր կնկանը էշղին<ref>sic էշղ ին – Ծնթ. – էշղ / էշխ – սէր</ref>, բայց պահանջեց վաղուան համար եղը շատկեկ ձուազեղ մը։ Աղուորին մատին «համը» վրան։
Ուստիանին հեռացումէն յետոյ, եղաւ տարտամ լռութիւն։ Բացերէն ձայնի կտորները<ref>կտորներ, սրբագրուած՝ կտորները</ref>մենք կը տեսնենք, երբ պէտք ունենանք։ Սողոմին դիւր եկաւ այս խաղաղութիւնը։ Իրեն այնպէս կը թուէր, թէ աւելի լայն կ՚առնէր շունչ։ Յետոյ խորհեցաւ պատճառին, որ զինքը երկու է<ref>sic ձեռագիր՝ երկու է ? ( երկիւղէ ?)</ref>բռնուած կ՚ընէր օտարին առջեւ։ Մե՞ղք։ Խղճահարո՞ւմ։ Ամօ՞թ։ Աւելի ցած՝ վա՞խ։ Որոշ չէին ասոնք, բայց կը միջամտէին թերեւս շինելու համար այն տարտամ բզզիւնը, որ մեր ոսկորներուն ձայնն է գուցէ, երբ մենէ դուրս կ՚ուզէ գալ, այնքան մօտ ու այնքան հեռու նոյն ատեն։ Զոր կը լսենք յստակ, երբ գոռումն ու գոչումը արդէն առած կ՚ըլլան մեզ։ Կը զգար այդ վզզիւնին պուտ-պուտ ամբառնալը, մարմինին խորերէն, կայլակ-կայլակ հաւաքուելով, բայց չկրնալով դուրս հեղուիլ։ Յետոյ հաստատեց պարտադիր կապը, որ այդ զգայութիւններուն բոլորին մէջէն ալ կ՚անցնէր ու կ՚ըլլար ընդարձակ պատկեր մը, ամէն վայրկեան գոյ, բայց ուրուային։ Հակառակ իր ջանքին՝ չէր կրնար ինքզինքը ազա[տա]գրել<ref>sic ձեռագիրը՝ ազագրել</ref>այդ սոսնձումէն։ Կը նայէր դէմը, երազկոտ, մտամոլոր։ Վերցուա՛ծ՝ անգայտ բանէ, որ անուն չունէր, բայց զօրաւոր էր բաւական իրեն ներշնչելու չափ թեթեւացման հով մը, վստահութիւն մը։ Բայց՝ պայծառ, չսրբ ու ելու չափ ցերեկուան լոյսէն։ Այսպէս կը պատահէ՞ր բոլոր կարգուողներուն։ Իր հարցումը պատասխան չունեցաւ, վասնզի ամօթի բարկ ջերմութիւն մը, չըսելու համար կրակ մը դպաւ ճակատին ու գնաց։ Ճակատէ՞ն կ՚ամչնանք։ Իր մենաւորութիւնը ճնշեց։ Որո՞ւ կրնար բացուիլ։ Աչքերը սեւցուցին իր շրջապատը, որպէս թէ գիշեր իյնար մէկէն ի մէկ։ Չիյնալու համար նստաւ գետին, կամացուկ։ Նորէ՞ն քուն։ Կը վախնար վրան դիզուող թմբիրէն, որ ձող-ձող ոսկոր կ՚երկարէր իր ունեցածներուն քով եւ կ՚ընէր զինքը տակառի մը պէս ծանր։ Կը վախնար աւելի շատ լոյսէն, որ կարծես արտաքին ու տեսանելի կ՚ընէր ամէն ինչ, որ կը գծագրուէր իր ներսը։ Ազատելու համար այս անձկութենէն, հայհոյեց, բարձրաձայն ու լիրբ։ Ան կը սկսէր նոր տղու մը մարզանքին։ Ոտք ելաւ կրկին։ Շարժումն ու ձայնը խանգարեցին թելերը, որոնց պլլուած՝ մտապատկերը կը ջանար կազմուիլ։ Ի՞նչն էր զինքը վախցնողը, զզուանքի մղողը։ Չկրցաւ ճշդել։ Կապեց ձին, որուն իւղոտ մազերէն իր ափը սահեցաւ անբաւ սարսուռով։ Ի՞նչ կը տեսնէր։ Մտապատկերը հրեց ինքզինքը դէպի կեդրոնը անոր ուղեղին։ Ուրուացածը կինն էր, բայց առանց շրջագիծի, առանց դէմքի խիստ հէնքին, մասերուն խուլ, հրդեհող կենդանութեամբը։ Վարի ճամբէն սայլորդ մը ճիշդ ատենին ձայնեց, իր անունին իրականութեան դարձնելով գրեթէ զգայախաբ երիտասարդը։ Չպատասխանեց սակայն։ Սայլը հեռացաւ, բայց ճռինչը դեռ կը դողդղար, կարծես կտրտելով մեծ ապակին, որ միջոցն էր գլխուն վերեւ։ Առաւ տոպրակը հացին։ Մտածեց, որ դեռ չէր ելած առտուան սահմաններէն իսկ։ Ուտել կ՚ուզէր ու սիրտը հեռու էր ուտելիքէն։ Բրիչը թեթեւ ցոլք մը արձակեց ` առնելով զայն փախստեայ ճառագայթէ մը։ Բրի՞չ։ Գո՞րծ։ Վրան խուժեցին խումբ մը դառն պատկերներ։ Ի՜րն էր ջուրին հերթը։ Ի՜նք ծառայ։ Վերադարձաւ օրուան իրականութեան, կատարուելիք աշխատանքին։ Մեկնելէ առաջ դէպի ջուրին մեծ պէնտը՝ թօթուեց իր մարմինը ու նայեցաւ չորս դին։
* * *
Որչա՞փ ատեն։
Ահա ձիթաստանը, արեւին մէջ սուզուած իր անընդմէջ կամարներէն, քսան մը կանգուն վերերէն շինելով հսկայական տանիք մը – ուղիղ, աւելի շիտակը՝ ուղղաբարձ, մերկ ու մամռազօծ ճ իւղերու վրայ թեւատարած, բազկատարած։ Ոչ մէկ վէտվէտում։ Պահն է<ref>է ? էր ?</ref>, երբ հովերուն բերանները տարուած են արեւին բաժակին։ Տեսակ մը խաղաղութիւն։ Տունի վիճակ, տեսակ մը առանձնութիւն (որ առագաստի սենեակներունը կ՚ըլլայ), հպարտ, քաղցր։ Ու մարդկայի՜նը, որ կը բխէր ամէն տերեւէ եւ կ՚ըլլար իրաւ։ Ու կը պարուրուէին ճամբաները անոր սրտին, անտիպ ու անանուն հպումներով, տարօրինակ կերպով մօտ անոնց, որոնք դեռ կը դողային, կը քսքսէին իր հոգիին երեսին, Աղուորին մազերէն, յիշատակի տեղ՝ զգայութիւն<ref>զգայուն, սրբագրուած՝ զգայութիւն</ref>ըլլալով։ Յետոյ, այդ ճամբով, դարձան իրեն ուրիշ զգայութիւններ, սանկ բանուած<ref>բռնուած, սրբագրուած՝ բանուած</ref>, բանտուած՝ խորը իր ուղեղին, մենութեան ուրիշ պահերէ, – պատկերներ՝ որոնք ինքնաբերաբար կը ներկայանան մեզի, բայց վաւերատիպ, պատրելու չափ մեր հակակշիռը։ Գուցէ պատահած ըլլայ ձեզի<ref>քեզի, սրբագրուած՝ ձեզի</ref>այս վարանումը դրուածին<ref>գրուածին, սրբագրուած՝ դրուածին</ref>եւ անցածին մէջտեղը։ Ո՞ւր էր սակայն սա տարբեր, գրեթէ կրօնական հիւսքը՝ ժամանակին ապրշումէն, հիմա ալ մետաքս, անցեալէն ալ մետաքս, որ կը թաւշանայ մեր ներսը ու այդպէս կը յանձնուի մեր անդրագոյն զգայնութեան, անո՛ր՝ որ մեր եսը կը յօրինէ, ըսել կ՚ուզեմ՝ մեր հոգիին բջիջը, կենսահիւթը։ Ինչո՞ւ եւ ինչպէ՞ս խորհեցաւ Ծաղկազարդին։ Ու ահա պատմական շարականը՝
Ծերքն ոստովք ձիթենեօք …
զոր կ՚երգէր անիկա ատենին, սրտառուչ մաքրութեամբ, հաւատալով եկողին խորունկ աստուածութեան, ամբողջ գեղին խուժ ու խուլ կսկիծն ու տաղտապումը խողովակած իր կոկորդէն, ամբողջ ժամը ողողելով յստակ, անակն<ref>sic ձեռագիր՝ անակն – ?</ref>, տրտում զգայնութեամբ<ref>զգայութեամբ, սրբագրուած՝ զգայնութեամբ</ref>մը, որուն ամէն մէկ ծուէնը կ՚երթար կրկնուիլ, խորանալ, երկնաւորուիլ հազարներու սրտին մէջ։ Այն ատեն ալ անիկա սէր էր կրկին, անիկա բխում մըն էր դէպի տարածութիւնը շատրուանուող։ Ներկային մէջ մնալ կրնալու դժուարութի՞ւնն է, որ մեզ շարունակ կը նետէ անցեալին ջուրերուն։ Ինչո՞ւ կը յամառէր երգին ոլորքը շրթներուն կաղապարին ու, մա՛նաւանդ՝ սրտին դուռներուն։ Անիրաւ չեն անոնք, Արեւելքի մէջ, որոնք սէրը կ՚անուանենտեսանելի երեսը երկինքին։ Ու հոսեցաւ երգը, մէկ կտոր, խունկով, խոնաւ տրտմութեամբ, քիչ մըն ալ լացով շրջանակուած պատկերի մը նման ու նման թաղման պատկերին, զոր անոր տիրացուի բազուկները տարած էին թափօրին առջեւէն,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>Աւագ Ուրբաթի ժամուն, մարդոց խուլ եւ եռուն կիրքերուն ափափումէն հազիւ պատսպարել յաջողելով նկարին քրտնած մարմինը։ Ու էր անիկա, երգը, սա արեւին, նոյնքան քաղցր, նոյնքան խուլ ու ցաւոտ, որքան Ծառզարդարի առտուն, երբ եկեղեցին կ՚ազատէր Մեծ պահքին խոնաւ սեւերէն, գոց պատարագին շղթայուած գերութենէն ու հսկումի արարողութեանց այնքան կպչուն, այնքան ճնշող փաղաղումէն ու կը բացուէր, ոսկի եւ արծաթ, մեռնելու գրուած<ref>դրուած: սրբագրուած՝ գրուած</ref>աղուոր դէմքի մը դեղձան տրտմութեամբը։ Ու իբր ժամ մը ժողովուրդին արտաբխումը կը ծառանար ու կ՚ալեհոսէր դէպի ձեղունները եւ կա[ր]մարները<ref>sic ձեռագիրը՝ կարմարները</ref>։ Նայեցաւ անճօճ ծառերուն, որոնցմէ ոմանք մոմի պէս եղկ կերոններ – ճիւղեր ալ կը շարէին…։ Ինք կը զգար սակայն անկարելի քաղցրութիւնը իր ձայնին, որ ծառերն անգամ սարսուռի կը տանէր, ծերուկի մը վկայութեամբը, երբ կը կենար անոնց գլխուն, ատանկ մատաղ, ատանկ ջերմ, ատանկ խորունկ, արցունքի անձրեւի մը պէս ձեղունէն թափելով ժամուորին սրտին։ Ան ատեն…։ Մեղքն ու անոր ճարտարապետութիւնը հեռու էին իրմէն, մշուշի մը մէջ, դիզուած իր զգայարանքներուն՝ կարդացուկ տղու, ժամու տղու իր տարիներէն, դպի՛ր տիրացու։ Բայց անոր մէջ ոչ մէկ կայուն գիծ հիմա։ Կը մօտենային ու կը լմուէին այդ բեկորները։ Աստուծոյ ա՞չքը։ – Անիկա զգալ կարծեց այդ ճառագայթուն բանն ալ, որ Աւագ խորանին ճակատազարդը կը յօրինէր, թարթիչի փոխարէն ոսկեգիր<ref>ոսկեդիր, սրբագրուած՝ ոսկեգիր</ref>ու ծաղկանկարարապեսքի մը խորքէն,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>եւ որուն կը յառէր ան իր երգն ի վեր թեւածման ընթացքին, քաշուած, աներեւոյթ այդ ուժէն։ Աստուծոյ ա՜չքը։ Ո՞վ կը քակէր կապը իր յուշերուն փունջին, պզտիկ-պզտիկ սարսափներ, որոնք կը պաշարէին անոր սիրտը, ամէն հաղորդութենէ առաջ։«Մեղայ ամենասուրբ»ը, զոր ջուրի պէս գիտէր գոց, ուրուացաւ շրթներուն, բայց չելաւ։ Չեղան նորէն այն դաժան պրկումները, որոնք մեղքին հետ գրկապինդ կը ներկայանային մտքին, եւ Սաղմոսի, Նարեկի հարիւրաւոր էջեր կ՚արժէին իրեն։ Իր մեղքե՜րը։ Դուք՝ որ գիտէք Նալպանտենց Սերոբինները։ Անիկա մաքուր էր աղտէն ու խղճմտանքին մէջ կը ստեղծէր մեղքեր, անոնցմով տառապեցնելու<ref>ջնջ. աւելորդ բառ՝ համար</ref>իր քիչ մը շատ աղուոր պատանութիւնը։ Այդ կապոյտ գօտիէն մինչեւ գիշերուան սա խաւա՞րը։ Ո՞վ բացաւ շաւիղները անոր հոգիին։ Ոչ մէկ ատեն, ինչպէս հիմա, անիկա ինքզինքը մօտ կը զգար այնքան, իր չհասկցած բաներուն, այսինքն՝ ա՛յն վիճակներուն, որոնք մեր մէջ կ՚ուրուանան, բայց անանձրեւ ամպերու նման կը սրբուին ` մեզ ձգելով անծանօթին հետ, դարձեալ մինակ ու անպաշտպան։ Կարծես իրերը կը քակուէին իրենց խորհուրդին աղուամազէն՝ ինչպէս կիներուն վրայ անոր շինած երազը իր խանձարուրէն, ու անիկա իր թափանցումը կ՚ընէր աշխարհին, միակ ու կարելի ճամբայով, որ կիներուն մարմինն է եղած։ Անոնք, որ այդ թափանցումը ըրին այդ մարմինին կրկներեւոյթին վրայ, գուցէ տեսան աւելի գեղեցիկ, աւելի խոր, բայց ոչ իրաւ։ Կիներուն հոգին կարդալու փորձը՝ գոց չէ, որ կը կատարուի։ Ամբոխուած էր անիկա լուռ ձայներէ, բոլորովին նման անոնց, որ կը դողան, կը դողային վերի ծառերէն եւ կը ծորին դուրս, մեր վրայ, ինչպէս երգի մը համը, որ կը տարածուի ու կ՚ըլլայ, դուրս՝ բառերէն եւ բերաններէն։ Ու շատցեր էին անոր արիւնին ճամբաները ` ընելով իր մարմինը մերկ ու անպաշտպան։ Նայեցաւ ձեռքերուն։ Երակնե՛ր՝ երէկուընէ քիչ մը աւելի լայն ու հարուստ։ Ու շատ էր նորէն սիրտը ` խոշոր ու հպարտ։ Փնտռեց աղբիւրը այս զգայութիւններուն։ Չէր գտներ։ Բայց գոհ էր անիկա, իրեն՝ մինչեւ այդ պահը անծանօթ վստահութեամբ մը։ Ան մօտ կը գտնէր այս զգայութեան ուրիշներ, որոնք կ՚ամրանան գեղացիին մէջ, բերքի առատ տարիէ<ref>տարիի, սրբագրուած՝ տարիէ</ref>մը, եւ մեծավայել հարսնիքներու հեռանկարէն։ Ու տեսաւ, որ այս զգայութիւնը չմնաց իր ներսին վրայ, այլ ինկաւ դուրս, քմծիծաղով մը, որ ո՛չ չար էր, ոչ ալ անխելք։ Զգայութիւնը ուրուացաւ, բայց չմտաւ մտածումի մը տարազին։ Կծկուեցան անոր շրթները։ Անոր մտքէն անցեր էր միւս,<ref>յաւելում ստորակէտի</ref>ժողովրդային իմաստութիւնը։ Անոր<ref>Մօր, սրբագրուած՝ Անոր</ref>վճի՞ռը, – ա՜ն՝ որ իր վիճակին համար իբր վերադիր կը գործածէր «Աստուած հեռուն ընէ» դասական տարազը։ Աւելի ուշ, ան պիտի թափանցէր տարազին իմաստութեան եւ պիտի համակերպէր իր անխելքութեան ` իրաւունք տալով գեղացիին, որուն փորձառութիւնը այս կարգի քաղցրաւէտ հանգիստները, հպարտացումները կը շաղկապէր վայրագ ու եղերական սկիզբներու։ – Արուի՛ գոհունակութիւն, կենդանական, հազիւ տարբերող շրջապատի անասուններուն զգացածէն, որ նախնական, նման ձեւերու պարունակին մէջ խելօքիկ զեղում մըն է, հայրունակ բան մը (ուր կը գծագրուի առաջին եսութիւնը՝ ընտանիքի ապագայ պետին), զերծ՝ կիրքին խոր կրակներէն ու տարերկրեայ զկծեցուցիչ համերէն։ – Պաշտօնական ու ամօթախառն՝ երբ տէրտէր մը խաչով կը տեառնագրէ խորհուրդը։ – Գո՛ց, մռայլ, անասնական ու թշուառ, բայց տարօրէն կենդանի, երբ գրեթէ ազգապիղծ պայմաններ կը հանդիսեն զայն (յիշեցէք Պայրընը)։ Որուն՝ քաղաքներու<ref>քաղաքներուն, սրբագրուած՝ քաղաքներու -</ref>մէջ կ՚ընկերանան յաճախ տարփանքէն օտար տարրեր, փոքրոգի ու խեղճ, աւելի թշուառ, քան նոյնիսկ հեղինակ տարփաւորները։ Արուի՜ գոհունակութիւն։ Շիտակ, բնազդական որակուելու չափ պարզ սա վիճակը ազատ էր դարձեալ հեշտական, բայց լլկագին զգայութիւններէ, որոնք այնքան խոր կ՚ակօսեն պարմաններու սրտին կոյս հողերը ու կը բռնկցնեն, գէջ կրակով, տակաւին թարմ, արեւազուրկ մշուշները անոնց սեռական երեւակայութեան։ – Արբունքը, որ հոգիին խոնաւութիւնն է գարնանամուտին ու կը տեւէ մինչեւ առաջին կինը, տառապագին շրջանն է կեանքին ու գեղացի տղուն մէջ սարսափախառն խուճապ մը, որուն առջեւէն կը հալածուի, կը փարատի անոր առնութիւնը խանձարուրող խակ պատեանը։ Արբունքէն ասդին, Սողոմենց Սողոմը անդրանիկ ու կատարեալ հաւասարութիւնը, հանգիստը կը հաստատէր իր ջիղերուն, որոնք անոր հոգին կը քաշէին, կը բերէին իր հունին, երկար ու տառապահոծ յորդումներէ վերջը ։ Հակառակ չարաչար յոգնութեան, որ նուէրն էր ճերմակ, տօնական, առասպել գիշերին, ան ձեռք նետեց բրիչին եւ երկարեցաւ առուակը՝ քսան քայլ մը բաց։ Անոր կռնակէն, ոտքերէն, ուսերէն, մա՛նաւանդ մէջքին ճամբաներէն կը քալէր անոր հետ ցնորական գիշերը, հետզհետէ աւելի բաբախուն, յստակ ու ինքնաշէն։ Ինչպէ՛ս հասած էր ջուրին, այդ ամբոխումին ընդմէջէն…։ Բայց կու գար անիկա, ջո՛ւրը, առուակէն զատուած, մտերիմ ու լեզուանի, փսփսանքով ու համբոյրով,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>եղկ ու էջ։ Աւազանիկներ, առաջուց փորուած, ծառերու արմատին շուրջ բոլորը, կ՚ընդունէին զայն, արդար հեշտանքով մը։ Կու գար հանդարտ, պղպջուն, երկար ու նազոտ՝ ինչպէս սիրականը երգին՝
Մազը շաղ տալով
ու բարի։ Մի՞շտ, թէ երբեմն, իրերէն առաջ մենք մեզ կը տեսնենք։ Փրփուր։ Գոյնզգոյն զանգակներ, երազ, անանուանելի զգայութիւններ կը դառնային անոր մէջ, քմահաճ շուրջպար մը, կը մեռնէին, կը ծնէին, երբեմն իրարու կը պլլուէին անանկ քաղցր ճօճումներով, որ կը գորովէր Սողոմին հոգին։ Ու անիկա կը մտնէր հարսանեկան<ref>հարսենական (sic ձեռագիրը) սրբագրուած՝ հարսանեկան – ?</ref>անմոռանալի այն տրամադրութեան մէջ, ուր թափօրին մէջ քալած ատենդ<ref>ատենը, սրբագրուած՝ ատենդ</ref>մէկէն կ՚առնուիս աներեւոյթ այդ հոսումէն, ուր անոր տրուած էր հետեւիլ ու քիչ ետքն ալ նոյնանալ հարսնցու աղջիկներու, մա՛նաւանդ նոր հարսներու պարին, հզօր<ref>ջնջ. ստորակէտ</ref>խենթութի՛ւն, ամբողջովին վարագուրուած բա՛ն մը, մաքրութիւն ու հով ու խռովք, կարմիր, կանանչ, հալուն ու հեւուն, ըլլալով կարծես սեռին թեւածումը, շղարշուած ու հեղուկ, սեռէն ալ վեր բան մը, աստուածային ու անհաս, որուն հանդէպ այրերը պահէ պահ կը խենթանան ու իրենց կարծրակուռ շէնքերէն հոսում, թառամում կը դառնան, պահէ պահ կը դադրին իրենց առնութենէն ` վերածուելու համար կակուղ ու խեղճ բանի մը, զոր մատ մը կը բաւէ քայքայելու. կ՚ըլլան«ծուծէն պարպուած եղէգը», «հոտէն լքուած ծաղիկը», որ կ՚ապրի իբր թէ, բայց աչքին համար, եւ ոչ՝ հոգիէն։ Արտաքին ու հեռուին մէջ զետեղուած այս զգայութիւնները ինչո՞ւ այս ձեւազեղծման, այս վարարումին կամ ներգեւումին<ref>ներքեւումին, սրբագրուած՝ ներգեւումին (Ծնթ. – Ներգեւում՝ տկարացում: Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: )</ref>կ՚ենթարկուէին իրմէն ներս։ Եւ ինչո՞ւ իր միտքը գրեթէ գինով, գրեթէ խենթ կը թափառէր այդ մարզերուն, անցեալէն մինչեւ այդ ատեն անմեղուկ, խոտի պէս չոր դէզեր եւ որոնց յանկարծական իմաստ մը, կրակ մը, հոգի մը կը փոխանցէր անիկա հիմա։ Հարսներուն պա՜րը… իր ձայնին հազար բերաններուն տակ, իր ձայնին, որ պարողին հետ թեւ թեւի, շունչ շունչի, հետք հետքի – պա՛ր մը՝ անտես, բայց փաղաղուն, անոնց մարմինին շուրջը անգայտ բոցէ շապիկի մը պէս, – հազար տղու սիրտ կը թափէր մէջտեղ։ Ո՜վ խեղճութիւնը մարդերու սիրտին, հեշտութեան պողոտաներէն, գաւաթ մը սիրոյ, գաւաթ մը բոցի, արեան գաւաթ մը, զոր կէս կը շրջես ու կը նայիս շեշտ պարպուած կէտին…։ Բացառիկ յստակութեամբ մը ո՛վ էր ան, որ նկարեց անոր ներսիդին հարսնիք մը – հարս ու փեսայ ու տուն եւ բակ ջնջուած էին պատկերէն – երկու տարուան մը հեռուներէն, առանց որ գոյնէն թել մը թառամած ըլլար։ Որուն մէջ Նալպանտենց հարսը, իր արդուզարդին ամբողջ կշիռովը չմոռցուելիք պար էր դարձեր հարսին հետ, բայց սրտանց,<ref>յաւելում ստորակէտի</ref>ինքզինքը թեւ ու հով ըրած, նետած իրմէն իր դժբախտութիւնը, էրիկը, կեսուրը, անձնատուր ով գիտէ ի՛նչ երազի, աւելնալով իր մարմինէն, քակուելով ձեւերուն մեզի ծանօթ ճարտարապետութենէն ու հաւաքելով նոր խմբումներ, ամբարձիգ<ref>sic ձեռագիրը՝ ամբարձիգ (այլապէս՝ ամբարձձիգ)</ref>՝ իր զգեստներէն, որոնք թեթեւ մը ուռած, շրջանումին ջերմութեանը մէջ կը դառնային հալած կրակ կամ դեղին ոսկեթուղթ ` կարմրելով եւ հեղուկնալով իր երեսներէն՝ աւելի քան իր ճիտին ոսկիները, դողին մէջ ծիծղուն ու թրթռուն կարծես մետաղութիւնը լքած իրենց, ըլլալով պահէ պահ, մեղմ ու հասուն, քաղուելու պատրաստ դեղձի մը հեշտերանգ դալկացումովը, որ անոր կորագիծերուն հրդեհը կը մատուցանէր խաղաղ, շիջանուտ<ref>շրջանուտ, սրբագրուած՝ շիջանուտ</ref>ընկղմումին։ Այդ պահուն տղայ մը ատրճանակ էր պարպեր խենթութենէն։ Բայց պարը քալեց։ Ան օրը, առաջին անգամ ան վախցեր էր իր ձայնէն ` ինքզինքը գրեթէ մատնուած զգալով։ Նորելուկ ողբ մըն էր, ինքզինքը կախած աղջկան մը վրայ, որ չուանին երթալէ առաջ կ՚երթար տղուն ետեւէն։ Ու միամիտ երգը նոյն գիծին կը բերէր արգանդին ու չուանին ճամբաները։ Քաշուեր էր տուն, երգը կիսատ, կտրելով, ու կոտրած՝ լալէն ալ անդին, մահով ծեծուած տղու մը սրտովը։ Ու երազեր էր անոնց, որոնք այդպէս հագուած, պաշտպանուած շարժումին ու կշռոյթին զգլխանքովը, կ՚ըսէին իրենց մարմինէն ինչ որ իր ձայնը<ref>կը ձայնէր, սրբագրուած՝ իր ձայնը</ref>ուրիշներուն<ref>ջնջ. ստորակէտ</ref>բառերը ոլորած, գալարած ատեն կը հանէր իր ալքերէն, ակամայ ու բռնի։ Ո՞ր անյայտ օրէնքը այդ պատկերը գամեր էր անոր հոգիին, հիւսեր, շաղուեր էր անոր առէջները իր նեարդներուն, խորաքանդակ, մարմնաքանդակ նկարի մը պէս, ճենճերուն, անքակտելի, ողջ ու իրա՛ւ, միսին մէջ տեղաւորուած բանի մը պէս, ու աւելի՝ մաս կազմելու չափ անոր հոգիին երեսներուն։ Ի՜նչ ճամբով ու ի՜նչ ապշեցուցիչ հարազատութեամբ անիկա կրկին գտաւ այդ անձկալից, նուաղում տուող զգայութիւնը նոյն այդ կնիկին ծոցին մէջ, այս անգամ պառկած, զուրկ իր տեսիլքին կախարդ շինուածքէն, բայց աւելի քան իրաւ, եղերական։ Հարսնի՞ք։ Ո՞վ կը պատրաստէ ինչ որ կնքուած սրուակի մը կողերուն է յանձնուած։ Կը պատռի։ Կը թրթռայ, շրջապատին վրայ ու կը կորսուի։ Բայց այդ վայրկեանին արժէքը թող գնահատեն անոնք, որ գիտնալ կը յաւակնին։ «Հագուեցուցէք կնիկները մութով» կ՚ըսէ ժողովուրդը։ Ու խորունկ է ասութիւնը։ Դաշտն էր<ref>է, սրբագրուած՝ էր</ref>սակայն, ծառի մը կլոր շուքին մէջ, բրիչը փակցուած զիստին։ Ո՛վ շինեց այդ կտաւին վրայ, անդիմադրելի վրձինով մը երէկ գիշերուան այդ կտորը, անհասկնալի, ցնորական իր անկողինովը։ Ի՜նչ դժուար է արհեստը սիրտ մը ունենալու։ Կարծես մէկը մխեց անոր ծոծրակէն շիշի մը սայրը, որուն ասեղը ճեղուեցաւ միսն ի վար, ճիշդ ու ճիշդ այն սօսաւուն ու պաղ զգայութեամբ, զոր կ՚ունենայ օձերուն երկճիղ<ref>երկճիղ ? եղկծիղ ?</ref>սլաքը, երբ կը հարուածէ կլափին պատերը, ու բացէն՝ շուրջը։ Գլուխը պարտաւորուեցաւ հակելու գետին։ Ձեռքն էր բրիչը։ Շարժեց զայն ` նոր ակօս մը բանալու համար։ Բայց ծանր էր ուսը, որ ըսես թմրեր սլաքէն, հատած<ref>հատած ? նստած ?</ref>այդ հանգոյցին։ Ցա՞ւ։ Բայց չէր ատիկա։ Ո՛վ չի ճանչնար զայն։ Մտածեց ու գտաւ, որ զինքը ծոծրակէն բռնող այդ զգայութիւնը նման էր բոլորովին այն առաջին բախումին, որով ամբոխուած ու ծեծուած էր անոր սիրտը, երբ իր ոտքերը անցան սեմը Աղուորին սենեակին։ Պահեր կան, որոնց յօրինումը լայնքով կամ երկարութեամբ կը դիմանայ։ Երրեակ տարածութեան օրէնքը քիչ անգամ գոյ է յիշողութեան համար։ Բայց կան, թէեւ քիչ, անոնցմէ ալ, ուր<ref>որ, սրբագրուած՝ ուր</ref>երրեակ տարածութեամբ զգայութիւններ մեզի համար ներկայ կ՚ընեն մեր հեռուն։ Երեւակայութեան տո՞ւրք։ Ջիղերու բացառիկ ընկալչութի՞ւն։ Դիւրին է բառեր շարել։ Անիկա պիտի չկրնար զատուիլ այս զգայութենէն։ Ինչո՞ւ նայեցաւ ձեռքերուն, որոնք ստիպուած եղան ձգելու բրիչը, – այնքան զօրաւոր էր դողը մատներէն, գրեթէ կրկնելով, նեարդ առ նեարդ նոյն այն սարսուռն ու զգայութիւնները, երբ այդ գիշեր չէր կրցեր ծալել մատները Նալպանտենց հարսին մարմինին վրայ։ Ծունկերը կթոտեցան սակայն ու իջան գետին։ Ո՜վ բեռը կնոջ մը մարմինին մեր ջիղերուն վրայ։ Բայց բե՜ռը անոր պատկերին մեր հոգիին վրայ։ Ու կը ջերմանար, այդ ծանրութեան, տենդագին շփումին տակ, որ մաղն էր պատկերին, անոր ողնասիւնը, ու հեղուկ սարսուռ մը կը քալէր դէպի ծխնիները անոր ծունկերուն, ցաւոտ, մզմզուն, կիսաջերմ։ Գրեթէ վախի մօտիկ բան մը բացին իր ներսը այս զգայութիւնները։ Շփեց աչքերը, շատ ամուր։ Ու քրքրուեցաւ պատկերը՝ ինչպէս բիւրեղեայ անօթ մը, որ կ՚իյնայ ձեռքէդ։ Աչքը կը հետեւէր սակայն անոր բեկորներուն, որոնցմէ կը բուսնէին ուրիշներ, մանր ու ամբողջ, ցոլացնելով հիմնական կսկիծը, երանգը տարբեր-տարբեր կեդրոններու վրայ, միշտ հարազատ նախատիպին, վշտագին ու այրող։ Ան դպա ւ շրթներուն, բացառաբար թրթռուն, յոգնած ու վհատ ալ, կարծես վանելու համար անոնցմէ նուաղուն զարկը, զոր կ՚ունենան շատ ձգտումէ յետոյ թուլցած նուագարանները եւ որ փակեր էր, ու կը ծեծկուէր անոնց վիրաւոր, գզգզուած թաւիշին։ Ո՞վ հերկած<ref>ներկած– սրբագրուած՝ հերկած -</ref>էր անոնց մորթը, որ լեզուին տակ աշխարհ մը աղ վազցուց։ Յիշեց, որ Աղուորին եղունգները ետ հրած էին իր բերանը անոր երեսներէն ու տեղ-տեղ արիւնած իսկ։ Կրկնուեցան փոքր ու հեռաւոր մանրամասնութիւններ, մարմնի ուրիշ մասերէ ուրիշ ճնշումներ, կլոր ու եղկ, զգայութիւններ՝ խոնաւ ու աղի, հապշտապ հեւքի մը մէջէն, մարելով ու շինուելով, սուրալով, բայց մնալով, յամառ ու անվախճան։ Ոչ մէկ կապ՝ խմբելու այս յաջորդումները, սուզումները, վերծփումները, մօտեցնելու համար այն գնացքին, թաւալումին, որով պատահարները կը զգենուն իրականութեան կնիքը եւ կը մնան անկորուստ մեր յիշողութեանց անդունդին ծոցը։ Կը ջնջուէին անոնք այնքան արագ, որքան կու գային։ Ու անոնք դադար ալ չունէին։ Ի՜նչ դժբախտ բան է երբեմն մարդկային միտքը։ Անիկա զրկուած է իր չուզած պահերուն՝ չըլլալուն սփոփանքէն։ Ան պիտի կրէ միշտ այդ արշաւը։ Ու այդ եկողներուն բոլորին ալ զարնուած էր կնիքը, որով կը զատուի եղածը, պատահածը՝ մտածուածէն<ref>մտածումէն, սրբագրուած՝ մտածուածէն</ref>։ Կը կազմուէին, կը լուծուէին, բայց զիրենք առաջացնող ուժերուն աղովը անգամ մըն ալ կսկծեցնելով անոր քամուած ջիղերը։ Իրողութեան եւ անոր վերյիշումին մէջ զգայութեան տարբեր աստիճաններ կան եւ ուրիշ ոչինչ։ Այսպէս կը սորվեցնեն գիրքերը, բայց զանոնք գրողները չեն կեցած այսպէս ջուրի մը գլխուն ու նայած։
Կան ուրիշներ, որ ըրած են ատիկա ու Սողոմին համար՝ հոսանքին մէջ լողալու ձգուած այդ պատկերին կտորները կ՚ենթարկուէին այլացման։ Ըսես՝ ջուրը առնէր-տանէր անոնց արիւնոտ, աղոտ, դպած տեղը խանձող հէնքը ու սնդուսի, պղպջակի պէս նուրբ ու փխրուն բանի մը վերածէր մեր գերագոյն ցաւը՝ ինչպէս վայելքը։ Նայեցէք, փնտռեցէք, ձեր յիշատակներուն մէջ, պիտի գտնէք այդ գունափոխումներէն։ Ձեր ամէնէն սիրած բանը դուք կը կոտրէք խորագոյն կսկիծով մը, որ ձեր մտքին մէջ իբր քաղցր յուշք կ՚արձանագրուի։ Ուրի՞շ բան է գիրկը, մա՛նաւանդ կնոջ մը մարմինը, որուն մէջէն դէպի հողը ճամբու կը դնես անհունութիւն մը ամբողջ, պահի մը համար։ Ձեր գերագոյն ցա՜ւը, ինչպէս վայելքը, կը մասնակցի պարունակին, գմբէթին վրայ կրկնելով երկինքներուն ալ գմբէթը, ինչպէս կայլակ մը ջուրէն երբեմն օրինակը կու գայ։ Սողոմը կը նեղուէր այդ պատկերներուն ընդհատէն։ Խուլ ու լուռ պայքարը՝ ասո՛նց, իրենց երեսը բերելու համար ուղեղինէգրանին:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Հաւաքելու համար շատ ցիրուցան լարերը,մարերը<ref>Ծնթ. – մար – հիւսքի մը բաղկացուցիչ կտորները, որոնք քով-քովի դրուելով սաւան մը կը հանեն մէջտեղ:</ref>այս ուռկանին անիկա ելաւ ոտքի։ Արձանացուց ինքզինքը, ինչպէս կ՚ընեն ձկնորսները չուաններուն փաթթուելէ առաջ։ Ան ափերը զետեղած էր բրիչին կոթին, գագաթէն։ Ու հալածուեցան, հալող ու չըլլող ձիւնի հատիկներուն նման, պատկերներուն այդ առէջները, բայց վերադարձան։ Պղտորումէն յետոյ գտածը միշտ կանխող գիշերն էր, բայց կառչած, կեդրոնացած՝ պահի մը, պայծառ ու աննահանջ զգայութեան մը վրայ – որքան ատեն, որ սեռային զգայարանքը ի զօրու է՝ կինը յիշատակ մը չէ արուին համար։ Ծերութիւնը կը գոցէ յաճախ մեր արտաքին աչքերը ու կը բանայ ներսինները։ Բայց մի մոռնաք, որ մենք կիներուն կը նայինք, զանոնք կը տեսնենք մութին մէջ միայն, լոյսին մէջ մեր տեսածը շպարն է յաճախ –, ուր անոր մարմինը կասած էր պահ մը ինքնիրմէն ու տարտամ հեղուկացմամբ մը տարտղնուած, ինք պիտի ըսէր, Սողոմը՝ ցայցքնուած (ցրցքնուած), պարապին, կեանքին անհաս անդունդին վրայ, անհունապէս փոքրացած (մի մոռնաք կաթիլին իմաստը, տարողութիւնը) տանելու, ետ դարձնելու համար նոյն այդ կեանքին անգայտ հիւլէները՝ իր սկզբնական աւազանին, ուրկէ անոր մարմինը ծծած էր զանոնք՝ անզգաց<ref>անզգած, սրբագրուած՝ անզգաց (sic ձեռագիրը)</ref>ու անգիտակից ընկալչութեամբ մը։ Լուծուելու, պարպուելու, կիսաջերմ, կիսակսկիծ, բայց յիմարաթեւ թրթռմամբ կեանքին մեծ ջուրին մէջ թափուելու այս զգայութիւնը այնքան զօրաւոր էր, որ շփոթեցաւ անիկա։ Միամիտ պատանի՝ ճիգ ըրաւ հիմա, կրկին, ձեռքը քակած կոթին գագաթէն, տեւողութեան սանձի մը<ref>յաւելում պակսող բառի՝ մը -</ref>մէջ զետեղելու այդ զգայական աւազին խոշոր մասերը, – իրողութիւննե՛րը ու, մա՛նաւանդ՝ կարգի կապելու անոնց իրերահոսումը։ Բայց անոր խեղճ միտքը անզօր էր խուժողները զսպելու՝ ինչպէս փախչողները վերասանձելո՛ւ։ Իր մարմինը կը խենթենար։ Իր մորթը կը նմանէր տոպրակի մը, ուր լեցուցած ըլլան աշխարհի բոլոր գազանները՝ ինչպէս գողտր համերը։ Բայց զգուշացաւ յամենալ որոշ դարձուածքներու վրայ, վասնզի նոր գելումներ<ref>գելումները, սրբագրուած՝ գելումներ</ref>կը սպառնային թօթուել իր մկանները։ Անկարգ ու բռնաւոր այս յաջորդումներուն, ընկրկումներուն, հծծիւնի ու նուաղկոտ հոսումի խառնուրդին մէջ՝ անոր միտքը յաջողեցաւ շատ ամուր գիծերով բռնել զգայութիւնը այն պահին, որուն մէջ ան ուզած էր ելլել անկողինէն ` ճրագը վառելու։ Մութին վերմակը ճնշած էր զինքը, առաջին իսկ գրկընդխառնումէն ետքը, երբ սեռէն յետոյ միտքը կը սկսի։ Ձեւին հա՜մը։ Օտար, անլեզու, իր մարմինէն ոչ իսկ հիւլէ մը մատնող, Աղուորէն անոր ունեցածը, առածը ստուեր մըն էր, որ կը յամառէր վանել իր մատները՝ ինչպէս շրթները ու չըլլալ։ Յիշեց ոտքերուն, մա՛նաւանդ ծունկէն՝ խշխշուկը, երբ փորձեց կենալ։ Յիշեց, նոյն ամօթով, տխրութեան նոյն կիսերանգով՝ ուժը անոր բազուկներուն, որոնք զինքը քաշած, կործանած էին անկողինին խորը։ Ինչպէ՜ս ինկաւ անոր մարմինին վրայ։ Ջանք ըրաւ հիմա, ինչպէս ըրած էր գիշերը` հասկնալու պատճառը այս վճռական ընդդիմութեան ճրագը վառելու։ Ու տրտմեցաւ չարաչար։ Սեռային զգայութիւնները ամէնէն ըմբոստները կը մնան մեր զգացական փորձառութիւններէն։ Անոնք պիտակելի, զետեղելի ալ չեն, ինչպէս մեծ մասը միւսներուն, միջոցին ու ժամանակին մէջ։ Ցաւ մը համով յիշատակի մը կրնայ վերածուիլ։ Բայց տարփա՞նքը։ – Պարտաւոր ենք ապրելու։ Անոր այցելեց սրտաբեկ այն խորտակումը կրկին, որով թաղուած էր անոր ծոցը, առատ, զինքը քաղցրօրէն իր մէջ աղաւորող<ref>տաղաւարող, սրբագրուած՝ աղաւորող</ref>ծոցը, երբ անկշիռ ու դիակ, յուսահատ զայն խօսեցնելէ, պատահմամբ գտած էր արցունքը, անոր վիզին մօտերը։ Ինչո՞ւ կու լար այդ կնիկը։ Ինչո՞ւ կու լան կիները…։ Ու դեռ ուրիշ պատկերներ, դէպի առաջ ու դէպի ետ՝ այդ հիմնական պահէն, վարանոտ, համարձակ, կսկծալի կամ նուաղուն, որոնք կը զատուէին ընդհանուր վառարանէն, Աղուորին մարմինէն, բայց տրամադիր էին հիւսուելու եւ յիշատակի կտաւ մը կազմելու – բոլորն ալ սեռին մօտիկ, բայց անկէ անկախ, այսինքն՝ ինչ որ ծերութիւնը, մանկութիւնը կը գտնէ իր մարմինէն, դուրսէն։ Այսինքն՝ մարդոց զգե՜ստը միայն։ Վասնզի ինչ որ ուրիշէն կ՚առնենք յաճախ, ուրիշ ճամբով, անոր զգեստն է միայն։ Ու գտաւ, որ անոնք խառնակ բաներ էին, տրտում ալ, չէզոք ալ – խղճի խայթ, արգահատանք, մեղքի վախ, բոլորն ալ օտար, անհարազատ, բայց կապուած՝ անոր ծոցին։ Ան նորէն հաստատեց, առանց տառապելու, այսինքն՝ ապրելու, յստա՛կ՝ այն զգայութիւնները, որոնք ունեցեր էր բազուկներուն, կուրծքին, բերնին վրայ, երբ գրկ ե ր էր անոր մարմինը, ինչպէս փոքր աղջնակ մը ` ինքն ալ չհաւատալով ըրածին, ու տարած երկարեր՝ բազմոցին։ Դեռ ականջին մէջն էր շրշիւնը, գուլ ու բարակ, խոնաւ ու փսորուն, որ անոր միսերը կը շաղուէր ճերմակեղ է նին խուլ սօսաւիւնին, աղուահամ բան մը վազցնելով աչքին սահմաններէն:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Ըրեր էր մէկդի վարագոյրը, գոնէ տարտամ լոյսով մը տեսնելու, թէ ի՛նչ կար անոր երեսին։ Բայց գտաւ, որ ձեռքերը կը ծածկէին անոր աչքերուն տեղը ու այտերուն իջուածքը։ Բայց պատկերին ամէնէն հզօր համը ան դեռ կը գտնէր իր իսկ ծոցին, ուր կը բաբախէր թեթեւութիւնը անոր մարմինին, կտրուած այդպէս գետինէն, թառած իր թեւերուն, երազ ու իրաւ նոյն ատեն։ Ըլլա՜ր հով, ըլլա՜ր շղարշ, ըլլա՜ր տիկ մը բռնկած արիւն՝ պատրաստ թեւ բանալու ու վերանալու։ Ըլլա՜ր ձիւն ու հուրի…։ Աւազանիկները կը լեցուէին միօրինակ, խաղաղ, երբեք համը չճանչցող կնոջ մը գիրկին։ Մօտէն, հեռուներէն աշխատողները կ՚երգէին, անուշն ալ, լեղին ալ։ Իր հողին վրայ մարդը էգ է միշտ։ Ու երգը կարծես սիրոյ վէրքը կը բանար պարապին հսկայ սրտէն ու մարդոց ծածուկ, բայց հզօրագոյն ձայնին, սիրոյ ցաւին անցք մը կը ճարէր, կը հեղուր դուրս անոր հուրն ու աղը, ու կը տարտղնէր անոր կաթիլները տարածութեան հազար լարերուն։ Կը թեթեւնայի՞ն անոնք, որ այդպէս ձայնին վստահած իրենց կրակը, նետուած՝ պատրալից այլուրութեան մը, օտարի մը դիմակին ապաստանած, կը պարպէին իրենք զիրենք ուրիշներու խողովակէն…։ Իրողութիւն է, որ ձիթաստաններուն մենութեան<ref>մենութեանը, սրբագրուած՝ մենութեան</ref>մէջ, երգին վրայով կը բուսնէին ձեւե՜րը, անո՛նք՝ որոնք կը պտտցնենք մեզի հետ։ Եւ ամէն մարդ ինք գիտէ, թէ ի՛նչ է պտտցուցածը։ Ջուրը կը մտնէր մէկ աւազանէն միւսին։ Անոր բրիչը բնազդական հարուածներով կը կառավարէր հոսանքը։ Ուզեց երգել։ Կը վախնար, աւելի ճիշդը՝ կ՚ամչնար ձայնէն, մատնող ու թափանցիկ, նոյնիսկ չէզոքներու բերանէն, նոյնիսկ յիսունը անց Ալոճ աղբարին բերանէն, որ սափորները զոյգ կը բերէր պարտէզ, մէկը՝ սովորական, միւսն ալ՝ ճերմակ ջուրի, ու չնայելով իր թափած ակռաներուն՝ թոռներուն ու պոյ-պոյ հարսներուն, կ՚ոգէր սիրականին օրերը, հիմա եօթը թիզ հողին տակ, ու կը խմէր «անոր աչուըները հոգու ջուրի պէս»։ Ով գիտէ ի՛նչ կրակ թափէր պիտի նոյն այդ ձայնը Սողոմին կոկորդէն։ Յետոյ մխտեցին զինքը։ Ազատ չէր անոր ուղեղը երգերուն սօսինձէն, նոյնիսկ տղայ օրերուն։ Աքաղաղը աքաղաղ է միշտ։ Աւելի բռնաւոր՝ ան կը յամառէր ծաւալիլ, վեր խուժել։ Արագ միջնարարներ այդ արտաքին ընդմիջումները զինքը քիչ մը «քակելու համար» ներքին ամպրոպէն, որ կը պտուտքէր անոր սիրտին տունը զետեղած իր պոչը, եւ գլուխն ալ՝ ուղեղին։ Ասոնցմէ ետքը գիշերը կը զգետնէր զինքը, ամբողջ, անդիմադրելի, բացարձակ։ Զայն կը յուզէին, լացնելու չափ, անասելի զգայութիւններ, որոնք հպանցած էին իր զգայարանքները եւ որոնց մեկնումի կէտը կը մնար միշտ ու միշտ Աղուորին մարմինը, իր բազմազան խորշերով եւ անկիւններով, տարբեր – տարբեր փափկութեամբ ու բարեխառնութեամբ։ Քիչ-քիչ, օր-ցերեկով՝ անիկա փաթթուեցաւ ջերմագին ու աղօտ այն ծխումին մէջ, որ կը բխէր Աղուորէն, կը բխէր մա՛նաւանդ այն խոռոչներէն, ուր, իր բերանը, առաջին վախերէն ու վարանքներէն յետոյ, փնտռեր էր զարհուրելի խորհուրդը, կիները այդքան ցանկալի, ուժով, արիւնէն ալ վեր ընող առեղծուածը, ա՛ն՝ որուն համար հայրը իր տղուն ամորձիքները իր ձեռքովը կը փրցնէր հեքիաթի մը մէջ ու իրեն կը պահէր տունն ինկած աղջիկը։ Ա՛ն՝ որուն ստացումին համար երկու եղբայր իրար կը սպաննեն, ակռայ ակռայի, իրարու հոգին քանդելով։ Պատանիներուն գերագոյն երա՜զը ու առաջին սարսափը՝ լուրջ ու տխուր ու անկանգնելի։ Բայց մի՛ս, կծուահամ ու թաց միս էր գտեր, սանկ մօտիկ բան մը քրտինքի հոտին, ճենճերուն ու տաղող, խոնաւութեամբ պղպեղուած, ու լորձունքին տակ թթուաշ։ Յետո՞յ։ – Մշո՜ւշ, լոյսերով ընդգծուած, առաձիգ, շօշափելի, մէկ թեւը երկարած մինչեւ անդրագոյն ալքերը իր հոգիին։ Նորէն այս նուաղումի, մշուշայնացման զգայութիւններուն կապուած, իբր անոնց մնացորդը, ան ունեցաւ նոյն ծանրութիւնը իր վրայ։ Ի՛նչ որ յափրանքն ու տրտմութիւնը կը դիզեն մեր մէջ, ի՛նչ որ սեռային գործողութեան իբր մոխիրը կը նստի, կ՚երկաթանայ (գիտունները պիտի ըսէին գուցէ օքսիտանալ), մեր սրտին ու անոր ճամբաներուն վրայ։ Ե՞րբ տաքցած էր արեւը։ Օրը կը գտնէր, կը հագնէր աշնասկիզբի այն փափուկ համը, որ, օր մը ձերը եղած աղուոր կնիկի մը յիշատակին պէս, կը զատուի միւսներուն գորշ կամ բարկ, թաց կամ ցեխոտ կարաւանէն ու կը դիմանայ ձեր մտքին մէջ, իր համեմին ու գոյնին, շունչին եւ խռովքին անջինջ կաղապարովը։ Նայեցէք ձեր ետին։ Ամէնքդ ալ ունիք անոնցմէ։ Մեր մանկութիւնը եւ մեր ծերութիւնը այդ ընտանիքին օրրանն ու գերեզմանները կ՚ըլլան։ Բայց անիկա յոգնած կը զգար ինքզինքը անհնարին յոգնածութեամբ մը։ Աշխատա՞նք։ Ի՞նչ էր ըրածը` ջուրին նայելէ զատ։ Ու կը զարմանար իր այս բեկումին։ Անիկա կ՚անգիտանար օրէնքը, որ մեր ջիղերը կը կառավարէ։ Ասոնք թէեւ առաձիգ, երկարելի չեն անսահման աղեղներով ու կը կոտրին։ Ցաւը չէինք ճանչնար այլապէս, որ այդ ջիղերուն թերեւս հեւքն է, տարակեդրոն թրթռացման մը ներքին, հոգեկան երեսը, եւ պայմանաւոր՝ մեր միջոցներով։ Դիմանալը երբեք չի նշանակեր զօրաւոր ըլլալ ցաւին դէմ։ Մեր ջիղերուն վրայ ելեւէջող ամէն սարսուռ (հեղանուտը նոյնն է պատկերին թէ իրականութեան համար) կը սպառէ ներքին մեծ ջերմութիւն։ Հոգեկանանաֆիլաքսի։ Այս է պատճառը, որ մենք աւելի շատ ու շուտ<ref>շուտ ու շատ, սրբագրուած՝ շատ ու շուտ</ref>կը յոգնինք կրկնուած մտապատկերէն, քան կրկնուած իրողութենէն։ Այս վերջինէն կրնանք փախչիլ։ Տեքորի եւ շրջանակի պարզ փոփոխում մը պիտի բաւէր մեզ ազատել առնուազն ձանձրոյթէն։ Բայց փախէք՝ եթէ կրնաք ձեր ուղեղէն։ Մեծ անձկութիւններուն առաջացուցած լքումը անհամեմատ աւելի մեծ է, քան անոնց իրականութիւնը։ Ծամուած, որոճացուած ցաւը թթուն դրուած, թոյնի թաթխուած բանի մը նման բարկ է մեր մէջ։ Անոր մտքին մէջ այս խոնջէնքը կը գերաճէր մարմնական սա սպառումէն ալ, զոր քանի մը ժամուան աշխատանքը, հակառակ իր թեթեւութեան, կ՚ընէր ահա անհանդուրժելի։ Իրեն այնպէս կու գար, որ փոսերը կը շատնային, ուշ կը լեցուէին ու գործը՝ քալելու տեղ, կ՚ընկրկէր։ – Բոլոր ասոնք, պարզ իբր զգայութիւններ<ref>զգայութիւնները, սրբագրուած՝ զգայութիւններ</ref>, երբ կը մեկնէին դուրս, բայց կը վերածուէին ժխտական բաներու, արդի՛ւնք իր պրկուած, գրեթէ անընդհատ ամբոխուող ջիղերուն եւ քիչ մըն ալ անշուշտ արդի՛ւնքը՝ ճերմակ գիշերէն մթերուած խոնջէնքին, որ անոր մարմինին տարողութիւնը գլեր-անցեր էր շատոնց (երիտասարդական առաջին խակութիւնը, ինչպէս կ՚որակէ գեղացին այս սպառումը կնոջ մը ծոցէն)։ Ուրուացող, բայց առանց նկարագրի։ Մտովի արտասանեց անոր անունը ու շուրջը դիտեց, լարուած, վախկոտ, յանցանքի վրայ բռնուող տղու մը նման։ Իրեն այնպէս եկաւ, որ բառը թանձրութիւն ու ձեւ ունէր, դէ՛մք մը, աւելի յստակ՝ ճերմակով պլլուած երկարութիւն մըն էր։ Նալպանտենց Աղուո՜րը։ Բայց կը մտածէր անոր հեքիաթին, որ տասն անգամ աւելի մեծութիւն ու համ ունէր տղոց շրթներուն։ Որ աճեր էր իր արտարձակած իսկ խորհուրդէն։ Զայն ունենա՜լը։ Հիմա, սա րոպէին, ատիկա հասարակ գոհունակութիւնը չէր արուին։ Ատիկա կեանքին մռայլ, չթափանցուելիք այն խորհուրդներէն էր, որոնք, գերեզմանի վրայ պտտող լոյսերուն նման՝ երբեմն կը մօտենան, երբեմն կանգ կ՚առնեն՝ կ՚ըլլան այս ու ան նկարը, կնոջ դէմքը, մեր երազին մարմնառումը, մեզ կը խռովեն, խենթեցնելու չափ ու կը սուզուին հողերուն խորը մեզ ձգելով, աւելի քան առնուած, յիմար, ծարաւի իրենց ցանկութեանց, իրենց միսերուն։ Ատիկա անդիմադրելի այն պարպուիլն էր մարդու ամբողջ<ref>յաւելում պակսող բառի՝ ամբողջ</ref>ներսին դէպի կէտ մը, ծաղկում մը, կոկոնում մը, որ դէմք է հագած, – աղջիկ կամ կին, երբեմն հայր ու մայր, երբեմն աւելի օտար, բայց որուն հետ տեղի կ՚ունենայ անմեկնելի շաղախումը, ու կը ստեղծէ հսկայ զոհերը զգացումին, բոլոր տեղերէն ու բոլոր ժամանակներէ։ Ուրիշին համար մեռնիլը՝ ուրիշները այսպէս տեսնելուն համազօր է յաճախ։ Սղմեցէ՛ք, ու ատոր մօտ բան մը պիտի գտնէք խորը այն գեղեցիկ, սրտառուչ նուիրումներուն, որոնք մեզի կը մատուցուին կեանքին բոլոր աստիճաններէն։ Թող քսանամենի աղջիկը ծնրադիր հսկէ հոգեւարքը<ref>հոգեվարքը, սրբագրուած՝ հոգեւարքը</ref>համբաւէ<ref>sic ձեռագիրը՝ համբաւէ – ?</ref>ծերութիւններուն։ Թող ջուրէն քիչ, բայց դեռ չցամքած կինը գուրգուրայ, մօր մը դէմքով ու սիրտով ա՜լ, պատահական դժբախտին, որ անոր տունն է ինկած ուրականի մը երախէն։ Խորքը կը մնայ նոյն։ Նալպանտենց Աղուո՜րը։ Կրկնեց կամացուկ ու իր հոգին կը վազէր իր բերնէն, գրեթէ տեսանելի ուրդի մը վրայէն` կազմելու համար անոր մարմինը՝ աննիւթ խենթութիւն՝ ու անտես կրակ։ Ինչպէ՞ս տեղի կ՚ունենար այս փոփոխութիւնը։ Բայց դեռ սկիզբն է ասիկա, այսինքն՝ զգայարանքներու տիրապետման առաջին արարը։ Մեզի տրուած է հիանալ այս կարգի այլացումներու դէմ, որոնց ահագնութիւնը կը կշռենք, երբ մեր նժարը ամրացած է մեր ողնասիւնով։ Մանուկը, պատանեակը դիտողներ են միայն։ Ուսումնասիրողներ խենթութեան նման փայլակի մը մէջ կը բացատրեն երջանիկ մահը, այսինքն՝ երջանկութիւնը մահուան դէմ՝ զինուորին։ Նահատակը սիրահար մըն է ամէն բանէ առաջ։ Ու բոլոր պատրանքներէն գերազանցը՝ սեռական տարփանքը, որուն նկարագիրն է երբեմն մտնել տարազի տակ։ Աղուորին համար անիկա լեռն անգամ արմատէն խախտելու ուժ կը զգար իր մէջ։ Ու հաւատաց Աւետարանին մինչեւ այսօր իրեն անհաս պատգամին։ Բայց այս պահերը գրեթէ մարդկային չեն։ Առ աչօք տեսիլը զայրագնումն է հոգեղէնին ու կ՚այրէ։ Զայն ընդունող ջիղերը կը քայքայուին այդ ծանրութեան տակ։ Յիմարը իր ջիղերը այրած կենդանին է։ Ու գնաց Սողոմին աչքէն տեսիլքը։ Տեղը գրաւո՞ղը։ Վատ, տգեղ, եսասէր զգայութիւն մըն էր։ Որքան միւսները, այլաս[ի]րականները<ref>sic ձեռագիրը՝ այլաս ե րականները – ? (այլասիրականները ?)</ref>դժուար կը տարուին ու այդ իսկ պատճառով հազուադէպ զոհեր կ՚ունենան եւ մեզ կը սպառեն, այնքան եսականները դիւրաւ կը քալեն եւ մեզ չեն նեղեր։ Պժգանքը մի շփոթէք սպառումին հետ։ Առաջինը նեխութեան մը ուռեցքն է, գէշ կազերէ ամբարձած, որ կը նստի կրկին։ Անիկա նեղուեցաւ, վասնզի ո՛վ իրեն զգացուց տգեղութիւնը սա վիճակին –<ref>յաւելում պակսող գծիկի</ref>ուրիշի մը կնիկը ունենալու քիչ մը գող<ref>դող, սրբագրուած՝ գող</ref>, քիչ մը հաստ զգայութեան, ազատ՝ սեռային հարցը ծեփող կրօնական ու ընկերային յաւելումներէն, ինքնիր մէջ դիտուած, ու ազատ դարձեալ վայելքին ծխումէն, որ բազմաղբիւր է եւ դիւրագնի։ Զգայութեան այս նրբերանգը, ծիծաղելի՝ քաղքենի կարգին համար, անտեղի չէր գեղացի տղուն մէջ, որ կը մեծնայ միամիտ ու ամօթխած աւանդութեանց մէջ։ Բացառիկը՝ օրէնք չէ գեղին համար։ Յետոյ՝ ամէն տղայ խուլ փորձառութեանց դասն է լսած մեծերու փսփսուքներէն, թէ սեռային օրէնքի ամէն բռնաբարում, կանուխ-ուշ, աղէտի կը յանգի։ Տղաքը, այսինքն՝ դեռ ոչ իսկ պատանիները, գրեթէ գուշակող սարուածներով լարուած են սեռային հարցին ընկալչութեան։ Ոչինչ այնքան դիւրաւ, խոր, բնական կը գողցուի այդ լարերուն միջոցով դուրսի աշխարհէն, որքան այն կէսկտուր ակնարկները, թերի լոյսերը, պատմութեան բեկորները, որոնք սեռը կը պտտցնեն մեծերուն քիչ մը անզգոյշ բառերէն դուրս։ Նոյն այդ տղան կու լայ սիրոյ զոհերը, անշուշտ արտաքին լացով մը։ Բայց թաթին տակն է գեղին մեծ օրէնքին։ Հոն ամէն ինչ աննպաստ է սիրողներուն։ Կեանքը քաղաքները շինած է խուլ այդ բնազդին խուլ ցուցմունքովը, որ մեր քաղաքակրթութեան մէջ բազմապատկած է սեռային մշուշին համար հարկաւոր բոլոր հանդերձանքը,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>թերեւս փոխարինելու համար իր դէմ ուղղուած մեծ հարուածը, – քաղաքակրթութիւնը սեռէն կողոպուտ մըն է։ – Նոյն այդ կեանքը գեղին մէջ պարզ է՝ իբր սեռային ճարտարապետութիւն։ Ամէն ծնունդ հոն կ՚ուղղուի, մեծ, լայն, պարզ պողոտայէ մը։ Շեղումը՝ աղէտ է։ Տունը, դաշտը, մշտապէս իրար հսկող բնազդներ, միջավայրին փոքրութիւնը եւ կիրքի ահագնութիւնը պատահարը կը տանին ոճիրի, որ իր թափած արիւնէն աւելի երկարաձիգ իր հետեւանքներովը կը բռնանայ ու կտակի պէս կը փոխանցի<ref>կը փոխանցուի, սրբագրուած՝ կը փոխանցի</ref>սերունդին։ Քանինե՜ր դատապարտուած էին գեհենին, ասդին թէ անդին, գնովը գիշերուան մը անկողինին։ Տակաւին իր պատանութեան խորխէն բոլորովին չազատած տղուն համար հասկնալի է, որ միջամտէր երկինքը։ Ու վախնար, տառապէր անիկա մեղքին համար, որուն մէջ, որուն սարսափին, մղձաւանջին մէջ աճեցան անոր բոլոր զգայարանքները։ Թող ամէն մարդ այս տողերը կարդացած ատեն շինէ իրեն իր հոգին տասնի դուռներուն ու շարունակէ հետեւիլ անոր մինչեւ առաջին հերձումը մտքին վարագոյրին, երբ զայն ճեղքող հարուածներուն դէմ եղաւ։ Այլապէ՞ս…։ Անիկա աշխատեցաւ վանել այդ զազիր ու սողոսկուն մղձուկը։ Աշնանամուտ արեւէն ոչինչ կը մնար հիմա միջոցին մէջ, որ կ՚այրէր խիտ ու լայն ջերմութեամբ մը, ամառուան բերնէն, ծանր ու ջլատող։ Շուքէն ցատկեց արեւի կտորի մը մէջ։ Նետեց թեւերը կռնակին, աջին ու ձախին։ Ու արեւը զգալի հեղուկի մը պէս կը պտտէր իր մարմինին վրայ։ Այս խայտանքը կտրտեց անոր հոգիէն սեւաւոր ամպերը:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Լոյսը կ՚աւլէր անոր ներսի անձուկն ու խոնաւութիւնը։ Ինքն իսկ կը տարակուսէր պատահածէն ու անոր կշիռէն։ Եղաւ զուարթ, միամիտ, նման տղուն, որուն թաթին է ինկած իր ցանկացած լուսնկան։ Բայց երբ դարձաւ ջուրին ու շարժեց թեւերը բրիչին ծանրոցովը, զգաց դառնութեամբ, որ ոսկորները նոյն բռնուածքը ունէին։ Կարծր, ճթռտուն։ Իրեն կը հետեւէր յոգնութիւնը, ինչպէս իր շուքը, ու միասին՝ անոր կապուած ժխտական նոյն տրամադրութիւնը։ Որ չկար, բայց ոստղի<ref>աստղի, սրբագրուած՝ ոստղի</ref>նման միտքին ասեղը կը պարուրէր ժխտող տարրերով։ Ջանաց արգիլել անոնց մարմինի վերածումը իր գանկին տակ։ Չյաջողեցաւ։ Անոնք կ՚ամրանային, կը ճշդուէին։ Մէկ վայրկեանէն միւսը փոխուող, ինկող ու նորէն կանգնող, բայց յարաճուն այս կազմաւորումը մեր հոգիին, որ կաղապարը կ՚առնէ մեզ լլկող յուզումին եւ իբր այդ կը կեցնէ մեզ աշխարհին<ref>աշխարհի, սրբագրուած՝ աշխարհին</ref>աչքին, մեծ թզենիին տակ գտաւ իր լրումը։ Խելամտում, ողջ ու վճռակա՛ն։ Փարատեցան բոլոր երկդիմի ու մակաբոյծ հոգերն ու գոհացումները, փաստերն ու կեղծ վկայականները։ Ան դատեց վերջապէս՝ յստակ՝ իր պատահարը։ – Ի՜նչ ունէր ինք, անձնապէս, իր առաքինութիւններովը, գիշերը կատարուածին մէջ։ Վճռական եղաւ անոր խորտակումը։ Ամչնալ ամչցա՜ւ։ Լացն էր պակաս։ Ա՛յնքան՝ որ բրիչը ինկաւ դուրս առուէն ու կը փորէր, թաղելո՜ւ համար իր խեղճութեան այս պատկերը։ Ուժգին հոգիներու մէջ այս հակահարուածները մեր եսի՜ն, երբ կ՚ամչնանք ծնած իսկ ըլլալնուս։ Դէպի ինքնասպանում ճամբան կարճ է շատ այդ ասղնտուքին տակ։ Ու ան, լքուն, պարտուած, անկար՝ մտածեց ու գտաւ, որ քիչ առաջուան իր վատ ու գռեհիկ գոհացումը զատ, հեռու բան էր բոլորովին սեռային ցոլարձակումէն ու, անոր հետեւանք՝ նուաճող հաճոյքէն։ Այս ստուգութիւնը անգամ մըն ալ շեշտեց իր անկումին լեղին։ Ու նուաստացման այս գիծով՝ անիկա վերաքաղն ըրաւ այն ծիծաղելի տառապանքին, որ բարդուած էր իր ուսերուն, այդպէս մօտիկը գեղին ամէնէն ցանկայարոյց հարսներէն մէկուն, բայց այլապէս արգիլուած անկէ, իր վրայ կրելով անդադար անոր շունչին, ձայնին, ոտքերու շրշիւնին, թերեւս սրտին ալ հոսումներուն շամանդաղումը, եղեամը, բայց գառագեղով մը բաժնուած անկէ, երեսն իսկ լման, կուշտ տեսնելէ, տապկուած իր անհուն, արիւնոտ ծարաւէն ու անյոյս մանաւանդ, գիշերները իր խուցին մէջ, քուն թէ արթուն յաճախուած անոր ծոցին տեսիլքէն, յիմա՜ր ու գազան նոյն ատեն։ Երկու տարի՜։ Ու անիկա բառ չէր կրցած փոխանակել անոր հետ, ի՛նք՝ որ օրը հարիւր հեղ մտքէն կը հեգէր անոր անունը։ Մինչ՝ իր ականջին առջեւէն կը թռէին երջանիկ պատմումները միւս, իրենց վիճակակից մշակներուն, որոնք ծունկ ծունկի կը նստէին իրենց խաթուններուն, ասոնց հարսներուն հետ, նոյն սեղանին։ Ու դեռ ուրիշ բաներ։ Ինչո՞ւ զրկանքի, նուաստութեան այս ճնշումը չփարատեցաւ գիշերուան տեսիլքէն, որ սուտ կրկներեւոյթ մըն էր հիմա, ամպի մը թեւէն աւլուած։ Ո՜վ, ո՜վ պիտի հաւատար իր տարեկիցներէն այս հեքիաթին։ Ու կրկին, ամօթի աւելի մեծ ալիք մը զգետնեց զինքը։ Ու եղաւ անոր առաջին դառն ու խեղճ տեսարանը, – թեւէն բռներ, անլեզու գառնուկի կամ բակի լակոտի մը պէս նետեր էին զինքը այդ ծոցին։ Զղջաց չարաչար այն յոխորտանքին համար, որով վարակուած էր առտուն, փողոցներէն ձին թռցուցած ատեն։ Ան կը տեսնէ՞ր պառաւին հաշիւները։ Ներկայացան իրեն ամլութեան յարակից դրուագումներ, ա՛յնքան, ո՛րքան ինկած էին հասարակաց սեղանին։ Անկարող էր սակայն ատոնք դատելու։ Ջուրը կը պակսէր, հետզհետէ աւելի արագ, շոգիացումէն՝ որ զօրաւոր էր վերերը,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>կիրճին մէջ, հանդիպակաց ժայռերու սաստիկ տաքնալովը։ Կէսօր գրեթէ։ Ու զզուելի տառապանք էր անոր համար, բրիչը ափին, այդ քիչ ջուրով սպասել աւազանիկներուն լեցուելուն։ Կ՚ըլլայ այս ձեւազեղծումը մեր զբաղումին, որ մէկ ժամէն միւսը կը դառնայ անտանելի։ Արհեստաւորը մեր ներսն է անշուշտ ու չենք կասկածիր։ Բայց աւելի տառապագինը ա՛ն էր, որ մարմինին քիչ մը հանգչիլը, տեղ մը պաղիլը պատճառ կը դառնար հոգիին ամբոխուելուն։ Ի զուր էին անոր ջանքերը՝ չիյնալու այդ պատկերներուն տարափին տակ։ Ինչպէս շէնք մը, դեռ չինկած, բայց մէկ կողմին ծռելովը, տեւողութեան վրայ կը տարածէ անկումին յստակ<ref>յատուկ, սրբագրուած՝ յստակ</ref>վճիռը, անիկա կը հակէր գետին` քակուած իր խարիսխներէն։ Սուր, ուժգին փլիլ մը, կատարուա՛ծը իր մէջ։ Ու քանի՛ կ՚իջնէր ինքը, ա՛յնքան գեղեցիկ կը յառնէին միւսները, կնոջ պատմութիւններ բոլորն ալ, իրենց խորքովը նմա՛ն՝ իրեն պատահածին, բայց որոնց յօրինումին, դրուագումին ու շարժումին մէջ կը գործէին հերոսական տարրեր։ Հէ՜յ, այդ սեւաչուի ու թուխ տղաքը, որոնք տասը կանգուն պատերէն շուլլուած ատեն թռչունի պէս թեթեւ էին ու տանիքը ծակելով սիրականին սենեակին մէջ իջնելու համար մուկի ոտքեր կը գործածէին, բայց անգամ մը անոր ծոցը մտնելէ յետոյ՝ դանակով կը խօսէին։ Վաւերական նուաճումներ ասոնցը։ Որոնց մէջ կիները յաղթուած կատուներու նման կը փռուէին արուին առջեւ, կամ՝ անոր հետ՝ ետեւէն մինչեւ դժոխք ճամբայ ունէին։ Նալպանտենց Աղուո՜րը։ Բայց դեռ ինք չունէր նոյնիսկ անոր ձայնը։ Ու պատանութեան խորագոյն նախանձով, կարօտով՝ անիկա տեսաւ, կիներուն մարմինէն անդին, միւս այն առքը, որ կը զեղուր ատենին իրմէն դուրս, այն տղոցը հասցէին, որոնք իրենց առատ քաջագործութեանց չափ, առատ ալ մարմին էին, արձակ ու լայն, մէյ-մէկ «լերան կտոր»։ Ու քաջ էին։ Ամէն տղու մէջ եթէ մանրանկար մարդը, աւելի ճիշդ՝ ծերը կայ, ամէն պատանիի մէջ, որոշ պահերու, կ՚ուրուանայ հերոսը։ Այս է պատճառը գուցէ անհաշիւ այն մեծսրտութեան, որ տղաքը կը նետէ նիւթական, բարոյական բարձունքներու, ուր<ref>ու, սրբագրուած՝ ուր</ref>անհնար է մագլիլ տարեցներուն։ Մէջ-մարդը ամէնէն տխուր մասն է մեր մէջ, հաշիւով կապուածը, անհերոսականը։ Քա՜ջ էին։ Այսինքն՝ կը քաշէին դանակը, իրենց հասակին չափովը, կը նետուէին խուժանին կամ գուպարին մէջ, պարզ ու վայրագ, մէկ կտոր, կիրքէն արձակուած նետին նման սուր, կը չափէին հարուածը իրենց տասնապատկուած բազուկներուն ամբողջ բաբանովը ու շրջապատը կ՚աւլէին հինգ ակնթարթի մէջ։ Որոնք պաշարումը սարդի մը ոստայնին նման կ՚աւրէին ու մռնչիւնով կ՚ընդունէին կռիւը, երբ պարտադրուէր իրենց, հակառակորդ խմբակէն։ Ու չէին վախնար գնդակէն, զոր կը դիմաւորէին անփութութեամբ` իրենց ափերը երկարելով հրազէնի փողերուն։ Մարմնական ու հոգեկան այս հարստութիւնները – բոլորն ալ ուժի եւ վայրագութեան խողովակէն –, գեղին կամ թուրք գեղերուն, կամ հեռաւոր քաղաքներուն մէջ՝ բազմամբոխ ճակատումները, պոռնիկներու, ծխախոտի դէտերու, դաւադրական խնջոյքներու<ref>խնճոյքներու, սրբագրուած՝ խնջոյքներու</ref>առիթով, որոնց ընթացքին այդ տղաքը իրենց կոկորդին անհուն որոտովը – եղած են, որ գիշերուան մէջ իրենց ձայնը հասցուցած են մինչեւ լիճ, այսինքն՝ ժամ մը հեռու – ու իրենց բազուկներուն աննուաճ կորովովը կը նուաճէին կիներուն սիրտը եւ որոնց հեքիաթին վրայ անոր անճարակ պատանութիւնը մտմտալ ու երազել էր միայն կրցեր, հիմա, սա պահուն, կը ստանային իրենց ծանրակառոյց իրականութիւնը։ Ան ի՜նչ պատմութիւն էր, որ հակառակ կէս դարու մը կեանքին, կը պահէր դեռ իր թարմութիւնը եւ որուն մէջ իրենց թաղէն գեղահասակ երիտասարդ մը, միս-մինակը չափեր էր Պրուսայի փողոցները, դանակը ափին, բանտէն փախչելէ<ref>փախչելէն, սրբագրուած՝ փախչելէ</ref>ետքը, առանց աճապարանքի, առանց դեդեւման, հազարով հետապնդողներու հայհուչին դէմ անսասան, ա՛յնքան՝ որ վալիին կինը զմայլած, միջամտեր էր քաջութեան այս անկարելի ցոյցին եւ ազատեր էր հալածանքէն իր երեւումովը ամբոխին։ Վազեցին իր բերնին ջուրերը այս տեսարանին ետեւէն։ Ու այս ճամբով կիները զգլխող նման տղոց առասպելական, անհաւատալի պատմութիւնները կը հագնէին իրենց ամբողջ կշիռն ու դառնութիւնը անոր համբակ, տիրացու ուղեղին առջեւ։ Երրորդ ու վճռական անգամն ըլլալով անիկա ամչցաւ իր մարմինէն, որ աննշան, «պտիկ մը» բան էր անոնց առնութեան մօտ դրուած։ Ինչո՞ւ նայեցաւ, շօշափելու չափ սերտ, իր դնդերներուն։ Անոնք չունէին դեռ նոյնիսկ բաւական կծիկ ու կարծրութիւն, յաղթելու համար հողին, ուր զառածած էր զինքը աղէտը հայրենի տունին։ Գեղի տղաքը կ՚արհամարհեն արհեստը, երբ անիկա չէ հողինը։ Ունեւորը կը պատրաստուի աղայութեան, այսինքն՝ տոկոսի, խոզակի, ձէթի եւ ձիթապտուղի մեծ հաշիւներուն։ Ասոր համար էր, որ անոր տրուեցաւ աւելի երկար մնալ դպրատունը, որ տղաքը կը կնիկցնէ քիչ մը` յամեցողին շնորհելով հազիւ տիրացուի, տէրտէրցուի սանկ եղկ հասակ մը, երկար վարտիքին մէջ, կակուղցած ու կիսերանգ, մինչ տարեկիցները կանուխէն նետուած հողին մարզանքին, կ՚առնեն-կը քալեն, շուք տալու չափ շուքի չափ սա տղոց, կ՚աղուորնան ու դէմէն կը քաշեն կիներու սիրտը։ Ցաւոտ վրիպումն էր անոր մէջ գիտակցութիւնը իր կասած աճումին։ Գուցէ հօրը արիւնը կը միջամտէր այդ արդիւնքին։ Բայց զգաց, որ կը ճնշուէր ներսէն։ Ու իր կողերը քիչ կու գային այդ մղումը պարտկելու։ Յուսահատ, կատղած։ Անդրադարձաւ հոգիին ալ գաճաճութեան։ Ու կործանած բեկումով մը, ուր արցունքէն աւելի լեղի էր բան մը չըրած տղու մը անցեալին հեղումը իր մէջ, խորհեցաւ իր ընկերներուն, որոնցմէ շատեր, զանազան առիթներով, տուած էին փաստը իրենց արիւնին խենթութիւններուն։ Դեռ անցեալ Զատկին, անոնք հրապարակ դրած էին երկաթը իրենց բազուկներուն, ու լայն ձիւնահիւս վանդակը իրենց կուրծքերուն, հարսնցուներու հիացիկ աչքերուն առջեւ` վազեցնելով անոնցմէ ջուր ու անանուն բաներ։ Մռայլէն, տժգունութենէն դուրս ցայտելու եւ գեղին մէջ մէկը դառնալու, ուրիշներուն բերանին, գուցէ սիրտին անցնելու սա առաջին ճամբաները, մկրտութիւնը կու գան ըմբշամարտութեան մրցանքներէն։ Հոն է գեղը ամբողջ, երբեմն կէսը, միւս կէսին դէմ, երբեմն դրացի գեղերուն դէմ։ Հոն է կարգը կիներուն, տօնական պճնումով, հերկուած խորունկ բաներէ, երբ կալին մէջ երիտասարդին գրեթէ մերկ մարմինը, արձանէն աւելի գեղեցիկ, լոյս կ՚արձակէ իր հանդարտ գնացքէն, բայց որուն վրայ դնդերները փոթորիկի մը նման կը գալարուին անոր միսերուն ծովէն, երբ գուպարը զարգանայ եւ մարմինները հիւսուին իրարու, երբ կուրծքերը խորանան ու ճերմակ կռնակներուն վրայ մատերուն հետքը արեան պսակներ բոլորէ<ref>ոլորէ, սրբագրուած՝ բոլորէ</ref>։ Ան ի՜նչ կրակ է, որ կը հանէ տարիքն առած մարդերը իրենց շարքէն, կը նետէ կրկէս, չափուելու համար քարի կտոր երիտասարդին դէմ։ Ու կ՚անցնէին անոր առջեւէն յաղթական տղա՛քը, արիւնոտ ու ատով աւելի՛ գեղեցիկ, իւղազօծ ու փափկացած ներքին յուզումէն։ Ի՞նք։ Աղջի՞կ թէ տղայ՝ հոգի՛ն, զոր կը կրէր խորը իր ոսկորներուն։ Ու զզուախառն ամօթով ինքզինքը տեսաւ երկու տարի առաջ, երկար, գրեթէ ոտքին կոճերը շոյող վարտիքին մէջ, որ իր եւ նման տղոց համազգեստն էր եղած ալ, ու կը զատէ զիրենք բնութեան ազատ զաւկըներէն, ամէնն ալ՝ դրած իրենց զիստերը կարճ կտաւին մէջ, որ հազիւ կը մօտենայ ծնրոսկրին, ամէնն ալ իրենց մէջքին աւելցուցած երկու թիզ լայնութեամբ գօտին, տունի մը հասակէն աւելի երկար։ Ո՞վ էր յօրինածտէյպատան [113]այդ տարազը։ Բայց եկաւ մտքին ցաւագար պատկերը վարժապետին, վարժապետցուին, տիրացուին, կնազգեաց ու փոքր հարուստի մանչերուն, որոնք իրենց վարտիքներուն աղերը<ref>Ծնթ. – աղ՝ տաբատին կեդրոնական մասը:</ref>կը ձգէին մինչեւ կոճերը, կարծես խորհրդաւոր հանգիտութիւն մը պահել ջանալով կիներու փէշին։ Չէ՞ որ ինք այդ ատեններուն ժամ ու ժամկոչ, մաս ու բուրվառ հոլովող տղայ մըն էր։ Ո՞վ չէ եղած ատ տղան։ Հակառակ բարքերու փոփոխութեան ու հաւատքի չորացումին՝ մեր եկեղեցին դեռ շապիկ կը հագցնէ վաւերական անհաւատներուն անգամ։ Ձին խրխնջեց։ Ու սլացիկ անոր ձայնին մէջ խոշոր վազքեր կը ծրարուէին։ Ո՞ւր էր իր ձին, սեպհական, ընտանի, ընկեր իր ձին, զոր պիտի գգուէր ամէն տղայ, գուցէ աւելի սրտանց, քան պատկեր իր նշանածը։ Որ զինքը թռցնէր պիտի մարզէ մարզ, կռիւէ կռիւ, հովին հետ ու հովու պէս, պլլուած բաշերուն։ Որուն մերկ քամակին վրայ իր ոսկորները քար, երկաթ դառնային պիտի, ծեծուելէն ու ծեծուելէն։ Ո՞ւր՝ վեցհարուածեանը, որուն կոթ-գլուխը դուրս հովէր պիտի իր գօտիէն ու պատկառանքի կանչէր հայն ու թուրքը, տարեկիցն ու փորձուած անունները գուպարի ախոյեաններուն։ Ո՞ւր երկփողեանը, որ անոր ուսը պիտի աճեցնէր ու պիտի փորագրէր հոն լեռներուն խորհրդանշանը, ժայռէն ու անդունդէն, գէլէն ու գազանէն աներկիւղ տղու պսակը։ Ա՛ն՝ որ իր կռնակին վրայ, մախաղին հետ դունչ դունչի՝ քիչ մը խակ արիւն, հում միս, վառօդի բարկ հոտ իրարու պիտի շաղուէր ու ստեղծէր, պարտադրէր, հիադրէր պատկերը գազաններ նուաճողին։ Ո՜ւ՝ ծաղկանկար չուխան, խղդուած մետաքսին ու գոյնին մէջ, որուն վրայ նշանուած մատները իրենց մութ, խորունկ, կակուղ համերէն բան են թափեր, եւ որ կապարի, հալած կապարի ոստոստուն հեղեղ մը կ՚ընէ տղոց մարմինը, երբ ձի կը թռցնեն կամ դանակը բարտելով յարձակումի կը մտնեն։ Ուքէֆիյէները ու մետաքսէ շապիկները,սրմա սալթաները, որոնց ոսկեհիւս վանդակին մէջ կուրծքը,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>ըսել կ՚ուզեմ՝ սիրտը գողտր կը դառնայ հարսի մը երեսին նման, երբ այդ տղաքը, յաղթանակէ դարձին, սուրը խածած իրենց ակռաներուն մէջ, մատերուն ճեղքերուն դաշոյնները զետեղած տարօրինակ ու զարհուրելի աշտանակներու նման, առջեւնին պոռնիկները, կը բռնեն վտանգաւոր պարը սուսերներուն փողոցներու խաչաձեւումին, ազատ, առատ, հերարձակ, խենթենալով, խենթեցնելով, մինչ իրենց դէմ տիկը կամ զուռնան կամ հնօրեայ երգիչ մը օրուան պատահարը կը յաղթերգեն, կը դափերգեն, մռայլ կամ զուարթ, դանդաղ կամ թեւաւոր, սխրալի, որոտընդոստ խազերու<ref>խաղերու, սրբագրուած՝ խազերու</ref>անձրեւի մը տակ, շիշտելով (շիշէ<ref>յաւելում պակսող բառի՝ շիշէ</ref>անցնել), խարուկելով «պուղում պուղում» (ճենճերը՝ շոգիացած) սա տղոց արդէն բռնկած սիրտերը։ Մտապատկերներու այս հոսումը կանգ առաւ մէկէն, վասնզի անիկա տարուած էր թափօրներուն գերագոյն իրականութիւնէն, որ ալիքն էր երգին եւ իր ալ գերագոյն զգայնութիւնը<ref>զգայնութեանը, սրբագրուած՝ զգայնութիւնը</ref>։ Ան մոռցաւ ինքզինքը, պատկերին ընկերացող թափօրը, կատղած այդ տղոց կատղած գեղեցկութիւնը, ինչպէս պոռնիկներուն շինուած, լիրբ, խռովիչ կաքաւը։ Այդ ջնջումէն կը զատուէր միայն երաժշտութիւնը, անդիմադրելի այն մեղեդին, որ կը նուաճէր գեղին, խելօք լիճին շուրջը թառած բոլոր միւս գեղերուն ողբերգութիւնները, ուտելով իր լուծոյթին մէջ սէրն ու մահը, հալելով ցաւն ու հեշտանքը, նոյն կախարդ քուրայով դուրս բերելու համար զանոնք կրկին, այս անգամ թեւ տուած՝ անոնց գետնաքարշ ծանրութեան, ծիրանի, ճառագայթէ շապիկ տուած՝ անոնց յօշոտուած անդամներուն, ու կապոյտէն ու ձիւնէն մարմին ճարած անոնց տրամներուն, այսինքն՝ զգացումը արձանացուցած, մասնաւորած, պիտակած<ref>պետական, սրբագրուած՝ պիտակած</ref>՝ այս ու այն ձեւին ու պատկերին տակ, այնքան ճարտար, որ տեւէին ձեւերը, երբ զանոնք հագնողները փտէին հողին ծոցը, այս ամէնը՝ հզօր, տախտապարող, փոշիացնող ուժգնութեամբ սիրերգութեանց վրայէն, ա՛յնքան՝ որ երգողին չափ կը սառէր մտիկ ընողը, կ՚առնուէր, կը գամուէր պատահական անցորդը իր կրունկներուն, ինչպէս պատուհաններուն ետեւէն գողունի տրոփող աղջիկները։ Կ՚ելլէին իրենք իրենցմէ, դէպի յիմարութիւն՝ բոլո՛րը,<ref>յաւելում ստորակէտի</ref>դէպի ոճիր, սպանութիւն, նուաղում կամ անձնատուութիւն։ Ձայնին եւ սպանդին այս աղերսը նոր է, որ մեկուսացած է պատերազմին դաշտերէն իբր հետեւանք կռիւին ստացած մետաղեայ նկարագրին։ Հինին մէջ անիկա կռուողը կրկնապատկող, արիւնը քառապատկող,<ref>յաւելում ստորակէտի</ref>բնազդները բիւրապատկող ուժ մըն էր։ Ձայնին այս թափը, այդքան հեռուէն բռնացաւ անոր ուղեղին, նիւթացաւ ու, առանց անդրադարձի ատեն տալու՝ բացաւ անոր շրթներուն կապը։ Դուրս թափուա՞ծը։ – Աւուր պատշաճի յիմար շարակա՜ն մըն էր։ Անհուն եղաւ իր տրտմութիւնը։ Ան հազիւ խորհեցաւ Աստուածածնայ Կիրակիին, քանի մը օր առաջ, երբ կ՚երգուի հռչակաւոր Ճաշուն, «Անթառամ ծաղիկ» ը, որուն ջերմ, երկարուն, գինով մեղեդին վաւերագրում մը կը բերէր ամէն մատաղ տիրացուի, դէպի առնութիւն ճամբայ սկսած, երգին մէջ խառնելու արտօնող՝ պատանին, սեռը, առքը, սարսուռը։ Ու գտաւ ինքզինքը տարի առաջ, տարիներ առաջ։ Երգած էր շարականը ողնուղեղէն ջերմացած, սիրտէն լայնցած, բայց ուղեղէն, աչքերէն՝ պղտորած։ Երգը կը ծաղկեցնէր անոր ձայնը, որ սա րոպէին յարութիւն կ՚առնէր անցեալէն անկոչ, գեղատեսիլ, խռովիչ հիւրի մը նման, զարնող սենեակիդ մենութեան ու տակնուվրայ ընող քու լռութիւնդ։ Բայց տրտում էր այս վերադարձը ու, մա՛նաւանդ անկարող՝ իր ետին բերելու տղու անպարագիծ խաղաղութիւնը։ Ինչո՞ւ ցաւեցաւ այսքան խոր, իր մէջ գտնելուն, հաստատելուն՝ ժամուն տղա՜ն, երկար<ref>երկայն, սրբագրուած՝ երկար</ref>վարտիքով, թիզէն ալ պակաս գօտիով. պատանի՛ն՝ անխելք ու անկշիռ, որուն արգիլուած պիտի մնայ դուրսի, դաշտի, լերան տղոց բազմախռով, բայց այլապէս յանկուցիչ ասպարէզը։ Ու անշրջագիծ անոր անձնաւորութիւնը<ref>անձնասիրութիւնը, սրբագրուած՝ անձնաւորութիւնը</ref>զսպուած կ՚ըլլար ուժին հմայքէն ու ձայնին ձգողութենէն հաւասարապէս։ Բայց անցեալը անգամ մըն ալ յաղթանակեց։ Ի՞նչ է վերջապէս գիշեր մը կնիկը, երբ մօտը դրուի մեր պատանութիւնը շինող տարիներուն, որոնց ամէն մէկ ներտին մէջ մեր ջիղերը կը թաթխուին, ինչպէս մեղուի մը բողկուկները եւ կը պատրաստեն մեր մեղրը, այսինքն՝ մեր հոգիին կաթը, կաթիլը, ա՛ն՝ որ անտես միւռոնի մը նման պիտի զգացուի մեր ներսէն դուրս, պիտի փայլի մեր ճակատին ու պիտի դողդղայ նոյնիսկ մեր քայլքին ետեւէն։ Պարտուեցաւ անիկա ու կը շարունակէր դառն թուլութեամբ մը շարականին տողերը, որոնք մէկ երես միայն ունէին, ան ալ անգայտ բոլորովին, պարպուած այն իմաստէն, որ դարեր առաջ ծրարած, խտացուցած ըլլալու էր անոնց մէջ հեղինակը, ով գիտէ ո՛ր սրբուհիին կաթին տարփահար, ո՛ր կնիկին ծոցէն բռնկած, ո՛ր երազին շղարշին մէջ իր վանականի մռայլ տարփանքը վարշամակած ու, մարդերէն յուսաբեկ՝ նետուած Աստուածամօր տարփանքին։ Ու բառերը կը ծաւալէին իբր ձայնական իրողութիւն, կը լուծուէին պղպջակի պէս, բայց կը դիմանային նոյն անհուն քաղցրութեան վրայ, որ կազմած էր անոր պատանութեան հանրահռչակ հմայքը՝ հազարաւոր հոգիներ կախած անոր շրթներէն ու անոնց ներսը կահաւորած, ջահաւորած երկնային, լալագին, խորունկ պահեր, տաղաւարը ընելով այրուցք եւ իրաւ, ու հաւատքը, Աստուածը, ասոր մայրը ու ասոնց կապուած անըմբռնելի բանը, խորհուրդը, ահը, վստահանքն ու սարսափը ջերմ, գրեթէ շօշափելի հեղանուտի մը նման սիրտէ սիրտ առուակելով։ Չկրցաւ ազատիլ զառիթափէն։ Յոգնութիւն, հանգիստի պէտք, ներկայէն փախուստ, – ո՛րը որ կ՚ուզէք։ Նստաւ,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>կռնակը ծառին…։ Ահա պատանի անիկա, տասնչորս, տասնհինգ, ու դպրոցական։ Ու դպրո՛ցը՝ նեղ, մութ, խարխուլ, գետնայարկ ու սենեակ։ Ու անոր մէջ նոյնքան մութ, նեղ, խարխուլ ու բարձրայարկ, վարժապե՛տը, երկու ձողի վրայ բռնուած, փակցուած, կուրծքէն փոսով մը, քալող, կրծուած խրտուիլակ, տարօրինակ կերպով յիշեցնելու թէ՛ իբր պատկեր, թէ՛ իբր ճակատագիր՝ իր նախորդը, անոր նման դէմի գեղէն։ Կա՛ղ։ Լուսարար, երաժիշտ, խեղճ։ Որուն ձայնը տարօրէն քաղցր տրտմութիւն մը կը ծորէր, մածուցիկ ու էգ, բորբոսած պատերէն բխող ծաղկումներուն նման նամէտ ու սողոսկուն, գրեթէ ըլլալով, կրկնելով շեշտը մեռած իր կնկանը, տարիներով հիւանդ, մինակ կաշի ու ոսկոր, բայց ոտքի, ուրուականի պէս անհամաչափ, թաղած ըլլալուն՝ իրարու ետեւէ իր հինգ տղաքը, նոյն անհասկնալի ցաւով, ապրած իր ցերեկները գերեզմանատան մէջ, ողբալով անընդհատ լայն, անընդմէջ, անողոք ողբը մարդերու ցաւին, չհասկնալով սա աշխարհը, անոր օրէնքները, երջանկութիւն կոչուած պատրանքը եւ օր մըն ալ իջած հողք, շունչը վրան գրեթէ հող դարձած, իր տղոցը կուշտին, տարածելու իր անմուրատ սիրտին կրակի պէս բուռն կտորուանքը զաւկըներուն փսորին, կտակով<ref>կատակով, սրբագրուած՝ կտակով</ref>յանձնելէ ետք գովքին շարունակութիւնը իրմէն աւելի հիւանդ, աւելի կրծուած, միսի տեղ լաթէ լարուած իր էրիկին, կաղ վարժապետին։ Երեք սերունդ մեր դպրոցը այդ գեղէն ու այդ ընտանիքէն բերած իր վարժապետը այսպէս պիտի թաղէր` արմնալով<ref>sic ձեռագիրը՝ արմնալով -</ref>Աստուծոյ հաշիւներուն։ Ղարիպ, վախկոտ այդ ընտրութիւնը տեւեց ինձմէ ետքն ալ, մինչեւ որ բռնապետութիւնը սանձեց գեղին բռնակալները եւ վարժապետին<ref>ջնջ. աւելորդ բառի՝ եւ</ref>կամ տէրտէրին վրայ իրենց հակառակ բնազդներուն պարպումը փնտռող միջ-գերդաստանեան պայքարները վերջ գտան։ Այն ատեն` Սողոմը կը նեղուէր այդ գովքերէն, որոնց թախիծը երկար, ինչպէս աշնան անձրեւ մը` կը պարուրէր, քրտինքի մը պէս, սլացիկ անոր հոգեթեւերը, ձայնին լարերը խոնաւելով։ Ցաւի այս ուրուացումէն ինչպէ՞ս անցաւ միտքը միւս, մահուան ցաւին, զոր զգացեր էր առաջին անգամ, երբ հայրը թաղեց ու գիրկն առաւ մայրը, լխկած, քուրջի կտորի մը պէս, որ նուաղեր էր վիշտէն։ Ու, ո՜վ իմաստութիւնը մեր ջիղերուն։ Ինչո՞ւ այդքան խոր ապրուած այդ ցաւը հիմա կ՚ըլլար այլուրային ու հզօր, շատ աւելի` քան կ՚ըմբռնէր այն ատեն, շատ տարբեր` ուրիշներով տեսարանուած պատկերէն, վասնզի մահը ամէնօրեայ երեւոյթ էր։ Ու տարբեր` դարձեալ իր սեպհական փորձառութենէն, որ դիմացեր էր թաղման ամբողջ կարգին մէջ, հօրը վրայով եւ որ չէ՜ր<ref>չէր, սրբագրուած՝ չէ՜ր</ref>իջած անոր ոսկորներուն, ինչպէս կ՚ըլլար ասիկա, հիմա, յիշատակի մը ալիքին ետեւէն։ Կարծես անոր հոգիին վրայ նոր դուռներ, նոր ճամբաներ փորուէին։ Զգաց, բայց իմաստուն չէր բաւական այս թափանցումը լծորդելու, պայմանաւորելու կնոջ մը ծոցին։ Պարապ տեղը չէ, որ գերեզմանին մէջ զաւակ մը չունեցողը տղայ կ՚որակէ գեղացին եւ կը զլանայ անոր մարդու, այսինքն` տառապանքին մէջ կայծքարուած մարդու գերագոյն դրոշմը։ Պարապ տեղը չէ, որ զգայութեանց գերաճումներուն մէջ, որոնք տակնուվրայ կ՚ընեն մեր այնքան խախուտ հաւասարակշռութիւնը, սեռայինը այնքան յաճախ կ՚առաջնորդէ մահուան։ Օրանն ու գերեզմանը նոյն փորուածքը ունին մարդոց կողերուն տակ։ Կարծես ամէն գիրկ դագաղ մը ըլլար մեր կուրծքին վրայ ու ամէն սեռային ցնցում` փոքրադիր մահ մը, քայքայում մը, առաջ եկած` մեր բիւրաւոր, փոքրացած եսերէն, որոնց համախմբումն է սերմը, գարշութիւն ու կեանք, արիւն ու երազ նոյն ատեն։ Սեռային հաճոյքին հակադիր երեսը յստակ պապակ մըն է մահուան, քաղցր անդոհ մը, որմէ կը վախնանք, երբ հեռու կ՚անցնինք, բայց որուն հետ աւելի հաշտ ենք կնոջ մը ծոցէն։ Ներքինին անգութ է, վասնզի չի զգար մահը եւ, հետեւաբար, կեանքը։ Բայց հոն էր վարժապետը, սիկարը քաշած ատենը հորի մը մուտքին պէս խոռոչելով իր այտերը։ Անոր անուշնալը իրեն հետ, երբ ձայնը գտաւ առաջին խոր խռովքները, մանկութեան անգոյն, միապաղաղ հնչականութենէն յետոյ։ Ի՛նչ գուրգուրանքով տաղաւարներուն կը հսկէր անիկա Սողոմին ձայնին, որ կ՚ենթարկուէր բացառիկ խնամքներու, հաւէն նոր ելած տաքուկ հաւկիթի, կաթի` կովէն նոր կթուած։ Սեւեռեց ան իր միտքը, գրեթէ բռնի, վասնզի աչքերը խուփ էին գրեթէ, աւելի ուժով տեսնելու համար ներքին այս տեսարանումը։ Զարմացաւ, որ փափկութեան, գորովի զգայութիւն<ref>sic ձեռագիրը՝ զգայութեան, սրբագրուած՝ զգայութիւն – ?</ref>միայն արթննար<ref>sic ձեռագիրը՝ արթննային, սրբագրուած՝ արթննար – ?</ref>իր մէջ վայրագ այդ մարդէն, երբ խստութիւնը, ծեծը, ուրիշներէ կրած արհամարհանքէն բիւրեղացած դառնութիւն ու լեղի, ու կանանչ կը շինէին դէմքը անոր, ինչպէս բոլոր վարժապետներուն։ Անկողինն էր հիմա, վերը, մահուան լարուած ժամացոյցի մը նման, խեղճ մարդը, ինչպէս պատմեր էր հաճի Աննան, աման մը մածուն ղրկելէ եւ տեսի երթալէ ետքը Աստուծոյ հիւանդին։ Մեղմ` Սողոմին հետ տէրտէրը նորէն, տէրտէրները, որոնք իրենց պատարագէն նշխարքի անոր բաժինը չէին մոռնար։ Ու աւելի մտերիմ, տաքուկ մանրամասնութիւններ, կնիկի մը մեղմ ափը` իր այտերուն, հարսնուկի մը խոր հայեացքը` իր աչքերուն, սգաւոր հօր մը յուզիչ խանդաղատանքը, օրհներգը, սփոփուող հառաչանքը` իր ձայնին դէմ, որոնք անսպասելի ըլլալնուն չափ ալ անմեկնելի, կը ծագէին, առկայծ իրականութեամբ մը, կը փայլէին, կը դիմանային, ջնջելու աստիճան սա գիշերը եւ անոր կնիկը, անոր մէջ պահ մըն ալ դիմացնելու համար այն հրաշքը, որ պատանութիւն կը կոչուի` արբունքէն<ref>ջնջ. ստորակէտ</ref>անմիջապէս առաջը, անվերադարձ կորուստէն առաջ, անգամ մըն ալ լուսաւորելով, մանկացնելով, անխառն ոսկի ընելով մեր հոգին, ձգուած հասողութեանն ու ժանիքին` բոլոր սեւ բաներուն, ժանգին ու թթուներուն, ամէնէն շատ կնոջ մը ծոցին։ Անո՞ւշ, լեղի՞, աղուո՞ր` այս բոլորը։ Դիւրին չէր վճռելը։ Վասնզի պատկերները, իրենց կտաւին ու երանգին այլազանութեամբը իրար հերքող իրենց յաջորդութեամբը, իրենց անձնացումին մէջ երեւան բերած սանձարձակութեամբը պատմութիւն չէ, որ կը շինէին, այլ` կեանքը, եղածին, հոսածին<ref>հասածին, սրբագրուած՝ հոսածին</ref>պէս, իր պատահականքոլորիով, եղեամով ու շաղովը, խենթ կամ խելօք, երբ դիտենք բարոյականին ակնոցովը, աղկաղկ ու լոյծ, երբ դնենք սեռին նժարին։ Ան իր պատմութիւնը չէ, որ կը վերակազմէր եւ զայն փոխանորդողը, այսինքն` այս տողերուն շարադրիչն ալ չի փորձեր նման ձեռնարկ մը, սանկ կոկիկ, ամփոփ, սովորագնաց կեանք մը պատմելու, ուր ախորժ զգայ ամէնէն շատ տրամաբանող, կարգ ու սարք հետապնդող մասը մարդերու մտքին։ Կեանքը` չափուածին պէս, գաւաթդ` առածին չափ, թունդ կամ քաղցր հեղուկ, որուն ուզես կը մօտենաս, չուզես կը թքնես։ Մոռցա՞ծ էր, թէ ձայնական զգայութիւններու հանդէս մը կը շրջապատէր բոլոր բխումները, որոնք տեսարան կը մտնէին ու կը զարմացնէին զինքը։ Ինչո՞ւ չհասկցաւ, որ եկեղեցին այս ժողովուրդին բոլոր տղոցը պատանութեան մեծագոյն աւազանն էր մինչեւ կէս դար առաջ, ինչպէս` անկէ յետոյ` ուրիշ պատկերներ` ուրիշ մարդոց։ Այսպէս, մենք նորերս, կենսամասեր, գօտիներ ունինք մեր ներսը, որոնք կ՚անուանադրեն, մէկ կոչումի տակ, անհուն զգայութիւններ։ Հարիւր գիրք անբաւական պիտի գար ինծի համար պատմելու յատակը այդ առաջին պատանութեան, ուր կը վախնամ հիմա ջիղ երկարելէ, այնքան անոր մռայլ բացաստանը կը նմանի արեւադարձային անթափանց անտառներուն։ Բայց ստոյգ է, որ ինծի պէս ամէն մարդ կրնայ պիտակ մը փակցնել այդ անտառին մէկ ճակատին ու բաւական զգալ ինքզինքը։ Այսպէս, մէկուն համար կեանքին առաջին արարը հացն է, այսինքն` անոր անձուկը, անոր բացակայութիւնը իր տախտակէն, զայն երազելու, ունենալու անհուն ըղձաւորումը, ցամաք հա՜ցը նոր լուսնակի մը նման եղջերաձեւ կտրուած, որպէսզի աղուոր տեղաւորուի մէջքիդ, հոն մտնելէ առաջ սանկ անգամ մը տաքցնէ քեզ, նուաճէ կարօտդ։ Ուրիշին համար գուցէ դպրոցն է տաքուկ վառարանի, կակուղ մուշտակի, երաժիշտ կրկնակօշիկի համախառնուրդ պատկերին մէջ, որուն կեդրոնը մանկամարդ օրիորդ մը, թարմ մամայէն աւելի,<ref>յաւելում ստորակէտի</ref>կը ժպտի իրեն եւ կը սիրէ։ Ուրիշ մը զայն պիտի տեսնէ լիճէն` անոր փրփուրին մէջ խաշելու դրուած միսի մը նման, ուր ձուկերուն հետ անցուց իր կազմաւորման բարակուկ տարիները։ Ու բոլոր փառքերը, ինչպէս բոլոր արցունքները, կեանքին սանդուխին բոլոր աչքերէն, աննման` իրենց երանգով, բայց նոյն իրենց խմորէն, մեր բոլորին այդ տարիները…։ Սողոմին համար կեանքը կը սկսէր ժամէն։ Ու անոր խորագոյն յուզումները կը մեկնէին անոր խորաններէն, եղանակին եւ օրին համեմատ արքայութիւն ու դժոխք, մռայլակոծ ատեանէն, երբ ամբոխը աղօթքէն խթանուած կը կործէր ինքզինքը հողին ու կը հեծկլտար, արքայութեան հետ շփոթուելիք<ref>ջնջ. ստորակէտ</ref>բեմէն, ուր շուրջառներու մէջ ձեւեր, մոմերուն սլաքներով կոծուած նկարէն ժպիտն ու լոյսը, երկինքն ու անհասը կը ծլին ու կը ծաւալին, կոյր պատուհաններէն, որոնք կապարէ գորշ տախտակներ կը կտրտեն ժամուն ճերմակ պատերէն, խարզած<ref>խարղած, սրբագրուած՝ խարզած</ref>, խոնաւ, անձրեւոտ լոյսէ մը երիթացած։ Պզտիկ, մութ տղայ` ինք այդ բոլոր կէտերուն վրայ, որոնք մինչեւ հիմա կը պահէին թարմութիւնը իրենց սկզբնական գիծերուն։ Ու այս բոլորին վրայ իր ձայնին զգլխանքը, ոչ<ref>ջնջ. միացման գծիկ</ref>ձայնը, գրեթէ անկախ իրմէն, որ կը յորդէր` ինչպէս ոգի ընդունող իւղին կարասները, ու կը փոխէր իր քսուած բոլոր երեսները։ Ու ժամուն կապուած ուրիշ աւելի խռովիչ յուզումներ, խոր, նուաստութեան մէջ իրենց տկարութեամբը վիրաւոր։ Երբ` մեղքէն ետքը, քաւութեան համար ճակատը կու տար պաղ խաչքարին, ուրկէ Աստծոյ ահը կրակէ թելի մը պէս կ՚ոլորուէր դէպի խորերը իր ուղեղին։ Անիկա, գրեթէ համերանգ սարսուռով ապրեցաւ, սա արեւոտ կէսօրին, ահաբեկ ու դժուար պահերը իր պատանութեան, մեղքէն գրկուած<ref>զրկուած, սրբագրուած՝ գրկուած</ref>ու քաւութեան անարժան, անասելի զգայութիւններ, որոնք կրօնական խորախորհուրդ երկիւղով մը առեջուած<ref>առիջուած, սրբագրուած՝ առեջուած – ?</ref>, անոր` ինչպէս բոլոր տարեկիցներուն այդ տարիները վերածեր էին այլանդակ ու անբացատրելի մղձաւանջի մը։ Կը յիշէր, թէ ինչպէ՛ս լեռը գացած, բլուրներ բաժնուած էին երեք-չորս հոգի, խոտ ուտելու բարբարոս որոշումով, ճգնելու սկսած տասնչորսին սկիզբէն։ Փարթամ ու հոյակապ մեղքերով պարարտ այդ գեղին վրայ հազուադէպ չէր տեսնել յառնումը մատաղատի անապատականներուն, անուս ու կովարծ, որոնք ձգելով իրենց նախիրը կ՚իջնային գեղ, կէս-խենթ ու ապուշ, ու կը պատմէին մօտեցող արքայութիւնը։ Ու մարգարէներ, առհասարակ սուրբ ու կին, տէրտէրն ու վարդապետը Զաքարիայի նման կարկամ լեզու ընելու կարող, պարզ անոնց մեղքերուն տախտակը բռնելով անոնց երեսին, սեւ, շարաւոտ<ref>շարաւոր, սրբագրուած՝ շարաւոտ</ref>, նեխած հայլիի մը նման, եւ որոնք տեսիլքէ տեսիլք, պատգամէ պատգամ կ՚ըլլային ահեղ ու անժուժելի, սպառնալով կարկուտ ու կոտորած, տարաժամ սատակ, կործանուող լեռներ, անհնարին, անըմբռնելի մահեր մէկ-հատիկներու վրայ, ցնցող օրհասներ, թատերական ներկայացման մը նման ընդարձակ դերասանաւոր ու դրուագառատ, որոնց մէջ բորբոսած մեղքերու կարասներ կը բացուէին, գեղին է՛ն հզօր գերդաստաններէն եւ որոնք անվրէպ ստուգութեամբ մը կը հարուածէին մօտիկ հասցէով։ Այս ալիքը տարափոխիկ ալ է։ Պարբերական կշռոյթով մը կու գայ, կը խորովէ ու կ՚անցնի լերան ետին` տարիներ ետքը իջնելու համար կրկին։ Ասոնց առաջացուցած հակազդեցութիւնը կը գտնէր ամէնէն առաջ դպրոցի տղաքը։ Ու մեղքին մէջ լողացող ամբոխը` հսկայ կարկուտով մը, կամ իր մակարդակէն սահող լերան մը քայքայումովը, կամ յիշուած աղէտներուն համանուագ ուժգնութենէն պահիկ մը զգաստութեան կանչուած, իր պզտիկներովը, կիներովը կը մտնէր ներհակ ընկճումին մէջ անոր, զոր ապաշխարանքը, Յովհաննու գիրքին եղերամայր<ref>sic ձեռագիր՝ եղերամայր</ref>ընթերցումը, մոխիրն ու արտասուաթոր զղջումը երկինքին թաթին վերահաս զարկը կ՚առաջացնեն միամիտ հոգիներէն ներս։ Նինուէ՞։ Անշո՛ւշտ ։ Սոդոմն ու Գոմորը։ Ու Երիքովը։ Ու Երուսաղէմը։ Ու Անին ու Արծկէն։ Հոն էր Սողոմը, բոլոր զղջացողական համախմբումներու<ref>sic ձեռագիր՝ համախմբումներու</ref>։ Գիշերային արտակարգ ժամասացութիւններ, հսկայ ու ծանր եկեղեցիին մէջ, որուն յղփացած, քրտնած, մեղքով խմորուն մութը հազիւ-հազ կը խարանուէր բորոտ բոցերէ։ Շնորհալին, այնքան իրաւ, պատէն ձգած իրպարկենքը (պատկեր), հսկումի տաղերուն մէջէն<ref>ջնջ. ստորակէտ</ref>գլխիկոր, թրթռուն իր ժողովուրդին ամբարշտութեանը համար, քակուելով վանկ-վանկ, դիզուելով խորանն ի վեր, հաստ մոմի մը իբր մարմինը, զոր բոց մը ուտէր ուղեղէն ու ճուար, ճուար` Ամենակալին աջը հայցելու։ Ու գլխահակ ամբոխին վրայ, անոր խուլ մզմզուքին իբր շատրուանումը` գողտր թարմութիւնը անոր ձայնին, ոսկի, անարատ գրաւակա՛ն, երկինքը ողոքելու։ Կու լային մութին վրայ բոլոր աչքերը։ Պատուհանին զարնուող չղջիկ թեւ մը խուճապ կը ձգէր իր առասպելովը, սատանայի մանրուք<ref>մանրուկ, սրբագրուած՝ մանրուք</ref>իր պատմութեամբը։ Ու կու լար ինքն ալ, իր երգէն աւելի, մեծ<ref>մեր, սրբագրուած՝ մեծ</ref>այդ սարսափէն մամուկուած<ref>համակուած, սրբագրուած՝ մամուկուած</ref>։ Ու ժամէն դուրս, դարձեալ բարեպաշտիկ ուրիշ համախմբումներ, մասնաւոր տուներու մէջ, աւելի չուառ, աւելի կործանած։ Քանի՜-քանի՜ հեղ, դողալով, որովհետեւ վախնալով, երթալ չուզելով, բայց մերժել ալ չկրնալով իր հօրը անհուն բարութիւնը վիրաւորելէ զգոյշ, ան գացած էր իր ձայնին «թեւը », հրեշտակի թեւը տանելու կիներուն աղօթքներուն, որոնք անոր վրայ ամբարձիգ<ref>sic ձեռագիր՝ ամբարձիգ</ref>, պիտի ճամբորդէին Ամենակալին ոտքերը մինչեւ ու կակուղցնէին մեր արցունքին երգին մէջ խտացած բալասանովը մեր մեղքերուն ստեղծած կոշկոռը Աստուծոյ սրտին վրայ, մեր մեղքերուն կառուցած պարիսպը արքայութեան եւ մեր երկրին մէջտեղը։ Ինչպէ՜ս գլխակործան մեղաւորներուն վրայ ան կ՚արձակէր մեղեդին, առանց բոցի անհուն կրա՜կ, մա՛նաւանդ Հանգստեան կարգի շարականներէն, որոնք այնքան հզօր զուգորդութիւններ կը ստեղծեն Մահուան, մահերու, սիրելի չեղողներու եւ մնացածներուն<ref>sic ձեռագիր՝ չեղողներու եւ մնացածներուն [իմա՝ մեռածներու եւ ողջերուն]</ref>մէջտեղը, երկնքին հետ։ Այդ շարականներուն «վառ » փաղաղումը, պահին եւ ներքին վիճակին հետ նոյնաշաղախ թաւալումը` մեր եկեղեցիին հրաշքներէն<ref>հրաշալիքներէն, սրբագրուած՝ հրաշքներէն</ref>մէկն է։ Լաւ երգող մը դիւրութեամբ կը պատռէ նիւթին կարծր զրահը, մեզ կը հանէ մեր հոգերուն գձուձ պատեանէն ու կ՚արձակէ դէպի վերերը։ Ու անիկա բոլորէն կը քակէր, հոգիին իբր աղտը, ձիւթի մը պէս լպրծուն մեղքը հոգիներուն։ Այդ անձրեւին տակ, հսկայ ու փարթամ այդ մեղաւորները, դագաղին ետին գլխիկոր կու լայի՜ն։ Ու անոր մեղեդին, նոյն ատեն կը դառնար համատարած աղերսանքը, ծանօթ եւ հազար անգամ յեղյեղուած իր բառերով, որոնք կը բուսնէին ամէնուն շրթներէն, բայց կը հալէին Սողոմին ակօսին մէջ, նիւթանալու, տեսանելի ըսուելու չափ։ Ու ինչպէ՜ս, պառաւներուն ա՛լ չորցած խորքերէն, խոնաւ ու փրթուճ լացեր սղոցի մը ակռաներէն կարծես անցած, թաթխուած դժոխքի կուպրին, ուր իջած էին ձայնին ոլորքին կախուած, ու ծանրաթեւ, կը պտտէին սենեակին մէջ, զարգացնելով, եռուն եւ խժան ընելով սարսափի դաժան մղձաւանջ մը, համակիչ ու անճողոպրելի։ Ու կը մտնէր ամէնուն հետ ինքն ալ, զարհուրանքի նոյն բզզիւնին մէջ, այդ օրերուն, սրտէ մը աւելի անմեղ իր սրտովը։ Ինչե՜ր կը ծածկէին իրենց խորը, այդպէս բզիկ-բզիկ գալու համար, այդ մարմինները իրենց խենթեցած սարսափին իբր պատճառ։ Ո՞ր, ո՜ր մեղքը մեզ կ՚ընէ այդքան եղկելի, այդքան ստոր։ Ու նոյն այդ զարհուրանքին մէկ փայլակէն, հիմա` հասուն պատանի, նոյնիսկ երիտասարդ` ան ունեցաւ խելամտումը, հաղորդումը հասարակաց վախին... ։ Ան կը դառնար տուն, սադայէլէն շամփուրուած այդ հաւաքոյթէն` դողոտ ու հալածական։ Արդար, խաղաղ, աստուածազգեաց իրենց տունը հազիւ կը մեղմէր, քանի մը օրէն, ջիղերու<ref>գեղերու, սրբագրուած՝ ջիղերու</ref>այս դժնդակ շարժը։ Ձին խրխնջեց կրկին։ Վարի ճամբէն կ՚անցնէր Մագեկենց համբաւաւոր զամբիկը, վրան տանուտէր Մագոն։ Տարօրինակ կերպով իրարու կը նմանէին այս պատուական մարդը եւ լուսահոգի իր հայրը։ Յիշե՜ց։ Դառնաղէտ, կսկծագին, յանկարծահաս պատահարը, որուն ամբողջ եղերականութիւնը չէր ըմբռնած դեռ եւ որուն թափանցումը պիտի տրուէր իրեն մաս-մաս, բոլորովին ուրիշ մատեաններէ, ամէնէն շատ կիներուն ծոցէն, քանի առաջանար զառիվերէն, որ կեանք կը կոչուի։ Բայց որ, երկու տարի առաջ, բաւեր էր բզկտելու անոր հսկայ պատրանքը, ա՛ն` զոր իր«գիշերական հասեալ ժամուս»արարողութիւնները<ref>արարողութիւնը, սրբագրուած՝ արարողութիւնները</ref>հիւսեր, սեւառեջեր էին անոր ուղեղին։ Առաջին տարակո՜յսը։ Սուրբի պէս խելօք անոր հայրը, որ իր կենդանիին անգամ արգիլած էր անարդար շիւղ մը խոտի, որ իր տունին վերի յարկը, մեծկակ սենեակ մը սազեր, շտկեր էր ժամուն խորանին պէս, պատկերի, մոմի,<ref>յաւելում ստորակէտի</ref>սեղանի, կանթեղի մանրանկար տեքորով մը, ուր գեղերուն ամենամեծ հիւրը, շերամն իսկ մուտք չունեցաւ եւ ուր շաբթէ շաբաթ սաղմոս կը քակէր եւ շարական կ՚ոլորէր, սրտառուչ հաւատքով եւ անկնճիռ միամտութեամբ, որ իր բերանը` ինչպէս միտքը, իր ձեռքը` ինչպէս իր սիրտը ձիւնէն ալ ճերմակ էր պահեր, որ կարճ ըլլալու<ref>ըլլալուն, սրբագրուած՝ ըլլալու</ref>համար, մեր Սոդոմ-Գոմորի մէջ Ղովտի մը պէս ապրեցաւ, անշամանդաղ ու անգիտակ իր սրբութեան, կը կանչուէր տառապագին, անհանդուրժելի ըսուելու չափ լլկուած հոգեւարքի<ref>հոգեվարքի, սրբագրուած՝ հոգեւարքի</ref>մը։ Փռուեցաւ առջին անոր մահուան անկողինը, ուր երեք ցերեկ ու երեք գիշեր փորուեցաւ անոր հոգին, ասեղի մը գլուխովը ինչպէս աշխարհքին մեղքը դոյլ-դոյլ պարպելով մահիճը շրջապատողներուն քիթին ու բերնին։ Մեղքե՜ր` սարէն ու ձորէն, պատահած ուրիշներու գործարաններէն, յստակ ու պիտակուած, որոնք իրը կ՚ընէր երանելի մարդը եւ կը փսխէր։ Տուաւ անիկա հոգին այնքան դաժան դէմքի մը վրայ, որ սարսափէն փախցուց լացուորները։ Ինչո՞վ էր մեղաւոր հա՜յրը։ Անիկա ի զուր ջանաց հասկնալ Աստուծոյ մատը այս աղէտին մէջ, ու հօրը բաժինը` այս վերջաբանին մէջ։ Անշուշտ չէր կրնար ազատիլ դարաւոր ճնշումէն ու կասկած բանաձեւել։«Առանց անոր տերեւ չի շարժիր»ը ժողովուրդի առած է։ Ան կ՚առնէ ու կու տայ հոգիները ու ինք գիտէ անոնց չափը։ Գեղացին տաղանդն ունի մեղքին իսկ իր Աստուածը խառնելու եւ հաշտեցնելու Անոր կամքը եւ նուաստագոյն զրկանքը թէ՛ իր խղճմտանքին, թէ՛ իր տէրտէրին նախնական, գեղջուկ քարոզին մէջ։ Երկինքին դէմ ըմբոստը` դժպհի է, անկարելի ըլլալուն չափ կարաւանին մէջը այդ մարդոց, որոնք խաչ հանելով կը կոտորեն իրենց թշնամիները։ Բայց կան բոլորովին կորածները, սատանային տրեխցուները, որոնք անփոխարինելի մեռելի մը գլխուն, բռունցք կը վերցնեն երկինքին դէմ, փոխանակ ափ բանալու եւ կը լռեն, պի՛շ, հարցական, իրենց թախիծին մէջպարպուած` իրենց խելքէն`ինչպէս կ՚որակէ տէրտէրը։ «Ասաց անզգամն ի սրտի իւրում թէ ոչ գոյ Աստուած»... քանի՜ հեղ երգած էր սաղմոսին ատ տունը, որ այցելեց կրկին հօրը մեռելին։ Թաղեց սակայն, ամէնուն պէս։ Այն օրէն, իր տեսածները հեռացուցին զինքը երկիւղած ու աստուածահաճոյ պատանիէն, ու օր օրի, ծուէն-ծուէն, բզկտուեցաւ անարատ շապիկը անոր հոգիին։ Ի՜նչ տուն էր ան, իրենցը, որ, այդպէս զարնուած գլխէն, կրակէ անցած մարագի նման սեւցաւ ու կղզեցաւ<ref>sic ձեռագիրը՝ կղզեցաւ ?</ref>։ Գեղացին տարաժամ մահերը կը լծորդէ առօրեայ դժբախտութեանց ու կը մեծցնէ անոնց իմաստը։ Պակսողը կը դարձնէ տունինչարխը, ու մէկ տարին բաւ է, որ շէն ընտանիք մը կոտրի մէջքէն ու շիլլին ծուռ, իջնայ-կործանի։ Ինչպէս, իրարու ետեւէ, խօսք-մէկ ըրած աղէտները ափ առին անոնց տունը։ Ամէնէն առաջ սատկեցաւ սքանչելի երիվարը` տունին շնորհն ու, առատութեան,պէրէքէթին խորհրդանշանը, հօրը հոգին ու Սողոմին աչքին լոյսը, որուն նման մաքուր, պճնազարդ, խելացի անասուն չհասաւ անոնց թաղը։ Սատկեցաւ, առանց հիւանդ ըլլալու, աղբիւրին առջեւ, ջուրի երակ մը կախ իր շրթներէն, իյնալով ծունկերուն եւ ա՛լ չելլելով։ Սատկեցան զոյգ կովերը, երկու օրուան մէջ, համաճարակի մը զոհ։ Մեռաւ գրկանոց եղբայրը, առտուն տկար` իրիկուան չհասնելով։ Այս պատուհասները, զարմանալի արագութեամբ, կարծես տեսարանը պարապ չձգելու համար կարգադրուած` դղրդեցին անոր մօրը<ref>մօր, սրբագրուած՝ մօրը</ref>հոգին։ «Ե՞րբ մինակ է եկեր ցաւը », ըսին անոր մարդիկ ու նայեցան իրենց գործին։ Բաղդատաբար երիտասարդ անոր մայրը ցաւագար, դիւահար բան մը եղաւ մէկէն, որ լալ անգամ չկրնալով, գլխեբաց կը վազէր գերեզման, կը պոռար էրիկին ու ձայն կ՚ուզէր անոր թաց հողքէն։ Մատ մնաց, որ խենթենար։ Գեղը կը ծանօթանար նոր-նոր ցաւերու, բոլորովին չլսուած գեղին տարեգրութեանց<ref>տարերգրութեանց, սրբագրուած՝ տարեգրութեանց</ref>մէջ, ուր ախտերը կը պիտակուին քիչ բաժիններով։ Դասական ախտաբանութենէն օտար այս հիւանդութիւնները ունէին հասարակաց նկարագիր մը։ Անոնք կը տեղաւորուէին գրեթէ բացառաբար մանկամարդ կիներուն փորը – գեղացին չի ճանչնար արգանդը` դասական պաշտօնէն դուրս յղացքի մը տակ – կարմրուկ հարսներ կամ դէպի դալկութիւն նրբացած, աւշային կիներ, մայր` երեք-չորս զաւկըներու, որոնք կը ճուային ժամերով թաղին վրայ, արդար[-]<ref>sic ձեռագիրը՝ արդար մեղաւորի (սրբագրուած՝ արդար-մեղաւորի)</ref>մեղաւորի արմանքին դիմաց։ Անոր մայրը ամիսներով տառապեցաւ։ «Կը բռնէր» զայն ցաւը, առանց որոշ պահի։ Այսինքն` կը մթնէին աչքերը ու չէին տեսներ։ Կը նետուէր դուրս տունէն, հնդկահաւի պէս պոռալով անդադար։ Կը ճեղքէր գեղը, մարդոց արգահատանքին, վախին մէջէն,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>կը հասնէր գերեզմ[անն]եր<ref>sic ձեռագիրը՝ գերեզմեր</ref>։ Կը փետտէր մազերը, զգեստին պոչերը, սիրտը լացուորներուն։ Կը դառնար տուն, փետտելու համար սիրտը դրացիներուն, ամէնէն շատը իր պզտիկներուն։ Ու եղերական բան էր տեսնել անոր հիւծումը, որ կ՚աճէ՜ր։ Տունը իր հիմէն անգամ կը թուէր ազդուած ըլլալ։ Սպառեցան, ինչ ալ արագ` պահեստը, հարսնութեան շարոցները, նեղ օրերու համար աս ու ան ծակը քուրջ ծրարիկով թխմուած արծաթ ու պղինձ դրամները։ Ծախուեցաւ, տարին չանցած` առաջին պարտէզը, աղջկան իբր օժիտ, դեղերու եւ բժիշկի ճամբուն ` դուռ բանալով ուրիշներու։ Այս ամէնը` պայմանադրական կանոնաւորութեամբ, սովորութեան մը պէս, որմէ չունիս ազատելիք, մինչեւ որ կաշիդ ու ոսկորդ ձգուին քեզի իբր չմաշուելիք առարկայ։ Ասիկա մարող օճախը չէ, որուն պատկերը այլապէս սրտառուչ, բայց իր անողոք ճակատագրականութեամբը կը լռեցնէ տունին ոգին։ Փորձուած ցաւ մը, գործաւորը այս շիջումին, որ կը սկսի առջինեկ զաւակէն ու մէկիկ-մէկիկ, գրեթէ որոշ տարիքի մը, կը զարնէ գետին։ Հազուադէպ է, որ տղայ ազատի այս աղէտէն։ Ամէնէն ետքը ծնողները կը փակեն իրենց ետեւէն դուռը իրենց տունին ընդմիշտ։ Սողոմենց տունը, երէկ բարգաւաճ, առատութեամբ ու բարիքով բաբախուն (գեղացին կ՚ըսէ զանգակի պէս կոտտուն<ref>ձեռագիրը՝ կոտտուն ?</ref>), մէկ օրէն միւսը, ըսես, նստաւ մոխիրի վրայ։ Այս փոփոխութիւնը, գեղացին կը մեկնէ, երբ տունին հոգին պակսի անկէ։ Կարծես ելլող մեռելը չէ կշտացած աշխարհէն ու իր շուքը կը սառեցնէ եւ կը գամէ պատերուն ու առաստաղին։ Շատեր, անգամ մը զարնուած այսպէս ալ, այսինքն` առանց վերի ծանօթ ցաւին, ա՛լ չեն կանգնած` մղուելով մինչեւ հետախաղաղ կորուստ, օճախին քակուիլը, զանազան ճամբաներով։ Բերքին պակասը կը լրացնէ աղէտը։ Ու երէկ, անցած Զատկին, խաթուն տիկինը, որ պող-պող ապուրցուով կը մասնակցէր աղքատներու նպաստ հաւաքող մարմիններու, հիմա մութը կոխելուն, կը զարնէ օտարին դուռը, փոխ հաց ուզելու։ Բայց ասիկա հազուադէպն է։ Տղաքը – ամէն մեռել, որ մատաղէ կէս երկվեցեակը պակաս չի ձգեր<ref>sic ձեռագիրը՝ որ մատաղէ կէս երկվեցեակը պակաս չի ձգեր – ?</ref>– անգամ մը վեց ու եօթնէն անցնելէն ետքը, կ՚աճին ի հեճուկս բոլոր հարուածներուն<ref>հարուստներուն, սրբագրուած՝ հարուածներուն</ref>։ Հալին թող, մինչեւ անդրանիկին ժմնելը, ամբողջ արտերը։ Աստուած գիտէ իր ըրածը... ։ Պատկերներ չէին ասոնք Սողոմին մէջ, հիմա գործին գլուխը, ոչ ալ փնտռուած ու պէտքի մը հպատակ մտածումներ։ Բայց կու գային անկանոն ու կողմնակի, մա՛նաւանդ գիշերները, անվաւեր<ref>sic ձեռագիրը՝ անվաւեր</ref>տրտմութիւններէ վերջ, իր խուցին խորը, երբ կը դողդողար կարօտէն կամ կէս գիշերին, արթննալով իր խռովքէն, զոր կը բռնկցնէր Նալպանտենց հարսը, իր ծոցին թառած աղուընակի մը նման, փոքր, ոսկեգոյն ու իրաւ։ Երիտասարդութեան այս խուլ ցաւերը, տունին մէջ բաբախող էգ սա հոսումը, քանի մը պատ անդին անոր խորագոյն ըղձաւորումը, այդպէս գոյ, բայց անհուպ, կ՚ընէին զայն թշուառ, կործանած, նման յատակէն քակուած մութի մը, ուրկէ առնուած ըլլայ ընդմիշտ լոյսին խոստումը։ Այս դառնութիւնը եկաւ կրկին ու անցաւ։ Բայց թեթեւ տարբերութեամբ մը։ Ի՜նչն էր, որ կը բաժնէր իր ներկան, մօտաւոր անցեալէն։ Որ կը շոգիացնէր իր անայց սենեակին մթերուած խոնաւ մելամաղձութիւնը։ Թռչուն մը, անպաշտօն երգող, ծառի մը ծոցէն կամացուկ բացաւ իր երգը։ Անոր թեւին վրայ Սողոմը ինքզինքը գտաւ աւելի կանուխ օրեր…։ Երբ` տասնամեայ մանուկ, թաւուտի մը մէջ օձէ մը ազատեր էրձգուլիին (սոխակ) բոյնը ու ականջ լարած անոր գեղգեղին։ Տղու օրեր, առոյգ ու ջղո՛տ, որոնք դեղնութեան ու<ref>յաւելում պակսող բառի՝ ու</ref>ցաւի սա պահերէն յետոյ կը հագնէին բացառիկ համ ու վայելչութիւն։ Խորացաւ անիկա ծոցը անոնց, պատրաստ անկողնի մը պէս, ձայնի այդ ոլորքն ի վար, ու գլխու ճօճումով անիկա ընկղմեցաւ տեւողութեան այն ծովին մէջ, որ մեր ամէնուն կեանքն է, հաւաքուած խառնիխուռն, ժամանակին սեղանէն ու ետ<ref>իր, սրբագրուած՝ ետ</ref>, առէքը դրուած<ref>գրուած, սրբագրուած՝ դրուած</ref>…։ Անիկա հոգին էր տունին։ Բախտը, համը, գեղեցկութիւնը։ Աչքին բիբը իր հօրը, որ յուզումէն կու լար վրան նայելուն, կարծես գիտակցելով աչքը բաց ու վերահաս բաժանումին, ու խմելով իր տղուն ձայնը, շունչը, մարմինէն քշուած օդը։ Ու«Առաքելոյ աղաւնոյ»շարակա՛ն անշուշտ, հաստ տէրտէրին կամ կատղած կոկորդին խորը վարժապետին, բայց դիւրաբեկ, զգլխիչ ու կապոյտ պարիկ` նոյն ատեն, որուն վանդակը կուրծքն էր Սողոմին։ Հոնկէ կ՚ելլէր աղաւնին` լալու, լացնելու սիրտը մեղաւորներուն։ Իր տարեկիցներէն` ինչպէս ժամուն մեծ ու փոքր դպիրներէն ան կը տարբերէր այդ երկրորդ անձովը իր հոգիին։ Մինչեւ իր ձայնին «դառնալը»` ան իրեն հետ պտտցուց այդ պարիկը։ Ի՜նչ տղայ էր ինք այն ատեն։ Մեր բոլորին մէջ յաճախադէպ տկարութեան մը գնով, որ վտանգի կամ յափրանքի ատեն մեզ կը նետէ մեր առաջին պատանութեան` անիկա նետեց բրիչը բաց երկու քայլ եւ սուզուեցաւ դժբախտօրէն գեղեցիկ այդ անցեալն ի վար... ։ Ի՜նչ օրեր էին անոնք։ Հայրը` հայր նորէն, բարի, շաքար, օծութիւն ու նուիրում` հազար օտարին։ Թաղին` լրջութիւն ու պատիւ, իր անցքին սփռելով կուշտ, «աղա » մարդու վայելչութիւն։ Տունին հաց, ամրութիւն, սեղան ու լիութիւն։ Մարդեր կան, որոնց ծանր է շուքը ու դաժան։ Ուրիշներ` որոնց ընկալուչ է խստութիւնը նոյնիսկ։ Սողոմենց Դաւիթը մարգարէն էր` առանց անոր մեղքերուն։ Ու«օրհնեց Աստուած իր ծառան Դաւիթը»... ։ Ու լեցուած էր անոր մեծկակ բնակարանը գեղին բոլոր բարիքներովը։ «Օձին լեղին » իսկ չէր պակաս անկէ։ Առջինեկի բա՜խտ, այսինքն` աշխատանքին մէջ խարսխուած մարդուն` հրաշքի հեռանկար, որ մեզ կ՚ընէ վեր մեր իսկ տարողութենէն։ Երազի մը հետ մարդ մինչեւ գերեզման հաճոյքով կ՚ընթանայ։ Առջինեկի բա՜խտ – ձիթենիներէն եւ որթերէն, նո՛յնիսկ լեռնակողմի խոպաններէն, ուր ծեր կաղնիի մը խոռոչին մեղուները խորիսխ հիւսեցին, կատարեալ ընելու համար վկայութիւնը ժողովրդական տարազին –եղով ու մեղրով։... Բայց պէտք է մեծնալ, աղուոր ու նուրբ մարմինով, բաց ու վայելչագեղ մորթով։ Ու աճիլ հոգիէն ու ձայնէն ու տասնէն նոր ելած` ոսկի զանգակէ մը իբրեւ, թափել սարսուռ ու թրթռում, գեղեցկութիւն եւ արցունք, երբ տակաւին մեր հագագը չէր պատռտած Աստուծոյ շնորհած խանձարուրը։ Ու դրացիներ ու հեռու ազգականներ, թաղին բոլոր տղաքը կը վազէին հոն, ձմեռ գիշերներուն, գինովնալու անոր ձայնով, որ արցունքի կը բերէր ծերերուն երաշտ` ինչպէս խպնուկ աչքերը հարսներուն<ref>հարսներու, սրբագրուած՝ հարսներուն</ref>։ Փոքր-փոքր, շիթ-շիթ` անոր ձայնը առաւ աղը իր եւ ուրիշներուն արցունքին։ Ու դուրս հեղուած այդ յուզումներուն հետ անոր հոգին քիչ-քիչ ծծեց առջի խռովքները, որոնք մեր միամտութեան վրայ անդրանիկ ժանգերը կը բանին։ Նիւթական տառապանքէն, զրկանքի խարանէն<ref>խորանէն, սրբագրուած՝ խարանէն</ref>դուրս է այս զկծումը։ Սեռէն առաջ, բայց անոր հեռամերձ ծփանքն է ատիկա։ Այդ խռովքները տղոց կակուղ սրտերը կը հերկեն, պատրաստելու համար անոր հողը` սրբազան սերմին, օրհնուած ու կնքուած սրբանօթի մը մէջէն։ Ա՜ն` որ արդար, բայց չերեւցող ու աճեցուն արեւի մը պէս հետզհետէ պիտի ճառագէ, ու պաշտպանէ պիտի սրբարանին անհուպ մաքրութիւնը, մա՛նաւանդ աղջիկներու ծոցին տաճարէն ու պիտի գունաւորէ մանչերուն ալ հասակը, հասնիլը, մարդանալը։ Ա՜ն` որ փոշիներու, քակորի, ամոնեագի, փուշի եւ պոռնիկներու խշտին պիտի չիյնայ։ Որ ապաժամ, աճապարող իր մագիլներովը – ինչե՜ր կարելի չէ տեսնել կաթիլ ճերմակ ջուրին մէջ – պիտի չբզկտէ իր տաղաւարը` խնայելու համար իր ամօթը աշխարհին։… Ի՞նչ է պատանին, եթէ չէ հոգը հացին, գեղին համար, կամ գերին գիրքին, քաղաքներուն մէջ։ – Անիկա սեռն է, որ կեղեւ կ՚առնէ եւ ուրիշ ոչինչ։ Գո՞յն։ Հա՞մ։ Արի՞ւն։ Բայց կը հարցնէ՞ք<ref>հարցնե՞նք, սրբագրուած՝ հարցնէ՞ք</ref>ատոնք դեռ իր ծաղիկը չթափած կամ նոր թափած պտուղին։ Պիտի կենայ ասիկա ատանկ ճիւղի մը գերի, պիտի սպասէ, որ արեւը երկինքներէն պուտ-պուտ ճարէ վերը գրուածները եւ տայ<ref>գայ, սրբագրուած՝ տայ</ref>հրէշին, պտուղ-բջիջին։… Ինչպէ՞ս աչքին ինկաւ հացին տոպրակը, որ օրուան ուտելիքը կը պարունակէր։ Զարմացաւ, որ դեռ ձեռք նետած չըլլար անոր, քանի որ աշխատողին համար, օտարի հողին, հացը տարբեր բան է, քան սնունդը, – տեսակ մը թիրախ, որ պիտի ընդունի անզօր ատելութեան մը ճիրանները իր միսին, մինչ սեպհական հողին վրայ անիկա անուշիկ գոհացում մըն է, ուտելէ առաջ իսկ յագենալ մը, տունին տեսակ մը երկարումն է ատ բաց դաշտերը մինչեւ, հեշտական զգայութիւններու զարթումն է հոգիին մէջ եւ կը բաւէ հակակշռելու աղը թափուած քրտինքին եւ սպառումը դնդերներուն։ Վարձուոր տղաքը զայն նոյն նժարին կը դնեն սիկարին հետ։ Կ՚ուտեն վրէժով եւ անժամանակ։ Տոպրակին հետ տեսած էր ձին ալ։ Ինչո՞ւ օտար գտաւ կենդանիին նայուածքը, կախ ու ճանճիկներէ<ref>ճանճիկներէն, սրբագրուած՝ ճանճիկներէ</ref>հովահարուած։ Կենդանին լաւ կը ճանչնայ իրեն կապուած աչքը։ Անշուշտ ան չի հասկնար մեր տառապանքին կամ ուրախութեան զսպանակները, բայց կը հասկնայ տառապանքն ու հրճուանքը։ Ուրիշ օր անիկա սիրական ընկերն էր Սողոմին, անոր լռին խօսակիցը, որ իր ձեւովը պատասխան կու տար։ Այսօ՞ր։ Հեռու իրարմէ։ Եղաւ ատեն մը, որ անոր ուղեղը չկրցաւ աշխատիլ`առնուած լոյծ մշուշէ մը, որ կը հաւաքուէր անոր մարմինին զանազան ճահիճներէն։ Ասիկա կայ մեր մտքին ենթակայ երեւոյթներուն մէջ, երբ մեր մտածումը յանկարծ կը խրի մեր մարմինին որոշ մէկ մասին ու կը քայքայուի ցեխն ինկած արեան թելի մը նման, ու նորը չի յառներ՝ տեղը բռնելու։ Արտաքին զգայութիւններ, իբր հակահարուած, կ՚ընդմիջեն այս ընդարմացումը։ Անիկա նպաստ գտաւ օձ մը հալածող բազէէն, որ քսան քայլ հեռուն իր ոլորքները կ՚ընէր կածանի մը վրան, արգիլելու համար սողունը, որ յառաջանայ հանդիպակաց թուփը մինչեւ։ Ան հասաւ տեսարանին։ Իժ մըն էր, փառաւոր, որ իր գլուխը շան պոչի մը նման կը բարտէր ու կը ցցէր։ Թռչունը հեռացաւ Սողոմէն զգուշաւոր։ Սողունին անհետացումը ձիթենիի մը խոռոչին մէջ` յիշեցուց պատկերը, զոր գիրքի մը մէջ դիտած էր պզտիկութեանը։ Եւան խաբո՜ղը։ Մե՛ղքը։ Բերին զայն` ինչպէս Յովհաննէս Մկրտիչի գլուխը, կարծես ոսկի սկուտեղի վրայ։ Ինչ ալ ըսենք չենք կրնար հերքել մեր ներքին նուաղումը։ Տուէք ատոր ձեր ուզած անունը, փոխ առէք կրօնքներէն ցանկալի պատգամները։ Ժխտական շղարշ մը զգայութիւններու իրական է, ինչպէս նոյն այս շղարշին հակադիր երեսը։ Մենք կը դառնանք անոնց շուրջը, ու կը ջանանք խուսափիլ ճակատումէն։ Մերձեցում, նահանջ, յետոյ նոյն խաղը նորէն։ Այո՛։ Որպէսզի` դանդաղի հոսանքը, աղտոտ ու դժպհի ստուգութիւնը, որ երբեմն կ՚ըլլայ մեր ներկան։ Բայց չկրցաւ խուսափիլ։ Ի հեճուկս իր աջ ու ձախ յածումին, ան, զգայութիւնը, եկա՛ւ, չքաւոր, ծառայ տղու անպատսպարելի ամօ՜թը։ Ու պրկեց ` կճրտելով իր ժանիքին տակ կծիկները անոր ջիղերուն։ Անհուն բեկում եւ խեղճ տրտմութիւն յաջորդները եղան նուաստացման այդ հեղեղումին։ Խորտակուեցան զինքը ոչ հպարտ, այլ կանգուն ընող լարերը կրկին։ Այս քանիերո՜րդ անգամն էր, որ այսպէս կը կործանէր անիկա։ Ու եղաւ վերջապէս ա՛ն` ինչ որ էր<ref>յաւելում պակսող բառի՝ էր</ref>սա պահուն օտարներուն ալ աչքին, – ուրիշին հողին շղթայակապ գերի մը, քիթը մխուած ակօսին ու գուղձին, տարագրուած` բռնի` իր երիտասարդութենէն ու, անկշի՜ռ, պիտի յանգէր անիկա չքաւոր ու անսիրտ հարսնիքին, առագաստին` օտար աղջկան մը հետ, զոր չէր իսկ տեսած շէնք-շնորհք. անկէ ալ` գեղին միջինը շինող անանձն<ref>անունին, սրբագրուած՝ անանձն (անանուն ?)</ref>բանակին, ապրող միայն մութին համար, մանրուք, քիչ, խեղճ կնիկի մը ծոցին, առանց ցերեկի։ Առանց ծանրութեան։ Առանց արժէքի։ Որ չխօսի պիտի ամուր։ Չքալէ, բարձր։ Ընէ մէջքը քիչ ու ջնջուած։ Գրեթէ երազի մը ետեւէն նայող մը հիմա, երբ միտքին ցաթեց գիշերուան ամենազօր երիտասարդը, հերոսը, որ անրջային, անկարելի ծոցէ մը կը բխէր ու կու գար դաշտ, գեղին երեսին։ Ինկաւ ձեռքէն տոպրակը` կուշտին, կոշտ ու տգեղ։ Ատելի էր ինքը իր անձին։ Ու այսպէս, ձգուած` հողին, աղքատութեան, երազին ու ցնորքին փոփոխ ասեղներուն, անոր սիրտը պուտ-պուտ դուրս տուաւ պատանիին վերջին խակութիւնները ու առաւ կեանքին առաջին աղերն ու կսկծանքը։ Եւ անոր մէջ անտես մատներ հէնքը կը նետէին գալիքին ոստայնին։ Մինչեւ կէսօր ան անցաւ այս յաջորդական ստեղներէն։ Անոր հոգին առաջին մարզանքները կ՚ընէր զգայութեանց սուսերումին, որ կը խածկռտէ<ref>խածկոտէ, սրբագրուած՝ խածկռտէ -</ref>մեր պատանի անկնճիռ տախտակը ու ակօս-ակօս կը հերկէ մեր հողը` առնելու համար դէպքերուն կայծակն ու կարկուտը։ Երկաթը հնոցին կը տաքնայ ու ջուրին կը մխուի։ Տղամարդը արիւնին մէջ կը մխուի դէպքերէն կարմրելէ յետոյ։ Ով որ կրկէս կը նետուի, առանց կարծրութեան, առանց հոգեկան պողպատումի<ref>պոզպատումի, սրբագրուած՝ պողպատումի</ref>, պատենազուրկ կրիայի մը կը նմանի։ … Կէսօրին անիկա դարձած էր համեմատական դադարի։ Ելաւ տագնապէն պիրկ ու հզօր։ Երկու բեւեռներ` իր ներսը հիմա, Նալպանտենց հարսին ու Նալպանտենց վտանգին լուսանկարները իբրեւ։ Յետոյ զգաց, որ սկիզբէն իսկ ուրիշ չէր եղած այս տագնապը։ Բոլոր շրջանումներու, շրջառումներու ընթացքին, բոլոր խաւարումներուն ու բռնկումներուն վերեւէն չպակսեցաւ «ճառագելէ» գիշերը, իր ահաւոր առասպելով։ Յետոյ թուլցա՜ւ։ Երա՜զ մը, այս ամէնը։ Բայց չտրուեցաւ իրեն` գոհունակութիւնը, զոր մղձաւանջի մը քայքայումը կը տարածէ մեր ներսը։ Կը տանէին զինքը. ու ինք գիտակ էր այդ ձգումին, որով դժուար բեռները մեր հոգին կը կաղացնեն։ Կ՚երթար, կործանումի հակած տունի մը նման, որուն չենք համարձակիր սեպհականութեանը հաւատալ կամ մահը վճռուած հիւանդի մը նման, որուն չենք կրնար հաշտուիլ։ Ան հեռու էր բացատրելէ այս հակամարտ զգայութեանց յաջորդումը։ Իր օտարացումը ինքնիրմէն, ուրիշ մը, ուրիշներ ըլլալու յարմարութիւնը, աւելի ճիշդ` գալիքին ընդաղօտ զգեցումը, որով պիտի տրուի մեզի դիմաւորել մեր մօտաւոր ճակատագիրը` կը պարունակէի՞ն այն քանի մը նշանները տարտամ այն մարդուն, զոր կը կրէր անիկա իր<ref>յաւելում պակսող բառի՝ իր</ref>արիւնին մէջ, – հիմա խակ, բայց ուրկէ օր մը, շատ մօտաւոր օր մը դուրս պիտի ժայթքէր անիկա, անակնկալի բերելով գեղին չափ զինքը մանաւանդ։ Փայլա՛կ մը, այդ պահը, բայց անոր պէս հատու, որ հաւաքեց, կարծրացուց իր լխկած, ուժաթափ անձը։ Անոր թուեցաւ լայննալ, մեծնալ ու փռել ինքզինքը սա վերի գեղին, առջեւի դաշտին ու դէմի լեռներուն վրայ, այնպէս` ինչպէս ըրեր էին ուրիշներ։ Ինչպէ՞ս ծնած էին այդ տարօրինակ տղաքը։ Խենթե՜ր…։ Անշո՜ւշտ։ Ու անգամ մըն ալ իր մտքին վրայ շրջեցաւ Նալպանտենց Աղուորին անկողինը, զուտ զգայութիւն, հով ու կրակ ու զուտ խենթութիւն։ Այս եղծումի պատկերներուն ներքեւ անիկա հաստատեց իր մէջ ա՛ն` որ կը բուսնէր։ Ինչպէ՞ս կերաւ հացը, այսքան ընդարձակ մտալլկանքէ մը ետք։ Բայց կերաւ, մինչեւ յետին փշրանքը։ Ու ամէն օրէն տարբեր լիութիւն մը քշեց իր մարմինը դէպի դուրս։ Անիկա տակաւին հաստատեց ուրիշ շարք մը զգայութիւններ ալ, որոնք կապ ունէին իր ուռած ու հանգչած փորին հետ։ Յետոյ միայն տեսաւ, որ անակնկալ ու բացառիկ էր սնունդը։ Ե՞րբ մորթուած ու տապկուած` հա՛ւը։ Յիշեց փեսաները, որոնք ծոցի գիշերին յաջորդող ցերեկը խնամուն տունը կ՚երթան, պաշտօնական հաւը ուտելու, թափուած արիւնին հեռաւոր խորհրդանշան։ Գոհ էր ու հաստատ։ Փորը` աւելի քան կուշտ։ Հոգին` իւղոտ։ Ոտքի ելաւ։ Բան մը փոխուած էր մէջը։ Կազդուրուած էին ջիղերը մանաւանդ, որոնք խենթեցնող գիշեր մը ամբողջ ու սա խռովայոյզ կէս օրը մշտապէս լարուած, յոգներ էին ու ստեղծեր անոր մէջ յոռետես, յոռեգոյն հակումներու, տրամադրութեանց փոփոխական հանդէսը։ Բայց կերակուրը, առանց իր գիտութեան, աւլած-տարած էր իրմէն ժխտական տարրերը։ Եւ կը դառնային իրեն ուրիշներ, այս անգամ քաղցր ու արու։ Անոնք կը շինէին, կը կրկնէին իր այն վիճակը, որով զգեստաւոր` դուրս էր ելեր Աղուորին ծոցէն ու անցեր գեղամէջէն։ Խեղճ տղան ի՜նչ պիտի գիտնար, որ հաճի Աննան իր սպառած ջիղերը ամոքելու, քաղցրաւէտելու դերը յանձնած էր իւղերուն ամէնէն տարօրինակին, որ խելօք ու մերկ կը պառկի գուբին տակը, բայց մարդուն միսերէն ներս տարփանքի առուակ մը կ՚ըլլայ առերեւոյթ անմեղութեամբ, բայց սողոսկուն ու աննահանջ – ձէթին` որ լուցկիի քիթով մը հրդեհ կը դառնայ ու մեր ներսը բռնկած տաճարի մը նման լուցավառ կ՚ընծայէ։ Անիկա կը տարբերի գինիէն, որուն խելագարող մշուշը այնքան անկումներ ու կործանումներ կ՚անթեղէ իր մէջ։ Անիկա կը տարբերի միւս իւղերէն, որոնք տեղին համեմատ մարդը կ՚ընեն ուժգին, գազան, բռնաւոր կամ թեփ<ref>sic ձեռագիրը՝ թեփ ?</ref>։ Լիճին շրջակայքը սիրոյ ոճիրները ամէնօրեայ ըսուելու չափ յաճախադէպ են այն գիւղերուն մէջ, ուր խաղաղութեան իւղը սնունդին հիմնամասը կը մնայ։ Աւելի ներսերը, հո՛ն` ուր չ՚աճիր ծառը եւ ոչխարին իշխանութիւնը կը սկսի, հովիտներու ու լայնարձակ դաշտերու մէջ կկզած գեղեր, մարդիկ սմքած են ու խելօք։ Ու անոնց վերեւ ո՛չ ոճիր (սիրոյ), ոչ ալ երգ կը սաւառնի։ Իմաստուն եւ յիմար կոյսերուն հեքիաթը ձրի յօրինում մը չէ։
Կազդուրուած, ինքնամփոփ, սիրելով կեանքը, արեւը, ծառերը, մա՛նաւանդ իր երազը` ան աշխատեցաւ։ Ուրիշ պիտի չըլլար պատկերը ընտանիքի հօր կամ նորոգ կարգուած երիտասարդին, որ իր գործը, տեղը, քրտինքը չի տեսներ, վասնզի իր տունին հեռանկարը կենդանի մշուշի մը պէս կը պտտի իր դէմ։ Եկան, բարեւեցին, կատակեցին ու անցան քանի մը ընկերներ, որոնց հետ իր բառերը հնչեցին փոքր տարբերութեամբ մը, իրեն համար անզգալի` բայց որո՛շ` լսողներուն։ Սեպհական հողի վրայ աշխատողներ` անոնք կանուխկեկ կը դառնային գեղ։ Ուրիշ անգամներ այս զգայութիւնները ու անոնց հակահարուած մտածումները ան կը դատէր աղքատութեան պարունակէն ու կը հայհոյէր բախտին։ Բայց ահա նո՛րը։ Երբ մարեցաւ անոնց ոտնաձայնը, անբացատրելի թախիծ մը սողոսկեցաւ իրմէն ներս։ Տրտմութեան ընդհանուր զգացումը, մինչեւ այդ օրը բարկութիւն եւ յուսալքում արժած, որոշապէս կապուած կը մնար ջերմութեան զգացումի մը։ Թեթեւ ու եղկ կրա՜կ, ուր աղուամազն ու բուրդը, բամպակն ու կնոջ մը միսերը ծու[է]ններ<ref>sic ձեռագիրը՝ ծուններ [սրբագրուած՝ ծուէններ ?]</ref>են նետած։ Անոր իմացականութիւնը զօրաւոր չէր այս խառնուրդը դատելու եւ գտնելու վաւերական ակը այդ բխումներուն։ Շարունակեց իր պղտորումը սակայն։ Բեկուած, անհամ ու ջղայնոտ, մինչեւ որ ուրիշ բանուոր մը հեռացաւ իր կարգին, նոյն ճամբայէն, ինքնատուր իր երգին, որ թարմ պատմութիւն մըն էր սիրոյ ով գիտէ ո՛ր հեռաւոր գեղին մէջ արիւն ու արցունք արժած եւ հիմա քաղցր ժապաւէնին պէս բանաստեղծին` կը տարածուէր միջոցներուն վրայ, խորունկ ու շնորհալի։ Այդ<ref>Այս, սրբագրուած՝ Այդ</ref>երգերը կը ճամբորդեն հովին թեւերովը եւ կ՚ընտելանան իրենց նոր միջավայրին։ Հանգիտութիւնը, ի վերջոյ, կը փոխէ անուններն ու տեղերը եւ օրերով անդին «վառուած» այդ կրակին հուրքը սեպհականութիւնը կը դառնայ այս ու այն տունին։ Երբեմն կը քաղցրանայ, մոռցնելու չափ իր բխումին սկզբնական ճապաղիքը, ազատուելով իր եղերական հանդերձանքէն ու դառնակսկիծ համէն, մտնելով նոր կալուածին մէջ։ Ու կ՚երգէր պատանին խոպոպները սանդուխն ի վար սիրականը դիմաւորող աղջկան ու անոնց սարսուռները տղուն այտերուն։ Ու կ՚երգէր տակաւին «անգութ աղջիկները », որոնց գեղեցկութիւնը մահուան շունչին հետ բորբոսի սահմանուած է։ Ու կայ մահը տղուն` ինչպէս այդքան ըղձացուած բաներուն, կիներու մարմինէն։ Գնաց տղան։ Բայց Սողոմին շրթներէն կաթկթիլ առաւ յիմար տողը`
Փարչը գինին չը մնաց,
Փարչը գինին չը մնաց.
Ճամբիկդ անուշ հայելէն
Աչուիս արին չը մնաց…
որ կախուեցաւ, յամառ ու երկար, անոր հոգիին տաշտերէն…։
Անոր ականջը, բացառիկ յիշողութեամբ, մէկ անգամէն կ՚առնէր բառն ու մեղեդին։ Վերադարձաւ իրեն ահաւոր իր տրտմութիւնը։ Դրաւ Աղուորը սենեակի պատուհանին ու տարածեց, սրտադող ու խուզարկու՝ անոր նայուածքը դէպի ճամբաները։ Ի՜նչ խենթ էր ինքը։ Ու կրակէ այն ամպը կրկին, որուն ծանօթ էք արդէն։ Տունին պատկերը՝ անպարտկելի, աւելի քան մինչեւ հիմա իրեն ծանօթ որեւէ կարօտ, կ՚այրէր զինքը։ Սրբուեցաւ ցերեկը, ձիթաստանը, ամբողջ դաշտը մէկ անգամէն։ Ու գիշեր էր անոր մէջը։ Ու դուք գիտէք դարձեալ անոր գիշերը։ Այնքան համով սա ձիթաստանը մէկէն կորսնցուց իր հրապոյրը, եղաւ անհանդուրժելի, դժոխքի տեսակ մը գաւիթ, ուր շարժումն ու դադարը հաւասար տանջանք կու տա[յին]<ref>sic ձեռագիրը՝ կու տար (սրբագրուած ՝ կու տային ?)</ref>իրեն։ Օրը ինկաւ իր լայնքէն, փոքրացաւ, նեղացաւ մանաւանդ, անսահման երկարաձգմամբ մը։ Հզօր, որոտագին ցանկութիւն մը, վտանգի ատեն կոչնակը ծեծող ուռնակին պէս, կը հարուածէր կուրծքին վանդակը ու իր նեարդներն ի վար կը շառաչէր բիւրաղի մտրակի մը նման, – տեսնելու Աղուո՛րը, արեւին լոյսով, բռնելու անոր մէջքը, սա արեւին գրկելու, «բերնէ բերան ու մազէ մազ»՝ ինչպէս կը պատկերէր երգը։ Պապակը այնքան ուժգին էր, որ նման պրկումներու անծանօթ անոր մարմինը կը թրթռար հեւացող նուագարանի մը նման, բազմաղաղակ ու բացորոշ։ Ի զուր իր կտորիկ մը խելքը միջամտեց տագնապին, իր աչքին բերաւ ու գամեց իր դիրքը, վարձուոր ծառայի, տիրացու տղի խեղճ դիրքը։ Զայն կը մշտէին իրմէն վեր, ասեղէն աւելի սուր մղումներ։ Փնտռեց՝ ջերմահար աչքերով արեւը, որ ամպի մը պարոյրին մէջ գացեր էր փշրուելու։ Հայհոյեց։ Մօտ էր լալու ու առարկա՞ն այս կիրքին, – դանդաղութիւնը արեւուն։ Գրեթէ նուաղում եկաւ վրան, երբ խորհեցաւ օրը իրկուն ընելու հարկին։ Բայց ուրիշ ի՛նչ կրնար ըլլալ ճակատագիրը ծառաներուն։ Ի զուր, անգամ մըն ալ, աւելի տրտում բանաձեւումներ հրաւիրեցին զինքը զգուշութեան։ Բարձրաձայն հարցուց վերջապէս, – «Որո՞ւնն էր կնիկը»։ Բայց մեծ մասը մեր պատասխաններուն մեզի կու գան մեր զգացումներէն, շատ քիչ անգամ` խելքէն։ Մինչեւ այս տագնապանքին սառիլը որոշումի մը մէջ՝ անիկա ապրեցաւ քանի մը երիտասարդութիւն, ինչպէս կարգադրուած է անիկա մեր ամէնուն մէջ։
Չէր դիմացած։ Անիկա գրեթէ մտքով – աչքերը լաւ չէին տեսներ ու շուտ կը մոռնային – հաւաքեց ձիուն չուանը, կապեց վրան բրիչն ու բահը, սովորականին հակառակ կողմէն – դուրս էր անիկա իր ըրածներէն ու քիչ կը տեսնէր – նետուեցաւ կենդանիին վրայ թռչունի ոտքերով ու քշեց սանձարձակ, աւելի քան պաշտօնական քառասմբակը։ Ե՞րբ, ինչպէ՞ս, ինչո՞ւ այս խուժումը դէպի իր բնազդները։ Բայց այս վճռականութիւնը յայտարար փաստ մը նոյն այդ բնազդներուն տեսակարար կշիռէն։ Հակառակ անծանօթ իր մարմինին՝ անիկա այդ պահուն իսկ փաստը կու տար իր ապառնիին։ Անիկա գեղին մէջ մէկը պիտի դառնար, այսինքն՝ կռւոտներու<ref>կուսաներու, սրբագրուած կռւոտներու [sic ձեռագիրը] ?</ref>, ոճրագործներու, հերոսներու,<ref>յաւելում ստորակէտի</ref>զգացումով խենթերու գիծէն մէկը։
Ճամբորդներ, գեղ դարձող, տեսան զինքը վախով, յետոյ՝ զարմանքով։ Քառասմբակ արշաւ մը, ատանկ օրուան հանգստութեանը մէջ, կը կապուի գէշ լուրերու։ Վտանգ, աւազակներու կողմէ յարձակում, սպանութիւն այդ ձեւով կը հաղորդուին գեղին։ Անոնք` ճամբորդները, հարցում ուղղեցին սուրացողին ու չարժանացան պատասխանի։ Ենթադրեցին շատ բան, ամէնէն յետոյ նորելուկ խոցտուկը, – յանկարծական խիթը աջ աճուկէն վեր, որմէ երեք հոգի մեռած էին անցած ամսու ընթացքին։ Ու մեղքցած, վայը հալածելով, «մարելով» Սողոմենց Սողմէնին<ref>Սողոմէնին, սրբագրուած՝ Սողմէնին</ref>, որ էրկանը ցաւէն հազիւ աչք բացած, պիտի փետտէր ինքզինքը առջինեկին գերեզմանին ու «կատարեալ» խենթենար։ Կը խօսէին անոնք, հետեւելով ձիուն փոշիին, որ ամբողջանալու ատեն իսկ չգտնելով՝ կիսակամար թաւալում մը կ՚ըլլար ու կը հալէր։ Սողոմը տուն հասաւ կոչնակէն առաջ։
Դրան առջեւն էր հաճի Աննան։ Մամո՛ւկ։ Պողը կոկ։ Այդ խնամքէն յայտնի էր, որ ան պատրաստուեր էր ժամ երթալու։ Գոյնը նետեց պառաւին։ Բայց անմիջապէս՝
– Ո՛ր տեղդ կը ցաւի, – ըսաւ ու մօտեցաւ։
Նոյն այդ միջոցին անիկա զննած էր դրացիներուն պատուհանները, ուրկէ գլուխներ դուրս ինկած էին ձիուն աղմուկէն։ Դռնառաջի կիները, հետաքրքիր, անակնկալի եկած ու խառնակիչ՝ շարժեցան իրենց նստատեղերէն<ref>նստատեղէն, սրբագրուած՝ նստատեղերէն</ref>։ Թեթեւ՝ սկսաւ աղմուկը։ Ատեն չթողուց, որ խօսին, խօսի մա՛նաւանդ տղան։ Խղդեց՝ իր ինքնահոս դատումներուն մէջ հաւանական պատասխանը, ու աւելի՝ կիներուն միջամտութիւնը։ Երբ ձին առաւ ներս տղան, հաճի Աննան դուռը դրաւ իր մղլակին, առաջ[աց]ուց<ref>առաջուց (sic ձեռագիրը), սրբագրուած՝ առաջացուց</ref>կենդանին դէպի ախոռը ու շինելով տիրոջ<ref>տիրոջը, սրբագրուած՝ տիրոջ</ref>, հարուստի խստագին դէմք մը, աւելցուց՝
– Ինչո՞ւ ասանկ կանուխ եկար։
Տարօրինակ էր, որ բառերը տկար էին՝ դէմքին հակասելու աստիճան։ Հարցումին հետ ան մտած էր հոգեբանութեանը մէջ նոր փեսաներուն, որոնք հարսնիքի առջի շաբթուն, դիմանալու անկարող, այսպէս կանուխ փախ կու տային գործատեղէն` գեղին մէջ հեգնուիլը աչք առնելով։ Պառաւը կարմրած էր ամօթէն, ու փլած՝ իր խստակառոյց պատեանէն։
Տղան չկրցաւ ամրանալ նոյնիսկ վճռուած սուտին, որուն վրայ խարսխուած՝ ան ըրեր էր քայլը, – մտացածին ցա՛ւ մը։ Սուտը վարժութիւն մըն է ու, այդ գիծով՝ բնական։ Տարիներով մարզուիլ մը միայն համ կու տայ անոր։ Սեռային գետինէն սուտը չի պարտկուիր։ Նախանձը անկարող սուտ մըն է, այսինքն՝ պարտկուած մը։ Ընկճուած, կարօտալից, աչքովն ու ականջովը փնտռելով ա՛ն՝ որ չկար, ու ատկէ կրկնապէս խորտակուած՝ ան պատասխանեց վռնտուելէ վախցող մուրացկանի մը պէս խեղճ.
– Եկայ։
Դեռ անոր մէջ չէր ճեղքուած կճեփը<ref>sic ձեռագիրը՝ կճեփը</ref>։ Կապուեցան անոր պռկըները։ Պառաւին նայուածքը հասեր էր սրտին։ Ու անիկա կարմրեցաւ աղջկան մը պէս։ Մատները, պարտկելու համար իրենց դողը, կը խաղային գօտիին փաթովը։ Նեղցաւ, ամփոփուեցաւ, գլխուն կործելու չափ՝ բակը։ Աղուորը չէր երեւար։ Յիշեց արեւը, որ վերցեր էր բակէն եւ որուն լոյսին մէջ ան փափաքեր էր տեսնել անոր մարմինը, ինչպէս ձիւնէ շղարշ մը ոսկի ջուրի մէջ։
– Ձին նե՛րս քաշէ։
«Ներս»ը ախոռն էր։ Պառաւը անապահով գտաւ բակը։ Գլխահակ, կամազուրկ՝ Սողոմը առաջ քշեց կենդանին։ Կը հետեւէր հաճի Աննան բարկութենէն գրեթէ կապուտցած։ Հակառակ մեր բոլոր զգուշութիւններուն, մենք կիրքինն ենք, ամէն անդրանիկ բխումի։ Մտաւ անոր ետեւէն ախոռը, դուռը կէս մը փակելով – կը վախնար լոյսէն, աչքերուն հաշւոյն, հիմա՝ որ անհանգիստ էր գալիքէն ու անհանգիստ էր աւելի մռայլ բանէ մը – ձայնը իջեցուց ու կսկիծով զգաց, որ այդ ձայնը շատ աւելի վար կը մնար իր առօրեայ ծաւալէն։ Դուրսէն լսող մը պիտի կրնար ընդունիլ զայն գրեթէ մտերմական, եթէ կտրտուած չըլլար անիկա խորունկ յուզումներէ, որոնք հազիւ-հազ կը պարտկուէին անոր վաթսուն տարիներուն ներքեւ։ Կե՞ղծ։ Բայց մոռցած էր ըսածը ու ըսելիքը։ Գտաւ թելը։ Բայց իր շրթունքները անկարող էին կաղապարելու ինչ որ կը հաւաքուէր անոր զգայնութեան ամենախուլ անկիւններէն, այնքան տագնապը, այսինքն՝ անոր սկաւառակը, անոր ոլորտը, իրականութիւնը, կատարուած մեղքը, սա մատ մը տղան (որուն էրիկմարդութիւնը դեռ անվաւեր կը թուէր իրեն, եւ որ սակայն Նալպանտենց փարթամ արիւնին կը խառնուէր ու ի՛նչ ճամբով), մինչեւ հիմա իրեն հետ բառ մը իսկ չփոխանակած իր հարսը, անոր արգանդին շուրջը դիզուած մութն ու խորհուրդը իրարու կ՚աւելնային աւրելու, խենթեցնելու համար մտածելու իր կազմածները։ Ան քանի՜ ծունկ աղօթք էր քաղած<ref>քաշած, սրբագրուած՝ քաղած</ref>ցերեկին, սա դժնդակ սենեակին մէջ, ուր հին ստուերներ եկեր ու դպեր-անցեր էին իրեն։ Հաճի աղային ոսկեկոթ մտրակը եւ ուրուականին կռնակին շրջուած երեսը։ Քանի՜ հարիւր Տէր ողորմեա ։ Ու եօթը գլուխ ոչխար՝ մատաղցու։ Ի՜նչ ապուր էր իր թափածը։ Ժամերով անիկա հնհնուքին<ref>հնհնուքի, սրբագրուած՝ հնհնուքին</ref>տակն էր բանի մը, զոր սովորութիւն է խղճի խայթ անուանել եւ որ հարազատ չի բացատրեր պառաւին լլկումները։ Ի՜նչ կատաղութեամբ անիկա սպասեր էր խնամի Բաբէթին։ Ձեռքն անցնէր, բզիկ-բզիկ աղար պիտի անոր միսերը։ Կե՞ղծ, պառաւին շե՜շտը, սա կիսամութ խշտիին մէջ, ուր մարդկային ձեւ մը կը խառնուէր ստուերին ու չէր կրնար ջնջուիլ։ Բայց անիկա հոդ մտաւ, հաստատ միտքերով<ref>մեղքերով, սրբագրուած՝ միտքերով</ref>։ Ինքզինքը քիչ մը պատսպարած դրան շուքով, թողած մա՛նաւանդ խաւարին մէջ տղուն ամէնէն երկիւղալի մասը, նայուածքին մարզը, խաւարին մէջ, ան ընդունեց իր իսկ պատրաստած ճակատամարտը, զոր որոշեր էր յետաձգել, անորոշ ժամանակով։ Վախկոտ, կոտրուած, անապահով՝ արդիւնքէն։ Բայց առաջին բառերէն յետոյ գործողութեան ջերմութիւնը վարակեց զինքը, ազատեց աւելորդ շարժումներէն։ Ան ամրացաւ, Նալպանտենց հարսի իր մուշտակին պատկառանքէն ու հարուստ տիկինի իր նախապաշարումներէն։ Գտաւ ինքզինքը այն շեշտին մէջ, որ ընտանի էր իր երիտասարդութեան՝ ինչպէս տիկնութեան շրջաններուն եւ որուն տարրերը իրեն ճարուած էին դռնառաջքի կամ ատեաններուն մէջ իր ճիչերէն ու պերճութենէն։ Տղան լուռ կը հետեւէր անոր բառերուն, առանց ընդմիջման, չհամարձակելով փոխել տեղը կամ աչքերուն ուղղութիւնը։ Գրաւուած այդ քարոզէն հազար հեղ աւելի արժող բանէ մը, բայց վախնալով նոյնիսկ ատոր հաշւոյն,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>թողուց, որ հաճի Աննան քաղէ, աջ ու ձախ, ուզածին պէս ու չափ։ Մտիկ կ՚ընէ՞ր։ Իրողութիւն էր, որ կը հասկնար<ref>յաւելում բ. հրատ. պակսող նախադասութեան. – Նալպանտենց տունին մեծագոյն խորհուրդը: Ու կը հասկնար -</ref>Նալպանտենց տունին մեծագոյն խորհուրդը: Ու կը հասկնար ինքզինքը, այսինքն՝ իրմէն ուզուածը։ Ու ահա պառաւին դաշնադրութիւնը իր մերձաւոր իմաստին մէջ։
– Սողոմը, ա՛լ կապուած սա տունին շատ հազուադէպ պայմանով, պարտաւոր էր շատ մը բա[ն]երէ<ref>ձեռագիրը՝ բառերէ – ?</ref>առաջ հաշուի առնել հասարակաց աչքը, կարծիքը, գեղին ամենազօր էակը, պառաւին բառով՝ալէմը, որ աչքը չորս բացած կը հետեւէր Նալպանտենց տունին բոլոր անցուդարձերուն։ Ան կը հսկէր մա՛նաւանդ անոնց ծառաներուն, որոնք բամբասանքի աղուոր նիւթ կ՚ըլլային շահագործողներուն լեզուին տակ։ Սողոմը աւելի մօտիկ կը մնար անոնց ճիրաններուն, տրուած ըլլալով երկու տարին՝ այս տունին մէջ։ Բայց մարդոց լեզուն հացի տոպրակ չէ։ Սողոմենց Սողոմը իր աղքատ ինկած տունին համար – Աստուծոյ կամքովն էր ամէն բան, ելլելն ու իջնելը Անոր մատին կը մնան կապ – պարտաւոր էր, քանի մը տարի, ակռան սղմել ու շահիլ, պարտկել իր մայրն ու աղբրտանքը։ Աստուած ոչ մէկունմիննէթին տակ կը մնայ<ref>Ծնթ. – միննէթի տակ մնալ – երախտիքը չփոխարինել։</ref>։ Ինչպէս չի մնար ինքը՝ հաճի Աննան։ Նալպանտենց պէս տուն անիկա մոմով որ փնտռէր, չունէր գտնելիք։ Ոչ մէկը պիտի վճարուէր այնպէս՝ ինչպէս Սողոմը, իր բախտակիցներէն։ Յետոյ կը հրաւիրուէր անիկա խորհելու շատ մը բաներու՝ շատ մը կէտերէ։ Կատարուածը, որքան ալ «մեղօք», ամօթ, կը գտնէր արդարացում իր իսկ ազդակներէն, թերեւս կը սրբանար, եթէ երեսը քաղցր ընէր վերի Ամենակալը, որուն զօրքին անգամ մըն ալ մեռաւ պառաւը` խաչակնքելով ջերմեռանդ։ Երազին քաղցրութիւնը հոս անցած էր բառերուն, որոնք եղան մեղմ, սիրաւէտ։ Այդ օրէն, առաջ Աստուած (խաչակնքեց կրկին) հաճի Աննան գիտէր ընելիքը։ Անիկա երբեք «ներքեւ մնացող» չէր կրնար ըլլալ։ Մինչեւ իր մահը, մէկ աչքը բաց պիտի պահէր Սողոմին վրայ, նոյնիսկ կարգուելէն ետքը, տեսակ մը խորթ զաւակի պէս հովուելով ու պաշտպանելով զինքը, հասնելով կնկանը, Աստուած ուզէ՝ զաւակներուն բոլոր կարիքին։ Մինչեւ ատ օրը Սողոմը աս տունին տղան էր։ Զգաց, որ սուտ կը խօսէր, բայց հոսանքին ջերմութիւնը զինքը նետեց ծանծաղուտէն, ուր կը խրին մեր բառերը, երբ պարունակութիւն չունին կամ կեղծ են։ Բայց ատիկա պտիկ մը բան էր հաճի Աննային պերճախօսութեան մէջ։ Քանի՛ կը բացուէր, սիրտը<ref>ջնջ. ստորակէտ</ref>ա՛յնքան կը թեթեւնար։ Բառերը նոյն համեմատութեամբ կ՚իրաւնային ու կը զեղուէին անորոշ հեղանիւթով մը, որ կ՚իւղոտէր տղուն ջիղերը։ Բա՛ն մը, շատ մօտիկը՝ տարփանքին, բայց չըլլալով զայն։ Գեղը քառսունէն դուրս պառաւները դահացած կովերու կը նմանցնէ եւ անկէ վեր ամուսնութիւնները՝ Աստուծոյ զուլումը կ՚ընդունուի էրկանը մեղքերէն։ Նեղութեան մէջ ճարուած այդ ողոքիչ, պարզ, սիրտ առնող լեզուն գտաւ իր ճամբան։ Օտարապա՞շտ խառնուածք, երգովը վարակուած, օտարին վազելու հի՞ն վարժութիւն, ուրիշին տառապանքը մեղմելու ազգային խո՞ւլ բնազդ, ո՛րը որ կ՚ուզէք։ Սողոմին մէջ շարժումի ելան նոր լարեր։ Գթութիւնը երբեք հաշիւ մը չէ պատանիին մէջ։ Հակադրութի՛ւն մը, հերքում մը՝ թերեւս։ Ինքնիրեն հակասել մը։ Տարազը կը բացատրէ ձեզի քաջերուն վայրագութիւնը, որ կը սղոցէ կիներուն ստինքները, բայց կը վերածուի քիչ մը անդին ծունկ մը սիրոյ աղջնակի մը դիմաց։ Անիկա մտաւ տառապանքին մէջ հաճի Աննային ու ջիղերը կը ծծէին այդ եղկ հոսումը, թոռմած, բայց համեղ պտուղէ մը ինչպէս, որ աւելի մատղաշ մարմինէ մը արձակուելու պարագային ով գիտէ ի՛նչ խռովքներ պիտի ճարէր։ Ու ահա նոր բաներ։ – Սողոմին վրայ պարտք կ՚իյնար, մեղքէն ու վարձքէն ալ գեղեցիկ պարտք մը՝ զգուշաւոր ըլլալու, կասկածի ոչ մէկ առիթ ստեղծելու, երբ Սերոբը գար քաղաքէն։ Պիտի փախչէր ցոյցէն դուրսը՝ ինչպէս ներսը, երկդիմի բառերէ։ Պիտի հսկէր նայուածքին, որ ամէնէն անսանձ մասը կը մնայ մարդերուն։ Բայց ասոնցմէ զատ, կապ պիտի դնէր իր լեզուին, պորտայի կղպանք ։ Ողջին ալ դէմ կու գայ, մեռելին ալ՝ ամուր բերանը։ Պառաւը կը խորհէր մատնող հոգեւարքներուն<ref>հոգեվարքներուն, սրբագրուած՝ հոգեւարքներուն</ref>եւ այդ վտանգը անիկա կը կապէր հոգեւարքի<ref>հոգեվարքի, սրբագրուած՝ հոգեւարքի</ref>խռչակին առաքինութեանը։ Կնիկները կ՚ատեն թուլբերանները. գուցէ իրենց մեծագոյն տկարութիւնը պարտկելու հեռարձակ բնազդ մըն է ատ անոնց քով։ Ի՜նչ կրակներ տեղացին, ի՜նչ տանուտէր ընտանիքներու գլխուն անխելք շրթունքներէ։ Գեղին մէջ կիրքերը այնքան պիրկ՝ բառերու կը սպասեն` արիւն ու կրակ դառնալու համար։ Աստնուորէն ու անտնուորէն կը յարգուի<ref>յարդուի, սրբագրուած՝ յարգուի</ref>գաղտնապահ լեզուն։ Ամբողջ այս քարոզը, պատկերներով զարդարուած, կը լուսաւորուէր հաճի Աննային բնատուր պերճախօսութեամբը, ա՛ն՝ որ անոր անձը ըրեր էր այնքան յանկուցիչ, համով՝ անցեալին յուզումներուն։ Ճարտար ու մարդերու տկարութեան հետ խորապէս շփուած – ոչ մէկ միջավայր մարդը կ՚ընէ այնքան թափանցող, որքան դատարանը եւ պատժապարտ ատեանները –, անիկա աճապարեց շահագործել թուլացման սա պահը, որ կ՚ուրուանար տղուն վրայ։ Չիջեցուց քարոզը իր ջերմութենէն։ Ախոռին կիսաստուերին մէջ խորունկ ու անխելք բան մը կար, ձեռնտու խորհուրդին ու վախին։ Անիկա առիթը ծեծեց տաքը-տաքին, տղան կապելու, կապկպելու, հսկայ երդումներու ուռկանէն, կատարուածին ու ասոր գաղտնիքին։ Որքան ալ լրբացած, ամբարիշտ, որքան ալ հաստ մեղքերով կրծուած՝ անիկա չէր նմաներ յետպատերազմեան սա մրուրին, որուն ամօթը չզգալու չափ անբանացած ենք հիմա։ Այդ գազան երիտասարդները տերեւի պէս կը դողային, օրինակի մը համար՝ մօր մը անէծքէն եւ ուրիշ նախապաշարումներէ, հաւասարապէս զօրեղ՝ անոնց զգացական աշխարհին վրայ։ Մեծ, ամէնօրեայ, մա՛նաւանդ անփոյթ անարդարութիւնները, որոնք քաղաքներուն ապրանքը կը մնա[յ]ին<ref>ձեռագիրը՝ կը մնանին</ref>ու կը նմանին սալայատակին ձգուած շուներուն, անտարբեր իրենք իրենց, ինչպէս ամէն բանի, անտարբեր մա՛նաւանդ հին ասպետութեանց հանդէպ, գեղին համար նոր սկիզբ կ՚առնէին խճուղիին հետ, որ կը բանար անոր կղզիացումը հասարակաց արձակ ու հեշտ պողոտաներուն, մեղքին ու վայելքին։ Երդո՛ւմը։ Իմ օրերուս անիկա սկսած էր լղրճուիլ կարգաւորներու մօրուքով, բայց զարհուրելի մղձաւանջ մըն էր պարզ մարդոց։ Տարօրինակ է մեղքերու եւ սուրբերու բախտը։ Այսօր ջնջուած մեղք մը, պահքը աւրելը<ref>աւերելը, սրբագրուած՝ աւրելը</ref>՝ ատ օրերուն հաւասար էր ու քիչ մըն ալ վեր, տուն աւրելէն։ Մնաց որ, նոր ճամբուն վրայ կառուցուած նոփ-նոր թաղին փառահեղ մեղքերը, հակառակ իրենց անհուն լրբութեան, դասական կառոյցին՝ զանգուածին ու տէրտէրներուն պիղծ բերնին մէջ զօրաւոր փաստեր էին Տիրոջը կամքին, ա՛ն Աստըծուն՝ որ Աբէլը սպաննել տուած էր եղբօրը ձեռքով, որպէսզի կոտոշ տնկէ անոր գլուխին։ Որ մեղքի քշած էր, որպէսզի ատոր համար յետոյ կործանէ ամենական ազգերը ջրհեղեղով ու հինգ շքեղ քաղաքներ՝ երկինքին հուրովը։ Սրբազան պատմութիւնը ես չեմ յիշեր, թէ ինչպէս սորվեցայ։ Բայց հաճի Աննան ինձմէ լաւ գիտէր։ Ժամու տղայ, խելօք ու երկիւղած, կարդացուկ – իր հօրը առջին երեք անգամ անիկա կարդացած էր Դատաւորաց, Ծննդոց, Թագաւորաց, Մնացորդաց գիրքերը –, անիկա պիտի արտասանէր ահաւոր բանաձեւը նոյն այդ հօրը «նորոգ» գերեզմանին վրայ։«Աւուրանց դատաստան» (մինչեւ օրը դատաստանին) ոչ մէկ գնով, ոչ ոքի, ոչինչ, ասեղին գլուխէն իսկ անցընելու չափ քիչ բան պիտի չպատմէր անիկա գիշերուան կատարուածէն։
Մութը կը խորանար ու անկիւններուն ծոցը փլաւ ինքիրեն։ Դուրսէն զարկաւ կոչնակը, իբր խղճմտանքը գեղին ու դողացուց անոնց երկուքին ալ սիրտերը։ Մոխիր կար կարծես անոր քուղերուն վրայ, դէպի վար ու դէպի վեր։ Ինչո՞ւ տրտում է միշտ սա պահը։ Ուրուացաւ եկեղեցին, բայց չեղաւ։ Նոյնպէս՝ ստուերը մեղքին։ Երկուքն ալ դուրս, վեր էին իրենց վիճակին պարունակէն։ Հաճի Աննան իր խղճմտանքը սրբացուցած էր տարիներ առաջ, մենք գիտենք ի՛նչ գնով։ Սողոմին համար մեղքին պատկերը շատ աւելի սեւ բան մըն էր, քան սքանչելի կնոջ մը ծոցը…։ Ջնջուեցան ինչ որ կը կցենք սիրոյ զգայութիւններուն։ Բայց որոնք դուրսէն կը ճարենք։ Մե՞ղք։ Ան չհասկցաւ ինքզինքը։ Ու հլու, ու յուզուած, ու անմեղ նկատուելու չափ բարի, առանց խորհելու, թէ ո՛ւր կը տանի զինքը ատ երդումը՝ անիկա բացաւ բերանը ու մրմնջեց, ճիշդ տղու թոնով, պահանջուած բանաձեւը։ Քիչ մը արձակ շունչ առաւ պառաւը։ Ձեռք ձգուածը ապահովութեան առաջին տարր մըն էր։ Եղերական էր կշիռը տրուած երդումին։ Եղած են մարդեր, որ չեն վախցած ոճիրէն՝ յարգելու համար հանդիսաւոր պահու մը բերնէն թռցուած խոստումը։ Ոչ մէկ վարանում, երբ երդումն է, որ կը կապէ, կը պարտադրէ ենթական, վասնզի երդումին դատախազը Տէրը ինքն է։ Գեղացին տեսած է իրողութիւններ,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>կը հաւատայ այն հեքիաթներուն, ուր սուտ վկայողը, երդուողը կը ճաթի մէջտեղէն կամ ոտքերը կը քակուին մարմինէն ու կ՚իյնայ դատարանին մէջը։ Այս կարգի փաստեր, դրուագներ ուզածիդ չափ։ Անուն, տեղ, թուական պատրաստ կը պտտին ամէնուն շուրթին։ Կէս կապուած ձին կը լեցնէր ախոռը բարակ խրխինջով մը<ref>յաւելում պակսող բառի՝ մը</ref>։
– Տուր երդը<ref>Ծնթ. – երդը՝ յարդը, կերը</ref>։
Դրաւ ձեռքը շալին մէջ։ Արի՞ւնը պաղած էր մութէն, թէ ախոռին գլուխ բռնող գէջութենէն։ Նստելու տեղ մը փնտռեց։ Աղբին սակառը՝ կործած՝ վստահելի<ref>վատահելի, սրբագրուած՝ վստահելի</ref>չէր անոր հաստ իրանին։ Մտազբաղ՝ հետեւեցաւ տղուն, որ ըրաւ թելադրուածը։ Անպատմելի, բա[յ]ց<ref>ձեռագիրը՝ բաց, սրբագրուած՝ բայց – ?</ref>զուսպ աճապարանք կար անոր շարժումներուն մէջ։ Ինքն ալ չէր զգար, թէ ինչպէ՛ս ահագին սակառը յարդին մէկ ձեռքով շրջեց մսուրքին մէջ։ Աչքովը կը զննէր դուռին բացուածքէն, դուրսի միջոցը, գորշ լո՜յս՝ որ երկինք չունենար։ Պառաւը թափանցած էր անոր տագնապին:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Ընդառաջելով տղուն մտապատկերները<ref>մտապատկերներուն, սրբագրուած՝ մտապատկերները -</ref>, անհասկանալի շեշտով մը աւելցուց.
– Ա՛լ տեսնելիք չունիս…
Բայց չաւելցուց «ի՛նչը»։ Ձայնը բարակ էր, բարի, ժպիտի մօտ բանով մը քաղցրացած։
Յիմա՞ր էր աս պառաւը։ Սողոմը հազիւ կրցաւ այսքան մը մտածում քով քովի բերել իր ուղեղին մէջ, ուր պառաւին բառերը կրակէ կտորներու նման մխուած էին ու խաւար ըրած փիլիսոփաներուն փառաբանած այդ «ջահը»։ Ինքզինքը գտաւ սակայն։ Զգայութիւնները փերթ-փերթ կը զարնուէին մտքին պատերուն, ու կը թօթուէին անոր գանկին փոքր գմբէթը։ Ան չյաջողեցաւ բերանը բանալ ու ջուխտ մը խօսք նետել ջատուկին քիթին ու պինչին։ Ստեղծուեցաւ դաժան կացութիւն։
Բայց կատարուածը անխելք փորձ մըն էր, որուն անպէտ ըլլալուն իսկոյն համոզուեցաւ պառաւը։ Տաք ու պաղէ անցած կնիկ, հինգ տարիէ ի վեր սեռային ուռնակէն ծեծուած իր տունովն ու տեղովը՝ անիկա յիմար չէր գիշերուան մը ծոցին վստահելու համար բեղմնաւորումը իր ծրագրին։ Թագաւորներուն կեանքէն հեքիաթներ ինկան յիշողութեանը։ Զուր տեղը չէր, որ անիկա վիրաւորած էր իր ու տունին խղճմտանքը։ Իր նպատակը, պայծառ, «աստուածահաճոյ» կը շինէր զինքը։ Ան վճռած էր, սա օրուան ամբողջ անձուկին մէջ, պատահարը առաջնորդել իր անխուսափելի արդիւնքին։ Զղջաց, երբ աղօտակի, կարծես դիտմամբ ձգուած լոյսէ մը, որ կը նայէր դուռէն, նշմարեց տղուն արտայայտութիւնը, բզիկ-բզիկ եկած այն խաթարումով, զոր մահացու ցաւ մը կը բանի մեր երեսին։ Այսքան ուժո՞վ ուրեմն, սա երէկի տղուն իսկ սրտէ՜ն։ Սեռային մեղքը իր խոստովանանքը հետը ժուռ կ՚ածէ։ Խռովիչ ու տխուր էր այս պատկերը։ Ու մութ, իրմէն նշմարելի ճամբաներէ, խառնակ գիծերու վրայով անիկա կարծեց ընդզգալ կարաւանը անհաշուելի, դժբախտ, «կարկուտ» դէպքերու։ Մե՜նք, բոլոր գիտցողներս, որ կը յաւակնինք սիրտերը վարել, բայց չենք հարցներ, թէ ինչո՛ւ կը սպասենք պառաւնալու։ Ծերերը իմաստո՜ւն են։ Անշո՛ւշտ՝ երբ անջրդի աղբիւր մը դառնան։ Լուռ էր տղան, ճմռկուած, աղէտաւոր։ Այնքան անըմբռնելի գտաւ անիկա պառաւին վճիռը, որ չլալու համար գրեթէ պոռաց՝
– Եա՜…
– Կամա՛ց, – փակցուց պառաւը։ Միջամտեց ձին։ Կիսաբաց դուռին երկու կատու՝ հետաքրքիր կեցան ու նայեցան ներս։ Պառաւին ձայնը քակուեցաւ կրկին։ Խրատներ։ Այսինքն՝ ապառիկ բարիքներ։ Անիկա կը ջանար մնալ հեղինակաւոր, դաժան, վայելուչ նոյն ատեն։ Ու չէր կրնար, նուաճուելով ներքին գրգիռէ մը, որ կը ցնցէր, կոտրելու չափ, կեղծիքին կազմածները, բայց չէր յաջողեր մաքրել անոր հոգին սուտին բեկորներէն։ Մօտեցած էր անոր։ Դպած՝ միշտ մեծ մատովը, անոր դունչին։ Դարձան իրարու, բայց լուռ էին, հակառակ ճաթելու չափ լիք ըլլալնուն, ամէն մէկը իր տիկին մէջ, իր գինիո՜վ։ Փայլուն դալկութիւն մը կը դողդղար տղուն երեսին, ուրկէ արիւնը ծծուած կը թուէր։ Կը դողդողային ռունգերուն թերթիկները, նեղ գալով անշուշտ արագցած անոր շունչին, որ սիրտին խուժումը կ՚աշխատէր մեղմել։ Այդքան ուժո՞վ։ – Խորհեցաւ կրկին պառաւը։ Ինչո՞ւ բացաւ բերանը։ – Թափուածը խորիմաստ քարոզն էր, սկսուածքին մէջ այնքան յիմար, անտեղի, կատղեցուցիչ, բայց շուտով վերադարձող իր արժէքին։ – Սերոբին գալէն յետոյ՝ Սողոմը պիտի հսկէր տունին մէջ, իր ընթացքին։ Ամէն բան պիտի քալէր առաջուան նման։ Պիտի ապրէր արգելքը, Սողոմին՝ ինչպէս օտարներուն աչքին, որ զինքը կը թաղէր իր խցիկին մէջ, մութին հետ։ Պիտի չսպասէր սեղանին վերցուելու պահուն, Սերոբին մօտը գալու։ Ինչպէս՝ բոլորովին լուսնալուն, ուտելու եւ գործի մեկնելու համար։ Մա՛նաւանդ էրկըրի (օտարի) դիմաց բերանը չառնէր պիտի տունին անունը, որեւէ պատրուակով – գովել թէ պարսաւել իր գործը չէր։ Կեցաւ։ Տղուն անզգած ու խելօք լռութիւնը, որ զարմանքէն անդին բան մըն էր, սառում մը, քաջալերեց զինքը իր առաքելութեան դժուարագոյն մասն ալ աւարտելու։ Մէկ շունչով, այս մասը, բնական, քիչ,<ref>յաւելում ստորակէտի</ref>թեթեւ, – տաժանագոյն պարտականութիւնը։ – Անիկա, Սողոմենց Սողոմը, պարտաւոր էր հեռանալ տունէն (ձայնը թեթեւ մը ճկեցաւ. կը յիշէր քիչ առաջուան խոստումը, որով անիկա աս տունին խորթ տղան կը հռչակուէր մինչեւ իր մահը) այն օրն իսկ, որ Աղուորը պիտի մնար ծոցուոր։ Անշուշտ պիտի ստանար տարեվարձը ամբողջ։ Յիսնակին՝ հարսնի՛քը։ Ծախքերը կը ստանձնէր հաճի Աննան, մինչեւ յետին տասնոցը, մօրմէն զատ ոչ մէկուն գիտութեամբը։ Մայրն ալ պիտի չմտնէր գաղտնիքին միւս մասին մէջ։ Անկէ յետոյ գեղը թող ուզածը շինէր, երգէր։ Երկայն էր իր տղուն ձեռքը։ « Հիւքիւմէթ ներ»ը կը սեպէին զայն։ Ի՛նք՝ Սողոմը, կապէր պիտի լեզուն։ Երդում էր տուած, հա՜։ Երիտասարդ երդումին ուժն ալ երիտասարդ կ՚ըլլայ ու կ՚այրէ։ Կեցաւ. պատասխանի սպասող մէկու մը լարուածքով.
– Աս գիշե՞ր…
Ձիւն մաղեցին հաճի Աննային ծոծրակին։ Այդ ջուխտ մը բա՜ռը։ Ու տեսաւ անիկա, որ տարիքը ի՛նչ կ՚արժէ մեր լեզուին վրայ։ Անոր բոլոր պերճախօսութիւնը, մեծակառոյց փաստերը, ահաւոր մտահոգութիւնները գոյ իսկ չէին։ Ելած էին մէկ ականջէն, ինչպէս մտած էին միւսէն։
– Դուն ականջդ չորս բաց ըսածներուս, – կրցաւ քով քովի բերել։ Թուքը կուլ տուաւ։ Կոկորդ կը մաքրուէր։ Հաճի Աննան կը պատրաստուէր քարոզին։
– Աս գիշե՞ր։
Ատեն չթողուց, որ ընդլայնուի քարոզը։ Սողոմին շեշտը կ՚ամրանար, արի եւ ինքնավստահ։ Քալած էին, անզգալաբար դէպի դուռը, իւրաքանչիւրը իր մտապատկերին՝ վարսուա՛ծ՝ ինչպէս արծիւի մը կտուցը լեարդին։ Անզիջող ու վճռական։ Յապաղած կտոր մը լոյսի մէջ, որ հեռաւոր տանիքի մը թիթեղէն կ՚անդրադառնար անոնց աչքերը, հանդիպեցան կրկին իրարու, առանց միջնորդ խաւի մը։ Տղո՛ւնը՝ պաղատա՜նք, մերկ ու խեղճ, արո՛ւ, բայց անփորձ, որ ամէն գնով Աղուորը կ՚ուզէր։ Պառաւինը՝ կախարդ, անըմբռնելի, որ կը խաղար փորձ եւ էգ խաղը, ուրիշի հաշւոյն։ Սողոմը դեռ չպատռած պատանի, որ կիներուն մորթն իսկ չէր ճանչնար դեռ, ո՛ւր մնաց աչքէն վարը, շուտով պարպուեցաւ իր պահեստէն։ Ան տասնամեայ մանուկ մըն էր այդ վայրկեանին, որ պատրաստ էր ամէն ինչ զոհելու, իր ցանկութեան առարկային։
– Ըրէ՛ երդում, ըրէ՛, ըրէ՛, – խստացուց, շփոթեցուց, բռնացաւ պառաւը։ Թեւով կը փակէր դուռէն անցքը։
– Ի՛նչ որ ուզես։
Եղկելի, խմոր էր տղան։
– Մտիկ ընես պիտի։ Ընե՛ս պիտի, ի՛նչ որ ըսեմ։
– Աս գիշե՞ր։
Չէր կրցած սանձել շրթները, որոնք երդումին փոխարէն բերին անոր ամբողջ ներսի հուրքը դուրս։ Ու անոր գիշերը ծոցին գիշերն էր, հրուած այդպէս դէպի բերնին սահմանները, անոր մարմինին բոլոր խորշերէն։
– Երդո՛ւմ, երդո՛ւմ։ Ըրի՛ր։ Հօրդ մեռելին վրայ, մօրդ գլուխին վրայ։ Երդո՛ւմ ըրիր դուն։ Մտի՛կ ըրէ։
Արեւը հատած էր թիթեղէն։ Դուրսն էին։ Մէկէն տեսան, որ բակին պոչերէն սեւը կը գծուէր, մանր-մանր։ Անոնք չէին աւարտած իրենց դատը։ Գիշերուան սա պատրաստութիւնը, տունին ամէն ծակ ու ծուկերէն, սգաւոր ու դաժան բան մը կը քշէր առջեւէն։ Կ՚ըլլայ ասիկա, երբ վերը ծանր հիւանդ մը կը տքայ, հոգէառին սարսափէն, կամ հսկայ կ[արաս]<ref>ձեռագիրը՝ կորուստ, սրբագրուած՝ կարաս ?</ref>մը կը կոտրուի բակին մէջտեղը եւ չի հաւաքուիր, տուները ձգելով անհուն թախծութեան։ Վերէն դուռ մը փակուեցաւ։ Աղուորին հոգի՞ն<ref>հոգին, սրբագրուած՝ հոգի՞ն</ref>էր, որ կը յառնէր։ Ինչպէ՛ս զգաց, որ այդ բախումը իրական առարկայի մը պէս թօթուեց զինքը։ Իր էութենէն հոսեցաւ ա՛ն՝ որուն անունը չէր առած բերանը դեռ, բայց որմով կը յորդէին իր բոլոր բջիջները։ Մենք չենք մտածեր մեր սրտին ու երակներուն, վասնզի անկապտելի ձեւով մը մերն են անոնք։ Կը զբաղինք՝ երբ հիւանդութեանց զինուորները գրաւել կը փորձեն։ Ուզեց նետուիլ բացը, բակը։ Պառաւին հաստ մարմինը կը հետեւէր անոր մտքին սլաքին եւ կը դիմաւորէր անոր հաւանական շարժումները, վարժ, բացէն, առանց մատնուելու։ Դուռը կրկին զարկաւ պատին։ Ձայնը էգ էր կարծես։ Ձայնը գիշերն էր, անկողինն էր, Աղուորին ծոցն իսկ էր։ Դարձաւ կրունկներուն վրայ։ Ախոռ կը մտնէր։ Աչքը առանց պտիկ մը թարթելու, առանց վախի՝ ինչպէս սուտի փոքրագոյն ծուէնի մը, ատեն իսկ չձգելով ընդմիջուելու, իրարու ետեւէ, շունչը բաւածին չափ, ըրաւ պառաւին ուզած բոլոր երդումները, հօրը սուրբ մեռելէն մինչեւ մօրը ողջ, ցաւագար գլուխը, ժամուն «օսկի» խաչէն մինչեւ Զատկի առտուան «օսկի» սկիհը ու անոր ահաւոր պարունակութիւնը, յորդ, սիրազեղ, ջերմ բառերով։ Պառաւէն առաջ դուրսն էր ան։ Չտեսաւ Աղուորը։ Ո՞ւր կրնար ըլլալ, վար չիջնալու համար։ Մութը եկաւ, կիսաջերմ, ամառ գիշերուան մը համովը, ուրկէ աշնան առաջին զովութիւնները, գիծերու պէս կը սահին եւ մերթ ընդ մերթ կը զգացուին, երբ մեր գլուխը տաք է քիչ մը։ Անիկա կերաւ անոնց սեղանէն, առանց բառի, շարժումի, նայուածքի` սպասելով Աղուորը, որուն ոտքերը կային գլխուն վերեւ, բայց ինքը վար չէր իջած։
Ան գիշեր ալ անիկա մտաւ Նալպանտենց հարսին ծոցը։ Աւելի փորձ, աւելի յուզուած, աւելի տարածած իր ջիղերը` ընելու համար թափանցումը անոր մարմինին թաքուն խռովքներուն։ Ու յաջորդ գիշերը։ Ու ամբողջ շաբաթը, մինչեւ Սերոբին գալուստը։ Գառնուկէ մը աւելի հնազանդ էր պառաւին բոլոր հրամաններուն։ Չկրկնեց առջի օրուան յիմար անհամբերութիւնը, թէեւ իր տառապանքը, կարօտը կ՚անցնէր չափը իր սպասումին։ Ու անիկա հասկցաւ արիւնին ձայնը ու ձայնին արիւնը մեր խեղճ սրտին դուռներուն։ Այդ վեց օրուան մէջ անոր տակինը հո՜ղ չըլլար։ Անոր ներսը ուրիշ դէմք չկենար։ Այս աղի պէս այրող կարօտը, ծարաւը զայն ըրաւ մշտագրգիռ, անխելք, ատեն չտուաւ, որ խորանայ իր զգայութիւններն ի վար։ Հպա՞րտ։ Հազի՜ւ<ref>Հաշի՞ւ, սրբագրուած՝ Հազի՜ւ</ref>. թէեւ առաջին օրը իր հոգին բռնուած ըլլար անոր թեւովը։ Հաճո՞յք։ Բայց անոր մտածումը աւելի կ՚արժէր, քան անոր վայրկեանը։ Միայն հաստատապէս ճանչցաւ, թէ ի՛նչ ուժ կայ պառկած կնկան մը կրաւորութեան մէջ։ Տասը էրիկ-մարդ չունին այդ ուժը, երբ իրենց ոսկորներուն վրայ՝ բանալիով հաւասարակշռուած ժամացոյցի պէս կը պտտին ու զերծ են կիրքին սլաքէն։ Արիւնին հեղումը, վառօդին հոտը, սուրին շողիւնը գուցէ ունենան այդ հմայքէն որոշ մարդերու<ref>մարզերու, սրբագրուած՝ մարդերու</ref>վրայ։ Յետոյ, անխօս, ջիղերէն դուրս ամէն բանի համար կուղպ այդ մարմինին վրայ զուր տեղը աշխատած էր ճանչնալ այն յիմար խռովքը, որով կը թրթռան սիրոյ բոլոր երգերը։ Սերոբին վերադարձէն օր մը առաջ, անոր արգիլուեցաւ գիշերուան անկողինը։ Փորձ մըն ալ աս, անշուշտ յիմար, որ պառաւին պարզութիւնը կ՚ապացուցանէր։ Առտուն անիկա տեսաւ երիտասարդը, ուռած աչքերով, որոնք չէին գոցուած։ Այդ պատկերը շատ դժնդակ լոյս մը կ՚արտաբերէր անոր հոգիին։ Աւելի խելացի մը, մինակ այդ արնամած նայուածքէն, պիտի հասկնար, թէ կարելի չէ արջասպը դնել երկաթէ ամանի մէջ։ Պիտի հասկնար աւելի խելացի մը, տակաւին, թէ տաքնալու դրուած հունտերուն<ref>հուներուն, սրբագրուած՝ հունտերուն</ref>նման ծլած ու իրենց շապիկը պատռած էին բոլոր այն սերմերը, որոնք գեղի տղաքը կը հանեն իրենց պատեաններէն ու կը զառածեն դէպի վտանգը, դիւային քաջութիւնը, կռիւը, ոճիրն ու մահը։ Դեռ դուրսին համար աղօտ մշուշով մը վարագուրուած այս հակումներուն անդրանիկ ճաշակը պիտի ունենային անոնք, Նալպանտենց Տունն ու Սողոմենց Սողոմը,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>քիչ մը շատ շուտ։ Եղաւ ատիկա Սերոբին դարձած գիշերն իսկ։
==== Բ ====
Փոխուած ոչինչ կար տունին մէջ։
Նալպանտենց Սերոբը կը դառնար այնպէս՝ ինչպէս գացած էր։ Այդ մասին ոչ մէկ կասկած պառաւին մէջ։ Գէրցա՛ծ, քիչ մը աւելի քան մորթին տարողութիւնը, համբաւով մածունի խորտիկէն, որ անոր նախասիրած կերակուրն էր քաղաքէն, իւղոտ, տապկուած լաւաշի վրայ մանր-մանր փրթուած։ Լեզո՞ւն։ – Ջաղացք, քաղաքին<ref>քաղաքի, սրբագրուած՝ քաղաքին</ref>բոլոր նորութիւններով։ Գովեստը, արդար ու թուքոտ՝ հսկայ բժիշկներուն, որոնք մեռելին հոգի կը դնեն ու տաք ջուրերուն, որոնց մէջ ամսուան կեանքը գեղին տասը տարուան հետ անիկա պիտի չփոխէր։ Նուէրներ, մօրը, կնկանը, լայն, բարի, առատ, զարմացնելու չափ տանը ծառան, որ կանչուած էր անոր ներկայութեան, կատարուած աշխատանքներուն համարը տալու եւ որ ամօթահար, բայց հետաքրքրուած, կը հետեւէր սա կռնծած, դրամին ժանգովը կռտուած (մալուած) մարդուն ձեռքերուն։ Ո՞վ փոխած էր անոր կծծի բնազդները։ Ու ի՜նչ գոհ էր անոր գէր ու երկդիմի երեսը։ Կատակներ ըրաւ սեղանին վրայ։ Ու՝ օգտուելով մօրը գործով դուրս ելլելէն՝ փորձեց համբուրել իր կինը, որ խօսքի, շարժումի անտրամադիր՝ սառած միս էր այդ պահուն, պարպուած ինքնիրմէ։ Ան չէր կրցած նայիլ խոր էրկանը աչքերուն։ Խղճի խա՞յթ։ Ո՛վ գիտէ։ Մեղքը, նոյնիսկ շղարշով զգեստաւոր, կշիռ ունի խղճմտանքի նժարին։ Ասիկա արդարները չեն, որ կ՚ըսեն։
Սողոմը յարգեց, այսինքն՝ կը հաւատար, թէ պիտի յարգէր բոլոր իր յանձնառութիւնները։ Իրաւ ալ, այգիէն դարձին, երբ անիկա հոտը առաւ ներկայ էրիկին, մռայլուեցաւ ու պառաւին ազդու միջամտութեամբ միայն գտաւ ինքզինքը։ Յետոյ՝ ինքզինքը հարկադրեց – ո՜վ պատանիներուն հերոսութիւնը – հաւատարիմ մնալու տրուած խոստումին։ Չերեւցաւ ճաշի ատեն, ինչպէս վարժուած էր ընել շաբաթէ մը ի վեր, հակառակ բռնաւոր կարօտին ու օր առաջուան այնքան գողտր զգայութիւններուն։ Ի՛նչ սիրտ առնող է համը սեղանին, որուն շուրջը կը բոլորուիս, սիրածիդ հետ, անոր շունչին մէջ։ Չելաւ խցիկէն, որուն դուռը կը դողդողար բարակ աղմուկներէ, ճոխ սեղանէն փրթած ու մոլորած:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Ինքզինքը խորտակելու չափ ճնշեց իր ջիղերուն վրայ, որոնք ուռած կը թուէին ու կը փորձէին պոռթկալ դուրս։ Գեղացին երակներով կը զգայ ու կը չափէ կիրքը։ Զսպեց սակայն։ Ու այս պրկումը ասեղ-ասեղ սողոսկումներ արժեց իրեն, ողնուղեղն ի վար։ Բայց զսպեց։ Այս յաջողութիւնը մանկան մը պէս ուրախ ըրաւ զինքը։ Մինչեւ Սերոբին պառկիլը, անիկա տէրն էր իր կիրքին։ Ականջը փակցուցած բալլիքի ծակին՝ ան կը հաշուէր քայլերը, կը ճշդէր ու կը դատէր ձայնի քաշքշուքները։ Ատեն մը յոգնած՝ աշխատեցաւ աչքերովը, լոյսի թելերուն վրայ։ Բայց եկաւ ատեն մը, ուր բակին վրայ, վերի պատուհանէն այդ լոյսն ալ հատաւ։ Լռեց տունը, կարծես լիովին մեռած։ Այն ատեն տեսաւ, որ ծունկի էր դուռին ետին։ Անոր սրտէն սկիզբ կ՚առնէր հուժկու որոտումը, որ կ՚անդրադառնայ գանկին երկու զառիթափերուն ու փոթորկահար նաւակի մը պէս կը ճօճէ մեր կամքը։ Ու բառական որոտում մըն էր, որ կը գոռար ականջներուն փողերէն։ Որ կը բաբանէր անոր կուրծքին տախտակը ներսէն դէպի դուրս։ Աչքերը՝ խոռոչներ, մինչեւ սիրտը ելք ունեցող խոռոչներ էին, ուրկէ կրակի թելեր ու լոյսի պղպջակներ կը հոսէին, առատ ու արագ, ու այրումի շատ յստակ զգայութիւն մը խանձածի պէս կը կսկծեցնէր իր կոպերը։ Ինչո՞ւ այս անձուկը, օդի պակասը։ Ու ահա իրեն այնպէս եկաւ, որ իր մէջ մէկի տեղ շատ մարդեր կային, կազմաւորուող իր մարմինին զանազան կէտերուն, բայց ունենալով ուրոյն յօրինուածք ու պահանջք։ Ու բազմութիւն էր ինքը, հին գիրքերունլեգէոնը։ Կեդրոնացած անհատականութեան այս ցրցքնումը, փախուստով, ստորաբաժանմամբ թեթեւացում մըն է ներքին ճնշումին դէմ – գիրքերուն ապահովութեանսուբաբը<ref>Ծնթ. – սուբաբ, soupape` ելքի դռնակ</ref>։ Ընդհանուր բզզիւն մը կը համախառնէր այդ մասնաւորումները։ Ու կը նմանէին անոնք գայլի ակռաներուն, խոզերուն ժանիքին։ Ու անոնք սուր էին ու հերկող՝ դաշոյններու նման։ Ցաւի հետ կապուած այս զգայութիւններէն ինկաւ իրենց ժխտական մասը։ Մարմի՞նը կը վարժուէր։ Ու անոնք խենթեր էին, պատրաստ խուժելու, ո՛ւր որ հրամայուէր իրենց։ Թեւամբարձ՝ ելաւ ոտքի, ծնրադիր իր վիճակէն։ Թօթուըւեցան իրմէ զինքը մասնիկ-մասնիկ ընող բոլոր զգայութիւնները։ Բայց այդ խռնումը նեղ ըրաւ սիրտը, որուն քիչ կու գար անոր կուրծքին վանդակը։ Չտեսաւ ու չիմացաւ ինչպէ՛ս, ո՛ր ձեռքերով բացած էր խցիկին դուռը։ Բակն էր։ Հովը դպաւ իր քունքերուն, որոնք կը պոռային։ Աստղեր։ Լռութիւն՝ բայց զանգակի մը նուաղումն ի վար հնչումէն շինուած։ Թեթեւ լամբար մը վերի սենեակէն։ Ոչ մէկ շուք ճերմկիլ ուզող վարագոյրներուն վրայ։ Խածաւ ակռաները` ծամելու համար հայհոյութիւնը. յիշած էր Աղուորին կատաղի ընդդիմութիւնը լոյսին։ Հիմա՞։ Յուզումն ու բարկութիւնը այնքան զօրաւոր կ՚աշխատէին իր մէջ, որ քալելու համար դողացին ծունկերը։ Ո՞ւր կ՚երթար։ Չհարցուց բնաւ։ Մէջքին կոխած էր դաշոյնը։ Բայց երկաթին տուած ապահովութենէն աւելի՝ անիկա ուժ ու արիւնի խանձ կը զգար իր ակռաներուն ու դաստակներուն մէջ։ Բայց ոտքերը տարին զինքը։ Ի՜նչ ահաւոր էր աղմուկը ականջներէն, որոնք կը պոռային խօլարձակ, բազմաղաղակ։ Օճախով սենեակին առջեւ սարսռաց։ Մռայլ ձեւ մը կը զատուէր խորքի, սանդուխի յատակին միակտուր սեւէն։ Ուրուակա՞ն։ – Պառաւն էր։ Մտիկ ընելով իր բնազդներուն ու քիչիկ մըն ալ դուրսէն լսածներուն, անհանգիստ, անկողինին մէջ չարչարակոծ գալիք աղէտներու հաշւոյն, իջեր-կեցեր էր հոդ, հսկողութեան տակ ունենալու համար վերնայարկին մուտքը։ Ան շարժեցաւ յստակ, քշեց տղան, մեծ մատովը, ուժգին, անողոք, անդիմադրելի։ Կը պատահի ասիկա, երբ մեր մարմինը շատ զօրաւոր մտածման մը պրկումին տակ կը տասնապատկէ իր կարողութիւնները։ Ծանօթ է արտակարգ ուժը խենթերուն։ Քշեց ետ, բակէն անդին, ու խոթեց խուցը։ Կղպեց դուռը ներսէն ու նստաւ գետին։ Այդ պահուն անոնք ունեցան այս պատմութեան սրտառուչ դրուագներէն մէկը։ Կռիւ չէր կատարուածը։ Անոնց ձեռքերը ոչ մէկ շարժումին բերին տեսարանին։ Կարծես պէտք իսկ չկենար լոյսի, թէեւ պառաւը պլպլացուցած էր խեղճուկ կանթեղը։ Բայց պահին վրայ գերակշիռ էր ձայնը։ Դաժան, բզիկ-բզիկ, նեարդները չորս դին գզգզուած բան մըն էր, որ անդադար կը հոսէր պառաւին բերանէն, այնքան քաղցր ու շնորհալի ուրիշ ատեններու։ Ան սկսաւ հայհոյանքով, անէծքներով, սպառնալիքով, հաստ, հաստատ, կտրող<ref>կարող, սրբագրուած՝ կտրող</ref>, դուրս ինքնիրմէն, ինչպէս մէկը, որ կը պաշտպանէ սեպհական պատիւը։ Այս մարզին՝ անիկա կինն էր, գեղի միջին կինը, որ դանակի պէս կը զարնէ ու կը փրկէ իր օճախին վարկը հասարակաց կռիւներէն։ – Բարձր, անմեղութեամբ զրահուած, բայց լրբութեամբ ցուցադրուած իրաւունքին գիտակցութիւնը։ Քանի՛ կը խօսէր, ա՛յնքան իր անդամները կ՚ոգեւորուէին, սպառելու աստիճան անոր տկար, ուռած սիրտը։ Այս խոնջէնքը դարձուց անոր բերանը սովորական իր հունին։ Հանդա՞րտ։ Չէր կրնար ըլլալ։ Ու իրարու ետեւէ շարեց հսկայական երդումները, բոլորն ալ տղուն բերանէն քաղուած ու փունջ-փունջ դասակարգուած եւ որոնք դեռ շաբթուան մը կեանք իսկ չունէին։ Աստուած ի՛նչ կ՚ըսէր վերէն։ Ու երանելի պառաւը երբեք չէր սուտի մէջ՝ թէ՛ իբր մտածում, թէ՛ իբր զգացում։ Գործածեց անիկա իր ճարտասանութեան բոլոր զսպանակները։ Սողոմը կտրուկ պատասխաններ միայն ունէր, քիչ՝ բայց հաստատ։ Հետզհետէ, պառաւին հանգումին զուգահեռ, ան դարձաւ խօսուն, պահանջկոտ, բռնաւոր։ Բայց բառերը չեն դադրիր բառ ըլլալէ, այսինքն՝ ուզեն-չուզեն կը փոխանորդեն քիչ մը իրենց բացատրած վիճակները ու կը սպառին։ Ինչպէ՛ս չորցաւ անոր լեզուն, չդառնալու չափ բերնին մէջ։ Այն ատեն, կիրքին գալարափողէն իբր հեղում մը՝ սկիզբ առաւ անոր մէջէն հեծկլտուքը, որ ուրիշ բան չէ՝ եթէ ոչ բառերով տրուելիք նախնական, անկաղապար տարազը, փոքրերուն, անփորձներուն մօտ յաճախադէպ։ Փոքր, այո՛։ Բայց համաչափ անոր մարմինին ու անհունապէս սրտառուչ, վասնզի կաղապարուած էր անոր զմայլելի հագագէն։ Կարծես այդ փղձկումը անվերջ անձրեւն ըլլար հոգիին։ Քիչ յետոյ բերանին հետեւեցան աչքերը։ Ու պատկերը կիզանուտ ընող ներքին տագնապն էր չլալու, իր նուաճումը զգալի չընելու սա կնիկին առջեւ։ Չէր գիտեր, թէ անիկա պիտի լար երիտասարդին առաջին արցունքը, որուն համը բախտ մըն է, որ անծանօթ մնայ մարդոց մեծ մասին։ Ան Աղուորը կ՚ուզէր։ Հիմա կ՚ուզէր։ Ամէն գնով կ՚ուզէր։ Պառաւը փաթթուած անոր երդումներուն, կը մնար պինդ իր ծունկերուն` ինքն ալ շուարած ու յուզուած։ Ան հաշուի չէր առած սա անկարելի, անխելք նախանձը։
– Խելքդ քեզի կանչէ, տղա՜ս…
Բայց տասնութամեայ տղուն մէջ թերեւս ատկէ դուրս շատ բան կարելի ըլլար գտնել։ Չկեցածը ատ կանչուելիքն էր միայն։ Պառաւը դպաւ կանթեղին, պատրոյգին խոռը<ref>Ծնթ. – խոռ – կրակ[է] սեւցած փոքր կտոր:</ref>փրցուց-նետեց` քիչ մը աւելի պայծառութիւն գտնելու։ Օգնութի՞ւն կը յուսար լոյսէն։ Զղջաց չարաչար։ Աչքին առջեւն էր Սողոմենց Սողոմը, գեղին ձայնաւոր պատանին, – հիմա վաւերական դիւահար մը, դէմքը հիմնովին խաթարուած, ու պատրաստ՝ մէջտեղէն ճաթելու։
– Կնիկն անորն է, Սողո՛մ։
– Անո՜րը…
Չէր կրցած հեգնական չընել այս բառը։ Բայց կրկնեց։ Հեգնութեան այդ շղարշին մէջէն դժուար չէր գուշակել Սողոմին բանաձեւած իրաւունքը։ Պահ մը լռեցին։ Ու լպրծուն, բաբախուն այդ օդը<ref>օրը, սրբագրուած՝ օդը</ref>կը կոտտար, վիրաւորուելով պատրոյգին նորոգուած ակռաներէն։ Ու նման էին երկուքն ալ իրարու։ Ու նման՝ այդ գիծէն՝ նաեւ ուրիշներու, լացող կիներու, որոնք մեռելը կը շրջապատեն ու, ողբէն ընկճուած՝ կը դադրին պահի մը համար, ու կը մնան պաղած՝ պառկողի դէմքին, առանց զգալիք ու մտածելիք բանի, այնքան անիրական, անկարելի կը թուի իրենց ինչ որ պատահած է առջեւնին։ Հեռուներէն եկաւ անոնց շան մը կաղկանձը։ Ամբողջ երկինքը ուրիշ բան չըլլար։ Յետոյ նուաղեցաւ կրկին պատրոյգը։ Ձեւերը կը դանդաղէին։ Սողոմը ելաւ ոտքի։ Այդ ելքն էր, – կը հագնէ՜ր վճռապէս երիտասարդութիւնը։ Անկէ կորուսած էր ա՛լ պատանութիւնը։ Տեղը կը յառնէր կարծրադէմ, ոճրագործ երիտասարդը, որ «ջուրի դրուած» կրակներուն ամէնէն խորունկին մէջ, պիտի քալէր ա՛լ իր ճամբան, անյողդողդ ու արի:
– Ո՞ւր։
– Վե՜ր։
– Խենթեցա՞ր։
Պառաւը նետուած էր ոտքի, իր կարգին։ Ու Սարսափը – գլխագրեցէք ուզածնուդ չափ մեծ – կը հագուեցնէր անոր մարմինը նոյնքան իրաւ խստութեամբ մը։ Տպաւորիչ եղաւ ան ու տիրող, որքան ներելի ըլլայ գործածել այս վերադիրը վաթսունամեայ կնոջ մը` ներսէն փտած ու յոգնաբեկ։ Երկարեց բուռը դէպի տղուն գօտին։ Ու հակառակ բուրդի վրայ ծռելուն՝ մատները կարծր էին ու հրամայող։ Ան յաջողեցաւ նստեցնել երիտասարդը, որ չէր գիտեր, թէ ինչո՞ւ մտիկ կ՚ընէր։ Տառապեցա՞ւ, որ մտիկ կ՚ընէր։ Բայց տաժանագոյն ցաւն էր անոր զգալ հեղումը իր իսկական խառնուածքին։ Ողորմելի ըսուելու չափ սրտառուչ էր անոր դէմքը, հիմա որ անոր սիրտն ի վար կեանքին գերագոյն յուզումը պարպուած<ref>պարպած, սրբագրուած՝ պարպուած</ref>էր իր սկիհէն` զինքը խելամուտ ընելով մէկ ժամէն միւսը՝ մարդերուն անսրբագրելի ողբերգութեան։ Ինչպէ՜ս տեսաւ իր հայրը, սա անակնկալ յուզման մէջ։ Որքա՜ն փոքր, աննշան են բոլոր Ուստիանները եւ միւսները, որոնք լեզուով կը սիրեն։ Ի՛նչ անպատում կրակ էր ատ թափուածը։ Ու դատեց ալ իր պատահարը, որ խնայուած պիտի ըլլայ մարդոց մեծագոյն մասին։ Որոնք սիրտի ցաւ պիտի չունենան ու անցնին պիտի կեանքէն առանց արիւնի, թերեւս առանց արցունքի։ Հասկցա՞ւ այսքան կանուխ, ինչ որ կը զատէ մեր միւս ցաւերը սիրտին ցաւէն։ Աղքատութի՞ւնը։ Բայց գերեզմանին երկու կանգուն կտաւը նիւթն է եղած ժողովրդային իմաստութեան։ Շատեր անոր շուքէն՝ կը տանին աշխարհին լրբութիւնն ու պարապը փառքերուն։ Կրնանք զայն նետել ալ, տարտղնել ալ ժամանակին մէջ։ Ո՞ւր տարածել սակայն մեր սրտին սա թունաւոր ծաղիկը։ Թափանցումի այս գիծէն անոր մէջ ուրուացաւ միւս տիրական էջը իր պատանութեան, երբ իր կոկորդը կը հոսէր կարմիր ու հսկայ սարսո՜ւռը, ժամ մը յուղարկաւորները փղձկումի տանող այն անհաս վիճակը, որուն եթէ ոչ բոլորովին օտար, գոնէ լայն չափով անհաղորդ էր մնացեր, խողովակի մը պէս ծորելով սրբազան տրտմութիւնը, խունկով թառամած մահուան անձնաւորութի՜ւնը, դագաղներուն վերջին քայլէն առաջ ողջերը երկինք փոխադրելով։ Ու իր պզտիկ խելքը իրարու մօտեցուց երկու արցունքները. մէկը՝ զոր կու լանք կնոջ մը ծոցը, եւ միւսը՝ զոր կու լանք մեռելի մը ծոցը եւ որոնց աղբիւրները իրարու հետ են այնքան յաճախ իրականութեան մէջ ալ։ Ի՛նչ ճնշում գործեց ուղեղին՝ զսպելու համար ճամբայ ելած արցունքը։ Կը զայրանար, որ չէր կրնար վանել իրմէն կսկծեցնող այն զգայութիւնը, զոր կ՚ունենան մեր միսերը, երբ կը բռնուին մաղմաղ կրակի։ Այս այրուցքի, տաղուելու, փշուր-փշուր «ճենճերելու» զգայութիւնները նոր կը հասնէին իրենց խորութեան ու կը բացատրէին հզօր կրակի մը լոյսին ընդմէջէն՝ պատկե՛րը երգին, զոր երգած, բայց չէր հասկցած մինչեւ այսօրը։ Կարծես սիրտը անցուցած ըլլային շամփուրի։ Ու կը զարմանար հարազատութեանը վրայ զգացումին, որ, աշուղին ընտանի, կը պոռար անոր բերնէն՝
Սիրտս լորի պէս խորվեցիր…
Ու կ՚այրէին զինքը։ Չար ու դաժան բաներ։ Ամէնէն շատ կը նեղուէր ան շրթներէն, որոնք մռայլ դողի մը մէջ կը կափկափէին։ Լուսնոտ նկատուելու չափ այս խիստ ցնցումները յոգնեցուցին մա՛նաւանդ անոր սիրտը, որ անհաւասար, խեղճ հեծկլտուք մըն էր, կարծես բաբախումը փոխադրած անոր բերնին։
Սեւ Սէ՛րը, մտածեց հաճի Աննան, բայց չբանաձեւեց. լսած էր անով զարնուածներէն, որոնք կ՚ածխանան՝ առանց որ մէկը իմանայ։
– Ինչո՞ւ կու լաս, տղա՛յ։
Լացող չկար սակայն։ Ու բացագանչական հարցումը հրաւէր մըն էր,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>վարպետ՝ որքան արգահատագին, դէպի արցունքը, որ նման տագնապներու հոգիին ծովուն վրայ կը խորտակէ կիրքին կիկլոնը։ Գիտեն ատիկա հին ու նոր պառաւները ու կը ստիպեն լալու արցունքէ կտրուած աչքերը։ Շնչառութիւնը եղաւ անհաւասար ու ճչուն։ Յետոյ անցաւ դողը, ամբողջ հասակին։ Չիյնալու համար իջաւ ծունկերուն, որ չկրցան բռնել անոր իրանը։ Տապալեցաւ անիկա գետին։ Տախտակին հետ իր բիրտ շփումը կործանեց անոր «կապուածքը»։ Ինկած էր կուշտին, գրեթէ զգայազիրկ, բայց քայքայած այրուցքին լերդացումն ալ, ուր ընկղմելու վախը տարեր էր զինքը նուաղումի։ Դասական հարուածն էր (շատ ծանօթ՝ բայց անիմաստ ցաւը սիրտին, որուն տակ կը տեղաւորէ գեղացին բոլոր բուռն կսկիծները), որ կը խոցէր անոր սիրտը։ Անուն՝ ու սիրտին գաւառներուն՝ կեդրոն մը չունի այդ ցաւը։ Բայց յստակ է ան։ Ու ան բացատրելի ըրաւ, ակնթարթի մէջ բացառիկ կործանումներն ու բացառիկ ամբարձումները։ Հեքիաթը մատչելի եւ իրաւ էր անոր ուղեղին։ Մահը տալն ու առնելը նոյն գործողութեան կրկնակ երեսներն են երբեմն։ Սա վայրկեանին, ոչ իսկ թարթիչ մը շարժելու, ան կը մորթէր Նալպանտենց Սերոբը։ Ոճիրը գոյն ունի, պառկելէն<ref>sic ձեռագիրը՝ պառկելէն [ Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>շատ առաջ, դեռ մտապատկեր եղած շրջանէն։ Ու մարդ չի կրնար պարտկել այս ցոլացումը, փոսփորափայլումը՝ տեսնել կրցողէն։ Գեղին մէջ մահը, տարաժամ ու բռնի, գրեթէ ամէնօրեայ եղելութիւն է, որպէսզի վաթսուն տարիներէ անոր փորձառութիւնը, հաստատ ճանաչումը զետեղուած չըլլայ կիներուն ներսը։
– Ինքզինքի՛դ եկուր։
Երկրորդ անգամ դէպի գիտակցութիւն այս կոչը անօգուտ ըլլալուն չափ վտանգ ալ ունէր։ Երբեմն ոճիրին զարկը, այսինքն՝ զայն ստեղծող, լարող, առաջնորդող ջիղին սլաքը պարապին վրայ կը մարի։ Դուրսէն, ուրիշ անգամ, բառ, դէմք, շարժում այդ սլաքը իրենց կը քաշեն։ Գուցէ այս փորձառութիւնն է, որ սորվեցուցած է տարօրինակ դասը, – հսկայ խենթերուն դէմ յաճախ լռութիւնն ու մեռելութիւնը կը գործածեն։ Սողոմը չպատասխանեց, չկրնալուն։ Այնքան ուժգին էր ոճիրին ճպոտը իր ջիղերուն վրայ։
– Դանկըտե՛մ պըտը…
Հարկ չկար փշուր-փշուր աղցուած այս բառերուն` ահաբեկելու համար պառաւը, որ կը ճանչնար կեանքը։ «Դանկըտելը» ամէնօրեայ արարողութիւն էր լիճին շրջակայքը, բոլոր հայ գեղերուն համար։ Այս մարդիկը կը մորթէին, ուրիշ բան ընել չկրնալնուն։ «Ելլալիք արիւն» բացատրութիւնը սովորական էր ու բաւ, փոքր կռիւներու ընթացքին, առնուած ու տրուած վէրքերը ամոքելու եւ փողոտումի չառաջնորդելու։
Նալպանտենց հաճի Աննան արիւնին չափ գուցէ կը զարհուրէր գայթակղութենէն, որ անտիպ ըսուելու չափ բացառիկ էր գեղին բարքերուն։ Հասկնալի էր կռիւը, ոճիրը, մահը, երբ կը սկսին դէմէ դէմ, օղիի սեղաններէն, սահմանի զանցումներէն կամ կոտրած նշանէ մը։ Հո՞ս։ Ու կը զայրանար, առանց զգալի ընելու, ջատուկ ու անխելք իր զայրոյթը։ Ինչո՞ւն էր պէտք։ Արտասանեց մտովի բանաձեւը։ Բայց զգաց, որ կեղծ էր իր վախը նոյնիսկ գայթակղութենէն։ Ինչե՜ր չէին ըսած իր ետեւէն ու երեսին։ Խղճմտանքի հետ հաշտուելու համար մարդ պէտք է քառսունը անցնի։ Անիկա գրողէն իսկ չէր վախնար սա պահուն։ Կեանքէն ձեռնթափ մարմինի՞, դիակի՞ հերոսութիւն։ Ո՜վ գիտէ։ Ամո՜ւր՝ աւելի քան երկաթը։ Այս գիտակցութիւնը թեթեւցուց զինքը կրկին ու նայեցաւ տղուն լացին։ Դասական ու այնքան սպասուած արցունքը կու գար վերջապէս աւլելու տղուն աչքերէն սեւ կրակը` զայն մօտեցնելով մարդկայինին սահմանին։ Իրաւունք ունի ժողովուրդը, երբ ոճիրը կը կապէ մեր մէջի կենդանիին։
– Ձեռքդ ի՛նչ կ՚անցնի, հէ՛յ օղուլ։
Իբր թէ դուրսէն նետուած բառեր ըլլային ասոնք, այնքան անյարմար անոր բերանին, բայց այնքան ալ անհրաժեշտ։ Երիտասարդը կրկնեց զանոնք մտովի. յետոյ մռլտաց՝ շրթներով։ Ու թուլցաւ անիկա, կոտրտուելով ինքն իր վրայ, նման մէկու մը, որուն գլուխը մամուռին տակէն կը հաստատէ ապառաժը։ Միտքէն չէր անցներ մեղքնալ, նոյնիսկ կաթիլով, Նալպանտենց Սերոբին, որուն էգ ու գէր մարմինը այնքան անհամակրելի կ՚ընէր արդէն անոր անձը։ Բայց խորհեցաւ բանտին, գուցէ կախաղանին, թէեւ պզտիկ այլուրութեամբ մը, անշրջագի՛ծ՝ ինչպէս մէկ երեսով մշուշի մը մէջէն։ Ոճիրը վախ չունի։ Բայց ի՜նչ ուժգնութեամբ, ի՜նչ պայծառ հոծութեամբ անիկա խորհեցաւ Աղուորին, որ բառ չէր անոր համար։ – Ուրիշի՜ մը ծոցը։ Ընդմիշտ առնուած, հեռացուած իր բազուկներէն։ Ու այս պատկերները մտածում չէին, բանտին կամ կախաղանին պէս, անգայտ պայմանումով, այլ՝ կենդանի իրականութիւն, շաղուըւած իր արիւնին։ Ու անոնց կազմուելուն ու ջնջուելուն մշտանորոգ մեքենականութիւնը ցաւի մը պէս կը կոխէր իր սրտին, փոխն ի փոխ հոծելով կամ մեղմելով։ Անհրաժեշտ են այս թուլացումները, որպէսզի դիմանանք։ Մարմինը ինք իր ճնշումէն ալ կրնայ յոգնիլ։ Այս կարգի ուժաթափումէ ետքն էր, որ անոնք կրցան խօսիլ իրարու, աւելի հանդարտ։ Թեթեւ, պարապ հարցեր, մօտէն՝ առանց կապի՝ ողբերգութեան։ Սովորական։ Առօրեայ։ Խրատ չէր տուածը, ոչ ալ աղաչանք ու սպառնալիք։ Հաճի Աննան կը դնէր անոր առաջ շատ պարզ բաներ։ Անիկա խելքն ունեցաւ շահագործելու տղուն հոգեկան վիճակը, խորացնելու ու կազմաւորելու՝ անոր մէջ՝ այն մասնաւոր լինելութիւնը, ըլլալը, որ սեպհականութիւնն է անձնիւր էակի։ Որով կը ճանչցուի մարդու մը հոգեկան գոյնը, հէնքը, յար եւ նման՝ մարմինին համար պատահածին։ Սովորութիւն է այդ գունաւորումին սկիզբը դնել մատաղ պատանութեան մէջ, ուր կը տրուի անոր հանդիպիլ մարդոց մեծ մասին համար։ Ո՞վ չէր ճանչնար Սողոմենց Սողոմը, հրեշտակի ձէնով, գառնուկի հոգիով ադ տղան։ Պառաւը կը հաւատար իր զգայութիւններուն։ Բռնկո՛ւմ։ Կոտորա՛ծ։ Անշո՛ւշտ։ Բայց ո՞ր մեծ ջուրը կը վախնայ անոնցմէ, երբ խենթեցած՝ կ՚արշաւէ իր հունէն դուրս։ Կ՚անցնին ամպերը ու հոսանքը կը դառնայ իր գողտր գեղեցկութեան։ Ան յանձնարարեց անոր չաճապարել, մտածել ըսելէ եւ ընելէ առաջ։ Կռի՞ւ։ Այո՛։ Ծեծկըւուքը մաս կը կազմէ գեղին կենցաղին։ Այդ վիճակներուն ընկերացող յուզումն ու ելեւէջը՝ հասկնալի։ Այդ է պատճառը թերեւս, որ տակաւին, մինչեւ ուշ ժամանակները, իրար դանկըտելէ անմիջապէս ետքը, գինիին սեղանը դարձող ու աղբօր պէս խմելը շարունակողներ պակաս չէին…։ Երբ պառաւը ելաւ անոր խուցէն, ապահով էր ատ գիշերուան համար։ Բայց խորապէս վրդովուն՝ յառաջիկայով, որ շատ ալ մօտ ըլլալու էր, քանի ան սեռային ասեղին կը մնար կապուած։ Ու «վառօդն ու բամպակը» դրուած էին քով քովի։
Դուրսը զով էր։ Օգոստոսի բանուած (ականակուռ պիտի ըսէր դասական բանաստեղծ մը) երկինքը սո՛ւտ եկաւ անոր։ Վասնզի, ի՛նչ ալ ըսեն, տեսնողը մենք ենք եւ ոչ թէ առարկաներն են, որ գեղեցիկ են։ Ան չտեսաւ, ամէն գիշերուան պէս, անկէ անդին փռուած արքայութեան ու դժոխքի պատկերները։ Իր ապրածը, խուցէն ներս, բաւ էր իրեն։ Ու ատ պատճառով ան հաճելի գտաւ այդ կէս-անուշ զովութիւնը։ Ետ հրեց մազերը, քիչ մը թաց, քունքերէն, ուրկէ ուժգին կը զարնէին բաներ, որոնք նոր կ՚որոշէր, – մուրճի կշռաւոր հարուածներ տարածուելով հետզհետէ, զոյգ արահետներով, մենանալու<ref>sic ձեռագիր՝ մենանալու [միանալու ?]</ref>համար կեդրոնը անոր ուղեղին։ Ատանկ զարկ, որ ցաւի պէս կոտտար, ան հաստատած էր բաղնիքն ալ։ Ծանր էր մա՛նաւանդ կուրծքը, ճնշուած գլուխէն։ Ատոր համար էր, որ վեր չէր նայեր։ Բայց սանդուխները չկրցաւ առնել սովորական քայլաչափովը, մէկ շունչէն։ «Սրտին տունը» նեղ կու գար։ Սանդուխն ի վեր ան գտաւ իր հոգին<ref>ջնջ. ստորակէտ</ref>ամբոխուած նոր ու դժնդակ բաներէ, – վախ, հոգ, յոյս, բեկում, բոլորն ալ իրար անցած<ref>անցան, սրբագրուած՝ անցած</ref>, տարտամ հիւսքի մէջ։ Ե՞րբ ու ինչպէ՞ս մտաւ անկողինը։ Հիմա չէր յաջողեր յիշել։ Բայց զարմացաւ, որ իր ձեռքերը կը շարժէին, առանց իր ուզելուն։ Երկարեց խեղճ ու խորունկէն զարնող իր մէջքը կակուղ բուրդին վրայ, ուր քնացած էր ատենին Նալպանտենց հաճի Արթինը, կամաց-կամաց աճող սարսուռի մը մէջ։ Հանգչելու սովորական զգայութիւնը կ՚ուշանար։ Փոխարէն՝ բուրդը կարծես սկսէր կարծրանալ, դառնալ աղի ու այրող։ Ան կը նեղուէր մարմինին մերկ մասերէն, որոնք շփման մէջ էին անկողինին հետ։ Բայց քիչ յետոյ զգաց, որ նոյն այդ այրուցքը, քերուըտուքը կար նաեւ իր ծակուծուկերուն ալ մէջ։ Անձկութեամբ սպասեց, որ հանդարտի սիրտը։ Բայց անիկա կ՚ամրանար, իջնելու տեղ։ Մէկէն, ականջներուն մէջ, անորոշ ու լուռ բզզիւնը ճշդուեցաւ։ Բանուկ ու խոշոր զանգակներ հնչումի անցան, շա՛տ, անընդմէջ ու պոռպռան։ Վտանգուած էր անոր անկողինը, որ կը դառնար գլխուն տակ։ Յետոյ՝ զինքը փաղաղող սարսուռը ատեն-ատեն կ՚աճէր, դուրս նետելու, ընդլայնելու համար անոր միսերը, որոնք կը<ref>յաւելում պակսող բառի՝ կը</ref>դադրէին իրենց իմաստէն։ Ան կը շփոթէր ոտքերը՝ ձեռքերուն ու գլուխին հետ։ Բայց սաստկապէս կը նեղուէր շունչէն, որ արագ ըլլալուն հակառակ, չէր յաջողեր հանգչեցնել անոր կուրծքը։ Հիւա՞նդ։ Անիկա մտքէն պիտի չանցընէր նման յիմարութիւն մը, ոչ անշուշտ իր մարմինին վրայ իր մեծ հաւատքէն, այլ՝ հաւատքէն մա՛նաւանդ ձեռնարկին, ուր մտած էր Աստուծոյ հրամանով։ Մէկդի ըրաւ վերմակը սակայն ու դուրս հանեց աջ ձեռքը, որ ծանր էր, զատ, անծանօթ ու վրդովիչ ծանրութեամբ մը։ Նոյն այդ զգայութիւնը, աւելի զօրաւոր, եկաւ իրեն ձախ ձեռքէն։ Կարծր, գրեթէ ոլորուած ու ատանկ մնացած երկաթի զգայութիւն մը ատիկա, որ կը զարգանար ներսէն դէպի դուրս, ոսկորներէն մղուելով, որոնց սրինգները կը թուէին լեզու ելլել ու կապերը՝ թոյլ։ Չէր կրնար փոխադրել մարմինը նոյնիսկ թիզ մը անդին։ Ուզեց նմանցնել իր վիճակը սաստիկ ծեծ կերած ու մէկդի նետուած մարմիններու լքումին։ Կը ծանրանար սակայն, օրերով անքուն մէկու նման։ Իր միտքը կ՚աշխատէր բացառիկ յստակութեամբ։ Ան յիշատակէ մը ուրիշի անցքին կեցաւ։ Ու անոր ուղեղը պարպուեցաւ՝ ինչպէս շրջուող գաւաթ մը։ Յիմարութեամբ հաստատեց, որ անցնող երկու ժամերը կը կենային իր ետին, խոշոր, շատ հեռու, տարածուն, կարծես տարիներու պարոյրով մը։ Տարինե՜ր<ref>Տարիներ, սրբագրուած՝ Տարինե՜ր -</ref>, ըսելը եկաւ անոր։ Կը պատահի ասիկա, երբ մեր մէջը<ref>մէջ, սրբագրուած՝ մէջը</ref>ժամանակը թափի երկայնքին եւ ոչ թէ խորքին, ու կիրքերը, դէպքերը շարժելու, յառաջանալու տեղ կլորնան ու աճին, բայց դիմանան։ Շա՞տ կը զգանք, երկա՞ր կը զգանք։ Գուցէ հոդ չէ հարցը։ Հաճի Աննան կը գտնուէր շատ բացառիկ փոփոխութեան մը մուտքին։ Այդ երկու ժամերու ընթացքին անոր տրուած էր սորվիլ մարդերու սիրտէն այնքան շատ ու նոր բան, որքան չէին ճարած իրեն հասուկ տարիքի իր քառսուն տարիները։ Տեսաւ, որ զզուանքով, կատաղութեամբ կը հայհոյէր իր հարսին, այս անգամ կեսուրի հոգեբանութենէն հեռու անձկութեամբ մը։ Սիրտը կը մրմռար (ցաւէն կսկծալ)։ Ու ան կը տագնապէր թափանցումը ընելու այս մասնաւոր ատելութեան։ Մէկէն հասկնալ կարծեց, թէ ինչո՞ւ առաջին օրէն իսկ վախցեր էր հարսին մռայլ ու խոր գեղեցկութենէն։ Ու ակնթարթի մէջ պարզ եղաւ իրեն համար հինգ տարիներու իր մտահոգութիւնները, որոնց մէջ Աղուորին մարմինը յուռութքի պէս պտտեր էր իր տունը, դուրսը, յստակ վտանգի մը բոլոր իրականութեամբը։ Իրաւունք տուաւ իր խելքին, իր զգուշողական հնարքներուն։ Մեղքը շուկայէն գնուելիք<ref>առնուելիք, սրբագրուած՝ գնուելիք</ref>ապրանք է երբեմն։ Ու կիներուն հրապոյրը առաջին սահնակն է դէպի կիրքերուն ծովը։ Կու գայ պահը, երբ մեզի համար շրջագիծ ու կեդրոն չունեցող մշուշայնութիւն մը, լինելութիւն մը աջէն ու ձախէն քանի մը հրմշտուկով, պրկումներով, խտացում ու խաչաձեւումներով կը ստանայ իր խուսափուած իմաստը ու կը տեղաւորուի մեր մէջ թէ դուրսը, իբր<ref>երբ, սրբագրուած՝ իբր</ref>կարելի միակ իրակ[ան]ութիւնը:<ref>ձեռագիրը՝ իրակութիւնը – յաւելում վերջակէտի</ref>Վաթսունի դուռներուն պառաւին տրուեցաւ այս դժնդակ հասողութիւնը։ Ի՞նք։ – Անշո՛ւշտ հիմակուան սա խարխուլ, կոտտացող ու ցաւագար մարմինը չէր եղած միայն։ Ան չկրցա՜ւ չխորհիլ իր երիտասարդութեան, որ վերադարձաւ իրեն, սիրելի՝ բայց թշուառ, ճակատագրին բոլոր խոռոչաւոր դատարկութեամբը, նուազ հաւատարիմ, քան արձագանգ մը, աւելի սուտ, քան շո՜ւքը։ Ու ակռաներուն տակ աղալէն ինչ որ յիշատակ կը կոչենք, այսինքն` 40-50 տարիներու բեհեզ<ref>հեղեղ, սրբագրուած՝ բեհեզ</ref>ու թարախ հիւսուածը, անիկա մօտիկն էր փղձկելու։ Իրա՞ւ։ Եղա՞ծ էր ինքն ալ այն կախարդութիւնը, համը, գինովութիւնը, որոնց վաւերական պատկերը կը դողդղար աչքերուն դաշտին, Սողոմին ընդմէջէն, Աղուորին մարմնին վրայով։«Սէրէն չանցնողը [234] միայն գիտէ անոր ուժը»ըսեր են ժողովուրդին երգերը։ Ու յաճախ անոնք խոր ու իրաւ ըսին։ Նալպանտենց հաճի Աննա՜ն։ Հոս-Մնամին աղջի՜կը<ref>աղջիկը, սրբագրուած՝ աղջի՜կը</ref>։ Հէ՛յ ողորմութեանդ մեռնիմ, Տէր Աստուած…։ Ահա էրիկը, գերեզմանէն ելած, հիւանդ ու դեղին։ Տարաւ ետ, պատկե՜րը, մինչեւ դուռները փեսայութեան։ Ու փնտռեց։ Փնտռեց անիկա պահի ծուէն մը, թռչունի մը կտուցէն կախ ու փախստեայ ծուէն մը, ուր անիկա զգար։ Զգար՝ ինչ որ տեսեր էր սա տղուն աչքերէն։ Յուսակտուր ու անյատակ<ref>անյստակ, սրբագրուած՝ անյատակ</ref>թշուառութեամբ մը ան ջանաց գտնել պահի, բառի, համի ու հրապոյրի հոգ չէ նոյնիսկ արցունքոտ ջերմութեան բեկորներ, որոնք թրթռային, լուսաւոր, բռնի, չջնջուող, բայց սրտառուչ, բայց ջերմ ու սփոփիչ։ Ոչ մէկ գիշե՜ր։ Ու ոչ մէկ ցերե՜կ։ Ոսկի՛ ու մետա՛քս։ Բայց ոչ մէկ անկողին ու ոչ մէկ մեծութիւն<ref>մեծութիւն ? մենութիւն ?</ref>, որոնք մօտիկը<ref>մօտիկ, սրբագրուած՝ մօտիկը</ref>դրուէին Սողոմէն<ref>Սողոմին, սրբագրուած՝ Սողոմէն</ref>առաջացած խռովքին։ Ու այս զառիթափէն անիկա փնտռե՜ց նորէն միւս պահերն ալ, ուր շնորհն ըլլար իրեն գտնելու, ճանչնալու լայնքն ու ուժը սա առքին, խենթութեան, որուն մէջ ընկղմած կը քալէր սա տղան, իր հարսին քովերէն։ Ու թշուառ ու տխուր էր բանգէտ, յաջողակ, լեզուանի ու նախանձուած պառաւը, լալու աստիճան, այն պատճառը պարզ, բայց անհաւատալի ցաւով, որ մեր ծերութեան, անկարութեան վկայականը, զինանշանը կ՚ըլլայ, մեր ներսի խորշերուն վստահուած։ Հազար հատ Նալպանտենց Սերոբ, Կարապետ, իրենց բոլորսալթանաթովը չէին կրնար հակակշռել սա աղքատիկ տղան, որ իր սրտէն դուրս ոչինչ [չ]ունէր<ref>sic ձեռագիրը՝ չունէր</ref>աշխարհին վրայ։ Ի՜նչ անփոխարինելի բան է ժամանակը, ժամանակին ալ մատաղ մասը, երբ հարս ենք կամ երիտասարդ։ Զոր կը վատնենք այնքան յիմար։ Ի՜նչ տարօրինակ նշխարք է ատ յուռութքը, զոր մեր օրերը կը կեցնեն մեր վրայ, անփոյթ լրջութեամբ եւ որ պառաւներն անգամ դղրդելու զօրութիւն ունի։ Սողոմենց Սողո՜մ։ Նալպանտենց Աննան, առանց վերադիրի։ Եղա՞ծ էր ինք ալ սա տղուն պէս, հրաշք ու դիւթանք, այնքան յեղյեղուած, բայց չտեսնուած կապուտիկ թռչունը, որուն հեքիաթը կայ, բայց ինքը՝ ոչ։ Ա՜ն՝ զոր աւանդութիւնը կը կապէ եղերական ու անկարելի դրուագներու։ Վա՜յ տեսնողին, որ պիտի քալէ արիւնի մէջէն։ Բայց վա՜յ չտեսնողին, որ խոտի մը պէս պիտի երկննայ փայտի մը կուշտին ու պիտի չորնայ անայց ու անխելք։ Պառաւը տարածեց բացուած ճեղքը, ու անկէ դուրս ալ՝ ասեղները իր մտքին։ Անիկա կ՚անգիտանար, թէ կը մտնէր մահացու հիւանդութեան մը հոսանուտին մէջ, որ մեր կարգ մը զգայարանքները կը լարէ բացառիկ ընկալչութեանց։ Ան կ՚անգիտանար, թէ մահուան իմաստութիւնը գերազանց է գիրքերուն բոլոր սորվեցուցածներէն, ու անոր մէջ մէկ գիծի կու գան իրեն պէս պարզերը եւ երկինքները չափող գիտունները։ Ան ընդունելու վրայ էր առաջին թաթը մահուան հարուածին։ Ու տարածեց պատահարը Սողոմին, ոչ ծոցի տղունը, այլ՝ սա խուցի սեւ սիրով մրկած տղու պատահարը, հանդիպելու համար ուրիշներու, որոնք տեւողութեան միաներկ պաստառին վրայ խորան մը, ուռեցք մը, զգեստ մը ունեցան։ Որոնք անուն մը, տեղ մը, թուական մը եղան եւ լացին ու լացուցին, – կին, այր, երիտասարդ ու ծերո՜ւկ նոյնիսկ, որոնք զատուած էին կեանքին գորշ կտաւէն, պարտադիր առէջով, ու խա՜ղ, պատմութիւն շինած։ Ու խօսուած, անիծուած, նախանձուած, բայց սիրուած ։ Շինած մա՛նաւանդ արիւնոտ, անհասելի հեքիաթը, որ սիրտէ սիրտ ոստայն նետեց, օր մը դողդողաց արեւին ներքեւ, ծիրանի՜ ու մետաքս, սիրտերը բզկտեց ճակատագրին թաթէն հարուածուն ու մահուան մէջ սուզուեցաւ, բայց չթաղուեցաւ։ Ու ահա անոնք, երգի մը տուներէն, մէկիկ-մէկիկ։ Ի՞նչ կ՚ըսեն, ի՜նչ քիչ կ՚ըսեն երբեմն բառերը։ Մենք կ՚երգենք զանոնք, յաճախ թեթեւ ու այլուրային, առանց վե[ր]ազգալու կայծակը։ Աստուծոյ կրակը, որ սուրի մը բերանով կամ եղունգներու մը<ref>sic ձեռագիրը՝ մը</ref>դաշոյնով պատռտեց սիրականներուն ու ատողներուն սիրտերը։ Օտար ենք մենէ դուրս շատ բանի, գուցէ ամէնէն աւելի ուրիշին հոգիին։ Ու չենք տառապիր, վասնզի բախտ է, որ խնայուած է այդ թափանցումը շատ շատերուն։ Կը կքինք ուրիշին վայելքին ծանրոցներէն։ Կը սիրենք՝ վասնզի չենք ապրիր։ Սողո՞մը։ – Այսպէս կը սիրուէին ուրեմն բոլոր անոնք՝ որոնց անկումները մեր ծիծաղին ծամոցը կ՚ընենք։ Որոնք կը պատուհասենք, բայց ներքնապէս խլուած դէպի անոնց զառիթափը։ Աշխարհին դատաւորները ամէնէն վաւերական ոճրագործն իսկ ստուերի մէջ կը ձգեն, իրենց անգիտակցութեան մէջ ճակատուած ոճիրներով։ Մենք մեր մատին կը փաթթենք սիրոյ մեղքերը ու կ՚ընենք ատիկա, երբ բաւական հեռու ենք մեհեաններուն շրջափակէն։ Ու կը գոհացնենք մեր անսրբագրելի առնութիւնը, երբ կը կախենք<ref>sic ձեռագիր՝ կը կախենք ?</ref>։ Նալպանտենց հաճի Աննան չէր դատեր։ Ռամիկն ու նրբացածը հաւասար կը տառապին իրենց կարգ մը մասերէն ու հաւասար ալ կը հասկնան այդ գիծով։ Անոնք իրարմէ կը տարբերին մանրերակի վրայ միայն։ Պառաւը գրեթէ կը քսուէր մեծ զարտուղումներուն ու անոնց առեղծուածին։ Ի՞նչ ըրին զինքը, որ մէկէն փլաւ իր իսկ հպարտութեան ծոցը, ինչպէս կրակի գուղձ մը, որ կը կոտրի ու կ՚իյնայ օճախին յատակը։ Տեսաւ, որ ինք, Նալպանտենց մեծ խաթունը, ամրազէն ու ապառաժի պէս հաստատ տիկինը, ինկած էր իր փառքէն ու կը չափէր վրիպանքը իր համբաւով կեանքին։ Սեռային զարթօ՞նք։ Ոչ անշուշտ։ Չոր խոտը ուրիշ ճամբաներով պիտի վերադառնայ այդ բախտին։ Բայց եղաւ անիկա շատ մօտիկը անոնց, որոնք տրամներէ անցան ու քակուեցան, քայքայուեցան։ Կը զգա՞ր ապագան, որուն հանգոյցը փրցուցած<ref>վերցուցած, սրբագրուած՝ փրցուցած</ref>էր իր ամբարիշտ մատներով եւ որ կը մօտենար իր տունին հոգէառին նման` քալելով տանիքէ տանիք։ Ու եկան իր մտքին բոլոր այն «տուն ու տեղէ հեռու» վիճակները, որոնց վրայ խօսած ատեն իր բերանը սարսափ միայն հոսած էր։ Ու անոնք կը ստանային իրենց յստակ, մեկնելի դիմագիծը։… Ու կը նախանձէր անիկա, ա՛լ ծեր նախանձով մը, իր իսկ կեանքէն, որ անցեր էր աշխարհէն քիչ ու սուտ ըսելու չափ տժգոյն յոյզերով եւ որ փտտեր էր, դեռ աւելի պիտի փտտէր, ինչպէս Հայրապենց Աղբիւրին<ref>աղբիւրին, սրբագրուած՝ Աղբիւրին</ref>հնօրեայ կոճը, ա՛լ որդնոտ ու ակռաներէն կրծուած, բայց ով գիտէ ի՛նչ զգալով, երբ արեւի փերթ մը կամ անձրեւի ու ձիւնի լեզուակներ խաղային իր ոսկրացած նեարդներով։ Ան ալ եղեր էր մեծատարած կաղնի։ Ու սիրե՜ր։… Անշուշտ, անոր միտքը չիջաւ մինչեւ այս անդունդները։ Բայց մարդկային ոլորտին վրայ անիկա կը հասկնար բոլոր ծերերը։ Ու դիտեց, որ չէր կրնար բաժնուիլ այս զղջահար զգայութիւններէն ու յուշերէն,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>հակառակ անոր, որ թեթեւ ասղնտուք մը ատեն-ատեն կը խոցոտէր անոր սիրտին չորս բոլորը։ Հաշուետուութի՞ւն։ Քաղքենիներուն կտա՞կը։ Անոր դէմքը թեթեւ մը լուսաւորուեցաւ։ Ինքզի՞նքը կ՚արդարացնէր։ – Ան ունեցեր էր նորէն յուզումներ, մեծն ալ, փոքրն ալ։ Դրուագ, թուական, ամբոխին լեզուին վրայ պտտած սուտ կամ իրաւ պատմուճանով մը։ Բայց պտտեր<ref>sic ձեռագիր՝ պտտեր</ref>։ Հապա ան ուրիշ հազարնե՜րը, պզտիկ իր գեղէն առանց բաժնուելու, որոնք մուշտակ մը չհագան ու տղայ մը չցանկացին։ Ու ելլելով իր գեղէն, հապա այն միլ ու միլիո՜ն արարածները, որոնք նոյն ողբերգութեան գրուած էին աշխարհի ամբողջ լայնքովը։ Որոնք կը ծնէին<ref>ծծէին, սրբագրուած՝ ծնէին</ref>ու կը չորնային, ճիշդ դաշտի անանուն խոտերուն պէս։ Ո՜վ էր խելացին, որ կը յաւակնէր ոչ թէ գիտնալ, այլ հարցնել նոյնիսկ խորհուրդը այս ընդարձակ տրամին։ Գիշերը կը խորանար։ Պատուհանի մէկ ծայրին, լուսնի շեղբ մը դալկացաւ` ճերմկուկ խորքին իւղոտ փայլ մը ձեւելով։ Հրաւէ՞ր մը դանակի այս բերանը։ Իրերուն իմաստը յաճախ մենէ կը ստեղծենք։ Ելաւ ու նստաւ անկողինին վրայ։ Ու անոր սիրտին զարկերը գիծերու նման կ՚ոլորուէին միսերուն մէջէն, գէր տզրուկներ, իրենց դանդաղ սողքովը։ Տգեղ այս պատկերը նեղեց զինքը։ Ցաւի ուրուաստուեր մը փայլակեց ու անցաւ սրտին դուռներէն։ Ու անմիջապէս ետքը խաղաղ ջնջո՜ւմ մը, որուն մէջը սուզուեցաւ մեծ պատահարը, իրեն կապուած բոլոր ստրջանքներովը։ Անոր հոգին, այս պահուն, երկինքն էր, ամպերէ բռնակալուած։ Ու ասոր երեսին՝ խորունկ ակօսներ, ուրկէ կը հոսէր մէկ ու միակ վիճակը, ա՛ն՝ որ շինած էր ամբողջ ծրարը անոր օրերուն։ Ո՞վ, ինչո՞ւ ետ կը բերէր այդ փոշոտ ու դեղնած բանը, որուն վրայ իբր ծանօթութիւն ժամանակին մեծ վաճառորդներս կը սղագրենք գիներ ու թիւեր, – մեր անցեալը, զոր չենք հանդուրժեր, երբ ներկայ չունինք։ Ո՞վ կը ստիպէր զինքը նայելու այդ վերբերումին, կապոց մը նետ, թոյնով ջրդեղուած, որոնք կը մանրադրէին<ref>մանրագրէին, սրբագրուած՝ մանրադրէին</ref>իր օրերը։ Անոնք կը փրթէին ատելութեան հսկայ աղեղէ մը, որուն երկու սայրերը մխուած էին խոր սրտին։ – Նայիլ մեր ետի՜ն։ Կ՚ընենք ատիկա, երբ հողը առնուած է ա՛լ մեր ոտքերէն։ Հաճի Աննային ետին կը կենային մահեր, կռիւներ։ Կռիւներ ու բաժինքներ։ Տղան ու անոր աճումը։ Աղջիկներ ու անոնց հարսնացումը։ Յետո՞յ։ Որքա՜ն քիչ էր իր բաժինը այդ ամէնուն մէջ։ Ո՞ւր էր ինքը։ Պատ մը ծակող քարի նման անոր մտքին վրայ յարձակեցաւ իր<ref>յաւելում բառի՝ իր</ref>հսկայ բնազդը, ա՛ն՝ որ շինած էր իր տառապանքը։ Ան գտաւ, որ իր դառնագոյն վիշտերը կու գային իրեն՝ այգիներէն ու ձիթաստաններէն։ Հազիւ ուրուացաւ միւս տառապանքը, որ նետուեցաւ իր ոտքերուն, շուրջը իր փէշերուն ու պատիւին, երբ փորձեցին արատաւորել զայն ծառայի կտորի մը հետ` իր տղան վերագրելով օտար սերմի։ Անդի՞ն։ Ի՞նչն էր լեցուցած մեծ տակառը ժամանակին, որ իր մարմինին ձեւը ունէր ու կը մնար ետ։ Վաթսունի դուռներուն ան զգա՞ց մեծ վրիպանքը, որմէ շինուած եղան անոր օրերը։ Զաւակնե՞րը։ Բայց ունեցեր էր զանոնք օտարներուն համար։ Քաշած անոնց հոգը՝ ու յանձնած անոնց վայելումը հազար օտարին։ Ու չանցած գոնէ ահաւոր գինովութենէն, զոր զաւկի մը մահը կը տարածէ մայրերու անզգածութեան վրայ երբեմն։ Ան դատեց ճիշդ՝ մեծ պարապը կեանքին, առանց բանաստեղծութեան ու առանց յաւակնութեան։ – Ի՜նչ է կեանքը, զոր կը յօրինենք այնքան փոքր, բայց անյագ ու լեղի ախորժակներով։ Կեա՛նքը գեղացի կնոջ, որուն զգայարանքները այնքան մօտ են բակի կովին։ Որուն դերը հազիւ աւելի, զամբիկներուն ու մատակներուն իմաստէն։… Տժգոյն, խեղճ՝ խաղեր՝ ինչ որ անցած էին անոր ջիղերէն բաղդատմամբ սա զարհուրագին բանին, որ Սողոմին մարմինն էր եղած անցնող քանի մը ժամերու ընթացքին։ Ու ծեր իր օրերուն սա թշուառագոյն փորձառութիւնը կը ստանար իր ճիշդ կշիռը։ Մեղքնա՞լ, ան ալ օտարին տղուն։ Երբե՛ք։ Այցելեց անոր, պայծառ ու ժպտուն, մերձաւոր ապառնին, երբ պիտի նետէր զայն ալ դուրս ուրիշներու շարքին, Աստուծոյ ողորմութեամբը այն օրէն, ուր պիտի լուսնար, տունին մէջ, խոստումը ժառանգին։ Վաղանցուկ այս ամոքո՜ւմը սակայն։ Չզովացաւ անիկա ու աչքին դէմ, յամառ, կը տապլտկէր երիտասարդին հսկայ նախանձը, նման գլխատուած հաւու մը, որ կը չարչարուի, բայց չի կրնար մեռնիլ։ Ո՞վ էր, որ իրեն փսփսաց, թէ խաբեբաներ ենք բոլորս։ Բայց դառնութի՜ւն՝ որ կ՚ըլլանք ատիկա ամէնէն շատ մենք մեզի դէմ։ Մենք ոճիրները, սիրային տրամները, կարճ ըլլալու համար՝ գլխագիր Տառապանքը կը չափենք, գուցէ ուրիշ բան չկրնալնուս, դատաւորի հոգեբանութեամբ, այսինքն՝ առանց երբեք ճանչնալու ուրիշները, առանց ատոր փոյթն իսկ ունենալու եւ վճիռ կու տանք դատուողէն հիմնովին օտար, գրուած ու սրբագրուած պատգամներու գոհացումին համար։ Ու կը վարժուինք, տարիներու կրկնութեամբ, ստուերը փոխարինել, նոյնացնել անգամ, զայն արձակող առարկային հետ ու թուղթերու պէս կը խաղանք ուրիշներու վիշտերուն հետ։ Ու այս է, որ կը շինէ մեր կրթանքը, մշակոյթը, գեղէ մը կամ աշխարհէ մը՝ անոնց հոգեկան դէմքը։ Այս է պատճառը, որ այնքան սուղ ու քիչ ըլլան անկեղծութեան պահերը մեր մէջ։ Ու ըլլան դարձեալ առեղծուած՝ պահե՜րը, որոնց մէջ մենք կը հաղորդուինք օտարի ցաւին։ Բայց կարգ մը կողմերը, ու ամէնէն յանկուցիչները արդի մշակոյթին արդիւնքը կը մնան այդ առեղծուածային թափանցումին։ Արցունքին ջնջուած օրը աշխարհէն հսկայ բան մը պիտի պակսէր։ Խեղճուկ, պարզ կնիկ՝ հաճի Աննան շատ յստակ չըրաւ այս խելամտումը։ Բայց պղտորուեցաւ յատակէն։ Ան կը վախնար գութէն՝ առանց լսած ըլլալու հանրահռչակ առածը, որ այդ զգացումը կը շփոթէ սիրոյ հետ։ Մեղքնալը սիրել է կ՚ըսեն։ Թող ըսեն քաղքենիները, որոնք տառապանքը չհանդուրժելու, այսինքն՝ չմեղքնալու այնքան նոր ճամբաներ գտած են ու հսկայ անուններով շէնքերու մէջ արգելափակած են ցաւի կերոնները, հիւանդներն ու խենթերը` ազատելու համար իրենց եսը անոնց հետ աչք-աչքի ըլլալու մղձաւանջէն։ Հաճի Աննան ատած էր միայն։ Ու արու է այդ զգացումը։ Անիկա դարձաւ իր վարժութեանցը բազմամեայ հունին։ Ցաւերը տարտամ, հեռուներէն փայլակուող՝ կը քալէին կամաց, բայց չէին զօրեր գրաւելու անոր զգացական կազմածները[. ]<ref>յաւելում միջակէտի (կը պակսի ձեռագիրին)</ref>ու ան կրցաւ կեդրոնանալ։ Ահա գալի՛քը հաստ, մութ, գէշ։ Նմանցուցէք ատիկա փոթորիկէն դէպի մեզ մղուած մռայլ ամպին։ Նմանցուցէք ատիկա սեւ մշուշէ մը առնուած լերան մը կոնին, ուրկէ շառայլներ ցոլցլան, բայց չտիրեն տակաւին։ Ու կը տեսնէր անիկա այդ գալիքը, վտանգի երրեակ աղեղներով, հաւասարապէս շեշտ ու ահաւոր, ամէն մէկէն կախ ինկած առնուազն խուժդուժ մահացում մը։ Անոնցմէ մէկը լարուած էր արդէն Սողոմին ձեռքերէն։ Միւսնե՞րը։ – Այսինքն՝ ինչ որ պիտի գար Սերոբէն։ Այսինքն՝ ինչ որ պիտի գար հարսէն։ Ի՛նչ որ լլկած էր զինքը շաբա՜թ մը ամբողջ, զօրացաւ կրկին ու վերածեց մէկէն իր անկողինը խոնաւ ու բռնկած բանի մը, սա պահուն։ Կը շարունակէր կուրծքը անձկանալ։ Ու անիկա չզգալու համար գրեթէ նիւթական մամուլը ամօթին, մէկ կողմէն հրուած դէպի լիութիւնը իր կեդրոնին, ականջները փակեց լաչակին պոչերովը։ Բայց ո՛ւր կրնայ փախչիլ մեր ուղեղը։ Խուժեց վրան, անսանձ ու ահաւոր, ծոցին առտուն, բայց մա՛նաւանդ օ՜րը, իր լեռնամեծ նեղութեամբը։ Ուրկէ՞ կու գայ բացառիկ յստակութիւնը կարգ մը յիշատակներու։ Ինչո՞ւ երբեմն ժամեր, նոյնիսկ ասոնց բեկորները անջինջ կը սեւեռուին մենէ ներս, շատ անգամ ի հեճուկս մեզի։ Ինչպէ՞ս ելեր էր ոտքի, պտտելու, իր ճոխութեամբն իսկ ամայացած<ref>ամպացած, սրբագրուած՝ ամայացած</ref>սա տունին մէջ, խօսքի, հրամանի, գործի հզօր պապակով մը։ Ինչպէ՜ս չէր կրցած ուղիղ նայիլ աչքերուն մէջը Աղուորին, որ, կծկուած ու մռայլ, երես էր շինած։ Ամբողջ այդ ցերեկը քալած էր անմեկնելի, անկանգնելի դժբախտութեամբ։ Ինչպէ՜ս կերած էին հացը։ Տեսաւ նորէն իր հարսը, որ մօտեցաւ սեղանին, խաչը հանեց ամէն օրուան նման, մտիկ ըրաւ պառաւին մաղ-մաղ (ծակ) Հայր մերը, բայց չկրցաւ բերանը բանալ հացին։ Յետոյ՝ երկուքն ալ զգացին աճապարանքը իրարմէ զատուելու, քիչ մը աւելի շուտ։ Չէր ցայտած ընտանութիւնը, որ հացին շնորհը կը մնայ ու կը հաշտեցնէ յաճախ մեծ քէները։ Հարսը ելաւ դուրս, անգիտակից յանդգնութեամբ թեւաւոր։ Պառա՛ւը՝ հրուած սեւ ու աղտոտ վախէ մը։ Փողոցէն չախորժող կնիկ, բամբասանքն իսկ անտեսելու վարժուած՝ անիկա ժամեր անցուց դուռէն դուրս, զիջելով օտար սաքուներուն, զբաղելով թոռներուն հետ, միջամտելով անոնց խաղերուն, ա՛յնքան՝ որ ուշադրութիւն հրաւիրեց։ Ոչ ոք մտքէն կ՚անցընէր տագնապը, որ կ՚եփէր զայն՝ ինչպէս փուռ մը կրակ։ Ան առտուն վազած էր ժամ, մոմ վառած ու աղօթած, բայց չէր դարձած անկէ խաղաղ ու կը մնար իր ծփանուտ կսկիծին մէջ։ Դրացիներուն հետ եղաւ պաղ, հակառակ իր ներհակ փափաքին։ Մեր ներքին իրականութիւնը անգամ մը որ անցնի հոգիին շրթները, անգայտ բուրվառումի մը պէս կը պարուրէ մեր արտաքին լինելութիւնը։ Կը խօսինք, բայց ջուրին<ref>ջուրէն, սրբագրուած՝ ջուրին</ref>սուզուածի մը այլուրութեամբը։ Օտարները մեզ կը պիտակեն համաձայն այդ հեղեղումին` հաղորդական կամ ցուրտ դատելով մեզ։ Յայտնի է պատրանքին աղբիւրը։ Ինչո՞ւ խենթեցած էր գրեթէ Աղուորին հետ խօսելու պէտքէն։ Բացուի՜լ։ Որո՞ւ։ Մանկամարդ կինը, առանց պատճառի ու հնարքի, չտուաւ անոր այդ պատեհութիւնը, միշտ ըլլալով կախ-գլուխ, նայուածքովը՝ հեռու, ականջով՝ անտրամադիր։ Հաճի Աննան յստակ կը կարդար այս անտարբերութիւնը, «մեծամտութիւնը»։ «Ու աղջիկ քեզի կ՚ըսեմ, հարսնուկ դուն լսէ»։ Ան անիծեց բակի կենդանիները, թոռները, նոյնիսկ տան կազմածները։ Ու ան հայհոյեց, թեթեւ կրակէ ու գոյնէ, խնամի Բաբէթին հասցէին, որ ան առտուն ժամ չգալէն զատ՝ պարապ ետ էր դարձուցած զինքը «Նալպանտենց տունը» հրաւիրող պզտիկ մը, հիւանդութիւն պատրուակելով։ Բոլորը չունեցան՝ ինչ որ սպասումն էր հաճի Աննային։ Ստոյգը ա՛ն էր, որ տունին մէջ բան մը մեռած էր։ Ու կը զգար ատիկա, շատ պայծառ, հաճի Աննան։ Կատղիլ՝ կատղած էր անիկա։ Քանի՛ ժամերը յառաջացեր էին, ա՛յնքան այդ ցաւը, սուգը, կորուստը աւելցեր էին իրենց կշիռէն ու հաճի Աննան մինակն էր` դատապարտուած կրելու այդ ճնշումը իր վրայ։ Մինչեւ Սողոմին վերադարձը ան անցած էր տագնապին բոլոր աստիճաններէն, իյնալու համար ծառայով ստեղծուած խորխորատին մէջ։ Գիշերը ըրաւ զանոնք իրարու դէմ, արտակարգ լարումով, միշտ առանց բառի, միշտ իրարմէ խոյս տալու, բայց միշտ ալ իրարու հրուած վիճակի մը մէջ։ Տղուն ճակատման պահուն անոր ուժը, վճռականութիւնը լքեցին զայն, երբ սեղանը մէկտեղեց զիրենք։ Ու չկրցաւ խօսիլ Աղուորին հետ, որ չուզեց նայիլ ու լսել։ Ի զուր անիկա փորձեց հրահանգել հարսը յառաջիկայ գիշերով։ Ան փակուած էր արդէն ներս իր սենեակէն, սեղանն անգամ չվերցուցած գետինէն։ Ինչպէ՞ս անցեր էր ժամանակը։ Ու կործանած, առանց իսկ խորհելու, թէ ինչ կրնար պատահիլ, աւելի ճիշդը՝ պարպուած միտքէն ու ջիղերէն, ան՝ Նալպանտենց հաճի Աննան, ելած էր իր կարգին, տղայէն խուսափելով, փակուելու սանդուխի գլխուն, իր սենեակին խորը,<ref>յաւելում ստորակէտի</ref>ընելով աչքերը կոյր, ականջները խուլ կրկնուելիք մեղքին դիմաց։ Երկրորդ առտուն, զարհուրած իր առանձնութենէն, սրտին քար դրաւ ու խօսեցաւ հարսին հետ։ Հրամանն էր մայրը կանչել։ Բայց ի՜նչ դառն, ճակատագրական էր այս սկիզբը։ Սրտառուչ տեղատուութի՜ւն, որ կը սպասէ ութսունէն ետքը, բոլոր ծերութիւններուն, երբ մարմինը, մա՛նաւանդ միտքը ա՛լ փլատակ մըն է եւ կը նետուի անկիւնի մը անկողինին։ Վաթսունի՞ն։ Հաճի Աննան կը հարուածուէր կեսուրի աւանդական ու նուիրական իրաւունքներուն մէջ, նախանձելի ու մեծ հոգածութեամբ տիրապետուած այն կարգ մը շնորհներուն, օրէնքներուն մէջ, որոնց հրապոյրը բաւական զօրաւոր է կիները քաշկռտելու համար մինչեւ դուռները անտանելի պառաւութեան։ Մինչեւ խնամի Բաբէթին գալը՝ անիկա ձեռքերը ծեծեց ծունկերուն` խօսելով ինքնիրեն<ref>ինքիրեն, սրբագրուած՝ ինքնիրեն</ref>, վռնտելով կատուն, չախելով նոյնիսկ անշունչ իրերը, վարագոյրները, պողը<ref>պոզը, սրբագրուած՝ պողը</ref>, անդրադառնալով իր յիմարութեան, մեղադրելով իր աչքըլած բնազդները։ Տեսնելու բան էր այդ ամբարտաւան ու նուաճող կինը, իր կործանումին սա պարզ պատկերին դէմ, ինչպէ՜ս կը նուաճուէր քիչ-քիչ, նուաստ, աղտոտ բեկումէ մը, որ մէկ հարուածով անկէ կը հալեցնէր քառասուն տարուան հպարտութիւն եւ վստահութիւն։ Երկու խնամիները, փակուած օճախով սենեակը, առատ անէծքներէ, աղօթքէ եւ օրհներգէ ետք, արժեցուցին իրենց մեղսակցութիւնը։ Անոնք վարանոտ ու տարտամ բանաձեւերու վրայէն հաշտութեան եզր մը գտնել փորձեցին, հարսին հետ վարուելու։ Ու թշուառ, ողորմելի էր հզօր պառաւը շատ աւելի՝ քան իր իսկ հեղինակած պատահարը։ Անիկա պատրանք չունէր կորուստին, իր բառովը՝ «թափուած»ին վրայ։ Ու անոր աչքին, ա՛լ կը մեռնէր սա տունը, իր «շէնքին ու շնորհքին» մէջ։ Մեռած մա՛նաւանդ չմեռնելիք միւս բա՛նը, որ տուն մը կը պաշտպանէ ներսէն ու դուրսէն ու կ՚ընէ անոր ոլորտը սուրբ ու խորհրդաւոր՝ ինչպէս պատսպարուած փեթակ մը։ Մեղքերուն ամէնէն հզօրը կ՚աճէր անոր ծոցը։ Ու վերի Աստուածը անշուշտ բանջար չէր քաղեր ամպերուն ետին։ Ով գիտէ ի՛նչ փորձանքներ ճամբու դրուած էին Նալպանտենց հասցէին։ Աչքը չէր կրնար<ref>յաւելում պակսող բառերու՝ գոցել ու չէր կրնար</ref>գոցել ու չէր կրնար ազատել ինքզինքը իր յիշատակներուն խուժումէն։ Ան հարսին հետ մնաց պաշտօնական։ Մինչեւ իր տղուն ժամանումը անոր դէմքէն փախաւ հեղինակաւոր ու խիստ հովը, որով տաղաւարուած ան կը պտտէր փողոցէ փողոց, տունէ տուն։ Ունէ՞ր զօրաւոր պատճառներ, ինքզինքը տեսնելու համար նկուն այս վիճակին։ Իրողութիւն էր, որ բոլոր այդ զօրաւոր նկատուած պատճառները անգոյ էին Աղուորին։ Հարսը հեռու էր բոլորովին երես առած այդ հովէն։
***
Նալպանտենց հարսը փոխուած էր։ Բայց օտար գետնի վրայ։ Կեսուրը կասկածն իսկ չունէր այդ փոփոխութեան։
Ծոցին երկրորդ օրն իսկ, ան գտաւ, կարծես հրաշքով, անորակելի այն կնիքը, որով կը զանազանուին կիները աղջիկներէն։ Տակաւին պարմանութեան տարիներէն իր վրայ յամառող խակ ու գոց բանը, որ շրջապատին վրայ տեսակ մը կուսական պատրանք կը դիմացնէր ու կեսուրին առջեւ խիպ ու յարգանքի կը վերածուէր, մեռած էր մոգական հարուածէն, յանկարծակի ու արագ, վասնզի տարիքը միջամտած էր եւ համառօտած վարժութեան, ձգձգման բաժինները, որոնք օտար աղջիկ մը կտոր-կտոր նոր տունին վրայ կը հիւսեն, ու կին կ՚ընեն։ Սովորատի հարսները տարուան մը մէջ հազիւ կը ճարեն այդ ջնարակը։ Գնաց նորէն մանկունակ այդ հովին հետ միւս աներեւոյթ, բայց զգալի գոլը, որ սեռային մթնոլորտն է կնոջ մը շուրջը եւ կ՚ընէ այնքան ծփուն անոր փէշերը, գոլը՝ համադրուած ու հեղուող ճառագայթումին, արգանդին արեւներէն։ Որ կը թաւալի կնոջ մը յորձանումին մէջ ու կը տպաւորէ արուները անվրէպ, բնազդական ձգողութեամբ մը։ Ամէն կին կը լողայ այդ հոսանուտին մէջ։ Բացուեցան կապերը անոր երեսներուն, որոնք մանուկը կը դիմացնեն ու չեն պատռիր<ref>պատռեր, սրբագրուած՝ պատռիր</ref>, փետտուիր համբոյրով կամ ատամներով։ Ու թռաւ վրայէն խրտչուն ու անխելք բռնուա՛ծքը այտի ու աչքի, որով ճանաչելի կ՚ըլլան, շատ հեռուներէն, իրենք իրենցմէ դողահար աղջիկները։ Կարծես նոր երեսներ, անոնցմէ՝ որոնք զգլխիչ համերու կը տարուին վաւերական, արնատիպ համբոյրներուն աղովը, եկան փոխարինելու պատռուածը, վերցուածը։ Ու կին եղաւ անիկա, հինգ տարիներ միս միայն<ref>միս-մինակ, սրբագրուած՝ միս միայն</ref>ըլլալէ ետքը։ Ու քալել կրցաւ անիկա, մէջքը շիտակ, գերագոյն առանցքին ամրութեան մէջ ապահով։ Ու, մա՛նաւանդ՝ հարուստ, ողողուած՝ արգանդին ա՛լ ինքնաբաւ վստահութեամբը, անո՛վ՝ որ կինը կ՚առաջնորդէ գերագոյն իր հպարտութեան, իր իմաստին։ Այս<ref>Այդ, սրբագրուած՝ Այս</ref>ձեւերով է, որ կը շարունակուի կեանքին անհաս պատրանքը օղակէ օղակ ու կը տեւէ գոյութեան խախուտ առասպելը, որմէ այնքան քիչ է գիտցածնիս։ Ու անիկա նայեցաւ աշխարհին պարտադիր<ref>պարտադիր ? պարտատէր ?</ref>իր նայուածքը։ Ու փոխուեցաւ անոր հոգին։ Հաճոյքը կ՚աւլէ ժանգը մեր զգայարանքներէն, որոնք կը նորոգուին ու կը նորոգեն մեզ։ Սեռային վայելքը գերազանց աստիճանն է այդ վիճակներուն։ Ներքին խնդում էին անոր աչքերը, դարձած միշտ դէպի ներս, ըլլալով նոյն ատեն զուսպ ու անտես կրակ շրջապատին վրայ։ Իր քովերէն թափառող քաղցրութիւնը կը լրջանար սակայն` առանց հերքելու խառնուածքին հոսումը։ Կ՚ըլլար անիկածանր, ու ատով՝ ա՛լ հանգչած կենդանին, որ, կտղուցէն յետոյ,մայրըկը լուսապսակէ շատ հեռուներէն։ Ի՛նչ որ կարելի էր անսովոր նկատել իր մօտ, ճակտի, դէմքի, մա՛նաւանդ յօնքի գիծերուն այն խստացումն էր, որ կը հակասէր ընթացիկ օրէնքը, ա՛ն՝ որ ապօրէն որակուած գոհացումներու այնքան յաճախ դիտուող մեղմացման, փափկացման փաստերը կու տայ շնացողներու կեանքէն եւ զոր փորձառու կեսուրները, ճամբու ճամբորդներ<ref>sic ձեռագիրը՝ ճամբու ճամբորդներ</ref>, կը ճանչնան այնքան արագ։ Բայց հոս, բացատրելի էր այս զառածումը։ Մինչեւ վերջին շունչը Աղուորը պիտի չդադրէր ինքզինքը անմեղ հռչակելէ հանրային դատաստանին առջեւ։ Ու կը նայէր ան կեսուրին, հաստատ ու կորովի։ Կուշտ։ Բայց անոր ներսերէն, բացառիկ, անշրջագիծ խռովք մը անհաս մնաց նոյնիսկ գիտցողներուն։ Եղկելի էր անիկա Սողոմին հետ քով-քովի ինկած պահերուն, օտարին կամ կեսրոջը աչքին առջեւ։ Հակառակ բուռն յանձնառութեանց՝ անիկա վրիպեցաւ ամէն անգամ ինքզինքը կանգուն պահելէ, երբ տղուն ստուերը երերաց իր մօտ։ Ի՛նչ կ՚ամչնար ինքնիրմէ այս պարտութեան ու անոր հետեւանք կեղծիքին համար։ Կ՚ամչնար` լոյսին մէջէն մտաբերելով մութը, որուն մէջ կը փաթթէր իր նկատումները, աշխարհին սորվեցուցած ու պահանջած բոլոր յիմարութիւնները ու կ՚իյնար տղուն մէջ գինովի, մագնիսացածի մը պէս, աչքերը, շունչը ամուր գոցած, խղդուելու մտքով ծով նետուածի մը պէս, բայց հետզհետէ քակուելով իր պրկուածութենէն, գտնելով լոգանքին արձակութիւնը եւ վայելքին առքը, տանող՝ որքան անդիմադրելի։ Այս հակադրութիւնը չէր փախչեր անոր նկատառումէն ու կը չարչարէր անոր մաքուր, անփորձ մնացած հոգին։ Մինչեւ էրկանը վերադարձը, պատահարէն ու անոր կապուած զգայութեանց այս հանդէսէն<ref>հանդէսին, սրբագրուած՝ հանդէսէն</ref>անիկա ոչինչ խօսեցաւ մօրը, որ, մեղքէն ու անոր հետեւելիք անբախտութեանց մղձաւանջէն հալածական, կը զգուշանար մօտենալ անլուր արարքին։ Չխօսեցաւ դարձեալ կեսրոջը, որ Սողոմին վրայ իր գիւտերէն կը բարձրանար իր կառուցումներուն ու հաշիւներուն, ամչնալու չափ փոքրացած Սարեկենց աղջիկին դիմաց։ Ի՜նչ օրերու հասցուցած էին զինքը իր ընչաքաղց բնազդները։ Ու մէկիկ-մէկիկ անիկա մտքին մէջէն կը կանչէր անունները ամուլ հարսներուն, որոնք տուն ու տեղ կը պահէին, վարդի պէս կը հագուէին, փառաւոր ծերութեանց կը սահմանուէին՝ սպասելով արդար մահուան մը։ Ան կը նեղուէր ի հաշիւ իր ու բոլոր հարուստներուն, որոնք յաճախ կը մոռնան իրենց հոգիները ու միշտ առնուած կ՚ըլլան սադայէլին խայծերէն։
Էրկանը հետ Աղուորին անկողինը եղաւ նոյնքան ողբերգական, որքան եղած էր, նոյն պահուն, վարի խուցին մէջ ճակատումը Սողոմին ու հաճի Աննային։
Մռայլ, մտահոգ իրեն անծանօթ բանէ մը, գրեթէ աղջիկի մը պէս, որ առագաստ կը մտնէ՝ անիկա վերցուց վերմակը Սերոբին։ Անոնք փնտռեցին ու գտան, աւելի մեծ աստիճանի մը վրայ, այն խանդը, որուն ա՛լ վարժուած էին, ամէն անգամ, որ էրիկը դառնար քաղաքէն։ Ասիկա իր պատրանքէն կոտրած ու պարպուած շօշափում մըն էր, ճմլըւում մը իրենց համար, որոնց կ՚ենթարկէին ուրիշ բանի անկարող իրենց խեղճ անկողինը։ Քաղաքին մէջ անցուած պարարտ, գրգռիչ շաբաթները, ջերմուկներուն, դեղերուն<ref>գեղերուն, սրբագրուած՝ դեղերուն</ref>, պոռնիկներուն ու յուռութքներուն ազդած հոգեխօսական կրկներեւոյթը, ցանկութեան ու տարփանքի հզօր պատկերացումներ, հեռաւորութեամբ ուժովցած, ու կարօտով ջերմացած՝ իրարու կը միանային` ստեղծելու համար սեռային գործողութեան մնջկատակումը, որուն ճակատագիրն էր սպառիլ ու իյնալ անհուն սրտաբեկութեան մը վրայ։ Այսպէս էր ասիկա տարիներէ ի վեր։ Ու կրկնուեցաւ եղերական տեսարանումը, որուն մէջ դերակատարներէն մին իր դերը սկսաւ նոր ու յանդուգն խաղարկութեամբ մը` զարմացնելու աստիճան խաղընկերը։ Անսովորը ա՛ն էր, որ խաղը չքալեց դէպի պայմանադրական հանգոյցը։ Քանի մը վայրկեան հազիւ։ Նալպանտենց հարսը անհուն զզուանքով մը, զոր մէկ հարուածով գտեր էր ան, լքեց բեմը եւ քաշուեցաւ իր անկողինը` առանց բառի ծուէն մը հանելու բերնէն։ Անիկա զարմացուց իր էրիկը, մատնող, նոր, իմաստալից ու լեցուն իր շարժումներովը, որքան լռութեամբը, որ կը հոսէին անոր միսերէն։ Ան զրահուեցաւ իր պատեանին մէջ։ Չմեղքցաւ ամէն անգամուան պէս, անոր կործանումին դէմ, միշտ այնքան նուաստ ու վիրաւորիչ։ Արցո՜ւնք։ Պիտի սպասէր Աղուորին, որ իր մատները պիտի թաղէր անոր քրտնած մազերուն ու անոնց լուռ, հասկնալի լեզուովը պիտի ամոքէր անոր թշուառ, անկարող ամօթը։ Չպատասխանեց սակայն էրկանը կանչին, որուն բարկութիւնը մեղմ էր աւելի, ու հայհոյանքը՝ չէզոք։ Գրգռուած էր անիկա իրեն անծանօթ սաստկութեամբ մը, որ կը հարուածէր անոր կոպերուն տակերը, ու մինչեւ սիրտը, լացնելու չափ խիստ ասղնտուքով մը։ Ու նոյն այդ փո՛ւշ-փո՛ւշ զգայութիւնները, բոլոր այն կէտերէն, որոնց դպած էին էրկանը մատները եւ կը կճէին զինքը` նախատինքի մը պէս։ Տեւողութիւնը երբեմն կ՚աշխատի ի հաշիւ մեր յուզումներուն մեղմացումին։ Երբեմն կը համադրէ, կը կապարէ անոնց տարտղնումը եւ երկանաքարի մը պէս կը կախէ զանոնք մեր ներսէն։ Զսպեց անիկա ձայնին խուժումը, ուր կու գային բացուելու զայն խռովող խթանումները։ Ակռաներուն մէջ նետեց վերմակին ծայրը, մինչ աչքերէն կու գար ջուրը առատ, հաստ` թրջելով մինչեւ բարձը։ Սենեակին մէջ մութը կարծես ազդուած ըլլար ու մտած գաղտնիքին մէջը այս տառապումին։ Կը զգանք ատիկա յաճախ ու կը վախնանք։ Էրիկը փնտռեց լուցկին։ Չէր հայհոյեր՝ ինչպէս սովորութիւնն էր ընել։ Թեթեւ, սրտաճմլիկ հառաչանք մըն էր, աղկաղկ միսերու կոյտ մը։ Կարծես չեղող կանթեղ մը ըլլար, որ պլպլար սակայն, աւելի քան արգահատելի, – էրիկմարդու լացին այդ փոփոխակը, որ դժբախտութեանց մէջ աւելի կը ճնշէ, քան հերարձակ<ref>հեռարձակ, սրբագրուած՝ հերարձակ</ref>ճիչն ու արցունքը կիներուն։ Վառեց անիկա սիկարը կայծքարով, լոյսէն վախուն, չտեսնելու համար պատկերը դէմի անկողինին։ Ու պահէ պահ մութը կ՚արիւնէր անոր գլխուն շուրջը, կը շառաւիղէր ատրաշէկ գամերու մեծ գլուխներ, կայծկլտուն ու դիւրասահ, ճիշդ ինչպէս կը տեսնէր անիկա այդ խաղը դարբիններուն սալին։ Կը տարուինք այս անկարեւոր բաներով, երբ մեր աչքերը չեն բացուիր, չեն կրնար` բռնուած ըլլալով անորոշ, բայց լման, մեզ լիովին ընդգրկող զգայութիւններէ<ref>զգայութիւնները, սրբագրուած՝ զգայութիւններէ</ref>։ Չելաւ անիկա անկողինէն։ Չկանչեց ալ։ Ու գեղին վրայ, գիշերը կ՚ըլլար քիչ-քիչ խորունկ ու միակտուր։ Տանիքներուն տակ օրը կը դադրէր իր զրկանքներէն ու հեւքէն։ Ու կը հալէր կեանքը ինքն իր մէջ ու պարապին վրայ։ Ինչո՞ւ միտքին ներկայացան քաղաքէն միասին դարձած քանի մը իրաւ հիւանդները, երկուքը բոլորովին թարմատի, նշանուած ու միամիտ, որոնք իրենք զիրենք կը պատրաստէին հարսնիքի, մինչ սահմանուած էին մօտաւոր գերեզմանի։ Մխիթարեց ինքզինքը ու հպարտ եղաւ իր մարմնով, որ այս տարի աւելի արթննալ գիտցաւ։ Յետոյ եկան տեղ առնելու ուրիշ հոգեր, վայելք ու տենչ, հողէն՝ իբր արտաքին իրողութիւն, կալուածներէն, որոնք մարդուն մէջքը կը քառապատկեն, առնելիքներէն ու բերքերէն։ Քնացաւ անիկա յոյսին ու տենդին սա փրթուճ խաղաղութեանը մէջ, որ մեզի կարելի կ՚ընէ ապրիլը։ Երբ Աղուորը առաւ անոր խռլտուքին այնքան ծանօթ, ատելի եւ թուլիկ շեշտը, քակեց կծիկը իր անդամներուն։ Կուրծքը լեցուեցաւ ազատ օդով։ Դիակի պէս այդ քունը անծակ էր ու անոր էրիկը չէր արթննար նոյնիսկ, երբ ոտքէն քաշտէին<ref>քաշէին, սրբագրուած՝ քաշտէին</ref>ու տանէին։ Իբր թէ մինակ ըլլար՝ ան նստեցաւ, անհոգ, անկողինին վրայ։
Սահեցաւ վրայէն, խորխի մը պէս, կծկուած, ոզնիի իր կրաւորութիւնը։ Հանգչեցաւ կճրտուքը իր ակռաներէն։ Ճնշումէ այս քակուելուն յաջորդեց դաշն ու քաղցր լքում մը, անսովոր ըսուելու չափ հեշտ, ուր անոր մարմինը կը լուծուէր կարծես շաքարի գունջի մը պէս, սկսելով ընդհանուր պղտորումէն, վերածուելու համար շատ յստակ կեդրոններու։ Ու որոնող անոր մատները գտան հարցումներ իր միսերուն զանազան կէտերէն։ Փաթթեցին զանիկա շօշափելի, եղկ մուխեր, որոնք պայծառ լեզուներու պէս կը լզէին զինքը, շատ մասնաւոր ու արտայայտիչ։ Ո՞վ էր, որ իր վրան կը ղրկէր այս քսքսուքները։ Թօթուեց ինքզինքը, պատռտելու համար պատրաստուող գալարանքը, որ կը պրկէր անոր զիստերը, աճուկները եւ արգանդին խորը կը ծեծէր մուրճի մը պէս, յստակ-յստակ, բայց ջերմ, կսկծուտ։ … Ու ահա աւելի անակնկալը։ Անոր միտքը ողողուեցաւ, նիւթապէս ու նոյնքան շօշափելի, Սողոմին պատկերովը, երկարած իր վրան ամբողջ ու պատանի, թարմ ու անխուսափելի, որ կը փաղաղէր զինքը` սեղմելով ու լայնելով իր մարմինը։ Տաքցաւ ու թրթռաց։ Տեսաւ, որ կը պատրաստուէր ոտքի ելլելու։ Մղումին տակն էր մտապատկերին։ Մտածո՜ւմը՝ յիմար ու տղայական, ելլելու սա սենեակէն` իջնելու համար Սողոմին ծոցը։ Զարմացաւ սակայն, որ բոցը եկեր ու անցեր էր ու հանդարտած էին իր զգայարանքները։ Ինչպէ՜ս եւ ո՜ւր գնաց այդ ամբոխանքը անոր ջղային կեդրոններուն։ Հանդարտ էր տղուն ոգեկոչումը, ու զերծ՝ հեշտական, սարսռագին այն հոծութենէն, որով լեցուն ունէր ան իր ցերեկները, երբ կը սպասէր անոր գիշերին։ Ինչո՞ւ այս այցը, այսքան տարբեր։ Իր մարմինին մէկ որոշ կէտին, ան զգաց հեռաւոր աղօտանք մը։ Ու իր միսերուն վրայ ցաւին մշուշները կը պտտէին, ինչպէս կը պատահի ատիկա, անձրեւէն ետքը, բլուրի կողերուն։ Կեցած էր Սերոբին խորդալը։ Այս լռութիւնը դարձուց զինքը էրկանը։ Խուլ, ցասուն, ցաւի մը պէս կճող ատելութիւն մըն էր ուրուացածը ներսէն։ Քանի մը տարի է, որ վարժուած էր ատոր, իբր հետեւանք սեռային գրգռումին, որ մեր ջիղերը կը յօրինէ մեզի անծանօթ արշաւներու եւ կ՚արտայայտուի օտար դիմակներով։ Երբեմն բարեպաշտութիւն, երբեմն բարիքի լար, երբեմն չարութիւն ու բոլոր զառածումները, երբ երիտասարդ կնոջ մը մէջ արգանդն է տիրողը։ Իրաւ է, թէ յաճախ, առտուան լոյսին հետ անոր կը դառնային խառնուածքը, քաղցրութիւնը, համակերպումը։ Բայց ահա այս գիշեր անիկա հեռու էր նման եղկացումէ։ Ո՛չ մէկ նպաստ, այդ ուղղութեամբ, անոր խորքերէն։ Կարծես թէ ընդմիշտ պատռուած ըլլար իր մէջ այդ երակը։ Գութը՝ սե՛ռն է։ Բայց անգթութի՞ւնը։ Չորցած էր անոր հոգին։ Չմտաբերեց իսկական աղբիւրը այս չարութեան, որ պահուըտած է մեր խորերը եւ մեր հզօրագոյն բնազդներուն կ՚ենթարկուի` առաջնորդելով, անթափանց բաւիղներէ, սեռային սլաքը դէպի առեղծուածային դաշտերը կեանքին։ Ու բացուեցան անոր մտքին մէջ սեւութեան տափաստաններ<ref>տափաստանները, սրբագրուած՝ տափաստաններ</ref>։ Առանց կենալու անոնց սեւեռումին՝ անիկա արագ-արագ կը փոխէր մտապատկերները։ Ու զայրացնող<ref>զայրացող, սրբագրուած՝ զայրացնող</ref>միօրինակութի՜ւնը այս ամէնուն։ Իր օրե՞րը։ – Բայց ուրիշ ի՛նչ։ Եղանակի, գործի, պահի նոյն երանգներով, ձեւուած նոյն մկրատէն, ու դրուած՝ նոյն թակոյկին մէջ, նոյն ներկը առնելու, թակոյկը գորշ, անիմաստ, աներազ ձանձրոյթին։ Իր օրե՞րը։ Որոնք պիտի տային դարձեալ իր գիշերները, կարուած<ref>կտրուած, սրբագրուած՝ կարուած</ref>նոյն կերպասէն, սեւ պատմուճաններ, ծածկելու իր միսերը, աւելի յստակ՝ կուրծքը եւ դեռ ուրիշ բաներ, բացառաբար նոր ու սարսռագին։ Ու պիտի տային իրեն կրկին իր ցերեկները, այնպէս՝ ինչպէս էին անոնք հինգ տարիներէ ի վեր, ուրիշին համար։ Ուրիշէն չկասկածուած ողբերգութեամբ մը պսակաւոր։ Այս պատկերն[եր]էն<ref>sic ձեռագիրը՝ պատկերնէն [պատկերներէն ? ]</ref>կը զատուէր, մա՛նաւանդ զրկանքի խոշորագոյն փաստը, որ կը լեռնանար ու կը փակէր ամբողջ հորիզոնը անոր հոգիին, զինքը նետելու համար իրաւ, եղած պահերու<ref>պահելու, սրբագրուած՝ պահերու</ref>(երազ չէին անոնք), մօտիկ ժամանակէն, շողը վրան պտուղներու պէս սրտառուչ, խենթեցնող, անանուն, անկասելի այդ պահերուն, այնքան պարզ սակայն, որքան անմեկնելի, բայց որոնք կ՚արժեն, կ՚արժէին կեանքէն ալ աւելի։ Անիկա որոշեց, երդումով, լուսնալուն իսկ, պատռտելու կեղծիքին եւ ստոր սուտին սա զգեստը, որուն մէջ կը պտտցնէին զինքը տարիներէ ի վեր։ – Անկողինի հերոսութիւն, դիւրին ու զօրաւոր, երբ մութով ու բամպակով է պաշտպանուած եւ որ կը խորտակուի, հալուող մշուշի պէս, օրուան, իրողութեանց կրակէն։ Դիտուած է, որ անիկա շատերու մօտ կը փոխարինէ գործողութեան զգայարանքը` նկարագիր դառնալով։ Փորձեց քնանալ։ Բայց գունդերը կ՚այրէին։ Ու անկարելի էր փակել կոպերը։ Ուրիշ ամէն զգայութիւն կը թուլցնէր զինքը իր հիմնական վիճակէն։ Ու արագութեամբ, որով եկած էր, գնաց զինքը զօրաւոր ընող ներքին հեղումը։ Այս տկարացման զուգահեռ՝ եկան դիրք բռնելու լուռ ու գորշ բաներ, զորս կը սորվինք կեանքէն, գուցէ նման պահերու համար միայն։ Իր անո՜ւնը<ref>անո՞ւնը, սրբագրուած՝ անո՜ւնը</ref>։ Մա՜յրը։ Աղբրտա՜նքը։ Գե՜ղը։ Գայթակղութի՜ւնը։ (Ինչո՞ւ չընկերացաւ էրիկը այս խուժումներուն)։ Զատ-զատ չէր զբաղեր անոնց հետ։ Բայց կը զգար, որ կշիռ ունէին։ Կը խաբէ՞ր ինքզինքը` ետ հրելու համար խուլ սողոսկումը, որ պղպջակ առ պղպջակ կը հաւաքուէր հեռուներէն ուկերպկը դառնար։ Ու ահա՝ յեղակարծ, բռնաւոր, զարհուրելի՝ բայց կախարդ՝ Սողո՜մը։ Ուրիշ գիծէ։ Քիչ առաջ այնքան հանդարտ դիմաւորուած այդ պատկերը հիմա ունեցաւ երկիւղառիթ թափանցում։ Անոր ցոլացումը տաքցուց, տարբեր երակով, մէկ մասը իր մարմինին։ Արագ ու խուսափուկ բռնկում, տրտմօրէն, դաժանօրէն տեղաւորուած։ Ամօթէն, խուժեց ինք իրմէ վեր, դէպի շրթները, ուր դողդողաց նոյն այդ ջերմութիւնը ու իրեն այնպէս եկաւ, որ բառեր կային անոնց վրայ, սողոսկող, բայց չելլող։ Վերցուց գլուխը բարձէն` զննելու համար էրկանը անկողինը։ Չունէր վախ։ Նախա՞նձ։ – Բայց որո՛ւ հաշւոյն։ Կը սիրէ՞ր։ Գեղացին այդ բառը չունի։ Ինչպէս չկայ անիկա հայեցի տարազով մեր հին ու աշուղական գրականութեան մէջ։ Զայն վարկաբեկ ըրած է եկեղեցին` հագցնելով ահաւոր տարազ։ Մեր երգերը այդ վիճակին համար կը գործածեն օտարազգի բացատրութիւններ։ Կը սիրէ՞ր։ Բայց Նալպանտենց Աղուորը կը կրկնէր, քանի մը հազար տարիներու վրայով, վիճակին մայր օրէնքները իր մէջ։ Բա՜ռը։ Թող գործածեն զայն մեր ժամանակները։ Նալպանտենց հարսին համար յստակ էր անիկա, – Սողոմին կարօտը` պարզ, իրաւ։ Ու աւելի յստակ՝ անոր ծոցը։ Աւելի ետքը դէպի քերթուած կը յառնէ այս վիճակը եւ կը թռի ոճիրէ ոճիր։ Բայց աւելի՜ ետք։ Գալարուեցաւ անիկա ողնայարին վրայ։ Ամբողջացած էր պատկերը։ Կ՚ուզէր եւ ունէր զայն, կուշտին, հիւսուած իր զիստերուն, փաթթուած իր հնազանդ մարմինին, բայց ապրելով բերանէն այնքան թարմ ու զօրաւոր, այր ու պատանի<ref>ջնջ. ստորակէտ</ref>նոյն շրթունքներով։ Ուզե՛ց, աւելի հզօր, դղրդուն եւ հեծկլտագին այն<ref>այս, սրբագրուած՝ այն</ref>վիճակին պէս, որուն մէջ իր միսերը կը շաղուըւէին։ Գրեթէ բազուկներ հրեցին զինքը կռնակէն ու նստեցուցին։ Լուռ էր Սերոբին անկողինը:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Դալկահար ու թշուառ (հոգին ունի իր դալկութիւնները), շատ մօտիկը գութին։ Սերոբէն փարատած էր խժլտուկը եւ շունչը իջած իր բնական կշռոյթին։ Լոյս մը գուցէ լրացնէր անոր մէջ ուրուացող պատկերը, այդպէս թշուառ դէմքէն անդրադարձնելով հոծ տրտմութիւններ։ Խղճի խա՞յթ։ – Բայց չկրցաւ ըլլալ այդ անձուկը անկէ ներս։ Երկարեց ինքզինքը նորէն, շատ բան յանձնելով իր տագնապներէն, վերմակին։ Ան վախցաւ անգամ մըն ալ, ուրուացող բանէ մը, զոր չէր կրնար տարազել։ Բայց պարտուեցաւ։ Խեղճ ու դալկահար ու թշուառական հարսնուկն էր ան, որ չէր յաջողած վանել տղան, հիմա կանգուն անոր ուղեղին վրայ ու երկարած իր ծոցին նոյն ատեն` ուրուային ու իրաւ։ Յանկարծ հարցուց, – բայց ո՞ւր կ՚երթային իրենց ճամբաները։ Գրեթէ դատեց ու պիտակեց անխելք, անբացատրելի եղելութիւնը, որ երկուքին ալ մարմինները անցուցեր էր նոյն շամփուրին:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Բայց անկէ անդի՜ն։ Հիմնականը։ Անիկա զարմացաւ ալ։ Ինչո՞ւ այսքան ուշ կը յառնէր շաբթուան գերագոյն մտահոգութիւնը։ Ժամերով անոր միտքը կ՚ալեկոծէր այդ մտածումով։ Ու սուզուեցաւ անիկա իր արգանդին մէջ, ութ օրէ ի վեր այնքան իրաւ, տէր ու տիրական, որ կ՚անցնէր իր դերին, բանտուած թագուհիի մը նման` գտնելով մէկէն լոյսին ու արիւնին, սերմին ու յուզումին գաղջ ու հզօր զգլխանքը, անձրեւները։ Ու նոյն մառախուղին խորէն՝ արե՜ւը գալիք զաւակին։ Հեքիաթին աղջկան նման, որուն արգանդէն արեւ ու լուսնկայ են բխած։ Բայց անիկա փոքրացուց պատահարը` բերելով ասդին քմայքին սահմաններէն։ Ո՞վ պիտի ըլլար անոր հայրը։ Իրեն համար շատ պարզ այս հարցականը պատասխան չունէր դուրսին համար։ Ու հեղեղի պէս, գալի՛քը, որ քալեց, քալեց, չհատաւ։ Այս սարսափանքին գնովը անիկա կը մասնակցէր կեանքին հսկայ խորհուրդին, որ այնքան դժուարահաս<ref>ջնջ. բառի՝ է</ref>ու արիւնոտ է երբեմն ու մարդերը մատաղ-մատաղ հողին կը յանձնէ։ Ու անոր մէջ հիւսուիլ կը սկսէր այն տարօրինակ էակը, որկինըչէ զաւակ բերող, լուացք ընող, հաց եփող կամ դաշտը էրկանը կողքին թել-թել հինցող արարածը։ Որ չէ հեշտանքին գործիքը, խելօք, անկողինի մը գերութեան շղթայուած` ըլլալու համար մշտադիր յատակ մը վայելքի կամ<ref>ու, սրբագրուած՝ կամ</ref>անգթութեան, ոչ ալ տունի մը պահպանումին համար թեւերը զաւկըներուն վրայ տարածած դասական հրեշտակը։ Այդ րոպէէն<ref>րոպէին, սրբագրուած՝ րոպէէն</ref>իսկ, ճակատագիրը զայն կը գրէր, կը յօրինէր արիւնի եւ մահուան համար։ Կ՚ըլլայ ասիկա աղջիկներուն, գեղը կամ քաղաքը, տեղը ոչինչ կը փոխէ։ Պտտեցէք բոզանոցները ու հարցում ըրէք հոն վարսուածներուն։ Անոնցմէ շատին պատասխանը պիտի նոյնանայ միւսներուն, անոնց հետ՝ որոնք տունի մը տանիքէն առանց խախտելու, բացին իրենց արգանդները նոյն զգլխանքին, եւ ընդունեցին մահն ու արիւնը, կամ ողբերգութիւնը, անկարող ուրիշ բանի, վարդի մը կամ բաժակ մը գինիի վրայ։ Ու այս փոփոխութիւնը ամէնուն մէջ տասը կերպ չունի։ Քառորդ դար տեւող սրբութիւն մը կը պղծուի մէկ ժամէն։ Փոփոխութիւնը խօսեցաւ Աղուորին մէջն ալ, բարձրաբարբառ եւ վճռական։ Վերադարձաւ անոր քիչ առաջուան երդումին վստահ կարծրութիւնը։ Զգաց, որ ոտքի էր։ Բան մը պրկած էր անոր ջիղերը, որոնք ըրին մարմինը մէկ կտոր, տալով անոր՝ անհրաժեշտ պատրանքը ուժին, վճիռին, այնքան կարեւոր հոգին իր սկախառն<ref>sic ձեռագիր՝ սկախառն – ս[ի]կախառն ?</ref>ու ծոյլ յատակէն դուրս հանելու համար, խնայելով մեզի դողահար անդամներ ու կմախք, որոնք մեզ կը մատնեն, կրաւորական են ու իրենց շարժին մէջ կը խորտակեն մեր կամքը մենէ առաջ։ Չկրցաւ յիշել, թէ ինչպէ՛ս ու ե՛րբ ելած էր անկողինէն։ Չկրցաւ ճշդել՝ ինչո՞ւ…։ Գորգը աւելի՞ կակուղ էր մերկ ոտքերուն։ Զգայութիւնները ենթակայ են այս աղաւաղումին, երբ հոգին ամբողջովին իրեն տրամադրելի կ՚ընէ զանոնք, իր անորոշ ձգտումներուն համար գործածելով արիւնին ու փորձառութեան բոլոր տուրքերը։ Աչքը կը տեսնէր սակայն այդ գուլ մութին մէջ։ Անցաւ էրկանը քովէն, որ խաղաղ էր՝ խաւարին հետ համախառնուած։ Ու անոր կոկորդին փքոցը կը գործէր տարտամ կշռոյթով մը։ Ի՞նչն էր, որ դպաւ Աղուորին ալ կոկորդին, ուր զզուանք մը, մեղք մը, աղտ մը կը լեղուընային ու կ՚իջնային վար` սիրտը խառնելու։ Ափը տարաւ վիզին` ճնշելու համար կլոր այդ կծիկը գարշանքին, զգոյշ ու տարօրէն խաղաղ։ Գիտէ՞ր, թէ չունէր փսխելիք<ref>փոխելիք, սրբագրուած՝ փսխելիք</ref>։ – Մա՜յր։ Ուրուացաւ ու անցաւ ժողովրդական աւանդութիւնը։ Ու սակայն որքան պարզ էր, հոգիին խորը, սա ճամբան, ուր կը մտնէր։ Այս վստահութիւնը ամրացուց անոր քայլերը։ Դպաւ մութին, որ դիմադրող էր ու դժուար ընկճուող։ Ի՞նք մոռցեր էր քալելը։ Խելքը չհասաւ մութին ներկայացուցած այդ ուժին։ Գտաւ դրան մղլակը, պաղ ու իրաւ, որ նիւթացուց իր անորոշ զգայութիւնները եւ իրեն դարձուց իր քայլին ամբողջ կշիռը։ Ո՞ւր կ՚երթար։ Իբր թէ չգիտնար։ Յիմա՞ր էր։ Իբր թէ հինգ տարիներու իմաստութիւնը կարենար հակակշռել գիշերուան մը ծոցը։ Բայց սենեակը կը կոտտար, բազմամբոխ ու լեցուն, հարսնետունի մը նման։ Կը կոտտար ոտքին տակ գորգին ալ սիրտը։ Ականջին քովերէն ձայնի, հեծքի, արիւնի թրթիռներ կը կտրուէին ու կը թռէին, կ՚աւրուէին ու կը նորուէին ու լոյս ունէին։ Սրտի խառնըւուք մը, աւելի ուժգին ստիպեց զինքը կռնակը տալու դուռին։ Այն ատեն զգաց, որ մարմինէն առաջ գլուխը ճամբայ կ՚ուզէր, – զովանալու խորունկ պէտքի մը արտայայտութի՛ւնը։ Մազերը փշացան։ Բացաւ անիկա դուռը։ Տարբեր ու թեթեւ զովութիւն մը կ՚անջրպետէր իր հոգին մարմինէն։ Դրաւ դուրս իր ոտքը։ Կը զարմանար, որ տախտակները չէին աղմկեր։ Նոյնն էր սրահը, պատուհաններուն մշուշոտ քառանկիւններովը, որոնք կանգուն էին, բայց պատրաստ իյնալու։ Կիսախուփ՝ ամէն գիշերուան պէս՝ կեսրոջը դուռը։ Պարտաւոր էր, հասնելու համար սանդուխին, անցնելու անոր առջեւէն։ Թեթեւցուց ու խորացուց իր քայլերը` դէպի ներս քաշելով դնդերներուն ուժը։ Ոտքերը եղան շշնջուն։ Լքուած էր իր կորովէն։ Չիյնալու համար բռնեց բազրիքը։ Կը վախնար սակայն խորունկ շունչէն, որուն պէտք ունէր այնքան։ Բայց ահա ետեւէն դողդողաց դուռը։
– Ո՞ւր, – փսփսաց հաճի Աննան` ցցուելով սանդուխին գլուխը։
Անիկա ուրուականի մը կը նմանէր` մութէն բխող ու կլոր։
Աղուորը կ՚իջնար աչքերը` արագ ու սրտապնդուած։
– Ո՞ւր, կ՚ըսեմ քեզի, – շշնջաց պառաւը, աւելի ամուր։
Անիկա, սանդուխին աչքերուն աւելի վարժ իր ոտքերովը – քառսուն տարի էր, որ կ՚իջնար ու կ՚ելլէր – հասաւ ետեւէն:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Բռնեց մատներէն, որոնք այրեցին իր ափը, կրակէ անցած ձողիկներու պէս, ի՛րը՝ ամբողջ սառոյց ու մեռել։
– Տա՞ք ես։
Չէր գիտեր, թէ ինչու կը խօսէր, մա՛նաւանդ այդպէս յիմար ու անտեղի։ Աղօտ լուսնկայ մը, առանց ըլլալու, բակն ի վար կը թեթեւցնէր մութը` չյաջողելով կոտրել անոր թանձրութիւնը։ Բայց կիսամերկ ու ճերմակ հարսէն, ան, ադ չեղող լուսնկան, կը կտրէր խռովիչ ուրուաձեւ մը, քակելով մազերը` առատ ու խոշոր։ Հատած<ref>Հասած, սրբագրուած՝ Հատած</ref>էր սանդուխը ու անոնք առջեւն էին օճախով սենեակին։ Մեր ոտքերը երբեմն մենէ անկախ կը քալեն իրենց վարժութիւնները։ Պառաւը հրեց դուռը, որ բացուեցաւ կարծես սովորականէն աւելի դիւրաւ` անհուն զարհուրանք մը պարպելով անոր հոգիէն վար։ Կու գար ասիկա Սողոմին վախէն, որ կրնար իր խուցէն հոս եկած ըլլալ, – օճախով սենեակը ճիշդ տակը կը գտնուէր Աղուորին ննջասենեակին։ Բայց մութը մնաց անայլայլ։ Մտան ներս։ Գոցեց դուռը,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>զգոյշ ու կորովի։ Ափերովը փնտռեց, աջ ու ձախ դառնալէն, հարսը, որ կռնակը պատին կը մնար լուռ` արձանի մը պէս։
– Ի՞նչ ունիս։ Ի՞նչ կ՚ուզես։
Ձայնի մօտ բան էր դուրս եկածը պառաւին բերնէն։
– Ո՞ւր կ՚երթաս։
Աւելի որոշ։ Բայց առանց կնիքի։ Պատասխանի չէր սպասեր, վասնզի հակառակ իր յուզումին, վախին, տունին ընդհանուր իմաստը կը գործէր իր մէջէն` կանոնով ու ամբողջ։ Ան շատ լաւ գիտէր, թէ ո՜ւր կ՚երթար այս ժամուն Սարեկենց աղջիկը։ Գիտէր մանաւանդ, թէ ի՛նչ ունէր ան։ Բայց կը կրկնէր հարցումները։ Ու իր ձայնին իսկ նպաստովը կը տեղաւորուէր ինքն իր մէջ։ Կ՚ընենք ասիկա, մեծ աղէտներու շրթունքին, երբ վախը մեր ուժերը կը կտրէ` ջուրի պէս ընելով արիւնը մեր երակներուն մէջ։
– Չիյտե՛մ։
Արձանէ ձայն մը, խիստ, չոր, քար, կարծես պատէն փրթած, այնքան հեռու էր անիկա Աղուորէն, որեւէ մարդկեղէն սիրտէ։
– Հէ՜յ ողորմութեանդ մեռնիմ, Կապուտուոր։
Բառերը կէս էին։ Շունչը չէր բաւեր զանոնք լեցնելու։ Բարկութիւն, կիրք, սարսափ, որոնք պարէին իր ջիղերուն վրայ ու պարէին արտակարգ արագութեամբ ու փոփոխումով։ Ու անիկա չէր կրնար մէկուն կամ միւսին մէջ տեղաւորուիլ։ Բայց ուժգին շնչառութենէ մը յետոյ՝
– Աղջի՛, խենթեցա՞ր։
Փափկացած, առանց բարկութեան<ref>ջնջ. ստորակէտ</ref>ըլլալու ճիգէն վիրաւոր՝ սա ճիչը, որ նախատինք ալ չէր, ինչպէս չէր մտածուած ու կշռող, փութացուց տագնապը։ Երբեմն բառերը կը կատարեն ասեղին դերը մեր հոգիին պալարին վրայ։
– Խենթ, խելօք։ Ալ չե՛մ պառկիր տղուդ հետ։
Վարագոյրը կ՚իյնար։
Հարս ու կեսուր կը մտնէին վերջապէս կրկէսին մէջ։ Դեռ իրարու դէմ ոչ իսկ խիստ վանկ մը փոխանակած այս բերանները կը բացուէին դասական գուպարին։ Բայց կատարուելիքը հաճելի եւ ընթացիկ կռիւը<ref>կռիւ, սրբագրուած՝ կռիւը</ref>չէր, որ տեղի պիտի ունենար օր-ցերեկով, թուքով ու հայհոյութեամբ, կոկորդով, շրթներով, քիչ մը սանկ փողոցի վրայ, որպէսզի հարսները ամրանային։ Ոչ ալ թեթեւ, անհետեւանք մնալու դատապարտուած գզուըտուքը, որ հարսներն ու կեսուրները դէմ դէմի կը հանէ, ընդհանրապէս փոքր գողութիւններու յայտնումին, դէպի աղջիկները կամ մայրը կրուած նիւթերու շուրջը։ Գալիքը մռայլ բախումն էր, անողոք ու ճակատագրական, որ իրարու դէմ պիտի փշրէր արգանդն ու իմաստութիւնը, զգայարանքներն ու ընտանիքին խորագոյն իրաւունքները։ Չունեցաւ սկիզբներուն վարանքն ու զգուշաւորութիւնը։ Հասկցուիլն ալ աւելորդ էր ինքնին, քանի սա ճակատումը պատրաստող ազդակները առանց գաղտնիքի էին անոնց<ref>անոր, սրբագրուած՝ անոնց</ref>համար, բարբարոս ու օտար մեղքէն ետքը։ Հեռուներէն արձակուած, բայց միշտ ալ յետաձգուած այս կռիւը սկիզբ կ՚առնէր սա չարագուշակ գիշերին, հաւախօսէն քիչ առաջ ու պայմաններու մէջ, որոնք կը յայտնուէին արտակարգ ու զարհուրագին։ Բացէն<ref>Բացէն ? Թաղէն ?</ref>ա՛չք մը ու կռիւը պիտի վերածուէր աղէտի։ Ու աս դժնդակ կռիւին մէջ Նալպանտենց պառաւը մինակ էր բոլորովին, անլուր մեղքի մըն ալ աղիքներովը կապկպուած։ Սարեկենց աղջի՞կը։ Ան ունէր մէկ ափին՝ հինգ կոյս տարիներու նահատակութիւն<ref>նահատակութիւնը, սրբագրուած՝ նահատակութիւն</ref>։ Միւսին՝ անճառելի շաբաթ մը։
– Ինչո՛ւս պէտք քիւրքն ու շարոցը…, – սկսաւ<ref>չսկսաւ, սրբագրուած՝ սկսաւ</ref>անիկա։
Առաջին իսկ բառերէն կը գուշակուէր այն խորախորհուրդ ուժը, որ գիծի անցեր էր, անոր միսերուն ներքեւ։ – Շաբթուան մը անկողին՝ որ լեզու կ՚ըլլար սա անլեզու էակին մէջ ու կը պարզէր դուրսին անոր դժոխքը։
– Ի՛նչ ըսել կ՚ուզես…
– Ինչո՛ւս է պէտք քիրմանի շալը, ալն ու ադլասը ։
– Տէ՜ր Աստուած…, – մրմնջեց պառաւը` խորտակուած ու բարի։
Որքա՜ն իրաւ կը խօսէր Սարեկենց աղջիկը։ Ու անոր միսերուն վրայ փուշ-փուշ քաղուեցան զրկանքին անհամար օրերը։ Նոյն այդ շարոցներուն տակ ու<ref>յաւելում պակսող բառի՝ ու</ref>շալերուն տակ՝ միսերուն այն աննուաճ ծարաւը, այնպէս՝ ինչպէս կը բուսնէր անիկա հիւանդ ու անկարող էրիկի մը քսքսումէն ու այրի իր անկողինին սաւաններէն։ Կը խղճա՞ր սա պահուն, կորսուածին վրայ։ Բայց տկարացման սա տագնապը անցաւ արագ։ Անոր դարձան իր կեանքին միւս պահերը, բազմութիւն ասոնք, որոնց մէջ անիկա զսպած էր այն ցած ու խոնաւ ձայները ու պաշտպանած օճախին պատիւը։ Գէ՞շ էր ըրած։ Ներկայացան քանի մը անուններ, որոնք անցեր էին իրենց արգանդին սահմանները եւ որոնց մեղքը կը կամարէր այսքան տարիներ ետքը, տուներուն վերեւ։ Անցան ու գացին անոնք։ Յետոյ զատ-զատ, բայց արտակարգ արագութեամբ, անոր մտքին մէջ ուրուացան ու եղան այն զարմանալի ու քաղցր հեքիաթները, որոնք կու գային Այսմաւուրքէն<ref>sic ձեռագիրը՝ Այսմաւուրք</ref>։ Անհուն բարութեան, կուսական ճգնողութեան այդ խռովիչ, մխոտ<ref>մխոտ ?</ref>ու սարսռագին հեքիաթները, որոնց մէջ գլխիվայր կ՚իյնան կիները, առաւելապէս իրենց զգայարանքներէն։ Զոհողութիւն։ Արդարութիւն։ Երկնաւոր փեսայ։ – Բոլորն ալ բառեր, շատ աւելի լայն ու խոր հնչումի տարողութիւն մը։ Կարծես դէմի մութէն, մէկ կանգուն իր հասակին վրայ կանգուն, ցցուեցաւ Կուճուկ (կարճ) Մարիամը` յիսնամեայ ու դեւէ մը աւելի տգեղ այդ աղջիկը, որ վարժուհի էր դպրոցին մէջ, կը կարդար հաստ մատեանը, կը հասկնար, ու կը բացատրէր սրբուհիներուն եւ երիտասարդ ճգնաւորներուն փորձանքները` հանուած մարդկային գիծի եւ հասողութեան։ Ի՜նչ պերճախօս էր հրէշը, որ արգանդի տեղ սպի մը կը կրէր, ու մարմինի տեղ՝ սառած ոսկրակոյտ մը։ Ոչ մէկ ատեն այնքան անպաշտպան ենք ու առնուած երկինքին պարունակէն, որքան ոճիրին ճառագայթման մէջը, կամ դուրս անոր ոլորտէն ոչ բոլորովին, բայց առանցքի մը պէս զայն բեւեռելով մեր ներսը։
– Դուն չես մինակ…
Պառաւը չհամարձակեցաւ շարունակել մտքին մէջ ուրուացած պատկերը ու զայն բառի վերածել։ Կ՚ամչնա՞ր Աստուծոյ արդարութիւնը խառնել այս աղտոտ պատահարին։ Բայց աւելցուց.
– Դուն էրիկ ունիս, փառք Աստծոյ։
Վախկոտ ու խեղճ նախադասութիւն, որ գարշագին ընդվզումի փոխուեցաւ հարսին մէջ։ Անոնց կռիւը կը գունաւորուէր` հեռու ըլլալով սակայն ընթացիկ սարիքներէն, վերածուելով իւրաքանչիւրին ալ խորը անոնց իսկական իրականութեան։ Ան կը յայտնաբերէր տարիներու ճնշումով կարծրացած շերտեր հոգիի, կողմեր՝ որոնք անակնկալ ըլլալնուն չափ եղերական էին ու անկանգնելի։ Կռիւը մեր ներքին լինելութեան ամէնէն սուղ ու վաւերական փաստերը կը բերէ ցոյցի։ Ուրիշը ճանչնալու վստահագոյն եղանակը զայն գրգռելուն մէջն է կ՚ըսեն։
– Էրի՜կ։
Ի՛նչ հաստ, ուժով, բիրտ արտասանեց բառը։ Կարծես պատերն իսկ հասկցան։ Տունը վերէն վար հեծկլտաց ու դողաց։ Բայց ճիչը լուսաւորեց զինքը մանաւանդ։ Էրի՞կ։ Ցերեկ ըլլալու էր, սարսափելու համար կատաղութենէն, որ անոր աչքերուն մէջ կարմիր կրակ էր այդ պահուն։ Սորված էր ուրեմն խեղճ ատ արարածն ալ կեանքին հզօրագոյն բառը, որ մարդը կը ճկէ ու կը հաշտեցնէ, խենթ ու կախարդ, ու կեանքը կարելի կ՚ընծայէ ի հեճուկս մեզ ընդոտնող բոլոր ժխտական տարրերու։ Ու բառը կը ստանար անոր բերնին ամբողջական տարողութիւն ու պողպատէ իր հիւսքը։ Ու ըրաւ անոր ձայնը, առաջին անգամ էր ատիկա, դանակի պէս կարծր ու գնդակի պէս արագ՝ թափանցող։ Որ կրնար դպիլ առաստաղին, ծակել տախտակը ու անկէ ալ անցնիլ պառկող մարդուն։ Արհամարհանք, հեգնութիւն, զայրոյթ, չարութիւն, ամօթ ու կսկիծ, – բոլո՛րը՝ ինչ որ տարիներով ներս էր դրած ուրիշներու հաշւոյն, մարմին կ՚ըլլային այդ կծու բացագանչութեան մէջ, որ անոր ուղեղին վրայ կը բաբախէր, մռայլ ու բարբարոս, գրգռող դրօշակի մը պէս` անընդհատ խթանելով անոր հոգիին ջուրերը։
– Չե՞ս վախնար դուն Աստուծմէ։
Որո՞ւնն էր ձայնը, քսանամենի հարսի՞ն, թէ վաթսունամեայ պառաւին։
– Չե՞ս ամչնար, որ հոգիդ կը սեւես։
Իբր շարունակութիւն:<ref>sic ձեռագիրը՝ վերջակէտ</ref>Հարսը նետեց այս հարցականները իրարու ետեւէ։ Կարծես թարմ անոր շրթունքները լքած ըլլային տարիքին լուրջ, պատկառագին մաքրութիւնը։ Ու անոր բերանը կը հրուէր առատ ու հսկայ որ[ձն]ումին<ref>sic ձեռագիրը՝ որձնումին [ործկումին ?]</ref>։ Լրբութիւնը զազրելի է, երբ արդիւնքը կ՚ըլլայ հաշիւի։ Ինքնաբուխ՝ ինչպէս հոս, անիկա մաս կը կազմէ մեր հոգեկան յատակին։ Նալպանտենց հարսը դեռ չէր ինկած գեղին լեզուն։ Ու զօրաւոր էր այս հեղումէն։ Բայց չկրցաւ շարունակել` կտրուելով իր թափէն յանկարծահոս բեկումո՜վ մը, – ձա՛յնը անոր մաքուր մնացած ներսին, բռնկած ու բխող ձայն, մութին, լռութեան ու մեղքին իսկ ընդերքէն։ Մեղքին սա ուրուափայլն էր՝ մէկէն ի մէկ զգաստ ըրաւ զինքը, նոյնքան արագ, որքան զրկանքին դէմ իր պոռթկումը, որուն կը հրուէր անիկա բնազդին ասեղներովը։ Ինչո՞ւ ընդունած էր տղան։ Ու նուաստացում…։ Ինքզինքը պլշկած կնոջ այս խորտակումը չըրաւ զինքը արդար, ոչ ալ թուլցուց անոր տառապանքը, որ հիմա խեղճ, անկանգնելի մղկտում մըն էր, աւելի հզօր, քան նիւթական ցաւը։ Որ մեզ փոշի ու աղբ ու դոնդող կ՚ընէ` լուծելով մեր կամքը՝ ինչպէս ուժը մեր արիւնին, մեզ պսակելէ յետոյ մեր անկարողութեան կրակէ շամփուրովը։ Երիտասարդ, չմաշած, գրեթէ բոլորովին անհուպ կնոջ անոր մարմինը խաղալիք էր անասելի շարժումներու, որոնք կը փորէին, կը պեղէին մինչեւ իսկ բաւիղները ոսկորներուն ու ցանցի մը պէս կը փռուէին ուղեղին անդունդին։ Լարուած էին իր միսերը։ Մտքին ցաթեց պատկերը հողէ պտուկի մը, որ կ՚եփի ու չի կրնար ճաթիլ։ Ուրի՞շ էր իրականութիւնը անոր ներսին։ Բայց տարօրինակ էր, որ մտածէր պատկերով, խիտ ու ամբողջ։ Ու չյաջողէր պարզել անոնց խռովքը։ Ի՞նչ կ՚ուզէր պառաւէն, որուն բերանէն ոչ մէկ անգութ, նոյնիսկ խիստ շեշտ չէր յիշեր անիկա։ Շեշտուած նուաստութեան ու գէշ հագնուած սուտի ալիք մը ողողեց զինքը այն միւս մտածումին դիմաց, որով անիկա սա ողբերգութիւնը ամբողջովին կը փաթթէր կեսրոջը վիզին։ Հապա ի՞նք։ Հապա խուցին տանիքէն սիրուող կատուներուն խռո՜վքը։ Ու ատոնցմէ անդին, այդ կործանումին վրայ լերան մը պէս աղուոր ու կանգո՛ւն՝ իր իսկ վայելքը, խիստ,<ref>յաւելում ստորակէտի</ref>բացարձակ, որ կը հեղուէր իր մէջը տղուն գիրկէն ու կ՚ընէր զինքը խենթի մը ուղեղին պէս անվարշամակ ու մերկ։ Ի՞նչ կ՚ուզէր էրիկէն, որուն ոսկին ու մուշտակը զինքը մէկ հատիկ, նախանձելի կեցուցած էին գեղ մը կիներու աչքին եւ որ չար ու անգութ չէր եղած կրկին իրեն հետ։ Ու գութին հետ տեսարան եկող այս զգայնոտութիւնը տիրապետեց անոր կարծրութեան վրայ։ Քայքայուեցաւ իր չարութիւնը պղպջակէ շինուած զանգակի մը նման։ Ու վերադարձաւ անոր՝ իր անյատակ կարօտը մարդերու կարելի երանութեան։ Ու կցկտուր, խեղճ ճիչերուն հետ, որոնք կը փրթէին քիչ մը մարմինին ամէն կողմերէն, ան<ref>ու, սրբագրուած՝ ան</ref>կը ջանար պարպել դուրս սրտին հրդեհը…
– Ո՜ր մեղքիս համար, Տիրո՜ւկ<ref>ծերուկ, սրբագրուած՝ Տիրուկ</ref>, ո՛ր մեղքիս։
Ու կու լար։
Սենեակը ստացած էր մութ իրականութիւն մը, որ այս ներանձն լլկանքին կ՚ընծայէր յարմարագոյն գետին։ Արտաքին զգայութեանց բացարձակ սա պակասին մէջ – պառաւը շունչն իսկ կը վախնար քաշելու –, անիկա լրիւ ընթացք կու տար ներքին տեսարանումին։ Յետոյ զգաց, որ յոգներ էր չարաչար։ Իջեր զայրը<ref>sic ձեռագիրը՝ զայրը [սայրը ? ծայրը ? ]</ref>իր տագնապին։ Անոր վրան ինկաւ անմռունչ, համեստ, գողտր հարսնուկի մետաքս վարշամակը, հարսնութեան սովորական մուշտակը, ա՛ն՝ որ հինգ տարի պարտկեր էր անոր կրակը աշխարհին ամօթէն։ Ու եղաւ անիկա Նալպանտենց սիրական պուպրիկը, որուն տարազովը անիկա կը պտտէր ամէնուն առջեւ։ Այս վերադարձը դէպի իր հին շինուածքը մեղմեց պահին արտակարգ ձգտումը։ Այնքան իրաւ է, որ մեր անցեալը չի բզկտուիր ամբողջութեամբ ու անոր բեկորները կը կառչին մեր հոգեկան հանգոյցին։ Հատուկոտոր<ref>Հատուկտուր, սրբագրուած՝ Հատուկոտոր</ref>ու խեղճ բառերով անոնք կը փսփսային, կը տագնապէին, կը մտմտային ու կու լային։ Քայքայում մը կատարուածը, բայց թել-թել, մազ-մազ<ref>մաղ-մաղ, սրբագրուած՝ մազ-մազ</ref>։ Ու դժուար էր հասնիլ ինքնարիւնումի, ինքնեղծումի սա աստիճանին ու անոր լրիւ պարագրկումին սա փշրանք-բառերու<ref>յաւելում միացման գծիկի</ref>վրայով, որոնք անդունդի մը երախին բռնուած, գերի տարուած ցոլքի բեկորներու նման կը լուսաւորեն երբեմն մեր առեղծուածը, ճակատ ճակատի, երես երեսի<ref>ջնջ. ստորակէտ</ref>բռնադրուած ապրումին ողբերգութիւնը՝ տափկցա՛ծ՝ գլանովը կեանքին ու անկանգնելի։ Սուզումի, լուծումի, փայլակօրէն վերյօրինումի ու կրկին ջնջումի այս սուղ րոպէներուն մեզի կը տրուի խելամուտ ըլլալ բաներու, որոնք վրիպած են մենէ, այսինքն՝ որոնք չենք բռնած ու բանտարկած մեր ներսը ու թողած ենք, որ անոնք կորսուին տեւողութեան ջուրին ծոցը, հակառակ մեզի համար անոնց պարունակած գերազանց արժէքին։ Կը խաբուին անոնք՝ որոնք մեծ ապրումներուն միայն կը սահմանեն մեծ խռովքներ։ – Շատ անգամ շարժումի տրո՛փ մը, ծուէ՛ն մը, աւելի ճիշդ՝ ուրուաձե՛ւ մը, զոր դժուարաւ կ՚որսանք, այնքան նիհար է անոր գիծը եւ որուն կորացումին վրայ սիրտ մը, սիրտեր կը ճամբորդեն։ – Բառի փշո՛ւր մը երբեմն, առանց որոշ կնիքի, որ կ՚իյնայ մեր շուրջը ու այնքան դուրս կը թուի մեր անձնականութեան սահմաններէն եւ որ ճամբան էր մտած ուրիշ հոգիներ փոխադրելու դէպի մեզի, վախկոտ, թռչունի մը կտուցովը զարնել փորձելով մեր ներսի դուռներուն։ – Ուրիշ անգամ կէս արցունքն է ան կամ կէս ժպիտը ու դեռ աւելի փոքր հետքեր<ref>հեծքեր, սրբագրուած՝ հետքեր</ref>, որոնք անշշուկ կը վառին ու կը մարին եւ իրենց անցումէն ետքն է, որ կը դառնան իրենց եղերական հոծութեան։ Ու այս թերի, ըլլալ իսկ վարանող բաներն են, որ մեզ կ՚ընկղմեն հեռազգած ու անողոքելի մեր կործանումին մէջ, երբ իյնան մեր հոգիին պահծու խորշերուն։ Չէ՞ որ կաղինի մեծութեամբ քարի մը կտորը մահ կը բերէ, երբ կը հանդիպի ականջ-թոռին, ինչպէս կ՚ըսէ ժողովուրդը։
Մինչեւ հաւուն խօսիլը անոնք երբեմն բառով, երբեմն առանց բառի, գրեթէ ձեռք ձեռքի ու կուշտ կուշտի՝ շարունակեցին այս փոխադարձ բզկտումը։ Քիրմանի շալը, ոսկիիխաթարները, Նալպանտենց եղն ու մեղրը եկան ու անցան անոնց լեզուներէն։ Անցաւ էրիկը, հարազատ բառով՝ էրիկմարդը եւ ուրուացաւ իրաւ անկողինի մը դրախտն ալ։ Անցաւ գեղը, օրինակները կիներուն, որոնցմէ առջի յղութիւն մը խորտակած էր չարին կապերը ու բացած անոնց կուղպ արգանդները։ Ու դեռ ուրիշ բաներ։ Ու անոնց ձայնը ունէր գիշերուան գոյնը ու չաճեցաւ։ Որմէ՞ կը զգուշանային, երբ առանց հրաւէրի փսփսուքը կը պահէին միշտ նոյն կաղապարին։ Վերէ՞ն։ Ոչ անշուշտ։ Հրաշք մը միայն կրնար արթնցնել Սերոբը։ Դուրսէ՞ն։ Կը խորհէին, բայց չէին յայտներ։ Գիշերը կ՚ըլլար բոլորովին խաղաղ ու միատարր։ Պառաւը գրեթէ թել-թել վերզգաց այն դժնդակ յուզումները, որոնք կրծած էին իր ջիղերը, երբ անցած շաբթու ախոռին մէջ, յետոյ քիչ առաջ խուցին մէջ մինակ էր մնացած Սողոմին արցունքին հետ։ Ու պատկերը կը նոյնանար սրտառուչ նմանութեամբ միւս քայքայումին։ Ու ա՛լ խարխլած անոր ուղեղին մէջ իր լուծումը կը գտնէր կեանքին, այսինքն՝ անոր միակ իրական, արժող ու խոր մասին, – երիտասարդութեան հսկայ խորհուրդը, զոր չենք հասկնար, երբ կ՚ապրինք։ Սիրելու ձեւերը տասը տեսակ ըլլալու չէին։ Ան կոտրած ու թոյլ՝ խորացաւ դէպի սիրտը ու հոն գտաւ ինչ որ ծանօթ է ամէն ծերութեան։ Աղուորին համար մինչեւ այդ պահը ծփուն ու կիսակազմ բաներ<ref>բաները, սրբագրուած՝ բաներ</ref>վերածուեցան պայծառ ստուգութիւններու, որոնց կեդրոնը ան զետեղեց ինքզինքը ու չափեց ։ Ուրիշ շատ բաներու հետ՝ անիկա երկիւղով խառն զարմանքով սորվեցաւ, որ Սողոմը խուց մը ունէր, խուցն ալ դուռ մը, դուռն ալ ճամբայ մը։ Ու սորվեցաւ անկէ անդին ալ։ Թէ՝ կարելի էր գիշեր ատեն թողուլ էրկանը անկողինը եւ ուրիշին ծոցը մտնել։ Մենք տարիներով կը լսենք բաներ ու չենք հասկնար։ Կու գայ կեանքին մահակը, կը զարնէ մեր գլխուն, կը բանայ մեր աչքերը եւ կը տեսնենք։ Երգեր թրթռացին անոր շրթներուն, ուր հարսները «խենթեցած» կ՚երթային ուրիշներուն սենեակը։ Կարծես մէկը այդ րոպէին վրայէն առնէր, փրցնէր խակ այն խորխը, կեղեւը, որ կուսութիւնը կը յատկանշէ։ Ու ըրաւ անոր հոգին այդպէս քողաթափ, դնելով զայն դէմը աշխարհի հզօրագոյն յուզումներուն։ Ի՜նչ իրաւ էին երգերը, իր բառովը՝ խաղերը, զորս գեղը կը յօրինէր` այդ սարսուռները պատմելու համար։ Ու ի՜նչ յստակ հիմա տրամները, որոնք կը սկսին զատ-զատ տուներէ, իրարու կը վազեն, արիւնին եւ ոճիրին վրայէն ցատկելով, ու կը միանան իրարու, յաճախ մահուան ծոցովը։ Ինկաւ հպարտ չարութիւնը, որով պաշտպանուած էր իր ու աշխարհի աչքին իր պարկեշտութիւնը մինչեւ երէկ, ու արդար, սրտառուչ, եղկելի գտաւ միւսները, բոլոր անոնք, որոնք իրենց դուռները եւ արգանդները կը բանան անտես կապերէ քաշքշուած ու մատերէ հրուած։ Հասկցաւ, թէ սիրտը գոյութիւն ունի եւ իր օրէնքները ինք կը պատրաստէ։ Փորձանք, դանակ, թոյն, կախաղան, ասոնք սուտ բառեր չէին։ Իրա՜ւ, ա՛յնքան իրաւ էր իր մարմինը, հալած ու անգոյ, միւսին մէջը։ Ուժգին ու մեծ իրողութիւններ ասոնք, որոնք իրենց վայրագ հեռանկարովը կ՚ամրանային անկէ ներս։ Հապա<ref>Հպարտ, սրբագրուած՝ Հապա</ref>միւսնե՜րը։ Այսինքն՝ փոքր կարգադրութիւնները, հնարքները, կէս-միջոցները, որոնք սեռային պատրանքը կը հագուեցնեն, կու տան անոր աղն ու համեմը, գեղջուկ հարսնուկէն մինչեւ հզօրագոյն տարփաւորները։ Ու պառա՜ւը։ Այսինքն՝ զգուշութիւնը։ Այսինքն՝ հաշիւը։ Այսինքն՝ ճկունութիւնը։ Խելք, խելք<ref>յաւելում պակսող բառի՝ խելք</ref>պէտք էր ամէն բանի, նոյնիսկ արգանդին համար։ Չաճապարել երբեք։ Չվտանգել շատ մը գեղեցկութիւններ ու շատ մը բախտեր։ Չքրքրել տուներ ու տեղեր։ Ապրիլ արգանդէն, բայց ապրեցնել։ Սպասել ու կառավարել։ Այսինքն՝ խաբել ու չամչնալ։ Փրկել ձեւերը։ Փոքրանալ՝ բայց քալել։ Ի՞նչ էր կնոջ մը կեանքը, այսինքն՝ փէշին կեանքը։ – Շատ-շատ 15 տարի։ Հինգը ետե՜ւն էր։ Կը խօսէր պառաւը ամէնէն քաղցր շեշտովը։ Զաւա՜կ մը։ Ու ձգուած կ՚ըլլար կամուրջը։ Նալպանտենց Աղուորը իր սենեակէն խոյս տուած ատենը հիմնովին հեռու էր այս իմաստներէն։ Ու հիմա, հաւը հազիւ խօսած, անոնք հաստատ, ծանր, դժնդակ ճշմարտութիւններ էին անոր համար։ Մեծ սիրո՞ղ մը։ Ոչ, անշուշտ։ Ինչ որ ալ ընէր, ինք չունէր նմանելիք այն միւսներուն, որոնք կը բողբոջին արեան մէջ եւ կարօտ են մշտական արիւնի։ Ոչ մէկ ատեն անիկա կեսուրը չէր գտած այնքան ճկուն, հեղինակաւոր։ Ոչ մէկ ատեն սակայն անիկա իր մէջ հաստատած էր այնքան մթերք փափուկ, բայց անզիջող խստութեան եւ անընտել ընդդիմութեան։ Ու հարս ու կեսուր հաշտուած էին մեղքին դէմ, մեղքին հետ, բայց մա՛նաւանդ իրարու հետ։ Տարօրինա՞կը այս ամէնուն մէջ։ – Ամէն անգամ, որ հաճի Աննան իր քարոզէն ինք հրապուրուած՝ բռներ էր Աղուորին թեւէն վերի սենեակը տանելու, ամէն անգամ ալ Սարեկենց աղջիկը ազատեր էր իր թեւը, առանց բռնութեան, ու մնացեր։ Հաւը կրկին խօսեցաւ։ Ու անոնք ծունկի էին ու կուշտ կուշտի, իրարմէ քակուելու վախցող երկու վտանգահարներու նման։
Դէպքերը քիչ անգամ կը յարգեն մեր խելքն ու հաշիւները։ Դուռը, մեղմ, բացուեցաւ։ Աւելորդ է խօսիլ հարսնուկին սարսափէն։ Բայց պառաւը մնաց անայլայլ։ Կարծես կը սպասէր ատոր։ Չըլլար հարսին քիչ մը բարձրկեկ ճիչը՝ անիկա յաղթած պիտի ըլլար թերեւս դէպքերուն։ Բայց անփորձ հարսին աղաղակը շրջեց պառաւին գիտութիւնը։ Գիշերօք օդը աւելի թափանցիկ է կ՚ըսեն ու ձայնը շատ դիւրաւ կը ճամբորդէ։ Արթնցա՞ծ էր Սերոբը։
Մտնողը Սողոմն էր։ Սեմին վրայ ընկրկեցաւ ան Աղուորին ճիչէն։ Բայց ատիկա չտեւեց։ Ան յառաջացաւ մութին վրայ` ափերով զայն կոծելով։ Անիկա շուտով լքեց, արագ սեղմելէն ետքը, պառաւին հաստ մարմինը, որուն ձեռքերը չբաժնուեցան սակայն իր գօտիէն։ Պատն ի վեր, միշտ շօշափելով, միշտ յառաջացող բռնեց սակայն դողահար հարսը ու առանց բառի, ինչպէս առանց վարանքի, զարհուրելի բնականութեամբ մը փաթթուեցաւ անոր` արագ, պիրկ, անդիմադրելի, գրեթէ անգիտելով ահագին բեռը պառաւին, որ կ՚աշխատէր իր մարմինի գունդը զետեղել անոնց հիւսուած իրաններուն մէջտեղը։
– Գնա՛ կորսուէ, գնա՛ տեղդ, գնա՛ դուրս…
Պառաւն էր, մատներովը փրցնելով տղուն շրթները հարսին երեսներէն, հրելով հիւսուած զոյգը, բայց տառապագին անձկութեամբ, աղմուկ ու ճիչ չհանելու։ Ան առտուն լուացուած յատակին կը պակսէր այծենի կապերտը եւ տախտակները երեք մարմիններու կեդրոնացած ճնշումին տակ հեծք ունէին ու կը տքային։ Պատերը՝ բարակ բակին կողմէն, կը թօթուէին, տարօրինակ կերպով խոշորցած աղմուկով ու պառաւը կը փսփսար – պոռալու հետ շփոթելու չափ բարձր, առանց իր ուզելուն – իր կանչռտուքը.
– Գնա՛ դուրս, գնա՛ տեղդ…
Մտիկ չըրին զինքը։ Չէին կրնար։
Բայց ահա մեծ դուռին դուրսէն պոռալ առաւ Գաբիկենց շունը` թաղին երիտասարդ ու աչալուրջ պահակը, որ կը դառնար լեռնէն, գայլերու հետ իր կռիւները աւարտած, հաւախօսէն ետքը ու կը փռուէր Աղուորենց սեմին, առտուն կանուխ լզելու համար գեղանի հարսին բաց կոճերը եւ ձեռքերը։ Իրողութիւն էր, որ պառաւը երես կու տար գազանին։ Իրողութիւն էր, որ շունը ցերեկները կը հետեւէր Աղուորին, անկարող բաժնուելու անոր հայեացքէն։ Շան կաղկանձիւնը, խոշոր ու բզկտող բերնէ մը լեղի-լեղի կը դանկըտէր կարծես գիշերը, ինչպէս կը դիտուէր ատիկա վտանգին պահերուն, – գողութիւն ու յարձակում։ Ամառ գիշեր էր ու տանիքներէն, ուր դեռ յամեցողներ կը պառկէին, տարտամ ձեւեր, լուսնով աղօտած, յառաջացան դէպի եզրերը<ref>խորերը, սրբագրուած՝ եզրերը -</ref>, խուզարկու եւ անձկոտ, մէկը, հակադիր տանիքէն,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>հազաց ու սաստեց գազանը.
– Սուս, մերեթ<ref>Ծնթ. – մերեթ – անէծքի բանաձեւ մը. անիծուի՛ս:</ref>։
Թաղը կ՚արթննա՞ր։
Խելայեղ՝ հաճի Աննան ինկաւ Սողոմին ծունկերուն.
– Հօրդ մեռելին հոգուն, տղա՛ս, հօրդ մեռելին…
Չկրցաւ աւարտել նախադասութիւնը։ Այնքան սարսափ ու պաղատանք կ՚ընէին իր շարժումուկանչը<ref>շարժումն ու կանչը, սրբագրուած՝ շարժումուկանչը -</ref>արտակարգ, վտանգի այնքան յստակ հեղանիւթ կար սենեակին մէջ, որ տղան ձգեց ինքնաբերաբար հարսը։ Մութը կը մնար մշուշուած ու կտրուած։ Չէին տեսներ, որ դէմերէն լոյս կը վառէին մարդիկ։ Երեք ձեւերը հազիւ պղտորում մը բերին այդ խաւարին։ Ե՞րբ ու ինչպէ՞ս յայտնուեցաւ սեմին՝ Նալպանտենց Սերոբը։ Ատեն չէին ունեցած նկատելու ատիկա։
Անոր առաջին բառերը եղան՝
– Գո՞ղ կայ։
Ընթացիկ կենդանի մը, գողը, գեղին համար։ Առաջները, թերեւս դարերով, գեղացին գիշերային այս սարսափները կապած ըլլալու էր թուրքերու խուժումին, որ ա՛լ հազուագիւտ էր, դրացի գեղերու վրայով։ Բայց գողը ունէր գոյութիւն, այս անգամ համագիւղացի։ Կը մտնէին անոնք, երկու-երեք, ընդհանրապէս համրուած ու արժանավայել տուներ, բոլորն ալ հարուստ, վաշխառու, առանց քրտինքի այդպէս ամբարձիգ<ref>sic ձեռագիրը՝ ամբարձիգ</ref>։ Կը սոթտէին որոշ մարդավարութեամբ, այնքան՝ որքան հարկաւոր էր ապահով ձմեռուան մը համար։ Մեծատունները կը բաւականանային ամուր պատերով,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>երկաթեայ պատուհաններով։ Եթէ բռնաբարուէին տան մուտքերը, կը վճարէին անաղմուկ ու կը զգուշանային կառավարութեան դիմելէ։ Գող մտնելու այս ընթացիկ բացատրութիւնը, վերջին տարիներուն, ստացած էր նոր ու փոխաբերական իմաստ։ Կը պատահէր, որ գող մտնէր նաեւ այնպիսի տուներ, ուր ոսկիին տեղ ոսկի հարսնուկ ու կիներ կենային։ Նալպանտենց տունը, երկու երեսներով ալ, ենթակայ էր գողերուն ախորժակին։ Ու քանի՜ անգամներ անոնց դուռները եւ պատուհանները համը առին այդ յարձակումներուն։ Նալպանտենց Սերոբը կրկին հարցուց։
– Չէ՛, – պատասխանեց մայրը։
– Ինչո՞ւ լուս չունիք։
– Մարեցաւ։
Ինչպէ՜ս հանդարտ էր այս սուտը։
– Ո՞ւր է Աղուորը։
– Հոս։
Ինկաւ լռութիւն, չես գիտեր ինչպէ՛ս շինուած։ Սեմին կեցած՝ ան կը դողդղար սակայն ու կը զգուշանար ներս յառաջանալէ։ Արթնցեր էր շունէն, որուն տագնապը շատ զգալի չէր եղած ներսիններէն, աւելի խորապէս տարուած իրենց տագնապէն։ Անիկա վախկոտ եղած էր, պզտիկուց՝ իր փոքր մարմինէն, կարգուելէն ետքը՝ իր կնիկէն։ Այս էր պատճառը, որ իր պատուհանները ունէին զոյգ հիւսքով երկաթեայ ցանց։ Բակի մեծ դուռը՝ հնօրեայ գերանով կալանաւոր։ Ան կանխահոգ էր մօրմէն յետոյ, իրկատոզներուն ու Աղուորին հաշւոյն։ Ձայն էր տուեր կնկանը։ Չգտնելով զայն անկողինին մէջ, սարսափէն սառած էր պահ մը։ Շունին լեղի-լեղի պոռալը թռցուց խելքը անոր գլխէն։ Չէր կրցեր պատուհան երթալ։ Կանչած էր կինը սանդուխին գլուխէն։ Ու, շանը հաջոցին ընդհատներէն եկած էին իրեն, վարի սենեակէն, ձայնի խղդուկ կտորները։ Ինչպէս զատեց մօրը, Աղուորին ալ հեւքերը։ Սիրտ առած՝ իջեր էր սանդուխին աչքերէն ` լոյսէն ու մութէն հաւասարապէս խրտչելով։
– Ի՛նչ կ՚ընէք հոս, – հարցուց կրկին։
Ան այս անգամ չէր սպասած պատասխանի ու զարկաւ լուցկին։
Դեղնորակ, դէպի կանանչը հակող պղտորման մը մէջ խորացաւ ու դողդղաց սենեակը ու անոր ծոցէն ուրուացան երեք ձեւերը։ Ամէնէն առաջ՝ Աղուորը, կուրծքինբանդերը<ref>Ծնթ. – բանդ – կապ՝ որով պարեգօտներուն ծալքերը իրարու կը կապուին, ստինքին ներքեւ:</ref>փրցուած, շապիկը բզիկ-բզիկ։ Խառնուած էր, հսկայ ճմռկումով, հիւսքը անոր մազերուն, ոսկիներու շարոց մը շրջած՝ դէպի կռնակը։ Կարմիր էին այտերը, պիսակաւոր կարմրութեամբ ու քրտինքի գիծեր պղտոր բաներ կը հիւսէին անոնց վրան։ Լոյսը եղկելի ու անըմբռնելի ընկճումով մը անէացուց զայն։ Անոր շուքին՝ պառաւը, զոյգ թեւերը մեծ փորին վրայ, հեւքը զսպելու համար, շունչը ուտելով։ Սողոմը, քիչ մը բացուած, բայց չազատուած տակաւին իր սառումէն։ Կռնակը պատին, անորոշ ու վախկոտ, նայուածքի անկարող, բայց դաշոյնը կատաղի սարսափով մը դէպի դուռը սառեցուցած։ Այս կերպով լուսաւոր՝ պատկերը տեւեց հազիւ հինգ-տասը երկվայրկեան։ Բայց ամբողջ ու արտայայտիչ։
– Հաճի Աննա՛։
Դուրսէն, դրացի Գոգոն էր։ Ոտքի ցաւէն գիշերները չէր քնանար ու պատուակալ հսկողն էր փողոցին։ Պատուհանին անկիւնէն անպակաս էր անոր մշտավառ ծխամորճը։ Ձայնին հետ լոյսը մարած էր ու սենեակը դարձած էր ստուերին։ Պառաւը սիրտ առաւ մութէն։
– Լուս չվառես։
Ան հրամայեց տղուն ու գտաւ, ի՜նչ արագութեամբ, փողոցադիր պատուհանը։
– Բան չիկայ, Գոգօ՛։
Եղկ ու փորձ ձայնը խաղաղութիւն տարածեց սկսող իրարանցումին վրայ։ Կոտրեցաւ շունին սպառնալիքը, վերածուելով փոքր ու խոնաւ մռլտուքի։ Հաճի Աննան երբ, փակելով պատուհանը, վերադարձաւ մութին, սենեակը եղած էր աւելի քան տարօրինակ։ Ինչպէ՞ս դրաւ, ինչո՞ւ դրաւ ինքզինքը գետին։ Ինկա՞ւ։ Չկրցան ճշդել։ Բայց անոր մարմինը լայնքին սարսեց հնօրեայ յատակը սենեակին։ Ու անոր վտանգաւոր ճիչը, պրկուած, բռնուած, քիչցուած՝
– Սի՜րտս… սի՜րտս։
Կեանքին մէջ ցաւի հետ գործ չունեցած հաճի Աննա՜ն։ Ի՛նչ<ref>Ի՞նչ, սրբագրուած՝ Ի՜նչ</ref>զարհուրանք կար բառերուն վրայ։ Լռեց սակայն ու սենեակին մէջ մահէն աւելի գէշ բան մը ուրուացաւ։ Վտանգի մը վախը ոտքի եղողները միացուց անոր մարմինին շուրջը։ Սերոբը ուզած էր զարնել լուցկին։
– Լուս չվառես, – շշնջաց անիկա ու դրաւ գլուխը գետին։
Նուաղա՞ծ<ref>Նուաղա՜ծ, սրբագրուած՝ Նուաղա՞ծ -</ref>։ Մութին կը լսուէր թեթեւ խշշոց մը` խոնաւ ու վիրաւոր շունչին տեղը բռնելով։ Ե՞րբ սառած էին ափերն ու ոտքերը։ Թօթուեցին զայն ու պատասխան չառին։
– Մարեցաւ։
Աղուորն էր, լաւ օրերու իր շեշտովը։
Վախկոտ, նախապաշարուած, միշտ մօրը հնազանդելու վարժուած, Սերոբը, հակառակ փափաքին չզարկաւ լուցկին։ Աղուորը երկարեց ափը դէպիպատիհոնը<ref>Ծնթ. – պատիհոն – պատի մէջ փորուած դարան:</ref>, շօշափելէն գտաւ քացախին սրուակը՝ պարպեց պառաւին ռունգն ի վեր։ Մութը կը մնար քիչ մը բացուած։ Իրենց ձեռքերը կը քսուէին իրարու ու շարժումները զգալի էին, տեսանելի ըլլալէ առաջ։ Փռնգտաց, հազաց, խղդուկ ու շնչահեղձ, բայց ինքզինքը գտնելու տեղ՝ երկարեցաւ պառաւը։ Ինչպէ՜ս կը տեսնէին այս լքումը, քայքայումը։ Անոնք վախցան։
– Գնա՛ հագուէ, – հազիւ կրցաւ մտածել Նալպանտենց Սերոբը, որուն ուղեղին տակ շատ մը բաներ կ՚աշխատէին ըլլալ ու չէին յաջողեր։ Աղուորը անյայտ եղաւ։<ref>Հոսկէ՝ յաւելում բ. տպագրութեան մէջ մոռցուած տողերու. – Էրիկը վառեց վերջապէս նախնական կանթեղը, որուն տեղը անխախտ էր տունին ու օճախին հիմնուելէն ի վեր: Հաստ, շոգեւոր, մախրի պէս խղդող լոյս մը դեղնեցուց պառաւին դէմքը, կէ՛ս, բերանը փակած տախտակամածին, որուն վրայ սեւ բան մը կը լերդանար: Արիւն էր: Հեղումին այս դէզ ը խստացուց անոնց զգայութիւնները: Սերոբը եղաւ բռնուած, ջնջուած ու դողդող: Կնիկի մարմնով ու հոգիով այդ մարդուն տկարութիւնն էր չկրնալ հանդուրժել կարմիր հեղուկը: Սողոմը իջաւ ծունկի: Առաւ պառաւին դաստակը: Կը շփէր, առատ, արագ, առանց փոքր իսկ հեւքի»</ref>Էրիկը վառեց վերջապէս նախնական կանթեղը, որուն տեղը անխախտ էր տունինու օճախին հիմնուելէն ի վեր: Հաստ, շոգեւոր, մախրի պէս խղդող լոյս մը դեղնեցուց պառաւին դէմքը,կէ՛ս, բերանը փակած տախտակամածին, որուն վրայ սեւ բան մը կը լերդանար: Արիւն էր: Հեղումին այս դէզ ը խստացուց անոնց զգայութիւնները: Սերոբը եղաւ բռնուած, ջնջուած ու դողդող: Կնիկի մարմնով ու հոգիով այդ մարդուն տկարութիւնն էր չկրնալ հանդուրժել կարմիր հեղուկը: Սողոմը իջաւ ծունկի: Առաւ պառաւին դաստակը:Կը շփէր, առատ, արագ, առանց փոքր իսկ հեւքի:
– Ի՞նչ կ՚ընես։
Երիտասարդը պատասխան չտուաւ, գուցէ խօսքէն վախնալուն։ Ան առաւ պառաւին միւս դաստակը։ Կը շարունակէր մարձումը, ուժգին, աղմկոտ։ Վարժ իր շարժումները կու գային տարի առաջ<ref>ջնջ. ստորակէտ</ref>հօրը հիւանդութենէն։
Աղուորը, հագուած, երբ դարձաւ սենեակ, պառաւը բացած էր աչքերը։ Սողոմը մեղմացուց շփումը, բայց աչք չվերցուց Նալպանտենց հարսին, որ անցած տղուն հակադիր ճակատը, ծռած էր կեսրոջը դէմքին։ Ի՜նչ յոգնութիւն, ի՜նչ հեռաւորութիւն անոր աչքերուն մէջ, որոնք կը վախնային լոյսէն։ Թեթեւ հառաչանքի վրայ՝ անիկա փորձեց շարժիլ։ Չէր կրնար։ Չափեց մեղմով շուրջինները, զննող, երկիւղած ու անձկահար։ Ինչէ՞ն։ Գտա՞ծ էր գիտակցութիւնը:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Բայց խաղաղ էր անոր հայեացքը։ Ան ոչինչ տեսաւ անսովոր շուրջիններու երեսին։ Մտաբերե՞ց կրկին փոթորիկը։ Պայթա՞ծ, թէ վրիպած։ Ան չէր հարցներ։
– Տեղանս<ref>Ծնթ. – տեղան – անկողին:</ref>հոս բերէք։
Բայց զարմանալի կերպով յոգնեցաւ այդ զոյգ մը բառէն<ref>բառերէն, սրբագրուած՝ բառէն -</ref>ու հեւաց ամբողջ մէկ վայրկեան։ Յետոյ, առատ ու անդիմադրելի, հեւքը տարածուեցաւ կուրծքին։ Ու անոր հսկայ փորը, առանց կապի, կ՚իջնէր ու կ՚ելլէր։
– Վեր, տեղդ չե՞ս գար։
Տղան էր, առանց մօրը հսկողութեան, պառկելէ վախուն։
– Չեմ կրնար։ – Լռեց։ Բայց կ՚ուժովնար կափկափիւնը անոր ատամներուն։ Յայտնի էր, որ խօսքը կը վնասէր։ Խելամուտ եղաւ այս տկարութեան բանգէտ պառաւը։ Քանի՜-քանի՜ անգամներ, փորձով տեսած էր հոգեւարքը<ref>հոգեվարքը, սրբագրուած՝ հոգեւարքը</ref>կանխող այս պատկերները ու ընտելացած անոնց ցուցմունքին։ Կեանքը, գեղերուն մէջ, այսպէս կը կքի, առանց որ մէկը կասկած ունենայ հիմերուն արժէքէն։ Ու կը ծրարուին մեր օրերը մահուան մատներուն տակ, յանկարծահաս ու անվերադարձ։
Հարսը վար կրեց անկողինը, զետեղեց զայն, քիչ մը այլուրային, դասական անկիւնը, արեգդէմ ու ոտքէ հեռու, ուրկէ պիտի վերցուին ընտանիքին մեռելները։ Օճախով սենեակները, այդ շրջանին ենթակայ էին նման յարդարանքի։ Մահէն առաջ այդ արդուզարդը, մա՛նաւանդ տարիքը կերածներուն, վերջին սփոփանքը կու տար պառկողին։ Հանգչեցաւ անոր մէջ հաճի Աննան։ Չէր զգար, որ հանուած ալ չէր։ Առջի իրիկուընէ մինչեւ սա լուսադէմի պահը՝ անիկա մնացեր էր ոտքի։ Հիւա՞նդ էր։
Իրողութիւն է, որ ծանր հիւանդի մը ներկայութիւնը յաճախ զօրաւոր ազդակ մըն է, անակնկալ ու խռովիչ, որ կը փոխէ ընթացիկ կարգը կեանքին։ Հաճի Աննան դիմագրաւա՞ծ էր եղերական կործանումը, որով կը դղրդէր տունը իր հիմերէն։ Առա՞ծ էր առաջքը հսկայ բախումին։ Ան չէր կրնար կտրուկ մտածել, բայց հզօր պայքար կը մղէր զինքը նուաճել ձգտող թմբիրին դէմ, վատ ու դժնդակ այդ սողոսկումին, որ կը քալէր վար ու վեր՝ սիրտէն դէպի ուղեղը, ըլլալով թեթեւ մշուշ ու պղտորում, դէպի ոտքերն ու ձեռնածայրերը, ըլլալով անհուն երկարում ու նօսրացում, չհատնող ճամբու, ճամբորդութեան մը զգացումին խառնուած։ Բռնի, զայրագին, իրարմէ հեռու կը մղէր իր կոպերը, որոնք թէեւ կակուղ, բայց ծանր էին՝ ձեւ առած կապարի թերթին նման ու կը քալէին դէպի իրար` լուրջ ու անդիմադրելի։ Ծունկի,<ref>յաւելում ստորակէտի</ref>վերմակին տակէն, հարսը բռնած կը պահէր անոր մատները, որոնք փայտի պէս կարծր ու չոր էին, հակառակ քնքուշ իրենց մանրութեան ու չէին տաքնար։ Սերոբը բան մը ըրած ըլլալու համար պատիհոնէն առաւ ջուրին կուժը ու դրաւ սնարքին։ Անդրավարտիքով էր ան ու գէր անոր մարմինը կը լողար կտաւին ծալքերէն։ Այն ատեն միայն տեսաւ, որ մայրը հագուած էր։ Ու հագուած՝ Սողոմը, մինչեւ գուլպաները։Ինչո՞ւ,<ref>յաւելում բ. հրատ. մէջ մոռցուած բառերու՝ չմտածած ա նդրադարձաւ մեծ եղելութեան ու</ref>չմտածածանդրադարձաւ մեծեղելութեան ուինչո՞ւ այսքան ուշ։ Ի՞նչ գործ կրնար ունենալ Սողոմենց Սողոմը սա պահուն, այս սենեակին մէջ։ Ու տեսաւ, որ քիչ էր մտածածը։ Հապա մո՞ւթը, հապա անկէ առա՞ջը։ Կնկանը եւ մօրը հետ, քով քովի։ Տառապած ըլլալու էր այս սուզումէն, վասնզի ձայնը հնչեց, դաժան ու գրգռիչ.
– Դուն ի՛նչ գործ ունիս հոս։
Սողոմը չէր իսկ նայած ձայնին։ Բայց անոր ափը մէջքն էր։ Ու դաշոյնի երախակալին վրայ պնդուած անոր ափէն սպառնալիքը կը տարածուէր ամբողջ մարմինին։ Այս պրկումը, ձգտումը տպաւորեց վախկոտ ու կնամարդ երիտասարդը, որ զարմացուկ, բայց մեղմ՝ դարձաւ մօրը։ Հարցո՞ւմ։ Չէր կարելի ճշդել։ Բայց ի՞նչ կ՚ուզէր անկէ։ Ինչո՞ւ կ՚ընկրկէր տան ծառայէն։ Ինչո՞ւ մոռցաւ կնիկը։ Տեսաւ ու զգաց ասոնք խելացի Սերոբը, բայց մնաց լուռ։
– Գնա՛ տեղդ, – մրմնջեց հիւանդը, աղերսարկու եւ հանդիսաւոր։
Առանց բառի, բայց առանց իջնելու իր փուշերէն ու գազանագին կարծրութենէն, Սողոմը ելաւ դուրս։ Երկու աչք սանդուխէն, երկու խիստ քայլազարկ, հատիկ-հատիկ, հայհոյութեան նման, գրգռիչ եւ վիրաւորիչ։ Նոյն այդ զարկը՝ անջատուող՝ բակէն ու հնչեղ։ Խուցի դրան եղերական, երկարուն, բարկացոտ ճռինչը։ Ու լռութիւն։ Որո՞ւ ուղղուած՝ անոնց իմաստը։ Ձայնի այս պատառները յստակ էին սակայն, արտակարգ ըսուելու չափ պարզ՝ երկու կիներուն համար։ Սերո՞բը։ – Գիշե՞րն էր, թէ անոր գերագրգռուած զգայարանքները, որոնք այսպէս բացառիկ իրականութեամբ մը կը ստանային զգայութիւնները<ref>բացառիկ իրականութիւն մը կը ստանային զգայութիւնները, սրբագրուած՝ բացառիկ իրականութեամբ մը կը ստանային զգայութիւնները</ref>։
– Բա՛րձ։
Դրաւ Աղուորը անոր կռնակին՝ խոշորկեկ ու թաւ բարձը, որուն վրայ ատենին դրուած էին, ըլլալու էին, նոյն հանդիսաւորութեամբ, կեսրոջ ու կեսրայրին գլուխները հաճի Աննային։
– Վառեցէ՛ք։
Չշարունակեց։ Հրամանը կ՚երթար ձեղունէն կախ մետաղեայ մեծ լամբարին, որ հաճի Արթինին փառքէն վրիպած գեղեցիկ նորութիւն մըն էր գեղին համար։ Հանդիսաւոր օրերուն միայն լուցկի կը մօտենար անոր։
Վառեցին։ Հսկայ լոյսը նուաճեց ստուերի բոլոր վարանոտ դալկութիւնները, պառաւին խղճմտանքէն վար ուրիշ ալ դալկութիւններ ու սենեակէն կարծես վանեց մղձաւանջը, որուն մէկ թեւը թէեւ հեռացած Սողոմին մեկնումովը, միւսը կը շարունակէր թրթռալ մահիճի շրթունքին։
– Ձգեցէ՛ք վարագոյրները։
Ինչպէ՞ս խելք չէին ըրած։ Ըրաւ ատոնք ալ, մեքենական, անկնիք շարժումով։ Չկամ էր ան ու իր խելքէն խթանուած, անձնատուր ներքինիի իր հաշիւներուն։ Բայց համբերութիւնը մօտ էր պատռելու։
– Ի՞նչ եղաւ։ Ինչո՞ւ չէք ըսեր։ Ի՞նչ կ՚ընէիք հոս։ Ի՞նչ կ՚ընէր ատ տղան հոս։
Տարափ մը այս հարցականները ոչ թէ բառերու, այլ՝ ճիչերու, որոնց իւրաքանչիւրի ծայրին անոր էգ ձայնը կը սպառէր ամբողջովին խղդուած ու փոշիացած, բայց հրաշքով ինքզինքը կ՚ըլլար, կրկին, նոյն գիծով, յաջորդին վրայ։ Հզօր բարկութիւն մը, նեղ ու վատ, որ անոր դէմքը կ՚այլափոխէր ու կ՚աւրէր ամբողջ շնորհը մարդկայինին, պտուտակի մը պէս կը ցածնար ու կը նեղնար անոր հագագին վրայ։ Այս խզուըրտիւնին ընդմէջէն զզուելի՛, այսքա՛ն կրնար ըլլալ այդ հոգին։ Ու գարշանքը՝ կոյանոցէ մը ինչպէս արտարձակ, բռնեց ամբողջ սենեակը։ Ոչ մէկ ատեն անոր կինը այսքան յստակ զգացեր, տեսեր էր այդ աղտոտ բանը, որ հոգիին աղբն է, թեւաւոր ու պաղ, ծանր ու մածուցիկ։ Ան բնազդաբար քաշեց ձեռքը պառաւին ափէն։ Լոյսով, որ կապուտիկ բան մը կ՚ըլլար անկիւններուն, ապակիներու շրթունքին, ողողուած սենեակէն կը յառնէր աղէ՜տը։ Զգաց ատիկա հիւանդը ու հեծկլտաց։
– Ի՞նչ եղաւ։ Ի՞նչ կ՚ընէր հոս։
Չկրցաւ աւարտել, այնքան սաստիկ էր կիրքը։ Բայց տարօրինակ էր, որ հակառակ յայտնի այս բորբոքումին իրմէն դուրս գար սուտի, կեղծի<ref>ջնջ. ստորակէտ</ref>անծածկելի հոսում մը, որ կը յիշեցնէր տղոց, անկարող ծերերու գոռում-գոչումը։ Այսպէս էր անիկա դպրոցին մէջ արդէն։ Այսպէս կ՚ըլլար մա՛նաւանդ փեսայութենէն ասդին ու միշտ մօրը յաւելումովն էր, որ անոր բարկութիւնը կշիռի կ՚ելլէր։ Այս յարմարումով էր, որ քալած էր անոր բռնակալութիւնը անկողինին վրայ։ Յետոյ, տունինները վարժուած էին այս ուռեցքներուն, որոնք ելլելնուն արագութեամբը սովոր էին իջնելու։
Բայց հարցումը, երկրորդ անգամ, կրակի պէս դպաւ Աղուորին։ Աղէտէն ետքը, ան պիտի մտածէր այս զգայութեան պատճառին ու պիտի չգտնէր։ Ինչպէ՛ս անիկա թօթուեց ինքզինքը, մէկ երկվայրկեանի մէջ։ Ցատկած էր ոտքի։ Փլո՜ւմ։ Կործանո՜ւմ։ Ամբողջ անցեալ մը մոխիր դարձած թուղթի մը պէս դիզուեցաւ անոր ոտքերուն։ Բայց կեցած էր անիկա շեշտ։ Լոյսին ամբողջ ալիքը, գեղեցկութիւնը չկրցաւ մեղմել, հակակշռել անոր աչքերուն ու երեսին անտանելի գռեհկութիւնը, որ մեծ կռիւներու, կիրքերու ընթացքին կը շինէ մեր անկասկածելի, վաւերական դէմք ը ։ Ազնուական ու նրբացած հոգիները այդ բռնկումին մէջ կ՚այլագունին ու կը շահին<ref>sic ձեռագիրը՝ կը շահին – ?</ref>։ Արիւնին դալկութիւնը երբեմն հոգիին ալ դալկութիւնը կը մատնէ եւ դիտողութիւնը կարելի է ճիշդ նկատել հակադիր առումէն։ Ի՜նչ տգեղ էր ան, գորտի նայուածքին եւ ուռած այտերուն անկանգնելի տխրութեամբը։ Բայց ինչ ալ զօրաւո՜ր։ Կիներուն համը դուրս է իրենց շէնքէն ու կիրքը – հանդարտն ալ, խելօքն ալ – այդ համին խորհրդաւոր նշանա՜կը։ Անիկա պոռաց, թուքերը ցայտեցնելէն, էրկանը երեսին.
– Ի՜նչ կ՚ընէինք<ref>կ՛ընէիք, սրբագրուած՝ կ՛ընէինք</ref>։
Զարկաւ ափը ափին, ինչպէս վարժութիւն է կիներուն փողոցային բախումի ատեն։
– Կը պագտուէինք։
Քար իյնար երկինքէն, այնքան սառում ու սոսկում չստեղծէր գուցէ։ Ուրկէ՛ գտաւ այդ անպատկառ, գրգռիչ համարձակութիւնը։ Դեղնեցաւ անիկա, անկարելի նուազումով<ref>նուաղումով, սրբագրուած՝ նուազումով</ref>մը, որ պարպեց անոր այտերը արեան վերջին կաթիլէն։ Զարհուրանքը բռներ էր զինքը։ Ու գտաւ, զգաց ինքզինքը անհաւատալի տկարութեամբ, ամբողջովին պարպուած ինքնիրմէ։ Ծունկերէն տաք ջուր, եւ ոսկորներէն՝ կապ։ Տեսաւ, որ կ՚իյնար, բայց կոկորդը կը սեղմէին։ Փռուած էր գետին, մեծատարած ճիչով մը, զոր փշուր-փշուր ըրաւ սակայն կոկորդին պրկումը ազատելու ճիգին մէջ։ Կորսնցո՞ւց<ref>Կորսնցուցած, սրբագրուած՝ Կորսնցո՞ւց -</ref>ինքզինքը։ Իրողութիւն էր, որ անոր բերնէն սկսաւ դուրս գալ համաչափ, բզկտող ու մարդերը մինչեւ աղիքները գալարող այն նորելուկ աղաղակը, որուն ենթարկուած էին քանի մը մատաղատի հարսեր։ Շատ տարի չկար, որ մուտք ունեցեր էին գեղին մէջ այս հիւանդութիւնները։ Տեսակին մէջ շատ, խորքին մէջ մնալով նոյն, այդ ախտը կը հարուածէր բացառապէս հարուստ տուներու նրբենի եւ աւշային կիները ` աղուորցնելով անոնց զաղփաղփուն աղուորութիւնը<ref>sic ձեռագիր՝ աղուորցնելով... աղուորութիւնը – ?</ref>բարակ ու ազնիւ հովով մը, բայց ճուացնելով զանոնք խոզի պէս, աքլորի պէս։ Հարսները կը մռայլուէին, կը դեղնէին, կը դողդղային, կը մարէին։ Փակաչք՝ անոնք կը շարունակէին պոռալ սրտակեղեք իրենց ճիչը, միօրինակ, սուր, թափանցող, երբեմն հինգ-տասը վայրկեան, երբեմն ամբողջ ժամ մը։ Տագնապէն յետոյ անոնց կղպուած մատները կը թուլնային, փետտելու համար ինչ որ իյնար անոնց մէջ, ամէնէն շատ սեպհական մազերը ու կ՚ելլէին ոտքի, խարխուլ, կոտրուած ու մռայլ, քանի մը օրուան համար։ Կային՝ որ անմռունչ կը պառկէին, փայտի պէս ու կը մնային օրերով անշարժ։ Դասական ու գեղացիներուն հանրածանօթ ցաւը` լուսնոտութիւնը, չէր ասիկա։ Քաղաքէն եկած ըլլալու հակառակ՝ անիկա կ՚արհամարհէր քաղքի բժիշկները, որոնք կանխահաս ամուսնութիւնները կը մեղադրէին եւ արգանդի այս ախտերը կը կապէին արգանդի վիզին։
Կամարաձեւ՝ անոր իրանը կը գալարուէր թեւերուն եւ ոտքերուն զոյգ աղեղներուն վրայ։ Այս պրկումը՝ երկու վայրկեան, որմէ վերջ անիկա փլած էր շրջող սիւնի մը նման։
Ամբողջ տագնապի ընթացքին պառաւը բերնէն չէր բաժնած Մանասէ թագաւորին ամենաբուժ աղօթքը, որուն համբաւը անմեկնելի էր մինչեւ այդ միտքերը.
– Տէ՜ր ամենակալ, Տէ՜ր ամենակալ, Տէ՜ր ամենակալ…
Իր տունին վրայ խուժող այս նոր փորձանքը ստեղծեր էր անոր խարխուլ խորութիւններէն անտիպ ուժեր, որոնք կարծես անոր մարմինէն չճարուէին։ Կը գործածէր ձախ թեւը, որ մուրճի, դարբիններու հսկայ մուրճի զարկով մը կոտրած կը թուէր իրեն քիչ առաջ ու կը կառավարէր նոյն աչքերով ճչացող մարմինը հարսին ու ահաբեկ փոշիացումը տղուն։
Ամբողջ տագնապի ընթացքին Նալպանտենց Սերոբը, քար կտրած, սպասեր էր կնոջը լռելուն<ref>լսելուն, սրբագրուած՝ լռելուն</ref>։ Հետզհետէ ան թափանցեց նախատինքին, բայց զայն կը հասկնար ինչպէս ամէն խաբուած էրիկ, այսինքն՝ չհաւատալով։ Ու այս ստուգութեան ուժովն էր, որ պոռաց, ոտքերը գետին զարնելով, ձայնն ելածին չափ՝
– Մօրդ տո՛ւնը…
Անիկա առաջին անգամն էր, որ էրիկմարդու շեշտ կը գտնէր։
Հարսը գլուխն անգամ չդարձուց։ Լսա՞ծ էր։
Շունը կրկին ձայն տուաւ։ Պառաւը, հակառակ անհուն<ref>ահուն, սրբագրուած՝ անհուն</ref>սպառումին, մէկ ձեռքով սիրտը բռնած, միւսը կռթնցուցած տախտակամածին, կ՚աղերսէր.
– Կամաց, զաւակս, կամաց…ալէմը չիմանայ, կամաց։
Գերագոյն մտահոգութի՜ւնը պառաւին։ Ան կը պաշտպանէր տունին հզօրագոյն խորհուրդը։ Տկար այդ արարածին դէմ, որ հիւանդն էր սա պահուն, անոր տղան, կիներու յատուկ ցուցամոլութեամբ մը աւելցուց իր ձայնը ու գրեթէ փողոցէն լսելի բարձրութեամբ մը կը պոռպռար.
– Մօրդ տո՛ւնը, մօրդ տո՛ւնը, պո՛ռնիկ<ref>պոռ..., սրբագրուած՝ պո՛ռնիկ -</ref>…
Բայց բառը կէս մնաց բերնին։
Յայտնուած էր Սողոմը, սենեակի սեմին։ Ուրուականի պէս, կտրուկ ու ցուրտ՝ ան բուսաւ անակնկալ, դաշոյնը մերկացուցած ու կանգուն մը երկարած մարմինէն առաջ։ Քիչ առաջուան մեղմ ու աղկաղկ ծառան չէր հիմա։ Սեւցած էին աչքերը ու չէին նայեր։ Աւելի տարօրինակը անոր գօտիին ծաւալումն էր, ուսերէն մինչեւ զիստերը ` պատկերելով տիպարը նոր տղոց,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>անո՛նց՝ որոնք կանչուած էին արկածներու կենցաղին։ Ե՞րբ գտեր էր անիկա այդ մէջքը։ Եւ անոր դէմքը կ՚արտայայտէր արիւն ու կրակ։ Ոճիրին այս զգեստաւորումը չարագուշակ է ու գեղացին վարժուած է պատկերին։ Շաբաթ չ՚անցնիր, որ անոր ահաբեկ աչքերը չդաշունուին այս կարգի ելոյթներէ։ Կը ճանչցուին այդ տղաքը, առաջին իսկ ակնարկով, որ անոնց դաշոյնները կը նետէ այդպէս իրենցմէ կանգուն մը առաջ։ Ընդմիշտ կործանած է ան, որ դանակ կը քաշէ ու կ՚ընկրկի։ Գեղացին անխնայ կը հեգնէ, մինչեւ իրենց մահը, այդ «օդ դանկըտող»ները։ Այս է պատճառը, որ անոնք ըլլան այսքան ճակատագրական։
Խելայեղ՝ Նալպանտենց Սերոբէ էֆէնտին հազիւ ատեն գտաւ կնոջը վրայէն ցատկելով, ապաստանելու մօրը ետին։ Կարճ անոր մարմինը գրեթէ կը կրկնէր պառաւին հասակը, որ պաշտպանեց զայն իրանէն` վերմակը տեղաւորելով գլխուն, սրտին՝ ինչպէս ագռմէջին գաւառներուն։ Փորձութիւնը կը վարէր պառաւին շարժումները։ Աղուո՞րը։ Կիսախուփ աչքերով կը հետեւէր իրողութեանց։
Ու զարհուրագին գեղեցկութիւն մը կար պատկերին վրայ։ Հարսանեկան<ref>Հարսենական (sic ձեռագիրը) սրբագրուած՝ Հարսանեկան ?</ref>այս լուսաւորութեան մէջ, դաշոյնը ակօսաւոր իր մարմինէն ճառագայթներ կը ցրուէր ու կը թրթռար, կաթիլ-կաթիլ իր սայրէն, զինքը այդպէս դողացնող ձեռքը ընելով հեքիաթի մը պէս գեղեցիկ եւ իրաւ։ Պարման ու սրտոտ անոր հասակը կը լուացուէր դեղնութեան ջուրի մը մէջ, որ անտես, բայց իմանալի շնորհի մը պէս կ՚աւելնար սուրին ստեղծած առքին։ Գտնելով տարածութիւնը բաց իր առջեւ՝ անիկա նետեց գետին, իր սայրին վրայ, մահուան գործիքը, որ մխուեցաւ տախտակին, պահ մը թրթռաց ու կեցաւ հանդարտ։ Պառաւը աչքը չէր բաժնած արծաթ այդ առարկայէն։
Առանց նայելու անկողինին՝ Սողոմը իջաւ ծունկի Աղուորին դէմ։ Իբր թէ իր կնիկը, քոյրը<ref>քոյր, սրբագրուած՝ քոյրը</ref>, մայրը<ref>մայր, սրբագրուած՝ մայրը</ref>ըլլար, անիկա այդ տեսարանին առաջ, մանկացաւ գրեթէ, խանդաղատ, յանկարծական փղձկումով մը, որ անոր խառնուածքին հիմնական բխումն էր կազմեր մինչեւ սա կնիկին ծոցը ու ասկէ առաջացած նոր բռնութիւնը։ Առաւ դաստակները, զոյգ՝ իր լայն ու բռնկած ափին մէջ։ Ի՜նչ պարզ եղան այդ միսերը իր ափին մէջ։ Ան չէր հաւատար։ Անկողինին ետեւէն շարժում մը գրաւեց իր ուշադրութիւնը։ Աչքերը, կատաղի եւ արիւնոտ, չափեցին մօրը կռնակէն կէս-գլուխ հայող Սերոբը, որ չքացաւ ու վերմակ դարձաւ։ Յետոյ նայեցաւ, մեղմ, Աղուորին։ Լոյսին առատ դեղնութեան տակ հարսին դէմքը, թեթեւօրէն դալկոտ, կը հեռանար կարծես մեր աշխարհէն։ Կը պատահի այս պատրանքը, երբ աչքերը բացակային դէմքէն ու գոյները հաւաքուիլ յամառին։ Մեղմ ու խորունկ բանով մը, որ սէրն ըլլալու էր, ան կը շփէր դաստակները, փափուկ, կապտաւուն, երկնային խմորի պէս դաշն ու ճշմարիտ մսի նման սրտառուչ այդ բեկորները անոր մարմինին, որ մութէն, վերմակէն, վախէն եւ ուրիշ բաներէ գողցուած մինչեւ սա րոպէն, անոր զլացած էր իր խռովքին ամբողջ կշիռը։
Փողոցէն, դադրեցաւ շունը։ Փոխարէն՝ լեռ, փայտի գացողներու վաղայարոյց խումբն էր, որ ձայն կը ձգէր։ Կը սկսէր ուրեմն դուրսը, ինչ որ կեանք կը կոչուի, իրականութիւնը, տունը, զբաղումները… ծառայութիւնը։ Մինչ անոր մատներո՜ւն տակ…։ Շփումէն թէ ուրիշ պատճառի տակ՝ Աղուորին նուաղումը խորտակուեցաւ։ Թարթիչներուն շուքէն՝ ինչպէս անդունդէ մը, ծագեցաւ անոր բիբին մէկ մասը, հոգիի կտորի մը պէս, պարզ, մատնող, անծածկելի։ Յետոյ՝ թել-թել բացուեցան աչքին անտես հիւսքերը, որոնք նայուածքը կ՚ընեն։ Դարձաւ արիւնը անոր երեսին, այրելու եւ թաւշանալու։ Եւ ունեցաւ անիկա, զեղուն, մերկ ու բարի մէկը այն նայուածքներէն, որոնց կրունկին տակ երիտասարդը կը ստիպուի երբեմն եօթը լեռնէն անդին անցնելու, կամ ծերը իր տունն ու տեղը կ՚աւրէ, մարմինն ու հոգին անթարթ՝ մորթելով։ Կիները ունին այդ պահերէն եւ գիտակ են անոնց արժէքին,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>վտանգին մէջ.<ref>ստորակէտ, սրբագրուած՝ միջակէտ</ref>էրկանը աչքին դէմ սկսող այս տարփանքը Աստուած միայն գիտէ, թէ ո՛ւր պիտի տանէր մինչեւ անոր սիրտը։ Անոնք խօսեցան իրարու մատներով<ref>մատնելով, սրբագրուած՝ մատներով</ref>ու աչքերով։ Բայց սկսող այս քաղցրութիւնը մթագնեցաւ նոյնքան անակնկալ յուզումի մը ներքեւ։ Աղուորին աչքերը քողուեցան անստոյգ ու ծանր բաներով։ Գիտակցութիւնը անոր կը վերադարձնէր անսրբագրելի իրականութիւնը, Նալպանտենց տունը եւ Սերոբին անկողինը։ Շատ զգացած ատեննիս է, որ կը մտածենք շատ ալ արագ, ու պատկերէ պատկեր կը հոսինք այնքան թեթեւ, որ շարժումն իսկ չենք զանազաներ։ Անվախճան գերութեան<ref>գիտութեան, սրբագրուած՝ գերութեան</ref>կսկի՞ծն էր, որ անոր մէջ վերածուեցաւ արցունքի տարափի մը։ Կարծես անոր հոգիին վրայ գորշացող ամպը պատռուէր եւ թափէր դուրս։ Կու լար բարձրաղաղակ, անվերապահ ու յուսահատ, ճիշդ ու ճիշդ թելադրելով պատկերը կեանքին, որուն մէջտեղը կը կենար հիմա` ունենալով մաս մը ետին, սեւ անցած մը, բայց մա՛նաւանդ մեծագոյն մաս մը առջին, մինչեւ գերեզման քաշկռտելով ահաւոր դիակը իր մարմինին։ Պահ մը եկան անոր փափաք մը՝ լռելու, ամօթի ճնշում եւ ուրիշ բաներ, որոնք ընկերութիւնը, հաւաքական կենցաղը, գեղին ծանր աւանդութիւնները կը դարբնեն մեզի համար։ Բայց նոյն պահուն Սողոմին մատները կ՚անցնէին անոր մազերէն գողտր, գգուելի կրակի մը պէս։ Աչքերուն փոսիկները իջան` դողահար ու սիրաւէտ։ Ասիկա ցնցեց սկսող նուաղումը եւ փարատեց արցունքին տարափը։ Ո՜վ տարօրինակութիւնը մարդերու սիրտին։ Ու սո՜ւտը, վատ, գռեհիկ սուտը օրէնքներուն, որ կը շինենք մենք ` խելացիներս, ու անոր վրայ կը խարսխենք աշխարհի կարգերը ու, մա՛նաւանդ՝ սրտին մոյթերը։ Ո՜վ մեր յիմար ճարտարապետութիւնը։ Մեր յաւակնոտ հոգեգիտութիւնը, իր տարազներուն խայտաբղէտ օրինագիրքովը։ Ամբողջ շաբաթ մը, առջի իրիկուընէ մինչեւ արշալոյս, Նալպանտենց հարսը ունեցաւ այս տղան իր ծոցին, բայց օտար, դուրսէն մարմինի մը պէս։ Ունեցաւ հպարտութիւնը անոր հասակին, ու անկէ հոսող առնութիւնը, կսկծոտ, ջերմին, հզօր, բայց ունեցաւ իր հաշւոյն։ Հակառակ իր կամքին չխօսեցաւ անոր ո՛չ բերնէն, ո ՛ չ ալ մարմինին այն մասերէն, որոնց գիտենք այնքան խորունկ լեզուներ տալ, երբ փափաքինք։ Անոր սպասեց ոչ իր սիրտէն, այլ՝ ուրիշ կեդրոններէ։ Անոր երազեց միայն ու միայն այն ժամերուն հաշւոյն, որոնք անկողինի մը մութը այնքան կայծկլտուն, ակօսուած, բաբախուն կ՚ընեն։ Օտար էին սակայն անոնք իրարու։ Երբ զայն ճամբու դնէր լուսադէմ՝ ան կ՚անդրադառնար կիներուն, որոնք լեռ կը հանուին, կը լլկուին, կը մեռցուին կամ գեղ կը դարձուին, բայց որոնց խորհուրդը կը կրծէ բոլոր կիներուն զգայարանքները։ Սէ՞ր։ – Անիկա չէր մտածած նման յիմարութեան մը։ Մնաց որ, էրիկները խաբող կիները շատ ցանցառ են կարգ մը գեղերու մէջ։ Ան լսած էր անոնցմէ հատ մը։ Կը հաւատար մինչեւ երէկ, գուցէ սա պահը, անոր հաւաստումին, որ կը հերքէր սէրը, բայց կ՚օրհնէր վայելքը։ Որուն բերած փաստերը կը պատշաճէին թուրք կիներէ երգի ելած դրուագներուն ու բաւ էին լուսաւորելու կիներով յօրինուած տրամները։ Բայց հեքիաթը հեքիաթ է, այսինքն՝ արտաքին ամէն իրականութիւն հովին նման կը դպի մեզի ու կ՚անցնի։ Սէրը, մահը, գայթակղութիւնը, ուրիշներու քամակին երկաթէ գունդի կը նմանին ու պղպջակ՝ մեր աչքին։ Նալպանտենց հարսը չէր խորհած, հասկնալու ճիգով, այն քանի մը վիճակներուն, որոնք կ՚երգուէին, բայց անհաս[ան]ելի<ref>sic ձեռագիրը՝ անհասելի</ref>էին։ Մահէն ալ վեր, խոր դէպքեր ատոնք, որոնց մէջ կինը, միս-մինակը դէմ կ՚ելլէր աշխարհին օրէնքներուն։ Ու կ՚ընդունէր իր սիրածը իր յարկին տակ։ Գայթակղութիւն, զաւակ, ազգական, ընտանիք, բոլոր կարգուսարքը, զոր դարերը պուտ-պուտ ճարած են իբր յատակ մեր կիրքերուն հոսումին։ Ու ինչ որ մեր հոգիին վախը<ref>sic ձեռագիրը՝ հոգիին վախը</ref>կը կազմէ։ Ասոնք նկատելի, երբեմն դժնդակ, երբեմն գեղեցիկ բաներ<ref>բառեր, սրբագրուած՝ բաներ</ref>ըլլալու էին։ Բայց կայ կինը, կայ մարդը, որ կը ցատկէ ամէնուն վրայէն։ Եւ եղան՝ որ մեռան այդ ճամբու կուշտին, բայց չդարձան։ Ու կար այս պահն ալ։ Ու ահա կ՚ըլլար անիկա իրականութիւն Նալպանտենց հարսին համար ալ։ Այս թափանցումը տեղի ունեցաւ անկողինէն դուրս։ Ու պարտուեցաւ<ref>պարպուեցաւ, սրբագրուած՝ պարտուեցաւ</ref>անիկա ընդմիշտ։ Ու բացաւ անիկա դուռները իր հոգիին։ Կապուած էին իրարու՝ գործածելու համար ընթացիկ բանաձեւ մը, ճակատագրին հանգոյցովը։ Չորցան արցունքին ճամբաները։ Ելաւ ոտքի։ Թեթեւ, նոր, սկսող։ Մէկէն օտար զգաց ինքզինքը սա տունին մէջ եւ առժամեայ։ Կարծես լարեր երկնցան իրմէն դէպի դուրս։ Ո՞ւր։ Չէր գիտեր։ Բայց ամուր կը զգար։ Բայց կը հրէին զինքը։ Դո՜ւրս այս տունէն։ Որքան ատեն, որ տղուն աչքերը եղան իր վրայ՝ անիկա պահեց իր յուզումը, փոթորիկը։
Գեղերուն մէջ, երբ դանակը փայլի, արիւն ու արցունք կը հետեւին անվարան։ Ինկողին վրայ լացին ու կոծին մէջ, զարնողը նոյն այդ զէնքով կը ճեղքէ ամբոխը, կը բանայ իր ճամբան ու կ՚ամրանայ դէպի լեռ։ Շատ հազուադէպ է, որ հոս պատահածին նման գիշեր մը, մինակութիւն մը, մա՛նաւանդ գայթակղութեան մը սարսափը տիրապետեն տեսարանին ու արիւն չհոսի այս հաշիւներով։ Սիրտի ցաւ։ Ներքինի էրիկ մը։ Սիրուած կնիկ մը։ Պատճառներ՝ որպէսզի դաշոյնը մխուի տախտակին ու չշարժի։ Դաշո՛յնը, սենեակին մարդերուն մէջէն ամէնէն խելօ՜քը։ Միւսնե՞րը։ Պառաւը մտած էր ամօթալից հանդարտութեան մը մէջ։ Ան կը տառապէր իր հաշւոյն։ Սերոբը՝ մօրը կռնակին, ապշահար ու խեղճ։ Տիրակա՛ն՝ Սողոմը, որ այս հաւախօսէն իսկ կը մտնէր նոր իր կեանքին։ Անիկա ամբողջ գիտակցութիւնն ալ չունէր կատարուած փոփոխութեան։ Դէպի արիւնի եւ ոճիրի պողոտաները անիկա կը քաշուէր ամուր ու արագ։ Կասկա՞ծ։ Չունեցաւ այս փոքր բանը, վասնզի քիչ առաջ, երբ սեմէն նետեց դաշոյնը առաջ իր ուսերուն ամբողջ թափովը, անիկա դուրս էր ա՛լ<ref>ալ, սրբագրուած՝ ա՛լ</ref>իր անցեալէն, մօտիկ ներկայէն, խակ պատանիէն, որ կնիկի մը ծոցէն կ՚առնէ կրակին առաջին մկրտութիւնը։ Երկարեց ափը գետին։ Վերցուց դաշոյնը եւ զետեղեց գօտիին խորը։ Այն ատեն տեսաւ, որ ընելիք չունէր, բայց չէր կրնար մնալ, մա՛նաւանդ չէր կրնար հեռանալ։ Տուաւ կռնակը պատին։ Չէր մտածեր ու սուզուած կը թուէր։ Աքաղաղները արագ-արագ կը պոռային։ Փողոցին վրայ ուրիշ ձայներ ծայր տուին։ Մօտ էր լոյսը։
… Սողոմին դաշտ մեկնելէն ետքը, պառաւը մտաւ ծանր, բայց հանդարտ քունի մէջ։ Ի՜նչ տաղանդով անոր յաջողուեցաւ զսպել ծառան, համոզել ու ղրկել գործի։ Ան գոցեր էր աչքերը պարտասած բոլորովին այն յուզումներէն, որոնք իրենց լրումը գտան լուսցող գիշերուան մէջ։ Անոր թմբիրին դէմ, էրիկ-կնիկ մեղմով ելան դուրս։ Անոնք տեղ չունէին իրենց ամօթին։ Քաշուեցան բռնի, իրենց սենեակը։ Հոդ, այդ լլկուած վերմակներուն վրայ, ուր առտուան լոյսն իսկ կ՚իյնար աղտի մը պէս, անոնք մօտեցան իրարու։ Մարմնի շփում մը չէր կատարուած։ Սերո՞բը գիտէր ամէն բան<ref>sic ձեռագիր՝ Սերո՞բը գիտէր ամէն բան [ Սերոբը գիտէ՞ր... ? ]</ref>…
Հինգ վայրկեան յետոյ անիկա կ՚իմանար ամէն բան։ Ինչո՞ւ այս խոստովանանքը, անպէտ ու անօգուտ՝ այդ մարդուն դիմաց։ Ցած ձայնով, առանց դոյզն տագնապի, զարհուրելի բնականութեամբ հարսը պատմեց պատահարը։ Մինչեւ յետնագոյն իսկ նեարդները կապուած, շղթայուած՝ Սերոբը մտիկ ըրաւ։ Առաջին իսկ թափանցումէն անիկա խորտակուեցաւ իր բոլոր շպարուն կարծրութենէն։ Իրեն այնպէս եկաւ, որ սրճարանի պատմութիւն մըն էր, որ մտիկ կ՚ընէր, օտար իրեն բոլորովին, բերանն ալ, դէպքն ալ օտար։ Գեղերու կեանքին<ref>կեանքէն, սրբագրուած՝ կեանքին</ref>է՛ն հզօր պատահարը այսպէս ձեւի մտած, այս հասակով ու պարզութեամբ, կը դադրէր իր արիւնազանգ խռովքէն։ Կը դադրէր մա՛նաւանդ իր եղերականութենէն` կնիկի մը հաշիւներուն ցանցին յարմարելու չափ։ Ի զո՜ւր փնտռեց իր մէջ այս գալարումը, ամբողջ անձին կծիկի մը պէս ոստումը, որոնք երգին մէջ կը թրթռան ու «աչքերուն առջեւ կրակ կը կապեն»։ Դանա՜կ՝ որ կը շուլլուի շրթներուն քովերէն, կը հերկէ այտերը, կը պատռէ աչքին գունդը, կը գտնէ ծիծերը եւ կը բզկտէ արգանդը։ Քանի՜-քանի՜ մարդերուն գրուեցաւ այս բախտը։ Կա՛մ չուան, կա՛մ մատներու օղակ, կա՛մ բարձ, կա՛մ անկողին, որոնք կը նետուին կնոջ մը վրայ, զայն կը մեռցնեն քիչ-քիչ, համրել տալով կեանքին վերջին զարկերը անոնց մեղապարտ լանջքին ներքեւ։ Այսպէս կը պատմեն հիները, խաղերը, բանտերը։ Սերոբին զգացա՞ծը։ – Կնիք չունեցող յուզումներ, որոնք բարկութեան վերածուելու համար կը պահանջէին ճիգ ու պրկում։ Կի՞րք։ – Չէր կարելի այդ անունը տալ այն քանի մը սարսուռներուն, որոնք, բոլորն ալ մարմինին վերին կալուածներէն, լար չունէին մինչեւ անոր ողնայարը։ Շարժումի ելան աչք, քիթ, ուղեղ։ Քիչ մըն ալ շրթները։ Բայց կը նեղուէր կուրծքէն։ Օդի՞, զովութեա՞ն պահանջ։ Չբացաւ սակայն պատուհանը՝ դէմի տուներէն վախո՞ւն, լոյսէ՞ն ամչնալուն, թէ ուրիշ աւելի թաքուն պատճառի մը տակ։ Եղաւ ատեն, որ աչքերը չհամարձակեցան խօսողին վրայ կենալու եւ սահեցան գետնի գորգին։ Հարսը ըրած էր իր պատմութիւնը, առանց նայուածքը վեր, դէպի էրիկը ընելու։ Առաջին բառերէն ետքը, շեշտուած էր անոր բնականութիւնը։ Անմեղութեան պատրա՞նք մը այս վստահութիւնը կը յօրինէր, թէ ուրիշ աւելի խիստ որոշում մը։ Երբ աւարտեց, կը նմանէր մէկու մը, որ կեանքին հզօրագոյն զոհը կու գայ ընելէ եւ դուրս է վախէն։ Ինչպէս կեանքէն։ Չփոխեց գոյնը։ Մազին թելն անգամ չդողաց տեղէն։
Քիչ-քիչ, ինչպէս կը պատահի կարգ մը հեքիաթներու մէջ, Նալպանտենց Սերոբին տրուեցաւ լիակատար թափանցումը պատահարին։ Այդ իւրացումի ընթացքին ան հաստատեց նաեւ իր զարմանքը։ Ինչպէ՜ս հարցումներով, հեւքերով չէր ընդմիջած այս ցնորական խոստովանութիւնը։ Ինչո՞ւ գլուխը հսկած էր դուռը շարունակ` սպասելով անկէ փրկարար հրաշքը` մայրը, որուն հուրքը, քաջալերը չէր պակսած իրեն, վտանգի բոլոր պահերուն, մինչեւ սա րոպէն։ Ու տունը տուն էր նորէն։ Ու կինը՝ կի՜ն։ Երբ լռեց<ref>լսեց, սրբագրուած՝ լռեց</ref>Աղուորը, սենեակին մէջ նոր բան մը խոշորցաւ։ Ի՞նչ։ Չէր գիտեր, բայց կը զգար։ Ձեռները ծունկին, աչքերը պատուհանէն դուրս՝ Նալպանտենց հարսը կը նմանէր մէկու մը, որ մնաս բարով կ՚ըսէ իրեններուն։
– Ե՞տքը։
Այսպէս է, որ մտիկ կ՚ընեն գեղացիները հեքիաթը։ Հո՛ն՝ ուր պատմողը կանգ կ՚առնէ, պայմանադրական հարցումը ինքնաբերաբար կը ցցուի։ Այնքան իրաւ է, որ չենք հաւատար մեր դժբախտութեան, մինչեւ որ չնուաճուինք։ Հոս, Սերոբին բերնին մէջ հարցո՞ւմը։ Լեղի, ստորին հետաքրքրութի՞ւն (զոր սեռային հարցը կը ստեղծէ կիսախորհուրդ եւ գռեհիկ), թէ նշա՜նը փոթորիկին, հեռուներէն փրթող եւ առաջին հեւքերը առաքող։ Որձեւէ՛գ, հարցումը, ինչպէս եղած էր զայն արձակող բերանը։
Պատասխանի փոխարէն հարսը նայեցաւ առաջին համարձակ նայուածքը անոր երեսն ի վեր։ Յստակ ու իրա՛ւ, այդ հայեացքը։ Չենք հասկնար, որովհետեւ չենք ուզեր։ Անոր էրիկը կ՚ամչնար։ Ու դժուար, տանջող լռութիւն կար, հեռաւոր, ծովերու պէս բաց միջոցին մէջ, որ հազիւ երկու քայլով կը զատէր անոնց մարմինները։
Որքա՜ն ուզեց, որ անիկա ճարէ իր ալքերէն այն խանդը, կիրքը, ոճիրին կրակը, որ կը պատմուի երգերէն ու օղակէ սա պոռնիկը պուկէն, ինչպէս կ՚ընեն բոլոր էրիկները, երգի անցած կամ ոչ, ու սեղմէ մինչեւ որ չորնայ անոր հոգին ու սատկի։ Որքա՜ն ուզեց, որ ճշմարիտ էրիկմարդու մը նման, ինչպէս կը պատմէին միշտ գեղին տրամները, անիկա բռնէր սա գլուխը մազին հիւսքերէն ու հասուն դդումի մը նման ձգէր դանակի բերնին ու շերտ-շերտ,դիգա-դիգա [352]մանրէր անոր միսերը։ Մտապատկերները կու գային-կ՚երթային անոր ուղեղէն։ Բայց անոնց գործողութեան վերածումն է, որ կու տայ մարդերուն կշիռը։ Յետոյ եկան ուրիշ նկատումներ, խուլ ու ահաւոր վիրաւորանքը, որ կը հասնէր ծառայի կտորի մը բերնէն Նալպանտենց անունին։ Իրողութիւն էր, որ Նալպանտենց տղաքը, իրենց բոլոր անկումներուն մէջ, պահած էին իրենց կնիկներուն պատիւը անմերձենալի։ Տեսաւ զինք ծիծաղելի, եղկելի, գեղին մէջ մէկ փարայի։ Որուն խօսքը կոտրուած է մէջքէն։ Որ պարտաւոր է կուլ տալու նախատինքը կամ դանակ բարտելու։ Իր ճղճիմ հոգիին ցուրտը մշտապէս կը տարածուէր այս տեսարանումին վերեւ։ Զղջաց, չարաչար, խօսեցուցած ըլլալուն։ Կը խաղար, դժբախտ անկարողութեամբ մը, մեծ մատովը, վերմակի մէկ անկիւնակապին հետ, ճմռկելով լաթին սուր կտուցը, ականջի մը բլթակին նման։ Ուզեց փոխել տրամադրութեանց իր յատակը։ Միջոցներով այնքան առատ անոր միտքը չէր ազատեր աղտին այս սոսնձումէն։ Ինչո՞ւ լքեր էին զինքը իր սողոսկուն նրբացումները, փառաբանուած խելքն ու անոր ազդեցիկ ցուցմունքները, որոնք զինքը գերակշիռ կ՚ընծայէին ներքին միջակ վէճերու մէջ առնելիք-տալիքի, բաժինքի, իրաւախոհութեան ։ Անոր ուղեղը չէր գործեր այդ պահուն։
– Դուն ինչո՞ւ ներս առիր։
Որքա՜ն լռութենէ ետք։ Դիւրին չէր ճշդելը։ Բայց ձայնն էր Սերոբէ էֆէնտիին, երբ կառավարական յանձնաժողովներու մէջ, յանցաւորները ոստիկանին յանձնելէ ետքը, անոնց կապուած վիճակէն ապահով, էֆէնտին իր խելքը կ՚արժեցնէր հաւաքուած ամբոխին։
– Ինչո՞ւ չպոռացիր, կ՚ըսեմ քեզի։
Հարսը նայեցաւ շեշտ։ Այս հարցումներուն ամօթալից յիմարութեան տակ՝ ան կը տեսնէ՞ր իր էրիկին անսրբագրելի եղերական անկարութիւնը, խօթութիւնը, անդամալոյծ առնութիւնը։ Կախեց գլուխը, կուլ տալով թուքը, թերեւս ըսելիքը։ Թեթեւ, դժբախտ արհամարհանք մը, որ անոր երեսին տրտում արգահատանք մը կ՚ըլլար անցեալին մէջ ու կը մեղմէր էրկանը անկարող դառնութիւնը, իր միսերուն հրդեհին դէմ այդպէս պաղ, քրտնողող ու ջախջախուած, տարտղնեց անոր դիմագիծերը, ամօթին կալանքէն, ա՛նկէ՝ որ այդ խոստովանութեան մշուշոտ անդրադարձը կը թուէր ըլլալ։ Բայց իր մարմինը կարծրացաւ ու չարութեան աներեւոյթ հոսանք մը կ՚ողողէր զայն։ Էրիկը ոչինչ կը տեսնէր։
– Ինչո՞ւ ներս առիր։
Բարձրացաւ ծունկերուն, յարձակումի պատրաստուող տղոց յոխորտութեամբը։ Իր հարցումը տաք էր։ Ու բարկութեան ջնարակ մը կ՚ընէր անոր բառերը խիստ ու գրգռիչ։
– Չառնէի՞։
Բայց չար ու տաք էր անոր բերանը։ Ու ասիկա զգաց անոր էրիկը։ Նալպանտենց գառնո՜ւկ հարսը։ Ինչպէս վարժուած էին լսել անոր ականջները։ Չէր դիտած, թէ ինքն ալ ելեր էր ծունկերուն, կռիւը ընդունելու դիմաւոր դիրքով։ Անոնց աչքերը, դառնալով իրենց կոպիճներուն խորը, կը ջանային իրար սեւեռիլ։ Զիրենք բաժնող միջոցը – երկու քայլ – կը մնար նոյնը ` զիրենք բռնելով երկու անդունդներու վերեւ։
– Չառնէի՞։
Կրկնեց։ Բայց անոր աչքը գտաւ այն խոր, անհնարին արհամարհանքը, որ կնոջ մը դէմքէն քիչ անգամ կը հաւաքուի։ Նալպանտենց Սերոբը ուրիշներու կինը եղած ատեն կը յիշէր միայն այդքան վերէն նախատուած ըլլալ, երբ կը թքնէին քիթին ու բերնին։ Սարսափեցաւ անիկա։ Մինչեւ սա՛ անկողինը<ref>sic ձեռագիր՝ Մինչեւ սա անկողինը – ?</ref>՝ ինչ որ իր պատանութեան կեղը կազմեր էր։
– Ո՞վ ես դուն։
Երրորդ յարձակողակա՛ն՝ որուն ուժը Նալպանտենց հարսը կը հանէր իր զրկանքէն, բայց որուն թաքուն իմաստէն անմասն էր անոր ուղեղը։ Էրիկ չտեսած կնոջ մը բերնէն այս նախատինքը զայն կործանեց բոլորովին։
Աղաներուն ու փաշաներուն դէմ լեզու չափող հաճի մօրը տղան, որ իր խօսքին ուժը եւ խելքին կշիռը տուեր էր այնքան անգամներ եւ գեղին մէջ ոչ ոքէ վար կը մնար սրամտութեան, բառով մարդ ծակելու, արիւնելու, սպաննելու արուեստին մէջ, ո՞ւր, ո՞ր ծակը պահեր էր այդ օձի լեզուն։ Մինա՞կ լուռ։ Խօսիլ չկրնալէն աւելի՝ ան կը չարչարուէր աւելի նուաստ խայթումներէ։ Մեր տկարութիւնները մեր արիւնին հետ հաշտութեան, ապրումի, հաւասարակշռութեան կերպ մը կը գտնեն վերջ ի վերջոյ։ Կը տանինք զանոնք այս ու այն ձեւով։ Բայց կը պատահի, որ նեղուինք, երբ հոգեկան հեղանիւթին մէջ անոնք այս ու այն պատճառով գերակշիռ դառնան։ Կու գայ պահը, երբ վատն իսկ կը զայրանայ վատութեան դէմ։ Երեւոյթը նոյնն էր Նալպանտենց Սերոբին համար։ Ներքին այս խթանումին տակ շեշտուեցաւ դալկութիւնը անոր իւղոտ երեսին։ Ռունգերը, բարակ ու գունատ, դողդղալ առին, նշա՜ն՝ անոր մէջ թանձրացող անձուկին։ Վախկոտներուն մօտ խղճալի օրէնք է այս ինքնազսպումը եւ անոր հետեւող շունչի անձուկը, ա՛ն՝ որ կատաղիներուն մօտ աղէտի կը վերածուի եւ մարդը կը ճաթեցնէ կռնակէն։ Կրաւորական այս գրգռութիւնը ինչպէ՞ս փոխուեցաւ յարձակողական, վայրագ պոռթկումի։ Ո՞ր մութ ուժը մէկտեղեց անոր ձեռքերը, մատները պրկեց, լարեց, դրաւ ապտակի ձեւին եւ իջեցուց զանոնք, զոյգ՝ կնոջը դէմքին։ Աւելի ետքը, պատահարներու ստացած եղերական գնացքին ատեն՝ անիկա պիտի խորհէր յաճախ այս ձախաւեր արարքին, պիտի փնտռէր զսպանակ ու պիտի չգտնէր։ Խե՜ղճը։ Չէր գիտեր, թէ կը գործէր սեպհական անցեալին կշիռին տակ։ Ի՜նք՝ որ ոստիկաններու շրջապատին մէջ, թուրքերու ամենակար բարկութեան տակ, կառավարութեան դուռը, կը ծեծէր շղթայակապ հայ բանտարկեալները, հայհոյելով անոնց կնիկին ու աղջիկներուն։
Աղուորին համար անակնկալ, որքան խորապէս գարշագին այս արարքին լրիւ ծանրութիւնը չանցաւ Նալպանտենց հարսին, սպասելի արագութեամբ։ Ու ահա պատճառներ։ Գեղին կարգ մը թաղերուն մէջ, այդ օրերուն էրիկէն ծեծ ուտելը դեռ բարքերու մաս կը կազմէր։ Երբեք նուաստ, կարելի էր նոյնիսկ հպարտ բան տեսնել այն ճուոցին մէջ, որ կը բարձրանար օրուան որեւէ կէտին, տանիքներուն ներքեւէն։ Սուր ու երկարուն ճիչեր, կիներուն բերնէն, պաշտօնական ու պարզ, առանց նախատինքի։ Ու կը դողային թաղերը, փոքր ու իրար բացուած, այրերուն պոռչտուքովը, հայհոյութեանց պատկերուն, գեղեցիկ հեղեղովը։ Բայց արարողութիւնը ունէր համ ու վայելչութիւն։ Ծեծը սիրոյ եւ հեշտանքի արժէքաւոր, փնտռուած, անհրաժեշտ տուրք մըն էր մատուցուած հսկայակազմ, գեղանձն այրերէն, անոնց սիրտէն ու բռունցքներէն, որոնք ցերեկը ծեծ, բայց գիշերն ալ աշխարհք մը վայելք, համ, գինովութիւն գիտէին թափել իրենց կիներուն ծոցը, նոյն կիրքով ու նոյն գորովով։ Ասիկա ընդունուած գլուխներէն մէկը կը կազմէր այրերու սիրային օրինագիրքին։ Բայց…։ Ու Նալպանտենց հարսը աչքին պոչովը չափեց միսի այդ լխկած կոյտը, ու անոր անպարագիծ ամօթը, անկողինին մէջ, յամառ ու անզիջող, իր կինը համբուրել իսկ չկրցող մարդուկը, որուն մարմինը քրտինքի կարաս մըն էր կիրքի վայրկեաններուն։ Այրած, կռնծած՝ գրեթէ նիւթական տապէ մը – ամօթին ու զզուանքին փայլակն էր ատիկա – նետուեցաւ ոտքի։ Երկու րոպէներ կը բաժնէին զինքը հարուածէն, լուռ, կարմիր, խժուն րոպէներ։ Բացուեցան անոր շրթները, պոռթկալու համար սեռին ճուոցը, բայց լեզուն ոլորուեցաւ ինքն իր առանցքին վրայ։ Ու սպասելի աղմուկին տեղ, բերնէն թռաւ հսկայ թուք մը էրկանը երեսին, ու գրեթէ նոյն գիծէն երկու հզօր, ցաւցնող, կրակ բխող ապտակ հասցուց անիկա քիթին ու բերնին։ Ուրկէ՞ ճարած էր այսքան կորով, ատելագին սա հուրքը։ Այսքան ո՜ւժ։
Անոր էրիկը միայն հարուածին կորովէն զգաց իր տկարութիւնը։ Ուժգնութենէն աւելի՝ ան գրաւուած էր եղածին յանդգնութեամբը։ Շնորհալի, մինչեւ այդ օրը լեղի խօսքի իսկ անկարող այդ կնիկէն ինչպէ՞ս ու ինչո՞ւ այս լրբութիւնը։ Մտածումին հետ, նոյն գիծի ինկաւ, նոյն վայրկեանին, կանխող միւս լրբութիւնն ալ, որ անոր բառերուն մաղուածքէն կ՚ըլլար զգալի։ Ուրե՞մն։ Ու պարտաւորուեցաւ հաւատալ։ Խոստովանանքը սուտի վերածուած է ամէնէն առաջ տէրտէրներէն։ Պատկերը կայծակի պէս զարկաւ ուղեղին։ Ու անոր մէջ շղթայազերծ արձակուեցաւ գեղացի կենդանին, բայց գերի, դժբախտ գեղացին, որ շատ-շատ ինքզինքը կը խածնէ կամ կը սպաննէ, ուժը ուրիշին չհասնելուն։ Մշտապէս էգ ու խարդախ՝ անիկա զսպեց իր զայրոյթը, պատրուակով մը անցաւ կնոջը կռնակին ու մէկ շարժումով աջ ձեռքին փաթթեց մազերուն զոյգ հիւսքը, հաստ, առատ, դիմացկուն։ Ձախով սեղմեց ծոծրակէն այնքան ուժգին եւ իրա՛ւ որ մազ մնաց խեղդէր կնիկը։ Բայց անոր մատները, փոքր ու լոյծ ծնած, այդպէս ալ աճեր էին։ Կինը երկու ձեռքերով պրկեց ու փրցուց ծոծրակէն մատներուն այս թուլիկ աքցանը ու անուշադիր մազերուն ահաւոր ցաւին՝ գլխու ոլորքով մը երես երեսի եկաւ անոր հետ։ Այն ատեն մտան իրարու, ինչպէս կ՚ըսուի գեղին լեզուովը։ Երկար չէր կրնար տեւել այդ գօտեմարտը։ Բազուկի հզօր գալարում մը ծխնիի պէս դարձուց ինքն իր վրան Սերոբին դաստակը, որ լքեց մազերուն հիւսքը։ Նոյն այդ գալարումը հեռացուց անոր կարճ թեւերը ծիծերէն, որոնց կծիկին փորձած էին կառչիլ։ Նալպանտենց Աղուորը անհուն տխրութեամբ զգաց, թէ որքան օտար էին անոնք իրարու, դեռ այս կռիւէն առաջ, քանի որ անոր էրիկը մահուան հետ կը խաղար։ Այսպէս հեռացուած, Սերոբին մարմինը հաստ փորին եւ կարճ թեւերուն մատնութեամբը դադրեցաւ իր դերէն ու ջլատուեցաւ։ Անոր կինը, առողջ արիւնով կենդանի, չմաշուած, ու նոր-նոր ուժաւոր իր արգանդին խորքերէն, յետին ճիգով մը տապալեց գետին, մեծաշռինդ ու ամբողջ, արիւնէն իսկ ջուրոտ ու կտրուած, առնութեան ջիղէն տարագիր ու մալուած այդ մսացու կենդանին։ Փռուած էր կռնակին վրայ, «կնիկի մը պէս», ինչպէս կը հեգնէ գեղացին<ref>ջնջ. ստորակէտ</ref>կրկէսին վրայ տախտապարակ պարտուած ըմբիշներ, որոնք հող կը դառնան պահ մը, ոտքերնին շարժել իսկ ամչնալով։ Այրը ա՛լ չի մօտենար զգետնուածին, բայց Աղուորը վախցած արդիւնքին իսկ մեծութենէն, դիմաւորեց նստիլ փորձող Սերոբը։ «Պլոր-պլոր», ինչպէս կը նկարէ գօտեմարտութեան ոճը, անոնք դարձան տակաւին քանի մը հեղ, մինչեւ որ շարժումներուն արագութեան տակ սպառեցաւ Սերոբին շունչը բոլորովին։ Ճաթելու մօտիկ էր։ Լքեց ինքզինքը, ձեռքերովը պաշտպանելով գլուխը, գուցէ աչքերը, չտեսնելու համար կնիկը, ամօթէն աւելի վատ բանէ մը «ջուր կտրած»։ Դասական գուպարը, այր ու կնոջ, բայց շրջուա՜ծ։ Արցունքն ու ճիչը կ՚ուշանային պատկերին բերելու համար վաւերական կնիքը որբին, գլխէն զարնուածին։ Վասնզի արիւնն է, որ մեզ որբ կ՚ընէ։ Անոր վրայ խուժեցին՝ իր գերդաստանը, արիւնը այդպէս անզօր ընող խուլ ու հին շշուկները իր հօրը գարշելի ուրուականը, զոր շինած էին մօրը անէծքները, Նալպանտենց հասցէին փսփսացուած աղտերը, իր իսկ մանկութեան ազազուն ծուէնները։ Տղայ մը ժառանգը չէ մինակ իր պապերուն արիւնին։ Ան կ՚ըլլայ նաեւ պահարանը անոնց ուրուներուն։ Անոր կինը վերցուցած էր արդէն ոտքը անոր գլուխէն։ Կը զգածուէ՞ր սա փքոցի պէս հեւացող մարմինին պատկերած կործանումէն։ Տեսաւ յանկարծ, որ չունէր ընելիք։ Ինչպէ[՞]ս<ref>sic ձեռագիր՝ Ինչպէս [ Ինչպէ՞ս ]</ref>ներկայացաւ փայլակ մը, որոտումի մօտ բան մը։ Բայց կռիւին ջերմութիւնը կ՚արգիլէր, որ հաստնար անոր ոստայնը մտքին դաշտերուն։ Քաշուեցաւ դէպի բազմոց, բայց չկրցաւ նստիլ։ Օձեր խայթեցին իր միսերը։ Աչքին եկած էր ինքը պառկած հոդ երէկ գիշեր, Սողոմին ծոցը։ Զարմացաւ, որ ցաւեր սկսէին իր միսերէն։ Ու ամօթ կար խորը իր միսերուն, բարքերու եւ ընկերութեան նժարէն բաշխուածը ոչ անշուշտ։ Ամօթ՝ իր իսկ անձէն, իր խեղճութենէն, դեռ իր հոս մնալէն։ Կ՚ելեւէջէր կուրծքը, շատցած, ամէն ատենէ աւելի, ցից իր ծիծերուն համար նեղ գտնելով շապիկը, հերկուած կսկծագին յուզումներէ, կայծակուած խորունկ, հեռաւոր կիրքերէ։ Այս առատութիւնը, անգայտ պղպջակումը իր մարմինին ամէնէն անայց մասին վրայ (անոր էրիկը կը պժգար իր ծիծերէն։ Սողոմին բերանին մէջ անոնք վառուած կրակի պէս գալարեր էին զինքը), անիկա գտաւ մութ, խորհրդաւոր։ Չձեւուեցաւ մտածումը, բայց դպաւ ու անցաւ անոր ուրուաստուերը։ – Մա՞յրն էր, որ ըրած<ref>դրած, սրբագրուած՝ ըրած</ref>էր իր մէջ, իրմով՝ այս տաժանագին կռիւը։ Իրաւն ու նորը ան էր, որ կը կոտտային անոր ծիծերը, շատ վարերէ, ճմլուած անտես շրթներու վրայ, շատ տարբեր այն զգայութիւններէն, [որոնք]<ref>յաւելում բառի՝ որոնք (կը պակսի ձեռագիրին մէջ)</ref>կը կապուէին իր ճանչցած երկու մարդոց ձեռնումին։ Չխորհեցաւ շունչին, որ հանդարտ էր հիմա, արագ ու կտրատ ըլլալէ ետքը։ Բայց չէր կրնար ազատել ինքզինքը այն անսովոր մզմզանքէն, որ հոգին թել-թել դէպի պտուկները կը հաւաքէր։ Ու ջերմին ու կսկծագին էր բաբախումը, որ կը կլորնար դէպի անոնց ծայրերը, կոճակներու պէս, որոնց մէջ մէկը կենար։ Յետոյ, արագ-արագ, փախչելու համար իր ամօթէն՝ ան փնտռեց իր մարմինին ուրիշ մասերը։ Ու գտաւ, որ պղտոր, բայց այրուցքի պէս ճենճերուն ու հոտաւոր զարկեր կը պտտէին, առանձին կամ խումբով։ Մեր մարմինը շատ բան կը մոռնայ արդի բարքերէն։ Բայց չի կրնար մոռնալ ինչ որ հին բնազդներուն արձագանգն է մեր մէջ։ Զայն չենք ճանչնար, այնքան փոխուած է անիկա։ «Պլոր-պլոր»ը, զոր ժողովուրդը կը վերապահէ գօտեմարտութեան հանդէսներու, ով գիտէ ի՛նչ ահաւոր առհաւութեանց մոխիր մըն է, մնացորդ մը։ Մենք կը մոռնանք, որ ամէն յաղթանակ անպայման սեռային յաղթանակ մըն է։ Պատերազմները դեռ մինչեւ այսօր ենթակայ են այդ առհաւութեան։ Ուրիշը գետին զարնող մը ով գիտէ քանի՜ հազար տարիներու գիծով տէրն է զարնուողին, ամէնէն առաջ անոր կիներուն։ Քաղաք մը գրաւող զօրապետը աչք կը գոցէ իր զինուորներուն, ինչպէս իր գիշերին համար կ՚ապահովէ իր վայելքը։ Ճիշդ է օրէնքը անհատին, ինչպէս ժողովուրդներուն համար։ Մարմինը դուրս կու գայ գուպարէն, կրկնելով գուցէ դարաւոր տեսարանը, զոր մեր նախահայրերը տուած են ամէն անգամ, որ էգին տիրացումին համար փողոտած են զիրար։ Նալպանտենց Աղուորը կ՚անգիտանար անշուշտ այս օրէնքները։ Բայց չկրցաւ չտեղաւորել մազերուն հիւսքը, հայելիէն դարձած իրեն։ Ինչո՞ւ նայած էր անոր։ Անիկա չճանչցաւ դարձեալ իր միսին հսկայ մատը, որ կը շարժէր իր մէջէն եւ հայլիին վրայ գոլ էր ու տարագին հեշտութիւն։ Տակնուվրայ էր անոր նայուածքը, ուժգնութեամբ, արիւնով մը, որ պարզ չէին անոր ուղեղին։ Գեղեցի՞կ։ – Այսինքն՝ դասական դաշնակութի՞ւնը զգեստին ու միսին։ Նայուածքին եւ շրթներու հոսումին։ Այսինքն՝ երբ կինը սառած է ու պուպրիկ, դուրս սեռէն, օտարին աչքին փռուած պատկեր։ Չէր, չէր ատոնք Նալպանտենց հարսը։ Տգե՞ղ։ Բառը աւելի հարազատ է, քան նախորդ առումը։ Անիկա կը նմանէր միսէ պարկի մը, զոր կիրքին մէջ թաթխած ըլլան։ Վասնզի գեղեցկութիւնը պատրաստութիւն մըն է, ի հաշիւ եւ ի խնդիր կիրքին, որուն մէջ կ՚ոստայնանայ էակին ու լինելութեան հսկող, զանոնք կուրօրէն վարող հսկայ տարտղնումը, սերմին բզկտումէն գոյանալիք խտութիւնը։ Այս հաշիւները դուրս են մեր հասողութենէն։ Բայց կը վարեն մեր քայլերը։ Աղուոր մարմինը ունի միշտ իր պատրաստութիւնը, որ ներքին է եւ ոչ մատչելի։ Ունի նաեւ իր մոխիրը։ Փորձեցէք աղուոր, այսինքն՝ նոյնը գտնել կինը, զոր ունեցած էք վայրկեան մը առաջ։ Պիտի ընդվզիք առնուազն՝ եթէ պիտի չպժգաք դուք ձեզմէ։ Ու գեղեցի՜կ է դէպի ծոց վազող նոյնիսկ սատանան։ Մի զարմանաք, երբ արուն դանակ կը քաշէ ձեւի մը համար …։ Զարմանքով ու քաղցրութեամբ նայեցաւ շրթներուն, որոնք դալուկ էին եւ դողոտ։ Աչքին զարկաւ, օտար լոյսով, կլոր ու սիրուն դէմքը, ուր կը վերադառնար արիւնը աստղանալու, պիսակ-պիսակ, դալկօրէն կարմիր կէտերով, ոստայնացմամբ մը։ Յետոյ տեղաւորեց պլուզը, ոսկիները։ Ո՞վ թելադրեց, անորոշ խորութիւններէ, սա յարդարանքը։ Բայց դարձած, հակառակ իր մտադրումին, պատուհան, վերցուցած վարագոյրը, փնտռելու համար, Սողոմին խուցին տանիքին՝ զոյգ կատուները, ամէն առտուան պայմանաւոր սուզումը, գիշերէն ետքը։ Ինչո՞ւ տրտմեցաւ կատուներու պակասէն։ Ու ինչո՞ւ վիրաւորուեցաւ իր ամօթխածութիւնը։ Սերոբը ընկղմած իր կործանումին մէջ, գլուխը պատսպարած քովնտի։ Ի՜նչ թշուառ, զզուելի, ողորմելի էր այդ մարդուկը հոդ, այդ պահուն։ Նալպանտենց հարսը անցաւ անոր քովէն։ Երիտասարդ կինը չէր գիտեր, թէ իրեն հետ այդ րոպէին, այս սենեակէն դուրս կ՚ելլէր հինգ տարիներու ամրափակ տրամը։ Ու իր այս ընդվզումին նուէ՞րը։ Իրեն փոխադրուած էր, վերադարձուած էր իր կորովին, ասոր կարելիութեանց ամբողջ մթերքը։
Ո՞ւր կ՚երթար։ Չէր<ref>Չեր, սրբագրուած՝ Չէր</ref>գիտեր։ Բայց գիտէր յստակ, թէ ո՛ւր պիտի երթար։ Տարիներով անոր մտքին մէջ ամբառնալ ձգտող ու միշտ ալ քունի դրուող հեռանկարը մօտեցած էր մէկէն։ Պայծառ ջահ մը կը լուսաւորէր հիմա տունը անոր հոգիին։ Ծփուն ու քիչ ու բեկոր բաներ պատասխանեցին անոր կոչին։ Ու ան նպաստ գտաւ քանի մը կցկտուր դէպքերէ, որոնք վերջին տարիներու նորութիւն էին ու հասած իրեն, զարտուղի ճամբաներէ, հարսներու վրայով։ Էրիկէն զատուիլ մը, թէեւ հազուադէպ, լուսնէն ինկած քարի մը պէս, բայց գոյութիւն ունէր։ Ու բաժնուած ապրողներու թիւը աւելի էր Աղուորին մատներէն։ Գինովութիւն, բայց անկանգնելի երակէն, բոզութիւն, տուն աւրող տեսակէն, ոճիր ու ասպատակութիւն, որոնք այրերը կը հալածեն տանիքին պաշտպանութենէն, հզօր զսպանակներ ասոնք, որոնք կատարուածը հասկնալի կ՚ընեն։ Ի՞րը։ Բանա՞ր պիտի գայթակղութեան ոսկեզօծ կարասը, որ Նալպանտենց տուն անունը կը կրէր։ Ներքինի Սերո՞բը։ Յանկարծ գտաւ, որ անոր ետին ուրիշ մը կը ցցուէր։ Ու այդ ուրիշը դուրսէն դրուած, խախուտ պատկեր մըն ալ չէր, վասնզի կը բռնանար, ու ընթացիկ ու կեղծաւոր – վասնզի շատ պզտիկուց սորվըւած – պարկեշտութեան ըմբռնումները կը ձգէր իր ճնշումին տակ։ Իր քսան տարիներու առատ, բայց անարդիւն կեանքին, մա՛նաւանդ իր անկողինին մէջ այդ ուրիշին այս ձեւով մուտքը հիմա էր, որ կը ստանար իր լրիւ իմաստը։ Տաք ու գաղտնի տագնապ մըն էր այդ զգացումը հիմա իր խորը, տարօրէն լայն, ամբողջ ու լեցնող իր բոլոր մասերը։ Զայն ունէր իր մարմինին ամէն ծուէններուն մէջ։ Ե՞րբ, ինչպէ՞ս լեցուած էր իր մէջ այդ տղան, այսքան ընդարձակ փաղաղումով մը, պատռելով իր ներսէն վարագոյրներ ու անմատոյց դուռներ, լոյսին կանչելով դեռ կոյս գաւառներ։ Նայեցաւ, որ դուրսն էր։ Ու անոր ջերմին ստուերը, գոլը կը քալէր առջեւէն։ Ու դառնացաւ ինք իր դէմ, ի՜նք՝ որ<ref>յաւելում պակսող բառի՝ որ</ref>ըրածին մէջ կ՚ուզէր առաջին գիծի բերել էրիկէն գարշանքը։ Ի՜նք՝ որ էրիկէն փախչելու հաւատքով դուրս էր դրեր ոտքը հարսի սենեակէն։ Կոտրուած, վարանոտ՝ ան հաստատեց, ստիպուեցաւ հաստատել մռայլ այն ձգողութիւնը, որ կը քաշէր զինքը սա գունաւոր, խոնաւ, կսկծուն ստուերին։ Պիտի ելլէ՞ր ամբողջութեամբ դուրս տուներուն բանտէն ու կեղծիքէն։ Պիտի կոխէ՞ր ոտքը այն մարզերուն, ուր հեքիաթն ու արիւնը կ՚իշխեն։ Ո՛ւր՝ տղաքը։ Ո՛ւր՝ հարսները իրաւ ու խենթ։ Ո՛ւր՝ երբեմն նստած, հանգչած մարդերը։ Նոյնիսկ՝ ճերմակած ճակատները։ Ու անո՜նք՝ որոնք գրուեցան<ref>դրուեցան, սրբագրուած՝ գրուեցան</ref>այս հոսումին, պարպումին, մեր ձեւերուն ու պայմաններուն ուռկանէն դուրս։ Մղումին տակ, որ կը նետէ մեզ մեր փականքներէն ու նիգերէն։ Ու կը ղրկէ կրակին ու մահուան։ Հաշուեցէք ինչ որ կը զոհուի այդ աստուածութեան, օրուան մը ընթացքին միայն, աշխարհի ամէն անկիւնները։ Ու կը համոզուիք, թէ կայ անիկա, ինչպէս կայ մահը, ինչպէս արցունքը։ Աղուո՛րը։ Անիկա մատին ծայրովը դեռ կը դպէր կախարդուած ծորակին։ Ի՛նչ սարսռագին կարօտով, անձուկով ան փնտռեց, ուզեց հիմա անոր թեւը, շունչը, պարը անոր մարմինին ու ասոր սրտառուչ խորշերը, ուր նետուէր, աչքերը խուփ, բայց իր միսերէն հեղուկցած<ref>հեղուկուած, սրբագրուած՝ հեղուկցած</ref>ու ալիք-ալիք թրթռալով։ Երա՞զ էր ասիկա։…. Լոյսը կը նեղէր զինքը։
Տան ճակատը, հիւսիսէն կը նայէր գեղակերտ բլուրի մը` զատուող շուրջիններէն նորատունկ անտառի մը շուրջառովը։ Քանի՜ հարիւր առտուներ, գործերէն առաջ կամ վերջը, ան կեցած էր հոդ` գլուխը ամբողջ դուրս պատուհանէն (կը յիշէր հիմա յստակ), կրակուած ու տխուր իր երեսները տալու համար անկէ հոսող խաղաղ այն բանին, որ զգայութիւնը կը կրկնէ, փոխանորդելով, մարդերէն մեզի զլացուածին։ Ինչպէս զատ-զատ կը յապաղէր հիմա ան առտուներուն, որոնք կոծուած ու դժբախտ գիշեր մը կը փակէին։ Յիշեց կրկին, որ անցնող շաբթուան մէջ չէր եղած հոն։ Կարօ՞տ։ Ինչո՞ւ հեղ մըն ալ սուզուեցաւ, հեշտ ու նորակերպ՝ կանանչ այդ ալիքին մէջ, որ բլուրին ոտքերուն կը տժգունէր` մշակելի հողերուն խլեակներովը վիրաւոր։ Ինչպէ՜ս կը բաղադրուի ու կը կարծրանայ, դէմք ըլլալու համար, մեր հոգիին ոստայնը, տուներուն այս ու այն կողմերուն, կտորներուն<ref>կտորներու, սրբագրուած՝ կտորներուն</ref>հետ։ Այդ խոնարհող երեսը<ref>իրերը, սրբագրուած՝ երեսը</ref>բլուրին կը տպաւորէր ինչպէս խոշոր ափ մը, որ գգուալից սահէր անոր հոգիին երեսէն։
… Իջաւ` ուշացրիւ եւ ինքնակորոյս։ Չմտաւ կեսրոջը սենեակը։ Այդ հոգեկան անկիւնէն ատելի էր հաճի Աննան նոյնքան, որքան տղան։ Բայց նոր էր, որ տեսաւ, թէ հինգ տարիներու ընթացքին ան միայն ու միայն ատած էր լպրծուն պառաւը – ինչ որ իր էրիկին վրայ կը սառէր անոր հոգիէն։ Այս խելամտումը զինքը առաջնորդեց ուրիշ գիւտի –, հակառակ մեղր ու շաքար իր լեզուին, անոր կեսուրը ուրիշ բան չէր՝ եթէ ոչ ատելութեան գնայուն կարաս մը, զոր մինչեւ պուկը լեցուցեր էին երիտասարդութեան ու, մա՛նաւանդ՝ անդրանիկ հասունութեան զրկանաւոր տարիները։ Ան ապրեր էր փակ՝ աշխարհին կարելի համերուն դէմ։ Իր սառած գիշերնե՞րն էր, որ կը հանէր ու կը դիզէր պառաւին քամակին, զայն այդպէս, իր կաղապարովը շինելով հեռու այդ անցեալին ծոցը։ Ցնցուեցաւ՝ ինչպէս փուշի, կարիճի մը խածուածքէն, երբ լսեց պառաւին կանչը, որ ճանչցեր էր անոր ոտնաձայնը սանդուխներուն վրայէն։ Աճապարեց իջնել բակ։ Լեղի ու կանանչ էր անոր նայուածքը։ Բայց անոր մորթին վրայ նոր բաներ արթնցան։ Իրեն այնպէս եկաւ, որ սկսող առտուան մէջ մեղքը, մարդերուն մեղքը կը ձգուէր հսկայ սարդոստայնի մը նման տունէ տուն։ Բակէն մինչեւ խուցը Սողոմին միջոցը կը թուէր աւելի պաղ։ Ինչո՞ւ վարանեցաւ ձեռք երկարելու պարտէզի դուռին – քառակուսիի մօտ տախտակ մը –, դրուած հոդ իր ոտքերուն վրայ։ Բայց սա պահուն այնքան նման միւսին, անո՛ր՝ զոր կը պահէին ախոռին անկիւնը, մեռել լուալու եղերական սպասին միայն լոյսին բերելով։ Տուներ կան, որոնք ընտանութիւն ունին մահուան հետ։ Ամէն դուռէ մեռել կ՚ելլէ, բայց այդ միւսներուն համար սենեակները կը միջամտեն նոյնիսկ ստեղծելու համար մութ զգացումը։ Տարիներով մեռելի չբացուած այդ տունը ինչո՞ւ հիմա կը ներկայացնէր Աղուորին մտքին միւս պատկերները, ա՛յն տուները, որոնք չարագուշակ բանով մը կը նսեմանան, որոնց դուռին կ՚ուղղուի<ref>կ՛ուզուի, սրբագրուած՝ կ՛ուղղուի</ref>քանի մը տարին հեղ մը մեռելներու ճաղը։ Մարմին եղան զոյգ ճաղերը, իրարմէ թիզով տարբեր հասակով, մոմոտ, այրած կողերով, որոնց մէջ պառկեր են հազարները ու պիտի պառկին…։ Շտապեց ու դարձաւ կրունկին։ Խուժեցին վրան հաւերն ու ճուտերը, իրաւ, սիրուած էակներու իրենց շփացած ընտանութեամբը։ Նեղուեցաւ աքաղաղէն, որ միշտ վիզը բարձր, կը հսկէր, ու չէր աճապարեր, ինչպէս միշտ։ Գրգռուած ոտքովը հրեց բոլորը մէկդի, որոնք պահ մը ընկրկուն, շուտով վերակազմեցին իրենց ցրուած սիւնակը, ինկան անոր քայլերուն ուղղութեան։ Կեցաւ փոքր պատին, ցած, հաստատ, կանգուն, որ տունին ատելի մասը կը մնար – ծառաներուն խուցը, ախոռը բաժնելով մայր մարմինէն։ Այս պահուն այդ կտորը երկու աշխարհներու մէջտեղ, կը պատկերէր Նալպանտենց Սերոբին ամբողջ պժգանքը։ Չբարկացաւ սակայն։ Սիրտը արագ էր ու զգաց, որ խուցին տղան դպեր էր կրկին իր միսերուն։ Ինչո՞ւ կը փնտռենք զայն, որուն ո՛ւր ըլլալը այնքան ծանօթ է մեզի։ Ինչո՞ւ կը փնտռենք նոյնիսկ մեռելը։ Անոր աչքերը կը տեսնէին շատ բաներ, բոլորովին նորի պէս, որոնց անդրադարձած չէր անիկա, հակառակ տարիներով ապրելնուն<ref>ապրելուն, սրբագրուած՝ ապրելնուն</ref>– կոտրած սափորի մը կոնքը, որ ամէն գարնան ծաղիկի մը սերմերը կ՚ընդունէր ու կը կանչընար, աշնան մեռնելու համար. թիթեղի կէսեր ուր<ref>ու, սրբագրուած՝ ուր</ref>ռահանն ու շահպրակը տրտմախառն քաղցրութիւններ կ՚ընդխառնեն սեւ ու ճերմակ յուշերու։ Դպաւ ռահանի մը գլուխին ու անուշ բան մը ծաւալեցաւ անոր չորս դիէն ու յիշեցուց իրեն պատկերը բաղնիքէն դարձող իր մարմինին, մութէն առնուած, շաղոտ ու կոյս, մասնաւոր հոտով մը, որ կը ծխար<ref>sic ձեռագիր՝ կը ծխար ?</ref>իր շապիկին անկիւններէն։ Դպաւ երկրորդին, ան ալ ռահան մը ու անմիջապէս իր մտքին մէջ փռուեցաւ գիշեր մը – վեց օր առաջուան – թեւին վրայ այդ բոյրին, պատուհանի մը բաց ապակիէն,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>ու այդ գիշերը ուրիշ բան չէր՝ եթէ ոչ Սողոմին հոտը, տարօրէն խառնուած իրին<ref>sic ձեռագիր` իրին [ իրեն ?]</ref>։ Յուզուեցաւ, վախնալու չափ իյնալէ։ Բայց ստիպուած, ամօթով, հեշտութեամբ աչքը սահեցուց պատին վրայէն ու գտաւ մռայլ խուցը, որմէ տեսանելի էին դուռին վերի ճակատը, տանիքը, զոյգ կատուներու ընտանի յուշատախտակովը։ Բախտորոշ վայրկեանէն առաջ մեր զգայարանքներու այս չէզոք հոսումները ով գիտէ ի՛նչ անծանօթ օրէնքներու կը հպատակին։ Բայց ոչ մէկ րոպէ անոր միտքը կրցաւ պարպուիլ մռայլ այն բանէն, որ զինքը այդպէս թրթռուն ու անկայուն կ՚ընէր։ Պատուհան մը փակուեցաւ, կոտրած ճռինչով մը։ Չվերցուց գլուխը` չտեսնելու համար Սերոբը, որուն մատները տուած էին այդ խեղճ ճռռոցը։ Իր ոտքերը կը վարանէին, բայց անոնց թաքուն ուղղութիւնը ով գիտէ քանի՜ օրերէ ի վեր լարուած էր դէպի մեծ դուռը…։ Ահա այն սեմին առջեւ, ուր իր մարմինը, տարիներով, թուխս հաւու մը նման սպասեց ու սպասեց չեկող հարուածին։ Հանդիսաւոր, վճռական, յիմար՝ բացաւ հսկայ դուռը, որուն այդ ճռինչը տարօրինակ ու եղերական զուգադիպութեամբ մը յիշեցուց իրեն հարսի իր անդրանիկ զգայութիւնը էրկանը տունէն։ Ձեռքերը չէին դողար ու կը զարմանար իր ամրութենէն աւելի կարծրութեան, կարծրասրտութեան վրայ։ Նալպանտենց հարսէն այս խստութի՜ւնը։ Գալի՞քը։ Բայց անկէ առաջ անցեալը մանաւանդ, որ չեկած, չգացած<ref>չզգացած, սրբագրուած՝ չգացած -</ref>՝ ըլլալուն հետ տարագրուած, կը փաթթուէր մատերուն, կը ցաւցնէր գրեթէ ու կը թռէր։ Կ՚ըլլայ ասիկա, երբ պատահարի մը հաշուըւած ծալքերուն հետ չէ մեր գործը։ Մինչեւ բակ իջնելը՝ անիկա չէր տեսած մտքէն ինչ որ կ՚ընէր սա պահուն։ Բայց ո՜վ չափեր է այն ծովը, որ մեր միտքը կը կոչուի։ Որուն հորիզոնները այնքան առաձիգ ու փորը այնքան խորը, կը հեգնեն բոլոր խուզարկուները եւ բոլոր իմաստուններուն կողմնացոյցները։ Ո՜վ չափեր է մա՛նաւանդ յատակը այդ ջուրերուն, ուրկէ կը փրթի որոշումի, վճիռի ամէն ընձիւղ ու այնքան կը տառապի` մակերեսին հասնելու համար։ Զարկաւ ամուր, գրեթէ գրգռիչ ուժգնութեամբ փեղկը փեղկին։ Դուռը գոցուեցաւ վրան։ Տաք էր անոր ձայնը, ծանր, երկաթ։ Դէմի տունէն կին մը, ժպտուն ու բարի, ջուր կու տար ծաղիկի մը, պատուհանին փակած թաղարէ մը։ Չխօսեցաւ ամէն առտուան պէս։ Խօսքը երկկողմանի բխում ունի յաճախ։ Կենդանիներ, հաւ ու ձագեր։ Փողոցն ի վար մարդերը, բոլոր գոյնէ, ու թերեւս՝ բոլոր սրտէ, այդպէս հագած մէյ-մէկ կոճղ միսի ու դարձած հրէշ։ Փողոցն ի վար՝ բոլոր հոգիները, իրենց ծիածանովը, անդունդովը, գէսերը նետուած խառն ի խուռն, իրարմէ փախչելով կամ իրարու վազելով։ Ու կեանքը, այսինքն՝ ինչ որ այդ սիրտերը ու հոգիները կը ծորեն իրենցմէ, անգայտ, բայց տեսանելի, աչքէ ու ճակատէ։ Բայց՝ հզօ՛ր, բայց՝ հարթո՛ղ, որուն մամուլը մասնաւոր ախորժով կը ճմլէ երիտասարդ օրերը։ Անոր ծունկերը եղան վարանող, կթոտ, խեղճ։ Ո՞ւր կ՚երթար։ Դէմէն մշուշի նման սեւութիւն մը վարագուրեց աչքերուն հորիզոնը։ Ճակատագրին մատը այդ ամպին ծոցէն փորձեց ետ դարձնել անոր գլուխը դէպի տուն, ոսկեզօծ ու խաղաղ վանդակը, գեղին գերագոյն փառքը, ոսկին ու պատիւը։ Անոր ականջին դպան ու անցան վարժութիւններ<ref>sic ձեռագիրը՝ վարժութիւններ – ?</ref>, հեծքեր ու անծանօթ նուագէն, գալիքին եղերական երգէն ծուէններ։ Բայց չկրցան կեցնել զինքը։ Դեռ Նալպանտենց Սերոբէն պաղ մը, ոսկորներուն իբր հոսումը կը հասնէր իր ծոծրակին։ Տեսաւ, որ կը քալէր։ Ու կը քալէր հետզհետէ աւելի թեթեւ։ Նալպանտենց տունը կը նուազէր իր կշիռէն ու իմաստէն, քանի անոր քայլերը առնէին միջոցը դէպի բաց։ Յանկարծ հարցուց.
– Ի՞նչ կայ ատ տունին մէջ։
Յետոյ, ուրիշ անկիւնէ մը ուրիշ շրթունքներ փսփսացին անոր հաշւոյն.
– Ինչո՞ւս է պէտք քիրմանի շալը, ալն ու ադլասը…
Ճիշդ ինչպէս լսեր էր իր ճամբէն գացող ուրիշ կնիկի մը պատմութենէն։
Ան կ՚երթար, կը դառնար մօրը տունը։
==== Գ ====
Օրը, որ սկսած էր, արժանաւոր, նոյնիսկ քիչ մը աւելի խռովայոյզ ու դաժան շարունակութիւնը ըլլար պիտի գիշերին։ Կեա՞նքը։ Հարցուցած ունի՞ք սակայն, թէ ի՞նչ է, որ զայն կ՚ընէ այդպէս անհասանելի մանկամարդ կնոջ մը մարմինին, երբ բռնկած է անիկա արգանդէն։ Թող իմաստունները խորհին ու գտնեն ու բացատրեն միօրինակ ու անըմբռնելի սա շարանը՝ տեւողութեան չափուած կտորներու, օրին ու գիշերին գրիւովը կամ կանգունովը, որոնցմով դատապարտուած ենք լեցնելու, ապրելու մեր շրջանին համար մեզի տրամադրուած, գրուած տակառը ժամանակին։ Կը թափի ժամանակին գոլը, մուխը, երբեմն լեղի աւազը ծոցը այդ տակառին։ Ու ոչ ոք գիտէ, թէ ի՜նչ մոխիր ու մրուր, ինչքա՜ն արցունք ինկած են անոր խորը։ Երբեմն պատահարին շերեփը կը յուզէ զայն տակէն ` մրուրները թռցնելով դէպի երեսը ու տակառին ամբողջ մարմինը ընելով աղտ ու լեղի։ Դրէք տակառին տակը ժամացոյց մըն ալ, – խղճմտանքը։ Ու ձգեցէք, որ չափուին մրուրն ու գիտակցութիւնը։ Ներսէն թէ դուրսէն (վասնզի շերեփը յաճախ իրողութեանց ակռաներէն կախուած գործիք մըն է) կարեւորը հոն երկարող թաթն է անծանօթին, որ կրնայ ձեւ փոխել, բայց երբեք արդիւնք։ Կտրել այդ ժամացոյցէն արիւնոտ փշրանքներ.
ա) – Զաւկի մահ, մատաղն ու անփոխարինելին։
բ) – Էրիկի մահ, որ մանկամարդ կինը կը զգետնէ եւ յետոյ զայն կը հանէ, կը նետէ, անպէտ տաշեղի պէս, կեանքի լուսանցքին։
գ) – Արտ ու այգիի, կով ու գոմշու եւ տան ուրիշ համակարգ կենդանիներու կորուստ, որ կը լացնէ գեղացին մարդկային էակի մը նման։
դ) – Ոճիր՝ ուր հոգեկան տգեղութեան չափ մարմինին պարտութիւնը կը տիրապետէ։
ե) – Սպանութիւն։
զ) – Մարդկային տարրական սրբութեանց դէմ հասցուած հարուածներ, որոնք բոլորն ալ կը վերածուին ուժ[եղ]ին<ref>sic ձեռագիրը՝ ուժին, սրբագրուած՝ ուժեղին ?</ref>ու տկարին յաւիտենական հարցին։
է) – Բոզութիւն ու պտուկէն ծակուիլ, մայրերը մոխիրի պէս փխրուն ընող պատահարներ։
ը) – Տաճկընալ ու մեռնիլ հոգեպէս։
Այս բոլոր ցաւերը, կարճ, երկար, միշտ անողոք, գրուա՜ծ, որպէսզի անցնին անոնց կորզանէն<ref>Ծնթ. – կորզան – մետաղէ թել բարակցնելու գործիք</ref>մեծ մասը մարդոց որդիներուն, այս բոլորը տժգոյն, նիհար բաներու կը վերածուին երբեմն, երբ մարդ կը ստիպուի երկանաքարը դարձնել իր խղճմտանքին եւ աղա՜լ իր մեղքերը։ Նրբացած ու մշակոյթէ անցած մտքերու մէջ ահաւոր են այս տագնապները։ Ու մտքերնուդ մի անցընէք նոյն ատեն խնայել այս լլկանքը՝ գեղին։ Ամէն տեղ, երանգի տարբերութիւններով, ճակատագիրը կարգադրած է այնպէս՝ որ այդ բոլոր կրակները վառին նաեւ այն սրտերուն<ref>սրտերու, սրբագրուած՝ սրտերուն</ref>մէջ, ուր տարիներով արցունք չի շինուիր, ու կեանքին կտաւը կը ծալուի ու առանց խոշոր բզկտումի կը դրուի ժամանակին պահոցը կամ, գեղին բառով՝ առէքը։ Օրը այսպէս կը սկսէր Նալպանտենց հաճի Աննային համար։
Ան շուտով տեղի տուաւ յոյսի տրամադրութենէն, որ բացուող առտուն կ՚արթնցնէ հիւանդներէն ներս։ Այս ընկրկումին զուգահեռ աւելցաւ ճնշումը թաւալած գիշերին։ Ու անոր աչքերը խաւարեցան սարսռագին կարելիութեանց խորը։ Աստուծմէ ղրկուած բարիքներ չէի՞ն<ref>չէին, սրբագրուած՝ չէի՞ն</ref>զոյգ հիւանդութիւնները, որոնք պահ մը չէզոքացուցին այրերուն բախումը ու խուլ, կակուղ գօտի մը նետեցին պատահարներու ժանիքին եւ անիւներուն։ Աստուած պիտի թողո՞ւր կէս ճամբան գործը, որ սկսած էր։ Անշուշտ չըրաւ վերաքաղը դէպքերու, որոնք դեռ չէին գտած իրենց մասնակի դիմագիծը եւ հեռուէն դիտուած պատկերի մը նման կը հալէին իրենց խորքին վրայ։ Բայց կը վարանէր հաւատալ, թէ եկած ու անցած էր այդ հեղեղը իր տունին վրայէն։ Յետոյ մասնաւորուեցաւ ինքն իր մէջ, – խորունկ կսկիծ էր իրեն, հարսին տունէն մեկնումը, առանց հեղ մը այցի գալու։ Ու տակաւին կ՚անգիտանար անիկա բախումը այր եւ կնոջ։
Դուռին փակուելէն քանի մը վայրկեան ետքը, սենեակ մտնողը եղաւ իր տղան։ Չէր հագուած։ Գէշ նշան՝ պառաւին համար։ Դեղնած, բարկաճայթ, կարծես ստացած խարանէն տակաւին այրելով՝ ան մօտեցեր էր անկողինին, քաշեր բռնի, մօրը թեւէն, լիրբ ու ամուր եւ նստեցուցեր։ Հոգէառի մը պէս, որ չունենար սակայն ինքնաբուխ ուժ ու կրակ։ Ըլլար վախկոտ եւ վստահող՝ զրահանքին։ Մայրը անզօր էր դիմանալու, մա՛նաւանդ ձախ թեւէն, որ աւելորդ փայտի կտորի մը պէս դրուած կը թուէր ուսին, բայց կը ցաւցնէր իր ծանրութեամբը։ Իրարու դէմ կու գային մայրն ու տղան, շրջուած դերերով։ Փակե՞լ մեղքին հաշիւը, թէ նոր էջ բանալ։ Երկուքն ալ չէին գիտեր։
Մայրը նստեցնելու այս ճիգն իսկ ծանր ինկաւ Նալպանտենց Սերոբին, որ թողուց ձեռքը։ Բաղդատաբար առատ իր միսին հակառակ՝ անիկա կը հեւար փոքր շարժումէ մը։ Գուցէ այս արդիւնքին մէջ դեր ունին հին ու նոր վարժութիւններ։ Մնայուն կերպով ենթարկուած մօրը հսկողութեան՝ անիկա գուցէ կը պահէր օրանին վարանքը, դիզուած բաւիղին մէջը ոսկորներուն։ Կազմածի այս քիչութեան պէտք է աւելցնել միւս տկարութիւնն ալ, որուն պարտկումին մէջ անիկա այնքան նպաստ էր գտած իր մօրմէն։ Աս էր, որ կրկնապէս նուաստ կ՚ընէր զինքը։ Իրաւ է, որ իր խելքը, ազդեցութիւնը, հետզհետէ աղա դառնալու իր ընդունակութիւնները կը միջամտէին, հաւասարակշռելու անոր առնութեան պակասը ու բոլորովին խաղալիք չընելու զինքը մօրը ձեռքը, ինչպէս էր պարագան ուրիշ քանի մը տղոց, որոնք նիւթական գերիներն էին իրենց մայրերուն ու զաւկի հայր ըլլալէ ետքն ալ անմռունչ կը տանէին պատանութեան շղթաները` դառնալով քիչիկ մը ծիծաղելի եւ թերեւս ալ ցաւագար։ Նալպանտենց Սերոբը մօրը հսկողութիւնը չիջեցուց այդ անկումներուն։ Պարտկեց ինքզինքը։ Դիմացուց պատրանքը զօրաւոր ուղեղի մը, որուն անայց չէին մնար գեղի միջինին մտայնութիւնն ու կարծիքները։ Այս առտու, իր մայրը անկողինին մէջ բռնի նստեցնողը Նալպանտենց Սերոբէն աւելի՝ տեսակ մը ոգի էր` շինուած ով գիտէ ի՛նչ պայմաններէ։ Ամէնքս ալ մայր ունեցեր ենք, ըսել կ՚ուզեմ՝ բանաստեղծին հետ զայն նկատած ենք կապոյտ մշուշէ։ Բայց քիչեր կը հարցնեն, – ի՞նչ է մայրը։ Մա՛նաւանդ գեղերուն մէջ։
Մայրը, որ նրբացած քաղաքակրթութեանց եւ նախնական գրականութեանց մէջ ենթարկուած է այնքան ձեւազեղծման ու նիւթը տուած քաղցրագոյն հեքիաթներու։ Զոր վէպերը կ՚ոսկեզօծեն, տասնաբանեաներն ու քրիստոնէականները կը սրբացնեն։ Զոր կեանքը այնքան յաճախ, բրտօրէն կամ կեղծիքով, կը պատժէ<ref>պատմէ, սրբագրուած՝ պատժէ</ref>ու կը փոշիացնէ նոյնիսկ առաջաւոր քաղաքակրթութեանց մէջ։ Մայրը գեղերուն համար, երկդիմի, անվաւեր որակուելու չափ տարտամ ըմբռնում մըն է, բզկտուած կեանքին բոլոր ժանիքներէն, խոռոչաւոր նոյնիսկ իր խորքէն։ Անիկա կինը չէ, գեղին մտայնութեան մէջ ինքնին այնքան անկշիռ, մասնակի, խեղճ էակը, որուն պաշտօնը կը սկսի մութին ու կ՚աւարտի լոյսին։ Անիկա զաւակներու<ref>զաւակներուն, սրբագրուած՝ զաւակներու</ref>տոպրակ մըն է, ամէն բանէ առաջ, բաղդատելի շատ յաճախ ախոռի մատակին։ Այս մտայնութեան նեղ ու տխուր նուաստութիւնը պարտկելու համար է, որ թերեւս կը յամառի կծկուիլ, փաթթուիլ անդրանիկ պիտակումին, որով անիկա կը մտնէ կեանքէն ներս։ Հա՜րս։ Անշո՛ւշտ։ Ու հարսնիքէն գուցէ քսանհինգ տարի ետքը տակաւին։ Հարս է անիկա զաւակները դիեցուցած, ճլտորցուցած, դէպի երիտասարդութիւն ճամբու դրած շրջանին վախճանը մինչեւ։ Դրական է վերադիրին իմաստը, եւ բիւրեղացո՛ւմը՝ հոգեկան որոշ վիճակի մը։ Ան, կինը, պիտի դիմանայ, ու հաճոյքով, այդ տարազին տակ, որքան ատեն որ կեսուր մը կայ գլխուն։ Պիտի չհրաժարի տիտղոսէն նոյնիսկ երբ հարս հանէ անդրանիկ աղջիկը։ Ու պիտի մնայ հաւատարիմ անոր հմայքին, երբ տղոցը համար հարս շարէ տունէն ներս։ Բայց տարօրինակ չէ՞, որ անիկա մայր չըլլայ, այնպէս՝ ինչպէս տրուած է մեզի գորովիլ անոր սրտառուչ գեղեցկութեանը վրայ։ Մօտաւորապէս քառորդ դար, կեսրոջը ծիրին մէջ, անիկա պիտի դառնայ ու դառնայ, լուծուած անոր շուքին մէջ, ջնջուած ու եղկելի արարած, որուն գեղեցկութիւնը մարմնացած վտանգ մըն է սեպհական գլխուն, ու կեսուրներուն ձեռքը՝ վայրագ պատրուակ կտտախառն<ref>կատախառն, սրբագրուած՝ կտտախառն</ref>նախանձի։ Կեսուրը մեգերայի մը պէս կը հսկէ անոր փթթումին։ Տխուր արարա՜ծ, երբ տգեղ է անիկա, այսինքն՝ դէմքի մասնակի խօթութեամբ մը զարնուած, աղբիւր դառնալով մշտական կռիւներու, ա՛յնքան՝ որ մկնդեղը կը միջամտէ երբեմն ու հարս-կեսուրի այս ճակատումը կը տանի սպանդի` խնամիները հանելով փոխադարձ փողոտումի։ Իմ օրերուս պակաս չէին տուներ, ուր կնոջ մը կեանքին կէսը, թերեւս աւելին, սահմանուած էր համեմատական համրութեան։ Ութսունամեայ տանուտէրը, որ գաւազանին ծայրովը եւ լեզուին հայհոյութեամբը կը վարէ[ր]<ref>sic ձեռագիրը՝ կը վարէ, սրբագրուած՝ կը վարէր – ?</ref>ընդարձակ գերդաստանը, թոռան տէր հարսներուն միայն կը շնորհէր շիտկէ շիտակ խօսելու իրաւունքը։ Հին, օճախ տուներու մէջ այս բռնապետութիւնը բացառիկ թէեւ, կ՚ազդէր միջինին։ Իրողութիւն էր, որ բոլոր կազմակերպուած ընտանիքներու մէջ, այսինքն հո՛ն՝ ուր յիսունէն վեր կին մը եւ վաթսունէն ոչ շատ վեր այր մը, տասնեակ մը զաւակներու պսակովը ուժաւոր, կը տիրեն անդիմամարտ, հոն, մէջ-կինը, մայրը նկուն է եւ արհամարհուած։ Ան չունի իր հետ զաւկըներուն սէրը, որ ընդհանրապէս սկիզբ ու մարմին կ՚առնէ մամերուն ծոցէն, ուր կ՚ապաստանին անոնք՝ իսկոյն<ref>ջնջ. ստորակէտ</ref>որ օրանը ձգեն ու կը մնան հոն մինչեւ հոգիին կազմութիւնը՝ պահելով ընդմիշտ կնիքը անդրանիկ այս ոստայնացումին։ Վէճի, մահու չափ խոր ատելութեանց ընթացքին՝ ան չունի իրեն հետ սեպհական իր ծնողքին պաշտպանութիւնը, որուն արժէքը այնքան մեծ է միջ-գերդաստանեան ճակատումներուն։ Կը նշանեն, կը կարգեն անոր զաւակները` առանց լրջօրէն խորհելու զանոնք ծնողին կարծիքին։ Դժուար է, որ կեսուր մը որեւէ կէտի մը մէջ զիջանի որեւէ բան հարցնել իր հարսին։ Հեղինակութեա՞ն զգացում։ Նախա՞նձ։ Ծերութեա՞ն չարափոխում։ Կարելի է թուել պատճառներ ու բան մը բացատրած չըլլալ։ Տունին մէջ ամէն տարիք ունի իր գօտին, պահանջները, կարիքները, կարօտները։ Տղան արարած մըն է եւ աշխարհ մը։ Աղջիկները եւ նշանուելիք մանչերը տունին դէմքն են` գեղին դարձած։ Ծերեր, երբ անկար չեն՝ փառքն ու պսակը ընտանիքին։ Մա՞յրը։ – Բայց անիկա չի կրնար խանութ իսկ մտնել, քանի մը կանգուն կտաւ կամ բեհեզ կտրել տալու, սեպհական իր կարիքին<ref>բարիքին, սրբագրուած՝ կարիքին</ref>համար, վասնզի իր սնտուկը – օժիտին սնտուկը – զինքը պարտաւոր է ձգել մինչեւ կեսրութիւն։ Ու հսկայ աշխատանոցին մէջ, որ տունն է գեղին, մայրը կը նմանի հնոցպանին։ Ան իր պաշտօնին վրայ պարտաւոր է կենալ։ Ու ոչ մէկը կը մտածէ անոր գոյութեան։ Գուցէ Արեւելքն ըլլայ պատճառ այս երեւոյթին։ Տաճկական օրէնքները, որոնք վրաններու կենցաղի մը անդրադարձը կը թուին ըլլալ, զայն մոռցած են գրեթէ։ Բաժինքի, ժառանգութեան, իրաւախոհութեան բոլոր հարցերուն մէջ անիկա կը մնայ ամէնէն զրկուածը, յաճախ բացակայ։ Սովորութիւն է զայն նմանցնել ամանի մը, որ իր պարունակութեամբը միայն կշիռ կը ստանայ։ Ու պարպուած տակառին պէս՝ ան կը նետուի անկիւնին, ամէն տղաբերքէ ետք։ Թերեւս այս ամէնը պատճառ է, որ անիկա մտիկ չըլլուի ոչ ոքէ՝
ա) – Էրիկէն, որ տունին մէջ միութիւն մըն է ու պարտքին տակը՝ հաշուի առնելու միւսները, մեծ կամ պզտիկ եղբայրներ, բոլորն ալ նոյնարժէք միութիւններ տան հաւաքականութեան մէջ։
բ) – Կեսուրէն, որ հարսներուն մէջտեղը պէտք է զետեղէ ինքզինքը` պարտքի ու արդարութեան նժարի մը պէս։
գ) – Զաւակներէն, որոնք ցերեկը դաշտը գործի, իրկունէ իրկուն զայն կը տեսնեն միայն, սեղանին շուրջը ու պատառը բերաննին, կ՚աճապարեն դէպի իրենց հարսով անկողինները։
Իմ տղայութեանս, քիչ բան փոխուած էր այս կարգերէն։ Որդիներուն եռանդը՝ հայրենի օճախէն կարելի փոյթով բաժնուելու, գրեթէ նոր կը սկսէր։ Ու այս կարգի տղաքը կը դիտուէին որոշ մեղադրանքով ու բամբասանքով։ Անդին, հսկայ բնակարանը կենարար կեանքով, մանուկներով ու հարսներով, նշանած աղջիկներով ու փեսացու երիտասարդներով, առանց որ այդ ամբողջին մէջ առանձին դէմքի արժանի դառնային մայրերը։ Նալպանտենց տո՞ւնը։ Բայց անիկա չէր կրնար չընդունիլ ու չկրել ցոլքը, կշիռը այս մտայնութեան։ Քաղաքային օրինագիրքը, որ արդարութեան սարուած մը գէշ-աղէկ ստեղծած էր ընկերութեան վրայ, ձեռնթափ էր անկէ։ Միւսը՝ հի՛նը, կը պաշտպանէր զաւակը, բայց կ՚անիրաւէր մայրը, անշուշտ կինը ։ Ոչ միայն այդքան։ Յաճախ էրիկներէն ժառանգ մնացած մէկ եօթերորդ տախտակին<ref>sic ձեռագիր՝ մէկ եօթերորդ տախտակին – ?</ref>հետ, մայրերուն կ՚անցնէր նաեւ ծեծը իրենց որդիներէն, որոնք չէին վախնար ձեռք վերցնելէ իրենց մօրը վրայ, հօրենական աւանդութեան հնազանդ ու հաւատարիմ։ Անշուշտ հետզհետէ ցանցառ գիծեր ասոնք, վայրագ բարքերէ։ Բայց կային։ Ու պէտք է ընդունիլ, որ մարդիկ կը գործեն ազդեցութիւններու տակ, որոնց թելը կը վրիպի անմիջական հասողութենէն։ Նալպանտենց Սերոբը ձեռք չբարձրացուց իր մօրը` գուցէ հպատակելով իր ոսկորներուն։ Անիկա բռնի նստեցուց մայրը ու առանց բարկութեան –ինչ որ ահաւոր կ՚ընէր իր սառնութիւնը– թուքի մեծ կոլոզ մը նետեց ճիշդ ու ճիշդ անոր աչքերուն։ Բառի ծուէն մը չէր փրթած ակռաներէն։
Երկինքէն կրակ մը, ինչպէս կ՚ըսեն նման առիթներու, պիտի հասկնար ու պիտի հաւատար Նալպանտենց հաճի Աննան, ա՜ն՝ որ տէրտէրն ու թաղականը պատկառանքի վարժեցուցած էր իր դէմ։ Ան մնաց ապշահար, վասնզի կ՚անգիտանար։ Բայց տաք հեղուկը թարթիչներէն մղուեցաւ դէպի այտերուն յատակը։ Ու կը քալէր։ Մէկէն իրեն այնպէս եկաւ, որ աշխարհին ամէնէն աղտոտ որդը կը սողոսկէր քիթին քովերէն։ Դատե՞ց կատարուածը։ Շփոթ էին մտածումները։ Սրբեց երեսն ու աչքերը վերմակին։ Ու դանդաղ, ու անզօր, ու բեկ էին անոր ձեռքերը։ Հաճի Աննան իր կեանքին անդրանիկ նախատինքը կ՚ընդունէր իր իսկ զաւկէն։ Ներքին խարանը գրեթէ չէզոքացուց գարշագին զեռումը թուքին։ Այն ատեն միայն տեսաւ, թէ որո՛ւ դէմ կը գտնուէր։ Պահիկ մը ուրուացաւ մտքին հեռուներէն արդարութեան, վարձք ու պատուհասի փայլակ մը։ Կը սկսէ՞ր արդէն քաւութիւնը։ Բայց մենք, մեղաւորներ ըլլալէ առաջ, մարդեր ենք միշտ։ Մեղքինն ենք ու հաշտ անոր, երբ թօթափած ենք մեր ժառանգութիւնները, անշուշտ` զղջումի գնով։ Ամէն ոճիր փայլակ մըն է, որ պիտի վերածուի խղճմտանքի ճահիճին։ Կրցաւ նայիլ պարզ ու խոր, զաւկին գլխուն վրայէն, որուն դէմքը անյատակ զզուանքի ոստայնի մը պէս կը դառնանար այդ պահուն։ Ի՞նչ կը տեսնէր պառաւը այդ դիմակէն անդին։ Տղան ելաւ ոտքի։ Անոր նեղ շնչառութիւնը սուլումի մօտ բան մըն էր հիմա։ Բարկութի՞ւն կը կեղծէր, թէ կը պատրաստուէր կարելի հակահարուածին։
Մայրը չըրաւ ճիգ` հասկնալու համար, թէ ինչո՞ւ կը թքնէր զաւակը իր երեսին։ Իր խղճմտանքին մէջ անդադար ինքզինքը սրբացուցած՝ պառաւը մօտիկ էր ուրիշ, իրականութեան լիովին հակադիր վիճակի մը։ Բայց զայրացաւ անիկա, երբ մտածեց, թէ որո՛ւ համար մտած էր ձեռնարկին մէջ։ «Մէկ ոտքը գերեզմանը չէ՞ր», ինչպէս կը պատգամէ գեղացին պատկերելու համար իրենց դերը աւարտած կենդանիներուն ճակատագիրը։ Նեղուեցաւ ու պրկելով շրթները պոռաց.
– Ինչո՞ւ կեցեր ես։ Վերցուր ձեռքդ ալ։
Սովորութիւնը կը պահանջէր, որ այս հրաւէրը խղդուէր արագ ու բիրտ հարուածներով։ Որմէ յետոյ մայրերը կը շտկրտէին իրենց լաչակները, կը նստէին ծունկի՝ հանդիսաւոր, կը տարածէին իրենց բազուկները ու վերացած՝<ref>յաւելում բութի</ref>աչքով ու հոգիով՝ կ՚արտասանէին պերճ, սիրելի, աստուածահաճոյ անէծքները, որոնք բառերու դէզին մէջէն կ՚անջատուին, կ՚ամրանան ու կը տեւեն անձին, տունին կամ կալուածին վերեւ կախուած՝ ինչպէս գանկ մը՝ կտրուած մարմինէն ու նետուած օդին, դժբախտութիւն, տարաժամ մահեր կաթկթելով ենթականերուն վրայ։ Տղան մնաց անշարժ։ Կը վախնար զայրանալէ։
– Ինչո՞ւ կեցեր ես։
Կրկնեց մայրը։ Ու տարօրինակը հո՛ն էր, որ նախադասութիւնը դաշնաւոր ու խելօք բանի մը պէս զարնուեցաւ ու ինկաւ սենեակին։ Մայրը կը զգա՞ր, թէ Նալպանտենց Սերոբը կեանքին մէջ չվերցուցած իր ձեռքը պիտի չկրնար գործածել մօրը գլխուն։ Ու տխուր էր ասիկա, ա՛յնքան՝ որ մայրը, նախատինքէն շատ անդին, իր սերունդին այս անսրբագրելի տկարութեան հանդէպ փղձկեցաւ։ Քայքայումն էր ասիկա իր բոլոր փառասիրութեանց։ Յետոյ, ստիպուած, վերացաւ ուրիշ տրտմութիւններու։ Ասիկա՜ էր հատուցումը։ Ու այսպէս ըլլալու էին բոլոր հատուցումները։ Խոնաւցած իր աչքերը ան պատսպարեց ձեռքերուն ետին։ Ու այդ վարագոյրին ետեւէն անցան ժամանակի մեծ, երկար ու դժբախտ կտորներ, տարիները՝ զինքը այնքան ստորնօրէն նախատող սա տղուն ծնունդին։ Ու յաջորդնե՜րը, անսահման ու ահաւոր աշխատանքին, որուն գինը կը կազմէր բիւրեղացած սա հրէշը։ Ի՜նչ շուտ կը շրջի ժամանակին բաժակը ու կը ցնդի՝ ի՛նչ որ հաւաքուած է այնքան դանդաղ։ – Բոլոր հոգն ու խնամքը, ցաւն ու զրկանքը, վատնուած կորովն ու մորթուած երիտասարդութիւնը, որոնք վերածուած էին սա անաստուած միսի կտորին։ Չլացաւ սակայն, ոչ թէ հպարտութենէն, այլ զլանալու համար արցունքին հեշտանքը սա արարածին, որուն անողոք ու նրբագոյն հաճոյքներէն մէկն ալ դիտելն էր ուրիշներուն տառապանքը, մա՛նաւանդ արցունքը։ Մայրը փորձառու էր անոր այս հակումին, խոր տղայութենէն։ Չտկարանալու համար՝ ան կարծրացաւ ինք իր մէջ ու աւելցուց.
– Մէկ ափս գող ըրի, մէկալը բոզ…
Յուզումը նուաճեց սակայն անոր կոկորդը ու արգիլեց աւարտել դասական առածը, որ խռովայոյզ այրիներու պայքարները, իրենց որբերը պարտկելու ճամբուն վրայ անոնց հանդուրժած զրկանքը կը փոխաբերէր։ Գեղին մէջ թերեւս քիչ ըլլայ կշիռը անկողինին, այս խարոյկին մէջ, բայց՝ գո՛յ։ Այրի մահիճի կուշտին դրամը քիչ բան կ՚արժէ։
Տղան գլխահակ մտիկ կ՚ընէր։ Նուաճուա՞ծ էր ըրածին ամօթէն։ Քարշուա՞ծ կրկին՝ խորը իր անկարութեան<ref>անկարողութեան, սրբագրուած՝ անկարութեան</ref>ճահիճին։ Փակ էին աչքերը ու դէմքը կապուած։ Ու կարելի չէր փշրանք տեսնել անոր հոգիէն սա կոյտին մէջ, որ անոր մարմինը կը կազմէր։
– Որո՞ւ համար, հէ՞, որո՞ւ համար։
Նետեց անիկա արդար ու հպարտ հարցումը անոր քիթին ու բերնին։ Տաք էին բառերը, հարուստ։ Սկզբնական շուարումը փոխարինուած էր տենդագին կիրքէ մը, որ անոր խարխլած մարմինը կը դողացնէր բիւր բերաններէ։ Այս սարսուռը կ՚աւելնար անոր կիրքին ու կ՚ընէր զայն փսորած, ամբողջ<ref>ամբողջը, սրբագրուած՝ ամբողջ</ref>կազմելու անկարող բան մը։ Կը պատահի ասիկա, երբ մեր կիրքերը<ref>ջնջ. ստորակէտ</ref>մենէ մեծ ըլլան ու մեզ խաղալիք դարձնեն իրենց ճնշումին։
– Յուդա՜, Յուդա՜։
Փակցուց նոյնքան սրտոտ, նոյնքան լեցուն, ատեն չձգելով տղուն, որ հաւաքէ ինքզինքը։ Յետոյ հանգչեցաւ։ Բայց անէծքը կարօտ է փոքր լուսաբանութեան։ Բացագանչութիւնը կու գար հսկայական նկարէ մը, որ կը ծածկէր ժամուն պատը, այրերու գաւիթին հարաւէն։ Չեմ յիշեր հիմա, թէ ո՛ր դարու գործ էր ան։ ԲայցՎերջին դատաստանին մանրանկարը ըլլալու էր այդ բարբարոս պատկերը, արքայութեան ու դժոխքի դասական բաժիններով։ Անարժէք ու հրէշադէմ սուրբերուն ու սրբուհիներուն դէմ, որոնք արքայութիւնը կը վերածեն միսերու անհամ պարտէզի մը, տպաւորիչ էր՝ թէ ՛ իբր տեղագրութիւն<ref>գեղագրութիւն, սրբագրուած՝ տեղագրութիւն -</ref>, թէ՛ իբր դիմանկար՝ սանդարամետը, ուր մեղաւորները պատժուելու վրայ էին միջնադարեան չարչարանքներով…։ Հոն էր մեծ մեղաւորը, Յուդան, ձեռքին երեսուն արծաթ, բարբարոս վայրանկարի մը վրայ, ուրուաձեւ ու ինքզինքը կախած ահաւոր ժայռի մը երախէն, բայց գլուխով մը, երեսի արտայայտութեամբ մը, որ կը մխուէր մարդուն ուղեղին երկաթի պէս ու դուրս էր մարդկայինին սահմանէն։ Նկարին հուժկու եւ սարսռազդեցիկ այս գլուխը արուեստագէտը դրեր էր երկրորդ անգամ փոսի շրթունքին, ուր կը հրուէին, թաւալգլոր, իրենց ծնողքին վրայ ձեռք վերցնողները։ Այնպէս որ, տխուր՝ բայց ընթացիկ սա մեղքին համար մայրերը փոյթ ունէին շատ կանուխէն հրահանգելու իրենց տղաքը, ձեռքերնուն բռնած կեցնելով պատկերին դէմ ու մատնանիշ ցոյց տալով զարհուրելի գլուխը։ Ժողովուրդին երեւակայութիւնը մեկնելով դէմքերուն նոյնութենէն զետեղած էր երկու մեղքերը նոյն աստիճանին ու նոյն պատուհասումը բանաձեւած մեղաւորներուն։ Սատանաները իրենց պոչերուն մէջ կը հիւսէին անոր իրանն ու անդամները, ամրակուղպ, անքակտելի, իրենց ագիներէն կող ու սրունք ճարելով, փշացած իրենց թեւերով կը շինէին կուրծք, բայց ազատ կը ձգէին գլուխը, այնպէս ցայտեցուցած անոր մարդկային թշուառութիւնը, որ նայողը կը սարսռար։ Տանջանքի գերակշիռ, խիստ ու անջնջելի զգայութիւն մը կը խռուանար ու կը մնար մինչեւ հոգեւարք<ref>հոգեվարք, սրբագրուած՝ հոգեւարք</ref>գեղին բոլոր մարդերուն մէջ։ Չկար անէծք մը, նախատինք մը, որ մօտը դրուէր այս պատուհասումին։ Գուցէ ցեղային մեծ մեղքը, մատնութիւնը այս դատաստանումին էր տարուած՝ գեղացիին միամիտ դատումովը։ Կը զգուշանային անկէ առհասարակ մայրերը, վասնզի նախապաշարում թէ իրողութիւն, դիտուած էր, որ զայն ճիտին առնողը ոճիրի կը մղուէր, կը թրքանար, տարաժամ ու եղերալից մահուան կ՚ենթարկուէր։ Նալպանտենց Սերոբին օխա մը թուքը չէր կրնար հակակշռել անէծքը։ Հագաւ զայն սակայն, անդոհակոծ, ջրի, յիմար, ու պոռաց՝
– Յեզաբել<ref>Յեղաբել, սրբագրուած՝ Յեզաբել</ref>…
Չէր դիմացած։
Նալպանտենց Սերոբը սրբազան պատմութիւնը գոց գիտէր՝ ինչպէս բանտերուն մեծ պատմութիւնները<ref>պատմութիւնը, սրբագրուած՝ պատմութիւնները</ref>։ Բայց բոլոր խուժդուժ կամ գողտր դրուագներէն աւելի՝ ան կ՚ախորժէր այդ պատկերէն։ Բառը կը վայելէր տարտամ ժողովրդականութիւն մը, նոր սկսած, բայց ծանր, խորհրդաւոր։ Կը հետապնդէր պոռնիկը, աւելի ճիշդ՝ դաւադիր ու խառնակիչ կինը, որ տագրերը իրար կը ձգէր ու տունին խաղաղութիւնը կը քանդէր ` բաժնելով աղբարները ժամանակէն շատ առաջ։ Կիները զայն չէին գործածեր իրենց առօրեայ կռիւներուն ընթացքին։ Բայց անիկա կը պտտէր<ref>պատէր, սրբագրուած՝ պտտէր</ref>ուրուային սոսկումով մը «նզովից արմատ» սեռին վրայ։ Նալպանտենց Սերոբը հարիւր անգամ կարդացեր էր, Ս. Գիրքէն, ամբարիշտ թագուհիին կապուած դրուագումը։ Ու ամէն անգամ կը խռովէր։ Ընդարձակ մատեանին հազարաւոր դէմքերէն ինչո՞ւ այդ հերատուկին օձախռիւ նկարը գամուեր, սատափուեր էր իր ուղեղին։ Կնի՞կ մը, ի՛նք, որպէսզի այդքան սարսափով կապուէր դաւապսակ պոռնիկին։
Երկու հսկայ նախատինքներէն վերջ անոնք պահ մը մնացին լուռ։ Իջած էր սրտոտ բռնկումը պառաւին, որ մայր էր ի վերջոյ եւ գօս սա<ref>քոսոտ, սրբագրուած՝ գօս սա</ref>ճիւղին վրայ դողահար սիրով տագնապուն։ Սրբուեցաւ չեղած բարկութիւնը Սերոբին, որ իր տունին բոլոր հարցերուն մէջ մտածեր էր մօրը ուղեղով եւ կը զարմանար, արդար զղջումով, իր միջամտութեան սա խաղքութեան։ Ու գրեթէ առանց ցուցմունքի, անոնք հասկցան, թէ դէմ դէմի չէին եկած սա վայրկեանին, Ս. Գիրքին հայհոյութիւնները իրարու գլխին նետելու։ Ո՛ր ճամբաներէն մօրը այցելեց պատեհագոյն զգացումը՝ անբնական ու փշալից սա կացութիւնը դնելու վճռական լոյսի մը տակ դժնդակ, աղտոտ՝ բայց պարզուած ու իրաւ։ Պառաւը թեթեւցած էր ահաւոր ճնշումէն, որով մաղաղկած էր ամբողջ ողբերգութեան ընթացքին։ Սերո՞բը։ Անոր մտքէն ուրուացաւ ու անցաւ ինչ որ պէտք չէ, չի կրնար գրուիլ։ Այսպէս է, որ թուքէն ու նուաստացումէն յետոյ անոնք մտան այն ճամբան, ուրկէ կը քալեն մարդոց խորագոյն անձերը, ոչ անոնց սազուած<ref>սուզուած, սրբագրուած՝ սազուած</ref>ու ներկուած պատկերները։ Մե՜նք բոլորս ճամբորդներ, բայց սակաւադէպ, որ կ՚ընենք այդ զիջումը մեր հպարտութեան ու մեզ կը տեսնենք այդ արձակութեանց վրայ, մղուած մեզ վարող ուժերէն, ու կորաքամակ ու խեղճ, առանց վախի, բայց առանց նեցուկի, մեր իսկ փոքրութեան ոստղովը<ref>աստղովը, սրբագրուած՝ ոստղովը</ref>լափլփող<ref>Ծնթ. – լափլփել – ցեխին մէջ չորս ոտքով քալել:</ref>։ Ու յետոյ, մտան անոնք մռայլ բաւիղէն ներս, ուրկէ գրուած է քալել մարդոց որդիներէն շատ շատին, ուսուած իրենց պատիժովը, որ մեղքն է իր բիւրազգի ուռկաններովը, շաղապատող ու վայրաձիգ կամ խայթն է իր բիւրա[զ]գի<ref>sic ձեռագիրը՝ բիւղագի, սրբագրուած՝ բիւրազգի – ?</ref>ասեղներովը, հաւասարապէս սուր ու նիզակող։ Որ՝ կի՛նն է, որ՝ ա՛յրն է, բայց օձագալար ու սողոսկուն, ծոծրակէն կարթուած ու սիրտէն օղաւոր՝ ծամելով համն ու թոյն[ը]<ref>sic ձեռագիրը՝ թոյն, սրբագրուած՝ թոյնը – ?</ref>, արհամարհանքն ու հաշտութեան<ref>sic ձեռագիրը՝ հեշտութեան, սրբագրուած՝ հաշտութեան – ?</ref>լեղին. ամէնէն անարգը բոլոր պատուհասումներուն։ Այս ճամբորդութիւնը յաճախ կը խորտակէ ուղեւորը։ Սիրոյ ոճիրները հանգոյցներ են այդ ուղիներուն դարձուածքին։ Չմեռնո՞ղը։ Ան ալ պիտի քալէ, աչքերը վար, անցքէ անցք ու կայանէ կայան, մինչեւ որ տարիքը ճերմկցնէ կամարները եւ սիրտերը եւ ոտքերը կակուղ կաւի վերածուին, նոյնա[նա]լու<ref>sic ձեռագիրը՝ նոյնալու, սրբագրուած՝ նոյնանալու</ref>չափ ճամբուն մեծ ցեխին։ Ու պիտի իյնայ մեղքին տակ բիւրեղացած։
Տարօրինակ ճամբորդութի՜ւնը։ Հեծեծակոծ ու հզօր բախումին իսկ մէջը անոնցմէ չէր բաժնուած անասելի այն վստահութիւնը, որ կապեր էր իրարու անոնց կեանքերը, մօր ու տղու բնական հանգոյցէն դուրս։ Հարսնիքէն ասդին անոնք համակամ դաշնակիցներու նման չէի՞ն վարած Նալպանտենց տունը։ Որո՞ւ<ref>Որո՛ւ, սրբագրուած՝ Որո՞ւ</ref>կը հայհոյէր Սերոբը։ – Անո՞ր՝ որ իր անպատմելի՜ ամօթը պարտկեր էր տարիներով, թումբ դրած գեղին լեզուին, հոյաշէն հարսի մը հզօր արգանդին, ու ըրած, կարելի դարձուցած անկարելին, – իր շեմին կապուած պահելով մանկամարդ կինը, բժիշկներուն վճիռէն ալ ետքը։ Զո՞վ կ՚անիծէր հաճի Աննան։ – Ա՞ն՝ որուն յղացումին համար ան զոհած էր էրիկը եւ պիտի զոհէր աւելին…։ Ան սարսռաց վերաքաղին տակ այն յուզումներուն, որոնք ամրացած ու բանտուած կը մնային անոր ջիղերուն ակօսներէն։ Չէ՞ որ աչքն առած էր ընել ամէն քայլ։ Որուն սաղմնաւորումէն յետոյ, աշխարհ իջնելէն յետոյ՝ անիկա ըրաւ իր կեանքը մէկ ու միակ պայքար մը, առնելու զայն մարդոց ու մահուան ժանիքներէն։ Ի՞նչն էր իր սպասածը սա անցաւոր, աղցաւոր աշխարհէն։ Տղա՜ն։ Իր տղա՜ն։ Իր արիւնը, որ այդ հզօր պատրանքին տակ պիտի տեւէր իրմէն դուրս ու վերջ։ Մարդ յիմարութեան, ինքնասպանութեան գնով միայն թշնամի է ինքզինքին։ Ու անոնք բացառութիւն չէին կազմեր այդ օրէնքէն, որ ընտանիքի մը անդամները իրարու դէմ հանելէ յետոյ, զանոնք իրարու կը հեղ[ի]ւսէ<ref>sic ձեռագիրը՝ հեղուսէ</ref>, կը հանգուցէ արտաքին վտանգին դէմ, անակնկալ լուծումներու տանելով առտնին վէճերը։ Անոնք անխուսափելի էին իրարու։
Ու ահա՝ աւելի նուրբն ու լեղին։
Այս վայրկեանին իրենց կասկածելի կողմերէն դուրս էին այն պատմութիւնները, որոնք հարսներու արգանդին համար օտար տղաք առագաստ կը կանչեն։ Մտքով յիշեց այդ տուներէն մէկ քանին։ Առաջին գիծի կու գար անոնցմէ մէկը, բարի եւ անցեալով ընտանիք, հասնող օտարին ու հարուստ, ուր գեղին գեղեցկագոյն հարսին արգանդը կապ մնաց ինը տարի։ Հեքիաթ ու բանաստեղծութիւն չպակսեցան գլուխէն հարսնուկին, որուն գիծերը իրենց մաքրութեամբը, նրբութեամբը ստուերի մէջ կը ձգէին Նալպանտենց Աղուորը։ Անշուշտ պատմութեան խառնուած էր տան մատաղ ծառային անունը, խելօք ու քաղցր մանչ մը, որ փեսայ դարձաւ անոնց օճախէն ու ծերացած էր հիմա։ Իրական էր, որ յապաղած արգանդը ծնունդ էր տուած, ինը տարուան գօսացումէն ետքը, կէս երկվեցեակ տղոց, բոլորն ալ իրարմէ առողջ ու աղուոր։ Բամբասանքը հեռացող ջուրին կը նմանի։ Քանի՛ հեռանայ, ա՛յնքան քիչ կը հնչէ։ Էրի՞կը։ Բայց մարդուն մազն իսկ չշարժեցաւ տեղէն։ Անկնճիռ, բարի, առատաձեռն՝ անիկա առաջ գնաց, Աստուծոյ օրհնութեամբը։ Գիւղապետ՝ տարիներով։ Մնայուն աթոռակալ։ Եպիսկոպոսները տարուէ տարի զարդը կ՚աւելցնէին անոր մեծակառոյց տունին։ Ու եղն ու մեղրը կը հոսէին անոր դուռներէն, աղբիւրի պէս։ Նալպանտենց Սերոբը մտքով ինքզինքը դրաւ տեղը հաճի Յակոբին, նախանձելի աղային։ Հիմակ ալ դեռ կը յիշատակուէր եղելութիւնը, բայց կը զեղչէին ծառային անունը ու կը ծանրանային Աստուծոյ կարգադրութիւններուն վրայ, որոնք տէրտէրին վկայութեամբըկատոզի եւ խոզակի մեր հաշիւներուն չէին ենթարկուեր։ Լուսաւոր այս պատկերը սրբուեցաւ սակայն անոր ուղեղէն։ Հոն ծառացողը մռայլ, նուաստ նախանձ մըն էր։ Վասնզի հարուստ տուներէն շատին մէջ կինը կեանքի ընկեր մը չէ։ Զայն կ՚ընտրեն միշտ հաշիւով։ Տգեղութիւնը, չորցածութիւնը, նոյնիսկ խօթութիւնը չեն տեսնուիր, երբ ժառանգին բաժինը հաստկեկ է հարսին կռնակին։ Ուրիշ տուներու մէջ – միշտ հարուստ – կինը, հակադիր կողմէն, էրկանը պիտի բերէ շատ ողորկ գեղեցկութիւն մը, դասական կատարելութեամբ, որուն վրայ կիները պիտի ճշդեն քիթին մանրութիւնը ու աչքերուն, յօնքերուն կրակը, այրերը՝ խորութիւնը, թաւիշը, առքը տարփանքին։ Անիկա պիտի ըլլայ է՛ն հզօր առարկան էրկանը փառքին ու հպարտութեան։ Անոր մորթին բացութիւնը, փափկութիւնը, դեղնաւուն ծիրանին, զոր ճերմակը նուաճել ջանար, զարդն ու ոսկիները, քալուածքին համն ու կուրծքին զեղուն խոստումները էրիկին համար սնափառութեան անծածկելի զսպանակներ են։ Ան կը քալէ գլուխը բարձր, կը նայի կիներուն հասկցող հպարտութեամբ մը։ Ու ամէն երիտասարդ էրիկ է, երբ զաւակներուն թիւը չորսի մօտենայ։ Նալպանտենց Աղուո՞րը։ Անշուշտ ամէնէն աղուոր պուպրիկներէն։ Ու զարմանալին հո՛ն է, որ Սերոբէ էֆէնտին կը տառապէր ամէնէն շատ սնափառութեան հասած այս հարուածէն։ Ան կը տառապէր յառաջիկայէն, երբ եղելութիւնը պիտի իյնար փողոց։ Ակռաները կը սեղմէր ծառային պատկերին վրայ, ուր չէր տեսներ իր պատիւը սպաննող էրիկմարդը, այլ՝ աղքատը, բորոտը, անօթին, անոնց ` հարուստներուն բառովը՝ խլլոտը ։ Դասական այս տեսարանումին վրայ անիկա չուզեց տեսնել նորէն դաշոյնն ու անոր շողիւնը, որոնք անմոռանալի գծագրումով մը կը տիրէին անոր ուղեղին։ Յետոյ իջաւ` օրուան, կեանքին ուզած չնչին մարդը ըլլալու։ Չենք խորհիր այս ողբերգութեան, որ կը վրիպի գուցէ իր անհուն ընդարձակութեանը համար։ Յաջորդական այս յօրինումներուն ներքեւ անոր դէմքը պարպուած էր չունեցած իր պատիւէն ու ըրած զինքը շքեղ անասուն մը։ Այսպէսով գեղին գերագոյն նախատինքը ներկի արատի մը պէս կը տեղաւոր[ու]էր անոր ճակատին, բայց չէր նեղեր զայն։ Հաճի Աննա՞ն։ Անիկա ալ ինկաւ իր միակ բարկութենէն, զոր զաւկին ապերախտութիւնը վառեր էր իր մէջ պահի մը համար։ Թող ներուի անոր այս ձեւ զգալ անկարող այն<ref>այս, սրբագրուած՝ այն</ref>զիջումը, զոր կ՚ընենք ճակատագրին առջեւ։ Մահը, եւ պատիւին մահը իրարու կը նմանին, ու ասիկա՝ Արեւելքի ըմբռնումէն վեր տարողութեամբ։
Վարը ` փողոցը, առտուն կ՚ըլլար աւելի քան զուարթ։ Չորս պատերուն եւ տանիքի մը տակ պայմանաւոր դժբախտութիւնը երբեմն կը խորանայ այս հակադրութիւններով։ Ինչ որ գեղը կը զարնէ ոտքէն գլուխը ու հազարաւոր սրտեր մղձուկի կը նետէ, գուցէ շինուած է փոքր ու անջատ սա ցաւերէն։ Բայց մենք կ՚ուրանանք մենէ դուրս ամէնէն առաջ ցաւը։ Բազմազբաղ հարսները՝ գործի։ Կարելի էր հետեւիլ խօսքին, որ հրապարակ դրած էր գիշերը, իր շունովը, Նալպանտենց «մենծ» լոյսովը։ Կը խնդային, պարզ ու անգէտ, իրարանցում ստեղծելնուն։ Տեսած էին սովորականին պէս, Սողոմը, ձին առաջ, որ իջած էր դաշտ։ Տեսած էին Աղուորին ալ, քիչ մը կանուխկեկ, հաւանաբար մէրանցը գացած, խնամի Սարեկը կանչելու։ Սերոբը ով գիտէ քաղաքէն նոր ի՛նչ կերպասներ էր բերած, որոնք ձեւուէին պիտի։ Կին մը տէրտէրին բարեւը դիմացի պատուհանէն հաղորդեց հաճի Աննային։ Ինքնիրեն, առանց հրաւէրի, դուրսի կեանքի այս խուժումը, իրերուն, մարդերուն, լաւ կամ գէշ հոգերուն այս հոսումը, ամէն օրուան նման, առանց ազդուելու ահաւոր պատահարէն, որ Նալպանտենց տունը լման գիշեր մը ըրեր էր կրակի, սեւ կրակի ոստայն մը, կ՚աւելնար մօր ու տղու կործանումին վրայ, անհոգ, օտար, գեղեցիկ։
– Նստէ՛, – հրամայեց մայրը։
Շտկուեցաւ` կռնակը տեղաւորելով բարձին։ Վերմակին մէկ մասը ինկեր էր դուրս, գետին։ Ուրիշ ատեն անիկա հոգածու էր շատ մաքրութեան։ Հիմա չէր տեսներ։ Իր ուժերը ան հաւաքած էր ու քառակուսած։ Կարծես հիւանդ չըլլար, եղած չըլլար։ Տղան կրկնել չտուաւ հրամանը։ Անիկա դեռ չէր ազատած հզօր սարսափէն, մօրը անէծքն ու ատելութիւնը ընդմիշտ ժառանգած ըլլալու։ Նախապաշարուած՝ բոլոր դժուար մեծցող մարմիններուն նման, որոնք կեանքին հետ իրենց սերտութիւնը կը ծածկեն այդ արտաքին միջոցներուն ծոցը, վախկոտ ու վերապահ՝ իր ոսկորներուն կռնծած մատնութեամբը, գրեթէ էգ, զոր եղած էր տարիներով ու պահած ատկէ՝ կնիկի դիւրագրգռութիւն, բայց դիւրաբեկում ալ նոյն ատեն, նուաստ՝ անկանգնելիօրէն բժիշկներուն մօտ ու իր անկողինին անլուր խօթութեամբը՝ անիկա երբ դուրսը, իր խելքին ճառագայթումին մէջ չզգար ինքզինքը, կը նմանէր ազազուն, անկոթուն բանի մը ու իր բնական պաշտպանին, մօրը շուքին մէջն էր, որ կը ստանար կորովի, ընդդիմահար մարմինի ստուեր մը։ Երբ ծալապատիկ նստաւ վերմակի ծայրին, նայող մը պիտի կարդար վրան հանդարտ գոհունակութիւնը, որ օտար է համակերպումէն եւ զանազանելի։ Անիկա միշտ ալ գոհ էր եղած մօրը շինած կեանքէն։ Ու գոհ էր հիմա։
Այն ատեն անոնց վերադառնալու պէս եղաւ տարօրինակ այն մտերմութիւնը, որ մօրը գորովէն եւ տղուն երկիւղէն կը յօրինուէր եւ որ տուած էր մասնակի նկարագիր մը այդ տունին, գեղին առջեւ։ Կան այս տուներէն, ուր էրիկ-կնկայ<ref>յաւելում միացման գծիկի</ref>խորքը<ref>sic ձեռագիրը՝ խորքը – ?</ref>կ՚ելլէ հարսին սենեակէն ու կը դառնայ մօր ու տղու սերտութիւն։ Կինը կ՚անիծէ բախտը, կեսուրը, բայց չի կրնար էրիկը կապել իրեն։ Կարծես թէ ոչինչ պատահած ըլլար։ Քակուեցան, կը հաւատար հաճի Աննան, կապերը ամպին, որ գիշերուընէ ի վեր բռներ-կեցեր էր տունը։ Կարծես տունին պորտին հսկայ մեղքը հոր չբանար։
Ու լեզո՜ւն։ Հաճի Աննային լեզուն։ Ան հիւանդ չէր եղած երբեք։ Խօսեցաւ բանգէտ, փորձառու փաստաբան տիկինը։ Իր սիրած դատին հետ, իսկոյն անիկա դրաւ ինքզինքը իրաւունքին ճառագայթման մէջ – վասնզի իրաւունքը տեսական յօդուածաշարքը չէ օրինագիրքերուն, այլ՝ մեր կիրքերով, խառնուածքով, ջերմութեամբ պայմանաւոր նիւթական գոյացութիւն մը, հաստ ու շօշափելի, արդարութենէն ու անիրաւութենէն բոլորովին հեռու, մեր ձեռակե՛րտը, որուն կաղապարն ու գոյնը կու տանք մեր քէներուն եւ համակրութեանց – ու անոր վերադարձաւ բացարձակ, սիրական հեղինակութիւնը, որ քիչ առաջ խոյս տուած կը թուէր իր ափերէն։ Կիսաբաց պատուհանը – չէին գիտեր, թէ ինչո՞ւ չէին գոցեր – զայն կը ստիպէր ընել ձայնը ցած, երբեմն շշուկ ու փսփսուք, երբեմն լուռ հրաման ու վճիռ։
– Ինչե՜ր, ինչե՜ր չեմ ըրեր քեզ ազատելու…
Կ՚ակնարկէր անոր ազազուն, անկանգնելի դատուած մանկութեան, ուրկէ քաշած-հանած<ref>յաւելում պակսող բառի՝ հանած</ref>էր իրաւ է թէ փոքր, բայց գեղին մէջ անունի եւ պատուի տէր Սերոբէ էֆէնտին, անկարելի խնամքներու գնովը։
– Ինչե՜ր, ինչե՜ր չեմ ըրեր…
Գուցէ կ՚ակնարկէր հարսնիքին, անով ստեղծուած գոյավիճակին։
– Ի՞նչ է ըրածս…
Կ՚ակնարկէր վերջին պատահարին։ Ազատելու համար վերջնական մահէ սա տունը<ref>մահը սա տունին, սրբագրուած մահէ սա տունը – ?</ref>։ Իր արիւնին պարտադրուած սա կործանումին, սպառսպուռ ջնջումին դէմ իր ըրա՜ծը։
Տաք, սրտագին, արդար այս փաստարկութիւնը, ինքն իր մէջ գեղեցիկ արդէն, անկախ՝ հարցէն, զոր լուսաւորելու եւ լուծելու պաշտօնն ունէր, դրաւ, անգամ մըն ալ, պառաւը իր հազուադէպ այն պահերուն մէջ, ուր անիկա նուաճեր էր աղաներն ու փաշաները, պերճախօսութեամբը պարտադրելով ինքզինքն ու իր խնդրանքը հասարակաց հաւանութեան։ Խօսուն, առնազգի կիներուն դէմ այս զիջումը, աւելի ճիշդը՝ պատկառանքը մաս կը կազմէր հին բարքերու։ Օրինակը թերեւս կու գար թուրքերէն։ Ասկէց զատ, տակաւին հիմա կան այդ բերանները, որոնք կը խօսին։ Ու վեր են սուտէն՝ ինչպէս իրաւէն։ Կը խօսին միայն վայրկեանը, իրենց ներքին, լրիւ հեղումը ու կ՚ըլլան, այդ իսկ հրաշքով, անդիմադրելի։ Մտիկ կ՚ընենք անոնց, ներքնապէս տարակոյս չունենալով սուտէն, ուր կը լոլոզուինք, բայց չենք փորձեր պաշտպանուիլ։ Աւելի՛ն. հաճոյք կը դնենք մեր խաբուելուն մէջ, երբ մա՛նաւանդ փոքր շահեր ալ միջամտեն ձայնով ստեղծուած կախարդութեան։ Հաճի Աննան շատ յառաջանալէն յետոյ էր, որ անդրադարձաւ սխալին։ Բազմամեայ իր փորձառութեամբը ան դիտած էր իր վրիպանքը իր տղուն վրայ, ամէն անգամ, որ խօսքին խառնած էր անձին հեղումը, էգ հոսանքը, կարճ բառով՝ զգայնութիւնը ։ Հո՛ն՝ ուր ուղեղէն խօսելու տեղ, ջիղերէն էր խօսած, անիկա հանդիպած էր կրաւոր սառնութեան։ Միշտ ցաւած էր այս պարտութեան համար։ Տաք իր քարոզին բոլոր զգայական տարրը – ճիշդ ու ճիշդ ա՛ն՝ որ անոր բառերուն համն ու ուժն էր կազմած օտարներուն – թափուեցաւ գետին, աւելորդ իսկութեան մը նման, որուն անհաղորդ կը մնայ մարդոց մեծ մասը։ Ու անոր իմաստի բաժինը, պատճառներու եւ հետեւանքի շղթայումը, Նալպանտենց կալուածներուն վրայ սրուած ախորժակներուն մեծութիւնը, որով կը թրթռար ամբողջ ճառը, նոյնութեամբ հաղորդուեցաւ ջիղերէ խօթացած Սերոբին ուղեղին։ Ըսուած է, որ ներքինիին տառապանքը ցանկութեան պակասով չէ, որ կը պայմանաւորուի։ Կը տառապի ցանկութեան վրայ մտածել չկրնալուն։ Յուզուելու անատակ այդ ջիղերը ծանր ակօսներու նման անոր միսերը կը հերկեն ու այդքան։ Անկէ՞ անդին։ Պճլտուն՝ բայց պաղ, Նալպանտենց Սերոբը տղայութենէն մինչեւ հիմա, անշարժ ու խելօք էր եղած բոլոր հարցերուն մէջ, որոնք գեղը տակնուվրայ կը բերեն։ Չէին տեսած անոր արցունքը սրտառուչ մեռելներու գլխուն։ Վա՞խ։ Որքան որ կ՚ուզէք, բայց իմացական, այսինքն՝ ուղեղէն հնարուած ու դալուկ, ինչպէս ջերմանոցի ծաղիկը։ Չէին տեսած անկէ՝ հզօր, ջերմ բարկութիւն մը, որ անոր երեսին պաղը կոտրէր ու աչքերուն քիչ մը կարմիր փոխադրէր։ Հաճի Աննան դիտած ու զարմացած էր միայն։ Քիչ առա՞ջ։ Բայց ի՜նչ ցուրտ, քիչ, նուաստ էր տղուն յարձակողականը, զուրկ ձայնին հովէն ու կիրքին հուրքէն։ Յանկարծ մօտեցուց էգ այդ բարկութիւնը վաւերապէս ամուլ կիներու մօտ դասական անզգածութեան, որոնք հաշիւով կը պատասխանեն, տասնի դէմ մէկ, բայց խելքին ամբողջ ասեղները կը հիւսեն ամէն մէկ վանկի նեարդին ու կը ճաթեցնեն կռուակիցը իրենցմէ պակսող յուզումին, գրգռութեան քառապատիկը<ref>ջնջ. բութ</ref>ծորելու ստիպելով իրենց դէմինին։ Կարծես անոնք կը շահին գրաւը իրենց միսերուն խորը հանգուցուած այդ սառումին նիզակներով։ Դուրսին համար սուրբ-սուրբ<ref>յաւելում բառի՝ սուրբ, եւ միացման գծիկի</ref>, անոնք հզօրապէս տիրակալուած, բայց անպարագիծ ատելութիւններ են, ատելութեան թորեալ իսկութիւններ՝ կեսուրին, կեսրայրին, տագր ու ներուըտանցը հանդէպ։ Հո՛ն՝ ուր կեանքին խորագոյն երակը հրապարակ կու գայ –<ref>յաւելում գծիկի</ref>արիւնին բոլոր խաղերը, այսինքն՝ այն հանգուցումները ուր<ref>ու, սրբագրուած՝ ուր</ref>սերմը, սեռը, էգն ու արուն, տղան ու աղջիկը, էրիկն ու կնիկը նկատուած միայն ու միայն այս անկիւնէն, նկատուած իբր անուայոյզքը ապրումի մեքենականութեան – հոն բոլոր ամուլները անողոք են ու կը կոտրեն։ Չգիտցո՞ղ։ Պառաւը պիտի չըլլար։ Ու Նալպանտենց Սերոբին մէջ ատելութեան պատուաստ մը միայն ընդունակ էր ուռճանալու։ Ու մայրը գրգռեց անոր խորը թաղուած ատելութեան բնատուր կարասը։ Որո՞ւն գաղտնիք՝ գերդաստանին ախորժակները, ժառանգական մարզին վրայ։ Բոլոր կարեւոր թաղերէն հետզհետէ նահանջած, բայց հողերուն վրայ ամրապէս տեղաւորուած ու ի վնաս դրացիներու մշտապէս յափշտակող Նալպանտենց տղաքը անընկճելի սպասումով մը ամէն օր, հեղ մը, Սերոբին ճողիլը կը բարբառէին ու «հունտէն հիւանդ» իրենց ազգականին կալուածները զուարթ լրբութեամբ մը ի լուր աշխարհի կը բաժնէին, ո՛րը տղուն, ո՛րն ալ աղջկան իբր օժիտ ուսաչու։ Այսպէս զրահուած գիշակերներու դէմ Սերոբին ատելութիւնը պէտք չունէր դուրսէն նպաստի։ Իր կարգին, չէր կրնարէմմիներուն, անոնց տղոցը անունը բերան առնել, առանց թքնելու եւ հայհոյելու։ Մայրը ճարտարօրէն շահագործեց անցեալն ու ներկան։ Ու անոր փաստերը ընդունուեցան՝ թէ՛ իբր նոր, թէ՛ իբր միակ կարելի, ընտանի սեպհական մտածումներ, ուրիշի մը մէջէն կրկնաւոր։ Ու դեռ ուրիշ մեծաշռինդ դրուագներ, որոնք համրիչի հատիկներու պէս իրարու ետեւէ կը շարէր մեծատաղանդ պառաւը։ Նորութի՞ւնը այս ամէնուն մէջ։ Կար։ Ու հիմնական ալ էր։ – Հիմա՛ որ իրենց տունին ճակատագիրը ելած էր մօր ու տղու հասողութենէն ու ենթարկուած օտարին քմահաճոյքին – հարսն ու տան ծառան նոյն գիծին կը բերէր հաճի Աննան –, անհրաժեշտ էր ըլլալ աչալուրջ շատ աւելի, քան առաջ, տիրել, սանձահարել դուրսը, պառաւին բառով՝ալէմը։ Գեղի տուները քիթ քիթի. մարդերը՝ կուշտ կուշտի. արտերը՝ եզր եզրի, իրարմէ կախուած բոլորն ալ իրենց խորագոյն իրականութեանց մէջ իսկ։ Տանիքի մը տակ, հեռուէն գուշակուած ուրուաձեւ մը միւսին մէջ մարմնով անձ մը կը դառնար։ Աղուորին փորին մէջ զաւակ մը ինչպէ՞ս պիտի խուսափէր<ref>խուսէր, սրբագրուած՝ խուսափէր</ref>բամբասանքէն, որ օրէնք է ու պաշտօնական՝ յապաղած ծնունդներու շուրջը։ Տարօրինակ՝ պառաւը։ Կը դառնար ու կը դառնար, կը հեռանար ու կը կորսուէր, բայց կատուի պէս կ՚իյնար չորս ոտքերուն, իր հիմնական հոգին վրայ. հոն էր ան միշտ, այսինքն՝ իր օճախին,<ref>յաւելում ստորակէտի</ref>ժառանգին հսկայ առեղծուածին վրայ, փէշերը տարածած՝ ինչպէս առիւծ մը իր<ref>յաւելում պակսող բառի՝ իր</ref>բաշերը։ Համոզե՞լ։ Բայց զո՞վ։ Տասը հարս ալ ունենար, ընելիքը տարբեր պիտի չըլլար։ Ու զօրաւոր էր անմեղութեան շատ յստակ լուսապսակով մը։ Կը հաւատար արդարութեան, մեղքին ու պատուհասին, հատուցման ու քաւութեան,<ref>յաւելում ստորակէտի</ref>իր գուբին, ու անհամար իրխերերուն։ Որո՞ւն պարտէզէն թել մը խոտ, որո՞ւն արտէն հասկ մը ցորեն խառնուած էր սա կառոյցին մէջ, որ գործն էր անոր այրի բազուկներուն։ Աստուած գիտէր իր ընելիքը։ Ու անոր լքեց իր կործանումը բառերու այս հոսանքին<ref>sic ձեռագիրը՝ կործանումը... հոսանքին ?</ref>։ Բայց խաղաղութիւնը չդարձաւ իրեն<ref>sic ձեռագիրը՝ չդարձաւ իրեն [չդարձաւ Սերոբին ?]</ref>։ Կը տառապէր գուցէ ոչ իր չունեցած կնիկէն։ Հարցուց ինքնիրեն։ Ու գտաւ, որ կը տառապէր իր կնոջը մէջ պոռնիկէն աւելի, ուժով կենդանիէն, ուրիշ խօսքով՝ սեպհական անզօրութենէն։ Թափե՜լ փողոց ինչ որ տեղի էր ունեցեր վերի սենեակին մէջ, ինչ որ դեռ թարմ կատարուած էր քիչ առաջ։ Իրաւացի ու խելացի՝ մայրը։ Մեր դժբախտութեանց մէջ ամէնէն խուսափելին գայթակղութիւնն է, բայց ամէնէն ալ անդարմանելին։ Թափուած իւղն է մետաքսին վրայ։ Զայն գոնէ չծաւալելու մեր ճարտարութիւնը, երբեմն, շատ մը առաքինութիւններ միասին կ՚արժէ։ Այս պրիսմակէն՝ Սերոբին կինը առաջին արժանաւոր հարսը չէ՞ր գեղին։ … Ի՜նչ վատ է մտածման մեքենան։ Ինչի՜<ref>Ինչի, սրբագրուած՝ Ինչի՜</ref>եկած էր ան մօրը մօտ։ Ու իջած էր ո՜ւր։ Ջնջուած էին արդէն ամօթին, հպարտութեան բոլոր ասեղները անոր մարմինէն։ Ու վատ էր դարձեալ, այդ ընկրկումին ամբողջ լեղին չզգալու համար ուրիշներու օրինակին ապաստանելով<ref>sic ձեռագիր՝ ապաստանելով</ref>։ Ու ահա սրբուած, կիրքին յետին իսկ խայթերէն, ինչպէս աղիք մը իւղէն<ref>sic ձեռագիրը՝ աղիք մը [ ալիք մը ?]</ref>։
– Ո՞ւր է։
Զո՞վ կը հարցնէր պառաւը։ Տղան ետ առնուեցաւ իր մտածումներուն<ref>մտածումներու, սրբագրուած՝ մտածումներուն</ref>բաւիղէն։ Չէր հասկցած։ Կրկնել տուաւ հարցումը ու գիտէր սակայն պատասխանը։ Առանց կարմրելու հանեց բառերը բերնէն.
– Մօրը տունը։
Կարճ եղաւ անիկա։ Կը վարանէր գիշերէն եւ լուսադէմէն պատմել։
– Դո՞ւն ղրկեցիր։
Հարցումը կրկին խռովեց զայն։ Անոր հոգին կ՚ակօսուէր ընդդիմամարտ զգացումներէ, թոյլ, օտար, նոր։ Անճշդելի սարսափ մը, առաջին գիծի, որ անհորիզոն կեանքերուն կը վիճակուի, երբ շրջումը գայ գոյավիճակին։ Մարդիկ կենդանիներուն չափ կենդանի են, երբ իրենց տունին հոտին կը շտկին։
– Գէշ բան, շատ գէշ բան ըրեր ես։
Ան գրեթէ չլսեց մօրը բառերը։ Յեղաշրջումի, քայքայումի զգայութիւնները ատեն չէին թողուր մտածելու, տրամադրուելու ուրիշ բանի։ Սենեակը լուռ, բայց խռովակոծ։ Դուրսէն՝ կեանքին սայլակը, հեռու ու մօտ, մտերիմ ու օտար, սուտ ու իրաւ։ Դուրսէն կեանքին աղբիւրը, մշտահոս ու պարզ։ Տղաք՝ ամէն յարկէ, դուռէ։ Լաց, ծիծաղ, աղմուկ ու հազ ու անէծք ու օրհնութիւն։ Ճիչ ու ժպիտ։ Ու անոր հոգիին<ref>հոգին, սրբագրուած՝ հոգիին</ref>մէջ նոր թուլութիւններ, երազի մը կտաւէն թել-թել սողոսկուն ու թափող։ Ու բաներ, անշրջագիծ, խենթ ու խելօք։ Ի՜նչ արագ էին այս նկարները։ … Կրկներեւո՜յթը յոյսին, որ լուսաւորեց ով գիտէ ի՜նչ տրտում մեղքեր անկէ ներս։ Յանկարծ սեւ կմախք մը։ Սողոմն էր, դաշոյնը ձեռքը, պարպուած միսէն, ծառայութենէն, մարդկայինէն, որ կը կոխկռտէր անոր հոգիին արձակութիւնը։ Սարսափէն աւելի անհուն ատելութիւն մը տաքցուց զայն։ Հազիւ պահիկ մը նկուն մտապատկերէն՝ ան կճրտեց ակռաները եւ աղաց անոնց տակ գալիքը, որ փայլակի մը պէս ցաթեց այդ «շան ծնունդ»ին ստուերին վրայ։ Գտաւ ինքզինքը. վատ՝ բայց ամբողջ։ Հարցուցէք դաւաճանի մը, թէ ի՛նչ գոյն կ՚առնէ իր հոգիին, երբ կը մատնէ։ Կնիկին դէմ անկարող անոր կիրքը՝ զայրագին անձկութեամբ մը պիտի կանգնէր Սողոմին դէմ։
Գոհ էր այսպէսով, պատահարէն գտած ըլլալուն հարկաւոր միս՝ իր ժանիքներուն։ Միջո՞ցը, – թեթեւ քրտինք մը, վախո՞ւն, թէ նոր ու աղտոտ մեղքին հեռանկարէն։ Մայրը, առանց գիտնալու, անընդհատ կ՚աւրէր այս ներքին ոստայնացումը։
– Կոչնակէն առաջ հո՛ս ըլլայ պիտի։
Հարսին այս կանչուած պատկերը կրկին չգրգռեց զինքը։ Ընդհակառակն, տեսաւ զայն, հագուած զատկուան զգեստով, փողոցներէն հրաշքի պէս թռելով, գեղեցիկ, խռովիչ ու բախտաբեր։ Ինչո՞ւ զայն այդպէս դուրսը կը տեսնէր։ Ինչո՞ւ չտեսաւ անկողինին մէջ։ Սողոմին ծոցին մէջ։ Դարձա՜ծ տուն։ Անոր հոգիէն հալած ըլլային ամօթին այրուցքն ու վէրքը։ Գեղին համար ամէնէն դժնդակ, անպատուող պատահարը իր տունին վրայ՝ ան զգաց, որ կը հանդուրժէր։ Ու կը հանդուրժէր յաղթական։ Վասնզի անոր ալքերուն մէջ տեղի կ՚ունենար նոր գործունէութիւն։ Ան յստակ պարագրկեց տրամը, որ կը ծրագրուէր հեռուներէն։ Սողոմին պատուհասո՜ւմը։ Ժպտեցաւ։ Բայց հայհոյեց ալ իր գլուխին։
– Սըւոնք կ՚ածիլեմէյէր(եթէ) անոր քիթէն չբերեմ։
Մատովըկտչուլ<ref>sic ձեռագիրը՝ կտչուլ – ?</ref>քիչ մը պեխ էր բռնածը պինչէն։ Բայց գրաւական էր ատիկա արտաքին աշխարհին համար։
Մարդիկ կան, որոնք գրչի երկու խաղով կը պարտուին ու թուղթին վրայ կը պառկին։ Քանի՛ կեանքը ծաւալի մէկ ծալքով անոնց ոտքին, ա՛յնքան այդ մարդերը ուրիշ բան չունին քայլքին գիծերէն դուրս։ Մօտեցէք գեղացի միջին մարդուն։ Պիտի կարգուի, հայր պիտի ըլլայ, պիտի աշխատի, պիտի ծերանայ ու պիտի թաղուի։ Այս գլխաւոր հանգոյցներէ՞ն դուրս։ Այո՛։ Ու դժբախտաբար։ Այս մէկը պիտի աշխատի, բայց նման լարուած զսպանակի մը, քառորդ դար, կէս դար, առանց միջակէտի, միշտ աչքը հողին, ակռային տակ՝ հացի մը փշրանքը, ճիտին՝ բեռ մը զաւակ, փորին՝ անկուշտ կրիայ մը։ Անոր համար պիտի չգան գարունն ու աշունը։ Անիկա պիտի չզատուի ջրտուքի անիւէն, զոր ճակատագիրը լծած էր անոր ուսերուն։ Ու պիտի դառնայ։ Հարցուցէք իրեն, երբ ծունկերը կոտրին ու իյնայ ակօսին վրայ, – ի՞նչ հասկցար աշխարհէն։ Իր պատասխանը մի մօտեցնէք ունայնութեան քարոզին, որ կեղծ է ու անիմաստ։ Ու ասիկա այսպէս՝ միւսներուն համար։ Բայց մարդերուն մէջ կան Նալպանտենց Սերոբներ ու ձեր կարծածէն ալ շատ։ Անոնք քանի մը խաւ կեանքեր կ՚ապրին ու պատմողը չի կրնար սպառել ատոնց տեղագրութիւնը։
Դուք գիտէք, որ դէմք է անիկա։ Բայց լսեցէք աւելին։
– Պետական լեզուն կարդացող ու գրող առաջին մարդն էր անիկա։ Ու ասիկա՝ ոչ դէմի մեծ գեղէն յառաջացած պոլսական կրթութեամբ մարդու մը գիծէն։ Կը խօսուէր այդ պատուական հայուն վրայ հիացումով, որգայմագամներուն դաս կու տար ու կը պաշտպանէր իր գեղին իրաւունքները, գլուխը վտանգող յանդգնութեամբ մը։ Նալպանտենց Սերոբէն գեղի վարժապետին գիծէն,Կիւլտեսթէն գոց սորված, կը գրէր ընթացիկ փոքր գրութիւններ, որոնք իրեն շահած էին համակրութիւնը մռայլ քեաթիպներու, յիսնապետներու, բանտապահներու։ Այս համակրութիւնը կշիռ ունէր, վասնզի ժամանակները փափուկ էին։ Հայկական ջարդերը կատարուած։ Թուրքերը, մա՛նաւանդ պաշտօնեաները, սովորական կաշառքին տեղ, որով միայն ընթացք կու տային հայուն խնդրանքներուն, հաստատելու վրայ էին նոր կազմակերպութիւն։ Ասիկա հաւատարիմ հպատակներու զտումը եւ դաւաճաններու պատուհասումը հետապնդող ընդարձակ մարմին մըն էր, պաշտօնական կողոպուտի գերազանց առիթ։ Յանձնաժողով մը, որ քննութեան կ՚ենթարկէր հայ գեղերու ներքին հոգին, երիտասարդներուն հակումները, նախանցեալ տարիներուն յեղափոխականներուն հետ կապ հաստատած քահանաներն ու մուխթարներ<ref>մուխթարները, սրբագրուած՝ մուխթարներ -</ref>։ Կ՚ուսումնասիրէր եկողն ու գացողը, Հայաստանի կողմերէն պանդուխտ մարդոց վրայ թաթ կ՚երկնցնէր՝ եթէ անոնք գործի մը տէր եղած էին արդէն։ Կը հսկէր վարժարաններուն, ազգային երգերուն, եկեղեցական արարողութեանց։ Յանձնաժողովը հայ սոթտելու, փետտելու այս ազգային պարտականութիւնը կը նուիրագործէր՝ հետզհետէ դրացի գեղերուն թուրք բնակչութիւնը թունաւորելով։ Ու բոլոր այն հարցերը, որոնք ջարդերէն<ref>Ջարդերէն, սրբագրուած՝ ջարդերէն</ref>առաջ կառավարութեան դիւաններուն էին ինկած – վիճելի հողեր, կալուածներ, անտառներ, արտեր, բայց հազարաւոր արտավար ամբողջ հողամասեր, որոնց վրայ թուրք գաղթականներ զետեղուած էին եւ որոնց տուրքը՝ զրկուած նախատէրերը հարկադրուած էին հատուցանել, փայտի համար սահմաններ, որոնք գեղին կ՚ուրանային իր բնական<ref>sic ձեռագիրը՝ բնական</ref>բլուրները եւ թուրք գեղերուն հատանելի անտառամասերը անհունօրէն կ՚աճեցնէին – ինքնաբերաբար լուծուած էին ի վնաս հայ գեղերուն։ Կառավարութիւնը մասնաւորապէս կը շահագրգռուէր զէնքի հարցով։ Գրաւուած էին որսի բոլոր հրացանները։ Արգիլուած էին ատրճանակները։ Բայց ի՛նչ որ անոր մտահոգութեանց ծայրակէտը կը մնար, այն երիտասարդութիւնն էր, որ ջարդերէն<ref>Ջարդերէն, սրբագրուած՝ ջարդերէն</ref>առաջ համբաւ էր շահած նշանառութեամբ, մաքսանենգութեամբ ու թուրք գիւղերու մէջ ցոյց բերած քաջութեան արարքներով։ Ասոնք ջանացեր էր խորտակել, զանազան մեքենայութիւններով։ Հանած էր անոնց դէմ թուրք գիւղերէն խումբեր, որոնք հաւու տարմի մը նման տարտղնուած էին դեռ ճակատի չեկած, մինակ մեր տղոցը անուններէն։ Յետոյ ջանացեր էր սիրաշահիլ։ Պաշտօններ – պահպանութեան – ու աւազակներու դէմ զանոնք վարժելու ատեն կռնակէն սպաննելու ծրագիրներ մնացեր էին անարդիւն։ Այն ատեն անիկա դիմած էր փոքր, բայց ապահով եղանակին, – ներքեւ ձեռաց մարդեր պահպանել, որոնք զինքը տեղեակ պահէին գեղերուն հոգիէն։ Ամէն գիւղ ունի այս խեղճ արարածներէն, ընդհանրապէս քիչ մը խօսուն, կարդացող, փոքր արտաքինով, անկշիռ ու քիչ մըն ալ հացկատակ, որոնք իրենց տեղեկութիւնները կը ծախեն շատ աժան, երբեմն ձրի, երբեմն ալ մղուած խօսելու, մեծ խօսելու, շատ խօսելու եղերական պահանջէ, որ զանոնք անհանգիստ կ՚ընէ, եւ գաղտնիքի մը դէմ՝ շլմորուն ու անկարող։ Թուրքերն յաջողութեամբ կը շահագործեն այս տարրերը։ Թուրքերը դարձեալ կը գործածեն միւսները, խառնուածքով ցած, քսու, նախանձոտ ու ծոյլ տիպարները, որոնք մատնութիւնը կ՚ընեն հաշիւով, ներքին բխումով, անգթօրէն ու ճարպիկ։ Դարերէ ի վեր սողալու վարժուած այս ժողովուրդին մէջ այս գիծէ մարդերու առատութիւնը գեղերուն համար աղէտ է հալածանքի շրջաններուն։ Անոնք ծածկուած են հանրութեան նայուածքէն իրենց ոչնչութեամբը, դրամովը, կեղծաւորութեամբը։ Հասկցաք անշուշտ, թէ ո՞վ է Նալպանտենց Սերոբը։
Իր անկողինէն փախչող մարդ՝ անիկա սրճարանի ձանձրոյթէն ազատելու համար շաբաթը հեղ մը գիւղէն երեք ժամ հեռու կառավարանիստ գիւղաքաղաքը կամ նաւահանգիստը կ՚իջնէր։ Գո՞րծ։ Դրամ ունեցողին համար աւելորդ է հարցումը։ Անձնական թէ սիրայօժար վերցուած հանրային գործեր ճարտարութեամբ կը պարտկէին այդ այցելութեանց թաքուն երեսները։ Բայց այդ այցերուն ընթացքին անիկա ժամերով կը խօսէր իր շրջանակին մարդոց հետ։ Տարօրինակ կերպով ինքզինքը լաւ ու հաճ կը զգար կառավարական պալատին թուղթ ու բորբոս հոտող ծակուծուկերուն մէջ։ «Սերոբէ էֆէնտի» կ՚ըսէին անոր թթուած տեղակալէն մինչեւ փառահեղ, տարիքով ու մօրուօք փառահեղ աւելածուները։ Ու, մա՛նաւանդ՝ ընտանի, պապենական բարեկամ բանտապահը – դրացի գեղէն թուրք մը, որ միշտ սուրճով կը հիւրասիրէր, կը յիշէր հաճի Արթինին ժամանակէն գեղեցիկ ու արու դրուագներ, որոնք ծերուկին շատ հին յիշողութեան մէջէն կը բուսնէին թարմատի ու շնորհալի, այնպէս՝ ինչպէս աւանդուեր էին անոնք իր մանուկի երեւակայութեան, իր հօրը կողմէն, ան ալ բարեկամ թուրք մը հաճի Արթինին։ Բանտապահը անոր կը հրամցնէր նաեւ միշտ մէկ-երկու նոր պատմութիւն, նոր ժամանած բանտարկեալներու վրայով։ Ու Նալպանտենց Սերոբին համար, այդ դրուագումներէն ետքը, խորունկ ու հեշտալից յուզում էր գառագեղին փակցնել իր կանացի դէմքը եւ երկարօրէն դիտել այդ վայրագ արարածները, որոնք, անտարբեր, լիրբ, կռնակնին պատին, կ՚երգէին, կը համբուրէին երգին աղջիկները, կը հայհոյէին ու դաշոյն կը բարտէին։ Ու անոնց երկաթապատ պատեանին իսկ խորէն դեռ նայուածքը չէր ազատած դաշոյններուն սրութենէն ու կրակէն։ Թաքուն զսպանա՞կը զինքը հոդ գամող հակումին։ Ան իր չունեցած առնութեան, ուժին, սերմին<ref>ջնջ. ստորակէտ</ref>անհուն ժայթքը կը փնտռէր այդ գազաններէն ներս, որոնք մեծ մասով կնիկի խնդրով ինկած էին հոդ ու արիւն, մարդու արիւն թափած։ Ու կային վրայ<ref>sic ձեռագիրը՝ կային վրայ – ?</ref>, կամացուկ, առանց ատելութեան թռցուցած էին իրենց կիներուն գլուխները սուտ կամ իրաւ կասկածի վրայ։ Ան ի՜նչ մղձուկ յուզումով անիկա կ՚ուսումնասիրէր այդ ճաղատ ու հանդարտ, տարիքով առաջաւոր մարդերը, որոնք չէին մասնակցեր երգին ու աչքերնին փակ կ՚ապրէին։ Անկշտում կը նայէր բոլորին ալ։ Կը պաղէր ատոնց մարմինին, մա՛նաւանդ աչքերուն, արիւնէն առնուած, դեռ երիտասարդութեան առաջին թարմութեամբ ու այսպէս փառահեղ կիրքերով ծիրանաւոր։ Տեսարանին յաճախանքը կը տեւէր շատ, մինչեւ գեղ։ Ու անոր մտքէն դժուար կը ջնջուէր երկաթուած այդ անասուններուն անասելի սարսափը։ Ոչ մէկ հա՜յ, ոճրագործներու այդ բաժինին մէջ։ Ու անիկա զանց կ՚ընէր այցել[ել]<ref>sic ձեռագիրը՝ այցել – ?</ref>բանտին խորագոյն նկուղը, ուր աղտի, քակորի եւամոնեագի կիզող հոտին մէջ վրայէ վրայ կը դիզուէին իր ազգակիցները, բոլորն ալ կթուելու, հարկի կամ յեղափոխական հեքիաթը ապրող ցոյց տալու պատրուակով հոն ինկած։ Դէպի մատնութիւն անիկա ըրած էր իր առաջին քայլերը, խղճահար ու դառն զիջումներ, ուր մղուած էր անիկա առանց պահանջի, ինքնաբերաբար, մղուած գուցէ կնիկի իր բամբասող բնազդներէն։ Յետոյ էր, որ նախախայրիքներուն վրայ փնտռուած էր թուրքերէն, որոնք իրմէ կ՚առնէին, անփոյթ ու անվճար, իրենց ուզածները, ոչ անշուշտ յեղափոխականներուն վրայով, այլ այն տղոցը վրայ, որոնք յայտնի էին թուրքերուն դէմ իրենց մռայլ ատելութեամբը։ Այն աղաներուն մասին, որոնք թուրքերու հետ լաւ դրացնութեան հեքիաթը կը հեգնէին ու կը զգուշացնէին ժողովուրդը թուրքին ծրագիրներէն։ Օտարականներ պատսպարելու հարցը Սերոբին նախասիրած գետինն էր։ Կ՚ամբաստանէր իր թշնամիները – ո՞վ թշնամի չէ իրեն, այսինքն՝ ինք որո՞ւն է բարեկամեցող –, հօրը կողմէն ամբողջ Նալպանտենց գերդաստանը, իրմէն փոխ դրամ առած ու վճարելու անկարող մնացած թշուառները։ Բայց մա՛նաւանդ գեղին քաջերը, որոնց հանդէպ իր ատելութիւնը դուրս էր բնականին սահմանէն։ Յեղափոխակա՞ն։ Չէին ատ տղաքը։ Բայց կային, որ գող էին, ու դուք գիտէք, թէ ո՛ւր կը մտնէին եւ ինչո՛ւ։ Իր կնիկէն զգացած վախին մէջ այս կարելիութիւնն ալ կը միջամտէր։ Ու մանրամասն կը զեկուցանէր իւրաքանչիւր տղու շաբաթական գործառնութիւնը, որսերը, փախցուցած ծխախոտի բեռները, զարկած նշանները, պարպածտամէճանները։ Յետոյ կը վիճաբանէր անոնց հաւանական ծրագիրներուն մասին, յիսնապետին,միւսթանթիգին եւժանտարմըրիի հարիւրապետին հետ։ Ու կարծիքը կշիռ ունէր։ Իր այս ծառայութեանց փոխարէն՝ կառավարութիւնը երբեմն կը վարձատրէր` ի նպաստ գեղին լուծելով Նալպանտենց Սերոբին միջոցով կատարուած դիմումները։ Պարտքի, պետական հարկի եւ ուրիշ մանր-մունր բաներու համար տարապարտ բանտարկուածները կ՚արձակուէին ու կ՚օրհնէին Սերոբէ աղան։ Այսպէսով էր, որ ճղճիմ, գաճաճի մօտ իր հասակովը, անսերմ իր ողնուղեղովը, անկրակ իր սիրտովը պաղ այդ զաւակը կը քշուէր դէպի աստիճանները գեղին մեծաւորներուն։ Ոչ ոք մտքէն կ՚անցնէր կասկածիլ անոր մէջ ստոր մատնութիւնը։ Թուրքերը դեռ նոր կը սկսէին իրենց ապագայ ցանցին, որ Համիտի վարչութեան հսկայ մեքենան պիտի ըլլար, Պոլսէն դուրս։ Նալպանտենց Սերոբը բարձրաձայն կրկնեց իր սպառնալիքը.
– Սըւոնք կ՚ածիլեմ՝էյէրանոր քիթէն-պինչէն չբերեմ։
Մատովը նոյնկտչուլ<ref>sic ձեռագիր՝ կտչուլ – ?</ref>պեխն էր բռնածը։
Թուքով, անկանգնելի կարծուող կործանումով սկսած այս ճակատումը ժամէն քիչ միջոցի մէջ կը վերածուէր թոյլ ու բնական հաշտութեան մը։ Ո՞վ՝ յաղթականը։ Ի՞նչ հարկ այս ճշդումին։ Ուշագրաւ էր, որ բուռն տագնապին ամբողջ տեւողութեանը երկու կողմն ալ զգուշաւոր եղան մօտենալու Նալպանտենց հարսին։ Ան՝ վերապահ ու կարծես ներողամիտ հաւանութեանը կ՚արժանանար մօր ու տղու այս պայքարին մէջ։ Մայրը եղաւ ճարտար, հեռուէն, հեռուներէն պտտող, ու եթէ չպաշտպանեց՝ գոնէ՛ չտապալեց ալ իր հարսը։ Ասիկա աղաղակող նորութիւնն էր տագնապին։ Կեսուրները պարտաւոր էին, երդուած էին տասնապատկելու իրենց հարսներուն ամէն արարքներուն իմաստը, եթէ անոնք ծուռ մեկնութեան մը ընդունակ ներկայանային։ Հասարակաց այս ճշմարտութիւնը տիրական էր ու անդիմամարտ։ Պառաւը չհանեց բերնէն ոչ մէկ բառ, որ կասկածի տակ ձգէր հարսին հակումները, որոնք գուշակել, գտնել, ոսկեզօծել ու իբր իրողութիւն ներկայացնելը սուտ խօսելէն աւելի դիւրին բան էր անոր համար։ Մունջ եղաւ դարձեալ էրկանը սենեակէն անոր փախուստին բուն շարժառիթէն եւ ուս թօթուեց վճռական միւս յայտարարութեանց դէմ, որոնք տղուն բերնէն կը թափէին գետին։ Բայց ան պարկեշտօրէն վրան առաւ ձեռնարկին – կատարուածին – ամբողջ բեռը. հնարեց չեղած մանրամասնութիւններ, որոնք հարսին դէմքը կը լուսաւորէին ու ըսաւ սուտեր, բոլոր էրիկներուն այնքան անհրաժեշտ, երբ նման կրակի մը տակ տապլտկին։ Ան փրկեց իր հարսը։ Հաշի՞ւ՝ այս ձեռնածութիւնը։ Էականը ձեւէն դուրս էր սակայն։ Այդ պահուն պառաւին համար կացութեան լուծումը Աղուորին արգանդն էր, ուրկէ կը սպասուէր գերագոյն պատգամը, ա՜ն՝ որ պիտի վճռէր բախտը Նալպանտենց կալուածներուն, տունին, անունին ու ապագային։ Ի՜նչ դիւրաբեկ, դժուար վստահուելիք գրաւական։ Հարսէն մազի թել անգամ շարժելու ատեն չէր։ Ու պառաւը կը ներկայացնէր դարաւոր իրաւունք եւ արդարութիւն։ Ինչո՞ւ Սերոբը ընդունեց ու քաջալերեց մտածման այս դրութիւնը։ – Գեղի գործերուն խառնուելէն ասդին անիկա քիչ-քիչ փորձառութիւն էր ստացած կիներու ուժէն։ Եթէ բանտերը հեռանկար մը մնային, բայց հազարներուն, տասը հազարներուն մէջէն հազիւ քանի մը հատ իրենց գլուխը տալու չափ առաջ կ՚երթային։ Միւսնե՞րը։ Այսինքն՝ հարիւր հազարները։ Անոնք կը տիրէին։ Ու այրերը՝ շրջուած գերիները անոնց։ Պէտք է ակնածիլ այդ ուժէն։ Որքան քիչ կոտրուի գինիին փարչը, այնքան շատ կը շահի գինեպանը։ Յետոյ, փառք Աստծո՜յ։ Դեռ ոչինչ կար խռովիչ։ Պառաւը հեռու էր վախնալէ իրերուն ստացած վիճակէն։ Հարսը իր «հունին» բերելը Տիրոջը օգնութեամբը, օրուան մը հարց էր։ Մենաւոր մանիշակին պէս իր տունկէն դեռ աչք իսկ չվերցուցած Աղուորէն ըմբռնելի չէր ընդունիլ ու գտնել «տունէ, տեղէ հեռի» այն ծաղիկները, որոնք Աստուծոյ գերագոյն պատուհասը կը մարմնաւորեն ու հողի հաւասար կ՚ընեն բարգաւաճ, շէն գերդաստաններ։ Տէրը, որ միշտ ալ հասեր էր իր նեղ օրերուն, պիտի չմոռնար իր աղախինը, մա՛նաւանդ անոր անզուգական գուբը։ Մնաց որ, որո՞ւն հարսը – լեզուի ինկածներէն – յղութեան սրբագրումէն անմիջապէս յետոյ, դանակի պէս չէր կտրած ու նետած մէկդի գայթակղութեան կեղը, ու մտած տունն ի վեր հարսնուկի իր պատմուճանին մէջ։ Կը մտածէր։ Ու քանի՛ կը մտածէր, ա՛յնքան իր դերը ընդարձակ կը տեսնէր։ Ու իր դերը՝ մա՛նաւանդ սանձահարելու գայթակղութիւնը, որ գեղերուն մէջ գրեթէ միշտ աղէտաւոր նկարագիր կը հագնի շատ արագ։ Քիչ ու փոքր փողոցները կը յորդին պատահարով։ Անխուսափելի, հրապարակային կռիւ մը զայն կը ցրուէ, կը հասցնէ մինչեւ խորագոյն նկուղները տուներուն։ Ծերերն ու հաշմանդամները ականջով մաս կ՚առնեն ցանուածէն։ Կոյրերն ու նոյնիսկ խուլերը կը հաղորդուին անոր խռովքին։ Մատ մը տղաք անգամ համ կը ճարեն իրենց պզտիկ պատմութիւններուն, կրկնելով տեսարանին մեծ շարժումները, դերակատարներուն ձեւերն ու հայհոյութիւնները։ Ցնդական թոյնն է անիկա, որուն յաղթահարումին համար հաճի Աննային կտաւէն տիկերն իսկ քիչ կու գան յաճախ։ Ու ատիկա կը զգար փառաւոր պառաւը։ Հաւատքով հաւաքեց ինքզինքը։ Հակառակ հիւանդութեան գրեթէ մահացու նկարագրին՝ անիկա հեռու էր ցաւէն ու բեկումէն։ Ոտքի ելլելու փորձին մէջ միայն զգաց, որ ուժերը անբաւական էին։ Իրեն այնպէս եկաւ, որ հարսը արդէն տուն կը դառնար։ Սողո՞մը։ Բայց «հոտած», «անօթի», «աւուր հացի կարօտ» այդ տղուն համար շատ կանուխ էր մտահոգուիլ (պառաւը չնեղուեցաւ իր սուտէն, թերեւս անոր համար, որ բոլոր այս պատահմունքներուն մէջ միակ երկիւղալին խենթութիւնն էր Սողոմին, արիւնին ջերմութիւնը, որուն հուրքը բռներ էր տունը հիմերէն մինչեւ կատարը)։ Զայն «թռցնել զառիվարէ մը», ինչպէս կ՚որակուէին հասարակ, բայց արդիւնքին մէջ ապահով, անվրէպ թակարդումները, առաջին պարտքը կը մնար պառաւին, Աստուծոյ եւ մարդոց առջեւ։ Քիչ մը խոստում։ Շատ լոլոզում։ Պողով անուշ բառ։ Մէկ-երկու ոսկի։ Հակառակ պարագայի՞ն։ Մայրը շշնջեց ինչ որ տղան կը մտածէր, բայց կը վարանէր բանաձեւելէ.
– Ողջ ըլլանհիւքիւմէթին աղաները։
Թուրքերուն ձեռքով Սողոմէն թեթեւնալու այս յստակ ակնարկութիւնը տարօրինակ կերպով սեւ կ՚ընէր խղճմտանքը պառաւին։ Ոչ ոք, Նալպանտենց հաճի Աննայէն դուրս, մտքով իսկ պիտի համարձակէր մօտենալ նման մեղքի մը, յիսունէն վեր պառաւներու շրջանակէն։ Այսպէս, շատ հզօր ոխի մը կուպրին մէջ կ՚ամրապնդուէր այս տարօրինակ հաշտութիւնը, սեւ ու դժպհի այս կռիւէն վերջը։ Սողոմին գլխուն պառաւը դեռ ունէր խաղալիք ուրիշ չուաններ, աւելի մռայլ հէնքերով։ Նալպանտենց պառաւը կը յայտնուէր հզօր, աննահանջ, վճռական, ոչ մէկ խայթէ, ոչ մէկ քայլէ ընկրկող անձնաւորութիւն։ Ի՜նք՝ որ տարիներովտավի(դատ) էր քշած վոհմակ մը անօթիներու դէմ։ Ի՜նք՝ որ«փապուճը թէրս էր հագցուցեր»կարդացուկներուն ու քեաթիպներուն։ Այդ վայրկեանին անոր մէջ սկիզբ կ՚առնէր հոգիի այն սեւախտը, որուն թոյնին տակ անիկա ընդունակ պիտի ըլլար ծոցի հարցէ մը շատ վեր ուրիշ կառուցումի։ Բայց ատիկա աւելի ուշ։
Հիմա, խաղաղ ու լուսաւոր, Նալպանտենց խղճմտանքը, մօր ու տղու վրայէն, մտաւ իր պատեանին։ Սերոբէ էֆէնտին կը ժպտէր վերջապէս, երբ կնճռոտ հարց մը շտկրտելէ վերջը<ref>ետքը, սրբագրուած՝ վերջը</ref>, ծերերուն սրճարանը թէյ մը կ՚ապսպրէր՝ մռլտալով շարականի կտոր մը։ Պաղ, դաւաճան այդ ժպիտը, որ կը տգեղնայ որձեւէգ դէմքի մը վրայ։ Յետոյ՝ առանց նեղուելու մէջտեղ դրին յղութեան ցանկալի հարցը, որ իր արարողական եւ նիւթական կողմերովը<ref>կողմերով, սրբագրուած՝ կողմերովը</ref>միայն կը շահագրգռէր դաշնակից զոյգը եւ կորսնցուցած կը թուէր իրեն կապուած եղերական դրուագումին ամօթն ու սարսափը։ Ի՜նչ դիւային, տխուր խաղաղութիւն էր ան, որով վարշամակուած էր Սերոբ աղան…։ Առաջ Աստուած, ատ օրն ալ չէր ուշանար։ Ուրկէ՞ եւ ինչո՞ւ այս վստահութիւնը։ Ու անոր աչքին դէմ բռնուեցան կրկին այն պատկերները, որոնք ատենին գործածուած էին, հարսին բերնովը, անշուշտ պառաւին ուղեղէն։ Նոյն օրինակները, անունները, թուականները, տուները։ Երբեմն պատրանքը փնտռեցինք, դադրած անոր հաւատալէ։ Ան երեւակայեց ինքզինքը ազատուած սեւ այսպուկիէն։ Տէ՜րը<ref>Տէ՞րը, սրբագրուած՝ Տէ՜րը</ref>, այսինքն՝ իր յաջորդութեանը մէջ իր բոլոր ունեցածին։ Հա՜յրը<ref>Հա՞յրը, սրբագրուած՝ Հա՜յրը</ref>՝ մանչու մը։ Հոս իր դէմքը առաւ գարշագին, խղճալի կնիք մը։ Մաշա՞ծ<ref>Մաշած, սրբագրուած՝ Մաշա՞ծ -</ref>չէր խղճմտանքը ատ անկիւնէն…։ Էրի՜կը<ref>Էրի՞կը, սրբագրուած՝ Էրի՜կը</ref>՝ գեղին աղուոր կնիկներէն մէկուն։ Երջանի՞կ, գրեթէ, եթէ շատ պահանջկոտ չըլլանք ու վէպի պէս չնայինք կեանքին վրայ։ Այցելեց յիմարութիւնը կնոջը հետ բախումին։ Բայց ողջ ըլլար մայրը։ Մա՛նաւանդ երկու շարոց ոսկին։ Նոր չէր սորվեր, թէ կիները որքա՛ն տկար են դեղին այդ էակին առջեւ։
Բայց օրը օր է վերջապէս։ Եկան դրացիները, գիշերուան պատահածներէն աստիճան մը աւելի հետաքրքիր:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Հարցուցին ու փնտռեցին հարսը։ Ծունկ դրին անկողինին մօտ ու չհաւատացին ցաւին լրջութեան։ Ամէն ինչ դարաւոր ու անխախտ փորձառութեանց հետ կապուած է գեղացիին մէջ, ամէնէն շատը հիւանդութիւնն ու մահը։ Կիները մշտապէս ներկայ ամէն ծանր պառկողի հոգեւարքին<ref>հոգեվարքին, սրբագրուած՝ հոգեւարքին</ref>, անոնք բժիշկի մը չափ ստոյգ կը ճանչնան դասական ու մեծ ախտերը եւ վճիռ ունին, գրեթէ անվրէպ։ Մխիթարեցին հաճի Աննան, որուն շունչը հազիւ ազդուած կը գտնէին, մտահոգուելու համար «սրտի ցաւ»էն։ Եկան աղջիկները, թոռները, գործ տեսան, ապուր եփեցին, խօսեցան, խաղացին ու գացին։ Հարսը միշտ կը պակսէր։ Աչքի դարձաւ անոր բացակայութիւնը շատ կանուխ։ Կեսուրը, բազմահնար, ճարեց առաջին սուտը` գիշերուան աքաղաղի պէս անոր պոռալը շահագործելով։ Ան ալ անհանգիստ էր ու ղրկուած մէրանցը։
Մինչեւ օրուան կէսերը, հարիւրով ըսուելու չափ շատ այցելութիւններով ընդմիջուած ու միշտ ալ վերաշինուող այդ խորհրդակցութիւնը մօր ու տղու՝ կը լուծէր բոլոր վիճելի հարցերը։ Տարօրինակ չէ՞ր, որ սրբէր մեղքը, իր անծածկելի, ստոյգ արատովը, սրբագրէր մանաւանդ՝ հարսին արգանդը, արդարացնէր ձեռնարկը եւ յանձնէր Աստուծոյ նկատառումին ընդարձակ զոհողութի՛ւնը, որուն կ՚ենթարկուէր պատիւը ընտանիքին։ Այս կսկծագին բզկտումը կը տաղաւարուէր յոյսով, անոր խորհուրդով, որ կը տպաւորէր մայրը։ Նոյն այդ խօսակցութիւնը տուն կը վերադարձնէր հարսը, առանց որ գուգուկն անգամ հոտ առնէր պատահածէն։ Ու վստահ էին, – հարստութիւն, գերդաստանին վարկը, Սարեկենց խեղճութիւնը,էֆէնտիութիւնը փաստեր էին, որոնք լաւատես ըլլալու մղէին զիրենք։ Անոնք տակաւին ծանրացան ուրիշ մանրամասնութեանց ալ վրայ, հետզհետէ աւելի բնական թուացող վիճարկութիւններով, – յղութեան հաղորդագրումը, հանրութեան մատուցումը։ Մատաղ։ Մեծադղորդ պատարագ։ Այս անգամ պիտի կանխուէր կարգը չսպասելով հօրը պէս։ Սողոմին ագիին տակ պաղլեղ։ Ի պահանջել հարկին՝«կաշին խոտ լեցնել»։ Այս ամէնը հաստատ ու մեծ գիծերու մէջ։ Ուշագրաւ էր, որ բոլոր այս հեռանկար ծրագիրները իրենց պարզ ու դիւրին երեսը միայն մատչելի ընէին անոնց։ Այսպէս, մտքերնուն չանցուցին երբեք յամառութիւն, դիմադրութիւն Աղուորին կողմէ։ Նոյնպէս գայթակղութեան տարածում մը Սարեկենց, Սողոմենց սեմերէն։ Կեանքը կեանք է վերջապէս։ Զայն պէտք է ապրիլ, կ՚ապրին եւ ոչ թէ արիւն ու կրակի կը մղեն։ Ասիկա մտածումն է մեր ամէնուն։ Վէպը, արկածը, ոճիրը հեռու եղանք միշտ մեր հաշւոյն ընդունելէ։ Ու եթէ եկան անոնք երբեմն մեր օրերուն վրայ, եկան երազի մը պէս, որուն չենք սպասեր։ Չայցելեց անոնց խռովքին՝ նոր յիմարութիւն մը Սողոմէն, վասնզի մտովի անոր հանդէպ ծրագրուածը այնքան արմատական էր, որ տղան արդէն անհետացած<ref>անգիտացած, սրբագրուած՝ անհետացած</ref>կը նկատուէր իրենց ճամբաներէն։ Այս վստահութիւնը կ՚ազդէր գործէն ալ առաջ։ Ասիկա կը դիտուի, երբ մեր ցանկութիւնները իրենց ուժը կը չափեն իրենցմէ եւ կ՚ անգիտեն շրջապատը, ուր ուղղուած են։ Շատ զօրաւոր զգացում մը մեզ կոյր կ՚ընէ նոյնիսկ մեր ընդունակութեանց, տարողութեանց վրայ։ Եթէ դէպի հերոսութիւն աս է ճամբան, բայց դէպի հիմնայատակ կործանում ուրիշ ալ չէ։ Չորս աչքով պիտի հսկէին շաբաթին վրայ։ Յղութեան ստուգութիւնը մեկնակէտը պիտի դառնար նոր կարգադրութիւններու։ Երբ սրճարան մեկնելու համար զատուեցաւ մօրմէն՝ անիկա մտած էր լաւագոյն օրերու տրամադրութեան մէջ, էրիկմարդու պատեանին մէջ ու գէր պուկը ուռեցնելով, հազացած ատեն ոտքին տակ տախտակները կը ճուացընէր։ Ու գոհ էր ատկէ։ Պառաւը առանց ոտքի կարենալ ըլլալու, ծալած էր անկողինը, թոռնիկը վազցուցած խնամի Սարեկին, տեղաւորած սենեակը, գրեթէ նստուկ, մէկ ձեռքովը հեռուէն սիրտը հսկելով։
<ref>յաւելում՝ նոր պարբերութիւն անցումի</ref>Եկաւ խնամի Բաբէթը ` մռութը կախ, «պէթը պէնչը»<ref>«պէթը պէնզը», սրբագրուած՝ «պէթը պէնչը» – ?</ref>թռած, ակռաներէն կափկափուն, ձեռուըներով ծունկերը ծեծելէն։ Վաւերական մեռելի մը դէմ արտայայտութիւնը շատ տարբեր պիտի չըլլար։ Ինքզինքը ամիսներէ ի վեր մտապատկերած սա վիճակին մէջ զետեղելով՝ կարծես սնափառութիւնը ունէր իր խելքն ու հոտառութիւնը հաստատելու։ Այս յուզումը չազդուեցաւ հաճի Աննային խիստ լուացքէն, որ հակադիր բեւեռէ մը անյատակ լաւատեսութիւն կը բերէր ու սուտ կը հնչէր։ Աւելի՛ն. անոր սարսափը աստիճան մըն ալ կը խորանար այն չեղածով, «գալիքով», որ պսակումը կ՚ըլլար այս ամէնուն։ Ի՞նչ։ Որոշ չէր գիտեր։ Բայց համոզուած էր անոր գալուն։ Լացաւ, հեղձամղձուկ, ամօթահար, ճակատագրական այն լացը, որ հարուստն ու աղքատը մէկ կ՚ընէ կեանքին կարգ մը ժամերուն։ Չտուաւ հարցում, բարձր աչք։ Չուզեց բացատրութիւն, լոյս, փաստ, խրատ, որոշում։ «Կործանո՛ւմ»։
Միջամտեց հաճի Աննան։ Ան ոչինչ սրբագրեց։ Բայց դատեց կացութիւնը իր կշիռովը։ Յիմարութիւն չէ՞ր այդպէս փէշերը բաց, ջահով ու աղմուկով վազել վտանգին դէմ։ Ի՛նչ շահ արցունքէն, ծունկ ծեծելէն։ Ի՞նչ էր վտանգուածը մինչեւ սա րոպէին։ Ո՞վ ունէր լուր եւ ի՞նչ բանէ։ Առաւ վրան ձեռնարկին ամբողջ բեռը։ Իր աղջիկին գործն էր ազատել մայրը ամօթէն։ Այս խաղաղութիւնը, լաւատեսութիւնը, արդիւնք մօր ու տղու երկարատեւ խորհրդակցութեան, իմաստալից էին Սարեկ խնամիին համար, որ դատումին այս ձեւէն զգաց, որ հաճի Աննան քիչ գիտէր։ Այն ատեն, չունեցած խելքովը ան դատեց նորէն Նալպանտենց տունին տրամադրութիւնը իր աղջկան հանդէպ։ Իր սեմէն ելած ատեն՝ անիկա խորհած էր շատ մը կարկուտներու, բայց երբեք աղջկանը հոգիին, որ էրիկին, ոսկիին, հանգիստին, եղին ու մեղրին հոմանիշ է միշտ։ Անիկա գրաւուած էր ուրիշներուն ըսելիքովը, ուրիշներէն լսելիքովը, – գայթակղութեան ուրուականէն, որուն սանձազերծումին մէջ անոր պարկեշտ բնաւորութիւնը չէր կրցած հերքել իր բաժինը,<ref>յաւելում բ. հրատ. պակսող բառերու՝ մօ՛ր բաժինը</ref>մօ՛ր բաժինը։ Ու տեսած էր աղջիկը, գեղին ծամոց, բոզերու գիծին, դարձուած մէրանցը տունին, այսինքն՝ ողջ գերեզմանումին, ամօթի այն անողոք թելաւորումին (քողաւորում), որ պզտիկ միջավայրերու հզօրագոյն պատուհասն է դէմ հանուող<ref>հանող, սրբագրուած՝ հանուող</ref>ամէն շեղումի։ Բայց զգուշացաւ այդ ամէնէն ոչինչ խօսելէ։ Չխօսեցաւ կրկին Աղուորին ալ վրայ։ Ինքզինքը հաւաքած՝ ան լսեց ուշադիր ու հլու, հաճի Աննային բոլոր թելադրութիւնները, անոնց ներքին խանդը դիմաւորեց հաճոյքով։ Աւելորդ անգամ մըն ալ զգաց, թէ այսքան մռայլ ու դժնդակ պատգամախօսութեան ընթացքին որքա՛ն աղքատ կ՚իյնար ինք բռնուած մօտիկը ամենազօր խնամիին։ Ի՜նչ չնչին էր իր կամքը՝ եղելութիւնները վարելու ու «գործ» մը կարգադրելու ճամբուն մէջ։ Մեծցաւ հաճի Աննան, հաճի խնամին, որ կը բաւէր, կրնար բաւել ամբողջ գեղին, եթէ պէտք ըլլար դրացի գեղերուն, նոյնիսկ մեծ քաղաքին։ Սրտապնդուած, կազդուրուած իջաւ վար, տուն, խոստանալովՀայր մերէ<ref>Հայր մեր ի, սրբագրուած՝ Հայր մեր է</ref>մը ղրկել Աղուորը։
Մօր ու աղջկան ճակատումը եղաւ նոյնքան դառնակսկիծ։ Զարհուրանքը փուշ-փուշ ըրաւ Սարեկին մազերը, երբ անոր աղջիկը, առաջին իսկ բառերէն, յայտարարեց՝ ամբարիշտ ու հաստատ.
– Ամէն մարդ թող խառնուի իր անկողինին…
Փողոցի վրայ թշնամիին գլխուն կործուած աման մը նախատինքի պէս լիրբ ու վճռական էր շեշտը։ «Գառնուկ» Աղուորը մեռած էր ընդմիշտ ու տեղը կ՚անցնէր հզօր, իր ուժին, գեղեցկութեան, երիտասարդութեան գիտակից կինը։ Ա՛ն՝ որ գեղերուն մէջ հազուադէպ ըլլալուն պատճառով եղերական կը դառնայ։ Մայրը անծանօթ մնացած էր այս փոփոխումին։ Ան չէր գիտեր, թէ Նալպանտենց հարսին մէջէն կը խօսէր Նալպանտենց հաճի Աննան` երիտասարդ ու վճռական։ Իր առջեւի ամբարտաւան կինը արարածն էր հինգ տարիներու հսկողութեան, քարոզին, զրկանքին… ու սրբազան շաբթուան մը։ Պարապ տեղը չէ, որ անոր շրթները անընդհատ փսփսացած էին նշանաւոր նախադասութիւնը՝
– Ի՞նչ ընեմ ես ալն ու ադլասը։
Ի՞նչ ընէր ան քիրմանի շալը, ինչպէս կ՚ըսէր սուզուած<ref>sic ձեռագիրը՝ սուզուած ?</ref>երգէն վերապրող այս փշուր պատկերը, որ առածի կարգ էր անցեր։ Իր ուզա՞ծը<ref>Իր ուզածը, սրբագրուած՝ Իր ուզա՞ծը</ref>։ Բայց ինքը գիտէր։ Ուրիշներ…
– Տասը փարայինգլօխն է ամէն բան…
Հզօր ու սարսափելի սպառնալի՜քը։ Տասնհինգ օր չկար, որ թաղած էին Փէհլիվանենց հարսը ` գեղին ամէնէն քնքուշ ու գառնուկ հարսներէն։ Տասը փարայի մկնդեղով վերջ տուած էր կեանքին, երբ ստիպեր էին զինքը վերադառնալ մէրանցը։ Ու անոնց կռիւը հարս ու կեսուրի կռիւ էր, այսինքն՝ ընթացիկ, պարզ, գրեթէ բնական կռիւ մը։ Թնդաց գեղը։ Լացին բոլորը, մա՛նաւանդ երիտասարդ հարսները։ Շաբաթ մը ամբողջ սուգ ու շիւան յորդեցան գերեզմանէն։
– Տէ՜ր, դուն ողորմէ…
Հազիւ կրցաւ շշնջել շանթահարուած Սարեկը։ Անոր այնպէս եկաւ, որ աղջիկն ալ պառկած էր առջին, կապուտցած շրթներով, բզիկ-բզիկ եկած միսերուն խորունկէն, որոնք անոր դէմքը ըրած էին կրակի վրայ բռնուած ու փոթաւոր կաշիի կտոր։ Մազերուն դեղնութեան հետ կազմելով սրտառուչ հակապատկեր, ուր ապաստանած էր անոր շնորհը, դեռ խօսքի նիւթ թաղումէն ետքը։ Դարձաւ քանի մը անգամ կրունկին վրայ, դասական շուարումին իսկ անկարող, իբր թէ փախցնելու համար զարհուրելի մղձաւանջը։ Յետոյ դողալ առին մատները, պաղ ինկաւ սիրտը ու մօտ էր նուաղելու։ Անհոգ՝ անոր աղջիկը անցաւ սենեակին միակ պատուհանին առաջ ու կը նայէր, սառած, աղուոր լճակին, աշնանագեղ ցերեկով, թեթեւօրէն ներկուած կաթի կոնքի մը պէս, բլուրներու գոգին, հեռաւոր ու կախարդ, ուր երիտասարդ մահեր կը քնանային։
– Էս ան տունը ոտք չեմ կոխեր։
Միշտ միօրինակ խստութեամբ, որմէ շիւղ մը բան փրցնելը չենք յուսար, ու կամակոր գլուխով, որ ետ նետուած ատենը ժխտումի համար սարսուռն ու կիրքը կը փոխադրէր մազերուն ալիքին՝ անիկա սպառնաց, տակաւին այս գիշեր իսկ, կարգադրել հաշիւը իր սրտին։ Պահանջեց, որ մինակ ձգէին զինքը։ Հարսները, այսինքն՝ աղբրտանցը կիները, փոքր ու տխուր դէմքերով կը վախնային նախ իրենց զգեստներուն հաշւոյն, սա շքեղ տիկինէն, որուն կը վայլէր միսը, ինչպէս ադլասը եւ որուն աղուորութիւնը անպարփակ լոյսի մը նման կը բացուէր խեղճուկ պատերուն ու նախանձախառն պատկառանք կ՚ազդէր անոնց չորցած հարսնութեան։ Անշուշտ ոչինչ կրնային գիտնալ ողբերգութենէն ու մտքով՝ վայը կու տային սա անխելք աղջկան, որ ձգած Նալպանտենցէլմասն ու ոսկին՝ կու գար մուր կապելու սա շուներու խշտիին մէջ։ Մայրը պարտուած, խենթեցած, մամուկը կապել իսկ մոռնալով կսկիծէն, շունչը առաւ ժամ։ Աղերսարկու՝ հերթապահ քահանային ծանր հիւանդի մը համար յանձնարարեց եօթը գլուխ Աւետարան, «պինդ»երէն, որոնք քարը խմորի պէս ջերմ ու հասկցող կ՚ընեն։ Անուն չտուաւ, բայց զգաց քահանային խորհրդաւոր լռութիւնը, որ երբեմն գաղտնիքին հոսումն է մենէ դուրս։ Խեղճ կինը չէր գիտեր, թէ մէկ գիշերը բաւական եղած էր աղջկանը հիւանդութիւնը, «խորոզի պէս ոռնալը» հասցնելու գեղին սեպհականութեան։
Այս մասին, քողաւոր բառերով հարցուցին անոր սանկ-նանկ կիներ, ճամբու ընթացքին։ Պատասխանեց անոնց սրտառուչ տգիտութեամբ մը։ Գտաւ հաճի Աննան աւելի քան անձկալից, բայց երբեք նկուն։ Պատնէշին վրայ էր մեծանուն պառաւը։ Ըմբռնեց ան կացութեան լրջութիւնը։ Թէեւ հեռու գուշակելէ Աղուորին հոգին հիմն ի վեր շրջող փոփոխութիւնը, մա՛նաւանդ ուզածը՝ անիկա բնազդով ուղիղ ճամբու վրայ դրաւ դէպքերուն սայլը։ Ապահով իր տղէն, կնճռալից հայեացքով մը խորունկներէն փնտռեց միջոցը, յուռութը, որ ազդէր հարսին հոգիին։ Այս փնտռտուքը, որ շուարումի այնքան քիչ երանգ ունէր, եղկելի բանի մը վերածեց խնամի Բաբէթը, որ ծունկի, արդէն սկսեր էր թափել։
– Խելքէ պակա՛ս։
Նախատեց խնամին որ<ref>ու, սրբագրուած՝ որ</ref>մանրացաւ ինքն իր մէջ։ Յետոյ իսկոյն, առանց ատեն ձգելու, որ Սարեկը ծանծաղի իր ողբուկոծին մէջ բառերով ալ.
– Շո՛ւտ տուն։
Տուն կը ղրկէր մամածակ<ref>Ծնթ. – մամածակ – անհանճար, որ չի կրնա ոչինչ հնարել:</ref>խնամին։ Այդ փայլակի պահուն արդէն գտած ու անուանած էր հիւանդութիւնը։
– Խոցտուկ<ref>Ծնթ. – խոցտուկ – աղիքի ցաւ: Նաեւ՝ շատ սուր ցաւ:</ref>ըսես պիտի ամէն հարցնողի։
Տիրական այս գիւտը, որ հետաքրքիրներուն կզակները կը կարկէր, չունեցաւ հարկաւոր արձագանգը Սարեկին կործանած նաւուն վրայ։
– Անկողի՛ն փռէ։ Թող պառկի՛։ Լեզուն պի՛նդ, ջաղցի սեմին պէս։
Իրարու վրայ այս կտրուկ հրամանները իրենց այդ շեշտովն իսկ հասան իրենց նպատակին։ Երբ հոգին քակուած է հունէն, թեթեւ հովն իսկ հեղինակութեան կ՚անցնի հոսանքին վրայ։
Խնամի Սարեկը դուրս ելաւ Նալպանտենց տունէն, յօնքերուն վերեւ տասնական լեռ դիզուած ու, սիրտի դուռին՝ երկաթ մը։ Անոր պարզամիտ ուղեղին համար վտանգը ուղիղ գիծի կը հնազանդէր ու մարդերուն միջոցները անզօր էին անոր ընթացքին։ Ասիկա իմաստասիրութիւնն է բոլոր միակտուր ու անխարդախ հոգիներուն։ Ճշմարտութեան, արդարութեան վրայ հաւատք մը անոնց անհրաժեշտ տարրը, միջավայրը, գոյահեղուկը կը մնայ։ Անգամ մը փրթած փոթորիկը, իր կապերը փետտելէն ետքը, որոնք աւանդութեան, պատիւին, օճախին սրբութեան կծիկներէն իջած էին վրան, կը փչէր, պիտի փչէր։ Որքան ուժ եւ ամրութիւն՝ խեղճ իր տունին, աղջկանը քամակին՝ դէմ տալու համար աստուածահաս պատժին։ Երբ բարձրացաւ համեստուկ իրենց սանդուխներէն, սենեակները խաղաղ էին։ Թոռները կը խաղայինպուպուկ [450]զգեստին հետ Նալպանտենց հարսին։ Երկու կին` հարսները խնամ[ան]ի<ref>sic ձեռագիրը՝ խնամ[ան]ի</ref>Սարեկին, շրջապատած իրենց աղուորիկ տալը, կը խօսէին հիացիկ, երկիւղած։ Անոնց քաղցր անգիտութիւնը սրտառուչ բան մը կը նետէր տեսարանին։ Բայց աւելի յուզիչը պզտիկ, ձմերուկի գլուխով մանչուկն էր, որ ձգած իր մայրը՝ վազած էր աղուոր կնիկին, նստած ծոցին, անանկ անուշ, անանկ գառնուկ, անանկ բնական, որ մարդ կը վարանէր արգանդի կապ [չ]տեսնել<ref>sic ձեռագիրը՝ արգանդի կապ տեսնել [չտեսնել ?]</ref>երկու օտար այդ էակներուն միջեւ։ Սիրազեղ այս պատկերը ըրաւ, որ մայրը խշխշար<ref>Ծնթ. – խշխշալ – կսկծալ:</ref>ու քիթը բռնէր։ Կը զգա՞ր Աղուորը իր պատճառած յուզումը։ Մատները մանչուկին մազերուն մէջ, աչքերը հեռու, անոր դէմքը կծկուած էր գոցուող երկինքի մը նման, որուն մէկ մասին արդէն սեւը կը տիրակալէ, երբ հոս ու հոն դեռ լոյսի եւ կապոյտի բեկորներ կը յամառին, վերջնական պարտութենէն առաջ։ Անիկա խելօք էր սա պահուն։ Մեղքնալուն թէ ուրիշ զսպանակէ՝ ան հետեւեցաւ մօրը,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>մեկուսանալու համար տունին հին, մօրը վերաբերող սենեակը։ Չհարցուց իսկ, թէ ինչո՛ւ անկողին կը փռուէր։ Անոր աչքին պատկերները կը շինուէին, բայց չէին բռնանար։ Ի՜նչ խօսած էր կեսրոջը հետը։ Կը դառնար հարցումին շուրջը, բայց կը ծուլանար ընելու։ Տեսաւ, որ անկողինը աւարտելէն ետքը մայրը նայեցաւ իրեն, աղաչաւոր ու խեղճ։ Իրականութեան հետ այս աստիճան կապ կտրելը բացատրելի չէր իրեն ու հիւանդի անկողինը հանելուկ մը։ Ինչպէ՛ս մտածէր անիկա, թէ հոգին ալ իր հոգեւարքը<ref>հոգեվարքը, սրբագրուած՝ հոգեւարքը</ref>, մահը ունի, ու կը թաղուի երբեմն։
Օրը իրիկուն կ՚ըլլար։ Շատ բաներ անցան ու դարձան, մեծ մասով սովորական, ուրիշներ,<ref>յաւելում ստորակէտի</ref>քիչ՝ անսովոր, հասնելու համար գեղին միջին խղճմտանքին։ Նալպանտենց տիկինին հիւանդ թաթը տէր մնաց կացութեան։ Գեղացին հոտուըտաց, կռահել կարծեց, քանի մը մասնիկ բան կշռեց իր բամբասանքի զգայուն նժարիկին մէջ, գրեթէ պտտեցաւ իրականութեան շուրջը, բայց չհասաւ անոր։ Բազմաբեղուն իրենց ենթադրութեանց մէջ դռնառաջքի ժողովքները չկրցան տարազի կապել փսփսուքը եւ ողջունձեւել գուշակուելիքը։ Կատարուածին խելքէ դուրս անսովորութիւնն էր թերեւս պատճառ, որ դրացիներուն թարմ ու սուր զգայարանքները, այնքան անվրէպ՝ ուրիշներուն տուները, ցաւերը թափանցելու ճամբէն եւ որ պատահարն ու պատահելիքը հեռուներէն կը պատգամէ զարմանալի ճշդութեամբ, մնացին լուռ ու չունեցան ցուցմունք։ Գեղացին այս վրիպանքը քանի՛ անգամ ունեցեր էր այդ վարագուրուած տունին համար։ Անիծեցին պատերը, որոնք անթափանց եղան կրկին։ Դուրս ինկած մասերն ալ քիչ նպաստ չբերին պառաւին։ Չէին պարտկուեր զոյգ հիւանդութիւնները։ Հարիւրով ականջ լսած էին Աղուորին ճչալը։ Հաճին<ref>Հանին, սրբագրուած՝ Հաճին</ref>չէր կրցած ոտքի ելլել։ Ու ճարտարութի՜ւն։ Պառաւը իր դիմախաղով արգիլեց, որ հետքեր իյնան գիշերէն։ Ու ամբոխին բողկուկները, այնքան ուշադիր ամէն սողոսկումի, չհասան իրողութեան։ Նոյնիսկ ներսի ձայները, իբր<ref>եթէ, սրբագրուած՝ իբր</ref>անորոշ մրմունջ կ՚իյնային դուրս, հաստ պատերէն նուաճուած, Նալպանտենց Սերոբին հսկայ զայրոյթէն, Սերոբին, որ «կուտ կ՚ուտէր երկինքը կ՚ելլէր», ինչպէս կը խօսի հնօրեայ առակ մը, ճաշակ մը տալու համար հարուստ ու ամբարիշտ բարկութենէն, որով բարկանալ կը ծախէին գեղին ջոջերն ու ազդեցիկները, քաջերն ու լիրբերը։ Պոռալ, ձայնը քառապատկել։ Պատուհաններէն կախուիլ ու դարձեալ պոռալ։ Նալպանտենց Սերոբը կ՚ընէր ատոր մեղմը, մօրը դիմաց, որ միշտ լուրջ, միշտ խելացի ամէն վայրկեան յեղյեղեց.
– Կամա՛ց, կամա՛ց, կամա՛ց։
Ան զսպեց, ու հաւկիթի ճերմկուցի պէս կճեփէն<ref>sic ձեռագիրը՝ կճեփէն</ref>դուրս թափեց տղուն անժամանակ եռանդը, գիշերով իսկ, ձին եկածին պէս դիմելու կառավարութեան։ Չէր խորհեր, թէ ի՛նչ ունէր հանելիք Սողոմին դէմ։ Պառաւը դատեց մտածումը<ref>մտածումէ, սրբագրուած՝ մտածումը</ref>աւելի, քան խելքէ դուրս։ Ի՛նչ հարկ գալիքին ընդառաջ վազել այսքան կանուխ։ Մինչեւ էտինք, կարելի է աւելցնել մինչեւ կոչնակը՝ անիկա լրիւ վստահութեամբ մը վարեց երկու տուներն ալ։ Սարեկենց բանակէն անիկա պահանջեց միայն ու միայնլեզու։
-Ձիգ՝ լեզունիդ։
Կ՚ըսէր ու կը կրկնէր։ Պարտաւոր էին ամուր պահել։ Խնամի Բաբէթը պէտք իսկ չունեցաւ այս թելադրութեան։ Աղուորը՝ հպարտութիւն թէ ամօթ, կը մերժէր խօսք ու լսել<ref>sic ձեռագիրը՝ խօսք ու լսել – ?</ref>։
Ուրախ էր պառաւը։ Կոչնակէն յետոյ, առանց որ պատճառ կենար, ինկաւ անոր վստահութիւնը։ Չէր համոզուած, բայց աղօտակի կը զգար, թէ սեւ բան մը կը սաղմնաւորէր գիշերին արգանդէն։ Անոր այս հոտառութիւնը կը կազմէր անոր յաջողութեան բացառիկ զգայարանքը, որ շնորհուած է շատ քիչերու։ Ուրկէ՛ կը վախնար։ Մտքէն անցաւ ձին, դարձած։ Առանց հաստատ տուրքի, նոյնիսկ պատասխան չունենալով տղուն բացատրութիւն ուզող հարցումին՝ ան ղրկեց Սերոբը մեծ աղջկան տունը։ Պատրուա՛կ՝ քաղքէն դարձին սովորուած այցելութիւնը։ Յայտնի էր, որ կ՚ուզէր մինակ մնալ Սողոմին հետ։ Ի՞նչ բանի պիտի գործածէր այս առանձնութիւնը։ Յստակ չէր ասիկա անոր մտքին։ Յատկանշական էր, որ Սերոբը ճամբելու ատեն՝ ան կորովով ապահովցուց զայն։ Այս գիշեր իսկ հարսը տունը ըլլար պիտի։
– Սողո՞մը։
Տղան էր, որ բակէն դարձեր, կեցեր սեմին ու կը հարցնէր դժուար անձուկով։ Ինչո՞ւ երկուքը մէկ ծառային խորհած էին այդ վայրկեանին։
– Դուն գնա՛ ճամբադ։ Ձգէ ինծի ամէն բան։
Ուրիշ ի՞նչ կրնար ընել երբեք ինքզինքը չեղած Նալպանտենց Սերոբը։ Գլուխը կախ հեռացաւ։
Ու տունը մտաւ ընդարձակ ու բազմամասն լռութեան մը մէջ։ Արեւի վերջին ծեփն ալ սեւաւորուեցաւ դէմի հինայուած սարերէն։ Տախտակները, ոտքին տակ, առին գորշ փայլ մը, կարծես մեծ մեռել մը ելած ըլլար անկէ։ Ի՜նչ շուտ ու լրիւ կը փոխուի մթնոլորտը վիշտի մը փայլակէն։ Միտքերնիդ բերէք այն օրը, պահը, երբ ծանր հիւանդութիւն մը ձեր սենեակները անշնչելի, անբնակելի ըրած է։ Հաճի Աննան կը հրուէր բազմութենէ:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Բայց այս պրկումներէն աւելի, որոնք կը թափանցէին իր արդէն վիշտին խոփովը հերկուած հոգեդաշտին՝ անիկա կը վախնար դժուար ու մշտական իր վախը, – պակաս մնացած ու աւարտումին դիմող աղէտի մը յստակ սպառնալիքը, որուն դէմ իր անզօր ըլլալուն գիտակցութիւնը պատկերին կու տար դառնագոյն նոթը։ Ինչպէ՛ս կը հաղորդուինք եւ, մա՛նաւանդ՝ կը հաշտուինք այս կէս, չեղած զգայութիւններուն։ Կու գան հաւի մը խօսքէն, գերանի մը ողբէն, կատուի մը լեզուէն, որ թաթ կը լզէ։ Կու գան աչքի, մատի խաղերէն։ Կու գան «սարէն ու ձորէն»։ Կրկին փռեց իր անկողինը։ Ցաւ չունէր սակայն։ Կ՚ընէր այսպէս մութ բանի մը հաշւոյն, որ տակաւին գոյն ու գիծ չունէր իր մտքին մէջ։
Ու մեծ, աղուոր, մետաքսով ու ոսկիով յղփացած տունը կը նմանէր ճմռկուած, բզիկ-բզիկ խլեակի մը, նետուած մեծ փոթորիկին մէջ, ամայի ափունքի<ref>ափունքին, սրբագրուած՝ ափունքի -</ref>։ Հարիւրաւոր տանիքներ կը դադրէին, հոգիի՝ ինչպէս աչքի համար, ուրիշները<ref>ուրիշներ, սրբագրուած՝ ուրիշները</ref>հետաքրքրելու։ Մարդիկ կը դառնային իրենց։ Սեպհական վայելքը, ճիշդ պիտի չըլլա՞ր ըսել ցաւը, կը լեցնէր սիրտը ամէն տունի ու կը յորդէր ամէն տունի ծխանէն։ Ու այդ ափունքին, այնքան մինակ, այնքան հեռի, դեռ կը թրթռար փոթորիկին շունչը, արեւմուտին հետ ինկած քիչ մը իր ուժէն։ Բայց ինչպէս որ կը պատահի շատ յաճախ, ծովը իր բացին խորերէն մռայլ զանգուած մը, ցից՝ ու ճամբայ ինկած<ref>sic ձեռագիրը՝ ծովը իր բացին..... ճամբայ ինկած – ?</ref>։ Ուրիշ չէր պատկերը Նալպանտենց տունին վրայ։ Ի՞նչ պիտի բերէր գիշերը։
Յոգնած, ջլատ էր անիկա մենութեան եւ ամբոխման իրերյաջորդ այս յուզումներէն։ Աղօթեց ջերմ, հաւատաւոր։ Իրմէ՞ վեր ուժերու գլուխ կը ցցէր, թէ կը ծռէր։ Մարմնական իր ցաւէն քիչ բան կը պտտէր տակաւին, սիրտին շուրջերը, կամաց-կամաց, զգոյշ կարկինով։ Բայց հոգին, ջերմահար ծունկի մը նման, կը կծկտէր ինքն իր մէջ` վախնալով շարժումէն։ Հոգեկան այս նուաղումը միշտ կապ չունի մեր սպառումին հետ։ Կամքի, ներքին գոյացութեան կազմալուծումն է անիկա, որ մեր մարմինը մինակ կը ձգէ արտաքին գուպարին դէմ եւ մեզ կ՚ընէ գերին մեր իսկ ջիղերուն։ Մեղմացուց ինքզինքը։ Աւելի ու աւելի դառն էր վայելքը սուզուելու խորը այս հոգեկան անգայտացումին։ Լքեցին զինքը, ոչ բոլորովին, այն լարերը, որոնք կեանքը կը ճարէ մենէ իւրաքանչիւրին, որպէսզի անոնցմով կառչած մնանք մեր պատրանքներուն։ Տուէք այդ լարերուն ի՛նչ անուն որ կ՚ուզէք, ըսէք զանոնք, – աւանդութիւն, նանրամտութիւն, սուտ, սէր, ատելութիւն։ – Զետեղեցէք անոնց տակ այն ամէնը, զոր կ՚ընենք շատ անգամ ուրիշներու սիրոյն, ու երբեմն՝ մեզի համար։ Այսպէս կը պարպուէր անոր հոգեկան դաշտը<ref>տաշտը, սրբագրուած՝ դաշտը</ref>ու անիկա այդ ակօսումէն կը հաղորդուէր վիշտ ըսուած բանին, զոր կը նկարագրենք այնքան խնամքով ուրիշին վրայ, կը կրենք սուգի զգեստի մը պէս. այսինքն՝ ցոյցի համար, բայց կ՚ապրինք քիչ անգամ։ Քառասուն տարի կար, որ պառաւը նման կսկիծէ չէր յիշեր անցնիլը։
Ոտքերէ հանգչած տունին մէջ, պառաւը խունկ ծխեց։ Ինչո՞ւ կը կանչէր մեռելները, երբ օրը չէր շաբաթ։ Յօրանջեց ու լացաւ։ Բայց կը վախնար ու կը փնտռէր։ Սողո՞մը։
Ու մինչեւ անոր գալը, այսինքն՝ քանի մը վայրկեան յետոյ, ծուխին մէջ քաղցրացած հին տունը կը թօթափէր կարծես իր ոճրային կեղեւը, կը դառնար իր պարզ իմաստին, ուրկէ ոչ մէկ խռովք ըլլար անցած։ Ու կը դառնար խաղաղ խորութիւն մը, – ընդմէջ երկու հսկայ ալիքներու։<ref>Պահուած ձեռագիրը հոս կ՛աւարտի: Այլեւս սխալներ կը սրբագրեմ՝ առանց կարելի ստուգումի: Սխալները, հետեւանք տողաշարողի թիւրընթերցումին, երբեմն եւ ձեռագրող հեղինակին անուշադրութեանը, կը մատնանշուին ծանօթագրութեամբ: Բացայայտ սխալները կը սրբագրուին բնագիրին մէջ, նոյնպէս ծանօթագրուած նշումով. հաւանական սխալները՝ նոյնպէս, բայց հարցանիշի մը յաւելումով. անորոշ-անվերականգնելի սխալները՝ պարզ հարցանիշի մը յաւելումով: Եթէ հաւանական այլընտրանք նկատուի, այլընտրանք կ՛առաջարկուի, միշտ հարցանիշի յաւելումով:</ref>
Ծնթ. – Հասկնալ՝ Քիչ առաջ եկայ – մէկ-երկու վայրկեան առաջ...
== Ծանոթագրություններ ==
{{ծանցանկ}}
9pbg7hderznnv3r9a0liatavaru2dej
394739
394738
2026-09-06T20:58:08Z
Emptyfear
547
394739
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Մնացորդաց
|section = Հատոր Ա, Գիրք Բ
|previous = [[Մնացորդաց/Հատոր Ա/Գիրք Ա]]
|next = [[Մնացորդաց/Հատոր Ա/Գիրք Գ]]

o6n944wbxd8ubvr1czu2zp7esi7uzvz
Մնացորդաց/Հատոր Ա/Գիրք Գ
0
150919
394740
2026-09-06T20:58:47Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Մնացորդաց |section = Հատոր Ա, Գիրք Գ |previous = [[Մնացորդաց/Հատոր Ա/Գիրք Բ]] |next = [[Մնացորդաց/Հատոր Բ/Գիրք Ա]] |notes = |author = Հակոբ Օշական |year = }} === ԳԻՐՔ Գ === ==== Ա ==== Կռիւը, շատ աւելի լուրջ, արթննար պիտի նորէն, բայց գիշերը։ Այս անգամ հերթը եկած էր տան ծառային, – իրաւատէ...»:
394740
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Մնացորդաց
|section = Հատոր Ա, Գիրք Գ
|previous = [[Մնացորդաց/Հատոր Ա/Գիրք Բ]]
|next = [[Մնացորդաց/Հատոր Բ/Գիրք Ա]]
|notes =
|author = Հակոբ Օշական
|year = }}
=== ԳԻՐՔ Գ ===
==== Ա ====
Կռիւը, շատ աւելի լուրջ, արթննար պիտի նորէն, բայց գիշերը։ Այս անգամ հերթը եկած էր տան ծառային, – իրաւատէրը շատ մը ածականներու, «մուրացկան», «բերանն անօթի հոտող» եւ դեռ ուրիշ նկարէն վերադիրներու, ինչպէս պարտ էին որակուիլ հարուստներուն կողմէ բոլոր անոնք, որոնք հացի մը գնով, ստիպուած եղան իրենց բազուկները ուրիշին ծախելու։
Անոր ցերեկն ալ նուազ տագնապուն չէր անցած գլխուն վրայէն։ Ի՛նչ որ տարտամօրէն նախապատրաստուած էր նախորդ շաբթուն,<ref>վերջակէտ, սրբագրուած ստորակէտ</ref>Աղուորին ծոցէն ու Նալպանտենց բնակարանին անտեսանելի քարայրներէն, ու ինչ որ անցնող գիշերը հերկած, խառնշտկած էր անոր մէջ իբր երիտասարդութիւն, արութիւն, արիւն, պահեստ ու կնիք, այսինքն՝ մեր հոգեկան շէնքը իր կործանումէն քիչ առաջ, այսինքն՝ մարդերը այս կամ այն հունին քշող յուզումներուն ու կիրքերուն ահաւոր բերաններէն ինչ որ կրնար հեղուիլ դուրս, թանձրանալ առանց մարմինը լքելու, ինչպէս չշոգիացող խոնաւութիւն մը մեր մորթին վրայ, ըրած էին անոր ժամերը կէսօրէն ետքը մռայլ, կայծակուած ու անլուր, քան նոյնիսկ ա՛լ պրիսմակուած առաջին օրը անոր ծոցին, բանաստեղծ մը պիտի ըսէր՝ արշալոյսին։ Ինչո՞ւ երբեմն մենք ոչինչ կը զգանք մեր շրջապատէն։ Բայց երբեմն, շատ հեռուներէն բաներ մը կը դպին մեր մէջ անտես զգայարանքներու։ Նորութի՛ւն։ Ամբողջ օրը, ինքնաբերաբար, անոր ափը շոյած էր դաշոյնին գլուխը։ Նո՞ր կենդանի՝ դաշտի սա տիրացուէն։ Նորութի՜ւն։ Անոր մէջ վտանգին հեղումը ու անկէ չվախնալու խենթութիւնը։ Ճամբա՛ն, որ կը դառնայ արգանդին շուրջը։ Բայց զայն բացողը կրակն է այս անգամ։
Մռայլ ու խուլ նախազգացումներով հերկուած, որոնք չես գիտեր` ուրկէ՛ կը փրթէին, բայց որոնք զինքը կ՚ընէին ամպամած երկինքին պէս, խաւ-խաւ սեւցնելով, կորսնցնելու չափ հիմնական մոյնքը իր հոգիին, ամչնալով լսել իր սիրտը, որ լեզու ելած կը հարուածէր զինքը, ուշացած ըլլալուն, վախնալով նոյն այդ տունէն, ուր կը կենար հիմա իր հոգին մարմինէն առաջ, շատ առաջ քաշուած աքցանի մը ժանիքովը դէպի խաղաղ պատկերը գեղին դէմօք, արեւայեղց ու տրոփուն կիներուն համովը՝ անիկա դարձաւ տուն, գրգռուած, պղտորած նոյնիսկ միսերէն։ Անոր դէմքէն փախած էր արիւնը։ Մութ,<ref>յաւելում ստորակէտի</ref>կարծր բան մը բռներ էր անոր յօնքերուն արձակ բարութիւնը, ու կալը՝ անոր երեսին։ Սե՞ւ, դեղնա՞ծ, ժանգո՞տ։ Ասոնք ածականներ են միայն ու դուրսէն դրուած բաներու նման չեն ընդգրկեր պատկերը։ Ժա՛նտ, դեղնախառն բան մը կը ծաւալէր նոյնիսկ մարմինին զգեստուած մասերէն։ Չարագուշակ կիտումով մը ան նկատեց դրան փեղկը, որ կը մնար կիսաբաց։ Այդ իսկ հաստատումը բաւ էր, որպէսզի անոր մէջ ձեւաւորուող, բայց չամբողջացող զգայութիւններ – այսինքն՝ չէզոք օտարին համար կարծես հնարուած զգալու եւ ըլլալու ձեւերը – չքանային ու անիկա, իր իսկ տարրին մէջ, վերադառնար իր ինքնութեան։ Մութին՝ աւելորդ է դիմակը, բայց լոյսի՞ն։ Վտանգի, ուրախութեան, խորունկ սուգի ընթացքին այս փոփոխութիւնը գերազանց է մեր միջոցներէն, դիմակներէն եւ կը նուաճէ։ Նալպանտենց Սերոբին տունը, պոռացող հակադրութեան մէջ ըլլալու համար տիրող օրէնքին, որ Իսրայէլին դուռները գիշեր-ցերեկ կը մոռնար գոցել, երբեք բաց դուռ չէր ներեր։ Ասիկա ա՛լ<ref>ալ, սրբագրուած՝ ա՛լ</ref>ընդունուած ճշմարտութիւն մըն էր, որ գեղին լեզուին էր իջած եւ առակի վերածուած, որակելու համար սա կամ նա դրացիին (բարեկեցիկ մարդ՝ կը հասկնար բառին տակ գեղացին) զգոյշ քսակները, որոնց կապը դիւրին չի քակուիր։ Կծծի, գիշատիչ, գայլի նման իր իսկ տեսակը հարուածող գերդաստանին ընտանեկան ժառանգութիւնն էր, գուցէ արիւնէն չարափոխուած, ա՛ն արիւնէն, որ հաճի Արթինին երակներէն, պոռթկալու չափ առատ, հետզհետէ իջեր էր իր հուրքէն եւ ճարպի վերածուած անոր վերջին շառաւիղին վրայ։ Ու դուռը հնազանդ էր, ըսես, այդ կոչումին ցուցմունքին։ Գոց էին անոր փեղկերը տարիին բոլոր օրերը։ Գեղին մէջ սա զարտուղութիւնն է, հրէշայնութիւնը։ Բայց ուրիշ չէր հաճի Աննան։ Միափեղկ կը բացուէր ան գործի ատեն։ Տան ծառան պարտաւոր էր ձիուն բեռները քակել դուռին առաջ, կողովները շարքով փոխադրել բակ։ Գեղացին ա՛լ չէր հարցներ այս տարօրինակութեան պատճառը եւ կ՚ենթադրէր հին, յիմար սարսափ մը շեմը բեռնով անցնող կենդանիէն։ Միշտ այդ աշխատանքին ատեն, պառաւը իր մարմնովը պիտի ծածկէր բացուածքին ալ կէսը դուրսի աչքերէն։ Բնազդական այս շարժումները նկարագիր տուած էին դուռին, ա՛յնքան՝ որ օտարները պարտաւոր էին ուռնակը հարուածել ընդհատ-ընդհատ, երեք հեղ։ Այլապէս դուռը չէր բացուեր։
Հրեց դուռը ետին<ref>դուռին ետեւը, սրբագրուած՝ դուռը ետին – ?</ref>եւ քալեց, ետեւէն՝ ձին։ Բակը՝ լուռ։ Սուտ։ Մուրով եղծուած, քիթ կճող ու էգ բանով մը հոտաւոր։ Խոնաւութեան, աղին մէջ կէս մը աւրուած փայտի փտո՛ւկ մը՝ օդին մէջ, բորբոսի թեւով կրկին դիմաւորեց անոր ռունգերը։ Առանց կնիկի մը պատկերին մեզի այցելող հոտերը դժուար կը հանդուրժենք։ Աչքը կիներէն հոտ միայն կրնայ որսալ։ Ու երկու տարուան մէջ անիկա ամէն օրկատոզներուն այդ շունչը առաւ, ստերջ շո՛ւնչ, առանց Աղուորէն արգասաւորուած ըլլալու։ Ազատ օդէն դէպի տունին սա ապականուած, նեղ, հարստութեան մէջ վիրաւորիչ մթնոլորտը<ref>ջնջ. ստորակէտ</ref>անցք մը կապուած է յաճախ այս կարգի տհաճ զգայութիւններու։ Ճիշդ է, որ կը պատահի երբեմն հակառակն ալ։ Հոտերը յիշողութեան հաւատարմագոյն զինուորները եղան։ Սուզուեցէք ձեզմէ ներս, պիտի ճիգ թափէք, մինչդեռ հոտի մը թեւը բաւ է ձեզ լիաթաւալ, ձեր չուզելովն իսկ տանելու պահին, որուն կապուած եղաւ անիկա։ Սողոմին համար, բորբոսի, կծուի, աղի եւ պտուղի, քիչ մը թրիքի, շատ մը ճենճի ու չոր խոզակի համախառն արտաբուրումը իր շուքին պէս կը հետեւէր մինչեւ գեղին բացերը։ Ու անոր կապուած՝ քրտինքը հաճի Աննային։ Փնտռեց ականջներովը։ Ոչ ո՛ք։ Յիշեց, որ պառաւը պառկած էր գիշերուընէ։ Ամբողջ ցերեկը անիկա խորհած իսկ չէր անոր հիւանդութեան` զայն ընդունելով գեղեցիկ սուտ մը, ճարտար խաղարկութեամբ մը նետուած է՛ն տագնապոտ վայրկեանին։ Կիսաբաց՝ դարձեալ դո՛ւռը՝ օճախով սենեակին։ Դանդաղեցուց ձին, ձայն մը, ուրուաձեւ մը, շարժում մը մուրացողի շուարուն ու խեղճ կերպարանքովը։ Չէր ալ հարցներ ինքնիրեն, թէ ո՛րն էր փնտռուածը։ – Աղուո՞րը, թէ Սերոբը։ Հազաց ու աճապարեց ախոռ։ Տենդագին՝ կենդանին կապեց մսուրքին եւ շունչը հազիւ առաւ դուրս։ Շաբաթէն աւելի կար, որ անոր ոտքերը մոռցած էին խուցին ճամբան։ Համարձակ, իբր թէ ինքն ըլլար տէրը տունին, մտաւ անիկա պառաւին սենեակը, կրակի մէջ մտնողի մը նման, աչքերը վարագուրած։ Բացի պատուհանի քառանկիւն լոյսէն, քիչ բա՛ն, որ զատուէր մութին մարմինէն։ Ո՞վ ըսաւ, որ վառէր փոքր կանթեղը։ Բայց դողդոջ իրականութիւնը անով շինուեցաւ նորէն։ Անկողին։ Մէջը՝ հաճի Աննան։ Ու անգոյն, որովհետեւ գէշ լուսաւորուած յատակէն կը զատուէր պառաւին դէմքը, դալուկ ըլլալով բարի, գրեթէ սուրբի մը գլուխէն փրցուած ու դրուած բարձին։ Միօրինակ, մաղաղկուն տքուկ մըն էր հիմա այդ նշանաւոր բերանը։ Չորս դին լքում, բեկում, անվարագոյր եւ բիրտ, որոնք կարծես փոշին ըլլային տանը տագնապին եւ մաշուէին, աղօտ ուրուացումին մէջը ձէթին։ Բայց այս քայքայումին բուն իմաստը ինչո՞ւ չէր այցելեր երիտասարդին։ Մենք կը զգանք մեր ուզածը միայն։ Ու մեռել մը շրջապատող կիներուն մէջ իսկ սեռը կը սիրենք։ Սողոմին համար այդ տունը ուրիշ առանցք մը չունէր։ Աչքովը մտիկ ըրաւ վերնայարկը։ Ոչ մէկ շշուկ։ Երբեմն հոգի մը, առանց յայտնուելու, կը յուզէ տան մը ոլորտը ու կան ատիկա զգացողներ։ Պարապ սենեակ մը եւ քիչ առաջ լքուած մը կը տարբերին իրարմէ։ Անիկա գիտէր, թէ օրուան այս ժամուն աղա Սերոբը չէր կրնար պակսիլ իր յարկէն։ Ո՞ւր՝ սակայն ։ Յետոյ զգաց, որ սուտ էր իր մտածումը։ Անիկա խռովեցաւ։ Հակառակ իր ամօթին, իրմէն վեր ուժ մը, ծեծելէն, հրմշտկելէն փաչատեց իր բերանը հարցնելու պառաւին.
– Ո՞ւր է Աղուորը։
Պառաւը շտկուած էր անկողինին մէջ` կռնակը տեղաւորելով բարձերուն։ Հողէ կանթեղէն, ձէթը իր սեւախառն լեզուովը կը ծծէր մութը, միակերպ ու առանց վէտի, ստուերոտ իր այլուրութենէն չկրնալով հանել սենեակին սա սգահեղձ կոխքը։ Մեր սենեակները մեր հոգիին խորանարդներուն կը նմանին ու փոփոխական են։ Նայեցաւ հաճի Աննան պիշ, վիզը կոտրած։ Յետոյ թօթուեց գլուխը։ Ու պզտիկ լոյսը անոր այտերն ի վար ճճիի փշրանքի պէս բան մը եղաւ, տգեղ ու աղտոտ։ Մէկ օր բաւ է, որ մենք պարպուինք մենէ, ամէնէն շատ՝ այն ձեւին հանգոյցէն, կնիքէն, որուն մէջ պարուրուած քալեր էինք տարիներով։ Ցաւի մը ասեղը, քանի մը ժամուան մէջ, մենէ կը ծծէ արիւնին հետ, մեր հոգիին ալ գոյնը։ Ի՛նչ քիչ, ի՛նչ իջած կը թուէր ինք իրմէ՝ ամենազօր պառաւը։ Ցա՞ւը, դէպքե՞րը, որոնք անցեալ էին եւ անո՞նք, որոնք գալիք կը մնային, – ի՞նչն էր, որ առած-տարած էր վրայէն համը, հմայքը եւ ի՛նչ որ աս տունին խարիսխն ու փառքը կազմեր էր տարիներէ ի վեր։ Չպատասխանեց, բայց շրթները զօրաւոր դողի մը վրայ պրկուն,<ref>վերջակէտ, սրբագրուած ստորակէտ – ?</ref>ձեռքը առաւ բարձին տակէն լաթի կտոր մը, որ թաց կը թուէր եւ տարաւ աչքերուն։ Լացած՝ օրուան մէջ։ Հարկաւ։ Կու լար գիշերուան սկիզբին։
Հզօրին, հարուստին, նախանձուածին արցունքը, մահուան բեմէն դուրս, այսպէս փոքր ու մտերիմ մարզերու վրայ, սուտի պէս կու գայ մեզի։ Կ՚ընենք այս սխալ դատումը գուցէ մեկնելով ամբարիշտ այն դիմակէն, որ դրամին ցոլքը կը շինէ մեր երեսին։ Ոչ ոք պիտի հաւատար հաճի Աննային լալ կրնալուն։ Կէս դարու վրայ գուցէ հազիւ քանի մը հեղ արցունքէ անցած այդ աչքերը, կիսալոյսով հովանաւոր, հատիկ-հատիկ սկսան գլորել,<ref>գլորել, սրբագրուած գլորիլ. յաւելում ստորակէտի</ref>այտին նոր բացուած գիծերէն, ծեր ու մռայլ արցունքը<ref>արցունքէ, սրբագրուած արցունքը</ref>, ա՛ն՝ որ կը դպի մեր սրտին, մուրացկաններու երեսէն, երբ իյնայ արեւին մէջ։ Փնտռեցէք պատճառը այդ յուզումին ձեր մէջը։ Ձայնի հանդէպ գերզգայուն տղան, որ իր իսկ եղանակին քաղցրութենէն կու լար յաճախ, տակաւին քանի մը տարի առաջ, ցնցուեցաւ իր խորագոյն ալքերէն, երբ այդ արցունքը վերածուեցաւ փոքր ու համաչափ հեծքի։ Տառապանքը, կ՚ըսեն, տարիք ունի եւ զուր չէ այս վերագրումը։ Կեանքի միջինին վրայ՝ հասարակաց է անիկա եւ կը տարուի պաշտօնական պարտքի մը պէս, որուն կը յարմարեցնենք մեր ժամն ու պայմանները։ Զուրկ է աղի եւ ճերմկած արիւնի այն համէն, որով յագեցած կը ներկայանայ անիկա կեանքի սկիզբին եւ վախճանին։ Զուրկ է գերյուզումէ եւ կը շփոթուի նոյնիսկ կարգ մը մեծակշիռ առաքինութեանց հետ, – բուխ սիրտ, ներող հոգի, կարեկցութիւն եւ ուրիշ բաներ դրէք դուք այս փակագիծին մէջ, որոնք դեռ չեն վերածուած քաղքենի կեղծիքին։ Պարապ տեղը չէ, որ հիները, որոնք կեանքին միջինը ճանչցան միայն, ըսել կ՚ուզեմ՝ հասուն մարդու զգացմանց ցուցադրումին ծառայեցուցին միտքը, անտես ըրին ծերն ու մանուկը ու զայն նետեցին հեքիաթին։ Անոնց արքաները երբ ծերանան, կոյր աչքերէ արիւն կը թորեն։ Բայց անոնց սիրավառ կիները լալու տեղ կ՚այրեն զիրենք։ Նոր քաղաքակրթութիւնը տկար է արցունքին հանդէպ, գուցէ անոր համար՝ վասնզի իր նաւը կը քալէ անոր ծովէն։ Տղոց ու ծերերուն մօտ ան զինաթափ կ՚ընէ մեզ։
Չհարցուց սակայն, թէ ինչո՞ւ կու լար։ Գիտէ՞ր, թէ գիտնալ կը կարծէր։ Բայց, առանց շատ բան ճանչնալու մեր աշխարհէն (երբեմն ի՜նչ խորունկ ու յարմար կը բանաձեւէ ժողովուրդը, իր փորձառութիւնները), միայն կնիկի մը արգաւանդ<ref>արագ ու աւանդ, սրբագրուած արգաւանդ [ Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>ծոցէն անիկա սորված ըլլալու էր մարդերը արցունքին հրող մեծ ասեղները։ Նո՞ր էր, որ կը հաղորդուէր կեանքին խորագոյն խաւերուն։ Ի՛նք՝ որ ձայնին ճամբաներէն երկնցեր էր մինչեւ երկինքները։ Բայց ի՞նչ քիչ է լուսամուտը – ամէն տեսակէն – դէպի անդունդները։ Ու դուք գիտէք անունները անոնց։ Գերեզմանին մէջ իր արիւնէն փոս մը չունեցողը դեռ պարտաւոր է զգոյշ ըլլալու, այդ փորձառութիւններէն խօսելու։ Մայրը թաղե՞լը։ – Բայց քաղցր պարտականութիւն մըն է ատիկա, ու գաւիթը՝ մահուան խորհուրդին։ Կ՚ընենք ատիկա յուզուած մեր հաշւոյն, երբեք թաղուողին։ Հայրը թաղե՞լը<ref>թաղե՛լը, սրբագրուած՝ թաղե՞լը</ref>։ – Ուրախութիւն մը եւ խնջոյք<ref>խնճոյք, սրբագրուած՝ խնջոյք</ref>մը, մարդոց շատին համար։ Չեմ գիտեր, թէ կա՞յ զաւակ մը, որ քսանէն ետքը աւելորդ ու բեռ չդատէ զինքը ծնողը։ Կեղծ են արցունքները, որոնք զաւկըներուն աչքերը կ՚աղուորցնեն եւ ուրիշ ոչինչ։ Մարդ կու լայ, երբ իր իսկ արիւնը կը թաղէ։ Մարդ կու լայ, երբ կինը կը ճանչնայ։ Ու այս ծանօթացումը տարբեր չի գծուիր մեր տեսողութեան, գերեզմանի մը փոսէ՜ն։ Ուրիշ բան է արդէն կինը։ Ու, երիտասարդութեան աղեղէն, կիները ճանչնալը դեռ բակը կը կազմէ այդ ցաւին։ Թող տարածուին աստիճանները աղեղին ու բացուին դուռները ցաւին, սենեակները ու սրահները, ուր պիտի պտտցնենք մեր թշուառագոյն կորանքները, սուգերը, պատրանքները։ Այն ատեն մարդ իրաւունք կու տայ ժողովուրդին իմաստութեան։ Ու դուք դեռ գեղն էք, այսինքն՝ տեղ մը, ուր ցաւին ակօսները բաղդատաբար քիչ են եւ հաստ։ Դրէք ձեր սիրտը քաղաքներու պողոտաներուն, քառուղիներուն։ Ո՛րը թուք մը, ո՛րը արգահատանք մը, ո՛րը ողորմութիւն մը հազիւ պիտի նետեն ձեր գանձանակին։ Ու պիտի լաք կնիկներէն աւելի…։ Կոտրեց ծունկը եւ նստաւ անկողինի կուշտին։ Ու որքան ալ տառապած ըլլանք մարդերուն եսասիրութենէն, հպարտութենէն, դրամէն եւ ուրիշ կողմերէն, կու գայ պահը, որ մեզ կը հաշտեցնէ նոյնիսկ ամբարշտութեան հետ։ Սուտ չեն կրօնները, երբ մեր կործանումը նախապայման կը նկատեն հոգեկան աճումին։ Գիտնալ<ref>գիտութիւն, սրբագրուած գիտնալ – ?</ref>ու խաբուիլ, հասկնալ եւ անկարող ըլլալ, ապրիլ՝ բայց չհաւատալ՝ բառերուն մէջ գալէ առաջ ով գիտէ քանի՛ հազար սերունդներու արիւնին մէջ շանթերով սրսկուած իրողութիւններ եղան։ Մարդը թող պարծի այդ անանուն հերոսներու զոհողութեամբը, որոնք իրենք առին իրենց ջիղերուն վրայ ամբողջ թարախը մեր նեխումին։ Քաղաքակրթութիւնը փոշի եւ ներկ դրած է շարաւին վրայ։ Ու կայ գերութիւնը։ Թէեւ դալուկ հիմա, այլափոխուելու աստիճան հեռացած ծագումին կնիքէն։ Վրէժխնդրութիւնը, ուղեղային երեւոյթ, քիչերու շնորհուած առաքինութիւն մըն է։ Չարութի՞ւնը։ – Ապահովաբար հոմանիշ է հոգեկան ամայութեան։ Կամ գետին մըն է հոգիի յատակի, տատասկով պատուած, ուր բացառիկ պսակ է ծաղիկը, գուցէ հնարուած՝ պատմութեան կարգ մը բացառիկ դէմքեր փրկելու։ Այս վայրկեանին, հաճի Աննայէն հալածուած-չքացած էր ինչ որ Նալպանտենց տունին խորթութիւնը, վանող ցրտութիւնը կը կազմէր։ Նախնական մարդոց մօտ բոլոր այս թափանցումները երանգի միայն տարբերութիւն կը ներկայացնեն։ Գեղացին կը զգայ, թէ ինչպէ՛ս կը հալի սառը իր սիրտէն։
Փնտռեց պառկողին վրայ Նալպանտենց հաճի Աննան` գեղին փարթամ անունը, մեծէն մինչեւ է՛ն խոնարհին մօտ կշիռի հասած փառքը հարուստին։ Օրուա՜ն մը ցաւ, հոգիի տունին վրայ, ներսէն կամ դուրսէն։ Գիշեր մը, լուսցուա՜ծ, մղձուկ, տագնապոտ։ Ու ահա՝ ոսկի՛ն<ref>Ու ահա ոսկի՛ն – ?</ref>։ Նմա՞ն օր մը եւս։ Ու մնացածն ալ պիտի չուշանար հալելու սա մարմինէն, ինչպէս դիտուած, սպասուած իրողութիւն էր ատիկա բարեկեցիկ, գիրուկ, հանգչած հիւանդներու մօտ։ Մտեր էր անոնց սենեակը, Նարեկը անութին, ելեր էր դուրս, ընթերցումէն ետքը։ Մտեր էր կրկին, մօրը փէշերէն լալու համար պառկողին վրայ։ Ու երկու պատկերներուն մէջ տարածութիւնը դուրս է բառերով տրուելիք գիծերէ։ Հարցուցած էր այսպէս շատ անգամներ, տիրացու տղան, գիրքը անութին, երբ կը քալէր, ընթերցումէն յետոյ, գեղէն դուրս ալ, փախչող եւ անհանգիստ, – ի՞նչն էր, որ կը մտնէր, մտնէր պիտի ամէնուն միսին մէջ ու այդքան արագ պիտի աղար, ուտէր, սրբէր մեզ։ Մեր ջիղե՜րը (այն ատեն այդ լարերը կայի՞ն<ref>կայի՞ն [ Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>իսկ, հիմա՛ որ հոգին ուռկանուած կը զգար անոնց չուաններով), մեր ուժը, մեր հարստութիւնը, մեր գեղեցկութիւնը (ու խորհեցաւ հրաշքին, որ երեսն էր Աղուորին այդպէս խորաչափուած ու հեռու նոյն ատեն), մեր կիրքերը (խորհեցաւ իր մէջքին), ու ամբարիշտ, հայհոյուն, յիմար բերանները…։ Ի՞նչն էր։ Հիմա, երիտասարդ՝ ան կ՚աւելցնէր նաեւ տղու իր զգայութիւններուն մեր քաղցրութիւնները, ինչպէս նաեւ կիներուն (գալիք) հրապոյրն ու համը։ Կը հարցնէր ու կը մտածէր։ Իր բառերուն ետեւէն տեսա՞ւ արդեօք անիկա նաեւ եղերական ու կսկծագին առքը, յիմարութիւնը, որ կը բռնանար իր հոգիին, Աղուորէն՝ սահմանուած օր մը այսպէս լուծուելու, թափելու գերեզմանի սա նախադուռին, որ անկողինն է, մօտ թէ հեռու մահուան։
Ինչո՞ւ կը վարանէր հարցնելու օրուան վրայ։ Եկողներուն ու գացողներուն, մա՛նաւանդ Սերոբին վրայ։ Աչքերովը կը ջանար սենեակէն հետքեր բռնել, որոնք փոփոխութիւն ու պատահար մատնէին։ Ամէն բան սովորական, իր տեղովն ու ձեւովը։ Բայց ինչ որ կ՚անջատուէր ծանօթէն, հոգեկան բարեխառնութիւնն էր ատիկա, յորդ ու բացառիկ։ Ժամանակը, իրերը առանձին իրենց հոգիին քով ունին նաեւ երկրորդ մը, զոր միշտ չեն հագնիր, բայց որ մեզմէ մղուիլ մըն է, պահեստի ու դժուարադէպ։ Մենք կը մոռնանք մեր բաժինը այդ կաթիլ-կաթիլ յօրինուած կազմին մէջ։ Եւ իրերը կը դառնան այդ հոգի[ի]ն<ref>հոգին, սրբագրուած՝ հոգիին</ref>, այդ բարեխառնութեան, մենէ<ref>մինչ, սրբագրուած՝ մենէ</ref>անկախաբար, հեգնելով մեր զգուշաւորութիւնը, վախերը։ Տարիներ ու տարիներ՝ հաշիւ եւ ցրտութիւն ծնած այդ սենեակին մէջ հիւանդ մը, համբոյր մը, արցունք մը գուցէ բաւ չըլլան հակազդելու։ Բայց մե՞նք։ Այսինքն՝ մեր մենէ անկախ այն մա՞սը։ Այսինքն՝ սկսող իրկո՞ւնը, որ կը յայտնուէր անկշռելի, անզսպանակ թախիծով ու աչքէ կ՚առնէր առարկաներուն շէնքը, դուրս բերելու համար անոնցմէ իրենց երկրորդ հոգին։ Ծանր ու դառն բան մը կը հոսէր դուրսէն դէպի ներս, վերջալոյսին թեւերէն մաղուած այն կպչուն տրտմութիւնը, որ կը դանդաղի ու կը բիւրեղանայ կարծես մեր ջիղերուն եւ ուղեղին վրայ։ Եղէք, այդպէս դրուած, պատուհանի մը առջին։ Եղէք ձեր ներսէն սուրի մը սայրին ներքեւ։ Եղէք փշրուա՜ծ՝ ինչպէս ինկած երազ մը։ Ու պիտի հասկնաք, թէ ի՞նչն է, որ կ՚աւելնայ։ Առանց ձեր զգալուն, արդէն պարուրուած ըլլաք պիտի այդ սողոսկումէն, այդ մշշայնացումէն։ Լոյսը՝ ձեր կռնակէն։ Հարկա՛ւ, բայց չէք դառնար ետ, վասնզի զայն կը դատէք ձեզի պէս վարակուած ու սգաւոր, վերածուած հիւանդ ու անպէտ, քիչ վերջը՝ աւելի տխուր բանի մը, արժանի միայն թաղուելու, տեղ տալու համար գիշերին եւ անոր լրիւ իշխանութեան։ Ձեզի կը բաշխուի՝ այդ պահը, ուր դուք կ՚ուզէք սեւը, մութը, ու ասիկա՝ առանց բանաստեղծութեան։ Ետ նայեցէք։ Ունիք ատոնցմէ։ Ի՛նչ ծանր բան է, երբեմն, երկինքը մեր գլխուն վերեւ։ Տուներն ի վար, խորերը, տուներու սեմին՝ սեփ-սեւ բակի մէջ, մարդիկ քալեն թէ մնան, կ՚ըլլան թաղմանաւոր ու մահով շղարշուն, զգալով ու տալով զայն, աւելի քան իրաւ։ Հոգե՜րը, ցաւե՜րը, որոնք գիշերն ալ պիտի հսկեն մեր սիրտին կամ մահիճին, կը մտնեն այդ սեւ հեղանուտին մէջ, կարծես իրենց չբաւէր սեպհական թանձրութիւնը, կապարը, ու այսպէս արճիճուած կը բռնանան մեր վրայ։ Ու գիշերը քիչ անգամ ուրիշ բան է գեղին վերեւ։ Արդի քաղաքակրթութիւնը գուցէ հակազդեցութեան փորձ մը կ՚ընէ, բաժնելու համար անոր, գիշերին մարմինէն ստուարագոյն մասը, ու կը նետէ զայն լոյսերուն ու նուագին գզումին։ Մարդիկ՝ որոնք պիտի քնանան, պէտք չունին գիշերին։ Չքնացողնե՞րը։ Ու գեղացի՜ն։ Այդ ստուերայնութեան՝ ինչպէս սարդի<ref>լեարդի, սրբագրուած՝ սարդի</ref>ոստայնի մը մէջ, կ՚անձկանայ սիրտը հիւանդին ու անոր խարխուլ ուժերը կը քաշուին բեմէն, որ մարմինն է, մինակ ձգելու համար հոգին, սարսափին, անվերջ ու անողոք մութի նախահամին հետ, որ գիշերն է հոս։ Ըսէք՝ գերեզմանին։ Ծերե՜րը։ Անկարնե՜րը։ Խօթացածնե՜րը։ Խորհա՞ծ էք ասոնց, թէ ինչպէս կը մտնեն անկէ ներս։ Իսկ նոր հարսնե՞րը։
… Ո՜վ հակադրութիւնը կեանքին, պիտի բացագանչէր ռոմանթիք բանաստեղծ մը։ Ու ծերուկ մահիճի մը կուշտին, երիտասարդ տղայ մը ծունկի, զուր կը փնտռէ հարսի մը քայլերուն շրշիւնը՝ սա սկսումին<ref>սկսումին ? հսկումին ? սոսկումին ?</ref>ծոցը։
Կամաց-կամաց տրուեցաւ անոր տեղեկանալ օրուան պատահարներուն։ Ի՜նչ տաղանդով, ի՜նչ տառապանքով սակայն ըրաւ ատիկա դժբախտ պառաւը, խոցուած իր խորագոյն հպարտութեանը մէջ, ստիպուած ըլլալով կրել միջամտութիւնը սա օտարին։ Զգուշաւոր էին անոր ցուցմունքները, եղերական բեկումով մը, որ կը հաշտեցնէր անոր շեշտը եւ աղէտին գնացքը։ Անիկա զեղչեց անշուշտ [ամէն][19]բան էրիկ-կնկայ կռիւէն, ու նաեւ՝ իր չգիտցածը։ Ու՝ ինչ որ մեր խորագոյն բնազդը պարտաւոր է պահելու օտարէն, որ օտարն է միշտ։ Հիւա՞նդ։ Մարդ<ref>Մայրը, սրբագրուած Մարդ – ?</ref>կը վարանէր այդպէս որակել սա պառկողը, որ կը դատէր պայծառ եւ պարզ։ «Նալպանտենց Սերոբին տունը», սա իրիկուան մուտքին, անոր համար վտանգահար, չափազանց լուրջ պատահար<ref>պատահար – ?</ref>մըն էր։ Բայց որուն ոտքերը դեռ չէին փրթած։ Զառիթափին՝ հրաշք մը դեռ կանգուն կը պահէր այդ տունը։ Բայց ոչ մէկ երաշխիք, թէ երկու վայրկեան յետոյ հողը պիտի չխուսէր։ Յուսահա՞տ։ Պիտի չըլլար անիկա մահուան մէջ իսկ։ Ըսաւ ու ըսաւ։ Ու բառերէն դուրս կու գար իր ժառանգակա՞ն, ստացակա՞ն՝ բայց միապաղաղ վստահութիւնը՝ նուաճելու եղելութեանց գնացքը, համաձայն ընտանիքին, օտարին ալ (այսինքն՝ Սողոմենց) գերագոյն շահերուն։ Զէ՞նքը։ Բայց միշտ մէկ է ան։ Մեր ընկերութիւնը վարող հզօրագոյն զէնքը, – ԼԵԶՈՒՆ։
Կը բաւէր զայն ձիգ պահել, ու մնացեալը վստահիլ ժամանակին, որ գերագոյն տէրն է ի վերջոյ մեր ուժերուն ու վախերուն։ Անտեղի այս քարոզը, կը կրկնէր, աննուազ զօրութեամբ մը, շեշտը՝ ախոռի խրատականին։ Ու Սերոբը, Աղուորը, Սողոմը բառեր էին անոր լեզուին տակ, փոխն ի փոխ ռումբ ու պայթում, որոնք կը գործածէր անիկա սրտագին վայելչութեամբ։ Ցաւ, հիւանդութիւն, նոյնիսկ մահուան վտանգ անկարող են մեր մէջ հերքելու խառնուածքին տիրական գիծը։ Նալպանտենց հաճի Աննան վէճ դնէր պիտի նոյնիսկ հոգէառին հետ, նոյն աննուաճ պերճախօսութեամբ։ Հետզհետէ պրկուած, իր ծունկերուն վրայ պատրաստ՝ ինչպէս նետը աղեղին, Սողոմը մտիկ կ՚ընէր` սպասելով, որ խօսքը դառնար ու թափէր իր ցանկութեան աւազանին։ Անհնարին յուզումով սարսռաց, երբ լսեց Աղուորին ո՛ւր եւ ինչո՛ւ ըլլալը ։ Ի ՛նչ սուր ցաւ էր անիկա, որ ճմուռ-ճմուռ բերաւ սիրտը իբրեւ թէ թուղթէ, բուրդէ ըլլար շինուած, անողոք բռունցքի մը մէջ առնելով անոր ծրարիկը։ Ի՛նչ նեղ, խզտող<ref>խզրող, սրբագրուած՝ խզտող</ref>՝ տախտա՛կը, վրան ու ներքեւը<ref>ներքին, սրբագրուած՝ ներքեւը – ?</ref>։ Յոյսէն անդին կ՚իյնայ այս վիճակը կարգ մը սիրողներու մօտ, երբ ցանկութեան առարկան մօտ ու հեռու կ՚ընծայուի դէպքերու թնճուկով, զատուած պատով մը թերեւս, բայց անհաս[ան]ելի՝ ինչպէս լուսինը։ Չենք կրնար նստիլ, քալել, ըլլալ։ Չհարցուց վերադարձէն, բայց կը հեւար անոր հոգին` սպառած վազողի մը նման, որ կը նայի ու չի հասկնար։ Ան շարունակ ծունկ կը փոխէր, ականջները լման տուած դուրսէն գալիքին։ Ինչո՞ւ չէր մեկներ։ Եղաւ վայրկեան մը, երբ ներքին արեւելումը գրաւեց զինքը լիութեամբ։ Գրեթէ անգոյ էր անիկա պառաւին թելադրանքներուն, անո՛նց՝ ուր մաս չունէր Աղուորը։ Թոյլ, ապուշադիր կը հետեւէր անոր մարգարէութիւններուն։ Ու մոռցաւ, դեռ լաւ մըն ալ չլսած, զանազան թուումներ անձերէ եւ այցելուներէ, զորս ըրեր էր անփոյթ, ով գիտէ ի՛նչ անյայտ նպատակներով։ Դիտեց, որ գիշերուան պատահածին հակառակ, խօսքը կը բանար անոր ուժերը։ Բառերը կը ստանային նիւթական ամրութիւն։ Ուժին այս վերադարձը պառաւին կը բերէր նաեւ հին օրերու հեղինակութիւն…։ Շատ մը բաներու շարքին, ան ծանրացաւ հիմնականին, – Աղուորը դառնալու էր տուն, առանց որալէմը բան մը իմանար։
Կարծես հրաման մը ըլլար այս փափաքը։ – Այնքան ճարտար ենք մենք ի հաշիւ մեր շահերուն զեղչելու կամ աճեցնելու ուրիշներու ցանկութիւնները։ Ոտքի։ Ուրախ, թրթռուն, այց[ել]ուած<ref>այցուած ? այցելուած ?</ref>ջերմ երազէ մը՝ անիկա սուզուեցաւ տունէն դուրս։ Ընելիքին նախավայելքը կը քալէր առջեւէն։
Փողոց։ Գեղի՛նը։ Այսինքն՝ աղտոտ ու հոտոտ այն տրտմութիւնը, ուր կը խառնուին տուներուն ներքին ծխումները եւ կը շինեն անշնչելի բանը, որ քեզ դուրս կը նետէ նիգերէ։ Դեռ մութը չէր ինկած բոլորովին։ Ան զգաց սակայն, թէ ուշադիր ինչ հետաքրքրութեան առարկայ էր ինք, որուն երեւումը վէտվէտում կը ձգէր լուռ շարքերուն։ Վախցաւ գլուխներէն, որոնք կը դառնային իրեն, եւ կը մնային կապուած։ Կը քալէր` մտքովը շինելով մօտաւոր ցերեկը, տրուածին կցելով ենթադրականը։ Աճեցուց դէպքերը կարելի տարրերով եւ հաւատաց փոքր, յետոյ մեծ դժբախտութիւններու։ Հակառակ մութին, որ տուներուն ստորնայարկը գրաւած էր արդէն եւ կերած գրեթէ գետինները, փողոցէն, դուռներու խայտաճամուկ բացուածքներուն, մեծ կամ փոքր մարխերու, օճախներու եւ ծխուն կանթեղներու երեսէն, կիները, քովնտի, լուսաւոր, ամէն տարիքէ, կը յամառէին չբաժնուիլ սեմ– առաջի<ref>սեմ՝ առաջի, սրբագրուած սեմ-առաջի</ref>քարերէն։ Սողոմը յիշեց աւանդական տեսարանը, որ կը յաջորդէր դասական բախումներուն, – բոլորն ալ մեծկակ շրջագիծով, արեւով կարմիր կամ դաժան գայթակղութեամբ մը պսակաւոր, որ կը պայթէր մէկէն, կոտրուելով, հսկայ կարասի մը պէս, փողոցի երեսին, ցրցքնելով աղտն ու մեղքը, աղն ու արցունքը, անբիծ անուն մը կամ պատուաստուած լրբութիւն մը հասարակաց թուքին,կոնկոնին<ref>Ծնթ. – կոնկոն – երկու հնչուն առարկայ իրարու զարնել եւ հեգնել պատահարի մը գայթակղութիւնը:</ref>։
Կիներուն կեցուածքը, որքան կրցաւ դիտել Սողոմը, աչքի տակ կը պահէր Նալպանտենց տունը։ Հետաքրքիր, չկամ այդ կեցուածքը գեղը կը յօրինէ բնազդական ցուցմունքով մը, առանց որ աս ու ան միջամտեն։ Պատճառնե՞ր։ Շատ անշուշտ։ Վաշխին հաստատումէն ասդին այդ տուներուն շատցած է թիւը։ Կ՚անիծենք զանոնք, Աստուծոյ կրակը կ՚աղերսենք անոնց առատութեան վրայ, բայց կը մտնենք անոնց շեմէն ներս, խոնարհ ու վախկոտ։ Նալպանտենց Սերոբին սակը ծանօթ է ձեզի։ Շատեր կը դիմեն այդ տունին, նեղ օրերու – ե՞րբ նեղ չէ օրը գեղացիին գլխուն–։ Սողոմէն ասդին անիկա դարձեր էր գաղտնիքի կծիկ մը։ Կը խօսէին երկու երիտասարդներուն վրայ, կ՚ատէին հաճի Աննան, կը բամբասէին` առանց որոշապէս գիտնալու, թէ ի՛նչ կը սպասէին անոնց յարկերէն։ Ժամանակի խաւին տակ կրացած այդ ատելութիւնը չէր ազդուած հարսին յատուկ բարութենէն։ Դրացին գեղին համար բարոյական իրողութիւն էր։ Ու հակառակ իրենց հացին, չորին ու թացին հոգէն յաղթուած ըլլալնուն, կորաքամակ ու անօթի այդ մարդերը չեն փախցներ առիթը հասնելու իրարու լաւին ու վատին ու, մա՛նաւանդ՝ սանկ երկու անէծքի եւ հայհոյութեանց ընդմէջէն քիչ մը բան ծամելու հարուստին միսէն։ Հարուստին դէմ չէզոք ու հասարակ նախանձէն դուրս, որ բնազդական է եւ պարտքի մը պէս կ՚արտայայտուի ամէն ձեռնտու առիթի, գեղացին իր մասնաւոր պատիժները ունի մասնաւոր տուներու դէմ։ Աղօտել հարսնիքներ, ցանցառ ընել յուղարկաւոր թափօրը, չհասնիլ կրակին, ու տակաւին ուրիշ հնարքներ։ Նալպանտենց տունին դէմ այս խուլ ու բռնաւոր ատելութիւնը կը յորդէր մա՛նաւանդ հանդիսաւոր պահերու։ Տեսակ մը խեցեվճիռ, թէեւ անկարող ու խեղճ հետեւանքէն, բայց սիրտ հովացնող։ Փորձանքի, մեռելի, խշումի ատեն ամենահաս ու սփոփարար գեղացին դժկամ մատներով կը մօտենար մշտափակ այդ դրան ուռնակին, կը մտնէր արագ, կ՚ելլէր արագ, հալածուած տունին պաղէն, մոռնալու համար անմիջապէս դժբախտ պատահարը կամ ուրախառիթ դէպքը, ա՛ն՝ որ ուրիշներու համար շաբաթներով չէր զլանար ինքզինքը։ Սողոմը չէր գիտեր, թէ տակաւին մութնուլուսուն անոնք արդէն ջանացած էին բացատրել գիշերուան բացառիկ լուսավառութիւնը, շունը, իմաստուն կաղկանձովը ու անսովոր անկողինը օճախով սենեակին։ Ժամէն հազիւ դարձած, անոնք դատեցին։ Հարսին բացակայութիւնը հիւանդ կեսրոջը սնարէն, զարհուրելի փաստ մըն էր։ Ի՞նչ բանի։ Չէին գիտեր։ Բայց փաստ էր։ Է՜։ Ու գլխու խորհրդաւո ր ճօճումներով ընդունեցին հարսին խորհրդաւոր հիւանդութիւնը մօրը տունէն` զայն ուրանալով հիմնովին, հակառակ անոր, որ չորս թաղ հեռուէն լսուած էր սրտակեղեք ճուոցը հարսին։ Հապա պառաւին հիւանդութի՞ւնը։ Խոզէ մը աւելի առողջ այդ կինը սա գիշե՞րն էր գտած հիւանդ իյնալու։ Սողոմին այսպէս ուշկեկ հեռանա՞լը։ Ո՞ւր։ Սարեկե՞նց ։ Սողոմե՞նց ։ Բան կար եւ ապահովաբար, դուրս թափուելիք Նալպանտենց սեմէն։ Ոչ ոք սակայն չհամարձակեցաւ հարցում ուղղել երիտասարդին, որ շաբաթ մը կայ, մարդացած ու լուրջ, կ՚անցնէր փողոցէն ` առանց տնտնալու, կէս բարեւ մը հազիւ մռլտալով ամէնէն տարեցներուն։
Շտապով քալեց անիկա իրենց թաղէն։ Գիշերէն առաջ բազմամբոխ պահ էր փողոցն ի վար։ Ցածուկ եւ մէջք մէջքի տուները դեռ կը պաշտպանէին նեղ փորուածքը քամիին զովէն, որ արեւէն ետքը լեռնէ վար դէպի լիճը կը կործի ու կը հովէ տանիքները առանց իջնել կարենալու դռնառաջքները, ուր գաղջ բան մը, յամեցող, վար կը դնէ մարդերը։ Լոյս՝ ամէն բակի։ Մուխ, կրակ, կերակուրի հոտ՝ ամէն դուռի առաջ։ Ու պզտիկները ամէն կողմ, առատ, ա՛յնքան՝ որ մարդ կը խորհի դաշտի ցորենին։ Ու կը խորհի ատոնք այդպէս նետող Աստուծոյ մատներուն։ Ի՜նչ սերմանող։ Սեմերուն՝ ընտանիքի հայրեր, անկարներ` իրենց ծխամորճերէն քաւելով ու արձակելով օրուան տաժանքն ու յոգնութիւնը։ Մութը, ա՛յնքան՝ որ դիմագիծերը աղարտուէին, բայց պահէին ստուերագիծը, սեռն ու մերձաւոր տարիքը։ Սարեկենց տունը<ref>տղուն, սրբագրուած տունը – ?</ref>՝ պաշտօնական կրակը, վրան՝ պուտուկ։Երտերուն<ref>Ծնթ. – երտ – խանձող փայտ:</ref>դեղնորակ լոյսին մէջ դողդոջ բան մըն էր դէմքը փոքր հարսին, որ կը հսկէր ոսպապուրը, մինչ տղոցը մին խլլոտ քիթը դրած մօրը ուսին, կը խաղար մազերուն հետ եւ միւսը` պզտիկը, նստելու անկարող, ափին ամուր կը պահէր անոր փէշը, երեսքն ի վար երկարած մեծ սալին վրայ։
Իրար անցաւ խնամի Բաբէթը այս ծանր, դաժան, անակնկալ այցելութենէն։ Գուցէ կը սպասէր Սերոբին։ Աւելի անդին՝ քան սարսափը, որ անոր դէմքը ըրաւ եղկելի ու յիմար։ Իր տունէն ներս ոտք կը դնէր ահա մեղքը ։ Ինչո՛ւ չէր խորհած այդ նողկանքով աղջկան մասին։ Գլխագիր Մեղքը, մարմնացած ու անհերքելի։ Յանկարծ գիտնալ կարծեց, թէ ինչու աղջիկը չէր հրաւիրած տուն<ref>չէր հրաւիրած տուն – ?</ref>։ Անցան մտքէն հազար բաներ, անորոշ անշուշտ, բայց արտակարգօրէն արագ։ Որ<ref>Ու, սրբագրուած Որ – ?</ref>չըլլալով հանդերձ, զգալի էին։ Մտածման մեքենան չի կրնար իր իսկութիւնը պարտկել ու դուրս կը հեղու զայն, ինչպէս երկաթը՝ քրտինքը<ref>երկաթը՝ քրտինքը – ?</ref>։ Նայեցաւ չորս դին։ Ոչ ոք փնտռելու պահն էր սակայն։ Կը վախնար ուրիշի աչքերէն։ Ու կը բզզար գլուխը, փեթակի մը նման, ուրկէ պարս մը կ՚ելլէ դուրս։ Չէին դարձած տուն երկու տղաքը, որոնց հանդիպումին սարսափը զինքը դրեր էր այս խենթութեան մօտիկ։ Ի՞նչ ըսէր պիտի։ Եւ որքա՞ն։ Պիտի պահէր որքա՛ն։ Պիտի ջանար կռահել տալ որքա՛ն։ … Յետո՜յ։ Բայց անոր երկու ձեռքը մէկթուրի<ref>Ծնթ. – թուր – ուրկէ՝ թրել – կապուիլը: Խմորի մէջ բռնուած ձեռքերը կու տան այս պատկերը:</ref>մէջ էր, Աղուորին վճռական յայտարարութիւններէն ետքը։ Մա՜յր։ Ըլլողը միայն գիտէ ` ի՛նչ կ՚արժէ աղջկան մը պատիւը, բայց ինչ կ՚արժէ մա՛նաւանդ տղոց զայրոյթը։ Մեծ հարսը վերն ըլլալու էր, վասնզի կու գար ձայնը ` փոքր ու սիրուն անէծքներու շարոցով մը` պզտիկները քնացնելու համար «շնթրկեցնելով», «սատկեցնելով»։
Մտան բակ։ Ասոր ինքնին հաստ մութը – գեղացին տուն շինած ատեն կը խորհի միայն գլխուն, այսինքն՝ տանիքին ու յարկի սենեակներուն ու կ՚ուրանայ բակը<ref>կ՛ուրանայ բակը [ Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>, զոր աւելորդ կը դատէ` գուցէ մեղքնալով անմշակ մնալու դատապարտուած հողին շերտին – հազիւ կը խորշաւորուէր փոքր, ծխոտ ճրագով, դողդոջ՝ Բաբէթին բազուկէն։ Սովորական՝ ինչպէս պարտի ըլլալ աղքատինը, թէկուզ խնամի՝ Նալպանտենց կամ Հայրապենց, բակը, առանցկատոզի, հնձանի ու յաւելեալ մսուրքի, ուր կթան կովը կը պատուեն հարսները։ Հազիւ ան աչք ունեցաւ այս կցկտուր պատկերին։ Կը քալէ՞ր։ Սանդուխին վրայ ալ պակսեցաւ խօսքը։ Ինչո՞ւ կ՚ելլէր վեր։ Ինչո՞ւ չէր դողար<ref>չէր դողար – ?</ref>։ Վերի աչքին միայն Բաբէթը մտաւ իր հաշիւներուն թափանցումին։ Քաշեց տղան դէպի անկիւնը լուացուածին, լոյսը, ձեռքէն, անաղմուկ ճակտի սենեակէն ներս դնելէ ետքը։ Կը խորհէր, այսպէսով չքացնել մեղքին այդ արձանը` անխորհուրդ աչքերէ։ Ամէնէն յիմար բաները ամէնէն պարզ ու բնական երեսով կը ներկայանան մեր տագնապին։ Բայց ո՞ւր դնել հարսները։ Ո՞ւր՝ գալիք տղաքը։ Մեծ հարսը լսա՞ծ էր ոտքերուն աղմուկը։ Ան կեցուց սակայն երգն ու անիծաշարքը ու ամէն նորատի մօր նման խօսքի գնաց մանչուն հետ, որ անառակ էր ու կը յամառէր չփակել<ref>փակել, սրբագրուած չփակել</ref>աչքերը` պահանջելով էծուն ու գէլին երգը` իբր օրօր։ Սրահին վրայ լոյս ու մութ մասեր, հովին հետ աւրուող ու շինուող։ Սենեակներուն դուռները կուղպ ու տխուր, ընելով տանիքին տակը այլապէս սեւ, գերանները հրէշօրէն երկարուն, գալարուն ու կենդանի։
– Ո՞ւր է։
Մռայլ, բայց մեղմ էր շեշտը։ Ո՛չ դող, ոչ ալ վախ։ Բնական՝ ինչպէս հարցնէր պիտի էրիկ մը։
– Ի՞նչ ընես պիտի։
Կը վախնար սաստիկ։ Փսփսո՞ւք։ Ձա՞յն։ Չէր կարելի որակել ինչ որ կը թափթփէր անոր ակռաներէն, որոնք իրար կ՚ուտէին։
– Ո՞վ ղրկեց։
Աւելցուց, առանց աչքերը ընելու անոր երեսին։ Յետոյ կեցաւ։ Բայց կը սարսռար ու շրթունքին անկիւնը պզտիկ կոճակ մը փրփուրի՝ արիւնի պէս կը լերդանար ու կը սեւնար։
– Ո՞ւր է։
Կրկնեց անիկա։ Հետզհետէ աւելի վարանոտ։ Ներքին՝ բայց ոչ ամբողջ, հեռաւոր մտածում մը, աւելի ճիշդը՝ նախազգացում մը հոսեցաւ անոր մէջ։ Ի՞նչ կը տեսնէր։ Մանրացան անոր աչքերը, ինչպէս կը պատահի ամէն անգամ, որ միտքը ներսէն կը գործէ եւ բիբին համար անպէտ է լոյսը։ Անոր վարանքը աստիճանաբար կը բացուէր յուզումի վրայ։ Զգա՞ց, թէ նոյն այդ անձուկն էր, որ ըրեր էր իր հարցումը խոր ու թշուառ։
– Նե՛րսը։
Ստիպուեցաւ պատասխանելու։ Ան՝ տեղեա՛կ, հաճի Աննային խողովակէն, Սողոմին նոր երակին,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ ?</ref>կը բաժնէր տարակոյսն ու վախը, որոնք արդիւնք էին Սողոմին մատաղ բերանին։ Պատանիներուն գաղտնիք տալը հովին թեփ տալէն ո՛ւր կը տարբերի։ Մտածեր էին ատոր երկու խնամիները։ Ու հիմա պարտաւոր էր հսկելու այս խակ փորձանքին։ Ու մօտ էր լալու։
Առաջին յարկն էր տունին։ Փոքր սրահ, երկու հանդիպակաց եզրերը բռնուած էին զոյգ-զոյգ սենեակներէ։ Ճակատը՝ լուացուածին ճիշդ դէմօք տանուտէրին – Աստուած ողորմի հոգուն – սենեակը՝ ուր կը պառկէր հիմա անոր թշուառ, «սատկելիք», «չորնալիք», «քրիկ-քրիկ» գալիք կէսը։ Կուշտին՝ մառան։ Բոլոր դուռները փակ էին եւ կը նմանէին դագաղներու, որոնք փորուած ըլլան, ճերմակ մարմինին մէջը պատերուն։
– Հո՞ս։
Եւ առաջացաւ բանալու։
Հոտը կարծես առինքնած ըլլար զայն։ Ամօթ, վարանք հոգի եղան մէկէն անոր անդամներէն եւ երեսէն։ Տախտակները ճռճռացին։ Աղմուկը դուրս բերաւ գլուխ մը, դուռի մը կէսէն։ Հարսն էր, հետաքրքիր ու զարմանահար, կապելու փորձին մէջ, Սողոմին ներկայութիւնը ներս փակուած Աղուորին։ Անոր անխելք այդ նայուածքին տակ Բաբէթն ու Սողոմը կտրուեցան կարծես իրենց շարժումէն ու մնացին կէս։ Սառա՞ծ։ Ոչ անշուշտ։ Ներսէն կը ճչար պզտիկը, այնքան ուժով, որ կը սպառնար քանդել տունը հիմէն ու մօտ էր ճաթելու։
– Նայէ՛ տղուդ, – հրամայեց Բաբէթը` վախէն ուժովցած եւ հրեց ճակատի դուռը։ Ասոր ընկրկումովը նոյն պղտոր լոյսը հակառակ պահուած ըլլալուն – պառաւը զայն բանտարկեր էր լուացուածին քովի սենեակը, բայց չէր կրցեր փակել դուռը, թէ՛ յիմար բան մը ըլլալուն, թէ՛ շուարումէն –, գնաց գտաւ բազմոցին մէկ անկիւնը կծկտած ձեւ մը, անկանոն ու ամփոփ, բայց չյաջողեցաւ շինել զայն։
Աղուորն էր։ Զգալով աւելի, քան տեսնելով Սողոմը՝ ան ցատկեց ոտքի։ Բաբէթը դուրսը, լոյսը բերելու համար հեռացած սրահին միւս ծայրը։
– Ինչո՞ւ եկար։
Դողահար ու տկար։ Բայց առաջին քաղցր նախադասութիւնը, որ ելեր էր անոր բերանէն Սողոմին երեսին։ Ո՞վ ու ե՛րբ շիներ էին այդ ձայնը այդպէս սրտագին, հարիւրամեայ շեշտով մը, ա՛յն ընտանութեամբ, զոր կեանքին տաքն ու պաղը կ՚անցընեն մեր բառերուն։ Օրէնք է, որ քաղաքներու մէջ մեր հոգին նուաճուի մարմինէն շատ առաջ։ Ու մեր բառերը այդ նուաճումին խեղճ ու յիմար զինուորները կ՚ըլլան։ Հակառակն է, որ ճիշդ է<ref>ջնջ. բ. հրատ-ի մէջ կրկնուած-աւելորդ տող՝ ու յիմար զինուորները կ՚ըլլան։ Հակառակն է, որ ճիշդ է</ref>գեղերուն համար, ուր<ref>ու, սրբագրուած՝ ուր</ref>բառը շատ ուշ կու գայ – արգելքներուն չեմ անդրադառնար–։ Կու գայ, երբ այլեւս սիրտը ձուլուած է նոր քուրային մէջ։ Օծուն էր անոր ձայնը անբացատրելի ան համով, զոր երկաթ մաղմաղը, քուրան, դանդաղ ճենճերումը կու տան միսերուն, մարդկային կամ ոչ։ Կը ճանչնանք պարզ իր հոսելու, կաղապար առնելու ձեւէն մեր հզօրագոյն զգայարանքին այդ տուրքը, որ թափանցիկ է, մորթին տակ պահուըտած երակացանցի մը նման, ու սիրողները իրարու երկարած բաժակումի մը կը վերածէ։ Կը նայէի՞ն։ Երբեմն ժամանակը կը դադրի մեր վրայ։
Բաբէթը բերած էր ճրագը։ Սողոմը մօտեցաւ, անհուն բնականութեամբ մը, որ զարմանք ու սարսափ ազդեց մօրը սրտին։ Ինչպէ՞ս, ե՞րբ մարմին էր առած սա վիճակը օտար այդ տղուն ու Նալպանտենց հարսին մէջտեղը։ Ելաւ գերեզմանէն իր գլխաւորը, եւ քալեց դէպի ինքը, թոյլ, սրտառուչ յուզումով, որ տարիներու աղապատանքն է այդպէս քնքուշ շարժով մը գիծի ելած։ Ուրիշ կերպ չէր մօտենար անոր էրիկը, երիտասարդ օրերուն, համբուրելու համար զինքը, քովնտի, պահծու,ծափերու<ref>Ծնթ. – ծափ – անուշի փոքր կարաս, թակոյկ:</ref>շուքին։ Ու անոր միտքին մէջ բաբախեց սարսուռը ա՛լ չգալիք բաներուն։ Ուրե՜մն։ Ու անոր ուղեղը լուսաւորուեցաւ շանթէ մը զարնուած։ Ի՜նչ յիմար էր ինքը։ Ուրի՞շ էր կերպը միւսներուն, բոլոր հարս-փեսաներուն։ Ինչո՞ւ բռնեց իր փէշերը։ Ու չէր տեսներ ըրածին հեռաւոր ամօթը։ Պռստեց յօնքերը։ Պսա՞կը։ Այո՛։ Իր գիտցածը։ Բայց չգիտցա՞ծը։ Բայց միւսնե՜րը։ Անիկա երբեք չէր չարչարած ինքզինքը հասկնալու, թէ ի՛նչ կը պատմեն սիրոյ երգերը։ Երգա՜ծ։ Լացա՜ծ։ Երազներու իսկ տարուա՜ծ։ Բայց միշտ ուրիշներու հաշւոյն։ Ի՜նչ կը պատմեն տարփավառ եղանակները, երբ իրենց կրակին մէջէն դէմքը կը հանեն սիրողի, սիրուողի, ու կը դնեն զանոնք սա աչքի պատկերին գիծին, այսինքն՝ դէմ դէմի, ետեւնուն հազար բերան, գուցէ ոճիրը, գուցէ մահը` իր բոլոր տարազներովը։ Լսա՞ծ։ Հարկա՛ւ։ Բայց ուրիշ բան է տեսնել բամբասանքին ու ոճիրին տուրքերը, որոնք գեղէ գեղ կը պտտին նման վիճակներու ի հաշիւ։ Ան չէր գիտեր, թէ ուրիշ [է]<ref>յաւելում բառի՝ է – ?</ref>երգը՝ օդին վրայ լողացող, անգայտ ու քիչ, որ վերէն չի ծռիր քու շեմիդ ու կ՚անցնի՝ մարելու համար փարսախով հեռուն։ Թէ ուրիշ է, այսպէս աչքիդ տակ, քու մէկ կտորիդ կամ քու իսկ միսերուդ խորը։ Ու գիտէք սակայն։ – Սիրոյ խաղերը խմբագրուած են երգուելու համար, ինչպէս շարականները՝ ժամուն դասերէն պոռացուելու համար –հազուադէպ է, որ զգացումը անցնի այդ գոռում-գոչումէն– ինչպէս գովքերը՝ մեռնողը գովելու, բայց լաւ գիտցէք երբե՛ք ցաւելու։ Կ՚ընենք թելադրանքը բառերուն, երբ օտար ենք անոնց տաղաւարած վիճակին եւ կը զգուշանանք ասոր իջնելէ։ Ով որ կ՚իջնէ բառէն վիճակին, կը նմանի, հոսանքը դիտելէ՝ մէջը ինկողին։ Կը տարուի անիկա ու անոր գիրը դժբախտ են գրեր ճակատին։ Իջնողը կը մեռցնէ կամ կը մեռնի։ Վա՜յը՝ Սարեկենց Բաբէթին։ Ան ի՜նչ դիւրութեամբ կը հասկնար ինչ որ տարիներով հաճի Աննային դասերը, իր աղօթքները, ուխտերը չէին զօրած իրեն մատչելի ընելու – կուսութի՜ւնը իր աղջիկին եւ անոր շուրջը պտտող սա զաղփաղփուն, սա թեթեւ, բայց կայծակնահուր վտանգը։ Գիշե՜ր մը, շաբա՜թ մը բաւ են երբեմն, որպէսզի տարիներու հանգոյց մը քայքայուի մէկէն։ Ան կը հասկնա՜ր, ինչ որ չէր իսկ կասկածած, ինք [որ]<ref>յաւելում պակսող բառի՝ որ ?</ref>անցած էր կեանքին ու սիրոյ ճամբաներէն, բայց լուծին կապուած գոմէշի մը նման, ուղիղ, առանց քիթ փորձելու նոյնիսկ ուղեզրի խոտին։
Բայց ահաւոր եղաւ անոր զարմանքը, երբ տեսաւ իր աղջիկը քովիկը ցցուած, միս միսի քսուելու չափ մօտ սա հազար օտարին։ Կռնակը լոյսին՝ ան կը նայէր խոր ու անպատմելի առքով անոնց պատկերին։
– Տիրո՜ւկ, – չկրցաւ զսպել իր ահը, Բաբէթ խնամին, սա անպատմելի մեղքին դէմ։ Չէի՞ն ամչնար։ Ինչո՞ւ չէր փլեր տանիքը՝ վրանին։ Ե՞րբ խօսեցաւ։
– Երթանք։
– Ո՞ւ ր ։
– Տուն։
– Որո՞ւն տունը։
Խօսքը կոտրեցաւ, փշուր-փշուր։ Երեքն ալ զգացին, միաժամանակ, գետին իյնալը բանի մը, որ խուլ ու յիմար տարտղնուեցաւ, բայց մնաց յատակին։ Որո՞ւն տունը կրնային երթալ սա տղաքը։ Իրա՜ւ էր ուրեմն։
– Տէր Քրիստոս։
Մէջ մտաւ կրկին մայրը ` չդիմանալով այդ մտածումին ասղնտուքին։ Որո՜ւն տունը։ Ուր իր աղջիկը ներկայացաւ մտքին ` ընդմիշտ վռնտուած Նալպանտենց պալատէն, էրկան մը շուքէն, բեհեզէն ու շարոցէն։ Մեր սիրածներուն հոգին չենք դատեր անոնց մարմիններէն ու դրամն ու փառքը քովիկը կը դնենք թոյնով մահացած հարսնութիւններուն։ Կարկուտի ուժգնութեամբ վրան խուժեցին հետեւանքները։ Ամէնէն հզօրը ասոնց, պատկերն էր – քիչ մը նկարագիր ու քլիշէ հագած – հարսներուն, որոնք վռնտուած իրենց էրիկներէն, կը գամուէին մէկ անկիւնը իրենց մէրանցը տունին, ապականութեան արձանի մը նման, կը կործանէին շինութիւնն ու համը անոր ու կը չորնային պատին փակած սարդի մը նման։ Գեղը, այս մարզին վրայ, հակոտնեան է քաղաքին։ Զառածումը անիկա կը պատժէ<ref>կը պատմէ, սրբագրուած կը պատժէ</ref>նախնական ու բարբարոս չարութեամբ մը<ref>բարութեամբ, սրբագրուած չարութեամբ</ref>։
Բակէն լսելի եղաւ աղաղակը մեծ տղուն։ Երեք զաւկի տէր, դաշտէն դարձին՝ անիկա մայրը կը կանչէր կնիկէն առաջ` խերով գիշեր մը անցընելու համար, հպատակ ըլլալով հին ու յարգի նախապաշարումի մը։ Միշտ պիտի պոռար, հոգ չէ թէ պատճառը ըլլար յիմար պէտք մը։ Նպատակը մօրը հետ խօսիլն էր ամէնէն առաջ։ Հարսները վարժուած են այս օրէնքներուն եւ կը զգուշանան։
Յօնքերուն տակէն Սարեկը չափեց զոյգը։ Ձայն-ծպտուն<ref>Ծնթ. – ծպտուն – ձայն, ճիչ (փոքր):</ref>չունէին։ Չէի՞ն լսած։ Կրկնուեցաւ տղուն կանչը։ Անոնց փոյթը չեղաւ նորէն։ Խենթեցե՞ր էին։ Ի՛նչ երկբայում ջլատեց անոր ծունկերը։ Ձեռքը երկարեցաւ դէպի դուռը։ Չէր կրցած բանալ։
– Վար էկօ՛…
Ամուր, քաղցր, տունդարձի լիութեամբ։ Տղա՛ն մայրը կ՚ուզէր։
Ստիպուած՝ հանեց գլուխը դուրս պատուհանէն։ Օգտուեցա՞ն երկու տղաքը պատեհութենէն։ Կատարուեցաւ սակայն ներքին հոսում, որ լոյսին կը յայտնուի աչքերուն խորը, իսկ<ref>իսկ – ?</ref>նման կիսաստուերներուն, ափէ ափ։ Երբ խօսքը աւարտելէ յետոյ մայրը դարձուց գլուխը ետ, գտաւ զանոնք հանդարտ։ Անոնք կը նմանէին իրարու աւելցած ու յետոյ իրարմէ զատուած պատկերի մը, որ ունենար երկու երես։
Բացաւ դուռը, որ գոցուեցաւ անոր կրունկին վրայ։ Մեծ հարսը, իբր թէ կեսուրը կանչելու, կը գտնուէր դուռին առջին։ Անիկա բացաւ զայն կրկին։ Աւելցուց անոնց փոքր ճրագը իր սենեակին, դրաւ բարձ մը դրան ու սեմին անկիւնին ու հեռացաւ։ Կ՚ընէր այս ամէնը անշուշտ անտեղեակ` հպատակելով խուլ ուսումի մը, զոր չեն սորվիր ոչ ոքէ, բայց պէտքի ատեն կը գործադրեն անվրէպ։ Չիջաւ սրահէն, նոյն ուսումին մէկ ուրիշ հրահանգովը հարկաւ։ Կը պտտէր վեր-վար, լաւ ալ չգիտնալով պատճառը, բայց ներքնապէս ինքնագոհ` կարծես կեսուրէն ունենալով նման հրաման մը։ Պէ՞տք կար այս հսկողութեան, որպէսզի Աղուորն ու Սողոմը մնային զգոյշ։ Անոնք գամուած կեցան իրենց սկզբնական դիրքին։ Խօսք ալ չունէին։ Դժնդակ ու անտանելի այդ րոպէները տեւեցին աւելի քան իրենց տեւողութիւնը։ Հարսը մէկ ձեռքով կը կառավարէր ձեռքի պզտիկը, միւսովը թիթեղեայ խաղալիք մը շարժելով։ Դրան մէջէն ներս ինկաւ անոր դէմքը, մաշած՝ դեռ քսանէն նոր անցած, զարմանալի խաղաղութեան մը կնիքովը։ Այդ րոպէին անիկա կինը չէր, աշխարհին բոլոր ցաւերուն դասական տուփը կամ տոպրակը։ Ուրիշ, հեռու, նոր բա՜ն մը, մանուկ, իր գիրկի տղէն աւելի։ Տպաւորե՞ց այս տեսիլքը։ Աղուորը, լալու չափ յուզուած, կը հետեւէր անոր ա՛լ ջնջուած պատկերին։ Ան, հա՜րսը, ստնտու<ref>ստնտեաց, սրբագրուած ստնտու – ?</ref>հարսը կը քալէր, պիտի քալէր, անշուշտ միշտ նոյնը՝ աշխարհի ամէն անկիւնէն, ու պիտի չզգար սիրտին բեռը կուրծքին տակ, սիրտին՝ որ հիմա ելած է դուրս, թառելու կուրծքին վրայ։ Դուրսէն, բաց պատուհաններ<ref>պատուհաններէն, սրբագրուած պատուհաններ – ?</ref>, հետզհետէ կ՚աւրէին, կը քանդէին կիսայրեաց երկինքը` տեղը տարածելով աղտոտ, խանձած, սեւուլիկ պատեր, անհուն ու այլանդակ, որոնք բանտի մը պէս ցած կ՚ընէին զիրենք ու ճնշիչ<ref>ճնշեցին, սրբագրուած ճնշիչ – ?</ref>։ Փողոցէն հոտեր ու քայլեր։ Մարդիկ կը քաշուէին ներս` ծամելու իրենց լեղի կամ հեշտ պատառը։ Ու սենեակներուն խորը, ու խշտիներուն խորը, պառկողնե՜րը, անկարներ ու ծերեր, որոնք հասարակաց սեղանէն առաջ աւարտած էին իրենց փորին պաշտամունքը եւ հարթիչ հազով մը կը շտկրտէին իրենց բերանները` ողորկ հանելու համար իրենց տրտունջը, անէծքը կամ հայհոյանքը։ Մայրը մտաւ ներս, անձկալից ու անվճռական, որքան չէր, իջած ատեն։ Ի՞նչ ունէր լսած։ Գոցեց դուռը։ Ու, ձեռքերը մեծ սափորի մը երկու անկղերուն նման զետեղելով իր երկու կուշտերուն, հարցուց.
– Ինչո՞ւ կեցեր ես։
Որո՞ւ կը նայէր։ Ի՞նչ կ՚ուզէր։
– Էս ան տունը ոտք չեմ կոխեր։
Հաստատ, խելօք, բարձրկեկ, վճռական։
– Աղջի, խելքդ կերա՞ր դուն։
Ինչքա՜ն ալ իրարու կը նմանին վիճակները։ Բայց աւելի՝ մեր բառերը, անյատակ, անհաս[ան]ելի նոյն վիճակներուն դիմաց։
– Էս ան տունը ոտք չե՛մ կոխեր։
Յուզումի մեղմ խոնաւութեամբ մը, որ արցունքի մը թացութեան նման կ՚արտաբխէր անոր բառերէն։ Լա՞ց։ Գրեթէ մօտիկը։ Ատկէ՞։ Այսինքն՝ սենեակի յատակին փռուիլ, կռնակին վրայ, ճուալով իբր թէ առնուած ըլլար սատանին երախին մէջ, յետոյ քիչ-քիչ ընելով փորը վեր, կամուրջի մը կամարին նման, երկու ձեռքերը եւ ոտքերը խարի՜սխ տալով եղերական այդ կամարին, ինչպէս պատմեր էր Նալպանտենց հաճի Աննան։ Կամ ինչպէս կը պատմուէր ցա՜ւը հարուստկեկ կեսուրներէ։ Ու պոռա՜լ, ոռնա՜լ, տունի կենդանիներուն բոլորին ալ կոկորդներէն, շունէն ու կատուէն, աքաղաղէն ու կովէն։ Ու խաղ ու խնդումի հանել եօթը թաղերը, ուր պիտի հասնէր այդ ճիչը։ Սարեկենց Բաբէթը այս օրուընէ իր մեղքին պատուհասը կ՚ընդունէր, իր կարծիքն էր ատիկա։ Ու կը պատրաստէր ինքզինքը գալիքին, այս անգամ աղջիկէն դուրս, իր իսկ մարմինին ճամբաներէն։ Իր աղքատութեան մէջ Աղուորին բախտը չէր մարսուած։ Գեղը կը սպասէր իր խելքը արդարացնող առիթին։ Պարապ տեղը չէ, որ մարդիկ հազարաւոր տարիէ ի վեր կ՚ապրին բլուրներու նոյն գոգին մէջ, կը խմեն նոյն ջուրէն ու կ՚ուտեն նոյն հողէն։ Անոնք այդ նոյնութիւնը պիտի փոխադրեն հոգիին ալ վրայ եւ պիտի դատեն մեր սրտին պահերը, սէրն ու մահը, պարզ կրկնութեան մը տուրքովը, այնպէս որ, հազարամեակ մը առաջ ապրող սիրտը իրաւացի ըլլայ տակաւին հիմա, Աղուորին գլխուն երբ ձախորդութիւն կը գուշակէ։ Ամլութիւնը նուիրագործում մըն էր անշուշտ։ Բայց քսանէն նոր ելած հարսի մը արգանդը կնքուած կարաս մը չէ։ Հիւանդութիւնը կու գար պսակելու սպասումը։ Մեր օրերուն ջղային այս ցաւերը։ Անցեալին մէջ յանկարծահաս լուսնոտում…։ Բաբէթը զարհուրա՜ծ ախտին կարելի հարուածէն։ Բայց ատոր չափ տագնապուն՝ սա կացութեամբ հովանաւոր ամօթէն ու ցաւէն։ Ան սեղմեց կզակները՝ չխօսելու, քիթն ալ՝ չլալու համար։ Գերագոյն իր ջա՛նքը դեռ կանգուն ոտքը գետին չկործելու։ Կախաղանին եւ ցիցով մահուան մէջտեղ ընտրութիւնը սուտ հեքիաթ մը չէ։ Վայրկեանը ժամանակ է միշտ։ Ու չխենթենալու համար, վախկոտ.
– Տղա՛ս, դո՛ւն խօսք հասկցուր։
Նստաւ անկիւնը բազմոցին, կենալ չկրնալուն։
Արցունքը, խոնաւցուցած անոր աչքերը, չէր ըլլար սակայն, ինչպէս կը պատահի հսկայ ցաւերու մէջ։ Ու մի մոռնաք՝ մեր ցաւերուն նժարը մեր սիրտը կու տայ։ Յետոյ, իրեն այնպէս եկաւ, որ ա՛լ չէր տառապեր, պէտք եղած չափով, գուցէ յոգնեցուցած ըլլալով ջիղերը, իրենց տարողութենէն ալ աւելի։ Կայ այս ապազգայացումը, որով փտախտաւոր միսերը կ՚որոշուին առողջներէն։ Հոգիին փտա՞խտը։ Խեղճ ու բարի կնկուկը չէր գիտեր, թէ շաբաթներով, մա՛նաւանդ սա վերջին երկուքին, ան սպառած էր անոնց բոլոր կարողութիւնը։ Իր ջիղերը ան գործածած էր անընդհատ շինելու եւ հալածելու չարագուշակ մտապատկերը, գալիքին տեսարանո՜ւմը, երբ աղէտը պիտի փետտէր տունին պատերը, պիտի իյնար փողոց եւ անոր, աղէտին երախէն իր անո՜ւնը, ցոյցի հանուա՛ծ, մեղքին կրակէ գրերովը ու ենթարկուած դժխեմ պատուհասին, Աստուծմէ եւ մարդոցմէ…։ Անիկա կոծուած, քարկոծուած էր ոխերիմ այս տեսիլքէն։ Ու հիմա սպառած, վերջին սա դրուագին ա՛լ<ref>ալ, սրբագրուած՝ ա՛լ</ref>անկարող դիմանալու, լքեց ինքզինքը։
Գեղացին ասուն կենդանի մը չէ։ Անցընելով օրին ստուարագոյն մասը հողին, լերան ու անասուններուն հետ, լճի ափին ու վրան՝ անիկա պատեհութիւն չունի մարզելու իր լեզուն։ – Դուրս դրէք այս պարունակէն մանուկն ու ծերը, կեսուրն ու բամբասանքի ժողովականը, որոնք կը հնարեն հեքիաթն ու վէպը, սրամտութիւնն ու գովքերը։ Զայն կարելի է տեսնել քիչ մը պերճ՝ խօսքի վրայ, ծերերուն հետ երբ յիշատակներ կը պատմեն ասոնք, չապրողի զբաղանք։ Կամ՝ կիներու գիծով, տունէ տուն կռիւներու ընթացքին, որոնք միշտ զօրաւոր շահեր կը պաշտպանեն – ի՞նչ բան զօրաւոր չէ, երբ հասողութեանը իյնայ կիներու փէշին – դատարանի վայել ծանրակշիռ դրուագներով ու բերանները կը հրեն ծայրագոյն արձակութեանց։ Յաճախ երբ այրերն են – ու այր է մարդը միշտ այդ փէշին առանցքէն – բեմ եկողները, արիւնը կը խեղդէ արդէն անոնց կոկորդը եւ կարճ կ՚ընէ բառերը` երկայն ընելով դանակը։ Բայց հազուադէպ է, որ երիտասարդը, դեռ չարձակուած իր հոգեկան խանձարուրէն – պատկերին տակ տեսէք առաւելագոյն չափով սեռային հանգոյցը, որ երիտասարդը կ՚ընէ աղջկան մը պէս կոյս ու խպնոտ – առնուի ու քշուի հեղեղէն։ Վերապահ է ան հարսնցուի մը նման. կը խօսի միշտ աւելի քիչ, քան ծերն ու տղան, որոնց հետ առնելիք-տալիք չունի արդէն սիրելու հարցը։ Բուն իսկ իր գետնին վրայ, այսինքն՝ պատանիներուն եւ երիտասարդներուն մօտ, ան անընդունակ է հռետորական ընդլայնումի։ Շատ-շատ վէպերու էջերուն ան կ՚ախորժի ցոյցէն ու բառէն։ Անկողինին մէջ՝ անխօս։ Անկէ դուրս՝ զգոյշ, բայց վճռական։ Սինլքորները ու մամածակները միայն պատմեցին իրենց արկածներէն։ Սիրողը կը խորշի խօսքէն, որքան մարդէն։ Սիրոյ մեծութիւնները սիրոյ կամարները կը կազմեն։ Ի՞նչ ունէր ըսելիք Սողոմենց Սողոմը Նալպանտենց հարսին, անոր ծոցէն դուրս, մա՛նաւանդ ուրիշներու ներկայութեան։ Ի՜նչ տառապանք է հանդուրժել աշխարհը, երբ քովէդ կը քալէ սիրածդ։ Ի՜նչ ունին բոլոր սիրահարները պատմելու՝ իրենց սիրածներուն։
… Սանդուխէն, տախտակամածէն աղմուկ կար քայլի՝ թէ՛ խուլ, թէ՛ թեթեւ։ Մարդեր, մօտ ու օտար, որոնց քոյր կամ ազգական կ՚իյնար անիկա։ Նե՞րս։ Մայրը կը ծեծէր ծունկերը, համաչափ, կտրատ շարժումներով, մեռելի անկողինի մը շուրջէն։
– Բերանդ ինչո՛ւ չես բանար, տղա՛յ։
Չդիմացաւ խեղճ կինը։ Սիրտին դողը կը կարդացուէր բառերէն։ Սողոմը, կարծրացած, խիստ,<ref>յաւելում ստորակէտի</ref>ձեռքը մէջքին։ Ան խորհած էր եկողին։ Որքա՞ն<ref>Որքան, սրբագրուած՝ Որքա՞ն</ref>բան գիտէր տղան, որ պիտի մտնէր ներս, բայց չեկաւ։ Շեղած էր անիկա սենեակը, իր սենեակը։
– Քալէ՛։
Ո՞վ էր խօսողը։
Պարզ, փոքր, վճռական, տարիքին, հասակին, սիրտին պէս։ Անուն ալ չէր տուած, ամչնալո՞ւն, թէ սիրուն։ Կը դնէր սակայն բառին վրայ էրիկմարդու անդրանիկ բնականութիւնը։
Նալպանտենց հարսը չկրկնեց իր քիչ առաջուան «ո՛ւր»ը։ Բայց չափեց երիտասարդը։ Անկնիք ու չէզոք նայուածք։ Արհամարհա՞նք։ Հեգնութի՞ւն։ Կիները սիրոյ մէջ սէր են միայն։ Միւս զգացումները ատոր մշուշէն կ՚այլագունին ու նիհար կ՚երեւան։
– Քալէ՛, ես եմ ըսողը։
Լոյսը թեթեւ մը խաղաց ու տղուն դէմքէն առաւ քաղցր այն վճռականութիւնը, զոր լրջութիւնը, արտակարգ գորովը, վերահաս վտանգը մեզի կը բերեն, ոչ ոք գիտէ ինչպէս իրարու խառնելով այսքան իրարմէ հեռու բաներ։
Տեղէն ոչ մէկը ելաւ։ Դուռին առջեւէն, ծանր-ծանր քայլերը Սարեկենց Օհանին։ Օտարին, գաղտնիքէն դուրսին այս մերձութի՜ւնը։ Ակամայ սարսուռ մը, երեքին ալ ոսկորներէն։ Գիտէին, սակայն, թէ բարի մարդ էր Օհանը։ Մէկուն հետ ջուխտ մը գէշ բառ չէր փոխանակած սա տարիքը մինչեւ։ Բայց էրիկմարդ էր վերջապէս, ամրակազմ ու յաղթահասակ, որ կրնար երկու թեւերուն մէջ ճզմել ու տափկըցնել սա նորատունկ տղան։ Մայրը կը դողար, բարտիի տերեւի մը պէս. ու անոր դողը անցած էր, բազմոցէն՝ յատակին, տախտակամածին։ Հեռացան քայլերը։ Ինչո՞ւ չեկաւ լայնութիւն։ Անձուկը կ՚ամրանար հետզհետէ։ Մութը՝ աղուոր մը շինած ինքզինքը, երկինքն ի վար, կատարեալ ու յիմար։ Մինչեւ ե՞րբ։ …Յանկարծ Բաբէթը ելաւ անկիւնէն։ Ան, առանց իր տղան լուսաբանելու, վեր էր վազած քիչ առաջ, զանոնք մինակ չձգելու գերագոյն հոգով։ Հարսի, տղու տէր էր ան։ Հիմա՜։ Աչքն առած էր ամէն բան։ Բացաւ դուռը։ Գոցեց, ու արարողութիւն չէին այս շարժումները։ Զոյգը թողած առանձին՝ ան կը շտկուէր վար, դէպի տղան։ Այսպէս կը խօսէին քայլերը։ Ինչո՞ւ կ՚երթար։
Անոնց առանձնութիւնը։ Աւելի քան դժնդակ։ Տաքցան, որքան չունէին եղած պատահարէն ասդին։ Ու նոր կ՚անդրադառնային այն եղերական համին, որ իրենք էին իրարու։ Կը վախնայի՞ն իրենց մարմիններէն, որոնք եփ ելած բաներու կը նմանէին, խառնակ, ու ճամբայ ելած՝ նոր կերպաւորման։ Կը վախնային սակայն բառէն, որ գոյութեան, օտարի, դուրսի նշխար մըն է նոյնիսկ մեր մէջէն, առնուազն օտար հասցէով, մինչդեռ սէրը, – ուրիշ բան չէին անոնք այդ պահուն, իրարու լարուած, անջրպետին վրայէն իրարու ագուցուած, իրենց զգայութեան տարադիր, բայց մէկ կծիկովը այնքան յօժար, –<ref>յաւելում փակագիծ գոցող գծիկի</ref>ինքզինքը կը շփոթէ լռութեան, համրութեան հետ։ Շրջուեցաւ տանիքը իր գերաններուն կողերովը, անոնց գլխուն վերեւ։ Հազիւ զգաց Սողոմը, որ ոտքի էր։ Նուաղո՞ւմ։ Ինքնիրմէ ելլե՞լ։ Բայց անոնց անկողիննե՜րը, իւրաքանչիւր գիշերինը՝ առանձին նկարի մը կամ հատորի մը նման։ Բայց անոնց ցերեկները, իրենց հիւանդ, անբաւ կարօտովը, որ զիրենք ասեղ-ասեղ կը շիշտէր։ Երբ մեր աչքերուն տակ, ներսէն թաւալող այս պատկերները կու գան երեսք, այն ատեն մէկը պէտք է մեզ բռնելու, որ չիյնանք։ Կռնակէն` պատը։ Ու անոնք իրարու վազող ջուրի ամաններու պէս, իրարմէ զատ դրուած, կը լողային իրենց ներսին երեսներէն նոյն սրբազան հեղուկին մէջ…։ Բայց աւելի՛ն։ Այսինքն՝ մօտաւոր գալիքը, մռայլ ու աննախատեսելի իր հանգոյցներովը, որոնք կապուած ճակատագրին մատէն, ճամբու էին դրուած դէպի անոնց գլուխը։ Վերիվայրումը։ Փոթորիկը։ – Բոլորը՝ փայլակի մը պէս արագ, ամփոփ, կործանարար։
– Գնա՛, – շշնջաց Աղուորը ` վախնալով ինքզինքը մատնելէ։
Ու բառին ետեւէն անոր մէջ ծագեցաւ արիւնոտ, բայց պայծառ տեսիլը։ – Ինք սկսած էր, իր փախուստովը, առաջին արարուածը այդ մռայլ ապառնիին։ Անշուշտ չէր վռնտեր։ Ոչ ալ մեղադրանք կը բանաձեւէր մտքէն։ Կրնար մօրը տուն այս դարձը ընել տասը օր առաջ, առանց ինքզինքը տուած ըլլալու։ Ի՛նք ուզած էր զայն իր ծոցը։ Ու գիտէր ատիկա։
– Առանց քեզի՜…
– Արքայութի՞ւն ալ չես երթար։
Խնդաց տրտում։ Ու տարօրէն անուշ էր կնիկի այդ ժպիտը, պահէ՞ն, տեղէ՞ն, խռովքէ՞ն առնելով այդ համն ու հմայքը։ Խնդաց, վասնզի տարօրինակ է մարդերուն միտքը։ Ուրկէ՜ ուր անիկա յիշեց այդ վայրկեանին հեքիաթը, որմէ փրցուած էին այդ զոյգ նախադասութիւնները, այնքան իրաւ, պատշաճ՝ իրենց բերնին ու վիճակին։ Աւելի տարօրինակը ա՛ն էր, որ բառերուն ետեւէն ստեղծուած էր հեքիաթին պատկերած առքը, երազային իր անգայտութենէն մէկէն ի մէկ թանձրանալով ու հաստ հեղուկի մը պէս առուակելով անոնց սիրտը։ Անոնց մտքին աչքերէն անցան թագաւորին աղջիկը, հեքիաթին բոլոր օծութեամբը եւ գողտր գրաւչութեամբը, որ քարերն իսկ կարող էր կրակի տանելու, եւ ոտաբոպիկ տղան, աղքատ, թշուառ, բայց աղուորիկ, հեռու երկիրներէ ու, մա՛նաւանդ՝ նոյն արմատէ կրակով. ա՛ն՝ որ գրաւած էր աղջկան սիրտը իր կոկորդովը եւ ատոր համար կ՚երթար մեռնելու։ Զայն ձգելու անկարող, աղջիկն ալ քովիկէն, կը քալէր դէպի մահ։ Ու կը քալէին անոնք, ոսկի պալատին դէմ ոսկի թեւերով կախաղանին։ Ու Աղուորին մէջէն կը քալէր հինգ տարիներու խաւարում։ Ու Սողոմին մէջէն կը քալէր պատանութիւն մը ամբողջ, ու կը քալէր շուքն ալ կախաղանին։
Բռնեց անոր ափը, ինչպէս կը պատկերէր հնօրեայ պատմութիւնը։ Պա՛ղ։ Յետոյ՝ ապարանջը, որ սառոյցէ օղակի մը պէս կը զատէր դաստակին սահմանը ջերմագին միսերէն։ Ասկէ անդին ջնջուեցաւ հեքիաթը, ինչպէս գետինը, ուր կը կենար, ինչպէս տունը, ուր իր մեղքը կ՚արձանանար, ինչպէս երազ, ու նկատում, վախ ու հաշիւ, որոնք կ՚այցելեն մեզի, երբ չենք հաւատար, այսինքն՝ դուրս ենք սեռէն։ Շօշափեց արագ դաստակն ի վեր, թեւերուն ջերմին ալիքը, հոծ, եղկ, էգ ու զգլխիչ։ Ինչպէ՜ս անցաւ այտերուն, կուրծքին իրանին հաստ մասերուն։ Հոյակապ սարսո՛ւռը՝ սեռային խենթութեան, որ ուղեղէն զարկաւ ու թօթուեց մինչեւ եղունգները։ Աղուորին թեւերը բռնեցին զինքը` անկումէ ազատելու համար։ Ու պղտոր էր տղուն աչքին՝ տարածութի՛ւնը։ Լոյսը, անգայտ արիւնի մը նման՝ հեղուկ կ՚ընէր միջոցը, ուր կը թրթռար սեռային մշուշը, յորդ բխումով մը ատրուշանէ մը ինչպէս, եւ որուն կեդրոնին մեր օրերուն աստուածութիւնը, ամէն մարդու գլխուն կանգուն՝ իր ճակտին գիրը, կնոջ մը տարազով. Սողոմին համար՝ Նալպանտենց հարսը, խախտուած՝ իր գիծերէն, ամբողջ խաղ ու թրթռում, ամբողջ հուր ու զովութիւն, ըլլալով շինուելու վրայ երազ մը, ցնորք մը, խենթութիւն մը, որուն մարդ չի կրնար հաւատալ` ըլլալով հզօր մագնիսը, որուն անտես ճիրաններէն շղթայակապ սիրտ մը կը կողկողէ ու կը կողկողէ, աչքէն ու բերնէն ու մարմինին<ref>մարմինէն, սրբագրուած մարմինին</ref>բոլոր բաց ու գոց ճամբաներէն։
– Այս գիշե՜ր։
Ի՜նչ խեղճ, ի՜նչ տխուր, ի՜նչ անհուն սա նախադասութիւնը, որ մղձուկ էր, լաց էր, պաշտամունք էր եւ գերեզման նոյն ատեն։ Նո՛յնը՝ որ հնչած էր շաբաթ առաջ, ախոռին խորէն, հաճի Աննային երեսին։ Ան՝ կինը, իր կինը կ՚ուզէր։ Յետոյ, յոգնած իր իսկ կարօտին բեռէն, ու տակնուվրայ՝ գալիքէն, առաջիկայ գիշերէն` փոխելու համար ինքզինքը, ինչպէս տարածութիւնը, փախչելու համար պուտ մը սա սենեակէն, ու<ref>ուր, սրբագրուած ու</ref>երկու կտոր մարդերէ, որոնք կրնային դէպի վեր շտկուիլ ու կործանել երազը, աւելցուց.
– Հետդ եմ…
Ու մնաց կարկամ։ Հեքիաթէն էր այս նախադասութիւնն ալ։ Ու հեքիաթը կու գար, կ՚երթար, կ՚աւրուէր ու նորէն կը շինուէր ու կը բռնանար։ Բայց անոր հետ՝ ենթակայական նոյն ոլորտն ալ, որ իբր շօշափելի սարսուռ անցած էր կզակներուն։ Ո՜վ խեղճութիւնը մեր ոսկորներուն, որոնք մեր միսերը պատռտել կ՚աշխատին ու կը վազեն սեռային կրակին։ Ո՞վ է անհեթեթը, զօրաւորը, ամրակազմը։ Երիտասարդը մեր մէջ մեզի անծանօթ կենդանին է։ Մեր կեանքին ընթացքին քանի՜ անգամ կ՚ըլլանք զայն։ Որքա՜ն շատ՝ թիւը անոնց, որոնք զայն չտեսած պիտի մեռնին։ Իսկ թի՛ւը միւսներուն, որոնք մէկ օրէն միւսը պիտի զարնուին անոր ուրուականէն ու պիտի իյնան անոր երախին։ Թի՞ւը, ասոնց։ Գիտունները չէ, որ պատասխանեն պիտի հարցումին։ Գացէք բանտերը, յիմարանոցները, կամ գերեզմանները։…
Ինչպէ՜ս բացուեցան անոր բազուկները։ Ամբողջ գեղը ան կրնար տեղաւորել – այդպէս կը զգար – անոնց աղեղին մէջ։ Բայց չկրցաւ գոցել։ Ուզեց խօսիլ։ Թուք գտաւ ակռաներուն տակ, ու լեզուի տեղ՝ միսի թանձր կտոր մը, որ ցաւ ունէր շարժելու։
– Հետդ եմ…
Կրցաւ արտաբերել սակայն անգամ մը կիսովին կազմուած նախադասութիւնը, բայց չաւարտեց կրկին։ Ինչո՞ւ չէր գար շարունակութիւնը.<ref>վերջակէտ, սրբագրուած՝ միջակէտ</ref>
– Մինչեւ կախաղան…, – ինչպէս կ՚ուզէր հեքիաթը։
Այնքան դուրս էր իրականութեան պարունակէն, որ չէր զգար նախադասութեան չըսուած մասը, աւարտած կարծելով։ Ինչո՞ւ կ՚ուշանար Սարեկենց Բաբէթը։ Սեռային գրգռութիւնը, զոր արդի վէպը չարափոխած է այնքան, իր մանուածոտ վերլուծումներով, թերեւս ամէնէն զաղփաղփուններէն է մեր յուզումներուն։ Թերեւս մարմինը անընդունակ է զայն իր ուժին մէջ կրելու՝ երկար տեւողութեան մը վրայ։ Մնաց որ, ուրիշ յուզումներու դէմ մարմինը կը ճարէ պաշտպանութեան միջոցներ։ Հո՞ս։ Ինչո՛ւ անոր միտքը գնաց կատուներուն ու շուներուն։ Քովի սենեակէն առաջացաւ, խլացուցիչ սաստկութեամբ, պզտիկին ճիչը։ Բայց յետոյ իջաւ, նոյնքան արագ։ Իջաւ՝ մեղմ ու փափուկ խազերու։ Ինչո՞ւ դուրսի աշխարհը մեզի կ՚անցնի ` կաղապարը առնելով մեր ներքին ակօսին։ Յուզուեցաւ, տագնապով ու ամուր, մանկամարդ կինը։ Անոր այնպէս եկաւ, որ ստինքներէն տղու շրթունքներ կ՚անցնէին ու կը խտղտար անիկա մինչեւ խորագոյն ալքերը իր մարմինին։… Ու ահա ուրիշ զգացումներ, աւելի ախորժ։ Այս յաւելումները կը փոխարինէին պրկումը, շարժը, պլոր-պլորը սեռային սթափին։ Ու ներքին խտութենէն այս հեռացուիլը սիրելի էր երկուքին ալ։ Կը խնայէր մա՛նաւանդ խօսքին աղն ու այրուցքը։ Ձեռք ձեռքի մէջ։ Լուրջ, ազնիւ՝ պիտի ըսէր ռոմանթիք վիպող մը։ Հիմա իմաստ չկայ մալուած այս բանաձեւին տակ տաղաւարելու համար սա վիճակը։ Ձեռք ձեռքի, ինչպէս կը պահանջէր պատահարը։ Անակնկալ ու իրաւ հպարտութի՛ւն մը երկուքէն ալ, որ կը փրկէր գռեհկութիւնը իրենց սա պատկերին։ Վասնզի սիրային տրամը հետզհետէ իջեր էր հասարակ դրուագներու։ Տասնհինգ տարի կար, որ բարքերը ըրեր էին վճռական անկիւնադարձ մը։ «Անկո՜ւմ», պիտի պոռային բոլոր ընտանիքի պատուական հայրերը` «Աւետաբեր» ը ձգելով իրենց ձեռքէն։ Սիրային դրուագները, ատենին այնքան հազուադէպ, բայց արիւնոտ պատմուճանումով, դժուարութեամբ անցեալէն յառնող բայց պաղելէ յապաղած երգերու վրայ հազիւ կը քաշքշէին ցեխոտ վեհափառութիւն մը, ու ա՛լ վերածուելու վրայ էին ընթացիկ, տափակ պատահմունքներու։ Քաղաքին մեծ մոլութիւնները<ref>մոլորութիւնները, սրբագրուած՝ մոլութիւնները – ?</ref>, լայնօրէն ճիւղաւորուած՝ գեղերուն խորերը, բոզերու աժան արկածներով ու հարեմներու պերճ անկողիններով, որոնք հեքիաթը կը փոխադրէին կէս ժամ հեռու պալատներու պատշգամին, ինքնամատոյց, անյագ ու ահեղօրէն տարփավառ կիներու շքախումբէ մը, պատճառ էին, որպէսզի լղրճուի, փոքրանայ պատահարը, բեկուի իր եղերական հետեւանքներուն ծիրէն, տունէ տուն, գերդաստանէ գերդաստան, պատահարնե՜ր, այլապէս ահաւոր, որոնք ետ եղած նշանի մը համար յիսուն կնիկ իրարու կը ճակատեն կամ մէրանցը տունը ճամբու դրուած ծակ-պտուկի մը համար հարիւր երիտասարդ դանակի կը կանչեն։ Մարդիկ կ՚երգէին նոր զոհերը, առատ հեգնութեամբ, անխնայ հարուածելով փոքր այս միջոցներուն ու դերերուն հանդէսը, բայց մտովի ոգեկոչելով ու ապրելով հիներուն վաղնջաւոր ու սրտառուչ բանաստեղծութիւնը։ Ու ծոցի՜ պատմութիւններ, ուր առնուազն կանգուննոց դանակին տեղ տխեղծ ու արդիացած հայհոյանքը կը ծանծաղի, ա՛ն՝ որ բռնի կու գայ։ Կու գայ բերնէդ, ոչ թէ աղիքներէդ, ինչպէս կը տրուէր մեզի տեսնել պատկառելի ծերերու դիմաց, երբ անոնք իրենց երիտասարդութիւնը շինած ատեն մեր առջին, չէին կրնար դրուագ մը հանել անցեալէն, առանց զայն օծելու անոր ջուրին մէջ։ Ու ազգապիղծ տռիփը, ա՛ն՝ որուն դէմ երկինքն ու երկիրը իրարու կը խառնեն իրենց շանթը, խորվելու համար «մոխրանալիք ամօթոյքը», եւ ուր անասնութիւնը, ինչպէս ապուշութիւնը,սիֆիլիսը, ինչպէս խենթութիւնը իրարու կ՚աւելնան պապերնուն ճամբաներէն ու իրենց երակներէն։ Ու գունաւոր, քիչ մը ուռած դրուագներ, քաղաքին ու գեղին մասնաւոր համերովը, ճարուած՝ պոլսամերձ գեղերէ, ուր սպասուհիի մարձումն ու դարպասը քիչ-քիչ շահու աղբիւր, ապրուստի ձեւ, եւ ատկէ՝ բարքերու գիծ կը դառնան։ Էրկանը հետ երկու կռիւէ ետքը կղզիներուն շոգենաւով Պոլիս փախուստ մը, ստնտուի, ծառայի եւ ուրիշ պիտակներու տակ Պոլիս ըրած ու դռնապանութեան ու լուացքի ու սրբիչի ճամբաներուն վրայ հաստկեկ աղաներու հաստկեկ մարմինները սորված ու իրենց ծերութիւնը իրենց գեղին<ref>գեղէն, սրբագրուած գեղին</ref>բերած կիներու շարան մը գեղը, գեղերը մօտ էր փոխելու։ Ու աւելցուցէք նոր ախտաւորումներ։ Աշխատա՛նքը՝ ճամբայ դէպի բոզութիւն։ Նոր հաստատուած խոզակի մանարաններ, իրենց խիտ ու անսպառ գէջութեան մէջ կը խմբէին հարսներն ու կիները տասնվեցժամեայ աշխատանքի տաժանքին, որուն արդիւնքը յաճախ անկշիռ գինովի մը օղին կը ճարէր, բայց որուն վրէժը հարսները կը հանէին իրենց էրիկներէն, իրենց արգանդները լայնօրէն բանալով հեշտանքի ջուրին, գործատէրին, չորպաճիին կամ ասոր տղոցը խողովակներէն։ Աշխատա՛նքը՝ ճամբայ դէպի բոզութիւն։ Ուրիշ կերպ բացատրելի չէր հարսներու սա ինքնալքումը` առանց սպասումի, առանց սիրոյ, առանց զայրոյթի, գործարանին մէջ հանդիպուած արուին ծոցը։ Գուցէ նիւթական սպառումին իբր հակադարձ արբշռանքը ասիկա՛, փախստեայ, խեղճ, արագ, ոտքի, կամ նոյնիսկ աչքէ միայն աչք, որ կը բռնանար անոնց գանակոծ, հիւծուած զգայարանքներուն եւ յոգնութեան մը պէս կը խորտակէր անոնց մէջ դարաւոր ամօթը, խպնիլը։ Ու անոնք կը թաթխէին, ցամաք հացով բռնուած այդ ահաւոր, գաղջ, խաշած ամառուան օրը, ճիշդ տասնվեց ժամ, հաճոյքին աւազանը եւ իր լրումին, իր անպատասխանատու հեղումին, ուրիշ մը ըսէր պիտի՝ հեղեղումին՝ կը տանէին սանձազերծումին<ref>սանձազերծումի, սրբագրուած սանձազերծումին</ref>մեր հզօրագոյն կիրքին։ Հոդ էր, որ մեր աղջիկները սորվեցան անպատմելի դեղնութիւնը իրենց երազին, զոր մեղքին ժանգը արդէն կը կրծէր այդքան կանուխէն, մեծերու ճակատներէն ու աչքերէն ցոյցի դրուած։ Դրա՞մը։ Անշուշտ, բայց կողմնակի, միայն ու միայն ծակ-պտուկներու ողբերգութիւնը շեղելու կամ չէզոքելու։ Այրե՜րը, մամածակ ու յիմար։ Կ՚ուզէ՞ք տակաւին։ Անկարելի, գայթակղալից խնամութիւններ, որոնք դժուար քալելիք մեղքի մը ակօս ու պատգարակ կը ճարեն եւ աղջիկնութեան մեղքերը հարսնութեան ծիածանէն կը գեղազարդեն։ Պաշտօնական կաւատութիւն, ասիկա՛, զոր սորվեցան թուրքերէն։ Կնիկէ՝ քենին, նոյն ճամբով, ուր երբեմն ուժը, յաճախ դրամը, աւելի յաճախ վարժութիւնը կը ծռեն կիները, նուրբ կամ վայրագ, խենթ կամ սմսեղուկ` նայելու<ref>նայելով, սրբագրուած՝ նայելու – ?</ref>անկողինին, ուր կը յանգի ճամբան։ Ու հարսէ հարս պղտոր ու ցեխոտ կապեր, անըմբռնելի ու տխրօրէն իրաւ։ Կ՚ուզէ՞ք տակաւին։ Իրենց աղջիկները պահպանակ, անկարգել ըրած թարմատի մայրեր, հարուստ տուներէ, որոնք մուշտակին ու ոսկիին մէջ ճարտար կը փաթթեն իրենց ամօթը եւ իրենց փեսացուներուն առնութիւնը անյագ ու վայրագ փաղաղումով մը կը նախավայլեն, մինչ իրենց սպասուած կամ չէզոք, կամ այլախնդիր այրերը քաղքի բոզերուն ծոցը կը քամեն դեղնութիւնը իրենց քսակներուն եւ ճերմակութիւնը իրենց սերմին։ Մայրեր, որոնք ա՛լ հարս իրենց աղջիկները իբր խայծ կը գործածեն աւելի պզտիկ քոյրերու կամ իրենց հաշւոյն։ Ու պէտք չէ կենալ։ Վասնզի զգայարանքներու այս տապլտուկը գէջ ու հզօր կիրքերուն խորը չէր մեկներ միայն սեռային դաշտերէն։ Պարզ, դրամի գռեհիկ ցոլքը բաւ էր երբեմն աչքերը խտղտելու է՛ն ամուր հարսներուն։ Ջրհեղեղէն չէ, որ կը խօսիմ։ Այս ամէնը՝ այն գեղին մէջ, որ երեսուն տարի առաջ իր կոյր ու խուլ աղջիկներն անգամ անարժան կը դասէր քիչ մը հարաւ, մեկուսացած ուրիշ գեղի մը, թուրքերու մէջ կորսուած, առնելով անոնցմէ սեռային ախտաւոր արձակութի՜ւն։ Այս ամէնուն ցուցմունքովն էր, որ ինկած էր սիրային պատահումներուն կրակի եւ արիւնի համը։ Հիմա դանակը դժուար կը շարժէր կնիկի համար։ Ու շատցան՝ գժտուած, խռով էրիկները։ Բայց աւելի շատ՝ միջնորդները, որոնքխերուն, շահուն, երբեմն դրամի եւ ուրիշ հաշիւներու ասեղովը կը գործէին, մէրանցը տունը ապաստանած կինը առօք-փառօք «ամուսնական փարախը» առաջնորդելու ու կը մարէին չարը, քանի մը բերան կաղ երգերու հեգնութեամբը։ Սիրային տրամը, որ անցեալին մէջ անողոք, անճողոպրելի մահուան կը տանէր, վերածուած էր հասարակ, գրեթէ կնիկի գուպարի մը, զոր կը վարէին խնամիէ խնամի հարսներն ու ծերերը, կեսուրներն ու քեռկինները։… Կեանքին քարտէսներէն բոլոր այս փորձառութիւնները, որոնք ինկած ըլլալու էին Նալպանտենց հարսին նժարին մէջ, այցելեցի՞ն, սա պահուն, սա ծակը ապաստանա՜ծ զոյգին։ Հեռո՞ւ էր անոր միտքը բոլոր օրինակներէն, որոնք դէպքերուն իբր շուքը, արձագանգը կը քնանան մեր մէջ ու կ՚արթննան փոքր իսկ ղօղանջէ մը։ Այցելե՞ց իրեն սա պահին միւս երեսը փողոցին։ Եղբայրներուն միջամտութի՞ւնը։ Հաճի Աննային փեսանե՞րը։ Նալպանտենց վոհմա՞կը։ Իսրայէ՞լը։ Այո՜։ Աւելի՞ն։ – Այսինքն՝ գալիքին խորութեանց մէջ ծուարած ցաւին, հարուածին կծի՞կը, որուն վրայ մահուան հեղուկը միայն ազդել կրնայ։ Փայլակ առ փայլակ, ասո՜նք, ո՛րը լիովին, ո՛րն ալ մասով, եկան ու անցան անոր մտքին հովիտներէն` ընելով անոր հոգին խեղճ, յիմար, լքուն, խանդավառ, փոխն ի փոխ, յանգելու համար մարդկային ու հասկնալի միւս ծարաւին, որ ամէն սիրտի մէջ կը բաբախէ, ծարաւը աշխարհին պարզ, իրաւ, մօտ համերուն։ Բոլոր այդ կրակներուն, կործանումներուն, ածխացումներուն դէմ՝ որքան առատ սակայն միւսնե՜րը, միամիտ, մէկ երեսքով անհրդեհ հարսնութիւնները, որոնք տուները կը ծաղկաւորեն, կոկոն-կոկոն տղաքը կը շարեն սեմերուն ու օճախին խորհուրդը ծոցէ ծոց կ՚աւանդեն։ Էրկան մը սեմէն ներս կեանքը նորէն, պարզ, թերեւս քիչ, զոր կը հագնիս սակայն սեպհական շապիկիդ նման եւ ոչ թէ ուրիշներու վայելումին համար իբր մուշտակ մը՝ նետած ուսերուդ, փոխ ու օտար։ Գերեզմա՞ն։ Անշո՛ւշտ։ Ու կը նայէր անիկա իր փոսին հեռանկարին մէջ, առանց վախի, գուցէ շատ հեռուէն շրջագծուած բաներուն այլուրութեան մէջ շփոթելով հողն ու արգանդը։ Թուլացո՞ւմ։ Ջլատո՞ւմ։ Պիտի կոխէ՞ր ան տունը ոտք։ Ի՛նչ թշուառ հէնք է մեր սիրտին կտաւը։ Դէմի տունին մէկ պատուհանէն ուրուացաւ պառաւի դէմք մը։ Քովնտի բռնուած՝ ճրագին մէջ, անոր գիծերը խռուային ու տգեղ սարսափ մը կը յօրինէին, ահաւոր օտարութեամբ մը կեանքէն։ Եղա՞ծ էր, կրնա՞ր ըլլալ, երբեւիցէ ժպիտի ծալք մը, թերթ մը այդ աւերակոյտին մէկ ճեղքին։ Ո՞վ մտքէն կ՚անցընէ պառաւի մը վրայ գտնել ի՛նչ որ եղած է անիկա կէս դար մը առաջ։ Լաչակին մէկ ճեղքէն աղտոտ ճերմակը անոր մազերուն մոխրացած միսի մը պատկերն ու գարշանքը կը թելադրէր։ Ինչո՞ւ անհանդուրժելի է ծերը։ Զարհուրելի էր տգեղութեան, փտումի սա աստիճանը։ Պառաւը նայեցաւ չեղած իր նայուածքը։ Անոր յօնքերը, դուրսէն դրուած փունջ մը մազերու, կը ծածկէին կոպը, կը խղդէին նայուածքին գիծը։ Ան անհետացաւ ու մեռա՜ւ։ Ա՛լ<ref>Ալ, սրբագրուած՝ Ա՛լ</ref>ո՜վ պիտի բերէր սա տղաքը սա ծակին։ Երկուքն ալ մինչեւ իրենց ողնայարին առուակը սառոյցներ զգացին։ Ո՞վ էր հեղինակը այս անպարագիծ ոճիրին, որ այդ քսանամեայ աղջիկը բերեր էր սա աղբացումին։ Հո՞դ, հո՞դ պիտի երթար Նալպանտենց Աղուորը։ Ի՜նչ սրտագին վախով անիկա սեղմեց անոր ափը, կարծես ետ քաշելու համար կախարդ սա կինը կախարդ այդ զառիթափէն։ Հո՞դ։ Եւ որո՞ւ կողքին։ Զզուանքը երբեմն ուժ մըն է։ Ասղնտեցին անոր պուկը ու թուքը պոռթկաց։ Կ ՚ ամչնար մտածումէն։ Բայց չկրցաւ չըսել՝
– Կռնակդ կեցեր եմ։
Ծառայի մը բերնէն՝ որուն հայրենի տունը շաբաթներով պարապ կը մնայ հացին տախտակը, ծիծաղելի, յիմար, բայց սրտառո՜ւչ<ref>սրտառուչ, սրբագրուած՝ սրտառո՜ւչ</ref>այս վստահութիւնը։ Ըսաւ ու հանգչած էր անոր գարշանքը։ Բայց վարակիչ ալ։ Կը զգանք ատիկա անմիջական հաղորդումով ու կը կշռենք։ Լաւատես, պարզամիտ, սրտաբաց մարդերը արհամարհելի չեն որքան ատեն, որ իրենց այդ զգայարանքը իբր արհեստ չեն գործածեր։ Որո՞ւ կռնակը կրնար կենալ ան, որ իր ոտքերուն ալ տէրը չէր։ Բայց ինչո՞ւ կը հաւատար անոր Նալպանտենց հարսը։ Կ՚ըլլայ այս իւրացումը վտանգին հետ, դէմ, երբ մինչեւ այդ կէտը մեզի մէկ երեսով ներկայացող վիճակ մը յանկարծակի, եղելութեանց ճնշումով, կը խախտի իր – այսպէս ըսելու համար – հիւլէական բաղադրումին խորքերէն, կը փոփոխէ ասոնք` կերպաւորելով նոր կազմի, անակնկալ ճարտարապետութեան մը կնիքով ու կը ծաւալի, կը խորանայ` ձեւելով նոր երես, նոր ճակատ։ Գռեհիկ ու անարի մեղքէն սկիզբ կ՚առնէր նոր շաղախումը, որ՝ ի հեճուկս բոլոր կարելիութեանց՝ իրարմէ հեռու դրուած սա կեանքերը կը զերծէր իրենց արտաքնայարդար կարգուսարքէն, փաթաթներէն ու կը կաղապարէր, կը տնօրինէր նոր երկանաքարին համար բախտին կամ դժբախտութեան։ Կը խորհէի՞ն։ Իրողութիւն էր, որ կ՚անգիտանային բոլոր օրէնքները, մա՛նաւանդ Նալպանտենց Սերոբը։ Զիրենք հասուն ընող տա՞րրը։ Բայց քաղաքներուն արկածախնդիր դպրոցականը ու գեղին տարփաւոր պատանին նոյն կեցուածքը չունին զգացական պատրանքին դէմ։ Ինչ որ առաջինին համար հաճելի եւ անլուրջ ժամանց մըն է, մարմինին կարգ մը մասերը շահագրգռող, երկրորդին համար կը դառնայ կեանքի եւ մահուան առեղծուած մը։ Անգամ մը, որ գեղացիին արիւնը զառածի իր հունէն, դժուար կը դառնայ իր ակին։ Սեռային դաշտին մէջ ան պիտի քալէ միշտ իր պապերուն ակօսէն։ Այս է պատճառը, որ գեղի մեղքերուն քիչը գայ այդ ակօսէն։ Կնիկէ կնիկ անցնողը միշտ երիտասարդը չէ։ Այս է պատճառը, որ պատանիները ըլլան այնքան հարուստ։ Ու ի՜նչ չափով հաշուել հարստութիւնը, որ սրտինն է։ Մենք բոլորս ունինք, ունեցեր ենք այդ սխրալի չափը, բայց ոչ միշտ՝ առիթը զայն չգործածելու, գուցէ անոր համար, որ խարդախութիւնն ու շիտակ առուտուրը, նոյնիսկ սիրտին շտեմարաններէն՝ վարժուած ենք նոյն գիծով տեսնելու։ Մինչեւ մօրը վերադարձը, անոնք, քիչ ու պզտիկ բառերով, ընդհանրապէս միավանկ, հարց ու պատասխան նոյն ատեն, իրարու երկարեցին ու հիւսեցին առէջները իրենց հոգիներուն։ Մթի՜ն այս շաղապատումը, որով կ՚աշխատի սեռին սլաքը։ Սեռէն անդին այս իրերահոսումը դերը ունի յաճախ՝ զգայարանքներու տուրքը զտելու եւ բիւրեղացման ընդունակ ընծայելու հաստ ու պղտոր զգացումը, որ անկողինի առաջին տարին գռեհիկ կ՚ընէ մարդը։ Թերեւս այս է պատճառը, որ բարեկամութիւնը ըլլայ աւելի յստակ, հակառակ աւելի խոր ըլլալուն։ Հակադիր սեռերէ միամտութիւն պիտի ըլլար սիրոյ այս ձեւը փնտռել։ Բայց մարմինէ մարմին հաստ կապն ալ չի բացատրեր ամէն բան։ Իրար ճանչնա՞լ։ Բայց ի՛նչ պէտք ատոր։ Գեղացին այդպէս պահանջի մը կասկածն իսկ չունի։ Առաջին անկողինը կը կոտրէ զօրաւոր սառոյցը։ Ու ջուրին մէջ ձուկերը երբ իրար չեն ուտեր, իրար չեն ալ հոտուըտար։ …Անոնք իրարու մօտ էին, հիմա, քան որեւէ ատեն։ Էրիկի տեղ անոր շուքովը կշտացող, ինքզինքը ըլլալու, արեւ տեսնելու անկարող, քանի որ նուաճուած էր կեսրոջը շուքէն, Նալպանտենց հարսը մոռցա՞ծ, թէ երբեք չէր ճանչցած արձակութիւնը – աշխարհին։ Իր մօրը տունէն էրկանը տունը ճամբու դրուած՝ անիկա պահած էր անվարժութիւնը, որ յատուկ է գեղին հարսներուն։ Անոնք պիտի ծերանան` քիչիկ մը անձնականութիւն, հեղինակութիւն ճարելու համար։ Մինչեւ այդ անկիւնադարձը անոնց արգիլուած է ինքնացումը։ Ի՜նչ սարսռոտ բանով մը ան կը հաստատէր իր մէջը, շուրջը յստակ վստահութիւնը, որ կ՚ամրանար փոխադարձ աճումով։ Ու խառնակ ու լպրծուն նիւթէն, որ պատանիին մարմինն է ու պուպրիկի մը, սուտ բանի մը համը միայն ունի հարսներուն ծոցը՝ ան կը տեսնէր յառնումը վճռական տեսիլքին, արիւնը խենթ ու արի երիտասարդին։ Անկէ անդի՞ն։ Այսինքն՝ ինչ որ կիները փնտռեցին իրենց տարփածուներէն։ Բայց եթէ խմորը նոյնն է գեղին ու քաղաքին մէջ, նոյնը չէ ոճը, ճարտարապետութիւնը։ Փնտռեցէք բոլոր շեղումները։ Պիտի իյնաք մէկ-երկու հիմնական զսպանակներու, որոնք կշիռ չունին գեղին համար։ Միշտ ողբերգութիւն մը կը հսկէ սիրային պատահարին ծագման ու գնացքին։ Իրար սիրելը իմաստի չի հասնիր բուն սիրոյ տարիքին։ Ամուսնութիւնը այն ջրակոյտն է, ուր դատապարտուած են հոսելու եւ ջնջուելու սիրոյ բոլոր առուները։ Իրաւ է, թէ քաղաքներուն մէջ ամուսնութիւնը երբեմն կը նմանի ծանծաղուտի մը, զոր կտրել-անցնելու մտահոգութիւնը չի նեղեր իսկ ամոլը։ Ու կը փռուին<ref>փռուեցան, սրբագրուած կը փռուին ?</ref>անոնք մօրուտքին։ …Կիները փնտռեցին գուցէ կեանքէն աւելին, երբ ճամբայ ինկան։ Անոնք պիտի չհասկնան։ Բայց պիտի քալեն։ Գեղացին կորսուած է այն օրէն, երբ կը դատէ իր քայլը։ Քաղքենին չի վախնար ետ դառնալէ ու կը սկսի նոր ճամբաներ, նոյնիսկ ծանծաղուտին թշուառութեանը մէջ։ Գիտէ՞ր Նալպանտենց հարսը, որ եղեր էր քաղաք, բայց չէր շփուած անոր կիներուն, թէ ինչպէս ասոնք ալ իրեն պէս ջիղերով կը մտածէին։ – Կեա՛նքը՝ իր բուսական կողմէն առնուած, պարզ ու միօրինակ երեւոյթ մըն է, զոր կը յօրինեն չափուած, իրերանման, յիմար կամ խելօք բաներ։ Գեղացին զայն պարտաւոր է ապրելու եւ սպառելու, ինչպէս ընէ պիտի ատիկա իր ձեւով, օրինակի մը համար, իր ախոռի ջորին, – պարտքի մը պէս, որուն անփոյթ, լայնաձեռն, բայց անողոք պահանջատէրը ըսես կը մոռնայ երեւալ ու մեզ կը ձգէ անհոգ ծամելու մեր լեղին կամ մեր շաքարը ու վայրագ շնականութեամբ կը ներկայանայ, թուղթը ձեռքը, գիծը քաշած գումարին տակէն ու լիրբ, մենք՝ որ չենք սպասեր։ Ինչ որ աւելի մեծ կեդրոններու մէջ կու գայ առաջին փլանի, յաճախ գերադաս – դիրքի, դրամի, զարգացման, զբաղումներու, ժառանգական տուրքերու եւ դեռ ուրիշ հարիւրաւոր նկատումներու խառնիճաղանճ աղիւսակը – գեղին համար պարզագոյն հաստատումներու հանգոյց մըն է։ Նալպանտենց հարսը էրիկը ինքը չընտրեց եւ չունի այդ սխալին այրուցքը։ Բայց նոյն այդ գեղին մէջ, թիւով քիչ, բայց եղերօրէն ստոյգ հարսներ են եղած, որոնք իրենց էրիկին քովէն – մեղաւոր կամ անմեղ, կիները չհարցուցին երբեք պատճառը զայն խաբելու ատեննին – իրենց սիրածը զատելու ատեն փնտռեցին ասոր վրայ, ամէնէն շատ ու առաջ՝ էրիկմարդը յայտարարող փաստեր, դուք հասկցէք քիչ լայնքով՝ սեռը, բայց մեծ լայնքով՝ բազուկ ու սիրտ, իրենց էրիկները խղդելու գործին մէջ իրենց օգնական կենալու։ Կեանքը ունի այս դրուագներն ալ, որոնք կը խօսին ի նպաստ կիներուն, բայց հետզհետէ կը ցանցառին ` ազդուելով ընդհանուր թուլացումէն, երբ մեղքը ինկած է քիչ մը հասարակաց աղեղէն։ Ու ոճիրը – սիրոյ ճամբով – իբր ծրագրուած, հասունցած, բարդ կառոյցով գործողութիւն, – արդիւնք էր հին կիներուն արդար պապակին։ (Անոնք, իմ օրերուս, իրենց ծարաւէն քիչ կը տառապէին)։ Անգթութիւնը ցերեկեայ զգացում մըն է ` ցուցամոլ ու ազազուն։ Անկողինին մէջ միայն ան կը դառնայ իր իմաստին, երբ կը խղդէ կամ կը խողխողէ։ Ու կիները ճարտար են միշտ, իրենց զգայութեանց տախտակները, ածուները այլապէս գեղազարդելու, քողաւորելու։ Նալպանտենց հա՜րսը եւ ոճիրը։ Բայց մի աճապարէք։ Ոչ ոք մենէ պիտի յօժարէր սեւ տեսնել իր սիրտը ժամանակէն առաջ։ Ոճրագործը գեղեցիկ է ոճիրէն առաջ, թէեւ երազող կենդանիի մը նման ներսէն կ՚ապրի եւ իր վայրագութիւնը մշուշով կը պատնեւորէ։ Ոճիրէն ետքն է, որ կը թանձրանայ, կ՚անբանանայ։ Մենէ շատ քիչեր բախտին կը լքեն մեզ խորապէս շահագրգռող ու լոյսին ելլելէ վախցող յուզումներ։ Կը մորթենք, հոգ չէ թէ՝ երազ, պատկեր, կամ մեր իսկ անկարողութեան մագաղաթները։ Ահա թէ ինչու անոր մտքին մէջ մարմին եղաւ կայտառ այն երիտասարդը, որ ամիս մը առաջ բռնի – այդպէս էին դատած – մտեր էր Շահարենց Շահրուկին ծոցը – խաղցուկ, աղուոր, աչքով կնիկ –, պուկը լաթ թխմած անոր էրիկին, կապած ոտքերն ու ձեռքերը ու յետոյ հանդարտ պառկած կնոջը ծոցը ` սպառնալով սպաննել, երբ կապուողը փորձէր պոռալ, աղմկել կամ, նո՛յնիսկ աչքերը գոցել՝ տեսարանին։ Յետոյ լուսադէմ՝ ելած, քակած, պատուիրած ու իջած վար։ Յետոյ՝ գայթակղութիւնը։ Ո՞վ էր առած տղան ներս։ Բայց այս ոճիրին երեսէն էրկանը տունէն ճամբու դրուած կինը թէ՛ ժամուն օտան, թէ՛ դատարանին առջեւ մատնած չէր երիտասարդը։ Դէպքը ահագին աղմուկ ու ծիծաղ առաջ բերաւ։ Ու կինը հիմա մօր տունն էր ` մերժելով միջնորդները, յամառելով չերթալու զզուելի իր մարդուն։ Ինչո՞ւ սա պատկերը՝ սա պահուն, Նալպանտենց հարսին մէջը։ Ոչ ոք թող հպարտանայ գիտնալ կարծելով մեր սրտին ու, մա՛նաւանդ՝ մտքին մեծ օրէնքները։ Ասոնք բանաձեւողները թուղթերու դէմ է, որ իրաւունք ունին։ Ու սուտ են, երբ կը դատեն կամ կը վարձատրեն։ Կային այս բարքերը շատ առաջ։ Կային իմ օրերուս։ Կային նոյնիսկ տ ար ագրութենէն քիչ առաջ։ Ու դ իտեցէք զանոնք պատշաճ լրջութեամբ, վասնզի հակառակ իրենց վայրագութեան, դալուկ բանի մը կը վերածուին անոնք, երբ մօտեցուին արքունիքներու ազնուապետական տուներու, քաղքենի կարգերու մէջ այնքան նրբացուած, ջերմանոցուած ոճիրներուն։ Գուցէ աւելորդ նկատուին այս զառածումները, բացառիկ այս բուսաւորումները մեր մտքին դաշտերուն վրայ։ Բայց ինչ որ տարտղնուած փունջը կը զատէ պսակէն – ուրիշ բան չէ ուղեղը, որ իրականութեան ծաղիկները դասաւորել գիտէ յաճախ – փոքր կապ մըն է միայն։ Մարդիկ կը մտածեն, մտքէն կը տեսնեն դեռ անյայտ օրէնքներով։ Ու կային այս պատկերները Նալպանտենց հարսին մէջ։ Աւելի կարեւոր հաստատում մըն էր դարձեալ, անհամար, Սողոմէն հոսած անպարագիծ պապակը, գիրքերու բառով՝ տոչորագին, ճենճերուն, մխացող ծորումը, սանկ կիսավառ մշուշի մը պէս, որ աչքերուն մէջ տարտամ արիւն մը ու շրթունքին վրայ «թրթռում» մը կ՚ըլլայ։ Որմէ կիները ունին այնքան ախորժ։ Որ կը տպաւորէ կինը, անվրէպ, սէրէն անդին խանդաղատ ու սրտառուչ պատրանք, հաւասարապէս հզօր կնոջ՝ ինչպէս երիտասարդին մօտ։ Ա՛ն՝ որ կը մեկնէ առեղծուածը Կղէոպատրաներուն եւ Տոն Ժուաններուն։… Ու ինչ որ պատրաստուած էր այնքան թաքուն աղբիւրներէ, շաբթուան մը ծոցով, այնքան մռայլ յուշքերու եւ արիւնոտ տեսիլքներու ճամբով, կը վերածուէր ահա իր իմաստին։ Զանոնք իրարու ծոցին մէջ իսկ իրարու օտար ընող փուշերը, կեղեւները կը թափէին անոնց հոգիներէն եւ մաքուր, խորանային բան մը կ՚ըլլար անոնց «սրտին տունը» ` գործածելու համար ժողովրդական պատկեր մը։ Ու անոնց մարմինէն շատ անդիներէն տեղի կ՚ունենար այս միակտուր ինքնացումը, սա գիշերասկիզբին։ Թող երդում ընէր կրկին Նալպանտենց հարսը, ոտք չդնելու էրկանը տունը, ան սուտ խօսած պիտի չըլլար, եթէ քիչ ետքը դառնար հոն, Սողոմին կուշտին։ Անիկա չէր կրնար չերթալ Սողոմենց Սողոմին ետեւէն, շաբաթ մը առաջ օտար, շուք, հիմա անոր գոյութեան գերագոյն արե՜ւը։ Չէր կրնար չերթալ ո՛ւր որ ալ տանէր, քաշէր սա երիտասարդը։ Խելքին տե՞ղը այս յեղաշրջումին մէջ։ Բայց ո՞վ մտիկ ըրաւ իր խելքին, երբ անգամ մը խորտակեց անոր կապանքները։ Ո՞վ կեցաւ կէս ճամբան, երբ պարագաները զինքը դրին ծաղկազարդ զառիթափին, որ կ՚իջնէ ոչ ոք գիտէ ո՛ւր, անդո՞ւնդ, թէ հովիտ։ Խելքին տե՞ղը։ Թող ատիկա զատեն ու գտնեն խելացիները, որոնք գրահաշուական հաւասարութեան մը ձեւով կը յաւակնին իրարու յարաբերել մեր սիրտերը։ Ո՞վ, ո՞րն է խենթը։ Ա՞ն՝ որ մէկ բռունցքով կը փլէ փցուն ոստայնը, զոր այնքան յաւակնոտ ու ծիծաղելի վերա դ իրներով կը ջանանք ազնուացնել ու քաղաքակրթութիւն կ՚անուանենք ` բերաննիս փաչատելով, թէ միւսը, որ իր հոգիին ծակերը, կեղերը կը պարուրէ նոյն այդ ոստայնով ու իր աղբովը կը սնանի։ Ո՞րն է մա՛նաւանդ իմաստո՜ւնը։ Թող իջնէ անիկա կրկէսը սիրոյ ` իր ուժերը չափելու։ Ու, մա՛նաւանդ՝ շատ, մեծ, բարձր չխօսի, երբ ինքզինքը չէ գառագեղած, առնուազն չէ մալած։ Գեղ, քաղաք, պալատ ու խրճիթ հոմանիշ են իրարու, երբ տեսարան կը հանդիսանան այս գուպարին։ Թագաւոր<ref>Թաքուոր, սրբագրուած՝ Թագաւոր</ref>ու հովիւ։ Արքայադուստրը եւ գոնջ տղան հեքիաթին։ Ու վա՜յը անոր, որ կ՚ուրանայ այս ճշմարտութիւնը։ Անոնք իրարու շղթայուած էին ճակատագրին անուրէն<ref>անութէն, սրբագրուած անուրէն</ref>։ Երբ մայրը, տղան՝ Օհանը, մտան ներս սենեակէն, ճորճորուն<ref>ճօրճօրուն, սրբագրուած՝ ճորճորուն</ref>ու հեռու, գտան երկուքը քով քովի, հանդարտ, վճռական ու իրաւ։
Շատ չխօսեցան անոնք։ Մօրը պարտուած<ref>պարտուած [ Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>արցունքը, շաքար-բերան<ref>յաւելում միացման գծիկի</ref>Օհաննէսը, իր բառերուն պարզ, հասուն թշուառութեամբը, – մարդեր կան, որոնք երբ շրթունք բանան, մեր ողբերգութիւնը քանի մը շեշտի<ref>շեշտի ? շեշտէ ?</ref>կը թափեն մեր առջին ու կը զգետնեն մեր կամակորութիւնները։ Կիներու մօտ գուցէ սեռային պատմուճան մըն են այդ բառերը, շեշտը էգ ու թափանցիկ, բայց այրերո՞ւ մօտ։ – Սողոմը, որ նայուածք էր միայն, պաղատագին ու հալած, ու դեռ ով գիտէ ի՜նչ խորութիւններէ փրթած հեծքեր ու մղումներ իրարու աւելցան։ Ոտքի էր Նալպանտենց հարսը։ Ինկա՞ծ՝ անոր գաղտնիքը, մէրանցը տունին։ Նայեցաւ, տարտամ, բայց խուզարկու աղբօրը աչքերուն, – ոչինչ՝ քան անոնց ընտանի, համակերպուն, կեանքը մեզի չափուածին պէս ընդունելու եւ աղալու յօժար անուշութիւնը։ Կոտրեցաւ անիկա, խորունկ հեռուէ մը։ Դառնացում։ Չէ՞ որ նոյն արիւնը կը թաւալէր նաեւ իր միսերուն մէջ։ Չէ՞ որ այսպէս ապրած ըլլալու էր այդ արիւնը դարերու գնով։ Անիկա կ՚անգիտանար Սողոմը եւ անոր զարտուղումը։ Ու տունէ տուն դէմքի մը պէս ընթացիկ էր տունէ տուն հոգին ալ։ Ուզեց կենալ, այսինքն՝ չքալել։ Բայց իր ոտքերը կ՚երթային։ Բայց իր սրունքները կը նմանէին անծայր ալիքներու սիւներուն, որոնք ելլէին իրենց պառկուկ դիրքէն, ցցուէին իրենց պոչն ի վեր (պատկերը կու գար սիրուող ու իրերահիւս օձերէ) բայց կոխէին իր սրտին։ Չիյնալու համար՝ կամացուկ մը բռնեց դուռին թեւը, որ հրէշային ծղրիդի մը նման հեծկլտաց խոր ու տխուր։ Սի՞րտ, թէ խելք ունէր հինաւուրց տախտակը` զգալու համար մատին կշիռը, որ դպաւ իրեն։ Սրահ։ Անոր վրայ, իբր դուրսէն բան մը, կարելի էր տեսնել Նալպանտենց տունը, անոր առագաստի սենեակը, ալն ու ադլասը, հինգ տարիները, թանձրացած, կշիռքի ելած։ Ու անոնց բեռին տակ անոր քալուածքը կ՚ըլլար դողդոջ ու տարօրինակ։ Փնտռեց ինքզինքը, թօթուած իր<ref>էր, սրբագրուած՝ իր ?</ref>ուսերը մղձաւանջէն։ Աչքին փռուեցաւ վերջին օրը, առտուն, ուրկէ առեր էին զինքը, քողաւոր ու հարս։ Աղքատիկ այս երդիքէն դէպի ոսկիի եւ մետաքսի տուփ Նալպանտենց տունը ի՜նչ թեւերով թռեր էր ան…։ Բռնեց նոյն բազրիքը, որուն կռթնելով ան իջած էր հարսանեկան սանդուխը։ Ողորկ ու մարդկայի՜ն, այդ կտորը, որ աւելի կը դիմանար, քան սիւնակները մեր միսերուն։ … Կը քալէ՞ր։ Անոր ետեւէն, իբր շուքը՝ կապուած անոր փէշերուն, օդն իսկ նախանձելով իրենց մարմիններուն մէջտեղ, Սողո՛մը, մանկացած, տարուած, անգոյ ուրիշ ամէն բանի դէմ, որ Նալպանտենց Աղուորը չըլլայ։ Ձեռքերը գօտիին խորը դաշոյնի գլխուն։ Այսպէս կը քալէին նորերը, յաղթական կռիւէ մը դարձին։ Կը հասկնա՞ր հանդիսաւոր ու դողահար այս գնացքին ծանրութիւնը։ Բակին մէջ շունը, որուն մանկութիւնը անցեր էր Աղուորին մատներէն։ Լզեց անիկա ոտքերը Նալպանտենց հարսին, որ վարանեցաւ։ Մտքին մէջ բացուած էր իր անկողինը ` կրկնելով խոնաւութեան նոյներանգ զգայութիւն մը, որ արթննալով շունին շրթներէն կը բարձրանար մինչեւ Նալպանտենց Սերոբը։ Փախչելու համար այս պատկերին աղէն, ետ ըրաւ գլուխը։ Սողոմին աչքե՜րը<ref>աչքե՞րը, սրբագրուած՝ աչքե՜րը ?</ref>՝ փոքր լոյսին շատ մօտիկ, որոնք արիւնի գնդակներու պէս, ցցուա՛ծ, եղան մեղմ, յանկարծակի եւ երկարեցան, բաշխուող ու չհատնող կնդրուկի գունճի մը պէս, մինչեւ սիրտին վար, վար սահմանները, հո՛ն՝ ուր կը քաշուի մեր անձին անձը։ Ո՞ւր՝ այսպէս, սա «մատ մը տղան», տղուն հետ՝ ինչպէս կ՚որակէին մայրերը իրենց երիտասարդ տղաքը, երբ խաբուէին կնիկներուն դաւերէն։ Բայց սեմէն դուրս էր ալ։ Ամչցա՞ւ։ Բայց քրտինք զգաց ափերէն։ Ետ նայելո՜ւն։ Աղբարը հազացեր էր խոշոր ու արդար հազ մը։ Փողոցը՝ աւելի ամայի։ Տուներուն տեղ կիսկատար սեւութիւն մը, պղտոր՝ լոյսի կաթնացումէ մը, որ պատուհաններու բացուածքը կը նետէր, մութն ի վար։ Այս ուրուայնութեան ծո՞ցն էր, որ քաշուած, նահանջած էին մարդոց հոգերը, լրբութիւնը, փոքրութիւնը եւ հաճոյքները։ Հո՞դ էր, որ պիտի սկսէր, կամ սկսած էր արդէն մարդկեղէն<ref>մարդերէն, սրբագրուած՝ մարդկեղէն</ref>յիմար, միակ կարելի հրախաղութիւնը, որով կեանքը կը ցրցքնուէր արգանդներու կիրճին, կոյր, անիմաստ, բայց անդիմադրելի։ Յանկարծ փորէն՝ բարակ բաներ։ Ցա՞ւ։ Չէր կրնար ճշդել։ Քալելու կշռոյթին կապուած շատնալ մը, բա՛ն մը՝ որով մեր մեծութիւնը<ref>մեծութիւնը ?</ref>կը պղտորի, բայց ոչինչ կը տեսնենք։ Ձա՞յն մը, ազդարարութի՞ւն մը։ Սրբեց անիկա իր փորին յուզումը, ձեռքովը …։ Անիկա կը դառնար էրկանը տունը` խնայելու համար շատ մը բաներու, որոնց խելամուտ չէր բոլորովին։ Կը դառնար յստակ, ի խնդիր զգայութիւններու, որոնք կը գծուէին, կը թռէին անոր մարմինին կարգ մը անկիւնակապերէն ու կամարումներէն։ Կը դառնար սպասելու։ Ի՞նչ բանի։ Ինքն ալ լաւ չէր գիտեր։
Անոր կը հետեւէին մայրն ու աղբարը, պզտիկ հեռաւորութեամբ մը։ Գեղը՝ աւելի տարտամ, հետզհետէ ջնջուող, մութէն կրծուած ու մարսուած, իր երկարումին մէջ ինքզինքը քայքայելով։ Գինովներ, յապաղած, ծանօթ, հայհոյալից՝ բայց թշուառ։ Մտան Նալպանտենց թաղը։
Հոն դրացիներ, ե՞րբ<ref>ե՛րբ, սրբագրուած՝ ե՞րբ</ref>կերած իրենց հացը, ու փութացած դուռներուն։ Քիչ առաջ, ի՜նչ անհանգիստ հետաքրքրութեամբ անոնք անցք տուեր էին Սերոբին, որ բարեւեց, կարճ ու նեղսիրտ, հսկողները եւ մտաւ ներս` դուռը փակելով դասական գերանով։ Բայց ի՜նչ աւելի սարսռագին հետաքրքրութեամբ քիչ ետքն ալ անոնք հաստատեցին դարձը երկրորդ խումբին։ Անցան ասոնք ալ, սովորական բարեւով, որ երկարեցաւ ա՛լ հանդարտած յարկերն ի վեր, մարդոց գլուխէն։ Պէ՜տք է բարեւել, նոյնիսկ երբ համոզուած ես, որ դէմինիդ դուռ կը բանաս ձայնովդ քու մահուանդ։ Զարնուեցաւ դուռը։ Լռութիւն։ Ճռնչեց դուռը դանդաղ։ Հակառակ չորս-աչք<ref>յաւելում միացման գծիկի</ref>ըլլալնուն՝ դրացիները չկրցան ստուգել բացողին դէմքը, առանց լոյսի։ Գոցուեցաւ Նալպանտենց նշանաւոր պորտան, ու դռնառաջքին շինուեցաւ միապաղաղ մութը։ Ու տունը այդ մութին վրայ հաստախարիսխ նաւու մը կը նմանէր։ Եղան՝ որ յառաջացան, յիմար ու սողոսկուն, մինչեւ մօտերը անոր։ Բայց Նալպանտենց դուռը աշխարհ մը կը զատէր։ Ու անոր պատերը, քարուկիր, անողոք ու անճեղք։ Պատուհանները՝ զոյգ-զոյգ երկաթացանց պաշտպանուած։ Անօգուտ էր ականջ փակցնել հաստ տախտակներուն։ Անոնք եթէ չլսեցին, գոնէ վարձատրուեցան` տեսնելով խարզած<ref>խարղած, սրբագրուած՝ խարզած</ref>լոյս մը, որ զատուեցաւ դէպի ծառաներու ծանօթ բաժինը։ Քիչ ետքը, անոնց տառապած ու ծարաւ աչքերուն տրուեցաւ ուրիշ փոքր լոյս մըն ալ, վերի սենեակէն, որ շինուեցաւ ու իջաւ։ Բայց ճառագեց օճախով սենեակը։ Հարսանեկան հնօրեայ լամբն էր անիկա, բայց կոտրած, ըսես չէզոք։ Այսպէս ուզեցին զգալ բարի դրացիները, լոյսին այս չկամութիւնը ստեղծելով տունէն, մեծ մասով՝ իրենցմէ։ Անոնք հանգչած էին, վասնզի իրերը կը մտնէին իրենց առերեւոյթ հունին կամ վերարկուին մէջ։ Յոգնած՝ վասնզի սա սպասման քանի մը քառորդը օրուան մը ծանրութիւն դիզած էր անոնց ջիղերուն։ Ամէն մարդ քաշուեցաւ իր անկողինը` Նալպանտենց տունը յանձնելով մութին ու ճակատագրին։ «Խռովքը», ու գեղացին որոշ բան կը դնէ տարազին տակ, դիւրաւ չի դադրիր, ինչպէս մեծ շարժերը։
Ու ճակատագի՜րը Նալպանտենց տունին։
Պառաւը, բոլորովին թեթեւցած, ըսես երբեք ինկած չըլլար թաթին տակ անգութ ու արագահաս ցաւին, «սիրտի ցաւին», նստեցաւ իր անկողինին վրայ։ Ան ընդունած էր եկողները, թեթեւ շեշտ, հաճոյքէն դողացող մանկան մը նման` աշխատելով մեղմել ամէնէն առաջ այդ մանկունակ զեղումը, յետոյ աղօտել «պատահած»ին ուժգնութիւնը։ Մա՛նաւանդ որոշ չափով մը վերցնել՝ խաւը տրտմութեան, դառնութեան եւ ամօթի, որով ծածկուած պարտ էին ըլլալ տախտակները՝ ինչպէս սիրտերը։ Ան չէր կասկածեր իր ուժերուն, որոնք միշտ չպակսեցան տագնապի պահերուն։ Հիմա՞։ Ան պիտի կամրջէր հսկայ փեռեկտումը, ու իր տունն էր հիմա, այր ու կնոջ մէջ՝ մէկ կողմէն, Սողոմին ու Սերոբին մէջ՝ երկրորդ կողմէն։ Ինչո՞ւ չխորհեցաւ իր ու Աղուորին յարաբերութեանց։ Բայց անիկա պարպուեցաւ իր վստահութենէն, զարմանալի արագութեամբ մը։ Մեր խօսքը կնիքին տակն է մեր ներքին ոլորտին։ Առատ ու պարզ է ան, երբ դուրսէն զինքը ընդունող ոլորտն ալ կ՚ըլլայ համասեռ։ Այլապէս մեր բառերը կը փախչին մեր ուղեղէն՝ կարծես գիտակից իրենց սպասող թշնամական տրամադրութեան։ Պառաւին նե՜րսը։ Ու սա մարդերը։ Հասան, զարմանալի արագութեամբ, ընթացիկ տարազները, որոնք պաշտօն ունին մթնոլորտին «պաղը կոտրելու» եւ հոգիէ հոգի առաջին լարերը լարելու։ Հարցումները կը բեկուէին իրենց մէջքէն ու կ՚իյնային գետին, պատասխանէն իսկ առաջ, նման ծերունիներու, որոնք վերելքի մը դէմ անոր մտածումէն իսկ կը յոգնին։ Քար, կապար, դուք հնարեցէք աւելի ուժգին բառ` պատկերելու համար լռութիւնը։ Սարեկենց Օհանը, տարին հեղ մը, ան ալ «տաղաւարին» բերանը բացող մարդ, ծալապատիկ կը հանգչէր սա լռութեան վրայ՝ ինչպէս հաստ կոճ մը լճացած ջուրի մը երեսը։ Բայց անկարելի եղաւ խօսք հանել Սերոբին բերնէն, որ առանց մատ դպցնելու սեղանին, ափյափոյ, բայց հարուստի նորէն, ելաւ դուրս։ Անիկա կը սուզուէր իր տկարութեան խորը, անկանգնելի սա ամօթին խարազանը գլխուն։ Չէր կրցած աչքերուն նայիլ Սողոմին, որուն դէմ իր զգացածը անիկա դեռ չէր ունեցած իր ջիղերուն վրայ։ Չվերցաւ սակայն ճնշումը։ Խնամի Օհանը, հաստ մարդ, բնական գտաւ Սերոբին մեկնումը։ Հարուստներուն գործին ինք չէր, որ խելք հասցնէր պիտի։ Բայց, միւս կողմէ՝ ի զուր անցան հաճի Աննային բոլոր ջանքերը, գոնէ նիհարկեկ ասուլիս մը կանգուն պահելու։ Սերոբէն ետքը զգա՞ց ատիկա Սողոմն ալ։ Ելաւ դուրս։ Բայց ճնշումը մնաց նոյն իր ծանրութեամբ։ Ինչո՞ւ կը զգուշանային, կը վախնային նոյնիսկ, ձայնէն։ Ու սենեակը կը նմանէր շատ բաներու, ամէնէն քիչ՝ ապահով ու մտերիմ այն անկիւնին, ուր կը դիմես գլխուդ պահ դնելու, երբ դուրսը ձգեր ես երբեմն պատիւդ, երբեմն արիւնդ, երբեմն կեանքիդ ամբողջ իմաստը։ Փնտռե՞ց։ Բայց գտաւ Սարեկ խնամին, որ սենեակը կը նմանէր մեռելատունի, ուրկէ տարուած ըլլայ թարմատի պառկողը, երբ գերեզմանի դարձէն յետոյ կիները կը հաւաքուին, կը վարանին պահ մը, գովքը սկսելէ առաջ, տեղաւորուելու համար իրենց զգայարանական դրութեան մէջ, հիմնովին խախտած, խանգարուած անակնկալէն։ Ի՜նչ խոնաւ ու լեղի լռութիւն մը կ՚ըլլայ ատիկա։ Ու ի՜նչ ընդարձակ։ Վասնզի թող ոչ ոք պարծենայ իր խելքովն ու ոսկիովը։ Ցաւը գերագոյն տէրն է ու գերագոյն իրականութիւնը։ Բոլորին մէջ ալ կայ անիկա, անտե՜ս, որ կը ծաղկի, պիտի ծաղկի՜ անկախ գարնան օրէնքներէն։ Ո՞վ չէ թաղած։ Կամ՝ ո՛վ պիտի չթաղէ։ Ու, առանձին-առանձին, իրենք, կիները, վիճակներու զուգորդութեամբ մը վերապրեցան իրենց լացերը։ Յետոյ՝ հակազդելու համար այս բռնացող ճնշումին՝ հաճի Աննան մտածեց, – ո՞վ էր մեռնողը։ Հարցուց, ինքզինքին անշուշտ ու թուքը կուլ տուաւ։ Նախապաշարումը բարոյական առատագոյն մթերքն է գեղերու կեանքին։ Ան է, որ կրօնքէն առաջ վարած է ասեղը բոլոր խղճմտանքներուն ու ի զօրու է դեռ։ Խաղաց անոր ձախ աչքը։ Ոռնաց հեռուէն շուն մը։ Կուրծքին տակ, ձիու տրոփին նման բաներ արթնցան ու գացին։ Ի՜նչ էր կապը այս երեք ձախորդ յաջորդութիւններուն։ Բայց անոնք ի՜նչ վախ էր, որ բուսցուցին խեղճուկ անոր ուղեղին խորը։ Ամչցաւ խաչ մը հանելու։ Բայց մտովի արտասանեցՀաւատով խոստովանիմէն այն երեք տողերը, որոնք մղձաւանջի, ջարդի ու թալանի վերապահուած են։ Չեկան սակայն խաղաղութեան, լայնքի զգայութիւններ։ Աւելի սեւ բաներ, ընդհակառակն, անոնց ետեւէն։ Ան տեսաւ մտքի դաշտին ուրիշները,ճաղով<ref>Ծնթ. – ճաղ – վանդակ: Փոխաբերաբար՝ դագաղ, որ երկու վանդակաշէն թեւերով կը յօրինուի:</ref>բերուած լեռներէն, թումբերէն, անշուշտ մեռած, քանի որ ճաղցու ինկան։ Բայց դէմք, այսինքն՝ ծանօթ, որոնց հետ խօսեր ես, բայց չես գիտցած ի՜նչ գիտութեան օրէնքներով, այդ չարաշուք զգեստաւորումէն յետոյ, մեր գիտակցութեան մէջ անոնք կը հագնին այն կապտաւուն տրտմութիւնը, որ ճաղին գերեզման իջած ատեն կը շղարշէ<ref>կը շղարշէր, սրբագրուած՝ կը շղարշէ</ref>անոնց դէմքը, դալուկ ու փալփլուն, ու կը մնան ալ մեր ուղեղին դամբարանը, այդ գոյնով ըսես պատանքուած։ Ու ամէն անգամ, որ յիշենք, անոնք կը յառնեն այդ վարշամակով։ Նոյնիսկ տարիներ ետքը, պիտի փորձուինք վերաճանչնալ, անոնց վրայ, արցունքին կամ համբոյրին եղկ ծփանքը, որ դողաց ու եղծուեցաւ անոնց դէմքին, ջախջախուած մայրերէ կամ հարսներէ։ Սարեկենց տիկինը կը մսէր, շոգով ծանրացած սենեակին մէջ։ Ան ալ յաճախուած էր նման տեսիլքներէ։ Արդէն, ան միշտ անհանգիստ բան մը կ՚ըլլար սա սենեակէն ներս, տարիներէ ի վեր։ Աղուո՞րը։ Մէկ ձեռքը ծնօտին, ծունկի, աչքերը երբեք չբաժնելով գետնի նոյն կէտէն։ Չթարթեց աչքերը, երբ իրարու ետեւէ երկու այրերը հեռացան թատերաբեմէն։ Կ՚իյնար լոյսը անոր շնորհալի ձեւին վրայ ու ադլասին խորշոմներուն<ref>խորշումներուն, սրբագրուած՝ խորշոմներուն – ?</ref>մէջ շուքի ակօսներով կը վազէր ու կ՚արձագանգէր։ Իր անկողինին մէջ հաստ ու չպարտկուող կծիկ մը հաճի Աննան, որուն փորձ ու անընկճելի կզակները ցոյց կու տային անըմբռնելի վարանք։ Վե՞ր էին դէպքերը անոր ուղեղին զսպանակներէն։ Քանի մը հեղ վրիպած փորձերէ յետոյ, ան չհամարձակեցաւ բերան բանալ։ Չէզոք, անտեղեակ՝ Օհանը կ՚արձակէր երբեմն բառի կտորներ ` էրիկմարդու հովը զգալի ընելու համար, բայց որոնք կը թափէին բերնէն եւ միջոցին մէջ կը փշրուէին, ձիւնի փաթիլներու նման, կերուած գոլուտ այդ ոլորտէն։ Թող անոնք պատմէին արտ ու այգիի, բերք ու տուրքի յաւիտենական հոգերը, համակերպուն, իմաստուն աղքատութեան մը պարունակէն` յիշելով նոյն արագ շրջանումին մէջ, տարիները, երբ այժմու արուգ<ref>արուգ [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>հողերը եղեր էին օրհնուած, առատ ծիծերով կովերու նման։ Է՜հ։ Թող շատնային մեղքերը, ծառերուն ականջէն հարկաւ մէկը կար քաշող։ Ի՜նչ սուրբ ու արդար կը խօսէր գեղին միջինը Օհանին բերնէն։ Թող ոտնակոխ ըլլար հին օրէնքը, կորսուէին խիպն ու ամօթը։ Թող՝ Աստուած հեռուն ընէ, «հեռու լսողաց, տեսնողաց, բնակողաց», ինչպէս կը պատգամէր տէրտէրին պռատ գրաբարը, թող տուներէն ներս բազմէին աղտն ու պղծութիւնը։ Վերի Ամենակալն ալ անշուշտ բանջար չէր քաղեր, պիտի տեսնէր ու պիտի պատժէր։ Ու կը պատժէր։ Սրբեց խելօք ու բարի պեխերը, որ թրջուած էին այդքան բառերով։ Յետոյ աւելցուց օրերը, ուր հասցուցած էին մեզ մեր մեղքերը։ «Աշխըրքին վե՜րջը», Աւետարանին մէջ պատմուածին պէս։ Միամիտ, կտրատ, խեղճ՝ բայց պատեհ այս քարոզը, ուր, անմեղութեան եւ անգիտութեան կրկին հրապոյրն ու ջերմութիւնը իրարու կ՚աւելնային, խորունկ ու յայտնի յուզումի փոխուեցաւ սենեակին վրայ։ Միջամտեց հաճի Աննան։ Ճարտար դարձուածքով մը ան բարքերէն հեռացուց ուշքերը, տարաւ ծառերէն առկախ բերքին, որ բացառաբար յաջող էր իբր խոստում։ Բայց չկրցաւ մնալ իր բացած ակօսին վրայ։ Շո՞ւնչը կը հատնէր։ Սենեակը ինկաւ կրկին իր սառնութեան խորը։ Կարելի չէր դիմանալ։ Մենք կը նահանջենք դժբախտութեան առջեւ, ամէն անգամ, որ կողմնակի կ՚ուտենք բախումը։ Խնամի Օհանը օգտուեցաւ այս լքումէն։ Քանի մը հեղ ալ անիծեց, պատշաճ ու գրաբար, մեղքը, անոր սեւ, սադայէլ հեղինակը ու Աստուծոյ աչուկին յանձնեց բոլոր տուները, արդարինը՝ ինչպէս մեղաւորինը։ Ու անիկա չէր գիտեր, թէ այս սենեակին մէջ կը տեսարանէր իր պատանութեան գողտր մէկ պատկերը, ուր իրեն տրուած էր հետեւիլ այս անէծքին ու օրհնութեան, ժամուն բակի արիշին տակ, պիղծ ու խելօք ծերերէ, աշխարհքէն իրենց բաժինը առած ու հաշիւը փակած մեղքին ու վայելքին։
Քառորդ մը վերջը, դրացիներէն չգուշակուելու<ref>չգուշակելու, սրբագրուած՝ չգուշակուելու</ref>հինաւուրց իրենց վարժութեան հաւատարիմ (եթէ գիշատիչները, շրջապատին վրայ մեղքով ու շքեղութեամբ հեղուողները քիչ են զանգուածին մէջ, կան միւսներն ալ, որոնք աչքի չիյնալու, կծկուելու, խուսելու իրենց ներքին յարգանքը<ref>յարգանքը ? յարդարանքը ?</ref>իրենց հետ կը բերեն թերեւս դարերու գիծով։ Այնպէս որ, ընտանիքները մինակ անուն ու կալուած ու ազգակցական միութիւններ չեն, այլ մա՛նաւանդ բարոյական դիմագծութիւն մը, երբ մա՛նաւանդ չի փոխուիր տանիքը անոնց գլխուն վրայ), անոնք ընելով իրենց քայլերը բոլորովին մեռած, կը զատուէին մռայլ բնակարանէն։ Աղուորն էր ճամբողը։ Դուռին փակումէն առաջ մօրը նայուածքը ինկաւ անոր աչքին խորը։ Ու ընկրկեցան երկուքն ալ։ Աճապարեցին հեռանալ իրարմէ, վասնզի կը զգային, թէ իրենց ուժերը կը նուազէին։ Օհանը օրհնեց։ Խրատեց երկու բառնոց մաղթանքներով։ Բայց դուռը հրուած էր արդէն։ Կարծես թէ անդունդին ընդերքէն բան մը դուրս սողոսկեցաւ, – բզկտող ու ջիղերը ծամող ու կծկող այն ճիչը, որ մեծ դուռերուն ծխնիներունն է, երբ քիչ կը բացուին ու կը գոցուին։ Ի՜նչ պաղ, խրտչեցնող բան էր ան, որ սողաց նոյնպէս Աղուորին երակներէն։ Հովը, ստեղծուած դուռին թեւէն մարած էր ճրագը։ Ի՜նչ լաւ, խաղաղ, իրաւ՝ խաւարը։ Կարծես ինք ուզած, պատրաստած ըլլար։ Նախ չփնտռեց պատճառը այս հաճ զգայութեան։ Սեռային զգայարանքը իր բողկուկները մխրճած կը պահէ ամենախոր ծալքերուն մէջը մեր կազմին։ Մեր մորթն ու մազերը գրաւուած են անկէ՝ ինչպէս մեր սիրտը։ Կ՚ընենք բաներ անոր մուրճին տակ, որոնք անբացատրելի կը մնան առաջին հայեացքով։ Գուցէ ճիշդ ալ կ՚ըլլայ զգայութիւն որակել խուլ այն ծփանքները, որոնք հսկայ այդ մագնիսին թեւերով ը կը բացուին մեր հոգիին ջուրերուն վրայ, բոլորովին մութ՝ ինչպէս ծովուն երեսը, անաստղ երկինքի մը տակ ։ Ու, ինչպէս որ այդ ջուրերուն վրայ լոյսի բիւրաւոր լարեր, աննշմարելի ըսուելու չափ նուրբ, կ՚ապրին, կը սիրուին<ref>կը սիրուին – ?</ref>, կը միաւորուին ` յայտնուելու համար երբեմն խոշոր հրթիռի մը մէջ, այնպէս ալ սեռին այս ցուցմունքները կ՚աշխատին ներսը եւ կը յայտնուին իբր խենթութիւն, երազ եւ ոճիր։ Քալեց սակայն ու զգաց, որ չկամ էին իր ոտքերը։ Ե՞րբ անդրադարձաւ, որ բռնած էր օճախով սենեակին ուղղութիւնը, ի՛նք՝ որ քաշուած էր միւսէ՜ն։ Լուսաւորուեցաւ։ Պզտիկ պատին քով, որ ծառային բաժինը կը զատէր բակէն, անոր տկարութիւնը շեշտուեցաւ։ Սիրտը աւելի բեռ ունէր։ Ու չկրցաւ քայլերուն կարկինը չծռել դէպի կռնակը։ Ընկրկեցաւ սակայն։ Առանց վախնալու։ Սպասող ու տարուած։ Ու անոր մտքէն, շատ մը բաներ վերիվար շրջող մղում մը բերաւ, հագցուց իր մարմինին այն վիճակը, որով կը մտնէր անիկա հարսնիքին շաբթուն, էրկանը սենեակը, երբ եղերական կործանումին պատկերը հեռու էր արդի կրացումէն, ածխացումէն։ Հոն՝ քիչ անդին, Սողոմը։ Գիտէ՞ր։ Երկու թեւեր բուսան դռնակէն ու երկարեցան դէպի իր մէջքը։ Ու մութին բերանը համբուրեց զինքը։ Եղկ այդ շփումը խորտակեց անոր կամքը։ Թեւերը կը քաշէին զինքը։ Արգիլեց, բայց չափազանց անուժ էր անիկա։ Դարձաւ կրունկին, ու փոքր տարածութիւնն իսկ հազիւ յաջողեցաւ կտրել, զինքը սենեակ առաջնորդող։ Պարապ։ Կեսուրը կը պատրաստուէր բան մը հրամայելու, երբ ներս մտաւ Սերոբը։
Էրի՜կ։ Հարկաւ։ Ի՛նչ հարկ վերլուծման։ Անիկա գահազուրկ իշխանի մը կը նմանէր։ Ի՜նչ<ref>Ի՞նչ, սրբագրուած՝ Ի՜նչ</ref>հեռու, օտար, մա՛նաւանդ զզուելի կ՚երեւար անոր աչքին Նալպանտենց գիրուկ, կանացի շնորհով երիտասարդը։ Էրիկը խաբելը ուրիշ վիճակ է։ Անոր մէջ՝ արգահատանքը գուցէ ներկուած սիրոյ պատրանք մը կը ճարէ մեղաւորին, որ կը դիմանայ սուտին մէջ, իրաւին դժոխքը խնայելու համար դէմինին։ Հո՞ս։ Ինչպէ՞ս<ref>Ինչպէս, սրբագրուած՝ Ինչպէ՞ս</ref>պիտի քալէր կեանքը՝ իր եւ բոլորովին ուրիշ, նոր այդ մարմինին մէջտեղը։ Պիտի սկսէ՞ր<ref>սկսէր, սրբագրուած՝ սկսէ՞ր</ref>իսկ։ Բոլոր արիւնը խուժեց անոր երեսին։ Այս ժայթքը, ներքին իրականութեան դուրս հեղեղումին այսշեման զայն կ՚ընէր փխրուն, խեղճ ու մատնուած։ Բոլոր խաբողները կ՚անցնին այս մարձումէն, մինչեւ որ մորթը ստանայ համեմատական անզգածութիւն մը եւ մեղքն ու անմեղութիւնը կլայուին իրարու։ Դուրսէն, հակառակ խորացող գիշերին սովորական, մեծահունչ աղաղակը Կովիկենց Մաղքոսին, Աւետարանի ծառային նման պակաս մէկ ականջէն ու թերեւս իր այդ կերպ ծնունդին համար զգեցած այդ բացառիկ անունը։ Նշան էր, թէ կը սկսէր գիշերային կեանքը, դրացիէ դրացի, հեքիաթի կամ պտուղի սեղանով։ Զուարթ եւ բարի մարդ էր անիկա։ Կարծես առած իր ականջին փոխարէն, Աստուած կայծքարած ըլլար անոր լեզուն ու տաղաւարի ժամուն պէս զարդարուն շտկած անոր բերանը, որ փուռի մը մուտքին պէս կը հորնար անոր քիթին տակ։ Շատախօս, կատակող, սրամիտ ու հնարող՝ անիկա «պոչատ հաւուն ագի կը դնէր», նշանաւոր Ուստիանին նման, եւ մարդոց նկարագիրը կը խտացնէր նոր թափուած ածականներով։ Բայց այս ամէնէն աւելի ուշագրաւ էր անոր կանչը, «կական»ը, զոր մարդիկ կը զանազանէին երկու թաղ հեռուէն։ Հետաքրքրականը ան էր, որ հաջան, աղմկայարոյց այդ բերանը փնտռուէր, յարգուէր, հրաւիրուէր թաղին ամէնէն լռիկ, տարին երկու հեղ ձայն չունեցող Գաբարէն, դրացի մօտէն, Նալպանտենց, – խլուրդի պէս փոքր ու անկիւնոտ շինուածքով այդ մարդուկը ոտք մը տունին տակ թաղուած կ՚ապրէր ու կը լռէր, երկու տղոցը կանխահաս մահէն զարնուած, համրացած։ Երկուքն ալ գործէ ու զաւկէ քիչ, շատ չէին խառնուեր թաղամիջեան կռիւներու, ընդհանրապէս պզտիկներու թաթիկներէն արձակուած։ Աղքատիկ, բայց օտարին ոչ կարօտ։ Ցերեկները՝ իշուկներուն հետ, իրենց գործին, որ կը հատնի Հանգչած քարին միայն։ Գիշերները, շաբաթը երեք-չորս հեղ իրարու կ՚երթային ` թուղթ խաղալու, հին օրերէն պատմելու եւ նորութիւններ – ի՛նչ աղբիւրէ ալ գային – դատելու, դատապարտելու եւ համահաճ վճիռով ստանային սատանային տոպրակին գլխագրելու։ Մե՞ղքը։ Նալպանտենց տունին դժո՞խքը։ Ո՜վ պիտի չափէր երկարութիւնը մանգաղին, որով երկու ծերերը, արդար ու անպատսպարելի ապշութեամբ մը հնձէին պիտի մեծ գերդաստանին վերջին սա գօս ճիւղերը։ Կը խորհէր Աղուորը եւ չէր նայեր էրիկին։ Լուռ՝ պառաւը։ Ո՞վ ըսաւ հարսին, որ ելլէր դուրս։
Բակին մուտքին Սողոմը բռնեց ուժով անոր ձեռքը։ Կ՚այրէր կրակի կտորի մը նման։ Չվախցաւ Աղուորը։ Ընդհակառակն։ Ու հասկցաւ կարծես լռիկ ձայնը, որ զինքը դուրս էր նետեր։ Յետոյ, առանց դժուարութեան, բայց առանց մեծ կարօտի, քաշուեցաւ դէպի անոր մէջքը։ Մենք կ՚երթանք, ինկած մեր ծանրութենէն, երբ սեռը կը քաշէ։ Դաշոյնի եւ ատրճանակի զոյգ կոթերը խորտուբորտ կ՚ընէին, ու ցաւցնող՝ անոր մէջքը Աղուորին։ Գիշերէն շինուած սեւին մէջ անոր հասակը կը սեւնար անգամ մըն ալ։ Աշտարա՞կ։ Ամրութի՞ւն։ Իրեն այնպէս թուեցաւ, թէ այդ երիտասարդը ամբողջական ապահովութիւնն էր, կանգուն այդպէս մութերուն ծոցը։ Բայց հակառակ այդ կարծրութեան, որ կը բխէր անոր մարմինէն ու հակառակ կրակին, որ անոր ափը կ՚ընէր ջերմոտ ու խոնաւ, նոյն այդ ձեռքերէն, մատներուն ողորկ սայրերէն բան մը կը դողար իր միսերուն վրայ, թռչունի մը փետուրն ըսես, ատանկ հով ու աղուամազային։ Այս մեղմութիւնը, տկարութիւնը կիները կը զգան ու կը գնահատեն ամէն բանէ առաջ։ Ոճիրը ափէն կը սկսի պոռնիկներու մարմինին վրայ։ Ու կիները կը ճանչնան իրենց հմայքին կշիռը նոյն այդ անտես նժարումէն։ Չխրտչեցաւ։ Ըսես՝ պատրաստուած, կանչուած ըլլար, ելած դուրս յատկապէս այս տեսարանին, այս վայելումին համար։ Նոր ու խռովիչ միայն՝ սա փաթթըւուքը, անկողինէն դուրս, բաց օդին, ու անծանօթ ալ, ի՜նք՝ որ սեռային զգայութիւնները ապրելու տեղ, վարագուրած էր զանոնք մետաքսով եւ ժանեակով, սառոյց շրթներով, պաղ միսերու լպրծուն ու աղի կոյտի մը ընդմէջէն։ Թեթե՜ւ, քա՛ղցր։
– Ձգէ՛։
Կոտրա՞ծ։ Անկնի՞ք։ Զո՞ւսպ։ Չկա՞մ։ – Կարելի չէր ճշդել։ Բայց ձայն էր ու պատգամ։ Տղան, ձգելու տեղ՝ ամրացուց բազուկները, անոր մէջքին, արու, կարծր, տաք, որոնք ընկճեցին կակուղիկ այդ բանը, որով կը շինուի կիներուն լանջքը՝ մինչեւ կոնքերը։ Ու եղաւ Աղուորին մէջքը թոյլ, մատնող, գրեթէ ինքնամատոյց։ Քսան տարեկան էր ան ու շաբթուա՜ն մը հարս։ Նո՛ր։ Փողոցէն կ՚անցնէր եզան կառք մը, լալկան ու չկամ, որուն աղմուկը խղդեց անոնց համբոյրը։ Լեղի, մզմզուն ու անյագ էին անոնց շրթները։ Ու իրենց իսկ ուժգնութենէն յոգնած։ Ու այնքան վերիվայրումներէ, յուզումներէ, բեկումներէ ետքը, թերեւս վտանգի կամ արգելքին ասեղովը Նալպանտենց հարսը փնտռեց այն մենաւոր, օտար, անձնական ու անբացատրելի զգայութիւնը, որ վեր է սեռային ցնցումին մութ ու պարզ բանաձեւէն ու բխելով հանդերձ անկէ, զերծ է անոր մոխրահամ ու աղի տրտմութենէն։
Այն հանգիստի, յարմարումի, լրիւ նոյնացման հա՛մը, որ չես գիտեր ուրկէ՛ կը բուսնի ու իրարու հիւսուած մարմիններուն բոլոր անկիւնները, խորթութիւնները եղծ քաղցրութեան մը մէջ կը հալեցնէ։ Որ տուն մը, անկողին մը, առնութիւն մը, պոռնկութիւն մը ըլլալէ առաջ, արուին գիրկն է թերեւս էգին համար, հազարաւոր տարիներու խորքէն յարդարուած ու անհուն կրկնութեանց գնով մեր արիւնին մէջ իր պատկերը դրոշմած, այնպէս մը, որ մոռնանք միսն ու ոսկորը, լաթն ու թուքը, աղտն ու աղը եւ գրկենք արիւնին այդ խորհրդաւոր ուրուականը, որ կը յառնէ ու կը նուաճէ մեր կամքը՝ ինչպէս ընդդիմութիւնը։ Հոգ չէ թէ քիչեր հասկնան այդ լեզուն, քանի որ արդի ընտանիքին կապանքները կորսնցուցած են անոր վրայէն ծագումին, դարերուն այդ պատգամը։ Պէտք չկայ ընկերաբանութիւն վաճառելու։ Տղուն մատները,<ref>յաւելում ստորակէտի</ref>սեղմելով հանդերձ, այրելով հանդերձ՝ ունէին լեզու։ Ունէին ուղղութիւն։ Դէպի՜ խուցը։ Ունէր այս ուրուաձեւը դարձեալ, անոնց հիւսուած հասակը, որ, ով գիտէ ինչպէ՛ս դիրք առած էր դէպի պզտիկ դուռը, ա՛ն՝ որ ծառաներու խուցը կը բանար։ Ինչո՛ւ չէին վախնար։ Բայց ներսն էր էրի՜կը։ Սեմին վրայ տղուն հանդարտ ու խոր շաղապատումը քակուեցաւ իր լրջութենէն։ Տենդոտ, շուարուն՝ անոր շրթները ձգելով երեսներուն արձակ ու կծու թուլութիւնը, գուցէ նուաճուած լքումէ, կը թափառէին, կը ցատկէին ճակտին, ծոծրակին, թեւերուն, մինչեւ իսկ կռնակին վերնամասերուն, մինչ ամրապինդ, խենթ մատները հետզհետէ աճող պրկումով մը կը պարուրէին անոր մէջքին ջերմիկ աղեղը։ Երկուքն ալ կեցան մէկէն։ Ձայն առած էին։ Սենեակին դուռը գնաց ու եկաւ։ Մտիկ ըրին։ Լուռ էր սանդուխիկը։ Ո՞վ։ Կատո՞ւն։ Մայր ու տղայ կը խօսէին ու բառի բեկորներ կը մոլորէին մինչեւ դռնակը։ Անոնք իրարու մտան աւելի խոր։ Ու թօթուեցին զանոնք հզօր բաներ։ Ու լքում, թոյլ, անդիմադրելի։
– Քալէ՛, – շշնջաց Սողոմը, ամբողջ հեւք ու կարօտ, դուք հասկցէք սեռային թրթռում ու բռնկում ու մշուշ։
Աղուորը մնաց լուռ։ Լեղի, տխուր հեշտութիւն մը անոր կուրծքէն ճամբայ կ՚առնէր դէպի շրթները։ Փորձեց՝ բայց չկրցաւ փոխադարձել համբոյրը, որ քիչ ու խեղճ էր անոր բռնկումին իբր արտայայտութիւն, ինչպէս էր եղած արդէն անկողինին մէջ ալ։ Չգացին անոր ոտքերը առաջ, քալել չկրնալո՞ւն, թէ էգ նազանքի մը իբր հեռաւոր խորխը։ Թողած էր ամբողջ մարմինը անոր շրթներուն, բազուկներուն, մատներուն։ Ու տխուր էր անիկա լալու չափ։ Ու անկարող էր անիկա ինքզինքը ըլլալու, այնքան խմոր ու լոյծ կը զգար իր մարմինը։
… Քակուեցան անոնք իրարմէ Սերոբին դուրս ելլելովը։ Ան չկանչեց, բայց լոյս ունէր ձեռքը։ Դարձաւ ետ Նալպանտենց հարսը ծառային սեմէն, հիւանդ, ոտք իսկ փոխելու համար անսիրտ, բայց առանց խուճապի, առանց օտարի մը ծոցէն նոր իջնող կնիկի մը կարմրած տագնապին։ Ու տեսաւ էրիկը, որ վերնայարկ ելլելէ առաջ ձեռքի փոքր կանթեղով կը լուսաւորէր, գլխուն վերեւէն սանդուխը։ «Գող»ին սարսափը այս վարժութիւնները ա՛լ նկարագրի մասը շինած էր անոնց մօտ։ Հետեւեցաւ Աղուորը։ Ան գլուխ անգամ չերկարեց օճախով սենեակին։ Ու իր ոտքերը, ծունկերուն աղեղէն, փրթելու չափ ծանր կը շարժէին։ Չէր գիտեր որոշապէս, թէ ինչու լացը կը կճէր կոկորդը։ Քիթին ետեւէն։ Ինչու կը դառնար, խուցին այսքան մօտենալէն ետքը։ Ու գիտէ՞ր մանաւանդ, թէ ի՜նչ ունէր ընելիք Նալպանտենց գորգապատ սենեակին, մեծ անկողիններուն ու մեռած առնութեանը մէջտեղ։
Լոյս կար հոն, նոր լուցուած։ Շատ ու տօնական։ Երուսաղէմէն խճանկար լամբարը։ Չէր հանուած հաճի Արթինին թանկագին աշտանակը։ Բայց լամբին վառուիլը ինքնին արտայայտութիւն մըն էր ու խոստում մը։ Ահաւոր ցերեկէն յետոյ տօնական գիշե՜ր։ Ինչպէ՜ս, ինչո՜ւ տեսարանը դպաւ անոր թաքուն թելերուն։ Զզուա՞նք։ Զայրո՞յթ։ Կռիւի էգ բնա՞զդ, թէ վարը, խուցէն յակճիռ<ref>Ծնթ. – յակճիռ – ուշադիր ունկնդրող</ref>տղուն զիջում մը։ Եղաւ անիկա բիրտ ու գրգռիչ։ Մօտեցած էր սեղանին ու փչած ջղագար բերանով։ Ի՜նչ խաղաղ վայելք էր սա մութը հիմա, պաղ, երբեք կենդանի սա սենեակին մէջ – շաբթուան մը ծոցը չէր կոտրած անոր բազմամեայ սառնութիւնը –, անկէ աւելի տխուր իրենց հոգիներուն համար։ Պա՜հը, դժուար ու դառն, որուն մէջ, արագ պարզումի մը<ref>մի, սրբագրուած՝ մը</ref>վրայով մեր շրթներուն կը մօտեցուի զզուանքին, ձանձրոյթին ժանգահար<ref>ժանդահար, սրբագրուած՝ ժանգահար</ref>բաժակը, – խո՛րը՝ ինչ որ դրեր են մեր զգայարանքները, ամէնօրեայ լարումով մը կեանքին անձրեւին դէմ։ Ձեզի տրուա՞ծ է այդպէս նստիլ դէմ-դէմի ու ատել զիրար, աւելի այդ ատելութիւնն ալ չկրնալ ատել ու հրուիլ ետ, ետ, դէպի առանձնութիւն, ինքնութիւն, որպէսզի չամչնաք։ Ձեզի տրուա՞ծ է մութը փնտռել քսանամենի կնիկի մը ծոցին, շրջանակին մէջ, ու ատիկա՝ փախչելու համա՜ր։ Բայց հարկ եղաւ վառել սովորական լամբիկը եւ իրարմէ տարագիր սա մարմինները դնել իրարու սլաքներուն դէմ, որպէսզի ճեղ-ճեղ գզեն զիրար։ Անզօր իր կտուցիկովը փոքր կանթեղը ի զուր կը ջանար փորփրել խաւարը եւ քիչ մը բան մեղմել, տարագրել սա դիզուող անձուկէն։ Անոր էրիկը, ոտքի՝ աչքովը կը հետեւէր շարժումներուն։ Ոչ մէկ լարուածք, որ մատնէր բարկութիւն։ Ոչ մէկ փորձ ընդմիջման։ Անկէ՛ կամքը, ինքնին աղկաղկ<ref>աղաղակ, սրբագրուած՝ աղկաղկ</ref>ու ցեցակեր, անոր անձը՝ միշտ գլխիկոր ու նուաստ սա սենեակին մէջ, կը թուէին ըլլալ զատուած ու ինկած՝ ոտքերուն, ինչպէս մերկացուած զգեստի մը կտորուանքը։ Անոր հոգի՞ն։ Վերլուծումը երբեմն չի հասնիր անոր ընդգրկումին։ Զարմանք։ Վախ։ Քակուածութիւն, մեծ շարժէ մը յետոյ, գեղեցիկ կամ հսկայ քաղաքի մը վրայ ինչպէս։ Անոր հոգի՜ն։ Ան կը մտածէր ու չէր կրնար տառապիլ իսկ այսքան անակնկալ համարձակութեան առջեւ։ Ուրկէ՞, ինչպէ՞ս, սա ինքնութիւնը մինչեւ երէկ չգոյ սա կնիկէն։ Միշտ առանց բառի, նոյնիսկ նայուածքի շնորհի մը՝ Աղուորը փռեց անոր անկողինը, ձեռնթափ ու անյոյզ։ Փռեց իրն ալ,տէօնիւմմը բաց, ինչպէս դիտեց ու մռլտաց անոր էրիկը։ Ու, փոքր, վիրաւոր, կոծկոծուն լոյսին մէջ, փոքր, վիրաւոր, կոծկոծուն էին դէմքերը։ Սիրտերը՝ խարզած<ref>խարղած, սրբագրուած՝ խարզած</ref>, մուխէ անցած ճերմակեղէնի մը նման գունաւորուած։ Չէին փալփլար սաւանները, ինչպէս կը պատահէր սովորաբար, որոնց կապտաւուն ծփանքը հեշտութիւն էր աչքերուն երբ կ՚ոլորուէին, կը բացուէին, միսերուն պաստառին դէմ։ Ու չունէր փայլելիք Աղուորին մարմինը, որուն ողորկ, թաւշաւէտ, կորագիծերով ու մանրանկար գմբէթիկներով ջահուած պայծառութեանը վրայ պիտի սահէին անոր աչքերն ու ձեռքերը, երբ խճանկար, հաճի լամբը լոգցնէր զայն, դեղնորակ, ոստայնային շղարշի մէջ առնելով ինչ որ միսերէն կրնար մնալ թանձր ու առկախ, նուաճելով անոր խորշերուն, փոսիկներուն ամբողջ ստուերայնութիւնը։ Հիմա՝ Աղուորին ընդվզումը, այդ տեսարանումին դէմ, որուն հարկադրուած էր ենթարկուիլ ամէն անգամ, որ Սերոբը դառնար քաղաքէն։ Ինչո՞ւ մտապատկերը բարկութեան վերածեց հին գարշանքը։ Բայց տիրական, դէգ էին անոր շարժումները։ Կի՞ն։ Հազիւ կարելի էր տեսնել այդ բիրտ շրջումներուն ու խազխզումներուն տակ եղծուած պատկերէն։ Հանուեցաւ, իբր թէ բան մը պատահած չըլլար իր միսերուն նահանգներուն եւ անդունդներուն մէջ։ Թաղուեցաւ վերմակին տակ՝ իբր թէ կոճղի կտոր մը ըլլար զինքը դիտողը։ Յուզո՞ւմ։ Բայց անոր սիրտը, կիրքէն, մօտ էր կոտրելու։ Նոր հարսի, առնուազն հարսի անկողին։
Անոր էրիկը նստեցաւ բազմոցին, խեղճ, քիչ, ամօթէն անգամ զրկուած։ Այդպէ՞ս սկսէր պիտի գիշերը։ Քո՞ւն։ Մէկը իրեն հաւաստեց, թէ աչքերը գոցուելիք չունէին ամբողջ գիշերը։ Օրուան ընթացքին տասը հեղ յատակ փոխած իր հոգին, տասը անգամին ալ ինկած էր ծոցը այս պատկերին, – ի՛նչ պիտի ըլլար իրենց առաջին առանձնութիւնը, անկողիններուն մէջտեղը, հսկուած, հալածուած, դանկըտուած Սողոմին ուրուականէն։ Այս վախէն էր, որ վառած էր հաճի լամբը։ Լոյսը տեսակ մը ընկեր է մեզի։ Զայն՝ կը վանենք՝ երբ ուժով ըլլանք։ Կը փնտռենք՝ երբ ընելիք չունինք։ Բայց կը վառենք անպատճառ, երբ կը վախնանք. տղայ թէ մեծ, իրար կ՚արժեն անոր դէմ։ Չկրցաւ զատել աչքերը վերմակէն։ Բարձին՝ կծիկ կապած անոր մազերը լոյսին մէջ կը նմանէին տարերկրեայ ծաղիկի մը, թաթխ ո ւած մեղրով, ու առկայծուն՝ ինչպէս կծիկը մեծ կատուի մը։ Անոր մտքին մէջ արծարծեցին կրակը, որ անոր խուրձերէն կը թափէր, բռնկած երեսներու։ Կան պահեր, երբ մատներուն տակ մազը ամբողջ կինը կ՚ըլլայ։ Ուրիշ մէկը, դարձեալ գեղացի՝ Սողոմին նման, ինքնաբերաբար շօշափէր պիտի մէջքի դաշոյնը կամ ատրճանակը։ Սերոբը գօտիէն հանել կրցաւ ծխատուփը միայն, սատափադրօշ, արծաթ կմախքով, գիրուկ ու ներքինի ` առած ըլլալով գործածողին գիծն ու նկարագիրը։ Դիտեցէք ու պիտի տեսնէք ձեր շուրջը այս փոփոխութեան ճշդութիւնը շատ մը բաներու մասին, – զգեստ, կալուած, նոյնիսկ լեզու։ Շինեց սիկարը, սիկարները ` սպառելու համար տուփին մետաքս, խոպոպաւոր պարունակութիւնը (Նալպանտենց տղաքը ունէին նրբաճաշակ քիթ։ Իսրայէլը իր աղքատութեան անդունդէն իսկ չմոռցաւ գործածել խոտին ազնուագոյն տեսակը, զոր իրենց աղջիկները – հարսներ – կը ճարէին իրենց հայրերուն համար)։ Յետոյ պիտի սկսէր ծխել։ Տեսակ մը ջղային տագնապ, զբաղանք՝ ասիկա իր մօտը, սկիզբ առած պատանութեան օրերէն, երբ զինքը գործածողներուն հետ մէկ գիծի գալու պատրանքի մը մէջ, բերնին մէկ անկիւնը՝ ծուռ՝ կը զետեղէր գանգրահեր ու քաղցրահոտ խոտը ու կը քալէր ` «մարդու շուք» տալու համար իր գանակոծ իգութեան։ Ան լուսցուցած էր փեսայութեան առաջին գիշերը,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>ճիշդ ինչպէս պիտի ընէր հիմա։ Աւելի ետքերը, հոգիին նեղութեան պահերուն – ո՜վ հոգին անոնց՝ որոնք միս միայն եղան, ուրկէ կորզուած է սեռին կծիկը, որոնք կիներուն նայեցան ու միս ծամեցին, կովի կամ մատակի ու այդքան – վարժութիւն էր եղած անոր, մէկ նստած տեղը քսան-երեսուն հատ այրել իրարու ետեւէ, մէկը չմարած՝ միւսին քիթին դպցնելով խաւը, – իր սխրալի հաճոյքներէն մէկ թանկագինն ալ աս։ Կը բարդուէր մուխը, սենեակին տարածութիւնը ընելով բաղնեկամարի յատակ մը, մշուշոտ, ծանր, հազացնող ու շունչը խղդող։ Հոտը կը նստէր գորգերուն, պաղ ծեփերուն, պատին պարզուած թանկահիւս գործերուն։ Կծու եւ այրող ծխում մը կը բարձրանար երբ մէկը, օրուան որեւէ պահուն, նստէր բազմոցին։ Բարկ ու այրող այդ կսկծանքը՝ նաեւ վարագոյրներուն եւ սափորին խորը քաշուած իսկ ջուրին եւ սնտուկի մետաղ զարդեղէններուն։ Կազմելով պուկ բռնող գարշանք մը, որ մա՛նաւանդ ջուրէն կը զատուէր ումպին վրայ ` նոյնացնելով գաւաթին ու Սերոբին շրթունքը, կտրելով անոր շունչը։
Այս արարողութենէն յետոյ ան պիտի մտնէր անկողինը ` թաղիք ծամածի պէս խիւսաւոր քիմքով մը։ Օդը կ՚ելլէր իր բերնէն՝ իբր թէ անցած ըլլար եռացող կուպրի կաթսայի մը փորէն։ Զարկած գլուխը՝ ծանր՝ երկաթի պէս, բարձին, ու ա՛լ չարթննալով մինչեւ արեւին երկու մարդու հասակ առնելը հորիզոնէն վեր։
Տասներորդ սիկարին, դուռ ը բացուեցաւ։ Լոյսը՝ միշտ փոքր, կոծկոծուն, երկարեցաւ օդին մղումովը ու բաբախեց։ Սողոմն էր։ Սերո՞բը։ Անիկա չերերաց։ Սառա՞ծ։ Ժողովուրդին բառերը յաճախ իրաւ կ՚ըսեն։
Առանց ազդուելու ծուխէն, որ երկաթի սղոցուքի պէս սկրդեց Սողոմին կոկորդը, յառաջացաւ անիկա։ Հագուած՝ ինչպէս էր վարը, այսինքն՝ չէր հանուած։ Աւելի՝ դաշոյն, ատրճանակ, ո՛չ ձեռքը, այլ՝ մէջքին։ Այնքան հանդարտ էր, որ կը շփոթուէր այդ վիճակը անկարող վախին հետ, որ քեզ կը դուրէ, խելօք բանի մը վերածելով կիրքն ու ցասումը։ Ու այս տպաւորութիւնը կ՚ուրուանար վրայէն։ Կարծես ըլլար գիշերաշրջիկ մը, ենթակայ իրմէն դուրս ուժերու ճնշումին ` ընելով իր քայլերը կշռոյթովը անտես այդ մղումին։ Անցաւ Սերոբին քովէն ` մոռնալով, ուրանալով զայն, ա՛յն աստիճան՝ որ Նալպանտենց մեծափառ տունին մեծափառ ժառանգը արջասպ կուլ տուող մէկու նման այրեցաւ կոկորդէն։ Ծառան մօտեցաւ Աղուորին անկողինը։ Վերցուց ու մէկդի նետեց վերմակը, արագ ու պարզ։ Այս ամէնը այնքա՛ն բնական, այնքա՛ն վճիտ, որ մարդ չէր կրնար մտածել։
– Հասէք, դրաց…
Բառը չկրցաւ ամբողջ դուրս գալ Սերոբին բերանէն։ Բռնած<ref>Բակն, սրբագրուած՝ Բռնած – ?</ref>էր արդէն։ Մէկ ձեռքով բթամատին ու ցուցամատին կիսաղեղին մէջ ամուր տեղաւորեց անոր կոկորդը ` ուժգնօրէն ճնշելով ադամախնձորը, որուն տեղը, անունը, տգեղութիւնը տարիներով խօսքի նիւթ էր եղած, դպրոցին մէջ, վարժապետին վիզէն։ Աղեղը կ՚ոլորէր անոր վիզին առաջամասը, չմեռնելու չափ շունչ մը շնորհելով։ Խեղդե՞լ։ Ատոր չէին մտածեր այս կարգի յարձակմանց հեղինակները, ընդհանրապէս փորձ ոճրագործ, արիւն շատ թափած, կուշտ այդ հեղուկէն, բայց ծարաւի՝ հարուստներուն դրամին կամ անոնց կիներուն արգանդին։ Կրնար խելօք սպասել Նալպանտենց Սերոբը, եթէ ասպատակը ունենար դուրսէն անուն մը, որուն արտասանումը բաւ էր, իր սենեակէն ներս ` զինաթափ ձգելու զինքը։ Բայց Սողոմէն ասպատա՞կ մը։ – Անիկա խելք չէր ըրած ու պոռացած էր ` վտանգելով, այդ իսկ անզգուշութեամբ, իր գոյութիւնը։ Կը հեւար, կը ջանար հազալ<ref>հազար, սրբագրուած՝ հազալ</ref>, բայց կ՚արգիլուէր պողպատ աղեղէն։ Մահուան վտանգին դէմ, ինքզինքը պաշտպանելու գերագոյն բնազդը երկնցուց անոր ձեռքերը դէպի ամորձիքները ծառային։ Բայց արգիլուեցաւ անոր ազատ ձեռքէն։ Տասնութ եւ տասնինը տարեկան տղաքը ուժին բարձրագոյն չափանիշը կը խտացնեն իրենց դնդերներուն մէջ։ Զարկաւ Սողոմը իր երկաթէ բռունցքին սուր բերանովը անոր թեւին, որ կոտրած, մէջտեղէն երկուքի բաժնուած զարհուրելի ցաւէն՝ ինկաւ, ա՛լ չելլելու համար։ Հակառակ յուսահատ պրկումին, մա՛նաւանդ ցաւին անէացնող մուրճին՝ անիկա չէր կրնար պոռալ իսկ, արգիլուած ըլլալով կոկորդէն, ու կը խրխռար, խղդուողի շնչառութեամբ, խոր ու ընդհատ։ Զարհուրագին այս ձգտումին մէջ՝ անոր աչքերը ի զուր ջանացին մնալ, ըլլալ աղերսող, եղկելի։ Ասիկա դասական եղանակն էր հոգին փրկելու, ու նշան՝ անձնատուութեան։ Թուրքերու հետ կենակցութեան մը դեռ կենդանի մնացորդ, այս դրուագները շատ էին, սովորական ըսուելու չափ, գեղին տարեգրութեանց մէջ։ Անշուշտ անոնք բաղդատելի չէին Հայաստանի մէջ գործադրուած զուլումին, բայց կը կրկնէին գրեթէ նոյն պայմանները։ Իմ օրերուս, թուրքերու կողմէ այս յարձակումները ցանցառած էին ա՛լ, բայց ընդօրինակող մերինները քանի մը տարին հեղ մը խոշոր գայթակղութեամբ մը տակնուվրայ կ՚ընէին գեղը։ Ու ա՛լ պէտք էր բանալ ականջները։ Հետզհետէ գործելու այս ձեւը մասնաւորուեցաւ լեռնաբնակ ասպատակներուն, հայ թէ թուրք։ Անոնք ի գործ կը դնէին այս խուժումը բացառաբար հարուստ տուներու, երբեմն ալ աղուոր կնիկով մը համբա ւ առած միջակ տուներու վրայ։ Ասպատակը կը սպաննէր, առանց գութի փոքրագոյն հետքի ու առանց բացառութեան, երբ կը հանդիպէր ընդդիմութեան, մա՛նաւանդ աղմուկի, գոռում-գոչումի։ Իր անգթութիւնը սարսափէն անդին բան մըն էր, քանի որ ութսուն տարեկանէն սկսած մինչեւ օրանի մանուկը կը դանկըտէր, կը մանրէր ` անհնարին լացուկոծին մէջ պահելով իր սառնութիւնը ու կ՚ելլէր դուրս տունէն, իրեն դէմ երեւցող ամէն մարդկային ձեւ նոյնպէս դանկըտելու վճռական վայրագութեամբ։ Ասիկա ճշմարտութիւն էր ու քանի՜-քանի՜ տուներ մարած են այդ կարգի անզգուշութեան մը երեսէն։ Բայց, միւս կողմէ՝ ամէն մարդ գիտէր, թէ ասպատակները շատ հաճոյքով չէր, որ արիւն կը թափէին։ Անոնք ընդհանրապէս կը զգուշանային հոգիին խմշելէ<ref>Ծնթ. – հոգիին խմշիլ – սպաննել:</ref>։ Փողոցին վրայ, բաց պատուհանէ մը արձակուած ձայնը անվրէպ կը պատժուէր մահուամբ։ Օգնութեան աղաղակ մը կամ դուրսէն ներս փորձ մը, որքան ատեն, որ ասպատակը չէր հեռացած, տան բնակիչները կ՚ենթարկէր նոյն ճակատագրին։ Ու հակառակ սրտաճմլիկ պատկերին, որ շաբաթներով թաղին վրայ իբր արցունք եւ ողբ կը դիմանար, մարդիկ, այսինքն՝ անոնց միջինը, այսինքն՝ անոնք, որ վաշխառուներ չէին, չունէին այրած սիրտը աղքատիկ հայրերու ու իրենց կնիկները գիտէին սանձել, ըսել կ՚ուզեմ՝ անոնց հրապոյրներ ը չցուցադրել աչք առնող զգեստաւորումով կամ գիտէին շէնքի տակ պահել անոնց քալուածքը, նայուածքը, մա՛նաւանդ թեւերն ու կուրծքին կիսադաշտը, անոնք ուս կը թօթուէին ասպատակին փորձանքին դէմ։ Ու պատուհասողներու այս դրութիւնը տեսակ մը արդարութիւն ալ կը ներկայէր։ Խաղցուկ կնիկները եւ որբեր զրկողները, այրին հետապնդողը եւ ազգապիղծները անոնց սարսափին տակ չափ կը դնէին իրենց մեղքերուն, որոնք պաշտօնական արդարութիւնը այնքան դիւրաւ գ իտեն լոլոզել։ Ու այս փորձառութիւնը կու գար բուռն, անմոռանալի դասերէ։ Կը պատմուին այս գիծէ գիշերային ընդարձակ յարձակումներ, ժամեր տեւող, ուր երկու աւազակ, տանտէրէն աւելի հանդարտ, գործած են աւելի ազատ, քան իրենց տունին մէջ, բոլորովին պաղարիւն, բացած մառանն ու գինիի ն կարասը, մորթած հաւնոցէն հաւը, մաքրած, եփած, կերած են, առանց խանգարուելու եւ իւղոտած տունին երամէն կամ գեղանի խաղցուկ հարսէն, ելած-գացած են իրենց ժայռերուն, առանց որ պառկող պզտիկները արթննային, կամ ծերերն ու պառաւները ըլլային անհանգիստ, իրենց ծանրացած ականջներուն համար արգիլուելով տեղեկանալէ կատարուածին։ Ասպատա՞կ, սակայն, սա մատ մը տղան, որուն անունը<ref>անունը – ?</ref>շաբաթ մը առաջ տակաւին խունկ ու շարական կը հոտէր։ Անիկա ազատ ձգած էր Սերոբին քիթը, ըստ ընկալեալ օրինագիրքին։ Ո՞ւր սորված էր այս սահմանադրութիւնը։ Բայց չսպաննեց, վասնզի անիկա կը սիրէր ։
– Ինչո՞ւ պոռացիր։
Վերցուց բռունցքը ։
Դանակը չէր հանած։
Ինչպէս հաւ մը, որ կը կծկտի՝ Սերոբը թաղեց գլուխը վարտիքին ծալքերուն։ Աղուորը նստած էր արդէն անկողինին մէջ։ Մէկ ձեռքով շտկեց շապիկին բացուածքը, որ թոյլ եւ քիչ մը ուրիշ կ՚ընէր անոր կուրծքը։ Պչրա՞նք։ Վրդովո՞ւմ։ Կարելի չէր այսպէս տեսնել սա տարօրինակ պատկերը, որ անոր վրայ մարմին կը դառնայ։ Հրապուրուած, տարուած, վտանգին հեղումովն իսկ գեղեցկացած – այն վտանգին, որ կը պտտի մեր շուրջը եւ մեզ կը խնայէ, պիտի խնայէ` ընելով մեզ այլուր, ջերմ, ճառագայթուն, մեր դէմքին վրայ, երեւան բերելով մահուան ու հաճոյքին շուքամերձ փայլակը, կոկելով մեր կոշտութիւնը՝ ինչպէս վայրագութիւնը եւ ընելով յանկուցիչ, եւ որ ուրիշի մը վրայ, այսինքն՝ բուն շահագրգռուողին վրայ զարհուրագին տգեղութեան մը, խանգարումի կը փոխուի։ Եթէ տրուած է ձեզի տեսնել լայնքն ու արձակութիւնը մարդուն, որ դանակը կը սրէ, երբ առջին, ձեռքերը կռնակին կապուած զոհը, ծնրադիր, կ՚անձկանայ ու կը ճիւաղանայ, պիտի կրնաք թափանցել այս դիտողութեան –, անիկա կը հետեւէր կատարուածին` անգիտանալով ինքզինքը։ Անոր այնպէս կու գար, որ դաշոյնը գուլպայ հիւսելու շիշ մըն էր` դրուած Սողոմին մէջքին, անվնաս, ա՛յնքան՝ որ կրնար առնել ու կոտրել երկուքի։ Բայց նոյն ատեն, ան կը զգար ինքզինքը տարբեր, հեռու այն այլուրութենէն, որ կը բուսնէր դէմքին, ամէն անգամ, որ զօրաւոր յուզումներ – միշտ ամ ո ւլ, անել, անսիւն անկողինի՛ մը անդունդէն – գային մղուելու ողնուղեղն ի վար եւ հոն սառոյցէ սիւնակի պէս գիծ բռնելու։ Այդ զզուագի՜ն պատկերը, որ մարդը ճերմակ ցեխի մը նման գարշահոտ կ՚ընէ, եւ կեանքը՝ անուռնակ զանգակի մը տակ կարծրացած սեւութիւն մը։ Հիմա՞։ Կարմիր հեքիաթ մը կը շինէին աչքերուն առջեւ։ Հեքիա՜թ։ Անշուշտ, երբ գիտենք։ Մենէ դուրս, մեր կաշիէն դուրս ողբերգութիւնները բոլորն ալ մենք կը սիրենք զետեղել այդ մշուշին ծոցը։ Մորթողին համար մորթելու գործողութիւնը գեղեցիկ է եւ բարոյական։ Հարցաքննեցէք արիւնի հերոսները, մա՛նաւանդ՝ երբ ընդարձակ է կալը զոհարարումին։ Անոնք իրենց կեանքին քաղցրագոյն րոպէները պիտի հաստատեն այդ հանդէսներէն։ Թուրք գեղերը հոգեկան պատմուճանէ մը փափկացած կը զգային զիրենք, երբ կը դառնային դրացի գեղը խնամքով մորթելէ։ Ու այս զգայութիւնները չեն պատմուած։ Անոնց` օտարներու կողմէ ներկայացումը, վերյիշումով պատմումը կը խեղաթիւրէ այդ անասելի շնորհը` չհասնելով իր առաջադրութեան։ Մորթողներուն կողմէ, յետահայեաց, ողջերուն բերանը դրուած երգերը տգեղ են ու չեն գտներ օտարներուն խղճմտանքը ` երբեմն տալով նոյնիսկ հակասական արդիւնք։ Դարերով այդ երգը պտտցուցինք ու չդադրեցանք աշխարհին վրայ տգիտութիւն մը նկատուելէ։ Հեքիաթ, իրա՛ւ որ մեր ժողովուրդին ողբերգութիւնը բոլոր անոնց համար, որ զայն լսեցին, արժանահաւատ վկաներու իսկ բերանէն, բայց չազդուեցան։ Ու խորհիլ, որ մեզ փնտռեցին միայն, երբ բանակ ունէինք…։ Բայց ի՜նչ հարկ այս ընդլայնումին։ Նալպանտենց հարսը, ինչո՞ւ այդ վայրկեանին, յիշեց Շահարենց Շահրուկին դրուագը։ Յիշե՞լ։ Բայց որքա՜ն տժգոյն է բառը։ Անոր աչքին, մէկը դրաւ սանկ սենեակ մը, անկողին, տղայ մը, դաշոյնը վեր, էրիկ մը։ Կարծես հիմա կատարուածը եւ անցածը իրարու անդրադարձը ըլլային։ Ու եղաւ անիկա, նոյն գիծէն, այդ հարսն ալ, ու ինքզինքն ալ, պղտորած իր ջղային կեդրոններէն, որոնք կը բաբախէին մարմինին փոսերէն ` առնելու պատրաստ, մղուած՝ իր ծոցին, էրկանը աչքերուն տակ, դաշոյն շարժողը։ Ու իրեն թուեցաւ, թէ կը յիշէ ր աւելի հեռաւոր, մռայլ, առհաւական բաներ, անշուշտ աղօտակի, պատկերի փշուրներ, ուր իր մարմինը, հասուն, զգլխիչ պտուղի մը պէս կը յափշտակուէր ձեռքէ ձեռք, ծոցէ ծոց, մինչ իր ոտքերը կը տաքնային բզկտուող արուներուն արիւնովը, զոր յաղթականը կը խմէր ա՛լ։ Այսպէս էին սիրա՜ծ։ Ի՜նչ ողորմելի է մեր բառը ` պատկերելու համար յիմարութիւնը, անըմբռնելի առքը, որով կը գործէր սեռը նախապատմական դարերուն – այսպէս էին ապրած ով գիտէ քանի՜ հազարամեակներ առաջ անոնք, որ այսօր վերմակին կը վստահին սեռին անգթութիւնը, անասնութիւնը, սպաննող, – ոճրագործ<ref>անասնութիւնը....... ոճրագործ – ?</ref>նկարագիրը դիմակելու, մալելու դերը։ Շահրուկենց հա՜րս։ Անիկա սարսռաց բոլոր միսերէն ու ոսկորներէն, երբ պատկերը ընդարձակեց մտքին մէջ։ Յետոյ զգաց, որ այս խառնակ զգայութեանց հանդէսը կը գտնէր մէկէն լայն հանգիստ մը։ Ու դատեց, որ իր խռովքը պատճառ էր այս անձկութեան։ Ան ապահովուեցաւ սակայն ձայնին հաշւոյն, որ կրնար իյնալ դուրս պատուհանէն, թէեւ ամրափակ զոյգ վարագոյրներով։ Ու անդրադարձաւ, խաղաղութեան ամպի մը ընդմէջէն, թէ դիտելով, մտապատկերելով եւ յուզուելով հանդերձ իր արգանդին ալքերէն – թրջած էր սաւանը անոր ներքեւ –, անիկա խորապէս ականջ ալ եղած էր այդ պահերուն։ Ո՞ւր<ref>Ուր, սրբագրուած՝ Ո՞ւր</ref>՝ շունը, որուն աղաղակը առաջին ազդանշանը պիտի տար գայթակղութեան։ Ե՞րբ տեսաւ Սերոբը, սմքած, փլած, բերանը քակելու իսկ անկարող, որ կը ջանար մեղմել քիթին խրխռոցը։ Մտածեց, թէ ինչո՞ւ չէր արձակեր, ազատ ձեռքովը, թաշկինակը բերնէն։ Ու տեսաւ կրկին տղան, որ գլխուն վերեւ կանգուն, խնայելու համար վտանգող աղմուկը, մատնացոյց կ՚ընէր մեծ դանակի մը գլուխն ալ, դեռ չելած գօտիէն։ Անիկա կը սպառնար բառերով, որոնք մետաղեայ, բայց կակուղ հնչում ունէին, հսկայ երկաթին անցընել անոր մարմինը ու հանել կռնակէն դուրս, ինչպէս կ՚ընեն կովու մը սիրտը շիշի մը մէջէն, եթէ փորձէր ճթթու<ref>Ծնթ. – ճթթու – թռչունի ճիչ:</ref>մը թող տալ ։
– Կը հասկնա՞ս։ Հա՛, մէկ կողմէն մէկալը։
Ու հանեց ահագին դանակը, անանկ վարժ, անանկ աղուոր, ինչպէս կ՚ընէր, դպրոցական՝ հանելու ատեն գրիչը՝տիվիթէն ։
Կանգուն մը կար երկաթին հասակը միայն։ Ուրկէ՞ գտած էր։ Ի՞րն էր։ Ո՞ւր պահած էր։ Մտածեց Աղուորը, բայց տարօրէն հեշտական բան էր անոր համար, նայիլ այդ երկաթին ու չվախնալ։ Ու տարօրէն գոհ էր անիկա այս հանդէսէն։ Կը զգա՞ր, թէ մատին մէկ շարժումը բաւ էր այդ երկաթը դարձնել պատենքին։ Ինչո՞ւ չնեղուեցաւ տղուն շեշտէն, չափազանց բիրտ, որ անցաւ բառերէն ըսես ոտքին ու աքացի ըրաւ զայն Սերոբին քամակին։ Հարուածին տակ, կծիկի մը պէս, որ դիրք ու տեղ մը փոխէ, Սերոբին գլուխը իջաւ աւելի վար` անկողինին տակ, լուռ, խլուրդի մը նման, շունչ քաշելու իսկ վախնալով։ Ու թաշկինակին մէկ ծայրը արիւնոտ պոչի մը պէս կ՚երեւար ճերմակ սաւանին կուշտէն։ Հակառակ անհուն տառապանքին, սարսափին, ինչո՞ւ անոր չէր յաջողուեր արգահատանք առաջ բերել առնուազն կնոջ մը սիրտէն<ref>սիրտէն ? սիրտին ?</ref>։ Աղուորը չէր գիտեր, թէ հոգի՛ն է, որ կը վարէ մեր ճակատագիրը։ Ինչո՞ւ կը մեղքնանք սա մէկ աղքատին, որ մեր դուռը կը զարնէ, եւ կը վռնտենք սա միւսը, որուն ըրածը տարբեր բան չէ սակայն։ Նալպանտենց Սերոբը սատանութեան, իգութեան, անգթութեան, ստորնութեան կենդանի համադրութիւն, այս ժխտական հեղումները սառեցուցած ոսկիին եւ արծաթին պաղովը, ու պաղովը մա՛նաւանդ ողնուղեղին, իր շուրջը կը ստեղծէր անհուն հակակրանք։
– Ատա՛նկ, հա՛։ Ատա՛նկ։
Սողոմը չվերցուց երկրորդ ոտքը։
Ոչ մէկ աճապարանք։ Շուարման ոչ մէկ նշան։ Կանխամտածուա՞ծ այս ամէնը։ – Կարելի չէր ճշդել ատիկա, որոշ արարքի,<ref>յաւելում ստորակէտի</ref>շարժումի սա պակասին պատճառով, որ տղուն կեցուածքը կ՚ընէր պարզ ու առանց նպատակի։ Ստոյգ էր, որ անիկա չէր նմաներ դրամի համար տուն մտնող ասպատակին, որ առնուազն ընկեր մը ունի հետը, եւ թշնամի՝ ամբողջ ընտանիքը։ Չէր նմաներ դարձեալ միւս տիպարին, որ հանած-վարած, թուրքերու հարեմներուն մէջ մարզանքը ըրած իր առնութեան, կը թափանցէր կիներուն անկողինը, քիչ անգամ հետը ունենալով համամտութիւնը անկողինին իրաւական տիրոջը՝ էրիկին. վասնզի կային ատոնք ալ, շատ հազուադէպ թէեւ, որոնք իրենց կնիկները իրենց ձեռքովը կը յանձնէին իրենց շահերուն ցուցմունքին։ Բռնապետութիւնը եւ թուրքերու փոփոխութիւնը շրջեր էր, շրջելու վրայ էր դերերը։ Սողոմը կը զատուէր երկուքէն ալ։ Երկու տարին զայն կ՚ընէր ազատ, դիւրագիծ, սովորական գրեթէ, իր տունին մէջ եղող մարդու մը արտայայտութեամբ։ Տանտէ՞ր։ Գուցէ։ Բայց անառարկելի իրաւունքով մը՝ տէրը մա՛նաւանդ կացութեան։ Տէ՜րը սա կնիկին, իր դանակին սայրովը։ Սանդուխներուն ոտնաձայն։
Նետուեցաւ դուրս։ Հեւքէն, քայլերուն կշռոյթէն, բադիկ-բադիկ, ճանչցաւ հաճի Աննան։ Հիւա՜նդ։ Մտածեց։ Ժպտեցաւ ալ։ Յետոյ ի՜նչ յստակ տարբերութեամբ դատեց երկու Նալպանտները, տղա՛ն ` աղբ ու խլինք, մա՛յրը, որ կորովի ու վճռական, ելքը կ՚ընէր սանդուխին, մահուան վրայ քալողի հնօրեայ հերոսութեամբ։ Երկու ձեռքերովը բռնած սանդուխին ամէն մէկ աչքը, չկրնալով շտկել մէջքը, անիծակուռ՝ բայց անաղմուկ, հեւասպառ ու հաստատ, ան կը բարձրանար դաժան տեսարանին։ Սողոմը հանեց դաշոյնը, զարմացած իսկ, թէ ե՛րբ եւ ինչպէ՛ս կրնար դրած ըլլալ զայն պատենքին։ Ու այս շարժումը կը բացատրէր սակայն ամբողջ այս տրամը։ Հաճի Աննան տասը հատ Սերոբ կ՚արժէր։ Սպասեց։ Չէր իսկ դառնար ետ` հսկելու համար Սերոբին, որ կրնար պատուհան վազել։ Կը հաւատա՞ր Աղուորին։ Բայց անիկա ինքզինքը հեռու կը զգար մահուան ոլորտէն։ Մենէ իբր բխում զայն կը ճանչնանք բաւական առաջ, մարմինին խուլ պրկումներէն կամ անհաւաքելի լքումէն։ Մենէ դուրս իբր մեր վրայ խոյանք, մահը պատկեր մը կը հագնի։ Հաճի Աննա՞ն։ Սերո՞բը։ Ահա թէ ինչու անփոյթ էր<ref>է, սրբագրուած՝ էր</ref>ան։ Ատկէ զատ համոզուած էր անիկա, որ մորթէն դուրս ամէն սրբութեան օտար Սերոբէ էֆէնտին պիտի չընէր եղերական յիմարութիւնը։ Ո՞վ էր բռնուածը բոլոր անոնցմէ, որոնք Սողոմին նման տուն կը մտնէին, կը սպաննէին ու կ՚ամրանային լեռը։ Ու տուն մտնողը յիմար չէր հարկաւ՝ զատել չգիտնալու չափ կտրիճն ու իգացած երիտասարդը, զօրաւոր ազգականներով պաշտպանուած բնակարանը եւ գեղ մը մարդէն գարշագին ատուած սա հարուստին մռայլ պալատը։ Բայց պառա՞ւը։ Ինչո՛ւ չէր պոռար։ Երբ ձեռքը դրաւ սանդուխի վերնագոյն աչքին՝ անոր ուժերը սպառած էին բոլորովին։ Փակցուց մատները, երկարեց հասակը, ու փորովը լեցուց մէկ աչքը` ամբողջ վար չսահելու համար։ Բայց չէր կրցած մարմինը քաշել վեր։ Հասաւ Սողոմին ափը անոր մէջքին ու մէկ շարժումով նետեց զայն տախտակամածին։ Մեռնի՜ մարը այս բազուկներուն ուժին։
– Ծպտուն չհանես։
Մնացեալը կարելի էր կարդալ դաշոյնին լեզուէն, որ կորացաւ անոր ափէն դէպի պառաւին կուրծքը, ձախ ծիծին տակովը, շօշափելու չափ սիրտին խաղը, իր բառովը՝ «սիրտին դուռը»։ Պառաւէն ոչ մէկ շարժում ընկրկումի, վախի, աղաչանքի։ Այդ վայրկեանին անիկա վեր էր մահէն։
– Ո՞ղջ է։
Լռեց։ Շունչը հատա՞ծ էր, թէ չունէր արդէն։ Բայց մա՜յրն էր, այդ քայքայումէն, ջախջախումէն տակաւին կանգուն, փրթող գերագոյն ճիչը, սրտառուչ ու խեղճ։
– Ինչո՞ւս է պէտք անոր արունը։
Բաց դուռէն, լոյսի խեղճ՝ բայց որոշ կտոր մը իր մէջ կ՚առնէր դանակին կէսը, ինչպէս դէմքը տղուն, տարտամ իր դեղնութիւնը տարածելով երկու միսերո՜ւն վրայ. վասնզի ողորկ մարմինը դանակին, դեռ մէջքին ջերմութեամբը գոլուտ, չի զատուիր մեր մատին տակ կիներուն թեւերէն։ Նոյն քաղցրադէմ տղան։ Սուտ ըլլար ափին սա մահուան եղջիւրը։ Որեւէ պատկերի մը վրայ, զոր մենէ կը հանեն պահը, դէպքերը, մեր հոգիին գերագոյն իսկութեան այս հեղումը չի վրիպիր շրջանակէն։ Խենթ չեն անոնք, որ կը մօտենան կատղած ցուլին ու կը շոյեն անոր եղջիւրները։ Խենթ չեն միւսներն ալ, հասուն կամ ծեր, որոնք դանակին վրայ կը քալեն ու կը բռնեն դաստակը սպաննողին ոչ թէ ուժով, այլ այն անդրագոյն հեղինակութեամբ, զոր կեանքը ամբարած է անոնց աչքերուն, ձայնին ու գնացքին։ Հաճի Աննան, աւելի լայն.
– Տղա՛յ, դուն երդում ունիս, հօրդ գերեզմանին վրայ երդում։ Չե՞ս վախնար։
– Չեմ կերեր երդումս։ Որո՞ւ բացի այս բերանը։
Հպարտ էր ու գեղեցիկ։ Անիկա գաղտնիքէն աւելի կը խորհէր իր սիրտին։
– Ի՞նչ գործ ունիս հոս։
Ամուր էր հարցականը պառաւին բերնէն, ուր դեռ կը բաբախէր սանդուխին հեւքը։ Հաճի Աննան կը դառնա՞ր իշխողի իր բնազդներուն։ Իրողութիւն էր, որ վստահ էր անիկա, նման ամէն օրուան։ Մահէն սա արհամարհանքը, հին կնիկի հռչակաւոր իր հեղինակութիւնը, փողոցին հանդարտ չէզոքութիւնը, ուր լռութիւնը սեւցած ապառաժի մը նման կ՚երկննար, թերեւս յաջողէին սանձել գալիքը ու տղան տանիլ, առանձին իր խուցը, եթէ նոյն վայրկեանին դուռին մէջ չցցուէր Սերոբը, հեւասպառ, թաշկինակը կախ բերնէն, եղկելի ու տգեղ։ Կարծես երէկուան դպրոցականը ըլլար, տասնհինգամեայ ու լեղապատառ։ Ոչինչ այնքան խոտոր արդիւնք ունի բռնութեան, ուժին վրայ, որքան աղկաղկ, անծածկելի մեր տկարութիւնը։ Ի զուր են անցած քսան դարեր մարդուն ողբերգութեան վրայէն, որոնց մէջ քարոզուած է հակառակ պատգամը, գութին ցնորքը։ Ու ասիկա ըսելը հոս, աժան ինքնատպութեան ցոյց մը չէ, ոչ ալ մարդկութեան վրայ ի յառաջագունէ ծրագրուած դիւրին յարձակողական մը, ինչպէս հիմա նորութիւն է ընել, հեշտ կիներու ծոցին մէջ զանոնք փառաբանելէ յետոյ, թուղթի վրայ, հանդէսներու կամ գիրքերու էջերէն զանոնք կոյանոցը խոթել-հանելով։ Սերոբին այս կործանումին դէմ Սողոմը դարձաւ ծանօթ, ընթացիկ ու հարիւր ժողովուրդի վրայ փորձուած այն վայրագութեան, որ լիովին բացատրելի կ՚ընէ տկարներուն վրայ գործադրուած խժդժութեանց առեղծուածը։ Ցեղերը ազատ չեն այս օրէնքէն։ Ինչ որ վայրենութիւն կը կոչենք, ուժի օգտագործում մըն է ամէն բանէ առաջ։ Անոր ճակատը փոթ-փոթ եկաւ ներքին կրակէն, այնքան զօրաւոր էր իր ատելութիւնը։ Սենեակէն ձա՛յն մը, նոյն րոպէին, որ Սերոբին գլխուն վրայ ինկաւ դուրս։ Աղուո՞րը։ Մոռցուած էր գրեթէ։ Անոր անձէն այս շշունջը բաւ եղաւ, որպէսզի քակուի պրկումը Սողոմին ատամներէն։
– Ի՜նչ գործ ունիս հոս։
Պառաւն էր կ՚արտորար ու կը փորձուէր օգտուիլ։
– Դուն գիտես իմ գործս, – պատասխանեց անիկա։
Հանդարտ, առանց կարենալու շնական ըլլալ, անոր նախադասութիւնը կու գար դաժան հեգնութեան մը խանձարուրքէն։ Բայց չամրացաւ ու չտեւեց այս երանգին վրայ։ Ու փոխվրէ՞ժ մը, իր կարգին, որ տպաւորէին անոր բառերը իբր աղաչանք մը` ուղղուած պառաւին, պարունակելով կարօտ, անձուկ, աղերս ու նախատինք հաւասարապէս։
– Ո՛տքդ պագնեմ, մամաս։
Դպրոցի տղա՞յ։ Սերոբն էր` բոլորովին դուրս սենեակէն, ջանալով մօտենալ մօրը։ Աղտոտ, ստոր, գարշելի։ Հոգիին գաճաճութիւնը աւելի գռեհիկ է, քան մարմինինը։ Ու գաճաճ է հոգին, երբ չէ աճած տարիներուն աղին ու պղպեղին մէջ։ Գուցէ ուրիշ պահերէ անոր զգացած հպարտութեան, մեծամտութեան զրահաւոր պատկերը կը միջամտէր սա վայրկեանին ու կը խորտակէր անոր բարոյական շէնքը։ Գուցէ եղկելիէն չափով մը աւելի էր ինչ որ դուրս կը պտղէր հիմա, անոր հոգիէն, աչքի, շեշտի ու սարսուռի տարազներով։ Վախը կեղն<ref>կեղծ, սրբագրուած՝ կեղն</ref>է մեր հոգիին ու զայն զզուելի ընող ամէնէն աղտոտ խաւը։ Կը հանդուրժենք ոճիրը ու կը հաւնինք արի մարդուն, երբ անթարթ կ՚ընթանայ դէպի մահը։ Ու վախը նկարագիր ալ է, որ կը հիւսուի շատ դանդաղ, մեր սկզբնական տարիներէն։ Մնաց որ, երբ մարմինը կ՚առնէ վերջնական իր կազմը, հոգին դեռ բաւական երկար կը պահէ իր մանկականութիւնը` երեւան գալով բոլոր քիչ մը խիստ ցնցումներու ատեն, նախնական իր ոստայնով։ Սերոբէն հնչողը, այդ վայրկեանին, ճիշդ ու ճիշդ ձայնն էր պատանիին, լպրծուն, թաց, պաղատագին։ Այդ ձայնն էր, որ կը բերէր տեսարանին իր ամէնէն ժխտական տարրը։ Կնիկ մը իսկ հանդուրժելու չէր այդ լղարումին։ Ամօթէն նիզակուած՝ արիւնը խուժեց գլուխը պառաւին, որ ելած էր արդէն կրունկներուն վրայ։ Ան մէկ ձեռքով կը պաշտպանէր զաւակը` իր մարմինը քշելով երկուքին մէջտեղը։ Յետոյ վերցուց աջ թեւը, քիչ մը դժուար, ու բռնեց երիտասարդին դաստակը, անուշադիր՝ դանակին երախակալին, որ կը նեղէր կնիկի իր միսերը։
– Ի՛նչ ընես պիտի…
Կամաց, յանդիմանող, բայց անհնարին ատելութեամբ, որ իր սաստկութեան իսկ պատճառով կ՚անցնէր զգալիութեան սահմանէն, անիմաստ ըլլալու աստիճան։ Ձա՛յնը՝ շերտ-շերտ, չբարձրանալու ճիգին մէջ այդպէս պատռտուած ու անկիւնոտ. կակուղ՝ ինչպէս կապարի սղոցուքը. խուլ ու գուլ, ա՛յնքան՝ որ կրնայիր տեսնել հարիւրամեայ ժանգ, ատելութեան թթու եւ զգուշութիւն։ Ծակեց անիկա, կապարի պէս,<ref>յաւելում ստորակէտի</ref>տղուն սիրտը։ Ի՞նչ ընէր պիտի։ Բայց աչքերը կ՚աւարտէին պառաւին չըսածը։ Ու լեզուն միշտ յանցաւոր է։ Խօսքին բոլոր սանդուխներուն քաջածանօթ, մասնագիտօրէն փորձ զայն վարելու, գործածելու մարզին վրայ՝ ան զգուշացաւ «գազան»ը գրգռելէ։ Արտակարգ լրջութեամբ կը տնտեսէր իր տաղանդին աղբիւրները։ Ո՞ր ժամանակ այսքան<ref>Ո՞ր ժամանակ այսքան – ?</ref>ճակատ ճակատի էր վտանգին։ Անոր մտքին վրայ կախ էր դառն ստուգութիւնը, օրինակներէն ու, մա՛նաւանդ՝ Սողոմին բնութքէն։ Արիւնին, մահուան, կրակին բոլոր հրթիռները քուն՝ կը հանգչէին<ref>կը հագչէին, սրբագրուած կը հանգչէին</ref>անոր մէջքին։ Լուցկի՛ մը։ Ու անոնք կը բռնկէին։ Կը ճանչնար Սողոմը քիչ մը աւելի, քան շատ-գիտցուկ իր տղան։
– Կը սպաննե՛մ որ պոռաս։
Ազատ անոր ձեռքէն կը դողար դաշոյնը` կարծես խազխզելով պարապին վրայ չըսուած գիրերը սպառնալիքին։
– Չպոռա՛ս դուն, – վրայ բերաւ պառաւը, աւելի սրտոտ ու հրամայող։
Բայց գերագրգռուած ու միամիտ երիտասարդը հնարաւորութիւն չունէր թափանցելու հաճի Աննային հաշիւներուն։ Ան ուրկէ՜ հասկնար, թէ այդ պահուն, ինչպէս միշտ, պառաւին մէջ արթունը, խօսողը, տիրողը գերդաստանին, օճախին յաւիտենական ասեղն էր։ Գիտէր միայն մէկ բան։ – Ան Աղուո՛րը կ՚ուզէր։ Ու զայն ունենալու համար հաւու պէս կը մորթէր մայրն ու տղան։
Դուռին մէջ յայտնուեցաւ Աղուորը։ Բան մը առած վրան, բայց կիսասքող, ամբար[ձ]ձիգ ու թեթեւ։ Անխնամ այս ձեւը ի՞նք կը փնտռէր, թէ սորված էր հայլիէն։ Անոր սիրական ու մութ մէկ հաճոյքն էր անկողինի հանդերձանքով անցնիլ փայլուն ապակիին առջեւէն, տեսնել իր ձեւերուն մեղմ կորագիծերը եւ կէս մը ժպտիլ` սիրող մը փնտռելու անարտայայտ հեռաւորութեամբ։ Երիտասարդ բոլորէն աւելի – չմաշած միսն էր անոր ո՛չ խոփէն, ո՛չ ալ արեւէն – ու հզօր։ Անոր մուտքը, այդպէս այլուրային ու խելացնոր, բաւ եղաւ, որպէսզի կոտրին, սմքին ու սատկին բոլոր շարժումները եւ աղմուկները։
– Ի՞նչ կայ։ Դանա՛կը ի՞նչ<ref>ինչ, սրբագրուած՝ ի՞նչ</ref>է։
Տարբեր ըլլալու չէր ձայնը, շեշտը, հագուածքը, հեքիաթին կնիկներուն, որոնք կ՚երեւին` դանակը բռնելու համար դեւերուն ձեռքէն կամ վագրերն ու առիւծները կատուներու նման կը պտտցնեն իրենց կրունկներուն ետեւէն։ Տիրակա՞ն։ Լեղի՞, այսինքն՝ հարուստի լրբութի՞ւն։ Երբեք։ Անդիմադրելի էր ան իր քաղցրութեամբը։ Անոր մատին գծած աղեղէն Սողոմը կրնար երկինք ճամբորդել` գործադրելու անոր հրամանը։ Ամօթահար՝ դրաւ դաշոյնը պատենքին։ Եղաւ թունաւոր խաղաղութիւն, թմբրային ու խուժդուժ։ Եղաւ դառն, խօսուն, կարմիր լռութիւն, որ կը հոսէր դուռին յատակէն, կը հոսէր վար սանդուխէն, բայց բոլորը կ՚առնէր մէջը իր փաղաղումին։
– Նե՛րս գնա։
Ըսաւ էրկանը ` առնելով մէկդի անոր բերանէն մէկ պոչովը կախ թաշկինակը եւ նետելով գետին։ Չհաւատալով կատարուածին՝ Սերոբը կրկնել չտուաւ հրամանը։ Դուռը բաց էր միշտ։ Լոյսը՝ ալեկոծ, նիհար, սուտ։ Անոր անյայտացումը՝ տեսարանին կը դարձնէր աւելի ընտանի, իրերամօտ բան մը։ Գոնէ շաբաթէ մը ասդին, մնացողները վարժուած էին իրարու։ Բայց մէկէն սկիզբ առաւ անորակելի անձուկը։ Ի՛նչ ունէին իրարու ըսելիք։ Մէկը հրեց զանոնք վար։
Երեքը մէկ իջան սանդուխները։ Սերոբը չըլլար, եղած չըլլար բնաւ։ Օճախով սենեակի սեմին Սողոմը քշեց, քիչ մը բիրտ, պառաւը դէպի ներս, որ կարծես գիտնալով, հնազանդ ու գոհ, սուզուեցաւ<ref>սուզուելով, սրբագրուած սուզուեցաւ</ref>մութին մէջ։ Յետոյ առանց ատեն թողելու, որ անդրադառնայ եղածին, առաւ մէջքէն Աղուորը, որ կը վարանէր։ Կտրեց անոր ոտքերը գետնէն, առանց ճիգի։ Ու Նալպանտենց լեցուն հարսը մեծկակ աղջնակի մը նման թառած էր անոր ծոցին, յարդարուած իրեն համար, ըսես, մանկութեան դուռներէն, ինչպէս կը յիշուին քանի մը ամուսնութիւններ, այդ սկիզբով։ Ո՛չ դող, ոչ ալ յոգնութեան փաստ Սողոմին մարմինէն։ Ուժին այս ապացոյցը ըրաւ խաղաղ ու քաղցր անոր շտապը, կարօտը, հեւքը, զայն հում-հում ուտելու չափ տարփագրգիռ անոր շրթները։ Այսպէս գրկուած, վերցուած Աղուորը անցաւ չարագուշակ արգելքը, փտած սեմը, զոր հաճի Աննային կեսուրը պառկեցուցեր էր հոդ, հարուստին ու աղքատին մէջտեղ որդնոտ այդ պատը կանգնելով։ Անցաւ Նալպանտենց հարսը, աւելի երջանիկ, չըսելու համար աւելի չէզոք, քան Շահրուկենց Շահրուկը, մութով սաւանուած ու մտաւ խուցը, խոնաւ, խեղճ՝ բայց պալատին հետ չփոխուող։ Գեղը գեղ էր դուրսը, սեւ կո՛յտ, ուր փախստեայ լոյսերը տարտամ փայլակներ կը գունաւորէին։ Կը ջանար շինուիլ մարդով թրթռուն աղօտայնութիւն մը, որ կեանքը կը խորհրդանշէ եւ չէր շինուեր։ Պառաւը՝ ամբողջ ականջ։ Անոր սիրտը փրթէր պիտի տեղէն, հիմա՝ որ արձակ արշաւող ձիու մը սմբակները կը կոխոտէին<ref>կոխոխտէին, սրբագրուած՝ կոխոտէին</ref>լանջքը, սրտին դուռները, կռնակն ու կողերը։ Ցա՞ւ։ Մտիկ պիտի չընէր, վճռած էր։ Լսուեցաւ ճռինչ մը, խուցին դռնակէն, սեւ գիծի մը նման, որ երկար էր։ Յետոյ դողդղաց` փրթելով, շինուելով։ Չէի՞ն գոցեր կամ չէին սպառած իրենց անհամբերութենէն։ Յետոյ լռութիւն։ Հաճի Աննան իջաւ իր լարուածքէն։ Ան վախցած էր փողոցի դրան հաշւոյն։ Ո՞վ պիտի բռնէր անոնց թեւէն, եթէ ատ խենթութիւնն ալ փորձէին։ Ամրացաւ խաղաղութիւնը։ Խուցին ներսէն հեծքերը անզօր էին մութը ճեղքելու ու հասնելու օճախով սենեակին։ Նալպանտենց Սերոբը կանչուեցաւ վար։ Դեռ նեղուած հեւքէն, եղկելի, բայց գտած իր դաժան կնիքը՝ կը նայէր մօրը ապահով դէմքին, ուրկէ գրեթէ գող-գող կը սրբուէր փոթորիկի մը թեւը։ Տո՛ւնը, հսկայ լռութիւն մը ինքն իր վրայ քարուած, դէզ, անթափանց։ Անոնք վախկոտ եղան խօսքէ։ Ձէթէ կանթեղը կը սառէր իր բոցին մէջ` նման մտածումին, որ կը պտղէր անոնց ուղեղին հեղուկին մէջը։ Պատերը եղան աղտոտ այդ լոյսէն՝ սգաւոր ու խոնաւ։ Արցունքը հոգին ալ կը թրջէ։ Ու արցունքը հոս ուրիշ աղերէ կազմուած բան մըն էր։ Մօտեցաւ դրան։ Մայրը կախուած էր գօտիէն։ Ու իրարու ուսէ անոնք ականջ տուին։ Ոչինչ, միայն ծառաներու պատին դուռը, որ թեթեւ կը դողար, սկսած հովէն ու կը ծեծէր հինաւուրց շեմը, հաճի Սառային արգա՜նդը։
Արգանդի ճամբա՜յ։ Գիտենք, թէ կը պեղես ինքզինքդ սարէն ու ձորէն։ Գիտենք, թէ ոսկեզօծ բակերէն կ՚ախորժիս արքենի ու պալատներուն ու հարուստներուն, աղուորներուն, տէրերուն եւ հզօրներուն որովայնը կը կամարես ու աշխարհք մը գանկ, աշխարհք մը արիւն, աշխարհք մը իմաստութիւն ու արուեստ առած կռնակիդ՝ կը քալես դէպի գագաթ կամ դէպի անդունդ։ Քեզի համար վախճանը մահն է ու չես փափաքիր<ref>ու չես փափաքիր – ?</ref>։ Գիտենք, թէ խուցերն ալ չես մերժեր։ Պարզ կիները ու աղջիկները նոյն առքով կը հովես։ Ու երբ կը ցատկես խոնարհ սեմերէ յաճախ, անդունդ կը տանիս նոյնքան փառք ու գինովութիւն, նոյնքան մը կրակ։ Քու մագիլներուդ համար նոյն արժէքը ունին արքենի արձակութիւնները, ինչպէս գերեզմանի մը փոսը։ Ու վա՜յ «կամուրջ»ներուն՝ ինչպէս ըսած է գեղացին։ Ես կ՚աւելցնեմ.
– Վա՜յ ճամբորդներուն։
==== Բ ====
Լուսդէմ։
Դիւրին՝ ըսելը։ Բայց պէտք է անցած ըլլալ այդ երկանումէն, այդ սղոցումէն, կարենալ դատելու համար մայրն ու տղան, նոյն այդ օճախով սենեակին խորը, իրարու աւելցած, իրարու փակած, իրարու փոխանցուած իրենց վախին ու ատելութեան բիւր բերաններովը։ Անորակելի այդ տեւողութիւնը, սպասո՜ւմը՝ ուր կը հայհոյես ժամանակին, որ չի քալեր – մեր պատրանքներուն մեծագոյն շտեմարա՜նը, որուն յատակը յաճախ մուկի ծիրտ պիտի գտնենք, բայց չենք ալ այրեր –, բայց որուն աչքերը պիտի ուզէիր խորտակել, որպէսզի չքալէ՜ր։ Տախտապարուած՝ հզօր, խելքէ-միտքէ դուրս պատահարէն, որուն վարագոյրը կ՚իյնար ծառայի մը խուցին՝ անոնք պէտք ունեցան իրարու իմաստութեան, կորովին լուսդէմը ձգելու համար ձեռք։ Անոնց վայրկեաններն իսկ զատ-զատ կտորներ էին ժամանակէն, վիճակի տախտակներ, բոլորովին հակադիր իրարու – կործանուած՝ մշակի մը կտորէն այսպէս կոխկռտուած –, յաջորդին մէջ՝ կատաղի, հարուստ, իրենց միջոցներուն անսպառ թափօրովը, անցեալին ամբողջ դասերովը, – կառավարութիւն ու ոսկի, հարիւրապետ եւ խելք, ազդեցութիւն եւ աղերսագիրներ, որոնք կը խմբագրէր Մենծ սրճարանը, հիացուած, փառաւոր ու երջանիկ։ Պէտք կա՞յ ըսելու, թէ այս ոգումներն ու իմաստութեան ցուցատախտակները անոնց արտօնուած կարելի մխիթարանքն էր ցնորական մութին ամբողջ տեւողութեամբը, երբ կը վախնան քունէն թէ արթնութենէն։ Թարթիչ չդպցուցին թարթիչի։ Հակառակ խոստուկի<ref>Ծնթ. – խոստուկ, խոցտուկ – խիթ</ref>պէս զինքը կոտ-կոտ կոտտացնող փափաքին՝ հաճի Աննան չհամարձակեցաւ իջնալ օճախով սենեակին երեք աչքնոց սանդուխէն, երկննալու համար դէպի ծառաներու բաժինը։ Գիշե՛րը՝ Երեքշաբթի, այսինքն՝ յաճախուած ամէնէն սեւսիրտ<ref>սեւ սիրտ, սրբագրուած՝ սեւսիրտ</ref>ու անողոք չարքերէն։ Ան չնեղուեցաւ արգիլելու Սերոբն ալ, որ անկիւնէն մինչեւ սենեակին դուռը կը քալէր, բայց հոն կը սպասէր, որ մայրը կախուի ետեւէն։ Ու կը հոսէր ժամանակը, ինչպէս մութին մէջ հսկայ աղբիւրէ մը անընդմէջ պարպուող ձայն մը, ինչպէս թանձր հեղուկ մը, որուն ծորակը պառաւի սիրտէն կ՚առնէր իր բխումը, ա՛յնքան՝ որ լռութեան վրայ անոր, ծորակին հեղումն ալ զգալի կ՚ըլլար։ Ու ինչպէս մեծատարած մութ մը, անոր մէջ կը թանձրանար Սողոմենց տունին ու անոնց տղուն իմաստը, միատարր եւ ողողիչ։ Ան չկրցաւ խորհիլ ուրիշ բանի, ամէնէն քիչ՝ իր տունին ամօթին, ու գրեթէ բնաւ՝ իր մատներուն, որոնք այդ կրակին դուռը բացին իր տունին վրայ։ Իր ճիգերը, միտքը ազատելու այս սարսափի, կատաղութեան, անպարագիծ ատելութեան հնձանէն, չունեցաւ արդիւնք։ Տասնէ աւելի անգամներ սկսուած չէզոք խօսակցութիւններ անտեղի, ձանձրացուցիչ հիւրերու նման դրուեցան ճամբայ։ Խօսքը նիւթական ցաւ էր պառաւին, որուն կզակներուն քովերէն ասղնտուք մը կար ու կտրելու նման կը ծակծկէր անոնց միսերը։ Ու տաք կար։ Այսինքն՝ տաք էր անոնց գլուխը, ուր հսկայ զարկեր կ՚ելլէին ու կ՚իջնէին, սրտին հետ նոյնամակ, բայց անջատ իրենց հծծագին երկարումովը դէպի ողնուղեղը։ Ա՛յնքան՝ որ շատութեան, շատ սիրտերու այս զգայութիւնը իբր նոր տագնապ մը կ՚աւելնար իրենց անձուկին։ Այս մրճահարումները, ճակտին քովերէն, սեւցուցին նոյնիսկ տղուն աչքերը։ Մայրը լաթ թրջեց ու կապեց աչքերուն վերօքը։ Պէ՞տք էր մարել լոյսը։ Պատուհանները կը նմանին օտարներուն, կը մատնեն ուզեն-չուզեն։ Անոնց մատնելի՜քը։ Բայց գեղին տուները ցերեկին իսկ կ՚ատեն լոյսը։ Գիշերին՝ լուսաւոր փոքր ապակիները միշտ ծանր բաներ պատմեցին փողոցին։
Խօսեցան սակայն։ Վասնզի ոչինչ այնքան դժնդակ է մեզի, որքան կապելը լեզուն, երբ մեր կոկորդէն վար աշխարհ մը ըսելիք շարուած, կարգի կը սպասեն դուրս խոյանալու։ Անոնք, որ մնացին լուռ, այդ գիծէ առիթներու, ճաթեցան իրենց մէջտեղէն կամ խօսք առին մահուան գնով։ Անհատին համար արժող այս վարկածը ճիշդ է գուցէ ցեղերուն համար ալ։ Ու անոնց բառերուն վրայ թեթեւ խարանի մը նման կը դողդղար անլուր խաղքութիւնը, սանկ տնավարի, սանկ փոքր դիպուածի մը վերածուած գրեթէ։ Ասիկա՝ առաջին անկարող զայրագնումէն յետոյ։ Ի՜նչ առաձիգ տախտակ է բարքին, բարոյականին, քաղաքակրթութեան գրատախտակը։ Ի՜նչ դիւրութեամբ սպունգը կը գործէ հոգիին՝ ինչպէս պատմութեան երեսին վրայ։ Հեքիա՞թ։ Իրականութի՞ւն։ – Ջնջուած էր պատահարէն՝ ամէնէն թունաւոր, անհանդուրժելի ամօթը։ Այսպէս կը քալէ մարդոց մեղքին սայլակը քաղաքակրթութեան պողոտաներէն, հիմա՝ ասֆալտուած եւ երկաթ ալ։ Այսպէս կը քալէ սակայն մարդոց տառապանքն ալ, սայլակի տեղ սի՜րտ մը հեծած։ Կը կրկնուէր, մայր ու տղու համար ա՛ն՝ զոր կը լսենք չէզոք, հեռու ականջներով, այսինքն՝ ուրիշներու հաշւոյն ու պղտորուած նոյնիսկ կ՚աճապարենք մեր տուները, պատսպարելու համար մեր եսը փորձէն։ Ամէն մարդ, ուրիշին համար լսածը կը հաւատայ, երբ չնեղուի ատկէ։ Չի հաւատար, երբ ասեղ կայ իրեն դպելիք։ Ուրիշներուն ցաւը պիտի չզգանք երբեք։ Այս հոգեկան տրամադրութիւնը՝ ինչո՞ւ հոս, մօր ու տղուն մէջ, երբ օտար մը – եւ ի՜նչ օտար – առած-տարած էր տունին ամէնէն սուղ բանը։ Ինչո՞ւ անոր կսկիծը իջաւ իր հուրքէն…։ Եղաւ րոպէ, երբ անոնք գրեթէ փառք տուին այն գեղեցիկ խաղաղութեան համար, որուն մէջ պլլուած կը սեւնար Նալպանտենց տունը, անզգած, կիսալուսին երկինքին տակ, թաղին գիշերատես աչքերուն դիմաց։ Այսպէս դատելու համար՝ անոնք կը մտածէին ուրիշ տուներու, որոնք նման գիշերներու՝ ճուացին անհնարին հարուածներու տակ, երբ կացին մը թռցուց գլուխը պոռացող կեսուրին եւ անկողին գամեց անզօր հարսնուկը։ Տուին փառք տակաւին ուրիշ բաներու ալ հաշւոյն։ Չէ՞ որ դուրսին լռութիւնը ու տունին համրութիւնը կ՚աշխատէին անոնց հաշւոյն։ Ու փառքէն, գոհացումէն դէպի անհանգստութիւնը նոյնն է ճամբան։ Անոնք չէին կրնար համոզուիլ դէպքերուն ցոյց տուած կամ «հագած» սա յարդարանքին։ Որքան ատեն, որ մութը մարդերը կը զատէ իրարմէ, ըսել կ՚ուզեմ՝ որքան ատեն, որ շատին ապահովութիւնը տեսարանին չի տիրեր, մարդիկ իրենց անզօրութեան շղթայուած եղկելի ստուերներ են։ Տկարները պիտի վախնան գիշերէն, անհատ թէ ժողովուրդ։ Մեր եկեղեցին մեր արարողութեանց մէջ հսկումի կարգերը տարած է վսեմ խորութիւններու։ Ու մեր գիշերը, նոյնիսկ Շնորհալիի Կիլիկիայէն հագնուած, մեր պատմութեան շինած գիշերն է, զգեստն է մեր ժողովուրդին։ Անոնք, որ այս տողերը կը կարդան, գիշեր ատեն, պահ մը թող մարեն իրենց ելեկտրական լամբերը եւ երթան մեր գիշերին, սա գիշերին, այն երկրին մէջ, ուր մեր ճակատագիրը վառեց մեր կեանքին պատրոյգը։ Ու տեսնեն իրենց հայրերը, մեծ հայրերը ու աւելի ետ ուրիշներ, որոնք կողկողեցան նման պատկերներու դիմաց ու լռեցին ։ Ո՞վ կ՚արգիլէր, որ Սողոմենց Սողոմը չցցուէր կրկին` պահանջելու համար բանալին երկաթ սնտուկին, ուր կը պահուէին տան գոհարեղէնները, շարոցները եւ հնչունը։ Չէ՞ որ ատիկա դասական վերջաբանն էր այս կարգի բռնութիւններուն։ Աղուորը, այսինքն՝ օտարին աղջիկը, որ չէր խղճահարեր ուրիշին անկողինը ոտքովը երթալու, ինչո՞ւ չըսէր գիտցածն ալ ոսկիէն եւ ադամանդէն, պահեստէն եւ չպահեստէն։ Իրենց շփոթութեան մէջ՝ անոնք կ՚ընդարձակէին Սողոմին արարքը աւելի անդին, քան իմաստը, քան արժէքով առարկաները տանը, որոնցմէ լաւագոյնը կինը չըլլար երբեմն։ Գողութեան վրայ միացում մը անկարելի՞, երբ ատիկա կար մարմիններուն վրայ։ Սողոմենց Սողոմին, այսինքն՝ անօթիին կողմէ՝ ինչ բնակա՜ն յարձակում մը, հաճի Արթինին երկաթ սնտուկին։ Այս գաղափարը – ինչպէս ամէն մտացածին երեւոյթ – անգամ մը տարազի իյնալէն յետոյ անոնց աչքին, մինակը բաւեց, որպէսզի հաճի Աննայէն սրբուի հոյակապ մեղքը եւ սենեակին մէջ իրականութիւն, կարելի միակ դէպքը մնայ միւսը։ Ամրացաւ անիկա վախի ձեւով, մօրմէն աւելի տղուն ողնուղեղն ի վար։ Ու այդ զգացումին տակ, անգամ մը դանակին ներքեւէն անցած մարդը եղաւ բոլորովին սուտ բան մը, փայտէ խրտուիլակ մը, հովին տակ շարժտկուն` ցանկապատին սիւները բախելով։ Պառաւին հիւանդութիւնը ըսես առին, վերցուցին վրայէն աւելորդ, թրջուած վերարկուի մը նման։ Հիւանդ պառկելու ատե՜ն, շիտակը։ Պատահարներու այս նոր ընթացքին առջեւ, աւելի քան առողջ՝ ան կ՚իջնէր կրկէս։ Կեանքի վերջամուտին, դժուար այս ձեռնարկը զայն կը խանդավառէր երիտասարդ օրերու հուրքով մը։ Մնաց որ, պայքարին մէջ նետուած ուժերը, իրենց արժէքին ու արդիւնքին մեծութեամբ, անարժան չէին անոր անցեալին։ Ան, սա պահուն, հոգէառն ալ ետ ճամբէր պիտի, եթէ ասիկա յիմարութիւնը փորձէր, այսպէս անյարմար ժամանակ ներկայանալու։ Փրկուելի՞քը, գի՞նը՝ այս ճակատումին։ – Բայց Նալպանտենց օճա՜խը։ Պառաւը մէկ շարժումով աչքին առջեւ բերաւ ինչ որ կը կազմէր աս տունին փառքն ու միջոցները։ Աւելի՝ ինչ որ անգամ մը փողոց իջնելէ յետոյ ա՛լ չ՚ազատեր մարդը հասարակաց շողիքէն։ Գայթակղութիւնը չի մեռնիր ժամանակով՝ ինչպէս է յաճախ պարագան քաղաքին համար, ուր դաշտին մեծութիւնը նորեր կը բուսցնէ` հիները թաղելու չափ ուժով։ Գեղը ատոնք իր դժուար օրացոյցին համար հանգրուաններ ու թուականներ կը գործածէ եւ ծնունդ ու մահ կը կապէ ամենագռեհիկ պատահարին հետ։ Անկէ զգուշանալու համար Նալպանտենց հաճի Աննան գրողն իսկ կրնար համոզել։ Բռնութեամբ, բրտութեամբ՝ անիկա ետ կեցուց իր տղան «աշխարհքին» մեծագոյն խենթութենէն։
– Ի՛նչ խեր պոռալէն։
Կրկնեց ամէն անգամ ու մեծ մատովը մշտեց իր տղուն կռնակը, երբ անիկա կը փորձէր պատուհանը բանալ հաւար փրցնելու։
– Ի՜նչ խեր։
Ու մինչեւ սա օրը հուժկու, չծռած պառաւը կը խորհէր սեւսիրտ<ref>սեւ սիրտ, սրբագրուած՝ սեւսիրտ</ref>այն հաճոյքին, որ նման «աւետիս» մը – ուրիշ անուն մը նիհար պիտի գար պատկերելու դէպքին անդրադարձըալէմին վրայ – պիտի թափէր օտարներուն հոգիին։ Մեր վրայ կործող ամէն դժբախտութիւն վայելք մըն է օտարներուն համար, եթէ ոչ չարակամ, գէթ եսասէր կողմէն, քանի որ պատեհութիւն կու տայ ուրիշներուն, որպէսզի իրենց անհաս եսերը լուսաւորուած տեսնեն մերինին հրդեհովը։ Ամէն արկած առնուազն քաղքենի դաս մըն է աշխարհին աչքին, որ իր փորձառութիւնները այդպէսով կը հաստատէ եւ իր իմաստութեան տարփողը կը գտնէ մեր կործանումէն։ Նոյնիսկ մահը բացառութիւն չի կազմեր։ Եթէ երբեք անոր հանդէպ զիջող ենք քիչ մը – յիշեցէք իրարանցումը հզօր մեռելներուն ետեւէն, երբ ասոնք կ՚իշխեն գերեզմանէն –, ասիկա առաջ կու գայ ապահովութեան թաքուն զգացումէ մը։ Մեռելը ընդհանրապէս անզօր արարածն է։ Ահա թէ ինչու դիակ մը կը հաւաքէ իր շուրջը իր ոխերիմները։ Ուրիշին վրայ ցաւիլը, գոնէ այդ ձեւ պատկերացում մը, ցաւիլ է, կամ պատրաստութիւն մըն է, ինքն իր վրայ ցաւելուն։ Կը մեղքնանք այն ատեն, երբ օտարին մէջէն կը խորհինք մեր կորուստներուն։ Պառաւը կ՚արգիլէր։ Ու կ՚արգիլէր, այս մտածումներէն դուրս, գուցէ վախնալուն ալ դանակէն, որուն լեզուն շատ աւելի դիւրաւ պիտի գտնէր զիրենք, խցիկէն հոս, քան դուրսէն օգնութեան որեւէ թեւ։ Պիտի լսէին, իրենց անկողիններուն մէջ կնիկները ու պիտի լռէին` փաթթելով ամուր իրենց այրերը, եթէ երբեք փորձուէին ասոնք յիմար արարքին, – ելլելու, ուրիշին համար վտանգի մտնելու։ Կը խորհէր հարսին, որ կրնար կօշիկները հագնիլ, փութացած ու քաղցրօրէն ապշահար հանդիսատեսներուն մէջէն բանալ իր ճամբան, ելլել դուրս Նալպանտենց սեմէն` ա՛լ հոն դառնալու անկարող։ Գոնէ արգանդը չըլլար հետը։ Չէ՞ր գացած առտուն։ Բարքերը, փոխուած, ծակ-պտուկ նոր հարս մը կը հանդուրժէին։ Կը մոռցուէին, քիչ մը դժուար, իրաւ է, բայց հետախաղաղ, ծոցի գիշերուան աղէտները։ Բայց անլուր էր տակաւին սա միւսը։ Էրկանը տունէն ուրիշի մը հետ պաշտօնապէս հեռացող մը այրած կ՚ըլլար դարձին բոլոր նաւերը։ Ինչե՜ր սպասելի չէին հիմկու հարսներէն, քսանամենի ամուլ, անպեղ արգանդներէն։
– Հէյ Տիրուդ սատկա՜ծը…
Ի՜նչ անհամ է հայհոյութիւնը, երբ ցոյց է, դուրսէն է։ Բայց ի՜նչ անհամ է դարձեալ, երբ չէ հասունցած մեր կիրքին արեւէն։
– Ի՜նչ փորձանք է, Տէ՜ր, – կը մրմռար քիչ ետքը, ու կը դառնար կրունկին վրայ` նստիլ չկրնալով։ Այնքան խոր էր անոր խռովքը, որ մոռցած էր պատահարին մարդկեղէն կազմը, յարդարանքը, մօրը կամքը եւ իր կնոջը յօժարութիւնը, ու կը մտածէր անառարկելի աղէտներու, որոնք մեզ կը գտնեն առանց պատճառի, – շարժ մը, հրդեհ մը, լերան մէկ հոսումը իր յատակէն, ու նման խոշոր ծիրով արկածներ։ Ինչո՞ւ մտքին չէր այցելեր մօրը հանդէպ իր զայրոյթը։ Անո՞ր համար, որ մենք կը լռենք, այսինքն՝ կը ներե՜նք մեղքը, երբ գերագոյն շահեր կը խօսին։ Կ՚ընդունինք զայն, երբ մեզ չի վնասեր։ Կը յարձակինք վրան, երբ անզօր է անիկա։
– Փորձանքին՝ տասը փորձանք։
Կռուազան ու յաղթ իր շեշտովը երբ կը սպառնար տարիներ առաջ Իսրայէլին, թաղականներուն, Մակարենց Կարապետ աղային ու ասոր արբանեակին, ուժ առած լեզուէն, մարմինէն ու իրաւունքէն։ Փորձա՜նք։ Փորձա՞նք։ Բայց ինչ հարկ հիմակուց համրել զանոնք։ Վասնզի չէք գիտեր, թէ ինչ ըսել է հարուստ ըլլալ ու պառաւ ըլլալ, գեղին մէջ, ուր դրամը ամէն բան է յաճախ (իբր թէ ուրիշ բան ըլլար քաղաքներուն ալ ներսը)։ Ո՞վ պիտի կրնար ճախարակ հասցնել անսպառ այն թելին, որ պառաւներուն ուղեղէն կը քակուի իբր դաւ ու պատուհաս, երբ անոնք իրենց խղճմտանքին սնտուկը կը խառնշտկեն «գդակ հիւսելու» օտարին գլխուն։ Մտովի իր տափկցնող թաթին տակ կը ձգէր «շան-ծնունդ» երիտասարդը, աղ ու փոշի կ՚ընէր անոր մարմինը եւ կու տար ջուրին ու հովին։ Քանի մը հատը այնքան պարզ, մօտիկ, պատրաստ իսկ էին այդ ծրագիրներուն, որ հազիւ կը յաջողուէր<ref>կը յաջողուէր ? կը յաջողէր ?</ref>անոր պարտկել անոնց դուրս հեղումը ` մտքէն յանձնարարելով «համբերել»։ Մէկը մանաւանդ, դասական ու հովացուցիչ, – փէշերը հաւաքած իջնել Սողոմենց տունը,կատոզմը արհամարհանք, նախատինք ու անէծք կործել անօթի այդ տունին, ու չքացնել զայն բառերու այդ տարափին տակ, այնպէս որ, ա՛լ չկարենայ շտկել մէջքը։ Բայց զգաց իր սխալը։ Կ՚երեւակայենք ուղիղ, այսինքն՝ մեր ուզած գիծէն ու չենք ծռիր նայելու անգամ մը անոր ճշդութեան։ Ան սկսած էր սարսափիլ Սողոմին մօրմէն, որ ջղային իր ելոյթներովը «ափ գալիք» արարած մը չէր եւ բերնէն կը թափէր, կիրքի պահերուն ոչ թէ մէկկատոզ, այլ՝ ամբողջ լճակ մը աղտեղութիւն։ Յետոյ, անոր ակռան առած էր փողոցի կռիւը։ Հիմա շատ էին մայրերը, որոնք կը տնկուէին աս ու ան հարսներուն դուռը ու «անոնց պապերուն բերանը շռելով» խոր լրբութեամբ ու գռեհկութեամբ կը պատմէին կատաղութիւնը անոնց արգանդներուն ու «գլխէ ելած» իրենց անմեղո՜ւկ տղոցը արձակումը կ՚աղաղակէին։ Նալպանտենց հաճի Աննան ինչո՞ւ չէր տեսած ձեռնարկին այս ծալքն ալ։ Բայց օրը տեսաւ անիկա, իր կիրքին կուրութեանը մէջէն։ Առայժմ լուսնար։ Տէրն ողորմած էր։ Ան, որքան ատեն, որ օճախով սենեակն էր, թիզ մը բան չբացաւ իր տղուն՝ իր ծրագիրներէն։ Փողոցին հետ մէկ գիծի այդ սենեակին անիկա երբեք չէր վստահած արդէն։ Բայց գլուխը կը բզզար մեղուի փեթակի մը նման։ Խնամքով՝ դատեց, դասաւորեց, կազմակերպեց տղուն ծրագիրները, թէեւ շատ կամաց։ Այս ուղղումներուն, ցուցմունքներուն ատենն էր, որ գիտակցեցաւ, թէ ինչո՞ւ կ՚արգիլուէր իր մասին խօսելէ…։ Աստուծոյ օգնութեամբը երկու շաբաթէն, ամէն ինչ կը դառնար իր հունին։ Ու ահաւոր էր անոր պաղարիւնը։ Այսքան կրակներու խորէն անոր աչքերը չէին դադրած հորիզոնին յառելէ։ Անիկա անսահման հաւատք ունէր Աղուորին որովայնին, ուրկէ ծագելով արեւը պիտի թաղէր իր տակը բոլոր սեւութիւնները։ Լուսնա՜ր…
Ու լուսցաւ։
Ամէն առտուան նման առտուն՝ անլուր գիշերին։ Գեղը՝ գեղ։ Բլուրները կրկին հինայուոր։ Լճակը նորէն բռնկած։ Բոլոր ձայները, մօտէն, վարի փողոցէն ու տուներէն, իրենց ընկալեալ յաջորդութեամբը…։ Ու ճռնչեց, իր ալ բակէն, քիչ մը անդիօք, խեղճ դռնակը Սողոմի խուցին։ Ոտքի զարկեր արթնցան՝ շփոթ, զոյգի պէս, շարուեցան դէպի պարտէզ ու դէպի ախոռ։ Մայր ու տղայ անձկութեամբ հետեւեցան Աղուորին, իրենց պատուհանին անկիւնէն։ Ու կ՚անգիտէին տղան։ Մեր տկարութիւնը հեշտութեամբ կը դիմաւորէ տկարը։ Տեսան հարսը, որ ջուր քաշեց հորէն։ Լուաց ալ երեսները, պինդ խնամքով, մինչեւ ականջները, մազերուն խուրձը, որ քունքերը կը տաղաւարէր, յօնքերը, անհետ ընելու համար – անոնց այնպէս կու գար – աղտոտ բանի մը հետքերը։ Խաչը հանեց, երեսը արեւելք ըրած, բարի, խելօք, արդար։ Ու տեսնել կարծեցին շրթները, որոնք կը շարժէին։ Կ՚աղօթէ՞ր։
– Պոռնի՜կ։
Քիչ մը ամուր, վախցնելու չափ պառաւը։
– Կա՛րճ։
Մատներովը փակեց անիկա անխելք այդ բերանը։
Ու լուսցաւ։
Այսինքն՝ կոչնակը քալեց վերերէն։ Այսինքն՝ Աղուորը մտաւ մառան, կեսուրի նման։ Ուրկէ՞ գիտակ էր այս փոքր գործերուն։ Լսուեցան բացուող կափարիչները, սնտուկներէ եւ գուբերէ, խորունկ, հեռաւոր, պղտոր։ Ու կարծր էր անոնց աղաղակը՝ Սերոբի ականջին։ Լսուեցան ախոռէն ձիու խրխինջ ու հորթու բառաչ։ Դուրսէն, բացերէն տղա՛ք՝ սոյլով ու երգով, երբեմն երգն ի վեր հառաչանքով` արթնցնելու համար աղջիկներն ու հարսները, որոնց երազէ մարմինները ունեցան ողջ գիշերը, իրենց մենաւոր, գէջ անկողիններէն։ Կը պատրաստուէր ձին։ Կը պատրաստուէր կերակուր։ Յետոյ տեսան զայն դուրսը, երբ բակի մեծ սիւնէն առաւ ձարէ<ref>քարէ, սրբագրուած՝ ձարէ ?</ref>տոպրակը։ Քիչ ետքը ձին, ետեւէն՝ Սողոմը։ Ամէն առտուան նման չփնտռեց հաճի Աննան, հրահանգ ուզող։ Տանտէր։ Անկարօտ։ Աղա։ Բայց լուրջ։ Ու քաղցր, ու առիւծ, ինչպէս փսփսար պիտի մայր մը, նման տեսիլքի մը ետեւէն, իր զաւակը այդպէս կարեւորած, կարգած ու գործի ղրկելով։ Ինչպէս պիտի մեկնէր նոր փեսայ մը, աչքը առաջ, ոտքը ետին։ Անոնք խօսեցան ալ, կամաց, անժպիտ, գորովոտ սակայն։ Գիտէին, թէ կը դիտուէին։ Բացուեցաւ մեծ դուռը, որուն փեղկին դրած իր թուշը՝ Նալպանտենց հարսը սուզուեցաւ աչքով, առանց դուրս թափող յուզումի, գոյն առնել ու տալու։ Ան ճամբու դրած էր երիտասարդը այն առքով, զմայլանքով, որ դասական է այդ պահուն համար, սրտառուչ ու երազային, երբ մեկնող երիտասարդին ետեւէն նոր հարսը ճամբու կը դնէ իր անկողինը։ Էրիկները դաշտ ղրկե՜լ, երբ անոնք վար են երեսունէն։ Մի շփոթէք ատիկա միւս առաքումին, զոր կ՚ընեն մէջ-կնիկները իրենց քառասունն անցուկ, ծոծրակին քոս կապած այրերուն, նեղսիրտ-նեղսիրտ` հաշուելով կատարուելիք գործը եւ յոգնեցնելով աշխատողը աշխատանքին իսկ թուումովը։ Ու փակեց անիկա դուռը։ Աչքը չվերցնելով դէպի օճախով սենեակը, առանց աճապարանքի, ինչպէս առանց ալ վախի՝ անիկա քաշուեցաւ պարտէզ։ Արեւ կար, բարակ ու ճմռկուած, անհուն շղարշի մը նման, գետինին ու պատերուն, ըլլալով ծառերուն ուռկանին վրայ բզիկ-բզիկ բան մը։
Ու գեղաշէն, հոյակապ տունը նման էր «գերեզմանի լռելոյ»։ Սողոմին հեռացումը բեմէն՝ չբերաւ մօր ու տղի ըղձացած հանգիստը։ Փախչի՜լ։ Ինչ որ կ՚ընենք սովորաբար։ Բայց, ճերմակ գիշերէն ուժասպառ հաճի Աննան ուրկէ՛ ճարած էր անհրաժեշտ կորովը, ժամ՝ Պօղոս-Պետրոսի պատկերին վազելու, քիչ մը բիրտ ու յարձակող։ Ան խօսելիք ունէր անոնց մօրուքին, որուն աղտոտ ճերմակը<ref>աղտոտ, ճերմակ, սրբագրուած՝ աղտոտ ճերմակը</ref>տեղ-տեղ մոմի մը այրուցքովը պիսակաւոր՝ բաց կրակի լեզուակ մը կը կախէր անոնց դունչերէն, ճիշդ այծի մը կզակէն սրուող խուրձին նմանակ։ Յետոյ խորհեցաւ, որ անիկա պատրաստուեր էր այդ երթին կոչնակէն շատ առաջ։ Կարգ մը որոշումներ իրենց յղացումէն բաւական ուշ կը բացուին մեր ուղեղին դաշտին։ Հաճի Աննան չորս-հինգ անգամ բռնադատած էր ինքզինքը բերանը պիրկ բռնելու ու իր մտքին ներկայացող պատկերը նետելու հեռուները` զայն փորձելու համար մոմերուն պատգամովը։ Ամէնօրեայ իր արդարանքէն քիչ մը պակաս։ Ցոյցը՝ անհաճոյ Աստծոյ։ Աճապարանք ունէր վայրկեան առաջ դուրս նետելու ինքզինքը։ Ժամը ընտանի, գրեթէ սեպհական կայան մըն է պառաւին համար։ Տարիներու վարժութիւն մը անոր մարմինը գամած է նոյն սիւնին, ոտքին փոքր սփռոցը կամ գառնուկին մորթը։ Անոր ջիղերը հոն է, որ կը թուլնան իրենց պրկումէն։ Աղօթքը ուշ կը միջամտէ այս ծաւալուն խաղաղութեան իբր պատճառ։ Մեր եկեղեցին մեր ժողովուրդին համար աղօթավայր ըլլալուն չափ, ապահովութեան, լայնքի, հանգիստի տաղաւար մըն է, մաքո՛ւր, բա՛րձր։ Հոն կ՚ուղղուինք<ref>կ՛ուղղուին, սրբագրուած՝ կ՛ուղղուինք</ref>, աւելի ճիշդ՝ կ՚ուղղուէինք, մեր քամակին՝ մեր բոլոր զրկանքները։ Ներս մտնողը, զանոնք պահ մը վար ըրած՝ կը ձգէր դռնակուշտին ու թեթեւ, կը վերանար իր հոգեկան լուացումին։ Մա՜րդ, հոդ, առանց պարտքի, ամօթի, նուաստացման։ Շատ շատերուն համար կեանքը, երբ ցաւ մը, մեր կզակներուն նետուած պողպատէ սանձ մը, մեր սիրտին մխուած դաշոյն մը չէ, շարքն է գուցէ այն պահերուն, որոնք այսպէս փոթորիկի մը ընթացքին փայլակուեցան մեր ուղեղի դիւաններուն ու եղան սառած, մնայուն։ Ձայն, հոտ, լոյս ու գոյն, սիրտ ու կսկիծ, բառեր չեն մենէ շատին համար. բոլո՛րը, շաղուըւա՛ծ ` կազմելու համար յիշատակը, որ, վայելք կամ դժբախտութիւն, անշուշտ, բայց մա՛նաւանդ տեւողութեան քանդակ մըն է, մեր ամէնուն անկորուստ հոգեհիւսքը (trame)։ Հաճի Աննան ո՞ւր կրնար ուղղել իր ոտքերը, որոնց կոճերէն թիապարտի շղթաներուն նման իր մեղքերը եւ խայթերը քարշ կու գային, գրեթէ տեսանելի։
Մայր ու տղայ ելեր էին դուրս միասին։ Անկողինէն փախչող մարդ՝ անոր վաղայարոյց այս երեւումը անցաւ աննշմար` ըլլալով սովորական։ Դուռին առջեւ անոնք, երկուքն ալ, վախն ու գարշանքը ունէին իրենց քիմքին ու ոսկորներուն, սա տունէն։ Սրճարանի մը առջեւ անիկա բաժնուեցաւ մօրմէն։ Նաւահանգիստ մեկնելիք առաջին կառքը լծուած էր արդէն։ Ձիերը իրենց քիթէն կախ տոպրակները թեթեւցուցած, առտուան անօթի ճանճերը կը հալածէին իրենց պոչովը։ Փնտռեց քշողը։ Տղեկ մը, որ ձիերուն առջեւ կը սպասէր հիացիկ, տուաւ անունը տեղին։ Կառապանը առտուն կանուխ զբաղած էր «սիրտը լուալու» բերնէն, գլգլացնելով օղիինկալոնը։ Ծանօթ էր Սերոբը այդ դասակարգին, որ նաւավարներուն հետ կ՚իյնայ նոյն գիծի։ Շատ ճամբորդած մարդ՝ ան կը տառապէր ձանձրոյթէն, անհանգիստ այդ կառքերուն խորը, չորս ժամ ծալապատիկ նստելու դատապարտուած, ճամբուն խորտուբորտութեան հետ նետուելով աջ ու ձախ։ Հրաւիրեց կառապանը, որ անցնի կենդանիներուն գլուխը։ Բարեւեց երկու պարտական, որոնց նորած էր մուրհակները, բայց կարճ, խօսքի անտրամադիր։ Համեմատաբար լայն գտաւ ինքզինքը խորը կառքին, երբ քալել առաւ ասիկա։ Ինչո՞ւ ան կը տառապէր խուլ հարկէ մը ինքզինքը աչքէ պահելու։ Երբ անցաւ իր տունին առջեւէն՝ անիկա թաղեց գլուխը կուրծքին վերնամասին մէջ ու լուռ հայհոյեց, որ իբր բառ ինկաւ կառքին աղմուկէն մասամբ խղդուած։ Որո՞ւ։ Ապահովաբար ձիերուն, որոնք սալաքարերէն արգիլուած՝ կը սայթաքէին շարունակ։ Նալպանտենց Սերոբը կ՚երթար կառավարութիւն։
Ժամէն դարձին հաճի Աննան դանդաղեցաւ կաղ Մակարին խանութին առջեւ։ Ամէն օր, այս դադարը՝ հեռուէ հեռու, մօրը դիէն ազգական հոտող այս մարդուն։ Մէկէն յիշեց առտուան դողը, երբ երթի պահուն, մասնակի ուշադրութեամբ զններ էր փակ փեղկերը, որոնք կարծես հրաշքով բացուած էին, սեփ-սեւ խորքի մը վրայ` դժոխքի մը մուտքը յստակ գծելով անոր ուղեղին։ Ինչո՞ւ։ Ան չէր մտածած ու անցած էր աղօթքին։ Հիմա խարխուլ փեղկերը ծալուած էին վրայ վրայի։ Ընդտանեայ կրպակը լոյս էր, թշուառ ու ժանգոտ լոյսով մը։ Խանութպանը, խաղաղ մարդ մը, առագաստ բացած դէպի ծերութիւն, կը պատրաստուէր մուկ մը ողջակիզել։ Դէպք էր ատիկա թաղին պզտիկներուն համար, որոնք, չափազանց շահագրգռուած, մոռնալու չափ վարժապետին կաղնեփայտը, բոլորեր էին հերոսը եւ կը խօսէին աշխոյժ, տարուած, երջանիկ, իրենց կատուներէն։ Ասոնք իրենց հասակովը մուկեր, առնէտներ, որքա՛ն կը բռնէին։ Մէկը կը նկարագրէր հսկայ առնէտ մը, երէկ հանուած եղին գուբէն, մեծցած խոզի ձագի մը չափ եւ տիկ կապած։
Հաճի Աննան, անտարբեր – ի՜նչ մետաղէ շինուած էին անոր ջիղերը–, կանգ առաւ, մինչ իր ուղեղը կ՚ընէր հզօր ճիգ զինքը հրելու համար հեռու կրպակէն։ Մեր երկուութիւնը մինակ հիւանդութեամբը չի բացատրուիր։ Կ՚ըլլանք այդպէս, երբ մեր անձնաւորութիւնը բեռան մը տակ կը ստիպուի քակուիլ, ինչպէս տախտակի մը կեղեւը՝ իր մարմինէն։ Կը նայէր ծուղակին մէջ տագնապոտ կենդանիին, որուն աչքերը, սեւ ուլունքներու նման զետեղուած, ագուցուած թարթիչներուն սնդուսին, չէին վախնար խանութպանին շամփուրէն։
– Մօտցու, հաճի Աննա։
Կը գովէր մուկը, որուն փորը նոր կոխուած բարձիկի մը պէս տկռեր էր։ Ան օխա մը պանիրին տակէն մտած վրայէն ելած էր մէկ գիշերուան մէջ։
– Տիրուդ սատկա՜ծը…
Չամբողջացուց հայհոյութիւնը, տէրտէրին շուքը տեսնելուն։ Բայց պատմեց շահատակութիւնը։ Մուկը, վարպե՛տ, քիթին չէր դրեր ծակերու բերնին դիզուած հատիկները։ Բայց չէր դիմացած ապուխտին ու մտած ծուղակէն ներս։ Կերած ու յետոյ գետին թաւալած գործիքը։ Հիմա կը կրծէր թելերը ` կէս նայուածքովը չափելով տղոց երամակը։
– Մենք ալ ունինք, Մակար։
Սուտ կը խօսէր։
– Առ սա «խաբան»ը։
Ու գովեց գործիքը, որ ասանկ վարպետորդի ու գազան մուկի մը դիմացեր էր։
– Տուներնին աւրի։ Թափեցիթէնէքէմը եղ։
Սուտ կը խօսէր։
– Տուն կ՚աւրեն, քուրի՜կ։
Խանութպանը նայեցաւ հաճի Աննային, որուն մազերը իջեր էին, լաչակէն փախչելով, յօնքերուն։
– Իրա՜ւ է, – հազիւ կրցաւ արտասանել։
– Աղջուր իյնայ վրանին, – աւելցուց սակայն` խօսակցութեան մէջ ըլլալու համար։ Այնքան կը վախնար իր հոգիէն։ Յետոյ բացատրեց ինքզինքը։ Անէծքը ուղղուած էր փոքր մուկերուն, որոնք հաճի Աննային հաւաստիքովը չէին մօտենար ծուղակներուն։ Որքա՜ն ունէր ինք։ Իրողութիւնը հակառակն էր ճիշդ։ Իրենց կատուն անօթի կը պահէր անիկա, որպէսզի աչքը բանայ։ Ու կը բանար պատուական մուշտակաւորը աչքերը չորս եւ կտրեր էր տունէն հոտը այդ կրծողներուն։
– Առ տասը փարայի։
– Ի՛նչ։
– Դեղ։
Տաքցաւ յանկարծակի հաճի Աննան։ Չորս դին պտտցուց նայուածքը։ Տէրտէրը հեռուները կ՚օրհնէր ու կը ճոկանէր։ Մուկին դեղը ամէնէն դիւրամատոյց միջոցն էր մարդերը դեղելու։ Բայց ոչ ոք ուշադիր եղաւ այս խօսակցութեան, ոչ թէ չկենալուն, այլ…
– Փորձանք կու գայ, Մակար։
– Տղայ չունիք, որ վախնաք։
– Թոռնե՞րս։ Մէկ ոտքերնին պակաս չէ տունէն։
– Իրա՜ւ է։
Մխեց շամփուրը մուկին փորին։ Սուր ճչոց մը ու աղերսարկու նայուածք մը։ Նոյն ատեն տղայ մը պուտ-պուտ կը լոգցնէր անոր ստեւը քարիւղով։ Մակարը խնայող մարդ էր ու կ՚արգիլէր աւելորդ հոսումը իւղին։
– Շաղուէ պտղունց մը ալիւրով, պրծաւ-գնաց։
Յետոյ բռնկցուց լուցկին ու նետեց ծուղակին թելերէն ներս։ Օծուած կենդանին կրակ առաւ։ Մակարը բացած էր ծուղակին բերանը։ Կենդանին ցատկեց դուրս։ Ոստոստուն բոց մըն էր ան։ Անցաւ տղոց մերկ սրունքներէն ու մխացող հաստ, հոտած կրակ մըն էր անիկա, որ կը թռչէր, առանց գետինէն վեր բարձրանալու։ Ան ցատկեց քանի մը անգամ։ Ամէն ոստում կ՚իյնար պառաւին մէջ, ճենճերուն արձագանգով մը։ Ու անոր փոքրիկ անդամները նիհար մոմիկներու նման բոցէ գիծեր ձեւեցին կրակին մարմինէն։ Պառաւը կը հետեւէր տոտիկներուն գալարին։ Պոչը՝ հալած ճամբուն պէս բարակ էր Դժոխքի կամուրջին, միշտ Դատաստանի անմահ նկարէն։ Գեղացին անկէ յաճախուած է ամէն բուռն պահերու։ Քիթը բռնած, մտասոյզ, աչքէն անկարող ըլլալով բաժնել ողջակէզը, մտաւ խանութ։ Դողացին իր մատները, երբ պողին<ref>պոզին, սրբագրուած՝ պողին</ref>փոթէն հանեցին թաշկինակը։ Անիկա այդ սարսուռը կապեց գիշերուան սիրտի ցաւին։ Ու լաթին մէկ ականջէն անիկա քակեց, ակռաներով, ամուրկեկ հանգոյց մը, ուր կը քնանային հինգնոց, տասնոց, քառսուննոց մանրուքներ, անո՛նք՝ որ տաքնալով-տաքնալով արծաթի կը փոխուէին ու կը թաղուէին սնտուկին խորը։ Զատեց տասնոց մը ու դրաւ Մակարին առջեւ, որ մոռցած քիչ առաջուան խօսակցութիւնը, հարցուց.
– Ի՞նչ կ՚ուզես, հաճի քուրիկս։
– …
Անցեր էր Մակարին եւ լոյսին մէջտեղը։ Կռնակէն կ՚արգիլէր օրուան մուտքը ու կարելի նայուածքները։ Ոճիրին սնոտիքը աւելի գրաւող է, քան բուն իսկ գործողութիւնը։ Գուցէ վախն է, որ այս այլընդայլոյ զբաղանքին զսպանակը կը մնայ։
– Չըսե՞ս։
– Խելքդ վրադ չէ, Մակար։
Ձայնը խոր էր ու վարանոտ, ըլլալ չուզող բանով մը։ Բայց այդ իսկ գիտակցութիւնը ըրաւ անոր բերանը ուժաւոր ու յանդիմանող.
– Քանի՞ հեղ կ՚ըսեն։
Մակարը զարմացաւ, բայց չյիշեց։ Առնուած էր հաճի տիկինին բարկութենէն։ Ընդունեց մեղադրանքը։ Ծանրացաւ ականջներուն, որոնք պարսի մտած մեղուի փեթակին կը նմանէին, առտուն այսքան կանուխ։ Բայց անունը չտուաւ դեղին։ Առաւ տասնոցը – իր անայլայլ պաշտամունքէն էր ապրանքէն առաջ դրամը գանձել ու նետել գանձանակ կամ ապառիկին առջեւ տետրակին գրել – ու յանձնեց ճերմակ փոշին, կտոր մը թուղթի մէջ ամրապէս ծրարած։ Ան պէտք չէր տեսած կրկնելու պարտադիր խրատողականը, որով ճամբու կը դնէր անփորձ հարսները, երբ մուկին դեղը կը յանձնէր անոնց ափին ուղղակի։ Անիծուա՜ծը։ Ինչպէ՛ս նման էր ալիւրին,սուլֆաթոյին։ Հաճի Աննան զգուշութեամբ ու կարելի պաղարիւնով դրաւ ծրարիկը գօտիին մէկ ուրիշ փաթը։ Բայց տաքցաւ։ Տեսած էր մտածումին յիմար, տղայական երեսը։ Ո՞ւր դնել, երբ ժամը հնչէր, այս խոշոր բերանը։ Քրտինք բուսաւ երեսին։ Յետոյ զովացաւ։ Ծերերուն միտքը ջուր կ՚առնէ, ինչպէս ջուր կու տայ։ Ո՞վ ըսաւ, թէ անիկա պիտի յիշէր սա առտուն։ Ու ճարտար, ռազմագէտ՝ ան կեցաւ խօսքի։ Քանի մը հեղ հանեց թուղթը` վախ առարկելով թոռներուն հաշւոյն։ Չէր խորհեր, թէ այդ իսկ խաղերով անիկա կ՚ամրացնէր ծերուկին մտքին՝ թուղթին պատկերը։ Ու սարէն, ձորէն, մէջտեղէն, լեզուին տուաւ։ Պարզ, սովորական մեծ կնիկ, հոգածու։ Ու ծերուկը յայտ հաճոյքով մը աչք ու ականջ ունէր անոր բառերուն նման բոլոր մահկանացուներուն, որոնք հարուստին, իշխանաւորին բառերը կը պագնեն, ճակատնուն կը դնեն` առանց գիտնալու ինչուն։ Չէր մոռցած Մակարինղուրպէթտղան, որ կը զլանար իր թուղթն ու բարեւը։
– Զաւակ է, հաճի քուրիկ, զաւակ։
Կեցաւ ու տքաց։ Իր ցաւին համար անիկա բացեր էր այս խուղը ու կը մոռնար ինքզինքը, օրուան փոքր շարժումներով։
– Արինէս փրթած։
Լացն էր պակաս պատկերին։
Բայց մեր բառերուն եթէ տէրն ենք միշտ, չենք տէրն անոնց արձագանգին։ Հաճի Աննային սրտէն արիւն էր, որ փրթաւ։ Զաւա՞կ էր, ու ինչպէս ալ՝ անշուշտ, Նալպանտենց հաճի Աննայինը։ Ու տեսաւ ինչ սուտ, աղկաղկ բան մը կեանքը, երբեմն մեր ճիտին, կամ մեր կոճերուն։ Ինչո՞ւ չխորհեցաւ Սողոմին մամային, որուն պորտէն էր փրթածսիւլիւնի պէս վայելչակազմ սա երիտասարդը…
Ամբոխուած, խռով, տուն հասնելուն փնտռեց, բայց չխօսեցաւ հարսին։ Աւլած էր ասիկա բակը, սանդուխները, սրահը։ Կարգի դրած օճախով սենեակին արտաքին ու սովոր յարդարանքը։ Պատրաստուա՛ծ՝ խօսքի, կռիւի, բուռն տեսարաններու, որոնք չեկան։ Քիչ մը սլքտաց։ Ըրաւ ինքզինքը ուռած, աճած աչքին ու շարժումներուն մէջ։ Վռնտեց, առանց պէտքի, աքաղաղը, հաւերուն կռնակէն։ Ի վերջոյ, նեղուած՝ անցաւ պարտէզ։ Ու անոր քայլերը կը հերքէին հեքիաթը, որուն մէջ փաթթուած ապրեր էր անոր անունը տարիներէ ի վեր։ Հեռուներէն ճամբու հանուած ճակատո՜ւմ, որուն շուրջը կը դառնար հիմա պայքարը աչքն առած հարսը` վայրկեանէ վայրկեան զայն զերծելու առիթին նուիրուած։ Որմէ կը խուսափէր, փորձ զօրավարի մը նման, ռազմագէտ հաճի Աննան` անյարմար, աղէտաբեր նկատելով ընդունիլ ճակատամարտը, ուր յաղթութեան բախտը անստոյգ էր բոլորովին ու հակառակը։
Անոր հեռանալէն յետոյ ան զգուշութեամբ հանեց ծրարիկը մէջքէն։ Նոյն դո՛ղը՝ որ ձեռքերը ցաւցուց, մզմզացուց մինչեւ մատներուն հաւկիթները։ Ու նման էր խանութին մէջ զգացածին։ Կրա՞կ էր բռնածը։ Խզկեց կրկին գօտիին փաթը։ Բայց այդ քիչ շարժումն իսկ շատ եկաւ անոր իրանին։ Նեղ եղաւ անոր շունչը։ Ու դունչը փոքրացաւ չէր գիտեր ինչու։ Ծամեց ակռաները` մրջնացումը վանելու համար կզակներուն ծխնիներէն։ Ու սուր էր անոր դունչը, մտածել<ref>մտածել ? մկկալ ?</ref>սկսող այծի մը նման։ Ապահով չըլլալու, լրտեսուելու, տեսնելու խառն զգայութիւնները անոր ձեռքերը տարին, առանց ուզելուն, գօտիէն ներս, թուղթի կտորիկին։ Այս զբաղումն ալ իբր նոր անձուկ մը կ՚աւելնար իր հոգեկան խուճապին, իր իմաստէն առաւել ընդարձակութեամբ մը։ Մե՜ղք։ Բայց անիկա հեռու էր երկինքէն ու դժոխքէն գուցէ հաւասար փարսախներով։ Աստուա՞ծ։ Անշո՜ւշտ։ Ի՞նչ էր ըրած իր տղան դրուելու համար այսպէս գիշերուան լլկանքին։ Սատանա՞ն։ Բայց ո՞վ կը վախնար անկէ, երբ կը զրկէր ուրիշը։ Ան ելաւ սենեակը։ Գիտէր սակայն հոն գործէ մը չկանչուիլն ալ։ Սանդուխին աչքերը եկան իրեն շատ ծանր, շատ ցից։ Քառսունէն աւելի տարիներ կոխած էր զանոնք սակայն, առանց նման զգայութեան մը։ Երբ առանձնացաւ խորը իր բազմոցին ու հանգչեցաւ իր սենեակին մէջ – սենեակ մը մեր մտերմագոյն բարեկամն է, նոյնիսկ սեւ պատկերներէ յետոյ – յստակ տեսաւ պատճառը, որ զինքը վեր էր ղրկեր։ Այսպէս կ՚ըլլայ յաճախ, երբ հիմնական մտածումը ինքզինքը կը թաղէ մշուշին խորը եւ երկրորդական վարշամակները, կտոր-փրթուճ, կը թափառին մեր մտքին դաշտին ու մեզ կը խաբեն։ Ի՜նչ ալ սիրով կը տանինք այս աճպարարութիւնը` միշտ մեր հաշիւներուն գերանդիին ճկելով գլուխները թարմատար այդ բուսականութեան։ Ու կը շինենք մեր միտքը մեր ուզածին պէս։ Ու կը շինենք դո՜ւրսն ալ, միշտ մեր ուզածին պէս։ Ե՞րբ բացաւ սնտուկը։ Քառսուն տարիներու կծու, բորբոսուն շունչը ծաւալեցաւ ու դպաւ անոր ռունգերուն։ Ու անոր մէջէն կը յառնէին, առանձին-առանձին, անկողիններ ու աւելի խորունկ պահեր` պահելով կնիքը, պաղն ու աղը – այսպէս ըսելու<ref>ըսելուն, սրբագրուած՝ ըսելու</ref>համար – վիճակին, պատկերին, հոգեկան հոսումին, ուրկէ զատուեցան։ Յիմար-յիմար բաներ տակաւին, ի՛նչ որ անմտութիւնը, կծծութիւնը, մարդկային աչքլածութիւնը կամ վաւերական զգացում մը, ժամանակին քայքայումէն ազատեր [էր]<ref>յաւելում պակսող բառի՝ էր ?</ref>ու նետեր անոր – սնտուկին – կողակի գզրոցներուն։ Արդի կին մը իր սիրային նամակները թղթատած ատեն տարբեր հոգի ունենալու չէ հարկաւ, երբ գզրոցին կափարիչը կը բանայ ա՛լ թոռմած, անկանգնելի մատնելով։ Ու աւելին։ Ինչպէ՞ս մտածեց ու ըսաւ, – յիմար-յիմար բաներ՝ ոսկին ու շարոցները, ամէն մէկը մէյ-մէկ երիտասարդութիւն, որոնք իր մարմինը ըրեր էին մարմին մըն ալ, ապարանջներն ու օղերը, որոնք կիներուն միսին կը դպին մետաղէ դուրս ողորկութեամբ, խոնաւութեամբ ու լեզուով, համայիլներն ու խաչերը – ադամանդ ագուցումներով –, որոնք կիներուն գլխուն կը նստին ու անոնց կուրծքէն ներս կը պագտուին անոնց միսերուն հետ, – սիրուած, համբուրուած մարդու կտորի մը նման ցանկալի այդ առարկաները, գահազուրկ օրին մէկը ու մեռած, բայց չթաղուած, այդ դիզուած ցուրտ ու դեղին, մռայլ անկիւնին, մէջը սա օժիտի սնտուկին։ Տխրեցաւ չարաչար` մոռնալու չափ իր հոգին ծածկող կանանչ մօրուտը<ref>մօրուքը, սրբագրուած՝ մօրուտը</ref>, ուր թուխսի էր նստած Ոճիրը ։ Յետոյ մեղքնալն եկաւ անոր այն յուզումներուն հաշւոյն, որոնք այդ զարդեղէններուն խորշերուն ու ծերպերուն մէջ կծկտած կը թուէին ու փոքրագոյն իսկ շարժումէն, նայուածքին պարզ ասեղովը կը ցատկէին ոտքի, իրաւ, նոր կազմուած, իրենց լինելութեան ամբողջ հոծ սարսուռովը ու կը վազէին թառելու անոր սրտին, առանց կասկածելու, որ տարիները կրծած էին այդ միսի կտորին մեծկակ լարերը, իրենց ետեւէն քաշելով թափօրը պահին, տեսարանին, անձերուն, որոնց համախառն մոմիան մնացին տարիներ ու տարիներ, ու ճնշելո՜վ։ Պարապ տեղը չէ ըսուած, որ տարիք ունի մեր սիրտը ու ծեր է մեր միտքէն շատ առաջ։ Ու ի՜նչ շուտ կ՚անցնի կեանքը։ Թող ամէն մարդ հարցնէ ատիկա, եթէ ոչ սնտուկի մը գլուխին, գոնէ գերեզմանի մը կուշտէն։ Ըսել կ՚ուզեմ՝ երբ չէզոք է։ Հաճի Աննա՞ն։ – Ինչո՞ւ այդ գերեզմանատան մէջ անիկա եղաւ անզգած ու խիստ կինը, որ երկինքն ու երկիրը չի վախնար ծախելէ։ Ու խոյս տալու համար պարապին պաղ փչումէն, որ ոսկի է եւ յիշատակ, համ է ու ցաւ՝ անիկա տուաւ ինքզինքը առարկաներէն անդին, անոնց սառեցուցած իմաստին։ Սեւ ու լաւ օրեր։ Հարկա՛ւ։ Սեւ ու լաւ հոգիներ։ Հարկա՛ւ։ Կամացուկ հանեց ծրարը։ Միշտ տաք էր անպիտան թուղթը՝ սառած այդ գերեզմանին նշխարներուն մէջտեղը։ Փոյթ ունեցաւ, զայն խաչի մը տակ թաղած ատենը Յիսուսին բարձրաքանդակ արձանիկը դարձնել պարապին` արգիլելու համար շփումը մկնդեղին եւ Աստուածորդիին։ Հանգի՞ստ<ref>Հանգիստ, սրբագրուած՝ Հանգի՞ստ</ref>։ Ոչ անշուշտ։ Վասնզի աճապարեց փակել կափարիչը ու եռակուղպ պտուտկել բանալին։ Ի զուր եղան անոր մտադրութիւնը, յամառութիւնը, զայրոյթը զինքը կանգուն պահելու իր ծրագրին խորութեանը մէջ, ուր ոճիրին թթուն կը գործէր։ Մատները չէին կրնար վանել կծու բուրումը արծաթին ու ոսկիին, խունկին ու վարդեջուրին<ref>վարդեջուրին ? վարդաջուրին ?</ref>եւ որոնց<ref>որոնք, սրբագրուած՝ որոնց</ref>համախառնուրդ ալիքին մէջ իրենց նեարդները նետած էին հնօրեայ հոտեր, համեր ու քիչիկ մըն ալ ժամանակին բորբոսը։ Երբ ասղնտուք մը վռնտելու համար ականջին վարերէն ան վերցուց մատները, քիթը զգաց այդ կարծր ու չար կճումը։ Սիրտը գոցուեցաւ։ Գոցուեցաւ իր հիւանդութեան հարկադրանքէն դուրս, գուցէ մեր ունայնութեան թեւաւոր այդ փաստէն, զոր հին առարկաները կ՚արժանացնեն, կը բռնադրեն։ Ինչո՞ւ անպայման չափը յոգնութեան, որ հնութեանց թանգարան մը կը դիզէ մեր ջիղերուն։ Զուր տեղը չէ մեծահարուստներուն – որոնք յափրացած են ու պեղուած են – եւ քաղաքակրթութեանց խաւէն դուրս բերուած իրեղէններուն միջեւ աղերսը, յաճախ անիմաստ դատուած։ Ուրիշներուն մահը մերինին արձագա՞նգը։ Որ ձեւ ու մարմին ունենար։ Ըլլար թշուառ ու բորոտ, ինչպէս է մեր հոգին մեր ամէնուն կողերուն տակ։ Չէր կրցած դիմանալ։ Երկնցաւ բազմոցին։ Ճիշդ ատենն էր։ Վասնզի բաբախումը արագացած էր սրտին։ Ու անիկա կը տառապէր շունչի պակասէն։ Մինակութիւնը մեզ վատ կ՚ընէ։ Ուզեց կանչել հարսը։ Բայց պատուհան դառնալու ճի՞գը։ Ձեռքը սրտին՝ աշխատեցաւ վանել ուղեղին վրայ բռնացող տեսարանումը։ Ո՞վ բերած էր այդ մղձաւանջը սա չորս պատերուն։ Սնտուկէ՞ն փախած։ Անոր ծալքերուն՝ սարսա՛փը, ու անկէ անդին անասելի բաներ ծուարած կը թրթռային, խուլ, աղտոտ։ Ինչո՞ւ կը ջանար հեռու մղել թարախոտ, դաժան մասը համապատկերին, որ կ՚առաջանար դէպի հասողութիւնը անոր աչքերուն, թրթռագին, խիստ, ծալուիլ ուզող եւ չկրցող վարագոյրի մը նման, նայուածքի կալին դէմ, տիրական, սոսկալի, արիւնոտ ու գեղեցիկ նոյն ատեն։ Վասնզի ոճիրը գեղեցիկ է, երբ չէ կոտրած, նման ամէն պատրանքի, որ կը տեւէ մինչեւ բեկումը։ Ու գեղեցիկ էր պատկերին այդ մասն ալ, վասնզի խատուտիկ է ցանկութեանց ծաղիկներով ու գոյնի կոկոններով, խորհրդանշան բեկորներ, փոսերու ցցունքներ, ուր կը վազէին լիանալու անոր ատելութեան բոլոր ջուրերը եւ ծաղկելո՜ւ, ինչպէս հողի մը գագաթին՝ անոր բոլոր ազդմունքները, – սէր ու ոճիր, համ ու զրկանք, ինչ որ մեր սիրտին պատերը կը ծակծկէ կամ կ՚երանգէ։ Կը ծաղկեւորէ։ Ժամ չէ՞ր գացած ան։ Չէ՞ր կայնած Դատաստանի նկարին դէմ։ Բայց գտաւ, որ ան ալ պատկեր մըն էր, նման անոր, որ կախուած էր հիմա մտքին պատերուն, ան ալ տիրական, սոսկալի, արիւնոտ ու իրաւ։ Գեղեցի՞կ։ Պէտք չէ՜ր հաւատալ այդ հեքիաթին, որ կը թարմանար մահամերձներու սնարէն։ Գրեթէ մեծ մասը ուժը տեղը մեռնողներուն կը կրկնէին անոր մայր դրուագները, զոյգ բաժիններէն, ու նկարչին զեղած մտայուզմունքը։ Ան կապեց աչքերը, ճարահատ, լաչակին թեւովը։ Այսպէս զատուած իր ճակատէն՝ անիկա կը նմանէր աբեղայի մը կիսադէմքին` վեղարով կիսուած։ Որմէ՞ կը փախչէր։ Բայց զինքը կը տագնապէին օրուան փոքր դրուագները, ժամէն կառչած ու աղօթքով օծուն զգայութիւններ, որոնք ոճիրին հետ ճիտ ճիտի պտտեր էին իր ջիղերուն ակօսներէն ու գացած կծկտելու սրտին խոռոչները, գորտի կանանչ ձագուկներու նման, որոնք աղուոր ծաղիկներու բաժակները կը ճարմանդեն, բացէն ագուցուած զմրուխտներու նման, թրթռուն, պճլտուն, բայց քստմնելի։ Օրուան փոքր դրուագնե՜րը. մուկէն, որ կը ծխար, ողջակէզ ու անմեղ, զոհը՝ պանիրի գունճին։ Օրուան փոքր դրուագնե՜րը. Չամասանենց հարսէն, մատղշուկ, քսանէն երկուք վար տարիքով, որ հոգեւարք<ref>հոգեվարք, սրբագրուած՝ հոգեւարք</ref>էր մտած տղաբերքի մահիճէն, եւ ակռաները հիւսած իրարու, բազուկները կը գալարէր` փաթթուած մօրը վիզին ու կեանք մուրալով։ Ա՜խ, այդ կեանքը, որուն արժէքը երբեք պիտի չգիտնան անոր աւանդապահները։ Որ օտար է բոլորին, այսինքն՝ զայն դիտողներուն կամ շահագործողներուն։ Որուն ամբողջ ծանրութիւնը պիտի չափենք, երբ ա՛լ նժարը չունինք։ Մեր կեանքը։ Ի՜նչ ոչինչ, յիմար, եղերական թերթեր կը կազմեն մեր տոմարները։ Ան կը մտածէր ու քանի՛ մտածէր, ա՛յնքան մեծ կը գտնէր իր ծրագիրը, ինչպէս բեռ մը, որ հետզհետէ կը ծանրանայ ու կ՚իյնայ դուրս մեր բազուկներուն աղեղէն։ Ալեկոծ էր անիկա վախէն ու ասոր հետ շփոթուող ուրիշ զգայութիւններէ։ Յանկարծ սարսռաց։ Հոգի՞ն։ Մեծ, գլխագիր Հոգին։ Ո՞ւր կը դնէր զայն։ Ու քառսուն տարիներու ժամն ու աղօթքը, պատարագներն ու մեռելները, հեքիաթ ու Յայսմաւուրք, իրարու միացած, իրար հրելով ներկայացան անոր խղճմտանքին։ Ո՞ւր կը նետէր հոգին, որ մարմինէն աւելի իրաւ ու զօրաւոր է կառուց[ու]ած<ref>կառուցած, սրբագրուած՝ կառուցուած – ?</ref>մարդոց մէկ մասին մէջ, մա՛նաւանդ յիսունէն ետքը։ Ու մկնդեղին հատիկները – գիտէր, որ շինած չէր զանոնք, պիտի չշինէր<ref>շինած չէր,..... պիտի չշինէր ?</ref>, այլ, աղի հետ խառնած՝ իբր փոշի պիտի գործածէր, ինչպէս ձեւուած, ձեւաբանուած էր այդ տեսիլքը խորը իր անգիտակից աշխարհին – յուլունքի պէս բազմակապիճ աչքերը<ref>աչքերը [ Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>կը յօրինէին պատկերին։ Նայեցան անոնք, զօրաւոր ու խոր, ու մերկ էր անոր ներսի աշխարհը, ու անպատսպար՝ այդ սլաքումին դէմ։ Անոր ակռաներուն մէջ կրկնուեցաւ սարսուռը,<ref>յաւելում ստորակէտի</ref>խուլ ու մռայլ այդ շարժը մեր խորագոյն իրականութեան։ Սողոմենց կնիկն էր, խելագար ու հզօր, որ մատերուն մանգաղովը մազերը քաշած-նետած զաւկին դիակին, կը նետուէր իր վրայ, կը ցցուէր ու պինդ, պողպատ, աւելի անողոք, քան պատանք պահանջող մեռել մը։ Իր մանչը կ՚ուզէր Նալպանտենց հաճի Աննայէն։ Ու անոր խենթ աչքերը բզիկ-բզիկ ըրին –իրաւ ըլլար– անոր մարմինին խաղաղ հէնքը։ Այդ վայրկեանին անիկա համոզուեցաւ, որ պիտի չկրնար ազատիլ այդ դանկըտումէն։ Գլխուն մէջ մէկը, Սողոմենց կնիկն ըլլալու էր, դպաւ պտուտակի մը։ Ամո՛ւր՝ ցաւի մը շամփուրը, նետի՛ մը պէս, փրթաւ գանկէն, դարձաւ ինքն իր վրայ, խորացաւ, ճեղքեց ուղեղը վերէն վար ու հասաւ ողնասիւնին բերանը։ Այս ամէնը արագ, բայց յստակօրէն իմանալի։ Փայլատակող այս զգայութիւնը աւելի էր ցաւէն։ Ու կը խօսէր անոր, հայլիի մը փրթող լոյսէ նեարդներուն հեղուկ իլովը, կաթիլ-կաթիլ վարի այդ դուռնէն դէպի փապուղիները անոր ոսկորներուն, ամէն մէկ անգամուն կրակի լեզուի մը նման խածնելով միսերը, ա՛յնքան՝ որ ճենճերումին աղն ու կսկիծը զարկաւ քիթին։ Ճենճի այս զգայութիւնը այնքան իրաւ էր, որ միսերուն մէկ կէտին անիկա կը փորձուէր կրակի մը այրուցքը գտնել։ Ու տարտղնում, մուխի վերածում էր ամեհի պառաւը։ Ու կը տանէին անոր մեծագին անձը՝ շերտ-շերտ, ինչպէս շոգիի կտորներ։ Ու կը տանէին անոր ահն ու փառքը, ինչպէս սեւ ու աղբահար փոշին…։ Ինչպէ՞ս գտաւ ինքզինքը։
– Տէ՜ր Աստուած։
Բանաձեւեց` ձեռքը դնելով ճակատին։ Կապին ամրութեան վերագրեց այդ բանդագուշանքը։ Քակեց լաչակը։ Աչքին առջեւէն բանակ մը ճանճ, սեւ, ճերմակ ու բազմագոյն։ Աչքին ետեւէն դիակը ոճիրին, որ պատգարակէն ինկած մեռելի մը նման կը քարնար ու կը դիմանար։
– Տէ՜ր Աստուած, Յիսուս Քրիստոս, – բանաձեւեց կրկին։
Անիկա կը վախնար գլուխէն։ Դուրսէն իրեն օգնութեան եկաւ երգի կտոր մը, որ կը կտրուէր անգոյ փողոցէն։ Սայլորդ Մանոն կ՚երգէր հին՝ բայց դեռ չմեռած օրերու նուաղկոտ զրոյց մը, որմէ տող մը իր մռայլ խորհուրդովը դեռ կը խորվէր տղոց սիրտը.
Ի՜նչ եաման կը փչէ մազերուն հովը…
Զրոյցէն դեռ կանգուն իրողութիւն էր ընթացիկ տիպա՛րը մկնդեղ ուտող հարսին, որ քանի մը տարին անգամ մը կը նորնար, կը ծովանար գեղին վրայ, կը խառնէր աչքերն ու խղճմտանքները ու կը մտնէր գերեզման։ Հեքիաթին հարսը բոց տուած էր մազերուն, շուտ մեռնելու համար, բզիկ-բզիկ եկած թոյնին դանակներէն ու փորը բռնած փախեր էր՝ ինչպէս առտուան մուկը, գլուխը բռնկած լուսնակի մը նման, որ մազ ունենար, ու ջախջախած զայն աղբիւրի քարին։ Մանոն ժմնուկ տղայ էր, նոր նշանած, քաղցր։ Որ Նալպանտենց տունէն անցնելուն միշտ սիրերգ մը կը կախէր շրթներէն, եղերական, լուրջ ու եղանակով ալ խորապէս խռովիչ։ Անիկա Աղուորին աչքերը թաց բռնած ալ ունէր<ref>թաց բռնած ալ ունէր – ?</ref>, բայց երես չէր ելած։ Աղուորին ցո՞լքը այս երգին ու անոր հովին մէջ։ Ճամբաները բարակ են արցունքին ու լոյսին։ Սիրտը չենք տեսներ, բայց գիտենք։ Հաճի Աննան յիշեց հարսը, հարսները։ Ձեռքը երկարեց` բանալու պատուհանը։ Ու ձեռքը հնազանդ էր անոր։ Բացուած պատուհանէն ցաթեց անվարշամակ իրականութիւնը։ – Աշնանահար ծառերու տրտմութեան մէջ, խատուտիկ,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>կ՚երկննար տարածութիւնը, ճիւղերով ճարտարապետուած կապոյտի աղեղին, ու հող ու կանանչով՝ գետինէն։ Արիշի մը տակ, չես գիտեր ինչու այդքան դրուած հեռու, անոր հարսը ձեռքերը ծոցին, կը նայէր ներս, իր սիրտի՞ն։ Ո՜վ պիտի գիտնայ, թէ որու կը նային վշտահար ու ծարաւ հարսները։ Անցաւ անիկա արագ, դառնութեամբ,<ref>յաւելում ստորակէտի</ref>այդ տեսիլքին վրայէն։ Իր մէջ բուսած էր ալ կարկամած ձե՜ւը, որ օր մը, տարիներ առաջ, ըրեր էր իր ծունկերը այսպէս բռնուած, նոյն արիշին տակ` ատանկ նայելով ներսը։ Ու դժբախտութի՜ւնը մեր յօրինուածքին, որ ըրած է մեզ ներսէն նորոգուող, երբ մեր դուրսը քար կը դառնայ անյեղլի ու անվերադարձ։ Ան յստակ զգաց ջերմութիւնը, որուն մէջ կը լողար քառսուն մը տարի առաջ սա ա՛լ անիմաստ մարմինը, զոր կը յամառէր կրել, թիապարտի մը նման, անբաժանօրէն շղթայուած իր հոգիին։ Ու պիտի կրէր այդ դիակը, որուն վիզէն փրցուցած էին վայելքին ու համին բոլոր կծիկները ու ձգած միայն ու միայն ցաւին դէմ ընկալուչ տախտակները ջիղերուն։ Անոր տրուեցաւ կրկին իր միսերուն քնացած սա աշունէն ինչ որ անոնց գարունն էր ըրեր քաղցր, հզօր, ինքն իր մէջ բոց<ref>բաց, սրբագրուած՝ բոց – ?</ref>ու թրթռում։ Պառաւները միայն կը զգան, թէ ի՛նչ ըսել է հարս։ Փոխուեցա՞ւ անոր հոգին։ Լուսաւորումը այնքան զօրաւոր էր, որ պատկերին սուզումէն ետքն ալ անոր ստեղծած համը դիմացաւ քիչ մը՝ արեւէն ետքը մարմրուն վերջալոյսին նման։ Դէմի արձակութիւնը, զոր կը պիսա[կա]ւորէին<ref>պիսաւորէին, սրբագրուած՝ պիսակաւորէին</ref>խատուտիկ, ժանեկահիւս պարտէզներ, լոյսին մէջ թանձրօրէն քրտնած պատեր հեռուի տուներէն, արեւին առքն ու լայնքը, խտղտանքը, որ ճառագայթէն կը թափի աչքերուն, երբ մտածումը, մտալլկումը, ուժգին ցանկութիւն մը գրաւած կը պահեն հոգիին տրամադրելի ուժերը ու քիչ բան կը թողուն զգայարանքներուն, իրենց պաշտօնին համար, դալկացնելու, տկարացնելու աստիճան մեր բուսական ապրումը ու մեզի պաղ կ՚ընեն նոյնիսկ շոգին տակ, բոլորը եկան իրարու, ազդեցին թոյլ ու դանդաղ ` քիչ-քիչ կոտրելով կարծրութիւնը անոր ներսի աշխարհին։ Խաղաղութի՞ւն։ Չունէր գտնալիք ատիկա երանելի պառաւը մինչեւ հողին վերջնական հանգիստը։ Բայց սրբեցին կոշկոռները անոր խղճմտանքին։ Անջատուած իր ներկայէն՝ անիկա չդարձաւ սակայն հեռացած հարսնութեան։ Մեղմով զինքը քշեցին մօտիկին, երէկէն առաջին՝ երբ իր տունին մէջ մեղքին հսկայ սարդը չէր ոստայնած։ Այն անզգած, քիչ ցաւով բեռնաւոր օրերուն, ուր կեսուր, յարգուա՛ծ՝ հարսէն, պատկառուած՝ բոլորէն,<ref>յաւելում ստորակէտի</ref>ան իր հոգւոյն դարմանումը կ՚ընէր աղօթքով ու բարիքով։ Տագնապի ընթացքին, այս ստրջանքը յաճախ հաստատած էր անիկա սա քանի մը շաբթուան մէջ։ Տակաւին շատ մը ուրիշ բաներ, օրեր ու տարիներ, մեծխերեր խառնշտկեց՝ ճարելու համար անոնցմէ ծանրոցներ, որպէսզի քիչ մը կշիռ հայթայթէր իր մարմինին, զոր վերցուած կը գտնէր անտես՝ բայց իրական ալիքէ մը, հեղեղատն ի վար զինքը տաշեղի մը պէս նետելու սուրացող։ Ու ծեծուած աջին, ու ծեծուած ձախին՝ անիկա հրուեցաւ դարձեալ նահանջէ արգիլուած բանակի մը նման իր մեղքին կրկէսը, օղաւոր ու պողպատ, զոր կառուցած էր ամբարիշտ իր ձեռքը։ Ահա՛ կեդրոնը իր մեղքին։ Ու նորի՜ մը աղեղին։ Պարտուած, անճար՝ ան համոզուեցաւ, թէ որքան ալ պատռտէր ինքզինքը, հեռանկարը այդ աղեղին, ա՛ն՝ որ թարախէ եւ աղբէ հորիզոնի մը նման կը շրջագծէր իր հոգիին լման երկինքը, պիտի չընկրկէր։ Ընդհակառակն, պիտի մօտենար, հետզհետէ աւելի անողոք` պարագրկելու համար իր օղակին մէջ անոր դժոխագիր անձը։ Հոգին տարիք ունի՞։ Անհուն բեկում էր անոր համար հաստատելը, որ պառաւի ա՛լ անզօր իր ձեռքերը անկարող էին դիմագրաւելու այս յառաջխաղացքը, խուժումը։ Ու ոչ հեռուներէն, նոյնիսկ ապառնիին ծոցէն, այլ՝ շատ մօտիկ, քիթին տակ։ Պարզ, ահաւոր, այնպէս իրա ւ, ինչպէս էին մատները՝ իր ձեռքին։ Ու խոշոր ձեւուած (վասնզի ծրագրային) պատկերէն ինչպէս կը զատուէին բաժինները, ոմանք բոլորովին մութ, մեծկակ փայտէ գաւաթի մը կաղապարով, գագաթէն ծա՛կ, ուրկէ լոյսի մը վրձինը կ՚իյնայ ուղղակի ` չկրնալով ցրցքնուիլ ե ւ որուն եզրակապերուն կ՚ուրուանան, կը շարժին մարդոց ձեւերը, փոքրա դ իր ու դաժան, կոտրող, դանկըտող, թունաւորող ու թունաւորուած, մեռցնող ու մեռել, ձեւե՜ր՝ որոնք մեր խղճմտանքին մէջ ընկղմուած կը մնան, բայց ընդդիմահար են՝ ինչպէս մեր իսկ միսէն կառուցուածները։ Ու լաց ու գովքեր։ Ու բազմութի՜ւն, բոկոտն մանուկէն մինչեւ գորշգալփաքով ոստիկանները, այնպէս՝ ինչպէս կը տեսարանուի մարդասպանութիւնը գեղերուն երեսին։ Կը վախնա՞նք։ Այո՛, երբ կ՚երազենք։ Ու կ՚երազէր հաճի Աննան ուրիշ բաժիններ, միշտ նոյն պատկերէն։ Ոմանք տարօրէն լուսաւոր, կարմրաւուն, կարծես առնելով այդ թեւաւոր արիւնի շոգին դժոխքի բացուած հայլիներէ։ Ու Կեդրո՛նը։ Ատրուշա՞ն։ Հնո՞ց։ Մոխրանո՞ց։ Գոգաւոր կոնք՝ ուրկէ Մահը, շաղուած ալիւրի դեղահատերով կ՚ոստոստէր ու կը թափէր կրկէս՝ ինչպէս հսկայ տապակի մը խորը, կոթը սատանայի ափին։ Ու ոստոստող այդ մահուան կայլակները նման էին եգիպտացորենի հատիկներուն, որոնք տապակի մէջ խորվելու կը դրուին։ Ի՜նչ չարագուշակ կտաւ։ Ինչպէ՜ս ալ կը ծփար` առանց քայքայուելու։ Բայց ո՞վ էր զայն բռնողը, այսպէս շատ մօտիկ։ Զայն լուսաւորո՞ղը՝ այնքան շեշտ ու իրաւ։ Մթագնեցան անոր աչքերը առատ ու անկայուն այդ պայծառութենէն, որ կաթիլ-կաթիլ կը պտղէր<ref>Ծնթ. – պտղիլ – ոլոռնաձեւ ըլլալ:</ref>` եփելով իբր հատիկ, դեղհատիկ, բայց չելլելով իր կաղապարէն, գոյն առնելով ու տալով, կանանչ մօրացման<ref>Ծնթ. – մօրացում [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>մը յատակէն սեւ-սեւ հսկուած<ref>հսկուած – ?</ref>, զեռուն ու քստմնելի, երբ մեռելներուն միսն ի վար կը մխրճեն իրենց լեզուներուն նիզակները եւ սղոցները իրենց դարձնող<ref>իրենց դարձնող – ?</ref>։ Խաչ հանեց, վասնզի զգաց, որ մեծ տզրուկ մը խածած էր զինքը ծոծրակէն։ Լսած էր այդպէս ընել<ref>Լսած էր այդպէս ընել– ?</ref>, Յայսմաւուրքի սուրբերէն, որոնք սատանային հաղբերն ու տոռունքը<ref>հաղբերն ու տոռունքը [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>կ՚աւրշտկէին այդ յուռութքով։ Պատկերը խորտակուեցաւ, բայց չմեռաւ։ Ու անոր ընդարձակ մարմինէն կը զատուէին ծալքեր, կտրուած մասի այլանդակ սրութեամբ, հրէշայնութեամբ, որոնց զարհուրանքը կը կրկնաւորուէր այդ իսկ հանգամանքով։ Անոնց յաղթահարումը վեր էր անոր ուժերէն։ Ու կը հեծէին<ref>կը հեգնէին, սրբագրուած՝ կը հեծէին – ?</ref>անոր մատները։ Յոգնած, յուսահատ՝ փոխեց տեղը։ Ինչպէս հով մը, բան մը եղաւ, զգացուց ինքզինքը ու քաշուեցաւ։ Նայուածքը հիմա կը սուզուէր հակադիր պատուհանէն։ Խճուղի՜ն։ Ա՛ն՝ որ կ՚երթար կառավարչանիստ քաղաքը։ Արեւին տակ գեղին, անմեղ ու մաքուր, իբր թէ վրայէն անցած չըլլային մեղքն ու մարմինը Նալպանտենց Սերոբին։ Տղուն ետեւէն անիկա տեսաւ նորէն խեղճ այս քաղաքիկը` իր պալատովը, բորբոսած փողոցներովը, ջրակոյտերովը։ Ու պաշտօնեաներ, ոստիկաններ ու շուներ, որոնք իրենց փորը կը փռեն պահակներու ոտքին եւ կը լզեն իրենց հերթափ մորթն ու դեղին<ref>գեղին, սրբագրուած՝ դեղին</ref>վէրքերը, անհոգ, ծոյլ, քալելու իսկ անյօժար։ Այդ րոպէին թաթ մը դպաւ անոր ճակտին, ու մատներ՝ կոպերուն։ Աչքերը կը կեդրոնանային։ Ու անոր տրուեցաւ տեսնել, ինչպէս առաչօք երեւման մը մէջէն, իր տղան, որ գլխահակ դուրս կ՚ելլէր հարիւրապետին սենեակէն։ Ցաւէն ճչար պիտի, եթէ նոյն վայրկեանին դուռը չպոռար։
Ո՞վ էր զարնողը։ Անցաւ հարսին սենեակը, ուրկէ դռնառաջքը տեսանելի էր։ Թոռնիկը՝ ձեռքին հաց,պուլամայով՝ կը ծեծէր հսկայ փեղկը ծունկին գունդովը։ Ինչպէ՜ս չէր ճանչցած, ի՛նք՝ որ ո՛չ միայն զարկը, այլեւ դէպի զարկ քայլն անգամ կարող էր զանազանել։ Մեր խորագոյն տագնապները կը կրենք, բայց թեթեւ անգիտութեամբ մը։ Մահը մեզ կը կրծէ, բայց կը թեթեւցնենք անոր ատամներուն աշխատանքը, մինչեւ որ փոքրիկ պատահար մը անցք մը բանայ մեր թափանցումին։ Հաճի Աննան եօթը տարով ծեր գտաւ ինքզինքը մէկ վայրկեանէն միւսը։ Իր մտակոծումը իրեն կը յայտնէր նոր նուաղումներ։ Անտրամադիր, նոյնիսկ գրգռուած՝ ելաւ բակ, բացաւ դուռը, բայց առանց շարժելու իր դէզը, կիսաբաց դուռնէն ճամբու դրաւ պզտիկը։ Ինչո՞ւ ներս չէր առներ այդ անուշիկ տղան, որ դուռ-դրացնի վկայութեամբը մեծ մաման էր, փոքրադիր, բայց քիթէն ինկած ու կը պտտցնէր անոր մանկութիւնը աշխարհքին դիմաց։ Ատոր համար չէ՞ր, որ մանուկը կ՚ընդունէր, միւսներէն շատ աւելի, պահծու եւ անսպառ գորովանքը, համով պտուղներն ու չորեղէնները, որոնք կը ճարէ մեծ մայրը նոյնիսկ ձմրան ձիւներուն ` ծառերը ընելով պտղաբեր, ինչպէս կը պատմեն հեքիաթները։ Տղան թնծկալով տրտում հեռացաւ։ Հաճի Աննան փողոցը կը տեսնէ՞ր։ Ան մտքովը ներս էր։ Գլուխ չդարձուց դէպի խորը բակին, ուրկէ դռնակի մը ճռինչը գծուեցաւ։ Հարսն ըլլալու էր` շտապած դուռը բանալու։ Սպասեց սակայն։ Կը վախնա՞ր։
– Բարի լոյս, հաճի Աննա։
Ուրկէ՞ բուսած էր այս բարեւը։ Նայեցաւ աջին։ Ինչո՞ւ չէր տեսած։ Հաճի Մարիկն էր։
– Աստըծոյ բարին, հաճի Մար։
Փողոցը՝ դռնառաջք էր միայն անոր աչքերուն։ Տուներուն վերի մասերը չկային, որովհետեւ այդպէս կ՚ուզէր հաճի Աննան։ Պզտիկներ ու խոտ ուտելու զբաղած աւանակներ։ Քաշուեցաւ անիկա` անցք տալու համար։ Ամէն մարդ ծանօթ էր այս մանրամասնութեան։ Հաճի Աննան իր ախորժած անձին կ՚արտօնէր իր դուռը մարմինին ընկրկուն ու ճկուն մէկ շարժուածքովը կամ անկնճիռ դէգութեամբը։ Հաճի Մարը դժուարաւ նետեց ոտքն ու գաւազանը քիչիկ մը բարձր սա շեմէն։ Հարուստին տունէն ցոլացող պա՞ղն էր պատճառը, թէ ա՛լ աւարտուն ծերութիւնը։
Հաճի Մարիկը գաւազանի ինկած էր եօթը տարիէ ի վեր։ Թշուառ ու հազուադէպ անոր ճակատագիրը կարգադրած էր այնպէս, որ առասպելի նման սկսի անոր կեանքը ու անոպայ մատներով կոտրէ զայն մատաղ ու աղուոր, առջի ու միջին հարսնութեան, այսինքն՝ քսանհինգին։ Բախտը ըրաւ զայն զաւկի կոխան։ Կործանած իր էրիկը, ամօթը լեղիին խորը, չկրցաւ մնալ ու ելաւ գաղթական, տուն մը տղայով, լիճին արեւելեան ափունքը, ուր Նալպանտենց հաճի Արթինը գիւղ էր շինած։ Լիճին պատմութեան անտեղեակ աղան գնած էր այդ ամայի դաշտագետինը, կառուցած վրան ագարակ մը բազմատեսակ շէնքերը ու տրամադրած շատ չնչին վարձքով աշխատող բազուկներու։ Հին ջուրի մը յատա՛կը՝ հողը դեռ կը պահէր որձեւէգ նկարագիր, մնալով թաց՝ տարիին երեք եղանակները` արտադրելով առասպելական առատութեամբ, բայց զարնելով անպատճառ բանուորը։ Լիճին պատմութիւնը չէ կատարուած, որպէսզի մարդիկ գիտնային անոր յաջորդական ելեւէջները։ Իմ օրերուս հաճի Արթինին գիւղը գրաւուած էր ջուրով։ Բայց հաճի Մարին երիտասարդութեանը ահաւոր կեդրոն մըն էր ճահճատենդի։ Հոն կորսնցուց անիկա էրիկը, չորս մանչեր, երկու աղջիկ, նոյն ու մէկ ցաւով։ Այն ատենները ճահիճին եւ գեղացիին մէջտեղ արդի նողկանքը գոյութիւն չունէր։ Դեռ այս դարուն սկիզբները ինծի տրուեցաւ ականատես ըլլալ ապշեցուցիչ տեսարանի մը։ Ատափազարի շրջանին մէջ մեռած գեղ մըն էր այդ պատկերը, զմայլելի ծառաստանի մը մէջ ինքզինքը գեղազարդած, լերան մը ոտքին, որմէ վար ճահիճի մը խորհրդաւոր մարմինը կը հեռանար դէպի բացերը։ Իբր պատկեր ու գեղեցկութիւն, ու խռովք, քիչ տեղ ունի իմ յիշողութիւնս հանելու ատոր դէմ։ Բայց պարապ էին տուները։ Դեղինէն աւելի դեղին ծերունի մը ջուր տուաւ ինծի եւ պատմեց աղէտը, որուն վկայ<ref>վրայ, սրբագրուած՝ վկայ</ref>կը մնար ինքը։ Գիտէր մեռնիլը, բայց չէր կրնար բաժնուիլ իրեններուն գերեզմանէն։ Ի՜նչ հարկ երկարումի։ Թուրքերուն գաղթային քաղաքականութիւնը Պուլկարիայի ձիւնոտ ծմակներէն նուռ կաթող այդ փոմագները բերած-դրած էր մահուան այդ երախին։ Ու ասիկա՝ 1900ին։ Ու մեր գեղացին հիւանդութեանց դէմ կռուելու համար հոճայիննուսխայէն զատ զէնք չունէր։ Ու ճահճատենդը կոտորեց տունը հաճի Մարիամին։ Անօթի, կաշի ու ոսկոր, երկու աղջիկներովը՝ ուռած դդումներու նման, որոնց վրան փոքր գլուխ մը փակցուած ըլլար` չմեռնելու համար, հազիւ կրցաւ ինքզինքը նետել դուրս ագարակին դժոխքէն։ Գիւղաքաղաքը՝ պատմական Նիկիան, ա՛ն՝ որ բազմաթիւ դարեր առաջ շքեղ ոստայն մը հռովմէական մշակոյթի, հեռացեր-փախչեր էր հիմա դէպի ներս, հետապնդուած հետզհետէ բարձրացող լիճէն` ձգելով ափնադիր արօտները, հսկայ կոտորածը<ref>կոտորածը ? կոտորակը ?</ref>պարիսպներուն՝<ref>յաւելում բութի</ref>օձերու եւ գնչուներու տիրապետութեան։ Ասոնք ընդունեցին հիւանդ կինը, դարմանեցին երեքն ալ, ազատեցին մահէն եւ ի յարգանս Նալպանտենց անունին, զոր չէին կրնար մոռնալ նախնական այդ մարդերը, անոր համագեղացին յանձնեցին գիւղաքաղաքին։ Վաչկատուններու մօտ պատահական այս բնակումը անոր տուած էր, կեանքէն զատ, բացառիկ շնորհ մը։ Գնչուհի մը, բուխսիրտ, պառաւ ըլլալուն հակառակ, սորվեցուց անոր, իր ցեղին մէջ շատ պիտանի արհեստը՝ բակլայ նետելու ։ Մաղ շինել ու բակլայ նետել, անօթութեան ու ճահիճին, ձիւնին ու արեւին կրակին դիմանալ, սիրել ու հայհոյել, էշ խնամել ու հաւ գողնալ, – ահա քանի մը գիծերը ատոնց կենցաղին։ Հաճի Մարիամը գիւղաքաղաքէն բերաւ միայն մուրալը ու բակլայ նետելը։ Եղբայրները, որոնց հետ ան գժտուած էր էրկանը կործանման ատեն, պահեցին իրենց քէնը, բայց անցուցին գլխուն ոստահիւս հիւղակ մը։ Ան սկսաւ նոր կեանքը, քաղցր, համեստ, համակերպուն` ասոր-անոր լուացքին, գործերուն, տախտակին օգնութեան փութալով։ Մեծցուց, տնակի վերածելու չափ խարխուլ հիւղակը։ Մեծցուց աղջիկները ու կարգեց երեսի ջուրով։ Ու մնաց մինակ` ձագերը թռցուցած արագիլին պէս, որուն էրիկը պակսէր։ Այսպէս թեթեւցած՝ ան մտաւ իր կեանքին բուն մասին մէջ։ Անիկա երդում էր տուած իրեն դիմողը չդարձնելու։ Ան երդում ունէր նորէն դրամին դէմ։ Ու տուաւ մթին իր արհեստին տարօրինակ լոյսէն բոլոր տառապողներուն։ Գեղացին կ՚անգիտանայ փոքր ցաւերը, որոնց դէմ իր մորթը, կոշկոռները բաւական հաստցած են սերնդական վարժումով։ Մեծերը, այսինքն՝ ամէնէն շատ բարակը, որ ցաւի իսկ չի նմանիր ու սուտով կը տանի մարդը, լուսնոտ ընողը, որուն մէջ չարքերուն մատը ընդունիլը դարման չի բերեր, ու ան միւսը, որ արգանդը չոր, գօս՝ կը ձգէ հարսներուն ու բարոյական գիծէ ուրիշ մէկ-երկու տարտեր, էրիկ ու կնկայ խռովք, նշանածներու մէջտեղ սեւ կատու, եւայլն, – այս մեծերը երբ քիչ մը քաշքշուին, լուծուելու համար կ՚օգտագործեն գաղտնի գիտութիւնները։ Ու ստոյգ է, որ հաճի Մարիամին յաջողակ մատները կապը քակեցին շատ արգանդներու։ Իր անշահախնդրութիւնը, ժում մը հացով տուն մը տառապանք չքացնելու բարութիւնը, քիչիկ մըն ալ Երկնաւորէն այցելուելու հեքիաթները միջին անոր պառաւութիւնը ըրին սիրուած, պատկառելի։Վեցհազարեակը գիրք մըն է, որ կ՚արժէ աւելի, քան ժամուն ոսկի Աւետարանը։ Ոչ մէկը տեսած է զայն, բայց կը ճանչնան։ Գեղացին շատ չի խօսիր զայն ունեցողին ետեւէն` վախնալով ասոր աներեւոյթ սպասաւորներէն – գերի սատանաներ –, որոնք կրնան իրենց լսածը փոխադրել իրենց տիրոջը։ Տէրտէր մը, ղարիպ ծերունի մը, հոճա մը վախով կը մատնանշուին իբր ճին հաւաքողներ, հիւրասիրողներ։ Հաճի Մարիամը, գիրէ օտար, չհասաւ այդ միւսներուն առքին եւ երկիւղին։ Բայց իր պատգամները վար չմնացին հռչակաւորախթարնամէներէն, որոնք հիւանդներուն մահն ու առողջացումը անվրէպ կը պատմէին իմ տղայութեանս։ Բայց այս հոյակապ գիտութիւնը բաւ չեղաւ, որպէսզի վաթսունի դուռներուն գաղտնի ցաւ մը զայն, հաճի Մարիամը չկապէ, չգամէ անկողինին ամբողջ տարի մը։ Անդամներու այս կապը յաճախադէպ էր մեր ծերերուն, որոնք «իրենց մեղքերուն երախայրիքը» այս աշխարհքէն կը սկսէին ու տան մէկ անկիւնը, անպէտ ու հոտած աղբի մը դէզին պէս կծիկ դրուած, կը ճուային, կ՚անիծէին, կը հայհոյէին տարիներ` կանչելով մահը, բայց պլլուելով իրենց օրերուն ամէն մէկին, լեղապատառ եւ սրտառուչ երկիւղով։ Ելաւ անիկա – անշուշտ շնորհիւ իր բակլաներուն –, բայց կորսնցուցած էր ոտքերէն մէկը գործածելու գիտութիւնը։ Անթացուպ՝ քանի մը ամիս։ Հիմա՝ գաւազան։ Եօթանասունի դուռներուն անիկա ա՛լ դուրս էր տառապանքէն, որ խեղութիւնը կը բարդէ մեր հոգիին։ Սիրտցաւ, մարգարէ, բուխ, կուշտ՝ անիկա ազատ մուտք ունէր Նալպանտենց տունէն։ Տարին հեղ մը-երկուք կու գար հաճի Աննային ` «բարակ ու համով» ուտելու, ինչպէս կ՚ըսէր պարծանքով ուրիշներուն, խշխշալու Աղուորին աղուորութեանը վրայ, աղօթելու եւ բակլայ նետելու։ Իր գիտութեան խորագոյն այս վրիպանքը դեռ մինչեւ աս օրը՝ ան չէր հասկցած, ինչպէս չէր ալ ընդունած։ Ամէն բակլայի՝ անիկա օրան կը նետէր, բայց առանց տղու։ Խանձարուրքը, օրանին կամարէն խաչը, կնքահայրը` բոլորն ալ տեսնելով կապոյտ ուլունքին շառաւիղէն, բայց փնտռելով ալ միշտ մանուկը եւ տրտմելով չգտնելուն։ Անսասան ու գեղեցիկ բան էր անոր հաւատքը, նոր հարսի մը մարմինին նման իրաւ, տեսանելի՝ Աղուորին արգանդին վրայ, հարսնետունի մը նման փառաւոր, իր եղերական պարտէզներովը, հանգիստ ու առատ նրբանցքովը, ուրկէ տասներկու տղու գլուխներ առանց նեղուելու ճամբայ կրնային ունենալ, մա՛նաւանդ ներքնատունովը ու ասոր պատերուն ամրակուռ պատնէշովը, ինչպէս կը վկայէին իր մատները, երբ խուզարկէին։ Այդ «պալատին» մէջ թագաւորին տղան իսկ ինքզինքը օտար պիտի չգտնէր։
Առանձնացան, ինչպէս սովորութիւնն էր իրենց, օճախով սենեակը։ Չէր հեւար, հակառակ յոգնութեան։ Չէր նեղուեր, հակառակ կարճ տեսնելուն։
– Ո՞ւր է Աղուորը։
– Կը ջրէ։
– Լսեցի, հիւանդ ես ինկեր։
– Փառք Աստըծոյ, ըռինդ եմ հիմա։
– Յիսուս Քրիստոս ի՜նք հասնի, ի՜նք ողորմի։
Ի՜նչ քաղցր, ի՜նչ հայ էր անիկա, երբ կ՚աղօթէր այսպէս բարձրաձայն, ամէնուն համար։ Հիւանդութիւնը առեր էր վրայէն ինչ որ աւելորդ էր դատած, այսինքն՝ միսերուն շերտը, լիութիւնը, ջնարակը, հասակին ա՛լ անօգուտ սրութիւնը, բայց խնայած՝ ձայնին, աչքին ու հովին։ Նայող մը զայն հեռու կը գտնէր իսկոյն՝ մահէն, այնքան չոր էր ամէն բան անոր վրայ։ Նոյն հիւանդութիւնը ըրեր էր զայն անհամեմատ թեթեւ, քան տարեկիցները։ Առեր՝ ոտքերուն բանալին, բայց նոյն ատեն ալ ոսկորներուն ներքին մզմզուկը։ Ու փայտին վրայ անիկա կը դնէր մարմինէն տարբեր նիւթ մը ըսես։ Այս՝ նիւթականէն պարպուիլը, ոգեղինացումը կը պաշտպանուէին անոր գնայուն կերպարանքէն։ Երբ իջնար փողոց, մէկ կողմին հակած, գոյնէն փոփոխուն եւ օտարոտի՝ անիկա կը նմանէր պատկերէ մը վերցուած հին դարերու սուրբի մը, փոքրացած, տաշուած, ըսես իր սրբութեան տենդովը մաշուած ու կերուած նահապետ մը, որուն դժուար էր հանդիպիլ մեր օրերուն, ուր կեանքը այնքան հաստ կը շինէ մեզ, մեր մարմինը ու մեր հոգին, բայց նոր ձգած ըլլալ կը թուէր ժամուն պատի ոսկեզօծ շրջանակով իր կտաւը, ու ելած բարեպաշտ պտոյտի, օրհնէնքի, բարիքի։ Չէին հաւատար անոր տարիքին ու կը նետէին վար, շատ վար իր հարսնութիւնը։ Ան չէր տրտնջար։ Կը ժպտէր ու անոր այդ ժպիտը իրական անհունութիւն էր, այդպէս էր ապրեր անոր տէրը, չեղա՛ծ՝ հարս ու հասուն կնիկ։ Չէին հաւատար վկայութեանը հարսընկերներուն, բոլորն ալ դեռտինճկնիկներ, ճերմակ մազերով, բայց հաստակառոյց ու պայծառ, կեանքին վրայ խորախարիսխ, բայց տարօրէն փխրուն, կոպերու, հեւքի, փորի միամիտ, անուս, բայց անվրէպ պատգամներով դատապարտուած։ Անոր կարճուկ պեխերը, մազերուն քաշուիլն ու քիչնալը կը ներկայացնէին զարմանալի, բայց պատահական պատկերը դէմքին, ուրկէ զեղչուած, սրբուած ըլլան փաստերն ու հետքերը, կնիքը սեռին։ Չըլլար իր աղերովէնթարին, չըլլար՝ անօգուտ լաչակը, որ մազի տեղ չոր գանկ մը միայն կը պատսպարէր՝ զայն պիտի շփոթէին այն կուճուկցած (կարճցած) ծերերուն հետ, որոնք իրենց մաղը (մանածին մաղը) մաղած, կը մաշուին ներսէն ու կը քիչնան, օրին մէկը իրենք իրենց իջնելու, հանգչելու համար, առանց որ հիւանդութիւն մը, կաթուած մը, յանկարծահաս խոստուկ մը միջամտեն կամ յոգնութիւն մը, ուշացած փափաք մը, կարօտ մը անոնց նուաղող կանթեղին պուկ մը շունչ նետէ։ Ու աւելի՛ն։ Անիկա շատոնց հեռացած կը թուէր ծերութենէն ալ, մինչեւ հիւանդանալը ու անկէ վերջ քանի մը տարի՝ իր երեսներուն վրայ կրելէ ետք ամէնէն աղտոտ ու տգեղ բանը աշխարհին – ժամանակէն առաջ ծերութեան դիմակը, զոր զրկանքը, բազմաստեղեան ցաւերը, անսփոփ թշուառութեան տարիներ մեր երիտասարդութեան ու հասունութեան շրջանին կը բարդեն, կը շաղախեն, կը սատափեն մեր դէմքին ու երակներուն։ Ի՜նչ սրտառուչ է կերպարանքը մարդուն, որուն մարմինը չէ իսկ ապրած ծառի<ref>ծառի – ?</ref>օր մը գոնէ –, անիկա վերադարձեր էր կանխահաս ու մանրանկար մանկութեան մը` նմանելու համար Գուշիկ տէտէին, ափ մը ծեր, հարիւրէն շատոնց անցած, որ հազիւ կը հասնէր իր գաւազանին, կը ճըւճըւար խօսելու ատեն ու մանուկի մը նման կը խնդար հաւերուն ու կատուներուն երեսին։ Հազուադէպ այս ալ, բայց գոյ։ Հրա՞շք։ Դուք գիտէք։ Հարիւրի դուռներուն մարմինը կ՚իջնայ, կ՚իջնայ։ Ձայնը կը բարակնայ։ Ակռաները կը դառնան կէս դարէ ի վեր անատամ լինտերու, խախուտ ու մանրիկ ակռաները ճիշդ անոնց պէս, որոնք փոքրերուն լինտերը կը խորտուբորտեն։ Միտքը կ՚ընկղմի քաղցր մոռացման, անհոգութեան, անվաղորդայն միամտութեան աւազանի մը մէջ, տղայութեան ջուրը մէջը, ու ծերէն կը բուսնի վաւերական, ճիւաղ, զարհուրելի մանուկը։ Բուսած էին հաճի Մարիամին ալ ակռաները։ Բարակցած, ճլճլուն բան մը մա՛նաւանդ անոր խռչակը, որ խակ կը հանէր հագագը։ Հիմա, անոր երեսներուն վրայ չորնալու, կռնծելու դրուածը կարելի ալ չէր կաշի անուանել։ Այսպէս անիկա գաղթականն էր իր ծերութեան, ինչպէս եղած էր գաղթականը իր հարսնութեան։ Ու կեանքին սահմաններէն դուրս, անիկա՝ կարելի էր ըսել, կը մուրար հացը, բայց մա՛նաւանդ «խուզուրխուրդ», «աներես», «ցնդած» մահը, որ կորսնցուցած էր անոր անունը իր տետրակէն։
– Տեղս մոռցեր է, օղո՛ւլ, – կը պատասխանէր անոնց, որոնք կը քաշքշէին իր մանկանալը։
Մոռցողը Աստուածն էր, որ կը յապաղէր իր հրեշտակը ղրկելու։ Անիկա ուրախ<ref>ուրախ – ?</ref>արցունքով մը կը քաշուէր սրտաճմլիկ մեռելներէ` քշելով ծանօթ պատգամը լացողներուն աչքին։
– Ապրէ՜ր, ապրէ՜ր։
Վաստա՞կը։ Ո ւ կը ցուցնէր ինքզինքը։ Յետոյ կու լար։ Ու անոր աչքերը կը մատնէին գերագոյն տառապանքը, որ արդիւնք է ապրելէ դադրելուն ու մեռնիլ չկրնալուն։
Քաղաքացինե՛ր, մի չափէք ձեր ծերութիւնը գեղին կանգունով։ Դուք կ՚ապրիք, նոյնիսկ երբ պարտաւոր էք ամէն պուկի հետ շնչել աշխարհին մուխն ու լեղին, երբ կ՚ուտէք ամէն պատառի հետ թոյն ու թուք։ Չապրի՜լը։ Կայ անիկա, դուրս ծերանոցներէն, յիմարանոցներէն։
Հաճի Մարիամը նստած էր օճախին դուռին։
– Պիտի չգա՞յ։
Հարցականը կը փնտռէր Աղուորը, որ, ո՛ւր ալ ըլլար, պիտի ձգէր ձեռքի գործը, պիտի վազէր դէմ, պիտի պագնէր անոր ոսկոր ձեռքը, յետոյ պիտի նայէր անոր սեռափոխ դէմքին, ու անյատակ, տեսողութենէն պարպուած եւ ուրիշ աշխարհի մը վրայ բացուած աչքերուն։ Ու երկու պատկերներու հակադրութիւնը մէ՜կը չկար զգալու։ Հաճի Աննան զարմանքով չափեց կախարդը։ Չէր հասկցած հարցումին հասցէն։ Կ՚ըլլայ ասիկա, երբ մօտ ենք մեզի եւ հեռու ուրիշէն։ Տեսաւ զայն ծունկի, Աղուորին վրայ աղօթողի հնօրեայ դիրքով։ Գիտէ՞ր, կռահա՞ծ էր նոր բան մը։ Բայց կու գար յաճախ անիկա աղօթելու։ Նալպանտենց տիկինը չունեցաւ պատասխան։
– Ներսէս եկաւ, հաճի Աննա։
Խռովեցաւ պառաւը։ Ու պատճառնե՞րը։ Նոր։ Գեղին մէջ ամէն սերունդ ունի իր «տարուածները», սովորաբար կին, որոնք սրբակենցաղ իրենց երիտասարդութեան հեքիաթը կը լուսաւորեն քիչ մը երկինքէն ալ, երբ տարիքը գայ արգանդին կուրացման։ Կիներ են անոնք, յիսունի վրայ, քիչ մը լուսնոտ, ժամերով նուաղող, բայց խօսուն՝ փակ աչքերով ու կը խօսին ինչ որ գեղին վրայ օր մը ուրուացաւ, բայց չիջաւ։ Կը բանան դուռները փսփսուած մեղքին եւ կը պատմեն անըմբռնելի մահերուն եւ խնամտուքներուն թաքուն զսպանակները։ Գեղին միջին խղճմտանքը վարողներ՝ ասոնք, սուտ-խենթի իրենց ձեւերով, սուրբ հիւանդութեան մը պաշտպանութեամբը անմերձենալի։ Կ՚ըսեն երկինքէն ու կ՚արթննան, երբ երկու կնիկ արդէն հիւրընկալած են դաժան կամ քաղցր պատգամը։ Խռովեցաւ հաճի Աննան։ Հաճի Մարիամը ամէնէն հեռու տեսնող աչքն էր մեր մեղքերուն անդունդին մէջ։ Անհաս են Աստուծոյ ճամբաները։ Ո՞վ կ՚արգիլէր, որ հաճի Մարիամը փռուէր փողոց, ինչպէս ըրած էր այնքան անգամներ, փակէր աչքերը, ու կիսափրփուր իր շրթները բանար՝ խօսելու երկինքէն եւ պատմելու ի՛նչ որ անոր խորերը ծրարուած կը մնան ու բացուելու են մեր գլխուն, ի՛նչ որ մեր արարքներէնկատոզ-կատոզկ՚առնուի, կը տարուի, կը տեղաւորուի դժոխքին անսահման բակին մէջ, թթուն դրուած մինչեւ օրը դատաստանին, բայց ուրկէ յաճախ կարաս մը բան կը ձգուի միջոցին մէջ, որպէսզի իր հոտովը, գարշութեամբը ցնցէ քիչ մը կարծր մեղաւորները։ Հաճի Մարիա՜մը։ Բայց քի՞չ էր խօսած երկինքէն, Սողոմոնէն, Յոբ Երանելիէն։ Ան գիտէր բոլոր հրեշտակապետներուն, ինչպէս սադայէլներուն անունները։ Ան կը պատուըւէր, իր առքի ժամերուն, Եղիայով եւ Եղիսէով։ Ու բանակները անոր Եօթներուն, Քառսուններուն, Հարիւրներուն, ու Հազարներուն, անդնդաբնակ ոգիներ բոլորն ալ, որոնց ձեռքը,<ref>յաւելում ստորակէտի</ref>պաշտպանութիւնը եւ միջոցները կը գործածէր անիկա ընդարձակ ազատութեամբ։ Հազուադէպ, բայց արձագանգով երկար էին անոր «լուսաւորման» պահերը, տարիներով ընդմիջուած, ու ասով տարբեր՝ ջուրոտ ու անկշիռ միւս «կաթում»ներէն։ Անակնկալ, շատ սովորական պահու մը, բամբասանքի ժողովի մը կուշտին՝ անիկա կը փակէր աչքերը, կ՚երկնցնէր իր ձեռքերը, երեսին վրայ պառկած, կը միաւորէր զանոնք չուանի մը վրայ, մեղքին չուանը, ոտքերովը հիւսելով անոր՝ վարի մասը, ու վերանալով այդ ճամբով դէպի երկինք, ինչպէս կը ներկայանար պարագան հեքիաթի մը մէջ` տեսնելու համար անոր անհուն մատեանէն շատ բան, այսինքն՝ խղճին տախտակները բոլոր ժողովակիցներուն, բռնելով ու նետելով, այդքան խորերէն անլուր բաներ – մեղք կամ բախտ, արցունք կամ ժպիտ – անըմբռնելի՝ բայց մարդկօրէն կարելի, որոնք ժամանակին անիւին հետ կը հասուննային եւ կը հասնէին հասարակաց սեղանին։ Հոգեւարքներէն<ref>Հոգեվարքներէն, սրբագրուած՝ Հոգեւարքներէն</ref>աւելի ահաւոր այս պատգամը քանի մը օր կ՚ըլլար խօսքի մեծ շարժառիթ։ Դիտուած էր՝ անդրաշխարհի վրայ ոլորուած այս եղջերափողը անցեալէն աւելի ապառնին կը պատմէր։ Հաճի Աննան աճապարեց.
– Անօթի՞ ես։
Նպատակն էր հաճի Մարիկը իջեցնել հաստ իրականութեան։ Փորձառութեամբ համոզուած էր, որ նիւթին այս միջամտութիւնը բաւ էր յաճախ տարտղնելու երբեմն անբաղձալի այս աստեղայնացումը, գոլորշիացումը։ Կաթիլ մը ջուր, թափուած կոպերուն, բերան մը հաց կոտրած են յաճախ սկսող առքերը։ Ու ներքին հեղումը կը չէզոքանայ՝ եթէ չի սպաննուիր։
– Ես գիտե՞մ։
Տարազ էր ասիկա անոր բերնին մէջ` երբեմն պիտակի պէս փոխարինելով իր անունը։ Կը կրկնէր ու կը կրկնէր, ճարահատ պատասխանելէ այն հարցումներուն, որոնք մեր յիմարութիւնը կը դնէ ճակատագրին բագինին։ Ու կը հարցնէին անոր բոլորը, իրենց ամենաչնչին բաղձանքներէն՝ ինչպէս խորագոյն հոգերէն։ Իրաւ ա՜լ։ Գիտէ՞ր Գոլոզենց հաճի Մարիամը, ա՛ն՝ որ երկամեայ մանուկ՝ Երուսաղէմ էր գացած դեռ մօրը կուրծքին, ընտանիքին առատ ու ձայնով օրերուն, երբ գերդաստանը «կիւռ-կիւռ» կը խօսէր ու գեղին մէջ մատի վրայ համրուելիք տուներէն կը սեպուէր։ Ա՛ն՝ որ հարս էր կեցած ոչ-նուազ փարթամ՝ հաճի Մուրատին ու աշխարհք մտած՝ ալ ու ադլասով։ Ոսկի էր մաղեր անոր պարոնտատը հարսի թափօրին։ Ա՛ն՝ որ պարոնտատին կործանումէն ետք – գեղին հարստութիւնը կապուած է յաճախ անձի մը գլուխին։ Ասոր տապալումը՝ տապալումն է հարստութեան ալ –, ծով մը պարտքի տեղ, տալով ունեցածն ու չունեցածը, փողոց էր իջած փայլուն իր տունէն, խելօք էրկանը հետ յարդանոցներուն ձմեռ անցուցած ու փշրանքի կարօտ, պոյ-պոյ տղաքը առջին, զաւկի եւ բախտի կոխանղուրպէթէր ելած, դուք գիտէք ատիկա, ու աւելին ալ։ Գիտէ՞ր հաճի Մարը, ա՛ն՝ որ տաքէն ու պաղէն անցած, ջուխտակ աղջիկները կարգելէ յետոյ երկինքին ալ համը նայած, ու յետոյ՝ հաճի Մարիկի իջած…։ Գիտէ՞ր<ref>Գիտէր, սրբագրուած՝ Գիտէ՞ր</ref>, թէ կուշտ էր կամ անօթի։ Թեթեւ էր անիկա, հիմա, մարմինին շատ մը բեռներէն ու բերաններէն։ Ափ մը իր փորը կրնայիր լեցնել սուտով, ինչպէս դիտած էին եւ կ՚ըսէին երեսին քաղցր հեգնութեամբ.
Երկու կուց ջուր, պատառ մը հաց,
Հաճի Մարն է, պրծաւ-գնաց։
Չէր բարկանար առածին, բայց կ՚աւելցնէր.
– Երկու թիզ հող, առ ու պառկէ։
– Իրա՜ւ, իրա՜ւ, – կը կրկնէին լսողները, նոր հարս կամ կեսուր, մա՛նաւանդ կեսուր։
Ու նախնական, խեղճ անոնց ուղեղը կը հաղորդուէր, մահէն ասդին, հսկայ առեղծուածին, աշխարհին հզօրագոյն հարցին, մանուածապատ ու անթափանց, որմարդերու քաղցորակումով ազգերը կը լարէ ազգերուն դէմ ու, երկրամասերով, ովկիաններով իսկ կշտում չի ճանչնար։ Բակլաններո՞ւ իմաստութիւն, թէ հողէն հաւաքուած անվրէպ բնազդ՝ անոր մէջ այս իրապաշտութիւնը եւ գերեզմանին իրականութիւնը իրար չէին հերքեր։ Անոր հետքերուն վրայ աշխարհին սուտը, անձուկը, երազը կը բուսնէին։ Ու ասիկա թերեւս անոր համար, վասնզի Արեւելքէն եկող ու զայն պատմող գուշակները պտտող, անձնաւորուած վկաներն էին պարապ – այսինքն՝ իր աւելորդէն մերկացուած –, խաղաղ տրտմութիւններու, փառքերու, հոգիներու ոստայնէն։ Հեքիաթ էր անշուշտ։ Բայց գնչուներու դժնդակ պատեանին տակ, երբեմն կիներ, մատաղատի, կը դպէին մեր սրտին խորագոյն սնտուկներուն, կը դպէին մատով անոնց խորը բիւրակուղպ գազանին կամ հարսնեւոր սրտին, որոնք օրին մէկը պիտի գային դուրս ու պիտի զարնէին մեզ։ Հեքիաթ անշուշտ։ Բայց այդ կիները թագուհիներ էին յաճախ, որոնց նայուածքը բաւ էր իրենց շուրջը անտառներ հրդեհել ու հոգիները վերածել անշէջ ջահերու…։ Գեղացին սիրած է անոնց այս ճակատագրականութիւնը եւ այս պարտութիւնը` չիջնալով անշուշտ այս խորութիւններուն։ Կ՚առնէր զայն ներս, բակլայով կամ առանց։ Ու հաճոյք էր դիտել, ինչպէ՜ս թռչունի բերնով ան կը դպէր ուտելիքին, սուտ ու հով, բայց կը բանար անսպառ ծորակները օրհնէնքին։ Ու հաճոյք էր, անոր դէմքին կոշկոռներէն ու կորդերէն վերանալ անոր աչքերուն, անանկ քիչ, անանկ խաղաղ, գերեզմանի վրայ փորուած զոյգ լուսամուտներուն նման երկարող եւ իջնող մինչեւ միւս աշխարհը։
– Հաճի Մա՜ր, – երկար, աճեցուն, ու հաստատ։
Հաճի Աննան ըրաւ իր արտայայտութիւնը այսքան լեցուն, կարծես քիչիկ մը մեծցնելու համար «քաղուելիքը»<ref>«քաղուելիք», սրբագրուած՝ «քաղուելիքը»</ref>սա անկշիռ մարմինէն։ Աճեցնելու համար արձակուելիք պատգամին իմաստը։ Ինչո՞ւ։ Վասնզի հաճի Աննան կը դիմէր բակլային՝ բացառաբար իր հաշւոյն այս անգամ։ Ու ժամէն ետքը, Մակարին փոշիէն ետքը, անոր մտքին մէջ գամի մը նման մխուած վճիռէն ետքը, ան նպա՜ստը կը մուրար անտես ուժերուն, որոնք կան՝ հակառակ մեր հերքումին։ Որոնք Հոս-Մնամին աղջիկները կ՚առնեն իրենց աղքատիկ, բայց երջանիկ բարձերէն եւ կը նետեն մուշտակին ու ադլասին, բայց արգանդները կ՚անապատեն<ref>կ՛անապատին, սրբագրուած՝ կ՛անապատեն ?</ref>։ Որոնք փողոցի տղոցմէն գիշերուան մը ծոցով հերոսներ կը յօրինեն…։ Ան իր գիծին, այսինքն՝ իր եռոտանիին կ՚ուզէր հանել սա զգուշաւոր, վախկոտ, «հէչ» մարմինը, զոր տարիները արագ-արագ շիներ, բայց քակելու համար դանդաղ կը շարժէին այնքան` եղունգ-եղունգ<ref>եղունգեղունգ, սրբագրուած՝ եղունգ-եղունգ</ref>փրցնելով։ Եօթանասուն տարի՜, ոչ ազգերուն, դարերուն, պատմութեան ճամբով, որ թիւ ու թուղթ է ի վերջոյ, այլ պարզ, աղքատ, խեղճ կնիկի մը կեանքին կանգունովը։
– Հաճի Մա՜ր։
Խիստ ու հարուստ։
– Համմէ, օղո՛ւլ։
– Հա՞ց, չէ նէ՝ բակլայ։
– Դուն գիտես։
Ի՜նչ էր գիտցած արդէն Գոլոզենց հաճի Մարիամը մեր աշխարհէն։
– Նետէ՛։
Քակուեցաւ գուշակը ծնրադիր իր հանգոյցէն, զոր կը շինէր անոր մարմինը աղօթքի պահերուն, ինքնամփոփ, կամաց մարմին մը, լուռ սարսուռներէ հերկուած։ Չզարմացաւ չգալուն, ինչպէս պիտի չզարմանար գալուն։ Դուրսին հետ գործելու անկարող կամ ինքն իր մէջ սուզուող մարդու այլուրութիւնը չէ ասիկա, որով մենք կ՚անգիտանանք մեր շրջապատին հոսանքներն ու յուզումները։ Չէ դարձեալ խելքին ուժէն, կնիքէն պակասաւոր, ու ատով՝ զսպանակէն ինկած կեցուածքը, որով կը դիմաւորենք ճակատագրին տնօրինումները։ Չենք հակազդեր, չենք ջանար, չենք ուզեր, չենք դատեր ու կ՚անցնինք ։ Շոշորթ, փախուկ, այրերու մէկ երանգէնքոքուր, զատ-զատ չենք կարող ընդգրկել այդ վիճակը, որմէ լայն երեսներ հաստատելի են իւրաքանչիւրին ալ ներսը։ Կակուղ խորհիլը աստիճան մը աւելի հարազատ է, տալու համար մտայնութիւնը, որ չի դիմանար ուրիշներուն։ Զետեղեց կռնակը պատին։ Առանց այդ նեցուկին, կռնակը պիտի դառնար իր կիսակամարին։ Բարի՜, հեռո՜ւ, կարծես բաց թեւը մինչեւ երկինք։ Դրաւ սրունքները վրայ վրայի։ Ու անոր գլուխէն՝ կոխ՝ կը զատուէր մակարդակ մը, հա՛կ, կամար կապելու համար այն անկիւնին, որ ծունկերով կազմուած խոռոչաւոր սարահարթը կը ստուերէր։ Այս դիրքով ան կը մտնէր «անդի»ին հետ հաղորդակցութեան։
– Ջուր։
Պիտի ուզէր անպատճառ։ Գաւաթը ըլլալու էր փայտէ, չէր բացատրած ինչու, բայց անվրէպ։ Չկրնալով երկար պահել զայն` բարձրացուցած, ինչպէս կը տրուէր տեսնել Աւագ Հինգշաբթի կէսօրուան պատարագին ատեն, խորանանկար կտաւէն, կը ստիպուէր դնել կամացուկ գետին, շրթունքէն բռնած հաստկեկ փայտը։ Սպասումի շրջանն էր։ Ուրիշներ կը խոշորցնէին տեսարանը եւ կը կանչէին ճիները անոր հաշւոյն։ Ինք չէր պատմած ոչ իսկ տող մը բան գէշ այդ արարածներուն վրայ, ինք այնքան պերճաբան, երբ երկինքէն դարձին կու տար միւսներուն գեղեցկութիւնը, դիւցազներգակ բանաստեղծի մը ջուրերը վազցնելու չափ ուղեղէն։ Կը սպասէր սակայն։ Աչքերը կը պղտորուէին։ Կը փոքրանար ծիածանը` խոշոր գլուխ մը մնալու չափ գնդասեղի։ Մինչեւ որ յօրանջը արթննար կուրծքէն, թեւաւոր, անտես, իմանալի շո՜ւնչը դեւերուն, ու գար հալածելու կզակները իրարմէ, գեղին բառովը՝ բերանը փաչատելու։ Յետոյ էր, որ պիտի փռէր թաշկինակը։ Ըրաւ այս ամէնը ընկալեալ շարքով, պարզ, հարազատ ու թեթեւ։ Քիչ-քիչ, ընդարմացած, կռնծած ու «ջուրէն քաշուած», այդ մարմինէն արթնցան տակաւին ուրիշ մութ բաներ, ձա՞յն, հե՞ծք, թրթռո՞ւմ։ Քիթին ծայրին բուսաւ կաթիլը, որ յօրանջին իւղն էր ըսես, ու կը համառօտէր խոնաւութիւնը աչքերուն, լալու համար շատ մանրացած ու ցաւէն, աղէն արգիլուելով։ Այսպէս կծկուած, մղկտուն, լալ չկրնալով, շունչէն փքոցուած, սիրտէն նիզակուած՝ ան տաժանելի կծիկ մըն էր ծերութեան ու դժբախտութեան զոյգ ցուցիչներով։ Բայց հետզհետէ տեսակ մը չարաշուք մեծութիւն, կշիռ կ՚իյնար վրան երբ կլափը – որքան ալ մեծցած այդ պահուն՝ շրթներուն եզրակապերը դէմքին մինչեւ կէսերը հասցնելով – անընդհատ բանալով, գոցելով, ծամելիքներովը գաղտնիքը, վերի ու վարի աշխարհներուն խորհուրդը աքցանելով, ցոյցի կը բերէր անհուն ու մռայլ անդունդը իր կոկորդին, մուտքին՝ լեզուակին սուրովը։
Յետոյ էր, որ պիտի նետէր։ Բայց անոր ձեռքերը մնացին անշարժ` չձգելով փաթը գօտիին։ Դարձուց գլխիկը իր ծխնիին վրայ ու անոր ոսկորները բարակ-բարակ ճթռտացին։ Անհանգի՜ստ։ Ի՜նչ կը փնտռէր սակայն։ Հաճի Աննան զգաց ատիկա։ Բայց կը վախնար միջամտելէ։ Ու թողուց, որ վայրկեանը աւարտէ իր գործը։ Գուշակը յոգնեցաւ։ Գլուխը ստացաւ իր առջի դիրքը։ Ան աչքովը, հիմա ամուր բացած, մտիկ կ՚ընէր Աղուորին ստուերը, քայլքը։ Շատ քիչ անգամ, այս քանի՜ տարի է, խորհրդաւոր թաշկինակին եզրէն, ան խօսած էր հաճի Սառային, սա առանձնութեամբ։ Հաճի Աննային՝ նոյնպէս։ Չէ՞ որ երկու կեսուրներուն համար ալ, արգանդին ծովը պատմելիք ունէր։ Չէ՞ որ ան խուզարկած էր, խորաքննած բակլաներուն կարկինով արգանդին ճամբան։ Ու ասիկա, էրկանը մահէն առաջ՝ հաճի Աննային։ Կիները կը մոռցուին, երբ կը կարգեն իրենց տղաքը։ Նոյնիսկ առջինեկը։ Անոնք «դասը կ՚անցնին», այսինքն՝ ա՛լ արգանդէն կտրուածներուն դասը, ուրիշ խօսքով՝ դասը անոնց, որոնց համար գերագոյն ճամբան գերեզմանինն է։
Տունը լուռ։ Երբ տղայ չկայ։ Երբ արգանդ չկայ։ Ան հարցուց վերջապէս։
– Ո՞ւր է, ինչո՞ւ չի գար։
– Մինա՛կ, հաճի Մարիկ։ Մինա՛կ։
– Հա՜։
Կեցաւ գուշակը։ Ան շփած էր քիթը, ցամքած կայլակին աղը փշրելու համար, որ կը նեղէր վիրաւոր, տակէն կրծուած մորթը անոր ռունգերուն։ Ըսել է «հարց» ունէր հաճի Աննան։ Ու հա՛րց՝ հարսէն դո՞ւրս։ Այն ատե՜ն։ Խենթ չէր անիկա ` հաճի Մարիկը, մարդերու խելքին դէմ թի քաշելու։ Մինա՜կ։ Մարդերու կուրծքին տակ, միսին «թափուա՜ծքը», որ շրջուած սիրտի մը կը նմանի։ Բայց երբ անիկա մատչելի կ՚ըլլայ, ձեւընկալ կ՚ըլլայ բախտին մատներէն։ Այս կարգի խորհրդաւոր րոպէներուն մէկը զայն կ՚առնէր ու գունդի մը պէս կը նետէր լիճին եզերքը։ Ան պիտի մտապատկերէր զանգակ թափող հին վարպետը, գնչու՝ բայց պայծառ, որ իր դժբախտութեան շրջանին, հեռու վրանին առջեւ, աւազին ծոցը աման մը հալած բան էր թափած – ինք կարծեց ոսկի – ու հանած անկէ գեղեցիկ զանգակ մը, խատուտիկ ու նազոտ, աղջկան մը սիրտին նման, զոր շրջած ըլլան։ Ի՞նչ կապ խորհուրդին ու զանգակին տեսիլքին մէջտեղ։ Իրողութիւն էր, որ անոր զգայարանքը – գաղտնիքի – ուժ կ՚առնէր պատկերէն։ Դառնալէ առաջ ասդին, հիացիկ՝ ան կը հետեւէր եօթը տղոց հասակին, որոնք երկաթ ձողի մը վրայ վերցնէին զանգակը քիթէն ու կ՚առնէին իրենց ուսին։ Ինչպէս վարպետը, ծնրադիր, գամի բարակ գլուխ մը զարնէր զանգակին շրթունքին, ուրկէ աղջիկ<ref>աղջիկ – ?</ref>, երկարուն, դեռ աղուամազոտ հունչ մը պատասխան կու տար, այնքան իրաւ, մարդկային, որ նոր հարսի մը սիրտէն փրթելու նման կը տպաւորէր տղաքը։ Մեր սի՜րտը, երբ մետաղին մէջէն կը ստիպուի խօսիլ։ Ու ի՜նչ խոշոր սիրտ։ Այս տեսարանը ինքնաբերաբար կու գար, ամէն անգամ, որ բակլաներուն վրայ ճնշումը զօրաւոր կարծէր։ Ու անոր հոգին «հոտ» կ՚առնէր։ Ու բակլաները չէին ալ մոռնար ս իրտերուն ճամբան։ Պառաւը գիտէր մարդերու եղերական, ծիծաղելի տկարութիւնը այդ լուռ ու մութ ձայներուն դէմ։ Ի՞ր գեղին ծիրէն։ – Բայց բոլորէն ալ ` սկսելով գեղին մեծափառ պետերէն, որոնց տուներէն ներս 40-50 դգալ կը խաղայ ամէն սեղանի, եւ որոնց դուռներուն ուղտերը ծունկ կը դնեն, մինչեւ խարխուլ հիւղակը, մինչեւ տուն-մնաները, փատցածները, խեղերը եւ դէմքի տեղ խոց-խոց, կրակի մէջ ձգուած կաշի կրողները իրենց երեսին, կամ որոնց աչքին պտուղը որդնոտած խաղողի հատիկին կը նմանի։ Խեղճ հաճի Մարի՜կը։ Պիտի զարմանա՞ր՝ եթէ մէկը աւելցնէր իրեն ականջին սա միւսն ալ։ – Ա՛ն՝ որուն համեմատ այդ կարօտը, մինակ լսելու, նոյնքան հզօր էր ուրիշներուն մօտ ալ, գեղէն դուրս, մեծ-մեծ, աշխարհներու կատարին։ Անոնց մօտ, որոնք պալատներու մէջ կը ծնին, ոսկի օրան կը պառկին ու կը փտին մինչեւ վախճանը, մետաքսին ու ադամանդին ցիցերովը ծեծքուած։ Որոնք, հաստ-հաստ գիրքերու քամակէն երկինքն ու երկիրը կը քննեն, խելք կը հասցնեն աշխարհին ու չաշխարհին, բայց մտիկ կ՚ընեն գուշակին բերնին։ Կեսարն ու իմաստունը։ Թագուհին ու Կրեսոսը։ Գեղացի կնիկ՝ ան չէր մոռցած, բայց չէր հասկցած գնչուհիին զրոյցները, որոնց մէջ պառաւներ կը քալէին, աչքերնին կապ, դէպի պալատները եւ իշխանուհիներու սրահներուն մէջ կը խօսէին անոնց հիւանդ, ծարաւ սիրտերուն, անոնց ուզա՜ծը միայն։ Մանչ ուզող սուլթանուհինե՜ր, երբ ամբողջ ապրշում ու ամբողջ ոսկիտիւաններու<ref>Ծնթ. – տիւան – գետնէն քանի մը թիզ բարձր բազմոց, մահճաձեւ, բայց շատ լայն:</ref>՝ վրայ իրենց դալկոտ մարմինները տարածած, նայելու համար իսկ բարակ՝ իրենց ծիծերէն կախ ոսկիները կը հանէին ու կը նետէին գուշակին ճիտին, խենթեցած, նուաղած պատգամին գեղեցկութենէն։ Գեղացի կնի՜կ՝<ref>յաւելում բութի</ref>գիտէր միայն, հաստատ ու լայն զիջումով, թէ բոլորը, բոլո՜րը կը սիրեն իրենց ուզածը լսել, ինչպէս մրմնջեր էր մեղմ, հնօրեայ պառաւը, երբ բացեր էր իրեն քողը խորհրդաւոր ուսումին։ Լսել մինակնին։ Թէ պէտք է նայիլ դէմքին ու աչքին, տեղին ու տարիքին, բայց ամէնէն առաջ արգանդի ճամբուն։
Խաչ հանեց։ Այսպէս տեսեր էր, քառորդ դար առաջ, անհաւատ ընդունուած գնչու ձեռքերէն։ Յետոյ՝ փսփսուք ։ Մետաքս թելի պէս բարակ։ Ու նետեց։
Եօթը հատ էին։ Սովորական, խեղճ այդ բակլաները իրենց խորշոմած մորթովը ու կրծուած, «հաճի» քիթերովը, ուրկէ առնուած էր սեւուկ եղունգը։ Իրարու՝ մօտ, հեռու, պորտ պորտի ու բերան բերնի։ Կային մէկ-երկու ալ զառածածներ, մենաւոր, լքուն։ Կար գլուխն առած հեռացողը։ Ուլունքը միայն փախեր<ref>փոխեր, սրբագրուած՝ փախեր</ref>էր կախարդական շրջանակէն, որ ձեռահիւս օղակ մըն էր թաշկինակին քառակուսիին մէջը։ Թշուառական ապակի՛ն։ Իր խուճապին մէջ խուճապահար ըրաւ ան անզգած հաճի Մարիկը, որ վշտոտ, այլայլուն պաղեցաւ մէկէն, դիտելի ըլլալու չափ հաճի Աննայէն։
Տխուր, անհերքելի իր փորձառութի՜ւնը։ Ուլունքը գէշ, շատ գէշ բան կը պատմէր։ Իմա՞ստը այդ փախուստին։ Որոշ։ Մարդոց ուզա՜ծը լսել։ Որո՞ւն գերեզմանը կ՚ուզէր սա բարեպաշտ արդար հաճի Աննան։
Նալպանտենց տիկինը զգաց արմանքը, որ պաղած էր հաճի Մարի դէմքին<ref>շեմքին, սրբագրուած՝ դէմքին</ref>։ Հակառակ ինքզինքը մատնուած զգալու վախին, հետաքրքրութենէն նուաճուած, գրեթէ պոռաց, հարցնելու փոխարէն.
– Ո՞ւր կը նայի։
Գուշակը դեռ չէր դարձած իր խռովքէն։ Քանի՛ տարիքին մէջ խորացեր էր ան, ա՛յնքան տկար գտեր էր ինքզինքը իր վարպետին պատգամը յարգելու։ Հետզհետէ իր իմաստութեան մէջ աւելի անգայտացած, քանի մը մեծադղորդ յայտնութիւններուն սարսափովը սփածուած՝ ան իր արհեստին այդ գերագոյն րոպէին կ՚այլուրանար։ Տեսակ մը խրոխտ ներշնչում զայն կ՚ընէր դուրս առօրեայէն ու նկատումէն։ Շատերու սիրտ կոտրած, բայց ինքզինքը հակասելու անկարող, այդ «լուսաւորման, մղումի» պահուն ան կ՚ըսէր, ըսած էր ու հիմա ալ պիտի ըսէր անդառնալի բաներ, տուն աւրող՝ բայց իրական։ Փախո՞ւստ մը։ Եթէ արտօնուէր։ Բայց իր խուսափումը ոչինչով կը փոխէր ճակատագրին անիւը։
– Ո՛ւր կը նայի, հաճի Մար։
– Գերեզման։
Կարծես ինք չըլլար ըսողը։ Ձայն, ձայնի խմոր, ձայնի միս կը պատկանէին անծանօթին, որ կը բարբառէր անգիտակից ու վճիտ, իր մարդկեղէն խողովակէն։ Հաճի Մարիամին կոկորդը ճակատագրին գալարափողն էր, իր զարհուրելի երկդիմութեամբ, բայց հաստատ, անողոք պատգամով։ Լսուած չէր, որ անիկա հասկնար սխալ ճակատագրին ձայնը։ Նալպանտենց Աննա՜, վա՜յը գլխուդ, տունդ է կ՚այրի։ Ճիշդ է, որ չեղան այս բառերը անոր երեսին։ Բայց վախցէք չըսուածէն։ Ու ճակատագիրը գրականմոթիֆչէ այս պատմութեան մէջ, ոչ ալ խրտուիլակ մը հաճի Մարիամը՝ կուշտին։ Զարկէք ձեր գլուխը ձեր ուզած քարին։ Պիտի դառնաք ձեր կրունկին վրայ, իյնալու համար երկաթէ բազուկին մէջ այդ աստուածութեան։ Հելլէնները խելք եւ իրաւունք ունէին նոյն ատեն։ Ո՛ւր էր մեղքը Նալպանտենց գերդաստանին։ Լիճը լեցնելու չափ բարիք էր բերած անիկա այս գեղին գլխուն։ Խօսիլ սխալ է, դատել, դատափետել մեր տկարութիւնները, անոնց վրայ բառնալու<ref>բեռնալու, սրբագրուած՝ բառնալու</ref>համար մեր երկհազարամեայ ողբերգութիւնը նորերու բերնին սոփեստութիւն է, դիւրին եւ աժան<ref>Խօսիլ սխալ է, դատել....... սոփեստութիւն է, դիւրին եւ աժան – ?</ref>։ Ո՞վ է, որ կը վարէ անիւը մեր անպատում թշուառութեան, դարէ դար աւելի խոր, աւելի անարշալոյս։ Ո՞վ է, որ կը չորցնէ մեր արիւնին ճամբան, մեր ցեղին զաւակներուն հոգիներէն եւ Նալպանտենց Սերոբին երակներէն…։ Հաճի Աննան զգա՞ց այս վճիռին ամբողջ կշիռը։ Պաղ քրտինքի մէջ, որ յանկարծակի ըլլալուն չափ, սպասող էր նոյնքան, ան նստաւ ծունկերուն։
– Ի՛նչ գերեզման։
Գուշակը մնաց լուռ։ Ան գտած չէր ինքզինքը ամբողջովին։ Բայց հեռուներէն սրբագրուած, կոկուեցան անոր կապերը։ Ինչո՞ւ<ref>Ինչու, սրբագրուած՝ Ինչո՞ւ</ref>կը հարցնէին։ Բայց ի՞նչ<ref>ինչ, սրբագրուած՝ ի՞նչ</ref>բան աւելի իրաւ՝ այս երկրին համար, քան գերեզմանը։ Զայն պատրաստողը մահը չէ մինակ։ Դարձուցէք աչքերնիդ աջ ու ձախ ու տեսնէք պիտի, որ ամէնքս ալ անոր գործաւորը ըլլալէն զատ դերի մը չենք կանչուած։ Փակուեցաւ սրտմտանքը անոր աչքերուն։ Գոց։ Ի՜նչ կը տեսնէր այդքան վարերէն։ Ոչ մէկ թեւ շարժումի, բարակ իսկ աղմուկի։ Երկու կիներն ալ սուզուած էին իրենց անդրագոյն ջուրերուն ծոցը։ Ե՞րբ եւ ինչո՞ւ կտրեց իր մատը ուլունքէն<ref>ուլունքին, սրբագրուած՝ ուլունքէն – ?</ref>, որ պզտիկ, կիսաշաւիղ պսպղումով մը կը կենար հանդարտ, չար, բաց, նման ճակատագրին ծակ, անյատակ աչքին, նետուած այդպէս, անխելք ու անփոյթ՝ ճամբաներու խաչաձեւումին։ Բայց չառաւ։ Ամէն արագ հաւաքում դուռ կը բանար ստիպման, տաղտուկի, կորուստի։
– Մէկալնե՞րը, հաճի Մար։
Հարցումը նկատի ունէր թաշկինակին բնակչութիւնը։ Իրա՛ւ ալ, բացի խոշոր, դասական պատգամէն, որ հազուադէպ է շատ, մնացեալներուն ընթերցումը գիտութիւն մըն էր առանձին ու զարմանալի։ Մտքի մի բերէք այն շաղփաղփ ու սուտակասպաս հեղեղը, որ կ՚իյնայ գնչու, կեղծ գուշակներուն ակռաներէն։ Մտքի բերէք քիչ՝ բայց երկաթի պէս խօսող, խռուահեր ու դժնէ գուշակը, մինարէի մը շուքին իր աւազը կամ թաշկինակը փռած, որ չի նայիր իսկ ձեր երեսին, չի սպասեր ձեր դրամին ու նայուածքին ու կը գոհանայնիյէթը միայն լսելով։ Մնացեալը իր գիտնալիքն է։ Հաճի Մարիամը բոպիկ չէր պտտեր, համայիլ չէր կախեր եւ չէր մուրար։ Բայց եօթը գեղ հեռուէն իր դուռը ափ առնող թշուառին չէր զլանար խորհուրդին ցուցմունքը։ Ան, այդ գաճաճ էակներուն լեզուովը՝ լոյսին էր բերած, թանկագին կորուստներ, որոնք տուները կը նստեցնեն մոխիրի, գողութեան ու բոզութեան ծորակը բանալով խաղաղ, պայծառ, ընչաւէտ ընտանիքներու ծոցին։ Հսկայպուկիները, այնքան աղէտաւոր, որոնք արգանդն ու առնին կը հարուածեն կամ սիրտն ու ուղեղը կրամածուն<ref>կրամածուն [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>կը դարձնեն։ Դաւերն ու ցաւերը, Զատկիչէօրէկի նման, իւղոտած ու համեմոտ, որոնք կիներուն կռնակը կը դրուին ու կը պտտցուին փողոցէ փողոց, որպէսզի զովանայ սիրտը թշնամիներուն։ Ա՜խ, սա մարդերուն ակռան, ո՛չ կզակինը, այլ՝ հոգիինը, որով կը խածնեն ուրիշներուն միսը, ինչպէս պատիւը, երջանկութիւնը, ինչպէս, աւա՜ղ, ցաւն ալ, չյարգելով սուգը ու ցայտելով իրենց պիղծ լորձունքը անոնց սրբութեան։
Սթափեցաւ<ref>Սթափեցան, սրբագրուած՝ Սթափեցաւ – ?</ref>։ Չափեց բացուածները, կորագիծերը, անկիւնները, քիթովը մանրիկ, հաճի իր մատնոցին, որ ճկոյթին անցած ատեն ճինի մը գլխուն անցուած թագին պէս զօրութիւն կը հագ<ref>յաւելում բ. հրատ. մոռցուած բառերու. – [հագ] նէր: Յետոյ մտմտաց: Շոյեց դունչը, նոյն մատնոցով: Դպաւ աչքին, կոպերուն, յօնքերու խուրձին, մէջտեղէն կոտրուած,</ref>նէր: Յետոյ մտմտաց: Շոյեց դունչը, նոյն մատնոցով: Դպաւ աչքին, կոպերուն, յօնքերու խուրձին, մէջտեղէն կոտրուած,ազազուն որայ։ Անոր գիծերէն, ուրդերէն, արցունքի ճիւղերակներէն բարակ ու ներքին ցոլք մը կ՚ուրուանար ու կ՚անցնէր՝ առանց պատկերի վերածուելու։ Յետոյ յոգնեցաւ։ Յօրանջը կրկին զարկաւ անոր ակռաները, ինչպէս նոր հանդարտած ծովէ մը վերադարձող գալարքը ամենահար ալիքներուն։
Չէր կրնար ծածկել։ Իր խոտէ մարմինը, իր պահանջներուն աննշան ասեղովը<ref>ասեղովը ? ստեղովը ?</ref>, իր հոգին՝ բազմամեայ տառապանքին դէմ միս-մինակ իր ճակատումովը, գեղին մէջ իր ընկերային դիրքը, որ կը դադրէր ըլլալէ<ref>կը դադրէր ըլլալէ – ?</ref>, աղջիկներուն հարսնութենէն յետոյ, զինքը ըրեր էին անկախ ու անվերապահ։ Տարիքը, մա՛նաւանդ հիմա, իրեն ընձեռած էր ազատութիւն մը, որ զինքը բոլորովին հակոտնեան կը դարձնէր ասպարէզին չուառ ու անկանգնելի երեսպաշտութեան։ Այնպէս որ գոյն ունէր իր ասումը, սեւ կամ ճերմակ, քիչ անգամ երկուքը մէկ, բայց երբեք նկատում։ Նոյնիսկ իջած էր գեղին ստուար ծալքերուն՝ լեզուէն իր արձակութիւնը։ Իրեն դիմողները արդէն կապկպուած ճակատագրին ուռկանէն ու ծեծուած բախտինթակէն<ref>Ծնթ. – թակ – տախտակէ թի, որ կը ծառայէ լուացուած լաթերը ծեծելու:</ref>, յստակ բանաձեւներ կը դնէին թաշկինակին եզերքին։ Անոնք պատրանքէ պարպուած աղէտահար արարածներ էին, քամուած՝ ինչպէս մածունը տոպրակէն, վասնզի իրենց ցաւերը ա՛լ յորդած էին իրենց ամաններէն։ Ա՛ն՝ որ կու գար հիւանդին համար, հաշտուած էր գերեզմանին։ Ա՛ն՝ որ արգանդին համար, աչքն առած էր ողջ գերեզմանումը։ Ու ծայրագոյն աղէտներու այս սպասին մէջ անիկա ստացած էր հարցուկեան խորհուրդ։ Հակառակ իր բերնէն բխող սարսափին, քաղցր ու համակրելի, կը դիմանար անոր անձը ու ընտանի՛, մարդկային՝ նոյնիսկ եղերական ցանցին խորը տրամներուն։ Մահը հետապնդող, միշտ զայն ձեռքէն փախցնող, այս ողբագին աչքկապուկին մէջ անոր ուղեղը ա՛լ վարժուած էր նիւթին:<ref>ստորակէտ, սրբագրուած վերջակէտ</ref>Առանց ընկալեալ, դասական խռովքին կը գտնէր ու կը պատմէր պատգամը, մեկին, պողպատ ու միապաղաղ՝ ինչպէս երախը սուրին<ref>ռուսին, սրբագրուած՝ սուրին – ?</ref>, գրեթէ չխորհելով կործանումին, որ կը ծորէր իր բառերէն։ Մի կարծէք, թէ տառապանքէն հարկադրուած չարութիւնն է ասիկա, որ ուրիշներու դժբախտութեան պատկերով ի՜րը կը լուսաւորէ։ Ան անհուն գթութիւն, բարիք եղաւ մինչեւ գերեզման։ Ու խուճա՛պը՝ միշտ առաջ կու գար մա՛նաւանդ իր մօտ, աղէտէն՝ որ կ՚արձակուէր անակնկալին թաթէն։ – Ուրիշ ի՜նչ կրնաք անուանել սա յանկարծահաս փեռեկումը՝ մինչեւ եղերական թաշկինակին մերձեցումը անկնճիռ, նախանձելի նկատուած խաղաղ տունի<ref>տունէ, սրբագրուած՝ տունի – ?</ref>մը, որ կը զարնուի ըսես կայծակէն։ Ահա իր չհասկցածը։ Միշտ, նման հեռանկարի մը առջեւ, ան կը նմանցնէր գալիքը՝ լեռնէն արդէն փրթած ապառաժին, որ ճամբայ է ինկած դէպի ստորոտի շէնը, անգիտակ ու երջանիկ` մէկ րոպէէն միւսը փոշի դառնալու դատապարտուած։ Խորապէս կը մեղքնար, բայց ահա նրբերանգը, – կը մեղքնար աղէտին կապուած անմիջական դրուագումէն աւելի, անոր յաւելումը, երկարաձգումը ուրիշներու ալ ջուրերուն, միշտ ժամանակին ծոցը, միշտ մարդկային արիւնին վրայ լողացող նաւակին մէջ իր թին զարնելով։ Մնաց որ, մահը այնքան ալ օտար ու սարսափելի բանը չէ գեղին համար։ Քաղաքացին կը մեծցնէ զայն, վասնզի ա՛լ կորսնցուցած է անոր հետ ուղղակի շփումը եւ այս մարզանքին հետեւող համեմատական սառնութիւնը։ Տարիէ տարի, սիրահարի մը կուշտին, ափին ծաղկեփունջ, գերեզման այցելելը – ուրիշ բան չ՚ըներ մեծ քաղաքներուն մէջ մեծ մասը մարդերուն – ժամանց է, ժամադրութիւն է, կը հասկնաք՝ ոչ-մահուան, եւ ռոմանթիզմ։ Հիւանդանոցը մահուան զոհաբերումը, փողոտումը խնայելով մեր աչքերուն, քառակուսած է անոր մտապատկերին հանդէպ մեր դիւրազգածութիւնը։ Հիւանդանոցէն ելլող դիասայլը մեռել չէ, որ կը կրէ, այլ՝ ուրիշ բան մը։ Մերօրեայ կեանքը հետզհետէ մոռնալ, ուրանալ կը թուի ինչ որ առօրեայ արարողութիւն է գեղին համար։ Քաղաքը զանգակէն կը սարսափի եւ թղթաբերին մահազդը կը կարդայ ժպիտով։ Գեղին մէջ մահը շաբթուն երկու-երեք հեղ կը հոյնէ<ref>Ծնթ. – հոյնել – հոսելիով ցորեւը զատել յարդէն: Փոխաբերաբար՝ խնամքով պրպտել, խուզարկել, առնել-տանելու համար անդին:</ref>անպատճառ հիւղակները՝ ինչպէս եռայարկանի ու փոքր թաղի մը չափ երկարուն, հսկայ կառոյցները։ Իր առածը կը տանի հանդէսով ու կը սարքէ տեսարաններ, որոնք կը կրկնեն հարսնիքներու, կնունքներու, տաղաւարներու մեծ խրախճանքները։ Ընտանի եւ բնական է անիկա։ Անոր ամէնէն խուժդուժ ձեւն իսկ – մորթելը, մորթուիլը – կը դիտուի յստակ, աղմուկին խորն իսկ համաչափ դիմացող յարդարանքով մը, զերծ՝ անհուն այն լքումէն, որով կը փոշիանայ, ինքն իր վրայ կը կրանայ տուներուն հոգին քաղաքներուն մէջ, երբ մահը կ՚ելլէ անոնցմէ, խածած երիտասարդ մայրը կամ խարտիշահեր պատանին։ Այս է պատճառը գուցէ, որ տակաւին գեղացի ցեղեր մորթեն ու մորթուին հանդարտութեամբ։ Թուրքերը անգութ ըլլալէ առաջ գեղացիներ են, նոյնիսկ իրենց աւագանիներուն, իշխողներուն մորթին տակ, որ սաւանով կամ փաթթոցով չ՚ազդուիր ու չ՚ազդեր, մա՛նաւանդ իր տակ թաւալող արիւնին, – հիմնանի՜ւթը ամէն զգայութեանց։ Ան արուեստի թեմա մըն է նոյն ատեն։ Սրտի ի՛նչ պաղշտուկով աղքատները կը հետեւին իշխանաւորի, մեծատունի դագաղներուն։ Անշուշտ լրբութիւն, հեգնութիւն կը խնայուին։ Բայց երգահանները կ՚օգտագործեն պահը։ Ան խրախճանքի օրն է, ուրիշներու քամակէն վճարուած, բոլոր զրկուածներուն։ Տապալող ամէն փառք, ամբարշտութիւն, խրատ մը ըլլալուն չափ վայելք մըն է անոնց համար, որոնք ոչինչ ունին ձգելիք։ Յետոյ, ո՞վ չունի գերեզմանի մը ճամբան` գամուած իր ներբաններուն, բայց ուրիշ է ընել այդ ճամբան առանց բեռի, ուրիշ՝ ոտքերը ետ ։
Խօսեցան անոնք թեթեւ բեկումով։ Եղերականութիւնը, վտանգին թուխ ամպը մեզ կը տպաւորեն կրկնաւոր ուժգնութեամբ մը՝ ինչպէս ամանի մը մէջ բանտուած թոյնը։ Թող ելլէ շանթը մութ իր կծիկէն ու թափի գետին՝ թոյնը իր ամանէն, երկուքն ալ պիտի իյնան իրենց ուժէն։ Մահուան վճիռ մը, ժամանակի քիչ մը լայն տախտակի վրայ, կ՚արժէ մահէն քիչ։ Զայն կը մոռնանք նոյնիսկ…։ Անոնք իրարու մօտեցան` թխմուելով դասական անկիւնը։ Լսուելէ վախցող մեղքի մը կը նմանէր ձայնը, հաճի Աննային շրթներէն։ Ուզեց։ Շատ, մանր, յստակ ուզեց։ Կարծես ասոնք ծրարուած էին հաճի Մարիամին մէջքը, գօտիին բոլոր փաթերուն։ Ծաւա՛լ։ Խո՛րք։ Տարի՛ք։ Գո՛յն։ Թի՜ւ։ Լրբութի՜ւն, հարկա՛ւ, այսքան վստահութեամբ ճակատագիրը նեղի դնելը։ Բայց հարուստները ե՜րբ չեն ատիկա։ Փոսին պատգամը պարտական էր ճշգրիտ, ամբողջ ըլլալ։ Տարաժա՞մ։ Բռնի՞։ Մահիճի՞ մէջ։ Լերանթումպի՞ն<ref>Ծնթ. – թումպ – հաւանաբար թումբ – Բարձրկեկ սար:</ref>։ Կ՚ուզէր տեղին ստոյգ նկարագիրը։ Յետոյ բռնացաւ։ Շանսատա՞կ։ Սակրուա՞ծ։ Ծառէն կախուա՞ծ։ Շիլլին թռցուա՞ծ։ Կրակին եփուա՞ծ։ Քարն ի վար վիժուա՞ծ…։ Ու այն քիչ-շատ իրարու նման ձեւերը, կտրուած մահուան մեծ մկրատէն ու դէզ-դէզ ձգուած կեանքին պողոտաներուն։ Փրկութեան գօտիներուն նման, որոնցմէ մէկը հագած պիտի իջնենք մեր փոսը։ Նեղը դրուած՝ հաճի Մարիկը ըրաւ ուժով ճիգ ու անոր մանր աչքերը տեսան, – անկողինի փռուածք մը, բարձեր, դաշոյն, կապոյտ վարտիք, թուխ դէմք, լուսնակի պէս «ապլախ» ուրիշ երես, արիւն, կրակ…։ Կցկտուր էին բառերը, ինչպէս բզիկ-բզիկ էր մշուշը, ուրկէ կ՚որսացուէին այս ոստրէները բախտին։ Հակառակ պառաւին պնդումին՝ ան չկազմեց այս տարրերը։ Ու այսպէս քաոս, բայց ըստ բաւականի թելադրիչ, կը ցցուէր անոնց առջին ինչ որ պիտի գայ այս պատմութեան առաջին արարը փակելու։ Պա՞հը, պառաւին հոգեկան կանխապատրաստութի՞ւնը, հինէն վաւերական դէպքե՞ր – շինուած էր մրրկահար սարսափը, որ մեր արիւնը ջուրի պէս չէզոք, անգոյն կ՚ընէ…։ Անոնք տարին վէճը ժամանակին գետինին։ Գուշակները խորհրդաւոր թիւեր կը գործածեն–, երեք օր, երեք շաբաթ, երեք ամիս…։ Հաճի Աննան սպասեց անձկութեամբ։ Չաճեցաւ ժամանակը պայմանաւոր տարազէն։ Չէր արտասանուած մարդուն քիչ մը շունչ տուող երեք տարին, որ աղէտը կը նետէր շատ հեռու եւ թերեւս կը չքացնէր ալ։ Ժամանակին մէջ այսպէս որոշադրուած՝ գալիքը մօտեցաւ մէկէն, սանկ դուռին սպասող բանի մը նման։ Աւարտա՞ծ այս տարականոն հանդէսը։ Ու՝ ա՞յս խժդժութեամբ։ Մէկը իջաւ հաճի Աննային ներսը, կարծես ձեռքովը բանալով անոր ճամբան։ Այս զգայութինը, զոր շատ ուժգին մտածումի մը կողմէ մեր ուժաւորումը կու տայ մեզի, վտանգին իսկ պորտէն, հաւաքեց անոր տարազած կորովը։ Աւրեց, լիրբ ու հայհոյուն, «քաքնելով ու շռելով» (ան չէր տէրը իր լեզուին), բակլաներուն գետնատարած էջը։ Հատիկները հաւաքեց ցասկոտ, շրթները դողդոջ, յօնքերը յիմա՜ր՝ թխմեց զանոնք հաճի Մարիամին ափը կրկին։ Հրամանն էր՝
– Նետէ՛։
Շատ խոշոր, տագնապը խոր հարցերու դէմ, հաճի Մարիամին սովորութիւնն էր կրկնել, երեքնել այս խորախորհուրդ ցանը, ճակատագրին ափէն։ Հոս էր, որ կը տարբերէրշարլաթաններէն։ Իր բառերը գրող մը երեք անգամին ալ իրարու նման պիտի գտնէր պատգամը։ Առաւ հատիկները, ճիշդ ցանողին պէս՝ փռուեցաւ կրկին կարմիր սկաւառակը թաշկինակին եւ ուլունքը դուրս էր նորէն կախարդ շրջանակէն, պառկած նոյն կէտին։ Ուղղութիւնը՝ որոշ։
– Փրըշա՛կ…
Չկրցաւ չարտաբերել հաճի Աննան։
– Մի՛ նեղուիր, քուրուկ։
Ի՜նչ դիւր, ի՜նչ հանգիստ էին անոր բառերը։ Հիմնականէն յետոյ կը քաղցրանար անոր պաշտօնը։ Ինքնատիպ էր իր կեցուածքը, նման պարագաներու։ Ոչ մէկ աճապարանք՝ մեղմելու վճիռին անողոք բրտութիւնը։ Ոչ իսկ սփոփող լեզու։ Իրեն անպէտ բանը ուրիշներուն կամեցողը եսասէր, կեղծաւոր է միշտ։ Թափուածը կարելի՞ էր հաւաքել կրկին։ Քիչ՝ բայց լեցուն իր արտայայտութիւնը, վերէն դրուածին դէմ անդիմամարտ վիզի ծռութիւնը, իմաստութիւնը, կծու եւ խիստ, որով կը խարանէր պատգամէն ցատկելու ամէն յիմար ճիգ, կը տպաւորէին, եւ կ՚անցնէին խնդրարկուին։ Այս երկրորդ կողմն էր, որով կը զատուէր անոր պատգամը մաղ ծախող գնչուներու թուլ բերաններէն։ Լաւ կը խօսէին ասոնք ու շրթունքներէն սուտը կը վազէր, ողորկ ու պղպջուն։ Հաճի Մարիամին բակլանե՜րը, հեռո՛ւ ընէ Տէրը։ Բայց նեղը մնալուն, գեղացին ստիպուած կ՚ըլլար ընդունելու անոնց վճիռը, որքան ալ դառն ըլլար ասիկա։
Ելած, նստած էր խաչաձեւուած կրունկներուն վրայ, – նշա՛ն՝ խոր ու նոր տեսնելու։ Զննեց, ժպտեցաւ եւ աւելցուց.
– Նայէ՛, հաճի Աննա, նայէ։
Կեցա՛ւ։ Խորունկ էր անոր ուրախութիւնը։ Հարուստին հաճելի ըլլալու այն դժնդակ ճիգը, զոր պարտաւոր էր ընել ներսէն, չխանգարեց սրտագին այս բխումին գեղեցկութիւնը։ Ան կը սիրէր Աղուորը։
– Օրան կ՚իյնայ կոր…
Քաղցր եւ օծուն թոնով այս մեծափառ աւետիսը անկարող եղաւ հաճի Աննան առնելու ետ իր սուզումէն։
– Քեզի եմ։ Օրան կ՚իյնայ կոր։
Կարծես մոռցած ըլլար, տեսած չըլլար գերեզմանը։ Ուլունքը հոն էր միշտ։
– Աչքդ լուս, հաճի Աննա։
– Ի՞նչ կայ։
– Մանչով է։
– Ո՞վ։
– Օրանը։
Կը խօսէին տաք, զերծ մահուան աքցանէն, որ քիչ առաջ անոնց կզակները ըրեր էր այնքան նեղ։ Բայց այս եռանդը ինկաւ արագ։ Հաճի Աննան կարմրած էր մինչեւ քիթին ծայրը։ Ուշադիր՝ սեւեռեց՝ միամիտ պառաւը։ Յետոյ, բարկացոտ՝
– Ան չէ ամա, որո՛ւն համար նետեցիր։
Ինչո՞ւ երկուքն ալ լռելեայն օգնեցին իրարու պատգամը արժեզրկելու։ Սովորութիւն էր բակլաները նետել նպատակի մը համար ` անունի մը պահպանակին յանձնելով ճակատագրին բերելիքը։ Չէին տուած անուն։ Ուրե՞մն։
– Աս չի սեպուիր։
Հաճի Մարիամը անայլայլ բարութեամբ հաւաքեց ճակատագրին այդ բզէզները ու դրաւ թաշկինակին։ Երրորդ անգամ նետելէ առաջ, անիկա կը վարանէր, կարծես փախուստի դուռ մը ձգելու համար խնդրարկուին։ Հաճի Աննան գիտէր ատիկա։ Գուշակին վարանքը անցաւ իրեն ալ։ Կասկած ու վախ շողացին աչքերէն։ Կենա՞լ, գոհանա՞լ սա տարտամով, թէ վերջին պնդերեսութեամբ մը բռնաբարել գաղտնիքին տախտակները։ Հրամայեց սակայն, ընկճուած ու լուրջ.
– Նետէ՛։
Ուլունքը դուրս էր շրջանակէն։ Ան կը խորհրդանշէր գեղէն ելլող, անդարձ մեկնող մեռելը։ Միւսներո՞ւն իմաստները։
Կործանած, սակայն արի՝ ան վճռած էր խառնշտկել ամբողջ ալքերը պատգամին։ Ուզեց մանրամասն վիպում։ Այս պնդերեսութեան մէջ, անիկա թեթեւ մխիթարութիւնն ունէր փախուստին։ Չէ՞ որ անուն չէին տուած կրկին։ Հաճի Մարիամը դուրս էր հաճի Աննային հաշիւներէն։ Ան կը գտնուէր իր արհեստին խորագոյն տենդին մէջ։ Անհուն կեդրոնացում, սուզում՝ կեանքի մը ամբողջ բեռները վեր քաշելու համար անդունդէն։ Փոքրացաւ։ Ու անոր քիթը կը դպէր գրեթէ բակլաներուն։ Յետոյ շտկեց ինքզինքը։ Ան կու տար գիծերը մահուան սպասին, – չորս քահանայ, մեծ տաղաւարի շուրջառներով։ Պատարագ ու հանդիսաւոր թաղում, թուական կազմելու չափ ընդարձակ սարուածներով։ Անիկա զգալի ըրաւ հսկայ ալիքը մեծ կրակին, դիզուած միջոցի ծովն ի վեր, գիշերը կէսին, երբ հրդեհը կը պայթէր յեղակարծ, ինչպէս թեւ մը լերան, մուխին փորերէն։ Ժամով, աստղերու դիրքովը եւ պահին շատ վճիտ գիծերովը մասնաւորուած այս քայքայումը, վերջաբանին սա ծիրանի գեղեցկութեամբը հեքիաթի մը պէս խոր ու տպաւորիչ էր պարզաբան վիպողին բերանէն, կամաց, տքուկով ընդմիջուած, բայց տարօրէն ամբողջ։ Օրա՞նը։ Կ՚ազատէր ` չեղած մանկիկին ստուերը յստակ կերպաւորելով։ Ան կախ էր ձեռքէն կնիկի մը, որուն կէս մէջքէն – հաճի Մարիամը չըսաւ՝ արգանդէն – կը հոսէր վտակը երկգոյն ` ճերմակ ու կարմիր, կաթ ու արիւն կող կողի։
Մտիկ ըրաւ սակայն։ Ինկած իր գոռոզութենէն։ Եղունգներովը բռնեց սրունքին միսերը։ Մրջիւններու բանակ մը, ցաւի բիւրաղի թելեր։ Տա՞ք, պա՞ղ։ – Գերեզմանին ասե՜ղը այսքան հեռուներէն։ Բայց ո՜վ սահեցուց իր միտքը իր վրայէն դէպի տղան։ Եղերական հարցում, մա՛նաւանդ պատասխանին առեղծուածովը։ Մայրերը կը սիրեն կեանքը, – իրենց զաւակնե՞րը։ Որո՞ւ հարցնել։ Բոլոր անոնք, որ գերեզմանէ մը կը դառնան, թեթեւ են ոտքով։ Իրենց կարգը թիւ մը աւելի ետ նետելու թաքուն հաճո՜յքը։ Բայց մօրմէն դէպի զաւակը՝ ո՜վ պիտի վճռէ ստուգութիւնը թիւերուն։ Հաւաքեց ինքզինքը, եւ իր մատները մեռելի ոսկոր կը շօշափէին։ Պահ մը շարունակուեցաւ այս ծփանուտ մշուշը, անկեդրոն ու յիմար, մէկ մահէն դէպի միւսը առաձիգ ճամբայ, ուր մխրճուած էր անիկա, մինչեւ որ թաշկինակը վերցաւ, տեղաւորուեցաւ հաճի Մարիամին մէջքը։ Սենեակը օտար, հեռաւոր։ Թաղո՞ւմ, անկէ դա՞րձ։ Յուռութքին անհետացումը, որ այլեւս ազատ էր<ref>իր, սրբագրուած՝ էր</ref>գաղտնիքին թաթէն, առաջ բերաւ թուլութիւն, անպարտկելի պարապութիւն։ Բան ունէի՞ն հիմա, իրարմէ առնելու եւ տալու սա հակադիր, անհաշտ տարրերը, կարգերը գեղին։ Ամէն մէկը կը դառնար իր իմաստին եւ կ՚ ըլլար ինքզինքը։ Մէկ կողմը՝ դասակարգը, ա՛ն՝ որ ինքզինքը հիւր ու անկայուն դատեց աշխարհին սեղանին վրայ, նայեցաւ ուտողներուն ու թուք կուլ տուաւ։ Որ գլուխը ծռեց ամենական հովի, վասնզի շատ բարակ էր վիզը եւ երես երկարեց ամէն հարուածի, վասնզի ծեծը ցաւցնելէն առաջ մեզ կը տաքցնէ, մա՛նաւանդ եղին պակասէն։ Որ, նոյնիսկ սողալու գնով, պիտի չխնդայ, թաթերը առանց արիւնելու։ Որ միշտ պիտի տայ ու, չունեցածէն, ամէնէն վերջը միս ու արիւնէն, ու ինքզինքը առնելիքուոր երազէ պիտի Աստուծոյ գանձերէն։ Այս թուումը աւելորդ է։ Աղքատ չեղող մը զայն չի հասկնար։ Միւս կողմը՝ անոնց դասակարգը. տիրական, բազէի բնազդներով։ Աշխարհին վրայ ինքզինքը մշտական կարծող, դասող, հաւտացող։ Որ ուրանայ պիտի ամէն բան իրմէն դուրս, ամէնէն առաջ, ամէնէն անլուր անգթութեամբ՝ մահը։ Որ այդ իսկ պատրանքին սիրոյն, այնքան անյողդողդ արիութեամբ պիտի կապուի, շղթայուի արգանդին, աւելի ուշ՝ աղիքներուն։ Որ իր հաշիւներուն, ոխերուն համար խղճահար պիտի չըլլայ փոխ առնելու հարսներու արգանդը եւ օտարներուն սերմը (ամէն կեսուր ծանրութեան կեդրոն է իր տունին)։ Ու նոյնիսկ ծախելու հոգին, անջնջելի կնիքովը արիւն թափելու։ Դէմ դէմի չեն անշուշտ հաճի Մարիամն ու հաճի Աննան։ Ինչպէ՞ս ըլլային։ Բայց խորհուրդի նշաններ էին։ Ու կը նմանէին հին օրերու այն ուխտաւորներուն, որոնք տարիներով ման կու գան, թշուառութեան մէկ ծովէն միւսին ափերուն։ Կը սուզուին սիրտը յաճախուած քարայրներու եւ ընդերկրեայ աղբիւրներու։ Ու դուրս կու գան, այն ժանգահար ու ծաղկած<ref>Ծնթ. – ծաղկիլ – բորբոսիլ:</ref>օդով վիրապներէն, մազերնին ճերմակ, նոյն բորբոսանքէն, ու սիրտերնին գօս, նոյն խորշակումէն։... Փլած, կիսուած, հազիւ կարող ոտք փոխելու՝ անոնք գրեթէ փախան անկիւնէն, ուր դեռ կը թուէր խարուկուիլ ճակատագրին ափսէն՝ մանրադիր, թաշկինակին օղակովը։ Դէպի պատուհա՜ն։ Գաղտնի այս մարզերուն վրայ ամէն գործառնութիւն կ՚անձուկացնէ<ref>կ՛անձուկացնէ – ?</ref>հոգին։ Պրկագին նիստէն յետոյ առատ արեւ է հարկաւոր վանելու համար ժանգը ջիղերուն։ Վար նայեցաւ։ Ի՜նչ յիմար, անհասկնալի բան է կեանքը։ Անդին, էշ մը իր կանգունը կը չափէր, անխելք ու անտարբեր, մարդերուն հաշիւներուն, թեթեւ զռինչով մը, որ անոր ռունգերը կը փողրակէր դէպի վեր։ Արեւ։ Չաղտոտելով մեր մեղքին ցեխէն, որ մեր աչքերէն պէտք է հեղուի անոր նեարդներուն։ Կիներ, կեցող, խօսող, ժպտացող։ Կը տքար տուն մը, ծանր թաթին տակը ճակատագրին։ Կը ժպտէր միւսը, անոր համբոյրին երկարած իր արիւնը։ Ու բոլորն ալ նետուած անծանօթին ափերէն, շարժուն ու երկոտանի բակլաներ, որոնք կ՚անգիտէին զիրար, պիտի չհասկնան իրենցմով կերպադրուած հաւասարութիւնները, պիտի անցնին նշանէն (=) աջ ու ձախ, հպատակելով անհաս համարագէտին ու տեսանողի մը թելադրելով մեկին ու անառարկելի, իրենց պատգամը։ Պառաւը չէր կրնար բարձրանալ աւելի ու նոյն այս հաւասարութիւնները գրել տարածութեան տախտակին վրայ, աշխարհները ունենալով այս անգամ իբր թուանշան, մարդերու փոխան։ Պառաւը նոյնիսկ բաւական թեթեւցած չէր` թեթեւցնելու համար մարդերը իրենց պարունակութենէն, վերածելու համար զանոնք քալող միսի ու մեղքի կարասի։ Ի՜նչ ահաւոր է մարդը, երբ դիտուի այսպէս։ Չըլլար սեռը, անոնք իրենց ձանձրոյթէն զիրար բզկտէին պիտի։ Պատկերը կարիճի պէս խայթեց հաճի Աննան։ Այն ատեն կարծես հասկցաւ, որ պառաւները կ՚ապրէին, որպէսզի սեռին խուլ քարայրներէն պահէ պահ պատգամներ տային սա անխելք անտառումին, որ կը պիտակէ երիտասարդները եւ հասուն մարդերը եւ ուղղէին սեռին սլաքը, հինցած, փորձ ժամագործներուն նման։ Մարդ պէտք է անցած ըլլայ յիսունէն՝ պատմելու համար իր մանկութիւնը։ Ե՞րբ կը գրուին սեռին յիշատակարանները (ոչ յիշատակները)։ Ի՞նչն է, որ դեռ կանգուն է վաթսունամեայ պառաւի մը մէջ այն խարոյկէն, որ անոր հարսնութիւնը տաղաւարեց բոցէ շապիկի մը պէս։ Թող նային ու գտնեն մեծ աստղաբաշխները։ Ի՞նչ կար վրան հաճի Մարիամին։ Աղքատութի՞ւնը։ Բայց այդ ապրանքը կը զգուշանանք տուն բերելէ։ Անիկա մարմնացեալ յիմարութիւնն էր, ապրելու շնորհէն տարագիր մը։ Որքա՜ն<ref>Որքան, սրբագրուած՝ Որքա՜ն</ref>ալ օտար Նալպանտենց խորհուրդին։ Ուրիշներ պզտիկ, քիչ տեսնելը արհեստ մըն է, որուն վարպետը չտեսութիւնը չէ յաճախ։ Մենք կ՚արհամարհենք չաշխատողները (հասարակաց կարծիքը մարդուն կշիռ կու տայ ժամացոյցով եւ ոչ թէ աստիճանացոյցով, արժեչափով), այսինքն՝ մեր կողոպտիչ բնազդներուն հակադիր մարմինները, որոնց գանձատունը սարդն ու մուկը կը բնակին։ Գործի մը արժէքը հասակէն չափող ներկայ քաղաքակրթութիւնը դեռ չէ դասաւորած պառաւները, որոնց հասակէն աւելի շիջած է արգանդը։ Ո՛վ որ չ՚աշխատիր, այսինքն՝ խուլցած է արգանդէն, անիկա հզօրագոյն արարածն է ընկերութեան։ Ինքզինքը պաշտպանելու համար անիկա պիտի զարգացնէ ուրիշներու մօտ տարրական, ճռզած զգայարանքներ։ Ուրիշները քիչ տեսնելը զատ անուն չունի սեռային մարզին վրայ։ Տարի՞քը։ Այսինքն՝ մարմնապէս համակարգ զգայութեանց հաշտութի՛ւն մը՝ մարդէ մարդ։ Գուցէ։ Բայց՝ տարբերութի՛ւնը մանաւանդ։ Ան պիտի մեղմանայ յաճախ, երբ սեռային հոսանուտը միջամտէ եւ իրարու դէմ լարէ մատղաշ, բայց հասուն աղջկան մը մագնիսը եւ եօթանասուննոց ծերուկի մը դեռ կոտոշէն չինկած կիրքը։ Ծիծաղելի՞ անշուշտ, մեզի, դուրսիններուն համար, որ չենք խորհիր ահաւոր ողբերգութեան։ Ու այս պարունակէն դիրքը՝ ինչպէս համբաւը, մուրացկանը՝ ինչպէս հանճարն ու ինքնակալը կ՚արժեն իրար։ Մէկէն զգաց, որ կ՚ատէր, ծեծելու, փետտելու չափ, անխելք գուշակը։ Ու չէր գիտեր, որ ատելութիւնը գռեհիկ նախանձ մըն է, մալուած նախանձ մը։ Սեռի՞ն, ոչ անշուշտ։ – Մերկութեան ։ Ի՛նչ ունէր ձգելիք աս աշխարհին վրայ, հաճի Մարիամը, բացի դիակէն։ Քանիերո՜րդ անգամ ըլլալով, անոր մտքին մէջ, հեղ մըն ալ պայծառացաւ, խոշոր ու գեղեցիկ, Նալպանտենց կազմակերպութիւնը։ Իր տո՜ւնը։ Կալուածնե՜րը։ Ոսկինե՜րը։ Հապա՞։ Ու, փռուեցաւ աչքին անմոռանալի պատկերը երեք շաբաթ առաջ, Պէրպէրենց Թորոսին, երիտասարդ ու հարուստ, որ ամաններու մէջ լեցնել տալով ոսկիները, շարել էր տուած մահիճին երկու կողմերը ու հոգին տուած՝ խառնելով դեղին կարասները։ Պատկերը փոխանակ զգաստ ընելու հաճի Աննան, գրգռեց անոր տժգոյն նախանձը։ Արհամարհանքին տակ չքացուց՝ այս հեղումներէն բոլորովին անզգած կինը, որ հաւանաբար պատենքին կտաւն ալ չունէր սնտուկին խորը։ Մշտեց ցաւցնելու ցանկութեամբ կուշտէն՝
– Կարագ-հաց։
Ու շուտ ազատելու համար նեղող անոր ներկայութենէն, աճապարեց։ Թեթեւ գործ է սեղանը գեղերուն մէջ։ Կը դրուի երկու շարժումով, շատ անգամ, այնպէս, առանց ամանի, ծունկի վրայ։ Ինք մատ չդպցուց։ Հաճի Մարիամը կերաւ քիչ, զարմացաւ շատ, ու բառերով ալ, Աղուորին չերեւալուն։ Օրհնեց բեռներով ու ելաւ դուրս, մտածէն աւելի թեթեւ։ Ան մոռցեր էր իսկ բակլաները, իր բերանը եւ անկէ թափուած աւերածը՝ սա շեմէն ներս։
Մինակ։
Հաճի Աննան դարձաւ բակ։ Ի՛նչ չար ու պաղ բան էր աչքին տեսքը իր բակին, ուրկէ՝ անգայտ շոգեւորման մը մէջ, տարիներու հոսումները, մեծ ու պզտիկ ընտելանքները, կ՚եղծուէին իրենց ընթացիկ յարդարանքէն։ Արդէն իսկ շո՞ւնչը, տիրապետո՞ւմը օտարին։ Ըսես մահը մտած ու փչած ըլլար անոր տունը լեցնող բոլոր առարկաներուն։ Ի՜նչ բեկուն էր իր նայուածքը, երբ չափեց հինգ հազարնոցկատոզները, որոնք բակն ի վար առանձին հիւղակներու, այսինքն՝ սանկ ու նանկ աղքատներու տուներուն նման, կը նստէին, հաստախարիսխ ու հպարտ։ Որո՞ւ…։ Զգաց, որ ցաւին կրակը կը թափէր աչքէն։ Անիկա մոռցած ալ էր հարսը, անոր արգանդը։ Տեսա՞ծը։ Իսրայէլն էր, անօթի եւ վոհմակ, որոնք ձագերով ու ծերերով բոլորուած էին սիրական ամաններուն շուրջը, ձեռքերնին մէյ-մէկ սակառ, կրելու պատրաստ։ Հաճի Աննա, մո՛ւրն վրադ։ Որո՜ւ…։ Բայց որո՞ւ է մնացեր, որ իրեն մնայ։ Չըսաւ սակայն սփոփիչ առածը։ Իր ատելութիւնը մտքին մէջ վերածուեցաւ յիմարական պատկերի։ Ինչո՞ւ շինուած չէր կարգը այս աշխարհին այնպէս, որ ամէն ինչ փոխադրել արտօնուած ըլլար մեզի, հոգ չէ թէ դժոխքին ալ մէջը…։ Յետոյ եկան աւելի մարդկային հաստատումներ։ Լքում։ Հարկա՛ւ։ Կապոյտ ուլունքը թրթուրի քիթի մը պէս կը խածնէր տերեւները անոր կիրքերուն, ջրարբի եւ պարարտ ակօսին մէջը բուսած անոր արիւնին։ Շերամը ընտանի որդն է գեղին։ Ու անոր անկուշտ սղոցումը մտքին մէջ տեղաւորուած զգայութիւն է՝ կէս դարէ աւելի կրկնումով մը ամրացած։ Այս այցելութիւնը թէեւ անժամանակ, բայց հասկնալի։ Յետոյ, գերեզմա՜ն։ Խոզա՜կ։ Ճերմակ մա՜հը։ Արքայութի՜ւն։ Բայց դժոխքը։ Ո՞վ ունէր թաղելիք բացի… զաւկէն։ Ո՜վ անհուն ճշմարտութիւնն ու խորութիւնը մեր եսին։ Ինչո՞ւ մահուան հետ մեր սակարկութեան մէջ միջնորդ միայն կ՚ուզենք մնալ։ Ինչո՞ւ կը զիջինք մեզմէ զատ ամէն բան, էրիկ ու կնիկ, զաւակ ու ծնողք։ Ու տարտամին դէմ չենք մտածեր երբեք մեզի, թիզով մը հեռի մեր դագաղէն։
Հարսը մտաւ բակ։ Անոնք իրար չափեցին անհուն ատելութեամբ։ Զաւկի եւ գործի պակասը մարդերը կը նետէ ներքին խորացման ու անոնք կը փորեն իրենք զիրենք իրենց կիրքերուն ասեղովը։ Լուսաւոր՝ ցաթեց գուշակին բանաձեւը, պառաւին աչքին։ Կաթին ու արիւնին վտա՜կը։ Ուրիշ բա՞ն էր արդէն անոր հարսը։ Պղտորեցին զայն խուլ ու խենթ բաներ։ Վերի սնտուկէն թղթի ծրարիկը ջախջախուած ճերմակ թիթեռի մը պէս պարի ելաւ անոր սիրտին քովերուն։ Սարսափեցաւ այս յայտնութենէն։ Ուրեմն։ Յետոյ լրբացաւ ու անցաւ մահէն։ Թող ամէն մարդ դառնար իր չափին։ Առանց զգալու ան գտաւ իր բռունցքները սղմուած։ Ան չէր վախնար երկրէն ու երկինքէն։ Բայց կծկուեցաւ, երբ հարսը անցաւ իր մօտէն, հեռու, դուրս, ամբարիշտ եւ պոռնի՜կ։ Իրարմէ կը փախչէին անոնք։ Մէկը՝ դուրս։ Ո՞ւր։ Հաճի Աննան ուրիշ ատեն՝ սրտադող պիտի հետեւէր հարսին գնացքին ու նպատակին։
Հիմա չուզեց իսկ գիտնալ։ Քաշուեցաւ վեր, ծանր-ծանր, ինչպէս մէկը, որ հսկայ ժայռ մը ստիպուած ըլլար քշելու։ Իր մեղքերուն հարկն էր ատիկա, զոր կը հրէր իր առջեւէն։ Առանձնացաւ իր սենեակը։ Ու գամուած, կախարդուած ըսուելու չափ խոր, աչքերովը սնտուկին, որ ճմռկուած թղթի ծրարիկ մըն էր ատ պահուն եւ ուրիշ ոչինչ՝ ան մտիկ ըրաւ ինքզինքը։ Դուռը բացուեցաւ բակէն։ Կու գա՜ր։ Չխորհեցաւ օտարականի մը, թերեւս անոր համար՝ վասնզի իր հոգիին մէջ ա՛լ չունէր տեղ նորամուտի մը։ Ու չըրաւ հետաքրքրական շարժումը, որ կիները կկոցի պէս պատուհանէ պատուհան կը նետէ իրենց ամէն տարիքին։ Սանդուխներուն վրայ ճանչցաւ սակայն Աղուորին քայլը։ Ո՞ւր։ Իր դուռը՝ գոց՝ կը խնայէր իրենց աչքերուն խաչաձեւումը, որ վտանգաւոր գործողութիւն մըն էր հիմա, ամէն պատահումի սպառելով շատ բան անոր անհրաժեշտ հոգեկան պահեստէն, կորովէն։ Տարաւ ինքզինքը պատուհան։ Ու ծանր էր իր մարմինը իրեն։ Համապատկերը՝ պարզ, լոգցած արեւով՝ հիւսուած լռութեամբ եւ փողփողումով, լիճին ոսկի տախտակներէն, ու ճամբաներուն երազունակ պառկուածքովը։ Ինչպէ՜ս այդ սիրուն, ամէնօրեայ տեսարանը մէկէն վերածուեցաւ ուրիշի…։ Գիտէ՜ր սակայն, որ պատկերին կեդրոնէն խճուղին, տեղին ու իրաւ, առեր-քաշեր էր անոր միտքը տղուն ետեւէն…։ Տաճիկ գիւղաքաղաքն էր, շատ ինքնեկ, անմոռանալիտեքորովը։ Ու տեսաւ իր տղան, որ կը բարձրանար նոյն սանդուխներէն, որոնցմէ իր մարմինը – ինչո՞ւ տեսաւ զինքը հոսուն ու աղուոր։ Ինչո՞ւ մեր յիշատակներուն վերաքաղին մէջ մենք կը յամառինք կառչիլ մեր լիութեան նկարին։ Ինչո՞ւ գրողները իրենց ծերութեան նկարները իրենց առանձնասենեակին կը վերապահեն եւ իրենց ուրիշ օրերու լուսանկարները կը յանձնեն հասարակութեան – ելեր ու իջեր էր այնքան անգամներ, Նալպանտենց տունին ու տղուն հոգովը։ Ու հովը բացաւ էջերը դժբախտ մատեանին։ Որքան աչք պտտցուց<ref>Որքան աչք պտտցուց – ?</ref>…։ Բայց իր աչքին լուսցող գիշերն էր, անպատում, դժոխք գիշերը։ Անոնք կցկտուր բառերով ողջունաձեւած էին Սողոմէն ազատելու միջոցները։ Պառաւը, արդար իր ցասումին խթաններէն մոլեգնած՝ զիջումն էր ըրեր իր տղուն` գործածելու ստորին զէնքը` թուրքին դիմելու։ Տղուն մէջ ատիկա խառնուածքի հոսում մըն էր։ Մատնութիւնը, ուրիշ ժողովուրդներու մէջ հաշիւի արդիւնք, մեր մէջ կապուած է առհաւական ախտերու։ Զօրաւոր անհատապաշտութիւնը արդիացած տարազ մըն է ու մուրացածոյ՝<ref>յաւելում բութի</ref>պարտկելու համար վիճակը, որ անզօրին, տկարին պարտադրուած է ազգերու կրկէսին։ Մենք մատնեցինք, որովհետեւ մեզ չէին պաշտպանած մեր աստուածները։ Ու մեր զաւակները մատնեցին, որովհետեւ իրենց հայրերը չէին տառապած հոգեկան անկարան<ref>անկարան [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>միութեամբ։ Բայց մեր կիները աւելի պինդ եղան, քան մեր այրերը։ Սերոբը դիւրութեամբ պիտի երթար թուրքին, ինչպէս իր նախնիքները – բայց բոլորը – գացեր էին պարսիկին ու յոյնին, թաթարին ու արաբին։ Մէկը հաճի Աննայի աչքերը քաշեց, բիրտ ու անդիմադրելի, ետեւի սնտուկին։ Ճամբայ եւ սնտո՜ւկ։ Առանձին էր անիկա մկնդեղի դաւադրութեան մէջ, վասնզի չէր խորհած ատոր՝ տղուն հետ իր խաչելութեան ժամերուն։ Ժամուն մէջ, աղօթքի ընթացքին, անիկա Աստուծմէն մատ, աչք, լոյս ուզած էր։ Ու լոյսը եկաւ խանութպան Մակարէն։ Ո՞վ կապեց փակ խանութը ու անոր բնակիչ Մակարը, ու անոր վաճառքը՝ մէջտեղը՝ իր աղօթքին։ Աստուա՞ծ։ Չառաջացաւ մինչեւ այդ ստուգութիւնը ամբարիշտ պառաւը։ Բայց կը զգար, թէ մեղքի շաբաթէն ասդին շատ մը բաներ կորսնցուցած էին իրենց պայմանադրական ծանրութիւնը անոր աչքին։ Ատոնցմէ գլխաւորը՝ մեղքին մղձաւանջն էր, որ վերածուեր էր սովորական վիճակի։ Վարժուեցանք պատերազմին ու անոր հինգ տարիներուն։ Հիմա, շարժուն եւ խենթեցած իր սնտուկովը՝ անիկա կը սպասէր վախճանին օրուան, որ նոր կը սկսէր։
==== Գ ====
Նալպանտենց Սերոբը կանուխ հասաւ նաւահանգիստ։ Փոքր յունական քաղաք, վաճառաշահ ու հարուստ։ Ճամբորդի պայուսակը հոգածութեամբ կախեց իր թեւէն եւ մտաւ դրամատուն։ Լուսդէմին առաջին գաղափարն էր դրամն ու գոհարեղէնները ապահովել։ Գեղացի տղոցմէն ի՞նչ սպասելի չէր։ Այն օրը բոլոր կառքերը գրաւուած էին կառավարութենէն, որ զինուորական փոխադրութեան էր յատկացուցած զանոնք։ Կը պատահէին նման դէպքեր։ Ու ստիպուեցաւ մնալ։ Օրը անցուց՝ ծովեզերքը թափառելով։ Աչքին ուժը կոտրած էր։ Հետեւեալ առտու կանուխկեկ ան կառք առաւ դէպիգազան։
Մեր պատմութեան առաջին գիրքերուն մէջ թուրքը արտաքին ազդակ մըն է, շատ հեղ հեռու, անուղղակի, պետական զսպանակէ։ Իզնիկի լիճին շուրջ թուրքերը չեն ախորժած կեավուրէն ու քշած զայն կիրճերուն եւ լեռնակողերուն։ Այդ ճնշումին գեղացին ցոյց է տուած կրաւորական ընդդիմութիւն, իր մեծերով, թուրք յորջորջմամբ՝չորպաճիներով, ու ինքնամփոփ, ինքնայարդար կղզիացումով։ Ճամբաներու պակասը գլխաւոր պահպանակներէն մէկն է այդ ինքնացումին։ Խճուղին եւ Հայկական Հարցը մեր գեղերը բացին թուրքերուն։
Գազա՛ն։
Թուրքերով բնակուած հողը, տակաւին հեռուէն, ճանաչելի է քանի մը յատկանշական երանգներով։ Եւրոպացիները դիտած են անշուշտ մինարէն, փոքր, բորոտ, բայց ամրապէս խարսխուած իր սիւնէն դարվար դէպի փորը հողին։ Տեսած են գլխէն զարնուած գմբէթը մզկիթին, ուր ժանգն ու մետաղը, բորբոսն ու ծաղկեւոր<ref>ծաղկեւոր – ?</ref>խոտը կ՚աճին միասին կանանչ ու կապոյտ, երիթացած, բազմակնոց, թարախագիծ աչքերու հիւսք մը տուող պատուհաններով։ Դիտած են տակաւին նոճիները, շրջապատի բորին եւ լքումին մէջ առանձնապէս կենդանի եւ նուրբ, թրքուհիները, սաւանով ու խորհուրդ։ Ու տակաւին՝ փաթթոց ու մոնկոլագիծ դէմքեր, եաթաղան ու տէրվիշ։ Մայրաքաղաք կամ գաւառի կեդրոն քաղաք, հոգ չէ, անոնք ծանօթ են նեղկուկ փողոցներուն, ուր տուները, քիթ քիթի, բայց քարացած ու կուղպ՝ մեռելական բան մը կը քարեն<ref>կը քարեն [ Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>, կը բեմադրեն, սիրտ սեղմող ու թուրք։ Բայց չեն ճանչնար ներքին, խուլ քաղաքիկը, որԽաթթը հիւմայունէն առաջ անկշիռ գիւղակ մը, 30-40 տարուան մէջ ճարած է եւրոպականքանթոնի մը արտաքին նկարագիրը։ Անո՞ւն։ Բայց ի՛նչ հարկ։ Անոնք մնայուն ալ չեն, Թուրքիոյ մէջ, նման ամէն բանի։ Անոնք, այսինքն՝ պիտակները, պիտի ճարուին, երբ բախտը պսակէ ջանքը զիրենք յղացողներուն։
Նոր քաղաքականութեան մէջ, ձեռնարկը, տնտեսական, զինուորական, ազգային՝ կը հետապնդէ քրիստոնեայ խմբաւորումները։ Տասը տարի առաջ անկշիռ, խուսափուած ագարակ, վասնզի մահացու տենդերով աւերուած, ինչպէս դիտելի է պարագան ծովաբազուկներու խորշերուն մէջ կծկտած պարարտ հարթութիւններուն համար, այսօր շնչելի, քանի մը ճահիճներու ինքնակամ չորացումով – ջուրերը քմահաճ են – վաղը, փաշայի մը աճպարարութեամբը անհունօրէն ընդարձակուած,թափուով, քարտէսով, ու երկաթաձող սահմանանիշներով ապահովուած, այդ խեղճ ագարակը վստահ կրնանք ըլլալ, կանչուած էգազաըլլալու, հերիք է, որ իյնայ ճամբու կեդրոնին հայ գեղերու հաղորդակցութեան, կամ լեռներու սիրտին ուրիշ հայ գեղեր ակօս ու հերկ դպցնեն մօտերը ու լեռը բանան արօրին քիթին։ Մնացեալը թուրքին գիտնալիքն է։
Ձեզի պատահա՞ծ է, ձիով կամ ոտքով, քալել ժամեր շարունակ, հողի նոյնադիր ու նոյնակերտ շերտերու մէջէն, անգո՛յն՝ աւազէ յատակով, կամ սեւ, կռնծած գուղձերով, փոսոտ ու, եղանակին համեմատ՝ ցեխ կամ մաղմաղ փոշի ճամբու մը քմայքին, որ կայ ու չկայ, ճիշդ հեքիաթին ըսածին պէս, երբեմն թիզ մը կռնակի վերածուած, բռնագրաւող թուրքի մը ցանկապատէն կրծուելով, երբեմն տարտղնուելով արտավարներու վրայ, ճահիճի մը իբր յատակ ծառայելու տարիին երեք-չորրորդը<ref>յաւելում միացման գծիկի</ref>։ Որ ձեր նայուածքին հանէ տարօրէն իրերատիպ նոյն կտչուլ<ref>կտչուլ ? (վերծանուած նախորդ գիրքերու ձեռագիր-բնագրէն)</ref>ծառերը, խեղճ, խեղճ ու ոստահար, ուղտերու երկարահաս ակռաներէն այդպէս կատուած<ref>կատուած ? կռտուած ?</ref>, գիշատուած։ Ուր՝ աղբիւր մը, ջրհոր մը, երբեմնդարպանտ<ref>Ծնթ. – դարպանտ – ճամբաներու հանգուցումին ոստիկանական կամ զինուորական կայան:</ref>մը, երբեմն տուն մը, առանձին կամ երկու-երեք, պոչ պոչի, անխնամ ու անոճ ընդհատներով կէտկիտում մը բերեն<ref>բերին, սրբագրուած՝ բերեն</ref>անսպառ ձանձրոյթին, որ կը բխի, կ՚աստղանայ կարծես լիճին շրթունքներէն քամուելով-քամուելով, երբ ասիկա եղանակին համեմատ իր ջուրերը կը քաշէ կամ կը ծանծաղէ, բայց իր ընկրկումին` լորձնումին կնիքը անջինջ զարնելով իր ափերուն։ Կը քալես, պրկուած, խիստ ու այս գնացքը աւազի պէս անյարիր կ՚ընէ քեզ, յոգնութենէն տարբեր բան մը կործելով հոգիիդ, – այն յուսահատական, անվախճան փոքրութիւնը, որ աւազինն է, փոշիացումին անդրադարձը մեծղի պատկերներէն։ Կը քալես ու նոյն տեղն ըլլալու տիրական մղձաւանջը կ՚աւելնայ ճամբուն տաժանքին։ Ու ահա տուն մը, բայց ժամեր ետքը։ Սանկ քիչ մը կոշտ, մեծ, ցած։ Պատուհանները՝ ցանցահիւս, ճաղերով տաճկցած։ Բակ՝ ուզածիդ չափ, նոյնիսկ աւելի, վասնզի ցանկապատը կը խուսափի աչքիդ հասողութենէն` ցիցերուն գագաթին հրէշային գանկերուն ճերմակ սարսափովը միայն զգալի դառնալով։ Փուռ, ու կուշտին՝ մացառումը փուշին ու խռիւին, այնքան խոցող, խածնող աչքն ու հոգին, որ չես կրնար նայիլ։ Անտառին, լերան, ժանիքին<ref>Անտառին, լերան, ժանիքին – ?</ref>այս ներկայութիւնը խաղաղութեան սա շրջափակին առջեւ, որ տունն է, կը վիրաւորէ։ Ախոռ։ Կուշտին՝ գագաթէն բեկուած բուրգերը աղբին, որոնց շրջուած կատարէն աքաղաղը կ՚ողջունէ անցորդները, մեծ անխտրութեամբ` պէյն ու գնչուն արժանի նկատելով նոյն ծափահարութեան։ Որոնց փէշերուն՝ բանակ մը ճուտիկ, կաթիլ-կաթիլ, կտցունք-կտցունք ծեծելով աղտն ու արեւը։ Շէնքի ուրիշ կտորներ, կոկիկ, կիրով, ծեփուած, չորնալու դրուող<ref>տրուող, սրբագրուած՝ դրուող</ref>հսկայ աղիւսներուն նման։ Ծառեր, նոր ու հին, որոնք տունին ճաղերուն նպաստ կը բերեն իրենց առատ ոստերով։ Բանջարանոց, պարտէզ, այսինքն՝ մրգաստան, ջրհորի մը մերկ թեւը, երկա՛թ՝ կապոյտը դանկըտող։ Կառքեր ու հողագործի բազմազան կազմածներ։ Դուռին՝ որ ճաղ է դարձեալ, կողերը շատ նօսր, բայց քանի մը մարդու հասակով եւ որ ցանկապատը կը պատռէ լայն փեռեկումով, մշտակայ շուն մը, որ կը հաջէ, աղմկոտ ու գազան, վիզին՝ սրափուշ երկաթէ մանեակ:<ref>ստորակէտ, սրբագրուած վերջակէտ</ref>Կը քալես։ Ու ահա, բաւական հեռուն, ուրիշ տուն մը, յուսահատեցնող նոյնութեամբ։ Կը քալես։ Ուրիշներ։ Գի՞ւղ։ Բայց ո՞ւր՝ Արեւելքի շատ ընտանի այն թշուառ ցեխակոյտը, որ խոշոր հացերու նման հիւղակները կը տնկէ իրենց յատակէն ու կը դնէ եփելու արեւին. ո՞ւր՝ ցածուկ, կղմինտրին սեւ ու բորակահար ատամներուն տակ կքած, փախած, գոգացած տանիքները, որոնք անընդմէջ կ՚երկարին, խղճալի, քոսոտ պատերու կռնակէն։ Ասիկա նորակերտգազան է թուրքերուն։ Քանի մը տասնեակ տարի առաջ վատ, ապառողջ ագարակ՝ անիկա պետական իմաստի է բարձրացած քաղաքական խորունկ հաշիւներուն կրկէսէն։ Ոչ մէկ հանք, ոչ իսկ զինուորական երկաթուղի, ապագայ թելադրող ճարտարարուեստի հեռանկար չեն ազդակները այս ստեղծումին, ինչպէս է ատիկա քաղաքակիրթ այլ պետութեանց մէջ։
Նալպանտենց Սերոբը քալեց։
Լուռ, գրեթէ մեռած փողոցներուն մէջ, ցանցառ ձեւեր, սաւանուած ու առանց դէմքի։ Թուրք կիները իրենց ծածկոյթը կը կրէին պիրկ հեշտութեամբ մը, երբ իյնային փողոց, յիսունէն ետքը։ Անոնք կը սահէին հողին վրայէն դեղին փապուճներով, քիթէն սուր ու կորած դէպի ներս։Գազային կեդրոնական փողոցն էր ասիկա։ Առանց սալարկի։ Դուռներուն սեմին մարդահասակ երկարած մարմարներ,<ref>յաւելում ստորակէտի</ref>ով գիտէ ո՛ր փլատակէն կորզուած հայ բանտարկեալներու եղունգներովը, այնքան առատ՝ Նիկիոյ լիճին ամբողջ ափերովը։ Քառորդ դար առաջ պոլսական փաշայի մռայլ ու վատահամբաւ ագարակ – անոր տէրը ձմեռները 50էն հարիւր պոռնիկներ կը թափէր հոն – ճահիճներու ընդարձակ օղակներով, բայց ջրարբի հողին ու, մա՛նաւանդ՝ քաղաքական տեսաբաններու նիւթ ընծայող իր դիրքին համար, որ հիւսիսէն ու հարաւէն լիճը եզերող հայ գիւղերու տողաշարին ճիշդ կեդրոնը կը բռնէր, հայկական խլրտումներուն հետ կրկնապատկած էր իր իմաստը։ Ով գիտէ ի՜նչ խռովիչ, խորաթափանց տեղեկագիրներով, անոր սեպհականատէր աստիճանաւորը համոզած էր իշխանաւորները, փոխանցելու համար այդ անհասոյթ տնտեսութիւնը պետական գանձին, որուն հզօր մղումովը քիչ ատենէն պիտի յառնէր նոր քաղաքը, պետական-վարչական իր ամբողջ կազմածովը։ Զոհուեցաւ հին ու պատմական մայրաքաղաք մը, իրաւ է, թէ այսօր աւեր, Նիկիան, թուրքերուն Իզնիկը, որ քիչ մը շատ հեռու կ՚իյնար հայկական աքցանին լծակէն ։ Այսպէս կը սիրէին տրամաբանել թուրքերը, Հայաստանէն այսքան հեռու, Պոլսոյ քիթին տակ, ռուսին եւ քուրտին մեքենայութիւնները ամչնալով աւելցնել իրենց տեղեկագիրներուն։ Միշտ այս իմաստութեամբ, պետութեան հաշւոյն փաշան տուն, կենդանի, կթան ու հող, բոլորն ալ ձրի բաշխած էր անոնց, որոնք կը յօժարէին աշխատիլ անսահման, դարերէ ի վեր հանգչած, պարարտացած անոր արտերուն վրայ։ Երկու զանգուածային գաղթականութիւն – Ռուսիայէն եւ Պալքաններէն – հալած էին առաջին աշխատանքներուն մէջ։ Հակառակ այս վրիպանքին՝ կեավուրները չգտան քաջալեր։ Փաշային ուշադրութիւնը տարածուեցաւ շրջանի տականքին, – մարդեր ասոնք, որոնք քանի մը հեղ բանտ ինկած, իրենց պապերուն կալուածները բոզերուն ծոցը շոգիացուցած, ախտաւոր՝ բայց երկրին վարժ, քիչ քրտինքով շատ դրամ շահելու հեռանկարը սիրտերնին, ա՛լ գործելու անկարող քանի մը պոռնիկ կապած իրենց փէշին, կու գային իրենց գլուխներուն համար պատրաստ յարկ մը առնելու, պառկելու ցերեկները, աշխատանքը ձգած կիներուն, գիշերները հայ գիւղերուն շուրջը գողութեան ձեռնարկելով։ Ամէն պաշտպանութեան արժանի կը նկատուէին փաթթոցաւոր մուրացկանները, այդ քռթած, կանանչ, սեւի եւ ճերմակի խառնուրդ թշուառական արարածները, մեծ մասը գօշ, որձեւէգ, իգացած կամ յիմար, իրենց գլխուն դարձուցած կանանչ կամ պիսակաւոր քանի մը կանգուն լաթը, որ պոռնիկի մը զգեստ էր եղած այդ գլուխները հանգչելու չելած, եւ որոնք անհնարին թշուառութեան մը մէջ, բերքի ամիսներուն յանկարծակի կը բուսնէին<ref>կը բուսնին, սրբագրուած՝ կը բուսնէին</ref>եւ գեղէ գեղ մուրալով ու երգելով արաբական անհասկնալի տաղեր, ոջիլին ու աղտին մէջ զազրելի՝ նահատակ<ref>Նահատակ, սրբագրուած՝ նահատակ</ref>իրենց պատանութիւնը կը ծախէին<ref>կը ծախեն, սրբագրուած՝ կը ծախէին</ref>ամէն վաստակի։ Ու կը փնտռուէին յանցաւորները, բանտի կամ ծառայութեան մէջ փախստական ու, մա՛նաւանդ՝ անոնք, որոնք կեավուրներուն հետ բախում էին ունեցած, կողոպտած, անպատուած, վիրաւորած ու սպաննած ալ, բայց բանտ իյնալու յիմարութեան ենթարկուած։ Փաշան միշտ պատրաստֆերմաններ ունէր դարակին, անոնց պատիժները մեղմող ու քաւող։ Ան, կուսակալութեան զինուորական հրամանատարին հետ համախորհուրդ, հոն հաստատեց ձմերոցը ամբողջ վաշտի մը։ Զինուորները գործածուեցան ճահիճներուն չորացման, գիշերները ծոցերնին ունենալով Պրուսայէն բանակ մը պոռնիկ։ Սպաներուն համար կառուցուած բնակարանները «ծախուեցան», դուք չէք կասկածիր՝ ի՜նչ ճարտարութեամբ, թուղթի վրայ՝ ինչ բարձր գիներով, իրականին մէջ առանց բնիոնի մը բեռին, նորակերտգազային։ Ու մահահռչակ ու դառն ագարակը, որուն բոլոր ջրհորները որդերով կը զեռային ամառները, քիչ-քիչ մաքրուեցաւ մժեղէն, ունեցաւ տանելի աշուն ու պալատ։
Բայց, ագարակի եւ գիւղի խառնուրդ, չորս հարիւրը չանցնող իր դուռներով – հայ գեղերը ենթարկուած անոր վարչութեան կը համրէին մինչեւ հազար հինգ հարիւր տուն, առանձին-առանձին – արդիական տարազով իր գայմագամովը հպարտ, այդ աւանը չէր թօթափած իր շինական կաղապարը։ Գիւղին բուն մարմինը դեռ կը պահէր հին շրջանէն իր կնիքը։ Արտեր, կալեր, պարտէզներ՝ կտրուած, բայց թուրք, այսինքն՝ քմահաճ ու անօրէն կանգունով։ Անոնց քմահաճ մէկ կէտին, անկիւն կամ կեդրոն – թուրքը աչք չունի գիծերու վրայ. իր յաւելումները իր տիրած քաղաքներուն վրայ կը պատմեն ահաւոր կծծութիւն մը ջանքի, որ հասաբեր չէ անմիջապէս. անիկա արհամարհած է իր բնակարանը, ինչպէս իր կինը ու զօրանոցի, վրանի ճարտարապետութեամբ մը խառն ի խուռն դիզած տուները, փողոցները։ Իր Պոլիսը, հակառակ նորութեան, կենդանի վկան է այդ ճաշակին – ցանցառ բնակարաններ, առանց յատակագծի, առանց բաշխումի, ընդարձակ, շատ ընդարձակ բակերով, որոնք տեղեկագիրներու վրայ այնքան անհրաժեշտ կը նկատուին մշակին, անոր բազմազան զբաղումներուն յատակ ընծայելու համար եւ ձրի հողերու վրայ շռայլ, անխելք օրեր կը պատմեն տեսնել կրցողին։ Ասոնք կը պատկանին աւատաւոր աղաներու, կէս-կտոր<ref>յաւելում միացման գծիկի</ref>պէյերու, հանգստեան կոչուած պաշտօնեաներու, որոնք անգամ մըգազան հաստատուելէ յետոյ, ապահով են սանկով ու նանկով մարդ ճարելու, ամէնէն քիչը՝ հայ բանտարկեալներ եւ պետութեան օրհացովը չարաչար աշխատցնելու իրենց տնտեսութեան։ Եւ ուրիշ տուներ, միշտ փակ, ճամբու եզրին կամ պորտին կծկտած, ծեծուած։ Տգեղ եւ հիւղանման այդ շէնքերէն, անպատճառ ճաղապատ պատուհաններ, մռայլ, դաժան, աչքը երկաթ թելով մը վանդակող։ Ուտելիք հացէն կը զրկէ<ref>կը զրկէ ? կը կտրէ ?</ref>թուրքը՝ իր բնակարանը լոյսէն զգուշացնելու համար։ Արե՛ւ, առա՜տ, անգիծ ու խոռոչուն փողոցին մէջ։ «Մարդ չի տեսներ, երբ կը նայի ներսին»։ Բաժին կայ ճշմարտութեան այս հաստատումին մէջ։ Աւելի յստակ պիտի ըլլար ըսել. «Մարդ չտեսնելով կը տեսնէ այն բաները, որոնք անգամ մը գծագրուած են անոր ուղեղին»։
Նալպանտենց Սերոբը վարժուած էր այս պատկերներուն, որոնք դպան ու անցան իր աչքերուն` թեթեւ մը յուզելով իր տառապակոծ հոգին։ Ան ճիշդ չէր գիտեր, թէ ինչու խռովքը հզօր եղաւ հետզհետէ, երբ մօտեցաւ հրապարակին։ Մատնութեան մը ներքին խարա՞նը<ref>խարանը, սրբագրուած՝ խարա՞նը</ref>։ Բայց նոր չէր ատիկա իրեն համար։ Վրէժխնդրութիւնը, մենէ դուրս գործող, ոչինչ կը փոխէ մեր դժբախտութենէն։ Ան շտկուեցաւ դէպի կեդրոն, մզկիթին եւ կառավարական պալատին հրապարակը։ Նոր կառուցուած գիւղերուն մէջ թրքական քաղաքակրթութիւնը կը բաւարարուի այդ բաց գետիններով, որոնք կը ձգուին ազատ, հանրային նպատակներու։ Գաղթականներ, Կովկասէն, ճաշակը բերած են այդ բացավայրերուն, որոնք ռուս տիրապետութեան պարտադիր բարիքները եղան Կովկասի գեղերուն։ Աղբիւրը կամ ջրհորը, սօսիներու բազմադարեան թեւին տակ, կը կազմեն նկարչագեղ ներքնամասը գեղին, որ քովնտի կը փախչի ու կը շուլլուի զառիթափերը կամ կը մխրճուի տափերուն դէպի ալքերը։ Դաշտանկարին իբր խորք՝ պալատը, մանրանկար, խեղճ, օտար։ Անտէ՛ր՝ ամէն շինուածքի նման, ուր կնոջ եւ ընտանի կենդանիի շունչը չէ պաղած` տալու համար պատերուն ու գետինին սանկ համ մը, մարդկային ջերմութիւն եւ գորով։ Ո՞ւր է, որ կը զատուի տունի մը հոգին՝ պանդոկին վանող օտարութենէն։ Քիչ մը բացօք՝ դպրոցն ու մզկիթը։ Սրճարաններ։ Աւելի ետ՝ աչքէ խուսած լքումի մը մէջ, ճամբորդներու սահմանուած համայնական սենեակը – թուրքերուն ամէնէն սիրուն ընդօրինակութիւնը, Արեւելքի բարքերէն –, իրենց բարբառովը՝ օտան, որ թշուառական գեղերու մէջ փախուստ էր տուած եւգազաներուն մէջ վերածուած աղտի եւ մլուկի մէջ խղդուած պանդոկի։Գազային միակ խանութը, այդ ատեն, դարբնոց մը, բացառաբար հայ։
Նոր իր բախտին հետ ագարակը արժանաւոր համբաւի տարած էր նաեւ հսկայ ջուր մը, որ առաջ կը հոսէր, անիմաստ, դէպի ճահիճ։ Փաշան, միշտ պետական գանձէն, մէկի տեղ տասը հաշուելով, ջուրը առած էր քառսուն աչք փողրակներու տպաւորիչ հոսումին։ Պատը՝ որուն երեսին հաստատուած էր ջուրին ուրդը, հնօրեայ մարմարներու հանգոյց մըն էր, որուն վրայէն չէին յօժարած յունական կամ լատինական տառերը ջնջելու։ Օրուան ո՛ր ժամուն ալ անցնէիր, առջեւէն, հանդիպէիր պիտի ծերունիներու` մերկացուցած իրենց ազազուն ոտքերը, փաթթոցով գոգաւոր իրենց ֆէսերը զետեղած իւրաքանչիւր փողրակի վերեւ, յատկապէս փորուած ծակերու խորը, եւ զբաղած սրբազան լուացումով։ Կեավուրները լաւ կը ճանչնային երկիւղած, թթու այն բխումը, որ հաւատացեալներուն դէմքէն իբր թոյն կը կաթկթի, թուրք ա՛յն հովը, որով կը խորշոմի անոնց երեսին կաշին անհաւատի մը հոտէն։ Լուացուողները, հեզահոգի եւ քաղցր գոմէշին ու նոյնիսկ ջորիին հետ, չէին նեղուեր կենդանիներէն, երբ ասոնք ամառուան շողուն (շոգ) ցռուկ տանէին փողրակին պաղուկ բերանին, բայց կը հալածէին անոնց կեավուր տէրերը` ստիպելով, որ չորնան, ծարաւէն, երկարելով իրենց լուացումը, տեղերնին տալու համար ուրիշի մը։ Թուրքինապտէ՜սթը։ Հարիւր տարի ետքը մարդիկ սպառած պիտի չըլլան իրենց արմանքը ժողովուրդի մը մասին, որ առհասարակ, կակուղ՝<ref>յաւելում բութի</ref>Աստուծոյ ստեղծած մեծ ու պզտիկ արարածներուն հանդէպ, ոջիլն անգամ արժանի նկատած կեանքի, առնուազն ուտուելու, այնքան անպարփակ ատելութիւն ճարէ իր մէջէն կեավուրին եւ խոզին հանդէպ։
Սերոբը զգուշութեամբ անցաւ հրապարակէն։ Սովորութիւն ունէր, աչքերը աղբիւրէն զատելուն պէս, յառել մինարէին, որունշէրիֆէէն կանանչ փաթթոցով մարդուկը հեքիաթի մը ճինին պէս կը տպաւորէր զինքը։ Յետոյ, նոյն աչքը, աւելի վախկոտ ուղղուէր պիտի մզկիթին մշտապէս բաց դուռին, զոր կաշեգործ հաստ վարագոյր մը փակ կը բռնէր ամառ թէ ձմեռ։ Աղօթքը, իր երկրորդամաս զբաղանքներովը թուրք գեղերուն հանրագիր երեսն է։ Ճամիին բակը՝ խորհրդարանը։ Երբ արտը չեն, անոնք պիտի ըլլան նամազի, ուրկէ զիրենք մահացու հիւանդութիւն մը միայն կրնայ արգիլել։ Ճամբորդութիւն, աշխատանք՝ պատճառներ չեն։ Ամէն արտ գացող գեղացի, իր եզները խթանող նիզակին շնորհիւ՝ կը չափէ արեւը եւ աղօթքի կը նստի մզկիթի մը մէջ ծնրադրողի երկիւղածութեամբ։ Պէտք էր զգոյշ, կամաց կոխելով անցնիլ սրբատան առջեւէն։ Աղօթքին մէջ խանգարում մը, դեռ իմ օրերուս, բաւական փաստ էր, որպէսզի հաւատացեալը խոր վրդովումով նետուի դուրս, բռնէ անհաւատին օձիքէն, հոգ չէ թէ իրմէն տասն անգամ զօրաւոր, քանի մը չոր ու շառաչուն ապտակ, երկու-երեք բեռ ալ հայհոյութիւն թափէ կեավուրին տուն ու տեղին, կնիկին ու տղուն, գիրքին ու կրօնքին։ Իմ օրերուս ոստիկանը չէր միջամտեր, ինչպէս դատարանը չէր լսեր արիւնաթաթախ ինկող մարդոց աղաղակը։ Ով գիտէ ի՜նչ աւելի խուժդուժ բարքերու հետքեր կան ծուարած խորը այս սովորութեանց։ Թուրքերը հիմա իրենց անցեալին լայնութեան, երանութեան հեքիաթը կը սիրեն պատմել, քրիստոնեաներուն հարստութիւնը ` բարգաւաճումը բացատրելու համար։ Թող հաճին անգամ մը ճիշդ նայիլ ամէնէն քիչ հարիւր տարի մը առաջ։ Անոնց գտնելիքը ուրիշ պատկեր է այդ մռայլ դարերէն, երբ կեավուրին կեանքը կեավուրին ձգուած շնորհ մըն էր տիրողին աչքին, զոր կրնար ետ առնել ուզած րոպէին։
Մտաւ անիկա գեղացիներուն սրճարանը։ Քաջածանօ՛թ՝ անոր իր տամայի տախտակէն մինչեւ պատի կոշտ պատկերը, գծագրուած՝ սեւ իւղով մը, – հաւանաբար խառնուած ածուխի փոշիին։ Անուն ալ ունէր այլանդակ պատկերը, Լէյլայի եւ Մէճնունի ընտանի գիրկընդխառնումը, անկարելի տգեղութեամբ մարմիններու վրայ։ Ո՞վ էր գծած այս ծաղրանկարը։ Հեքիաթը կը պատմուէր յաճախակի, սազով ու երբեմն ալ պոռնիկներու խաղարկութեամբ։ Ապսպրեց սուրճը, պաշտօնական, պարտաւորիչ։
Հոս, աղտ, լքում՝ առարկաներու, իրենց անգամ մը գրաւած անկիւններուն, տրտմութի՛ւն, որ լոյսին պակասովը կը բացատրուի, ծուխի ծթռանք, տախտակին եւ ծեփին մէջ համաձուլուած հաշիշի հեւք եւ քրտինք, – բոլո՛րը՝ այն խոնաւ, կպչուն, ծանր ու խղդող շոգին մէջ համադրուած, որ կը ճապղի սրճարանին պատերուն եւ զոր չեն կրնար վանել, անհետել խիստ բերանները խոշոր հովերուն։ Աւելի՝ անիրաւմամբ, զրկանքով, ծեծով ու արիւնով շաղուըւած ու բորբոսաւոր ճնշումը, տաժանքը, սղոցումը, նուաղում բերող անձուկը, որով մեր մտքին մէջ կ՚ամրանան, կը քարանան կարգ մը տեղեր, իբր նկարագիր ու անյատակ թախիծ։ Աւելի՝ այն մասնաւոր, քեզմով միայն պայմանաւոր դառնութիւնը, նուաստութեան, կործանման անմեռ զգայնութիւնները, որոնք պիտի յառնեն ամէն անգամ, որ անցնիս զանոնք տեսարանող վայրերէն։ Աւելի՝ իբր հայ կուլ տալու դատապարտուած անանուն այն կորանքը, որ քեզ կը զղջացնէ ծնած ըլլալդ անգամ։ Ո՞վ է հայ եղած եւ չունի անոնցմէ իր երակներուն խորը, պապերէ անցած կամ անձնական փորձառութեամբ։ Թուրքը մեզ սպաննելէ առաջ, սպաննած էր մեր հոգին։ Նալպանտենց Սերոբը, հակառակ իր ծախուած հոգիին, քանի՜-քանի՜ անգամ ամօթն ու դառնութիւնը կուլ տալով հանդիսատես է եղած այդ սաքուներուն վրայ թափուած, գործադրուած անհուն զրկանքին ու անգթութեան։ Ու դեռ «ծայրն էր ծրարոց»։ Այսինքն՝ «յեղափոխական»,քոմիթաճիպիտակուած սարսափին դէմ յետսամուտ կազմակերպութիւնը նոր կը ծրագրուէր, ա՛յն՝ որ հետզհետէ բնաջնջման հսկայ ծրագիր մը դառնար պիտի եւ իր պսակումը պիտի ողջունէր 915ին։ Այդ օրերուն թուրքերը գոհ էին կթելով։ Հայ գեղերը կրած էին ազդեցութիւնը Մեծ կոտորածներուն։ Դանակի ասպետները իրենց «վերարկուն» քաշելու պարտաւոր իրենց «ուսեր»ուն։ Պզտիկ ցոյց մը թուրքին դէմ՝ շարժման կը հանէր պետական մեքենան։ Ու բռնապետութիւնը կը ծանրանար ներսէն ու դուրսէն։ Օտար լուծին քամակ ծռելու հարկադրուած մեր գիւղերը – ի՜նչ սուտ բան է կեանքը մեր ժողովուրդին ոտքին։ Իր հարստութիւններն անգամ քանի մը դար կը տեւեն – մոռցած իրենց տասը տարի առաջուան փառքերը, իրենց ցեղին ենթարկուած նուաստացման հակահարուածը իբրեւ, երեւան կը բերէին դարաւոր, պապենական տխրութիւններ։ Անոնք, հլու թուրքին, անհուն ընդվզում էին իրարու դէմ։ Գզուըտուքը, անպակա՛ս, հողերուն գրաւումովը, քիչնալովը, բայց իրարու մէջ։ Անօթութիւնը՝ շօշափելի, կրունկիդ վրայ, որ մարդերը կը մղէ հերոսութեան կամ գողութեան։ Ու կարաւան-կարաւան շրջանի գեղերը կը թափէինգազան, իրարմով բզկտումը կեդրոնացնելու թուրքերու ճիրանին։ Ու թշուառական այդ ամբոխը այս սրճարանը կ՚ողողէր առաւօտէն մինչեւ իրկուն։ Մանր-մունր բոլոր դատերը, ինչպէս մահով պսակաւոր մեծերը, իրենց պաշտօնական լուծումէն առաջ, երկու սենեակի ծաւալով այս դատարանին մէջ թէ քաղաքին մեծ ամփիթատրոնին, հոն էր, որ իրենց զառիթափը կ՚ընտրէին, միջամտութեամբը սրճարանին տիրոջը։ Հին բանտարկեալ մըն էր ասիկա, չորս անգամ վճիռ կերած մարդասպանութեամբ, բայց ազատած իր կաշին, Պոլսէն մօրաքրոջը մէկ աղջիկին շնորհիւ, որ պալատ տարուած էր տասնութամեայ եւ սուլթաններու արիւնէն առած։ Հիմա պատկառելի անձնաւորութիւն, իր չուանները կտրտած, վասնզի տարիքը մօտ էր վաթսունին՝ ան իր փորձառութիւնը, անունին կապուած սարսափը կը գործածէր տխուր այս սպասին։ Ո՛չ դէգ, ո՛չ դաժան։ Նոյնիսկ ախորժելի։ Բայց օղիին հետ անիկա կը դառնար աստուածային պատուհաս։ Մեռցուցած էր իր ընկերները, անոնց կնիկներուն համար։ Ծանր հիւանդութիւն մը զինքը կ՚ամլացնէր իր սեռական կտղուցէն։ Չքացած էին անոր «ակռաներ»ը, դուք պէտք է հասկնաք այս փոխաբերութեան հարազատ իմաստը։ Խառնակիչ, կնի՜կ, խորհրդաւոր՝ անիկա հերքումն իսկ էր իր հերարձակ, արու, յիմար անցեալին։ «Կոնք բռնողը արիւն առնողին», ինչպէս կ՚որակէին զինքը, սրճարանէն սոթտուելու համար անցած զոհերը անոր զօշաքաղութեան։ Ո՞ւր կը դնէր այդքան կաշառք, ուտելու բերան իսկ չունեցող այդ մարդը։ Բայց «հայուն դրամը բախտ կը բերէ» կ՚ըսէր անիկա ու կը սորվեցնէր։ Այս աշխատանքին մէջ անոր կ՚ընկերանար դիւանի մը քարտուղարը, շատոնց ետին ձգած հանգիստի կոչման թուականը, բայց դեռ իր աթոռին, կիսաթոշակ պատուակալ տիտղոսումով։ Ու քանի մը փաստաբանի կտորիկներ «դպրոցին դէմէն անցած», ոչ իսկ քովէն, ինչպէս կը հեգնէր տեղակալը անոնց խմբագրած աղերսագիրները կարդալու ատեն, անողոք ու խեղճ, եղէգ գրիչը մշտապէս նիզակած ականջնուն ետեւ։ Ծունկ տուած տաբատներով, առանց օձիքի, պահելով շալվարին արձակութիւնը իրենց նոր տարազին ալ մէջը, ու վարանելով, երկու հակադիր քաղաքակրթութեանց բռնազբօսիկ խամաճիկները իբրեւ։
Նալպանտենց Սերոբը մտովի տեսաւ անկիւնները, աթոռները,թաւլուն, որոնց իւրաքանչիւրէն<ref>իւրաքանչիւրին, սրբագրուած՝ իւրաքանչիւրէն</ref>, իր մէջ, կապուած կը մնային սեւ ու աղտոտ դրուագներ։ Պաշտօնական լրտես ըլլալէն ասդին, ան երկու շաբաթը հեղ մը կը խառնուէր կթելու արարողութեան։ «Արիւն-բերան» բոլորէն աւելի, անոր անգթութիւնը հաճոյք էր թուրքերուն։ Նալպանտենց Սերոբը իր բաժինը չէր խառներ բերքերուն, այլ կը յատկացնէր քաղքի ծախքերուն։ Պահը կանուխ ըլլալուն, սրճարանը պարպուած էր ինքիրմէ ու կը գրաւէր մտնողը անցեալին անդիմամարտ խուժումովը։ Կառավարութեան հետ գործ ունեցող մը երբ ժամանակէն առաջ կը թափառի պալատի անցքերուն, կ՚ընէ ատիկա ի հաշիւ իր յուշերուն։ Ոտքի ելաւ յանկարծ։ Մտնո՞ղը։ – Գետնէն ու սարսռագին առաւ բարեւը դիւանի աւագ քարտուղարին, վաղայարոյց, վասնզի կինը<ref>ջնջ. ստորակէտ</ref>քաղաք էր իջեր եւ որ իր պաշտօնին երթալէ առաջ կը հովէր աչքով մը սրճարանը, դիակի համ պահած աղուէսի մը նման` առնելու եւ տալու համար հրահանգներ սրճարանին տիրոջը։
Քարտուղարը, թուրքերուն բառով՝պաշ-էֆէնտին, տիպարին ընթացիկ կաղապարին վրայ – որուն հետ պիտի շփուինք քիչ թէ շատ այս պատմութեան ուրիշ մասերուն մէջ – կ՚աւելցնէր հին ցածութիւն մը, դահութիւն մը, տարտղնուած ու նիգերէն դուրս հինայուոր ծերութիւն մը, որոնք մեր տարիները կը ժանգահարեն ժամանակէն շատ առաջ ու մեր մարմինը կ՚ընեն թթու եւ վանող։ Գեղացինաշխածկ՚որակէ այդ մարդերը։ Քրտինքը, ուրիշ հոսումներ, աղտը, մորթին խարզած<ref>Ծնթ. – խարզել – գոյնը առնել:</ref>աղիութիւնը եւ ծխախոտի, օղիի, հաշիշի յամառ շնչարձակումները, քիչ մը մէզը եւ տակաւին ուրիշ բաներ իրարու կու գան այդ նողկանքը շրջուն գոլի մը նման տարածելու անոնց անձին շուրջը։ Պատկերը քիչ մը ընդարձակ է, կ՚ընդգրկէ դիւանի ծերութիւնները, աղտոտ մարդերէ։ Բայց ահա աւելին։ Անոր այս ստորոգելիներուն վրայ իբր լրում կ՚աւելնար տակաւին համբաւաւոր ուրիշ մոլութիւն մը, որ Արեւելքի մէջ թէեւ պաշտօնապէս դատապարտուած, բայց հանդուրժելի էր լռելեայն հաւանութեամբ կառավարական շրջանակներու։ Բոլոր դիւաններուն պաշ-էֆէնտիները, իրենց երիտասարդութիւնը անցուցած իրենց կամ օտարին կիներուն հետ, իրենց ծերութեան համար կ՚ախորժէին դիւաններուն թարմ պատանիներէն, թշուառ ու տխուր արարածներ, ընդհանրապէս որբ՝ զինուորական հօրմէ մը, որ իր աշխատանքին, ի դէպ նահատակութեան վարձքը կը ստանար այսպէս իր արիւնին հասցուած գերագոյն նախատինքով։ Նորակերտգազան հատընտիր հաւաքածոյ մը ունէր աւագ պաշտօնեաներու, մօրերնուն մանածը ծախած, իրենց կնիկներէն մոռցուած, Վանէն ու Տիգրանակերտէն Պոլիս, անկէ ալ հոդ ապաստանած երկդիմիէֆէնտիներ, իրարու մեղքերուն ընտելացած, խմող, զրկող<ref>զրկող – ?</ref>, անխելք ու սնամիտ իրենց գիրերուն գեղեցկութեան հեքիաթով։ Անոնք կը սարքէին գինարբուքներ, ուր տղայ եւ աղջիկ, բոլորն ալ Պրուսայի բոզանոցներէն եւ բաղնիքներէն՝ կ՚ենթարկուէին անպատմելի նուաստացման։ Այս մոլութեամբ պատմուճանուած, խուլ, հաստ, հոտած այս մարդուկը կը պտտցնէր խորտուբորտ իր մարմինը (դէմքին, գլխուն, ձեռքերուն կոծիծներ<ref>Ծնթ. – կոծիծ – սիսեռի, կաղինի մեծութեամբ ուռ:</ref>կը բուսնէին սեւ-սեւ աչքերով) սա մարզերուն, ուր թուրքին ընդոծին յատկութիւնները (այս պատմութեան ամբողջ հատորներուն մէջ հեղինակը պիտի ջանայ ինքզինքը վեր պահել կամաւոր չափազանցութենէ։ Աղտը, մեղքը հասարակաց են բոլոր ժողովուրդներուն։ Թուրքը չպեղուած գետին մըն է այդ ուղղութեամբ։ Իրենց գրականութիւնը դեռ չէ ազատած օգտապաշտ հանգանակներէ՝ զբաղելու համար զայն կազմող տարրերուն վերլուծումով։ Դիւրին եւ լալկան, հռետորական ու վայրագ, մեր վրայ գործադրուած իրենց ահաւոր ոճիրը կը սեւցնէ մեր ակնոցները, ամէն անգամ, որ ջանանք նայիլ անոր հոգիին։ Հասկնալի է կարմիր ռոմանթիզմը, որ մեր գրականութեան մէջ դպրոց է եղած։ Հայ եւ թուրք հոգեբանութիւնը կը շահի, երբ վերածուի բարքերու հանդարտ հանդէսի մը։ Թուրքիայէն դուրս դիւրին է անէծքը, շանթը, դժոխքը տեղալ թուրքին գլխուն։ Մեր հոգին մեծ ու խոր կապերով կը մնայ խառնուած անոր հոգիին։ Ու չէ եղած վերլուծումը այդ հոգիին։ Եւրոպացին իր ուզածը միայն կը տեսնէ։ Թուրքերը Արեւելքի ամէնէն ճկուն, ախտաւոր ըսուելու չափ նրբացած քաղաքականութիւնը վարող ժողովուրդը եղան։ Բայց թուրքը մարդ է, նման բոլոր մարդերուն։ Ունի առաքինութիւններ՝ ինչպէս թերութիւններ։ Ամէն անգամ, որ պետական կազմակերպութենէ մը կը կառավարուի – ուրիշ բան չեղաւ վերջին կիսադարը –, ան ենթակայ կը մնայ յոռեգոյն բնազդներու, վասնզի իր պետականութիւնը դեռ աւազ, տափաստան, այսինքն՝ աւարառութիւն եւ գինարբուք կը բուրէ։ Ամէն անգամ, որ կրօնական մոլեռանդութեան մը կարմիր մշուշէն կը տեսնէ, կը զգայ իր դրացին՝ անիկա կը վերադառնայ իր պապերուն պատգամին, որ մօտիկ է շատ։ Հողին, կանանչին վրայ, մարդ է անիկա, երգող ու սիրող, կրցածին չափ ալ ազնիւ։ Այս պատմութիւնը պիտի հետեւի Թուրք հոգիին իր բազմաբաւիղ ալքերով), այսինքն՝ բռնութիւնը, ծուլութիւնը, գիշախանձ ախորժակները դրացի հայ գեղերէն անճար ու անտիրական ամբոխ մը կը թափէին<ref>ջնջ. ստորակէտ</ref>բանտին կամ արդարութեան փրթուկ նժարին ներքեւ։ Հետզհետէ հին, քաջարի երիտասարդներ, որոնք իրենց հոգեկան հարստութեանց միացուցած էին մարմնական ալ փարթամութիւնը, ծանրացող բռնակալութեան հետ, կը վերադառնային հայու իմաստին<ref>հայու իմաստին – ?</ref>։ Քառորդ դար առաջ քաջութիւնը յարգանք կը վայելէր թուրքին՝ ինչպէս հայուն մօտ։ Զգալու ձեւ մըն էր ան` առանց ազգայնական շապիկէն նեղուելու։ Հիմա թուրքերը զայն պատրուակ կը նկատէին հայ կոտորելու, առնուազն՝ կողոպտելու, իրենց ախորժակին կայծ մը գտնելու՝ յանդուգն արարքներու մէջ։ Ու մեր տղաքը, արգիլուած թուրքերէն, կը խուժէին իրարու վրայ։ Կը վխտային բանտերը։ Ու դէպի հոն տանող ճամբուն՝ մեր ժողովուրդը, փոքր՝ բայց նոյնքան կծու տագնապներու մտրակին տակ։ 915ի ճամբուն նախավայե՜լք, ուր փտած ոստիկանին հետ աւագ կամ չաւագ քարտուղարներ իրենց բազմապիսակ ախորժակներով։ Դրամի, կնոջ, կաշառքի դէմ լայն երախներ, բնական ու հաստատ։ Կարծես այս մարդիկը ծնած չըլլային ուրիշ բանի ընդունակ։ Ու Թահսին էֆէնտին հպարտ ալ էր իր տիտղոսովը, որ փոխաբերաբար կը պատկերէր անոր արհեստը` զայն նմանցնելով հոր փորողներու կամ ական հատանողներու։ Անիկա նոր չէր, որ կը ճանչնար Նալպանտենց Սերոբը` լսած ըլլալով շատախօս գեղացիներէ զրոյցները անոր պատանութեան։ «Ճանճը կը ճանչնայ բէգմէզճին » կ՚ըսէին իրարու ուրիշ քարտուղարներ, երբ կը տեսնէին անոնց մտերմութիւնը։ Երկու տարի եւ աւելի առաջուընէ, ան ուշադրութեամբ կը պարուրէր դեռաբուսիկ<ref>տեսաբուսիկ, սրբագրուած՝ դեռաբուսիկ</ref>էֆէնտին, որուն դէմքը դեռ կը վարանէր զատուելու իգաշնորհ իր կնիքէն` հակելու համար դէպի առնութիւն։ Անոնք, որ հեղինակութիւն էին Սերոբին անցեալէն, կ՚երթային առաջ` փսփսալու համար տխուր բաներ։ Իրողութիւն էր, որ քարտուղարին ցուցմունքովն ու գայթակղեցուցիչ պաշտպանութեամբ կառավարական բոլոր դիւանները թոյլատու եղան Նալպանտենց Սերոբին։ Ձրի բարեկամութիւնը հաճոյք է կարգ մը մարդոց։ Զայն կը տրամադրեն հեռագոյն հաշիւներու պարունակէն ու կը սպասեն սարդի նման, յամառ եւ անզիջող։ Կը յարգուէր բոլորէն, սուրճով ու սիկարով, ու չէր զգար, թէ իրենց այս պատիւին մէջ մարդերը կ՚ընէին իրենց աչքերը յայրատ, ու շրթունքները՝ ջուրոտ։ Մօրուօք նախագահներ կը շոյէին բարութեամբ անոր երեսները։ Գայմագամը, աստուածըգազային՝ ժպտադէմ կ՚առնէր անոր բարեւը, քաղաքական մեծ իմաստութիւն մը փաստելով, – գործածել սուտն ու իրաւը` առնելու համար կեավուրներուն կարելի գաղտնիքները, հիմա՝ որ հայկական հալածանքը պաշտօնեաներու յառաջացման գերագոյն խայծն էր կայսրութեան մէջ։ Քարտուղարը, յաւելուածօրէն ու միշտ «պատուակալ»,<ref>յաւելում ստորակէտի</ref>կը վարէր նաեւ աշխատանքները այն յանձնաժողովին, որ պաշտօն ունէր «բարձր հսկողութիւն մը» կանգուն պահելու հայ գեղերուն վերեւ։ Աջ բազուկն էր անոր Սերոբէ էֆէնտին, փոյթեռանդն, թուրքի մը չափ նուիրուած իր պաշտօնին, իր ատած երիտասարդները յանձնելով ուշադրութեան։ Ան կը մասնակցէր գաղտնի ոստիկանութեան ալ ժողովներուն, – երկդիմի մարմին ասիկա, կազմուած թափթփուկ հոճաներէ եւ հասառու, դաժան պէյերէ, հիմնովին տգէտ ու ատով աւելի կատաղի–<ref>յաւելում փակագծեալ գոցող գծիկի</ref>իր<ref>էր, սրբագրուած՝ իր</ref>ծառայութիւնը մատուցանելու «յոտս կայսերական գահոյից»։ Ու քարտուղարը աշխարհիկ այս մարմինին առջեւ ինքզինքը կ՚անուանէր մտերիմ, անկեղծ բարեկամըփարլախէֆէնտիին։
Հացկատակ, ինչպէս պարտքն է ըլլալ Թուրքիոյ մէջ ամէն դիւանամուկի՝ անիկա առանց արարողութեան, տուրքի մը պէս, խմեց Սերոբին սուրճը։ Ան, նման ամէն առիթի, մեծ ու պզտիկ այս կողոպուտին ատեն, կը զգենուր հաճ այն երանգը, որով իրաւունքի հեքիաթ մը մեզ կը գունաւորէ, երբ կը զրկենք<ref>ղրկենք, սրբագրուած՝ զրկենք</ref>կամ կ՚իւրացնենք, անպաշտօն, դուրս չթափուող մեղքով մը։ Խմեց։ Ու ամէն ումպի, անոր լուրջ, թթու դէմքը կ՚ըլլար տարօրէն սողոսկուն, երբ քովնտի, կէս մը խուփ թարթիչին տակ նայուածքը կ՚իյնար Սերոբին աչքին։ Յետոյ, նոյն անկնճիռ շնորհով՝ անիկա պարպեց անոր ծխատուփէն դեղնաւուն ու գանգուր խոտը՝ իրենին։ Վարժութի՞ւն։ Ան չէր մոռնար կրկնել իր սիրական առածը՝ «Կնիկին՝ ինչպէս նուէրին չ՚ըլլար գէշը»։ Բայց իր բարձր բարեացակամութիւնն էր ատիկա, որով կը վարձատրուէին իր սիրածները, բոլորն ալ դիւաններէն մարզուած ու գոց սորված մէկ անասելի քառեակը անոնց մեծ պարսաւագիր-քերթողին՝ Ն. Քեմալին։ Նալպանտենց Սերոբը իր մաքուր գիրով քանի անգամ օրինակած էր համբաւաւոր քառեակը, որ կլոր աշխարհին իբր առանցք կու տար միսէ սիւնակ մը։ Կը խմէր ու կը դեղնէր անիկա, տեղին<ref>տեղին – ?</ref>քարտուղարը, միշտ աւելի խոհուն, միշտ աւելի սողոսկուն։ Յայտնի էր, որ ըսելիք ունէր եւ չէր կրնար։ Ականջին ետեւէն եղէգը, մութ սրճագոյն եղէգիկ մը կը հետեւէր անոր դէմքին տագնապին, դողահար, հակ, խառնելու չափ քիթը՝ մօրուքին։ Ու տարօրինակ էր անոր բերանը, որ կը խօսէր երկու մարդու տեղ։ Մէկուն բառերը սովորական, անիմաստ, լսելի։ Միւսինը՝ լուռ, փախած դէպի աչքերը։ Ամէն քիթը վեր քաշելուն՝ չէր մոռնար մատ երկարել դէպի եղէգը։
Քիչ-քիչ, մարդեր, առհասարակ հայ, որոնք բեկուած, ժամեր տեւող հետիոտն քայլքէն, կը մտնէին ներս վախով, բայց պարտականի մը երեսով, կը դնէին իրենց մարմինները՝ վարանոտ, խարխուլ աթոռներուն։ Գեղացին ի՜նչ տխուր արարած է իր գեղին շրջանակէն դուրս։ Բայց ի՜նչ տխուր է հայ գեղացին թուրք իշխանութեանց քաւարաններուն առջեւ։ Ամէն մտնող, կարծես գիտակցական անզգածութեամբ մը, կը կարծրանար ու կը դառնար քար իր բնութքին, որով անիկա դարէ դար դիմաւորեց Աստուծոյ եւ մարդոց բոլոր նիզակները։ «Մեռած էշը վախնա՞յ գէլէն», այսպէս կը խորհէր ամէն մտնող եւ կ՚ողջունուէր, լայն ու ձրի, ցուրտ բարեւով մը։ Նոյն րոպէին ան զննուած էր արդէն կարծրահայեաց աղայէն, սրճարանին տիրոջմէն, որ տարիներու փորձառութեամբ մը կը զանազանէր գեղացիները – մէկ գեղէ – միւսներէն, մեկնելով անոնց շեշտէն, բառերէն, տարազէն ու կը գտնէր փոխանակուելիք, պիտանի բառը ամէնքին համար։ Ոճրագործին թմբիրէն յետոյ, անոր մէջ ներքինին եկած էր առաջին փլանի։ Երեսպաշտ, խորամանկ, ծփուն, կասկածոտ, խորապէս վախկոտ, բայց առանց ինքզինքը ձգելու իր համբաւին սարսափէն, որ անոր դէմքին վրայ կը սառէր եւ անոր միսերը կ՚ընէր անարիւն, մեռել, նայուածքն ալ՝ ծանր, դաշոյնի նման։ Անիկա գիտէր լեզու բարտել<ref>Ծնթ. – լեզու բարտել – լեզու շարժել:</ref>ամէնուն բերնին հովին, սիկար հրամցնել,<ref>յաւելում ստորակէտի</ref>ապահով, թէ մէկին տեղ, գալիքը հարիւր էր։ Յետոյ մտան թուրքեր, կառապան կամ կէս-խենթ, բոլորն ալ ընտանի Նալպանտենց «էֆէնտի»ին, դառնալով շուրջը, հիացիկ ու թուքոտ։ Դատապարտուածներ ասոնք, այսինքն՝ բանտային իրենց պատուհասումը աւարտածներ, որոնք իրենց երիտասարդութիւնը կամ հասունութիւնը բանտերու մէջ բոլորած, տարիներով անգործ իրենց անդամներուն վարժութիւնը կը կորսնցնեն եւ դժուարութեամբ ոտք կը փոխեն։ Անոնք, իրենց փոխարէն, քալելու դերը կը յանձնեն ձիերուն, իրենց բառովը՝ իրենց սրունքները փոխանցած են անոնց։ Խորապէս ապականած, սուտին եւ լրբութեան մէջ «թրծուած» ու ոսկոր դարձած, պիտի խաբեն անդադար` ուրիշ բանէ չառնելով համ ու վայելք։ Ապրուստի հա՞րց։ Վարժութեան ձա՞յն։ Տարիներու ձգողութեամբ կաղապարուած այդ շրջանակին հոգիին մէջ՝ անոնք չէին կրնար շատ հեռանալ բանտին հոտերէն, որ առնուազն ցամաք հաց ու ապահով շուք մը պատրաստ կը պահէր։ Ներսը թէ դուրսը, – շատ չէին զանազաներ եթէ չըլլար կինը, որուն կարօտը, բանաստեղծութիւնը, մորմոքը ո՛չ ոք կը զգար անոնց չափ, երբ կիսախաւար իրենց որջերէն կ՚արձակէին ողբանուագ մեղեդին՝
Շատերը կարգուկ, շատն ալ նշանած
լալով ու լացնելով ոստիկանները, պաշտօնեաները, զինուորները, որոնք կը մօտենային գառագեղին վանդակին ու կուլ կու տային իրենց մտքին պատկերները, երգին ասեղովը քակուած, տարածուած՝ մոռացութեան գլանէն։ Ու անոնք իսկ, որոնք ճերմկած էին, կ՚երգէին իրենց սիրականները:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Կային՝ որ պիտի ուզէին հոն դառնալ, փակելու համար իրենց աչքերը աշխարհին, եթէ իշխանութիւնները յօժարէին սանձահարել քիչ մը ոջիլներուն շահատակութիւնները, որոնք գումարտակ-գումարտակ կը գրաւէին անոնց բոլոր պահծու բերդերը, մազոտ նահանգները, պինդ, աներես, կպչուն, մորթը փորելու հաստատ իրենց ճիգին մէջ անհանգիստ չըլլալով ոչ մէկ միջոցէ։ Հապա մարտկոցնե՞րը մլուկներուն։ Զրահապատ իրենց ամրոցներէն ասոնք գրոհ կու տային ու իրենցմէ ետքը իրենց հոտը կը գործածէին իբր վերջին շնորհ։ Բանտերուն այս պատուհասները աւելի սարսափ էին ձգած, քան ծեծը, որ կը յոգնեցնէ տուողն ալ, երբ ցեղակիցէ ցեղակից կը գործադրուի:<ref>ստորակէտ, սրբագրուած վերջակէտ</ref>Համով մարդեր, ամէն խառնուածքէ, ընտանի, քաղցրալեզու, կատակող, սրամիտ նոյնիսկ, յանդգնելու չափ քննադատելու իշխանութիւնները, – անկարող, պարտուած՝ մակաբոյծներու դէմ իսկ իր կռիւին մէջ եւկազի՝ կեավուրներուն դէմ։ Անոնք կը դառնային հին պաշտօնեաներու շուքին մէջ, որոնք չէին մոռնար անոնց ծամօնը, միշտ անհաւատին կռնակէն։ Սրճարանին տէրը՝ Արաբ Հասանը, ատոնք կը գործածէր վարժ, դիւանագէտ բաշխումով, գեղերու միջեւ։ Ու դեռ փաստաբաննե՜րը, բոլորն ալ գիրուկ, թուլամորթ, խեղճ, որոնք իբր վարձատրութիւն իրենց մարմնի վաճառումին, երբ պեխ ու մօրուք հագնելէ յետոյ անյարմար կ՚ըլլային այլեւս պաշ-էֆէնտիներու վայելքին, արտօնուած էին, տնավարի ձեւերով, մէյ-մէկ խանութ՝ կազի կամ պասմայի սնտուկէ ձեւուած կամ մեծկակ հովանոց մը բանալու եւ լարելու իրենք զիրենք, գամուած իրենց այծենիին, եւ քաշելու իրենց ոստայնին թշուառ, անղեկ գեղացիները, անոնց ամսուան մը հացը կորզելով անոնց բերանէն, երկու տող սուտ գիրի գնով։ Կառավարութիւնը աչք կը գոցէր այս առնէտներուն։ Ու տակաւին միւս գումարտա՜կը։ Կուսակալութեան դիւաններէն, դատարաններէն, հանգստեան կոչուած դռնապանները, ծխախոտէն աշխած մօրուքով ու կաշառքին մէջ թթուն դրուած սեխի գլուխներով, որոնք դատարանին դուռը պահելուն, սրահը աւլելուն յիսնամեայ իրենց իմաստութիւնը սուղ-սուղ կը ծախէին` պաշտօնական բառերը քշելով աջ ու ձախ, հիացիկ գեղացիներու արմանքին, հաւու մը, սակառ մը ձիթապտուղի փոխարէն դատ մը, այսինքն՝ անոր ի նպաստ գեղացիին լուծումը կանուխէն, իրենց հզօր, «աշխարհք տեսած», երբեմն ալ հաճի մօրուքին անվրէպ վկայութեամբը մարգարէանալով։ Ու ասոնց քովէն, հին ոստիկաններ, ա՛լ գունաթափ՝ ինչպէս պետական համազգեստը, զոր կը յամառէին չլքել, երիզները խզտելէ<ref>խղդելէ, սրբագրուած՝ խզտելէ</ref>եւ կոճակները, լուսնանշան ու աստեղապորտ, աշխարհականացնելէ ետքը։ Մաշած, մաշած՝ բայց իրենց առիւծի վեհափառութեան ամրօրէն փաթթուած մարդեր, դառնացած փատիշահէն, որուն աչքը չհասաւ իրենց ծառայութիւններուն եւ առաձիգ՝ թթենիի ճիւղին նման, իշխողներու մատներուն մէջ, հին համերէն ու հրաշքներէն պատմելով իրարու, «հաց» սպասելու, «հանելու» իրենց սա ծեր անկարողութեան մէջ իսկ մնալով արգահատելի, մա՜րդ։ Անոնք իրենց ծառայութիւնները, միշտ անշահախնդիր, միշտ «ի հաշիւ գեղացիին» երկու կողմերուն ալ, – կառավարութեան՝ տալով անոր մանրամասն տեղեկագիր կեավուրներուն նիւթական վիճակէն, որուն ծանօթ էին երկարամեայ իրենց սպասարկութեամբը, գեղէ գեղ, գեղացիին դուռ ու ճամբայ հարթելով<ref>ջնջ. ստորակէտ</ref>անխուսափելի, արդար, ամենափրկիչ կաշառքին, երբ խոստովանանքի դիրքով<ref>գիրքով, սրբագրուած՝ դիրքով</ref>մտիկ ընելէ վերջ գեղացին հոս նետող պատգամը, կը թափանցէին իմաստին եւ գրաբար կը ճշդէին «սա պահեսցէ»ին քանակը, յստակ առոգանութեամբ մը հայեվար արտասանելովարկոն։ Հայկական ջարդերէն ետքը, գեղացին ձգուած ինք իր գլխուն – յեղափոխութիւնը չեկած՝ մեռած էր այդ շրջանին մէջ, հազիւ քանի մը աննշան բախումներ սարքելով խուժդուժ, տեղական բռնապետներուն դէմ –, լքուած առաջնորդէն, որ իր մուշտակին հոգը ունէր աւելի, քան թեմին կարիքներուն յանձանձումը, զրկուած հին աղաներուն լայն-ձեռք կորովէն, երբեմն դրամով, երբեմն Պոլսէն՝ պատրիարքարանով։ Ու փաշայի մը քմայքովը ճահիճէն հանուած, բայց ճահիճ հոտող այս գեղը, չորս հարիւրը չանցնող իր տուներովը, պետական կազմակերպութեան մը ամբողջ սարիքովը – արդարութիւն, ոստիկանութիւն, ելեւմուտք, անտառ, առողջապահութիւն եւ ուրիշ ութիւններ – խոր կը մխրճէին իր մագիլները 5-6 հազար տուննոց հայ այդ շրջանին միսերուն` ապրելով եղին ու մեղրին մէջ։ Անուղղակի այս տուրքը անողոք էր միւսէն աւելի, անձնական ըլլալուն։ Ու կեավուրին աշխատանքը հասնելու էր այս բոլորին։
Ոստիկան մը աճապարանքով մտաւ ներս, ծռեցաւ քարտուղարին ականջին, ուրկէ գրիչը թռած-իջած էր ձեռքին։ Պաշ-էֆէնտին կարծես կ՚ուզէր, ասանկ պաշտօնական առիթներու, ազատել իր ականջը ամէն բեռէ, թեթեւցնելու համար լսողութիւնը՝ խաթարուած՝ տարիքէն եւ ուրիշ ախտերէ։ Բայց չէր կրնար ըլլալ առանց իր եղէգին, որ կէս դար ու մօտ ժամանակէ մը ի վեր այլեւս մաս կը կազմէր անոր մարմինին, ուղեղին մէկ մա՛տը, որ իր թառէն՝ ականջէն դուրս ալ այնքան նրբենի բնականութեամբ մը կը տեղաւորուէր ձեռքին միւս մատներուն մէջտեղը։ Քարտուղարը աւելի յստակ կը հասկնար շրթունքէն եւ շշուկէն։
– Հիմա, հիմա, – պատասխանեց ոստիկանին։
Նեղուածք կար իր բառերուն մէջ ու կը նմանէր մէկուն, որ բռնի կ՚առնուի, կ՚արգիլուի ամէնէն աւելի սիրած իր մէկ կերակուրէն։ Բայց հաւաքեց ինքզինքը։ Կը պատրաստուէր մեկնելու։
– Ո՞ւր։
– Գայմագամ պէյին։
Բարձր, լսողներուն վրայ հով ձգելու ճիգով մը։ Ո՜վ անյատակ գեղեցկութիւնը անկիւնի աքաղաղներուն, երբ իրենց քոսոտ պոչերը ցոյցի կը հանեն ապշահար կրիաներուն։ Բնական էր ալ պաշ-էֆէնտին, վասնզի կարգ մը մարդերու մօտ սնապարծութիւնը ա՛լ կորսնցուցած է պատահական, պարագայական իր երանգը` ըլլալու համար խառնուածքի հեղում։
– Վայրկեա՜ն մը։
Նշանացի՝ կեցուց զինքը սրճարանին տէրը։ Կենդանի, խռուած ու խոր՝ խօսակցութիւնը։ Ու մարդիկ կը զարմանային, թէ ինչպէս երկու քայլ անդիէն թմբուկի մը մուրճին դէմ փայտի պէս անհաղորդ այդ ականջները կ՚իւրացնէին, կը խմէին այդ փսփսուքը, ուրկէ ոչ իսկ թել մը բան կ՚իյնար շրջապատին, խորապէս հետաքրքրուած, քանի որ բնազդաբար ծանօթ՝ այդ հասկացողութեան պատճառ ու արդիւնքին։
– Ինծի հե՛տ, – դարձաւ պաշ-էֆէնտին Սերոբին։
Նալպանտենց տղան, խոնարհ, անշուշտ քիչ մը յուզուած ալ, ելաւ դուրս անոր քովն ի վեր։ Խօսելի՜ք ունէր։ Պաշ-էֆէնտին մեծ սօսիին տակ փսփսաց անոր ականջին։ Սերոբին վերադարձաւ իր չարակամ կենդանութիւնը։ Ոգեւորուեցան անոր դէմքին գիծերը։ Բայց դժբախտ էր խօսելու անկարելիութենէն։ Խուլ ականջնե՜րը։ Յետո՞յ։ Զգաց, որ մեղաւոր էր ուրիշ պատճառ մըն ալ, – ըսուելիքին արտակարգ նկարագիրը։ Ոտքի վրայ՝ ան ալ գիւղաքաղաքին է՛ն բանուկ կէտին վրայ։ Բայց քարտուղարը ընդհատեց անոր մտածումները.
– Քիչ ետքը պիտի գամ, կարեւոր։
Չհասկցաւ։ Բայց սորված էր չհարցնել։
Անոնք դիմաւորուեցան փոքրահասակ, քիչ մը աղջկադէմ գրագիրէ մը, որ մազերուն խազը բացած, ինչպէս պիտի ընէր գեղացի հարս մը, խոնարհ հակումով բարեւեց պաշ-էֆէնտին եւ քաղաքավարի, թրքական թիփիկ եւ անփոխարինելի արտայայտութեամբ՝ անոր ընկերացող շինծու էֆէնտին, ինչպէս կ՚ըսէին ու կը հայհոյէին իրարու մէջ դիւաններու ստորակարգ պաշտօնեաները։ Ոչ մէկ ժողովուրդ այդ նրբութեան է հասցուցած դէմինը՝ լրջութեան եւ արժանաւորութեան ջնարակի մը մէջ լոլոզելու արհեստը։ Անոր քաղաքակրթութեան ամէնէն յատկանշական ցուցիչն է ատիկա։
– Կէսօրի՛ն։
Պատասխանեց քարտուղարը։ Միւսը նոյն խոնարհ հակումով հեռացաւ։ Ու ոչ ոք պիտի գիտնայ, թէ ի՛նչ ունէր ընելիք պաշ-էֆէնտին այդ պատանիին հետ։ Անոր փոքր ու լիք ձեւերը կորսուեցան աղբիւրին դէպի բացուածքը, որ կ՚առաջնորդէր քարտուղարին բնակարանը։ Սերոբը մտքով հետեւեցաւ տղուն։ Դիւաններու աշխատանքը սկսած էր շատոնց։ Ո՞ւր կ՚երթար, իր գործը ձգած այդ կասկածելի մարմնով պաշտօնեան։ Դիմաւորուեցաւ տասնապետէ մը, դդմած<ref>Ծնթ. – դդմած – հասուն դդումի գոյն առած, ջերմէն:</ref>ու ծաղկահար, անհուն տգեղութեամբ ու կապուտ շրթներով։ Կեավուրին ներկայութիւնը կը նեղէր զանոնք։ Ընկոյզ ուզեց պաշ-էֆէնտին ` յարգելու համար սկզբունք մը, քան թէ պէտք ունենալուն։ Սերոբը նեղուեցաւ իր յիմարութենէն։ Ինչպէս, առանց հաստատ կաշառքի, պետական բառով ակռավարձի (մենք ունինք համիմաստ՝ ակռաժաժիկը) մեկներ էր գեղէն, այդքան մեծ հոգի մը դանակը սիրտին։ Քրտնեցաւ քարտուղարին իմաստալից նայուածքէն, երբ ազատ ձեռքով – միւսը կը բռնէր եղէգը – տասնապետին պայուսակէն ընկոյզները սահեցուց ժաքէթին փոր տուած գրպանը։ Ու տրտմօրէն զուարճալի բան էր նայիլ ետեւէն այդ կարճուկ եւ հաստ մարդուն, որուն գրպանները ձիու տոպրակի պէս կը զատուէին ժաքէթին մարմինէն ու բացը կ՚ելլէին՝ լարուած հոն թխմուող գողօններէն։ Կ՚երթար ճորրալով ու խուլ, այսինքն՝ տասնոց չտալով բոլոր աղմուկին, հեգնութեան եւ քաշքշուքին, որոնք չեն պակսիր կաշառակերին կրունկներէն։ Հանրային կարծիքը,ալէմին լեզուն այդ մարդերը հաճոյքի մէջ կը թաթխէ։
– Կարմիր ձուկ։
Ապսպրեց գետաբերանի հայ ձկնորսին, որ փլած էր բեռը պալատին ճիշդ ճակատը, դարբնոցին պատին։ Հռչակաւոր ոսկի ձուկը Իզնիկի լիճին, որուն միսը կաթի գոյն եւ մեղրի համ ունի եւ իւղը գինով կ՚ընէ ուտողը, իրական խմիչքէ մը աւելի։ Հարուստներուն, ձրիակերներուն, բոլոր պաշ-էֆէնտիներուն եւ ոստիկանական աւագ պաշտօնատարներուն օրհնաբանած ձո՜ւկը։ Ձկնորսը, խեղճ, բարի, թուքը, այսինքն՝ ըսելիքը կուլ տալով, ծռեց գլուխը։ Անիկա սարսափին տակն էր ծեծին, որ գործադրուած էր իր կողերուն վրայ շաբաթ մը առաջ,քոմիթաճիերկու հայու ապաստան ընծայած ըլլալուն։ – Ամբաստանութի՞ւն, իրողութի՞ւն։ Ոստիկանութիւնը հոտ էր առած, անշուշտ առանց հաւատալու, խուզարկած շրջանին ագարակները, մա՛նաւանդ անոնք, որոնց աշխատաւորութիւնը կը կազմէին հայ չքաւորները, – իրենց գեղէն գաղթելու ստիպուած թշուառականներ բոլորը,սուլֆաթոյին զօրութեամբը յամառելով աշխատիլ այդ մահածին կայքերուն։ Ձկնորսը պատիժը կը քաշէր ձուկի մը արժէքը ուզելու իր համարձակութեան, քոսոտ, դդմած տասնապետէն։
– Հի՛նգ օխանոց մը։
Ու քալեցին։
Սերոբին աչքին պատկերացաւ ոսկերանգ կենդանին, որուն աչքերը, խաշելէն յետոյ, գոյնը կ՚առնէին աղաւնիի հաւկիթին եւ որուն ուղեղը մարդոց երակներէն թունդ, վառօդի համ մը կը պարպէր։
Անոնք բաժնուեցան իրարմէ, պալատին բակին մէջ, դէպի վեր տանող զոյգ սանդուխներու սկսուածքին։ Երբ, կլոր-կլոր դառնալով, ու ամէն յարկէ ետք քիչ մը աւելի նեղցող սանդուխն ի վեր անիկա եղաւ անյայտ, Սերոբը ինքզինքը գտաւ բոլորովին մինակ։ Ինչո՞ւ եկած էր։ Մեղադրեց ինքզինքը իբր բամպակ, անճարակ։ Իրե՞ն պէս կ՚ընէին ուրիշներ։ Այս ինքնամեղադրանքը աճեցաւ ինքնիրմէ։ Ձախորդութիւնը երբ խոր է, մեզ կը կոտրէ իր կշիռէն աւելի։ Մեր հոգին կտոր-կտոր կ՚իյնայ, կործանած սիւնի պէս, բայց որուն իւրաքանչիւր կտորը՝ փորձանքը կը կշռէ առանձին-առանձին։ Ուրախ ու յաջող պահու մը մեզի չեն հասնիր սանկ ու նանկ խայթումներ, մեզ նուաստ ձգող հարուածներ։ Բայց մեծ աղէտի՞ մը ոլորտէն։ – Ամէն մասնիկ կ՚աճի ու կը ճնշէ մեզ իբր ամբողջ, ինչպէս խորտակուած ալիքէ մը ծովին ամբողջ տաղտապանքը զգալի կ՚ըլլայ երբեմն։ Յանկարծ լուսաւորուեցաւ։ Քարտուղարին փսփսուքը երկարեցաւ մինչեւ իր գեղը, իր ձիթաստանը եւ հոն աշխատող Սողոմենց շո՜ւնը։ Ձկնորսին ծեծը,քոմիթաճիները, փնտռտուքը, ագարակի հայ տղաքը բոլորը եկած մէկ գիծի, որուն կեդրոնին անիկա դրաւ Սողոմենց Սողոմը։ Թեթեւցաւ անիկա։ Բայց վարանում կար մէջը։
Կը թափառէր բակին մէջ, զոյգ սանդուխները, մուտքի մեծ դուռը, քովնտի նրբանցքներուն բերանները հսկելով միանգամայն, արագ, անհանդարտ, խթանուած ներքին զայրոյթէն. անոր ուղեղը կը սթափէր քիչ-քիչ ու անախորժ, խակ ոլորտէն – որով կը ծանրանան հոգիները իրենց վրիպանքը ճակտէ ճակատ դիտել<ref>ջնջ. ստորակէտ</ref>երբ կը ստիպուին – կը մտնէր սեպհական ոլորտին մէջ, – թուրքի, ոստիկանի, աղտոտ, մութ բաներու անգայտ այդ ծո՜վը։ Պահ մը, տարուելու չափ, զբաղեցաւ հրդեհի շարժական ջրհանով մը, որ բակին խորքը կը խազխզէր, դոյլերովը, ջուրի ընդունարան սնտուկին ժանիքաձեւ սղոցովը եւ սիւնսանդուխներու ծալուած պատգարակովը։ Իւղաներկ նկարէ մը – սնտուկին երեսին – հրդեհ մը կը բացուէր, բաւական պայծառ, իր կարմիրովը յաղթելու չափ խորքին կիսաստուերը։ Կրակը կը նետուէր, կարմրած օձի սլաքումներով, պոռոտ, ու հաստ, ու կ՚ըլլար յատակին՝ վրձին մը, որ հալէր մէկէն ու մնար սառած։ Ջրհանկիրները, սե՛ւ, մարդ ըլլալէ աւելի տղու գծագրութիւններ, առանց կորագիծի, անկիւնոտ, ծիծաղելի՝ բայց թեւերնին այնպէս ամբարձիգ<ref>sic ձեռագիրը՝ ամբարձիգ</ref>, որ չկրցաւ չյիշել Սողոմենց Սողոմին երկարած բազուկը՝ ափին դաշոյնով։ Պաղ բան մը ծաւալեցաւ աչքին ճամբաներէն դէպի ներսերը։ Ու դառնութեամբ ստուգեց, որ ասկէ յետոյ պիտի չկրնար առանց այդ շան լակոտին ստուերէն յաճախուելու երկու կտոր բան տեսնել, մտմտալ երկու գլուխ բան։ Նկարին մէկ անկիւնէն կին մը, օրան մը բռնած կը հեռանար։ Իր աչքերը երկար մնացին յառած տախտակեայ ձեւին։ Պարա՞պ, լեցո՞ւն։
Ան մտաւ իր հոգիին այն մուշտակին մէջ, որով կը դիտէր տղաբերքերը, օրնի մանուկները, – ցուրտ, անգութ այն կարծրութեան մէջ, որ զինքը ահաւոր կ՚ընէր, տոկոսով դրամ իսկ չյօժարելով տալ «զաւկի կոխան» հայրերուն։ Անոր միտքը չխորացաւ օրանն ի վար։ Բայց սառեցաւ իր նայուածքը կնիկին ետեւէն։ Սաւանուած ձեւը – կինը – կը նեղէր զայն։ Ո՞վ դրաւ իր աչքին առջեւ Նալպանտենց պուպրիկ հարսը, Կալերու զառիթափէն էջքի պատկերով։ Անոր սիրտին մէջ գաւաթ մը կրակ պարպեցին…։ Դարձաւ կրունկին, վասնզի գլխուն վերեւէն ոտքի զարկեր կը կարդացուէին<ref>կարդացուին, սրբագրուած՝ կարդացուէին – ?</ref>, ճզճզով բարեխառնուած հաստ հարուածներ, պետական կօշիկներու ձրի ամրութեամբը, կոշտութեամբը։ Դռնառաջքի ոստիկանները հաւաքեցին զիրենք։ Պահակը՝ հրացանին։ Հարիւրապե՞տը։ Անշո՛ւշտ։ Սերոբին գործո՞վ։ Անշո՛ւշտ։ Մենէ դուրս շատ բան դէպի մեզ ուղղուած կը կարծենք, երբ անոնց մէջ ծուէններ մը<ref>մը ? կը ?</ref>գուշակենք մեր խորագոյն եսը շահագրգռող, այն ե՛սը՝ որ կը պահուըտի օտարին համար մեր կառուցած, բոլորովին արտաքին ու սուտ միւս եսին համազգեստին տակ, ինչպէս կ՚ուրանանք շատ բան, որ կը սահի մեր քովէն, բայց չի հեռազդեր նոյն եսին։
Հարիւրապետը կու գա՜ր ականջ երկարել Սերոբին դատին։ Հարիւրապետը պիտի գար հաշի՜ւ առնելու։ Իրականին մէջ, հարիւրապետը, զգուշութեան ու գաղտնիքի պատրուակին տակ, օրուան մէջ չորս-հինգ անգամ կ՚ելլէր դուրս` ընդունելու համար շրջանի գեղերուն սանկ ու նանկ Սերոբները, բացօթեայ ունկնդրութեան։ Իրականին մէջ, հարիւրապետը չէր կրնար սղմուիլ հարադիր իր սենեակին մէջ ու ատիկա շատ պարզ պատճառով մը։ Անիկա իր ոսկեզօծ ուսնոցները եւ տաբատին կարմիր երիզները ցուցադրելու պիտի ելլէր` քանի մը անգամ անցնելով իր նախորդին դրան առջեւէն, – հանգստեան կոչուած ծերունի մը ասիկա, եօթանասուն իր տարիներուն, կամարակապ կռնակին եւ՝ մացառուտ, ահազդու ու կանանչ դէմքին հետ ունենալով քսանամենի կին մը, քնքուշ՝ ինչպէս հաւկիթէն նոր ելած ճուտիկ մը, որպէս լսած էր Նալպանտենց Սերոբը։ Գիւղաքաղաքը գիտէր, բայց կ՚անգիտանար։ Պոռնիկներու առատութիւնը՝ քաղաքներուն մէջ սիրային տրամը հազուադէպ կ՚ընէ։ Գեղերը այդ տրամին կու տան մեծ զոհեր։ Սպաննուող երիտասարդը կը թաղուի, երբ սպաննողը բանտ չէ ինկած։ Մարդիկ զգոյշ են չափուելու համար անոր հետը, որ կնիկի մը ծոցէն դանակ է սրած։ Ապահարզանը ամուսիններուն ձեռքը խելօքիկ շանթարգել մըն է։ Կիներուն կտղուցը անշուշտ վիզը անուր[ի] տուող շունի մը չի նմանիր<ref>անուր[ի]..... չի նմանիր ?</ref>։ Բայց թուրքերուն զգայարանքները արագ կը յոգնին։ Ու կինը կ՚ապրի՝ այդ յոգնութիւնը սրբելու գերագոյն անձուկով։ Անիկա ինքզինքը պարտաւոր է քառապատկել ու դիմանալ։ Նոյնիսկ արգանդէն դուրս, բերնի, աչքի, զգեստաւորումի մարզերէն։ Փոքր ձանձրոյթը, կասկածը, նոյնիսկ արուն դիմաւորող ժպիտին մէջ տարտամ բեկում մը դուրս կը նետեն կինը էրկանը տունէն։ Գուցէ այս անպաշտպան վիճակն է պատճառ, որ կիները ըլլան վրէժխնդիր եւ սպաննեն։ Թուրք երիտասարդը բանտ կ՚իյնայ աղջիկի համար, բայց ասոր արու պաշտպաններուն հետ իր բախումէն տապալած։ Հանգստեան կոչուած հարիւրապետին պատահարը հեռու էր տրամաթիք երանգէ։ Անոր չափահաս տղաքը, Պոլիս՝ ուսումի, ամրան մէկ-երկու ամիսը կը դառնային գիւղաքաղաքը եւ հազիւ ատեն կը գտնէին տաքնալու իրենց գեղեցիկ «պզտիկ մայրիկ»էն, զոր ծերուկը կը զգուշացնէր իրենցմէ` պահելով նամեհրամին ամբողջ օրէնսդրութիւնը անայլայլ արդարութեամբ մը։ Անիկա կը հետեւէր ազդեցիկ, բարբարոս, իր ստորագրութիւնը դնել չգիտցող փաշայի մը, հակադիր երեսէն, օրինակ գործածելով վայրագ այդ մարդուն վայրագ պատահարը, որուն համեմատ փաշան իր տղոցը կիներուն ծոցը կը պառկէր, բայց հոդ երթալէ առաջ մոլորած ըլլալով տղոցը թոյլատու ոգիէն։ Դպրոց տեսած այդ տղաքը իրենց կիները չէի՜ն կասկածած իրենց հօրմէն։ Արդի՞ւնքը։ Ու հարիւրապետը կը նմանէր, ժողովուրդին բացատրութեամբը, նապաստակին, որ գլուխը կը թաղէ տերեւներու դէզի մը մէջ, բայց յետոյքը կը ձգէ բաց։ Անոր տղաքը կը դառնային Պոլիս` տանելով իրենց հետ քիչիկ մը զուարթութիւնը, զոր քաղցր տարիքը կ՚արտածորէ իրմէն, բորբոսած պատերուն եւ ծերութեան աղովը կծուացած մթնոլորտին։ Ու գիւղաքաղաքը կը դատէր նոր դրուագը թաքուն հաճոյքով, գոհունակութեամբ։ Պաշտօնի վրայ ամէն հարիւրապետ, մա՛նաւանդ ամուրի, վտանգ մըն է ամէն տեղ։ Ու էրիկները ուրախ էին, որ ծերուկին կինը զայն կը պահէր սանձած` պահելով անուղղակի իրենց տուները։
Սերոբէ էֆէնտիին եւ հարիւրապետ պէյին տեսակցութիւնը կատարուեցաւ գաղտնի, այսինքն՝ հրապարակային։ Հետեւած էր անոր` առանց բառի։ Քաշուեցան պալատին առջեւէն` սպրդելու համար աղբիւրին կռնակի պարտէզը, պետական կալուած, կեդրոնը ունենալով ընդարձակ բացատ մը։ Սպասողական, վարանոտ՝ խօսելու համար, իւրաքանչիւրը իր հաշիւներով։ Հանգստաւորին տունը կռնակէն պատուհանով մը կը նայէր այդ բացատին, ուր կիրի համար բացուած հնձան մը, հակառակ պարպուած ըլլալուն, երկու տարիէ ի վեր չէր գոցուեր հարիւրապետին կարգադրութեամբը։ Մէկ ոտքը դրած քիչ մը բարձրկեկ, կիրով կոշկոռուած քարի մը քամակին – ասպանդակող մարդու անգիտակից դիրք –, միւսին զարնելով ոսկեկոթ իր մտրակը, անիկա՝ առանց նայելու, բայց առանց ալ աչքէն փախցնելու ճաղածածուկ պատուհանը, մտիկ ըրաւ Նալպանտենց Սերոբը։ Մտիկ ըրաւ, վասնզի կը ճանչնար անոր կինը, վասնզի այդ օրն իսկ պէտք պիտի ունենար անոր, Պոլսէն ստացուած հեռագիրի մը վրայ, որ ստիպողական քննութիւն եւ լոյս կ՚ուզէր զգայացունց ժուռնալի մը մասին, ստորագրուած հայ գեղին քահանայէն։ Լեզուանի մօրը տղան կարծես թէ կը շահագրգռէր մտախոհ պաշտօնակալը, իր հաշիւներուն խորը լրջացած։ Անիկա ըսած էր շատ բան, բայց լռած՝ հիմնականը։ Չէր գիտեր միւսն ալ։ Ու լռեց։ Անիկա անխելք էր իր լռութեանը համար։ Թուրքը ետ կը դառնայ նոյնիսկ հոգին կէս տուած, երբ արգանդի պատմութիւն մը հասցուի կէս ճամբան, անոր զգայարանքներուն։
– Ուրի՞շ։
– Ողջութիւնդ, մեր գլուխին վրայ։
Հարիւրապետը չափեց կէս աչքով։ Զգաց, որ դէմինը կ՚անգիտանար։ Դարձաւ անոր յարուցած հարցին.
– Ի՞նչ կ՚ուզես որ ընենք։
Անշուշտ յիմար պիտի չըլլար ձեռնունայն դարձնելու աղուոր այդ կնիկին էրիկը։ Կիներուն գեղեցկութիւնը հեռուէն կը ճառագայթէ իրենց այրերուն վրայ։ Չեն սխալիր կեսուրները, երբ գեղեցկութիւնը հոմանիշ կը նկատեն բախտին, համարժէք հարստութեան։ Բայց չէր հասկցած Սերոբին պատմութիւնը։ Անշուշտ անոր միտքը<ref>հետքը, սրբագրուած՝ միտքը</ref>դուրս էր պատմուածէն։ Բայց խօսեցուց կրկին։ Տասը վայրկեան յետոյ – ժամանակէն չենք նեղուիր, երբ սպասումը տարտամ է իր արդիւնքի հեռանկարովը հեռացած –, ան ինքզինքը զգաց յստակ կացութեան մը դէմ. երիտասարդ մը կար մէջտեղը, զոր պատուհասելը, առանց որեւէ պատճառի, արդէն պետական պարտականութիւն էր, դրուած իր ճիտին։
– Ուժո՞վ է։
Թուրքն էր, որ կը խօսէր ոսկեզօծ զգեստին մէջէն։ Ան առաւ պատասխանը, խելքը դրած պատուհանին, ուր շուքի եւ լոյսի խաղ մը կը դողար, բայց չէր բանար ապակին։
– Կարդալ գիտէ՞։
– Տիրացու է։
– Ի՞նչ է տիրացուն։
Բացատրեց։
Մենք ուրիշը մտիկ ընելու ատեն ի՛նչ ճարտարութեամբ կը գործածենք մեր բնազդին բողկուկները։ Հարիւրապետը կը թողուր, որ խօսի կեավուրը, քանի պատուհանը կը մնար լուռ։ Խօսակիցը պահպանակ մըն է։ Որքան ալ լիրբ ըլլանք, կը պահենք միամիտ, տղայ կողմ մը։ Անիկա պէտք չէր զգար մտածելու։ Հեռագիրը զինքը նոյն գիշերն իսկ կը պարտադրէր «տեղուոյն վրայ քննութեան»։Քոմիթաճին կախարդ բանաձեւ է ու կէս դարէ ի վեր բառը չէ կորուսած իր յուռութքը, երբ այլեւս հայը գոյութիւն չունի այդ երկրին մէջ։ Ան կը յառնէ տարին հեղ մը, հին՝ բայց առոյգ յանկերգի մը նման, թերթերուն բերանէն։ Այս պատմութեան օրերուն անիկա անորակելի բան մըն էր գեղերուն վրայ (չմոռնալպոմպան)։ Հիմա՝ արդարութիւնը, ազգերու խղճմտանքը հեգնելու դրօշակ մը, առաքինի ու աղանդաւոր լրբութեամբ մը։
Սպասեց սակայն։ Կ՚ուզէր, որ ցուցմունք գար Սերոբէն։ Յետոյ նեղուած, աչքին մէկը մանրելով – անոր ցուցատախտակէն Աղուորին մարմի՞նը կ՚անցնէր – հարցուց.
– Տունին մէջ սանկ բանե՞ր մը։
Շատ լաւ գիտէր, թէ ի՛նչ բանի կ՚ակնարկէր։ Սերոբը սարսռաց մինչեւ ողնածուծը։ Ան լուր չունէր, թէ ինչու հարիւրապետը անցած տարի «արձակուրդով» Պրուսա կը գտնուէր։ Հիւրասիրած էր զայն Ջերմուկները, Աստուած գիտէ ի՛նչ սիրտով։ Բայց պառաւը ջախջախած էր թուրքին յարձակողականը, կոշտ ու կոպիտ՝ իր զգոյշ եւ նոյն ատեն համարձակ խաղարկութեամբը։ Հաճի Աննան վալիին դէմն ալ չէր վախնար ելլելէ։ Պառաւը արգիլած էր հարսին երեւնալ հարիւրապետին կազմակերպած խնջոյքին<ref>խնճոյքին, սրբագրուած՝ խնջոյքին</ref>։ Ու այսքան։
Սերոբը գլխու հաստատական շարժումով մը ստիպուեցաւ լրացնել հարցումին առկախ մասը։ Յետոյ նման ամէն տառապողի, որ միշտ քիչ ըսած ըլլալ կը կարծէ, երբ աւարտած է իր սիրտին մերկացումը, աւելցուց, թշուառ ու եղկելի՝
– Կարմիր զանգակ մը ճիտէն։
Ընթացի՛կ բացատրութիւն, որով իրար կը ճանչնային լրտեսներն ու ոստիկանները։ Ընտանեբար կը թելադրուէր գեղի քերծէներուն աս ու ան մկրտել այդ զանգակով, որ կը փոխաբերէր առաջին յեղափոխական կուսակցութիւնը, գործած՝ այդ շրջանին, տեղը տուած ուրիշին։ Բայց բառին հմայքը կը մնար։ Ու հայանուն արբանեակները պետական մարդոց քաղցր հեգնութեամբ մը իրար կը լզէին<ref>արբանեակները.... կը լզէին ?</ref>։
– Աստուծով… ինշալլահ ։
Հարիւրապետը դատած էր պատահարը։
– Փատիշահին հրամանով…
Անդիմադրելի, երկիւղած, բնազդական, երեսուն տարի թուրքերուն կայսրութեան մէջ բան չկատարուեցաւ առանց այդ հրամանին։ Այդ օրերը ապրողը միայն գիտէ, թէ ի՛նչ առհաւութիւն, ի՛նչ խռովք կը զատուէր այդ նախադասութենէն, երբ պաշտօնապէս, տարեդարձներու, պայրամներու, ջարդերու նաւակատիքին զայն արտասանող բերանը, շրջապատուած զօրականներէ, խուժանէն, փաթթոցներէ եւ վայելչազգեստ պաշտօնատարներէ, ակռաները կը կճրտէր, իր առջին շղթաներու մէջ ծնրադիր թշուառականի մը վրայ, հայո՛ւ մը կտոր։ Մե՞ղքը։ Աւելի ետք, մեծ փողոտումին պիտի գիտնայինք ատիկա։
Այդ օրերուն, այսպէս սկիզբ կ՚առնէին դասական ամբաստանութիւնները, որոնց դերն էր կեդրոն, այսինքն՝գազան կանչել տաք-կռնակ ու դուրս-փոր դրացիները<ref>Ծնթ. – դրացի – հայրենակից, որ Սահմանադրութեան նուէրը եղաւ: Անկէ առաջ կեավուր ը պաշտօնապէս փոխարինուած էր դրացի ով:</ref>քրտնցնել, իւղ առնել ու դուրել<ref>Ծնթ. – դուրել – փորին ուռեցքը հարթել: Նաեւ՝ ծեծի տակ տափակցնել:</ref>։
– Անունը։
– Սողոմ։
Հարիւրապետը բաւական կը ճանչնար հայ գեղերը` հաւատք ընծայելու չափ վարձուոր մշակ տղոց տեսակարար կշիռին։ Ի՜նչ իւղ՝ օտարին ծախուած այդ մարմիններէն, բացի ընդհանուր շահէն, որ հայու մը կորուստը կ՚երաշխաւորէ ամէն հարազատ թուրքի։ Ինչպէ՜ս չհասկցանք սրբազան պատգամը ու հաւատացինք։ Մնաց որ, աղքատութեան մարզերէն բոլոր բերուածները բանտին մէջ ծեծ ուտելէն անդին արժանիքի մը չէին անցներ։ Հայր չունենալնին պատճառ էր, որ բանտին ու պալատին անցքերը ողողուէին կնոջ շնորհէն տարագիր ձեւերով, մայրե՛ր, ասոնք, որոնք կու լային, անցնող ու դարձող ոստիկանին ու փաթթոցովին ոտքերը կը համբուրէին եւ իրենց տղաքը կ՚ուզէին այնքան սրտառուչ, որ թուրքերուն աչքին անգամ արցունք կու գար։ Ուրիշնե՞ր։ Այսինքն՝ իբր մեծ յեղափոխական բանտ նետուած պանդուխտ հայերը, Մուշէն, Կարինէն, Վանէն, որոնք ծեծէն ալ չէին յուզուեր ու կը մնային պառկած, գանակոծումէն յետոյ, օրերով հոգեւարք<ref>հոգեվարք, սրբագրուած՝ հոգեւարք</ref>, բայց շաբաթէն նստո՜ղ` ուտելու համար հացը թագաւորին։ Ոճիրի, անարգօրէն ու լայնութեամբ, անվախ գործադրումով ոճիրին այն ընդարձակ պատրաստութիւնը, որով անմահանայ պիտի 915ի սերունդը, դեռ այդ օրերուն սկիզբի վախերը ունէր։ Բոլորն ալ գրեթէ դահիճ, բայց բարեպաշտ, կը հաւատային Մարգարէին եւ աւելորդ արիւնը հարամ էր անոնց տունին զաւկներուն վրայ։ Ջարդերը, կրօնական եւ ազգասիրական խոշոր հանդէսներ, պարզ իրենց տօնական ու առհաւական նկարագրովը, արդար արարքներ էին՝ արժանի խղճմտանքի մեծ խաղաղութեան։ Տաճկցողնե՞րը։ Ինչպէ՞ս հաւատալ այս անխելք ազգին։ Օրինակը՝ շատ թարմ։ Անմիջապէս որ սարսափները ինկեր էին իրենց թափէն, անոնք ի՜նչ երջանիկ յիմարութեամբ լքեր էին երկնային ու երկրային վայելքները եւ դարձած իրենց խոզանոցներուն։ Բանտերէ՞ն։Գազային արձանագրութիւնները, քսան տարիէն ասդին, մէկ հատիկ իսկ դատապարտեալ չէին ներկայեր, որ յօժարէր արդար հաւատքը ընդունելու, գլխուն իսկ գնովը։ Հարիւրապետը դժկամ էր` հետեւելով այս մտածումներուն։ Յիշեց երկու տղայ, որոնք 96ի սպանդին խզտել<ref>խզել, սրբագրուած խղդել ? խզտել ?</ref>էր տուած, վերմակներուն տակ, բանտարկեալ թուրքերուն։ Բժիշկը զանոնք ներկայացուց բնական մահուամբ մեռածներ։ Բայց չէր հաւատար անոնց մեռնելուն, երբ դուրս հանեցին կիսամութին։ Ու դողդող մոմի մը տակ նայեցաւ անոնց բաց աչքերուն` արիւնէ աստղերու նման ճառագայթող ու խօսուն։ Ի՜նչ պաղ էր մխուած ուղեղին…։ Հեռուէն գեղացի մը խոշոր-խոշոր կը հայհոյէր իր իշուն։ Խնդաց ձայնին մէջ թաւալող պատկերներուն համար ու դարձաւ Սերոբին։ Զայն շահագրգռող երկու ազդակները – կինն ու ոսկին – կը պակսէին պատահարին։ Պառա՞ւը։ – Ողջ։ Թուլցաւ անիկա։ Հարցումները եղան աւելի տարտամ, կարճ։ Կը խուսափէր։ Առանց պատուհանի մագնիսին՝ ան շատոնց հեռացած պիտի ըլլար բացատէն` ձգելով մատնիչը կիրի հորին գլխուն։ Զգաց այս թուլացումը Սերոբէ էֆէնտին։ Անոր կը մնար լքել գործը կամ քիչ մը աւելի բանալ խաղքութիւնը իր տունին։
– Դանակ քաշեց։
– Որո՞ւ։
Ջերմ էր հարցումին թոնը։ Դանակէն դէպի զէնք – հրազէն – ճամբան մէկ է միշտ։ Հարիւրապետը փայլեցաւ ներսէն։ Հո՞տ առած էր, թէ պատրաստ որս մը կը գուշակէր։ Անոր ներկայացաւ երրորդ անգամ ըլլալով հեռագիրը, որ…
Մոռցաւ պատուհանը եւ աւելցուց.
– Մարդ կա՞ր։
– Ո՛չ։
–Որո՞ւ քաշեց։
– Ինծի։
– Ինչո՞ւ։
Պատասխանը ուշացաւ։ Հարիւրապետը կրկին մանրեց աջ իր աչքը։ Անոր ցուցատախտակէն Աղուորին մարմինը կ՚անցնէր։
– Կնկա՞յ խնդիր։
– Այո՛։
– Ո՞վ տեսաւ։
Ժպտագին, խորապէս հեշտախոյզ էր անոր բերանը։
Սերոբէ էֆէնտին վկայ բերաւ մայրը, ինքզինքը, այնքան ջերմ ու իրաւ, այնքան պերճ ու մանրամասնութեամբ փրկուած պատկերացումով, որ թուրքը թափանցեց պատմումին իմաստին։ Անշուշտ յստակ չէին իրադարձութիւնները, քանի որ պատճառը դեռ կը մնար մութ։ Բայց պարզ էր Աղուորին դերը այս «պարապ բանին» մէջ։ Բռնապետութեան շրջանին այդ գիւղերուն մէջ կոտորած եւ ուղղակի բռնաբարում տեղի չունեցան։ Բայց երեւան եկան Սերոբին գիծէն մարդեր, որոնք իրենց տուներուն մէջ առին, հիւրասիրեցին աս ու ան պաշտօնատարները ու իրենց փոքր շահերուն համար իրենց կիները գործիք կեցուցին։ Հարիւրապետը գիտէր անունները։ Գիտէր աւելին ալ, այսինքն՝ ալպանացի պահապաններուն բնակարան տուող թշուառական գեղացիներ, որոնք բիւրեղի պէս (գեղացին կ՚ըսէրպիլլորի պէս) կնիկ ունէին` բաժնուած անկողինով։ Անիկա<ref>Ասիկա, սրբագրուած՝ Անիկա</ref>թաքուն հաճոյքով հետեւեցաւ Սերոբին, որուն շրթները, թրթռագին դալկութեամբ՝ անհուն նախանձ ու կատաղութիւն կը հեղուէին<ref>կը հեղուին, սրբագրուած՝ կը հեղուէին</ref>։ Յետոյ, աւելի խորապէս վայելելու համար գինովութիւնը այս խռովքին – սեռէն դուրս, արիւնն է միայն, որ կը գրգռէ թուրքը եւ կը նուաճէ –, լուրջ՝ բայց կեղծ, հարցուց.
– Ինչո՞ւ դանակ քաշեց։
Խուսափո՜ւմ։ Կարելի չէր սակայն։ Մտմտաց Նալպանտենց Սերոբը եւ, դանդաղ ու կէս, կը պատրաստուէր բերանը բանալ, երբ տունին չտեսնուող երեսէն դուռ մը գոցուեցաւ։ Հարիւրապետը սարսռաց` աննշմար ըլլալու ճիգէ մը դեղնելով։ Փեղկին զարկը, հանդարտ, արեւին մէջ տարածուեցաւ ու հեռացաւ` տխուր, սրտի դպող ու աղտոտ։ Ձայնին, ճիչին այս ժանգը իրերէ՞ն, թէ մենէ կու գայ։ Ինչո՞ւ<ref>Ինչու, սրբագրուած՝ Ինչո՞ւ</ref>անոնք երբեմն տեղաւորուին զգայութեան այս երանգին մէջ եւ երբեմն հագնին տօնական, կապոյտ վարշամակում։ Ո՞վ էր ելլողը։ Հարիւրապետը քշուած էր դէպի պողոտան, այսինքն՝ պարտէզին անծառ մասը, որ տօնավաճառի օրերուն սայլերը կ՚ընդունի։ Ծերուկն էր։ Գաւազանը անցուց ձախին, համազգեստը նշմարելուն, արդէն հանդարտ մը կամարած իր կռնակը գրեթէ ծալելով երկուքի` փոխարինելու համար թուրքերունթէմէննահը<ref>Ծնթ. – թէմէննահ – գետնէն բարեւ:</ref>։ Ու պաշտօնական փոխասացութիւն, համաբառ ու նոյնաշեշտ, երկու հարիւր տարի առաջուընէ պատրաստուած տարազներով։ Որ յարգանքը կը նուաստացնէ, կը տաճկցնէ եւ վիրաւորիչ է խոր իր կեղծիքով, նոյնիսկ հաւասարէ հաւասար։ Զայն դաշնաւորած, բարքերուքաթեշիզիմի է վերածած թուրքերուն վարչական մեքենան` նկատի ունենալով շատ մը ազդակներ, որոնց կարգին գուցէ՝ գերիներուն պատշաճող եւ, ազատը, իշխողը ցայտեցնող բազմադարեան տարազը, ա՛ն՝ զոր թուրքերը գործածեցին զգեստին ալ վրայ, երբ շփումի մտան անազատ տարրերուն հետ։ Հողի, փոշիի, ոտքի սեմի, ձիու ասպանդակի փոխաբերութիւնները, որոնք ծառաներուն հոգեբանութիւնը կ՚արտաբերեն, դեռ յիսուն տարի առաջ, անոնց գրականութեան մէջ, երբ իշխողներուն կը ներկայացնէին<ref>կը ներկայացնեն, սրբագրուած՝ կը ներկայացնէին</ref>իշխուածներու աղերսանքը, թուրքէ թուրք ստեղծած են անոնցսալոնական խօսակցութիւնը։ Ծերուկն ու հարիւրապետը, արաբերէն բառերուն վրայ իրենց կոկորդները կոտրտելով, մա՛նաւանդ իրենց դաստակները յոգնեցնելու չափ ճօճելով խօսեցան հինգ վայրկեան։ Ու նիւթն էր ազգին համար պիտանի առողջութիւնը թանկագին զոյգ հարիւրապետներուն։
Ծայրայեղօրէն կծծի, իր փորէն՝ ինչպէս ձեռքէն, զրկելով ինքզինքը ու իր տունը – իր տղաքը ձրիաթոշակ ուսանողներ էին – ու, մա՛նաւանդ՝ կինը, անիկա բռնուած էր քիթէն, այդ մոլութեան իսկ գնով։ Եթէ շողոքորթութիւնը մեծագոյն ռահահորդն է ուրիշներուն դէպի բերդերը, առատաձեռնութիւնը վար չի մնար անկէ։ Հարիւրապետը փոքր շնորհներով՝ որսէ, գողօնէ, կողոպուտէ, գգուած էր անոր բնազդները։ Կէս դար ամբողջ միայն ու միայն առնելու վարժուած, անվճար ապրելով, երեք անգամ ուրիշին դրամովը հաճի ըրած այդ մարդը երախտագէտ զգացումներով բացաւ իր դուռը իր յաջորդին։ Համազգեստ, սուր, սպասաւորներ, որոնք պաշտօնին թափօրը կը շինեն, կարծես դեռ կը յամառէին չլքել իր դուռը, հոգ չէ թէ ուրիշի մը անձէն։ Դէպի կնի՞կը։ Բայց ո՛ր ճամբան չի տանիր դէպի կնիկը, երբ ճամբորդները ըլլան երիտասարդ, յամառ ու կորովի։ Կանանոցը՝ խոշոր ու տգէտ, գրեթէ զինուորական կազմակերպութիւն մըն է, գերուհիներու արգելափակման օրերը պատմող, երբ յաղթականը քաղաքի մը կիները կը նետէր բանտի մը մէջ ու պահակներու կը յանձնէր անոնց վայելքն ու պահպանութիւնը։ Դարեր անցան եւ կիները ստեղծեցին իրենց սեռին ղեւտացիները։ Մեր օրերուն ամէն պէյի, փաշայի, քիչ մը աղայի բնակարաններէն ներս տրցակ-տրցակ կը համրուին այն անորակելի արարածները, որոնք ո՛չ կին են եւ ոչ ալ այր։ Պաշտօնական ներքինին չէ հոս խնդրոյ առարկայ տիպարը։ Ասոնք աղջիկներ են, յաճախ սեւամորթ, տառապէս գերուհի, գնուած հաճի ընող բարեպաշտ հաւատացեալներու վեցամսեայ կիներէն, Մեքքէ կամ Մետինէ, ու բերուած ծախուելու։ Հասկնալի է ասոնց նուիրումը իրենց խանումներուն, երբ կը մտնեն անոնց սեռային կեանքէն ներս։ Ուրիշ անգամ՝ որբուհիներ, հեռու ու մօտ ազգականներէ։ Կը հագնին<ref>կը յոգնին, սրբագրուած՝ կը հագնին</ref>հանըմներուն հիները, կը մնան անոնց թանկագին գործիքները, ծեծ, թուք, մուր ուտելով, բայց ծառայելով տունին հանըմին հաւատարմութեամբ մը, զոհողութեամբ մը, երբեմն հերոսութեամբ մը, որ զինաթափ կ՚ընէ։ Ու անոնք միշտ միասին կը քալեն երիտասարդ կիներուն հետ։ Անոնք են, որ կը հարթեն ճամբաները բոլոր հարիւրապետներուն։ Զուրկ դէմքէ – գեղանիները արդէն չեն իյնար այս արգելանքին – զուրկ ձայնէ – զրկանքը զիրենք խորամանկ, նենգ ու հաշուող է ըրած –, պիտի ըսեմ՝ նոյնիսկ սեռէ, խեղանդամ, հեռուներէն հիւանդ, անոնք մարմին ըլլալէ շատ աւելի ուղեղներ [են]<ref>յաւելում բառի՝ են</ref>, եւ կ՚օգտագործեն<ref>կ՛օգտագործէին, սրբագրուած՝ կ՛օգտագործեն</ref>իրենց խելքը, հնարիմաց սատանութիւնը անհաւասարելի դաւադրութեանց։ Հարիւրապետը անոնց հնարքովն էր, որ մտաւ ծոցը տունին հանըմին, առաջին անգամ, երբ ծերուկը պաշտօնական ընդունելութիւն էր սարքած իրսէլամլըգին մէջ։ Իր յառաջացած տարիքին պատճառով հանգստաւորը իր սրահի մուտքէն կ՚ընդունէր այցելուները։ Դրան ծերունի պահնորդը կռնակին պարտաւոր չէր աչք ունենալու։ Ու սպասուհիներուն կարգադրութեամբը երիտասարդ հարիւրապետը մտաւ ներս, առանց դուռը զարնելու, զայն գտնելով բաց իր առջին։ Բայց ուղղուելու փոխարէն դէպի այրերու<ref>որբերու, սրբագրուած՝ այրերու</ref>բաժինը, թեթեւ մը շեղեցաւ դէպի խորքը, անցաւ կանանց բաժինը, հոնկէ քառորդ ժամ յետոյ մտնելու համարսէլամլըգ, ուր արդար փառքով մը ծերունին մեծարեց, թրքական քաղաքավարութեան գեղեցկագոյն ծաղիկներովը։ Այդ օրէն անիկա տէրն էր բերդին։ Սպասուհիները կը փոխադրէին բերանացի խորհուրդներ։ Ձեռքը առատ, գեղանի, երիտասարդ՝ հարիւրապետը վախ չունէր ներսէն։ Ան կը վայելէր հաճութիւնը կառավարական շրջանակին, մեզի ծանօթ պատճառներով։
Խօսեցան։ Կէսօրուան – աղօթքին – ժամանակ կար դեռ։ Ծերուկը իրաւունք տուաւ պէյին։ Բայց կիսաժպիտ, մօրուքը շոյելէն, պատմեցնարկիլէէն, որուն ժամը հնչած էր արդէն։ (Ան ժամացոյցը նայեցաւ)։ Հարցուց նոր բերուելիք կիրին քանակէն, ուրկէ կը նեղուէր հազին համար։ Քիչ մը զգոյշ՝ քաղաքականութենէն, հակառակ անոր, որ կ՚անգիտանար կեավուրին գոյութիւնը, որ տուած էր կռնակը թաւուտքի մը։ Թուրքին այս զգայարանքը, պետական զգայարանքը ապշեցուցիչ իմաստութեամբ մը կը գործէ, մա՛նաւանդ հանգստեան կոչուածներուն մօտ։ 915ին տեսանք ատոր փաստը։ Ուրբաթ գիշերուան համար ընդունեց հարիւրապետին հրաւէրը միասին թէյ առնելու։ Ու քաշուեցան, երեք-չորս քայլ, տակաւին շարունակելովթէմէննահը, ինչպէս մաղթասանքը։
Հարիւրապետը դարձաւ իր կրունկներուն մինչեւ հորը։ Մէկէն Նալպանտենց Սերոբը աւելորդ, նեղիչ բան մը դարձաւ, գրեթէ ինքիրեն, առանց որ հարիւրապետին դէմքէն զգալի ըլլար նշոյլ մը սրտնեղութեան։ Խօսք չունէին, իւրաքանչիւրը սեպհական պատճառանքով մը։ Սերոբը գիտէր պատմութիւնը։ Գլուխը կախեց գետին` չնայելու համար։ Իրաւ ալ, զինուորական անփութութեամբ մը՝ անիկա ցոյց տուաւ ճամբան եւ աւելցուց.
– Քիչ մը ետքը կը տեսնուինք։
Ձգած էր բացատը, կորսուելու համար թաւուտներու շարքի մը մէջ, որ կը յանգէր տունին պատին։ Նալպանտենց Սերոբը չհամարձակեցաւ գլուխը դարձնել ետին` հետեւելու համար խուսափող զինուորականին։ Օր-ցերեկով այս գայթակղութիւնը ան կը շփոթէր խենթութեան հետ, ի՛նք դժբախտաբար շատ խելօք, չափէն աւելի խելօք։ Դառնացաւ՝ ստորնանալուն չափ։ Անշուշտ իր դատումները չելան յստակ բանաձեւերու։ Բաներ կան, որոնք տեղի ունենալէն առաջ մեր շահագրգռութիւնը կամ չէզոքութիւնը ապահոված կ՚ըլլան իրենց։ Մեղքին կը փոխուի միայն կաշին։ Մէկը կը մտնէ ծոցը ուրիշի մը կնիկին, գրեթէ ամէնուն աչքին առաջ։ Ուրիշ մը կը մտնէ իր ծառային արիւնին, իր խղճմտանքին նայուածքին առաջ։ Արդիւնքին մէջ այս արարքները քիչ կը տարբերին։ Երբ վերցուց աչքերը, մինակ էր։
Փողոցին մէջ, որ կոխկռտուած արտ մըն էր, երկու եզրերէն ջուրի ուրդերով՝ անիկա զբաղեցաւ – պահ մը ինքիրմէ գանիլը մոռնալու համար – ջրակոյտերով, առուակի երկօրեայ հոսումովը գոյաւոր, որոնք կանանչ մանեակ մը իրենց շրջագիծին, արեւուն տակ կը փռէին գորշ տրտմութիւնը ճախճային մարզերուն։
Շոգը<ref>Շոգ, սրբագրոած՝ Շոգը</ref>կը տոժկէր<ref>Ծնթ. – տոժկել – ճախնային ջուրերուն յատակէն վեր կանաչորակ պղպջակում:</ref>անոնց երեսը եւ պտղած աչքի սառնենիին նման կամարիկներ կը շարէր մանեակի ծիրին, բոժոժիկներ, տղմագիծ ու վիրաւոր, բայց աղտով գեղեցկացած։ Բադեր, ականակուռ ու ոսկեհիւս, ծիրանի եւ ձիւնափառ, խուզարկելու վրայ ալքերը այն կոյտերուն, յաճախակի ճճի մը կախելով իրենց կտուցէն, կիսած մէջտեղէն, ինչպէս նժարէ մը։ Ու անոնց կիսափակ աչուկները ի՜նչ հեշտագին նուաղումով մը կը խորանային շարաւանքի այդ խոյզն ի վար։ Հոգի՞ն։ Ո՜ր կտուցը պիտի չգարշէր երբեմն խառնելու ալքերը մեր հոգիներուն։ Ու դեռ չենք ընդունիր, որ ճճին մերկ ու անմեղ արարած մըն է ու իր թոյլ միսէն զատ աղտ ալ չունի թուխսի, թթուի դրած իր ներսը։ Մե՞նք։ Անիկա կը նայէր ու չէր մտածեր։ Կը զղջա՞ր թուրքին թաթը ինկած ըլլալուն։ Բայց դաւաճանն ալ մարդ է, միայն՝ քիչ պահով։ Ան գտաւ ինքզինքը, երբ իր անցեալը դարձաւ իր վրայ` մուշտակի մը նման։ Ուրիշին մտածելու ատենը չէր։ Զայն պրկեցին, զօրացուցին, անգութ ըրին նոյն այն զգայութիւնները, որոնք ուրիշի մը մէջ գորովանք կամ տկարացում կը ստեղծեն։ Ու գիւղաքաղաքը՝ կէսօրուան սա շողուն<ref>շողուն ? շոգուն ?</ref>, որ ծանր-ծանր վեր կը սուզուէր լիճէն ու ափնադիր ճախիններէն, թուրք էր, նման անոր հոգիին:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Ծանր ամայութիւն մը, բացուածքէ բացուածք, կ՚անշարժանար, ընկճուած արեւէն, պղտոր՝ յատակէն, ուր կ՚աշխատէին տոտիկներն ու թեւերը ջրային թռչուններուն, հաւերուն։ Այս գոլին ու փոշիին ընդմէջէն տարածութիւնը կ՚աւրուէր, ինչպէս իւղէ դէզ մը կրակին վրայ, տապակի մը մէջ։ Բայց ձեւերը չէին շինուեր։ Ի զուր փորձեց անիկա ծանօթներ սեւեռել, հեռուներէն գուշակուող, բայց մօտէն օտարական դարձող, կարաւանիկներէն, որոնք փողոցի զանազան բերաններէն հրապարակ կը թափէին։ Քանի մը տան առջեւ տնտնաց։ Անոնք կը պատկանէին ծանօթներու, որոնք սանկ ու նանկ պաշտօնեայ, նեղ օրերու, տոկոսով դրամի համար զինքը առած էին ներս։ Բայց օր-ցերեկով կարելի չէր ափ երկարել անոնց աղխերուն։ Կիները՝ այնքան դիւրամատոյց՝ անգամ մը ներս մտած մարդոց, դժխեմ բարբարոսութեամբ մը կը զգետնէին ամէն օտարական, որ համարձակէր սանկ շեշտ մը նայիլ իրենց երեսին, փողոցին վրայ, ո՛ւր մնաց տուներուն առջին։… Ինչո՞ւ չէր դառնար սրճարան, ուր բազմութիւնը կը յորդէր արդէն։
Ձեռքերը մէջքին կապ՝ ան կը սլքտար, ու մտովի կը պատկերէր տեսարանը, ուր չքաւորութիւնը, անկարութիւնը, երբեմն քարն իսկ գութի շարժող դժբախտութիւնը պլլուէին պիտի իր ոտքերուն ճար մը, ճարակ մը հայցելով իրենց ցաւերուն<ref>դաւերուն, սրբագրուած՝ ցաւերուն</ref>, արենակից ու ազդեցիկ, հայ-քրիստոնեայ Սերոբէ աղայէն։ Մինակ իր գեղէն բանակ մը թշուառութի՜ւն։ Ու ասիկա ամէն օր։ Արդարութիւնը, ա՛ն՝ որ Հայկական ջարդերէն ետքը դարբնուեցաւ յատկապէս մեր ժողովուրդին կարիքին համար, մարդերը աս ու ան պատրուակով կը քաշէր հոս իրենց գեղերէն, բռնի, վիզէն օղկապ անցուցած կենդանիի մը նման ու կը ձգէր սրճարանին բացերը, մինչեւ որ փաստաբան մը, ոստիկանի կտոր մը թաթ զարնէին, կեռ մխէին անոնց խեղճութեան եւ օրուան հացն իսկ չունեցող այդ թշուառականներէն քամէին անոնց հոգին…։ Գեղացի՛ն, որ իր կռնակի չուխան կու տայ եւ բոպիկ կը յօժարի չորս ժամ քալել, հերիք է, որ խաբեբային մէկը խոստանայ իր զաւակը հանել բանտէն։ Անոնք, որ այս տողերը կը կարդան ազատ երկրի մէջ, դժուար պիտի պատկերեն տեսարանին անորակելի տրտմութիւնը։ Թուրքը աւելի գեղեցիկ էր երբ կը ջարդէր։ Վասնզի կա՛րճ էր առնուազն։
… Ինքզինքը գտաւ կրկին պալատէն ներս։ Ոտքերը տարին զինքը։ Բանտի բաժի՜նը։ Հիւրասիրուեցաւ անոր վարիչէն, ինչպէս միշտ, ընկալեալ կարգուսարքով։ Ծերուկը հեզութեամբ, յետոյ հաճոյքով մօտեցաւ իր պատմութեան, ուրկէ զեղչուած էր բուն տրամը։ Հետաքրքրեց երկու-երեք իմաստուն, քարտուղարի ստուեր, անգործ բժիշկը, որոնք կարծիքներ ունեցան, թելադրեցին ու «կարմիր զանգակին» պատրաստ տարազը փայլեցուցին իրարու աչքին։ Քանի մը վայրկեանի մէջ, Սողոմը հագաւ յեղափոխական ծիրանին, ճիտին կարմիր զանգակը, ու եղաւ մէկը այն ահաւորքոմիթաճիներէն, որոնց անունը սարսուռով իրարու կը փոխանցէին թուրքերը։ Կը հաւատայի՜ն, ու խոր անկեղծութեամբ ու վախով, իրենց ձեռակերտը եղած սա սուտին։ Լուր ղրկուեցաւ արձանագրութեան դիւանին խուլ տնօրէնին, որ տեղակալէն յետոյ, քաղաքային մեծագոյն պաշտօնատարն էր ու «գեղերը կը ճանչնար իր տունին նման», ու կաշառքը կ՚ուտէր հացի տեղ, տարիքները զեղչելով, ողջերը մեռցնելով, մեռածները ողջունցնելով իր հրաշապատում տոմարներուն մէջ ու գլխահարկին գողօնները դնելով վար կազի թիթեղներու մէջ, ոսկիի վերածած։ Դաւադրութեան մէջ առնուեցաւ մոլեռանդ փաթթոցաւոր մը, մօրուքէն աւելի դեղնած ու հոտած երեսով, որԳուրանով երդում էր ըրածքոմիթաճիները խորովել ու անոնց ոսկորներուն փոշին իսկ արժանի չընել գերեզմանի եւ որ անհաւատները անճիտելու համար պիտի չվարանէր գիւղաքաղաքը բանտի վերածել ու թափել անոր մէջ շրջանի բոլոր շունչերը – ո՜վ ախորժակն ու իմաստութիւնը ցեղին, որ քառորդ դար առաջ իր այդ խրտուիլակ-հրէշ պաշտօնեային իսկ խորքը գերագոյն իր երազը իբր միգամած, օր մը նիւթ ըլլալու սահմանուած ոճրաշամանդաղ՝ սեւեռած կը պահէր, ու դարէ դար ինքզինքը կը սրբագրէր իր պապերուն մռայլ ցուցմունքովը – ու անոր երիտասարդները գառագեղել, աղջիկները բաժնելու համար տասնէն իննսուն տարեկան բարի, սուրբ միւսլիւմաններուն։ Բանտապահը, մօրուքին ու կանանչ փաթթոցին վկայութեամբը, հանդիսաւորապէս կը ստանձնէր այդ «անկրօն» լակոտին, այդ «ապերախտին», այդ «փիճ օղլու փիճ»ին արդար ու վայել պատուհասումը։ Հոգեբանական էր, որ ծերունին դուրս ըլլար Նալպանտենց տունին եղեռնէն։ Իրեն համար բաւ էր, որ դէպի բանտ շուք մը երերար։ Անիկա այդ շուքը կը վերածէր մարդու։ Կը ճարէր բանաձեւ ու յանցանքներու քաղուածք մը։ Ան ապահովցուց, իր ազդեցութեան միջոցները թուեց։ Հաճի Արթինին թոռան թոռը կրնար հանգիստ իր տունը դառնալ։ Վաղը, միւս օր, ոստիկանները երբ «գործով» երկննային իրենց կողմը, զոյգ ձեռնակապով<ref>ձեռնարկով, սրբագրուած՝ ձեռնակապով</ref>պիտի քշէին դէպի բանտ այդ «քեաֆիր օղլու քեաֆիրը»,« հընզըր [250] օղլու հընզըր»։
Չգնաց սակայն։ Կ՚ուզէր անգա՞մ մըն ալ իյնալ հարիւրապետին աչքին։ Իրականը ան էր, որ Թահսին էֆէնտին զինքը անպատճառ վար կը դնէր, ցերեկին համար, «շատ կարեւոր» հարցի պատճառով։ Սենեկապանը հաղորդեց, իր կողմէ գիտնալ կարծեց, բայց ոչինչ բացաւ «կարեւոր գործէն» ու հեռացաւ։ Մինչեւ կէսօր թափառեցաւ։ Տուաւ քանի մը աննշան մանրամասնութիւններ, ապահովութեան պաշտօնեայի մը, սո՛ւտ՝ բոլորն ալ, բայց անհրաժեշտ, որպէսզի թիապարտ պաշտօնեան լեցնէր իր մեծին պահանջած ժուռնալը եւ սպասեց կէսօրուան դադարին։
Գտան զինք Թահսին էֆէնտին, յիսնապետ մը, երկու չաւուշ ։ Կարճ եղաւ խորհրդակցութիւնը։ Նալպանտենց Սերոբը յայտնապէս յուզուած էր։ Բայց չկրցաւ ազատել ինքզինքը։ Յետոյ՝ զգուշութեան համար առաջարկեց, որ թափօրը, այսինքն՝ զինուած մասը, զատ, աւելի ուշ գար իրենց ետեւէն։ Անիկա կ՚երեւակայէր տեսարանը, որուն կ՚երթային, բռնուած հայքոմիթաճիները, որոնք պիտի բերուէին բանտ, ու ասիկա՝ հարիւրաւոր աչքերու ներկայութեան։ Հասկնալի էր աչալրջութեան պահանջը։ Ընդունուեցաւ անոր առաջարկը։ Զինուած ջոկատիկը հեռացաւ, ինչպէս որ եկած էր։
Ու փակած քարտուղարին պոչին՝ անիկա դուրս ելաւ գիւղաքաղաքէն, բացօք պարտէզ մը։ Ի՞նչ գործ կրնային ունենալքոմիթաճիները այս մարզերուն։ Մտածեց ու իր խելքը չէր բաւեր առեղծուածը լուծելու։ Հեռուէն երեւցան ագարակին կարմիր տանիքները՝ կտրտելով ծառերու ընդմէջէն պատը քանի մը տեղէ։ Գիտէր անոր որու պատկանիլը։ Գիտէր հոն աշխատող հայ ընտանիքը։ Գիտէր անուններն ալ այն քանի մը ուժով տղոց, որոնք հսկայակազմ ու սրտոտ, մաքսանենգութեան բերումով կ՚ապաստանէին ագարակին ճահիճներուն մէջը, եւ գիշերները կ՚ընդունուէին հանըմին սենեակը։Քոմիթաճի՞ ատոնք։ Ճամբան արմուկ մը դարձաւ։ Սրբուեցաւ ագարակը, խիտ պարտէզի մը ցանցին ետեւը։
Հասած էին հասարակաց բանջարանոց մը։ Հիւղակի մը կուշտին, երկու քարի վրայ, նստած էր պտուկ<ref>պտուկ [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>մը` ծուխէն թափանցիկ սեւով մը օծուն։ Խորհեցաւ ոսկի ձուկին։ Բոլոր փափկակերներուն մէջ անկարող հեշտամոլ մը, անկողինին ձախաւեր արարողապետ մը, սպասարկու մը կ՚ենթադրէ ժողովուրդը։ Որքա՛ն իրաւացի՝ այս վերագրումը։ Հիւղակին խորը, սեխերու կոյտի մը դէմ, անմռունչ՝ ինչպէս կուռք մը եւ գռուզ, ռունգերէն դէպի վար, ներս, աչքերուն հովիտը քշուած, հրուած զարհուրելի իր քիթովը, սառած կեցեր էր սեւամորթ բանուոր մը` ափը տարօրէն ճերմակ։ Այդ մարզերուն վրայ ընտանի ձեւեր էին խափշիկները, գնուած Ափրիկէէն թէ Եմէնէն, շատ պզտիկ, ինչպէս շունի քոթոթ մը, բերուած հոս, հաճիներուհապիկէներուն մէջ։ Կ՚աճէին անոնք` ներկայացնելու համար, տարիներ վերջը, տեսակ մը խառնուրդ կենդանիի եւ մարդու, ունենալով առաջինին չարքաշութիւնը, յամառութիւնը, հաւատարմութիւնը, եւ վերջինէն՝ կրօնք, լեզու, քաղաքակրթութի՜ւն։ Մոլեռանդ – բառը բարակ է շղարշի չափ՝ պատմելու համար կարծրասրտութիւնը, խստեռանդութիւնը այդ արարածներուն, որոնք իրենց ոտքերը կը լուան, երբ ստիպուին քալելու անհաւատի մը կոխած հողերէն։ Աղօթքը անոնց գերագոյն պահն էր, եւ կեավուրին դէմ ատելութիւնը՝ անոնց գոյութեան միակ ջերմագին զգացումը։ Բայց իրենց նուիրումը իրենց տէրերուն – վասնզի ապրանքներ են – դուրս է սահմանէ։ Այդ է պատճառը թերեւս, որ անոնք շահած ըլլան կենդանիի մը իրաւունքները։ Ան չեկաւ ընդառաջ էֆէնտիին` հիւղակին ճեղքերէն նշմարած ըլլալով կեավուրին կտորը, ճանաչելի հոտէն, գոյնէն, տարազէն, եւ որուն հանդէպ իր զգացումները այնքան յստակ էին, ինչպէս պայծառ՝ սե՛ւը, իր մորթին վրայ։ Կեավուրը կը դպէր անոր փորին, ցաւ ու խառնուք ազդելու չափ, արդիւնք իր ակռաներուն կճրտումին եւ կիրքին զայրագնութեան։ Անապատին ամբողջ հոծութիւնը ծրարուած ըլլալու էր այս ատելութեան խորը։ Քանի՜-քանի՜ անգամներ ան կուռքի պէս արձանացուցած էր ինքզինքը` դէմ երթալու համար իր տիրոջը հրամանին, ծեծուելու, ջարդ ու փշուր ըլլալու գնով, բայց չշարժելով, երբ անհաւատին հետ շփում մը կար հրամանին մէջ։ Կաշառքին իսկ չէր հանդուրժեր անիկա։ Կ՚ուտէր փայտը, ունելիի կոթը, կիսայրեաց երտին խարանը, բայց կը նախատէր հանդարտ եւ ուղղափառ՝ կեավուրը, տիրոջը ներկայութեան։ Տարիներ առաջ, երբ կը գործէին քարտուղարին ականջները, այս տեսարանները տեղի կ՚ունենային ողբերգական լրջութեամբ։ Վերջ ի վերջոյ պարտաւոր եղաւ սեւամորթը ընդունելու։ Կեավուրները զանցառելի քանակ սկսած էին ըլլալ, բռնապետութեան սաստկացումովը։
Ու, վարժուած, գուցէ տկար ալ, ով գիտէ ի՛նչ անասելի պարտքերով հանդէպ այդ արարածին, որ քարտուղարին միակ ժառանգութիւնն էր հօրմէն՝ անիկա չտեսաւ սեւամորթին կրացումը։ Փիլիսոփայ, գլուխը կամաց ճօճելով, պարպեց գրպանները։ Պտուղ, չորեղէն, չորցած ձուկ, ու պանիր։ Քանի մը հատ բողկ, կարմիր ու փոքրագլուխ, խմողներուն համար յատկապէս մշակուած։ Մէջքէն՝ օղիին շիշը։ Թեթեւցած՝ ան շունչ առաւ քիչ մը։ Օդին կրակը կը վազէր ըսես, անոր երեսներէն, որոնք քրտինքին տակ, իւղոտ ու փայլուն, կարմրած էին չափէն աւելի։ Գէր ու հոտած։ Ան արգիլեց Սերոբը խօսելէ։ Կը նայէր յաճախակի, գիւղաքաղաքին կողմը ու դէմքը լեցուն էր անհանգիստ, փութկոտ, սմսեղուկ բանով մը։ Մտիկ չըրաւ Սերոբին ջանքերը։ Մէկէն, բարկացաւ, նոր տեսնող մը պիտի կարծէր սաստիկ։ Սեւամորթին վրայ այս յարձակողականը, ծեծի յանգելու չափ ուժով, անհանգիստ ըրաւ հեռուի շուները, որոնց կաղկանձը կը կոտտար պահ-պահ, հետզհետէ մերձեցող։ Նախի՞ր մը։ Մանր անոր աչքերը զննումի ելան հորիզոնը, որուն յատակը կը սուիննար եղէգնուտի լանջքին, կանանչ ու դեղնաւուն ջուրի մը երկարուն քառանկիւնն ի վար։ Ըսես՝ եղէգներուն կոր նիզակները իրենց հակած սայրէն թափէին հեռաստանի դաշտավայրը, ուր գոլն ու մուխը շերտ-շերտ իրար կը հիւսուէին։ Ծանր ու դաժան հոտ մը, խուզուած եւ խառնշտկուած սէզերէն, գոմէշներուն կճղակներովը, քիչ հովի մը թեւովը կու գար ու կ՚անցնէր։ Սեւամորթը, անայլայլ իբր խանձած ծառի կոճ մը, աչք իսկ չէր յօժարեր տիրոջը կողմը։ Կռնակը հիւղին՝ կեավուրէն լսուելու չափ յստակ, բայց քիթին տակէն, իբր հեռու հասցէի մը, ան բացաւ ոսկեմատեանը իր հայհոյութիւններուն, շքեղ, գունաւոր, ինքնատիպ ու հզօր, իւրաքանչիւրին մէջ դնելով հաստ մաս մը թուրքի ու գարշութեան։ Կարծես կարդար, առջին բաց գիրքի մը վրայէն, հաստատ, շեշտաւոր ու գեղեցիկ արտասանութեամբ։ Ան, կոտրած թեւի մը յուշքովը, պիտի չհամարձակէր բառէն անցնիլ գործի, ինչպէս ըրած ու պատժուած էր, պատանութեան շրջանին` խածնելով սրունքը ճամբէն անցնող քահանայի մը։ Տարիքը ոչինչ փոխած էր այս վայրագութենէն։ Ու միշտ քիթին տակէն անոր բերանը կ՚արձակէր պատկերները, իրարու ետեւէ, բոլորն ալ ասեղնագործուած ըսես սեռային ասեղէն ու կը բանար պարտէզին վրայ Նալպանտենց Աղուորին արգանդն ու հոգին…։ Ու խորհիլ բոլոր այն լրբութեան, անգթութեան, պղծումի մեծութեան, որոնք այդ բառերով վերացան ու սառեցան ժամանակին մէջ։ Դար մը առաջ այդ բառերը իրողութիւններ էին, գունաւոր ու միջոցի մը մէջ ձեւի կապուած։ Ու խորհիլ, որ քրիստոնեան նոյնիսկ նկատուեցաւ երբեմն անարժան կաւ<ref>կաւ ? (գաւ ? )</ref>անոնց ամբարումին, սափորումին։ Խորտակուած հիմա, զանգուածին ողնուղեղին մէջ, այդ վաւաշն ու բռնութիւնը<ref>բնութիւնը, սրբագրուած՝ բռնութիւնը</ref>դեռ կը պահէին իրենց ուժգնութիւնը աւազածին սա կենդանիին մէջ։ Ցեղ ու քաղաքակրթութեան որոշ տախտակներ կարելի է արտահանել այդ տարօրինակ ասումէն։ Մռայլ ձայնարձակութեամբ, անկնճիռ ու անշարժ, ըսես աղբիւրի գուռէն բխող այս հեղեղը տպաւորեց խորապէս Նալպանտենց Սերոբը, որ վախցած՝ բայց հիացած սեռային գործիքով ձեւուած այս պատկերներուն անսպառ արձակութեան, կը նայէր քարտուղարին, – կիսաժպիտ, անհասկնալի ու խուլ արձան, գոց գիտնալով տարիներէ ի վեր ամբողջ փոխասացութիւնը։ Իր տունին, կնիկին, օրէնքին, գիրքին, Աստուածին, արիւնին, ցեղին վրայ այսպէս յորդող այս աղտին տակ՝ անիկա առաջին անգամ զգաց խուլ այն ասղնտուքը սիրտին քովերէն, որ բարոյական տառապանքը կը վերածէ նիւթական կսկիծի։ Նախատինքի այս ձեւը, նոյնքան զարդարուն, գեղին մէջ կը գործադրուէր աղաներէ եւէֆէներէ։ Բայց թուրքին, ու սա օճախին մէջ սեւնալու դրուած ոսկրակոյտին բերնէն անիկա կը գտնէր այս սպաննող, անգութ, մարդուն արիւնը ջուրէն ալ վար բանի վերածող ժահրը, որուն մասնագիտութիւնը ունին անոնք, երբ ուժն ու բռնութիւնը ասպանդակած՝բերան կը բանան տկարին դէմքին։ Թուրքէն ծե՞ծ ուտելը։ Անշուշտ հիմա չենք հաւատար դիւրութեամբ։ Ու այս անասունին այս դաշունումին տակ՝ անիկա զգաց ծախուած իր հոգիին առաջին ամօթը, – տարբեր բան մը անկէ, զոր կը պահէր Սողոմենց Սողոմէն։
Բացէն, կը փոշոտէր ճամբան։ Իրա՞ւ։ – Նախի՞րը։ Քարտուղարը, ինկաւ անիմաստ շարժումներու։ Ջղայնոտ, դարձդարձիկ, աչքով ուտելու չափ Սերոբը, որ կ՚անգիտանար այս յուզումին ու այս գրգռութեան իրական զսպանակը, կանչեց խիստ՝ սեւամորթը` օձիքէն թօթուելով։ Թխմեց ափին արծաթ դրամ ու պարապ շիշ մը։ Անլեզու, ինչպէս գառնուկ մը, աւելի ճիշդ՝ շուն մը, որուն պինչին սակառ մը կ՚անցնես ու կը դառնաս գործիդ, վստահ, թէ կենդանին գիտէ ընելիքը, սեւամորթը սուզուեցաւ դէպի գիւղաքաղաք։ Ու հաճ ու դաշն էին անոր քայլերը։ Արագ ու խանգարուն էր ասդին քարտուղարին շունչը, որ կը հպատակէր կարծես քայլերուն բացուածքին։ Ան լեցուց գաւաթ մը թունդ օղի, մօտի գեղէն խոնարհ նուէր մը, Պոլիս դարմանումի ղրկուած յուսահատ հիւանդի մը մօրմէն, որ փոքրտամէճանը լեցուն էր տրամադրեր Թահսին էֆէնտիին, «կակուղ ու բարի» ընելու անոր գրիչը իր ցաւին վրայ։ Չէ՞ որ յանձնաժողովին (քննիչ) պետն էր եւ Պոլիս, հայերու մուտքին<ref>մուտքին [ Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>ատենապետը։ Գովեց Խոշիկենց մեծ-շալվար տիկինը, նռան պէս կարմիր, անոր հարսը` մէկ ձեռքով ալ շոյելով թուշերը «փարլախ» էֆէնտիին։ Այս վերադիրով կը խօսէր անոր, ծանօթութենէն ասդին ու կը դնէր շեշտին մէջ երկիմաստ հով մը, որ դիւր կու գար Նալպանտենց Սերոբին։ Յետոյ, կոնծեց, դողդոջուն, կոկորդէն կրակ փոխադրողի մը մղձուկով։ Բայց նախիրը պարզուած էր ա՛լ ու անցած տարածութիւնը, որ դէպի լիճ կը մղէր սա պահուն կենդանիները ջուրի։ Հակառակ օրէնքին, որ հովիւները կը պարտադրէ խիստ հսկողութեան, կովերը գամուեցան։ Մէկ քանին խուլ ցռուկ մը քսեցին նոյնիսկ պարտէզին ցանկապատին ու նայեցան իրենց կով նայուածքները` լայն լեզուով սպնգելով<ref>սպնդելով, սրբագրուած՝ սպնգելով</ref>իրենց քիթին հսկայ ծակերը։ Քանի մը բառաչ ու նախիրը պիտի մակաղէր։ Հովիւները, ալպանացի, գետին նետեցին իրենցքափանակները հսկայ կաղնիին տակ, որ կը լեռնանար ճամբուն վրայ, յաղթ ու ամբարձիգ<ref>sic ձեռագիրը՝ ամբարձիգ</ref>, ինչպէս կը տրուի մեզի երբեմն հանդիպիլ անոր նկարին պատերու կամ պատեաններու վրայ։ Քսան քայլ բացէն, անոնք, կռնակնին կաղնիի բունին, աչքի տակ կը պահէին հիւղակը, կիսամուխ պտուկը եւ շուար զոյգը։ Շուար՝ վասնզի երկու տարի կար, որ ալպանացի այդ թափառականները գրեթէ կ՚ասպատակէին ամբողջ նահանգը` բարձր ու բացարձակ պաշտպանութիւնը վայելելով կուսակալին, որ ցեղակից անոնց եւ ամէն ամսու անբեր ու խեղճ ալպանական լեռներէն հարիւրներով մարդ կը քաշէր դէպի Պրուսայի պարարտ մարգերը, քաջալերելով անոնց ազգային արհեստը, – այսինքն՝ հովուութիւն ու սպանութիւն։ Ամէն գաւառակ ու շատ ալ գիւղ պարտաւոր էին տեղ ճարել անոնց նախիրին, ինչպէս անոնց մականներուն՝ վարձու արօտ։ Անոնք ոչ ոքէ կ՚ակնածէին։ Առաջին տարին խտիր չդրին իսլամի եւ քրիստոնեայի մէջ, երբ իրենց բիրերը փորձեցին խաղաղ աշխատողներու վրայ։ Բայց կուսակալական գաղտ հրահանգումը բացաւ անոնց աչքը։ Անշուշտ բաւական վայրենի էին իրար մտիկ ընելու ու բաւական ալ բնազդական՝ կիրքի պահուն զատելու համար հայուն ու թուրքին կռնակը։ Բայց վարժուած էին տարազներուն լեզուին, փաթթոցին իմաստին եւ պետական կոճակներուն յարգանքին։
Քարտուղարը՝ անկոճակ։ Հայը՝ տարազէն յայտնի։ Հովիւները կը շարունակէին դիտել, անփոյթ՝ կովերէն, որոնք մտան ալ քարտուղարին թթաստանը։ Նախիրը կը պատկանէր մօտիկ ագարակի կցկտուր պէյին, որուն կինը պալատական իր բարքերը կը պտտցնէր քաղաքէ քաղաք, եղանակին համեմատ, սանձարձակ լրբութեամբ մը, փականքի տակ պահելով փախուկ իր էրիկը, ընդարձակ ու մեծահամբաւ կալուածներով ընտանիքի մը վերջին վիժուկը եւ ինքզինքը կու տար անկողինի անլուր պատմութեանց։ Ան խտիր չէր դներ քրիստոնեայի եւ իսլամի միջեւ եւ իր հողերուն քիւրտ պահապաններէն սկսեալ մինչեւ հայ գեղերու մաքսանենգները – որոնք տարին հեղ մը կու գային ագարակին բերքը գնելու – կ՚առնէր իր մահիճը։ Կ՚ըսէին, թէ ագարակին մշակները, բոլորն ալ հայ, պարտաւոր էին ցերեկները բանիլ հաճի Ֆաթմային արտերը՝ ինչպէս գիշերն ալ հերկել անոր անյատակ արգանդը։ Ու անոր հովիւները կ՚արհամարհէին, հաւասար թուքի մը մէջ, հայն ու թուրքը։ Անոնք չսպասեցին նոյնիսկ քարտուղարին բացագանչութեանը<ref>բացագանչութեանց, սրբագրուած՝ բացագանչութեանը</ref>։ Մէկը գետին դրուած մարթինը առաւ ծունկին։ Յիմար, անհոգ, լիրբ, անոնց սովորութիւնն էր այդ հրացանները պարպել ընտանի, վայել, վարժ, ա՛յն դիւրութեամբ, որով անոնք իրենց հայրենի լեռներուն մէջ կը գործածէին կրակը, երբ իրարու սիրտ կը ծակէին։ Բոլորն ալ փախստական, որովհետեւ մարդ էին սպաննած։ Ու սպաննած փուճ, աւանդական զսպանակներէ, անոնք իրենց շունչը առած էին փարթամ նահանգը, ուր կը լեցնէին իրենցքամարները եւ կը քաւէին իրենց ոճիրները տարօրինակ արդարութեամբ մը։ Առաջին տարին հարիւրներով մարդ ինկաւ անոնց գնդակներէն։ Կ՚ընէին սպանութիւնը սուտի պէս, հայհոյութեան մը, ծուռ խօսքի մը, նո՛յնիսկ չլսուած – որովհետեւ խուլերու ուղղուած – ազդարարութեան մը գնով։ Եւ արդարութիւնը չէր կրնար միջամտել։ Վասնզի գեղերուն մէջ անիկա խելացի է շատ` արդար ըլլալու համար։ Կուսակալին վա՞խը։ Բայց ասպատակի՛ն վախը մանաւանդ։ Գեղերը պարտաւոր էին ներքեւ ձեռաց մարդասպանին տարեթոշակը ճարել ու ղրկել, այլապէս կը պաշարուէին, տասնով-քսանով զոհ կու տային եւ տասնապատիկ ալ աւար – ընդհանրապէս կիներուն ոսկեղէնները –, խելքի գալով պարզ, անմիջական արդարութեան այս ձեւէն, որուն համար հպարտ էին ալպանացիները, քանի որ կաշառքի աղտէն զերծ գիտէին իրենց խղճմտանքը։Գազայի մը մէջ արիւն թափողը կ՚անցնէր երկրորդ մը, կը պահուէր մէկ ամիս, մինչեւ որ մօրուք մը կամ մազերու պսակ մը ճարէր դէմքին։ Եւ տարազի պզտիկ սրբագրութեամբ մը կը ներկայանար գայմագամին` ստանալու համար առնուազն պահակի, անտառապահի, խաշնարածի պաշտօն ու պատուանիշ։ Ագարակներու մէջ երեւցողները ուղղակի Ալպանիայէն նոր ժամանողներն էին, բոլորին ներսն ալ մղձաւանջը ոճիրին, որոնք երկրին, այսինքն՝ հողին, անոր ելեւէջներուն, ճամբաներուն ու կիրճերուն ծանօթացումը կ՚ընէին ու կը վարժուէին մարդերուն։ Քիչ մը մարզուելէ յետոյ, անոնք «բարձրացման» կ՚արժանանային` տապալելով չնչին պատրուակով մը մէկը կամ միւսը։
Երիտասարդ մը, միշտ մարթինը վար, այսինքն՝ ձեռքին, անցաւ ցանկապատը, յառաջացաւ մինչեւ հիւղակ, առանց որ մէկը հրաւիրած ըլլար զինքը։ Իր խտղտային լեզուն արտաբերեց անծանօթ ճիչեր, որոնք հայհոյութեան մը կնիքը ունէին, վասնզի դիմախաղին հետ նոյն կշռոյթը կը մատնէին։ Նեղ, երկու մատ ճակատ, քառակուսի քիթ ու դունչ, ափ մը երես, ըսես կապիկի մը մարմինէն փրցուցեր ու բերեր-դրեր են հոդ։ Դեռ անտառ հոտող երկոտանի։ Առանց արարողութեան երկարեց ձեռքը դէպի շիշը, դրաւ բերանին ու գլգլացուց կրակ հեղուկը կոկորդն ի վար, այնքան հանդարտ, շաքար-ջուր<ref>յաւելում միացման գծիկի</ref>շարպաթըլլար վաթածը։ Ձեռք չերկարեց հացին ու ոսկի ձուկին` հետեւելու համար ազգային իր ճաշակին, որ խորապէս կը նախատէր ցորենահացը ու կը փնտռէր եգիպտացորենին աւազը։ Անոր քով տնկուեցաւ ուրիշ մը։ Թահսին էֆէնտին գէշ աստղի տակ ծնած ըլլալու էր։ Անոր հաշիւնե՜րը, ճամբայ երբ կ՚ելլէր։ Անոր ներքին զայրոյթը դուրս կը թափէր տարօրինակ վախի մը պատկերով։ Ծերերը, մա՛նաւանդ սեռալլուկները, վախկոտ են մահուան դէմ։ Ան պարտաւորուեցաւ դիմել հին աղուէսի իր բոլոր խորամանկութեանց, վարուիլթաքթով, թուրքի արժանաւոր հաճոյակատարութեամբ։ Ալպանացիք կ՚ատեն շողոմը, գուցէ անծանօթ կամ անատակ ըլլալնուն։ Երրորդ եկող մը առաւ կրկին շիշը ու ցամքեցուց, նետեց գետին եւ հրամայեց ուրիշ մը բանալ։ Չհասկնալով, չուզելով հասկնալ քարտուղարին բացատրութիւնները, որոնքգազան ցոյց կու տային, սպասում առաջարկելով, փակցուց մարթինին կոթը երկու ուսերուն ճիշդ մէջտեղին, այնքա՛ն ուժգին, որ մարդը տապալեցաւ։ Խելք ունէր քարտուղարը անշարժ մնալու երեսքվար։ Մեռա՞ծ։ Հովիւները մօտեցուցին իրենց ականջը անոր կռնակին ու նայեցան աջ ու ձախ։ Մէկը նշան առաւ Սերոբին մարթինով, բայց արգիլուեցաւ արձակելէ իր ընկերոջ կողմէն, որ ցոյց տալով դիակը՝ ապահովցուց իրենց անմեղութիւնը։ Նախնակա՜ն այդ փաստաբանութիւնը, դիակին վերեւ, քառորդ ժամ հեռու բանտէն եւ իշխանութենէն։ Ծերուկը մեռած էր։ Կասկած չունէին այդ մասին։ Բայց իրենց ի՛նչ։ Մեռած էր անիկա բնական մահուամբ։ Անոնց համար ըմբռնելի չէր, գէթ արձակ դաշտին մէջ, մահը, առանց արիւնի։ Տարօրինակ այս փաստարկութի՜ւնը, որ այդ կողմերը դեռ մոռցուած ըլլալու չէ ու զուարճացուցած է դատարանը ալպանական տիտղոսով, վասնզի պատմական է, պարզուած ու պաշտպանուած ալ ըլլալով անկարելի միամտութեամբ մը։ Միջամտեց ալպանական տրամաբանութիւնը սա վճռական րոպէին եւ ազատեց Նալպանտենց Սերոբը վաւերական, ալպանացիներուն առումով՝ կարմիր մահէն։ Առանց պատճառի ոճիրին այսքան մօտիկ այս մարդերը բաւարարուեցա՞ն մահուան այս կատակերգութեամբը, թէ իրապէս խելօք արարածներ՝ անօգուտ, գուցէ անսուրբ արիւնը անարժան կը դաւանէին իրենց ասպետական մկրտութեան։ Դիտուած էր, որ անոնք կը նախընտրէին թուրք գեղերու բռնակալ աղաները, չափուելու համար անոնց հասակին հետ։ Ու իրենց կաշիէ յարմարցուած տարազներուն մէջ, աւելի նմանելով երկոտանի կենդանիի, քան մարդու, վայել բրտութեամբ մը, անոնք ոտքով կոխկռտեցին քարտուղարին ցից յետոյքը, որ ոստոստեց աջ ու ձախ, բայց տեղի չտուաւ։ Անիկա համոզուած էր, որ ուրիշ նման պատահարներու փորձառու, պատմուած՝ դատաւորներէն եւ ոստիկաններէն, զրահապատ անոնց մոյկերը, ուր գամը, պայտը, հինցած դանակի բերանները իրարու կը հիւսէին, իր փոքրագոյն իսկ շարժումէն դուրս պիտի թափէին փարթը կը փորին…։ Ու եղաւ մեռել։ Շուները դժկամ՝ արգիլուելնուն բզկտելէ թաւալած մարմինը, իրենց տէրերէն աւելի յիմար, շտկեցին իրենց դունչերը դէպի լիճ։ Անոնք վարժուած էին գետաբերանի կէսօրուան ճաշին, երբ հայ ձկնորսները իրենց ձուկերուն ոսկորները պիտի թափէին անոնց։ Գազաններուն ետեւէն, հեռացան մարդակերպ այս գազաններն ալ։ Ու այս բարքերը քսաներորդ դարու սկիզբին, Պոլսոյ քիթին տակ,գազայի մը մէջ, որուն սեպհականատէր փաշան դեռ փոշի չէր եղած։ Որուն սահմանին մէջ ագարակին տիրուհին Սուլթանին ծոցը պառկած էր եւ իրաւունքներ կը բանաձեւէր խալիֆաներուն արիւնին վրայ։ Ինչպէ՞ս եւ ինչո՞ւ հեռացան։ Նալպանտենց Սերոբը, վախէն սառած, չէր իսկ համարձակեր գլուխ վերցնելու, նայելու համար դէպի գիւղաքաղաքը, որուն ուղղութեամբը, հորիզոն շինող մոխրագոյն բլուրն ի վեր կը դեղնէր փոշիի ամպ մը, կտոր-կտոր եկած՝ սկսող հովէն։ Դեղին այդ թաւալումը կը գրաւէր հեռապատկերը յատակէն` հետեւելով խճուղիի կորագիծին։ Մէկէն ակռաները դողդողացին։ Անոր մէջ ինկած էր այն առհաւական, բազմադարեան սարսափը, որ այդ հողերուն վրայ զարկած էր իր ցեղը։ Առիւծի եւ գրաստի դիտուած սարսափը։ Վախէն անդին այն բանը, որ ոտքերուն մորթը կը զգայ, երբ կ՚անցնիս քու գեղիդ գետինը եւ կը մտնես թուրքին շունչը զգեցած արտերուն մէջ։ Փոխուա՞ծը։ Բայց ոչի՛նչ։ Ծառերը նոյն, ճամբան նոյն։ Ձիթենիի, թթենիի, ծխախոտին սանդխաձեւ աշտարակը՝ բոլորը նոյն։ Միայն զգեստի բեկոր մը, գերեզմանատան մօտեցած հեռանկար մը իր նոճիներով ու երբեմն ծառերու բացատներէն ճղճիմ մինարէի մը սլաքը կապոյտին մխուած։ Ու ահա վեր ի վար կը շրջի ամէն բան մէկէն։ Ու ալպանացի, ու գաղթական փոմագներ, ու թուրք բարի ծերուկ մը, որ, իր գոմէշները առջին ձգած՝ լիճ կ՚ուղղուի, իրարու կ՚աւելցնեն իրենց խորհուրդին մղձաւանջը ու կը կեցնեն քեզ։ Վասնզի դարեր շարունակ անոնց այդ հանդիպումը կապուած եղաւ եղերական պատկերներու՝<ref>յաւելում բութի</ref>ա՛լ<ref>ատ, սրբագրուած՝ ա՛լ</ref>փորագրուած արիւնին մէջ, որ կու գայ հիներէն մեզի։ Նալպանտենց Սերոբը զղջա՞ց, երկրորդ անգամ ըլլալով, իր ըրածին։ Ալպանացիները, անկարելի պարզամտութեամբ մը՝ վստահ քարտուղարին սատկելուն, բայց իրենք զիրենք, մա՛նաւանդ մարթինները բոլորովին անմասն ընդունելով տեղի ունեցածէն, քշեցին կովերը դէպի լիճ։ Մէզի, թրիքի, փոշեխառն ծանր հոտ մը կը ծածանէր դեռ տեսարանին վրայ։
Ե՞րբ վերադարձաւ սեւամորթը։ Անոր տարօրէն դեղին ակռաները բացուեցան իրենք իրենց, ինչպէս շունէ մը իր ժանիքը։ Հակառակ այս սպառազէն մուտքին՝ անիկա նպաստեց պատկերին փոխուելուն։ Նալպանտենց Սերոբը փութացած էր մօտիկը։ Սեւամորթը, հայհոյելով, մերժեց անհաւատին դարպասն ու օգնութիւնը` վախնալով անոր շունչին քսուելէ։ Այս նախապաշարումը անցած է մեզի ալ։ Ջուրը ապականուած կը նկատենք, երբ անոր մէջ թուրքը լոգցած ըլլայ։ Ու ձիե՜րն իսկ կը զգան ատիկա ` մերժելով խմել այն գուռէն, ուր քիչ առաջ հաճիի մը մօրուքէն կաթիլներ ինկան։ Անիկա նստեցուց իր հուժկու բազուկներովը քարտուղարին մարմինը, որ լեղի-կծու արտաբուրում մը արձակեց, ինչպէս կը տրուի մարդոց զգալ նեխած պարկէ մը, երբ կը թօթուեն։ Ան կը պատրաստուէր խոյանալու Սերոբին վրայ, եթէ չարգիլուէր։ Քարտուղարը կը հայհոյէր «անգիր» ժողովուրդին, նահանգին, կուսակալին եւ հարիւրապետին, որոնք «ազգին» գլխուն այս փորձանքը կը ստեղծէին, կեավուրին փորձանքէն եօթն աստիճան ահաւոր։ Կը տքար խուլ, վախկոտ ու ցաւէն տաղտապուն անդամները չկրնալով տարածել։ Սեւամորթը շփեց արագ, ուժգին, խարտոցի պէս խորտուբորտ իր ափովը կռնակին ուռեցքը, արեան կապտորակ կալը եւ կերցուց օղին։ Ցաւը կը մեղմանար։ Մարձո՞ւմը, ալքոլին հո՞ւրը առին մզմզուքը անոր դնդերներուն։ Ան նայեցաւ յուսահատ իր նայուածքը, միջոցին եւ Նալպանտենց տղուն։ Ձիաւորները հասած էին։
Հարիւրապետն էր։
Տասը հեծեալներ, երկու տասնապետ, որոշ հեռաւորութենէ մը կը հովէին սպան։
Բարեւեց ուրախ, գտնելուն մա՛նաւանդ հայը, զոր ժամու մը չափ ոստիկանները փնտռեր էին շրջակաները։ Անիկա չտեսաւ իսկ քարտուղարին նստուկ վիճակը, յարգանքի պակաս մը ընդունելու այնքան տրամադիր, ստորադասներէն դէպի մեծաւորը։ Գրաւուած էր օրուան հարցով։
Կէսօրուան իր սեղանին, ան ստիպուած էր «պատառը բերնին», ինչպէս կը հեռագրէր կուսակալը, աճապարել դէպի հայ գեղը եւ մանրամասն, ստոյգ քննութիւն կատարել երկուքոմիթաճիներու մասին, որոնց գոյութիւնը այդ մարզին վրայ կասկածէ դուրս էր ա՛լ։ Հեռագիրը կը հաղորդէր նաեւ Պոլսէն յատուկ շոգեմակոյկով երկու բարձրաստիճան քննիչներու ժամանումը գիւղաքաղաք։ Մինչեւ այդ հարիւրապետը պարտաւոր էր ձեռքին տակ ունենալ մեծ թիւ մը ձերբակալուած հայերու, հոգ չէ թէ անմասն։ Հարիւրապետը կը հասկնար պատգամը։ Դարձեալ Պոլսէն ոստիկանական նախարարն ալ կը սպասէր հեռագրական լուսաբանութեան։ Այս ամէնուն վրայ նահանգին ոստիկան-զօրքերու ընդհանուր հրամանատարը առանձին հեռագրով<ref>հեռագրովը, սրբագրուած՝ հեռագրով</ref>մը շատ խիստ հետապնդում կը պահանջէր։ Այս էութեան մէջ անկարեւոր հարցին մէկէն ստացած այս կարեւորութիւնը վախի զօրաւոր պատճառ մըն էր հարիւրապետին համար, որքոմիթաճիները «թուրքերու հարեմներու մէջ կը խուզարկէր», ըստ հոս ու հոն լսուած սրամիտ խօսքերու։
Պոլիսը բացառիկ ուշադրութեամբ կը հետեւէրքոմիթաճիտարազին։ Կայսրութեան Արեւմտեան Նահանգներուն մէջ անոր երեւումը, մա՛նաւանդ «հայկական ապրանքէն» (որուն վճռականութիւնը, խենթութեան մօտեցող առքը սարսափախառն յարգանքի մտապատկերով մը շաղկապուած էին միջին թուրքին երեւակայութեան մէջ), մարմնացեալ դժոխքն էր կարգ մը դիւրագրգիռ ու խոշորցնող պաշտօնատարներու համար։ Վեհապետին պալատին վրայ գաղտնի խուժում մը խօսակցութեան նիւթ էր իբր վճռուած ձեռնարկ, միամիտ թուրքերուն, ինչպէս հին աղուէս քարտուղարներուն։ «Հայ խռովարարներ» բացատրութիւնը պաշտօնական զեկոյցներէն անցած էր ընթացիկ բարբառին։ Ու ամէն ճշմարիտ հաւատացեալ սուրբ եռանդով մը իր «ովսանը» կը բերէր փատիշահին պաշտամունքին։ Ճզմելով գլուխը օձին, որ, ապերա՛խտ, իր ժանիքը կը փորձէր զինքը իր ծոցին մէջ հիւրասիրող ազնուական ժողովուրդին։ Թուրքերը կը սիրէին այս հեքիաթը ու չէին յիշեր, թէ ով էր օձը։ Կայսրութեան Արեւելեան Նահանգներուն մէջքոմիթաճին շատ ալ կարեւորութիւն չունէր Պոլսոյ համար, որ քիւրտերուն գլխուն էր փաթթած այդ վտանգը եւ անոր սանձահարումը։ Բայց Իզմիրը, Պրուսան, մէկը իր ծովովը, որ ազատ անցք կու տար յեղափոխականին, միւսը իր լեռներովը եւ հայ գիւղերու տարածուն կղզիներովը, կեդրոններ էին, արժանի լուրջ հսկողութեան։ Մնաց որ, պատճառ ալ կար խորունկ յուզումի։ Հայ գեղին քահանան, Նալպանտենց մէկ ճիւղէն, իր ստորագրութեամբը տեղեկագրած էր գեղ մտնելը այդ խռովարարներուն, պտտիլը շրջանի միւս գեղերը եւ անփութութիւնը գիւղապետին, որմէ անձնական վրէժխնդրութիւն մը դուռ կը բանար այդ մատնութեան։ Գիւղապետը, ժողովուրդի մարդ, աւուր հացի կարօտ, բախտին կամ խելքին ուժովը տիրացած մեծ հարստութեան, բռնապետ, կամակոր ուզալըմ, վռնտած էր իր սեղանէն եկեղեցիին պաշտօնեան։ Ու այս բախումը տարած էր զանոնք դառնագոյն հետեւանքներու։ Այդ օրերուն մուխթարը պատասխանատու կը մնար շրջանին «հաւատարմութեան եւ ծառայութեան անկեղծ զգացումներուն»։ Իրարու դէմ ելած էին տէրտէրն ու հին մաքսանենգը։ Ու ճամբա՜ն՝ Պոլիս։ Խաղաղութեան պաշտօնեային այս արարքը իբր նոր խռովութիւն պիտի աւելնար գեղին վրայ, երբ Սողոմին պատահարը տարածուէր իր անդրագոյն հետեւանքներուն։ Առայժմ գեղը կ՚անգիտանար մատնութիւնը՝ ինչպէս անոր նիւթը։ Ու մուխթարը կը շարունակէր հայհոյել, լոլոզել ոստիկանները, ժանտարմըրիի սպաները եւ գեղին զգացումները ներկայացնել կառավարութեան աչքին, մաքո՜ւր, քանի որ մեծ մաքսանենգները՝ ծերացած՝ իրենց զաւկըները դպրոց կը ղրկէին ու արտերու աշխատանքը նախապատիւ կը համարէին աստանդական, մշտավտանգ կենցաղէն, հիմա՝ որ «հայուն աստուածն» իսկ տասնոց չէր արժեր, ու անոր քաջութիւնը՝ ապառաժի վրայ զա՛րկ։
Առտուն, Արաբ Հասանը, քարտուղարը, գայմագամը, հարիւրապետը եւ անձնական արձանագրութեան դիւանին տնօրէնը, որոնք գաւառակին գաղտնի մարմինը կը կազմէին, «հայկական խլրտումները հսկելու», խորհրդակցութեան միջոցին որոշումներ տուած էին։ Նալպանտենց Սերոբը պիտի կանչուէր կեդրոն, յատուկ սուրհանդակով։ Անոր ինքնաբեր գալուստը յաջող սկզբնաւորութիւն մը նկատուեցաւ։ Կառավարութիւնը չէր հաւատարքոմիթաճիներուն հեքիաթին։ Անփոյթ էր եղած մինչեւ այդ օրը։ Բայց նախորդ գիշերուան ընդարձակ զեկուցագիրը տեղի, անունի, թուականի բոլոր տուեալներով անակնկալի բերած էր զանոնք։ Ուրկէ՛ ուր Պոլիս նստած նախարար մը այդքան ստոյգ մանրամասնութեամբ սորված էր գիւղակներուն, տարպանտներուն, կամուրջներուն, երկրային դիրքերուն վաւերական անուանակոչումները` աւելի ըլլալով իրական մարդոց, կառապաններու, երբեմն հողին վրայ աշխատողներու, իմամներու, մուխթարներու մականուններն ու անունները։ Բայց Նայիլէ հանըմին կապուտիկ աչքերը, մա՛նաւանդ մինչեւ կէսօր ստիպողական հրաւէրը միջամտեր էին ապահովութեան հարցին ու զառածեր սպան իր պարտականութենէն։ Ժամը տասնին ան մտաւ Նայիլէին սենեակը ու գտաւ գեղանի տիկինը արտասուայեղց։ Պահանջկոտ էր ու յարձակող։ Յիշեցուց իրեն խոստումը ու իր կիներուն պատրաստակամութիւնը։ Պիտի խղդէին ծերունին, եւ բժիշկը, յանկարծամահ հանգիստի<ref>յանկարծամահ հանգիստի – ?</ref>տեղեկագրով մը պիտի փակէր եղեռնը։ Քանի՜-քանի՜ գիշերներ, անիկա պատմած էր այդ երազը` զայն ընելով խելացնոր մղձաւանջ մը արիւնին, սեռին, մահուան համաշաղախ վայրագութեան, սոսկումին եւ քսու տկարութեան մէջ, ամէն մէկ բառին՝ իր մարմինէն ճարելով անհուն, ահաւոր այն առքը, որ կը զգլխէ արուն ու զայն խմորի պէս կակուղ կ՚ընծայէ ամէն արարքի՝ ուզուած տռիփի գնով, մահուան այնքան նման այդ վայրկեաններուն։ Անիկա երդում էր առած իր «աղուոր», «աննման», «ճէյրան» պէյէն, քանի ամիս է աս. ու կը հատնէր սպասումէն…։ Իր պաշտօնատեղին դարձին, գտաւ պալատը գրեթէ տակնուվրայ։ Գայմագամը զինք փնտռած էր քառորդ ժամուան մէջ չորս անգամ։ Դիւաններուն թափանցած էր այս իրարանցումը եւ մարդիկ սկսած էին մեծ բաներ կասկածիլ։ Գայմագամը զինք ընդունեց խրոխտ, ցուրտ, նեղուած, ու իր նայուածքը նշանակալից ծանրութեամբը զինքը կը հրաւիրէր իր պարտքին։ Իջաւ ան ու փնտռեց Նալպանտենց Սերոբը։ Արաբ Հասանը տուած էր հասցէն։ Ան ճամբայ ելած էր Սերոբին հետ գեղ ելլելու։ Քարտուղարին արկածը շեղում մըն էր ու բաւական կարեւոր։ Բայց ալպանացիները կրնային սպասել մէկ-երկու օր։
Պատեհութիւն ալ: Քննութիւնները առնելու շատ խորերէն։ Վասնզի գետակի բերնին, ագարակին, ձկնարանին անունները, մա՛նաւանդ անոնց մէջ աշխատող հայերուն գոյութիւնը ծանօթ էր Պոլիսին, իրմէն շատ առաջ։ Տեղեկագիրը ձկնարանը եւ ագարակը կը ներկայացնէր իբր թաքստոց մը, շատ կարեւոր ճամբու մը աղեղին։ Ճահիճներուն առատութիւնը, ագարակին վատ համբաւը նոր էին այդ մարզին վրայ։ Լիճը բերած էր մահը այդ տեղերուն, իր քմահաճ յորդումներովը։ Անկէ առաջ «այդ հողերուն հոգի տնկէիր, կը բուսնէր», ինչպէս կը վկայէին հաճի Քէրիմին իմաստալից խօսքերը, յիմարութեան ծովէն դուրս ցցուած խլեակներուն նման։ Բայց կարեւոր էր ճամբան։ Ան ճահիճին շրթները քերելով, խճուղիէն առանց տեսնուելու, նոյնիսկ զգացուելու, այսինքն՝ պաշտօնական հսկողութենէն առանց նեղուելու կը բարձրանար բլրատափը, որուն զանազան փոսիկներուն մէջ կծկտած են հայ գեղերը։ Ու դարձեալ, կածան-կածան, ամէն մէկ գեղի կռնակէն, ուրիշ անցքեր դէպի լեռը` իջնելու համար միւս երեսը, դէպի Եալովայի ծովախորշը, ուրկէ ամէն օր բեռնաբարձ առագաստանաւեր աւազ, պտուղ կը փոխադրէին Պոլիս։ Մայրաքաղաքին մուտքը պաշտօնապէս փակուելէ յետոյ, հայ սպասուհիները այդ ճամբով կը թափանցէին ու ոստիկանութիւնը գիտէր ատիկա։ Բայց կիներուն հետ ամէն թուրք ոստիկան երկու կերպ չունի պարտականութիւնը զգալու կամ դատելու։ Յետոյ այդ խեղճ ու կրակ տորմիղով Եըլտըզի վրայ յարձակում մը նիւթ էր տուած հսկայ եղջերուաքաղի մը։ Ոստիկանական նախարարը անձամբ վարած էր քննութիւնները, ճեղքուած սեխերը, ձմերուկները, անոնց մէջ թաքցուած պոմպաներն ու տինամիթը երեւան բերելու յոյսով, ինչպէս հաղորդած էր ժուռնալին բարեմիտ խմբագիրը, մերկացուցած նաւաստիները, անոնց առնանդամներու քննութենէն համոզուելու համար անոնց տաճկութեան, քանի որ հայերը յաջող էին ծպտումներու, ինչպէս խարդախումի բոլոր ձեռնարկներուն մէջ։ Ու ծպտուածքոմիթաճիներու կողմէ Պոլսոյ վրայ յարձակում եւ մայրաքաղաքին գրաւումը, սուտ ըլլալէ աւելի՝ վիպային հմայքով մը կը լեցնէր գաւառակին ապահովութեան պաշտօնէութիւնը, որ այդպէսով փատիշահին անձնապահ գունդը կը դառնար, Եըլտըզի պարտէ՜զը պաշտպանելով, մայրաքաղաքին յառաջապահ հերոս գումարտակը։
Հոն էին կովերը։ Հովիւնե՞րը։ Քարտուղարը բացատրած էր արդէն պատահարը։ Անոնց շուները փորձ ըրին ժանիք լարելու` նետուելով ձիերու ոտքին։ Հսկայ գամբռեր, ասոնք, սրագամ մանեակներով ամրապինդ իրենց վիզը ահարկու կ՚ընէր անոնց յարձակումը։ Բայց դիմաւորուեցան բիրտ կրակով մը։ Մուխը բարակ պահ մը մշուշեց կարմիր ֆէսերուն եւ սեւ տաբատներուն չարագուշակ սարսափը եւ քարացուց զանոնք իրենց ձիերուն քամակին։ Ըսես սուտ ըլլար այս կէսօրը` առանց թուրքի, առանց արիւնի։ Հրացաններու աղմուկը գետնին ընդերքէն բուսցուց երեք-չորս ձեւեր, ասոնք ալ սուտի պէս, յանկարծահաս։ Ջուրի լայնկեկ աւազան մը կը կլորնար անոնց ուղղակի ետեւը։ Գետակն էր, որ առնուած ցանկապատներու, ճիւղերու ուռկանին մէջ, կը քնանար ցերեկեայ երկաթ իր քունը, թեթեւ մը խռով ու յօրանջուն, վասնզի անոր միապաղաղ մարմինը կը ծակծկէին վեր նետուող ձուկեր` արծաթ կկոցներու նման ջուրն ու կապոյտը կկոցելով։ Բայց մարդե՜րը։ Բոկ, գլխեբաց, տխուր տղաք էին ասոնք։ Ու իրենց դէմքին բուռն, ըսես մուխի բռնուած գորշութիւնը, արեւէն խարզած<ref>խարղած, սրբագրուած՝ խարզած</ref>՝ հակապատկեր մը կը կազմէր իրենց անդրավարտիքին շլացուցիչ ճերմակին։ Արեւին տակ ու ջուրին մէջ տան այդ գորշ կտաւները քանի մը շաբաթէն կը ստանային ջնարակ մը, փայլ մը, որ կը տպաւորէր այցելուները։ Ու անոնց մերկ իրանին վրայ պարկի թերթեր, ափափոյ, յայտնի է, թէ հողէն վերցուած, ծառայելով իբր վերմակ ու անկողին։ Հայ ձկնորսներ էին ասոնք, շրջանի գեղերուն ամէնէն չուառ արարածներ, շատոնց մոռցած իրենց տունն ու տեղը, վտարուած իրենց գեղերէն եւ ապաստանած այս կորստեան խորշը` օրը կալոն մը գինի եւ փոքր սրուակ մըսուլֆաթօսպառելով։ Ուչէին դողցներ [264]։ Սպան առաջացաւ։ Նախապէս նշանացի իր հրամանը վար էր նետեր իրենց ձիերէն ոստիկանները։ Օր մը թերեւս թուրքերը իրենք գրեն իրենց ոստիկաններուն վերլուծական նկարագիրը։ Մինչեւ այս տողերը գրուիլը անիկա, թուրք ոստիկանը, – զատ դասակարգ մըն է քաղաքներուն մէջ գործածուածփոլիսը– արարած մըն է, այնքան անծանօթ, որքան Մալայեան կղզիներու բնիկ մը։ Զայն կը ներկայացնեն եւրոպացիները բարի, քաջ ու դիմացկուն իր կոշտութեանը մէջ՝ իբր ընդօրինակում մը իրենց ժանտարմներուն։ Իրողութիւնը տարբեր է այս աժան պատկերէն։ Նկուն, խեղճ<ref>քեղճ, սրբագրուած՝ խեղճ</ref>, թուք ու մուրի դրուած մարդուկ մըն է ան թուրք գեղերու մէջ, զոր կը յանդիմանէ մուխթարը, կը նախատէ հարկահաւաքը, կը ծեծէ աղան։ Անսպառ հեգնութիւն թելադրած է անիկա քաղքենիներուն, որոնք զայն կը պիտակեն ամէնէն մեղմը՝ կենդանի, աւանակ, ջորիեւ նման մակդիրներով։ Բայց հայ գեղերուն համար անոր իմաստը կը լրջանայ մէկէն։ Իր անկումէն ան կը բարձրանայ հակադիր գագաթումին եւ կը դառնայ թուրք տիրապետութեան ամէնէն թանձր, անխարդախ խորհրդանշանը։ Անիկա թուրքէն անդին բան մըն է ա՛լ, ա՛յն թուրքէն, որ գոնէ շողոմել, խաբել ու նենգ ըլլալ գիտէ պետական հզօր տաղանդէ մը։ Հայաշատ մարզերուն մէջ գործելու համար ոստիկաններու ընտրութիւնը ենթակայ է<ref>էր, սրբագրուած՝ է</ref>լուրջ ուսումնասիրութեան եւ բացառիկ պայմաններու։ Անոնցմէ պահանջուածը, անխուսափելի եւ մեծ, պետական յատկութիւնը՝ անգթութիւնն է<ref>էր, սրբագրուած՝ է</ref>։ Ո՛չ այն կիրքով, բռնի, գրգռումի իբր հետեւանք մեր մէջ կլափ բացող գազանային անգթութիւնը, որ կը կոտրէ ու կը սպաննէ։ Ոչ ալ այն ցուրտ, դիւանագէտ, հաշուող ու որոշումի մէջ կտրուկ անգթութիւնը, որ չի գործեր, բայց կը հսկէ վճիռին գործադրումին։ Փնտռուածը՝ սանկ հաստկեկ անասուն մըն է, «գետնէն վեր դիզուած», որուն ոտքերը դողացնեն հողը։ Քառակուսի դէմք` կզակին կոնին տարապայման տարածումովը կազմուած։ Երկու մատ ճակատ, խստօրէն նեղն ինկած խոզաստեւ մազերու, գանկէն ու յօնքէն կրկնակ գիծերու մէջ, մէկ առուով, հաստ ու կարճ, ինչպէս գետը, որ կը ծնի ու կը մեռնի երկու լեռներու թափին, աւազուտ հովտակի մը մէջ։ Քիթ մը, կոտրած իր կամուրջին կեդրոնէն, մխրճուած դէպի փոսակապերը աչքին, կարծես դեռ կրելով թաթը, որ իջնար երեսին, բայց ընելով անոր արտայայտութիւնը գիշախանձ ու անյագ։ Այս մարդերը կեցած տեղերնին ոճրագործ էին մէկ վայրկեանէն միւսը, ու ոճրագործ՝ նախ իրենց եզներուն վրայ, զորս կը սպաննեն խթանի հարուածով` տրուած կենդանիին կենսական մէկ գործարանին։ Ոճրագործ՝ երբ իրենց ազգականներուն հետ կոյզ մը խաղողի համար վէճի կը մտնեն։ Թուրքերուն զինուորական կազմակերպութիւնը ըստ բաւականին ծանօթ է այս դէմքերուն գիտութեան` զանոնք զատելով զինուորական ծառայութենէն եւ յատկացնելով ժանտարմրիին, որ ասպարէզ է ա՛լ։ Մարզանք, ծեծ, անհուն խստութիւնը կարգապահութեան հազիւ կը զսպեն այս մարդոց անասնութիւնը, որ կը մկրտուի քանի մը տարին վերստին, արեան նախճիրի մը մէջ, կայսրութեան զանազան մասերուն անպակաս խլրտումներու իբր սանձահարում։ Անոնք մարզուած են մա՛նաւանդ իրենց ոտքէն ու բազուկներէն։ Պիտի ծեծեն սկիզբի հանդարտ կշռոյթէն հետզհետէ աճելով, տաքնալով։ Պիտի ծեծեն միջօրէի անգթութեամբ ու պիտի ծեծեն, անթարթ, անհեւք, առանց յոգնութեան դոյզն հետքի, մինչեւ որ կշտանայ իրենց վայրագութիւնը, ու ասիկա տաղանդով, առանց սպաննելու, գիտնալով հարուածին կշիռը՝ ինչպէս իջած կէտին կենսախօսական տարողութիւնը։ Այնպէս որ, ոսկորները փշրուին ներսէն ու մորթը մնայ թեթեւ կարմիրով։ Այսպէս բացօթեայ նախճիրներու անոնք երբ ոչ-հաւատացեալ տարրերու վրայ կը կանչուէին, կը դնէին սանկարթիստիքերանգ ալ` խառնելով ոտքը, երբեմն մաուզէրը, երբեմն ձիուն մտրակը, բազմաստեղն ճուոցի վայելումին մէջ խորապէս գինով։ Անոնք խուժեցին գետնափորէն ներս։ Ու անոնց ձիերը՝ անհանգիստ` շուներուն շատ լեղի կաղկանձէն հազիւ կը մնային զիրենք յաւելակի բռնող բազուկներուն հասողութեան` ծառանալով, գլուխ բարտելով ու սմբակներով գետնի աւազը թռցնելով տասը քայլ անդին։ Եղէգներուն ետին շարժում մը, յստակ, կը գծուէր ու կ՚աւրուէր։ Մա՞րդ։ Ուրիշ ի՛նչ կրնային ըլլալ ատոնք։Քոմիթաճինե՞րը։ Հարիւրապետը յիմար չէր իր իսկ ենթադրումին չծիծաղելու չափ։ Այս թշուառական խորշին մէջ ի՛նչ գործ կրնային ունենալ անօթի յիմարներէն զատ ուրիշներ, այսինքն՝ մարդեր, որոնք խելք, ուժ, պոմպա ունէին։ Հարիւրապետը տեսա՞ծ էր հեռացող հովիւները։ Ան չտեսաւ, այսինքն՝ չուզեց զբաղիլ վտանգաւոր այդ մարդերով, որոնք կրակին դէմ պարտաւոր էին կրակ ընելու` առնուազն փրկելու համար իրենց ազգային արժանապատուութիւնը։ Կուսակա՞լը։ Բանտերուն փորձառութի՞ւնը։ Հայերու աչքին՝ անճարակ ընկրկումը<ref>Հայերու...... ընկրկումը ?</ref>։ Ու այն շատ վճռական հրահանգը, որով ոստիկաններու գործածութիւնը կը ճշդուէր շատ որոշ նպատակներու։ Հարիւրապետ մը չէր կրնար վտանգել իր մարդոց կեանքը, նոյնիսկ պետութեան սուրհանդակը կողոպտող արքենի յուղկահարներու դէմ քշելով զանոնք։ Ու ալպանացիները աւելի վտանգաւոր էին, քան լերան ասպատակները, վասնզի կը սպաննէին, այսինքն՝օդի չէին նետեր։ Երկու վայրկեան չէր տեւած անոնց խուզարկութիւնը։ Մա՞րդ։ Չէին գտած։ Գինիի տակառիկ մը, շատ մը պարապ սրուակներքինինի, որոնք յայտնի զգուշութեամբ մը դրին գետին։Քոմիթաճիները հեքիաթին դեւերուն հետ կը շփոթուէին անոնց մտքին մէջ։ Ձկնորսները, բարի, ապահով, միայն թուրքի դէմ ըլլալու խուլ մղձուկի մէջ, նայեցան դարձողներուն ու մնացին լուռ։ Ոստիկան մը շրջեց տակառիկը եւ հեղուկը հոսեցաւ` կարմիր ու դեղին։ Սեւամորթը սկսած էր իր պաշտօնը։ Կը հայհոյէր բարձր, յստակ, գեղեցիկ, դաշնաւոր, իր խռչակին խորերը լաւ մը տափկցնելով ու ճաթեցնելով ձայնաւորները ու արտաբերած պատկերին վրայ ձեւելով ձայնին ծաւալը, իւղոտ կամ մեղմ, նայելով մարմնի մասին, որ խնդրոյ նիւթ էր բերնին մէջ։ Սեռական գործարանները ատաղձը կու տան այդ ստեղծումին եւ կ՚ընեն զանոնք բարակ կամ հաստ, աղտոտ կամ սլացիկ, մարդէ, կնիկէ, երանգով տարբեր՝ հարսէ ու աղջիկէ։ Ու թուրքերը այդ հայհոյութիւններէ զերծ չեն նկատեր օրանի տղան՝ ինչպէս դեռ լոյս չտեսած սաղմը։ Դա՞ս կը պատմէր այս մարդը, թէ արաբերէն բայ կը խոնարհէր, պետական վարժարաններու այն ատենուան ընթացիկ մշակոյթը, զոր բոլոր զինուորականները փորձած էին ատենին։ Հակառակ պահին անդոհին, սեւամորթին բառերէն անհեթեթ յիմարութիւն մը տարածուեցաւ դէմքէ դէմք։
Չաւուշները նշանացի ջանացին արգիլել այս այլանդակ քարոզը, բայց խղդուեցան անդիմադրելի խնդուքին մէջ։ Հարիւրապետը, չմատնելու համար իր ծիծաղը, պնդացուց ինքզինքը` գլուխը եղէգնուտէն դարձնելով դէպի առաջ ` ձկնորսներուն.
– Ո՞ւր են հովիւները։
– Հոս չեկան, աղա։
Հաստատ ու իրաւ։ Աղուէսն անգամ տարբեր պիտի չդատէր այդ պատասխանը։ Հայը գո՞հ էր իր բառերէն։ Անիկա լսեր ու սորվեր էր աղա ըսել ամէն թուրքի։ Կ՚ըսէր ատիկա ծերերուն՝ ինչպէս իր կէսը տարիք ունեցողներուն։ Ու անծանօթ էր տիտղոսներու սանդուխին։ Պէյը, փաշան անոր մտքին մէջ գրաւած ըլլալու էին շատ աւելի տարբեր պատկեր մը, քան ուսնոցներով ու կարմիր երիզներով իր զինուորներէն հազիւ զատուող սա մարդը։
Ոստիկան մը հրացանին բունը իջեցուց անոր քիթին, որ վայրկենապէս արիւնեցաւ։ Ուժո՞վ։ Պէտք չկայ բացատրելու շարժումը։ Դեղին պղինձէ հաստ շերտ մը կը պաշտպանէ մաուզէրներուն կոթին այդ մասը։ Առատ սեւի մօտ հեղուկը, անընդմէջ հոսումով բացուեցաւ անոր ճերմակ վարտիքին` քմայքի վարդեր բուսցնելով անոր ակօսներուն։ Ցաւը ճմռկած էր անոր այտերը, որոնք գոմշու մը կռնակին մորթին նման ճեղ-ճեղ փոթուեցան։ Հայո՜ւ երես, այդ աղբին ու տրտմութեան մէջ։ Այդ անկարողութեան ու անմեղութեան դէմ։ Հայո՜ւ երես, երբ ըլլաս աւելի թարմ, էգ, թուրքին կիրքին դէմ։ Յանցա՞նքը ձկնորսին, – սխալ էր գործածեր տիտղոսը։ Հարիւրապետը դէպի փաշայութիւն առագաստ պարզած, անհնարին ատելութեամբ կը պատուհասէր զանցառու, հերետիկոս, անգէտ շրթունքները։ Իր մարդերը արտօնուած էին առանց հրամանի սպասելու, խորտակել ակռաները ամբարիշտներուն։ Մարդը բռնած էր քիթը ու անոր ափէն, ինչպէս մանրանկար գուռիկէ մը հեղուկին բարակ թելը կը թափէր հանդարտ, ցաւին ու ամօթին անտարբեր։ Թողուցին, որ վազէ արիւնը։ Տեսարանին վայելչութի՞ւն կը բերէր, թէ մարդիկ իսկապէս պէտք ունին այդ հոտին ու գոյնին մռայլ ներգործութեան։
– Ո՞ւր են հովիւները։
Ուրիշի<ref>Ուրիշ, սրբագրուած՝ Ուրիշի</ref>մըն էր, երկրորդ ձկնորսի մը, աւելի մատաղատի, չոր ու դեղնած։ Բայց ինչո՞ւ չէին հարցներքոմիթաճիները։ Ոստիկանները երբ գաւառակ մը կամ գիւղ մը կը ձգեն որոշ հետապնդումով, լուսաբանուած կ՚ըլլան այդ նպատակին մասին։ Հարիւրապետը զանոնք պիտի տանէր հայ գեղը։ Ու եթէ չէին զարմանար այս ձկնարանին մէջ ըլլալնուն, որովհետեւ ծեծուելիք հայ կար գոնէ, բայց չէին ալ հասկնար այս յապաղումը։ Անոնք դժուարութեամբ պիտի սուզուէին ալպանացիներուն ետեւէն։ Ու ճիշդ ատ պատճառով է, որ կը հարցնէին, հասարակաց հարցումը։
– Հոս չեկան, էֆէնտի, – պատասխանեց դեղնած տղան, որ սկսած էր վախնալ իր ընկերոջը արիւնին չափէն։ Ամբողջ վարտիքը ներկուած էր գրեթէ։ Ու անզգոյշ մատներով՝ հեղուկը երեսին, մազերուն, մարմինին առհասարակ բաց ուրիշ մասերուն վրայ կը գծագրէր այն սոսկալի խազխզումը, որ փողոտուած դիակներէն կը սրբէ մարդկային դաշնակութիւնը եւ ասոր կնիքը` վերածելով մարմինը այլանդակ կոյտի։
– Պառկեցուցէք, – գոռաց հարիւրապետը, ու նայեցաւ ժամացոյցին։ Մտքով կը չափէր ճամբան, քննութեան տեւողութիւնը, գիշերը կէսին վերադարձ մը եւ Նայիլէ հանըմին անկողինը։ Սրբեց ձեռքին կռնակովը այս պատկերները աչքին ցանցերէն։ Առանց իր հրամանին սպասելու, միայն դէպքերու ստացած իրենց ծանօթ գնացքէն, անոնք պառկեցուցած էին տղան։ Այնքան յաճախ այս սկիզբը ունէին ծեծերը, որ, վերջ ի վերջոյ, ոստիկանական բերանացի օրինագիրքին մէջ մուտք էր ստացեր, ինքնաբերաբար գործելու այս ձեւը։ Ամէն ոստիկան համոզուած է, որ ամէն գեղացի սուտ կը խօսի իշխանաւորին։ Իսկ երբեք իրաւ՝ հայ գեղացին, երբ հարցը կու գայ ոստիկանութենէն ծածկելու փախստական թուղթ կամ մարդ, զէնք կամ վառօդ։ Տղան չըրաւ ոչ մէկ ճիգ։ Վասնզի տեսեր էր անոր հետեւանքը։ Ոստիկանները հարկ չտեսան կապելու անոր ձեռքերը կռնակին, գուցէ դիտմամբ, որպէսզի պատեհութիւն ունենան թեւերն ալ կոտրտելու։ Մէկը մաուզէրին կաշիէ կապը անցուց անոր երկու ոտքերուն։ Ուրիշ երկուք՝ մէկը փողէն, միւսն ալ բունէն, դարձուցին հրազէնը ինքն իր վրայ ու պրկեցին։ Կազմուած էր պաշտօնական ֆալախան։ Ծեծեցին, կարգաւ։ Գործիքը՝ սեւամորթին մահակն էր։ Ով որ չէ ըմպած այդ անաստուած, թուրք «գանը», գաղափար դժուար պիտի կազմէ, թէ ի՛նչ ճամբով, ուժով, մարդկային սիրտէ մը այսքան կարծրութիւն, քարութիւն կը ճարենք մենք։ Կը հայհոյէր սեւամորթը։ Ոչ ոք՝ բացի երկու հայերէ, կը նայէր Նալպանտենց Սերոբին, որ կռնակը դարձուցած տեսարանին՝ իբր թէ եղէգնուտը կը զննէր։ Բայց անոր հոգին կը դողդղար խորունկ-խորունկ։ Որքա՞ն<ref>Որքան, սրբագրուած՝ Որքա՞ն</ref>տեւեց այս մռայլ պատկերը։ Դեղին տղուն ներբաններէն արիւնը պոռթկած էր արդէն` աղտոտելով<ref>ազատելով, սրբագրուած՝ աղտոտելով</ref>կաշին, օծած<ref>օծուն, սրբագրուած՝ օծած</ref>կոթը, ու ծեծողներուն քիթն ու բերանը։ Ցաւին տակ անոր իրանը նետուեր էր վեր կիսակամուրջ, քովնտի, գալարուն։ Ակռաները՝ հիւսք, չպոռալու համար ու չխածնելու համար լեզուն։ Գոցուած էին աչքերը, տարօրինակ բնազդով մը, որ ծեծը կը շփոթէր երկինքէն շրջուած, վրան թափուած կրակի հետ։ Մէկ ափին, մատներուն գիծէն, ճանկռտուքը հաւաքած էր աւազի խաւ մը, սեւ, բզկտուած, բայց թաղումի պէս եղերական, որ տպաւորեց։
– Ձգեցէք, – հրամայեց հարիւրապետը։
Ան թաղուած ափին ու իր մազերը սանտրող մատներուն մէջտեղը տարուբերուեցաւ։ Հեշտանքը մեզ անգութ կ՚ընէ, գուցէ նախանձէն, այսինքն՝ մեր իսկ ուժերը միայն մեզի պահելու խուլ ու խորունկ ձգտումէն։ Անոր մտապատկերը կը զարտուղի երբեմն օրէնքէն` մեզ ընելու համար թոյլ եւ մեզի օտար։
Քակեցին մաուզէրը։ Տղան ինկաւ մէկ կուշտին՝ ինչպէս ձիու մը կռնակէն վար առնուած պարկ մը։ Դեղին՝ մահու չափ։ Ոչ ոք՝ որ զբաղէր իր նուաղումով։ Նալպանտենց Սերոբը աչքին պոչովը գտաւ տեսարանը, փախցուց իսկոյն նայուածքը։ Ի՞նչ կը զգար։
– Ո՞ւր են հովիւները։
Երրորդը, զարհուրանքէն ու մտապատկերէն շշմած, չհասկնալով իր ներքին անէացումին բուն պատճառը, մնաց պաղած։ Կը մտածէ՞ր։ Յիշողութի՞ւն, թէ ճշմարտութիւն կը հաւաքէր։ Հետզհետէ հարցնողին դէմքին ինկաւ անյատակ ատելութիւն, բացառաբար թուրք ու անպարագիծ, որ փոս մը աչքին մէջ աշխարհք մը թոյն կը դիզէ։ Խեղճ, միջին մարդն էր ան, որուն կ՚ուղղուէր դասական նախադասութիւնը։ Թուրքերուն ծեծը կերած, ատենին, բանտին մէջ։ Զինքը կապած, ծունկի դրած, վիզը տախտակին փակցուցած եւ դաշոյնը քսած ալ էին ծոծրակին, բայց չմորթած, ծերուկ բանտարկեալի մը աղաչանքին զիջելով, որ թուրք, մարդասպանութեան համար երկու անգամ կերած տասնհինգ տարի, փոքր խնդրով մը այդ օրերուն բանտ էր ինկած։ 96ի դէպքերուն այս կարգի ներքին տրամներ ու խղճմտանքի անըմբռնելի փաստեր դիտուած են ոճրագործներու տարեգրութիւններէն։ Շնորհած էին անոր կեանքը, բայց օր մը ամբողջ թակած, դուրած, ոսկորը միսէն կակուղ էին ըրած։ Յիշե՞ց տեսարանը, երբ բան մը ըսած ըլլալու համար նշանացի, գլխուն կողմէն, տուաւ ուղղութիւնը կովերուն գիծին։
– Քանի՞ հոգի էին։
– Չհամրեցի։
– Պառկեցուցէ՛ք։
Սպան չէր հրամայողը։ Ու պէտք ալ չկար ասանկ հրահանգի։ Ամէն ոստիկան անգամ մը, որ մտնէ սեւ իր տարազին եւ արնագոյն պատկերին մէջ, ինքնաբերաբար կը դնէ դէմք մը, ուր շատ մը տխուր հաստութիւններու հետ, կ՚արձանագրուի մա՛նաւանդ ցեղին կոյր ու խուլ հոգեհեղուկը, այն որակումէ խուսափող կարծր բանը, որ աշխարհի զգայութեան մէջ ունի իր մասնաւոր կնիքը։ Թուրքը բառ մըն է՝ պատմութիւն ըլլալէ առաջ։ Ուրիշ ժողովուրդի մէջ ոստիկանը ապահովութեան զգացում մը կը ծաւալէ իրմէն դուրս։ Հայու մը համար անոր հանդիպումը, ո՛ւր ալ ըլլայ, չարագուշակ է։ Դուք գիտէք մատով հաշիւները, որոնք կը գործեն անոր ընտրութեան մէջ։ Գեղացի՛, հարկադրաբար։ Բայց գեղացի մը, որ չկրնայ տող մը բան գրել ու զրկուած ալ ըլլայ ընդմիշտ այդ բախտէն։ Բայց արուեստական, կազմակերպուած միջոցներով ալ ետ տարուած, դէպի դարերը, երբ ձիուն ոտքին չեփած ոսկորը կը կրծէր<ref>կը կրծէ, սրբագրուած՝ կը կրծէր</ref>, ամէն անգամ, որ անիկա շփուի զոհին հոտին։ Ան պիտի դադրի մօտիկ իր ներկայէն, ցորենի, պտուղի, մարգի մարդու իր կէս-կրթանքէն ու պիտի վերադառնայ տափաստանի կենդանիին, կէս-մարդ, կէս-անասուն։ Աւելցուցէք քաղաքականութեան ալ կրակը այս գազանին արիւնին մէջ (ու մի աճապարէք, վասնզի մարդիկ շատ հեռու չեն իրարմէ, երբ կը խմեն գինին կուսակցական եղջիւրէն։ Ամենակիրթ ցեղն անգամ քիչ կը տարբերի տափաստանի թափառիկէն կամ թուրքերուն ժանտարմայէն, երբ իր զաւակները կը փողոտէ քաղաքական ատելութեանց կրկէսէն)։ Ու թուրքերուն համար այս ատելութեան հսկայ հնոցը կեավուրին գոյութիւնն է։ Յիսուն տարի շարունակ մեր երեսին տուին մեր տուները, քաղաքներուն մէջ մեր խանութները եւ չյիշեցին իրենց սուլթաններուն հաշիւները։ Անոնց ազգայնականութիւնը արդիւնք ու պատճառ է նոյն ատեն։ Թուրքը –ժանտարմա, սպայ, մինչեւ իսկ փատիշահ – սովորական խանդէն գերիվեր ջերմութեամբ կը նետուի կրակին, երբ կեավուրին արիւնը հասնի իր հոգիին քիթին։ Ու ծեծը տակաւին արդարութեան առաջին խորհրդանիշը կը կազմէ թուրք կարգերու մէջ։ Ամէն ոստիկան, տղու տարիքէն, համը առած է անոր հուրքին, հօրենական ձեռքերէ։ Անոր ընտանի է զօրանոցին մէջ, որ<ref>ուր, սրբագրուած՝ որ</ref>կարգապահական պերճ ու հզօր միութիւն մըն է, ազդեցիկ, առանց ծախքի, տուողին համար դիւրին։ Առնողը՝ թող գրէ ապառիկին տետրակը։ Ամէնէն ուշը տարի՛ մը. հարկաւ բանակներու աստուածը հայ մը կը դնէ իր ճամբուն։ Ասոր համար է, որ զայն կ՚ընդունի հնազանդ, հաշուող, հարիւրապատիկ հատուցանելու երազէն սփոփուն։ Թերեւս տժգոյն, որովհետեւ բաւական հեռու, արձագանգն է անիկա այն օրերուն, երբ քրիստոնեան, գերին իբր փորձի անօթներ միայն արժեցին անոնց դանակի մարզանքներուն, արիւնի ախորժակներուն։ Օտար ափերու վրայ ձեր տեսածէն մի մոռնաք այս իրողութիւնները եւ մի չափէք։ Մարդիկ ջարդերը կը կարդան ինչպէս վէպ մը։ Բայց՝ ո՞ւր վիպասանը. ո՞ւր՝ իրականութիւնը։ Ո՛վ պիտի տայ այն հոգեվիճակը, որ եղաւ մեր գեղերունը, Ջարդի օրերուն ու անկէ ետքը։ Սուտ չէր, ոչ ալ բարբարոս – ի՛նչ տժգոյն, դիւրին, ողորմելի է այս ածականը, երբ կանչուի պիտակելու թուրք ոստիկանը – ենիչէրին, երբ իր դանակը սրելէ յետոյ, դուրս կ՚ելլէ զօրանոցէն եւ անոր հատուութիւնը փորձելու համար այծին եւ կեավուրին վիզերը կը վերածէ նոյն արժէքին, թերեւս քիչ մը նեղուած ալ անասունին կաթին եւ փորի ուլին հաշիւէն, բայց երբեք՝ կեավուրին հայր, եղբայր, տղայ ըլլալու պատկերներէն։ Այս պատմութեան օրերուն Հայկական սպանդը թարմացուցած էր ոստիկանին առհաւութիւնը։ Ու մթնոլորտին մէջ կը բաբախէին անգթութիւնը, թրքութիւնը, տափաստանի եւ անապատի կարծրութիւնը։ Թուրքերու վարիչները անխելք եղան իրենց արեւմտեան, կէս-եւրոպական քաղաքականութեան մէջ, որ ըրաւ անոնց ոստիկանները քիչ մը կնիկ, լաւ հագուած, ճերմակ ձեռնոցով, ջարդի համար շատ գէշ զինուած, թեթեւ, թերահաւատ, զգուշաւոր ու կծծի։ Անոնք պարտուեցան իրենց հակառակորդներէն, որովհետեւ շատ հեռացած էին նախճիրին ձգողութենէն։
Շուները, առանց երեւալու, բայց խորապէս վրդովուած հարուածին արձագանգէն, կը դանկտէին տարածութիւնը, լեղի, խոշոր, խորանարդ կաղկանձով մը, որ անմիջապէս կը զատուի աննպատակ ու ցոյց հաջիւնէն։ Գայլի, սպանդի ստուեր մը նշմարելի է այդ ոռնումին մէջ, շատ հեռուներէն։ Վտանգէն թրթռուն, այլափոխուած, այդ կաղկանձը կը մօտենար, կ՚ընկրկէր՝ վերադառնալու համար կրկին, աճելով մարդկային անձուկին օդածաւալ խռովքովը, ինչպէս կը տրուի դիտել կռիւներու սկիզբին, երբ արիւնը թափի պիտի, հպատակելով մարդկեղէն ցուցմունքի։ Յարձակո՞ւմ։ Ստոյգը ան էր, որ եղէգներու գիծը բռնուած էր հովիւներէն։ Անոնց թիւին սակաւութիւնը չէր երաշխաւորուած քարտուղարին ռազմագիտութեամբը։ Ու թարմ էր օրինակը, ուր չորս հովիւ՝ Զատկի ըմբշամարտութեան մը յոգնախուռն հանդէսին մէջ, աննշան պատրուակով մը, նետուած էին գետին ու անդադար կրակելով ու սողալով իրենց երեսին վրայ միշտ ետ, անցեր էին ահագին բացաստանը` ամրանալու համար բլուրին փէշերուն։ Մեծ խուճապ։ Մեռած էին տասնհինգ մարդ, որոնց երեքը կին ու չորսը մանուկ։ Կառավարութիւնը փոխանակ ալպանացիները հետապնդելու, բանտարկած էր գիւղացի երիտասարդութիւնը, վասնզի հայ էին։ Պատահարը՝ աւելի փոքր ծաւալով, կնիկի ալ պարունակէն, կը կրկնուէր թուրք գեղերու գլխուն։ Ոստիկան մը նշմարել կարծեց հրացանի մը փողը, եղէգնուտին ընդմէջէն։ Բայց այսպէս վճռական պահերու մեր բնազդը կը ճարէ իրեն յատուկ իմաստութիւն ու դատում։ Անձին պաշտպանութիւնն է, որ կը վարէ այս մութ սլաքը եւ անմեկնելի հաղորդումով մը տասը-տասնհինգ մարդ, առանց արտաքնապէս իրարմէ ազդուելու, ներքնապէս միացած կ՚ըլլան վճիռի մը վրայ։ Ու այդ վճիռը միշտ անձին շահն է, որ կը վահանէ։ Վասնզի ճիգէ փախուստը ոչ մէկ ատեն կը ներկայանայ այնքան բնական, որքան ստոյգ վտանգի մը դէմ։ Վատութի՞ւն…։ Անշո՛ւշտ, երբ բառը զետեղենք ռոմանթիք շղարշին տակ։ Որքան ատեն, որ մարդը – տեսէք սովորականը, ոստիկանը – չէ բռնադատուած կռիւի, պիտի խուսափի անկէ։ Ի՛նչ հարկ՝ ճահիճը ճեղքելու, փորձանք ու վտանգ ու նախատինք ալ ընդառաջելու, կրակի վարժ ու անաղիք գազաններու դէմ, որոնք իրենց գառնենի զգեստէն եւ մարթինէն զատ բեռ ալ չունէին ո՛չ կռնակէն, ո՛չ սիրտէն։ Շուները հեռացան։ Այսինքն՝ մեղմ սոյլով կանչուեցան։ Քարտուղարը ինկաւ վերստին իր արժանաւոր սարսափին մէջ։ Յետոյ՝ տեսարանը վերածուեցաւ իր մենութեան ու հողին ընդհանուր ցուցմունքին։ Անոք ու անզէն մարդեր։ Տիրող եւ զինուած մարդեր։ Երկու ցեղերու դարաւոր ատելութիւն։ Թարմացած գազանութիւններ։ Ու ոստիկանները յիմար չեղան` տրամադրուած դժգոհ մնալու։ Ծեծեցին երրորդն ալ։ Շուներուն հեռացումը պատկերին դարձուց անկարելի տրտմութիւն։ Տրտում էին նոյնիսկ ծիծաղները չկրնալ սպաննելնուն։ Ու հայերը՝ չկրնալ մեռնելնուն։ Խաչ չհանեցին զոհերը` կրկնելու համար մեր պատմութեան դասական խորհուրդը։ Ձկնորսը, տարիքն առած, խորտուբորտ, դիմադրելու քիչ ատակ՝ փորձեց պոռալ։ Գուլ բերնէն դանակը – ոստիկաններու սուինները երկսայրի չէին դաշոյնի նման – ջախջախեց անոր քիթը։ Լռութիւն։ Յիմարութիւն էր հեստել այս ազդարարութեան, աստուածային սա ամայութեան մէջ։ Վասնզի մատի փոքր շարժում մը բաւ էր դանակը դարձնելու սուր իր բերանին։ Ո՞վ կ՚արգիլէր, որ չորսը մէկ հոդ պատառ-պատառ չմանրուէին ու չթափուէին լիճին ձուկերուն։ Սպաննելու ատեն ոստիկանը օրէնքին ամբողջ պաշտպանութիւնը ունի իր քամակին։ Ծերուկը ակռաները թաղեց աւազին մէջ ու մնաց։ Բառ չկայ տալու համար պատկերին երկու երեսները, հոգիներու գիծէն։ Թուրքերը յոգնա՞ծ էին։
Հարիւրապետը զբաղած էր գրելու։ Ոստիկանները սուին անցուցին իրենց հրացաններուն։ Չորրորդ հայը, մահէն անդին մտնողի մը պէս, կը նայէր հանդարտ, ինքզինքը ձգած իր ճակատագրին։ Ոստիկան մը մարթինին բունովը կը ջանար կոտրելսուլֆաթոյի պարապ շիշ մը, որ կ՚ընկրկէր դէպի հողին փորը եւ կը դիմանար։ Անոր աղմուկը արթնցուց զբաղումէն գեղանի սպան։ Նայեցաւ հայերուն վրայ ու հրամայեց.
– Կապեցէք չորսն ալ իրարու։
Ամէն ոստիկան իր ձիուն քամակին տրամադրելի ունի չուան, երկաթեայ ձեռնակապ ու ոտնաշղթայ, բոլորը լաւ մը պահուած տոպրակի մէջ։ Չորսն ալ կապեցին, իրարմէ բաց-բաց, թեւերնուն մէկէն։ Ձեռնակապը աւելորդ էր, ոտնաշղթան՝ անկարելի, վասնզի արդէն դժուար կը կենային ոտքի։ Սպաննե՞լ։
Հարիւրապետը խմբագրեց իր տեղեկագիրը։ Երեւան հանուած էր խռովութեան զօրաւոր բոյն մը, լիճին երկու ափերու գիւղերը իրարու կապող։Քոմիթաճիները կրնային եւ պարտաւոր էին գործածել այդ դժուար գիծը, իրենց պոմպաները եւ տինամիթները փոխադրելու համար հայ գիւղերուն, որոնք ծրագրած էին անկախ Հայաստան մը կազմել այդ շրջանին մէջ։ Չորս ձկնորսները անշո՛ւշտ որքոմիթաճիներուն գործակալներն էին, ծուարած՝ կառավարութեան ճիշդ պոչին։ Անոնց վկայութիւններուն մէջ հակասական բառեր ու բացատրութիւններ կը հաստատէին անպատճառ այդ կազմակերպութեան անիծեալ ծրագիրը։ Ու այդ տուեալներուն վրայ, առաջին այս պարագլուխները կը ղրկուէին գաւառակին պատկան դիւանին։ Անհրաժեշտ էր խորացնել քննութիւնները եւ քակել այդ գաղտնիքներուն կնճիռը։ Կը հաղորդուէր հիւղակին խուզարկութիւնը, գտնուած մեծաքանակ պարապ շիշերը, որոնք թէեւքինինին պիտակ կը կրէին, բայց կը պարունակէին ալ ճերմակ փոշիի հետքեր։ Անհրաժեշտ էր քիմիական վերլուծումով ստուգել այդ փոշիին նկարագիրը։ Ուստի՝ կը յանձնուէր այսքոմիթաճիներուն գործը հարցաքննութեան դիւանին։ Տեղեկագիրը կը ծանրանար այն յամառութեան, որով «զզուելի եւ խռովարար» այդ մարդերը նշանաւոր էին արդէն կայսրութեան բոլոր դատարաններուն առջեւ։ Անշո՛ւշտ որ արդարութեան ձեռքը երկար է ու պիտի յաջողի ի վերջոյ խօսեցնել։ Ոստիկան մը եւ սեւամորթը առջեւնին ձգեցին կապեալները եւ դիւրին ճամբէն ուղղուեցան գիւղաքաղաքը։ Տասը քայլ չըրած՝ ոստիկանը վերադարձաւ ու փսփսաց հարիւրապետին, որ նշանացի հաստատումով մը ճամբեց զինքը։ Ու գետակին մաքուր ջուրը ձգելով՝ անիկա քշեց կապեալները ճահիճին մէջ։ Հրամանն էր լուալ վէրքերը, որդնոտ այդ ջուրով ` անհետելու համար ճապաղիքին հետքերը։ Անիկա չվախցաւ ալ կապերը քակելէ։ Ծեծը առած ըլլալու էր անոնց ոսկորներէն ուժին յետին ծուէնը։ Անոնք լուացին արիւնները, որդերը մատով վար ընելով վէրքերուն լպրծուն բերանէն։ Տեսակ մը տխուր վեհափառութիւն կը տաղաւարէր այս թշուառութիւնը։ Իրենց այլուրութիւնը իրենց արարքէն եւ պիտի ըսուի՝ նոյնիսկ իրենցմէ, կը ծաւալէր անմեղութեան, անգիտութեան գողտր պատկեր մը, հաւատարիմ՝ մարդոց, այսինքն՝ մարմիններուն ու, համեմատական՝ ձեւին, այսինքն՝ զգեստներուն։ Արիւնոտ անոնց անդրավարտիքները ծածկեցին կապուտիկ, ով գիտէ ո՛ր բարի խաթունի մը խերով կարկտուած շալվարները։ Ու անոնց շապիկները՝ թուղթի պէս գունատ, աւազէն մրկած ու արեւէն փխրուն, անոնց իրանին կը դնէին պարզ, շիտակ, անաղարտ ու համակրելի աղքատութիւն մը։ Ոչ մէկ բառի փշրանք։ Ոչ մէկ աղերսող հայեացք։ Ու իրարու նման էին այս կորակոր հպարտութեան մէջ մատաղատին եւ զառամ ծերը։ Անոնք կապուեցան իրարու։ Ու մտան քայլքի, կէս ոտքերով։ Վասնզի ջուրին խշխշուքը թարմացուցեր էր վէրքերը։ Ու կրակէ աւազին վրայ անոնց ոտքերը կը դնէին սուր ու երկար հետքեր։
Քառորդ ժամ յետոյ, ուրիշ ճամբայով, որ ճահիճը կը ձգէր աջին, հասողութեանը տակ հարիւրապետին զէնքերուն, քարտուղար Թահսին էֆէնտին պատրաստուեցաւ դառնալ իր պաշտօնատեղին` հազար փառք տալով Աստուծոյ եւ քառսուն հեղ մտովի արտասանելով փորձութեան այաթը (համար՝Գուրանէն), երդում ընելով նոյն ատեն ցատկել կուսակալին վրայէն եւ հեռագրել այս անլուր շահատակութիւնը ուղղակի կայսեր պալատին։ Միւս կողմէ՝ անիկա հարիւրապետին թելադրած էր գործունէութեան ընդարձակ ծրագիր մը։ Ձերբակալութեանց բազմութիւնը, միշտ տպաւորիչ՝ պիտի կազմէր հիմնական փաստերէն մէկը կառավարութեան ջանքին։ Յետոյ՝ ձերբակալուողներու մասին ընդհանուր ցուցմունքներ, – բոլոր կառապանները, որոնք կրնային փոխադրած ըլլալ անիծեալները։ Բոլոր անտառապահները՝ եթէ խռովարարները չէին առած խճուղին եւ քովնտի ճամբաները շահագործած։ Ու գիշերապահները։ Բոլոր անոնք, որոնք տեսած կամ լսած էին սանկ հարիւրի մօտ մարդ, ինչպէս քանի մը տարի առաջ ըրած էր իր նախորդը քիւրտի կտորի մը համար, որ ծեծ էր կերած հայ գեղին մէջ, սարսափներէն քիչ ետք, հայհոյած ըլլալուն կեավուրներուն Աստուծուն։ Ամբողջ գեղին «առաջաւորները» բանտ թափուեցան հաշիւը տալու այդ ամբարշտութեան։ Ան վրան առաւ առժամեայ բանտի վերածել պալատին փայտանոցը, օձոտ ու կարիճոտ, բայց կեավուրները ուրի՞շ բան էին արդէն։ Յետոյ՝ Սերոբէն գաղտնի, հրահանգեցգազան թափել թաղականները, հոգաբարձուները, պաշ-տէրտէրը, պաշ-վարժապետը եւ բոլոր քիչ մը հաստ-կռնակ «ախպար»ները։ Իր հարազատ բառերն էին ասոնք։ Այսքան ընդարձակ ծիրով տարուած ռազմավարութիւն մը ապահովաբար գոհ պիտի ձգէր Պոլիսը (հարիւրապետին աչքերը շողացին յառաջիկային փայլէն), բայց գոհ ձգէր պիտի մա՛նաւանդ յանձնաժողովը։ Առաջին արդիւնքը՝ կրծօ՛նը։ Երկրորդ արդի՛ւնքը՝ գաղտնի էր անիկա։ Նկատի ունէր երկու պատանի, նոր դպրոցաւարտ, որոնք այս հարցաքննութեանց արձանագրութիւնները պիտի կատարէին ցերեկը պալատին, իրիկունները՝ իր տունին մէջ։ Այս լարուածքէն դէպի իր նպատակը՝ նետին ուղիղ էր ճամբան։ Շփեց ձեռքերը ուրախութենէն, հանճարեղ իր գիւտին համար։ Կրկնապատկուեցաւ այդ ուրախութիւնը, երբ ծրագրեց այս իրկուն իսկ կինը ղրկել Պոլիս` ինքզինքը բոլորովին ազատ զգալու համար։ Ու կը տրամաբանէր պատուական ծերունին պետական մարդու մը վայել լրջութեամբ։ Կինը՝ անպատեհ արարած է սեպհական տունին մէջ։ Ու կ՚երթար անիկա գրեթէ մոռցած ծեծին կսկիծը, որ կը հեւար երակներն ի վար, բայց գրեթէ գինով՝ թարմ տղոց մարմիններու հեռանկարէն։
Անոնց մեկնումէն յետոյ մնացեալները պահ մը ինկան վարանքի։ Ո՞ր ճամբուն հետեւիլ։ Հարիւրապետին թաքուն ու արդար փափաքն էր զգուշանալ ալպանացիներէն։ Շատ հազուադէպ է, որ ժանտարման ցասումով, ասպարէզին նախանձախնդրութեամբը տարուի գործելու։ Անհատական նախաձեռնութիւն, վտանգէ ախորժիլ – չեմ խօսիր պարտականութեան զգացումէն – այդ մարդոց համար արգիլուած գօտիներ են։ Զինուորին եւ ոստիկանին հոգեկան տարբերութիւնները էջեր պիտի գրաւէին։ Ոստիկանը չեղաւ նոյնիսկ եռանդուն, խիզախ, որքանռէժիի դէտերը։ Ու թուրք ոստիկանը՝ մարդ կը տարուի նմանցնելու դաշտերու անգղին, որ դիակներու առքովը կ՚ապրի։ Ի՛նչ աւելի բնական, զէնքի մարդու մը համար, քան ճեղքել դէպի արեւմուտք եղէգի պզտիկ թաւուտքը, որմէ անդին մարզը<ref>մարդը, սրբագրուած՝ մարզը</ref>կը տարածուէր մինչեւ ագարակին շէնքերը, պաշարողական պարզ շարժումով մը առնուազն զինաթափ ընել սա հովիւի կտորները։ Վախէն աւելի՝ բնական ծուլութիւնը, անգղութիւնը<ref>անգղութիւնը ?</ref>տեղ ունեցան ու կեցուցին հարիւրապետը, որ հրամայեց անցք որոնել դէպի լիճին հարաւ ափը։ Անկէ վեր՝ տափաստանները հայ գիւղին։ Դժուար էր ձեռնարկը – հեծեալը քիչ կը գնահատէ բնական արգելքները – վասնզի ճահիճին եւ լիճին մէջտեղ ատենին բանուկ ճամբան հիմա ծածկուեր էր ջուրով։ Տեղ-տեղ հողի կռնակ, ժայռի կոշկոռները կը վիրաւորէին ջուրին սաւանը, որ ալիքներու նահանջին ատեն քամուած ճերմակեղէնի նման կը վերածուէր հոսուն աւազի։ Յետոյ բարձրաձայն, բայց ինքիրեն խորհեցաւ կարիքին, – էտինքի աղօթքէն առաջ անպայման հասած ըլլալ հայ գեղին արտերը։ Աղօթքին հետ լծորդ աղբիւրը, աղբիւրէն իր միտքը յաճախ գրաւող պատկե՛րը։ Ան մտածեց աչքէ անցնել աղբիւրները։ Որսորդ՝ ինքզինքը նմանցուց, միշտ բարձրաձայն այն առիւծներուն, որոնք անապատին մէջ ջուրի ակերը եւ անոնց ընդերկրեայ անցքին վրայ բուսած թաւուտները կ՚ընտրեն իբր թակարդավայր, թաղուելով սէզերուն խորը, սպասելու համար ջուրի իջնող ընտանի եւ վայրի կենդանիներուն։ Այս տեսարանը իրեն կտակուած էր պատին գամուած իւղաներկ լուսանկարէ մը, խեղճուկ հանրատան մը մէկ սենեակէն, որուն առջեւ կը կենար յաճախ, հալածելու համար մլուկներուն վայրագ յարձակողականը, աներես ու աղտոտ՝ չվախցող նոյնիսկ իր համազգեստէն։ Այս վայրկեանին անիկա արդէն նկարին առիւծն էր, բայց ուղիղ, սէզերու պաշտպանութեան չապաստանող։Քոմիթաճինե՞րը։ – Անշուշտ կրնային գայլ, յովազ, մինչեւ անգամ վագր ըլլալ։ Առի՜ւծը առիւծ էր։ Անունը տուաւ ոստիկանի մը, ճերմկած գրեթէ, որ քսան տարիէ ի վեր դատարանի կոչնագիրները եւ ոստիկան-զօրքերու հրահանգները կը փոխադրէրգազային բազմաթիւ գեղերուն։ Հրամայեց կազմել յառաջապահ թեւը։ Հարիւրապետը դպրոցին մէջ կը յիշէր կատարած ըլլալ նման արշաւներ ու յառաջապահի կռիւներ մղել ռազմափորձերու ատեն։ Անոր ետեւէն իջան բարակ կածանը։ Հատան սէզերուն մարդակերպ տրցակները եւ լիճը եղաւ լիալիր՝ ինչպէս աղեղը հսկայ լուսնակի մը։ Ափը, արեւելք, կը կորանար, իր եղջիւրները հիւսելով քովնտի լեռներուն դէպի ընդերքը։ Աղեղը դէպի հիւսիս յստակ՝ կիսամանեակ մըն էր փրփուրի՝ արտերու փէշին։ Դէպի հարաւ եղէգներու թաւուտքով կը կտրտուէր, կը կորսուէր, քիչ մը անդին կրկին կ՚ելլէր երես։ Ջուրը ծանծա՛ղ՝ հազիւ ոտքին կոճերը ծածկելով ձիերուն։ Խութքերը բեկուած յատակը կը պատմէին բանուկ ճամբուն։ Բայց ո՞վ կրնար որոշապէս իմանալ, թէ ալիքները ինչե՜ր խորտակած էին անոր մարմինէն։ Հապա ցեխուտքնե՞րը, գիրքերուն բառով՝ խրուտքնե՞րը։ Ճահիճ ու գետաբերանները խարդախ ալքեր ունին։ Շատ մը լուղորդներ իրենց ոտքերը չեն կրցած ազատել ցեխին շաղախէն ու կուլ գացած անոր ընդերքին։ Ոստիկան մը, երկար ձողով մը, ձիուն քամակէն կը խորաչափէր ջուրը, բան մը ըրած ըլլալու յաւակնութեամբ։ Մինչդեռ վստահած էր ինքզինքը կենդանիին բնազդին, որ չի շփոթեր հաստատուն, աւազաքար գետինը կաւային, բուսահող ցեխուտքէն։ Շրջան-շրջան ափին այդ մասը կը թաղուէր լիճի յորդումովը, տարիներ ետքը դուրս ցցելու համար սպնգացած<ref>սպնդացած, սրբագրուած՝ սպնգացած</ref>իր կռնակը արեւին, որ երկաթի պէս կ՚ամրացնէր լխկած կրաքարերը։ Վտանգաւոր էր այդ անցքը, իր սէզերուն անընդմէջ թփուտներով, երբ ցամաք էր` յարմարագոյն դարանը կազմելով աւազակներուն։ Վտանգաւոր էր իր քացխած խմորի նման սպնգացած<ref>սպնդացած, սրբագրուած՝ սպնգացած</ref>փոսիկներովը, երբ ջուրն էր տիրողը։ Երկու պարագային ալ գործածական էր անիկա։ Մաքսանենգները, մարդասպանները, հիւսիսի գեղերէն փախստականները, եւ փոխադարձաբար, զայն կ՚ընտրէին կարճ, ամայի ու անմատչելի ըլլալուն։ Պզտիկ շեղում մը բաւ էր, որ հոն մխրճուող մը բռնուէր ոտքերէն եւ քաշուէր յատակ։ Հունէ հուն ձիերը ճեղքեցին գարշահոտ ջուրը։ Նալպանտենց Սերոբը, բոպիկ, վախուն մոռցած կնիկը, Սողոմը, կը կոխէր ձիերուն սմբակովը պղտորած կէտերուն։ Ու անոր անստեւ ու կնիկ սրունքները կը հալածուէին շքեղ տզրուկներէ եւ առաձիգ օձերէ…։ Ժամ մը յետոյ անոնք կը գտնուէին գեղադիր<ref>գեղագիր, սրբագրուած՝ գեղադիր</ref>արտերու մարզին մէջ։ Հոդ, լիճը իր մեծ աղեղէն յետոյ դէպի արեւմուտք ինքզինքը կ՚ոլորէ ուրիշ, աւելի փոքր աղեղիկներու անընդմէջ շարքով մը։ Իւրաքանչիւր աղեղ իր կիսոլորքին մէջ կը շրջանակէ հողի տարօրէն ներդաշնակ հատուած մը, ոսկեգոյնի մօտ, բաց երեսով։ Բարեբեր, ա՛յնքան՝ որ մարդ տնկելուն իսկ կը զղջայ։ Ու տնկէ՛<ref>անկէ, սրբագրուած՝ տնկէ՛</ref>, այսինքն՝ քանի մը բերան թիով խառնշտկէ՛ հողը, վստահէ՛ հունտը ու պառկէ՛<ref>յաւելում հրամայական շեշտի. – խառնշտկէ՛ հողը, վստահէ՛ հունտը ու պառկէ՛...</ref>քիչ անդին, թզենիներուն շուքին։ Սեխ, ձմերուկ, դդում, վարունգ կ՚առնեն իրենց կարօտը հողէն, ա՛յնքան սրտանց, որ մարդ կը վարանի զանոնք մօտիկը դնել տեսակին միւս արարածներուն, սովորական արտերու ընթացիկ այդ տիպարներուն։ Բանջարանոցը՝ նոյնպէս։ Բայց անկարելի էր չառնուիլ գեղեցկութենէն թզենիներուն, որոնք անտառի մը աճումը կը ցուցադրէին։ Ծաւալուն, բայց մէկ գիծով՝ անոնց ճիւղերուն վրայ, դեղնորակ ու հսկայ ծիծերու նման պտուղները կը կախուէին` հոսելով իրենց խորհրդաւոր շրթներէն մեղրագոյն հեղուկը։ Ճամբորդները արտօնուած են փրցնելու ուզածնուն չափ, վասնզի միակ արտի մը ծառերը գեղ մը կը կշտացնեն։ Հոս ու հոն հիւղակներ, ձկնորսի՝ բայց առանց հոսուն ջուրի։ Սաւանով կիներ, որոնք ծխախոտներուն ճերմակ կամ կապուտիկ զանգակներուն մէջ սեւ տրտմութիւն մը կ՚արձանեն։ Ջորիներ, էշեր, իրենց հսկայ գլուխները երկարած գեղանի ձիերու գաւակին մինչեւ։ Հողագործը, զոր յօրինած է քանի մը դարու սա ոսկեջուրը, ոսկեփոշին ու ոսկեսար լոյսը, թո՜ւրք, կորսնցուցած մոնկոլեան կնիքը – տափաքի՛թը – ու աչքերու նշաձեւ գալարքը։ Այրերու այդ նրբացումը կը շեշտուի կիներուն գիծովը ու մարդ կը մտածէ ցեղին, ցեղերուն, որոնք նոյն այդ հողին վրայ իրենց ձեւերը ադամանդեցին ու փոշիացումէ փոշիացում ինկան սա տարազին։ Ու խճուղին, դեղին<ref>գեղին, սրբագրուած՝ դեղին</ref>, որ կը կորսուի ձիթենիներու անընդմէջ անտառն ի վեր։ Տարպանտ։ Քոսոտ պահակը, ան ալ ոստիկանի աւերածոյ մը, սարսափով խոնարհեցաւ հարիւրապետին եւ տուաւ պատասխաններ։ Անշուշտքոմիթաճիչէր կրնար տեսած ըլլալ, քանի որ այդ «հընզըր»ները կը խուսափէին արդարութեան պողոտաներէն։ Անցան։ Սայլորդներ։ Կառքեր, գոմէշի եւ եզի։ Գիւղացիներ, հայն ալ, թուրքն ալ։ Կը մօտենային հարաւի ափին առաջին գիւղին։ Խճուղի ոլորքէ մը տեսանելի եղան տուներ, երկյարկ, կրածեփ ու սանդուխ-սանդուխ բլուրը անկիւնող։ Ոստիկան մը, քառասմբակ, կարապետեց։ Հարիւրապետը կ՚ախորժէր պաշտօնականութենէ, ցոյցէ։ Թրքական աւան, փոքր, սիրուն, դասական հրապարակով։ Ճամին, դպրոցը, քիչ մը բացօք՝ սրճարանը։ Այրերը հոն էին ամբողջ, դաշտին գործերը ձգած իրենց կիներուն։ Յարգալիր, ոտքի՝ ընդունեցին բարեւը, որ ոսկեկոթ մտրակին ծիրովը ձեւուեցաւ կարծես։ Հայկական դէպքերէն ասդին ոստիկանները արժէքի ելած էին։ Երկու կրօնական, մէկը մանկահասակ, միւսը թոռմած՝ մօտեցան իշխանաւորին։ Խօսի՞լ։ Անոր պէս բան մը։ Քովերնին էր մուխթարը, գիրէ անմասն, հաստ փորովը, որ կը յորդէր գօտիէն։ Յետոյ բացուեցան չորսերնին մէկ։ Այն ատեն գեղացիք տեսան, որ վերի գեղէն չորպաճի Սերոբը կար։ Մէկը աթոռ հրամցուց հարուստ, փարլախ էֆէնտիին։ Յետոյ՝ անոր հետիոտն ըլլալը զարկաւ ամէնուն աչքին։ Չհամարձակեցան հարցում ուղղել, բայց ոստիկան մը աւելցուց Սերոբէն լսելի ձայնով մը.
– Մեզմէ է։
Ամչցաւ խորապէս։ Հաւա՞տքը կը փոխէր։
Թուրքերը մնացին վերապահ։ Սորված էին հայերուն ամէն ինչը նկատել խարդախ, ամէնէն առաջ անոնց հաւատարմութիւնը։ Պոլսոյ խմբագիրներուն յօրինումը եղող սա մտայնութիւնը ո՞վ փոխադրեր էր սա անկիւնը մինչեւ։ Ու սրճարանին արիշին ներքեւ ծալապատիկ յօրանջող հաճի ծերունին մտքի այդ զառիթափին վրայ կատարելապէս նման կը մտածէր պալատներու եւ լեզուներու տէր, Եւրոպա մեծցած ու դեսպանութիւն ըրած փաշային։
«Սոխին անուշը կ՚ըլլա՞յ», – բանաձեւած է մեր ժողովուրդը։ Տարազին տակ զետեղելով արդար, իմաստուն վերապահում մը, ա՛ն՝ զոր սորվեցուցած են իրեն թուրքին հետ կենակցութեան մռայլ դարերը։ Թուրքերը հեգնութեամբ կը շրջէին տարազը։ Խմեցին սուրճ։ Մեկնելէ առաջ հարիւրապետը, խորհրդաւոր առանձնացմամբ մը, ձիթենիի մը տակ, խոստովանցուց մուխթարը եւ ասոր եղբայրը, գեղին ամէնէն նշանառու եւ քաջահամբաւ երիտասարդը, որ զինուորութենէն նոր դարձած, կը յայտնուէր բացառիկ ատելութեամբ մը հայերուն հանդէպ եւ ամէն Կիրակի մինչեւ եղունգները զինուած կը բարձրանար հայ գեղը խմելու, հրացան արձակելու եւ «կեավուր ծեծելու համար», բայց գառնուկի պէս ետ կը դառնար գեղը` առանց մէկուն մազին դպչելու։ «Աքաղաղն իր բունէն», ըսեր է ժողովուրդը։ Բայց այդ ելոյթները անոր վաստկած էին պատկառանքի անուն մը։ Ու հայ գեղին տղաքը գիտէին ատիկա։ Հարիւրապետնե՞րը։ Անշո՛ւշտ։ Հինգ վայրկեան յետոյ ճամբան ուրիշ ոլորքէ մը գտաւ հսկայ նոճին, եռաթեւ, որ կը խորհրդանշէր հայ գեղին սահմանը։ Հող, օդ, ծառ ու թռչուն փոխուեցան մէկէն։
Նկատեցի՞ն, որ լայնցած էր Սերոբին շունչը։ Գոնէ այդ տպաւորութիւնը կը տարածուէր դուրս ոստիկաններուն դէմքէն, բառերէն։ Գիտէի՞ն, թէ գեղի մը հոգին կ՚երկննայ մինչեւ սահմանածայրը իր հողերուն։ Ամէն օտարական ծանօթ է այս անորակելի զգայութեան։ Աչքերնիդ գոց անցէք գետնի մը վրայէն եւ ձեր հոգին պիտի խօսի ձեզի ձեր ոտքին տակէն։ Իբրեւ հարուստի տղայ՝ Սերոբը չէր կապուած այս հոգեկան յօրինումին այնպէս՝ ինչպէս կ՚ըլլայ ատիկա հողին ու դաշտին մէջ ոսկոր ճարած պատանիներուն մօտ։ Բայց մարդ աւելի շատ իր պապերուն զգայնութիւններն ու ձիրքերը կը փոխադրէ իր երակներէն։ Այդ լոյսին տակ հայն էր անիկա։ Ու հայ էին բոլոր դաւաճանները։
Հարիւրապետը, ինչպէս վարժուած կենդանի՝ որ կը մտնէ իր բարեխառնութեան օտար ճնշումի մէջ, անհանգիստ էր, յանկարծական եւ ոչ-մեկնելի անձուկով մը։ Անուն ունէ՜ր այդ գեղը տակաւին տասը տարի առաջ։ Անուն էին շիներ անոր տղաքը Ողիմպոսէն մինչեւ Եգէական, դանակով ու սիրտով, առնութեամբ ու արիւնախանձ։ Ու չէին մեռած։ Բռնապետութիւնը քիչցուցած էր անոնց ոտքերը ընթացիկ, ուռուցիկ պողոտաներէն, բայց չէր հաւաքած անոնց զէնքերը։ Ու հոն էին, տանիքներուն խղդուկ թերթերուն տակ, պատրաստ իրենց մամուլէն նետուելու դուրս<ref>մամուլէն նետուելու դուրս – ?</ref>։ Ան մտածած ու նայած էր իր մարդերուն։ Ամբողջ կէս դար ոստիկանները հայ գեղերուն մօտէն կամ մէջէն անցան իբր բերդաքաղաքներէ, ինչպէս ամբողջ հինգ դար անցեր էին անոնց պապերը նոյն այդ գեղերուն մէջէն ու քովէն իբր գառնուկի մարագներէ։ Հարիւրապետին միջոցնե՞րը։ Կրկին աչքին ինկան իր մարդերը։ Մէկը փսփսաց իրեն իր տագնապին առեղծուածը։ Անիկա իմաստուն էր, դպրոցէ անցած ու բարակ ապրած։ Անիկա տարփաւոր էր նոյն ատեն։ Մեր հոգիին մէջ կինը – այսինքն՝ անով խորհրդանշուած նուազումը<ref>նուաղումը, սրբագրուած՝ նուազումը</ref>– կ՚ամրանայ, կը նուաճէ երբ հոգեյատակը ուրիշ ուժերու գրոհին է ենթակայ։ Ոճիրներուն մեծ մասը տեղի կ՚ունենայ այսպէս, յարձակմամբ տկարացած մարզերու մէջէն։ Վախը մանաւանդ կին է մեր մէջ։ Մէկէն միւսը, այսինքն՝ թոյլ ձեւերէն, եղկ միսերէն դէպի խխունջայնացում, լուծում՝ նոյնն է ճամբան՝ ինչպէս կարծր, երկաթ ձեւերէն դէպի դէգութիւն ու յիմարական հերոսութիւն նոյնն է դարձեալ։ Չըրաւ՝ ինչ որ թելադրուած էր քարտուղարէն։ Ո՞վ բռնեց ու բերաւ անոր մտքին դէմ արութեան մեծ դրուագներ, որոնք պատմուած էին իրեն, սա փողոցներէն ու սա ոլորքներէն, գործադրուած վերի մարդոցմէն, իրաւ է թէ փշրուած քիթով, բայց նոյնն պատենքով։ Հեքիա՞թ։ Իրականութի՞ւն։ Մահուան հետ յաճախակի իր ճակատումը զինքը զգայուն կ՚ընէր ամէն ձեռնարկի, ուր մարդ պինդ կը կենայ ու կը սառի<ref>կը սառի ? կը սեւեռի ?</ref>ճակատագրին աչքերուն մէջ։ Այդ պահուն թուրք չէր անիկա, այլ՝ մեծ տղայ մը, որուն մէջ արկածը, անծանօթը լուսնալոյս մը կը մաղեն։ Յետոյ՝ այդ կապտաւուն շղարշը տարին անոր աչքին հասողութենէն։ Օրը շուքի կը մօտենար։ Ձորակին խորը ճամբան նուաճուած էր բլուրին մեծ ստուերէն ու ձիթենիներու մութ կանանչը կը հաշտուէր դեղնաւուն կապոյտին հետ, երկինքին մօտ պաստառներէն։ Խելօքիկ պտուղները, ողկոյզ-ողկոյզ,<ref>յաւելում ստորակէտի</ref>ծառերը կ՚ընէին բարի եւ բուխ սիրտ։ Անոնց տակէն այգիները։ Ու որթատունկին ոստերը հագուած էին կուզերով ու ճութերով<ref>ճուտերով, սրբագրուած՝ ճութերով</ref>իրաւ, սրտագին, կէս գիծով բան մը ծորելով իրենց հատիկներուն անձեռագործ ճարտարապետութենէն, ա՛յն անանուն արուեստը, որ իրերունն է, երբ տեսնել գիտենք։ Ու մարդեր, յոգնած, մաշած, բարի՝ իրենց աւանակներուն կամ ջորիներուն կերպասէն, երկու ոտքի վրայ տքալու ճակատագրուած։ Աղբիւրը։ Ուքոմիթաճի՜ն։ Բայց բանուորներ միայն, տարազի, դէմքի, մոյնքի վճիտ նոյնութեամբ։ Խենթութիւն չէ՞ր նոր կրակներ բանալ սա մարդոց գլխուն։ Չըրաւ՝ ինչ որ թելադրուած էր հանրատան նկարէն, – փնտռել աղբիւրները, իբր առիւծ, բզկտելու համարքոմիթաճիները։ Կը վախնա՜ր ինքնիրմէ։ Ջարդը կիներու համար սարքուած խնջոյք<ref>խնճոյք, սրբագրուած՝ խնջոյք</ref>մըն էր ապահովաբար շատ առաջները։ Հիմա ան ապաստանած է ուժի եւ վայրագութեան պիտակին, ուշքէ վրիպեցնելու չափ իր ծագումին այդ նկարագիրը։ Բայց երբ պարբերաբար կը տիրէ մարդոց մէկ մասին, երեւան կը բերէ այդ առհաւական գիծերէն։ Մսագործը կապուած ոչխար կը մորթէ ու նոյն դիւրութեամբ կապուած մարդեր։ Ճարպի այդ կոյտին մէջ քաջութիւն, ուժ տեսնելու համար պէտք է մոռնանք հերոսները։ Ու ջարդին այդ մեքենան ապուշ է՝ նման ամէն մեքենայի։ Խելացին, այսինքն՝տիլեթանթը, այսինքն՝ պաշտօնեան, այսինքն՝ դիւանագէտը, մոլեռանդը, հայրենասէրը ու բոլոր դասակարգը` մէջն առնելով հիւծախտաւոր խմբագիրը եւսիֆիլիթիքբեռնակիրը, որոնք յանկարծ կը բուսնին հոգեբանական վայրկեանին ու ջարդը կը վարեն, խորապէս վատ, վախկոտ արարածներ են ու գործելէ առաջ կը պահանջեն անձին բացարձակ ապահովութիւնը։ Դիտեցէք մեր պատմութիւնը։ Որքան ատեն, որ ընդդիմութեան ստուեր մը կը դողայ դիրքերուն վրայ, ջարդը չ՚երեւիր։ Կռիւի մէջ մարդ մօտ է այդ հոգեկան վիճակին, բայց չէ զայն։ Յետոյ է, որ կիներու վայելքին համար կը մորթուին արուները։ Կիներ մորթելը նոր երեւոյթ է։ Հարիւրապետին հրամանն էր ձիերը քշել դէպի գեղ։
Նալպանտենց Սերոբը զատուեցաւ անոնցմէ` ձգելով խճուղին ու առնելով գեղ հանող կտրուկ ճամբան, ձորամէջէն, մենաւոր, անցնելու համար գեղեցկագոյն իր մէկ թթաստանէն, աւելի ճիշդը՝ մարդոց աչքին խնայելու համար տգեղ պատկերը հետի քալող աղային։ Անիկա պիտի կանչուէր Մենծ-սրճարանը ու պիտի օգնէր կատարուելիք գործողութեանց։ Ձիաւորները արագ-արագ կտրեցին խճուղիին մեծ ոլորքները, մտան գեղ։ Ձեզի կը ձգեմ անոնց լիրբ, ամբարիշտ, գրգռիչ արշաւը փողոցներէն։ Տասը տարի առաջ ոստիկանը հեծեալ չէր կրնար անցնիլ։ Հիմա՞։ Բռնապետութեան սաստկագոյն օրերը սկսած էին։ Ու ամէն ոստիկա՛ն՝ առի՛ւծ` հայ գեղերուն մէջ։
Նալպանտենց Սերոբը գտաւ իր դուռը բաց, – գէշ նշան։ Սեմին՝ ներսէն ու դուրսէն, կիներ, տղաք, հետաքրքիր, չար, սպասման մը անձուկով։ Որո՞ւ։ Զինքը տեսան ու շարժումը ծայր տուաւ։ Չխօսեցան սակայն։ Մտաւ բակ։ Հոն, նոյնպէս։ Նետեց անոր չեղած գոյնը երեսէն։ Պատկերը կը յիշեցնէր եղերական պահեր, երբ տունէ մը ներս մահը տապալած է մէկը։ Անակնկալը, հարուածին մեծութիւնը, դրուագին կապ ուրիշ սարսռոտ մանրամասնութիւններ տղոց մտքին մէջ կը սառին անկորուստ գծագրութեամբ։
– Ի՞նչ կայ, – հազիւ կրցաւ արտաբերել։ Մայրը մեռած էր, իր նախազգացումովը։
– Սողոմը հիւանդ է։
Ո՞վ էր ըսողը։ Նայեցա՞ւ ձայնին տէրը Նալպանտենց տղուն երեսին` հոս տեսնելու համար երանագին ու հզօր բանը, որ մեր հոգիին մէջ սղմուիլ չկրցող հաճոյքին յորդումն է դէպի վեր։ Յետոյ, րոպէաբար, շինեց առտուան տեսարանը, անոր կանուխ դաշտ իջնելը։ Միտքը աղօտեցաւ։ Չէր տեսներ պատկերներուն յաջորդութիւնը։ Բայց տարին քանի մը հեղ կը պատահէր դաշտէն տուն այս տեսակ դարձ մը, – օձի խայթուածք, արկած, լիճին մէջ խղդուիլ, թուրքերէն վիրաւորուիլ։ Անցան ասոնք իրարու ետեւէ։ Կարծրացաւ մտքին մէկ անկիւնը նորելուկ խոցտուկը, աջ աճուկէն վեր, որ կը մեռցնէր։
– Խոցտո՞ւկ։
Հարցուց կինը<ref>Հարցուց կինը – ?</ref>։
– Անոր մօտ բան մը, – պատասխանեց նոյն կինը, ինքն ալ տարակուսելով ըսածէն։ Ինչպէ՞ս կը զատենք այս երանգը ձայնին սուտէն։
Սողոմը տարած էին իր խուցը։ Վարանեցաւ անցնելու համար ծառաներուն սեմէն, բայց աւելի դաժան հետաքրքրութիւն մը յաղթեց իր ատելութեան։ Բաց էր խուցին դուռը։ Մինչեւ խուցը կիներու շարք մը, որ շարժեցաւ` անցք տալու համար Սերոբ աղային։
Պառկող մը կար մէջտեղը։ Մեծ տունէն ապակիէ մը լոյս էր զարկած ու անոր ալեկոծ պայծառութիւնը պուտ-պուտ կ՚ընէր դէմքերը։ Ծռած էր վրան Սողոմին մայրը` դէմքին գիծերը պինդ, խիստ, կարծես սպասելով տղուն մահը՝ բզկտելու համար մեռելը, ինքզինքը, շուրջինները, աշխարհը։ Ոտքի կողմէն, կէս մը լոյսէն փախուստ ճարած, իր մայրը, հաճի եւ բարեպաշտ, արցունքը աչքերուն, լալու եւ խորունկ հեշտութեան մը տարօրինակ խառնուրդին մէջ։ Ինչպէ՞ս դիտեց այդ երանգն ալ Նալպանտենց տղան։ Սողոմին մօրը դէմ, տղուն երեսին կողմը՝ Նալպանտենց «Աղուորիկը», հարսներուն հարսը՝ որ ծունկի, թաշկինակ մը ձեռքին, մեղմ կը շարժէր աչքերը բանալ տալո՞ւ համար հիւանդին, թէ ճանճերը վանելու համար։ Նալպանտենց Սերոբը ձեռքը տարաւ սրտին։ Հոն բան մը փրթած էր։ Անոր մազերը փուշ-փուշ եղան։ Երկու պզտիկ` աղբարները հիւանդին, իրենց մատերուն շուքը կը չափէին արեւին դէմ ու կ՚աղային սիսեռ, ով գիտէ ինչպէ՛ս ճարուած։
Կիներ՝ որոնք կը շրջապատէին մահիճը, մօտէն-հեռուէն<ref>յաւելում միացման գծիկի</ref>ազգական, դրացի՝ նայեցան բարակ ու անհանգիստ նայուածքով։ Իրենց առջին պառկողը գլուխ մըն էր, Սողոմը, բայց եօթը վկայ պէտք էր` ճանչնալու համար այդ աւերակին մէջ ա՛ն՝ որ կը շինէ պատանիին դէմքն ու հոգին, աչքերէն, այտերէն քով քովի դրուած ու անուն հագած։ Ամբողջ յօնք ու թարթիչ ու լպրծուն մազ, – ահա ուշադրութիւն առնող առաջին տարրը. մազեղէնին այս ցայտումը կը դիտուի բարակով մեռածներուն մօտ։ Աչքերուն պակասը – անիկա անկարող էր թարթիչները բանալու – դէմքին կու տար դեղին, աղտոտ մեռելականութիւն մը, որ շրջապատողներուն վրայ կ՚արձագանգէր ահաւոր զանազանութեամբ մը։ Ի՞նչ կը զգար Նալպանտենց հարսը սա պատկերին դիմաց. ի՞նչ՝ անոր կեսուրը. ի՞նչ՝ անոր մայրը։ Հարցումներ կան, որ չեն տրուիր, բայց կը կենան իրենք իրենց վրայ։ Շրթունքները կապոյտ ակատ, աղտոտ դէպի ռունգերը հրելով իրենց ուժգին գունաթափումը։ Բան մը կը դողդղար դէպի աչքին փոսերը, դնդերներու յոգնած հեւք մը, անկախ շունչէն, որ զօրաւոր էր եւ խոր։ Խուցը բռնած էր փսխունքի եղկ հոտ մը։
– Քոլերա ՞, – հարցուց, շատ կամաց, պառաւի մը, որ ձեռքը նոր էր հաներ դուրս վերմակին տակէն։ Ան յոգնած էր երկարատեւ մարձումէն, քացախ լաթով, բժիշկին հրահանգովը կատարուած։ Պառաւը ազգական էր անշուշտ հիւանդ երիտասարդին։ Ան էր բժիշկը վազցնողը, փսխունքի դեղը խմցնողը ու մարմինին սառելուն դէմ պայքարողը ու հիմա ալ կրակին դէմ քացախ գործածողը։
– Ո՞վ գիտէ, – պատասխանեց պառաւը` հետեւած ըլլալու համար բժիշկին, որ թունաւորման դարմանում մըն էր կատարեր՝ սպասելով տղուն ազատելուն, խորացնելու համար քննութիւնները։ Տղան բերած էին մայրիներու անտառի մը սահմանակից այգիէն։ Մայրիներու սունկերուն մէջ կան թունաւոր տեսակներ։ Հասարակաց կարծիքը գրեթէ կազմած էր դատական տեղեկագիրը։ Չէ՞ որ փսխունքին մէջ չմարսուած սունկի կտորներ դիտած էին։ Սողոմը կրակ էր վառած, սունկ ալ եփած։ Դեռ անոր հում կոթերը եւ գլխանոցին բեկորները կարելի էր գտնել։ Յետոյ, ամէն մէկը իր լսածէն ու գիտցածէն դրուագներ, գիծեր, կտորներ աւելցուցեր եւ ամէնը մէկ շինած էին թունաւորման հեքիաթը։
Հիւանդը երբեմն-երբեմն կը ցնցուէր մկաններու պրկումէն, որոնք թեւին, երեսներուն, ճակտին վրայ կը դողային պարզ ու տեսանելի։ Անընդհատ քրտինք մը կ՚ողողէր մարմինին բաց մասերը։ Ու տաքութիւնը կը մնար նոյն։
Պաղ, բանաձեւումը դժուար բան մը կը սաւառնէր մահիճին վերեւ։ Լաց, աղմուկ լսելի չէին, բժիշկին խիստ պատուէրին համեմատ։ Որոշուած ժամը անցնելու մօտ էր եւ հիւանդը կը պահէր ինքզինքը` առանց աջ կամ ձախ շեղելու։ Վտա՞նգ։ Հարկա՛ւ։ Ո՞վ չի յիշեր սունկէ մեռնողներ։ Պառաւ մը, որ մօտէն հսկած էր նոր հարսի մը հոգեւարքին<ref>հոգեվարքին, սրբագրուած՝ հոգեւարքին</ref>, մկան դեղ առած, զարմանալի յստակութեամբ մը իրարու կը մօտեցնէր նշանները, փսխունքին գոյնը, շրթներուն կապոյտը, մկաններուն քրիկ-քրիկ գալը, դէմքին դեղինը ու պաղ ու տաք քրտինքները։ Բայց չէր պարզեր շուրջիններուն։ Ուրիշ մը՝ նոյն այդ գիծով, կը մօտեցնէր տեսածները սունկով մեռածի մը վրայ իր դիտածներուն եւ կը պարզէր, շատզրուց ու յիմար, նշանները եւ անոնց հանգիտութիւնները։ Նալպանտենց հարսը, մոռցած ինքզինքը՝ մետաքս իր թաշկինակը կը տանէր աչքին ու կը տանէր տղուն ճակտին։ Բոլորին սիրտին դպաւ այս քաղցր, պարզ ու մարդամօտ գորովանքը, տունէ մը, որուն պատերն իսկ չէին տաքնար ամրան արեւէն։ Նալպանտենց Սերոբը չկրցաւ դիմանալ։ Անոր աչքը հանդիպած էր մօրը վրայէն կնոջը շարժումին։ Իր դէմքը առաւ անորոշ, կսկծոտ արտայայտութիւն։ Այցելուները զարմացան քիչ մը` Նալպանտենց տղուն մօտ այսքան զգածուիլ մը անսովոր գտնելով։ Աշխարհը կը դատենք մեր կանգունէն։ Անիկա ելաւ դուրս` ծեծուելով հարցումին մուրճէն, բայց կապած շրթները։ Կը հետեւէր մայրը։
Ի՜նչ խաղաղ, ի՜նչ անզգած, ի՜նչ մուշտակ էր դէմքը Նալպանտենց հաճի Աննային։ Որքա՜ն լրիւ, կատարեալ էր հագուստը, զոր անցուցեր էր հոգիին։ Ոճիրին մէջ անզգածութիւն մը գուցէ բացատրելի դառնայ անձնապաշտպանութեան բնազդով մը։ Բայց սա պայծառ բնականութի՞ւնը՝ ոճիրէն ետքը։ Մա՛նաւանդ գերեզմանին հաստ պատէն առա՜ջ։ Հաճի Աննան Մակարին խանութէն տուն դարձին ինքզինքը աւելի խռով զգացեր էր, որքան սա պահուն, երբ տունի մը սիւնը, մօր մը աչքին լոյսը, պառկեր էր խուցին, մահուան ու կեանքին մէջտեղը։ Ի՜նչ յուզուած,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>ի՜նչ սիրտցաւ էր անոր արտայայտութիւնը, երբ ոտքը սեմէն դուրս, դարձուց հեղ մըն ալ գլուխը ետին, պառկողին վրայ ձգելու հեռացող իր ակնարկը։ Քանի մը պուտ արցունք, մանր իր աչքերէն, սանկ սուտի պէս ճարուած, անոր արժեցուցին հիւանդտեսի եկողներուն մխիթարանքն ու գովեստը։ Ելա՜ն վեր։ Սանդուխները ի՜նչ անհատնում են երբեմն ու ի՜նչ հեռու անոնց աչքերը իրարմէ։ Սերոբին սենեակը, էտինքի արեւէն շոգցած ու խղդուկ։ Հազաց մայրը` բանալու համար շունչին նեղցող խողովակը։ Հազաց Սերոբը` ինքն իր վրայ ուժաւորուելու համար։
Ինչո՞ւ չէր հարցներ Սողոմին վրայ։ Գիտէ՞ր։ Տղան մեղքին մէջ առնելու իր աճապարանքը կ՚ընէր անոր մարմինը քայքայուն ու հեղուկ բան մը գրեթէ։ Փորձեց խօսիլ։ Զգաց<ref>Չզգաց, սրբագրուած՝ Զգաց</ref>, որ բառերը կը հաւաքուէին դժուար։ Այս զգայութիւնը զինքը խորտակեց։ Հիւա՞նդ էր։ Մտքին ինկած էր լեզուի այդ դանդաղութիւնը, որմէ տառապած էր այնքան, սիրտի առաջին ցաւին։ Բայց պայմանները նման չէին այդ երանելի օրերուն, հիմա՝ երբ լերան պէս տղան պառկեր էր գետին։ Ու վտանգի վա՞խ, պառաւի կի՞րք, Նալպանտենց արի՞ւն, – անիկա տասն անգամ ուժով էր ինքնիրմէն։ Անոր անձուկը կը փետտէր մարդկային փցուն հիւանդութեան ցանցը ու կը ժայթքէր տղուն երեսին.
– Ի՞նչ ըրիր։
– Առտո՛ւն՝ բանտը, – պատասխանեց անիկա՝ առանց որոշապէս գիտակցելու, զինքը այսքան յստակ, կտրուկ ընող պատճառին։ Բառերէն վերջն էր, որ տեսաւ, մտքին մէջ, այդ վճիռին օրօրանը, հասակը, ակօսն ու պատենքը։ Հեքիաթին արաբին նման այդ որոշումը մէկ շրթունքով կապուած էր սրտին, միւսովը՝ երկինքին չափ հեռու կիրքի մը։ Սովոր ենք հանգչիլ, երբ մեր որոշումները կը տարազենք դէպքերէն առաջ։ Հոգիին դէպի հակումը երկարած<ref>հոգիին դէպի հակումը երկարած – ?</ref>մոյթերու կը նմանին անոնք։ Կը հաւատանք անոնց դիմացկունութեանը, բայց չե՜նք ստուգեր անոնց թանձրութիւնը, յաճախակի շօշափումներով, ինչպէս կ՚ընեն գեղացիները փոր տուած պատին սիւն մը նեցուկ դնելու ատեն։ Տեւողութի՛ւն։ Այսինքն՝ մինչեւ կործանում՝ կաթկթած ժամանակի տարազը, որուն վերջին կաթիլը պիտի մնայ սառած, արիւնին վրայ բիւրեղի մը պէս, երբ դէպքերը խորտակեն մեր ժամացոյցը։ Ո՞վ պիտի անդրադառնար, որ օրեր, գուցէ շաբաթներ անցեր էին այն վայրկեանէն, երբ ծրագիր մը թուխսի էր սողոսկած մեր ուղեղին ծալքերուն տակ, օձ կամ կարիճ։
– Ճամբա՞ն։
Հաճի Աննան սարսռաց։ Տեսած էր կէս ժամ տեւող ճամբան, որուն ընթացքին Սողոմենց Սողոմը ձիուն կապուած փսխեր էր անընդհատ։
Սերոբը չպատասխանեց։ Բացառիկ շրջահայեցութի՞ւն, թէ տկար մարմինի բնական զգուշաւորութիւն՝ անիկա վարժուած էր ինքնիրեն խօսելու։ Կարմիր զանգա՜կը փայլեցաւ մտքին։ Որքա՜ն պարզ այդ գիւտը, բայց որքա՜ն ալ տեղին։ Որո՞ւ, քան Սողոմենց Սողոմին պիտի պատշաճէր կախարդական այդ գդակը, որով բաւէր տիտղոսել թշնամին։ Յետոյ՝ ո՛վ կը մոռնայ անոր կոկորդը, որ, հակառակ լրտեսներուն, բռնապետութեան սարքած խոր աքսորներուն – եօթը վարժապետ հարաւի մէկ գեղէն ծովերուն մէջը քշուած էին դպրոցէն գտնուած կասկածելի երգի մը օրինակին համար –, դեռ կը յամառէր ազգային երգերը, նոր ժմնուկմարշերը դողացնել ճամբու ոլորքներուն, կամ տաղաւարի մեռելոցներուն, սիրտերուն մէջ բուռ-բուռ կրակ կործելով։ Մայրը կը նայէր տղուն այս հեռասոյզ հայեացքին, ու կը վախնար խօսքէ։ Կը վախնար մա՛նաւանդ իր հաշւոյն։ ՓողոցէնՏէր ողորմեայի կտոր մը անուշ ու եղերական քալեց կամացուկ։ Որո՞ւ կ՚ուղղուէր այդ հեծկլտանքը։ Ու յանկարծ, այսքան տակնուվրայութեան մէջէն, երէկուան պէս յիշեց շշուկը երկու ամիս առաջ, Հայաստանէն հոս եկած երկու մարդոց մասին, որոնք պառկած էին գերեզմանին մատուռին մէջ։ Սողոմը եղեր էր անոնց հետ, փայտէն դարձին, խօսեր, հաց տարեր գիշերը ու տղոց մեկնումէն յետոյ միայն պատմեր հոս ու հոն։ Ան յիշեց այդ մասին իր տեղեկագիրն ալ, բերանացի, յանձնաժողովին, որ քիթին չէր դրած այդ փաստը, Հայաստանէն քիւրտ միայն սպասելով, յեղափոխականը՝ Պոլսոյ ապրանք ընդունելէ ետքը։ Ի՜նչ ջուր կրնային ունենալ այդ թշուառական տարազին տակ, հեռաւոր այդ նահանգներէն հոս մուրալու, բանելու համար շունչ առած մարդիկ։ Յետոյ յանձնաժողովը յիմար չէր ատանկ սուտ տուեալներու վրայ ժամավաճառ ըլլալու։ Պոլսէն քննիչներուն հեռագիրն անգամ դեռ չէր տապալած այս երաշխիքը հարիւրապետին ուղեղէն։
Ոստիկաններուն ժամանումը բնական վարժութեամբ մը կապուեցաւ Սողոմին հիւանդութեան։ Փսփսո՞ւք։ Բան մը ինկա՞ծ էր դուրս ոճրափորձէն։ Ոչ անշուշտ։ Սողոմը չէր խօսած։ Բայց տարիներէ ի վեր գեղացիք սորված էին կապել երկու երեւոյթները իրարու։ – Տարաժամ մահը պիտի դառնանար՝ կարմիր գլուխ ու սեւ այդ ագռաւներուն ալ միջամտութեամբը։ Աւելի՛ն։ Քանի՜-քանի՜ անգամ յանկարծամահ հարսներ հանուած էին գերեզմանէն ու ձողտուած ձողիկ-ձողիկ, իրենց փորէն ու փարթէն։ Առաջները աւելի յաճախադէպ – վասնզի ոստիկանները չէին հետաքրքրուեր մեր գեղերով – այդ դիախուզումները կը խռովէին արդարն ու մեղաւորը։
Ենթադրեցին շատ բան, ու ամէնէն շատ տղուն հաւանական մահը։ Այս յարմարցուքը վերածուեցաւ իրողութեան, երբ կարմիր իր ֆէսովը, քռթած, մաղ-մաղ ծակծկուած, ռունգէն մատ մը կրծուած, անհեթեթօրէն տգեղ իր դէմքին թանձր թթուութեամբը ոստիկան մը կեցաւ Նալպանտենց դուռին։ Տեղի՛ն ու արդար՝ կիներուն խռովքը, որոնք կը խորհէին այդ գազաններուն միջոցով տունէն յափշտակուելիք դրամին։ Բաւական չէր մեռնիլ, պէտք էր վճարել մահը հաստատող այդ առնէտներուն ծախքերը։ Ու Նալպանտենց Սերոբը օտարի տղուն իր մեղքն իսկ կը խնայէր։ Հարիւրապետը կ՚ուզէր Սերոբէ էֆէնտին։
Ո՞ւր, ե՞րբ լսեց հաճի Աննան։ Երբ մեր հոգին գրաւուած է կիրքի մը էանիւթով, զգայութիւնները կ՚ենթարկէ անորքոլորիին։ Առտուն ի՜նչ դիւրութեամբ խառնած էր Մակարի թղթիկին պարունակութիւնը Սողոմին աղին։ Ան մինչեւ մշակին դաշտէն դարձուիլը եղած էր խաղաղ։ Ընդունած էր ծառային նուաղուն մարմինը պաշտօնական հոգածութեամբ, առանց վախի ու զգալի իրարանցումի։ Պահեր էր ինքզինքը մինչեւ ոստիկանին երեւումը դուռին։ Աղ-արձան կտրեցաւ անիկա մէկէն, առանց որ բառ մը ուղղուած ըլլար իրեն։ Դրացիները, նոր փորձանքին դէմ, բաժնեցին իրենց բազուկները, վերցուցին գետնէն նուաղած կինը։ Տարօրինակ էր, որ անոր գրեթէ անզգայ մարմինը ինքնաբերաբար հոսէր դէպի սնտուկը։ Կործեցին գլխուն երկանկղ մեծ սափորը։ Շփեցին, կսմթեցին այտերը, ու շարունակեցին ապտակել, մինչեւ որ լսեն շնչառութեան ձայնը։ Կ՚ընէին այս ամէնը` հպատակելով իրերանպաստ իրենց բնազդներուն, բայց մտովի անիծելով ամբարիշտ բնութքը Նալպանտենց տունին։ Ինչո՞ւ մեր բարիքները կը նահանջեն մեր շրջապատէն, երբ ձախորդութիւնը բանակ զարնէ մեր տունին մէջ։ «Ջուր ըլլայ, թաց չի տար», կ՚ըսէր անոնց համար մեծամասնութիւնը ու կը մոռնար անոր խերերը։ Անոր եղին գուբը շատոնց դադրած էր իր իմաստէն` վերածուելով բնական պատահարի, հասունցող թուզին կամ ցախն ելլող շերամին, որոնց կը սպասենք, բայց չենք զբաղիր։
Նալպանտենց «պզտի» հարսը բաժնուեցաւ Սողոմին մահիճէն, նման ամէն գեղանի կնոջ, որ գիտէ արցունքին շնորհած վայելչութիւնը թարթիչներուն, եւ ցաւին բացած կարմիրը՝ երեսներուն։ Ան թաշկինակով բռնեց քիթը։ Դիտուեցաւ յուզումի այս սաստկութիւնը, երբ Սողոմին համար դեռ վճիռ չկար։ Ճամբայ տուին ու նայեցան աղուոր հասակին։
Փռեց կեսրոջը պատմական, մեծափառ անկողինը, հանուեցուց զայն՝ ուրիշներու օգնութեամբը։ Պառաւը մտաւ անոր մէջ։ Սպասեցին, որ խօսի։ Զուր։ Բաց էին աչքերը, հասկցող, կենդանի արտայայտութեամբ։ Կաթուա՞ծ։ Պատահական բան էր, հարուստ տուներէ ներս։ Տեսած էին տեսակները։ Սերոբէ աղան դէպքը կապեց հիւանդութեան։ Հրամանն էր բժիշկ կանչել։ Ինք հետեւեցաւ ոստիկանին։
Անոր մեկնումէն յետոյ բժիշկը մտաւ ներս։ Չէր կանչուած, բայց կը սիրէր Սողոմին ձայնը։ Ոստիկաններուն ներկայութիւնը ազդած էր առողջութեան պաշտօնատարին։ Երբ դէպի խուցը կ՚ուղղուէր, իմացուցին իրեն նոր հիւանդը։ Ան չշեղեց իր քայլերը,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>հարուստներուն հանդէպ չծռող մարդու ա՛լ արմատացած բնականութեամբ։ Ուշադիր եւ մանրակրկիտ քննեց տղան ու յայտարարեց զայն վտանգէ զերծ։ Յետոյ կրկնեց նոյն աւետիսը պառաւին սենեակին մէջ ալ։ Մէկ-երկու կին նշմարել կարծեցին Աղուորը, որ դարձած էր «թիզ մը վեր»։ Քննեց հիւանդը։ Մտիկ ըրաւ սիրտը ու անոր յօնքերը պռստեցան։ Աչքերուն առջեւէն արագ շարժումով սահեցուց մատիտը։ Հաճի Աննան փակեց թարթիչները։ Ուզեց ջուր ու աշխատեցաւ խօսքի բերելու պառաւը։ Անօգուտ։ Ան փնտռեց Սերոբը ու նստաւ սնտուկին կափարիչին։ Հաճի Աննան դողդղաց։ Տեսան, որ անոր բերանը կը քալէր, խեչափառի<ref>խեչափարի, սրբագրուած՝ խեչափառի</ref>ոտքի մը նման, վար, մէկ պոչէն, միւսովը ելլելով վեր։ Դէմքին ամբողջ մկանները ունէին խառնակ շարժումներ, բայց յստակ կերպով կը գծուէր դէպի ձախ հակումը մարմինին։ «Իջեցուցած» էր։ Երկու վայրկեան յետոյ դէմքը առած էր նոր իր ճարտարապետութիւնը։ Բերանին գի՛ծը՝ անկիւն կազմելու չափ իր նախորդ ուղղութեան։ Աչքին մէկը բոլորովին փոքրացած։ Ձախ ոտքն ու ձեռքը անշարժ։ Գրեց ջուր մը, ճակտին յանձնարարեց թաց լաթ ու անցաւ կրկին Սողոմին։ Նպատակն էր հարցաքննել։ Գտաւ տղան մտած հանգիստի քունին։ Խղճահարուեցաւ խանգարել այս կազդուրիչ սկիզբը։ Փնտռեց, Նալպանտեց զարմէն մեծկակ կին մը` անոր յայտնելու համար վտանգը, որ կախուած էր հաճի Աննային գլխուն։ Վախցաւ գեղանի հարսէն, որուն հետ կը կատակէր առաջները։ Ան չկրցաւ ստեղծել տունին անհրաժեշտ շէնութիւնը։ Մտմտաց ու ելաւ դուրս։ Սեմին դիմաւորուեցաւ Աղուորին մօրմէն, որ ժամ էր վազած` Պօղոս-Պետրոսին մասունքը հասցնելու թունաւորուած երիտասարդին։ Խօսեցաւ անոր բժիշկը ու կիսովի բացաւ պատուհանին վարագոյրը։ Յանձնարարեց տզրուկ, երբ սիրտը սկսէր ցաւիլ, ու ճամբայ առաւ` շարունակելու համար կէս ձգածթաւլուն։ Հաճի Աննայի կարգուկ աղջիկները փոխն ի փոխ կը հսկէին հիւանդները։
Անդին, հարիւրապետը սկսած էր քննութիւնը, եռանդուն, կրակոտ ու լիրբ։ Փարատեցան իրմէ իր վախերը, երբ ինքզինքը գտաւ եկեղեցիին խորհրդարանը, որ ոստիկանատան կը վերածուէր այդ առիթով։ 96ի խլրտումներէն յետոյ առաջին լուրջ ելոյթն էր ասիկա կառավարութեան կողմէ։ Ան ուժով կը զգար ինքզինքը՝ վարի գեղէն ապահոված ըլլալով վտանգի մը պարագային տեղական ուժեր։ Գեղը կ՚անգիտանար պատահարին ծանրակշիռ հանգամանքը։
Ան, ամբողջ ժամ մը, գլուխ գլխի մնաց ժուռնալը ստորագրող քահանային հետ։ Տրտում, չարչրկուած դէմքով այս կարգաւորը պարտաւորուեցաւ տալու անունները, որոնք քսուած էինքոմիթաճիներուն շունչին։ Դառնաժպիտ, խիղճէն դանկտուած, վասնզի խորապէս կը սիրէր ազգը, քահանան զգաց իր քայլին աղտը։ Անոր խոստովանութիւնը, տարիներ ետքը, մահուան մահիճէն, փաստ մըն էր անոր զգացումներուն։ Անկէ յետոյ կանչուեցաւ գիւղապետը, որ, թուրքերու մարդ, կռնակը տուած նաւահանգիստի փաշային, պահեց ինքզինքը, արժանաւոր ու դիւանագէտ անկեղծութեամբ մը։ Անիկա իր «ճիտին պարտքը» նկատեց կառավարութեան աջակցիլ իր բոլոր միջոցներովը ու իր ընդարձակ յարաբերութիւնները տրամադրեց հարիւրապետին, – մարդ, դրամ, լրտես եւ խուզարկու ուժեր։ Յետոյ, մինչեւ մութ, կանչուեցան ուրիշ շատեր, գրեթէ բոլոր կառապանները, ու բոլոր անոնք, որոնք արթնցան իր միտքին մէջ, քարտուղարին ցուցմունքներէն։ Ինչո՞ւ մտիկ կ՚ընէր ինք, որ կը ծիծաղէր անոր ցնդածութեան։ Ուշ ատեն, հարիւրապետին եզրակացութիւնն էր<ref>ջնջ. ստորակէտ</ref>փնտռելքոմիթաճիները, բռնել անպատճառ, քանի որ անոնց գեղ մտած ըլլալը դուրս էր կասկածէ։ Ո՞ւր՝ հիմա, սակայն հազար անգամ անիծեալ այդ գազանները։ Ոստիկանապետը որդեգրեց նոր հրահանգը, որուն համեմատ գեղի մը անդորրութեան պատասխանատու կը նկատուէին իր առաջաւորները, հին բառով՝ աւագանին։ Կը հրաւիրէր ժողովականները օգնել կառավարութեան։ Ան ետ ղրկեց հարցաքննուածները։ Վար կը դնէր կառապան Ստեփանը,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>96-ի շարժումներուն մէջ համբաւը վտանգուած երիտասարդ մը, որ թուրքերը կ՚ատէր, ու կ՚ըսէր այդ ատելութիւնը ճամիներու հրապարակին։ Կէս-խենթ, կէս-խելօք՝ անիկա ահաւոր քաջութեամբ մը պաշտպանած էր ինքզինքը դաւադրական յարձակումէ մը` ոչ ոք սպաննելով, բայց իր կաշին ազատելով թուրքերէն։
Հարիւրապետը նեղուեցաւ այդ սուտ խենթին խելօք պատասխաններէն։ Վար դրաւ ուրիշ երկու կառապան, որոնքքոմիթաճիները բերած էին հարաւի գեղէն։ Վար դրաւ ուրիշ երկու տղայ ալ, որոնք գերեզմանատան կռնակը, Լուսաղբիւրի ակին մօտ հաւ էին կերած ու երգածՏալուորիկը։ Սողոմը հետն էր անոնց։ Ուղարկեց կառքը, այսպէս լեցուած, Նալպանտենց դուռը, Սողոմը այդ գիշերն իսկ,գազան փոխադրելու։ Մտիկ չըրաւ ժողովականներուն միջամտութիւնը, որոնք հիւանդութիւնը թերի բառերով դրին հրապարակ։
– Կառավարութիւնը բժիշկ ունի, – պատասխանեց անիկա ու պռստեց յօնքերը։
– Մէկ քարով երկու թռչուն, – աւելցուց կամացուկ` ծռելով Սերոբին ականջին։ Նալպանտենց տղան կ՚անգիտանա՞ր առածին պատգամը, քանի որ լուսաբանութիւն ուզեց հրապարակով։ Հարիւրապետը արհամարհանքով կտրեց անոր բառերը։ Այդքան հաստ գլո՞ւխ։ Անշո՛ւշտ։ Այլապէս կ՚ըլլա՞ր այս ժողովուրդը գերի։ Թուրքերը մէ՛կ կը մտածեն պետական գետնի վրայ եւ այս մտածումը, որքան ալ տափակ կամ սուտ, կը բաւէր իրենց։
Մուխթարը, ինչպէս թաղականները, ինչպէս գեղին ծերակոյտը, վաղն առտու պարտաւոր էին ներկայանալգազա։ Մեղմ, հաճելի այս հրաւէրը, իր շեշտին նկարագրովը կը կրկնէր ցեղին դարաւոր դիւանագիտութիւնը – Բիւզանդիոնէն թաթար հոգիին անցած պատուաստ –, որ Արեւմուտքի կայսրերուն մենաշնորհը նկատուած միւս գիտութենէն աւելի դիմացաւ։ Հարիւրապետը իբր բարեացակամ մարդ, հրահանգներ ալ չզլացաւ։ Ան կ՚ուզէր աղէկութիւնը ամէնուն։ Ու կը պահանջէր ամէնէն ալ հաւաքական աշխատանք, երեւան հանելու համար անիծապարտ,մուզիրայդ ճիւաղները։ Կակո՛ւղ, բայց թաքուն հեղինակութեամբ կը թրթռուն՝ մէկ աչքը խփելով ան յայտարարեց.
– Գեղին գլխուն կրակ է ինկած, գիտցած ըլլաք։
Գառնուկը լեզու ելլէր, ուրիշ բառ ու շեշտ չունենար պիտի։
Շնորհակալ եղան ժողովականները հարիւրապետին այս զգացումներէն։ Յեղափոխութեան ձախողանքէն ու Հայկական սարսափներէն ետքը, կայսրութեան արեւմտեան մասին մէջ մեր ժողովուրդը ապրելու կը սկսէր առաջին ճնշումները, այլապէս խռովիչ, վասնզի ազատութեան երազը շատ մօտիկէն անցեր էր անոր չորցած, սպասումէն գոցուած թարթիչներուն։ Ինչ որ 96ի սարսուռները արթնցուցած էին անոր սիրտին մէջ, կը քանդուէր անոպայ ու արագ մատներով։ Կախուող տղաք ու բանտին մէջ խղդուած երիտասարդներ կը սգար այդ գեղը ու «կտրտող»ներուն մղձաւանջը սանկ գեղին մուտքին՝ ծալպատակեկ հրէշի մը նման, կը մնար կենդանի։ Ու, տան ու տղու ու դրամի տէր մարդեր, անգամ մը համը առած կառավարութեան թաթին, 96ի խլրտումներուն ատեն, անոնք անկեղծ էին այդպէս զգալու եւ արտայայտուելու՝ թէ՛ թուրքին վախէն, որ կրօնականէն զատ ազգայնական ալ շուրջառ ունէր հիմա, թէ՛ յեղափոխականներով ներկայացուած մտայնութենէն իրենց հեռու հոգիներովը։ Հա՞յ։ – Խորապէս, քանի որ կիրճը պաշտպանած էր անոնց ազգային դիմագիծը քանի մը դար։ Խճուղին կը խորտակէր այդ պատուարը։ Քառորդ դարը բաւական եղաւ թուրք թափանցումին։ Հիմա, ճկուն, յաջողած, տաք-կռնակ այդ մարդերը օղիին սեղանին առաջ կամ թուրքին մտրակին տակ կը հագնէին քղամիդը իրենց ցեղին, անոր խորունկ իմաստին մէջ լուալու համար փուշէ պսակներուն հեգնութիւնը, հաւատքին առքովը հովանաւորելով դժոխքը, որ պատկեր մը ըլլալէ աւելի, ճարտարապետուած, լարուած ու իրենց գլխուն շրջուած իրականութիւն մըն էր։ Այդ փորձութեան ժամերէն դուրս եղկ ու ծփուն արարածներ էին, իրենց տնտեսութեանը երկանաքարին լծուած, իրենց կիրքերուն ու մեղքերուն աքցանովը խածուած<ref>խաչուած, սրբագրուած՝ խածուած</ref>։ Ժողովականներէն մէկը, բաղդատաբար երիտասարդ, որ հետեւած էր հարցաքննութեանց ու խորհրդակցութեանց, խոր լռութիւնով մը, ելաւ ոտքի։ Թեթեւ յուզում մը անցաւ բոլորին ներսէն։ Կը ճանչնային բաւական՝ այդպէս զգածուելու համար։ Աւագ տունի մը ճղճիմ մէկ ժառանգորդն էր ան, Պարտիզակ ուսում առած։ Կ՚ապրէր՝ քննադատելով թաղականներն ու վարժապետները։ Ընդդիմադիր էր ամէն ձեռնարկի։ Կը սկսէր շաբաթը հեղ մը ընկերութիւն մը, որ երկրորդ շաբթուն ճակատագրուած էր լուծուելու հիմնադիրին իսկ ձեռքով, անցած՝ ընդդիմադիրի իր բնական դերին։ Անիկա կը խօսէր ուժգին, կրակոտ ու նման ամէն պարտիզակցիի՝ կը հասկնար դիւանագիտութենէն, անգլիական նաւատորմիղէն եւ լրագիրը հացի տեղ կ՚ուտէր։ Հինգ վայրկեան տեւող ճառախօսութեամբ մը, մեծ ձեւերով ու հռետորական փակագիծներով սպառազէն՝ անիկա հերքեց գեղին մեղսակցութիւնը, ճշդեց ժողովին ու ժողովուրդին պարտականութիւնը հանդէպ կառավարութեան, լուսաբանեց ոստիկանութեան դերն ու իրաւասութիւնները եւքոմիթաճիները երեւան հանելու ձեռնարկին մէջ պահանջեց գեղին չէզոքութիւնը։ Գրգռի՞չ։ Չէին անշուշտ այս առաջարկները։ Ատենախօսը ծանօթ էր կառավարութեան մօտ իր վարկին։ Չըլլար հայրը, շատոնց Միտիլլի առած կ՚ըլլար անիկա իր շունչը։ Հարիւրապետը, առանց ընդմիջման, մտիկ էր ըրած։ Եղաւ պաղ լռութիւն։
– Կրակի կու տամ այս գեղը, եթէ չգտնաք այդ մարդերը։– Անոր բառերը թուրք էին, այսինքն՝ հինգդարեայ կայսրութեան մը ամբողջ թրքութեամբ ու երեք հարիւր հազար խողխողուած հայերու շունչը վրան։ Գիւղապետը, շատոնց լեցուած, օգտուեցաւ առիթէն ու ապտակեց յիմար տրիբունը։ Ժողովականները մէկ բերան կը պոռային.
– Դո՛ւրս կորսուէ, դո՛ւրս կորսուէ։
– Ձգեցէք։ Անիկա պիտի գայ, այս գիշեր իսկ։ Ու պիտի գայ ձեռքերը կապ։
Յետոյ անցուց մտրակը մոյկին։ Անոր նայուածքը ծով մը արհամարհանք կը պարունակէր, երբ ինկաւ դեղնած ու ճղճիմ ատենախօսին։ Գոցուեցան տետրակները։ Ոչ ոք կը համարձակէր խօսք առնել։
– Մնաք բարով։
Կը ճամբէր մարդերը, որոնք չէին հասկնար բառին իմաստը։ Նալպանտենց Սերոբը, խոնարհ, խելացի, շողոքորթ եւ եփուն՝<ref>վերջակէտ, սրբագրուած՝ բութ</ref>
– Երկայն է թագաւորին ձեռքը, հաճի՛ պէյ։
– Երկայն է փատիշահին դանակը, Սերոբէ էֆէնտի։
Ու լռութիւնը դադրեցաւ պաղ ըլլալէ։ Անիկա ահով էր թրթռուն։
– Բոլոր անոնք, որոնք պէտքի համար պիտի կանչուին վար,գազա, պիտի գան անմիջապէս։
Կեցաւ։ Առանց իր գիտնալուն՝ իր ձեռքը առած էր մտրակը մոյկէն եւ կը ծեծէր կոթովը ակռաները։
– Այս գործը սովորական դատարանին չի պատկանիր։ Ո՛վ որ ձեռքը ունի գործ, պիտի ձգէ կէս ու վազէ պիտի։ Արտին մարդը արտէն, ժամունը՝ ժամէն, փողոցին վրայինը, առանց տուն դառնալու՝ փողոցէն։ Ո՛վ որ կը թերանայ, ի բացակայութեան կը դատուի արտասովոր դատարանէն ու կը դատուի իբր պետութեան դաւաճան։ Կը գրաւուին ունեցածն ու չունեցածը։ Ընտանիքը կ՚աքսորուի անվերադարձ։ Ես չեմ հայհոյեր, ինչպէս ըրեր են ինձմէ առաջ ու ինչպէս օրէնք է ընել ձեզի պէս ապերախտ, անխելք ժողովուրդի մը հետ։
Յոգնա՞ծ։ Կիսաժպիտ՝ կը նայէր պատուհանէն։
– Բայց ի՞նչ կ՚արժէ վարուիլ մարդու պէս, մարդ չեղողներուն հետ։
Նալպանտենց ճկուն տղան ուզեց միջամտել։
– Քաշէ՛ ձայնդ քեզի։
Լռեց։
Սաստը դիւր եկաւ բոլորին ալ։ Եթէ չէին սիրեր «ազգասէր», նոր գաղափարներու ներկայացուցիչ, ժամն ու Աստուածը բանի տեղ չդնող «Գրիգորիկ»ը, կ՚ատէին սակայն, խուլ ու անվերածելի ատելութեամբ՝ Նալպանտենց Սերոբէն, անոր վրայով՝ այն դասակարգն ալ, որ թուրքերուն հետ լաւ երես կը փոխէր, հարուստ էր ու ամբարիշտ։ Սերոբէն կարմրեցաւ մինչեւ ականջները։
– Հասկցուցէք իրարու։
Զարկաւ զանգակին լեզուակը։ Ոստիկան մը մտաւ ներս։
– Ձեռնակապե՛րը։
Մուխթարը, այլայլած, մօտեցաւ խօսելու։
– Դուն ամբաստանեալ մըն ես ու պիտի չխօսիս, մինչեւ որ մաքրուի ճակտիդ մուրը։
Ժողովականները սմքած՝ չէին գիտեր իրենց ընելիքը։ Ոստիկանը բերաւ երկաթէ ձեռնակապերը։
– Անցուր սա էֆէնտիին ձեռքերուն։
Տրիբունը փորձեց ընդդիմանալ։ Զանգակի նոր զարկով մը խուժեցին ոստիկանները։
– Պատրա՛ստ։
Լեցուեցան մաուզէրները։
Վախէն ջուր կտրած՝ հռետորը կախեց ձեռքերը։ Ոստիկան մը տարաւ զանոնք խաչաձեւ կռնակին։ Ուրիշ մը անցուց դաստակէ դաստակ երկաթ կղպանքը։ Նոյն վայրկեանին մտաւ ներս ատենախօսին հայրը, համակրելի ծերունի, որ գիւղապետ էր եղած եւ կը պահէր տիտղոսը, չորպաճին, վայելուչ համեստութեամբ։ Ծռեցաւ խոնարհ։ Ճերմակ մազերը յարգանք ու խանդաղատանք կ՚արժէին հաւասարապէս։ Հայցեց թագաւորին արեւշատութիւն, հարիւրապետին ալ կտրուկ սուր՝ աւելցուց.
– Աղաչանք մը, պէյ էֆէնտի։
Մարդկօրէն անկարելի էր մերժել այսքան սրտառուչ խնդրանք մը լսել։
– Ի՛նչ կ՚ուզես։
– Կապերը խնայես։
Լռեց անիկա։
Տպաւորեց այս ծեր աղաչանքը։ Քակուեցան տրիբունին կապերը։
Մութը կոխելէն ետքը, ոստիկանները ելան դուրս գեղէն։ Իրենց առջեւէն կ՚ընթանար կառք մը։ Սողոմը, կէս-արթուն, կը մտածէր պատահարին ու չէր հասկնար։ Գիտէր միայնքոմիթաճիները ու այդքան։ «Գրիգորիկ»ը կը մտածէր ազգային պատմութեան, կարմիր զանգակներուն, յեղափոխութեան, Պարտիզակի դպրոցին, Գ. Մխալեանի դասերուն եւ իր ցեղին ապագային վրայ։ Ու կը մտածէր բանտին, ծեծին, ոջիլներուն ու տունը լացող կնիկին վրայ, որ զաւակը գրկին՝ կեցեր էր<ref>կեցեր է, սրբագրուած՝ կեցեր էր</ref>ժամուն դուռը, երբ դուրս կը հանուէր ոստիկաններու խումբէն։
* * *
Շաբաթ մը վերջըքոմիթաճիները յանձնուած էին կառավարութեան։ Պիտի սկսէր անոնց դատավարութիւնը։ Պոլսէն քննիչները, քաղաքացիի տարազով, տեսած, լսած ու հարցաքննած էին բոլոր այն մարդիկը, որ հարիւրապետին տետրակներուն մէջ անուն ունեցան։
Բայց, շաբաթ մը վերջը աւելի ցնցող եղելութիւն մըն էր, որ տարածուեցաւ գեղին վրայ։ Նալպանտենց Աղուորին յղութիւնն էր ատիկա։
«Իջեցուցած» պառաւը ոտքի էր, թէեւ քիչ մը ծուռիկ։ Անիկա հրահանգեց պատարագը, Կիրակիի հսկայ մատաղը, իր տղուն ծնունդին հանդիսանքը։ Աւետիսի սա պատարագին ամբողջ տեւողութեամբը, ճակատը հողին, լացեր էր հեկեկաձայն։ Ըսին, թէ կու լար հրճուանքէն։ Ըսին, թէ կու լար հիւանդութենէն։ Չխօսեցաւ անիկա մօտիններուն, ինչպէս տէրտէրներուն հետ։
Անոր կուշտին, դիւահար, նիհար՝ կու լար մայրը Սողոմենց Սողոմին, որ կը մնար բանտը։ Միւս կուշտին, աչքերը գետնէն զատելու անկարող, իր հասակը կը կորացնէր խնամի Սարեկը` առանց արցունքի, բայց առանց ուրախութեան։ Ժամուորը զգաց այս նորանշան տրտմութիւնը։
Աղուորին չէր վայլեր իջնալ ժամ։
ՎԵՐՋ Գ. ԳԻՐՔԻՆ ԵՒ Ա. ՀԱՏՈՐԻՆ<ref>«ՏԱՐՏԱՄՈՒԹԻՒՆՆԵՐ ԱՌԱՋԱՑՆՈՂ ԲԱՌԵՐ», ըստ բ. հրատարակութեան (Ա. հատոր, էջ 551)</ref>
Հակառակ վերնագիրի որակումին, մեծ մասամբ՝ տեղը-տեղին, ճիշդ գործածուած բառեր են: Ասոնք՝ կա՛մ ինչպէս որ են, կա՛մ սրբագրելով, նշած եմ՝ 'Ճիշդ. իբր այդ, ուրեմն, տեղ չունէին այսպիսի ցանկի մէջ: Բոլորն ալ կարելի է գտնել-ստուգել՝ բացատրական կամ բարբառային բառարաններու մէջ, մի քանին ալ՝ մեծ Հայկազեանին: Արդէն, պիտի բաւէր, միւս կողմէ, զգաստ ընթերցումի մը վարժութիւնը ունենալ, եւ ծանօթութիւնը Յ. Օշականի լեզուա-ոճային մասնայատկութիւններուն, շատ բառեր դիւրաւ հաստատելու համար իրենց ճշդութեան մէջ:
Իբր անվերականգնելի վրէպներ՝ ցանկէն կը պահուին (?)-ով նշուածները,երեսունվեց բառէն՝ չորսըմիայն:
ՊԷտք է նկատի ունենալ նաեւ հո՛ս տրուած էջաթիւերը, որովհետեւ հատորի ցանկինները սխալ դրուած են:
29 գուշիկ – ճիշդ
43 խարամները – ճիշդ
44 թազը (սրբ. > թաղը) – ճիշդ
57 հեղելու – ճիշդ
76 դիւր – ճիշդ
83 տոլկոկով – ճիշդ
91 ներկուն – ճիշդ
91 անքանցելի ճիշդ
165 գայլախազ ճիշդ
165 հեռուներ?
205 ներգեւումին ճիշդ
225 եղերամայր?
253 պառկելէն ճիշդ
259 կը կախենք ճիշդ
277 գրգռող ճիշդ
277 որձնում (սրբ. > ործկում) ճիշդ
278 հագնուած ճիշդ
310 կատախառն (սրբ. > կտտախառն) ճիշդ
315 ջրի ճիշդ
331 գուգուկն ճիշդ
345 արագ (ու աւանդ) (սրբ. > արգաւանդ) ճիշդ
345 բակը ճիշդ
346 կայի՞ն ճիշդ
372 պարտուած ճիշդ
377 արուգ ճիշդ(կը շարունակուի >>)
413 աչքերը Գործըաւարտածներս ճիշդ
416 մօրացման մը ճիշդ
406 հաղբերն ու տոռունքը ճիշդ
431 կրամածուն ճիշդ
432 ռուսին (սրբ. սուրին) ճիշդ
442 անկարան ճիշդ
444 կը քարեն ճիշդ
444 կատուած?
453 զրկող?
474 պտուկ ճիշդ
477 մուտքին ճիշդ
ik17qgpff7s42dokg0eoyt3l7pkip9y
Մնացորդաց/Հատոր Բ/Գիրք Ա
0
150920
394741
2026-09-06T20:59:50Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Մնացորդաց |section = Հատոր Բ, Գիրք Ա |previous = [[Մնացորդաց/Հատոր Ա/Գիրք Գ]] |next = [[Մնացորդաց/Հատոր Բ/Գիրք Բ]] |notes = |author = Հակոբ Օշական |year = }} == ՀԱՏՈՐ Բ == === ԳԻՐՔ Ա === ==== Ա ==== Խումբը, գրեթէ համատի տղոցմէ կազմուած, կը մտնէր վերջապէս սահմանները գեղին: Կառապաններ, մեծ մ...»:
394741
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Մնացորդաց
|section = Հատոր Բ, Գիրք Ա
|previous = [[Մնացորդաց/Հատոր Ա/Գիրք Գ]]
|next = [[Մնացորդաց/Հատոր Բ/Գիրք Բ]]
|notes =
|author = Հակոբ Օշական
|year = }}
== ՀԱՏՈՐ Բ ==
=== ԳԻՐՔ Ա ===
==== Ա ====
Խումբը, գրեթէ համատի տղոցմէ կազմուած, կը մտնէր վերջապէս սահմանները գեղին:
Կառապաններ, մեծ մասը ասոնց, յեղափոխականները փոխադրելու մեղքով, իրենց պարտադիր լրբութիւնը<ref>պարտադիր լրբութիւնը – ?</ref>քաւելով այսպէս անիրաւաբար: Օտար տան վարձուորներ, որոնք իրենց աղքատութիւնը կ՚եղեն ընչեղ գերդաստաններու առատութեան մէջ ու գիշեր ու ցերեկ կ՚եփին անոնց հարսներուն հուրքովը: Մէկ-երկու անդրանիկ, միջին ընտանիքներէ, անդարձ հեռացած հայրիկին տեղը, կանուխկեկ մտած հացի պայքարին, ու այդ գնով, սուտով ու փուտով շտկած տունին կործանած տնտեսութիւնը: Բոլորն ալ, նոյն հրաշքով նետուած դուրս անկէ: Բոլորն ալ, բացի Սողոմենց Սողոմէն, չունէին մէկը «անկողինին մէջ» իրենց սպասող, ինչպէս սկսած էին սրախօսել իրարու, երբ ջուրերու գլխուն, հանգչելու ատեն ծաղրանկարը կ՚ընէին փարթամ բայց գոնջ աղաներու եռանդին, կրկնելով անոնց մասնայատուկ շարժումները, թիփիկ բեկորները բառերուն, նորոգելով, կարելի հարազատութեամբ յօնքի, թարթիչի, նոյնիսկ քիթի այն փոքր կնճռումները, որոնք մեր դէմքին սովորական միակերպութեան վրայ կը բուսնին յանկարծ ու կու տան անոր` շեշտն ու կտրուածքը մեր մնայուն, անկորուստ անձնականութեան: Բարկութեան հրթիռ մը, հաճոյքի փայլակ մը, գոհունակութեան փոքր հեւք մը յաճախ կը բաւեն այդ լիութիւնը յառաջ բերելու: Ուրախութիւնը, երբ կ՚արտայայտուի հնչումով, գերագոյն պատեհութիւններէն մէկն է, մեր դէմքը իր վաւերական կնիքին դարձնող: Երբ դիտեցիք, այսինքն` զգացիք ծիծաղի մը հաստութիւնը, չափած էք, բաւարար ստուգութեամբ, թանձրութիւնը հոգիին, ուրկէ փրթած է այդ միսի ալիքը:
Հետի, վերջին խումբն էր ասոնցը, այդ օրըգազայէն գեղ դարձող ուրիշ խումբերու: Գրեթէ բոպիկ –շատեր ծախած էին իրենց ոտիցները հացի համար–, բայց տարիքէ թեթեւ, անոնք, հակառակ առաջացած գիշերին, չունէին դասական աճապարանքը, որ դէպի գեղ դարձը կ՚ոգեղինէ անգիտակցաբար: Թուրք գեղերու պատկանող հողամասերու մէջ, անոնք, ըլլալէ յետոյ զուսպ ու մտավախ –դարերը յօրինած ըլլալու են այդ ներքնազգեստը մեր հոգիին համար: Միջավայրի փոքր փոփոխութիւն մը անհասկնալի կ՚ընէ այդ գոյավիճակը հիմա մեզի– անգամ մը, որ զգացին հոգին իրենց հողերուն, ինքնահոս բնականութեամբ մը դարձան թեթեւ ու արի: Անոնք երկար փնտռուած բանի մը հասնելու[ն]<ref>հասնելուն ? հասնելու ?</ref>շեշտ գիտակցութիւնը ունէին: Պարզ ու մեծ էր զուարթութիւնը, որ կը յորդէր անոնցմէ: Սանկ յարդարուած, համով հոգեվիճակ մը, որ մեծ տագնապներէ յետոյ, կը բացուի մեր ներսը, լուալու համար կարծես ժանտ ու սեւ աղերը ցաւին:
Հակառակ անցեալ ըլլալուն, բանտը, աւելի ճիշդ` անով ստեղծուած բարեխառնութիւնը չէր հեռանար անոնց կրունկներէն: Չես գիտեր ինչպէ՛ս, մօտէն կամ հեռուէն, բոլորն ալ քսուածքոմիթաճիներու պատահարին, ինկած էին բանտ շատ խոշոր յուզումներու, դղրդումներու ընդմէջէն: Կառավարութիւնը վաշտ մը զօրքով կատարած էր ձերբակալութիւններ, ահաբեկած գեղը ոստիկանական անսովոր միջոցներով, ու խորտակած, վայրագ հեշտութեամբ մը, աւագանին, զանոնք<ref>զանոնք ?</ref>կապելով աղաներու սրճարանի սօսիին ու անխնայ ծեծելով, ստեղծելու համար խօլ այն բռնկումները, որոնք ամբոխ մը մէկէն կը փաթթեն ու կը տանին աղէտին: Անիկա խորտակած էր նմանապէս դասակները քաջերուն, հինգ-տասը տարի առաջ լեռներուն իշխող, բայց հիմա մտած զգաստութեան ճամբան: Ու բանտարկեալները դողացած էին ահաւոր այն մտապատկերէն, որով կը ձեւէին մահը խեղճուկ այդ բանտին մէջ<ref>ջնջ. ստորակէտ</ref>թուրք իրենց ընկերները, յեղափոխական պարունակէն –ոտք ու ձեռք կապուած` շաքարի տոպրակին մէջ թխմուելէ յետոյ ձգուիլ ջուր-, շփոթելով Պոլսոյ ջուրերը սա ողորմելիգազային հոտած առուակին հետ: Քաղաքական յանցանքները տարօրինակ ճակատագիրն ունին յանցանք չըլլալու: Անոնք զգացումներ են, վիճակներ են ու իբր այդ կը տպաւորեն: Թող փոխուի բարեխառնութիւնը, ու երէկուան մահապարտը կը բարձրանայ մինչեւ գերագոյն գահը իշխանութեան: Հայ տղաքը նեղուած չէին իրենց թուրք բանտակիցներէն, որոնք իրական յանցապարտներ, կէս արգահատանքով կը դիտէին զիրենք, բայց այցուած<ref>այցելուած, սրբագրուած այցուած</ref>էին մղձաւանջէն, որ կը բռնէր անոնց ցերեկն ու գիշերը: Անոնք իրենց հողերուն ալ վրայ, ինչպէս հիմա, կը քննէին, կը դատէին ` հասկնալ փորձելու պատճառը, որ զիրենք կ՚ազատէր ձուկերուն կեր ըլլալէ: Օրերով, բանտի մէջ, փորած, փորփրած էին փաստերը, իրողութիւնները, փորձառուներու վկայութիւնները, հասնիլ կարենալու համար սա դատավարութեան թաքուն ծալքերուն, կերա՛ծ ծեծը, անլուր խստութեամբ, խոստովանելու համարպոմպաներուն պահեստը, բայց չէին ըմբռնած իմաստը այս ամէնուն: Անոնցմէ շատեր յեղափոխութիւնը ճանչցեր էին իրենց դպրոցական երգարաններով, զորս կը յօրինէին անլուր խնամքով, ամէն մէկ երգի սկզբնատառին համար հաւնոց մը սոթտելով, վճարելու համար թռչնագիրներուն արժէքը, ու ջուրի պէս գոց սորվելով բառ ու եղանակ, – ամէնէն հաստ գլուխներն անգամ անմասն չեղան այս նուիրանքէն<ref>նուիրանքին, սրբագրուած՝ նուիրանքէն – ?</ref>: Աւելի՛ն. ասպատակներու հաշւոյն<ref>հաշուոյն, սբրագրուած՝ հաշւոյն</ref>փսփսացուած շահատակութիւններով, սպանութիւններով: Աւելի` քանի մը կարմիր լրագիրներով, ճմուռ-ճմուռ, որոնք Պոլսէն կ՚անցնէին Եալովայի<ref>Ծնթ. – Եալովա – Մարմարայի պոլսահայեաց ափունքին նաւահանգիստ, որուն կռնակի լեռնաշղթան բազմաթիւ հայաբնակ գիւղեր կը պարունակէր:</ref>գեղերը, յետոյ կը ճամբորդէին դէպի հարաւը լիճին: Բայց, ամէնէն աւելի, իրենց հոգիին անքակտելի վկայութեամբ, պարզ ու յստակ այն ձայնով, որ կը խօսի ամէն գեղի ժողովուրդի մէջ, առանց դուրսէն դասի, մանուկներէն իսկ զգալի բարբառով: Ու մի՛ զարմանաք, որ զանգուածը, անոր ամէնէն կարծրացեալ խաւն իսկ թրթռայ այդ յուզումին ներքեւ: Բռնապետութեան հետզհետէ սաստկացումը, պետական ուշադրութիւնը, որ զէնքի տղոցմէն կը տարածուէր դէպի հարուստները, թուրքերուն յաջողութիւնները ու վեհապետին անձովը պայմանաւոր այն տարօրինակ հաւատաւորութիւնը, որով երկինքն ու երկիրը իրենց սեփականութիւնը կը զգային դաշտի գօս ու գոնջ կովարծ թուրքերը անգամ, – այս ամէնը փոխած էին ընդունուած մտապատկերները: «Հայուն Աստուա՜ծը»: Ով գիտէ ո՛ւր էր ինկած գերի Մահմէտին մէկ խաղին: Ինչո՞ւ այս տրտմութիւնը, ցեղային յուսաբեկման սա ժանգը այդ տղոց ալ մէջ, սա պահուն իսկ, երբ հողն ու օդը կը դադրէին օտար, թշնամի ըլլալէ: Ու տեսան, որ չէին կրնար չյիշել անցածը: Ու խոշոր, ու արագ, խուռերամ` անոնց մէջ կը յառնէր այդ անցածը, պղտոր ու անաւարտ, ինչպէս նկարագիրն է կեանքին: Ու կը խօսէին, ցատկող, քիչ, բեկ այն բառերով, որոնք մարմինէն աւելի հոգիին յոգնութիւնը կը պատմեն: Անոնց լեզուին վրայ տարտամ ու անկշիռ բանի մը վերածուած էին դէմքերը զոյգքոմիթաճիներուն, որոնք իրենցմէ մեկուսացուած, ատեան կը բերուէին, սուինապատ հսկողութեամբ, ամէն օր, կը քննուէին միավանկ հարցումներով ու կ՚առաջնորդուէին, նոյն արարողութեամբ, իրենց նկուղը: Այդ մարդերը, այդպէս կապուած, այդպէս կործանած,<ref>յաւելում ստորակէտի</ref>կը ցաւցնէին անոնց սիրտը, տաք երկաթի մը պէս այրելով իրենցճիկէրը, – այնքան տխուր էր, օտար էր իրենց աչքին դրուածը իրենց մտքին մէջ պատրաստուածէն: Յետոյ` տեսակ մը թշնամական բան կ՚արթննար, իրենց յուսախաբութիւնը ու անոնց թշուառութիւնը իրար կամրջող: Ասո՞նք, այն մարդիկը, որոնց ձեռքովը պիտի մարմնանար դարերու երազը: Անոնք չէին կրնար վերանալ անմիջական ոլորտէն: Ու կը նեղուէին ու կը հրուէին դէպի անլոյս խրամները իրենց գերութեան: Կռիւին, վառօդին հոտէն հեռու, բառերու հրայրք մը անզօր է գեղացիին:
Ազգային իրենց խորհուրդէն այսպէս մերկացուած,քոմիթաճիները կը վերածուէին պարզ ու խեղճ արարածներու: Ու ատելով կ՚ոգեկոչէին անոնց մունջ ու նկուն նկարը, սուիններուն վանդակին մէջ, շղթայապիրկ ու անխօս: Ո՞վ էին: Ուրկէ՞ կու գային: Անոնք` որոնք եղած էին հետերնին, այդ օրերուն իրենց չհարցուցածը հիմա կը հարցնէին անոնց ոգեկոչուած պատկերներուն: Անգիտացած էին անոնց ինչու գալն անգամ: Ոչ ոք ուշադրութիւն կ՚ընէր իր մտածումներուն: Ճամբու իւրաքանչիւր ոլորք պահ մը կ՚ընդհատէր անոնց նիւթը: Ամէն արտ անհատականութիւն մը ունի ու դէմք մը: Նոյնիսկ մութը անբաւական է եղծելու անոնց այդ առաքինութիւնը: Կը ձգուէին պարտէզներու տէրերուն, տուներուն դէպի իրականութիւնները: Ու քիչ-քիչ կը մոռնային: Եւ որովհետեւ գեղին առաջաւոր մասը, աս ու ան ձեւով, խառնուած էր անոնց ներկայութեամբը ստեղծուած խռովքին, զարմանալէ յետոյ, յոգնած` թափանցիկ ու անպտուղ ճիգէն, կը լքէինքոմիթաճիներուն խորհուրդը, ծանրանալու համար փոքր դրուագներու, իրենց ծանօթներէն, իրենց իսկ պատահածներէն, երգարանի մը համար տունով-տեղով աքսորուած վարժապետէն: Իրե՞նցը, այսինքն` հիմակուա՞նը: Անոնք կը դատէին զայն, քիչ մը փոքր ու սկեպտիկ: Ու հիմա, որ ա՛լ հեռու էին անմիջական պատուհասին մղձաւանջէն – արձակուելէ առաջ, բանտին բակին մէջ, յետոյ շուկան աղօթած էին Սուլթանին արեւշատութեան համար -, կարծես ազատուած ընդմիշտ թուրքին ահէն, իրենց գեղին քաղցր մերձաւորութեան առջեւ, անոնք վերադարձան իրենց տարիքին հիմնական պահանջին: Ու կը գունաւորէին իրենց կարօտը, ըղձանքները, արիւնին խենթութիւնները, մերթ սրամիտ ջերմութեամբ, մերթ նիւթով, թանձր պատկերներով, իրապաշտ ու լիրբ, նետելով բառերուն հետ, քովէն` անուններ, վաւերական, գեղէն` կնիկի, աղջիկի, հարսի, – բոլորն ալ մեծաւորներէն, որոնք իրենց հետ բանտ, իրենց հետ արձակուած, վարձեր էին պատրաստի բոլոր կառքերը, ժամ առաջ վազելու համար ոչ թէ իրենց տուները – շատ-շատ անգամ երիտասարդներու բերնին մէջ տուն մը բանաձեւի կը վերածուի հոն աճող աղջկան կամ «լուս տուող» հարսին անունով-, այլ` ծոցը աս ու ան կնիկին: Դրամը, մեծ մեղքերը, խուլ ու գաղտ ախտերը գեղի կնիկներէն կազմած էին մասնաւոր դասակարգ ու զարգացուցած անոնց ախտաժէտ միսերուն մէջ այլապէս խոր խռովքներ, երակուելու ատեն չունեցող յուզումներ, որոնք գործի կը վերածուէին երբեմն զգայացունց մեղքով մը, տիրելով պարզ մարդերու խաղաղ գիշերներուն: Ու ասոնք կիներն էին հարուստներուն: Աղքատներու հաշուոյն, ամէն կին տեսարան կու գար, իր հրապոյրներուն ամբողջ հէնքովը, սանկ ընտանի, մօտիկ, մասնաւորներու կծիկէն, որով միս մը կը զատուի միւս միսէն, անցնելու համար սա տղոց ակռաներէն, շրթներէն, որոնք անզգալաբար կը պարպուէին այրերուն համար այնքան պինդ հեգնութեան երանգէն, ըսես նուաճուելով սեռին խոր ձգողութենէն ու կ՚արտաբերէին հարսը, աղջիկը, կինը, իրենց մարմնամոյնքը` խորախորհուրդ, թունդ օղիի մը պէս ներսերը այրող յուզումով: Ու շարքը դասական հէնքերուն, միամիտ ու խորունկ, որոնք կը բացատրեն սիրային եղանակներուն սրտառուչ քաղցրութիւնը եւ գեղէ գեղ կրակ ու համ կը փոխադրեն միջոցին վրայով: Քսանամենի տղաքը, կարգուելէ առաջ սեռ են ամբողջութեամբ: Գեղին բոլոր յոգնութիւնները, ու դուք կը հասկնաք նիւթական աշխատանքին ամէնէն ծանր տեսակները, բոլոր զբաղանքն ու աղքատութիւնը անզօր կը մնան գերագոյն այդ ցուցմունքին դէմ, որ տղոց մարմինները կ՚ասղնտէ ու անոնց հոգին հազար բերան աղբիւրի մը կը վերածէ: Ինչ որ ալ ընեն, նիւթեղէն կենցաղի որ ձեւին ալ մտնեն, անոնք պիտի յաճախուին սեռին մեծ մագնիսէն ու պիտի արեւելուին անոր բեւեռներէն: Այսպէս էր, որ անոնք մոռցած իրենց տուներուն դժնդակ չորութիւնը<ref>զօրութիւնը, սրբագրուած՝ չորութիւնը – ?</ref>, մոռցած նոյնիսկ իրենց մայրերն ու պարագաները,<ref>յաւելում ստորակէտի</ref>կը շինէին պատկերները վերադարձողներու միացումին, անգիտելով սեռէն դուրս ամէն բան, ուրանալով ծերունի հայրը, որ գաւազանին տուած իր լխկող ոտքերը` կը կենար սեմին, պագնելու համար դարձող զաւակը, անգիտելով կարօտին պարզ, մարդկեղէն յուզումին բաժինը` տան-առաջներուն<ref>յաւելում միացման գծիկի</ref>, տեսարանին վրայ ցաթեցնելով միայն ու միայն արեւը սեռին, յիմար ու միամիտ: Այդ տղոց հաշիւներով ամէն կին պարտաւոր էր ընդունելու իր էրիկը դրան սեմէն, բերնին, այտերուն ու աչքին մէջ փոխադրելով ինչ որ անոր համը կը շինէ աշխարհի աչքին: Ու տղոց երեւակայութիւնը կը մանրամասնէր կարմիրն ու դալուկը, թուշին խալն ու աչքերուն ծովը, դատելով մորթին, հասակին, մազերուն ու ծոցին փաստերը, առանձին– առանձին, որոնց համեմատ աս ու ան հարսը շրթունքիդ ներքեւ «ճմլուած նուռ» կը դառնար, կամ` լուացուելէ յետոյ` արեւին փռուած «մետաքսի կտոր», կամ` «հրեղէն էակ», որուն նայուածքին տակ քարերը լեզու կ՚ելլեն: Յետոյ` անոնք զոյգին կը հետեւէին<ref>կը հետեւին, սրբագրուած՝ կը հետեւէին</ref>բակին կիսամութին մէջ, իբր թէ մինակ ըլլային, այսինքն` առանց տուն մը պզտիկի, կեսուրի, կեսրայրի, ազգականներու: Անոնք անոնց մարմինները իրարու կու տային ու կ՚առնէին: Սանդուխէն վերնայարկ: Յետոյ` սրահ, սենեակ: Ու խեղճ այդ կիները պարտաւոր էին, ամէն մէկ տեղի համար, իրենց բերանէն, մատներէն, ու մարմինին աւելի պատսպարուած մասերէն հանել, կատարել յատկանշական այն շարժուձեւը, որով կին մը կը զատուի մեր մտքին մէջ ու կ՚անձնանայ: Անոնք կ՚աւարտէին ընդունելութիւնը, գինին ու ճամբու կը դնէին, մեծ աճապարանքի մէջ, բոլորը, հետեւելու համար զոյգին մինչեւ չորս-խաւ անկողիններէ կազմուած մահիճը ու կը պառկեցնէին զանոնք:
– Ուտողաց անո՜ւշ, Սողոմենց Սողոմ:
Պոռացողը շուտիկ կառապան մըն էր, մօրը մանածը ծախած, որ գործին բերումով կը ճանչնար նաւահանգիստը, Պրուսան, անոր ջերմուկները ու ասոնց ծառերուն ներքեւ գիշերազբաղ խրախճանքները, պոռնիկներով ու մանչերով ու կը նկատուէր սեռային մարզին վրայ առաջնակարգ մասնագէտ: Պատմեր էր բանտին մէջ անմոռանալի դրուագներ, հնարովի կամ ապրուած ու շահած էր համակրութիւնը բանտապահին: Կ՚ընէր այս ելոյթը, պճռտկելու համար մեղուին բոյնը: Սողոմենց Սողոմը անմատչելի էր մինչեւ սա պահը հեքիաթին եւ իրականութեան: Ընկերները, լուռ, սպասեցին, որ գոնէ հիմա, կատարուի սխրալի պատմումը Նալպանտենց Աղուորին ծոցէն, քանի որ յղութեան փաստը հասեր էր մինչեւ հոն, բանտը: Սողոմենց տղան մնաց համր, ինչպէս ըրած էր արդէն, ո՛չ հերքելով, ո՛չ հաստատելով հասարակաց տարաձայնութիւնը:
– Ուտողաց անո՜ւշ, – կրկնեց կառապանը ու պարպեց տեսարանին վրայ մարմինը ալայպէյի մը կնոջ, որ Պրուսայէն նաւահանգիստ երթի մը պահուն նուաղած էր կառքին մէջ: Իրա՞ւ: Սո՞ւտ: Ինչո՞ւն էր պէտք: Անիկա գրկած էր կինը, իջեցուցած ծառի մը տակ, ու լուսնի լոյսով ու համբոյրով արթնցուցած «հիւրիւ մէլէք» կնիկը…
Հասած էին աղբիւրը հաճի Մարուկենց հաճի Պետրոսին, առաջի՛նը` գեղին սահմաններէն:
Մատղաշ ու գեղակերտ ընկուզենի մը – տնկուած ծնունդին օրը հաճի Մարուկենց հաճի Պետրոսին աղջկան, որ գեղին ամէնէն աղուոր աղջիկը ըլլալէ ետքը, բացառիկ զիջումով, պահած էր հայրական մականունը էրկանը տունը երթալէ ետքն ալ – ծանր բան մը կը դողացնէր անոնց շուրջը: Ծա՞ռը, թէ գեղանի կնիկին պատկերը: Իրողութիւն էր, որ անոնց շուրջը կը ծաւալէր պտուղէն նոր կողոպտուած ծառի այն տրտում, կոծկոծուն հոտը, որ կը դիմանայ տակաւին քանի մը օր ալ, քաղէն ետքը: Յետոյ` մարդոց շունչը, համը, քանի մը ժամերը, որոնցմով յօրինուեցաւ գաղփաղփուն պատկերը աղուոր կիներով տրոփուն ու տղոց մտքին մէջ անջինջ փորագրուող: Վասնզի կեանքը թեթեւ է, երբ կը քալէ: Կապարի պէս կը ճնշէ անիկա, երբ կը կենայ: Այդ ընկուզենիին տակ ան օրը եղած էր հաւանաբար հաճի Պետրոսի հարսը, այլապէս խռովիչ ու մտքերու վրայ աննահանջ գամուող այդ միւս կնիկը: Գուցէ զոյգ այս կիներուն տեսիլքն էր, որ անոնց վրայ բերաւ սիրտ սեղմող, շատ անօթի զգայութիւններ, բոլորովին նման անոնց, որոնցմէ տառապեր էին այդ տղաքը, խուլ բակերուն խորը, երբ նորատի հարսնուկներ առանց զգալու իրենց ըրածին ծանրութիւնը, կը ժպտէին իրենց ու կու տային օրուան ուտեստը, ըսելով աշխատութեան տեղը եւ հեռանալով, մշտաժպիտ ու հո՜վ: Հիմա չամչնային, հաստատել ջանային պիտի հետքերը ձողին, երկու կիներուն բազուկներէն, որ թօթուած էր պտուղները: Ո՞վ էր ըսեր իրենց ներկայութիւնը կիներուն, քաղի ցերեկին: Բայց վերադարձողներուն մէջ կային տղաք, որ, դաշտի իրենց գործը կէս ձգած` ելեր էին դէպի սա աղբիւրը պարզ պատկերին վայելքին համար, հերու<ref>հեռու, սրբագրուած՝ հերու</ref>, աւելի առաջ: Ծառը կը հեծկլտար մեղմ ու տրտում, ըսես սփոփել ջանալով իր ամայացած ծոցին բիւրաւոր վէրքերը: Մո՞ւթ, – կար անշուշտ, ծառին տակ աւելի խիտ: Մէկը գտաւ օճախն ալ, որուն առջեւ ծունկ դրած ըլլալու էր հարս Լուսիկը, անունէն աւելի լուսաւոր, ամբողջ ցանկութիւն ու հուրք աղջիկը հաճի Պետրոսին: Երկարեց ոտքը, տրեխին քիթով մոխիրը խառնելով: Շո՞ւնչ, ջերմութի՞ւն, կնիկի հա՞մ, թէ ուրիշ բան էր փնտռածը: Նստան սակայն: Ու բոլոր տղաքը ու քիչ մըն ալ աւելի տարւօքները այս կէտին նման էին իրարու: Անկարելի էր խմել այդ աղբիւրէն, հանգչիլ անոր վերեւը յարդարուած տափին ու չխօսիլ անոր տիրոջմէն, ու չդնել մէջտեղ աղջիկն ու հարսը հաճի Պետրոսին: Առաջինը` իբր ամէնէն գեղանի, կատարեալ մարմինը, զոր կարելի էր տանիլ ժամ, հագուեցնել Աստուածամօր պատկերին պէս ու կեցնել խորանին, այնքան մաքուր ու խաղաղ էին գիծերը անոր երեսին եւ որուն էրիկը խաչ կը հանէր, հանելու էր ապահովաբար ամէն ծոցը մտնելուն: Չէր խօսուած, պաշտպանուելով իր շնորհէն ու քիչիկ մըն ալ անսովոր երկնայնութենէն, որով հովանաւոր, ժամ ու աղօթքի նուիրուած, հօրենական տունին մեղքերը կը քաւէր էրկանը տունին մէջ իբրեւ օտար ապրելով: Ամուլ էր անիկա եւ հեռու կիրքէն: Բայց դպրոցական տղաքը կը խենթենային անոր աչքերէն, երբ լուսարար իր էրկանը հետ անիկա տաղաւարներուն եկեղեցիին արդուզարդը կ՚ընէր, պատկերները սրբելով մազերովը, տիրացուներուն գլխուն դնելով իր բամպակէ ափերը եւ նայելով խոր, հեռու անոնց բիբերէն անդին: Այդ օրերուն անիկա հիւանդ կ՚ընէր արբունքի հասած տղաքը: Երկրո՞րդը, ոչ-նուազ գեղանի հարսը հաճի Պետրոսին: Որ կ՚ատէր բոզութիւնը –իր բառերն են ասոնք–, բայց իր կրունկէն անպակաս կը պահէր նոր ժմնուկ տղաքը, որոնց մօտ էր հարսնիքը: Հինգ տարուան մէջ չորս տղայ փոխած էր անիկա եւ ոչ ոք գիտէր ստոյգը անոր հաշիւներուն մէջ: Անշուշտ զուրկ էր անիկա տալոջը արձանային շնորհէն, բայց կ՚արժէր աւելի տղոցը մտքին: Համարձակ` բայց ընտանութեամբ սքողուած` անիկա իր խօսքը կ՚ուղղէր մեծին ու պզտիկին, ա՛յնպէս` որ ուզուածը առնէին անկէ: Քաղցր ու սրտառուչ, հերքելու համար բոզութեան կապուած ձեւերուն լպրշութիւնն ու աղտը, տխո՛ւր` լալու չափ, նայելու ատեն` ինչպէս ժպիտին մէջ, որ կոտրած շղարշի մը պէս կ՚իյնար անոր երեսներուն: Անոր էրիկը, գինով Պետրոսին խօթացած տղան, խելքէ միտքէ հեռու ճամբաներէ, շատ հաւանաբար կնիկին կախարդական մէկ արարմունքովը կը կորսնցնէր ամսէ ամիս մարդկային իր գիծերը, ստանալով եզի թանձրութիւն ու դէմք: Ճակտին երկու կողմերէն կոտոշի յայտնի սկսուածքով, երկոտանի քալելու տեղ չորս ոտքով գնացքէն ախորժելով, հետզհետէ փախչելով մարդերէն, չխօսելով ոչ ոքի հետ, կորսնցնելու չափ բառերու յօդաւորումը եւ իմաստին աղերսը, չուտելով տան սեղանէն – ուրիշներու հաւաստածին համեմատ պարտէզներու մէջ թթենիի տերեւները ուտելով -, պառկելով վարը, ախոռին մէջ, կովերուն քով, ու մշտապէս լուռ` անիկա բախտ էր բերած կորակործան հաճի Պետրոսին, որ, հին ու անուանի գերդաստանի մը տաշտի-քերուկ մէկ շառաւիղը` ընտանիքին բոլոր խօթութիւնները կ՚ամփոփէր իր պատանութեան վրայ ու իր երիտասարդութեան մէջ սպառած էր պապենական կալուածները, օղիին կարասին շուքին, եզան ճակատ իր մանչուն եւ պարկենք<ref>Ծնթ. – պարկենք՝ պատկեր: Փոխաբերաբար՝ շատ գեղեցիկ:</ref>իր աղջկան անհաշտելի հակասութեանցը միջեւ, բայց շտկեր էր մէջքը, հարսին տուն ոտք դնելէն ասդին, վճարած մանր` բայց անողոք պարտքերը սրճարանին եւ նպարավաճառին, վերագտնելով գերդաստանին հնօրեայ վարկը, չզատուելով երբեք կարասին շուքէն, ու վերստեղծելով հին բարքերը, սեղանները, հացկերոյթները, խմիչքի երեկոյթները, կնունքի, հարսնիքի, մեռելի առիթով մեծածաւալ փիլաւները: Դրամին առատացումը, նիւթական իր բարգաւաճումը, աղջկանը հեքիաթը ու հարսին խուլ հրապոյրը նպաստած էին` ստուերի մէջ ձգելու համար երկնառաք պատուհասումը իր մանչուն, որ կարգուելէն ասդին կը խորանար իր մենագարութեան<ref>մեծագարութեան, սրբագրուած՝ մենագարութեան</ref>մէջ: Իրողութիւն էր, որ «մամածակ», «էշ», «ջորի», աւելի ետքը` դահացած «եզ», անոր տղան, որ քարի պէս հաստ, բայց ներսէն փտուկ իր գլուխովը, նշանաւոր էր դարձած տարեկիցներուն մէջ, ամէն օր ծեծ ուտելով վարժապետէն, պարտքի մը պէս ու տասներկու ամսուան մէջ գոյական մը հոլովել (իրաւ է թէ գրաբար) չսորվելով, դպրոցէն դուրս խելք էր գտեր, ապահովաբար` Աստծոյ պարապ մէկ վայրկեանին, խելքը Ռուսաստան երթալու, շերամի հունտ վաճառելու եւ փոխարէն «բեռնով ոսկի» բերելու: Այս յաջողմունքէն դէպիեզութիւնո՞րն էր ճամբան: Շատ բաներ հնարուեցան: Օգտագործուեցան նմանօրինակ յերիւրումներ, պատահած հեռու տեղուանք (որոնք կը պատմէին հրաշքները Ամենակալին), յաճախ արդար վերջաբանով: Ըսուեցան աւելի իրաւ բաներ, տունէն, հաճի Պետրոսէն, գեղանի հարսէն բխող: Ըսուեցաւ ընդարձակպուկիմը, կառավարուած կնոջ կողմէն, որով արգելքի տակ կ՚իյնային եզադէմ մանչուն սեռական գործարանները եւ ուրիշ շատ բաներ: Ու չըսին, չգիտնալնուն, արիւնը, որ կը յանգէր սա վերջին երակին: Եզ, էշ, մամածակ` անոր էրիկը սխալ քայլ չառաւ դրամի հարցերուն մէջ ու ամէն տարի կանոնաւորաբար ըրաւ իր ճամբորդութիւնը դէպի Կովկաս: Անոր բացակայութեանը կինը «կ՚արծէր», զգոյշ ու արժանաւոր վայելչութեամբ, սուտի պէս առնելով այցելութիւնները, խերով ու առատաձեռն նուիրանքով սքողելով իր արդուզարդին մեղրագոյն նորութիւնը եւ քաղաքաձեւ կոկութիւնը: Կը խնայէր տունին, օճախին պատիւին, հեռու կենալով արձակ գայթակղութենէն, մնալով հպարտ ու խուսափուկ, պարզ ու քաղցրալեզու, դիւրամատոյց ու անհաս, վանելով, վարժ խաղարկութեամբ մը, յայտ ու վտանգող դարպասները անցեալով ծանօթ կնորսներուն, փոխադրելով իր տարփանքը շատ ապահով խորշեր, մէրանցը կամ քոյրերուն տուները: Անուններ կը կապուէին անոր ծոցին, պատահական, գուշակովի ու անճիշդ, քանի որ չկար մէկը, որ յաւակնէր հեգելու գիրերը այդ անուններուն: Բայց անիկա տաղանդով կ՚օգտագործէր յիմարութիւնները իր պարոնտատին, ով գիտէ ի՛նչ անդնդային ձայնի ունկնդիր, երեսին վրայ բաց կը պահէր իր դուռները նոր ժմնուկ տղոց, մատաղատունկ ու պայծառ պարմաններ, հազիւ ստուերոտ պինչերով, ամբողջութեամբ համ ու վայելչութիւն, կրելով հոգեկան աղուամազը, որով կը պարուրուի մեր ուշացած պատանութիւնը, յանգելէ առաջ իր վերջնական տարազին: Թաղէն, բոլոր տղաքը, դեռ չզատուած փաղաքշական իրենց պիտակներէն: Ընտանի՛ ու բնական, որպէսզի ելլէին վեր, բան մը բերելու պատրուակով, գտնէին հարսը, քսուէին, կամ պագնէին զայն կամաց, ակամայ ու խենթեցած իջնէին բակ, օղիին հուրքովը օծելու պագին գինովութիւնը: Հաճի Պետրոսը բակի դրան դուրսի դին, ծալապատիկ` չէր գոցեր բերանը, ինչպէս դուռը, մինչեւ որ չքամէր երկուքուկէսնոց շիշը: Ամրան, ասիկա այսպէս, անփոփոխ սպասարկումով: Կարգով: Չէր վախնար գրողէն, երբ գզիաթը<ref>գղիաթ, սրբագրուած՝ գզիաթ</ref>փռէր սեմին սաքուին: Սրբազան հեղուկը կը լուսաւորէր, կը վառէր երիտասարդները, մինչ բակին դէպի խորերը, հարսին տեսիլքը, կիսամութէն շեշտուած սպիտակութեամբ մը կը պտտէր, խռովելով խմողն ու անցորդը հաւասարապէս: Հաճի Պետրոսին հարսը այս անկիւնէն էր, որ կը ճանչնար տղաքը, իրենց անպարտկելի ներանձնութեանը մէջ: Օղին մարդոց աստիճանը,այարը ճշդող հրաշալի իսկութիւն մըն է: Սիրտին, մարդկային առաքինութեանց, մա՛նաւանդ սեռին անգայտաչափը, որ քիչ անգամ կը սխալի: Մարդ իր համբաւը կը կերտէ կամ կը քայքայէ համաձայն ալքոլի տակ իր ճնշականութեան: Գինովութի՛ւնը, – հերքումն իսկ է օղիին յատկութիւններուն: Գինովը, այսինքն` ալքոլէն նուաճուողը ծիծաղելի արարած մըն է: Հաճի Պետրոսին հարսը տարիներով չինկաւ փողոցին բերանը, վասնզի իր սիրականները զատած էր այդ ցուցմունքին տակ: …Բանտէն դարձողները անշուշտ չմտաբերեցին այս ամէնը վերբերուած կարգով: Բայց անցան այս ամէնով պայմանաւոր հոգեվիճակէն: Տարիքներ կան, որոնց համար կինը լիութիւն է, փակելու չափ ջիղերը ուրիշ ամէն յուզմունքի: Անոնք կոտրտուեցան սեռին անյագ ծարաւով, առանց քաշուելու դրին մէջտեղ գեղանի հարսը, հիւսեցին անոր մէջքը իրենց բազուկներով ու կոտտալէն, սարսռալէն կոտրեցին իրենց ծունկերը գետին: Փուշի վրայ էր միայն Սողոմենց Սողոմը, որ հաճի Պետրոսին հարսէն ու աղջիկէն բաժնուած էր շատ կանուխ ու տարուած Նալպանտենց տունին: Գեղին կողմէն տեսակ մը տաքուկ շնչում ցաւի պէս կը դպէր անոր կոպերուն: Պահ մը կեցան ձայները: Նման պահերու մութը կը բարակնայ ինքնիրեն, գուցէ անոր համար, որ ներսէն վառող պատկերները զօրաւոր են շատ ու մարդ կը վախնայ անոնց փայլէն: Մնաց որ, տեսողութիւնը աւելի յստակ է ներքին աչքերով ու մարդ յաւելեալ այդ պայծառութիւնը կը փորձէ փոխադրել շրջապատին: Ա՛ն` որ կնոջ մը պատկերին հետ կը քալէ խաւարին փորէն, շեշտ զգայութիւնը ունի կիսալոյսէ անցնելու: Յետոյ` մութը երբեք բաւական թանձր չէ, որպէսզի երիտասարդները, իրարու քով բերեն իրենց դրուագները, մտապատկերուած տեսիլքներէն փրցուած: Ընդհակառակն: Քաջալեր մըն է անվտանգ զեղումի: Ակնոցի մը – գունաւոր – պաշտպանութեան տակ մեր աչքերը աւելի քաջ են կիներու ձեւերը խորաչափելու համար: Ու մարդէ մարդ, գեղէ գեղ աստիճանը միայն կը տարբերի զգալու այս եղանակին: Թերեւս դուք կ՚անգիտանաք, որ բանտէն դարձող այս երիտասարդները տղաքն են գեղի մը, որուն հովիւները իրարու գլուխ են պատռած, երկինքէն իյնալիք կնոջ մը տիրացումին համար:
Պլորեցին սիկարները, բոլորը մէկ, կարծես իրարմէ հրահանգուած: Հոտի ու համի զգայութիւնները սեռին հետ ունին աւելի խոր աղերս, քան աչքին ու ականջին ճարածները: Լոյսը օտար մարմին մըն է ընդմէջ մեր ու առարկային: Մտապատկերները կ՚աճին գիտուններէն ձեւուած օրէնքներէն անկախաբար: Ինչո՞ւ ամէն տղայ այդ պահուն տեսաւ Նալպանտենց Աղուորը: Այդ տեսակ պատկերի մը յառնումին համար Սողոմին դերը անկշիռ էր, չըսելու համար` ոչինչ: Տղան մերժած էր միայն ընկերէ մը հրամցուած ծխատուփը, վասնզի չէր վարժուած: Տեսան<ref>Տեսաւ, սրբագրուած՝ Տեսան</ref>գեղանի կինը: Գաղջացան իրենց զիստերուն ճամբաներէն: Ու ծուխին կծու ու ջերմ համը կը փաթթէր անոնց ներսին շատ մը մասերը, ցած, խուլ, շրթնաձեւ հպանցումի մը նման: Ու ջուր կը քալէր անոնց ոտքին մեծ մատը մինչեւ: Աղբիւրին մեղմակի պղտոր լռութեան վրայ հազիւ թէ կեցած կայծքարին համանուագը, ճամբէն քայլեր բացուեցան: Ուստիանն էր:
Ողջունեցին զայն սիրազեղ ու խանդավառ: Աստուած էր, որ կը ղրկէր տաղանդաւոր պահակը, քիչ մը շէնցնելու սա կոտրած, «կործանած» տղաքը: Նման պահերու, սեռին մտապատկերը վար չի մնար սեռէն: Տեղացին ծխատուփերը, փութկոտ ու սիրահրաւէր: Մութը հաստ էր ընկուզենիին տակ ու մարդիկը ձայն էին ամէն բանէ առաջ: Փաթթելով հանդերձ իր սիկարը, պահակը ամէն ձայնի կը մօտենար յարմար բառով մը, տունէն, իրենցներէն, իրաւ, մօտ, գեղ հոտող: Ամէն մէկը ունէր իր հարցումը եւ պատասխանին վայելքը:
– Հոս չէ՞ Սողոմը:
– Նալպանտենց տունը, – հասցուց իբր պատասխան շուտիկ կառապանը, մութէն շեշտուած, անսպասելի լրջութեամբ մը:
Նոյն րոպէին լսուեցաւ շառաչուն ապտակ մը: Մութը արգիլած էր, որ տղաքը կարենային հետեւիլ կատարուածին: Բայց մտան մէջ: Դժուարութեամբ զատեցին իրարմէ Սողոմն ու կառապանը:
Բայց ապտակը արձակած էր լեզուները: Ու դատում էին անոնք: Ու մեղադրանք: Ու հրաւէր:
– Քեզիկէօրէի՛նչ կայ, հէ՛յ տղայ, – աւելցուց քաղցրալեզու Ուստիանը:
Անոր կարծիքով երիտասարդ մը միշտ անմասն էր սեռով ստեղծուած փոքրութիւններէն<ref>փոքրութիւններէն ? փորձութիւններէն ?</ref>: Թող էրիկները ամուր բռնէին կապերը իրենց կնիկներուն: Ու կը գործածէր սիրական պատկեր մը, որուն համեմատ ազապ տղան կը նմանէր սանձէն արձակուած ցուլի մը: Կը մտնէր ներս ամէն բաց դուռնէ:
– Թող մտմտայ Սերոբ աղան, – լրացուց անդիէն ուրիշ մը, Ուստիանին տրամաբանութիւնը տանելով իր բնական եզրին:
Շուտիկ կառապանը սպառնաց, հայհոյեց, բարկացաւ ու լացաւ: Ապտակին նախատինքէն աւելի` անիկա կը տառապէր սեռին հանդէպ Սողոմին սրբապղծութենէն: Իր փաստերէն կը հասկցուէր հետաքրքրութեան աստիճանը, որով չարչարուած էին բանտի բոլոր տղաքը:
– Կատուին ըսեր են քաքդ դեղ է:
Խորունկ-խորունկ է թաղեր:
Առածը չխնդացուց, հակառակ ըսուածքին խոր հեգնութեան: Վկայութեան կանչուած էր փորձառու Ուստիանը, որուն բերնին մէջ ծամոցը` ինչպէս գաղտնիքը թրջելու ատեն չէին գտներ:
– Ձեռքէդ առնելու չենք ա, – կը շարունակէր շատախօս կառապանը, ձեռքը զարնելով կուրծքին, ու ամուրցնելով բառերը:
– Մեզի քաղքցի կ՚ըսեն, օղլում:
Ու կը հաւատար իր ըսածին, մոռնալով իր գեղը, տունը, նշանածը, կոյր հայրը եւ կաղ մայրը:
Տղաքը իրենց բաժինները բերին այս փաստերուն: Համամիտ էին շատզրուց Թումիկին ու չէին հասկնար ուրացումը: Ու չէին հասկնար մա՛նաւանդ կնիկի մը անունէն իսկ օտար տղու այդ աստիճան գրգռուիլը:
– Քու ի՞նչդ է, հէ՛յ տղայ:
Մտածումն էր ասիկա բարեկեցիկ տղու մը, որ Յիսնակէն ետքը հարսնիք ունէր ու ծանօթ` խումբին մէջ` իր խելքին ուժովը: Կը գրէր ու կը կարդար ալ:
Անոր ի՞նչն էր: Սողոմը չպատասխանեց: Մութը կը նպաստէր կռիւին լուռ գնացքին: Ի՜նչ դիւրին կ՚ըսենք մենք բաները, որոնք ուրիշին կը պատկանին:
Չարը մարելու համար Ուստիանը փակեց լեզուն: Ու կը պարզուէր անոնց բացակայութեան գեղին պատկերը: Մեռելները հասած էին մինչեւ բանտ: Ծնունդները, վտանգի մէջ տղաձգանները<ref>sic Օշական՝ տղաձգան (այլապէս՝ տղացկան)</ref>, մահամերձները կարգաւ տեղ ունեցան անոր պատմումին մէջ: Խօսեցաւ գեղին մուտքին պատրաստուած մեծ կրակէն, որով պիտի տօնէին տղոցը վերադարձը: Հարցուց, խոր անձուկով,քոմիթաճիներէն, որոնք օրուան մարդերն էին, նորոգեց, նորոգել ստիպեց սիկարները իր ծխատուփէն, որ ոտք մը երկարութեամբ փայտէ աման մըն էր եւ կը պարունակէր ամենագեղեցիկ խոտը գեղին: Յետոյ` համանուագը կայծքարերուն: Վայելք է եւ մեծութիւն, մութէն այսպէս պաշտպանուած, խաղալ քարին ու կրակին հետ: Գեղացին արքենի հով մը ունի նման պահերու: Ոչ ոք կը մտածէր հացին, հակառակ անօթի ըլլալուն: Ու դուրս էին բոլորն ալ պարտքին ծանրոցէն, ծուխը լեղի ալ չէր անոնց քիմքին ու լինտերուն: Ու անտառ մը ամբողջ բացուեցաւ անոնց հոգիներն ի վար, կապուած աբէթին անուշ ամպին: Ամէն մէկը լքեց ինքզինքը իր զգայութեանց մօտ կամ հին ջուրերուն: Մէկը քիթին տակէն արձակեց սրտառուչ տողը բանտային երգի մը, որով կը սկսէր գիշերը մռայլ նկուղէն ներս: Ու մութին մէջ հիւսուեցաւ բանտը, բայց այն պահով, ուր Սողոմենց Սողոմը կ՚ընէր եկող գիշերը խելացնոր երազ մը, վեր` թուրքին մահուան ահէն: Չեղած լոյսին մէջ, որ չէր հասներ դէմքերը մինչեւ, տղաքը ձեւերու վերածուած, իրենց կեդրոնէն կարծես կ՚արձակէին այդ խոր, սիրտը ճմուռ-ճմուռ ճուացնող մեղեդին, ամէնուն ալ խուլ, ներքին մասնակցութեամբը, հետզհետէ արցունքի մէջ հալող նուազումով մը: Մինչեւ որ դիմանար անոր ձայնը, իբրեւ միւռոնի աղաւնիէ մը, հոսելով իրենց բոլորէն ալ ներս, ողնուղեղին ճամբաներէն, ջերմ ու կայլակ-կայլակ, ծնունդ տալով անսովոր աղբերացման, անկանգնելի տրտմութեան: Ու անոնց ամէնուն հոգիին մէջ կը բուսնէր Նալպանտենց հարսը, այրուցքի մը պէս իրաւ ու կսկծուն: Նալպանտենց Աղուորը, Սողոմենց Սողոմը, եւ իրենց մէջքն ի վար սողոսկող սա նրբերանգ պատկերները ո՞վ կը կապէր իրարու: Ուստիանն իսկ տարուեցաւ եղանակին կրակին: Լուռ էր Սողոմը: Երգը մէջտեղ բերաւ բանտին ուրիշ պահերն ալ: Չըսին, ստուգութեանը վստահ ըլլալնուն հակառակ, յղութեան աւետիսը, խնայելո՞ւ համար գերագրգռուած տղուն, թէ ուրիշ պատճառով: Ո՞վ էր, որ մէջտեղ դրաւ մեծ պատահարը, – թուրքին հնարած սա հսկայ դատը, հայուն փարա մը չարժած ատենը: Անոնք հեռու էին սպառելէ խորհուրդը իրենց բանտարկութեան: Առհաւաբար կը հասկնային բանտը, ծեծը, սպաննուիլը, բայց կը զարմանային իրենց տեսածներուն: Անոնց հիացումը դեռ գրաւած կը պահէին Պոլսէն<ref>ջնջ. ստորակէտ</ref>յատկապէս իրենց դատին համար ղրկուած քննիչները, բարակ ու փափուկ էֆէնտիներ, եղով ու մեղրով բերան բացող, երեսնուն մեռոն, չզատուելու չափ անոնց մատչելի<ref>ջնջ. ստորակէտ</ref>հայ-քրիստոնեայի սիրական կաղապարէն ու հերքելով դարաւոր մտապատկերը, զոր շինած է մեր գեղացին թուրք արարածին: Իրողութիւն էր, որ պալատը դէպիգազան ճամբու դրած էր փորձ, կիրթ, նրբացած պաշտօնեաներ, որոնց առերեւոյթ մեղմութիւնը դիւր կու գար գեղացիներու` զանոնք մղելու համար աժան խոստովանութիւններու (այս փափուկ էֆէնտիները խօսած էին քաղցրութեամբ, գաղտնի հրահանգած ահաւոր ծեծը ու հեռուէն մտիկ ըրած ծիծաղով ու գոհ): Անոնք իրար անարգելու աստիճան առաջ գացին, Ուստիանին պատմելու կարգին համար: Կը խօսէին` իրար կտրտելով: Ու պատմումէն ոչինչ դուրս կու գար աւելի քան ինչ որ ծանօթ էր արդէն խոշոր գիծերով: Բայց կ՚արժէր ծիծաղիլ իրենց միամտութեան: Փաստաբաններ էին, ու կը հաւնէին իրենց պատասխաններուն: Ու կը փռէին, լայն ու հպարտ, իրենց խելքը, չկշտանալով իրենց իմաստութեան ցուցադրումէն: Չէին զգար աճապարանքը իրենց բառերուն, որոնք ահաւոր ապրումներ կը համառօտէին: «Չտեսայ, չեմ գիտեր» կախարդ բանաձեւին գովեստը կ՚ընէին, որ խնայած էր իրենց այն յոռեգոյն վախճանները, գուշակուած թուրք բանտարկեալներէն: Հետաքրքրական անշուշտ եւ արժանի բացատրուելու` իրենց տպաւորութիւնը յեղափոխականներէն, զորս կը ներկայացնէին խեղճ, ձախաւեր, խօսելու իսկ անկարող, հայեվարի տեսակ մը, ա՛յնքան` որ կասկածած էին ազգութիւնն անգամ: Դժուա՞ր բան էր երկու թուրք, Վանի քիւրտերէն, քաշել ու նետել հայ գեղերուն վրայ: Չեղա՞ծը կայ: Մէկը հրաւիրեց զգոյշ ըլլալ: Ձայնը աւելի հեշտ կ՚ընէ մութէն իր ճամբան:
Հով մը դպաւ ընկուզենիին ու դողացուց ոստերը: Բոլորը դարձան գեղին դին, ուրկէ կու գար հոսանքը: Սանդխաձեւ տուներէն լոյսերը կը բացուէին ու կը գոցուէին, պատմելով տէրերուն շարժումներէն: Մոռցուած էր գինով հաճի Պետրոսը, ապտակին միջադէպը: Ուստիանը ոտքի` դէպի ճամբան: Մէկէն մութը ծակուեցաւ կարծես իր փորէն: Սիկարին կրակը ունի այդ խաղերը: Մէկը կու գար: Ջնջուեցաւ կրակը: Շինուեցաւ նորէն: Կը մօտենար: Քայլերը երբեմն կը պատմեն ներքին մարդէն: Ծանօթ է մօր գերզգայութիւնը, հեռազգայութիւնը զաւկին ոտքերէն: Լռած էին նստողները: Քայլերը կեցան ջուրին առջեւ: Եկողը փակցուցած էր շրթները փողրակին: Չկար ջուրին ճիչը: Բայց կը լսուէր խռչակն ի վար, գունդ-գունդ սահող ումպին աղաղակը:
-Կրակ է առեր, – նկատեց նստողներէն մէկը, ելլելով ոտքի` ճանչնալու համար անծանօթ այցելուն:
– Ո՞վ ես, ծօ:
– Է՛ս:
Ամէն մարդ ես է, ամէն բանէ առաջ:
– Մարտի՞կ<ref>Մարդի՞կ, սրբագրուած՝ Մարտի՞կ [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>, – Ուստիանն էր. ճանչցաւ<ref>ճանչցան, սրբագրուած՝ ճանչցաւ</ref>պզտիկ աղբօրը ձայնը:
– Վա՛ր էկօ:
– Ի՞նչ կայ ատանկ:
– Վա՛ր էկօ, աղբօր:
Պահակը իջաւ ցած: Տեսակցութիւնը տեւեց կարճ:
– Սողո՛մ, քալէ:
Կարծես ամէնքը գիտէին Ուստիանին հրամանը, աղբօրը գալուն պատճառը: Տղան լուռ` իջաւ ցած: Մութը այնքան կարօտով կը ծեծուէր անոր քայլերէն, որ ասոնց զարկը մտիկ ընող մը պիտի չխաբուէր, տասը անկողինի համար գրաւի մտնելով:
Անոր անհետացումէն յետոյ էր, որ նստողները յիշեցին անկարեւոր պարագայ մը, մասամբ արձակումին յուզումներէն աննկատ թողուած: Գիտէին միայն, որ վար դրուած էր հարիւրապետէն ու արձակուած իրենցմէ բաւական ուշ: Մասնակի այս դէպքը խոշորցաւ յանկարծ ու գեղէն զրկուած սուրհանդակը անոնք կապեցին հարիւրապետին, Նալպանտենց տունին, ու ատկէ` Աղուորին: Ոչ ոքի համար գաղտնիք էր հարիւրապետին համակրութիւնը Նալպանտենց Սերոբին: Գիտէին նաեւ անոր յաճախակի այցելութիւնները, հիւրասիրուիլը: Ու գիտէին դարձեալ թուրքերուն բնազդները: Դարաւոր առածը իրաւունք ունէր, երբ թուրքին աջ թեւին կը կապէր բռնաբարումը, ձախին` թալանը…
Երբ մեռաւ աղմուկը հեռացողներուն, կարծես մէկը մեղմով դէպի աղբիւրը հրեց միւս հզօրագոյն պատկերը, Նալպանտենց հարսը, որ թեւերը կը բանար, առնելու համար իր ծոցին ժամուն մէջ սա բախտաւոր երիտասարդը: Հեշտանքի զգայութիւնները կը նեղուին լոյսէն, թերեւս շատ անձնական ըլլալուն: Մութը զանոնք կ՚ուռեցնէ ու կ՚ուղղէ դէպի մեր ներսը:
– Էօ՛ֆ, – միջամտեց, այրած շեշտով, մարմնեղ տղայ մը, որուն նշանածը կ՚աճէր դանդաղ, ջուրէ հեռու բուսած բամպակի թուփին պէս: Վարժուած էին այս բացագանչութեան ու կ՚ախորժէին քաշքշելէ կրակոտ երիտասարդը:
– Համբերութի՜ւն, տղաս, համբերութիւն:
– Կենդանութի՜ւն:
Կը ձայնակցէր ուրիշ մը` հարսնիքի բաժակը իբր թէ վերցնելով ու ծաղրելով անոր առատ եռանդը:
– Ի՜նչ աշխարհք է աս:
Հարկա՜ւ: Աշխա՜րհք էր աս գեղը, ուր կնիկները քիչ էին այնքան, այսինքն անոնք` որոնցմէ խեր կու գայ: Ուր երիտասարդը կծիկ ընելու էր իր զօրութիւնը, սպասելու, որ մեծնայ նշանածը, բազուկի դիմանալու չափ գոնէ, տարին քալէ յաջող, բարեբեր ըլլան արտն ու այգին եւ տակաւին ուրիշ շատ մը առուներէ ջուրեր մէկտեղեն իրենց լարերը, որպէսզի կնիկ մը իյնայ իր ծոցին: Հոս կնիկը առէք նիւթի, միսի իմաստով: Սէրը ուրիշ բան է: Մարմնեղ երիտասարդը քալած էր մտքով Սողոմին ետեւէն…
Չհետաքրքրուեցան, որքան կ՚արժէր, երեքին հեռացումովը: Ենթադրեցին քանի մը յիմար բաներ, մօտեցան Սերոբէ աղային, անոր ջուր կտրած ողնուղեղին ու ոսկի տոպրակներուն: Ոգեկոչեցին հարիւրապետը, բացատրել ջանալով յապաղումին պատճառը: Յետոյ լքեցին այդ ամէնը, կարօտով դառնալու համար իրենց սիրական նիւթին: Մինչեւ սիկարներուն հանգումը անոնք տեղն ու տեղը պատմումի բերին, ծանր կամ հպանցիկ դրուագումով, Սողոմին պատահարը, որ կը ներկայանար տասը տարիէն ասդին ամէնէն խռովիչ սիրային դէպքը: Տղուն բացակայութիւնը, մութին աստառը կ՚ընէր անոնց բերանը լիրբ ու անպատասխանատու ու կու տար անոնց պատեհութիւն կուշտ ու կուռ լիանալու Նալպանտենց հարսին լօփիկ մարմինովը: Բերանէ բերան, բազուկէ բազուկ անցաւ հրաշալի հարսը, հեքիաթունակ ու իրաւ, ձեւի վերածուելով ու սրտառուչ համի մը մէջ թուլցնելով անոնց մէջքերը: Յետոյ` հարուստին դէմ թաքուն ատելութիւնը իջաւ կրկէս: Ուրախ էին, անփորձ իրենց դատումով պատահարին խարանիչ մասովը, առանց կասկածելու ցաւին, որ կը զարնէ մարդոց սիրտերը այդ ճամբաներէն: Նախնական արարած, գեղացին ծեծին աւելի կը հաւատայ, քան մուրին: Դրին մէջտեղ ո՛չ միայն եղածը, այլեւ` կարելին: Հնարովի կ՚աճէր անզգալաբար ու պատահարը կը հարուստնար: Պատմութեան գագաթը կը կազմէր յղութեան փաստը, ոսկեզօծ ու անհերքելի: Դայեկ ու հաճի Աննան: Կը ծանրանային պատարագին, քննադատելով տէրտէրները ու չէին հասկնար գործը վերի Աստծոյ սա կատարուած տխուր բանին մէջ: Կո՞յր էր, թէ խուլ տէր Մինասը, որ կնիկի պէս ամէն հարցի կը հասնէր ու գիտէր մօրուքին թելերէն աւելի շատ մեղք, կնիկներուն կարկահէն ապրշումուած: Անոնք կուշտկեկ մը հայհոյեցին երէցկինին, որ տարիքին հակառակ լաչակ կը կապէր դեղին մազերուն եւ խաղցուկ իր աղջիկները կը տեղաւորէր. իր փէշերովը բանալով փեսաներուն ճամբաները: Յետոյ լրջացան: Այսինքն` կշռեցին յղութեան փաստը ու բացատրել ջանացին յղութիւնը պատրաստող ռազմավարութիւնը: Խե՞լք: – Ձեր ուզածէն աւելի: Ծանրացան հարսին, արիւնի գուբ անոր մարմինին ու անոր խոր ձայներուն: Ոչ ոք մտքէն իսկ անցուց կասկածի տակ ձգել հաճի Աննան, որուն կեսուրութիւնը շատ ետին կը ձգէր հսկողութեան սովորական պայմանները: Տարիքով պզտիկ` չէին կրնար ծանօթ ըլլալ Բաթեկին պատմութեան, հաճի Աննային հարսնութեան տարիներէն: Հաճոյքով վեր կ՚առնէին նախատինքին բաժինը, որ կը զարնէր հարուստներուն ու գոհ էին իրենց չքաւոր, բայց անհոգ մռայլութենէն: Կը հեգնէին Նալպանտենց տան սահմանադրութիւնը, հարեմի անաստուած կանոնները, անոնց խռովայոյզ անկողինները ու կը թքնէին Սերոբին անունին, որուն մէջ իրենց բերանը կը դնէր էգ ու աղտոտ բան մը: Ատկէ դէպի Աղուորին արգանդը դժուար չէր ճամբան: Ու կը բացատրէին ամէն ինչ այդ անկիւնէն: Այդքան մի՜ս: Այդքան արի՜ւն: Այդքան երիտասարդութի՜ւն: Ինչպէս յաճախ, հոս ալ, իրականութիւնը հեռու կը մնար այս յերիւրումներէն: Անոնք նպաստ ալ կը ճարէին բանտին մէջ յեղուած շատ մը պատմութիւններէ, բոլորն ալ աղցուած սեռին երկանաքարովը, գռեհիկ ու կոշտ, ինչպէս է այդ զրոյցներուն ճարտարապետութիւնը սեռային բախումին շուրջը, երբ արիւնը, ոճիրը չեն միջամտեր: Գեղեցկութիւն եւ արութիւն կայ հարկաւ, երբ, նոյնիսկ խրճիթէ խրճիթ, երիտասարդ մը եւ կին մը իրարու կը վազեն արիւնի ճամբաներէն: Ողբերգական համ կայ երգին մէջ, որ շղթաներուն ներքեւ կը ճուայ մահուան ծարաւը ու կեանքը կը չափէ գիշերուան մը արգանդով: Բայց ատոնք, այսինքն` այդ դրուագներուն հերոսները բանտի փոխարէն գերեզման կ՚իյնան: Ու բանտը աղտոտ գերեզմանն է տկարներուն, մահէն վախցողներուն խրճիթը: Հոն է, որ կը կրկնուին, ահաւոր միօրինակութեամբ, տիկինի եւ սպասաւորի շատ ծանօթ պատմութիւնները: Ու ախոռ մը, որ փաշաներուն պալատին` ինչպէս գեղի ագարակներուն մէջ անկարեւոր տեղ մը չէ, քանի որ իրեն կրնայ քաշել արքենի հանըմ մը եւ ոջլոտ, բայց մեծղի հովիւ մը: Ու վերնայարկ մը: Նրբենի կինը, որ կը ձգէ էրկանը փաշա ու պէյ ծոցը ու կը մտնէ ծառային խշտին: Ասոնք կը պատմէ բանտը ու կը հաւատայ իր սուտին: Ու աւելի պարզ, խեղճ, ընթացիկ բաներ, որոնց մէջ կինըկ՚արձակուի(կ՚ամուսնալուծուի) ու կը ղրկուի բոզանոց, արուն` զգաստարան: Բանտը լեցուն էր այս գիծէ մարդերով: Պարապ ու սեւ ժամերու ձանձրոյթը քիչ բան ընդունակ էր մեղմելու այնքան լաւ, որքան սեռին այս ցուցադրումը, սուզուած, ճոխացած, շրջաբերութեան դրուած, օտարին կնիկներէն:
Երբ ելան ոտքի, տաքուկ թելեր հոսեցան մինչեւ ոտքի եղունգները ու արմատները մազերուն: Յստակ այս հոսանուտը, որ կնիկին միսովը ծագում կ՚առնէ մեր շուրջը, կապ ունէր ապահովաբար պատմումէն, պատկերացումէն դուրս ուրիշ ալ զգայութիւններու: Քանի՛ մօտենանք բնական վայրերու, այնքան մեր հոգին կ՚ընդխառնուի ընտանի իրերու բարեխառնութեան եւ անոր հիմնատարրը կազմող էգ այն լուսապսակին, որով տուն մը, երբեմն գեղ մը, ողողուած կը պահուին մեր ներսը: Յիշեցէք տարիքը, ուրկէ սկսած ամէն տուն ձեզի համար կին մըն է ամէնէն առաջ, ու ձեր փնտռածը` ձեզի անծանօթ ամէն մարզէ, միշտ կինն է ամէնէն առաջ: Ու հոգեկան ընկալչութեան մէջ, նկարագիր կազմելու չափ խոր է սեռին այս հոսումը հեղումի մեր պատկերներու ֆիլմին վրայ: Կը քալէին, դաշն ու բարի: Անցան երկրորդ ու երրորդ աղբիւրները, առանց դարատափի, առանց ցայտուն պատմութեան: Խճուղին տարտղնած էր աղբիւրներուն հնօրեայ բնանկարը, ու հալածած` հեքիաթը, աւանդութիւնները, հրաշքները, որոնցմով այնքան հարուստ կ՚ըլլան գեղը շրջապատող դիրքերու վրայ ջուրի բոլոր ակերը: Ձորը կը լայննար ու կը բարձրանար ձորակէն դէպի վերերը: Խճուղիին օղակները պակսիլ առին ու սարահարթին առաջին թափերուն վրայ, վարէն, ձորակին խորէն զովութիւնը կը քալէր դէպի վեր, պաղելով անոնց մերկ սրունքներուն: Բարակ հոտ մը մուխի, քիչ մը թրիք, ճամբուն վրայ քրքրուած սայլի մը անիւներէն, իբր կծու բուրում, հովին ափ-ափ զարկին հետ,<ref>յաւելում ստորակէտի</ref>վերէն տապկոցի բուրումներ, հատ-հատ եկան ու անցան: Դարձողները իրարմէ ընդհատներ ունէին: Ո՞վ զգացուց իրենց, որ ա՛լ դադրած էին խմբական հոգեբանութեան պատկանելէ: Թէ ամէն մէկը կը դառնար իր ճղճիմ, փոքր անհատականութեան: Տունէն առաջ, անոր հոգիովը, ըսել կ՚ուզեմ` անոր հոգովը նուաճուելու այս զգայութիւնը յատուկ է տկարներու, աղքատներու, զաւկէ կոխերու, հիւանդ ունեցողներու. կա՛րճ` ապրելու տեղ տառապանքի գրուած<ref>դրուած, սրբագրուած՝ գրուած ?</ref>կարգին: Սողոմը, կինը, թուրքը ջնջուած էին անոնց ուղեղէն: Ու տան հեռանկարը կը բռնանար անոնց հոգիին աչքին դէմ, արճիճէ պատկերի մը նման, գորշ, անխախտ, անվրէպ: Այսպէս կը տեսնենք մենք իրերը, այսինքն` զմեզ դնելէ վերջ: Ու անոնք, որ երկու ժամ առաջ վազեր էին նոյն սա տեղերէն, անոնք ալ ուրիշ բան դրած էին այդ հեռանկարին խորը: Չորրորդ աղբիւրէն վեր, խճուղին լայնփոր դարձուածքով մը կը յանգի գեղին սարահարթին: Բանաստեղծ չէ գեղացին, մա՛նաւանդ գոյներու դիմաց: Բայց կը կենար, ամէն դարձող. ճամբու այդ կէտին, անգամ մը գոնէ, վասնզի հոդ գեղը կը բանար ինքզինքը, համապատկեր ու յստակ: Յաղթանակ մը ինքնին տուներու այդ պսակը, բլուրներու ատամին: Ցերեկուան մէջ, արեւմարէն առաջ, տեսարանը կ՚ըլլար այնքան նկարչագեղ ու խատուտիկ, որ մարդ կը մոռնար յոգնութիւնն ու հոգը, մինչեւ իսկ պարտքերը եւ կը կենար սանկ, առնուած պատկերին ո՛չ թէ վայելչութենէն, այլ` այն ամբողջ ճիգէն, որ իրը, իր պապերունը եղաւ այդ ամէնուն մէջ: Հոծ, մութ կանանչ յատակին վրայ – գեղը խստօրէն շրջագծուած էր անընդմէջ կանանչութեան մը կտաւով – իբր թէ բանուած կը թուէին տուներու երկգոյն շերտերը, ձեւը տալով տարօրինակ պաստառի մը, շեղակի փռուած լերան թափերուն: Ու ծուխին բարակ շղարշը կամ արեւի մարմաշը պատկերին վրայ կը փակցնէին<ref>կը փախցնէին, սրբագրուած՝ կը փակցնէին ?</ref>թեւաւոր քաղցրութիւն մը, բոլորովին անձնական, որմէ շինուած էր արդէն դարձողի ամէն հոգի, հանգիստի այս մուտքին: Ու մարդեր, նման հոգերով: Ու կեանքին բիւրազան կտորները, խորունկ ու ներս<ref>ներս ? սերտ ?</ref>կապերով իրարու հիւսուած: Հիմակուան պէս, մութէն թեւակալուած` պատկերը կը վերածուէր ցնորային բանի մը, ապրող ներսէն, մէջէն, խորունկէն: Կեցէք ամփոփ համապատկերի մը դէմ ու հարցուցէք դուք ձեզի – ո՞րն է ատոր թաքուն իմաստը: Պատասխանը կու տան տարիները, ան ալ որքան ստոյգ: Բայց գիտէք զայն արագ ու խոշոր գիծերով:<ref>ջնջ. բառեր՝ Անծանօթ գիծերով:</ref>Անծանօթ չէ մասամբ կիրքին ու կենսահիւթին<ref>կենսանիւթին, սրբագրուած՝ կենսահիւթին</ref>լռին զարկը, որով կը բաբախեն բնակուած լռութիւնները: Ով որ նայած է մութէն խղդուած տուներու զանգուածի մը, աւելի յստակ զգացած է այդ խռովիչ լռութիւնները: Երբեմն վարագոյրները քաշ սենեակ մը աւելի կ՚ըսէ, քան միւսը, ուր պատուհանի մը փորուածքին խաժ, խակ դէմք մը կ՚ըլլայ ու կը ժպտի:
– Փա՜ռք քեզ Աստուած:
Խենթ ըլլալու չէր ան տղան, որ խորհած էր Աստուծոյ:
Բացագանչութիւնը չգտաւ արձագանգ: Ամէն տարիք իր նախասիրութիւնները ունի: Երկինքին ուժերը կանչելու համար երկրէն յուսավրէպ ըլլալը պայման է յաճախ: Վերցուած սեղանի, թափառիկ ու յապաղած համի ծուէնները այցելեցին անոնց ռունգերուն: Հսկայ ընկուզենիներ կանգնեցան երկինքի շրթունքին ու սարահարթը կեցաւ, լերան կուշտին դրուած սկուտեղի մը նման:
Աղմուկ. բոցի բարակ շերտեր` ծառերուն արանքէն, շինուող, աւրուող: Յիշեցին անոնք կրակի հանդէսները, Տէրընտասը, հարսնիքները եւ բացառիկ խրախճանքները: Անդրադարձան Ուստիանին զեկոյցին: Իրենց դա՜րձը կը տօնէին:
Ահա բոցը: Անոր լոյսին մէջ թաթխուած ու վիրաւոր կը գծուէին, իրենց լայնքէն, մէկ երեսի, ձեւերը մարդոց, ոսկեթուղթ ու սուտ, նստողն ալ, կայնուկն ալ, քալողն ալ: Հեռաւորութիւնը կու տայ աչքի այս զգայախաբութիւնները: Երեսնին ճամբուն, կարմիր ստուերներ` անոնք կը զատուէին ա՛լ կրակին շրջանակէն ու քայլ կը փորձէին դէպի մութը: Պզտիկներ ասոնք, պատկերէ վերցուած էակներու պէս հրագլուխ ու պճլտուն, որոնք իրենց գլուխները քիչ մը առաջ երկարելէ յետոյ, կը դառնային իրենց կրունկին վրայ ու կը հալէին զանգուածին եփող կարմրութեանը մէջ, քիչ ետքը նորէն զատուելու: Ու շատ էին անոնք: Անհամբերնե՜ր: Անշո՛ւշտ: «Դարը փոխուելէն» ասդին (գեղացին այդ տարազին տակ կը զետեղէր Հայկական փողոտումներուն յաջորդող վիճակը) կեանքին հարցը եղեր էր այլապէս բարդ, անհաս[ան]ելի<ref>անհասելի ? անհասանելի ?</ref>: Աղէտը, առաջ պղինձ ամաններու մէջ պահ դրուած, հիմա կը նմանէր հողէ սափորներով պարտկուած հեղուկի մը: Պզտիկ անզգուշութիւն մը բաւ էր կոտրելու: Թուրքին մէջ նո՞ր էր արիւնի այս ծարաւը, թէ մարդիկ մոռցած էին մօտիկ անցեալը: Շաբաթը հեղ մը-երկուք լեռնէն գաղթական թուրքերու սայլերը ինկած ճամբորդի մը կամ գլխատուած փայտուորի մը դիակը կը բերէին ու կը նետէին գեղին մուտքին, լերան երեսէն: Հիմա, անոնք` որ այս տողերը կարդան պիտի, ուս թօթուեն թերեւս այս ոգեկոչումին առջեւ, վասնզի անոնց շատ շատին համար մղձաւանջը թողուած է լերան ետին ու թուրքերուն խորհուրդը մշուշի կը նմանի, երբ մարդիկ, դաշտի հանդարտ քաղաքներուն ու ծովեզրի ապահով խորշերուն մէջ կեանքը կարծեն այնպէս` ինչպէս տրուած է իրենց ապրիլ: Ուրիշ բան էր այն ատեն օրը, որ կը բացուէր ամէն հայու գլխին: Այս պատմութիւնը թերեւս մօտենայ այս հոգեբանութեան քանի մը ծալքերուն: Գեղը անշուշտ մահուան հանդէպ քաղքենի նուազումները չունէր այն ատեն ալ: Գնդակը, դանակը, բիրը սովորական իրողութիւններ էին ու լացը կիներով ոտքի, թափօրներու գեղեցիկ առիթը կու տար: Թուրքին հեղումը այդ պատկերներու վրայ` կը փոխէր շատ բան: Վասնզի մահը ուրիշ բան է, ուրիշ բան է ջարդը: Անիկա, ջարդը, անհունութիւն մըն է, անհունութիւնը<ref>անհունութինը, սրբագրուած՝ անհունութիւնը</ref>հոգի տալու մղձաւանջին: Բայց մա՛նաւանդ դանկտումն է, մահէն առաջ, մեր ամէնէն նուիրական զգայութիւններուն: Պիտի տաս հոգիդ, բայց քու մէջէն պիտի տաս հոգին նաեւ քու բոլոր սիրելիներուդ: Աւելի` պիտի ապրիս, դանակին բերնին տակ, այն միւս անհունութիւնը, որ տեւողութեան մէջ քու հոգիիդ տարրալուծումն է, քու է՛ն սիրական զգացումներուդ գերութիւնը: Երկու տարուան մէջ գեղը, գեղերը, քաղաքները առած էին այս զգայնութիւնները իրենցմէ ներս: Ու սանձուած էին բազուկները: Մարդիկ հետզհետէ կը դժուարանային խաղալու մահուան հետ: Հապա բա՞նտը: Թուրքին բա՞նտը: Գուցէ դժոխքը ըլլար աւելի դիւրին տեղ մը: Անհամբե՞ր, մայրերը եւ քոյրերը դարձողներուն: Աւելորդ է բացատրել ջանալ: Երկու ղարիպի համար (գեղացին այդպէս կ՚անուանէ բոլոր օտարականները) աշխարհք մը մարդ բանտ թափող կատաղութիւնը արդար զարհուրանքով մը զարկած էր սրտերը: Ու վազած էին, տօն-տաղաւարի շունչէն աւելի վեր բանով մը, իրենց սիրականները ընդառաջելու: Կեանքը այնքան ծանր, դժնդակ բան է արդէն մարդոց գլխուն, նոյնիսկ առանց թուրքին ահին: Ու անոր նուաճած երկիրներուն մէջ` առիթնե՜րը քիչ, հաւաքական զեղումի, որոնք կապուած չըլլան եղերական դրուագներու: Այնպէս որ, հակառակ երակէն փոքր պատեհութիւնն անգամ կը շահագործուի ու մարդիկ փոյթն ունին իրարու քով բերելու սմսեղ<ref>Ծնթ. – սմսեղ – խեղճուկ</ref>ժպիտը` ինչպէս հակադրօրէն մօտ կը բերեն խոշոր, լայն արցունքները: Կը վառէր մեծ, փայլուն կրակը, կազմելու համար յատակը պատկերին: Հարսնիքներուն` կը դիտուի այս առատութիւնը: Կարելի է անցնիլ արագ հանդիպման մանրամասնութիւններէն: Դարձողները, տարիքի բերմունք, պաղ` առհասարակ: Սպասողները, խենթ գրեթէ, իրենց յուզումէն, լալու աստիճան: Մօր ու զաւկի ջիղերուն մէջտեղ այս հակադրութիւնը կը կազմէ տխուր հակասութիւններէն մէկը մարդերու սիրտին: Զայն պիտի չզգան տղաքը, կեանքի սանդուխին առաջին աչքերուն: Բայց այդ հակասութեան խարանովը պիտի փակեն իրենց աչքերը, սանդուխին վերջին աչքերուն, երբ իրենց կեանքին առկայծեալ օրերուն, ամէն բան սառոյց գտնեն իրենց շուրջը, բացի իրենց սիրտէն, վառ կրակ, «սառոյցին տակ» իսկ բաբախուն: Քոյրերը, եղբայրները դարձողներուն, հիացած ու լռիկ, պաղեր էին անոնց երեսն ի վեր, կարծես հաստատելու համար այդ կտաւներուն վրայ հետքերը իրենց լսածներուն, թուրքին բանտէն, – ծովերուն յատակը, եաթաղանը, խղդող չուանը եւ ինչ որ իբր շուք կը սառի, կը մնայ մեր դէմքին, վախին շունչէն: Ինչե՜ր դրեր էին մտքերնին, ըսելու եւ ընելու: Յետոյ էր, որ զարմացան, քանի բերան անգամ չէին բացած: Անոնց անտարբեր քայլերուն ետեւէն սուզուեցան իրենք ալ: Անզգալի էր, նոյն ատեն տօնական, մեծհասմունքը, որ այդ կարգի արարողութեանց յատկանշական մասը կը կազմէր, – տեսակ մը ուրուաձեւ քաղաքներու մէջ կատարուածազգայինթաղումին, երբ մէկ-երկու եպիսկոպոս ու խումբով տէրտէրներ իր ժողովուրդին համար կէս-կուշտ կամ անօթի մեռած մարդ մը գերեզման կը տանին ու կ՚ընեն ատիկա պայծառ ու ձրի: Իմ ժամանակս գեղի թափօրները, քահանայով, տիրացուով, տաւուլով ու զուռնայով հարսնեւոր ու գինով կը փոխադրէին ժամէն տուն կամ հաճիներու կարաւանը կ՚ընդառաջէին: Բռնապետութիւնը ծովը<ref>ծովը ?</ref>նեղցուցած ըլլալով, հաճիի ճամբով աղմկարար թափօրները դադրած էին: Լռած` հրացանները, որոնք նման առիթներու, եղանակին չափը կու տան նուագարանին կամ տիրացուներու բերնին: Բանտէն դարձող աղաները եղած էին խոհեմ, տեղի չտուած ցոյցի: Դաւաճան քահանային ներկայութիւնը, վտանգուած գիւղապետը, որ ղրկուած էր Պրուսա, երկու կառապաններուն աքսորուիլը արգելքներ էին ընդունելութիւնը մեղմելու<ref>մեղմելու ? մեղմող ?</ref>: Անշուշտ զանգակը պոռաց, կէսօրուընէ սկսեալ, ամէն խումբի համար ալ: Մութին մուտքերուն տակաւին ողջ էր անոր աւետաւոր կանչը: Տեւողութիւնը հատնելու, «հալելու» զանազան ձեւեր ունի: Դիտուած է, որ այսպէս խոր յուզումներու մաղէն սառտուածը<ref>Ծնթ. – սառտուածը՝ մաղուածը</ref>կը զարմացնէ մեզ իր արագութեամբը: Տարտղնումը պատրանք է, եւ ձանձրոյթը` լճացումն է, ծանծաղումն է մեր հոգիին: Մեր ներսի բոլոր անցքերը բռնող յուզում մը մեզ կը գոցէ դուրսի շատ բաներուն դէմ ու մենք չենք զգար տեւողութեան փսորումը: Ի՞նչ էդուրսըսուածը ի վերջոյ, եթէ ոչ` տեւողութեան ծուէններուն հալածումը, մեր ներսին մեծ մուրճին առջեւէն: Անոնք ատեն ալ չգտան անդրադառնալու ժամանակի կորուստին: Ե՞րբ ինկած էր աղմուկը: Ո՞վ ըրաւ<ref>դրաւ, սրբագրուած՝ ըրաւ</ref>կրակին ու հրապարակին շուրջ ձեւերը ցանցառ ու հետզհետէ լուծուող: Մօտաւոր տուներէն ամբոխը քաշուած էր իր սեղանին, ծամելու համար հացը, որուն ամէն մէկ փշրանքին մէջ երբեմն այնքան մարդկային տարր, ըսել կ՚ուզեմ` ցաւ ու քրտինք, միս ու տրտմութիւն կը ծուարի: Կրակը, կտրուած իր բոցէն, իջաւ իր դեղնաւուն մոյնքին, հետզհետէ ուտուելով բամպակի պէս բանէ մը: Դուռները կը կնքուէին, հատ-հատ, ուրախանալ իսկ վախնալով: Մութին վրայ փեղկերու այս ագուցումը տուները կը վերածէ երբեմն փակուող գերեզմաններու: Պատերու փորւածքներէն իսոտ լոյսեր` կարմիրի եւ սեւի մէջտեղ: Կեանքը կը քաշուէր հրապարակէն ու մութին մէջ կը մտնէր, սրսփուն ու խեղճ: Շուն մը երկար բան մը կը մռլտար, շեմի մը տուած իր ցռուկը, աման-աման, բայց ընդհատօրէն, թափելով լացի մօտիկ յոգնութիւն ու կարօտ: Շէնութիւնը, հանդիսաւոր հրապարակը, մարդերը եւ հաճոյքը կարծես մէկը եկաւ-առաւ ու տարաւ, տեղը թափելով հայ գեղին գիշերը, որուն ոչ ոք գիտէ նկարագիրը: Ոգիները, թուրքը, ոստիկանը, գողը, բոլորն ալ, ինչպէս հեքիաթին դդումին մէջ, կրնան կծկտիլ մութին մէկ ծերպին ու թափիլ դուրս: Հայո¯ւ գիշեր, թուրքերու երկրին մէջ երբ ծանր, ծխահոտ, սեւ ալիւրը կը դիզուի<ref>ջնջ. ստորակէտ</ref>տեւողութեան անբաւ ջաղացէն եւ զոր գրիւ-գրիւ կը չափէ աղբիւրներու անմահ բերանը, իրենց դագաղի պէս մշտաբաց գուռերուն<ref>դուռներուն, սրբագրուած՝ գուռերուն</ref>մէջէն հոսելով դուրս լաւն ու վատը, չարն ու բարին:
Կրակիալանկէն<ref>Ծնթ. – ալանկ՝ հրապարակ:</ref>երկու-երեք հարիւր քայլ վարօք, հսկայ ընկուզենիի մը խոռոչին մէջ կծիկ եղած` կը սպասէր Սողոմենց տիկինը, ակռաներուն կափկափը մեղմելու համար լաչակին պոչը ծամելով: Կաշի ու ոսկոր: Տարիքը` վեր երսունէն: Այսինքն` առանց սեռի: Ո՛չ հարս, ոչ ալ կին: Վասնզի կինը կը սկսի մեր գեղերուն մէջ քառսունէ ետքը: Բայց կը վախնար: Վախը կիներուն մէջ բնախօսական երեւոյթ է գուցէ, լեղիին պէս բան մը: Զայն հերքելու համար, այսինքն` կիները մութին մէջ մինակնին քալեցնելու համար, գերբնական զօրութիւններ կը միջամտեն: Կախարդ որակուած պառաւները, որոնք գերեզմանէն կը կանչենգոռելները<ref>Ծնթ. – գոռել – գերեզմանը ձգած ու պտոյտի ելած թուրքի սատակ, որ շունի եւ ուրիշ կենդանիի մարմինը հագած` կը հետեւի, գիշերը կէսին, գերեզմանի մօտէն անցնող ճամբորդին:</ref>, ու կը հեծնան անոնց վրայ կամ կը բեռցնեն իրենց քիւփերը, քիչ կը տեսնուին, եթէ երբեք տեսնուած ալ են: Վաւերական խելագարները երբեմն կ՚արհամարհեն խաւարը եւ կը մտնեն անոր մէջ: Բայց գեղացին անոնց համար լոյսն ու մութը մէկ կերպասէ կը ձեւէ: Անոնց լեղին առնուած է մենէ-աղէկներէ<ref>յաւելում միացման գծիկի</ref>, եւ վախին կծիկը` փրցուած անոնց ընդերքէն: Պատահած են բացառութիւններ, առաւելապէս մայր կամ ամուսին, որոնք մինակնին լերան մէջ դիտապաստ իրենց սիրականներուն վազած ըլլան գիշերանց: Կամ սիրահար աղջիկներ, որոնք իրենց տարփաւորը վտանգէն ազատելու համար մոռնան իրենց փէշին այլապէս ահաւոր վտանգը ու սուզուին ծոցը մութին ջուրերուն: Սողոմենց տիկի՞նը: Անիկա հերոսուհի մը չէ հարկաւ: Ցաւագա՜ր մը, որուն խոշոր վիշտը ծանօթ չէ ձեզի Սողոմին բանտ իյնալէն ասդին: Անիկա ակռաներովը պաշտպանած է իր տղուն պատիւը, լուսահոգի էրկանը մեռոնով տղան, աղջիկի պէս խպնոտ ու տաքուկ: Բայց հաճի Աննային պատարագը ո¯ւր դնել: Անիկա զատուած էր կէսօրէն ետքը,ալանկը սպասող կարաւանէն: Գացած, եկած: Յետոյ` աներեւոյթ եղած, դեռ մութը չկոխած, ջղային շատ բուռն տագնապէ մը վերջ, որ յուզած էր թաղը ամբողջ, դուրսէն դիմաւորներն ալ միասին: Ան խուզարկած էր մեծաւորներու կառքերը, մէկիկ-մէկիկ, ամէնէն ալ ուզելով իր մանչը: Կէս-խելագար իր թոնը նեղած էր հարուստներուն աճապարանքը: Նախատեր էին զինքը, հրելով հեռու կառքին դռնակէն ու հայհոյելով տղո°ւն ալ, էրկա՛ն ալ: Այս արհամարհանքը դղրդեր էր անոր արդէն խարխուլ ջիղերը: Ան հանած էր լաչակը գլխէն, կեցած կառքի գիծին ու բացած «օրհնեալ» բերանը այնպէս ջերմութեամբ, որ շունչը կ՚այրէր մօտէն անցնողները: Ու յորդ ու սրտառուչ էր այդ այրի յուզումը, փոխն ի փոխ անէծք ու պաղատանք, զայրոյթ եւ անկարութիւն, Յիսուս ու սադայէլ, երկինք ու դժոխք, – բոլորը մուրատատուր Աստուծոյ մը «կապոյտ» սիրտին յանձնուած: Անէ՛ծքը` պաշտօնական, սարսռազդեցիկ, քիչ մը աւելի մաշած բերանէ – ինչպէս վարժուած ենք լսել փողոցները -, կը վայլէր սակայն անոր սեւ մազերուն ու տարօրէն կենդանի աչքերուն: Բայց նոյն ատեն անյատակ, անդարման կսկիծ: Ու նոյն գիծէ` լրբութիւն, անկարող խեղճութիւն` գիտակցուած ու կորակոր, որբեւայրին, որ աղքատէն ալ ծանր կը ճնշէ միջին խղճմտանքներու, մա՛նաւանդ` երբ հիւանդութիւն մը կամ կանխահաս սպառում մը կը վանեն անկէ էգ տարրը ու մէջտեղ կը դնեն մայրը, տուն մը զաւակներով, երեսի վրայ բոլորն ալ ու տարիներով փողոցին մէջ պտտող կնի՛քը ճակատնուն: Ու ահաւոր են անոնք, երբ կը սպառնան: Սողոմենց տիկինը, իր ջիղերուն հրովարտակովը դուրս էր հասարակաց օրէնքներէն: Ան իրար խառնեց, չորս ճամբու բերան, հարուստն ու ակռայովները, հարսներուն պոռնիկ արգանդները եւ կիներուն անաստուած ուղեղները, աղաները իրենց փորերուն, փարթերուն դաւովն ու աղբովը, իրենց հաշիւներուն ստորնութեամբը եւ անգթութեամբը, – ի՛նչ որ իբր բարոյական ըմբռնում, հաստ ու շօշափելի ու տեղաւորուող` կ՚իյնայ գեղացի կնոջ մը հասողութեան, ամէնը դուրս էր տուած անիկա ու բառերուն ամօթը` ինչպէս անոնցմով թափուածին գարշութիւնը կը շոգիանային բերանին հզօր հուրքէն: Ու կը տարածուէին, թեթեւցած ու արի, դէպի լարուած կտաւները մարդոց խղճմտանքներուն: Ու բառերուն հեղեղէն կ՚անջատուէին պատկերները, վիճակ, պատմութիւն, դրուագ, գայթակղութիւն ու զրկանք, ոսկեջրուած կամ որդնոտ, կամար կապելու հասարակաց խղճմտանքին դէպի կատարները, կամ գարշ կրակոյտէ<ref>կրակոյտի, սրբագրուած՝ կրակոյտէ</ref>մը չեռացող սողոսկումով մը սարսելու մարդոց պայծառ այլուրութիւնը, ուրիշին ցաւին դէմ մեր մուշտակուած ինքնամփոփումը: – Ու ինչ որ գեղին խուլ խղճմտանքը կ՚ընդզգայ, բայց չի բանաձեւեր, կը տեսնէ, բայց չի պարզեր դէպի դուրս, այս կարգի անձերու վրայով –երբեմն ալ առնուածներ, կէս-խենթութենէն անդին սահածներ կը կատարեն այդ դերը աւելի ապենթակայ՝<ref>յաւելում բութի</ref>պատիժին կամ վախին– տարազի կը մտնէ եւ իրականութիւն կը դառնայ, սեփական ու անջնջելի, կոտրած փարչի մը նման դիմանալով դիմազերծներուն փառքին դիմաց: Գայթակղութիւնը<ref>Գայթակղութենէն, սրբագրուած՝ Գայթակղութիւնը</ref>մա՛նաւանդ, զոր<ref>չոր, սրբագրուած՝ զոր</ref>նկատումները, վախը, սանկ ու նանկ հաշիւները թխմուած կը պահեն հարուստ տիկիններու հաստկեկ մէջքին կամ աղաներու մետաքսաւէտ քսակներուն խորը, ասոնց ձեռքովն է, որ կը զերծուի ու կը թափուի հասարակաց վայելումին: Ու անոնք են նորէն, որ կը պոռան, կը շեփորեն զրկանքը քառուղիներու բերանին, խենթութեան կամ ապուշութեան լուսապսակի մը ընդմէջէն, ճօճելով իրենց ցաւագար անձերուն խեղճուկ սիւները, վախէն վեր ու հաշիւէն վար, իրենց արդէն քայքայուած մարմինը անխնայ նետելով դէպի ուժովներուն աքացիները, զանոնք բամպակ իրենց ոսկորներովը խորտակելու մարմաջով: Ու կը բարձրացնեն իրենց մէջքը, ուր ոսկորի օղակ մը չկայ միւսին կառչած, լիրբ ու գրգռիչ, փորձանք հանելու յայտնի ախորժակով: Ու կէս-խելագարն է, որ կը վաւերացնէ փսփսուած, բայց չըսուած պատմութիւններ գողութեան ու բոզութեան, մա՛նաւանդ ազգապղծութեան մեծ կոյանոցէն, պարպելովամճաներուն մեղքին տիկերը փողոցին երեսին, երբ ատոնք իրենց աղբրտանցը որբերը կը խնամակալեն, բայց փտած ձիթապտուղները իրենց կատոզներուն կը փոխեն որբին մաքուրովը եւ կամ երբ իր աղբօրը այրին, գեղանի կամ խաղցուկ, ներս կ՚առնեն իրենց տունէն ու անկողինէն: Որչափ ալ ընդարձակ ըլլան մեղքերուն արձանագրումին յատկացուած թուղթերը, անոնք հատնին պիտի եւ տակաւին դուրս պիտի մնան անհամար դէզերէն մարդոց մեղքերուն: Ըսեր էր շատ բան սիրտէն այրած կինը մեծերու երեսին կամ հասցէին, ու թռած` դիրք բռնելու, նոյն կեցուածքով,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>Նալպանտենց տունին դէմ:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Կարկուտի պէս թափեց անիկա անէծքը Սերոբէ աղային տունն ի վեր, անընդմէջ, անսպառ պերճութեամբ, ամէն մէկ անէծք հագուեցուցած անհուն կենդանութեամբը իր ցաւին ու կիրքին, ընելով բառը պարտէզէն փրցուած ծաղկի պէս շաղոտ ու փափկութեան մէջ երկաթ, վերաքաղելով դիւանը այդ անիծապարտ, ամէն ատոնք<ref>ամէն ատոնք ?</ref>հինգ տարին հեղ մը Աստուծմէ պատժուած սամարացի, գնչու, քիթին քաքը ուտող ընտանիքին, յորդ, կարծր, զգետնող բարբառով, կիրքէն ու կսկիծէն կրկնապէս գունաւոր, ու ատելութեան հզօր սլաքէն փուշ-փուշ քստմնաւոր, ա՛յնքան` որ զարմանք կ՚ազդէր լեզուի այս հարստութիւնը մինչեւ էրկանը մահը ձայնովը արեւի չինկած այս կնոջ բերանէն: Հիւանդութիւնը կ՚ընէ այս գիծէ շրջումներ.<ref>ստորակէտ, սրբագրուած՝ միջակէտ</ref>լեզուագարութիւնը հանդէս մըն է, ձրի եւ գեղեցիկ, դերակատարներուն եւ բեմին վայելչութեամբը, դիրքովը պայմանաւոր: Անոր թոյնէն անմասն հանդիսականները թեթեւ, բայց ներսէն շատ, խորունկ ժպիտով մը կը հետեւին երկու կողմի պարզումներուն, մերկացումներուն: Որքան ատեն, որ կռիւը կը վարուի բառերով, աւելորդ է միջամտութիւնը: Համով-հոտով օրը կը զարգանայ դռնառաջներուն ու դէպքերը պատուհանէ պատուհան կը քալեն դէպի գեղին բոլոր տուները: Ժամ մը այս տեսակ ճակատամարտ` գիրքի մը չափ բան կը պատմէ փողոցին ու հարիւրներով դիմակներ կը թրջին, իրենց մետաքսին մէջ, պաղելով ու խաշած կեղեւի պէս գետին թափելով: Ինչ որ հաճելի ու յանկուցիչ կ՚ընէր Սողոմենց տիկինին լեզուագարութիւնը, հաստ ու իրապաշտ շունչն էր սեռին: Այնքան ամօթխած գեղի հարսնուկը, կռուին արձակութեանը մէջ կը դառնայ ամէնէն ապերասան, լիրբ պառաւին չափ աղտոտ, իր բառերէն, որոնք ջուրի պէս կը հոլովեն անասելի բաներ: Սողոմին մայրը ըրեր էր յարձակումը Նալպանտենց տունին վրայ թանձր փաղանգովը սեռական պատկերներու, – ամուլ արգանդ, անսերմ առնի, սառած, թերմաշ<ref>սառած, թերմաշ ?</ref>ու դեռ բերան չառնուելիք բացատրութիւններ, որոնք կը բուսնէին հայհոյութեանց տարափին մէջէն, պաղպաջուն ու հեղինակաւոր, փոխադրելով գէջ ու հեշտ սարսուռ մը ունկնդիրներուն թաքուն զգայարանքները դէպի: Ոչ ոք մտքէն անցուց, մեղմով կամ սպառնալիքով, ընդմիջել այս պոռթկումը: Խենթերը, ցաւագարները կը պաշտպանուին իրենց ախտովը: Անիկա ոռնաց, շուներէն ալ խոր, հերարձակ, երկու թաթերը ծունկերուն կամարած, իր հիւանդութեան դասական ճիչերը տուաւ արնախառն փրփուր ակռաներէն, թօթուեց ինքզինքը գլխատուած հաւու նման, ինկաւ գետին, քնացաւ, լացաւ, արթնցաւ –ոչ ոք կը մօտենար ախտին այս զերծումին պահուն–, վերադառնալու համար իր հիմնական մատալլկումին: Ան իր զաւակը կ՚ուզէր Նալպանտենց հաճի Աննայէն: Ու կ՚ուզէր իրաւ, մօր ուժգնութեամբը: Այս կարգի նոպաներու ընթացքին, սուտին,<ref>յաւելում ստորակէտի</ref>չափազանցուածին կամ լռուածին ընդմէջէն, հոգեկան իրողութիւնը –ըսել կ՚ուզեմ` տագնապը զինաւորող խորագոյն թաթը– ինքզինքը կը յայտնաբերէ աս ու ան ձեւով: Ուրկէ՞ ուժ, համարձակութիւն կ՚առնէր Սողոմենց տիկինը այսպէս ծանրանալու համար հաճի Աննային պուկին: Ինչո՞ւ «ձեռաց դրած»ի պէս գիտնալ կը կարծէր անսերմ Սերոբին մատը իր տղուն փորձանքին մէջ: Անիկա պոռացեր էր իր ճշմարտութիւնը ամէն օր, իր տղան ատանկ խառնակ բաներու մէջ անմասն յայտարարելով: Հիմա, անմեղ-մեղաւոր<ref>յաւելում միացման գծիկի</ref>` անգամ մըն ալ կանչուեցան խայտառակութեան հանդէսին, զոր կը կազմէր ցուցակագրութիւնը Սերոբին պատանութեան, երիտասարդութեան մեղքերուն: Ու անիկա շարաւի մէջ թաթխուած պատմուճանի մը նման փռեց անոր ընդոծին մեղքը փողոցներու երեսին: Կնոջ մը բերնէն, փառաւոր, վտանգաւոր աղայի մը գոց պատուհաններն ի վեր այս պիղծ անարգանքը զովացուց բոլոր ունկնդիրները: Յետոյ, այսպէս անգամ մը ելած իր ուրդէն, կիրքին հոսանքը ըրաւ անոր լեզուն այլապէս անդիմադարձ: Լուաց անիկա, անպատկառ ու գեղեցիկ, ձեռքով ու ոտքով ուժաւորելով իր բառերը, հազուադէպ շքեղութեամբ մը արտաբերելով պատկերները, Նալպանտենց սուրբ, սուրբ հարսը, թաղեցիներուն սիրական, բոլորին հետ «հուր ու ջուր», բայց արգանդէն ձողտուելիք, Աղուորը, զոր պառկեցուց ոստիկաններուն, հարիւրապետին տակը, կատղած ու անյագուրդ, ա՛յնքան` որ լսողները խշխշացին հոգեկան ցաւով: Թէեւ անգթութիւնը օրէնքն է մարդերու սիրտին, բայց կու գայ պահ մը, երբ մենք կը նեղուինք մեր ներսին չորութենէն: Յետոյ` պէտք է զատել գեղը քաղաքէն: Հոն կեանքը հասարակաց երեւոյթ է, տեսակ մը գորշ կտաւ, փռուած ամէնուն ալ ծունկերուն: Զայն պիտի բանի ամէն մարդու որդի, ադամորդի, իր իսկ օրերուն թելովը եւ կիրքին ասեղովը: Գեղին մէջ, այս կտաւը գրեթէ կը գործուի փողոցներուն երեսին, ու մարդիկ իրենց արիւնով ներկուած թելը հիւսած ատեննին մօտ են եւ նման իրարու: Հարս ու աղջկան տէր էին բոլոր հոդ մտիկ ընողները եւ դիւրութեամբ կը փոխանակէին իրենց սիրելիները իրարու օրհնութեան կամ անէծքին: Ու անկեղծ էին, երբ իրենց սիրտէն կ՚աղաչէին գաղտնիքներու Տէրը, շատ չտեսնել «ցաւած սիրտ»ի, որբեւայրի այս վայբերանութիւնները, ու քաղցրութեամբ «հայիլ» մարդոց ամբարիշտ բերաններուն, անոնցմէ հոսող աղբին թոյնին: Ցեխէն աւելի աղտոտ այս բառերուն մէջ թաթխուած,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>Նալպանտենց հարսը արժանի էր արգահատանքի, յղութեան շուրջը ստեղծուած բազմադրուագ առասպելէն ալ անդին: Թեթեւցան դրացիները, երբ Սողոմենց կնիկը ձգեց օձիքը հարսին, ճանկռտելու համար փառքն ու կառոյցը Նալպանտենց տունին: Բախտաւորին, հարուստին վրայ ամէն յարձակում, որքան ալ անիրաւ` զովացուցիչ ազդեցութիւն ունի միջին մարդոց բանակին մէջ: Զրկուածներու կարգը ատոր մէջ կը գտնէ տարտամ սփոփանք, եւ համբերութիւն` չոր հացին դառնալու: Կը թաղեն հարուստը –ամէնէն կսկծալի տարիքն իսկ զինաթափ չ՚ըներ այս նախանձը– հեշտութեամբ ու բարի, հողին դասովը մէկ-երկու ժամ խաղաղած ու լուրջ: Ու անցաւ առաջ Սողոմենց տիկինը, քան պայմանեալ սահմանը փողոցի կռիւին: «Իժերու ծնունդ», «շան կաթ ծծած», «եօթը պորտով, հունտո՛վ ալ պոռնիկ» այս ընտանիքին հետախաղաղ կորուստը կը սպառնար անիկա սուրով ու տապարով, կրակով ու արիւնով: Ու այս ամէնը վճռական ու առաջին դէմքով, ինչպէս չուշացան դիտելէ: Անէծքի տարազներուն թէականը կը պակսէր այս դիմառնութեան մէջ, ինչպէս սովորաբար մարդերու խեղճ բաղձանքները կը յանձնուէին Ամենակալին քաղցր, արդար նկատառումին: Դուրս թափուածը հաստատական, ուղղակի, անվրէպ ձեւն էր ոչ մէկ խնդրանքով պայմանաւոր: Ու դիտեցին կրկին, որ անէծքներուն տարտամը, տեւողութեան մէջ երկարաձգումը կը պակսէր անոր: Ընդհակառակն, ամէն ինչ կը քալէր ժամանակի ապշեցուցիչ մօտութեամբ մը, սանկ արդէն ոտքի, սեմին սպասող: Ո՞վ կու տար այս ապահովութիւնը գալիքէն: Այս ուժգին ու հաւատաւոր շեշտով Սողոմենց կնիկը տապալեց գետին գեղեցիկ տունը, հնօրեայ օճախը Նալպանտենց Սերոբ աղային, քարը չձգելով քարի վրայ: Անոր համբաւով կալուածները, «կնիկի պէս սիրուած» պարտէզները, շառուկնոց<ref>շառուկնոց ?</ref>այգին, որուն գինին արիւնի պէս սիրտ կ՚առնէր, ու հայրապետական ձիթաստանները տարտղնեց չորս հովերուն, անօթի Իսրայէլին պռկըներուն քսելէ եւ թռցնելէ յետոյ հազար օտարին սեփականութեան: Տարօրինակ էր իր հեղինակութիւնը այս տեղումին մէջ: Ըսես աղէտը ըլլար անոր տանը ծառան, հնազանդ ու պատրաստ հետեւելու անոր ցուցամատին: Ըսես արդէն ափ ըլլար առած աղխերը Նալպանտենց պորտային: Ու զարմանալին հոն էր, որ այդ բառերը մարդոց հոգիներուն վրայ գայլախազի<ref>գայլախաղի, սրբագրուած՝ գայլախազի: [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>բերնով քսուածի պէս գծաւորուէին, ու մարդիկ իրապէս տրամադիր զգային զիրենք հաւատալու անոր: Աղէտին, որ կերպով մը պիտի կրկնէր հեռաւոր, բայց անմոռանալի հրկիզումը հաճի Արթինին պալատին, հետախաղաղ սրբերու համար արիւնն ու անունը Աստծոյ առջեւ «մեղաւոր գտնուած», «պոռնկացած» այս գերդաստանին: Կոչնակին երկար, հարուստ մէկ ողբը անկարող եղաւ Սողոմենց տիկինը ետ բերելու գուշակի իր եռանդէն եւ յիշեցնելու իրեն մարդը գոնէ, որուն դրամն ու կամքը տնկած էին այս ժամը ու անոր մեծ լեզուն, զանգատունը: Ու երկարուն, ողբակոծ, խորապէս մահաստուեր այդ նուագին մէջը զանգակին –մենք կը լսենք մեր ուզածին պէս: Սողոմենց կինը մոռցած էր զաւակը, դարձողները, կը տեսնէր դագաղը, տունէն<ref>տունը, սրբագրուած՝ տունէն ?</ref>տարուած սադայէլներու ուսին վրայ շիտակ դէպի դժոխք–, անիկա կատաղութեան գերագոյն լորձնումով մը զլացաւ «լուս գերեզմանը» Նալպանտենց դիակներուն,պիւրիւմ-պիւրիւմծխացնելով անոնց միսերը` ինչպէս փառքը Աստծոյ «կրակին» մէջ: Հետզհետէ կ՚ամրանար անոր շեշտը, կը խորանար անոր հագագը, աներեւոյթ բանէ մը ճարելով զարհուրագին լիութիւն մը, որով կը զատուի սրտանցը, իրաւը բերնի թափուքէն: Լուսնոտ, «երկինքէն տեսնող» կիներուն մօտ մարդիկ կ՚ընդունին տեսակ մը ցաւագին իմաստութիւն, որ լեզու կ՚ելլէ երբեմն ու կը կանխէ հսկայ փորձանքները: Հաճի Արթինին պալատը կրակ էր առած, գեղէն<ref>գեղին, սրբագրուած՝ գեղէն</ref>շունի մը երկու ժամ ոռնալէն ետքը: Շունը գացած էր եւ ոչ ոք գիտէր, այն ատեն, տէրը<ref>ջնջ. բառի՝ գեղին</ref>կենդանիին: Գեղին մեծ բռնաւորներէն Սափրիչ Թորոսը դուռին տակէն աքացիով վռնտեր էր մուրացկան մը, որ շրթունքները շարժեր ու անհետ էր եղեր: Ժամ մը վերջը կը սատկէր ոսկիներուն դեղինը մարմինին վրայ պատմուճանի պէս հագած, իր ուժին ու փառքին լիութեանը մէջ հսկայ բռնակալը, դեղնախտի շանթահարիչ հարուածով մը: Ու մարդիկ կը յիշեն ուրիշ նման աղէտներ, երբ կիներուն լեզուն բաց է չար օրուան մը չար մէկ ժամուն: Անէծքին, հեղեղուած գայթակղութեան հետեւող խռովքը կ՚աճի այդ նկատումներէն, վերյիշումներէն ազդուելով: Կը պատահի ալ, որ իբր կատակերգութիւն սկիզբ ըրած փողոցային կռիւ մը արիւնոտի եղերական վերջաբանով մը, յաճախ ոճիր, վերահաս կործանում, կրակ ու մահտարաժամ: Անոր համար էր, որ թողուցին` թափէ սիրտինը: Ու զայրագնած, մազերը օձի փունջի պէս խռիւ-խռիւ –անէծքի ատեն սովորութիւն է լաչակը քաշել մազերէն, ձգել մէկ ուսին–, աչքերը արիւնէն կալուած ու նայուածքէն պարապ` անիկա չդիմացաւ իր իսկ կիրքին սաստկութեան ու ինկաւ գետին: Սարսուռ մը անցաւ տանիքէ տանիք: Բայց ոչ ոք երերաց տեղէն: Կարծես կը շարունակուէր տեղալ կրակին անձրեւը: Տերեւ չէր շարժած Նալպանտենց տունէն: Ոչ մէկ գլուխ: Ոչ մէկ շշուկ, բացի կատուին երկարաձիգ մէկ նուոցէն, իբր արձագանգ ճամբան առած անէծքներուն: Փակ վարագոյրները լսեցին անէծքը ու ճօճք անգամ չտուին: Ո՞ւր էր Սերոբէ էֆէնտին: Ո՞ւր` փեսաները, որոնք որսի հոտ առնող շուներու նման մէկիկ-մէկիկ սովոր էին բուսնելու, երբ գեղամէջին, Սերոբին ձայնը բարձրանար քիչ մը իր հունէն ու աղայի վայել հաստութիւն ստանար, սանկ ու նանկ կռիւներու ընթացքին: Դեղնած, մատները ափին մէջ կորակոր մխուած, արիւնելու աստիճան կաշին, ոտքերը ուղտի կռնակ` միսի կծիկ մըն էր Սողոմենց տիկինը, զոր ուղղութենէ զուրկ սարսուռներ կը ցնցէին անընդհատ, մարմինը զգալիօրէն ծռմռելով ու երեսին դնդերները ոլոր-մոլոր, ասդին-անդին քաշելով: Արիւնի թելիկ մը, կախ` շրթներուն մէկ անկիւնէն, կը սողոսկէր ծնօտն ի վար, գտնելով վիզին փորուածքը ու կորսուելով կուրծքն ի վար: Մէկէն երկամեայ մանուկ մը, երես-փուչք մօտեցաւ անոր ու գողտր, ճեփ-ճերմակ իր թաթիկը պարզեց անոր երեսին, տարօրէն քնքուշ ծաղիկի մը նման: Այն ատեն մարդիկ տեսան երկու դէմքերը կարծես փայլակի մը մէջէն: Ու մէկուն անհուն, անկնճիռ խաղաղութիւնը ու միւսին տանջահար, կարծես վիշտի բիւր սլաքներէն առիջուած, բզիկ-բզիկ, բայց իմաստայեղց կտաւը –մօր երեսը ցաւի ատեն նմանը չունի իբր տրտմութիւն, բեկումի պաստառ– կարճ խորհուրդի մը մէջ, միշտ այսպէս, եթէ ոչ քով-քովի, գոնէ դէմ-դէմի, նոյն տանիքին տակ արձանանային<ref>արձանանան, սրբագրուած՝ արձանանային</ref>պիտի: Բոլոր լացողները կը նկատուին դժբախտ: Լացնողնե՞րը…: Երկրորդ անգամ ըլլալով ազգական մը արթնցուց նուաղած կինը: Թոյլ, կարծես խմոր էին եղած անոր ոսկորները: Յօդակապերուն տեղը խաշած, փտած միսի զգայութիւն մը պահ մը վախցուց զինքը եւ արգիլեց ոտքէ: Աչքերը իջած էին հուրքէն, բայց դէմքին վրայ դիզուած կը զգար եօթը տարուան բեկում ու թշռուառութիւն: Բարակ ցաւ մը ոսկորները կ՚ընէր կոտտուն ու պարապ: Նեղ ու դողով էին քայլերը, որոնք կը կենային առաջանալու տեղ: Կին մը մտաւ թեւը, կաթուածահար մը տանողի զգուշութեամբ: Ելան դուրս աղմկուած ու չարաշուք փողոցէն: Անոնց ետեւէն կ՚երկննար մարդոց հետաքրքիր արգահատանքը, մայրերուն սիրտը եւ հարսներուն անպատում խռովքը: Գեղը կ՚եռար քիչ անդին: Խոշոր, սրտագին զուարթութիւն մը կ՚աճէր թաղէ թաղ, կը լեցնէր տունէ տուն նեղկուկ փորուածքները եւ կը յորդէր դէպի տանիք: Դպրոցէն արձակուրդ առած տղաքը կը պոռպռային ու քարեր կը զարնէին քարերու – խորունկ զեղումը մանկունակ այդ ձեւով կը տրուի դուրս: Բանտ էր սակայն Սողոմենց տունը` իր զաւակը սպասող մօրը գլխուն: Ան ականջ չկախելով պզտիկներուն լացին –հիւանդ տունին մէջ տղաքը ինքնաբերաբար կ՚ըլլան լալկան ու դժգոհ– -, նետուեցաւ դուրս նորէն: Բառ չէր փոխանակած զաւկըներուն հետ: Ու չէր տեսած դրացիները, որոնք կը սպասէին բակին մէջ: Չէին կրնար հակառակիլ անոր որոշումներուն. նման փորձ մը միշտ կը յանգէր դասական նոպային: Ձգեցին իր գլխուն: Անցաւ կրակին մօտէն` իբր թէ ճանճեր ըլլային մարդերը, այսինքն անարժան` խօսքի կամ նայուածքի: Չունեցաւ աչք բոցը շրջապատողներուն, վրայէն ցատկողներուն, իրեն պէս զաւկի սպասողներուն: Ու գտաւ ինքզինքը դուրս գեղի բնակելի մասերէն: Խճուղին, որ ընկուզենիներու քաղցր պարոյր մը կ՚ըլլայ հոդ, գեղին նախավայելքը պատմող: Մտաւ անիկա խոռոչի մը մէջ, որ երկճղեան արմատի մը վրայ հսկայ բուն մըն էր ծառի: – Տեսակ մը դագա՜ղ, ոտքի` փոխանակ միւսին նման երկարելու: Այդ տխուր ծակին մէջ կծկտեցաւ անիկա, ձեռները ծնօտին, յոգնած` անհուն իր անձուկէն, ըրած չարիքէն ու կործանած իր յոյսէն: Ունինք վայրկեաններ, երբ դժբախտութիւնը շատ խիտ, շատ մօտ կը գտնենք ու չենք հաւատար անոր ալ, ամէն բանի պէս, անցաւոր ըլլալուն: Սողոմենց կնիկը իր տղան թաղած ատենը ուրիշ յուզում պիտի չունենար, քան սա խաւարակոծ յուսահատութիւնը չդարձող իր զաւկէն: Չայցելեցին անոր իրեն պէս սպասող մայրերու խօսքերն ու պատկերը: Նալպանտենց Սերոբին ահը, անգիտակից խորքերէ, իրեն կը թելադրէր այս քայքայումը: Լալու անկարող, անէծքէն ու կեանքէն, ցաւէն ու յոյսէն իսկ յափրացած նման մէկու մը, որ ծեծուած ըլլար մահու չափ, բայց հրաշքով մը չմեռած, անիկա սպասեց:
Ուշ ատեն երիտասարդներու խումբը հանեց զայն իր խոռոչէն, սրտաճմլիկ պատատումէ<ref>պատատում ? պատառում ?</ref>մը ետքը: Մայրը չէր կրնար հաւատալ սա տղոց, որոնք երդումը երդումին կապեցին Սողոմին ուրիշ ճամբով, արդէն տուն հասած ըլլալուն: Անիկա մէկը չուզեց իրեն հետ: Հակառակ անհուն սպառումին, թերահաւատ` բայց ուրիշ բանի անկարող, անցաւ մոխիր կապած խարոյկին մօտէն ու սուզուեցաւ մեծ փողոց: Բաց դուռներ: Խօսք ու գովք: Երգ ու կերակուրի հոտեր: Գեղը կը մտնէր գիշերին մէջ:
==== Բ ====
Այդ օրը, մութէն քիչ առաջ, պահակ Ուստիանը, իր բլրադիր հովանոցէն գեղ էր կանչուած, շատ ստիպողաբար, Նալպանտենց տունը:
Ձերբակալութիւններէն ետքը, կասկածի տակ ինկած գիւղապետին տեղ Սերոբէ էֆէնտին ստանձնած էր փոխանորդութիւնը գեղին գործերուն: Կառավարութիւնը զայն կը շրջապատէր յատուկ յարգանքով եւ հարիւրապետը չէր մոռնար զայն մեծարել Մեծերու սրճարանին մէջ կամ տունը, «բարեհաճելով» ուտել Նալպանտենց սեղանէն: Սեւ օրեր էին: Ու մարդիկ, առանց հեգնութեան, կը տարուէին դիտելու սա մօտիկութիւնը: Վտանգի ատեն ամէնէն շուտ լռողը մարդոց մէջ ոչ թէ խղճմտանքն է, այլ` անոր գոյնը ունեցող կեղծ զգայութիւններու փարթամ բուսականութիւնը, զոր կը կոչենք սա ու նա վերադիրներով: – Այսպէս` քաջութիւն, արժանապատուութիւն, խօսքին վրայ կենալու աննահանջ յամառութիւն: Նալպանտենց Սերոբէ էֆէնտին, առանց պետական իր գործունէութեան մասին գեղին բան մը զգալի ընելու, եկած էր գեղացիներու համարումին: Կ՚ընէր շատերուն գործը, արագ, թեթեւ: Կը հրամայէր հինէն աւելի հեղինակաւոր՝<ref>յաւելում բութի</ref>ոստիկաններուն, որոնք իր խօսքը երկուք անկարող էին ընելու: Կ՚առնէր տուրքի համար գրաւուած կարասիները հարկահաններուն ձեռքէն ու կը գրէր նամակները բանտի տղոց ու աղաներուն, իրենց մօրը կամ սիրելիներուն բերնէն:
Մութը կոխելու վրայ,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ:</ref>Սերոբէ էֆէնտին, առջին թուրքերէն թուղթ մը, ուրկէ Ուստիանը կը ճանչնար գեղին կամ գեղերուն պաշտօնական կնիքները,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>թրքական քառորդ մէճիտի իր նմանութեան եւ ծաւալին համար, տուաւ պահակին քանի մը կարեւոր եւ կտրուկ հրամաններ: Ասոնցմէ առաջինը ուշադիր եւ հաւատարիմ հսկողութիւնն էր գեղին սահմաններուն մէջ երեւցած ամէն օտարականի վրայ: Յիշեցուց փորձանքը, որմէ անցած էր գեղը, այդ զանցառումին երեսէն: Կարդաց քարոզը, զոր այդ օրերու թերթերը, հայու բարեկամ թուրքերը, հայերուն ընդոծին իմաստութիւնը թելադրած ու բանաձեւած էին: Յանձնեց անոր նամակ մը, զոր պիտի տանէր գիւղապետին կնոջը: Գիւղապետը Պրուսա կը փոխադրուէր կուսակալին «ոտքերը համբուրելու եւ գեղին հաւատարմութիւնը» առաջնորդին հետ հասցնելու մինչեւ «կայսերական գահոյքը»: Կը խօսէր Նալպանտենց լեզուանի տղան, հպատակելով իր լեզուին, որ օրն ի բուն կ՚ընէր այդ մարզանքը, կէս մը շահուն, կէս մըն ալ հաւատքէն: Բայց երրորդ հրամանին ատեն վարանեցաւ: Բառերը չեկան ու կանչել տուաւ իր կինը:
Նալպանտենց Աղուորը, թեթեւ մը գիրցած, այտին վրայ ոսկորներու տարտամ գծագրութեամբ մը –պահակը մասնագէտն էր այդ նշաններուն, որոնք յղութեան անդրանիկ ամիսները կ՚երեւան–, խաթունի մը վայել լրջութեամբ ու օծումով նստեցաւ օճախի կուշտին, կեսուրը ետեւէն, նուաղած ու քիչ շարժումներով: Գեղը դողացնող այդ ընտանիքը ի՜նչ տկար, ճղճիմ պատկեր մը կու տար իր իսկ յարկին մէջ: Երեքին ալ վրայ զարնուած ու նուաստ բան մը, որ վեր էր անոնցմէ եւ հարսին հրաշալի մուշտակը, կեսուրին նոյնքան մեծակառոյց համբաւը կարող չէին հակակշռելու: Բայց ամէնէն եղկելին Սերոբն էր նորէն, որ հակառակ հարիւրապետին մանրամասն զեկոյցին –որով ախոռի տեսարանը կը հաղորդուէր իր իմաստին ստոյգ ապահովութեամբը եւ իր տունը ա՛լ զերծ կը դասուէր ծառաներու շունչէն անգամ–, խուլ անհանգստութեամբ մը կը տաղտապէր ներսէն: Կը դողար թուղթը անոր մատներուն մէջ, ու բառը` ակռաներուն տակ: Անիկա խայթին ներքեւ էր չգուշակուելիք պատահարներու, որոնք արձակուած կը թուէին իրենց հանգոյցներէն: Դէպքերը այս կերպ քաշել գիտեն մեր թափանցումէն բաւական առաջ: Օտարի ներկայութիւնն իսկ բաւ չեղաւ սքողելու այս մտատանջութիւնը, որ առանց բառի իրարու կը թափէր<ref>իրարու կը թափէր ?</ref>տունին գերագոյն հոգը: Աղբի՞ւրը: – Հաճի Աննա՛ն, պէտք եղածէն աւելի սորված Սողոմենց Սողոմին բնութքէն: Բարքերը փոխուած էին ու հօրէ զուրկ երիտասարդին ճամբան Աստուած միայն կարող էր լուսաւորելու, եթէ ուզէր: Հակառակ պարագային մէջտեղն էին նմանները, որոնք կնիկի մը համար աշխարհ մը կը ծախեն: Հարսը` տարտամ ու անմեկնելի խռովքէ մը այցուած, նման հեռազգած մէկու մը, որ աղէտէն շատ առաջ ծուէնները կ՚առնէ գալիք դժբախտութեան, կ՚ընէր երեսները տրտմօրէն քաղցր ու աղերսաւոր: Չէր կարելի հասկնալ, թէ որքա՛ն բան խօսուած էր անոնց մէջ, տղուն հաւանական գալուստէն, քանի որ Նալպանտենց Սերոբը ամիս ամբողջ վստահ ըրած էր իր մայրը, առնուազն Միտիլլի քշելու «անօթի ծառան»: Ուստիա՞նը: Կը հասկնա՞ր այս լոյս չտեսնելիք խռովքը: Սովորական իր զուարթութեամբը` անիկա չփակեց<ref>փակեց, սրբագրուած՝ չփակեց – ?</ref>իր լեզուն: Բայց զգաց, որ մտիկ ընողները դուրս էին սրամտութեան, նոյնիսկ պարզ համին իսկ վայելքէն: Անտեղի բաներ կան աշխարհին վրայ: Անիկա քաշեց լեզուն իր պուկին, ուրիշին ցաւին խնդացող մէկու մը չնմանելու համար: Նոյն ատեն լուսաւորուած էր անոր հոգին: Սողոմենց տղան<ref>աղան, սրբագրուած՝ տղան</ref>տէրն էր այս տունին ու այս կնիկին:
Սերոբէ էֆէնտին մոռցած էր թերեւս, թէ ինչո՞ւ էր կանչած կինն ու մայրը:
– Հանէ՛ տուր:
Սթափեցաւ անիկա: Մէջքէն հանեց իր յուլունքէ քսակը եւ համրեց քսան մէճիտ: Վաշխառու` անիկա համ ու հեղինակութիւն կը դնէր դրամին ձայնին ու հաշուին ալ մէջը: Լումայափոխներու նման արծաթին դէզը հոսեցուց մէկ ափէն միւսը, ու մարդ կը զարմանար, թէ ի՛նչ արագութեամբ մէկ աշխարհէն միւսը կը դառնար խռովայոյզ անոր հոգին: Նոյն պահուն զարկին դուռը: Երեքը մէկ նետուեցան ոտքի: Այս գերզգայութիւնը տխրօրէն տպաւորեց անխելք պահակը: Կը հասկնա՞ր, թէ ինչու էր կանչուած: Բայց կը հասկնար Սողոմին հովը այս ամէնուն մէջ: Անիկա պատրաստուեցաւ մտքէն իր միջամտութիւնը տրամադրել ստեղծուելիք վէճին, քանի որ վստահ էր զարկին հեղինակէն, որ Սողոմենց Սողոմէն զատ ուրիշ մէկը չէր կրնար ըլլալ: Ոստիկան մըն էր սակայն, դարձեալ պաշտօնական թուղթով մը: Սերոբէ էֆէնտին թեթեւցած, նշան ըրաւ մօրը, ցոյց տալով դրամները:
– Տո՛ւր լմնցուր: Ես կ՚երթամ:
– Ո՞ւր, – աւելցուցին երկու կիներն ալ, աճուն տագնապով մը, որ մարմինին կնիքովը կը զատուէր:
– Հիմա կու գամ:
Աղուորը ելաւ դուրս անոր հետ: Ճամբու դրաւ էրիկը, ոստիկանէն ապահովուած: Հակառակ լայն պաշտպանութեան` անիկա ամէն ատենէ աւելի կը վախնար անծանօթ բանէ մը:
Ու կը վախնար մա՛նաւանդ այդ վախուն հաշւոյն<ref>հաշուոյն, սրբագրուած՝ հաշւոյն</ref>, զգուշանալով նեղելէ, խորացնելէ իր զգայութիւնները: Սերո՞բը: Սողո՞մը: Փորի տղա՞ն: Չէր գիտեր տարաբախտ կինը ճշդիւ չափել սրտին ձայնը այս տագնապանքին ընդմէջէն: Երբ մտաւ սենեակ, դրամները վերցուած էին ու հաճի Աննան կէս ըրած արդէն իր հրահանգները:
Ուստիանին պաշտօն կը տրուէր Սերոբէ աղային բերնով, դիմաւորելու, դեռ գեղ չմտած, Սողոմենց Սողոմը ու անոր յայտնելու որոշումներն ու կամքը Նալպանտենց հաճի Աննային: Ուշագրաւ էր, որ խօսքին մէջ յառաջանալուն չափովը անոր իշխողի, հարկադրողի բնազդները կ՚ազատուէին քիչ-քիչ նկուն այն հովէն, որ սեւ, բայց չերեւցող գոլի, ծուխի մը նման կը ճնշէր ամբողջ տունին, առաստաղէն ու հոգիներէն առնելով իր ուժը: Երիտասարդ օրերուն «աբուգաթ» բերանն էր նորէն, համով, կշռաւոր, քաղցր, համոզկեր ու անդիմամարտ, որ դեռ կ՚ազդէր, հակառակ լքուած ըլլալուն<ref>ջնջ. ստորակէտ</ref>աչքին ու այտերուն կախարդ բխումէն: Այդ կամքին համեմատ, Սողոմենց Սողոմը կ՚արձակուէր իր ծառայութենէն: Անիկա այս գիշեր տուն չէր կրնար գալ: Տեղը արդէն վարձուած էր ուրիշ տղեկ մը, ան ալ «որբ», տուն մը բերանի հաց ճարելու պարտաւոր: Կիսաստուեր լոյսին մէջ, պառաւին բերանը խաղաղ աղբիւրէ մը ինչպէս` կը հոսէր ահաւոր իր ճակատագիրը: Որքան կո՜յր ենք` տեսնելու համար մեր բառերուն նիզակները, որոնք կը թափին խելօք մեր շրթներէն ու կը շարուին մեր շուրջը, մեզ առնելու համար անողոք օղակին մէջ երկաթին: Անիկա չէր գիտեր, թէ գոցելով իր դուռը Սողոմենց Սողոմին երեսին, լայնօրէն կը բանար տունը ու անոր բնակիչները` կրակին ու մահուան: Այսպէս է, որ կը վարուին մարդիկ ճակատագրին հետ: Ցեղե՞րը…: Մտիկ ընող միւս կի՜նը: Անկարելի էր թերեւս թափանցել ասոր ալ հոգիին մէջը: Ծունկի, կեսրոջը կուշտին, ամէն մէկ բառէն խայթուած` ինչպէս սլաքէ մը, կը ջանար կարծրացնել անսովոր իր գերզգայութիւնը եւ պաշտպանուիլ իր իսկ սոսկումէն: Անոր կուղպ բերանը ջնջուած էր դէմքէն, բոլորովին հեռու, օտար` սա տեղէն ու պահէն: Ամէն դադարի, երբ պառաւը կ՚անցնէր մէկ մտածումէն միւսը` անիկա նշմարել կը կարծէր այդ լռութիւններն ի վար փայլակումները իր ճակատագրին: Որո՞ւ կը գոցուէին այդ դուռները: Որո՜ւ կը ձգուէր իր հոգին, իր փորին տագնապը ու իր մարմինին բիւրաւոր լեզուները…: Սողոմենց Սողոմը կը ստանար ամբողջ տարեթոշակը: Աւելի` չուխան, որուն չունէր իրաւունք, տարին աւարտած չըլլալուն: Երեք զոյգ գուլպայ, դարձեալ դուրս սակարկութենէն: Այս պզտիկ մանրամասնութիւնները ցաւագին հակազդումով մը կը վիրաւորէին հարսին ամօթը: Կարծես ամէն զիջում փաստ մըն էր անոր մեղքին: Ուստիանին պաշտօն կը տրուէր Նալպանտենց շնորհակալութիւնը յայտնելու ծառային, որ պիտի շարունակուէր սեպուիլ տունին բարեկամ մը: Որ կրնար, նեղ օրերուն, վստահ սիրտով դիմել իր տղուն, նոյնիսկ երբ ինք հողին տակն ըլլար: Որ իր խելքին, ազնուութեան չափը տալու շատ առիթներ ունենար պիտի ասկէ ետքն ալ: Տարիքը կը նմանէր շուտ սրբուող ձիւնի մը: Մարդիկ կ՚արժէին իրենց բարիքին կշիռովը: Խօսքն ու բամբասանքը չարիք են ծներ: «Պիւլպիւլ» էր դարձեր բերանը Նալպանտենց տիկինին: Վերջացնելէ առաջ` անիկա թախանձագին խոստում առաւ Ուստիանէն, որպէսզի ինքն ալ իր կողմէն հրաւիրէր «էւել պակաս հալալ ընելու»: Վերջաբա՞նը այս տարօրինակ քարոզին: …Որ Սողոմն ալ հոգի մը ունէր տալիք Աստուծոյ առջեւ, ինչպէս մենէ<ref>մէնէ, սրբագրուած՝ մենէ</ref>ամէն մէկը: Այս յաջողակ շրջումով անիկա կը կարծէր թումբ կանգնել Սուտին դէմ, որ պիտի պոռթկար, իր հաշիւով, կանուխ թէ ուշ, ու Աղուորին արգանդը հրապարակ դնէր պիտի: …Տէրը կանանչ պահէր Սողոմին արեւը, արե՜ւը բոլոր պատանիներուն: Ու յուզում կար պառաւին ձայնին մէջ: Ուստիանը աչքով կ՚ուտէր խոնարհած հարսին երկնանուէր արտայայտութիւնը: Ծունկի, ձեռքերը հիւսած իրարու, թարթիչները խուփ` Նալպանտենց Աղուորը դէմք ըլլալէ դուրս բան էր այդ րոպէին:
Հարս ու կեսուր մինչեւ պորտան առաջնորդեցին պահակը, որ խորապէս տպաւորուած, կը վարանէր դուրս ելլել: Անիկա ճնշումին տակն էր շատ ծանր պատահարներու, որոնք կը դժուարացնէին շունչն ու քալուածքը: Թաղին անկիւնէն Սերոբին վերադարձը ըրաւ զայն քիչ մը համարձակ: Դրացիներ, աւելի քան հետաքրքիր, կը յամառէին ճանճն իսկ չփախցնել փողոցէն: Անոնք չկրցան ձգել դռնառաջքի իրենց դիրքերը: Եւ սակայն օրը վերջ էր գտած: Աշնան գիշեր էր ու բաւական ցուրտ: Բոլորին համար ալ Սողոմին դարձը առանցքը կը կազմէր անակնկալ դէպքերու: Մօրը վայբերանութիւններէն ետքը` տղուն արի՞ւնը: Սեւ սէ՞րը: Նալպանտենց հա՞րսը: Ու կը յիշէին մտովի հսկայ պատարագը, որով մուտք էր ունեցեր Նալպանտենց օճախին ապագայ ժառանգը, ամբոխին դատումներէն ներս: Պիտի գա՞ր Սողոմենց տղան: Պիտի չգա՞ր: Անկարելի է կին ըլլալ ու ասիկա չհասկցած քաշուիլ տունէն ներս, լռեցնել ճաթելու չափ լացէն սիրտ ելած մանուկը, սեղան շտկել ու բերան մը հաց ծամել, չվազել կրկին վար ու դողդղալով հանդերձ կոկոզ ընել դրան շեմին, հոգ չէ թէ էրիկը սպասէր վերը:
Իր ստանձնած պարտականութիւնը կատարելու համար էր, որ Ուստիանը փութացած էր գեղէն դուրս, զատելու համար Սողոմը դարձողներու խումբէն:
Անգամ մը, որ անիկա դադրեցաւ լսելէ իր ետեւէն գլգլուկը աղբիւրին, արձակեց իրմէն իր պզտիկ եղբայրը, դէպի տուն: Ու փոխանակ շարունակելու խճուղին, որ շիտակ գեղամուտքիալանկը կը հանէր, շեղեցաւ, կոյր արահետէ մը, դէպի ձախ: Իրեն կը հետեւէր Սողոմը, կամազուրկ ու յիմար, ինչպէս կը տրուի ըլլալ մեզի, մեծ, վաւերական յիմարացումէն առաջ: Չհարցուց շեղումին պատճառը: Բայց խռոված էր ան այս սուրհանդակէն: Հոծ, թթաստանները, գրեթէ մերկ ճիւղերով, որոնք իրենց առաձիգ մտրակովը կը ծեծէին անոր երեսները: Խոնաւ քաղցրութիւն մը կը ծաւալէր գետնէն ու գիշերուան առջի մսուքը ոստէն կ՚անցնէր անոնց ափերուն: Սողոմը փորձուեցաւ հարցնել այս աւելորդ ճամբուն իմաստը: Բայց ամօթ մը, վախ մը կը փակէին անոր կոկորդը: Աղբիւրը մօտ էր բաւական: Կտրեցին այդ մարզը, դժուար ու նեղուած, վասնզի աղբուած ու ոռոգուած հողը կը դաւէր անոր արդէն սպառած ոտքերուն: Ելան միւս ճամբան, որ ուրիշ ուղղութենէ մը գեղ կը հանէ կրկին, բայց Նալպանտենց թաղը հեռու կը ձգէ: Սողոմը հասկցա՞ւ պահակին շարժումներուն իմաստը: Կածանը, քիչ գործածական, քանի մը անդարմանելի փոսերէ կտրտուած ու հեղեղներէ կրծուած, գողի ճամբու պէս բան մըն էր, որ գեղին արեւելքը կը դառնար, հատնելու համար անոր կռնակին: – Սողոմենց թա՜ղը: Հիմա յստակ էր ա՛լ<ref>ալ, սրբագրուած՝ ա՛լ</ref>շրջումին իմաստը: Ոտքերը սառեցան յուզումէն: Կեցուց խիստ ու հարցուց.
– Ո՞ւր:
– Տո՛ւն:
Բառերը երբեմն յստակ են մեր մտածումներէն շատ աւելի:
– Գի՞ր կայ:
Կարծր, պողպա՛տ` հնչիւնը, որով հագուած էին սա զոյգ մը բառերը: Սուտ չէ ժողովուրդը, երբ «դանակ»ի պատկերը կը գործածէ երբեմն, տարազելու համար այս գիծէ վայրկեանները:
– Գիրը ի՞նչ է:
– Հարիւրապետէն:
– Հարիւրապե՜տ:
Ուստիանը անկեղծ էր երբ աւելցուց.
– Լուր չունիմ:
Բայց մտքէն տեսաւ թուղթը փռուած Սերոբէ աղայի ծունկին, ուրկէ սեւ, ճերմակ գիծերով յատակէն աչք մը, կնիքը, իմաստի կ՚ելլէր Սողոմին լուսաբանութեամբը: Մտածեց սակայն ու անոր ուղեղը չէր բաւեր անդին անցնելու դէպքերուն փաթաթէն:
– Բան չըսի՞ն քեզի:
Դարձեալ հարցումը կը բխէր երկաթեայ մարզերէ, սրցուած ու տարօրէն տխուր: Յուսահատութիւնը կը զատուի այս երանգով միւս, գործօն կարծրութենէն, որով յաղթողները կը խօսին:
– Ո՞վ:
Ա՛լ պատասխան չտուաւ Սողոմը: Յայտ էր, որ Ուստիանը անծանօթ էր բանտին վերջաբանին: Տեսակ մը ամօթ, տեսակ մը կատաղութիւն պլլեցին մէկէն անոր ջիղերը: Զինքը նետեր էին դէպի ախոռը…
Կը քալէին սակայն: Ուստիանը ուրկէ՜ գիտնար, թէ Սողոմենց Սողոմը ընկերներուն հետ բանտէն արձակուելէ յետոյ վար էր դրուած բանտապահին խցիկին մէջ: Պատկերին այս կտորին Սողոմին հոգիին մէջ կրկին ուրուացումը բաւ եղաւ, որ մազերը ցցուին մարմինին բոլոր մասերէն: …Ինչ ալ յստակ էր խցիկին թղթազօծ պատին` հանգոյցը զոյգ դաշոյններու կոթին, որոնց կեռ կտուցները իրարու երկարած, ձուածիրի մը մէջէն կը կախէին տաճկական զինանշանը, ով գիտէ ո՛ր բանտարկեալի մատիտէն փրթած ու հոդ գամուած, ճանճի աղտոտութիւններով պիսակաւոր: Անիկա սթափեցաւ ոտքին անցած արմատի մը զարկէն, ցաւառիթ ու բիրտ: Չիյնալու համար թեւ էր նետած Ուստիանին: Պատկերը կը բռնանար: Քալեցին սակայն: Օր մը առջի անձրեւէն կակուղցած հողին վրայ անոր ոտքերը կը հաստատէին քաղցր համեր, անփոխարինելի գգուանքը հայրենի հողին, մոռցնելու չափ արտակարգ պրկումը, որով լարուած էին իր ջիղերը, դէպի վտանգը, դէպի կինը իր արեւելումին մէջ, խենթեցած ու կոյր: Ու միւս կէ՜սը անոր հոգիին կը վերադառնար իրեն, անվերադարձ մեկնող բաներու այն կսկիծովը, որուն ձգողութիւնը, տառապագին ու անհուն կարօտով, ան զգացեր էր չորս պատին մէջ թխմուելէն ասդին: – Հեղ մը քալելու ոտքերուդ բոլոր կարկինները լարած, ուզածիդ չափ յառաջանալով.<ref>յաւելում միջակէտի</ref>մանկունակ ըղձաւորութի՜ւնը, որ կը չարչարէ անկողինին կապուած հիւանդը կամ գառագեղուած երիտասարդը: Կ՚անցնէին պարտէզէ պարտէզ: Ու իւրաքանչիւրին հետ անոր մտքին կ՚այցելէր տանուտէրը, լաւ կամ վատ, քովէն կինը, նոյնպէս իբր իմացական յօրինուածք, ելած ա՛լ իր պատեանէն, ու սաւառնող` միջոցին մէջ մեղքի ու վարձքի իբր խորհրդանիշ, ու անոր հարսը, այս անգամ ֆիզիքական իսկութիւն, ու աղջիկը` իբր շօշափելի փափկութիւն, որոնք չէին սեղմուեր անոր ուղեղին ներքեւ ու կ՚իջնային վար, խառնուելու անոր զգացական կեդրոններուն: Սողոմը չէր հարցներ ուղղութիւն: Կ՚ունենանք ասանկ սուզումներ, որոնց ընթացքին ներքին կեանքը մեզ կը բռնավարէ: Կը վախնանք` բայց չենք ուզեր ազատուիլ այդ գերութենէն: …Կը սրբուէին պատկերները, յօրինումին արագութեամբը: Մեկնողներ, լոյս, օդ, թուրք, կիներ ու աղջիկներ…: Զինքը հրեցին կրկին խցիկը: Ծերունին, պաշտօնի բերում, ընդունած էր չկամ ու խոժոռ: Թուրքին է՛ն անարժէք կտորն անգամ իմաստի կ՚ելլէ երբ մօտիկը գայկեավուրին: Չէր խօսած Սողոմին, բայց չէր ալ կրցած դիւրաւ դատել նայուածքը սա անհաւատին կտորէն, որ խառնած էր, գեղացին էր հաստատողը, ծառայի իր մարմինը հաճի Արթինին իշխանական մահիճին եւ ուշադրութեան էր ելած սեռին ու երգին կրկնակ խռովքովը: Լալու չափ յուզուած` մտիկ էր ըրած անոր սիրայինշարքիները<ref>Ծնթ. – շարքի – ձգձգուն եղանակով սիրերգ:</ref>: Չէր հրամցուցած սիկար, աննշան տուրք մը, որով առնելիքուոր կը դարձնէր ինքզինքը խցիկը ինկող ամէն թշուառականէ եւ չէր մոռնար պահանջը` եօթը պորտէն գանձելու:
Յամառ` զննած էր զինքը մազերէն մինչեւ եղունգները: Սողոմենց Սողոմը մատաղատի էր շատ, հասկնալ կարենալու համար, թէ ինչպէս կէս դարու գործածութենէ մը ետք, մարդոց է՛ն հիմնական զգայարանքները կը պարտուին ժանգէն, բայց դիւրաւ չեն մեռնիր: Թէ` ծերութիւնը, երբ խօթութիւն չէ, անհուն ըղձաւորում մըն է դէպի սեռը, դէպի զայն յիշեցնող, դէպի ան տանող բոլոր բաները: Եօթանասունամեայ պահապանը դեռ անմասն չէր կոծկոծուն ու գէջ այն խռովքէն, որով կը խոնաւնան զգաստարաններուն բոլոր նկուղները: Բանտը մարդկային կենդանին կը վանդակէ` անոր ամէնէն տենդավառ տարիքին: Ու այդպէս զգետնուած անասունէն սեռը իբր տեսանելի գոլ մը կը հոսի դուրս: Ժանգոտ ու անողոք վանդակը, որ կը գառագեղէ մեղաւորներու այս խոռոչը, մշտապէս բաց կը պահէր անոր ռունգերը: Իր հասունութեան տարիներուն անիկա ապրած էր չորս կնիկներով, երկուքը պաշտօնապէսնիքեահով, երկուքն ալխարճ: Ու հասկնալի էր իր տկարութիւնը ներսի արարածներուն հանդէպ: Անիկա կը տեսնէր պառկողը, զոր մեղքին շուքը կը խորանարդէր,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>իբր պատահական ծերութիւն մը<ref>պատահական ծերութիւն մը ?</ref>, անշուշտ սրբագրելի ու ատով տանելի: Շարժումի եւ գործողութեան պակասը, որ մարդոց մարմինները, թմրումի տրուած գաղջութեանց ու թմբիրի կը տանի ու, մա՛նաւանդ` երիտասարդութեան ու առնութեան հզօր սիւնը, որ առտուները բանտարկեալներուն մէջքը կսկծագին ու խոշտանգուն զարկի մը կը վերածէ –բանտը սեռին լիութեան, ազատութեան հագցուած ամէնէն անարգ ու վրդովիչ բռնաշապիկն է–, յիշատակը, որ մեր թարթիչները կը հիւսէ կարծես իր գաղփաղփուն մարմինին օրան մը ճարելու հոգով, կարօ՛տը, որ մեր ներսէն պուտիկ-պուտիկ կը բարձրանայ հսկայ հրդեհի մը պէս քալելու համար մեր մարմինին բոլոր մարզերէն ու հոգիին բոլոր բջիջներէն, – ասոնք բոլորը մէկ սեռային պատահարը կը տանին կրկնակի խորութեան, խելացնոր, նուաղուն, անպարագրելի բանաստեղծութեան: Թող եղանակ մը, աղիքի կտորէ մը կամ կէս-կոտոր սրինգէ մը, նոյնիսկ քիչ մը թաց խռչակէ մը դողդողայ այդ թմբիրին վրայ, ու մարդոց բոլոր ոսկորները պիտի կոտտան: Ու անոնց աչքերը պիտի շղթայուին, ներքին պատկերը անհոս<ref>անհոս [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>բռնելու համար: Աս է պատճառը գուցէ, որ սեռային հեղեղատէն բանտ քշուած ամէն տղայ յայտնի համակրութիւնը կը վայելէ<ref>կը վայլէ, սրբագրուած՝ կը վայելէ</ref>իր ընկերներուն ու, աւելի՛ն,<ref>միջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>կարգը պաշտպանելու պաշտօն ունեցողներուն: Այս զիջումը տկարութեան կը փոխուի ալ անոնց մօտ, որոնք նուազ տարւօք, քանի մը կին կապած են իրենց անկողինին, ժամը իննին կու գան իրենց դիւանը չորս-հինգ գրիչ խաղցնելու, մտիկ կ՚ընեն օրուան նորութիւնը, աչք մը նետելու նոյն ատեն օրաթերթին, կը խմեն իրենց սուրճը եւ կ՚աճապարեն դառնալ տուն, իրենց կիներուն: Կառավարութեան պաշտօնեաները երբ հալածանք չունին հայուն դէմ, կը խօսեցնեն տարեցները ու դուք գիտէք, թէ ո՛ր մարզերէն: Բայց ոչինչ սրտառուչ է այնքան, որքան բամպակ մօրուքով ծերերուն խուլ, անդիմադրելի հակումը դէպի խորհրդաւոր զօրութիւնները մեր սքողուած նահանգներուն: Անոնք պիտի սրբեն իրենց ականջներուն քիչ մը գուլ ճամբաները, աւելի խոր առնելու համար հեշտութիւնը բառերուն, երբ ասոնք կիներուն համը, աղը, պղպեղը, կրակն ու զգլխանքը կը փոխադրեն դէպի հեռուները մեր ջիղերու լիճերուն: Անոնք են, բանտապահ կամ ինքնատիպշնծեր [79], տարիներով պապակուն, որ պատմումի պիտի ձգեն կիները, ստիպելով ոճրագործները խօսիլ անոնցմէ: Ու խօսիլ իրենց ուզածին պէս: Պիտի պահանջեն նոյնիսկ մարմինի կտորներ, խոշոր ալ, փոքր ալ, կնոջ մը աս ու ան մասերէն ու թուքերնին կուլ տալով պիտի խփեն իրենց կոպերը, երբ պատմողը –շղթայուած կամ ոչ– գալարէ իր բազուկները, հիւսէ մատները իրարու, այսպէս կազմուած կիսաջիղը անցընէ ծոծրակին ու հրէ գլուխը ողնայարն ի վար, օձի մը մարմինին պէս առաձիգ ընելով մէջքին սիւնը ու հոսէ սարսուռը մինչեւ իսկ ոտքին մատներէն, թօթուըւող ձիու մը նման աջ ու ձախ ծուփ տալով…: Շնագայլերու մռայլ աղաղակ մը հեռուներէն սթափեցուց Սողոմենց տղան: Խաղողի օրեր էին ու կթուած այգիներու մէջ գազաններուն այդ ողբը չարագուշակ բան մը կ՚անցընէր մութին երակներէն: Երկու քալողները ելած էին դուրս, գեղին պարունակէն: Ճամբա՛ն, յիմար ու անհամ, զոր ատեր էր անիկա, խելքը հասնելէն ասդին: Ամէն տղայ ունի այս յամառ ու անսրբագրելի խորշանքը կամ համակրութիւնը գեղին աս ու ան կէտերէն: Ճամբաները ասոնցմէ առաջինները եղան: Անշուշտ` այսպէս տպաւորուելու սկզբնական պատճառը կը թաղուի անգիտակից մշուշի մը խորը ու հաճոյքի կամ տհաճութեան սլաքը մոռցած է պատահարը հիմա, երբ ա՛լ բիւրեղացումը կատարուած է: Գուցէ խորունկ ցաւ մը, մեծ նուաստացում մը, աղուոր ու անմոռանալի նայուածք մը, զարթօնք մը կը պայմանաւորեն զգալու այս կերպը: Սողոմը կ՚ատէր զայն, տղայ օրերուն մեծ օձէ մը հալածուած ըլլալուն յիշատակովը: Կը կարծէր այդպէս, առանց գիտնալու բուն զսպանակը խորշանքին: Ճամբան կը դիմէր գեղ, վերէն, կտրելով գերեզմանին փէշերը, հասնելու համար Սողոմենց տունը: Ու գերեզմանը, յաճախ զուարթ խաղավայր մանուկներու, երբեմն հզօրապէս շաղկապուած է աղէտով, որ յանգած է անոր պարիսպներուն: Կան տղաք, որ իրենց հօրը կամ մօրը մահուան պատասխանատուն կը նկատեն գերեզմանը ու այդպէս ալ կը մնան, դեռ մեծնալէն ետքը: Քանի մը ծանօթ կեռասենիներ: Շատ գեղանի տանձենի մը, որ քանի մը տարուան մէջ շտկեր էր ինքզինքը, տունին աղջկան նման, այս տարի հարսնցու ու աղուոր: Շագանակենին Անթիքա Անդանիկին, կարճ բառով` Փորսուխ Անդուկին, որ ամբողջ գեղին այպն ու հեգնութիւնը ոտքին տրուած, եօթանասունհինգ տարիքին չէր խպնած կրկին կարգուելու, թոռանը տեղ անցնող աղքատիկ որբուհի մը անկողինին կապելով: Մութին մէջ, հարուստ ու մարդամօտ ծառը, կը կենար խրոխտ ու բարի, տիրոջը նման ու անհասկնալի` ինչպէս է ճամբան, որ ուղեղէն կը սկսի, կը սուզուի ողնայարին կամարուղին ու կ՚աղբերանայ, առանց հաշիւ տալու, մեր նկատումներուն կամ շահերուն: Ու Սողոմին միտքը կը տեսնէր դեռ առոյգ ծերունին, փորը խոշորկեկ, գունատ երեսներով, ահագին կաս-կարմիր քիթ մը դրած օղիէն կապուտցած իր այտոսկրներուն մէջտեղը, շիփ-շիտակ` իր կրունկներն ի վեր` ծոծրակին վրայ մորթին հազիւ քանի մը ծալքով: Ան կը հասկնար Անդուկը, Անդուկները, որոնք կը քալէին հիմա իր մէջէն: Կայծակի պէս լոյս մը զարկաւ անոր ուղեղին: Բացուած էր անդունդը, ուր կը վազէր անիկա: Տասը գեղ, հարիւր հարիւրապետ պիտի չբաւէին զինքը կեցնելու այդ ճամբուն…: Ու Սողոմին միտքը կը տեսնէր միւս ծերունին, ծունկի, գզիաթին<ref>գղիաթ, սրբագրուած՝ գզիաթ</ref>վրայ, մորթը դեղին, ծուխի բռնուած բամպակի գոյնով, մէջքը բռնելու համար տքալով, բայց լեզուին ծայրով եղելով շրթները, երբ արգանդի պատմութեան մը փոշիները, շամանդաղները իյնային բանտին վանդակէն դէպի խցիկը: Կեա՜նքը` նո՛յն, ամէն տեղ: Ու անիկա տեսաւ ինքզինքը, ուրիշներէն զատուած ու դրուած անոր խցիկին:
Իր լռութիւնը, որ զայրացուցած էր<ref>որ զայրացուցած էր ?</ref>: Բանտապետը անգիր դիւանը կը նկատէրինքզինքը սեռային հարցով գառագեղ ինկած բոլոր պատժապարտներուն: Անիկա, տարիներէ ի վեր, սովորութիւն ունէր, պատիժը քաւելէ յետոյ, աշխարհին դարձողները խօսեցնել, լիակատար պատմումով:Քոմիթաճիներու գործէն դուրս ուրիշ ալ պատճառով բանտարկուած Սողոմը, գեղացիներուն շատախօսութեամբը սեռային հերոսի վերածուած, տալիք համար ունէր ու չտուաւ: Հանդուրժեց ծերուկին հայհոյութիւնները, հանդարտ, գրեթէ ապազգայ: Մնաց լուռ անոր սպառնալիքին դիմաց, որ չոր բառ կրնար չըլլալ: Ամէն հայ, ամէն րոպէ, ենթակայ է այդ երկրին մէջ, որեւէ աղէտի: Սիրտը կճրտեց մէջէն, երբ ոստիկանները կանչեցին զինքը դուրս: Կը տանէին ետ: Հանեցին դուրս բանտին սահմաններէն: Սուինաւոր, չորս ժանտարմա կը քալէին, զինքը մէջտեղ առած: Տարածութի՛ւնը, լքուած կալ մը աղիւս գործելու: Ծայրին` տեսակ մը ախոռ, բոլորովին բացը, գետակին ափին, ուր ջուրը հնօրեայ ժայռի մը կռնակը կը ծեծէ աղմուկով ու անվերջ: Ներսը, ցեխէ ծեփ, բայց շատ հաստ պատեր: Ջրաղացի մնացո՞րդ, թէճինիվիզներու<ref>Ծնթ. – Ճինիվիզ – ճենովական: Որ թուրքերը կանխող գրաւումն է ծովեզերեայ կարգ մը բերդերու վրայ: Տարազը ընդհանրացած է, թուրքերու ծանօթ պարզապաշտութեամբը:</ref>օրերէն շինուած անհասկնալի բան մը: Հիմերը` քար սակայն: Դուռնէն զատ, լոյսի համար աննշան փորուածքներ, տանիքին<ref>տանիքէն, սրբագրուած՝ տանիքին</ref>շատ մօտիկ, որոնց բերնին` թխմուած սակառները կը սպաննէին ինքնին վախկոտ ու նիհար լոյսն ալ: Ի՞նչ է, որ աւերակներն անգամ զարհուրելի կ՚ընէ թուրք` գեղերու սահմանին: Սեմէն մտնողը կը համակուէր անբացատրելի անդոհէ մը, ա՛յն երակէն, որով շաղկապուած կը մնան<ref>կը մնար, սրբագրուած՝ կը մնան</ref>մեր մէջ մահը, կարգ մը տեղեր, կարգ մը մարդեր: Թուրքերը շատ ունին անոնցմէ: Բանտին մէջ յաճախ կը խօսուէր այսինին<ref>Ծնթ. – ին – որջ, քարայր. նեղ եւ մութ տեղ</ref>վրայ, ուր կը տարուէին բոլոր անոնք, որոնք ծեծի տակ ճշմարտութիւններ ունէին յայտնելու: Սողոմը հոն ընդունեց վճռական հրամանը, որով կ՚արգիլուէր իրեն ոտք կոխելու Նալպանտենց Սերոբէ էֆէնտիին տունը: Հարիւրապետն էր այս զեկոյցին հեղինակը, ուրիշ չորս ոստիկաններու սուինաշեշտ ներկայութեան: Լիրբ, հեգնող աչքի մութ շարժումներով, չըսելով հիմնականը իր մտածումին, բայց գուշակել տալով սպառնալիքէն անդին թելադրուածը` անիկա կը խօսէր իր ցեղին ատելութեամբը: Թուրքերը այլեւս ներարկուած էին անպարագիծ այն թոյնով, որ տկարներու վրայ փորձուելու իր ապահով, ապավնաս հանգամանքովը առաքինութեան, ցեղային զգայութեան կը վերածուի: Անսաստումի մը պարագային –Աստուած հեռուն ընէր նման ոճիր մը– ան երդում ըրաւ Մարգարէին սուրբ անունովը, ծեծի տակ ցեխի վերածել անոր միսերը –օրինակը կ՚առնէր աղիւսարանէն– ու փոշի` ոսկորները: Գանամահ, խեղդամահ, հրամահ, միշտ նոյնն էր եկող պատկերը երեք երեսներուն ալ տակը: Արդարութեան ու ապահովութեան պաշտօնակալը կենդանի գոյներ, հաստ ու աղտոտ պատկերներ ունէր իր բառերը լուսաւորող: Հակառակ տարազին, որ արդիացած էր Արեւմուտքէն գիծերու ընդօրինակումով, խորքէն սա պաշտօնեան<ref>պաշտօն(եայ)ն, սրբագրուած՝ պաշտօնեան</ref>կը մնար աւելի քան թուրք: Յետոյ, զայրագնումի րոպէի մը, ան արտասանեց նաեւ մահուան ալ վճիռը, որ իր շրթունքին բարիքը կը կազմէր սա պահուն: Ո՞վ կ՚արգիլէր սա մարդերը սպաննելէ սակեավուրին կտորը: Բայց թուրքերը խի՜ղճ ունէին: Չըրաւ ատիկա հարիւրապետը, վասնզի փափուկ էր սիրտը: Տղուն հպարտ, անզգած լռութիւնը –Նալպանտենց տունին վերյիշումը զայն նետեր էր ծոցը երազին–, թէ ուրիշ պատրուակ մը զայրացուց այդ փափկութիւնը, թուրք սիրտը, որ ծեծը հրամայեց նշանացի: Բարուրանք անշուշտ այս ցուցամոլ զայրոյթը, քանի որ հրահանգի մը համար սա չարագուշակ ծակին ընտրութիւնն իսկ փաստ էր կանխամտած գործողութեան մը: Հարիւրապետը իր խոստումը կը կատարէր Նալպանտենց Սերոբին: Այն ատեն ծեծեցին տղան: Փոյթ իսկ չունեցան կապելու, գետին տապալելու, թերեւս հաւանական ընդդիմութիւն մը վերջնական պատուհասելու խուլ ծրագրով մը: Մաուզէրներուն բուները կատարեցին համազարկը: Ինկաւ անիկա վար, կողէն կոտրուած: Նուաղում ու լռութիւն: Կղպուած էին ակռաները: Դադար: Ժանտարմաները պատիհոնին սպասող դոյլերը առին ու բերին գետակէն ջուր: Թափեցին վրան: Պաղ այդ զգայութեան տակ բացուեցան Սողոմին աչքերը: Սկսաւ համազարկը: Արիւն` քիթէն ու բերնէն: Դադար: Հարիւրապետը մտրակը տարաւ բերնին: Վերջ գտած էր ծեծը: Անիկա հեռացաւ, կիսաժպիտ ու հպարտ: Ըսեր են, որ սիրտերը նոյնը կ՚ըլլան տարիքէ տարիք: Գուցէ: Ըսեր են, որ շատ ալ չեն տարբերիր անոնք ցեղէ ցեղ: Գուցէ: Բայց չեն ըսեր, որչափ գիտեմ, որ նոյն ըլլան մարմինները տեղէ տեղ ու պահէ պահ: Ամբողջ հինգ դար մեր ժողովուրդը կրեց այդ մարձումը իր մարմինին վրայ: Սողոմին ըրածէն տարբեր ընելու համար ուրիշ զոհողութիւններ դեռ չէր աչք առած: Ոչ մէկ ատեն, միւս կողմէն, թուրքն ալ այնքան հերոս, զգլխուած, ներքին հուրքով գեղեցիկ է եղած, որքան այն ատեն, երբ շղթայուա ծ մը, գերի մը, կին մը, մանուկ մը կը ծեծէ: Ոչ մէկ ժողովուրդ այնքան սեռն<ref>Ծնթ. – սեռն՝ հարազատ, բնական:</ref>, միապաղաղ հաճոյքով կը հաղորդուի այն յուզումին, որքան թուրքը, երբ իր առջինկեավուրները կարգաւ ծեծի կը քաշուին: Հոս, գերազանց է իր վայելչութիւնը, դիւրին եւ ընտանի, որքան չէ գուցէ մորթելու ատեն, ուր հաստութիւն, թափուած արիւնէն առաջացած անասնութիւն, աւելի տգեղ բան մը` վաւաշը, ատկէ աւելի տգեղ` սերմը կը միջամտեն ու կ՚եղծեն պատահարին սկզբնական, հատու գեղեցկութիւնը: Այս պատմութեան ընթացքին մեզի պիտի տրուի ծանրանալ թուրքին այս առաքինութեան վրայ: Կ՚ըսեմ ասիկա առանց յետին մտքի: Հարիւրապետին հեռացումէն յետոյ ոստիկանները պահ մը վարանեցան: Չէին գիտեր իրենց ընելիքը: Մէկը վազեց, հարցուց, դարձաւ: Դուրս ձգեցին տղան, մէջքէն վերցուցած, վախնալով` որ իրենց ձեռքը կը մնար թեւը կամ սրունքը: Կղպեցին աղիւսարանին դուռը ու գոհունակ հազով մը բացուեցան, ամէն մէկը մէյ-մէկ ուղղութեամբ մը: …Բացաւ անիկա աչքերը: Ոսկորները, կոտտացող զանգակի մը նման, ամէն կողմէ կը ճուային իրենք իրենց: Ցաւ չէր ասիկա, այլ` տեսակ մը այրուցք, որ ալիք-ալիք կը բարձրանար խորերէն: Կ՚ուղղուէր դէպի սիրտը ու կը դառնար ետ, թափուելու տեղ չգտնող հոսանքի մը նման: Շարժո՞ւմ, – անհնար: – Վասնզի խաղերը դադրած էին գործելէ: Սպասեց: Բայց ի՞նչ<ref>ինչ, սրբագրուած՝ ի՞նչ</ref>բանի: Աչքերուն մէջ աւազի զգայութիւնը մեղմացաւ քիչ մը: Օդին զովութիւնն էր, որ կ՚անցնէր անոր երակին<ref>երակին ? կրակին ?</ref>մէջէն: Յետոյ գտաւ, որ միսերը ոսկորներուն փակցուած բացէն կտորներու կը նմանէին, որոնք կ՚այրէին զինքը: Դադրած էր արիւնը: Բայց մարմինին շատ մասերուն վրայ անոր հետքերը կը չորնային: Ջուրը դալկացուցած էր անոր այտերը, որոնք կորսուած արիւնին չափը կը պատմէին: Ոչ մէկ շշունջ: Բայց դէմն էր խճուղին, որ արտերուն մէջէն կը կորանար դէպի զառիթափի հայ գեղերը: Տուներ, այդ գեղերը, այդքան հեռուէն, գամուած բլրակողերուն, խորտուբորտ ու դժբախտ: Չանցաւ անոր մտքէն կեանքը, որ այդ գորշ կամ ճերմակ նշաններուն տակը լարուած էր, ով գիտէ ո՜ր աղէտին համար: Յետոյ մտիկ ըրաւ: Գետակին բերանը, որ ատեն-ատեն ոլորուտ բան մը կը դառնար: Յիշեց եղէգները, որոնք անոր ընթացքը կը համազգեստեն մինչեւ լիճ: Գիւղաքաղաքէն ծոյլ հաջոցներ չեղող շուներու: Արե՛ւ: Բաց կապուտութիւններ: Ճնճղուկ մը` աղիւսարանին կտուրին, թեթեւ ու սիրաւէտ, համբուրելով իր իսկ կուրծքը: Ճնշում, սրտին, որ նեղ կու գար: Աւանակի մը տոտիկները, որոնք հին սալարկներու կռնակը կը զննեն այնքան դժբախտ ուշադրութեամբ մը, չսահելու համար ահագին սալերէն: Որքա՞ն` այս կիսանո՛ւրջը, ուր ցաւին շոգին եւ իրականութեան խաբուսիկ զգայութիւնները կը լուծուէին իրարու մէջ: Ոչ մէկ յուշք գեղէն: Տեսաւ միայն Նալպանտենց Սերոբը, որ ստուերայնոտ գոյութեամբ մը կը շարժէր թեւերը հարիւրապետին: Չեկաւ անոր կինը: Չեկան մայրն ու մօտինները: Ուրուացաւ հայրը, բարի, յուսալից, սրտապնդող: Կիսերեւոյթը ցնցեց զինքը: Իրականին մէջ ճամբան էր, որ կը թօթուըւէր: Հաստ ոտնաձայն: Երկաթ անիւներուն աղմուկը: Փորձեց վերցնել գլուխը ու կրցաւ: Կը զարմանար մինչեւ հիմա ատոր չխորհելուն: Անցնողն էր աղբի կառք մը, դէպի գետակ, պարպելու համար թուրքերուն մաքրութիւնը, ջուրին: Թշուառական, ամբողջովին գարշութիւն ու աղտ թաթար մը կը քշէր սայլը: Տեսաւ զինքը, հայհոյեց, քիթը բռնեց` խնայելու համար ռունգերուն, ու ասոնց ճամբով` հոգուն անսուրբ այն բանը, որկեավուրն է, զանգուածին թանձր գիտակցութեան մէջ այսպէս ծիրանաւոր: Արհամարհանքը հասարակաց շաղախն է, որ եպարքոսն ու դաշտի քոսոտ հովիւը իրարու կը կապէ: Թուրքերուն այդ իրաւունքը չէ, որ կը զլանամ: Ատիկա յաղթանակին նուէրն է իրենց: Կը զարմանամ միայն, որ ատիկա կ՚ուզեն ուրանալ ու մեր գլխուն գուրգուրոտ հայրեր դառնալ: Անցաւ աղբակառքը: Ու անցաւ երկու ոտքի վերածուած միւս աղբն ալ: Աշխատեցաւ շտկել մէջքը: Ամէն մէկ ոսկոր իր միսերուն մէջ գծեց ծուռումուռ շարժումներ: Փռուեցաւ կրկին, լքելով, իր մարմինը, որ առաւ իր ուզած ձեւը…: Բախտը այնպէս կարգադրեց, որ հարիւրապետին հոմանուհին թափառի այդ կողմերը, իր սպասուհիներէն տեղեակ կենալով սիրականին այդ մարզերը ուղղուած ըլլալուն: Տեսաւ հայուն կտորը: Առանց գութի, բայց առանց ատելութեան, հրաման ըրաւ թաթարին, որ ետ դառնայ: Կառքը պարպուած էր արդէն: Բարեպաշտ թաթարը շալկեց ու նետեց աղբի կառքինկեավուրը, հրաման ունենալովգազային հարաւային սահմանները քշել զայն: Խճուղին հոդկէ կը բաժնուէր դէպի հայ գեղերը: Դարը այն դարն էր, երբ հայ ծեծելը կրկին բարքերու մաս կը կազմէր: Մանկամարդ կինը երբեք չմտածեց պատճառին: Յանցանք ալ չփնտռեց:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Թուրքերը իրենց տան ծառաները ծեծելու համար փնտռա՞ծ ունէին: Ոչ ոք կը հետաքրքրուէր ծեծի տակ ինկողին ճակատագրովը: Քանի՜-քանի՜ հեղ բանտերուն մէջ տղաք ա՛լ չբացին աչքերնին ու թաղուեցան, բժշկական օրինաւոր տեղեկագրով, որ ծեծին տեղ աւուր պատշաճի հիւանդութիւն մը կը փակցնէր մեռնողին անցագրին: Բռնապետութիւնը քաղաքներուն մէջ զգուշութիւն կը կեղծէր, հալածանքը կը գունաւորուէր պաշտօնական մեծանձնութեամբը, գեղերը կը լքէր թուրքերուն քմայքին, լրբութեան, գութին: Անշուշտ ընդարձակ կայսրութեան մէջ մարզէ մարզ այդ հալածանքը պիտի առնէր նաեւ կնիքը տեղական պայմաններուն: Ու ձգտումը կը հպատակէր թերթերու շունչին: Քաղաքականութիւնը թուրքին է՛ն զգայուն հոգեվիճակն է: Անցեալին ծանր ճնշումը, կիսավայրի ու դեռ իր պարունակին չիջած ջիղերու դրութիւն մը: Արիւնին հանդէպ մշտագրգիռ աչք ու հոգի այդ ժողովուրդը կը զատեն Արեւմուտքի ռամկապետութիւններէն: Կիրքը, ծայրայեղութիւնը, ոճիրը դիւրավառ հրթիռներու նման կը պտտին անոնց հետ: Ես տեսայ այդ ժողովուրդին ուրիշ հատուածները, չէզոքացուած պետական այս շիկացումէն: Խոնարհ, անկնիք, դեռ հողէն չզատուող, իրենց բարեշրջումին առաջին օղակն իսկ չաւարտող հօտ մըն էր անիկա, որ իր տունին մէջ կը գործադրէր միայն իր բնազդներուն պատգամները ու անվնաս էր օտարին: Ով որ հայ է եղած բռնապետութեան օրերուն, ու այդպէս, Սողոմին նման մահացու ծեծէ մը ետքը, ինկած գեղանի կնոջ մը աչքին, պիտի կրնայ յիշել, թէ մետաքսներուն տակ մարդիկ երբեմն սիրտ կրնան կրել: Մնաց որ, այրերուն մէջ հզօր զգացում մը ինքն իր ուժէն կը յոգնի մինչեւ կիներուն սիրտը: … Երկու հայ, մսավաճառ, հիւսն, պայտար, բժիշկ, բրուտ, –կը տեսնէք առատութիւնը շնորհներուն: Ասոնցմէ մէկին իսկ փշուրը բաւ էր, որպէսզի թուրք մը յղփանայ ու եղին-մեղրին մէջ պահէ իր տունը, առանց հողին բարիքին: Այդ բոլորը մէկ ցամաք հաց մը անգամ անկարող էին հայթայթելու մերիններուն, որոնք լիճին հիւսիսի գեղերուն մէջ մորթ հաւաքելէ կը դառնային, բեռնաւոր սայլ մը քշելէն, –<ref>յաւելում գոցուող գծիկ-փակագիծի</ref>վերցուցին Սողոմին մարմինը: Յաճախակի պատահմունք էր ասիկա թուրք գեղերու սահմաններուն վրայ: Պարտաւոր էին այդպէս վարուելու, ազատելու համար ձրի ամբաստանութենէն, որուն համեմատ ինկած մարդու մը քովէն անցնող առաջին հայը հեղինակը կը համարուէր ոճիրին: Շաբաթ չէր անցներ որ, յապաղած, քիչիկ մը մութին մնացած ոեւէ ճամբորդ չենթարկուէր սպաննող այս ծեծին: Գեղէ գեղ այս ատելութիւնը թուրքերուն մէջ կը մշակուէր գուցէ օրանէն, որուն վրայ մայրերը դանակներ կը փայլեցնէին պզտիկին բազուկներուն աղեղին: Ես լսեր եմ այդ երգերը ու կեանքիս առաջին ծեծը առած այդ զգայնութենէն: …Փաթթեցին զայն ոչխարի մը մորթին: Տղուն տարազը կը պատմէր գեղէն: Անցան անոնք լիճին արեւմտեան ծիրը, ճախինները, մտածկոտ, անհանգիստ ու խորապէս հա՜յ: Երկու ժամ յետոյ իրենց սայլը հասած էր հայ գեղին սահմանները: Հանգիստը, մորթին բուժիչ յատկութիւնը, գուցէ հայրենի հողերուն խուլ ձգողութիւնը բացին Սողոմին աչքերը: Հազիւ քանի մը բա՛ռ, այնքան վարժ էին սայլորդները այս տեսարաններուն: Հասան անոնք Սողոմին ընկերներուն Յղի-սօսիին տակ, որով կը սկսի հայկական դաշտավայրը: Անոնք յանձնեցին սթափած երիտասարդը գեղացիներուն ու շարունակեցին իրենց ուղղութիւնը դէպի լիճին միւս գեղերը, փոքր-փոքր, բոլորն ալ թուրք: Ու տեղն էր զարմանալու սա մարդոց կորովին, սիրտին: Տասը քայլ անդին, թուրքերու մարզին մէջ, տասը անարգ բազուկներ կրնային դնել զիրենք ալ Սողոմին վիճակին…: Բայց, պէտք էր քալել, քշել, մորթ հաւաքելու, սուղ-աժան ծախելու, թագաւորին տուրքը տալու եւ տղոց բերանն ալ քանի մը փշրանք բան հասցնելու համար: Անոնց սայլին ճռինչը մարեցաւ ձիթաստաններուն մութին մէջ: Ընկերները շրջապատեցին դժուար ոտք փոխտող<ref>փոխտող ? փոխող ?</ref>տղան: Հարցուցին ու լռեցին: Արիւնի հետքերը մատնող էին: Հասկցան ծեծը: Բայց ոչ` պատճառը: Անիկա լռած էր արիւնին, ոտքին կաղալուն, ուշանալուն ու բոլոր հարցումներուն դէմ…: Մերժած` բառ ու սիկար:
Քալած էին ու բաւական: Գերեզմանի փէշին Ուստիանը դպաւ կամացուկ անոր ուսին: Տուները տեսանելի էին իրենց մութէն այլայլուն կմախքներովը: Ու խօսելիք ունէր շատզրուց,<ref>ջնջ. աւելորդ գծիկ</ref>գաղտնիքէն ցեցի պէս կրծուած պահապանը: Կեցան: Ծանօթ քարն էր Մամուկենց պարտէզին, հանգստատեղը գերեզման գացող ծերերուն: Հոն, պողոտայէն կը բաժնուի փոքր, յարդարուն զառիվեր մը, քանի մը հարիւր քայլ երկայնքով: Դասական ու գեղին մէջ հռչակաւոր ելքն է ատիկա, զոր ամէն տղայ սանկ հեղ մը կը չափէ աչքով, չափելով նոյն ատեն իր օրերուն անստոյգ կտաւը: Ամէն գեղացի պիտի ընէ այդ ելքը, ուրիշներու ոտքովը, երթալու համար վերջնական հանգիստին:
Մօտի տուներէն լացի կտորներ ու ձայնի մեծ շերտեր, իրարու խառնուած` կը հասնէին անոնց ականջին: Յոգնութիւնը, յուզումը փլած էին երիտասարդը, ծերի մը պէս, ծերերու քարին: Պահակը քաշեց զայն թեւէն: Բռնեցին զառիվերը: Կը հետեւէր Ուստիանին, ընելիք չունեցող մարդոց նման: Գերեզմանին պարիսպը, աղօտ իր ճերմակովը կը բանար քիչ մը մութին փէշերը: Ելքը տեղի ունեցաւ առանց բառի: Գերեզմաններէ զգացուած յիմար սարսափը չարթնցաւ տղուն մէջ: Բայց յիշեց օրը, երբ տարեր էին իր հայրը, մօրը խենթեցած ճիչերուն մէջէն: Յանկարծ սիրտը փղձկում ունեցաւ: Մահուան ու սիրոյ պատկերները զուգորդ են իրարու, բայց իրենց կորագիծը չի հասնիր մեր զննութեան ու փաստումին: Մահուան ու զրկանքին, անիրաւութեան ու ծեծին ալ գիծերը կը քալեն մեզի անծանօթ ակօսներէ: Անոր հոգին մուրճին տակն էր օրուան ստորնութեան: Կեցան դրան առջեւ, որուն մէկ փեղկը այրեր էին, խորհրդաւոր պարագաներու տակ, անծանօթ ասպատակներ: Դրան սեմին նստան անոնք:
Սողոմը պարտաւորուեցաւ կռնակն ալ գործածելու, նստիլ կարենալու համար: Քովնտի, անոր կիսադէմքը կը նայէր մեռելներուն ու անոնց քար մարմիններուն: Լուսնկան, նոր ելած, կապոյտի զարնող շամանդաղ մը կը ցրուէր մահուան դաշտին, անոր վէտերուն, մարմարներուն, որոնք իրենց ցերեկեայ անզգածութենէն ելած, շարժումի կը մտնէին ու շշուկի մօտ բանով մը թրթռուն, կը հեռանային, նորէն կու գային, կ՚երկննային ու մարդկեղէն զգայութիւններ կը թելադրէին: Ծառե՛ր, մեծ ու ահաւոր գլուխներու նման` կախուած միջոցն ի վար, իրենց պարոյրին համառօտուած կաղապարովը: Թուփե՛ր, պզտիկ, հողին մխուած սիրտերու նման` վերբերելով սիրտերը վարիններուն: Ու սօսափ: Ու փղձկում: Մեր սիրտը կը փլի, երբեմն առանց պատճառի: Լացող չկար սակայն: Վարէն, գեղին խորերէն, գինովի երգեր: Կցկտուր զուռնա մը կը խօսէր կցկտուր բերկրանքէն, զոր գեղացին կը շինէ, ամէն զրկանքէ ետք, սխտորը ծեծելով ու սոխը կոտրելով:
Ուստիանը մէջէքէն հանեց բան մը, կծիկ մըն էր, ճերմակ: Դրաւ Սողոմին ծունկին:
– Ի՞նչ է աս:
– Քուկդ է:
– Ի՞նչ է:
Պահակը առաւ կծիկը ծունկէն, քակեց, շրջեց յատակէն: Պարունակութիւնը յորդեցաւ անոր ափէն: Մէկ քանի արծաթ ինկան գետին: Մետաղին ձայնը, գրեթէ մարդկային, ցրուեցաւ դէպի մեռելները: Սողոմը չէ՞ր հասկնար:
Ուստիանը համրեց հատիկ-հատիկ մէճիտները: Յետոյ դրաւ կրկին տոպրակին մէջ, ամրացուց կապը անոր ականջէն ու խզկեց Սողոմին մէջքը: Մարդոց մատներուն տակ դրամին` ինչպէս կնոջ միսերը իրարու կը նմանին քիչ մը: Հպարտութիւն եւ ուժ կու գայ մեզի: Գալ տարուան վաստակն իսկ հիմակուընէ սպառած պահակին համար վայելք էր սա խաղը դրամին` ինչպէս վայելք էր եղած, անճառելի ու իրաւ, միւս պատկերը, – Աղուորին մարմինին սահիլը իր առջեւէն, ան ալ արծաթին պէս յստակ ու խենթեցնող: Յետոյ, մեծահարուստ, գողտր, կարեկցուն, իբր թէ ըլլար մուրատատուր սուրբ մը, աւելցուց.
– Տարեկանդ է:
Գորովոտ էր ձայնը ու առանց նախանձի դոյզն փշուրի:
– Աստղդ բաց է, հէ՜յ տղայ:
Հարազատ իր մտածումն էր, որ մարմին կ՚ըլլար այս բառերով: Պահակին համար Աղուորին ծոցը աշխարհքին արքայութիւնը կ՚արժէր:
Սողոմին մտքին մէջ մէճիտներուն սա ձայնը պատճառ եղաւ խորունկ տագնապի: Անիկա նորէն տեսած էր աղիւսարանը, ժանտարմաները, հարիւրապետը, Նալպանտենց Սերոբը: Ու պղտոր պարապութիւն մը, երբ մենք տէրը չենք տակաւին մեր հիմնական զգայութեան: Դեռ այս մտքին մէջ հնչած ան միւս զանգակը, լուռ, ահաւոր թակաղը կիրքին, որ կը չափէ ինքզինքը մեր սիրտին տունէն բարձրացող միսէ սիւնի մը նման ու կը զարնէ մեր հոգիին բոլոր պատերուն, զարհուրագին բաբա՜նը միշտ կիրքին: Որ անգամ մը չափել սկսելէ ետքը, պիտի չկենայ, մինչեւ որ պարիսպները ալիւրի պէս չփշրուին<ref>չփշրուին ? փշրուին ?</ref>, – պարիսպները աշխարհիկ օրէնքներուն, որոնք կը յաւակնին սահման կտրել մեր հրայրքին: Վա՜յ անոր, որ կը լսէ այդ զանգակը: Սողոմին մէջ առաջին թրթռումնե՜րը: Անմիջապէս յետոյ ոստիկաններուն, Սերոբին համաձուլուած դէմքերը: Ու Աղուորին տեսիլքը, որ դողաց ու չեղաւ: Մատ ունէ՞ր Նալպանտենց հարսը ախոռի դաւին մէջ: Ո՞վ բուսցուց այս դաժան մտածումը անոր ուղեղէն:
– Ո՞վ տուաւ:
– Հաճի Աննան:
– Սերոբը տեսա՞ր:
Ինչպէ՜ս կը զսպէր խեղճ տղան իր բերանը, չհանելու համար անկէ պատկերը, բառը, անունը կնիկին, որ մինչեւ կոկորդը կը լեցնէր զինքը սա պահուն: Որ հալած ոսկիի գունդի մը նման կը կենար պատրաստ` թափելու դուրս, բայց կ՚արգիլուէր անոր հզօր ամօթէն:
– Ինչո¯ւդ է պէտք Սերոբը:
Պահակը չէր հաւատար ըսածին: Սերոբը գեղին մէջ մեծագոյն իրականութիւնն էր: Ազդեցիկ ու հարուստ աղա: Բայց մա՛նաւան դ տէ՜րը Նալպանտենց Աղուորին:
Եղաւ նեղ լռութիւն, ա՛նկէ` որ կ՚եռայ իր մէջ: Կը նեղէ ու կը վախնայ ինքիրմէ: Ամէնէն աւելի տառապողն էր Ուստիա՜նը: Ի պաշտօնէ հետաքրքիր, սեռային հարցին պատուակալ վարդապետ ու անարծաթ առաքեալ: Շաբաթներով սպասած<ref>սպառած, սրբագրուած՝ սպասած</ref>էր «սա ապաշխարանքին» վախճանին, միտքէն վայելելով սա երանելի մենութիւնը, երբ Սողոմին հետ պիտի խօսէր Նալպանտենց հարսին ծոցէն: Չհամբերեց անիկա: Մոռցաւ, թէ իր մեռելները կրնային լսել զինքը ու տաք ջուր մը թափուողի աճապարանքով նետեց վերջապէս զինքը այնքան չարչրկող հարցումը.
– Իրա՞ւ է. օղլում, աչուիդ ուտեմ, ըսէ՛, իրա՞ւ է…
Ոտքի ելած էր յուզումէն: Ձեռքը մէջքին. արձանի մը պէս, զոր մութին կապած ըլլան: Ու կը դողար անոր ողնասիւնը, ամբողջ ու միակտուր: Որոշ իր ակնարկութիւնը մնաց անպատասխան: Անիկա ստիպուեցաւ կրկնել.
– Իրա՞ւ է. տղա՛ս: Ըսէ, պապուդ մեռելին հոգուն:
– Ի՛նչը, Ուստիան աղբար:
Տխրեցաւ պահակը ու չարաչար: Չբարկացաւ սակայն: Կը ճանչնար Սողոմը իբր բերանէն ձիգ երիտասարդ, ինչպէս ինքզինքը կը դատէր իբր շրթնանկիւնները փետտուած շատախօս: Անիկա` Սողոմին` խօսելու սա դժկամակութիւնը կը վերագրէր վախի, յոգնութեան, անփորձութեան, յուզումի, կարօտի ու բոլոր այն պզտիկ պատճառներուն, որոնք մեր նկարագիրները կը զանազանեն իրարմէ ու մեզ կ՚ընեն զեղուն կամ ժլատ: Բայց կը խղդուէր: Այնքան չարչարուած էր Աղուորին ու Սողոմին ծոցովը, որ չէր զգացած անտեղութիւնը հարցումին ու պահին: Մնաց որ, եղած էր նաեւ ծիծաղելի: Մութը կը դիւրացնէ մեր հաստատութեան, անտաշութեան ցուցադրումը ու մեզի ըսել կու տայ կոշտութիւններ, որոնցմէ զգուշանալը սիրեցինք ու ըրինք լոյսին: Ատ էր պատճառը, որ բիրտ, աւելցուց.
– Աս գիշեր` ձեր տունը:
– Անա՞նկ ըսաւ:
Սողոմը խորհած էր Աղուորին ու քայքայուած` անհուն տխրութեամբ մը, որ իր մարմինէն չէր բխեր, կարծես վարէն, գեղին վրաներէն կ՚ուղղուէր դէպի ինքը: Ու տեսաւ զայն, սանդուխի գլխուն, ճամբու դնելու շարժումով Ուստիա՜նը: Յետոյ խածաւ ինքզինքը, վախո՜ւն: Որքան մօտ էր Նալպանտենց հարսին: Նեղցաւ միջոցը, ջնջուեցաւ: Ու անիկա անոր տունն էր, փաթթուած անոր, անքակտելի ու վերջնական: Անիկա զգաց աղէտին կշիռը ու տկարացաւ: Թոյլ, խեղճ, տիրացո¯ւ:
Այս ընկրկումը ըրաւ շեշտը գրեթէ նկուն երբ կրկնեց.
– Անա՜նկ<ref>Անա՜նկ ? Անա՞նկ ?</ref>ըսաւ:
Անիկա խաղաղ էր, ո՛չ միայն պահակին, գուցէ նաեւ իր աչքին:
Ուստիանը, ինչպէս ամբողջ գեղը, անտեղեակ էին այն անցուդարձերուն, որոնք ուղղակի կը կանխէին Աղուրին յղութիւնը: Անտեղեակ մա՛նաւանդ վերջին գիշերուան անլուր եղելութեան, երբ առեր էր կնիկը էրկանը ծոցէն ու տարեր խշտին: Ոչ ոքի ծանօթ էր անոր բազուկներուն վճռականութիւնը եւ դաշոյնը գործածելու ինքնաբուխ կորովը: Տիրացուն, շապիկը, ձայնին լոխումը տիրապետող պատկերներ էին անոր անունէն: Այնպէս որ, մութին մէջէն հոսող սա նուաստ, կորակոր, խեղճութեամբը անպարտկելի անկումը լրացուց Սողոմին մասին պահակին դատաստանը: Այս վերջինը ապահովցուց ինքզինքը միտքէն, իր պաշտօնը յաջողութեամբ գլուխ հանած ըլլալուն: Վերադարձաւ անոր հաճի Աննային պատկերը, որ կը դողար խօսելու ատեն ու կ՚ըլլար անհասկնալի իր խռովքին սանդուխէն: – Սերոբը` որ զսպուած ու մտահոգ դիմակ մը չէր կրնար վանել իր երեսէն ա՛ն` որ պատռտող, փշաքաղ<ref>փշաքաղ ? փշրող ?</ref>բան մը կ՚ըլլար, երբ խօսէր վարը, սրճարանին մէջ, հայուն ու թուրքին: – Ու այն անձկագին, տրտում, դիւրաբեկ ոլորտը, բարեխառնութիւնը, որ կը տիրէր պատմական սենեակին մէջ, երբ դրամը կը յանձնուէր իրեն, Սողոմին ձեռքը հասցնելու խնդիրքով: Այն ատեն անիկա հասկնալ կարծած էր այդ խռովայոյզ վիճակը, կապելով զայն կասկածուած գայթակղութեան, որ Սողոմին բերնով կրնար թափուիլ հրապարակ: Բայց խնդացեր էր միտքէն այդ աւելորդ զգուշութիւններուն: Չէ՞ որ գեղացին ըսեր էր ըսելիքը: Աւելի՞ն: Ի՜նչ անխելք էին սա հարուստները: Աստուած դրամը առատ տալով անոնց, կարճ կը կապէր խելքին ճամբաները: Անգամ մըն ալ կուշտ ու կուռ ծիծաղեցաւ հաճի Աննային թախանձագին տեսիլէն, որուն մէջ մեծահամբաւ պառաւը տասը հեղ կրկնած էր իր պատգամը, ամէն գնով եոլա երթալու, սիրտ շինելու: Հիմա ուրախ էր, որ կը հերքուէին այդ մտավախութիւնները:
– Ո՞վ ըսաւ քեզի:
Որքան ո՛ւշ` հեռուէն սա հարցումը, դանակի պէս հատու, բիրտ, ու հիմնովին տարբեր րոպէ առաջուան խաղաղ իր շեշտէն: Պահակը հազիւ զսպեց իր անակնկալը:
– Ինչու՞դ է պէտք ո՛վն ու զովը:
Եղած էր կոշտ:
– Բանը մէջտեղն է, – մտածման թոնով մը, շարունակեց միամիտ պահակը, ու կեցաւ, վարանոտ, բայց քանի մը երկվայրկեան:
–Զօռովչէ եա:
Ցաւցնող կարծրութիւն կար իր շեշտին մէջ ու յանդիմանանք:
– Խօսքը կ՚անցնի փարայիդ:
Աւարտեր էր շատ-գիտցուկ<ref>շատ գիտցող, սրբագրուած՝ շատ-գիտցուկ ?</ref>պահակը իր փաստարկութիւնը: Զգաց, որ եղած էր վիրաւորիչ: Բաներ կան, որ բերնէ բերան նուիրագործուած, իբր նախադասութիւն, առած, փորձառական իմաստութիւն կը պառկին մեր անգիտակցութեան մէջ իրենց սկզբնական կաղապարով, – երբ տարազի մտան հարուստի մը բերնին մէջ ուտաղեցին<ref>Ծնթ. – տաղել – խարանել</ref>տկարին հոգին: Որքան ալ բարեացակամ ըլլանք, չենք կրնար խուսափիլ այդպէս մարմնաւորուած տարազներուն ընդոծին ճնշումէն ու կ՚ենթարկուինք մտապատկերին, վիրաւորելով մեր դէմինը, երբ ատկէ հեռու էինք փարսախներով: Պահակը անդրադարձա՞ւ, որ փայտ էր կոտրած, երբ աւելցուց.
– Ձգէ կորսնցուր, հէ՛յ տղայ:
Արիւնը արիւնով լուալու ատեն չէր, ինչպէս կը մտածէր ու կը բանաձեւէր մութին մէջ կանգուն իմաստութեան արձանը, Յուսիկենց Ուստիանը:
– Չուխադ ալ կը բերեմ վաղը:
Կարծես կը խօսէր մինակը ինք իրեն:
Դրամը անանձն բան է ու հոգեկան մարզին մէջ անոր աղերսը մեր խորագոյն բջիջներուն` գրեթէ անկշիռ: Քիչեր զգածուին պիտի անոր կորուստէն այնպէս` ինչպէս կը տրուի ըլլալ ատիկա աւելի պարզ, մետաղօրէն աւելի քիչ արժող, բայց մեր հոգիին մէջ խոր տեղ մը գրաւուած ուրիշ բաներու կորուստին դիմաց: Մեր միտքէն չ՚անցնիր յիմարութիւն որակել այն յամառութիւնը, որուն համեմատ նիւթական հսկայ տոյժերէ վերջ մենէ մէկը կը դիմանայ մենագար պատրանքի մը մէջ ու չի բաժնուիր մատնիէ մը, ասղանկարէ<ref>ասղանկարէ – ?</ref>, աւելի քիչ` խեղճ նկարէ մը, վասնզի այս պարզ բաներուն շուրջը հոգեկան դոնդողացում է կատարուած, վասնզի անոնք մանրանկարներն են կեանքի մը, որ գնաց:
– Չուխա՜ն…
Որ Սողոմենց Սողոմը ընդմիշտ կը նետէր դուրս Նալպանտենց շրջանակէն…
Ելած էր ոտքի:
– Ո՞ւր:
– Չիյտեմ:
Բարիք մըն է մութը, որ կը գոցէր ողբերգութիւնը անոր դէմքին: Անոր այնպէս եկաւ, որ զառիվարին վրայ մարդեր կային քալող: Որ իրենց կուշտի պարտէզին թթենիները կ՚ալեկոծուէին<ref>կ՛ալեկոծուին, սրբագրուած՝ կ՛ալեկոծուէին</ref>, առանց հովու: Որ ետեւէն, գերեզմանէն շատեր ոտքի էին…: Պահակը մտաւ անոր թեւը: Անհակակշիռ սարսուռ մը ատեն-ատեն կը թօթուէր Սողոմին ամբողջ իրանը:
– Կը մսի՞ս:
Պատասխան չտուաւ: Բայց անոր սիրտը կ՚այրէր, շամփուրէ անցած միսի մը կտորին նման: Մէկէն յիշեց բանտի ընկերոջ մը տարօրինակ պատկերացումը, սանկ աչքին ու հոգիին մշուշուիլը, երբ անոր ծոցէն իր սիրածը առեր էին դուրսէն բազուկներ: Ինչո՞ւ այս զգայութիւնը կ՚ամրանար սա կէտին: Ու ինչո՞ւ մէկը իր սիրտը կը քաշէր կուրծքէն դուրս, անանկ խորունկ պատռելով միսերը, որ ցաւէն ակռաները իրարու կը զարնուէին: Ինքզինքը իր ոտքերուն վրայ ու խելքին մէջ զետեղելու համար` անիկա դպաւ իր վիրաւոր կողին: Պէտք ունէր այս շարժումին, չխենթենալու համար:
– Կամաց, Ուստիան:
Հրեց մեղմով թեւը ետ պահակին, որ անզգոյշ մատներով կը շօշափէր անոր կողը:
– Ինչո՞ւ կը դողաս:
Տեսաւ, որ իրաւ կ՚ըսէր պահակը
Պրկեց ինքզինքը: Իր ցաւերը օտարին մատնելու վախէն աւելի զօրաւոր էր միւս անդոհը: Կը կարծէր, թէ իր միտքը ծեծող պատկերները տեսանելի էին դուրսէն, այնքան մեծ լոյս կար, կրակի, հրդեհի լոյս իր գանկին տակ, իր սիրտին տունին մէջ: Յետոյ կը տառապէր նոյնքան հզօր ուրիշ սարսափէ մը: Հեռանկար մըն էր ատիկա, երէկ անգոյ, հիմա` մօտեցած, իրաւ, հարկադրող: Նոր ժմնող ամէն տղայ ինքզինքը ազատ կ՚ընդունի այդ պարտքէն: Բարքերը այնպէս մը դասաւորած էին դէպքերը, որ ամէն երիտասարդ պարտաւոր էր զգուշանալ ծեծ ուտելէն: Թուրքէն ծեծ ուտելը անջնջելի դատապարտութիւն մըն էր, որմէ զերծ պիտի մնար ինքզինքին հաւնող ամէն տղամարդ: Թուրքին ծեծը կարող էին ուտել հարուստները, խելօքները, իրենց տունին ու գործին նուիրուած բանուկ-դատուկ արարածները: Իսկ անոնք, որ կանչուած էին լեռներու տիրելո՜ւ…: Տասը-տասնհինգ տարի առաջ թուրքերը, այդ ազատութիւնն ալ չէին ներեր: Հիմա անկանգնելի խորտակում էր ատիկա, վասնզի այդ օրէնքին զանցող ու թուրքէն, նոյնիսկ հզօր պաշտպանութենէ մը վերջ, ծեծ ուտող երիտասարդը առնուազն յաջող, այսինքն` արդարութեան ճանկէն ճողոպրող մարդասպանութեամբ մը կը փրկէր իր վարկը ու կ՚արժանանար լեռներու տիրակալութեան: Ամէն գնով Սողոմենց Սողոմը պիտի ջնջէր հետքը, յիշատակը ախոռի նուաստացման…: Անոր ոտքերը ամրացան: Գերեզմանը հեռու կը մնար: Այս ուխտին պրկումովն էր, որ անիկա ճամբեց Ուստիանը, կտրեց փոքր տարածութիւնը եւ հաստատ քայլերով առաջացաւ դէպի իրենց փողոցը: Ատեն-ատեն չէր կրնար չնայիլ ետին: Կը վախնա՞ր պահակէն, թէ ուրիշ մէկը կը կասկածէր:
Առաջին տունը: -Գերեզմանիտէրվէնտը, ինչպէս կ՚որակուէր գեղացիներէն, իբր վերջին բնակարանը գեղին ու նշանաւոր էր իր անդամալոյծ հսկողովը: Սեմի կուշտին պաշտպանուած երկկողմանի պատիկներու<ref>պատեկներու, սրբագրուած՝ պատիկներու [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>մէջ, ինչպէս մէջքէն կիսուած կուռք մը, անփոփոխ, կը նստէր հաճի Օհանը: Առտուն լոյսէն առաջ կ՚անցնէր անիկա իր տախտին<ref>տախտին [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>, ու գիշերուան խորերը միայն կը քաշուէր բակ, դրան ետեւօքը, իր խշտին: Լոյսին հոն էր ան, աւուր պ ատշաճի շարականով մը – գոց գիտէր ամբողջ արարողութիւնը ու խաղ մը անգամ չէր շփոթեր եղանակներէն ու յովտ<ref>Ծնթ. – յովտ՝ ամենափոքր նշան, գիր:</ref>` բառերէն -, օրհնելով ստեղծողը, որ կը բանար օրուան վարագոյրը կրկին: Մութին` հոնկէ կը յայտնուէր անիկա նորէն, իր եղանակաւոր հազովը, փերթ-փերթ զատուող անոր մեծ կուրծքէն: Բարեւեց զայն Սողոմենց «պիւլպիւլը», ինչպէս կը կոչուէր հաճի Օհանէն: Սպասեց, քիչ մը նեղուած, փոխ բարեւը առնելու համար: Ծերունիները գերզգայ են ուշադրութեան պակասին դէմ: Դադրեցաւ հազը: Ուրախութիւնը չափ չունէր անդամալոյծին: Անառակ որդիին դա՞րձն էր ասիկա: Ձգեց շարականը ու բերան առաւ հայհոյութեանց այլապէս կենդանի, ճոխ սաղմոսարանը: Ու հակառակ հագին նիզակին` անիկա ամբողջացուց գլուխ մը, սիրտէն պաղշտկած ու օրհնելով Ամենակալը, որ զինքը հասցուցեր էր սա առիթին ու սա գիշերին: Սողոմը տրտում էր, կապուած անդամներուն մէջ ողջ մնացած սա զգայութեան, կիրքին, յուզումին պատկերէն: Թաղը կը ձեւաւորուէր: Աղբիւր: Ու տուներու օրինաւոր երկշարք: Կոյր, լուսով, ճերմակ, փայտահիւս պատուհաններ: Տանիքներուն քիւերէն կախհէվէնկներ<ref>Ծնթ. – հէվէնկ – խաղողի ողկոյզներու հիւսք:</ref>: Հարսներ ու պզտիկներ: Փողոցին` գիշերասկիզբի ծանօթ պատկերաւորումը: Պաղ էր իր զգացածը: Ետ դարձին տեսաւ Ուստիանը: Կու գար հետեւելու իրեն մինչեւ Սողոմենց տունը: Չբացաւ տղան իր բերանը: Բայց կը մտածէր իր մէջ կատարուող փոփոխութեան: Ի՞նչն էր, որ ըրեր էր զինքը այդպէս պաղ իրեն այնքան ընտանի, սիրական բաներու դէմ: Անիկա բաց գտաւ իրենց դուռը, ուրկէ սուզուեցաւ ներս, աճապարոտ, չլսելով Ուստիանին գիշեր բարին: Պահակը, քիչ մը դժգոհ Սողոմէն, բայց թռչունի պէս թեթեւ սուզուեցաւ իր ճամբան: Անիկա ուրախ էր մանուկի մը նման: Պիտի տեսնէ՜ր Նալպանտենց հարսը, քանի որ պաշտօն ունէր կատարուածը հաղորդելու հաճի Աննային:
Մեր տուները մեզ դժուար կը ճանչնան, կարեւոր բաժանումէ մը յետոյ: Սողոմենց Սողոմը կանգ առաւ բակին մէջ ու պաղեցաւ մինչեւ ոսկորները: Քանի մը անուշի հոտեր կը թափառէին աղքատացած բակն ի վեր: Յայտնի էր, որ մայրը ըրած էր այգեկութքը: Ախոռին մուտքին, որ հիմա սեղանատուն էր եղեր, կենդանիի չգոյութենէն, սեմին վրայ ուղղակի իր գլխիկը դրած կը քնանար ամէնէն փոքր եղբայրը, անմեղ, թուշիկը ուռած ու տարօրէն դալուկ: Ի՞նչ ունէր զարկած սա պզտիկին անգիտակ հոգին: Ուրիշ մը, աւելի մեծ,<ref>յաւելում ստորակէտի</ref>քուրսիին<ref>քուրս ին, սրբագրուած՝ քուրսի ին</ref>տուած կռնակը, բերանը բաց գոցեր էր աչքերը ու տրտում քունէ մը կը նայէր պարապին, բանաստեղծ մը պիտի ըսէր` անհունութեան: Երրորդ մը, բերանը բաց, հացի մը գունդին փակցուցած իր երեսները, ոտքերը աղեղած իր տակը, կը պառկէր աջ կողին: Իսոտ լոյսին մէջ պատկերը իր տրտմութեամբ կը դպէր սրտի: – Սեղան չդրուած տունի տեսարան: Աղքատութիւն ու դժբախտութիւն: Բանտին մէջ ուզած էր մտովի տեսնել այս տղոց կերպարանքները ու չէր կրցած: Հիմա կը նայէր, բայց օտարի պէս: Չորցա՞ծ` կապերը, որոնք տունը, մթնոլորտը կը հիւսեն մեր եւ շրջապատողներուն միջեւ: Տխուր: Աղքատ: Պաղ: Ա՞ս էր այն պատկերը, որմէ խօսած էին ամէն օր իր ընկերներէն ոմանք, տունի տղաք, իրենց մօրը կապովը` ձգուած աշխարհքին: Կեդրոնի սիւնէն մուխոտ ճրագը կը սառէր, կը բարակնար, պլոր-պլոր կու գար ու կը մխար արագ ալիքով, թանձր ծուխի գոլ մը քաշած արդէն մութ գերաններուն ներքեւ: Բուսաւ քոյրը, տասնհինգամեայ, այս տարի, Սուրբ Սարգիսին հարսնցու, լուրջ, ազնիւ, մօր մը պէս հոգածու, մայր` սա պզտիկներուն, այդքան մատաղ տարիքէն: Ուզեցին խօսիլ: Չկրցան: Սողոմը կը վախնար իր ձայնէն, որ կրնար չհնազանդիլ իրեն եւ ըսել ուրիշ բաներ: Քոյրը կը վախնար դալկահար, բարակցած, առիւծ դարձած սա երիտասարդէն, որուն աչքերուն նայող մը կը խրտչէր առաջին անգամ, ներսի կրակէն: Ձգտումը չտեւեց երկար: Կու լար միամիտ ու քաղցր աղջնակը, բայց առանց ձայնի, ինչպէս առանց ժպիտի: Նալպանտենց արգանդին պատմութիւնը հասա՞ծ էր մինչեւ սա անմեղութիւնը:
– Ո՞ւր է մաման:
–Ալանկը:
Լռեց: Խորհած էր Ուստիանին հետ իր ըրած շեղումին: Այն ատեն տեսաւ, որ աղբիւրին եւ սա տունին միջեւ իր հոգին անցած էր իրեն համար բոլորովին նոր կրակէ մը: Երանի տուաւ բանտին ու այն տարտամութեան, որուն մէջ կը թաւալէին օրերը: Բերանը մռլտաց.
– Վաղը` չուխան:
Քոյրը կը նայէր անձուկով, անոր երեսին կարդալով մռայլ այն էջը, որուն գիրերը կը գրէ ճակատագիրը իր անդարձ մատով: Կը վախնար զայն նստելու հրաւիրելու: Չտեսաւ աղջկան տագնապը ու ինքզինքը գտաւ գետին: Անդիմադրելի եղեր էր սպառումը:
Քովնտի, մէկ ձեռքը ջանալով բարձ ընծայել գլուխին, միւսին մատներովը ճմռելով, յիմարի պէս, բացուելու անկարող իր կոպերը, բռնեց ինքզինքը, շոգիացնելու համար թարթիչներուն լերկ խոնաւութիւնը: Պատճառ չկար այս արցունքներուն: Անիկա ի զուր փնտռեց առիթը այս լքումին, տկարացումին: Տունը կը կոտտար անոր ուղեղէն: Ու կեանքը, այսինքն` տեւողութիւնը, որուն մէկ փշուրն էր ան, նեղ, աղտոտ, նետուած թուղթի կտոր մը թուեցաւ անոր աչքերուն: Ի՞նչ ունէր հոս, սա դժբախտութեան, աղքատութեան, իսին ու ցուրտին մէջ (ոսկորներուն մէջ պաղ բան մը կը մզմզար, ծեծին հեռաւոր հեւքը): Բայց չկրցաւ դիմանալ մտածման սա կեղծիքին դէմ: Վասնզի այս դառներանգ պատկերները կը ծածկէին, գէթ ծածկել կը ջանային այն լուսաւոր, գեղեցիկ, շքեղ տեսիլքը, որ անոր ուղեղը բռնկած կամարի մը նման բարդեր էր ուսերուն: Նալպանտենց տո՜ւնը: Ճոխութիւն ու գորգ (ինչո՞ւ չէր տեսներ իր խշտին, ուր շունը կապէիր` չէր կենար): Աչքին դպաւ քոյրը, ջնջուած, քիչ, աղջիկ իսկ ըսուելու համար տակաւին ոչ-հասուն: Յիմա՜րը: Փակեց արագ կոպերը ու լուսնոտի մը պէս դողդողաց լիալուսին պատկերէն, որ Նալպանտենց հարսն էր, ամբողջ, լաթ ու մարմին, շունչ ու ջերմութիւն, բազուկ ու տարփանք:
Հազիւ պատասխանեց մօրը, որ սառած մնացեր էր,<ref>ջնջ. ստորակէտի</ref>սեմին,<ref>յաւելում ստորակէտի</ref>տեսնելով իր զաւակը, գլուխը ձեռքին, աչքերը գոց ու ատեն-ատեն ցնցուած խուլ սարսուռով մը: Մեռե՞լ: Ո՞վ էր թաղուած գերեզմանին մէջ, որպէսզի սա տունը թելադրէր մթնոլորտ մը մահուան: Մայր ու աղջիկ հաւաքեցին գետնի տղաքը ու դրին իրենց մինտէրներուն վրայ: Յետոյ` աղջիկը հարցուց.
– Անօթի չե՞ս, աղբօր:
– Չէ, ըսաւ, առանց աչքերը բանալու:
Անօթի՜: Բայց սովալլուկ տղան էր անիկա, պապուկներուն պապուկը: Ուզա՞ծը: Հարկ չկայ անգամ մըն ալ կրկնելու: Որքա՜ն կը փոխուինք, մեր սիրտը երբ տուն կը փոխէ…
Գիշերը անցած էր շատոնց իր կէսէն: Իր հօրը սենեակին մէջ, խորը այն անկողինին, որուն մէջէն երանելի մարդը հեռացեր էր ցաւի սա աշխարհէն, Սողոմենց Սողոմը չէր կրցած թարթիչները զատել իրարմէ: Հարիւր անգամ պատնուած հայրը եւ Նալպանտենց բազմոցին վրայ երկարած միւս ճերմակ ձեւը, իրարու հետ հիւսուած գրեթէ, եկան, անցան ու վերադարձան անոր ճակատին ներքեւ: Հարիւր անգամ անիկա դեռ անխախտ մնացած իր հաւատքին դիմեց, երկինքին օգնութիւնը աղերսելով, որպէսզի քիչ մը հանգիստ գայ սա սրտին: Անիկա լքուած էր հօրմէն, Աստուծմէն: Անոր տանջուած մարմինը կը նմանէր հեղեղատի մը վրայ մէկ եզրէն միւսը նետուած գերանի<ref>իրանի, սրբագրուած՝ գերանի</ref>մը, զոր կու գային կոխկռտելու ուրուականն ու տեսիլքը: Տենդը կու տայ այս զգայախաբութիւնները: Այն ատեն յիշեց բանտին չոր տախտակը, վրան` իր քո՜ւնը, լուսաւոր` այնքան անուշիկ բաներով, որ իր ընկերները կը մխտէին կուշտէն, արթնցնելու համար:
Անիկա չորս անգամ ճամբու դրաւ մայրը, որ քովի սենեակէն մատներուն ծայրը կոխելէն փորձ կ՚ընէր գալ զաւկին սնարին: Կարօտը կար անոր մէջ այն գգուանքին, որով անոնք, էրիկ ու կնիկ իրենց գիշերները կը կիսէին, երանելի օրերուն: Կ՚ընէին ատիկա, իրարու ետեւէ, կոկոզած անոր գլխուն: Հա՜յրը` որ կը համբուրէր տղուն մազերը, լալու չափ յուզուած, ով գիտէ ի՜նչ խորունկ անթելներով<ref>անթելներով [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>տպաւորուած սա ու աւելի վատ օրերէն, որոնք ժամանակին իլիկին վրայ, բամպակի մը փրփուրին պէս կը մնան խուլ, սպասելով մատին, որ այդ փրփուրը պիտի վերածէր կեանքին բոլոր ցաւերուն ու վայելքներուն: Հայրե՜րը, երբ իրենց տղոցը քունը կը սիրեն<ref>կը սիրեն – ?</ref>ու անոնց օրերուն անպարագիծ առեղծուածը թափանցել կը ջանան: Մայրը կը շոյէր անոր մազերը, դողահար ու տրտում, առանց պատճառի, կարծես այդքան կանուխէն նախազգալով աղէտը, որուն սահմանուած էր իր տղան:
Երիտասարդի անկողին: Պակաս անկողին: Քունին նահանջը հետզհետէ վերածուեցաւ հասարակ, եփող տանջանքի: Ըսես ասեղներու տակառ մը ըլլար այդ անկողինը, մանկութեան օրերուն անոր մտքին կառչած պատկերէ մը –որով հրեաները քրիստոնեայ տղաքը կը սպաննեն, արիւննին ծծելու համար– ու անոր մարմինին մերկ տեղերը կ՚այրէին ո՛ւր որ քսուէին: Տաք կը զգար, մա՛նաւանդ, ամէնէն շատ, ափերը, որոնք կը պտտցնէր անկողինին մասերուն: Բա՛րձը` որ ճերմակ կրակ մըն էր, մատուցուած իր ծոծրակին երեսներուն: Սաւանները, վերմակը, որոնք կրակէ պատանքի մը մէջ առեր էին զինքը: Տապլտուկը<ref>Տապլտուկը ? Տապլտուքը ?</ref>բառ մըն է, հնարուած` այդ վիճակներուն արտայայտման: Տե՞նդը: – Յստակ հիւանդութիւն մը ունի իրեն ընկեր: Ո՞ր երիտասարդը պիտի ընկճուի հոգեկան ցաւէն: Դիտուած է, որ շատ ապրիլը քիչ զգայուն կ՚ընէ մարդը: Բայց չէր խորհեր անիկա իր կերած ծեծին, մկաններուն ու ոսկորներուն անկարելի նահատակութեան: Անկողինը ջիղերուն բոլոր զայրոյթը ոտքի էր հաներ:
… Ո՞վ փակեց անոր թարթիչները: Լուսդէմին էր ատիկա: Անոր մէջ տարփանքը, հետզհետէ պահանջկոտ, վանած էր մարմինին միւս բոլոր զգայութիւնները, ու կոխած` անոր հոգիին, հսկայ, անողոք ու յիմարցնող: Այդ մենութեան զգացումը չես գիտեր ի՛նչ հրաշքով անիկա գտաւ պատկերի մը մէջ, դարձեալ պատանութենէն ու ժամուն շրջանակէն: Չորս տարի, Զատկի ու Ծնունդի ճրագալոյցներուն` անիկա կարդացեր էր Դանիէլի գիրքը եւ դողացուցած` պատերուն ձուաձեւուած մարգարէները: Ու անոր ուղեղին մէջ քանդակուած կը մնար անհեթեթ պատկերը`
Բարձրութիւն նորա վաթսուն կանգուն`
Եւ լայնութիւն նորա կանգուն վեց…
Ու անոր սիրտը նման էր մարգարէին նկարած դաշտին: Բիւր-բիւր մարդեր, դառնալով շուրջը արձանին, որ կը բռնանար, խարիսխները արմատած անոր սրտին, տարօրէն մեծ, տանելու համար ահաւոր ճնշումը: Բա՛ն մը` որ չկար, բայց կը պաշտպանէր զինքը, շրթներուն մօտ, վերցնելով ահագին արձանին կշիռը: Գգուա՛նք մը` որ կը հովահրէր, առանց իր աղբիւրը մատնելու ու կը մօտենար շատ, յիշեցնել ու չափ Աստուածածնայ գիշերները: Ա՛փ մը: Քիչ-քիչ անիկա եղաւ ամբողջական ձեռք մը, մանր, ճերմակ, լեզու ունեցող եւ որուն ընտանի էին իր շրթները, երբ ծծեր էր անոր մատները, տարփանքէն խենթ, պարպելու համար ասոնց դիւթքը ու հասկնալու համար միսերուն պատգամը կնոջ մը մարմինէն…: Մինչեւ որ ամբողջացաւ տեսիլքը հագնելու համար պատկերը Նալպանտենց հարսին` անիկա անցեր էր անհուն պապակին, անհուն անձուկին, ու լոյսին, ու բեկումին, արիւնին ու կրակին, արքայութեան ու ոճիրին բոլոր իրերայաջորդ բաւիղներէն: Ինչպէ՜ս<ref>Ինչպէս, սրբագրուած՝ Ինչպէ՜ս</ref>բռունցքի մը մուրճով անիկա թօթուեց հսկայական արձանը, որ փոշիի ամպի մը պէս ցնդեցաւ ու, ինչպէս հեքիաթի խորխէ մը` բուսցուց մերկութիւնը Նալպանտենց հարսին: Ինչպէ՜ս անիկա մտաւ բազուկներուն մէջը իր երազին: Բայց ո՞վ արթնցուց զինքը: Ո՞վ էր առաւ կնիկը անոր թեւերէն: Տեսիլքին այս հոծութիւնը զինքը կ՚ընէր շփոթ ու անստոյգ: Քո՞ւն, թէ արթուն: Իրողութիւն էր, որ անոր աչքերը գոց էին ու գանկին տակ կը շարունակուէր տարօրինակ մենապատկերը: Անիկա առաւ անդիմադրելի դիմայեղումներ, ա՛յնքան` որ զգացած յուզումները<ref>ջնջ. ստորակէտ</ref>իրենց ուժգնութեամբը տասը քուն ալ կարող էին պատռտելու: Քո՞ւն, արթո՞ւն<ref>Քուն, արթուն, սրբագրուած՝ Քո՞ւն, արթո՞ւն</ref>: Եղերական տեսիլքը այնքան հաստ գիծեր ունէր անոր մատներուն տակ, որ սոսկումէն բացաւ աչքերը: Ո՞ւր: Անիկա կորսնցուցած էր տեղի զգայութիւնները<ref>գոյութիւնները, սրբագրուած՝ զգայութիւնները</ref>ու ժամուն վերնատունը պտտելու յստակ գիտակցութեամբ մը ողողուած կը մնար: Նոյն ատեն իր անկողինը կ՚այրէր իր կողերը, աղիւսի փուռի մը մօտիկ փռուած, ու կարմրած հողէ յօրինուած: Բայց փոքր լուսամուտը սենեակին, մութին վրայ փակցուած աղօտ էջի մը նման, կը թուլնար, ճերմկիլ ջանալով, առանց հերքել կարենալու խաւարին իշխանութիւնը: Ու կը խուժէր իր վրայ անլուր մղձաւանջը, խառնելով իրարու ծեծին ախոռը, ժամուն վերնատունը, Նալպանտենց հարսին սենեակը, արտակարգ արագութեան մը մէջ, ընելով զինքը ակնթարթի մէջ իր անցեալին տղան, ամբողջ ու անկասկած<ref>անկասկած ? անկոշկոծ ?</ref>: Ու կը տրորէր զինքը մղձաւանջը, անսովոր կատաղութեամբ մը, փշուր-փշուր խորտակելով անոր ջանքերը` գիտակցութեան խլեակի մը կառչելով, վանելով իր թաթերով իմացականութեան սլաքը ետ, վար, դէպի խորերը, վիրապները միսին կոհակներուն, անդունդներուն: Մինչեւ որ պարտուեցաւ անիկա լիակատար ու անդիմամարտ: Սրբուեցան միւս ծուէնները տեղի կամ զգայութեան: Անիկա Նալպանտենց տունն էր, դանակը քաշած, իրական, փայլով ու կարմիր: Անիկա նարինջ մը ճեղքելու նման բացաւ Աղուորին կուրծքը, երկու ծիծերուն մէջտեղէն, մխեց երկաթը ու հանեց դուրս անոր սիրտը: Ցաւը այնքան ուժով էր, որ ձեռքը դրաւ սեփական սրտին, արգիլելու համար անոր հաւանական ոստումը դէպի դուրս: Նոյն ատեն անիկա կը շփոթէր ո՞րն էր իրը, ձեռքի՞նը, թէ կուրծքին տակինը: Չքացան հարսին մարմինը, սենեակը, ոճիրը, ցաւը: Բայց կը դիմանար տեսիլքին միւս մասը, որուն մէջ անիկա, սառած, կը նայէր ձեռքին մէջ դեռ բաբախող միսի կտորին: Փոքր, սուր իր ծայրովը, այդ սիրտը նման էր իր տեսածներուն, այնպէս որ, անոր դժուար կու գար հաւատալ անբաւ այն բաներուն, որոնք կրնան սեղմուիլ այդ փոքր ծրարիկին ծալքերուն: Ա՛փ մը թաւիշ, որ ազգերուն բոլոր լեզուները լեցուցած է իր ուժին, խենթութեան, խորութեան, նուիրումին ու դաժանութեան հեքիաթներովը: Անիկա կը նայէր անոր կոնաձեւը հագուեցնող թրթռուն ծիածանին, որ կը հիւսուէր, անվարան ու անշեղ, թաւիշի երեսին պտղող<ref>պաղող: սրբագրուած՝ պտղող</ref>կաթիլներէն, հպատակելով անտես` բայց պայծառ ուռնակի մը զարկին: Ինչո°ւ թաւիշի յաճախանք մը: Չէր կրնար անշուշտ այդ խռովքին մէջ, վերանալ պահէն ու գտնել հարսանեկան հալաւները, որոնք արնագոյն վառի մէջ հարսներուն թաւիշ զգեստները կը պտտցնեն թաղերէն ու տղոց, արբունք վազող տղոց ուղեղը խորախոր կը յուզեն: Բայց ահա աւելին: – Ամէն մէկ կաթիլէ, ինչպէս կակաչին փակ կճեփէն<ref>կճեփէն ? կճեպէն ?</ref>ցայտող, ինչպէս մանրանկար տիեզերքէ մը` անիկա կը ճանչնար բացուիլը, պարզուիլը իր ըղձանքին կերպասներուն, բոլորն ալ հարազատ, Սողոմենց տղու հոգեհիւթով<ref>հոգենիւթով, սրբագրուած՝ հոգեհիւթով ?</ref>: Ի՜նչ խատուտիկ, ի՜նչ գողտր, ի՜նչ մանկունակ են մեր փափաքները քսանէն ասդին: Բայց անոր աչքին` մէկը բռնեց դաստառակ մը, ու հանգիտօրէն, կայլակէն բացուող ամէն կերպասի կեդրոնին, ձուաձեւը Աղուորին դէմքին, շա՛տ, շա՜տ, դուն ըսէ հարիւր, ինքն ըսէ հազար, տարօրէն նման իրարու, իրենց շրջագիծով, բայց աննման` իրենց իմաստին, դիտողին վրայ իրենց թելադրումին պարունակէն: Ո՞վ մօտեցուց իր մտքին սա մտածումի նման բանը` որուն համեմատ այդ տարբերացումը հիմնական փաստը կը կազմէր մարդերուն ծիծաղելի պատրանքին: Այդ չէ՞ր կնոջ մը ճակատագիրը, անոր գիշերներուն անթափանց առեղծուածը, որ այդ կերպով հասկնալի կը դառնար: Ինչպէ՜ս ամէն օր նոյնը չմնացող ձեւէ մը մենք կը հանենք նոյնութեան զարմանալի զգացում մը: Քսան տարի երբեմն մեր շրթունքները գիծ մը իսկ փոփոխութիւն չեն հաստատեր մեր սիրականին շրթներէն: Ու կիներուն օրերը բացուին պիտի այրերու սիրտին, այս կախարդ պրիսմակով պաշտպանուած: Ճիշդ է պատկերը նաեւ կիներուն լուսարձակէն: Խորքին մէջ նոյն, տպաւորութեան մէջ նորէն նոյն, այո՛: Որպէսզի տեւէ պատրանքը ու մարդիկ գրկեն զայն ու չուզեն հասկնալ խաղը: Հաւաքեցէք թերթերը սա երազին: Սա կերպասներուն: Ձեր կազմած հատորը կեանքն իսկ է: Սողոմենց տղուն մէջ շարունակեց կայլակումը: Դրաւ անիկա Աղուորին սիրտը ոսկեթել, դարձեալ թաւշեայ պահպանակի մը վրայ, որով քահանան սկիհը, Աւետարանը, մասունքները կը պտտցնէ: Ո՞ւր էր: -Կիներուն վերնատունը: Տիրացո°ւ: Առջեւը այն նկարին, որ ամէնէն տպաւորիչը եղած էր անոր պատանիի ուղեղին: Ով գիտէ ո՛ր մեղաւոր կինը, տարիներ առաջ, քայքայած էր անոր շրջանակը ու այրած անոր այն մասը, որ կը պատկերէր Հերովդէսը, կինը եւ քանի մը նաժիշտներ: Հիմա, կիներուն վերնատունը, նետուած անկիւն մը: Հնօրեայ այդ նկարը որքան խռոված էր զինքը, երբ արբունքի առաջին ձայներուն հետ անիկա զգալ էր առէր կիներուն ուժը: Տգեղ ու փայտ սկուտեղի մը վրայ Յովհաննէս Մկրտիչին գլո՛ւխը: Մարմինը, գաճաճ, մերկ, մէջքին վրայ ուղտի մորթի մը: Կաթիլի կիսաղեղներ, ճիշդ այնպէս` ինչպէս Աղուորին սիրտէն: Բայց ահաւոր էր գոց նայուածքը սկուտեղին վրայէն, ու աչքերուն բարակ պատանքէն մարդ կը զգար սարսափը, որ կը մնար վարագուրուած: Նկարիչը տուած էր այդ աչքերուն այնպիսի՛ ուղղութեան գիծ, որով անոնք իրենց սլաքին տակ կ՚առնէին կիսասքող ձեւ մը կնոջ, ոտքերուն հիւսուած դասակ մը դեւերու իրերանցիկ, բազմախռիւ պոչերովը: Կինը, քովնտի հանելով իր զիստին մէկ ճակատը, փախուստի եւ անդոհի իբր արտայայտում, իբր թէ սառած, կը մնար կանգուն, սանդարամետին վերեւ: Անոր մարմինը բխում մըն էր դժոխքէն, ոստումին մէջ քարացած բան մը ու կ՚արտայայտէր անբացատրելի մարդկայնութիւն մը: Գո՞հ: Երջանի՞կ: Տարուա՞ծ: Տառապո՞ղ: Կիներուն մերկութիւնը չէ սպառած նկարիչներուն տարրերով: Հակառակ իր բոլոր ջանքին` միամիտ արուեստագէտը չէր յաջողած անոր դէմքը վերածելու գարշանքի դիմակի մը: Հակառակն էր, որ ճիշդ էր, քանի որ, ով գիտէ ո՛ր սատանային փոքր մէկ հպումովը, արուեստագէտին վրձինը նետեր էր կտաւին վրայ լոյսի շերտ մը, որ անոր այտերը կ՚ընէր անգոյ, գրեթէ երկնային խմոր մը: Ճերմա՞կ. կարմի՞ր. անկարելի էր ճիշդ անունը տալ այդ միսի կտորին, այնքան դիտողին<ref>տիրողին, սրբագրուած՝ դիտողին</ref>աչքերէն դէպի հոգին անօրինակ զգայութիւններ կ՚ոլորէր<ref>կ՛ոլորէ, սրբագրուած՝ կ՛ոլորէր</ref>անիկա: Մինակ ատ չէր վտանգաւորը, անպիտան այդ կտաւէն: Լոյսի ուրիշ խաղ մը անոր շրթներուն տեղը դրեր էր միսի վաւերական շերտ մը, խենթեցնող ջերմութեամբ ծծելու վրայ առնութիւնը միջոցին<ref>միջոցին – ?</ref>, մորթուողին, մորթողին,<ref>յաւելում ստորակէտի</ref>նոյնիսկ զինքը հիւսող սատանաներուն: Ով գիտէ քանի՜ դար անցեր էին այդ կրակին վրայէն, առանց մեղմել կարենալու դժոխային այդ առքը: Պատկերը այրող կինը –աւանդութիւնը զայն մեղաւոր կ՚ընէ, բայց կը մոռնայ մեղքին անունը– հաւանաբար տառապած ըլլալու էր ամէնէն շատ այդ միսերուն անյագուրդ ախորժակէն ու ինքզինքը խարանելու պատրանքին մէջ, յարձակած` մոմով, պոռնիկին վրայ: Ինչպէս խեղճ ու միամիտ ենք, երբ մեզ պատուհասել կը փորձենք: Սողոմենց տղան սաղմոս կը քակէր քառսուն գլուխ, ամէն անգամ, որ այդ շրթունքներուն բացուիլը զգար դէպի իր հոգին: Ու ամէն պատանի նոյն ուժգնութեամբ պիտի համբուրէ պատկերն ու իրականութիւնը, ժամուն նշխարքը ու առաջին այտը իր սիրածին: Բայց նկարին է՛ն հզօր մասը կը կազմուէր աչքերէն<ref>աչքերէ, սրբագրուած աչքերէն</ref>. կարմրած կրակի կտորներ, առանց ծիածանի, մոխիրի ճերմակ խաւով մը, բիբի տեղ ունենալով սեւ շամանդաղներ, բայց այնքան խորունկ, խօսուն, տանող, որ վախէդ կը գոցէիր աչքերդ, չքալելու համար դէպի այդ թրթռուն ձգողութիւնը: Այս կեդրոնական կէտերէն դուրս, մա՛նաւանդ յատակի դժոխքը, գլխուն կէսով այրած Հերովդէսը, հեռանկարի պալատին բողկի ձեւ գմբէթները կը ստեղծէին հզօր տգեղութիւն մը, անհամաչափութեամբ ու իրազանցութեամբ դէպի հեքիաթը հոսող ու դիտողն ալ հետը քշող: Պատկերին քաղցրագոյն մասը պարող կնիկին ընդհանուր ցայտքն էր զիստերէն վեր ու գլուխէն վար: Ինչպէս քողերուն ձիւնէն` անոր թեւին միսերը կը զատուէին. կը ձեւուէին, մութ սպիտակութեամբ մը, սուրնալով դէպի ձեռքերը, յետոյ մատներուն ծայրերը, որոնք ճիրանի մը սուր, բզկտող, ճմուռ-ճմուռ բերող նկարագիրը կ՚առնէին մէկէն. լարուած` տրորելու բոլոր սիրտերը, ուղեղները: Ու քողերը կը փաթթէին անոր կուրծքը, որ չկար ով գիտէ ի՛նչ խորհուրդով: Ամէն անոր մօտէն անցնելուն` Սողոմենց պատանին շփուած էր գրեթէ մեղքին պատկերին հետ: Իր սրունքները, անուժ, կ՚իջնէին վերնատան մութ սանդուխներէն ու կիներուն քսուելու հզօր վախով, բայց պապակով անիկա կը փախչէր դէպի դասը, հերկուած ներսէն սուր սլաքովը սեռական զգայութիւններուն, սարսափելով ինքնիրմէ, բերանէն` որ հրեշտակներու ուղղուած մեղեդի մը կը հոսէր` հսկուած սանդարամետին գալարափողէն: Այս ամէնը, մօտաւոր անցեալին թարմ գծագրութեամբը, մեղքին ստոյգ գիտակցութեամբը, Նալպանտենց Աղուորին ու Աւետարանին Սողոմէին հուժկու կնիքո՛վը: Անիկա փնտռեց սիրտը ու չգտաւ դաստառակին վրայէն: Ու կ՚ուզէր փախչիլ, առանց յաջողելու: Որքա՛ն տեւեց այս կիսանուրջը: …Եղաւ անիկա Սողոմենց տղան, յստակ, բանտէն դարձող, մօրը տունին մէջը պառկած ու վռնտուած Աղուորին ծոցէն: Զայրոյթ, ատելութիւն, Նալպանտենց Սերոբ, հաճի Աննա, – ասոնք վաւերական գիծեր էին, որոնք կը բռնկէին իր թոհուբոհին<ref>թուհուբոհ, սրբագրուած՝ թոհուբոհ</ref>մէջ: Շփեց իր թարթիչները ու պատռտեց մղձաւանջին կպչուն, ձիւթոտ թեւերը…: Մօտ էր լոյսը բոլորովին: Վերմակին տակ փոթորիկ: Սիրտը` ինքզինքը կորսնցուցած, խենթեցած, մօտ` խորտակուելու: Շունչը բարակ, կտրտուած թելի, դերձանի մը նման,փթթուկ [128]: Պատին լոյսը ճերմակի մօտ էջ մը թուղթ եղաւ: Աքաղաղներ: Կենդանի ձայներ: Կոչնա՜կը: Գե՜ղն էր: Անոր մտքէն մշուշը լուծուեցաւ հետզհետէ: Ու արեւէն առաջ արեւ էր անոր մէջ: Աւլուա՞ծ` հոգի՛ն, աշխարհին ու գեղին նկատումներէն: Նալպանտենց հարսը` միս-մինա՛կ, տէ՞ր` անոր երկինքին վրայ: Ո՛չ գեղը, ոչ ալ անոր բիւր-բիւր օրէնքնե՞րը, պսակն ու Աւետարա՞նը: -Րոպէ մը հաւատաց անիկա այս մենաւոր պայծառութեան, որով միայն կը շինեն տղաքը իրենց հոգիները: Երիտասարդը երբեմն իր ուզածը պիտի ուզէ այս մերկութեամբ, վճռականութեամբ:
Բայց ե՜րբ է բաւեր ուժգին ուզելը: Ուժգին ջիղերով կը սպասարկուի մեր կամեցողութեան ջաղացը: Ու մեր ջիղերը որքան ալ խոր սնուցանենք մեր միսերուն թոյլ գգուանքի մէջ, անոնք կը պահեն իրենց անարիւն սիւնակները, փրթուկ ու խեղճ, ու կը լքեն մեզ վտանգի պահուն: Մարդերը տարբերող ուժերը, մասնայատկութիւնները քիչ անգամ փնտռեցէք անոնց ուղեղներէն: Ջիղե՜րը: Մենք հէնք ենք անոնց կծիկին: Ու մեր արարքներուն նկարագիրը կնիքը կը կրէ անոնց մարզումին: Ապրումը այն բարեխառնութենէն է, որուն մէջ կը հրաշինուին անկշիռ այդ դերձանները ու կը վերածուին արիւնի, տաղանդի, ստեղծումի ու աղէտի:
Հա՞ստ, բարա՞կ, կամ կրկնո՞ղ՝<ref>կրկնո՞ղ ? – եւ յաւելում բութի</ref>նախահիւթը, որ կը կազմէ ցեղերուն հոգին, ու այդ գիծով` անհատներուն: Ատ չէ հիմնականը: Հիմնականը մարզանքն է, դէպքերուն հեղեղը, աշխարհի բիւրաւոր աղբերացումները, մեր ներսին անայց անդունդները ու շրջապատին ճահիճները, որոնց մէջ մեր կիրքերուն հիդրաները կը յօրանան, կը կանչընան ու կը զգլխեն մեզ դէպի կործանում ու կոտորած: Դէպի բարիք կամ զմայլանք: Դէպի արուեստ կամ սրածութիւն: Ամէ՛նը` ջիղերով: Նայեցէք մեր պատմութեան: Ոեւէ ժողովուրդ պիտի յոգնէր ի վերջոյ, այդքան ընդարձակ ծաւալով ջարդի մը նկարէն: Բայց թուրքերը աչք անգամ չթարթեցին, վասնզի դարերու մարզանք մը ունէին իրենց ջիղերուն ետին: Սողո՞մը: Բանտը, երազի մը պէս, հաւաքական բարեխառնութեամբ, բակն իսկ չէր կազմեր ապրումին հսկայ կաթողիկէին: Ախոռին ծե՞ծը: Անշուշտ քայլ մըն է անիկա, դժբախտաբար արժէքով վիրաւոր, վասնզի ջիղերէն աւելի մկաններուն կ՚ուղղուի անոր սլաքը: Մեր ջիղերը մեր հոգիներուն հնոցին մէջն է, որ կը մարդկայնանան: Ու արուեստագէտը որքան մօտիկը կենայ ներքին կրակին, այնքան անոր ջիղերով շողարձակուած իրողութիւնը պիտի ըլլայ սրտառուչ ու իրաւ: Քիչ առաջ, իր սիրած կնիկին պատկերին տակ, աշխարհը ընդոտնելու յանդգնող տղան, հիմա ինկած էր գետին, նոյն այդ հաւատքին, յիմարութեան, յանդգնութեան ծանրոցէն: Ու ջախջախիչ բան էր Սողոմին համար զգալ անյուսութիւնը, որ դրած էր ծունկերը անոր կուրծքին, ինչպէս կ՚ըլլայ ատիկա ըմբշամարտութեան տեսարաններուն, ինչպէս կ՚ըլլայ ատիկա, երբ մեր երազը կը զգետնէ մեզ, թշուառական անկողնի մը պատանքը դրած մեր կուրծքին վրայ: Բայց սպաննող բան է տակաւին, ստիպուած ըլլալ անցնելու անյուսութենէն ալ անդին, այսինքն` գիտնալը, թէ ամէն բան կայ, ու կայ այնպէս` ինչպէս կ՚ուզես դուն միայն, ոչ թէ քեզի` այլ ուրիշներուն համար: Մահուան արհաւիրքը ետ կը մնայ այս կարգի զգայութեանց յարուցած մղձուկէն: Անոր հետ կը հաշտուինք առաջին լուրջ բախումին: Չհաշտուողնե՞րը: Այսինքն` բոլոր Սողոմները, բոլոր յամառողները, բոլոր խենթե՞րը: -Այնքան քիչ են, որ կը մեռնին, օրէնքը ապացուցանելու համար: Սողոմենց տղան նստաւ իր խեղճ անկողինին մէջ: Անոր ականջները տակաւին կը ճուային իր խորունկի խուլ ձայներէն: Ու անոր ակնարկը Սողոմէին պատկերէն Աղուորին պատկերին կը վազէր այնպիսի` յուսահատութեամբ, այնպիսի` ծարաւով, այնպիսի` անկարողութեամբ, որ միտքը կը պղտորէր: Լուսցաւ:
Ե՞րբ` հագուած, լուացուած, դուրս էր նետուած տունէն: Չկրցաւ հաւաքել, վերակազմել տեւողութեան այս սանտրը: Այգեկութքի հեշտ առտու: Դուռներու կուշտին, քաղցուն եփելու համար մեծ օճախներ լիաբոց, իրենց վրայի կաթսաները ընելով սեւ, կարմրաւուն, շոգեպինդ: Պառաւներ, քամոցը ափերնին, կը հովէին եռացող հեղուկը: Գեղին ամէնէն գողտր զգայութիւնները զուգորդօրէն կապուած են այս տեսարաններուն: Բոլոր բերքերէն ամէնէն քիչ դրամ հոտողը ու ամէնէն շատ սիրտ, ներքին լայնք, տունի կարեկցութիւն թելադրողը այգեկութքին օրերն են: Գինին չէ սկսած: Բայց քաղցրութիւնը կը բռնէ բոլորին ալ հոգին: Օրերով չի նստիր հոտը քաղցուեղէնին եւ պտուղի բանդակներուն: Ու թաղէ թաղ կը պտտի առատ ու գոհունակ իսկութիւն մը, որ մեր գեղերուն հին փառքը դեռ կ՚ուրուաձեւէր իմ իսկ օրերուս: Պահը շատ կանուխ ըլլալուն` Սողոմենց Սողոմը չտեսաւ օճախներու կուշտին մանուկներու այլապէս թելադրիչ երամակը, երբ անուշոտած իրենց երեսներուն վրայ թռիչք կ՚ունենան ճանճերն ու մեղուները: Ոչ մէկ հարս: Փոխարէն` գունաթափ ծերերը, աչքերնին ուռած մուխէն ու հսկումէն: Սրտագին եղաւ անոնց մաղթանքը տղուն բարի գալուստէն, ինչպէս անհանդուրժելի` անոնց պապակը լուր առնելու: Ժամանակները տարօրինակ գնացք էին առեր: Գեղը կը տառապէր համայնական ցաւերէ: Հասուն տարիքը` մղձաւանջին տակն էր պետութեան հարկին ու տանը հացին, երկուքն ալ հետզհետէ աճող, հողին նուազումին հետ համեմատական ուժգնութեամբ մը: Երիտասարդները` հերկուած խուլ յուզումներով, գեղէն դուրս, լեռներուն ու թումբերուն թշնամիէն հնձուած արենակիցներուն մահովը: Ծերերուն ու նոյնիսկ պառաւներուն մէջ սպասումի մը մեծ անդոհը, որ անծանօթ էր անոնց երիտասարդութեան եւ զոր մղած էին դէպի անոնք խղճմտանքը յեղափոխութեան ու Հայկական սարսափներուն թեւերը: Թուրքերը միայն հաւատքին ու պատիւին թշնամիները չէին հիմա: Ու հա՜յն ալ մինակ չէ անոնց եաթաղանին դէմ, ինչպէս ջանացեր էին հասկցնել կտոր-բրդուճ էֆէնտիները, որոնք Պոլսէն կու գային եւ պետութիւններուն «նոթա»ները իրենք խմբագրածի պէս կը մատուցանէին «Բարձրագոյն Դուռ»ին: Բացուող ամէն օրէ անոնք յոյսեր ունէին, մեռնելու աճապարանքին մէջ, ամէն մէկը մէյ-մէկ Սիմէոն Ծերունի կտրած: Ամէն ճամբորդ, քանի որ կու գար, բարով կու գար, իրեն հետ` շէն աւետիս մը: Զարմանալի էր, որ չուզէին թուրքին ջնջումը եւ ուզէին իրենց ազատումը: Բանտէն եկո՞ղը: – Պարտաւոր էր խօսելու եւ լուսաբանելու: Առաջին համայնական դէպքն էր, որ կը զարնէր գեղը այսքան խորունկէն:
Սողոմենց տղան ակնարկէ, ձայնէ, պատասխանէ խոյս տալու համար շեղեցաւ մեծ փողոցէն: Առանձնութիւնը երբեմն պահանջ է բազմամբոխ հոգիներուն: Առած էր անանցանելի բաւիղը կանգուն մը լայնքով, զոր երկու կողմէն հսկայ պատեր սեւ թուղթէ<ref>թուղթի, սրբագրուած՝ թուղթէ</ref>քարդոնի<ref>քարգոն, սրբագրուած՝ քարդոն [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>մը պէս կը սեղմէին: Կոյանոցներու ընդունարան էր անիկա, աղտոտ, խոնաւ, հոտած ու տխուրէն անդին, լալկան յատակով մը, քակորի, աղբի, ամոնեագի լացնող հոտերով ծանրաբեռն: Տան ետեւները կը շինեն այս անցքերը դէպի պարտէզները: Հոն մտնող մը, մոլորող մը, աչքին շատ բան առած կ՚ըլլայ, առնուազն դանակը հանդիպող առաջին արգելքին` սիրտը խաղալու վճռական կամքը<ref>դանակը հանդիպող... կամքը – ?</ref>:
Գեղէն դո՜ւրս: Առտուն չէր շինուած տակաւին: Արե՜ւ, լուացուած մետաքսէ<ref>մետաքսի, սրբագրուած՝ մետաքսէ</ref>բարակ մաղի<ref>մազի, սրբագրուած՝ մաղի</ref>մը նման, լիճին վրայ փռուած ու լեռներու կատարին, ծառերը հարս ընելով: Հոն ալ զգուշացաւ անիկա բանուկ ճամբաներէն: Դէպի մենացում սա շեշտուած փափաքը վերջապէս գրաւեց իր ուշադրութիւնը: Բայց չզարմացաւ: Անիկա արդէն ինքզինքը կը ճանչնար իբր անցոյց մէկը, առաւելապէս ներսէն ապրող տղոց[մէ]<ref>տղոց, սրբագրուած՝ տղոցմէ – ?</ref>, որ պէտքին առջեւ միայն պիտի բանան աղեղը իրենց հոգիին կամարներուն: Անիկա անդրադարձաւ նաեւ տարակարգ այն պրկումին, որ անոր քայլերը կ՚ընէր նեղ, ոտքերը` ծանր ու կարծրացած: Պարտէզէ պարտէզ,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>խրամները ցատկելու համար անսովոր ուժ հանելով ոտնակապի մտած իր սրունքներէն, ու հազիւ գիտակցելով այս հակադրութեան: Անիկա չէր գիտեր, որ մեծ պէտքերու ատեն մեր մարմինը կը կրկնէ իր տարողութիւնը: Ու այգիէ այգի, հետապնդելով բլուրներու խոնարհման գիծերը, անոնց իրերհանդիպումը, ուր հեղեղին տուրքը գետինը ըրած է հարուստ, ու բուսականութիւնը` զօրեղ ու բարգաւաճ: Չէր գիտակցեր այս հակումներուն: Մենք երբեմն շուքը կը փնտռենք զովութենէն տարբեր հաճոյքի, պէտքի համար: Հոն էր, որ նշենիներու, թզենիներու անընդմէջ շարքը, մեծփոր ստուերով, կ՚երկարաձգուի երբեմն մղոններով: Այդ հովանոցներուն դժուարաթափանց սաղարթներուն ներքեւ անիկա պաշտպանուած կը կարծէր իր մարմինը` ինչպէս հոգին:
Երբ հատաւ հեղեղատը, անիկա մնաց մէջտեղը: Ոտքին բլուրը կը խոնարհէր, հագուած գեղին գեղեցկագոյն այգիներովը: Բոլորն ալ կթուած, հետքը պահելով դեռ այն ոգեւորութեան, որ թրթռացած էր այդ բարունակներուն մէջը, աղջկան, հարսի սիրտերէն ու տղոց խորունկ փափաքներէն: Աւելի վար` Ուստիանին դիտարանը: Պահակին պատկերը ա՛լ չկրցաւ նահանջի ենթարկել, քանի որ տունէն ճամբայ ինկած պահուն միակ կապուտիկ կէտն էր անիկա ամբողջովին ամպածածուկ իր հոգիին: Հարցուց սակայն: – Ի՞նչ ունէր հիմա ընելիք` սա գեղին երեսին: Տղաքը կը նմանին մեծ գինովներու: Իրենց զգացումները պարպելու համար կը գործածեն նոր ու մեծ բաժակներ: Ու շռայլ ըլլալնուն չափ անկշիռ ալ են: Կը պարպեն կեանքը մէկ ումպով ու պարապ գաւաթին դիմաց ցոյց կու տան յիմարական տագնապ մը: Կա՞յ տարիք մը, որ աւելի զոհ տայ ամէնէն փցուն բեկումներուն, որքան ա՛ն` որ կը սկսի տասնութին: Սպաննելը համազօր է ինքզինքը սպաննելուն: Մինչեւ Ուստիանին դիտարանը անոր հոգին ալեկոծ էր խոր այս տագնապով: Կրցած էր խուսափիլ ամէն հանդիպումէ, հակառակ անոր, որ այգեկութքի գիշերներուն իսկ ճամբաները ունին բազմամբոխ բան մը: Չփնտռեց, գուցէ գիտնալուն, վաւերական դրդապատճառը աչքէ, խօսքէ այս խուսափումին: Կը վախնար անիկա ամէն նայուածքէ: Քրոջը աչքին իսկ չէր կրցած ուղիղ նայիլ: Ուրկէ՞ կը կասկածէր, թէ մարդիկ իր վրայ կը սեւեռէին իրենց ակնարկները, Նալպանտենց հարսին որովայնէն:
Փարթամ ձիթենիի մը վրայ, որ հազարէ աւելի տարիք եւ ձեռակերտ յիշատակարանի մը պէս պատկառազդու համաչափութիւն մը ունէր, իր արմատները հնօրեայ հրէշի մը թաթերուն նման գալարագին պրկած ճանկելով հողին ոսկորները, կը կենար Ուստիանին հովոցը, ամբարձիգ<ref>ամբարձիգ ? ամբարձձիգ ?</ref>` երկու հաստ ոստերու վրայ: Քանի մը գերան, իրարու հիւսուած որթի բարունակներով, կը շինէին օդն ի վար առկախ տախտակամած մը: Պահակները այսպէս բարձրադիր կէտերէ կը հսկեն ընդարձակ տարածութիւններ: Ուստիանը արթուն էր, կռնակը հաստկեկ ոստին, սիկարը – կանգուն մը երկայն էր անոր ծխափողը –բռնկցուցած, ըսես քունը ճմռելով իր աչքերէն: Շատ սուր անոր լսողութիւնը տակաւին հեռուէն առած էր քայլերու հեւքը: Ցատկեց վար: Խռո՞վք: Անշո՛ւշտ: Այդքան կանուխ խերով ոչինչ կու գայ մեզի:
Նստան: Մարդեր կան, որոնց շրթունքները չեն փակիր իրարու: Բառերը, նման մեղուներու, մշտապատրաստ թռչելու փեթակի մուտքին, կ՚ուրուանան անոնց բերանին: Ուրիշներ, որոնց շրթունքները ժանգոտ են չայցելուած կղպանքներու պէս:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Դէմ դէմի էին անոնք: Արեւը` շատնալու վրայ, ու ձգած արդէն լեռնադիր իր օրանը, երկու բլուրներու աղեղին, դէմի շղթայէն: Հովի ստուեր մը, լիճէն զովացած, ընելով ճիւղերը քիչ մը ճօճուն ու նազոտ:
Տժգոյն անոր երեսները ու աչքերուն դեղինի զարնող մարածութիւնը աւելի կը դալկանային առտուան արեւին<ref>արիւնին, սրբագրուած՝ արեւին</ref>մէջ: Յետոյ ի՛նչ որ կը կախուի մեր դէմքէն ու առանց երեւնալու` մեր հոգիին մոխիրը կը ցոլացնէ: Վիշտէն վեր այս բարեխառնութի՛ւնը, որ կը հոծնայ բառէն ու շարժումով կը յոգնի, մեզ ընելով մեզի օտար ըսուելու չափ ելած մեր հունէն: Պահակը կը վախնար ուղղակի հարցումէն: Պահ մը կասկածեցաւ կարելի փորձանքներու վրայ: Տղան ու խենթը մէկ են: Անիկա հեռուներէն պտոյտով մը` փորձեց չափել գիշերը, որ հոսած էր Սողոմին գլուխէն, ո՛ւր<ref>ո՞ւր, սրբագրուած՝ ո՛ւր</ref>եւ ինչպէ՛ս: Կային գայթակղութեան նոր դրուագներ: Երկու ամիս առաջ, խաբուած երիտասարդ մը, որուն նշանածը աւրուած էր մեծահարուստ գործարանատէրի մը մանչէն, իր վրէժը լուծեր էր, ծոցին գիշերն իսկ վազելով հարուստի տունը ու անոր կինը առնելով անոր անկողինէն, իջեցուցեր փողոց ու քշեր դէպի իր տունը: Արիւնահեղութեան մը վախը –հարուստները գիշեր ատեն խեղճ են միշտ–, խաւարին նպաստը, դրացիներուն զգուշաւորութիւնը պատահարը ըրած էին կիսասքող ու մութի մէջ մարմին առնող ամէն բանի նման անորոշ: Ո՞վ կ՚արգիլէր Սողոմենց տղուն տնկուելու Նալպանտենց դուռին:
– Քնացա՞ր, Սողոմ:
– Քի՛չ:
Ի՜նչ յոգնած էր շեշտը: Բայց առանց ոտքի<ref>ոտքի ? ետքի ?</ref>: Չխօսելու որոշում մը մատնող է միշտ:
Պահակը, միշտ հեռուներէն իր պտուտքը դարձնելով, մէջտեղ նետեց մայրը, քաշածները, կարօտին մեծութիւնը, քոյրը եւ ասոր հետաքրքիր հարցումները, հաւանական դրացիները, որոնք լուրի եւ նորութեան սիրոյն ժամերով կը կենան սեմին, արագիլի պէս մէկ ոտքի, խնամին` որ սանկ քիչ մը պղտոր –շիլ էր կնիկը– իր նայուածքովը փեսացուն կը փայփայէր: Բարի գալուստին անհամութիւնները բոլոր ասոնք: Տղան կը մնար լուռ: Պահակը ջանաց շահագործել երաժիշտ տղու անոր զայրոյթը Սողոմենց դրացի «տինկիլ» Պելլոյին դէմ, որուն անհամ տճկորը ասանկ առիթներու կը բուսնէր բակին, ինքնահրաւէր ու կը ճզար մուկի պէս պոչատ: Սողոմը մտիկ իսկ չէր ըներ: Պահակը շարունակեց իր իմաստութիւնը: Դիմեց ճամբու յոգնութեան, տեղի փոփոխութեան: Նմանցուց մարդուն քունը փափկաթեւ թռչունի, որ անգամ մը խրտչելէ յետոյ դժուար կը դառնայ իր բունին: Անոր խորունկ խօսքը եղաւ քունը նմանցնել մեր հոգիներուն թռչունին: Ու շարունակեց քովնտի հարցերը: Նպատակն էր տեղեկանալ տեղը, ուր անցած էր գիշերը Սողոմին վրայէն: Չուշացաւ ստուգութիւնը: Այն ատեն, արագ, տղան նեղելու յայտնի դիտումով մը, որուն անյայտ էր պատճառը, գէթ առաջին ակնարկով.
– Ի՞նչ է գործդ առտու կանուխ:
Մարդ իր թշնամիին, ատելիին դէմ այս տեսակ շեշտ մը կը ճարէ, կամով կամ ակամայ:
Սողոմենց տղան յառեց անոր վրան դեղնած իր ակնարկը, թարթիչները լայն պարզած: Ըսես բան մը, որուն տեղը գուշակելի էր, վար կը քաշէր անոր բիբը, վար, սիրտին խորունկէն, վասնզի այդ բիբը բաբախուն կը թուէր ներքի ն տագնապի մը մագնիսէն:
– Ուստիան աղբօր:
Զինաթափ ըրաւ անոր վստահ ու տառապած սա շեշտը: Աղեկուկ<ref>Աղեկուն, սրբագրուած՝ Աղեկուկ [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>ու բարի պահակը ընդառաջեց.
– Համմէ, օղուլս:
Հաշտութի՞ւն: Ընտանութի՞ւն: Հոգիէ հոգի հոսումը, շփումը վերսկսաւ:
– Քենէ բան ունիմ ուզելիք:
– Ուզէ աշխարքը, տղա՛ս:
– Ինչո՞ւս է պէտք լման աշխարքը:
Կեցաւ: Կ՚ամչնա՞ր, թէ կը վախնար: Դէմքին գիծերը կը մատնէին անոր ճիգը, բայց չէին հոսեր բառերը:
– Ի՞նչ է ցաւդ, հէյ տղայ:
– Ցաւ չունիմ: Կ՚ուզեմ երթաս:
– Ո՞ւր:
– Նալպանտենց տունը:
– Չուխա՞դ ինկաւ միտքդ:
Կը հեգնէ՞ր, թէ գրգռել կը ջանար:
– Ատո՛ր համար ըսել է չէ տարեր քունդ:
Սողոմը խոր արհամարհանքով լռեցուց զայն.
– Վրա՞ս կը խնդաս:
Ու գրգռիչ, կռուազան նեղութիւն կար անոր բառերուն մէջ: Ուստիանը առնուեցաւ, բայց ճկուն իր բնաւորութիւնը նպաստեց անձուկը փարատելու: Ատկէց զատ Նալպանտենց տունին հրապարակ գալը կ՚ընէր զինքը տարօրէն հաճ ու զիջող: Փոխուեցաւ խօսակցութեան գնացքը: Նորուած էր սիկարը ու կայծքարին քանի մը վճիտ կայլակները շէնցուցին անոր սրտէն տասը տարիէ ի վեր ամէն օր հարսնեւոր հոգին: Ու ինչպէս մէկը, որ արագ շարժումով մը կը նետէ մէկդի վրայէն ծպտումի պատմուճանը, առնելու համար ընտանի իր տարազը.<ref>վերջակէտ, սրբագրուած՝ միջակէտ</ref>
– Իրա՞ւ է, օղուլ: Իրա՞ւ է:
Լռեց: Բայց հարցականը շարունակեց թրթռալ երկուքին մէջտեղը: Ու սարսուռ, ու հեշտանք, ու նուաղում, ու խենթութիւն էր Ուստիանը, այդ զոյգ մը բառին ետեւէն:
Սողոմը դիմաւորեց հարցումը առանց այլայլումի:
Անոր աչքերը, ուրիշ անգամներու պէս, չշրջեցան մէկդի, ու մնացին շեշտ` ետ հրելու չափ Ուստիանին ակնարկը: Այս դիմադրութիւնը աւելի էր, քան խոստովանութիւն մը եւ աւելորդ ըրաւ հարցաքննութեան երկարումը: Մէկը ըսէր վեց-եօթը տղու տէր, հացին ուրուականէն խելայեղ սա մարդուն, ի՞նչն էր իր գործը աս մարզերուն մէջ: Սէրը չի բաւեր նկարել<ref>նկարել ? նկատել ?</ref>հացէն ալ զօրաւոր: Անիկա վեր է մա՛նաւանդ մեր բոլոր ախտերէն, տգեղութիւններէն:
Երեսունը անցած Ուստիանը չարացա՞ւ Սողոմին բախտէն: Ստոյգը ան էր, որ տարիներով շուրջն էր դարձեր Նալպանտենց հարսին, որքան որ կը ներէին Նալպանտենց հաճի Աննային անուշադրութիւնները: Ու կ՚ընէր այդ դարպասը, առանց մտաբերելու տուն մը տղաքը, ահաւոր հացին տաշտը, որ եօթն օրը հեղ մը քրտինք կը հանէր անոր անճարակ ճակատէն: Աղքատութիւնը մեղք չէ հարկաւ: Սողոմենց տունին մէջ եղը չէր վազեր աղբիւրի պէս: Ի ՜նչ էր մշակի այդ կտորը, հօրը մահէն ասդին: Յետոյ բաղդատեց իր հաճելախօս բերանը ու Սողոմին խոժոռ լրջութիւնը, որ պաղ կը ստեղծէր շուրջը: Ինչո՞ւ անոր մտքէն չանցաւ տարիքը, որ արդէն սանկ ու նանկ ճերմակ էր նետեր մազերուն: Որքա՜ն մարդ կը գուրգուրայ չնչին այն բաներուն վրայ, որոնք մեր պատրանքը ողջ պահելու դերը ունին: Քաղաքներու մէջ մա՛նաւանդ այս փոխանիւթերը կը յաւակնին նախանիւթը գերազանցել: Ու քաղաքակրթութիւնը, իր ապականումին մէջ, կը մարսէ այս աճպարարութիւնները: Գեղը աւելի քիչ արատով կը դիմաւորէ սեռին դէմ մեղքերը, տարիքէ, փառքէ, դիրքէ, դրամէ, ներկէ ու ծպտումէ: Կախ պեխերով Ուստիանը նկատեց վերջապէս նոր, լրումի մէջ հզօր առնութիւնը մատաղ երիտասարդին: Բանտը, դալկացնելով անոր այտերը, անոնց վրայ թափեր էր անորակելի գրաւչութիւն մը, արու, փափուկ ու ներսի քաղցրութեան գոլովը շոգեւոր: Այս լռին հրապոյրը երբեմն կ՚ընկերանայ երիտասարդին, բաւական հեռուները: Ուստիանը խորհեցաւ տակաւին ուրիշ առաւելութիւններու, – գիր, կարդալ, ընտանիք: Այս ուղղութեամբ, անիկա հասաւ չքացնող արդիւնքի: Ողողուած էր պատկերովը անոր ձայնին: Ով գիտէ քանի՜ կնիկ լացած էին անոր եղանակին քաղցր դանակին տակ, շիշերուն տակ:
Դէպի պատմում Ուստիանին հրաւէրը չգտաւ քաջալեր: Ժլատ էր Սողոմենց տղան ու ինչպէս միշտ, միավանկ պատասխաններով կը բաւարարէր շատախօս մունետիկը: Անօգուտ եղան պահակին խաղերը, ճարտարանքները, պնդումն ու աղերսանքը: Քանի՛ թանձրացան պատկերները անոր բերնին մէջ, ա՛յնքան վերապահ եղաւ Սողոմենց տղան ու մերժեց պահի, տեղի, օրի ամէն ճշդում: Չհերքեց սակայն յղութիւնը: Հաստատեց Սերոբէ աղային արդէն փաստուած խօթութիւնը: Զգուշացաւ մատնելէ հաճի Աննան: Սարեկ խնամին: Զգուշացաւ վարկաբեկելէ Աղուորը: Ու խոյս տուաւ հիմնական փաստէն, որմէ կ՚ամչնար մանաւանդ: Անիկա հետզհետէ կ՚ըլլար վշտոտ, դողահար, լքուն ու անյոյս:
– Ի՞նչ կ՚ուզես հիմա:
– Կ՚ուզեմ երթաս:
– Ի՞նչ ըսելու:
Կը վախնար բանաձեւէ՞ն, թէ պահանջին տարօրինակութենէն:
– Ի՞նչ ըսելու:
Կրկնեց անիկա, սպասուն ու կիսաժպիտ, հրաւիրելու համար տղան առաւել զիջումի:
– Ըսելու, որ չեմ ուզեր սա փարան:
– Ինչո՞ւ:
– Աղքա՞տ եմ ես, որ ողորմութիւն կու տան:
– Ատ ուրկէ՛ ածեցիր:
– Ի՜նչ է եա:
Չէր ուզեր արագ ընել իր պատասխանները: Սիրողները միշտ քիչ խօսեցան: Հանեց դրամը մէջքէն ու նետեց պահակին ոտքերուն:
– Հայտէ՛: Աս ալ նո՜ր բարիլոյս: Ե՞տքը:
– Ե՛տքը: Կը տանիս կու տաս:
– Ե՞տքը:
– Ե՜տքը…
Ճմռեց իր բառերը, թուքին մէջ, մեղմելու համար ըսելիքին այլանդակութիւնը, ու աչքերը կախ, բայց յօնքերուն միջոցը ընելով կնճռոտ` ինչպէս ագռաւի մը տոտիկներուն հետքը կաւին վրայ, աւելցուց.
– Կ՚ըսես, որ իրենց տունն եմ այս գիշեր:
Անակնկալէն վեր էր այս անլուր առաջարկը: Ափ ի բերան` պահակը կը նայէր տղուն, որ աչքը առանց բաժնելու մարելու վրայ սիկարի մը դիակէն, կը կրկնէր.
– Կ՚ըսես, որ իրենց տունն եմ այս գիշեր:
– Հեղ մը կարդալ տուր վրադ, օղլո՛ւմ:
Ո՛չ հեգնութիւն, ոչ ալ բարկութիւն: Ուստիանը կը վախնար տղուն խելքէն:
– Խաչն է վկայ, տղա՛ս, գէշ չես ըներ:
Սողոմը նետուեցաւ ծունկի: Անիկա զայրացած էր ո՛չ թէ պահակէն, այլ` այդ մտածումին դէմ բանաձեւուող սա անկարելիութեան համար: Աշխարհքը ի՜նչ գիտէ մեր ներսի տրամներէն: Որո՜ւն կնիկն էր Նալպանտենց Աղուորը: Անոր աչքին գծուեցաւ ախոռին տեսարանը, հաճի Աննային հետ կռիւը, սանդուխներուն վրայ, բայց լռեց: Իր իրաւունքին ուժը զինքը կը լեցնէր, պահակէն<ref>պահակէ, սրբագրուած՝ պահակէն</ref>չկասկածուող աստիճանով մը: Ու այդ ճնշումին մուրճին տակ հատիկ-հատիկ, երրորդ անգամը ըլլալով, անիկա թափեց իր բառերը, որոնք, զանգակէ մը փրթող զարկերուն նման, կ՚արձակէին կտրուկ ու վճռական բան մը:
– Կ՚երթաս կ՚ըսես, աս գիշեր ես անոնց տունն եմ:
Բացարձակ ու վճռական, այս յայտարարութիւնը մէ՛կ հարուածով կը փետտէր կատակի, եղկութեան երանգը, որմէ այնքան շահ գիտեն հանել մեծզրուցները: Ուստիանը, տպաւորուած, բայց անկարող խելապատիկին մէջ սեղմեցնելու յիմարութիւնը պահանջին, աւելցուց, ապշահար ու թթու.
– Ինչո՞ւ:
– Ինչո՞ւ: Ի՛մն է կնիկը:
Չափեց իր բազուկը դէպի լայնքը, յետոյ կորացուց ու արագ փակցուց կուրծքին, շառաչուն ու հպարտ:
– Ի՛մն է կնիկը:
– Սո՛ւս:
Պահակը ուզեց բռնել անխելք այդ բերանը: Սողոմին ափը, երկաթի պէս հատու, կեցուց անոր ձեռքը կէս ճամբան:
– Կը մորթե՛մ բոլորը, գիտցած ըլլան:
Յետոյ, դողալով սպառնալիքին իսկ ճնշումէն ու ակռաները լսելի ըլլալու չափ ուժգին աղալով իրարու վրայ, ու վրան Նալպանտենց միսերուն.
– Ի՛մն է ան կնիկը:
Ու լռեց:
Ըսուածքի հանդիսաւորութի՞ւն: Արտայայտումի անյատակ երկարո՞ւմ: Աչքերէն թափող կիրքին գոլորշի՞ն: Երիտասարդութեան անպարագիծ սրտոտութի՞ւն: Ո՛րը որ կ՚ուզէք: Ուստիանը ստիպուեցաւ ընդունիլ առաջարկին գոնէ իրականութիւնը: Եփած մարդ` անիկա զգաց կարիքը սա ծայրայեղութիւնը չգահավիժելու: Յորդորեց տղան գալ ինքնիրեն, քիչ մը մտածել: Քաջալերուած անոր լռութենէն, քշեց իր փաստերը, հատիկ-հատիկ, որոնց անշուշտ ոչ մէկ առարկութիւն կրնար դէմ հանել սա առնանդամէն կապուելիք խենթը, – ուրիշ բան չէ կնիկէ մը տարուած երիտասարդը: Ու անցան անոր իմաստուն բերանէն գեղին սուրբ, պատկառելի օրէնքները, որոնց դէմ դեռ Սողոմին ճամբովը քալողը գերեզմանն իսկ չի ճանչնար: Նշանա՞ծը` որուն աղբարները, իրենք զիրենք հաւնող երիտասարդներ` չէին մարսելու պատահելիք անպատուութիւնը: Ո՛չ մէկ տէրտէր կը մօտենար ատանկ ամբարիշտ հոգիի, ողջին թէ մեռելին: Չէր կարելի խաղալ ժամուն, Ս. Պսակին հետ: Յետոյ անցաւ անիկա աւելի գործնական նկատումներու, որոնցմէ կարեւորը Սերոբ աղային ձեռքինն էր, երկարող քիչ մը շատ հեռուներ: Յիշեց հարիւրապետը, թուրքին ատելութիւնը հայ արուին դէմ: Ազգականները` որոնք կրնային միանալ: Ու հազար հեքիաթ: Կռապաշտներն իսկ նման յիմարութեան մը առջեւ քիչ մը խելք ճարելու շնորհը ընդունած ըլլալու էին վերի Աստուծմէն, որ կրնար տեղն ու տեղը փոշի ընել իր պատուիրանքները այսքան յստակ անարգող մը: Բոլոր այս առարկութիւնները բախեցան մէկ ու հաստատ, վճռական նախադասութեան.
– Ի՛րն էր կնիկը:
Չոր, միօրինակ, մետաղի չափ աներանգ մտածում, որ կրկնուելով-կրկնուելով, բանաձեւ կը դառնար ու կը նեղէր ըսողն ու լսողը հաւասարապէս:
– Հասկցանք, օղլո՛ւմ, հասկցանք:
– Դուն գնա՛ ըսէ ասանկ իմ բերնէս:
– Որո՞ւ ըսեմ, ծօ:
– Աղուորին:
Պահակը նկատեց երանգի փոփոխութիւն: Սողոմը կը խօսէր կարգուած մարդու քիչ մը գաղջ ու պարզ շեշտով, ու ասիկա` միայն կնոջը անունին հետ: Բայց կը դիտէր նաեւ, թէ քաղցր ու տղայ ի՛ նչ վստահութիւն կը մեղմէր այս առաջարկին անլուր անհեթեթութիւնը: Պահակը նոյնպէս գորովի գնաց միամտութեան սա քանակէն: Իր կարեկցումը ունեցաւ բարերար արդիւնք: Միավանկ ու երկաթի պէս կաղապարուած բառերու փոխարէն, որոնցմով Սողոմը արտայայտուեր էր, մէջտեղ եկած ծանր, վիշտին ու սիրտին հեղումովը գունաւոր, ջերմացած նախադասութիւններ, իրաւ, ապրումի նշանակ ու անոր հոծութեան, ուժգնութեան կնիքը, ճնշումը վրանին, պահակը պարտաւորուեցաւ մտիկ ընել: Ու ջուրի պէս կը խօսէր ժլատ բերանը Սողոմենց տղուն: Խոր, զեղուն, սրտագին պատմումի մը մէջէն, որ միապաղաղ կրակի մը նման կը պատկերէր անոր հոգեյատակը` անիկա դրաւ պահակին աչքերուն ինքզինքը ամբողջ ու առանց ծալքի: Ոչ մէկ ծուէն` որ խնայուած ըլլար: Ու ոչ մէկ խորշ` զոր չպարպէր դուրս:
Հաստատ, աննահանջ` անիկա տէրն էր Նալպանտենց հարսին: Եօթն աշխարհի եօթանասուն դեւերը անկարող էին զայն առնելու իր բազուկներէն: Անոր շուքին համար, առանց աչքը թարթելու, կը թռցնէր եօթը գլուխ: Զայն պահելու համար` անիկա աչք էր առած աշխարհքին բոլոր արգելքները, «առ ու նամուս», թուրքին «թոփ ու թըւանք»ը<ref>թուանք», սրբագրուած՝ թըւանք»ը</ref>: Ու տարօրինակ էր, որ այս ուռեցուորած պատկերները սխալ չհնչէին անոր բերնէն, ոչ ալ պահակը նեղուէր անտեղի սպառնալիքին անհամ կատակէն: Քանի՛ մեծնային բառեր, ա՛յնքան անոր սիրտը կը պրկէր անոնց ներքին ճնշումը ու կը պահէր զանոնք իրաւին, կարելիին, մարդկայինին սահմաններուն: Անիկա վերջացուց սակայն այս դժնդակ սաղմոսը, տխուր ու սրտառուչ պարզութեամբ մը.
– Առանց անոր ողջ գերեզման եմ ես, Ուստիան աղբօր:
Պահակը չէր գիտեր, թէ այդ պահուն Սողոմենց տղան կը կրկնէր բանտի մէկ ընկերոջ պատկերը, որ սեւեռուած էր անոր ուղեղին: Ողջ գերեզման էր եղած խեղճ այդ երիտասարդը, որ երդո ւմ կ՚ընէր, ամէն րոպէին, բանտէն ձգուելուն պէս կա՛մ ինքզինքը թաղել, կա՛մ ծակծկել պոռնիկին աղջիկը: Ու այդ նախադասութեան հետ, ուրուացաւ բանտի տղան, թեթեւ թանձրութեամբ առաչօք տեսիլքի մը պէս:
– Կ՚երթաս ու կ՚ըսես, լսածիդ պէս:
Լրջութիւն, կորով, տրտմութիւն, կտրուկ շեշտ, – բոլորը իրար կը լրացնէին` շինելու համար վիճակի պայծառ պաստառ մը պահակին աչքին, որ տարակոյսի շուքն անգամ չունեցաւ դէմի սրտին, հոն եփ եկող զգացումներուն յորդ թափին, ու ատոր հաւանական հետեւանքներուն մասին: Պահակը, փորձառութեամբ, կը հաւատար, թէ արիւնը ի՛նչ խենթութիւններու չի հրեր սա տղաքը, գլխիկոր կամ թաւալգլոր: Բայց անիկա պարապ տեղը չէր մեծցուցած սա հասակը, որպէսզի իր խելքը կապէր սա խենթին խելքին: Ինչո՞ւն էր պէտք խառնշտկել մեղուին բոյնը: Նալպանտենց հաճի Աննան եօթանասուն շունի գլուխ կը բռնէր, երբ Սերոբին ուժն ու ահը կը պակսէին: Յետոյ, որքան գիտէր, անիկա չունէր իր լսածներուն մէջ անունը մէկ հատիկ կնոջ, որ ընդունէր իրեն շուրջը ըսուածները: Բոլորն ալ կը պառկէին –պոռնիկները կը տեսնէր բառին տակ– իրենց սիրականներուն հետ մութին, բայց աշխարհքին աչքին, իրենք զիրենք կը պատռտէին սիրողներուն հոտն անգամ առած ըլլալու մեղքը ուրացած ատեննին: Նորէն քննեց մտքէն: Ասիկա Սողոմին դրամ տալու չէր նմաներ: Միւս կողմէ` խոր, անօրինակ հեշտութիւն կար դրուագին մէջ: Կրնա՜ր Աղուորին խօսիլ երես երեսի: Կրնար…
– Մտմտանք, տղայ:
Ու մտմտացին:
Ի՜նչ խեր սպառնալիքէն, որ ո՛չ մէկ ատեն, ո՛չ մէկ ձեւով, մեր ուզածները մեզի չէ բերած: Հակառակն է, որ ճիշդ է շատ անգամ: Քաշե՜լ: Բայց չփրցնել: Ու անոնք հրաժարեցան այդ երանգով յարձակողականէն: Դարը վատ էր, ու հարիւրապետը` բարեկամ: Աւելի ուղիղ չէ՞ր փորձել միւս ճամբան, կակուղ լեզուն, որ օձն անգամ կը հանէր ծակէն: Յետոյ` Աստուած միայն կը հասնէր Սերոբին հաշիւներուն: Հապա հաճի Աննա՜ն: Ու անիկա ծանրացաւ քնքուշ հարսին: Սիրտ ըսուած բան մը կայ մարդոց կուրծքին տակ: Յետոյ` աշխարհք է ասիկա: Ժայռն անգամ չի մնար մէկ իր լերան ծոցին:
– Անուշ լեզու, Սողոմ…
– Ուզես խորիսխը թաթխէ, Ուստիան աղբօր…
Լացն էր պակաս, սա կարօտին, սա յիմար տարփանքին:
– Մինակ գնա՛:
… Ժամ մը ետքը, իր մախաղին մէջ տեղաւորած դաշտին ամէնէն քաղցր, թռչնահար թուզերը, որոնք լուսի պէս մաշկ, բայց սիրտի պէս համ ունէին, պահակը կը մտնէր Նալպանտենց տունը: Զայն ընդունեց հաճի Աննան: Սպասման հովը գրեթէ աննշմար ըրաւ ճարտար պառաւը: Խե՜ր էր հարկաւ Ուստիանին գալուստը, թէեւ պարզ պահակին դէմքէն անիկա համոզուած էր ըսածին ճիշդ հակառակին:
Լպրծուն, անխելք` պահակը չէր զգար, թէ հաճի Աննան շատոնց հասկցած էր իր ծամծմել ուզածը:
Կարճ եղաւ անիկա ու արագ: Կարծես նախօրօք կարգադրուած խաղ մըն էր, որ կը կատարուէր: Անիկա ներս առած էր պահակը, կամացուկ ձայնած Աղուորին:
Ու հարս ու կեսուր բացին իրենց բերանը:
Առաջին խօսողն էր Նալպանտենց սրբենի, «եօթ գեղ անդին» պատիւովը նամ տուող<ref>Ծնթ. – նամ տուող – համբաւ ունեցող</ref>, դուռ-դրացիներէ վկայուելով վկայուած հարսը, ժամուն մեռոնը, աւազանին խոնաւովը վրան, Աստուծոյ սուրբ հրամանովը ծոցուոր: Անիկա անհնարին ուժգնութեամբ մը մերժեց, միակտուր, պահակին բերնով ծամծուած սա անաստուած զրպարտութիւնը: Փաշայի պէս էրիկ ալ չունենա՜ր: Նալպանտենց Աղուորը չէր զգար, որ իր հերքումը յստակ հաստատումն իսկ էր ուրացուիլ ուզուածին: Պահակը ուրիշ բան չէր ըսած տակաւին, բացի Սողոմին փափաքէն, կրկին Նալպանտենց ծառայութեան դառնալու: Նոյնքան տարօրինակ էր, որ հարսին ծուռ այս ելոյթին չանդրադառնար կացութիւններու դերակալող, բառերու ճարտար ագուցող հաճի Աննան ալ: Հարս ու կեսուր Սողոմենց տիկինին աշխարհք մը ամօթը մարսելու համար դիմած էին Տէրոջը օգնութեան, բայց մաղմաղի վրայ եփած` իրենց խշխշուքէն: Ու անվտանգ, նոյնիսկ առաւելութեամբ պոռթկալու սա առիթը շահագործեցին, իրարու բերնէ խլելով խօսքին շարանը: Սիրտէն մահացու կերպով զարնուած – անոր հիւանդութիւնը կ՚առաջանար արագ ընթացքով–, հաճի Աննան հակառակ շունչէն նեղուելուն, ձեռքով-ոտքով կը ջանար արգիլել երիտասարդ կինը, վայրկեանը հեղ մը մշտելով մեծ իր մատովը հարսը կողէն.
– Դուն սո՛ւս կեցիր հըլէ…
Այնքան տարուած էր խօսելու բռնութենէն, որ, ուժգին ու անհամբեր, միջամտեց ու յափշտակեց խօսքին թելը հարսին բերանէն: Ո՞ւր զգոյշ, մեղր ու շաքար, կսկլոր լեզուն, ո՞ւր` սա դանակի պէս կտրուկ, ամէն մէկ բառը ձեռքի պէս լայն-լայն ձեւող ոգին: Սերոբը տունը ըլլալու չէր, քանի որ երկու կիներն ալ դուրս էին վախէն ու շրջահայեաց վերապահումէն, որով շատ մը մեղքեր, մեղադրանքներ լռելեայն կ՚անցնէին էրիկներուն լսելիքէն: Սուտը, որքան ալ վաւերական, միշտ հետք կը ձգէ մարդոց հոգիին: Հաճի Աննան նախ յայտնեց իր դժգոհութիւնը իրենց տունը իրենին պէս ճանչցող Ուստիանին, որ ատանկ «տոպրակ չմտնող» սուտ շալկած շտկուեր էր իրենց դուռը: Ո՞վ ծանօթ չէր հաճի Աննային ու անոր օճախին: Մտիկ չըրաւ պահակին արդարացումը, որով դեսպանը ապամեղ կը հռչակուէր «թա՜ Նոյ Նահապետին օրերէն»:
Ու յառաջացաւ: Այսինքն` արձակեց իր լեզուն: Չիմանա՜ր իր տղան: Մաս-պատարագ, տունն ու տեղը մոխիր կ՚ընէր ատ «լէշը տընուընուն պիլէ շատ զազար»ին: Հեղ մը նայէր պոյին: Հեղ մը նայէր իրհալին: Ու հնչեղ, հեղինակաւոր, նոր կտրուած դրամի պէս փայլուն էին անոր բառերը: Ո՞ ւր էր տեսնուեր այսքան անխղճութիւն, չամչնալ, հոգին սեւել: Մեղաւո՞ր էին հարուստները, որ մեղքնալնուն ձեռք կ՚երկարէին այդ անօթի շնագայլերուն: Հոս չեկած` բերաննին կը հոտէր, ակռանին «մառ» կը կապէր խոտ ծամելէն: Բայց անգամ մը տեղաւորուելէ, կուշտ փորով հաց գտնելէ ետքը կը կատղէին, կռնակ կը հաստըցնէին ու վայելած բարիքին դէմ ահա թէ ինչեր կը հանէին: Ապերախտ, չորնալիք, սատկելիք տղա՜ն: Պարապ տեղը չէր, որ հայրը շանսատակ էր ինկած, կէնճուկ-կէնճուկ: Պարապ տեղը չէր, որ մայրը կռնծեր, չորցեր, դերձան էր դարձեր ու Աստուծոյ արդար խշումովը Ստամպոլին Փրկիչը ճամբորդ: Հարկա՜ւ: Վերի Աստուածը մարդոց աչքին չի մխեր իր մատը: Անիկա ատանկ կը զարնէ ամբարիշտները, գազանները, զրպարտիչները: Նալպանտենց հարսը կը տառապէր` ինչպէս մէկը, որ նստէր փուշի վրայ: Կ՚եփէր անիկա խօսքին մարմաջէն: Ա՛լ հատած իր համբերութենէն, գործադրեց կեսրոջը միջոցը ու մտաւ խօսքի: Ատեն էր, վասնզի հաճի Աննան կը նեղուէր սիրտէն: Մանկամարդ կինը կը հաւատար իրենց բառերով ստեղծուած պատրանքին: Կատղած էր անիկա ատ չոր, չոփ-չոր զրպարտութեան համար, ամէնէն շատ: Ու կը սպառնար ամէն բան պարզել իր էրիկին, զնտաններուն մէջ փտեցնել ատ ճռզածին, դեղնածին, մուկին, խլլոտին ոսկորները: Ուստիանը կը հետեւէր այս անկեղծ, միակտուր պերճախօսութեան, ու մօտ էր խելքը թռցնելու: Այնքան իրաւ, սրտանց, փուրի<ref>փուլի, սրբագրուած՝ փուրի</ref>չափ իսկ կէտով մը չաղարտուած սա պատկերը տպաւորիչ էր իր անմեղութեամբը: Ու կը ճուար Նալպանտենց հարսը, հարուստ իր մարմինը հանելով շարժումի, լեզուի, փաստի ու ճնշումի, – մնացեր, մնացեր, ատ ծառայի կտորի՞ն էր մնացեր: Ի՜նչ անօրէն գեղ էր աս գեղը<ref>գէղը, սրբագրուած՝ գեղը</ref>, Սոդոմ-Գոմոր, կրակ թափուելիք, ողջ-ողջ այրելիք: Ինչպէ՞ս, չէին վախնար վերի Աստուծմէն ու անմեղուկ կնիկի մը պատիւը կը նետէին ատանկ ցեխին մէջ: Եղերական այս երանգը չէր վայլեր սակայն ու զգաց ատիկա Նալպանտենց Աղուորը: Բերանը պիտի պատռտէր անոր: Ատա՞նկ կնիկ էր ինքը: Այս հաստատումին ուժը կ՚աղուորցնէր անոր բառերուն հոսումը ու կը ջնջէր անոնց վրայէն կեղծիքին շամանդաղը, որ չի վրիպիր, երբ չէզոք մարզերէ կու գայ: Ո՞վ էր տուած սա խելացնոր դասը մինչեւ ատ օրը բերնէն գառնուկ ատ կնիկին: Խղճմտանքը մէկ ձեւով միայն կ՚իշխէ գեղերուն մէջ, ատիկա գութին ձեւն է: Մնացեալ երանգները չեն հասնիր մինչեւ այդ խորութիւնները: Քանի այս սալայատակները շինուած էին, փողոցի վրայ բոլոր կռիւները ուրիշ բան չէին ըրած, քան ինչ որ կ՚ընէր հիմա Նալպանտենց Աղուորը: Մեղքը համով է գործուելու համար միայն, իսկ թոյն է պահուելու, կրուելու համար: Զայն կը նետենք, պիտի նետենք ամէն գնով: Ու կու լար, խղդուելու չափ, իր անմեղութեանը փաստէն, ու ատով ուռեցած իր յուզումէն: Հաճի Աննան չփախցուց այդ հեծկլտուքով գոյաւոր թուլացումը ու անցաւ գործի: Կը խօսէր ու կը սրբէր հարսին արցունքները: Սի՜րտ ըլլալու էր, դիմանալու համար ատ պատկերին: Աստուած ի՞նչ կ՚ըսէր վերէն: Ու մեղմ շեշտով մը հրաւիրեց Ուստիանը սեփական խղճմտանքին, ու պահանջեց, անողորմ իր մեծ մատովը, անոր վկայութիւնը: Մարդիկ մուրացկան են ամէնէն շատ մեղքը պարտկելու ատեննին: Ու տարօրինակ է, որ չընկրկին իրենց սուտին մեծութեան դէմ չքմեղանքին չնչին կարկտաններէն: Ո՞վ չէր գիտեր Նալպանտենց տունին կարգն ու սարքը: Ինչո՞ւ շան տղան կը մոռնար շան իր խշտին, ուրկէ «ճիւ» մը անգամ դուրս չելաւ, նման Նալպանտենց բոլոր ծառաներուն: Իր հարսին կրո՜ւնկն անգամ չէին տեսած անոր քոռնալիք աչքերը: Ու ելեր ի՛նչ ձիւն, ի՛նչ կրակ կը ձեւէր անմեղուկ հարսնուկին գլխուն: Արցունքները կէս մը չորցուցած` Նալպանտենց հարսը, յուզումէն կրակի պէս «շավք» տալով, լեցունկեկ իր այտերը թաշկինակին տակ պիսակաւոր ընելով կեցուց կեսուրը ու անցաւ խօսքի: Ծունկի էր ելեր, առանց գիտնալու: Մատը – ցուցամատը – ճօճելով սենեակին այն անկիւնը, ուր անիկա ափափուեր էր Սողոմենց տղէն եւ զոր ուրուականի մը պէս հիմա կը տեսնէր հոն շուարած ու վախկոտ, անիկա խելքը գլուխը կանչեց շան լակոտին: Հա՜: Թող ճանչնար իր չափը: Ու անիկա երդում ըրաւ, փողոցին մէջ, անոր հանդիպելուն, հանել սանտալները ոտքէն ու շուն թակածի պէս տալ ոտիցը անոր քիթին ու բերնին: Անիկա կրկնեց երդումը, փաչատելու անոր պռկըները, ջուխտ իր մատներովը: Ու մատները տուին մտածին պատկերը, կեռի մը պէս ոլորուելով իրենց կեդրոնէն: Այնքան կրակ ու եռանդ կար սա զեղումին մէջ, այնքան դող` սա միսերուն վրայ, որ Ուստիանը վախցաւ ցաւին յուշքովը: Կիները ատանկ գրգռումներէ ետքն է, որ կը թաւալէին գետին ու կ՚ոռնային ժամերով: Յոգնեցա՞ւ. թէ հատած էին ըսելիքները: Առաւ գլուխը ափերուն: Մտած էր անիկա խուլ, երկարուն, հանդարտ լացին մէջ, որ վեր է կիրքէն ու պահէն ու մեզ կը նետէ մեր հոգեմոյնքին: Որ սուգէն ալ վեր կնիք կու տայ մեր դէմքին ու կը տպաւորէ խղճի խայթի մը պէս, աշնան տերեւի մը պէս ու… մեղքի մը պէս: Ատանկ կու լան խաբուած աղջիկները կամ որոնց հոգին ձմեռը կը զարնէ: Սպառա՞ծ հաճի Աննան, որ իջած էր իր ալեկոծ մակարդակէն ու կը նայէր պահակին, մեծ, զարմացած աչքերով: Ելաւ ոտքի. սիրտին կողմէն քիչ մը զգուշաւոր, պարպեց Ուստիանին մախաղը, գտնելով քաղցր գովեստ մը պտուղներուն ախեխի<ref>Ծնթ. – ախեխ՝ ակաթ:</ref>տժգունութեան ու համին վրայ. բացաւ պատիհոնը, հանեց գլուխ մը պանիր, թարմ հաց մը, ծրար մը ձիթապտուղ, կէս օխանոց շիշ մը օղի ու տեղաւորեց անխօս, պարապ մախաղին մէջ: Հաճի Աննան գիշերուընէ կարգադրած էր այս ուտեստեղէնը, Ուստիանին սպասումէն ու գալէն հոգեպէս գիտակ: Իրաւ է, թէ հարսին խորհուրդ չէր հարցուցած: Պահակը բարի, սրտառուչ գոհունակութեամբ մը կը դիտէր ուռած կաշեպարկը ու քովնտի` գլուխը ափին արտասուող հարսը: Հաճի Աննան հրահանգեց պահակը, որ չգոհանայ իր տեսածն ու լսածը մինակ պատմելով: Հրաւիրեց զայն, իր իսկ նախաձեռնութեամբ խելքի բերելու «հունէն» փախած լակոտը, դարձնելու անոր ականջը, ու քալելու` մարդկութեան արդարութեան պողոտան: Հաճի Աննան, գործ կարգադրող կնիկի եփուն շեշտ ունէր առաքելութեան այդ մասին մէջ: Երկու հեղ կրկնեց իրենց օճախին աւանդութիւնները ումիննէթի<ref>Ծնթ. – միննէթի տակ մնալ – երախտիքը չփոխարինել:</ref>տակ մնացող մը չըլլալը:
Ապշահար Ուստիանը, սիրտը ետ` ոտքը առաջ, դուրս ելաւ նշանաւոր դուռէն, վերջին անգամ, քանի որ օր մը ետքը շէնքին տեղ մոխիր պիտի տեսնէր: Կոխած տեղը չէր տեսներ սակայն, այնքան իր դատելու, կշռելու միջոցները անբաւական, անյարմար էին սա կարողութիւնները դասաւորելու: Վստահ էր զրոյցներուն, եղած էր, երբ պատարագը միջամտեր էր յղութեան աւետիսին: Վստահ էր մա՛նաւանդ առաւօտէն ասդին: Սողոմին բառերը, իրենց ցամաք ու ժլատ ցուցմունքովը վեր էին կասկածէ ու շուքէ: Բայց իր ականջներուն մէջ կը պարէին հարս ու կեսուրի նախադասութիւնները, այնքան հզօր ու կենդանի, որ կը տատամսէր քալելու, գլխու պտոյտի մը վախուն: Ու գիտէր, թէ թաղը, երկշարք տուները մինչ եւ իրենց քիւերը լեցուած էին Նալպանտենց գայթակղութեամբը: Թէ` օր մը առաջ, լման գեղը արձագանգ էր տուած հզօր, անհաւատալի տեսարանին, սա իր կոխած քարերուն վրայ, երբ Սողոմին մայրը իր գեղին ամբողջ մեղքէն զատ եօթը ուրիշ գեղերու ալ մեղքին կոյանոցը սայպեր էր<ref>Ծնթ. – uայպել – հեղուկ մը դէպի տեղ մը քշել:</ref>այդ փառաւոր բակն ի վար: Ողողեր` հսկայ տունին զոյգ յարկերը աղբով ու անէծքով, ժանտախտով ու «երկնի հուրով»:
Անիկա գտաւ Սողոմը, մանկունակ ու դիւահար սպասման մը մէջ: Իր դէմքը բաւ էր պատմելու առաքելութեան ընդհանուր իմաստը: Մարդիկ ճակատագիրը դիմաւորելու անձնական կերպեր ունին: Ոմանք կը հարցապնդեն զայն, խռով ու հռետորական շարժուձեւումով: Ուրիշներ զայն կը չափեն աչքի յառումով: Ուրիշներ կը լռեն ու կը բռնեն անոր խուսափուկ պատգամները եօթներորդ զգայարանքով մը: Սողոմը հետեւեցաւ պահակին դանդաղ ու խոժոռ շարժումներուն: Պարպուեցաւ մախաղը: Օղի, Ուստիանին շրթունքէն, գալու համար Սողոմին: Խմիչքի անվարժ տղան մատ չդպցուց շիշին ու լուռ, կը հետա<ref>ջնջում՝ բ. տպագրութեան բ. հատորի այս կէտէն՝ սխալ տեղադրուած նախադասութեան՝ պաղարիւն. թերահաւատ, կատակի շուքէ մը պաշտպանուած: Շատ խօսողներուն հաւաստումները ենթակայ են նման նկատառման: Քիչ-քիչ, կատակին երանգը հալածուէր, տեղը տալով, եւ յաւելում մոռցուած նախադասութեան՝ պնդէր դիմախաղը շատախօս դեսպանին, հրաշքով մը կապուած հիմա լեզուին լիսեռէն...: Հինգ վայրկեանը բաւ էր եղած, որպէսզի Նալպանտենց հին ծառան, առտուան հերոս ու պահանջկոտ,</ref>պնդէր դիմախաղը շատախօս դեսպանին, հրաշքով մը կապուած հիմա լեզուին լիսեռէն...: Հինգ վայրկեանը բաւ էր եղած, որպէսզի Նալպանտենց հին ծառան, առտուան հերոս ու պահանջկոտ,ոչ ոք մտիկ ընող երիտասարդը գետինն ըլլար, փշուր-փշուր, տապալող արձանի մը պէս: Ընդուներ էր լուրը. նախ` պաղարիւն. թերահաւատ, կատակի շուքէ մը պաշտպանուած: Շատ խօսողներուն հաւաստումները ենթակայ են նման նկատառման: Քիչ-քիչ, կատակին երանգը հալածուեր էր<ref>հալածուէր, սրբագրուած հալածուեր էր</ref>, տեղը տալով ամէնէն նուաստ ստուգութեան:
Շրթունքը ծամելով` անիկա մտիկ ըրաւ զեկոյցը: Խղճին խորագոյն խորանին մէջ անիկա կը դանկտուէր սուտէն, կիներուն լրբութենէն: Մեղքը դեռ առած չէր իր շաղախին մէջ անոր հոգին ու պարմանի միամտութիւնը. անոր դիւրագրգիռ զգայնութիւնը<ref>զգայութիւնը, սրբագրուած՝ զգայնութիւնը</ref>չէր ենթարկուած նման փորձի:
Բերանին, կիսաբաց, առնելով իր աջ ափը ու եղկելիօրէն միամիտ.
– Իրա՞ւ է ըսածդ, Ուստիան աղբօր:
– Իրաւ ալ խօ՞սք է, տղայ:
Ու վեր էր հասարակ ցաւէն սա կարեկցութիւնը միամիտ պահակին մօտ, որ Սողոմին չափ զարնուած էր անակնկալէն, աւելի վիրաւոր էր ալ շատզրուց իր գիտակցութեան մէջ: Ան կիները կ՚երգէր իբր հաճոյքի ամաններ, տաքցնելով անոնց գոյները վառ իր երեւակայութեան ընդմէջէն ու կը յաւակնէր զանոնք ճանչցած ալ ըլլալ: Բացի պատանութեան մէջ բռնի վրան հրուած պոռնիկէ մը, միայն իր կնիկը սերտող յիմարը կը տառապէր սա պահուն իր պապուկ, աղքատուկ գիտութեանը համար:
– Խենթենամ պըտը, Սողոմ:
Ու կը ծեծէր ձեռքերը ծունկերուն, կնիկի նման.
– Տասնոց չենք արժեր:
Այս վճի՛ռը, որ խոստովանութիւն մըն էր նոյն ատեն, կիները ճանչնալու հզօր փորձանքէն պարտուած գեղացի անոր ուղեղէն: Ու ցա՛ւ մը: Խեղճե՜րը: Ի՞նչ գիտնային անոնք, թէ ամէնէն դժուար, փխրուն ու երկդիմի գիտութիւնն էր անիկա, մարդոց որդիներուն շատ շատին համար: Ի՞նչ իմանային, թէ ամէն մարդ այդ գիտութիւնը կ՚ընէ միայն ու միայն իր ջիղերովը, երբ ասոնք ըլլան բաւական առաձիգ` կշռելու համար կիներուն մարմինները: Ու իր արցունքովը` երբ կը կործանի շէնքը, կազմածը մեր զգայնութեան, չժուժելով սուտի, կեղծիքի անկարելի նենգութեան հոյակապ ոստայնը, կիներուն մեղքովն ու միսովը ցանցաւոր` մարդոց սրտերու ճամբուն: Կեղծ են գիրքերը, երբ սորվեցնել կը յաւակնին: Խրա՞տը: Փորձառու պատմումնե՜րը: Հեքիաթներ` զորս կը լսեն բոլորը, բայց տղաքը միայն կը յամառին արժեւորել:
Մազ մնաց, որ խենթենար: Բայց առոյգ էր բաւական, ու պաշտպանուած մօտիկ անցեալէն, տանելու համար ստորին հարուածը, գլխուն լախտ մը ուտող ու ատեն մը ատկէ շշմող մէկու մը նման: Երկու հզօրագոյն պատկերներ, սուտը ու տարփանքը, կրակի պէս փաղաղեցին զինքը: Ու այդ ափափումին մէջ անիկա հալելու, հատնելու զգայութիւնները ունեցաւ: Հողը կակուղցաւ, պղտորեցաւ առջին: Չիյնալու համար` կռնակը տուաւ հնօրեայ ձիթենիին, որուն այտուցաւոր բունը զօրաւոր ցաւեր արթնցուց անոր մէջքին: Ախոռին ծեծը ու վարդով սա ծեծը իրարու կը հիւսուէին անոր միտքին մէջ: Ու անոր անձը պարպուած էր մարդկեղէն արտայայտութենէ, տերեւէն աւելի գունատ, անմի՛տ աչքերէն:
– Թուղթ մը բանալ տանք:
Պահակը սպասեց Սողոմին պատասխանին, որ չեկաւ:
– Քանի՞ Հայր-մեր տեղ է<ref>Քանի հայրամեր դե՛ղ է, սրբագրուած՝ Քանի՞ Հայր-մեր տեղ է</ref>:
Ցոյց կու տար հովիտի գիւղակը, թուրք, իր կտրտուած մինարէովը, բայց հանրահռչակ հոճայովը, որուն հրաշքները գիրքեր լեցնելու չափ առատ էին: Անիկա աւետեր էր օր մը առաջ բանտարկեալներուն ողջ-առողջ դարձը: Յետոյ խորհեցաւ, որ յիմարութիւն էր առաջարկը: Ի՞նչ բանի համար թուղթ պիտի բանար ամենակարող կարդացողը:
Սողոմը կը մնար իր կործանած, այլուրային անիմաստութեան մէջ: Չխօսեցաւ աւելորդ ոչ մէկ բառ,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>Ուստիանին զեկոյցէն ետքը, որ իր հարցումները, հնարքները, խելքին փչածը կը տեղար, տարակոյսէն, արգահատանքէն, հետաքրքրութենէն հաւասարապէս տաղտապուն: Թողուց որ թափէ: Ու անոր բառերուն հետ տեղը մէկէն օտար, ատելի եղաւ իրեն: Ինչպէ՞ս եւ ուրկէ՞ այս զայրագնումը անմեղ, բարեկամ սա պահակին դէմ: Ամօթէ՞ն, լքումէ՞ն, կատաղութենէ՞ն, – պաղած էին ոտքի խաղերը, վասնզի չկրցաւ մարմինը զատել ձիթենիէն: Հոգեկան քայքայումէն յետոյ մարմինին ալ սա նուաստացումը չէ՞ր աւելորդ: Սիրտին զարկաւ դառնութիւնը այս մտածումին: Ու իր աղքատութեան, անզօրութեան մեծագոյն փաստը, իր մարմինը,<ref>յաւելում ստորակէտի</ref>անիկա վճռեց պատսպարել ամէնէն առաջ պահակին աչքերէն, որոնց մէջ շողացող բարի կարեկցութիւնը զայն կը զայրագնէր, ոճիրի յաճախանք մը փախցնելու չափ անոր հոգիին հորիզոններէն: Նոյն ատեն անիկա հաստատեց շատ բարձր, շատ հպարտ ուրիշ իրողութիւն մը, – չէր վախնար անիկա աշխարհէն, ու իր հասակին ու տարիքին ցուցմունքներէն հազար փարսախ վեր գիտէր ինքզինքը: Ուրկէ՞ կը քաղէր այդ ուժը:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Սիրողներուն մօտ խելքը` պատահմո՛ւնքն է, բնակա՛նը` կիրքին մշուշը ու ասոր պղտորումին մեր մէջ առաջացուցած հետեւանքները: Ազատելու համար ինքզինքը սպաննելու, արիւն թափելու, առնուազն սիրտ ծակելու փորձութենէն –եւ սակայն չէր գիտեր, թէ ի՛նչ կ՚ուզէր պահակէն-, կատղած շունի մը նման, որ իր ծանօթները չխածնելու համար կը խուսափի, կ՚ըսեն, տիրոջը տունէն, անիկա դարձուց կռնակը, խուլ` պահակին բոլոր պնդումներուն, առանց բառի, առաւ ճամբան, ուրկէ իջած էր:
Արագ, հեւուն, մա՛նաւանդ թալթլուն իր քալուածքը կը պատկերէր փոթորիկը<ref>փոթորիկ, սրբագրուած՝ փոթորիկը</ref>, որ կ՚ոռնար անոր ներսը: Գլուխը կը շիշտէին իրար հակասող մտածումներ: Ամէն մէկը կ՚ուրուանար, յետոյ պահ մը կը կենար յստակ, ըմբիշի պէս անոր ուղեղին դաշտը, կը տրորէր անոր ծալքերը իր ամօթին, կարօտին, զայրոյթին<ref>ջնջ. միջակէտ</ref>ու տարփանքին փոփոխակի խոփովը ու կը քաշուէր կրկէսէն: Ու անիկա այդ հերկումին, պատառումին ցաւը կ՚աղար ակռաներուն ներքեւ: Ո՞ւր: Չէր գիտեր: Իր բնազդը վարեց զինքը: Դէպի գեղին հարաւի բլուրները, թաւուտները, որոնք ամայի էին, այդ եղանակին, մարդոց ուրիշ տեղ, այգիներով պարապուած ըլլալէն: Շունչէ, պատկերէ, մա՛նաւանդ սեւեռ աչքէ իր փախուստը կը մատնէր խորունկ կշիռը զինքը սարդի թելերուն նման ամէն դիէ պարուրող, արթուն ըլլալուն հակառակ, կիսաքուն վիճակի մը մէջ բեւեռող մղձաւանջին: Անոր քալելը, նստիլ ուզելը, թաքնուելու համար թուփի մը ետին փոքրանալը խանգարուած էին իրարու աննման, զիրար հերքող զգայութիւններէ, որոնք անոր մտածման կազմածը կը պահէին կարկուտի մը տարափին ներքեւ: Կա՞րգ…: Անիկա ցանցին մէջն էր մինչեւ այդ րոպէն իրեն անծանօթ վախի մը, որ կ՚այրէր, կուծ-կուծ, մէջքին ճամբաները, փապուղիները ու գանկին կամարներուն տակ աքցանի կ՚առնէր անոր հոգիին արմատը, – գեղացին ուղեղին մէջ որոշ կէտ մը կը տեսնէ այդ պատկերին տակ: Յետոյ, անտանելի, ոչ թէ ուժին, այլ` պարզ իր գոյութեան համար, ուրիշ կսկիծ մը, որ սիրտը կը ծակծկէր պահէ<ref>կը ծակծկէր պահէ – ?</ref>ու կնոջ մը մարմինին, բերնին աղը կ՚անցնէր հերկուած միսերուն երեսէն: Բայց աւելի անիկա փչուած կը զգար ինքզինքը զարհուրելի կատաղութենէ մը, որ իր մինչեւ իսկ աչքին բիբերը ճօճումի կը հանէր ու կ՚աւելնար ցաւի, աքցանուելու միւս զգայնութեան: …Կարօ՜տ, զինքը մարմինին բոլոր լարերովը դէպի գեղ, դէպի Նալպանտենց տունը արեւելող, հոսումն<ref>հոսում ? հոսուն ?</ref>ընող, անդիմադրելի սա ցանկութիւնը, որ ջուրի տակ պահուած օձի մը նման գլուխ կը ցցէր իր խռովքին ալեկոծ ակօսումէն ու կը գծէր կորաձեւը տունին ճամբային: Յստակ, գրեթէ լսելի ձայներ կ՚ըսէին իրեն դառնալ ետ, զարնել Նալպանտենց դուռը ու դիզուիլ, անձեւ, Աղուորին առջեւ, հեռուներէն մեկնած ու ափին անզօր փշրուող ալիքին նման: Տարփա՞նք` այն խուլ, բայց որոշելի միւս բզզիւնը, թանձրութիւն ու լայնք թելադրող, որով կը մշուշուին մեր ջիղերը ու կը մեկուսացուին աշխարհին ուրիշ հոսումներուն դէմ, իրենք զիրենք, լիութեամբ, տրամադրելով մէկ ու միակ բանի մը, – սիրականին: Սողոմենց տղան մատաղ ծառերուն մարմինները հազիւ կը յաջողէր պահել իրենց տարազին տակ ու չշփոթել, ներքին հեղումով գոյաւոր զեղծումի մը մէջ, անոնց ճերմակ բուները հանգունատիպ ուրիշ ճերմակներու հետ, կիներուն միսերէն: Նոյն ատեն ակռաներուն տակ շատ պայծառ համ մը, հում լեարդ, փայծաղ կերած մէկու մը նման: Արիւնին այդ համը ողողեց զինքը ակնթարթի մէջ ու հաշտեցուց անոր ներսը տարտամ, բայց տարասեռ բաներ, երեւնալու վախցող, բայց իրենց ուրուային պարոյրներուն վրայ կանգուն, որոնք առաձիգ ճնշումներով կը կանգնէին գիծ ու կարկառ: Ու գտաւ, որ արիւնին այդ յաճախանքը նոր ալ չէր: Թէ` անոր սաղմնային ուրիշ ծփումները ծալեր, ծրարեր էր անիկա աչքերուն դաշտերէն, մօտիկ անցեալի մը խողովակէն: Տեսաւ ինքզինքը, դանակը ափին, երբ վար, իր խշտին էր քշեր Նալպանտենց հարսը, հանելով զայն էրկանը ծոցէն: Կապեց երկու վիճակները իրարու: Ու կը կենար մէջտեղը անոնց, վճռական դանակին բուռը` ամրակուղպ, իր ափին ու, պատրաստ, կարող, գեղը լման անցընելու անոր երախէն: Յանկարծ տաքցաւ: Մէկը վառ լուցկի մը նետեր էր մտապատկերներու սա ոստայնումին: Ու կրակ էր անոր առջին, մեծ` ծովի պէս ու հաստ, որուն մէջ կը սուզուէին<ref>կը սուզուէր, սրբագրուած՝ կը սուզուէին</ref>, մարխի պէս հալելով ու մխալէն, Նալպանտենց տունը, պառաւը, Սերոբը… ու Աղուորը:
… Բոլոր այս պատկերները մեծ չափով դուրս էին իմացական, երեւակայական կնիքէ մը ու կը դաշնաւորուէին իբր աղօտ զգայութիւններ, հետեւող, ծալուող` համեմատ անոր յոգնութեան կամ հանգիստին փոփոխակներուն: Պարտաւորուած էր զառիվերը ընելու ատեն չորս-հինգ տեղ հանգչելու: Նոյն ատեն երբեմն-երբեմն կը պարզուէին իբր արտաքին բաներ, գրեթէ սեւեռելի` զգայարանքներուն ասեղներովը, – այնքան ուժգին էր ներկը անոնց կտաւներէ ն: Ու փայլակներ կ՚ակօսէին ջուրերը անոր հոգիին: Փոթորիկ` լիճի մը վրայ, խղդուած լուսնկայով, ափին խարակ ու հեղուկը` մելան: Ինչու՞ այսպէս տեսաւ անիկա իր ներսը: Ուրկէ՞ այս ամբողջական պատկերը: Չգտաւ կապը: Ու կայծակը կը զարնէր խարակներուն ու ամպի սեւ շերտերուն: Հզօր` խա՛նձը, թելադրելու չափ անոր զգայութիւնը իրական կրակին: Անոր այնպէս կու գար, որ կ՚այրէր ներսէն թանկագին բան մը, ժամուն պզտիկ վարագոյրին կերպասէն, կտա՜ւը իր տարփանքին, տեղ-տեղ, ինչպէս կ՚ըլլայ ատիկա երբ կրակ ցատկէ հարսանեկան քողի մը վրայ: Յանկարծ յիշեց Գագարանենց սրճարանին աղտոտ պատկերը, պատէն, փոթորիկի մը ընդօրինակութիւնը, գունաւոր ու տպագրուած: Սիրտը յուզուեցաւ այդ օրերուն ոգումովը: Ի՜նչ թեթեւ է մեր կուրծքը երբեմն մեր մէջ: Ու կը քալէր անիկա ծանրութեան<ref>ջնջ. ստորակէտ</ref>դժնդակ քայլը հիմա, յստակ բեռան մը տակ սայթաքուն յառաջացողին: Ոճիրին բեռն էր ատիկա, ձեւուած, կշռուած, պարկի մտած, իր մատներուն կշիռքովը անխուսափելի ու աննահանջ: Որուն բեռնակիրն էր ինքը, զարկած ուսին արիւնն ու կրակը, ինչպէս աղքատիկ փերեզակները, երբ իրենց կապոցները շալկած կ՚անցնին թաղէ թաղ, անվերջ խաչաձեւում<ref>խաչաձեւում ?</ref>մը ընելով ինչ որ ուրիշներ կեանք կ՚անուանեն: Հա՜: Կար ատիկա: Կեա՜նքը, հա՜մը, վայելչութի՜ւնը, կի՜նը ու անոր ծոցը: Այսքան ցանկալի այս զգայութիւնները կը գրգռէին զինքը ո՛չ թէ իրենց պակասին, այլ` իրենց լիութեանը համար: Սովամահը կուշտ սեղանէն փշրանք միայն կրնայ հանդուրժել: Ու իր պղտորումին, խարխլումին, փոխն ի փոխ պողպատումին ու դոնդողումին հետ կը պտտցնէր ա՛ն` որուն ուրուածումը բաւ էր զինքը ողորմելի խլեակին նման նետելու գետին: Խառնակ այս յուզումները, երկար խուսափումներէ յետոյ, յանգեցան պայծառ պատկերին: – Նալպանտենց հարսին ծոցն էր ատիկա, այս գիշեր ամէն գնով, նոյնիսկ մահուան գնով: Ու այդ պատկերը խոնաւ լեզուի մը նման կը պտտէր իր ջիղերուն կեդրոններուն, լուսնոտի նման թօթուելով մարմինը վերէն վար: Խե՞նթ: Չըսաւ ատիկա, բանաձեւէ՞ն վախնալուն, թէ համոզուած` իր զգայութեան խոր արժէքին. այնքան վճիտ էր իր պահանջը ու անդիմադրելի:
Անցաւ գեղամօտի պարտէզներէն: Տուներուն բեկորները, պատուհանները, երբեմն ճերմակ երես մը, իրենց մարդկայնութեամբը, զայն գորովի մօտ բանի մը կը հակէին: Ուրիշ էին սիրտերը, որոնք այդ կտորուանքներուն տակ կը տանէին կեանքին խուլ, անհասկանալի զարկը ու կ՚ըլլային սովորական ապրողներ: Իր հարցումը ետ դարձող հեղեղի մը պէս ողողեց զինքը: Յիմար էր ի՜նքը: Կարծես այդ մտածումը հաստկեկ վարագոյր մը կը քաշէր Աղուորին մարմինին ու իր մէջտեղը: Սիրտին նուաղում ինկաւ: Ու զարհուրելի յուսահատութեան մէջ տեսաւ ինքզինքը անկարող դիմանալու, առանց այդ ծոցին: Այն ատե՜ն, այսինքն` երբ դուռը կը գոցուէր ընդմիշտ իր առջին: Մենանալու, ինքզինքը հասունցնելու, ոճիրը եւ խղճմտանքը եփելու որոշումը իրեն բերաւ հաստատ նպաստ մը, որով դիմաւորեց սիրտին ցաւը: Յետոյ, այդ առանձնացումին պէտքն ունէր, օգտուելու համար ուրիշ զօրաւոր մտապատկերէ: Իր բանտի ընկերոջը դէմքն էր ատիկա, որ կը գծուէր հետզհետէ աւելի որոշ, տերեւ ու ճիւղի փսփսուքէն գոյն ու շարժ առնելով: Ե՞րբ հասած էր բլուրներուն ստորոտը, լայնկեկ բացավայրը, ուրկէ կը զատուէին բազմաթիւ ճամբաներ, զանազան ուղղութիւններով: Խճուղին զայն կտրելով մէջքէն կը մօտենար գեղին: Քովնտի ուրիշ արահետներ, ո՛րը զարտուղի գեղ հասնող, ո՛րը` գերեզմանատուն: Առաւ վերջիններէն մէկը, ոչ-բախտովի: Վասնզի ամայի ըսուելու չափ լքուն էր այդ ճամբիկը, փեռեկտուած հեղեղներէ ու տեղ-տեղ ալ անանց[ան]ելի, ձմրան ու գարնան: Ոլորքի մը սպառումին` դէմ դէմի եկաւ տարիքը առած մէկու մը: Բոպիկ էր անիկա ու իր քայլերը վրիպած էին Սողոմին լսողութենէն: Օտարական, բարեբախտաբար, ինչպէս կ՚ըսէին դէմքն ու տարազը: Ուսէն կախ, երկկողմանի, մաղերու<ref>մազերու, սրբագրուած՝ մաղերու</ref>կապոց մը, մէջէ մէջ տեղաւորուած: Միւս ուսէն` մախաղը, որով սովոր են պտտիլ գնչուները թաղէ թաղ: Ծե՛ր: Բայց մա՛նաւանդ ուլունքէ աչքերով դուրսէն փոխ տրուած, այնքան անսովոր էին անոնք թուխ այդ երեսներուն:
Գնչուները մարդոց մօտենալու համար չունին դժուարութիւն: Ամէն տարիք օժտուած է, ինքնեկ ձեւով մը, ուրիշները շահագործելու: Ու արհեստին մէջ ճարուած այդ փորձառութեան աստիճանը չափով մը կը կրկնէ քաղաքակիրթ որակուած մարդոց կերպերը: Գնչո՛ւն, ծեր, օրհնութեամբ պիտի բանայ բերանը ու տրտում պիտի ընէ աչքերը: Կին` պիտի աղերսէ, առանց քծնելու, տգեղութեան հզօր վախով մը արգիլուած` այդ մարզին վրայ: Այրերը` համոզկեր, պիտի խօսին ու զիջող իրենց նկարագիրը պիտի ընդլայնեն ազատ ու բարի, ու կարեկցուն պատկերներով: Եղաւ շրջան, երբ անոնք արդար արգահատանքով մը մեզ կը խրատէին:
– Երիտասա՜րդ, սիկար մը:
– Չեմ ծխեր:
– Երիտասա՜րդ, բերան մը հաց:
Նեղուեցաւ այս խնդրանքէն, վասնզի չէր հասկնար զսպանակը: Ծերին ուսէն, մախա՛ղը` մինչեւ իր պուկը լեցուած հացով, խոնաւ կաշիի հոտին հետ կ՚արձակէր բորբոս, փուռը չորցուած ու այրած հացի գոլորշի: Գեղացին սարսափելի է, երբ չկամ կու տայ ողորմութիւնը, վար չմնալու աստիճան քաղաքի խանութպաններէն, որոնք աւրուած ապրանք միայն կը տրամադրեն մուրացիկներուն:
– Ինչո՞ւ կ՚ուզես ինչ որ ունիս:
– Մի բարկանար, երիտասա՛րդ, հացը Աստծոյ է:
Բարկացա՞ծ էր: Կարմրեցաւ: Իր ալ աղքատութեան քղամիդը կ՚անցընէին աչքերէն: Սեւեռեց հայեացքը վրան, զղջահար ու իր տագնապին ամբողջ կշիռովը՝<ref>յաւելում բութի</ref>ծանրութիւն:
– Սեւ են աչքերդ, երիտասա՛րդ:
– Ի՞նչ կապ ունի աչքը հացին հետ:
– Հացը միսն է հոգիին, տղա՛ս, – ըսաւ անիկա ու կամացուկ ճամբուն չերեւցած մասը գլխու հակումով մը կէս մը զննելէն, առաւ ուսէն կապոցը գետին ու շտկեց մէջքը: Յատակը սկսած էր փտիլ: Կեդրոնէն ալ կիսաղեղ<ref>Կեդրոնէն ալ կիսաղեղ – ?</ref>:
– Աչքի՞ն սեւը ինչ ունի կապ…
– Սեւ աչքերը սեւցած սիրտերուն պատուհաններն են:
Պատասխանները հանդարտ էին, չփնտռուած, ըսուող կիսաձայն ու թեթեւ:
– Ո՞րն է սեւցած սիրտը:
– Սիրտը կը սեւնայ, երբ մարեն անոր մոմը:
– Ո՞վ է մարողը:
– Մարողը մէկ է միշտ, տղա՛ս:
Ու չաւարտեց նախադասութիւնը, գուցէ աւելորդ գտնելով շարունակելը: Սողոմը շատ մատաղատի կը թուէր անոր:
– Չըսիր:
– Կրնար չըսուիլ: Կը պնդես: Գիտցիր ուրեմն. մարողը կնիկն է միշտ:
Ի՜նչ վստահ, ու նոյն ատեն թելադրող էր սա բերանը: Ա՞ս ալ գիտցող մը, նման Ուստիանին ու, շատախօ՛ս, ինչպէս պարտքն էր ըլլալ բոլոր գիտցողներուն, երբ իրենցմէ չէ, որ կը խօսին: Որքա՛ն<ref>Որքան, սրբագրուած՝ Որքա՛ն</ref>ճարտասան ենք ուրիշներու հաշւոյն:
– Դու՜ն ուրկէ գիտես ատ բաները, ծերունի՜:
Ծիծաղելի չէր Սողոմենց տղան: Երկու ամսուան մէջ անոր ուղեղը արձանագրած էր աշխարհք մը բան, որոնցմէ մէկ քանին մինակ պիտի բաւէին լեցնելու մարդոց միջին տարիները:
Գնչուն վիրաւորուեցաւ: Անիկա ի՜նչ գիտնար Սողոմին տառապանքը: Տարիներով նախատուած, իր ցեղին մեղքովը, ծերունին չափեց թերաստուեր պեխերով անփորձ երիտասարդը: Անիկա կուլ էր տուած ընթացիկ նախատինքը, – տունի տեղ վրան գործածողներուն մօտ կիներու գերութի՜ւնը:
– Գիտեմ, տղա՛ս, գիտեմ:
Ու տարօրէն մօտ էր այդ շեշտը ձայնին, որով կ՚ոռոգուէր Սողոմին հոգին, իր մենախօսութեանց մէջ: Անմիջապէս անիկա զգաց տարբերութիւնն ալ, որով կը զատուէին իրարմէ շատխօսիկ Ուստիանը ու սա տրտմահար ծերը, իրենց գիտութեան տեսակարար կշիռովը: Ծերութի՞ւնը, թէ օտարութիւնը (ցեղին) կ՚ընէր այս բերանը այնքան խոր, հասկցող, մօտ:
Սողոմը չէր աւարտած մտովի այս բաղդատութիւնը, երբ լսուեցան ոտքի ձայներ: Սողոմը ըրաւ հեռացումի ձեւ: Անիկա վախին տակն էր գեղէն փրթող հանդիպումի մը: Չունեցաւ տեղ, իր մտածումը իրացնելու: Յայտնուողն էր երիտասարդ կին մը: Աշխոյժ, համարձակ, անցաւ անիկա ծերուկին ու Սողոմին մէջտեղը:
– Սեւաչուի տղայ, նետէ հոս տասը փարա:
Ե՞րբ հանած էր գլխէն լաչակը, փռած գետին, շտկած ճկուն մէջքը, շալվարին մէջ դարձնելով ինքզինքը<ref>ջնջ. ստորակէտ</ref>շնորհալի ու հրամայող:
Չենք հաւատար պատգամին, երբ ունինք մերը, հզօրապէս գալարափողուած ու մեզ տախտապարող: Կը հանդուրժենք սակայն ճակտի գիր կարդացողը, մեր պարունակէն հեռու անոր յայտնութիւնները: Բայց քիչ են մարդերը, որոնք դիմանան փորձութեան: Գնչու կինը կախարդ է` ինչպէս ինքը, ճակատագիրը: Մնաց որ, մեզմէ կու գայ յաճախ ընդառաջումը: Դժուար է հանդիպիլ մարդու, որ կամովին զլանայ իր սուրճին բաժակը շարլաթանի մը ակնոցներուն:
Լաչակէն ազատ անոր մազերը, իրենց հոծ սեւերովը, դաշն բան մը կը դնէին պճլտուն, խոր, խառնող<ref>խառնող [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>այդ աչքերուն վերեւ: Ու խուրձեր, հիւսուած խիտ ու մանր-մանր: Իւրաքանչիւրին` հանգուցուած սուտ-պլորիկներ<ref>Ծնթ. – uուտ-պլորիկ – ոսկեգոյն թիթեղ, կլոր ու փորագրուած, պատրանքը տալով ոսկի դրամիկներու:</ref>, ոսկեձեւ ու առատ:
Սողոմը կը կարծէր նոյնացնել այդ դրամիկները միւսներուն, որոնք իրենց թաղին չորս-հինգ տարեկան աղջիկներուն խոպոպները կը դեղնաւորէին: Հզօր էր, անոր վրայ, արտայայտութիւնը, դէմքէն, ջերմ, սիրաւէտ, հանդարտ, հակասելու համար յանդուգն խուզարկութիւնը աչուըներուն, տարօրէն կենսաւէտ, բաբախուն, ու խօսուն: Երեսի շէնքին, շուք մը, պառկուածք մը, որ կրնար մօտեցուիլ ծերուկին արտայայտութեան: Հա՞յրը: Կը հարցնենք ասիկա խուլ ու անհաս հաշիւներէ թելադրուած: Անոր մարմինէն կ՚առնուէր յստակ ծորում մը, բարկ ու պարուրող, սանկ շաղոտ համ մը, ինչպէս էր աշունինը, շուրջը, ամէն բանի վրայ եւ որուն մէջ կ՚ապրին գնչուները: Կիսաբաց ու անպատսպար վրաններուն մաղէն ծծուած զով հոսո՛ւմ, գիշերէն ու վաղ առաւօտէն, որ կը յամառէր մխալ անոր լաթերուն, մա՛նաւանդ մազերուն ցանցին: Ծաղիկ ու կաշի հոտող նոյն ատեն, փոկէն մատներուն փակած, մաղը<ref>մազը, սրբագրուած՝ մաղը</ref>հիւսելէն: Է՞գ: Այսինքն` թարմ մի՞ս: Սողոմը կը զննէր գոյնը, որ մօտ էր դեղին միջակ մոյնքին, վա՛ր` աւշային, ճերմակ դալկութիւններէն, բայց վեր` հաստ ու աշխած կարմրութիւններէն: Չհարցուց ինքնիրեն ինչո՛ւն այս զննութեան: Իր մէջէն դէպի դուրս այս պարպուիլը կը թեթեւցնէր անոր կապարեայ բռնուածքը, որ միակտուր կ՚ընէր իր հոգին առաւօտէն ի վեր, գոցելով զայն ոճիրէն դուրս ամէն կարիքի: Անիկա թողուց, ու հեշտութեամբ, չըսելու համար հեշտանքով, որպէսզի բռնէ զինքը գնչուհին ձեռքէն, քաշէ գրեթէ դէպի փշատը, չորս հինգ քայլ վերօք, բոլորովին մօտ, ընտանի, ինչպէս կ՚ընեն հարսնպարերուն, խպնոտ տղաքը պարին քաշող գեղանի ու մուշտակով հարսները: Ծառը կը դիմանար: Սեւ կուտերու տարափը կ՚ընէր անոր յատակը նկարէն ու յանկուցիչ, աշնան անձրեւներէն նոր ելած բարակուկ խոտերուն քովէն: Պզտիկ ջուրի մը անկողնակն էր այդ ձորամէջը, հիմա ցամաք, բայց ձմրան` հարուստ հոսանքով մը, որ աւազանը կ՚ընէր մաքուր աւազէ: Քովնտի` կածան, շատ քիչ քայքայուած, թաւարծի ստուերով մը աղուացած: Տեղը կէս մը պաշտպանուած, դէպի թթաստանները արշաւին մէջ յանկարծ կանգ առնող, որոնք կ՚ընծայէին աչքին` ինչպէս հոգիին, տաքուկ ու գաղջ խորշ մը:
Սողոմը հնազանդեցաւ: Չէ ր կարելի ճշդել զսպանակները, որոնք զինքը կակուղ կ՚ընէին այդ չափով: Միայն այցելեց իրեն այրերու հանդիպումին հեռանկարը ու ատիկա բաւ եղաւ, որպէսզի ամփոփուի իր փուշերուն մէջ: Ճերմակի վրայ այդ վայրի կնոջ մէջէն յստակ բան մը կը թափէր դուրս, որ կ՚ընէր անոր անձը շահեկան, նոյնիսկ խոր ձեւով մը հետաքրքիր: Կիները չէզոք են, երբ կաթ կու տան կամ բեռնով են: Բանտը իր մատներով հիւսած ուլունքէ տոպրակէն հանեց ուզուած դրամը եւ նետեց լաչակին: Հաճ, գրեթէ երջանիկ: Մոռցա՞ծ էր ինքզինքը: Ծերուկը վառեր էր արդէն, իր ծխամորճը, քիթէն կոտրած, ու կը հետեւէր զոյգին, տարօրէն տարուած անյայտ բանէ մը: Յուզուած, այցուած կը թուէր ան հեռաւոր զգայութիւններէ:
Նստան: Հեռուներէն իշու մը խռչակը լայն-լայն կը խարտոցէր տարածութիւնը, ծուփ տալով բլուրէ բլուր: Անոր պատառոտուն ընդհատներէն Սողոմենց տղան տեսաւ Ուստիանին հովոցը, թզենիին կապուած յանցաւոր աւանակը, որ ուրիշին պարտէզն էր արծեր, ու ձերբակալուեր պահակէն: Առտուն, կենդանին կը պոռար, անօթի ու կրքոտ, փորին բոլոր ուժովը, վարի արահետէն անցնող ամէն ընկերի: Ինչո՞ւ այն ատեն չէր նեղուած Սողոմը այս իշու երաժշտութենէն: Դէմին, գիւղակը, կտրտուած (գագաթէն) մինարէն ու բազմահռչակ հոճան, որ իր թուղթերովն ուշէրպէթներովը իրարու կը բերէր սիրող ու սիրական, հոգ չէ թէ արիւնով կամ սուրով, նոյնիսկ եօթը լեռնով բաժնուած:
Գնչուհին, լուրջ, առաձիգ ու հոտաւէտ իր մարմինը դրաւ իր ծունկերուն վ րայ: Հինա` մատներուն ծայրը, վերերը` բեռնաւո՛ր գոյն-գոյն ապակիներով: Դաստակներուն` հիլալ, բազմագոյն, շողիւնոտ: Ապարանջ, հաստէն, բարակէն: Հաճիներ, Երուսաղէմի պարտէզներով: Մորթը, մօտէն աւելի բաց, աչք առնելու չափ, քանի որ տիպարին ընդհանուր գոյնը թուխն է, քիչ մը աղօտ, որ տարիքին հետ կը հոծնայ ու կը գոցուի: Լաչակին մէկ պոչէն արձակեց մատնի մը, չար, խոշոր, կապոյտ քարով մը ուռուցիկ: Անցուց զայն պարապ մատին: Թեթեւ յուզումով մը, աւելի հետաքրքրութիւն, քան լուրջ խռովք, անդադար աչքին սլաքին տակ պահելով դալկոտ ու գեղադեմ երիտասարդը: Մատնեւոր մատովը անիկա գծեր էր բոլորակ մը, կէս կանգուն տրամագիծով, աւազին վրայ: Աւելի հոտէն, քան ըրածներէն շուարած` տղան տուաւ իր ձեռքը: Գնչուհին կը սեղմէր ու կը խօսէր անոր, իր հինայուոր ու ոսկեբեռն մատներով: Նոյն ատեն ազատ իր ափովը փակեց անոր աչքերը, մեղմ ու գորովոտ: Մանուկի մը չափ խելօք, փոյթ իսկ չընելով կիսաբաց քսակը –գնչուները համբաւ ունին արագութեան ու ճարտարութեան, երբ կողոպտելու վրայ է հարցը–, Սողոմը մոռցաւ իր ձեռքը, որ հնազանդելով կնոջ մատին, բոլորակի երեսին կը քաշէր անկանոն գիծեր: Տարօրինակ աղօթք մը, լեզուէն հիմնովին անծանօթ, բայց բառի փշրանքներով տեսակ մը հայեվար յիշեցնող, կ՚ընկերանար այս արարողութեան: Անտարբեր անոր միսթիք կողմին, Սողոմը խոր հաճոյքով կը դատէր սա մօտութիւնը: Թեթեւ կ՚ըլլան գնչուներուն զգեստները, բանալու չափ անոնց մարմիններուն կարգ մը մասերը: Խոնաւ ու էգ բան մը կը դողար պատկերին վրայ: Փակուած աչքերը գուցէ կը նպաստէին այս պատրանքին: Դաստակին ու երեսներուն վրայ կանացի այս փայփայանքը զայն ըրաւ խռոված ու մութ: Տարփանքը ժխտական կը սկսի: Երբ քակուեցան միսին շղթաները անոր աչքերէն, ճերմակ ու փշուր աստղեր կը հետեւէին այդ մատներուն, վրայի ապակեղէնին բիւրեղներէն:
– Ընելի՞քդ:
Գիտէր սակայն, հարիւրներով հանդիպած ըլլալուն այս խաղարկութեան: Սուտը անոնց գուշակութեան դուրս էր կասկածէ: Բայց երբեմն մենք կը խօսինք, պարտկելու համար մեր միսին այ լապէս հզօր խռովքը: Լռութիւնը, նման պահերու, սեռային մշուշը յորձանող ազդակ մըն է ու երկիւղալի:
Գնչուհին չէր լսեր: Անիկա, նախ քան խորհուրդին մէջ իր մուտքը, իր նայուածքովը պարուրած էր զայն, սանկ մօտ, դպող, քսուող` լեզուի պէս: Կիները երբեմն գիտեն գաղտնիքը այդ աչքերուն: Խռո՞վքը, ուրիշ աւելի՞ նոր բաներ, պահը ըրին մէկէն ի մէկ տարօրինակ: Նոյն րոպէին ծռեցաւ գուշակուհին դէպի բոլորակին գիծերը, խազխզուած` Սողոմին մատներէն: Ճարտար խնամքով տարուած այս շարժումը, անոր կիսասքող ծոցէն, մէջտեղ դրաւ անոր ստինքները: Կուրծքին հովիտը, նոյն մորթով, ինչպէս այտերունը: Բայց կծիկները` ուրիշ: Անոնց յօրինուածքը կը հպատակէր ուրիշ կաղապարի, տարօրէն տպաւորիչ: Ո՛չ շատ, ոչ ալ ցամաք: Բայց մա՛նաւանդ հաստատ, հերքելու չափ դասական տոպրակները, որոնք գեղի հարսներուն կուրծքը կ՚ընեն այնքան անհրապոյր, կախ ու ճմռուած իրերայաջորդ դիեցումներէն: Ու հեռո՛ւ` նոյն ատեն ուժով ու լիխպ միւս առատութիւններէն, գէրերու, ամուլներու լողացող կուրծքին: Ու կը զատուէին անոնց պտուկները, յիշեցնելով սեւնալու վրայ խաղողի հատիկները: Ու անոնց մարմինը նման էր փուռէն նոր ելած զատկական կարկանդակի, իւղոտ, օծուն, բաց ու ժպտող երանգով ու ամրօրէն նստած, ամփոփ, իրենց հովտայատակին: Պատկերը ըրաւ Սողոմենց Սողոմը կին չճանչցող պատանիի մը նման յիմար ու եղկելի:
– Ի՞նչ է աս:
Ահաբեկ ու խոր յուզումով այս հարցականը կ՚արտայայտէր թէ՛ սարսափ, թէ՛ անկէ աւելի բան մը, վճիտ այն երանգը, որով աղէտը կը դատենք մեր սիրածներուն պարունակով: Անիկա մարմնովը, խոպոպներուն ոսկիներովը եւհամայիլներովը կը դողար, ու շրթները դալկացած<ref>դալկացած ? դալկացան ?</ref>: Կը ցնցուէ՞ր, թէ կը տեսարանէր<ref>կը տեստիանէր, սրբագրուած՝ կը տեսարանէր [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>:
– Աղջի՞կ ես դուն:
Որքան յիմար կը թուին մեր հարցումները դուրսէն լսողներուն: Բայց ո՞վ<ref>ո՛վ, սրբագրուած՝ ո՞վ</ref>կը հետաքրքրուէր անոնց բխումին տրամովը:
– Աղջիկ է, – միջամտեց ծերը, որ չէր կրնար թափանցել հարցումի շարժառիթին, քիչ մը բաց նստելուն: Միայն խռոված էին իր բառերը: Կը յիշէր նոյն հարցումը` ուրիշ բերաններէ, ի՜ր բերանէն:
Սողոմին աչքերը, յառած ու մնայուն նոյն կէտին պատասխան կը սպասէին գունատ աղջիկէն, որ, գիտակ իր յուզումին, դարձաւ իր առջի դիրքին, շարունակելու համար խորունկ իր զննութիւնը, բոլորակին գիծերէն:
– Ի՜նչ է աս, երիտասա՛րդ:
Լաց ու շաքար էր անոր ձայնը նոյն ատեն:
Շտկեց մարմինը: Ստինքները, հաւու տակ ապաստանող վառեկներու նման, անհետ եղան: Գունաւորպասմայէ պլուզը անկարող էր ջնջելու քիչ առաջուան տեսիլքին հրապոյրը: Նոյն ատեն անիկա սուզուեցաւ, ամբողջ մարմնովը ներս` տղուն աչքերէն: Լիրբ, յարձակող, ցանկայարոյց, ու ճռուողուն` ինչպէս նոր լեզու ելած աղջնակ մը: Տարերային այս մատուցումը լսած էր Սողոմենց տղան, բանտի պատմածներէն, ու դատած պոռնիկները: Գնչուհին կը ջանար դիմանալ իր առքին մէջ, պահելու տղուն նայուածքը իր հասողութեան տակ: Շատցած էր դալուկը անոր շրթներուն, տարածուելով մինչեւ մութ կարմիր թաւիշը անոր այտերուն:
– Յիսուս Քրիստոս, – հազիւ կարողացաւ մրմնջել անիկա: Թեւերը ինկած էին ծունկերուն: Սուր, արիւնի թաթխուած մատիկներուն դունչը, աղուէսի, գազանի եւ ուրիշ բզկտող անասունի մը խարդախ մագիլները կը յիշեցնէր Սողոմենց տղուն: Նոյն ատեն աջ ձեռքը բարձրացաւ ճակտին: Ուրուացածը անյաջող շարժում մըն էր սուտ խաչի մը:
– Հա՞յ ես դուն:
– Խաչապաշտ ենք, – ուղղեց ծերը:
Որքան ատեն, որ չեն հալածուիր, գնչուները կ՚ուրանան ուրիշ ցեղեր[ը] ու լռելեայն արհամարհանքը գուցէ թաքուն պահպանակ մըն է, որով դիմացած են<ref>դիմացած է, սրբագրուած՝ դիմացած են</ref>նախնական իրենց կենցաղը ու կրթութիւնը հզօրագոյն քաղաքակրթութիւններու: Անոնք կային, սա հողերուն վրայէն աստանդական իրենց վաչերովը երկու տասնեակ<ref>երկուտասնեակ, սրբագրուած՝ երկու տասնեակ</ref>դարեր առաջ ու կան այսօր ալ: Կ՚ըլլան հոսանքին հետ, զայն կը կրեն, երբ չկարենան խուսափիլ, պահ մը կ՚ընկղմին, բայց յորձանքէն յետոյ կը գտնեն զիրենք, հեղեղէն ազատուող խլեակներուն նման: Կը միանան կրկին ու կը սկսին իրենց կեանքը հոնկէ, ուրկէ առած էր զիրենք արիւնին ուրականը:
Աղջիկը կղպած էր շրթները: Բերնին վրայ, խաչ հանող անոր ձեռքը երկու մատ էր դրեր, ոսկիով ու փայլուն քարերով շողարձակ, որոնք կը վառէին արեւէն ու անոր լռութիւնը կը լուսաւորէին:
– Ինչո՞ւ չես խօսիր:
Մե՛ղմ:
– Ի՞նչ է տեսածդ:
Գրեթէ կը խնդար Սողոմենց տղան, տարուած խաղէն ու սա քմայքէն, էգ ու պոռնիկ, ինչպէս կը դատէր անիկա կացութիւնը կարճ իր խելքովը:
Գնչուհին նետեց գլուխը ետ: Աչքերը մանրացան, ու կէտի մը նման գամուեցան անոր ճիշդ բիբին:
– Ի՜նչ վախկոտ ես դուն:
– Մէկէն չեմ վախցած:
– Ո՞չ մէկէն:
– Ո՛չ մէկէն:
– Մի ըսեր ատանկ, տղա՛ս, – ձայնեց ծերը, մեծ պուկ մը ծուխ փչելով դէպի արարմունքը: Անիկա կը խորհէր կիներուն, անոնց եղէգի ուժին, որով առիւծի պէս այրերը կը տապալէին ու կը ստիպէին զանոնք լզելու իրենց կրունկները: Չգոհացաւ ու աւելցուց.
– Չե՞ս վախնար կնիկներէն:
Սողոմենց տղան կրակի պէս տաքցաւ այս պատկերէն: Ինչպէ՜ս իր ափը մէջքին մէջ գտաւ իր դանակը: Կինե՜րը: Կը ճանչնար զոյգ մը անոնցմէ: Անհուն եղաւ իր զարմացումը, որ այդքան հեռու կը թուէին հիմա Նալպանտենց կիները: Բայց անոնց վերադարձն իսկ բա՛ւ` իրեն մէջ բանալու պրկախտի, հոգեկան պրկախտի կարծրութիւնը, ուրկէ ազատուած էր, գէթ կը գտնէր այդպէս, գնչուհիին ճառագայթումովը: Յետոյ իրեն այցելեց բանտը, տղաքը: Ու իրա՛ւ` իր այն ընկերը, որ մորթ ած էր սիրականը:
– Արիւնի մէջէն կը քալես:
– Ե՞ս:
Զարմացաւ: Անիկա կը կարծէր պատգամը ուղղուած իր քովի տղուն: Լուացեր էր մարդասպանը սիրականին արիւնով ոտքերը ու ձեռքերը, քիթն ու բերա՜նը:
– Դո՜ւն:
Ու դող կար անոր ձայնին մէջ, մանր, կարեկցող սարսուռը, որ չի բացատրուիր: Անորոշ է անիկա իր ծագումին` ինչպէս թելադրութեանը իմաստէն: Ի՞նչ է ըսել ուզածը: Որո՞ւ կը մտածեն կիները, երբ կը վախնան մէկու մը համար, իրե՞նց` թէ իրենցմէ վեր ուրիշ բանի, բաներու:
– Ե՞րբ:
– Հիմա:
– Հիմա՜:
Տա՛ք: Ըսած էր հատու:
– Քիչ ե՛տքը:
Պայծառ: Ըսած էր հաստատ աւելի քան բերանը կիսատ մարգարէի մը:
– Կէս գիշերին:
Ու նուաղ էր անոր ձայնը, ինչպէս մոմ մը, որ կը մխուի հեղուկի մը մէջ:
Պատգամին արտակարգ պայծառութիւնը ու տեւողութեան կարճ չափը իրարու աւելցան` թանձրացնելու համար տարակայ, բայց ստոյգ խռովքը: Սողոմենց տղան զգաց, որ կը ձգէին զինքը իր փոսին մէջ, ուրկէ պահ մը ազատ կը կարծէր ինքզինքը: Ծերունին պարպեց իր մորճը, թօթուեց փշուրները տրեխի քիթին ու մօտեցաւ զոյգին: Քաղցր ու խաղաղ արեւ էր բոլորակին: Անասնիկ մը, որ սարդի` ինչպէս բզէզի նմանութիւն ունէր, սեփ-սեւ, մազաձեւ<ref>մաղաձեւ, սրբագրուած՝ մազաձեւ</ref>իր տոտիկներով, մտեր էր ներս շրջանակէն ու ոսկեփայլ իր կռնակը կը տանէր բարակ իր թաթիկներուն վրայ, գլորուելով գիծերու փոսիկին, ելլելով, իյնալով, բայց կանգ չառնելով: Ի՞նչ կը տանէր միջատը այդ սրբազան բաւիղներէն, ուր ճակատագրին ասեղը այնքան խոր բաներ էր գրեր: Տերեւ մը, նոր ինկած,<ref>յաւելում ստորակէտի</ref>խողովակաձեւ իր մարմինը իբր ագուգայ ձգեր էր երկու գիծերու հանգոյցին: Ու պարզ այս բաները կ՚ազդէին բարդ իրենց իմաստներովը արդէն խճող կացութեան:
– Ե՞տքը:
Կիսատ էր շեշտը Սողոմենց տղուն: Կը տառապէ՞ր, հաւատալ չուզողի իր ցրտութեան մէջ` վիրաւորուած ու վախցած: Իրականը ա՛ն էր, որ կ՚ուզէր անիկա աւրել ճակատագրին սկուտեղը ու պլլուիլ գնչու այդ բերանին: Խենթ են մարդերը մինչեւ կործանում:
– Կրակին մէջէն կը քալես:
– Ե՞րբ:
– Հիմա՛, քիչ ետքը, կէս գիշերին:
Նոյնքան հատու, պայծառ ու մարգարէ:
– Ե՞տքը:
Գնչուհին, ջղայնոտ, նետեց բզէզը: Հեռացե՞ր էր անիկա տեսարանէն: Իր ձայնը կու տար այդ տպաւորութիւնը, երբ հեկեկուն, նոր հեգող տղու մը նման, կակազելով, երկարաձգուելով իր իսկ հնչումէն, արտասանեց.
– Մութ կամարներէ:
Շունչ առաւ: Աչքը ագուգայի հանգոյցին, նման մէկու մը, որ իրարմէ բզկտուած երկու մասեր կը ձգտի իրար բերելու, հաւաքեց իր ուժերը ու անձուկով ու տառապող`
– Կախաղանին ներքեւէն:
Զատեց անիկա աչքերը կախարդ բոլորակէն: Անդիմադրելի սարսուռ մը համակած էր անոր մարմինը, ուժով եւ որ կը փոխանցուէր երիտասարդին:
– Որմէ՞ կը վախնաս:
Չըսաւ անիկա իր վախը, բայց անոր այտերը բռնուեցան կապտախառն բանէ մը: Սիրող կինեուն մօտ կ՚երեւի այս մելանացումը, յանկարծական ու խիստ, արդիւնք` նախանձի հեղումին: Որմէ՞ կը նախանձէր:
– Սիրտերու պարտէզէն, – ստիպուեցաւ անիկա խօսելու: Ու խեղճ էր անոր բերանը ու խղճալի:
– Չե՞ս հասկնար, – աւելցուց, տղուն թերահաւատ, օտար պատկերէն գրգռուած: Վիրաւոր ժպիտ մը դողաց ու անցաւ արագ: Կիները շատ քիչ անգամ զսպեցին իրենց բերանը.
– Պալատներէ…
Գնչուհին կեցաւ: Դժնդակ յոգնութիւն մը անոր մատաղ երեսին դրեր էր լքում ու դաժան չարութիւն: Անիկա առքին մէջն էր պալատներուն, մեծ ու հեռու, ծովերու ափին: Ու կինե՜ր: Ու փառք ու ոսկի:
– Ե՞րբ:
– Աւելի ուշ: Շաբաթ, ամիս, տարիներ:
Առանց գիտնալու առած էր կրկին ափը Սողոմին, որուն արտասովոր ջերմութիւնը կճեց նախանձէն սառած իր ձեռքը: Դիմաւորելով տղուն մտապատկերը` երկարեց միւս ափը անոր բերանին:
– Ա՛լ մի հարցներ:
Կը վախնար նայելու պալատներէն անդին:
– Ե՞տքը:
Մատներուն ընդմէջէն, տղան բռնաբարեց գուշակին պատուէրը:
Դարձաւ բոլորակին: Ու արցունքը կը վազէր անոր այտերէն առատ ու անկեղծ: Պալատներէն անդի՜ն: Անշուշտ` գերեզմա՛ն, կամ կրծուած մանր ճճիներէ, որոնք հիւանդութիւնը կ՚ածէ մեր միսերուն մէջ. կամ` ինկած` դանակի բերնին: Կամ` ինքզինքը կախած իր իսկ տառապանքին եռոտանիին: Ո՜վ մարդերու ճակատագիր, որքա՜ն իրաւ ես դուն:
Չըսաւ տեսածները: Պէտք չունէր: Սիրաւէտ, սիրահար աղջիկն էր անիկա, երբ իր նայուածքը դրած անոր նայուածքին, պաղատանքէ վեր ու սրտառուչ անկեղծութեամբ մը աւելցուց.
– Սեւաչուի տղա՜յ…
Ու չկրցաւ շարունակել: Ափերը կը պրկէին տղուն մատները: Յետոյ զգալով ծանրութիւնը ծերին աչքերուն` թոթովեց, նշանացի, ցոյց տալով դրամը.
– Առ ատիկա:
Լսուած բան չէ, որ գնչուները մերժեն դրամը: Բարակ ու կարմրորակ մետաղը նետուած էր դուրս լաչակէն: Գլորուեցաւ ու պառկեցաւ աւազին մէջ, մէկ կուշտը վեր: Տղուն ձեռքը անշարժ էր անոր ափին:
Երկու ամիսէ ի վեր Սողոմին գլուխէն անցնող ու դարձող տարադէպ դրուագներուն արժանաւոր մէկ ընկերն ալ սա պատահարն էր, բաց արեւով, ծերունի պահակի մը հսկողութեան տակ: Անոր արիւնը կ՚եփէր խռովքէն, ուր իրենց լարը ունէին տարփանքն ու վտանգը հաւասարապէս, վարի գեղը իր անօրէն կնիկներովն ու ազգուրաց այրերովը ու սա հեռուներէն փրթած, իր ճամբուն անակնկալ ինկած աղջիկը, ճակատագիրէն խօսող, բայց ըլլալով ինքն իսկ ճակատագիրը: Յետոյ` անոր մէջ լեզու գտաւ միւս պատկերը, իր ցեղին, տունին, մօրն ու նշանածին պզտիկ, խուփ յուզումներէն գոյաւոր: Անիկա լքուած էր իր ատելութենէն, ոճիրին մղձուկէն ու կը նայէր սրտառուչ միամտութեամբ մը, ածուխի պէս սեւ, կախարդ բիբերուն:
– Կու գա՞ս ինծի հետ:
– Ո՞ւր:
– Արիւն է ճամբադ:
– Ո՞րն է քու ճամբադ:
Ո՞րն էր ճամբան բացաստաններու աղջկան, որ այրերը կը ճանչնար տասը տարիէ ի վեր, իր մարմինին ճամբաներէն, մատաղ մանչն ու երկաթ երիտասարդը, հասուկն ու նստողին նման ալեւորը եւ ոչինչ գիտէր կեանքին իմաստէն: Ո՞րն էր ճամբան միսի այդ կտորին, որուն խմորը կ՚երկարէր մինչեւ շուշանաթոյր միսերը կայսրուհիներուն, բայց որուն սիրտը մշտաբաց վրան մըն էր, խորան մը աստուածներու, զորս չէր ճանչնար:
Դողահար` ծերը ձգեց իր կապար հայեացքը աղջկան վրայ, որ անայլայլ.
– Կրակ է ճամբադ. սեւաչուի տղայ, եկուր ինծի հետ:
Անիկա մօտ էր լալու:
– Ո՞ւր:
– Ո՜ւր:
Մէկէն անոր աչքին ինկաւ իր ցեղը, որ կը հերքէր սա միւսներուն բոլոր փառքերը: Ո՜ւր կը կանչէր անիկա սեւաչուի տղան: Մա՞ղ գործելու:
– Գործիդ գնա՛, զաւակս, – աւելցուց ծերը, օգտուելով վարանոտ լռութենէն, որ արդիւնքն էր հարցումին:
– Կարճ ըրէ՛ լեզուդ, – դարձաւ անոր աղջիկը: Ու անիկա գտած էր վայրագ ուժգնութիւնը, որով կը ծեծուէր սիրտը այդ պահուն:
– Չե՞ս խպնիր մազերէդ:
Գնչուներու կռիւը գունագեղ կ՚ըլլայ: Սողոմը քանի՜-քանի՜ հեղ ականատես էր եղեր ատոր: Իրարու վրայ կը թափէին աշխարհին բոլոր կեղտը, քիչ ետքը ծեծի տակ հաշտուելու պայմանով:
– Քեզի` քու փարադ:
Մաղագործներու բարքերը, հակառակ խիստ արգելքին, որ մահուամբ կը պատժէ ցեղին հանդէպ դաւաճանները, ինկած էին թափանցումի: Սովի տարիներուն անոնց կիները, հացի գնով, կը ծախէին իրենց մարմինները հայու ու թուրքի: Բայց տեսնուած չէր, որ անոնք լքէին իրենց վրանները, նոյնիսկ ամէնէն գեղեցիկ տունին փոխարէն: Թուրքերէն շատերը ըրած են փորձը ու պատժուած: Կինը, քաշուած իր բնազդներէն, կը փախչի տանիքէն ու, մահը աչքը առած` կը վազէ իր վրանին: Երջանիկ է, երբ իբր հասարակաց կին կարենայ հետեւիլ կարաւանին:
Շատ բացառիկ հրապոյրներ կը մեղմեն երբեմն դատակնիքը, հրապոյրներ, որոնք քաղքենի արիւն մը գուշակել կու տան, մօրը վրայով, պէյերէ կամ էֆէնտիներէ: Սիրահարութիւնը վայրագ ու աղէտաւոր երեւո յթ է նախնական այդ ուղեղներուն մէջ: Անիկա, այդ իսկ զօրութեամբ, կը հաստատէ դասալիքը ցեղին աւանդութեանց մէջ: Ու հետեւող ամուսնութիւնը, որ մահմետական օրէնսդրութեան կը հակի, թեթեւ ու առաձիգ, կը բաւէ ճեղքը փակելու: Ծերունին, շան պէս դառնալու համար այդ աղջկան ետեւէն, վճարող ըլլալու էր կարաւանին մէջէն ամէնէն շատ: Աղջկա՞ն, թէ հօրը: Սողոմը կ՚անգիտանար:
Հազիւ սկիզբ առած փոքր այս տրամը` պիտի մնար անաւարտ: Մէկէն բուսան, տասնով, քսանով կիներ, աղջիկներ, ճիժ ու քալող<ref>ճիժ ու քալող – ?</ref>, բոլորին ալ շալակին մաղերու<ref>մազերու, սրբագրուած՝ մաղերու</ref>շարոց: Ասոնց տեսարան մուտքը աղջիկը ըրաւ գունատ, դեղին ըսուելու չափ: Սողոմը չէր գիտեր, թէ եօթներորդ տղան սպաննելու պատճառ ըլլալէ ետքը, գնչուհին կը պահուէր այդ ցեղախումբին անողոք զայրոյթին տակ: Անոր սիրահարուած ծերունին իր կինը թողած էր կասկածելի պայմաններու տակ ու ոսկիներովը միայն դիմագրաւած գայթակղութիւնը: Ու կ՚ընէր իր դարպասը զգլխիչ աղջկան, որ ամէն օր կ՚ուտէր թոյնն ու արհամարհանքը բոլոր վրաններուն:
Տասը տարեկան աղջիկ մը արդէն համբարձուցած էր տասնոցը գետնէն: Ի՜նչ արագ էր անոր բնազդը: Ցեղէն դուրս ամէն արարած կողոպուտի նիւթ էր անոր: Ուրիշ մը, աւելի մեծկակ, նշաչուի ու նուռի կեղեւի գոյն երեսով, պարպելու ձեռնարկած էր ուլունքէ տոպրակը: Ունէր հասակ, վայելչութիւն, գուշակուհիի գիծէն ու չար, դաժան նայուածք: Թեթեւ վարանում մը, ատամներու կճրտում մը, գուշակուհին խլեց քսակը ու խծկեց տղուն մէջքը:
Փոթորիկը արձակուած էր: Խուժեցին կիները: Բոլոր կոկորդները կը ճուային զարհուրելի կարծրութեամբ բարբառ մը, բոլորովին անհասկնալի: Մաղերը նետուեցան գետին: Նոյն ատեն ութ-տասը կին, աշխարհի ամէնէն տգեղներէն, հնոց մտած ու ելած երկաթի գոյն մատներով, շրջապատեցին Սողոմը: Սպառնագին, մութ մորթին վրայ դեղին աչքերու դաժան պրկումով` շղթան հետզհետէ մօտեցաւ: Մնացեալները արդէն սկսած էին իրենց պաշտամունքը<ref>պաշտամունքը –?</ref>: Տեղի ունեցաւ ճշմարիտ բզկտում մը, սրտանց ու անխնայ: Կծիկ-կծիկ առին մազերը աղջկան գետնամած գլուխէն: Ու ծեծը տուաւ իր արդիւնքը, – ենթակային անպաշտպան կործանումը գետին: Թակոցը դադրած էր, բայց կը բարձրանար խաժամուժ աղաղակը, յորդելով ու ձորամէջն ի վար երկարելով դէպի գեղ:
Տեսարանին վրայ յայտ եկաւ կանոնաւոր դիմագծերով մարդ մը: Քառսուննոց ու տխուր: Անոր երեւումը ահի մէջ ձգեց անճարակ ծերունին, որ յանցանքի մէջ բռնուած շունի մը նման կծկտեցաւ քովնտի:
Քառսուննոցը մօտեցաւ ծերին, ջուխտ մը կրակի պէս ապտակ հասցուց աջին ու ձախին: Ծերունին փղձկեցաւ ու լացը անզօր մանուկի լացին էր նման: Ոչ ոք խղճաց այդ նախատինքին: Յետոյ վազեց նոյն մարդը – հայրն էր գուշակուհիին – դէպի պառկած աղջիկը, բռնեց ծոծրակէն բութ մատովը, միւս ձեռքով սրունքին կոճէն, վերցուց խլուրդի պէս անխօս, գուցէ զգայազիրկ աղջիկը, հասակովը, գետնէն նետեց չորս քայլ անդին, փայտի կտորի մը պէս: Տեսան զինքը, որ քալեց, կոխկռտեց կողերուն, թքաւ արնաշաղախ անոր այտերուն: Այդ գործողութիւնը եղած էր այնքան բուռն, բայց կանոնաւոր, որ Սողոմը շրջապատողները, հետաքրքրութեամբ, մոռցան երիտասարդը: Օգտուելով ասկէ` Սողոմը քաշած էր դանակը ու խոյացած դէպի ծեծողը: Դեռ անոր չհասած` անիկա դիմաւորուեցաւ սադայէլեան ձեւէ մը, խումբին հիմնական կախարդը:
– Ի՞նչ կ՚ուզես, երիտասա՛րդ, – ձայնեց ուժով պեխաւոր կինը, կարճ ու կտրուկ: Ակնթարթի մէջ անիկա կարկամեցուցած էր անոր երկու բազուկները, երկաթ իր բռունցքներուն մէջ: Դանակը, աւելորդ փայտի մը պէս` ինկաւ վար անոր մատներէն: Մօտ էին միւսները, շունչերնին տալու չափ անոր աչքերուն: Բայց զինքը բռնողին, ահաւոր տգեղութիւնը, կիրքով ուռեցած, բաւ էր մարդերէն սառեցնելու արեան վերջին կաթիլը: Դեղին անոր նայուածքը օձի աչքէն կը փրթէր կարծես:
– Տղա՜յ, – աւելցուց ուրիշ մը, որ դուրս դարձած վերի շրթունքին տակ դեղնած ժանիք մը միայն ունէր, – եօթը տղու գլուխ է կերած:
– Մեղք է արեւուդ, – հասցուց երրորդ մը:
– Ո՞վ, – հարցուց Սողոմը, ամօթէն ու յուզումէն դողալով, բայց չփորձելով բազուկները քակելու յիմար ջանք մը:
– Պոռնի՜կը...
Ցոյց տալով գետնամած աղջիկը, ա՛ն` որ ուլունքէ քսակը պարպելու էր ձեռնարկած ու կանանչ հրապոյր մը կը փախցնէր, նշաձեւ աչքերէն:
Նոյն ատեն ուրիշ կիներ առին աղջիկը հօրը ոտքերէն ու քշեցին առաջ: Սուր, բզկտող, անդիմադրելի ճիչ էր հիմա տեսարանը:
Սողոմը, ձգած` կախարդ մեգերան, երկաթ իր մատներով, կը հրէր երիտասարդ աղջիկը: Անիկա ետի ն իսկ չնայեցաւ: Ոչ ոք մտքէն անցուցած էր առնել դանակը: Գեղին սահմաններուն վրայ բռնութեան ամէն արարք անոնք պարտաւոր էին քաւելու ու քաւած քանի՜ անգամներ: Հաւարը տեւեց քիչ մըն ալ, կարծես ըլլար իրական առեւանգում: Երբ խումբը հալեցաւ ոլորքին ետեւ, Սողոմը աւելի քան մինակ էր, բոլորակին առջեւ, որ կը մնար անաղարտ: Ինչպէ՜ս յարգուած էր աւազի այդ պատգամը: Աւելի` նետուած բզէզը, իր թեւիկներուն թաւիշը բացեր, կը սանտրէր սեւ բողկուկներովը, մեծ գիծի մը հանգոյցին, որ լճակի մը պէս խոր թուեցաւ անոր:
Վայրագ տեսարանին այս կերպ վախճանը դի՞ւր եկաւ իրեն: Կեանքին երկրորդ նուաստացո՜ւմը, դարձեալ կնիկի մը երեսէն: Աղջկան պատկերը պահ մը յամառեցաւ թափառիլ անոր առջեւները: Կը դիմանար ամէնէն շատ ծոցը իր զոյգ ծիծերուն անմոռանալի յարդարանքովը: Այդ վերյիշումը ըրաւ զինքը գրեթէ յիմար: Ինչու՞ էր կեցեր ու չէր վազեր: Բայց շարուեցան աչքին միւսները: Բայց դրուեցաւ գետնին անոնց վճիռը, – պոռնի՜կը: Ինչո՞ւ կ՚ուզէր հիմա, որ ըլլար իրաւ այդ վճիռը, զոր քիչ առաջ անարդար կը գտնէր: Ու ահա իր աչքին երկրորդ փլանին բանտի տղաքը, որոնք անոնց ծոցէն բանտը կ՚արթննային: Քիչ մը օրուեցաւ զգայութիւններով ու ծուէն-ծուէն անիկա դարձաւ հիմնական իր վիճակին: Դիմացողը այս անցուդարձերէն գուշակութեան տարօրինակ դրուագն էր, իր սկիզբովը միայն զօրաւոր: Անոր վախճանը մոռցած էր նոյնիսկ: Ծիծաղեցաւ, բայց դառն ու արիւնոտ էր այդ ծիծաղը: Ո՞վ ըսաւ իրեն «լալ իր Կարապետին վրայ»: Ո՞ւր անցընէր պիտի գիշերը: Նալպանտենց հա՜րս, ծնած չըլլայիր: Լացն էր պակաս այս դժնդակ մտածման առջեւ: Եկաւ իրեն հօրը պատկերը: Լուրջ, զուսպ, բարի:
– Ինչո՞ւ թողուցիր տղադ, – ըսաւ անիկա տրտում պատկերին ու լեցուեցան աչքերը:
==== Գ ====
Օրը կանուխ էր սակայն: Խրատուած` լքեց կածանը ու առաւ պարտէզներու գիծը: Անոր միտքին մէջ, լերդացած արիւնի մը նման կը կենար հիմա վարի տունը, արիւնոտ իր հարսովը:
Զգոյշ, խռով, յաճախուած կրակէն ու արիւնէն, հետզհետէ մոռնալով գնչուհին, առանց մէկէն աշուելու<ref>Ծնթ. – աշուիլ – աչքի իյնալ</ref>հասաւ անիկա գերեզմանատան բլուրը: Տաք ու հասկնալի խորշանք մը հեռացուց զինքը մահուան դաշտէն, ուր դժկամ կը կոխէր ոտք, հօրը մահէն ասդին, հակառակ աւելի կանուխ, գրեթէ ամէն իրիկուն խաղի վազած ըլլալուն հոն: Նորակառոյց պարիսպ մը կը զատէր անոր մարմինը բլուրին մէջքէն: Այդ ճերմակ գօտիին հետեւող մը ինքնաբերաբար ինքզինքը կը գտնէր «անիծուածներու», տարադէպ մեռնողներու մասին մէջ: Սողոմը հասաւ հոն, չմտնելու համար գերեզմանէն ներս, ուր լացողները կրնային տեսնել իր շուարուն թափառումը: Ի՜նչ հզօր փափաք էր սակայն, իյնալ հօրը հողքին ու կանչել անոր հոգին եւ ուզել անկէ իր ձայնը: Տիրացո՜ւն: Անշո՛ւշտ: Մենք մեր կեանքին երեք-չորրորդը<ref>յաւելում միացման գծիկի</ref>կը գործածենք աւրելու համար ինչ որ անոր առաջին չորրորդը բիւրեղացուցած է մեր մէջ: Յետոյ, իրեն ըսին կարծես յառաջիկայ գիշերին մասին: Գալ ու բանալ սիրտը իր հօրը: Չխորհեցաւ բնազդական վախին, որ մեռելներու քաղաքը կը խորհրդանշէ, մա՛նաւանդ այդ մատաղ տարիքներուն մօտ:
Անիծուածներու յատկացուած հողը կորսնցուցած էր գերեզմանատան իր նկարագիրը, նուաճուելով կարճթուփ սօսիներէն, – աներես թաւուտներ ասոնք, որոնք կ՚արհամարհեն կրակը` ինչպէս մանգաղը: Անէծք մը զարկած ըլլալու էր սա տունկերը սակայն, քանի որ, հակառակ իրենց արմատներուն մշտակայ ջուրին, անոնք գամուած կը մնային իրենց ոտքերուն վրայ, գաճաճ ու տխեղծ, առանց բունի մը հասակը կարենալ ճարելու սողոսկուն իրենց ոստերուն: Այդ կէտէն վեր ձորա՛կը, գայլերու, բորենիներու ապաստա[նա]րան<ref>ապաստարան, սրբագրուած՝ ապաստանարան</ref>, ինչպէս նաեւ ասպատակներուն: Տեղ-տեղ, քարկտոցներ: Ասոնց տակ գեղը կը կարծէ թաղած ըլլալ մեծագոյն մեղաւորը, անզգամ այն արարածները, որոնք դաւած են իրենց մարմինին, արհամարհելով նոյնիսկ գերագոյն պատիժը, գերեզմանէ զրկուելուն: Սողոմը աչքը կը պտտցնէր մէկ կոյտէն միւսը: Եղա՞ծ, ապրա՞ծ են օր մը այդ մարդերը: Այդ կարգէ մահերու ցանցառ թիւը պատճառ է, որ շուտով վերածուին հեքիաթի, ժամանակի մշուշին մէջ: Յանկարծ`
Հայրապենց դուռը տաշած,
Երկու աղխերէն քաշած,
Նազի՛կ, սիրեմ ընքուընիդ [188]
Օսկի գրիչէն քաշած…
Ուրուացաւ հինաւուրց երգը անոր շուրթներուն, ա՛ն` որ երգուած էր հոդ թաղուած կնոջ մը մօրը ետեւէն եւ որ գեղին ամէնէն աղուոր հարսը եղած էր ատենին: Լաւ չէր յիշեր դրուագները, որոնք գեղանի կինը զրկած էին<ref>գրկած էին, սրբագրուած՝ զրկած էին</ref>լուս-գերեզմանէն, բայց գեղեցկագոյն հարսին պատկերը, իր մանուկ երեւակայութեան վրայ բանուած կը մնար, ոսկի ձեռագործի մը նման: Ու եղանա՜կը, զոր կը մռլտար, դպրոցին մէջ իսկ, Հայրապենց տղոցը աղուոր դէմքերը մօտեցնելով «օսկի գրիչէն» ելած միւս դէմքին: Ու տակաւին ուրիշ անուններ, որոնք ժամանակին հետ կը թափին իրենց մասնակի թեփերէն ու իբր մեղքի խորհրդանիշ, արիւնէ եւ միսէ դադրելէ յետոյ, կ՚անցնին գեղին բարբառին, առածօրէն, ու յաճախ` հեքիաթունակ: Սողոմը զօրաւոր մանրամասնութեանց մէջ կը յիշէր, օրինաւոր գերեզմանէն բռնի հանուած ու հոս վտարուած մեռելը նոր հարսնուկի մը: Պզտիկ ըլլալուն հետաքըրքրուեր էր միայն պատանքին իւղոտ ու հողով աղտոտած պատկերովը ու չէր հասած պատճառին: Մեծերը կամաց կը խօսին ասանկ տխուր բաներու շուրջը ու կը վռնտեն փոքրերը, երբ ականջ կախեն ասոնք սուսիկ պատմումին: Հինգ-տասը կալի տարածութեամբ սա հողերուն տակ որքա՜ն յուզում, ողբ ու արիւն, որքա՜ն տրտմութիւն ու արցունք ու որքա՜ն կատաղութիւն ու գեղեցկութիւն, Տէ՜ր Աստուած, – կը մտածէր բանդագուշող Սողոմը ու մատովը կը ջանար ճակտին կեդրոնէն վանել Ցաւը, գլխագիր ցաւը մարդոց որդիներուն նախագրուած, զոր պիտի աղան` ինչպէս կապար գնդիկներ, իրենց նուրբ ջիղերուն մազի պէս բարակ ակռաներովը: Աշխատեցաւ հասկնալ հարսնուկին պատահարը, բայց կը նեղուէր միտքին ծանրութենէն, որ չէր յօժարեր ինքզինքը ըլլալ ու շարժիլ` ծանօթէն, մօտէն անդին: Տեսաւ, որ իր միտքը կ՚ախորժէր յիշողութեանց սովորական դարվարէն ու տուաւ ինքզինքը հոսանքին: Այն ատեն իրեն դարձաւ իր պզտիկ գլուխը, որ կը հեկեկար մեռած հարսնուկին ողջ-մեռել մամային հետ, միս-մինակ անիծուած սա հողերուն վրայ, արցունքէն թրջուած խունկը այրելու անկարող, ուզելով օգնութիւնը Սողոմենց «անուշձէն» տղեկին: Ու եղաւ անիկա այդ անուշ ձայնով տղե՜կը, որ վառեց կրակը, հո՜ս, աչքին տա՜կ, հիմա ելած քարակոյտի ձեւէն ու վերածուած հողի կոշկոռուտ կտորի մը, զոր յստակ կանանչ մը կը հագուեցնէր: Թոյլ, դանդաղ բան էր սա պահուն անոր հոգին, որմէ հանուած ըլլային կամեցողութեանց, կիրքերուն բոլոր զսպանակները: Այս յոգնութի՜ւնը, մահուան խուլ ձգողութի՞ւն, թէ արդիւնք իր ջիղերուն տարապայման պրկումին: Անոր մէջ կը հանգչէր կրակը ամենաբուռն կատաղութեան մը, որ առաւօտէն ի վեր կը ծեծէր մարմինը, հալեցնելով ամբողջ կորովը անոր մարմինին: Նստա՞ւ, թէ նստեցուցին: Բա՜նտն էր, սիրականը սպաննող տղուն հետ: Հով եկաւ, ուշագրաւ` անժամանակ ըլլալուն: Թուփերուն ճիւղերը ինկան ճիտ ճիտի: Ու անոնց աստղաձեւ տերեւներուն երեսին դողաց արեւին ոսկին ու թռաւ, ոսկեփոշի անոնց աղուամազին վրայ շափիւղայի անձրեւ մը վառելով: Ու խոր, անդիմադրելի տրտմութիւն մը կը ծորէր անոնց դեղնաւուն թաւիշէն: Ինչպէ՞ս ոսկիի, դեղնութեան, թաւիշի սա պատկերները լծորդուեցան մահուան շատ պայծառ, գրեթէ առարկայական այն միւս պատկերին, որուն մէջ կը գոցուին մեզի համար ընդմիշտ կեանքերը ուրիշներուն: Սպանութի՞ւն: Սպաննուի՞լ: Գերեզմանին մեծ ու կրածեփ պարիսպը անոր աչքէն կ՚անջատէր միւս, ընդարձակ տարածութիւնը, ուր կը պառկէին մարմարէ ալիքները անընդմէջ մեռելներուն: Թող ելլային ոտքի, կործելով հողն ու քարը իրենց վրայէն ու չորցած, որդնակեր իրենց սիրտը բանային, ըսելու համար ինչ որ հասկցան սա արեւէն ու սորվեցան կուպրէ մութէն, որ կը պատէ իրենց բզկտուած քուները: Ու ինչպէս ծովափէն հեռու, մեզի կը տրուի առնել ալիքներուն աղաղակը, Սողոմենց տղան ստիպուած էր ականջ բանալու մեռելներու շշունջին: Ու այդ շշունջը կը բարձրանար, հողին երակներովը ու կը ծծուէր անոր մարմինին բիւրաւոր դուռներէն: Քիչ-քիչ պարուրուելու, թափանցուելու այս զգայութիւնը կ՚ընէր անոր անդամները ծանր ու կոխուած: Մոռցա՜ծ էր բոլորովին ախոռին դրուագը, որուն հետեւանք կրնար ըլլալ մկաններուն սա լքումը: Կարծես կապարէ ջուր մը պուտ-պուտ քալէր անոր ոսկորներուն ուղիներէն, թեւաւոր, շամանդաղէ անձրեւի մը պէս: Ու աւելի՛ն: Անոր արիւնին բջիջները աշտանակուած կը թուէին բիւրաւոր կայծերէ պճլտուն ու կիզանուտ, ճենճերումի յայտնի հեռարձակմամբ մը: Պաշարուելու, գրաւուելու սա պայծառ տեսիլքը զբաղեցուց զինքը, շուար ընելու չափ արդէն ճիգի անկարող անոր դատողութիւնը: Ինչո՞ւ աս յարձակումը: Ի՜նչ կ՚ուզէին իրմէ: Բայց գնչուհին ու անոր արիւնի ճամբուն, բանտի ընկերը ու անոր արիւնոտ դաշոյնը, մեռելներ ու Նալպանտենց խշտին ու հիւրասենեակը թաւալգլոր կը պտուտքէին անոր ճակտին տակ, քառասմբակ` ինչպէս կ՚ընէր ինքը ձիուն վրայ: …Երբ ելաւ ոտքի, փախչելու համար գերեզմանին մօտութենէն ու մեռելներուն աղի, փտուկ հոտէն` անիկա զարմացաւ իր զգացումներուն վրայ: Կը նմանէր մահուան ընդարձակ թափօրի մը: Բազմամբոխ ու երկարուն: Իր մէջէն կը քալէր գեղին ամբողջ եղերականութի՜ւնը, դանակին ու կրակին թափած սո՜ւգը, ողջերուն վրայ սեւ անձրեւի պէս ծաւալելիք: Ու անոր քայլերուն ետեւէն կը քակուէր շարա՜նը, եռո՛ւն` ինչպէս շարանը մրջիւններու կարաւանին ու անվերջ: Ո՞ւր: Այս քանիերո՞րդ անգամն էր, որ կ՚ընէր ինքնիրեն դժբախտ սա հարցումը:
Զինքը տարին, գրեթէ հրեց ին ձորակը: Իր զգացումներուն հպատակող Սողոմենց տղան յոգնակի կը խորհէր, թէ՛ վախցած, թէ՛ դիմանալու անկարող: Գեղին ամէնէն քիչ այցուած մարզերէն, բորենիներուն –որոնք գերեզմաններու մօտիկ կը սիրեն բոյն դնել– ու ասոնց որսերը յափշտակել սիրող գայլերուն մշտագոյ սարսափովը ամայի: Կործանած բլուրի մը խիստ բարեբեր հողերուն վրայ, անսովոր բուսականութիւն մը – առաւելապէս սպառազէն տեսակէն– կ՚ընէր այդ մարզը տեսակ մը թաքստոց: Կրակը անզօր էր զայն մաքրելու, քանի որ յաջորդ տարին թաւուտները կարծես խենթեցած, կ՚աճէին կրկնաւոր արագութեամբ: Հողին հոսուն նկարագիրը, գեղի աղբիւրներուն ակերը արգելք էին բահին ու արօրին, որոնց աստիճանական լեզուն միայն կը յաջողի սանձահարել փուշերուն կանգուննոց բերանները: Ու ձգուած էր անիկա տիրապետութեանը գայլին ու գազանին:
Աշնանասկիզբի գունաւորում: Խոնաւ ու շաղոտ մարմանդ հո՛ն` ուր հողի կտորիկ մը ազատ կը մնար բուսականութեան փաղաղումէն: Խոտերու լեզուակներէն կը զատուէին պսակները օտարոտի ծաղիկներու, որոնք արիւնոտ կամ դալուկ սնգոյրի մը մէջ կը կենան, գինով ու անհաս: Հոս-հոն ժայռեր, ամբողջ կամ փշուր, բզիկ-բզիկ իրաններով կամ քաղցր սապատներով, խատուտիկ ու գորգուած նախշուն լոռերէ, որոնց մութ թաւիշին վրայ կաթերը, ծիածանի բոլոր երանգներուն<ref>երանգներուն ? երանգներով ?</ref>կամ ականակուռ դաշունիկը յապաղած, խաբուած մողէսի մը: Ուր ջուրեր, երկայն-երկայն, որոնք չկային, բայց փուշերուն ու սէզերուն անմատոյց պաշտպանութեանը տակէն կը ձգէին իրենց դաշնաւոր խարշափը, լեցնելով փոսերը, յորդելով վեր, քարերու կռնակին վերածուելով բազմամբոխ նուագի, խորունկ, մութ, յամառ ու նուաճող: Սողոմին ականջները դժուար կը հանդուրժէին այս ոլորումը, միշտ գերեզմանեան սրսփուքի մը տանող<ref>տանիլ, սրբագրուած՝ տանող</ref>մեռելներէն յաճախուած գերայոյզ տղան: Նոյնքա՛ն դժնդակ` մեծ մացառները, երբեմն կալի մը մեծութեամբ, ամբողջովին փուշ, որոնց ժանիքներէն, անտարբեր, հանդարտ ու գեղեցիկ կախուած կը մնային ելակի<ref>եզակի, սրբագրուած՝ ելակի</ref>փունջին նմանող կարմիր հատիկներ, ողկոյզ-ողկոյզ, մերկացած ոստերուն վրայ վառելով կարմիր երազ մը, յաճախանքը աղջիկներուն: Ասոնք այդ պտուղները կը խաշեն, ստանալու համար առաձիգ խէժ մը, ասով իրենց ձիւթերը նրբահիւս մետաքսէ կտաւի նման բանալու: Քաղցրացաւ անիկա էգ այդ տեսիլքէն: Ու անոնց յատակին, սպառազէն ցօղուններուն` բուրդի ծուէններ, մետաքս ու մաքուր: Ո՞րն էր յիմարը հովիւներէն, որ քշեր էր իր հօտը այս խժութիւններուն: Բոլոր այս պատկերները առաջին անգամն էր, որ կ՚իյնային անոր աչքին: Ու իր տեսածները կը շատնային նաեւ իր լսածներուն հեղումովը:
Վա՞խ, – երբե՛ք:
Բայց չէր կրնար կենալ` հեքիաթներու մէջ մարդու հոտ առած գազանի մը նման: Ու չէր ալ գիտեր ճիշդ պատճառը հոս մխրճուելուն: Խո՛ր, միշտ աւելի խոր: Բայց գրեթէ անանց[ան]ելի ու անընդմէջ մարմինը փուշերուն զայն կը ստիպէր խոշոր շրջումներու<ref>շրջումներուն, սրբագրուած՝ շրջումներու [շրջաններու ?]</ref>: Հակառակ իր զգուշութեան, անոր ոտքերը, ձեռքերը գիծ-գիծ խածնուեցան մորմենիներէն, բարակ ու գետնամած, դաւաճան` ինչպէս խաբող աղջիկ մը: Ինչո՞ւ կը նմանցնէր բարակ այդ ճիւղերը կիներուն: Այրուցքը, արիւնին պաղումը, հետեւող նուրբ, աղի կսկծանքը հաճելի զովացում էին անոր հրդեհուած ներսին: Թաւուտէ թաւուտ, աղբիւրի մը ակէն դէպի ուրիշ մը` անիկա յառաջացաւ, հետզհետէ աւելի բազմացած<ref>բազմացած – ?</ref>: Ու մենանալու անոր ծարաւը կը տանջէր զինքը: Որքա՜ն մխուած էր դէպի ներսերը: Եկաւ կէտ մը, երբ տեղի զգայութիւնները աւրուեցան իր մէջ: Թուփերէ, թաւուտէ, շաղապատուած խռիւներէ դուրս ոչինչ կար նշմարելի: Ոսկորներ: Չխորհեցաւ ինչո՛ւն: Ժայռերու աւերակ մը ով գիտէ ո՛ր շարժէն կործանած: Կիսափուլ այրեր: Անհուն խառնակութիւն մը փուշի ու քարի: Խոռոչի մը մէջ, ուր գայլի մը մարմինէն տեսակ մը թեթեւ ողորկում պիտի հաստատէր անիկա, եթէ ճանչնար, տեսած ըլլար գազանը, անիկա դրաւ ինքզինքը: Աւելի ճիշդը` դրին: Լսեց անիկա կճրտումը թեւերուն` որոշակի դուրս իրմէն, որոնք զինքը մղեցին հոն: Չոր խռիւները, խոտի ցօղուններ, կրնային այդ ձայնին պատրանքը տալ, երբ կոտրեցան իր բեռէն: Ատկէ չսոսկաց անիկա: Բայց ահա աւելի՛ն: Անիկա կարծեց լսել նաեւ ուրիշ ձայն մը, նման<ref>ջնջ. ստորակէտ</ref>նստելու, քովիկը: Արձագա՞նգ: – Կը ճանչնար բաւական այդ տղու խեղկատակութիւնը, շփոթելու համար զայն, խոնաւ յատակին վրայ ինքզինքը դնող, ուրի՛շ մարմինէ մը քակուածին: Վա՞խ: Անոր ուղեղը կ՚եռար, իրական խժլտուկի<ref>խժլտուկի ? խժլտուքի ?</ref>մը մէջ: Հակառակ նստելուն, կռնակին դէմ կակուղ հող զգալուն, չփարատեցաւ իրմէն յոգնութեան հզօր ճնշումը: Աչքերուն առջեւէն քանի մը սեւ դերձաններ դողացին ու թռան: Ճանճե՞ր, ճճիի մարմնիկնե՞ր: Ուրկէ՞ կը բուսնէին: Մէկը կար իր մօտը: Այնքան յստակ էր այդ ներկայութիւնը, որ կը վախնար գլուխը ծռելու դէպի ուղղութիւնը ձեւին: Յանկարծ պատկերի, փռուող կտաւի, կամ աւելի ճիշդ` երազի մէջ պատահածի նման հինուող<ref>Ծնթ. – հինել – «հէնքէն» հիւսել. փոփոխակ՝ հիւնել</ref>տեսիլքի բարակ ծփա՜նք մը, նայուածքին պարունակէն, գոյներու փողփողումէն մը վէտվէտ, որ ուրուացաւ, ջանաց վերածուիլ կտաւի, բայց ցրուեցաւ: Ի՞նչ էր, որ աւրեց այս պատկերադրումը: Նոյն ատեն երբ աչքերը կ՚անցնէին այս հակասական զգայութեանց սկուտեղներէն` անիկա գիտէր, որ կը թօթուէին իր ոսկորները ու գանկին ետեւէն, քիչ մը վարօք, անողորմ ձեռք մը կը կացինէր անոր ուղեղը, այնքա՛ն ուժգին, որ հարուածին զարկը կ՚երկննար, կ՚արձագանգէր ուղեղին բունը, մինչեւ մէջքին կեդրոնը: Խենթութի՞ւն: Ասա՞նկ կը սկսէր, կը մտածէր իր ջիղերէն խորապէս խոշտանգուած տղան ու կը ջանար հաւաքուիլ ոստայնին վրայ, որ անոր աչքին դաշտը կը պարուրէր: Ձայնը կրկնուեցաւ: Ու տեսիլքը, լիճի ափին չորնալու դրուած կտաւի պէս փոթ-փոթ, կը հպատակէր անոր զարկին: Ինչպէ՞ս եղաւ, որ աչքի ու ականջի իրարու աննմանակ այս զոյգ զգայութիւնները միացան ու փոխուեցան գրեթէ մարդկեղէն պատկերի: Կը ճանչնար բանտին ընկե՜րը: Իր տարիքէն: Պարզ, թուրք չսուելու չափ բարի: Որ իր սիրած աղջկան համար խենթենալէ առաջ մորթած էր անոր մայրը, յետոյ` աղջիկը, յետոյ` այրած<ref>յաւելում բ. հրատ. մոռցուած բառի՝ այրած [կրակած ?]</ref>պալատը ու պառկած` անզգայ, յիմար` աւագ դուռին: Անիկա չէր գիտեր, թէ տեսիլքը դիտած պահուն աչքերը բա՞ց էին, թէ գոց: Բայց գիտէր, որ քունին ու երազին մէջտեղուածքը կը թափառէր անոր միտքը:
Արթնցա՞ւ: Քուն եղա՞ծ էր երբեք: Պիտի չկրնար ճշդել: Դէմը, երեք քայլ վար, կեցեր էր գազանը, շան հասակով, վաւերական գայլ մը, որ, աչքերուն բացուելէն վախցած` նետուեցաւ ընդոստ դէպի ետ: Ինչո՞ւ կը փախչէր ատ շունը, մտածեց անիկա ու կանչեց: Կենդանին մռայլ, պաղ, քստմնաւոր` սուզուեցաւ շատ խիտ մացառուտի մը ծոցը: Մութ` որ կը հալեցնէր խռիւները: Բայց անոր սիրտէն երկու աչքերը, դեղնած կրակի կտորներու նման` կը յամառէին յառիլ իր վրայ: Ո՞վ փսփսաց անոր վտանգը: Նետուեցաւ ոտքի ու դանակը մերկ` խոյացաւ մացառուտէն ներս: Գտածը անթափանցելի, փուշ պարիսպ մըն էր միայն, որուն հետ իր շփումը քրիկ-քրիկ ըրաւ իր մարմինին մերկ մասերը: Դարձաւ ետ: Առատ արիւն կը հոսէր վէրքերէն: Զուարթ էր անիկա, հաճոյք առնելով կարմիր հեղուկին տեսքէն:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Նոյն ատեն սրտոտ եւ ուժով բան մը եկաւ յոգնաթափ անոր ջիղերուն: Ո՜ր ծակն էր մտեր անօրէն կենդանին: Արնահեղձ իր ձեռքերը խոնաւցուցին դանակին բերանը: Զգուշութեամբ սահեցուց պողպատը վէրքերուն վրայէն ու շլացիկ երիզ մը երկարեցաւ անոր սայրէն: Կրունկին վրայ դարձ մը իր աչքը բերաւ անմատոյց ապառաժի մը կատարին, հարիւր քայլ վերօք: Հոն, արձանէ մը փրցուած ըսես, կը կենար, կոկոզի դիրքով, նման կենդանի<ref>կենդանիի, սրբագրուած՝ կենդանի</ref>մը, ձեւ ու մեծութեամբ<ref>ջնջ. ստորակէտ</ref>կրկնելով փախչողը: Նո՞յնը, թէ ընկերը: Անոր մտքին րոպէաբար թանձրացան պատմութիւններ, գայլերէ՛, որոնք ամէն ձմեռ կը նորոգուէին, մօտիկ գեղի մը, տեղի փոքր ջնարակովը փոխուած, սկզբնական յեղումէն: Ու այդ զառիթափէն անիկա տարուեցաւ տեսնելու ձիւնամրրիկին մէջ վոհմակները, տասը-քսան, որոնք ճամբաները կը կապեն յուղկահարէ մը աւելի ճարտար ու թռչուն իսկ չեն փախցներ, ինչպէս կը սիրէ չափազանցել գիւղական պատմումը, ու կ՚առաջանան մինչեւ դաշտային ագարակները, մինչեւ գեղերու մենաւոր ու հեռանկեալ բնակարանները: Որսորդի, հովիւի, առանձին մնացած ճամբորդի հեքիաթներ, կարծես ձիւնին բիւրեղները ու գայլերուն լորձունքը վրանին: Հիմա՞: – Սողոմենց տղան, բանակ մը գայլ ունենար իր դէմ, աչքը չթարթած կը նետուէր առաջ, այնքան արիւնին, կռիւին, սպաննելու շոգը կ՚ոլորէր ուժգին անիւը անոր կատաղութեան ու վրէժին: Գտաւ նոյն ատեն, որ խոռոչին չորս ուղղութեամբ գանկեր ու զանազան կենդանիներու կողավանդակներ պառկած էին: Գայլերու բո՞յնը: Յիմա՞ր էին սա կենդանիները գեղին այսքան մօտիկ փորելու չափ իրենց որջը: Ու չէր խորհեր, թէ ինքն էր յիմարը, որ մտած էր փուշերու սա կայսրութեան մէջ, ուր դեռ մարդու ոտք չէր թափառած: Հանդարտ, շեղեց աչքերը ճերմակ ոսկորներէն: Հաւեղէնին շատութիւնը կը խօսէր նաեւ ի նպաստ շնագայլերու որջի մը: Անիկա լեռներու տղայ չէր եղած, այս զանազանութիւնները գաղափարի մը կապելու համար: Ապառաժին կատարը` պարապ: Փախո՞ւստ: Գայլի հուժկու վայրագութիւն մը ամրապնդեց անոր թուլցած, գրեթէ լուծուած հոգենիւթը: Աջ բազուկին դաշոյնը կը խոշորնար, կ՚առուգնար, կը սպառնար ու կ՚աւելնար անոր զայրոյթին վրայ իբր փայլուն, աննահանջ զօրավիգ մը: Փրփուր, ատելութեան հեւքը, վրէժին կրակը երեքը մէկ թռան դուրս իր բերանէն:
– Պորտէն կռնակը…
ու ելածը բառ էր, թուք էր, ո՛րը որ կ՚ուզէք:
Մխած էր անիկա դաշոյնը մտքին առջեւ ամուր բռնուած պատկերին: Նալպանտենց հարսինն էր պո՛րտը: Ճերմակ, չբացուած կոկո՜ն, ձիւնի մը վահանէն, այդ պորտը, ինչպէս կ՚ըսէր մտովի, ամէն անգամ անոր պատկերը բռնած ատեն ուղեղին: Մտապատկերին վրայ այսքան ուժգնութեամբ գործադրուած այդ յարձակումին շարժումը, հետեւող արիւնին առուն, որ պիտի հոսէր այդ ձիւնէ կորութիւններէն դէպի մութ ճահիճը մազերուն, ու կը հոսէր ալ սա րոպէին, զովացուց զայն հեշտութենէ: Այդ պաղշտկելու քաղցրութիւնը պարուրեց անոր տոչորուն մարմինը: Տակաւին չէր հարցուցած, թէ ինչո՞ւ կը սպաննէր: Թէ ունէ՞ր իրաւունք: Մինչեւ իսկ կզակներուն ծխնիներէն, տաժանագին ասղնտուքէ մը վերջ, կաթկթեց դաշն ու զով մեղմութիւն մը: Այսքան հա՞մ` թափուած արիւնէն…: Պարապ տեղը չէ, որ ջարդարար ցեղեր կան:
– Երեքը մէկ…
Բնական շարունակութիւնը, ըսես, հոգեկան այս պարպումին, անդորրումին: Ու կը սպաննէր անիկա մայրն ու տղան, փայլակաձեւ, տեղին ու պահին ճշգրիտ քարտէսովը, ինչպէս փռուած էր տունը անոր ուղեղին խորը: Ու չէր մտածեր սենեակներուն կղպանքին, իրա րմէ հեռաւորութեան, հաւանական ընդդիմութեան, հաւարին:
– Կրա՛կ:
Նայեցաւ չորս դին: Իրեն այնպէս եկաւ, որ շատ մօտիկէն ուրիշ բերան մը կը թելադրէր այս վերջաբանը: Բանտի տղա՜ն: Անիկա գրեթէ կը զգար անոր շունչը, աչքին սլաքը, կամքին կտաւը` բոլորը բռնուած անծանօթ ձեռքէ մը, դէմը իր աչքերուն: Ոճիրէն վերջը կրա՜կ: Կը մաքրէ՜ր:
Ու Նալպանտենց ծառան կը կրակէր տունը հաճի Աննային ու կ՚եփէր դիակները անոր բոցին մէջ: Ոճիրը, այսպէս համառօտուած, «ողջունձեւուած»` ինչպէս տարազեց անիկա այդ րոպէին իր մտքին վիճակը, կը դառնար տարօրէն պարզ, բնական ու թեթեւ: Այսպէ՞ս: Ի հարկէ՛: Այլապէս կարելի՞ էր լեցնել բանտերը: Ու բանտ կար ամէն քաղաքի մէջ: Ու ամէն բանտի մէջ տասնով, քսանով, հարիւրով իրեն նման տղա՜ք, որոնք անցեր էին իր ճամբայէն: Ի՜նչ դիւրութեամբ անոր միտքը կը սահէր սա վտանգաւոր զառիթափերէն, ամրաքայլ ու անյողդողդ, ա՜ն` որ երկու, գուցէ մէկ տարի առաջ հաւ մը մորթելու ատեն անձուկ ու դալուկ կ՚ունենար ու գլուխ մը սաղմոս կարդալու հարկին տակն էր, ակամայ մեղքին քաւութեան հետ, թուլցած ջիղերուն հանգիստը փնտռելով: Անիկա չմտածեց նոյնիսկ իր մէջ ալ անդարձ ջնջուած պատանիին, երբ ոճիրին այս տեսարանումը գտաւ այսքան հաճելի ու բնական, կարծես հեռուներէն պատրաստուած ու յատկապէս իրեն ղրկուած տօնական չուխա մը ըլլար մեղքը: (Մեր խածան, գիշախանձ բնազդները, որոնց մագիլները կիներու արգանդին մէջ կը ստանան գուցէ իրենց վերջնական կնիքն ու սլաքը, կը մնան մեր մէջ կծկուած, երբ կուշտ է մեր գազանը, բայց կը տիրապետեն, երբ պատահարները խոչընդոտ նետեն մեր կիրքերու հեղեղին: Ցանկութիւն մը, այդ րոպէներուն, կը վերածուի հզօր բռնութեան: Խելքը, ազգերուն մէջ հռչակի հասած տրամաբանութիւնը, գիրքերու վրայ ճիշդ, ծիծաղելի հեքիաթներու կը փոխուին, երբ գազանը մռնչէ մեր ներսը: Ու դիտեցէք, [որ]<ref>յաւելում պակսող բառի՝ որ ?</ref>գազանին այդ բարբառը, այդ իսկ առիթով, ինքզինքը կը պարուրէ, կը ներկէ միւսին, իմաստութիւն ըսուածին բոլոր օծութեամբը, շուրջառովը: Ոճիրը կը դադրի զարտուղութիւն ըլլալէ եւ կ՚արժեւորուի իբր անդորրի, ներքին հաւասարակշռութեան երջանիկ հանդէս մը: Խոշոր չափու վրայ –տարածեցէք մորթելու արարողութիւնը ընդարձակ դարաստաններու, քաղաքներու, երկիրներու վրայ–, անիկա գերագոյն հարկինքն է, որմէ միայն կը կշտանայ մեր ներսի գազանը: Ազգերու կեանքին մէջ այդ խրախճանութիւնները կը հագնին օրինական պարեգօտը, – պատերազմ: Ջարդարար ազգերուն մէջ այդ պահանջը, հոգեկան թարմացումի, վերանորոգումի, իր պապերուն մերձեցումի գերազանց առիթ մըն է ու ատով իսկ բաւ` անհուն կորուստներ հակակշռելու: Թուրքերը հոգեպէս նորոգուած դուրս եկած են ամէն պարտութենէ, ուր պատեհութիւն են գտած զանգուածովի փողոտելու ու մարսած ահագին կորուստներ: Գայլը կ՚ապրի օրով): Սողոմենց Սողոմը գտաւ իր բազուկը զինուած, անվերադա՛րձ յառաջիկայ գիշերուան համար: Տեւողութեան մուտքը իր մտածումներու կորագիծին` զինքը դարձուց արեւին: Օրը կէս էր գրեթէ: Մինչե՜ւ գիշեր: Ու անոր մտքի կալին ժամանակը, հսկայ դէզի մը պէս կը բարդուէր ու ջղային անձուկ կը բանար իրմէն ներս: Ի՞նչ ընելու էր այդքան ատեն: Փարատող գազաններու մօտութիւնը բաժին ունէ՞ր անհանգիստ այս վիճակին մէջ: Չէր վախնար. ամառ ու աշուն լսուած չէր, որ գազանները յարձակում փորձէին: Բայց կը նեղուէր անիկա անհանգիստ, վատ այն գոլով, որով կը պարուրուին բոլոր դաւադրական ձեռնարկները: Շփեց աչքերը, անկէ վանելու համար կսկիծը աղին, որ յոգնութիւնը կը բիւրեղացնէր կոպերու անկիւններուն: Անոր կը ներկայանար պէտքը ձգելու այդ վատահամբաւ ձորակը, ու ասիկա` քունի անգիտակից պահանջէն, որ արդիւնք էր անոր արտասովոր սպառումին: Բայց ո՞ւր: Դուրս, ետ երթալու ճամբան, գերեզման հակող ու մարդու հանդիպման հեռանկարով զայրոյթ կը ստեղծէր: Ձորէն դէպի վեր, լերան առաջին փէշերը, բլուրը հիւսուած փուշերու գրեթէ միապաղաղ կռնակ մըն էր: Խենթութիւն էր զայն ճեղքելով վեր հասնելու ձեռնարկ մը: Ըրաւ սակայն, վճռականութեամբը խենթին, որ իր մէջ կը սկսէր առաւօտէն, ու պիտի լրումին երթար կէս գիշերին: Զարհուրագին բան մը եղաւ ատիկա: Կացին չճանչցող, բորենիներէ, գայլերէ, երբեմն արջերէ այցելուած այդ խռուաստանէն<ref>խռուստան, սրբագրուած՝ խռուաստան</ref>ելք մը ճարե՜լը: Ջո՛ւր: Քրտինք չէր կարելի անուանել այն լոյծ բանը, որուն մէջ կը լողար: Ելան իր մէջ կոտտալու հետքերը ծեծին: Նոյն ատեն գտաւ<ref>գտան, սրբագրուած՝ գտաւ</ref>, որ առտուընէ ի վեր բան չէր դրած բերանը: Գոց սուտակի պէս կիսամշուշ հոներ<ref>հոյներ, սրբագրուած՝ հոներ</ref>, արջերու նախասիրութիւնը փաստող այդ մարզին վրայ, վայրի զղեարներ<ref>գղեարներ, սրբագրուած՝ զղեարներ</ref>իրենց արքենի, թագապսակ գլուխներով, մատի պէս հաստ տերեւներով թթրկիչ<ref>Ծնթ. – թթրկիչ – թթուաշ աղցան մը:</ref>, փաստ` ընտանի անասուններու պակասին, ու խելքէ դուրս առատութեամբ Նասրէտտինի թուզեր, կաքաւի հաւկիթի մեծութեամբ, արիւնէն աւելի հոծ կարմիրով: Ու թռչուններ, տեսակէն շատ: Կ՚ուտէր պտուղները ու կ՚ելլէր վեր: Բայց մազերը կը ցցուէին շատ սուր զգայութենէ մը: Պտուղները արիւնի շեշտ համ մը կը քսէին ակռաներուն տակովը: Այս զգայութիւնը ան ունեցեր էր նաեւ առտուն,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>Ուստիանին այգին, երբ թուզ մը ծամելու ատենը առարկային խորհուրդէն անցեր էր Նալպանտենց հարսին:
Որքան ատենէն առած էր ահաւոր այդ դարվերը: Նստաւ: Նեղ չէր շունչը, բայց աչքերը կ՚այրէին քրտինքէն, որ մազերուն արմատներէն մզմզող թելերով կը հոսէր վար: Լերան առաջին տափերը, որոնք ջուրերով քայքայուող հողի հսկայ ու հին հոսումներ կը պատմեն: Այդ հարթութեանց վրայ, տարօրէն յուռթի արտեր, որոնց կարմրուկ մարմինէն քաղուած ցօղունները իբր ստեւ կը սեւնային ու կը դեղնէին: Աշունը շուտ կ՚ազդէ լեռնահովիտներուն: Չէր կարելի չմտնել: Հողը, միշտ կարմիր, տաքուկ խոնաւութեամբ կակուղցած, կարծես հրաւէր մըն էր անոր մարմինին, սրտագին ու մարդկեղէն: Փուրասներ իրենց բողկուկները փռած եւ իրենց ակօսներուն մէջ շար ի շար վառած քողին կայլակները, որոնք կը դիմանան օրն ամբողջ: Անոր այցելեց, արագ ուրուացմամբ, պատանութեան վերջին տարին, երբ աղցանէ մը դարձին, թաղեցի աղջկան մը դաստակը բռնեց` խոտը փրցնելու պատրուակով, նման փուրասի մը ցողունին վրայ ու, կրակ բռնածի պէս, ձգեց մէկէն: Նոյն տարին հարս ելլելիք ու մեղրի պէս սիրտ առնող աղջիկը նայեր էր իրեն, ժպտեր ու խառնուեր խումբին, առանց բառի: Յետոյ` հօրը մահը: Յետոյ` աղջկան հարսնիքը: Յետոյ` չորնալը առաջին ծիլին: Մեր յիշատակները մեզմէ անգութ են երբեմն: Ցաւ ինկաւ սրտին: Ու մարդու հոտ առնող հեքիաթի դեւերուն նման մխրճուեցաւ լեռնակողի թաւուտները: Գեղի բոլոր տղաքը հողին ծփանքէն ու մացառներուն գիծէն դիւրաւ կը գտնեն ճամբան ու ատոր պակասը չի մտահոգեր զիրենք: Հետզհետէ զգալի կ՚ըլլային բարձրութեան ազդեցութիւնը, հողին քիչնալը, ժայռերուն աճումը: Բոյսերը` աւելի խեղճ ու նիհար: Բացութիւններ` մանր հիւսուած կանանչ սփռոցով: Փոխարէն անջատ ծառեր` գացած ուշագրաւ լիութեան: Ամայութիւն: Չփախաւ ճամբէն, որ կը շտկէր ինքզինքը ու կը շուլլուէր դէպի հաստամեստը, կամաց-կամաց իր գմբէթը ձեւաւորող: Քմայոտ ու տարօրէն գրաւիչ են մեզի համար առաջին անգամ մեր աչքին ինկած զարտուղի ճամբաները: Քանի՛ կ՚ելլէր, շրջապատը, համապատկերը կը մեծնային, կը մենանային, ազատուելով գեղաշուրջի կարկինումէն, հինցածութենէն: Այդ կէտէ դիտուած, Գայլերու ձորը խեղճուկ ձագար մըն էր, որ կը մաշէր արագ-արագ, մութ կանանչի կարկտա՛ն մը` իջնող, խոնարհող մեծ լեռնակողին: Դէմէն, լիճը, տարօրէն մօտիկցած, ինքզինքը ամբողջացուցած, հեռու վանելով եղերական գմբէթները բլուրներուն ու գտնելով հեռանկարի հիմնական իր հէնքը, – կիսալուսին, ոսկեմոյն հողերու խաղաղ երկնքի մը մէջ, զոր կ՚աստղազարդէին հատ-հատ նետուած ու հեռաւորութեան նպաստովը անհամեմատ փոքրացած ծառեր, հիմա կէ՛տ, պարոյկ, գիծ, սեւ ու դողդո՛ջ: Ո՛չ իր գեղը, ոչ ալ հաստ ու անհամաչափ մթութիւններ, որոնք լիճին հիւսիսը, զառիթափէն, կը պղտորեն պատկերին խայտանկար սնդուսը: Անտա՛ռ, լեռնոտնի, շատոնց արգիլուած կացինին, բացառաբար դարաւոր բնակիչներով: – Կաղնիներ, դիզուած միջոցն ի վեր, գեղեցիկ ու հպարտ, ա՛յնքան` որ մարդ նախանձը կ՚ունենայ անոնց անսասան կացքին ու կը տխրի իր խեղճութեան հակադիր պատկերէն: Նո՞ր, այս ամէնը: Հազիւ կը յիշէր, հեղ մը<ref>ջնջ. ստորակէտ</ref>պտտած ըլլալ սա մարզերուն, դպրոցական, տօնի օր մը, սունկի պատճառով: Քաղցր, հաճելի, առանձնութեան հետ, թեթեւնալու միւս զգայութիւնը: Քանի՛ կ՚ելլէր, կարծես կը հանգչէր գլխուն պտոյտը: Փոքր բաներու այս հոսումը, թափուիլը, վռնտուիլը դէպի լեռին ցածերը, կ՚անդրադառնային անոր ալ մէջ: Ու անիկա կը բացուէր ինքը իրմէն, այսինքն` իր մանր հոգեյատակէն ու հոն լարուած դանակի, խարոյկի կարճ հանդէսէն: Յետոյ, համով, ա՛լ հիմա բոլորովին անծանօթ ճամբան, ջուրերով, մորիի դեռ պտղաւոր, բայց կուրացած թաւուտներով, մա՛նաւանդ` նորութեան իր հրապոյրովը: Թեթեւացում, այո՛: Բայց ո՞ւր: Յանկարծ նկատեց, որ ամայութիւնը կը նպաստէր վիճակին ու այդ կազմով<ref>ու այդ կազմով – ?</ref>կը բանար միւս երեսը անոր տագնապին: Ու անկէ անկախաբար անոր մտքին ներկայացաւ ժամանակին հաշիւը: Հոգի տալու ատեն մարդոց ուղեղը պղտոր կը բանի, ինչպէս տեսած ենք այնքան յաճախ: Հոգի առնելու ատե՞ն: Սողոմենց տղան խաղաղ էր բոլորովին, երբ ներսէն նայուածքով մը, տեւողութեան այդ չուանը չափեց, ու չափեց` մէկ կտո՜ր: Գումարը կը յանգէր կէս գիշերին, զանգուա՛ծ, անձեւ, որուն կեդրոնին, իբր օձերու կապ մը հանգոյցը կը կազմէր ոճիրին պսակը, արդար ու գեղեցիկ` ինչպէս սովոր ենք չափել մեր անարդարութիւնները: …Անոր մատները չափեցին արեւը: Շուքը կործած էր դէպի ետինք: Ու լոյսը, յստակ ու զով, առանց փոշիի մը մոխիրին, կարծես ձիւնոտ ջուրով մը նոր սրբուած, կտաւ էր անմարդկեղէն, անձեռագործ, զոր փռեր էր երկինքը լերան երեսին: Ամէն օր արեւին մէջ եփող մը դժուար կը տեսնէ սա երանգները: Բայց մեր կեանքին մէջ օրեր կան, ուր հսկայ եղելութեանց մուտքին մենք կը տեսնենք ինչ որ ա՛լ չունինք տեսնելիք: Ոչ ոք մեզի կը թելադրէ այդ ուշաբերումը: Բայց կ՚ընենք մեզմէ անկախ: Լերան երեսին դիզուած սա կարկառներուն ու փոսերուն վրայ, ծառէ, կանանչէ, լռութենէ շինուած սա գողտր խաղաղութեան պատկերը ինչու՞ «մահու չափ» տխուր կը զարնէր անոր երեսին: Ինչո՞ւ չէր մեղմանար ոճիրին սուլիչը անոր ականջներուն, միօրինակ բզզիւն, զոր արտաքին աշխարհի հզօրագոյն ընդմիջումներն իսկ հազիւ կը բզկտէին քիչ ատենի համար: Անիկա կ՚ուտէր իր տրտմութիւնը ու կը քալէր: Ճամբու ոլորք մը, առանց պատրաստութեան, որուն վառարանը կը կազմէր դարատափի մը քիթը: Նոյն ատեն շառաչը առատ ջուրի մը:Ջուր-ելա՞ծը: Որուն մասին լսած, բայց չէր տեսած: Մօտեցաւ: Ձեռակերտ, ժայռի մը պորտէն կը հոսէր մէջքի հաստութեամբ, համբաւով ջուրը, վարերը շարքով ջրաղացները դարձնել վազելով: Ծռեցաւ ու ափով նետեց բերանին: Մատներուն միսը անզգա՛յ: Բայց ատամները մզմզացին հեղուկին պաղութենէն: Աղուահամ<ref>Աղուահամ ?</ref>: Լեռնային ջուրերը կ՚ունենան երբեմն մասնակի սա երանգները: Ու հո՛վ, որ հոսանքին հետ կը շփոթուի, երբ քիչ է: Բայց որ շարժումի հանեց ընդարձակ բան մը գլխուն վերեւէն: Չէ՞ր տեսած, փառաւոր, առնուազն հազարամեայ սօսին: Անոր աչքին տակ կը բարձրանար, միջոցը պատռտելով, հսկայ ծառը: Ու անոր տերեւները<ref>ջնջ. ստորակէտ</ref>բիւրաւոր կանանչ աստղերու խամբուլներ<ref>Ծնթ. – խամբուլ – տերեւներու պսակ մը</ref>կը հանգուցէին, ճերմակ-ճերմակ դէպի երկինք սողոսկող ոստերուն, մարմինի գոյնով ու շա ՜տ:
Սօսին, ջուրը, լերան դիրքը յանկարծակի լուսաւորեցին անոր միտքը: Ո՞վ չի ճանչնար Սամունին սօսին, դեռ հինգ տարեկանէն, առանց տեսնելու պէտքի մը: Ա՛ն` որ տղայ եղած է, ձիւնոտ գիշերներուն, հեքիաթներու շարքին մտիկ է ըրած նաեւ պատմութիւնը Սամիկ Սամունին, որ ատ փոթորիկին ու ատ գայլերուն, կը հսկէ սօսիին փորին մէջ, ու կ՚աղօթէ գեղին բարիքին: Ու ո՞վ չի գիտեր, միշտ առանց տեսած ըլլալու, մեծակառոյց սօսին, որուն շուքին տակ պառկած է քնանալու Սուրբ Ըռըստակէս հայրապետը, Լուսաւորիչին մեծաշէն որդին, Նիկիա երթալու, թէ անկէ մեկնելու ատեն: Լիճը ժողովրդական յօրինումներուն մէջ առած է հայրապետին անունը: Ու թէեւ ծառը չ՚իյնար պատմական քաղաքին ճամբուն, բայց աւանդութիւնը չ՚ախորժիր աշխարհագրութենէն եւ զայն կ՚արհամարհէ: Շրջանի բոլոր գեղերն ալ մէյ-մէկ ջուր, քար, ծառ, օրան նուիրած են հայազն եպիսկոպոսին: Մեր ժամուն մէջ կը պահուէր քարը, որ բարձ էր ծառայած հայրապետական քունին: Անցեալին այս փառքովը շքաւոր` ծառը ունէր հիմա նոյնքան նշանաւոր, շահեկան ուրիշ հիւր մը:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Կ՚ապրէր հսկայ, խանութէ մը աւելի մեծ խոռոչով բունին մէջը, մարգարէ ու ճգնաւոր հաւասարապէս: Հրաշագործ<ref>Հրաշագոյն, սրբագրուած՝ Հրաշագործ</ref>, գաղտնիքներու գտիչ,Նարեկին ուՎեցհազարեակին իմաստութեանց հաղորդ, նոյն ատեն պարթեւ ու տեսանող: Անունն էր Սամիկենց Շմաւոն, որ կրծուելով ու կոկուելով եղեր էր Սամիկ Սամուն, երբեմն մինակ Սամուն:
Սողոմենց տղան զայն չէր տեսած: Բայց կը ճանչնար աւելի լաւ, քան գիրքերու բոլոր հայրապետները ու սրբազան պատմութեան նահապետները: Նոյն ատեն կը հաւատար հեքիաթին, որ անոր հասակը կը խառնէր արջերու եւ գայլերու խռովայոյզ գուպարին, ձիւնին ու փոթորիկի համատրոփ մտրակումին: Անիկա մտադրեց շեղիլ, տրոփուն իր սիրտէն նախազգալով խոր ու տխուր բաներ: Ի՛նչ գործ ունէր սատանայէն տիկ իր հոգին Աստուծոյ աջ ձեռքը իր ծոծրակին տանող սա մարդուն մօտ: Ուշ էր: Պատկառելի մարդ մը, ծառին մէջէն, թէ գետնէն յանկարծակի բուսած, կեցեր էր անոր դէմ, մարդահասակ բարձր տափէն, շեշտ իր նայուածքին տակ պաղեցնելով արիւնը անոր:
Անիկա յառաջացաւ մինչեւ եզերքը տափին: Կռնակը` հասակաւոր մեծկակ քարի մը, տաշուած ով գիտէ ո՛ր բարեպաշտին ուրագովը: Հաւանական էր, որ ատոր տակը պառկած ըլլար հայրապետ Արիստակէսը: Անոր գլուխը կ՚աւելնար քարին շրթունքէն: Խորհուրդին, հեքիաթին հովը կ՚այլայլէր անոր արտայայտութիւնը: Երբեմն, վճռական ամայութիւնը, սրբութեան հոտ մը, տարիներու ճգնողութիւն մը այս տեսակ զգայութիւններ կ՚արթնցնեն օտարներուն մէջ:
– Բարի եկար, տղա՛ս:
Սողոմը պիտի չզարմանար այնքան, որքան հիմա, եթէ ձիւնոտ առտուներէն, երբ գետինները մութին ու լոյսին մէջտեղը չէին կրնար իրենք զիրենք ըլլալ մեծ ժամուն կիսաքող ամայութեան մէջ, պատին գամուած մարգարէներէն մէկը, առանց շարժելու իր շրջանակէն ձայնէր իրեն, սա շեշտով: Մօրուք, յօնք, քարին նպաստը, որ յատակ կը ճարէր ու պատկերի մը միերես փլանին կը բերէր տեսիլքը,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>քիչ մըն ալ տարաշէն խնամքը –Սամիկ Սամունը Յովհաննէս Մկրտիչին կաշիէ զգեստը ու մարգարէներուն լայն, թեզանաւոր շապիկները կը կարէր<ref>կը կտրէր, սրբագրուած՝ կը կարէր</ref>սեփական մալուխով– զայն կ՚ընէին հինաւուրց առաքեալ մը: Դաշն, պարուրող, պալասան<ref>պալասան [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>անոր ձա՜յնը, որ, վէրքի վրայ թափուած բորբոք եղի պէս` խորվեց Սողոմին հոգին: Անոր շրթները կափկափեցին ու չգտան բառ: Վա՞խ: Յուզո՞ւմ: Գերբնական ա՞ռքը` դեռ կիսակազմ երեւակայութեանը<ref>երեւակայութեանց, սրբագրուած՝ երեւակայութեանը</ref>վրայ: Բայց ինչպէ՞ս վերլուծել ինչ որ այս ամէնուն տարրերէն ունի իր մէջ ու չէ ոչ մէկը: Սողոմենց տղան հազիւ երկու տարով հեռու էր պապենական տունէն, որ ոտքի, իրական հեքիաթ մըն է մեր ամէնուն համար: Ու մեզ կը զատէ լայն աշխարհէն: Բանտի քանի մը շաբաթներ բաւ չէին` խորտակելու, չքացնելու համար հրաշալիին կայսրութիւնը, որով հարուստ են ու փառաւոր տղոց ուղեղները: Կարելի է տարածել այս կեցուածքը մարդոց բոլորին ու գտնել առանց դժուարութեան մարդոց երկու մեծ բանակները. անոնք` որ պիտի չպարպուին այդ հեքիաթին աւերակներէն ու պիտի քալեն կեանքին մէջ ձախորդ ու ծիծաղելի, պիտի տիտղոսուին գուցէ մեծ անուններով, պիտի ըլլան արուեստագէտ, գիտուն, հնարիչ, բայց պիտի պարտուին ու անոնք` որ պիտի պարպուին, առաջին հովերէն ետքը, այդ հեքիաթներուն փոշիներէն ու պիտի քալեն ընչաքաղց ու անյագ, նոր զգայութեանց ի խնդիր ու պիտի յօշոտեն կեանքը, ուրիշներունը` ինչպէս իրենցը: Սողոմենց տղան այդ րոպէին մէջն էր արդէն սուրբերուն հեքիաթին, տասնով, քսանով, հարիւրով, Յայսմաւուրքէն ու Վարք սրբոցէն, Հին Կտակարանէն ու Ս. Կոստանդիանոսի Վարքէն, որոնք կը կարդար մինակ կամ ամբոխներուն, կամ կը պատմէր ընկերներուն, խաչէն յոգնած, բացօթեայ խարոյկներուն շուրջը, հաւատքով ու երկիւղած, անոնց հաշւոյն բանալով երկինքին դուռները: Բայց անիկա մասնաւոր վախով մը կը ներկայացնէր տղոց՝ մարգարէները, ահաւոր այդ արարածները, որոնք աչքի տեղ հրեղէն սլաք էին ընդունած գաղտնիքներու Աստուծմէն ու այդ լեզուով կը ծակծկէին<ref>կը ծածկէին, սրբագրուած՝ կը ծակծկէին – ?</ref>գանկերը ու կը կարդային ընդերքները մարդոց: Անոնց այդ զգայարանքը կը ծակէր մա՛նաւանդ մեր կուրծքերուն տախտակը` թափանցելու համար սրտին թաթովը գրուածներուն ու հողերուն խորը թաղուած գանձերուն ու պատահարներու կծիկին, որ ժամանակին թանձր խաւին տակ կը լարուի ու կը սպասէ ու տկար է մարգարէին բիբին դիմացը:
– Որո՞ւն տղան ես դուն:
– Սողոմենց…
Հակառակ հսկայ իր վախին – ան կ՚ամչնար բանտէն սորված իր գիտութեան հաշուոյն, գոհ էր սակայն խօսելուն: Կոտրեցա՞ւ առքը, քանի որ սկզբնական ահը տեղի էր տուած աւելի հանդարտ բանի մը: Խաղա՞ղ: Չէին կրնար ըլլալ անշուշտ սա աչքերը, որոնք վեց-եօթը ժամէ ի վեր միս կը դանկտէին ու քարիւղով տուն կը վառէին: Անհանգի՞ստ, քանի որ տագնապ մը կար իր ներսը, մարգարէի մը, Աստուծմէ ներշնչուածի մը ներկայութեամբը պայմանաւոր: Կան պահեր, երբ հաստ պատերը բարակ կը թուին արշաւող եռանդին` ինչպէս ուրիշներ, երբ մեր գանկերուն թանձրութիւնը մեզ չ՚ապահովեր գաղտնիքէն, որ անոնց ոսկոր-պատերուն ներքեւ կ՚ուրուանայ: Չէ՞ որ գիրքերը կը խօսին սուրբերուն նայուածքէն, որուն ասեղը կ՚անցնի քարին ու ոսկորին եօթը շարք պարիսպէն:
Սամունը տարաւ աջ մատը ճակտին, ձախօք, մահիկի ձեւ սպիի մը վրայ, որ գորշ իր ստուերը կը ձեւէր լերկ այդ կիսագունդին զառիթափէն, գունաւոր ծովու մէջ մահիկուող կղզիի մը նման: Սողոմը մտաբերեց մէկէն շատ խօսուած այդ շարժումը, որ գեղացիներուն արդար հիացումը կ՚առթէր, իր հետեւանքներուն անվրէպ ճշդութեամբը ու թելադրածին, պատմածին լիակատար հանդէսովը: Գանկի այս կէտին մարգարէ Սամունը սովոր էր ամփոփել մարդկեղէնին ու ասոր յուշքերուն ամբողջ ծրարը, աջը վերապահելով երկնայինին ցուցմունքներուն: Ասիկա արարողութեան պէս անաղարտ, կը կրկնուէր ամէն անգամ, որ այցելու մը զինքը կանչէր անուղղակի աշխարհիկ իրերուն: Սողոմը նկատեց, որ սպին ու վրան խարսխուած մատը նման էին Դաւիթ մարգարէին, նկարէն, չար, դաժան աչքերով այս անառակ թագաւորին, որ մատները սանդուռին<ref>սանդուռին [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>` աչքերը կը նետէր բլուրներէն ուրուացող պալատին, անոր տանիքին գեղանի կնիկներ տեսնելու անդիմադրելի ցանկութեամբը տոչորուած:
Պատմելէ առաջ ողբերգութիւնը, որ Սամիկենց Սամունը բերած էր սա ծառին խոռոչաւոր ճգնութեան, նմանելու համար Սիմոնին, որ անապատին մէջ սիւնի մը կատարին, մէկ ոտքի, արագիլի իր ճգնումը կտակեր էր սրբոց վարքերուն, յիշատակելի է տարօրինակ անոր պատանութիւնը: Իմ օրերուս շուքի պէս կը յիշուէր անոր հօրը մեծ մէկ խենթութիւնը, որուն համեմատ անիկա, թուրքերէն հալածուած, Նիկիոյ պազարին մէջ, վազած էր լիճ, ու քալած ջուրին վրայէն: Սրբագրեցէք անհեթեթութիւնը ու լողացուցէք մարդը: Ու անիկա լիճին արեւելեան սկիզբէն մինչեւ արեւմուտքին այն կէտը, ուր հայ գեղին անդաստանները կը դեղնէին այդ օրերուն, թող շարժէ իր բազուկները ու չափէ անբաւ գրկաչափ ալիք: Անիկա պիտի ընէ այդ անկարելի սխրագործութիւնը` փաթթուած Ս. Արիստակէս հայրապետի պատմուճանին, աւելի ճիշդ` քղանցքին:
Իմ ժամանակս, գեղացին դիւրաւ ցոյց կու տար հայրապետին ճերմակ ստուերը կապոյտ սաւանին վրայ ջուրերուն, առջին զոյգ մը եզ, հերկելով հեղուկ դաշտը, պատմական լիճին երեսը, հեթանոսները պապանձեցնելու դեռ անյագ կարօտով, քանի որ դարեր առաջ` ինչպէս հիմա տակաւին, անօրէնները կ՚իշխեն անոր ափերուն: Հրաշքը անշուշտ ատենին խմբագրուած է ու ղրկուած Պոլսոյ պատրիարքարանը, որ օրհնութեան կոնդակով մը կը նուիրագործէ տեղի ունեցած նշանը ու երանի կու տայ զայն վայելող աչքերուն: Ասանկ հօր մը` Սամունին բխումը` ծնունդ տուած ըլլալու է նմանապատում զրոյցներու, բայց մնացած անարձագանգ: Ինչ որ իրողութիւն է, ինչպէս պատմուած է ինծի տունին երէց Տ. Նիկողոս քահանայէն, քիչ մը խանձ հոտող ու ականջը ծակ, Սամունին որբութիւնն է շատ կանուխէն:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Հեղեղէն քշուած Սամիկին տղան, Սամունը տաղանդ է ցուց[ուց]ած<ref>ցուցած, սրբագրուած՝ ցուցուցած – ?</ref>` հողէ ու քարէ արձաններ կերտելու: Ու ահա անսովորը: – Անոր արձանները, մեր պզտիկուց շինածին նման, տգեղ ու յիմար Նասրէտտին հոճաներ չեն եղած, կամ կաղ Գզիրը, կամ հաւը պոչով մէկտեղ չփետտած կուլ տուող ու ատոր համար հաւկուլ Առաքելը: Փխրուն կրաքարերէ անիկա ոտքի է հանած կատարեալ բանակ մը սուրբերու եւ սրբուհիներու, կրկնելով ժամուն նկարազարդ վարագոյրէն, անկէ` որ ճրագալոյցներուն միայն, գիրք կարդալու ատեն կը քաշուի խորանին երեսին, բոլոր տեսարանները ու անոնց դերակատարները, այսինքն` Հին Կտակարանը, Ծննդոց Գիրքին մանրադրուագ յեղումովը ու նորը, իր լիճերով ու ձկնորսներով, հրաշքներով ու խոզերով, դեւերով ու մեռելներով, խաչելութեան ու յարութեան պայծառ տեսարաններով: Սնտուկ-սնտուկ, բոլորն ալ մաքրամաքուր մամուռներով, տաքուկ-տաքուկ զետեղած իրենց տան գետնայարկ մէկ սենեակը, ուրկէ «աւուր պատշաճի», անոնք թափօրով հանուած ու տարուած են վերնայարկ, հօրը սենեակը: Այս սենեակը անիկա օծած է ժամ, տօնակարգի բոլոր աղօթքներով, ծիսակատարութեամբ: Անիկա ունի ամէնէն զարհուրելի յիշողութիւնը, որ լսուած ըլլայ գեղին մէջ: Ու մէկ կարդալը բաւ է իրեն գոց սորվելու համար հատորներ, անսխալ ու մարսուած: Սենեակին կեդրոնը, պատը (արեւելքինը) փորած է, մօրը գլուխը պատռելով արգելք յարուցանելուն, ու հաստատած աւագ խորանը, առջին բեմ, ու քիչ մը բաց` դաս: Խորանին վրայ անոր Աստուածածինը, աղուոր ու խռովիչ` ինչպէս նոր հարս մը, օծուած է շրթունքէն ու այտերէն գրաւչութեամբ մը, որ սարսուռ կը բանայ դիտողին ներսը: Ու Աստուածամօր ծոցին Յիսուս մանուկը, խաս մարմարէ, զոր ճարած է անմատոյց ժայռերու սիրտը փորելով, չուաններով ինքզինքը կախած սարերէն, հանելու համար գունդիկ քարը ու գլխուն վտանգովը ազատելով Յիսուսցու մարմարը ապառաժին որովայնէն: Ըրած է այդ արձանին երեսները թափանցիկ, քիչ մը դեղնաւուն, նման սատափի, ուրկէ արեւ մը անցնի, վառի ու չմարի: Քուն, շրթները` լուսէ ծիծերուն, անիկա մերկ իր թաթիկը դրած է Աստուածամօր ծոցին ու կը ժպտի մարմար իր ժպիտը, որ այդ քարութիւնը կը փոխէ ժանեակի եւ հալած փրփուրի: Խորանին աստիճաններուն, մարգարէներ գոնջ ու կատաղի, բռունցքնին խուփ ու ամրաձիգ<ref>ամբարձիգ ? ամբարձձիգ ?</ref>` արքաներու եւ պոռնիկներու գագաթին<ref>գագաթին [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>, իրենց անէծքները, շար ի շար տեղաւորուած կարծես իրենց ճակտի կնճիռներուն ու յօնքերուն թաւուտքին: Ու խորանին աստիճաններուն առաքեալներ, բորբոսած գլուխներով ասոնք ալ, ինչպէս են, էին հրեաները այդ օրերուն, գեղէ գեղ իրենց փտած ապրանքները պտտցուցած ատեն, հիմակուան սեղանաւորներուն գիշատիչ նայուածքէն այլապէս հեռու՜: Ճաղատ ու խիստ, կատաղի, ափերնին օձի խարազան կամ ծաղկած մական: Որոնք կարծես ոտք կը փոխեն` աչք-աչք քալելով դէպի երկինք, կտրելով միջոցը, քիչ մը վերօք եւ որ սակայն կը թուի անբաւ` ինչպէս ինքը` մեղքն է մեր մէջ, մեր ոտքերուն, փոքր` բայց անպարագիծ: Ոչ ոք գիտէ, ուրկէ՞ ճարած է անիկա ձեւի այս վայելչութիւնը, քանի որ Ճրագալոյցի վարագոյրին կամ Դատաստանի պատկերին վրայ խամաճիկներ են դէմքերը, ու ծիծաղելի` զգեստը: – Անոր մէկ ուրիշ արձա՛նը. դարձեալ կնիկ, որ կը յիշուի գովեստով տէրտէրէն: Մարիամ Մագթաղինացին է ատիկա, մազերը ոսկի, գլխէն հեղեղուող, բայց բխումէն անսպառ, որուն ծոցին պարոյրը օրինակուած է կ՚ըսեն Հայրապենց մէկ հարսէն: Խորանին աջ ու ձախ սիւներուն` հրեշտակնե՛ր<ref>հրեշտակնե՛ր [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>, ճերմակ ու ոտքին մինչեւ կոճերը գոցող շապիկով, որուն ծալքերը խմորի պէս կակուղ ու տաք կը թուին ու արիւն կ՚առնեն ու արիւն կու տան` ձէթ կանթեղներուն դողդոջ լոյսերէն: Բայց որոնց ուսերէն, թեւերը, ճշմարիտ թռչունի, կը ճիւղաւորուին, ոսկէ փոշի ու փրփուր, զանակ-զանակ ու կորաւոր: Ու յատուկ սեղան Աւագ Հինգշաբթիի համար, զատ Յիսուս, տասներկու մարդեր: Մատնութեան տեսարան, մանրանկար ձիթենիներով գեղակերտ պարտէզ: Ու զարհուրելի Յուդան, որուն աչքերուն խոռոչին մէջ յարմարցուկ ուլունքներ, մէկէն արիւն, միւսէն լեղի կը փսխեն: Ու խորունկ ու տպաւորիչ Գողգոթա` երրեակ խաչերով: Բլուրին ստորոտը` Սուրբ քաղաքը, ուրկէ` տաճարին գմբէթները սերկեւիլի չափ խոշոր, հետզհետէ փոքրանալով մինչեւ կաղինի մեծութիւնը: Խաչելութի՛ւն, գէր աւազակներու մէջտեղը կողերը համրուող Յիսուսով մը, որուն գլխին պսակը փուշ ըլլալէ աւելի` փետտուած ու քարին մխուած ատամ է խածնող: Բայց անոր գլուխ-գործոցն է` ինչպէս կը հաւաստուէր մինչեւ իմ ժամանակս, Յուդա Իսկարիովտացին, կաղապարուած կաւով մը, զոր լիճը կը պահէ եղերական ժլատութեամբ մը իր է՛ն վտանգաւոր խորխորատներէն մէկուն զառիթափին, եռուն ու ընկլուզող անդունդ: Քանի՜-քանի՜ տղոց ոտքերը շղթայուեցան այդ կաւին ու ա՛լ չփրթա՜ն: Սեւ ձիւթ է անիկա, բայց որ չորնալով կ՚ըլլայ ամուր` ինչպէս քարը: Թող անցնի ձէթ այդ սեւին վրայէն, ու ահա կաւը կը ջերմանայ, կը փայլոտի, վաւերական զգայութիւնը տալու չափ մարդկեղէն միսի: Մանրադիր այս արձանիկները անիկա կը շարէր դասին աջ ու ձախ, տղոց առաջօք, մորթելու սպառնալիք մը դրած բոլորին սրտին, եթէ մատ փորձէին դէպի սուրբերը: Կ՚ընէր արարողութիւնը, տէրտէրին ու տիրացու վարժապետին զոյգ բերանները միացուցած իր վրայ, եղանակին համեմատ ամէն տօնուողի յատուկ կարգ կատարելով: Կ՚ընէր պատարագ մաշած պասմայէ շուրջառ մը ուսին, գլխին սաղաւարտ, որուն վակասին վրայ ճարմանդած էր անիկա թիթեղէ եւ ուլունքէ զարդեր: Կ՚ելլէր քարոզի, շրջապատուած իր արձաններէն ու կը խօսէր անոնց բերանէն ու անոնց դրուագներէն, տեսարանելով –դիմախաղ, դիմառնութիւն, չարչարանք, անէծք, մահ, գլխիվայր խաչուիլ, ու վկայաբանութեանց տպաւորիչ տուեալները– այնքա՛ն կենդանի, որ մտիկ ընող տղաքը մոմ կը դառնային իրենց սարսափէն: Անիկա կ՚ոռնար Յովհաննէս Մկրտիչին պէս: Բայց ահաւոր ողբերգութեան մը պէս կը կախէր Յուդան, զայն խղճի խայթին տակ բզիկ-բզիկ ձողելէ<ref>Ծնթ. – ձողել կամ ձողտել – շերտ-շերտ փոկել մորթը: Նաեւ` կաշին ձողիկի պէս բարակ կտրել, կոկել:</ref>ետքը կուպրոտ չուանէ, ու կը ճօճէր դիակը, սաղմոսի պէս, տուն-տուն, հայհոյելով անոր մօրը, որուն արգանդը լաւ կ՚ընէր, եթէ կարիճ մեծցնէր, հօրը, որուն ճիտին ջաղացքին քարը կը կապէր, ատանկ մեղքի մը սերմը ընդունած ըլլալուն իր երակներուն մէջ: Բայց սարսռագին կատաղութեան մը կը բարձրանար իր շեշտը, երբ կը քակէր չուանը, կը փչէր արձանին` սադայէլին շունչը, կը կանչէր կեանքի, մահը անարժան գտնելով անոր ոճիրին ու կ՚ապրեցնէր, յաւիտեանէ յաւիտեան, թէ՛ հողին վրայ իր ուրուականը, որ պիտի թափառէր մինչեւ դատաստան ու րոպէ պիտի չունենար առանց կճուելու օձերու տրցակներէն, իր մարմինին բոլոր ծակերուն մէջ տեղաւորած իրենց սլաքները, թէ՛ դժոխքի մէջ անոր ամբողջութիւնը, հնարելով վայրագ ու կենդանի երեւակայութեան մը բոլոր սարուածը, պատիժներու եւ տանջանքի անդունդներէն: Անիկա կը յոգնէր ու կը նետէր գետին<ref>ջնջ. ստորակէտ</ref>արձանը, փշուր-փշուր ընելով ձիւթը, յաջորդ տարի հեղ մըն ալ նորոգելու համար անագորոյն պատուհասումը: Դրացիները, պատուհան-փեղկերը կիսախուփ` մտիկ կ՚ընէին այս ահալուր բացագանչումը ու կը մտածէին մեղքին զեփիւռին<ref>զեփիւռին – ?</ref>դիմաց: Բայց քաղցր ու գրեթէ էգ էր անոր ձայնը, երբ կ՚երգէր մեր շարականները, գոց ու ամբողջ, պատանեկան թարմութեամբ ու խանդով: Գոց գիտէր բոլոր արարողութիւնները: Անոր«Խաղաղական»ները, Մեծ-պահքի երեկոներուն կը յուզէին նոր դարձող արագիլները անգամ, որոնք դէմի փուռին գագաթին զոյգ-զոյգ կը կենային «մտամփոփ ու երկիւղած», կարծես հասկնալով խորունկ մեղքերը, անցնող մարդոց աղիքներէն, տարիին այդ եղանակին, երբ թռչուններուն մէջ սեռը կը խօսի ու կիներուն մէջ ով գիտէ ի՜նչը: Ու գիտէր գոց բոլոր համայիլները, իրենց կախարդական տարազներով, սադայէլեան սպասարկութեամբ ունուսխաներուն բազմահրաշ ցուցմունքովը: Ու գիտէր, ծայրէն դէպի սկիզբ ելլելու պայմանով: Այս վստահութեամբ, բարբառի այս հարազատութեամբ, զոր մեր միտքը կը դնէ իր իսկ իսկութենէն բխած երեւոյթներուն, իրը ընելու բառն ու շարժումը ու տպաւորելով մարդիկը տասնապատիկ ուժգնութեամբ մը –բոլոր կրօնքներու հիմնադիրները գրել չեն գիտեր ու հոդ է աղբիւրը իրենց հեղինակութեան–, անիկա իր ժամերգութիւնները կ՚ընծայէր իբր բացառիկ մրցանք մը, որուն ընթացքին տղոց հոգիները դէպի արքայութիւն ու դժոխք թեւ բացած հրեշտակներու նման կը վերանային, մոռնալով իրենց ոտքերուն տակ թրիքէ յատակը սենեակին, ու մոռնալով տղու բոլոր սրտառուչ, պարզ գինովութիւնները խաղէն ու վազքէն: Այսպէս տեսարանուած, շարականուած` «ժամու խաղը» հզօր չարչարանք մըն էր ամէնէն առաջ խաղարկուին, որ կը դեղնէր աչքերէն, կը տխրէր խոր, կ՚արձակէր իր ժողովուրդը ու կ՚իյնար իր Աստուածամօր ոտքին, մեղքէ խենթեցած ու լացով ողոքել ջանալով վերնական զօրութիւնները: Ու կը լսուէր անոր ձայնը, մինչեւ ուշ գիշերները, հասնելու համար դուռները երկինքին: Տիրացո՞ւ: Անկէ` տէրտէրցո՞ւ: Մարդիկ կը թօթուէին գլուխ, հաշտեցնել չկրնալով ծանօթ ասպարէզը, տէրտէրութիւնը իր զուարթ բարութեան, սրամիտ ու շէնշող լայնասրտութեան, տեղին համեմատ լուրջ, խոր, միշտ խելացի, շրջահայեաց, մա՛նաւանդ համոզկեր պարտիքներովը, նոյնիսկ բաւական գիրուկ իր մեղքերուն հանդէսովը, սա՛ պատկերին, որ տասնհինգամեայ այս պատանին կ՚ընէր արդէն, տարին քանի մը հեղ, վաւերական ճգնաւոր մը, Աբբա Մարկոսի, Հայր Անտոնի, Սրապիոնի գիծէն բարբարոս անապատական մը, ասոնց անունովը պապանձեցնելով տէրտէրը, վարժապետը, Գործքին ու Միտքին միջեւ աշխարհիկ հաւասարակշռութիւնը յայտարարելով «գործ պղծութեան» ու խարազանով վանելով աղջիկները իրենց տունին շրջանակէն, կոտրելով ոտքը մօրը եւ քոյրերուն, երբ ասոնք յանդգնէին մօտենալ խորան-սենեակին, փետտելով անոնց մազերը, ընդդիմութեան ատեն, ու խածնելով, կատղած գայլի պէս, հանդիպած կէտին: Մարդիկ չէին կրնար հաշտեցնել այս կնատեացութիւնը` գեղին կարգերուն ու կը վախնային անկէ, երբ կ՚ոռնար «յանուն Յովհաննու Մկրտչի» սա մեծերուն երեսին, լրբութեամբ կը կախէր վարագոյրը իրենց ախորժակներուն, անոնց ուսին ցուցադրումի կը հանէր կարասները իրենց մեղքերուն: Կին տարրին դէմ այս ատելութիւնը, զոր իր մէջ մշակած էր իր հարսէն ծեծ ուտող ութսունամեայ քահանան, իր ծերութեան մէջ վրան շռելուն եւ որ եղած էր անոր ուսուցիչը գրաբար ու ձայնաւորութիւն կոչուած մեծ գիտութեանց մէջ, պիտի ըլլար մեծագոյն ցաւը անոր մօրը: Երեք օր լեռնէն չիջաւ անիկա, երբ լսեց ամբարիշտ առաջարկը: Բայց անոր մայրը գաղտնի յանձն առաւ տէրտէրին շեռոտ լաթերը լուալ, որոշ փոխարինութեամբ: Քահանան ժամանակ ուզեց: Ասդին, իր արարողութեանց խոր, ազդու, մռայլ տպաւորութեամբը, ճգնողական իր խստութիւններովը, որոնք ետին կը ձգէին տարեկան պահքերը, շաբաթով ծոմերը, քառսուն գլուխ սաղմոսները, ձարը եւ բոպիկ, ձիւնին, տունէն ժամ երթալը –ընդհանուր տարազներ միջին ապաշխարանքի– ու պակաս իր «տախտակովը», –անիկա ատոր փաստը տուած էր, «յանուն Հօր եւ Որդւոյ եւ Հոգւոյն Սրբոյ» ցատկելով փողոց տանիքներէն ու մնալով անվնաս, քանի որ պատուիրուած էր հրեշտակներուն, իրենց թեւերուն վրայ ընդունիլ զինքը–<ref>յաւելում փակագծող գծիկի</ref>, անիկա ելաւ տեսակ մը անմեկնելի համբաւի, ուր կը մտնէր իրաւը, սուտին չափ: Հետզհետէ անիկա կ՚ախորժէր լեռնէն, ուր կը մնար շաբաթներով, «խոտ ճարակելու» տրամադրած մարմինին բոլոր աղբիւրները: Խե՞նթ: – Դիւրին չէր վճռելը, քանի որ բացի շարականներէն, յայտ ու անյայտ աղօթամատեաններէն` անիկա լման գոց էր ըրած Աստուածաշունչ մատեանը, պատկերազարդ ու շատ հին տպագրութեամբ, գրաբար: Ու գոց էր ըրած նորէն, հակառակ իր ուսուցողին արգելքին, աշխարհաբար Ս. Գիրք մըն ալ, ով գիտէ ի՛նչ հրաշքով մոլորած դէպի սա բարբարոս, բայց խորապէս հաւատաւոր գեղը: Ջուրի պէս ջաղացի անիւին վրայ, այնպէս կը թափէին գլուխները բերնէն, երբ ուզուէր, առանց գիրի մը սխալին: Ու մարդիկ խաչ հանելով կը հեռանային անոր քովէն, Աստուծոյ մէկ նշանը իբրեւ ընդունելով սա կարողութիւնը: Խե՞նթ: – Քաջութիւն էր հարկաւոր սուրբերն ու առաքեալները մօրքրոջ տղոցը պէս ընտանի նկատող, իր խօսքերը միշտ գրաբար համարով մը լուսաւորող, բացի խոտէն ու գիշերային հսկումէն ուրիշ շեշտուած ախորժակ չմատնող սա տղան նոյնացնել<ref>նոյնացել, սրբագրուած՝ նոյնացնել</ref>այն միւսներուն հետ, որոնք իրենց տունին խաղաղութեան մէջ յանկարծակի կը վառեն սատանային ջահը, կը կոտրեն, կը թափեն, կը խղդեն իրենց ծոցին կինը կամ կը կացինեն իրենց պզտիկները ու կը փախչին, ինչպէս այսահար գազանը, մեռնելու կամ անհետ հեռանալու համար գեղին սահմաններէն: Բայցպակասմը. ոչ` ծնունդէն, ինչպէս սովոր են աճիլ ասոնք, արգանդի վիժուկները փողոցին վրայ տարիներով նստուկ, երբեմնշինիկի<ref>Ծնթ. – շինիկ – քառորդ քիլէ:</ref>մը չափ, երբեմն ալ մեծկակ սերկեւիլի մօտ<ref>ջնջ. ստորակէտ</ref>գլուխ մը տնկած իրենց ուսերուն կեդրոնագիծին, երկու մատ կամ թիզ մը ճակատով, փոքրամարմին ու խելօք: Պակաս գանկին մէկ տախտակով: Ոչինչ կը զանազանէ այս ցեղը միւսներէն, վաւերական դիւահարներէն: Աստուած ինք գիտէ, թէ ինչ քաշեց անոր մայրը պայմանեալ տարին հասցնելու համար իր տղան, որմէ յետոյ ամուսնութիւնը<ref>ջնջ. ստորակէտ</ref>անխուսափելի պատգամ է ամէն մանչու եւ աղջկան: Անիկա ո՛չ միայն ծաղիկի պէս լուաց տէրտէրէն մնացած ճերմակեղէնները, այլեւ չունեցած իր բերքերէն «մէկ ձեռքը գող` մէկալը բոզ ըրած» կրեց քահանային անյագուրդ ոսկորին, որ անհաս հիւանդութեամբ մը զարնուած` «ֆիլ էր կտրեր», ուտելով եօթը գոմշու չափ, խմելով եօթը սափոր ու ճուալով` ինչպէս անօթի մկնիկ մը, բարակ-բարակ, «հաց» բառը կախած լինտերէն: Աստուած ինք միայն գիտէ ի՜նչ հերոսական աշխատանքով, ի՜նչ կամքի հեղումով անիկա հաճեցուց մօտի թաղէն անօթի, հացթուխ այրի մը, որպէսզի իր խորթ, մէկ աչքէն կոյր ու «դեւի պէս սեւ» աղջիկը կնիկ տայ իր տղուն: Ստիպուած էր այդ ցուցանքը իբր հարս տունն ի վեր տանելու, քանի որ տղուն յամառութիւնը, յարմար տարիքին, այսինքն` տասնէն տասնհինգին, գոցած էր անոր երեսին բոլոր դուռները: Աղջիկները թանկ էին այդ գեղին մէջ: Աստուած ինք գիտէ, թէ ինչ արագութեամբ անիկա ճարեց-ճարճրեց, ու այրիի պէս պսակ մը փաթթեց իր տղուն գլխուն իբր մայր, գերագոյն տառապանքը ապրելով, ուրիշներու կարգին չպարծենալով իր տղուն «թագովն ու փառքովը»: Բայց կարգեց: Անիկա հանգիստ սիրտով կրնար գոցել աչքերը, քանի որ յարգած էր գեղին մեծագոյն պատգամը, որ բարակով պառկած մանչն անգամ կը հարկադրէ անպատճառ ամուսնանալ, քալելու անկարող իսկ պարագային պատգարակով «ընթանալ» դէպի սուրբ խորանը, մտնել պսակին տակ ու ծոցին առնել կնիկ, հոգ չէ կոյր, սեւ, կաղ կամ խուլ: Կարեւորը փրկութիւնն է ճետին, որ միշտ արու կ՚ըլլայ ու կը շարունակէ օճախը վառել: Ճակտին երկու ծայրերուն իրակա՞ն էին եղջիւրները, թէ մարդիկ կը յերիւրեն նման զրոյցներ, հպատակելով անտես մղումներու: Ոչ ոք պիտի գիտնար սակայն, բացի Սողոմէն, այն միւս իրողութիւնը, որ անոր ուղեղը խաշոցէ անցուց: Անիկա իր կինը գտաւ ծոցը իր պզտիկ աղբօրը, օր-ցերեկով, երբ մայրը այգի էր, քաղի, ու հարսը` հիւանդ: Աղբա՞րը: Բեռնով խաղող էր բերած: Այդ պատահարէն դէպի վաւերական խելագարումը` ճամբա՞ն: Այն ատեն դժուար էր ճշդել: Հիմկու մարդերը պիտի չնեղուին…: Ան գիշերն իսկ անիկա կրակեց իր տունը, աղբարը ախոռին մէջ խղդելէ ետքը, յարդանոցի յարդին բացած անոր բերանը<ref>յարդին բացած անոր բերանը – ?</ref>ու ամորձիքները ճմուռ-ճմուռ փրցնելով անոր ագռմէջէն: Ելած էր վեր, նետած` պատուհանէն կնիկը, ծոցին<ref>ծոցէն, սրբագրուած՝ ծոցին</ref>տարուընակ տղայ, ետեւէն մայրը ու հեծած իբր ձիու մը` պատուհանին վրայ, մէկ ոտքը ներս, միւսը` դուրս, երկնապիշ, աղօթող, մինչ բոցը կը սողար դուրս պատուհանին վերեւէն ու կը խոնարհէր ա՛լ<ref>ալ, սրբագրուած՝ ա՛լ</ref>, լզելու մազերը անոր բաց գլուխէն: Լուռ էր անիկա, ամբոխին ճիչին ու պաղատանքին ու կրակին հիւքին տակ` վայելչօրէն բարբարոս, ճգնաւոր, նահատակ: Հերոս երեք տղոց բազուկները հազիւ զատեցին անոր մարմինը կրակին կլափէն ու գլխուն զարնելով, դանակին կոթովը, վար հրեցին անոր դիակը գրեթէ, քանի որ փակ էին աչքերը, ու կզակները` հիւսուած: Մոխիր դարձաւ Սամիկենց տունը, օճախն ալ հետը, վասնզի սալաքարերուն, մեռած մօրը ծոցին վրայ հազիւ արիւնոտած անոր տղան կը մեռնէր մօրը ետեւէն նոյն այդ գիշերին, սո՜ւտ վարդի մը չափ ալ բան չհասկցած սա մեր աշխարհէն: Խե՛նթ էր անիկա, երբ բացաւ աչքերը: Փրցուց չուանը ու կացին քաշած կեցաւ փողոցին: Տանտիկին մը պարպեց վրան աման մը մոխիր, ու ճուացուց զայն, աչքերը այրելով կրակէն աւելի գէշ: Ան նետեր էր կացինը ու կը փետտէր աչքին գունդերը: Սայլի շղթայով կապեցին անիկա ու քշեցին ժամուն զնտանը: Եօթը օր, եօթը գիշեր ոռնաց անիկա: Ու ինչպէս ստորերկրեայ անդունդէ մը` կ՚որոտար անիկա յստակ ու ահեղ, Յովհաննէս Մկրտիչին նման «Ձայն բարբառոյ յանապատի»…: Ու կ՚որոտար անիկա, գեղն ու աշխարհքը թուղթէ առարկաներու նման ալիւրի պէս մանրելու եւ հովին յանձնելու սպառնալիքով: Խե՞նթ: Անշու՛շտ: Ու յիշեցին հայրը, ու յիշեցին մենծ-հայրը, որ արջ մը գրկած, զսպած ու գեղ էր բերած,Ջուր-ելածի իր արտէն բռնելով անիրաւ կենդանին, իր լուբիաներուն արմատը ջուրին դնող ու չամչցող, չվախցող, դէմ դնելու չափ Սամիկենց Արջուն, այսպէս անուանուած երեք կանգուն իր հասակին ու մէկուկէս կանգուն իր թեւին համար: Բայց չդրին մէջտեղ, չգիտնալնուն, եղերական տեսարանը «դեւի պէս սեւ» անոր կնիկին…: Ղրկեցին քաղաք, ուր մնաց եօթը տարի, յիմարանոցին մէջ երգելով ու լալով, թուրքերէն ծեծուելով-ծեծուելով, զգաստանալու չափ պակսելով իր ուղեղէն ու իջնալով իր կատաղութեան պարունակներէն: Երբ դարձուցին գեղ` անիկա սուսիկ ըսուելու չափ անշարժ տղայ մըն էր, օրերով անխօս, լեռները երազող, ասոր-անոր դուռը պզտիկ գործերու, հանելով հացը ու պառկելով փուռ-վրաներու<ref>փուռ-վրաններու, սրբագրուած՝ փուռ-վրաներու [բառը՝ փուռ-վրայ ]</ref>, անդադար մենախօսելով սատանաներուն հետ, փախչելով անոնց նիզակներէն ու մտրակներէն, որոնք կրակի թելերէ էին հիւսուած: Դէպի Ս. Ըռըստակէսի սօսի՞ն: Եղաւ ատիկա ալ, սաստիկ տաքէ մը, երբ գեղացիին կարծիքով շոգէն կը թուլնայ անտեսանելի այն խէժը, որ մեր ուղեղին տախտակները իրարու կը փակցնէ: Հետեւանքը պարզ է: Յիմարութեան տարիները առած էին անոր խելքին հետ, գանկին պահպանակը սեպուող մազերն ալ: Աւելի` դրած ճակտի ծայրերուն կոտոշի նման զոյգ մը ցցունքներ: Ատ տաքին օրը տեսան անիկա ձախ մատը դեռ գամի նման մխած եղջիւրին –ոչ ոք տեսած էր ատիկա, հակառակ լերկ գանկին– կատաղութեան գերաճուն նոպայի մը մէջ, բանակ մը դեւերէ հալածական, որոնց անունները կը հոսէր անիկա իր բերնէն` ինչպէս օձեղէն լեզուակներ –տեսնողները երդումովը կը հաստատէին այդ օձերուն գետին թափիլը, ոտքերուն ու կտոր-կտոր ըլլալը միւսներէն, քէրովբէներ ասոնք, ադամանդ-բերան իրենց սուրերով, որոնք կը մանրէին դեւերը` ինչպէս ձուկի խայծ կազմելիք երկրամայրերը կը մանրէ ձկնորսը, ու կը պաշտպանէին Սամունին կռնակը յարձակող բանակէն–, անիկա շունչը առած էր պատմական ծառի խոռոչին: Ի՜նչ ուժ էր ատիկա, որ երկու ժամուան այդ զառիվերը ըրեր էր առանց դադարի: Ուղեղային այս տագնապը, իր բացառիկ խստութեամբը, լծորդ ոտքին գոլովը, որ մարդոց շունչին հետ կրակ կը փոխադրէ դէպի ներսերը, երկար ատեն խօսուեցաւ գեղին մէջ, մա՛նաւանդ մեծ մեղքերուն վրայ գոցուող գիշերներուն –կեանքը հասարակաց սեղան է գեղին համար–, այն խռովայոյզ ժամերուն, երբ տանուտէրերը իրենց հացը ծամելէ ետքը խոր յուզումով փառք կու տան Արարչին, կ՚օրհնեն սեղանը ու զայն բոլորողները ու կը պաղատին Ս. Հրեշտակապետին –գեղին պաշտպան սուրբը, որուն անունով կանգուն էր եկեղեցին– քաղցր ընելու իր սուրը մեղաւորներու վիզին, ու կիսովի խուփ բառերով` դառնալէ յետոյ օրուան խժդժութեան, անոր մէջ երեւան եկած անասնութեան ու մեղքին նոր մթերքին, օճախին առջեւ կը դնէին իրենց ա՛լ կթոտ ծունկերը ու բուռ-բուռ սարսուռ կը թափէին տուն մը սիրտերու: Սամունը չեկաւ: Դէպի սրբութի՞ւն: Դիւրին չէ ճամբան, բայց ոչ` անհնար: Անոր նպաստեցին<ref>նպաստեց, սրբագրուած՝ նպաստեցին</ref>իր պատանութիւնը, սուրբերուն բանակները,<ref>յաւելում ստորակէտի</ref>յիմարանոցին մէջ իր քարոզութեամբը դարձի եկած հրեայի մը հեքիաթը: Մնաց որ, ամէն խենթ, բառին իսկ պարունակովը, սրբացու է քիչ մը, եթէ ոչ ամբողջ, Աստուծոյ մէկ ընտրեալը, որ խողովակը պիտի ըլլայ անհաս կամքին<ref>ջնջ. ստորակէտ</ref>ու պատուիրանքին մարդոց վրայ հեղուելուն: Կարելի է, առանց տունն ու տեղը լքելու, անդամալոյծի խշտեակին վրայ, ընել այդ մասնագիտութիւնը, ձեռքերը եօթն օր, եօթը գիշեր «Հաւատամք» ձեւած: Կամ ուրիշներու պէս, ըլլալ իր բանին, հողին ու մեղքերուն, բայց որոշ օրեր` աչքերը փակել, բերանը բանալ, երկինքն ու արքայութիւնը պարպել կոկորդէն, անոնց բոլոր բնակիչներովը, շարժումներուն քարտէսովը ու արթննալ, ափ ի բերան, դեղնած, յոգնած, աչքերը լեցուն ու վախի փքոց մը տեղաւորած` կզակներուն: Ասոր օրինակները ընթացիկ են ու շահաբեր: Կ՚ազատին այս ճամբով ծերերը` իրենց հարսներուն մուրէն, պառաւները` իրենց մանչերուն ծեծէն: Մէջ-կնիկները` հարսնցու կը ճարեն, երբեմն ալ… սիրող: Դէպի գուշակութի՞ւն: Նոյնն է զառիթափը: Սամիկ Սամունին զառանցանքները, բարեխառնուած Սաղմոսով ու Նարեկով ու շարականով, սրտքաղուած<ref>սրտքաղուած – ?</ref>` դասական ու ինքնատիպ անէծքներով ու օրհնէնքով, աճած, ուժովցած` Կտակարաններուն բոլոր բերաններովը, բոլոր մարգարէութիւններովը, երկրաւոր կամ երկնաւոր աղէտի մը պատահական զուգադիպում – կարկուտ` խոշորէն՝ հաւկիթէն ալ, շարժ` որ կը թափէ տուները գետին, հասած թութերու նման, մահտարաժամ` գերդաստանը տառապէս հնձող, սրածութիւն ու մեծ կրակ, որոնք ինքնին թշուառական այդ արարածներուն ոտքին հողը կ՚ընեն խորխորատ, ու ան միւսները, թաւալուն աստղեր, մօտեցած մեր սահմաններուն, քալելով սուրբի գլուխի մը պէս շողարձակ ու լուսապսակ, գիսաւորները` որոնք երկինքին խորութիւնները կը քողեն աներեւոյթ փեսային պատրաստելով աներեւոյթ հարսը, ու տակաւին օրով ու պահով պայմանաւոր փոքր դժբախտութիւնները, յամառ, աներես: Ջերմը` որ չի յօժարիր լքել ենթական ու շատ-շատ մինչեւ բակ<ref>բակ – ?</ref>կը ցածնայ ու վեր կը նետուի կրկին, հոգեկան աղէտը` որ պոռնկութեան, գողութեան ու պղծութեան ձեւերով կը տեղաւորուի ու մարդերը կ՚ընէ զարնուած իրենց կենսաղբիւրին խորագոյն ակէն, կարճ, – ամբողջ, անմեկնելի տկարութիւնները, փոքր, ճճի, բայց ցեցի պէս կրծող ձեռք մը շարը, որուն պէտք ունի մեր հոգին իբր սուրբ բոժոժ, պաշտպանելու համար զինքը մարմնին գարշ հպումէն, ողջագուրումէն: Այս ամէնը ուրիշներու վրայով ու իր վրայով տարին Սամիկ Սամունը ներսերը խուզարկող նոր իր գիտութեան: Նայիլ մարդերուն ու կարդալ անոնց ճակտին մէկը կամ միւսը բոլոր սարդերէն, որոնք ճակատագրին ոստայնէն ձգուած են դէպի մեր կաւէ միսերը, պիտակել զանոնք մեզի մատչելի տարազներով ու ըսել ցաւը, հարուածը, դէպքը, որ կրնայ խուժել օրերուն ծոցէն` մեր տկարութեան վրայ, աս ու ան պահուն. գիտութի՞ւն, գուշակութի՞ւն: Սամիկ Սամունը իր առանձնութիւնը գործածէր պիտի այս բաւիղներուն լուսաւորումին: Խենթութի՜ւն: Պատրաստ է բառը: Դրէք նոյն գիծին միւսն ալ, սրբութի՜ւն, ու ինչերնո՜ւդ պէտք, թէ ինչպէս կը կառուցուին հեքիաթին սխրալի դրուագները: Ու ինչերնո՜ւդ պէտք գիտնալ կամ ստուգել, թէ որքա՛ն է բաժինը փոքր տրտմութիւններուն մեծ այն փառքին մէջ, որով ծիրանաւոր, ժամանակին ջուրէն բեկանուած ու այլայլած մեզի են հասեր դէմքերը նահատակներուն ու ճգնողներուն ու աբբաներուն ու կին սուրբերուն: Տարէք Սամունը ետ, սանկ քսան մը դար, ու անոր անձը պիտի տեղաւորուի, առանց մեծ ճիգի, շքախումբին մէջը այն հերոսներուն, որոնք լուսաւորուած իրենց կիրքէն, կամ հալածուած իրենց երազէն, լքեցին սովորական շապիկը<ref>ջնջ. ստորակէտ</ref>առօրեայ կեանքին ու դիրք բռնեցին օրուան պղծութեան ու օրուան փառքի վաճառորդներուն դիմաց ու անցան գիրի իբրեւ մարգարէ ու իբրեւ պատգամ: Տարին բաւ եղաւ, որպէսզի անոր գիտութիւնը յորդի գեղէն դուրս: Ու ահա իր ինքնատպութիւնը, – առանց բակլայի, առանց բուրումի ու գաւազանի, առանցնուսխայի, աչքերը միայն փակելով` անիկա կ՚ըսէր շատ աւելի ճիշդ ու շատ աւելի բան, քան գեղերու միւս կախարդները, երկու սեռէ: Անիկա հսկաքայլ յառաջդիմած էր<ref>յառաջդիմած է, սրբագրուած՝ յառաջդիմած էր</ref>` ինչպէս կ՚ըսուի ընթացիկ լեզուով, մարգարէի իր ասպարէզին մէջ, օգտուելով զարմանալի իր յիշողութենէն, որ զինքը սպասարկեց անհուն հաւատարմութեամբ: Ու օգտուած էր<ref>օգտուած է, սրբագրուած՝ օգտուած էր</ref>նոյնքան խոր իր ատելութենէն հանդէպ երկնաւորին ու գաղտնիքին խաբեբայ վաճառորդներուն: Կ՚անիծէր կախարդները եզեկիէլեան<ref>եզէկիէլեան, սրբագրուած՝ եզեկիէլեան</ref>սաստկութեամբ, թուղթ բացողները ու փոշի բաշխողները, երբ անմրցելի ստուգութեամբ մը կը յայտնէր գողերը, գողօնները, թաքստոցները իրեն դիմողներուն: Կը պարզէր աղբիւրը ցաւերուն,պուկիէն զգոյշ, մարդերու ընդերքին<ref>ընդերքին [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>ճամբաներէն, բաժինը տալով մեր ցանկութիւններուն, մեր ջիղերուն` բոլոր մեզ զարնող մեծ ու պզտիկ ախտերուն մէջ: Դե՞ղ: Դարմա՞ն: – Խոտ ու աղօթք: Ծոմ ու հաղորդ: Բայց անիկա ունէր հարցնելու իր եղանակը, թեթեւ, կասկածէ զերծ, որ կը հասկնար տարիքները, գոյնն ու հասակները, թիւերն ու նշանները, ծնունդներն ու մահերը, ասոնց հասման ճամբան ու այսպէսով կ՚ապահովէր ապշեցուցիչ մթերք մը գեղին առօրեայ կենցաղէն յստակ, իմաստ մը պատմող դրուագներու: Ասդենականին սա չնչին պատահարները այս ձեւով շահագործելէ ետքը, անիկա ատոնք պահծու կը դնէր գանկին ձախ խորշին, հաստատ զետեղումով, ուզած րոպէին զանոնք լոյսին հանելու հեռադէտ նպատակով: Ու քառորդ դարը ամբողջ սեղմուած էր<ref>սեղմուած է, սրբագրուած՝ սեղմուած էր</ref>անոր ուղեղին այդ կէտին, ճշմարիտ դիւանագիրքը գեղին: Ե՞րբ կը սորվէր –կը զարմանային զինքը իր սօսաբնակ մենութեան մէջ գտնողները– մեռածները, ծնածները, դանակով ինկածները, ի՛նք` որ տարին հեղ մը, Աւագ Հինգշաբթի, կ՚իջնէր գեղ, կէսօրուան պատարագէն հաղորդուելու, իր ափը դնելու ժամուն բակը վխտացող փոքրերու գլխին ու դառնալու ողջ իր դագաղին, Ս. Ըռըստակէսի սօսիին բունին, սպասելու համար հրեշտակները, որոնք պաշտօն ունէին զինքը առաջնորդելու շիտկէ շիտակ «Հայր Աբրահամու գոգը»:
– Սողոմենց Հայրապետին տղա՞ն ես դուն:
Սողոմը գլխով հաստատեց հարցումը, զարմանալով նոյն ատեն, որ Սամունը չէր շփոթեր զինքը հօրեղբօրը տղոցը հետ, համատի ու համանուն այն միւսին, որ համետ կը շինէր, «էշերը հագուեցնելու» առաքինութեամբը նշանաւոր, հասած մինչեւ սա սօսին:
– Աստուած ողորմի հոգուն, ըռինդ մարդ էր:
Այս մարդամօտ ու պարզ շեշտը, բառերն ի վեր հետզհետէ մեղմացող, կը քաղցրանար անակնկալ գորովէ մը, սուրբերուն հագցուած այն փայլակնացայտ, տեղին համեմատ բարկաճայթ, ուրիշ ատեն ալ վարդապետօրէն բարձրաթռիչ ու անիմանալի լեզուէն հեռու ըլլալով: Համ կար անոր հետ խօսելուն մէջ:
– Կը ճանչնա՞ս:
– Տիրացու էր, տղա՛ս, քեզի պէս:
Սողոմենց տղան տեսաւ իր հայրը, ջորին դարմանած ու երկաթ սանտրով մաքրած ատեն, մռլտուն ձայնով մը բակը ողողելով:
Սամո՛ւնը, գեղացի՜: Ոչ իսկ չուխային կարկտնուած թեւովը գեղին միջին տարազէն տարբերող: Մատը, յօդուածներուն տեղը գունդոտ, միշտ ձախ սպիին վրայ:
– Մրջոմին վրայ ոտք չկոխեց:
Գոցեր էր աչքերը: Ինչո՛ւ:
Այս փակ կոպերը ի՞նչ հրաշքով փոխեցին պատկերը: Անոր դէմքը վերածուած էր անլուր բանի մը, աղօտ, գրեթէ մեռելի, դրամի մեծութեամբ կարմրաւուն խայտերով, բայց միւս կտաւին վրայ խնկագոյն դեղնութեամբ: Միսը տրուած ըլլար հալելու: Անոր մատը անցած էր աջ սպիին:
Հեքիաթը ու տէրտէրին ճշմարտահաւատ գիտութիւնը այդ սպիները կը դաւանէին վաւերական մնացորդները եղջիւրներուն, որոնք ժամու պատին, Մովսէսին ու Դաւիթին նկարներէն, իբր մարգարէութեան զինանշաններ, կը փայլէին այնքան յստակ: Մաս ունէր անշուշտ այս հաւատքին մէջ Սամուէլին եղջիւրը, որմէ հոսող իւղը դաշտի իշարածը կը վերածէր արքայի: Իրողութիւնը ուրիշ էր սակայն: Այդ սպիները հետքերն էին զոյգ մը գունդերու, որոնք ընկոյզ էին կապած անոր ճակտին երկու քովերէն: Ծնունդին ատեն պարզ կոճակներ, անոնք պատանութեան շրջանին խոշորցեր էին ու սուր կոնիկներ դրած անոր գանկին: Կ՚աճէին, կը նիհարնային ու կապ ունէին անոր ուղեղին տակ շրջան առնող յուզումներուն հետ: Մարդիկ չէին դիտած անոնց ծաւալը, երբ Սամունը խղդեց աղբարը ու այրեց իր տունը: Յիմարանոցէն դարձին, անոնք սմքած էին, պառաւի ստինքին պտուկներուն նման: Ոչ ոք գիտէր, թէ տարի մը ետքը անոնք ինչո՛ւ փոխուեցան ու գտան ծաւալը մայրիի կոնիկներուն: Կնիկ մը, որուն աղջիկը էրկանը տունէն ետ էր ղրկուած «սուտ զրոյցներու» վրայ հարկաւ, եւ որ շաբաթը հեղ մը սեղանին կը տանէր «ղարիպ» Սամունը ու կարդալ կու տար աղջկանը վրայ, դեղ ըրաւ գլխուն ու մոխիրով մայր ու աղջիկ ժամերով շփեցին արմատները այդ կոնիկներուն: Յետոյ` մոմած առասանով, կատու մը կռտելու նման, փրցուցին գունդերը: Արիւն իսկ չէր բխած: Սամունը խենթեցաւ: Ու փախաւ սօսին: Ոչ ոք գիտէր նոր հարսին բաժինը սա յիմարացման մէջ, ոչ իսկ մայրը: Խօսեցան փրթած գունդերէն ու մոռցան մարդիկ: Հետքերը սեւցան: Աւելի դիւրին էր երեւոյթը կապել մարգարէութեան: Այսպէս է, որ չեղած իր կոտոշներուն շնորհիւ Սամիկ Սամունը ոտք դրաւ սրբութեան գաւիթը: Տարիքը, ամիսներով առանձնացումը, վայրի խոտերով ու չոր պտուղներով իր սննդառութիւնը, խոկումի իսկական իր վիճակները –ժամերով երկննալ սօսիին շուքին ու ներսի աշխարհին ալեծուփ արձակութեանց վրայ հեշտագին լողալը–, մարմինին հարկադրուած հզօր, ու հին սուրբերուն վայել խոշտանգումները լրացուցին հեքիաթը: Երկինքը կրկին բացուեցաւ –ասիկա դուրսէն դիտողներուն համար էր– անոր արդէն հոն սուզուած մարմինին: Հրաշագործութի՞ւն: Չէ կարելի տէրտէրին պղտոր վկայութիւններէն դատել<ref>զատել, սրբագրուած՝ դատել ?</ref>նման կարողութիւն մը, որ մեր օրերուն յաճախադէպ է կարգ մը մարդոց ալ վրայ: Աչքին, անիրաւ տեղը կասկածի ձգուած ձգողութեան, մագնիսականութեան, ֆաքիրութեան երեւոյթները նոր չեն Արեւելքի մէջ: Ինծի տրուած է հանդիսատես ըլլալ հսկայ աճպարարութիւններու, մեր զգայարանքներուն վրայ դուրսէն հարկադրուած հզօր այլայլանքներու, որպէսզի սուտի լուծոյթով մը չհերքեմ դիւրաւ Սամունին վերագրուած գերբնական «նշանները»: Տէրտէրը կը հաւատար, թէ աչքը գոց կը տեսնէր: Ու մարդոց միտքինը` ինչպէս քսակին դրամին հատն ու արժէքը, տեսակներովը, անսխալ կը կարդար: Ու ասիկա գիտէին բոլորը:
– Լուսահոգի՜ն:
Ո՞վ կրնար ըլլալ: Գաղափարներու զուգորդութեամբ Սողոմենց Հայրապետը, անշուշտ:
– Նեղն է<ref>Նեղն էր, սրբագրուած՝ Նեղն է</ref>վերը:
– Ո՞վ:
– Պապադ, զաւա՛կս. նեղն է երկինքը:
– Կը տեսնա՞ս:
Նայեցաւ տղուն: Պուտ մը բան աչք ըսուած բանը, ուռած կոպերուն խորը, բայց տարօրէն հատու: Ու չեղաւ անիկա արհամարհոտ, ինչպէս սովոր էին նայիլ վարի կախարդները իրենց գիտութիւնը կասկածի տակ ձգողներուն:
Բայց այդ նայուածքին ուժը հոն էր, որ հով մը կը բերէր նստողին շուրջը, հեռացնող ու զատող: Մարդ կը զգար ինքզինքը բռնուած, թեթեւցուած ուրիշ բանէ մը ու կ՚ըլլար աւելի վստահ, աւելի մօտ ան միւս ուրիշին, մեր ամէնուն մէջ, մեր արիւնին խառնուած կազայնութեան –դուք դրէք անուն–,երկնայնութեան: Նալպանտենց տունը, ու անոր ոճրադատում խորհրդանիշը, պառաւն ու Աղուորը չքացած էին Սողոմին միտքէն, ինչպէս բոցի դէմ բռնուած մոմէ արձանիկներ: Նոյն ատեն անիկա բաւականէն աւելի տիրացու էր եղած, այսինքն` երկինքի կոչնակը զարնող միամիտ ուխտաւորը, երկինքէն այդպէս դիւրութեամբ հրաժարիլ կարենալու համար: Հաւատքը խմոր է, ինչպէս կ՚ըսէ գիրքը, պատկերը գործածելով, փոխարինելով երկնքի արքայութեան: Անով ձեւ ու կաղապար կը հագնի մեր հոգին: Մարդոց ստուարագոյն մասին մէջ այդ կաղապարը կը մնայ անաղարտ: Մեղքը անոր կիտուածը<ref>կիսուած, սրբագրուած՝ կիտուածը</ref>, վայելչութիւնը, զաղփաղփուն կորութիւնները կը շեշտէ ու պահանջ մըն է կարծես: Որքան վէճ, որքան խռովք, Սողոմին ու ընկերներուն մէջ, երբ աշնան մուտքերուն, կրակը վառած կիսաբողբոջ կալերուն մէջ, կը տաքնային բոցերես, ու կը խօսէին սուրբերէն ու անդենականէն: Ու մաքուր կաւ էր անոնց խմորը, դեռ կնոջ մը խմորէն չքացխած: Անոնք կը շինէին Աստուծոյ աթոռը ընտրելագոյն ընկուզենիէն, ու լիճին փրփուրէն` թեւերը` «նշխարքէ ու լուսէ միսերով» հրեշտակներուն: Տղա՜յ: Հարկա՛ւ: Ամբողջ արքայութիւնը կը փռէին կամարէ կամար, լման երկինքը վրանելու չափ, ու կը փռէին իբրեւ սքանչելի պարտէզ մը ձիթենիի, նման միւսներուն, վարը, բլուրներու երեսէն դէպի լիճ խոնարհող ու անհասօրէն գեղեցիկ: Ու սուրբերը, մարգարէները կը հագուեցնէին անոնք տարազովը գեղին հովիւներուն: Ու ձկնորսներ էին առաքեալները, լիճի ափին, նման Տոպիճին ու Կուր-Օվնէսին:
– Դուն կը տեսնե՞ս երկինքը:
Քաղցր իր շրթներովը –մարդիկ մինակ աչքով չեն նայիր, կը հային աւելի շատ դէմքով– Սամիկ Սամունը պատասխանի տեղ, ցուցուց շրջագիծ բնանկարը, որ անոր անձին հեղումէն փոխուեցաւ կարծես: Սողոմին եկած ճամբան դեղնաւուն բան մըն էր ինկած մաքուր կանանչի մը հասակին, տեսակ մը խազ<ref>խաղ, սրբագրուած՝ խազ</ref>, որ կը բանար լերան գանկը երկու թափի: Ի՜նչ ընդարձակութիւն, ի՜նչ առատութիւն, չափի ու սահմանի ի՜նչ պակաս` սա ամէնուն մէջ, որ վերն էր անոնց, վարը, շուրջը: Ու միջոցը` որ կը կորանար ատոնց վրայ լուսահեղ քաղցրութեան ի՜նչ արքայութիւն: Կարծես ըլլար անիկա փէշը Ամենակալին, որ կը խոնարհէր դէպի համբոյր, պաշտպանութիւնը փայտին ու քարին, խոտին ու մարդուն: Երբեք լեռները այդքան խոշոր, խորունկ, բայց հասկնալի, պիտանի ու մարդկօրէն մօտ իր արիւնին չէր տեսած անիկա: Ձգած ըլլային այդ սեւմռութ հսկաները իրենց կողերուն վրայ դար ի դար ու շար ի շար հեղերը արեան ճապաղիքին, ամբողջ քրտինքն ու տաժանքը, որ փայտուորներունն են պատառ մը հացի սիրոյն: Ու ըլլային անհաս կտաւի մը վրայ դիւթօրէն նետուած վայելչու թիւններ:
– Աս ամէ՜նը, տղա՛ս, խոտի թելպիլէչեն:
Սողոմը չէր հասկնար անշուշտ ընդարձակութիւնը Սամունին մտածումին: Ի՜նչ ալ պէտք ատոր: Մեր ամէնէն քաղցր վայելքները միշտ ուղեղէն չէ, որ կու գան: Սփոփանքը, յոյսը մեր սրտի թաղարին է, որ կ՚աճին ու անոնք մեր ամէնօրեայ մահը քիչ մը խունկով, քիչ շղարշով լաւ է որ հագուեցնեն: Չընդմիջեց, որոշած էր, առանց աչքի այդ դիմակէն փրթող ու փրթելիք բառերը, որոնք նպատակ ունէին բացատրելու երկու աշխարհներուն<ref>ջնջ. աւելորդ բառի՝ ու</ref>հին, բայց անհաս աղերսը, մէկուն անհամեմատ մեծութիւնը, լայնքը ու միւսին աւազահատիկի խեղճութիւնը: Մարդ լեռներուն վրայ միայն կը գտնէ այս պատկերները ու կեանքը, աշխարհները դատելու սա յանդգնութիւնը: Մեծ, լայն, շա՜տ: Բայց Աստծոյ հրաշքը հո՛ն էր, որ այդ երկուքը, վերն ու վարը իրար չէին հերքեր: Ու ահա աւելի՛ն: Թէ` ասդենականին աւազէ կնիքը կար ու կ՚իշխէր անդենական անպարագիծ զանգուածին ալ վրայ: Կը խօսէր հանդարտ, հատիկ-հատիկ, աշխարհն ու իր մեղքերը նկատելով հարազատ, ու փոխադրելով մերը անոնց:
– Չի բաւեր հոգին յանձնելը:
Սողոմը պատրաստուեցաւ դասական ընդլայնումին, որով քահանան կամ փորձառու ու բանգէտ մարդերը սովոր էին պատկերել հոգեւարքը, իբր վճարօր<ref>վճարօր – ?</ref>: Աստուծմէ աւանդ առնուած այս մասը, այդ շունչը, «անարատ», «ձիւնի պէս ճերմակ» պարտաւոր ենք դարձնելու: Չէ՞ որ անկէ զեղչած<ref>զիջած, սրբագրուած՝ զեղչած</ref>մեր միսերուն աղբեւքը<ref>աղբեւին, սրբագրուած՝ աղբեւքը</ref>, այդ աւանդը կտորն էր Աստուծոյ:
– Չի բաւեր հոգին յանձնելը:
Կրկնողը վերցուց շեշտը: Անոր ճակտին ձախ սպին մութ փայլ մը փախցուց: Ցոլք մը, կոտրուած գանկին, ըսես կառչեր էր հոն ու կը յամառէր վառիլ այդ ստուերին մէջ:
– Ինչո՞ւ:
– Ինչու որ բարակ է մեղքը:
Կեցաւ անիկա: Շո՞ւնչ կ՚առնէր, թէ պատկերին թելը կը ջանար չկոտրել: Շատ մտածելու վարժուած մարդեր անճարակ են այդ թելը կարժառին փաթթելու ատեն:
– Բարա՜կ<ref>Բարա՞կ, սրբագրուած՝ Բարա՜կ</ref>, սարդին թելէն ու մեղուին կէծէն:
Կ՚արժէր նայիլ երեսներուն, որոնք բամպակի համ, ձիւնի կշիռ ունէին: Մէկը ըսես առած ըլլար տեսակարար ծանրութիւնը իր միսերուն ու թողած միայն կաշին, զոր կը լեցնէր մօտ, զգալի երկնայնութիւն մը: Այս մարդը երկինք գացա՞ծ էր, որ իր բառերը այսքան վստահութիւն կը բուսցնէին: Անոր յօնքերը շարժումի ելան, չեղած աչքերուն ճնշումէ՞ն, թէ ներքին հուրքէ մը:
– Ու շատ ալ երկար…
– Ի՞նչը:
– Երկար անչա՛փ, որ կը հասնի մինչեւ երկինք:
Սողոմը հազիւ կապեց երկու նախադասութիւնները իրարու: Մեղքին թելն էր ատ մինչեւ երկինք բարձրացող աղտոտ բանը, որ մեր միսերուն մէջը որդի, պլոզ մը թուքի, թարախի ու աղբի պատկերով է տեղաւորուած, ու սողալ միայն գիտէ մեր կիրքերուն բաւիղներուն ծոցը:
– Ինչե՜ր կ՚ըսես, Սամուն պապօ:
– Ու կը պլլէ մեր հոգին:
– Ի՜նչ գործ ունի մեղքը ատ վերերը:
– Ատ քու գիտցածդ:
Տրտում, արգահատող ու մարդկեղէն էին բառերը: Սողոմը վարժուեցաւ ձայնաստիճանի այս փոփոխումին: Մերիններուն մարզէն երբ կը խօսէր, անիկա կ՚ըլլար գրեթէ մարդ: Վերիններէն պատմած ատենը նոյն այդ ձայնը լոյսը կ՚առնէր ատ աշխարհին ու կը թափանցկանար:
– Իմ ալ ուրիշ է գիտցածս:
Բացաւ աչքերը: Բարի, ժպտուն, լուսաւոր: Կարծես Սողոմին այնքան սրտեռանդ, սարսուռով երգած «եօթնարփեան» խորանէն աշտանակն էր, որ կ՚այրէր անոնց խորը:
– Տղոցը մեղքը մինչեւ պապերը, տէտէներուն տէտէները կ՚երկննայ:
Ինչո՞ւ լռեց յանկարծակի: Յետոյ շոյելով մօրուքը շատ մեղմ`
– Իմին ալ աս է գիտցածս:
– Ո՞ր մեղքը:
– Մե՜ղքը: Ես կը վախնամ քու ձայնէդ:
– Ինչո՞ւ:
– Դուն գիտես անիկա:
– Ի՞նչը:
– Մե՜ղքը:
Սողոմենց Սողոմին մէջքին` դանակը շարժեցաւ ինքնիրեն ու դպաւ անոր միսերուն: Անիկա զգալ իսկ կարծեց պատենքի ծայրի գունդէն կաթ մը, զարկ մը ջերմ բան` դէպի աճուկը: Ինչպէ՜ս կը հաւատար կապին, որով կը միանային Սամունին բառերը եւ զիստին կիրճին մէջ այդ կաթիլին խորհրդաւոր լեզուն:
– Ինչո՞ւ եկար հոս:
Կապը կը խստանար: Մարգարէ՞: Ի՜նչ փոյթ: – Նալպանտենց հարսին ու իր մեղքը ինկած էին, ըլլալու էին փողոց: Բայց անիկա տերեւի պէս կը դողար ուրիշ մտածումէ մը: Մարգարէ, այսինքն ա՛ն` որ գալիքը կը տեսնէ: Ու կը տեսնէր սա ծերունին ինչ որ անոր ուղեղին խորը լաւ մը սաղմ էր առած, ամբողջ իր ոստայնովը ու գրեթէ պատրաստ լոյսին թափելու: Անպատասխան չձգելու համար վտանգաւոր հարցումը` Սողոմենց տղան հեռացուց ծերունին ու իբր ջերմ խնդիր նետեց իր բերնէն.
– Տղոցը վա՞րձքը<ref>Ծնթ. – վարձք – վարձատրութեան արժանի, լաւ կեանք:</ref>:
– Ան ալ բարակ է, տղա՛ս. մինակ փտուկ է թելը, ոտքով ալ քիչ մը կաղ:
Չհասկցող երիտասարդը կը շատնար իր վախին մէջ: Խորհուրդի ու սրբութեան պարունակէն սա բարբառը կը նեղէր զինքը: Կը նեղուէր մա՛նաւանդ մտքի ոճիրին հաշւոյն: Լուսաբանութիւն ուզե՞լ: – Բայց ատիկա քակելն էր կէս գոց վէրք մը: Զղջաց չարաչար: Տհաճութեան այս զգայութիւնը անոր դարձուց փուշոտ ու դէգ իր պաղութիւնը: Ոտքերը ըրին շարժում մը դէպի ետ:
– Ո՞ւր:
– Գեղ:
– Վեր եկուր, տղա՛ս, Սամունին մօտ սիրտերը հով կ՚առնեն կրակին մէջպիլէ:
Տեսաւ, որ աղբիւրին առջեւն էր ինքը: Խօսակցութիւնը քալեր էր դուրս Սամունին կայանէն: Անասելի հետաքրքրութիւն մը եւ յստակ վախ մը կը լեցնէին Սողոմենց տղան: «Աստուած տեսնող» աչքերուն, սատանաները որսի շունի պէս իր սօսիին բունին կապող սա ձեռքերուն զօրաւոր հմայքէն հեղ մըն ալ գրաւուեցաւ անոր հոգին: Աչքը ինկաւ հսկայական խոռոչին, տախտակներով կափուցուած անոր փապերուն, ու միտքը` անոնց առջին ձիւնին վրայ տոտոզ ընելու ստիպուած սատանաներո՜ւն, որոնք գայլերէն կը պաշտպանէին Աստուծոյ մարդը:
Սամունը ցոյց տուաւ անոր ելքին կէտը: Դափնիի մը թեւը կը փակէր մուտքը: Նստաւ քարին: Ելաւ տղան: Կաղնիի կոճ մը դասական նստարանն էր այցելուներուն:
– Նստէ՛:
Հրամայող, մեղմ` բայց անդիմադրելի:
Նստան:
– Եօթն հեղ բարով եկար, տղա՛ս:
Ի՞նչ էր փոխուած այդ ձայնէն, հիմա բոլորովին նոր: Անիկա չէր խորհեր իր իսկ յուզումին, որ կ՚ընէր զինքը այնքան լարուած, ընկալուչ: Երբ մենք կը մտնենք զգայական այս ոլորտին մէջ, մեզ չճանչնալու չափ նոր կը տպաւորենք ու կը տպաւորուինք: Սամունը կարծես խօսէր ուրիշի, երկինքէն իջած իր հօրը կամ ուրուականի մը, կամ հրեշտակ-սատանայի, ո՜վ գիտէ, այնքա՛ն դուրս կը թուէր անիկա այս աշխարհէն: Ձայնէն յետոյ ուրիշ այլայլում մը չվրիպեցաւ Սողոմին զգայարանքներէն: Բան մը կար, որ թեթեւ կ՚ընէր այդ հսկայ մարմինը, մանուկի մը գիրկ մը միսին չափ թեթեւ, շփոթուելու աստիճան տեսիլքներու ծանրութեան հետ: Ո՞վ բացաւ անոր մտքին դէմ գետափին ոսկի ամայութիւնները, խարակները, որոնց ոսկի լերկութեանը<ref>լերկութիւնը, սրբագրուած՝ լերկութեանը – ?</ref>կը հսկէր գոնջ արմաւենին ու աւազին վրայ ջուրէն ելլող ու չոփ-չոր պատկերը հրեշտակներուն, ղրկուած գոհացնելու կարիքները անապատականներուն: Իր տղու ընթերցումներուն մէջ զինքը խորապէս մտահոգող հարցը ոգիներո՜ւն: Ո՞ւր կը դնէին ասոնք բեռը իրենց մարմիններուն, երբ արմաւենիի ճիւղի մը վրայ կը նաւէին հսկայ գետն ի վար կամ վեր: Կա՞ր, չկա՞ր Սամունին մարմինը: Տեսի՞լք, որմէ առնուած ըլլան սարսափին գամերն ու փուշերը:
Բայց այս պղտորումը չտեւեց: Քաղցր ճռուողիւն մը սօսիին մէջէն, բազմահագագ, ամբողջ բանակ մը ճնճղուկի: Ջուրը` որուն ակէն մշտամրմունջ երգ մը –<ref>յաւելում բացուող փակագիծ-գծիկի</ref>ալելու մը պիտի ըսէր բանաստեղծ մը– ու պտուղի կեղեւներ առարկայացուցին շրջապատը: Սամիկ Սամունը վերադարձաւ մարդկեղէն իր պատկերին:
Ծերունի՞:
– Վաւերակա՛ն:
Դեղի համար անգամ հատիկ մը սեւ թել կարելի չէր ճարել անոր մօրուքէն ու յօնքերէն, գզուած բամպակի պէս կակուղ ու ճերմակ: Մինակ այդ երանգին ընդմէջէն անոր մէջ կը խօսէր մարդ տարրը, որուն այնքան հանդիպումը կ՚ընէր տիրացու Սողոմը, տաղաւարներուն, երբ եկեղեցին օրերով չի փակուիր մեղաւորներուն առջեւ ու կ՚ընդունի ծերունիներուն լռիկ լացը, երբեմն թրջելու չափ առատ իրենց մօրուքները: Կը լեցնէր ձէթը կանթեղներուն ու կը բանար միտքը, սա եղկելի արարածներուն: Ինչո՞ւ կու լային: …Տժգոյն ու ճաղատ գանկը ոչինչ ունէր արտակարգ, բացի կիսամահիկ երկու սեւութիւններէ, որոնց իմաստը ծանօթ է մեզի: Մարգարէ՞: Փաստ էր հարկաւոր: Հիմա դիտեց, որ անոր խօսած պահուն բերնին հետ շարժումի կը մտնէին ծնօտներն ալ, ու ասոնց ետեւէն` երեսներուն բոլոր ակօսները, մեծն ալ, պզտիկն ալ, լայն, յստակ, բազմափոթ կերպասի մը նման, զոր տեւական անձրեւներ ըլլան ծեծած ու առած արիւնը իր նեարդներուն:
Քիչ եղան բառերը, այդ կոճին վրայ, բայց տարօրէն անուշ: Ու ձայնին ճամբովն էր, որ նորէն դաշն, հատած այդ ամբողջութենէն դուրս կու գար իսկապէս անդենական համ մը, ճգնունութեան ու պահեցողական մարզանքներու արդիւնք, որոնք մեր մարմինին ամբողջ աւելորդը, անասնականը կը շոգիացնեն ու մեզի կը ձգեն մեր մորթը, կտաւ ու պատենք` հոգեկան ճամբու իբր առագաստ: Այս հանգիտութիւնը այնքան զօրաւոր էր, [որ]<ref>յաւելում բառի՝ որ –?</ref>երկրորդ անգամ ըլլալով, Սողոմին մտքին մէջ Սամունին պատկերը կ՚երթար կապուիլ միւսներուն: Յայսմաւուրքի հին սուրբերն ալ ունենալու էին Սամիկ Սամունին սա ուռած ստորակոպերը, սեւի հակած, բայց կոպտօրէն թափանցիկ, որոնք կը պրկէին սանտրը անոր թարթիչներուն, խղդելու, փոքրելու համար ներսի գոյնզգոյն ոսպնեակը, որպէսզի անոնց տէրը տեսնէ քիչ աշխարհքինը ու առնէ շատ երկինքինները: Ու անոր հասակը, ոչ ալ մարմինին միւս հիմերը ազդուած չէին տարիքէն ու ահաւոր սա ճգնումէն: Վանք մը չէր վերջապէս, լերան մը կուշտին սա խոշոր սօսեսենեակը: Ոչ իսկ ստուերաձեւ մը կամարումի: Դժուար էր որոշ տարիք ալ հագցնել այդ տարազին: Ստոյգը ան էր, որ լեռ կար մէջտեղը սա պատկերին ու միւս ընթացիկ կաղապարին, որ վարը, ժամբակի արիշին տակ ծերերը կ՚ընծայէ, հագուստ ու կապուստը իրարու նման, ու հոտած, ճպռած ալ մասնաւորաբար իրենց աչքերէն, երբ իրենց ցաւերը, բեռ ըլլալը, անգօսնուիլը, ոտքի կոխան ըլլալը կը պատմեն ու կ՚ողբան, նկուն, յուսահատ, հայհոյող ու դժոխագիր: Խարխո՜ւլ այդ «ձեռագործները» երկնային արուեստագէտին, օր մը եղած աշխարհ մը ընդգրկելու չափ գեղով ու զօրութեամբ, երիտասա՜րդ, որ թեւերը կը բանար ու լեռն ու ծովը չափել կը փորձէր: Այսօ՜ր…
– Գործի՜<ref>Գործի՞, սրբագրուած՝ Գործի՜</ref>է նորէն Նեռը<ref>Ծնթ. – Նեռ – Յայտնութեան գիրքին մռայլ հերոսը, զոր ջարդերու մղձաւանջին մէջ մեր ժողովուրդը նոյնացուցած է հագարացի անօրէններուն պետերուն հետ: Ծանօթ էր Կարմիր Սուլթանին իբր բացայայտիչ:</ref>:
Նեռը ապերախտ քահանան էր, որ կը պղծէր ամբարիշտ ոտքերովը Ամենակալին տունը ու կը ծախէր իր ազգը, հաւատքը, զաւկըները իր կիրքերուն: Հասած էր ուրեմն սա թաքստոցին` անդոհը խուզարկութեանց: Սողոմը չէր գիտեր, թէ ոստիկաններ փնտռած էին պոմպա սօսիին խանութին մէջ, ղրկուած հաւանօրէն քահանային կողմէ, զոր նախատեր էր անիկա, Աւագ Հինգշաբթիի անոր պատարագը անուանելով «անընդունելի», թքնելով ու սպառնալով անոր պիղծ ձեռքերուն, ու սոսկական ուրիշ քահանայէ մը ընդունելով հաղորդը:
– Անորն է դարը:
– Դարը Աստուծոյ է, զաւա՛կս:
Այնքան խաղաղ ու վստահ էին անոր բառերը, որ երկնային ապահովութիւն մը, արձակութիւն մը ծաւալեցաւ անոնց շուրջը: Ուրիշ կերպ չէին խօսած հաւանաբար մեր պատմութեան մեծ հայրապետները, երբ իրենց ժողովուրդին կործանումին մէջ կանգուն կը բռնէին ողջերուն հոգիին առջեւ դրօշը յոյսին, ինքնսփոփ հաւատքին:
– Անոր կանգունը չի նմանիր մօրդ կանգունին:
Տարիներ խօսքէ հեռու մնացած այդ բերանին մէջ ամէն մէկ նախադասութիւն շինուած, բայց դանդաղ կու գար դուրս: Կարծես բառերը կը զգային ծանրութիւնը յուզումին ու իմաստին, որով բեռնաւորուած էին, երբ կը փրթէին ուղեղին ծագերէն կամ սրտին անդունդներէն: Ու այդ բառերը ծանր-ծանր կը նստէին լսողին վրայ ու չէին փշրուեր` ինչպէս կ՚ըլլայ մեր տպաւորութիւնը թեթեւսոլիկ ու շատ խօսողի մը դիմաց: Այդ բառերով էր, որ ծերունին նկարեց պատկերը ամբարիշտին, որ իրը կը կարծէ բացի իր տունէն, դրացիինը, ու պարտէզէն` արտերը ուրիշներուն, բայց, երբ կու գայ պահը, կը համակերպի, աշխարհքին փոխան, կանգուն մը փոսին: Ու անիկա չմնաց այդ փոքրութեան վրայ: Տարածեց նմանութիւնը դէպի պողոտաները, որ փողամբարձ կը վարգեն անասնութիւնները ու անաստուածութիւնները ազգերուն: Քանի՛ կը խօսէր, Սողոմին համար ա՛յնքան պարզ ու դիւր կը դառնային մութ, դժուար հարցերը, որոնցմէ այցուած էին անոր ցերեկները բանտի նկուղին մէջ, չհասկնալով վերի Աստուածին կամքը սա անօրէնութեանց մէջ: Այո՜: Ազգերը չունէին տարբեր պատկեր, քան սովորական ամբարիշտինը անոր նիզակին ներքեւ: Ա՞ն էր ուրեմն, որ կը վարէր դժոխային բռնութեան անուաշարքը, որուն ժանիքներուն մէջ գզուելու ձգուած էր մեր մարմինը եւ որուն եղերական ճռինչին ընդմէջէն մեր հոգին ամէն օր կ՚աղցուէր ու իբր փոշի կը տրուէր չորս հովերուն: Ու հարցուց հսկայ իր տարակոյսը Սողոմենց տղան, նման մէկու մը, որուն կողին դեռ կը մնար մխուած թշնամի սուրը:
– Անորն է կամքը, զաւա՛կս:
Ցաւ ու գորով, անկարող բողոք իրար կը լրացնէին Սամունին բերնէն ինչ որ մեր պատմութեան բոլոր դարերը չեն դադրած արձանագրելէ: Անոր ձերքը, հայրապետի մը շարժումով մատի վերածուած, ցոյց կու տար տղուն<ref>ջնջ. ստորակէտ</ref>վերի կապոյտը, ու մտովի` անոր ամենագէտ գահակլը, Լուսաւորչին ու Վարդանին Աստւածը:
– Ու մե՛րն է մեղքը:
Մարդ դժուար կը հաւատար սրբազան բերանէն այսքան իրաւ, կենդանի սա գարշութեան: Մեղքէն անցնող մը միայն պիտի գտնէր նման տարազ մը, մեր հոգիի աղբին:
– Ո՞րն է մեղքը:
– Քու՛կդ ու իմը: Մեր բոլորի՛նը:
Ելաւ նստած տեղէն: Աղբիւրը<ref>ջնջ. ստորակէտ</ref>անյայտ ջերմութիւն մը, հրաշքի հեղանիւթ մը գոլի մը պէս կը թրթռային անոր շարժումներէն ու կ՚ընէին բաբախում մը` ամբողջ զառամութիւն ու կոտրտուք այդ երեւոյթը: Ու կը հոսէր այս կրքոտ խաղաղութիւնը, ինչպէս անսպառ վառարանէ մը:
– Վա՜յը անոր, որ մեղքէն դուրս գիտէ ինքզինքը:
Խորունկ մղում մը, որուն հեռակէտը անյայտ էր<ref>է, սրբագրուած՝ էր</ref>իրեն` շեղեցուց զինքը հասարակաց լարէն: Մե՜ղքը: Ու անոր սիրտին մէջ հուժկու զարկ մը թօթուեց ամբողջ իրանը: Նման հարուած անիկա ունեցեր էր ախոռին մէջ, երբ աղբօրը դիակը դրեր էր փայտերուն, քարիւղով բռնկեցնելէ առաջ:
Մե՜ղքը: Երեսուն տարի է, ամէն օր անիկա ծամած էր այդ ժանգոտ երկաթը, չէր փրցուցած փշրանք մը իմաստ, նոյնիսկ` հեռայոյս: Ինչո՞ւ մեռցնէր ու ինչո՛ւ վառէր: Երեսուն տարի, ամէն օր անիկա իր դէմը ցցուած կը տեսնէր կինը, դեւէն աւելի խաւար երեսով, ու մարմինին բոլոր խօթութիւններովը, որոնք տեսողական պատրանքով քիչ-քիչ կը վերածուին խոր ու անգայտ հրապոյրներու ու կը դիմանար անոր արցունքին, անորկէնճութեան, անոր զրկանքին: Ու կը դիմանար մանաւանդ, հրաշքով փոխուած անոր ահաւոր գեղեցկութեան, որ անոր մարմինը բոլոր ծակերէն ու բոլոր ալքերէն իրեն կը քաշէր ու իր առանձնարանը կ՚ողողէր կայծերու ջրվէժի մը մէջ ու կը թօթուէր անոր ջիղերը, առնութիւնը` հզօր ուռնակովը սեռին: Մե՜ղքը, Աստուծոյ իսկ շունչին տակ: Անոր տաճարներուն մէջ: Անոր հետ հոգեկան կցորդումին իսկ ատենը: Երեսուն տարի է, Աւագ Հինգշաբթի, ամէն խոստովանանքի, անոր լինտերը թել-թել խազխզուած էին ահաւոր գաղտնիքէն, որ փուշերու, ասեղներու կծիկի մը պէս կ՚ելլէր վեր, հոգիին գերեզմանէն, կը պատռտէր իր ճամբան ճեղ-ճեղ, ու արգիլուա՛ծ` ատամներուն ոսկորէն, կ՚իջնէր կրկին իր դամբարանը: Անշուշտ անիկա իր վատութիւնը այդ պահուն փրկող փաստեր շատ ունէր: -Ի՜նչ կարելի էր վստահիլ տէրտէրներուն, որոնք երէցկիններու վարտիքը մտած, գեղը կը տանէին աղէտէ աղէտ, թուլ իրենց բերաններէն, թուլ կնիկներէն գողցուած գաղտնիքներովը: Բայց անոր գիշերները կը խարուկուէին, կը նիզակուէին բարակ-բարակ սատանաներէ: Սամիկ Սամունը կը հրուէր դէպի զառիթափը, դժուար ու խուսափուած, բայց ա՛լ աննահանջ: Վասնզի ան ունէր նշաններ մահուան մեծ այցին: Ու անոր ոճիրը, արդէն բացեր էր կափարիչը իր գերեզմանին ու ճամբայ ինկած դէպի բերանը, երբ Սողոմին անակնկալ մէկ հարցումը ընդհատեց այս յարութիւնը: Երիտասարդը կ՚ուզէր հասկնալ Աստծոյ շահը մեր քաշածին մէջ:
– Մէկ են ազգերը անոր աչքին տակ:
– Զինքը ուրացողնե՞րը:
– Նայէ արեւին:
Ուրեմն, այսօր մեր պուկին իր դանակը դրած իսմայէլեան ա՞զգն ալ կը հպատակէր Անոր անիմանալի մատին:
– Կասկած մ՚ունենար:
Մտածումին հոծութիւնը, ուժը կը դիւրէին լեզուական անհարթութիւնը, որ քիչ խօսող մարդոց մօտ վարժութիւն է անփոփոխելի: Ու անոր խօսածը կը պարունակէր ծուծը իր գիրքերուն, երկար-երկար մարսուած ու որոճացուած, ու գո՜լը մանաւանդ իր իսկ ջախջախումին: Աստուծով սկսած ու դժոխքին դատակնքուած իր կեանքը կը լուսաւորէր այդ իմաստութիւնը: Կերպով մը հասարակաց: Արդարեւ `
– Ի՞նչ էր արժէքը ուժին, փառքին ու ահաւոր այն ախորժակներուն, որոնց վրայ կը կռթնին բոլոր յիմարները աստնուորին, անհատէ, ազգէ: Ի՞նչ է կշիռը կաթիլ մը վայելքին, որով վայրկեան մը կ՚իւղոտի մեր մարմինը, յաջորդին աքցանուելու համար անոր սլաքներէն: Կի՜ն ու դրա՜մ: Երբ կը կարգենք կամ կը մեծարենք: Միս ու գինի: Երբ կ՚ուտենք կամ կը խենթենանք: Ասոնք չե՞ն մեծագոյն կանգունները մարդոց տենչերուն: Բայց ժժմակի ու աճիւնի բոլոր կապալառուները, ուրիշներու զրկանքով փոր կապողները, իրենց միսին վաճառումով արիւն, աղ ու արցունք վազցնողները թող ելլէին հեղ մը պտոյտի, Իզնիկի աւերակներուն վրայ ու աւերակներուն մէջ լիճով ծածկուած մեծ ոստաններուն: Ու առնուազն հեղ մը մտնէին դուռնէն ներս գեղին հին գերեզմանին:
Ծերունին աւելցած էր իր ջերմացումին մէջ: Ու Սողոմը կարծես կը տեսնէր աղբիւրը, ուրկէ կը հոսէր սա կրակը:
– Փոշի՜:
Չըսաւ «Ունայնութիւն ունայնութեանց»ը, զոր լղրճած էր թուլբերան տէրտէրը, կօշիկին կրունկին իսկ նորոգումը կապելով առակասացին մեծ պատգամին:
Փոշի՜: Ուրիշ ի՞նչ ըլլար պիտի մարմինը Նալպանտենց հարսին, որուն մէկ ծիծին համար, առանց թարթելու, անիկա կու տար թեւին երկուքն ալ` եթէ ուզէին:
Ու այս մեծ կանգուններուն կողքին ան միւսները, ներսանց` բայց նոյնքան յիմար, մեր փոքրութիւնները, հպարտութիւնն ու անգթութիւնը: Մեր արհամարհանքն ու նախանձը: Մեր ճճի փառասիրութիւնները ու յաւակնութիւնները, մեր մորթին կամ խելքին, ծնունդին կամ ցեղին յուռութքերով շփացած, մեր եղկելի նուաստացումները, որոնք մեր մինակութիւնը գեհենի կը վերածեն: Ինչո՞ւ մուրացկան մը, բորոտ մը, մահամերձ մը, եօթանասունը անցած պառաւ մը, օրական հերթով, չենք խարսխեր մեր պալատներու մուտքին, ելլելու ու դառնալու ատեն հեղ մը չափելու մեր ապականութիւնը իր հայելիներուն վրայ ու մտքով խոնարհ երթալու առնուազն մեր մեղքերուն:
Ու ազգե՜րը: Թող ըլլային անգութ, ըլլային առիւծ, կամ բորենի, կամ նոյնիսկ նապաստա՜կ: Բոլորն ալ ազատ չէին Անոր նիզակէն: Ու կեցաւ ծերունին, փոքրելով շրթները.
Եւ հզօրացեալքըդ պարտեցարուք,
Զի Աստուած ընդ մեզ է:
Ուրկէ՞ գտած էր մռայլ երկեակը, որ անոր, Սամիկ Սամունին ու բոլոր մեր ժողովուրդին մտածումը կը պատկերէր սա անհնարին ուժգնութեամբ: Անիկա, «Խաղաղական»ի այդ երկեակը, նոյն րոպէին իսկ մեղեդի եղաւ Սողոմենց տղուն շրթունքին ու վազեց: Քաշուող շուքերը, աշնան քիչիկ մը կծու համը, որ կը կրկնէ գարնանը,<ref>յաւելում ստորակէտի</ref>ու ժամէն փոխուած<ref>փոխուած – ?</ref>պատկերին՝<ref>յաւելում բութի</ref>Սամունին սա զուգադրութիւնը աւելորդ չէին իրարու: Անոնք բաւ եղան` տղուն մտքին վերադարձնելու անոր հզօրագոյն զգայութիւններէն մէկ գլուխ, ամբողջ ու անկորուստ, որուն մղձաւանջէն պիտի չկրնար ազատիլ պալատներու հրամայած ու հալածուող բանակէն հալածողին կողմը անցած ատենն անգամ:
Կախարդ պրիսմակ մը նոյն րոպէին Սողոմին աչքերուն բերաւ Մեծ-պահքի իրիկուն մը, արեւմուտքէն ետքը, երբ շաբաթ մը ողջ ամպակալ երկինքը կը բացուէր մէկէն ու գեղին վրայ կը դնէր անհուն կործանում: Անձրեւը, առանց դադարի, ողողած էր դաշտի գեղերը, ընելով ծով անոնց արտերը ու արգիլելով անոնց դուրս գալը իրենց տուներէն: Ջարդի էր տարին ու անոնք սրցուցած իրենց թուրերը, կացինները, բայց մա՛նաւանդ իւղոտած իրենց հրացանները սպասեր էին տարափին դադարին` խուժելու համար հայ գեղին վրայ: Պատրուա՞կ: Սողոմը չէր գիտեր, պզտիկ ըլլալուն: Հիմա, վերջին փորձառութիւնը իրեն կ՚ըսէր պատճառը այդ ողբերգութեան: Մեծ-պահքին այդ իրիկունը գեղին բոլոր կիները, անկարները, ծերերը, փոքրերը թափուած էին ժամ: Ու անոր այրերն ու երիտասարդները թափուած ճամբաները գեղաշուրջի, խրամներուն ջուրերը կապելով իրարու: Ու հսկում: Տիրացո՞ւ, դեռ չէր կազմուած անոր կոկորդը, բայց կը զգար ձայնին հուրքը իր մարմինին մէջ: Բոլոր գլուխները գետին փակած: Ու շղթայ կարծես` մանուկներու շրթունքին ու կզակին: Յանկարծ խոնաւ ու մթնշաղ եկեղեցիին մէջ, մռայլ բերանէ մը բխած էր երգը, սկիզբները քիչ, դողդոջ, տակաւ ջերմ ու լեցուն ու թեւ առած, տարազ առած ամուր հաւատքէն, որ գետնամած սա խուժանին մէջ ցեղին հաւաքական հոգին կը հանդերձէր պատմական, լուսաւոր մահուան, անո՛ր` որ քանի՜-քանի՜ հազար անգամ իբր քանդակ ու իբր քերթուած եղաւ մեր ժամերուն մէջ, ելաւ այրած կամարներէն վեր, դրուեցաւ կապոյտին ու մնաց փորուած անոր երեսին: Ժամուն բոլոր անկիւններուն, ու մէջտեղուանքը կարասները ձէթին, ու թիթեղները քարիւղին, որոնք պիտի լուցանէին սա կենդանի ջահերը ու պիտի պատրաստէին զանոնք կրակին արագ ափափումին: Հայ կիներուն ու մանուկներուն վերերէն գրուա՜ծ հզօր քերթուած: Օծուած էին բոլորը, լաթերէն ու մազերէն, մանկամարդերը վերէն վար, գեղուհիները` ծոցերնուն շապիկը ու ստինքներն անգամ: Ու կ՚անցնէրկուկումը<ref>Ծնթ. – կուկում՝ փոքր սրուակ ձէթի, քարիւղի եւն.:</ref>ձեռքէ ձեռք, երեսէ երես: Ու պուտ-պուտ կը կայլակէր ձէթը ակօսուած այտերուն վրայ պառաւներուն: Ու մայրե՜րը` որոնք բամպակը թաթխած իւղին մէջ կը խծկէին ականջները իրենց մանուկներուն: Ո՞վ էր վարեր վայրագ այս կարգադրութիւնները: Ու դասին մէջն էր Սողոմը, կրկնելով զարհուրելի յանկերգը `
Զի Աստուած ընդ մեզ է:
Ու բացուեցաւ կապը անոր շրթներուն, խաղաղ ետինքին, քանի տարի ետքը մղձաւանջէն.
Եւ զի թէպէտ դարձեալ զօրանայք,
Դարձեալ ի պարտութիւն մատնեսջիք,
Զի Աստուած ընդ մեզ է:
Ծերունին փակեց աչքերը: Անոր հոգին կարօտն ունէր ձայնին, ձայներուն` որոնք բառերէն շատ աւելի խոր կը քաշեն հոգիին ղեկը ջուրերուն մէջէն: Այդ պահուն եղաւ լռութիւն հովէն ու ճնճուղներէն: Ու Սողոմին ձայնը խոր, կրակ, որ<ref>ու, սրբագրուած՝ որ</ref>արեան գոլորշիին վրայ ողջակէզ<ref>յաւելում բութի</ref>կը ծաւալէր երկուքին ալ սիրտէն դուրս, թանձր իր տխրութեամբը միջոցն իսկ հրկիզելով: Ո՞վ էր հեղինակը տարօրինակ շարականին այնքան նոր, այնքան իրաւ ու այնքան մեծ, ընդգրկելու չափ տասնհինգ վերջին դարերը մեր պապերուն ու մեր ժամուն: Մէկը հարկաւ դժխեմ արտաքինով, բայց հոգեպէս լոյսկոթող մեր այն հայրապետներուն, որոնք հիմակուան պատահածին նման այն ատեն ալ, կեցան անյողդողդ իրենց ժողովուրդին կործանումին մէջ ու բացին իրենց բերանը` բխելու համար ոլորքները իրենց հոգիին, ու կամարեցին ձայնին ծիածանները, բիւրաւոր աչքերու դիմաց, մեռնելու յամառ<ref>յամառ ? համար ?</ref>, արեան մէջ արդէն իսկ մածնացած, բայց առանց նինջի: Որո՞նք` պարագաները, որոնց ընթացքին ցեղը թելադրեր էր գերազանց այդ շեշտը իր մէկ բերանին ու այդ ճամբով սեւեռեր իր զգայնութեան քստմնելի, բայց այլապէս խրախուսիչ մէկ քանդակը, այդքան հզօր ու անկորուստ գիծերով: Սամիկ Սամունին ու Սողոմենց Սողոմին տեղ թող ներուին ինծի այս հարցումները:
– Պատասխա՞ն:
– Այո՜:
– Բայց բոլորս, սկսելով գեղին տիրացու վարժապետէն ու փոխասաց մանուկէն մինչեւ բարձրասլաց քերթողները<ref>քերթողներ, սրբագրուած՝ քերթողները</ref>մեր ողբերգութեան: Սկսելով տէրտէրէն, որ պայտուած մեռաւ տասնհինգ տարի առաջ, իր ժողովուրդին գլուխը, բայց չուրացաւ իր ազգը, մինչեւ շքեղ հայրապետները մեր անցեալին ու իմաստնայեղց մեր կրօնաւորները, որոնք թշնամիին սուրը առին իրենց սիրտէն ներս մեծ խաղաղութեամբ կամ ցեղին պատգամը գիտցան այս կարգի հզօր տուներու մէջ քանդակել ու ապրիլ «անվախճան կենօք»: Թող ներուի ինծի այս կանխումը: Հարիւրաւոր էջերու մէջ ինծի պիտի տրուի եղերական պարտքը այդ հոգիին գիւտը ընելու մեր նորագոյն պատմութեան մէծ երկրաշարժին մէջ: Մեր ժողովուրդին ողջակէզը քաղաքական փաստ մը ըլլալէ աւելի` մեր հոգիին արիւնումն է, վիրաւոր` բայց կապուած երակի մը պատառումը, ուրկէ հոսած է անծանօթ հեղուկը հզօրագոյն երազին, զոր Արեւելքը ոստայնած ըլլայ: Վասնզի թուրքը Արեւելքին աղտն է, կեղը, թարախը: Անոր հոգին դեռ աւազներուն չոր արմատներն իսկ անատակ է կենսաւորելու: Անցէք Պոլիսէն մինչեւ Հինտիգուշ, ո՛ւր որ կանանչ կայ, ո՛ւր որ երկու ծաղիկ է աճեր կամ ութ-տասը քար կամարի մտեր, գիտցէք թէ մեր շունչն է կատարողը այդ հրաշքին: Ու մեր շարականները կը պատմեն մեր չմեռնող կենդանութիւնը:
– Պատասխա՞ն, տակաւին:
– Այո՜:
– Բայց բոլոր դարերը մեր պատմութեան ու տաճարները մեր փառքին: Ու մեր արքաները, միսին կապուած թշուառական արարածներ, որոնք նոյն այդ ոգիին խշումին տակ մինչեւ հրեշտակ<ref>հրեշտակ [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>կը շիկանան ու կաթողիկէները կը դիզեն կաթողիկէներուն, մեր ժողովուրդին երկինքը դէպի երկինք ցայտեցնելու, հոյակապ վայելչութեամբը մեր կամարներուն: Ու … ախոռները թուրքին, աղօթատեղիները կամ բրտանոցները, որոնց մէջ մեր շղթայուած եղբայրները սպանդին երթալէ առաջ չմոռցան երգել.
Եւ որ բնակեալդ էք ի խաւարի
Եւ ի ստուերս մահու,
Լոյս ծագեսցի առ քեզ,
Զի Աստուած ընդ մեզ է:
Կա՞յ մէկը, որ չհասկնայ տարօրինակ այս աւետիսը, տակաւին այսօր: Անո՜նք` որ մեր երկինքը կը պարպեն, – բայց անոնք ալ երկինքը կը պեղեն վարը, հողի ն վրայ այն երկրին, որուն իմաստին, լինելութեան ծաղիկն է այս դժբախտ, անիմանալի ժողովուրդը: Կրնայ ծագած չըլլալ այդ լոյսը վրան անոնց, որոնք նման հակումներէ, նման վայրագութիւններէ ետք, ներս մտան մահէն, բայց չեղան տկար: Կրնայ այդ լոյսը արժեզրկուիլ կայաններու եւ ելեկտրական հսկայ բախումներու նիւթապաշտ պայծառութենէն: Բայց կու գայ ժամը, որ կը սրբէ պատրանքը բոլոր աչքերէն ու կը մօտեցնէ մեր բզկտումները, հակամարտութիւնները սրբազան պսակին, արիւնէ ու բոցէ, որուն թեւերը կը հիւսուին ու կը հիւսուին հազար հինգ հարիւր տարիէ ի վեր ու չեն աւարտած: Վասնզի ա՛ն` որ մեռաւ խաղաղութեամբ կացինին տակը թուրքին, ու ա՛ն` որ կը մեռնի տառապանքէ` լեա՜րդը` անգղի կտուցին, եղբայր են իրարու նոյն հաւատքին մէջ: Ու ահա հինաւուրց կղզիի մը ապառաժ մէկ կատարին տակաւին կան մարդեր, որոնք կը յամառին երգին ժապաւէնը ծիածանել ու կամարել դէպի իր եղբայրները, միշտ `
Ի ստուերս մահու
ու կը դիտէ պատկերը` անոնց աչքին` դարերուն, որոնց խաւը չեղած է կարող ե՜րգը թաղելու:
Ու կը թռչէր երգը, բիւրապատիկ ու փշուր-փշուր, ու կը պագտուէր տերեւներուն հետ սօսիին ու աչուկներուն հետ ճնճուղներուն: Ու կը զովացնէր հոգին բոլոր ինկողներուն ու բաբախումի կը հանէր անմահ սկզբնահիւթը, որ ծուարած կը հանգչի խորը մեր բոլոր ստեղծումներուն, կը քնանայ` բայց չի մահանար: Սամիկ Սամունը անշուշտ գոց չէր սորված մինակ Եհովային գիրքը: Անիկա, ահաւոր իր յիշողութեամբը, սորված ըլլալու էր նաեւ հաստ-փոր Չամչեանները, որոնք ժամուն ու դպրատան նուիրուած էին Նալպանտենց հաճի Արթինէն ու կը կազմէին այդ շրջանի ընթերցման գերազանց մատեանը, ժողովրդական ու հաստատ, ինչպէս նպատակը: Իմ տղայութեանս այդ գիրքերը պարտաւորուած էին փախչիլ դպրոցէն ու ապաստանիլ ժամուն գանձարանը, բորբոսին ու ցեցին ժանիքին: Բայց տասնով-քսանով կը համրուէին մարդերը, որոնք անոր գլուխները կրնային զրուցել առանց սխալի ու կը դողային, եթէ չլային: Այնքան խորունկ է այդ դարաւոր ոգին մեր ալքերուն մէջ: Ու երգին մէջէն մեր ժողովուրդին հաւատքը կ՚անցնէր, ատանկ վիրաւոր, եղէգին նման: Բայց ատանկ անմահ:
Երգին զառիթափէն դէպի երկինք դիւրին է ճամբան:
Ամէն ինչ հոն կը տանէր ինքզինքը ամփոփելու ա՛լ անկարող ծերունին: Ու բացուած իսկ էին առաջին սահանքները կապոյտին, երբ նոյն ոլորքէն, ուրկէ յայտնուած էր Սողոմը, բուսան անաղմուկ երկու ճամբորդներ: Բարե՜ւ: Ջո՜ւր: Թիւրքմէններ էին ասոնք, որոնք լերան միւս թափին ունէին կայան ու հօտ ու նախիր:
Դարերէ ի վեր հաստատուած հաստամեստին մէջ, անոնք ընտանի էին շրջանի գեղերուն` ինչպէս գազաններու որջերուն: Բռնապետութիւնը տակաւին չէր յաջողած անոնց մէջ մշակել վայրագութիւն, որով վարակուած էին դաշտի ու լերան կանոնաւոր գեղերը: Կը սիրէին հայերը, որոնց գիւղերուն մէջ անոնք ոսկիի կը փոխէին իրենց ոչխարներուն ու այծերուն բուրդն ու մազը: Կը սիրէին ու կը մեծարէին հայ ասպատակները այն մեծ ծառայութեան համար, զոր անոնք կը մատուցանէին անոնց վրաններուն, մաքրագործելով անոնց շրջանակէն թուրք վոհմակները, կազմուած մօտի գեղերուն բոլոր ախտաւոր ու փճացած սրիկաներէն, ծպտուած ու զինուած, խուժելով վրաններէն ներս ու տասը տարեկանէն մինչեւ քառսուննոց կիները բռնաբարելով ու վարակելով անոնց առողջ արիւնը քաղաքներու –ուր զինուոր էին եղած– բոլոր սեռային ախտերով: Իրենց ճամբուն վրայ անոնք տարիներէ ի վեր վարժուած էին Սամունին տեսիլքին, զոր կը նկատէին երկնառաք սուրբ մը, հրաշագործ կարողութիւններով: Ամէն իջնելու` անոնք նեղուելով կը յաջողէին քիչ մը իւղ ու պանիր ընդունելի ընել, հազար աղաչանքներէ վերջ: Սամուն չորպաճին կը բուժէր անոնց հիւանդները, մա՛նաւանդ լուսնոտ մանուկները, որոնց մարմինները կրակի մէջ ալ ըլլային, անիկա կը թաթխէրՋուր-ելածի սառ յորձանքին ծոցը, կարծես Ս. Աւազանին մկրտութեան մէջը: Ու մանուկները հանգչած, տենդէն ազատ, ժպտուն կամ քուն` կը դառնային իրենց վրանները ու ա՛լ չարը չէին տեսներ: Չարը հիւանդութեան դեւն էր տակաւին այդ նախնական մարդոց մօտ: Ձմրան, անոնք ամէն գնով կը ճեղքէին երկու-երեք մեթր հաստութեամբ ձիւնը, օգնութեան փութալու համար իր սօսիին մէջ գայլերէ պաշարուած Սամունին: Ու անոնց պառականին<ref>պառականին ? պառականը ?</ref>կը դղրդէր գետինն ու երկինքը, տարօրէն հանգոյն իրարու, ձիւնին մաղանման<ref>մազանման, սրբագրուած՝ մաղանման</ref>պատմուճանին մէջ: Հեթանոս էին, բայց կը վախնային անոր անէծքէն, ատանկ խիստ ձմեռներուն, անոր պարենաւորումը գործադրելով ի գին շատ մը վտանգներու, վերէն ու գազաններէն: Այդ ձորամէջերուն երբեմն ձիւնը երկու ժամուան մէջ տասը-տասնհինգ մեթր բան կը դիզէ հովերուն բերնովը, ու մարդիկը` ոտքի` կը թաղէ, ատեն չձգելով անոնց, որպէսզի թօթուեն կակուղ պատենքը: Ամէն նոր ծնունդ կը բերուէր անոր օրհնութեան ու ընթերցումին:
Այս ընդմիջումը բաւ եղաւ հեռացնելու` գալու պատրաստ երկինքը: Պատկերները մեր մտքին մէջ չեն յարգեր գիրքի վրայ բանաձեւած մեր օրէնքները: Այդ ներկայութիւնը հեթանոս տարրերու, տեղին բերաւ աշխարհիկ նկարագիր: Հարցումներ, պատասխան, սիկար, պանիր, լուր ու աւետիս, – բանտէն դարձը տղոց: Ու սօսեսրահը նման գեղին մէկ սրճարանին: Նոյն վայրկեանին` ջորի՛ն, որ ժժմակազարդ, հարսնեւոր` պիտի ըսէր թիւրքմէններու բարքերուն անծանօթ մը, ճերմակ ու խայտիկ իր պատկերը աւելցուց նահապետական դարերը յիշեցնող սա տեսարանին: Վրան` խաս շալերով կին մը, երեսները բաց ու առանց ճակտի կապին: Աղջի՛կ: Դասական չորս մահիկները, մազերը թեթեւ ծածկող լաթին չորս պոչերէն: Երկո՜ւքը<ref>Երկո՞ւքը, սրբագրուած՝ Երկո՜ւքը</ref>` ճակտին երկու կորասիւներուն, իրենց զոյգ եղջիւրներէն կախած ոսկի բոժոժներ: Ի՜նչ հրաշքով լաթի այդ կտորը կը մնար առատ այդ մազերուն վրայ, առանց տեղէ մը հանգուցուած ըլլալու: Կը պակսէին բազմաշար մանեակները, ծա՛նր վիզը ծռելու չափ մանկատի աղջիկներուն, մինչեւ երեք-չորս օխա ոսկի փռելով անոնց առատ կուրծքերուն: Ու դէ՛մքը մութ ոսկեգոյն, արեւուն ու ձիւնին խստութիւնները պատմող: Հեռաւորութիւնը լեռներու ոգիի կը վերածէր տեսիլքը: Կեցաւ ջորին, ու վրայէն թռաւ, մարախի նման, երիտասարդ աղջիկը: Աչքերը մեծ էին, շատ բաց ճերմակի մը մէջ հանդարտ ու փայլուն: Հոգեկան յատակի մը պակասը անոնց կու տար գոհարի քարերուն մէկ հովը, դո՛ւրս` իրենց հեղած խռովքէն ու անտարբեր: Մի՛ս, մարմինը, որուն մէջէն դեռ չէր քալած աւիշը, ա՛ն` որ չոր ծառերուն մինչեւ ականջները կը փոխադրէ աշխարհին մեծ համը ու կը քողէ ճիւղերը` ինչպէս ծաղիկ կը բանայ աղջիկներու սրտին մէջ: Կեցաւ անիկա Սամունին առջեւ, աչքերը վար: Յետոյ հակեցաւ ու ամբողջ դաշնակութիւն մըն էր հոսածը, ոսկեթել ու հնօրեայ թաւիշներուն ճմլումէն առաջ եկած: Առաւ անիկա ձեռքը Սամունին, տարաւ բերնին, ետքը` ճակտին ու մնաց խոնարհ: Անոր ձեռքերը, խաչաձեւ, կը հանգչէին արիւնով ու կանանչով խառն հիւսք գօտիին: Օրհնէնք ընդունելու կեցուածք էր ատիկա: Ամբողջ արարողութեան ընթացքին Սողոմենց տղան աչքը չէր բաժնած աղջկան ծոցէն, թեթեւօրէն լիք: Այս լիութիւնը, երեսներուն լայնքը, մարմինին խոստումները զինքը տարին դուք գիտէք որո՛ւ: Անասելի տրտմութեամբ հետեւեցաւ կախարդական պատկերին, որով երազ մը կը թափի իրական կաղապարի մը մէջ: Երբ այցելուները բացուեցան ու մարեցաւ փոքր դռոյթը ոսկեբարձ ջորիին, Ս. Ըռըստակէսի սօսին կորսնցուցեր էր խորհուրդի իր հովը: Աշխարհիկ կալ մըն էր գետինը Սողոմին համար, որուն մէջ պարէր լեռնական աղջիկը, վիզէն դէպի վար զգլխիչ ճերմակով: Ե՞րբ էր դիտեր Սողոմենց տղան աղջկան երեսներուն առատ ոսկիէն ետքը սպիտակ ու աչք առնող ծալը անորկերտանին<ref>Ծնթ. – կերտան՝ կզակին տակի ծալքը:</ref>: Կը խորհէ՞ր Սամունն ալ մեկնող աղջկան, երբ հարցուց տղուն.
– Քեզ ի՞նչ<ref>ի՜նչ, սրբագրուած՝ ի՞նչ</ref>հով բերաւ աստեղուանքը:
Ըրաւ հարցումը, բայց զգաց իր դժգոհութիւնը իր ըրածին դէմ: Սովոր չէր անիկա նման բանի մը: Ամէն եկող, թշնամի կամ թեր` «կու գար բարով»:
– Հէ՛չ, եկայ անանկ:
Պատասխանը ըրած էր արագ: Կը վախնա՞ր կրկնուելէն:
Մանր աչքերը Սամունին կծկուեցան<ref>կոկուեցան, սրբագրուած՝ կծկուեցան</ref>ու կեդրոնացան: Անոնց աղեղէն նետուեցաւ նայուածքը իբր գիծ, իբր «նետ», ներս տղուն բիբէն: Հրո՛ղ, ուժգի՛ն: Կարծես կը պատռտէին ոստայնը անոր ականողիքին: Ի՞նչ կը փնտռէր այդ հայեացքը, այդքան խստութեամբ: Մարգարէ՞: Ի՞նչ էր աղերսը` ա՛լ աներեւոյթ սա աղջկան ու պողպատի պէս կարծրացող սա սլաքին մէջ: Տկարացաւ Սողոմենց տղան: Ինկան թարթիչները վար: Անիկա հազիւ գիտէր, թէ Սամունը կենդանի օրացոյցն էր ու այդ մեծութեան մէջ վարի տէրտէրներէն աւելի ուղիղ էր<ref>է, սրբագրուած՝ էր</ref>դասեր տօներն ու շարականները: Վեց ամիս առաջ ան կը զրուցէր օրերը շարժական տօներուն, անվրէպ ու գուշակի պէս: Ատկէ զատ, անոր մտքին մէջ, տարիին ո՛չ միայն եղանակները, այլեւ օրերն անգամ կնիք ունէին, գոյն ունէին ու սեփական կեանք: Սուրբերը ու անոնց կարգերը, «իւր սարօք», դեռ կը մնային անջինջ անոր յիշողութեանը տախտակներուն վրայ: Բարձին տակ` տօնացոյց. հոգեկանէն դուրս, լիագին ճշդութեամբ` աշխարհիկ ալ կեանքը, շաբթէ շաբաթ ստանալիք իր երազանքներով, տեսակները աշխատանքին ու բերումները բազմազան կարիքներու: Անիկա շատ լաւ գիտէր, թէ Սողոմին տարիքէն երիտասարդ մը, այգեկուքի սա բազմազբաղ օրերուն չէր կրնար դաշտը չըլլալ:
– Ո՞ւր է ձիդ:
– Չբերի:
Այսքան դիւրի՞ն` սո՜ւտը, նոյնիսկ սա մարգարէ մօրուքի շուքին:
– Աղայիդ քո՞վն ես:
– …
Ինչո՞ւ չէր հարցներ բանտէն:
– Ձէնդ չէ դարձեր:
Կ՚ակնարկէր քիչ առաջուան շարականին:
– Աւագ Հինգշաբթի՜:
Լռեց անիկա ու դէմքին տարածուած էր անհուն սրտաբեկում:
Սողոմենց տղան չէր կրնար հետեւիլ ծերունիին մտքին, որ ոստոստուն, առանց մեծ ցանկութեան մը ակօսին մէջ ձեւի պառկելու, կը թափառէր կեանքին մեծ արօտին վրայ: Բայց Աւագ Հինգշաբթիի վերյիշումը զինքը նետեր էր հիմնական հունին, ա՛ն` որ պիտի յանգի մեր մահուան փոսին: Ծերունին կը զգար ատ Հինգշաբթիին բացառիկ խորհուրդը, իր ճերմակ սեղանովը, տասներկու առաքեալներուն կտաւը խորանին, Յուդա՜ն` որուն սեւ, աստղաձեւ նայուածքը կը ճաճանչէր այդքան հեռուներէն դեռ հզօր ու դաւաճան. իր Յուդաները, պատարագը, խելացնոր «Սուրբ Սուրբ»ը Սողոմին, որուն ձայնը` ոսկիքիւլիւնկ` ըսես պեղէր կապոյտ պատերըիրկինքին<ref>իրկինք ին ? երկինքին ?</ref>ու անցք բանար «վերնակա՛ն» լոյսին, ասոր թեւերովը` քերովբէներուն<ref>քէրովբէներուն, սրբագրուած՝ քերովբէներուն</ref>, ու երկնային զօրութիւններուն: Սողոմին խաթունը, ատ Հինգշաբթին, տեղի տալով տէրտէրներուն, թաղականներուն խնդրանքին` ժամ կը ղրկէր իր ծառան, խեր մը ընելու հովը տալով իր գերդաստանին: Փոխարէն` պատարագին մէջ յատուկ յիշատակութիւն կ՚ըլլար Նալպանտենց ննջեցելոցը հոգուն հանգիստին:
– Աւագ Հինգշաբթի, տղա՛ս, ճանչցիր Աստուծոյ շնորհքը:
Խաչ էր հանած ու իջած` ծունկի, մօտի՛կը` բազկատարած միւս ձեւին, որ ծանօթ էր գեղին մէջ: Իր անունին շուրջը կառուցուող հրաշալիին ամէնէն հզօր մասը այդ տեսարանումն էր անոր: Աստուած տեսնելու, զայն ընդունելու, տէրտէրին բառովը` «հոգեւոր ընկալչութեան»: Անոնք` որ եղած էին անոր մօտ, կը խօսէին խելքէ վեր գեղեցկութեանը,<ref>յաւելում ստորակէտի</ref>խորութեանը<ref>ջնջ. ստորակէտ</ref>վրայ անոր բառերուն, երբ այդպէս հանդիսաւորուելէ ետքը, դէմքին կը բանար հեռաւոր դալուկ ու երկնքի ոսկի, աչքերը ըրած կաթիլ ադամանդ, խօսքը թափելով դողահար բերնէն: Գեղջուկ իր բառերը կը թաթխուէին երկնային շողիւններու մէջ, ու ճաճանչուն, ինչպէս էր նկարներու մէջ գլուխները սուրբերուն ու Երրորդութեան անձերուն, ու խոր, ինչպէս է անդունդը, որ այդ նկարներուն մէջ աչքերը կ՚ընէ այնքան օտար մեր գիտցածէն, կը մօտեցնէին ահաւոր պատկերը Ամենակալին մարդկային տարազի, ընտանի ու ժուժելի: Ինչպէ՜ս անոր երեսէն կը քաշուէր մարդկեղէնը ու տեղը կու տար միւսին, անճառելի այն ուրուայնութեան, որ ոգիները` ինչպէս կարգ մը նկարներէ կտաւներ –դէմքի մասը– կը տանի մեր սահմաններէն անդին: Երկինքն ու երկիրը, Սողոմենց Սողոմն ու Նալպանտենց Աղուորը ստեղծող ու մեր սիրտերը բաց թուղթի պէս կարդացող «անժուժելի»ն պիտի գա՞ր տեսարան: Սողոմենց տղան խենթ կ՚ըլլար այդ զրոյցէն: Սամիկ Սամունին հեքիաթին հետ անիկա գիտէր նաեւ միւսները, ահաւոր պատմութիւններ, որոնց մէջ, վկայաբանութեան մը երանելի հերոսը, աչքերը փոքրած աքաղաղի ոսպնեակին չափ ու գամած անոր փխրուն սլաքը, ժամերով, ամպերու ալիքներուն, կը հսկէր, յորդ ու յարափոփոխ այդ թեղէն<ref>թեզէն, սրբագրուած՝ թեղէն</ref>դուրս բերելու համար «ցանկալի», «զարհուրելի», «անժուժելի», լուսեղէն պաստառը Անոր դէմքին: Ամբողջ ողբերգութի՛ւն մը, այդ սպասումը: Ու խուսափո՜ւմը օրերու ճիգին: Հարիւր անգամը քիչ է, կարդացեր էր Մովսէսին զրոյցը, ուր Իսրայէլին առաջնորդը երկու քարերու մէջէն զգացեր էր անոր անցքը: Ու քսան հեղ պատմել էր տուած տէր Միքայէլին ան միւս զրոյցը, ազգային ասիկա, որուն մէջ մեր մեծ սուրբերէն մէկը, Գրիգոր Նարեկացի, տեսեր էր Աստուածամարը, ծոցին Յիսուս, քալելով ծովին վրայէն դէպի ցամաք:
– Ճանչցիր Աստուծոյ շնորհքը:
Երկրորդ անգամ նախադասութիւնը կը հնչէր իբր ազդարարութիւն մը: Կը տեսնէ՞ր անիկա Սողոմենց տղուն սիրտը, ուր ոճիրին որդը կը սղոցէր շնորհն ու գեղեցկութիւնը անոր ծալքերուն, երեսակներուն: Ու վա՜խ: Երկինքին այդքան մօտենալէն ետքը Սողոմին ներսը ինչո՞ւ կը յամառէր ոստղիլ աւաչը<ref>աւազը, սրբագրուած՝ աւաչը</ref>արիւնի՜ն:
– Անօթի չըլլա՛ս:
Կ՚ըսէր ասիկա, հետեւելով Սողոմին այլուրութեան, որով տղան կը դադրէր քիչ առաջուանը մնալէ:
– Հա:
Սուտ կը խօսէր: Բայց նիւթական այս մանրամասնութիւնը պահ մը ետ նետեց ուրուացող պատկերը սատանաներէն սղոցուելուն:
Ե՞րբ<ref>Ե՛րբ, սրբագրուած՝ Ե՞րբ</ref>բերուեցաւ ուտելիքը: Ո՛չ տեսաւ ան, ոչ ալ շարժում<ref>շարժոմ, սրբագրուած՝ շարժում</ref>ունեցաւ դէպի սեղանը:
– Կարօտցա՞ծ ես հօրդ:
Նախադասութեան հետ, երիտասարդը տեսաւ հայրը, պատանքէն քիչ առաջ, երկարած ու սո՜ւրբ, մատուցուած` մահուան կլափին, հասո՛ւն` ինչպէս ծառէն ինկած պտուղ մը:
– Կը տեսնա՞ս:
Պարզ էր հարցումը: Ակնարկութիւնը սուրբերու բարբառին աղը կը նկատուի: Հոգեկան կեանքի ուժգնութիւնը կամ նուագումը տղոց մէջ կապ ունէր մահուան ու անոր լծորդ միւս զգայութեանց աճումին, երկարաձգումին: Տարիներով ողջերը կը մխիթարուէին ու կը բաւարարուէին իրենց երազներով, որոնց մէջ մեռելները կու գային շարունակելու երկրաւոր իրենց կեանքը, ու դիմացնելու պատրանքին երկսայրին: Մեր մէկ գրագէտը, ատ արարածներուն բերանով հարցուցած է գերագոյն հարցումը, – «Ո՞րն է իրաւը, ատ ստուերներո՞ւնը, թէ արեւուն տակիններունը»:
– Ատեն-ատեն:
Սամիկ Սամունը տխուր ու լուրջ աւելցուց.
– Նեղն է երկինքը:
Ըսած էր նախադասութիւնը, մեկնելով տղուն վարանոտ հաստատումէն: Մոռցուող մեռելները փաստ էին զօրաւոր ողջերու, որոնք կը մտնէին տղոցը սիրտը ու կը գրաւէին տեղը գացողներուն: Իր մեռելները մոռնալը գեղին մէջ համազօր է իր կեանքը գէշ դասաւորելուն:
– Դուն կը տեսնա՞ս մեռելները:
– Ողջերուն պէս:
– Ուզա՞ ծ ատենդ:
– Ուզած ատենս:
– Կը խօսի՞ս ալ հետերնին:
Չպատասխանեց: Սամունը բռնեց տղուն թեւէն ու քալեց: Կ՚երթային դէպի սօսին: Հսկայական բու՛նը, հաստ դռնակով մը հեղ[ու]սուած` վերածուեր էր ամուր սենեակի մը: Պարպուած իր ծուծէն, դարերով խոռոչ, յետոյ կրծուած բազմազգի կրծողներէ, պատռտուած իր կողէն` անիկա Սամունին ձեռքով մտեր էր նոր իր պատկերին: Կը դիմանար գայլերու գրոհին, որոնք ժամերով կը պառկէին անոր սեմին ու ներսէն ծառին վրայ բարձրացող Սամունին խրատները ի վերջոյ պարտաւորուած մտիկ կ՚ընէին, ձայնն առնելով որսորդներու կամ թիւրքմէններու ժամանումին: Ծերունին հրացան չէր պարպեր: Երկաթ ձողեր, որոնք կարկտան փայտերուն վրայէն կը մխրճուէին ծառին միսէն ներս,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>մարդահասակ ու ցից քարեր պարիսպ մը կը ձեւէին` տեղ-տեղ նիհարցած կեղեւը պաշտպանելու նպատակով:
Բացաւ դուռը, թիլ<ref>Ծնթ. – թիլ – բթամատին ու ցուցամատին բացուածքին չափը:</ref>մը հաստութեամբ ընկուզի տախտակ: Սողոմը կողմնակի աշեց ներսը: Ընդարձակ ու լեռնականներու, անտառապահներու մօտ ընթացիկ առարկաներով կահաւոր: Լոյս կ՚առնէր վերէն: Սնտուկ: Երկփողեան հրացան, նեղ ժամու համար, գայլերուն դէմ: Եղած են ձմեռներ, երբ ձիւնամրրիկը տեւած է օրեր ու սօսիին երկու մ արդահասակ բունը կորսուած ձիւնին տակ: Ատ իսկ բերումով` գայլերը կրնային վերի ծակը շահագործել:
Ծերունին վերցուց տախտակ մը, ուղղակի ծառին միսին փորուած խորքէ մը: Հանածը Աստուածաշունչ մատեան մըն էր. «բորոտ»ի…
– Բորո՛տ է…
Ինչպէ՜ս վարժուեր էր լսել ու ըսել: Ու աչքին բուսաւ կաղ, մէկ աչքէն փուտ, փորէն յղի կնիկի պէս ուռած մարդը, որ ամէն տարի, կռնակին ծրար, մէկ ձեռքին կաշիէ պայուսակ, միւսին ալ մեծկակ սակառ` կը պտտէր թաղերը, ու բորոտ իր ծոծրակը արիւնելու չափ քերելով, նմանելու համար գիւղացիներուն մէջ մեծ ժողովրդականութիւն գտած «անարծաթ բժշկացն Կոզմայի եւ Դամիանոսին» –կարմիր մատներովը անիկա կը տրորէր նաեւ փուտը իր աչքին իբր արժանի պատուհաս ով գիտէ ի՜նչ մեղքի–, կը բաշխէր, առանց դրամի, զուտ հոգեկան հացի իբր մատակարար, գերազանցապէս հոգեշահ այդ մատեանները, փառակազմ, ոսկեփոշի, ամերիկեան Պորտին յղփանքը վրանին, պայուսակէն ելած ատեն իսկ պատկառանք ազդող: Հակառակ իր ուխտին, որով անիկա կը հրաժարէր մատեաններուն հնչուն փոխարժէքէն, անիկա վարձք կը սեպէր ապառաժէն ալ –դուք հասկցէք ամէնէն քարսիրտ գեղացին– բան մը փրցնել անպատճառ, ձիթապտուղ,պուլամա, եղ, տրեխ, նորածիններու շոր, շորեղէն, մա՛նաւանդ բրդեղէն, գուլպայ, վզի շալ, ու ի՛նչ որ կու գար «բուխ» սրտէն տանտիկինին: Կ՚ընէր ասիկա` վարժեցնելու համար գեղացին ողորմութեան, երկրորդ` հոգեւոր իրերու եւ կեանքին հանդէպ կենդանի հետաքրքրութեան: Ու գեղունի Սաղմոսները, Եսթերները, Առակները, Մարգարէները այս ճարտարութեամբ կը վերածուէին նիւթական հացին, զոր այդ «բորոտ»ը կը կրէր իր գեղը, ծովէն անդին, ութ-տասը տղոց ապրուստը ապահովելով, անդրանիկը ձրի տեղաւորած «բորոտ»ներուն մեծ «դպրատունը» ու քշելով իր էշը շատ աւելի լաւ, քան արհեստ ու աչք ունեցողները, հոգ չէ թէ անոր ափին սակառը գոյնզգոյն իր պարունակութեամբը յիշեցնէր աղքատներու, գնչուներու տոպրակները: Ի՜նչ կը հեգնէին տղաքը այդ անհաւատ քրիստոնեաները, անոր բաշխած գիրքերը հռչակելով սուտ ու ներշնչուած սադայէլէն:
– Աստուծոյ խօսքը չի բորոտիր, տղա՛ս:
Տեսաւ, որ իրաւունք ունէր ծերը:
Բայց ի՞նչ` կա՛պը մեռելներուն հետ խօսելուն ու «բորոտ» այդ մատեանին մէջտեղը:
Գիրքը չէր դողար անոր ձեռքին մէջ: Շարժումը կիսեց մէջտեղէն մանրատառ մատեանը: Անոր աչքերը անզօր էին զատելու գիրերը յստակութեամբ: Բայց անոր մատները գոց գիտէին էջերը:
Երեսուն տարի անիկա ուրիշ բան չէր ըրած, ամէն օր, տասը-քսան հեղ, գիրք բանալէ, կարդալէ, շնչելէ զատ: Բացուած տեղն էր Թագաւորաց գիրքը: Հողոտ ու հաստ անոր մատներուն տակ էջերը թուքէն ու ցեխէն կիտուած էին կազմեր, ճմռկուած կէտին ոլորքներու վրայով: Մօտեցուց աչքերուն, բայց փոխեց նպատակը: Հրեց գիրքը դէպի Սողոմը:
– Տիրացու ես դուն, կարդա՛:
Տղան գիրքը առաւ: Թեթեւ, քաղցր: Որքան ատեն է թուղթի համ ու հոտ կարօտցեր էր անիկա: Այդ րոպէին անիկա պարպուած էր իր կեանքին վերջին տարիներէն ու կ՚ըլլար պատանին, երկինքով ու հեքիաթով սնանող, որուն հոգին ճերմակ էր` գրուելու տրամադրուած էջի մը նման: Ո՞ւր` ոճի՜րը, Նալպանտենց կնիկը, բանտը ու ա՜ղբը աշխարհին:
Գլուխը` որ կը թուէր սատափուած մոմի կաթիլներով –Սողոմը կ՚անգիտանար այդ կաթիլներուն պատճառը: Գիշերային հսկումներու, դժուար կացութիւններու ժամանակ Սամիկ Սամունը քանի՜-քանի՜ հեղ կանչեր էր Սամուէլը, մոմի լոյսովը, մինչեւ գիշերը կէսերը–, կը պարունակէր Սաւուղին դիմումը վհուկ կնիկին, Սամուէլին ելքը գերեզմանէն, ու պատգամները` Սաւուղին:
Սողոմենց տղան կարդաց «բորոտ» մատեանէն. դժուար էր գտնել ինքզինքը մանր տառերուն ու աշխարհիկ անոր լեզուին մէջ: Դպիր էր անիկա, ու ջուրի պէս վարժ` եղանակելու մարգարէները, կամ տիրացու շեշտով` ճաշու թուղթերը առաքեալներէն: Բայց քիչ-քիչ ապակամ այդ գոյնը փարատեցաւ անոր ընթերցումէն: Համարները զօրաւոր բաներ կը թելադրէին ու վհուկին տեսիլքը գրգռիչ հով մը ունէր: Մինչեւ որ` տեսաւ կարծես անիկա Սամուէլին ելլելը, հողին յատակէն, որ «վերարկու մը ունէր ու ծեր էր»: Վախէն դուրս բան մը` այդ զգայութիւնը կ՚ընէր տանելի: Աչքին ծայրովը փնտռեց գիրքին վերարկուն Սամունին վրայ, որ շեղ այդ անկիւնէն կը հեռանար, կը քայքայուէր իր հէնքէն: Իր դէմէն այնքան յստակ էր քակուելու սա զգայութիւնը, որ վախցաւ, թէ երեւոյթը տարածուած էր նաեւ մատեանին գիրերուն: Կորսնցուց անիկա գիրերը, որոնք պարի ելան մոմի թափանցիկ կաթին մէջ` ծռմռած, խոշորցած ու պաղած: Պահը, գերագրգռութեան հզօր լարուածքը, որ անոր մարմինը չէր ձգած ախոռի ծեծէն ասդին, վախը, քսանչորս ժամէ ի վեր գրեթէ անսուաղ իր փորը, որ կ՚որոտար ու պտոյտ կը բերէր անոր ճակտին քովերուն ու կ՚արձագանգէր ականջներուն փողերէն ու մա՛նաւանդ` անհնարին սպասումը ուժէն, ջիղերէն, իրերէն ու յուշքերէն, ու գուցէ ամէնէն շատ սաստիկ արիւնահոսութիւնը գրեթէ խախտած էին անոր մէջ երեւակայութեան դասական օրէնքները: Ու բան մը, ուրուային ու խոշոր, թրթռալով շարժումի կ՚ելլէր` ծերացած Սամուէլին տեսիլքը ձեւաւորելու, անոր աչքերուն կիսաղեղէն վեր, յօնքերուն պաշտպանութեամբը կազմուած տարածութեան վրայ: Որքան տեւած էր անոր մէջ եփը այս խռովքին: Հատան գիրերը բոլորովին ու անոր աչքին դաշտը լիովին ողողուեցաւ պատկերէն: Ինքն էր, վերարկուով ու մօրուօք: Բայց ահա աւելի՛ն: Նոյն փլանին, ուրիշ մը. անպատան ու գեղացի: Ու հա՛յրը: Որ Սամուէլին թուղթէ նկարը քշեց ետ ու կեցաւ: Երկի՞նք: Երկի՞ր: Անոր աչքերը ունէին ողջութեան մեղրը ու տրտում հով մը, զոր մեռելութիւնը կը ճարէ ուրուականներուն բոլորին ալ: Յուզումը այնքան ուժգին էր, որ ինկաւ գիրքը ձեռքէն: Նոյն րոպէին, թարթիչները խստօրէն հիւսած, մատները կուղպ, կործեր էր կողին, տժգոյն` ինչպէս նոր մեռել մը:
Երբ ջուրի զովութեան տակ բացաւ աչքերը, վերցուած էր «բորոտ» մատեանը: Գլխուն, ծունկի` Սամունը, տարբեր իր<ref>էր, սրբագրուած՝ իր</ref>վերարկուով, զոր հով մը կը բանար փէշերէն կապտաւուն լռութեանը մէջ տեսիլքին, աղօտած, բայց ողջ` իր գծագրութեանը մէջ: Ահաբեկ` անիկա ածեց իր նայուածքը, սանկ առաջօք, մօտերը, մէկը փնտռողի ու չգտնելուն զարմացածի յայտ դիմակերպով: Չտեսաւ Սամունը, որ մօրուքը կը փետտէր ջղագար բանով<ref>բանով – ?</ref>մը ու կը դողար Սողոմէն աւելի: Յետոյ հրեց իր նայուածքը սօսիին ետին: Նոր ձեւ կ՚ըլլային աղուոր ու մանր թփուտները, որոնք մեծկակ ծառի մը շուքէն դուրս կը փախչին բնազդով ու շուրջպարի կը մտնեն սիրտ տիրակալողին<ref>սիրտ տիրակալողին ?</ref>շուքն ի վար: Յետոյ դարձաւ քովնտի, նման մէկու մը, որ ետ կը դառնայ շատ հեռու ճամբայէ: Շնչառութիւնը կը լայննար ու երեսին դալկութեան վրայ գիծեր կը հաւաքուէին: Յոգնած ու ջախջախուած կոպերը արագ-արագ կը զարնուէին իրարու, կարծես վանելու համար տեսիլքին աւաչը<ref>աւազը, սրբագրուած՝ աւաչը</ref>անոնց ներքեւէն: Չպատասխանեց Սամունին, որ անոր` ինչպէս բոլոր միւս նուաղումները կը կապէր գերբնական տեսիլքներու: Անծանօթը, անոր անդոհը, նուաղումով գոյաւոր յուզումը վարակած էին անոր զառամ բերանը: Ան հոգին կու տար գիտնալու համար տեսիլքը, ուրկէ կը դառնար տարօրինակ տղուն: Երկինք այցելելը գեղին մէջ ասպարէզ էր գրեթէ, ու անոր համարատուութիւնը վայելք` ափ ի բերան սպասողներու պանդոյր վախին դէմ: Խաչը խաչին, Յիսուսը Քրիստոսին կը փակցնէին հաստ, խեղճ մեղաւորները, որոնց զլաց[ու]ած<ref>զլացած, սրբագրուած՝ զլացուած ?</ref>էր այդ հաճի երթալէն աւելի թանկ շնորհքը:
Տղան կը լռէր: Ու բառէ անոր խուսափումը տառապանք էր երկնածարաւ ճգնողին: Դժգոհ` հրեց անոր ծունկերուն բոլորակ հիւսք մը, ոզորիէ, սակառի յատակ մը, առանց եզերքի: Վրան` չորս գլուխ կարմիր բողկ, ու երկու ալ սոխ: Օրը պահք: Չորեքշաբթի: Օրհնեց արագ սեղանը, կոտրեց ճիրանի նման եղունգներովը փաչատելէն սեւ նկանակի մը կէսը, կարծր` ինչպէս կոտրած ձաւարի երկանաքար մը: Տարիներով կրնար դիմանալ հացէն զատ ամէն բանի նմանող այդ սեւ ու ծակոտկէն բանը, որ կը յիշեցնէր նաեւ հրաբխային հողերու մէջ յաճախակի հանդիպուած չեչոտ քարերը, փոսաւոր ու երկաթի աղտեղութիւն նոյն ատեն: Կերա՞ն: Կերա՞ւ մա՛նաւանդ Սամունը, Սողոմը պիտի չկրնար յիշել ատ պարագան, հակառակ բուռն փափաքին, մինչեւ ոճիրը լուսցնող առտուն, երբ իր մոռցած փորին առաջին ու խիստ պահանջը պիտի իմանար գնչուներու վրանին մէջը:
Բայց հաց էր: Անիկա ուժգին վախն ունէր, հակառակ իր կամքին, բերանը բանալու, սեղանի գլխուն: Իրեն այնպէս կու գար, որ պատրաստ մէկը կար իր կոկորդէն դուրս քաշելու կծիկը, պարկը` որուն մէջ սաղմ էր կապեր անոր գաղտնիքը: Մտիկ կ՚ընէ՞ր ծերունին, որ կը խօսէր ընդհատ-ընդհատ ու հեռու բաներ: Այդ վայրկեանէն տակաւին քանի մը ժամ վերջը մինչեւ, մինչեւ հօրը գերեզմանին վրայ իր երդումի իջնելը, անոր կը թուէր լսել անջատ բառեր, կէս-կէս, առանց շարայարուած իմաստի մը կապին, որոնք պիտի մտնէին ու ելլէին անոր մարմինին բոլոր ճամբաներէն, ուր պիտի վազէր հեղեղը Սամիկ Սամունին մեղքին: Արեւը` քայլ առած դէպի Մեծ-քարը: Շուքեր` որոնք կ՚աճէին արագ-արագ: Յոգնած լռելէն` ինչպէս լսելէն, անկարող լեզուն հնազանդ պահելու, հօրը հետ դէմ դէմի խօսելու հզօր պէտքէն դղրդուն, բայց նեղուած մա՛նաւանդ Սամունին ենթարկուած տագնապէն, որ շատ մօտիկն էր լուսնոտներէ իր տեսակներուն, դողդոջ,<ref>ջնջ. բառի՝ ու</ref>տեղէն ելաւ ոտքի: Ու անոր իբրեւ շուքը` զգալի, ծանրկեկ տոպրակը ոճիրին, որ կը կքէր զինքը: Խոյս տալու ու ինքնիրեն հետ ըլլալու համար անիկա երկարեց իր ձեռքը, առաւ անոր կոշտ ափը ու պագաւ, երբ խփուած աչքերուն մէջ կը կենար ոտքի թիւրքմէնին աղջիկը, վիզն ի վար ճերմակ, ինչպէս առուակին փրփուրը, ուր կը պատմէր ժամբակի Աշըխը, անոնց լոգնալը:
– Ո՞ւր:
Ձայնէն հեռու բան մըն էր սա կտոր մը բառը, որուն անձուկը վրիպեցաւ իր իսկ տագնապէն քշուած Սողոմին հասողութենէն: Պատասխանի տեղ` թօթուեց գլուխը անորոշ ուղղութեամբ: Չէր կրցած կռնակ դարձնել ծերունիին, որ աչքերը յառած մեկնելու պատրաստուող արեւին, կը կենար անշեղ, բայց կործանած, –ամէն ինչ իրմէ այդ քայքայումը կը պատկերէր: Մանր ճուռպոտած թարթիչներէն անոր բիբերը կը նմանէին արեան կաթիլներու, արեւէն ինկած ու ճերմկուցին մէջ սառելու վրայ: Ան ալ կ՚ուզէր խօսիլ, բայց կ՚արգիլուէր: Մարմինը քանի մը հեղ գնաց ու եկաւ, կրկնելով մտածումը, որ յորդելու ելած ալիքի մը պէս կը ծեծէր անոր վանդակի ներսի երեսները ու, մա՛նաւանդ` գանկին տակ կ՚ըլլար մուրճի մեծ հարուած, ճօճուն ու հզօր` աջին ու ձախին: Ներքին իրականութիւնը մեր մարմինը կ՚ենթարկէ նման ծփանքներու: Դէպի ոճիրը, անհեթեթը, վսեմը, այսինքն` դէպի կործանումը մեզ խելօք ու պարկեշտ ընծայող օրէնքներուն, անհրաժեշտ է այս նախապատրաստութիւնը: Փլելէ առաջ` տարերային հեծկլտուքին կը նմանի այս վիճակը, որ կը զգան տունին ներսինները: Չափեց կրկին երիտասարդը: Ու ողորմելի էր անոր նայուածքը, նուաստութենէն անդին բեկումով մը: Յետոյ, տխրած չարաչար, սեփական կործանումին ստոյգ պատկերէն, որուն վրայէն անոր խղճմտանքը ա՛լ վերցուցած էր քառսուն տարիներու վարագոյրը, անցաւ այդ աղբին տեսարանէն ալ անդին, ընկղմելու համար աւելի խոր, իր իսկ նայուածքը ժուժելու անկարող, ըսես մեղքէն յորդող աչքերէն վանուած` դէպի սիրտը: Մեր սիրտը գերազանց ապաւէնն է այս տագնապներուն ատեն: Հոն կ՚ապաստանինք, երբ մեր ուղեղը դաւաճանէ մեզի: Մա՜հ թող կանչէ անիկա, որ կէս դարու ճգնութեամբ կը կարծէ ինքզինքը արժանաւորապէս հանդերձած ըլլալ գերագոյն այդ րոպէին: Անհատ մը, իր պզտիկ սահմանէն: Ու խորհիլ, որ երբեմն ամբողջ ժողովուրդ մը ուրիշ բան չ՚ըներ այդ մռայլ հանդերձանքէն դուրս: Անոնք` որ մեր պատմիչները կը կարդան, կը վարակուին այս պատկերին տիրակալող մշուշէն: Ե՞րբ գտան մերինները ատեն, շէն քաղաքները ու մեր զմայլելի երաժշտութիւնը ու մեր դժբախտ հոգիին մէջ այնքան թանկ երեսակներու յարդարումը իրագործելու, քանի որ դարեր ու դարեր երկինքին այլամերժ սպասը ըրին ու իրենց օրերը այդ անկիւնէն արժեւորեցին: Մա՜հը: Որ կրնար սպասել ճամբուն ոլորքին ու Սողոմին մեկնումէն առաջ կրնար քայլ առնել դէպի սօսին: Ի՞նչն էր, որ Սամունը կ՚ընէր այդքան զգայուն այդ հանգիստին, այնքան հասուն գալիքին: Այս րոպէները գեղին քար խղճմտանքները խմորի պէս կակուղ կ՚ընեն: Կէս դարու պղնձակուռ ամբարիշտը հոգեւարք մտնելէ առաջ կը մեղմանայ ու կը կանչէ իր սնարին տէրտէրը ու կը բանայ ժանգոտ դուռները իր մեղքին: Ինչու՞ այսքան ուշ: Հարցուցէք Սամունին, որ ջանաց հասուննալ ամէն տարի, բայց Աւագ Հինգշաբթիները միշտ ալ ճամբու դրաւ, ի՛նք` որ կ՚ապրէր այդ խոստովանանքին համար եւ ոչ` ուրիշներուն պէս նոր մեղքերու բջիջները մեղրելու: Ու եկած էր<ref>եկած է, սրբագրուած՝ եկած էր</ref>պահը, ուր անոր անցեալը, մա՛նաւանդ ամէնէն սեւ մասը, միակտուր` ինչպէս մեծ կրակէ մը անցած խաւար ապառաժ` կը կենար ոտքի, ու անցք, դուռ կը պահանջէր շուարուն ծերէն: Յետոյ` նման մէկու մը, որ շատ վճռական որոշում մը առնելէ առաջ, բոլոր վարանումները կը նետէ մէկդի` անիկա վանումի այդ խուլ շարժումը փոխանցելով իր ձայնին գրեթէ խիստ, դաժան` հրամայեց.
– Կեցի՛ր:
Տղայէն առաջ ինքն էր կեցողը:
– Ըսելիք ունիմ:
Կոտրած էր` ինչպէս ճեղքուած ամանի մը ձայնը:
Կը դողա՞ր, թէ կը վախնար: Բացուած էր կուղպ ափը:
Մէջէն, երկուքին մէջտեղը, ինկաւ կարմիր գլուխը բողկին:
– Կը տեսնա՞ս, – շարունակեց անիկա, ցոյց տալով բողկը ու զայրանալով մատին, որ չէր գտներ բողկին ճիշդ ուղղութիւնը:
– Բողկ է:
– Ատ, քու գիտցածդ:
Չըսաւ շատ սիրական առածն ալ ետեւէն, որով կը հեգնէր անիկա անգէտները ու զանոնք «կ՚աղէր, որ չհոտէին»:
Նետեր էր նոյն ատեն կաշեգործ վերարկուն, որ պաշտօն ունէր, ամառ թէ ձմեռ, անոր մերկութիւնը պատելու, նմանցնելու համար զայն ձարազգեաց ճգնողներուն: Այդ տեսակ անգիտակից շարժումներ մեծ գուպարի սկիզբ կ՚ընեն տղաքը, երբ կը պատրաստուին գօտեմարտութեան կրկէսը նետուելու: Կենդանիի, աշխած ու շեռոտ նոխազի բարկ հոտ մը զարկաւ Սողոմին քիթին: Մէջտեղ ելան ծերունիին թեւերը, աղօտ կաշիէն տառապէս խարտուած ու խաշած, պիսակ-պիսակ: Բան մը կրծած էր անոնց միսերը, ոսկորներուն տալով պատկերը որդերէ գզուած փայտ իլիկներու: Զանոնք ըրաւ ետ-առաջ ու փտուկ փայտի խուլ խշրտուք մը անցաւ Սողոմին ականջներէն: Վէրքեր, կոճակ-կոճակ, սեւ ու կարմիր: Բորո՛տ: Այսպէս կտցուած<ref>կացուած, սրբագրուած՝ կտցուած ?</ref>, խայտոտ, ու հերկուած` մինչեւ դեղնութիւնը ոսկորներուն, սարսափելի էր անիկա, քան անապատի բոլոր սուրբերը, որոնց մարմինը կը պակսէր իրենց հեքիաթներէն:
– Գլոխն է:
– Գլո՞խը:
Սողոմը նայեցաւ չորս դին ու անոր զարմանքը կը լայննար, թելադրուած մերկ թեւերուն սառուցիչ նկարէն: Չէր տեսներ բան մը, որ մօտ ըլլար գլուխի մը եւ կը նեղուէր չհասկնալով:
– Հա՛, անոր:
Ոտքը դպաւ բողկին, տարօրէն զգոյշ ու վախկոտ: Յետոյ` եղերական տրտմութեամբ մը.
– Անոր գլոխը<ref>գլուխը, սրբագրուած՝ գլոխը</ref>:
– Որո՞ւ:
– Եղիային:
Խե՞նթ էր այս մարդը:
Շփեց ականջները, աչքերը սեւեռ կարմրուկ բողկին: Բայց ուրկէ ո՛ւր, անոր այցելեց նմանութիւն մը գետնի բողկէն ու Եղիա մարգարէին գլուխէն: Այդ օրերուն գեղի դպրոցներուն մէջ ազգային պատմութիւնը փոխարինուած էր սրբազան պատմութեամբ: Գիրքը` որուն վրայ կը դողար Սողոմենց Սողոմը, շատ մը պատկերներ կը պարունակէր, որոնցմէ մէկը կը ներկայէր զարհուրելի մարգարէն երկինքէն բոց իջեցնելու համար ատամներն ու կռուփները սեղմած, բայց գլուխէն ճղճիմ, տարօրէն փոքր, խոտոր համեմատող անկիւնոտ ու գիշատիչ անոր դէմքին: Խոշոր բողկ մը` ինչպէս սրախօսած էին ատենին դպրատունը, թէեւ վախով: Պատկերին ճերմակ մասը -այսինքն` ամբողջ գանկը– տղեկ մը ներկած էր Զատկուան կարմիրով, հաւկիթ մը հանելու համար անոր ձուաձեւէն: Այդ իսկ յարդարանքով գլուխը առած էր նմանութիւնը բողկին, կոթէն այդպէս բարակ ու ամրօրէն տեղաւորուած տնկուած ուսերուն ակօսին: Այս վերյիշումները րոպէ մը գրաւեցին անոր ուշը: Յետոյ փորձեց պատկերը հանել դուրս ու դնել Սամունին, բայց յիմարութիւն մը ընելու վախը արգիլեց զինքը: Ու կը զսպէր ինքզինքը խօսքէ ու խնդուքէ, պինչերը սեղմած մատներուն ներքեւ, ջախջախելով ժպիտի ոլորքները, որոնք ձեւի կ՚ելլէին:
– Եղիային, տղա՛ս:
Սամունն էր` հաւաքած ինքզինքը: Երկարող լռութիւնը երբեմն կ՚ուժաւորէ մեր վարանոտ խղճահարութիւնը: Ու անոր վերջին բառը թաց էր ու գորովոտ, իրական հօր մը բերնէն, որ չի կրնար մոռնալ իր թաղած զաւակը, տարիներ ետքն ալ: Արցունքը ինկաւ անոր աչքերէն, դեղին յատակէն քիչ մը պղտոր բխումով:
Ինչո՞ւ կու լար:
«Երկու թուրի մէջ»` Սողոմը, յուզուած` ինչպէս խորապէս շահագրգռուած, կը զգուշանար խօսքէ:
– Ամէն օր հեղ մը ուտել կու տան:
– Ո՞վ:
– Անոնք:
Կը նայէր քիչ մը բաց, վարանոտ ու համեստ, մէկը չբարկացնելու յայտնի հոգով մը:
Ու անհուն էր անձուկը անոր երեսին: Ու վախէն հալած պաղատանք էին անոր աչքերը արցունքէն նեղուած, որոնք կը մշուշէին աղաչանքը, որ մեր նայուածքը կ՚ընէ երբեմն այնքան սրտառուչ ու կը յուզէ մեր դէմինը: Բայց ինչ որ ուշագրաւ էր ամէնէն աւելի, ուրիշներէն օգնութիւն սպասողի իր նկուն, սայթաքուն վիճակն էր, սանկ փաթթուիլը մարդուն, որուն մէկ ոտքը ներս է անդունդէն ու թեւերով կը պլլուի շրթունքի թուփին: Դիւրին, երազներու մէջ պատահական արագութեամբ մը այս պատկերները կը փոխուէին անոր երեսէն: Յաջորդութիւն ըլլալէ աւելի, բոլորին ալ համերանգ խորքի մը վրայ համակարգ ծաւալո՛ւմը, որ ջուրին մէջ մտնելէ առաջ մարդոց դէմքերը կ՚ընէ աշխարհին ամէնէն եղերական տեսիլքներէն մէկը: Ուրիշ չեն նաեւ դէմքերը անոնց, որոնք դանակին կ՚երկարեն իրենց գլուխները:
– Ինչո՞ւ կ՚ուտես<ref>կ՛ուզես, սրբագրուած՝ կ՛ուտես</ref>...
Հարցուցած ըլլալու համար, ընդմիջեց Սողոմը, որ սրտէն գալարուած կը հետեւէր Սամունին, ու անոր երեսներէն եկած ու անցած վրդովումներուն:
– Դո՛ւն եղիր` մ՚ուտեր:
– Ի՞նչ է կերածդ:
– Գլոխը տղուս:
Սողոմէն դարձեալ վրիպեցաւ իմաստը այդ պարզ, հասարակ բառերուն:
Արտաբերումը, սարսուռը, որուն անցքը, քայլքը զգալի էր դուրսէն ու անոր մատը` ինչպէս թարթիչները կը ձգէր իր հոսանքին մէջ, ըսուածքի պարզութիւնը ու ձայնին ընկեր գունաթափ, անկարող լքումը կը պահէին այդ պատկերը մարդկեղէն գոյնի, կաղապարի մէջ, որպէս զի Սողոմը խորհէր իր չտեսած խենթութեան: Տարակոյսը այցելեց իրեն, բայց յիմարութեան դասական նշանները ու սա թոռմած դդումը անհաշտ էին անոր միտքին մէջ: Ինչպէ՞ս գիտնար անիկա, թէ խենթերը իրարու չեն նմանիր` ինչպէս չեն նմանիր դաշտի ծաղիկները: Մնաց որ, այս տեսարանումը, տարիներու կրկնումովը, վերածուեր էր Սամունին շատ բնական մէկ արտայայտութեան: Խենթերը կը կրեն իրենց մտապատկերները ոչ-խենթերու նման, երբ ծալքի մտնէ ուղեղը, այսինքն` գլանը ընդունի այցելուներուն: Ստոյգ իմա՞ստը «գլուխ ուտել» բացատրութեան:
– Դուն եղիր տէ ` մ՚ուտեր:
Կրկնեց անիկա ու կղպեց աչքերը: Երկու բթամատերուն միջնայօդի ոսկորները խցանի պէս մխելով անոնց փոսիկին: Դուռ մը աւելի զգուշութեամբ պիտի չգոցուէր: Որո՞ւ դէմ:
Նոյն ատեն անոր առաջ ծռած դէմքէն, ինչպէս կը պատահի, երբ մենէ ուժով թաթ մը կը ծանրանայ մեր ծոծրակին, անոր շրթները, իրենց անկիւնակապերուն վրայ պրկուած անտես բանալիէ մը, կը կլորնային իրենց կեդրոնէն, շինելու համար նեղկուկ անցք մը: Այդ վիճակին մէջ, անոր բերնին ձեւը նման էր ուլականջի մը խեփորին, բռնի բացուած: Սարսա՛փ, անոր մօրուքին թանձր ալիքը տարտղնելու, լարելու չափ ուժգին: Զզուա՛նք` որ անոր երեսի ակօսները օձի կռնակներու նման սողալու կը հանէր կարծես ու տագնապի կը մատնէր ամբողջ արտայայտութիւնը: Յետոյ` ուժին տակ ընկրկում: Ու բառեր. բեկո՛ր, աղաչագին ու խեղճ, բայց բաւական, որպէսզի երեսին կատարուող տեսիլքը չմնար առեղծուած: Այս ցուցմունքին համեմատ անտես մատներ անոր բերնի բացուածքին դրին աչքերը իր միամեայ մանկիկին, որ մեռած էր մօրը ծոցին, ասոր հետ պատուհանէն վար նետուելէ ետքը: Ու անզօրութիւնը մարդերու խիղճին: Անիկա ընդունեց այդ աչուկները ո՛չ իբրեւ մեռելի, այլ` իբրեւ ողջի, խիղճի խայթէն աւելի հզօր ցաւով մը խորովուած: Ու կ՚ուտէր անիկա իր տղուն կեանքը, այդպէս մանրադիր: Յաջորդեց ծամելու պատկերը: Իր բառով` աղօնը, աղօրիքներով: Ու սոսկալի բան էր լսել խուլ աղացուիլը միսին, որ փշուր-փշուր, ինչպէս տան երկանաքարէ մը,<ref>յաւելում ստորակէտի</ref>կը յորդէր դուրս հերձատամներուն քակուած ցանկապատէն: Յետոյ` լեզուով լորձնում: Կուլ տուաւ անիկա ու լռեց: Պատկերը կը մնար պարզ ու ընտանի: Արեւը խաղաղութիւն էր ու արիւն: Սօսին բիւրեղեայ նուագ, հո՜վը` ա՛յնքան, ո՛րքան էր պէտք, զգալի ընելու համար թեւերը հրեշտակապետին, տիրապետող դէմքը երեւոյթին:
Բացաւ բերանը:
Նոյն անտես մատները հոն դրին միսը իր կնիկին<ref>կծիկին, սրբագրուած՝ կնիկին</ref>, որուն խմորը կը կպրանար, կը ձիւթոտէր ու կը փակչէր անոր լինտերուն, իբր ամէնէն աղտոտ, գարշագին բանը աղտի այս աշխարհին: Ու անոր դէմքը անցաւ աքցանումի ու փշաքաղումի նոյն զգայութիւններէն: Սարսափին կը խառնուէր բարկութեան նուաղ հով մը:
Ու հակառակ հրեշտակապետին ճնշումին` անիկա յօնքերը կը պռստէր ու խուլ քրթմնջիւնով կ՚ընկերացնէր ծամելու գործը: Ո՞վ էր յանցաւորը աղէտին:
Երրորդ անգամ բացաւ անիկա թշուառական իր բերանը: Ու նոյն մատները հոն նետեցին ամորձիքները իր աղբօրը:
Կցկտուր նախադասութիւններ, հետզհետէ ամբողջացող բառեր կը լուսաւորէին դժոխագիր այս հաղորդութիւնը: Ու, անտես թելադրութեան մը ներքեւ` Սամունը կը կրկնէր տղու նման հեգելով բառերը, որոնք յայտնութիւն կամ խոստովանանք, իմաստ մը կու տային հինցած տրամին: Պատմելու շնչատ կերպը, շարժուձեւով պաշտպանուած, կ՚ըսէ նո՛յնքան, ո՛րքան լիալիր կերպը: Ագռաւ մը ուրուացաւ սօսիին գագաթին: Ու դիակի հոտ մը բռնացաւ անոնց ուղեղին: Սամիկ Սամունը մահէն վախնալուն չափ կը վախնար սեւ թռչունէն, որ ձգած գեղը, զայն եզերող աղբանոցները, կու գար թառելու սօսիին, իր դիակը սպասող, խուզարկու ձեւով մը երկարած կտուցը դէպի ծերունին: Ամէն օր, անգամ մը փնտռելէ ետքը, կը սուզուէր վար, անհանգիստ ու նկուն ընելով ծերուկին սիրտը:
– Մերե՛թ:
Չկրցաւ զսպել անէծքի բառը: Այս բացագանչութեամբ անիկա ազատել կը կարծէր իր մեռելը պատառող այդ կտուցէն: Գրուած էր, որ մեռնէր ինքը իր ճգնարանին մէջ: Կ՚ընդունէր այդ պատգամը: Բայց չէր հաշտուած անօրէն թռչունին անհամբեր ախորժակին հետ:
Աւարտա՞ծ այս դժնդակ խոստովանութիւնը: Հոգեւարքը գեղերուն մէջ ունի այս կարգի մերկացումներ: Երիտասարդութեան մեղքը, որուն դիակը ընկղմած կը պահուի կեանքին ու սեռին յորդ ալիքներուն ներքեւ, յիսունէն ետքը քիչ-քիչ կ՚ելլէ վեր, դէպի երես: Ամէնօրեայ եկեղեցին, գիշերային պատմումները, մահուան մօտիկութիւնը մշտական տեսիլքի մը պէս մեղաւորին աչքին կը բռնեն մեղքը, որ կ՚ուժովնայ ու մինչեւ հոգեւարք կ՚ամբողջանայ իր ուրուային շէնքին վրայ: Այդ է պատճառը, որ հոգին յանձնելու գործը երբեմն օրեր կը տեւէ: Սամիկ Սամունը մօտեցա՞ծ էր դրան:
Հագաւ կրկին վերարկուն, որով մէջտեղէն կը վերնային բորոտ, ահաւոր անոր թեւերը: Բաց` աչքերը: Առաւ գետնէն բողկը, պարպուած իր յուռութքէն: Դէպի պարզ պատմումը անիկա եղաւ հանդարտ: Ըրաւ ատիկա, մարդկօրէն, սատանային ճիտին փաթթելով ամբողջ բեռը իր արարքին: Այս յաւելուածով` անիկա լրացուց ինչ որ դեռ կը մնար թերի այս ամէնէն: Իր գաղտնիքը իր առջին` անիկա կը նմանէ ր մերկացուած պառաւի: Եղկելի ու արգահատելի հաւասարապէս: Քառորդ ժամը բաւ է եղեր, որպէսզի մարգարէ, եօթն հեղ սուրբ, աստուածամերձ գուշակ, սիրտեր կարդացող Սամիկ Սամունը կործանէր ի սպառ ու իր երիտասարդութեան ոճիրին վրայ, մնար ծնրադիր` ինչպէս աւերակներու ոգի մը, որ բզիկ-բզիկ փուլ եկած գեղեցիկ պալատի մը գետնամած սիւնին, կը նայի անթարթ ու չի հասկնար:
Ամբողջական ու յստակ այս տախտապարումը: Խօսելու ստիպուած էր անիկա դանակին տակը Միքայէլ հրեշտակապետին ու անոր նիզակին ներքեւ ընդունած միսին կտորները սեւեռուն մատներէն:
Քառս ու ն տարիէ ի վեր անկուշտ տզրուկի մը նման իր սրտին փակած սա գաղտնիքը այսպէս թափելով դուրս, անիկա մէկէն թեթեւ գտաւ ինքզինքը: Կարծես հոգիին խորէն վերցուած ըլլար դագաղ մը մեղք: Այս թեթեւացումը անդրադարձաւ տանջահար անոր դէմքին, ուր խաղաղութիւնը կը հանգչէր մարդկօրէն եւ ոչ հրաշալիին անկիւնէն: – Դա՞սը: Բայց պարզ էր անիկա: Աստուա՞ծ կը ղրկէր Սողոմենց տղան, թէ սատանան: Գիշերը պիտի տար պատասխանը այս հարցումին:
Սողոմենց տղան ապրած էր բաւական, գոնէ հոտուըտալու չափ իմաստը այս տրամին: Ու Սամունին մէկ պարբերութիւնը տարօրէն կը լայնցնէր պարզ այս պատահումը: Ծերունին կը հաւատար, թէ աշխարհքին ամէն մէկ քարին տակ կը հանգչէր իրենին նմանող ու աւելի ալ վար ողբերգութիւն մը: Մարդը գազան է, ու ամէն տեղ է անիկա: Ու անոր ճիրաններուն մէջ ժամանակը` խեղճուկ կտաւ: Դարերը դիւրին չէ, որ կը շրջու ին ու տարին, օրերու իր շղթային մէջ չի փախցներ առիթը: Անիկա ծովերէն անդին ու ծովերէն ասդին ով գիտէ որքա՜ն ձեռքերու մահ ու դանակ կը դնէ սիրականներուն մա՛նաւանդ դէպի սիրտը: Անսասան էր Սամունին վստահութիւնը այս կէտին: Անշուշտ դդում էին մարդիկ, հասկնալու այն զսպանակները, որոնք Չարիքը այսպէս հանդերձած էին մարդոց կրունկին: Անշուշտ մարդկային բան էր տակաւին հաւատալ պատուհասին, որ կը հաւասարակշռէր մարդերուն սա անսփոփ թշուառութիւնը, մեղքէն նուաճուելու ու երկինքէն չհրաժարելու դժնդակ ճակատագիրը: Ու արդար էր, որ իր քաւութիւնը սկիզբ առնէր դեռ այս աշխարհէն: Փարատեցան խոստովանանքին «անհանճար տրտմութիւնները» ու քաղցր հաճոյքի լայն երանգ մը կը մեղմէր անոր արտայայտութիւնը հետզհետէ, երբ սաղմոսէ սաղմոս, առակէ առակ անիկա մտաւ Աստուծոյ ճամբաներուն մռայլ բաւիղները: Զինքը մտիկ ընող մը պիտի սիրէր այս հաստատ, գեղջուկ միսթիքականութիւնը, որոշ հեռանկարով, շահով: Անիկա կը հաւատար իր ճգնութեան իմաստին: Արտակարգ պատահարները, անգամ մը միջոցին մէջ զետեղուելէ ետքը, կը թեթեւնան իրենց զարտուղի, վիրաւորիչ կողմերէն: Նախաոճիրը անշուշտ աւելի դժնդակ է, քան վերջազիղջը: Մտածման իր խեղճուկ գործիքը տանելով աւելի առաջ` Սամիկ Սամունը հաստատապէս գիտէր, որ մարդոց ստուարագոյն մասը թաթին ու շապիկին տակն էր մեղքին, որ դուրսի աշխարհին պատկերն է մարդէն ներս: Ա՛ն աշխարհին` զոր կը յօրինեն մեզմէ անհաս ուժեր, – հովն ու ձիւնը, կրակն ու ջուրը, շարժն ու պատերազմները: (Անուանեցի մեծ զսպանակները մարդոց, մինչեւ նոր ժամանակներու մուտքը): Ո՞վ էր հեղինակը այս չարիքներուն: Բայց ո՜վ` մա՛նաւանդ հեղինակը մեր իսկ ոճիրներուն: Ինչո՞ւ աս մէկը ծնի հեզ ու գողտր, ու ան միւսը` լիրբ ու գազան: Ինչո՞ւ աս ազգը ըլլայ անուշ ու հողը փոխէ ոսկիի, ու ան միւսը ըլլայ դաժան ու ոսկին վերածէ կուպր ու աղբի: Առտուն գառնուկի պէս տունէն դաշտ իջնող տղան, ինչո՞ւ, իրկունը դառնար անկէ գայլի կզակով: Առանց արատի, մօրը ծոցէն աշխատանքի դրուած պատանին, ինչո՞ւ, քանի մը տարուան մէջ, պլլուէր մեղքին ու տունին խաթունին ծոցը մտնէ՜ր: (Սողոմը նայեցաւ առջին): Ինչո՞ւ վարդի պէս անհուպ աղջիկը բացուէր պիղծ ու օտար ցօղերու, ու կինը խաբէր այնքան դիւրութեամբ ծոցի էրիկը, ուրանար մեղքը, լողար անոր մէջ ու մուշտակաւոր ժամ վազէր Ս. Հաղորդութեան: (Սողոմը կը նեղուէր): Կը խաբենք հեշտանքով: Կը սպաննենք սիրով: Կը ստորանանանք հաճոյքով ու վայելք, գեղեցկութիւն ալ կը դնենք մեր անձը խորտակող ամէն նուաստ արարքի մէջ: Բոլոր այս դատումները Սամունին մէջ վերացում ըլլալէ աւելի` համառօտում, եզրակացութիւններ էին բազմահազար դէպքերէ: Ե՞րբ` քններ ու դասաւորեր [էր]<ref>յաւելում պակսող բառի՝ էր ?</ref>այս ամէնը: Բայց մինակ ոճիր մը երբեմն յիսուն իմաստութիւն կը հերքէ: Անոր բառերէն կը պարզուէր, որ գեղը, մինչեւ իր խորագոյն ու նրբագոյն յուզումները,<ref>յաւելում ստորակէտի</ref>կը մնար դեռ ողջ, այս մարդուն կաշեպատ միսերուն տակ: Ու տարիներու ճգնութիւնը բարակ փոշիով մը միայն ալեւորած էր անիւները անոր կիրքերուն, զսպանակները զգայարանքներուն: Ու գիտցէք, ողջ են գեղերը, այսինքն` թանձրագոյն մեղքերը մենէ բոլորին ալ մէջը, ո՛րը մետաքսով, ո՛րը քուրձով, հոտած կամ շլացիկ, որդնոտ կամ պուպրիկ, մանկամարդ կնոջ մը նման տարփաւէտ ու ծերուկի մը պէս պապակուն<ref>պապաջուն, սրբագրուած՝ պապակուն</ref>դէպի սեռը, շրթունքը: Բայց մէկէն կ՚իյնար մարգարէական խստութիւն` թէ՛ ձայնին եւ թէ դատումին մէջը, երբ կը ծանրանար կիներու մեղքին: Իր ողբերգութիւնը ձգելէ առաջ ճակատագրին անիւին, որպէսզի գզուէր աղտոտ բամպակի պէս, անիկա կը զարմանար, ընդարձակ զարմանքով դեւին, որ մարմինն է կիներուն: Անապատականի դաժան վաւաշը դիւրին էր կարդալ այս կատաղի յարձակումին տակ: Անոր այդ գորշ ակնոցին տակ կը չքանային կիներուն արտաքին ցուցմունքները, գոյնէ, միսէ, աչքէ ու բիւրազան ուրիշ հրապոյրներէ ու կ՚ըլլային մէկ ու նման, – սեւն ու ճերմակը, շնորհալին ու անկէ զուրկը: Տարօրինակ էր, որ չխօսեցաւ իր կնիկէն, զոր ամէն օր հեղ մը թուքի մէջ կը խղդէր ածուխ իր միսին` ինչպէս հոգիին համար: Թէեւ ամէն օր ըլլար մտածած անկարելի այն պատահմունքին, որ տգեղութիւնն է կիներու վրայ, բայց նոյն ատեն անհուն ձգողութիւն: Ասկէ դէպի տարփանքը, բայց խելայեղն ու ոճրարարը ճամբա՞ն: Կայ անիկա ու անհաս են անոր ճամբաները մեր միջոցներուն: Չե՞ն եղած ճիւաղի մարմինով կիներ, որոնք ներշնչած ըլլան ամէնէն անըմբռնելի զգլխանքը: Գեղը շատ չի ծանրանար աղուոր կիներուն իր երգերուն մէջ, երբ կը գովէ գինովութիւնը զգայարանքներուն: Ու յայտնապէս կը շեշտէ արտասովոր համը, որ միսերունն է: Տխեղծը, տգեղը, ծուռումուռը, խեղը, նոյնիսկ խենթը կը գրգռեն անասնական կիրքեր: Այդ խօթացած մարմինները երբեմն գերաճուն զգայարանքի մը վրայ կը փոխադրեն հոգեկան ցօղը,արոմը (arome) ու ատով կը տիրեն, ստուերի մէջ թաղելով իրենց պակասները: Ու գեղը կ՚երգէ անոնց հրահրած հզօր խենթութիւնները: Բայց տխեղծ կամ ոչ, կինը պահեր ունի, որոնց ոլորտէն անիկա կ՚ազդէ` ինչպէս ճակատագիրը, այսինքն` կոյր ու վերջնական: Այդ պահերուն տղոց սիրտը աճած խմորի կը նմանի անոնց ափին: Եւ անոնք կը խաբեն ու կ՚ուրանան անպատում բնականութեամբ: Յիմար է մարդը, որ հաւատք կը դնէ փտած այդ նաւակին, կիներու ծոցին: Աւելի յիմար ա՛ն` որ անոնց սիրոյն մեղքի կը մտնէ՛: Վասնզի նոյն այդ հրաշքով, անոնց ծոցէն դէպի ոճիրը` ճամբա՜ն կամար է ոսկի: Տղաքը, աչքերնին մշուշ, կը մտնեն տակը այդ կամարներուն ու կ՚արթննան արիւնի, առնուազն աղբիւսի մէջ:
Քանի՛ կը խօսէր, ա՛յնքան կը բացուէր անոր հոգեկան հորիզոնը: Այնքա՛ն միւս կողմէն կ՚անձկանար հոգին Սողոմենց տղուն: Նոյն ատեն տեսակ մը տխուր, ծեծուած անկեղծութիւն,<ref>յաւելում ստորակէտի</ref>անկէ` զոր մեղքի նոյն սանդին մէջ տրորուածները կ՚ունենան իրարու դէմ,<ref>միջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>իրենց մենութիւններուն<ref>մեծութիւններուն, սրբագրուած՝ մենութիւններուն ?</ref>կը պարագայէր այս խորհրդածութիւնները, կը գունաւորէր ու կը տեղաւորէր երկուքին ալ գլխուն: Մահամերձը դուրս է ձեւէն: Սամունը կրնար յանձնել իր հոգին մէկ գիշեր ետքը: Վճարուա՞ծ: Քաջութիւն էր պէտք նման ստուգութեան մը համար: Իր ետին` քառսուն տարուան միապաղաղ ճգնում: Անկէ աւելի վար` երկնանուէր պատանութիւն: Երկուքին մէջտեղը` ճարմանդ մը, սեւուկ կնիկի մը միսէն ու գերեզմանի մանրանկարներ: Բայց այդ ճարմանդը հզօր էր գոյնէն ու կը նետէր իր ցոլքը քառսուն տարիներուն ընդարձակ տափաստանին ու կը ջնջէր շնորհն ու իմաստը անոր պատանութեան: Անբաւակա՞ն ուրեմն իր աղօթքները, զրկանքը, հրաշքները, լուալու համար կուպրի որոշ այն փայլը, բանաստեղծ մը պիտի ախորժէր ըսելէ` փողփողումը, որ յատակն էր կազմեր անոր օրերուն, ու մինչեւ զղջումի սա տեսարանին: Սամունը պիտի չգիտնար ընթացիկ պատահմունքը, որուն համեմատ մեր ապրումները երբ ենթարկուին տեւողութեան միակերպ թմրումին<ref>թմրումին ? թրմումին ?</ref>, հարկադրաբար փոխուին պիտի իրենց հիւսուածային յօրինման մէջ ու պիտի հագնին ստուերամոյնքը մեր հոգեկան խարիսխներուն: Ա՛ն` որ քառսուն տարի հող է կործած բահովը կամ թիովը, հացն անգամ պիտի տեսնէ անոր երանգով: Ա՛ն` որ քառսուն տարի մեղքի մը մշուշին դէմ պաշտպանած է իր զգայարանքները, հանգիստն անգամ պիտի շփոթէ մեղքին հետ: Չաղօթելը մե՜ղք է: Ու Սամիկ Սամունը չէր գտած ճամբան, որ կը մաքրէ իր մեղքերը: Միակ իր մխիթարութիւնը, գիրքերն ու հեքիաթնե՜րը, որոնց մէջ իրեն չափ մեղաւորներ, նոյնիսկ աւելիներ, այսինքն` կուռքերու պաշտօն ընծայողներ: Աստուծոյ դէմ սատանային հետ դաշինք կնքողներ, եւ կամ ուրիշներ, իրենց մարմինը մեղքին աղբովը պարարելէ ետքը, իրենց հոգին ալ ժանգի կապողներ, որոնք ազատեր էին սանդարամետէն ու կուպրը կը փոխէին ոսկիի: Օրինակնե՞ր: – Ո՞վ աւելի շատ մեղք է հնարած, քան ինքը, սաղմոսերգուն: Ու մեծ սուրբերը հեթանոս դարերու, որոնք աշխարհքին համերէն իրենց ակռաները փտեցնելէ ետքը ինկեր էին անապատ ու փակած իրենց հաշիւը կեանքին հետ, անհուն վաստակով: Անառակ որդի՞ն: Անշու՛շտ: Ու բոլոր անառակները, Այս պատրանքը իր երկսայրի երեսներովը –դէպի դժոխք ու դէպի դրախտ– անհրաժեշտ էր, որպէսզի, գերեզմանի մուտքին, քաղցր սփոփանքով, փակէր անիկա մեծ ողբերգութիւնն իր կեանքին, խորտակուած արշալոյսէն իսկ: Չեմ գիտեր ուրիշներ, այսինքն` Սամուն չեղողները ի՛նչ պիտի գտնեն իրենց աչքին դէմ, երբ երկու աշխարհներու սահմանագիծին կենան վերջին անգամ ու ջանան տեսնել: Սամունին ուժերուն աշխարհիկ նուազումին դէմ, յայտ է, որ կ՚աճէր միւսը, ա՛ն` որ իբր հեռադիտակի մը գլանէն կ՚առնէր շառայլները միւս աշխարհներուն, լոյսի ու կուպրի հաւասարապէս: Ու կ՚ըսէր անիկա, – Խոտն աւելի երջանիկ է, քան սիրտը ամէնէն երջանիկ մարդուն: Անցաւոր է աշխարհին վրայ ամէն բան, ամէնէն առաջ կնոջ մարմինը: Վնասակար է ուժգին ամէն ձգողութիւն, ամէնէն առաջ ա՛ն` որ կիներուն աչքէն ու յիշատակէն ողջ կ՚ապրի մեր մէջ ու մեզ խենթ կ՚ընէ: Ցուրտ է ձի՜ւնը, բայց տարիք կու տայ<ref>տարիք կու տայ ?</ref>: Ամէնէն ճերմակ կի՞նը, – փէշերով արցունք կամ փուռերով կրակ, կամ առու արեան եւ կամ փողոտում: Քիչ է Յովհաննէս Մկրտիչին անէծքը: Հեռու կիներէ՜ն: Հեռու մա՛նաւանդ անոնց պատկերէն, որ աւելի թունդ է, քան անոնց միսը: Վա՜յ անոր, որ կը հալածուի անոնց պատկերէն: Ու կ՚ըսէր Սամիկ Սամունը. – Հանգիստ թող ընեն ոսկորները, վասնզի կնիկներուն կրակը փոշի կ՚ընէ, երբ կ՚անցնի անոնց բաւիղներէն: Հանգիստ թող ընեն տղոց աչքերը, վասնզի անոնց մետաքսը կ՚այրի կիներուն բոցէն: Պղպջա՛կ` սա երիտասարդութիւնը, որուն վրայ այնքան կը դողդողանք: Պղպջա՛կ` քառսուն, յիսուն, հարիւր տարին` մարդու մը կեանքէն, ու դարերը ազգերու կրկէսէն: Սողոմենց տղան շփէր աչքերը, ու նայէր երկինք: Ու նայէր հօ՜րը, զոր կը տեսնէր ահա Սամիկենց Շմաւոնը, անուժ աչքերով, բայց կը տեսնէր հայլիի նման: Ու նեղն էր անիկա, Սողոմենց Հայրապետը, գլխիկը ափին ու խոր տագնապով: Զաւակը թաղող հայր մը միայն ատանկ ճիտը ծուռ նստէր պիտի իր տղուն հողքին:
– Նեղն է երկինքը, Սողոմենց տղայ, – ըսաւ անիկա ու վերջացուց այս խռովիչ մենասացութիւնը:
Սողոմը երկու ձեռքերով ծածկած էր վրանները ականջներուն: Բայց շեփոր մը կը պոռար անոր մէջ.
– Նեղն է պապադ, պապա՛դ, պապա՛դ…
………………………………………………………………………………………………
Երբ Սողոմենց տղան դարձաւ անտառին առանձնութեանը, արեւը հաւաքած էր իր լոյսը ճամբաներէն ու բարձրադիր գագաթներուն վրայ կարմիրները կը հոծնար: Հողին ու տերեւներուն<ref>արեւներուն, սրբագրուած՝ տերեւներուն – ?</ref>մեծ մսուքը ծայր տուած: Զարմացաւ փուշ-փուշ մսելուն: Կարծես պաղը ասեղ-ասեղ իյնար իր միսերուն: Ընթացիկ զգայութիւնները իր մէջ ենթարկուած էին տեսակ մը ձեւազեղծման, երկարումի, աղօտայնութեան: Ու խոր տրտմութիւն: Ու անդոհ` որ կը կանխէ մեծ կործանումները: Այս նուազումները<ref>նուաղումները, սրբագրուած՝ նուազումները ?</ref>անիկա չկապեց լոյսի պակասին այն գլխաւոր պատճառով, որ ինքը մեծ, պայծառ կրակ էր այդ պահուն: Խախտուա՛ծ իր միտքին խարիսխներէն` ինչպէս մարմինին զգայութիւններէն, քալելով իբր մեծ քար մը, զառիթափն ի վար, անդո՜ւնդը: Շատ մօտիկն էր ան լրիւ խենթութեան: Հազիւ ուրուացաւ ելքին պատկերը<ref>ելքին պատկերը – ?</ref>, որ աղօտ թուղթի կտոր մըն էր, մօտիկը դրուած իր սա վիճակին: Ան կը քալէր կորաքամակ, մեծ բեռան մը ներքեւ: Ու անոր առջեւէն, Սամունին ողբերգութի՜ւնը, որ կը լեցնէր կիրճի ձեւով փոս իր ճամբան, յորդած հեղեղի մը նման<ref>ջնջ. ստորակէտ</ref>ծեծելով եզերքը.<ref>յաւելում միջակէտի</ref>ու արիւն ու թարախ էր իր քշածը: Ու հեղեղին վրայ` սեւ, սեւ անոր կնիկը, որուն արգանդէն սկիզբ կ՚առնէր սա տարօրինակ շարժը: Ու հեղեղին վրայ` միւսները, բանտի տղաք, իբր խլեակներ, նետուելով աջ ու ձախ: Ու հեղեղին վրայ Սողոմենց Սողոմը, մինչեւ դունչը առնուած պղտոր հոսանքէն: Ան չէր անդրադառնար, որ ժամեր տեւող այս գրեթէ կախարդապատում տեսակցութենէն ինչո՞ւ միայն կաղ, մէկ աչքէն կոյր ու «դեւ» այդ կնիկին պատկերը կը յամառէր բխիլ ու դիմանալ: Ո՞ր հրաշքը չքացուցեր էր սօսեսրահին մեծ, երկնային խռովքները ու իմաստալից դատումները ու վճիռները Սամունին, որ, գեղջուկի տարազով, կը բանաձեւէր մեծերուն, վաւերական իմաստուններուն փորձառութիւններն այս աշխարհէն: Քանի՛ կ՚իջնար, ա՛յնքան իր գերագրգռութիւնը կ՚աճէր: Երբ հատան լեռնային նկարագիրները ու բլուրներուն առաջին կորութիւնները գծագրուիլ առին, պատրաստուող մութը պատուհաս ու դժոխք ուրուացուց, բայց անյաջող` հակակշռելու առքը ներքին պատկերին: Սողոմէն վեր ուժեր տգեղ այդ կնիկին քով մէկ գիծի դրին Նալպանտենց հարսը: Այդ անկիւնէն, երկու նկարները կը ստանային ձգողութիւն մը, որ վեր էր իր ցարդ զգացածներէն: Այս շոգեւորման ընդմէջէն անոնք կորսնցուցած էին անձնաւորման տարրերը ու կը տպաւորէին իբր անանուն առեղծուածը անո՛ր` որ դարերը լեցուց ու պատասխան չունի դեռ…: Կէսօրուան թթաստա՜նը, հիմա ողնուած<ref>ողկուած, սրբագրուած՝ ողնուած [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>նկար, ուրկէ վերցուցած ըլլան ոսկորները: Արտաքին աշխարհին այս գունաթափումը խոտոր համեմատութեամբ կը զարգացնէր անոր ներսին զարկերը: Անոր բոլոր անդամները, այսինքն` զանոնք գոյաւորող թելերը հրմշտուկին, նիզակումին տակն էին գերագոյն այն տագնապին, որ Սամունէն արձակուած անոր կնիկովը թափօրուող, բայց դէպի Նալպանտենց տունը գլուխ առած ամբոխ մը կ՚ընէր անոր հոգին բազմաբերան, բայց միակամ ու մահուան ու ողջակիզումի համախառնուրդ կրակովը կը ջահէր անոր ուղեղը սա մթնշաղին ու կը լարէր անոր թեւերը դէպի լայն պողոտաները արիւնին ու սեռին: Մտապատկերեց պահը, երբ անոր, Նալպանտենց հարսին մերկութիւնը արիւնով ներկելէ ետքը, պիտի տար կրակին ալ սրբագործ հերկին…: Բայց անիկա կը զարհուրէր իր իսկ ցաւէն: Քանի՛ կ՚իջնէր դէպի գեղ, ա՛յնքան կը ճշդուէր այդ տագնապին թնճուկը, – արիւնի ու կրակի առաձիգ կծիկ մը կը կլորնար անոր ուղեղին մէջ, շինուող կայլակի մը նման, որ փլէր ինք իրեն: Ոճի՞ր, ի՛նչ որ կը կաթէր անկէ: -Անշուշտ, քանի որ, ինչպէս կախարդական կճեփէ<ref>կճեփէ ? կճեպէ ?</ref>մը, այդ կծիկէն կը բերէր Նալպանտենց հարսը, այնպէս սրտառուչ, այնպէս քաղցր, որ մեղրի համ մը կը հոսէր երակներն ի վար, քիչ ետքը վերածուելու համար կծու, այրող ուրիշ թելի, դարձեալ Նալպանտենց հարսէն, այս անգամ լիրբ, հեգնող,<ref>յաւելում ստորակէտի</ref>իր «բերանը փաչատելու» համար լուսէ մատները կորաձեւ երկարելով դէպի անկիւնակապերը իր շրթներուն: Դպաւ անիկա բերանին, վանելու համար պիղծ հպումը: Ոճի՞ր` ինչ որ կը կաթէր այդ կծիկէն: Անշո՛ւշտ, քանի որ հաճի Աննան կը փրթէր անոր մէկ ուրիշ ծայրէն, ու Երուսաղէմ, Ս. Յարութիւն, Ս. Մսուր պագած իր բերանովը աշխարհին աղբն ու որդերը կը տեղար աղքատներուն, անօթիներուն, հոտած բերաններուն: Ոճի՞ր, անկասկա՛ծ, երբ այդ կծիկը կ՚ըլլար նոյն ատեն Նալպանտենց Սերոբը, որուն ձեռքերը կ՚երկարէին մինչեւ հարիւրապետներն ու թուրքերը…: Սամուն, երկինք, դժոխք` բոլորը նետուած երրորդ, չորրորդ փլանի:
Մութը ինկած էր ա՛լ, սեւ, անանց[ան]ելի ձիւնի մը նման ու գերեզմանի ճերմակ քարերն իսկ հազիւ իրենց երկար, քառանկիւն պատանքները կարող էին ազատել, ձեւաւորել անոր հաստ շղարշէն: Գե՜ղը` ներքի՛ն, դեղին ու դողդոջ լոյսերու ցան մը միայն, մութին վստահած վայելքն ու դաւը, համբոյրն ու ողջակէզը, միսին<ref>միսն, սրբագրուած՝ միսին</ref>ու ուղեղին ամբողջ խաչելութիւնները: Գե՜ղը` ներքի՛ն, բարի ու գողտր անուններու ձեւեր, քոյր ու պզտիկ եղբայրներ, նշանած ու դեռ հազարաւոր պատկերներ, մեծ մասը մարդոցմէ, որոնց նայեցանք օր մը ու անցանք: Ինչո՞ւ մտած էր մահուան տունը, երբ իր սրտէն պրկուած ջիղերուն համար երկնային հեղումները անժուժելի պիտի գային: Չհարցուց սակայն այդ ինչուն, երբ իր սրունքները ցատկեցին պարիսպը «մահուան դաշտին»: Լեռնէն դէպի գեղ անոր էջքը խուլ սպառնալիքին տակն էր գայլերու զոյգին, որոնք կը հետեւէին անոր, կանխելով ալ զինքը երբեմն, անկիւնադարձներուն, բայց զգուշանալով մօտենալու անոր դաշոյնին հասողութեանը մինչեւ: Ի՞նչ կ՚ուզէին «չարագործ գազան»ները, գործածելու համար Յակոբ Նահապետին բառերը: Լեռներէն դէպի գեղ անոր էջքը ձգողութեան տակն էր գնչուներուն կրակին, որ գերեզմանին աջին, ընդարձակ արօտէն կը փայլէր ու կը տժգունէր, բայց կը պահէր, ամբո՛ղջ, անոր աչքերուն դիմաց, նկարը խռովիչ գուշակին, որուն ցոյց տուած ճամբան սկիզբ կ՚առնէր Ս. Ըռըստակէսի սօսիէն: Ո՞ւր: …Միւս կողմէ` նոյն այդ էջքին ատեն, անիկա ատեն-ատեն, ունեցեր էր, այդ աչքերուն առջեւ պաստառի մը կտորը, ուր ոսկեդիր կը վառէին Սամիկ Սամունին վերջին բառերը, կայծկլտուն, երբեմն մեռելային կապտութեամբ յատակի մը վրայ: Ու այդ կտաւը այդպէս բռնկած, կը նոյնանար անոր մէջ տեսիլքի մը հետ, զոր կը յիշէր ունեցած ըլլալ ընթերցումէ մը, ասանկ սեւաւոր գիշեր մը, պատերազմէ մը առաջ – այսինքն` արեան ծովէ մը առաջ -, առաջին քրիստոնեայ կայսրը, երբ խաչին քառաթեւը կը գտնէր մութերուն ալքէն: Կիներու հաւաքոյթի մըն էր ըրած այդ ընթերցումը: Օ՜, ի՜նչ տգեղ էին անոնց դէմքերը, երբ կու լային, պառաւ ու փտած: Յանկարծ սարսռաց անիկա: Այդ մռայլ խաւերէն անիկա ինչպէս զատեց աչքերը Նալպանտենց հարսին, որ այդ օրը թաշկինակ չունէր ու արցունքին ասպարէզ էր տուեր դողալու վարի թարթիչին ու ուշանալու վառ շարին վրայ անոր այտերուն: Ո՜վ անգթութիւնը մեր յիշատակներուն, որոնցմէ դատապարտուած ենք հանդուրժելու մեր ամէնէն տխուր տառապանքները: Չի բաւեր ըսել ասիկա ու անցնիլ անդին: Պէտք է դիմանալ անոնց, երբ կը նախատեն, կը գրգռեն մեզ ու ներկան հերքելով աւելի դաժան կը դառնան: Բերէք ձեր աչքին աղջիկը, զոր սիրեցիք, անյիշատակ օրեր առաջ եւ որ քանդակուեցաւ ձեր ուղեղին, ա՛ն` որ հիմա, դժնդակ պառաւ, կը յամառի իր շապիկին, հին խորխին դառնալ, այդ փլատակ հանդերձանքով: …Ինչե՜ր էին Սողոմը գերեզման քշողները: Իբր թէ տուն չունենար: Գեղացի չըլլար միւս բոլորին պէս ու լեռնէն իջնար: Իրողութիւն էր, որ անոր մէջ կանգ առած էին կենցաղի ընթացիկ երանգները: Յետոյ գտաւ, որ անոր այս պահը տիրակալուած էր մեռելհարցային ընթերցումով, «բորոտ» մատեանէն: Հօրմէն օգնութի՞ւն: Չենք հաւատար, բայց կ՚ընենք դեղերը մեր մահը վճռող բժիշկէն ալ ետքը: Ու անցաւ աչքերէն ճիտը ծուռ հայրը, նստած իր տղուն հողքին, ինչպէս ուրուագրած էր Սամունին տեսիլքը ու ինչպէս կը կարծէր ինք նշմարած ըլլալ յառնող Սամուէլին ստուերէն անդին: Ինչո՞ւ: Որո՞ւ հողքին: Մինչեւ այդ կէտը` անիկա չէր իսկ խորհած ոճիրին հետեւանքներուն: Բռնուի՞լ: Կախուի՞լ: Բայց րոպէ մը միայն ինկաւ անիկա տխրութեան այդ մտապատկերին: Ողջ ըլլային լեռները, որոնց կռնակը մինչեւ Ճերմակ ծով կ՚իջնար: Յետոյ` սպանութիւնը գեղին ընտանի հանդէսներէն կը նկատուէր ա՛լ: Թուրքերը չէին նեղուեր սպաննողէն, հերիք է որ սպաննուածը ըլլար հայ: Կը մտածէ՞ր, թէ այս մասնայատկութիւնները պէտքի մը հպատակելով կը ներկայանային անոր մտքի դաշտին: Անիկա խանգարուած կը զգար, արտաքին ու ներքին աշխարհներուն մէջտեղ, ա՛յն հաւասարակշռութիւնը, որով կը զանազանուի խենթութենէն ամէն մտայղացք: Կը քաշէին, վերը վար կ՚ընէին իր մէջ ամէն բան, անտես` բայց զգալի ուժեր: Ու սատկելիք, գազան պատկերը կրկին, հզօ՛ր, ցնորաբեր, որ ուղեղին մէջ պտուտքելէ ետքը ճամբա՛յ ինկաւ դէպի ողնայարը, անկէ` բոլոր ջիղերը: Անիկա գալարեց ինքզինքը, ինչպէս տենդի մը մէջ մէկը, որ կին մը կը փաթթէ, կտրուած իր խելքէն` ինչպէս մարմինէն, – րոպէական սարսուռ ու թրթիռ, որով կեանքին մեծ առեղծուածը իր սուտը կ՚օծէ ու մեզի տանելի կ՚ընէ մինչեւ իսկ դժոխքը: Այդ ուրականին թեւին տակ անիկա եղկելի մղեղ մըն էր, որ պիտի ընէր հոսանքին ճամբան, կրակէ գիծով դէպի տունը Նալպանտենց հարսին, սա գիշերասկիզբին, վառուած լոյսերով հացի սեղանով ու… անկողինով: Ո՜վ խեղճութիւնը մեր ոսկորներուն, որոնց պաշտօն է տրուած պատնէշ կենալ մեր ուղեղին հոսումին, իբր թէ գանկը պարիսպը ըլլար մեր գրոհներուն: Զինքը կը հրէին ետ, դուրս, ընդարձակ դուռէն ու կը խնդային: Կը հայհոյէին մօրը, հօրը ու բոլոր մեռելներուն…: Արտակարգ իր անձուկին մէջ` անիկա փաթթուեցաւ Սաւուղին դրուագին: Խոտի շիւղ մը երբեմն բաւ է կեանքի հեղեղ մը իր հունէն շեղելու: – Դիմել հօրը, անշուշտ անոր գերեզմանին վրայ, կանչել ուրուականը, դնել առջին իր տագնապը, բզիկ-բզիկ սիրտը իր զաւկին, լոյս, կամք, ուղղութիւն խնդրելու անկէ: Հաստատուն այս թերթը, անոր լոյծ ու խառնակ ուղեղին վրայ, փրկութեան կտաւ մըն էր, դժուար ճարուած առագաստ մը: Որոշում մը, որքան ալ ձախորդ, հազար հեղ աւելի կ՚արժէր, քան նեարդներէն լիխպ, տրորուող թոհուբոհը մեր ալեկոծ, խարխար<ref>Ծնթ. – խարխար՝ խախուտ – [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>կամեցողութեան:
Գերեզմանատան պարիսպը ցատկած ատեն, հողին մնացած անոր կրունկը զգաց ժանիքը գազանին, որ ուշացած, հասեր էր միայն գուլպային: Դպաւ մատով ցաւի կէտին: Ոչ իսկ կաթ մը արիւն: Շփոթահար իր վրիպանքէն` գազանը սուզուեցաւ խրամն ի վար: Գայլերը անկարող են պատ անցնելու:
Պարիսպին վրայ, թեւերը մէջքին, վայրկեան մը կեցաւ անիկա: Սամունը, Սամուէլը, Սողոմենց Հայրապետը, գնչուհին ու Նալպանտենց հա՜րսը: Նոյն ձեւն էր, որ կը փոխուէր անոր ներքին աչքին տակ:
Ո՞ր ձեռքը կը բերէր այս իրարու օտար ստուերները ու, իբր մէկ արմատէ բխում` կ՚անձնացնէր զանոնք առանձին-առանձին: Յետոյ դարձաւ ետին, մէկը սպասողի յստակ սուզումով: Եկաւ ա՛ն ալ, բանտի իր ընկերը, տժգոյն ու բարի, ոճիրին աղիքներովը կապկպուած: Աչքին գոց վարագոյրին տակ այս մարդերը ունէին պարագայական կնիք, ամէն մէկը շալկած իր նպաստը, ու տրամադրող անոր:
Հաստ ու աստղոտ գիշեր: Մէկ թեւովը բլուրը գրկած, միւսով բանալով պարեգօտը: Վարը, Սողոմին ուսերուն, ընտանի բերա՛ն, սեւ այդ գիշերը, բարի ու թելադրող, սիրուհիի մը պէս, որուն կը դիմէ մարդ, մահէն փախչելով: Գնչուներու վրանները` հեռուն, անշուշտ իբր բոց, զոր հով մը կը գզէր, ոսկի գզածին նման ու հրթիռով կը պսակէր աղօտած խաւարը: Ու բարակ ձայներ, տարերկրեայ, ամբողջ նուագ ու իգութիւն: Տիկ` որ ըլլար հեկեկանքը հսկայ գիշերին, այսքան մանրացած: Ու ծափ ու պար` որ խաւարին պորտին կը շինէին քաղցր հանդէսը հարսնիքին, անոր ամէնէն սրտառուչ մասին, երբ հարսնցուն կը հաւաքէ իր հարսնաքոյրերը, թաղին բոլոր աղջիկները ու մեծ ու պզտիկի ներկայութեան կը բանայ իր մարմինը անծանօթ հովին, պարելով աղջիկի վերջին պարը, այդ նուրբ, աննիւթ թրվռուքը միամիտ կոյսին, քանի մը գիշեր ետք ճաթա՛ծ իր գանձարանէն, ու եղա՛ծ հաստ, գրգռիչ հրաւէր: Կեա՜նքը, այս ցամաք հացին ու քուրձ վրաններուն մէջ: Բայց ինչ որ Սողոմը յուզեց մինչեւ աղիքները, սրտառուչ եղանակն էր ատիկա, ծանօթ իր տխուր գեղեցկութեամբը, ա՛յն` որ կը գովէր վրանակեանքը, անոր հոգէ քիչ ազատութիւնը, անոր աղջիկները ու ասոնց սիրտին մինակութիւնը, մա՛նաւանդ զգլխիչ, թուխ կիները: Սողոմին առջեւէն անցաւ գուշակուհին ու անոր ստինքներուն տարօրէն խռովիչ պատկերը, ձիւնի մէջ թաղուած լորի կտուցին նմանութեամբը: Ու երգը կը պոռար, կը պատգամէր քաղցրութիւնը
Թարմ հարսներու մարմինին
ու աշխարհին թագերէն ու անոր ոսկիներէն վեր կը դասէր նոր հարսի մը հիւսուելու, փաթթուելու աստուածային վայրկեանը: Ջերմ, ամբողջ միջոցը կնոջ մը միսին նման բաբախուն ընող այս երաժշտութիւնը գրեթէ խենթեցուց զինքը: Երգին ուժը կը քառապատկուի արձագանգով: Անիկա մոռցա՞ծ էր ինչու գալը հոս: Ու նետեց ինքզինքը ցած: Առաջին մտածումը եղաւ ճեղքել գերեզմանը ու մտնել գեղ, ներկայանալ Նալպանտենց տունը ու պոռալ քաղցրութիւնը, երգին նման, կիներու միսին…
Կակո՜ւղ` հողը: Շա՜տ, որքան չէր սպասեր: Լխպա՞ծ արցունքներովը ողջերուն, գուցէ մեռելներուն: Անիկա չայցուեցաւ գերեզմանները հսկող վախէն: Բայց հողը փոխեց անոր մտածման սլաքը: Կինը ուղիղ ճամբան է, որ մեզ հասկնալի կ՚ընէ մեռելը: Ու մեռելները սեռին հետ իրենց կապը չեն կտրեր: Ըսել կ՚ուզեմ ` կ՚ապրին մեր ջիղերուն վրայ, երբ մաշած չեն ասոնք:
Քալեց: Քարեր, գորշ կամ ճերմակ, աւրուած իրենց բիւրեղեայ ճարտարապետութեան մէջ, տպաւորելու չափ գերայոյզ տղան իբր շարժական բաներ, աչքին առջեւ քակելով իրենց ձեւերը ու ծռելով, ելլելու ճիգի մը մէջ: Հողքեր, ո՛րը թարմ, ո՛րը մաշած: Մութը, աստղերէն երակուած, անբաւական էր սրբելու յատակի այս խորտուբորտութիւնները: Մինչեւ ճամբան, որ գերեզմանը կը կիսէ` անիկա անցաւ առանց յուզումի: Երկու-երեք ոսկի վանդակ հարուստ տուներէ, պահ մը առին անոր յիշողութիւնը: Դպաւ մատովը նոր հարսի մ ը ձողացանկին, հարուստ գերդաստանի աղջիկ, որ մեռած արթնցաւ<ref>մեռած արթնցաւ – ?</ref>կեսրոջը ծոցէն, էրիկը ջաղաց ըլլալով: Ու նմանութիւնը յիշեցուց Նալպանտենց Աղուորը, որուն պէս ամուլ էր անուանի հարսը: Անոր միտքը կոծեց կասկածը, կեսուրէն` որ կրնար խղդել անպտուղ արգանդը: Բայց քալեց: Զոյգ սօսինե՜րը: Տէրտէրին թախտը: Աղբիւրը, նուէ՛ր հաճի Մանուէլին, որուն աղջիկը փախած էր իրենց հովիւին հետ ու զրկուած «աշխըրքի մալ»էն ու առիւծի պէս նշանածէն: Անոր աջին, չորրորդ գերեզմանը: Նոր խնամուած: Մաքուր: Կռնակէն սեփ-սեւ: Հօրը գերեզմանն էր անիկա:
Շուարած` կեցաւ գլխուն: Իրեն օգնութեան հասաւ պահ մը դադրած երգը, որ կը պոռար բոշա իմաստութիւնը գեղին երեսին ու կը հրաւիրէր մեռելները պատմել վարերէն, իրենց աշխարհէն, թէ գիտէի՞ն աղբիւր մը աւելի անուշ, քան աչուկները նոր ժմնուկ աղջիկին: Ու կը խմէր երգը այս ակէն, որուն «մէկ կաթիլը բաւ էր մեռել մը ստիպելու, որ ձգէ երկինքն ու փախչի ասդին»:
Սո՜ւտ չէ, որ կ՚ըսէ երգը: Հա՞յրը: Չունէ՞ր խօսելիք իր առջինեկին: Իջաւ ծունկի: Դառն ծանրութիւն մը կը ժանգոտէր իր շարժումները: Վա՞խ, պրկո՞ւմ: Անիկա մտաբերեց, առանց ընդհատի, բառ առ բառ մռայլ ու խելացնոր ընթերցումը, որ կատարուած էր վերը, սօսիին ներքեւ: Սուր, չափազանց սուր անոր յիշողութիւնը, ձայնին հմայքէն յետոյ, կը մնար անոր երկրորդ շնորհը, բոլորէն ընդունուած` իբր շարունակութիւնը Սամունին պատանութեան: Այդ յիշողութիւնը, որ ձեւին, բայց մա՛նաւանդ անոր տակ օր մը բաբախած ու հիմա սառած յուզումին հանդէպ հաւատարիմ էր, տառապագին ընծայելու չափ յիշատակը, պիտի կազմէր, տարիներ ետքը, անոր հզօրագոյն նահատակութիւնը, կենդանի կրծումը, երբ պալատներուն ջերմոցներէն, թուրք իր զգեստներուն ու աշխարհին շքեղութեանցը մէջէն, անհաս ծարաւով պիտի պապակէր համն ու հոտը իր գեղին:
Ու առած աչքերը ափերուն մէջ – բնազդական վա՜խը, բոլոր տեսիլքներէն -, հողին ու կանանչին պաղ-պաղ հպումէն, վիրալից իր ծունկերուն մէջ թել-թել համրելով մզմզուքը շաղին, նեղուելով մա՛նաւանդ մէջքի դաշոյնէն, որուն պատենքէն ծայրագունդը կը կճէր փոսիկը իր աճուկին, անիկա, փլած, փոշի ու աղերսարկու` ուզեց պատգամը իր հօրը:
Զգաց, որ չէր խօսած: Ի՛նչ կը պահանջէր մեռելէն:
Նոյն ատեն խուլ սարսափ մը, ուրուացող կարելի պատահելիքէն, կ՚ամրանար ու կը բռնանար անոր սրտին անցքերուն: Ի՞նչ ունէր ուզելիք իր հօրմէն: Մեռելները ողջերէն, իրենց ողջերէն ոչինչով կը տարբերին: «Մրջոմին վրայ ոտք չկոխող» Հայրապետը ինչպէ՜ս պիտի դիմաւորէր արիւնոտ իր ծրագիրը: Կարկամած` դրաւ գլուխը անոր հողքին, – պա՛ղ, բայց այրող, որ հալեցուց անոր գանկին պատերն ու անոր ուղեղն ու մեռելը դրաւ իրարու հասողութեան: Անիկա գտած էր ըսելիքը: Պիտի դնէր ելլողին առաջ այն երկու տարին, որոնք դարձած էին հօրը հոս իջնելէն ասդին: Սպասեց անիկա լռին շրշիւնին, որով կը քակուին հողին բողկուկները ու ոստայնը, ճամբայ տալու համար վարի աշխարհքէն վեր ճամբորդներուն, հեքիաթներուն մէջ դրուած սրսփացնող իրապաշտութեամբ մը: Չղջիկ մը թռաւ: Ու անոր կոր ու սեւ ալիքը կլոր-կլոր կը բացուէր ու կը մօտենար: Քարերը երկարած ու պաղ, անոնց վրայէն եկող հովը կը բերէր այդ զգայութիւնը:
Ոչ մէկ շշուկ, առջեւի գերեզմանէն:
Հազարաւոր մեռելներ –մութը կը շատցնէ շատ բան– իրենց այդ պաղուկ ու սեւ քունին մէջ, իրենց հող ու քար վերմակին ետեւէն կը տեսնէի՞ն կամ կը լսէի՞ն սա տղան: Անոնք կը մտածէի՞ն ցեխին, ճճիի խիւսին, որմէ շինուած են ողջե՜րը, գալ այսպէս պաղատելու համար չողջերուն: Անիկա վերցուց ճակատը հողէն: Յստակ, ուրուագին, պսա՛կը` սակայն վարդենիէն, զոր Սողոմին մօրը մատները տնկեր էին երկու տարի առաջ, դողաց քանի մը սարսուռ: Հո՞վ, թէ հողին շարժը դէպի վեր, փեռեկումը, ճեղք տալու համար մեռելին դէպի դուրս: Ականջներուն երկու փորուածքներէն` կորագիծ վե՜ր դէպի ուղեղը մաստ-ասեղի հզօր հարուածներ, արագ-արագ, ծեծելու համար խմորը անոր խելքին, թափ անցնելով միանալու համար գանկին ճի՛շդ կեդրոնին ու ցցուն` կախուելով անոր անբաւութեանը վերեւ իբր սայրը դանակին, որ պիտի ճեղքէր փորը Նալպանտենց հարսին: Գանկին այդ կէտին անիկա կարծեց զգալ երկաթ գլուխը մէջքի դաշոյնին: Ջիղերու տագնա՞պ, թէ զգայախաբութիւն: Բայց հողը մնաց խելօք ու վարդենին լռեց իր լռին երգէն: Գեղին վարերէն զիլ զուռնա մըփակլախորանը կ՚ընէր երէկուան խնճոյքին ու կը զռար մինչեւ քիթը սա մեռելներուն:
– Պապօ՜, պապօ՜…
Քիչիկ, բարձրացուց շեշտը: Ու անոր ատամներէն կ՚իյնար հեկեկանքը, կ՚ըլլար փսփսուք, կը տարտղնուէր փշուր-փշուր մեռելքարերէն<ref>մեռել քարերէն, սրբագրուած՝ մեռելքարերէն</ref>, կը հեռանար, քայլերու<ref>քայլերուն, սրբագրուած՝ քայլերու</ref>որոշ հոսում մը դողացնելով անոր գերագրգիռ ականջներուն կամ որոշակի ծծուելով խոտերուն բիւր լեզուակներէն: Ու դրաւ ճակատը հողին, առնելու համար ջերմութիւնը իր հօրը շունչին: Հողը կը մնար լուռ:
Միջոցին մէջ գնչու երգը կը հիւսէր հարսները, անոնց թեւերը նկարելով ճերմկուկ կրակ, որոնք մեր բերնին վրայ ձիւնին պէս կ՚այրեն ու մեզ խենթ կ՚ընեն: Ու գնչու երգը դանակին բերանով վարդեր կը քաղէր անոնց երեսներէն, որոնք մեր շրթներուն տակ արիւնն ու կրակը իրար կը շաղուեն ու մեզ կը կապեն մահէն ալ անդին: Ու բոց կը ժողվէր անոնց ծոցերէն: Ու լոյս կը վառէր անոնց ստինքէն: Ու անոնց կրունկներէն հոսումի կը հանէր տարփանքին առուն, արցունքի առուն: Դանա՛կ` մատները անոնց: Նիզա՛կ` նայուածքը անոնց, մազերը ուռկան: Այս պատկերները, իրենց միամիտ իրապաշտութեանը մէջ, մեծ արուեստին արժանի իրենց յաջողական<ref>յաջողական ? յուզ[ող]ական ?</ref>շրջագիծերով, սեփականութիւնն են Արեւելքի ժողովուրդներուն ու կը յայտնաբերեն անոնց մէջ արուեստի միակ զգայարանքը: Վասնզի կեանքը, հոն, փոխանակ ապրուելու` կ՚երազանայ, կը բիւրեղանայ: Տուները իրենց տխեղծ տրտմութեամբը զայն կը վանեն ու կը նետեն դաշտերը օդին, ուր երգին անտես արօրը կը հերկէ արիւն ու կրակ: Նստած ժողովուրդներու մէջ սիրային բանաստեղծութեան խորութիւնը պատահմունք մը չէ, այլ` բխումն իսկ ինքնասուզման: Ով որ, աշնան գիշերով, մտիկ է ըրած սիրահար տղան, մութին վրայ փռած ոսկի ու արիւն շղարշը իր տարփանքին ու անոր վրայ լողալու ու այրելու կանչած իր սիրուհին, շատ հզօր «եա՜րը», անիկա պիտի ճիշդ չափէ արտակարգ ուժը, որ գեղջուկ երգերուն ծոցը ծուարած կը հանգչի: Մնաց որ, անոնք բոլորն ալ ծնունդ են արիւնի, առնուազն սրտին: Տարին կը բուսցնէ զանոնք, ինչպէս իր խնձորները` տղոց ու աղջիկներուն միսին ածուներէն: Ու անոնք կը մեռնին, յաջորդուելով նորերէ, ճամբորդելով մարզէ մարզ, տաղաւարելով նման վիճակներ: Անոնց ընդհանրականութիւնը տարածուն կ՚ընէ իրենց ազդեցութիւնը: Շո՛ւնչ մը, սլա՛ք մը, – ու ահա բառերը պիտի ուռին ու քալեն, ու անոնց թեւին վրայ մարմինները, ապրող ու իրաւ, անուն ու տարիք, մերկ ու ջերմիկ, իրարու հիւսուած այնքան սերտ, այնքան խոր, որ մտիկ ընողը կը մոռնայ հողը իր ոտներուն տակ ու կը մտնէ խորհուրդին մէջը թռչուն քերթուածին: Մինակ տարփաւոր չեն այդ երգերը: Անոնք հէնք ունին ամէն ոստայնէն, որ կը փաթթէ մեր սիրտը, երբ ցաւին աչքը հասուննայ անոր մէկ խորշին ու մենք պարտկել ջանանք մերկութիւնը մեր ջիղերուն: Անոնք կը պատմեն կշիռքով:
…Ու գնչու երգը իր փոքրագոյն մաղը կը գործածէ չափելու համար համը այս աշխարհքին ու անոր անբաւ փառքերը, որոնք ափ մը փոշի իսկ չեն ճարեր երբեմն մաղին յատակին: Ու երգը կ՚երգէր կիները, ոսկիները, անգթութիւններն ու յաւակնութիւնները, արքաներն ու ստրուկները ու մեր ինքնավստահ ուռեցուորումները, բոլորը այսօր իրողութիւն, բայց քիչ ետքը հո՜ղ, անկարող նոյնիսկ ծածկելու ափ մը յատակը գնչուներէ հիւսուած մաղին, թէկուզ ամէնէն փոքրին: Ու ծափ ու պար, լռութիւնը աճեցնելով թեթեւ այս պատգամները կը բերէին մեռելներուն, որոնց ամէն մէկը բառ մըն է եղած հսկայ այդ երգին, այսօր ինկած գետին, բայց հաստատելով թաքուն իմաստութիւնը հողին…: Ու մա՜ղը` որ կը մաղէր արիութիւն ու կրակ, արիւն ու հաւատարմութիւն, խոստում ու [խոստմնա]պահութիւն<ref>պահութիւն, սրբագրուած՝ [խոստմնա]պահութիւն ?</ref>: Ու կը ձեւէր անիկա մահը, ուշադիր իր մկրատին, անփոյթ` կերպասին<ref>կերպասէն, սրբագրուած՝ կերպասին – ?</ref>, որ թագուհիի<ref>թագուհի, սրբագրուած՝ թագուհիի</ref>ծոց մը կամ փտած այտը կ՚ըլլար պառաւին. կամ քսանամենի թաւիշը` նոր բացուող տղուն ու անհուպ, անձեռագործ, բեհեզը հարսնցու կոյսին, այտերուն վրայ` թեւաւոր կրակ կամ դեղնած արիւն: Ու կու տար անիկա մահուան բաժակը բոլոր անոնց, որոնք սիրելու տեղ` կճել կ՚ախորժին ու կը գործածեն երկու ճամբաներ: Ով որ ետ կը ճամբէ իր սիրականը, անոր մատերը պիտի սառին ու փակին իր դուռին: Ով որ իր ծոցին մէջ կը խաբէ իր սիրտը, պիտի գորտ կրէ իր լանջքին ներքեւ: Ու մաղը կը ցանէր փոշի, մեռելներուն ու ողջերուն ու կը գծէր կախարդ բոլորակը, որ իրարու հիւսուած կ՚ընծայէ սրտերը մարդոց, դրուած վերերէն: Վա՜յ անոր գլխուն, որ կ՚աւրէ ճակատագրին բոլորակը: Անոր աչքերը, ողջ-ողջ, պիտի ուտեն հողին ճճիները: Ու կը սպաննէր, տարօրէն դիւրաւ, բոլոր ուխտադրուժները, անոնց պորտէն անցընելով վրիժառու նիզակը ու անոնց դիակը այրելով քարիւղին լեզուովը…
– Պապօ՜:
Մղձուկ ու ջախջախուած: Երգը կը մատնէ՞ր զինքը:
Իր զգեստները ըսես նեղ եկան, գնչու երգէն ուռած իր սիրտին: Ճաթելու զգայութիւն մը մղեց անոր կզակները իրարմէ հեռու: Լալու անկարողութիւնը կ՚աւելնար իր տագնապին: Ու երգը կը զինէր, իր յորդորանքովը, անոր մատները դէպի պորտը բոլոր խոստմնադրուժներուն: Ու նոյն երկաթ գիծէն ձայնը զայն կը տանէր ծոցին, ծոցերուն ու անոնց ջերմին, որուն գոլովը մեռելներն իսկ կեանքին կը դառնային, դառնալու էին: Ողջե՞րը: Հարցնողն էր Սողոմը, որուն մտքին մէջ Զատկուան ժամ էր Աղուորին ծո՛ցը: Մէկէն այդ պատկերը խարանումի պէս բան մը անցուց իր կարգ մը կեդրոններէն: Կափկափեց անիկա այդ զգայութեանց խթանին տակ: Գերեզմանը, զայն լեցնող մութը, վերի աստղերը, երգն ու գնչուներուն իմաստութիւնը դադրեցան ու անոր մէջ, ինչպէս խառնարանէ մը, տարփանքին լաւա՜ն, պայծառ, ծխաշունչ: Որ կը քալէր ու կ՚ուտէր, բայց չէր հատցներ: Յիմա՞ր էր, գերեզման գալու այսպէս: Շո՜ւտ: – Նալպանտենց տունը: Անիկա կը կարծէր լսել շշունջը այս բառերուն ու մութն ու վարդենին մաս ունէին այս փսփսուքէն:
– Պապօ՜, պապօ՜:
Չղջիկը:
– Ինչո՞ւ<ref>Ինչո՛ւ, սրբագրուած՝ Ինչո՞ւ</ref>թողուցիր տղադ:
Չէր լար:
– Պորտէ՛ն կռնակը:
Հողը մնաց լուռ:
Այն ատեն ելաւ անիկա ոտքի:
Թօթուեց ծունկերէն հողի կաթիլները ու անոնք պաղ էին` ինչպէս քրտինքը մահամերձ հօրը ճակտէն: Զիստին փոսիկէն հրեց վեր դաշոյնը, որուն գլուխը ելաւ դուրս գօտիէն, ու անոր մէջքը` ինչպէս հոգին, րոպէաբար վերածեց երկաթի: Տեղը եկաւ իրեն աւելի բաց, քարերն ի վար թեթեւ ծփանքով ու շարքի անցած մեռելներու հանդէսով մը: Հո՜վ` որ մօտի սօսիներէն տարօրէն դաշն հեծկլտանք մը կը լայնցնէր ու անոնց բոժոժիկներու<ref>բոժոժիկները, սրբագրուած՝ բոժոժիկներու</ref>խուլ նուագէն կը հանէր հնչական մեռելական դաշնակութիւն<ref>դաշնակութեան, սրբագրուած՝ դաշնակութիւն</ref>մը: Անցան այդ բեկորները Սողոմին վրայէն, կաթ-կաթ թափելով վրան ինչ որ անվերջ ժամանակէն մեռելները ունին հանած ու յանձնած ծառերուն ու օդին: Գեղին դիէն զուռնան, որ պարի կը հանէր աղջիկներն ու հարսները: Սողոմենց տղա՜յ, – ըսաւ ինքնիրեն, յիշած էր Աւետարանին մէկ համարը, որ աղուէսներուն ու գազաններուն որջ, թռչուններուն բոյն կը շնորհէ, բայց Մարդու որդիին կը զլանայ տեղ մը գլխիկը հանգչեցնելու: Սողոմենց տղա՜յ, այսինքն` կտոր մը հում միս, որ պիտի փտի թուքին, մուրին մէջ, ճիրաններուն մէջ սեւ աշխատանքին: Ու պիտի թոռմի ո՛չ ինչպէս ուրիշները, այլ` նման առագաստին, որմէ փախած ըլլայ իր հովը, այլ` նման ծաղիկին, որուն առէջին կարիճի խայթ մը ըլլայ հեղ[ու]սուած: Պիտի թոռմի, սրտին` դաշունուած երա՜զ մը յիմար:
Աստղ մը փրթաւ, փշրուեցաւ ու մեռաւ:
– Տէ՜ր երկնաւոր:
Իր շրթները ըսին,<ref>բութ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>բայց ոչ՝ սիրտը:
Կ՚ըսեն, թէ կան պահեր, ուր այդ երկինքին բաց կ՚ըլլան դուռները: Ու եղած են մարդեր, որ լսած ըլլան արձագանգը Կապուտւորին, մեր ժողովուրդին համար այնքան յստակ այս պատկերին: Ո՛չ հողքէն, որ փշրուած հող էր հիմա Սողոմին աչքին, ոչ ալ կործանած աստղին Աստուծմէն չեկաւ շշուկը, թեթեւ իսկ ցուցքը, որ միջամտէր անոր անյուսութեան, տարփանքին, կարօտին ու կատաղութեան սա համախառնուրդ ջուրերուն ու անոր կամեցողութեան ասեղը դարձնէր արիւնէն, ոճիրէն ասդին: Բանականութի՜ւն, որքան յիմար ես դուն: Ինչո՞ւ չըսիր ատ տղուն, որ Նալպանտենց հարսը, որքան ալ հզօր, պիտի չարժէր ինչ որ որոշած ես զոհելու: Ու ինչո՞ւ չես ըսեր, դեռ մինչեւ այսօր, հազար-հազար այն տղոց, որ, աշխարհի բոլոր ծագերէն, կ՚ընեն զոհը իրենց անձին նման պատրանքի:
Եղաւ այրող այն լռութիւնը, որուն ընթացքին հոգին լուսաւորող զոյգ մոմերէն մէկը կը հանգի: Գեղ, բարք, տուն, որբերը, մայրը, ու դուրսի աշխարհք ըսուած քաղցր երազն ալ հալած էին անոր բոցին մէջ: Սկսաւ վառելու միւսը, սեւ ատ մոմը, զոր մահուան անտես ձեռքը կը բռնէ մեր կամքին քարայրը: Խուզարկեց Սողոմենց տղան հորիզոնները: Ո՜չ իսկ ամպ մը: Ո՞ւր էր ան Աստուածը, որ խոտերուն իսկ սիրտը կ՚իջնէր երբեմն: Անոր ուղեղը հարթ սենեակն էր, բոլորովին մերկ, սեւ մոմը` կեդրոնին, որուն բոցը դաշոյնին լեզուն կը ձեւէր հրդեհին խորքէն: Ու ատ դաշոյնը տեսանելի էր ու օձեղէն սլաք:
– Տո՜ւն:
Հնչեց անոր ձայնը, խուլ ու կճրտուն:
– Նալպանտենց տո՛ւնը, – լրացուց ուրիշ մը, որ չկար, բայց տարօրէն իրաւ արտասանեց չարագուշակ բառերը: Դուրսէն ըսուած ըլլալու այս տպաւորութիւնը այնքա՛ն զօրաւոր էր, որ Սողոմենց տղան սառեցաւ: Ոչ ո՜ք: Միջոցը` միջոց: Աստղերը` հանդարտ: Մութը` բռնկած, բոցերէն, երգով ու կրակով: Գեղը` անորոշ մշուշ: Ձորակին վրայ, շնագայլերու մելամաղձոտ ողբ մը, որ անասնային իր կարծրութիւնը կ՚ողորկէր, օդին մէջ, հեռուներէն գալարուն: Զգաց, որ իր շարժումները կը տպաւորէին զինքը տեսակ մը կրկնութեամբ: Թե՛ւը` մէջքին մէջ զոյգ: Մա՛նաւանդ քայլերը, որոնք շատ յստակ հնչեցին երկրորդէ մը ինչպէս: Ո՞վ: Կը վախնար հարցումէն աւելի պատասխանէն: Առաջին անգամն էր, որ մտապատկերը այսքան ուժգին կ՚առարկայանար: Անիկա գրեթէ ընկերացուած էր բանտի տղայէն: Օրուան մը ընթացքին այս մռայլ պատկերին մինչեւ սա դիմացկունութեան ելլելը անիկա շահագործեց տխուր միամտութեամբ մը: Չեկող հօրմէն ու լուռ Աստուծմէն ետքը, այս ինքնամատոյց նպաստը կը վճռէր անոր ճակատագիրը:
Հրուած կռնակէն –ի՜նչ պայծառ ցաթեց սրբազան պատմութեան միամիտ նկարը, որուն մէջ հրեշտակ մը երկու ձեռքերը դրած նախածնողներու կռնակին, դուրս կը մղէ զանոնք դրախտէն, դուռին բացուածքէն ընդառաջող դէպի սատանան ու ցաւերը մահով կեանքին–, բայց առանց սայթաքումի, կճուելով պատահական խոտերէ, անցաւ անիկա գերեզմանի բացատը, որ մեռելներու չի պատկանիր: Փոխանակ դուռին, այդ ճամբան կը հանէ պարիսպին այն կէտը, ուրկէ վար ձորակը մատչելի կ՚ըլլայ դէպի Մեծ արօտավայրը, հո՛ն` ուր գնչուներ կը մակաղին ու տղաքը կը խաղան իրենց ամէնէն ընդարձակ խաղերը:
Ինչո՞ւ այդ ուղղութիւնը եւ ո՛չ դրանը: Անիկա չհարցուց իր քայլերուն, որոնք ուղեղին տեղը կը բռնեն երբեմն մեր ամէնուն ալ մէջը:
Ցատկեց պարիսպին վրայ, շատ աւելի խեղճ իբր հոգեկան շաղախ, որքան չէր անիկա ներս մտած պահուն: Կը տառապէր այն որոշ զգայութեամբ, զոր պարապ մը կը ստեղծէ մեր մէջ, երբ ամէնէն աւելի կարօտ ենք լիութեան, բանով մը գոնէ բռնուած ըլլալու գիտակցութեան: Որոշ էր, որ լքուած էր Աստուծմէ, որուն ահը, Աջը այնքան հեղերու հասած էր իր գիրքերուն մէջ: Յետոյ` քաղցր մելամաղձութեամբ խորհեցաւ դժոխքին, զոր շինած էր նոյն Ամենակալը եւ որուն բնակիչները շուներէն չէ, որ ընտրուէին պիտի: Ու այդ ուղղութեամբ անիկա իջաւ մեղքին, մեղաւորներուն ու այս ամէնուն մէջ Անոր մեծ կամքին: Ու նմանցուց անիկա Մեղքը ճակատագրին: Զայն պիտի ընդունինք, պարտաւորուած, երբ զարնէ մեր դուռը: Գերեզմանը ձգելու կէտը մինչեւ` անիկա այցուած էր պատանութեան հզօրագոյն խորհուրդէն: Աստծոյ ու միւս աշխարհին տարօրէն ջերմ ու շօշափելի զգայութիւններէն, որոնք գեղերուն մէջ հացին ու մեղրին ու եղին չափ իրական են պարզ այդ սիրտերուն համար: Այն տղան եղաւ անիկա, որ իր սքանչելի ձայնովը, մարմինէն քակուած, հոգիին համար ծիրանի գօտի մը կը ձեւէր երկրին ու երկինքին մէջտեղը, երբ «Ի վերին Երուսաղէմ»ը կ՚եղանակէր դագաղներու գլխին: Մնաց որ, ամէն մարդ գերեզման կը մտածէ քիչ մը, նոյնիսկ օր-ցերեկով, երբ պտոյտով ալ անցնի հողքերուն ընդմէջէն:
Անիկա լքուած էր նաեւ հօրմէն, քանի որ չելաւ իր դամբանէն: Որուն ուրուականը պիտի չվարանէր դանկըտելու, եթէ ասիկա հետեւէր տղուն, պարիսպէն դուրս, ինչպէս կը յանձնարարէ ժողովրդային փորձառութիւնը: Մեռելները փորձանքի համար միայն կը ձգեն գերեզմանին շրջապատը: Թաղերուն ու աղբիւրներուն, տուներուն ու, մա՛նաւանդ` ախոռներուն մէջ անոնց հանդիպումը չարագուշակ է:
Գայլե՞ր փախան, թէ իրեն թուեցաւ այդպէս: Խրամի էջքին սատակի զօրաւոր հոտ մը զինքը կեցուց: Գնչուները գեղին սատկելիք կենդանիները հոդ կը ձգէին, քերթելէ ետք: Բորենինե՞րը: Անշո՛ւշտ: Դարձաւ կրունկին, ու պարիսպին գիծով իջաւ ճամբան: Պարտէզը, անոր այն քի՛թը, ուր նստեր էին Ուստիանին հետ: Պահակին հետ Նալպանտենց տրա՜մ ը:
Կեցաւ այդ կէտին: Երկուք էր ճամբան: Ա՛ն` որ լեռ կը տանի: Ա՛ն` որ գեղ:
Մահուան ու կեանքին մէջտե՜ղը:
Ու գտաւ իր քով բանտի ընկերը, գոլի նման, բայց որուն գիծերը հաստցեր էին: Իր շու՞քը: Չկրցաւ զատել: Բացուեցաւ անոր մտքին Նալպանտենց տունը: Ծոց ու արիւն, կին ու կրակ: Այս պատկերը, ցուլի մը աչքին դէմ բռնուած կարմիրին նման` շղթայազերծեց անոր մէջ գազանը:
Ոսկոր, միակտուր, պողպատ: Առաւ անիկա գեղ տանող թեւը ճամբուն:
Ու անոր առջեւէն, ինչպէս կրակի ժապաւէն մը, կը քալէր իր երդումը:
– Հունտէն հատցնել Նալպանտենց տունը:
Ու անոր ետեւէն, պողպատ քայլերով, իր արձագանգը, բանտի ընկերը:
Գիշերը կը քալէր Սողոմէն դանդաղ:
ՎԵՐՋ Ա. ԳԻՐՔԻՆ
Ծնթ. – Հասկնալ՝ գիւղակը մօտիկ է, ճամբան՝ կարճ [քանի մըհայր-մերի տեւողութեամբ... ]
[Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]
Ծնթ. – Գրելաձեւին համար՝ տեսնել «Ծակ-Պտուկը»:
[Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]
Ծնթ. – թեղ – ցորենի դէզ՝ կալի մէջ:
[Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]
rvey8s4k01jt4ya9pqgqc1uuyu4dohj
Մնացորդաց/Հատոր Բ/Գիրք Բ
0
150921
394742
2026-09-06T21:00:46Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Մնացորդաց |section = Հատոր Բ, Գիրք Բ |previous = [[Մնացորդաց/Հատոր Բ/Գիրք Ա]] |next = [[Մնացորդաց/Հատոր Բ/Գիրք Գ]] |notes = |author = Հակոբ Օշական |year = }} === ԳԻՐՔ Բ === ==== Ա ==== Ահազանգը, հզօր, բացուեցաւ գեղին վրայ: Ջարդերէն առաջ, կրակի ատեն, ամէն տունէ կը գոռար հրազէնը, դղրդելով...»:
394742
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Մնացորդաց
|section = Հատոր Բ, Գիրք Բ
|previous = [[Մնացորդաց/Հատոր Բ/Գիրք Ա]]
|next = [[Մնացորդաց/Հատոր Բ/Գիրք Գ]]
|notes =
|author = Հակոբ Օշական
|year = }}
=== ԳԻՐՔ Բ ===
==== Ա ====
Ահազանգը, հզօր, բացուեցաւ գեղին վրայ:
Ջարդերէն առաջ, կրակի ատեն, ամէն տունէ կը գոռար հրազէնը, դղրդելով խուլերուն իսկ լսելիքները: Ջարդերէն ետք, զէնքերը` հազուագիւտ ըլլալնուն չափ, վտանգաւոր էին: Գեղին մէջմատնիչըսուած մարդերը, տեղն ու տեղօք, զեկոյց կու տային կառավարութեան: Բայց հակառակ ատոր, բաւական էր թիւը փողերուն: Ոստիկանութիւնը ուզածին չափ կարող էր արգիլել զէնքին գործածութիւնը, հաւաքական խստու թեամբ պատժել գեղերը: Միշտ կային մարդիկ, որոնք առանց հացի պառկիլը ընդունէին մարդկային: Բայց առանց մարթինի՞: Ատոնք էին արհեստով ալ մաքսանենգ, գիշեր ու ցերեկ հրացանի հետ պառկող,պսակուող, որ տուին կրակին առաջին ազդանշանը:
Մութին մէջ այդ մարթինները, որսի երկփողեանները, ատրճանակները, տունէ տուն, ու թաղէ թաղ, րոպէ մը հրէշային աչք մը կը բանային, կ՚որոտային<ref>կ՛որսային, սրբագրուած՝ կ՛որոտային</ref>, գեղը պատնող սեւ լռութեան մէջ խռովելով միջոցին կարծես խաւարով ընդդիմադիր մարմինը, վէրքի մը պէս վառելով բռնկած աստղեր ու մարելով, կրկին բուսնելու համար: Հարսնիքի, տաղաւարի առիթով բացուող շէն կրակը չէր ասիկա, այլ` արհաւիրքներէն մէկը, որոնք այդ օրերուն յաճախակի կը վրդովէին ահակոծ գիշերը հայ գեղերուն: 96-ի դէպքերուն իբր հեռաւոր արձագանգ ամէն տունի մէջ մտած էր դժխեմ համոզումը, որ հայերուն կեանքը ձգուած էր անպաշտպան, թուրքերուն քմայքին: Կրնար գալ այդ արհաւիրքը, իր ուզած օրը: Այդ վարժութիւնն էր, որ թելադրեց գեղերուն մէջ գիշերախօս մունետիկներու գործածութիւնը: Այնպէս որ, Ջարդերէն ասդին մունետիկները, որոնք նոյն ատեն թաղերուն գիշերապահները կը մնան, պարտաւոր էին պոռալու, խուճապին յաղթելու չափ ուժգին, պատահարին իմաստին վրայ, յարձակումի, դրան հասած ջարդի առաջին մտապատկերը փոխարինելով պարագայական ստուգութեամբ: Ամէն գիշեր մեր մամերը աղօթք են ըրածկտրտողներուն փորձանքէնազատ պահելու գեղին անմեղն ու մեղաւորը: Ու ամէն լուսի, գեղացին օրը շահելու պղտոր ստուգութիւնը դատած ատեն, չէ մոռցած, թէ արեւին մինչեւ իջնալը ինչե՜ր կարելի չեն տակաւին:
Զանգակը լեղի-լեղի, կարծես կը բզկտէր զանգուածին ու խաւարին ընդերքը ու, հսկայական իր բաժակէն կը պարպէր մեռել-տուներուն վրայ արհաւիրքը հորիզոնին չորս ծագերուն: Անոր արեւելեան մէկ անկիւնին կարմիր հեւք մը, բիւրաւոր շառաւիղներով եռեւեփուն, կը պատմէր կրակին ճարակած գետինէն: Շուներուն ու, հեռուէ հեռու, շնագայլերուն մռայլ ոռնոցը իրարու կ՚երկարէր, սուր, թունաւոր գիծի մը նման կտրելով տարածութիւնը, մա՛նաւանդ արձակելով իր գնացքին վրայ չարագուշակ հնչականութիւն մը: Տարօրէն առա՛տ, այս աղաղակները, չափը իսկ տուո՛ղ հրացաններուն: Խուճապի ատեն, ձայնը, նոյնիսկ դասականը, ծանօթը` անխախտ իր գահէն, օրինակի մը համար` զանգակատան բարձունքէն, դժուար թէ պահէ տեղի, աւազանի իր կնիքը: Մարդիկ` մտրակուած զարհուրանքէն, անստոյգին անդոհէն, քակուելէ յետոյ իրենց հոգեշէնքին խարիսխներէն` կը խանգարուին նաեւ ականջի իրենց վարժութեանցը մէջ, մօտիկ, ոտքի տակ ընդունելու չափ որոտը գնդակին, շաչիւնը բոցին, որոնք հեռուէն կը փրթին ու դէմի տունէն կարծես կը բաշխուին: Անձնապաշտպանութեան բնազդը<ref>ջնջ. ստորակէտ</ref>կ՛եղծէ<ref>կեղծէ, սրբագրուած՝ կ՛եղծէ</ref>մեր զգայականութեան լարուածքը:
Նոյն ատեն, հատ-հատ, յստակ խօսելով, կ՚ելլէին մարդերը, իրենց տուներէն, վազելով ամէն ուղղութեամբ: Ու գեղին փոքր հորիզոնին վրայ խոշոր ու պճպճուն ցայտաղբիւր մը, ստորոտէն կարմիր ու շարաւագոյն, վերը պղտոր ու յաճախ գորշ` կը գլորուէր դէպի բացերը երկինքին, ոլորուն ու ականակուռ, լուծելով իր ջուրին մէջ աստղերուն արծաթ տերեւները, լուծուելով ինքն ալ միջոցին երախներէն:
Նալպանտենց տունը կ՚այրէր:
Կրակին հանդէպ գեղին աւանդութիւնները կը մնան հզօր: Մահացու թշնամութիւնն անգամ, որ անպարտելի է արիւնով, նոյնիսկ գերեզմանով, տեղի կու տայ կարմիր աղէտին առջեւ: Ու մարդիկ, որոնց շատ մը սերունդներուն մէջտեղը արիւնին առուն, սեւ-սեւ, վազած է ատենին, ըսես հալած իրենց քէներուն սառոյցներէն, կակուղ ու ներող, կը ցատկեն չարագուշակ այդ հեղուկին վրայէն, օգնելու համար իրենց ոսոխին: Իր արդար, խուլ ու սրցուած ատելութեանը հակառակ, գեղացին չլքեց հրկիզուած տունը: Ու ինչպէս պիտի ընէր որբեւայրիին հիւղակին կամ սիրուած ժողովրդական աղայի մը շէնքին համար, շարժումի դրաւ մարդկեղէն ուժեր` բիրտ, խիստ ու սանձահարող: Կատարուածը իրական, տառացի խուժում մըն էր, մօտ ու հեռու թաղերէ: Ակնթարթի մէջ դռնառաջը խճողուեցաւ կիսամերկ ձեւերէ: Այր, կին, հարս, պատանի, օրնի տղան մէկ ձեռքով ծոցին, միւսէն կախ դոյլով պառաւներ, բոլորին ալ սափոր ուսերուն: Թիթեղներ` թեւերնուն: Շուարած, խուճապոտ, ու յիմար շարժուձեւով:
Տունը կ՚այրէր երկրորդ յարկէն, միաժամանակ<ref>ջնջ. ստորակէտ</ref>բայց բոլոր սենեակներէն ալ: Անոնք` որ հասած էին ամէնէն առաջ, տեսած էին կրակը դարձեալ այդ պատկերին տակ: Ամբողջական ու հսկայ բոցավառո՛ւմ, նոյն ատեն կղմինտրեայ մասին մէջ ալ լուսաւոր, [որ]<ref>յաւելում բառի՝ որ</ref>ըլլալուն առանց քիւի, նմանութիւնը ունէր աղիւսներու վիթխարի փուռի մը, որ գագաթէն կ՚այրի ու պատերէն կը մնայ խաղաղ: Ճերմակ ու ողորկ անոր ծեփին վրայ լոյսերը կ՚ընէին բիւրազան բեկումներ, ա՛յնքան` որ պատուհանէ պատուհան անոր հողէ մասը քիչ տժգունութեամբ կը զատուէր բուն իսկ քառանկիւն բացուածքներուն շլացուցիչ դեղնութենէն: Նոր փոխուած թիթեղեայ խողովակները, ջուրերը հաւաքող տանիքէն, արդէն փրթած էին, կախելով իրենց կիսուած գլանները, որոնք քիւին խորերէն հոսող բոցը կ՚ոլորէին: Ու այդ քիւերուն երկայնքովը կղմինտրէն կափուցուած ու դէպի եզերք հրուած կրակի լայն շերտ մը` պիսակաւոր ու ընդհատ երիզ մը կը թուէր ագուցած ըլլալ տանիքին չորս թափերէն: Ու լեզուակներ միշտ կրակէ, լիզող ու աղուոր<ref>աղուոր ? աղտոտ ? ահաւոր ?</ref>, կը շրջէին վեր ու վար, փրթելով կամ ոչ, երբեմն առնելով հասակը բռնկած օձերու, որոնք կիսաղեղ խողովակէն կը ձեւէին հսկայ իրենց գալարները ու կը բզկտուէին իրենք իրենց ժանիքներէն: Բռնկած օձեր, նման այն կաս-կարմիր իժերուն, քանի մը գրկաչափ, որոնց հանդիպումը, ամրան շողերուն այնքան վտանգալից կ՚ընէ դաշտի այգիները, դասական ճամբան լճափ իջնելու: Հոն է, որ այդ սողունները կը կանգնին ուղիղ, պոչերնուն վրայ, երկուքը-երեքը հիւսուած, լեզունին սլաք-սլաք կայծակելով ու կը կործին անխելք կովերուն քամակին…: Հնօրեայ ու նախանձայոյզ բնակարանին վրայ բոցերուն սա հրախաղութիւնը այնքան տպաւորիչ էր, որ մարդիկ կը տարուէին անուշիկ պատկերներու, Քառասուն-մանուկներու<ref>յաւելում միացման գծիկի</ref>բազմաչուի ջահին, կամ Ծնունդի գիշերուան ամբողջովին լուցավառ ժամուն, երբ եկեղեցիին բոլոր պատերէն, ու բոլոր ձեղուններէն շարոցը կ՚իջնէր, ոտք-ոտք, բայց կը լուսէր կանթեղները ու պատուհանները կ՚ընէր հալած ոսկի, դուրսի մութին վրայ ձեւուած վարագո՜յր: Ու այդ զառիթափէն անոնք մօտեցան կրակին ու ժամուն տիրոջը, որ վերէն անշուշտ կը զատէր բոլոր այս լեզուները ու անոնց մէջէն կը խօսէր իր անհաս բարբառը: Անշուշտ վերի այդ Աստուածը բաւական խելք ունէր ջոկել կրնալու հաճի Աննան, որ կը հաւատար, այնքան վրանբաց<ref>վրան բաց, սրբագրուած՝ վրանբաց</ref>ճարտարութեամբ մը, զայն հաճած ըլլալու աշխարհիկ իր արարքներուն, պատարագով ու երինջով, եղով ու մեղրով:
Պորտային վերեւի երկաթահիւս բացուածքէն որոշելի էր, դէմի պատուհանէն դիտողներուն համար, ընդհանուր դիմագծութիւնը բակին, ուժգնակի լուսաւորուած սանդուխին ճակատէն: Կատոզներուն խճատիպ, սատափուած փորերը, որոնց վրայ ոլորուած գօտեակները, տարիներու աղջուրէն բիւրեղատիպ, շարժումի ելած աղիքներու պաղ զգայութիւնը կը նետէին դիտողին, օճախով սենեակին փողոցէն մարդահասակ վեր պատուհաններ, բոլորն ալ առատ լոյսին տակ, կը պահէին իրենց ձեւերուն անզգած կապը, զարհուրագին, սրտակեղեք աղմուկին մէջը ախոռի անասուններուն: Որոշակի լսելի էր դոփիւնը ձիուն սմբակներուն, դրան ու պատերուն վրայ, արտակարգ արագութեամբ, հարուածէն վեր ծանրութիւնով մը: Կենդանին փրցուցած ըլլալու էր սանձը, վասնզի հարուածներուն կէտերը կը փոխուէին ամէն րոպէ, ու կը պոռար, իր խրխինջովը յաղթելու աստիճան կրակին բազմաղբիւր բերաններուն: Մրրկագոյն նոյն խուճապը, քիչ մը աւելի եղերական, աւելի էգ, միւսներէն, կովերէն ու հորթերէն, որոնք կու լային մարդկեղէն հեկեկանքով ու հարսներուն ծիծին մէջ կաթը կը խռովէին, այնքան խորունկ տպաւորելով մարդոց ջիղերը: Նոյնիսկ յիմար հաւե՛րը, նետելով իրենց գարգաչիւնը այս անորակելի լացուկոծին: Վտանգին մէջ կենդանին կը վերագտնէ իր կորուսած վայրենութիւնը ու կը կերպաւորէ մարդկային իր ստացումները, զոյգ թեւերով բախելով գութը նոյն այդ վտանգին: Բայց այդ ամէնէն վեր, խուժանին վրայ կը սաւառնէր ուրիշ սարսափ մը, գեղի կրակներուն մէջ թէեւ սակաւադէպ, բայց բաւական ամուր, որպէսզի ընկճէր բոլորը: Յստակ, բացառիկ, անորակելի սաստկութեան մը աղեղէն բաշխուած, գրեթէ եղանակուած ճիչերով Սարեկենց Բաբէթը կը գոռար, իր ջուխտ մը հարսներուն բազուկներուն մէջ իյնալով` զօրութիւն ու շունչ ճարելու, վերսկսելու համար իր սրտապատառ կանչուըռտուքը:
Ո՞ւր, աս աղմուկին մէջ, տան բնակիչները:
Ոչ ոք լսեր էր –մօտի դրացիներն անգամ կը հաստատէին ատիկա, իրենք առաջին բոցերուն հետ պորտան ափ առնողները– աղիքները կտրտող այն ճիչերը, որոնք կրակէ բռնուած տուներուն պատուհանները կ՚ընեն անլուր սարսափներէն մէկը աշխարհին: -Ձայնի կնիքէն, հասակէն քակուած այն ցրցքնումը, ըսես` մեր հոգեկան ամբողջ իսկութիւններուն փերթ-փերթ, թել-թել, փշուր -փշուր խառնուրդի մը վերածումը, որով մարդիկ մեռնելէն առաջ, պատուհանի մը քամակին կը պարպեն կարժառը իրենց օրերուն, աճապարոտ, նոփ-նոր բան մը թափողի անձուկով ու կ՚ընեն ատիկա ոչ մէկ հոգեւարքի մէջ դիտուած տանջանքով: Կրակով մահը ամէնէն առողջն է մահերուն, ու ատով` ամէնէն կսկծալին:
Օգնութեան ձեռնարկներէն առաջ, շատ առաջ, ամէն հասնող, ձայնի ամէն սանդուխներով, պոռացեր էր, դրան ուռնակը ժամուն կոչնակին պէս բախելէն<ref>կախելէն, սրբագրուած՝ բախելէն</ref>, անունները տան բնակիչներուն, մէկիկ-մէկիկ, երկար-երկար, կրակին սղոցատիպ ճարճատումէն շատ աւելի բարձր: Այս կանչերը, սկիզբները եռանդուն, որովհետեւ յուսալից, ու խոշոր, նպատակ ունէին քունէն արթնցնելու ներսինները, քանի որ կրակը դեռ բոց էր` ձայն ըլլալէ աւելի: Անոնց արձագանգեցին ախոռները, իրենց կենդանիներով: Մարդկեղէն հագագի պակասը ու րոպէէ րոպէ տունին չոր ու ճարճատիլ առած լռութիւնը համակեր էր պոռացողները խորունկ բեկումով: Ու գրեթէ խենթեցած, առանց խորհելու իրենց ճիչին, որ ուժասպառ կերկերումի կը փոխուէր, շարժումով կը ջանային փոխարինել դաւաճանումը իրենց կոկորդներուն ու կը վազէին վերվար, մէկ սենեակէն միւսին տակը, խռպոտ-խռպոտ, արտաբերել կարծելով անունները վերիններուն: Սրտառուչ էր հաց-եփ Մարթան, որուն հսկայ փորը նեղ ընելուն հակառակ շունչը, կը պատռտէր ինքզինքը, ազդարարութիւնը ընդունելու չափ հաճի Սողմէնին.
– Մարթա՛, ի՛նչ կ՚ընես:
Ակնարկութիւնը նիւթ ունէր քաջարի կնիկին փափուկ վիճակը: Պատահած են այս տեսակ ճիգերու հետեւանք ապաժամ ծնունդներ: Հաճի Աննայի սիրական ընկերուհին չէր մտածեր սեփական իր սրտին, որ տարին երեք-չորս հեղ կը կենար, աւրուած ժամացոյցի պէս, երբ տղաքը իրարու գլուխ կը պատռէին, անաստուած իրենց կիներուն քսութեան երեսէն ու հարուստի իր պառաւութիւնը ընէին բերնի ծամոց աժեմին ու շաժեմին: Ան ալ կը պոռար ու կը պոռար.
– Հաճի՛ Աննա, հաճի՛ Աննա:
Ճիգէն յետոյ ձեռքը դնելով սիրտի մարզին, հանգչեցնելու համար անոր ուռեցքը: Ու կը զսպէր լացը, մենծ-կնիկի անվայել, վտանգի ատեն, երբ գործ է հարկաւոր:
– Մուրս ի վրան, Յիսուս Քրիստոս, – կը մղկտար հաճի պառաւը, յիշելով Ս. Յարութիւնը, մութ ու լոյս առտուն Զատկուան, մանիշակագոյն ու ցոլացիկ շուրջառով վարդապետները, ու դեղնորակ ոսկեջուրի մէջ կարծես հիւսուած մենծ– վարդապետը – (պատրիարք) -, որ այդ զգեստաւորումին մէջ կարծես լքած կ՚ըլլար մարդկեղէնը իրմէն ու հալելու պատրաստ բան մը, ատանկ թեւ բացող դէպի գմբէթը…: Ո՜վ յիմարութիւնը մարդոց յիշատակներուն:
Իրարանցումին գլխաւոր զսպանակը կը մնար հեռանկարը, գրեթէ ստուգութիւնը մարդկային կորուստին: Մէկը մտածեց հաճի Աննան հիւր ղրկել ով գիտէ ու՛ր: Բայց դրացիները հոն էին` հերքելու համար ատանկ ձրի ենթադրութիւն մը: Անոնց լոյսը հանգա՛ծ, ամէնօրեայ իր ժամուն: Անոնց դուռը փակուած հաճի Աննայի ձեռքով: Ատկէ զատ, գիշերուան որոշ ժամէ մը ետքը, թաղը ամբողջ գիտէր ատիկա, Նալպանտենց տունը դուռ չէր բանար: Չէր բանար նոյնիսկ հարիւրապետին: Հաճի Աննան հիւր կ՚ընդունէր: Բայց լսուած չէր անոր հիւր երթալը ուրիշին, քառսուն տարիէ ասդին: Կրակի կատաղութեան առանց ուշ դնելու, սիրտը այրած պառաւ մը չվարանեցաւ քշելու դասական սրամտութիւնը.
– Հաւկիթները կը պաղին նէ…
Հաւկիթները ոսկիներն էին, որոնց վրայ թուխս կը նստէր, կը պառկէր գիշերները, Նալպանտենց հաճի Աննան:
Ուրիշ խումբ մը, փեսաները, առանձին պոռալէն յոգնած, իրարու մօտեցուցին իրենց գլուխները, համանուագ պոռչտուքի ելլելով:
Տարօրինակ էր, որ չմտածէին կրակը մարելու, ոչ ալ անոր ա ՛լ անսանձելի մեծութեան, որքան մարդերը ազատելու իրենց հաշիւներէն թելադիր: Կը զարտուղէր Իսրայէլը, որ, ձեւի թէ հաճոյքի համար, հսկայ սափորներով իր միջամտութիւնը կը բերէրէմմի օղլուին աղէտին: Շատ էին անոնք ու կարգախօսէ մը ինչպէս լարուած<ref>կարուած, սրբագրուած՝ լարուած ?</ref>, առանց ձայնի կը կրէին ջուրը, թափելով պատերուն փողոցին հասողութեամբը ու ոչ ոք կար հարցնող յիմարութիւնը այս ոռոգումին:
Տունը, լուռ, կը պատասխանէր այս վայնասունին, իրարու ետեւէ հեւքի ու ոտքի հանելով իր պատուհանները: Մարդկային հագագէ դուրս, խուլ ու եռացող խժուք մը կը պատմէր վերնայարկի իւղոտ տախտակներուն մարխի նման պլլուիլը կրակով: Նոյն ատեն Նալպանտենց մառանը (շեղում մըն էր, որ ուտելիքներուն պահեստը ձգէր գետնայարկը ու բարձրանար երկրորդ յարկ: Ըրած էր այդպէս հաճի Աննան գողութեան մը –ծառաներուն կողմէ– կանխահոգ զգուշութեամբը) մեծկակ պայթումով մը դողացուց ջահուած տունը: Եղին գուբը, հաճի Աննային նշանաւոր գուբը կը կոտրէր, չդիմանալով կրակին ու անոր պարունակութիւնը մաքուր, մոմեղէն պայծառութեան մը նման աւելցաւ կրակին: Հաճի Աննան Վարդավառին չէր ծախած գուբին հեղուկը ով գիտէ ի՛նչ հաշիւներով: Միւս կողմէ` հիւրանոցին ապակիները, ջարդուփշուր, կը նետուէին դէմ ու վար, անցք տալով պղտոր ջուրի մը, կրա՛կ` որ թափուելու տեղ կ՚ելլէր վեր: Մուխը դեռ չէր ճապաղած ու ձիւնի պէս մաքուր, կը թրթռար, ինքզինքը կը գզէր հսկայական բամպակէ կծիկներուն նման, կամ նման մեծկակ ալիքներու, որոնք իրենց բաշերը կը սանտրեն հովին թեւերով ու փրփուր կ՚ըլլան: Ու անոր կոհակները, պտուտքող ու տարօրէն արագ իրարու կը մտնէին, փախչելու ատեն սանձուած ու կը պրկուէին իրենց առանցքներէն, քշուելով, հրուելով դէպի վեր, կրակներուն կայծերովը անդադար հարուածուած, հալածուած ու հեւասպառ:
Բայց տեսարանին ամէնէն խորունկ յուզումը, ա՛ն` որ տարիներ ետքն ալ պիտի պատմուէր մայրական սրտի իբր գերագոյն արտայայտութիւն, կու գար խնամի Բաբէթէն: Աւելի անդին, քան ոեւէ խելագար, ուրկէ՞ կը ճարէր թշուառական մայրը, չոր, քիչ, արդէն ճաթած իր ոսկորներէն` սա լեղապատառ աղաղակը, որ միս-մինակը կը բաւէր բոլորին ալ դէմ: Ան ի՜նչ սուր, գամերու, ասեղներու ծայրերուն նման անոր ամէն մէկ վանկերը կը կսմթէին մարդոց միսերն ու հոգին: Ձայն ըսես չըլլար այդ թելերու արձակումը դէպի կրակ թափող պատուհանները: Չըլլար ողբ: Ըլլար աղերս, անէծք, գութի հրաւէր, ուղղուած կրակին: Ու անիկա կը տիրապետէր բոցերուն անզգած լրբութեան, որոնք կ՚ընկրկէին կարծես, քաշելով իրենց հրէշային լեզուները ներս, րոպէի մը համար:
Ու անոր ետեւէն, հարիւրաւոր բերաններ նոյն աքցանումին ներքեւ, կ՚արտաբերէին նոյն բզկտումը, ըսես` փերթ-փերթ դուրս հոսումը հոգիին արիւնին: Նալպանտենց հարսը ամբոխին մտքին կ՚ապացուցանէր իր տեղը: Անոր անունը դեռ կը պահէր հինգ տարիներու սրտառուչ իր համը: Ու վերջին գայթակղութիւնը, բոլորովին անպաշտօն – ոչ ոք գիտէր հաճի Աննային դաւադիր արարքը–, կը թուէր, կը սրբուէր սա բոցերուն հետ: Եկաւ պահը, երբ հալած պատուհանները, բոլորը մէկ, ինչպէս ջրարգելի մը յանկարծ բացուող փակոցներէն, արձակեցին կրակին հեղեղը վեր, – հանդարտ ու հաստ, խորքէն ակօսուած, վէտ-վէտ ու պճպճուն հոսանք, որ մեր սրտին մօտ բաները, անարժան գտնելով հողին ու մուրին, կ՚առնէ-կը տանի այնքան խորհրդաւոր ձգողութեան մը:
– Աղջի Աղուո՜ր, Աղուո՜ր, Աղուո՜ր:
Խլացուցիչ ըլլալէ շատ վեր բան մըն էր Սարեկին բերնէն սա աղաղակը, ա՛լ անգիտակից, գրեթէ իմաստէ զուրկ, քանի որ խեղճ կինը, պատուհաններուն հասողութենէն բռնի հեռացուած, չորս-հինգ բազուկներու մէջ շղթայապիրկ, բայց զոր իր հասակը, ոտքերը գետնին զարնելէն երկու թիզ վեր-վեր նետելով կը պոռար ու կը պոռար, ճիկէրը փետտելով կուրծքէն ու փետտելով ամբոխին ալ հոգին: Անիկա կրակին անձրեւէն կը փնտռէր, ամէնուն անհասկ նալի յամառութեամբ մը ու կը կոծէր կուրծքը.
– Ես քեզ մեղա՜յ, ես քեզ մեղա՜յ, ես քեզ մեղա՜յ…
Որո՞ւ:
Մահուան առջեւ միայն իմաստ ունեցող այս բանաձեւը արթնցուց կասկածը խնամիէ խնամի քէնի մը: Բայց Սարեկի՞ն էր մնացեր չափուիլ Նալպանտենց տիկինին հետ: Չհասկցան<ref>Չհասկցաւ, սրբագրուած՝ Չհասկցան</ref>:
Միւս կողմէ` կրունկով, կռուփով, կռնակով, յետոյքով ամբոխը կը ջանար խորտակել պորտան: Ու աճապարանքին տենդէն աւելի, նուաղ յոյս մը պատճառն էր այս տագնապին: Օճախով սենեակը, ինչպէս բակը չէին առնուած կրակին թեւէն: Յիշեցին թուրք գեղի մը կրակը, որուն մէջ տան բնակիչները բերաննուն թխմուած լաթով ու շղթայուած, ձգուեր էին բակը, խօսելու անկարող: Աւազակները ըրած էին այդ տարօրինակ կարգադրութիւնը, հաւատարիմ մնալու համար իրենց երդումին, որով կը խոստանային տունինները չսպաննել ու կրակին յանձնած էին զանոնք մաքրելու գործը: Կրակը յապաղած էր ու օգնութի՛ւնը ազատած թշուառական արարածները:
Հաւաքական այս ճիգը հսկայական դուռին դէմ կշիռ չունէր: Գիտէին ատիկա, բայց կը կրկնէին իրենց հարուածները ներքնապէս համոզուած անոնց ապարդիւն ըլլալուն, քանի որ պորտան ետեւէն պաշտպանող գերանը մէջքին մէկ նեարդն իսկ չէր ծռեր եօթը գոմէշներու ուժին:
– Սանդուխ մը,թէ՛զ, սանդուխ մը…
Պոռաց վերջապէս Աղուորին մեծ եղբայրը, հազիւ շունչ առնելու ատեն գտնելով.<ref>ստորակէտ, սրբագրուած՝ միջակէտ</ref>հեւասպառ էր հասեր, կրակին տեղը իմանալէն ետքը, զուր տեղը վատնելով թանկագին րոպէներ` փնտռելու համար մայրը, որ, առջի աղմուկին, մունետիկէն ու զանգակէն, նոյնիսկ հրացանէն ալ առաջ արթնցեր էր զարհուրագին երազէն:
Այդ երազին մէջ անիկա կը տեսնէր Սողոմենց տղան, որ գիրկով կը փախցնէր Աղուորը, բոցերուն մէջէն քալող, ու երկինքը ճամբայ ընելով: Ինչպէ՜ս վազեր էր պատուհան ու տեսեր կրակին ոսկի փայլակները, ճամբու պէս լայնկեկ ու երկարող, որոնց վրայ անիկա հաստատել կարծեց քունին ցնորքը, իր աղջիկը, ազատուած Մեղքին գիրկովը: Անիկա թռչունի թեւով հասեր էր կրակին ու հակառակ բուռն ցանկութեան, չէր կրցած երազին ստուգութիւնը պատմել վաղայարոյց կիներուն:
Երիտասարդը մօտ էր խելքը թռցնելու, այնքա՛ն կը հեւար վախէն ու յոգնութենէն, որ մէկը դոյլով ջուրը երկարեց անոր քրտնած գլուխին: Նոյն ատեն անոր թելադրութիւնը արձագանգ ու հաւանութիւն գտաւ բոլորէն, որոնք ձեռքերնին զարնելով յիմար իրենց գլուխներուն, «դդումներուն», բացին խժալուր իրենց բերանները:
– Սանդու՛խ մը, սանդու՛խ մը…, – կ՚աղաղակէին: Հաճի Սող<ref>ջնջ. աւելորդ տողի՝ [Սող] մէնը զարմացաւ Օհանին խելքին: Հաճի Աննային ընկերուհին</ref>մէնը զարմացաւ Օհանին խելքին: Հաճի Աննային ընկերուհին բաւական հարուստ էր` աղքատներուն մօտ խելք ընդունելու համար:
Իրողութիւնը ան էր, որ Սարեկենց տղան, ճգնաժամային այդ րոպէին, կը հպատակէր իր պատանութեան ամէնէն ցնցող յիշատակին: Սանդուխին գաղափարը բուսած էր անոր մէջ, թելադրուած նման պարագայէ մը: Ան ականատես էր եղած նման ձեռնարկի մը, դարձեալ կրակի մը առաջ, նաւահանգիստին մէջ հրդեհի մը ատեն, ուր իջած էր մօրը հետ, ասոր սանկ ու նանկ մէկ հիւանդութիւնը դարմանելու չըսուելիք տեղէ: Ինչու՞ մայրը չէր պոռացեր ինչ որ անոր ալ միտքը գրաւեր էր տարիներով: Ու կրակը քաղաքի ալ էր, որուն մէջ բոցերը շատ աւելի կատղած կ՚ըլլան, տուներուն իւղաներկ ծեփին պատճառով: Մնաց որ, քաղաքին ամէն բաները քանի մը գիրկ (չափ) աւելի կ՚ըլլան միշտ, սկսելով գինովներէն մինչեւ կնիկներուն արգանդները:
Սանդուխը չփնտռուող առարկան է ձիթենի ունեցող գեղերուն մէջ: Փակցուցին պատին քանի մը հատ: Եւ, իրարու ետեւէ, փոյթ իսկ չընելով իրենց ծանրութիւնները, որոնց տակ կրնային բարակ սիւները կոտրել, նետուեցան մարդիկ Օհանին հետ, սրտառուչ գործակցութեամբ<ref>գեղեցկութեամբ, սրբագրուած՝ գործակցութեամբ ?</ref>մը, տանիքը` պորտայի յառաջադիր հովանոցակին: Նպատակ կար փլել մաս մը այդ տանիքէն, անջատ ու հազիւ հասնող վերնայարկի ստորագիծին: Նախապէս այդ հովանոցակները միայն դուռը կը պաշտպանէին ու բաց կը ձգէին բակին վրան: Գողութիւնները ստիպեցին, որ դուռը ծածկող տանիքը յառաջանայ ու հասնի տանը պատին: Պիտի բանային անցք մը դէպի վար, իջնէին բակ, փնտռելու համար մարդերը կատոզներուն տակօք: Օճախով սենեակը թէեւ լուսի մէջ, շատոնց էր խուզարկուած երկաթ վանդակով պաշտպանուած պատուհաններուն դուրսէն: Անոնք` որ կռնակէ կռնակ հոն էին շուլլուած ու կառչած վանդակին, կը հաստատէին մարդկային հետքի պակասը: Երկու վայրկեանը բաւած էր անոնց կրունկներուն ու աքցանի պէս զօրաւոր մատներուն –հիւսներ էին այդ տղաքը ու տունին բնախօսութեան մասնագէտ, ինչպէս նաեւ անմրցելի տան մը ոսկորները քրքրելու կամ վերակազմելու արհեստին մէջ–, բանալու քանի մը ծակ, կախելու սանդուխները անոցմէ վար, իջնալու ցած, քաշելու համար պորտային գերանը: Ամբոխը խուժեց գրեթէ միակտուր: Օհանը վազեց օճախով սենեակը:
Բաց գտաւ դուռը, հակառակ Նալպանտենց սովորութեան, որ բոլոր ծակերը գոց կը պահէր, փողոցին պորտան անգամ կիսովին արտօնող: Տախտակամածին` բազմոցին բարձե՛րը. ճմռկուած: Ի՞նչ գործ կրնային ունենալ ասոնք, սենեակին այսպէս գրեթէ մէջտեղը, հեռացած իրենց պաշտօնական անկիւնակապերէն: Կրակին լոյսը պարզ կ՚ընէր պատկերը ու իրերը տեսանելի էին իրենց բոլոր մանրամասնութեանց մէջ: Բարձերուն մէկուն վրայ ժապաւէնի կտոր մը, որով հարսները երբեմն կը վերջացնեն մազերուն հիւսքը: Օհանին ոտքը դպաւ երկաթի պէս կարծր առարկայի մը: Ծռեցաւ, – դուր մըն էր, երկու թիզ հասակով: Ի՜նչ գործ ունէր ասիկա ալ: Տախտակամածին վրայ ջուրի՞, թէ ուրիշ հեղուկի մը կլոր-կլոր արատները, ո՛րը մեծ, ո՛րը փոքր: Անգոյն, որպէսզի չշփոթուէին արիւնի հետ: Ուրիշ ամէն բան իր տեղը: Մա՞րդ: Հոտն իսկ չկար: Մէկէն ծանր, մարդկեղէն ճենճի, կպչուն, կերակուրի, խորովածի շատ որոշ հոտ մը, որ տպաւորեց զարհուրագին ստուգութեամբ մը: Բոլորը մէկ ճուացին բակէն: Օհանը վազեց դուրս: Ոչինչ: Կրակին տեղ լայն ու կուրցնող լոյս կար հոդ: Ու ճերմակ ծուխը, որ վերնայարկի յատակը ու բակին առաստաղը կազմող տախտակամածի գիծերէն մլիկ-մլիկ կը բխէր ու, դանդաղ, օրօրուն, վար իջնելու անկարող, նիհար իր թելերը կաթի մը գգուանքովը կ՚երկարէր չորս դին, մշուշելով գերանները:
Մարդիկ կանգ առին սանդուխի մը առջեւ, որ կը տանէր վերնայարկ: Կ՚այրէր անիկա, առատ ու աղուոր, շեմի մեծ մարմար քարէն սկսեալ արմանքի մէջ թողելով բոլորը: Երբէ՞ն ի վեր քարերը կ՚այրէին: Գեղացին չէր տեսած ատանկ պատահար: Ու կապտաւուն ալ էր բոցը, որ քարին կապուտիկ, ծիածան երակները կարծես կը ծծէր ու կը պարպէր: Ու կ՚եփէր ալ քարը, կարծես իւղին մէջ տապկոցի ձգուած նաշիհէ բաղարջ ըլլար: Մէկը ոտքով դպաւ թիթեղի մը, որ զատ ջահ մըն էր, ամբողջութեամբ ճերմակ, ու մեծաքանակ լոյս սփռող, մինչ մէկ ծակէն սեւի մօտ բարակ գիծ մը ուժգնակի կը սուլէր ու կը սուրար, օձի լեզուի նման, բայց որ երկայն էր շատ աւելի: Աւելի խոշոր ծակէ մը, նոյն այդ թիթեղի երեսէն, ուրիշ սիւնակ մը բոց, կարմիր ու կլոր, կը նմանէր ոսկիի ձողի մը, որ հրաշքով մը կակուղնար ու ծփար, դէպի վեր, առանց կոտրտելու ու լեզուաձեւ մարմրէր օդին մէջ: Խտղտեցան անոնց աչքերը:
Բակէն դէպի վերնայարկ սանդուխը յաճախ պաշտպանուած կ՚ըլլայ փայտահիւս վանդակով: Դուռ մը զայն կը մեկուսացնէ բակին արձակութենէն: Ուլերուն եւ հաւազգիներուն գրոհին դէմ վերերը զգուշացնող այս կառոյցը աւելորդ զարդ մը չէ հարուստներու տունին մէջ: Մէկը յիշեց ամիս առաջուան պատարագը,տամէճաններով օղին, Ալուկին սքանչելի խաշը ու իր հերոսութիւնը, որ խորտակած էր վանդակին մէկ կարեւոր կողմը, ոտքի հարուածով մը: Հաճի Աննան ուրախ էր եղեր: Գինովութեան մէջ կորուստը, կոտրուիլը խեր կը բերեն տունին: Փնտռեց այդ մէկը իր գոյացուցած ծակը: Չկար: Կ՚այրէր վանդակը ամբողջ, տակաւին կէսով պահելով շեղանկիւն քառանկիւններու անհամար իր փախլաւաները: Բոցը լեցուցած էր աչքերը սանդուխին, ու ջնջած անոնց էջքի տարբերութիւնը: Դէպի վե՞ր: Յիմարութիւն էր ատոր մտածելն անգամ: Երկրորդ յարկը կտրուած էր հաղորդակցութենէ անդարման եղանակով: Մէկը շրջել փորձեց առջեւի մարմարին մարմինը, ոտքը դրաւ առաջին աչքին: Յիմար էր: Քաշեցին զինքը ետ: Գուլպաները խանձած էին:
Խղդող ջերմութիւն:
Զօրաւոր հով մը կը փչէր պորտայէն, առնելու ու կրակին մէջ նետելու չափ լաչակները կիներուն: Եղան` որ վախցան ու ետ քաշուեցան, այնքան զգալի էր հովին թաթը իրենց կռնակներուն: Սանդուխին մարմինը, հաստ տախտակ, դանդաղ իր այրումին մէջ, խենթեցաւ յանկարծ, արծարծուելով ուժգին հոսանքէն ու երկարեց իր բոցերը վերեւի բացուածքին,<ref>յաւելում ստորակէտի</ref>լման կրակ, առանց մուխի: Տպաւորի՛չ, գեղեցիկ ըսուելու չափ` բացուածքին տեսարանը, որ կը նմանէր վերնադուռին կիսակամար շրջանակովը աղեղուած` հսկայական կատոզի մը, ձիթապտուղի տեղ բոցով լեցուած, բայց դեռ յատակ չանցուած: Ամէն տղայ –հոդ գտնուողները բոլորն ալ եղած են այդ բանը` տղան– խաղացած է այդ ամաններուն վիթխարի փորին մէջ, երբ կողերնուն վրայ երկարած հինգ հազարնոց այդ տնակները երկինքը կալի մը կաղապարով կը տակառեն, ու փոքրագոյն հարուածով մը մեծադղորդ կ՚արձագանգեն: Վերնադուռը հարուստ տուներուն մէջ կը դիտուի ու տղաքը կը պաշտպանէ սանդուխներէն վար հոսելէ: Ճիշդ տակառի մը գլանովը բոցը կը խորանար անկէ ներս: Ըսես հրաշք մը բռնէր ու չթափէր կարմիր հեղուկը: Գիրքերը կարծեմ շատ բառեր ունին կրակին ձայնը պատկերող: Չեմ գիտեր, թէ անոնք գրողները եղա՞ծ են կրակին մօտիկ` լսելու համար այդ վանկերը: Սխալ պիտի չըլլար թերեւս այդ աղաղակը նմանցնել ատամներու կճրտումի մը, հսկայական երախի մը մէջէն:
Ու կ՚եռար տունը անոնց գլխուն վերեւ: Շատցան հարուածները: Սենեակներու առարկաները կը նետուէին պատէ պատ ու գամերը կը ցատկէին վար, քիչ ետքը ծակելու համար տախտակամածը: Իրաւ, արագ, գուշակելի բզկտումը տեղի կ՚ունենար վերը, տանը տարրերուն, ընդմիջուած անմեկնելի պայթիւններով: Եղաւ համազարկ, զարհուրելի արագութեամբ: Հարուածները, ճշմարիտ հրազէնի, անհաշուելի, կը յաջորդէին, խափանելու աստիճան գերաններուն նեարդ-նեարդ գալարումը, ու թուղթի պէս, պատռտուող թուղթի պէս ձգած աղմուկը: Խորհեցան<ref>Խորհեցաւ, սրբագրուած՝ Խորհեցան</ref>ատրճանակին: Ամէն մարդ գիտէր Սերոբին ատրճանակները, հարիւրապետին արտօնագիրը: Ասոնք պիտի գործածուէին գողերուն ընդդէմ: Գիտէին նաեւ, թէ Սերոբը ատոնք կը պահէր սնտուկին մէջ իր կնոջը ու կը վախնար անոնց ձեռք կարկառելու: Մօրը կտակն էր այդ սարսափը իր մէջ, ներշնչուած մանկութենէն ու արմատացած ա՛լ, քանի որ անոր կեանքը տան աղջիկի մը կեանքէն տարբեր պիտի չըլլար:
Յանկարծ, վերնայարկի տախտակամածէն, հացի կլորութեամբ ծա՛կ մը: Տախտակը հալած էր այդ կէտէն: Մուխի հաստկեկ, ողորկ, շարաւագոյն գլան մը հրուեցաւ վար, շառաչուն ու բիրտ: Ու կայծե՜ր, բայց խոշոր, սիսեռէն աւելի, ու հաստատ մասերով: Արագ, այդ սիւնակին ակռաներէն կրակին կաթիլները ցրցքնուեցան բակը լեցնողներուն գլխուն, ու անոնք խանձեցին լաչակ ու մազ: Րոպէաբար ծաւալեցաւ այրուցքին հոտը, դուրսի մարդոց մէջ առաջացնելով հսկայ պոռչտուք:
– Կ՚էրին կո՜ր, կ՚էրին կո՜ր…
Խուճապին առաջին շունչն է աս ճչոցը: Դուրսինները ներս խուժելու իրենց շարժումին մէջ չէի՞ն մտածեր սեփական իրենց գլուխներուն: Իրողութիւն էր, որ ներսէն ոչ ոք կար փախչիլ մտադրող, կարծես չհաւատային այդ կործանումին: Բայց ակնթարթի մէջ այդ ծակերը բազմացան իրենց գլխուն վերեւ: Րոպէ մը, գամի գլո՛ւխ` իսկոյն կլոր` ինչպէս ափ մը, քանի մը երկվայրկեան յետոյ` անոնք կ՚ըլլային հացի չափ կլորակ: Ու մա՜ղ<ref>մա՜զ, սրբագրուած՝ մա՜ղ</ref>կար անոնց վրայ, ընդարձակ մաղ<ref>մազ, սրբագրուած՝ մաղ</ref>մը, երկրորդ յարկին յատակէն: Նոյն ատեն սկսաւ կրակին անձրեւը, այս անգամ խոշոր-խոշոր: Մէկը կատակեց.
– Կարկուտ է, տղաք:
Անկումին մէջ ատրացած<ref>տարացած, սրբագրուած՝ ատրացած</ref>ու ճերմակի մօտ փայլով այդ կոտորուանքները բազմացուցին այրուցքին ու բռնկումին դէպքերը:
– Դո՛ւրս, դո՛ւրս, – կը պոռային, բայց դեռ կը դանդաղէին բան մը աւելի՞ տեսնելու, թէ ազատելու աճապարանքին մէջ, հռչակաւոր այն բակէն, ուր հարիւր տարիէ ի վեր ուղտերը չէին զանցեր «ծունր դնել», ինչպէս կ՚որակէր ուղտերուն նստիլը Արմաշէն նոր հասած գիտնական վարժապետը, ա՛ն որ Հայկ դիւցազնը գոց գիտէր սկիզբէն մինչեւ վերջը: Ուրկէ, անոնք, «անապատի այդ նաւերը», կրած էին ոսկի ու պղինձ, հաճի Արթինին դարուն, ու սեւ ոսկեհատիկ ` հաճի Սերոբէէն ասդին: Ու եղ ու խոզակ, ճերմակ ոսկի աս բերքն ալ: Ուր խաղցած էր հաճի Սառան անօրէն իր պարը, մուշտակի դեղնութիւնը, ադլասին ոսկին հալեցնելու ու երեսին գոյնին հետ մէկ ընելու աստիճան արագ, ելլելով մարդկեղէն ձեւէն, ընելու համար իր մարմինը կախարդի խմոր` աղէտ ու կրակ, որով էրած էր սիրտը գեղին քաջերուն: Ո՞վ բռնեց այդ չարաղէտ կնոջ ուրուականը սա կրակին դէմ: Ո՞վ հանեց հին ոճիրը մէջտեղ, որ չէր ստուգուած, բայց չէր ալ հերքուած, եւ որուն համեմատ ան իր ծոցին մէջ սեղմած, սեղմած, խղդած էր գեղին ամէնէն քաղցր պատանին, զայն նետելու համար սա կղմինտրի գոյն խաչով տակառին մէջը: Յանցա՞նքը: – Բայց սէրը, անոր շատութի՜ւնը: Հաճի Սառա՜: Հասնէիր ո՛ւր որ ես…: Կրակի այս հանդէսին, բակը հագուեցնող փարթամ այն բա՛նը նորէն, որով հովանաւոր են հարուստներուն խօսքերը` ինչպէս գործքերը եւ որ կը յամենար, ծակելու, լեցնելու չափ աղքատին ու միջակ մարդոց աչուըները իր տարապարտ շքեղութեամբը: Ընդարձակ ու խուժդուժ սա լուսավառութեան մէջ այդ կատոզները դադրեր էին իրենց հաստ իմաստէն, ու վերածուած` բոցերուն նպաստովը անրջահիւս դէզերու, – սուտակ, ադամանդ, զմրուխտ ու ոսկի: Բռնկած, առանց կրակի: Բիւրափայլ` ինչպէս երազի մը տարօրէն դիզուած պալատներ հեքիաթին ահաւոր աղջիկներէն: Կէս դարէ ի վեր աղջուրը, բիւրեղացած ու բիւրեղացած` կատոզներու կողերուն, ուլունքած էր անոնց գօտիներուն ականակուռ փաթերը: Մշտական կիսամութին մէջ, սեւի մօտ` սառած այդ աղին<ref>ջնջ. ստորակէտ</ref>փոշիները օր-ցերեկով աննշմարելի, ծխոտ ճրագներուն մէջ` խուսափուկ փոսփորափայլով, հիմա, հրդեհին գերառատ լոյսին մէջ, կ՚առնէին իրենց նրբահիւս ճարտարապետութեան բոլոր պատգամները, բիւրեղին բոլոր քմայքները, իրենց մանրադիտական խորանարդներուն վրայ, կը կոտրտէին ճառագայթները, կը լուծէին անոնց միագոյն հեղուկը ու կը զատէին իրենց ընտրած երանգը, ընելով զայն դուրս, իբրեւ իրենցը, նետելով իրենց չորս դին, բիւրաւոր ցոլցլումով, կախարդայոյզ հրախաղութիւն մը պճպճացնելով հնօրեայ տախտակներուն մարմիններն ի վար: Ցերեկին մէջ մութը զանոնք քիչ կ՚ընէր: Հիմա՞: Կարծես շատցեր էին: Տա՞սը, – քսա՛ն: Մէկ հասակ ու մեծ փոր: Ու ընդարձակ բակն ի վար, բռնկած` բայց դեռ չայրող այս զանգուածները, կուռքե՛րը` իրենց պարունակութեան լեղի խորհուրդովը, քանի որֆախիր-ֆուխարայի<ref>Ծնթ. – ֆախիր-ֆուխարա – աղքատներ:</ref>սիրտը կը տրուէր անոնց մէջ աղի ու լեղի յիշատակներովը, որոնք ամէն հոդ մտնողի հոգուն մէջ կը բուսնէին անդիմադրելի ու, մա՛նաւանդ` իրենց պարունակութեան միւս հեքիաթովը, ամբարտաւան ու լիրբ ասիկա, քանի որ Նալպանտենց տղաքը, հաճի Սերոբէիններէն, երդում ունէին տարուան մը բերքը պահեստ դնելու, – այդ կատոզնե՜րը, որոնք մարդոց քրտինքը, ամբարտաւանութիւնը, հացին ախը, աղքատութեան նուաստացումները, տոկոսին անզգած, անօրէն, անաստուած փաստը իրարու կը լծորդէին: Այդ կատոզները փախչողներուն ներսը արթնցուցին նոյնքան արգահատանք, գութ, անգթութիւն ու տրտմութիւն, անշուշտ քիչ մըն ալ հաճոյք: Ու այդ կատոզները, դարձեալ իրենց կորուստին իսկ մուտքին անկարող էին ներկաներու սրտին մէջ խորտակելու<ref>ջնջ. ստորակէտ</ref>ինչ որ դժնդակ փառքն էր կազմած Նալպանտենց տունին: Շատ շատերու մէջէն, որոնք ոխութեամբ ու դառն հաճոյքով մը դեռ կը յամառէին պորտային սեմին, կ՚արժէր հետեւիլ մռայլ առքին, որով կով-քիթ Մանուկը պլլուած կը թուէր: Անիկա իր շալակովը –սատկած էր էշը– բերած էր ձիթապտուղին բեռները, իր ձիթաստաններուն ամբողջ տուրքը, եղցուտկուքն<ref>Ծնթ. – տկուք – հասնելէն առաջ թափած ձիթապտուղ, որ եղցու է:</ref>իսկ, այսինքն` իր տղոցը բերնին պատառը, պարպած իբր տոկոս սա տակառին փորին մէջ, որ այն ատեն ալ, ինչպէս հիմա, իրական հսկայի մը,մերեթմնալիք ԿԷՏ ՁՈՒԿԻՆ (Յովնանու գիրքը տարիներով ընթերցած էր Ճրագալոյցներուն), ու Լէվիաթանին նմանցուցեր ու սրտին խորէն անէծքներուն ամէնէն կտրուկներովը<ref>կտրուկները, սրբագրուած՝ կտրուկներովը</ref>պատռտեր էր անոր կրաձեւ դիզուածքը: Կան այս մարդերը: Տարիին մէկին մէջ, գործերուն քիթին քիչ մը ծռելովը (հիւանդութիւն, շերամին ջուր կտրիլը, ծառերուն պաղէն զարնուիլը, դաշտամուկը, եղեամը, ո՛ր մէկը կ՚ուզէք) անոնք տեսակ մը գոհունակութեամբ, մինչեւ ատ օրը իրենց հացին հասնելուն հպարտութենէն արդարացած, կը զարնեն հարուստներուն դուռները ու կը մտնեն տոկոսի տակ: Բայց դժբախտութիւնը մինակ չի գար մարդոց շեմը: Յաջորդ բերքին տոկոսը կը վճարեն անոնք յոյսով, որ գալիքին կը մաքրեն պարտքը: Տարիները կը կապուին տարիներուն: Տղաքը կը շատնան –ուտող բերանները– ու վեց-եօթը տարուան մէջ պարտականը չորս անգամ գնած կ՚ըլլայ իր պարտքը, որ միշտ կանգուն է ու տոկոսէն միայն կը փակուի, մայրը` առողջ, տարիներուվ ցկնելու համար նոր տոկոս…: Այրելիքը Մանուկին տղոցը ապրուստն էր կարծես, այնքան ցաւը սրտանց էր չքաւոր ու զաւկի կոխ բանուորին: Ուրիշներ կը խորհէին ոսկիին ու անոր տուրքը եղող բարիքին, որոնք ահա կը մոխրանային: Ու խորհեցան շատեր ալ նեղութեան սեփական օրերուն, Մայիսին ու Հոկտեմբերին, այսինքն` գեղին ամէնէն նեղ օրերուն, ուր սպառող ապրուստը կարճ կու գայ երկու ծայրերը կապելու համար գեղացիին տնտեսութեանը նոր բերքէն սանկ տասը-տասնհինգ օր առաջ, երբ ուրիշ ատեն ամրակուղպ քսակը Նալպանտենց Սերոբին կը բացուէր փորձուած խեղճ, թքածը չլզող ու պարտէզներէն առողջ փոխառուներու, եւ որոնց պակսելու էր ինչ որ վառելու էր սա կատոզներուն մէջը: Տարօրինակ էր, որ բոլորը մարդերու չափ ցաւէին այս կորուստին: Վասնզի ձիթապտուղին տակառը անփոխարինելի բան էր այդ տուներուն, բայց բոլորին համար ալ: Մարդ կոչուելու արժանիքէն զուրկ էր անիկա, որ իր բակին մէջ գոնէ երկու հազարնոց ձագուկ մը չսազէր, խսիր ծածկոյթով, տակին բարձր լաստակերտ: Տունը այդ աղջուրով կը ստանար իր կենսաջուրը կարծես:
Կրակը, վերի մասէն, կատարեալ տարափ էր ա՛լ: Յուսահատ վերին հետ կապ բանալէ, մաս մը տղայ անցած էին բակին միւս ծայրը, ծառաներուն բաժնին ճակատովը, ու խորտակած` մեծ դժուարութեամբ ախոռներուն դուռները (գետնայարկի այս փականքները գործն էին գեղին նշանաւոր դարբինին,փալապըյըխԹորոսին, որ կը մնար հաւատարիմ իր պապերէն տեսածին ու կը հայհոյէրֆրէնկկղպանքներուն, զանոնք նմանցնելով դաւաճան հայերու կամ պոռնիկ կիներու, փոքրագոյն ճնշումի տակ` գետին փռուող, սրունքները փաչատելու): Ճակատագրին ո՞ր խաղովը հաճի Աննան փոխել էր տուած վերնայարկի բոլոր կղպանքները, որոնց նահանջը ստեղծեր էր այս կրակը, ինչպէս պիտի պարզուի յետոյ: Ազատած կենդանիները, իրենց մեծ ոսկորներէն դեռ չէին կարող զսպել անհնարին իրենց դողը, հակառակ մարդերու իրենց ունեցած ապահովիչ շփումին ու ծուռ կը նայէին բոցերուն ուղղութեամբ, ընելով իրենց մեծ աչքերը արտակարգ գոհարներ, բազմագոյն ու եռուն: Ու կը քշէին իրենց ետեւէն, խենթ ու սայթաքուն, մարդերը դէպի պարտէզ: Ոչ ոք յիշեց բացած ըլլալ պարտէզին դուռը, զոր հաճի Աննան կառուցանել էր տուած, Երուսաղէմ տեսած գանձարաններուն փոքր դուռներու կաղապարովը,<ref>յաւելում ստորակէտի</ref>երկաթապատ ըսուելու չափ առատ գամերով ծածկուած: Իսկ անոր ետեւի գերանը հաւասար էր պորտայի գերանին` եթէ ոչ աւելի: Ո՞վ` բացո՛ղը: Չհարցուցին:
Շատ խոշոր շառաչիւն մը դղրդեց բակը: Տան մը կործանումը մարդկեղէն ու սիրտի դպող դառնութիւն մը կը ծաւալէ, մա՛նաւանդ ձայնին սանդուխէն: Հասկցան, որ տանիքը իջած էր երկրորդ յարկին վրայ: Վտանգը` ա՛լ անխուսափելի, ակնթարթի մէջ պարպեց բակը: Եղան` որ ատեն չգտան կտրելու տարածութիւնը մինչեւ դուռ, քանի որ հաստ պատերը տքուկի ելած<ref>տքուկի ելած ?</ref>էին, ու նետուեցան ետ, դէպի պարտէզ: Ատենն էր: Վերնայարկի գերանները, արդէն կակուղցած ու կրծուած ալ կրակէն, անկարող էին իրենց վրայ դիզուած տանիքը կրելու ու միասին իջան վար: Բակ ու կատոզ կորան աչքէ, փոշիով ու մուխով: Րոպէներ` թեթեւ մթութիւն մը: Անխախտ պատերուն կազմածին վրայ` կարմի՛ր<ref>ջնջ. միջակէտ</ref>քառանկիւնները պատուհաններուն, որոնց փայտեայ շրջանակները, դեռ չթափած վար, ոսկի կը հագցնէին հողին ու ծեփին: Յետոյ` բոցը յաղթեց փոշիին ու կարմիր կղմինտրին: Ցրուեցաւ մութ-դեղին ամպը փլակոյտէն ու իբր կիրի հսկայական փուռէ մը չորս պատերուն բարձրութեան վերեւ, կը փրփրէր տարօրինակ հեղուկը կրակին: Ու մարդիկ կը սիրէին նայիլ հաստատուն պատերուն, գովելով մեռնելու վրայ այդ ճարտարապետութիւնը, քանի որ նոր շէնքերուն մէջ կը գործածուէր փայտեայ կազմածը, աւելի թեթեւ ու աժան:
– Նալպանտենց տուն<ref>տուն ? տունն ?</ref>է...
Ըսաւ մէկը, յիշելով անշուշտ հաստ ու քարուկիր կազմածը հաճի Արթինին պալատին:
Ու, առանց վնասի, քիւերուն գնացքովը, հազիւ քանի մը պռատ լինտերով չորս ալ պատերը, պահելով իրենց գծագրութեան մայր հիւսքը<ref>Ու առանց վնասի....... մայր հիւսքը – ?</ref>: Պատուհան-բացուածքները, ա՛լ սպառած իրենց փայտեայ մասերը, պատկերը կը թելադրէին ոսկեջուր շուրջառներու, փռուած այդպէս մեծղի պատերու երեսին, ու կը դողային կարծես, իրենց փոթերուն մէջ առկայծուն ու եփուն, ինչպէս կը պատահի ատիկա ըլլալ, լուացուած ու չորնալու տրուած լաթերուն, հովին շունչին տակ: Նոյն վայրկեանին, միսի, խորովածի, ճենճերի շատ բարկ համ մը ծաւալեցաւ չորս դին: Բոլորին ալ ռունգերը այրեցան: Մուխէն զատուող, ջերմութենէն բաշխուող սա զգայութիւնը, երկրորդ անգամ ըլլալով, գալարեց բոլորին ալ աղիքները: Ոչ ոք կը կասկածէր, թէ մարդեր կ՚եփէին, եփած էին վար իջած յարկին մէջ: Սարեկենց Բաբէթը`
– Աղջի՜կս, աղջի՜կս, աղջի՜կս, – պոռաց երեք անգամ, լռեցնելու չափ հզօր այդ խաժամուժը ու ինկաւ թեւերուն մէջը իր հարսներուն:
Կրակին բաց լոյսը կարծես մէկէն դալկացաւ անոր չոր միսերուն վրայ: Ճիտը, ներսէն կոտրած, ծռեցաւ մէկդի: Ու կախուեցաւ անոր գլուխը մեծ հարսին ուսէն:
– Մարեցա՜ւ, – կը պոռային ուրիշ կիներ, ջանալով արթնցընել տարաբախտ կինը, որ ա՛լ չունէր արթննալիք:
Հրմշտուկը, գոռում-գոչումը, միսին ճենճը այնքան պահը կ՚ընէին վրդովուն, որ քիչեր հետաքրքրուեցան նուաղած կնիկով:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Հարսները զայն գիրկով տարին ու դրին մօտի տան բակը, աղքատիկ, շեռ ու թրիք հոտող ու բախտին քմայքով դրին անոր մարմինը լուացքի տախտակին, որուն վրայ մեռելները կը մաքրուին մարդկեղէն աղտերուն հետքերէն ու սուրբ մարմինով կը հանդերձուին մտնելու Արքայութիւն: Ծուխոտ ճրագ մը, անոր սնարքին, կ՚աւրէր տանջահար խռովքը անոր դէմքին, սարսափէն սեւեռուած գիծերուն մէջ նետելով ուրուատիպ ու շարժուն ալեծփում մը, ընելով անոր երեսները ամէնէն դժնդակ պատկերը, որ դրուած ըլլայ մարդոց աչքերուն: Ըսես որդերը, ողջ-ողջ այդ միսերուն վրայ, կարմիր իրենց սղոցուկները բանիլ էին առած: Ոչ ոք կը հաւատար անոր մահուան, թէեւ մատներուն ծայրը արդէն սառոյց էր:
Գիշերը գիշեր էր կրկին: Կրակին ծաւալումը` սանձուած: Փողոցին ընդհատուող աշխատանքը` քիչ-քիչ շարժի մէջ: Դրացի տանիքներէն, կորովի բազուկներ վերցուցին կապերտներուն թաց վարագոյրները ու փառք տուին Ամենակալին, որ քաղցր էր հայած իրենց, սա աղքատութեան մէջ խնայելով իրենց ու երեսնուն չտալով մարդկեղէն մեղքերը, ողորմելով անկարներուն ու երեխաներուն: Դժբախտութիւնը մարդը մօտ կ՚ընէ երկինքին: Չեմ գիտեր, թէ ի՛նչ կ՚ընէ երջանկութիւնը այդ մարդուն:
Մէկ ժամը բաւ էր եղած, որպէսզի Նալպանտենց հաճի Արթինին տունը (շինողն էր տղան, բայց երկար սերունդի մը վրայ, տուները յամառօրէն կը պահեն անունն ու պիտակը սկզբնական հիմնարկուին) նստէր երկրորդ անգամ մոխիրի վրայ, դարձեալ` պատերէն կանգուն, բայց կործանումէն աւելի լրիւ:
Դեռ դոյլերը չդադրած իրենց երթեւեկէն, կրակը գտաւ իր տարազը: Ցեխը ու ջուրը խղդած էին զայն: Ազա՛տ` ախոռները ու Սողոմին խշտին, որուն դուռը, խորտակուած, կը ճօճէր մեղմ, անխօսուկ ու խուլ, բոլորովին պարապ նեղկուկ բան մը ծածկող: Շատեր գլուխ մը կոխեցին անկէ ներս, հաւանական մտապատկեր մը հետապնդելով շունի այդ պուճախին մէջը: Հո՞դ էր իջեր Նալպանտենց հարսը, իր արգանդին պողոտաներէն: Սողո՞մը: Ո՛ւր կրնար ըլլալ անիկա, երբ գեղին բոլոր տուներէն, անխտիր, իր տարեկիցները հասեր էին օգնութեան գործին:
Կը պակսէին հաճի Աննան, տղան` Սերոբը, հարսը` Աղուորը: Այրա՜ծ: Ճենճին սուր ու դէպի աղիքները դալարագին սողացող զգայութիւնը դեռ չէր ջնջուած մարդոց մէջէն: Կրակներու ատեն ընթացիկ ուրիշ պատահմունքներ չայցելեցին խուժանին, որ պարտէզին շրթունքի հորով գոհացուց ինքզինքը ու կրակը սանձելէ անդին չմտածեց: Եղան պատանիներ, որ փորձուեցան մինչեւ նուռերը, բայց արգիլուեցան անծանօթ վախէ ու կշտացուցին իրենց աչքըլածութիւնը, ջրհորին մօտէն, վարունգով ու լոլիկով:
Ասդին, մուխը սեւ, իւղոտ իր շապիկէն ելած, կ՚առնէր ճերմակ, աւելի ճիշդ` կապտաւուն իր շղարշը: Անոր առջեւ մարդիկ կը շրջէին ու կը շփէին ցեխով աղտոտ իրենց ափերը մեծադիր իրենց պեխերուն ու հաստատ դունչերուն: Կը մտածէին ու կը տրտմէին, չմոռնալով գոհաբանել հաշիւները վերի Աստծուն: Անոնք կը ձեւէին հաճի Աննային պահանջկոտ բարեպաշտութիւնը, համաձայն իր կարիքներուն: Անոր մատաղներուն մեծ փառքը ու զանոնք թելադրող աշխարհիկ բարիքին համեմատութիւնը կ՚ընէին գիւղացիի չարութեամբ: Դեռ չէր չորցած Ալուկին արիւնը:
– Հէ՜յ կիտի քիւփ, հէ՜յ:
Ժամուն դրուած այդ գուբը հալած էր հարկաւ, ինչպէս յիշեց ու տրամաբանեց ուշ ատեն հասնող աւագերէց Օհանը, հայհոյելով կրակին ու սատանային, չո՞րս, թէ երկու ոտքով, ատոր տեղը Տէրը ինքը գիտէր:
– Փա՜ռք քեզ, Աստուած, փա՜ռք քեզ, յաղագս ամենայնի, Տէր, փա՜ռք քեզ:
Շարունակեց սրտմտած քահանան ու տեսաւ Նախախնամութեան մեծ մատը աղէտին վրայ: Հակառակ իր ընդարձակութեան, կրակը վնաս չէր բերած ուրիշ ո՛չ մէկ տունի: Կարծես հովը ըլլար դաշնակից աղքատներուն: Քովի բնակարաններուն ցածութիւնը մեծապէս կը նպաստէր հրդեհին սանձումին: Համանուագ կորով, տրամադրելի բոլոր միջոցները, բոցերուն դէմ կանգուն մարդկեղէն պատը, զինուած դոյլերով ու առագաստուած` տունին բոլոր քուրձերովը, վերմակներովը տարած էին արդար յաղթանակը կրակին դէմ: Տէրտէրը ոգեկոչեց հաճի Աննան.
– Տիվանէ<ref>Ծնթ. – տիվանէ – խենթ` բայց փաղաքուշ առումով:</ref>, հեղ մը տեսնէր մեռելները:
Ու զարկաւ ճոկանը կիսայրեաց երտի գլուխին, մինչ կոկորդէն հաստատ ու լեցուն հազ մը ափի չափ լայն խուխ մը փակցուց անոր կրակեայ մասին:
– Յաղագս ամենայնի, Տէր, փա՜ռք քեզ…
Համրիչը հանած էր ու կը նեղուէր կնիկներէն, որոնք չէին հեռանար անոր կրունկներէն:
– Տիվանէ՜, – կրկնեց հաճի Սողմէնը ու զարկաւ ձեռքերը ծունկերուն: Այդ շարժումը լացը ցայտեցնող բնութք մը ունէր անոր մօտ: Սո՞ւտ, թէ իրաւ, այս թացութիւնը: Իրողութիւն էր, որ հաճի Աննային մահը ամէնէն շատ զգացողները ատ պառաւներն էին, որոնք քանի՜ տարիներէ ի վեր, իրենց աղօթքներուն մէջ սանկ «խելօքիկ մահ մը» ու «կուճուլիկ անկիւն մը արքայութենէն» չէին մոռնար պահանջել Ամենատուր Աստուծմէն ու սարսափին մէջը կը ծիւրէին «հոգին յանձնելու» բիւրաւոր կերպերուն, ամէնէն շատը անոր անլուր այս եղանակներուն, առանց «թողութեան» ու առանց «հավորդի»: Այս բացառիկ զուլումը, որ աշխարհէն` ինչպէս երկինքէն կը զրկէր մարդը, ծայրագոյն պատուհասն էր, որմէ ազատ մնալու հզօր ցանկութեան մէջ գուցէ տեղ ունին «աստնուոր» զրկանքները ամէնէն աւելի:
– Տէրը լուսաւորէ…
Չէին ճշդեր, բայց կը չքմեղէին իրենց զանցումները ու կը բաղդատէին սա աւերակոյտին առջեւ, հաճի Աննային կատաղի մաքրասիրութիւնը, տունին լաւին ու վատին, աղտին ու փոշիին իսկ վրայ դողդղալու անոր վայրագ, ընչաքաղց ախորժակները: Ասոնք պատժուած էին Կապուտուորին սա տարօրինակ կարգադրութեամբը:
– Առանց անոր տերեւ չի ժաժիր:
Ըսողն էր Պճիկենց Սառան, մեծ մեղաւոր մը, որ անփութութեամբը պատճառ էր եղած «հոգու կորուստին»: Տասը տարի առաջ անոր այրի հարսը փախած էր տաճկի հետ, որոնց գեղը անիկա հարսին հետ ծխախոտ կը մշակէր, մտիկ չընելով մեծերուն խօսքին: Խառնակ այս պատմութեան վրայ անցնող տարիները մոռցուցին հարսին նիւթական կորուստը, թաղեցին քիչ մը հոտ առած կեսուրին ալ անասելի մեղքը իր տարիքին համար, բայց սեւեռեցին, ամրացուցին հոգեկան կորուստին քանդակը խղճմտանքներուն վերեւ: Կռուելու համար այդ դատաստանին դէմ` Պճիկենց Սառան իւրացուցած էր յաջող տարազը ու ամէն եղերական դրուագի առաջ, դիպող ու անառարկելի հեղինակութեամբ մը կ՚արձակէր իր պատգամը, սուսիկ հերքումով մը մարդոց չարախօսութիւնը անոնց ծոցին դարձնելով:
Ու բաժնուած բազմութեան մէջ, մահուան հոտը, քիչ առաջ տարտամ, եղաւ հաստ ու նստուկ բան մը: Նորէն թուրքեր: Նորէն բժիշկ: Նորէն քննութիւն ու… չէին ամբողջացներ շարքը, վասնզի ենթադրութիւնները վախ ունէին իրենք իրենցմէ: Ո՜րֆուխարայի տունին պիտի երկննար կապը սա կրակին:
Անդին, պարտէզին մէջ, բազմութիւնը, ընդհանրապէս երիտասարդներ ու հարսներ, չափ մըն ալ պատանի, հանգած կրակին ապահովութիւնը հետերնին, կը տարուէին մութ այն հետաքրքրութեամբ, որ ամէն կործանում կը ստեղծէ իր ետեւէն: Մարդիկ, չես գիտեր ի՛նչ բուռն թարթափումով մը, կը խուզարկեն կէս այրած պահարանի մը խորշերը, ինչպէս նկուղները հիմնակործան ապարանքներուն: Դէպի բացերը պարտէզի՛ն: Մտացրիւ, գրեթէ զուարթ, մարխերը մօտեցնելով տունկերուն: Կը կոխկռտէին, դիտումով ու բարի, սոխերը, դդումները, վարունգները հաճի Աննային: Այս բանջարեղէնները շատոնց հատած ուրիշ պարտէզներու մէջ, հոս գրգռիչ բան մը ունէին, հո՛վը հարուստին, որուն կառքը «սարն ալ կը բանի»: Ու կատակ: Զանոնք լսող մը կը զատէր անոնց մէջ յագեցումի շեշտ զգացում մը, որ համեմատական ալ էր կորուստին ընդարձակ զովութեան: Ջրհորը գրեթէ ինկած ճրճռան իր լեզուէն: Սիկարները, պուկ-պուկ, բանալով թեթեւ գունաւորում մարդոց դէմքերուն քովերէն:
– Հասէ՛ք, – պոռաց տղայ մը, ձայնին բոլոր ուժովը արիշին տակէն…: Կրկնելու ատեն չմնաց: Հոն էին, արիշին տակ, երիտասարդնե՛րը, որոնց ետեւէն խուժեցին հարսները, ահաբեկ: Բայց անդիմադրելի բանէ մը մղուած: Տասը մարխերու պղտոր պայծառութեան մէջ կ՚երկննար Նալպանտենց հարսը: Մոմէն ալ տժգոյն:
– Նալպանտենց հա՜րսը, սը՜…., – արձագանգեց ամբողջ պարտէզը: Ու ձայնը անցաւ բակին վրայէն ու գտաւ փողոցի միւս մասին պտտող ու չգացող զանգուածը:
Հարսները մօտեցան, հրելով ետ երիտասարդներուն այլապէս խռով ուշադրութիւնը: Պա՛ղ, անոր ձեռքերը, դէմքը: Մեռա՞ծ:
– Վա՜խ արեւնակիս…
Հաց-եփ Մարթան էր, որ կարծես տեսիլքէ մը լուսաւորուած, ձգեր էր խաղողէ բանդակին<ref>Ծնթ. – բանդակ – ռուպ, եփած-թանձրացած մրգահիւթ</ref>կաթսան ուրիշին հսկումին ու ինք վազեր էր պարտէզ: Անիկա բռնեց ծոցը պառկողին.
– Տա՛ ք է, տա՛ք է:
Թեթեւցած ու քիչ մը յիմար՝<ref>վերջակէտ, սրբագրուած՝ բութ</ref>
– Սա՜նկ կեցիր:
Դայեկ Փոշան էր, արաբի պէս սեւ, բայց յաջողակ կնիկ: Մէկդի ըրաւ ծռելու անկարող Մարթան ու առաւ հարսին թեւը: Բազկերա՞կ: Չէր անշուշտ: Մահը երակներուն գլուխ չի ծռեր միշտ:
– Ո՛ղջ է:
– Ո՜ղջ, ո՜ղջ, ո՜ղջ, – ձայնեցին միաբերան:
Այս անակնկալը յեղաշրջեց րոպէի մէջ ամէն բան:
Նախ` շատ մը գլուխներ թելադրեցին յապաղած փնտռտուքը պարտէզին միւս մասերուն մէջ: Բոլոր ենթադրութիւնները կեդրոնացան աւազակային յարձակումի փաստին: Վայրկենաբար պարտէզը լուսաւորուեցաւ մարխերով: Հոյնուեցան ծակուծուկ բոլոր անկիւնները: Տասը վայրկեան ետք, Աղուորին անսթափ մարմինին շուրջը կազմուած էր տարօրինակ ատեան մը, տեսակ մը դատարան, որ կը վճռէր, գուշակելէ ետքը, իրողութեանց գնացքը, ուղիղ ու անհերքելի տրամաբանութեամբ: Ասոր համեմատ խելոք Դաւիթ մը հաւատաց մայր ու տղան լեռ հանուած, քանի որ կը պակսէին ու փնտռտուքը չէր բերած գոնէ անոնց դիակները լոյսին:
– Միսին հո՞տը:
– Գնա՛ կարդալ տուր վրադ, – աւելցուց խելօք Դաւիթը, միջամուտ Եղիային: Մուկե՞րը: Հարկա՛ւ: Անոնք փա՞յտ էին: Իրաւունք տուին իրեն ուրիշ Դաւիթներ, առանց մտածելու, թէ աւազակները կտոր մը խելք ունենալու էին անշուշտ, որպէսզի չձգէին բամպակի պէս կակուղ կնիկը (ակնարկութիւնը նկատի ունէր Նալպանտենց հարսը), զոր կրնային օրերով ժուռ ածել շալակին ու չյոգնիլ` բեռ մը վարդ կրողին չափ ալ, ու առնէին հետերնին սատանայ Սերո՛բը, որուն հոտը ոստիկանները կը քաշէր ետեւէն բարակի պէս, կամ` դժուարաշարժ պառաւը, լերան ծակուծուկերուն կրիայի պէս գլորելու ընդունակ: Հանգող կրակը, որ մութին կը դարձնէր թանձր իր կուրութիւնը, կարճի կապեց անօգուտ այս խօսակցութիւնը:
Տարօրինակ էր, որ կրակով ու միւս անհետացածներով գոյաւոր տագնապը փարատէր այսքան շուտ, բազմութեան վրայէն: Զոհերէն<ref>Ջահերէն, սրբագրուած՝ Զոհերէն</ref>մէկուն երեւան գա՞լը: Ոչ անշուշտ: Չենք ուզեր գիտնալ, թէ դժբախտութիւն մը անձնական է միշտ: Մարդերը անշո՛ւշտ որ կը պղտորուին դրացիին<ref>դրացինին, սրբագրուած՝ դրացիին</ref>աղէտէն, բայց րոպէ մը միայն: Ու ճիշդ է ասիկա ազգերու գիծով ալ: Եթէ չլքեցին Աղուորը, անոր տարիքին հետ նուաղումին կապուած բաժինն էր գաղտնիքին, որ յամեցուց զանոնք անոր գլուխին:
Կուղպ էին ծնօտները, ակռաներէն հիւսուած իրարու: Դեղնած լինտերը ինչո՞ւ բաց էին թողեր անոր շրթները, տգեղ ընելու չափ թօփիկ, անուշիկ անոր բերանը: Ու մատներուն ստորին յօդուածները դարձած` մխուելու չափ զօրաւոր, խորը ափին, ա՛յնքան` որ եղունգներով պատռտուած միսէն հոսած արիւնը սեւցեր էր, գիծ-գիծ, ճերմակ մորթն ի վեր: Խաղա՛ղ՝ անոր զգեստները, կուրծքին բանդերը<ref>բանտերը, սրբագրուած՝ բանդերը</ref>, որպէսզի մտածուէր մանկամարդ կնոջ մը նուաղուն մարմինին մօտ սովորական ոճիրը, – բռնութիւն: Թուխ հարսնուկ մը, բարի ու ընկեր իր ցաւովը Նալպանտենց հարսին, միջամտեց ու կապել փորձեց իրենց առջեւի պատկերը Աղուորին դասական հիւանդութեանը: Տրամադիր չէին մարդիկ մտածելու թուխ հարսին ուղղութեամբը: Զուր անցան բոլոր ջանքերը խզելու կապը անոր կոպերուն, որոնք դուրսէն մատներու տակ կծկուելով, հաւաքուելով, ինչպէս սերը կաթին երեսէն, սոսկում<ref>սոսկում ? սոսկուն ?</ref>պատկերը կը ցուցադրէին անհոգի, այսինքն` հոգիէն պարպուած աչքին, ճերմակ ու սեւ բան, պտուղ-պտուղ ուռեցքներով, ճիշդ ինչպէս կը դիտուի նոր մեռածներու մօտ: Ծեծ, կսմիթ, ջուր, սոխ ու քացախ, նոյնիսկ ամենազօր խանձը<ref>Ծնթ. – խանձ – լաթի այրում ու իր հոտը</ref>մնացին անարդիւն: Անցաւ աղօթքն ալ, խոռ<ref>Ծնթ. – խոռ – հոտաւէտ բոյս</ref>մարելն ալ առանց օգուտի:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Մէկը թելադրեց անվրէպ դարմանը, ժամուն մեծ բալլիքը, որուն բթամատէ աւելի մեծ լեզուակը կը պատռտէր սադայէլին բոլոր հիւսքերը, ու կը քակէրպուկին: Յանկարծահաս տեսիլքներու ատեն ահով կարկամած բերանները տեղի կու տային այդ հրաշագործ բանալիին առջեւ, որ Պօղոս-Պետրոսին պատկերին աջ շրջանակէն կախուած կը սպասէր: Ոչ ոք գիտէր դուռը, որուն ծառայած էր անիկա: Բայց ճշմարիտ հրաշքներով համբաւի ելած: Այդ մէկը չլսուեցաւ սակայն: Տե՞ղը, պա՞հը արգիլեցին միտքերը ընթանալ այդ ճամբով:
– Ինտո՞ր է սիրտը:
Գլուխ վերցուցին:
Տէր Օհանն էր, չկամ ու նեղսիրտ:
Կիները գիտեն, թէ սիրտ մը ունին, բայց ուրիշներո՞ւն<ref>ուրիշներո՞ւն ?</ref>:
Հաճի Սողմէնը, հեւուն, ծռեցաւ: Իբր թէ մտիկ կ՚ընէր:
– Հեռուներէն է…
Ըսե լ կ՚ուզէր դանդաղ է ու քիչ: Ամէնուն մտքին մէջ կը շինուէին փշրանքները բաւական ընտանի տեսարաններու, որոնց մէջ հարուստ ու նրբենի սա հարսները, մութ պատճառներէ, կ՚իյնային գետին ու չէին շարժեր օր մը-երկուք մինչեւ:
Նալպանտենց հարսը նոր չէր, որ կը ճուար: Չէին լսած անոր նուաղումը ու կը կապէին ուրիշներէ ծանօթ սա ձեւն ալ արդէն գոյութիւն ունեցողին:
Հասկնալի է, որ մարդիկ շատ ալ վախ չունենային սա վիճակէն, երիտասարդ կնոջ մը վրայ որ, Աստուած ինք մինակ գիտէ, ի՜նչ կրակներէ անցեր էր, հասնելու համար սա արիշը մինչեւ: Անոնք, որ օղիով կը շփէին Աղուորին դաստակները, հակառակ փորձ կնիկի մը նշանացի ազդարարութեան, արգելքին, լայն կը բռնէին իրենց լեզուն ու կ՚ըսէին անտեղի բաներ: Անոնց համար Աղուորին մօրը նուաղումը ձեւով միայն մօտ էր աղջկանը ուշաթափումին: Ու չէին զգուշանար հրապարակելէ իրենց մտածումները: Այսպէս լաւ, շատ լաւ կ՚ընէր Սարեկենց Բաբէթը ա՛լ աչքերը չբանալով: Մեռած Սերոբին այրին, որ պարտաւոր էր դառնալ մօրը տունը, դժբախտութիւնն է ոտքի, ամբողջ, ամէն րոպէ բեմին վրայ: Անիկա աստուածահաս փորձա՛նքն է թաղին ու առնուազն նոյնքան մեծ դժբախտութեան մը գնով մաքրուող: Ամէն այրի, այսպէս պիտի դատուի, դեռ էրիկը գերեզման չհասած: Նալպանտենց հա՜րսը…: Ու կրակին ստոյգ մարմինը, երկու մահերը ու պահին այլապէս եղերական նկարագիրը հազիւ կարող էին սանձել այլազան լեզուները դէպի պղտոր, գէջ պատմումները: Չէին տար անունը Սողոմենց տղուն: Բայց կը զգային անոր ներկայութիւնը ամէնուն մտքին մէջ: Ու նախնական մարդոց մօտ յաճախուող ձեւ մը անոնց մտածումները կը տարազէր: Անշուշտ, տիրացուն ոճրագործ դժուար պիտի ընդունէին<ref>ընդունին, սրբագրուած՝ ընդունէին</ref>: Բայց պիտի չհերքուէին<ref>չհերքուին, սրբագրուած՝ չհերքուէին</ref>ալ իրենից ստուգութիւններուն մէջ: Սերոբին պակսելովը Նալպանտենց հարսին կը դառնար ազապ իր վիճակը: Ու առանց կամուրջի` կնիկները կապեցին մանչն ու հարսը: Նալպանտենց հարսը կը թողուէ՞ր<ref>կը թողո՞ւր, սրբագրուած՝ կը թողուէ՞ր ?</ref>ազատ…: Ու այդ գիծով Սողոմենց խնամին, խածան ու չամչցող գերդաստանէ, որ պիտի ելլէր կրկէս ու նոր աղտ ու արիւն պիտի նետէր արդէն թարախոտ այս գործին…: Լաւ կ՚ընէր, ու ըրած էր ալ, Սարեկենց Բաբէթը ա՛լ աչքերը չբանալով: Ան աս աշխարհքէն առնելիք միայն ունէր սնտուկին խորի չորս կանգուն կտաւը, քիչ մըն ալ եղ` փիլաւին համար հոգուն եփելիք: Էրիկմարդը խորհէր թերեւս քանի մը չափ օղիին:
Բայց այս կէս ըսուած, փսփսացուած վայբերանութեան դէմ, քաջարի` թէեւ շուարուն, անոր տղան կը պահէր ինքզինքը, կերպով մը ջանալով խնայել նոր ու տխուր բաներու յաւելումը սա պատկերին վրայ: Գայթակղութիւն մը ամէնէն ուշը կ՚երթայ վճռական իր հասցէին: Օհանը նոր էր լսեր, պատարագէն շատ ետքը, ինչ որ պատմուած էր քրոջը մասին ու նման ամէն եղբօր, սուտ հռչակած յեղումը: Ատկէ զատ մայրը վախցած էր ամօթէն ու ծածկած ողբերգութեան իսկական հանգոյցը: Իրաւ է, թէ պղտորեր էր անիկա քիչ մը կասկածով դեռ այն գիշերէն, որուն մէջ Աղուորը կը դարձնէին երեքը մէկ էրկանը տունը: Բայց կեցեր` խօսքի զառիթափին:
Մեր դժբախտութիւնը միշտ պիտի ուզենք կէս գիտնալ ու պիտի նպաստաւորուինք ժամանակին մշուշող խաղերէն: Գործը, յաջորդ կիրքը, զբաղումներուն յիմարութիւնը կ՚ազդեն մեր մէջ ախտագին գագաթումին (որեւէ զգայնութեան) ու կը փշրեն զայն, փրկելով մեզ բախումին սաստէն: Անոնք, որ կը շեղին օրէնքէն, այսինքն` կը պեղեն կամ կը փչեն, պիտի պատժուին: Ու կը վազէր Սարեկ Օհանը, մէյ մը մօրը, մէյ մը քրոջը, առանց ուշ դնելու իրմէն փոքր եղբօրը, որ «կապած-աւել»՝<ref>յաւելում բութի</ref>առեր էր գլուխը մօրը իր ծունկին ու գոհ էր շատ իր տեղէն: Անիկա իր լեռնադիր արտը ու գիշերն ալ իր կնիկը միայն կը ճանչնար աս աշխարհէն ու մարդու եւ անասունին մէջտեղերը ծփուն, հաստկեկ զանգուած մըն էր միսի: Կինը, անուշիկ հարս մը, դեռ քսան չմտած, անցեր էր մեռած կեսրոջը ոտքերուն ու կը նայէր պիշ, լալու վախնալով, խօս ելու ամչնալով: Չհարցուց Աղուորէն ու անմասն էր տագրոջը յուզումէն, խորապէս տառապող` խուլ սպասումո՛վ` որ Աղուորին սթափումը կը հետապնդէր, փայփայող ով գիտէ ի՛նչ դժոխային հեռանկար: Սարեկենց Օհանը կը նեղուէր հաճի Աննային փեսաներէն, սըրա-սըրա, յաւակնոտ, խորապէս խռով, դժբախտութեամբ պաշտպանուած մարդոց լրբութեամբ: Կան այս արարածները, որոնք իրենց մօտ անձերու մահը կը շահագործեն ու կը լրբանան, անտեսելով զոհով ստեղծուած արգահատանքը: Աննշան մարդ մը օրուան հերոսը կ՚ըլլայ, երբ սրտաճմլիկ պարագաներու տակ կը թաղէ իր կինը: Մնաց որ, հաճի Աննան իր փեսաները կը կտտցնէր<ref>Ծնթ. – կտտցնել – օգնել ? [օգտագործել ?]</ref>մարզուած շուներու նման, պատրաստ` խոյանալու պահանջի կէտին: Հիմա, տնկուած Աղուորը շրջապատողներու գլխին, անոնք կը ստիպէին կիները, որ բանան բերանը Նալպանտենց հարսին: Քիչ մը ցուցամոլ, հարուստին քսուած միայն, այս պահանջկոտութիւնը բաղդատելի անգամ չէր դասական անպատկառութեան, ամօթէն ու խիղճէն գլխովին վտարուած այն վայբերանութեան, որով Իսրայէլին այրերը լուսնալուն իսկ չէին սպասած ու անցած նախատինքի, բացայայտ յարձակումի: «Եօթ լեռ անդին սարը շրջի, քարն աղքատին գլխուն կործի», կ՚ըսէ ժողովրդական առած մը: Հարո՞ւստ: Իրե՜նք: Բայց Իսրայէլը խօսքինէօրֆը<ref>Ծնթ. – Էօրֆ – կռիւ, մարտաձեւ</ref>ոչ ոքի կը ձգէր ու կը հաջէր ամէն առիթով: Անոնք օգուտ քաղեցին փեսաներուն յարուցած պղտոր աղմուկէն ու բացին դուռը իրենց բերաններուն: Զգալի էր անոնց բառերէն պակասը ցաւին, արգահատանքին, աղէտին հանդէպ տրտում երանգին: Նախատեցին Սարեկենց ցեղը, եօթն հեղ եօթը պորտ վարէն, նախ` անսրբագրելի աղքատութեան համար, որ ըսած եմ ուրիշ տեղ` մեղք մըն է, դուրսէն դրուած մեր վզին: Կան ատ տուները, որոնց դուռէն, հարիւր տարի է, ուղտ մը չէ ելած, ու չունի ելլալիք: Սարեկենց անունը չունէր ելլելիք գեղին սա միջին փառքին, եթէ ճողելիք Հոս-Մնամին աղջիկը (հաճի Աննան) խելքը թռցուցած չըլլար: Յետոյ նախատեցին զայն իր արգանդէն, կրակին պատասխանատու բռնելով Սարեկենց աղջիկը: Անոնք հեռու էին անսալէ<ref>անսալու, սրբագրուած՝ անսալէ ?</ref>զգաստութեան հրաւէրին, զոր աղէտը ու փորձ գլուխները կ՚ուղղէին անոնց գրգռուած պերճախօսութեան: Կը շարունակէին տրամաբանել, եթէ յոգնէին հայհոյելէ, հին «նախնիքէն» տունի իրենց իմաստութեամբը, փառաբանելով արիւնը, աւանդութիւնը, որոնց մէկ բաժակը չէին փոխեր կատոզ մը ոսկիի հետ, հայհոյելով գանկին հաճի Աննային, որ Նալպանտենց արիւնին մէջ կը ներկայացնէր աղքատութիւնը, անխելքութիւնը «Եօթը տարին հեղ մը սատկած էծ մինակ ուտող» դասակարգը: Աւելի՞ կ՚արժէր Հոս-Մնամին աղջիկը, ա՛ն Հոս-Մնամին, որ որդնոտած ձիու մորթերէն կը հանէր իր տրեխներուն կաշին, գնչուներն իսկ գրգռելով իր աղքատութեան սա բերքովը: Որ միս ուտելու համար չէր վարաներ եօթը գեղ կոխկռտել ու անցնիլ անդին, հարսնիքի համար, հայ թէ թուրք, առանց խտիրի, հարսնեւորը ըլլալով աշխարհքին բոլոր փեսաներուն: Մեռած մարդէն ի՞նչ<ref>ինչ, սրբագրուած՝ ի՞նչ</ref>կ՚ուզէին սա շանբերանները, առանց խպնելու սեփական մեղքերէն, ասեղի մը համար իրար կոտրող, սպաննող իրենց կծծութենէն: Բայց բանգէտները իրենց գլուխները դդում չէին ժմնցուցած: Անոնք, այս անժամանակ, մա՛նաւանդ անգութ նախատինքները նկատեցին արձագանգը դասական ցաւին, մեծ ու պզտիկ սա ստահակներուն բերնէն, քանի որ տասը տարեկան տղան արդէն ընտանիքին ատելութիւնները հագած, բարբառը ուժովցուցած, թարմացուցած` դիրք կը բռնէր համանուագին մէջ ու կը հայհոյէր, պզտիկ իր բերանը ընելով ամէնէն տգեղ բանը աշխարհին: Իրաւունք ունէին անոնք ասանկ բարկընալու, թթուելու, քացխած աղբի պէս շրջապատը գարշահոտելու –ցաւը խորունկ էր–, ոչնչացածը չոր տուն մը չէր: Ոչնչացածը գանձն էր հաճի Արթինին, որուն հեքիաթը այս երկու կրակներէն կ՚աւելնար ու կը տեւէր: Իսրայէլը դուրս էր հունէն: Ու կորուստի մեծութիւնը աճեցուց նախատինքին ալ խտութիւնը: Անորոշ, ընդհանուր բառերը ցանցառեցան ու շրջանի ելան յստակ ու ճիշդ ամբաստանութիւններ: Չեղած բան չկար աս աշխարհին վրայ: Ինչպէ՞ս ու ինչու՛ ազատէր պիտի պոռնիկներուն սերունդէն պոռնիկ հարսը: Տանը ծառային հետ շնացող կնիկէ մը ինչե՜ր չէին սպասելի: Ու ասիկա մտածում ալ չէր, այլ` բերաններէն դուրս հագուած, շքուած ճշմարտութիւն: Եղան` որ զգուշացուցին վայբերանները: Սողոմենց կնիկը պատէ՜ր<ref>պատէ՜ր – ?</ref>: Խնամիները կրնայի՛ն լսել: Անոնք առին իրենց վայլող պատասխանը.
-Բերաննիդ ցօղուեցէք հեղ մը, անա՛նկ խօսեցէք:
Վերէ՛ն, անզիջո՛ղ, գրգռի՛չ, ա՛յնքան` որ դիտել տուողները կծիկը դրին դէպի բացերը: Իրենց յետին աղքատութեան մէջ, այս լրբութիւնը, բարձրաձայն ու յարձակող, ի վերջոյ կը տպաւորէր: Քսան-երսուն այրերու այս միացեալ ճակատը, որ զարնելու տեղ ու առիթ կը փնտռէր, արիւնէն աննահանջ, գայթակղութենէն չազդուող, լեզուի հոսումին մէջ անպարփակ ու գերազանց, մարդերը կը մղէր փորձանքին «շուրջը դառնալու»: Սխալ բան է կոյանոցին քար արձակել:
– Հերի՛ք, օրհնա՛ծ, հերի՛ք, – կը ձայնէր տէր Մինասը, վստահ լսելի չըլլալուն: Մէկը պոռաց.
– Սանդո՜ւխ:
Պատին կանգուն, ինչպէս պարտին ըլլալ անոնք հրդեհի ատեն: Ինչո՞ւ զարմանքով խուժեցին անոր առջին:
– Քսան կանգուննոց:
Ո՞վ էր ըրած: Ոչ ոք կը յիշէր ըրած ըլլալ ատիկա, թէեւ անոնք բնական միջոցները կը մնան տանիք փոխադրելու զգուշական կազմածներ, դոյլ ու կապերտ: Աւելի ուշագրաւ էր<ref>ջնջ. ստորակէտ</ref>անոր առջեւի զոյգ մը կօշիկը, գեղի վարպետներու կաղապարովը: Գիրուկ մարխի մը լոյսին մէջ քննեցին ու ձեւը, չափը ճանչցան կօշկակար Մելասնին, շաբաթ մը առաջ մեռած բարակով: Սանկ թեթեւ նրբութիւն մը հանգուցեալ արհեստաւորին շնորհը կը մնար: Օրհնեցին յիշատակը, մաղթեցին «ողորմիս»ը ու ձայնեցին բացերը:
– Որո՞ւ է, որո՞ւ է…
Ոչ ոք ներկայացաւ:
Բոպիկ պատանի մը, որուն հայրը Նալպանտենց խազնան ոսկի էր կրեր տարիներով – գեղացին սեւ պտուղը (ձիթապտուղ) կը պատուէ այդ փառաւոր վերադիրով–, անցուց անտէր կօշիկը ոտքին:
– Ժառա՛նգ, – մտածեց բարձր Կողեկենց Եղիան, յիմար ու աղքատ, որ չորս տարիէ ի վեր տունն ու տեղը կը կրէր Նալպանտենց բակը ու կը սպասէր տոկոսին սմքելուն, անշուշտ զուր սպասումով: Չորս տարուան մէջ անիկա երկու հեղ վճարած էր իր փոխառութիւնը, բայց կը մնար պարտական, առջի տարուան չափ: Ու զաւկէ կոխ աշխատաւորին համար ոչինչ այնքան դժնդակ, որքան աղքատութեան այդ տուրքը, որ հարուստին կատոզները կը փոխադրէ ամբողջ բերքը պատուհասուած ընտանիքին: Տոկոսը %էն յիսունին չիյնալու ձեւով, ահաւոր հիւանդութիւնն էր ատ գեղին:
Մտածեցին, չափեցին, ձեւեցին:
– Ի՞նչ էր գործը սանդուխին, պատին աս երեսին:
– Ի՞նչ էր գործը կօշիկներուն:
Բայց անկարող էին հասկնալու, իրարու խելքին հանդէպ փոխադարձ անվստահութեան համար: Ասիկա գեղջուկին աննահանջ առաքինութիւնն է: Գուցէ դարերով վարժուած զիրար նախատելու, հարուստին կամ «իշխանին» վրայ զետեղած խելքին կազմածը, անոնք չէին ընդուներ նմաններուն մօտ «կտորճիկ» մը խելք: Ատկէ զատ, կասկածոտ այդ բնութքին նպաստն իսկ զեղչելով դժուար էր հետեւիլ Իսրայէլին լրբութիւններուն եւ ընթացք տալ անոնցմով թելադրուած փաստերուն: Բայց չէին ալ հարցներ իրարու, թէ ինչո՞ւ կօշիկ մը ու սանդուխ մը սա վայրկեանին, կը պղտորէին միտքերը: Ու ինչո՞ւ անոնց գոյութեան հետ շղթայուած` կը ցցուէր միւս հանելուկը, – ճակատագիրը մօր ու տղուն: Աղուորին հանդիպումէն ասդին մեղմացած էին կասկածները անոնց ողջ-ողջ այրումին: Բայց որո՞ւ ձեռքով` կրակը: Ո՞ւր` Նալպանտենց Սերոբը: Ո՞ւր` մայրը: Ինչո՞ւ` հարսը հոս: Բաց էին ճամբաները դէպի բոլոր խենթ մտածումները: Բայց չկար մէկը, որ զգար խելքը բաւական ուժով, քաղելու իր ակօսէն սա միւսներունը:
Գիշերը դանդաղ կը քալէր դէպի լուս: Ու աս մարդոցը մէջ բուռն էր կարօտը հարսին զարթումին, ինչպէս պատկերը հեղ մը վայելելու<ref>վայլելու, սրբագրուած՝ վայելելու</ref>սա աւերակին, արեւուն լոյսով: Մինչ այդ զբաղում էր պէտք: Եկաւ վայրկեանը, երբ փեսաներուն խառնշտուկովը արդէն ուռեցած մթնոլորտին մէջ, մեծաղաղակ փոթորիկի նման տիրակալեց ձայնը Իսրայէլին: Հայհոյութի՛ւն: Յարձակումի ուրուաձեւ: Անիկա ատկէ առաջ, սպառնալիքը կը զեղուր, տիրական ու հեղինակաւոր: Ու հետզհետէ, իբր նախատինք յերիւրուած շնութեան պատմութիւնը րոպէէ րոպէ ճոխացնելով, կը պատմէր, իբր կատարուած իրողութիւն` ապշահար ամբոխին: Ուշագրաւ էր անոր եռանդը, ջերմ ու հաւատաւոր հեղումը, որ նենգողներուն, սուտ զրուցողներուն բնական արտացոլացումն է ամէն ատեն ու կը տապալէ քիչ մը ժուժկալ ու համեստ ճշմարտութիւնը: Կը հաւատայի՞ն: Այդպէս ջնարակուած` յերիւրանքը, փուռը մտած խեցիին նման, կը նրբանայ ու կը կիտուածի: Ուշագրաւ էր միւս կողմէն Իսրայէլի մէկ ուրիշ երակը, կիներու գիծով, համոզկեր ու խելօք: Կը զատուէր այս ճիւղը ամօթակուռ յարձակողականէն, կակուղիկ-կակուղիկ ջանալով փաստել ոճիրը: Լիրբ կամ քսու, երկու թեւերն ալ ականջ չունէին արդար դիտողութեան մը, – ի՜նչ էր շահը Սարեկենց տղոց, այրի ձգելու իրենց քոյրը: Ոչ ոք եղաւ բաւական արթուն` նկատելու համար իսրայէլեան ռազմավարութեան թաքուն ծրագիրը: Լիրբ կամ քսու, անիկա` այդ երեւումով, պարտկել կը ջանար խուլ այն ոգեւորութիւնը, որ կը զեղուր իրենցմէ: Անոնք հասած էին տարիներէ ի վեր պոռացուած իրենց մուրատին: Անտէ՛ր էին վերջապէս մալերը հաճի Աննային ու կ՚իյնային… Նալպանտենց տղոցը: Ոչ միայն ատիկա: Իր հարստութեամբն ու խելքովը իրենցմէ զատուած ընտանիքին ջնջումովը գերդաստանը կը դառնար իր բնական միութեան:
Չէին արտաբերեր անշուշտ պարարտ գոհունակութիւնը սա մտածումներուն: Բայց անոնց ցամքած թուշերը ինքնաբերաբար կ՚ուռէին կտոր մը: Բայց անոնց անկուշտ նայուածքին մէջ դժուար կը թաղուէր այս անդաճումներուն անդրադարձը: Ու անոնք չլքեցին րոպէ մը գոնէէմմի-օղլուին պարտէզը, ուշադիր մութէն գալիք ամէն ցուցմունքի. ուշադի՜ր՝ անշուշտ ամէնէն աւելի նուաղած հարսին:
Յոգնա՞ծ, թէ ա՛լ դիմադրելու անկարող` լուսդէմ, տակաւին կրակը լաւ մը չհանգչած, իրարմէ անկախ, վախնալով իրենք զիրենք մատնելէ, մտան բակ, ոտիցնին կրտելն<ref>կրտել – հոս՝ փճացնել: Ծնթ. խմբգ. [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>իսկ աչք առած, ձեռքերնին երկաթէ մէկ-մէկ ձող, մոխիրները խառնշտկելու: Յիմար էին անշուշտ, բայց մեր հզօր զգացումները մեզ ուրիշ բան չեն ըրած: Սանձումը տկարութիւն է, բնականոն որակուած վիճա՛կը:
Երկու մարդու հասակով տակառները սմքած էին բոլորովին, անգտանելի ըսուելու աստիճան: Իրենց պարունակութիւնը անշուշտ թափուած էր դուրս ու ածխացած, այրելու անյարմար ըլլալուն: Ու կոկորդը դանկըտող հոտ մը, շունչ առնելը կ՚արգիլէր: Դիմացէն դիտող մը փսփսաց.
– Նալպանտենց խազնա՜ն:
Պատերէ՞ն, տանիքէ՞ն, թէ գետնին տակէն: Հրդեհներէ ետքը մարդիկ իրենց պահծու ոսկիները կը գտնեն երբեմն երբեմն ձոյլ վիճակի մէջ:
– Քոքուրներ, – աւելցուց իսկական քոքուր մը անդիէն: Կը դատէր չեղած իր խելքովը անխելքութիւնը սա մարդոց:
Նալպանտենց տղաքը, առանց իրարու հետ խօսելու, շրջանը ըրին ցեխին ու մոխիրին, կէս խանձողներուն ու փուռ մտած կղմինտրի բեկորներուն: Անոնք կը փնտռէին դիա՜կը Սերոբէ էֆէնտիին:
– Տէրն ողորմած է:
Ըսողն էր Նալպանտենց Սէքէն, գեղին է՛ն խայտառակ երիտասարդը: Մարդիկ լսելով պիտի չհաւատային այդ շաղիղին<ref>Ծնթ. – շաղիղ – սատակ</ref>մէջ պտոյտ ընող արիւնին, որ օր մը վազած էր հեռաւոր հաճի Արթինին երակներէն: Անոր մօտ Սերոբին մեղքերը տանելի, փոքր բանի մը կը վերածուէին: Մատնութի՞ւնը: Բայց գեղացին ոչինչ գիտէր Սերոբին դերէն ու կը գերադասէր փճացած հարուստը սա հոգիի ու մարմնի բոլոր ախտերով ծաղկեւորուած գազանէն:
Ֆրանկախտն ու իր գարշ հետքերը անոր դէմքին կարգ մը կէտերուն` առած էին անկէ մարդկային ո՛չ թէ մեռոնը, որ ձգած-փախած ըլլալու էր զայն նոյնիսկ մկրտութեան աւազանէն, այլ` է՛ն հաստ ու տգեղ տաճկին անորակելի տարազը, այն նոյնիսկ թթու, աշխած, միս ըլլալու տեղ դեղնած ճճիներու պարզում մը թելադրող երեսը ութսունամեայ փլատակին: Ու չկար այդ որդնակար դէմքին տէրը դեռ քսանհինգ տարեկան: Սիրտէն առաջ անոր հոգին երեւան էր բերած ծայրագոյն անկումը, որ դիզուէր հայ-քրիստոնեայ գեղի մը վրայ: Զուռնա կ՚ածէր թուրք գեղերուն մէջ, պոռնիկ ու մանչ կը խաղցնէր սրիկաներու հաշուոյն, հպարտ ու հեշտագին, անօթի ձգած տունն ու երեք զաւակները տարիէ մը ի վեր ու վարակած իր կինը: Մութ գործերուն յարդարումին մէջ անիկա գերազանց կը մնար գեղին բոլոր խառնակիչներէն: Տէ՜րն ողորմած էր: Ի՜նչ բանի կը մտածէր այս որդնակոյտը, ակիշը ձեռքին, երբ կը խառնէր ու կը բացագանչէր:
– Հէլպէթ կը լուսնայ:
Մինչեւ լուս, տուները –հասկնալի է, որ բոլորը ըլլային արթնցած ու դիտած կրակը– խօսեցան ու չյոգնեցան: Ոչ մէկ լուր Նալպանտենց մօր ու տղէն:
Աղօթքկողմը ճերմկելուն, ծերերու ժողովին թելադրութեամբը, պատգամաւորութիւն մը տեղեկացուց դէպքը ոստիկանութեան, որ իբր պետականութեան նշան կը մնար վարի ճղճիմ թուրք գեղին մէջ, կէս ժամով հեռու: Թրքական հարիւր տուննոց գեղ մը պետական այդ սարուածին կարեւորներովը<ref>կարեւորներովը ?</ref>կ՚օժտուէր ու կ՚իշխէր հայ գեղին հազար հինգ հարիւր տուներուն:
Ժամէն դարձողներ դիմաւորուեցան ոստիկաններէ, բոլորն ալ հեծեալ, կարմիր ֆէսերով, տօնական զուարթութեամբ, խաչաձեւած իրենց կուրծքերուն փամփշտակալները չորս շարք: Թուրքիան այն երկիրն է, ուր հրազէնը ընտանիտեքորմը կը կազմէ ու կ՚արժէ շատ աւելի, քան ուրիշ որեւէ զարդ: Անոնք պիտի չմօտենային կրակի վայրի: Մեծերու սրճարա՜նը, –հայուն գարիով ձիերը կուշտ ու սուրճովը խելքերնին առոյգ ընծայելու:
* * *
Անոնցժամանումէնառաջ,Մենծերուայդսրճարանինմէջ,նախնականհարցաքննութեանկանչուածէրարդէնանմիջականդրացիներէնհաց-եփՄարթան:Կրակինսկզբնաւորութիւնըտեսնո՛ղուպոռացո՛ղ: Հարկաւ:Բայց,նոյնատեն,անուշիկաթսայինառջեւմեծօճախըկրակո՛ղ:Այսի՛նքն…:Աղքատինձայնըվերչիհասնիր,բայցանործխանէնկամթաղերեսի [56]օճախիկէնկայծմըհեռուներըկրնայհրդեհփոխադրել:Գեղինշուրջը,պարտէզներումէջ,հիւղակները,քանի տարի կայ, որ կը կրակուէին: Աղքատին կամ հարուստին չկար խնայող: Կրակելու այս ոճիրը մաս կը կազմէր բարքերու եւ աւելի գէշ կը դիտուէր, քան միւս արարքը, գիշերով, հարուստի կամ թշնամիի ձիթաստանները կացինահար գետին փռելուինքնատիպձեւըվրիժառութեան:
ԽաշտարենցՍեւաչքը,հնօրեայմեծտունիմըվերջինշառաւիղը,որուննորկնիկը,քաղաքէնութխլած,թաթթափնէրմտեր [57]հաշուեյարդարըընելուընտանիքինգոյքերունուկալուածներունեւորունմեծհարստութիւնըմօտէրփճանալու,իրերայաջորդկրակներով,բոլորնալ,անորկարծիքով,գործըաղքատիր վարձկաններուն, տարեվարձքէն կացուած ու աս-ան ամբաստանութեամբ պայմանաժամէն առաջ ճամբու դրուած, կը ճառագայթէր, անգամ մըն ալ իր մարգարէութիւնները ստուգուած գտնելով դէպքերէն: Անգա՛մ Ծերերու ժողովին, քառսուն տարիէ ի վեր անիկա հաւատարիմ էր իր բնաբանին, նոյնիսկ ծերութեան, անկարութեան, աղքատութեան հետ շփոթուողպաթախճիութեան դուռներուն ետեւ կը պոռար.
–Աղքատտեսա՞ր,կոխէ՛պուկին:
Այս«պուկը»կըփոխուէր«պորտ»ին,եթէիրսրտմտութիւնը [58]գրգռողարարածըըլլարկին:Անորփոյթըչէր,որտասնով-քսանովկըհամրուէինանտղաքը,որգործադրած էին իր բացատրութիւնը, գործնականապէս իր կնիկներուն վրայ չորս հատ, մեռած բոլորն ալ, մէջ-կնիկ չեղած:
Աղքատինդէմայստրամադրութիւնը,ժամանակինհետզօրացած,քանիորդրամըամէնբանչէրա՛լ [59],կ՚ընէրծերերըաւելիմիապաղաղուսերտիրենցքէներունմէջ:Անոնցկարծիքովաղքատութիւնըֆիզիքականթերութիւնմընէ,հիւանդութիւն,անճարակութիւն:Արժանիքկայինքնիրմէնաւելնալուն`ինչպէսուրիշներուվրայտարածուելունմէջը:Պատճառկայ`աճելուտեղքիչնալունմէջ:ԾերերըչէինպատասխանատուաշխարհինսեւբաշխումինուկըմիանայինՍեւաչքին, դատապարտելու համար հաց-եփ կինը, որուն էրիկը հեռու գեղ էր այն գիշեր, շամբուտէ մը բեռնով եղէգ բերելու:
Աճապարանքիուրիշպատճառմընալանոնցմէջհոգնէրկանխելուտասնապետինտեղեկագիրը:ԿարճուԹաթարիստանէննորհասածայսմարդըո՛չմիայնկ՚ատէրհայերը,այլեւկ՚երթարառաջ,գործադրելուայսգեղերունվրայինչորըրերէրքանիմըտարիառաջ`ՎանիուՄուշիկողմերը,ամէնգնովճզմելգազանին,օձինգլուխը, -հայունգլուխը,զայնխենթեցնելուչափառաջտանելովգրգռութիւնները,որպէսզիզսպումիառիթըօգտագործուէրտաղանդով: Ինքն էր, որ չէր վախնար պոռալու.
–Ի՞նչէգործըասգեղերուն:
Ամենափոքրիկպատահարը,հաւումըգողութիւնըպատրուակէրանորթուղթինհամար,որպէսզիտասը-քսանմարդառնուէինոճիրինսարուածինմէջուկանչուէինկեդրոն,տանջուէինուտուժէինմեղքըիրենցցեղին:
Աղաները,նորդարձածիրենցկնիկներունծոցը,սարսափինտակնէինբանտիոլորտին:Անոնքլսեցինանշուշտքանիմըբերանէվախկոտփսփսուքը.
–Անոնցգործնէ:
«Անոնք»ըդաւաճանութեամբհարիւրապետինյանձնուածյեղափոխականներունընկերներնէինհաւանաբար,որոնքկըսկսէինփոխվրէժիգործը հարիւրապետին մօտիկ բարեկամէն: Կայի՞ն ատ մարդիկը: Տեսա՞ծ էին զանոնք: Բայց այդ օրերուն լեռները կը նմանէին հեքիաթին քարայրներուն, ուր մտնողը չէր ճանչնար ելլողը: Ասպատակը կէս դար չպակսեցաւ գեղին կռնակի լեռներէն: Անո՞նք: Ո՜վ գիտէ: Ծերերն ու աղաները աղքատին զոհուիլը չուզելով հանդերձ –մեղք էր հաց-եփ Մարթային ու հազար մեղք–, ջղային անձուկով մը կը սպասէին Նալպանտենց հարսին զարթումին:
Անոնք,խելացիմարդեր,նպատակունէինարդարութեանառջեւպատրաստակօսմընետելու,կեդրոնացնելշրջողտարաձայնութիւններըուաղէտինվրայէնհեռացնելովազգայինպիտակը,առաջնորդելզայնընթացիկիրարահետին,կնիկներուարգանդով:Խելացիմարդեր,քանիորդէպքերըիրաւունքկուտայինիրենց,բայցկըփակէինանոնցխելքիննուազիսկդուռները.ո՜րխենթըպիտիխնայէրՆալպանտենցհարսին,եփելէետքըկեսուրնուէրիկը անոր: Խելացի մարդեր, որոնք կը հաւատային զրոյցներուն ու կ՚ընդունէին «անոնց» մատը կրակին մէջ:
Վարժապետը,իպաշտօնէքարտուղար,աղաներուսամտախոհանքինդէմբռնուածհայելի,կըճզճզէրիրեղէգ-գրիչը,ուչէրկրնարարձանագրելերկուբառ,առջեւիթուղթին,առանց լեզուով ծծելու գիրերը ճերմակէն ու ծծելու կուճուկ մատին երկնցուցած եղունգը, վախնալովբառէնույեղափոխութենէն:Անիկաազատածէրաքսորէն`թուրքերէնիուսուցիչըլլալուն:Մինչիրերեքընկերներըչորստարիառաջղրկուածէինհեռուտեղ,տղումըպայուսակէնգտնուածերգարանիմըհամար,որկըսկսէր«Ազատն Աստուած»ով,ուլռածիրենցաքսորավայրէն:Խելօքուխրատուած`անիկակըգրէրուգեղեցիկիրգիրինքովնտիհիացումըկըդիտէրտրտում:Անորկնիկըգեղինգեղեցկագոյնաղջիկներէն,անհանգիստկ՚ընէրանորգիշերները,իրախորժակովուքէներով:
Հարցաքննո՛ղ,բոլորըմէկ,աղաները,իրարուկարգչտալուաստիճան:Խեղճ,պարզ,անխելքէին,իրեննման`Մարթայինբացատրութիւնները:Ուշատալվախվխուն:Փլատակկինը–քսանհինգտարեկանչկարանիկաուձայնինուշարժումներունառուգութեամբըկըզանազանուէր«կտաւցու»պառաւներէն–աւելիդիւրաւհաւատարպիտիմեռնելուն,քան,օրմըօրանց,ասանկատեանիմըառջեւելլալուն:ՊէրպէրենցգինովՆորհատը,անդամԾերերուժողովինումէջքինկէսօխանոցըմիշտկոխած,առանցկոխուելուաղէտէն,որանորերեքզաւակէրտուածապուշիգլխովուխելքովուըրածկինըցաւագար,այսինքն`զարնուածճուալուախտէն,բան-գործէրգտերաբուգաթկտրիլուհակասութեանմէջբռնելպարզամիտկինը: Այբը տեսնողուշուարումէնբենը դատին ղրկող<ref>Ծնթ. – այբը տեսնել... ղրկող – անծակ տգէտ ըլլալ</ref>փճացածայսմարդը,ժանգոտխողովակովըիրձայնին–<ref>յաւելում փակագիծ բացող գծիկի</ref>չարամիտներսիֆիլիսըկըշշնջայինբոյնդրած անոր ձայնի ճամբաներուն – անդադար կը միջամտէր բոլորին ալ հարցումներուն, յիմար-յիմար, ինչպէս կ՚ըլլան բոլոր ընդմիջողները ու ընդդիմադիրները, ու սա լուրջ ժողովքը ծիծաղելի կ՚ընէր ինքն իրեն: Հաց-եփ կինը, ահագին իր փորին նեղութիւնը արդէն դժուար էր բերեր մինչեւ սա սրճարանը, իրաւ է թէ Ժամուն փողոցէն –կ՚ամչնար խեղճ հարսը, բոլորին աչքերը ընդունելու իր որովայնի ցցունքին– ու կը ջանար վայրկեան առաջ դառնալու իր փուռին: Միավանկ էին անոր պատասխանները ու կ՚ըսէր, ինչ որ կ՚ուզէին իրմէ: Այսպէս, առանց գիտնալու, թէ ի՜նչ էր իմաստը իր բառերուն, անիկա եղած էր հոն, կրակին առջեւ ու չեղած: Տեսած ու չտեսած: Վազած ու չվազած: Լսած ու չլսա՜ծ, նայելով հարցումին ձեւին: Անշուշտ սուտ չէր խօսեր, ատոր անկարող ըլլալուն: Սուտը գուցէ շնորհն է կեանքի բարդութիւններուն, մեղմելու համար կեղծիքին տիրապետութիւնը, ամէնէն հատու զէ՛նքը արդի քաղաքակրթութեան: Անիկա կը զեղչէր եղելութեանց կապը, ապրած ըլլալով բոլորովին բուսական կեանքով, առի՛թը չունեցած` դէպքի մը վրայ մտածելու որեւէ ատեն: Ու յիշատակ չունէր, ներկայ միայն ըլլալուն: Կան այս մարդերը, որոնք կը տարբերին իրենց պարտէզի ձիթենիէն անո՛վ, որ կը քալեն, կը պառկին, ու կ՚ապրին մէկ ու անստուեր: Ու նման այդ ծառին կու տան իրենց զաւակները ու կը մեռնին, առանց հասկցած ըլլալու պատճառը, որ զիրենք ըրաւ այդպէս, – միս` որուն հագցուցած ըլլան զգեստ: Անիկա իր մարուած (գիշերը չեն գործեր փուռերը) փուռէն արձակուած կայծերով, զարմանալի պարզութեամբ ու բնականութեամբ, իր իսկ բերնովը բռնկցուց Նալպանտենց տունը, ժպիտի մէջը Նորհատ աղային, որ յաղթանակը կը շեշտէր պեխերը ոլորելով: Ստորագրեց ալ վարժապետին ծծուած զեկոյցը, կուճուկ իր մատին կաղապարը զարնելով սեւ խաչին, անունին փոխանո՛րդը` թուղթին վրայ: Յիմարութիւն էր անշուշտ հաւատալ այս յիմարութեան: Վռնտեցին անխելք կինը դուրս ու չախեցին վարժապետը, որ «ֆախիր» էր ուղեղէ: Պատռեցին թուղթը, հակառակ իրենց բուռն պահանջին, վասնզի ա՛լ լուս էր գրեթէ: Կանչուեցան ուրիշ երկու դրացիներ, մօտ ասոնք ալ, որոնք մեծ գիծերուն մէջ հաստատեցին Մարթային յեղումը: Կը հասկցուէր այս վկայութիւններէն, որ մուխ չէին տեսած բոցէն առաջ, կրակներուն սովորական գնացքին համաձայն: Լո՞յս, – երբե՛ք: Բո՞ցը. – մէկէն ի մէկ, տունին բոլորսենեակներէն,իրարու ետեւէ մտնող, սկիզբը բարակ, մէկէն ընդարձակ փայլի մէջ: Ոչ մէկը այդ ականատեսներէն կը յիշէ լսած ըլլալ օգնութեան կանչող դասական ճիչը: Մա՞րդ, անցնո՞ղ, դարձո՞ղ, օտա՞ր: Կամ գեղէ՞ն:
-Ոչո՛ք:Ուվկայողծերերը`ինչպէսառաջինհասնողներըչկրցանմեկնութիւնճարելհարսինազատումին:Յատկանշականէր,որմէկըչներկայանարայդարարքըվրանառնող:Սողոմենցտղա՞ն: -Չէինտեսած,ո՛չկրակիպահուն,ոչալզայնկանխողիրիկունը:ՉէրեղածանիկաՆալպանտենցտունը:Ո՞ւր,հիմա:Բայցհարցումըմնացերեսքուչիջաւխղճմտանքներուն:
ԲուսաւՈւստիանը,որկրակինմէջէնիբրթէկըհանէրու«ժողովք»ինկըբերէրհաստկեկոսկորներ:Ամէնմարդ,գերեզմանփորածկամթաղմաններկայ,ծանօթէրմարդկայինոսկորներուսանկընդհանուրձեւին:Կո՞նք,զի՞ստ,դժուարէրճշդել,վասնզիկոտրածէրկէսէն:Մաքուր,իլիկինանցքովը, մէկ կողմէն գո՛ւնտ, նոյնիսկ կենդանիէ մը` ինչ գործ ունէր այդ խլեակը ատանկ մոխիրներուն մօտերը: Մէկը առարկեց «աչից պահել»ու<ref>Ծնթ. – աչից պահել – չար աչքէ պահել</ref>աւանդական սովորութիւնը, որով կենդանիներու ոսկորները կը զետեղուին կատոզներու վերին ծածկոյթին վրայ: Ուրիշ մը նմանցուց մարդկային «նշխար»ի, ինչպէս սառած էր բառը տէրտէրին բերանէն, անոր ականջներուն, երբ նոր փորուած հողք մը անոնց առջեւ կը հանէր երբեմնլմանկմախքմը:Երրորդմը`
–Խենթքոքուր, -պոռացերեսին,յանձնարարելովշուտգտածտեղըտանիլայդ«կտորուանքը»:Բանտարկութեանումեծտուգանքիգինմըայդտղանհասցուցերէրսափորձառութեան:Մինչեւկառավարականքննութիւնը,ամէնինչմնալուէրոճիրինկամդէպքինվայրը,անշարժուանփոփոխ,այնպէս`ինչպէսգտերէինատիկաաչքերըառաջինտեսնողներուն:
Պզտիկմնացած`Ուստիանըուզեցբաներմըգիտնալ,գիտցածըլլալ:Գլորեցսանկմէկ-երկուակնարկութիւններ,կրկնիմաստումութ,ձեւըգտաւքշելուանունըՍողոմենցտղուն,որերկուօրէպահածէրերեսը:Փսփսաց,լերանդին,Ջուր-ելածինուղղութեամբ`գիշերը,կանուխ,տեսնուածպզտիկուշուտմարողկրակինմասին: (Ատի`թաքստոցնէրեղածյեղափոխականներուն):Բայցտղաներըկընեղուէին:Ամէնգեղուտեղ,դաշտիպահապաններունխելքըկըչափուիիրենցտրեխներունփոկովը,որունհասակէնելլելուվերչունինիրաւունքեթէքաջութեանարարքմը,ուհետեւանք`պատկառանքըչիծռերտղաներունսնափառութիւնը:Յետոյ`պահակկամվարժապետ, մոռնալու չեն օրէնքը, որ աղաները կ՚արտօնէ մտածելու ու գործելու գեղին փոխարէն: Մնաց որ, անոնք քուէով զգեցած են այդմանտաթը: Ո՞վ կու տայ թագաւորին` ափերով ոսկին: -Անորնէշատ,իրաւունքըասանկբաներումասինխելքյոգնեցնելու:Գեղինմէջկիրքերըկընմանինսիկարիտուփերու,որոնքփոքրագոյնպատեհութենէնկընետուինմէջքէնդուրսուկըփռենինքզինքնին:Պարծենկոտութիւնը,ազգայինարատ,ամէնէնաւելիանպաշտպանկողմերուվրայկըբռնանայ:Թողձեռքըբերաննհասնող(բարեկեցիկ)մարդմըանցնիհանրայինդիրքի-մեծկամպզտիկ -, երկրորդ շաբթուն անոր կնիկը «նորափետուր կը զարդարուի», գործածելու համար` նուիրագործուածասութիւնմը:Պահակըլաւ,շատլաւկ՚ընէրերթալուՆորճամբան,սպասելուոստիկաններուն,որոնքո՛ւրէուրչէ`կըբուսնէինհիմա: «Բերնինփայը»առած,շատզրուցՈւստիանըդարձաւ կրունկին վրայ:
Միւսկողմէ`այդիմաստունաղաներըմարդղրկեցինՍարեկենցտունը–ուրփոխադրուածէրԱղուորը–,ժամառաջունենալուհամարանորըսելիքըաղէտէն:Ուկըպատռտէինգլուխնինճեղքմըբանալուհսկայհանելուկէններս:ՄէկըանունըտուաւՍեւճանենցՆուշին: Չէրգիտեր,թէինչո՞ւկընորոգէրտրտումպատմութիւնը:Երկուտարիառաջէրատիկա:Առտումը,ճիշդսաեղանակին,ուրիշաղաներ,ժողվուածէինսասրճարանինմէջ,ընդունելուհամարվկայութիւնըքստմնելիոճիրիմը,գործուածմինչեւատօրըգառնուկհարսիմըձեռքով,որկըխոստովանէր խղդած ըլլալ իր կեսուրը ախոռին մէջ, թեթեւ կռուի մը ընթացքին (իրականութիւնը անշուշտ պարզ էր շատ աւելի, որքան չէին ընդուներ աղաները, քանի որ գեղերուն մէջ յանկարծահաս մահը միշտ առիթ կը բանայ իրաւ ու սուտ շշուկներու): Ախոռին մէջ կռնակին վրայ ինկող իր կեսուրը, որու բերանէն լական<ref>Ծնթ. – լական – կոնք</ref>մը արիւն էր վազեր, անիկա թխմած էր վախուն իրենց հացին փուռը: Չըլլար խորովածին հոտը ու, մա՛նաւանդ` ճռզած պառաւին մեծաքանակ ճարպը, որ մարած էր բոցը իր շատութեանը երեսէն, մոխիրը հարկաւ ծածկած պիտի ըլլար յանդուգն եղեռնը, ինչպէս կը տրամաբանէր իմաստուն գեղը: Աշխարհքը փոխուա՜ծ էր տասը-քսան տարուան մէջ, չճանչցուելու աստիճան: ՈւՄարդոց որդիներըդարձեր էին խելացի, շուարումի մատնելու չափԱստուծոյ որդիները: Ծննդոց գիրքին այս մութ պատկերները, գամուած աղաներուն ուղեղին, երբ տասնամեայ տղայ էին անոնք, կը գործածուէին այս տեսակ խելքէ վեր վիճակներու դիմաց:
–Անանկչէ՞,տէրհա՛յր, -հարցուցայդմէկընորէնտէրՄինասին,որ«Օրհնեալ եղերուք»ըկէսձգածբերնին`շտապերէրսրճարան,դեղնած,յուզուած,փէշերը,թեղանիքըանդադարխելօքութեանհրաւիրողիրշարժումներէնզգալաբարնուաճուած:
–Ըսէք Աստուծոյ մատը, վերջանայ:
Տէրտէրինբանաձեւըպատիւկըբերէրանորկնիկիխելքին:
***
Անդին, չորս հսկայ պատերը, շատ տեղ հազիւ պղտորած ճերմակ իրենց երեսներէն –մուխը ատեն չէր ունեցած շատ տնտնալու–, ձգուած էին կմախքի իրենց ճակատագրին: Բարակ էր մուխն ալ, թեթեւուկ ու կապոյտ, որ կը մղկտար տակաւին ցեխոտ ածուխներուն, սեւ ու հսկայական օձերու նման երկարած կամ ճմռկուած սիւներուն վերեւ, բայց կը կճէր քիթը պղպեղի նման: Մարդիկ կ՚անցնէին ու կը դառնային կծու եւ խոնաւ այդ տեսարանին առջեւէն ու մէջէն, ոգեկոչելով, անշուշտ հասածները, հաճի Արթինին պալատը, ան ալ, հրդեհէն ետք, ասոր պէս չորս պատերով պսակաւոր: Ծերունի մը բաղդատեց երկու կրակները, անցեալին կարկինովը ու չրայի<ref>Ծնթ. – չրա – մարխ</ref>պէս երկինքը կրակելու չափ հզօր հին հրդեհին մօտ սա երկու ժամ իսկ հազիւ տեւող պատահարը գտաւ պզտիկ: Բայց խելք ունէր այդ ծերունին: Անիկա շարունակեց նմանութիւնը, այս անգամ գալիքին անկիւնէն: Տուն մը տղայ կը հետեւէր<ref>կը հետեւի, սրբագրուած՝ կը հետեւէր – եւ ջնջ. ստորակէտ</ref>հաճիին դագաղին: Պարտքը, կործանումը, բոլոր կալուածներուն կորուստը գեղացին չի փոխեր զաւկըներուն անկորուստ փաղանգին: Տասը տարի՛, ամէնէն շա՜տը, որպէսզի փողոցին մէջ բաց-փոր ու խլլոտ հաց մուրող ատ խլէզները մարդանան, փլեն հայրենի տունը եւ «եւս մեծամեծս շինեն»` ինչպէս կը բարբառէր տէր Օհանը, երբ հիմնարկէքի օրհնութեան ատեն կը կարդար Աւետարանը ու կը յիշէր զուարթութեամբ նեղ օրերը սաքարվան-սարայը բարձրացնող բազուկներուն: Ու ծերունին հարցուց, մելամաղձոտ ու սիրտցաւ.
– Ո՞ւր են ատ տղաքը:
Ո՞ւր էր տղան, որ ամէնէ դիմացկուն ապրանքն է մեր աշխարհին: Որ, միս-մինակը, կը բաւէ յաղթահարելու բոլոր փորձանքները ու ճերմակ ընելու յիշատակը պարտական մեռելներուն: Ըլլայի՜ն հիմա տղաքը հաճի Արթինին: Կենայի՜ն խրոխտ` պատերուն ճնշումին ու սարսափին դէմ: Անոնք կ՚ազատէին մոխիրին ճիրաններէն խորհուրդը պապենական տունին:
– Ո՜ւր հաճի Սերոբէն, որ իր ուսերովը ազատեց պալատին առաքինութիւնը ու մատներովը տնկեց անոր փլատակէն դուրս սա տունը, յիսուն ու աւելի տարիներ կանգուն պահելով հաճիին փառքը, թէեւ ստուերէն: Աշխարհի մէջ ո՜ր բանը չի ծերանար: Կ՚ըսէր ծերունին ու կը յիշէր իր երիտասարդութիւնը հաճիին փառքին մէջ, պտոյտներն ու կռիւները…:
– Սերոբէ էֆէնտի՜ն…
Ծերունին ծամեց լինտերը, ով գիտէ ի՜նչ աղտի զգայութենէ մը խթանուած ու թօթուեց մօրուքը, վասնզի կ՚ախորժէր իր մտմտուքը շարունակել, օգնութիւն սպասելով իր մօրուքին թելերէն, որոնք անոր կարծիքով ուղեղը կը փոխադրէին դուրս, երբ գանկը լերկանար, ու ծերերուն խոհական ու իմաստուն համբաւը կ՚արժեւորէին:
– Հաճի Աննա՜ն:
Ով գիտէ անոր ո՛ր փառքը կամ մեղքը անցան ծերուկին մտքէն:
Եթէ ստո՜յգ էր, որ կրակը կերած էր զայն:
Ամբողջ գեղը երկու կարծիք չունէր այդ մասին:
Բայց ամբողջ գեղը նոյն ատեն կը սպասէր, որ լերան կողմէն ներկայանար սուրհանդակը, աւազակներու փրկանքը ճշդող, վասնզի նոյն ատեն կ՚ուզէին գիտնալ յաւակնիլ հեղինակները<ref>հեղինակները [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>կրակին: Այլապէս` մարած էր ընդմիշտ օճախը հաճի Արթինին: Գեղացին մէ՞կ կը մտածէ, թէ մտածումը դուրսը գոյաւոր իսկութիւն մըն է, որ կը մտնէ անոնց գանկին տակ:
– Հաճի Արթին աղա՛, – ու չլրացուց այդ մէկը իր նախադասութիւնը:
– Նո՜ր մեռար:
Ո՞վ էր ըսողը:
Բայց կ՚ըսէր բոլորին ալ մտածումը:
Նալպանտենց միւս տղաքը<ref>ջնջ. ստորակէտ</ref>շատոնց մերկացած էին, գեղին համարումին մէջ,<ref>յաւելում ստորակէտի</ref>հաճի Արթինին արիւնէն: Անոնց քալուածքն ու հագուածքը անգամ դուրս էին գերդաստանեան կնիքէն, որ ընտանիքի մը զանազան պորտերը սանկ իրարու հանգունատիպ գիծերով ճանաչելի կ՚ընէ իրար մէջ:
Տակաւին եկաւ այդ ամբոխին ուղեղին ծանր յիշատակը այդ տունին մեղքերուն, որ ճամբայ հարթեց դէպի իրական գետինը մարդոց հոգերուն: Այսպէս թէ այնպէս, մարդ կը մտածէ, նոյնիսկ գերեզմանի մը առջեւ: Ու պիտի մտածէ, աւա՜ղ, ո՛չ թէ ուրիշին ու անոր հասած փորձանքին, այլ` ի՛ր իսկ շահուն: Ու եղաւ ատիկա:
Դառնախոհ այս պատկերներուն կը յաջորդէր զուարթ ըսուելու չափ դիւր, հաճ զգայութիւն մը, նման անոր, զոր կ՚ունենար զրկուած գեղացին, ամէն անգամ, որ բռնաւոր մը, զօրաւոր մը, ատելի հարուստ մը կը թաղէր հողին տակ ու, լայն շունչ առնելով` կ՚իջնար իր գործին: Հո՞ս: Անշո՛ւշտ: Իրաւացի էին Աստծոյ կամքը կանչելու, խառնելու հսկայ աղէտին, դատապարտելէ առաջ անկարելի քարսրտութիւնը շուներուտէօլին, Սերոբէ էֆէնտիին, որ դիւային իր խելքովը վաշխը վերածած էր գրեթէ պետական օրէնքի: Հարկերու համար կառավարութեան խստութիւնը ստեղծեր էր այս նոր իրակարգը: Ազատելու համար իր անկողինն ու լուացքի սանը, մա՛նաւանդ անունը, նեղն ինկած հայրը, որբեւայրին ափը կ՚առնէին ունեւորին դուռը: Այս պայմանները սրբագործեցին գեղին մէջ միայն ընթացիկ տոկոսը, որ ամսուան մը համար մինչեւ հարիւրին յիսունը կը գտնէր հարկի տագնապին զայրագնած օրերուն: Սերոբէ էֆէնտին կը զատուէր միւս հարուստներէն չուզելով մուրհակ, ոչ իսկ տող մը գիր: Բայց առանց դատական միջամտութեան, պարզ իր լրբութեամբը, ամէն առիթ շահագործելու անլուր իր ճարտարութեամբը ու անտես, ո՛չ ճակատէն, այլ` կողմնակի հարուածներու իր չարաւարտ մասնագիտութեամբը իր պարտքին, հատուցումին կը ստիպէր փոխառուն, տղոցը բերնէն օրական հացն իսկ խլելով Նալպանտենց կատոզը կրելու աստիճան: Անոր բոլոր պարտականները (ոչ մէկ աղքատ մտքէն անցուցած է զարնել անոր դուռը, նախապէս վստահ իր վռնտուելուն: Մէջ-մարդեր, այն միւսները, որոնք կալուած ունին, պատիւ ունին ու տուրք, կամ ձախող տարի մը` հիւա՜նդ: Որոնք, խիղճ ունեցողներ, փրկելու համար հրապարակային գայթակղութիւն մը –թուրքերը խորապէս կը ճանչնան մեր ժողովուրդը ու անոր ստոր բնազդները զիրար կործանելու ու կ՚արժեւորեն այդ գիտութիւնը անջատ-անջատ զարնելով մեր գլուխներուն– կամ կեանքը կնոջ ու զաւկի, մէջք պիտի տան այդ անլուր սակին ու պիտի շեղեն իրենց տունին շտկած ջոկատը ոստիկաններուն կամ պիտի դիմեն քաղաք, կործանելով իրենց տնտեսութիւնը, բայց շահելով անունն ու կեանքը), սարսափն ունէին անոր տաղանդին, առնուազն թուրքերով պատուհասուելու ա՛լ ընդհանրացած անոր գաղտ ձեւին: Ու կ՚ատէին այս քրիստոնեայ, յարգուած, գեղաբնակ յուղկահարը, որ իր նմանը չունէր նոյնիսկ թուրք գեղերու մեծահարուստներուն մէջ, բարբարոս, բայց ձեռքերնին բաց աղաներ, մա՛նաւանդ Ջարդերէն առաջ, տուող փո՛խ, միայն Աստուծոյ անունով, մերժելով վաշխը, իրենց հալալին վախնալով խառնել անարդար վաստակ: Այսպէս կը դատէին մարդերը, գերեզմանի փոխարէն ունենալով իրենց առջին հսկայ աւերակը ու հաշուեկշիռը կ՚ընէին մայր ու տղու կենցաղին: Քաղցր ու տրտում գիտութի՜ւն, ասիկա, որուն էջերը անթիւ իրենց զանազանութեանը մէջ կը պղտորուին ու կը դնեն մարդոց –նայուածքին միշտ նոյն մոխիը– պատկերը մեր մահուան, մեր գործերուն փոշիովը պահ մը շամանդաղուած, սառելէ, քարանալէ առաջ:
Բայց կրակով ստեղծուած հարցերուն ամէնէն փափուկը, մա՛նաւանդ հետեւանքներով հարուստը Նալպանտենց հարսին նուաղումն էր, այսինքն երկար ու ամբողջ: Չկար անոր մայրը, պաշտպանելու համար (ինչպէս կ՚ըսէ ամէն մայր, որբացնելու աստիճան կախաղանին իսկ ոտքին, մեռնելիք իր զաւակը) Աղուորին այս ուշաթափումը անոր ընթացիկ տարտովը:
Ըսի, թէ գեղը կը մտածէ ոչխարներու հօտի մը նման –պատճառ չկայ քաղաքը տարբեր տեսնելու– ու կ՚ընդունի շինուած դատաստանները մեծ փութկոտութեամբ: Մեղքնալը բարքերու մաս է անշուշտ: Բայց նոյնքան` հեգնելը, չարախօսելը, մա՛նաւանդ անտէր տուն մը իր ճակատագրին լքելը: Շատեր ընդունեցին Իսրայէլին մտածելու կերպը, ընդհանրացումները ու ցրուեցան իրենց գործին: Ոստիկաններու ժամանումէն առաջ գեղին անդամալոյծներն անգամ համոզուած էին դերին, զոր ունեցեր էր Աղուորին արգանդը աղէտին մէջ:
Սարեկ խնամին Նալպանտենց աւերակէն պիտի բաժնուէր ընդմիշտ, երկննալով ժամուն ճաղին մէջը, վերջին անգամ մըն ալ մտնելու սեփական իր բակը: Հոն անիկա առնէր պիտի յետին արդուզարդը մահուան: Պիտի լոգցուէր, հագցուէր ու աւուր պատշաճի` «լացուած ու գովուած», հանդերձուէր պիտի ժամ, հանգստեան կարգին, չորս ուսերէ ամբարձիգ<ref>ամբարձիգ ? ամբարձձիգ ?</ref>:
Կանուխկեկ, բայց օրէնքին յարգանքին մէջ, կատարուեցաւ ամէն բան: Այդ օրէնքը գեղը շինած է ով գիտէ որքա՛ն հեռուներէ: Յուղարկաւորները (առանց տեղեակ ըլլալու Սարեկին բաժինին<ref>ջնջ. գոցուող փակագիծ</ref>, սա աղէտին յանգող իրադարձութեանց մէջ)<ref>յաւելում գոցուող փակագիծի</ref>, յարգելու համար հնօրեայ աւանդութիւն մը, որ Աստուած գիտէ ինչ զրկանքներու աղօտ հետքերը կը կրէ այժմու ողորկ ու թեթեւ տարազին վրայ, ու մարդոց անխուսափելի տկարութիւնները ու մահուան սրբազան, հարթիչ թաթը կը ձգտի հաշտեցնել կործանած փառքին ու խփուած, տարաժամ շիջած աճիւնին վրայ –գերեզմանը ուրիշ բան չէ–, փսփսացին<ref>փսփսային, սրբագրուած՝ փսփսացին</ref>անոր դագաղը հողք իջեցնելէ ետքը, պայմանադրական ու խորախորհուրդ պատգամը.
– Թուղթերդ մաքո՜ւր, Սարեկենց հարս…
Կինը հարս է միշտ, Սարեկին պէս վաւերական պառաւ մը մեռնելու ատենն անգամ: Գուցէ` որովհետեւ մեռելը դուրս է ուժին ու վտանգին պարունակէն, երբ կ՚երկարի իր ճաղին, դառնալու համար սխրալի բանաձեւին – հարսնութեան առքին:
Պատգամը, տարօրէն դիպող, չխռովեց ոչ ոք, ու թաղուեցաւ հողքին մէջ: Անոր հետ կը ճամբորդէր դէպի մեծ ատեանը անոր թերեւս մէկ հատիկ մեղքը: Ու կնքեցին գերեզմանը մինչեւ ցգալուստն Քրիստոսի:
– Ազատեցա՜ւ:
Պառաւ ու ծե՜ր, երբ կ՚իջնէին գերեզմանի զառիվարէն, խորհելով իրենց ժամին ու ըսելով գողտր, ցաւոտ բառը մտքով ու շրթներով.
– Տէր օղորմի մեզի:
Աւելի քիչ տարիովնե՛րը, որոնց համար կեանքը կ՚ըլլար հետզհետէ աւելի նեղ ու սեւ,<ref>ջնջ. անցումը նոր պարբերութեան – վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>խուճապ, վախէն անդին անստոյգ անձո՛ւկը: Ոստիկանները: Հաճի Աննային ու Սերոբին ճե՛նճը: Հարիւրապետը: Յեղափոխականներուն մղձաւանջը: Օրուան հա՜ցը: Նալպանտենց նուաղած հարսը ու անոր կապուած առեղծուածը:
Աղբօրը շալկով, մօրը գերեզման հասնելէն առաջ, Աղուորը կը պառկէր հայրենի տունը: Անկողին չձգեցին անոր. շուարա՞ծ ըլլալնուն, թէ աւելի խուլ պատճառէ մը վարուած: Նոյնն էր բազմոցը, ուր ամիս առաջ, էրկանը տունէն փախուստին իրիկունը, անիկա ունեցեր էր Սողոմենց տղուն հետ սրտի առաջին հեղումը: Առնելով վար իր շալակէն,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>Օհանը շտկեց անոր պլուզին ճմռտուքը<ref>ժմռմտուքը, սրբագրուած՝ ճմռտուքը – ?</ref>, տեղաւորեց մազերը ու ձգելէ յետոյ վրան մօրը վալան, վազեց ժամ: Երիտասարդ կիներ շրջապատեցին անոր նուաղումը:
Միւս սենեակին մէջ, թաղին պառաւները սարքեցին սուգի հանդիսանքը: Պարզ ու կամա՛ց: Բոլորին վրայ կը ճնշէր մահէն ալ վեր ծանրութիւն մը: Գերեզմանը –գոցուողը– չէր առաջացուցած աստիճանաբար թեթեւ, սփոփիչ համակերպումը, որով կը դիմաւորենք ճակատագրին հարուածները ու տուն կու տանք իմաստուն պատրանքներու: Րոպէէ րոպէ տեսարան գալու կը պատրաստուէին, դրացիներուն կարծիքով, նոր խռովքներ, կրելով մահերուն ու կրակին թաթը, կնիքը: Ի՞նչ չունէր պատմելիք Նալպանտենց հարսը, հեղ մը արթնցած: Որո՞նց անունները: Քանի՜ հոգի իյնալու էին վտանգի բերնին:
Ու տխուր, սիրտցաւ` դրացիները ուշադիր հերթով մը կը կատարէին իրենց պարտքը: Մահէն –թաղումէն– վերջը մխիթարանքի սպասարկութիւնը սրտառուչ կազմակերպութիւն մըն է, ուր մուտք ունին մեր քանի մը հզօրագոյն առաքինութիւնները: Մահուան սենեակին մէջ –ուրկէ ելած է հոգին: Հոս` փոխարինում<ref>փոխարինում ? փոխարինուած ?</ref>– ցածուկ, անոնք կ՚ընէին լացը, օրինաւոր, ջերմ ու զովացուցիչ` ինչպէս ախորժէին պիտի աչքերը մայրերուն, երբ իրենց անյատակ վիշտին մէջ կ՚ընկերուէին ուրիշ աչքերէ: Յետոյ չորցնելով քիչ մը կարմրուկ իրենց թարթիչները, կու գային նստելու Աղուորին սենեակը: Մօրենական թաղին մէջ Նալպանտենց հարսը եղեր էր միշտ պարզ, պուպրիկի պէս, մարդամօտ, ու դժբախտ հարսնուկի իր թախիծովը սրտառուչ: Ու կը սիրէին զինքը մեծէն պզտիկը, զայն ընդունելով թաղին բարիքն ու փառքը: Հիմա, տժգոյն, մեռել` կ՚երկննար անիկա խսիր, խոտկուռ բազմոցին: Կեանքը կը վարանէր զայն ձգելու կամ անոր դառնալու: Վալային ներքեւ պատսպարուած անոր զգեստը կը միջամտէր, տալու անոր դիակին պարագայական հոծութիւնը: Ամէնուն մտքին մէջ անիկա եղաւ քալող հարսնուկը, ա՛ն` որ մեղրագոյն բեհեզի մը մէջ պատմուճանուած, ըղձաւոր իր խորհուրդը կը դողացնէր դռնառաջներուն, պառաւներուն վերադարձնելով ա՛լ աղօտած տեսիլքը իրենց պարմանութեան: Կեանքը անորակելի բան է անոնց համար, որոնք աւերակները եղան անոր տաճարին: Երիտասարդութիւնը, ուժը, աղուորութիւնը պարզ բառեր չեն: Խմորոտ իր զգեստին մէջ` Նալպանտենց հարսը անհասկնալի բան էր այցուորներուն: Անոնք ուրկէ՞ գիտնային, թէ թշուառ այդ հագուստը հաց-եփ Մարթայինն էր, աճապարանքով նետուած վրան, արիշին տակ: Մե՞րկ: Չէր անշուշտ, երբ զինքը տեսաւ բարի կնկուկը: Բայց արդարի սովորութիւն է բան մը աւելցնել քունին` ինչպէս հիւանդին վրայ: Հարուստն ու աղքատը վար կը մնան այս օրէնքէն: Այլապէս ուրկէ՜ ուր, հաւանաբար տարին հեղ մը ջուր մտնող, տան կտաւէ հաստ պարեգօտ մը, հաց-եփ Մարթային գուցէ ըլլար կռնակէն<ref>գուցէ ըլլար կռնակէն ?</ref>, պիտի համարձակէր ծածկել փութալու սնդուսին<ref>սնդուռին, սրբագրուած՝ սնդուսին</ref>ու խաս մուշտակին արժանաւոր պուպրիկը, Նալպանտենց հարսը: …Անոնք գիտէին նոյն ատեն արդարութիւնը այդ օրէնքին: Սարեկենց աղջիկը կը դառնար իր ծնունդին տունը, առատութեան ու ոսկիի հինգ տարիներէն ետքը, այդպէս խմորոտ ու աղքատ: Կը լսէի՞ն արդէն վերնական հրամանը, որ եղին ու մեղրին ընծայաւոր սա հարսը, գուցէ, վաղ առտուէն կը կանչէր այրիներուն ընթացիկ զբաղումին, օտարին հացը եփելու փրըշակ գործին: Ատով էր ապրելու աղբրտանցը տունէն` առէն հեռացած Նալպանտենց հարսը, քանի մը ամիս վերջը: Ու աղէտին մէջ, կեանքը արագ ամբոխումներով կը քալէ: Մարդիկ մեծ համառօտումի մը մէջ կ՚ապրին փառքը: Հոգեւարքը տպաւորիչ է իբր մեծագոյն սպառիչը մեր սնամտութեանց` ինչպէս կարելի գեղեցկութեանց: Նուաղումը մօտիկ է մահուան: Այցուորները պահէ պահ իրենց աչքը կը հանգչեցնէին Աղուորին որովայնին, ուր հեքիաթն ու մեղքը վրան էին զարկած: Բայց անիկա կը մնար խաղաղ ու անարտայայտ: Սո՞ւտ` պատգամը հաճի Աննային: Ստոյգը ա՛ն էր, որ Աղուորը ոչինչ էր խօսած իր տարեկիցներուն: Ու թարմ էր մեծադղորդ սուտը շինծու յղութեան մը, որ ամուլ հարս մը օրուան հերոսը կ՚ընէր, այսպէս պատարագով ու հանդէսով, յանգելու համար յիմար սմքումի: Անոնք կը մեղքնային պառկող կնոջ: Ու կը խորհէին անորդի հարսնուկին, որուն շնորհուածը զոյգ մը կօշիկ էր էրկանը բոլոր վարէթէն…
Գովքի ատեն սովորութիւն է ժամը հեղ մը դադար տալ լացին: Մեռնողին հոգին, երկինք ղրկուելէ առաջ, վերջին անգամ մըն ալ կը դառնայ իր տունը: Սարեկենց Բաբէ՜թը: Հարկաւ կը տեսնէր իր աղջիկը, հաց-եփ Մարթային պարեգոտին մէջ: Խորունկ ու տխուր յուզում մը այս մտածումին ընդմէջէն, բոլորին ալ երեսին: Անոնք դեռ չունէին ուրիշ մարզէ փորձանքներուն համար բաժին զատած իրենց հոգերէն: Թո՜ւրքը: Մեռելին` ինչպէս ողջին վրայ:
Չուշացաւ անիկա:
Արդարութեան պառականին<ref>պառականին ? պառականը ?</ref>:
Գլուխը` հարիւրապետը:
Որ, քանի մը ամսէ ասդին, խանգարուած` իր անձնդիւր կենցաղին մէջ,գազայէն յաճախակի իր հեռացումներուն ցաւը սրտին, երդում էր ըրած խոշոր կրակ բանալ անհաւատ ատ գեղին գլխուն:
Ոչինչ այնքան տխուր է ու վեր մեզի ծանօթ բարբարոսութենէն, որքան փոքր գեղերուն մենծ աղաներուն սա զայրոյթը: Պարզ թուրք հոգենիւթը չի բացատրեր այս տգեղութիւնը թաթարին, որ կ՚ելլ է իր հոմանիին ծոցէն ու կը շտկուի հայ գեղերը,եէր իլէ իքսան [80]ընելու երդումով ու կ՚անասնանայ:
Անիկա այս հրդեհին մէջ հոտն էր առած յեղափոխական վրէժխնդրութեան մը, ինչպէս կը տրուէր հանդիպիլ այս կարգէ սպանութիւններու, կայսրութեան զանազան մարզերէն, ի մասնաւորի<ref>մասնաւորի, սրբագրուած՝ ի մասնաւորի</ref>` մեծ քաղաքներուն մէջ: Հարուստներ ու թուրքին բարեկամ «պատուական» էֆէնտիներ կ՚իյնային անոնց դանակովը: Անշուշտ հարիւր մատնիչ հայու արիւնը նուազ կ՚արժէ, քան թուրքի մը արիւնը: Բայց առիթը օգտագործելն է պատահարին համով կողմը: Անիկա ջոկատ մը զինուոր զետեղեց գեղին բացադիր անցքերուն, սպասող իր հրամաններուն, սուրալու պահանջուած ուղղութեամբ, ձերբակալ ընելու աւազակները – անպատճառքոմիթաճիներ -, որոնք արիւնն էին մտեր պետութեան հաւատարիմ ու խելացի էֆէնտիին:
Գազաներու այս աստուածները, գեղերուն մէջ ամենազօր, ողորմելի արարածներ են ձիու քամակին, երբ կը մխուին աւազակներով յաճախուած առանձնութեանց խորերը: Թո՛ւրք, հա՛յ, ասպատակը միշտ տասն անգամ աւելի կ՚արժէ իր մարզին վրայ, քան ամէնէն սրտոտ հազարապետը, որ միշտ իր ետին պիտի նայի, այսինքն` քաղքի իր կապերուն: Այս անզօրութիւնը, զեղումի գետնին վրայ, զանոնք կ՚ընէ տխուր, դաժան ու վախէն սնած յաւակնոտներ, որոնք պարզ մարդոց գլխուն պիտի թափեն ներքին իրենց վրէժը: Համազգեստով բռնաւորները հարիւր անգամ աւելի ատելի են, քան ասպատակները, որոնք կը զարնեն, բայց կը յարգեն ալ քաջութիւնն ու աղքատութիւնը, [ու]<ref>յաւելում բառի՝ ու</ref>քիչ անգամ չկանչուած` կը մտնեն հարսի մը անկողինը:
Յստակ, վճռական իր համոզումին մէջ, իր քէներով սպառազէն ու իր ատելութեան մէջ զրահուած` անիկա հասեր էր սահմանը հայ գեղին, ուրկէ ամիս առաջ դասական թափօրով գեղին տղաները բանտ էր թափերքոմիթաճիներու հարցով: Հիմա՞: Պէտք չունեցաւ նոյնիսկ երեւակայութեան նպաստին: Իբր բացարձակ իրողութիւն անիկա հնարեց, յարդարեց, տարազեց ամբողջական դաւադրութիւն մը, ղեկավարուած մութ ու «խռովարար» ուժերէ, մեծ մասը օտարական` նման բռնուած զոյգին, ու գլուխ հանուած տեղացիներով, որոնց մէջ բաժին ունէ ր Սողոմենց տղան: Հոգիին խորէն անիկա կը ծիծաղէր այս հնարքին ճարտարութեանը վրայ, վասնզի դեռ ոստիկանութիւնը կը շարունակէր պահել իր մտայնութիւնը անփոփոխ` հանդէպ Հայկական Հարցին, – կողոպուտի, կաշառքի, հեշտանքի բաց դուռ ամէն վայելախոյզ սրիկայի: Կոտրելու, թափելու, արիւն ու սիրտ բզկտելու մարզա՛նք, ատիկա բոլորին մատչելի:
Գեղ մտնելէ առաջ, անոր ուղեղը պատրաստուած էր այս հանդէսին ու պաշարումի իր հրամանները ատիկա, ու աւելին ալ կ՚ապացուցանէին: Անիկա քիչ մը դժուար ետ մղեց իր փորձառութիւնը, յելուզակային բախումներէ, սա շրջանին մէջ, ուր լեռները բնական ապաստաններ են դարերէ ի վեր ամէն ոճրագործի: Մանոլը, ասպատակ մը, ճիշդ կէս դար է ապրած անոնց մէջ, առանց նեղուելու ասպատակ հետապնդող հազարապետներէն, երբեմն աւելի մեծաստիճան զինուորականներէ: Հայ թէ թուրք, արիւն թափողը, քաղաքի իր արհեստակիցներուն նման, փոխանակ ծակամուտ կծկտելու, կ՚ամրանայ անտառները, ուր պատեհութիւն ունի առնուազն աչքին ու մատներուն պաղարիւնովը, նշան առնելու.<ref>ջնջ. բառի՝ մէջ – յաւելում միջակէտի</ref>հեռու պիտի պահէ թշնամին գնդակին հասողութեամբ, կամ դանակով գրոհի մը մէջ պիտի գիտնայ պատռտել լեղապատառ ոստիկան-զինուորներու<ref>յաւելում միացման գծիկի</ref>շղթան: Հարիւրապետը կ՚անգիտանա՞ր: Բայց ժանտարման ալ մարդ է, կը սիրէ լսել ասպատակը գովող երգ մը: Ու մարդ` քիչ մը աւելի անշուշտ, հարիւրապե՜տը, երբ հոմանի ու կռնակ ունի: Ուրե՞մն: … Կը մոռնանք թուրքը: Իր դարաւոր տիրապետութիւնը իր կնիքը զարկած է անոր վարչութեան ու գործելու կերպերուն: Հարիւր տարի առաջ, հաւանաբար մեծափաթթոց գազան մըն էր, Պոլսէն վտարական, որ կը մտնէր սա գեղերէն ներս ու կը բռնանար: Այս պատմութեան օրերուն անոր արիւնէն ուրիշ մը, որ, փաթթոցը փոխանակած ֆէսով, կը շարունակէր իր պապերուն անասնութիւնը, զգեստաւոր արդիական տարազով: Հարիւրապետը գիտէր, թէ սպաննողը, կրակ ձգողը անցած են լեռը: Բայց թուրքին ձիերը պէտք է քալէին հայերուն սալարկէն:
Հասկնալի է անոր հոգեկան «խնծիղը», անգամ մը գեղէն ներս: Տեղին վրայ քննութիւն մը անոր պիտի թելադրէր անդրագոյն ուղեգիծ: Առայժմ` անիկա ուրախ էր, քանի որ կնիկի պատկեր մը կը խառնուէր յեղափոխութեան, սպանութեան, հրդեհի եռակի մեղքերու եռոտանիին վերեւ, կանգուն ու ծանօթ: Անոր պատմուած էր պատահարը իր մեծ գիծերուն մէջ: Հրդեհէն ազատուած` Նալպանտենց հարսը բանալին էր ոճիրին: Ինչպէս, պարզ անոր դէմքին նկարը, իր միտքին լաթերովը, չքացուց գրեթէ արիւնին մշուշը անոր ներսէն ու ըրաւ անոր սիրտը շնորհի ու քաղցրութեան խորան մը: Ու ինչպէս` նոյն արագութեամբ, գծուեցաւ ուրիշ պատկեր մը, տարի առաջուան, Պրուսա ջերմուկներու հեշտ մէկ տեսարանին մէջ, երբ Սերոբէ էֆէնտիին հրաւէրովը անիկա բուսեր էր պարտէզին մէջը հիւրանոցին, քաղաքային տարազով: Կեսո՜ւրը, անոր ճարտար խաղարկութիւնը, որով գեղանի կինը, յանկարծահաս խոցտուկով մը անկողին էր մտեր, չերեւալու համար գինարբուքի սեղանին: Քաղաքակիրթ ազգերու մէջ կինը երբեմն վեր կը դիտուի իր սեռէն, նոյնիսկ սեռային հոսանուտի ամէնէն յորդ պարունակին մէջ: Կիսակիրթ ազգերու մէջ դժուար թէ ուրիշ բան ըլլայ անիկա: Ու կինը այն խմորն է, որուն արտածորումը մարդերը մէկ կ՚ընէ: Թագակիր ոչնչութենէն մինչեւ մերկ մուրացիկը: Հարիւրապետը, մխուելէ առաջ գեղին փողոցներուն մէջ, ապրեցաւ այդ անցեալը, իր վրիպած կիրքին դառն վայրկեանները, ծառերու շուքին հարուստ խնճոյքը, սազ ու գանոն, արեւելեան երաժշտութիւն, ու նուաստ իր կորանքը` թռած կաքաւէն: Դիզուած` իր նայուածքին դէմ, նեղ իրականութեամբ ու հոծ խորհուրդով հայ այդ տուները ելան իմաստի: Ու ելան` առհաւական ուղիէ: Անոր մտքին այցելեց դարը, երբ իր պապերը աղաւնետուն մտնողի հանդարտութեամբ կ՚անցնէին այդ դուռներուն առջեւէն: Յետոյ, այդ ժամանակ, մեր Յեղափոխութիւնը հալածող ոստիկանութիւնը դեռ չէր գտած 915ի նրբութեան մէջ գերազանցօրէն հաստ վայրենութիւնը, թրքութիւնը յետին օրերու պաշտօնեաներուն: Զսպումի գործը, բնաջնջում ըլլալէ աւելի` մաս կը կազմէր ցեղային արդուզարդին (հոգեկանէն ու չափով մըն ալ ֆիզիքականէն, վասնզի ջարդելու համար կը ձգէին իրենց արդի տարազները ու կրկէս կ՚ելլէին իրենցարքայիկզգեստներով): Ու ինչ որ ալ ըսեն, նոյնիսկ անոնց ամէնէն նրբազգաց<ref>նրբազգեայ, սրբագրուած՝ նրբազգաց – ?</ref>բանաստեղծներուն բերնովը, մեզ չեն կրնար խաբել: Թուրքերը քրիստոնեաներուն մէջ չեն հրաժարած տեսնելէ ինչ որ դարերով տեսեր են իրենց պապերը: Անոնք, դարերով, վայելք, հեշտութիւն, կին ու անուշեղէն են մշակած այն հողերուն վրայ, որոնք վաստկեցան իրենց արիւնովը: Ասիկա պարզ նուաճում մը չէ, ոչ ալ մեր պատմութեան մէջ քլիշէ բարբարոսութեան կոթողը: Հիմա, երբ արդարացման ձախորդ ճիգով մը կ՚ուրանան այս ճշմարտութիւնը ու կրկէս կը կանչեն արեւմտեան առաքինութիւնները, ճառելով գութէ, ազնուութենէ, չարափոխած կ՚ըլլան, ստորին դիտումով մը, իրենց անցեալին պայծառ այս ձայնահոսանքը: Ո՞վ չի գիտեր, թէ անոնք, անտէրունչ հողերուն վրայ մակաղելու ձգուած նախիրը քրիստոնեաներուն` նկատած են սոսկական նախիր: Ռայան ուրիշ բան չէ: Սրածուողն է անիկա, ուրիշ խօսքով` ուզուած րոպէին մորթուելիքը: Անոնք տէրն էին անոր անձին ու ինչքին, հին տարիներուն անառարկելի բնականութեամբ մը, մեր դարուն` պատահական ելոյթներու թոյլտուութեամբը: Անոնք էին, որ արգիլեցին քրիստոնեաները իսլամանալէ, վայելքի աղբիւրները հոսուն պահելուսատիքհեշտախուզութեամբ մը: Հիմա կ՚ուրանան ասիկա ու մեր հարստութիւնը կը զարնեն մեր երեսին, մոռնալով տասնիններորդ դարը, որ ջնջեց գերութիւնը Ասիայէն ու Ափրիկէէն, բայց ձեւը գտաւ թուրքերուն ձեռքերը ազատ ձգելու, որպէսզի ասոնք շարունակեն սրածել մեզ: Երանելի քաղաքագէտներ, պոլսական լրագրողները, երբ իրենց վաստկած հողերուն վրայ ուրիշ ազգերու գոյութիւնը կը կապեն ցեղային առաքինութեանց հանգանակներուն ու իրենց զիջումը<ref>զղջումը, սրբագրուած՝ զիջումը</ref>կ՚աւաղեն փարիսեցի հաստութեամբ մը: Ո՞վ չի գիտեր, թէ այսօրուան Թուրքիան կարելի էր հարիւր տարի առաջ ալ: Բայց պատմութիւնը ի՞նչ պահած է հարիւր տարի ետքը, սա միապաղաղ երկիրներուն, իբր ճակատագիր ու զարգացում: Երկու դարը բաւ եղաւ այդ երկիրները վերածելու իրենց տասանորդին: Գալի՛քը: Աւելորդ է մարգարէութիւնը: Ամէն թուրք տակաւին այսօր չէ հրաժարած առհաւական ապահովութենէ, այսինքն`կեավուրին ամէն ինչին տէր ծնած ըլլալու ստուգութենէն, որ, նոր ժամանակներու հարկադրանքովը քիչ մը ձեւափոխուած, չըսելու համար` հերքուած, թուրքը կ՚ընէ բարբարոսէն աւելի տխուր բան մը: Արո՛ւն, որմէ էգը խլուի: Այնպէս որ, նոր շրջաններու մէջ ալ, ինչպէս էր հինին, քաղաքական ծրագրին չափ, գուցէ անկէ աւելի չափով մը սեռական զգայարանքը, փափկաճաշակ քիմքը, ու Արեւելքի ընչաքաղց զարդասիրութիւնն են, որ վարած են թուրքը իր ջարդերու պողոտաներէն: Գո՞ւթը: Բայց ո՞վ ըսաւ, թէ նուազ անգութ է Եւրոպան: Աւելի անգութ, բայց ուրիշ ախորժակով ցեղեր, այսինքն` ուրիշ կրթութեամբ, չեն կրցած ջարդել թուրքին նման, գուցէ սարսափած կիներու հեռանկարէն, վասնզի այդ ցեղերուն մօտ կինը արուին զգայութեանը<ref>զգայութեանց, սրբագրուած՝ զգայութեանը</ref>վրայ տիրակալող հանգոյց մը չէ, այլ` չորրորդական զբաղանք մը: Թուրքերը իրենց սերմովը վտանգեցին ինչ որ իրենց քաղաքներուն մէջ վերածուէր պիտի յիշատակարանի, արուեստի, գեղեցկութեան ու ձեւի: Հիմա, ձգուած իրենց կիներուն, անոնք գուցէ յոգնին շուտով, ձանձրոյթէն ու անգործութենէն: …Քաղցր ու յուզեալ մտորումով մը հարիւրապետը յանձնեց ինքզինքը Նալպանտենց հարսին պատկերին, որ ամէնէն թեթեւ պարագային, գործ էր ունենալու արդարութեան հետ, պարզ իր ողջ մնալով: Ինչո՞ւ չէր ծանրանար Սողոմենց տղուն, որ անկայուն ստուերի մը պէս կ՚այցելէր անոր, բայց կը թռէր շուտ: Քալեց սակայն ու զգաց, որ դէպքին մէջ տիրական եղելութիւնը ազատուիլն էր Սերոբին կնոջը: Յանցաւո՞րը: Ատոր պիտի չմտածէ ամէն արու, նոյնիսկ արդարութեան պաշտօնատար: Մնաց որ, թուրքը զինուոր է ու նման բոլոր զինուորականներուն կ՚ընդհանրացնէ կիներու վրայ յաղթանակը: Յաւակնութի՞ւն: Իրականը ան էր, որ անիկա պիտի չհաշտուէր Սողոմին բազուկը տեսնելու կատարուածին մէջ, նոյնիսկ անառարկելի վկայութիւններէ ետքը: Տղուն աննշան, տիրացու, դեռ ոչ մէկ արարքով աչքի չինկած իսկութի՞ւնն էր պատճառ այս արհամարհանքին, թէ սեփական իր պարտութիւնը, քանի որ սա տարուան ընթացքին անիկա հինգ-վեց անգամ հացի էր եղեր Սերոբին ու չէր արժանացեր անոր տեսքին: Հերքելով հանդերձ Սողոմին վրայ արժէք ու կշիռ, հարկ դատեց ունենալ զայն ձեռքի տակ: Յետոյ խորհեցաւ յաճախակի պատահմունքին, որով տան ծառաները կապ կ՚ըլլան դուրսի ասպատակին հետ, բանալով դուռները անոնց բախումին: Տէրերու դէմ փորձուած բռնութիւնները միշտ ալ կռթնած են ծառաներու վիշտերուն: Յանկարծ յիշեց ախոռը ու Սողոմին ծեծը: Գիւղապետին փոխանորդը գտեր էր զինքը: Խօսեցան: Աղուորը Սարեկենց տունն էր: Սերոբէ էֆէնտին ու մայրը կը պակսէին: Լեռնէն` ոչ մէկ նշան, սուրհանդակ:
Սարեկենց տունը երթալէ առաջ, անիկա անցուց հրդեհին գետինը շատ ուշադիր զննութենէ մը: Թուղթ չունէր: Կը հետեւէին երեք-չորս տաճիկ, անշուշտ պաշտօնեայ: Մտրակին ոսկի կոթը կը զարնէր ակռաներուն ու կը մտմտար ծանր, երեսէն քացախ, հոգիէն ուրախ: Հրդեհին տեսարանը ով գիտէ առհաւական ի՜նչ պատկեր կը յուզէր անոր մէջ:
Մէկիկ-մէկիկ, առանձին, հարցաքննեց դրացիները: Աճապարանք չունէր ու կը զարմանար<ref>կը զարմանար ? կը ջանար ?</ref>կարճ չկապելու, հակառակ անոր, որ Աղուորին նկարը ուժգին բան մըն էր, բռնացող անոր մտքին:
Խօսեցաւ հաց-եփ Մարթան, սովորական իր իմաստութեամբը, աւելի յիմար, որքան չէր եղած Ծերերու ժողովին: Տեսածը պատմելը դժուար է, երբ մեր աչքերը «բաց աչօք» կը հային, առանց տեսնելու կամ կը տեսնեն իրենց ներսը միայն: Երեք-չորս հարցումի պատասխանած ատեն անիկա արդէն կրակած էր Նալպանտենց տունը:
– Փախո՞ւկ է, – հարցուց փոխանորդ գիւղապետին:
– Աղքա՜տ է:
Նախադասութիւնը վերագրելի կրնար ըլլալ ուղեղին ալ: Մէկ աչքէն կոյր քարտուղար մը, երեսին վրայ ափ մը ցորեն նետես` հատ մը իսկ գետին չինկող տեսակէն<ref>Ծնթ. – հատ մը գետին չինկող տեսակէն – ծաղկախտէ փոս-փոս [մորթ]</ref>, պաղած նայիլ կը փորձէր ու չէր կրնար, աղքատիկ կնոջ: Հեռացուցին: Կանչուեցան միւսները, անուշ եփողներ, տալու իրենց աշխ ատութեան մասին ժամանակի փաստ: Ժամացոյցը տէրտէրին փորը կը վայլէ: Այս կնիկները ի՜նչ հասկնան անոր լեզուէն: Աքաղաղները խօսեցուցին անոնք ու կը պարզուէր կրակին սկիզբը գիշերին կէսէն վերջ, երկրորդ աքաղաղէն ալ ետքը: Ասիկա հասարակաց վկայութիւն էր:
Ցոյց տուին անոր ցեխին մէջ կէս մը թաղուած ոսկորները: Մոյկին քիթովը դպաւ զիստին ու անցաւ, յանձնարարելով բժիշկին ներկայացնել, որ կը հասնէր քիչ վերջը: Միականի քարտուղարը իր շալվարինազը<ref>Ծնթ. – ազը – կերպասին մարը (լայնքը):</ref>զգուշութեամբ հաւաքած ափին, կոտրեց ծունկը, դպելու չափ ոսկորին: Հարիւրապետը անցեր էր պարտէզ: Ծռեր գետին: Համազգեստը կը նեղէր ազատութիւնը անոր շարժումներուն: Ձեռքին խոշորացոյց` անիկա կը զննէր բան մը հողին վրայ, ով գիտէ ո՛ր վէպին մէջ սորված բան մը ծախելով ապշահար գեղացիներուն: Ուշադիր` ինչպէս դժուար քակուող ընթերցումի մը առջեւ:
Ցոյց տուին իրեն սանդուխը: Քննեց ձողիկէ անոր ոտքերը, սիւները` խոշորացոյցը մաշեցնելու չափ շարժելով, ինչպէս նկատեց գեղացի մը, որ կը հաւատար ապակիին մաշելուն, քանի որ մարդոց աչքերն իսկ կը մաշէին` ինչպէս իրենները, հազիւ առարկաներուն սանկ «շոշորդ»ը առնելու կարող հիմա: Հարցուց անունը սանդուխը հոն դնողին: Ոչ ո՛ք:
– Ինչպէ՞ս կ՚ըլլայ ատ:
Կը մտածէր բարձրաձայն ու չէր անդրադառնար ըսածին յիմարութեանը: Ո՞վ, բացի գողէն, կրակողէն: Իր հրամանովը ոստիկան մը զայն իջեցուց գետին: Այրած էին քանի մը ոտքերը: Համրեց ձողիկները: Տասնո՛ւթ: 22նոց: Ուրե՞մն: Գնաց քիչ անդին քակուած սանդուխներուն: Շղթա՛ն, կոտրուած` բայց փականքէն: Բանալի՞: Չէր երեւար: Ուրե՞մն: Դէմքը կ՚ընէր հարցումի, որ բառի չէր վերածուեր: Քա՛ր մը: Քննեց: Անոր մարմինէն շղթային եկած տեղերը պղտոր ճերմակ մը կ՚աղէին, կարծես թէ աղի կոշտ մը ծեծած ըլլային: Երկաթը մաշած էր կակուղ քարը: Ինչու՞ կը տնտնար այս աննշան բաներուն վրայ:
– Ո՞վ քակեց այս կապը:
Ոչ ոք ներկայացաւ: Ամբոխը մտովի ծիծաղեցաւ անխելք իմաստունին վրայ: Հարիւրապետը մեծ իր իմացականութիւնը լարեր էր գտնելու սանդուխին գաղտնիքը: Կրակէն առա՞ջ, թէ յետոյ: Ո՞ վ պիտի պատասխանէր այդ հարցումին: Ձգեց զայն:
Բացուեցան: Միականի քարտուղարը կ՚ընկերանար անոր: Ածուներ: Կոխկռտուած բանջարեղէն: Հազարաւոր հետքեր: Մենացած<ref>Մենացած – ?</ref>թուփեր: Ամբողջ ու մանրամասն անցուց աչքէ ինչ որ գտաւ ինկած գետին, փայտի կտոր, կաշիի կարկտան, թուղթի կտոր, լաթ ու կայծքար, որոնք խնամքով զետեղեց քարտուղարը իր պայուսակին մէջ, ամէն առարկայի համար գլուխը նշանացի օրելով, – հիացման ցուցո՜ւմ: Աղաները արգիլուած էին այս հետազօտութեան մասնակցելէ: Արդարութիւնը կը խորշի բազմութենէն, թուրք դատարանները մտնելէ առաջ: Պարտէզը կտրեցին դէպի արեւելք: Հողը կը յանգէր ձորակի զառիթափին: Ծառերը` անխնամ: Հարիւրապետը չէր գիտեր վախը հաճի Աննային, որ իր հարսը կ՚արգիլէր ատ տեղուանքը երկարելէ: Տարիներ առաջ, փորը դեռ չուռեցած` հաճի Աննան ինք կը յօտէր ու կը ջրէր ատ մարզին տունկերը…: Զառիթափը բաւական սուր էջքով մը, քսան-երեսուն քայլ հեռաւորութիւնով մը կ՚երթար յանգելու խստադէմ ու անթափանց պատուարի մը, զոր ջրային բոյսերը, մորմը, դժնիկը<ref>դժնեկը, սրբագրուած՝ դժնիկը</ref>ու փշուտ սալորները կը հիւսէին: Զառիթափէն քանի մը քայլ վար հետքերը նուազեցան: Կը ճշդուէին մէկ-երկուքը, համանման, իրարմէ չորսական քայլ բացօք: Խոշորացոյցը անցաւ կրկին իր պաշտօնին: Հետքերուն բացուածքը կը մատնէր որոշակի քայլերը, որոնք հողին դրոշմած էին զիրենք վարող կշռոյթը: Ա՛ն` որ վեր, դէպի պարտէզը կ՚երթար նեղ ու մանր կը բանար քայլին կարկինը: Ա՛ն` որ վար, դէպի ցանկապատը կը դիմէր, խելայեղ, խոշոր, հաստատ ու խոր բան մըն էր, փախուստին որոշ կնիքովը: Հարիւրապետը կը տեսնէ՞ր, թէ թերթօններուն մէջ իր կարդացածները կ՚երեւակայէր գետինին վրայ: Շաղը, շատ աննշան, չէր յաջողած խոնաւցնել ու փշրել նոր տրորուած փոքր գուղձերը քայլերու փոսիկներուն մէջ: Առին հետքերուն ուղղութիւնը: Ցանկապատ: Ամբողջութեամբ փուշ: Որ կ՚եզերէր պարտէզին ամբողջ արեւելքը ու ապահով էր աւելի քան խորասանէ պատը: Անոր միւս կողմը, երկու մեթր ցած, դասական առուակը, գեղին կոյաջուրը: Չէր կարելի տեսնել զայն: Բայց անդիմադրելի հոտ մը թուք բերաւ հարիւրապետին լեզուին: Քայլե՞րը: Կը հատնէին փուշերուն մէջ: Հանեց մէջքէն դաշոյնը: Ու մտրակ ու դանակ անոր ծառայեցին` քննելու համար ցանկապատին մարմինը: Հաստատելի էին հետքեր: Կոտրած` ճիւղեր, չոր ալ, կանանչ ալ, որոնք հրուածքին ուղղութիւնը կը փաստէին: Վերէն եկած քայլերուն դէմօք անոնք դէպի դուրս, առուակը հակող: Միւսին` հակառակը: Ճմլուած տերեւներ, առանց փրթելու: Մարդու մը իրանին տալու չափ ընդարձակ շրջագիծով մը բացուածք: Տարօրինակ էր, որ ցանկին ուղղակի մարմինին մէջէն կ՚անցնէր այդ ծուռումուռ կլորութիւնը: Վերէն իջնող քայլերը հոդկէ ցատկած էին ձորակ: Նայեցաւ իր մոյկերուն: Կաշեպատ ոտք մը, երկաթ յատակով, հազիւ կարող ըլլար պիտի նման թափանցումի մը: Վեր ու վար: Կեցաւ միւս քայլին հետքին: Շատ աւելի պարզ, յստակ, մուտքի բացուածքը: Կոտրեր էր վայրի թթենիի մը իրանը ու բացեր փուշին աստառը: Մտնողը զգուշութեամբ պատռած էր այդ վարագոյրը, երկաթի նման գործիքով մը դիզած խռիւները աջին ու ձախին, անվնաս դարձնելու համար անոնց ասեղները: Մտնող ու ելլող մարմինին կնիքը այնքան թարմ էր զոյգ ծակերուն վրայ, որ անիկա շնորհաւորեց ինքզինքը: Տեսնել կարծեց նոյնիսկ կարգ մը փուշերու սայրին սեւցած արիւն: Բայց չկրցաւ երեւակայել մարդը, որ մերկ ոտքերով պիտի յանդգնէր անցնիլ այդ փուշերէն: Պայծառ` ամէն բան: Կրակողը մտեր էր ատկէ ու ելեր միւսէն: Ինչո՞ւ ոչ նոյն ծակէն: Խորհեցաւ` բայց չհասաւ զսպանակին: Հարկաւ պիտի գիտնար պատճառը, երբ ձեռք ձգուէր ասպատակը: Կրակը տրուած էր դուրսէն: Բայց մինա՞կ: Ո՞ւր` ասոնց ընկերները: Ո՞ւր` յեղափոխական խումբը: Չարչարեց միտքը: Քիչ յետոյ ծիծաղեցաւ իր վրայ: Այնքան յիմա՞ր այդ սատանայ մարդիկը, որ բզկտէին իրենց մարմինը սա փուշերու ժանիքէն: Յիշեց քուէն, ֆետայիին առասպելը: Որո՛ւ որ իյնար թուղթը, այդ մէկը կ՚ընէր հրամանըքոմիթէին, իր անձին գնովը: Ու տեսաւ միտքէն երկու յեղափոխականները, որոնքգազային բանտին մէջ աքցանի էր առեր ժամերով, գաղտնիք կորզելու բարբարոս ճիգին մէջ ու վրիպա՜ծ: Այս խենթերը հայերուն մէջ միայն կարելի էին: Անիկա շատ աշխատեցաւ, սա զառիթափին, հաստատել ուրիշ ալ հետքեր: Հաստ ու կիրքերով ապրող մարդ` անիկա ենթարկուած էր իր փափաքին, որ կը պղտորէր աչքին տուածները ու իր իսկ քայլերը կը շփոթէր կրակողին հետքին հետ: Ձորակին վրայ բաղդատաբար դիւրին անցք փնտռեց անիկա, աչքով տեսնելու համար ինչ որ իր միտքը կ՚ըսէր իրեն: Կարելի չեղաւ ատիկա: Ատ փուշերը ձողիկ-ձողիկ կը բերէին տասը համազգեստ: Տեսակ մը հիացախառն հայհոյութիւն փրթաւ անոր բերանէն անծանօթ հերոսին հասցէին: Իշխող ցեղի իր ուղեղը դժուար կը մօտենար զոհողութեան սա չափին: Թուրքերը կը սիրեն, խենթի պէս, իրենց հայրենիքը: Կը զոհեն իրենց անձը` առանց աչք թարթելու: Բայց կը պահանջեն ատոր համար հրապարակ, ու արձակ պայմաններ: Գուցէ դեռ չեն ճաշակած գերութեան հակահարուածը ու ատով կարելի անհուն հերոսութիւնները նուաճուած ժողովուրդներու ծոցը: Օտար վայրերու մէջ թուրքը անկշիռ ու ժանեթափ ծեր գայլին կը նմանի:
Հարիւրապետը ունեցաւ, այդ ուղղութեամբ, կարծիքի փոխանակութիւն: Ի՞նչքոմիթէէր ասիկա, որ կրնար մարդերը մղել այս անկարելիութիւնները գործադրելու: Ողջ մնացա՞ծ, ա՛ն` որ երկու հեղ իր միսերը անցուցած էր սա սանտրէն: Քարտուղարը, եղէգը անցուցած փաթթոցին, մէկ աչքով կը հետեւէր հարիւրապետին փաստերուն, կը կշռէր զանոնք, իբր թէ աչքը ըլլար տեւողութեան նժարին<ref>աչք ըլլար տեւողութեան նժարէն, սրբագրուած՝ աչքը ըլլար տեւողութեան նժարին – ?</ref>ծանրադիր պնակ մը, եւ իրաւունք կու տար պէյ էֆէնտիին, իր զարմանքն ալ աւելցնելով աստիճանաւորին հիացումին:
– Անոնք ասանկ են, պէյ էֆէնտի:
Քարտուղարըկեավուրբառն ալ շատ կը տեսնէր հայերուն, այնքան դառնութիւն կը զգար իր մէջը հանդէպ այդ ցեղին:
Դարձաւ ետ, հաճ, գրեթէ զուարթ: Հարիւրապետը իր պեխերը կ՚ոլորէր դէմքին կէսը ծածկելու համար աղաներուն զննող հայեացքէն: Շատախօսին մէկը խօսք բացաւ սանդուխին տակ գտնուած կոշիկի զոյգէ մը:
– Ո՞ւր է:
Ըսած էր վախով ու յանկարծահաս:
– Մէկը հագաւ:
Մեծ լրջութեամբ, չըսելու համար` բացառիկ կարեւորութեամբ հանուեցան անոնք աղքատիկ տղուն ոտքէն, որ ուրախութեամբ կը չափէր պարտէզը, հրդեհէն գոհ հոգիով: Կը հետեւէր ծանր, քրտնցնող, ըստ երեւոյթին անիմաստ հարցաքննութիւն մը, որ գեղացիները ձգեց ափ ի բերան, իր վախճանովը` քանի որ հագնողը բանտ առաջնորդեց:
– Գլխընուս գալիք կայ, – մտածեց տէրտէրը ու շոյեց մօրուքը:
– Փա՜ռք քեզ, Տէր…
Գրաբար մաղթանքը անցա՞ւ անուշադիր: Կօշիկներուն գիւտը ըրած էր աւելի խիստ արդարութեան պաշտօնատարը: Մարդիկ, մա՛նաւանդ թարմ երիտասարդները, որոնց տեսքը միայն կը զայրագնէր թուրքերը, սանկ ծածկեցին իրենց երեսները: Է՜, ինչ կ՚ըլլայ, ինչ չ՚ըլլար: Թուրքերուն երկիրը այդ օրերուն տարբեր չէր Ափրիկէէն:
Հարիւրապետը հայհոյեց գզիրին: Ու հաստ անոր լեզուին մէջ ցեղը կը կնքէր իր ստեղծումին կնիքը: Յանցա՞նքը: – Պարապ կը դառնար, Սողոմենց տղան կանչելու գացած ըլլալով: Նալպանտենց ծառան առտուն կանուխ դաշտ էր իջեր աշխատանքի, ինչպէս կը հաւաստէր մայրը: Գզիրը կը կրէր սաստը, վասնզի խելք չէր ունեցած բակը մտնելու եւ ստուգելու մօրը պատմումը: «Փայտ» էր անոր «գլուխ»ը, ինչպէս յարդ` պարունակութիւնը: Աղաները լուռ կը հետեւէին ծերացած գզիրին, որ երեսուն տարիէ ի վեր ծառայած էր գեղին, ելած պէյի, փաշայի մինչեւ, ու հսկայ իր պեխերը մկրատած էր քիչ մը, Ջարդերէն ասդին: Ամէն պաշտօնեայ, նոյնիսկ բորոտ ժանտարմա մը, կը սպառնար անպատճառ այդ հզօր պեխերուն: Չորս-հինգ տարի առաջ թուրքերը մարդավարի կը մտնէին այդ գեղը: Հիմա, սա նախատինքները: Անշո՛ւշտ որ օրերը փոխուեր էին: Հայհոյեց ու հայհոյեց:
Երկու ոստիկան, չորս պահակ պաշտօն ստացան, այդ րոպէին իսկ «վազելու» Սողոմենց տունը, խուզարկելու զայն ախոռէն մինչեւ ձեղնայարկը: Ոստիկանութիւնը մարդերը միշտ պիտի ենթադրէ իրենց յիմարութեան ամենապարզ ու տարրական աստիճանին. ու վստահ ըլլալով, որ սպաննող մը չի կրնար իր տունը հանգիստ քունի գացած ըլլալ, պիտի խուզարկէ` միշտ խորհելով այդ յիմարութեան: Պաշտօն առնողներէն մէկը, տասնապետ, կանչուեցաւ քովնտի ու կիսախուփ շեշտով մը ընդունեց խուզարկութեան ընդհանուր հրահանգները: -Կասկածելի ամէն առարկայ, դանակէն սկսեալ մինչեւ լուցկիին տուփը, ամէնէն շատ թուղթ, ճերմակ կամ սեւ, կազմելու էին առաջին հունձքը: Բայց բնական էր, որ ամէնէն առաջ պարպուէր տունը բնակիչներէն: Պահակները պիտի բռնէին դուռը, տան ետեւը, դէմի տունին մօտեցող պատուհանները, մա՛նաւանդ` տանիքը: Չմոռնալ ուշադիր հողը կոխոտելը, մա՛նաւանդ` անոր փորուած ըլլալուն ընծայել մեծ կարեւորութիւն: Պոմպաները բակերուն ու ախոռներուն մէջ կը թաղուին: Չմոռնալ յարդանոցը մեծ շիշերով ծակծկել: Հայաստանի կողմերը քանինե՜ր ողջ-ողջ շամփուրուած էին աչալուրջ խուզարկուներու խելքով, այդպէս մարագներուն մէջը: Չմոռնալ ելլել սանդուխով կատոզներուն վրան, բանալ անոնց խսիր ծածկոյթները, լոյսով փնտռել գլուխը, որ երբեմն ջուրի երեսին ձգուած դդումի կը նմանի ու կը խաբէ անփորձները: Թուրքերը տարիներով պատմեցին ջարդի ատեն իրենց հոգին փրկելու համար հայերուն գործադրած հնարքները, իրենց տուներու ծակուծուկերուն: Այս մանրամասնութիւնը կու գար գինիի տակառ մը ապաստանած ճաղատ մարդուկի մը դրուագէն: Հանած էին զայն ու տարած դրանը սեմին, վիզին փոսիկը տեղաւորելով փայտին ու դնելով հարիւր օխանոց քար մը պարապ[ը] մնացած գլուխին վրայ…: Չմոռնալ պատիհոններուն, պահարաններուն հնչականութիւնը ստուգել ու դատել մաուզէրներու բունովը: Այս ու տակաւին նման հրահանգները, ընթացիկ ու ծանօթ, տրուեցան արագ, դասատուի շեշտով մը: Շաբաթը հեղ մը անիկա առիթ կ՚ունենար այս դասը կարդալու իր ստորադասներուն: Անոնց հեռացումէն ետքը, անիկա բարձրաձայն ազդարարեց ոստիկաններու ուրիշ խումբի մը, չորս գեղացիի հետ, իջնել աշխատանքի վայրը, ու գեղ բերել Սողոմենց տղան: Անիկա կու տար «գրկաչափ» ազատութիւն ոստիկաններուն, ընդդիմութեան մը առջեւ, գործածելու յարմար խստութիւններ ու «նեղուելու ատեն», շղթայի զարնել ստամբակին այդ ձագուկը, որուն աղիքները դեռ չէին պարպուած «թագաւորին հացէն», բանտային օր-հացէն: Անիկա կ՚ըսէր այս ամէնը տպաւորիչ ստուգութեամբ մը: Շրջապատին մէջ ստեղծուեցաւ անձկալից հոգեբանութիւն: Անշուշտ Սողոմենց տղան դեռ անծանօթ էր իբր ընդդիմադիր: Բայց անոր նշանածին կողմէն` երկու կրակի պէս երիտասարդներ, հակառակ բռնապետութեան խիստ պատիժներուն, թուրք գեղին հետ կռուի էին շարունակ ու փայտի կ՚երթային հայերէն գրաւուած անտառին մէջ, իրենց ջորիներէն կախած իրենց մարթինները: Անոնք փախցուցած էին թուրքերը` ինչպէս ալպանացի անտառապահները: Հարիւրապետը գիտէր այդ դրուագները: Հիմա՞:
– Ուշագի դաշտն են, – փսփսաց աղա մը, մտածելով անոնց բացակայութեանը: Ուշագի դաշտին մէջ այդ տղաքը ունէին իրենց գեղերը, ուր կը տանէին արգիլուած բերքը ծխախոտին, հազարումէկ փորձանքներով ու կը պաշտպանուէին թուրք գեղացիներէն: Նոյն ատեն բոլորին մէջ մարմին եղաւ Սողոմենց տղան: Ո՜ւր էր: Ինչո՞ւ չէին խորհած անոր: Հարիւրապետին այս յստակ հրամանները ապահովիչ էին աղաներուն ու ժողովուրդին համար: Գոնէ որոշ հասցէ կար մէջտեղը: Ուքոմիթէի փորձանքը կը մնար լերան ետին: Կը խաբուէին:
Արագ այս կարգադրութիւններէն ետքը, անիկա ուղղեց իր ջոկատին ստուար մասը դէպի Սարեկենց թաղը: Պիտի ճեղքէին գեղին մեծ փողոցը, ճիշդ մէջտեղէն: Ի՜նչ ծանրութիւն, խուլ ծեքծեքում` ձիերու այս հոսումին մէջ, հայ գեղերու սալարկներէն: Կէս դար առաջ այս արշաւները պետութեան ահն ու ուժը կը պատմէին, ոչ սա թուրք, ամբարտաւան ու անօրէն արհամարհանքը, զոր թուրքերը գտան անկէ ասդին: Կէս դար առաջ այդ ձիաւորները մեծ մասով հայ, կ՚ելլէին լեռ, յուղկահարները որսալու ու թելին չէին դպեր իսլամին ու չիսլամին: Հիմա՞: 96ի ջարդերէն ետքը, այդ հանդէսները ամէնէն դաժան հարուածը կու տային մեր կործանած յոյսերուն: Ու, ամբոխը վարժուած սա ելոյթներուն, կը քաշուէր ներս, իր դուռներուն ետին, խորտակուած ու եղկելի, աւաղելով օրերը, բաւական մօտ, որոնց մէջ արգիլուած էր թուրքերուն անցնիլ այդ փողոցներէն, հեծեալ, առանց հայ առաջնորդի:
Զինուորները հաստատուեցան տունին մօտերը. հեռուն ալ, պատուհաններուն դէմօք, աչքի տակ առնելու համար մուտն ու ելքը: Ասպատակային պաշարումը յիշեցնող այս պայմաննե՜րը, արդիւնք` տեւական<ref>տեսական, սրբագրուած՝ տեւական</ref>մարզանքի, Ջարդերէն ետք նկարագիր դարձան ամէն ցոյցի: Տեղի ու անտեղի` անոնք կը կատարւէին թաքուն սարսափ մը վառ ձգելու համարկեավուրին ներսը: Մնաց որ,քոմիթաճիները հեքիաթ չէին: Այրիին տունէն, երբ հարկահանը պղինձ դոյլ մը հանել ուզէր տուրքի համար վաճառելու, կ՚ընէր այդ ցոյցը: Ջարդին յաջորդ տարին թուրքերը դատական զեկուցագիրներն անգամ դասակ մը զօրքով կ՚ուղարկէին հայ գեղերը:
Իր սպայակոյտով, ելաւ անիկա վեր:
Առաջին գործը պիտի ըլլար սաստել ու վռնտել Աղուորին սենեակէն դրացիները, որոնք անէծքով ու մրմռալէն դժուար լքեցին մանկամարդ հարսը, յորդորուած քահանայէն: Սարեկենց հարսները, չոր ու կաշի, գունդոտ իրենց այտերուն վրայ ամօթին կարմիրը, մնացին անշարժ: Զանոնք կը շրջապատէին տղաքը, չորս, հինգ, վեց, ամէն մէկը մէյ-մէկ կէտէ ամրօրէն բռնած իրենց մամաները, որոնք վախցած ու շուար, անպատասխան թողուցին հարիւրապետին պռստուն հարցումները, հաւանաբար պետական լեզուին անծանօթ ըլլալնուն: Աւագերէց Օհանը, զոր հարիւրապետը յարգալից շեշտով մը միշտպաշ փափազ էֆէնտիկ՚որակէր, համով անոր պատմումէն նուաճուած, ինչպէս նաեւ հոգեւորականներու հանդէպ համիտեան արդուզարդին իր պարտքին համար, միջամտեց ու բացատրեց հարսներուն կապը նուաղ հիւանդին հետ.
– Շատ աղէկ, պաշ փափազ էֆէնտի, շատ աղէկ:
Հանած էր ոսկեդրուագ իր ծխատուփը:
Աղաները, ամէնը մէկ, իրենց ձեռքերը վազցուցին իրենց գօտիներուն.
– Չ՚ըլլա՛ր, պէյ էֆէնտի, ամօթ է մեզի:
Կը կրկնէին իրարու հետ ու կ՚երկարէին անոր իրենց մեծկակ ամանները, որոնց մէջ ոսկեգոյն խոտը, մաքսանենգուած, կը ժպտէր «մարդոց երեսին», այնքան բաց ու տաք էր գոյնը անօրէն խոտին, ու հո՜տը` զգլխիչ: Չորուկ ու աւազուտ հողամասի մը վրայ միայն աճող ու հարուստներուն վայլող այդ խոտին համբաւը զինաթափ կ՚ընէր նոյնիսկ ռէժիին տնօրէնները:
Աղաները, խրատուած բանտին նոր փորձառութենէն (դեռ կը պակսէր գիւղապետը, որ իջեր էր Պրուսա, անկէց գուցէ Պոլիս, ձուկերուն կեր ըլլալու հեռանկար սարսափ մը կտակելով գեղին) ընդ առաջ էին փութացած հարիւրապետին, որ տաճկի խորամանկութեամբ մը, հրաւէրի ձեւին տակ, կը պահէր զանոնք իր ուժերուն մօտ: Առաւ ծխատուփերը, պարպեց անոնց պարունակութիւնը հետեւորդ քարտուղարի պայուսակին, պատիւ ըրած ըլլալու յայտ հաճութեամբ մը ու սպասեց, պատուհանէն վար ծռելով: Ուշացո՞ղը: – Բժիշկն էր:
Ամէնդէպքի(ուդէպքըլրագիրներուն անցած, խորհրդաւոր բառ մըն էր այդ օրերուն, զանգուածային սպանութիւններ թելադրող) անխուսափելի էր այդ ցաւագար բժիշկը, ծուռումուռ, եօթանասունէն շատոնց անց, որ, հակառակ օրէնքին` կը վարէր իր թաղապետական բժիշկի անպաշտօն պաշտօնը, բացառաբար շրջանային քննութեանց համար: Անշուշտ, անդին,գազային մէջ, անիկա ունենալու էր քսանամենի վարդի պէս կնիկ, որուն դարպասը պիտի ընէր յիսնապետը, հարիւրապետին բացակայութեան ու պիտի ընէր թաթարի ձեւով, այսինքն` կոշտ ու ձախաւեր: Տասնհինգ-քսան տարի, հայ գեղերու մէջ սպանութիւնները ամէնօրեայ էին, կէս մը ներսէն, գինիի սեղաններէն, կէս մը դուրսէն, գաղտ միջոցներով: Յեղափոխութեան հետ աճող այս կտրուկ ու սպաննող բնազդը թերեւս խուլ անդրադարձն էր դարաւոր թմբիրին: Թուրքերը գոհ էին անկէ: Ուղղակի` երիտասարդներուն պակսելովը: Անուղղակի` կրծօնի գործին անոնց ընծայած նոր ու ընդարձակ զարկովը: Յօդացաւոտ, պէս-պէս ախտերով ջարդուած թիրիթ այդ բժիշկը, ծուխէն դեղնած իր պեխերը կը տրորէր մատներովը` կաշիացած իր ականջին վերնակամարները ամրօրէն տեղաւորած լայն ֆէսին տակ, հոտած իր բերանը անարժան կը կարծէր աղօթքի<ref>աղօթքը, սրբագրուած՝ աղօթքի</ref>, առանց անհաւատէն կրծօնի մը, որդնոտ իր լինտերը մեղրոտելու: Անխախտ սկզբունք էր ասիկա: Օրը հարամ էր անոր, եթէ փետուր մը գոնէ չըլլարկեավուրին հաւէն: Գլուխն էր անիկա իր գործին, մէկ գեղէն միւսը, երբեմն, «հունձքի առատութեան պատճառով», շաբաթ իսկ հեռու մնալով կնիկէն, որ կը դիմաւորէր զինքը պուպրիկի պէս զարդարուն ու կը պատմէր կարօ՜տը իրպէյճիկին: Անիկա կը տոկար զրկանքին, ծառայելու համար հայրենիքին: Մասնագիտութիւն ունէր վէրքերը չափելու, մահը պատճառող գնդակին տրամագիծէն զէնքին տեսակը ստուգելու, կապարը ընելով միշտ կլոր, գեղացիներուն որսի հրացանները պատասխանատու բռնելով անյայտ հարուածներու ու չտեսնելով մաուզէրներուն մանր մուտքերը միսին մէջ, անոնց ելքին ափի չափ լայն վէրքերը: Իսկ գեղին մէջ պատահած մահերու համար, գիշերով, սուինէ կամ կեռ, պարսկական դաշոյններէ, որով զինուած էին ոչ-պաշտօնապէս ոստիկանները, անիկա հեղինակ<ref>հեղինակ [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>կու տար հացի գուլ դանակները, փայտի տապարները, կամպրաունինկատրճանակները, երբ ամէն մարդ ծանօթ էր պետական զէնքերուն, որոնցմով կը գործուէր ոճիրը: Բայց այդ մասնագիտութենէն վեր, անիկա ծանօթ էր մա՛նաւանդ իր մէկ օրէնքովը, որ բանտի ու տուգանքով կը սպառնար գեղացիին, երբ յանկարծահաս, առանց չորս վկայի ներկայութեան պատահած մահը ծածկէին կառավարութենէն: Շաբաթէ շաբաթ աւագերէցը պարտաւոր էր, մահերու ցուցակները, գեղին բժիշկէն վաւերացուած տեղեկագրով մը կեդրոն ուղարկելու: Ու վա՜յ ծերունիին, որ ժամուն բակը չթխլէր, ութ-տասը աչքերու առջեւ ու հոգին փչելու համար գիշերը ընտրէր, առանց հիւանդ պառկելու գոնէ շաբաթ մը: Քաշելիք ունէր անոր գանկը, յիշատակը իր թոռներէն կամ տղոցմէն: Անոր թաղումը ուշանար պիտի, երբեմն քանի մը օրով, ամրան տաքերուն տունը լեցնելով իր գարշահոտութեամբը, մինչեւ որ հերթը գար իրեն, բժիշկին կողմէ, միշտ յօդացաւոտ, որ զբաղած կ՚ըլլար ուրիշ շրջաններ: Ինչե՜ր հնարած էր նենգ աւազակը: Թոյն, ապակիի փոշի, ածուխի հոտ, խղդել, փորին նստիլ, ո՛րը որ կ՚ուզէք: Քանի՜-քանի՜ մեռելներ անիկա հանել է տուած ու հաստատած այս կամ այն պատճառը: Հարկա՛ւ: Մարդիկ, տուժելով-տուժելով, վարժուած էին ու ատանկ յանկարծակի մահերու ատեն, մեռելը թաղելու հոգէն վեր ուրիշ մտատանջութեամբ մը մաղաղկուն,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>անոնք իյնային պիտի ասդին ու անդին, ճարէին, ճարճրկէին, կով ու ձի ծախէին, նոյնիսկ ձիթաստան կամ հարիւրին հարիւր տոկոս վճարելու երեւան բերէին անհրաժեշտ գումարը: Բժիշկը պիտի մնար ետ միւս պաշտօնեաներէն սակարկելու համար հաստատ երեսով, կաշառքին քանակը, գեղին մէջ իր արարածներուն խողովակէն: Անիկա ամրան շողին իսկ ձեռքը չէր զատեր փալթոյին գրպանէն, զայն ծոցուորելով շրջուած ու մէջէն բաց բռունցքովը: Անիկա միշտ պիտի առնէր մէճիտ ու մատովի շօշափումով ստուգելէ յետոյ թիւը դրամներուն, պիտի իջեցնէր յօնքերուն խստութիւնը: Այս ամէնը` դեռ մեռելի քով չհասած: Այս ամէնը հրապարակային, փողոցին մէջ քալած պահուն, ոտքերը դժուար շարժելէն ու կէս կորացած կռնակը թօթուելէն: Բժիշկը պիտի ուզէր նաեւ, ատկէ զատ, ճաշագին, ձիագին, օրավարձ: Ասոնք անառարկելի էին ու աւելի հզօր, քան պետական տուրքը, որ գոնէ սպասել գիտէր մինչեւ բերք:
Բժիշկէն առաջ, միշտ, բայց հարիւրապետէն ետք, ուրիշ պաշտօնեայ մը, աս ալ անպաշտօն: Անիկա,գազաներու մէջ ստուերը կը պտտցնէ ան միւսին, որ մեծ քաղաքներու մէջ տաղանդաւոր աւազակ մըն է ինկած-ելած, մեծ ձեռնարկներու սիրահար, ուտող, վայլող ու խորապէս ապականած ո՛չ անշուշտ չունեցած իր բարոյականէն, այլ մա՛նաւանդ իր ծեծուած, ախտագար ու անդարման ջիղերէն: Չեմ իջներ անոր ծնունդին, որ միշտ որբութիւն է, անկէ կնիկութիւն` պետական պաշտօնեաներու, անկէ` սրիկայութիւն ու քարտուղարութիւն. դիւաններու ու շրջուն վաճառումներու: Ու գողութիւն: Ու փախուստ: Ու բոզանոցներու մէջ պատսպարում, մինչեւ որ իր ախտերը զինքը հոտեցնեն ու նետեն դուրս: Պիտի փոխէ քաղաքը, պիտի ապաստանիգազաները, ուր անիկա անկարող շատախօս մըն է, խորապէս հագած իր լրբութիւնը ու հպարտ ալ անով: Խայտառակ ու գարշ, զուրկ մարդ արարածին տարրական խիպէն` անիկա եկող ու գացող պաշտօնեաներուն հասցէներ պիտի բերէ աղուոր կիներէ, պիտի հայթայթէ մանչ ու պոռնիկ, խմիչք ու կաշառք ու պիտի հանէ իր մուրացիկ ապրուստը, արհամարհուած ու թքնուած: Երբ յոգնին իրմէ, կը հանեն շրջան: Այսինքն` կ՚ընկերացնենքէշֆերուն<ref>Ծնթ. – քէշֆ – (թուրքերէն) քննութիւն: Պետական քննութիւն` կատարուող դիակ մը, հրդեհի մը, կասկածելի մահի մը պարագային:</ref>: Հետազօտիչ, հարցաքննող` ան պիտի հսկէ արձանագրութեանց ու պիտի արձանագրէ մեծերուն հարցումները, միշտ տաղանդով, առանց նեղելու պատասխանատու պաշտօնեային նանրամիտ հպարտանքը ու պիտի վճարուի մեռելին սնտուկէն: Անիկա, բռնապետութեան սաստկացումովը, հետզհետէ անձնաւորութեան մը պիտի վերածուի, մինչեւ պէյութիւն ու, ո՜վ գիտէ` անկէ ալ անդին, եթէ ձեռքէն փորձանք մը ելլէ, այսինքն` կռիւի մը մէջ փախչելու ատեն մէկը զարնէ ետին դառնալով ու սուրալով միշտ դէպի առաջ:
Սպայակոյտին ամէնէն շահեկան անձը, ան միւսը, մէկ աչքէն նահատակ մոլլան, ահաւոր, սառած իր մորթովը, նոր դարձած պատերազմէ, առնուազն Արաբիստանէն, ու դեղնաւուն, նկարակերտ իր փաթթոցը կրելով անլուր լրջութեամբ: Որ քուրդի<ref>քուրդի ? քիւրտի ?</ref>իր վրիպած դէմքին վրայ իր աչքը տրամադրեր էր հայրենիքին, անվճար ծառայող ու նուիրուած առաքեալ: Հաճի,կազի, հաւատքին հզօր հուրքէն հալած, կաշի միայն մնացած` անիկա պատուակալ քարտուղարն էր քննիչ այս մարմինին, միայն հայերու գեղը: Իր զպունը զայն կը թաթխէր յաւիտենական ուսանողսոֆթաներուն<ref>Ծնթ. – սոֆթա – կիսաւարտ ուսանող կրօնական դպրոցներու: Նաեւ իսլամ կրօնաւոր:</ref>անմոռանալի տիպարին մէջ, որոնք ծերացած կը ձգեն ուսման խսիրները ու մեռնելու կ՚ելլեն մուրալ սկսելով: Անոր մեծագոյն զբաղումն էր խմբագրել փառաւոր տեղեկագիրներ, դիւանական ոճին բոլոր զէնուզարդովը ու փքուն բառակոյտովը: Ու անոր չորցած հոգին կը զովանարկեավուրներուն դիակին առջեւ, ինկած այդպէս եղբայրադաւ դանակէն կամ քմահաճ գնդակէն ալպանին ու թուրքին: Կը կենար երկար, աչքը գիծ ըրած արիւնը, որ սեւ մուրի նման կ՚աղտոտէր մարմինը զոհին ու կը թուէր աղօթել, քանի որՏէր ողորմեան կը թափէր հատիկները կախարդ կապին մէջէն: Այնքան խոր էր անոր ատելութիւնը հանդէպ քրիստոնեային, որ անոր ողջին երեսը չէր կրնար նայիլ:
Ոստիկաններ, ժանտարմա, պահակներ: Բոլորը առատ`<ref>յաւելում բութի</ref>քոմիթաճիներուն պատահարին ատենէն:
Խուլ, պարզ ու թեթեւ, ուրախութիւնը սա մարդոց, երբ անցան գործի: Կրօնական ըսուելու չափ պիրկ ու երկիւղած էին դէմքերը: Անսալով իրենց նախորդ փորձառութիւններուն, առանց հրամանի սպասելու` ոստիկանները հանեցին իրենց անկիւններէն հարսներուն սնտուկները, ասոնց վրայէն շրջելով անկողիններուն շարքերը դէպի գետին, լիրբ խնդուքով մը լուսաւորելով իրենց քիթերուն յոյզը, ու տարին հիւանդին սենեակը: Ատոնք հոս ալ, ինչպէս ուրիշ տեղ, ծառայելու էին իբր սեղան թուղթերուն, կաղամարին, սիկարի պնակներուն, քանի որ քարտուղարը հաւատարիմ իրմէտրէսէին աւանդութիւններուն, գետինը, մէկ<ref>մէկը, սրբագրուած՝ մէկ</ref>ծունկին վրայ կը տեղաւորէր ափը, մէջը թուղթը ու կը խմբագրէր իրտէհշէթ<ref>տէնշէթ, սրբագրուած՝ տէհշէթ:</ref>տեղեկագիրները:
Ըլլա՛յ դուրսը` լերան մէջ կամ բլուրի ոտքին, ըլլա՛յ ներսը` գեղի մեծ սօսեւոր սրճարանին մէջ, խմբակը պիտի խորանարդէր իր շուրջպարը, ատանկ սեղաններու շուրջը, յարգելով տեսարանումին, դերասանումին բոլոր օրէնքները: Ատիկա փառաւոր ցոյց մըն էր, թուրք տիրապետութիւնը մարմնացնող խոնարհագոյն խաւերու խղճմտանքին, իրենց ահը մշտաւորելու անվնաս ու ձրի եղանակ: Եթէ քաղաքներու մէջ թթուած դէմքը, կէս կանգուն տրամագիծ ներկայող փաթթոցը, գռուզ մօրուքը ու մոնկոլեան այտոսկրները կը կազմեն անջինջ պատկեր մը թուրք բարբարոսութենէն, գեղերու մէջ ոստիկանական զինանշանէ պաշտպանուած ասանկ խմբակ մը, նոյնիսկ ամէնէն մարդավարի հարիւրապետին մտրակին տակ, կը տարածէ իրմէ դուրս բան մը, հոսում մը, որ անուն չունի, այնքա՛ն մարդ ատոնք տեսանելով կը հրուի իր գերութեան հզօր գերեզմանին:
Բազմոցին երկարած կինը, պարպուած իր բոլոր արիւնէն, դիտողները կը տպաւորէր մեռելի մը պէս: Ու այդ տժգունութեան մէջ տգեղ էր անիկա: Յղութեան արդիւնք սովորական լխկո՞ւմը, թէ վախը այդ միսերը կ՚ընէին անհամ ու վանող: Անպաշտօն պաշտօնեան, դէմքի անդիմադրելի ծռմռուքով մը թուրքերուն ճաշակները հաղորդեց իրարու<ref>հաղորդեց իրարու – ?</ref>: Ու աչքը բաւեց անոնց, որպէսզի դատապարտէինկեավուրին ստամո՜քսը: Կինը անոնց մեծ մասին համար փորի հարց է: Վայելքի գործի՜ք: Մշտական պատերազմը այնպէս մը դասաւորած է թուրքերուն ընտանեկան կեանքը, որ պետութեան ծառայող խոնարհագոյն արարածը հաւնի ու չհաւնի<ref>հաւնի, սրբագրուած՝ չհաւնի</ref>, ընտրէ ու քիթին չդնէ վարդի պէս գողտր ու թարմ աղջիկները: Թրքուհին ամէնէն առատ ապրանքն է երկրին: Արու տարրին հնձումը աճեցուցած է բանակը էգերուն: Ես տեսայ բեռնակիրներ, կաղեր ու սապատողներ, որոնք իշխանուհիի նրբութեամբ աղջիկները կը կրէին իրենց խշտիները ու երկու տարին հեղ մը կը նորոգէին: Ո՜ւր մնաց պաշտօնեան: Ասոնք իրենց ախոռներուն իսկ անարժան կը նկատեն գեղացի կինը: Հասկնալի է, որ տարիքը անկշիռ տարր ըլլայ կիներու պազարին մէջ: Ու եղ կապած վաստակաւոր պաշտօնեաներ զանազան անուններով զոյգ-զոյգ կապեն աղջիկները իրենց անկողիններուն:
Քովի սենեակին մէջ հարիւրապետը գրեթէ բանտարկած էր, առանց զգալի ընելու, գեղին աղաները: Սիրուն ու յամառօրէն այցելող գաղափարը` զանոնք կրկին շղթայակապգազա [106]քշելու: Հիմա` որ Նալպանտենց հարսին պատկերը գարշանք ազդելու չափ խանգարեր էր իր տրամադրութիւնը, անիկա կը ծանրանար Սողոմին, լեռներու մէջ հաւանօրէն գոյքոմիթաճիներուն: Սերմ կամ արի՛ւն, թուրքը այս երկու բեւեռներուն անդարման կալանաւորն է եղած:
Բժիշկը հրահանգ ստացաւ գործադրելու գիտութեան միջոցները` ամէն գնով ուշքի բերելու նուաղած հարսը: Գրպանէն հանեց փոքր շիշ մը, որուն խցանը բանալ տուաւ քարտուղարին: Իր քիթը, շատ զգայուն, չէր հանդուրժեր ատոր: Սենեակին մէջ ծաւալեցաւ եթերի շատ ուժգին հոտ, որ հարիւրապետին անզգած ռունգերն անգամ բաբախումի հանեց: Բժիշկը զայն մօտեցուց Աղուորին քիթին, նոյն ատեն շատախօս քննիչին թելադրելով քանի մը ցնցումներ, հարսին ոտքի ու ձեռքի մատներէն: Թէ՛ հոտը, թէ՛ շարժումները անցան անօգուտ:
– Ալլա՜հ-Ալլա՜հ…
Բժիշկն էր, զարմացած գիտութեան սա վրիպանքէն:
Հիմա՞: Ջղայնացած ու աճապարոտ: Պառկած այդ կնիկէն իր գարշագին փախուստը նետեր էր հարիւրապետը իր հոմանիին վարդաբոյր երկարումին, ադլաս իր վերմակին պորտին վրայ բանալով թանկ իր մերկութիւնը, դողդոջ ու առոյգ, մանր` բայց տարօրէն պիրկ:
Փողոցի դռնակին եղաւ մեծ աղմուկ, հարիւրապետը ետ բերելու չափ հեշտագին տեսիլքէն: Հանեց իր գլուխը դուրս պատուհանէն: Երկու պառաւներ էին` ձեռքերնին թեւի մեծութեամբ բանալի մը: Գործիքին արտակարգ մեծութիւնը, պառաւներուն իրարանցումը, քովի սենեակէն աղաներուն հարցուփորձը իրարու խառնուեցան:
– Ժամուն բալլիքն է:
Տէր Օհանը միջամտեր էր:
– Ինչո՞ւ
– Սովորու թի ւն կայ…
Ու քանի մը բառով հասկցուց գործիքին զօրութիւնը: Հարիւրապետին մտրակը արտօնեց պառաւներուն ելքը:
Դողալով, քիթերնէն ջուր կաթելէն –անոնք հեւասպառ ըրած էին այդ վազքը ժամէն դէպի Սարեկենց տունը–, պառաւները մօտեցան նուաղուն հարսին: Անոնց դէմքէն ու բերնէն անծանօթ մկաններ շարժումի էին ելած: Կ՚աղօթէի՞ն, թէ կախարդական հին բանաձեւ մը լռելեայն կը յուշէին իրենց խղճմտանքին: Արդարութեան ասպետները, զարմանահար, կը հետեւէին սա տեսարանին: Նոյնիսկ մէկ իր աչքը, հսկայ շնորհով մը, մոլլան կը դնէր այդ շարժումներու գիծին:
Ա՛ն` որ բանալին ունէր ձեռքը, ծնրադրեց, խաչակնքեց ու խորունկ հաւատքով բացագանչեց.
– Յանուն Հօր եւ Որդւոյ…
Նոյն ատեն իր ձեռքը բզկտած էր բանալիին սուր բերնովը շրթներուն գիծը Նալպանտենց հարսին, տարտղնած ատամներուն պարիսպը, մխուած ներս, լեզուին փիտէն հանած իր տեղէն: Միւս պառաւը զոյգ ձեռքերուն զոյգ ցուցամատերը կէս ըրած կը քաշէր Աղուորին շրթնակապերը: Ցա՞ւը, արի՞ւնը, իսկապէս հրա՞շքը, թէ ուրիշ բան, սառած այդ բերանէն ստեղծեցին կենդանի աւաչ.
– Ա՜ա՜ա՜…
– Սիւպեան Ալլա՜հ, սիւպհան Ալլա՜հ…
Մոլլան էր` ընդոստ ու սարսափած:
Թողուցին, որ վազէ արիւնը: Ու քիչիկ-քիչիկ, ձա՜յնը, սկիզբները փերթ-փերթ, ճճի-ճճի, հետզհետէ թանձրացաւ: Դեռ բառ չէր կազմեր անիկա: Բոլորին ալ հետաքրքրութիւնը հասեր էր ծայրագոյն աստիճանի:
– Ի՞նչ բանալի է ասիկա:
– Ժամուն:
– Ո՞ր դուռին:
– Յայտնի չէ:
Տէրտէրը պատմեց աւանդութիւնը, դրուագները: Յանկարծահաս պապանձումներ տեղի կու տային այդ հրաշազօր գործիքին առջեւ, որուն համբաւը ծանօթ էր շուրջի բոլոր գեղերուն: Քանի՜-քանի՜ թուրքեր, գիշերանց զարնուածքընց-մեզ-աղէկներէ, բերուած էին պատգարակով ժամ ու իրենց լեզուն` ինչպէս ոտքերը վերստին գտած, դարձեր իրենց տեղը…
– Ալլա՜հ-Ալլա՜հ…
– Մարիկ, մամայի՜կ…
Սուր, սարսափախառն, մարմինը փուշ-փուշ ընող ճիչ մըն էր ասիկա Նալպանտենց հարսէն,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>անդիմադրելի, մնայուն, որ զայն նետեց իր հիւանդութեան անդրագոյն ձեւին, երբ ձեռքերն ու ոտքերը իբր կամուրջի մը չորս սիւները զարկած գետինին, կը տնկէր փորը, կիսակամար, մէջքին տակէն գետ մը անցնելու չափ բարձրացած, ախտին սլաքներէն:
– Մարի՜կ, մամայի՜կ…
… Բայց բզկտո՛ղ:
Հարիւրապետը ելաւ դուրս: Անոր կը հետեւէին ընկերները: Տէրտէրը, պառաւներուն թախանձանքովը, անցաւ հիւանդին գլուխը ու կիսաձայն կարդաց բժշկութեան Աւետարան մը, որուն մէջ Յիսուս կը սաստէր դեւերուն լեգէոնը:
Կէս ժամ ետքը լուրը բերանն էր գեղին: -Սողոմենց տղան կրակած էր Նալպանտենց տունը, մորթելէ յետոյ հաճի Աննան: Անծանօթ կը մնար Սերոբին մահը, քանի որ նուաղած հարսը ոչինչ գիտէր անկէ:
* * *
Եղէք սա ցերեկը կանխող գիշերին մէջ, անոր կէսէն ետքը:
Սեպտեմբերի վերջերուն, գեղը քանի մը շաբաթ կ՚ընկղմի տենդոտ աշխատանքի մէջ: Կթուած այգիներէն քաղցր զուարթութիւն մը կը փոխադրուի դէպի տուները: Ամէն ընտանիք քիչ ու շատ ունի Նոյի տունկէն: Շիրա՜: Ամէն թաղ իր օճախները, թիւով քանի մը հատ` այնպէս մը կը հաստատէ դռնառաջներուն, որ տուները հերթով ու դիւրաւ կարենան յաղթել բազմապահանջ աշխատանքները խաղողէն սերած:
Այդ օճախները փողոցին վրայ կը շինուին ու յատուկ են այդ երկու շաբաթուան համար, որմէ յետոյ անոնք ձգուին պիտի մանուկներու կրունկին կամ ուրագին: Մինչեւ լուս (հասկնալի է, որ քանի մը տան պէտքերը գոհացնելու համար ցերեկ ու գիշերը վայրկեան մը չհանգչի օճախը) ոտքեր չեն պակսիր սալայատակէն: Բեռ-բեռ` խաղողը, խոնաւ ու անուշ բան մը քսելով օդին, պատերուն, կիներու երեսին ու մանուկներուն: Գործի` մեծն ու պզտիկը: Դպրոցները փակ: Կ՚ամայանան, տառապէս, թաղերը, շրջապատ պարտէզները, մրգաստաններ գրեթէ, որոնք գեղին բոլոր երկայնքովը անընդմէջ, հոծ կանանչ մը կը հանգուցեն տանիքներու կարմիրին կամ պատերուն գորշութեան: Նուռի եւ խնձորի, ընկոյզի եւ շագանակի գողութեանց իսկ աչք գոցելով, ատոնց պահակ ծերերը, բացօթեայ պառկելէն ախորժ զգացող տղաքը, թէկուզ անդամալոյծ պառաւները ու կէս մասով հողին հասած կոյրերը ինքնակոչ պահակներ են, մեծկակ հնոցի կուշտին: Ամէն տարիք իր ձեւովը կը դիմաւորէ աշնան քաղցրագոյն պահը: Տղաքը կը խորվեն շագանակ, աղի ձուկ ու դդում: Ծերերը կը դարձնեն բաղարջ, երկանքի քարին չափ խոշոր (ձեռքով շարժող տեսակէն): Պառաւները իրենց չտաքցող կռնակը հեռուէն կը լարեն հնոցի լայն երախին ու կ՚օրհնեն հարսները` ինչպէս այգիները: Ու բոլորը տոլ-տոլ<ref>Ծնթ. – տոլ – սնամէջ դդում, որուն կեղեւը կը փայտանայ:</ref>կը պարպեն իրենց փորին՝<ref>յաւելում բութի</ref>ջուրը Նոյի տունկին, երգելով հին օրերու դրուագներ, սիրային կամ ասպատակային, երբեմն օճախէ օճախ կը մղեն կռիւ, անշուշտ բառի, սրամտութեամբ, զուարթ կատակով եւ փառք կու տան Երկնաւորին, որ հեղ մըն ալ իրենց ոսկորները արժանի ըրաւ թաթխուելու, ոռոգուելու նոյեան հեղուկէն: Ու եղն ու մեղրը, թուզն ու ընկոյզը, խնձորն ու նուռը: Ու ամէնուն վրայ` բո՜յրը խաղողին, որ այդ բոլորը կը խառնէ իրարու եւ մինակը կը բաւէ յաճախ, փոխադրելու համար մարդոց հոգիներուն անորակելի հա՜մը, անծանօթ ոգին, իսկութիւնը: Ա՛ն` որ կը յառնէ հողէն հազար երանգով ու հազար ձեւով կը թափանցէ, մարդոց միսերուն մէջ վառելով ինչ որ թերեւս առեղծուածն է մեր տիեզերքին: Որ սիրտերը կը կամարէ սիրտերուն, ու ճամբայ կը գծէ արեան հեղեղէն ու բոցին բաշէն…
Սողոմենց Սողոմը մօտեցաւ Նալպանտենց պարտէզին:
Մեր գեղերը, ով գիտէ ի՜նչ ահոտ փորձառութեանց գնով կը վախնան արձակութենէն: Անոնք իրենց տուները կը քշեն իրարու քիթին, իրարմէ ապաստան մուրողի խուլ բնազդով մը: Գեղերը կ՚աճին, իբր կառոյց, երբեք` իբր կանանչ: Թաղամիջեայ պարտէզները, ատենին գեղէն դուրս, կը ջնջուին շատ արագ, հետզհետէ վերածուելով մեծ կառոյցներու: Աղբրտանցը շատութիւնը պատճառ է այս մեծղի շէնքերուն: Նալպանտենց աւանդութիւնը չէ ազդուած այս պահանջներէն: Անիկա անխախտ պահած է ընդարձակութիւնը հողին, որուն սահմանները, կրակէն ետքը, առաջին անգամ հաստատեց հաճի Արթինին տղան, ամրախարիսխ ու պատով: Անէծք մը կը սպառնար աշխարհին չարիքը այն ձեռքերուն, որոնք, սրբապղծութիւնը ընէին պիտի այդ պատերէն բան պակսեցնելու կամ անոնցմով շրջափակ գետնէն ուրիշ անունի հող վաճառելու:
Առանձին թաղ մը, ատ պարտէզը, բացառիկ` գեղացիին ախորժակին համար, որ կանանչը կը ձգտի փոխարինել կարմիրով: Անոր արեւելան սահմանը կը յանգէր ձորակը, խեղճ կոյաջուրով միայն ապրող: Գեղին մեծ թաղամասերը նման փոսերով կը բաժնուին իրարմէ: Ձմեռը հեղեղ մը կ՚ոլորակի այդ նեղկուկ անցքերն ի վար: Ամառը` մժեղն ու որդերը կը խժան հոն: Ձորէն անդին պարտէզներ, թթաստան` մէջընդմէջ ձիթենիներով կամ տանձենիներով մռայլացած:
Պարտէզը, հիւսիս ու հարաւէն, հաճի Սերոբին պատերովը: Արեւելքէն` անթափանցելի փուշեր, մորմենի, փշատ, սեւ դժնիկ: Սպառազէն այս բոյսերը, կոյաջուրէն ուռճացած, կը յօրինէին բնական պատուար մը: Ջուրին խոր ու գարշ կոյտերը այդ կողմէն թափանցումը արդէն անհնար պիտի ընէին տարիքը առած ամէն աւազակի: Պարտէզի գողութիւնները գործն են փոքրերու: Անոնց մերկ սրունքներուն ու խարխուլ զգեստներուն համար կը բաւեն ու կ՚աւելնան հողէն բարձրացած բնական այդ ցանկերը: Արեւմուտքէն` տունը:
Երկար վարանումէ յետոյ` Սողոմը ընդունեց ձորակէն անցքը: Քաղցուի աշխատանքները պարտէզին միւս պատերուն մինչեւ կ՚արձակէին բոցի աղօտ պայծառութիւններ, բաւող` ստուերները գունաւորելու: Անցաւ անիկա ձորը: Եզրին` պատուարը: Ծանօթ` անոր հիւսուածքին, քանի որ անձրեւոտ օդերուն հաճի Աննային հետ ինքն էր յօտողը թաւուտներու այդ գիծին, անիկա դիւրութեամբ գտաւ փոքր թթենին, որ չես գիտեր ինչպէ՜ս մխուեր էր այդ բոյսերուն ասեղներէն ներս, հրեր քովնտի կճան ճիւղերը կամ հաշտութեան ձեւ մը ճարեր ու ամրացեր` պարարտ, խոնաւ գետինին: Այդ գիծով անմրցելի է առատութիւնը եւ խռուացումը սա փուշերուն: Թող չհսկէ մշակը ու անոնց ոստերը կը գրաւեն պարտէզները մէկ-երկու տարիէն: Չարքաշ ու որկրամոլ` անոնք ի զուր չէ, որ ընտրած են այդ գարշալից կիրճերը, ուր խոնաւութիւն ու ջերմութիւն լայնօրէն կը տրամադրուին իրենց մազէ ակռաներուն:
Ծռեց թթենիին բունը: Բացուածքը` բաւակա՛ն, անոր անցք մը շնորհելու: Մէկ-երկու ակռայ թեւին ու ճակտին, աներես ճիւղերէ: Խնայած էր զգեստներուն:
Կակո՛ւղ, իր ոտքերուն տակ բուն պարտէզը, որ բացաւ անոր մէջ տարօրէն քաղցր, տրտում զգայութիւն մը, ըսես հա՜մը կնոջ մը միսին: Գետինը, այդ կէտին, կը պահէր խոնաւ բուսականութիւն ու մանրաճճի խոտերու անուշիկ թաւիշ մը: Ինչո՞ւ այդ կակուղութիւնը անիկա չնմանցուց բամպակի կամ բուրդի, որոնք աւելի յաճախադէպ ըլլալու էին իր զգայութեանցը սարուածին վրայ: Կնիկի հա՜մ: Հարկա՛ւ: Մեր զգայարանքները անհաւատարիմ կ՚ըլլան մեզի, երբ մեր ներսը գերակշիռ կիրք մը կը գահակալէ ու կը ծառայեն անոր աստղին տակ: Սողոմին այնպէս եկաւ, որ հողէն զատ ծառերուն ալ մէջը կը պտտէր շունչը Նալպանտենց Աղուորին:
Պզտիկ թափով մը հողը կը գտնէր ինքզինքը ու կը վերածուէր դիւր տարածութեան մը, որուն ամէն մէկ թիզը շահագործուած էր աչալուրջ հաճի Աննայէն, մշտապէս խոտերուն ու տունկերուն հետ, երբ չըլլար փողոց: Ծառեր, խնամուած ջոկումներով:
Տղուն աջին պա՛տը, ցածուկ, քանի որ պարտէզի, անբաւական աչքէ առնելու<ref>ջնջ. ստորակէտ</ref>երկարող փողոցիկը, որուն խորքէն օճախները ատեն-ատեն մութը կը լզէին փոփոխ բոցով մը, երբեմն ջինջ, ոսկեգոյն ու ախեխի պէս թափանցիկ ընելով հասուն թուզերը, երբեմն ճայրոտ` լալկան, մռայլ բանի մը մէջ թաթխելով ճիւղերն ու տերեւները: Այս լուսարձակումները, պատահական, փայլակի պէս տպաւորեցին զիրենք հաշուի չառած երիտասարդը: Թաղուեցաւ բանջարեղէններուն խիտ գիծին ետին: Պարտաւոր էր կծկտած անցնելու այդ մասը, ուր ծառերը ցանցառ կը կենային: Այդ դիրքով` անիկա աչքի տակ կը պահէր փողոցիկը, ուր ծուխէն սեւաւոր լապտերներ հազիւ կը յաջողէին, երբ մութը տիրէր, քիչ մը դեղնութիւն դողացնել ու, մշուշէ բռնուած փարոսի աչքերուն նման` կը հեւային մուրոտ իրենց բանտերէն: Ու այդ խատուտիկ փայլին ներքեւ, ձեւերը մարդոց, այլափոխ, անկարելի, ցնորատիպ, մերթ շառացած` ինչպէս դէմքերը Դատաստանի պատկերէն, որոնք զուգահիւս սատաններու բերնէն կրակի ժայթք մը ստիպուած են հանդուրժելու, մերթ բզիկ-բզիկ քայքայուած, երբ հովի մը գաւազանէն քմայոտ այդ լոյսերը – օճախները – ծփային աջ ու ձախ: Ինչո՞ւ Սողոմը այսքան յստակ կը տեսնէր բաներ, որոնց մէջն էր մեծցեր, առանց տեսնելու:
Քալեց: Հասկցէք` սողաց: Գեղամէջը` ինչպէս տունի մը պատին հատնող պարտէզները մութէն կ՚ազդուին տարբեր խտութեամբ, բայց ոչ համեմատելի ձեւով այն սեւին, որ գերեզմանը կը փաթթէ: Լոյսը, որքան ալ պզտիկ, շեղ կամ հեռու, այդ մարզերուն` բան մը կը փոխէ խաւարին նեարդներէն: Մնաց որ հողը ընտանի պառկուածք մը ունէր անոր ոտքերուն, որպէսզի իր ծրագրին մէջ կարծրացած տղան, ճեղքուէր կամքէն: Երկու տարուան աշխատանքը վարժեցուցած էր զայն օգտուելու շուքի ու սեւի բոլոր ցայտքերէն, մինչեւ պատին տակը հասնելու համար: Անիկա վախը չունեցաւ մէկէ մը նշմարուելու, վասնզի Սերոբին ազդեցութիւնը պարտէզը եզերող տուներէն փակած էր լուսամուտները: Չէր վախնար Նալպանտենց մարդերէն, որոնք անուշները կ՚եփեն ամէնէն առաջ, կը ծափեն<ref>Ծնթ. – ծափել – կիտուած կարասներու մէջ զետեղել:</ref>ու կը գոցեն առջի գիշերուընէ տան բոլոր ծակեղէնները, եռանիգ ապահովութեամբ:
Հոգածու ու ամենահաս պառաւը իր զաւկըներուն, աւելի ճիշդ պիտի ըլլար ըսել` իր աղջիկներուն պէս կը խնամէր իր ծառերը: Ձեզի պատմած եմ խռովքն ու գեղեցկութիւնը այդ պարտէզին նուռերուն: Ձեզի կ՚աւելցնեմ քաղցրութիւնը անոր թուզերուն, համով ու դեղնութեամբը անցած առակի, փոխաբերելով համն ու մեղրածոր հեշտութիւնը Նալպանտենց հարսներուն: Փրցուց անօթի տղան կակուղ այդ պարկը: Մատներուն մէջ անիկա զգաց ստինքները Նալպանտենց Աղուորին: Ու անոր լինտերուն վրայ փշրուեցաւ անուշահոտ իգութիւնը պտուղին, աղջիկի մը միսին նման:
Հակառակ առաջացած տարիքին, պառաւը իր ձեռքովը կը ջրէր հեռանկեալ տունկերը, իր ձեռքով ալ յանձնուած հողին երբ ընձիւղ էին դեռ, չվստահելով անոնց ոռոգումը օտարին աղջկան, այսինքն` հարսին, որ տարիներով հաւատարիմ կը մնայ մէրանցը տունին ու խուլ անոր աւանդութիւններուն, ըլլալով քիչ հոգածու էրկանը տունին, մինչեւ որ տարիները բարդուին, զաւակները բազմանան ու էրկանը տունին հոգին լուծէ, խառնէ իր մէջ, դուրսէն կրուած հարսնական ոգին: Ամէն կեսուր ուրիշ կեցուածք չունի այս հարցին դէմ: Լման պարտէզին մէջ ոտք մը հող պարապ չէին գտներ, ոչ ալ քանի մը ձող երկինք, առանց կանանչի:
Կար ատեն մը, որ տան ետեւի այս պարտէզները, շատ դիւրաւ աղբուած, յորդ իրենց բուսականութեամբը հպարտութիւնը կը կազմէին գերդաստաններուն, պատմելով կորովը, աշխատանքի մէջ ջլապինդ ուժը տունին հարսներուն: Հետզհետէ, ժամանակներու փոխուելովը, երեւան եկան ծանրագոյն անպատեհութիւններ: Իմ օրերուս, վտանգ կար, հոծ ծառերու այդ անընդմէջ գիծին ետեւը: Ճարտար գողեր, անոնց տերեւուտքէն պաշտպանուած, կը հասնէին աննշմար մինչեւ լուսամուտները եւ, թափանցելով աներկաթ այդ ծակերէն` կը կողոպտէին մեծաւորը, որ մահուան գնով պարտաւոր էր լռելու, թէ՛ գողերուն ներկայութեան, թէ՛ անոնց անհետացումէն ետքն ալ: Նալպանտենց տունը զերծ էր լուսամուտին վտանգէն: Ու ծառերը ձգուած էին իրենց ախորժակներուն: Աննշմար` անցաւ Սողոմը դասական արիշէն: Փայտեայ նստարանը զինքը հրաւիրեց, բայց անիկա հասած էր տան ետեւի դուռը, որ պարտէզը յարաբերութեան կը դնէր ծառաներու բաժինին, ու անով` մայր բակին հետ:
Դուռը, հանուած վեց մատ հաստութեամբ տախտակէ, մեծգլուխ գամերով, ըսես զրահուած, պատէ մը աւելի ապահովութիւն կ՚արտայայտէր: Գողերը խելք ունին նման ամրութիւններ չափելու ատեն: Աւելի՛ն. Սողոմը ծանօթ ալ էր դրան ետեւի կղպանք-գերանին, որ անոր կռնակը կը կենար ներսէն: Եօթը գոմէշ պիտի չկրնային խորտակել այդ նախնական կղպանքը: Այս բոլորը, երկրորդ անգամ ըլլալով կը մտածէր անիկա, երբ գերեզմանէն բաժնուելէ յետոյ, գեղեզրի մէկ պարտէզին մէջ, կծկտած` բայց շատ արի, մտովի կառուցած էր նախնական ճարտարապետութիւն մը ոճիրէն: Յիմարութիւն էր անկէ շահ ակնկալել:
-Բերդի դու՜ռ, – ինչպէս կ՚որակուէր անիկա, սրամիտ հեգնութեամբ: Ու բառերը մարդոց ներքին ակնարկը կը տանէին Նալպանտենց գանձին, մշտապէս կանգուն ժողովուրդի երեւակայութեան վրայ, փտած ոսկիներով ու տոպրակ-տոպրակ, դարերէն<ref>դերերէն, սրբագրուած՝ դարերէն [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>սեւցած արծաթներով: Ինչպէս նաեւ սակաւ-մարմին<ref>յաւելում միացման գծիկի</ref>այրերուն դէմ հարուստ ու միսէ լողուն հարսներուն: Կռնակը տուաւ դուռին ու կեցաւ: Այն ատեն տեսաւ, որ իր ծրագիրը մեծ էր իր միջոցներէն ու այս փոքրութեան ճանաչումը աւելի սեղմեց անոր վրիժաբորբ սիրտը: Ուղիղ յիմարութիւն էր, դրան քովիկէն, կանգուն մը հաստ քարհիւս այդ պատը ծակել փորձել, ինչպէս կ՚ընէին յաճախ ասպատակները, բայց նիհար պատերու վրայ:
Այս առաջին լուծումը ճամբու դրուեցաւ մեծ պաղարիւնով: Քիչ-քիչ անիկա կը լքուէր իր զայրոյթէն, վասնզի չէր բաւեր մտքէն դանակ խաղցնել, պորտէն կռնակը հանել դաշոյնին քիթը: Քիչ էր մինչեւ պարտէզ զինքը քշող վճռականութեան ալ դերը ասկէ վերջին վրայ: Ինչո՞ւ չէր խորհած ներս թափանցումի կերպին: Ինչի՞ էր խորհած արդէն լրջօրէն: Ամչցաւ մտքին ուրուացող յոյսի մօտ բանէն, որով անիկա ճամբայ էր ինկեր: Բայց հո՞ս գալէն ետքն էր յիշելու պառաւին միւս վարժութիւնները: Ժամուն դուռը օր մը պատահաբար կրնար ձգուիլ բաց, բայց Նալպանտենց դուռը` երբեք: Հաճի Աննան դեռ հարսնութենէն կազմակերպեր էր դուռներն ու պատուհանները, գեղ մը մարդոց ծանօթ կերպերով: Բոլորն ալ իրենց ներսէն ունէին ապահովութեան նիգ, երկու կողմով ալ: Նալպանտենց հաճի Արթինին գանձը կ՚արժէր այս զգուշութիւնները: Բոլորը պառկելէ առաջ, հանճի Աննան, աղօթքին ու խաչին մէջտեղը, ձեռքէ ու աչքէ անցընէր պիտի ու պիտի կղպէր փականքները: Ու ասիկա այսպէս, անվթար, անոր այրիութեան օրերուն: Ու անվթար` մինչեւ սա թլխած մսակոյտը, որուն մասին պատրանք չունին պառաւները, բայց նուազ հոգածու չեն ըլլար:
Պարտէզին հայող պատը կոյր կողմը կ՚ըլլայ տուներուն, որոնց փողոցադիր երեսը կը գրաւեն բնակութեան սենեակները: Լուացարան, գեղացին կ՚ըսէլուացուած<ref>լուացուածք, սրբագրուած՝ լուացուած ?</ref>, պէտքարան, օճախին ծխնելոյզը կը յարդարուին կոյր այդ պատին մէջ կամ վրան, մշտական վտանգ մը կազմելով, իրենց խոցելի կէտերէն, պարտէզի երեսին: Իրա՛ւ է, թէ ոչ մէկ պատուհան, այդ կողմին, մասով` վտանգին դէմ իբր կանխահոգութիւն, մասով` խնայողութիւն: Տո՛ւնը, այսինքն` զայն կառուցանելը գեղին մէջ պսակն է կեանքին, ու վկայ մը` տէրերուն ընդունակութեանց: Չկայ հարուստ մը, որ աւարտէ զայն մէկ շունչով, ո՛չ թէ չունենալուն, այլ` հպատակելով թաքուն ձայներու, որոնք անոր խելքը` ինչպէս քսակը կը վարեն իրենց օրէնքներով, այս անգամ` խոր, ու մութ ալքերէն իրենց սլաքը առնող: Միւս կողմէ` գեղացին տնտեսութիւնն է, զրկանքն է, նոյնիսկ ոսկիով իր կաշին փաթթելու չափ եղոտելէ ետքը: Իր մարմինը անխնայ հարստահարող մարդը հասկնալի է, որ զրկէ նաեւ այդ մարմինին միւս սպաս(աւոր)ները: Այս պատմութենէն բաւական առաջ, երբ կրակի գին էր ապակին, պատուհանը հարստութեան զինանշան մը կը մնար: Իմ օրերուս դեռ կը տեւէին նմոյշները այդ ճարտարապետութեան: Տանիքին վրայ ծակ մը, մաղի մեծութեամբ, միակ ճամբան էր լոյսին:
Միակտուր այդ պատին դէմ Սողոմենց տղան մնաց երազուն: Գողութեան նպատակով շէնք-շնորհք պաշտպանուած տունէ մը ներս մտնելու միջոցները սահմանափակ են ու նման իրարու, – ամէնէն արագն ու պարզը` ոտքի հարուածով, մեղմ, քանի մը աղիւս խախտել, երկաթ ձողով փրցնել պատէն ու գոյացած բացուածքէն խոյանալ ներս, իյնալ պուկին տանուտէրին ու պահանջել սնտուկին բանալին: Ուրիշ չէ կերպը նաեւ կնիկի գողութիւններուն, որ կը գործադրուի ոզորահիւս խրճիթ-բնակարաններու վրայ, որոնցմէ ներս աղուորիկ հարսնուկ մը կը ներկայանայ ցանկութեան առարկայ: Բայց հարուստները իրենց պատերը կը հիւսեն իրենց փորին ու քսակին չափովը: Առաջին, այսինքն` գետնայարկի պատերը, քարուկիր, առնուազն կանգունով հաստ, չեն ազդուիր գողերուն աքացիէն ու երկաթ քիւլիւնկներէն: Վերնայարկերու արտաքին կմախքը հաստատուն է դարձեալ, տեղի չտալու չափ միջակ ճիգերու: Մնաց որ, փլչելու ատեն իրենց առաջացուցած աղմուկը –տախտակամածին վրայ աղիւսը մեծաղաղակ կը պոռայ– քունէն ընդոստ կը հանէ դիակի պէս պառկողներն անգամ: Ասկէ զատ, նոր փորձառութիւններ աղիւսներուն երեսը կը հիւսեն տախտակ ձողիկներու զրահով մը, որ կը կոտրի, բայց չի բացուիր, ու փուշ ցանկի մը պէս կը մխուի գողին միսերուն: Երկար ատեն թիթեղագործի մը կտրիչը, ծայրին ադամանդ, ապահով բանալի մըն էր ապակիները կտրելու դուրսէն ու փակոցները քակելու, մինչեւ որ դրամը խելացի ըրաւ ինքզինքը ու բոլոր պատուհաններու քառանկիւնները հիւսեց հաստ-հաստ երկաթով, անկարելի ըսուելու չափ դժուարացնելով այդ ճամբան ալ: Պատուհաններու այս կերպով ամրացումը գողերը նետեց տանիքներու օդամուտներուն շահագործումին, բայց վտանգը, այդ ճամբէն, շատ աւելի անմիջական էր: Հոն մագլցելու ատեն, եղած են տղաք, որ իրենց ծանրութեան տակ կոտրող սանդուխներէն ինկած են գետին ու տեղն ու տեղը թոռմած: Ծայրայեղ պարագային միայն մարդ պիտի վստահէր իր հոգին խարդախ այդ փայտերուն: Բարձրահասակ ծառեր էին մեր ձիթենիները ու պտուղին քաղը մեծաքանակ սանդուխներ կը հարկադրէր ամէն տունի: Շինուած են ասոնք թեթեւ, առաձիգ սիւներէ: Տասնհինգ տարեկան տղան, առանց մեծ ճիգի, պարզ վարժութեան մը գնով, քսան կանգուննոց այդ սանդուխները զարկած ուսին, ուղղահայեաց դիրքով մը կը փոխադրէ մէկ ծառէն միւսը: Ամէն գեղացի, երկրորդ յարկի փողոցադիր իր քիւին տակ ութ-տասը հատ կ՚երկարէ անոնցմէ, մոյթերով յօրինուած եռանկիւններն ի վար, բերքին քաղէն յետոյ: Հարուստները, որոնց բակերը չեն գրաւուած կատոզներով, ընդհանրապէս իրենց լայնանիստ շտեմարաններուն մէջ կը զետեղեն զանոնք` ձիթապտուղի մեծ տակառներուն վերեւէն: Նալպանտենց բակը, որ շտեմարան ալ է նոյն ատեն, սանդուխները նետած է դուրս, մեծ պարտէզը: Ասոնք կողպաւոր<ref>կոպղաւոր, սրբագրուած՝ կողպաւոր</ref>շղթաներու մէջ պառկին պիտի, եղանակէ եղանակ արձակուելու համար իրենց կապանքէն: Փորձանաւոր այդ շղթան անշուշտ գիւտն է հաճի Աննային ու կ՚ընկրկէ անվարժները: Ոճիրը իր սկիզբին մէջ կակղամորթ է բոլորովին ու կը հպատակի ներսէն աւելի դուրսին: Ատկէ զատ<ref>ազատ, սրբագրուած՝ զատ</ref>բաւական պաղարիւն է հարկաւոր տանիքին հասնողները գտնելու ատեն: Միայն տունին քաջավարժ մէկը կամ Սողոմին պէս վարձուոր մը պիտի կրնային դիմադրել այդ փոքր, բայց վճռական դժուարութիւններուն:
Սողոմը ըրաւ հանդարտութեամբ, ինչ որ ըրեր էր երկու տարի վրայէ վրայ: Այսինքն` քարով մը զարնել ժանգոտած կղպանքին, բանալ շղթան ու զատել ամէնէ երկար սանդուխը: Աղմո՛ւկ, չզգաց անիկա: Երկու օր առաջուան հսկայ անձրեւը թրջեր էր փայտերը ու խուլցուցած անոնց հնչականութիւնը հարուածի դէմ: Կը մտաբերէր այս մանրամասնութիւնը, բայց չանդրադարձաւ իր սառնութեան: Անգամ մը մտնելէ առաջ այս շրջափակին մէջ, այսինքն` Նալպանտենց հարսին հզօր ձգողութեանը մէջ` անիկա անիմանալի ճամբով մը գտաւ իր ծրագիրը, կարծես գծուած ասպարէզով ասպատակէ մը: Անոր մէջ կորան վերջին փշրանքները աղկաղկ իր կամեցողութեանը<ref>կամեցողութեանց, սրբագրուած՝ կամեցողութեանը</ref>, որոշումի ուրուագիծներուն: Շատ բնական ու միակ կարելին գտաւ անիկա տանիքին ճամբան, որուն կը յօժարի մարդ մահուան վտանգով: Ըսի ձեզի փայտերուն խարդախութիւնը: Բայց չէք գիտեր, թէ հսկայ գործիքին ժանգոտ հեծքը<ref>հէնքը, սրբագրուած՝ հեծքը</ref>բաւական է ներսէն արթնցնելու շուները եթէ կան, սագերն ու հաւերը, որոնք պատին քսուող ամէնէն փոքր շարժումէն կը խրտչին ու կ՚աղմկեն, մեծաթեւ թափահարելով, կէս սիւնէն վար ցատկելու ստիպելով երբեմն աւազակը: Այն պահուն, երբ Սողոմին մատները քակեցին երկաթ կապը, պարզ էր անիկա, դաշտ, քաղի իջնալիք բանուորի մը հոգիով: Ի ծնէ ոճրագործը կը տարբերի գռեհիկ ու երկչոտ աղուէսներէն, որեւէ բարդ կացութեան դէմ հանուելիք սա առարկայականութեամբ: Անիկա կ՚ապրի իր ծրագրին ամէն մէկ մասը, յարգելով անոր կարգը, ու առանձին-առանձին: Կատարուելիք արարքին ամբողջ ծալքերն ու դերբուկները կամաւ վերցուցած է իր հասողութենէն: Կ՚ընէ իր սկսած մասը ու միայն ատ: Հեռանկարը, համապատկերը, այսինքն` ծրագրին լիութիւնը, հաւանական բարդութիւնները, վտանգներուն հանգոյցը անգոյ են անոր այդ պահով միայն սահմանաւոր մարզէն: Գուցէ ինքնապաշտպանութեան խուլ բնազդն է, որ կը վարէ, տիրապետող ու աններող, անոր գիտակցութիւնը այդ պահուն: Խուլ` բայց մշտարթուն այդ բնազդին ցուցմունքովն է, որ անիկա գիտէ, թէ պարտաւոր է լիակատար շահագործելու նուազագոյն իր ուժերն անգամ: Վախը, կասկածը կամքին զանգուածէն փրցուած մասեր են ու կը կոտոր[ակ]են անոր լիութիւնը: Մարդ մորթելը, տուն հրդեհելը, նոյնիսկ առանց դիմադրող բարդութեան, իրենք իրենց մեծավտանգ արարողութիւններ են (կապուածները անվտանգ մորթելը հականիշն է այս նշմարանքին ու կը նոյնանայ պսակաւոր վատութեան: Թուրքերու գործածած ասպատակները կաքաւի ձագերու նման կը տարտղնուէին երկու զինեալ մարդոց դէմէն: Կարծես սողոսկող արիւնին տեսքը այդ մարդերը ու այդ ազգերը կ՚ընէ այդ գիծով վատ ու բզկտող): Սկսնակը, ոճիրին մէջ, հոմանիշ է վատին, որ կը սպաննէ կա՛մ վարժութեամբ, կա՛մ վախէն: Միւս կողմէ` անվախութիւնը շփոթելի չէ մարզուած անզգածութեան հետ, որ հաշիւի, մեծ նուաստացումներու, շահախնդրութեանց հետ նոյն հէնքը ունի: Յանդուգն ու հերոս են մարդիկ, երբ մէկ կտորով, միանուագ, իրենց ընդերքէն ցայտումը կ՚ընեն այն յատկանշական շարժուձեւին, որ մարդերը կը զատէ վազողներու, կեցողներու, փախչողներու պիտակաւոր փարախներէն: Երբ Սողոմենց Սողոմը դրաւ քսան կանգուննոց սանդուխը քիւին, վեր էր ոճիրին ճահիճէն: Ծառերուն խտութիւնը, պատին թանձր հողագոյնը –երեք երեսէն ճերմակ, չորրորդով սեւ կամ ցեխ տուները բարքերու մաս կը կազմեն ու պարտադիր են հարուստին` ինչպէս աղքատին: Իր պարտէզին իսկ վրայ պահպանողական` գեղացին կը դատապարտէ ամէն շեղում բնակարանի սովորոյթներէն: Ու տուները` ինչպէս զգեստները, կը բարեշրջուին նոյնքան դանդաղ, որքան հոգիները եւ մեղքերը– եւ շարժումին զգուշաւոր նրբութիւնը կ՚աւելնային իրարու: Կան այս ձեռքերը, որոնք ամէն բանի կը դպին թեթեւ ու կ՚ընեն խճող բաներն իսկ առանց աղմուկի: Սողոմենց տղուն մարմինը քիչ մը շատ բացուած ձայնական հոսումներու, հոգեկան առաձգութիւն էր ստացած: Ծղրիդը միայն մտիկ ըրաւ, իր խոռոչէն, սիւներուն ծորած խուլ հեծքը եւ կակաչեց<ref>կակազեց, սրբագրուած՝ կակաչեց</ref>:
Բարակ ու թեթեւ անոր մարմինը քիչ ճօճումով բարձրացաւ տանիք: Ծրագիրն էր օգտագործել տանիքի անձրեւամուտը, ատենին դասակա՛ն` բոլոր տուներուն, հեռաւոր նախապաշարումի մը կնիքով, որուն համեմատ չարքերն ու հոգէառը այդ մուտքը կը գործածէին, պարտաւոր էին գործածել, մարդոց հետ հաւանական շփումը խնայելու համար: Այսօր մոռցուած է աւանդութիւնը ու ծերերը կը դիմեն անոր` լռեցնելու համար աղմկարար պզտիկները, երբ ներսը, մահուան մահիճին վրայ մէկը կ՚ոգեվարի ու տանիքէն մռայլ քայլեր, կատուներէ, մութով աներեւոյթ, պատրանքը կուտան շրջող ոգիներու: Շարժական տախտակ մը կը ծածկէ այդ մուտքը: Տակի, այսինքն` առաստաղին կողմէն ուժով նիգ մը, ընդհանրապէս երկաթ –փայտովներն ալ տեսած եմ շատ–, զայն կը պաշտպանէ հովին երախէն, որ կղմինտրները խածնել ու ալիւրի պէս փողոց թափել կ՚ախորժի երբեմն գիշերահաւասարներուն: Տասնեակ մը տարիներէ ի վեր գողերու կողմէ յանդուգն շահագործումներ պատճառ էին եղած, որ վերցուին այդ վտանգի դուռ բացուածքները տանիքներուն մեծ մասէն: Սերովբէ էֆէնտին, աւելի ճիշդ` մայրը, կասկածոտ ու աւանդամոլ հաշտութեան եզր մը գտած էր հարկին ու վախին մէջտեղը, պահած էր կափարիչը, կղմինտրով զայն տանիքէն անյայտ ցոյց տալէ ետքը: Դիմացէն զննող մը ոչինչ ունէր տեսնելիք զինկապատ մուտքէն:
Նալպանտենց տանիքը պարտէզ հայող իր թափէն ապահով էր փողոցէն: Կտուրին գիծը, երկու մարդու հասակով վեր, կը պաշտպանէր տղան բանուկ փողոցին հասողութենէն: Անիկա վախ չունէր տակէն, վասնզի կղմինտրը թեթեւ մը խոնաւ, խուլցած էր գիշերուան ալ զովէն: Ասկէ զատ, հետեւելով գաղթականներու սովորութեան, կղմինտրին ու տախտակին մէջտեղը հող պառկեցնելու նորութիւնը ծաւալ էր գտած ունեւորներուն մօտ: Տանիքին տակ շատ մը առարկաներ, հինցած լաթեր, որոնք կը կոտրէին հեծքին գիծերը: Քանի՜-քանի՜ հեղ, անիկա տանիք սրջող<ref>Ծնթ. – սրջ[ե]լ – շրջ[ե]լ՝ կղմինտրները վերիվայրել:</ref>մարդոց քայլերը չէր լսած ներքեւ սենեակէն, հակառակ ուշադիր ճիգին:
Կոկոզած, կատուի քալերով յառաջացաւ դէպի մուտքը: Այնքան զգոյշ կը կոխէր, որ խոնաւ կղմինտրները տասնէն մէկ հազիւ կը ճաթէին, խուլ հազի մը պէս, որ չի կրնար բացուիլ ու կը թաղուի: «Թեթեւ ոտքը» պարապ բացատրութիւն մը չէ: Անիկա պէտք չէր զգար աջին ու ձախին նայելու: Տարօրինակ վստահութիւն մը կ՚ողողէր զինքը ու անոր կը խնայէր աւելորդ, աղէտաւոր վարանումներ ու շարժումներ: Կարծես թէ օրը ըլլար ցերեկ, ու ինք` սրջողներուն օգնելու գացող պատանի: Ոճիր, արիւն, սեռ` բոլորն ալ հեռո՛ւ, թաղուած, լերան ետին քաշուած մեծ հրդեհի մը պէս, որմէ ոչինչ կը պտտի գագաթներուն վրայ: Աչքերը` ինչպէս լուսի մէջ, կը տեսնէին շատ յստակ, բայց հարկ է ճշդել, իրենց ուզածը միայն: Անշուշտ անոր աջին տանի՛քը, քիչ մը ցած,<ref>յաւելում ստորակէտի</ref>Խման Մննէին, իր բուխերիկին կիսափուլ սիւնովը, որուն մէջ կատուները առագաստ էին ընտրած, տակի, այսինքն` տունին նոր հարսին հետեւած ըլլալով: Ձախին` գեղին կտրտուած պատմուճանը, խորտուբորտ ու կոյր: Այս պատկերները կ՚ուրուանային, բայց չէին թափանցեր անոր գիտակցութեան: Մէկն է աս պարագան մութին շնորհներէն: Ո՞վ տարաւ զինքը ճիշդ մուտքին վրան: Հանեց զոյգ մը կղմինտր: Հո՛ղ: Մէկդի: Շօշափեց: Զինկին պաղը չէր խաբեր: Մաքրեց կափարիչը, իր ամբողջ տարածութեան վրայ: Նեղուեցաւ քիչ մը, մինչեւ որ դանակին բերնովը պարպեց ճեղքերը, որոնք լեցուած էին մաղմաղ հողով, շատ տեղ քարացած: Թեթեւ էր մութը գլխուն վերեւ ու միջոցին մէջ քաղցր զովութիւն մը, անուշին հոտովը միաւոր, կու գար չորցնելու քրտինքը ճակտէն: Չզարմացաւ այս օդով այնքան տաքնալուն: Փոշին կը շոգիացնէր այդ քրտինքը անոր ափերէն: Տեսաւ մտքէն վարպետ Օհանը նստած իր տեղը, մուտքի առջին, կոշտ մատներովը ճմռելով բջիջները վայրի մեղուներուն, որոնք զայրացկոտ յարձակում կը գործէին, բայց կ՚իյնային լայն թաշկինակին հարուածներովը: Այս տարի էր ատիկա, շերամի եղանակէն առաջ: Անոր միտքը դիւրութեամբ ցատկեց այդ անջրպետը: Տեւողութիւնը մեծագոյն տանջանքն ըլլալով հանդերձ, մխիթարանք է երբեմն: Որքան խոր ու նոր բաներ կը լեցնէին պարապը երկու ժամանակներուն: Վարպետ Օհանը ի՜նչ աղաչանք էր թափեր Նալպանտենց ծառային, «Առաւօտ լուսոյ»ի մը համար: Մէջքէն հանեց երկաթ, սրածայր գործիք մը, դարբիններուն դուրը: Մէկէն ջերմացաւ անոր ուղեղը: Հոն եկած էր փռուելու մռայլ տեսարանը տունէն իր մեկնումին: Ու եղաւ անոր ջիղերուն վրայ տարադէմ ու դժպհի այն հոգեբանութիւնը, որ իր հօրը սենեակին մէջ պլլեր էր անոր պատանութիւնը, հիւանդոտ, մսող, անյոյս ու մահահոտ բարեխառնութիւն, որով կը ժխտուի<ref>կը ժպտուի, սրբագրուած՝ կը ժխտուի [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>մեր մէջ մեր սեռային զկծումը: Ինչպէս սաստած էր մայրը, կոշտութեամբ ու անգութ, սպառնալով դանկըտել բոլորը, եթէ չերթար տեղը պառկելու: Ո՛չ առաջինը, եւ ոչ վերջինը մայր ծեծողներուն: Հիմա մութին մէջ, կափարիչին աղօտ փայլովը վիրաւոր` անիկա կը նմանէր մէկու մը, որ կը բանայ դուռը իր հողքին: Ու կը ցաւէր այդ վայրագութեան համար: Տեսաւ զինքը աւելի ետքը, ախոռին մէջ, առած ատենը տունին չուանը, երբ իր մատին էր դպեր պաղը երկաթին: Դուրն էր, որով հայրը սանդուխցու սիւնին միսին մէջ կը փորէր աչքերը: Ինչու՞ խզկած էր ան ալ մէջքին: Շնագայլեր, գերեզմանին վերերէն.<ref>ստորակէտ, սրբագրուած՝ միջակէտ</ref>թող պոռային սատկելիք գազանները: Եկաւ ու գնաց, արագ, ուրուատիպ, գնչուհին: Եղաւ ինքնավստահ, ոճիրը շատ վերէն, շատ հանդարտ սկսողի մը հոգեբանութեամբ:
Սահեցուց գործիքը, քիչ մը դժուար, քառանկիւն մանրանկար խրիմին<ref>խրիմին ? խրամին ?</ref>մէջ ու մեղմ` պրկեց զայն, լծակի ուղղութեամբ, աջ ու ձախ: Ժանգոտ ճղռտուք մը, քիչ ու խուլ, խոնաւութեամբ վիրաւոր, բայց սիրտ ճմլող: Անոր զօրաւորագոյն զգայութիւններէն մէկը պիտի մնար այս հեծկլտուքը<ref>ջնջ. ստորակէտ</ref>մետաղապատ առարկային, որ գծուեցաւ ու մնաց: Երերուն ձայնը երբեմն կ՚առնէ այս շեշտը ու մենք զուր չէ, որ կ՚ախորժինք բանաստեղծութենէն ու կը հաստատենք մեր տագնապը մեր շրջապատին ալ վրայ: Քիչ ետքը, աւելի ամուր շարժում, որուն հետեւող հեկեկանքը, հակառակ իր ուժին, մնաց անարձագանգ: Կափարիչը կը դիմադրէր: Խարխո՞ւլ: Չէր անշուշտ: Բայց այն նիգերը որոնք պատրաստ կը ծախուին, սրամիտին մէկը նմանցուցած է կնիկներու ոսկորին, որուն ամրութեան վստահողը տեսնելիք ունի: Չկայ անոնց մէջ տեղի չտուողը: Այդ էր պատճառը, որ բակի մեծ դուռներուն հնօրեայ ու հսկայ կողպէքները, ատեն մը եւրոպական այդ բարակ ու փայլուն փականքներուն առջեւ նահանջելէ ետքը, վերադարձան իրենց վարկին: Պզտիկ ճնշումը բաւ էր օտար կրակէ այդ երկաթները խորտակելու: Գործ ունեցողները ծանօթ են նաեւ սա պարագային, որուն համեմատ երկաթը կը քայքայուի ներքին իր ուժէն` հողին ու փոշիին անդուլ խոնաւութեամբը: Երեք-չորս տարի հեղ մը սրջուող տանիքը ժանգով կը խղդէ ամէն նոր երկաթ, որ ներկուած չէ: Վեց ամիս չկար, որ Սողոմը, տանիքին սրջուելուն առիթով, ըրած էր այդ ելքը, շօշափած նիգը: Ծանօթ էր դարձեալ նիգերուն այդ տկարութեան իրենց ալ տունէն: Ծռեց դուրը, աւելի ամուր: Փա՛թ: – Փայտ ըլլար փրթողը, այնքան հեռու էր ճիչը մետաղին արու հունչէն: Նիգը կոտրած էր: Կարծր` բայց բութ աղաղակը թռած էր վար, ծառերէն անդադար հոսող շրշիւնին մէջ մարելու: Հովը բարեկամ է, կ՚ըսեն, սեւ բաներուն: Բացաւ կափարիչը: Տաքը զարկաւ երեսին ու կճեց քիթը: Փոշի, բորբոս: Մտիկ ըրաւ եւ իսկոյն սուզուեցաւ բացուածքէն ներս:
Վտանգի գնով ճարուած ամէն փորձառութիւն շատ աւելի խոր է ու դիմացկուն մեր անգիտակցութեան մէջ, քան սովորական աղբիւրներով հոսածը: Պտտած էր անիկա այդ տեղերուն վրայ, բայց ներսէն, ձեղնատակէն, տանիքը աշխատողներուն փոքր պիտոյքները գոհացնելու համար: Ու չէր գիտեր, թէ այդ սկզբնական ծանօթացումն էր, որ վարած էր, անոր տագնապի ամբողջ ընթացքին, ոճիրին յատակագիծը այսքան հանդարտ լրջութեամբ:
Գլուխը հատած էր տանիքէն: Պահ մը ոտքերը ըրին սողոսկուն փնտռտուք մը, գերաննե՜րը: Յիշեց օրը, արեւին համը, տունին բոլոր սենեակներուն մէջ փոշիին անձրեւը, պատը` ճառագայթներուն լարին, ու հո՜տը, մարմնեղէն ու սեռ, Նալպանտենց հարսին, որ ջուրին սափորը կը մատուցանէր իրեն, սանդուխին վերի աչքերը դէպի, վերցուցած թեւերը, շարժումի հանելով կլորութիւնը իր ծոցին, ուրկէ զգլխող բան մը զարկած էր իր աչքերը<ref>ալքերը, սրբագրուած՝ աչքերը</ref>, կրակէ ջուրի մը պէս քալելով խորագոյն ալքերը անոր հոգիին: Անոնց նայուածքները իրարու խօսա՞ծ էին փախստեայ այդ պահուն: Իրողութիւն էր, որ Սողոմը շաբաթներով ապրեցուցեր էր կարմրած հարսին այդ տեսիլքը իր մէջ: Տարած էր անիկա սափորը, ձեղնատակին մութէն, սայթաքու՜ն, ճիշդ ինչպէս հիմա կ՚ըլլային իր ոտքերը, քալել սկսելէ առաջ: Վառեց լուցկին –տունին ամբողջ պահեստը պարպած էր մէջքին, ի՛նք` որ չունէր պէտք, ծխող չըլլալուն–, ափովը շինեց բոցին պահպանակ լուսարգել, կոտրելու համար վեր ցոլացումը լոյսին: Կանանչի զարնող դեղնորակ բան մը եղաւ եռանկիւն պարապը: Առաստաղին գերանները, հսկայ ոսկորներու նման, միակերպ ու միաշար ծեր, իրենց սովորական ծաւալին` չես գիտեր ինչպէս` աւելի հաստըցան: Ոճիրի՞, թէ վերյիշումի կ՚երթար Սողոմենց տղան, երբ կը բաղդատէր սիւներու այդ պառկուածքը ուրիշներու, նրբամարմին ու թեթեւ, տանիքներու տակ, այն շատ մը տուներէն, որոնց կառուցումը կը բրգանար հիմա իր առջին, երբ անհոգ տղայ, լարախաղացի նման կը վազէր սիւնէ սիւն, մօրը աղաչանքին անհլու, երգելով գեղացիներուն նուէրները<ref>երգելով... նուէրները – ?</ref>ու զովացնելով աշխատանքներուն ամէնէն դաժանը, հիւսնինը: Մամո՜ւկ, մամուկ, ըսես ըլլար ծով մը ոստայն, որուն մէջ սեւ, աչքի պտուղներու<ref>աչքի պտուղներու – ?</ref>, ձուկերու գլխին նման, սարդե՜րը, լոյսէն թարթելով ու փախչելով «լեղապատառ»: Ու գորշ կտա՛ւը անոնց մետաքսին, որ կ՚երփնուէր տարտամ ոսկեջուրով մը: Անոր ափէն լոյսը -մոմիկ մը– կաթիլ մը ոսկի կ՚ըլլար բարակ ու ճերմակափոր մամուկներու մէջ, որոնք կը դառնային խատուտիկ ու թափանցիկ: Ինչո՞ւ կը հետաքրքրուէր այս միջատներով<ref>միջոցներով, սրբագրուած՝ միջատներով</ref>, անոնց ոստայնով: Հանգրուանէ հանգրուան մեր միտքը կ՚ախորժի չզգալ հիմնական բեռը ու կ՚ընդունի չէզոք բաներ: Իջաւ ծունկերուն վրայ: «Չորս ոտքով», ինչպէս կ՚որակուէր նստուկ այդ քալուածքը<ref>քայլուածքը, սրբագրուած՝ քալուածքը</ref>, սկսաւ անիկա իր ճամբան սա գառագեղէն: Բարակ մոմը` որուն մարմինը հիւսած էր մատին –տիրացու տղու վարժութիւն, երբ դասին կիսախաւարին մէջ, տէրտէրին կէս աչքերուն լոյս տալու համար` անիկա կը փաթթէր մոմին բարակ մարմինը իր մատին ու կը բռնէր այդպէս ստացուած աշտանակը շարականին վրայ, ընկերելու համար յոգնած ձայնը քահանային–, քիչ իր լոյսովը կը պատռէր քնացող, սեւցող մութը ու կը բանար սիւնադիր ճամբան: Սամիկ Սամո՞ւնը: Անշուշտ, անոր առիթով սուրբե՜րը, որոնք կանգուն սիւներու վրայ ապրեր էին տարիներով: Սո՞ւտ<ref>Սո՜ւտ, սրբագրուած՝ Սո՞ւտ</ref>, անկարելի՛: Չեղաւ անոր միտքը այդքան սրբապիղծ: Բայց բոլոր այդ մեծ ապաշխարողներուն նախանցեալը հեշտ ու ցանկալի իրականութիւնն էր անոնց հեքիաթին: Չէ՞ որ անցեր էին մեղքին «տոռուն»ներէն: Ու տեսաւ կրկին Շմաւոնը, որ աղբարը յարդին մէջ խղդելէ ետքը, խածեր էր անոր կոկորդէն, արիւնը ծծող գայլի մը նման: Զգուշաւոր ու հանդարտ, մէկ ձեռքովը ափը շարժելով ետին, կարծես պատկերներու կարաւանը ղրկելու համար խաւարին` ան առաջացաւ դէպի կէտը, ուր կ՚ենթադրէր երկրորդ կափարիչը, ան ալ շարժական, բայց առանց նիգի: Յիշեց, թէ անոր շրթունքին, բայց քիչ մը քովնտի, նետուած էր օրանը, հինաւուրց, բայց Աղուորին հարսնիքին հարկաւ արդիացած, ներկով ու զարդով, հինգ տարիներէ ի վեր սպասումի մէջ` լոյսին իջնելու: Չկա՜ր: Իր աղիքները անցան ջերմ բանէ մը: Անիկա ծանօթ էր աւանդութեան, որ կը յանձնարարէ յղութեան հետ<ref>ջնջ. ստորակէտ</ref>յարդարանքը սկսիլ մանուկին կեանքին: Ու օրանը, առաջին հանգրուանն էր անբաւ այն բանին, որ մեր կեանքն է, ծրար մը՝<ref>յաւելում բութի – ?</ref>կաշիի մէջ այդպէս թխմուած իր արշալոյսին: Սողոմենց տղան սառեցաւ քիչ մը: Եկած էր իր շրթներուն Աղուորին բերանը, այսինքն` այն պահը, ուր անհնարին սարսուռով մը առեր էր անոր լեզուն մէջը իր բերնին ու ծծեր զայն, նուաղելու չափ թուլցած ու պղտորած անորակելի երանութեամբը, որ կը զգացուի ու չ՚արտայայտուիր: Մտածեց պատճառին, որ այսպէս արտասովոր պահի մը իր միսերուն վերադարձուցած էր զգլխանքը անկողինին: Օրա՛նը: Տաքցաւ երկրորդ անգամ ու անոր ջիղերը թօթուեցին զինքը ներքին հպարտութեամբ մը: Անոր այցելողն էր անդրանիկ գիտակցութիւնը հայրական զգայութեան: Մանկունակ էր անոր հրճուանքը, բայց խոր նոյն չափով, իջնելու չափ մինչեւ անհաս ալքերը ստեղծումին արբեցման: Օրա՜ն, այսքան կանուխ: Տեղը գրաւած էր պզտիկ աթոռը, մանուկի, նստատեղէն ծակ: Մէկդի ըրաւ անխելք առարկան: Հարուստներուն աւելորդ մէկ զարդն էր ան, նորամուտ, ու անիծուած ատով: Բայց տպաւորուեցաւ անոր հեծկլտուքէն, ան ալ խուլ, մանկական, ճիշդ լացի նման, որով առարկաները կը պրկեն մեզ, մեր ջիղերէն ու մեր հոգետունէն: Ե՞րբ հասաւ անկիւնը: Գլխին` տանիքին հաստ գերաննե՛րը, ճնշող ու լիրբ: Պարտաւոր էր սողալու, ազատելու համար անոնց հարուածէն: Ահա քառակուսի տախտակը –տեսաւ զայն տակէն, ներկուած ճիշդ ու ճիշդ շփոթուելու համար առաստաղին ընդհանուր գոյնին մէջ, որպէսզի անհնար ընծայուին գիծն ու բացուածքը, նկատառումը, օտար աչքերուն–, որ մնաց անշարժ իր մատներուն դէմ: Խոշոր սարդ մը ըսես թաւշեր էր ամբողջ երեսը, մաս-մաքուր ու չկար ինքը: Աւելի մօտեցուց մոմը: Մատը աւրեց ոստայնը: Մէջտեղ ելան քառանկիւնին գիծերը: Չարչարուեցաւ, մարմինը քովնտի քշելու եւ երկու ձեռքերն ալ գործածել կարենալու համար: Կ՚այրէին ռունգերը կծու համէ մը, որ քրտինքին ու փոշիին խառնուրդը կը յիշեցնէր: Կ՚այրէին աչքին անկիւնակապերը ճակտէն հոսած աղով ու իր իսկ ստեղծած փոշիով: Ըրաւ ուժգին ճիգ: Չէր վախնար, վասնզի մառան էր տակինը, քառակուղպ ու հեռու Նալպանտենց Աննային սենեակէն: Կափարիչը տեղի տուաւ: Ջերմ ու գլուխ առնող բան մը մէկէն ողողեց անոր դէմքը: Մառանները ունին այս կարգի արձակումներ: Ըսես անուշի ծափերուն գոլն ու արոմը կը դպէին իրեն, այնքան մօտ էր անոնց ներքին ոգիին: Զգուշացաւ ձեռքը երկարելէ ծակէն վար, վասնզի վախ ունէր զոյգ պատուհաններէն, որոնք երես կը բանային անկէ դէպի ծառաներու բաժինը, ասոր վրայէն դէպի փողոցը, ուր կ՚եռար գիշերային աշխատանքը, ազատ` ցերեկուան ընդմիջող աղմուկէն խուլ ու պռատ լոյսին մէջը ընդհատ փայլակող բոցին, ջահերուն հանգումէն յետոյ: Դիւրաւ, առանց արագութեան, չմարելու հոգով մոմը` անիկա քակեց մէջքէն չուանը, ոլորուած գօտիին փաթին: Յանկարծ կրկնուեցաւ, շատ թարմ ու կենդանի, զգայութիւնը, զոր ունեցեր էր անիկա, չուանը մէջքին փաթթած ատեն, կուպրի պէս թանձր ու ծանրահոտ խաւարին մէջը իրենց ախոռին: Անիկա ինքզինքը տեսաւ, այս անգամ, պատրուելու չափ իրական գունաւորման մը մէջէն, մօտիկ գեղի մը թուրք մէկ պալատին մէջ: Գնչուներուն ձայնը երբ դադրեր էր անոր ականջէն, քանի մը ժամ առաջ, գերեզմանէն էջքին, զգացեր էր այդ մտապատկերին կազմաւորումը իր մէջ: Ինչո՞ւ: Մեզի ներկայացող պատկերները դպրոցական աշակերտներ չեն, վկայականը ծոցերնին, որպէսզի ստուգումը կատարենք: Իրականը ան էր, որ եղեր է անիկա ատ գեղը, տարի մը առաջ, պալատին բացէն, հիացիկ ու ամէն տղու նման երազելով վանդակուած պատուհաններէն ներս ճերմակ ու կատղած կիներու: Այս կարգի ապարանքներ հազուադէպ չեն շրջանին շատ մը գեղերուն մէջ, կը պատկանին ականաւոր տեղացիներու, որոնք մանուկ հասակէն որբ, առնուած` պետական վարժարանները, ստանալէ յետոյ պաշար, ինկած են զինուորական կամ վարչական ասպարէզները, անցնելով զանազան պաշտօններէ, արժանանալով կարեւոր դիրքերու, թափանցում ունենալով մինչեւ արքենի սպասորեարը:<ref>ստորակէտ, սրբագրուած վերջակէտ</ref>Կը սոթտեն պետութիւնը, նայելով իրենց կզակներուն լայնքին ու, ծերութեան դուռներուն, աչքէ խուսելու բռնադիր դիտումով –Պոլիսը դասական քաղաքն է պետական հարուածներու եւ ասոնց ընկերացող վերիվարումներուն–, խելքը կ՚ունենան կամացուկ դառնալու ծննդավայր իրենց գեղը: Հոն, հեռու աւագներուն ժանիքէն, կրօնեռանդ պաճուճումով զրահած իրենց խոցելի հարստութիւնը, կը տնկեն իրենց փառքը արժեւորող հսկայական ապրանքները: Գեղին ամէնէն գեղեցիկ դիրքին վրայ կը դիզուի փարթամ կառոյցը, իւղոտ ու առատ, երբեմն արդիւնք` բռնավաստակ բազուկներու, երբեմն ալ արդար, հալալ աշխատանքի, խելքի, դրամի, որ կը հոսէր խոնարհ աւանին մէջ ու քանի մը տարուան համար աղքատին ու կարօտին օրհնէնքը կը շահէր ողջերուն փառքին ու մեռելներուն հոգուն: Ասոնց շուրջը ստեղծուած հետաքրքրութիւնը այնքան ընդարձակ է ու հոն թաւալող կեանքը այնքան տարօրէն յորդ, ու նոր` գեղին համար, որ թուրքերը կը պատմեն անոր իրադարձութիւնները առաջ իրարու, յետոյ` իրենց բանուոր հայ տղոց ու, ասոնց ճամբով, հեքիաթը կ՚աճի ու կը տարածուի հայ գեղերուն խուլ անկիւնները մինչեւ: Անոնց շինութեան սկիզբը կամ կործանումը պատմական դրուագ է, թուական տալու չափ գեղին տգէտ դասակարգին: Փաշան կամ պէյը, քանի մը տարին հեղ մը կու գար հոն, բանակ մը կնիկ կամ ծառայ ձգած ետին, կ՚ապրէր մէկ-երկու ամիս, գեղը դնելով ափ ի բերան զարմանքի մէջ` իր աղջիկներուն ու ձիերուն արտակարգ նրբութեամբը, ու արդէն մեծաստիճան իր տղոց ոսկեճամուկ համազգեստովը, որոնց երկշարք կոճակները թրթռման ու շողիւնի մէջ կը կրկնապատկէին անոնց դէմքերուն նուաղ, բայց գրաւիչ գեղեցկութիւնը: Ու անոնց պերճանքը նիւթ կու տար գեղէ հեռու երգիչներու, որոնք, նախնական իրենց գործիքները շալկած` օրերով կ՚երգէին պալատին առջեւ իրենց եղանակները, խոր, մելամաղձոտ, երբեմն ալ զուարթ, համաձայն պաշտօնատարին ախորժանքին, կոտրտելով ասոր փառքը, պատմութիւնը, հանելով վրայէն հեռու քաղաքներուն դիզած ապրշումն ու սեթեւեթը, դարձնելով անոր սիրտը իր պատանութեան մերկ բաժակին,<ref>յաւելում ստորակէտի</ref>այսպէսով անոր մէջ զրահուած գազանը վերածելով գառնուկ ու քաղցր գեղջուկի: Եղած են հանդէսներ, որոնց ընթացքին ամէն տունի կէս գառնուկ նուէր է ինկած: Ու եղած են թափօրներ, անհաշիւ մսխումի, ու բարեհաճ գինովութեան անմոռանալի թափօրներ, երբ ականաւոր փաշան, հագուած իր գեղին տարազովը գնչու, քէօչէկ, պոռնիկ, ու բանակներ պլլած առջին՝ կը խաղար փառաւոր գգալապարը<ref>գգալապարը ? գալարապարը ?</ref>, ա՛ն` որ շատ մը անուններով ծանօթ է Անատոլուի բոլոր ժողովուրդներուն եւ որուն սաղմը ծուարած կը մնայ խորը ամէն թուրք հոգիին: Այս վերադա՜րձը` որպէսզի հանգչին աճիւնները գերեզմանէն իսկ ջնջուած գեղջուկին, որուն արիւնը ահա կը խենթենար ու կը պատուէր խոնարհ հողը իր պապերուն: Ու թլփատութեան փառահեղ հարսնիքներու ու զուգադէպ պայրամներու ատեն, առասպելական շքեղանք ու զեխութիւն: Թուրքերը, իրենց ձրի հարուստներուն ու կողոպուտէ յղփացած աւագանիին գիծով, իրենց նմանը չունին ուրիշ ժողովուրդներու ազնուականութեան մէջ, երբ ուրիշներէ վաստակուած դրամը կը վատնեն: Հիւսիսայգի նման ապշեցուցիչ այս հանդիսանքները կը ջնջուէին կառուցման արագութեամբը: Մեծղի ուրիշ թափօր մը պալատանին<ref>պալատանին ? պալատականը ?</ref>կ՚առաջնորդէր գեղէն դուրս, օրհնութեամբ ու արցունքով, Արեւելքի հին բարքերուն ընդարձակ համանկարը ցուցադրելով այնքան ուրիշ քաղաքակրթութիւններ տեսած այդ մարդերուն: – Մարդեր` որոնք կը չոքէին պաշտօնակալին ոտքին, որպէսզի դնէր անիկա ոտքը կռնակնուն ու հասնէր ասպանդակին: Կիներ` որոնք հանըմներու պարեգօտը կը քսէին իրենց գոց ճակատին ու զինուոր իրենց տղոց վրայ փաշային կիներուն քաղցր աչքն ու պաշտպանութիւնը կը հայցէին…: Ու պարզ կեանքը կը դառնար ետ, խեղճ այդ գեղերուն, հետը բերելով սրբազան, փաթթոցաւոր ձանձրոյթը, որ պարզագոյն իրականութիւնն է այդ բարեկեցիկ, փոքր գեղերուն, միակ մզկիթով, միակ հրապարակով, ուր տուները կը շինուին թթենիի պարտէզներուն թելադրանքով, այսինքն` քաղքիններէն երկու հեղ խոշոր, եւ որոնց մէջ ազազուն տղեկ մը ու նրբենի, բայց դիւթքի պէս զգլխիչ աղջնակ մը կը սպասեն կնիկի ու էրիկի: Ուր, սրճարանը կը համախմբէ բոլոր աշխատող բազուկները, ընդհանրապէս մօտի հայ գեղերէն, ու կը պատկառի ծերերէն, գարգմանակուած` հսկայ իրենց փաթթոցներէն, կզակնուն կախ երկու թիզ մօրուք, եւ ձեռքերնուն` Մէքքէի համրիչները, յօրանջող ու աղօթող, լիրբ ու կատաղի, հանդուրժելով անհաւատը, երբ կ՚աշխատի հացին գնովը, հալածելով անոր հոտն իսկ, երբ անոր մէջ կասկածի մարդը այսինքն` արարա՜ծը, որ նայելու, քալելու, ուզելու, չտալու<ref>չտալու ? զգալու ?</ref>տարրական պահանջները կը փորձէ բանաձեւել: Բայց չէին փակուեր դուռները մեծակառոյց ապարանքին, ուր կոտրտած, դահացած քանի մը հանըմ, իրենց հաստախարիսխ մարմինները պարտկելու անկարող կամ կապկաձեւ իրենց դէմքերը ամրօրէն լաչակած, քիթ ու բերան ալ մէջը ըլլալով, քանի մը սեւամորթ գերիներու տարերկրեայ փառքով ստիպուած իրենք զիրենք խաբելու, սկիզբը կ՚ընէին անդարման, անվերադարձ լքումին, կեանքին այն կտորին, ուր մաշած իրենց մարմինին, ու ա՛լ անգործածելի իրենց հրապոյրներուն արժեւորման համար հազար յոգնութեամբ, նուաստացումով, կորակոր կործանումով գիւտը կ՚ընէին նոր ժմնուկ, աղքատիկ պատանիներու, ցանելու խաղաղ գեղին մէջ ամօթը իրենց ծիրանաւոր տարփանքին, բաշխելով տուներուն խռովք ու արցունք, բաժինք ու արիւն, հալեցնելով պալատին շարժական բոլոր կահերը, ու հալեցնելու ստիպուելով մա՛նաւանդ ոսկեղէնը, որ անոնց բազուկները կը հիւսէր պարմանութեան օրերէն ու պարպուելով գոհարեղէնէն, որ անոնց մատները կը պսակէր արքենի, առնուազն իշխանական գինովութեամբ ու պատկերովը ա՛լ մեռած անկողիններուն ու ա՛լ մեռած ծոցերուն, հալելով մա՛նաւանդ իրենք իրենց շնորհէն, հետզհետէ վերածուելու համար տկռած կուռքի կամ կմախացած չորութեան: Ո՜վ տրտմութիւնը հինցած հանըմներուն, որոնց այտերը կերուած են ներկէն, ու թարթիչները թափած` ծարիրէն: Որոնց կաշին կիրքին աղին մէջ կռնծած, տրեխի<ref>արեխի, սրբագրուած՝ տրեխի</ref>կը փոխուի գարշ մազերուն աղբին ներքեւ: Ու տրտմութիւնը մա՛նաւանդ հինցած պալատներուն, որոնց կը խախտի ծեփը է՛ն առաջ, ճերմակին վրայ դեղին պալարովը ներքին փտումին: Կը պատահէր, որ մահը կամ լքումէն ու ձանձրոյթէն առաջացած անիմանալի ախտեր քանի մը տարիէ փակէին դուռները ընդմիշտ: Սեւամորթ ծառաները թափուէին փողոց, բորոտ շուներու նման, ու պարպէին ապականութեան տակառը գեղին զայրոյթին: Ու հաստատուէին արագիլները, երջանիկ ու անխանգար, ա՛լ շիջած ծխնելոյզներուն: Կամ, կառուցողին բախտին հեռուն ալ շիջումովը պալատը իյնար ակռաներուն տակը ցեցին ու մուկին, ու սղոցին տակը ձիւնին ու բուքին: Օր մը տանիքէն, օր մը ծեփերէն, օր մը վանդակաւոր պատուհաններէն քիչ-քիչ թեւ բանային հատուկոտորներ: Ու հիննալու իսկ չհասած, ինչպէս կը դիտուի երբեմն առոյգ մոյնքով միջին տարիքի մարդերուն մօտը, գեղանի<ref>գեղունի, սրբագրուած՝ գեղանի</ref>` բայց ներսէն փտած պալատը, կտցահար ժամանակին անտես ու անողոք կտուցովը, աշնանամուտին` խիստ հովի մը ճիրաններուն տակ, կամ հսկայ ձիւնի մը հանդարտ, խարդախ գգուանքէն, նստէր ինքնիրեն, տանիքէն հրուած, յարկերը առած գետին իջնալով: Ո՜վ կործանումը մեր պալատներուն: Երբ բազկատարա՛ծ գերանները կը պատմեն մեր փառքը փոշի, ու կու լայ կարծես անոնց վերեւ սաւառ[ն]ուն<ref>սաւառուն ? սաւառնուն</ref>շամանդաղը, ա՜ն` ուր շիթը կայ գուցէ մեր արցունքին եւ կամ հաճոյքին…: Ու բլուրը, աղբերադիրքը, գեղանի պարտէզը, բոլոր մեր սոնքումէն ու սէրէն, անհունաբաղձ մեր սրտին տագնապներէն ու մեր հպարտութեան այդպէս ցցուած կոթողներէն պահէին չոր անուն մը միայն, որ վաւերական ապրանքը կը դառնայ գեղին, ջնջելով իր հեղինակը, բայց դիմանալով բերնէ բերան, տիտղոսելով թաղը, աղբիւրը, այգեստաններերը ու անցնելով հեքիաթին: Ամէն գեղ այդ կողմերը, մօտիկ շրջապատի մը վրայ ունի այդպէս, պէյով, փաշայով, ու թրքական ուրիշ պատուանուններով շքադրուած դիրքեր, փողոցներ,թէքքէներ<ref>Ծնթ. – թէքքէ – իսլամ կրօնական կազմակերպութիւնը ու անոր հաստատութիւնները:</ref>ու սուրբեր, որոնք գողտր հաշտութիւն են ճարած<ref>ջնջ. ստորակէտ</ref>ժամանակէն ու անոր փոշիէն, ու չեն նեղեր հո՛ն` ուր կը շարուի հիմա փոքր ու համեստ կարաւանը աղքատիկ տուներուն: Երբեմն մարդն ալ կարող է սրբագրել մեր ամբարտաւանութիւնը ու լրացնել բնութեան թերին: Ըսած են, ու իրաւունքով` թէ կործանումը խորհրդանիշն է կեանքին…: Կեա՜նքն է ասիկա, դրուած հասողութեանը մեր բազուկներուն: Ինչո՞ւ այս ամէնը, Սողոմենց տղուն ուղեղէն, որ դուրսէն գիտէր պալատներուն փառքը: Բայց շաբաթ մը առաջ, բանտին մէջ, անիկա հանդիպումը ըրած էր տարեկից տղու մը, որ բերուած էր շղթայակապ, արիւնլուայ, պալատ մը կրակած ըլլալուն, երկու կնիկ մորթելու եւ ոստիկան մը սպաննած ըլլալու ամբաստանութեամբ եւ որ կը մերժէր այս վերջին վերագրումը ձայնին բոլոր զօրութեամբը, բայց կը պատմէր հաճոյքով, թէ ինչպէս մտած էր պալատին տանիքէն անձրեւմուտի ճամբով, ըրած Սողոմին նման, ձեղնատակի սողոսկումը ու բացած սա կափարիչը, տախտա՜կը, որուն առջեւն էր Սողոմը հիմա: Տանիքին վրայ բո՞ւ մը, թէ քալող ուրիշ բան մը –ձայն կ՚առնէր տարօրինակ դիւրութեամբ, զարմանալու չափ, քանի որ ականջներուն քովէն հեղեղ կ՚անցնէր– դարձուց զինքը իրականութեան: Թօթուեց գլուխը: Որքան էր տեւած պալատներուն համանկարը, որ տեսիլքի մը կենդանութեամբը դողաց մութին վրայ ու չքացաւ գլխու այդ շարժումով: Միտքը ունի այս արտակարգ նկատուող համապատկերներէն: Երբեմն տասը երկվայրկեանը հազիւ անցնող տեւողութեան մը վրայ մեզի կը մատուցուի ամբողջական վերաքաղը մեր կեանքին, մանրամասնութեանց այնպիսի՛ յստակ հանդէսով, տեւումի այնքա՛ն երկար, շղթայուն զգայնութեամբ մը, որ մենք կը շփոթենք տեսիլքը իրականութեան հետ: Գոցեր էինք մեր աչքը, գիրքի մը էջին: Ապրա՜ծ առնուազն կէս դար, լիալիր ու յորդ ապրումով մը, որ երազին ու քմայքին բոլոր բարիքները կը համադրէ, արագութեամբ, ալիքի մը վրայ: Կը բանանք մեր աչքը: Հոն է գիրքը, նոյն էջին: Մեր մոխրամանին` մեր սիկարը կը վառի գրեթէ նոյն հասակովը, մոխիրի հազիւմիլլիմմը աճած նոյն գարգմանակը կտուցին ու մեր կատուն, մեզի հետ, որ, մեր ազատ թեւին մէջ իր գլուխը դրած` ժամանակը կ՚աղայ իր ռունգերուն ընդմէջէն: Կը նայինք ժամացոյցին: Սլաքները կը պահեն իրենց անկիւնները գրեթէ անաղարտ: Սողոմենց տղան պիտի ունենար այս ապրումները, իր իսկ մորթին վրայ, աւելի ուշ, երբ անոր կեանքին, ու ասոր վրայով, իր ժողովուրդին կեանքին դարերը փռուէին առջին, անկարելի ըսուելու չափ հոծ ու արագ ու ինք ապրէր իր ժողովուրդին դարերը, րոպէական հրթիռներով…: Անցուց անիկա չուանը տանիքը բռնող կեդրոնական սիւնին: Քանի մը շարժումներով հաւասարցուց երկու ծայրերը ու կը պատրաստուէր կախելու զանոնք ցած, երբ ընկրկեցաւ: Գրեթէ շօշափելի ուրուացումով մը բերուած էր իր մօտիկը բանտի երիտասարդը, որ իրեն նման չուանը առած երկու ձեռքերուն մէջ, մարմինը յանձներ էր պարապին: Տեսիլքը ամբողջացուցած էր մարդկեղէն նկարագիրը, ու զերծ էր հատուածական, անյարիր իր ձեւերէն, որոնցմով հալածած էր Սողոմին երեւակայութիւնը կէսօրէն ասդին, գալով թերի ու փախչելով փոքրագոյն շարժումէն: Անշուշտ չունէր անիկա առարկայական հէնքը, որ խենթերուն կամ մահամերձներուն մօտ սովորական է ուղեղին: Բայց ծանրութիւն, շունչ ու ծփանք մօտ են պատկերելու վիճակը, որոնք Սողոմինը եղան, երբ չուանը անցուց ուսերուն տակէն: Փարատած էր անոր վարանքը: Մինչեւ որ անոր ոտքերը դպան տախտակին, վարը, մառանէն, ան ունէր քովիկը բանտի տղան, իրեն պէս կախուած, նոյն չուանին: Ու մարմինը հոսումէն կասեցնելու ու պուտ-պուտ չուանին վստահելու ամէն մէկ ճիգին, բոցաձեւ հրախաղութիւն մը, աչքերուն գունդէն արձակուած, ուրուականը կը մօտեցնէր դէմքի մը շրջանակին: Չուանն ի վար, զոյգ, իրա՛ւ: Կեցաւ: Տախտակամա՞ծը: Մութը կը հոսէր, կը դպէր անոր քունքերուն ու կ՚ընկրկէր: Ցաւած մատներէն իրեն թուեցաւ, որ կայլակ-կայլակ միսերը կը ցատկէին, ու արիւնի շփոթութիւն մը քրտինքի հետ անոր միակ սխալանքը եղաւ այս գերայոյզ ու գերաճիգ րոպէներուն, որոնք ոճիրէն աւելի ծանր կը կշռեն: Մինակ էր սակայն, ու ատիկա լայնցուց իր սիրտը: Ուրուականները գեղի տղոց հզօրագոյն սարսափն են: Հեքիաթը եւ կեանքը, մեռելները եւ ողջերը կը շինեն անոնցմէ հազարներով եւ հասունութիւնը անկարող կը մնայ պատանութեան մէջ այդ թրծուած, կրացած պատկերները խոցելու: Բայց զգաց, որ կը մսէր: Ինչո՞ւ վախ չունէր մա՛նաւանդ գալիքէն: Ու կը զարմանար քրտինքին, որ կը հոսէր «աղբիւրի պէս»: Շնչահեղձող տաք մը, ուժգին հոտերով «ակաղձուն», գործածելու համար գիրքի պատկեր մը, մառանին կու տար մռայլ ու չարագուշակ լայնութիւն մը, գմբէթում մը, որով կը տեւեն մեր մէջ բաղնիքներու բարեխառնութիւնները: Ու այդ հոտերուն վրայէն հարուստ տուներուն ներսը ամբարուած բարիքին դէմ աղքատներուն մէջ մթերուած կարօտն ու նախանձը: Անիկա զմայլանքով կը պատմէր այդ մառանին գանձերը իր ընկերներուն: Կռնակը դարձուցած պատուհաններուն, զետեղեց մոմիկը երկու մատներուն մէջտեղ, բռնկցուց լուցկին ու ձախ ափը գոգաձեւ տաղաւարած աջին, կազմեց գողի լուսամփոփ մը, արգիլելու համար լոյսին տարածումը դէպի ապակիները: Չէր խորհեր, թէ իր պատկերը, լուցկիին զարկովը, ուրուացած էր այդ ապակիներուն եւ որուն մասին վկայութիւն պիտի տար հաց-եփ Մարթան: Բայց կ՚ընէր այս զգուշութիւնները, հետեւելու համար բանտի պատմումներուն: Դողդոջ եւ ուրուային դեղնութեանը մէջ լոյսին, ցցուեցաւ հաճի Աննային հսկայ գուբը, ոտքի, փորով, գլխուն սաղաւարտ, Հեղի քահանայապետին նման, ու քալող, վրան կործելու: Ու անոր շուքին` աւելի փոքրերը, որոնք շարժումի ելան, խոշորցան, գլուխնին թօթուեցին ու անցան: Սողոմը կը սարսռար: Անոնց կանանչ կիտուածներէն լոյսի թափուք մը, լուացուքի ջուր մը կարծես, որ աներեւոյթ աւելէ մը հրուէր ցած, բայց չիջնար: Եղաւ հեքիաթի մը դրուագը, ուր քարէ այդ ձեւ գուբեր մոգական աղօթքով մը կը յորդէին: Եղը կը լեցնէր մառանը, կը հոսէր դուրս, կ՚ողողէր տունը ու կը խղդէր բնակիչները: Եղաւ ուրիշ դրուագը ուրիշ հեքիաթի մը, որուն մէջ նման գուբերէ կը բուսնէին հոն բանտարկուած աղջիկներ, լուսնէն ալ աղուոր, կը մօտենային երիտասարդին, կը պագնէին անոր բերանը ու կը մտնէին կրկին իրենց քարէ դագաղներուն մէջ: Վա՜յը անոր, որ առնէր համը անոնց միսերուն: Անոր տունը կը քանդուէր հիմէն ու վերջնական: Քալեց Սողոմը: Ապուրցուներու<ref>Ծնթ. – ապուրցու – ցորենէ պատրաստուած բազմատեսակ չորեղէն, որ կը դիզուի մազէ հաստատ տոպրակներու մէջ ու կը վերածուի տեսակ-տեսակ կերակուրներու:</ref>պարկերը երկարեցան, հեռացան ու դարձան իրենց տեղը նման ալիքներու, որոնք լայնքին քալելու տեղ բարձրութեան դիմէին: Պատին ամրօրէն կռթնած եւ ուրիշ գետներեսք երկարած բաներուն այս յուզումը, շարժականութիւնը չվրիպեցաւ անոր ուշադրութենէն: Անիկա ընկղմած էր տեսակ մը թմբիրի մէջ, որ երազները կը սկսի կամ կ՚աւարտէ: Չվերցուց աչքերը վեր, ուր խնձորները, թափելու պատրաստ, բայց առկախ, մեծ-մեծ արեան կաթիլներու նման կը դողդողային ու իրենց շրջանակէն կը պատրաստուէին կլոր պարի մը, ետ ու առաջ ճօճումով: Չէր գիտեր, որ բացուած ծակէն պաղ օդը խուժած ուժգին, պատճառ էր կախ պտուղներու այդ իրարանցումին: Դուռին կուշտով օրա՜նը, ուր ճերմակ բամպակը իր կարմիր փաթաթը պատռած գռուզ իր փրփուրը կը դնէր կամարին մուգ փայլին: Ու անուշ բուրում[ը] ռեհանին, որ դեռ չփակուած ծոփերէն, պուլաման կը տարածէր…: Դո՜ւռ: Տեսաւ ու փչեց լոյսը: Ինչո՞ւ: Չէր գիտեր, բայց կար մէկը, որ կը փչէր իր հաշւոյն: Նոյն րոպէին, աչքին առջեւ լոյսին կարմիր լարերը, որդնոտ ջուրին մէջ զեռուն ճճիներուն նման, դիմացան, ոստում ըրին ու մեռան: Շօշափեց կղպանքը: Եւրոպական: Չէր մտածեր ընելիքներուն, որոնք ինքնաբեր էին ու որոշ, նախաւոր կարգադրութեամբ մը կարծես: Դուրը ըրաւ իր խուլ փորձերը, չափումները, անկիւններուն մէջ ճիգերը: Ոչ մէկ աճապարանք: Այդպէս էր անիկա, յարգելու համար բանտին տուիքները, որոնք ամէն գնով կը հարուածեն արագութիւնը, նոյնիսկ գնդակէն փախուստին ատենը: Ոչ իսկ, հեռաւոր նշմարանք մը կար վրան, վախէն, արթնցողի մը հաւանական աղաղակէն: Այս վստահութիւնը ճակատագրին վրայ մեծ մարդոց առաքինութիւններէն մէկն է կ՚ըսեն, ու իրաւացի անիկա` պզտիկներու, ինչպէս ոճրագործներուն ալ մօտը: Սողոմենց տղան կը զգար, թէ օգնող կար իրեն: Ան իր քով գտաւ կրկին բանտի տղան, որ ըրած էր դուռները բաց, առանց շշուկի` դուրին լեզուովը փետտելով փականքներուն լեզուները: Այնքան մօտն էր շանզաւակ տղան, որ կեցուց աշխատանքը, նեղուած գրեթէ անոր շունչէն, որ սուլոցի նման բանով մը կը դպէր ականջներուն: Ինչո՞ւ ճիշդ չէր դատեր, քանի որ քունքի երակին զայրագին զարկն էր պատճառը այդ զգայութիւններուն: Ստիպուեցաւ սակայն սրբելու աչքերը, որոնք կ՚այրէին աղջուր առած վէրքի մը կսկիծովը: Քրտի՜նքը, ո՜ւր էր ակը ատ շանջուրին: Մէկ շարժումով թրջեր էր թաշկինակը: Ու աղի այդ հոտը, որ մէջքէն դուրս բերաւ գունաւոր կտաւը, անոր մտքին մէջ արթնցուց յիշատակը շարոցի գողութեան մը, կատարուած շատ կանուխ, սանկ եօթը-ութ տարի առաջ, որ յանգած էր հօրը հեկեկագին լացին: Յուզուած էր արդար մարդը տղան տեսնելով արդէն հպատակ սադայէլին արքայութեան: Ու իր ալ լա՜ցը: Ու Սաղմոս ու Նարեկ: Շաբաթ մը անիկա չէր կրցած ուղիղ նայիլ հօրը աչքերուն: Հին մաքրութեան յանկարծակի այս այցը, ոճիրին իսկ աղիքին մէջը, կոտրեց պահ մը անոր թափը: Անոր ինկաւ նկուն վիճակը թանկագին ու անկանգնելի բան մը կոտրողին ու մնաց սուզուած, մինչ ափին մէջ գուբին կոթը կը կոտտար: Երկաթներն ալ սիրտ կ՚ունենան երբեմն: Մո՞ւկ էր ճուաց, թէ դուրսէն, գիշերային թռչուն մը դպաւ ապակիին: Օտարին մուտքը ստրջանքի այս պահէն ներս ունեցաւ անհրաժեշտ անդրադարձը: Անիկա վճռապէս գիտէր, որ պարտաւոր էր բանալ դուռը, ազատելու համար առնուազն մուկի սա թակարդէն: Երկաթը խոշտանգեց փականքին կամուրջները, ճեղքեց փայտին եւ պողպատին միացման գիծը: Պրկում մը` ու կղպանքը տեղի տուաւ: Նալպանտենց Սերոբը չէր կասկածեր, որ հնօրեայ կոպղէքը փոխանակած<ref>փոխանակած ? փոխարինած ?</ref>ատեն եւրոպական ապրանքով, վիրաւորած էր տախտակին մարմինը: Չդիմացողը ան էր: Փականքը փլաւ անոր ափին մէջ: Ու ասոր անկումը դուռը բերաւ ետ, ինքնաբերաբար: Մուկէն վախցող հաճի Աննան դուռներուն ծխնիները կ՚եղէր, ազատելու համար ականջները անոնց ճռինչէն: Առանց փոքր իսկ ճիչի` դուռը գնաց կռնակին: Հազիւ թէ ոտքը դուրս, մեծ սրահին մէջ, զգաց, որ ձայն կար: Ու այս զգայութիւնը ոգեւորեց զինքը: Իր մէջէն պոռացող ձայնին ուժգնութիւնը զինքը ըրած էր ճշմարիտ «կաթսայ» մը: Զովութիւնն էր միջամտողը, իր զգայարանքները զետեղելու համար իրենց հունին: Հաճոյքով մտիկ ըրաւ, ուրախ` որ կը խառնուէր դուրսի կեանքին: Ձայնը կու գար պառաւին սենեակէն: Պարզ իր ականջին երկարումը ապահովցուց զինքը ուրիշի պակասովը: Յառաջացաւ անիկա դէպի անոր դուռը: Տախտակները այրեցին բոպիկ իր ոտքերը: Ինչո՞ւ նոր զգաց ատիկա: Բայց ո՞ւր, կօշիկները: Նեղուեցաւ յիմարութեանը համար, վասնզի յիշեց: Պարտէզն էր թողած, սանդուխի ոտքին: Բանտի պատմութիւնները այս կարգի անկարեւոր դիպուածները կը տանէին բարձր իմաստի: Գլխարկ, կօշիկ, ծխատուփ, թաշկինակ, լաթի կտոր աւելի երկիւղալի, էին, քան ականտես վկաները, որոնք կրնային կաշառուիլ, սխալիլ կամ հերքուիլ: Միտքը դրաւ, առաջին իսկ պատեհութեամբ, դառնալ պարտէզ ու անհետ ընել վտանգը: Այսպէս դասաւորելէ ետքը ինչ որ պիտի կատարուէր գուցէ ժամեր ետքը` անիկա դիմաւորեց իրականութիւնը: Տէր` իր ջիղերուն: Հեռու` ոճիրին մղձաւանջէն: Պարզ, որոշ, կտրուկ: Կոկոզած` ըլլալու համար աւելի մօտ տախտակամածին: Նոյնիսկ տալու չափ ականջը տախտակին: Մաքսանենգներն ու որսորդները այդ ձեւով ձայնը որսալու շատ դրուագներ տուած էին անոր անգիտակցութեան: Լսա՞ծը: -Հեծքեր, շարժումի փոքր կտորներ, բոլորովին յստակ, իրենց ուղղութեան գիծերովը: Դաշտի աշխատողները ունին բացառիկ ականջ ձայնի լարերը ճշդելու ու տեղաւորելու: Խուլ թաւալում: Տեսաւ, որ երեք ուղղութիւններ կը պահէր իր ականջին հասողութեանը տակ, – սանդուխը, որ բակէն փողոցէն կը խօսի: Դո՛ւռը, երկփեղկ, ճակատէն, ուր Նալպանտենց Աղուորը, ա՜ն` որ այս առտու ուրացեր էր զինքը, եւ անոր էրիկը կը պառկէին: Ու աջին` պառաւին դուռը, որ կարեւորագոյնն էր այդ երեք ուղղութիւններուն: Աւելի որոշ ու լայնկեկ ձա՛յն մը: – Մէկն էր, որ կը շրջուէր մէկ կողմէն միւսին: Սողոմենց տղան անծանօթ էր Նալպանտենց անկողիններուն, չորս հատ վրայէ վրայ, ուր պառկողը կը թաղուէր, տառացի կերպով: Ու անոր այցելեց առաջին անկողինը Նալպանտենց հարսին: Աչքին տունէն լոյսեր թռան պատկերին զուգահեռ: Կատարեալ արարողութիւն էր անոր մէջ դառնալ մէկ կողմէն միւսը, երբ մարմինը ըլլար գէր կամ տկար: Դարձող կոյտը պառաւինն էր: Սողոմը կը ճշդէր, տպաւորութիւնը կը կշռէր ու կը զետեղէր: Առաջին վայրկեաններուն ոճրագործը լայն է ու խաղաղ: «Նալպանտենց հունտը կտրելու» երդումով կապուած սա տղան ուրկէ՞ սկսէր պիտի իր մահացու աշխատանքը: Մտաբերեց վայրկեան մը կրակել ու փախչիլ: Բայց նոյն րոպէին իսկ արհամարհեց իր յիմարութիւնը: Տախտակները յարդ չէին, ոչ ալ պատերը չոր խոտ: Հապա մէջիննե՞րը: Բանտին մէջ կրկնուած իմաստութիւնն էր, – չաճապարել: Բակէն հաւ մը, իբր թէ ճեղքէ մը, պատռեց մութը ու խօսեցաւ, սուր ու կճան, ա՛յնքան` որ նախապաշարումին ալ նպաստովը, որ խօսող հաւերը չարագուշակ ու կորստաբեր կը նկատէ, մազերը եղան փուշ-փուշ: Անոր յաջորդեց մլաւիւն մը, լայն, խոր, ամբողջ տունին ընդերքէն ըսես բխած, ուր բանակ մը կատու սխալ չէր կարդալ: Նոյն րոպէին, սանդուխի կողմէն, մութը դիւային բան մը եղաւ: Մէկը ըսես դրաւ անոր մէջ զոյգ մը կանանչ կրակ, տժգոյն, իրարմէ քիչ բաց, նիհար մոմի լեզուակներ, պահէ պահ աղօտ, բայց անկայուն, փոխելով ձեւ ու ծաւալ: Մո՞ւթը կը ծնէր այդ օձի կտորները, որոնց մէջէն լոյսը ատանկ կը հեւար ու կը դողար: Յանկարծահոս սարսուռ մը –վախը շատ արագ կը թաղէ իր ետին իր ուղեղային մասը, յայտնուելու համար իբր բնախօսական, այսինքն` մեր կամքէն անկախ երեւոյթ– թօթուեց զայն: Վժացին ականջները: Ոտքին տակ, կակո՛ւղ, տախտակը: Բաւական ժամ հոլովեր ու ժամագիրք էր կարդացեր անիկա, ու լսած` մեղքէն ու անոր բիւրազան ձեւերէն, Յայսմաւուրքի ընթերցուածներով, որպէսզի իր գերագրգռութեան մէջ չըլլար ենթակայ պատանութեան ուժգին այն զգայութիւններուն, որոնք սարսափին, մեղքէն սարսափին ճամբաներէն կը հաւաքուին մեր անգիտակից եսին խորը ու կը պահեն իրենց թարմութիւնը մինչեւ դուռները մեր հասունութեան: Մօտ էր անիկա լուծուած միսի պէս թափելու գետին, եթէ չկրկնուէր մլաւիւնը, որ կը խորտակէր վախին կապերը ու անոր կը դարձնէր իրականութեան զգայարանքը: Կատո՛ւն: Տունինը` քանի որ իր սրունքներուն վրայ անոր ստեւէն կակուղ գգուանք մը կը սահէր, պոչը անդադար վեր-վեր, հասնելով երբեմն երեսներուն: Երկարեց ձեռքը անոր գլուխին: Բոմբոնն էր, մռլտուքէն ծանօթ, ճիտին դեռ ունենալով բուրդէ գեղեցիկ բոժոժիկը, թաղեցիներէն անունը առած Նալպանտենց հարսին, անոր պէս սիրուն, լեցուն, նազոտ, բայց … բազմածին: Կ՚ախորժէր անկէ Սողոմը, ատենին, ընդունելով չորքոտանին իր անկողինը ու դողալով հարուստ անոր մուշտակին վրայ, ուր կ՚ենթադրէր հոտը, հանգչա՛ծ, Նալպանտենց հարսին, որուն կրունկներէն անբաժան կը պտտէր անիկա գիշեր ու ցերեկ` եթէ սիրային արկածներու շրջանը դադրէր: Ու անոր մուշտակը, սա դժուար պահուն, խառնուած` հոտի, պատկերի, ու օր մը առնուած ու պահեստի նետուած զգայութեանց, զարմացնող դիւրութեամբ մը կը շինէր անոր անցեալին շատ որոշ կտորները, հոգով մը, արցունքով մը կամ ուրախութեան ծուէնով մը շրջանակուած, ու ինկած` ծովին մէջը ներկային: Նայեցէք ամէնքդ ալ ձեր ետին ու պիտի գտնէք այդ մանրուքներէն: Անհաս են միտքին ճամբաները: Ի՞նչ գործ ունէր այդ կատուն հոս: Հոտ առած` անշուշտ քանի որ ձգեր էր սիրուըտուքի հանդէս մը խցիկին տանիքէն ու վազեր վեր: Անիկա յիշեց լսած ըլլալ կատուներու ժողովը, երբ անձրեւմուտին կափարիչը զբաղած էր մաքրելու հողերէն: Ու կը դառնար կակուղ անասունը տղուն չորս բոլորը, իր մռլտուքը վերցուցած սովորականէն վեր աստիճանի մը, ա՛յնքան` որ մարդու ներկայութիւն գուժող բան մը կ՚աւելցնէր տեսարանին: Մտածե՞ց, թէ ուրիշ մղումի մը հնազանդելով դպաւ անասունին, ցաւցնելու չափ, որ այս անգամ ուղղուեցաւ մառան, մուկերու կայսրութեան այդ արգելափակ քաղաքը, ուր օրով արտօնուած էր մուտք ունենալու: Հոն, անոր մլաւիւնը եղաւ ողբական, առատ, լեցնելու ու դողացնելու չափ ոճրատիպ լռութիւնը սրահին ու յորդելու համար դէպի փակ սենեակները: – Մերե՜թ, – շշնջաց անիկա ու խոյացաւ դէպի մառանը: Անիկա չէր զգար աղմուկը իր քայլերուն, որոնք ըլլալու էին չափէն վեր, ու վտանգող` սա ահաւոր լարումին մէջ: Չկար կատուն: Գուբերուն տակովը, խորշէ խորշ, մարելով ու վառելով նեղ կրակը իր աչքերուն, կատուն կը շարունակէր նուալ: Առաստաղէն բաց մո՞ւտքն էր զայն անհանգիստ ընողը, թէ ընկերները հրաւիրելու նազոտ ռազմավարութիւն մը: Արդարեւ, նոյն պահուն, սանդուխի գլխուն նոյներանգ ուրիշ ձայն մը, ու երկու աչքի կտորներ: Յետոյ` ուրիշ մը: Յետոյ` չորրորդ մը: Մռլտուն, անհամբեր, վարանոտ: Ամբողջ այդ խժլտո՛ւքը: Ու բացխփումը<ref>բաց խփումը, սրբագրուած՝ բացխփումը</ref>անոնց գիծէ աչքերուն, լայնցող ու նեղցող, անհանգիստ խառնակ ու բզկտող կճրտումով մը: – Կատուներու հարսնի՜ք: Ծիծաղեցաւ Սողոմենց տղան, բայց չընդհանրացուց: Բոլորին ալ կոկորդին մէջ կը կարդացուէր խուլ ու եղերական անհամբերութիւնը, որով կենդանիները կը հանգիտեն սեռային գործողութիւնը: Ատենը գտա՜ծ էին շանզաւակները: Սխալ կը մտածէր սակայն: Կատուներով ստեղծուած այս իրարանցումը, տագնապն էր, որ տարօրինակ կերպով դիւրացուց գործադրութիւնը իր ծրագրին: Ափը դաշոյնին կոթին, որ սառի պէս պաղ թուեցաւ իրեն, նոյնիսկ միակ պաղ բանը շուրջէն ու վրայէն, քանի որ քունքերէն հեղուկ կրակ կը հոսէր` անիկա դարձաւ սենեակները: Ու դարձաւ թեթեւ, թօթուըւած, բոլորովին ազատ մեղքէն ու խայթէն: Րոպէ մը միտքը թուլցաւ արտասովոր պրկումին տակ, որով մարմինը կը տիրէր շարժական, դէպի քայքայում հակած իր դիրքին: Պարապ նոյն ատեն, այդ միտքը, որ չէր այցուեր ընելիքին, հեռանկարին, թափուելիք արիւնին ու արձակուելիք հրդեհին պատկերներէն, բոլորն ալ մէյ-մէկ պահարան<ref>պահարան [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>բանտուած մահավճիռներու նման, վրայէ վրա՛յ խորը անոր ուղեղին: Մէկը նստաւ անկողինին մէջ: Այդ շարժումին հեծքերը աղմկեցին ու խոշորցուցին լռութիւնը: Դաշոյնը դուրս էր պատենքէն, ու դուրս` երկաթի պէս դէգ բազուկի մը ծայրին: Շունչը բռնած` փակաւ անիկա, լման հասակովը պառաւի դուռին: Լռութիւնը սեւ հեղուկի մը նման կը պճպճար անոր քունքերուն ու չեղող զանգակէ մը ինչպէս կը ժայթքէր կամարներուն տակ անոր ուղեղին, հիմա ընդարձակ պալատ, որուն դուռները կը բանար իրեն նման ուրիշ գող մը այս ռազմագիտութեամբ, այսինքն` թողելով, որ բացուէին անոնք ներսէն ու թաթը կատուի մը ճիրանին նման իյնար դուրս ծռող գլուխին: Խոր ապահովութիւն մը ու արիւնի ծարաւ մը իրար լրացնէին անոր մէջ: Պառաւին այսքան մօտիկ, գրեթէ լման ընկղմած իրմէն հոսող ոճրային հեղանուտին մէջ` անիկա յստակ գծեց իր ընելիքը, փայլակնաձեւ ուրուադրումով: Ոճիրին որոշումէն յետոյ, ձեւին վրայ ալ սա վճռական կաղապարումը բերին անոր լայն ու պաղարիւն ազատութիւն: Բան մը դպաւ անոր սրունքներուն: Պո՛չն էր Բոմբոնին: Այնքան հեշտ, որ անիկա սարսռաց, կարծես զգալով բերանը Նալպանտենց հարսին: Ու մառանը դէպի, հատ-հատ, սանդուխին միւս գլուխէն ողբանուագը կատուներուն, խարտոցի պէս խիստ, խառնակ, մեծաղաղակ: Տունը լման թունդ էր ելեր այն եղերական երաժշտութեան մէջ, որով, ձմեռ գիշերներուն, ձիւնէն ետքը, տանիքները կ՚ըլլան այլապէս երկիւղագին…: Ներսէն դարձը բանալիին, մանրուք երկաթի պէս, քսքսուած մութին մեծ քարին: Կատուները քարացան: Բայց անոնց աչքերը լոյսի եռուն կտորներու նման, կ՚աւրուէին ու կը շինուէին, շուտ, կարծես մութէն ծնած լուսէ ճճիներ որոնք սողային խաւարին սեւ մարմարին վրայ: Անիկա յիշեց զարհուրելի պատկեր մը: Անապատին մէջ Աբբա Մարկոսին, թէ Հայր Անտոնին քարայրէն –անունները զոյգ կը տեսնէր ու չէր գիտեր պատճառը–, երբ մութին վրայ կը շինուէին աչքերը հարիւրաւոր շնագայլերու, յետոյ` դէմքերը, յետոյ` փորոտիքը, ու ասոնցմէ` երկարաձիգ խողովակ մը, որ մէկ ծայրո՛վը կը յանգէր դժոխքի բերանին ու կը քաշէր,<ref>յաւելում ստորակէտի</ref>ջրհանի մը նման, սանդարամետէն կրակը ու կը թափէր խաւարին վրայ փերթ-փերթ թանձրկեկ բաներ, այրող միսի սուր հոտով մը առաջանալով դէպի բազկատարած աղօթողը, լզելու համար բորոտած, որդնոտած անոր ծունկերը, ամիսներով ծնրադրելէն աւազին ու կոպիճներուն վրայ…: Հին յեղում մըն էր ասիկա, որուն իրադարձութեանց կարգ մը մասերը կը շեղէին«Վարք սրբոց»ի նուիրագործուած պատմումէն, ու ատով` գտած աւելի լայն ծաւալ, պաշտպանուելով, հերքուելով, ու նման ամէն հերքուածի, ստեղծելով կռիւ ու շատ-գիտցուկ տգէտներուն մէջ, «բորոտ»ներուն քսուած ու հրեաներուն հետ վէճի բռնուած մարդեր: Ներսէն քաշուեցաւ ետ ապահովութեան մղլակը, թեթեւ ճռինչով ու գէշ վէրքով ձայնոտ կոկորդէ մը ինչպէս: Արագ անցաւ պատկերը Մածունենց Մածունին, որուն ձայնը կտրտեր էր վէրքը, որ գեղերուն մէջ «գէշ» կ՚որակուի, եւ նորերուն մէջ` սիֆիլիս: Այդ ձայնին հետ համագիծ` Սողոմին մարմինը հրած էր դուռը ներս: Կատուի շատ հզօր ճիչ մը –Սողոմը կոխած էր Բոմբոնին տոտիկին– գրաւեց պահը, յաղթեց պառաւին կանչին, որ չկրցաւ ամբողջանալ անոր կոկորդին մէջ: Տղուն մատները իրենց օղակին մէջ թխմած էին իւղոտ ու թոյլ միսի այդ կտորը: Անոր ուղեղին ցաթեց յանկարծ, ու նոյն ակնթարթին աւելցաւ բազուկներուն պատկերը բանտակից տղուն: Ու իր մատներուն մէջ խորշոմոտ այդ մորթը վերածուեցաւ ողորկ այն բանին, որ նկարած էր<ref>նկարուած էր, սրբագրուած՝ նկարած էր</ref>թուրք պատանին, ան ալ օղակած վիզը գէր ու կատղած կնիկի մը: Ի՞նչ արագութեամբ մէկ պատկերէն միւսը այս անցքը կ՚ունենար տեղի ու երկու զգայութիւնները կը համախառնէր: Պատանին տուած էր այդ միսը պատկերին տակ մետաքս ու իւղոտ կծիկի մը, որ չի սեղմուիր մատներուդ մէջ ու կը յորդի ճեղքերէն: Նոյն ատեն այդ կնիկին կատղած սեռն ալ անցեր էր անոր ջղային կեդրոններէն ու զգացած հզօր տռիփը, որ հզօր էր բաւական` մայրը խղդելու չափ անոր արգանդին մէջ ու խլելու արուն իր իսկ աղջկան բազուկներէն: Պէ՞տք ունէր Սողոմենց տղան մտապատկերի սա նպաստին: Թերեւս: Անոր մորթը խտղտեցաւ իր երեսէն: Ան զգացեր էր շունչին ջերմութիւնը, օդ գտնելու համար ինքզինքը պատռտող ու ձեռքերը գործածելու անկարող պառաւէն: Բայց երբ կապուած էր կոկորդը, ոտքերը կ՚ընէին օգնութեան կանչը: Սողոմը ծունկով զարկաւ գէր անոր զիստերուն: Սպաննե՞լ: Չէր մտածեր անոր: Ո՞վ բերաւ անոնց շուրջը հոգեւարքի ծանրութիւն մը: Հոգեւարքը գեղին մէջ կեանքին հզօրագոյն եղելութիւնն է: Մահամերձին վերջին շունչէն մասեր, աւանդութեան մը համաձայն, հոգին է, որ կը փոխադրեն մարմինէն դուրս, ու հոգին որքան ալ թարախոտած մեղքին վէրքովը, մաս կը կազմէ Աստուծոյ: Սովորութիւն է զգուշանալ ընդունելէ իր երեսին<ref>ջնջ. ստորակէտ</ref>ելլելիք հոգիին սա շփումը: Բայց թուրք տղան ոլորեր էր ուժգին: Ու կ՚ոլորէր տակաւին Սողոմին ալ բազուկներով հաճի Աննային վիզը, եղի տիկ մը կապելու չափ ուժ փոխադրելով անոր մատներուն լծակին: Որքա՞ն երկար էր տեւած այդ գալարումը: Ու նման զգայութիւն մը անիկա չունէր ատկէ առաջ: Պառաւը թուլցաւ, իջաւ իր ծունկերուն` ինչպէս սիւն մը, կործեցաւ քովնտի, երկայն ու ծանր տակառի մը նման: Շրջած սափորէ մը ինչպէս, ինկած տեղէն, հոսուն հեղուկը յիշեցնող փոքր ու ընդյատակի շարունակուող աղաղակի՛կ մը, խաչաձեւուած քանի մը կցկտուր հռնդիւնէ: Հոգի՞ն էր, որ կը փետտէր իր թեւերը մարմինին ուռկանէն ու ցեխէն: Բայց ձայներ կային, բաբախող` տախտակամածին վրայ, ոտքերու քսքսուն զարկով մը, ինչպէս մորթուած հաւէ մը: Թեւերու, կուշտի, կռնակի սօսափ մը, անկողինին վրայ ճնշումէ մը առաջացած: Երբեմն մեր մարմինը կը զգայ անլուր բաներ: Ու կը լսէ լռութիւններ, որոնք կը փորեն մեր գանկը, ոսկի ուրագ մը ինչպէս պիտի ընէր մեղքի թաղարէ մը: Դիտեց, որ մատները չէին քակուած իրենց աղեղէն: Դիտեց, որ կուրծքը կը քսուէր<ref>կը քսուէին, սրբագրուած՝ կը քսուէր</ref>հաճի Աննային լիխպ ծիծերուն, գարշագին ու մեռելի՜: Դիտեց, որ ափերը իրենց կեդրոնին վրայ որոտագին զարկ էին ու կը կոտտային, ձայն ելած բերաններու նման: Խոշոր թօթուըւու՛ք մը, որ ցնցեց ամբողջ սենեակը: Սողոմին մատները փրթած էին իրենց աղեղումէն: Կարծես մէկ բաժնէր ցուցամատին ու բթամատին եռանկիւնին կողերը ու նետէր հեռու: Գորո՞վ, յուզո՞ւմ, մահուան թեւերուն եղեա՞մը, որ մեռելին շուրջը կը պտղի<ref>կը պաղի, սրբագրուած՝ կը պտղի</ref>ու մեր սիրտը ջուրի կը վերածէ այնքան դիւրաւ: Հզօր կսկծանք մը զայն մօտեցուց պառկողներուն, պառկողին տանջանքին: Ի՜նչ օտար էր սակայն անիկա գութին, որ տկարութիւն է այնքան յաճախ: Ի՜նչ օտար էր անիկա ատելութեան, որ տկարութիւնն է ուժին: Անոր աչքին մօտերէն կրակներ թռան ու մարեցան: Ու լռութիւն: Պառաւին մարմինը դադրած էր իր հեծկլտուքէն, դադրած այն ցած շշուկէն ալ, որ շարժումի պակասէն կը գծուի ու զայն կը փոխարինէ: Ինք տարօրէ՜ն յոգնած, բերնին մէջ մոխրի համով մը ու աղջուրի մէջ թթուած իր կոկորդովը: Սեմին, կատուներ, աւելի քան աղմկոտ, չկրնալով մօտենալ, ոչ ալ հեռանալ, քանի որ Բոմբոնը կը թափառէր քովերը անկողինին` ինչպէս կը յայտնուէր ատիկա, կրակի գոյն աչքերուն յարափոփոխ գիծէն: Բոմբոնին քիթը լեղի լացի նմանող մռլտուքով մը շրջանը կ՚ընէր պառաւին ոտքերուն, երգեցիկ, ու տպաւորիչ` ինչպէս գովք զրուցող կնիկ մը, փնտռելով հոգի՞ն, շու՞նչը ու չգտնելո՜վ: Յանկարծ հզօր ցանկութիւն մը Սողոմին մէջ, լոյսի՛, աչքի զգայութիւններու: Խորհեցա՞ւ, թէ ինչո՜ւ չէր կարելի լուցկի զարնել: Բայց չելաւ շարժումը մատներէն: Պառաւին հետ դէմ դէմի գալու վախը, թէ ուրիշ բան մը կ՚արգիլէր զինքը: Դուրսը, այսինքն` փողոցին վրայ, քսան քայլ վարօք, քաղցուն եփելուն հերթը կ՚անցնէր հաց-եփ Մարթային: Ու եղան այն փոքր, սովորական բառերը, երկարումները, ժամանակի աղցուկ բաները, որոնցմով կը յօրինուի պարապ` բայց յարատեւ հէնքը կեանքերուն: Այսօր մեր աղքատութեան ներկը, վաղը մեր տարփանքին գոլը, ուրիշ օր մը մեր յիմարութեանց աղուամազը պիտի թափենք այդ կտաւին վրայ, որ անխուսափելի կերպով ծեծուած ու ծեծուած տեւողութեան թակէն, ճերմկի պիտի ու կազմէ մեր յետնագոյն արդուզարդը, պատենքը, գերեզմանի մուտքին: Հէ՜յ յիմարութիւնը մեր բոլոր փափաքներուն, վաթսուն տարիները հաճի Աննային: Որոնց օրերը ի՜նչ կարկուտէ կամ ոսկիէ կաղապարուած իբր մեռելաքար նետուեցան անդունդին մէջը սա երկարած միսին ու հատան, ինչպէս ճախարակէ մը, մատներու օղակին: Քաղցր քանի մը խօսք ալ բացին թեւ աշխատող Մարթայէն ու մութին ճամբովը յստակ, լուսաւոր հասան Սողոմին: Բայց այնքան պարզ, սրտագին այդ բառերը անկարող եղան Սողոմին [մէջ]<ref>յաւելում բառի՝ մէջ ?</ref>արթնցնելու մարդկեղէն տարրը: Գուցէ երկարատեւ ձգտումն էր, որ ժխտական կ՚ընէր անոր հոգին, վանող` ամէն գողտր բանի: Գուցէ տարփա՜նքը, որ կը ղեկավարէր ամբողջ այս ողբերգութիւնը, Ուստիանին այգի դարձէն ի վեր: Յետոյ, երբ մենք կը մտնենք, արտասովոր, վճռական կացութիւններու մէջ, կը մտնենք ամբողջ, փակած դուռները միւս բոլոր կարելիութեանց: Գութը` ինչպէս վախը, մտածումը` ինչպէս հաշիւը տկարութիւններ են անոր համար, որ դուրը կը դնէ դաշոյնին քով, մէջքին` չուան ու լուցկին, ու մտքին` սպանդը, անասնական ու պարզ, ինչպէս պարտի եղած ըլլալ անիկա, դարեր ու դարեր մեր նախնիքներուն արիւնին մէջ, երբ իրար ուտելու համար իրենց պայքարէն ետքը, տաք-տաք կը բաժնէին միսերը պարտուածներուն: Խածաւ անիկա ակռաները ու անոր այնպէս եկաւ, թէ ամբողջ Նալպանտենց տունը կ՚աղար, փոշի կ՚ընէր ծնօտներուն երկանքին տակ: Արագ-արագ ստեղ կը փոխէր անոր միտքը, միշտ գիշախանձ լարերու վրայով: Ո՞վ պղինձ<ref>յաւելում պակսող բառի՝ պղինձ</ref>դարձուց անոր մարմինը, որ թուլութենէն բոլորովին հեռու, խտութիւն մըն էր, կարծրութիւն մը, կարծես իր իսկ ակռաներուն տակ ընդունած այդ կշիռը: Բայց տարօրինակ էր, որ այդ պղինձը ծեծին տակն ըլլար խուլ, հեռաւոր ասեղներու, շատ վարերէն ուղղուած դէպի սիրտը ու ծակծկելով կակուղ խմորը, – միակ թոյլ մասը անոր մոլեգնած, խենթեցած հոգիին: Ակռաները կրկին աղացին, փրթած դաժան զսպանակէն, որ առաձիգ էր իրմէն` մինչեւ պառաւին մարմինը երկարելու չափ: Բայց ի՛նչ խեղճ բան էր ծամածը: Ծամա՜ծը: Ինչ կը ծամէ տասնութամեայ տղան, մօտիկը քսանամենի կնիկի մը, որ անոր օրերուն վրայ ցաթեց անկարելի երազի մը պէս ու զայն ապրեցուց քանի մը գիշեր հեռու, դուրս մեր աշխարհէն: Անիկա մանուկի մը նման առքին, գինովութեան մէջն էր Նալպանտենց հարսին: Մա՞հը: Այսինքն` պորտէն կռնակը գտնելիք դաշո՞յնը: Յիմա՜ր: Ո՞վ ըսաւ, փսփսաց իրեն, թէ բաց էին անոր թեւերն ու ծոցը իր առաջին հարուածին: Ուրկէ՞ այս անտեղի ապահովութիւնը, երբ մէկուկէս օրէ ի վեր անիկա գրեթէ անասունի մը պէս, խելացնոր թափառեր էր հակառակին փաստովը: Ո՞վ կը սորվեցնէ մեզի ստուգութիւններ, կասկածելի, դիւրաբեկ, կիներու լեզուէն ու ծոցէն: Բայց պատկերը, հերքում ըլլալէ առաջ, պատկեր է մեր ներսը, այսինքն` փափկացում, կնիկի ծոց, խենթութիւն: Գաղջ այս նկարը գրեթէ կը հալէր իր իսկ քաղցրութեան տակ ու անոր ուղեղին մէջ հոսո՜ւմը գոյնին ու ձեւին: Մահով չափուած, մահուան վրայ տարածուող: Նոր անդրադարձաւ, որ քսանչորս ժամէ ի վեր անոր հոգիին կեդրոնական զգայութիւնը, գունաւորումը կու գար մեռնելու, մեռցնելու ոլորտէ մը: Ո՞վ ըսաւ իրեն, որ ծռի, ցած, մտիկ ընելու համար շունչը: Ի՜նչ պէտք ունէր փնտռելու սա զանազանութիւնը ընդմէջ մահուան ու նուաղումին: Ի՜նչ կ՚ուզէր մահէն: Բայց անիկա ստիպուած` բացաւ իր մտքին դուռը հիմնական միւս հոսանքին: Կատաղի կերպով իր ուզա՜ծը: Ա՛ն` որ զինքը նետեր էր հոգին տոպրակը դնելու խենթութեան ու տանիքներէ առաջնորդեր էր զինքը մինչեւ դուռը Նալպանտենց հարսին: Պառա՞ւը: Պատահական ու անխելք խոչընդոտ մը, որ պիտի քաւէր իր անխելքութիւնը: Չկար պառկողին վրայ շունչ: Շօշափեց երեսները, – կիսաջերմ, գրեթէ բնական, կնիկի, թոռմած ալ: Ո՞ղջ: – Այսինքն գոցած` քիթը, առակին որսորդին նման, արջու ցռուկին ներքեւ: Ինչպէ՜ս ընկրկեցաւ հաւանական, թերեւս իրաւ այդ բանէն: Այս տարտամէն` վերադա՞րձը դէպի բռնութիւնը իր սիրոյն: Որքան յստակ զգաց, որ եկած էր հոս, միայն ու միայն Աղուորին համար: Բայց զգացումէն դուրս բան մըն էր իր մէջ ատիկա: Անոր տարփանքը հետեւած էր, կը հետեւէր անոր, ինչպէս ամպի մը թեւէն իր թռիչները ամփոփած գիշակեր թռչուն մը, որ կ՚ընտրէ վայրկեանը ու կը նետուի որսին: Ինչպէ՜ս այրած, մաղմաղ այրած կարօտով մը անիկա կը գալարէր ո՛չ թէ բազուկները, այլ` իր ամբողջ առնութիւնը, ուզելով, թուրի մը բերնին ուժգնութեամբը, ներսի հարսը: Կոկորդին անցքով այդ յուզումը մեղուի բուռն խայթում մը եղաւ, որ ակռաներուն տակը փուշ-փուշ մխուեցաւ: Անիկա չզարմացաւ, երբ այդ գիծով գտաւ ինքզինքը փոխակերպուած բանտի իր ընկերին: Այդպէս էր պատմեր թուրքին տղան իր պապակը իր սիրածին միսէն: Այդպէս էր նկարեր թուրքին տղան ակռաներուն ցաւը, երբ սպաննելու համար խածեր էր սիրածին մայրը ու փրցուցեր պտուկները անոր ծիծերուն, ձիթապտուղի պէս լեղի ու փո՜ւտ: Փոխանակ խրտչելու` անիկա ապահովուեցաւ նոյնիսկ: Կը սպասէ՜ր արդէն այդ ուրուային նպաստին: Զգաց, որ դաշոյնը ափին էր ելեր: Ե՞րբ: Ու զգա՜ց շարժումը անոր վայրագ, ոճրային այն թրթիռով, որուն հանդիսատես էր եղեր քանի՜-քանի՜ անգամներ, գեղամէջի կռիւներուն, երբ գինովը կը նետուի ոտքի ու փայտ մը առնող մէկուն անփութութեանը հակառակ, որով<ref>անփութութեանը հակառակ, որով – ?</ref>կ՚երկննայ պատին անկիւնը պառկող<ref>պսակուող, սրբագրուած՝ պառկող ?</ref>դանակին –կանգուննոց տեսակէն– ու մահատու հարուածին համար երկաթը, հանդարտ ափին կշռելէ ետքը, ակռաները փսոր-փսոր կ՚ընէ մխելու պահուն: Ո՞վ բռնեց այս պատկերը դէմը անոր աչքերուն, իր տեսարանին յատակովը, կնիքը առած տեղին, պահին ու եղանակին, շուքովը նոյնիսկ շէնքին ու պատուհաններուն, ա՛յն յստակութեամբ, ուժգնութեամբ ու խտութեամբ, որով կը զատուի օր մը դիտուած, ապրուած մեր մէկ պահը հարիւր անգամ մեր երեւակայածէն…: Յետոյ բռնուեցաւ անիկա մեծ տկարութենէ մը: Ըսես, ամբողջ իր կորովը, որոշումներուն կարճ հիւսքերը ձգած-թողած ըլլային, խուսափող մեղուներուն նման, իր միտքին փեթակը: Հատնելու, մարդկեղէնէն դադրելու յստակ գիտակցութիւն մըն էր ասիկա անոր մէջ: Զարնուած էր անիկա գերագոյն սեմին, ուրկէ անդին կը տարածուին ոճիրին ճահիճները, գաւառները, կայսրութիւնը, սեւ, մութ, բայց տարօրէն կենդանի՜: Կան մարդեր, որոնք կը փնտռեն պղտոր այդ աշխարհը ու իրարու ետեւէ մորթելէ զատ, չեն ալ կշտանար…: Կրկին դողաց դաշոյնը, պարզ ու կրքոտ: Ու անոր բազուկը, անկարող դիմանալու, ինկաւ կուշտին: Դաշոյնը, սայրէն, մխուեցաւ բուրդին, միս ծակելու յայտնի բթութեամբ մը: Նոյն ատեն տաք ջուրի թելեր կ՚ուղղուէին դէպի սրունքները, արագ-արագ ծծելով անոնց ուժը, ա՛յնքան` որ ստիպուեցաւ նստիլ: Ու անոր ծունկը ցաւի գունդ մըն էր, տրուած փոխ: Մարմինին բեռը խախտեց անկողինին հաւասարակշիռ դիրքը: Պառաւն էր շարժողը, շրջողը, ըսես փաթթուելու համար անոր իրանին: Ու մերկ անոր սրունքները քսուեցան ցաւով թրթռուն Սողոմին ծունկին: Դաժան ու սուր այդ զգայութի՛նը, պաղ ու մեռել: Մեռե՞լ: Մտածեց անիկա: Անշուշտ չէր խղդած, չէր կրցած: Այդքան սո՞ւտ բան մը զրահը մեր միսերուն, ու այդքան փխրո՞ւն կաւը մեր սիրտին: Ու անոր մտքին մէջ բացին պատմութիւն մը, մօտի գեղէն, ամիս մը առաջ պատահող, որուն մէջ պառաւ մը, ճիշդ ու ճիշդ խղդուած ո՛չ թէ մատներու օղակով. այլ` ձիուն չուանով, ողջունցեր էր առտուն ու տուած անունը երիտասարդին, որ տանը ծխնելոյզէն իջեր էր վար, ու հարսին ծոցը լուսցուցեր ատ գիշերը, չուանը նետած պառաւին երեսին: Պիտի քաւէր հիմա այդ երիտասարդը իր անխելքութիւնը, դանակը խնայելու ասպետական անխելքութիւնը: Քաղցր տղայ մըն էր, հազիւ պեխի մը ստուերովը, որ կը ծեծէր գլուխը քարին ու կ՚անիծէր եօթը հոգին պառաւներուն: Այս պատկերին հետ միւսը, ընկերը, որ, խղդելէն ետքը, խելքն էր ունեցեր ակին իջնելու, սիրտին ակը: Երկու օրինակները գօտեպնդեցին զինքը: Ստոյգը ա՛ն է, որ մեր միտքը ընկալչութեան ու ընդդիմահարութեան քմահաճ պահեր ունի, որոնց ընթացքին կ՚առնէ անհուն դիւրութեամբ ինչ որ ուրիշ պահու մը մերժէր պիտի նոյնքան հզօր ընկրկումով մը, հերքելով ինքզինքը, ինչպէս օրէնքները գիրքերուն: Ոճիրը ուսումնասիրողներ կը սիրեն, անոր իբր ոլորտ ու բարեխառնութիւն, տրամադրել զգայախաբական մշուշ մը, որ կը մանրանայ ու կը ժանգահարէ մտածման, այսինքն` տրամաբանող մեր կեդրոնները: Բայց կը մոռնան բանալ բաւիղները այն միւս խորութիւններուն, անձաւներուն, բիւրազգի ու անայց, ուր կը քնանան ուրուականները մեր պապերուն, բիւրեղացած, բայց ողջ` իրենց ցանկութեանց աղեղին վրայ: Այդ անդունդներէն է, որ դուրս, դէպի գործ կը մղուին դարերու անբաւ կարաւանը, տեւողութեան այն յորձանուտ հոսանքը, որոնց թեւերուն վրայ, նախնական կայլակը, այսինքն` արիւնը, զոր կը կրենք հիմա, հազար-հազար ոճիրներու, զարկերու լափլիզումի մէջ նետուած աջին ու ձախին, ամէն մէկ ումպի լակ<ref>Ծնթ. – լակ – շունին լեզուի մէկ հարուածով առած ջուրը:</ref>մը ապականութիւն, սրբութիւն, կուսութիւն ու շարաւ շալակած կու գայ մինչեւ մեր օրերը: Սողոմենց Սողոմը, այսինքն` արդար Հայրապետին տղան ոճրագո՞րծ, ծնունդով: Բայց ո՜վ չէ ատիկա, առնուազն իր միտքէն: Ամէնէն անգութ դպրոցը բանտն է, սպանդին ու մեղքին այդ ջերոցը: Մարդէ զանազանութի՞ւն: Կայ ատիկա: Ու ատով` կարելի ապրիլը, իր այժմեան ձեւով: Գազաններու սերմը կը կրենք բոլորս ու նման ամէն սերմի կ՚այլասերինք: Ոճիրը հոգեկան դնդերի հարց է գուցէ: Արշաւ մը դէպի դարերը, որոնց մէջ անիկա գերագոյն վայելքն էր յաղթողին: Եթէ ազազուն մեր ջիղերը դժուար կը տանին սպանդին պատկերները, ուրիշներ, ամբողջ ցեղեր երբեմն անով կը ջրդեղեն իրենց ջղային դրութիւնը: Ոմանք, անշուշտ, պիտի կասին զառիթափին, մատնուած իրենց ուժերէն: Նուազ ոճրագործ չեն ասոնք: Ոմանք քալեն պիտի: Ու նոյն օրէնքները չեն իշխեր հոգիի այս միսին ու մարմինի միսին վրայ: Զուտ իմացական այս լիութիւնը, ոճիրին մէջ իրենց առաձգութիւնը պահպանող մեր ջիղերը պայմանաւոր ալ չեն մարմինին տուրքերովը: Ազազուն, սատկած կնիկներ գիտեմ, որոնք ժամերով ուժ գտան իրենց էրիկները կապկպած պահելու, սաւաններէ յօրինուած պարաններու մէջ, մինչեւ իրենց տարփածուներուն ժամանումը…: Սողոմենց տղան վերադարձաւ իր մռայլութեանը, սառնութեանը, ա՛յն պղտոր, գոլուտ վիճակին, որ անոր ուղեղինը կ՚ըլլար, երբ երգէն յետոյ, իյնար ինքնիր վրայ, մարած կրակի մը պէս, ընկրկուն ու խեղճ: Այն ատեն անիկա նեղ կը գտնէր աշխարհը: Կոկուեցան բոլոր իր թուլացումները, ինչպէս կը դիտուի ատիկա ձիւնի փաթաթէն անցած ձեւերու մօտ: Ի՜նչ դիւրաւ, ի՜նչ բնական, իբր թէ տարիներ առաջ անոր մտքին մէջ կարգադրուած, ծրագրուած բան մը ըլլար ատիկա, «իջաւ անիկա ակը»: Չգոցեց սակայն աչքերը, չնմանելու համար ուրուականին, որ դուռէն դուրս գիծ-գիծ ինքզինքը կը հաւաքէր ու կատուի աչքերով կը վառէր ու կը մարէր դիմակը: Չմտածեց ալ, ո՛չ թէ ատեն ու տրամադրութիւն չունենալուն, այլ հովանաւո՛ր` հեռու, բայց անխուսափելի պատկերով մը, որմէ կ՚առաջնորդուէր անիկա գեղը ոտք կոխելէն ի վեր: Դաշոյնը մխելէ առաջ` անիկա Նալպանտենց հարսին հետ ծոց ծոցի էր, գլխուն` սատկելիք պառաւը, որ աշխարհը ոտք հանելու չափ կ՚աղաղակէր…: Բարկութենէն վեր բան մը վարեց անոր բազուկը: Ինչպէս, ադ մութին, գտած էր ձախ ստինքը ու ասիկա, շօշափակի: Ձեռքին միւսը, դաշոյնէն առաջ, թաշկինակը գունդի վերածելէ յետոյ, թխմեր էր պառաւին բերնին, – դասական` ընտանի ասպատակներուն, որոնք արիւնէն աւելի դրամը կամ հաճոյքը կը հետապնդեն: Պիտի չգիտնար, թէ ինչպէ՛ս մխած էր դանակը: Կեցաւ սակայն: Դաշոյնին կոթէն ինքնաբերաբար, թէ ուրիշի մը միջոցով, քաշուեր էր իր ձեռքը: Ակնթարթի մէջ անոր շուրջը շինուեցաւ բանտային թրթիռը: Ամի՜ս մը. այդ ժամանակը բաւ էր եղած, որպէսզի գեղին գառնուկը, ժամուն «պիւլպիւլ» տիրացուն հիւրընկալէ, ընտելէ ու իւրացնէ իր մէջ ան միւս արարածը, գիրքերուն վամփիրը, որ մարդու տարազ գիտէ հագնիլ, իր գիծերուն տակ թաղելով, վարագուրելով սկզբնատիպ անասնութիւնը, հաստ, մռայլ, բզկտող, ու կեանքի առօրեայ հանդէսին մէջ իր պատկերը կը կրէ, դիմակէ մը աւելի սերտ ու վայելուչ: Դիւրաւ պիտի չհասկնան մարդիկ, թէ ինչպէս, ո՛ր ճամբաներով, դէպի ոճիր ու ապականութիւն կը մղուին իրենց զաւակները, մէկ ամիսէն միւսը լքելով հօրենական տունը ու ցեխին նետելով իրենց վրայ զետեղուած այնքան գեղեցկութիւններ: Կայ այս աղէտը: Մեծ քաղաքներուն մէջ ըմպելին ու կինն են անոր ռահվիրաները: Գեղին համար անիկա ձեւը կ՚առնէ ճակատագրին ու կը գործէ Սողոմենց տղուն ճամբովը: Որ, տեսած եմ ասիկա, սրտի անհուն սեղմումով, զլացուած կոճակի մը, կամ անմեղ կատակի մը համար կը կապուտցնէ խելօքիկ տղան, զայրոյթէն, որ կ՚ընէ զայն փրփրած, անգութ, վագրէ մը աւելի, վեր ու վար շարժելու չափ դանակին սայրը ինկած զոհի ընդերքին: Անոր այն ձեռքը, որ դանակը մխած էր պառաւին սիրտը, կ՚այրէր աւելի, քան միւսը: Ստիպուեցաւ բաժնել զայն աղէտէն, որ տաքցեր էր ափէն: Ու լքումէ՛ն անդին, այսինքն` դատարկութի՜ւնը թափուած արիւնին: Այն ատեն էր, որ հարցուց, – ինչո՞ւ սպաննած էր: Գետինէն ոչ մէկ աղմուկ: Բաղդատեց մտքէն հաւու մը մորթուած վիճակը սա լռութեան հետ ու բանաձեւեց արհամարհոտ ծամածռութիւնը, – հաւո՜ւ չափ ալ սիրտ չունէր Նալպանտենց հաճի Աննան: Բակէն ոտք մը, որ ցատկած էր: Անշարժացաւ: Իրեն այնպէս եկաւ, որ կը վազէին դէպի սեմը դուռին: Կը վազէի՞ն, թէ կը վազէր: Շփոթութիւնը պարզուեցաւ սակայն: Այս շարժումին մէջ, որ խուլ եռեւեփ մըն էր անոր շուրջը ու անշուշտ անձայնութիւն ալ, անիկա զգաց ուրիշ մը, որ վազեր էր իրեն մէջէն, իրեն հետ, իր արի՛ւնը այսինքն, քիչ մը ետ մնացած: Այս խուժումը կեցուց զայն, քիչ մը հակած դէպի սրահ, բայց մագնիսէ մը քաշուած պառաւին մարմինէն, ծանր` քան մինչեւ այդ րոպէն անոր ունեցած բոլոր զգայութիւնները, որոնք բեռի մը, կապի մը պատկերովը կը մնային իր մէջ: Ու անոր ծոծրակի փոսին մէջ կը հեւար բան մը, դէպի ուղեղը ու դէպի ոտքերը, կոտտացո՛ղ, ջերմ ու խոշո՛ր: Կատո՞ւն ու անոր մռլտո՞ւքը, թէ ուրիշ բան, որ խածնէր զինքը ատանկ ծոծրակէն ու տանէր ինչպէս կը պատմէր հեքիաթը կարգ մը ոգիներու մասին, երբ կը գողնան փեսին ծոցին կնիկը ու տեղը կը ձգեն ճռզած, հիւանդ մարմին մը, իրականը տանելով իրենց քարայրները: Կատո՛ւն: Այս անգամ շան մօտիկ ոռնոցով մը, իր աչքերուն շէկ գիծերը ընելով ու փլելով: Անոր ջիղերուն կարծես ապակի քսեցին: Բանտը կը սորվեցնէ, բայց դժուար կը մոռցնէ: Չի մոռցներ մա՛նաւանդ ինչ որ սորված ենք մեր մօտիկ պապերուն ճամբովը: Վախ չունէր սակայն: Հրեց ամուր, աքացի, երբ կատուին մուշտակը քսուեցաւ սրունքին: Կենդանին թաւալեցաւ, բայց չկտրեց իր ճուոցը, ընելով զայն աւելի չարագուշակ, ողբերգու: Տո՛ւնը` տուն, զանգուած ու գոց, ծածկելով իր մէջ սպանութիւնն ու տարփանքը, գուցէ նմանելու համար միւսներուն, անոնք ալ գոց մութին մէջ ընկղմած, ինչպէս փտած պտուղ մը, որուն ծոցին պզտիկ անուաշարքը զետեղեր է մեղքին ճճին ու կ՚աղայ, խուլ ու անդուլ: Ի՞նչ գործ ունէին կատուները, սա պահուն: Ոչ մէկ բաց պատուհան հարկաւ: Հաճի Աննան մահուան անկողինէն կ՚ելլէր իր դուռներուն ու պատուհաններուն ներքին սարքը կարգաւորելու ու զետեղելու բոլոր փակոցները: Անիկա գիտէր սանդուխը պաշտպանող վանդակը, որուն ձողիկներէն ճուտիկն անգամ չէր կրնար անցք ճարել: Ու անոր դրան փայտեայ մեծ մղլակը հիննալիք չունէր, անփուտ ընկուզենիէ մը տաշուած ըլլալուն: Անշուշտ այս պատկերները մտածումի չէին հպատակեր անոր մէջ սա պահուն: Այլապէս պիտի անդրադառնար, որ ամիս էր թաւալեր այն օրերէն ասդին, երբ անկէ վար էր տարած Սերոբին կնիկը: Ու կ՚անգիտանար անիկա հսկայ խրախճանքը, որով տօնած էին Աղուորին յղութիւնը: Աժան գինով մը, քէօչէկ Պէնպէնը, ա՛ն` որ հաւ կը գողնար ու ծեծ կ՚ուտէր թրջած կապերտի նման ու պատիւ կը բերէր խմիչքի սեղաններուն իրաբուգաթլեզուովը, երգերովը եւ անվնաս գինովութեամբը, մատաղէն դարձին խմեր էր մէկ շունչով կէս օխա առջիվազ, ու սանդուխէն ելած ատեն թաթի հարուածով մը բաւական բան թռցուցած վանդակին փորէն: Նորոգումը ձգձգուած էր, օրերուն խռովքին պատճառով: Կատուները կ՚օգտուէին բացուածքէն: Նորէն ոտքի մը ձայն, այսինքն` բարձր տեղէ մը` վար ցատկում մը: Ետեւէն` ուրիշ մը: Սողոմը կ՚անգիտանար, որ մուշտակաւոր կենդանիներուն հարսնիքը կը փոխադրուէր սրահ, քանի որ Բոմբոնը կը շարունակէր մլաւել: Թեթեւ պղտորում մը սանդուխի աչքերուն: Ախոռէն էին, շատ բարակ վրինջով մը: Կովեր, արթնցած ով գիտէ ի՜նչ մղումէ, ձգեցին եղանակաւոր ճիչ մը, որ սղոցի պէս կը տաշէր լռութիւնը: Փողոցի դուռին կը պակսէր շունը, ապահովաբար շատոնց դարձը ըրած լեռնէն, բայց վազած մօտի՛կը` քաղցու եփողներուն, օճախին տալու կռնակը, ինչպէս կ՚ախորժին ընել բոլոր շուները: Ինչպէս անիկա կը յաջողէր հաղորդուիլ սա զգայութեանց, յիշողութիւնը լարել, ու հետեւիլ պատկերներու թելին, որով կեանքը ետ կը դառնայ ու պահ մը կենալէ յետոյ մեր աչքերուն, կը սուզուի կրկին ծոցը պարապին: Յետոյ զգաց, որ այս փշրանքները դիւր կու գային իրեն ու եղաւ փոքրակազմ նրբենի բանտի տղան, ճիշդ ու ճիշդ, երբ ան ալ, սպաննելէ ետքը լսեր էր պալատին ծանօթ ճիչերը ու հաշուած մութին քայլերը, հատիկ-հատիկ, որոնք կ՚երթային լոյսը բերելո՜ւ: Պրկուած, դուրս` իր մօտի իրողութեան ճառագայթումէն –մեռելը մինակ հոտ չունի: Ունի այդ հոսումն ալ, որ ողջերուն ջիղերը տարօրէն կը կակուղցնէ–, անիկա հզօրապէս կը պաշտպանուէր բանտի ընկերէն: Րոպէ մը բոլորովին չքացաւ ոճիրին առքը: Ան կը կենար տանիքին տակ, ինչպէս թուրք տղան պալատին մէջ ու լսել կը կարծէր խղճահարութիւնը մարդասպան տղուն, երբ աղջկան ծոցը իյնալէ առաջ, մաքրեր էր դանակը, մա՛նաւանդ քիթին-բերնին արիւնի արատները ու ջուրին պաղ լեզուին տակ ըսեր էր զգաստ նախադասութիւնը, -Աղէկ բան չէ արիւնը մտնել մարդուն: Անոր միաձոյլ գիտակցութեան վրայ, ճեղքի մը խորէն պլպլաց ուրիշ բան մը, մէկը պիտի ըսէր խղճմտանքի թուլիկ թել մը, կրակի գնով մը: Լսել կարծեց շրթունքները, որոնք թոթովեցին, – Պարապ տեղը սպանեցիր պառաւը: Բայց մարեցաւ, բխումին արագութեամբը, փոքր այդ պայծառութիւնն ալ: Ու պարապը կը սեւնար անոր միտքն ի վար, ջիղերն ի վար, ա՛ն` որ մահուան նախահամը կու տայ կեանքէն կտրուած դժբախտին մէջը: Ու մարդ իր կեանքը կը կտրէ ու երբեմն մինչեւ կէս դար կը կրէ անոր դիակը, առանց որ մէկը կասկածի դուրսէն: Փնտռեցէք ձեր մէջ: Ունիք այդ դիակէն: Անիկա թեթեւ կը զգար իր մարմինը շատ մը բեռերէ, բայց նոյն ատեն հեռու էր, ատով հանդարտ ըլլայէ: Զգայարանքները կը պարուրուէին սեւ, փաղաղուն բանէ մը, գրեթէ տեսանելի խոնաւութեամբ: Ու այդ սեւ շոգին կը հիւսէր անոր նեարդները բարակ մշուշով, աւելի բաց, աւելի տիղմ, որ յատակը նետէր անոր հոգեկան ածխացումին: Ոճիրին մէջ մեր հոգիին կարծրացումը –որուն գնովը մենք անկէ կը հանենք մեզի համար այլապէս անկարելի արարքներ– համեմատական է մեր կիրքերուն հնոցին: Ո՛րքան հզօր ըլլայ զսպանակը, որով լարուած է մեքենան մեր գազանութեան, ա՛յնքան արագ մենք կը թօթափենք արտաքին բարեխառնութեան պարտադրած զրահանքը` մեր կողերէն ու խելայեղ, արշաւասոյր կը դառնանք, ակնթարթօրէն, մեր անասնութեան մռայլ դարերուն, երբ սպաննելը բնախօսական երեւոյթ էր` ինչպէս արգասաւորելը, փորի, ակռայի, սեռի հա՛րց միայն ու ազա՛տ` մեր մշակոյթով մեզի հարկադրուած յերիւրածոյ մեր նոր բնաւորութեան երկմտանքէն: Մի քշէք առաջ զիղջին լացը, զոհին գլխուն, որ կը դիտուի կարգ մը ոճրագործներու մօտ: Անիկա մարմինին արձակումն է իր պրկումէն: Ոչ ոք գթաց ուրիշին, երբ այդ ուրիշը դուրս է կայլակէն<ref>կայլակէն – ?</ref>, որով տուն մը կը խորհրդանշուի: Ու տակաւին հիմա, ոճիրին մէջը կամ դուրսը դիտուած է, որ ո՛րքան հզօր ուզենք, ա՛յնքան ուշ պիտի դառնանք մեր աղկաղկութեան: Ինքզինքը ըլլալու, ատիկա ընելէն վախնալու, օտարին պաշտպանութեան քիչ մը նուաստ սա գիտակցութիւնը, խուլ դարձդարձումները կը նեղէին Սողոմը: Ու հագաւ անիկա կրկին այն կարծրութիւնը, որով պատմուճանուած ըրեր էր ելքը, էջքը, գերեզմանը ու մինչեւ սանդուխը Նալպանտենց տանիքին: Ա՛ն` որ մարդոց սրտերը կը բռնէ, անոնց ափի դանակը տակաւին դէպի արիւնը չլարած: Ու նման մէկու մը, որ ինքզինքը գիտէ կապկպուած ու կ՚ուզէ փետտել այդ թնճուկը վախին կամ պարտքին, զարկաւ ուժգին ոտքերը գետնին: Խե՞նթ: Պահը, տեղը թռած էին անոր գիտակցութեան կրկէսէն, փշրուած բաժակի մը կտորներուն նման: Բայց բռնեց խուլ թաւալումը իր ձայնին դէպի վար, սանդուխէն ու դէպի դէմը: Տո՛ւնը` որ դողաց պահ մը: Կատուները արձագանգեցին զայն` խողովակուած պոռչտուքով մը: Բոմբոնը փախած էր: Ու դէպի բակը, կիսանուագը, ընդհա՛տ, խազնուա՛ծ: Սրահին տախտակնե՞րը աղմուկի կ՚ելլէին, թէ իր ոտքերը: Ուռելու, ներսէն դուրս փչուելու տեսակ մը զգայութիւն կը գրաւէր զինքը: Կարծես, մէկէն դուրս պոռթկաց իրմէ ուրիշ մը: Անոր մէջէն, ինչպէս խորանէ<ref>խարանէ, սրբագրուած՝ խորանէ</ref>մը, որմէ վարագոյրը կը փրթի, կը հանէին<ref>կը հասէին, սրբագրուած՝ կը հանէին</ref>բանտի երիտասարդը: Ու ինք յստակ կրկնութիւնն էր միւսին, որ սպաննած էր, բանտէն առաջ, խրատուած եւ վարուած հոն ինկողներուն թելադրանքէն, ուսումէն, ափսոսումէն: Ոճիրին դասակարգը բաւական առանձին խաւ է, արդի ընկերութեան մէջ: Հայն ու թուրքը աւելի դիւրաւ կը միանան դիակի մը շուրջը: Միակ հաստատուն կապերը ես տեսայ այդ նկուղէն սկիզբ առածներուն մէջ: Ասկէ զատ, փորձառութիւնը կը պաշտպանէ այդ մարդերը, բանտէն դուրս փոխադարձ դասերով եւ նպաստով: Ասպարէ՞զ: – Գրեթէ: Մահապատիժին բացառիկ գործադրութիւնը կը մշտաւորէր պատժապարտներուն վտանգը: Բանտերը քանի հեղ ծակուած ու քովնտի դիմումները որքան բացած են անոնց վանդակները ու աշխարհին դարձուցած եղեռնագործ արարածը, որ պիտի մարզէ իր տղաքը, աշկերտները, մինչեւ որ արդարութիւնը կրկին թաթ նետէ անոր ուսերուն: Ոճիրին ճամբան, իր վտանգներուն բազմաբեղուն ոլորքներն ու անակնկալը, ու մահուան մէջ անվրէպ հարուածներուն անդամազննութիւնը երկարօրէն ուսումնասիրուած են բանտի չլուսցող գիշերներուն: Արիւն թափելուն, զայն չորցնելուն, սրբագրելու ու յարակից ուրիշ մարզէ գործողութեանց տեղեկագիրը կը կազմէ կենդանի օրագիրը այդ աշխարհին: Այսպէս է, որ նորեկները, թեթեւ պատժապարտները հոն պիտի լսեն նոր իմաստութիւն: Հոն է, որ մարդիկ կ՚ափսոսան գութի, անփութութեան, մաքրագործումի մէջ թերացման, աւելորդ արիւն թափելէ զգուշաւորութեան պատրուակին տակ աղէտաւոր այն թուլութիւնները, որոնք նոպայէն ետքը կը մնան գամուած իրենց երեսին եւ որոնց քաւութիւնը պարտաւոր են ընելու, մինչ խոշոր հարուած մը մասմաքուր կ՚ընէր արիւնը ու զայն թափողը կ՚ազատէր: Սողոմին աչքին պառկեցաւ միւս երիտասարդը, գեղանի, բայց տկար, որ ձեռքը կը զարնէր գլխուն, իրաւունք տալով ծիծաղիլ իր իշութեան: Ինչո՞ւն էր պէտք գորովիլ տարիքէն ու դեղձանիկի պէս գողտր ստինքներէ ու հեստել, առնուազն ուրանալ պատգամը, որուն համեմատ արգանդէն մորթուած ամէն կոյս աղջիկ, եթէ կամքով չէ յանձնած բերդը, պէտք է մորթուի նաեւ վիզէն, որքան ալ թարմութիւն, կրակ, աղաչանք միջամտեն կիրքէն ետքը: Ու միւս պատգամը կրկին, որուն համեմատ, անարժան է ապրելու ամէն կնիկ, որուն անկողինը ասպատակ մը պառկած է: Վասնզի բաց դուռն է անիկա` այլապէս անառիկ յուղկահարին համար: Պիտի վտանգէ կտրիճը կա՛մ դաւադրութեամբ, կա՛մ անսանձ սիրով: Հետեւանքը Սամսոնին հեքիաթն է միշտ: Ամէն պառաւ, որ իր ձեռքովը ներս չէ առած իր աղջկան ծոցը օտար տղայ, պարտաւոր է խղդուելու սիրահար զոյգին կողմէ, առնուազն վերմակի տակ, որպէսզի քիչ ճուայ: Առածներ են ասոնց, որոնց ստուգութիւնը ա՛լ դուրս էր կասկածէ: Բանաձեւի են մտած տաքը տաքին ծեծուած ու շոգին վրան դրուագներու մուրճին ներքեւ: Սողոմը սորված էր ասոնց տարողութիւնը, առաջին իսկ շաբթուան, փորձերու մեծ թիւի մը վրայ: Կրակը պիտի ձգուի այն տունին մէջ, ուր կնիկ կը սիրես, բայց ուր մէկը կայ հակառակ քեզի յիսունէն անցած: Ամէն կնիկ մատնելէ առաջ յոյսեր ունի: Յիսունէն ետքը կինը ուրիշ խմորի կը մտնէ ու կը հերքէ առնուազն երեսուն իր տարիները: Մի վախնար էրիկէն, որ զէնքին կը դիմէ` եթէ ուժերը բաւեն: Երբեք` օրէնքին, վասնզի աւելի լաւ է պատիւին տախտակը արատով պահել, բայց յարկի մը տակ: Յիմարութիւն է զայն շալկած պտտցնել թաղէ թաղ ու գեղէ գեղ, օրերով ու շաբաթներով ու տարիներով: Վախցիր աղբարէն, որ յիմար է միշտ: Բայց սարսափէ՛ ամէն կեսուրէ: Աւելի դիւրին է կապել երկինքին ամպը, որոտող անոր բերանը, քան շրթները ոեւէ կեսուրի, որ հարսը գտած է օտարին ծոցը: Բանտին պատերէն կը յորդին այս ճշմարտութիւնները: Ու տակաւի՛ն: Չարիքին տէրերը հարթ կ՚ուզեն իրենց ճամբան, առանց քովնտի շեղումներու, որպէսզի ոճիրին կառքը մէկ թափով կտրէ-անցնի տարածութիւնը, վայելչօրէն, այսինքն` անխնայ, առաթուր ոչնչացնելով մեծ ու պզտիկ բոլոր արգելքները: Սպաննած էր, Սողոմին աչքին տակ հիմա կանգուն տղան, մայրը այն աղջկան, որուն կիսադէմքը տեսեր էր անիկա պալատին մէկ դուռէն, թի՜զ մը միայն բաց: Այդ պատկերին սիրուն, մատաղ այդ տղան հանդուրժեր էր քառասնամեայ անկողինը ու խաշած միսերը արքենի բոզին, որ, քսանամենի իր տարփաւորին մարմինը կապելու համար իր թառամումին, ընդունած էր անոր բոլոր յիմարութիւնները, ծախած մինչեւ իսկ կոշիկները, վճարելու համար անոր պարտքերը, բայց զայրոյթով մերժած իր աղջիկը, զոր փախցուց Պոլիս: Ո՜վ յիմարութիւնը մեր կիրքերուն: Յիմարութի՛ւնը սեռին: Երիտասարդը շարունակեր էր յաճախել պալատ, շերտ-շերտ գզած տիկինին միսերը, ու պարտադրած անոր` վերադարձը իր աղջկան: Ու ծամելէ յետոյ անոր ստինքներուն պտուկները – ինչպէս ըսուեցաւ – արիւնէ մաքրուած բերանով մտած ծոցը մատղաշ աղջկան ու քնացած: Յիմա՛րը: Բայց ի՜նչ մեղք ունէր: Ուրկէ՞ գիտնար ինք պատգամները սեռային կայսրութեան: Աղուոր աչքերէն հոսած արցունքը կոտրած էր թափը անոր ատամներուն ու հիմա…: Կատուներու դղրդագին փաթթըւուք մը, զայրագնած ու յելուզակային, որուն ընդմէջէն սեռային մոլուցքը այնքան ընդարձակ գոռում ու գոչում կը ստեղծէ, փոքր այդ մարմինները շփոթել տալու չափ գողերու մեծկակ խումբի մը հետ,<ref>միջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>թաւալգլոր ինկաւ սանդուխին աչքերէն, տպաւորութիւնը տալով ելլող ու իջնող բազմաթիւ ոտքերու: Կարծես սանդուխին աչքերը քակէին, կացինի հսկայ հարուածներով: Սողոմն իսկ չէր դիմացած: Ցատկեց դուրս սանդուխին գլուխը: Ու զգաց, որ առջեւն էր գրեթէ Աղուորին սենեակին: Կարծես դոյլ մը տաքուկ ջուր կործեցին սիրտին, այնքան կարօտ, հեշտութիւն, տրտմութիւն ու սեռ ոտքի ելան մէկ անգամէն անոր խորերէն: Իր ոտքերը կը կոխէի՞ն այն կէտերուն, որոնց վրայէն անիկա վազած էր Աղուորին ծոցը: Աղմուկը, այնքան խոշոր, պիտի արթնցնէր հարկաւ Նալպանտենց հարսը: Մտածեց Սերոբին, որ թնդանօթով իսկ չէր դառնար քունէն: Ու մէկը անոր աչքին առջեւէն անցուց իր տղան պառաւին պատկերովը, ա՛լ չարթննալիք: Ջուր ելաւ մազերուն արմատէն, ա՛յնքան` որ իր մատները տագնապին տակն էին իր կիրքին: Մտիկ կ՚ընէ՞ր, թէ կը զառանցէր: Քայլեր, հազիւ լսուող: Բացատրեց այս աղօտումը ներսի գորգով, որ կնիկի մը մարմինին նման նենգ էր ու խորունկ: Աղուորին մերկ ոտքերը թաղուելու էին թաւ գգուանքին մէջը գորգին: Ո՞վ ըսաւ իրեն, թէ Նալպանտենց հարսն էր քալողը: Ինչո՞ւ անոր մարմինը չանցուցին աչքին առջեւէն էրկանը ձեւով: Բայց մեր սիրտը կը ճանչնար ուրիշ սիրտերը եօթը լեռ անդին, ինչպէս կը նկատէ ժողովրդական երգ մը: Ու կը զատէ կեանքն ու մահը անվրէպ ճամբով, տանելով մեր բազուկները դանակին կամ գգուանքին: Մէկը կեցաւ դրան ետին: Սողոմը փակաւ դուռին, ճիշդ ու ճիշդ ինչպէս ըրած էր հաճի Աննային: Շապիկի, մազերու, քակուած ծոցի ու փակուած միսի խոնաւ համ մը իրապէս անցա՞ւ ընդդիմահար տախտակէն, թէ տղուն թուեցաւ զգալ այդպէս: Բան մը շշկեց, քսքսեց ու մարեցաւ: Բանալի՛ն: Մղլա՛կը, ճիշդ հաճի Աննային կարգովը: Նոյն րոպէին տունը որոտաց: Կատուները գերագոյն պոռչտուքով մը կը յուզէին բակը ու, իրենց թաւալումը, իրար բզկտող ոստումները, մա՛նաւանդ անդնդային մլաւիւնը Սողոմն իսկ սառեցուցին: Անհաւատալի ըսուելու չափ խոշոր այս աղմուկը, քիչ մը հասկնալի ձմրան ձիւներուն, կ՚ազդէր տղուն վրայ ժխտակի: Գերզգայութեան պահերուն մեր ջիղերը կը գործեն արտասովոր արագութեամբ: Մէկ եզերքէն միւսը –մէջտեղինը երբեմն լայն է աւելի, քան ովկիանը, որովհետեւ համբոյրի մը թելովը մենք մինչեւ երկինք կը յաւակնինք թռիլ– զգայութիւնը կը կտրէ գերբնական ոստումով, աճեցնելով մեզ ալ ետեւէն, ընդգրկել կարենալու համար գերագոյն իսկութիւնը, որ գուցէ կը հանդերձէ մարմինները այդ րոպէներուն յօրինումին ու վայելումին: Ձեր առջեւէն քալող միսին կտորը ունի այդ փախստեայ իսկութենէն, որուն մէկ ծուէնը բաւական է, եթէ յաջողի հասնիլ ձեր հոգիին բջիջներուն, փոխել ձեր հիւլէական ճարտարապետութիւնը ու հանել ձեզմէ նոր մետաղը: Ուրկէ՞ եւ ինչո՞ւ բուսաւ Ուստիանը: Ու եղան, արագ, իբր ծովի մը թեւէն, պատկերները: Էրկանը բերնով սպառնացող Աղուորը, «անաստուած ամբաստանութիւնը», «անմեղ կնիկին պատիւովը խաղալը» ու «բերան փաչատելը», իրարու մէջ անցած թելերով, բայց բաւական յստակ: Ու ահա տրտո՜ւմը: Չեղաւ իր այն վիճակը, երբ կը լսէր այս ամէնը պահակին բերնէն: Չեղաւ ապշահար տղան, որ մտիկ էր ըրած այս պատգամները, վախնալով խելքէն` ինչպէս գլխուն վերեւի երկինքէն, որ կրնար փլիլ այսքան հսկայ սուտէն: Որքա՜ն մեծամիտ են մեր իրաւունքները: Ու որքա՜ն իրաւունք, ինչ որ սեռին նուաճումէն կը դիզուի մեր մէջ իբր հաստ պահանջ աս ու ան կնիկէն: Դալկութիւն կար անոր զայրոյթին խորը: Ուրիշ ձեռք մը բռնեց կրկին իր երդումին լաթը իր դէմ, «հունտէն հատցնել Նալպանտենց տունը»: Զինքը առտուն կարծր, պիրկ ընող այս տեսիլները –մտածումը քիչ մը կը պաստառէ ինքզինքը այս տեսակ րոպէներու– չունեցան առտուան կսկիծը իր վրայ, երբ անիկա ինքզինքը զգացեր էր միսի մը պէս կտրտուած, արիւնոտ ու դրուած աղջուր: Չէր ցաւեր այս թուլացումին համար: Փնտռելու պէս եղաւ դաշոյնը մէջքին, բայց այնքան քիչ կը հաւատար անոր պէտքին, որ մտածումը ուրուացաւ ու մարեցաւ: Ներսէն ոչ մէկ շշուկ: Ուստիանին պատկերը իջաւ սանդուխէն ու հալեցաւ: Ետեւէն` ժխտական զգայութիւնները, որոնք կը դալկանային շատ աւելի զօրաւոր ձգողութեան մը վառարանին մէջ: Ամէն կին սեռ է ամէն արուի դէմ, սկզբնական արեւելումով: Սեռ է մա՛նաւանդ մութին ծոցը, էրկանը անկողինէն, երբ կ՚ելլէ ու չի գիտեր, թէ կ՚երթայ ուր: Ամէն արու, մորթելէ առաջ, էգին դէմ քերթուած մըն է: Հեշտանքը` մոխի՜րը այդ հրաշքին, որմէ ետք, թաղումը այնքան դիւրին կը թուի: Դուռը չբացուեցաւ սակայն: Անիկա քառապատկեց տարողութիւնը իր ականջներուն: Ճիգի կամ տագնապի գնով մեզի կը տրուի երբեմն առնել աւելի, քան մեր զգայարանքներուն տալ կրցածը: Ճղճիմ մարմինէն հերո՞ս մը: Հարկա՛ւ: Այնքան ճնշած էր ինքն իր վրայ, որ ցաւ ինկաւ սիրտին, – շունչին, բռնուած շունչին անձուկը, որ կը շփոթուի նիւթական ցաւին հետ: Լուցկի մը խրխռաց: Անոր գլուխը տարին առաստաղին ու բերին տեղը կրկին: Այնքան դուրս էր անիկա ինքիր մէջ պարտկուելէ: Լո՞յս: Հազիւ թէ խորհած էր, երբ իր ոտքերուն, դուռին գիծով, շեմն ի վար, աչքին ինկաւ ոսկեգոյն երիզ մը: Յետոյ` քայլեր, աւելի յստակ: Մղլակը, մեղմ, ընկրկեցաւ ու անոր սիրտին մէջէն սուրի մը երախը այդ երկաթին պէս քաշուեցաւ ետ, թեթեւցնելով անոր անհնարին պրկումը: Անիկա տղան էր, որ ամիս առաջ կը բանար ատ դուռը ու կը տանէր ներսի հարսին իր տիեզերքը: Յետոյ քարացաւ: Կու գայ պահը, երբ մեր ջիղերը անզօր են մեր սիրտին հետ քալել կարենալու համար ու մեզ կը լքեն: Անկէ անդին` խենթութիւն, մահ: Դուռը բացուեցաւ, թիզ մը լայնքով կարծես սորված հաճի Աննային ուսումը, որ անողոք էր, ճկելու չափ տունին առարկաները իր կամքին: Լոյսին կարմիր կա՛րժը, հասակովը դուռին, որ սանդուխին վրայէն սուզեց վար կատուները: Նոյն ատեն ձեռք մը երկարեց ճրագը դուրս: Գորշացած մատնի՜ն: Ճերմակ մի՜սը: Հիլալնե՜րը, որոնց կեղծ բիւրեղէն լոյսը կը պճպճար բազմերանգ յեղումով: Ե՞րբ ատեն գտաւ Սողոմենց տղան, միակ շարժումով բռնելու լոյսը, ձեռքը – Աղուորին բերանը, որ սարսափէն կղպուած, մնաց կէս, սրտապատառ աղաղակի մը վրայ: Գիշերային արհաւիրքը ճամբայ չունի դիւրաւ դէպի փողոցը: Մարդիկ կրնան լսած ըլլալ, բայց տեսնուած չէ, որ լսեն: Ո՛չ միայն ամէն տուն պարկին մէջն է կծկուած իր սեփական ցաւին կամ վայելքին, այլեւ աժան հերոսութիւն է, առնուազն անիմաստ յիմարութիւն, քոքուրութիւն ձգել իր անկողինը` օտարէն լսուած օգնութեան ճիչի մը համար: Ասիկա այսպէ՛ս, երբ գեղը կը քնանայ իր անմղձաւանջ գիշերը: Հակառակը ճիշդ, նոյնքան ստուգօրէն, երբ վտանգը փողոցներուն մէջ սեւ-սեւ կը թաւալի: Այն ատեն ալ մանուկի մը ճիչն իսկ կ՚ելլէ կշիռի: Անիկա փչեց լոյսը, բայց այդ պղտոր կարմիրին վրայ անոնց նայուածքը հանդիպած էր իրարու: Ահաւոր քայքայում էր այդ աչքը Աղուորին երեսներէն: Կը զգար ծանրութիւնը իր արարքին: Անիկա ատեն չունեցաւ այդ զգայութիւնն ի վար խորանալու եւ օգնութեան կանչելու իր մասնակի միւս վիճակը, որուն մէջ ապրեր էր Ուստիանէն ետքը, լման ցերեկը: Մէկ ոտքը սեմէն ներս, միւսը դուրս, փաթթուած էր անիկա Աղուորին: Ու փաթթուած իբր պատանի: Կնոջ մը միսը, նոյնիսկ լաթերուն տակէն, թափանցիկ է շատ, լուսաւորելու չափ է՛ն խորունկ խաւարը: Դեռ պէ՞տք է աւելցնել բացառիկ այն զգայականութիւնն ալ, որ ոճիրով կը պայմանաւորուի ու արիւնին մէջ մարդը կ՚ընէ գերզգայ սեռին հանդէպ: Վասնզի ամէն ոճիր իր յանգումի կէտին մէջ` մահն է: Օ՛ձը` որուն պոչը դրուած ըլլայ իր ժանիքներուն մէջ: Ու այդ մահը, մենէ դուրս կամ մեր մէջը, իր արտածորած մղձուկովն է, որ զինաթափ կ՚ընէ մեզ: Մեռնողին չներելը հաւասար է ապառաժութեան: Սողոմին բազուկները, անոր մարմինէն բխած ու տարածուած աղերսանքի կը նմանէին: Ուժ, բռնութիւն էին: Էին աղապատանք, բարութիւն, թրթռում ու համբոյր: Ու կիսամերկ ծոցին վրայ անոր թեւը քաղցրութիւն ու կորով կը դնէր, հա՜մը մեր աշխարհին, երբ մեր տարիքը քսանին բացերը կը թափառի ու ապրիլը կը զգայ միայն այդ հունէն, ծոցերուն հովիտէն: Յետոյ, ինչ շուտ կը փոխուին մեր միսերը` զիրենք լեցնող հոգեկան հեղուկէն: Անիկա գառնուկի պէս քաղցր երիտասարդ մըն էր: Ուրիշ բան եղած չըլլա՜ր: Հաճի Աննա՞ն: Այո՛: Բայց մեր սիրտը չի զատուիր ճակատագրէն, որ բոլոր իրերունն է հոս, մշտափոփոխ ու անկայո՛ւն` զգեցուած ամէն նոր ձեւի մէջ ալ: Սողոմին գրկինը չըլլա՛ր կէս օր առաջուան «քածը», զոր ուխտած էր բզիկ-բզիկ պատռտել, «պորտէն մինչեւ կռնակը» հանել դաշոյնը: Ինչպէս մեղմ ու իրաւ` հանեց անիկա Նալպանտենց հարսը էրկանը սենեակէն: Կու գա՞ր Աղուորը, թէ ինքն էր հանողը: Ինքզինքը հիւսած անոր, այնքան սերտ, սրտառուչ փափկութեամբ, տղէ մը աւելի գողտր, միամիտ, առանց դաշոյնի: Կտրեց անոր ոտքերը գետնէն ինչպէս կ՚ընէր ատիկա ձիուն կռնակէն հակը կամ կողովը գրկով ներս առած ատեն: Ու անոր մէջ կրանիթ, կ՚ապրէր յիմար ու խուլ գիտակցութիւնը պարկ մը կրակ, խենթութիւն, համ, ամբողջ աշխարհը կուրծքին առած տանելու: Ու հիւսուած` Նալպանտենց հարսին թեւերը անոր գլխուն: Ծանր ու է՜գ: Յղի՞: Սողոմենց տղան լրջացաւ անհուն թախծութեամբ: Աչքէն անցեր էր պառա՜ւը, ու կեանքին մեծ գլանը, որուն առանցքը ահա կը մխրճուէր սրտի մը, դիակի մը սրտին խոռոչին: Գերեզման ու կախաղա՜ն: Բայց այո՛: Ե՜րբ չենք ատիկա: Գամեց, կարծես ա՛լ չքակելու համար շրթները բերանին, աչքերը գոց, ինքնիրմէ հեռու, չհաւատալով եղածին, ըրածին, հիմնովին մոռցած քովի սենեակը, դիակը, բանտը, կախաղանը, ճիշդ ինչպէս պատմեր ու նկարեր էր բանտակից տղան, երբ վերաքաղը կ՚ընէր իր զգայութեանց ամբողջ տախտակներուն, մտնելու ատեն ծոցը սեւաչուի աղջկան, շաղուելով անոր միսերը բերնով ու թեւով, խմելով անոր մազերը, հոգին, ինչպէս ալիքները ստինքներուն, խի՜տ, թո՜յլ, է՜գ, իբր թէ չըլլար քիչ առջի գազանը ու դողացնելով շրթներուն անկիւնին` մատղաշ պտուկները աղջկան ծիծերուն, շաքարի պէս հեշտ, ու գաղջ ու կախարդ:
-Կեսո՜ւրս, – շշնջաց Աղուորը:
Ձա՞յն: Վեց ժամէ ի վեր ինքնիրեն հետ խօսող տղուն համար սա զգայութիւնը անսովոր խուճապ բերաւ անոր յուզումին: Ձա՜յնը Նալպանտենց հարսին: Կը վախնա՞ր, թէ խօսիլ կ՚ուզէր:
Հովի շատ բարակ թեւ մը շարժեր էր պառաւին դուռը: Թոյլ ու լքուն մարմինը պրկուեցաւ մէկէն: Ցցեց գլուխը: Չէր զգար Սողոմին նոյնութիւնը ու կը խռովուէր հաւանական աղէտի մը պատկերով: Եկա՞ւ մտքին պառաւին սաստը, վճռական արգելքը, խայտառակութեան եւ փողոցային անկումի գնով: Հաճի Աննան, Ուստիանը ճամբու դնելէ ետքը, Նալպանտենց հարսը ծունկի էր բերեր ընտանիքին Աստուածաշունչին առջեւ, տարեր անոր թեւը կաշեպաշտ մատենին ու երդուընցուցեր: Երդուընցուցեր իր օրերուն ու արեւին, աչուըներուն լուսին ու հոգիին վրայ, ընդմիշտ փակելու Աղուորին արգանդը ամէն օտարի:
– Կը քնանայ, – աւելցուց տղան, տարօրէն պղտոր, բայց հաստատ ձայնով մը:
– Կատունե՞րը:
– Գացին:
– Կատուի քուն է անոր քունը:
Կը խօսէին փսփսուքով, գրեթէ բերան բերնի: Անոնք կարօտը ունէին գուցէ իրարու հոգիին, որ աչքի (լոյսին մէջ) ու ձայնի (մութին մէջ) ճամբով կը նիւթանայ:
– Ուզէ ըլլայ հաւու, չ՚արթննար:
Թեթեւ բան մը վերէն վար դպաւ անոր մարմինին ու անցաւ: Գրեթէ չէր հաւատար խօսելուն, այնքան ինք անծանօթ էր իրեն: Ո՜վ հրաշքը կիներու միսին: Ու կեցաւ` կարծես մտիկ ընելու հեռաւոր ջանքով մը: Պահին ցնորական համը կը յորդէր իր ջիղերէն ու կ՚ընէր անոր մարմինը կոծկոծուն ու կրակ: Զգաց ատիկա Աղուորը ու կը պատրաստուէր բերանը բանալու, երբ հովին նոյն մատը հրեց ու ձայնի հանեց պառաւին դուռը: Այդ կարճ տեւողութեան վրայ անիկա ապրեցաւ իր երդումները, որոնց մասին հաւատքը անխախտ է գեղացիին մէջ: Կ՚ընեն մեղքը` չընելու անկարող ըլլալնուն ու չեն դժգոհիր, երբ պատուհասը խուժէ վրանին: Ու նոյն այդ կարճ ճռինչին վրայ` անիկա խորհեցաւ Նալպանտենց փառքին գաղտ<ref>գողտր, սրբագրուած՝ գաղտ</ref>դրամներուն, որոնց պահածոյ խոնաւութիւնը –իջեր էին տունին ընդերկրեայ մասը ախոռին ետեւէն– մինչեւ գիշեր չէր հեռացած մազերէն ու մերկ մասերէն: Ու խորհեցաւ իր արգանդին, ուր կեանքին ծաղիկը կ՚աճէր: Որուն հոտովը անիկա պիտի հաղորդուէր աշխարհին է՛ն քաղցր, է՛ն հզօր համին: Բայց նոյն այդ զգայութեանց պարունակը ըրաւ զինքը մեղաւո՜ր, հարսնուկ, Մարիամ մօր նկարին առջեւ ծնրադիր, միամի՜տ ու անհունաբաղձ, հարսնո՜ւկը ծոցուոր, աւելի սրտառուչ, քան բոլոր մեղքերը աշխարհին: Փողոցէն շո՛ւն մը, հաջելով դէպի կատուները, որոնք Սողոմին խցիկէն ցատկած էին տանիք ու կ՚ուտէին իրար, – ճշմարիտ ճակատամարտ, որուն մէջ յաղթութեան գինն էր Նալպանտենց կատո՜ւն: Յուզումի պահերուն, մայր զգայութեան աճումը կարծես կ՚աճեցնէ միւսներուն փոքր մարմինն ալ: Կը տեսնենք աւելի շատ, թեթեւ մէկ կէտի միայն խոր, միւսներով` երեսք: Երբ կը ծեծէ մեր կիրքը, իր հարուածէն խուսափելու համար է, որ կ՚ընենք մեր միւս զգայարանքները քիչ մը աւելի տարածուն, անոնց ցանցին տակ, մեր նուաղումը պատսպարելու միամիտ ջանքով մը: Սողոմին բազուկները խօսող, պաղատագին բերնի մը նման,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>Նալպանտենց հարսին մէջքէն ու կողերուն փափկութեանցը վրայէն կ՚ընէին այն սրտառուչ գգուանքը, որ լեզուն է` ատեն մը չեղած մեր լեզուին այն հեռաւոր դարերուն, երբ բարբառը չէր մտներ կիրքին ու անոր յագուրդին ընդմէջ: Որ մեր մարմինին մէջ այնքան խոր, հեռաւոր ձայներու ստեղը կը հանէր<ref>կը հանէ, սրբագրուած՝ կը հանէր</ref>շարժումի: Հիմա, ա՛լ ստացուած ու կրացած վարժութիւններ, աշխարհին անընդմէջ տարածումը, ըսել կ՚ուզեմ` սեռին գոհացման դէմ արգելքներուն, կապանքներուն բազմութիւնը, այդ ուղղութեամբ մեր նկրտումին մէջ մեզ հարուածող պատահարներուն բազմաբաւիղ հանդէսը, երբեմն գիշակեր ախորժակներ մեզ սկեպտիկ կ՚ընեն հանդէպ այս ձայներուն: Մեր տկարութիւնը, քիչութիւնը, այլասերումը մենք պահպանակ կ՚ընենք յաճախ սեռին հանդէպ մեր խլութեան: Դրէք միսը միսին մօտ կամ վրան: Դաշնամուրը պիտի թրթռայ այս ամէնը, բայց դուք պիտի լսէք ձեր ուզածը միայն: Ու պիտի անտեսէք անհուն ճոխութիւնը, որով կը խօսի սեռը մեր շուրջը: Ջերմացաւ սիւնը անոնց կռնակին, կայլակ-կայլակ: Ուստիանին պատգա՞մը: Կը մտածէին անոր գուցէ, առաց հաւատալու: Վասնզի անկարելի էր անոնց հաւատալ իրենց գիրկէն դուրս ուրիշ բանի: Եթէ գիտնար Սողոմենց տղան, թէ այս գիշերուան ցերեկին, Նալպանտենց հարսը, ուխտը ընելէ ետքը, նկուղին մէջ, քաշուեր էր վեր, իր սենեակը, կղպեր դուռը ու լացեր ժամերով, երեւան բերելու չափ հետքը իր ջղային տագնապին, փռելով թաղն ի վար իր հեծկլտուքը, մեծ, ամբողջ, սիրտ ճանկող, գլուխները ներս հրելու չափ պատուհաններէն հետաքրքիր կիներուն, որոնք կը քաշուէին, խաչ հանելու ու Աստուծոյ աչքը հայցելու իրենցմասումներուն արգանդին, խնայելով իրենց տունին այս անպարտկելի աղէտը, յորդող ու անսանձելի: Հաճի Աննան չէր միջամտած: Անիկա հեշտով կը դիմաւորէր բաւական ուշացած այդ նոպան, որ շահագործելի է յղութեան առջի խռովքներէն, հալելու չափ անոնց ախտանիշներուն մէջ, ընդմիշտ անհետանալու համար երկունքին ազատումով: Սողոմենց տղան չէր գիտեր, թէ լացեր էր Նալպանտենց հարսը, ձեռքերը ծեծելով գլխուն, յուսահատ, այցուած աշխարհին է՛ն հզօր ասեղէն, ու ողիկ-ողիկ գալարած` իր միսերուն բոլոր լեզուներէն ու թօթուած իր ջիղերուն բոլոր կծիկներէն: Որո՞ւն առջեւ կը գոցէր անիկա իր դուռը: Խեղճ անոր աւերա՜կը, իր մարմինը: Սէ՞ր: Ի՛նչ խեղճ է բառը: Ինչ սուտ, յարմարցուկ` բազմաբեղուն զանազանութի՛ւնը, զոր ստիպուած ենք զետեղել այդ ամանին մէջ: Որքան հեռու են իրարմէ այդ զգայութիւնները պատանիէն մինչեւ գալարուն ծերունին, որ մատղաշ աղջնակի մը դիմաց պուտ-պուտ կը հալի, անկարող ու անդարման: Ի՜նչ ալ դիւրութեամբ կը վարագուրենք մեր խուլ, արիւնազանգ, մռայլ ու ամբողջ աղբ պայքարը այդ բառով շղարշուած պատրանքին ներքեւ: Անոնց բերանները կը վազէին իրարու, կը հալածէին զիրար, կարօտէն այլայլած, խենթեցած շտապով մը: Ու այդ աճապարանքը, հեւքը, հոսումը կ՚անդրադառնային անոնց հոգիին, ընելով զայն, երկուքին ալ մէջը, բուռն, զիկզակուած կայծահարում մը, լոյսի, մութի, կրակի ու մոխիրի տարօրէն ստոյգ, հեշտ խառնուրդի մը մէջ, ուր կը նետուէին իրարմէ ատելութիւն ու պապակ, հարստութիւն ու աղքատութիւն: – Մշո՛ւշը սեռին, գիտուններէն բանաձեւուած իբր միգամածը լինելութեան խորհուրդին: Որ թանձր էր, շօշափելի, պատմուճանի մը նման, բայց թափանցիկ` ինչպէս վառը, շարը, որով կը քողուին կարգ մը մասերը կիներուն: Որ հզօ՛ր է` ինչպէս կրակէ սիւն մը, կանգուն առակին օձին նման` իր պոչին ու կը լիզէ մեր խեղճութիւնը, մեր աւերակը, հոն դնելով սրբազան պատրանքէն ծուէն մը, ծաղիկ մը, բաւո՛ղ երբեմն` տանելու այդ աւերակը, խեղճութիւնը իբր գերագոյն եզրը մարդերու ճակատագրին: Ուրի՞շ է արդեօք իրողութիւնը ներս այն խրճիթէն, որուն խորը կռնծած միսի կտոր մը կեդրոնը կ՚ըլլայ տիեզերքին…: Գիրկն էր միշտ: Ինչո՞ւ կը հաւատար Սողոմին, ի՜նք` որ այնքան լաւ կը դատէր արժէքը պառաւին քունին, վերջին դէպքերէն ասդին վերածուած տեսակ մը արթնութեան, ամէնէն փոքր ձայնին իսկ բաց աչքերն ու ականջները ու բուսնելով դրան առջին, սոխ մը, պտուղ մը, պահծու բան մը ափին, հանգչելու<ref>հանգչելու ? հանգելու ? հանգչեցնելու ?</ref>համար հարսին յուզումը, թթուն ու պաղը անպակաս ընելով միւս ձեռքէն:
– Գիտէ՞
– Ո՞վ:
– Կեսուրս:
Չպատասխանեց: Բայց սեղմեց կոտրելու չափ անոր ոսկորները, ա՛յնքան` որ ճիչ մը թռաւ Աղուորին բերնէն, բաւական ուժգին, ոտքի նետելու չափ քնացող պառաւը: Բայց չվախցան: Հարսը` իր մտածումին ապահովութեամբը: Կատուներու այդ ճակատամարտը կարող էր Սերոբն իսկ արթնցնել: Ո՞ւր էր պառաւը: Չվախցաւ Սողոմը, ծանօթ պատճառով: Մնաց որ, ատենն ալ չունէին ատոր, տարուած ըլլալով իրենցմէ, վախէն կամ չվախէն ալ վեր բանէ մը: Ե՞րբ կատուները խցիկին տանիքէն փողոց փոխադրեցին իրենց հարսնիքը: Մեծադղորդ գզուըտուքը կ՚ոռնար հոնկէ, բանակի մ ը չափ աղմուկ հանելով: Ո՛չ շունին յարձակողականը, ոչ ալ անուշ եփողներուն բիրերը չկրցան<ref>չկրցան ? կրցան ?</ref>մաքրել այդ պոռչտուքը, տակաւ հեռացող, բայց աւելի խորհրդաւոր: Զգացին, որ կը քալէին: Ո՞ւր: Ջնջուած էր պառաւին պատկերը: Նալպանտենց Սերոբը չէր արթննար: Ու անոր մարմինը տղուն գրկին կակուղ կրակ էր, որ չայրէր:
– Ո՞ւր:
Կը քալէր: Ու պատասխանը տղուն կուրծքն<ref>կունքն, սրբագրուած՝ կուրծքն [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>էր, երիտասարդ, արու, պատրաստ, լա՜յն, ուր իր մարմինը կը տեղաւորէր Նալպանտենց հարսը, առանց հարցնելէ դադրելու:
– Ո՞ւր:
– Վար:
Շարժումով մը իջաւ կուրծքէն: Քով քովի, իրարու փակած, իրար փախցնելու խուլ սարսափէ մը այդպէս հրուած իրարու: Ու շրշիւն էր անիկա, տարօրէն սպիտակ, մութը բանալու աստիճան: Ու հեւք էր անիկա, ջերմ ու բարձրացող, որուն մէջ կրնային կարդալ անհուն պապակը հարսնուկի սիրտին, այդպէս լայնցած դէպի տղան, դէպի անձրեւը, երակը սերմին ու ծիլին: Ո՞ւր: Ինչո՞ւ կը հարցնէր:
Յանկարծ մտածեց: Արագ ու ամբողջ: Բայց չքալեց: Տեսակ մը վարանք, ամօթի մօտ բան մը կը բուսնէր անոր ներսը, նոյնքան յստակ, որքան տարփանքը, որ դողի, շարժումի ձեւերով զայն կ՚ընէր լպրծուն, բուռն, սանձակոծ բան մը: Երբեմն բառերը ամչցան մեր մտածումներէն ու չելան: Անոր ոտքերը մնացին գամուած, դէգ, նոյնիսկ դէպի պատը նայող: Սողոմենց տղան զգա՞ց այս ընկրկումը: Տարփանքը ամէնէն դիւրաբեկ ճարտարապետութիւնն է, երբ կը գմբէթի: Թռչունի թեւ մը երբեմն բաւ է զայն կործանելու: Մի ենթարկէք զայն մշտական պարզումին, ուր խորացման գիծով կը յօրինէ իր հրաշքները, քառորդ դար թարմ պահելով սիրտը` հեռացած սիրականին հանդերձուած կամ քաղցր կուրացմամբ մը գերեզման տանելով ամանը, որուն արեւը կ՚ուտէ<ref>արեւը կ՛ուտէ ?</ref>, ներսէն-ներսէն: Այն պահերուն, ուր արիւն է հոսած` անիկա վեր է ինքնիրմէն: Այս գերաճումը կը տարածուի մեզ կազմող բոլոր տարրերուն, կասկածին` ինչպէս նախանձին: Ուստիանին պատկերը ցցուեցաւ ինքնիրմէն: Կարծես մէկը կրկին շշնջաց պահակին պատգամը, Աղուորին մարմինին ընդմէջէն: Ու կը տաքնային տղուն կոպերը: Կիրքը, զայրոյթը կ՚եփէին անոնց ներքեւ: Բայց կարծր, անզիղջ` անոր ձեռքերը: Շունչ շունչի, մէջտեղերնին աշխարհ մը անդունդ, դառնութեան հեղեղ ու ողբերգութիւն: Բիրտ էր, ցաւցնելէ աւելի ու պահանջկոտ, երբ հարցուց.
– Ինչո՞ւ չես քալեր:
– Անկողին չի կայ:
Նալպանտենց հաճի Աննան, գեղին կողմէ հնարուած ու ըստ աւուր պատշաճի արժեւորուած հազարումէկ պատճառներուն մէկովը ծառայ չունէր տակաւին: Փեսաները ու օրավարձ օտարներ կ՚ընէին գործերու սպասը: Բանտարկութեան ընթացքին Սողոմին լաթերը ճամբուած էին մօրը տունը, առիթը ստեղծելով հսկայական բախումի մը ընդմէջ երկու կիներուն: Քաջութիւն ու համ կայ, երբ աղքատիկ ու սրտոտ կին մը փրփուրով յարձակում փորձէ յարգուած, բայց ատուած հարուստ տիկինի մը վրայ: Ո՛րքան դրամը ու բարիքը ըլլան առատ, ա՛յնքան աւելի հեշտ անոնց տէրը կանչուած է ճաշակելու դառնութիւնը այս ցոյցերուն, որոնք կատարողին ոչ մէկ վնաս կը բերեն, բայց ենթական կը կործանեն, երբ ասիկա փորձուի պլշկել իր բերանը: Կիներու մարզէն որչափով ճիշդ` քաջութեան մարզէն ալ նոյնքան ճիշդ է երեւոյթը: Այս կռիւը իր երկրորդ երեսին մէջ պատմուած է արդէն: Առաջին յեղումին, Նալպանտենց տիկինը միջոցներ ձեռք առաւ, պաշտպանելու համար Աղուորին անունը: Վարձեց աղքատիկ, բայց լեզուանի, հաջան կնիկներ: Փակեց, զոյգ կղպանքով Սողոմին խցիկը, հաւատալով առասպելական ցուցմունքներու, որոնք թելադրուած` գնչուներէն, չհերքուեցան հաճի Մարէն: Կը փակէր զոյգ կղպանքներով մեղքին օրանը ու տունին վէրքը: Աւելի վերջը հաճի Աննային հիւանդութեան կրկնումը, որ ձգած էր մէկ շաբթուան մէջ պառաւը աւելի քան տարուան մը ցաւը, չունէր ըրած թաղին միւս կոխուածներուն<ref>ջնջ. ստորակէտ</ref>քաղաքական խռովքները (գեղը կ՚եռար ոստիկաններու խուժ սարսափէն եւ զօրքերուն սեւազգեստ սպառնալիքէն, որ տաճկութիւնն էր սանձարձակուած, պարտասուն գեղին վրայ):<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ ?</ref>Աղէտի մը սպասումին մէջ անղեկ հոգեկանութիւնը փոխած էին ամէնուն չափ Նալպանտենց հարսն ալ, որ այդ խռովայոյզ ելեւէջներէն ու իր գլխէն անցած զօրաւոր յուզումներէն ծեծուած` արգանդին խուլ խաղաղութեան մշուշովը գոցեր էր ինքզինքը աշխարհին, չերեւալով աղբիւր ու փողոց: Ու մոռցե՜ր տղան, որ իր տունը կը թօթուէր: Ան հիմա կ՚արթննար, դառնալու համար ծոցը մարդուն, զոր ատեր ու սիրեր էր հաւասար ուժգնութեամբ, իր սիրտին ու պատիւին հակադիր բեւեռներուն մէջ ճօճուելով փոխն ի փոխ: Յետոյ ըսած են, որ զգացական ոլորտին մէջ երկար մարզում, ինքնաթելադիր վարժութիւններ կրնան փոխարինել իրականութիւնն իսկ այդ ոլորտին: Մտքի պահպանողականութեան օրէնքով մը, երբեմն աս փոխարինումը կը գրաւէ հոգեկան յատակը ամբողջ ու մարդ շրջանակը, ապակին կ՚ըլլայ իր երազին: Կը պատահի, որ քսանամենի աղջիկ, իր հուրքին պայծառ հեղեղին դէմ խաբէ ինքզինքը, սկիզբները կամովին, յետոյ հաւատայ իր իսկ յօրինումին ու սառոյց ընդունի ամբողջ այդ հրդեհը` ինչպէս կը պատահի ձմրան արեւին, երբ կը զարնէ սառերը ու կը բոցավառէ անոնց սիւնաշարքը տարիներն ի վար: Ու կրէ այդ պատրանքը մինչեւ պառաւութիւն: Բայց երբ որեւէ պատճառ զայն ընէ դուրս իր պատրանքէն, ըսել կ՚ուզեմ` երբ ճեղքուի հոգեկան յատակը, նոյն այդ պատճառը պիտի փոխէ ինչ որ կազմեր էր ողնածուծը այդ աղջկան, արքենի տարիներէն մինչեւ ձիւները պառաւութեան: Նալպանտենց հարսը հինգ տարի դուրս էր, եզերքին էր կեանքի խորագոյն հեղեղին: Ամիսը բաւ էր եղած զայն վերածելու վաւերական կնոջ մը, որ կը խօսի սեռին սլաքին ներքեւ: Անկողի՜ն չկար վարը: Գրեթէ ծախու կնոջ մը բերնին վայել սա բացատրութիւնը անիկա նետած էր բերնէն նուաստ, բայց էգ հասունութեամբ մը:
– Վա՛ր, օճախով սենեակը:
Խիստ ու հրամայող: Մենք չենք մտածեր, երբ կը վարուինք մեր զգայարանքներէն: Կը հերքենք միտքն իսկ, լրիւ, երբ կը վարուինք մեր խորագոյն մագնիսէն, որուն սլաքը կը հանգչի աշխարհ գիտէ թէ ո՛ւր:
– Պառա՞ւը:
– Չունի գիտնալիք:
Ու հանդարտ, անկարելի խաղաղութեամբ էր արտասանած իր պատասխանը:
Զգացական բոլոր աղբիւրները անոր մէջ տրամադրուած էին միակ խողովակի մը: Ոճիրին գերագոյն խռովքն իսկ նուաճուած էր անկէ, բայց տեւողութիւնը կը միջամտէր, իբր կանոնաւորիչ ու մեր գիտակցութեան մէջ երբեմն արձագանգ մը աւելի կ՚արժէ: Երկրորդ անգամն ըլլալով, նոյն դո՛ղը, քիչ մը աւելի ուժգին: Անցաւ անիկա Աղուորին հիւսուած մարմինին ալ:
– Ինչո՞ւ կը դողաս:
Կրկնապատիկ ուժգնութեամբ ողջագուրում մը խորտակեց հարցումը:
Անիկա կը խուսափէր, կը նահանջէր, այդ ուրուացող, դեռ անյայտ բանէն, որուն շատ մը անուններ կու տան գիրքերը: Բայց մէկ թեւով թաթին տակն էր այդ շաղապատումին: Ու կու գար, անծանօ՜թը` վրան անոր խղճի հորիզոնին, վախի, մահուան, աշխարհի բիւրապատիկ համերուն տարօրինակ մէկ սիւնը իբրեւ, ամէնը խտացուցած իր մէջը: Այնքան ծանօ՜թ այդ բխումը անո՛ր, իր ներքին կամարներէն ծուէն-ծուէն հաւաքուած կրակի կայլակներով: Ու Սողոմենց տղան առքին հրմշտուկին տակն էր անոր գնացքին: Երբ` մարմինները կ՚իյնան իրենց պատեաններէն ու խորխէն ու քուրայէն նոր հոսող ոսկի ջուրի նման կը վազեն իրարու: Ի զուր պառաւին ուրուականը ջանաց իր հաստ իրանը զետեղել անոնց հիւսքին մէջտեղ: Անոնց արիւնը աւելի տապով կը ծեծէր անոնց կեանքերը: Ու չէին ընդունակ զգալու, իրենց ջիղերուն ցնորքէն անդին, եղերական նկարագիրը սա տարփանքին, դիակի մը գրեթէ կուշտին, իւրաքանչիւրը իր սեփական խռովքէն մրճահարուած, բայց զանցելով ամէն ինչ, որ գիրկը չէ: Սանդուխի գլխուն, անոնք քակուեցան իրարմէ: Էջք: Բայց ծանր, կարծես պառաւին երկու թաթերը, մութէն տեսանելի, կը կոխէին անոնց օձիքին: Օճախով սենեակ: Չունեցան համարձակութիւն վառելու ճրագը, հակառակ մութէն ունեցած իրենց մեծ յոգնութեան: Գետնադիր բազմոցին վրայ երկնցան անոնք, նուաղած գրեթէ, տարփանքէն առաջ: Մինչեւ հեշտանք մենք վճռական, արիւնարբու, մեր ներքին հուրքէն քառապատկուած կ՚ընենք աւելի, քան մեր իսկական տարողութիւնը: Գուցէ սերմին, սպասող բիւրաւոր փորձանքներուն դէմ պաշտպանութեան խուլ միջոցն է այս եղերական, աներես, անակնկալ ուժը, որուն հաստատումը մեզի տրուած է ընդունիլ էակներու բոլոր սանդուխին վրայ: Մահուան գնով սերմը ապրեցնելու մէջ քերթուածներ են միջատներուն սէրերը: Ու հերոսներ` խեղճ այն արարածները, որոնք սեռին շուրջը բողկուկ փորձած ատեննին թաթէն<ref>թաթէն ?</ref>անգամ չեն զգար երկիւղ: Բայց դիտուած է նոյնքան, որ հեշտանքէն յետոյ մարմինը կ՚իյնայ ցած, նոյն համեմատութեամբ: …Անոնք գռեհիկ, հասարակ զոյգն էին պոռնկութեան մոխիրին մէջ խրած, մինչեւ իրենց պորտերը, երբ նստեցան մութին վրայ ու զգացին խուլ մղումը, որ զիրենք իրարմէ կը վանէր:
Կեցուց Աղուորը, վախով բռնած թեւէն:
– Ձգէ՛, հիմա կու գայ կեսուրս:
– Գալիք չունի:
– Ինչո՞ւ:
Չկրցաւ պատասխանել:
Շունը կը մռլտար պատուհանին տակ, հաւանաբար հաճոյքէն: Նալպանտենց հարսին հոտը կ՚անցնէր պատերէն: Գաղջ ու կծու բան մը սենեակը կ՚ընէր աւելի տխուր ու անոնց մարմիններէն արտաբուրած աղերը կը խառնուէին այդ զգայութեանց: Այտ ու շրթունք` լեղի, գարշանքի մօտ բանով մը սրսկուած: Այս դառնութիւնն էր միջամտեց, որպէսզի Նալպանտենց հարսը ուղղէ քայլերը դէպի դուռ:
Կեցուց, բայց աւելի մեղմ, անոր գնացքը: Կը հեւար, խօսելու անձուկէ՞ն, թէ հեռանկարին արհաւիրքէն: Ու մութը կը ծածկէր անոր դէմքին չարաշուք եղծումը: Արեան բաղնիքէն սեռին բաղնիքը: Մշուշը կը պաշտպանէ այդ լուղորդը: Բայց դէպի մոխիրին բաղնիքը լուղորդը պարտաւոր է մինակ ընելու իր ճամբան: Կակազում ինկաւ անոր կզակներուն:
– Ի՞նչ կայ:
– Ըսելիք կայ:
Բայց տկար էին մատները` ձայնին չափ: Ու տարօրէն զօրաւոր պէ՛տքը ճրագին, որ ականջներէն ու մորթէն կը զատէր մաս մը պրկում: Զգայարանքներու շատութիւնը թերեւս կը հպատակի այս կարգի պէտքի մը: Ու չըսաւ ըսելիքը: Փոխարէն` նստեցուց զանիկա ծունկին: Առաւ առատ մազերը բերնին ու երեսին ու կը համբուրէր եղկ այդ իգութիւնը, գրեթէ լալով:
– Ինչո՞ւ կու լաս:
– Որ գիտնա՜ս:
– Ի՞նչը:
Կը հարցնէր գրեթէ ուժով, ու յոգնած անոր կզակները յօժար ալ չէին: Մենք, սեռէն ետքը, խուլ ենք ու եսասէր:
– Որ գիտնա՜ս:
Չպատասխանեց, բայց գրգռուած էր, երբ ըրաւ անոր թեւերը դուրս իր մարմինէն:
– Պառա՜ւը…
– Կու գա՞յ:
– Չունի գալիք:
Պէտք եղաւ, որ լռեն:
Այս դաժան բանը, եկող ու գալիք չունեցող պառաւին անունէն հեղուած զանոնք ըրաւ աւելի լեղի: Յետոյ, առանց որ պատճառ կենար` փլաւ տղուն սիրտը, յորդ ու մեղմ: Լայն ու խորունկ հեծկլտո՜ւք մը, զոր սանձելու համար Աղուորը դրաւ իր մատներուն ամբողջ շնորհը ի գործ: Այն ատեն Սողոմենց տղան ունեցաւ առաջին ու իրաւ փաթթըւուքը, սեռէն դուրս ու անկէ աւելի քաղցր, ա՛ն` որ վտանգի մը սուրին տակ իրարու կը հիւսէ երկու սիրտերը:
… Ու փոքր, քիչ, վախկոտ բառերով` անիկա հասկցուց իր սիրականին ինչ որ կը պառկէր վերի սենեակին մէջ…
Մէկ ձեռքին փոքր ճրագը, զոր հազիւ սիրտ էր ըրեր վառելու դրանը սեմին, միւսով ալ Սողոմը քաշելով թեւէն, զարհուրագին, աչքերը հազիւ բաց` մտաւ պառաւին սենեակը: Յանկարծական սաստ մը գլուխը պլորեց` իր ուսերուն կեդրոնէն դէպի ետ ծոծրակին ծխնին փետտելու չափ ուժով: Վախը չէր ատիկա: Դիակէն գարշա՞նքը: – Ամէն շաբթու անիկա հեղ մը գովքի կը նստէր մեռելի մը մահիճին: Մարդեր կան, որոնք անկարող են հանդուրժելու արիւնին տեսքը: Թարմ հոսած արիւնին հոտը նոյն տպաւորութիւնը կը գործէ որոշ տարիքի ու Աղուորին նման յղութեան քմայքներուն ենթակայ կիներուն մէջ: Տատանեցաւ անիկա իր ոտքերուն վրայ: Սողոմը արդէն առած էր մէկդի ճրագը անոր մատներէն, միւս ձեռքն ալ երկարա դէպի անոր մէջքը, բռնելու, կասեցնելու համար հոսումը անոր մարմինին: Փակ աչքերը, սեւ թարթիչներու նեարդաւոր մագաղաթին մէջ, անոր վրայ ըրին ազդեցութիւնը մասնատուփի ոսկորներուն, որոնք չեն երեւար, բայց կը բուժեն մեր ախտերը: Մեռե՞լ: – Ռունգերուն բարակ թերթերը ճերմակ վարդէ մը նոր փրցուած ու դրուած կը թուէին, հեւուն ու բաբախուն, ստոյգ նշանը մնալով գործող սիրտին: Բայց տպաւորիչ բան էր մահանման դալկութիւնը, որ բուսաւ անոր երեսին, աղտոտ լոյսէն անգամ մըն ալ դեղնելով: Կարծես մէկը քանակի մը բերնով հաւաքեց, սրբեց արիւնը անոր այտերէն, քիչ առաջ այնքան խորունկ կարմիրով, թաղելու չափ իր տակ միսին ճերմակը, կիրքէն ու տղուն շրթներէն բոցի պէս վառուած: Ո՞վ բերաւ անոր միտքին պատկերը իր մօր, որ դանակին կռնակովը սերը կը հաւաքէր կաթին երեսէն: Ընկրկեցան` ուժ առնելու համար պատէն: Կռնակը` տղուն, դէմքը դիակին` անիկա ստիպուեցաւ աչքերը բանալ: Իր սարսափէն վեր բան մը կը հրամայէր իրեն: Սողոմին մատներէն դողացող լոյսը քստմնելի, բայց չմոռցուող պատկեր մը կը շինէր հսկայ, գեղադիր անկողինին մէջ: Միւս եզերքէն վերմակը ինկած էր գետին: Տղան չկրցաւ յիշել, թէ երբ պատահած էր ատիկա: Պառաւը գլխուն տակ բարձ չունէր, անկողինին լայնքին երկարած ըլլալուն: Ճերմակ` բայց փոսացած սաւանին վրայ մածնացած արիւնը կլոր ու մեծկակ արատ մը կը կաղապարէր: Զայն նմանցուց ձիւնի ատեն հորին կափարիչին, որ ճերմակէն կը զատուի սեւ ու տգեղ: Հզօր ու ոճրային սա րոպէներուն ինչո՞ւ ընտանի, բայց մոռցուած պատկերներ կը յառնեն մարդոց մտքին մէջ: Ու եղաւ նոյն գիծէ ուրիշ տեսարան մը, ցածուկ տանիքէ, իրենց տանը ներքեւ<ref>ներքին, սրբագրուած՝ ներքեւ</ref>, միասենեակ տունէ մը, որուն լուսամուտը սեւ լուսնկայի մը պէս կը կլորնար, տանիքին միապաղաղ ու յուսահատեցնող սպիտակութեան մէջէն: Աղքատիկ այդ սենեակին մէջ կ՚աճէր անուշիկ աղջիկ մը, որ նշանուած էր ուրիշ աղքատի մը, բայց կ՚ուշանար խրճիթի սեմին ու կը մոռնար ապուրին պտուկը, ով գիտէ ի՛նչ բաներու ետեւէն արձակած ինքզինքը ու կը սպասէր, որ Սողոմենց տղան դառնայ խաղէն, խնդայ ու խօսի հետը…: Լոյսին այդ պղտոր սարսուռին մէջ, որ գործն է անապակի ճրագներու, կը բուսնէր, կ՚եռար տարօրինակ շողիւն մը, անկայուն, շինուող ու տրուող, պառաւին մարմինը մէկ եզերքէն միւսը տարուբերող, բայց մնալով, հէնքին մէջ զօրաւոր ու անհերքելի, ա՛յնքան` որ ճառագայթները, հաստ ու սեւասայր, կը նմանէին<ref>կը նմանին, սրբագրուած՝ կը նմանէին</ref>արիւնէն յօրացած ու մոխրացած ճճիներու: Տեսաւ<ref>Տեսան, սրբագրուած՝ Տեսաւ</ref>սակայն պաղած արիւնն ալ, որուն վրայ ամէն բան կը թուէր նոր, իրաւ, անմեկնելի: Մութցան անոր աչքերը հեղ մըն ալ, պարպուած գուցէ առեղծուածին բախելով, որով կը սպառնայ մեզի թշուառական հեղուկը, ա՛յն` որ այնքան բաներ կը բերէ մեր գլխուն ու մեր սա սուտ օրերուն մէջ երբեմն այնքան եղերական վայելչութեան, անյագելի համեր ու այնքան մեծ իմաստներ կը ցրցքնէ, իր կայլակումին մէջ մանրանկարելով անհաս խորհուրդն ու համը տիեզերքին: Արեւը ուրիշ բան ըլլալու չէ ծոցը սա մեծ մարմինին, որ երկինք կը կոչուի…: Չբացաւ անիկա աչքերը: Նոյն ատեն շատ սուր բան մը ծակեց անոր սիրտը: Ակնթարթի մէջ, անոր տրուեցաւ սողալը հարուածին, որ կատարուած էր դաշոյնով, միայն կոթ այդ րոպէին, կոտրուած իր մարմինէն, քանի որ պողպատ մասը չէր երեւար, թաղուած ըլլալով միսի մէջ: Առքը այնքան հզօր էր, որ վերցուց թարթիչները: Սեռն ու արիւնը նոյն մագնիսին երկու բեւեռներուն կը նմանին: Իրարմէ կը վանուին, բայց չեն ըլլար առանց իրարու: Դաժան ասղնտուք մը կ՚արձակուէր կոթին մանրուկ գամերէն, խուսափուկ, փոխն ի փոխ բոց ու արիւն, կրակ ու ճառագայթ, առնող ու տուող, աչքերու հոյլի մը պէս որոնց հանդիպումը կ՚ընեն պզտիկ աղջիկները, երբ Գաբրիէլ հրեշտակապետին հսկայ նկարին առջեւ կը ծնրադրեն ու կը սարսռան սարսափէ, մանր, միամիտ, խոր սարսափէ մը, գամուած անոնց կոյս հոգիներուն խորը տասնով-քսանով աչքերէ, կլորցող հրեշտակապետին կարեւոր յօդուածներուն, ուսերուն, արմուկին, ծունկերուն ու պորտին: Դժնդակ այդ պատկերը սուրը քաշած զուարթունին, գահազուրկ` իր առթած խռովքին պատճառով, ամէն աղջկայ հոգին հեղ մը կ՚այցելէ, երբ դէմը<ref>դէմքը, սրբագրուած՝ դէմը</ref>գտնուի մեղքին կամ արիւնին: Որո՞ւ համար էր թափուած այս արի՜ւնը:
– Տէ՜ր Քրիստոս, – հեկեկաց անիկա ու աչքերը վարագուրեց` ճերմակ շապիկին մէջ մխրճելով իր գլուխը: Իջած էր ծունկի, դիմանալու անկարող: Անոր գլուխը քսուեցաւ տախտակին, ուր մարմինի հոտ մը կը թափառէր:
Սողոմը, օգտուելով առիթէն, ծռեցաւ մեղմ դէպի դիակը, ու բռնեց դաշոյնին կոթէն: Իր այդ շարժումը վեր բերաւ խոնարհած ճակատը Աղուորին: Անոր աչքերը պաղած, կը հետեւէին բազուկին աջ ու ձախ հակումին: Վէրքին մէջ խառնշտո՞ւկ, թէ դուրս քաշելու համար անհրաժեշտ մանր ճիգն էր, որով կը դողար տախտակամածը, Սողոմը խելք չըրաւ իր մարմինին շուքովը պահելու տեսարանին վայրագ սառնութիւնը: Հանած էր դանակը, որուն բերանը, սեփ-սեւ, կը հերքէր իր իմաստը, հեռու պողպատէն, նմանելու չափ տղոց ձեռաշէն փայտեայ դաշոյններուն: Յիմարութեան մօտ խռովք մը փայլակեց անոր ներսէն: Յիշեց առտուն, Ուստիա՛նը, կեսուրին ու իր վայբերանութիւնները:
– Մայրիկ, մամայի՜կ:
Ճիշդ ու ճիշդ տասնամեայ մանուկին նման, որուն հայրը կ՚իյնայ կացինին տակ, իր տղոցը աչքին առջեւ ու կը ստիպէ փախուստի, երբ մարդասպանը այդ կացինը կը բարձրացնէ հեղ մըն ալ, աջ ու ձախ բարտելու նպատակով: – Դասական այդ ճիչը, զոր ամէն մանուկ յեղյեղած է այնքան անգամներ, ցաւին ու խորունկ յուզումին դիմաց, անկար իր տառապանքը այդպէս խողովակելու ատեն: Կը վախնա՞ր իր գլուխէն, թէ կը վախնար իր տունին վախովը: Անիկա երկարեցաւ գետին, թարթիչները կարանած, հարազատ մեռելի պէս: Անոր կզակները նետուած էին իրարմէ, պատրաստ արձակելու ջղային իր կոծը, որուն պատկերը չէր ջնջուեր Սողոմին մտքէն: Շրթներուն անկիւնները կծկումի ելան: Այտերուն վրայ փոսի պէս գիծեր պրկումներ հոսեցուցին: Նոյն րոպէին կոկորդին խորէն ձայնին առաջին ալեակները, փոթորիկը կանխող: Գիշերուան լռութեան վրայ ջղային այդ հսկայ կոծը, սա սենեակին մէջ, այսինքն` դիակին կուշտին, վտանգէն վեր ու զայն այսքան որոշակի կանխող, վարի դուռը բախումի հրաւիրող ու դրացիները իր ոճիրին հանդիսատես ընծայող, – այդ կոծին պատկերը զօրացուց Սողոմին բազուկները: Ամէն մարդու մէջ անակնկալը պատճառ է մեծ ստեղծումներու: Չէր խորհած, բայց երկու բազուկները սեղմելու բուռն ճիգով մը –այդ պահուն անոր մատները կարծր էին, ինչպէս կտուցները աքցանին– անիկա իրարու հիւսեց նուաղած հարսին ծնօտները այնքան ուժգին, որ աղաղակին կծիկը փշրուեցաւ դեռ բերանը չառած Աղուորին խռչակէն: Ագուցուեցան անոր ատամները իրարու, կճրտալէն ու արնափրփուր: Բայց այդ բռնութիւնը տարտղնած էր ձայնին ուրուականը ու խնայած փողոցին մուտքին, ոճիրին սա դարպասէն ներս: Զոյգ ափերուն աքցանին մէջ շնորհալի երեսէն կը մնար ծամածուռ էջ մը թուղթ, փոսիկով ու ցցունքով, զզուելի թուելու աստիճան: Ջնջուած էին համի, փափկութեան միւս զգայութիւնները, որոնք կնոջ մը դունչը կ՚ընեն այնքան խռովիչ սիրոյ պահերուն: Շունչը ազատ: Բայց թեթեւ, շատ նիհար: Անիկա մտահոգ չեղաւ այդ մանրամասնութեամբ: Գեղին խոշոր յուզումները, որոնք տունը կը կործեն տունին վրայ, այրերը իրարու դէմ ճակատած պահուն, երբ իրարու վրայ խոյացած ատեն ամեհի երիտասարդները կացինները կը բարձրացնեն ու աչքով կը ճշդեն ու կը չափեն հարուածին աղեղը, պատահարներն են, յաճախակի ու հաշուի անցած, եւ որոնք ամէնէն շատ կը զարնեն փափկակազմ հարսները, հիւանդկախները, փողոցի երեսին ու կ՚ընեն նուաղումը` ընթացիկ, վիժումն ալ սովորական: Յետո՞յ: Ձգեց ազատ: Հիւսուած կզակները պահեցին ճնշումին կնիքը: Երեսին միսերը պիրկ իրենց գիծերէն իջան թեթեւակի: Դեղնութիւնը աւելի շեշտ: Փողոցը` փողո՜ց: Պատուհանին մէջէն երկի՛նքը` աղօտակի կարմրաւուն ու հսկայ մարմի՛նը բլուրին: Ի՞նչ պէտք ունէր տեսնելու ասոնք: Բայց այս զառածումները, նոյնիսկ րոպէական, կը խորտակեն մտքին ճնշումը ու մեզի կը դարձնեն անհրաժեշտ անգայտութիւնը, առանց որուն կեանքին ծանրութիւնը մեզ պիտի խղդէր: Խորհեցէք վիշտի մը ամբողջ կշիռին ու դուք պիտի խենթենաք զայն պարագրկելու հարկին դիմաց: Այս է պատճառը, որ կը շեղինք ու կը թափառինք, յապաղուն ընելու անգիտակից ճիգով մը մեր արշաւը դէպի մեր փոսը: …Յիշողութիւններ, մօտ ու հեռու: Տարին զինքը ետ, պարզ կեանքին, որուն վրայ չըլլար զարկած արիւնին սա սեւ լուսնկան: Բայց պահը վերստացաւ իր մամուլը անոր գանկին վրայ: Չէր կրնար աչքէ հեռացնել Աղուորին պառկուածքը, այդպէս անշունչ: Խուժեցին օտարները<ref>օտարները – ?</ref>: Դպաւ ճակտին ու փախցուց մտապատկերը: Դիակը շարժեցա՞ւ: Բռնեց լոյսը քիթին ու պառաւին դէմքը պատանքի միայն էր կարօտ, այնքան խնկագոյն ականջներուն բլթակները ու այնքան մեռել` ռունգերուն զառիթափը: Որքան շուտ կը հասուննայ մեռելի մը դէմքը դէպի մեռելութիւն: Վերջին շունչին հազիւ սկսած` դեղնաւուն բանը մեծ արագութեամբ կը հոծնայ ու մէկ ժամ յետոյ մարմինը հասունցած է գերեզմանին համար: Դարձաւ Աղուորին: Բարակ կարմիր մը, որ ճրագէ՞ն կ՚իյնար, թէ մորթէն կը պարզէր, ըրաւ զինքը երազուն: Ու կեցաւ անիկա: Կը լսէր տեւողութիւնը, որ միջոցին ալքերէն անսպառ դոյլերով հատ-հատ կը թափէր վրան, վրայէն` տակը: Ինչ հսկայ ջրտուքի անի՜ւ: Բայց ինչ ընե՜լ: Որու ձգել սա կնիկը: – Սերոբի՞ն: Այս գարշ<ref>գորշ, սրբագրուած՝ գարշ</ref>պատկերին այցը շատ զօրաւոր ցնցում առաջացուց անոր քայքայուիլ առած կամքին մէջ ու կարծրացուց անոր տարտղնումը: Անոր միտքը եղաւ հսկայ հնոց մը, որուն վրայ պտուտքող դանդաղ ծուխը չքացաւ մէկէն ու բոցը ժայթքեց: Պոռթկումի այս զգայութիւնը թեթեւացուց զայն: Նալպանտենց տունը կ՚այրէր անոր ուղեղին մէջ ու ինք կը տեսնէր գրեթէ որոշակի, այդ հրդեհը, մանրանկար ու պղտոր` ինչպէս ջուրով լեցուած շիշին մէջէն ճրագի մը բոցը: Նալպանտենց տունը կ՚այրէր: Անիկա մոռցաւ իսկ, թէ Սերոբը կը քնանար անդին: Ամէնէն առաջ, տակաւին հօրը գերեզմանին վրայ, անիկա ուխտած, վճռած ու իբր կատարուած նկատեր էր այդ սպանդը, գուցէ Աղուորին գլուխը ազատ ընծայելու անգիտակից ցանկութեամբ: Այս էր պատճառը իր մոռացումին: Պառաւին մուտքը տեսարան շրջած էր այս ծրագիրը: Չեկա՞ւ մտքին միւս մասը իր երդումին: – Նալպանտենց հունտը հատցնել: Բայց ի՜նչ ունէր նուաղած սա կնիկը Նալպանտենց արիւնէն: Փորի՞նը: – Թօթուեցին զայն խորունկ, անհաս լարեր: Իր զաւա՜կը: Հայր էր անիկա, երբ գրկեց Աղուորին մարմինը, անզգայ` բայց տաք: Ո՞ւր: Մտքէն չանցուց արթնցնել: Ու տարօրէն գոհ էր այս նուաղումէն: Ծանօթ, ըսես նախանցեալ ապրումի մը մէջէն, ճամբա՛ն` զոր կը փռէր իր կոյր քայլերուն ճակատագիրը առաւօտէն ի վեր: Ո՞վ է վարողը մեր բազուկները: Ճամբա՜ն` ուր կը մղէր զինքը սլաք մը ներսէն, խղճմտանքին մութերն ի վար ցոլացիկ, անողոք, պողովատիկի մը ծայրէն, հեռու փարոս, հսկող ոճիրի մը աչքէն: Ոտքի՛: Ինկան Աղուորին թեւերը իր կռնակին, նման փայտի կտորներու, ու անոր սրունքները կը ծեծէին իր ազդրերը, կախ ու ճօճուն, շարժումին հպատակ ու քիչ մը մեռել: Սանդուխն ի վար: Բակ: Դռնա՜կը: Յիշեց երջանիկ գիշերը: Անցուց, քիչ մը տրտում, բայց աշխոյժ, գիրկի՛նը ծառաներու բաժինէն: Գոյութիւն չունենար խշտին, իր երկու հզօր տարիներով: Մեր տագնապին մէջ, աննկատ բաներ երբեմն կ՚ընեն դժնդակ խուժում: Գուցէ մենէ կը հանենք ատոնց դառնութիւնը: Ի՜նչ տխուր ու ցած ու ստոր էր մարդու հասակով այդ հաւնոցը, ուր ոտք չէր կոխած Նալպանտենց հարսը: Պարտէզի դուռին կեցաւ անիկա: Սիրտը ոտքի էր, զարկը փոխադրած Աղուորին աջ ստինքին, կուրծքին պատանքը ծակելու ու միսին մէջ վազելու հարուստ կորովով, լեցնելով նոյն խռովքով անոր մարմինին հեռու մասերը մինչեւ, առնելով-տալով բոլոր երակներէն: Կը տեսնէ՞ր: – Աղօտակի, գուշակօրէն, շօշափելով, առանց համարձակելու վար առնել կուրծքին բեռը: Դո՜ւռը: Գերա՛նը: Ապահովութեան պարապ թիթեղը, ով գիտէ ո՛ր խենթէն ըսուած ու տարիներէ ի վեր գործադրուած պառաւին կողմանէ, որով իբր թէ հրաշքով կոտրած ամեհի սիւնէն ետքը, բացուող դուռը պիտի տապալէր առարկան ու աղմուկ բանար դէպի քուն անոր ականջները: Մտածե՞ց: Կորովի, մէկ ձեռքին առած Աղուորին մարմինը, ազատով հրեց մէկդի գերանը: Մեծ ու սպառող էր այդ ճիգը: Հարս ու կեսուրի ուժը մէկ կ՚ըլլար յաճախ, անձրեւոտ առտուներուն, դուռը կռնակէն պաշտպանող մեծղի սիւնը շարժելու համար: Ըրաւ մինակը, կէսովը, կարելին<ref>կարելին ? կարելի ?</ref>: Ու գերանը հաստ, մեղաւոր կնիկի մը պէս տեղի տուաւ ու մտաւ իր անկողինին մէջ: Երբ բացաւ դուռը` անիկա աւելի ծանր գտաւ ինքզինքը: Ո՞ւր պիտի տանէր: Ու ինչո՞ւ: Կը գործադրենք բաներ, որոնց վրայ մտածելու ատենը չենք ունեցած. մեզի կը թուի այսպէս: Բայց մտածեր էինք շատ առաջ: Կը հաւատա՞ր երդումին, Նալպանտենց հունտը հատցնելու վրայով: Անիկա հայր էր, խեղճ ու շուարուն ու կը գործէր այդ սլաքին տակ: Քալեց դէպի բացադիր արիշը, երեք դիով պատսպարուած, հովանոցակի նման, որուն ներքեւ, սիրուն ու իր մատներովը մէջտեղ եկած տախտերուն վրայ, այնքան յաճախ ու մենակի, կը նստէր Նալպանտենց հարսը, հեքիաթէ մը վերցուած ու հոն ղրկուած տեսիլքի մը պէս, ափերը ծնօտին, աչուըները գոց, ծառերուն իսկ փոխանցելով իր հրապոյրին հուրքը, խռովքը, ինչպէս կը պատկերէր ժողովուրդէն երգ մը, աղուոր աղջիկ մը այդպէս լացուցած ատենը, հանելով լեզու վարդերն ու խոտերը, պատմելու համար «սիրական»ին, թէ որքա՛ն սուտ են արցունքները նոյնիսկ գիշերուան մեծ աչքերէն, տրուած իրենց ծոցին, քանի որ թել մը արեւ բա՜ւ է ամէն ինչ մարելու, տանելու: Ու անկարելի սպասումին ասեղին տակ անիկա խորվըւած ու մեռել, ցանկացեր էր հանգչիլ ու հատնիլ: Գիշերը զով ըլլալու էր: Տերեւները որթին, խոշոր ու եղկ, կը փսփսային անոր ոտքերուն ներքեւ: Դրաւ մեղմ տախտի մը վրայ: Խոնաւ ճիչ մը փայտերէն: Աղուորին մարմինը առանց նեցուկի չէր կարող ձեւ առնել: Մեղմ` երկարեց սրունքները, պաղ ու փուտ միս: Յետոյ` գլո՛ւխը, զոր տեղաւորեց հոն մոռցուած փայտեայ աթոռակի մը յատակին: Սարսո՛ւռ: Կը մսէր Սողոմենց տղան, հովէ՛ն` որ լերան կիրճերէն կը բերէր աւելի բարձրկեկ ձիւներուն շունչը: Նստաւ մօտը` ծունկերը հողին: Անոր վար ինկած թեւերը տեղաւորեց կուրծքին: Յետո՞յ: Դեռ անոր մտքին մէջ չէր ուրուացած պարապը, որ ոճիրէն ետքը կը զարնէ ամէնէն կարծրահոգի մարդասպանին անգամ: Ափը դրաւ անոր սրտին: Տաք էր: Ու Սողոմենց տղուն ափին մէջ սկիզբ կ՚առնէր Նալպանտենց կրակը: Տխուր` բայց բռնաւոր փափա՛ք մը, շօշափելու անոր որովայնը, բայց չհամարձակեցաւ: Չէր ըրած այդ բաղձանքը օճախով սենեակին ալ մէջը, երբ գիրկն ունէր անոր մարմինը: Քիչ-քիչ անիկա նեղուիլ առաւ տեւողութեան այն անձուկէն, զոր պարապը կը ծաւալէ մեր ներքին հրդեհէն ետքը: Ի՜նչ պիտի ընէր: Զգաց առաջին դառնութիւնը ոճիրին: Պառա՜ւը: Ողջ թէ մեռել` անիկա տէրն էր կացութեան: Թեթեւ հառաչ մը տարտղնեց<ref>ջնջ. ստորակէտ</ref>գոյաւորող այս ստրջանքը: Գոհ եղաւ այդ ձայնի փշուրէն: Նոյն ատեն զայն նկատեց իբր ազդարարութիւն մը: Յիմար էր, այսպէս նստած մտմտալով ուշ բաներու վրայ: Ան ունէր ընելիք: Անգամ մը իր սիրածը, աւելի ճիշդ` իր զաւակը վտանգէ դուրս գտնելէ ետքը, անիկա ճակատ ճակտի զգաց ինքզինքը մեծագոյն վտանգին հետ, որ դէմի հսկայ տունն էր մութին մէջ կանգուն, ու անկանգնելի բախտով մը դատապարտուա՜ծ իջնալու գետին: Մութը բաւական չէր ծածկելու Աղուորին դալուկ երեսները, որոնք իրենց կաղապարը կը կտրէին խաւարին կերպասէն: Զով այդ երեսները: Զայն ձգելէ ու գործին սուզուելէ առաջ չհամբուրեց զանոնք, վասնզի հովէն թեթեւակի կոծուած ոստեր ու ծառեր անոր մտքին մէջ ուրուադրեցին տեսակ մը դաժան թափօր, կամաց ու քսքսուն: Որթի տերեւները կը քալէին ու իրենց աստղային սայրերուն վրայ թաւալումին տեսարանը, իր պատանութեան ամէնէն քաղցր ու տխուր յուշքերէն, կրկին բուսաւ, մութէն վարագուրուած, բայց գուշակելի, երբ խելօք մանչուկ մըն էր ինքը ու առանց մեղքի: Թափօ՜ր, քշոցովը կաղամախիներուն, օրօրուն ու յիմար, այսինքն` պառաւին դիակը դէպի գերեզման: Ու տարօրէն նման այն միւս պատկերին` վերի, շանսատակ սենեակին մէջ, նոյն այդ պառաւէն, Աղուորին սրտակեղեք ճիչովը փորագրուած անոր խղճմտանքի ճակատին, դուք ըսէք` մարմարքարին: Յետոյ` հովի երկրորդ շարժում մը, նոյնքան խոր ու երկարուն: Ու խռովք… ու փոշի… ու տրոփ: Ոստիկաններ… ծեծ… բանտ…: Տողանցը կանգ առաւ, վասնզի բուսած էր միւսը: Ատենն էր այս երեւումին, որ անոր թելադրեց իմաստը ընելիքին ու խաղաղեցուց անոր ալեկոծումը, ըրածին դէմ ապշահար ու անփորձ պատանիէն: Ուրուականի մը թափանցկութեամբը, ձեւ ըլլալէ աւելի շարժում, մտածում, կիրք ու գործադրութիւն, անոր բանտի ընկերը կը նմանէր իր շուքին, աւելի բաց, բայց զգալի: Նեղուեցաւ ու չէր գիտեր, թէ արուն էր ատիկա իր մէջ, որ օտարին ներկայութիւնը իր սիրածին կարգ մը վիճակներուն մէջ դժուար կը հանդուրժէ: Տհաճ, ազատելու համար իր «կինը» օտար այդ աչքէն` բացուեցաւ անիկա: Բայց քայլերը կը հնչէին չորս, ու քիչ մը շատ ալ որոշ: Իրական ըսուելու չափ զօրաւոր էր ուրուարձակումը, որ կը կենար անոր կեցած տեղը ու կ՚առաջանար անոր քալած ատենը: Դո՛ւռ: Խշտի՜: Բա՛կ: Մտան գրեթէ երկուքով: Պարտէզ նայող անկիւնին, բակէն կանգ առաւ անիկա: Հոդ, պատիհոնի մը մէջ, կը նստէր քարիւղին փոքր ամանը, գործածականկուկումը, կեռ իր կտուցովը քանի հեղ դպած Սողոմին արմուկին, երբ բեռնով կ՚անցնէր առջեւէն: Առա՛ւ: Ու ձեռքին մէջ, անշունչ այդ առարկան, ինչպէս մարդու մը բերնէն, արձակեց տարօրինակ աղաղակ մը, այնքա՛ն տպաւորիչ, որ ստիպուեցաւ թողուլ իր տեղը: Բայց թիթեղը զարնուած էր երկաթի: Տակնուվրայ` տո՛ւնը, կատուներու խռովքէն շատ աւելի բանով մը ալեկոծ: Սառեցաւ անիկա, շունչն իսկ արձակել վախնալով: Սովորական, քիչ այդ ձայնը ինչո՞ւ այդքան խոր արձագանգ ունեցաւ անոր հոգիին վրայ: Ու զայն տարին վեր, պառաւին, դուրս, Աղուորին, հեքիաթին մէջ պատահական տղուն նման, որուն երկու սրունքները կը կապեն երկու խենթ ջորիներու պոչին ու կը փախցնեն կենդանիները, հակառակ ուղղութեամբ: Գնաց պատկերը: Հո՞ղ կար ոտքին: Դպաւ կրունկով ու զգաց, որ թաց էր, ցեխ, գուլպան: Անգամ մըն ալ մտաբերեց կոշիկները, պարտէզը, սանդուխին ոտքին, բայց չելաւ դուրս: Մտիկ կ՚ընէր: Դուրսէն, հեռաւոր ու խուլ աղմուկը միշտ, քաղցու եփողներուն, բայց աւելի շէջ: Աղքատին ամենականը, բանը<ref>ամենականը, բանը ? [ամէն բանը ? ]</ref>ենթակայ է այս նուաղումին: Անոր փայտն անգամ վախկոտ կը վառի մեծ օճախին մէջ, վասնզի լեռնէն չէ, որ կու գայ, այլ` պարտէզներու թուլհիւս ու փուտ ծառերէն: Հաց-եփ Մարթայի մէկ կաթսայ անուշը` հարուստ տուներու օրեր դիմացող զբաղումին մէջտեղը, պէտք է եփի սուսիկ ու փուսիկ: Կատոզի մը գագաթէն, լուսամուտէ մը, թեւ մը բոց, հեռուէն ըլլալուն նիհար ու ցանոտ, թրթռաց պատին, ծփծփաց ու մեռաւ: Մութը<ref>Մութէ, սրբագրուած՝ Մութը</ref>կը վերադառնար իր այցուած, ցնորատու հոծութեան, որուն մէջ դալկացում, փսորում կը դիտուի, երբ մեր նայուածքը, ներքին մտրակէ մը վտարական, խոյս տալու հարկադրուած մեր խղճին շառայլէն, ապառաժի հրուած երէի մը նման, եղջիւրներովը կը փորէ ու կը փորէ անոր երեսը: Ա՛ն` որ կռնակին դիակ մը, ծոցին կնիկ մը եւ զաւակ մը, գլխին մութը, ու տակին հողին երախը, որ կը կակուղնայ, կը փոսնայ, նստեր է մինակը ու իր միտքը ջանացեր պաշտպանել այցուոր-ուրուականներէն` անիկա պիտի զգայ, թէ որքան դժուար կը փրթի ապառաժին մարմինը եղջիւրին տակը մեր խղճի խայթին: Ե՞րբ առած էր կրկին կուկումը: Թշուառական առարկան ծանրացաւ իր մատէն: Օխանոց այդ ամանին մէջ աշխարհք մը փորձա՜նք: Կրակ: Կրա՛կ: Կրա՜կ: Յանկարծ յիշեց վաճառման թիթեղը: Քայլ մը անդին, կատոզի մը լաստակերտին ներքեւ: Քաշեց ու վերցուց թիթեղէ ամանիկը դէպի գօտին: Գրեթէ պարա՜պ: Այս հաստատումը զարմանք բերաւ անոր: Մոռցեր էր ամբողջը, կառչելով մասին: Բանտի տղան, պալատ մը կրակելու համար թիթեղ էր շալկեր ու սանդուխին առջեւ ստիպուեր կանգ առնելու: Վասնզի զգացեր էր փրթիլը ուսին: Անոր պատմումովը երկաթը աւելի թեթեւ պիտի գար այդ րոպէին: Շփոթ բան մը ծաւալեցաւ անոր մտքին բոլոր բացութիւններուն վրայ: Չէր կրնար իրականը, ցնորքը, ուրուականն ու հաստատ ուրուացումները զանազանել իրարմէ: Ու ինչպէս կառք մը, որուն անիւները կը բռնուին ձիւթ ցեխի մէջ, անոր մտածման մեքենան խրած կը թուէր արեան ճապաղիքին մէջ: Բայց ահա նորը: Անիկա անտանելի ալ գտաւ իր ընկերը, որ կռնակէն կը քշէր զինքը վեր, սանդուխէն: Մուտքին` անիկա հեղ մըն ալ թօթուեց թիթեղը: Չէր վախնար թրթռագին հծծիւնէն, որ լացի պէս թափեցաւ մութին մարմինին: – Մա՜տ մը բան` տակինը: Ու կը զարմանար անիկա: Իր զգայութիւնները եղծուա՞ծ էին, թէ ինք մոռցեր էր ամանին պարունակութիւնը: Դարձաւ կրունկներուն վրայ: Բակին մէջ անոր քայլերը կը սահէին, ինչպէս իւղի նման ճամբայէ մը: Վարժութի՞ւնը զոյգ տարիներու ոտնումին: Կոկիկութի՞ւնը տան կիներուն: Նալպանտենց բակը յարդին շիւղն անգամ կը վախնար իյնալու, ամենատես պառաւէն հալածական: Ամէն բան իր տեղը, տարիներէ ի վեր, անփոփոխ օրէնքներով: Ան կ՚երթար ձեռնելու թիթեղներուն խորշը: Երկու ամիս առաջ ինք էր բերած թիթեղը նաւահանգիստէն իր ձեռքով ու զետեղած հաւբունին վերի պատիհոնը: Հաւերէն վա՞խն էր, որ մոռցուցած էր իրեն այդ ծակը: Բայց գնաց առաւ: Հազիւ թիզ մը բան գործածուած էր հեղուկէն: Բայց բաւ` գեղը լման կրակելու: Այս եզրակացութիւնը արդիւնք չէր մտածումի, վասնզի այդ րոպէին անիկա զգայութիւն էր միայն: Բայց մէկ երեսով ստիպուա՛ծ ընելու այսպէս, վախնալով խորացումէն, վասնզի դատումի, ուշադրութեան ամէն մէկ ճիգին արդիւնքը կ՚ըլլար միւսին, ընկերոջը հեծնա՜լը գլխուն: Յետոյ նեղկուկ` բայց բաւարար գոհունակութիւն մը, որովհետեւ դէպքերը կը քալէին նախածանօթ իրենց ճամբովը ու անոնցմէ առնուած էր անակնկալին տարտամը, անգայտութեան հետ կապուած հողէ, հաստատ կռուանէ զատուելու դառն արհաւիրքը, որով մեր տունը կը քանդենք մեր ձեռքովը, նախանձի, կասկածի, կիրքի այդ հոսումներուն վրայ վերցուած ինչպէս տաշեղ մը: Գոհ էր անիկա, որ խնայուած էր իրեն դիմախլումը պատահական շեղումներու, պարտադրելով իրեն աւելորդ տագնապ ու սպառում, արտօնելով, որ իր ուժերը ի սպաս դրուին հիմնական հոսանքին ղեկավարումին: Տենդի այդ րոպէներուն մեր հոգին կ՚այրէ քանի մը տարուան կորովի, կենսածուխի պահեստ: Թերեւս այդ է պատճառը, որ հոգեկան խոր խռովքներուն յաջորդող թուլացումը ըլլայ այնքան երկարաձիգ ու մեզ անկամ, աղկաղկ ձգէ նիւթական ցաւէ մը աւելի հիւծելով մեր կամեցողութեան սարուածը: Ու շեղումի դէմ այդ դժկամութիւնը ըրաւ անոր միտքը` հլու` բանտին պատմումին: Բազմադրուագ այդ յեղումներէն, ուր մարդերու անասնութիւնը ինքզինքը արժեցնելու այնքան գանելիք ձեւերու կը զիջանի, անոր ուղեղը յամառօրէն գրաւուած կը մնար կրակող տղայէն: Ու առաջին վայրագ ճիչէն, որ ելեր էր սարսափած աղջկան բերանէն զայն ծոցն առնելու ստիպուած պահուն, մինչեւ կրակին մէջ եփելու դրուած սիրականին ճենճերուն հալումը` անիկա գոց էր սորվեր դրուագումին լրիւ սարքը: Վա՜յ անոր, որ բռնաբարուած աղջիկ մը կրակին չ՚եփեր: Հէ՜յ իմաստութիւնը մեր բնազդներուն: Նալպանտենց հարսը աղջիկ մը չէր, ոչ ալ բռնի ափափուած կին մը: Թողուց հակազդեցութեան իր անիւը, ու տուաւ իրեն կրաւորական ընկալչութիւն մը: Դասը վարժապետին առջեւ զրուցողին նման հնազանդ` անիկա կը հետեւէր դէպքերու գնացքին, որոնք զօրաւոր էին իրմէն: Ուսը չառաւ սակայն թիթեղը: Բանտի տղան, փափկակազմ, կիներու ծոցին մէջ ջերոցի դրուած, ողնուղեղէն մշտահոս, աղքատիկ էր ուսէն ու բազուկներէն ու չէր կրնար մօտիկը դրուիլ Սողոմին, արեւին ու հողին մէջ եփած ու, կին չճանչցած: Երկրորդ յարկ: Իր տունն ըլլար: Ներսը սպաննուած չկենար: Մութը առտու չունենար: Ու կեանքը ըլլար սա այցուած սեւութիւնը միայն, ծածկուած մարդոցմէն, բայց տարօրէն քաղցր` անոր ջիղերուն: Չզարմացաւ այն սառնութեան, որ թափուած էր կրկին իր վրայ: Ափը` երկաթ: Թողուց պահ մը թիթեղը գետին: Զգուշաւոր` ձայնէն աւելի ուրիշ բանէ մը: Միօրինակ խրխռոց մը` կիսաբաց դուռնէն: Խորդալն էր Նալպանտենց Սերոբին, մեծափառ, անգէտ, եւ պղտո՜ր ներքին աղտին ամբողջ գարշութեամբը: Մարդոց մեղքերը յաճախ կը խառնենք անոնց ֆիզիքին: Սապատողը չի կրնար շիտակ նայիլ մարմինէն` ինչպէս հոգիէն: Իգացողը կը հագնի հին այն շապիկը, որով կիներուն դաւերը սիրած ենք պատկերել: Միւս կողմէ` կիներուն անկումին մէջ դեր ունի անոնց ֆիզիքին ալ ցոլքը: Բայց այրերը կը տգեղնան իրենց կիներէն: Ախո՜ռ: Հարիւրապե՜տ: Ծե՛ծ: Երե՛քը մէկ: Անոր ոտքերը չէին սպասած իսկ անոր որոշումին: Դուռ: Մտնելէ առաջ սենեակ, փնտռեց դաշոյնը: Մատ մը, շատ վերերէն, մեր մէջ կը ղեկավարէ ոճիրին անուաշարքը: Ինչո՞ւ մոռցեր էր հիմնական մասը իր ծրագրին, կամ աւելի ճիշդ` ինչո՞ւ ամէնէն կարեւոր արարքը սա գիշերին այսպէս ընկրկած կը պահուէր մէկ խորշին մէջը անոր գիտակցութեան: Ո՞վ մղեր էր ատիկա այդպէս ծակուծուկը: Դեռ ներս չմտած Աղուորին սենեակէն` անիկա չէր յիշեր դաշոյնը, գուցէ անոր համար, վասնզի բանտի պատմումին կը պակսէր էրիկմարդ զոհը: Գուցէ աւելի գաղտ բան մը, անոնցմէ, որոնք կը պատմուին, բայց դժուար հաւատալի կ՚ըլլան, ուրիշին կնիկին բռնութեամբ տիրելու ու դանակի ուժով էրիկը լռեցնելու դրուագներ: Եկաւ մտքի դաշտին Գրեղը, որուն ախեխի պէս թափանցիկ միսերով կնիկը գրաւուած էր տանը ծառայէն, գեղին ամէնէն կտրուկ ըմբիշը ու նոյն ատեն նշանաւոր մաքսանենգը: Ինչո՞ւ այս կնիկը հոս, սա պահուն: Նման բարեխառնութեանց մէջ հոգին կը գործէ մեզի անծանօթ ֆիզիքի մը սլաքովը: Ստիպուեցաւ մտածել, վերյիշելու համար դաշոյնը: Ու դիւրին սահումով, անոր միտքը կը հետեւէր ստուգութեանց շարքի մը: Դալուկ ու հեռու: Բանտիննե՛րը: Մօտ ու կարկառով ըմբիշ Առքելը, որուն երկայն հասակը երգը կը գովէր, երբ կը հեգնէր Գրեղին կուճուկ մարմինը:
Ախեխ կնիկէն ալ կարճ.
ծիծաղեցաւ, տրտում խռովքով մը տրորուած ըլլալուն հակառակ: Անցեր էր առջեւէն գեղանի Վառվառը, Գրեղին արքենի ու ակատի պէս տաք գոյնով կնիկը, որ կը ծեծէր իր էրիկը, ախոռը կը պառկեցնէր զայն ու ինք կը մտնար ծոցը «Երկար» Առքելին: Գացին այս պատկերները: Յաջորդ` ժողովրդական առած մը. «Քունն ու մեռելը մէկ է»: Ինչո՞ւ: Մենք երբեմն ոստումներով կը մտածենք ու չենք տեսներ հովիտները, որոնք մեր մտածման երկու սարերը ներկայող լեռներու ոտքին կը փռուին: Քունի վիճակը նախագաւիթն է մահուան, չեմ գիտեր ո՛վ է ըսած: Ոճրագործին համար անիկա մեծագոյն զինակիցն է: Անոր մտածումը խրեցաւ ճահիճի մէջ, բայց մօտ, տունէ, սենեակին մէջ, արեան ճապաղիքով: Տեսած էր դաշոյնը, նետուած` պառաւին վրայ, արիւնէ սեւ խաւով մը: Թեթեւ մը վարանեցան ոտքերը: Քալեց սակայն: Չզարկաւ լուցկին ո՛չ զգայութեան, ոչ ալ փռուած պատկերէն վախուն, այլ` իր իսկ անձին հանդիպումէն տագնապուն: Շօշափեց` գտնելու համար մահուան գործիքը: Ու մութը մարմին էր, պառաւի, գօտի կապած ու սիրտէն դաշունուած: Ու ձեռք ունէր, պաղ ու այնքան խիստ, որ սոսկացուց պատահմամբ դպող մատները Սողոմին: Ու մութը դիակ էր, կծկուած, ռումբի մը նման հիմա քուն, զոր լոյսը բզկտէր պիտի ու տարտղնէր գեղին երեսին: Գտաւ պողպատը: Իրեն այնպէս եկաւ, որ շատ ծանր բան մը կը վերցնէր: Ու ճիգ ըրաւ զայն զատելու համար մածնացած ու փակած վիզէն: Երկաթի՞ն, թէ ճապաղիքին հոտը զայրագնեց անոր կիրքը: Ան երկու հեղ աւելի ուժով կը զգար ինքզինքը: Սրբեց խնամքով արիւնին չորցած խաւը, թքնելով պողպատին, ջուրի տեղ, ու շփելով պառաւին շապիկին, որ խուլ շրշիւնով մը կը ճուար, իւղոտ ու խոնաւ ծիծերուն տարօրինակ այդ տափանումին տակ աջ ու ձախ տապկնալովը: Շարունակեց այս մաքրումը, մինչեւ որ պայծառ ու ցուրտ բան մը կարծեց տեսնել ափին մէջ: Բայց չէր անդրադառնար, որ հովէ բռնուած թթենիի ճիւղի մը նման կը դողար կամաց, ու կը դողար, առանց արգիլել կարենալու խուժումը իր ուղեղին մէջ, բռնակալ այն բանին, որով մտրակուած էին անոր բոլոր ջիղերը, թնճուկի պէս խառնակուած անասելի ճմլումներու ենթարկուելով, հալածելով նոյն ատեն թուլացման ամէն ուրուացում, ընկրկում, զիղջ, վերջապէս ինչ որ մեր խղճմտանքը կը հանէ իր ալքերէն իբր արգելակ, նման պահերու, դէմը առնելու համար եղերական բեկումներու, կործանումներու: Բռնաւոր,<ref>յաւելում ստորակէտի</ref>անողոք այդ կծկումը զայն արեւելեց դէպի սեմը: Ու պաղ, անյողդողդ, ամբողջ, աննահանջ` մտաւ անիկա Աղուորին սենեակը: Կնիկի հո՜տ: Ինչպէ՞ս կը զատուէր ասիկա ծխախոտէն ու փակուած օդին շեշտ կծուութենէն: Նոյն ատեն գարշութիւնը ծուխին: Խղդող ու խոնաւ կպչունութիւն մարդկեղէն շունչին, որ օդը կը ժանգոտէ: Կակուղ, գետինը, փայփայանքի պէս ու ջերմ: Խորդացող Սերոբը խոշոր պուկ մը բան փչեց ու կեցուց խռչակին փքոցը: Պահը եղաւ սեւ մարմար, անգիծ ու անհեթեթ, մինչեւ որ պառկողին բերանը անցաւ շարժումի ու առաւ օդի սրուակ մը, պարպուող ու խռկացող: Դէպի անկողին: Ճակատէն վարագոյրը փայլակի մը պէս բացաւ ինքզինքը ու մարեց: Լոյսը կը հետեւէր Մարթային թեւին, որ օճախին տակ երտերը կը մէկտեղէր: Մութը խուժեց: Շապիկի ճերմա՛կ մը, զատուող` վերմակին գորշ պորտէն: Բարձին` քիչ մը քովնտի` կտոր մը սեւ մազ, ծոծրակին մօտերէն: Դէմքը` անգոյ: Փոխարէն` յօնքերուն գիծը, անորոշ ու շարժուն: Մութը առիթ կու տայ զգայութեանց սա եղծումներուն: Չափեց, որ մարմինը հակած էր դէպի աջ, դուրս ցցելով սրտին մարզը: Մտքէն չանցուց, որ կրնար արթննալ: Գեղը գիտէր անոր քունին երկաթը: Մտքէն չանցուց գութ, մեղք, վարձք: Մէկ ծունկը իջեցուց գետին ու գլուխը խոնարհեցուցած, հաշուեց անիկա քիթին գիծովը: Սիրտը գտնելու սա եղերական հաշի՜ւը, որուն ճշդութիւնը, անզգամ ու տարադէպ, զարմանքի նիւթ կը հայթայթէ շատ անգամ, զոհերուն թաղումէն դեռ բաւական ետքը: Բանտը կ՚արգիլէ վիզէն մորթելը, որ յաճախ կը վրիպի, ոսկորներուն ու դանակին պայքարին համար: Կ՚արգիլէ փորէն ծակելը, որ մահը կ՚օրրէ ու կ՚երկարաձգէ, առիթ տալով լիակատար խոստովանութեան ու ցուցմունքի: Կը յանձնարարէ սիրտը, ձախ ստինքին քովերէն, միահարուած ու խորունկ: Կեանքի գերագոյն գործարանին այս շանթահարումը մարմինը կը ձգէ անկանգնելի ու առանց աղմուկի: Դանակին համար այդ մարզը ստիպողական է, ինչպէս որ չի յանձնարարուիր ատրճանակին համար, որուն գնդակը կրնայ շուարիլ, անցնիլ թոքերէն, ու մահը յապաղել, ենթարկելով ոճրագործը իր հետեւանքներուն: Գտա՞ւ: Վերցուցած էր աչքը: Կանանչորակ երկու բիծեր, որպէս լուցկիի տուփի մը վրայ, մութին մէջ քսուած ֆոսֆորէն մնացած: Կատո՞ւն: Հարկա՛ւ, նայելով գիծ իր նայուածքը: Պատկերը անոր մտքին մէջ շինեց, ներսի դիակը: Ու, առանց ուզելու, խորհեցաւ պատճառին, որ արգիլած էր զինքը տեսնելէ պառաւին դիակը, վայրկեան մը առաջ, երբ դաշոյնը կ՚առնէր անոր վրայէն: Բայց ստիպուած էր ահա, միւս դիակէն առաջ, տեսնելու զայն այնպէս` ինչպէս տրուեցաւ իրեն ընել ատիկա, Աղուորին ձեռքէն դողդոջ լոյսին մէջ: Սառուցիկ բան մը ծաւալեցաւ անոր երակներն ի վար: Կը պաղէ՞ր, թէ հով կը մտնէր: Զգաց ատիկա ու անոր վճռականութիւնը, հալելու վրայ սառի կտորի մը պէս կը կոծկոծէր ներսէն: Վրայ հասաւ Սերոբին կուրծքէն նոր ու երկար խորդալ մը: Զզուելի էր ձայնին այս խարտոցը անոր ականջներուն: Յետոյ` նոյն ատեն` պատգամ մը: Աղուորին ծոցը ցաթեց անոր մտքին, զուգահեռ սա խարտումին: Որքան ատեն, որ այս խռչակը փչէր աղտոտ աս փքոցը, այնքան անիկա դատապարտուած էր զուրկ մնալու Աղուորին ծոցէն: Ու այդ ծոցը, քիչ առաջ վարի օճախով սենեակին մէջ իրա՜ւ, լաթով ու ջերմութեամբ ու սարսուռով,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>հիմա ցնորական, վերէն, անկարելի խռովքի մը, ձգողութեան մը, համի մը ուժովը բռնացաւ սրտին: Գերզգայութիւնը գուցէ ընթացիկ զգայութեան հիւանդագին մէկ գերաճումն է, որ կը յանգի կիրքին, ասկէ` սեռին: Սեռին հեղումը ատրաշէկ մեր ջիղերուն վրայ զանոնք վայրկենապէս կը խորովէ: Ու կը հերքէ մեր անձը: Ոչ մէկ կիրքի մէջ այնքան հեռու ենք ներումէ, թուլացումէ, որքան սեռային կիրքին մէջ: Ատ է պատճառը, որ խաբուածները տարօրէն անգութ են ու կը զարմացնեն շրջապատը զգայնութեան անակնկալ ուժգնութեամբ մը: Ճիշդ է այս դիտողութիւնը նաեւ դէպի անզօրութիւնը: Ոչ մէկ ատեն մեր վատութիւնը այնքան խոր մեզ կը ստրկացնէ, որքան սեռային մարզին վրայ, երբ կը զիջինք ուրիշներու ինչ որ չենք կրցած պահել մեր թաթին: Եղաւ անիկա ակնթարթի մէջ ահեղօրէն անգութ: Ծնրադրեց զոյգ ծունկերէն: Աջ բազո՛ւկը` երկաթի պէս կոր աղեղով մը ամբարձիգ<ref>ամբարձիգ ? ամբարձձիգ ?</ref>: Ձախը` թիզով մը բաց, բթամատէն ցուցամատը, մոյթի մը պէս փակցուց Սերոբի կոկորդին, մինչ ամբարձիգ<ref>ամբարձիգ ? ամբարձձիգ ?</ref>աջը իր բոլոր ուժովը իջուցած էր դաշոյնը անոր սրտին: Տարօրէն արագ այս ամէնը: Ու կատուի չափ արագ միւս շարժումը, որով իր մարմինը նետեր էր պառկողին վրայ, սանձելով ոտքերու եւ ձեռքերու ամէն թափահարում: Բարձին խորը հրուած, փակցուած Սերոբին վիզը հազիւ քանի մը բզկտուն ճիչ կարողացաւ արտաբերել…
Հոգեկան հզօր անձուկի եւ կարգ մը յուզումներու ընթացքին, որոնք մեր լինելութեան կենսահիւթը անպաշտպան կը ձգեն վտանգներու ժանիքին, մենք մեր գիտակցութեան կողմնացոյցին վրայ կը հաստատենք կարեւոր այլայլումներ: Հոգեկան գործքերը անշուշտ ունին հեղումը իրենց շրջապատին վրայ: Անցէք քաղաքէ մը, ուր թուրքն է ապրեր դարերով, ու պիտի զգաք ցեղային հոսումը, որով ժանգուած են անոր սալարկները: Այդ այլայլումներուն մէջ ուշագրաւ է այն ընդարձակումը, որով տեւողութեան զգայութիւնը կ՚երկարաձգուի մեր սահմաններէն, վարժութիւններէն շատ աւելի լայն ու հեռու: 1915ին, երբ ինծի տրուեցաւ փախչիլ լրտեսի մը առջեւէն, հետքս կորսնցնելու գերագոյն լարումով, առիթ ունեցայ ապշելու տեւողութեան այս ընկրկումէն: Հինգ վայրկեան միայն կը զատէին զիս լրտեսին տեսարան մուտքէն եւ իմ խուսափումէս: Եւ սակայն ես քալած էի գրեթէ երեք օր, այնքա՜ն ծանր էին իմ քայլերը իմ մարմինիս տակ: Ժամեր կան, որ դարու մը չափ կը տպաւորեն մեր զգացական սարուածը ու կ՚եղծեն մեր տրամաբանող գործիքներուն ստոյգ տարողութիւնը: Ու երբ կը վերջանան, մենք նոր աշխարհի, նոր շրջանի մէջ մտած մարդոց նման, կը մնանք բերանաբաց, չհասկնալու չափ մեր յոգնութիւնը, հեռացած մեզմէ, ժամով մօտիկ իրողութենէն, տարիներ տեղաւորելու չափ ընդմէջ երկու վիճակներու: Աւելի՛ն. մեր մէջ կը բանանք անդունդը, եղերական փեռեկումը, որ կը կիսէ հոգեկան մեր միութիւնը ու մեզ օտար կ՚ընէ մեզի: Սողոմը գրեթէ ծեր էր, երբ հանեց դաշոյնը Սերոբին սիրտէն: Բաղնիքէ ելլող մը աւելի քրտինք պիտի չունենար: Որքա՞ն պահած էր երկաթը զոհին սրտին մէջ: Ըրաւ ինքնիրեն այդ հարցումը` կոթին քիչ մը շատ տաքութենէն դրդուած: Պատուհանները դողացին: Բոցին փայլակն էր, որ եկաւ ու անցաւ: Մռայլ այդ պայծառութեան` անիկա տեսաւ կծկուած ու գիծ-գիծ երեսը Նալպանտենց Սերոբին, առանց աչքի ու վիզին մէջ կիսաղեղը երկու հզօր մատներուն, որոնց եղունգները կիսագիծ մահիկ էին փորագրած միսին ճերմակ պաստառին: Գոց շրթներուն մէկ ծայրին` պուտ մը կարմիր: Մութ: Կրկին փայլակ մը: Ու այս անգամ քիթէն ու բերնէն մեծկակ արիւն: Ուրկէ՞ կը բուսնէր շանզաւակ հեղուկը: Մեր յիմարութեան մէջ մենք կը զբաղինք փուճ բաներով` գուցէ փրկելու համար գետին հակումը մեր մտածման գործիքին, տալով անոր քիչ մը աղօն, աղալու համար յարդ ու որոմ, որպէսզի խնամենք ինքզինքը աղալու աղէտը մեր մտքի երկանաքարին: Աղմուկ` բայց թեթեւ: Սանդուխին վրայ քայլեր: Աղուո՞րը: Թռաւ: Կատուներն էին: Բայց իր սրունքները դուրսէն դրուած երկաթի կտրուածքներու կը նմանէին: Անհուն, անգայտ յոգնութիւն: Յետոյ` զովացում: Նորութեան շեշտ հո՛վ մը վրան: Յետոյ` անդրադարձ, տեւողութեան անկիւնէն: Ինքնիրեն հարցուց ժամանակը ու կ՚ուզէր բռնել ծայրը դերձանին, որով սկիզբ էր առած իր մուտքը տանիքէն: Յետոյ` տարօրինակ իր օտարութիւնը այն վայրկեաններուն, որոնք սահած էին այնքան խիտ յուզումներու հանդէսով մը: Ու աղի պէս կծու հա՛մը յիշատակին, որ իրենց ծոցն էր, վարի մեծ սենեակի մութին մէջ, մուխ ու մոխիր գրկողի հոգեկան յատակով: Ու զզուանք: Ու զիղջ: Այնքան շրջում, անբնականութի՛ւն` այս յաջորդութեանց կարգին մէջ, որ անիկա ինքզինքը գտաւ հանգչած մարդ մը, ինկած իր կատաղութենէն` ինչպէս ուժէն: Թարթիչներուն տակ մութը թեթեւ մը կ՚եփէր, կարծրկեկ` բայց հալելու վրայ կուպրի մը միսով: Ու շուարո՛ւմ: Անոր մտքէն ջնջուած էր միւս փայլուն հեռանկարը, կրակին ցոլացիկ բե՜մը: Առաւ դանակը ու սրբեց պառաւին ըրածին նման, Սերոբին շապիկին: Յանկարծ զինքը լքեց իր մէկ մասը, երկուքի բաժնուող տունի մը նման: Անոր կեանքին մէկ կարեւոր կտորը կը տանէին իրմէ, լեռնէն ուղղակի գերեզման իջեցուած մեռելներու նման, անարժան ժամուն հանգստեան կարգին, քանի որ անհաղորդ փչած էին իրենց հոգին, թշնամի գնդակի կամ կացինի զոհ ու պատգարակ ելած` փոխանակ դագաղ մտնելու: Ու խելօք էր անիկա, դժբախտութեան, աւելի ճիշդ` անբախտութեան մեծ լախտէն մեր ուղեղին դրոշմուած դառնագին լրջութեամբ մը, որուն փորձը կ՚առնենք ամէնքս, երբ մեր անասնութեան լիալիր հանդիսանքին մէջ յանկարծահաս թաթը կը զգանք ճակատագրին. ա՛ն` որ կը զարնէ ու չ՚ըսեր ինչո՛ւ, ու կը մեռցնէ` անտարբեր մեր ցաւին ու սխրանքին: Այդ պահերուն, երկնային, յաւիտենական, իսկապէս աստուածեան բան մը կը ճարենք մեր անդունդներէն, դիմաւորելու համար մեր կորուստները, դիմակալելու` մեր իսկ խորտակումը ու դառն հեգնութեամբը նոյն այդ ճակատագրին, կ՚ըլլանք գորովոտ, հեզ ու բարի ու ներող աշխարհին մեղքը մարդոց որդիներուն: Սպաննողը, զոհին հետ մինակ, մարդ է ի վերջոյ: Սողոմենց տղան գուցէ չենթարկուէր միւս փորձութեան, եթէ բարութեան այդ ոլորտին իսկ մէջ չհաստատէր վտանգը, կարծես կապուտի ներկուած յատուկ խնամքով, որպէսզի ըլլար տեսանելի խղճմտանքը պարուրող մէգին ընդմէջէն: Այդ վտանգը բանտերու իմաստութեան կնիքը կը կրէր ու պատգամով կը մատուցուէր սպաննողներուն նկատառութեան, անվրէպ ու «կարեւոր» կրկնումով, – ոճիրը նուիրագործող, արդարութեան թաթէն ազատ մնալուն ամէնէն շատ նպաստող միջո՛ցը` կրակը: Գիշեր ատե՛ն: Անիկա ամենազօր սրբագրութիւնն էր: Կ՚այրէր դիակները, կ՚ուտէր հետքերը ու մուխին մէջ կը խեղդէր մարդոց շատ տեսնող աչքերը ու ծուռ ըսող բերանները: Այլապէս իշխանութիւնը ազատ էր դատաւորի, հարցաքննողի, ոստիկանի տարազով ուզածին պէս մեկնել հետքերը` ինչպէս կասկածները: Յետոյ` բանտը կ՚ըսէր տակաւին. «Արիւնը մարդը կ՚ընէ խենթ, կրակը` իմաստուն»: Հաւանական է առածը կ՚ակնարկէր զոհերուն հետ դէմ դէմի դրուելու դժնդակ պատկերին, որ դղրդած է շատ մը կարծր խղճմտանքներ ու ճեղքած անոնց կարծր զրահը, դուրս քաշելու համար խայթին լեզուակը: Հիմա անդրադարձաւ, որ լման օրը, գիշերը, նոյնիսկ Աղուորին ծոցին մէջ դողացած պահուն, որոճացեր էր բանտային այս իմաստասիրութիւնը: Մեր ուսուցումը, անհո՛ւն ձանձրոյթ իր խղճագիտական հրամայականներուն մէջ, ու խոշոր ժամավաճառութիւն, հոգեբանական, տրամախոհական մարզումներով, երբ կը ջանայ ոճիրին սարսափը բեւեռել մատաղ սիրտերու ընդունարանին, մեր ուսուցումը պարտաւոր է հետաքրքրուիլ այս քիչ մը տխուր, սակայն կանգուն փաստերով: Բոլոր քարոզները պիտի չարգիլէին գայլը գառնուկը յօշոտելէ: Բոլոր ճառերը անբաւական են տղու մը հոգուն մէջ ուղղելու դէպի բարին սլաքը, որ շեղած է դէպի վատը: Բայց շաբթուան մը կենակցութիւն, բանտին նկուղին մէջ, մարդերը կը հանէ մասնագէտ, մագիստրոս ու փիլիսոփայ: Երբ դուրս ելաւ դիակին քովէն, անիկա մարդասպանը չէր վէպերու մշուշէն, այլ` իմաստուն ու վարդապետ «յարիւն եւ ի հուր» մկրտուած ու օծուած:
Առանձի՛ն, հակառակ իր սպասումին: Չկար բանտի տղան: Բայց կային զոյգ դիակները: Բարձերը, ձեռք ինկած լաթի զանազան կտորուանքները թրջեց անիկա սրսկումով ու, մէկիկ-մէկիկ զետեղեց զանոնք անկիւնները բաց սենեակներուն: Իրաւ է, թէ ուժգին հոտը քիչ մը պղտորեց անոր սառնութիւնը: Կը վախնար, թէ կրնար ծաւալիլ տունէն դուրս, հասնելու համար, կրակէն առաջ, դրացիներուն: Խանձին հոտը ինքզինքը կը հարկադրէ եօթը տուն վարէն անգամ ու գիտէր այդ մանրամասնութիւնը դաժան յիշատակներով: Ո՛չ արկածի արդիւնք հրդեհները, գիշերուան ծոցէն: Այլ` օր-ցերեկով եղերական պատկերնե՜րը, որոնց մէջ օրանի կապէն, պատահմամբ ինկած կրակարանին ու ժամ մը դրած, քար պայթեցնելու ծառայող պատրոյգին նման,<ref>յաւելում ստորակէտի</ref>մինչեւ պզտիկը հասնելու, մահը ժամերով առկախ կը բռնէր խանձին այդ հոտը, լման թաղին վերեւ լաթի ու միսի համախառնուրդ ճենճերում մը մատուցանելով քիթերուն խշխշուքին: Ինչպէ՞ս գտաւ բաժակը սեղանին վրայէն: Անոր միտքը իջաւ ամիս առաջ, ա՛յն գիշերին, երբ ելեր էր նոյն այդ անկողինէն, ուր հիմա կ՚երկննար Սերոբը, գացած առնելու ջուրին գաւաթը ու զովացնելու սրտին կրակը: Ամէն գիշեր կրկնուած էր այս պատկերը: Հիմա՞: Անշո՛ւշտ: Ջուրի տեղ քարիւղ: Ծռեց թիթեղը, որ կը հեծկլտար, կրնար օրերով ալ հեծկլտալ, պարպեց իւղը գաւաթին: Պարզեց ձեռքը քիչ մը աւելի առաջ ու ցրցքնեց հեղուկը առաստաղին, տախտակամածին: Կը պտտէր սրահը: Կը պտտէր փակ սենեակներուն ալ առջեւը: Ու այդ յարկին փայտեայ բոլոր մասերը, կրկնուած օծումներով, եղուեցան: Եկաւ պահը –վայրկեան չկար սկսելուն, բայց անիկա ժամերու տենդ ու զգայութիւն կը կարծէր ունենալ–, ուր իր մատները բացուեցան բաժակին բերանին, քիչ մը սեղմ բացուածքով: Բայց ի՞նչ հրաշքով անոր մտքի դաշտին գծագրուեցաւ իր պատանութեան ամէնէն խորունկ մէկ րոպէն, հոծ ու թրթռուն տեսարանի մը կուշտին, երբ արծաթէ սրսկիչ մը ափին, թաղումի թափօրին վրայ անիկա վարդի ջուր կը սրսկէր, ջերմեռանդ ու գինով: Աւագ Ուրբաթի իրիկուան արարողութեան, ժամ մը ժողովուրդ ողողելով հոտով ու բարիքով ու, մա՛նաւանդ` անպարագիծ արբշռանքովը իր ձայնին: Այնքա՛ն յստակ էր տեսիլքը, դագաղին պատրանքը այնքա՛ն հզօր, ու խաչէն նոր վար առնուած, վարշամակուած ու գերեզմաններու պատրաստ Քրիստոսի իւղաներկ նկարը –ոսկեզօծ իր շրջանակը լեցուցած, ոտքերը դուրս երկարելու չափ, բեւեռին վէրքին, վարդի կոկոնիկ մը` թրթռուն ու կայլակի տրամադիր–, այնքա՛ն կենդանի, որ Սողոմին շրթները փաչատուեցան, անդիմադրելի ուժէ մը, մեր եկեղեցիին խորագոյն ու անհասկանալի գրաւչութեամբ մէկ շարականը դուրս տալու.
Պարգեւատուն ամենեցուն …
զոր կ՚երգէր անիկա, ամէն Աւագ Ուրբաթի անհուն խռովքով ու անպատում ցաւով, մեռած Աստուծոյ մը առեղծուածէն գրեթէ խենթեցած, ելլելով այսպէս մահուան մունջ պատկերացումէն մեռելներուն իրական թագաւորութեան, ժողովուրդին մտքին մէջ իր տունին նման անջինջ փորագրուած, որուն անճառ գեղեցկութիւնները սիրտերուն մէջ ծաղիկ-ծաղիկ բացուէին պիտի, սիրականներուն ա՛լ անբաժան ողկոյզին մէջ հիւսուած, բոլորը մինակ գլուխ, ինչպէս են նկարներու հրեշտակները, ու անհոգ, ազատ ու զերծ մեր աշխարհին սա կարճ, խեղճ, պղտոր համերէն…: Քալեց, պատկերէն փախչելու խուլ փափաքով: Բայց տեսարանը կը հետեւէր, կ՚ընդարձակուէր ու կ՚ըլլար զեռուն բազմութիւնը արդարին ու մեղաւորին, հայուն ու թուրքին մօտ ու հեռու գեղերէ, դիմած հրաշագործ դագաղին, տակէն անցնելու մոլի պապակով, կաղ մտնելու համար անոր ներքեւ<ref>ներքին, սրբագրուած՝ ներքեւ</ref>, առողջ դուրս գալու համար միւս կողմէն…: Ծունկը դպաւ թիթեղին փորին, որ հետզհետէ կը թեթեւնար: Անկողինները, գորգերը, սեղանները օծուեցան, մղձաւանջային ու բզզագին նոյն արագութեամբ: Աչքին ծայրերէն, լուսաւոր ճանճեր` երա՜մ-երա՜մ: Ականջին` «փողը գաբրիէլեան»: Բայց ձեռքերը կ՚ընէին ամէն ինչ, խղճամիտ ուշադրութեամբ: Ու ահա անոր միտքը ազատ թաղումին ճնշումէն, ինքզինքը կը յարդարէր, ընդունելու համար հսկայ տեսիլքը, որուն յանգելու էր այս ամէնը: Անոր որոշումն էր, կրակէն առաջ, իջնել պարտէզ, խօսիլ Աղուորին: Ու անոր վերադարձաւ պայծառ իր ծրագիրը, կարծես գտած իր լիութիւնը արիւնի սա մկրտութենէն: Այս պատկերը մօտաւոր գալիքին, անոր յուզումներուն խառնուրդին մէջ փսոր-փսոր, մածունէն հարուած սերին նման կը կենար հիմա անոր խղճմտանքի ջուրերուն: Իրեն այպէս կու գար, թէ Աղուորին համամտութիւնը շատոնց ունէր արդէն: Զինքը վար կը կանչէին իմաստութեան ու կարօտի ձայներ, ապագայի հաշիւներ, կրակէն ետքը գործադրուող միջոցներ: Նոյն ատեն անոր աչքերը կը կծուէին բարկ բուրումէն, զոր առատ հեղուկը կ՚արձակէր դէպի անոր քիթն ու բերանը: Ու հոտը կը յորդէր, կը խտանար<ref>կը խստանար, սրբագրուած՝ կը խտանար</ref>բանտերուն մէջ չնախատեսուած չափով: Անոնց օրէնսդիրները չէին ճշդած այդ փոքր պատահմունքին արժէքը ու չէին ալ տուած պատգամ, կատարուելիք շարժումներու մասին: Միջամտեց բաւական թանձր վախ մըն ալ, որ կ՚արգիլէր անոր կեդրոնացում ու որոշում: Անոր շունչը սկսաւ նեղուիլ: Նեղուելու էին հարկաւ դրացիներն ալ, հիմա արթնցած արդէն ու պատուհանները ինկած, ձայն ձգելու իրարու: Երբ մեր ջիղերը պրկուած են չափէ դուրս, իրենց վրայ ինկող ամէն տպաւորութիւն, դուրսէն թէ ներսէն, կը կաղապարեն այդ ճնշումով ու կը խանգարեն ուղեղին ուղղիչ պաշտօնը, իրաւ, վերահաս, կատարուած ներկայացնելով բաներ, որոնք մտքին մէջ սովորական փայլակներ են, ցնորքներ` ընթացիկ կենցաղին հունին: Կարծես ուղեղը կը փոխադրուի իր ուրիշ քաղաքները, որոնք մշուշի մէջ մշտակորոյս, չեն երեւնար, երբ կեանքը իր բնական թաւալով կը սահի եւ կը ցցուի, երբ իրողութեանց հեղեղը կը թաղէ նոյն այդ ընթացիկ յատակը եւ իր պղտոր դաշտերը կը տարածէ բանականութեան տափաստանին անեզր ծագերը մինչեւ: Սողոմենց տղան աճապարեց: Դիակներուն վրայ եղաւ շռայլ: Մէյ-մէկ գաւաթ վէրքին բերաններուն, ենթադրովի ու շատ մօտէն, զգալու չափ արիւնին համը ռունգերուն վրայ: Մէյ-մէկ գաւաթ ալ մարմիններուն: Ունեցան նոյնքան արեան կոյտերը<ref>կոյտերը [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>զոյգ անկողիններէն: Մնացած քիչ մը բանն ալ անիկա սրսկեց սանդուխն ի վար: Անոր շունչը հետզհետէ աւելի կը տկարանար: Պարտաւորուեցաւ քիթը պաշտպանելու թաշկինակով, յիմար շարժում, որ ոճիրին փաստը պիտի տար յաջորդ օր, արդարութեան պաշտօնեաներուն, քարիւղ հոտող թաշկինակէն: Միւս կողմէ` անոր մատները կսկծացուցին աչքին կոպերը, որոնք կը ցաւէին այրելու չափ:
Երբ առաւ տուփը լուցկիին, ձեռքը թեթեւ էր, բայց վար կը քաշուէր երկաթի նման բանէ մը: Րոպէ մը տկարացո՛ւմ: Մե՛ղք: Երկինքէն նեղ` իր հայրը: Սամիկ Սամունը: Գնչուհին` իր գուշակութեանց գիրքովը ու ստինքներու պղինձ ու արծաթ կիսաշրջանակներովը: Նալպանտենց Աղուորը: Ու հեքիաթը սա տունին, իր անցեալ փառքովը ու պահծու գանձերովը: Ու վերէն այս ամէնը տեսնող Աստուածը: Ու ինչ որ իր հօրմէն բարութիւն ու գութ կաթկթած էին իր մէջ: Բայց փողոցին շունը: Պատուհանի մը աղմուկով բացուիլը: Հաց-եփ Մարթան ու երգը`
Նազիկը քիւրքը հագաւ …
որ գիշերը կ՚ընէր մուշտակը հագնող սիրականին ծոցը վազող հին պոռնիկին նման անհասկնալի ու յիմար, ձգելու համար էրիկը ու վազելու «սիրականին»:
Որոճուն ու տրոփելով` անիկա մտաւ մառան, ուրկէ մանրիկ ձեւ մը խոյս տուաւ: Կատո՞ւ: Չկրցաւ ճշդել: Տուները ունին իրենց պաշտպան ոգիները: Քարիւղին հոտը անհանգիստ էր ըրած առաստաղին ներսը տեղաւորուած առնէտներու ընտանիք մը: Ու նախահայրը չուանն ի վար իջեր էր մառան, առատութեան այս կալին մէջ մոռցած աղէտը, որ կը պատաստուէր ու տարուած ծակելու ցորենին պարկը: Փախաւ սակայն:
Լուցկի մը: Նետեց ու վազեց, թռչունի նման, պառաւին սենեակը:
Լուցկի մը: Ու վազեց Սերոբին դիակին:
Լուցկի մը: Ու վազեց բակ:
Սանդուխին վրայ չորրորդ լուցկի մը, ու շունչը առաւ ծառաներուն դուռը: Բայց պարտէզ չհասած` տունը բռնկած էր արդէն:
Զարհուրագին աճապարանքի մը մէջ, կռնակին վրայ ընդունելով լոյսին ալիքները, որոնք փայլակ-փայլակ կը փրթէին մեծակառոյց շէնքին բոլոր բացուածքներէն` անիկա գրեթէ մեռած, խորովուած անցաւ պզտիկ տարածութիւնը` մինչեւ արիշ: Պատուհանները հսկայական, ցնորական լուսավառութեամբ, ճերմակ` քան թէ կարմիր, ուրուացած մութին վրայ, հեքիաթի մէկ պահէն փրցուած ու հոդ բերուած բաներու կը նմանէին, այնքան տակաւին դժուար էր այդ լուսափայլութիւնը հրդեհ որակել: Ամէն տղու հոգիին մէջ կ՚ապրին այդ պալատները, բնակուած լոյս– աղջիկներէ<ref>յաւելում միացման գծիկի</ref>, որոնք իրենց մարմինը երբ կ՚անցընեն ադամանդ պատուհաններու մօտէն, կ՚ընեն զանոնք անկրակ հրդեհ, դիմացէն քաշող, բայց հեշտանք յորդող նայող աչքերուն: Այդ իսկ չէ՞ ճակատագիրը կարգ մը աչքերու, որոնք կ՚իյնան ու իրենց ինկած տեղը, տղոց սիրտը<ref>ջնջ. ստորակէտ</ref>պորտէն կը բուսնի: Կ՚իյնան ուրիշ տեղ, ու դարձեալ բուսածը դժնիկ<ref>դժնեկ, սրբագրուած՝ դժնիկ</ref>է ու հուր: Սողոմենց տղան չկրցաւ առնել արիշին պահպանակը: Լոյսին հեղեղը հաշուի չէր դրած: Մուխը, դեռ նախնական սանկ ու նանկ ճեղքերէ, հազիւ կը պլորէր իր թելերը: Բայց փողոցը, քովնտի տուները, պարտէզին տան առընթեր մասը վերածուեցան<ref>վերածուեցաւ, սրբագրուած՝ վերածուեցան</ref>պայծառ ցերեկի: Անիկա ստիպուեցաւ շեղիլ ու ապաստան գտնել թաւուտներու գիծին մէջ: Պայծառութիւնը ցնորական համեմատութեամբ կ՚առատանար ու արդէն հալած էր իր շուքը իր առջին, աւելորդ վախ մըն ալ բարդելով իր անձուկին: Թաւուտներու այդ գիծը, մշտադալար տօսախներու, անընդմէջ վարագոյր մըն էր մինչեւ ձորակի թափը: Բայց անոնց հասակին կարճութիւնը զայն ստիպեց ծունկերուն վրայ իջնելու ու այդպէս կոկոզի դիրքով վազելու: Անոր աչքին դէմ, պարտէզին աս ու ան կէտերէն անջատ ծառեր, հսկայ իրենց գագաթներով կը թուէին մտած ըլլալ լոյսի տարօրինակ խաղարկութեան մը մէջ, հետզհետէ ողողուելով, տարանալով<ref>տարանալով ? ատրանալով ?</ref>, սուտակնալով, ու վերածուելով մանրերամ զեռումի մը, տերեւներուն թրթռագին ձեւափոխութեան մէջ, գոյն տալով ու առնելով: Ու հաստ, կարմրած օձեր էին անոնց մերկ ոստերը, որոնք կը մխուէին լոյսին այդ փունջերուն ծոցը: Բայց Սողոմենց տղան ատեն չունէր չորս դին տեսնելու: Անոր ծունկերուն տակ գետի՛նը մանաւանդ մտաւ անօրինակ տեսքի: Սկիզբները պղտոր, արներանգ իր գոյնէն հետզհետէ բացուած, դէպի դեղին ճերմակը զարնող: Կակուղկեկ այդ հողի խաւը նմանութիւն կ՚առնէր տեսակ մը ոսկեջրուած կերպասի, ուրկէ բազմապիսակ շողիւններ կը ցրուէին ու կը բռնկէին ցնորական արագութեամբ: Աւազները, ապակիի ալիւրները<ref>ալիւրները ?</ref>, քարին բիւրեղները լոյսին այդ անձրեւին տակ հողին կու տային անկարելի առկայծումներ, ողջ փոսուրաներու անհուն ամբոխ մը: Ու կ՚եփէր գետինը, այրումի զգայութիւն տալով թաթերուն ու ծունկերուն: Անիկա մտադրած էր հասնիլ պարտէզին երկրորդ հորին, ուր զինկէ տանիք մը ու հսկայ ձիթենին պիտի կրնային քիչ մը պատսպարել իր փախուստը: Նոյն ատեն Աղուորին հետ խօսելու դժնդակ պէտքը անոր վազքը կռնակէն կը զարնէր կարծես, ետ-ետ, դէպի արիշը քաշելով անոր հոգին: Չկրցաւ գլուխը չդարձնել: Լոյսին առատութիւնը այդ մարզին վրայ կը յօրինէր անկործելի ցերեկ մը, կարմիր ու յստակ: Արիշը իր գագաթէն, լման ոսկի, արիւն: Դեռ կանանչ տերեւները, իրենց աստղերը հեղուկցուցած կը ճօճէին կարծես լուսաջուրին մէջ: Շուարուն, սարսափէն` կտրուելու չափ սպառած, ինքզինքը ազատելու խենթ ճիգին մէջ` անիկա նետուեցաւ ոտքի: Հորէն մինչեւ ձորակին թումբը երիզ մը կար կրկին, փուշի, վարդենիի, հինցած տօսախներու: Ակնթարթի մէջ առաւ այդ բացութիւնը: Ասկէ վար, արագ թեքումով մը հողը կը խոնարհէր, ճշմարիտ դար մը, որ եզերք կազմած ըլլալու էր ձորակին մեծ հեղեղներուն: Փուշեր խաշխշեցին բոպիկ իր գարշապարը: Այն ատեն միտքը ինկան կօշիկները ու իր որոշումը զանոնք առնելու, որ անկարելի էր ա՛լ: Մարդոց ձայնը դեռ ճանաչելի էր կրակին ճարճատիւնէն: Բայց ահա հրացանները, մօտի տուներէն: – Հրդեհը գուժելու դասական ճամբան, ատիկա՛, կոչնակէն առաջ, որ միշտ յամեցող է, կապուած ըլլալով ժամկոչներու արդէն ծանրացած ականջներուն: Բայց լոյսը հոդ ալ գտաւ զինքը: Ապակիները հալած էին ու բոցը դուրս կը թափէր բացուածքներէն: Ձորակին ափը: Առանց նկատի ունենալու ցանկապատին արգելքները, ու առանց մոռցած ըլլալու մուտքին դիւր ծակը, չէր գիտեր ինչու չուզեց ընել անհրաժեշտ չորս քայլ շեղումը դէպի աջ ու գլուխը գնդակէն պատսպարող անձուկով մը մխրճուեցաւ իջման կէտէն ներս, փուշերու սիրտը: Երկաթի կտորներ էին ափերը, գլուխը, ոտքերը: Անիկա չէր զգար, թէ կը բզկտուէին ո՛չ միայն մերկ մասերը, այլեւ` լաթով պաշտպանուած կտորները իր մարմինին: Ու փուշերուն կարճ աղմուկը դժնդակ էր անոր ջիղերուն վրայ, պատռտուած առարկաներու դաժան տկարութեամբը: Ծակեց ցանցը: Ու ձորակին մէջ:
Երկու մեթր խոր,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>նոյնքան լայնքով այդ հեղեղատին մէջ` անիկա առաւ տարտամ ապահովութեան առաջին շունչը: Մութը թէեւ աղօտ մինչեւ այդ ալքերը, բաւական էր պաշտպանելու անոր ձեւը: Ցերեկն իսկ այդ աղիքին մէջ լոյսը կ՚իջնար դժուար: Գեղին կոյանոցը, աղբանոցներու հոսումները, գեղերեսէն վազող աղտեղի ջուրերը կը կազմէին անոր մէջ սեւ առուակ մը, որ տեղ-տեղ, գարշագին աւազանիկներ կը յօրինէր, անորակելի պարունակութեամբ: Ատոնցմէ դուրս հեղեղատին մարմինը, նոյն ալքերէ, կը շարունակէր ինքզինքը, խորտուբորտ ու անհամաչափ, վասնզի զառիթափը` ուժգին` կը չարչարէր հողին խաւերը ամէն մեծ հեղեղներու, աւրելով յատակի յարդարանքը: Բնակուած էր անիկա քիթ փրցնող ուժգնութեամբ հոտերէ, որոնք տարիին մեծ մասը կը սաւառնէին այդ ջրակոյտներուն վերեւ, առանց խանգարուելու, պսակուած երբեմն մէկ ափէն միւսը կամարներովը իրերանցիկ մորենիներու:
Մխրճուեցաւ վար: Պիտի չկրնար գտնել ճիշդ պատճառը իր որոշումին: Դէպի վեր, կարճ` բայց դժնդակ գնացք մը զայն կը տանէր գեղէն դուրս: Դէպի վար, չորս անգամ աւելի երկար գնացք մը ետ չկեցուց զինքը: Ոճիրը նիւթական յոգնութիւնն է: Անկէ հալածուիլը` սպառում: Ու հոգին կը հանգչի ո՛չ թէ մարմինին հանգիստովը, այլ` իր իսկ ոլորտին պարբերական խաղաղեցումովը: Մենք չենք կարող երկար դիմանալ այդ երկուքին համանուագ գրոհին: Ատոր համար պիտի ընտրենք բնազդին ցուցմունքը: Պիտի իջնենք դիւրին ճամբով, որպէսզի այդ ընդհատով ամրապնդենք նուաղումը մեր հոգիին:
Չէր կրնար տեսնել գոյնզգոյն ճճիներով զեռուն այդ փոսերուն ամբողջ գարշանքը, որոնք վարը, դաշտին մէջ կը փռեն իրենց կանանչորակ երեսները, բիւրաւոր գմբէթիկներով ծիածանուած հրախաղութեամբ մը, ճանճերէ հսկուած ու ահեղօրէն գարշահոտ: Եկան մտքին այդ պատկերներն ալ ու անոնց հետ տղայութիւնը, որ<ref>որ քարերով....... մարմիններուն վրայ ?</ref>քարերով կը կրծէր այդ զանգացայտումները ու անոնց մարմինէն շիթուող սեւ թարախին անձրեւը` ծածանող ու խորշոմոտ այդ մարմիններուն վրայ …: Անիկա խրեց իր սրունքները, մինչեւ իր ծունկերը, մինչեւ ազդրերը, քացխած աղտեղութիւն խառնողի պղտոր զգայութեամբ մը: Դիտեց դարձեալ, որ այդ կոյտերը ամէնէն դիւրին մասը կը կազմէին սա խողովակին, դէպի ազատում քաղցր էջքի մը նպաստովը: Անոնցմէ դուրս հողը, դաւաճան, տեղի կու տար ձիւթ խմորի մը նման, ոտքերուն հպումին ու կ՚առնէր զինքը, կը գամէր գրեթէ ագռմէջը մինչեւ: Ազատելու իր ճիգը եղոտ ու տոժկացող այդ ցեխին մէջ կը թուլնար, ինքնաբերաբար, ու թաղուելու զգայութիւնը, խարդախ` բայց իրաւ, կը ներկայանար իր մարմինին, որմէ կը զարհուրէր անոր ուղեղը: Աւելի դժնդակ քարերը, մեծե՛րը մանաւանդ, ջաղացքարի հասակով, որոնք լէզէն<ref>Ծնթ. – լէզ – լպրծուն խաւ մը խոնաւ մարմիններու երեսին:</ref>եղոտած, լպրծուն, կը գայթեցնէին իր մարմինը, տապալելով զայն վար: Ու արիւնոտ անոր սրունքները կը խշխշային, կ՚այրէին, ցեխախառն կղկղանքին հետ օծուելով: Անիկա քանի անգամ ալ ինկաւ երեսք ի վար, ողողելով քիթն ու բերանը ճճիով ու աղբաջուրով: Այս բոլոր քստմնելի զգայութիւնները անոր կու գային դիւր, տանելի, վասնզի անոնմէ վեր է անձին պաշտպանութիւնը: Ու լայն էր անոր շունչը, հակառակ հզօր հոտին, որ մեր ռունգերը կը պրկէ ու կը փակէ: Անիկա խրամին մէջ ինքզինքը զերծ գիտէր մարդոց նայուածքէն: Գլխուն վերեւէն որոշ բարձրութեամբ, հրդեհին մեծ ոստա՛յնը, համակ ոսկեջուր, որ կը թրթռար ու կ՚ըլլար երկնապարզ կտաւ, արիւնէ հէնքով, մթութեան խորքերուն փակցուած հսկայ պատմուճան: Աւելի ցած` ան կը բանար խրամին հանդիպակաց կողերը, մորմենիներուն հարսենի առանձնութեամբը կամ պառաւ խռուացումովը, պսակը մեծ ծառերուն, գունագեղ ու շլացիկ: Հովին դէմ բռնուած բիւրաբոժոժ քշոցներու նման: Նոյնիսկ սա անձաւն ի վար անոր միտքը կը գործէր ասեղին տակը պատանութեան զգայութիւններուն: Զուր տեղը չէ, որ տղաքը ամէն իրիկուն ու առտու ժամ կ՚երթան, ու խորանին պատերուն խաչուած արծաթէ առարկաներուն դէմ կը խորհին անասելի բաներու: Սողոմենց տղան պիտի չազատէր այդ պատկերներէն ուրիշ աշխարհի, ուրիշ կրօնքի, ուրիշ ազգի պիտակին տակն ալ:
Ջուրն ի վար: Կը նուաղէի՞ն անոր ուժերը, թէ քարերը կ՚ըլլային աւելի խարդախ: Ստիպուեցաւ նստիլ ընկուզենիի մը արմատին, որ քշուած հողէն կը հանէր ժժմակաձեւ իր պատկերը: Խանդամերենց<ref>Խանգամերենց, սրբագրուած՝ Խանդամերենց</ref>ընկուզենի՜ն: Որուն շուքը, Մայիսէն մինչեւ Հոկտեմբեր, ծակ չէ՜ր ունենար: Անկէ քիչ վար, կամո՛ւրջը: Բացուած էր գեղէն, դէպի լիճ, մարդերու հանդիպման վտանգովը վիրաւոր: Ընտրած էր ատ ճամբան առանց վարանման: Վտանգին անմիջականութիւնը ինքզինքը կ՚արժեւորէ. գրեթէ մենէ, ստացական մեր եսէն անկախաբար ու կը վարէ մեր միջոցները, մենէ վեր ձեւով մը մեզ ընելով իմաստուն: Թող կանչուի մէկը կրկին փորձելու իր յուսահատ մէկ արարքը (զոր գործադրած է մահու եւ կեանքի երկընտրանքի մը առջին) խաղաղ ու սովոր պայմաններու մէջ, պիտի ընկրկի անոր մտապատկերէն իսկ:
Որքա՞ն ժամանակ կը բաժնէր զինքը կրակէն: Այս հարցո՛ւմը, վասնզի լսել կարծեց ճամբուն վրայէն ձայներ դէպի լիճ: Աքաղաղնե՞ր ալ կը պոռային: Իրականը ա՛ն էր, որ կրակին քայքայուն ճուոցները կը հասնէին յստակ, մարդոց պոռչտուքէն անջատուելով զարմանալի պարզումով: Ժամանակի գաղափա՞րը: Հարկա՛ւ: Ոճրագործ էր անիկա ու կտոր մը գիշեր ունէր առջին իր անձը տեղ մը հասցնելու: Մնաց որ, տագնապի, բուռն յոյզերու պահուն, ժամանակը կորսուած ապրանք ալ է, ու վեր` գիներուն ցուցատախտակէն: Ա՛ն` որ ունի հինգ վայրկեան չուանին օղակը ճիտը անցընելու, կը չափէ այդ տեւողութիւնը գործիքով մը, որ նոյնը չի կրնար ըլլալ, թիկնաթոռին մէջ ընկողմանած անգործին չափին հետ: Ուղիղ ճամբով, Նալպանտենց տունէն կամուրջ միջոցը չէր անցներ քսան-երեսուն տունի ճակատ, այսինքն` շնորհքով քանի մը Հայր մեր: Ձորակը, իր ոլորքներովը<ref>ոլորիներովը, սրբագրուած՝ ոլորքներովը</ref>թող կրկնապատկէր, քառապատկէր այդ երկարութիւնը: Ուրե՞մն: Բայց այդ խորհրդածութիւնները չվերածուեցան ժամանակի, վասնզի Սողոմենց տղան դուրս էր տեւողութենէն:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Քանի մը օրուան չափ ծանր ապրումով մը, ասոր կապուած յոգնութեան զգայութեամբ մը եղած էր գետնամած:
Վախցաւ երեւելու կամուրջին վրայ, որ լոյս էր առած կրակէն ու ճերմակ բազրիքները օձաձեւ թրթռումի էր հանած: Անոր կը մնար մխրճուիլ կամրջատակի մեծ ջրակոյտին մէջ: Աղտի թանձրմալէզ [202]մը կը գրաւէր առաջամասը: Մտաւ մինչեւ կէս մէջքը յօրացող տղմուտին մէջ: Զարհուրելի գարշահոտութիւն մը, աւելի թունդ, քան մինչեւ հոդ ունեցածները, մշուշեց անոր ջիղերը: Կակուղցաւ ուղեղը գանկին տակ ու այրումի շատ յստակ հով մը դպաւ ու անցաւ իր մարմինին բոլոր բաւիղներէն: Մինչեւ այդ պահը կանգուն անոր անձը թուլցաւ կարծես դժպհի հոտին բիւր ու խոնաւ շրթներուն ներքեւ: Բայց ատեն չունէր մտածելու: Գոցեց աչքերը, խնայելու համար հոտին զարկը, այնքա՛ն բուռն էր այդ այրումի զգացում ը: Աղտոտ մատները չհամարձակեցաւ տանիլ ականջներուն, որոնք յորդեր էին: Ու ի՜նչ ընէր բերանը, ուրկէ ներս մտնող օդը կարծես թանձր աղբ մըն էր ու աւելի կը հաստնար քիթին մէջ ու տզրուկի մը եղկ սողոսկումովը կ՚ուռենար քթափողն ի վեր, փտուկ օձի մարմին մը կախելով անոր խռչակէն վար, ճճի գալարներով իջնող դէպի սիրտը: Ինչպէ՜ս ելաւ փոսէն:
Կամուրջին թումբը:
Ցատկեց, պարկ մը աղբ նետողի նման:
Կամուրջէն վար, դարը հողերուն: Չորցուց աւազով ոտքերն ու ձեռքերը, անոնց լպրծումը արգիլելու համար ու շուլլուեցաւ փոքր դարէն, մեծ պատրաստութեամբ: Իրերն ու զգայութիւնները խոշոր կը կշռէին անոր ներսը, մութին` ինչպէս անպարագիծ իր խռովքին նպաստովը: Թթաստաններ, հաստատ ու հարթ գետին: Անոնք մորենիներու գիծով կը պաշտպանուէին ձորակին կողմէն: Մտաւ անոնց մէկ ընդհատէն մշակուած պարտէզ մը: Շո՜ւնչ առաւ: Նեղի պէ՜ս<ref>Նեղի պէ՜ս [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>, վասնզի իր մարմինին կպած աղբերը, քալուածքին հետ, կը տրորուէին իրենց լոյծ կարծրութեան մէջ: Մտքէն անցուց տապլտկիլ հողին: Ամչցաւ: Եղեր էր աւանակներու գիծին, որոնք աւազին ու չոր հողին մէջ այնքան հեշտանք կը գտնեն իրենց մարմինը գլորելու: Թթենինե՛ր, մէյ-մէկ կանգուն անջրպետով: Աշնան սա օրերուն անոնց տերեւները վար էին կէսով: Ու կիսափունջ ճիւղերը ապտակի պէս կը զարնէին երեսներուն: Հոտը կը նեղէր զինքը: Թօթուեց իր աղտը: Լխպիկ-լխպիկ, քակորն ու զեռունները, կծիկ-կծիկ, ինկան վրայէն: Այն ատեն տրտմօրէն զգաց, որ կը հոտէր գեղին ամբողջ աղտեղութեամբը: Չոր ու թաց տերեւները փսփսացին անոր մերկ քայլերուն ներքեւ,<ref>միջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>մանկական համեր բանալով սա գարշապարներուն ներքեւ, որոնք անցեր էին միսէն ու արիւնէն, կրակէն ու աղբէ՜ն: Զգաց, որ ասեղներ կը խածնէին թշուառական իր ոտքերը: Տատասկը երբեմն անանցանելի կ՚ընէ այդ պարտէզները, երբ վերը, ատոնց տէրերուն տան մէջ հսկայական ցաւ մը, սովորաբար մահը` այդ աշնամուտին զանց է ընել տուած երրորդ փորը<ref>Ծնթ. – երրորդ փորը – փորել բրիչով. հողի գուղձերուն մանրումը, ամառուան կէզէն ետք:</ref>: Շեղեցաւ անիկա ուրիշ պարտէզ: Հրդեհին թեթեւ լոյսը կը բանար աղօտակի այդ հողերուն ընդհանուր նկարագիրը ու կը հանէր անոր մտքին, սեփանակատէրերը, բոլորն ալ կնի՜կ ու աղջի՜կ:
Կը հեռանար գեղէն:
Կամուրջէն վար ճամբան կ՚իջնայ լիճ:
Անիկա առաւ կածան մը, մեծ շրջումով մը դէպի լեռ. այսինքն` դէպի գեղ: Կատուին փախածը մինչեւ մոխրանոցն է կ՚ըսէ գեղացին: Խճուղի՛ն: Զոր կտրեց ու անցաւ` ինչպէս այսահար նապաստակ մը: Նոր կածան: Դէպի գեղին արեւելքը, հին ձորամէջ, հեղեղէ ամբարուած հողեր կ՚ընծայեն այն դիւր խորշերը, ուր իր քմայքին համաձայն կ՚աճի յորդ ու բարբարոս բուսականութիւն մը: Հոդ, ծառերը կը նետուին մեծ գագաթումներու: Մտնելէ առաջ անոնց ազատարար ու ողջ գիշերը անայց խորութեանց մէջ, փոքր բացատէ մը նայեցաւ ետին:
Կրակին պարոյրը, երկինքն ի վեր շուլլուած գալարագին վիշապ մըն էր, ինչպէս կը յիշէր «Նախնական քրիստոնէական»ին<ref>Ծնթ. – «Նախնական Քրիստոնէական» – Խ. Նար-Պէյի մէկ դասագիրքը:</ref>մէջ Սոդոմ-Գոմորի նկարին վերեւ: Ու կը փոսնար մութին մարմինէն, պղտոր ու եռացող վէրքի մը վերածելով երկինքին այս կիսաղեղը:
Յանկարծակի վախ մը ուժգնորէն ցնցեց զինքը: Ուրկէ՞: Անիկա թօթուըւած էր անորակելի խորութիւններէ: Մարմինը կ՚ելլէր ոճիրին մղձաւանջէն, ուրկէ բռնուած էր առաւօտէն ի վեր ու կը դառնար սոսկականին պայմանին<ref>պայմանին ? պարմանին ?</ref>: Անիկա զարհուրեցաւ իր վրայ գունճ-գունճ կլորցող ու սեւ, կուպրի լուծոյթով երբեմն-երբեմն կաթկթող աղբէն: Ուրկէ՞ կը բխէր այդ գարշանքը: Մեղաւորներուն մարմինը այդպէս կոճակ-կոճակ վեր<ref>վեր ? վէր[ք] ?</ref>էր տալու, ու որդեր պիտի հոսէին անոնց պատռած մաշկերէն: Յանկարծ կանգ առաւ: Ո՞ւր, այս զգեստներով, շալկած գեղին բոլոր աղտոտութիւնը: Անոր այցելեց Սամունին սօսին: Բայց տեղին հեռաւորութիւնը անժուժելի յոգնութեամբ մը զինքը կործանեց մտապատկերին իսկ վրայ:
– Ո՞ւր:
Տուաւ կրկին հարցը, բարձրաձայն:
Լռութիւնն էր ծառերու տակին: Ազատ կէտէ մը, դէպի արեւելք, երկինքը, քթթուն, հեռու, մեծ, խաղաղ: Մարդերու հոգի՜, ինչ տխուր է քեզ շինողը: Բայց քեզ կրո՞ղը: Քեզ կրո՜ղը` սա անըմբռնելի խորութեանց դիմաց: Ու պարտէզները կը կապուէին պարտէզներուն` փոքր կածաններով կարանուած իրարու:
Ըրաւ անիկա, գրեթէ նոյնութեամբ, ճամբան, ուրկէ քալեր էր գիշեր մը առաջ Ուստիանին հետ: Հետզհետէ աւելցող վախը հրդեհին հորիզոնէն անոր նայուածքը կը մղէր ետ, ներս, դէպի սիրտը: Իր քայլերուն հետ անիկա քիչ-քիչ կը լքուէր պրկագին առքէն, որով շաղապատուած էին իր յօդուածները: Ոճիրէն ետքը դասական զի՞ղջը: Սողոմենց տղան շատ էր երիտասարդ` ենթարկուելու համար զգացական այս յոգնութեան: Նոյն այդ մատաղութիւնը կրկէս կը նետէր միւս հաւանականութիւնը, անփորձութեան, խակութեան արդիւնք անձուկը, որով մշուշուած կը պտտինք ու մեզ կը մատնենք: Բայց անոր անդամներուն մէջ ջուր կը քալէր ու անոր ներսը մինչեւ այդ րոպէն կանգուն սիւնը որոշապէս կը հակէր վար: Զինքը կը զգար հետապնդուած կրակէն, որ կը փայլակէր իր բացերէն, առատ, ու մուխի ընդարձակ հոտ մը խոնաւ օդէն յաղթահար կը ցածնար պարտէզներուն թեւերը մինչեւ, այդ ամայութիւններուն մէջ տարածուելով իբր միս ու համ, կին ու բեհեզ<ref>բեհեղ, սրբագրուած՝ բեհեզ</ref>: Երբ հասաւ անիկա գեղին կռնակի բլուրը, որուն մէկ փէշին գերեզմանը խատուտիկ կարկտան մը կ՚երեւնայ դէմէն, հորիզոնը լրիւ տիրակալուած էր կրակէն: Լոյսի մէջ ողողուած, թուլօրէն կարմիր ու սուտ` կը թրթռային տուները, հպատակելով բոցերուն քմայքին: Տանիքներու վերեւ, ամբոխ, մրջնատիպ ու եռուն: Ամէնուն դէմ Նալպանտենց տունը շատ մեծ խարոյկ մըն էր Տէրընտասի, զանակագեղ ու ոսկեդրուագ` փռուած գիշերուան վրայ: Մխիթարեան բանաստեղծ մը տեսարանէն կարող էր հանել երկու էջ նկարագրական, բոլոր վերադիրներով ու նախնեաց լեզուինփոնսիֆներով: Ու «երկնաճեմ», «փողփողինէջ», «ուղխինահոս» (ներեցէք որ ըլլամ կարճ), բոցը կը շտկուէր վեր, ուղիղ, ամբարձիգ<ref>ամբարձիգ ? ամբարձձիգ ?</ref>, տարօրէն յստակ: Մարդ կը փորձուէր մոռնալ աղէտը հաճոյատեսիլ սա բխումին դիմաց, մութին «կլափ»էն:
Թուլցաւ անիկա: Իր գո՞րծը` ինչ որ կը սպառէր<ref>կը սպառէր [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>հոդ: Ոճի՞րը: Նալպանտենց հա՞րսը: … Որքան սխալ կը շինենք մեր քէները` ինչպէս գորովները: Եղաւ անոր առջին արհաւիրքը, որ բանտն էր թուրքին: Նոր մտրակում մը, գանահարում մըն էր վրան կատարուածը, աւելի հզօր, քան ախոռին վաւերական խաշոցը: Անիկա ջիղերու տեսակ մը ոլորք էր, ցաւէն վեր կիզում մը, ուր կը մտնէին մարդկեղէն զգացումները, տան տղու, տիրացուի, գեղանի կնիկէ մը իր մէջ բիւրեղացած թանկ բաներու: Բազմաստեղ, մտրա՛կ, կինն ու անմեղութիւնը հանգուցող իր զարկին մէջ: Անիկա կը ծեծէր անոր ծունկերը, շառաչուն, իրաւ, ա՛յնքան` որ զանոնք անուժ, վիրաւոր դատելու պատրանքէն լքուած, իջաւ մեղմ, մարմինին բեռովը տագնապուն: Նստի՞լ: Չէր կարելի: Զինքը դարձուցին բլուրին կողմը: Ու անիկա հերկուած էր անձուկին խոփովը: Ուզա՞ծը: – Բայց նպաստը մեռնողներուն ու ողջերուն: Չեղաւ<ref>Չեղաւ ? Չեկաւ ?</ref>անոր մտքին` ուրուացող նպաստը բանտի ընկերոջ: Ու անոր մինակութիւնը, վարի կրակին մեծ պատգամը, յաւելումներ էին անոր անձուկին: Զարկաւ ձեռքը ճակտին: Ինչո՞ւ չէր մորթած Նալպանտենց հարսը: Բայց ակռաներուն տակ ատ մտածումն իսկ ասեղներու տրցակի մը նման ծակծկեց կզակներուն ծխնիները, մինչեւ ականջափողերը հրելով իր խոցտուկը: Մորթե՜լ: Բայց զո՞վ: Ի զուր բանտին իմաստուն առածները հատիկ-հատիկ դրուեցան մութին վրայ: Դարձաւ առջին: Չէր կրնար չդառնալ: Մութէն ծալուած, չքացած գեղակոյտը կը շարունակուէր տեղ-տեղ ծակծկուիլ, տրորուիլ: Ահազանգը, հրացանները, գոռոցը քիչ-քիչ կը թուէին հանդարտիլ: Իրականին մէջ տեւողութիւնը կ՚եղծէր անոնց զարտուղի կողմը եւ իբր սովորական երեւոյթ կը շարունակէր դարձնել պարապին անիւին վրայ պատկերներուն շարքը: Մարդ կ՚ընտելանայ ամէն տարափի:
Բաց էին սակայն տուներու դուռները, ինչպէս կը ճշդուէր ատիկա անոնց մէջէն ուրուացող ձեւերէ: Մեծ-մեծ ջահեր, ուրուատիպ տեսիլքներու ծոցէն ծաղկած, փողոցներու շատ մը կէտերը եւ պատուհանները, ցնորական ծփանքի մը երախին մէջ, կը լափէին ու կը շինէին<ref>փողոցներու շատ մը..... կը շինէին ?</ref>: Վազողնե՛ր: Անկարելի էր գիտնալ ինչու: Բառեր, եղերական, թուղթի կտորներու նման, որ պատռուին ու թափին կղմինտրներուն վրայ չոր աղմուկով:
Մնաց կծկտած Մամուկենց Քարին: Ի՞նք` հիմա, ան տղան, որ գիշեր մը առաջ եղեր էր հոդ, երկաթի կտորի մը պէս անսասա՛ն, իր կատաղութեան մէջ, դէպի Նալպանտենց Սերոբը, ու քաշուած մղեղի մը թեթեւութեամբը դէպի ծոցը անոր կնիկին: Ի՞նք` ա՛ն` որ ժամ մը առաջ մարդ էր մորթեր, անհաւատալի դիւրութեամբ ու հիմա եօթնամեայ տղու մը պէս կը դողդղար վախէն: Բայց անոր գիտակցութիւնը կը դոնդողէր ու կը կիսուէր: Անջրպետը խորացաւ զոյգ վիճակներուն մէջ: Մէկ մասը –իր նախանցեալը– կ՚երթար, կը բացուէր, կը փոքրանար, կտրուած մայր խարիսխէն` ինչպէս կէսը կամուրջի մը ու ձգուած ջուրի մը անդարձ թաթերուն<ref>ու ձգուած... թաթերուն ?</ref>: Մի՛ւսը` որ, զսպուած, իր վրայ կործելու պատրաստ լերան մը պէս կը ցցուէր առջին: Ու այդ զանգուածը չէր կազմուած մասով ծանօթ, դասական զգայութիւններէ ոճիրին ու մեղքին պողոտաներէն: Ո՞ւր էր մեծի-պզտիկի բերան ինկած ողբերգութիւնը Կայէնին, ժամուն դարաւոր խորհուրդին մէջ արեան երակներու նման ճիւղաւոր այն ուռկանը մեղքերու ամէնէն մեծին, որ պիտի առնէ յանցաւորը իր մէջ ու պիտի ճզմէ, լուծէ անոր մարմինէն առաջ, հոգի՛ն` նեարդ առ նեարդ, ու պիտի քրքրէ հոգիին ալ իսկութիւնը, վերածելով անապակ ոսկին ճճիներու, որդերու անձրեւի մը: Ո՞ւր` խղճի խայթ որակուած հսկայ տատասկը, որ պիտի աճի սրտի աչքին ու պիտի մխէ իր սլաքները մինչեւ անդրագոյն ալքերը ոճրագործին գիտակցութեան, զայն քշելով դէպի գերեզման, անկէ աւելի տխուր` ինքնասպանումի: Ու ինչպէս շարժ մը, որ կ՚անցնի ու կը տապալէ այդ պարապ, դեգերուն մտորումներուն վրայէն<ref>կ՛անցնի ու կը տապալէ...... մտորումներուն վրայէն – ?</ref>, անիկա զգալ կարծեց խոր, սաստկագին գարշանքը, որով մարդասպանը պլլուած կը քաշէ մարդոց առջեւէն: Այդ զզուանքի համը ըրաւ փուշ-փուշ անոր հոգին: Մարմինին վրայ սողոսկումի զգայութիւններ, որոնք արդիւնք էին կոյաջուրէն ընկալուած ճճիներու իրաններուն, մանր-մանր չափելով իրենց կիսակամար կանգունները ու գծելով պողոտա՛ն, յանգող…: Չամբողջացուց մտապատկերը, վասնզի արցունքի նոր բան մը<ref>արցունքի նոր բան մը – ?</ref>այրեցաւ անոր կոպերուն ցանցին, տրտում կրակ: Ուտուելու, սղոցուելու, ողջ-ողջ կրծուելու սա զգայութիւնը, ճճիներուն եղկ խարտումին ներքեւ, զօրաւոր, ու ա՛յնքան` որ աղտոտ իր մատերը չվարանեցաւ տանիլ մարմինին անհուպ մասերուն:
Գնչուները, վերերէն, կը պոռային, շնագայլերուն արձագանգող իրենց շուները լռեցնել ջանալով: Վրան մը կը հրաւիրէր տղաքը իջնելու գեղ, քիչիկ մը «տաքնալու», մեծ կրակէն: Փոխաբերական այս բացատրութիւնը համանիշ էր կողոպուտի: Փոքր կրակներ, շրջուն, մութին մէջ կը կարմրէին ու կը թուէին բռնուած ոգիներէ: Ծերունի մը կը յորդորէր «շանձագերը» շնթռկելու տեղերնին, սպասել լոյսին: Գեղերուն մէջ մութը աննպաստ է գնչուին: Անոնք վարժուած էին, խստագոյն պատիժներու գնով, զգուշանալ երեւալէ հրդեհի մը շրջանակին մէջ: Ոստիկաններուն առաջին գործը ձերբակալելն էր զիրենք:
Անոր մտքին ներկայացաւ գուշակուհին, թօփիկ իր ստինքներով: Որքան մօտ գտաւ իր կործանումը այդ գանակոծ կնիկին: Ատկէ` իր վիճակը տարաւ ընդարձակ թափառումին, որով կը յատկանշուի կեանքը այդ ցեղին մէջ: Երթա՞լ անոնց: Յիմար ի՜նքը: Ու կը տեսնէր գեղեցիկ, պաղատող անոր աչուըները, որոնք իր ետեւէն կը կանչէին…: Կնիկին հետ, անոր պատգա՜մը, որ անակնկալ սարսուռով մը ողողեց զինքը: Ցաւ էր ատիկա, սիրտէն, ու խորունկ: Անկէ պատգամ մը –կրակին մէջէն քալուածքը– իրողութիւն էր հիմա: Ու չկրցաւ մտաբերել շարունակութիւնը պատգամին: Թռաւ խռովիչ կնոջ պատկերը, մէջքէն կոտրած թրթուրի մը նման, վասնզի ծունկն ի վեր խոնաւ սողոսկում մը զիրենք դարձուց իր գարշանքին: Հաւանաբար մեծկակ զեռուն մըն էր, իր սղոցը բացած անոր միսերուն աղտոտ հունձքին վրայ:
Գիշերուան զովէն կարծրացած անոր զգեստները զիստերն ի վեր կը թուէին փակիլ վրան, կպչուն ու կիսաջերմ աղբի մը նման, այնքան ամէն շարժում անոր կը դարձնէր իր կոյանոցը: Ու պատսպարուած խորշերուն մէջը իր մարմինով աղբին գուղձերը կը ջերմանային, մարմինէն բուսած օձի գլուխներու նման, կսկծուն ու թունոտ: Քալելու համար պարտաւորուեցաւ իրանը բռնել միակտուր, վասնզի նոյնիսկ կռնակին ներքեւ շապիկը փոխուեր էր մոմլաթի, նեղող, պաղ ու ոճրայի՜ ն, այսինքն` արիւնէ սոսնձուած: Ո՞ւր: Նորէն հարցուց. – Ո՞ւր:
Բախտ էր, որ բանուկ այդ կէտին չեղաւ ճամբորդ:
Քարին քիթէն, տեսանելի` աղօտակի, գերեզմանին զառիթափը: Հողերը ունին թաքուն ձգողութիւն: Անգամ մը կոխուած ճամբան երկրորդ անգամ մեզ դիւրաւ կ՚առինքնէ, երբ մեր հոգին գտնէ անպաշտպան: Անգիտակից այս ճօճումները գուցէ կ՚իշխեն ոճիրին ճօճանակին ու կ՚ուղղեն մեր մատներէն առաջ մեր մտքին սլաքները: Տարա՞ծ էին, թէ ինք էր ուզած այդ ելքը: Ինքզինքը գտաւ գերեզմանի դուռին: Ի՛նչ գործ ունէր հոդ: Նոյն գիշերուան մէջ երկու անգա՜մ: Իրմէն վեր սարսափ մը ետ հրեց զինքը: Ինկաւ անիկա պարիսպէն դուրս, դուռին քովնտի, մեծկակ քարի մը վրայ: Իբր թէ չըլլար երկու արիւնի պարտական մարդը: Քարը կը շարժէ՞ր, թէ ինք անկարող էր պահելու իր մարմինը, մոմոտած զգեստներուն խշրտուքին մէջ: Բա՞ն էր տեսածը, կռնակին կողմէն, պարիսպէն ներս, ուր երկար տողանցք մը կը թուէր քալել, սրսփուն ու խոնաւ, ինչպէս քսուելու են մեռելներուն ոտքերը, կէս-միս, կէս-ոսկոր, ու շատ մըն ալ ո՛րդ: Դպաւ իր ծնկոսկորին, վար ձգելու համար ով գիտէ ո՛ր ճճին: Մեռելները շարժումի անցա՜ծ, հո՛վ, քիչ ու բարի: Ու միջոցը կ՚ակօսուէր բիւրաւոր ճիչերէ, գեղին բոլոր խորշերէն: Հրդեհին հետ արթնցած: Ու հրդեհը, ի՜նքը, մեծ կաթսայ, որուն մէջ կ՚եռար Նալպանտենց պո՜րտը: Ու անոր խուլ շշուկը կը բարձրանար, ատեն-ատեն դանկըտուելով ուժգին, երկար շառաչով մը, զոր կ՚արձակէին փրթող գերանները կամ Նալպանտենց հարսը կանչող ուրիշ բերաններ: Բայց անոր ականջները լարուած էին դէպի ներս, պարիսպէն անդին, քառատրոփ լռութեան մէջ սուրացող միւս բանակին: …Հա՞յրը: Աղտոտ ձեռքերը տարաւ աչքերուն, ինչպէս մէկը, որ անգիտակցաբար պաշտպանելու կ՚ելլայ իր դէմքը գուշակուող փորձանքէն: Հա՞յրը: Եղաւ ու չեղաւ, վասնզի աչքին ուրուացող պատանքի պէս բանը այնքան ահաբեկեց զինքը, որ պոռաց, մոռնալով հարիւր քայլ վար Օհան Էմիին տունը, որուն անապակի պատուհաններէն լոյս կը դողար, առաստաղի գերանները շինելով ու աւրելով: Ուրուական ոստայնը չամրացաւ սակայն: Գործն էր ատիկա որդերուն, որոնք անոր նուաղումը կը կտրէին ու կը բերէին անոր միտքը իրականութեան հակակշռին: …Սամո՞ւնը: Յիմա՜ր: Բախտը ուզեց, որ շուներ կաղկանձեն, փերթ-փերթ: Ու գազաններուն ձայնը սեւ հեղուկ մըն էր, թափուած` պարապին վրայ անոնց խողովակովը: Ու կը դպէր անոր գանկին, որ կը թուէր պարպուած ոսկորի իր զրահէն ու իբր դոնդող միս` դրուած այդ ձայնին բիւրաւոր աստղերուն: Զգայախաբութի՞ւն: Գերեզմանին դարաւոր խռո՞վքը: Պարի՞սպը` որ իր ալիքը կը քշէր դէպի անոր մարմինը: Ցատկեց, ազատելու համար քարերուն հոսումէն: Իրականութիւն էր, որ պատէն քար մը ինկաւ գետին, իրմէն քսան քայլ հեռու:
Վա՛ր: Հեռո՛ւ: Այո՛:
Բայց ո՜ւր:
Եղաւ անիկա փողոցին մուտքին: Ծանօթ տունը, անդամալոյծ Օհանին:
Անկիւնը կը պակսէր ընտանի ձեւը ծերունիին: Զգաց, որ չէր քալեր, այլ կը քալեցնէին զինքը: Բայց մտնելէ առաջ գեղէն ներս, վրան խուժած գտաւ իր ոճիրը, հագուած ու սքուած, պաշտօնական թափօրի մը ընդմէջէն, որով ամէն երիտասարդ կը քալէ ժամ, հարսը ետեւէն: Ի՛նչ պայծառ, անհերքելի` այդ հանդէսը: Որուն մէջ ինքը գտաւ ինքզինքը խեղճ, իր ոճիրէն տիրակալուած, ինչպէս բազէի մը ճիրաններուն մէջ գողտրիկ թռչնակ մը: Եղաւ կծիկ: Որմէ կը զգուշանար, չորս-հինգ ժամէ ի վեր մութը տրորող իր ոտքերուն սա կամաց, փնտռող, վարանոտ խուզարկումով: Յիմա՜ր: Դանակը զգաց իր պատենքէն: Յետոյ` սրտին ցաւը մտիկ ըրաւ տրտմութեամբ: Տեսակ մը դաշն, պղտոր լռութիւն նուաղ հեծքերէ առիջուած, որ փողոցն ի վեր կ՚ոստոստէին ու մութը կ՚ընէին կէտկիտուն: Թէեւ աղօտ, բայց գոյ լուսին մը անզօր էր սալարկին վրայ:
Ո՞ւր:
Հարկա՜ւ:
Հո՛ն` ուր բացուեցան անոր աչքերը աշխարհքին: Հայրենի տունը փայտ, պատ ըլլալէ առաջ` ծոց է մեր տագնապին, սիրտ` մեր լքումին, պատսպարան` մեր դիակին:
Անիկա պիտի ընտրէր տուներուն շուք կողմերը, հաշտեցնելու համար իր պատկերը սեւին լուծոյթին: Դէմը` տախտակ ցանկով պարտէզը Խաղցուկ Սիրանին, դայեկի աղջիկ, պոյին չափ զաւկով: Որ կը բանար խազը ապրշում թելի պէս, մազերուն կէսէն ու նայելու տեղ ժպտիլ էր սորվեր: Երկու շուն այդ ցանկին ներսէն լարած էին իրենց կաղկանձը ու կը թուէին պոռալու կենալ մինչեւ Դատաստան: Իրե՞ն: Ո՞վ գիտէ իմաստութիւնը շուներուն, երբ անոնք գեղանի կիներու պահպանութիւնը կ՚ընեն բակը, պարտէզը:
Մինչեւ ե՞րբ:
Տեւողութիւնը թեթեւ էր հիմա ու արագախոյս: Ելաւ իր կծիկէն: Իր մարմինին մէջ` կճրտո՛ւք: Ինչո՞ւ: Յոգնութիւնը փշրուեցաւ` ինչպէս բարակ խաւ մը սառոյցի, որուն վրայ մուրճի մը կզակը կ՚իյնար: Պէ՛տք ունէր սա վստահութեան: Կորովը ուրիշ բան չէ, անհաշիւ ինքնավստահութենէն անդին: Հաւաքած իր մեղքը, միամտութիւնը, բարութիւնն ու չարչարագին ասղնտուքը խղճմտանքին, յառաջացաւ անիկա փողոցն ի վար:
Կը քալէ՞ր: Պիտի չյիշէր իր կեանքին ամէնէն դժնդակ ատ չորս-հինգ վայրկեանները, ի՛նք` որ ատկէ շատ աւելի հզօրները ըրաւ նոյն այդ գիշերին մէջ:
Քալե՞ր էր:
Բաց-դուռները, լոյսով կամ առանց: Բայց ամէն բաց դուռ բաց դանակ մըն է մեր խղճմտանքին, երբ զայն պաշտպանող վարագոյրը լուծուած է մեղքին թթուէն: Ուրիշներու կուշտին, վաղայարոյց կենդանիներ, իրենց գարին աղալու վրայ: Սարսռաց: Մօտ` լուսը, քանի որ փայտի գացողները արդէն ըրեր, աւարտեր` իրենց սպասը: Անոնց ետեւէն լոյսը ճամբայ կ՚ելլէր գեղին վրայ: Սահեցաւ անիկա շուքի նման: Անիկա կը տաքնար մարդու հանդիպելու մտածումէն: Պառաւներ, թոյլ աչքերնին լարած ճամբու ծագերուն ու ճամբորդ ձիերուն: Անկարներ, արդէն գրաւած իրենց մահիճները ու խենթ-կով կտրած իրենց հետաքրքրութենէն կը ջանային խօսքի կանչել մեծն ու պզտիկը, իրենց կածակի<ref>կածակի ? կայծակի ?</ref>պէս սուր ականջները ի սպաս դրած հոսող քայլերուն: Լեռնէն դէպի գեղ անցորդը չ՚արժեր այնքան` որքան միւսը, որ կրակին մարզէն կը դառնայ: Այս պարագան զինքը ըրաւ մասնակի ազատ այս դաժան հետաքրքրութենէն: Աղբիւր: Տարօրէն թեթեւ գտաւ այդ ամայութիւնը: Մտքին էր ինկած ցերեկը, երբ գեղեցկութեան ու ծերութեան մթնոլորտ մը կը դողդղայ ամէն աղբիւրի շուրջը: Հոն են հարսները, իրենց գողտր կամ խռովիչ շնորհին մէջ, յուզելով անցորդները տուն մը հեռուէն: Ու հոն` կոտրտող աշխատանքին շղթայուած կիները, աղտ ու չորութիւն: Մարդ կը վարանի ատոնց մէջ ընդունիլ ինչ որ միւսներուն հետ ունին հասարակաց:
Արա՛գ, լուաց ձեռքերը, երեսները, ոտքերը: Վախէն վեր շփոթ մը իր պարզ շարժումներն իսկ կը հանէր շփոթ: Անընդհատ հովուելով փողոցներու մուտքերը` անիկա կը տառապէր իրմէն արձակուած գարշահոտութեան համար: Ջուրին հետ շփում մը լուծեր էր ա՛լ մասով չորցած աղբերը, տարածելով այնքան ուժգին հոտ մը, որ վախցաւ, ատ ճամբով, դրացիները արթնցնելէ: Մինչեւ տո՜ւն: Պէտք է ըրած ըլլալ այդ կարճ գնացքը:
Հասաւ տուն, ոչ ոքէ ճանչցուծ, գէթ այդպէս կը կարծէր ինքը, վասնզի չէր նայած մօտէն անցնող ձիերուն, չէր պատասխանած զինքը հարցաքննելու խենթ կիներուն: Հրդեհէն դարձողներ կամ հոն վազողներ, որոնց հիմնական իրենց յուզումին մէջ, ատեն չունէին ծանրանալու իր ձեւին: Այդ արագութեան մէջ աչքը կ՚ըլլայ թեթեւ, ինքնաբաւ ու կը սահի: Չտեսնելը եթէ ներքին աչքի մը լայն լարուածքն է մեր մէջ, թեթեւ տեսնելը ուրիշին ցաւին հետ գտնուելուն եսասէր ապահովութիւնը կ՚ըլլայ:
Բաց` դուռը:
Մտաւ: Ու իր քայլերուն հետ իր մէջ կը մտնէր քիչիկ մը հանգիստը, որուն ծարաւովը տապկուեր էր երկու օր ամբողջ: Ճիչով դիմաւորեց զինքը իր մայրը: Հագուած կամ չհագուած: Էրկանը մեռնելէն ասդին անիկա կոտրուած էր կեանքին է՛ն ընթացիկ համերէն:
Չպատասխանեց մօրը հարցումներուն: Բառ չունենալէն աւելի` բերան բանալու դժնդակ սոսկում մը զինքը կ՚ընէր ատանկ «քար ու փէտ»: Կարծես շատ ուժով մատեր կապ ըլլային անցուցած իր շրթներուն: Բակը` սովորական: Ամէն բան իր տեղը: Հոտ ու տրտմութիւն: Աղքատութիւն ու սուգ: Ի՜նչ ունէր հոս: Վայրկեանները հազիւ հինգի էին հասած ու անիկա արդէն կը նեղուէր յոգնութենէն: Իրեն կը թուէր ամիսով ըլլալ, եղած ըլլալ: Զգա՞ց, որ կորսնցուցեր էր ժամանակի զգայութիւնը: Չէր յիշեր, թէ ե՛րբ ու ինչպէ՛ս էր եղեր ներս, վասնզի` տուներու ճնշումին տակ մտնելէն ետքը, անոր հոգին ողողուած էր միակ իրականութեամբ մը, – ոճիրին ու կրակին անհերքելի փաստովը: Ինչո՞ւ չէր սպաննած Նալպանտենց հարսը: Այս երկրորդ անգամն էր, որ մտքին մէջ կը գծուէր սա հարցականը: Բայց մինչ առաջինը տուած պահուն անիկա կրկին մեղք մտնելու խղճահարութեամբ էր այրուեր, հիմա առիթ փախցնողի պատեհապաշտ ցաւ մը կ՚աղար ներսէն: Օտա՞ր` այդ կնիկը: Բայց երկու վիճակները ճամբու ոլորքով մը միայն կը զատուէին իրարմէ: Որքան շո՜ւտ: Հարկա՛ւ: Մենք ծեր ենք, երբ կը յամառինք<ref>մենք ծեր ենք............. կը յամառինք – ?</ref>:
Հայրենի տո՞ւն: Այսինքն` ոստայնն իսկ մեր հոգիին: Տակաւին մինչեւ այսօր ինծի դարձող բեկորները իմ անցեալին կու գան խարխուլ այդ պատկերէն: Նալպանտենց տունէն ե՜տքը: Սահեցան ու թռան, ակնթարթի մէջ, տարիներ ամբողջ, նայուածքին գիծով, զոր անիկա երկարեց ցից իրենց սանդուխին: Քանի՛ հազար ոտք էր ելեր ու իջեր այդ նեղկուլիկ տախտակներէն: Կռնակը մօրը, մերժելով հանդիպիլ անոր, ճակատէն, անիկա կոյանոց ինկած հաւու մը պէս կը հոտէր ու կը դողար:
Երրորդ անգամ ըլլալով`
– Ո՞ւր էիր, տղաս:
Մօտ էր լալու:
– Տաքցնե՞մ հաւը:
Ինչպէս շիներ էր պատկերը:
Ու նախադասութեան հետ խեղճ մօրը մտքին նորէն բացուեցաւ օրը, երէկը: Սպասումը բառ է չսպասողին համար. անձուկ` աճապարողին համար. անանուն մղձաւանջ, այսինքն` անսկիզբ ու անվախճան մթութի՛ւն` անոնց համար, որոնք աղէտի մը պարունակէն ներս են մտած: Այդ սպասումը նիւթական ցաւ էր Սաթենին մէջ, քոյրը Սողոմին, գողտր ու տարօրէն թեւաւոր աղջիկ, հօրը մահէն ասդին մօր մը չափ հասուն: Աղբօրը անունին պլլուած ամօթը, դեռ բանտին հեռուէն, ըրեր էր զայն կին, բզկտելով կուսութիւնը անոր հոգիին: Մորթեր էին տունին մէկ հատիկ կենդանին, տօնելո՞ւ համար դարձը «ձագուկին», «պիւլպիւլին», «ֆիտանին», թէ՞ ողոքելու` ճակատագիրը, որուն թաթը ինկած էր հօրէ զուրկ տունին: Սե՛ւ էր հաւը: Խօսեր էին տղոցը, դրացիներուն: Բայց լացա՜ծ<ref>լարա՜ծ, սրբագրուած՝ լացա՜ծ</ref>մանաւանդ, գողտր, պզտիկներէն հեռու, առանց գիտնալու ինչուն: Ոգեկոչած հրաշքին պէս գեղեցիկ մահը հայրիկին ու գովք<ref>Ծնթ. – գովք – մեռելներուն նուիրուած ողբ:</ref>ըրած<ref>դրած, սրբագրուած՝ ըրած</ref>, լուռ ու լեղի, ձայնին հեղումովը իր աղը պարպելու անկարող տեսակէն: Ու կը դառնար<ref>կը դառնայ, սրբագրուած՝ կը դառնար</ref>աղջիկը, երկինք քալողի մը տրտում վայելչութեամբը: Ու կը նայէր անիկա տունին ու անոր առարկաներուն, անդարձ բաժանումի անձուկ մը դէմքին: Ու անոր նայուածքին մէջ կը թրթռար ընտանիքին քաղցրութիւնը, ա՛յն հոգեկան հոսանուտը, որ հօրը մէջ անհուն բարութիւն, տղուն մէջ ձայնախառն դիւթք ու աղջկան մէջ ալ զոհաբերուող մաքրութիւն կը դառնար: …Ինչպէ՜ս շրջուեր էր օրը անոնց վշտին վրայ: Ինչպէ՜ս սեղանը մնացեր էր այրի, կատուէն հսկուած, ու հաւը` անաղարտ իր ոսկեգոյն պատմուճանէն:
– Տաքցնե՞մ հաւը:
Կրկին լռութիւն:
Մայրը կը դողար, տերեւի նման ու կը զարմանար անոր աղտոտ լաթերուն, գարշահոտ ու սեւ: Հետեւեցաւ ակնարկով: Ախո՛ռ:
Մուտքին, պատիհոնին մէջ, երկանկ սափորը: Շատ զգոյշ մատներով կ՚իջեցնէր գետին: Լուացուի՞լ: Ինչո՞ւ խորհած էր հաւին, բայց ոչ սա լուացումին:
Մայրը օգնեց տղուն, լոյսը հեռու բռնած, ինչպէս կը յայտնէր Սողոմին կամքը, աչքի ու ձեռքի շարժումներով: Բայց ինչո՞ւ այս վախը լոյսէն: Մօր մատներով անիկա շփեց աղտերը, անոնց չորցած ու կպրացած խռիւները մազերէն ու զգեստներէն: Ու չէր գաներ երբեք տարաբախտ կինը: Հակառակն էր, որ ճիշդ էր: Անոր մէջ կ՚ըլլար քաղցր պատկերը Սողոմին պզտիկութեան, երբ ցեխին մէջ թաթխուած լամուկ, կու գար լալով ու կը կենար խելօք, խաշող ջուրին տակ, մօրը ծունկերուն միջեւ, լեզուակը խածած: Սողոմը զգա՞ց սա ընտանութիւնը, բնականութիւնը, որով մայրերը կը զատուին մարդոց միւս մասէն, ըլլալու համար անջատ սեռ մը, տարբեր` աղջիկէն ու կինէն: Որոնք պիտի մերկանան` ծածկելու համար մսուքը իրենց զաւակին: Որոնք պիտի լզեն անոր գոնջը, կեղը, թունալից վէրքը, բուժման յիմարագոյն իսկ յոյսով, հերիք է, որ խենթ մը թելադրէ ատիկա իրենց: Ու պիտի ընեն ատիկա երջանի՜կ, կարծես երախտապարտ` առիթը ունենալնուն, հեղ մըն ալ բացատրելու անհաս օրէնքը բնութեան սիրտին:
Ելաւ վեր:
Մաքրուա՜ծ, հանդա՜րտ, գէթ այնպէս կը կարծէր անիկա, չզգալով անհուն պրկումը իր դիմագիծին, քանի որ չէր տեսներ: Օճառ հոտող մաքուր զգեստները զինքը մեղմացուցին, բայց քիչ: Վասնզի դեռ չնստած` դարձաւ իրեն իր անյատակ հէգութիւնը<ref>հեզութիւնը, սրբագրուած՝ հէգութիւնը</ref>: Հոգեկան կատաղութի՞ւն մը սա տեղ մը ըլլալ չկրնալու անձուկը: Անոր ծոծրակին, ծանօթ փոսիկէն քիչ մը վերօք, եղաւ կրկին միւս զարկը, արագ, լայն, պինդ, բոլորովին նման այն միւսին, որ ժամ մը առաջ ըրեր էր անոր վազքը «մահահանգոյն» նուաղում, սիրտին իրմէն դուրս երկարո՜ւմ: Կաթիլ-կաթիլ անոր ուղեղը կը հեւար: Ու կը հեւար մեղքին աքցանին ներքեւ:
Անցաւ սնտուկի առջին: Մաքուր, հաստատ, մետաքսի ու որթի շամանդաղով մը թրթռուն` սնտուկը մօրը հարսնութիւնն է, հեռու այն ժամանակը, երբ չկար ի՜նքը: Լա՞ւ էր ըրած աշխարհք գալէն: Խոնաւցան անոր աչքերը: Առաւ գօտի, մօրը գօտին, որ տարիներով անոր մէջքը պահեր էր մեղքէն ու աշխարհին տկարութիւններէն: Առաւ վարտիք, ու կը զգար իր մէջ տիրացու տղու հոգեկան վիճակը, երբ պատարագուոր կը հագցնէր, աղօթքով ու խնկարկութեամբ: Փակեց սնտուկը, ու անոր կափարիչը կը նմանէր դագաղի մ ը: Մեռե՞լը: Բայց ինչո՞ւ կը հարցուին բաներ, որոնք կան առանց ըլլալու, երեւալու: Աչքը դպաւ պատի չուխային, զոր նոյն օրը, առտուն վազցուցեր էր Ուստիանը: Նոր, մազոտ, աստառը կարմիր: Առաւ: Ու տուն մը ամբողջ վերցնող մարդու ծանրութիւնը կախուեցաւ մատներէն: Ազատելու համար այդ ճնշումէն հագաւ:
– Տօ՞ն է:
Մա՜յրն էր կամաց, վախկոտ:
Չպատասխանեց: Բայց խոր տրտմութիւն էր անոր դէմքը<ref>շէնքը, սրբագրուած՝ դէմքը – ?</ref>: Անիկա պէտք ունեցաւ իր ամբողջ կորովին, պաշտպանել կրնալու համար կարծրութիւնը իր հոգեկան յօրինումին: Հազար բերնէ ու հազար աչքէ դէպի ան կ՚ուղղուէին անուշիկ, թուլիկ, անդիմադրելի այն հեծիւնները, որոնցմէ շինուած է մեր կեանքը մեր տունին մէջ: Որոնք օր մը փրթան մենէ, բայց չմեռան: Մտան իրենց ադամանդ խեփորին մէջ ու մնացին կենդանի: Ցորենի հատիկը, մանանեխի հունտը, երբ քառսուն դար չեն մեռնիր բուրգերուն սիրտը, մեր արցունքը նուա՞զ կ՚արժէ անոնցմէ:
Թաշկինակը, նո՜րը: Նալպանտենց հարսին սնտուկէն, զոր ամիս առաջ բերած էր պահելու: Մետաքսի այդ կտորին վրայէն բացուեցաւ լուսդէմը, երբ անոնք գիրկ գիրկի անցեր էին գլուխը սնտուկին ու փնտռած՝<ref>յաւելում բութի</ref>բարակ սրուակը հոտին, քաղաքէն նուէր: Ինչպէ՜ս պարպեր էր, անոր պարունակութենէն ափ մը բան անոր ծիծերն ի վար ու ըրեր անոր կուրծքը Զատկուայ խորա՜ն: Արցունքի մօտ խոնաւութիւն մը կոծ-կոծ ըրաւ կոպերը: Մեռաւ լուսդէմը: Անիկա կապեց թաշկինակի ծայրին մաս մը դրամ, իր տարեվարձը: Չէր գիտեր, թէ ինչու չէր առներ ամբողջը: Ստոյգ էր, որ մտքին մէջ չէր թանձրանար փախուստի, գործելու ոչ մէկ ծրագիր: Չորցուց դաշոյնին կոթը: Ու, զգուշաւոր, չորցուց անոր բերանն ալ, աղտոտ լաթերուն, առանց մօրը կարենալ նայելու, նոյն ատեն ծանր զգալով անոր շուքը կռնակին: Երկաթ գործիքը խոշոր մեռել մըն էր պառկած լաթերուն պատանքին մէջ: Գրգռի՛չ: Վանելով իր ձեռքը ու դաւաճա՜ն: Դրաւ մէջքին, խիստ բռնուածքով: Բայց ծանր, ծանր էր շատ գունդոտ գործիքը: Հետզհետէ շատցաւ անիկա իր կշիռէն: Եկաւ րոպէն, ուր անիկա մէջքը հարկ տեսաւ կքելու: Երկու թիզ առարկան «լերան պէս» ուժով էր, ու պառկած էր փորին, զոյգ դիակի մարմինին բեռովը:
Անոր դիմաց, մայրը: Կարօտէ՞ն, ցաւէ՞ն, թէ խուլ նախազգացումէ լլկուած` կը բախէր ազատ ափը ծունկին, նշմարուելէ վախով: Նոյն ատեն բուռն սէր մը կը դղրդէր անոր ուսերը, լարելու համար բազուկներուն աղեղը, տղան մէջը առնելու: Բայց անիկա կը կոտրէր իր քաջութենէն սա խուլ ու մռայլ պատկերին առջեւ: Ի՞րն է սա դաժան, անընտել ձեւը, որ կը պտտէր գերեզմանէն հալածուած ուրուականի մը նման ու կը խուսափէր աչքէ` ինչպէս խօսքէ: Յանկարծ անբացատրելի, խոր կսկի՛ծ, որ «ծակեց սիրտը ու անցաւ»: Կրակին ու տղուն միջեւ կա՞պ մը: Բայց մտածումը, տարազի չինկած` հալեցաւ: Անոր ուղեղը չէր կրնար այդ դժնդակ ճիգը պարտադրել ինքն իրեն: Եթէ մտածումը ցնդեցաւ, անոր արձագանգը սակայն թրթռաց պահ մը: Ըսես զանգակ մը կոտրեր էր գանկին մէկ կէտին ու կը պոռար, այնքա՛ն ուժգին, որ զիլ հնչում մը ալիք-ալիք հոսեցաւ աջ ականջէն դէպի անդունդը իր հոգիին:
Անոր տղան ելաւ դուրս: Սրահիկը: Չէր տեսներ, բայց կար դեղնած Եղիա մարգարէ մը, փրցուած Սրբազան պատմութեան դասագիրքէն ու փակած պատին: Այն ատե՜ն: Անոր աչքերը չէին զօրեր մութը փարատելու:
Մտաւ մեծ սենեակը, ա՛ն` ուր կը մեծնան տղաքը, ուտելով ու պառկելով հաւասարապէս, ու կը ծերանան հասուն մարդերը, երբ, տարիքնին առած` կը բաժնուին առանձին սենեակներէ ու կու գան մանկանալու մանուկներու քով:
Գետնի հաւասար բազմոցին` ողկոյզը պզտիկներուն: Ճիտ ճիտի, անվերմակ, կէս մըն ալ բաց իրենց գրեթէ չեղած զգեստներէն, որբի պէս պիրկ ու լքուն: Անոր սիրտը մօտ էր փլելու: Ուրկէ կը բուսնէր սա պարզ, ցամաք յուզումը, սա պատկերին սովորական թեւերէն: Նորէ՞ն, հե՞ղ մըն ալ որբ, սա անմեղութիւնը, բազմագլուխ, բայց մէկ, որուն մարմինը կը ճարէր իր քրտինքը: Հա՜յր: Ծռեցաւ դէպի անոնց դէմքերը: Ու անոր աչքերը ասեղ-ասեղ կճուեցան արցունքին թելերէն: Մշո՜ւշը, խա՜ւը գրեթէ աղին: Ու գո՛լը այրումին: Որոնք ծփուն վարագոյրի նման կոտրտեցին տեսիլքին անկանգնելի տրտմութիւնը: Եւ սակայն ատ տղաքը արի՜ւնը չէին մտած ուրիշներու: Ի՞նչ կը փնտռէր անոնց վրայ: – «Ինքզինքը», պիտի պատասխանէր գերիրապաշտ վիպասան մը, յաղթական ու յիմար:
Եղերակա՛ն, անոր հանդիպումը քրոջը հետ:
Փողոցի դուռին իսկ թշուառ աղջիկը զգացեր էր անոր քայլերը ու անմեկնելի վախէ մը հրուած, թաղեր գլուխը վերմակին տակ: Անիկա յանկարծահաս այդ վախին համար կը մեղադրէր իր անխելքութիւնը, բայց կը տառապէր զայն հերքել, վանել չկրնալուն: Կրակին ահազանգը զայն գտեր էր արթուն վիճակի մէջ, վասնզի երկու ժամ տեւող մղձաւանջին տապլտուկ մը գալարեր էր անոր մարմինը: Անոր աչքին տեսի՞լք կը հիւսուէր, թէ գուշակութիւն: Անոր առջեւէն կը հալածէին Սողոմը յիսնեակ մը օձեր, սեւ սրունքներով ֆէսի նման կարմիր գլուխներու վրայ: Ու կը հալածէին հակառակ քրոջը արցունքներուն: Ու Նալպանտենց հարսը, որ իր ծոցին կը կանչէր հալածական երիտասարդը ու կը յանձնէր օձերուն: Տեսիլքի ուրիշ կտոր մը դրաւ իր եղբայրը կառոյցի մը գագաթին, որմէ վար անիկա սողոսկեցաւ ու եղաւ կրակ…
Ահազանգին հետ նետուեր էր պատուհան, գլուխը լարած Նալպանտենց տունին ուղղութեամբը: Անոր սիրտը փրթաւ ներսէն, երբ գոյժը ստուգեց իր վախը: Վազեր էր կիսամերկ ու բոպիկ, հրդեհին վայրը ու խուզարկած բոլոր պատուհանները, վախով ու ամօթահեղձ: Դարձեր ետ, տուն, փնտռեր անոր ալ ծակուծուկերը: Իջեր կրկին կրակին վայրը: Չորս անգամ անիկա ըրեր էր այս երթուդարձը, հալածուած իր մտածումէն, որ իրականութեան շեշտ երես ունէր: Անոր եղբայրը կը պակսէր: Վառա՞ծ: Երկու անգամ իր սիրտը հալեցաւ, «եղի գունդի մը նման» բռնուած այդ պատկերին կրակին: Նալպանտենց հարսին ազատումը փոխեց անոր յուսահատութիւնը, բայց չբերաւ անոր խաղաղութիւն: Վերջին անգամ, տուն դարձին` անիկա ծանրացեր էր ոտքին փաթթուող ուրիշ վախերով, կասկածներով: Յետոյ տառապեր ուրիշ զգայութիւններով: Ինքը կը նմանէր ճեղքուած ամանի մը, ուրկէ հեղուկը –կեանքին հեղուկը– կը մզուի դանդաղ ու կը թեթեւնայ մարմինը ինքնիրմէ: Հիմա, անկողինին մէջ, լաթերը առանց հանելու, անիկա կը սեղմէր պուկը, խղդելու համար իր ձայնը,<ref>ջնջ. նոր պարբերութիւն, եւ վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>հեռու, օտար, յոգնած, մարելու մօտ ճրագի մը հեւքով: Ինչո՞ւ այս զգայութիւնները չէին բաժնուեր անոր մտքին բացերէն: Բայց ահա տարօրինակը: Անոր այնպէս եկաւ, որ աղբարը կու գար զինքը գրկելու: Մեռնի՞լ: Չէր հարցներ այս տարադէպ պատկերին ծագումը: Բայց տեսաւ, որ իրաւ, դիւրին, անխուսափելի բան էր անիկա: Սպասեց զուր անոր, աղբօրը ձայնին:
Սողոմենց տղան չդպաւ պզտիկներուն: Պատրաստուած էր անցնելու քրոջն ալ մօտէն:
– Աղբօ՜ր:
Չէր դիմացած ու հանած գլուխը վերմակէն: Ծուխոտ լոյսը խոշոր ստուերներ կը գծէր` փոխանակ դէմքերը լուսաւորելու: Նստաւ անիկա ու կը նմանէր սուտ դրուած կիսանդրիի մը` մահուան մահիճի մը վրայ:
Տղան չպատասխանեց: Բայց կը նայէր սեւին:
– Աղբօ՜ր:
Ինչո՞ւ ելած էր ոտքի: Ջաղփաղփուն անոր մարմինը անկարող էր պարտկելու խորութիւնն ու ուժգնութիւնը անոր յուզումին: Ան կը դողար, կը դողար ու կը թուէր դուրս մարդկեղէնին պայմաններէն:
– Աղբօ՜ր:
Պլլուեցաւ վիզին:
Կատաղի՛, ահաբեկ: Բան մը մահէն ազատելու ճիգին մէջ, թափանցի՜կ իր ներքին հուրքով: Անիկա կը թուէր վանել ուրուականը, որ կը կախուէր երկաթ վարագոյրի մը նման, այդ ողջագուրումին վերեւ: Յանկարծ, ըսես եղան օձերը տեսիլքին, զոյգ-զոյգ, զատ` իրենց սրունքներէն, մէկ` իրենց իրաններէն, կազմելով գլուխ` վրան ֆէսի ձեւ գարգմանակ: Օձե՜րը տեսիլքին, որոնք աղբօրը վրայէն գտան զինքը, ծակեցին կուրծքը ու գամեցին սիրտը: Մեռնելու շատ սուր զգայութիւն մը թուլցուց անոր մարմինը աղբօրը թեւերուն մէջ:
Կու լար անիկա, ինքզինքը առանց գտնելու, գլխիկը աղբօրը ուսին, մեռածի մորթ մը քաշած երեսին: Ու անոր լացը, լայն, անբարբառ, սրտառուչ էր, քան մօրը հեկեկանքը ձայնով: Սողո՜մը: Անոր աչքին ակերը ցամքեր էին: Չհարցուց պատճառը այդ արցունքներուն: Անոր քոյրը, կարծես զգալով նման հարցումի կարելիութիւնը, մէկ ձեռքը դրաւ աղբօրը բերնին: Կ՚արգիլէ՜ր բառին հոսումը այդ անդունդէն, ու կ՚արգիլէր լսելիքին նախազգայ սարսափէն: Փողոցէն մէկը կը պոռար երգի մը կտորը ու կը հազար:
Ով ուրացեր սրտին բուխը,
Պուրում-պուրում ելլէ մուխը…
բարակ, գրեթէ կանացի ձայնի մը վրայ: Ի՜նչ կը պատմէր յիմար երգը:
Անոնք քակուեցան իրարմէ ու մեղքի հզօր հոտ մը «մուխի նման»կը բխարՍողոմին մարմինէն: Ծանր, յուսակորոյս, տեղ չունեցող մէկու մը տրտմութեամբը անիկա կեցաւ անկողինին վերեւ, երբ քոյրը իջաւ ծունկերուն, փաթթուեցաւ անոնց, կրկնելով սրտառուչ Մայրը Խաչելութեան պատկերին, ուր ծնրադիր կիները հիւսուած` Յիսուսի արիւնոտ ոտքերուն:
Քայքայուած, յիմար, ուղեկորո՜յս:
– Ո՛ւր: Ո՜ւր:
Կը պոռար մէկը անոր ուղեղէն: Ու այդ ձայնը ունէր կնիք, մարմնեղէն թանձրութիւն: Անոր միսերուն մէջ ճիչին ալիքը գալա՜ր-գալա՜ր: Դառնալու այս զգայութիւնը ծաւալեցաւ նաեւ գլխուն: Տո՞ւնն էր կը շրջուէր, թէ գլուխը:
Խարդախ, կակուղ տեղի մը վրայ քալելու վախը ըրաւ զինքը ամօթահար, ծիծաղելի` գինովներու վրայով: Եղեր էր անիկա այդ վիճակին մէջ, պատանութեան մուտքերուն, ծանր հիւանդութենէ մը ետքը: Տենդին ուժգնութեան մէջ նման զգայութիւններ, զգայախաբութիւններ, վտանգաւոր հիւանդներու տարեգրութիւններէ (որոնք կը պահուին մինչեւ ենթականերուն հողք իջնելը, դիմացնելով շրջանը, պարագաները, կարծես ընդառաջելով անոնց գոյութեան ծանր սայլը դէպի գերեզման, ճամբան ընելու համար քիչ մը հեռու, հին ու աղուոր) կը պատմուին զուարթ հեգնութեամբ, երբ պառկողը ցատկած վտանգէն, ելլէ ոտքի, դեռ դանդաղկոտ ու անճարակ: Մութն ալ կը նպաստէր սա ձեւախուսումներուն, որոնք ուժասպառ իր ջիղերուն մէկ<ref>մէջ, սրբագրուած՝ մէկ</ref>խաբկանքը ըլլալով հանդերձ, կը կապուէին ուղեղային ծայրայեղ իր տագնապին, պարտկուած, անծանօթ, բայց անհերքելի վախին, որ համանուագ թրթիռն է փախուստին, վտանգին, աճապարանքին, – ազատուելու ճիգէ մը ճախարակուած: Ուրախութիւնը` բուռն իր շատրուանով, կսկիծը` խոր, անյագուրդ իր կարասով մեր մէջ կ՚առաջացնեն նման այլայլումներ, շփոթուող` ապշութեան սառումը մինչեւ:
Սրա՛հ:
Դարձուցին գլուխը ետին: Շուք մը, ճերմակ, սրբուեցաւ իր կէսէն: Քոյրն էր, վերջին անգամ նայելու ելած աղբօր ետեւէն: Անիկա խածաւ վերմակին եզրը, ամուր, արգիլելու համար ձայնին պոռթկումը: Տեսեր էր եղբայրը տեսիլքին գոլովը, օձերէ հիւսուած ու շղթայով ու աղտով: Զայն կը տանէին հեռո՜ւ, բայց վար:
Անոր մայրը, ափը լուսամփոփ ըրած խեղճուկ ճրագին, կը հետեւէր իր տղուն, լուռ, կապուած ուրուականի մը նման, պահելով սկզբնական անջրպետը: Ինչո՞ւ: Չէր գիտեր: Որմէ՞ կը զգուշանար անիկա: – Լոյսէ՞ն, թէ մօր իր սիրտէն: Միւս կողմէ` անիկա ամուր կը դնէր իր կրունկները, փակցնելու զանոնք տախտակներուն, արգիլելու համար իր խուժումը իրմէն դուրս: Ինչո՞ւ: Մայրերուն պէտք չէ շատ հարցնել, երբ իրենց զաւակներուն ձգողութեանը մէջ լոյս կ՚առնեն աներեւոյթ հեղանուտներէ<ref>հեղանուտները, սրբագրուած՝ հեղանուտներէ</ref>ուկը վառին: Անոնք միայն կը հասկնան, թէ ի՛նչ ըսել է տղայ մը թաղել կամ դնել ճամբայ, որ չունի վախճան: Կա՜մ…: Ու անոր մայրը այցուեցաւ ահաւոր ուրուականէն, որ կը պատրաստէր իր թաթերը տարիներէ ի վեր: Ո՜վ է իմացեր ու հասկցեր, թէ ինչ կ՚ըսէ րոպէական ցնցումը, որ կու գայ, քեզ կը թօթուէ ու կը լռէ, բայց երկու վիճակներուն ընդմէջ կը փռէ պատգամը քու ապառնիիդ: Ա՛ն` որ զգացեր է այդ զարհուրագին պահերուն այս մահատիպ բախումը, ա՛ն միայն պիտի չզարմանայ, երբ օր, ամիս, տարի վերջը հսկայ, անդարման կործանումին առջեւ յուշքի մը կամարովը ինքզինքը գտնէ նախատիպ պահին, բոլորովին նոյնը սա ունեցածին: Աղէտը, իբր փայլակ, եղեր էր, բխեր էր տեւողութեան ծոցէն, դեռ այդքան առաջ: Մենք, աշխարհներ հեռուէն, մահերը կը զգանք, երբ կը յօրինուին: Ապառնի՞ն: Ուրիշ բան չէ անիկա, եթէ ոչ դէպի մահը արեւելուած յարդարանք մը, զոր կը ստեղծենք մեր միլիոնաւոր բջիջներուն լռին հոսումէն: Մեր դժբախտութիւնը մեր գործն է յաճախ, մեր յարդարա՜նքը:
Սողոմենց կնիկը տգէտ, յիմար, կործանած, ջիղերէն փրցուելու մազ մնացած, կը քալէր իբր արձագանգը իր մանչուն: Ու անհուն խռովք էր անոր հոգին: Տեղեա՞կ, կանխազգայ ճամբով, եղեռնէն: Ո՛չ անշուշտ: Մայրերը կախաղանին տակն իսկ պիտի չհաւատան իրենց տղոցը ճօճուող մեղքերուն: Բայց տեղեա՞կ` ինչ որ ժամանակին արգանդին մէջ դրուած էր ու կ՚աճէր, լոյսին պոռթկալու: Անիկա ինքզինքը զգաց շատ աւելի թոյլ, շատ աւելի փոշի, որքան չէր եղած ատիկա, երբ իր «գլխաւոր»ը ժամէն ճամբայ հանեց դէպի գերեզման:
Սողոմը բացաւ պատիհոնի մը կափարիչը: Լոյսի լայնկեկ երիզ մը ծխնիներուն յօրինած բացատէն ինկաւ ներս: Գիրքե՜ր: Ճրագալոյցներուն կարդացուող «Յամին»ներուն մէջէն ճակատազարդը, սիրուն ողկոյզ մը հրեշտակներու, որուն համար աշխատեր էր վեց ամիս: Ի՜նչ ողբերգութիւն է կեանքը: Ի՜նչ հզօր ինկաւ իր մէջ տասնհինգամեայ տղան, անա՛նկ մաքուր, անա՛նկ երկինք, անա՛նկ ջերմ` ինչպէս կ՚ըլլար այդ օրերուն, հազարաւոր աչքերու համբոյրին տակ խենթեցած, գինով` լոյսէն ու հոտէն ու իր Աստուծմէն: …Ժամագիրք: Երգարաններ: Թուրքերէն գիրի տետրակը, որմէ հինգ տող կը սեւնար, օձի ու ճճիներու իբր արապեսք մը: Ի՜նչ հզօր եղաւ այդ գիրերուն խայթը: Իր տղայութի՜ւնը: Անիկա զայրոյթով փակեց անխելք այդ տախտակը:
Չէր կրնար դառնալ մօրը:
– Ո՞ւր:
Նոյն էր ձայնը, աւելի յստակ, հրամայական, անճողոպրելի, որ իր պատասխանը կ՚ուզէր:
Ապահովութեան, տունի մը ներս գտնուելու իր սփոփանքը չքացաւ ակնթարթի մէջ: Փողոցին վրայ քայլերը շատցեր էին: Արտաքին աշխարհը կը բռնանար: Մարդիկ կը խօսէին ու կը դատէին:
– Ո՞ւր:
Անոր քայլերը, ձայնի այդ սլաքին տակ, առին սանդուխին ուղղութիւնը: Բայց քստմնեցաւ, երբ զգաց մօրն ալ ահաբեկ քայլերը, որոնք ողբերգութեան մը չափ խոր իմաստ ունէին անզգայ այդ տախտակներուն պատմուած:
– Ո՞ւր:
Դարձաւ ետին: Մայրն էր:
Դաժան ու անզօր իր նայուա՜ծքը:
Անիկա կը քաշուէր մօրը ծոցին: Զսպեց այս գորովանքը, ակռաները աղալէն: Իր պրկումը տարտղնեց դէմքին քաղցրութիւնը: Մռայլ, խեղճ անոր դէմքը աւելի վատ կը տպաւորէր, քան բարձին հանգչած մեռելի մը գլուխը: Քալեց: Չքալեց միւսը:
Նորէն չափեցին իրար:
Ու, սուզուելէ առաջ վար, սանդուխէն, ուրկէ չունէր ա՛լ ելլելիք` անիկա նուաճուած, մանուկ, ամբողջ գորով ու քաղցրութիւն, կեցաւ, մօրը սպասող մահապարտի մը նման: Գեղացին իր զաւակները համբոյրով չի յոգնեցներ: Ուժաթափ` նստեցան անոնք գիրկ գիրկի, սանդուխի գլխին: Ոչ մէկ բառ: Որբ, բեկուած, մէկը իր էրիկէն, միւսն ալ ինքնիրմէ: Անոր մէջ արձակուեցաւ տարմը գողտր զգայութիւններուն, որոնք տղոց հոգին աղաւնետուն մը կ՚ընեն:
– Հա՞ւը…
Բռնեց ձեռքով անոր բերանը:
Ոտքի: Թուլցած, փրթելու վախով մը դանդաղուն, խելքէն, ջիղերէն, նոյնիսկ ոսկորներէն: Քիթն ի վեր, թէ վար, բան մը կը չափէր ինքզինքը: Ճճի՞ մը, կոյանոցէն հոն փակած: Ճմռեց ռունգերը:
Յուզո՞ւմ, մտածո՞ւմ, արցո՞ւնք: Կաթիլ մը ջո՜ւր: Ով հասկցաւ, թէ ինչէ կը կազմուին մեր ջուրերը…
Վա՜ր: Գահավէժ, յիմար, խեղճ:
Մայրը, ձգած ճրագը` հետեւեցաւ ետեւէն:
Ձեռքերը դրած մղլակին, թեթեւ վարանքով, Սողոմենց տղան չուզե՞ց տեսնել հեղ մըն ալ մօրը դէմքը, թէ մութը աւելորդ կ՚ընէր նման պահանջ մը: Կը դողար սակայն: Կու լա՞ր: Մեր ստուերը երբեմն կը թուի ընել ատիկա, երբ մենք մութ կը ծամենք:
Մէկ ոտքը դուրս սեմէն: …Հայրը` ճաղին կէսովը դուրս նոյն այս սեմէն: Կեա՞նքը, սանկ տասը-տասներկու տարուան մը գրիւով, թիզով: Որ անցեր էր ատ սեմէն:
Մութ:
Մարդեր:
Չկրցաւ չնայիլ ետ:
Ունէ՞ր բանալիք սա դուռը հեղ մըն ալ:
– Ո՞ւր, տղա՛ս…
Մայրն էր, մօտ խենթենալու:
– Էգին:
Միակ ու վերջին բառը:
Ու հալեցաւ անիկա:
– Էգի՜ն, – կրկնեց խեղճ կինը, առանց գիտնալու, որ կը լսէր վերջին բառը իր զաւակին:
Անիկա ինկաւ բակին, այցուած իր ցաւէն:
Գլխուն` աղջիկը, որ կու լար Սողոմին ետեւէն:
ՎԵՐՋ Բ. ԳԻՐՔԻՆ
Ծնթ. – տէ[հ]շէթ – սոսկում: Փոխաբերաբար՝ [զ]արմացուցիչ:
h0s8qjo0xl83j6ri6qs1h4j8lx67akf
Մնացորդաց/Հատոր Բ/Գիրք Գ
0
150922
394743
2026-09-06T21:01:33Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Մնացորդաց |section = Հատոր Բ, Գիրք Գ |previous = [[Մնացորդաց/Հատոր Բ/Գիրք Բ]] |next = [[Մնացորդաց/Հատոր Գ/Գիրք Ա]] |notes = |author = Հակոբ Օշական |year = }} === ԳԻՐՔ Գ === ==== Ա ==== Երեք օր ետքը, փայտուորները, որոնք դէպի լեռ գիշերմիջեան իրենց մեկնումը յետաձգած էին Լուսի-աստղին<ref>Լու...»:
394743
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Մնացորդաց
|section = Հատոր Բ, Գիրք Գ
|previous = [[Մնացորդաց/Հատոր Բ/Գիրք Բ]]
|next = [[Մնացորդաց/Հատոր Գ/Գիրք Ա]]
|notes =
|author = Հակոբ Օշական
|year = }}
=== ԳԻՐՔ Գ ===
==== Ա ====
Երեք օր ետքը, փայտուորները, որոնք դէպի լեռ գիշերմիջեան իրենց մեկնումը յետաձգած էին Լուսի-աստղին<ref>Լուսին-աստղին, սրբագրուած՝ Լուսի աստղին</ref>ծագումին, այսինքն` գրեթէ լուսադէմին (քանի որ կրակ ինկած կը վառէր գեղը), կոչնակէն առաջ դարձուեցան ետ, դէպի իրենց տուները: Ասոնցմէ կը պակսէին կենդանիները, գրաւուած իբր թէ «տարապարհակի», զինուորական հրամանով:
– Գեղը կապ է:
– Ջորի՞ն:
– Առին…
Այսպէս պատասխանեցին ետ դարձուածները, ծերութիւն հայող մարդիկ, իրենց տղոցը տեղը գործի, սա քանի մը օրերը, ու մնացին գամուած իրենց սեմերուն: Անոնք չկամ էին իրենց բառերուն մէջ դէպի իրենց կիները ու շուարած, ա՛յնքան` որ կը մոռնային վար առնել իրենց ուսերէն մազէ տոպրակը, ձիթապտուղ ու հաց պարունակող: Կենդանիին համետէն իրենց գլխուն բռնի անցուցած այդ տոպրակները անդրանիկ փաստը եղան սկսող բռնութեան: Ոստիկանները ո՛չ միայն ծեծեր էին զոյգ մը բառով ինքզինքը զգալի ընող մարդը, այլեւ գործադրած անագորոյն նախատինքը, կենդանիներու պէս վարուելով անոնց հետ: Խզկած էին գեղացիներուն գլուխները անոնց անասուններուն կերի տոպրակին մէջ ու հեգնած.
– Չիւշ, չիւշ, չիւշ…
Ձայնին ճամբով չէ մինակ, որ թուրքին ահը կը հասնի հոգիներուն:
Կենդանի՞ն: Հարկա՛ւ: Ի՞նչ է գեղացին, երբ լուծքը բաժնես իրմէ: Անիկա մէկ ոտքով պիտի ապրի աւելի դիւր, քան առանց իշու:
«Գեղկապը» Իննսունհինգի սարսափներուն հետ արդիացած բացատրութիւն մըն էր մինչեւ Սահմանադրութիւն: Իրաւ է, թէ կէս դար առաջ անիկա կը պատմէր հին օրերէն, որոնց մէջ լեռները դողացնող ասպատակներ, բոլորն ալ մարդասպանութեամբ մտած ասպարէզին մէջ, օր-ցերեկով կը խուժէին գեղին վրայ, կը բռնէին անոր գլխաւոր անցքերը, կտրելով մարդոց վազքը դէպի դուրս, մինչ ուրիշներ կը թալլէին բոլոր տաւարները դաշտի երեսին: Կռի՞ւ: Անշո՛ւշտ որ կ՚ընդունէր գեղացին: Բայց ասպատակները, հին ենիչէրիներ, գեղին տեղը խոտ կը ցանէին, եթէ ձեռք մը զէնք պարպուէր վրանին կապի շրջանին: Կռիւը կը փոխադրուէր լեռներէն ներս, հատ-հատ մարդերու միջոցով, որոնք ճակատ ճակատի հացի միջուկ ծամելու պէս կը լմէին այդ ապականած ու սպառած հրէշները ու կը թաղէին Աստուծոյ աչքին տակ, խաչակնքելով ու հայհոյելով: Բայց այդ բարքերը ա՛լ ընկղմած էին հին հեքիաթին ծովը ու մոռացկոտ գեղացին հազիւ կը յիշէր Դէպքերէն առաջ, շրջանային յարձակումներ, աս ու ան մեծաւորին տան վրայ, կազմակերպուած հայ ու թուրքի բազուկներով, հայ կամ թուրք գեղերու մէջ: Գեղեցիկ գրոհներ էին անոնք, յաճախ առանց արիւնի, քաջութեան կրկէսէ, ու կ՚երգուէին դիւցազնաշունչ խռովքով, երբ Հայկական Խնդիր մը գոյութիւն չունէր իբր քաղաքական ծամոց թուրքերու կզակին ու անոնք մեզ կը հանդուրժէին<ref>ջնջ. բառի՝ մեզ</ref>մեր դրացնութեանը, ծառայութեանը մէջ կամ կը հանդուրժէին մեզ մեր զօրութեանը մէջ, միշտ կռուի կրկէսէն, կնիկի, ասպատակի, գօտեմարտութեան հանդիսանքներու ընդմէջէն: Գեղկապը որ տակաւին կը յիշեցնէր մօտիկ բախումներ, բնիկ մաքսանենգներուն ու ծխախոտի ռէժիի դէտերուն միջեւ, – պաշարողական տպաւորիչ ու գեղեցիկ ալ մարզանքներ ասոնք, որոնց մէջ հրացանը, մարդոց կոկորդներուն որոտը ու խուժանին գոռոցը իրարու կ՚աւելնային, զուարթ գնացքով, յաճախ առանց արիւնի:
Հիմա՞:
– Դարը փոխուած էր:
Ու մինակ, քաջարի, այլ ակռան քակուած տէր Օհանը չէր, որ գիտէր խորունկ իմաստը այս փոխաբերութեան: Գիտէին զայն լեռ փայտի գացող խեղճուկ մարդերը:
Պարզ պատմումով: Ետ դարձուածները չէին յօժարեր սա պաշարումը, «կապը» բաղդատել միւս, «հին օրէնքուայ» պատահմունքներուն: Գուցէ երկու օրէ ի վեր հետզհետէ սաստկացող բռնութիւնը, այս անակնկալ, ասպատակային շարժումներու հետ շփոթուող յանգումին մէջ, առաւելազանց ձեւով տպաւորած էր սա ուղեղները, որոնք թուականներ կը կանչէին ժամանակին ծոցէն, մօտիկը բռնելու քիչ անդին, գեղին մուտքերուն գործադրուող խժդժութեան: «Կտրտողնե՞րը»<ref>«Կոտորողնե՞րը», սրբագրուած՝ «Կտրտողնե՞րը»</ref>: – Ո՜վ գիտէ: Հազիւ քանի մը տարի կը բաժնէր Ջարդին մղձաւանջը գեղին հոգիէն: Թուրքը այդ տարիներուն դադրած էր իր պատկերէն, չճանչցուելու աստիճան: Մեր գեղերը վկայ եղան այս փոփոխութեան, առանց հասկնալու, թէ այլացումը կատարուած էր իրենց վրայ առաւելապէս ու կը կրէին անդրադարձը իրենց ցեղին<ref>գեղին, սրբագրուած՝ ցեղին</ref>ճակատագրին, որ անգամ մըն ալ փորձի կ՚ենթարկէր մեր եղբայրները:
Պարզ, խեղճ մարդիկ: Անկարող վախի, վասնզի սոխ չէին կերած: Յետոյ, վասնզի երկու օրուան մէջ անոնց ջիղերը աշխատեր էին արտակարգ հոծութեամբ ու բթացած: Կու գայ պահը, երբ մեր զգայնութիւնը կը հիւծի ու կը լքէ մեր միսերը, մեզ ընելով անհոգի ու անգործ խեցի: Չորցած էին վախին աղբիւրները: Ատ էր պատճառը գուցէ, որպէսզի մնային գամուած իրենց սեմերուն:
Ծուխոտ ճրագներ:
Գեղին բոլոր անցքերէն իրենց դուռները քշուած սա մարդոց մէջ, տարիքի շատ մը աստիճաններէ ամէնէն տարեցներն իսկ չէին յիշեր զինեալ թուրքերու այս առատութիւնը, որ կ՚անդրադառնար գեղին հոգիին, հետզհետէ ստիպելով զայն ընկրկիլ, փոքրանալ: «Եկող-գացող» ժանտարմաներուն լրբութի՜ւնը օր օրի մաքրուած, նկարագիր հագած, յիշեցնելու աստիճան հայաստանցիներէ պատմուած անմոռանալի օրերը, որոնց մէջ ոստիկանները մորթելու գործին նախափորձը կ՚ընեն բռնուած հայ մը ուլի պէս պառկեցնելով ու գլխատելով: Այս դաժանութիւնը կ՚աւելնար ուրիշ բաներու, նոր, անսովոր, որոնք բացատրելի չէին, տեսնուած չըլլալնուն, քանի որ մութը կը գոցէր դիրքերը, բայց գուշակելի էին գեղացիին յորդ երեւակայութիւնը հողմաղացէն:
– Կառք, ջորի, ձի, եզ, գոմէշ, թոփ…
Պատմողն էր հաճի Փեսան, զուարճախօս ու զուարթագործ, որ վերի, հայ գեղէն, մինչեւ վարի համանուն թուրք գեղը, այսինքն` կէս ժամ տեւողութեան մը վրայ, համաչափ ընդհատներով ու գրոց բարբառով «մեծաձայն փուքս արձակէր» տէրտէրէն<ref>տէրտէրին, սրբագրուած՝ տէրտէրէն</ref>ժառանգելով սուրբի տիտղոս մը, ձրի, նմանելու համար յայսմաւուրքեան ուրիշ յիմարի մը, որ հեթանոս մեհեաններուն մէջ, պաշտամունքի պահուն կուռքերը կը խնկարկէր, Յիսուսը փառաւորելով: Տէրտէրը անոր պիտակին կցած ունէր նաեւ արդիացած ուրիշ պատկեր մը: Զայն կ՚անուանէր երկոտանի թնդանօթ: Կը պատմէր շէն մարդը, ու չէր խնդար, ինչպէս միշտ, երբ սուտը կ՚ածէր, սիրուն, զաղփաղփուն, հաւկիթէն նոր ելած ճուտիկի նման կամ դահացած, կրացած եզին պէս տգեղ, բանալով նեղ սիրտերը «աշխըրքին» աղին, այսինքն` «փարչ» մը ժպիտին: Անիկա գրաւ կրնար մտնել սադայէլն իսկ գործէն ընելու, այսինքն` խնդալ բերելու, է՛ն հզօր մեղաւորին հոգին տիկի մէջ առած դժոխք ուղղուած ատենն անգամ…: Աղ ու արցունք էր մարդը ու կը լուար կնիկը, անոր ծնողքը, աղբրտանքը, շարականի պէս թափելով հայհոյութեանց կատոզը շուարած կնկան, որ ջորին կը հարցնէր ու կը լուար վախկոտութիւնը իր մարդուն: Դէմէ դէմ այս կատակերգական տեսարանը, ուրիշ ատեն կը հասնէր ձրի թատրոնի: Հիմա կը նեղուէին լսողները, բայց անկարող էին ճար հանելու հաճիին ցաւին: Կնկան սաչուն էր ծախեր, ասոր հաւանութեամբը, ու գնած ջորին: Հաստկեկ մարդ, շատ գլուխ չունէր մարմնեղէն վաստակի ու կը հոգար ինքզինքը թեթեւ գործերով: Գրեթէ ծեր, հանուած գեղի պաշտօններէն` անիկա խելք ունէր ջորիով կիսելու տանը ապրուստը: Լիճէն ձուկ բերել ու ծախե՜լ: Գործը համով ալ էր` տեսակ մը հովուերգական երակով: Ձկնորսները յիմարներ են ու հաճի Փեսան վկայեալ քոքուր ալ է: Ինը գտեր էր թիւը զաւակներուն, առջի կէսով բոլորն ալ աղջիկ, այսինքն` ծախքի, տոկոսով մուրհակ: Մանչերէն մենծը տասնէն նոր անցած: …Ու կու լար գրեթէ յիսունին մօտիկ, հացին տախտակին ոչինչ ունեցող սա աշխատողը:
-Թո՞փ, հաճի Փեսայ:
– Աչքիս լուսն ելլայ…
Եթէ կը ստէր: Կը հաւատա՞ր իր երդումին, թէ իր գրգռուած երեւակայութիւնը կը մղէր զինքը այդպէս տեսնելու, տեսած ըլլալու: Մնաց որ, մինակ իր «ածածը» չէր ատ նորութիւնը: Շատե՜ր: Զանազան փողոցներէ, ժամով իսկ հեռու դիրքերէ դարձողներ կը պատմէին այս պատրաստութիւնները իրարու նման:
Նոյն թիւով զինեալներ, նոյն ձեւով կեցած ճամբու անկիւններուն, գեղէն դուրս միացման գիծերուն: Դէզի նման նոյն սեւ զանգուածը, որ կը գոցէր բերանները քովնտի բացուածքներուն, – կածան կամ շեղակի արահետ: Անոնց իմա՞ստը: Մէկ էին ըմբռնելու ու բացատրելու մէջ: Վտա՞նգ: Խաչ վկայ, կար անիկա: Ու կը զգային ատ ալ իրարու նման: Դժբախտութիւնը անտեղի չէ բաղդատել ելեկտրական հեղանուտի: Մեր ժողովուրդը առաջնակարգ հաղորդիչ մըն է անոր: Ու անոր հոսումը, ծաւալումը անշուշտ ունի իր օրէնքները, մեզի դեռ անծանօթ, այսինքն չապացուցուած` պատմութեան ֆիզիք տարազներով, ա՛յն պատմութեան, որուն կեդրոնը Արեւմուտք է փոխադրուած ու մեզ կուրացուցած: Ունինք, որոշ չափ, մենք, ատոր հասկացողութիւնը, ի հարկէ դարաւոր կանխադրութեամբ մը, բացառիկ ընկալչութեամբ: Կան<ref>ջնջ. բառի՝ որ</ref>մարդերը, ինչպէսմէտիումները, որոնք<ref>յաւելում բառի՝ որոնք</ref>կը զգան գալիքը ու կը դատեն զայն, դեռ խանձարուրքէն չազատագրուած: Ու քիչ կայ ժողովուրդ, մեզի չափ մագիստրոս, այդ գիտութեան մէջ: Ո՞ր տախտակին պատգամները կը հաւաստեն այս օրէնքներուն կշիռը, որպէսզի, հակառակ երկօրեայ ընդարձակ զուլումին, գեղէն դուրս թուրքերու սա դէզին, փայտուորները աննահանջ վստահութիւն մը դնէին իրենց շեշտին, ահաբեկ կիներու խօսելու ատեն:
– Բան չկայ, էռէջ (առաջ) Աստուած:
– Ծերո՜ւկ, ըսէիր…
Հակառակ ըղձականին, բայը կը հաստատէր անփաստելի ապահովութիւնը:
Ջարդերը, հեռուներէն, փախստական հայաստանցիներուն բերնով, իբր դրուագ ու հեղում, կրնային, սկզբնական ոլորտէ մը, մօտիկը դրուիլ սա պայմաններուն: Թուրքերը շատ տեղ, օրերով պտտեր էին, ջարդի մտնելէ առաջ, չծածկելով իրենց ախորժակները: Ու հիմա կատարուածին նման կապուած` հայերու թաղերը, մինչեւ կրակին նշանը:
Դաւաճան քահանան երկու օրէ ի վեր տիրական դէմքն էր գեղին: Անիկա ամէն թաղ կարդացեր էր ամիս առաջուան կոնդակը, անձնական նամակ, զոր վերածեր էր այդ պատիւին: Այդ թուղթով, պատրիարքարանը, առաջնորդարանը, Պոլսոյ իր բարեկամները հրաւէր կը կարդային իրենց անցնիլ ժողովուրդին գլուխը, յորդորել զայն նուիրուելու իր աշխատանքին, դէմ չերթալ ոչ մէկ գնով տէրութեան ուժերուն: Անիկա շուարած ամբոխին իբր ապացոյց կը փառաբանէր առջի խնդրով (յեղափոխականներու) ձերբակալուածներուն ողջ-առողջ վերադարձը: Աստուած իր անսահման շնորհները անպակաս ընէր Վեհափառ կայսեր գթառատ սիրտին վրայ: «Դարաւոր իր հաւատարմութեամբը» հայ ժողովուրդը կը վայելէր «օսմանեան փառապանծ գահուն» հայրական գուրգուրանքը: Ո՞ր տունին մէջ խռովք գոյութիւն չունէր: Իրենք կը դադրէի՞ն<ref>կը դադրէին, սրբագրուած՝ կը դադրէի՞ն</ref>իրենց զաւակները սիրելէ, երբ բանէ մը նեղուած կը պատժէին<ref>կը պատմէին, սրբագրուած՝ կը պատժէին</ref>զանոնք…: Հակառակ ահաւոր ատելութեան, որուն մէջ փաթթուած էր անոր կրօնաւորի «կարգն» ու անձը` անիկա ունէր վտանգին ընձեռած հեղինակութիւնը ու կը տպաւորէր:
Չէին գիտեր ինչո՞ւ, բայց կը թուէին հաւատալ: Ու բանաձեւը կը թռէր բերնէ բերան:
– Բան չի կայ, բան չի կայ:
Փողոցները ազատ:
Դեռ, մութ ըլլալուն, չէր արթնցած ոստիկաններուն սոնք ու գրգռիչ արշաւը սալայատակէն, ուր կը գայթին ձիերուն սմբակները ու կայծ կ՚արձակեն: Դուռները բաց, ոմանք լոյսով, շատերը` առանց լոյսի: Շեմերուն` պառաւներ, այրեր, կիներ, դատելու տարուած կատարուող խժդժութիւնները: Կարծի՞ք: Որքա՛ն կ՚ուզէք: Ամէն գլխէ ոչ թէ ձայն, այլ` ճշմարտութի՛ւնը, իմաստութի՛ւնը` ինչպէս Պալլաս Աթենասի ուղեղէն: Եղելութիւնները մեկնելու համար անոնք կը ծանրանային մօտիկ կարելիութեանց: Նոր չէր, որ իր փոխադրումներուն համար պետութիւնը կը գործադրէր կենդանիներու բռնագրաւումը: Ու թուականնե՜ր: Ճիշդ չէ՞ր, որ շաբաթ մը-երկու ետքը ձիերը կը դարձուէին գեղ, թէեւ տարի մը «կախ» քալելու հարկադրուած: Թուրքի՜ն գութը, որ ծանօթ է ամէնուն, անասուններուն վրայ: Մէկը առարկեց էշերուն գրաւումը: Է՜, այդ շատ գիտցողն ալ: Հոգին հոգի է, ու էշը` կենդանի: Ան ալ ընելիք ունէր հարկաւ: Ու կը տրամաբանէին վշտոտ այլուրութեամբ: Վտանգին ճիշդ մէջը նայելէ զգուշանանք պիտի, նմանելու համար հիւանդին, որ քիչ անգամ կը հաւատայ մահուան: Ըստ այս փաստարկութեանց, քահանային գրաբարը կը հակէր ընդունելի ընելու բռնագրաւումը կենդանիներուն, իբր պետական միջոց, «յար ու նման անցելոյն մէջ» պատահածներուն:
Լուսնալու վրայ:
– Ո՞ւր է, ո՞ւր մնաց կոչնակը:
Իբր թէ մետաղեայ գործիքը արդէն վերածուած ըլլար ջերմեռանդ ժամուորի: Հարցումը, թեթեւսիրտ, կարծես «հերքելու» համար մութէն մթերուած անձուկը, որ բիծ էր կապեր անոնց հոգու աչքերին: Երկու ծանր գիշերներ այդ աչքերը նախազգացումն ունէին խուժդուժ բաներու: Առտուան սա կերպ սկի՞զբը: Ո՞ւր` կոչնակը: Ինչո՞ւ կը քնանար:
– Ատեն կայ…
Ո՞ր երանելին էր հեղինակը այս ճշմարտութեան:
Իրաւ ալ, տանիքներու քիւին, գերաններէն վանդակաձեւ կմախքները տեսանելի չէին տակաւին: Կոչնակը գեղին մեծագոյն պատահարն է օրուան: Սպասողները մտովի հեգեցին անսխալութիւնը ժամկոչին ժամացոյցին, խոշո՜ր` ինչպէս պուլամայի միջակ գաւաթ մը, բայց շիտակ, անսխալական: Երեսուն տարի է չէր լսած անոր ետը, առաջը կամ քաղաք, նորոգութեան իջնալը: Կոչնակէն, ժամէն նպաստ մուրալու այս պատրաստակամութիւնը հաւանաբար ունի դարաւոր երկարում մեր պատմութեան դէպի խորերը: Հսկայ աղէտներու նախամուտին, չփաստուող սա վստահութիւնը ցեղային է խորապէս: Ու արեւելեա՛ն: Հեքիաթ չէ պարիսպները լքել ու ժամ ապաստանիլը, միջին ու նոր ժամանակներուն: Արեւե՜լք:
Խուժդուժ` բայց անորոշ բան մը կը ծանրանար<ref>կը ծանրանայ, սրբագրուած՝ կը ծանրանար</ref>գեղին վրայ:
Իրիկուընէ,գազային «փրփրած» հարիւրապետը նեղն էր դրեր գեղին մէջ-մարդերը, մինչեւ կէս գիշեր գտնել ու յանձնելու Սողոմենց տղան, զոր տեսեր էին Ջուր-ելածի զառիթափէն, Աղուէսներու այգեստանը, Դարբին Կարոյենց ջաղացը: Նեղը դրեր` անոր հետ գտնելու նոյն ատեն այն միւսները, բոլորն ալհընզըրքոմիթաճիներ, որոնց օգնութեամբը կատարուած է ոճիրը: Նալպանտենց հարսին վկայութենէն զատ ոճիրը կը հաստատուէր խուզարկումի պահուն Սողոմենց տունէն ձեռք ձգուած բացարձակ փաստերով, – անշունչ առարկաներ, ամէնէն անկաշառները բոլոր վկայողներէն: Անոր մայրը խելք չէր ըրած, չկասկածելուն, գուցէ ատեն չունենալուն, անհետացնել կոյաթաթախ անոր զգեստները, ինչպէս քարիւղոտ թաշկինակը, բակին մէջ նետուած: Հապա կօշիկնե՞րը: Ոստիկան մը, թաթար ու չտաշուած, զանոնք փոխադրած ատեն սօսեւոր սրճարանը, դէմքին էր տուեր անպատմելի լրջութիւն ու հեղինակութիւն:
Սերոբին ու մօրը սպանութիւնը անհասկնալի, որքան խորհրդաւոր, հարսին խնայուած ըլլալը, մա՛նաւանդ կրակի շրջանէն հեռացնող ոգին մութ փաստեր էին, դուռ բաց ձգող` կարելի բոլոր ենթադրութեանց: Լեռներուն մէջքոմիթէին հոտը բաւ էր թուրքերը մղելու ծայրայեղ յերիւրումներու: Եկաւ ժամանակ, երբ Հայկական Խնդիրը ամբոխին համար խորհրդանիշը եղաւ կայսրութեան գոյութեան ու մահուան: Թուրքերը, զանգուածը ըսել կ՚ուզեմ, չհասկցած իրենց պարտութիւնները բացատրել կարծեցին մերքոմիթաներով ու խօսեցան տարիներ անոնց վրայ: Այնպէս որ, նախօրօք ամէն ինչ կը նպաստէր, որպէսզի արգանդի այս հասարակ պատմութիւնը վերանար արագ-արագ դէպի պետական դաւադրութիւն: Անշուշտ, Հայաստանի կողմերը կը տիրէր ուրիշ հոգեբանութիւն: Հոն` մեր ժողովուրդին բնաջնջումը կէտ-նպատակի ունէին թուրքերը ու ատոր համար շրջառիկ գործողութիւններ ծրագրած: Քուրդ<ref>Քուրդ ? Քիւրտ ?</ref>, սարսափ, անարդարութիւն, պարբերական ջարդեր, – ասոնք պիտի հնարուէին<ref>պիտի հնարուին, սրբագրուած՝ պիտի հնարուէին</ref>իսկ, եթէ պատրաստ չգտնէին զանոնք ծրագրին հեղինակները: Ասդին, այսինքն` Պոլսոյ մօտերը,քոմիթէն իմաստ ունէր պալատին վրայ յարձակման հեռանկարէն: Բայց սա լեռներու տղա՞քը: Սողոմենց տղա՜ն: Լրբութեամբ կը խաբէին իրենց խղճմտանքը ոճրագործը հետապնդող այս մարդերը, ու կու տային Սողոմենց տղուն բազմաթիւ ընկերներ, բոլորն ալ Հայաստանէն: Շարժառի՞թը ոճիրին: – Որո՛շ:Քոմիթէն կը սպաննէր մատնիչները, ինչպէս սովորութիւն էր ատիկա տասը տարիէ ի վեր:
Ծեծին տակ, գազանի պէս ոռնացած, բայց ոչինչ էր ըսած Սողոմին մայրը, իրենց տունը կատարուած դաւադրական հաւաքոյթի մը մասին, տասը անձերով, – զոր հարիւրապետը կը պարծենար յղացած ըլլալուն, վերջ ի վերջոյ հաստատ իրողութեան մը նման հաւատալով իր յերիւրումին: Անիկա քշուեր էր բանտ, ենթարկուելու ընդարձակ, մանրակրկիտ քննութեան, ամերիկեան ու ֆրանսական ոստիկանական դպրոցներու ծրագրով: Այդ օրերուն ատիկա սկիզբ մըն էր, զանգուածային արդարութեան եղանակէն, այսինքն` Ջարդերէն յոգնած մարդոց հոգեբանութեամբ մը: Արհեստը ունի իր սնապարծութիւնները: Թուրք ոստիկանութիւնը փառաւոր նմոյշ մըն է մա՛նաւանդ իր մեծերուն գլխովը, այս կարկտան վիճակին, ուր կը մտնեն ցեղին ձայնը –կացինն ու կախաղանը– եւ քանի մը տարի Եւրոպա ըրած իմաստակի մը ծեքծեքումները: Ի՛նչ որ ըրաւ այդ ոգին, աւելի ետքը պատերազմական ատեանի պիտակով, բաւ է` փաստելու այդ մարդոց հոգեկան հէնքը: Այդ օրերուն, այս ձեւ հարցաքննութիւնը ասպարէզ կը ծառայէր դասակարգի մը, որ հայերը կը դատէր, բայց պատմուճանուած: Ամբողջ ու հաճի<ref>հաճի – ?</ref>կազմակերպութիւն, գործադրելով միջնադարեան արդարութիւն, արդիական զրահանքով, տալու համար նոր օրերուսատիքգոհունակութիւն մը –միտքին, որ այդ արարմունքներուն մէջ իմաստութեան շնորհ մը կը հաստատէր, զգայարանքներուն–, որոնք իրենց տուրքը կը գանձէին, բայց թրքութեամբ, այսինքն` յայտնի բարբարոսութեամբ: Զարմանալի չէ, որ անոնք մերժեն այս երկրորդ վերագրումը: Սոփեստութիւնը նոր մեղք մը չէ:
Բանտն էր դարձեալ Նալպանտենց հարսը, որ ժամուն օտան տակաւին, ուր փոխադրուեր էր արթննալէն անմիջապէս ետքը, առանց ուրիշ մարդու հետ հաղորդակցութեան դրուելու, հագած էր ոճիրին քղամիդը: Անիկա վճռական վկայութեամբը հարիւրապետին, որ հայհոյած ալ էր անոր, սպաններ էր իր սիրահարին օգնութեամբը իր ամուսինը, իմաստուն ու օգտակար Սերոբէ էֆէնտին, հանգուցեալը: Սպաններ էր կեսուրը` ջնջելու համար ոճիրին վկայութիւնը: Ինչո՞ւ: Որպէսզի պարպուէր Նալպանտենց գանձըքոմիթային սնտուկները, գնուէին զէնք ու պոմպա: Գիւղաքաղաքի բանտին մէջ, ծեծի ու բռնութեան տակ, որուն մէջ կը պահէին զինքը պեխաւոր կիներ, սեւ գերուհիներ, իր բանտակիցները, անիկա կը մերժէր տալ անունները Սողոմին ընկերներուն: Վախկոտ, միամիտ, մահու չափ դեղնած, օրը երեք անգամ կ՚ելլէր անիկա Պոլսէն նոր հասած քննիչի մը առջեւ, քաղցր, գեղադէմ երիտասարդ, որուն բառերէն մեղր ու շաքար կը հոսէր: Ան կը հրաւիրուէր պատմելու ճշմարտութիւնը, որ կ՚օրօրուէր, կ՚ուշանար, բայց կու գար անպատճառ լոյսին:
Բանտն էր դարձեալ հեց-եփ Մարթան, զոր կը ծեծէին անխնայ, գուցէ նախանձելով անոր փորին, նոյն այդ բանտուհիները, բոլորն ալ մեծ մեղքերու ուխտաւոր, դէպի քաղաք ճամբուելու անձուկի մէջ, կատաղի իրենց տրտմութիւնը մեղմել, լուսաւորել փորձելով: Մեղքը հոգեյատակ երբ կ՚ըլլայ, այլեւս դուրս է մեր հասողութենէն: Անիկա կը վարէ մեքենան, իր շոգիովը: Կը լրբանային, այրերէ չսպասուած սաստկութեամբ ու կը պոռային զարհուրած կնիկին երեսին, – անպատկա՜ռը, պոռնի՜կը: Չէ՜ր նայեր իր փորին, ու կը ստէր պաշտօնապէս, անգամ մը տեսնելէ ետքը Սողոմը, անոր տասներկու ընկերները, վճռական ու խաչանիշ կնքուած ստորագրութեամբը հաստատելով մինչեւ իսկ անոնց զէնքերուն թեքնի՜ք անունները, կերպարանքը, փամփշտակալներուն քանակը ու կռնակնուն կախ մախաղներուն մէջ անմեղ թուրքերու գանկերը, որոնցմով երդում էին ըրած այդ անօրէնները ջուր խմել, մինչեւ որ ազատուէր Հայաստանը: Արգանդէ դուրս ուրիշ քիչ հետաքրքրութեան ընդունակ թուրք կինը, համիտեան բռնապետութեան մէջ, եղաւ նոյն գիծի, այրերուն հետ: Անոնք ատեցին մեր կիները էգ ատելութեամբ մը: Ածականը իմաստ ունի հոս: Ու կ՚երգէինմեգերաայդ կիները այդ օրերու արիւնոտ երգը, զոր աշուղին մէկը, անշուշտ թաթխելէ յետոյ իր սազը տասնհինգամեայ տղու մը արիւնին մէջ, հաներ էր դէպի ցեղային զգայնութիւն իր զգայութիւնը, երբ կը պոռար, Պոլսոյ թաղերուն մէջ, պոռնիկներու բերանով`
Ապրէ փատիշահ, ապրէ՛ դուն հազար,
Հայէն պէյ, փաշա դուն մեզի մի տար…
Ու բանտն էր քշուած կօշիկը հագնող տղան, մէկ ուսը քակուած, անոպայ ժամտարմայի մը ուժգին քաշելէն, միւսը` ծղիէն կոտրած: Ճեղքած ալ էին անոր գլուխը երեք-չորս տեղէ: Աւելի դիակ` քան թէ վիրաւոր: Մե՞ղքը: Բայց պարզ էր ատիկա: Ըստ հարիւրապետի խորաթափանց հանճարին` անիկա ստացած էր կօշիկները իբր նուէր այն ծառայութեան, զոր մատուցեր էրքոմիթային, պարտէզին ճամբան ցոյց տալով Սողոմին ու իր մարդոց, քանի որ, տան ետեւով, դրացի կը սեպուէր Նալպանտենց պարտէզին: Խելացի մէկը անշուշտ կը խոստովանէր իր արարքը ու չէր ստեր յիմարկեավուրին նման, որ գիւտն էր ըրեր Սողոմին ուրիշի պէտք չունենալուն, իբր տան տղայ, բոլոր աղէկ գիտնալով ճամբաները: Հայու գլո՜ւխ: Ու կերած էր խեղճ տղան սպաննող ծեծը, արիւնլուայ ու նուաղ:
Բանտն էին պահակները, որոնք տեսեր էին, անկասկած, զինեալ խումբը, քանի որ անոնց փամփուշտները «փառ-փառ» կը շողային հաց-եփ Մարթային վկայութեամբը ու դաւած իրենց պաշտօնին, առնուազն չտեսնել ձեւանալով: Դեռ քննութիւնները, իրենց սկիզբին մէջ, ունէին հանելիք նոր անակնկալներ: Արդէն ատկէ առաջ անոնքքոմիթային հացը կը կրէին իրենց կռնակի մախաղներով` ինչպէս կը վկայէին թուրք փայտուորներ, սայլորդներ, որոնք տեսած էին զանոնք, երբ կը պարպէին իրենց հացը ճամբու վրայ անծանօթ մարդոց, սովորական գեղացիներ ասոնք, թուրքին դիտակովը վերածուած, մեծ դիւրութեամբ, առասպելեալ կենդանիին,քոմիթաճիին:
Բանտն էին թաղականները կրկին, հոգաբարձու Գրիգոր վարժապետը, որ շաբաթ մը ձայնաւորութեան դաս էր տուած եւ ժառանգած տիտղոսը. հիմա` խանութպան, ու կը ծախէր շատ բան ու կը տարբերէր միւսներէն տոկոս ալ ծախելով` ինչպէս կը գրէր պարտականին մէկը<ref>մէջը, սրբագրուած՝ մէկը</ref>իր տետրակին մէջ, պատճառ ըլլալով զուարթ կռիւի գեղացիին հետ, որ երդում կ՚ընէր տոկոս գնած չըլլալուն: Չախալենց Նազարէթը, դարբին, շերամաբոյծի վկայական մը ծոցին, որ գրաբարի քննութիւններուն սարսափը կը վայելէր, իր հանելուկ հարցումներով տղաքը դնելով ապշութեան մէջ ու ծանօթ էր իր «Հասան Հիւսէյնի աղա» երկսայրաբանութեամբը: Աւագանին` իր չորս-հինգ ներկայացուցչական դէմքերով: Ասոնց տետրակները կնիքի տակ առնուած, տակաւին չքննուած հսկայ բաց ունէին, հազարներով ոսկի, վազած դարձեալքոմիթային գանձին: Վարժապետները, մեծ մասով, վասնզի ազգային երգեր կը սորվեցնէին դպրոցի տղոց, ամէն օր, ինչպէս կը վկայէին պտուկ ծախող թուրքերը, մեր շարականները երաժիշտ ուսուցչին սքանչելի եղանակէն ու գրաբարէն քակելով, հասկնալով, պտուկ ծախած ատեննին: Դպրոցի տղաքը ունէին երգարաններ, լեցուն` Հայաստանով: Իրողութիւնը, տասը տարի առաջ անգամ մը ստոյգ, պիտի ըլլար դարձեալ ստոյգ, տասը տարի ետքն ալ, քանի որ այս յիմար ազգը փոխուելիք չունէր: Խանութպաններէն աւագները, – Մարտիկ օղլուն, որ առաջնորդարանին տակը կը ծախէր ծծումբ ու մետաղ, այսինքն` չփտող ապրանք ու կը պահէր «ոսկիին ուժովը» հիւծախտաւոր իր կինը ողջ ու ոսկիները մեծկակ տոպրակի մը մէջ վեր-վեր կը թօթուէր: Պոյաճուն Զաքարիան, աղքատիկ տունէ, քիչ մը գիր ճանչցող, բայց աշխարհքը սոթտած, որուն մեծղի կինը իր մշակին հետ կը պառկէր, էրկանը գիտութեամբը, ինչպէս կը հաւաստէին բանգէտ բերանները: «բորոտ» Սրապիոնը, որ դէմ էր դրած ոստիկաններուն ու ամերիկեան դեսպանին անունով սպառնացած չաւուշին, ազատելով ինքզինքը ծեծէն: Բոլոր այս մարդիկը յանցաւոր էին, վասնզի իրենց ապառիկի տետրակները կը ծառայեցնէին յեղափոխական անդամավճարի ուքոմիթէին հաշուոյն կը կատարէին «վերէն» նշանակուած գումարներուն գանձումը:
Բանտն էին քանի մը ոճրագործ<ref>ջնջ. ստորակէտ</ref>անցեալով հարուստ<ref>ջնջ. բառի՝ ու</ref>մաքսանենգներէն, որոնք առաջին օրը յիմար եղան<ref>չեղան, սրբագրուած՝ եղան</ref>գեղէն իրենց «երեսը չշտկելու<ref>շտկելու, սրբագրուած՝ չշտկելու</ref>» – չանհետանալու<ref>անհետանալու, սրբագրուած՝ չանհետանալու</ref>:
Առաջին ընդարձակ զուլումը:
Միակտուր ու փառահեղ այս յօրինումը պատիւ կը բերէր հարիւրապետին երեւակայութեան: Մարդ, թուրքերուն մէջ ապրելով միայն, ընտանութիւն կը ստանայ միջնադարեան այս իմաստութեան: Զարմանալին այս ամէնուն մէջ, հայերուն անխելքութիւնը չէր անշուշտ, որուն վրայ հիմա, յաղթանակէն ետք, թուրքերը ստոր շնականութեամբ վերադարձ մը կ՚ընեն ու մեզ կը հեգնեն: Զարմանալին` նոյնութիւնը, միութիւնն էր մտայնութեան, որովգազային բոլոր պաշտօնակալները, սկսեալ գայմագամէն մինչեւ փողոցի աւելածուները, կը դատէին սպանութեան ու հրձիգութեան այս դէպքը եղջերուաքաղին պարունակէն ու կը նետէին անոր մէջ բոլոր ծաղիկները իրենց յօրինող ոճի՜ն: Պոլի՞սը: Անշո՛ւշտ: Վեհափառը, մեծագոյն ռոմանթիքը օսմանցի սուլթաններուն, ոստիկանական վիպասանի մը վայել թափանցամտութեամբ աչք կը նետէր բոլոր հաղորդագրերուն: Դէպքին օրն իսկ Պոլիսը ճամբայ էր հաներ, Եալովայի վրայով, յատուկ մարմին, ընդարձակ իրաւասութիւններով: Շրջանի հայ գեղերուն շատութիւնը, անոնցմէ ծնած ոճրագործներուն յանդուգն արարքները արձագանգա՞ծ էին մինչեւ պալատ: Գուցէ: Իրողութիւն էր, որ Պոլսոյ մօտութիւնը ու ժուռնալները բան մը կ՚արժէին: Եըլտըզի վրայ յարձակո՞ւմ մը, – ինչո՞ւ չէ: Պոմպայի դէպքը (905) իրաւունք պիտի տար կասկածոտներու, աւելի ետք: Այդ մարմինը իր տրամադրութեան տակ պիտի ունենար կուսակալութեան պահակազօրքը, պահեստիները: Գործը յանձնուած էր զարգացած ու Հայկական Խնդիրներուն մէջ որոշ փորձառութիւն ստացած հազարապետի մը: Սողոմենց տղուն պատահարը կը ստանար խոշոր նշանակութիւն: Դաւաճան քահանա՞ն: – Թուրքերը մատնիչը կ՚անարգեն, բայց վերջաբանին:
Մինչեւ այդ մարմինին ժամանումը, հարիւրապետը սեփական նախաձեռնութեամբ, դէպքին օրն իսկ խուզարկած էր շրջանին կայանները, լեռները, ինչպէս կը զեկուցանէր շատ ընդարձակ տեղեկագրի մը մէջ, մատուցուող` գայմագամին, անկէ` անշուշտ Պոլիս: Կ՚արդարացնէր իր ձերբակալութիւնները,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>կատարեալ լրջութեամբ հագցնելով բանտուածներուն իր խելապատակէն հնարուած ամբաստանութիւնները ու կը պատրաստէր միտքերը գործին մէջ ընդունելու ընդարձակ, յեղափոխական կազմակերպուած դաւադրութիւն: Ու կը թուէր իր ձեռք առած միջոցները: Իրականին մէջ, սօսիին շուքէն առանց բաժնուելու` անիկա հրահանգած էր ժանտարմաներուն մխրճուիլ անտառներէն ներս ու խոզ խրտչեցնող մեթոտներով<ref>Ծնթ. – խոզի որսորդութիւնը կը գործածէ թիթեղներ ու թմբուկ, որոնց աղմուկէն ահաբեկ կենդանին կը թողու իր թաքստոցը ու կ՛ելլէ փախուստի:</ref>խուզարկել ժայռ ու մացառ: Ոստիկանները կատարած էին պետին հրամանը, ելլելով գեղէն դուրս, հայհոյելով «իգացող» սպային, երկարած` հանդարտ քունի, առաջին բլուրներու ոտքին, ու մութին` դարձած գեղ: Անոնց տասնապետները, ջուրի պէս գոց սորվըւած անուններով –բոլորն ալ դիրքի, անտառէ` աղբիւրէ– կը փաստէին գործադրուած արշաւները, կոխկռտուած անտառները ու վատնուած «ոտքն ու վաստակը»: Չկարկեավուրը: Չկային միւսներն ալ, պոմպաճի ու վախկոտհընզըրներ բոլորն ալ, ապահովաբար խլուրդի նման ծուարած հողին տակը, երբ առած էին ոտքի ձայները Օսմանին քաջարի զինուորներուն:
Մեծամիտ ու ինքնաբաւ այս հպարտութիւնը, որ կը ներուի պարզուկ այս գեղացիներուն, մեծ մասը «անգրագէտ», սպաներուն մէջ կը վերածուի խուլ սպառնալիքի: Երկու դարէ ի վեր անընդհատ պարտութիւն միայն արձանագրած թուրքերուն պատմութիւնը գուցէ հեղինակն է այս նանրամտութեան: Զինուորը ամենակալ է գէթ բառերու վրայ: Ու զարգացումէ անցած սպան նրբերանգով միայն կը զատուի կաղապարին կնիքէն: Իրենց անգթութեան, թուլութեան, բնականութեան պահերուն է, որ պիտի զգան զինուորի հոգիով, այսինքն իրենց ներքին կենցաղին մէկ փոքր մասին վրայ: Ատկէ դուրս անոնց մէջ երեւցողն ու գործողը մեծատարած կայսրութեան մը խորհրդանշանն է. վարչական ոգին, աշխարհներ կառավարող, ժողովուրդներ լուծի տակ պահող ու քաղաքակրթութիւն մը հարկադրող: Այդ ոգին է, որ թուրքը կ՚ընէ աշխարհին ամէնէն տարօրինակ մէկ կենդանին: Չեմ գործածեր դասական վերադիրները: Ուրիշներ «այլազգ» չեղան:
– Քոմիթա՛ն, քոմիթա՛ն, – կը պոռար ջղայնոտ հարիւրապետը, ձայնն առածին չափ, մտրակին կոթը զարնելով սեղանին ու սպառնալով այրել գեղը, տեղը մոխիր ցանել:
– Վալլա՜հ-պիլլա՜հ…
– Վալլա՜հ-պիլլա՜հ կ՚ընէ, -կ՚արձագանգէին տասնապետները ահաբեկ ամբոխին, հրաւիրելով զայն ժամ առաջ յանձնել ատ «գազան»ները:
Ու կը սպառնար այրել անտառները, խխունջի պէս եփելու համար ծակամուտ ստոր փախստականները:
– Ելլեն մէջտե՜ղ<ref>մէջտե՞ղ, սրբագրուած՝ մէջտե՜ղ</ref>, – կը բղաւէր անիկա, զայրագնած, ու փրփրած:
Անոր այս զայրոյթին դէմ ամբոխը լուռ կը նայէր գետին: Առաջին օրն էր դէպքին ու գեղացին շատ էր լսած այս պոռոտ քարոզները նման առիթներու, նման բերաններէ: Բայց դիտելի էր կազմը, սա զանգուածին, ուր քիչ էին այրերը, ուշագրաւ ձեւով մը իրենց տեղը տուած անտիական պատանիներու ու կիներու:
Ատեն-ատեն իր թատերական զայրոյթին մէջ հարիւրապետը կը տաքնար իսկական ներքին հեղումով, երբ կը յանդիմանէր ոստիկանները: Յանցա՞նքը ասոնց: Համարձակի՜լը` ներկայելու իրեն սա ու նա խնդիրներ, բանաձեւուած` կիներու բերնով որոնք կ՚աղաչէին արտօնուիլ գիւղաքաղաք իջնելու, բանտարկեալներուն տանելու համար զգեստ ու վերմակ:
– Թող սատկի՜ն….
Ու այդ բառերը պատկեր էին անոր երեսին, ուր վայրագ, սափրուած<ref>սափրուած [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>խաղաղութիւն մը կը կանչընար:
– Պիտի սատկի՜ն:
Կ՚աւելցնէր անմիջապէս: Ու նոյն այդ երեսին անզգած ցրտութեան վրայ կարծես թրթիռ կ՚ելլէին սպառազէն բաներ, հեռանկար խժդժութեանց շեմաները:
Ո՜վ իշխանութիւնը յաղթականին, պարտուած քաղաքի մը կորանքին առջեւ: Ու իշխանութիւնը թուրքին, երբ անիկա կը վիրաւորուի դարաւոր իր խղճմտանքին մէջ ու անգութ ըլլալ, պէտք եղածէն աւելի ըլլալ չկրնալուն ցաւովը կը վառի:
– Գե՞ղը:
Այս ամէնուն դէմ, փայտուորները անշուշտ կը ցուցադրէին<ref>կը ցուցադրեն, սրբագրուած՝ կը ցուցադրէին</ref>մէկ կտորը անոր հոգիին, լաւատես, անյարիր, անղեկ կրաւորութեանը մէջ: Ջարդերէն առաջ աղաները կը խնայուէին: Վերջը` անոնք նկատուեցան պատանդներ: Վարչագիտական նոր այդ հնարքը սարսափը բեղմնաւորելու ազդեցիկ ճամբայ մը եղաւ, գործադրելի մինչեւ Տարագրութիւն: 913ին այդ գեղին աղաները Պոլիս թափուած էին, միշտ ասպատակներու խնդրով: Գ. Զօհրապ անոնց պաշտպանութիւնը ըրաւ գեղեցիկ վերլուծումով մը, չեմ յիշեր որ դատարանին առջեւ: Աղաներուն պակասը, միւս կողմէ` կ՚անդամալուծէր գեղին ընդդիմահար բնազդները: «Իրարու նայելով»ը ձրի բացատրութիւն չէ: Կռիւի տղաքը` իրարու մէջ անմիաբան ու մասով բացակայ գեղէն: Ուրիշներ իբր պահակ` արդէն ձերբակալուած: Կը մնային քահանաները, թիւով չորս-հինգ, որոնցմէ մէկը իր դաւաճանութեամբը, միւսը` իր աւագութեան կնիքովը հրապարակ էին ինկած, կապ պահելով ժողովուրդին ու հարիւրապետին միջեւ:
Աւագերէց Օհանը, կործանած, ցաւագար, իր ու իր ժողովուրդին անկարողութեան խոր գիտակցութեամբը, կը դողար ամօթէն, կ՚անիծէր իր «կարգը» եւ աչքերը կը շեղէր դժբախտ կիներու սա դէզէն, որ կախուած էր անոր աչքերէն` ինչպէս Աստուծմէ: Կը տեսնէի՞ն անոր բան մը ծամելը, քանի որ շարժումի էր մօրուքը, երկկողմանէ, ականջներուն խեփորներէն: Կը ծամէր քահանան իր կատաղութիւնը, գուցէ կատոզը իր յիշոցներուն, ստիպուած ըլլալուն ետեւէն քալելու միւսին, ուրացող ու Վասակ, որ հարիւրապետին հետ կը մնար ժամերով:
Գիտէք անոր դերը: Գեղացին ատկէ զատ կը վախնար իր ժամուն գանձէն: Գիւղապետին հետ անձնական հակառակութիւնը մինչեւ մատնութիւն առաջ տանող եկեղեցականը ի՞նչ բանի ընդունակ չէր անոնց աչքին: Ու երեւցած էր գեղը, իր կիներուն բերնովը ամբարիշտ կրօնաւորին: Անոր դուռին կատարուած էին սպաննող «ելոյթ»ները, բանտուածներուն պարագաներէն, միշտ կիներու ճակատով, որոնք մեր ու անդիի աշխարհին բոլոր պատուհասները պսակ-պսակ, խամբուլ-խամբուլ կը կախէին անոր մօրուքին թելերէն, աղջիկներուն ու տղոցը համար աղերսելով, երկինքին բաց դուռուըներէն փորձանքներուն է՛ն գէրերը, ուժովները:
Մատնութիւնը հոգեկան փոքրութիւն մըն է ու փոքր ժողովուրդի ծաղիկ: Անիկա քիչ անգամ կիրքի կը վերածուի: Իրենց ցեղին դէմ եղած են ըմբոստացողներ, որոնք արիւնի այդ ցայտքով անցած են թշնամիին ճակատին, բայց ուրացումը ընդունած արձակ բազուկով: Նոր օրերուն, մատնութիւնը կը պահէ իր ճռզած հոգեհիւսքը: Բորբոսն է անիկա սմսեղուկ նկարագիրներու, որոնց մենաշնորհը ամչնալու, տաքնալու, ընդվզումի անընդունակ շինուիլն է: Փոքր մարդերու ընդերկրեայ այս ուժն է, որ զզուելի կ՚ընէ այդ արարածները:
Դաւաճան քահանան զզուանքէ վեր զգացում մը կ՚արթնցնէր իր շուրջը, երբ զատուելով ժանտարմաներուն պաշէն, ժամառաջի հրապարակը լեցնող խումբերուն կ՚ուղղէր իր քայլերը, ձեռքին տարածած թուղթեր, բանտի աղաներուն գիրովն ու կնիքովը: Իրեն կ՚ընկերանար թուրքերէնի ուսուցիչը, եղկ ու նանրամիտ արարած, որ կը պաշտէր «Փունջ» պատուական լրագիրը, նահանգին նախորդ առաջնորդ մեծ թրքասէր եկեղեցականը, ու անկարող էր կառավարելու իր կինը, չար բերաններէ հանուած «արծելու»: Երկուքով կը հաստատէին նամակներու վաւերականութիւնը: Այս թուղթերը ուղղուած էին քիչ-շատ լեռնէ հասկցող մարդոց, հովիւներու, մշակներու, որպէսզի «աջակցէին» կառավարութեան, օր առաջ երեւան հանելու համար «շունին լակոտը», Սողոմենց տղան: Անոնք կը պարունակէին նաեւ նոր աղերսանք մը, որով գործի կը հրաւիրուէին բոլոր «ազգն ու թագաւորը» սիրողները: Ձեռք տալու իրարու, բռնել ու կառավարութեան յանձնելու տեղերնին անծանօթ օտարականները, «ոջլոտ ու որդնոտ», ով գիտէ ի՜նչ մեծ ոճիրներով սեւցուցած սիրտերնին, արիւն թափած ու փախած այս կողմերը: Ի՞նչ կապ ունէր տարիներէ ի վեր հանգիստ ապրող, բարգաւաճող գեղը ատ մարդասպաններուն հետ, որոնք իրենց «բնակասնունդ» (տէրտէրը Փարպեցին կը սիրէր) Երկրին մէջ խաղաղութիւնը խանգարելէ, անմեղ արիւն թափելէ ետքը, եկած էին սա կողմերը, «հաւատարիմ հպատակներն ալ զառածելու զգաստութեան փարախէն»: Այս թուղթերէն ամէնէն ընդարձակը խմբագրուած էր Արթին վարժապետէն<ref>Ծնթ. – Յայտնօրէն, կը յղուի Յ. Օ. ի առաջին հրատարակուած պատմուածքի («Առաջին Արցունքը») գլխաւոր կերպար վարժապետին:</ref>, պիտակ անունով` Մշոյ<ref>Մշոյ – ?</ref>, ստորին կզակին շատ ներս հրուած ըլլալուն: Գիրը իրմով կը փոխարինէր ինքնաբերաբար: Երեսուն տարիէ ի վեր տէրն էր անիկա դպրոցին միջնայարկին. Սաղմոս ու Նարեկ կը կարդացնէր ու անսահման վարկ կը վայելէր հրաշքի կարգ անցած իր գիտութեանը, ինչպէս հրաշք նկատուող իր ամուրիութեանը շնորհիւ: Չէր կարգուած` այսօր մոռցուած պատճառով մը, քանի որ ծեր էր ա՛լ: Բայց ամէն տղայ պարծանքով կը պատմէր անոր գրաբարագիտութիւնը: Իբր թէ մատներուն ծայրին պատրաստ սպասէին «Տարերք»ին<ref>Ծնթ. – «Տարերք» – Հ. Ա. Կ. Բագրատունիի քերականութեան մէկ դասագիրքը:</ref>բոլոր օրէնքները, անիկա երբ բանար բերանը, աղբիւրի պէս կը վազցնէր «զոր օրինակները»: Կը հաւաստէին, թէ հաշուած իսկ էր գիրքին գիրերուն ամբողջ գումարը: Ու կ՚ապրէր ութսունամեայ իր մօրը հետ, մոռցուած սիրոյ մը իբր շարժուն տապանագիր ժուռ ածելով հաստ իր ծերութիւնը տղոցը հեգնութեան ու վախին ընդմէջէն: Կեղծաւո՞ր, այս նամակները գրելու ատեն: Չէր անշուշտ քաջարի վարժապետը: Բայց այդ տարիքին անիկա ուտելով անողորմ ծեծը թուրքին, մղուած էր այդ չարաշուք «ճարտասանութեան», զոր տէրտէր մը կը դասախօսէր գեղի հանած-վարած տղոցը, առանց հասկցած ըլլալու թանկագին տետրակին իմաստը: Արթին վարժապետը ատ դասը առեր էր Արմաշու Չարխափանէն,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>Մավեան անունով ուսուցիչէ մը, բայց թուղթ միայն առած: Բանտին խորերէն, այդ նամակը, միշտ ճարտասանօրէն, 1870ի լեզուով մը, «Փունջ»եան ջնարակին տակ ամրօրէն պահելով նախդիրաւոր իր զրահանքը, վերաքաղը կ՚ընէր Մշեցի Աւետիսին մօտիկ պատմութեան ու այդ խնդրով ստեղծուած դառնութիւններուն: 95ին, գեղը, քիչ մը իրեն յատուկ յիմարութեամբ, քիչ մըն ալ կարմիր թերթերու փքոցումով, յարձակեր էր, սօսեւոր սրճարանին մէջ բանտուած այդ հայաստանցիին համար` ոստիկաններուն վրայ, առեր անոնց ձեռքէն ու կապէն «քիւրտին» այդ կտորը ու տարեր, փախցուցեր լեռը: Տենդի օրեր էին ու մարդիկ քիչ մը դուրս իրենց հուներէն, Պոլսէն արձակուած հեղեղի մը ուժով: Գումարտակ մը զօրք կը պատժէր գեղը, ձերբակալելով բոլոր մասնակցողները այդ «անխելք» ցոյցին ու բանտին մէջ փտեցնելով զանոնք ամիս ու տարով: Անօգո՞ւտ: Չէր անցած այս տաքգլուխ փորձը: Քանի՜ տղաք մեռեր էին, գեղ դարձին, բանտի ծեծին հետեւանքով: Փճացած քանի՜ տուն, կաշառքի ու թալանի մէջ: Նոր Աւետի՞ս` Սողոմենց տղան: Բանտին իմաստութիւնը այս նամակը թելադրած ատենը չէր անդրադառնար իրականութեան: Գեղացին տեղէն չէր շարժած այս առիթով ու կը հրուէր, բռնի, ըմբոստութեան: Ու նամակագիրը կը շարունակէր ողորմութիւնը խնդրել Աստծոյ «ի վերայ ազգի մերոյ», «գթառատ ողորմութեամբն իւրով», ու իր անսպառ գանձէն «պարգեւել փառք եւ արեւշատութիւնը Վեհափառ կայսեր, ոյր բարեխնամ հովանւոյն ներքեւ մեր ազգը կ՚աճի, կը բարգաւաճի բազմաթիւ դարերէ հետէ»: Նամակը չէր մոռցած մեծ գիրերով դրոշմել նաեւ նշանաւոր առածը, «ադամանդ» նախադասութիւնը, զոր 96ի ջարդերուն յաջորդ օրը, «Փունջ» պատուական լրագրոյ հանճարեղ խմբագրապետ եւ տնօրէն Համբարձում էֆէնտի Ալաճաճեան, հաւատարմութեամբ եւ երախտագիտութեամբ զեղուն չորս-հինգ սիւնակ խմբագրականէ մը ետք, ցատկելով արեան հեղեղին վրայէն` հոսող օրերով Պոլսոյ մայթերէն, ինչպէս Քեաղըթհանէի զբօսաջուրէն, զետեղեր էր յօդուածի վախճանին – «Չիք փրկութիւն հայոց արտաքոյ Թուրքիոյ»: Իմաստուն վարժապետը խմբագրապետին չափ յիմար ու շողոքորթ չէր, բայց կը մտածէր «յար եւ նման», ու մեծ լրագրողին ոսկի խրատը կը մատուցանէր «յունկն եւ ի վայելումն մերազնէից»: Նախադասութիւնը բախտաւոր էր եղած, ո՛չ միայն իր օրին, այլեւ` աւելի ետքը, տեսակ մը օրակարգ` բոլոր զգօններուն ու խոհեմներուն…: Գեղ ղրկուելէ առաջ այդ նամակը եւ ուրիշներ թարգմանուած ու մատուցուած էին բանտի պահապանին, տասնապետին, ու ղրկուած գայմագամին, կաշառքի խողովակ փաստաբանիկ Մահմուտ ու մեզի ծանօթ Թահսին պաշ էֆէնտիին միջոցով: Գրաւոր այս գործունէութեան զուգընթաց, աղաները բանտէն կը վարէին նաեւ ձերբակալութեանց մէջ գեղէն սպասուած հանդարտութիւնը, յորդորելով բոլորը անխախտ պահել իրենց յոյսը արդարութեան յաղթանակին վրայ: «Սոխ չէին կերած, որպէսզի հոտէր բերաննին»: Անոնք, կարծես խրատուած, համամիտ բառերով, առանց տկարանալու ծեծէն, աքսորին սպառնալիքէն, հերքեր էին, ամէն հարցաքննութեան ալքոմիթան, ու անոր մարդերը, որոնց մասին իրենց գաղափարը զուրկ էր լրջութենէ: Անոնք ամիս առաջ, այդ անունին տակ բռնուած ու գեղին փողոցներէն շղթայակապ անցուած օտարականի այդ կտորները չէին յօժարեր պատուել այդ տարազով: Մեծ էր անոնց զարմանքը հաց-եփ Մարթային աչքերուն, որոնք այդպէս մանր ու իրական գիծեր տեսեր էին առասպելեալ այդ մարդոցմէն: Գո՞ղ: Ըսէին այդպէս: Կը փոխուէր խնդիրը: Գեղին համար նոր բան չկար այդ վերագրումին մէջ: Թող խառնէին կառավարութեան թուղթերը, գտնելու համար գեղացիներուն աջակցութիւնը պետութեան ուժերուն, երբ պէտք կար սանձելու լեռներու գազանները ո՛չ հայ, ո՛չ թուրք: Ուրի՞շ բան էրքոմիթաճին: Ու բանտին խորերէն մեր խելացի աղաները կը զարմանային թուրք պէյերուն ու մեծիմաստ էֆէնտիներուն սա ակնյայտ անհասկացողութեան:Քոմիթաճին: Անշո՛ւշտ որ տարբեր արարածներ էին, ըլլալու էին անոնք: Ու իրենց զարմանքը փաստը կու տար իրենց հզօր երազին: Ինչպէս հասկնային անոնք չափը, որով անոնց խղճմտանքը կը կշռէր ատ տարօրինակ մարդերը, լեռներուն մէջ` «առիւծէն աւելի հզօր», ծեծին տակ` «քարէն աւելի հաստատ», չարչարանքին մէջ` «Յիսուսէն աւելի խոնարհ» ու անհասօրէն ժպտուն, մեծ` կախաղանին առջին, ինչպէս պատմեր էր, ականջը ծակ ու խօսիլ գիտցող գեղացի մը, պատահմամբ ներկայ ըլլալով, քաղաքին հրապարակը կախուած Չէլլոյի մասին: Չէլլոն ասպատակ մըն էր, եօթը ժանտարմա վրայէ վրայ դիզած: Թուրքերը անոր ուժին ու անգթութեան մէջ մատը կը տեսնէինքոմիթէին, անոր ամսականաւոր սպաննիչներէն: Կը մոռնայի՞ն անոր գեղը, ընտանիքը ու պարագաները, որոնք լեռ հանեցին երիտասարդը: Կախած էին զայն բանտին մէջ` սպաննելէ ետքը խեղդամահ: Ականջը ծակ գեղացին անշուշտ ներկայ չէր եղեռնին: Չէր ալ նայած ճօճուող յեղափոխականին, բայց չէր վարանած իր յերիւրանքին հագցնելու տարազը իր զգայնութեան, պատմումին մէջ դնելով անգիտակից խորութիւն ու տալով անոր կախաղանին տակ այն կերպարանքը, զոր հագնելու էր մահը, երբ կը մօտենայ ազգին համար զոհուողին: Իսկականքոմիթաճի՞, Չէլլոն: Թուրքերը այնքան դիւրաւ լուն կը վերածեն ուղտի, երբ իրենց հաշիւները ուզեն ատիկա: Անոնք հայ ճամբորդը, ղարիպը, ինքզինքը պաշտպանողը քաղցր հաճոյքով մը պիտի տանին յեղափոխական լուսապսակին: Մշեցի Աւետիսը, ցաւագար ու որդնոտ, հովիւ անգամ անկարող էր ըլլալու ուռած իր սրունքներուն ու խոց-խոց բանող գարշապարին պատճառով: Սրճարաններուն մէջ բոհրած սուրճ կ՚աղար կամ սանդ կը ծեծէր` հացը հանելու: 95ին, ոտքին ցաւէն, չէր շարժած տեղէն ոստիկանի մը անցքին ու կերած գլխուն, տուած լեզուին, քիւրտի հաստութեամբ, նետուած բանտ, մեռնելու աստիճան ծեծուած ու հերոսացա՜ծ, գեղին խղճմտանքը արթնցնելով գործուող անգթութեան դէմ, առանց բառ մը ըսելու` իր արջու պէս հզօր, յամառ լացովը, բանտին պատերը փլցնելու չափ խոշոր ու աննահանջ: Քարը կը ճաթէր ատ ծեծին ներքեւ: Ասիկա սիրական մեթոտն էր թուրքերուն, մեր կողմերուն համար: Ո՜վ էր տեսեր ան միւս մարդերը, որոնց անունը կար, մարմինը` ոչ: Որոնք, հեռու` ամիս առաջ<ref>ջնջ. ստորակէտ</ref>բռնուած նապաստակի պէս այլայլուն ցաւագարներէն, կրակին վրայ երթալու էին իրենց տղոցը նման, տարտղնէին կապը, պատժէին անիրաւը, դաւաճան քահանաները, սողացող աղաները, թուրքին դանակը բարտողները:
Ու ծեծին հետ, որ չէր խնայուեր, մեր աղաները պարտաւոր էին ուտելու թուքն ու նախատակոծ, հայհոյալից բերանը զինուորական հարիւրապետի մը, այդ գործին համար յատկապէս վազցըւած Պրուսայէն: Մարդը, բացառիկ ու անհաւատալի<ref>ջնջ. ստորակէտ</ref>դաժան` ինչպէս մաղձալի, ներկայութեանը կանչած ատեն աղաները սկսեր էր անոնց օրէնքէն ու գիրքէն, կիներէն ու զաւկըներէն, լեզուով մը, որ ետ կը ձգէր ամէնէն աղտոտ, լպիրշ բառերը գեղին ծանօթ «յիշոց»ողներուն: Անիկա երդում էր ըրած իր մօրը արգանդին վրայ երեւան հանելքոմիթաճին: Ու առեր պաշտօն` չեղած պարագային, գեղին արգանդէն, «ծերերուն փորէն ծնցնելու» այդ վայրենիները ու շերտ-շերտ ձողտելու տէրութեան ու ազգին դաւադիր, խռովարար, անաստուած ատ քեաֆիրները, «հնչակ-դաշնակները»: Թերթերուն ժլատ ըլլալուն հակառակ, ներքինպրոպականտը կը տարուէր չափազանցումով: Ու դիւանի փոքրագոյն քարտուղարիկն անգամ եպարքոսի մը չափ ընդարձակ տեսութիւններ կը պտտցնէր գէթ բերնին վրայ, յեղափոխական գործունէութիւնը ռամկացնող, թուրքին հասողութեանը իջեցնող: Հիմա, երբ թուրք իշխանաւորներու յուշերը կը կարդանք, զարմանքով կը հաստատենք ատ օրերու յերիւրումներուն իրական նկարագիրը: Խուժանին համար մեր արիւնը տեսակ մը գինի կը նկատեն այդ մարդերը ու վեհապետը այդ տուրքը կ՚ընէ իր ամբոխին, իր հաշիւներո՜վը…
Օրուան մէջ քանի մը հատ այդ նամակները, կը հասնէին յատուկ ոստիկանով, պատճէննին առնուելէ ու թղթածրարին մէջ թխմուելէ ետքը, ներկայացուելու համար Պոլիս: Քահանան, նամակները կարդալու ատեն, դէպքերուն իմաստութիւնը կը շահագործէր մեծ ճարտարութեամբ: Մարդ խաբելու արհեստը ոչ մէկ տեղ աւելի կատարելագործուած է, քան թուրքին պաշտօնական շրջանակներուն մէջ: Ու զայն ճանչցող մը միայն կը հաւատայ այն անորակելի պարզմտութեան, որով այդ մարդիկը, փաշաներէն մինչեւ աւելածուները, կրօնական խանդավառութեամբ կը ստեն, ազատելու խօսք տուած՝<ref>յաւելում բութի</ref>րոպէին, հինգ վայրկեան յետոյ հարթուած<ref>հարթուած – ?</ref>սպանդը մտաբերելով: Անոնց անզգածութիւնը այդ մարզին, իր նմանը չունի Արեւելքի ուրիշ ժողովուրդներու մէջ: Տէրտէրը թուրքի պէս կը մտածէր, երբ գեղացիին մօտ կը հետապնդէր գեղին բարիքը, հարիւրապետին մօտ` իր հաւատարմութիւնը փաստուած ցոյց տալով ու փրկելով կասկածէ, երկրորդ անգամ ըլլալով, հայ եկեղեցականին ուղղամտութիւնը:
– Մի խաբուիք, ժողովուրդ, – կ՚ըսէր անիկա փէշերը բարտելէն ու պապենական, հին օրէնքուայ քիթը ճմռելով:
– Տեսնող կայ:
Մօրուքը ափին, կիսակամար, թաւ յօնքերուն տակ աչքերը մանրելով, գաղտ ըսելու շինծու շարժումով` անիկա կը կրկնէր իր յանկերգը:
Տեսնո՜ղ: Իրա՞ւ, սո՞ւտ: Ատենը չէր քննելու օրհնուած բերանէն այսքան ստորնութեամբ մատուցուող այս զրպարտութիւնը: Քահանան գեղը կը բաժնէր իր վիշտին իսկ մէջը ու կը ստեղծէր, կը ջանար ստեղծել իմաստուն կրաւորութիւնը: Ամէն մարդ` իր սեփական փրկութի՜ւնը: Ու անոր բառերը կրակ կու տային արդէն իսկ շատ ուժով ցեղային մեր բնազդներուն: Մեր պատմիչներէն ողբացուած անմիաբանութիւնը մեզի ռոմանթիզմ կը թուի, երբ գրասենեակի մէջ կը կարդանք զանոնք: Բայց գործողութեան դաշտին վրայ այդ բնազդները դառնօրէն իրաւ են ու գերակշիռ, ազգերու մէջ քիչ տեսնուած կենդանութեամբ մը: Գուցէ մեր գերութեան երկար դարերը կազմեր են ենթահողը մեր որոմին: Ու գիրկ մը մօրուքով, տուն մը զաւակով, Աստծոյ կարգով ծանրաբեռն տէրտէրը կը հաւատար սա եղերակատակերգութեան, որ միակտուր փրթեր էր խելքին պտուկէն գինով Նորհատին, հիմա բանտ ինկած, հոնկէ ալ շարունակելով հաւատալ, իր մեծահանճար ուղեղին: Փաստաբան ծնած էր մարդուկը: Մե՜ղք, որ հայ էր: Այլապէս մինչեւ եպարքոսութիւն բաց պիտի գտնէր իր առջեւ տէրութեան պաշտօնները: Չէր դժգոհեր ուտելով ծեծը ի փառս իր հանճարին: Աւագանին այսպէս նուաստացնելը նորութիւնն էր, զինուորական հարիւրապետէն կարգադրուած:
Կրակին առաջին օրը, արագ իր առաքումներով դէպիգազա, նոյնքան արագ իր ժամանումներով (չորս անգամգոլ<ref>Ծնթ. – գոլ – (թուրքերէն) զօրաթեւ. իրականին մէջ` դասակ:</ref>էր մտած, գեղը, չորս տարբեր դիրքերէ), դրացի թուրք գեղերէն կրակտեսի այցելութիւններով, անցեր էր տեղական, փոքրադիր սարսափէն դէպի լայն խռովքները, որոնք մեր գեղերունը եղան դարերով, երբ մեր ժողովուրդը առտուն արթնցաւ, ձգուած մինակ թշնամիին դէմ: Զինուորական այս շարժումները պատկերը կ՚արթնցնէին 96ի օրերուն: Ոստիկաններուն խստութիւնը, սպաներուն անպատկառ ու հայհոյալից վերաբերմունքը, աւագանիին տունն իսկ չարտօնուած ուղղակի բանտ քշուիլը յաւելումներ էին, քանի որ Ջարդի տարին զօրքը անցեր էր գեղին բացերէն ու դրացի թուրքերը չելած իրենց գեղամասերէն: Յաւելում ու նշանակալից, ատ դրացիները,<ref>յաւելում ստորակէտի</ref>զանազան պատրուակներով, զինուած ու հանդիսաւոր, խումբ-խումբ: Որոնք մտան հայ գեղը, յոխորտ ու խոժոռ, չափելով փողոցները: Հաստ, պարագային յարմար աճումներով կրկնապատկուած անոնց մէջքերէն, զորս կը գեղազարդէին նկարէն շալեր, դուրս կ՚ելլէին գլուխէն ու պոչէն կանգուննոց դանակները, երբեմն զոյգ-զոյգ: Ու անոնց ուսերէն, յունական մարթինները, բոցափայլ կամ գորշ մասերով, նոր ձուլուած: Սեւազգեստ ու կիսավայրենի զինուորներուն քով, հերկուած խուլ ըղձանքներէ բազմապիսակ այս տարազները, հալած կապարի գոյնով, իրենցմէ դուրս կը ծորէին այն վայրագ բանը, որ հրազէնով ու երկաթով ցոյցի ելած, պտտցուած մահն է պարտուած ժողովուրդներու աչքին: Գետնի քարերն իսկ անհանգիստ էին անով: Կը դողային դուռները, երբ անոնք չորս-հինգով կանգ առնէին ու խորհուրդի մտնող ձեւ մը տային իրենց արիւնակալ աչուըներուն, հարուստկեկ տունի մը առջին կամ ուրկէ ներս աղուոր պատկեր մը հարսի ըլլային օր մը նշմարած: Ասոնք, առանց պաշտօնական միջամտութեան, կը դիւրացնէին ձերբակալութեանց գործը, իրենց ներկայութեան ժահրովը անդամալուծելով ամէն դիմադրումի փորձ:
Ո՞ւր` անոնք, որ նման տագնապի շրջաններուն, գեղկապի կամ կոխի դեռ չմոռցուած դրուագներուն, զրահուած ու ինքնաբեր, կ՚ելլէին կրկէս ու կը վարէին պաշտպանութեան գործը: Ո՞ւր` քաջերը, մաքսանենգները, ըմբիշները, անվրէպ նշանառուները, թնթանօթ պատրաստողները, շէշխանէի ասպետները, – մարդեր ասոնք, անունով ու տուած փորձը իրենց համբաւին: Ո՞ւր` խելացիները, թուրքերուն հետ լաւ լեզու բարտողները, աղաները, ծերերը, որոնք Պրուսայի մէջ, իրենց ոսկիին ուժովը, հալեցուցած էին Ջարդին թաթառը: Ո՞ւր` երիտասարդութիւնը, որ քսանին մէջ նոր կը մտնէ ու կը վազէ կրակին, այդ տարիքին յատուկ եռանդով: Թուրքերը կը ծաղրեն մեզ հիմա, բայց շատ շուտ կը մոռնան, որ նոյն այդ մարդերը, իրենց թուումին կարգովը այս անգամ թուրք, մեզի չափ ալ ցոյց չտուին մարդկային արժանապատուութիւն ու յունական բանակին ընդառաջ իրենց կիները ղրկեցին, սպաները ձեռքէ ձեռք յափշտակելով, դարձեալ այդ գեղերու շրջանակին մէջ:
Սարսափին մէջ անդամալոյծ, զրկուած մեծերէն, ու լքուած քաջերէն, գեղը ձգեր էր դիմադրելու, գոնէ երեւալու դասական իր ախորժակը: Իննսունվեցը պարապ չէր անցեր անոնց գլուխէն: Քիւրտի կտորի մը համար, Աւետիսին պիտակն էր ատիկա, չհերոսացա՜ծ, ստեղծուող տագնապը թարմ էր տակաւին, բոլորին ուղեղին: Պոլսոյ ջարդերը պատմուած էին Ղալաթիա բեռնակիր խենթ Արութէն, որ իր կաշին ազատեր էր ընկերոջը քուրդ<ref>քուրդ ? քիւրտ ?</ref>գդակին շնորհիւ ու շունչը գեղն էր առեր: Ու, թուրքերուն սպառնագին պատրաստութիւնները, երկօրեայ անձրեւն ու գեղ խուժելէ արգիլուիլը` ամենածանր անդրադարձով դէպքեր էին: Հիմա՞: – Ո՛չ տէր, ո՛չ առաջնորդ: Վարիչները` սեփական կաշիին մտահոգութեամբ մաղաղկուն: Քիչ-շատ ունեւոր, «առաջաւոր» տուները` արդէն իսկ առնուած մրրիկին ճիրաններէն: Կը գործէր գեղը նման մարդու, որ մահուան մէջ կը մտնէ, բայց չի հաւատար: Ո՞վ է ան, որ պիտի հաւատայ գէթ իր վերջին քառորդին հասած ըլլալուն:
Եսասէր, ժխտական այս տրամադրութիւնը կ՚արծարծուէր դաւաճան քահանային անձնական հեղինակութեամբը եւ քաղաքական-պատմական (մէկը կրնայ աւելցնել` փիլիսոփայական) փաստերովը:
Տէր Արսէն քահանան, Ջարդերէն առաջ եւրոպական Թուրքիոյ մէկ կարեւոր նաւահանգիստին մէջ կը գործէր իբրեւ հոգեւոր հովիւ: Զարգացած, թուրքերէնը մայրենի լեզուի չափ կուլ տուած, ձեռներէց, խօսող ու եռանդուն` եղեր էր յեղափոխական կազմակերպութեան մը մէջ, ուր այդ խոշոր բառերուն հետ տարօրէն միամիտ խանդավառութիւն մը դիւր կու գար իր ռոմանթիք խառնուածքին: Փառասէր ու հերարձակ` անիկա կառավարութեան հետ կը վարէր շատ սիրալիր յարաբերութիւն ու մակեդոնական յեղափոխականները կը պաշտպանէր մատուռին մէջ: Աւրուած էր իրեններուն հետ, նանրամիտ հակառակութեան մը պատճառով, ենթարկուած գիշերային ծեծի, բայց զգուշացած մատնելէ: Ջարդերը ըրին զինքը աւելի զգաստ: Յեղափոխութիւնը ա՛լ ելած էր հռետորական իր ջնարակէն ու թեթեւութենէն: Տէր Արսէն քահանան, մատնութեամբ կասկածուած, մակեդոնացիներէն հրահանգ ստացաւ լքելու նաւահանգիստը, եթէ չէր ուզեր մեռնիլ: Կ՚ընէին այս շնորհը իրեն, ապերախտ չըլլալու համար լաւ օրերու յիշատակին: Անիկա դարձաւ գեղը: Կռիւ` քահանաներուն դէմ: Տէր Օհանը քիչ մնաց խեղդէր զինքը, եթէ չառնէին ձեռքէն անոր մօրուքը: Կռիւ` գեղապետին դէմ, որ պաշտպաներ էր աւագերէցը: Կռիւ` իր տունին դէմ, որ քաղաքէն դարձած գեղի իր բոյնին, մոռցեր էր մէկէն փառքի օրերը տէր Արսէնին ու ընկղմեր գեղական իր բարքերուն խորը, նետելով մէկդի քաղքենի հագուստը, տղաքը զգեստաւորելով գեղի տարազով: Անօգուտ էր անոր լեզւագիտութիւնը սա բունին մէջ, ուր ոստիկանը իր կոշտ թուրքերէնովը կը նախատէր անոր փառասէր կերպերը: Անօգուտ էր իր պերճախօսութիւնը, որուն համար «ազգային ժողովի սրահներ քիչ կու գային»` ինչպէս խօսեր էր իննսունհինգէն առաջ, Պոլսոյ կարեւոր մէկ թաղին խորհրդարանին մէջ: Կը ճաթէր նախանձէն, երբ իբր աւագերէց տէր Օհանը «ծանուցում կու տար» ժամուն բեմէն, մատաղ կտրող բարեպաշտները օրհնելով իր իւղագինի համար «քէսէներուն» բերանը լայն բանալ յանձնարարելով, պարզ ու բարի` ինչպէս հոգիները, որոնց կ՚ուղղուէին այս բառերը: Դէպի մատնութի՞ւն: Դժուար է ճամբան, բայց ոչ անկարելի:
Առաւ ատ քայլը, ամիս առաջ, գիւղապետին դէմ լեցուած մահու չափ: Անիկա հաշտուած էր տէր Օհանին հետ, բայց չէր մարսած միսի այդ զանգուածը, որ գիւղապետ կը կոչուէր: Ո՞վ էր ատ հասարակ ծագումով, հասարակէն ալ վար ուղեղով մարդը, որ հինգ տարի առաջ ջորեպան, ծակ վարտիքով բեռ կը կրէր, ջորին ալ ուրիշին ըլլալու պայմանով: Հինգ տարի առաջ կմախք կատարեալ, ընկոյզ թօթուելու ձողին պէս բարակ, այսօր փորէն զոյգ մարդով հազիւ բոլորելի էր: Ու պե՜տն էր գեղին: Այս անակնկալ ամբարձումները թէեւ ցանցառ, բայց երբեմն-երբեմն կը դիտուէին գեղին սա վերջի շրջանին: Քահանան կը պոռար կատղած, գրգռելով հանրային կարծիքը ջորեպանին դէմ: Ժողովուրդը ինչո՞ւ կը մոռնար աղբիւրը այդ բարձրացումին: Ինչո՞ւ ճիշդ չէր տեսներ, մօտի նաւահանգիստին մէջ անոր ճարած փաշային դերը: Ի՞նչ բանի գնով թուրք փաշան հաներ էր ատ ջորեպանը իր ախոռէն ու տարեր դիրքի, դրամի: «Գի՜նը, գի՜նը», կ՚աղաղակէր անիկա, ամէն տեղ, ու չէր վախնար հոգին սեւելու: Կա՞պը: – Քահանան կ՚երթար առաջ…: Ստոյգը ա՛ն էր, որ փաշան անունով միայն թուրք, պալատէն շնորհազուրկ, ծերացած ու խելօք արարած մըն էր, տեսակ մը աքսորական, քանի մը շատ գաղտնի մոլութիւններով: Անիկա «կոխուած» էր իր կիներէն, որոնք պզտիկ այդ քաղաքին մէջ Պոլսոյ պատրանքը կը ստեղծէին, ոսկեդրուագ նաւակներու մէջ ընկողմանած պտոյտի ելլելով ու ծոցին խորերը արձակելով իրենց հեռալուր ձայնին ոսկի շամանդաղումը…: Արգանդի՞ պատմութիւն: Աստուած ինք էր գիտնալու: Ստոյգ էր նաեւ միւս պարագան: Ջորեպան Թորոսը, առանց հաճի ըլլալու, կը յիշեցնէր հին օրերու հաճի աղաները, իր առատաձեռն նուէրներովը, ճոկանովը, տուներովը, ջաղացքներովը, կալուածներովը: Ու անոր փորը «դագաղն էր» իր գաղտնիքին…: Մատներ էր զայն քահանան Պոլիս, գեղ այցելած յեղափոխականներու իբր պատսպարան ընծայող: Հիմա՞: Ո՞վ էր ի վերջոյ Սողոմենց տղայ ըսուած տիրացուին կտորը, որուն երեսէն գեղին վրայ բացուեր էր սա կրակը:
– Խելքերնիդ ժողվեցէք, – կը պոռար անիկա ու կը ճմռէր միշտ, պապենական քիթը:
Լքումի, վախի ճապաղիք:
Քահանային այս քարոզութիւննե՞րը, ոստիկաններուն նուազութի՞ւնը<ref>նուազութի՞ւնը ?</ref>, թէ իսկապէս աւելի վեր պատճառ մը կը միջամտէին, որպէսզի տագնապը ստանար գահավէժ գնացք: Մինչ այդ` ոստիկանական միջոցները կը բաւէին կացութեան:Գազաներու մէջ այդ կազմակերպութիւնը, քիչ մը արհամարհուած իր կապկպուած գործունէութեամբը (թուրք ասպատակները, ազդեցիկները զանոնք կ՚ապտակէին մինչեւ իսկ կառավարական պաշտօնատեղիներուն մէջ: Պաշտօնեաները` անոնց գլխուն կը թափէին դիւաններու ձանձրոյթով ստեղծուած սրամիտ հեգնութիւնը ու կը զովանային այդ անատոլցի էշերուն տկարութեանցը ցուցադրումով), նման առիթներու կը սպասէր ինքզինքը քիչիկ մը արժեւորելու համար:
Զօ՞րք:
– Կար ատոր ալ խօսքը:
Ու կը պոռար տէր Արսէն քահանան, զգաստութեան, խելքի կանչելով տաք-գլուխները, սիրտով շատ` ուղեղով քիչ երիտասարդները: Հարկ չկար եղ քսելու թուրքին հացին:
Երկրորդ օրը կրակին, խուզարկուեցան բոլոր այն տուները, որոնք մօտէն-հեռուէն ազգականական կապ ունէին Սողոմենց հետ: Ըսողներ եղան, թէ դրամը մէջ էր մտած: Սողոմենց տղան տեսնողներ դրուեցան հրապարակ, անշուշտ առանց անունի: Փայտուորներ հանդիպեր էին անոր երբ Ջուր-ելածի զառիթափէն կ՚իջնար ցած: Իրա՞ւ: Սո՞ւտ: Անկէ նոյն այդ աղբիւրը կը ղրկէր տղան Մենծ-լեռը, տախտակ հանող գործաւորներուն մօտ, տեսակ մը աքսորական ասոնք, մեծ մասը կնիկնուն երեսէն, քանի մը տարին հեղ մը երեւալով իրենց գեղին մէջ, ճգնաւորի պէս քաղցր, հեռացած ու մաքրահայեաց: Իրա՞ւ: Սո՞ւտ: Ամէն մարդ լուր ունէր ածելիք:
Ուրիշ զրոյց մը, շատ աւելի յամառ, որքան յիմար, տղան կ՚ենթադրէր խառնուած արդէն Կոստանին խումբին, չորս ժամով հեռու հայ գեղէ ասպատակախումբ<ref>ասպատակութիւն, սրբագրուած՝ ասպատակախումբ</ref>մը ասիկա, որ կը գործէր երեք տարիէ ի վեր, զուտ աւազակային ծրագրով, կազմուած «ամենատխմար» գեղացիներէ, բայց յուղկահարութիւնը գործադրելով թուրքերէն վեր վայելչութեամբ մը, կողոպտելով հարուստը, տալու համար աւարը աղքատներուն: Խումբը կը զբաղեցնէր երկուգազաները, շնորհալի բախումներով, ոստիկանները խնայելով ու լեռներու թիւրքմէնները պաշտպանելով շրջակայ թուրք սրիկաներու տռիփին դէմ: Բախո՞ւմ: Շա՜տ: Նեղը մտածին պէս կ՚ամրանար անիկա Ողիմպոս, որուն արեւելեան ստորոտը ուրիշ խումբ մը գեղ –հայ ալ, չերքէզ ալ, թուրք ալ– պատսպարան ու պարէն կը հայթայթէր անոնց: Այդ մարզերուն մէջ սիրելի այդ խումբը թանկագին նպաստ կը բերէր մաքսանենգներուն, ստուարացնելով անոնց հրացաններուն թիւը, դէտերու հետ կռուի ընթացքին, կարապետելով բեռնաւոր ձիերը Ողիմպոսին կիրճերէն ու ապահով իջեցնելով դաշտ, դէպի Քէօթահիա ու դէպի Ուշագ:
Ու նման շատ մը պատմութիւն:
Ուշագրաւը այս ամէնուն մէջ զրոյցին մէկ մանրամասնութիւնն էր, որուն համեմատ Կոստանին խումբը երեւցեր էր գեղին պարտէզներուն մէջ: Ինչո՞ւ: Ժողովրդային երեւակայութիւնը կը միջամտէր ու քաջանուն ասպատակը ճակատի կը կանչէր հարիւրապետին հետ: Շատեր` վերահաս կը նկատէին բախումը: Ուրիշներ, թիւով քիչ, բայց աւելի խելահաս, կը ճանչնային թուրքերը, որոնք յիմար չէին` կռիւը ընդունելու համար ձգել գեղին ապահով փողոցները ու անցնիլ անտառ: Մէկէն խուզարկութիւնները սաստկացան: Նոր հրամա՞ն: Կոստանին խումբը կ՚երեւա՞ր: Տանիքին անձրեւանոցէն գլուխներ դիտեցին լերան ճամբան, ուր մարդեր կը տեսնուէին –իրականին մէջ անվնաս թուփեր– շուտով վերածուած` օգնութեան,<ref>յաւելում ստորակէտի</ref>հասնող հայազգի խումբին:
Այդ խուզարկութիւնը եղաւ բացառաբար լուրջ ու երկար, Սողոմին նշանծուին, Դելոնենց տունին մէջ: Համբաւով ընտանիք: Հայրը` հին ըմբիշ, մաքսանենգ, դանակ բարտող ու առաջին գիծի նշանառու, հիմա ծեր: Որ, հակառակ կարօտ չըլլալուն, չէր կրնար հրաժարիլ իր երիտասարդութեան ամէնէն ջերմ զբաղումէն, արգիլուած ծխախոտի վաճառումէն: Մինչեւ տասը տարի առաջ անիկա լեռը ուրիշին չէր ձգեր` ինչպէս հիմա, իր ապրանքը տանելու դէպի հարաւ: Տարիքին ճնշումովը պարտաւորուած տունը մնալու, կ՚ընէր այդ նստուկ կեանքն ալ վտանգի աղբիւր: Իրն էին գեղին մէջ համբաւով սանդերը, որոնք կը ծառայեն խոտը աղջկայ մազի պէս կակուղ ու բարակ մանրելու: Քանի՜-քանի՜ հեղ այդ տունը տեսեր էր ասանկ «կոխեր» ու ելեր անտոյժ: Անոր չորս տղա՛քը, ամէն մէկը իրենց հօրը մարմինն ու սիրտը կրկնելով ու կրակի պէս ինքնիշխան: Անոնք չէին ներկայացած առաջին օրուան հրաւէրին ու տունն էին, իրենց թաքստոցին մէջ, որ գլուխ-գործոց մըն էր գեղջկական հնարամտութեան: Հոն կ՚իջնէին մսուրքին մէջէն ու կը կորսուէին երկրին փորին մէջ: Խուզարկութիւնը տունը գտած էր կիներ, ծերուկ Դելոնը, զոյգ աղջիկները, որոնցմէ մէկը` Սողոմին նշանածը: Ոստիկանները տունը ըրին տակնուվրայ ու առանց բան մը գտնելու, ելան դուրս գլխիկոր:
Հետզհետէ կացութիւնը կը սկսէր պայծառանալ: – Պարզ էր մէկ պարագայ: Թուրքերը պիտի ձերբակալէին Սողոմենց տղան: Մինչ այդ` անոնք լրացնելու վրայ էին իրենց պատրաստութիւնները: Ատոնցմէ հիմնականը գեղացիին տուներուն մէջ արգելափակումն ու կենդանիներուն բռնագրաւումն էր, – միջոցներ` որոնք գործադրելի չէին ներկայ ուժերով: Ձերբակալութեանց ընդլայնումը մաս կը կազմէր այդ ծրագրին: Կենդանինե՞րը: – Որպէսզի կէս ճամբան մնացած ռազմանիւթը ու թնդանօթները հասնէի՜ն: Կը հաւատայի՞ն թնդանօթի հեքիաթին: Կ՚ըսէին զայն բարձրաձայն: Օրը անցաւ այս ջղայնոտ ու դառն վիճակով: Համախմբումի նման փորձեր: Թուրք գեղացիներ, գրաւած պարապ սրճարանները: Կը սպասուէր վաշտ մը զօրք ու նշանաւոր հարիւրապետը, զինուորական, որուն անունը, իրմէն առաջ, բերանն էր ամէնուն: Ժանտարմաները զայն կը կոչէին Գարագայա Սիւլէյման, ապառաժի պէս սեւ սիրտ մը դնելով անոր կուրծքին տակ:
– Դուք կը տեսնէք…, – կ՚ըսէին հայերուն ու կը խնդային միամիտ կատաղութեան մէջ, գլուխ թօթուելով: Որո՞ւ: Անշուշտ ո՛չ Սողոմին, որ լեռն էր, այլ` անոր ցեղին…
Ոստիկանական հարիւրապետը նոյն օրուան իրիկունը, կատղած Սողոմենց տղան փախցնելուն (անցեր էր տղան գեղին ստորոտի ձորէն ու բարձրացեր լեռ, մարթինը ուսին, կրակելով զինքը հետապնդող ուժերուն վրայ). ճամբու դրաւ զոյգ տէրտէրները, կոպիտ` հաւասար կերպով երկուքին ալ դէմը ու հատիկ-հատիկ, կտրուկ, ըսաւ իր վերջին խօսքը.
– Զղջաք պիտի…
Չկար մէկը, որ պատասխանէր իրեն, ինչպէս անցեալին մէջ.
– Հո՛ն է լեռը:
Ու ցոյց տար Մենծ-լեռը հանող հսկայ ճամբան, ապառաժի ամբողջ երես մը, մաղմաղ կիրէ, որ հովուն տակ ամպ կը դառնար ու գեղին գլխուն կը կախուէր:
Ու մռայլ, աչքերը «կածակ», նետուեցաւ անիկա փառաւոր իր ձին: Իր բարկութիւնը անցա՞ւ կենդանիին, որպէսզի ծառանար ասիկա, ետեւի ոտքերը ծեծէր անխորհուրդ, խորտուբորտ սալերուն, թօթուէր գլուխը, բաշերը, ձգելու աստիճան հեծեալը թամբէն: Ամօթահար` անիկա շոյեց ձին: Վռնտեց քանի մը պառաւ, որոնք կը ջանային մօտենալ, կենդանին հրելով վրանին: Յետոյ` արշա՜ւը, կիսամութին, դղրդող` քարերը: Ի՜նքն էր ստեղծեր սա գեղը ու սա մարդերը, այնքա՜ն հզօր կը ծորէր անկէ անգթութիւնը յաղթողին: Կ՚երթար հոմանիի՞ն, որմէ զիր ունէր ստացած, թէ հազարապետին, որուն ժամանումը ծանուցւած էր իրեն մասնաւոր սուրհանդակով: Մեծերու երեւումը ստորադասները միշտ պիտի նեղէ: Հարիւրապետը կ՚երթար պարտքը կատարած: Կրակին հետ կապ ներկայող կասկածելի տարրերը բանտն էին: Մեծաւորները` պատանդ: Խուզարկութիւնները` ամբողջ: Անշուշտ անկարեւոր էր յանցաւորին փախած ըլլալը: Ու անկարեւոր անոր կրակ բանալը իր ուժերուն վրայ: Թուրքերը մեր ժողովուրդը կը տեսնէին մեր ամէն մէկ անհատին մէջ:
Ժանտարմաներ, ոստիկաններ իջան վարի գիւղը, ուր էր պահականոցը: Գեղը ձգուեցաւ իր վիճակին: Դրացի գեղացիները արեւէն առաջ հատան փողոցներէն: Լոյսերը հազիւ վառեցան քանի մը տուներէ: Ինքն իր մէջ կծկուած` գեղը մտաւ մութին մէջ, աւելի քան խռով, շփոթ, վաղուան անձուկը չկրնալով ծամել, քար տանձի մը պէս:
Երրորդ առտուն:
Ու լուսին հետ, երբ տանիքներուն ծուռումուռ գիծին ընդմէջէն երկինքը հետզհետէ կը պարզէր ինքզինքը, խաղաղ ու կապոյտ, գեղացիք, փայտուոր կամ ոչ, իրենց սեմերուն վերաքաղը կ՚ընէին սա դէպքերուն, կցկտուր, բրդուճ բառերով, հոգեպէս հիւսուած նոյն մղձաւանջին:
Պաշարումի կանոնաւոր ու կատարեալ ձեռնարկ մըն էր, անսովոր` սա մարզերուն, որոնք հինգ դարէ ի վեր դուրս էին ինկած ռազմական շարժումներէ: Իր կազմածներովը, ընդարձակութեամբը, մա՛նաւանդ մաս առնող զինուորներուն թիւովը անիկա բաղդատելի չէր այս գեղերուն մէջ ընթացիկ բախումներուն, բոլորն ալ ասպատակային ու փոքրածիր նկարագրով:
Գեղէն դուրս հանող անցքերու բերնին դիրք էին բռներ սեւազգեստ ջոկատները, յարձակողական պատրաստութեամբ, կէսով ոտքի, մասով` ծունկի: Պառկածներ: Ասոնցմէ վար, ճամբու գիծով, քսան-երսուն քայլ երկայնքի մը վրայ ուրիշներ, որոնք կը պտտէին, կը ծխէին, կը հայհոյէին ու կը հազային, դաժան հեգնութեամբ, թքնելով` մեծաձայն, լիրբ, նախատալից, դէպիկեավուրգեղը, սանձուած կատաղութիւնը իրենց ախորժակներուն: Այս կարգի ձեռնարկներ հազուադէպ, սրտեռանդ երազուած պահեր կը բերէին իրենց զգայարանքներուն: Արի՞ւն: Ո՜վ գիտէ: Զինուորը բնազդով հաշտ է այդ հեղուկին հոտին: Հովը սկսած էր ուկեավուրի խելքը կամ անխելքութիւնը պիտի արձակէր անոր թեւերը: Մթնոլորտին մէջ քիչ բան, չըսելու համար բնաւ` որ թելադրէր 95-96ի արիւնի մրրիկը: Կի՞ն: Ան ալ գիտնալիք բանն էր Աստուծոյ: Սպաները քիչ անգամ կը յարգէին իրենց խոստումները ու զինուորին թուրովը վաստկուած գերի կիները կ՚անցնէին ձեռքը ուրիշներու: Բայց…: Կրակ էր ասիկա, թուղթ խաղալ չէր: Ինչ որ զինուորը կ՚ընէր խորապէս լիրբ ու անտանելի` վախի զգացումէ այցուած չըլլալն էր: Ամէն վայելք, առանց վտանգի: Այնպէս` ինչպէս ապրեր էին իրենց նախնիքը նոյն այս մարզերուն վրայ, երբ դանակնին բաց կը մտնէին ներս, կը մորթէին ո՛վ իյնար ձեռքերնին, մինչեւ որ յոգնէր իրենց բազուկը, կը լլկէին աղջիկը, եղբայրը շամբրելով նոյն րոպէին:
Մօտի թթաստաններէն վերցուած ցախի<ref>Ծնթ. – ցախ – թթենիի չորցած խռիւներ, որոնք շերամներու տակէն կը վերցուին ու կը փռուին պարտէզները, աղբի համար:</ref>դէզեր կը գոցէին բերանները ճամբաներուն, մարդահասակ բարձրութեամբ: Ասոնց ետին, երկաթի<ref>երկաթի ? երկաթէ ?</ref>մասնաւոր կազմածներ թնդանօթի նմանող բան մը կը թելադրէին աչքի: Տեսնողնե՞րը: Ոչ ոք անշուշտ: Աւելի բաց, խրամներու մէջ կապուած կը պառկէին այն տղաքը, որոնք գիշերուան ընթացքին քաղուած էին գեղէն դուրս: Անոնց պատուիրուած էր գլուխ չշարժել, չխօսիլ, չհազալ: Այլապէս մոյկերուն պայտերը ու մաուզէրներուն բուները կը կոտրէին քիթն ու բերանը անսաստողին: Եղան` որ համը առին սպառնալիքին: Թուրք զինուորը բացառիկ վայելչութիւն մը կը դնէ այս մարզանքին մէջ ու կը ծեծէ այլուրութեամբ մը, որ վայրենիին անզգածութիւնը կը դաշնաւորէ կիսակիրթին սոփեստ եռանդին: Հաւատքին ու հայրենիքին կը ծառայէ ա՛ն, որ անհաւատ մը կը պատժէ:
Գեղէն դուրս, բոլոր պարտէզները, ձորերը, բլրատափերը խուզարկուած էին այդ գիշեր, այս անգամ իրապէս, զինուորական հարիւրապետին առաջնորդութեամբ, որուն մասնագիտութիւնը կը նկատուէր այս կարգի պաշարողականներու գործադրումը: Ատկէ զատ` անիկա բացառիկ շահագրգռութեամբ կապուած էր նման ձեռնարկներու ու կը հաւատար, չզգալով իր սխալը,<ref>յաւելում ստորակէտի ?</ref>քոմիթային, որ ուրիշներու աչքին պատրուակ էր դրամի ու կնոջ: Ան գործ էր ունեցեր կայսրութեան զանազան երկրամասերուն մէջ յեղափոխականներուն հետ, ճանչնալով յոյնն ու արաբը, պուլկարն ու հայը: Գարագայա Սիւլէյման պէյը գարնան կամ աշնան կու գար Պրուսա, Ջերմուկները, տեղ մը կարդացած ըլլալով գերման բարձրաստիճան զինուորականներուն եղանակային այս բուժը, միտքովը գերադասելով իր հայրենիքը Գերմանիայէն ու ինքզինքը…: Պատմած էին իրեն, Ջերմուկին մէջ, հայ գեղին պատահարը,քոմիթան, Պոլսոյ շահագրգռումը: Կէս ձգած լուացումը` շունչը առեր էր զինուորական պաշտօնատունը ու «կամաւոր» իր ծառայութիւնը ի սպաս դրած հայրենիքին ու փատիշահին փառքին: Պրուսայէն հայ գեղը, մէջտեղն ըլլալովգազան, գործին խոշորկեկ ծանօթացումը, ձեռք առնուած միջոցներու վրայ անհրաժեշտ լուսաբանութեամբ, անիկա գրեր էր մէկ գիշեր: Ու առանց հանգչելու սկսած գործի:
Առաջին գործը պիտի ըլլար ժանտարմաները հանել քուներնուն ու քշել խոյզի: Սրտմտած էր սա մարդոց անփոյթ մակաղումէն, պահակատան մէջ, լայնօրէն պառկած, մինչ թշնամին –Գարագայա Սիւլէյման պէյը կը հաւատար ֆետայիներուն, անոնց ջոկատներուն, անծակ, անսրբագրելի միամտութեամբ, հակառակ անոր, որ բախումներու ատեն անիկա երկու դիակէ աւելի չէր յիշեր գտած ըլլալ– իր դիրքը կը գրաւէր մութէն օգտուելով:
Մէկիկ-մէկիկ աչքէ անցուց բոլոր այն բուները, որոնք տնակի, ախոռի, ջաղացքի, խրճիթի ձեւով գեղին շրջաստանը կը շինաւորեն, զանազան պէտքերու համար կառուցուած: Պետական ճակատամարտի օրէնքներէն նկատուող այս գրաւումը զինքը կը լուսաւորէր ու կը մեծցնէր իր աչքին: «Կռնակը ապահովել» կ՚որակէր անիկա այս գործողութիւնը ու կը դնէր ինքզինքը տեղը իր պատմութեան մեծ զօրավարներուն, որոնքագընը (կողոպտող ու թեթեւազէն զօրագունդ, որ կը զարնէ ու կը դառնայ ետ) կը նկատեն կանոնաւոր ճակատամարտին չափ ու երբեմն անկէ աւելի կարեւոր: Բոլոր աղունուորները, ջաղացպանները, հովիւները, ճամբու յապաղորդները ձերբակալուեցան, կապուեցան երկաթ շղթաներով, իրենց վկայութիւնը տալու համար, լոյսին, կազմուելիք ատեանին առջեւ: Այս արարքն ալ կը հաստատուէր պատմական դրուագներէ, որոնք, պատահական ընթերցումներու արդիւնք` կը հաշտեցնէին իր թուրք սպայի մեծամտութիւնը ուրիշ զինուորական ազգերու, մասնաւորաբար գերմանականին գործնականտակտիկային հետ: Հարիւրապետը համոզուած էր բռնուածներուն ստախօսներ, դաւադիրներ ըլլալուն: Թէ` անոնքքոմիթէին կողմէ լրտեսներ էին…: Անիկա այսպէս կը մտածէր Հայաստանի մէջ, երբ դաշտի հովիւները մորթելէ ետքը, անոնց մարմինին վրայ խաչանիշ բիծեր կը հաստատէր, խորհրդանշա՜ն արեան կապի մը: Հայ գեղերը չէի՞ն, որ կը պահպանէին, անդին, Սասունի լեռներուն վրայ, այդ ֆետայիները: Հո՞ս: Բայց չէ՞ որ նոյն արիւնը կը վազէր սա բոլորին ալ երակներէն: Ու իւրաքանչիւր դիրքի ետեւ, իրարու կապուած, այդ տղաքը կը սպասէին կազմուելիք ատեանին:
Նոյն այդ հեռատես ու փորձ տաղանդը կարգադրած էր զինուորական անընդմէջ շղթայ: Դիրքէ դիրք, իրարմէ կէսական քիլոմեթր բացուածքով, զոյգ-զոյգ զինուորներ կապը կը տանէին, գեղին ամբողջ կլորութեամբը: Ու կը դառնային լրիւ անոր շրջանակը, ոչ մէկ դիրքի զանցումով, երկու-երեք ժամ տեւողութեամբ, ելեւէջաւոր գիծի մը վրայ: Այս ամէնը` կատարուած մութին: Խորհրդաւոր ախորժակով ու կրօնական հուրքով մը, որ պետէն կը ճառագայթէր ու կ՚ողողէր զինուորները: Պա՞րզ` ատոնց համար, իմաստը այս կարգադրութեանց: Անոնք կը ջանային գուշակել: Ուրախ էին պետին կորովէն, խստութենէն, ու կը թրթռային իրենց ողնուղեղն ի վար սողոսկուն բաներէն, շինելով իրենց ջիղերը:
Լոյսին պարզուելուն հետ, տասնեակ մը, կարապետուած երկու ձիաւորներէ, որոնք սուրերը բաց էին ըրած, յառաջացաւ դէպի ներս, փողոցները, նոյն ատեն, չորս գլխաւոր ուղղութիւններէ իրար գտնելու համար կեդրոնը գեղին: Պատերազմով գրաւուած քաղաքի մը մէջ գործադրելի այս ցոյցը տպաւորիչ էր, կորսնցուցած ըլլալով իր ծիծաղելին` խուժողներուն լուրջ ու վայրագ վճռականութեամբը: Կարծր, մռայլ, լիրբ այդ արշաւը բաւ եղաւ սրբելու մարդերը սեմերէն: «Զօրասիւները» (ինչպէս կը սիրէին որակուիլ ատոնց տասնապետները) չհանդուրժեցին ոչ ոք, նոյնիսկ երկամեայ մանուկ, իրենց գնացքին առջեւ: Ո՛չ իսկ ընտանի անասուն: Շուները` սուինահա՛ր: Ու արիւնը, նոյնիսկ կենդանիէ, իր հոտովը զկծեցուց մեր հերոսները, որոնք տուներուն լռութենէն կերպով մը լայնցած, թօթուեցին իրենց անդամներէն շուարումի, տարտամ վախի յետին հետքերը: Ո՛չ մէկ դէմքի ստուեր, պատուհաններուն ետեւէն: Կախ` բոլոր վարագոյրները, գիշերական անշարժութեամբ մը: Ո՜ւր` գեղի առտուներուն անսահման եռանդն ու թրվռումը, համանուագ խառնակութիւնը անասուններուն եւ ճիժերուն, անուշիկ օրհնէնքը ու աղօթքի փշրանքները, որոնք դռնառաջները կ՚ընեն ձայնի, յուզումի, տեսիլքի գեղեցիկ ծով մը: Մինչեւ գեղին կեդրոնը անոնք սատկեցուցին բոլոր շուները, աքաղաղները, որքան կրցան:
Նոյն ատեն մասնաւոր մունետիկ մը հրդեհով, մահով, կախաղանով կը սպառնար ամէն դուռի` որ պիտի բացուէր. ամէն մարդու` որ բռնուէր մեծ փողոցին վրայ. ամէն երիտասարդի` որ ընդդիմանար զինուորներուն ու չներկայանար կանչուած պարագային: Ամէն շարժող պատուհան պիտի բռնուէր գնդակի: Կառավարութիւնը խուզարկութիւն ունէր ընելիք: Բոլոր տուները բացուելու էին զօրքին ու քննիչ մարմինին առջեւ առանց ամենադոյզն վարանումի:
Մեռած փողոցներուն մէջ չարագուշակ բան էր ձայնը երկաթի պէս պաղ ու կտրուկ, սա մունետիկին, գեղի մը ճամբէն աղօթասաց մոլլա, որ ձգած իր տրտում ծառը (գաղթական գեղերը մինարէի փոխան ծառեր ունին իրենց ամպիոն), նետուեր էր, կամաւոր, սա զսպումի գործին ու ոսկրացած կզակը, ուրկէ մօրուքն իսկ վախով կը բուսնէր, ինչպէս քարի վրայ խոտը, երկու բթամատերէն նեցուկած, կը ցցէր երկինք, անլուր հեշտութեամբ ոլորելով «կրակ ու կախաղան» բառերը, ամէն հրահանգի հաղորդումէն ետք: Ու կ՚ոռնար, կը գալարուէր, կը թնդար անոր աղաղակը.
«Չլսեցինք չըսէք հա՜ ա՜ աաա»:
Հայ գեղերուն մէջ թուրքին դարաւոր արհամարհանքը ա՛լ կանչըցած էր պետական ժահրով: Մոլլաներու սերունդ, յատուկ կրթութեամբ, կը փոխէր կրօնական հին ատելութիւնը ուրիշ, այլամերժ մախանքի: Հին մոլլաները կը յարգէին իրենց գիրքին ոգին ու «ամանի» ինկած մարդոց դէմ արհամարհանք ունէին: Բնաջնջումը արգիլուեցաւ, օգտապաշտ նպատակներով, իսլամին տիրապետած տեղերուն մէջ: Նորը, կանանչ ատելութիւնը, ցեղային խորք ունի: Անիկա պիտի հանգչի Ասիային նուաճումովը:
Անզգոյշ, անգիտակ –որովհետեւ քիչ տուներ կը հասկնային մունետիկին բարբառը– եղան դուռներ, որ բացուեցան: Բայց բռնուեցան անմիջապէս կրակի: Հինգ-տասը զինուոր խուժեցին ներս, դուռները կոտրելէ ետքը: Հրացանները կեցան, համատարած լացի մը մէջ: Ինկո՞ղ: Վիրաւո՞ր: Ատիկա չէին հարցներ: Կիներուն մարմիններուն վրայէն, որոնք վախէն բռնուած, ինկեր էին գետին, զինուորները բռնեցին այրերը, մինչեւ տասնամեայ տղան, կապեցին բռնապինդ ու հանեցին դուրս: Ո՞ւր. խենթեցած, բայց անկարող իրենց պոռչտուքին մէջ` կիները փորձեցին հետեւիլ կապուածներուն ու փռուեցան փողոցին երեսին, ուտելով հրացանին բուները իրենց ստինքներուն վրայ: Նոյն ատեն հեծեալները իրենց երիվարին սմբակներովը լեղապատառ փախցուցին զանոնք ներս իրենց տուներէն:
Այս վայրագութիւնը, առաջին իսկ հերթին, դեռ կռիւէն առաջ, ամլացուց կիներու աւանդական խանդավառութիւնը, որ այնքան օգտակար կ՚ըլլար այրերուն եռանդը հրահրելու, ասպատակային յարձակման ատեն: Տուներէն ներս արգիլուեցաւ պոռչտուքը, քանի որ մաուզէրներու գնդակները վար տուին անսաստող ապակիները: Նոյն ատեն գեղին շատ մը կողմերէն հրացաններու սուլումը տեսարանին կը բերէր անըմբռնելի շփոթութիւն:
Կապուածները քշուեցան գեղին կեդրոնը:
– Պոմպա նետեցի՜ն, պոմպա՜…
Զինուորներուն վրայ ռումբ արձակելու այս հեքիաթը այդ շրջանին ամէնէն անցուկ բանաձեւերէն էր: Այդպէս կը բղաւէր քշող տասնապետը, հրելով զանոնք կռնակներէն, զարնելով անխընայ` ուսերու, կողերու, ոտքերու, հասած կէտին, բուներովը իր մարդոց մաուզէրներուն: Եղան` որ ինկան, վախէ ու հարուածէ, բայց իրենց կռնակին կամ կողին վրայ մոյկերուն ու հրացանի բուներուն ճնշումէն ահաբեկ, ճաթելէ ազատելու համար, հոգինին խածած նետուեցան ոտքի ու վազել առին: Անոնք բոլորն ալ արիւնաթաթախ, լեզունին դուրս` ինկան սօսիին ներքեւ: Այս անգթութիւնը նորութիւնն էր: Ու կու տար գոյն` սա առտուան ու գալիքին: Զինուորը կը մտնէր իր վայրագութեանը մէջ, թարմ ու անդիմամարտ: Մարդկային արիւնը, սկզբնական հեղումին մէջ խորապէս գրգռիչ, շարունակութեան ատեն կը յոգնեցնէ: Բացառիկ արարածներ կը հանդուրժեն այդ սպառող լարումին: Արհեստով մորթողները ջարդերու ատեն փնտռուած տեսակներ են: Այս յոգնութիւնն է, որ կը բացատրէ ջարդուածներուն մէջէն ազատածներուն համեմատութիւնը գեղէ գեղ:
Ո՞վ էր ըսաւ, բան չի կայ:
Կիներն էին, ճմռելով իրենց արցունքները, պատուհանին ետեւէն ծկլելով<ref>Ծնթ. – ծկլել – ծակէ մը դիտել:</ref>ու կը փսփսային.
– Յիսուս Քրիստոս, Յիսուս Քրիստոս:
Ու չէին գիտեր, թէ խաչակնքել ուզելով հանդերձ, իրենց ձեռքերը կը մնային կէս ճամբան, չկրնալով ամբողջացնել խաչանիշ շարժումը:
– Դո՛ւն հասիր, Տիրո՜ւկ…
Եզերական<ref>Եղերական, սրբագրուած՝ Եզերական</ref>տուներու դիտումովը գեղը իմացաւ դուրսէն հասնող նոր բազմութիւններ: Արեւելքէն ու Արեւմուտքէն, մեծ ճամբաներու վրայ մրջիւնի նման մարդե՜ր, պառկած դարերուն<ref>Ծնթ. – դար – հոս՝ զառիվեր / զառիվար [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>:
Դրացի թուրք գեղե՞րը: Ո՜վ գիտէ:
– Կտրտողնե՜րը…
Աղէտաւոր բա՜ռը, զոր հեգեց մեր մանկութիւնը, զգաց մեր պատանութիւնը ու ապրեցաւ, ամբողջ քառորդ մը դար: Զոր չեն հասկնար ուրիշ ժողովուրդներ: Այս անհասկացողութիւնն է, որ կործանեց մեր Դատը:
Ամէն թաղի մուտքին չորս-հինգ զինուոր: Համազգեստը չէր յաջողած մեղմել անոնց արտայայտութեան, անձնական բխումին ընթացիկ գազանութիւնը: Իրենց ֆէսերուն խուլ կրակը կ՚ընէր անոնց երեսամասը տեսակ մը վառարան, աչքերուն փոսիկներէն ծխարձակ ու դիւային: Առա՞նց հրահանգելու, թէ դասովի ելած էին անոնք կատաղութեան բարձրագոյն թափին: Խիստ, լիրբ, վտանգէ ու վախէ հիմնովին հեռու` անոնք նեղուեցան սա ամայութենէն: Ուզածնի՞ն: Անշու՛շտ: Սա զգայութեանց նախավայելքէն, անոնք անդադար կը հրուէին դէպի մօտիկ անցեալը իրենց, երբ դեռ դպրոցական, պատանի, նորագիր զինուորցու, բանակ մտնելէ առաջ, ըրեր էին արիւնին մկրտութիւնը, ջարդելով մեծերու շուքին: Եղան ատ պահերը կրկին, գոց սա տուներէն` բանագիտութեամբ<ref>բանագիտութեամբ – ?</ref>կրկնուած, որոնց մէջ անոնք քալեր էին դէպի փողոտում, գլխատում, բռնաբարում` առաջնորդուած իրենց հօրմէն, իրենց եղբօրմէն կամ առնուազն մոլլայի մը երախաբաց դանակէն: Կը նեղուէի՞ն հիմա, պարապ վատնուած ժամանակէն, թէ կու գար իրենց մտքին այդ օրերու լայն, ազատ արձակութիւնը, երբ ըրեր էին իրենց այցելող մտապատկերներուն իրականութիւնը առանց հաշիւի, հրամանի սպասելու: Լրբութի՜ւնը այդ մարդակերպ անասուններուն, որոնք միզելու պատրուակին տակ իրենց առնանդամները ցոյցի կը հանէին փակ պատուհաններուն ու կը կենային վայրկեանով, համակարգ ու անհամբեր: Այս անհամբերութիւնը զանոնք կը փոխէր, կը հանէր իրենց մարդկեղէն կաղապարէն ու կը վերածէր էակներու սանդուխին մէջ դժուարագիւտ կենդանիի մը: Այն եւրոպացիները, որոնք թուրքերը ներկայացուցին դիտումով ներկուած հոգեմոյնքի մը տակ, պէտք չէ մոռնան անլուր անարգանքը, որով վարձատրուեցան: Լոթիի հայրենակից տղաքը, Կիլիկիոյ մէջ, աւելի ետքը, տեսան ու ապրեցան այս պատկերները: Պատերազմին սանձազերծումը չէր, որ ըրաւ թուրքերը այդքան թուրք: Առաջ կամ վերջը, անորակելի ժպիտով մը որուն մէջ ցեղը կը դնէր ինքզինքը ամբողջ, զինուոր կամ կամաւոր, տան տղայ, թէ կրօնաւոր, անոնք գլուխ պիտի ճօճէին, ճօճեցին իրենց առջեւ գերեվար ու կիսամեռ մարդոց, կեցուցին զանոնք ծոծրակնուն բռնած, դարձուցին գլուխները ետ ու հարցուցին կապարի պէս ձայնով մը, լուրջ, սեւ, կպչուն ու ահաւոր.
– Աղուո՞ր է կնիկդ…
Կը կրկնեմ. այս լրբութիւնը արդիւնքը չէ պատերազմեան հոգեբանութեան մը: Թուրքերը, խաղաղութեան, նոյնիսկ նամազի ուղղուած ատեն չանցուցին իրենց առջեւէն կնոջ մը ստուերը, առանց անոր «խօսք նետելու», իրենց բառովը`հարֆնետելու.
– Աղուո՞ր է կնիկդ…
Ու կ՚ապրէին, ու կը խենթենային ապրիլ օրը, երբ կապուած անոնց էրիկներուն աչքին առջեւ, անոնք բռնաբարեցին մանկամարդ հարսները ու ստիպեցին զանոնք աչքերնին բաց դիմանալու տեսարանին ալ, երբ երկուքով կը փռէին գետին, կապուածը, միւս չորսով կը սրէին դանակները, առանց աճապարանքի ու կը սկսէին քսքսել անոնց բերանները վիզին երկու քովերէն, դանդաղ, հանդարտ, դէպի իրար առաջացող շարժումներով, մինչ երրորդ մը դաշոյնին սայրը քիչ-քիչ կը մխէր, զսպանակաւոր պտուտակի մը նման, ոլորո՛ւն, դէպի խռչակը, մորթէն ետքը, կրճիկները փարատելով ու ոսկորասիւնին առջեւ երկար կանգ առնելով…: Խոր, անհո՛ւն տգեղութիւնը ամէնուն: Կը դառնամ ասոնց վրայ, վասնզի արար-աշխարհ<ref>յաւելում միացման գծիկի</ref>ջարդը կը շփոթէ վայրենութեան մոլուցքի մը հետ ու ոճրագործի անպատասխանատու հոգեբանութիւն մը կը մտաբերէ, երբ թուրքերը երեւակայէ ջարդի մտած…
Անոնք արգիլեցին տունէ տուն խօսքը, ինչպէս արգիլած էին կոչնակին զարկը, առտուան ժամերգութիւնը:
– Ախո՛ռ, ախո՛ռ շինենք պիտի…
Պոռացողն էր մունետիկը. կարճահասակ ու տափաքիթ, երբ կ՚անցնէր ժամուն առջեւէն, անոր թաղային խորհրդարանին տակը կենալով: Վերն էին քահանաները, մօտ դրացիները: Ու կը խորհէր տարիին, երբ թաղին ողոցը գլուխն անցած` քշեր էին էշերը դէպի ժամը հայ գեղի մը, Սվազի խորերը, ու կապած ալ:
Արիւնի, բռնաբարումի, անասնացումի սա բուռն մղումներուն ներքեւ, ահեղօրէն անցեալով յաճախուած այդ մարդիկը ո՞ր հրաշքով կը դիմանային իրենց զգայութեանց բռնութեան, չխուժելու համար անպաշտպան կիներուն վրայ, երբ կը կապէին անոնց այրերը:
– Համբերութի՜ւնը, – կը մռլտային սակայն իրարու: Նորագիր զինուոր, անոնք սաստին տակն էին զինուորական օրէնքներուն: Մարզանքներէն յետոյ, անոնք իրարու երբ կը պատմէին իրենց պատմութեան յաղթանակները, ի՜նչ հեշտանքով կ՚երազէին պարտուած քաղաքներուն, որոնց բնակչութիւնը կը լքուէր զօրականին վայելքին: Պոլի՞սը, զայն գրաւող մեծ թագաւորը ամէնէն զօրաւոր, իրաւ թո՜ւրքն<ref>թո՞ւրքն, սրբագրուած՝ թո՜ւրքն ?</ref>էր այդ պատմութեան:
– Մերն են կիները:
Առանց արտասանելու, այս բառերը կ՚անցնէին աչքէ աչք:
Ուրի՞շ կերպ էր եղած չորս-հինգ տարի առաջուան նախճիրը:<ref>ջնջ. խօսակցական գծիկի եւ բազմակէտի, հետեւող պարբերութենէն առաջ:</ref>
Արեւին աղէկ մը բարձրանալէն ետքն էր, որ յիսուն ձիաւորներու խումբէ մը շրջապատուած, ոսկեզօծ համազգեստով, հազարապետը, նուրբ ու երիտասարդ, անցաւ գեղին մայր փողոցէն դէպի սօսեւոր սրճարանը:
Անոր անմիջապէս շրջապատը կը կազմէին քաղաքային տարազով մարդեր, քիչ մը մաշած դէմքերնին ընել ուզելով խիստ, լուրջ, բայց մնալով սովորական, Պրուսայի խանութներէն նոր զատուած վաճառականի արտայայտութեամբ, ա՛յնքան` որ գեղը խաբուած, շունչ առաւ:
– Առաջնորդը ղրկեր է…
Ինչպէս կը պատահէր հին գուպարներու ատեն, գեղը խաղաղեցնելու համար Պրուսայի Քաղաքական ժողովէն ղրկուած յանձնախումբին ժամանած պահուն:
Կանոնաւոր, անթերի կաղապարուած ֆէսերուն տակ այդ մարդերը անկարող իրենց ձիերը ղեկավարելու, կը թուէին քիչ մը տրտում, իրենց սովորութիւններուն մէջ խանգարուած պաշտօնեաներու սրտնեղութեամբը: Հակառակ անոր, որ անոնց ձիերը կը քալէին մանր, դաշնաւոր` յայտնի վախ մը բռնուած կը պահէր անոնց ճակտի գիծերը, գրեթէ աղարտելով օղիի, հաճոյքի դիւանի աշխատաւորի ա՛լ կազմուած դիմախաղը, ասոր պարզ ու բարի բխումը:
Մանր ու դեղին պեխով, գեղեցկայարդար, բայց վայելչօրէն տիրապետող իր երիվարը, սպան, հազարապե՜տը, կը թուէր ըլլալ տրտում, մեծ ու պայծառ իր ճակատը չյաջողելով կնճռոտել: Աչք ու բխում, ամէ՛ն բան անոր վրայ անսովոր կու գար պատուհաններէն դիտող ողորմելիներուն, որոնք այդ այդ պատկերին տակ տեսեր էին գազանադէմ, հաստ, ճոկանաւոր արարածը, որ մտրակով կը հրահանգէր իր զինուորները:
Երիտասարդ սպան կարծես բռնի կ՚ուզէր մտնել թրքութեանը մէջ իր զինուորներուն, որոնք փողոցներու մուտքին կը քարանային, պաշտօնական բարեւին համար: Անիկա հեռու էր այդ մարդոցմէն, նոյնիսկ բարեւին շարժումովը:
Իջաւ ձիէն, սօսեւոր սրճարանին առջեւ:
Զինքը ընդունեցին, խոր ու երկիւղած յարգանքով, յիսնապետները, Գարագայա Սիւլէյման պէյը, չորս քահանան, ութ-տասը ծերունիները, մեռելի պէս դեղնած, որոնք բռնի հանուած էին իրենց օճախին անկիւնէն ու բերուած, տալու համար սա րոպէին պարտուած քաղաքի հեռաւոր երանգ, ինչպէս կ՚ընէին քաղաքացիները, դարեր առաջ, ափսէի մէջ աղ ու հաց ու բանալի մատուցանելով յաղթական զօրավարին:
Անոր առաջին հրամանը եղաւ, մտիկ ընելէ յետոյ քարտուղարին զեկոյցը, վերցնել արգելքը դուռ, պատուհան բանալու: Անտեսեց անիկա տհաճ զգացումը, որ ծաւալեցաւ հարիւրապետին ու շրջապատ շքախումբի երեսին: Դժգոհանքի այս արտայայտութիւնը անցաւ աչքէ աչք, գլուխները կախելու հարկադրելով եռանդուններուն: Հարիւրապետը վարժութիւնն ունէր այս թուլացումներուն: Զսպումի գործին մէջ այս միջամտութիւնը հոս կը կանխուէր: Օգտուեցաւ պզտիկ ձայնական դադարէ մը ու բանաձեւեց իր առարկութիւնը:
– Ասոնք ապստամբ չեն, – պատասխանեց հազարապետը ու շարունակեց իր կարգադրութիւնները:
– Սողոմին բացած կրա՞կը:
– Ձերն է յանցանքը:
– Ես նոր եկած եմ:
– Ձեր նախորդինը, այն ատեն:
Կարճ այս փոխադարձումը բաւ եղաւ հարիւրապետը զետեղելու համար իր «պնակին» մէջ: Բան մը ստոյգ էր անոր համար, – ինչպէս ամէն տեղ, հոս ալ դէպի վայելք ու յագեցում փաշաները կը դաւէին ցեղին պահանջներուն: Չէր կրնար նրբանալ ու դատել սա մշակի կտորի սխրագործութիւնը իրական գոյնին տակ: Ինչպէս չէին մտածեր զինուորները տարբեր: Տհաճութեան այս վիճակը հասաւ իր լրումին, երբ հազարապետը, ձգելով հաւաքոյթը, քաշուեցաւ անկիւն մը, առանձնակի խօսակցութեան մը քահանային հետ, որ կորաքամակ, ձեռքերը գրեթէ մինչեւ հող կ՚իջեցնէր, անոր բառերը գետին իյնալէ արգիլելու ու վերցնելու մինչեւ իր օծուած գլուխը:
– Թող չվախնան…
Ինչպէս կը կարծէր լսել<ref>ըսել, սրբագրուած՝ լսել</ref>տէր Օհանը, քիչ մը բաց սպասող, խորապէս վիրաւոր իր զանցուելէն, քանի որ իբր աւագերէց իրն էր իրաւունքը հազարապետին հետ սա տեսակցութեան: Ուրախ եղաւ անիկա սակայն: Տագնապին մէջ մեղմացո՞ւմ մը:
Նոյն մունետիկը, այս անգամ կիսաշեշտ, յայտարարեց նոր հրամանը: Քանի մը րոպէ չանցած` ամբոխը թափեր էր դռնառաջները: Զինուորները կը շարունակէին պտտիլ:
Ի զուր տէր Օհանը սպասեց, որ դարմանուի բարձրաստիճան սա թիւրիմացութիւնը ու դարձուի իրեն օրինաւոր, աստուածապարգեւ կոչականը`
– Պաշ փափազ էֆէնտի…
Անիկա բախտաւոր չեղաւ: Ու լալն էր պակաս քաջարի տէրտէրին, որ դանակ դանկի էր եկեր տէր Արսէնին ու անոր պարագաներուն ու կողմնակիցներուն հետ, գլուխին գնովը ափին պահելու կնիքը աւագերէցութեան ու ջախջախած քաղքէն<ref>քաղքենի, սրբագրուած՝ քաղքէն – ?</ref>դարձող տէրտէրին յաւակնութիւնը իր բազուկներով, ինչպէս կարգը յարգող հին-գլուխ աղաներուն նպաստովը: Սպասեց ու կը մտածէր…: Այնքան հզօր է մեր մէջ պատիւին ու նանրութեան խռովքը:
Պիտի չտեսնէր զայն բարձրաստիճան «հիւրը» ու ընկղմէր թուղթերուն զննութեան: Կարդաց արագ, թուականի կարգով, ոստիկանական տեղեկագիրներէն որոնց<ref>որոնց ? անոնց ?</ref>որ անծանօթ էր ինք:
Ձերբակալութիւնները պիտի շարունակուէին:
Խումբ մը զինուոր կը բերէին ջորիները, հսկամարմին, արջու պէս թաւամազ սրունքներով: Անոնց կուրծքին առատութիւնը ու կողերուն ընդարձակ կիսաղեղը կը բացատրէին ուժը, որուն շտեմարանը կը մնային…
– Մաշալլա՜հ …
Գեղացիներն էին, հիացած անասուններուն զօրութեանը վրայ: Չէի՞ն տեսներ, անոնց վրայ Դարբին Թորոսին քով ենթադրուածին նման երկաթէ<ref>երկաթի, սրբագրուած՝ երկաթէ</ref>խողովակներ, հաւանական թնդանօթները թուրքին:
Ու ծանր, ամբողջ երկաթ սայլեր, վրանին գոց, բեռնաւոր երկաթ սնտուկներով, հսկուած` ահադէմ մարդերէ: Թուրքին ուժն էր, որ կը խուժէր, հազարապետին բարի ու գոհունակ աչքերուն առջեւ: Ու կը խուժէր անդիմամարտ:
Տասը տարի առաջ նման խուժում մը փողոց պիտի թափէր մեծն ու պզտիկը, ոչ հիմակուան պէս նկուն ու անխելք: Տասը տարի առաջ, կրակի գիծին պիտի ցցուէին կիները, որոնք այրերէն կանուխ, նոյնիսկ անոնց հեճուկին, կռիւը կ՚ընդունէին երսակները քաշելով իրենց ոտքերէն ու փակցնելով հանդիպած զինեալին: Չեմ պատմեր հոս, հեղ մը նորէն,<ref>յաւելում ստորակէտի</ref>ինչ որ ըրած են անոնք անցեալին մէջ, իրենց ձիերէն առնելով ռէժիի դէտերը ու քթան թակածի պէս թակելով անոնց հաստ ու հուժկու կռնակները: Տասը տարի ետքը (տարիներ` որոնց ընթացքին մեր ժողովուրդը նիւթական իր կորուստէն աւելի հզօր ձեւով մը, զգաց մա՛նաւանդ մաշումը, փտումը իր հոգիին: Կոտրե՞ր էր դարաւոր սիւնը իր խորհուրդին, իր առաքելութեան, որոնք զինքը հազարամեակներու վրայ կանգուն պահեցին ու հասցուցին մեր օրերուն: Յաղթական թուրքերը, այդ տարիներուն, մեզի դարձուցին արդի մեր կրթութեան հետ հիմնովին անհաշտ մեր հին գերութիւնը, անաւարտ անոր տախտակները<ref>ջնջ. ստորակէտ</ref>կրունկի հարուածներու ներքեւ լրացնել մեզ ստիպելով: Եւ ըրին ատիկա փառքով ու հեշտութեամբ, մեզ կործանելէ աւելի` իրենց արիւնախանձ հոգեկան հէնքը նորոգելով), դուռերը բացուէին պիտի, բայց պզտիկներ ձգելու փողոց: Մունետիկին կանչը բաւ չեղաւ զատելու կիները պատուհաններուն ետեւէն, ուր` սառած, անգամ մըն ալ ապրեցան Իննսունվեցի օրերը, երբ հաւաքուած, եկեղեցին, սպասեցին կրա՜կը, սեփական ձեռքերէ, եղով օծուած իրենց մարմիներուն համար, ականջնուն մէջ պողպատ պտուտակը զինուորական շեփորներուն, որոնք, այսօրուան պէս, պոռացեր էին գեղին վերերէն ու կը հեռանային, առանց մտնելու ներս, ով գիտէ յանկարծահաս ի՜նչ կարգադրութեամբը Ամենակալին:
Յեղափոխութիւնը հազիւ հպանցած է այդ գեղերուն, որոնք զայն հասկնալու համար ոչ մէկ պատրաստութիւն ունէին, բացի ցեղային նախատրամադրութիւնը, ռոմանթիք հուրքը, որով անիկա երեւան եկաւ Պոլսոյ մէջ: Զարգացման պակասը, զրկանքին շատ երկարատեւ վարժութիւնը, վերջին դարուն թուրքին արտաքին շրջափոխութիւնը պատճառներ են, որպէսզի բացատրուին կարգ մը ժխտական երեւոյթներ, այդ շրջանակին մէջ ելած լայն ծաւալի: Ատ գեղերուն մէջ, հարուստներու տղաքը –աղքատները եթէ հողին չկապուին, կշիռի կ՚ելլեն, զէնքի կրկէսէն– կը սիրէին պոլսական, 1860ի սահմանադրական խանդավառութենէն ինչ որ մատչելի կրնար ըլլալ անոնց ջիղերուն, – երգը, պոռալը, ինքզինքը ու ցեղը գերգնահատելը, թուրքը նախ կրօնքէն, յետոյ պարտութիւններէն դատելով արհամարհելը, Վարդանն ու Վահանը, Դուրեանի եւ Պէշիկթաշլեանի ողբերգութիւնները ու Հայկ դիւցազնը, Չամչեանները, Նոյեան տապանը ու դրախտը: Անոնց աղաները<ref>տղաները, սրբագրուած՝ աղաները</ref>դեռ կը պահէին ամիրայական օրերէ տարտամ վերջալոյս մը ու կը կառավարէին գեղը` ինչպէս կառավարեր էին Սահմանադրութենէն առաջ, ամիրաները` Պոլսոյ թաղերն ու պատրիարքարանը: Թուրքըտարրն էր անոնց համար. մեր մեղքերէն` մեր գլխուն ճոկան, կարգադրուած Նախախնամութեան անհաս օրէնքներով: Զայն կրելու, գործածելու մէջ ուժէն աւելի իմաստութիւն, ճկունութիւն էր հարկաւոր: Հովն ալ գործի լծելը, անոնց սիրական առածներէն մէկը, փոխաբերաբար կը բացատրէր սպաս դնել յիմար փոթորիկը` հողմաղացի<ref>հողմացի, սրբագրուած՝ հողմաղացի</ref>, առնուազն առագաստի:
… Այնպէս որ, երբ հնչեցին հեռուի ձայները, այդ գեղերն ալ ըրին յիմարութեան, խանդավառութեան, ցեղային հուրքի քանի մը փորձեր, վրիպած բոլորն ալ: Զէնքի, գրոհի իրենց ընդունակութիւնը չէր, որ դաւեց իրենց, այլ` հողը, թրքութեան ծո՜վը, որուն մէջ կղզի ալ չէին կրնար մնալ: «Բորբոքեալ հնոց», հոգինե՛րը, անշուշտ, բայց ջուրերու մէջ: Ու ծռեցին իրենց առագաստները շատ շուտ, հովին ուժէն զահանդուած: Արդէն, տասը կրակի, արիւնի տարի աւելի խոր կ՚ակօսեն իրենք զիրենք, քան պարզ կեանքի հարիւրները: Ժողովուրդները կը հասուննան ցորենին նման, որ վեց-եօթը ամիս թիզ մը իր հասակը կը պարտկէ արի ու չարքաշ, բայց ամսուան մը մէջ հասկ ու հասակ կ՚աւարտէ: Մարդիկ, այդ տագնապին մէջ, հեռու էին օրերէն, երբ ափի ծաւալով կարմրուկ թերթեր, անհաւատալի իրենց խորհուրդովը դող կը ձգէին կարդացողին` ինչպէս անուսին մէջ, կը յուզէին անոնց ընդերքը ու կը բանային դժուար, սրբազան նկատուած զոհաբերութեանց անոնց երակները: Խենթե՞ր, ոճրագործնե՞ր, ատ մարդիկը, ինչպէս կը սիրենք հիմա անուանել, պիղատոսեան փարիսեցիութեամբ մը, աղէտը բեռցնելու նոխազի<ref>նոխազ, սրբագրուած՝ նոխազի</ref>մեր փնտռտուքին մէջ, ստելով մեր իսկ խղճմտանքին: Անոնք` որ պիտի գրեն մեր յեղափոխութեան պատմութիւնը պարտաւոր են կանգ առնել այս հոգեվիճակին դիմաց: Ամէնքս ալ, այսօրուան կարմիրներէն սկսեալ մինչեւ դաւաճան, տաճկըցած մեր արենակիցները, առքին մէջն էինք հնչող ձայներուն: Սոփեստութիւն, անգթութիւն, անասնութիւն է ցեղին մէկ հոգին կոտորակել, «իմաստուն ու յիմար» կոյսերու հեքիաթներ ստեղծել: Ո՛չ մեղք, ոչ ալ ամօթ է ազատութեան երազը: Զայն իրացնելու կե՞րպը: – Հոդ կը փոխուի հարցը: Այս պատմութեան մէկ-երկու գիրքերը պիտի պարզեն մեր Աղէտին շուրջ մեր մտածումի տարբերակները: Իմ գործս է ատոնց բերանով տալ կիսադարեան խմորումի մը սկիզբը, զարգացումի եղերական յանգումը: Անկէ առաջ, փոխադրելով ընթերցողը բռնապետութեան իսկ սիրտը, պարտք կը զգամ ըսելու կանխուած քանի մը դառնութիւններ: Զսպումի գործին անսովոր, մեծատարած անգթութիւնը չէր, որ Ջարդերէն ետքը մեր յեղափոխութիւնը նուիրագործեց, ոչ ալ գիտակցուած վրէժխնդրութեան հոյակապ ուխտ մըն էր, որ մեր ընկրկումէն, կործանումէն երեւան բերաւ տարօրինակ շարանը մեր զոհուողներուն, զանգուածէն առաջ, մարգարէ ու յիմար: Հիմա դիւրին է հայհոյել ատոնց: Ատիկա փաստ է հոգեկան փոքրութեան, մեզի պէս գերի ժողովուրդի մէջ հասկնալի սակայն: Պէտք է տեսնիլ զանոնք, իրենց ատենին ու պայմաններուն մէջ, երբ, զանգուածէն ուրացուած, թշնամիէն ու ցեղակիցներէն կրունկ-կրունկ հետապնդուած, հսկայ ինքնապատրումով մը դիմացան անոնք: Այնքան մեծ էր իրենց երազը, որ չէին զգար շուքին դերը ու չէին հասկնար անկէ դուրս աշխարհը, աշխարհ մը, առնուազն թուրքը: Առքի այս լայնքով, այդ սերունդը կրնայ հաւասար փլանի դրուիլ ռուս անիշխանութեան հետ, անկէ զատուելով ասիական, աւանդութենէ զուրկ ցեղային իր նկարագրովը: Այնպէս որ, եղաւ անիկա ինքզինքը, ուրիշ ժողովուրդ մը, մայր զանգուածին մէջ: Ու հակառակ անհուն յուսախաբութեան` ան չդադրեցաւ հաւատալէ, ուրիշ ամէն բանէ արգիլուած ըլլալուն: Հիմա, այս տողերը քիթ-պոչով կարդացող գոլէճական երիտասարդը, ամերիկեան, յետպատերազմեան իր ջնարակին մէջ պարտկած իր ցեղին խորտուբորտութիւնները, ապահով` իր թանկ գիտութեան ու գլուխին մասին, կապիկի իր անբաղձութեանը մէջ ամրածածուկ, ուս թօթուէ պիտի սա մտածումներուն, պատկերներուն, անոնցմով սեւեռիլ ձգտուած հոգեվիճակին, ու յօրանջուն, խորհելով տուշին, թէնիսին, ֆութպոլին, ժամացոյցէն հալածուելով, ձեռք պիտի նետէ տնտեսական, ատամնաբուժական կամ բժշկական յօդուածի մը նոր-աշխարհեան որեւէ միլիոնատիպմէկեզընէ: Չեմ ցաւիր մեզ չկարդալուն: Բայց կը ցաւիմ իր ցեղը ուրանալուն, մենք` որ այդ ցեղը սիրցնելու դաժան, ապերախտ աշխատանքը մեր անկումին մէջ կը դաւանինք կանգուն միակ փարոսը: Պէյրութի Ամերիկեան Համալսարանին ուսումը արժեցուցած այդ երիտասարդը, որ կրնայ արժէք ունենալ նաեւ իր ուղեղին մէջ, ու դասախօսել մինչեւ իսկ բժշկական համալսարանին մէջ, անիմաստ կենդանի մըն է, մեր իսկ մարմինին վրայ օտար մը, մակաբոյծ մը: Ո՛չ միայն դուրս է անիկա իր ցեղէն, այլեւ դուրս է անոր անցեալէն, մօտիկ անցեալէն: Ու կը հայհոյէ: Ու այսպէս են միւսները, աւելի խոնարհ արարածներ, գէշ-աղէկ ապահովուած իրենց գործին, դիրքին կակուղ հանգիստին մէջ: Ատոնց ինչ փո՜յթը, թէ ինչպէ՛ս ապրեցան անմիջական իր պապերը թուրքէն<ref>թուրքին, սրբագրուած՝ թուրքէն</ref>յարդարուած բռնապետութեան շրջանը: Եթէ ամերիկեան այդ հանդէսներուն քով «Յերեւանէն»<ref>յաւելում չակերտներու</ref>աս ու ան ձեւով հանդէս մըն ալ թղթատէ այդ բժիշկ-դասախօսը, կամ ամերիկեան կրթութիւն իւրացուցած համեստուկ գոլէճականը, այն ատեն աղէտը կատարեալ է: Պիտի լուայ իր խղճմտանքը, մեղադրելով իր ցեղը ու սրբացնելով թուրքերը: Վասնզի յամին շնորհաց 1933ին, նորութիւն է ատիկա: Զո՜ւր են այս տողերը անշուշտ, որոնք նպատակ ունին հաստատել –ոչ թէ տիալեքտիկայով բացատրել–, թէ ինչպէս ազատութեան հարցը մէկէն ի մէկ մեծցաւ, ինքզինքը չճանչնալու չափ ու կարճ միջոցի մէջ հոմանիշ դարձաւ ինքնաջնջումի: Քաղաքականութիւն կամ աւելի հարազատ բառով քաղաքագիտութիւն չէ, որ կ՚ընեմ: Անշուշտ 915ը նոր ու գուցէ աւելորդ փաստ մըն է թուրքերու ուժին: Բայց այդ ուժը ունի իր պարտքին կողմը ուրիշ ալ թուականներ, ամէնէն տխուրը ու մեզի համար պատրանաւորը –<ref>յաւելում գծիկի</ref>878ը: Ուրիշ փաստ է մեր միամիտ ռոմանթիզմին համար 896ը: Բայց դատու՞մ` այս թիւերուն խաչանտառին դիմաց: Կէս դարը պիտի չբաւէ մեր մտքին աչքերէն ազատելու արիւնին դոնդողը, որպէսզի փորձուինք ուղիղ տեսնելու: Այս պատմութեան սա օրերուն,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>մայրաքաղաքին շատ մեծ շրջանի մը մէջ կեանքը եղաւ մնայուն սպասում մը, մենէ վեր յոյսի մը (ո՞ր դարն է, ուր մեր ժողովուրդը տիրակալուած չըլլայ իրմէն վեր յոյսէ մը, զինքը գօտեպնդող ու հազար փորձանքներու պողոտաներէն, մեր օրերուն հասցնող): Թուրքին հետ չափուելու գործը, վերցուած կրկէսէն ու նետուած անծանօթ ապագայի: Գլուխի, առաջաւորի պակասը, լրտեսութեան համատարած ցանցը, հարստանալու, սողալու, իր գդակը ջուրէն չոր հանելու տաղանդը իրար լրացուցին: Աստուծոյ տունէն իսկ իր ժողովուրդին վրայ արիւնի սա փոթորիկը արձակող քահանան դասական մատնիչը չէ 95ի շարժումներուն, ոչ ալ 915ի` իմացապաշտ ջնարակով ազգային ժողովի բեմով ու թերթուկով տարիներ այս ժողովուրդը իր «սոցեալ» ու ժողովրդավար քարոզներովը ռմբակոծող սինլքորքլիքէն կանխախայրիք սրիկայ մը: Ան կը պաշտպանէ՜ր իր գեղը յեղափոխական փորձանքին դէմ ու բարիք կ՚ընէ՜ր, մատնելով: Անոր օրինակը նուազ դեր չունեցաւ ամբոխին ընկրկումին մէջ. մինակ ատ գեղը չէ, որ նկատի ունիմ: Նայուածքը կը տարածուի մեր ժողովուրդին բոլոր խաւերուն: 915ը կարելի չէր` եթէ մեր բարերարնե՜րը քիչ ըլլային քիչ մը: Որքան շատ է մեր ըսելիքը ո՛չ թէ թուրքին, այլ` մեզի մա՛նաւանդ: Ու դառնութեամբ կը դառնամ պատմութեան:
Ոստիկաններ:
Բացիգազային սովորական ուժերէն` ուրիշներ, կիսակազմ, մօտ գեղերու պահեստներէն ափափոյ կանչուած, սանկ ու նանկ համազգեստ մը հազիւ ճարելով ուսերնուն ու նետուած գեղ: Լիրբ, ընտանի, տարօրէն բացսիրտ, այսինքն` մտքէ անցածը ոտքերնուն թքնող, հաւասարելու չափ զօրքին սեւսիրտ<ref>սեւ սիրտ, սրբագրուած՝ սեւսիրտ</ref>, տարերկրեայ ատելութեան: Անոնց առջին` գզիրը:
Թաղէ թաղ: Տունէ տուն:
Հազարապե՞տը:
Անշու՜շտ: Վերցուցած` պաշարումին բարբարոս նկարագիրը, անոր տալու համար պետական հով: Բռնել, ամէն գնով ոճրագործը, ընկերները, մասնակիցները գեղէն: – Բայց միայն անոնք: Ջա՞րդը: Մօտ էր նաւահանգի՜ստը: Ուր ամերիկեան զբօսաշրջիկներ սպասելի էին: Մօտ` Պրուսան, իր հիւպատոսական տժգոյն մարմիններով: Հազարապետը չխօսեցաւ այս ամէնէն իր ստորադասներուն: Բայց բացատրեց պալատին կամքը, որ շահ չունէր արիւնի նոր պատմութիւններէ, ոչ ալ երկիրը, որ կ՚անգիտանար այդ խեղճ գեղերուն հայ ըլլալն անգամ:
Կը զարնէին դուռերը: Կը հանէին մարդերը, պզտիկ յապաղանք մը, ընդդիմութեան մտացածին ուրուաձեւ մը շահագործելով անաղարտ անգթութեամբ, հազարապետին պակսեցնել փորձածը քառակուսուած աւելցնելով, ծեծին տակ փշրելու աստիճան, ցրեխ-ցրեխ, յանդգնողին ոսկորները:
Ձերբակալութիւնները ստացան նոր գնացք:Զապթիէները – այն ատեն այս անունը ունէին ոստիկանները – թուղթով կը ներկայանային: Ո՞վ էր հեղինակը այդ ցուցակներուն: Ու ի՛նչ` վիճակը, որ կը սպասէր բռնուածներուն:
Խելքով, զգուշութեամբ, «քաղաքավարի», սկի՛զբը, ամէն ձերբակալութեան: Այս երանգը, աւելի շե՛շտ` այն տուներուն առջին, ուրկէ երիտասարդ մը կամ իր մէկ արարքովը ուշագրաւ մէկը, անունը հանած էր հանրային ծանօթացման: «Պաշտօնական», «անթերի» հրաւէր մը, ինչպէս պարտ էին ըլլալ բոլորն ալ, հրամանատարին նոր կարգադրութեամբ մը, զանոնք կ՚ուզէր սօսեւոր սրճարանը:
– Հազարապետ փաշան ըսելիք ունի…
Նախադասութի՛ւն, զոր կ՚արտասանէր հազուադէպ փափկութեամբ, կեղծ գորովի անհնարին երանգ մը տարածելով բառերուն վրայ, ձայնէն, դիմախաղէն, մատներու<ref>մատնելու, սրբագրուած՝ մատներու</ref>շարժումէն` անպաշտօն պաշտօնեան «եօթանասնեկ»ի (թուրքերը կ՚ըսեն եօթանասուն գեղէ վռնտուած) սրիկան, հազիւ յաջողելով պարտկել հեգնութիւնը ու կուլ տալ լեզուին վրայ թուրքի պէս<ref>թուրքի պէս ?</ref>այրող կլորիկ հայհոյութիւնը: Եղկ, անկնիք, էգ իր բառերը կը ստեղծէի՞ն բաւարար պատրանք, որպէսզի կանչուողը դառնար ետ ցեղային իր խրտնումէն, արդարացի առհաւութեամբ մը ձեւագրուած խորը անոր հոգիինփլաքներուն, հաւատար բռնի ու իյնար առջեւը ոստիկաններուն:
Պատահածներուն անդրադարձը թաղէ թաղ կ՚եղծուէր պակասով կամ առաւելազանցումով: Բայց ինչո՞ւ կ՚երթային: Կինե՜ր, հեղինակը այս հարցումներուն, որոնք այրերէն արագ կը զգան, բայց ուշ կը մտածեն: Քահանային մուտքը, «առաջաւոր» տուներէ ներս կը նպաստէր ընդհանուր շփոթութեան, այլընդայլոյ դատումներուն: Պաշարումին սկզբնական անակնկալը, գործադրուած խստութիւնները, շատ մը տեղեր բռնութեան մեղմացումը` հազարապետին ժամանումէն յետոյ, նուրբ հեգնութեամբ քողաւոր «մարդավարի»<ref>«մարդավար»ի, սրբագրուած՝ «մարդավարի»</ref>հրաւէրը<ref>հրաւէր, սրբագրուած՝ հրաւէրը</ref>, ընդհանրական գլուխի,<ref>յաւելում ստորակէտի</ref>ծրագրի պակասը, գեղին մեծերէն նախօրօք ճշդուած որոշումներու պակասը պատճառներ էին, որպէսզի փնտռուածները լքուէին պաշտպանութեան իրենց բնազդներէն: Մնաց որ, զինուորի, զապթիէի այս առատութեան, երբ թնդանօ՜թը կեցեր էր սրճարանին դէմօքը –իրականին մէջ ջուրի խողովակ– մթնոլորտը կը բաբախէր խորունկ բաներով: Առաջին զէ՞նքը: Դիւրի՜ն էր պարպելը: Բայց…: Ու այդ «բայց»ը դժբախտաբար շատ ըսինք: Ու տրտմութեամբ անոնք կը զգային իրենց լքումը իրենցմէ: Դառն` բայց բացատրելի զառիթափէ մը անոնք կը փոխադրուէի՞ն դար մը ետ, երբ պարտաւոր էին ամէն կանչող թուրքի դէմ ելլել, ծունկերը գետնին ու գլխամած: Պէտք է խօսիլ այդ օրերէն ալ: Ատոնք ծածկելը մեզ աւելի եղկելի կ՚ընծայէ: Դար մը առաջ այսօրուան 6-7 միլիոննոց Յունաստանը 200. 000նոց որբանոց մը, հիւանդանոց մըն էր, մեզի չափ կործանած, կորակոր ու անփառունակ: Անոնք` որ մեզ լքեցին այսօր, անոնք, բախտի քմահաճոյքով մը ձեռք երկարեցին այդ որբակոյտին: Այսօր Յունաստանը աւելի գեղեցիկ է, քան Անատոլուն:
Կը հաւաքուէին, աւելի աչալուրջ ու նահանջ չներող պատրաստութեամբ անոնք, որ նուիրագործուած անուններ կը կրէին կռիւէ մը, սրտոտ արարքէ մը կամ հին գերդաստանի մը արիւնը, գոնէ մականունը կը տանէին քիչ մը բարձրկեկ: Թուրքը կը պահէ յուշագրութիւնը բոլոր այն մարդոց, որոնք կռիւի մտան, նոյնիսկ իրենց կուշտին, ասպատակներու գրոհին մէջ (իրենց բանակներուն մէջ մեր զինուորներուն քաջագործութիւնը պատճառ չեղա՞ւ, աւելի վերջը, դաւադրօրէն անոնց սպաննուելուն): Որոնք վտանգահար մարդոց օգնութեան փութացին, իրենց անձը նետելով փորձանքի, մտան կրակուած տուներէն ներս, ազատելու պաշարուած մանկիկը կամ այրելու սկսած անդամալո՜յծը, ելան առջեւը կատղած հեղեղներուն ու անոնց երախէն կորզեցին մանկաւոր օրանը, կիսախեղդ ջորին, հալածեցին գայլերն ու արջերը: Գեղը իր արարքները կը փոխադրէ ուրիշ գեղերու, իր բանուորներով: Թուրքերը մեզի պէս միամիտ չեն, երբ հարցը կը դառնայ մարդեր ճանչնալու: Ձերբակալութեանց մէջ տուն տուողն էր վարի գեղին մեծաւորը, անուս` բայց մեծ միջոցներով աղա մը, որ եօթը անգամ կրնար պէյ մկրտուիլ եթէ ուզէր, բայց մնաց զգոյշ: Ան էր, որ պետական մտայնութիւնը որդեգրեց այնքան կանուխ ու հայ գեղին աճումէն ահաբեկ, անոր հողերը գրաւման ենթարկեց Պուլկարիայէն կանչուած գաղթականներով: Դէպի լեռ գեղին տարածումը այսպէս արգիլող խելացի աղան օրը կանցընէր հայ գեղին մէջ ու կը ճանչնար աչքի ինկող տարրերը:
Նոյն խնամքով կանչուեցան բոլոր որսորդները, նշանառու տղաքը, խոշոր գինովները, որոնք հարսնիքը կը թնդացնեն, հարուստներու առատաձեռն զարմերը, խենթուկ ու բացսիրտ, որոնք խմել ու խմցնել գիտեն, ժողովուրդին վրայ որոշ հովով ու հեղինակութեամբ: Դրամով, բազուկով, խօսքով, խրախոյսով հարուստ բոլոր մարդերը, առաջին Ջարդերէն անմասն մնացած` սա շրջաններուն մէջ, դեռ այդ օրերէն անոնք ենթարկած էին ցեղային կասկածին: 915էն շատ առաջ, սա հաւաքումը, խոշոր գիծերով, նախատիպարը կրնայ նկատուիլ միւս այն մեծ եղանակին, որով, վերջին Աղէտին, անոնք հնձեցին մեր ժողովուրդին ընտրանին, նախահոգ հաշիւներով, լայնօրէն դիւրացուա՜ծ, այս կերպ, իրենց էջքին մէջ դէպի բնաջնջման մեծ տարազը: Հազարապետը զուր տեղը Ֆրանսա չէր ըրած: 1871ին Communeին զսպումը կատարող մեթոտները կիրարկելի էին բոլոր զսպումներուն: Ու հազարապետ Մեհմէտ փաշան խորունկ հիացող մըն էր Թիէռին: Այնպէս որ, իր միջամտումը սա տագնապին պատճառ եղաւ բռնուածներու աճումին: Այս երրորդ օրն էր, ու գեղը` թեթեւնալու տեղ զօրքէն ու անոր ճնշումէն, կը թեթեւնար իր երիտասարդներէն: Ձերբակալուածները ա՛լ չէին կապուեր, ծեծուեր, նախատուեր, բայց անընդհատ կ՚աճէին: Անոնք լեցուեցան պարապ սրճարաններու մէջ: Նախապէս բռնի բացուած խանութները, դարբինի<ref>դարբնի, սրբագրուած՝ դարբինի</ref>, պայտարի, համետագործի, որոնք վերածուելու էին առժամեայ բանտի, փակուեցան: Ամէն սրճարանի առջեւ, չորսական զինուոր, արիւնկզակ ու պայթելու չափ ատելախից աչքերով, ուրուացնելով իրենց մերձաւոր նախնիքը, երբ կը մտնէին այս գեղերը, մանչ ու աղջիկ հաւաքելու…: Ամէնն ալ վար էին առած մաուզէրները ու մատներէն` սանտրովի` լարած փամփուշտները: Կասկած չկայ, որ արտօնուած էին, առանց մէկուն սպասելու կամ հարցնելու կրակ բանալ ընդդիմութեան, փախուստի, դուրսէ միջամտումի ամէն փորձի, նոյնիսկ, ներսէն կամ դուրսէն, շարժուածքի, խօսքի, նայուածքի ձեւով: Զինուորներուն զիջո՞ւմ մը այս խստութեանց տեւականացումը<ref>տեւականացում մը, սրբագրուած՝ տեւականացումը</ref>, թէ պետական միջո՜ց: Հազարապետ փաշան թուրք էր` շատ մը բաներ ըլլալէ առաջ: Ան չվերցուց անհասկնալի արգելքը, որով գործեր էին զինուորները, անոնցմէ առաջ` ոստիկանները: Կը պատժուէր ով որ քիչ մը շեշտ կը նայէր զինուորներուն: «Սուինի հարուած մը իրաւունք ունէր պայթեցնելու այդ աչքը, փտած լոլիկի մը պէս»: Այս սպառնալիքին կը հետեւէր թրքական երդումը Աստուծոյ անունով: Արգիլուած էր բերան բանալ, թէկուզ աղերսով: Սուինի ուրիշ հարուած մը կարող էր ատամնաշարը կիսել այդ սրբապիղծին: Ստուգութի՞ւնը այդ սպառնալիքներուն, – վեր կասկածէ: Արգելափակները կը տառապէին աւելի խոր ցաւերէ: Այնպէս որ, մտքէ սրբուեցաւ առաջին խռովքը, որ կ՚արթննայ ամէն անիրաւուածի մէջ, երբ անակնկալ կը նետուի ծակը: Ա՛լ չէին հարցներ պատճառը, որ զիրենք հոդ էր բերեր: Կարծես հաշտուած ըլլային իրենց ճակատագրի սաստին, կամքին` սա ուղղութեամբ: Անոնց մեղքը մեղքն էր իրենց ծնունդին ու կը զգային ատիկա: Հազարապե՞տը: Անշո՛ւշտ: Գերմանական գիրքե՞րը, թէ ցեղին հին արեան գնդիկները անոր կը թելադրէին յարգել զէնքին խուլ հրամայականը, զինուորը պահել այդ հոսումին մէջը, անոր մէջ մշակել ինչ որ խորհուրդն է ուժին ու բռնութեան: «Կալի եզան բերանը չեն կապեր», այսպէս կը խորհի գեղացին: Ու Եւրոպա պտտած, «լուսամիտ», արեւմտացած այդ սպային կիսաժպիտ օծութեանը տակ` դեռ այդ օրերուն, գեղացին նախաճաշակը կ՚առնէր այն միւս դժոխքին, որ բացուեցաւ անոնց ոտքերուն ու աչքերուն, տասնհինգ-քսան տարի ետքը, նոյն այս մարդոցմէն:
Անոնք պահուեցան անօթի: Կային` որ երէկուընէ կը սպասէին ճամբայ հանուելու դէպիգազան: Զաւկի, կնիկի, անօթութեան տէրեր, մեծ մասը այս փակուածներուն: Կը խօսէին կամաց, հազարապետին գալէն ետքը միայն ու կը խօսէին վախով, վասնզի ոստիկաններուն ու զինուորներուն մէջ հասկցողներ չէին պակսեր: Եղան` որ հարցուցին ալ մտովի. «Ո՞վ կը կեցնէր ետ սա մարդերը, որպէսզի չխղդէին զիրենք»: Ու անդրադարձ, կրաւորական սարսափը կ՚առնէր զանոնք իր լուծոյթին մէջ ու կ՚ընէր դոնդող:
Որքա՞ն էր տեւելու այս հաւաքումը`
-Մինչեւ որ բռնուի Սողոմենց տղան:
-Մէկ հոգո՜ւ համար:
– Թուրքերը վերմակը կ՚այրեն մէկ լուի համար:
– Հայե՞րը:
– Վերմակ չունին, որ այրեն:
Կը մենախօսէին, կը զուգախօսէին, բայց բառը բեռ էր: Անոնց միտքը կը զարմանար կապին, որ կը ձգուէր իրենց ու լեռները հիմա ազատ կոխկռտող ասպատակին, [ասպատակ]ներուն<ref>յաւելում բառի մասի՝ ասպատակ</ref>միջեւ: …
Կէսօրուան մօտ, հազարապետը, գրեթէ շէն, ելաւ աթոռէն, աչք մը նետելու<ref>ջնջ. ստորակէտ</ref>զանազան տեղեր թխմուած մարդոց: Խուլ սարսուռ մը անցաւ անոր վրայէն ու եղաւ դեղին: Անոր ընկերացող պաշտօնեան, ան ալ ժպտադէմ, երբեք թուրք, ձեռքին թուղթ մը, բաներ մը կարդաց անոր ականջին: Մտիկ կ՚ընէր ու կարելի էր սահիլը կարդալ թիւերուն` անոր դէմքին վրայէն:
– Առջի՞ օր:
Լսելի` բայց թաքնիմաստ: Հազարապետը կը թուէր մտածել ու հեռուն նայիլ: Անոր մատները ելան անգիտակից համրանքի: Ինչո՞ւ:
– Քսա՛ն:
– Քսա՜ն:
Պատասխանը թիւն էր «երեւելիներուն»: Ղրկուածգազա: Ամէնէն «իւղոտ» կարաւանը: Ամսականի երես չտեսած պաշտօնեան կը խորհէ՞ր անոնց կռնակէն հանուելիք եղին:
– Երէ՞կ:
– Քառասուն:
Մտածումը, որոշ, հեռացուց անոր դէմքը երեսներէն: Անիկա գացած էր գիւղաքաղաք: Հոս ըլլալէ առաջ քննած էր պալատը, անոր ածխացած սենեակները, ու բանտային երկու նկուղները:
– Այսօ՞ր:
– Վաթսուն:
Տեղ պէտք էր ատոնց:
– Շա՛տ է:
Ու ձեռքը վար իջաւ, արգելիչ ու կարճ:
Կ՚արգիլէ՞ր շարունակութիւնը: Բայց չէր գիտեր, թէ անիկա կը կրկնէր իր պապերուն շարժումը, որով, քանի մը դար առաջ, յաղթական զօրավարները դադար կու տային կրօնափոխութեան կամ ջարդին, ո՛չ հիմակ պնդածնուն նման մարդկային զգացումներէ թելադիր, այլ` պարզ այն մտահոգութեամբ, որ դեռ ի զօրու է կարգ մը որսաստաններու մէջ, – բնաջինջ չընել: Թուրքերը պէտք ունէին քրիստոնեայ նախիրին: Ամէն թուրք, բնազդական իմաստութեան մը, հաղորդ է ցեղային այս պատգամին:
Անիկա դարձաւ քննութեան դիւանին: Խօսեցաւ կամաց հարիւրապետին: Սեղանէն առաւ թուղթեր, թիւի ցուցակներ: Յօնքերովը զատեց չորս մարդ, որոնցմէ մէկը` դաւաճան քահանան ու բացուեցաւ ժամուն կողմը: Իր անցքին` պզտիկներ, կիներ, լալէն ու վախով:
Անոր աթոռը գրաւեց Գարագայա Սիւլէյման պէյը, կամաւոր հարիւրապետ: Սիրտին տեղը` «սեւ քար», զինուորական:
Գրեթէ պղնձագոյն –թուրք զինուորականութիւնը առաջին հաւաքածոն է բազմապիսակ քաղաքակրթութեանց, որոնք այդ ժողովուրդին հոգին չեն կրցած կերտել տակաւին–, եգիպտականի մօտ թխութեամբ մը` այդ հարիւրապետը մէկն էր այն յաճախադէպ տիպարներէն, զոր թուրքերը կ՚ախորժին գործածել ժանտարմըրիի զօրաթեւերուն մէջ, այլացեղ մարզերու դժուարութեանց համար: Բանակին մէջ ատոնց խստութիւնը, անգթութիւնը մշտական վտանգ է անոնց անձին: Բացառութի՜ւն, Գարագայա Սիւլէյման պէյը, կոշտ, քռթած, տարօրէն դաժան, բայց նոյնքան ալ ընդունակ այն դերին, որ քաղաքային ըմբոստութիւններու ատեն երբեմն այնքան կարեւորութիւն կը ստանայ: Զինուորական բացսրտութիւնը, կեղծիքէ դուրս արձակութիւնը անոր մէջ, փոխանակուած էին անհաղորդ ու հզօր նեղութեան մը, հոգիէ ու նայուածքէ, ձիգ` բերանէն, ճակտէն, քսակէն ու սիրտէն: Բանակին մնայուն ապրանքը չըլլալուն, պէտքի բերումով աստանդական` անիկա չունէր պարզ մարդոց հոգեկան գոյնը, զոր կը ճարեն մեր օրերը, բայց կը ճարեն դիմացող դաշտանկարներու, երկնանկարներու, գիւղանկարներու, հաւաքական երանգապնակէն: Զուր տեղը չէ, որ ժողովուրդ մը զաւակն է կ՚ըսեն իր հողին: Տարի մը` հոս, ուրիշ մը` հոն, առաջին երիտասարդութենէն սկսեալ` անիկա գաղթային աշխարհ մը ունէր հոգիին, վաչկատուն ու խուսափուկ, ուր իր օրերը մուխի բռնուած միսի կտորներու նման ինկած էին զատ-զատ, անհուն գերեզմանի մը վերածելով ինչ որ ուրիշներու ուղեղին տակ ապրումը, աճումը կը պիտակէ: Կ՚ատէր իր մեծերը, տարիքի մէջ անոնց մատաղութիւնը մանաւանդ, որ, անոր կարծիքով, միակ ազդակն էր անոնց արժէքի ելքին, ու շնո՜րհը անոնց դէմքին, վարդերանգ ու մշտաթարմ, զոր կ՚ընդունէր իբր անոնց գերագոյն ձիրքը, մատաղատի` այդպէս բարձր աստիճաններ գրաւելու: Նախանձը պղնձակուռ չորութեան տախտակ մը ըրեր էր անոր հոգեդաշտը, առանց գիծի, ալքի, կարկառի, – փոքր` բայց անհրաժեշտ խայտուտներ<ref>խայտուտ ? խայտուց ?</ref>, որոնց վրայ կ՚աճին, կոկոն կու տան մարդկեղէն զգացումներ, հօր, մօր, զաւկի, ընկերոջ երակներէն: Հասկնալի էր, որ ատէր մա՛նաւանդ քրիստոնեան, այդ շրջանին` դասական հոծութեամբ, կրօնական ատելութեան` բիրտ ու աւանդական` կրկէսէն, որով Հայկական Հարցը գունաւորուած, մատուցուեցաւ դէպի հասկացողութիւնը ամբոխներուն, ու ատէր հայը հոգեկան այն դաժան, հեշտ` բայց քիչ մը արժեզրկող անհանգստութեան համար, որ կը խռովէր անոր խորապէս մոլեռանդ խղճմտանքը, ջարդերով ստեղծուած տենդին ու գրգիռին ընդմէջէն: Զայն կը ջղայնացնէր չթափուած արիւնը, բայց կը տխրեցնէր թափուածը: Ու անոր հաւատքը մարգարէական գիրքին պատգամը դժուար կը տեղաւորէր անոր սիրտին մէջ, քանի որ մեղք էր անհաւատին գոյութիւնը այս արեւին տակ: Ու անհաւատը մէկ կտոր էր իրեն նման, անշուշտ: Հարեւանցի ու արագ, զօրանոցային այս հոգեբանութիւնը զինքը կը հանէր արժէքի, ըմբոստական գործողութեանց պարունակէն, ուր անոր սքողուած, զուսպ վայրագութիւնը, կոտրելու, կտրելու, բայց այդ արարքները հիմնովին պարտկելու փոյթը, զոհերը ոչնչացնելու, հետքերը մաքրելու վճռական հետապնդումը զինքը կ՚ընէին առաքինի, տաղանդաւոր, հայրենասէր զինուորական:
Քսան տարիէ ի վեր, կը ծառայէր փատիշահին, ասպարէզ մտած խորհրդաւոր պարագաներու տակ, իբր կամաւոր, քանի որ միամօր զաւկի իր հանգամանքը զինքը զերծ կ՚ընէր այդ ծառայութենէն: Քստմնելի ոճիր մը, չհաստատուած` բայց չհերքուած ալ, որ կը տարբերէր ընթացիկ պատահարներէն անլուր մանրամասնութիւններով, քանի մը ամսուան համար բանտ ձգեց զինքը: Քսան տարեկան էր անիկա այդ օրերուն, կ՚ամբաստանուէր խողխողած ըլլալուն իր մայրացուն, որուն մեծ կտորը գլուխն էր թողուած, քաղաքիկէն հեռու, աղիւսի փուռի մը առջեւ, մսագործի դանակով, որ մանրեր էր խեղճ կինը, տարօրէն երիտասարդ, գեղանի, ու կը մնար գանկին մէջ մխուած: Ոճիրը վերագրուեցաւ անշուշտ շատ մարդերու` ինչպէս պատճառներու: Զոհին մայրը, անզօր ու ծեր, տուաւ անունը Սիւլէյման պէյին, բայց չտուաւ փաստ, այսինքն` այդ փաստերը ուժի հանող, ամէն փաստերը արժէքի տանող անհրաժեշտ կաշառքը չունենալուն: Ու Սիւլէյման պէյին հայրը, ինքն ալ պէյ ու աւելի արդար, ազատեց իր մէկ հատիկ զաւակը, խղճմտանքը մորթելով ու մեռաւ սիրտին ցաւէն: Յիսունէն վեր այս մարդուն քսանամենի կինը` յանցաւո՞ր: Ի՜նչ խեղճ են մեր բառերը, երբ կը յաւակնին խղճմտանքի տուիքներ տարազել:
Մեր գործը չէ մարդոց բոլորին ալ պատռել թաղանթը իրենց հոգիին: Ինչ որ ալ ըլլան վերագրումները, ստոյգը ան էր, որ անիկա չկրցաւ մնալ իր ծննդավայրը ու մտաւ բանակ: Անոր փափաքն էր ծառայել ամէնէն դառն մարզերուն: Բարձրացո՞ւմ, հեռանկար նպատակնե՞ր: Ո՛վ գիտէ: Եղաւ անիկա Եմէն, ամէն հաւատացեալի նման, քաւութեան պարտքէ՞ն, թէ արեան ծարաւէն հալածական: Տարիներ, մոլեռանդ ու թուրք` անիկա խղդեց, աւազի մէջ ողջ-ողջ թաղելով ապստամբները, որոնք կը հաւատային երդումին ու կ՚ըլլային անձնատուր, խաբուած անոր խարդախ շնորհներէն: Եղած էր Սասուն, քաջութեամբ ու սարսռագին հեշտանքով կարապետելով իր զինուորները դէպի «նապաստակ» ատ լեռնականները, որոնք հաց կտրելու դանակ միայն գիտէին գործածել ու լեռներու ապառաժներով կռիւ կ՚ընէին: Կրետէ, մորթազերծ ընելով թուխ աղջիկները, զանոնք օրերով յանձնելէ ետքը իր մարդոցը լլկումին: Յունաստան, պատերազմի մէջ ցոյց տալով տաղանդաւոր յանդգնութիւն ու աղալով գեղերը, կալի վերածելով անոնց բարի շրջանակները, երբ իյնային բանակի ճամբուն: Եղաւ անիկա<ref>ասիկա, սրբագրուած՝ անիկա</ref>բոլոր անբաղձալի վայրերը, որոնցմէ այնքան խնամքով կը զգուշանան պոլսական գիծէ քաջարի սպաները: Անոր ոսկեդա՜րը: Հայկական սարսափները: Բայց ո՜ր մէկունը: Տէ՜ր: Անոր բնածին չորութիւնը<ref>ջնջ. միջակէտ</ref>յաջորդական այս կրակներուն մէջ զարգացաւ ու քարացաւ: Ապառա՛ժ` ան աշխարհը, որով կը մխիթարուին ուրիշները, երբ, արդէն դառն, սղոցուն վիշտին դէմ, որ կեանքինն է, պահուըտիլ կը փորձեն ու կը պաշտպանուին դալար բաներէ, – սիրտէ ու սէրէ, գուրգուրանքէ ու քաղցրութենէ, զգացումներ ասոնք, բայց երբեմն բաւական` մեղմելու ողբերգութիւնը ապրելուն: Ու կրացած էր անոր մէջ աւի՜շը անոր հոգիին, որմէ երանգ ու տարողութիւն կ՚առնեն մեր զգացումները: Իր անգթութիւնը, այնքան դաժան, զարկած, խարանած էր անոր ամբողջ շէնքը: Հակառակ չորս-հինգ անգամ վիրաւոր, պղինձ, արծաթ, ոսկի շքանշաններով պսակաւոր ու տարիքէն ալ կոխուած ըլլալուն` կը մնար, պիտի մնար հարիւրապետ, ինչպէս նախասահմանած էին զինքը, իր ծաղկահար մորթը ու աննշան, խեղճ, մռայլ մարդու վերնադրուագ կնիքը: Եկեր, ծառայեր, անցեր, բարձրացեր էին ան միւսնե՜րը, գեղադէմ տղաք, ինչպէս սա հազարապետը, որոնք իրենց քոյրերը կամ սեփական մարմինները գործածեր էին իբր պատուանդան իրենց ելքին ու գոյաւորեր անոր մէջ անդարման կեղը նախանձի անորակելի այն զգայնութեան, որով ուրիշներու յաջողութիւնը մեզի կը ներկայանայ, ինչպէս մեր միսին մէջ տեղաւորուած ասեղներու կծիկ մը, մշտախայթ ու անզիջող: Իր վրիպանքը անիկա փոխարինել կը կարծէր անշեղ իր խստութեամբը հանդէպ ստորադասներու: Մեթոտիք, իր հասկցած ձեւովը, այսինքն` գործնական աշխատաւոր, անիկա խուլ ուրախութեամբ մը կը յանձնէր ինքզինքը ցեղին առհաւական բնազդներուն, ըլլալու համար հարազատ զաւակը «վաչկատուն աշիրէթէ մը աշխարհակալ ազգ մը ստեղծողներուն», որոնք առանց Եւրոպա տեսած ըլլալու, նախնական գործիքով մը –կացինն էր ատիկա– գրաւած էին կէսը աշխարհի երեք մասերուն, միշտ բազուկով, միշտ ոտքով, երբեք ուղեղով: Անիկա հպարտ էր իր յաջողութեանց տախտակներովը, ինչպէս եղան<ref>եղաւ, սրբագրուած՝ եղան</ref>Մեծ սպանդի պահուն ու ետքը անկէ, իրենց թրքութիւնը հարազատօրէն վերագտնող աւելի ականաւոր զաւակները իր ցեղին, որոնք Եւրոպան վտարեցին իրենց հողերէն, ինչպէս խղճմտանքէն,<ref>յաւելում ստորակէտի</ref>ու վարուեցան մեզի հետ երկու-երեք դար առաջուան քաղաքականութեամբ: Այս ամէնը` ներսէն, վասնզի թրքութիւնը բացառիկ վիճակ մըն է, բացառիկ պայմաններու կարօտ, իր աճումին լիութիւնը գտնելու: Կեանքի սովորական ընթացքին, անիկա, միշտ թրքութիւնը, եթէ յիմար մոլեռանդութիւն մը չէ, զանգուածին խղճմտանքներէն եռացող, պետական ու դիւանական կազմածէն սողոսկուն ու նենգ կեղծիք մըն է, խորապէս արեւելեան, չըսելու համար բիւզանդական: Գարագայա Սիւլէյման պէյը խուլ ու անկարող այդ իմաստութիւնը –խորհիլ, որ մարդիկ իրարու քով ապրեցան աւելի քան հարիւր տարի, ամէն օր իրար խաբելով– կը վայլեցնէ՞ր, երբ փոխադրելով իր արհամարհանքը հպատակներէն իր ցեղակիցներուն վրայ, անոնց մէջ հոտն առնելով ոչ-հարազատ տարրին, որ Եւրոպան է հոս, սխալ, կապկուած Եւրոպա մը, կարգապահօրէն, կրաւոր ու անզիջող վերապահութեամբ մը, անգոյ իր հմայքը կը ջանար զգալի ընել սա նորելուկ դպրոցականներուն. սպա՜յ` գուցէ իրենց մօր արգանդէն, ով գիտէ ի՜նչ շքանշանուած, ականակուռ սերմէ ինկած հոն ու քսանի մէջ ոտք դրած այն աստիճաններուն, ուր իրենպէսները չունէին հասնելիք: Այս վրիպանքը` թունաւորա՛ծ անոր ասպարէզը, օգտակար էր եղած, անոր հոգիին մէջ կայաւորելով<ref>կայաւորելով [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>մշտական անգթութիւնը, որ կը հաշտուէր անոր մականունին ու զայն արձակ մէյտանի հանած ատենը կ՚ափսոսար երեք հարիւր տարի առաջ աշխարհ չգալուն ու… սուլթան չգալուն: Անոր այդ ցաւը ցաւն էր, է եղե՜ր բոլոր թուրքերուն, սկսած` Օսմանի ուղղակի արիւնէն սերածներէն մինչեւ գնչուի սերմէ սատրազամութիւն բարձրացող նոր նախարարները, որոնք, առանց սուլթան ծնած ըլլալու` տաղանդը ունեցան անոնցմէ մեծ գործելու եւ մաքրեցին իրենց երկիրը օձերէն ու ապերախտներէն: Ողբ չէ, որ կ՚ընեմ: Յիսուն տարին պիտի բաւէ, որպէսզի թուրքերը զգան, թէ ի՛նչ կ՚արժեն մինակնին: …Գարագայա Սիւլէյման պէյը, չարքաշ, դէպի ցամաքութիւն, ժուժկալութիւն հակած չորութեամբ մը, հոգիէն` ինչպէս մարմինէն, վստահութիւն ներշնչող զինուորական մըն էր զօրականներուն, որոնք քաղքենի պէյերն ու փաշաները առանց ճարպի փաթաթին չէին ըմբռներ, անշուշտ այդ իւղի խաւին մէջ դնելով պաշտօնական ամբողջ կողոպուտը, որ զինուորէն կը գողցուէր, արդար, անհերքելի տրամաբանութեամբ մը: Թեթեւ իր մարմինը զինքը կ՚ընէր ընդունակ լեռնային արշաւներու, դժուար[ա]մատոյց<ref>դժուար մատոյց, սրբագրուած՝ դժուարամատոյց</ref>դիրքերու ու գիտէր խանդավառել իր մարդերը, անձին օրինակովը, անվախ մագլելով, ամէնէն առաջ, անմատչելի նկատուած –զինուորը ամէնէն դիւրին բաները առաջին բխումով կը դատէ անկարելի– գագաթները, ըմբոստներու բոյները, անդադրում, աննուաճ հետապնդումով մը, բռնադատելով ապստամբները, շունչ չտալով անոնց հացի կամ քունի համար, որպէսզի ստիպուին ընդունիլ յուսահատ կռիւը: Հոգեբան էր այս անուս սպան ու եղած էր ատիկա, փորձառաբար: Ապստամբը, անվախ ու հարիւր անգամ աւելի արժող պարզ ճակատի մէջ, կը տառապի կամքի, կորովի մթերքէ, երբ կռիւը երկարաձգուի: Անիկա պիտի փախչի կեանքին ահովը ու պիտի փախչի հանգչելու համար, վասնզի անոր ջիղերը յոգնած են, քան անոր քարէ մարմինը: Ո՛վ որ զանոնք հետապնդած ատեն կը կիրարկէ այս օրէնքը, այսինքն` զանոնք կը յոգնեցնէ, երկարելով ճակատումը, հետն ունի յաջողութիւնը: Ասպատակը արդէն բեռ իր կեանքը պիտի ջանայ սուղ ծախել, բայց ծախել ի վերջոյ: Ատկէ զատ հալածողները իրենց հետ ունին ուրիշ պայմաններ: Սիւլէյման պէյը գօտեւորուած էր հզօր զգացումովը իր ուժին, – պետութեան, բանակին հսկայ նպաստը, որմէ կը ջախջախուին, անվրէպ, երկար մարտնչումներէ յետոյ,<ref>յաւելում ստորակէտի</ref>աշխարհի բոլոր հորդաները եւ կը ձգուին իրենց բախտին: Պիտի վարէրքոմիթաճիին –Սողոմը մկրտուած էր արդէն– ձերբակալութիւնը համաձայն իր մեթոտներուն, որոնց արդիւնքը եղած էր այնքան փառաւոր իր պաշտօնակալած գրոհներուն մէջ, արագ, կտրուկ, անողոք, կրակի ու արիւնի մէջ մաքրելով ըմբոստութիւնը, պանծացնելով, իր յաջողակ խեղումով<ref>խեղդումով, սրբագրուած՝ խեղումով</ref>, առաձիգ իմաստը պետական ճշմարտութիւն որակուած բանին, օսմանցիներուն քաջակորով փառքը, արդարութիւնը, ահն ու պատկառանքը, կարճ`մէրտութիւնը, զոր չեն հասկնար անհաւատները, թուրքերուն պատմութեան անծանօթ ըլլալնուն: Այս ամէնուն մէջ իր վատնած եռանդը փաստ մըն էր անոր իմացական տուրքերուն նուազութեան: Վասնզի շատ ուշ պիտի հասկնար տարրական օրէնքը, որ կ՚իշխէ մարդոց յարաբերութեանց: Պիտի յաջողին ոչ թէ շատ աշխատողները, սրտով աշխատողները, այլ ատիկա ընել ձեւացողները, այլ ուրիշներու աշխատանքը տաղանդով շահագործողները: Անոր եռանդին առատութիւնն էր պատճառ անոր վրիպանքին, քանի որ կարողութիւնը, արժանիքը քիչ անգամ մեզ կը տանին պատիւի: Ու հակառակ անոր, որ ռոմանթիզմի, անձնական քաջութեան խորապէս սիրահար վեհապետ մը ունէր, անիկա չհասաւ մինչեւ անոր ուշադրութիւնը, վասնզի իր արարքները կը ներկայացուէին փատիշահին միշտ իր պետերուն թուղթերովը, որոնք գործած կ՚ըլլային դիւցազնավայել այդ մարտնչումները ու կ՚արժանանային շքանշանի<ref>շքանշան, սրբագրուած՝ շքանշանի</ref>ուիհսանի [82]: Ու անոր անգթութիւնը մեկնուեցաւ իբր տգէտ, մոլեռանդ, վնասակար առաքինութիւն, քանի որ ճկունութիւնը`իտարէի մասլահաթը պետական գերագոյն պատգամը հռչակուեցաւ: Հելլէնական պատերազմին մէջ հակառակ իր հերոսական քաջութեան, հին թուրքերու վայել արարքներուն, իր նախճիրներուն հեքիաթովը ծանրաբեռն` անիկա չունեցաւ ցանկալի բարձրացումը, գոնէ հազարապետութեան մինչեւ` գոնէթապուրի մը հրամանատարութիւնը, ի՛նք` որ իր վաշտովը ճակատամարտ էր շահած: Զինուորական կրթութիւնը, առանց պատերազմով մը հրազինուած ըլլալու, տխուր, մաշող ժանգ մըն է, որ մեր կարողութիւնները կը բթացնէ, ու մեզ կ՚ընէ տխուր, մեր ձանձրոյթին մէջ խորասոյզ: Անիկա հանդուրժեր էր լքումը ու չտուաւ իր հրաժարականը բանակէն, ընելիք ուրիշ բան չունենալուն: Չէր կարգուած, վասնզի իր գործին բերումով անդադար կը շփուէր սեռին: Չէր սորված արհեստ, վասնզի իր հայրը, հողատէր, մեռած ատենը, անիծեր էր հողը, առանց պատճառը մատչելի ընելու անոր խղճմտանքին: Դեղնախտ ու տկարութիւն, յայտնուած պատերազմէն ետքը, աստիճանական յառաջացումով զինքը առաջնորդեցին Պրուսա, Ջերմուկները: Հոն էր ան, գերման սպաներուն հետեւելու, նմանելու խուլ փառասիրութեամբ: Եղանակի բուժո՜ւմ մը, ինչպէս կարդացեր թէ լսեր էր իր շատ-քիչ պարապուրդներուն մէջ: Կրակին լուրը,քոմիթաճիներուն շշուկները ելեկտրացուցին զինքը: Կամաւո՛ր, ներկայացաւ, զսպումի կամ ձերբակալման գործը ստանձնելով այնքան սրտեռանդն, որ իր հիւանդութիւնը հերքուած էր կարծես: Զինքը ղրկեցինգազա: Լուսաբանուած` կացութեան մասին, շունչը կ՚առնէր գեղ: Անիկա, հազիւ պաշտօնին գլուխը, զգաց իր դիմումին անպատեհութիւնները, վասնզի չէր խորհած Պոլսոյ մօտիկութեան: Գուշակեց այն իրարանցումը, զոր ստեղծելու էր այս «փայլուն» բայց «անվտանգ» խաղարկութիւնը այս կողմի բոլորովին սատկածկեավուրներուն դէմ, գրգռելով պալատին մէջ իրենց տաղանդը արժեւորելու անհամբեր սպաներուն երջանիկ փառասիրութիւնը: «Բոյծի» դրուած այս զինուորականները իրենց եղերը հալելու համար ալ այս «զբօսապտոյտները» իրարմէ կը յափշտակէին, վեհապետին առջեւ ապագայ շնորհներու իբր գրաւական: Անիկագազան հասնելուն արդէն գտած էր վեհապետէն կարգադրուած, լիազօր քննիչներ: Կը սպասուէր հազարապետ Սիւրէյեա փաշան: Պալատին այս իրարանցումը անիկա դատեց «գործ ստեղծելու» այն ատեն տիրող հոգեբանութեամբ: Ու դատեց աւելին ալ: «Գործ ստեղծելը» իմաստ ու պետական արդարացում մը ունէր, երբ իբր գետին կ՚ընտրուէին Արեւելեան Նահանգները, ուրկէ որեւէ ձեւով պակսող ամէն հայ նպաստ մըն էր պետութեան կողմէ վարուած քաղաքականութեան: Հո՞ս: Պրուսան դուռն էր Պոլսոյ: Զբօսաշրջիկները` անպակաս: Լրտեսները` առատ: Ջարդ` անկարելի: Այն ատե՞ն: Չէր կրնար ընկրկիլ սակայն: Պիտի թողուր, որ գործեն այդ քննիչները, «փափաքնին առնեն», յոգնին ու զզուին, ինչպէս իր երկար փորձառութիւնները սորվեցուցեր էին իրեն: Այս էր պատճառը, որ չէր միջամտած հազարապետին ժամանումէն ասդին: Անիկա աչքերը սեւեռեց իր մոյկին քիթին, առանց կարծիքի ու առանց խօսքի, սպասեց, որ դէպքերը առնեն իրմէ նախագուշակուած գնացք: Գահակալութեան հանդէսներուն կամ Ռամազանի գիշերներուն միայն թնդանօթի ձայն առած այդ պալատական փաշաները կնիկի սիրտ ու մարմին ունենալնուն չափ, տկար ու վախկոտ էին կրակին առջեւ:
Հազարապետին անհետացումէն յետոյ, անցաւ անիկա կրկին իր գործին: Անոր երեւումը զինուորները նորէն խանդավառեց: Անոնք կը ճանչնային մարդը, որ «իրենցմէ» էր:
Անոր առջեւ բերին 14-15 տարեկան աղջիկ մը, Սողոմին քոյրը, բանտարկուած կրակին իսկ օրէն: Այս հարցաքննութիւնը, տարօրէն նուրբ ու թշուառ աղջկան, երրորդ անգամն էր տեղի կ՚ունենար այսպէս հրապարակաւ: Կ՚ընէին այսպէս, աղջիկը վախցնելու դիտումէն աւելի, վայելելու անոր յամառ սարսափը: Կը պահուէր հսկողութեան տակ, կարգադրութեամբը ժանտարմաներու հարիւրապետին, որ իր հոգեբանական հմտութիւնը կ՚ապացուցանէր, կոխելով քրոջը պուկին: Չէ՞ որ նոյն լարէն փրթեր էին քոյրն ու եղբայրը: Ասպատակներուն հետքը գտնելու ամէնէն պարզ ու բնական ճամբան: Աղջիկը տասնապետներու հրահանգով չէր հանուած առաւօտեան քննութեան, վասնզի զինուորները տարբեր դատաստան չունէին պալատական փաշաներուն վրայ: Անոր հեռացումը, հարցաքննութեան մարզէն, անոնք յիմար եղան մեկնում ընդունելու: Յիմա՞ր: Չէին անշուշտ, քանի որ հազարապետները տարին հեղ մը կ՚երեւային զինուորին: Ու կ՚երեւային բարեւ առնելու: Ամէն հազարապետ, քաղաքներու մէջ իր ոսկեզօծ համազգեստը փառքով պտտցնելու փառաւոր պաշտօնը կատարելով ծառայած կ՚ըլլայ իր հայրենիքին: Ի՞նչ էր անոր գործը սա աղտոտ գեղին մէջ: Պետէն այս կասկածէն դուրս տեսակ մը համ ալ կար կապուած աղջիկը չարչարող տեսարանին մէջ:
Տժգոյն, քանի որ երկու գիշեր կար չէր քնացեր բնաւ, վախէն, յոգնութենէն ու խոշտանգումէն: Քալելու տեղ, կը դանդաղէր, ջանալով խոր-խոր բանալ աչուըները, նման մէկու մը, որ ծանօթ մը, նպաստ մը, կռթնելիք տեղ մը կը փնտռէ: Ո՛չ պաղատող, ոչ ալ վախէն տգեղցած անոր արտայայտութիւնը, զուսպ ու նուրբ անոր դէմքին վրայ, անպատմելի բան էր այդ պահուն: Կապուած էին անոր ձեռքերը, վասնզի օր մը առաջ, համարձակեր էր բռնել ոստիկանի մը մտրակը ու այդ լրբութեան համար ծեծուած` նուաղ իյնալու աստիճան: Ձերբակալութեանց սկսած րոպէին, այս խստութիւնը, գործադրուած անտիական աղջկան մը, դաս մըն էր արդա՜ր, գերմանական, որ ապահովութեան տակ կ՚առնէր զինուորին կեանքը սա փողոցամէջ ճակատամարտներո՜ւն ընթացքին:
Անիկա կը թուէր ծեր, թոռմած, ու դիմագիծերուն զգայուն նրբութեանը հակառակ, մարած` ներսէն, վարէն, «հոգուն սեղանէն», այնքան իր շարժելու անտրամադրութիւնը կը կտրէր անոր մէջ թարմ թրթիռը պատանութեան: Արցունքին աղը խարզած էր անոր մորթը:<ref>ջնջ. նոր պարբերութիւն անցումի</ref>Այտերը` վերածուեր ճմռուած ու կոխոտուած կտաւի մը: Ու կապտորակ բիծեր, բազմաձեւ ու առատ, կը ծածկէին վիզին բաց մասերը, քունքերուն ու ճակտին միացման դաշտիկը: Անիկա չէր նայեր դահիճներուն, ով գիտէ ի՛նչ զգայութիւններէ հերկուած:
Ամէն առտու, այս երրորդն էր, անիկա կը հանուէր ժամուն բանտէն, որ դասական քարայրն էր հաճի Արթինին, գինովներու զգաստարան եւ որ հիմա փոխուեր էր մառանի, ուր կը պահուէին հին ու կոտրած խաչերը, պղինձ կանթեղները, մաս եփելու փայտերը ու տակաւին ուրիշ սուրբ հնութիւններ: Ամէն տղայ սարսափով աչք ունէր անոր միակ պատուհանէն ներս, տեսնել չուզելով զոյգ ճաղերը, դագաղներ, որոնք, մեծ ու պզտիկ, ինչպէս են մարդերը կեանքին մէջ, մեռելները գերեզման փոխադրելէ յետոյ, կը հանգչէին այդ մութ զովութեան մէջ յաջորդ առտուան համար ով գիտէ ո՛ր դուռին առջեւ ցցուելու ու մուխ մարելու: Հոն էր դրուած աղջիկը, կարգադրութեամբը ոստիկանութեան հարիւրապետին, որ անոր մայրը կեդրոն ղրկելու ատեն դժուարութիւն էր տեսեր «վայրագ» այս աղջիկէն ու չարչարելու գուցէ աւելի սեւ հաճոյքներու համար կ՚ենթարկէր զայն սա խոշտանգումին: Անկէ կը պահանջէին տեղը, թաքստոցը իր եղբօրը:
Տարածութիւնը, որ սօսեւոր սրճարանը կը բաժնէր եկեղեցիէն ու դագաղատունէն, քանի մը հարիւր քայլի վրայ, գրաւուած էր պզտիկներով, է՛ն մեծը հազիւ վեր տասնէն, որոնք ոստիկաններու անցքին, հեղ մը-երկուք ետ-ետ կը հրէին իրենց կակուղ պատերը, բայց կը թափուէին նախկին կեցուածքին, անկարող ըլլալով լքել դժնդակ տեսարանը: Հոն էր իւրաքանչիւրը, ամէն օր, գրեթէ նոյն տեղը, նոյն շարքով, տրորուած անհաս նոյն ցաւէն, տարօրէն թրթռուն, այդքան քիչ, փոքր, իրենց հոգիներուն խորը: Վախնալով բարձրանալ, իրենց տոտիկներուն վրայ, անոնք աչքերով կը ջանային թափանցել խանութներուն գիծը: Հետապնդելով մեկնող, դարձող ոստիկաններէն ստեղծուած միջոցի կտորները, որոնել ու սեւեռելու համար կարճուկ այդ պահուն աղբարիկը, քեռին, դրացին, մենծիկ-պապը, որոնցմէ մէկին համար ղրկուած էին հոն իրենց մեծերէն ու կը կոտրտէին իրարու կողերը իրենց արմուկներով<ref>աղմուկներով, սրբագրուած՝ արմուկներով</ref>, իրենց, սեփական աչուըներով «տեսնելու», ինչպէս որ պատուիրած էր, մարդը` որ կապուած էր ներսը: Սրտառո՛ւչ, այդքան կ՚ըլլայ, բացբերաններու, վախէն դողդոջ, բայց սիրով սլաքուած, սա ակնարկներուն բացխփումը, դալուկ ու արտօսրագիծ այտերու վերեւ, թարթիչներու թեթեւ ճուռպին ընդմէջէն: Թուրքերը կը տեսնէի՞ն: Թուրք պէտք է ըլլալ, տալ կարենալու համար ճիշդ պատասխան մը հարցումին, բայց ո՛չ մեզի ծանօթ, դասական բարբարոսը, որ նորոյթէ ինկած է հիմա, ոչ ալ` փաթթոցաւոր, հին օրերու մոլեռանդը, որ մորթելով բարիք կ՚ընէ մորթուողին, անոր ապահովելով գէթ երկնային հայրենիք մը, երկրին վրայ զլացուած իր անխելքութեանը երեսէն, այլ` Եւրոպա ըրած, համազգեստաւոր, անգտանելի (ուրիշ ժողովուրդի մէջ) այն արարածը, որ արդարութիւնը կը գործադրէ, ու կը գործադրէ ահաւոր խաղաղութեամբ, սկսած պահուն` արարքին գիտակ, հետզհետէ մոռնալով ինքզինքը ու աւարտած ատեն, հաւատալով: Ի՜նչ զգացումի կը հպատակէին, աւելի վերջը, 915 ին, այն ատեանները, որոնք անմեղները դատապարտելու սա անլուր ձեւը գտած էին: Ու, փոխանակ շիտկէ շիտակ, իրենց ցեղին ցուցմունքին տակ ջարդի մտնելու, բնազդական իրենց արդարութի՜ւնը դրին իրենց ու զոհերուն մէջտեղ թուղթ, որոշում, կնիք, վճիռ, դատարան, լրագիր, կախաղան, գերման վկաներ: Բայց այդ մասին աւելի ուշ, ու հարիւրաւոր էջերով: Մոռնալու չէ միւս կողմէ այդ օրերու ուրիշ մէկ հոգեբանութիւնը, որուն հպատակելով թուրքը պիտի մորթէ հայրը, բայց խնայէ զաւկին, երբ ասոր տարիքը չ՚անցնիր եօթնէն: «Եօթնէն եօթանասուն»ը խորհրդաւոր թիւ է, գուցէ տարա՜զը` անոնց սրբազան պատերազմներուն, որ վերածուեցաւ ուրիշ կաղապարի: «Եօթնէն եօթանասուն», ինչպէս բանաձեւած, տարածած, պահանջած ու գործադրած էին 95-96-ի ջարդերուն, զոհին տարիքը ճշդող բազմահազար հրամաններով:
Կեցաւ աղջիկը հարիւրապետին առջեւ:
Առանց արցունքի:
Առանց վախի՞:
– Գուցէ:
Ուժգին զգայութիւններ, համապատասխան արագութեամբ կը յոգնեցնեն, կը մաշեցնեն մեր զգայարանքները: Կու գայ պահը, երբ կը դադրին ալ գործելէ, վերածելով մեր մարմինը քամուած պարկի կամ վարշամակի: Ջիղը բարակ է կ՚ըսեն, բայց չեն ըսեր այդ բարակութեան տարողութիւնը: Ո՞ւր, ինչո՞ւ փրթած է անիկա: Կեանքի սովորական հանդէսին մէջ տեւողութիւնը ու յուզումին հոսանքը զայն կը փտեցնեն: Ամէն օր նախանձէն ինքզինքը ուտող սիրտ մը կը մոխրանայ կամ կը պայթի: Սիրոյ ոճիրները ուրիշ բան չեն, եթէ ոչ հաստատումը այս վարկածներուն: Հո՞ս: Այսինքն` սա գերագոյն տագնապի ընթացքի՞ն: Երեք օր լացող աչքերը ո՛չ միայն կը ցամքին, այլեւ կը մոռնան նաեւ ոչ-լացի իրենց վիճակը անգամ: Անիկա կը թուէր կենալ ուրիշ, վեր, օտար հողին վրայ: Ձեզի տրուա՞ծ է<ref>տրուած է, սրբագրուած՝ տրուա՞ծ է ?</ref>տեսնել մեռելէն ալ վեր վիճակը մարդուն, որ կրցած է պարպել ինքզինքը իր հոգիէն, բացարձակ պարպումով: Չէ ատիկա դիակին լիրբ անզգածութիւնը, որ կը վիրաւորէ իր երջանկութեա՞մբը, թէ մեր հասողութենէն իր զերծութեամբը, ոչ ալ խորունկ առքի մը հրայրքին մէջ մենէ վեր միամտութեան մը սրտառուչ տեսիլքը: Անոնք` որ գլուխնին երկնցուցին թուրքին դանակին, կամ ապառաժին բաց փորին, կամ ալիքներուն հաստ թեւերուն, դուրս, վեր էին ցաւէն: Այդ վիճակները նոր չեն մեր պատմութեան մէջ: Վի՞շտը, յուզո՞ւմը, զայրո՞յթը կը պաշտպանէին անտիական աղջիկը, սա եռօրեայ տանջանքին հետքն անգամ հեռու ընելով անձէն, ինչպէս հերքելով, անկարելի ընծայելով վատ այն կորանքը, որմէ այնքան հաճոյք, հպարտութիւն, գերազանցութիւն գիտեն հանել թուրքերը: Անոնց տեսաբաննե՜րը: Անոնց հրապարակագիրնե՜րը: Անոնց գիտուննե՜րն ու գրագէտնե՜րը: Որոնք պուտ մը արդար զգացումէ չայցուեցան, երբ մորթելու մոլուցքէն յետոյ եղան մինակ իրենց խղճմտանքին հետ: Չեմ խօսիր զանգուածէն: Ամէն ջարդէ ետք, անոնքապտէսթ<ref>Ծնթ. – ապտէսթ – կրօնական լուացումն` աղօթքէ առաջ:</ref>կ՚առնէին, խմբական, պարզ, խորապէս կրօնաւոր, պարտքէն վեր բան մը կատարողներու գոհունակութեամբ, որ մեծ միսթիքներու կեանքին մէջ կը դիտուի ու զանոնք արժանի<ref>արժանի... օրէնքներէն – ?</ref>կը կեցնէ հասարակաց օրէնքներէն: Անոնք այդ զոհողութեանց գնովն է, որ պիտի տեսնեն իրենց ցանկութեան մտապատկերները, պիտի լսեն իրենց աստուածը: Մե՜ղք, որ մեր գրականութիւնը թուրքերը զետեղած ըլլայ առաւելապէս անգթութեան պարունակին մէջ ու չզբաղի այս կարգի վիճակներով, որոնք անլուր, հեշտագին խորութեանց կը հասնին իր մօտ: Մորթելը միշտ անգթութիւն չի նշանակեր: Կը նշանակէ դանդաղիլ, բրտանալ ուրիշին վախին, ուրիշին զգայութեանց անտես, բայց իմանալի հեղանուտին մէջ, պահ մը աստուածանալ, առանց պատիժի: Անշուշտ, երբ վերլուծումը խորացուէր, վիճակը պիտի երթար նոյնանալու բզկտող անասունին վայրագութեանը: Բայց, Արեւելքի մէջ, մարդիկ այնքան շատ կը յեղյեղեն Աստուածը, որ օր մը գոնէ զայն ըլլալու իրենց երազին մէջ կ՚աղուորնան ա՛լ: Թուրքերը մեր Աստծուն իրենց հայհոյութեանցը մէջ չվարանեցան մեզի պոռալու իրենց «աստուածութիւնը», որով տէրն էին մեր օրերուն: Աչքի առջեւ բերէք գազանը, որ տասնհինգամեայ աղջիկ մը պիտի մորթէ ու ատոր համար իր խղճմտանքը կը յարդարէ, կրօնական պարտականութեանց անթերի վճարումով մը կանխելով հոգեհատոյց արարքը: Ուրիշ ժողովուրդներ իրենց վայրագութիւնները սանձահարող կազմակերպութիւններ, կարգապահութիւններ ստեղծած են, որոնց միջամտումը շատ բան կը փոխէ սպանդին ալիքներէն: Թուրքերը իրենց ռազմադուլերը գործածեցին իրենց զգայարանքներուն պարարումին ու ատոր հասնելու համար, խաղաղութեան ատեն ալ պատերազմի վիճակ մը տեւական ըրին իրենց նուաճած ժողովուրդներու սիրտին: Վայելքը երբ հողին յոգնութեամբը չբարեխառնուի` հում միս է ու արիւն, հետեւաբար մեզ կ՚ընէ գազան: Ի՞նչ է զբաղումը անոնց, որոնք թուրք բանակին ողնասիւնը եղան, տակաւին հիմա, լատին այբուբենքէն ետքը: Արուեստ, գաղթային նուաճումներ, անոնց օգտագործումը, շահաստաններու խայծ ու օտարութեան վրայ երկարաձգուած նոր հայրենիքներ ուրիշ ժողովուրդները կը զատեն գազանային թանձրութենէն: Միայն ու միայն վայելքի համար, ան ալ ծանօթ երակով, ազգի մը հոգին<ref>ջնջ. ստորակէտ</ref>երբ կը յարդարուի, մօտ է զառածումը, այլասերումը: Երբ պարտութիւնը կոխեց անոնց պորտին, եղան անարի ու լղար` իբր թէ զուր ըլլային յաղթանակի քանի մը դարերը, եւ չեղած` քաղաքակրթութիւնը, որ անոնցմէ գրաւուած երկիրները ըրեր էր գողտր ու անուշիկ երեւոյթներ, դարերու աստիճանացոյցին վրայ: Անհոգի՜ ժողովուրդ: Աւելի ճիշդը` մէկ ոգիով ժողովուրդ: Մինչ ցեղերը, դարէ դար, կը ձգտին իրենցմէ<ref>իրենց, սրբագրուած՝ իրենցմէ</ref>ձգել անասունը, գազանը, թուրքը, հակասելով օրէնքին, կը դառնայ նախնիքներուն խստութեան: Բառեր ու օդային քլիշէներ չեն ասոնք, այլ` դառն ճշմարտութիւններ, որոնք տխուր բախտը ունին թուրքերէն ուրացուելու: Մօտաւորապէս կէս դար, թուրքերու վարչութիւնը հայկական հալածանքը տարաւ անհուն վայելչութեամբ, բնականութեամբ: Հարստահարումը անոնց մօտ յարդարանք, կամ պետական թելադրանք չէ, այլ` արգանդային իրականութիւն: Եթէ տասնիններոդ դարուն անոնք պալատներ շինեցին ու Վոսփորի եզերքներուն վրայ կիսերանգ մշակոյթ մը ջանացին արժեւորել, միւս կողմէ` չմոռցան հաւատարիմ մնալ իրենց նախնիքներուն, անոնց արեան բաղնիքներուն հոծութեան, ու անտեղիտալի յաճախումով մը` մշտագոյ ըրին իրենց անդրագոյն տէրերուն հոգեվիճակը: Հոդ, վայելքէն վեր է իրենց յաջողութիւնը: 915ին անոնց ծերերն անգամ քաղցրացան մեզի պարտադրուած վայրագութեանց հանդէսով: Ամբողջ հոգեբանութիւն մը վրիպած է մերիններուն սեւեռումէն: Թուրքերը հաստ ու գռեհիկ են, երբ կը պատժեն: Անոնք անլուր հաստութեամբ նրբութիւններու կը տանին իրենց խղճմտանքները, երբ կը դատեն:
– Ո՞ւր է:
– Չեմ գիտեր:
Ինչպէս վարժուած էր պատասխանել երկու օրէ ի վեր, կանխապէս սեղմելով ակռաները, հաւանական հարուածին իբր պատասխան:
Չգիտցա՞ծը:
Բայց թաքստոցը իր եղբօ՜րը:
– Չե՞ս գիտեր:
Անիկա ելած էր ոտքի:
Բացառիկ, բարբարոս հաճո՜յքը, որ կ՚ամչնար ինքիրմէ ու ինքզինքը ծածկելու համար անոր ակռաները մինչեւ կը հանէր յուզումի: Վայրագութիւնը բնութիւն է մենէ շատին: Հաճո՜յքը սա աղջիկը իր բերնով իսկ իր եղբայրը մատնել հարկադրելու: Արիւնռուշտ իր ասպարէզը անոր հայթայթած էր եղերական այդ առիթները, որոնց ընթացքին, իր ահովը, հրամայած խստութիւններուն հրէշային սարիքովը` անիկա շահած էր արդարացումը իր մականունին, հպարտութեամբ եւ արդարութեամբ: Ամբաստանեալներուն միսերը անիկա բզիկ-բզիկ կը բերէր, ջիղերու ահաւոր ամրութեամբ մը հանդուրժելով չարչարանքին տեսարանը, ուղղելովզապթիէներու մատները տանջանքի գործիքներուն վրայ, ապտակելով անոնց անգոյ թուլացումը իրենց պարտականութենէն: Անիկա չէր յոգներ լացէն ու չէր նեղուեր աղաչանքէն, ամէն թուրքի նման դիտելով հանդարտ աղերսանքը զոհերուն բերնէն ու խորհելով անխուսափելի վերջաբանին: Շաբաթով կ՚արգիլէր անիկա բանտարկեալը քունէ, նստելէ, ուտելէ, արտօնելով ջուրը, սուրճը, ծուխը, իրենց յատուկ անհասկնալի դաժանութեամբ: Այս նկատումներուն գնով անոր յաջողուած էր խլել խոստովանութիւններ սա տարիքներէն ու սա սեռէն: 96ի աղէտը մեր ցեղային հոգեկանութեան մէջ գոյաւորուած լայն փեռեկումովը խախտեց մեր բարոյականին ալ ամրութիւնը: Թուրքերը մեզի հասցուցին անդարման քայքայում, մա՛նաւանդ այդ մարզէն: Եղանք ատեցող մեր թշնամին, բայց անկէ աւելի մենք մեզ, զիրար: Աւելցուցէք դարերուն ալ դիրտը, մեր պատմութեան` մեզի շինած աւերակոյտին, հոգեբորբոսի դէզերը: Ու դուք պիտի հասկնաք, թուրքին հետապնդած վայե՜լքը, մեր իսկ անկումովը պայմանաւոր: Ի՜նչ անխառն լրբութեամբ անոնք մեր մատնիչները լքեցին մեր իսկ պատուհասումին, անոնցմէ ստանալէ յետոյ իրենց տալիքը: Ոչ մէկ ազգ, նոր ժամանակներու մէջ, ծնունդ չէ տուած այնքան առատ դաւաճաններու, այնքան ալ դիւրաւ: Սա մատ մը աղջի՞կը, որ պիտի դիմանար «եփած» հարիւրապետին…
Բայց ահա, նոյն վարագոյրը, երկրորդ անգամ, որ իջաւ հարիւրապետին աչքերուն: Եղաւ անիկա հեռու, ետ` չորս-հինգ տարիով: Եղաւ` քաղաքիկի մը մէջ, Արեւելեան Նահանգներէն ջարդի օր մը փակող գիշերին: Քովն էր անոր, սա դէմի աղջկան տարիքէն, ուրիշ մը, ասոր պէս ճիտը ծուռ, «կուղպ» ու անհայեաց: Ու անոր մորթին վրայ, ուլունք-ուլունք ըսես շարուեցան այդ անցեալին զգայութիւնները այնքան յստակ, որ մարմինը անցաւ նման յուզումներէ: Ի՜նչ հաճոյքով անիկա աւարտած էր սրբազան «գործը», առանց քիթը արիւնելու իր զինուորներուն, ու մաքրեր շուկան, ճերմակ շէնքերով: Ու ի՜նչ քաղցր տրամադրութեամբ ելեր էր զօրանոցի իր սենեակը, ճաշէն յետոյ, վար դրուած աղջիկը ուտելու: Անոր մէջ շինուեցաւ ամօթախառն հեզութիւնը, զոր աղջկան լռութիւնը, կարծր կուրութիւնը, իր սպառնալիքին դէմ անխառն կեցուածքը ստեղծեր էին անոր կուշտ զգայարանքներուն: Մեր յիշատակները նրբութեան մէջ երբեմն կը պայծառանան, երբ ներկայէ մը արձագանգուին: Անշուշտ աւելի գեղեցիկ էր անիկա, աւելի բաց` մորթին ու մարմինին ուրիշ շնորհներէն: Հարուստի մը տունէն վերցուած` անիկա կը կրէր իր վրայ մեր ժողովուրդին փափկութիւնը, զոր ծովեզերքը կը դիզէ մեծ արագութեամբ: Անշուշտ, այդ մօտիկ անցեալին մէջ, Գարագայա Սիւլէյման պէյը գաղտնիք չէր ուզեր այդ աղջիկէն: Ու… անիկա զարմանքով հետեւեր էր, խլուրդի նման ջնջուած, սուտ այդ արարածին, երբ անիկա առեր էր լրագիրով բեռնաւոր սեղանէն դաշոյն մը, կարմիր` բերնէն ու կոթէն, ու մխեր փորին, առանց բրդուճ մը ձայնի:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ ?</ref>Լեզուակը ինկեր էր դուրս, թռցուած ատամներէն: Ինչպէ՜ս, աչքին տակ, այդ արագ կործանումը խռոված էր զինքը, աչքէն արցունք բերելու չափ: …Տարին անոր նայուածքին դաշտէն այդ տեսիլը: Ասդին` ամբոխը, տակաւ մօտ, իրաւ: Գոցեցին անոր նայուածքին դաշտը նորէն: Հոն էր իր զօրանոցի սենեակը: Ու իր հրամանն էր վեր հանել բանտէն ուրիշ եօթը աղջիկ, բոլորը մէկ, շռայլ ըլլալուն նեղուած քիչ մը, քանի որ շաբաթուան մը պահեստը վճռեր էր սպառել: Անոր փորձառութի՜ւնը, Ջարդին յաջորդ վերադարձներու մասին: Փատիշահին հրամանը, որ իրենց տուները կը վանէր հաւատացեալներու մօտ «մարդասիրաբար» ապաստանած չափահաս աղջիկները: Պատկերներու սա հոսո՜ւմը, երբ ո՛չ հրաման եւ ոչ ջարդ ծրագրուած էին դեռ: Անոր ուղեղը կը դադրէր գործելէ անոր մէջ: Հիմա՛, ազա՜տ այն աշխարհը, այդ Գերմանիա ըրած զինուորականին մէջ: Ա՛յն աշխարհը, զոր ռոմանթիզմով պարզելու, հասկնալու մեր միամտութեան մէջ որակած են այնքան անխելք վերադիրներով: Ածականներ հնարած ենք ու գրականութիւն, դիւցազներգութիւն հանած գետինէ մը, ուր մարդ-անասունին ամէնէն գռեհիկ մասը կը տիրապետէ: Թուրքերը ջարդած են, վասնզի դեռ մօտն են իրենց տափաստաններուն, որոնց արիւնախառն ու սերմնագէջմիազման դեռ չէ աւլուած անոնց հոգիներէն: Անիկա շատ աւելի յստակ էր մեր մօտաւոր նախնիքներուն, որոնք, տխուր կրօնքի մը երկնանուէր իրազանցութեանց քաջավարժ գործիքներով –յիմար իրենց ուղեղներովը– չափել, դասել յաւակնած են անապատի մը կենդանին, զայն չկրնալ ըմբռնելու ձախողանքը լուծել կարծելով, մեր իսկ մեղքերուն պատուհասման խղճագիտութիւնը հնարելով «ի խաղաղեցումն գայթակղեալ մտաց», մե՜նք, շէնի, բարութեան, զուսպ վայելքին ու անիրական բաներով թրթռման ժողովուրդ, որ լեռներուն լաւագոյն կայքերը յատկացուցած է իր երազին պաշտամունքին ու վանքերով, եկեղեցիներով, մատուռներով ծաղկեւորած է ընդարձակ ամայութիւններ, ու վարսուած է անոնց ապալերներուն, մարդուն կնիքը դրոշմելով անոնց ժանիքին եւ ժանեակներուն: Քաղաքակրթութիւնը քաղաքէն դուրս արձակուիլն է ժողովուրդի մը հոգիին: Գիւղը սանդուխին ամէնէն ստորին աչքն է: Բերդը` ուժի րոպէ մը: Վանք մը, լեռներու սիրտին, մենաւոր կամ պզտիկ շրջափակով մը տուներու, իսկական առքն է այդ ժողովուրդին հոգիին: Ու կ՚ենթադրէ մարդեր, որոնք վեր են մահէն ու կեանքէն, այսինքն` ժողովուրդ մը կանգուն պահող սրբազան շաղախներ: Ո՞ւր է թուրքերուն ելոյթը այդ ուղղութեամբ: Անոնք չհասկցան մեր վանքերը ու արտօնեցին անոնց գերութիւնը, առանց կասկածելու, որ մեծ գերեզմանները չեն մեռնիր: Հիմա կ՚ըսեն, թէ մեր երկրէն ջնջած են մեր մեռելները: Հիմա թուրքը իմաստուն է դարձած: Աւելի՛ն, մենք մեր դուռները բաց ենք պահած վտանգի պահուն, բոլոր թուրքերուն ու պատսպարած բորենիները, որոնք մեր արիւնին ընտրելագոյն ծաղիկները պիտի ապշոպէին, նախարարական բերաններով, մահէն ազատուելէ յետոյ, իրենց ապագայ զոհերուն ձեռքովը: Մենք չենք ճանչնար թուրքը, գուցէ քիչ մը շատ գիտնալնուս: Այսինքն` Արեւմուտքի մէջ մեր ուսումը ըրած ըլլալնուս: Խօսքը չեմ ըներ այն միւսներուն, օտարներ, որոնք թուրքը տեսած ու տուած են այլապէս գեղեցիկ ու շնորհաշատ: Չեմ շեղիր հիմա, իր տեղին ու ատենին` երկարօրէն ծանրանալու համար այն հոգեվիճակին, որով արեւմտեան մշակոյթին կարգ մը յատկանշական ներկայացուցիչները տեսան մեր նահատակութիւնը, անշուշտ ոչ թուրքին հեշտանքովը, այլ անկէ աւելի վատ խաղաղութեամբ մը, – գեղարուեստական այլուրութեամբ: Կը բաւականանամ դիտել տալով, որ, դուրսէն, հանդիսականներ, կատարուածին անպարագիրկ զարտուղութիւնը տեղաւորելու համար Արեւմուտքի ուղեղներուն մէջ, խորհին պիտի գուցէ մե՜ծ-մե՜ծ առաքինութիւններու: Հասկնալի է, որ երբեմն յաղթանակ<ref>յաթանակ, սրբագրուած՝ յաղթանակ</ref>մը ըլլայ իր անձին վրայ ինքզինքը սպաննելը: Հասկնալի է տակաւին` զոհաբերումը, հաւաքական նպատակներու շուրջ, որոնց տարողութիւնը պարզ է բոլորին: Ազատուած ժողովուրդներ, վտանգի պահուն, հաւաքական խղճազարկի մը ներքեւ տրոփուն, պիտի չվարանին թափել իրենց արիւնը գոյ փառքին համար իրենց հայրենիքին: Բայց ուրիշ է պարագան, երբ խումբ մը մարդեր, ամէնէն դժխեմ պայմաններուն օղակովը կապկպուած. փորձեն յիմարութիւնը ու մեռնին, բաց աչքերով, երբ իրենց նայուածքին առջեւ կը սառի արիւնը իրենց ժողովուրդին: Հերոսնե՜րը: Անշո՛ւշտ: Բայց աւելի ուրիշ է պարագան, երբ տասնհինգամեայ աղջնակ մը, որուն միսերը դեռ ձայն չեն առներ հողէն ու սերմէն, պատրանքի մը հեռանկարին յամառի զոհել ինքզինքը ու պատռէ փորը, չանցնելու համար թուրքին: Ասիկա, ես կը դնեմ վեր` բոլոր սուրբերէն:
Հարիւրապե՞տը, խուժումին տակը այս պատկերներուն:
Անասունին վրայ, քիչ բան ունի այնքան ձգողութիւն, որքան արիւնը: Պարզ է ասիկա, ջարդին տենդին մէջ, երբ կացինը քառակուսուած ուժով մը կը գործէ ու չկասկածուած պահեստներ կը ճարէ մեր ջիղերէն: Հոգեբանութիւնը վարակիչ յուզումներու գլուխ մը յատկացուցած է: Թուրքերը յաւելումներ կարող են ընել այդ հետաքրքիր գլուխին մէջ: Քիչ բան այնքան ձգողութիւն ունի հանգչած արուին վրայ, որքան արիւնը, որ, իր ամանէն դեռ չհոսած, սեռ է առաւելապէս: Ու ինծի տրուած է մտիկ ընել զգայութիւններ, որոնք հոգեբանական անհունութիւններ կը պատմեն: Սպացուներ ու սպաներ էին ասոնք, որոնք կը խօսէին մանուկ մորթելուն անհամ<ref>անհամ [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>ու քիչ մըն ալ սրտառուչ տրտմութենէն: Իրենց ձեռքերը կը նեղուէին այդ թուլիկ միսերէն, որոնք գառնուկի մը ապազգայութիւնը կը զարթուցանեն: Մինչ` ուրիշ է պարագան մեծերու հետ…
Գեղը կ՚այցուէր նոր հասնող զինուորներէ:
Տեսան հարիւրապետը, որ մատները անցուց նայուածքին առջեւէն…: Իր արիւնին մէջ ինքզինքը խղդած հեռաւոր աղջկան դէմքը հանգչեր էր իր խռովքէն: Անոր փակ աչքերուն տեղը բան մը կը թրթռար: Ու մեղմ թափահարող ոտքերը կը թուէին վանել թանձր թրքութիւնը սա մղձաւանջին: Այն ատեն ալ, ինչպէս հիմա, հարիւրապետը վեր էր մարդոց միջինէն: Վեր` իր զինուորներէն, որոնք, հաստ աւարին ուշադիր` կիները սպաններ էին, հաճոյքէ աւելի սպաննելու համար: Վեր` քաղաքիկին պատուական պաշտօնակալներէն, որոնք կողոպուտին ձեռք չէին երկարած, բայց կիները բաշխած օրինական պայմաններով, կրօնքի արտօնած խաղաղութեամբ շքաւորելու իրենց երկիւղած հոգին: Այն ատեն ալ, ինչպէս հիմա, հարիւրապետը վեր էր մորթողներու հաշիւներէն: – Ո՞ւր, ուրեմն: Հարցուցէք անո՛նց, որ պատմուճանուած կը մորթեն: Ու չեղաւ անոր մէջ, գուցէ անժամանակ ըլլալուն, անգթութիւնը ուժին: Տրտո՞ւմ: Ու սեռի՞նը: Այն ատե՜ն ալ, ինչպէս հիմա: Ինչպէս իրարու ետեւէ, ճիտերնին<ref>ճիտերուն, սրբագրուած ճիտերնին</ref>իրարու վրայ դնել տալով, հրամայեր էր գլխատել եօթը աղջիկները, առանց անոնց թելին դպելու: Ու պահած ութերորդը, զոր կը յօշոտէր իր անկողնին մէջ, ակռաներովը, սկսելէն ծիծին պտուկներէն:
– Չես գիտեր, հա՜…
Կարծես օտար մէկն ըլլար խօսողը: Այսքան ո՞ւշ:
– Հարկա՜ւ:
Մարդ խղճմտանքին հաշիւ տալու համար չի կապուիր տեւողութեան սարիքովը: Թուրքը ամբողջ ապրող անասունն է, ու ինքզինքը չկրնալ սանձելը` նախնականութեան յայտարար ըլլալուն չափ, ուժի աղբիւր մըն է անհատին ներսը: Ուրիշները խղդելու համար, պէտք է շատ ըլլալ անոնցմէ: Թիւը միութիւն է, բայց ոչ միշտ: Հոգին կը յորդի առանց միութենէն կոտրելու:
Ու եզնավարոց, բայց գիտուն, հնդիկ թմրումներով<ref>թմրումներով ? թրմումներով ?</ref>պողպատի պէս առաձիգ անոր մտրակը փակաւ անտիական աղջիկին երեսին:
Ոչ մէկ բան կը պատրաստէր այս հարուածը` ճակտէ, աչքէ, ուսերէ: Ինչո՞ւ կը ծեծէր: Չհարցուց սակայն ուրիշին, ինչպէս իրեն:
Կիները` մեծ մասով վեր յիսունէն, խիտ պատ էին քաշեր, սրճարանի բացօքը: Անոնք ոստիկաններու, ռէժիի դէտերու վրայ, իրենց անցեալ յարձակումները, բարձրաձայն կը պատմէին իրարու: Ի՞նչ կ՚ուզէր սեւսիրտ<ref>սեւ սիրտ, սրբագրուած՝ սեւսիրտ</ref>Յուդան սա մատ մը արդարէն:
Մտրակին հետքը գծուեցաւ յանկարծակի, ձայնին հետ: Տեսակ մը մերկ շառաչ, ինչպէս կը հնչէ տղու մը ձեռքէն չուանեայ խարազանը, հոլի մը մարմինին: Աղջի՞կը:
Պահեց ինքզինքը ուղիղ ու հանդարտ:
Բայց արձագա՞նգը մտրակին:
Փոքրերն` ինչպէս մեծերը զգացին ատիկա:
– Կոտրտի՜ս…
Գրեթէ բարձրաձա՜յն, չկրցաւ չըսել մօտի պառաւ մը, որ արիւնէ օձը տեսեր էր աղջկան երեսին: Յանդգնութի՞ւն: – Մեռնիլը աչք էր առեր, ինչպէս պիտի հասկցնէր աւելի ետքը, իր թաղին ծերերուն, դրուագը պատմած ատեն:
– Չորնա՛ս…, – աւելցուց ուրիշ մը:
– Միւճիւրիւմ<ref>Ծնթ. – միւճիւրիւմ – դատապարտուած: Փոխաբերաբար` գեհենին:</ref>մնաս – երրորդեց անդին մէկն ալ:
Ու ձայները ելած էին ուժի:
Ու յուզումը, ուժ առած ձայնէն, ակնթարթի մէջ, անցաւ մէկ սիրտէն միւսը: Կիներուն պատը շարժեցաւ: Հին օրերուն յո՞ւշքն էր, որ կ՚արթննար, երբ այդպէս մէկ կտոր կործած<ref>Ծնթ. – կործել – գլոր[ի]լ մէկ կտոր:</ref>էինզապթիէներուն վրայ:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Պատը քալեց առաջ: Կատաղի, սուր, բզկտող աղաղակ մը կը լուսաւորէր այդ մռայլ գրոհը: Գլուխները` ցի՛ց: Հասաւ անիկա ոստիկաններու գիծին, զոր քրքրեց անհաւատալի արագութեամբ:
– Կրա՛կ, – պոռաց հարիւրապետը:
Աչքերը գոց, պարպեր էր անիկա ատրճանակը:
Խուլ ճուոց մը: Սառած` կանգ առաւ պատը:
Ու կիները իրարու ուսերու վրայ կը փնտռէին գնդակները ու չէին գտներ:
Ոստիկանները ատեն չունեցան կրակի դիմելու: Հազարապետը կու գար: Գոնէ այդպէս կ՚ըսէին բացէն ձայները:
Անոր ժամանումը յուզումը շրջեց իր գագաթումէն: Մարդկային հոգին ո՛չ կազ է, ոչ ալ հեղուկ, որպէսզի ենթարկուի մեր բնախօսութեան: Ամէնէն ամուր ճնշումէ հրուած թափն ալ կը կոտրի մէջքէն ու չես գիտեր ինչով: Ոճրագործին դանակը կը յարգէ այս անհաս օրէնսդրութիւնը եւ կ՚անցնի զոհին վրայէն, չգիտնալով ինչուն, ուրիշի մը վրայ իջնելու: Ջարդերու ատեն այս շեղումները հաստատուած փաստեր են: Ու աժան աշխատութիւն է տարազի բարձրանալ, այս խուսափուկ ստուգումներով: Եթէ ճիշդ է անհուն իմաստութիւնը` աւազի հատիկին, ճիշդ է նոյն չափով մեր անհուն անգիտութիւնը հոգին վարող միւս ուժերէն, որոնք չեն ճանչցուիր, կասկածուիր անգամ, բայց կը բուսնին մենէ անկախ ու մեզ կ՚ընեն հերոս ու թշուառական դասալիք:
Հազարապե՛տը:
Ուրկէ՞ կու գար: Ինչո՞ւ կու գար:
Պաղարիւն` կեցուց կիներուն դղրդումը, իր անցքին: Ո՛չ վախ, ոչ ալ բարկութիւն: Բայց երբեք` լաւատես ալ բարութի՜ւնը, որ ուժին շնորհն է, ճառագայթումն է, իր շրջանակին: Այդպէս կը տեսնէին, տեսած էին այդ կիները իրենց «մարդերը», երբ կը դառնային ասոնք գողերուն դէմ գրոհէն ու կը մեղմանային գոնէ նայուածքէ:
Հազարապետին վերին կզակէն ատամները իջեր էին ստորին շրթունքին, – շարժո՛ւմ` որ պերճախօս էր կարդալ կրցողին: Ձեռքով նշան ըրաւ: Ու չէր կարելի ճշդել, թէ որո՞ւ հետ կը խօսէր:
Կիները, իրենց գլխին լաչակները թխմած էին ակռաներուն տակ` չպոռալու համար: Ու կը ծամէին իրենց քրտինքը, որ երբեմն ճերմակ արիւնի համ ունի կ՚ըսեն: Խոր յուզումներու ատեն աչքերու ջուրը ցամքեցնող գեղջուկ հնարք մըն է ատիկա: Չէին լար, չէին ուզեր ատիկա: Բայց անոնց աղիքները կրակի դէմ բռնուած միսի կտորներու նման կը ճենճերէին իրենց ներսէն: Կու գայ պահը, երբ կսկիծը համատարած հեղանուտը կ՚ըլլայ, ուր կը լողան մեր հոգիները: Սկզբնական խանդավառութիւնը ուրիշ բան չէ յաճախ, եթէ ոչ նման վարակում մը: Անշուշտ այդ թափն է, որ մեր պարտութիւնները կը պատրաստէ, երբ չի դիմանար:
– Աղջի՞կը:
Չտեսա՜ւ<ref>Չտեսա՞ւ, սրբագրուած՝ Չտեսա՜ւ</ref>հազարապետին ժամանումը: Գոց էին արդէն աչքերը: Խարազանին հետքը, կապուտիկ, տեղ-տեղ մինչեւ սեւի զարնող, օձաձեւ գիծ մը կ՚ոլորէր անոր բերնին վերերէն, ցատկելով ականջներուն վրանը ու կորսուելով մազերուն մէջը:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Բարակ, լորտուի պէս նրբիրան, այդ երաշխէպը կը նմանէր իրական օձի մը, ինչպէս տեսած էր գեղացին հատ մը Դատաստանի պատկերին մէջ: Սարսափելի նկա՜րը: Ինչպէ՞ս կու գար խղճմտանքներու բեմին, այսպէս վճռական րոպէներու, կեանքի եւ մահուան իրերախառնունքին: Ամէն հզօր յուզումներու, գեղացին կը գտնէր այդ նկարէն` դրուագ մը, որ ներկան տաղաւարէր: Կնոջ կուրծքին հովիտէն կը բխէր մարմինը այդ օձին, մէկ գլուխէ, սի՛րտը` հաւանաբար մեղաւոր կնոջ, ու կը քաշէր զոյգ իր մարմինը, կողերուն ետին, կազմելով անողոք շղթան: Պզտիկները ամէնէն շուտ կը տեսնէին, օձին հանդէպ իրենց բնական ձգողութեամբը: Խոշոր ու մերկ միսերով այդ կնիկին պորտը միայն շինուած էր, ու անկէ վարը ջնջուած, ով գիտէ ո՛ր բարեպաշտին կարգադրութեամբը: Ամէն մեղաւոր իր անունը գրուած կը պահէր: Ու օձէ հիւսուած կնիկին մեղքը աւրուած էր, հաւանաբար նոյն իմաստուն հոգածութեամբ: Վասնզի տղոց առաջին գործն էր այդ մեղքերը կարդալ, ու չհասկցուածը` հարցնել մեծերուն:
Անարատ աղջնակը ո՞ր հրաշքով, դէմքին գծուած այդ կապոյտ հետքերուն համար նոյնացաւ մեղքին ամէնէն աղտոտ պատկերին: Մեր միտքը միշտ իր պատճառները չի ձեւեր, մեզմէ տեսանելի պատճառներով: Յետոյ էր, որ ամբոխին միտքին ուրուանար պիտի անոր աղբօրը մեծ ոճիրը, այլապէս անքաւելի: Նալպանտենց հարսը ինչո՛վ էր տարբեր նկարին օձահիւս կծիկէն<ref>կծիկէն ? կնիկէն ?</ref>:
Նոյն րոպէին, արիւնի սեւուկ պտուղներ (կաթիլ), արտակարգ ցօղի մը նման բուսան գիծին երկայնքով եւ ոլորուիլ առին: Մեռելէ մը աւելի դեղին` աղջիկը ձեռք իսկ չէր վերցներ դէպի բխումը: Անմռունչ` ինչպէս կը պատկերեն մեր պատմիչներէն ոմանք, գրաւուած քաղաքներու բնակչութեանց սպառսպուռ սրածումը<ref>ջնջ. ստորակէտ</ref>երբ կը հանեն ոճի ու դատումի, աղէտին վրայ տաղաւար տալով անճառ ոլորտ մը մեզայատուկ խորհուրդի, որով կը զատուի հայ նահատակութիւնը` ինչպէս թերեւս հայ հոգին ուրիշներէ: Յունական վկայաբանութիւնը չ՚ախորժիր արիւնէն: Լատինները մարտիրոսներուն հոգեկան արիութիւնը կը ցայտեցնեն ու վայելք չեն դներ չարչարանքին «ըմբոշխնումին»: Հետաքրքրական է տարբերութիւնը, որ կը զգացուի Աղուանից պատմիչ Մովսէս Կաղանկատուացիի գիրքին մէջ, երբ նոյն այդ ոգին սրբազան յուզումներու, ճգնողական առքի ու մատուռներու, հին եկեղեցիներու«այազմա»ներու պաշտամունքին մէջ կը գտնէ խորագոյն իր խտութիւնը:
Կիսուած անոր դէմքին վրայ ցաւն իսկ չէր կրցած ամբողջանալ, վասնզի ամօթը կը նեղէր անոր մաքրութիւնը: Իր դահիճներուն ձեռքին մէջ ուրիշ ըլլալու չէ պատկերը մեր նահատակութեան: Գեղը չէր տեսած կամ տեսած ու մոռցած ըլլալու էր Մայր Հայաստան յիմար նկարը: Բայց ամէն կնիկ մօտ էր այդ պատկերով թելադրել ուզուած իմաստին: Անոր նայողը անպատճառ ինքզինքը կը զգար կիսուած: Ու բոլորին ալ սրտին` եղաւ անորակելի այն անցումը, նուաղկոտ մարմրանքը, որ վեր է նիւթական ցաւէն ու ելեկտրական հեղանուտի մը նման հազար հազարները իրարու կը պարպէ նոյն ակնթարթին: Եղա՞ծ էք նման պատկերի մը դէմ: Յիշեցէք պահը ու պիտի հասկնաք անպատմելին:
Բերնէն վար անոր դունչիկը հակած էր մէկդի, գագաթէն տեղափոխուած եռանկիւնի մը նման, խախտած` բայց չփրթած ոսկորի մը ցցունքով, մինչ քիթէն վեր, աչքերու աւազա՛նը, թարթիչ ու յօնք ու ճակատ, այսինքն` այն մարզը, ուր կը կեդրոնանայ, կը նիւթանայ մեր անձին գոլը, մեր ներքին ալ անձնականութեան արտաքնագիր դաստառակը, կը դողար համատրոփ, անկարո՛ղ` ինքզինքը, սրբուհին, այսինքն` թուրքի զայրոյթին անպաշտպան լքուած աղջիկն իսկ ըլլալու: Քիչ կան պատկերներ, ուր մարդերու խիղճը պատեհութիւն ունենայ շփուելու սա անգթութեան: Հանդուրժե՞լ: Թուրքերը ըրին այս ամէնը, 96ին ու անկէ յետոյ, ստեղծելու համար սրբազան առիթը պատուհասումին: Նկատեցէք, որ ընդհանուր պատերազմին լայն ապահովութիւնը ու աւելի առջի ջարդերուն խայթազերծ ընտանութիւնը կը պակսէին հոս: Հայը օրէնքէ դուրս արարածը չէր այն ատեն, 915ին: Ու թուրքերը քաղաքակիրթ պետութեան մը ամէնէն մաքուր ախոյեանները կ՚անուանէին իրենց սպաները: Կարելի է եղան այդ մարդերը, այդ անարատ հոգիները թուղթի վրայ: Կարելի է մեզի չտրուեցաւ բախտը մէկ հատիկ մարդ ողջունելու այդ իմաստակոյտ<ref>իմաստակոյտ ?</ref>աւագորեարին մէջը: 915ին, երբ գլուխս ծածկելու անձուկին մէջ, տպարան մը կ՚աշխատէի ծպտուած, ինծի տրուեցաւ ֆորմա ընել տարօրինակ գիրք մը, Խայեամի քառեակներուն թարգմանութիւնը թուրքերէնի: Թարգմանիչը, որ տէրն էր տպարանին, փորձերու սրբագրութեան կու գար յաճախ ու կը տնտնար: Եւրոպա ըրած, ծագումով ոչ-թուրք, Իթթիհատին ընդդիմադիր, ու գրող` որքան ալ բժիշկ, հասկցաւ ծպտումին տակ երիտասարդը, որ իր գլուխը կը ջանար ազատել: Խօսեցանք: Ան չգնաց առաջ անունս առնելու: Բայց գիտէր ազգութիւնս: Կը ճանչնար մեր յեղափոխականները, գրողները, որոնք տարագրուած էին այդ օրերուն: Չէր հաւատար, որ անոնք կրնային մեռցուած ըլլալ ու չէր կրնար փաստել իր պատճառները: Անիկա բանակէն դուրս մտաւորականն էր: Մեր խօսակցութիւնը չեմ ուզեր մանրամասնել: Շաբաթ մը ետք անիկա լուր կը ղրկէր ինծի հեռանալ տպարանէն, եթէ չէի ուզեր զինքը մատնիչ մը ընել: Չհասկցայ: Հեռացայ սակայն ու պիտի չգիտնայի իր շարժառիթը, որով վարուած էր անիկա իր չճանչցած հայուն հանդէպ: Ու խորհիլ, որ թուրքը կ՚ատէր անիկա: Ու ազատած էր իր գլուխը իր կնոջ շնորհիւ: Կ՚երեւի, թէ ամէն անոնք, որ կը մտնեն այդ ոգեկանութեան մէջ, կ՚առնուին անկէ, իրենց կամքին իսկ հակառակ: Ու ամէն թուրք ունի այս րոպէները: Հերթական կրկնումներու նպաստով թուրքերը չեն աճապարեր, երբ ոճիրին վայելքն են մտած: Անոնց ամէնէն նրբացածն ալ դժուար թէ նեղուի սա պատկերներէն: Տակաւին, Սպանդէն մօտ քսան տարի ետքն ալ Շէյքսփիր վերլուծող տիկիններ Լոնտոնէն Նիւ Եորք կը ձգտին ապացուցանել արդարութի՜ւնը իրենց ոճիրին: Ու հոս է եղերականը: Չեղա՜ւ թուրք մը, որ բանար ուղիղ իր աչքերը իր հոգիին կատարածին վրայ: Պատերազմի հոգեբանութի՞ւն: Բայց ո՛ւր էր ատիկա սա խեղճ գեղին մէջ: Ի՛նչ կ՚արժէ հերոսութիւնը անպաշտպան աղջիկները չարչարելու, երբ բաղդատուի խղճմտանքին հետ երկու արդար արցունք փոխանակելուն: Ու այսօր, տիկիններու այս շպարուած ուրացումէն ետքը, ուր իջնալուն տկարութիւնը անգամ անոնց այրերը դժուար հանդուրժեցին յաղթողի իրենց կարծրութեան եւ իրաւունքին, երբ կը խառնեն անարգ փարիսեցիութիւն, մեզ ջարդելնուն համար մեզ յանցաւոր հանելով, մէջտեղ կը դնեն հոգեվիճակ մը, որ չի պատշաճիր: Զի անոնք ըրին ամէն ինչ, կատարելագործ արուեստով եւ հաշուըւած անգթութեամբ: Ըրին, համատարած, հանրամատոյց խղճմտանքով: Ու ըրին, շահէն վեր սառնութեամբ մը: Բարձր մշակոյթի, գիտութեան մարդեր չէի՞ն անոնք, որ որբացուած մանուկները վարակեցին, պատուաստեցին մահացու միքրոպներով ու վայելեցին անոնց հոգեւարքը, սխրալի այլուրութեամբ մը իրենց ստացած մշակոյթէն: Ու պաշտպանուա՜ծ, լուսաւորուա՜ծ, գերօրհնուա՜ծ` իրենց ծագումէն, այն եզակի ապազգայութեամբ, որ անոնց անդրագոյն խաները կ՚որակէ ազգերու կորանքին վերեւ, երբ կը հրամայեն արեան աւազաններ հայթայթել իրենց բաղնիքին: Անոնց մէջ եղաւ նորատիպ հրէշը, կի՜ն, որ իր ծիծին վրայ թոյն շաղախելէ յետոյ դրաւ բերանըկեավուրին ձագուկին ու վայելեց իր վարձքը, ի՜նքն ալ ուռելով: Հեքիաթ չէ ատիկա: Հիւանդապահուիի մը սխրագործութիւնն է, զոր ականատես մը պատմած է ինծի: Ու մէկ չէ, տասը չէ: Հասարակ մարդե՞րը: Այսինքն` պատուական ու բարի միւսլիւմա՞նը: Հարկա՜ւ: Պիտի կացինէ հայու գլուխները: Փայտի կոճի մը դէմ ըլլալէն աւելի անզգած: Զինուորակա՞նը: Եղան սպաներ, որոնք իրենց մոյկը դրին զոհին կապուած ձեռքերուն, ձախ թեւով ըրին վեր կզակը պառկողին, զգուշաւոր, դանդաղ, սուրին բերնովը խառնշտկելէն գտան խռչափողին ճիշդ կրճիկը ու կամաց-կամաց, պտուտակի մը վայել շորորով իջան դէպի հակադիր ոսկրացանցը ծոծրակին: Ու ըրին ատիկա, ո՛չ անգթութեամբ, ոչ ալ սարսուռով, այլ` խաղաղ վայելքով: Օր չէ ատիկա, ոչ ալ շաբաթ, այլ` տարինե՜ր: Ծնած չըլլային ուրիշ բանի համար: Մահուան գործի՜ք, դուն կը խաղաս քու խաղդ ու չես նեղեր երբեք աշխարհի բոլոր մսագործները:
– Քուրի՜կ…
Երկու փոքրեր էին, վեցէն ութ տարեկան:
Ինչպէ՜ս կտրեցին զինուորական շղթան, նետուելու համար աղջիկը մինչեւ:
Իրենց պզտիկ մարմինները անոնք սահեցուցեր էին հազարապետով ստեղծուած թոյլ անցքէն ու, ծով ինկողներու նման, յանկարծակի ձգած զիրենք, իրենց քրոջը ոտքերուն:
Տագնապի րոպէներուն ընտանիքին բնազդը գերակշիռ է միշտ: Կը փնտռենք մեզի ամէնէն մօտ հոգիները: Նոյնիսկ մահուան առջեւ այս համախումբ կեցուածքը սրտապնդիչ է, կ՚ըսեն:
Փոքրիկներուն ուղեղէն ջնջուած էր հիւանդ, ով գիտէ ո՜ւր տարուած իրենց մայրը, բայց չէին կրցած զատուիլ ամբողջ երկու օր ժամուն բակէն, աչքերնին սեւեռ դագաղտունին, որ իբր բանտ կը ծառայէր քուրիկին: Անոնք մերժեր էին շաքարն ու հացը մեղքցողներուն, հեռացուած թուրքին ահովը, բայց դարձած կրկին: Կը նեղէին հաւասարապէս խղճմտանքը հայուն ու թուրքին, նոյնիսկ սիրտէն քար քահանային:
Իրենց այս պաղատագին կանչը եւ գրկափարումը յուզեց բոլորը: Ասիկա կը զգացուէր րոպէական լռութեամբ, որ յաջորդեր էր անոնց աղաղակին: Կարծես այդ ճիչին վրայ փոքրիկները արձակած ըլլային իրենց հոգիները, այնքան մահատիպ լռութիւնը հոգեւարքի պատկեր մը եւ զգայութիւններ կը թելադրէր: Փոքր իրենց բազուկներովը հիւսուած էին աղջկան, զոյգ օղակի մը վրայ մէկ պարոյր քաշելով անոր մէջքին: Դողահար, փակաչք: Անոնք կը վախնային թուրքէն ատիկա առած ըլլալով իրենց նեարդներէն ներս, տակաւին երես-փուչք<ref>Ծնթ. – երես-փուչք՝ սողալով առաջանալը:</ref>օրերէն,պապուլայի (ogre) պատկերով, բոլորովին մօտիկ գուցէ այն ձեւին, որով կը վախնային սա պառաւներն ալ փլատակ իրենց մարմիններուն ալքերէն: Կեանքը կ՚ընէ այս հրաշքները, երկու ծայրերը թաթխելով մէկ յուզումի մէջ:
Այդ վախն էր, որ ձող-ձող կ՚ընէր անոնց անուշիկ այտերը: Սեր կապած կաթի մը երեսին դրած ունի՞ք մատերնիդ: Որքա՞ն գիծեր պիտի հետեւին, բուսնին ձեր մէկ ճնշումէն: Վիշտը` այդ մատն է փոքրերուն երեսին: Ու աշխարհի մէջ քիչ տրտմութիւն կայ, որ մօտեցուի մանկան մը ցաւին: Մեր ամէնէն հզօր ցաւը մահուամբ իջած չէ՞ մեր գլխուն: Բայց ան ալ վերածելի է յաճախ նախնական արտադրիչներու ու չի բաղդատուիր այն ֆիզիքական անորակելի մերկութեան, որով անոնց հոգին կը թափի մարմինէն լացի, նայուածքի, ճիչի, հակելու, կապ քակելու, այսինքն` տեղէ մը, այդ մահէն փախուստի ձեւով: Նայած ունի՞ք խորը անոնց յուսալքումին, որ վեր է մեռնելուն սարսափէն, քանի որ ասիկա անյայտ, գոնէ աղօտ է իրենց ուղեղին: Ամէնէն սրտաճմլիկ մահը, մեծերու կրկէսէն, զետեղելի է մեր զգայութեանց ու դատումներուն, առնուազն կամաւոր պատրանքներուն ամպհովանիին տակ: Տղան ունի անշուշտ երկինքին երազը, բայց զայն նիւթ ընող զգայարանքէն զուրկ է: Այդ զգայարանքը մեզի կու գայ կեանքին քարերէն, որոնք օր օրի կ՚աղան մեր ցաւերը ու մեզի կու տան վշտին մրուրը: Քսան տարեկան աղջիկի մը ցա՛ւը, մահուան առջեւ, կը շղարշուի նոյն այդ երկինքով, զոր չի զգար տղան, ու կը շղարշուի կեանքէն եօթն անգամ ուժով գեղեցկութեամբ. կամ` երկրային ախտերուն աղտ ու բիծէն ընդմիշտ զերծուելու հեռանկարով, երբեմն նոյնիսկ մոխիրովը տեւական, անխորտակելի հանգիստին, որ մեր քառանկիւնն է, նեղ ու երկար, երկու կանգուն ու երկու թիզ հողէն ներս: Ութամեայ մանուկները զուրկ են այս ամոքանքէն: Ու պարտաւոր են տանելու, իրենց փխրուն մարմիններով, ամաններովը այն տարօրինակ արջասպը, որ ցաւն է, շոգեւոր ու կոտտուն, մեր ջղային սարուածին բաւիղներէն: Տանի՜լ: Մեր, մեծերուս բառն է ատիկա ու սխալ է հիմնովին: Կը յիշեմ<ref>ջնջ. տող՝ իմ ատելութեամբը չէի կրնար զայն զարնել գետնի քարերուն</ref>իմ այդ տարիներէս մէկը, երբ հարուստի մը աղջկան հացը<ref>յաւելում պակսող նախադասութեան՝ իմ այդ տարիներէս մէկը, երբ հարուստի մը աղջկան հացը</ref>կը տանէի սակառով դպրոց: Կը յիշեմ բեռը այդ թեթեւ բանին, որ թուլիկ մատներս կ՚ընէր կաս-կապուտ: Ուրկէ՞ ահաւոր այդ ճնշումը: Կը տանէի ու ինծի հետ, ուսերուս, կը տանէի մեր բանուորի սենեակը, աղբարներս ու մամաս, անօթի բոլորովին, խաշուած դդումի մը նետուելիք կեղեւները ունենալով: Այն ատեն ինծի կու գար, թէ աշխարհը մէջն էր այս սակառին: Ու անհուն իմ ատելութեամբը չէի կրնար զայն զարնել գետնի քարերուն,<ref>յաւելում ՝ հոս՝ աւելի վեր ջնջուած նախադասութեան՝ իմ ատելութեամբը չէի կրնար զայն զարնել գետնի քարերուն</ref>վասնզի իմ հա՜ցը կար մէջը, որ պիտի տրուէր, երբ օրիորդ Վարսենիկը կշտանար ու աւելցուքը քշէր ինծի: Տղաքը միայն կը հասկնան կշիռը այս պատկերներուն: Մենք` մեծերս, երբ զանոնք կը փոխանորդենք, սխալի մը մէջ ենք յաճախ: Ինչո՞ւ մեր դժբախտութիւնները դասաւորելու, կրելի ընելու համար կը նետուինք մենէ դուրս, կը կանչենք ճակատագիրը, որ բառ է յաճախ, եթէ խուլ, սքողուն իրականութիւնը չէ մեր երկրորդ մանկութեան, նոյնիսկ հասուն տարիքի փառքին կամ տագնապին ընդմէջէն: Ու մենք` յիմարներս, հազար առուէ ջուր բերենք պիտի` հասկնալի ընելու համար սա մէկին քաղցր, խոնարհ, օգտաւէտ, սիրազեղ կեանքը, որ բարիքի աղբիւր մը եղաւ իր շրջանակին ու հասաւ իր ծերութեան, մանկան չափ ուրախ: Ու պիտի ընենք նոյն ճարտարանքը հակադիր մարզէն, հասկնալի ընելու համար միշտ, ան միւսին ողբերգութիւնը, տաժանք ու անէծք, իրեն` որքան շրջապատին: Մէկ էր խմորը, առնուազն հողը, ուր աճած էին այդ տղաքը: Մեր իմաստութիւնը պիտի փնտռէ առեղծուածին բանալին շատ մեր փաստերու խորը, բայց պիտի չխորհի հիմնական ազդակին, որ կարելի ըրած է այս հակասութիւնները: Ան մէկը, առաջինը, մտած էր կեանքէն ներս, դասական բարբառով` վարդասփիւռ արահետներէն, եւ կազմած` իր հոգեյատակը հէնքովը քաղցրութեան ու մետաքսին: Ու ցաւին խորշակը չայցելեց անոր մատաղ ջիղերուն, զանոնք այրելու, կռնծելու համար այդքան վաղաժամ: Պատանութիւնը մեր դնդերներուն կարծրութիւնն է ու այս հաւաստումը կը տարածուի նաեւ դէպի մեր ջիղերը: Ո՛րքան տառապինք, ա՛յնքան կ՚ուժովնանք այդ շրջանին: Ան միւսին, երկրորդին հոգին կրծուած է<ref>կրծուած էր, սրբագրուած՝ կրծուած է</ref>իր թաւարծի բջիջներէն, անգոյն այն կրակին բերնովը, որ զրկանքէն թորուած արցունքն է տղուն: Ու կեանքը, հետագան, նոյնիսկ բարեբաստ, իր վայելքներուն բոլոր սոսինձովը ու պերճանքին ոսկիներովը անկարող պիտի ըլլայ դարմանելու անդրանիկ այդ մաշուածքը: Ու պարտաւոր ենք այդ սկզբնական աղուաթափումը հանդէս կանչել, բացատրել կարենալու համար կարգ մը անըմբռնելի հակասութիւններ: Ուրկէ՞, եթէ ոչ մանկութենէն իր ծիլերը կ՚առնէ անդարման ու անպատրուակ թախիծը, սրբազան ձանձրախտը, շքեղ ու արուեստակ<ref>արուեստակ ?</ref>սրահներէ, պալատներէ ներս փարթամ իշխաններուն, որոնք կը տառապին խուլ ասեղին տակը իրենց վիշտերուն, վասնզի մանկութեան դուռներէն, ընդունեցին, իրենց ներքին աշխարհին վրայ, խանձը այդ մոգական կրակին: Աղջիկ մըն էր անիկա, զոր իր մայրը յանձնեց ստնտուներուն եւ տատաներուն, ու իր տարփանքին անձնատուր` մոռցաւ թէ պզտիկները մինակ կաթ կամ միս կամ շոքոլա չեն պահանջեր, այլ կը պահանջեն սէրը զիրենք ծնողներուն: Ու մնաց չորուկ: Կին` հիմա, անիկա պիտի փնտռէ իր մօրը ճամբան, ու անկէ կրկնապէս ախտաւոր` համ չառնէ պիտի նոյնիսկ տարփանքէն: Որքան խորունկ է կապը, որով փնջուած է պուտ մը զգացումը մեր մատներուն տակ…
– Ո՞վ են ասոնք:
Հազարապետն էր այս հարցումին հեղինակը:
Յուզուա՞ծ` քանի որ շեշտին մէջ քաղցր խոնաւութիւն մը զգալ կարծեցին, զոյգ փոքրերով ոտքի սա ողկոյզին դէմ:
– Ո՜վ գիտէ:
Պոլիսէն նոր ճամբայ հանուած` անիկա, գաւառին հետ անհաղորդ ըլլալուն, դեռ չէր թափած վրայէն փափկերանգ գորովը, թուլութիւնը մայրաքաղաքի պէյերուն: Պոլիսը ունի այդ տիպարները: Զանոնք այդպէս կը կերպադրեն փափկութիւնները<ref>ջնջ. ստորակէտ</ref>պալատներուն եւ միտքի կեանքին առաջին արձակութիւնները, զորս արեւմտեան ոստանները կը բանան արեւելեան ուղեղներէն ներս: Բաց ատկէ, պոլսական քանի մը դարեայ ծագումով, թուրքերու ազնուական դասակարգը տարօրինակ խառնուրդ մը կը մնայ, ցեղագրօրէն անվերածելի` իր ցեղային արտադրիչներուն: Ազատական ասպարէզներու մէջ, առաւելապէս բժիշկ, այդ պէյերը պատեհութիւն չունենան պիտի թարմանալու, ցեղին հզօր սարսուռովը, որ այնքան աղօտ է, երբ կ՚անցնի, այսինքն` ետին կը ձգէ թրքական հոծութիւնները եւ կ՚երկարի Վոսփորի զաղփաղփուն պալատականներուն փոքրադիր լանջքէն ներս: Անշուշտ, չի ներուիր այս ընդհանրացումը, անջատ տուեալներէ: Նոյն այդ բժիշկ պէյերուն եղբայրները, երբ պաշտօնով կամ զինուոր, գացին գաւառ, դարձան անկէ աւելի քան կորովի<ref>ջնջ. ստորակէտ</ref>թուրք ու կատարեալ երակէն: Յետոյ, պարզ է, որ երկու դարը քիչ կը կշռէ արիւնին պարզումին վրայ: Երբ ստուար, ջախջախիչ մեծամասնութիւնը, ինչ երակէ ալ առնէ իր հոգեկան բաղադրութիւնը, հաւատարիմ է տակաւին տափաստանին stigmateներուն ու կը դառնայ անոնց, զարմացուցիչ<ref>ջնջ. ստորակէտ</ref>առհաւութեամբ, նոյնիսկ արքենի գահոյքներէ` դէպի մօրուտքի անասնութիւնը ցատկելով արագ, ափունքին տնկուած գորտերուն նման: Ստոյգ է նաեւ միւսն ալ, նուրբ ու արդար հոգեմոյնքով մարդը, որ արիւնի ու կողոպուտի դարաւոր որջ-պալատէ մը դուրս կու գայ, այլացած, հերքելու չափ ինքզինքը: Ոչ մէկ թուրք ամչցաւ իր թրքութեանը համար, բայց եղան տառապողներ մարդկային թշուառութեան համապատկերին առջեւ, որ իրենց ձեռակերտն էր:
Գեղերը բախտ չունին անշուշտ, որպէսզի իրենց խռովքներուն վրայ ընդունին հազարապետներ, որոնք թրքութեան հետ զարգացուցած ըլլան մարդը իրենց մէջ: Հազարապետը կրթուած անձնաւորութիւն էր, Գերմանիա ուսած ու Ֆրանսա ըրած, քիչիկ մը վեր միջին բարեխառնութենէն, որ սպաներունն էր այդ շրջանին: Կը սիրէր իր ցեղը, տրտում սիրով մը, անոր անկումին պատասխանատու բռնելով Արեւելքը, ուր հինգ դարէ ի վեր ոչ մէկ պետական հզօր կազմակերպութիւն երեւան էր եկած: Իրե՞նցը: Անշո՛ւշտ: Արեւելքի վերջին մեծ յորդումն էր ատիկա, բայց դատապարտուած, քանի որ բոլոր յորդումները չհասան ուրիշ ելքի: Անշուշտ խորունկ էր հաւատքը ցեղին ընդունակութեանց վրայ: Ո՛վ որ թուրքերու հետ շփում է ունեցած, պիտի տպաւորուի անոնց այս զարմանալի հոգեկանութենէն: Ժողովուրդն է անիկա, որուն կէսը քշուած է դուրս կեանքին կրկէսէն: Թուրք կինը նոր է, որ կը ծնի: Այրերը` կա՛մ զինուոր, կա՛մ պաշտօնեայ, կա՛մ սպայ: Այնպէս որ, եօթանասուն տարեկան ծերունին երբ իր կմախքը կը պտտցնէ, առնուազն վեց-եօթը ճակատամարտի ցուցատախտակ մը ունի կուրծքին, նշան կամ աստիճան: Ու պատերազմը ամէն բան է անոնց հոգիին խորը: Ու ատկէ ալ դուրս: Զարգացումը այդ հոգեկանութիւնը կը խորացնէ, կը տրտմեցնէ, բայց կ՚ընէ աւելի կատաղի:
Երիտասարդ հազարապետը կը կրէր մէջը մեծ ձայնը իր ցեղին, բայց ջանադիր էր զայն, անոր հուրքը առնելու տեսակ մըտէվիի<ref>տէվի ի – ?</ref>լապտերի մէջ: Հազուագիւտ տիպար մը չէր անշուշտ, մեր հարցին վրայ իր նայուածքին ճշդութեամբը: Ամէն թուրք մեր հարցը մէկ դատեց: Այսինքն` բարուրանք մը: Թուրքերը ջարդած ատեննին իսկ չեն հաւատացած մեր մեղքին կամ արժէքին: Ասիկա` վասնզի չկրցանք մեր մասին անոնց մէջ կազմուած մտապատկերը հերքել: Չորս դարու կենակցութիւն մը զուր չ՚անցնիր մարդոց դիտողութենէն: Եղանք տղայ, միամիտ, անյարիր, ու մեր առաջնորդներուն խանդավառութեան խոր հաւատացող: Ու չտեսանք զանգուածը մեր շուրջը, ոչ` թուրքէն, այլ` մերիններէն, որոնք մեր, իմացապաշտներուս հետը չէին: Ու մելանը ոչ մէկ ատեն ճակատամարտ չէ շահած: Թուրքը գիտէր ատիկա: Ու գիտէր նաեւ իրականութեան միւս երեսը: -Մենք չենք կրցած մեր արժէքին փաստը հարկադրել անոր, ուժեղ, պիրկ, իսկապէս ազգային ու ծաւալուն արարքով մը: Մեր ապստամբական մեծ ձեռնարկները զետեղելի չեն պատմութեան մէջ: Անոնք տարերային պոռթկումներ են, ու նման անոնց` առանց վախճանի: Մեր դժբախտութիւնը արդիւնքն է մեր միտքին, որ սիրելի<ref>սիրելի – ?</ref>հանգիտութիւններու վրայ տրամաբանեց ու չանդրադարձաւ Արեւելքին, այսինքն` թանձրութեան, կեղծիքին, իրապէս ստոր դիւանագիտութեան, որ ծնունդն է, աւա՜ղ, այնքան մեծ ժողովուրդներու: Ու չուզեցինք սրբագրել մեր անգիտութիւնը: Թղթատեցէք յուշերը մեր ականաւոր մարտիկներուն: Դուք կը զարմանաք, տեսնելով զանոնք, որ ըլլան ստիպուած ճակատելու քանի մը ոստիկանի, աշիրէթներու թափթփուկներուն, ու սանկ ու նանկ միւտիրներու կամ զննապտոյտի ելած փաշաներուն դէմ: Ասիկա եթէ նուաստութիւն մըն է մերիններուն համար, միւս կողմէ` փաստ մըն է այդ մարզին վրայ թուրքերուն մեզ հագցուցած արժէքին: Պետական մարմիններուն մասնագիտութիւնն է խնդիրները խոշորցնել, զբաղում ճարելու համար մեքենային: Հրձիգութեան մը համար ուժ շարժման դնելը թուրքերը կը նկատէին իբր ռազմափորձ, ու իբր պրոպականտ իրենց զօրութեան ու ահին:
Սա դէպքին մէջ, հազարապետը կը տեսնէր ճիշդ: Այսինքն` սովորական ոճիր-արկած մը եւ ուրիշ ոչինչ: Չէր հաւատար պատահարին կապուած յեղափոխական հանգոյցին, որուն մէջ տիրական էր Պոլսոյ վրայ ցոյց մը, ինչպէս կը պատգամէր խնդիրը վերլուծող առաջին տեղեկագիրը, անցած մինչեւ վեհապետին զննութեան: Չէր հաւատար այդ գեղացիներուն:
Հազարապետը,<ref>ջնջ. տող՝ խելք ունէր: Պալատը` (Պոլսոյ) հեռո՛ւ բոլո – եւ յաւելում պակսողի՝ Սիւրէյեա փաշան, վեհապետին մօտ, կը դատէր</ref>Սիւրէյեա փաշան, վեհապետին մօտ, կը դատէր նոյն սառնութեամբ<ref>ջնջ. ստորակէտ</ref>պոլսական գործունէութիւնը<ref>ջնջ. ստորակէտ</ref>մերիններուն, զանոնք անընդունակ գտնելով բանաւոր, ամրակազմ ձեռնարկի ու կը վայելէր վստահութիւնը Սուլթանին, որ խորքին մէջ յոռետես ու կասկածոտ, չբաժնելով հանդերձ ցամաք այդ լաւատեսութիւնը, ամէն աղբիւրով պալատ խուժող ժուռնալներու հեղեղին դէմ պէտք կը զգար այդ սրտոտ դատումին: Ուրիշ է անշուշտ արժէքը ամէն դատումի, երբ ցեղային մեծ հաշիւներ կը միջամտեն: Այդ պայմաններուն մէջ, քաղաքականութիւնը արհեստական մշուշն է ճակատամարտի դաշտին վրայ: Գիտակցաբար անոր տակ պիտի ապաստանին սեւերուն հետ բոլոր ուղիղ սիրտերը նոյնիսկ:
Հազարապետը խելք ունէր: Պալա՛տը` (Պոլսոյ) հեռո՛ւ բոլորովին սա գեղին ճամբաներէն: Ժուռնալները յիմար, որոնք կը պնդէին Ելտըզի վրայ խուժումի մը մասին:Քոմիթաճինե՞րը: -Բայց այս գեղերէն ասպատակ միայն կը բուսնէր: Թուրքերը 96ի զսպումէն յետոյ զտում մը կատարած էին իրենց որակումներուն մէջ: Չէին հաւատար Եւրոպա չանցած ու հոն չմարզուած մարտիկներուն: Վարիչ դասակարգըքոմիթաճիտարազը յատկացուցած էր մտաւորական գործիչին, առնուազնշիմիսթյեղափոխականներուն, որոնք կարող էին ռումբ կամ տինամիթ գործածելու: Միւսները` գեղացի ըմբիշներ, որոնց հետ զբաղում մը միշտ ալ սիրեցին ունենալ, իրենց հաստկեկ ոստիկան-զինուորները գործնապէս մարզելու մտահոգութեամբ եւ ուրիշ առաւելութիւններու համար:
Պառաւ մը, հաճի ու ատենին հարուստ, որ իր օճախին շէնութեանը պէյեր տեղաւորեր էր, անցաւ առաջ ու յարգալից կեցաւ հազարապետին սեւեռած տակաւին ուժէ չինկած աչքերը: Ոստիկանները ատեն չէին գտած այդ ելքը արգիլելու:
– Ի՞նչ կայ, պառա՛ւ, – հարցուց հազարապետը:
– Մեղք է աս տղոց, փաշա, դուն ալ զաւկի տէր ես: Նայէ հեղ մը վրանին:
– Ո՞վ են ատոնք:
– Աղբրտանքը:
Պառաւը հարցումին պատասխաներ էր հայերէն, ձայնէն դանկըտուած:
Սպան շարժեց գլուխը: Կը հասկնար: Քսան-երեսուն տարի «աղբար»ը հայութիւնը խորհրդանշող բառ մըն էր անոնց միտքին: Չդիմացա՞ւ տեսարանին: Տեսան զինքը, որ կը շեղէր:
Սրճարանին այդ մասը պատշգամ մըն էր, հողլիցք ու բարձր: Առաջացաւ բազրիքին կողմը, նշանացի կանչելով հարիւրապետը, որ աչքերը մոյկերուն քիթին` հետեւեցաւ իր մեծին:
Ցած խօսակցութիւն: Որուն ընթացքին տղաքը իրենց երեսները փակցուցած իրենց քրոջը երանքներուն, խոր իրենց շունչը յայտ չընելու ճիգին մէջ կը խղդուէին ու ատենը հեղ մը կը հեծկլտային, թօթուելով խոշոր իրենց գլուխները: Ոստիկաններուն ուսերէն, պառաւները գլուխ կը կոտրտէին, տղաքը լռութեան հրաւիրող, չխորհելով անոնց փակ աչքերուն:
Երկու զինուորականներուն ցած խօսակցութիւնը, զոր մտրակով հսկուած լռութեան րոպէներ կը լրջացնեն, տեւեց բաւական: Որոշումներ, վարանք, վստահութիւն: Անոր դէմքը անցաւ այս բոլորէն:
Որմէ յետոյ, դառնալով ետ, մտրակին արծաթ կոթը կռթնցնելով մէկ այտին –անոր անգիտակից արարքներէն մէկն էր ատիկա–, մօտեցաւ աղջկան, դպաւ թեթեւ, ազատ ափովը, անոր ուսին եւ ըսաւ:
– Գնա՛, աղջիկս:
Աղջիկը չէր հասկնար:
– Գնա՛, տու՛նդ գնա: Ազատ ես:
Ոստիկաններուն թթու զարմանքը ատեն չգտաւ փոխուելու այն ապուշ, հաճոյակատար ու կեղծ մեղմութեան, որ յատուկ է նախնական ցեղերուն, մէկ վիճակէն միւսը անցնելու իրենց դիւրութեան մէջ աստիճանը պարզելով իրենց հոգեկան ընդդիմահարութեան, մշակոյթին հեղումովը պայմանաւոր: Փոփոխման այս արագութիւնը, տրուած<ref>ցրուած, սրբագրուած՝ տրուած</ref>վիճակէ<ref>վիճակի, սրբագրուած՝ վիճակէ</ref>մը ուղղակի անոր ներհակին մտնել կրնալու հաշտ ու պայծառ վայելչութիւնը նկարագիր է անկազմ կամ խորապէս ապականած ցեղերու: Ոստիկան մը կրկնեց, աղջկան ականջին, հրամանը փաշային:
– Հայտէ՛, տունդ: Աղօթէ՛ փատիշահին եւ փաշային:
Ժպտուն, նենգ, թուքոտ, լեզուովը պեխերը լզելով.
– Աստուած մուրատիդ հասցնէ:
Շատ մը բերաններէ միանուագ սա մաղթանքը, անակնկալ` որքան անկեղծ, հազարապետին երեսին բացաւ տխուր ժպիտ մը: Կը մեղքնա՞ր, իր խնամուած, գիտուն ապականութեան, թէ կը ծաղրէր, սիրտին քար դրած, անորակելի բարութիւնը սա հոգիներուն: Հարիւրէն վեր էր թիւը մարդոց, որ իր կարգադրութեամբը քշուեր էին, կապ, դէպի բանտ: Աղջիկ մը կ՚արձակուէր: Ու ասիկա բաւ էր այդ վշտահեղձ սրտերը դարձնելու իրենց աւանդական հունին: Իրարու համար անտանելի, անզիջող մեր հոգիները ուրիշներու հանդէպ բաց տաճարներն են եղեր: Հայկական հիւրասիրութիւնը կը զատուի արեւելեան ցեղերու նոյնատիպ աւանդութիւններէն, խտութեան, բացարձակութեան սա ոլորտովը: Կրնաք զայն ընդունիլ իբր ցուցիչ մեր տկարութեան, բայց չէք հերքեր իրողութիւնը:
Քակուեցան պզտիկները, բայց չկեցուցին իրենց լացը: Անոնց համար լացը միակ իրողութիւնն էր, քանի որ կը մնային դուրս իրենց տունէն, առնուազն թաղէն: Պզտիկներուն լացը կը դադրի միայն ընտանի տեսիլներու վերադարձով մը:
Աղջկան թեւերը անուժ, ինկան վար, առնելու փոքրիկները իրենց թաթերէն: Սրբած չէր արիւնը երեսէն: Պառաւ մը երկարեց լաչակը ու դպաւ արիւնին, որ պաղեր էր ա՛լ, բայց քիչիկ մը ծաւալեցաւ, ստեղծելով խոր տգեղութիւն, մէջտեղէն կիսուած անոր դէմքին վրայ: Տխուր` այլապէս մութ եղաւ անոր սա գնացքը, թեւերէն կախ պզտիկներուն աղեխարշ լացովը խոնաւցած:
Հարիւրապետը, քաղաքային պաշտօնեաները խուլ բարկութեան ակնարկով հետեւեցան հեռացող պատկերին: Ոստիկաններուն զանգուածը անկարող էր հասկնալ սա թուլացումը, լքումը, նպատակին այնքան մօտենալէ ետք: Անոնք համոզուած էին, որ Սողոմենց տղուն կապը կը փրթէր սա աղջկանը պորտէն, ինչպէս կը պատկերէր եօթանասնեկի սրիկան, սրամտութեան խառնելով իր յայտնի ախորժակը: Հեծեալներ, թուղթերով` մեծ գործի վրայ, խորհրդաւոր մատուցումներով, որոնք չարագուշակ կշիռ կ՚առնէին աչքերու իմաստալից խփումով: Յիսնապետներ, շքեղ իրենց ձիերը սանձելու ճիգին մէջ, քիչ մը կարմրած ու զուարթ: Ոստիկանները, զօրքը, քանի մը ոչ-համազգեստով գեղացի թուրքերը, յայտնապէս ինկած իրենց անասնութենէն, բայց զօրացած չոր իրենց սնապարծութեան մէջ, փամփուշտները մատերնուն սանտրէն շողացնելով:
Քիչ առաջուան դաժան ու մռայլ ձգտումը փոխուած էր ընթացիկ այն պատկերին, որմէ այնքան համ կ՚առնեն թուրքերը, երբ այրուձի` կը վարգեն գեղերու փողոցէն, կայծեր սփռելով սմբակներէ, կամ հետեւակ, իրենց մաուզէրները ուսընդանութ կը չափչփեն խաղաղ թաղերը, տղաքն ու պառաւները ահաբեկելով:
Էրիկմարդու բացակայութիւնը կը նպաստէ՞ր այս մեղմացումին:
Մենծ-աղաներու սրճարանէն վեր հովանոց, փայտաշէն, տեսակ մը մանրադիր պահա՛կ, որ նուէրն էր հին աղայի մը: Ինքնատիպ մարդ այդ Հաճաղան, Զատիկենց ինը աղբարներէն ամէնէն երէցը, երեք հեղ հաճի` հաճի Միքայէլը, ով գիտէ ո՛ր մեղքին համար, շինել էր տուեր այդ հովանոցը: Հոն կը խմէր իր սուրճը, ոսկի-գլուխ ծխամորճը շողացնելէն, երբ, հարկահանները իր քսակէն գոհացնելէ ետքը, կը քաշուէր այդտեղ, վայելելու համար աղայութեան<ref>տղայութեան, սրբագրուած՝ աղայութեան</ref>համը ու գեղը երախտաւորելու հինաւուրց գոհունակութիւնը: Մեր աղաները իրենց նախնիքներուն անմուրատ փառասիրութեան այս կերպ յագեցում կու տային, առանց գիտնալու:
Հազարապետը փայտեայ սանդուխէն մտաւ հովանոցը:
Ատկէ` աչքի տակ ունեցաւ վարի ու դէմի փողոցները, բանտի վերածուած խանութներուն գիծը: Հարիւր քայլ ցած` ձորը, որուն կողերու դարին կոկոզած էին տուներ, անպատուհան ու խարխուլ: Մարդ չէր կրնար հաւատալ այդ բնակարաններու փառքին, դար մը առաջ, երբ անոնց հիմա փոշի տէրերը գեղին ամէնէն թանկ դիրքերը գրաւած ըլլալու նախանձախնդրութեամբ, թիզը ոսկիով գնած էին այդ հողերը ու այդ փառասիրութեան մէջ ալ` կործանած, իրենց թոռներուն ձգելով հետզհետէ տժգունող անուն մը ու ընդերքէն ալ քայքայումը իրենց տուներուն: Գեղի մը փողոցներուն պատմութիւնը տրամաթիք պատմութիւն է յաճախ ու այլապէս կենդանի, քան քաղաքներունը, ուր պետութիւնը կը միջամտէ: Շատերու բացումին արիւն կը կապուի:
Ատկէ` կրկին, ձորամէջը, զոյգ սօսիներով, որոնք հոսող հողերը ցանցող զօրաւոր կազմակերպութիւն մըն էին ու կը պաշտպանէին հակադիր տարրերը հողին: Կամուրջը` որ չորս-հինգ տարին հեղ մը զոհ կ՚երթար ջուրին, իրեն հետ կործանելով տուները, որոնք վստահած էին իր պատերուն: Հեղեղը տարօրինակ արագութեամբ կը հինցնէ ափնեայ շէնքերը, կարծես չգոհանալով յատակին ու շրթներուն մաշումէն ու թաւալած օդին պտոյտներովը կը հարուածէ վերի տուները ներսէն ու դուրսէն:
Աւելի վար` նորաշէն, կիներու տասնոցովը մէջտեղ ելած ուրիշ կամուրջ մը, որ գեղին միւս կէսը կը կապէր ժամուն, կիները պաշտպանելով գեղամէջը կտրելու ամօթէն, ու կը կամարնար, ճերմակ ու կոկիկ, կարծես չկրնալով հերքել իր վրայէն վայելչութիւնը նոր հարսներուն, երբ մուշտակուած ու կարմիր, իրենց բեղմնաւոր որովայնը կը տանին ժամ, Աւետարանի օրհնումին:
Գեղի տագնապներուն մէջ կառավարութիւնը Ջարդերէն ասդին լուրջ ու լիրբ, այսօրուան նման ուժի մը գլուխ, կը գործէր լայն ու չյոգնող ախորժակով մը: Հազարապետը կը դիտէր շրջանակները ու կը դիտէր շուար բազմութիւնը, ապահով ու հանդարտ: Պատշգամի սանդուխին պահակ ոստիկանները` քիչ մը կոտրուած: Աղջկան հեռանալէն քիչ ետք, հազարապետը նշանացի իր մօտ կանչեց հարիւրապետը, քաղաքային պաշտօնեաները: Կը խօսէին ցած, գաղտ գրեթէ, առանց բարկութեան, հետեւելով փաշային դիմագծային արտայայտութեան: Վարէն, մեծ ճամբուն վրայ, խուլ դղրդիւնը երկաթ սայլերուն ու, զանոնք քաշող մեծղի ձիերէն սմբակի շառաչներ, փերթ-փերթ: Միշտ հետեւակ սուրհանդակներ: Թղթածրար: Խաչաձեւում: Իրարանցում: Գեղը պատերազմ չէր տեսած: Հազարապետը ռազմախաղի մը համեմատութիւնները կու տար պաշարումին: Բլուրներուն բարձրերէն, օղաւոր շղթայի մը զանազան կէտերէն, կանգուն մարդիկ, զինուորներ լաթ կը շարժէին:
Հարիւրապետը իր շքախումբով ելաւ դուրս հովանոցէն: Զիրենք դիմաւորողը յայտնի անհամբերութիւնն էր ամբոխին: Ոստիկաններն ու զօրքը նեղուած էին անօգուտ սպասումէն ու կը պահանջէին անցնիլ գործի: Անոնց մէջ «փորձառուներ», հայ կտրտելու<ref>կոտրելու, սրբագրուած՝ կտրտելու ?</ref>համար այսպէս ժամեր չէին վատնած: Յետոյ, հիմնուելով անցեալի յուշերուն, կասկածոտ հոգիով կը դիտէին դէպքերուն գնացքը: Կը դատէին այս ուղղութեամբ, վասնզի հիմնական տարրը, այս սպանդներուն ատեն, զանգուածն էր, մօտի գեղերուն խուժանը, որ ողբերգութեան վարագոյրը կը բանար ու կը կատարէր իր պարտքը, կռթնած զօրքին: Ամէն տեղ ջարդը քալած էր այս ճամբայով: Հիմա՜: Հազարապետին առաջին գործն էր եղած մօտաւոր դրացիները դարձնել իրենց գեղերը: Ուրե՞մն: Ու արդար տրամաբանութեամբ զինուորը կը խորհէր հազարապետին քսակին, որ ով գիտէ քանի՜ հազարներով յղփացած, կը պաշտպանէր անհաւատները: Հայերը վարպետ են քաղաքի մէջ: Փափազ էֆէնտին սատանան անգամ տոպրակը կը դնէր:
–Հընզըր կեավուր, – պոռալու չափ բարձր ձայնով:
Դաւաճան քահանան լաւ կը վարձատրուէր: Զինուորին այս գրգռութիւնը հասա՞ւ մեծաւորներուն: Շատեր չէին խնայեր հայհոյութիւնը:
Պաշտօնեաները, յիսնապետ մը, ջոկատ մը ոստիկան, խառն խումբով անջատուեցան ժամուն հրապարակէն: Անոնք պաշտօն ունէին հետապնդելու, յիսուն քայլ բացօք,<ref>յաւելում ստորակէտի</ref>արձակուած աղջիկը: Դանդաղ, հնազանդ մնալու համար հարիւրապետին հրահանգին, ու յարգելու` պատուիրուած հեռաւորութիւնը, սա խումբը կ՚առաջանար թեթեւ, զուարթ, սովորական գնացքով, նայելով հոս ու հոն ու տնտնալով խմբուած կիներու շուրջը: Անոնք նետած էին իրենց դէմքէն մռայլ դիմակը, որով եղեր էին երկու օրէ ի վեր: Հետերնին էր, առնուած` սրճարանէն գզիրը, զոր կը քաշքշէին յայտ ախորժակով, գտնելով անոր միսերը շատ դահացած, ու արիւնը` բոր կապած:
– Մեղք մեր սուիններուն:
Ըսողն էր կատակախօս տասնապետ մը: Կը մեղքնար իր դանակին, նոր սրցուած, մաս-մաքուր ու ճերմակ, որ աղտոտելու էր գոնջ գզիրին «ծաղկած» արիւնովը: Գզիրին ծոծրակին վրայ չոր էկզեմա մը մրջիւնի<ref>մրջունի, սրբագրուած՝ մրջիւնի</ref>բոյներ էր փորեր ու մորթը կրծեր, դրամի պէս բոլորակ բացութիւններ ձգելով կոնծած, փոթ-փոթ կաշիէն:
Բաց էին այս կատակները, այսինքն` առանց թաքուն վայրագութեան: Խօսակցութեան տիրական թոնը գովեստն էր հազարապետին: Այսկեավուրները բախտ ունէին իրաւ որ:
– Թող ըլլար Քեազիմը:
– Թող ըլլար Խալիլը:
– Այն ատեն կը տեսնէինք պոյը այս գեղին:
Կ՚ըսէին զուարթ ու կը մխտէին ծերունի գզիրը, որ կը ճանչնար այդ անուններուն տակ ոգեկոչուած մարդերը, երբ կը պատասխանէր, բան մը խօսած ըլլալու համար`
– Գիտեմ, գիտեմ:
– Յիմա՜ր, – կը զարնէին գլխուն ու կը սուզուէին իրենց յուշերուն մէջ: Անշուշտ անոնք ալ մարդեր էին, Սիւրէյեային պէս, հազարներուն վրայ, որոնք ատենին կազմակերպեր էին նման պաշարումներ եւ ելեր գործին մէջէն ` ազգին ու փատիշահին պատուաբեր եղանակով:
– Տեսնալի՞ք:
Ունէին հարկաւ սա հայերը, եթէ անոնցմէ մէկը ըլլար հիմա նստած սրճարանինքէօշկը: Թող աղօթին Աստուծոյ, որ իրենց վրայ կը ղրկէր այսպէսքիպարփաշա մը: Ու կ՚առաջանային, խօսք նետելով պառաւներուն, բայց զգաստ` կիներու հետ:
Հինգ վայրկեան յետոյ անոնք կանգ առին տունի մը առջեւ:
Հոն էր մտած Սողոմին քոյրը:
Բացառիկ ճառագայթում մը, քաղաքային պաշտօնեաներու երեսին: Անոնք ծանօթ Սողոմենց տունին, շուտով հասկցան այս նորին որուն պատկանիլը, գզիրէն:
– Մաշալլա՜հ, մաշալլա՜հ:
Չկրցաւ զսպել իր հիացումը, ամէնէն տարեցը պաշտօնեաներուն: Հիացականը կ՚ուղղուէր հազարապետին տաղանդին, որ կարճ խորհրդակցութեան ընթացքին, գուշակեր էր դէպքերուն առնելիք սա գնացքը: Անիկա համոզուած էր աղջկան հոդ գալուն: Տո՞ւնը:
– Սողոմին նշանծուն:
Անհամբեր ոստիկան մը առաւ ափ աղխը դուռին:
Ու առանց որ տրուէին հրահանգ, հրաման, կարգադրութիւններ, զինուորները ինքնաբեր արագութեամբ բռնեցին տունին երեք երեսները:
– Հոս էհընզըրը:
Կը կրկնէին ցած իրարու եւ ուրախ էին, երեք օրուան անպտուղ յոգնութիւնը մոռնալու աստիճան:
Նոյն փողոցի մուտքին եւ ելքին երկ-երկու ոստիկան, սուինաձիգ: Ուրիշ երկու` հեծեալ: Ասոնք պաշտօն ունէին երթեւեկը կեցնելու: Քաղաքային տարազով երկու փոքրահասակ մարդեր թաշկինակով բան մը կը հասկնային ու կը հասկցնէին մեծ փողոցի պահակախումբին: Դուռը մնաց փակ:
Պաշտօնեան կրկնեց զարկը:
Դաստակէն յուզումը անցած ըլլալու էր դէմքին, որ դեղնեցաւ: Թեթեւակի դող մը կը խաղար շրթներուն: Թուրքերը չեն կրնար իրենց մտապատկերները զսպել ոճիրին հոտին մէջ, իրենք` որ այնքան ճարտար կը սքողեն անոր incubationը, շաբաթներով: Ամէն գոց դուռ գերեզմանի մը կը նմանի: Իրենց գեղերուն մէջ, անոնք պիտի զգուշանան անոր զարնելէ: Վասնզի զայն կը բռնաբարենք երբեմն մեր իսկ դիակին համար, մեր ձեռքով վերցնելով ճակատագրին կափարիչը: Քանի՜-քանի՜ հեղ բացուող դուռերը դուրս նետեցին հոգէառը, մարդասպանի մը դիմակով, որ զարկաւ ու անցաւ:
Շուրջանակի, բոլոր տուները ինկած եղան ակնթարթի մէջ շատցող հրացաններու բերնին: Դասական հրահանգները, նոյն տափաքիթ մոլլայէն, բնակիչները հրաւիրող, գլուխ չհանել պատուհանէ, ոչ ալ դուռ բանալ: Անսաստողը իր գլուխովը կը քաւէր իր յանդգնութիւնը:
– Վալլա՜հ-պիլլա՜հ կը վառե՛նք, հա՜…, – կը ճուար երջանիկ արարածը ու կը զգար ինքզինքը գերագոյն պահերէն մէկուն մէջ իր կեանքին:
Այս ապահովութիւնը, վտանգէ զերծութիւնը, թշնամին ուրանալու սիրտը տիրական արտայայտութիւնն էր այս մարդոց: Հակառակ իրենց թիւին քիչութեան, անոնք վեր էին կրակի գացող մարդոց գոնէ արտաքին ալ այլայլումէն: Ջարդերը փոխած էին հայերէն առաջ թուրքերը: Ընդդիմութիւնը հիմա պահանջուած, անհրաժեշտ դէպքն էր այս պայմաններուն մէջ:
Ապտակեցին գզիրը, որ իբր թէ չէր կանչեր: Անոր ձայնը պոռալէն փրթեր էր կտրած կաթի պէս փշուր-փշուր թափելով բերնէն: Ծեծը ուժգին ալ էր, թէեւ կատակի երանգը, թեթեւուկ, մնար անոնց բառերուն մէջ:
Երրորդ վայրագ զարկէ մը ետքը, յարգելու համար ասիկա` օրէնքին տրամադրութիւնը, կարճ սպասում: Որմէ ետք համազարկ գրո՜հը:
Ութ ոստիկան, ակնթարթի մէջ կոտրեցին սովորականէն վեր հաստութեամբ ընկուզէ դուռը: Խուժո՛ւմ:
Բակ, պարզ ու ամայի: Ու պաղ ալ` դուրսի տաքէն հոդ շինուած: Կծու հոտ մը ծխախոտի:
Ամէն նոր տուն, անծանօթի մը աչքին, նոր կնիկի մը յոյզը կը բերէ: Դիտելէ աւելի կը զգանք ատիկա: Թուրքերը` զարմացած, կը զննէին աչքի տակէ փոքր տակառները, որոնք հացը բերանը հասնող, սովորական բառով` բարեկեցիկ ընտանիքը կը յատկանշեն: Անոնց թիւին համեմատական է աղջիկներուն արժէքը: Հազարնոց, այսինքն` ձիթապտուղին կշիռովը: Վասնզի գինիին տակառը աղքատութեան հոմանիշ է գրեթէ:
Տիրապետողը բակին երեսին, գեղակերտ դուռն էր ախոռին, կարմիր ներկուած գամ գլուխներով ամրակուռ: Չունէր փականք: Փոխարէն` կապ մը, որ ծակէ մը կ՚իյնար, ուղղալարի մը նման: Ոստիկան մը նշմարել կարծեց, որ կը շարժէր անիկա: Բայց այդքան: Հաւերը` մեծաղաղակ, յիմար, իրար անցած, ջանալով դուրս թափիլ զինուորներուն ոտքերէն:
Հրացանի բուները իջան, որոտով, կատաղի, հայհոյալից, լիրբ` սանդուխի կողերուն: Ամէն տուն<ref>բան, սրբագրուած՝ տուն ?</ref>գետնայարկէն վեր կը կապուի անջատ սանդուխի կազմածով մը, որ անասուններուն մուտքը կ՚արգիլէ վերերը:
Ինչո՞ւ չէին բարձրանար:
Հակառակ իրենց մարզանքներուն ուկեավուրի բակ մը մտած ըլլալու յստակ զգացումին, սա րոպէին անոնք ըրեր էին աւանդական, առհաւական այս շարժումը, որ պարտադիր էր ամէն թուրքի, արուի, երբ ուրիշին տունը կը մտնէ: Օրինական յայտարարութիւնը, որուն վարժուած են մանկութենէն սկսեալ:
– Մէկը չըլլա՛յ…
Ինչպէս պիտի ընէին, ըսէին` եթէ թուրքի մը ըլլար սա բակը, ատեն տալու համար կիներուն, որպէսզի հեռանան, կամ առնուազն պատսպարեն իրենց մազերն ու դէմքը:
Վերնայարկը մնաց լուռ:
Պաշտօնեայ մը կրկին ապտակեց գզիրը, որ չէր կատարեր իր պարտքը, կանչելէ զգուշանալով տանտէրը: Ապտակողը օրէ՞նքը կը յարգէր, թէ կը զուարճանար:
– Խնամի Դելոն, Դելոն խնամի՜…
Գզիրին ջախջախուած ձա՛յնը, զոր ցաւոտ հազ մը ձգեց կէս:
Խնամի՜: Անշո՛ւշտ որ մէկն է ատիկա ուրիշի մը: Ադ ուրիշն ալ` աւելի հեռու ուրիշի մը: Չէզոք, դիւրին ու թեթեւ որակում: Ու հասկանալի նոյն ատեն: Այսօր իրարմէ հեռացած, հազար օտար ըսուելու չափ, գեղացիները չեն հրաժարիր անդրանիկ ընտանութենէն, որով կը սկսին աճումները, ճիւղաւորումները: Զիրար կանչէին պիտի, տեղի կամ ոչ, այս կարգի փաղաքուշ պիտակներով: Դելոնը խնամի է, քանի որ աղջիկ ունի կարգելիք: Ո՞վ որու արիւնին չէ խառնուած սա գեղին մէջ, որուն տարեգիրքը, բերանացի տուեալներով` եօթը տունի կը վերցնեն սկզբնական կորիզը հազար հինգ հարիւրնոց հիմկու զանգուածին:
Սանդուխի կատարին ցցուեցաւ յաղթահասակ մարդ մը, ոսկորներէն խոշոր ու գօտիին, հաստ չուխային շուքովն ալ ուռեցած քիչ մը:
Յիսուննո՛ց, որքան կարելի էր հետեւցնել դէմքին խոնջէնքէն ու մազերուն ընդհանուր ցուցմունքէն: Քիչ մը բաց, այսինքն հեռու` այն սպառած մոյնքէն, որով թղթուած կը թուին դէմքերը աշխատանքէն տրորուն, բնութեան խստութեանց անընդմիջաբար ենթարկուած գեղացիներուն: Յայտնի էր, որ տունը միս կը մտնէր ամէն շաբթու, մանրամասնութիւն` զոր դէմքը կը թելադրէ առաջին ակնարկին: Կեցուածքը կը զեղուր շեշտ արագութիւն, հով, հրապոյր, որոնք հողէն չնուաճուած մարդոց կերպարանքը կը զատեն միւսներէն: Առատութի՛ւն, քիչ մը ամէն բանէ, մարմինէ` ժառանգութիւնը ըմբիշներուն մինչեւ խոր ծերութիւն: Դելոնը անունով գօտեմարտող էր:
Սանդուխին շեղ մարմինը, տեսողական պատրանքով մը, կը նպաստէր ցցելու հասակը ընդմէջէն<ref>ընդմէջէն – ?</ref>, օխաներով չուան կտրտած,պաճպղպեղ<ref>պաճ-պղպեղ – ?</ref>, տարիքին մուրճովը դեռ չխելօքցած -քանի որ տարին քանի մը հեղ անոր ահագնադղորդ աղաղակը գեղը կը հանէր թունդ-, բայց գզիրին բերնին անվնաս տարազ, խնամի՜:
Կեցաւ հանդարտ:
Ըմբիշ, թուրք գեղերու հարսնիքներուն զուռնա նուագող, գօտեմարտութիւնը դաշնաւորող իր եղանակին մէջ խենթեցող ու խենթեցնող, երբ կը նետէր բերնէն անարգ եղէգը ու կը նետուէր մէջտեղ, առանց հանուելու ատեն ճարելու իր եռանդին ու կը հիւսուէր ախոյեանին ձիւթի պէս ու կուպրի պէս, պիրկ ու աննուաճ, ճզմելով մարդուն ոսկորներըգըթըր-գըթըրու արձակելով անոր նուաճուած մարմինը չորս քայլ անդին:
Մաքսանենգ, բոլորին նման, իր ընկերներէն փնտռուելով գրոհներուն պահուն, ահաւոր իր կոկորդին պարպած ամպրոպովը որ դողի կը հանէր կիրճին կողերը, քարերն անգամ շարժելով ու թաւալ բերելով:
Անոր կռնակը չէր եկած գետին: Ու անոր բազուկը չէր լքած հրացանը ոչ մէկ դէտի կամ ոստիկանի:
Տարիքին հետ, տղոցը ժմնելուն հետ` անիկա կը խելօքնար քիչ-քիչ, բայց չէր հերքեր գիրը իր ճակտին, անցնելով կարգը զգաստ ծերերուն, հարուստ կամ աղքատ, որոնք ժամ ու աղօթք, թուղթ կամ տապալի<ref>Ծնթ. – տապալի՝ նարտի խաղ</ref>կը հոլովեն, ուրիշ խօսքով` կը դադրին լեռնէն ու կռիւէն:
Անտառներէ, կիրճերէ, ձորերէ արշաւը անիկա փոխարինած էր ուրիշ, բայց տանիքէ հովանաւոր ոչ նուազ<ref>ոչ-նուազ, սրբագրուած՝ ոչ նուազ</ref>յուզումնալից զբաղումով մը: Կարօտ մը չէր անիկա, բայց իբր սիրող կը գործադրէր ամէնէն արգիլուած արհեստը – ծխախոտ կը կտրէր: Մաղաձեւ ու ճաշակով` անիկա կը յօշէր դեղին<ref>գեղին, սրբագրուած՝ դեղին</ref>խոտը ու անորհավանները<ref>Ծնթ. – հավան – սանդ</ref>անուն ունէին մինչեւ Քէօթահիա, եօթը լեռ անդին: Իր խոտին գեղեցկութիւնը զինաթափ կ՚ընէր նոյնիսկ ռէժիի տնօրէնները: Քանի՜-քանի՜ հեղ կոխուած էր այս տունը, հիմակուան նման: Դէտերը, ինչպէս կ՚ընէին հիմա ոստիկանները, քիթերնին կը ճմռէին, կճուելով թրջուած խոտին բուրումէն, տունը հիմն ի վեր կ՚ընէին ու կը ճաթէին գտնելու անկարող թաքստոցը, ուր պահուած ըլլալու էին սանդերը: Հինգ վայրկեանը բաւ էր, որպէսզի ձգէր անիկա գործը, հագուէր տունին զգեստները ու անցնէր օճախին անկիւնը, ընդունելու համար խուզարկուները, ժպիտը երեսին, ծխատուփը երկարելով, վարդի պէս ժպտուն ծուխը մատերուն մէջէն աղջկայ խոպոպներուն նման կախելով: Ռէժին չէր կրնար արգիլել անձնական սպառումը այս խոտին: Այս զբաղումը, ծերութեան դուռներուն, բաւ էր անոր մէջ վառ պահելու արկածներու աշխարհը, որ միակ միջնադարեան ասպետներուն սեփականութիւնը չէ եղած: Բոլոր ըմբիշները, քիչ մը կառապանները, նաւազները դեռ չեն ազատագրուած այդ մշուշէն:
– Ի՞նչ կայ:
Մազ-մօրուք` աղէկ մը բացուած: Բայց հասակը ուղիղ: Մէջքը պատկառելի, տիրակա՛ն` ամէնէն ծանր տպաւորող մասը անոր ամբողջին: Չորս-հինգ վերմակի պորտ<ref>վերմակի պորտ ?</ref>, շաքարի պարկեր, հին շալերու բեկորներ, վրայէ վրայ` հազիւ կը լեցնէին անոր իրանին այդ խոնարհումը, պարանոցումը դէպի կոնքը, այնքան խոր էր այդ վիզը ընդմէջ կոնքին եւ կուրծքին: Այսպէս հաստցած, այդ մէջքը ամուր էր «լերան նման»:
– Ո՞ւր է Սողոմը:
– Սողոմի՞նն է այս տունը, հէյ օղո՜ւլ:
Սա «հէ՜յ օղուլ»ը, նման առիթի մը, լսողը հաւատալ չէր կրնար անոր բերանին:
Կեանքին մէջ մեղմ չխօսած ըմբիշը –նման կուրծքէ մը պարզ ձայնը քառապատկուած բարձրութեամբ կը հեղուէր դուրս– չէ՞ր կրնար գտնել պարագայէն պահանջուած շեշտը: Վիրաւորուած էին թուրքերը, քաղաքային պաշտօնեաները մանաւանդ, որոնք քաղաքի հայ հարուստներուն եւ արհեստաւորներուն մօտ իրենց իւրացուցած մտապատկերներով չկրցան հասկնալ այդ ձայնին բնական խտութիւնը ու թթուեցան դառնօրէն: Անոնց այդ զայրոյթը փոխուեցաւ գործի, հայհոյանքի ձեւով: Ըմբիշը, զարմացած կը հետեւէր այդ հեղումին ու չէր հասկնար հասցէն, որուն ուղղուած էին այդ նախատինքները: Իր չկասկածած խստութիւնը – զոր չէր կրցած եղկել<ref>եղկել [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>փաղաքուշ «հէ՜յ օղուլ»ը` անարդար զիջում եռօրեայ ահաբեկումին– հրաւէ՞ր մըն էր, որպէսզի թուրքերը դառնային իրենց գազանութեան:
Առանց հրամանի, չորս ոստիկան, հայհոյութեանց տարափէն<ref>ջնջ. ստորակէտ</ref>հրուելով կարծես ելան վեր սանդուխէն:
Անոնցմէ մէկը, գաւառակին մնայուն ուժերէն, այս աչքերէն նոր չէր, որ կը բարձրանար: Նախորդ վրիպանքներուն յուշովը զայրագնած<ref>զայրագնուած, սրբագրուած՝ զայրագնած</ref>` անիկա այս անգամ կը հասնէր իր գոհացումին: Սանդի տեղ մարդ կը փնտռէին: Ու այս մարդերը պիտի հանէր անիկա Դելոնին փորէն:
Կատաղի` անիկա իջեցուց իր մաուզէրին բունը ուղղակի ըմբիշին ճակտին, որ, հետեւելով իր հին վարժութեանց, մնացեր էր անշարժ: Անոր միտքէն պիտի չանցնէր երբեք ստուերը սա սրբապղծութեան, –իր տունին մէջ թուրքէն ծեծուելու անըմբռնելի ամօթին: Այսպէս է նկարագիրը մեր կարգ մը պատկերներուն: Կը հաւատանք անոնց կարելիութեան, ուրիշներու հաշւոյն: Բայց զմեզ կը զատենք անոնց կշիռէն: Լսած էր Ջարդերուն դրուագումը, սառած` մինչեւ ջուրը իր հոգիին, բայց շոյած մէջքին` կոթը
ատրճանակին: Անգիտակից այս ապահովութիւնը կռիւի մարդերը կը զանազանէ տունի արարածներէն:
Ընկրկեցաւ: Ձեռքը մէջքին չհասած, ուրիշ երեք մաուզէրներ դրին իրենց բուները անոր լայն կռնակին: Երիտասարդ` այդ թուրքերը անգամ մըն ալ կ՚ուժովնային ցեղային իրենց ատելութեան թոյնէն կրակուած: Մէկը իր թաթը իջեցուց անոր բազուկին, այնքա՛ն ուժով, որ կոտրած ոսկորի քերուըտուք<ref>քերուըտուք –?</ref>մը եղաւ լսելի: Հայհոյութիւն: Ու թուք: Ու վայրագ պրկում դէմքի եւ կզակի: Անոնք հրեցին վիրաւոր ըմբիշը վար, այնքա՛ն անագորոյն բառերով, որ պատերն իսկ լեզու կարող էին ելլելու: Ու անոնց ձայնը կ՚աւելնար, կը յորդէր բաց դուռնէն:
Անպատրաստ այս բռնութեան` ըմբիշը չկրցաւ պահել իր մարմինին կշիռը ու ինկաւ երեսք ի վար:
Սանդուխին քիչ մը սուր էջքը փութացուց, քշեց արագ` այս կործանումը: Ու իր մարմինին բեռովը, առանց աքացիով հետապնդուելու, գլխէն շլմորուն, արիւնէն կալուած աչքերը գործածելու անկարող,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>փրթած թեւը պաշտպանելու ճիգին մէջ, ինքզինքը լիովին կորսնցուցած` անիկա հասաւ շեմքարին, թաւալող պարկ մը ցորենի նման, անկումի թանձր ձայնով մը պայթելով մէկէն:
Տարի՞ք –աւա՜ղ` ամէնէն իրականը` ըմբիշը զարնողը մեղքերուն–, վերահաս աղէտը, որուն շոգին երեք օր է բռներ-կայեր էր գեղին վերեւ, թնդանօթը` հեքիաթ, թէ իրականութիւն, ճակտի ճեղք, ու աչքերու կուրացում` արիւնէն ու ցաւէն, ու տակաւին ողնուղեղին խորը դարաւոր ընձիւղը իր ցեղին գերութեան<ref>գիտութեան, սրբագրուած՝ գերութեան ?</ref>, բոլորը մէկ անկարող եղան ըմբիշը զգաստ պահելու:
Ելած էր ոտքի, մէկ կտոր, կոտրած ճիւղի մը պէս մէկ թեւը կախ գօտիին, ու ամօթահար, կոյր` կը վարանէր որու վրայ նետուելու: Անիկա, այդ պատկերին մէջ, նման էր Թաթոսին վիրաւոր արջին, որ, իրեն պէս ճակտէն վիրաւոր, մէկ թեւը կոտրած, միւսովը գրկեր էր որսորդը ու ճմռկեր:
Անոր առաջին շարժո՜ւմը, քիչիկ մը գլխուն պտոյտը մեղմելէ ետք, եղաւ ողջ բազուկին հասած հանդիպող մաուզէրը խլել, անսպասելի արագութեամբ: Կեանքին բնա՞զդը, թէ մահուան վտանգը կը ստեղծեն նման զանցումներ: Շարժումին զուգորդ` ահաւոր հայհոյութիւն մը, բայց այնքա՛ն բարձր, որ թուրքերուն կիները լսելու էին զայն հեռու քաղաքներու մէջ, այս ճարպիկ յարձակումը կ՚ուռեցնէր, ձայնի մշուշի մը մէջ առնելով թուրքերուն<ref>ջնջ. ստորակէտ</ref>զգայարանքները: Մեր աչքերէն աւելի մեր ականջները կը նուաճուին աղէտին գրոհէն:
Անակնկալ` որքան սարսափելի, վասնզի յուսահատ –իրաւունքի նշոյլ, ուրկէ կը բուսնի այս տագնապի րոպէներուն– սա յանդգնութիւնը` խուճապի մատնեց բակը լեցնող վոհմակը, ուժին ապահովութեամբը միտքէ իսկ չանցնող` սա հակայարձակումը:
Քաղաքային պաշտօնեաները արդէն դուրս էին բակէն:
Համազգեստաւոր մասը, զինուորական մարզանքներէ անգիտակից վերյուշքով մը, ապաստան ու դիրք գտաւ, սիւնի, տակառի, նոյնիսկ սանդուխի ետեւները ու`
– Թէսլի՜մ, թէսլի՜մ<ref>Ծնթ. – թէսլիմ – անձնատուր</ref>…
Քանի ձա՜յն:
Մաուզէրը կուրծքին, մէկ ձեռքովը բունը մօտեցուցած կզակին, աչքին մէկը արիւնի մէջ կուղպ` Դելոնը կը սպաննէր ակռաները, շարժումի հանելու համար մեքենականութիւնը պետական հրազէնին, զոր կ՚ատէր անիկա շատ պատճառներով: Ընկերներուն<ref>Ըկերներուն, սրբագրուած՝ Ընկերներուն</ref>նման, բոլորն ալ փորձ մաքսանենգ, հաւատք չունէր այդ բարակ, մա՛նաւանդ ձայնէն նիհար ու աղքատ գործիքին վրայ: Անիկա տարիներէ ի վեր հաւատարիմ էր ու տարփող<ref>ջնջ. ստորակէտ</ref>յունականկռամարթիններուն, կարճ իրենց հասակին մէջ աշխարհ մը որոտ պահ դրած ու խուճապընկէց: Անոնց փամփուշտը միսերը բզիկ-բզիկ կը բերէր ու կը նպաստէր արագ ընկրկելու թշնամին:
Մաուզէրը չհնազանդեցաւ:
Ակռաներէն երկուքը ինկան կոտրելով: Միւս կողմէ` գնդակ մը անցաւ ականջին մօտէն, պաղ թրթռում մը սուլելով, այնքա՛ն խոր ու խռովիչ, որ պղտորեցաւ ուղեղը: Այս անձկութիւնը զայն ըրաւ յիմար: Վերցուց զէնքը փողին կողմէն ու բունը իջեցուց զինաթափ զինուորին գլխուն, որ տապալեցաւ:
Դրան դուրսէն փողերը, ձիերուն դոփիւնը, հասնող զինուորներու մեղադղորդ հայհո՛ւչը: Տուներէն, կիներուն ճիչը, այնքան խոր, սրտաճմլիկ, դատաստանեան: Անհուն, անկնճիռ լռութիւնը վերնայարկին, որուն սանդուխին վերի աչքին՝<ref>յաւելում բութի</ref>գլխարկը Դելոն խնամիին,<ref>յաւելում ստորակէտի</ref>քովը սիրական փիսիկը, խուճապոտ, բայց անկարող զատուելու իր սիրական խաղալիքէն: Դելոնին ուսին, կատուն կը գզուէր այդ գլխարկին խոշորկեկ ծոպին հետ ու կը մռլտար, երբ օճախին շեմին մաքսանենգը կը ծխէր ու կը հայհոյէր:
Այսքան ուժի ներկայութեան այս անխելք արարքը –ինչպէս պիտի ըլլար դատաստանը գեղին, երբ զայն կը տանէին թաղելու անշուք– անմարսելին էր:
– Թէսլի՜մ, – կրկնեց տասնապետը եւ առանց պատասխանի սպասելու հրամայեց.
– Կրա՛կ:
Ինկաւ ըմբիշը, մաղի պէս ծակ-ծակ: Մեծադղորդ «վառեցայ» մը, լեռնէ լեռ պոռացուած ահազանգի մը նման խղդեց մաուզէրներուն կարճ սուլոցը: Խղդուեցան դուրսի խուճապն ու աղմուկները: Մահէն նշանակուած<ref>նշանակուած [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>կոչերուն ճակատագիրն է այս ազդեցութիւնը:
– «Վառեցա՜յ»:
Ու կը յաջորդէին իրարու այս որոտումները, երկարուն ու անսպառ: Այդքան ձա՜յն: Բայց անոր կուրծքը պզտիկ սենեակ մըն էր գլխուն ներքեւ:
Ու անոր աղաղակը այնքան դղրդագին կարծրութեամբ կը բխէր, կը զարնէր շրջապատը, որ զինուորները րոպէ մը եղան շուարուն: Յետոյ, բա՛կը, այսինքն` չորս պատերու բանտը: Այսինքն` ձայնէն խենթեցած խուճապոտ յարձակողականը սա գեղին կիներուն, որ կը պատմուէր մինչեւ Պրուսա: Յարձակման ենթարկուելու սա բնազդական երկիւղը զանոնք ետ առաւ իրենց խուճապէն: Արագցաւ համազարկը: Տասնեակները պարպուեցան: Դելոնին կզակը թռցուցած էր գնդակ մը, ոսկորները առնելով ու նետելով մէկդի:
Դիակը լռե՞ց: Ատեն չեղաւ ստուգելու ատիկա:
Վասնզի ահա երկրորդ ու աւելի ահաւոր անսպասելին:
Համազարկին նորոգման րոպէին, ախոռին դուռը բացուեցաւ մեղմով, ըսես ձեռք մը ետ ընէր տախտակը:
Բացուածքէն ներս` մարմինը մութին, անձեւ ու հսկայական, տարօրէն խռովիչ:
Անակնկալը տպաւորե՞ց զինուորները:
Ամէնքը ուղղուեցան, աչքերով, փորուած անդունդին: Ուշադրութեան փոքր այս տարտղնումը ազդած ըլլալու էր համազարկին, որ կանգ առաւ: Ու մարդիկ, խօլ սպասումի մէջ, անհանգի՛ստ` մութին բերանէն, որ կը թուէր բանալ ընդերքը այդ չարագուշակ տունին:
Յանկարծակի, բոցերու փայլակի մը մէջ, հսկայ որոտում մը, այնքա՛ն անակնկալ, որ դժոխքէն փախած դէմքերու ուրուացում մը դողաց ու մարեցաւ: Փամփուշտներու լոյսը աղօտ էր չափազանց ու անկարող պատկեր մը սեւեռելու: Յունական մարթիններու բերանէն այս որոտումը խլացուցիչ, որքան անմեկնելի, փոքր այդ քարայրին մէջէն, որուն պատրանքը կու գար յատակէն ջնջուած այդ ախոռէն, հարուածներուն արագատիպ աղմուկը, արձագանգով քառապատկուած, բաւ եղան ստեղծելու շատ ծաւալուն հանդէս մը ձայնի: Արձակող ձեռքերու պակասը, հրազէնին աներեւոյթ բերանը, թնդանօթին շշուկուած, բայց չհաւտցուած հեքիաթը, որուն համեմատ Դարբին Թորոսը գեղը օժտած պիտի ըլլար բանակ մը ջախջախելու բաւական փողերով, ռումբերը, թուրքերուն բերնի ծամոցպոմպաները, այնքան սարսափով ու հեգնութեամբ ամէն տեղ քշուած, միջամտեցին, որպէսզի թուրքերը ակնթարթի մէջ նետուին դուրս բակէն: Տասնապետը, նահանջը հրամայած ու կարապետած, պառկեր էր գլուխը սեմին գիծով պաշտպանած, մաուզէրը երկարած, առանց մարմինի: Անոնք թողած էին գետին զինուորը, որ տապալած էր Դելոնին բազուկէն: Ուշակորոյս, գուցէ մեռած: Վասնզի ոստիկանները անուանի ձախաւերներ են իրենց նշանառութեամբ:
Ամէն զինուոր պառկած, դիրք մը որոնելու անձուկին մէջ: Ու սպասելով:
Որչա՞փ:
Տեւողութիւնը<ref>Տեսողութիւնը, սրբագրուած՝ Տեւողութիւնը</ref>կրակին բերնովը չափողները միայն գիտեն ատիկա: Մինչեւ որ մութը պատռեցաւ:
Ելլողնե՞րը:
– Չորս տղաքը Դելոնին:
Գեղին ու շրջականերուն քաջածանօթ: Իրարմէ երկուական տարի ընդհատով: Քսանէն վեր չորսն ալ, մէկ հասակ, մէկ կտորէ ելած նորտունկ<ref>նոր տունկ, սրբագրուած՝ նորտունկ ?</ref>ծաղիկներու համաչափութեամբը:Լերան կտորներամէն մէկը: Չորսն ալ ըմբիշ, իրարմէ ուժով, ու այդ ուժը հասարակաց, ընտանիքը սեփական խորհուրդի մը պէս պահպանող: Տարիքը քիչ կշիռ ունէր անոնց վրայ: Պատկերի պէս գեղադէմ, կազմի անթերի ճարտարապետութեամբ մը, հսկայ փքոցի նման լարելով իրենց կուրծքերուն վանդակը, երբ մերկ, ելլէին հրապարակ, գօտեմարտելու: Ու սրտոտ` լերան գազաններուն նման, յարձակումներու ատեն ամբողջ ճակատ մը յարդարելով, րոպէական արագութեամբ, երբ քով քովի դնէին իրենց հսկայ իրանները: Գեղամիջեան կռիւներուն, չորսով մէկ անոնց երեւումը, խուժումի վճռական տարր էր արիւնի կամ խաղաղութեան: Հակառակ իրենց հօրը մռայլ համբաւին, անհամար բախումներուն, ուր «չորեքգլուխ օձերը» (տէրտէրը այդպէս կ՚որակէր անոնց իրերապաշտպանութիւնը) մարդկային պատերը կը ճեղքէին դանակով կամ հրազէնի բուներովը, դեռ արիւն չէր ելած անոնց ձեռքէն, – գեղի քաջերուն մօտ շատ հազուադէպ այս բացառութիւնը աստուածահաճ հրաշք մըն էր, ու տուրքը` ընտանիքին մէջ նախանձախնդրօրէն պահուած համայիլի մը, զոր Դելոնին հայրը ըստ աւանդութեան կողոպտած էր «Վերիսաղէմու» կողմերը, ծերուկ ուխտաւորի մը վիզէն, զայն սագի գլուխի պէս ոլորելէ ետքը: Մահով պսակաւոր այս հեքիաթը տունին մէջ կը պատմուէր: Ու համայիլը չէր բաժնուեր Դելոնին հօրը ծոցէն, մինչեւ վերջին շունչը:
Երկու մեծերը, անոր մէկ էջը օրինակած ու նուսխա ըրած, ճիշդ թուրք ըմբիշներու նման անցուցած իրենց վիզին, կը յանդգնէին կրկէս երեւալ, մինչեւ Այտընի գիւղերը, թուրք անուններով: Ձէթով սնած անոնց մկանները, տարօրինակ իրենց առաձգութեամբը, խոյս կու տային հակառակորդին մատներէն ու անոնք կ՚աւլէին հրապարակը սանկ ու նանկ ըմբիշներէ, մեծղի ու կարկառուն, դնդերոտ` քան սրտոտ: Չորսն ալ մաքսանենգ, այսինքն` կրակի մէջ մեծցած, ժամ մը կարող էին վազելու առանց հեւքի ու քրտինքի:
Անոնք, երկու օր է, չէին ներկայացած հարիւրապետին, որ տղոցը հաշւոյն սպառնացած էր Դելոնը քշել կեդրոն, ու օրը երկու-երեք հեղ կը ղրկէր մարդ վերադարձի լուրը առնելու, քանի որ անոնց անճրկած հայրը տղաքը ղրկած էր Քէօթահիա, բուրդ բերելո՜ւ:
Տունին կրկնակի խուզարկումներուն, զէնքը ձեռքերնին, անոնք երկարած էին ապահով ու անգտանելի թաքստոցին մէջ, որ ախոռին յատակը փորուած նկուղ մըն էր, շատ ճարտարութեամբ յօրինուած, անհրաժեշտ զգուշութիւններով անյայտ դարձած, ուր կը մտնէին պաշարումի պահուն Դելոնին նշանաւոր սանդերը: Չէին դիմացած իրենց հօրը մահամերձի աղաղակներուն եւ, ամէն բան աչք առած` խուժեր դուրս:
Միշտ կրակելով, ծանր ատրճանակները պարպելով, մարթինները միւս ձեռքին` անոնք խոյացան փողոց: Դրան սեմին երկարող մաուզէրը չքացած էր շատոնց: Տասնապետը` անյայտ:
Միւս թուրքերը հազիւ ատեն գտան պառկելու, սաքուներու երկայնքին, օգտագործելով մեծ արագութեամբ տանառաջի փոքր օճախները, ցախի որաները, նոյնիսկ նորատունկ որթ մը պատսպարող ողորահիւս կոնը<ref>ջնջ. ստորակէտ</ref>դիրքի ՜ վերածելով: Կրա՞կ: Պիտի սկսէին անշուշտ: Դելոնին տղաքը անդադար կրակելով, ցատկեցին ոստիկանի մը վրայէն, չտեսան միւսները –շատ լաւ գիտէին անոնց կծկտած մարմինները– ու մխուեցան ներս, հրաշքով բացուած երկրորդ դուռէ մը: Դելոնին այրի քրոջը տունն էր ատիկա: Վեց աղջիկ հարս էր հանած վաղաժամ այրիացած կինը ու հիմա կկուին նման կը ճգնէր տունը, օրը անցընելով թոռներուն վայելքին մէջ:
Այս ամէնը` տարօրէն արագ, կենդանի, կազմակերպուած:
Մաքսանենգ Դելոնը իր տունը կապէն քակելու համար շատ ճամբայ ունէր, ինչպէս սովոր էին պատմել գեղացիները, պաշարումներուն անպտուղ վերնալէն յետոյ: Ոչ մէկ ատեն անոր տրուած էր պատեհութիւնը այդ փախուստը շահագործելու:
Թուրքերը չհասկցան:
Դրացինե՞րը:
Անոնք բաւական հաւատք ունէին առիւծ երիտասարդներուն վրայ, որպէսզի չառնէին լայն շունչ:
ԱյրիԴադէն(Վարդանոյշ)ին դուռը չփակուեցաւ տղոց ետեւէն:
Դադրած էր կրակը:
Ոստիկան մը ներկայացաւ, սողալով, նոր դրան ու արձակեց առաջին փամփուշտը: Հետեւեցան միւսները:
Լռութիւն ներսէն:
Անոնք ի՜նչ գիտնային, թէ շատզրուց Դադէնին տունէն գաղտ ճամբայ մը, գրեթէ գետնափոր –վասնզի կ՚օգտագործէր պէտքարանի ագուգային մասը– կը հանէր ուղիղ թաղ մը անդին: Գեղի ձորադիր թաղերուն հաստութիւնը մէկ տունը չ՚անցնիր: Ու ագուգաները կը բացուին, ամէն տունի հետ, ձորակին թափին: Հոնկէ դէպի ձոր` ծառերը կը պաշտպանեն փախուստը: Ձորէն` հանդիպակաց պարտէզները վերե՛լք: Դժուար, դաժան բայց կուրծքով հարուստներուն համար շատ ալ բնական: Յետոյ, խրամով ճամբան, որ կը հանէ այգեստանները: Անոնց հասնող մը մինակը կը բաւէ տասը հոգիի: Վասնզի սողալով փախուստ մը միշտ պիտի նետէ հալածականը անտառ: Ու անտառը արքայութիւնն է ասպատակին: Զինուորը յիմար չէ անկէ ներս սուզուելու: Առատ ու անվճար<ref>անվճառ, սրբագրուած՝ անվճար</ref>մատնիչներէ<ref>մատնիչները, սրբագրուած՝ մատնիչներէ</ref>լայնօրէն լուսաւորուած ըլլալնուն հակառակ, թուրքերը, չհաւատալով Սողոմին գեղն ըլլալուն, անփոյթ էին եղած, այդ գիծը բռնելու: Աւելի զօրաւոր պատճառ` դիրքին դժուար, շատ յոգնեցուցիչ, ելեւէջաւոր վիճակն էր: Զինուորի իրենց տրամաբանութեամբ հոն մոլորողը արդէն մեռած կ՚ընդունէին անոնք, քանի որ շունչէ պակսելով պիտի իյնար քարերու կուշտին:
Դելոնին տղոցը այդ բակը մտնելուն յաջորդ լռութիւնը կարճ էր տեւած: Զինուորները չէին առած ո՛չ ոտնաձայն, սանդուխներէն վեր, ոչ ալ դուռի կամ պատուհանի բացումը: Առաջին կրակողին ետեւէն ուրիշներու մասնակցութիւնը չունեցաւ սպասուած անդրանիկը: Զգուշաւոր այդ համազարկը, քաջալերուած այդ լռութենէն, դարձաւ անվերապահ: Հպատակելով իրենց դասերուն, տասնապետին ղեկավարումովը` անոնք շարունակեցին կրակի բռնել կիսաղօտ մութը նոր այդ բակին: Մոռցուած էր Դելոնին տունը: Փոխարէն` նոր հասնող ուժերը կրակի առին պատուհանները, թաղին ամբողջ երկայնքովը: Ու մանր, արագ, գրեթէ սուտ հրացանաձգութիւնը խառնակ տարափի մը պէս կախուեցաւ ամէն կողմէ:
Բայց ատկէ առաջ, հրազէններու փոխանակութիւնը, մա՛նաւանդ յունականկռաներուն դժոխային գոռոցը պատճառ էր եղած, որ գեղին զանազան մասերէն, թափառական բոլոր պահակները խուժէին սա փողոցը: Հետեւա՛կ` որքան ուզես: Ուշագրաւ էր ձիաւորներուն տագնապը: Անոնք` որ նախօրօք փորձառութեամբ մը, խիտ տուներով այդ թաղամասերուն մէջ շարժումի դժուարութիւնը կը ճանչնային բաւական, կը զգուշանային մայր փողոցէն շեղիլ սա գռիհին մէջ: Միւսները, նորեր, իրենց եռանդին մէջ, կը սուզուէին վար, մինչեւ որ իրարմով դատապարտուէին անշարժութեան: Ձիերուն կատաղի, վտանգահար ընկրկումները, ծառանալու անկարող ինքնապրկումները, հեւ ի հեւ կրակին կեդրոնը փութալու ստիպուած բազմահարուածեան հրացանին հրետաձեւ կազմածները իրապէս անանց[ան]ելի<ref>անանցելի, սրբագրուած՝ անանցանելի</ref>կ՚ընէին հետեւակներով արդէն իսկ պէտք եղածէն աւելի խճողուած փողոցիկը: Զինուորներուն անհամբերութիւնը նուազ պատճառ մը չէր այս ամբոխումին: Հասա՞ծ էր ցանկալի վայրկեանը:
Ահագին գոռոց մը:
Փողե՛րը, զինուորական շղթայի բոլոր կէտերէն:
Բանաձեւը կը հաղորդուէր այդ աղաղակով:
Միւս կողմէ` բոլոր դիրքերէ կրակ, տուներուն վրայ: Կղմինտրները ինկան այդ փամփուշտներուն տակ, իրական կարկուտի նման: Օդը պարզ էր սակայն, ու արեւը` հակապատկեր, գեղացիին ծանօթ այդ վիճակներէն:
Ու գեղը դղրդեցաւ:
Ահաւոր խուճապ մը, բոլոր թաղերէն: Տուները ելան ճիչի, վայնասունի, կրակի:
Հարիւրապետը, Գարագայա Սիւլէյման պէյը վերջապէ՜ս:
Իսկական առաջնորդ, անցեալին կրկին հեղումովը այլափոխ, ատրճանակը անհաշիւ պարպելէն, տաքնալու համար ձայնէն ու մուխէն, սուզուեցաւ անիկա, առանց վարանման, ցուցուած դուռնէն ներս: Գլխեբաց<ref>Գլխիբաց, սրբագրուած՝ Գլխեբաց / Գլխաբաց ?</ref>, փրփրերախ, ճառագայթուն, այս մուտքին մէջ անիկա կը զգենուր լրիւ իմաստը իր գոյութեան: Մարդոց կեանքին մէջ հազուադէպ պահեր կան, որ կը ճշդեն անոնց իմաստը: Ազատ էք տարազելու այս վճռական բխումները ձեր ուզած բառերով, որոնք այլազան ըլլալու չափ արտայայտիչ ալ են –հաստութիւն, տգեղութիւն, յիմարութիւն, ոճրագործութիւն, բոլորն ալ գործածելի, տաղաւարուած դրուագներուն ու ճիշդ են դարձեալ ասոնց հակադիր, տարազները–, շնորհներ, ասոնք, ու առատ` ձեր ուզածէն ալ աւելի:
Ծաղկահար, կռնծած, գրեթէ անասնական գունդ-կլոր բանը, որ գլուխն էր հարիւրապետ սեւ-քար Սիւլէյման պէյին, ապահովաբար սա պահերուն նման րոպէներու միայն պիտի հագնէր սա մեծ, խռովիչ գեղեցկութիւնը կրակի վրայ նետուողին: Շարժումին արագութիւնը անշուշտ կը զեղչէր անկէ ջուրոտ, ուռուցիկ կղմինտրի քաջութիւնը, որ նկարագիրն է թաղամիջեայ կռիւներուն: Ու կ՚առնէր այդ խուժումէն միւս խելացի, զգուշաւոր, աղուիսական հնարմունքներն ալ, որոնցմով լեցուն են ուղեղները սպաներուն, մինչեւ տասնապետներուն հաստ, անհաղորդ գանկերը: Ճակատամարտի դաշտը այլապէս կը կերպադրէ մարդոց իմաստութիւնը:
Վարակիչ, հրապուրիչ, ցնորեցնող այդ խուժումը ակնթարթի մէջ հրազինեց զինուորները, որոնք հետեւեցան պետին: Խանդավառութիւնը այնքա՛ն ուժով էր, որ դուռը նեղ կու գար անոնց գրոհին: Եղաւ կոխոտում, զինուորի անվայել, իրարանցում: Կռիւը կը ստանար տնավարի այն նկարագիրը, զոր յաղթողները կը ներեն իրենց, երբ վտանգէ զերծ` քիչ մըչալըմկը ծախեն:
Քիչ առաջուան հասարակ հրացանաձգութիւնը, գուցէ վախով ու աւելի խուլ ազդմունքներէ վիրաւոր, առաւ ճակատամարտի փաղաղիչ նկարագիրը: Տուները, անվտանգ իրենց զանգուածովը, կրակը կ՚ընէին լայն ու ապահով: Զինուորին մէջ կ՚արթննար մօտաւոր անցեալը, երբ այսպէս պաշտպանուած իրենց առջեւէն – քաղքենի տարազով մարդիկ կը վարէին Ջարդը – սուրել<ref>սուրել – ?</ref>ու կրակելով կ՚երազէին աւարին, կնիկին ու արիւնին:
Հարիւրապետի՞ն մէջ:
– Անոր մէջ ալ` մասնակի այն հոգեվիճակը, ուր կը մտնեն ամէն մարդիկ, կարծես լուացուած մահուան հուրով, քիչ մը աւելի ազնիւ, թափած` իր ջիղերէ՛ն, ցեղային ժահրը, պզտիկ ու աղտոտ ատելութիւնը, որով ազատները արհամարհեցին ոչ-ազատները<ref>ոչ ազատները, սրբագրուած՝ ոչ-ազատները</ref>, առնուա՜ծ` սպաննելուն, ուտելուն առհաւական, հասարակաց մագնիսէն: Այդ մթնոլորտային ճնշումին տակ սիրտը կը դադրի դաշտենի իր օրէնքներէն, դառնալու համար սկզբնական, անյեղլի սրբութիւններու: Սպաննելուն` պարզ, վսեմ հաճոյքը, որ թուրք չէ այս անգամ: Ճակատամարտի դաշտին այս զգացումը չի շփոթուիր անգթութեան, ցեղային ոճիրին հետ: Վեր է անիկա այդ ժանգահար զգայնութիւններէն: Մահուան մառախուղին մէջ մարդիկ կ՚ըլլան վայրագ, բայց ոչ` ստորին, վատ, մսագործ, ինչպէս է ատիկա վրան այն համախմբումներուն, որոնք հանդիսատես կամ դերակատար են սխրալի արարողութեան, երբ` հաստ գեղացիներ կացինը կը զարնեն կապուած մարդոց վիզերուն, երկկողմնակի ու կը թռցնեն անոնց գլուխները:
Պետին օրինակը բաւ էր եղած, որպէսզի կռիւը, ինքնիրեն, առանց ընդդիմութեան արձագանգէ մը ուժաւորուելու, շիկանայ եւ ըլլայ պետական համազարկ: Որո՞ւ դէմ: Չկար ատիկա հարցնողը: Վայրկեան մը յետոյ խուզարկուած էին տունին բոլոր խորշերը:
Անգամ մը առնուած գործողութեան թափէն, զինուորը կ՚ընէր իր բնազդը, առանց խորհելու արարքին հետեւանքներուն: Կը խորտակէին ապակիները, որոնց բեկորները կը թափէին փողոց, գուցէ ընկերներու գլխուն: Կը կոտրտէին ջուրի սափորները, ապակեղէն ինչ որ իյնար հասողութեանը իրենց մաուզէրներուն, անուշներու ծափերուն, քանդելու, հիմնայատակ շրջելու շատ յստակ եռանդով մը: Ոչ մէկ խղճահարութիւն այս կոտորածին հանդէպ: Պատուհաններու բացուածքներէն անոնք երկարեցին փողերը իրենց հրացաններուն եւ կրակի տակ առին դէմ ինկող բոլոր տուները:
Երեք վայրկեան: Ու հարիւրապետը, դժգոհ խուզարկումին արդիւնքէն, տանիք էր ելած:
Իր գործին բոլորանուէր արհեստաւոր, առանց Գերմանիա ըրած ըլլալու` անիկա, նախօրօք փորձառութեամբ, բաւականին ծանօթ էր զառիթափ փողոցներու մէջ, տանիքներու դերին: Անիկա գիտէր, թէ տանիքը փախուստի յաջողակ ճամբայ մըն էր, նոյն ատեն, ներքին յարձակումի համար օդային դաշտ մը: Գտած էր ճամբան, դէպի հոն ելլելու, առանց դժուարութեան: Տուներու շինուածքը հասարակաց ոճ մը ունի տանիքներէ:
Ո՛չ ոք:
Մէկ ձեռքը գլուխին, ուրկէ շոգի՞ն, թէ ատելութիւնն էր, որ կ՚արձակուէր գոլի մը նման, եւ որուն լուսաւոր ու լերկ մաշկը հզօր հակապատկեր մը կը կազմէր դէմքին խարզած կտաւատէ լաթին հետ, հարիւրապետը, պեխերը ծամելէն, կատաղի, յիմարացած, զայրոյթէն դողալով, առանց ուշ դնելու քիւերուն հաւանական կքումին, կ՚երկարէր վիզը հորիզոնին բոլոր ծագերուն: Իր ուսերուն վրայ զոյգ աստղերուն ոսկի նշուլումը իրմէ բարձր տանիքներու ետին կծկտած կիներուն աչքը կը խտղտէր: Տուներ, տուներ: Իրմէն վեր: Իրմէն վար: Ցածնալով մինչեւ պարտէզները, որոնց մերկ ծառերը դեղին սուիններու խուրձերու կը նմանէին, մխուած յղի ու լուրջ ձիթենիներու ծոցին: Անիկա շարժեց թաշկինակը:
Գեղը շրջանակող դիրքերէն կը պակսէին իր ջոկատները, հանուած հազարապետին հրամանով իրենց «ամրութիւններէն»: Բախում ալ ունեցաւ անիկա իր պետին հետ` հակառակելով հապճեպ այդ կարգադրութեան: Անիկա չէր կրցած պատճառաբանել գեղը օղակելու իր որոշումը, վիճաբանութեան պահուն ու հիմա իր իրաւունքին փաստը կ՚ուզէր պոռալ չորս ծագերուն: Շարժեց, ջղագար, թաշկինակը: Դիրքերը մնացին լուռ:
Հայհոյեց կոշտ ու առատ այդ «հանըմ»ներուն<ref>հանըմներուն, սրբագրուած «հանըմ»ներուն ?</ref>դէմ, որոնք ճատրակի տախտակներու վրայ ճակատամարտ կը վարէին: Եօթը հեղ եօթը կանգուն գետինն էին անցնելու բոլոր այս փաշաները, անիրաւ կերպով այդ աստիճաններուն տիրացած եւ մանուկի չափ անխելք, սա նապաստակ հայերը ծուղակէն արձակելու գնով: Կրկին մարդը կը խօսէր անոր մէջ:
Պահ մը անշարժացաւ: Աչքին դաշտէն պղտոր բաներ անցան, շարժումի մօտ, բայց անկէ արագ: Նետեց ձեռք ճիտէն կախ դիտակին: Այս գործիքին տակ լուսաւորուեցան վար, դէպի ձոր, պարտէզները, որոնց մէջ ձիթենիներու հաստ կանանչը, ուրիշներու դեղնած ու կիսաթափ պարոյրներէն կը զատուէր, նոյն ատեն մթնցնելով շուքին ձեւերը: Իրեն այնպէս եկաւ, որ շարժող ոստեր կային, թէեւ հողը միօրինակ կանանչով մը գոցուած –աշնան արձրեւները թաւ խոտեղէն կը բուսցնեն այդ պարարտ գետիններէն, թթենիներուն շատ խիտ ոտքերովը–, հեռուէն հաստ հիւսուած ցանկապատի մը կը նմանէր, ձեւերու հոսումը անտես ընծայող: Բայց շարժում կար: Ու փախչողներ:
Հրամա՛ն, կրկին խուզարկելու տունը, տակառները, ախոռը, պատերը, գետինը: Յետոյ, անսալով իր նկարագրին, խորապէս եսասէր ու գործ մը ուրիշին չվստահող` անիկա իջաւ ցած անձրեւտուն ճամբէն, ուրկէ բարձրացեր էր, անձամբ վարելու խուզարկութիւնը:
Երկրորդ տունին վրայ այս կրակին մէջ մոռցուած էր գրեթէ առաջինը: Հասնողը կը մտնէր հոն սակայն, թեթեւ ակնարկէ մը ետք, այդ բակին, ուր զինուորները օգնական ուժէն առաջ հաներ էին ոտքի ուշաթափ տղան: Մատաղ երիտասարդ մըն էր, սեւուլիկ աչքերով, դիմագիծէն կանոնաւոր: Դեղի՜ն, հասկնալի պատճառով, կը դողար անիկա վախէն, որքան ամօթէն: Իր հրացանը կորզել տուող ողորմելի արարածն էր<ref>է, սրբագրուած՝ էր</ref>անիկա եւ ճամբայ ունէր բռնելիք, իր մեղքին քաւութեան համար, մինչեւ պատերազմական ատեան: Վիրաւո՞ր: – Չէր անշուշտ: Բայց կռնակը տուած տակառի մը, կը փակչէր<ref>կը փախչէր, սրբագրուած՝ կը փակչէր</ref>, դեղին ու իլաձեւ: Արի՞ւն: – Չկար, բացի աչքերէն, որոնք բռնուած էին թանձր խաւէ մը: Իրմէն քիչ հեռու, հետզհետէ տկարացած, կը պոռպռար վիրաւոր Դելոնը, առանց բառ կարենալ ոլորելու, քանի որ փշրուած էր կզակը: Բայց կոկորդէն կը մնար անաղարտ: Պակսած արիւնը զգալի էր այդ նիհարցած աղաղակին, հռնդիւնին ընդմէջէն:
– Սատկեցուցէ՛ք արջը:
Հարիւրապետն էր, իր զայրոյթին մէջ մարդկային այդ տականքէն, վերադառնալով անդրագոյն զգայութիւններուն, միշտ կռիւի դաշտերէն, երբ գնդակի, ռումբի տարափին տակ պահ մը կը դադրի մենէ մեր մարդկայնութիւնը ու մեր ներսէն կ՚արձակուի տխուր գազանը, ա՛ն` զոր շղթայակապ կը պահենք:
Հինգ զինուոր խուժեցին դուրսէն:
Հրացանները սուինով շեղ բռնած` հասեր էին արդէն մաքսանենգին, երբ նոր, աւելի անակնկալ համազարկ մը, նոյն ախոռէն, խուճապի մատնեց անվախ յառաջացողները:
Յարձակողները վայրկենաբար նետուած էին գետին, հպատակելով զինուորական մեծ օրէնքին, որ կրակին դէմ պառկիլ հասնիլը առաքինութիւն կը դաւանի:
Տասնահարուած տարափ:
Փոքր, րոպէական ընդմիջում:
Որմէ յետոյ ուրիշ տարափ մը:
Դադար:
Նորէն տարափ:
Ու այս տարափին հետ, ախոռի բերնին, լուսաւոր ու պարզ, մարդկեղէն ողկոյզ մը:
Թեթեւ մուխ մը կը շղարշէր անոր վերնամասը, գլուխները տարտամելով, անճանաչելի ընելու չափ: Վարի մասը` շրջազգեստ, զոյգ ու պարզ:
Բայց նկատելին, այդ ողկոյզէն, արձակումն էր դէպի առաջ երկու բազուկներու, որոնք, հակառակ աւելի նուրբ թեւերէ հիւսուած ըլլալնուն, կը մնային ուղիղ, նորտունկ ձիթենիի մը բունին նման, հատնելով հրէշաձեւ մատներու վրայ, ատրճանակներ ասոնք, կարճ փողով, մեծ մատի նման, որ ըլլար սեւցած:
Ողկոյզին առաջամասը կը ծածկէին աղջկան երկու ձեւեր, ինչպէս կը ճշդուէր ասիկա տարազներէն: Բայց կարմիր փէշ մը, ու մեղրագոյն` ուրիշ մը: Այս ձեւերը զոյգ թեւերով կախուած էին ողկոյզէն բխող հորիզոնական զոյգ բազուկներուն:
Սողոմենց Սողո՛մը:
Հիւսուած` զոյգ աղջիկներէ:
Ճակատագիրը այսպէս կ՚ուզէր: Դէպի մահ` հսկուա՜ծ կիներէ: Դէպի փառք` հսկուա՜ծ կիներէ:
Գեղը ունէր քիչ մը հեռու անցեալին մէջ այս պատկերները: Դատարանէն առաջ ու բանտէն առաջ, թուրքերը այրերը կը պատժէին սօսիին կապելով: Եղան կիներ, որոնք կապուած իրենց սիրելիներուն փաթթուեցան ու մահը միասին առին: Նո՞ր: Պատմումը երբեմն հազար տարին երէկուան պէս մօտ կ՚ընէ մեզի:
Յիմարութի՞ւն, ինչ որ կը կատարուէր Սողոմենց տղով:
Հարկա՜ւ:
Ուրիշ որակում անտեղի պիտի գար այս ցոյցին. սա պայմաններուն մէջ: Խենթութիւնը նիգէն ելլելէն յետոյ դիւրին է տարազել: Խենթ ենք ատկէ շատ առաջ: Ուրիշ ի՞նչ էր արդէն երկու-երեք օրէ ի վեր Սողոմենց տղան, ա՛ն` որ կիրքի նոպայի մը դանկըտեր էր Նալպանտենց մայրն ու տղան: Այս սպանութիւնը պիտակելի չէր տարբեր շարժառիթի տակ:
Այդ գիշերէն ասդին` անիկա դարձեր էր գեղը, նշանածին տունը, Դելոնին թաքստոցը: Եկեր էր հոն, պաղատագին խնդրանքովը քրոջ, որ գիշեր ատեն մանչու տարազով գտեր էր անոր պահուըտած վայրը, հագցուցած անոր կնիկի զգեստ ու մտցուցած գեղ: Հպատակեր էր քրոջը, ուրիշ բան ընելու անկարող, կարծես ուրախ ըլլալով, որ մէկը, իր կամքը ժամացոյցի պէս լարած` կը բանեցնէր ու ինք գոհ էր ատկէ:
Գետնափոր այդ նկուղին ապահովութիւնը սակայն սխալ ունէր հաշուի չառնելու մարդկային սիրտը: Այլապէս` խնայուէր գուցէ սրտառուչ մահը անմեղ աղջիկին:
Թաքստոցն էին Դելոնին տղաքը, որոնք «երես շրջողներէն» առաջինը ըլլալու պատճառներ ունէին, խռովայոյզ ու խածան իրենց բնաւորութենէն դուրս, խնամութեան ալ կապերով: Չէին դիմացած իրենց հօրը աղաղակին ու ամէն ինչ առած աչք` նետուեր դուրս թաքստոցէն:
Անոնց ընկերացած էր Սողոմը, զոր երկու աղջիկները, քոյրն ու նշանածը, կը ջանային վար դնել, չվստահելով անոր ոտքերուն, թոքերուն, մա՛նաւանդ մատներուն: Կրակ ու՞ր էր տեսեր ժամուն «պիւլպիւլը»:
Իր բանտէն արձակուելէն յետոյ, անոր քոյրը, հաստատելով հազարապետին ենթադրութիւնը, վազեր էր Դելոնենց տունը, ու ինկեր աղբօրը գիրկը, անանկ սրտառուչ գրկըւուքով մը, որ Դելոնին տղաքը յուզուեր էին ու վախցեր վերահաս փորձանքէ մը:
Անոր նշանածը, հակառակ օրէնքին, աղբրտանցը հետ եղեր էր այդ թաքստոցին մէջ, երիտասարդին քով, ու ասիկա` առանց մեծ դողի: Գեղին սովորութիւնները ամէնէն աւելի ամուր են այն տուներէն ներս, որոնց տէրերը ամէնէն շատ կ՚արհամարհէին զանոնք դուրսը: Թուրքին ա՞հը: Այո՜: Բայց մա՛նաւանդ տղուն կարօտը: Արիւնը կ՚ընէ այս փոփոխումները: Հանդարտ, հաւասար գորով մը մէկէն կը վերածուի այս բուռն տագնապին, երբ մահուան վտանգ մը թեւ կը բանայ շուրջը մեր սիրածին: Աւելի՛ն. կարծես վերէն անտես հրաման մը կը վարէր աղջկան շարժումները, որ րոպէ մը չէր բաժնուեր երիտասարդէն, առնելով անոր մատները ափին, ճմռելով, չարչարելով, տանելով երեսներուն, պագնելով ու լալով: Լուրջ, խստաբարոյ անոր եղբայրները կը սրբէին իրենց արցունքը, չտեսնելու գալով ընդերկրեայ սա աղապատանքը, այսքան եղերական պայմաններու մէջ: Անոնք չուզեցին հասկնալ ստուգութիւնը անիմաստ ոճիրին: Տղուն աչքին մէջ նայուածք մը բաւ էր եղած այդ մասին: Անիկա չխօսեցաւ ալ այդ ուղղութեամբ: Նալպանտենց հարսին շուրջը տարածուած ձայները այդ տղաքը գրգռեր էին ատենին ու նոյնիսկ մղեր նշանը ետ ընելու որոշումին, բայց զիջեր` քրոջը արցունքին, որ չէր հաւատար: Սէրը կ՚ընէ այս հրաշքները: Հիմա՞: Կը գուրգուրային անոր, տղուն արեւուն, իրենց քրոջը չափ, վասնզի երկու օրուան կենակցութիւն մը կը յայտնաբերէր ներքին հարստութիւնը, խռովիչ հրապոյրը այդ տիրացուի կտորին: Բանտը, ծեծը, հոգեկան մեծ կեանքը մեզ կը փոխեն անհուն արագութեամբ:
Դելոնին տղաքը, կռուի գազաններ, ատեն չէին ունեցած տնտնալու: Անոնք խուժեցին: Մնացեալը գիտէք:
Տղոցը դուրս թափելէն յետոյ, պահ մը աղջիկները յաջողեցան սանձել Սողոմը: Կռիւին սաստկանալը, հրացաններուն արագացումը, մա՛նաւանդ Դելոնին «վառեցայ»ները պատերն իսկ կը ճանկռտէին, ու՛ր մնաց` սիրտերը: Յուզումէն խենթեցած, աւելի քան խելակորոյս, նետուեր էր առաջ, քշելով կախ իր թեւերէն զոյգ աղջիկները:
Վերահաս աղէտին դէմ, զոհողութեան, մա՛նաւանդ անապակ սիրոյ մը գերագոյն զգացումով` անոնք դրին իրենց մարմինները տղուն ընդառաջ, երբ, անկարող արգիլելէ ճակատագրական յիմարութիւնը, հիւսուեցան անոր, միատեղ մեռնելու:
Նոյն րոպէին, դուրսէն, համազա՛րկը մաուզէրներուն:
Ողկոյզը գլորուեցաւ ինք իր վրայ:
… Հինգ վայրկեան չանցած, պարզուեր էր կացութիւնը:
Դելոնը, իջած բոլորովին իր ձայնէն, մտեր էր ջղաձգական չարագուշակ պրկումներու մէջ: Թռցուած կզակէն հոսած արիւնը սեւ թաւիշի երիզ էր դրեր անոր բաց գոյն պլուզին: Մեռնելու համար` անիկա պարտաւորուեցաւ տակաւին ընդունիլ, ձախ կողէն, ամբողջ հասակը սուինի մը, երկրաչափական հատանողի մը պէս ուղիղ, ինչպէս դիտեց ու բացատրեց հարիւրապետ բժիշկ մը<ref>ջնջ. ստորակէտ</ref>Սիւրէյեա փաշային, անշուշտ զգուշանալով այդ ճշմարտութիւնը արձանագրելէ տեղեկագրին մէջ: Թուրքերուն համար Դելոնին սպանութիւնը զօրաւոր փաստ էր տղոցը անասնութեան, որոնք չէին վարանած, պզտիկ խռովութենէ մը օգտուիլ ու սպաննել իրենց հայրը: Այդպէս կը խմբագրուէին թուրքերու բոլոր տեղեկագիրները: Դելոնը մեռած էր տղոցը գնդակէն:
Հռնդիւն մը դեռ չէր հատցուցած պարպումը անոր կոկորդին: Հազարնոց տակառ մը այդ կուրծքը դիւրին կը սպառէ՞ր: Հոգեւա՜րք<ref>Հոգեվա՜րք, սբրագրուած՝ Հոգեւա՜րք</ref>: Ո՜վ գիտէ: Հին մարդիկ եօթը հոգի կ՚ունենան: Ըսողը ժողովուրդն է, որ միշտ գրողներէն աւելի գիտէ, իր ապրումներէն առած ըլլալուն իր իմաստութիւնը: Քանի՜-քանի՜ անգամ իբր մեռել ձգուած, յօշուած ասպատակները ամիս մը վերջը ոտքի են ելեր ու հաստատեր եօթը հոգիին հեքիաթը:
Գանկէն զարնուած` մեռեր էր վայրկենական, Սողոմին քոյրը, այնքան անարիւն ու այնքան անուշիկ, որ մարդ դժուար կը հաւատար անոր երկնային քունին: Մազերը պատսպարած էին գնդակին մուտքն ու ելքը: Բաց էին աչքերը, պաղատագին, մաքուր, արցունքի պատրաստ, կարծես սառած սիրոյ գերագոյն պոռթկումին մէջ, որով մատաղ աղջիկի անոր հոգին ելեր էր մէջէն, պլլուեր աղբօրը ու կախուեր անկէ: Կարօ՜տ: Երա՜զ: Ամբողջ այն աշխարհքը, որ մարմինն է տասնհինգամեայ աղջկան:
Մահացու վիրաւոր, Սողոմին նշանածը, զոր ծակծկեր էին ութ գնդակ: Շունչը վրան, վայելուչ ու անձնեայ, հօրը մարմնեղ առաքինութիւնները չհերքելով իր վրայ: Մեծ անոր հասակը ու ձիւնի պէս բաց մորթը, դէմքէն, ուր տենդի կարմիր մը կ՚ուրուանար թեթեւ, կը վայլէին<ref>կը փայլէին, սրբագրուած՝ կը վայլէին ?</ref>այդ հոգեւարքին: Մահը պիտի գար սրտին վարէն բացուած ճամբայով:
Նուաղած, գուցէ մահուան մէջ մտած, Սողոմենց տղան, ծակծկուած, նոյնքան թէ աւելի գնդակներէ: Մէկը անոր բազուկը կոտրեր էր կէսէն, խաղալիքի մը փայտ բազուկին պէս:
Ո՛չ ոք, տունէն:
Կինե՞րը:
Դելոնը պարպած էր տունը երկու հարսներէն, թոռներէն, ու կնիկներէն, բուռն, սրտաճմլիկ տեսարաններէ ետքը: Անիկա գործածեր էր իր պետի հեղինակութիւնը, վկայութեան կանչելով Ագհիսարի ջարդին յեղումները, որոնք օր մը ամբողջ պատմուած էին այդ քաղաքիկէն պատահմամբ գեղ հասնող փերեզակի մը կողմէն: Կիները պէտք էին հեռանալ կրակին մարզէն: Թուրքերը հին թուրքերը չէին ալ: Ու Աստծոյ արեւին տակ, ամէն սեւ բան, յատկապէս մեզի սահմանուած կը թուէին: Ու փորձառու, կրակէ հասկցող մարդու անոր տրամաբանութիւնը իրեն հետ ունէր իր տղոցը կամքը:
Փախչողնե՞րը:
– Աստուած հետն էր անոնց:
Պատռած էին արդէն անամուր<ref>անամուր ?</ref>շղթան: Պիտի հետապնդուէին անշուշտ, բայց կամաց-կամաց:
Հազարապետին ժամանումը արգիլեց խողխողումը վիրաւորներուն: Հարիւրապետը հոս ալ բախտ չունէր:
Նոյնհետայն մունետիկ.
– Ամէն մարդ իր գործի՜ն:
Տուները լռութեամբ, չգոյութեամբ ընդունեցին այդ պատգամը:
– Ոճրագործը ինկած է արդարութեան ճա՜նկը:
Տուներէն ներս չեղաւ աչք, որ չլցուէր: Ու հակառակ անոր, որ արգանդի փորձանք մը խիստ կը դատուի զանգուածէն, բոլորը մոռցան պատահարին աւարտած վարագոյրները ու տարուեցան մնացածով:
Մնացա՞ծը:
– Բայց բանտը թուրքին:
Ու չկար մէկը, որ չզգար, թէ ի՛նչ բան կը սպասէր Սողոմենց Սողոմին: Շատեր բանաձեւեցին սարսափելի փափաքն ալ.
– Ինչո՞ւ չէր մեռած:
Ու կը պոռար մունետիկը.
– Թող չվախնա՜յ գեղացին:
Հարկա՜ւ:
Կրակը լռեց:
Թուրքերը ունէին երկու վիրաւոր:
Նոյն բժիշկը խմբագրեց տեղեկագիրը:
Հաւասար խնամքով կապուեցան վէրքերը: Զինուորին` ինչպէս ասպատակին:
Հասած էին քահանաները, ծերերէն անոնք, որ վար էին դրուած սօսեւոր սրճարանը:
Ընդարձակ բակին մէջ կատարուեցաւ առանձնակի խորհրդակցութիւն հազարապետին եւ իր ստորադաս սպաներուն միջեւ: Հակառակ Գարագայա Սիւլէյման պէյին, մեռած աղջիկը թաղուելու համար յանձնուեցաւ քահանային: Հարիւրապետը չէր հաւատար բժշկին, ու չէր հաւատար աղջիկներու մահուան: Ան կը կոչէր իր յիշատակները, մտովի, նման դրուագներէ, որոնց մէջ մեռել աղջիկները ելեր էին ոտքի եւ սպաննել փորձած` զինուորը: Այս ազգէն սպասելի էր ամէն ստորնութիւն: Արդար էր չհաւատալ անոր մեռելին` ինչպէս ողջին:
– Աս գլուխը շատ բան է տեսեր, – ըսաւ անիկա, ձեռքը զարնելով ճաղատ իր գանկին:
Համամիտ չէին իրեն գիտութիւնը եւ դիւանագիտութիւնը: Օսմանեան բանակին հարիւրապետ բժիշկը չէր կրնար սխալիլ, մահ մը չհասկնալու աստիճան: Ու Պոլսոյ այսքան մօտիկ, եւրոպացիներուն քիթին տակ հասարակ ոճրագործութիւն մը անտեղի էր ընդարձակել, պետական դաւադրութեան բարձրացնելու աստիճան արգանդի պատմութիւն մը: Այսպէս կը խորհէր բարձրաձայն, իր ընկերներուն, հազարապետը:
Թէեւ յուզումով, քիչիկ մը տժգոյն, վասնզի արիւն էր թափած, հազարապետը յանձնեց տունին միւս աղջիկն ալ, զոր արիւնի կորուստը ըրեր էր տարօրէն գողտր ու դալուկ, իսկապէս կտրուած<ref>կոտրուած, սրբագրուած՝ կտրուած</ref>կոկոն, որմէ կը բուրէր սիրտը, անապակ բաժակ, ու կը գոլանար այտերուն վրայ: Փակ աչքերուն կալին` անդենականին շնորհը, «շաղը» տեսանելի էր արդէն: Այդ ցոլքին մէջ մտնող դէմքերը ա՛լ չէին դառնար սա մեր աշխարհին:
Պատգարակ:
Սողոմը պառկեցուցին ու ղրկեցին կեդրոն:
Մեռած` Դելոնը:
Տղա՞քը:
– Արդարութեան պարտքն էր անոնք ալ ձերբակալել ու քաւել տալ հայրասպանութիւնը:
Երկրորդ ոճիրին մտնելէ առաջ, հազարապետը պիտի զբաղէր Սողոմով, որուն կապուած էին արդէն բռնուածքոմիթաճիները:
==== Բ ====
Չէր կրնար ճշդել, թէ եկա՞ծ էր առտուն:
Աչքերը ձէթէ կանթեղին` անիկա ատ սառումով անդադար կը մոռնար իր շրջապատը, զոր դոնդող<ref>դանդաղ, սրբագրուած՝ դոնդող</ref>կը տեսնէր ու կը նետուէր ծոցը ուրիշ զգայութեանց, որոնք կը յառնէին, խառն ի խուռն, ներկայով սքողուն, բայց պարզօրէն անցեալ, պահի եւ շրջանակի տարօրինակ հանգիտութեամբ մը, երբ` հեռու իր գեղին մէջ, այսպէս Նոյեմբերի առտուներուն արեւածագէն շատ առաջ, սեղան կը բարձրանար լուսարարին հետ, Տիրամօր նկարին մշտավառ Եօթնաղբարէն վառելու մոմը, միւս կանթեղներուն ալ փոխադրելու համար սրբազան բոցիկը:
Խուլ, կարծես գետնին տակէն ձայներ կը թաւալէին: Բանտին պատը կը դողար այդ ձայներէն: Ի՛նչ գիտնար անիկա, թէ պատին միւս կողմը մեծ պողոտան էր, ուրկէ առտու կանուխ թնդանօթի սայլերը կը հանուէին ճամբայ, ժանգոտած անիւներուն մաքրութիւնը ու վաղայարոյց ժողովուրդը հետաքրքրել աշխատող ոգին հաշտեցնելով իրարու: Պահ մը կը սուզուէր իր վախին մէջ: Որոտումը կը նուաղէր, ինչպէս մարող կոչնակ մը, որմէ անմիջապէս յետոյ իր գեղին մեծ եկեղեցի՜ն: Արարողութի՜ւնը: Փոխ ու քարոզ: Ու շարական, ու տէրտէրներ: Ձիթապտուղի քաղին եկեղեցին լոյսէն շատ առաջ կը բացուէր: Ու մութին մէջ, փոքր մոմերով դեղնաւուն մօրուքները` ոգիներու կզակին փռուած շարժական կտաւներու կը նմանէին քահանաներու կուրծքին: Ու ժամուորները, մեծ մասով բանուոր, ամրապէս մամուկուած, որոնք դաշտ իջնելէ առաջ, իրենց հոգին կու գային յանձնելու Աստուծոյ աչքին: Դիւրին չէր ատ ցուրտին, քսան կանգուն բարձր սանդուխներու վրայ պահել ա՛լ յոգնած, տարիքէն կոխուած իրենց ոտքերը: Սանդուխները, խարդախ` կրնային կոտրիլ: Ուժերը, խարդախ` կրնային դաւել: Ու հասուն տանձի պէս աշխատաւորը կ՚իյնար գետին, աղցան<ref>աղցան [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>դարձած, հոգին տուած կամ տալու համար ջորիին քամակին: Ուրիշներ, միշտ ժամուոր, մուշտակին յանձնած իրենց հաստ գլուխները, կ՚աղօթէին, քառորդ դարէ ի վեր իրենց սիւնին փակցուցած իրենց հաստ կռնակները: Աղաներ, ասոնք, բայց հաւատացեալ:
Գիշերն ի բուն, այս պատկերները կը գրաւէին Սողոմենց Սողոմին ուղեղը: Կարծես փակած էին կոպերուն ներսէն ու կարգի սպասող էջերուն նման կը բացուէին, իրմէն անկախ մատներու հպատակ: Բանտին սա գրեթէ ստորերկեայ խորշիկէն<ref>խորշիկին, սրբագրուած՝ խորշիկէն</ref>անիկա անդադար կը վերածուէր իր անդրանիկ պատանութեան: Ներկայէն փախուստը տխրութիւն կ՚որակեն: Գուցէ իրաւունք ունին, բայց պէտք է խորհիլ նոյն ատեն, թէ ամէն ներկայ անցեալ մըն է մէկ հէնքէն: Տիրացո՛ւ, նոյնիսկ մարդասպաններու սա նկուղին մէջ, ուր իշխող հոտն ու խոնաւութիւնը կը յիշեցնէին իրեն իր եկեղեցիին մսկոտ հոտերը ու մնայուն ձէթի ծթռանքը –որով հիւսուած, շաղուըւած կը թուին պահարաններու շապիկները, Տօնացոյցներն ու Ճաշուները–, երբ խղդուած օդի պակասով կոկորդը կը մաքրէր անդադար: Նոյեմբե՜ր: Անձրեւ ու երբեմն ձիւն: Փողոցներէն` տիրացու Սողո՜մ, ոտքերը ցուրտէն մզմզալէն ու մատները կաղուած<ref>կազուած, սրբագրուած՝ կաղուած [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>: Տեւողութեան եւ միջոցի սա ձեւազեղծումը, զիրար այլօրէն թելադրելը մեզի համար կ՚ըլլան յստակ, երբ մեր հոգին պարտաւորուի փախչիլ ինքնիրմէն: Սողոմենց Սողոմը մարդասպան էր, հրձիգ,քոմիթաճի, սիրահար ու այս ամէնէն դուրս` թաթին տակը թուրք արդարութեան:
Անոր բանտերէն ամէնէն ահաւորին մէջը ծակամուտ:
Պատին գամուած, ուրիշ մը պիտի ըսէր խաչուած –վասնզի զայն ընդունող փայտեայ կազմածը կոշտ խաչ մըն էր, գուցէ գիւտը մոլեռանդ բանտապահին–, ձէթէ կանթեղը, անցեալը արթնցնելու այս դժնդակ դերէն զատ, ոչինչ ունէր ընելիք, անկարող ըլլալով բան փոխելու հաստ, կպչուն, սիրտ խառնող այն հոտոտ բանէն, որ օդն էր այս անգամ: Գիշերն ամբողջ, ինչպէս պիտի ըլլար յաջորդ ցերեկին ալ, մութին վրայ, այրէր պիտի այդ կանթեղը, մոռցուած աչքի մը նման, պաղած ու անդորր, քանի որ հովի ոչ մէկ շունչ կարող էր<ref>է, սրբագրուած՝ էր</ref>թափանցել շէնքին մինչեւ այդ ընդերքը: Մարդիկ, այդ նկուղին թուագրեալները, այսինքն` հոն մեռնելու դատապարտուածները –բոլորն ալ ցմահ– կը գիտնային, թէ օրը դարձած էր ինք իր վրայ, երբ հանդիպակաց պատին` երեք տեղերէ մութը պղտորէր, բացուէր քիչ մը, առանց ձէթին թերի դեղնութեան: Այդ աղօտումը` շնորհն էր լոյսին: Ու լոյսը կու գար, գալու պէս կ՚ըլլար Սողոմին աչքերուն:
Կլորակ փորուածքներ, պատին դնդերին մէջէն երկարող մէկ լայնքէն միւսը, երակներու նման, նաւու լուսամուտները յիշեցնող բերաններով, թիւով երեք, որոնք գրկաչափ մը թանձրութեամբ պատէն ներս կը խորանային, հետզհետէ ամփոփուելով: Իւրաքանչիւր փորուածք հիւսուած էր երեքական խաւ վանդակով, մանկան բազուկի հաստութեամբ ձողերէ, կարծես պաշտօն ունեցող` ներս ինկած պայծառութիւնը քամելու, ու կ՚առնէին լոյսէն իր իսկ իմաստը, ներս ղրկելով բան մը, որ աղտո՛տ, խարզած ճերմակեղէնի հետ կրնար շփոթուիլ: Ու աճռուած, թակուած սպաննուած այդ բաները կարծես փռուեր էին այդ պատին, չորնալու համար, փոթ-փոթ, այդքան մը պահելով ստուերը վանդակին ձողացանցին, տալու համար պատրանքը գծաւոր լաթերու:
Մարդասպաններուն նկուղը: Այսինքն` մէկը այդ ընդարձակ գետնաշխարհի բջիջներէն:
Քանիերորդ անգամն էր, որ ստիպուած կ՚ըլլար անիկա նստելու, չկրնալուն պառկիլ, քանի որ վէրքերը կը կոտտային` չոր տախտակին հետ շփումէն նեղուելով: Երկու շաբաթ բաւ էր եղեր, որպէսզի իր վէրքերը կորսնցնէին իրենց վտանգաւոր ընթացքը, բայց դեռ հեռու էին գոցուելէ: Անիկա կը նեղուէր նոյնքան ու աւելի` խուլ ու պաղ աղմուկէն, որ կը հետեւէր անոր իւրաքանչիւր շարժումին: Շղթայ մը, որուն օղակները իրենց մեծութեամբը կը յիշեցնէին գոմշու կառքերու մէջ գործածուած տեսակը, հանգոյց մը կը կազմէր անոր վզատակին, կը շեղէր, յետոյ մտնելու աջ անութին խորշը, կրկին դառնալու վեր, կը կղպուէր ուսին վրայ մասնաւոր փականքով մը ու կը քալէր վար, մեծ աղեղով մը, ինքզինքը հիւսելու համար ձախ ոտքի կոճին: Ծանրութեան չափ, շփումին չափ –անոր ութ վէրքերը անոր մարմինը կոտրտած երեսի մը վերածեր էին, վիրակապերուն հանգոյցներովը անգամ մըն ալ խորտուբորտ– շղթան կը չարչարէր տղան իր անհաստատ, գրեթէ հեղուկ իրանովը, որ կը շինուէր ու կը քայքայուէր համաձայն իր շարժումներուն: Հագած էր զայն նոր, տակաւին գիշերամուտին, երբ զինքը նետեր էին հիւանդանոցէն ներս: Անիկա պատրաստուած էր այս երկաթ աղիքին, դեռ հիւանդանոցէն, ուր շատ բաներ պատմեր էին մեծ զնտանէն, մեղքցած իր արեւուն, բայց չթուլցուցած ոտքերը հիւսող չուանը, որով կապուած էր անոր վիրաւոր մարմինը հաստ երկաթներու:
Ցաւ չունէր առանձնապէս, բայց շղթան կրելու իր անյաջողութիւնը կ՚անդրադառնար իր ջիղերուն: Մեր անցեալը մեզի կու գայ ձգողութեան օրէնքով, անշուշտ հեռաւորութեան քառակուսիին տեղ, գործածելով դադարի սանդուխ մը: Հանգիստի պէտքն է ան, ծարաւը, երբ մեր առջին անապատն է հարիւր-մէկ<ref>յաւելում միացման գծիկի</ref>տարուան, շատ աւելի դժնդակ իբր պատկեր, քան կախաղանը: Եկան անոր ուրիշ քանի մը պահեր ալ: Ամէնէն ուժովը, այն անճշդելի կէս գիշերը, պարզ ու սրտառուչ, որուն մէջ անոր տրուեցաւ խորագոյն յուզումը իր մատաղ սիրտին, առանց կսկիծի, առանց արեան համի այն սարսուռը, որ կնոջ մը դէմք է մեր ափերուն մէջ: Անոր նշանածը, նոր անցած տասնհինգէն, եօթը լեռ էր կտրեր քրոջը հետ, ինչպէս կը պատմեն հեքիաթները, ու սարերն ինկած, համբուրելով անոր ոտքերը, ըսելով խենթ ու խոր բաներ, այնքան տարբեր իրենց արձագանգովը` Նալպանտենց հարսին յարուցած խռովքէն: Եւ ուրիշ պահեր:
Ամէն անգամուն ալ անիկա ընդմիջուեցաւ մռայլ խօսքերէ, որոնք ըսես կը բուսնէին պատերէն, քանի որ գլուխները չէին որոշուեր, ու նկուղը կը լուսաւորէին արիւնով ու կիրքով: Երբեմն րոպէ մը-երկուք այդ բարբառը կը պարզէր ոճրածալք մը, ճիշդ սիրտին հասնող դանակի մը պէս կճրտացող, ա՛յնքան` որ Սողոմը կը նետուէր Նալպանտենց տունը, հաճի Աննային սենեակը, ու կը լսէր խուլ քսքսուքը ի՛ր ալ դանակին: Երբեմն քաղցր արցունք էին բառերը, սիրականին ոտքերուն թափուող սիրային խոխոջ մը, այնքան հեռու ափերէ մեկնած, որ կը թուէր գալ երկինքէն ու կ՚ընէր այդ մթութիւնը լուսնահոս մեղեդի: Բանտակից բերաններէ այս ակամայ պատմումները, կցկտուր` երբեմն ահաւոր աղմուկով մը հովանաւոր, ուր մաս կ՚առնէին չեղած մարմինի մը տրորուն շարժումները, կոծուածքը, կը շինէին այս գիշերը, ուրիշ գիշերներ, զարմանալի կերպով նոյն` տարիներէ ասդին: Մեր միտքը չի հիննար, երբ լոյսէն կտրուի: Մեր ցաւերը կը մնան ողջ, ամբողջ, երբ չորս պատին մէջ դագաղենք զանոնք:
Ուշադիր, հասկնալու հեւքի մը մէջ ինչ որ կը պատգամուէր խաւարին բերնով` անիկա իր աչքերը կը կանչէր օգնութեան, քիչ մը բան զատելու աղջամուղջէն, որ կը մնար գրեթէ անթափանց:
Պատերուն երեքը գրաւուած էին սանկ ու նանկ ձեւերով, որոնք անճանաչելի բաներուն ներքեւ կորսնցուցած էին իրենց մարդկեղէն համեմատութիւնը: Բայց ըլլալու էին մարդեր, վասնզի պատի տակ այդ դիզուիլները ծանօթ էին իրեն դեռ գիւղաքաղաքի բանտէն: Նման ամէն նորեկի, որ իր ժամանած երկիրը կ՚աճապարէ յօրինել, տեսնելէ առաջ, տուեր էր անոնց դէմք ու պատմութիւն, իրեն պատահածին նման շարան մը փորձանք, կիներ ու արիւն: Անոնք ալ դարձեր էին իրենց ոսկորներուն վրայ, բայց գրեթէ անաղմուկ, իբր թէ չունենային իրեն պէս շղթայ: Անոնց բացագանչութիւնը, մռայլ բառաբեկորները, մա՛նաւանդ շնչառութիւնը, որ բազմազգի կշռոյթով եւ ստեղով ձայնարկութիւն մըն էր, տխուր զգացումներու կ՚առաջնորդէր զինքը: Հաստ ու հոտած օդը, որ աւրուած հաւկիթի մը պէս կը մտնէր իր մէջ, նուազ կսկիծ չէր բանար անոր աչքերուն:
Առաջին արթնցողն էր խստադէմ, բայց բարի աչքերով երիտասարդը, որ քովէն տեղ էր տուած Սողոմին<ref>Ծնթ. – Ըստ գրագէտին կենսագրական յղումներուն ՝ «երիտասարդը» կը համապատասխանէ Հաճի Մուրատի տիպարին, հերոս նոյնանուն վէպին: Աւելի վար, պիտի ներկայացուի փոխ-անունով մը՝ Հաճի Մինաս:</ref>: Գիշերը կէսին էր իր մուտքը այս նկուղէն: Երիտասարդը խօսած էր հայերէն, իրենց մօտի գեղերէն մէկուն հնչումովը, խրատած` շղթային գործածութեան մասին, իր իսկ մարմինին օրինակովը ու գիշեր բարիով մը երկնցած իր քունին: Բնական, պարզ, բարեացակամ այդ բառերը անհաւատալի ըսուելու չափ օտար թուացած էին իրեն այն ատեն: Հիմա` նոյնն էր երիտասարդը, որ թօթուեց մէկ-երկու թմրած ոտքերը ու նստեցաւ: Դուրսէն կը հասնէր կճրտուքը բացուող ու գոցուող դուռերուն, բոլորն ալ երգեցիկ, գուցէ թաքուն յարդարանքով մը: Ու ձայներ տակաւին, հայհոյութեան փշուրներ, հրամաններ, որոնց կէսը կը հալի ճամբան, ուտուելով ուրիշէ: Բանտը կ՚արթննար:
… Դուռը` որ գառագեղի ամրակազմ վանդակ մըն էր, տեղի տուաւ:
Ներս մտնողը զինուած էր սրասայր, բայց բազկի պէս հաստբուն նիզակով մը: Կը հետեւէին ատրճանակնին լարած չորս ոստիկաններ: Այդ մուտքը, երկաթով ու թրքութեամբ խառնուած, խոր էր ու տպաւորիչ, աւելցնող` նկուղին բնական սառոյցը: Այդ դէմքերէն հոգիները կը թուէին<ref>կը թուին, սրբագրուած՝ կը թուէին</ref>հեռացած: Ու համր իրենց բերանները կը նպաստէին այդ զգայութեան շեշտումին: Անոնք անցան Սողոմէն<ref>Սողոմին, սրբագրուած՝ Սողոմէն ?</ref>, անզգոյշ ու բիրտ, կոխելով անոր ոտքին, դիտումով ու խիստ: Բանտին մէջկեավուրը կը կորսնցնէ չունեցածն ալ: Նիզակով մարդը ոտքի բուռն հարուածներով խօսեցուց քիչ վերօք երկարած զոյգ մը մթութիւններ: Հարուածներուն ետեւէն, տեսանելի եղան մարդեր, որոնք կը շփէին իրենց աչքերը տեսնելո՞ւ, թէ քունը փախցնելու դիտումով: Իրաւն ան էր, որ անոնք չէին սպասէր սա վաղաժամ զարթումին:
Նիզակով մարդը գրպանէն հանեց փոքր լամբ մը ու բռնեց անոր միապակի երեսը երկուքին դէմքին: Սողոմը սառեցաւ:Քոմիթաճիներն էին:
Ճիշդ չէր գիտեր, թէ ի՛նչ ունէր վախնալիք, ի՛նք` որ մահուան հետ հաշտուած էր դեռ Նալպանտենց հարսին ծոցէն: Նայած էր քովի երիտասարդին, որ այդ երկուքին լոյսին մէջ ելաւ<ref>եղաւ, սրբագրուած՝ ելաւ</ref>տարբեր իմաստի:
– Հայտէ՛:
Նիզակով մարդն էր: Զարնելու անյօժար, վասնզի առտու կանուխ մեր աղիքները տրամադիր չեն բռնաբարուելու<ref>աղիքները տրամադիր չեն բռնաբարուելու – ?</ref>:
Քոմիթաճիներէն փոքրը դեռ կը պահէր սուր մօրուքիկը, որուն համար անիկա հանդուրժեր էր տասը ժամ աւելի ծեծ, քան իր ընկերը: Դէմքէն` նոյն հալած պատկերը, որ սեւեռուած էր Սողոմին մտքին, ամիս առաջ, երբ կը խօսէր, թաւուտի մը խորը, այդ մօրուքին տէրը այնքան նոր ու խորունկ բաներու մասին: Պատանութիւնը մեր հոգեկան կազմութեան շրջանն է: Ով որ այդ շրջանին լսած է այդ խորունկ բաներէն` չունի մոռնալիք: Կարճ այդ միջոցը օգտագործուած չէ ազգերու գրականութեանց մէջ, հաւանաբար իր երկկենցաղ նկարագրին համար: Բայց ա՛ն` որ ատկէ հինգ տարի վերջը պիտի յօժարի կամաւոր մահուան, լաւ չհասկցուած բաներու իսկ սիրոյն, անիկա մկրտուած մըն է: Սողոմենց տղան, խենթեցած, կախուեր էր այդ փոքր մարդուն բառերէն: Պարզ երեւոյթի մը տակ դժուար պարտկելի անհուն այդ բռնկո՛ւմը, որով լուսաւոր են մեր յեղափոխութեան անդրանիկ առաքեալները, պարզ ու հաւատքով մարդեր, տարբեր բոլորովին` ապագայի բազմաբղէտ ու քաղքենի նմոյշներէն: Այդ բռնկումը, որ աչքին ու բառին միացումն է նոյն դէմքին վրայ, ու անսովոր մեր պատմութեան դաշտին մէջ, տարբեր` հին հաւատքին նոյնքան հզօր նահատակներէն: Սողոմենց տղան անծանօթ էր իր ցեղին պատմութեան, բայց հասկացողութիւնը ունէր ցեղին մեծ ձայնին, գերութեան մէջ հասակ առած ու թուրքին սարսափովը սնած մե՜ծ աղաղակը, զոր ամէնէն աւելի խոր կը զգար իր ժամուն մէջ, սքողուն` բայց յստակ:
Տեսա՞ւ կարճահասակ մարդը սա «քաղցրաձայն տիրացուն», ինչպէս որակած էր ան զինքը, հին օրերու արգիլուած երգէ մը ետք, անտառին խորը, երբ դղրդացեր էր սիրտը քանի մը տասնեակ տղոց, ու պոռացած ցեղին հսկայ կարօտը ազատութեան անսուաղ երազին ետեւէն: Հեռացուց, արագ իր աչքերը Սողոմէն, շինելու համար պարզ ու այլուրային դէմք: Յեղափոխութիւնը, մա՛նաւանդ իր բանտային մասին մէջ, ասպարէզ մըն է գուցէ: Զայն շրջապատող մնայուն վտանգը ըրած է անոր զինուորները տարօրէն ճկուն, բնազդական զսպումի փորձ սարուածով մը, մարդոց երեսին րոպէով շինուող: Սողոմենց տղան ուրիշ զարմանքով մը հաստատեց իր մէջ նաեւ պատկերը, որ միւս մարդունն էր, սեւեռուած` անտառէն: Մօրուքով երիտասարդին ընկերը, յաղթահասակ` բայց անխօս, կը պահէր թարթիչները փակելու նոյն ձեւը: Ան ալ չտեսաւ զինքը, այսինքն` անզգալի ըրաւ սա հանդիպումը: Ելան, անաղմուկ, շղթաները զգուշութեամբ կառավարելով:
– Առէ՛ք ունեցածնիդ:
Քոմիթաճիները մնացին անշարժ:
– Չհասկցա՞ք, – կրկնեց նիզակով մարդը, որ լոյսը բռնեց այն պարապութեան, ուրկէ ելած էին երկու ձեւերը: Ոչի՛նչ, իսկ ոչ կօշիկ մը, որ սովորական բարձը կ՚ըլլայ ամէն ղարիպ բանտարկեալի:
Անոնք ձեռքով, առանց նայելու, մէկդի, դէպի հայերը հրեցին պաթանիայի կտոր մը, որ պատկանելու էր տժգոյն երիտասարդին, քանի որ այս վերջինը հաւաքեց ծածկոցը ու դրաւ իր բարձին տակ:
– Ուրի՞շ:
– Ոչինչ:
– Անցէ՛ք առաջ:
Ու անցան առաջ:
Չէին նայած հայ երիտասարդին, որուն այդ կտորիկ ծածկոյթով կ՚անցնէին գիշերները: Չէին նայած Սողոմենց Սողոմին, որ առաջին անգամ ըլլալով զգաց ինչ որ հազար գիրք կամ տասը հազար երգ չեն սորվեցներ մեզի: Երբ անոնց գլուխը ինկաւ կանթեղին հասողութեանը մէջ, Սողոմենց Սողոմը հասկցաւ աւելին ալ: Երես չէր, ինչ որ կը մնար այդ գլուխներուն մէկ մասին վրայ, այլ` անորակելի կտաւ մը, դուրսէն դրուած, կամ աւելի ճիշդը` հազար ու մէկ հարուածի գնով ինքնիրմէ օտարացած, հերքուած լաթ մը, որուն վրայ տղաքը աչք ու քիթ կը գծեն ածուխով: Թուրքին ծեծը այնքան խոր էր խաթարած մարդկեղէն շնորհը այդ միսերէն, տեղը ձգելով ծաղրանկարէն ալ տխուր բան մը:
Փակուեցան վանդակ փեղկերը, մինչ` նրբանցքին սալերուն, անոնց շղթաները պահ-պահ բաբախող սիրտի մը պէս, գրեթէ համաչափ, կը ծակծկէին խաւարը, հետզհետէ նուազելով: Երբ նկուղը դարձաւ իր վիրաւոր լռութեան, ձէթէ կանթեղը արձակեց մէկ-երկու ցուրտ ձայն: Աս ու ան անկիւնէն` հեծքեր, կոշտ կամ սրտառուչ: Քունը երկաթի պէս ծանր է այդ նկուղներուն խորը: Պակսող օդին խա՞ղը ասիկա, թէ խղճմտանքին վրայ դիզուած լերան ճնշումը: Անդամներ, որոնք կը ձգտուին, ու կը քսքսուին իրարու, որոճուած պատկերի մը փշուրներուն ետեւէ: Երբեմն` ոսկորներու կճրտում մը, որ լռութիւնը կը սղոցէ ու մահուան պաղ մը կ՚ուրուագրէ ուղեղին խորը: Երբեմն` յստակ ճիչ մը, որով քաղցր երազ մը կը դանկըտուի: Մէկը կը բզկտէ սիրոյ սրտառուչ պատկեր մը, այնքան պարզ ու իրաւ, որ խաւարին վրայ մարդ ակամայ կը փնտռէ նկարը, կինն ու մանուկը, որոնցմէ բեկոր մը պահ էր, որ բուսաւ քունէն շղթայուած սա բերաններուն, փոխուելով սխրագին ձայնի: Բանտի առտու: Բայց` առտուն անոնց, որոնց փակուած պիտի մնայ աշխարհին արձակը ընդմիշտ:
– Ո՞ւր կը տանին:
Բոլոր մնացողները ըրին, թուրքերու բանտին մէջ, այս հարցումը, երբ մեկնողներուն ձայնը դադրեցաւ սալերէն: Ըրաւ Սողոմն ալ մեկուսի եւ վախով:
– Աստուած գիտէ:
Ինքն էր այս պատասխանը տուողը իրեն:
Սողոմենց տղան չունեցաւ համարձակութիւն: Նոր չէր, որ կ՚իյնար այս աշխարհին մէջ: Տարակոյս մը, մտքին մէջ, կեցուց զինքը, աւելի առաջ երթալէ: Բանտերը վարակուած էին արձակ աշխարհի մեծ խաթարումովը: Առանց որ մէկը ըլլար վերահասու կատարուածին, բանտին պարզ բաժանումներէն մինչեւ մարդասպաններուն նկուղները, պաշտօնապէս կը գործադրուէր լրտեսութիւնը, փոխադարձ կասկածի այն ահաւոր ոլորտը, որ մարդոց առանց ատոր ալ եղկելի օրերը կ՚ընէ փուշի հանդէս մը:
Բռնապետութիւնը, որ համիտեան ռէժիմին ամէնէն աչքառու մէկ երեւոյթը պիտի որակուի պատմութեան տարեգրութեանց մէջ, այդ օրերուն, ա՛լ ստացած էր վերջնական իր նկարագիրը: Կայսրութիւնը, սկսեալ վեհապետին ապարանքէն մինչեւ խոնարհագոյն աւանը, ցանցուած էր ամենազօր բանակով մը լրտեսներու, որոնք կը թափանցէին ամէն անկիւն ու ամէն տուն: Մարդիկ ենթարկուած էին փոխադարձ անվստահութեան եւ զննութեան: Ոչ ոք կրնար բացուիլ երկրորդի մը, առանց տարիներ կանխորդ մտերմութեան մը ուժին: Սրճարանները, գլխաւոր խանութները, բաղնիքները եւ ճաշարանները, սանկ ու նանկ քաղաքներու մէջ հսկողութեան տակ էին, մէկ կողմէ` տէրերուն, միւս կողմէ յաճախորդներուն: Արդէն խօսակցութեան անտրամադիր այդ ժողովուրդը կը սուզուէր մռայլ խոժոռութեան մը ծոցը, ուրկէ կ՚ելլէր բացառիկ առիթներու, երբ քրիստոնեայ մը հալածելու կամ ասպատակ մը սպաննելու հասարակաց պահանջը հնչէր ականջին: Անկէ դուրս, ամէն մէկը իրճիւպէին (վերարկու) մէջը ինքզինքը տեղաւորած: Կառավարական պաշտօնատուները, բանտերը նախասիրուած վայրեր էին կասկածելիներու որսին: Չէին բաւեր պարզ ու անվերադիր հաւատարմութիւնը, ռէժիմին դէմ հլու խոնարհութիւնը, փատիշահին համար բերանաբաց ու բազկատարած արեւշատութիւն մաղթելը, տարեդարձներուն` տուներն ու պատուհանները դրօշել կամ լուսազարդել, ոչ ալ մատաղն ուզեքիաթը<ref>Ծնթ. – զէքիաթ – տօնական օրերու ողորմութիւն:</ref>:
Եռանդ էր հարկաւոր, գերմանական զօրապաշտութեան վրայ ձեւ առած այն նուիրումը, որով վեհապետին անձը խորհրդանշանը կը դառնայ ազգին, ու անոր ծառայելը` անհատի գերագոյն նշանակը: Սուրբ եռանդը` ծառայութեան զգացումները (արաբերէն բառերը, որոնք միջնադարեան իրենց տարողութիւնը լիուլի կը պահէին, այդ բարքերուն օրինաւորման մէջ դեր ունեցան: Խալիֆա յղացքը տասը-տասներկու դար ետ կը տանէր թուրքերուն ուղեղը եւ իրենց պետին ծառայ յորջորջուելու պատիւը կը քառակուսէր իբր արժէք ու վայելք սա աշխարհին վրայ) գործով ապացուցանելու: Ու գտնելու` սեղանի, բաղնիքի, ճաշարանի, ճամբու կամ սրճարանի ընկերոջ մը մէջ դաւաճանը,ֆէսատը որ միշտ «անիծապարտ» ծրագիրներ ունէր (ժուռնալը վստահաբար կը վճռէր ատիկա): Կայսրութեան այս կամ այն նահանգները անջատելու, առնուազն` Եըլտըզի պալատը օդը հանելու: Թուրքէ թուրք այս կասկածանքը վիրաւոր էր աւելի անասելի ամօթով մը, վասնզի հայերու վերագրուած յետին միտքերը ի զօրու չէին: Փոխադարձ հետապնդումը շահին, դիրքին, պատուանշանին ստեղծած էր շեշտ դասակարգ մը ամրապէս կաղապարուած, օրինական զրահանքով մը, դիւաններով եւ պաշտօնէութեամբ: Փաստաբաններ էին կեդրոնները այս կազմակերպութեան, իրենց արհեստը ի գործ դնող` անուանակի, պահելով խանութ, բայց ապրելով իշխանի բարքերով: Այս կարգին հասկացողութիւնը դժուար էր մարդոց համար ռէժիմէն առաջ, ուր թուրքը զինուոր էր, ու կ՚ապրէր յայտ աւազակութեամբ, կրօնական էր ու կ՚ապրէր կողոպուտին բաժինովը: Բարբարոս էր, բայց ոչ լրտես` ինքը իր աղբօրը դէմ: Մեր այս պատմութիւնը պիտի խորանայ դէպի ընդերքը այս կարգին, բայց աւելի ուշ: Ատկէ դուրս, այդ ռէժիմին երկրորդ մասնայատկութիւնն էր Հայկական հալածանքը, օտարին համար անգոյ կազմակերպութիւն, զոր հայերը միայն կրնան կաղապարել, ապրած ըլլալով զայն, փոխանակ լսելու, ուրիշներու պէս: Որոշ, խիստ, արդիական մեթոտներով այս հալածանքին` թուրքերը երկու խոշոր նպատակ վստահած էին: Ասոնցմէ մէկն էր զանգուածին մէջ մշակումը ոգիի մը, որ տարբերէր դարաւոր ու ա՛լ ստերջ մտայնութենէն, –արհամարհել, ջարդել անհաւա՛տը, բայց անգիտել անոր գաղտագողի աճումը, քանի որ Աստուծոյ արդար օրէնքէն մէկը անոր վաստակը կ՚անցընէր<ref>կ՛անցնէր, սրբագրուած՝ կ՛անցընէր</ref>ետ, թուրքին ամբարներուն: – Թողուլ, որ պարարտանայ ոչխարը, սպանդանոցին արժանի մարմին բերելու: Հին այս յղացքէն թուրքերը դժուար էր հեռացնել. քանի որ 96ի ջարդերը անգամ մըն ալ փառաւոր յաղթանակով մը ապացուցած էին սկզբունքին ճշմարտութիւնը: Նոր ոգին հակառակին կը ձգտէր: – Ոչխարը արգիլել պարարտանալէ: Երկրորդ նպատակը` պատրաստել զանգուածը խաղաղ<ref>խաղաղ ?</ref>այն ըմբռնումին, որ փատիշահին երկիրները սեփական կ՚ընէր փատիշահին հարազատ որդիներուն` թուրք-օղլու թուրքին: Մինչ այդ, ստիպողութիւն էր զանազանել խորթերէն ամէնէն անվնասը` հայը: Ու սկսիլ անով: Մեր բախտը ուզեց, որ այդ գիտութիւնը պսակուի մեր իսկ կործանումով:
– Սիկար չունի՞ս:
– Չեմ ծխեր:
– Կը վարժուիս:
Սողոմը նկատեց, որ բառերը կը հնչէին այդ երիտասարդին բերնէն շատ կամաց: Բա՛ն մը, կտրուած ու հատած, ամբողջանալէ վախցող, ու պաշտպանուած կարծես հազէ մը, որ կ՚ուրուագրուէր, բայց չէր յաջողեր կաղապարուիլ անոր խռչակն ի վեր: Մանաւանդ ձա՛յնը, որ բարակ էր, հազիւ առնելով առնական ծագում մը: Դիտեց, որ առատ էին պեխերը, ու սեւ ալ: Այտոսկրներուն` մօրուքի խաւ մը, որ կ՚աղօտէր մոյնքին ընդհանուր տժգունութեանը մէջ: Ու հզօր հակապատկերը առնական այդ դէմքին ու նուաղ ձայնին մէջտեղը, կ՚ամրանար պեխի եւ մօրուքի այս հակադրութեամբը: Սողոմը դեռ անծանօթ էր նկուղներու պարգեւ այն հիւծումին, որ մարմինները կը գունատէ, բայց չի մոռնար հոգին ալ, քիչ-քիչ իր դեղնումին, ժանգին տակ ձգելով ասոր արտայայտման գլխաւոր միջոցները. աչքին հայեացքը եւ ձայնին ասեղը` ամէնէն շատ: Մաշած, մաշած, ա՛լ հալելու մաս չունեցող, ու իր պարզագոյն ձեւին իջած, կաշի` մարմին` հոգի` նոյն բաներն են ասոնք: Երբեմն որդը կը բանի ներսէն ու ինքիրեն ալիւրի կը վերածէ մագաղաթը: Երբեմն նեարդները կը դիմանան ու կ՚արհամարհեն դարերը: Այդ հատած մարդերը կը մեռնին իրենք իրենց հանգող մոմին նման, կամ գերագոյն պրկումով մը կը փետտեն իրենց կապերը եւ կ՚արձակեն իրենց մէջ թաքնուած գազանը, անլուր վսեմութեան մը մէջ ապշահար ընելով իրենց դահիճներն անգամ:
– Որտեղացի ես:
– Ս…
Երիտասարդը տաքցաւ: Ծունկերուն վրայ ուղտաձեւ նստիլ մը ապացոյցն էր ատոր: Անոր մէջքէն ինքնաբեր դուրս ինկաւ թիզ մը հասակով քառանկիւն տուփ մը: Մետաքսի պէս բարակ կտրուած ծխախոտը ուշագրաւ էր:
– Կը ճանչնա՞ս:
– Ի՞նչը:
Երկարեց տուփը:
Սողոմը առաւ ափին մէջ խոտը ու լեցուեցան աչքերը:
– Ինչո՞ւ կու լաս:
– Մեռած է:
– Ո՞վ:
– Դելոնը:
– Հէ՜յ վախ:
Տժգոյն երիտասարդը կը ճանչնար Ս. գեղին մաքսանենգը, երբ բանտ իյնալէ առաջ պտտեր էր անոնց լեռները իբր ասպատակ:
– Իրա՞ւ կ՚ըսես:
Սողոմը չպատասխանեց:
Տժգոյն երիտասարդը վերցուց Ազգային հիւանդանոցի տետրակիկէն սիկարի թուղթ մը, մտամոլոր ու տրտում: Կը դանդաղէր<ref>կը գանգատէր, սրբագրուած՝ կը դանդաղէր ?</ref>սիկարը կազմելու: Անոր մտքին խուժած էին տեսարաններ ասպատակային օրերէն ու խիտ, աղուոր, շինուած պարտէզի պէս շնորհալի անտառները այդ գեղին: Դրած էր տուփը մէջքին: Անոր վրայ ամէն շարժում ունէր մասնաւոր կնիք մը, նոր եւ ուշագրաւ, տարբեր` դուրսի մարդոց մօտ Սողոմին տեսածներէն:
– Կը ճանչնա՞ս…
Չկրցաւ ամբողջացնել: Ծածկոյթէ<ref>Ծածկոյթի մը, սրբագրուած՝ Ծածկոյթէ մը</ref>մը գլխու նմանող բան մը կը բարձրանար:
Զգուշութիւնը, վախը յաղթած էին հետաքրքրութեան: Որքան ալ մտերմացած իր ընկերներուն, անիկա կնիքին տակն էր իր ցեղին, որ արձակ` ինչպէս ոչ-արձակ աշխարհին մէջ կ՚անցընէր իր պատմութեան մռայլ աղջամուղջներէն մէկը:
Տժգոյն երիտասարդը, իր խումբին հետ տարիներ առաջ եղեր էր Սողոմենց գեղը, պարենաւորուելով<ref>պարէնաւորուելով, սրբագրուած՝պարենաւորուելով</ref>հաստատ ու մոլեռանդ զինագործէ մը, որուն համբաւն ու մականունը իջած էին մինչեւ քաղաք, արիւնի օրերուն, իբր ձուլի՜չը նոր թնդանօթի: Ի՜նչ դիւրին կը շինէ ամբոխը իր ուզածները: Մութը անկարելի կը դարձնէր շարժուձեւին եւ դիմախաղին արտայայտութիւնը: Սողոմը հարցուց.
– Որո՞ւ վրայ կը խօսիս:
– Հէչ, – աւելցուց անիկա հանդարտ, մատերը անցընելով, կնիքի նման, պեխերուն փունջէն: Խորհրդանշական այս շարժումը կը փակէր «մինչեւ<ref>«միչեւ, սրբագրուած՝ «մինչեւ</ref>զգալուստն Քրիստոսի» անոր բերանը, ինչպէս ըրած էր ատենին, մեծադղորդ իր դատավարութեան ընթացքին, մերժելով պատասխանելքոմիթային վրայ, մեռնիլը աչքն առած, հարցաքննութեան գաղտնի մասին մէջ, երբ սուր գամերը կը մխէին եղունգներուն եւ միսին մէջտեղը:
Ահագին հազով մը մէկը<ref>Ծնթ. – Ըստ գրագէտին կենսագրական յղումներուն, «հազով մը մէկը... » կը համապատասխանէ Հաճի Ապտուլլահի կերպարին, նոյնանուն վէպէն:</ref>ցատկած էր ծածկոյթին տակէն:
Լոյսը անբաւական էր ամբողջովին տեսանելի ընելու անոր աչքերուն դժնդակ ու կարմիր ցցունքը, որով ներքին, շունչի տագնապին տակ կ՚ուռէին<ref>կ՛ուռին, սրբագրուած՝ կ՛ուռէին</ref>ակնակապիճները, ըլլալով գունդ-գունդ, մէկ կէտէ փտած խաղողի հատիկներուն նման, տգեղ ու վիրաւոր: Ու կոկորդի փոխարէն, կոտրած մեքենայի մօտ բան մը, որ ուզէր սուլել ու չկրնար: Նստաւ ծունկերուն, նամազի պատրաստուող մարդու մը դիրքով, կռնակը կիսովին կամարած, իրանին բեռը վստահելով իր բազուկներուն, որոնք կը կենային ծունկերուն վրայ, ամրապինդ ու խիստ, թեթեւցնելու համար ճնշումը, որ թոքերէն կը բխէր, ինչպէս շոգելից, բայց ելքէ զուրկ կաթսայէ մը:
Հազալու այս ձեւը ծանօթ էր Սողոմին, իր գեղէն, քարկոփ<ref>քար-կոփ, սրբագրուած՝ քարկոփ</ref>վարպետ Գրիգորին վրայ, որ երդում էր ըրած ջուր չխմած իջնել գերեզման ու օղինտոլով ժուռ կ՚ածէր գործին: Օր մը ճաթիլը յանձն առեր էր վարպետ Գրիգորը, բայց մինչեւ այդ, վարժութիւնն<ref>վարժութիւններ, սրբագրուած վարժութիւնն</ref>էր ստացեր<ref>ջնջ. ստորակէտ</ref>նոպան հեռուներէն զգալու: Պզտիկ կճուճ մը, խռչակին վարերէն: Ու անիկա կը նետէր մուրճը ձեռքէն, կը տեղաւորէր մարմինը կակուղ աւազին, տաշած քարերէն դիզուած, եւ կը սկսէր իր հազը, պուկ-պուկ, մէկ, երկուք, երեք… մինչեւ յիսուն, կարմրելով բանջարի նման, բայց դիմանալով: Յետոյ կը հանգչէր, բայց քայքայուած, արտասուալից ու վրան միզած:
Տարօրինակ էր, որ հազը խոշորնար հոս: Սողոմը դեռ լաւ չէր զննած կամարը: Կանթեղը<ref>Կանթեղին, սրբագրուած՝ Կանթեղը ?</ref>ուղղակի ճակատին, հազացողը,<ref>յաւելում ստորակէտի</ref>միշտ կամարած, տարաւ մէկ ձեռքը դէպի բերանը, պաշտպանել ուզելով բան մը, որ կը պատրաստուէր թռչելու բերանէն: Մարմինը ամբողջ հազին հետ կը նետուէր առաջ ու կը մնար իր կեցուածքին մէջ առկախ, քիթովը վեր, պակսող շունչին ետեւէն, լարուած, ու անհնարին անձուկով: Ու կար խժուքը, խոշոր, պճպճուն, խոնաւ ու տոժկացող, նման հսկայական սղոցումի, որ անոր կուրծքը տարօրինակ փքոցի կը վերածէր, անտես բզզիւնի մը համար լարելով դէպի ուսոսկրները տակառաձեւ ուռած վանդակը անոր կուրծքին: Ամէն մէկ ցնցումի հետ, իբր արձագանգ մը, չափ մը` շղթան կը պոռար իր կիսատ ճիչը, էգ ու խոնաւ: Պատերը խուլ բանով մը անդրադարձած, սանկ բաղնիքի մը կամարէն թափած երկարուն հեւքին մօտ, որ հնչումը կ՚եղծէ: Պատռտուող սիրտը ձրի բացատրութիւն մը չէ:
Նոյն ատեն, կամացուկ, իբր ստուեր մը, անոր քով բուսաւ ուրիշ մը, այնքան գունատ, որ մութը բացուեցաւ քիչ մը, դէմքին կաղապարովը: Տարաւ ասիկա ձեռքը հազացողին ճակտին, միւսովը, մութ խորէն –բարձ ըլլալու էր– քաշեց սրուակ մը ու դրաւ անոր քիթին: Նոպան թեթեւցաւ մէկէն: Հազը կը զատուէր, կը հատիկնար, մօտենալով իր միջին կշռոյթին: Մինչեւ բնական իր շնչառութեան դարձը, սրուակը կու գար ու կ՚երթար անոր քիթէն:
Սողոմը տարուած էր տեսարանով: Ու փոխն ի փոխ իր մտքին խորը կը դիտէր վարպետ Գրիգորը, որ հազէն յետոյ կ՚երկարէրտոլին ու պարունակութիւնը «անպակ» (անապակ) ջուր` կը պարպէր կոկորդին, խղդելու համար հազին բզէզը խռչակէն վար: Ատ կրակ-ջուրին մէջ կը տաղէր անիկա մարմինը շանզաւակ հազին, միւս ձեռքով զարնելով մուրճը մարմարին, գոհ, ուրախ` սիրելով ճերմակ ու հաստ այդ բեհե՜զը, որ վերջին զգեստը պիտի ըլլար բոլոր ամբարիշտ հարուստներուն, գեղանի տիկիններուն, երբ քաշէին ասոնք հողին վերմակը իրենց վրայ: Կա՞ր ուրեմն այդ կեանքն ալ, ասկէ առաջ, Աստծոյ լայն արեւին տակ, հողին ու կանանչին մէջ ձգուած թանկագին խաղալի՜ք, որուն արժէքը մարդիկ ճիշդ կը զգան հոգեւարքի մը մահիճին կամ ցմահ բերդարգելութեան սա նկուղներէն:
Ու կը բացուէր անոր մէջ մեռելոցներու Երկուշաբթին, գարնանագեղ ու խատուտիկ, թափօրովը իր հարսներուն, պարողներուն, մրգեղէն ծախողներուն: Ու ան միւս պատկերները, բոլորն ալ այս գերեզմանէն, երբ իր քաղցր ձայնով մեռած հարսնուկը կամ ճիւան երիտասարդը ճամբայ կը հանէր դէպի անդենականը, խոր ու տաք փողի մը նման ճեղքելով կարծես հողին ընդերքը: …Յանկած զգաց, որ սիրտը հատաւ, ինչպէս կ՚ըլլար ատիկա, երբ արցունքը ողողէր անոր ձայնին ճամբաները ու շունչը կտրէր: Հո՞ս: Մեռե՞լը: Բայց ինչպէ՛ս խորհէր օդին պակասին: Յետո՜յ: Ո՞ր շանզաւակ օրէնքով անոր միտքը թաղուած հարսներուն պատկերէն ինկած էր Նալպանտենց հարսին: Ու անգթութի՜ւնը աշխարհին օրէնքներուն: – Անոնց` որոնցմով չէր կրնար տեսնել վիրաւոր, թերեւս հիմա մեռած մարմինը իր նշանածին, ինչպէս չտեսաւ ոտքին անշունչ ինկած դիակը իր սրտառուչ քրոջը:
Հինգ վայրկեան յետոյ, ութ հոգի նստած էին` եթէ կարելի է այսպէս կոչել կիսաձեւերը մութէն յառնող սա մարդոց: Ոչ մէկը անոնց չէր խախտած իր կիսանդրին, որ կը թուէր պատէն բխած, անոր վրայ բարձրաքանդակ, ոտքերուն` ծածկոյթները ծալ-ծալ, բայց ծխափողերը ծխնելոյզի պէս բռնկցուցած: Յատկանշական էր, որ ամէն րոպէ հազ մը պայթէր, խոշոր ու կլոր, աս ու ան կէտէն, երկարելով, վերածուելու համար յուսահատ ու դժբախտ բացագանչութեան մը: Խռպոտ ու գէջ այդ ձայները նման էին իրարու, ու մօտ` ընդհանուր եղանակի մը: Մշտապէս խոնաւ ու դժուար նորոգուող օդը, տարուէ տարի իր ժանգին խաւը կ՚ամրացնէր այդ խռչակներէն վար ու վեր:
Ձէթէ կանթեղը շուտով պաշարուեցաւ մուխէն, ան ալ տարտամ ու տժգոյն: Ալիք-ալիք, քովնտի սողալէն, քմայական տզրուկներու նման ծուխի շերտեր, ամէն թանձրութեամբ կը խուժէին դէպի փոքրիկ կալը կանթեղին, որ ըսես կը նահանջէր դողալէն ու նիհար, ճիգ ընելով ինքզինքը կանգուն պահելու ապակի բաժակին շրթներուն: Բայց ճառագայթները կը խեղդուէին թուլիկ այդ փրփուրին մէջ ու պատրոյգը կրակի կտոր մըն էր, առանց բոցի, բռնուած` կարմրորակ գունդի մը կեդրոնէն: Խոտին շատ ուժգին բոյրը կը կճէր Սողոմին անվարժ կոկորդը, հազալ ստիպելով անդադար, տառապագին հա՛րկ, քանի որ իր վէրքերը կ՚ազդուէին ցնցումէն: Անոր այնպէս կու գար, որ օտար մէկը տեղաւորուած է խռչակին խորը ու ցախաւելով մը անդադար կը խառնէ: Հատ-հատ, խոշոր-խոշոր այդ հազը անակնկալի չբերաւ նկուղին բնակիչները, որոնք թեթեւ իրենց խնդուքովը ողջունեցին նորեկ հազը:
– Բարի ըլլայ գալդ, ընկե՛ր:
Եօթն ալ առանձին-առանձին, իրենց ձեռքերը տանելով իրենց կուրծքին, ըրին դասական մաղթանքը դաշտերու թուրքին, պաշտօնականմէրհապան, որ զերծ է իսլամական բարեւին վտանգէն ու անտեղութիւններէն, խտիր չճանչնալուն «հրեայի ու հեթանոսի» մէջ:
Քաղցր ու խորապէս խաղաղ այդ ողջո՜յնը, որուն համը երկիր մը կ՚արժէ, երբ կը բուսնի աղբիւրի մը գլխուն, քաղցր ու խորապէս խաղաղ մարդոց բերանէն: Ու կան այդ մարդերը, աշխարհին ամէնէն արիւնամած այդ մարզին մէջ, որոնք վաստակէ յոգնած, սիկար մը կ՚ոլորեն, իրենց խղճմտանքին առանձնութեան եւ բարութեան մէջ, ա՛յն խղճմտանքին, ուրկէ վերցած են, պահի մը համար, կանանչ ճահիճը ու կարմիր մշուշը ցեղային ատելութեան:
Սողոմը, ձայնի հանդէպ բացառիկ իր ընկալչութեամբ, գտաւ շեշտի հանգիտութիւնը, որով սա մարդերը կը նոյնանային այն միւսներուն, բարի-բարի միւսլիւմաններ ասոնք բոլորն ալ, երբ կը բանային իրենց եղին գուբերը եւ առանց անունը իսկ հարցնելու կարօտ չորպաճիին կը ձգէին, որ իր ձեռքովը լեցնէ ձէթը ու տանի տղոցը: Կամ ամբարը կը բանային դրացիին<ref>դրացինին, սրբագրուած՝ դրացիին</ref>պարկին, հազիւ նայուածք մը նետելով հացակարօտկեավուրին: Լուսինէն չէ, որ կը խօսիմ: Ես աչքովս եմ տեսեր: Կային այս բարքերը մինչեւ բռնապետութեան կէսերը: Թուրք գեղացին հարամ կը սեպէր վախը, ինչպէս մեղք` դուռ գոցելը դիմողին երեսին: Հաստատուած ըլլալով հողերու ամէնէն գէրերուն ու ջուրերու ամէնէն չցամքողներուն ափին, այդ գեղերը իրենց 50էն հարիւրով տուներով, հինգ անգամ աւելի գետին ունէին իրենց ապրուստին համար, քան իրենց տասը, քսան անգամը տուն համրող հայ գեղերը: Ու նոյն դաշտի երաշտ ու նիհար մասերուն կառչած մեր գեղերը, չունեցած տարին, կը կրէին անոնց ամբարներէն ցորենն ու գարին, առանց թուղթի, առանց վկայով կնքաւոր մուրհակի, առանց տոկոսի, փո՛խ, Աստուծոյ անունովը: Բայց չէին տակ մնար: Գլխուն գդակը ծախելը բացատրութիւն մըն է` հնարուած այդ պարտքերը վճարելու պէտքին համար: Ու կը ծախէր մեր գեղացին ու կը հատուցանէր իր պարտքը: Թուրքը –միշտ գեղացին ունիմ հոս նկատի– կեանքին ու իր ելեւէջներուն հանդէպ կը տրամադրէր ինքզինքը այսքան պարզ ու բարձր: Այս` հողէն ծնած, անով պաշտպանուած, անոր ենթակայ դրացնութիւնը վերածելու համար այն ահաւոր ատելութեան, որ բռնապետութեան վերջին շրջանին ա՛լ նկարագիրը դարձաւ բոլոր թուրքերուն, սոփեստութիւն է, ինչպէս ուզեցին ընել, պատասխանատու բռնել մեր Յեղափոխութիւնը: Թուրքերը կ՚արդիանային, այսինքն` քիչ-քիչ կ՚ազատուէին կրօնական հասարակութեան իրենց կարգուսարքէն: Պետական ժողովուրդ չէին եղած անոնք, ընդարձակ իրենց կայսրութեան մէջ, կղզիացած ու կրօնական ատելութեան մը շրջափակին մէջ, արհամարհող իրենցմէ դուրս արժէքներ: Համիտի ռէժիմին վարժարանները փոխեցին իշխող տարրին ըմբռնողութիւնը: Արդիանալ, բայց չմոռնալով ոչ իսկ նշանախեց մը իրենց անցեալէն: Ու հաւատարիմ եղան անոնք այդ ցուցմունքին: Երեք-չորս դարու իրենց քաղաքակրթութիւնը արիւնի դարպաս մըն է առաւելապէս: Տասնիններորդ դարուն, քանի մը բիւրեղացումներ չկրցան յեղաշրջել հոգեկան շերտաւորումը: Թուրքերը հիմա կը պարծենան, թէ ջնջած են օսմանեան կայսրութիւնը ու չեն խորհիր, թէ ատանկ բառ մը միայն ունէր գոյութիւն, ո՛չ թէ շօշափելի իրականութիւն մը: Եթէ քանի մը տասնեակ փաշաներն ու էֆէնտիները ունին նկատի, որոնք հայ անունով ծառայեցին իրենց, այսինքն` իրենց ցեղին վատնուելիք կորովն ու զոհողութիւնը ի սպաս դրին թուրք դատին, չեն կրնար արդարացնել ատոնց հակադարձ անհուն զուլումը, որ դարպաս մըն էր այդ մուրացիկ փառքերուն: Պոլսոյ մէջ նրբենի հայ փաշայի մը իւրաքանչիւր պատուանշանը գինն էր քանդուած գեղի մեր հայրենիքէն: Ու քանդումը հոս քաղաքական դրութիւնն է, տասնիններորդ դարու ամէնէն զօրաւոր իմացական ցայտքը, – ազգայնութեանց ոգին: Ու մեր ժողովուրդը եղաւ գետինը, ուր<ref>ու, սրբագրուած՝ ուր</ref>թուրքերուն բնազդները եւ մեր ժամանակի սկզբունքները արձակ ասպարէզ գտան: 1908ին մէկ հատիկ իսկ թուրք կարելի չէր գտնել, որ տարբեր խորհէր, մեզի նկատմամբ, իտալացի պետական մարդէ մը, Քավուրէն, իր հայրենիքին նկատմամբ: 915ին այդ ջնարակուած ատելութիւնը անոնց համար սրբազան շաղախ մը եղաւ: Անոնք պատերազմը հանդուրժեցին նախատօնակ այդ ներարկումով:
Պղինձ ամանի մը յատակին, զարկերու ամուր շարք մը ողողեց նկուղը, հեռուներէն: Կարելի էր, սուր ականջով մը, հետեւիլ ձայնի անտես ալիքին, որ կը թափանցէր գառագեղէն: Կը զարնուէր պատերուն ու կը դառնար ետ-ետ, դիմաւորուելով ուրիշ ալիքներէ: Սողոմը յիշեց ձայնի այն խաղերը, որոնց վրայ զարմացած էր, երբ պատահմամբ իջեր էր Նիկիոյ աւերակներէն ներս, կամարակապ սրահի մը մէջ: Հոս ալ, ինչպէս հոն, ձայնի այս կոծումը պատճառ կ՚ըլլար մռայլ անձուկի մը, մութէն գոյաւոր, վրդովիչ ու տխուր, այս փակումէն, ընդերկրացումէն առնելով եղերական համ մը: Թանձր պատերու երեսին անոր մլաւիւնը աղբիւրի մը ալեակներուն նման կ՚իյնար կտոր-կտոր, չարագուշակ ու անվախճան: Անկապաշտ բանաստեղծ մը պիտի ըսէր` մարդոց պէս գերի, տաժանակիր աշխատութեան դատապարտուած: Ու աւելի սեւը` այս ձայներուն խուլ երկարումն իր հոգիէն ներս, հոն հանելով սողոսկուն, կրծող զգայութիւններ:
Ելան ոտքի: Ծալեր էին ծածկոյթները, մարեր` ծխափողերը: Կը սպասէին վանդակին բացուելուն:
Բոլորն ալ կը կրէին միօրինակ շղթաներ, տեսակ մը յաւելեալ սրունք կամ բազուկ: Սողոմը դիտեց, որ ոչ ոք ուսը կը փախցնէր երկաթին բեռէն: Նոյնպէս` ոչ մէկը մատները մօտը կը պահէր շղթային` անոր հաւանական խուժումը արգիլելու համար քալուածքէն ներս: Հիանալի էին այդ մարդիկը, երկաթ կառավարելու իրենց պաղարիւն գիտութեամբը: Յետոյ լռեցին պղինձ ամանները: Ու մռայլ փեթակին մէջ բան մը, կոծկոծուն ու պաղ, գնաց ինկաւ: Անմիջապէս յետոյ` ժանգոտ ձայներ: Անոնց աղբիւրին անտես մնալը պատճառ էր, որ խորանային:
– Մեծ դուռն է:
Ըսողն էր խորահազ դատապարտեալը:
Սողոմը, դուրս ելլելէն յետոյ, պիտի զարմանար այդ դրա՜ն, – կարծես Նիկիոյ աւերակներէն վերցուած ու հոդ բերուած: Երկա՞թ, փա՞յտ: Ո՛րն ալ ըլլար, անոր մարմինը ժանգով պիսակուած, գամի գլուխներու կռուան մըն էր ու երեք մարդու հասակ կը կտրէր պատին քարերէն: Անով կը զատուէր բանտին այս բաժինը միւսներէն: Տանթէ մը պէտք է ըլլալ, լրիւ տալու համար մարդասպաններու սա բաժինին մուտքը, իր բարբարոս դուռին դանդաղ, աննահանջ սարսափով: Ծանր, շատ ծանր ճզրտուք մը մութին վրայ մեծ ճպոտէ մը զարնուած, համաչափ, խղդող ու սիրտին լարերուն ազդող այնպէս սուր, ինչպէս ապակիի մը վրայ քսքսուած դանակի սայր մը: Այդ ճզրտուքը մազերը փուշ-փուշ դիզեց Սողոմին մարմինէն: Ու մինակը բաւ էր մարդը բերելու ետ եօթը օրուան քունէ մը:
Անմիջապէս յետոյ, փեղկեր, հատ-հատ բացուելով, անփոյթ զինուորներու ձեռքէն, որոնք վանդակէն դուրս ու պատէն ներս կը ձայնէին, կը թքնէին, կը հայհոյէին, իրենց հայրենի գեղերուն ընտանութիւնը պտտցնելով նրբանցքներէն, ցանկալի՜, որովհետեւ ազատ: Շատ ալ հեռու չեն իրարմէ հոգիները պահակին ու բերդարգելին: Փեղկերու հաւաքումը երեւան բերաւ պատուհաններու շարք մը, բոլորն ալ գառագեղուած` բազկի հաստութեամբ երկաթ ձողերով: Այդ պատուհանները դուռներ էին, գետինէն մինչեւ վերնայարկի կամարը հասնող: Ու անոնց ընդարձակութիւնը խոտոր կը համեմատէր իրենց փորին մէջ ձեւուած ուրիշ փոքր դռնակներու, անոնք ալ երկաթ ու ձողով, մէկ անգամէն մէկ հոգիի միայն անցք տուող:
Վանդակ այդ գիծէն անդին, պարապ մը` անշուշտ վերէն երկինքով մը, բայց այնքան հեռու, որ չէր յաջողուեր իբր այդ արձագանգել ու մեղմել քիչ մը խուլ այդ զգայութիւնը, որով կ՚այցուի մարդ, մտքին մէջ ակամայ տեղ տալով վախի մը, շէնքին մէջ ողջ-ողջ հիւսուած ըլլալու: Բանտին մասնաւոր տպաւորութիւններէն մէկն է ասիկա: Ու թուրքերու բանտին, երբ 915ին պարզ ախոռները փայտահիւս իրենց յարդանոցներով բաւ եղան մահուան հետ հոմանիշ դառնալու: Բնական պայմաններու մէջ, սենեակներու այս կերպ դասաւորում մը բանտին ամէնէն դաժան պարգեւն է նորեկին, որ քանի մը օր առաջ աշխարհ մը ունէր ներբանին ներքեւ:
Այդ պատուհան-դուռներէն դուրս, դիմացօք կը շարունակուէր թրքական պատը, դաժանէն շատ վեր բանով մը շաղախուած: Հին շէնքերուն ակռայ-ակռայ կարմիր հիւսքը չէ ատիկա, որով կանխող քաղաքակրթութեան նկարագիրը կը ճշդուի դեռ աւերակներէն: Ասիկա ողջ ու զարհուրելի խոցոտումն է սեւ ծեփին: Կարծես այդ խոցերը նոր են փրցուած կոկորդիլոսի կռնակէն ու հոդ բերուած, գամելու, աչք-աչք, չարաշուք ոճով մը, որուն հանդիպումը կ՚ընեն Արեւելք այցելողները, թաղամիջեան մզկիթներու բորբոսած պատերէն, քանի մը հարիւրամ կեանքով ու խել մը սարսափներով, որոնք հանգուցուած են ամէն մէկ քարի: Անցէք այդպէս յօրինուած դամբարանի մը մօտէն ու ձեր հոգին պիտի սեղմուի ակամայ, առանց մուտքի տուած<ref>առանց մուտքի տուած ?</ref>գիրերուն, շիշերուն, սլաքներուն, որոնք այնքան վայրագ ստուգութեամբ մը կը լրացնեն այդ պղծուած կորութիւններուն դժնէ սոսկումը: Ո՞ր ճարտարապետութիւնը քարերը ըրած է այդքան պաղ, այդքան խռուագիծ, այդքան մոնկոլատիպ շաղախին մէջէն այդքան կորտան<ref>Ծնթ. – կորտան – ուռած (գորտի աչքի ձեւով):</ref>, որպէսզի սառեցնեն անոնք դիտողը, այսքան հեռուէն: Նախնական մզկիթէ մը, կեղեւի այս տպաւորութիւնը` ծորելու համար ի՞նչ ալքերէ կ՚օգտուի, կարգ մը մարդոց մէջ: Ատիկա պատմութիւնը կը ճշդէ:
Իրարու մէջ անցած այդ բիւրաւոր աչքերը սեւ շաղախի մէջ հանգրիճուած յօնքերով կու լային կարծես, անդադար, թէ՛ հոդ, թէ՛ դուրսը, քանի որ միշտ թաց բան մը խաւ կը կապէր անոնց երեսին: Թա՞ց` այդպէս շինուած խոնաւութեամբը, թէ պատահական անձրեւի հետեւանք: Բայց իրողութիւն էր, որ զովութեան չգոյութիւնը կը գոլանար մինչեւ բանտարկեալները, դդմած անոնց երեսին վրայ պաղ-պաղ դեղնելով կարծես, մսկոտ բան մը քսքսելով անոնց անարիւն մորթերուն, նորոգելով անոնց թոքերուն ծուխով մուր կապած ճամբաները:
Գորշ պայծառութիւն մը նոյն ատեն բացած, պարզած էր անոնց բոլորին ալ դէմքերը, որոնք անիրական, հեքիաթային դիմակներու կը մօտենային, ծուխէն ժանգահար, արիւնէն ջրոտ: Ուժէ պարպուած այդ մարմինները տեսակ մը թաւ ու վատառողջ գէրութիւն ալ ունէին: Ուռած էին կոպերը գրեթէ բոլորին: Ու գունաթափ, եղկ` անոնց այտերը, ուր բան մը` փչուած, դուրսէն բռնի հրուած ըլլալու տպաւորութիւնն ալ կ՚ամրանար<ref>բան մը..... կ՛ամրանար ?</ref>Սողոմին աչքերուն:
Անոնց գանկերը, դո՛ւրս` կրկին, արձակ աշխարհին ծանօթ պատկերէն: Կիսագունդէն` լերկ, բոլորովին: Բանտին սափրիչը ամէն օր, պաշտօնապէս կ՚առնէր ստեւը այս գանկերէն, զանազանութիւնը պահելու համար հարիւր-մէկ<ref>յաւելում միացման գծիկի</ref>տարուան սա դատապարտեալներուն եւ ուրիշներուն մէջտեղը: Միւս կէսով<ref>կէտով, սրբագրուած՝ կէսով</ref>ալ` խոզաստեւ, այդ կիսագունդերէն կը ցոլար նուրբ ու տգեղ սարսափ մը, որ դիտողին մէջ կը խորանար, ու պաղ, թուրք բան մը կը ստեղծէր, հերքելու չափ անոնց ձայներուն այլապէս մեղմ, անհաշիւ բարութիւնը: Այդ սարսափէն մեկնելով գուցէ, Սողոմը անոնց գանկերը նմանցուց թուրք գերեզմաններու մէջ այն քար գլուխներուն, որոնք տապանաքարերէն վեր սիւները կը փաթթոցեն, շիրիմներուն հագցնելով անքակտելի, դժնդակ թրքութիւն: Ոչ մէկ ժողովուրդ, մահէն ետքն ալ, այդ աստիճան պրկում է դրած իր մեռելութեան: Նոճիները, բարակ կամ հաստ, իրենք ալ կը թրքանան այդ քարսիւներէն նուաճուած: Ո՛չ անոնց շրջապատ ոսկեզօծ վանդակները, ո՛չ արաբական գիրերուն զեռուն պսակները կարող են եղած մեղմել այդ սարսափը, որ քաղաքի մը ամէնէն կենդանի մէկ մասին վրայ կը քարանայ յանկարծ, մզկիթով մը շրջանակուած, պատմելով անդարձ բաներ, բայց մա՛նաւանդ մահը` նման խլիրդի մը տեղաւորուած փարթամ պողոտաներու կուշտին: Բազմամբոխ քաղաքներու սիրտին իսկ վրայ թրքական գերեզմանը խարան մըն է, որ կը դիմանայ:
Բանտարկեալները<ref>Բատարկեալները, սրբագրուած Բանտարկեալները</ref>շատոնց վարժուած այս պատկերներուն` չէին յօժարեր նայիլ պատին ուղղութեամբ: Կիսամութին վրայ ձեւուած իրենց կոպերուն բացուածքը կը սեղմէր անոնց հայեացքը ու անոնց աչքը կը վերածէր այլանդակ կորագիծի մը: Սողոմը ինչո՞ւ այսպէս կը տեսնէր թուրքերը, ի՛նք` որ ամիս առաջ գիւղաքաղաքի բանտին մէջ, սիրեր էր երիտասարդ տղայ մը, իրմէն քիչ վեր հասակով: Յետոյ անդրադառնար պիտի, որ այդ գլուխներուն վրայ ճակատի պակասը բաժին ունէր խուլ ու անհանգիստ վիճակը պատրաստելու, մինչեւ որ լոյսին հետ ընտելացումը միջամտէր, լայնելով կոպերուն անջրպետ գիծը<ref>անջրպետ ?</ref>, հագցնելով անոնց մարդկեղէն արձակութիւն մը: Եղաւ անոնց նայուածքը լիրբ, հատու, գրգռիչ: Մահուան խանձ մը ըսես կը մխար անոր խորէն, ընելու չափ` մշուշոտ, սուտ, սանկ վերէն բան մը անոնց օրը, որ ա՛լ իմաստէն պարպուած սեպաձեւ արձանագրութեան<ref>արձակութեան, սրբագրուած՝ արձանագրութեան</ref>մը նմանէր պիտի, անոր պէս խոռոչաւոր, փորուած, կուղպ ու թափուած` պատէ պատ ու սարէ սար ողջ գերեզմանումին: Նոյն այդ նեղութիւնը ճակտի անոնց երեսին կը դիզէր եօթը դարու անասնութիւն: Ու մէջքէն կտրուած անոնց քիթերը, մանր իրենց թումբերովը յաճախ դանակի սպի մը, մահկաձեւ կամ սլաք, անոնց այտերը կը կամրջէին դէպի տափաստանը, աւազը, ամայութիւնները, ուրկէ հեռացած ըլլալու ցաւը, զիղջը չէին մոռցած դեռ:
Զգեստի միաձեւութիւնը հազիւ կը յաջողէր մեղմել այդ գազանութեան անմիջական պոռթկումը, առնելով անոնցմէ մասնակի մռութը, ժանիքը, թոյնը, որ անհատականութեան շաղախն է դրսեւորուած: Կապոյտ ժաքէթ, նոյն գոյն տաբատ, որոնց վստահուած էր զսպումը այս գազանութիւններուն: Իր գեղին մէջ ոճիրը, կը զուգորդուէր փարթամ զգեստին ու պարթեւ իրանին: Հո՞ս: Այս բարակ ու խժան մարդերուն ձեռքէն արիւն վազելը դժուար է գտնել: Ու չէր խորհեր սեփական իր մարմինին, որ ընկերներէն մէկ քանիին քով կը մնար աւելի կիսատ: Սեւ գիրեր: Փորուա՞ծ, թէ կտրուած` անոնց կռնակին: Կրցաւ հեգել: Ու թիւեր: Շղթան` որ կը յիշեցնէր երկոտանիները<ref>երկոտանիները – ?</ref>:
Մէկ քանին իրենց մէկ ձեռքին ունէին բռնած սեւ շիշեր, լեցուն գիշերուան մէզով: Որ մէկը` խուխին թիթեղեայ տուփը զետեղած անութին, զգոյշ ու տրտում: Անոնք կը վարանէին քալելու, մոռցա՞ծ ըլլալնուն, թէ մետաղէն արգիլուելնուն, Սողոմին նման: Հեշտագին ու մրափոտ, հաճոյքն ունէին կռնակ քսելու հաստ պատին ու քովնտի, իրար հրելէն կ՚երթային առաջ:
Խմբուած հիմա, լո՛ւռ, վանդակին առաջ:
Մինչեւ որ բացուէր դուռը նրբանցքին, որ կ՚երկարէր աջ ու ձախ, պահելով չորս մեթր իր լայնքը, բայց ընդմիջուելով անհամար վանդակորմներով, որոնք նկուղները կը զատէին իրարմէ: Անգոյ` բայց անվրէպ ժամացոյց մը կը վարէր վանդակներուն փեղկերը: Նոյն մեծ նրբանցքէն ուրիշ դուռներ, այս անգամ դէպի բացը, այսինքն` բակ-տարածութիւնը:
Այդ դուռներու երկու կուշտերուն, զոյգ-զոյգ զինուոր, սուինները զարկած մաուզէրներուն, փամփուշտները` լիք, բլթակը` վեր, պատրաստ` կրակի, դոյզն շարժումի մը դէմ: Այդ պահակները չորս աչքով կը հետեւէին ելլողներուն, որոնք պարտաւոր էին ձեռքերնին պորտի վրայ, շիշերը կամ տուփերը իբր հանգոյց գործածելով, առանց աչք ու գլուխ վերցնելու, անցնիլ այդ դուռնէն: Դուռներուն պահպանութիւնը կը կատարէին յաղթահասակ ու վայրագ արարածներ, յատկապէս ընտրուած` բանակէն, վտանգաւոր այդ պաշտօնին համար: Բանտին ամէնէն փորձանուտ մարզին վրայ, ուր մահը անստոյգ, գոնէ ապառնի բան մը անգամ չէ, պահակները պաշտօնապէս վարժուած էին անգթութեան: Թերացողը կը պատժուէր կրկնակի, կա՛մ մեռնելով բանտարկեալին հարուածէն, կա՛մ ենթարկուելով նախատալից ծեծի, հրապարակային ու արժեզրկող: Ամէն փոխուող, հերթը առնելու գալուն սպառազէն էր, բառին խորագոյն իմաստով: Հարիւրաւոր դէպքեր իրաւացի կ՚ընէին այս խստութիւնը, պահակները մղելով կանխահոգ զգուշութեան եւ անողոք հարուածի: Տարի չէր անցներ, որ այդ դռնապանները չբզկտուէին ողջ-ողջ, իյնալով ըսես շանթահար` այդ մարդասպաններուն ճղճիմ, նիհար մատներէն:
Բակին մէջ, տասնապետներու առաջնորդութեամբ, ուրիշ դասակներ, բոլորն ալ կազմուած նման հասակով ու հաստութեամբ մարդերէ, կը շրջէին աչալուրջ, պատրաստ, սուինաւոր, ոմանք` զոյգ ատրճանակով: Գէր ու կարծր այս դասակները նոյն պահանջներով ընտրուած, իրական վայրագութեան կը հանուէին ամէնօրեայ գօտեմարտութեամբ ու կ՚ուտէին թագաւորին հացը` սպաննելու համար անոր օրէնքները անսաստողները: Ընդարձակ գետին մը, այդ բակ ըսուածը, բայց գառագեղի նման մասերով բաժան-բաժան: Լայն, ա՛յնքան` որ քսան-երեսուն մարդ կարենային պտտիլ, առանց իրար նեղելու: Ու ամէն վանդակորմ, իր մէկ երեսովը, կը յանգէր հսկայական պատի մը, որ զօրանոցի մը գետնադիր յարկը կը ներկայացնէր:
Բազմաթիւ դուռներ կը ծակծկէին այս պատը, դուռներ, հնօրեայ, երկու-երեք մարդ պահանջող<ref>ջնջ. ստորակէտ</ref>ծխնիներուն վրայ դառնալու համար, հաւանաբար բիւզանդական բերդերու մէջ ալ ծառայած նոյն պաշտօնով եւ որոնց մարմինին վրայ մօտաւորապէս ափի մեծութեամբ գամերու գլուխներ: Սեւ ձիւթ ներկին մէջէն տակաւին կը պահէին ահաւոր խստութիւնը հին յարձակումներու: Անոնցմէ ոմանք, մշտապէս գոց, կը պատմէին ճակատագիրը օր մը շէն, աղմկոտ պաշտօնատուններուն, որոնք ուրիշ շրջանի մը լքուին պիտի ու ժանգոտին, իրենց անկիւններուն` դնելով պսակը ձագարաձեւ ոստայններու, ձեռքէ, ոտքէ հեռու տեղերու վրայ դիտուած աղտոտութիւններով: Ուրիշներ, խանի մը մուտքերը յիշեցնող լայնութեամբ, ազատութեամբ: Ու անոնցմէ ներս զինուոր, ժանտարմա, ոստիկան, հաշուի չիյնալու չափ առատ, անդադար շարժումի մէջ, կարմիր իրենց ֆէսերուն եւ փոքր ծոպերուն խատուտիկ նկարէնութեամբը, վիրաւորելով դռնամէջի կիսամութը,<ref>յաւելում ստորակէտի</ref>հալելով հեռադիր սանդուխներուն աշտարակաձեւ խորքին մէջ: Այս առատութիւնը կը ստանար իր լիութիւնը, մա՛նաւանդ առտուներուն եւ իրկուններուն, երբ բանտարկեալները կը հանուէին դուրս, սա բակ-վանդակներուն մէջ, իրենց պէտքերուն գոհացումին: Մրջիւնի նման մշտական այս եռուզեռը, ելեւմուտը, իրար խաչաձեւող խումբերը, սպաներու, հրամանատարներու, քաղաքային տարազով պաշտօնեաներութէմէննահները, ողջոյնները, հայհուչները, երբեմն մեծաշռինդ ապտակ մը, երբեմն անասնային գոռոց մը, ըսես յատկապէս կարգադրուած, տեսարանուած,<ref>յաւելում ստորակէտի</ref>բակին վրայ սաւառնումի կը հանէին ջղայնութեան, մղձուկի անմոռանալի ոլորտ մը, ուր ոճիրն ու մահը ոգեկան հիւսուած մը, կամուրջ-գօտի մը կ՚երկարէին իրարու, ա՛յնքան` որ պտտողը կ՚առնուէր այդ սրտնեղութեան մէջ, ակամայ: Գուցէ այդ է պատճառը, որ բանտային ըմբոստութիւնները տեղի ունենային ամէնէն շատ այդ վանդակներուն մէջ: Պատահած են այդ կարգի դէպքեր, որոնց ընթացքին, ակընթարթի մէջ, պահակները զինաթափուած են, առանց որ զօրանոցը ատեն գտնէր միջամտելու: Դիմադրող ամէն պահակ սպաննուած է վայրկենապէս: Այսպէս զինուած` ըմբոստները կրակի բռնած են զօրանոցին դուռները, պատուհանները, երբեմն ամբողջ ժամ մը, մինչեւ որ զօրանոցին վերի յարկերէն անխնայ համազարկ մը աւլէր ըմբոստները, զանոնք քշելով ներս, զնտանները, ուր անօթութիւնը կը զգետնէր զանոնք ու կը ստիպէր, հին օրէնքի մը հիմով, ընդունիլ պատուհասումը, թիւին ձայնովը: Թուրքերը ըմբոստութիւն զսպելու մէջ իրենց հաւասարը չունին ուրիշ ժողովուրդներու մէջ: Իրենց համազգիները զերծ չեն այս կատաղութեան ժանիքէն: Թղթատեցէք սուլթաններուն տարեգիրքերը: Քանի՞ հատ են անոնք, որոնք օրհասին տուին իրենց հոգին, ոչ թէ դահիճին:
Ծանր յանցանքներով դատապարտուածները, ենթակայ` բացառիկ հսկողութեան, բանտին զանազան բաժիններուն կու տային զանազան նկարագիրներ: Ոճիրին տեսակը, դատավարութեան մերկացումները, յանցաւորին մարմինն ու արիւնին մէջ ցոյց տուած կեցուածքը կ՚անդրադառնային նկուղներուն: Ու տակաւին պէտք չէ մոռնալ քաղաքը, գեղը, լեռները, որոնք մեծցուցած են այս ստորաշխարհին բնակիչները, մեծ նահանջէն առաջ:
Կրկնափորձ մարդասպաններուն բաժինը –թաղը– ընդարձակ կառոյց մըն էր, գետնէն վար աւելի մեծ: Երկաթահիւս միջնորմը, որով կը զատուէր անիկա միւս կտորներէն, չորս-հինգ տարի կայ, փոխարինած էին հաստ քարպատով մը, քանի որ երկաթը կակուղ է սուր խարտոցիկներու ատամին ներքեւ: Ու երկաթ ծանրութեամբ հսկողութիւն մը կ՚երկրորդէր բնական պաշտպանութիւնները: Զայն ստանձնող սպան, իր հերթին ատենը, իրենց կու տար պատերազմական վիճակ, այսինքն` ամէն րոպէ կազմ ու պատրաստ լարում մը, գրեթէ անխուսափելի ըմբոստութեան մը քամակին իյնալու: Րոպէ մը իսկ արտօնուած չէր թրքական անփութութեան, որ անոնց պետական մեքենան յատկանշող բարեխառնութիւն մըն է: Ան կը կենար իր դուռին ճիշդ կեդրոնը, աչքի տակ պահելով բոլորը մէկէն, բազմաթիւ վանդակներ, որոնցմէ հատ-հատ, կապոյտի զարնող քերծուած գլուխներ կ՚ելլէին շարքով: Բռնազգեստը մարդերը կը փոխադրէ իրենց դէմքերուն: Օտար մը աւելորդ գտնէր գուցէ այս խստութիւնը` գործադրուած` քալելու իսկ անտրամադիր մարդոց վրայ: Բայց ատիկա օտարին գիտցածն է: Այդ սմսեղուկ, ճօճուն քալուածքով ախտաւոր երիտասարդը ակռայով կոկորդ կը փրցնէ, երբ առիթ իյնայ: Բանտը ուրիշ աշխարհ է: Ու հոն, ինչպէս ծովուն վրայ, փոթորիկը` դեռ չփրթած, կ՚ապրի խաղաղ, այդ թոյլ, մեռած ջուրերուն ծոցը:
Կը քալէին, դասական չկամութեամբ, աչքերնին` գետնին, անժպիտ ու բարի: Ո՛չ խիպ, ոչ ալ բացառիկ վերապահութիւն: Անշուշտ թեթեւ մը հետաքրքրուած էին նորեկով, որմէ ազգութիւնը գուշակած էին, հայ երիտասարդին հետ անոր ունեցած աղերսով, բայց կը դժուարանային ընդունիլ մեղքը, այդքան մատաղատի, գրեթէ պատանի այդ մարմինէն չսպասելով ինչ որ իրենց մենաշնորհը կը թուէր ըլլալ: Ներսը չէին խորացուցած իրենց զննութիւնը, պահելով ատիկա բակին: Այդ աղտոտ օդին մէջ անոնք կը լրացնէին իրենց ուսումնասիրութիւնը դէմքէ դէմք:
Սողոմենց Սողոմը ցոյց չտուաւ անվարժութիւն, որ հետեւանք ծաղրովը մեծ կշիռ ունէր զնտանէն ներս նոր թիւի մը վերապահուած դիրքին: Ով որ կը տկարանայ, հեգնութեան առիթ կու տայ, վախ կը մատնէ, այդ րոպէներով կը շինէ իր կեանքը դատապարտութեան ամբողջ ընթացքին համար: Ինչպէս արձակ աշխարհին, բայց մա՛նաւանդ զնտանին մէջ անձնական հեղինակութիւնը շատ բան է, եթէ ոչ` ամէն ինչ: Անորակելի, անկշռելի, բայց անհերքելի այդ ծանրութիւնն է, որ մեր հոգին կը հաւասարակշռէ եղելութեանց հոսանքին մէջ ու մեզ կը վարէ: Բանտը րոպէի մէջ կը տրորէ մարդոց փոխ առնուած հպարտութիւնները, բայց կը ցցէ անոնց ներքին, անխորտակելի անձնականութիւնը: Նայուա՞ծք, քալուա՞ծք, խօսուա՞ծք: – Ո՛րը որ կ՚ուզէք: Կը միջամտեն ասոնք ու մարդը կը զատեն իր շրջապատէն: Վճիռէն յետոյ մանաւանդ, իր միջոցներուն վերածուող անհատը ստիպուած կը հանէ իր մէջէն այս անվերածելի զօրութիւնները եւ կ՚ըլլայ, կ՚ապրի ինքզինքը:<ref>ջնջ. նոր պարբերութիւն անցումի</ref>Ուշադիր շրջապատին, տեսնելով արագ, ու քիչիկ մըն ալ հասկնալ կարծելով դէմքերը, որոնք ենթարկուած` բանտին անտես ու անվրէպ ծորումներուն, ժամանակէն<ref>ժամանակին, սրբագրուած՝ ժամանակէն ?</ref>կը ստանան տեսակ մը հանգիտութիւն: Տարօրէն զիրար արթնցնող զգայութեանց հանդէսով մը` անցաւ անիկա գառագեղէ գառագեղ, պարզուկ շնորհով մը կրելով իր շղթան, մեծ` իր մարմինին, դուրսէն դրուածի նման: Հիւանդանոցը, անկէ առաջ գիւղաքաղաքին ամիս տեւող բանտը առած էին անոր դէմքէն<ref>դէմքին, սրբագրուած՝ դէմքէն</ref>արեւին այրուցքը ու վերադարձուցած` անոր մորթին, քաղցր այն բացութիւնը, որ այդ մարզերուն վրայ տարազ է դէմքի, ու կ՚ընէ միսը սրտառուչ ու խոր: Փա՞յլ, ներքին ծոր՞ւմ: Ի՛նչ անուն ալ տաք, չէք կրնար բացատրել մորթին հրաշքը, ճիշդ` ինչպէս չի բացատրուիր գրաւիչ բացութիւնը Պրուսայի մետաքսներուն եւ դեղձերուն, որոնք կիներու երեսին վրայ իրար կը գտնեն այնքան յաճախ: Այսպէս մեղմացած, գրեթէ դալկացած` անիկա համակրելի երիտասարդ մըն էր, ու խռովիչ ալ` անիմանալի աղբիւրէ մը: Ձայնական քաղցրութիւնը անշուշտ կերպով մը ծորում ունի ներսէն դուրս: Ու մեր երգը մեր բերնէն ելլելէ առաջ, մեր միսին սլաքները կ՚ենթարկէ իր ոճին: Վայրագ դէմքէ մը սպասելի չէ գինովցնող դաշնութիւն: Զուր տեղը չէ, որ սա շղթայակիր մահապարտը ըլլալէ առաջ, Սողոմենց տղան գեղ մը մեղաւորները յուզող արւեստագէտը ըլլայ եղած: Ու հոգեկան այս վայելչութիւնը, ժամով, վերնական կեանքով հասակ առած սա սիրտի քաղցրութիւնը կ՚անցնէին գուցէ երկաթներուն ալ: Ստոյգը ան էր, որ զինուորներն իսկ քաղցրութեամբ կը նայէին անոր ետեւէն, զայն չյօժարելով ընդունիլ հեղինակը այդքան հսկայ ոճիրի մը: Ամէն ծանր ոճրագործ, վճիռէն առաջ իր մեղքը կը կրէ իրեն հետ ու ատով մարմին կը դառնայ ուրիշներու միտքին: Յաճախ, արարքին տարողութիւնը այնքան տիրական է, որ հեղինակին պարագայական տարրերը կը խղդուին: Անունը կ՚անհետանայ գործ-ոճիրին պսակին մէջ: Ու մարդասպանը կը պիտակուի իր արարքին մէկ մասնայատուկ կողմովը, վերածուելու չափ անոր մէկ դրուագին, կամ գործածուած զէնքին, կամ ոճիրը լուսաւորող, ցայտեցնող գերագոյն զսպանակին, գագաթին: Երբեմն զոհին անունն է, որ կը փոխանորդուի իր մէջ: Մարդասպանը չի հերքեր այս պիտակները: Կը հագնի զանոնք այլուրային անփութութեամբ մը ու կը մոռնայ իր անհատականութիւնը, մինչեւ որ նոր առիթներ զերծեն զայն այս արտաքին փաթաթներէն: Ըմբոստութիւն մը կը դարձնէ մարդը իր սկզբնական գազանութեան:
Սողոմենց տղան –դեռ չմաշած տախտակ– այս աշխարհին ընտանեցումը ըրաւ արտակարգ դիւրութեամբ: Զգայութեանց քիչութիւնը, միօրինակութիւնը, սահմանափակ գօտին համեմատական կուսութիւն մը կ՚երաշխաւորեն գեղացի տղուն, որ ապականուելու, նրբանալու ատեն չգտած` կը կապուի գլխէն<ref>ջնջ. ստորակէտ</ref>պսակով մը, իր անկողինին ու զաւկըներուն ու հացի հարցին: Ինչ որ քաղաքները պիտի հանեն մեր մէջէն, ըսել կ՚ուզեմ` ինչ որ գրեն պիտի մեր կոյս տախտակներուն, շատ բան է յաճախ: Մէկ օրուան մէջ երբեմն կը սորվինք այնքան շատ, որքան չէինք ըրած ատիկա մէկ քանի տարիէն, գեղի մեր կենցաղին մէջ:
… Կոկոզ ըրած, կռնակնին երկաթ ձողերուն` լիաթոք կը ծխէին առտուան երկրորդ գալարափողը, զայն հեգնելով, քֆրելով, փշուր-փշուր ծամելով: Թքնել: Կարծես ամէնքն ալ թոքին ճամբան ունէին կալուած: Ու կը մաքրէին օդին ժանգի<ref>ժանգի ? ժանգը ?</ref>շունչին ծակերէն դուրս բերելով սեւի մօտ խուխ մը, արդիւնք` իսոտ ճրագին: Կիսակամար այս կռնակներուն վրայ ծալապատիկ` հարիւր-մէկ տարի՛ն, յստա՜կ, անհերքելի, անփոյթ ալ:
Անոնց ուսերէն կը կախուէին անոնց թեւերը, ծեծուած, ծեծուած ու թուքով փակցուած կարծես, այնքան հզօր էին այդ թեւերուն ճիգերը աջ կամ ձախ շեղելու, հերկուած ըլլալով խուլ, աննահանջ ցաւերէ, կամաց, քիչ` բայց ժանգի պէս շաղապատող, դէպի խորերը երկարող, ոսկորէ ոսկոր սարդոստայն նետելով կամ ծոծրակէն դէպի սիրտը մեծ պողոտայ մը լարելով: Խոնաւութիւնը եւ լոյսի պակասը մեր միսերուն մէջ այսպէս աճումներ կ՚ունենան:
Ու անոնց անասունի նայուածքները կը սահէին արագ, պահակներուն կռնակէն դէպի միւս գառագեղները, բոլորն ալ լեցուն նման ձեւերով, ամէն մէկին մէջ մարդկեղէն հզօր պահ մը, – ոճիրին եւ մեղքին փայլա՛կը, այդպէս խանձարուրուած, փոքրացած, ծաղրանկարուած, ու սա խորշերուն մէջ գաճաճնալու դատապարտուած: Տասը բաժանում: Տասը վանդակ: Իւրաքանչիւրին` տասնէն տասնհինգ շղթայաւոր: Քերծուած ու կապուտուոր: Բոլորն ալ մարդու արիւն թափած, մէկէ աւելի անգամներ: Կը խմէին ծուխը ու կը նայէին վանդակէ վանդակ:
Զննութի՞ւն, Սողոմենց տղուն ըրածը, սա վայրկեաններուն:
Լաւ չէր գիտեր:
Իր մտքին մէջ, հակադարձով ոտքին՝ ամբողջ աշխարհ մը, ու նոյնքան եղերական պատահարներ: Որոնք իրենց արագ յորձանումին մէջ զինքը խլեակի նման առեր ու նետեր էին սա փոսին: Կէս-մաքուր<ref>յաւելում միացման գծիկի</ref>, բայց ախտաժէտ այս ոլորտին մէջ անիկա զգաց իր առաջին կորանքը, ամօթը: Բա՞նտ: Բայց այս խուլ ու որդնոտ օդը չէր հոն, վարը, գիւղաքաղաքին մէջ, նոյնիսկ թուրքին ամէնէն աղտոտ մրուրովը գարշահոտ: Վասնզի շէնքը չունէր հոն սա բեռը իր գլխին վերեւ, ոչ ալ օդը սա յուսահատ, մելանոտ անհունութիւնը, որ գերեզմանի մը մեծկակ ծաւալը կը շնորհէ քեզի Աստծոյ աշխարհէն: Նոր էր, որ անիկա կը խառնուէր սա ճնշող ու կապարեայ տրտմութեան, որով կը դիմակուին մարդասպանները գառագեղին ու նկուղին մէջ:
Դէպի խղճմտանքի սառնահա՞լ մը:
– Չէր անշուշտ սա յուսակորոյս բեկումը տակաւին: Վասնզի խղճմտանքը պահ է մեր մէջ, այսինքն` պահերու գագաթ մը: Ոճիրին ոլորտը` ուրիշ գագաթ մը: Ու մեր հոգին չի կրնար այդ երկու գագաթումները կրել, առանց խախտելու: Կու գայ անիկա, սառնահալը, երբ քաղցրացած ենք, այսինքն` երբ կը դառնանք մեր նկարագրին: Որքան ատեն, որ փոթորիկը կ՚ոռնայ, անտեղի է հոգիին նաւակը հանել պտոյտի:
Բացի հաճի Մինասէն<ref>Ծնթ. – այլապէս՝ Հաճի Մուրատ (տեսնել ծնթ. 731)</ref>–աս էր անունը հայ ընկերոջը– մնացած եօթն ալ գտաւ, որ իրարու նման միսի կտորներ էին: Նոյն թանձրութիւնը դէմքի, հակառակ մորթի ու տարիքի զանազանութեան: Նոյն ահաւոր օտարութիւնը քիթին ու աչքին, որ հեռու էր իրենց շրջանին ընթացիկ կաղապարէն, այնքան ալ փոփոխուած ով գիտէ արեան ի՜նչ եղերական իրերախառնումով դարերու կրկէսէն, ու դրած մէջտեղ տիպարը, զոր նուաճուած ժողովուրդներու կիները (ամէնէն նուրբերը եւ ամէնէն քաղցրերը, որոնք իրենց պատկերին իսկ հրաշքովը դանակը նետել կու տան սպաննողներուն, գրաւումներու կամ պաշտօնական ջարդի ատեն եւ կամ մա՛նաւանդ քաղաքներու մէջ, օր մը, ձեւով մը, ինկած աչքի, ու ատոր համար կը տարուին պալատներու սերմնատունը: Հիմա մեր միտքը դժուար կը հաշտուի թուրքերու այս յարդարումին: Բայց ինչ որ թուրք ժողովուրդ կը կոչենք, մա՛նաւանդ անոնց վարիչ կարգը, ուրիշ բան չէ` եթէ ոչ այսպէս սերմնաւոր շառաւիղներու օտարածին փունջ մը) դարէ դար յղկած, փափկացուցած են ի հաշիւ թուրքին: Պրուսայի նահանգը թուրքերուն սերմը ընդունող առաջին դաշտն է օսմանցիներուն լաստակերտած կայսրութեան մէջ: Եթէ սուլթաններու առաջին մայրաքաղաքին մէջ կիներու գիծով երեւան եկած է գեղեցկութիւն մը, որ կը յայտնուի մորթի լայնքով ու բացութեամբ, ու գոյնի նուրբ շաղախով մը, մոռնալու չէ միւս գիծն ալ, այրերու վրայով: Այդ դաշտը, ատով, շտեմարանն է կրկին<ref>ջնջ. ստորակէտ</ref>ցեղին ամէնէն անխառն նկարագիրներուն: Հոն է, որ ես հանդիպած եմ գեղերու, բացառապէս թուրք, որոնք պոլսական էֆէնտիներու, թուրք այսպէս ըսուած ազնուականութեան արդիացած տիպարը կը կանխեն, այսինքն` ունին, այս անգամ հող գործողի տարազով, երիտասարդներ, որոնք միջին բան մը կը մնան ընդմէջ արիական եւ դեղին ցեղերուն: Թուրք են, առանց ասոր շեշտ մոնկոլութեանը, որ կեանքին առաջին շրջաններուն ինքզինքը կը սքողէ, ծերութեան մէջ նուաճելով իր զիջումները ու խռուացնելով ոսկորներուն շէնքը եօթանասունամեայ դէմքերու վրայ: Աւելի կանուխ` թուրք են, բայց չեն մնացած նրբաքիթ, մա՛նաւանդ նրբառունգն ու բարակ յոյնը, որ դարերով աճեցաւ բիւթանական հողերուն: Այդ գեղերուն մէջ աղջիկը հեքիաթի էակ մըն է, առանց սեռի, առանց տարփանքի: Պարտէզի ծաղիկ, զոր քաղողը պիտի արգասաւորէ իր հոտովը: Կի՞նը: Պարտէզի տունկ մը նորէն, բայց տարօրէն վառ գոյներով: Այդ այլայլումներուն դէմ, քաղաքներուն մէջ, միշտ նոյն շրջանէն, դուք պիտի հանդիպիք միւս ալ տիպարին, նոյնքան ընթացիկ, որլէպլէպիին բրգիկին<ref>բրդիկին, սրբագրուած՝ բրգիկին</ref>կուշտին, կը ցցէ իր ոսկորուտ գլխիկը, կարծես դեռ երէկ ժամանած մոնկոլեան տափաստաններէն: Յաճախ Սըմրղանտի ուխտաւորներ իրենք զիրենք փորձուած կը զգան կաշեգործի մը քով նստելու, խաբուելով արտակարգ նոյնութենէն գիծերու եւ մոյնքի, այնքան կենդանի ու հարազատ` այդ հեռաւոր Արեւելքին: Բանտերը առաւելապէս լեցուն են այս խաւերէն բուսած նմոյշներով: Պրուսան, իր թրքական փողոցներուն մէջ, ինչպէս իր բանտերուն մէջ, անկորուստ գանձեր կը պահէ տափաստանեան անասունէն:
Հսկայ պատերը, շրջող պահակները, զօրանոցին տիտանեան թրքութիւնը, –ամէն ժողովուրդ հաւաքական ստեղծումի մէկ ձեւին կը զարնէ իր կնիքը: Թուրքերը իրենց բանտերուն, հոճաներու փաթթոցին են վստահած իրենց բարբարոսութիւնը, եւ իրենց հոգիին նախնականութիւնն ալ` իրենց սիրերգներուն– բոլորը կ՚աւելնային իրարու ու վանդակները բռնող միջոցին կու տային այն խուլ, անմարսելի, անճողոպրելի անասնութիւնը, որով կը յատկանշուին բանտերու սա բաժինները –աշխարհէն ընդմիշտ կտրուած, մահը ողջ ապրելու հարկադրանքով բթացածներուն նկուղները, կերպով մը նմա՜ն վանքերու քարայրներուն, ճգնողական բարքերու իրարմերձ ու երկրամերժ պատկերներով:
Առտուան կարիքներուն սահմանուած այս կէս ժամուան ընթացքին բանտարկեալները չեն ախորժիր խօսքէ: Հսկող մարմինին լրբութիւնը, որ առանց բառի վիրաւորիչ է այնքան, ատելութիւնը, քունին զարթխում դժգոհանքը ու սկսուած, բռնի կերակուրի մը պէս իրենց կլափին տրուած օրը, ասոր ամբողջական յուսահատութիւնը կը միջամտեն, որպէսզի մարդիկ ըլլան վերապահ, առանց կարգի (գաղափարներու մէջ), յոգնած լոյսէն, որ տեսակ մը հայելի է իրենց մեծ մեղքերուն դէմ ու ցոյցի հանող` անոնց գազանութիւնները: Չես գիտեր ո՛ր զգացումին հպատակելով անոնք, մա՛նաւանդ վճիռէն առաջ, կ՚ատեն արեւը:
Կու գայ բժիշկը անցնելով: Ոչ ոք կը յօժարի պատասխանել անոր, նեղուելով անոր կասկածոտ ձեւերէն: Անիկա կը մտնէ անոնց մէջ, ինչպէս ուրիշ մը` գազաններու վանդակէ մը ներս:
Յետոյ կու գան ներկայութեան եւ բացակայութեան ստուգիչ պաշտօնեաները, սեւ կողքով մեծ տոմարներ իրենց անութին: Կը բաղդատեն քերծուած գլուխները քերծուած ուրիշ գլուխներու, կը կարդան միօրինակ, յիմար, անյոյզ, մարդերը վերածելով չոր բառի ու կ՚անցնին, իրենց կարգին, տեղ տալու համար սափրիչներուն, շատ ասոնք, թեթեւ յանցաւորներ, որոնք իրենց պատիժին մէկ մասը այս ծառայութեամբ կը փոխարինեն:
Ու դռնապաններ: Ու հերթապահ ժանտարմաներ: Ու թաղապետական չաւուշներ: Ու հացի պաշտօնեաներ: Ու հազարապետ մը երբեմն: Ու երբեմն այցուոր կիներ: Ու հազարապետին երկու աղջիկներէն մեծը: Այս ամէնը` խառն ի խուռն, բայց անվրէպ: Մինչեւ որ` պղինձ նոյն ամանին վրայ, որ ենիչէրիներու օճախէն ժառանգ մնացած հնօրեայ կաթսայ մըն է, չարագուշակ զարկը դողդողայ, ընդարձակ ու լկտի, բանտարկեալներուն յիշեցնելով օրուան իսկական սկիզբը: Վասնզի` եթէ աշխարհին մէջ, ամէն տեղ, կեանքը կապուած է լոյսին, բանտին մէջ օրը գիշերն է: Ու այդ խոռոչներուն մէջ լոյսը ծանր ու աղտոտ բեռ է յաճախ:
Մարդիկ, նոյն կարգով, կը դառնան իրենց որջերուն:
Կը կղպուին վանդակները, մեծաշռինդ ու կճրտուն: Բակին մէջ հունչը զինուորին քայլերուն, անփոփոխ կշռոյթ, որ կը շարունակուի կարծես բանտին հիմնուելէն ի վեր:
Հարիւրապետ, յիսնապետ, բժիշկ, քանի մը քարտուղար կնքուած այդ վանդակներուն վրայ վերջին ակնարկ մը կը նետեն, իբր վաւերացում մը այդ գերեզմանումին: Յետոյ անոնցկալոշներուն մեղմ նուագը, սուրերուն զուարթ աղմուկը, փոխադարձ փութկոտ պատասխանները կը ստեղծեն աւելորդ գեղեցկութիւն մը կեանքէն, մահուան այդ բջիջներուն երեսին: Այդ հսկողները, անգամ մը կղպելէ յետոյ վանդակները, կը դառնան իրենց առօրեայ հոգերուն, պզտիկ փափաքներուն, սպասումներուն, որոնցմով կը շինուի, կը լեցուի պարապ տակառը ամէն սկսող օրուան:
Աւելի ետքը, բակը կ՚ամայանայ<ref>կ՛ամայանար, սրբագրուած՝ կ՛ամայանայ</ref>:
Միջոցը, այսինքն` պատերէն վար ձգուած երկինքը կը սեւնայ –եթէ օրը ըլլայ անձրեւի– կամ` կը տժգունի, բերելով մռայլ ու մսկոտ խաղաղութիւնը անոնց, որոնք չունեցան անոր պահանջը: Քանի մը ծիծեռնակ, ամրան շրջանին, ձողիկէ ձողիկ իրենց եռանկիւն թեւերը կը բանան, կը ծռեն ներս, կը մտնան ու կը քաշուին:
Ճնճղուկներ, աւելի աներես, երկաթները իրենց փոքր մագիլներուն մէջ օղակած կը կախուին անհանդարտ, աչքէ անցընելով վար ու ներս մթութիւնները ու կը համարձակին իջնել սալարկ, սիրելով զիրար, կտուց ու ձայն փախցնելով պատահական փշրանքի մը ետեւէն: Ամէնէն վերջ, բակին գերագոյն պետը, գոնջ թագաւորը, սերունդէ սերունդ անցնող խղճմտանքը, -ընտելացած անգղ մը, իր երեւումին կապուած սարսռալի ողբերգութեան պատգարակովը, որ, հանդարտ, կը սկսի պտոյտին, տոտիկ-տոտիկ, ամէն մէկ վանդակէ ներս երկարելով իր կտուցը ու, քիչ մը հպարտ, ծռմռելով չունեցած յօնքերը, կը չափէ ձողուած միջոցը: Ու թթուած, նման դժգոհ մուրացկաններու, իր տուրքը կը սպասէ, ձողերուն զարնելով գորշ ոսկորը իր բերնին, դուռ թակողի հոգեբանութեամբ մը, երբ ուշանան երեւնալու: Միշտ ալ ներսէն ձեռք մը անոր կտուցին կը մօտեցնէր գիշերուընէ պահ դրուած անգղին բաժինը: Թռչունը –անիկա մոռցած է իր թեւ ունենալը<ref>ջնջ. փակագծող գծիկի</ref>, ու չգործածուած ամէն անդամի<ref>անգամի, սրբագրուած՝ անդամի</ref>նման, զայն աւելորդ կարծելով, թեթեւցուցած է բոլորովին, ձգելով խոցոտ սանտր մը– կը շրջի այդ բաժինին բոլոր վանդակները, միշտ դժգոհ, թթու, վեհափառ, վասնզի կռնակէն պակսող փետուրները հաւաքուեր են կարծես անոր քարճիկի մարզին, հսկայ ուռեցք, ուր ամէն բան կը թխմէ անիկա:
Անոր քաշուելէն յետոյ է, որ կը սկսի բանտին բուն օրը:
Շարժումները` իրենց վերջնական պարզումին, այսինքն` պահակ-խումբին քայլերուն:
Արեւը կամ ցուրտը կ՚իյնան անդիմամարտ, իրական, անյոյս:
Բանտին առաջին օ՜րը, նոր ինկողի մը համար:
Բանտի օ՜ր, երբ դուրսը, քաղաքներու գլխուն չծեծեն մեծ զանգակները ցեղային ատելութեանց եւ մարդիկ իրարու շատ չտեսնեն բաժակ մը արեւ, կամ` ափ մը ցորեն, կամ` կաթիլ մը ազգային արիւն: Կար ատիկա, շատ առաջները, երբ անգղը կ՚ապրէր գեղի մը մէջ: Կ՚ապրէր իր տիրոջը զաւկըներուն ու ճուտիկներուն հետ ու անոր կնոջը փէշերուն շուրջը: Անկէ ասդին կէս դար է անցեր: Անիկա հետեւեր է իր տիրոջը, սա բանտին մէջ, սպաննելէ յետոյ իր կի՜նը, տիրոջը նման, որ իր կարգին սպաններ էր իրը, գրեթէ նոյն գիշերին, քանի որ լուսնալ մը միայն կը զատէր երկու ոճիրները իրարմէ: Անոր տէրը մեռեր էր բանտին մէջ, խենթեցած: Անգղը` մնացեր: Ու մնացեր բաժինին մէջը` սպաննողներուն:
Բանտի օ՜ր: Կաս դուն ապահովաբար աշխարհի ուրիշ մասերուն մէջ, ուր ազգային ատելութեանց հովը չի թափանցեր: Թուրքերը քեզ ալ թրքացուցած են: Վասնզի հոդ է, որ մահուան կլափին մէջ ալ մարդիկ իրար չհանդուրժեցին, երբ պէտք կար աւելի տրտմութեան, համեստութեան` մեղքին մեծ եղբայրութեան շունչովը: Հայկական դէպքերէն ասդին, թուրք բանտերը, իրենց պարսպանման պատերուն ներսը, պատռելու չափ փքացուէին պիտի ազգային ատելութեան անչափելի հովերէն:
Օ՛ր:
Այսինքն` տեւողութեան քանակ մը, զոր չի յուզեր կեանքին ընթացիկ մագնիսականութիւնը: Զոր անկարելի է կարճել կամ արագել: Որ պիտի դիզուի ուղեղիդ ու մելանի պէս պիտի գունաւորէ հոգիդ:
Իրիկունէն առաջ, Սողոմը կը ճանչնար իր ընկերները, անշուշտ խոշոր գիծերով:
Բոլորն ալ սպաննած էին: Ինչպէս էր ըրեր ինքը:
Կը նմանէին իրարու այդ խորքին վերեւ: Բայց կը զատուէին իրարմէ թիւի, տեղի, դրդապատճառի փոքր տարբերակներով: Եղած էր այս ծանօթացումը ոչ-պաշտօնապէս<ref>պատօնապէս, սրբագրուած՝ պաշտօնապէս</ref>, այլ` կցկտուր յառաջադրութեամբ մը: Բանտարկեալները, մա՛նաւանդ վճիռ հագածները, առանձին զգայարանքներ ստացած են ոճիրը հասկնալու: Անոնք կը նպաստաւորուին մարդկային հոգիին մեծ կարողութիւններէն, որոնք առանձնութեան ու խոկումի մէջ կը խորանան ու կ՚ընդարձակուին: Չունենալով իրենց ջիղերուն գործածումին համար ուրիշ գօտի, քան ինչ որ կը մատուցուի իրենց, կալանաւոր մարդոց վրայով` անոնք կ՚ըմբռնեն մեծ ընկալչութեամբ մութ զսպանակները ու դատաւորներէ աւելի ճիշդ կը տրամաբանեն, երբ արիւնին ձգողութիւնը մատչելի դառնայ, պատմումին ընդմէջէն: Առած ատեննին այս առատութիւնը, դիւրութիւնը հաւատարիմ են անոնց, երբ կու տան, այսինքն` կը պատմեն: Քանի մը գիծ` ու արդէն ողջունձեւուած է տրամը ու պարզուած ոճիրին զսպանակումը: Մանրամասնութիւննե՞րը: Անշո՛ւշտ: Բայց ատոնք աւելի ուշ: Յաճախ` ժամանցի, հաճոյքի համար: Ու իմացական հեշտանքի համար, երբ սպաննելէ առաջ` կիները կ՚ընեն հեշտայարոյց, գեղեցիկ, չարագուշակ ու պոռնիկ: Պարագան, այսինքն` սա կամ նա ոճրագործութիւնը անոնք կը դասաւորեն զարմանալի արագութեամբ ու կը դատեն դատավարութենէն շատ առաջ:
Սողոմենց տղան պարտաւոր եղաւ զեկոյցը տալու իր հերոսութեան:
Ուրացած, միամտութեամբ, ոճիրը, բայց ներկայացուցած Նալպանտենց տունը, պարզ ու գեղեցիկ, ինչպէս կը տեսնեն երկու տարի վարժուած աչքերը: Ողջունձե՛ւը նաեւ պատահարին, ան ալ պարզ ու հասկնալի: Քանի մը հարցումներ շփոթած էին զինքը: Ինք չզգաց ատիկա: Բայց ընկերները տեսան զինքը կրակին գիշերը, անկէ առաջը, աւելի առաջը, ու անկէ ետքը: Նոյն այդ հարցումները զինքը մղեցին մանրամասնութեանց հանդէսի մը, առատ նպաստով մը ապրուած պատկերներու, որոնք կասկածէ վեր էին: Այդ գիծերը տուած ատեն` անիկա միամտաբար կ՚ապաստանէր ուրիշներէ վերագրումին:
Իր պատմումը արթնցուց որոշ հետաքրքրութիւն:
Մեծահարուստ տուն մը (թուրքերը, է՛ն խոնարհէն մինչեւ է՛ն իմաստունը, ով գիտէ ի՜նչ վարժութիւններու անձնատուր, զարմանալի խոշորացման կ՚ենթարկենկեավուրին ճղճիմ փառքը, գուցէ զայն ի վերջոյ կուլ տալու անգիտակից ախորժակէն նուաճուած: Անոնց թերթերը, տակաւին հիմա՛, առանց ամչնալու, հրապարակ ալ կը դնեն իրենց այդ թաքնասքող զգայութիւնները, անշուշտ դիմակ փոխելով: Ու պէտք է ըսել, – հայու եւ թուրքի խնդիրը ախորժակի խնդիր է շատ մը բաներ ըլլալէ առաջ: Այդպէս էր դարերով: Այն օրէն, որ այս հաւասարութիւնը խախտեցաւ, ծնաւ կողմերէն մէկուն ոչնչացման հարցը, քանի որ աւելորդ կը դառնար), ահագին կատոզներ, հարիւրաւոր քիլէ չոր խոզակ, հնօրեայ ու անգին զարդեղէններ, որոնց համբաւը հասեր էր բանտակից հայուն, տղու օրերէն, ու չոր<ref>չոր ? զուտ ?</ref>ոսկին, – բոլո՛րը մոխիր: Այդ նիւթական աղէտէն զատ, իբր պսակ մը` երկու ալ մարդկային զոհ: Յետոյ, աւելի անկարելին, զօրքին վրայ զէնք պարպելուն անքաւելի ոճիրը: Այս ամէնը, փերթ-փերթ, մեկնուած կամ չափուած:
Բանտարկեալները միշտ թշնամի կողմին փաստերն ու հաւանական պատրաստութիւնները նկատի կ՚առնեն:
Անշուշտ մեծ ժողովք մը չէր իրենցը: Բայց որոշումները տրուեցան միաձայնութեամբ:
Առաջին նպաստաւոր պարագայ` դատախազի մը բացակայութիւնն էր, որ թրքական ճակատին համար նշանակալից, հոս, հայուն մօտ, աննպաստ կը դառնար, քանի որ կառավարութիւնը ինք կը ստանձնէր այդ դերը: Ժողովը մնաց բաժնուած, բայց գտաւ իր միաձայնութիւնը յաջորդ հարցերուն մէջ:
Վկանե՞րը:
Ըլլային փաստաբան, հարցաքննիչ դատաւոր: Ամէնն ալ ուշադիր սպասեցին մարդկեղէն անուններու: Հաստատականը` անունն էր Նալպանտենց հարսին, որ չորս ատեանի առջեւ, չորս ձեւով պատմեր էր պատահարը, հնարելով անգոյ մանրամասնութիւններ, դիմակով մարդեր, հանելով աւազակներու թիւը մինչեւ տասնի, գոհացում տալու համար հարիւրապետին փափաքներուն: Կին, անփորձ, հակասական, այդ պայմաններու մէջ կորզուած վկայութիւնները մեծ կշիռ չէին ունենալու, ըստ բանտային օրէսգիտութեան: Բայց անկարելի էր հերքել անոր ա՜չքը:
Վկանե՞րը:
Սողոմը հազիւ յիշեց կօշիկները, որոնք ուրիշի ոտք պտտելէ յետոյ եկան իրեն ու տեղաւորուեցան ոտքերուն, ինչպէս սուրը պատենքին: Կշռուեցան այդ կաշիէ առարկաները քիչ մը աւելի լուրջ:
Վկանե՞րը:
Սողոմը յիշեց իր զգեստները, որոնք հանուած էին հաւնոցին անկիւնէն, գարշահոտ, բայց ոչ-կարմիր, ու հագուեցան իրեն:
Կէսօրէ ետքը բանտարկեալներու ատեանը միաձայնութիւն ունէր իր վճիռին մէջ:
– Առնուազն հարիւր-մէկ<ref>յաւելում միացման գծիկի</ref>տարի:
Տակաւին այս ժողովը կ՚անգիտանար շատ բան, – Նալպանտենց Սերոբին իսկական դիրքը կառավարութեան մօտ, ժանտարմըրիի հարիւրապետին խիստ սաստուիլը Պոլսէն,քոմիթաճիներուն շատ կարեւոր, պալատը խորապէս շահագրգռող բարդութիւնը, որ մինակը բաւ էր Սողոմը ընդմիշտ վտանգելու, քանի որ այդ օրերուն Եալովայէն աւազ, սոխ, սխտոր ու հաւեղէն փոխադրող առագաստանաւերու մէջ ոստիկանութիւնը աղբիւրի խողովակները, անոնց կտորները իբր պոմպա գրաւած էր ու ղրկած պատերազմական նախարարութեան` քննելու: Որքան ալ անհեթեթ, այս վերագրումներուն մէջ թուրքերը կը դնէին լրջութիւն եւ հաւատք: Եւրոպական Թուրքիոյ մէկ քաղաքին մէջ, երկաթուղիի գիծին վրայ ելեկտրական ձեռնալամբի մը սպառած ու նետուած պաթըրին, ամենայն լրջութեամբ իբր դժոխային մեքենայ Պոլիս ղրկող ոգին պատահականութիւն մը չէր ու չէ: Ձերբակալուած էր գիծին մօտ աշխատող պուլկարը` իբր հեղինակը եղեռնափորձի ու դատապարտուած, պատերազմական ատեանի մը վճիռովը… մահուան: Այդ օրերուն անշուշտ հայերը սնտուկներով հաւկիթ –դուք իմացէք պոմպա–, տինամիթ եւ հրացան կը փոխադրէին Պոլիս, Եըլտըզի վրայ մեծ յարձակում մը ունենալով նպատակ:
Այդ ատեանը կ՚անգիտանար դաւաճան քահանային մերկացումները,քոմիթաճիներու տետրակին մէջ արձանագրուած անունները, գեղէն հարիւրով մարդերու ձերբակալումը, խուզարկութիւնները: Բանտարկեալները անշուշտ չէին մոռցած, այդ ամէնէն անկախաբար, հայութեան բաժինը, այս մէկ հատիկ սրբազա՜ն ճշմարտութեան վերագրելով բացառիկ խստութիւնը, ծեծը, որուն կը խորհէին անոնք, առանց Սողոմէն թելադրուելու:
Միակ զարմացուցիչ պարագան, այս ամէնուն մէջ, Սողոմին իրենց նկուղը ձգուիլն էր: Ինչպէ՞ս կարելի էր նման տարօրինակութիւն մը: – Վճիռ չկերած մէկը, ինչո՞ւ, հասարակաց թաղը փոխանակ ղրկուելու եւ հոն յետնագոյն օրերու մարզանքին սկսելու, այսպէս մէկէն ի մէկ կը թխմուէր ամէնէն խուլ նկուղներէն մէկը բանտերու քաղաքին: Մէկը հասկնալ կարծեց պատահարը, մէջտեղ դնելով մեծատարած նորոգութիւնը ծակուած նկուղի մը: Ամիս մը առաջ, բանտարկեալները, ուրիշ բաժինէ մը, փորած էին յատակը, վերցնելով տախտակ մը, բացած գետնուղի, հասած փողոցին ներքեւ, ինկած կոյուղին ու մատնուած հոտէն: Խորունկ քննութեամբ մը երեւան էր ելած մեծ ծրագրով կազմակերպութիւն մը, որուն ղեկավար ուժն էր անշուշտ փականագործ հայ մը, տասնհինգ տարի կերած, սպաննած ըլլալուն իր զոքանչը եւ ծեծի տակ մօտ էր տալու իր հոգին, հիմա հիւանդանոցին մէջ: Իրողութիւն է, որ խուսափումին երազը գերագոյն իրականութիւնն է ամէն բանտարկեալի: Ու հակառակ զսպումին, պատիժին կրկնանորոգ վայրագութեան, կալանաւորը միշտ ալ պիտի տարուի ազատման դաւին: Նորոգումը ամիս տեւեց: Ու վարակեց բանտին միւս մասերն ալ:
Տեղի խնդի՞ր:
– Ուրիշ ինչ կրնար ըլլալ:
Ու այսպէս մտածողը իր փաստը կ՚առնէր իրենց հիւր երկու հայերէն, որոնց յանցանքը անծանօթ կը մնար, նոյնիսկ քաղաքական կրկէսէ (քանի որ Հայկական Հարցը ճարտար ու բուռն շահագործումով մը վարակած էր բանտերը մինչեւ) հակառակ բանտարկեալներուն իրաւացի հետաքրքրութեան: Այս առտու էր, որ անոնք կը զատուէին վերջնապէս իրենց նկուղէն, հաստատուելու համար նորոգուած բաժնին մէջ:
Անշուշտ, գէշ բան մըն էրկեավուրծնած ըլլալը: Աստուծոյ անհաս կարգադրութիւններէն մէկն էր ատիկա: Բայց աւելի գէշ բան մը` բանտը իյնալը, – այսպէս կը խորհէին բարձրաձայն, սա պարզամիտ օտարականները ու կը ջանային հաշտեցնել ոճիրն ու արդարութիւնը, բնական դատումով, անզգալաբար իյնալով թրքական քաղաքավար կեղծիքին մէջ, որուն նման հոգեբանական երեւոյթ դժուար է հանդիպիլ ուրիշ ժողովուրդներուն մօտ: Այս սայթաքուն ու նենգ բարութիւնը, զոր ահաւոր ջարդերը կը սրբագրեն անպատճառ սեւ օրին մէկը, ըրած է այնպէս, որ մենք չհաւատանք անոնց իրաւին, երբ բանտին մէջ կը գտնուինք:
Անոնք չթերացան Սողոմենց տղուն երեսին բանաձեւելու պաշտօնական մաղթանքները, Աստուծով օր առաջ ազատուելու, թէ իրենց փորձուած իմաստութիւնը նման հրաշք մը կը կապէր Բարձրեալին գաղտնիքին: Ու մինչեւ դատավարութիւն, անոնք յանձնարարեցին համբերել, առատ ու առանց պայմանի: Կ՚ըսէին ու կը շոյէին մեծիմաստ իրենց պեխերը, քերծուած գանկերու վրայ մատերնին պտտցնելով, ուղեղը մտածել գրգռելու միամիտ շարժումով մը: Բացառիկ մարդեր, անշուշտ, քանի որ փոխանակ իրենց արտին կամ խանութին մէջ ըլլալու, ինկած էին սա նկուղը: Ու իրենց խորհրդածութեան, դէմքի խաղերուն, պզտիկ սրամտութեանց մէջ համ կար ու հիւրասիրութիւն: Արգահատա՞նք: Ո՜վ գիտէ: Այս զգացումը այնքան դիւրաւ կ՚այլասերի դէպի արհամարհանքը, կրաւոր ու վատ արհամարհանքը, աւելի սպաննող, քան համարձակ ատելութիւնը, որուն դէմ հալածուողը բնազդական ճամբաներ կը հնարէ ինքզինքը պաշտպանելու: Բարի՞: – Գրեթէ՜: Հետաքրքրուեցան անոր նիւթականովը եւ թելադրեցին բանտային փոքր աշխատանքները, ուլունքով օձ, կոկորդիլոս, քսակ, ապարանջ, գորտ, եւայլն հիւսել, – ինչ որ թեթեւ շահէն աւելի հաստ հնարաւորութիւնը կու տար անգիտակցաբար սպաննած ըլլալու ժամանակը, ամէնէն անօգուտ, ծանր բեռը կալանաւորին: Օրուան ընթացքին, երբ արեւը անցնէր բակին վրայէն, երեք-չորս ժամ, լայնցող լոյսը կարելի կ՚ընէր նման աշխատանք, որ աչքի շեշտ լարում կը պահանջէ:
Այս խօսակցութեան մէջ պարզ, սիրտցաւ, իրաւ ըսուածքը խոտոր կը համեմատէր մօտիկ իր տպաւորութեանց, ասոնք ալ թուրքերէ, բայց փուճ, գռեհիկ մարդեր, գող կամ խաբեբայ, ցոփ ու երկչոտ, որոնք ոճիրէն կը վախնային ու բանտ կը վազէին ծեծէ խուսափելու համար: Արդարութեան պաշտօնական ճամբէն զատ կայ տակաւին բնականը, ամուր եւ երկիւղալի պատուհասումը, որ յանցանքի վրայ բռնուածը տեղն ու տեղը կը դուրէ ու տուն կը ճամբէ, խնայելով «թագաւորին հացին»: Ասոր գործադրիչը, ինքը, գեղացին է:
Ինչո՞ւ չէր անդրադառնար, որ ինկած էր շջանակին մէջը մարդոց, որոնք սա բանտէն առաջ, երբ ոճիրին սլաքը կը կարմրէր անոնց անգիտակցութեան հնոցին, բաժնուած էին մեր աշխարհին անուշիկ ու կակուղ պատրանքներէն ու մեռնելո՜ւ համար էր, որ մեռցուցած էին: Հանդարտ, պատկառելի, իրենց տժգոյն եւ ուռած դէմքերով` անոնք գերեզմանէն ելած կամ դէպի հոն ճամբայ ինկած տարօրինակ ճամբորդներու կը նմանէին, որոնք կ՚անցնին լուռ, անտեսելով իրենց ստեղծած խռովքը, ինչպէս իրենք զիրենք: Անգամ մը կնքուածհարիւր-մէկին խարանովը, ա՛լ ընդմիշտ պիտի արժեւորեն ընդոծին իրենց օտարութիւնը, որ զիրենք ըրաւ անընտել, բուռն, վայրագ, ու ըրաւ խաղալիք` իրաւէն ու սուտէն, ներսէն ու դուրսէն, ու չկրնալով աշխարհին ամէնուն բաւող լայնքէն թիզ մը բան անոնց ալ զատել, վռնտեց զիրենք ու քշեց աղէտին: Անո՞նք, աւա՜ղ, տղու չափ բարի հիմա, բայց եղան գազան, երբ սուտ կամ իրաւ շշնջուած աղմուկէ մը խենթեցած վազեցին տուն, պառկեցուցին իրենց սիրականները եւ հաւու նման մորթեցին: Իրե՞նք, մինակ, որոնց ականջը ըլլայ այդպէս այցուած մռայլ շշուկներէ: Ուրիշնե՞րը: Ան հազար հազարնե՜րը, որոնք քանի մը զգայարանքի միասնական վկայութեամբ իսկ չեն պղտորուիր ու կը մնան խելօք կենդանի: Ո՞ւր կը սկսի ոճիրը: Ո՛ւր` կը կենայ խենթութիւնը…: Հիմա, գերեզմանի իրաւունքներէն իսկ վտարուած –քանի որ օրը հեղ մը կ՚այցուին անոր կարօտէն, բայց կ՚արգիլուին, անոր հասնելու միջոցներէն զրկուած ըլլալնուն–, պիտի ապրին ի հաշիւ մահուան, ու միմիայն ատոր համար: Խաղաղութի՞ւն: Ապազգայութի՞ւն: Ոչ-թրքութի՞ւն: Մարդ վայրկեան մը կը խորհէր այդ բաներուն, տեսնելով անոնց համակերպուն իմաստութիւնը, որ ազատած էր<ref>ազատած է, սրբագրուած՝ ազատած էր</ref>անոնց մարմինները փոքր, անհատային, փուճումուճ կիրքերով ճլտրուն արտայայտութենէն ու փռած անոնց անձին վրայ ծանր շուրջառը հոգեկան հանգիստին, օրուան մեծ մասին համար, կիսաքուն ու անկամ, մրափէն աւելի չուզելով իրականութեան դառնալ: Ոչ-թո՞ւրք: Գուցէ: Վասնզի ցեղային այդ կեղծիքը նկարագիր է, զգեստէ աւելի` տեսակ մը հոգեկան մորթ, շփոթուելու չափ ուրիշ ժողովուրդներու առաքինութեանց հետ:
Այդ պահուն, այդպէս խաղաղ, այդ մարդերը կ՚ըսէին իրենց խղճմտանքը, որ վաղը, դուրսէն դիւրին ներարկումով մը, անաշխատ կրնար լեցուիլ ամէնէն անզուսպ գազանութիւններով:
Ու սկսաւ օրը բանտին:
Թուղթ` խաղի:
Յետոյ` ոսկորը, զարի:
Յետոյ` մռլտուքը, որ կը վախնայ երգի վերածուելու:
==== Գ ====
Առաջին պաղ ժամերէն վերջը, ազդուելով ընկերներուն անփոյթ թափէն, որ խաղին մէջ իսկ զանոնք կը տարբերէր դուրսին եռանդէն, ուրիշ բան չունենալով ընելիք` անիկա մօտեցաւ ցեղակից տժգոյն երիտասարդին:
Յանկուցիչ, բարակ այդ կալանաւորը, առանց իր կողմէ փոքր իսկ ճիգի մը, կը տպաւորէր իրեն մօտեցողը: Ուրկէ՞: Ինչպէ՞ս: Շատ բաներ կը կրենք, ու չենք հարցներ պատճառը: Մարդոց ներքին հեղինակութիւնը զանգուածին ամէնէն խոր ձգողութեան, ճնշումին, իշխանութեան թափին<ref>թափին [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>դէմ է, որ կ՚առանձնանայ ու դիմացողը ա՛ն է, որ չի նուաճուիր թերեւս ինքիրմէ: Իշխողները` հերքելու համար նոր ժամանակներու մեր վարդապետութիւնները այս տխուր օրէնքը կարծես փաստելու, ամրապնդելու միայն կը ծառայեն: Երեսուն-քառասուն դարէ աւելի երկայնք ունեցող մարդոց պատմութիւնը ուրիշ լոյսի տակ անկարելի է ըմբռնել: Կ՚ազդեն այդ առանձնացողները –տուէք ձեր ուզած անունները, ընտրելով պատմութեան դաշտերէն, հանած<ref>հանած ?</ref>ժողովուրդէն– ու զանգուածը իր իշխանութեան պատրանքը այդ բացառիկ արարածներուն վրայ հաստատուած զգալով ինքզինքը կը բաւարարէ՜: Ուրկէ՞, ինչպէ՞ս:
Քիչ բառերով, հեռուներէն պատմող մէկու մը այլուրութեամբը, այդ երիտասարդը կտոր մը բան բերաւ վեր, Սողոմին հասողութեան, իր կեանքէն, կցկտուր դէպքերու, թուականներու շփոթ շարայարումով: Դիտումնաւո՞ր այդ փրթածութիւնը, թէ արդիւնք` քաղաքական զգուշաւորութեան: Ժամանակի զգայութեանց այս ձեւազեղծումը անգիտակից էր անոր մօտ, իբր հետեւանք թերեւս բնախօսական օրէնքի մը, որ ա՛լ անպէտ գործարան մը կը ձգտի խցել, կուրցնել մարմինէն: Հարիւր-մէկ<ref>յաւելում միացման գծիկի</ref>տարին, որ անոր պատիժին տախտակն էր, տեւողութեան յղացքը խաթարած էր անոր ուղեղին մէջ: Ու այս խաթարումը յետահայեաց ազդեցութիւն ալ ունի երբեմն: Ուրկէ՛ իմանար Սողոմենց տղան, թէ ժամանակը ամէնէն ստորին բանն է բանտարկեալին համար: Այդ օրէնքով, ինչպէ՜ս չափէր պիտի անիկա այն միւս հոգեբանութիւնը, որ մահապարտինն է, այսինքն` ա՛յն մարդուն, որ պիտի չապրի, բայց չմեռնի ալ:
Խառնակ` բայց թաւալման մեքենականութեամբը մեծ ոլորքներով ճիշդ այդ պատմումէն Սողոմենց տղան յաջողեցաւ կազմել բաւական ամփոփ պատկեր մը, կենդանագիրը տիպարին, որ հինգ-վեց տարի առաջ ապրեր էր իրենց շրջանին վրայ, հեքիաթի պէս տպուած<ref>տպած, սրբագրուած՝ տպուած</ref>իր անդրանիկ պատանութեան հրաշահայց ուղեղին, կրակին ու արիւնին մեծ ուրականին<ref>ուրուականին, սրբագրուած՝ ուրականին</ref>ընդմէջէն, երբ ազգային երգերը մէկէն միս ու ոսկոր կը դառնային` կարծես իրենց փցուն յօրինուածքէն ներս առնելով «կենարար» շունչը հեռուի Աստուծուն: Դրուագները, գործողութեանց գիծերը, գետինը կը յիշեցնէին այդ անմոռանալի օրերը, իր լսածները, գիտցածները, մասամբ ըրածներն ալ:
Այս ճանաչումը, աւելի ճիշդ` ինքզինքը գտնելը ուրիշէն, թուրքին զնտանին մէջ, անոր բերաւ խոր սարսուռ: Չէր համարձակեր հարցաքննել զայն, իր պատմութեան վերջին մասին վրայ, ուր խառնուած էին անունն ու գեղեցկութիւնը գեղանի իշխանուհիի մը, հեքիաթին բերնովը այդպէս բարձրացած դէպի կատարները դիրքին եւ մարմինին: Բայց այդ իսկ հրաշքով այդ երիտասարդը կը զատուէր Սողոմին միւս ընկերներէն, երկիւղած յարգանքի ոլորտէ մը վերցուած: Անոր հայութիւնը առանձին հրապոյր մըն ալ կ՚աւելցնէր անձին անառարկելի ճնշումին: Լեռներ ու դաշտեր դողացեր էին անոր ոտքերուն ներքեւ: Ու դողացեր սիրտն ալ` թագաւորին մօտերէն սիրած կնիկներուն:
Առաջին իսկ ակնարկով` այդ երիտասարդը կը զատուէր միւսներէն թերեւս «երեսին մեռոնովը»` ինչպէս ջանաց իր զգայութիւնը տարազել Սողոմենց Սողոմը, երբ իր աչքերէն հոգիին իջան դէմքերը միւս կալանաւորներուն: Անջրպետ մը կայ տեսիլքին եւ անոր` մեր մէջ զգայութեան վերածուելուն մէջտեղը: Յաճախ ատոր ընդարձակութիւնը դաշտն է ապառնի տրամներու: Անշուշտ պակասաւոր են շատերը այս պատկերներուն: Բայց մարդէ մարդ անհուն է կշիռը տպաւորուելու մեր կերպերուն: Նկատի մի ունենաք անոնց ճշդութիւնը կամ թերութիւնները: Ուրիշէ մը մեր մէջ սաղմնաւորուող հոգեկան առաջին իրողութիւնը կը դիմանայ, պատրաստելու համար արարուածները մեր ողբերգութեան, քանի որ մարդոց կեանքը ուրիշ բան չէ` եթէ ոչ անդրանիկ այդ տպաւորութեանց չարաչար հերքումը, ընտանիքէ ընտանիք եւ ազգէ ազգ:
Խմբակը, խաղին տրտմութեանը մէջ պահ մը յոգնած, հեռացաւ նկուղին խորքին շրջանակէն, եւ ամէն մէկ բանտարկեալ ինքզինքը երկարեց իր մինտէրին: Մօտ էր կէսօրուան ճաշը ու հացէն առաջ սա մրափը ձանձրախտին առաջին նշանն է քաղաքակիրթ ազգերու մէջ: Հո՞ս:
Բանտարկեալ մը երգ մը ոլորեց:
Տխուր ու տարօրէն կենդանի այդ երգը կ՚ոգեկոչէր գաւառակի մը փոքրիկ բանտը, առջին` սլացիկ շարքը նոճիներուն: Առջին` գեղածոց ծառ մը թուզի: Առջին` երիտասարդ բերա՜նը անմահ աղբիւրին: Ժողովրդական այս յօրինումներուն պարզ, բայց խորունկ իրապաշտութիւնը Արեւելքի արուեստին գերագոյն սրբութիւնն է գուցէ, երկու երակով ելած կարկառի, – կրօնքին եւ սեռին անկորուստ ճամբաներէն: Գուցէ քանի մը դար առաջ առաջին երակը տիրապետող էր միտքերու: Բայց հիմա մարդիկ, հաւատալով մէկտեղ երկինքի պէս բանի մը գոյութեան, կը սիրեն երկրորդ եղանակը: Գեղջուկ տաղերգութիւնը կը պատմէր այդ տղուն բերնով աշխարհին խորունկ յուզումները, կինը, զաւակը, հայրը, մայրը, որոնք անոնց հոգիին աչքերէն չէին հեռանար:
Սողոմը սորված էր զայն առաջին բանտումին: Հաւանաբար նոր հնարուած, դեռ կրելով արի՜ւնը ձայնին, որ այդ կերպ բանտի մը վանդակներէն տեսեր էր դուրսը, պալատին հրապարակը,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>նոճիները, թզենին եւ աղբիւրը ու յիշեր իր գեղը, ուր կը ձգէր իր կինը, կամ նշանածը, կամ սիրականը, գուցէ օտարին: Այս կսկիծին մէջ այդ քերթուածը կը մէկտեղէր բոլորին ալ սիրտերը: Ու երգած: Իր ձայնը լացուցած էր բոլորը:
Հո՞ս:
Վախցաւ բանալու իր սիրտը, այսինքն` այդ երգին իր մէջ արթնցուցած խորունկ թախիծը, ամչնալով տարիքէն, մինչ Նալպանտենց հարսը, ու ոճիրէն ետքը, Դելոնենց քարայրին` իր նշանածին պատկերը` լուծուած կրակի մը պէս դոյլ-դոյլ կը թափէին իր միտքին:
Բայց օգտուելով` թէ մղուելով ներքին ուժէ մը, անիկա առաւ երգին մէկ տունը, երբ զայն եղանակողը «օ՜ֆ» մը արձակելով շրջեցաւ մէկդի ու լռեց:
Բանտարկեալները նստեցան:
Սարսուռի ալիք մը զանոնք բերեր էր երգին:
Խոր ու տարօրէն տաք ձայնի շղարշ մըն էր հիմա այդ պարզուկ երգը ամէնուն առջեւ, փռելով պատկերները այնքան կենդանի, որ ամէն մէկը ինքզինքը կը գտնէր իր տունին մէջը, քովը իր սիրելիներուն: Ինչպէ՞ս այս սովորական եղանակը մէկէն ի մէկ ստացեր էր այս ահաւոր խռովքը, ու մութ, անգոյն յուզումները ելեր էին<ref>եղեր էին, սրբագրուած՝ ելեր էին</ref>սա թրթռումին ու շօշափուող այրուցքին:
Միջամտեցին, որպէսզի շարունակէ:
Ու շարունակեց:
Այն ատեն, կիսակամար այդ նկուղին ներքեւ դող-դող ու կտոր-կտոր շինուեցան կեանքի այն ընդարձակ, անկորնչելի քանդակները, որոնց արժէքը անկէ հեռացուածները միայն պիտի դատեն այնքան իրաւ: Ու գեղանի թզենին իր ոստերուն մարմար միսերը կ՚ոլորէր, կիներու բազուկին ու աղջիկներուն զիստին նմանակ: Ու անոր պտուղներէն կը կաթէր մեղրը նման սիրոյն, զոր կիներուն բերանը գիտէ դուրս ծորել կամ աչքերը հեռուէն օրօրել:
Ու կեցաւ այդ նկուղին երկու կանգուննոց հասակին վրայ<ref>ջնջ. ստորակէտ</ref>ամբարձիգ<ref>ամբարձիգ ? ամբարձձիգ ?</ref>նոճին, թարմ ու պատանի, որ գերեզմանի մը կուշտին սեւ-սեւ կ՚ելլէ վեր, հողէն հանելով շքեղ սիլուէթը հոն պառկած հարսին, զոր դանակ մը ճեղքեց իր փորէն, մեղքի մը սաղմը քակելու համար արգանդին ոստայնէն: Հէյ ժողովուրդի երգե՜ր, յիմար են ձեզ հասկցողները, որ հարիւր-մէկով<ref>յաւելում միացման գծիկի</ref>կը շղթայուին: Բայց ի՞նչ` միւսները, որոնք ձեզ կ՚ընեն մտիկ ու խոտերնին կ՚ուտեն, այսինքն` ոսկի կը դիզեն:
Ողողուած աչքերով բոլորեցին Սողոմը:
– Դուն ո՞ւր սորվեցար:
Կարծես մէկ բերան, հարցումը: Ու չէին գիտեր, որ կը վախնային երիտասարդին հաշւոյն, վասնզի երգին վերջին տունը մահուան ողջոյն մըն էր աշխարհին, անոր ամէնէն բարձր` ինչպէս խեղճ բաներուն, թագաւորին եւ գնչուին, իշխանի աղջիկ անմատոյց հանըմին` ինչպէս պարտէզ աշխատող պարզուկ պարմանուհիին, որ տարիէն կը դառնայ հարս:
Չպատասխանեց:
Հայը լրացուց ընկերներուն փափաքը, տալով փոքր տեղեկութիւններ: Սողոմին թուրքերէնը անբաւական էր այդ պաշտօնին:
Կէսօրուան ճաշին արդէն անոր անունը անցած էր նկուղէն: Դրացի նկուղները հետաքրքրուեցան նորեկով, երբ վանդակէ վանդակ ձայն արձակեցին:
Բաժինին պետը, հանգստեան կանչուած տասնապետ մը տարածեց անոր ձայնին քաղցրութիւնը ամբողջ այդ բաժանումին:
Արգիլուած գործիք մը –սազը–, հակառակ տնօրէնին հրահանգին, ճաշէն ետք գաղտագողի մտաւ նկուղէն: Երիտասարդ հայը գիտէր նուագել ու պիտի ընկերանար Սողոմին: Մինչ այդ, կէսօրէն յետոյ, ժամը երկուքին թիւ տասներկու նկուղը արտօնուած էր բանտին խօսարան-ընդունարանը ելլելու, տեսնուելու համար այցուորներուն հետ:
Տեսակ մը մեծ, շատ մեծ գառագեղ այս խօսարանը, որ կը յիշեցնէր մզկիթներու բակին ութանիստ աղբիւրները ու զանոնք շրջանակող ցանկապատը: Անիկա, բանտին այդ թեւին յանգումին վրայ, նոր կառոյց մըն էր, գործը` բանտերու տնօրէնին, գիտցողներուն հաւաստիքով` անոր աղջկան, որ Գերմանիա կրթուած հանըմ մը ըլլալէ զատ, կը հետաքրքրուէր բանտին կենցաղովը: Ով գիտէ ո՛ւր էր տեսեր այս դրութիւնը եւ համոզած հայրը այս կառուցումին:
Անշուշտ մարդասպաններու բաժինին երկար նրբանցքը այդ տաղաւարին հետ կը կապուէր մէկ մարդու բաւող անցքով մը, ամբողջովին երկաթահիւս, որուն վրայ չորս կէտերէ չորս խուցեր, մարդ մը կանգուն ընդունելու չափ մեծ, կը կատարէին անհրաժեշտ հսկողութիւնը: Իւրաքանչիւրին պահակ` սուինաւոր ու պատրաստ կրակի:
Տաղաւարին մարմինին վրայ, դուրսէն ուրիշ երեք ալ խուցեր կը կատարէին ներսին վրայ դաժան ու պարտադիր հսկողութիւնը:
Դուռը, ուրկէ արտօնուած էր այցուորներուն մուտքը, դարձեալ կը կրէր նոյն նկարագիրը: Մէկ մարդ միայն կարող էր անցնիլ հոնկէ մէկ անգամէն: Կենդանաբանական<ref>Կենդանաբնական, սբրագրուած՝ Կենդանաբանական</ref>պարտէզներու մուտքերը կանոնաւորող այդ դրութիւնը գործն էր օրիորդին:
Շաբթուն մէջ որոշ օրեր, մարդասպանութեամբ դատապարտուածները հոն կը հանուէին պատահական այցելութիւնները ընդունելու ծանօթի, ազգականի, ծնողքի: Ասիկա նոր տրուած շնորհ մըն էր ասոնց, զրկուած ատկէ մինչեւ նոր ատենները, քանի որ իրենց յուսահատ արգելափակումին մէջ ինքնասպանութիւնները կը վերագրուէին այդ խստութեան ու մեկուսացումին:
Դեռ այցելու չէր երեւար, երբ թիւ տասներկու նկուղին պատժապարտները հատ-հատ առաջնորդուեցան խօսարան: Սողոմը անտրամադիր էր: Ընկերներու պնդումը, թերեւս արեւու լոյսին մէջ զայն լաւ մը տեսնելու թաքուն փափաքը, յայտնուած միաբերան բոլորին կողմէ, վերցուց անոր տհաճութիւնը: Բանտապահը խառնած էր իր ձայնը միւսներուն:
Օրը արեւ ունէր, թէեւ անզօր` բայց յստակ: Երեք օրէ ի վեր տեղացող տարափը աւլեր էր փոշին, որ բարձրապարիսպ խորութեանց մէջ կը յամառի, չվախնալուն հովէն, զոր կ՚անգիտանայ գրեթէ: Տաղաւարին երեք կողմէն Աստուծոյ արձակութի՜ւնը: Այսինքն` գետին, սալարկուած, ծառերով նաշխուն, որոնց ոստերուն ծայրին տակաւին չոր տերեւներ կը կենային չես գիտեր ո՛ր հրաշքով: Մարդեր, ոչ ոստիկան<ref>ջնջ. միացման գծիկի</ref>` այլ քաղաքային տարազով, թուղթէ ծրար անութներուն, կամ տղաք, որոնք տերեւները կը շարէին դերձանի վրայ: Աւելի հեռուն, մօտ երկու հարիւր քայլ վերօք, ճակա՛տ, այսինքն` կուսակալին յարկաբաժինը: Մօտին` բանտին տնօրէնութիւնը, այսինքն` անոր բնակարանը:
Ո՛չ ոք, որ մօտենար երկաթահիւս դրան:
Բանտարկեալները յամառ էին իրենց իրաւունքը զիջելու նոյնիսկ այն պարագային, երբ ոչ մէկը ներկայանար իրենցմէ մէկին:
Նստեցան անոնք տախտակէսեղերու<ref>սեղ երու ?</ref>վրայ, երեսնին տուած երկաթ ձողերուն ու սպասելով:
Խօսարանին ուղղակի ոտքին` կանոնաւոր ածուներ, ամէն ձեւերով, որոնք կը մշակուէին թեթեւ պատժապարտներուն կողմէ: Անոնց մէջ շատ սիրուն զանազանութեամբ, ամէն եղանակի ծաղիկներ, առատ, բարի՜, բարի՜, բարի՜ բանտին մէջ բուսնելնուն, կարծես այդքան աղուորցած: Անոնց մշտական ներկայութիւնը, ժպի՜տը (թող ներուի այս բանաստեղծութիւնը) խոր էին, ա՛յնքան` որ կը յուզէին սիրտերը քարէ այդ մարդերուն: Ծառեր` թթենի, շագանակենի, մա՛նաւանդ հովանոցաձեւ կասկենի, խնամուած եւ յօտուն, որոնք աշունէն թեւաթափ, բայց ոստովի` պահող կնիքը զիրենք սիրող քաղաքին:
Աղբիւր, առատ, երգեցիկ: Ջուրը Պրուսայի դաշտին ամէնէն գեղեցիկ բերքն էր այդ ատեններուն:
Շաբաթը հեղ մը, այս տեսարանը, ազատ ու մանրանկար աշխարհի մը խռովքովը, անոնց հոգին կ՚ընէր տակնուվրայ, անոնց դարձնելով գրեթէ անկարելի զգայութիւններ, անոնց մէջ մշակելով տեսակ մը չիրագործուած մարդկայնութիւն, որ զաղփաղփուն բաներու ետեւէ` մեր սէրն է յաճախ, մեր տղայութեան մէջ այնքան կենդանի, երբ կը խաղանք, թիթեռ կ՚որսանք, ծաղիկ քաղելու համար անմատոյց գագաթները մինչեւ մեր մարմինը կը վտանգենք: Աւելի՜ն: Անոնք կ՚այցուէին հոդ բարիքին ալ զարկէն, արեւուն տակ այդքան անուշիկ դողացող այդ արարածներուն հոգին երբ կու գար իրենց չարիքի ծորակ ռունգերէն անցնելու ու իջնելու գէջ տրտմութիւնները մինչեւ անոնց սրտին, հոն բանալով «թաւիշ համբոյրը» բանաստեղծին, հոտած այդ անդունդին խորշերն ի վար սրսկելով թեւաւոր այն խաղաղութիւնը, նուաղուն քաղցրութիւնը, որոնք ծաղիկներու բոյրերը գահաւորակ կ՚ընտրեն յաճախ ու կը ճեղքեն մեր կարծրացած քարութիւնը, ինչպէս արեւը` ժայռերուն փերթերը կ՚անցընէ ջերմութիւնը իր շողերուն:
Ու այդ կէս վանդակուած օդին մէջ կը ծխէին: Այսինքն` կուլ կու տային ծուխը, անհասկանալի անյագութեամբ, քով քովի, փոքրիկ ծխաններու վերածած իրենց ռունգերը: Ի՞նչ էր համը այդ ծխազարկին: Սողոմը կ՚ամչնար հարցնելու ու կը դիտէր զանոնք, երբ դալկահար, ճերմակէն հեռու գոյնէ մը անոնց դէմքերը թարախի գոյն դեղնութեամբ մը ստուերուէին:
Անոնց դէմը, բանտերու մայր բակին մուտքին, փերեզակ մը կը գովէր իրսիմիթները, զինուորական իր վերարկուն կրելով հպարտ աղքատութեամբ մը: Թեւ չունէր, զոհած ըլլալուն<ref>ջնջ. ստորակէտ</ref>փատիշահի փառքին ու գոհ էր իր անկիւնէն, քանի որ բանտը երկու հազարի մօտ բնակչութեամբ քաղաք մըն էր ու կ՚ընդունէր հարիւրաւոր այցելու, բոլորն ալ իրենց վիշտին հետ օղակ մը ոսկեզօծ հաց փոխադրելով այդ անժառանգ սրտերու վայելումին: Տեղեր կան ու պահեր, որոնց մէջ նիւթական զգայութիւնները ինքնաբերաբար կ՚ոգեղինանան ու իբր ոգի կ՚աղբերանան թէ ներս, թէ՛ դուրս:
– Հո՛ս, հո՛ս, հո՛ս:
Ոչ ոք մէջտեղը: Բայց ձայնը ծանօթ էր միւսներուն, կոշտ ու հատու:
Բանտարկեալները թեթեւ քմծիծաղով մը գլուխ շտկեցին:
Անոնք շատ լաւ կը ճանչնային այդ կանչը, իր ձայնաստիճանին խորհուրդէն ու իմաստէն: Այսօրուան նման կոշտ ու հատու, այդ աղաղակը կ՚արտայայտէր խուլ դժգոհանք: Նշան` թէ այցելուները հաճելի չէին ծերունի դռնապանին: Ուրիշ օրերուն, այդ կտրուկ հրամանը կը փոխուէր փաղաղիչ քաղցրութեամբ, սիրտբաց հրաւէրին:
– Թող հրամեն:
– Հրամեցէք:
– Պէյեր:
– Էֆէնտիներ:
Այս ամէնը` ենթակայ նուէրներուն սակացոյցին: Թուրքերունպախշիշը քիչ մը աւելի Արեւելք է անշուշտ:
Ալի Պապան ծանօթ էր մա՛նաւանդ իր անգթութեամբը ոչ-թուրք բոլոր այցելուներուն դէմ, երբ աղուորիկպախշիշմը բաւարար մեղմացում մը չստեղծէր իր կարգուսարքերէն: Անիկա չէր կրնար ժամերը փոփոխել անշուշտ: Բայց կու տար արգիլուած կարգ մը բաներ, հերի՛ք է որ հատու նկարագիր չունենային: Գինի, օղի, հաշիշ կը մտնէին այցուորներու կողմէ, բարեհաճ ու գնուած հաւանութեամբը հարիւրաչեայ դռնապանին, որ մէկ աչքով –միւսը փտած էր գլխուն իջած սուրի մը բերանէն– կը տեսնէր ամէն բան: Կաշառելի էր թղթակցութեան մարզին վրայ, սրտի մեծ գոհունակութեամբ, քանի որ իր ուղեղը չէր հասկնար, թէ մարդիկ ինչ չարիք կարող էին հասցնել իրարու… թուղթով: Իր պաշտօնէն վռնտուելու սպառնալիք մը միայն զինքը ըրած էր զգոյշ հայ բանտարկեալներուն հանդէպ, որոնք վնասակար թուղթերով կրնային փատիշահը անհանգիստ ընել, ինչպէս կը բանաձեւէր կացութիւնը, հայկական կարմիր թերթերը լսած ըլլալով: Ու կու տար թերթերը, թուրքերէն ու յունարէն, բայց կ՚այրէր հայերէնը: Ալի Պապան գէշ մարդ չէր: Պզտիկ հանըմներու ձեռքէն քառասուննոցին հետ նամակներն ալ գաղտուկ կ՚անցընէր ու կը պահէր սիրային կապ մը ամիս, կէս տարի, տարիով պատժուածներուն ու անոնց դուրսի սիրականներուն մէջտեղ, բարիք կատարողի խոր գոհունակութեամբ մը:
Խոժոռ, առանց ժպիտի, մեծ մօրուքը թթուեցուցած` անիկա երեւցաւ սրտնեղ: Պարզ իր պատկերէն թիւ տասներկու նկուղին բնակիչները հասկցան այցելուները, դեռ զանոնք չտեսած: Ալի Պապային անզօրութի՜ւնը թուրք կիներու դէմ, երբ ասոնք այցի գային իրենց պատժապարտ պարագաներուն: Խուլ` բայց յայտնի զայրոյթով մը անիկա կը դատէր այդ հանըմները, զարմանալով անոնց հասկացողութեան պակասին: Ո՛չ խան ունէր, փա՜ռք Աստուծոյ, ոչ ալ խանութ: Ո՛չ տարիք, ոչ ալ աչք, որպէսզի մարդիկ թերանային իրեն հանդէպ իրենց պարտքը կատարելու: Այդ պարտքը թուրքերէն օրհնաբանուած ու ա՛լ օրինականացած կաշառքը չէր նկատեր ան: Երբե՜ք: Բաւական միւսլիւման էր Մարգարէն վիրաւորելու, դէմ երթալով անոր հրամանին, որ կաշառքը կ՚արգիլէ, բայց չի ճշդեր չափը: Իր ուզա՞ծը:
– Հեռու լսողաց…
Ո՜վ կը համարձակէր ցաւի այս տունին մուտքին այդքան անաստուած պահանջ մը պարտադրել: Բայց ո՜վ էր ան անաստուածը,քեաֆիրը, որ մեռել մը թաղող հոճան անօթի իր տունը կը ղրկէր: Ու ի՞նք: Անօթի՞: Չէր անշուշտ: Բայց տու՜նը: Այնպէս որ, անիկա տեսակ մը տուրքի կշիռ էր տուած իր գանձումին, որուն հանդէպ թերացում մը զինքը կ՚ընէր բիրտ, տգեղ ու հայհոյիչ, երբ այրեր ըլլային այցելուները: Համաձայն անոր անողոք սկզբունքներուն, անկարելի էր ներս մտնել, ըսել կ՚ուզէր` հանդարտ մտցնել արգիլուած ապրանք, տեսնուիլ ժամերով, դուրս հանել սանկ ու նանկ բաներ, որոնք բանտարկեալները շահ ունին բանտէն փախցնելու մէջ, առանց հատուցանելու Ալի Պապային տուրքը: Տո՜ւրքը Ալի Պապային, որ ունէր մէկ աչք, տուն մը զաւակ, վաթսուն հատ լուսնային տարի, չորս հատ կապար մարմինին զանազան գաւառներուն մէջ, միշտ «ի փառս փատիշահին» եւ ոչ մէկ միջոց ապրուստի, ո՛չ վարձք, ո՛չ ամսական, ո՛չ հեռուէ հեռու սանկ ճռիկ աղբիւր մը շահու, մեծցնելու համար իր զաւկըները, կէս-կէս թիզ տարբերութեամբ, բոլորն ալ վար քսանէն, եւ յանձնելու փատիշահին բանակին:
Ծանր պատժապարտներու մօտ ամէն այցուոր գոնէ տուփ մը սիկար չի մոռնար բերելու:
Դռնապանը շիտկէ շիտակ իր տասանորդը կը գանձէր, պատասխանելով ուղղուած կատակին:
– Ա՞տ ալ տղոցդ է, Ալի Պապա:
– Ա՜տ ալ մեծ տղուս, Ալի Պապային:
Ու ցոյց կու տար իր մօրուքը, որ կզակին վրայ դեղնորակ խաւ էր կապեր ծուխէն:
– Մօրդ կա՞թն է, Ալի Պապա:
– Յիմա՜ր, – կը պատասխանէր անիկա: Ու կը ձգէր, որ ուրիշներ լրացնէին լուսաբանութիւնը, զոր տուած էր ով գիտէ քանի՜ հարիւր առիթով: Մօր կաթը զանցառելի բան էր այդ ծուխին հետ բաղդատուած, ինչպէս կեանքը ի՛նք ալ կ՚ապացուցանէր: Չէ՞ որ հիմա պէտքը չէի՜ն զգար անոր, այդ կաթին: Ծուխի՞ն: -Անոր աչքերըշէշըպէշկը տեսնէին<ref>Ծնթ. – շէշը (վեց) պէշ (հինգ) տեսնել – առարկաները շփոթել:</ref>, երբ սիկարին ժումը յապաղէր:
Անողոք էր անիկա հանդէպ ամէն դժկամութեան այրերու կողմէ: Ու անոր դժուարութիւնները կիներու երեսին բաւ էին զզուեցնելու այցելուն, իրենց արգելքներով: Ամէնէն աւելի կ՚ախորժէր գոց ձեռքով կիները սպասցնելէ: Զանոնք կ՚ենթարկէր կնոջ մը կողմէ անգութ խուզարկութեան, կը ձանձրացնէր իր ձգձգումներով, յետոյ կը հասկցնէր, բարբառուն օրինակներովը<ref>ջնջ. ստորակէտ</ref>ուրիշ ազատ մուտք ստացողներուն, Ալի Պապային օդով<ref>օրով, սրբագրուած՝ օդով</ref>միայն չապրիլը: Այնպէս որ, ներսինները, ինչպէս դուրսէն եկողները համակերպած էին անոր տուրքին, որուն գանձումին եղանակները երբեմն խոշոր ալ զուարթութիւն կը պատճառէին տխուր սա տաղաւարին մէջ:
Բացաւ դուռը:
– Օդը պայծառ չէ այսօր:
Պարզ էր ակնարկութիւնը: Բայց ոչ չար<ref>ոչ-չար, սրբագրուած՝ ոչ չար</ref>:
Բանտարկեալները խնդացին կիսաժպիտ: Գիտէին, թէ ովքեր էին այցուորները:
Երկու կին:
Այնքան լուրջ ու տխուր բան մը կը բերէին իրենց հետ, որ բոլորը մէկ, զգաստացած, ամփոփուած ելեր էին ոտքի:
– Բարեւ ամէնուդ, զաւկըներս:
Տարեց կինն էր խօսողը: Ան ի՜նչ բնականութեամբ, ի՜նչ քաղցրութեամբ բանտարկեալները անոր բերնին մէջ զաւակները եղան մէյ-մէկ մօր: Էի՞ն: Եղած էի՞ն սա արիւն խմած գազանները մօր մը ծոցին քնացող տղան, աշխարհի ամէնէն անուշիկ բա՜նը: Շունչէն տառապող, որովհետեւ ծեր, անիկա կը հեւար տաղաւարը գետինէն զատող հինգ ոտք սանդուխէն, ու կը ջանար ափովը պաշտպանել լարուած բերանը:
Դրաւ ծրարիկը կուշտին ու նստաւ:
Սեւ, անփայլ կտաւէֆէրաճէն<ref>Ծնթ. – ֆէրաճէ – թուրք կիներու պարեգօտ:</ref>միակտուր բան մը կ՚ընէր անոր մարմինը բայց հիւսքին կոշտութեամբն ալ կը պատմէր աղքատութիւնը տունին, ուրկէ եկեր էր անիկա: Գլխուն` ճերմակ լաչակ, աչքերը միայն ազատ ձգող: Քրտնա՛ծ ալ, հակառակ զով օդին, քանի որ ափովը հով կու տար աչքերուն:
Վերցուց լաչակը:
Վաւերական պառաւ:
Բայց անոր դէմքը կ՚արտայայտէր կսկիծ ու ան ալ անյատակ տեսակէն: Սողոմը ապրեցաւ: Ուրեմն ցաւը սեփականութիւնը չէր մինակ իր գեղին պառաւներուն: Թուրքերն ալ կը տառապէի՜ն: Սուրի պէս հարուած մըն էր այս խելամտումը անոր ուղեղին: Իր տեսած թուրքերը մարդեր էին ուրիշ աշխարհի: Ասիկա՞: Ու նայեցաւ աւելի ուշադիր: Պառաւին դէմքին, ցաւի շղարշին հետ միւս ալ ցոլքը, բարութեան, քաղցրութեան ցոլքը, ան ալ ճանաչելի, ինչպէս էր երեսը իրենց գեղի աւագ շուրջառին. զոր միայն կու տար պատարագուոր եպիսկոպոսին, աչքովը հիանալով բեհեզի բացխփիկ ցոլքերուն ծալք-ծալք փոխուող ծիրանի՜ն: Հա՞յ:
Անոր քով, ոտքի, բարակ միւս ձեւ՛ը, խռովիչ` սեւ իր պատեանին մէջ, որմէ ձիւնի պէս մաքուր ձեռք մը կը հանգչէր պառաւին ուսին: Բանտարկեալները, վարժուած, եղան զգաստ: Իրենց ընկերոջը քոյրն էր անիկա: Բայց Սողոմը, նոր, անծանօթ այցելուին հանգամանքներուն, աչքով կ՚ուտէր այդ սուտ, փղոսկրեայ թաթիկը: Առաջին անգամն էր, որ այդքան մօտիկը կ՚ըլլար անիկա թրքուհիին:
Երիտասարդ կնոջ երեսը փակ էր բոլորովին, սեւ ու նրբահիւս վառով մը, որուն տակէն, իբր հաստ շուքէ մը, զգալի էր<ref>է, սրբագրուած՝ էր</ref>հրապոյրը անոր դէմքին: Ինչպէս ուրիշ, այս անգամին ալ, հակառակ բանտարկեալներու պնդումին` անիկա չնստաւ:
Մօտ երեսուն տարեկան երիտասարդ մը, շղթային կողմը քիչ մը հակած ուսով,<ref>յաւելում ստորակէտի</ref>բռնած էր ձեռքը այդ պառաւին: Դուրսէն դիտող մը դժուար կը զատէր մօր ու տղու դէմքերէն ո՞րն էր աւելի երիտասարդը, այնքան` գիծ ու արտայայտութիւն կը կրկնէին զիրար:
Լուրջ, խորապէս յուզուած, հազիւ կրնալով զսպել լացը, որ կար, բայց չէր թափեր, հարցուց անիկա:
– Ինչու՞ չբերիր նորէն:
Հարցումը նկատի ունէր իր երկու պզտիկները, որոնք ամիսը հեղ մը մեծ մայրիկին հետ այցի կու գային բանտի հայրիկին:
Արցունքի ու ջարդող տրտմութեան այդ տեսարա՜նը: Ինչպէ՜ս կը պլլուէր անիկա զաւկըներուն, երկու երեսներուն փակցուած անոնց այտերը, երկու թեւերովը հիւսած անոնց կռնակները ու աչքերը գոց հոտուըտալով անոնց վրայէն ինչ որ ազատութիւնն է դուրսի աշխարհին, լեռն ու դաշտը, խոտն ու ծաղիկը, ու մարդը մարդ ընող այն մեծ ու պզտիկ բիւրաւոր զգայութիւնները, որոնց մէջ կը լողայ մեր խեղճ մարմինը, առանց գիտնալու: Ու տակաւին անոնց թարմութեան մէջ կը փնտռէր ձայները իր արիւնին, իր երակներուն վատախտարակ իմաստութիւնը: Յետոյ` պոռթկում: Յետոյ` մանուկներուն ժպիտը: Ու ահաւորը, այսինքն` բաժանումը:
– Ինչո՞ւ չբերիր:
Պառաւը լռեց: Երիտասարդ կինը, առանց լաչակը ընելու վեր` շշնջաց.
– Մի լար նորէն:
Լացեր էր այդ մարդասպանը, տղոցը մտապատկերէն:
Սողոմը մոռցած շղթաները, տարուեր էր սեւազգեստ ու նրբահասակ ձեւին, աչքը ընելով դէմքէն թաթիկին: Մէկէն անոր միտքին շինուեցաւ գեղին տեսարանը, գնչու աղջկան հանդիպման կէտէն: Ու տեսաւ, որ պատկերը տեսակ մը անդրադարձ ալ էր: Եղաւ աչքին կէս-կարմիր<ref>կէս կարմիրը, սրբագրուած՝ կէս-կարմիր</ref>հինայուոր ձեռքը գուշակուհիին ու կեցաւ քովիկը պառաւի ուսին հանգչող ձեւին: Յետոյ, այս զուգորդութեամբ` Նալպանտենց հարսինը: Այս մերձեցումը կոտրեց պատրանքը: Անիկա զգաց, որ բանտն էր ինկած հիմա, տուն կրակելու, երկու հոգի վառելու մեղքերով: Յոգնութիւն ու քրտինք: Ոճիրէն կը նեղուինք, երբ ջերմութիւն չէ անիկա: Յոգնութիւն ու բեկում, վասնզի պարուրուեցաւ աւելի տխուր բանով մը, – անիկա առաջին անգամ զգաց իր ահաւոր արարքը: Ու զգաց մա՛նաւանդ անոր կատարեալ յիմարութիւնը: Կնիկի՜ մը համար` որ սա դէմի ձեռքին պէս բան մըն ալ չունէր: Լախտի պէս հզօր այս ապաշաւը անոր սպառած հոգին անգամ մըն ալ տրորեց: Կախաղա՞ն: Չէր տեսներ: Բայց կը զգար, թէ չունէր վախնալիք:
Մօրը հետ խօսող երիտասարդը հարցուց պզտիկէն: Սորվե՞ր էրէլիֆպան<ref>Ծնթ. – Էլիֆպա – այբուբեն:</ref>:
– Կը կարդայ, – երիտասարդ կինն էր:
Անոր ձայնէն, ինչպէս մեքենայի մը հովէն, կը դողար Սողոմը:
– Աստուած չընէ, որ բերես:
Ըսողն էր կամար կռնակ ու խժան բանտարկեալը, որուն շղթան, բարակ երկաթէ, կը փայլէր փառ-փառ, վասնզի տէրը մենագարութիւնն ունէր զայն շփելու ամէն օր, չուխայի կտորիկով մը, իւրաքանչիւր օղակը, մատներուն հասման շրջանակովը: Քմահաճո՞յք: Ո՜վ գիտէ: Հասան աղան շղթայած ու ծառին գամած էր կինը, անտառին մէջ, հեքիաթի պատմում մը իրագործելով: Յետոյ դիզած փայտ մարմինին շուրջը ու կրակած: Մե՞ղք: Չունէր, բացի տգեղութենէն, զոր ստեղծեր էր անիրաւ վէրք մը աղուոր երեսին, վերածելով զայն ցուցանք բանի մը: Հոճա մը այդ վէրքը անուանած էր տունին վտանգը, զոր կրակը միայն կարող էր մաքրել: Այրած էր վէրքը, բայց այլանդակած, առանց բուժելու: Փոխանակ զայն արձակելու` անիկա իր տունին վտանգը անհետելու հոգով, մաքրած էր կինը, ու կը քաւէր իր ոճիրը: Տղու չափ բարի ու սիրտէն հարուստ, գրեթէ կու լար, երբ բացուէր խօսք պզտիկներէն: Հոճան իրեն զլացած էր ընդմիշտ զաւկի մը յոյսը:
– Իրաւունք ունիս, տղա՛ս:
Լռեց մայրը ու անոր հոգիին խոնաւութիւնը շոգեւոր բան մը կու տար անոր ձայնին:
Անհուն թախծութիւն մը մէկէն իջաւ բոլորին սրտին: Աչքերնուն առջեւն էր դժնդակ, անդիմակալ պատկերը –երկու պզտիկ, վեց եւ ութ տարեկան, փաթթուած իրենց հօրը սրունքներուն, հեկեկանքով ու պաղատագին, չձգելով, որ մեկնի հայրիկը: Ան ի՜նչ արցունքով անոնք կ՚աղաչէին ոստիկանին, որ սպասէ քիչ մը, Ալի Պապային, որ համոզէ հայրիկնին: Երկու ժամ տեւող այդ խօսակցութեանց ընթացքին, գառագեղ այդ տաղաւարը կը վերածուէր անոնց համար իրենց տան պարտէզին, ան ալ այսպէս վանդակուած, ինչպէս են պատուհաններն անգամ թուրքերուն: Կը պատմէին հայրիկին իրենց շինած բաներէն, – կօշիկ, քարէ, ոչ թէ անցեալ տարուան նման փայտէ, ջաղացքի քար, աղուէս մը եւկեավուրի քահանայ մը, բոլորն ալ կակուղիկ կրաքարէն, որուն հանքը մօտն էր իրենց տունին: Ու կը պատմէին<ref>կը պատմէր, սրբագրուած՝ կը պատմէին</ref>տակաւին հասած պտուղներէն, որոնցմէ շագանակները` շարոց, ու խնձորները` պսակ կը սպասէին իրեն: Մայր չունեցող տղոց սա աղապատանքը –անոնց մայրը մեռեր էր երկրորդ մանչուն ծննդաբերութեան ատեն–, զոր մօրուի մը վայրագ պատկերը ըրեր էր սրտառուչ որբութիւն<ref>սրբութիւն, սրբագրուած՝ որբութիւն</ref>, տարիքին հետ կը զտուէր: Մօրուին մահը շունչ էր տուած անոնց յուսահատութեան: Կը զարնէին իրենց ոտքերը գետին: Ու կ՚ուզէին անպատճառ, որ դառնար տուն իրենց հետ, հիմա՛, որ սեւ մայրը (մօրուն) փախած էր տունէն: Քաղցր մանուկներու այս յուսահատ ու միամիտ պնդումը փղձկում<ref>փղձկումը, սրբագրուած՝ փղձկում</ref>կու տար սա ապառաժ սրտերուն, որոնց ամէն մէկը առնուազն երկու հեղ տուն էր աւրած:
Եղաւ թոյլ լռութիւն:
Տխուր այդ անցեալը, ինչպէս սեւ մետաքսի շղարշ մը` իջաւ խորը անոնց մտքի ծովին ու լուծուեցաւ հոն: Վիշտը անդամալոյծ կ՚ընէ երբեմն մեր կամեցողութիւնը:
Դուրս գալու համար այս մղձուկէն` բանտարկեալ մը սիկար մը հրամցուց պառաւին, որ օրհնեց ու վառեց:
Կը ճանչնար բոլորն ալ: Երեք տարի է, կու գար անվրէպ, ամէն ամսու մէկ անգամ: Գիտէր ողբերգութիւնը ամէնուն: Պայրամէ պայրամ` անիկա կը կտրէր բերնէն, քարէն կ՚ընէր ճար, հասցնելու համար սա խոռոչին` տօնական անուշեղէնը:
Շատ տուողը` դրամէն,
Քիչ տուողը` հոգիէն
կ՚ըսէր անիկա ու կը բանար բերանը իրփախլաւային: Ժողովուրդը մինակ վայրագութիւն, վայրահաչութիւն, զրպարտութիւն, անգթութիւն չէ թուրքին, ինչպէս հայուն մէջ, այլ` սա փոքր, տկար վսեմութիւններն ալ:
– Նո՞ր է:
Տեսեր էր Սողոմը ու նշանացի հարցուցած էր զաւկին: Երբեմն չենք պատասխաներ, յստակ չգիտնալով ինչուն: Բայց յետոյ կ՚անդրադառնանք, որ ուզած էինք խնայել մեզի չափ ուրիշները:
– Ի՜նչ ալ կէնճ է.
Բոլորը դարձան իրարու: Ո՞վ: Բանտարկեալները ամէնէն ուշ կը հետաքրքրուին տարիքով, որ ժամանակի ստորաբաժանում մըն է ի վերջոյ: (Անոնք մարդեր են, որ ամբողջը ուրացան այդ ժամանակէն): Յետոյ գտան, որ իրաւ էր: Տեսած էին Սողոմին թարմութիւնը, բայց չկապած զայն տեւողութեան յղացքի մը: Մայրերը միայն ամէն հասակ պիտի տարուին կապելու ժամանակի գիծի մը, վասնզի իրենք են, որ զաւակ մեծցնելու ճամբուն, ամէնէն աւելի զգացած են, թէ որքա՛ն դանդաղ, մազ-մազ կ՚աճին սա հսկայ ձեւերը, պատրաստ թիրախ` ճակատագրին հարուածին: Սեւազգեստ ու նրբահասակ կինը ձեռքը քաշեր էր պառաւին ուսէն:
– Անունդ ի՞նչ է, զաւա՛կս:
– Սողոմ:
– Սիւլէյման, – աւելցուց անոր հայ ընկերը:
– Ձե՞ր կողմերէն:
– Անոր պէս բան մը:
Պառաւը չգնաց առաջ: Հետաքրքրութիւնը ենթակայ է կարգ մը օրէնքներու: Ներելի չէ ոճրագործէն լոյս ուզել իր ոճիրէն: Պառաւը քիչ մը կոկուեցաւ: Դուրսը, մոլեռանդ քաղաքին մէջ, Հայկական ողբերգութիւնը ընդարձակ իրողութիւն էր կիներու մարզէն: Իրենց այրերուն հայհոյութեանց ընդմէջէն անոնք կը տեսնէին բարի թրքուհիները տիկ եղած այդ անիծեալ ազգին ֆետայիներէն: Այս տաղաւարին մէջ, դուրսէն ներարկում անհրաժեշտ էր սակայն: Ոճիրին սպասաւորները դժուար կը մտնեն ուրիշներու թելադրութեան տակ, բայց կը մտնեն: Ազգամիջեան ատելութիւնը, պետական մշակոյթ, զանոնք կը հրահր բացառիկ շրջաններու: Կը մեղքնայի՞ն: Տեսան, որ տժգոյն էր իրենց բոլորէն աւելի: Ու քաղցր` ոճիրին անծանօթ իր հայեացքովը: Անոնք ամէն նորեկի վրայ, փորձն ունէին այն վայրագ հեղումին, որով աչքերը, առանց պահանջի, ինքնաբերաբար կը թափեն իրենց մեղքը` շրջապատին: Ա՛յնքան` որ այդ նայուածքը խոստովանութիւն մըն էր ինքնին: Սողոմին վրայ ոչի՞նչ` որ մատնէր:
Չէր կարելի, այդպէս տարազել անոր միամիտ գեղեցկութիւնը: Բան մը զայն կը զատէր ընկերներէն:
– Քեզմէ՞ ինչ լուր:
– Ոչինչ:
Պատասխանողն էր հինգ տարիէ ի վեր երսունէն բաժնուիլ չուզող կարճահասակ մարդ մը, որ կերած էր վճիռը հարիւր-մէկ<ref>յաւելում միացման գծիկի</ref>տարի, բայց դիմած` թագաւորին: Սովորութիւն էր ատիկա, արդարութեան վրայէն ցատկելով, ճակատ քսելու փատիշահին «երկնաստիճան գահոյքին աստեղատիպ, աստեղակուռ ոտքերը»:
Դիմած էր ու ատիկա բաւ էր իրեն, ինքզինքը զատելու խումբին կնիքէն: Տեսակ մը շնո՛րհ, այս ինքնապատրումը, տրուած բանտին վարչութենէն: Տարին հատ մը-երկուք, նահանգներու բանտէն, բախտը կ՚ողջունէին կայսերական ներման արժանանալու:
– Աստուած ողորմած է, զաւա՛կս:
Ու չէր հարցներ, թէ ինք ինչու՛ չէր կատարած այս դիմումը իր ատենին:
– Ինշալլա՜հ, մայրիկ, ինշալլա՜հ:
Ախորժով ու յայտնի յոյսով այս բացագանչականը, ամէն անգամուն ալ բանտարկեալներուն սիրտը կը սեղմէր իբր կատարուելիք իրողութիւն: Նախանձէն դուրս զգացում մըն էր ասիկա անոնց մէջ: Կու գայ պահը, երբ ոճիրը մեզմէ վեր կը բազմի:
Այս աստուածային միջամտութեան հաւատաւորը կը մոռնար սակայն, թէ սպաննած էր քոյրը, ասոր երկու տղաքը, սիրահարը, չորս հոգի վայրկեանի մէջ, նոյն կացինով. վիրաւորած ու հալածած ոճիրէն յետոյ, գեղին մուխթարը, հոճան, պահապանները: Բայց չէր մոռնար երբեք, թէ ինք, առանց ոստիկաններէն բռնուելու, նոյնիսկ չփնտռուած, յանձնուեր էր գիւղաքաղաքի ոստիկանութեան: Ասիկա անշուշտ վեհանձնութիւն մըն էր, օրէնքին հանդէպ հսկայ յարգանք մը, ու կ՚արժէր գուցէ ա՛յնքան` ո՛րքան չորս աղտոտներու արիւնը: Իրաւ է, թէ կը մեղքնար պզտիկներուն: Բայց քրոջը մարմինէն իրենց գեղը մաքրելը պաշտօն մը կ՚արժէր, ոչ թէ հարիւր-մէկ տարի: Ու անոր սիրահա՜րը, որուն հետ մէկտեղ էին մեծցեր վեցին-եօթին դուռներէն: Եւ որ անխեղճ էր եղեր…: Հայը պատմած էր արդէն դեռ հոս չեկած, արագ բառերով այս պատմութիւնը, պարզագոյն տարազով:
Ալի Պապային ձայնը թնդացուց հեռուները: Կը սաստէր պզտիկ մը, որ ծաղիկ էր փրցուցեր: Խնդուք:
Պառաւին մատները բացին ծրարիկը: Կը դողային, տարիքէն` որքան յուզումէն: Ուրիշ մը աւելցնէր թերեւս, աղքատութենէն` եթէ ծանօթ ըլլար պայմաններուն, որոնց մէջ կ՚ապրէր սա վաթսունէն վեր կնիկը, իր թոռնիկներով, տեսակ մը պատուաւոր աշխատանք մատուցանելով իր թաղին բոլոր հիւանդներուն, երբ կը ծախէր իր քունը ու կը հսկէր: Ան իր առջի հարսը գիրկին մէջէն յանձներ էր մահուան ու ատկէ ժառանգեր քաջութիւն հոգէառին դէմ:
Բաշխեց բոլորին ալ շաքար, –<ref>յաւելում գծիկի</ref>չէր անդրադառնար, թէ գոյնն էր արիւնի: Գնած ըլլալու էր մուտքի ճակատին անկիւնը բռնող ուրիշ փերեզակէ մը, ան ալ,սիմիթվաճառողին նման` մէկ թեւով, տարիներէ ի վեր «պսակուած այդ անկիւնին»: Միւս թեւը տուած պատերազմին եւ այդ առաւելութեամբ իրաւունք վաստկած անհանգիստ չըլլալու Ալի Պապայէն, ինչպէս թաղապետութեան չաւուշներէն: Ու մուկ, օձ, կատու, թռչուններու տեսակներ, քով քովի, ամէնն ալ արիւնէ, ձողիկներու կատարին, աղուոր, գրգռիչ, խելքը առնելու չափ մանուկներուն, որոնք, բերանաբաց, կը յամենային տրտում մարդուն մօտ, քաշելով մեծերուն փէշէն ու անխօս, ոտքերնին առաջ, գլուխնին ետ, դէպի կախարդուած սեղանը անուշավաճառ զինուորին: Պառաւը վարժուած էր այս զոհողութեան, թոռներուն ստիպումով, որոնք «հայրիկը» տեսնելէ աւելիգաֆէս(վանդակ) շաքարավաճառը գտնելու ուրախութեամբ տուն-տեղ չէին սեղմեր այցի առաւօտէն իսկ: Վարժուած էին բանտարկեալներն ալ այդ անուշներուն, անասնիկներուն բարակ սրունքները թեթեւ հաճոյքով մը կոտրելով իրենց աղօրիքին տակ ու օրհնելով մարդոց սիրտը, որմէ երբեմն շաքար կը վազէ: Առին: Յիշեցին պզտիկները: Կերան` օրհնելով: Անոնց հայրը մինակ ձեռք չերկարեց փայտ ձողիկներուն, ինչպէս միշտ:
Արեւը ինկած էր ներս, սալերուն: Համաչա՛փ, ձողտուած` նման դեղնաւուն կերպասի, զոր փռած ըլլան: Վանդակներուն ձողիկները մութ ու հաստ գիծերը կը քաշէին այդ կերպասին ու թեթեւ շամանդաղ մը գետինէն կը թրթռար ու կը լողար, աչքերը առնելով շատերուն: Լոյսի պակասը տկարացուցած էր անոնց բիբերը:
Ու ցուրտ սալաքարերուն վրայ այդ ոսկեդրուագ բանը կը փռէր հեռաւոր համեր, ամէնէն աւելի` արձակ բակի մը այնքան կարօտուած հեռանկարը, այդ մտերիմ ու հաշուի չինկող պատկերը տուներու բակին, որուն մէջ եղեր էին սա շղթայուածները, ատենին, շատ առաջ, մեկնելու համար, առտուան աշխատանքին, եզներուն բառաչովը օրօրուն ու իրենց քրոջը կամ կնոջը քաղցր ժպիտովը` թեթեւցող: Ի՜նչ տխուր բան է կեանքը, երբ կը ձեւուի վանդակի մը մղոցէն: Ու արեւը կը փոխէր հոգին ատ խոնաւ քարերուն, փոխելով քիչ-քիչ անհուն թախիծը, որ այդ շղթայուածներն էին, բոլորը մէկ, սուտ ըսուելու չափ անըմբռնելի, թխմուած սա գառագեղին: Մէկիկ-մէկիկ, բայց կամաց, իրարմէ անտեղեակ, մտան անոր լոյսին մէջ, վասնզի կը մսէին, արձակ հովէն ալ զրկուած մորթի գերզգայութեամբ մը, սարսռալով օդի փոքր ծփանքէն անգամ:
Խօսարանն ի վար, պարտէզ, խնամուած ու նոյնահասակ ծառերով: Թուրքերը աղօթավայրերը, կառավարական շէնքերը, բանտերու առաջադիր մասերը կը հագուեցնեն կանանչով: Միշտ զօրաւոր ու ինքնատիպ կառավարիչ մըն է հեղինակը այս պարտէզներուն, որոնք անգամ մը ձեւ առնելէ յետոյ, ամսականի դուռ են աս ու ան խօթացեալին: Ծաղկանոց: Ածուներ: Բոլորն ալ մրցելով քաղաքին է՛ն ջոջ փաշայինգոնագներուն հրաշքին:
Երկու ծայրերուն (խօսարանին թեւովը) վանդակէն բացօք, երկու հովանոցակ, իրենք ալ վանդակ, բայց հիւսուած, ճերմակ երկաթ-ձողէն զատ բաղեղով, որմէ չորցած ցօղուններ, գալար-գալար, կը մնային առկախ, լխկած ու պատրաստ գետին խուժելու:
Այդ հովանոցներուն ներքեւ, քիչ մը աջօք, զոյգ աւազան, շատրուանով եւ ոսկի ձուկերով:
Պարտէզը կը յանգէր մեծակերտ շէնքի մը, որ պալատի մը մեծակառոյց դէզը ունէր, բայց ոչ` անոր արձակ, ողորկ ու շլացնող շնորհը: Յայտնի էր, թէ անիկա կը շարունակուէր խօսարանին հորիզոնէն անդին, կորսուելով ուրիշ կառոյցներու հանգոյցին կամ թեւերուն մէջ: Հսկայական պատուհաններ, կիսաղեղ ու մռայլ, բոլորն ալ վանդակուած, իրենց ամբողջ հասակով: Անոր երրորդ յարկը տեսակ մը պատշգամ էր, շէնքին ամբողջ երկայնքովը եւ որուն եզերացանցը ճերմակ ներկուած միջոցը կարծես կը տաճկցնէր, Աստուծոյ բաժին օդն ալ վանդակելով:
Նկուղին` ափի մը կորութեամբ հորիզոնէն ետքը, որ ամբողջ եօթը օր եօթը գիշեր գդակի մը պէս կը կոխուէր անոնց գլխուն, բանտարկեալները խատուտիկ այս արձակութեանց դէմ կը քաղցրանային սա հանգիստի ժամուն: Հակառակ շաբաթին, որ զանոնք կը զատէր այդ վայրէն, դիտելու իրենց զգայարանքները շատ արագ ու անվրէպ ճշդութեամբ արձանագրած էին պատկերները, որոնց հետեւելու էին: Այսպէս, անոնք գիտէին, թէ ժամը երեքին արաբ սպասուհիներ ձիւնէն ճերմակ լաչակներու հեգնութեան մէջէն, պիտի բուսնէին այդ ցանցակերպին ետեւ, ու պատշգամին ձողերուն ամրացնէին գոյն-գոյն սաւաններ, ճերմակին տիրական առատութեամբը, բոլորն ալ լուացուած, նոր ելլող` լեղակէն, որոնք գրկած ըլլալու էին նրբին հանըմներուն մարմինները եւ այդ մեղքին համար կը դրուէին արեւի: Այդ գերուհիներուն դէմքերը, կատարեալ բարեկենդանեան դիմակներու նման, պիտի բուսնէին ցանցակերպ բազրիքին վերեւ ու մնային, խուզարկու, պաղած, ով գիտէ որո՛ւ ցանկալով: Յետոյ, բանտերուն ընդհանուր վերատեսուչը, որ գո՜րծը աւարտած, իր տունը կը փութար: Այդ յարկը անոր տրամադրուած պալատ մըն էր աշնանամուտին: Գլխուն աստղանկար գդակ, գիշերանոցին առաձիգ ծալքերուն մէջ իսկ փորը զսպելու անկարող` անիկա իր հանգիստը կ՚առնէր, օրուան յոգնութենէն: Գո՞րծը: Բայց դուք չէք գիտեր որքան ծանր է աշխատանքը մարդոց, որոնք այդպէս եղոտ պաշտօններու տեսուչը կ՚ըլլան, անհաս կամքովը վերի Աստուծուն եւ փատիշահին կնիկներէն մէկուն, երբ սուրճ խմելու համար կ՚անցնին պաշտօնատուն, օրուան թուղթերը կը ստորագրեն առանց կարդալու, տասը վայրկեանէն, կը խմեն իրենց թէյը յետոյ, թերթով ու անոր լուրերովը ու կը քրտնին այդ դժնդակ վաստակին համար: Ու կը տառապէր խեղճ վերատեսուչ փաշան, վասնզի եթէ իր ուժերը չէին վատնուեր պետութեան փառքին, բայց իր ժամերը, րոպէները, քուն թէ արթուն` նուիրուած էին իր փորը կրելու, – գերագոյն զբաղում, քանի որ տասը քայլ այդպէս բեռ մը տեղափոխելը հաւասար կու գար բանակ մը տասը ժամ ղեկավարելու: Չորս խաւ անոր վիզը կը խեղդէր զինքը, եթէ չմիջամտէր իր անսպառ հազը, հաստ ու դղրդուն, որ մսասիւնին մէջէն ժամը անգամ մը ճամբայ կը բանար անոր շունչին: Մեծաքանակ անոր խուխը երեք յարկէ վար ինկած ատենը կոտրող հաւկիթի մը նման կը տափակնար սալերուն, կամ ծաղիկներուն բաժակները խորտակելով կ՚առնէր-կ՚իջնէր: Տգեղ ու լիրբ այս պատկե՜րը: Դուք միամիտ էք: Անիկա հաճոյքով սպասուած պահն էր բանտարկեալներէն: Վասնզի այդ փորին զզուելի տեսիլը կը ջնջուէր ինքնաբերաբար, մուտք տալու համար գեղանի ու շնորհալի իր կէսին, թեթեւ շղարշով մը մազերը հազիւ ամփոփուած, երեսներէն բոլորովին մերկ: Հուրիները մինակ հեքիաթներուն մէջ չէ, որ կ՚ապրին: Անոնք այսպէս ցանցերուն ետեւէն երեւիլ ալ գիտեն:
Վերատեսուչին կինըսարայլըէր, այսինքն` իր կուսութիւնը տուած փատիշահին ու այդ զոհին գնով ձեռք ձգած սա էրիկը, ատենին գեղադէմ սպայ, կերուխումի հետամուտ, շատ կանուխէն միս դրած, հասնելու համար տակառատիպ իր արդի կաղապարին:
Այդքան բարձրէն անոր դիմագիծին անթերի շնորհը, սիրտ առնելու չափ քաղցր, կը ցաթէր գետին ու բանտին շրջապատը կ՚ողողէր բարիքով: Թագաւորին հետ պառկելուն հեքիա՞թը, թէ իսկապէս անոր կովկասեան գեղեցկութիւնը գահաւորակ էին անոր անունին կապուած սա դաշն գոհունակութեան: Հաճոյք ու վայելք էր<ref>է, սրբագրուած՝ էր</ref>այդ պատկերը ունենալ աչքի տակ, ինչպէս իր ուրախ ժամերուն, այցելուներու պակսած ատեն, կը փսփսար Ալի Պապան, անոր ուշադրութիւնը գրաւած` իր հաճելի ձեւերով եւ տղոցը համար անոր աղջիկներուն հինն ու նորը տուն կրելով: Հանըմ էֆէնտին, միշտ Ալի Պապային երդումով, իր տեսած կիներուն –չէր խորհէր երջանիկ արարածը, որ երիտասարդութեան պոռնիկներէն զատ մինակ իր կնոջ դէմքը կը ճանչնար սա քաղաքին կիներէն–տեսթէ պաշին<ref>Ծնթ. – տեսթէ պաշի – տրցակին գլխաւորը:</ref>էր (իր արհեստը դգալ շինելն էր) ու թող աչքերը հարամ ըլլային իրեն, եթէ սուտ կը խօսէր:
Աննման, սուլթանուհիի<ref>սուլթանուհի, սրբագրուած՝ սուլթանուհիի ?</ref>կամ կովկասեան ցեղերուն խռովիչ դիմապարոյրովը խռովայոյզ այդ կինը կը խօսէր բանտարկեալներուն<ref>բանարկեալներուն, սրբագրուած՝ բանտարկեալներուն</ref>հեքիաթէն աւելի գեղեցիկ իր աղջիկներովը, որոնցմէ մէկը տարին քանի մը անգամ հազիւ կ՚երեւար, մեծ աթոռներու մէջ տեղաւորուած, առանց քալելու, այլ` սպասուհիներու ձեռքերուն մէջ ամբարձիգ<ref>ամբարձիգ ? ամբարձձիգ ?</ref>: Հիւանդ էր անիկա ու բժիշկները Պոլսէն հոս էին ղրկած վերատեսուչ փաշան, աղջիկը աթոռներուն գամող ցաւին կապերը ջերմուկներով լուծելու յոյսով: Սրտառուչ բան էր անշուշտ այդ տեսիլն ալ, երրորդ յարկէն պարման աղջկան կալանաւոր մարմինէն: Բայց աւելի տպաւորի՛չը, մի՜ւսը, մատղա՜շը, մօրը պէս փոքր լաչակով չգոցող անգամ անոր հարուստ մազերը, ոսկեթել թնճուկ, ձգուած անոր դէմքին երեսները, այնպէս գողտր ու ոստոստուն, որ կը վախնայիր, թէ կրնային ձգել ու փախչիլ անոր խուրձերը:
Բանտարկեալները ծանօթ էին այդ մանրամասնութիւններուն, որոնք օր օրի կ՚աճէին, քանի որ անզբաղ միտքը իր թաթին ինկող ծուէն մը իրականութիւնը այնքան գուրգուրանքով կ՚ընդարձակէ: Մեծ հաստատութիւններ, որոնք արգելքներով զատուած են հասարակաց կեանքին լայն հոսանքներէն, այս կարգի յօրինումներու մէջ կը մնան անմրցելի: Վանքի մը ժամկոչը մօտաւոր գեղին պատմութիւնը գիտէ ահաւոր կատարելութեամբ:
Անոնք ծանօթ էին շշուկուած ալ բաներու, որոնք չարերու բերանը կիսաղեղ կը նետէ գետին, ձգելով հետաքրքրութեան ու բամբասանքի հովերուն առջեւ, որպէսզի աճին ու զարգանան: Այդ կէս բաները կապ ունէին հանըմ էֆէնտիին գեղեցկութեան, տարիքին, անոր էրկանը` վերատեսուչ փաշային գէրութեան, փորին, զզուելի հազին եւ դիւանի տնօրէն երիտասարդ սպային, որ յաճախ կ՚երեւար պատշգամին: Անշուշտ անոնց չէր տրուած գէթ մէկ հատիկ փաստ, սպան ու տիկինը քով քովի տեսնող: Բայց ի՜նչ կ՚արժէ աչքը այն բաներուն մէջ, որոնք մութին ծոցը կ՚ապրին: Ալի Պապան չէր հերքեր, առանց հաստատելու: Բայց իբր պալատին ընտանի աչք մը, յաճախ կը տեսնէր հարիւրապետ սպան փաշային բաժինին մէջ: Ատկէ անդի՞ն: Ժողովուրդը կը քալէ իր ճամբովը ու հաշիւ ալ չի տար, երբ կը զրպարտէ:
Եթէ տիկինին մասին շշուկները «դեդեւուն» էին, այսպէս ըսելու համար կը տարբերէին սակայն, երբ հարցը դառնար աղջկանը խենթութիւններուն: Ատոր համար կարիք չկար դժուար փաստերու: «Անամօթ» աղջիկը շաբաթը քանի՜ հեղկեավուրկնիկի մը պէս հագուած, Ամերիկայէն նոր հասնող զբօսաշրջիկի մը անփութութեամբը կ՚անցնէր բանտին վանդակներէն, պարզ, կարեկցուն, օտար` այն խուլ ու խոր խռովքէն, զոր իր պտոյտը կ՚արթնցնէր նկուղէ նկուղ ուտաիրէէտաիրէ:
– Պոռնի՛կ, – շշնջաց կամացուկ, ամէնէն տարեցը բանտարկեալներուն, երբ ցանցակերպին վերեւ ծագեցաւ դէմքը մատղաշ աղջիկին:
Բանտարկեալները, զգոյշ, ճմռեցին իրենց բերանը, նախատինքը կոտրտելու համար իրենց ակռաներուն մէջ: Անոնց մօտ էր սեւազգեստ կինը, որ մոռցած պահը, տեղը, ուշադիր` պատշգամի պատկերները կը զննէր, իր չերեւցող աչքերուն սլաքը զգալի ընելու չափ լաչակին տակէն:
– Դժոխքը թափի գլխուն:
Պառաւն էր, բարձրաձայն, կարծես ըլլալով արձագանգը ամէնուն մտածումին:
– Չաթըր-չաթըր …, – աւելցուց տարեցը ու չաւարտեց: Անիկա ձախ ուսին ողջոյն էր տուած, հոն հանգչող սատանա՞ն<ref>սատանան, սրբագրուած՝ սատանա՞ն</ref>, թէ հրեշտակը կանչելու օգնութեան: Աւելորդ մեղք մը չէր ուզեր վաստկիլ, հիմա, Պարտագ (սափոր) Մուսթաֆան, բրուտ արհեստով, որ ցեխով խղդեր էր կինն ու զոքանչը, զանոնք պարուրեր սափոր շինելու կաւով ու գիշերը կէսին դրեր փուռը, մեծ գուբերու հետ, եփելու անոնց դիակները: Մեղքերնի՞ն: Մե՜ծ բան: Չէին ուզած գիշերը մնալ<ref>գիշերը մնալ – ?</ref>: Բարկութիւնը մարդը խենթ կ՚ընէ: Ու խենթեցած` Մուսթաֆան խղդած էր երկուքն ալ: Ոճիրէն ետքը` անիկա նամազէն չէր թերանար ու կ՚ընդդիմանար նոյնիսկ մլուկներու եւ ոջիլներու ջարդին: Մարդիկ իրաւունք չունէի՜ն Աստուծոյ արարածները այդպէս սպաննելու: Ու կը դողար խեղճ մարդը մեղքէն, նոյնիսկ բառերով շահուելիք մեղքէն:
Վերատեսուչ փաշային կինն ու աղջիկը, բանտարկեալներուն ծամոց ըլլալէ առաջ, ծամոց էին քաղքին կիներուն: Ո՛չ պարահանդէս, ո՛չ մամուլ: Այո՜: Բայց կիները զիրար գզելու համար չեն նեղուիր տեղէ: Կը պատմէին կարելի լրբութիւններ, անկարելի բաներու կողքին, նիւթ ունենալով բարքերու եւ սովորութեանց դէմ մօր ու աղջկան ընդվզումները: Փաշաներու տիկինները յիմար չէին սա մօր ու աղջկան նման: Անոնք երեքով-չորս ու երբեմն տասով-քսանով, պալատի մը կանանոցէն վանդակուած, խելք ունէին անշուշտ զիրար տանելու, ըսելու կ՚ուզեմ` հանդուրժելու, երբ, իրենց սիրային կեանքը կը պատսպարէին այնքան խնամքով, անձեռնմխելի` աշխարհին ու գիտէին իրենց սիրականները պահպանել հազար ձեւով, անոնց հագցնելով մինչեւ իսկ սպասուհիի տարազ ու առնելով իրենց ծոցը: Շնութեան մէջ հնարամտութիւնը Արեւելքի պալատներուն նկարագիրն է յաճախ: Բանակ մը ծառայ ու ներքինի կը զինակցին տիկիններուն: Ու կ՚ատէին նորելուկ այս լրբութիւնը, աղջկան վրայով, որ կ՚արհամարհէր քողը, հակառակ օրինական տարիքը շատոնց անցած ըլլալուն:
– Օրէնք, կրօնք ոտքի տակ… վալլա՜հ-պիլլա՜հ…, – ակռաները կճրտելով նետեց մէկ ուրիշը, որ հաւու պէս մորթած էր երկու հոճա իր ծխախոտի արտին մէջ, կտոր-կտոր ըրած դիակները, աղա՛ծ ալ թաղելէ առաջ, որպէսզի չհոտին: Ի՜նչ գիտնար ատիկա, թէ սոխ թաթխելիք ափ մը աղը անբաւական էր երկու հոճայի միսերուն: Մոլեռանդութեան ճամբով ոճիրին հասած այդ որսորդը ամէնէն անողոքը կը նկատուէր խմբակին:
– Մայր ու աղջիկ մէկ…
Ու ձեռքով կը ձեւէր տեսարանը, որուն համեմատ երկուքին ալ գլուխը կ՚առնէր տապարի մէկ հարուածով:Փալամուտի (ձուկը) նման մարդկային իրան աղելու մասնագէտ որսորդը կը դեղնէր մտապատկերին ճնշումով, ու կը հազար` իր բերնին այցող միսին գարշագին համը դուրս պոռթկալու համար: Սպաննած էր, կասկածով, երբ դիւրին էր կինը արձակել: Չէր ըրած այդ ստորնութիւնը, չհանդուրժելուն` խաղքութիւնը կրօնքի մարդերուն:
–Սարայլըէ…
Ոչ ոք դարձուց ուշ, ով էր ըսողը: Բաներ կան, որոնք կը լսենք ու չենք իմանար: Անոնք ուրիշէն գալէ առաջ մերն էին արդէն:
– Ի՞նչ էսարայլըն, – հարցուց Սողոմը, միամիտ, թէեւ քիչ մը վախով, աչքերը առանց զատելու վերնայարդար պատշգամէն, ուր գծուեր էր ամբողջ հասակը մատղաշ աղջկան:
Մօտի սեւ ձեւը ու դէմի անթերի պարմանուհին իրար կը կրկնէի՞ն անոր ջիղերուն վրայ: Կինը մեր մէջ անցեալ չի կրնար ըլլալ: Անոր ճակատագիրն է րոպէով ապրիլ: Պահէն, ներկայէն դուրս անիկա ուրիշ բան է, թերեւս բարեկամ, մտերիմ, մայր, քոյր, բայց երբեք կին: Սողոմենց տղան քսան չէր մտած: Ու անոր զգայարանքներուն վրայ տարփանքին աղը խառն էր արիւնով ու կրակով<ref>կրակով [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>: Բայց քրտնեցաւ անիկա, երբ իր անցեա՜լը –որքա՛ն մօտ էր ան– խուժեց հեղեղով կրկին իր վրայ: Ու անիկա դաշտէն խելայեղ տուն վազող մշակն էր, հազիւ ետ կեցած քայլը լարելէ, երբ մատները դպան շղթային:
– Վար նայէ:
Հայն էր ըսողը, հայերէն: Այս յանդգնութիւնը վտանգաւոր էր, ոստիկանին ներկայութեանը: Բանտարկեալները արգիլուած էին օտար լեզու խօսելէ: Ամէնքը նայեցան, նեղուած ո՛չ թէ հայ երիտասարդին, այլ` Սողոմին, որ բերանաբաց կը սպասէր չէր գիտեր ինչ բանի:
Թուրքին այս տհաճութիւնը, քրիստոնեայի աչքէն, կու գայ շատ խորէ, գուցէ շատ հեռաւոր փորձառութեանց բաւիղներէն:Նամեհրամը քիչ դեր ունի դժնդակ այս զգացումին ծագումին մէջ: Դարերով, քրիստոնեան կեցած է անոնց դուռին իբր աղբ մը, աղտեղութիւն մը ու իբր այդ մաս է կազմած անոնց զգայնութեան<ref>զգայութեան, սրբագրուած՝ զգայնութեան</ref>: Թուրքերը, անկեղծութեան պահերու, չեն ծածկած այդ զգայնութիւնը<ref>զգայութիւնը, սրբագրուած՝ զգայնութիւնը</ref>հրապարակ ալ դնելէ, երբ ամերիկացիները կարկամեցուցին` անոնց քիթին նետելով սեւերու հանդէպ իրենց խորշանքը, փա՜ստ` փաստերու, ու տարօրէն ճիշդ: Ո՞ր թուրքը միտքէն կ՚անցընէր մեղադրել Նիւ Եորքի խաղաղաւէտ ու դեմոքրաթեանքին<ref>կեանքին, սրբագրուած՝ եանքի ն</ref>, երբ ասիկա մողէս մը կոխկռտելու պժգանքով կը բզկտէ սեւամորթ յանցաւորը: Հոս մեղքը, որքան ալ մեծ ըլլայ, անշուշտ չի հաւասարիր հայերուն մեղքին, որ տկարութիւնն է: Մեր ալ մեղքը, այս ճշմարտութեանց ուրացումը: Ինչ շուտ ալ մոռցանք, թէ տակաւին կէս դար առաջ, անհաւատի ամէն աչք, որ նայած էր ուղղակի հաւատացեալ կնոջ մը երեսին, դատապարտուած էր, այդ իսկ փաստով, առնուազն հանուելու: Ազատում մը կարելի էր կրօնքի փոփոխութեամբ մը: Տասնիններորդ դարու վերջին կէսը թուղթի վրայ<ref>ջնջ. ստորակէտ</ref>սրբագրած ըլլալ կը յաւակնի այս մտայնութիւնը: Մինչդեռ, միւս կողմէ` աւելի քան իրաւ է, որ թուրքերը խոր ատելութեամբ կապուած ենկեավուրին ամէն բանին հետ: Կրօնական թոյնը ամէն բան չի բացատրեր: Տէր եւ գերիի յարաբերութի՞ւն մը: Ո՜վ գիտէ: Հարիւր տարի առաջ մեր մեռելները թաղելու համար հոճայի մը հայհոյալից արտօնագիրը անհրաժեշտ էր, տարօրէն խորունկ այդ թուղթը, ուր սրբասուն կրօնաւորը սատկած մեր դիակը թաղել կը հրամայէր, որպէսզի անիկա չապականէ Աստուծոյ սուրբ աշխարհը, հողի՜ն երեսը: Ասիկա վաւերական է տասնութերորդ դարուն: Ու վաւերական է նաեւ հիմա, անշուշտ երանգի տարբերութեամբ: Հիմա մեր դիակները չէ, որ կ՚արհամարհեն, այլ` ողջերը: Երբեմն-երբեմն փաշաներու տուներուն մէջ տեղի ունեցող սիրային դրուագներ, քրիստոնեայ ծառաներու եւ տան կիներու ընդմէջ, խորունկ պատմութիւններ են, անջնջելի իբր դէպք, ու ահաւոր` այրերէն ներս իրենց արթնցուցած զայրոյթին թոյնովը: Յետոյ, պէտք չէ մոռնալ կարգ մը բաներ: Ամէն թուրք, որ քաղաքը կ՚ապրի եւ կ՚ապրի թուղթ մրոտելով կամ պետութեան ծառայելով, կեանքը կը տեսնէ երկու անկիւնէ: Անոնցմէ մէկը, հիմնակա՛նը, եռանկիւնն է սեռին, որուն չափումը զարգացուցած են թուրքերը շատ աւելի գերազանց գիտութեամբ, վայելչութեամբ, քան ուրիշ ոեւէ ժողովուրդ: Ոչ մէկ ազգի մէջ, կինը – քաղքենին կ՚ակնարկեմ – այնքան շատ, ուժով, կատարեալ կին է, որքան թուրքերուն մէջ: Այս կատարելութիւնը կ՚առաջանայ մինչեւ ինքնավտանգում, երբ խելայեղ, այդ կատարելագործուած, զաղփաղփուն հանըմները բաց ծով կ՚իջնեն իրենց սեռային կողմնացոյցներէն բռնավար: Արգելափակումը անոնց մէջ սրած է սեռային ջիղերը, անհամեմատ նրբութեամբ: Միւս կողմէ` ամուսնական կենցաղի մէջ կիրարկուած օրէնքները զայն կը վերածեն անօրինակ կենդանիի մը, որուն գերագոյն մտահոգութիւնն է ամէն րոպէ ըլլալ աւելի ցանկալի, աւելի համով, աւելի գրգռիչ: Անկողինի գիտութիւն մը, մասնագիտութիւն մը, մագիստրոսութիւն մը զանոնք շեղած է կեանքին միւս հետաքրքրութիւններէն: Այս բացառիկ ընկալչութիւնն է պատճառը, որ թուրքերով բնակուած հողերը ամէնէն շատ ըլլան յագեցած սեռային մեղեդիով: Այդ է պատճառը, որ անոնց վրայ թաւալուն երգերը ըլլան այնքան հեշտայոյզ ու փոխարինեն, դարերով, իմացական հոսումները ցեղերուն: Հոգեկան այդ խտութեամբ ոլորտի մը մէջ, կիներով ճառագայթուն խռովքը այնքան խոր է, որ այրերը կը տառապին ո՛չ միայն անոնց մարմինովը, զոր ի վերջոյ խստամբեր օրէնքներով փորձեր են ըրած շղթայելու, այլեւ` անոնց հոգեկան այդ հեղումներուն հաշւոյն: Կը նախանձին, գուցէ առհաւօրէն, իրենց մօտիկ պարագաներէն: Այդ ժողովուրդը աղբօր կինը չի վստահիր աղբօր: Ու մեծ է թիւը հայրերուն, որոնք իրենց զաւակներէն չարանան<ref>չարանան ?</ref>իրենց երկրորդ, երրորդ կիները: Ա՛լ հասկնալի է անոնց դիւրայուզութիւնը հանդէպ քրիստոնեային: Կը նեղուին նոյնիսկ անոնց շնչած օդէն, որ կրնայ անոր բերանէն համ ու հով փոխադրել դէպի վանդակները իրենց տուներուն: Ու դուք չէք գիտեր, թէ ինչ հոգեբանութիւն է թուրք կինը սանկ միջակ տունէ մը ներս: Պալատներու մէջ` անիկա` ողբերգութիւն, նման համեստ բնակարաններու մշտական պատարագն է անիկա, սիրոյ աստուածներուն նուիրուած որոջ<ref>Ծնթ. – որոջ՝ էգ գառնուկ</ref>, որուն բուծումն ու վայելումը դէմքի գիտութիւն ըլլալուն չափ, արիւնի վարդապետութիւն ալ է: Հաւաքական այս զգայնութիւնն<ref>զգայութիւնն, սրբագրուած՝ զգայնութիւնն</ref>է, որ այրերը կը փաղանգէ իրարու ջարդերու<ref>ջարդելու, սրբագրուած՝ ջարդերու</ref>ատեն եւ կը շղթայազերծէ անասելի անասնութիւններ: Քաղաքակիրթ աշխարհը դժուար պիտի հասկնայ անըմբռնելի արհաւիրքը հոգիին, որ մեծ խաղաղութեամբ, անտիրական խումբերու մէջէն կը զատէ հասուկ աղջիկները ու կը կրէ դէպի իր տունը, բաշխելով զանոնք պտուղներու նման, բաժին հանելով տղոցը, աղբրտանցը, գործով հեռու ազգականներուն: Ասիկա, ինչպէս ըսի, բարերարման մեծ խաղաղութեամբ մը: Այրերու մէջ այսքան սուր, առատ այս ախորժակը կ՚անդրադառնայ էգերուն, շրջուած ձեւով: Անոնց կիները պատահական յարմարութիւնները կ՚արժեւորեն նոյնքան սուր ու առատ ախորժակով, նրբութեամբ մը, խորութեամբ մը` հեշտանքի գիտութենէն, որոնք անոնց մարմինին խորշերէն ու փապերէն կը ստեղծեն «անտիպ սարսուռներ»: Քրիստոնեան գլխուն կամ հաւատքին գնովը փորձը կ՚առնէր այդ սարսուռներուն: Ու այս ամէնը` սանկ գեղէ գեղ, միջակ կալուածով, խելօք տուներէ: Պալատական շրջանակը, կիներուն հակընդդէմ ճակատումը, հարստութիւնը, տանուտէր-իշխան-փաշա-պէյ-աղային անձնական խառնուածքը, հասկնալի է, որ ինքնինտրամաթիքայս բռնկումները բարձրանան հսկայ ողբերգութեան: Որ մորթուին կիներ, չորս-հինգ, մինչեւ տասը, դանակովը անոր, որ զանոնք օր մը առաջ կը փայփայէր, ու մորթուին` գոհացում տալու համար նորի մը, որ այդպէս կ՚ուզէ: Հարիւր տարի առաջ այս բարքերը կային: Հիմա` կը վտարուին, ինչ որ աւելի տխուր է անշուշտ, քան մորթուիլը:Սարայլըկինե՜րը: Անոնք Աստուծոյ փորձանքն են գաւառներու մռայլ պալատներու մէջը: Սողոմը պիտի ճանչնար անոնք ալ:
Բաներ կան, որ կը սորվինք շատ դժուար: Ուրիշին օգտակար ըլլալու գիտութիւնը ատոնցմէ է ապահովաբար: Կան ուրիշներ, որ անզգալաբար կ՚ըլլանք իւրացուցած: Շշուկ մը, ակնարկութիւն մը բաւ են յաճախ, որպէսզի սեռային իմաստութիւն մը խմենք մեծ «փութով»:Սարայլընե՜րը: Հարկաւ: Սողոմին մտքին կամուրջ էր ձգուած, որուն հակադիր ափերուն Նալպանտենց հարսն ու հազիւ տեսնուած գնչուհին իրարու կը նայէին: Անոր զգայութիւնները մօտ էին իջնելու այդ հունին, երբ անակնկալ զարկ մը խրոխտ քայլերու լսուեցաւ վարի պարտէզի մուտքին:
Հաստ ու կոպիտ այդ զարկը, բանտարկեալներու բանակովը մէջտեղ ելած սալարկին վրայ, ըլլալու էր ուշագրաւ, վասնզիսարայլըմայրն ու աղջիկը փութացեր էին վանդակորմը:
Երկաթ ձողերը, հորիզոնական, օդակառոյց ուղիներու նման, հազիւ կը հասնէին անոնց կուրծքը, որ դրած էր իր բեռը ձողերուն: Քառսուն-յիսուն մեթր հեռաւորութիւնը գուցէ պղտորէ մեր երեսը, բայց չի կրնար ջնջել մեր մորթը: Երկու կիներու կիսանդրին այդքան վերէն պատկեր կը կազմէր:
Ով գիտէ ո՛ր յաւիտեանէն ի վեր սեռով լլկուած, բանտին անօթիները հազիւ ականջ ունեցան տպաւորիչ ոտնազարկին, ըլլալու համար լիասեւեռ աչք ու ուշ<ref>ուրուշ, սրբագրուած՝ ուշ(ք) ?</ref>պատշգամի տեսիլքին:
Արեւին մէջ, որ երկինք չունէր, կիներուն զգեստը, բիւրաւոր զանակներով, կը շինուէր ու կ՚աւրուէր, անոնց փոքրագոյն իսկ շարժումէն: Մետաքսը այդ խաղերը ունի: Ու մօրը մեծ երեսները կը կլորնային, կարծես աւելի մեծնալով` պզտիկնալու փոխարէն:
Բանտարկեալները մոռցեր էին ահը վերատեսուչ քոմանտան փաշային, որ փորովը մտիկ կ՚ընէր տանջուելիք մարդոց ծեծը, աթոռէն առանց շարժելու եւ ծեծին չափը կու տար հայհոյութեանց համրիչովը: Մոռցեր էին իրենց դատապարտութիւնը, գուցէ իրենց անձը, նոյնիսկ սեռին ակօսներէն, մնալու համար բերանաբաց կախարդական պատկերին դիմաց: Զանոնք դիտող մը պիտի հասկնար թրքական այն բազմահագագ ծփանքը, զոր կը ստեղծէ հանըմի մը անցքը հրապարակէն: Զանոնք դիտող մը պիտի հասկնար իր լիութեան մէջ օրէնքը, որ կը հրամայէր սեփական կիներու փակել իրենց դէմքը, լռելեայն հարկադրելով հակառակը` ուրիշներու:
Անոնցմէ ոչ մէկը արժան համարեց դառնալ ետ, սաստելու գէթ աչքով, պառաւը, որ կու տար լեզուին, այլուրային ատելութեամբ, գրեթէ փրփրելով իր անզօր կատաղութեանը ճանկին: Իր տղուն սա վիճակին անիկա պատասխանատու կը ճանչնար այդ կարգի կիները, բոլորը մէկ, վասնզի պալատէն փախած պոռնիկի մը գնով էր, որ անիկա մտեր էր ոճիրին մէջ, ձգելով որբ իր մատղաշ տղաքը, ճեղքելով փորը իր կնոջ, հոն կասկածելուն օտարին սերմը, կասկած` զոր յղացած ու ցանած էր անոր մտքին մէջ անաստուած պոռնիկը: Յղի իր կինը մեռած էր իր էրիկը համբուրելով: Մա՜յրը: …: Հիմա` անոր մօտ նրբամարմին ձեւը, որ կը տառապէր: Ան ալ արձակուած էր իր էրիկէն, նետուած իր մօրը վրայ, նման կնիկի մը սադրանքին զոհ երթալով: Անոր էրիկը, կաշեգործ ու հոտած, իր տեղը բերեր էր տասնհինգամեայ ուրիշ աղջիկ, ազգական` զինքը իր տունէն քշողին: Ու այս ողբերգութեանց անանուն պատասխանատո՛ւն, միշտ նոյն գիծէ կիները: Անիկա, ատեն-ատեն, մատները բերանը կը դնէր պառաւին, սանձելու համար անէծքին թափը, անոր լեզուէն:
– Վա՞խ:
Զինուորը կը սիրէ խոնարհները, տարբերելով եղէգի մարդերէն, որ կ՚ատեն զանոնք:
Խումբը հասաւ խօսարանի մուտքին:
Չորս հոգինոց նոր պահնորդ խումբը, որ տեղը կ՚առնէր նախորդին:
Խօսարանին ներսէն նայուածքները տեսակ մը խօլ նախանձով չափեցին այդ երիտասարդները, աւելի ճիշդ` անոնց ուսի հրացանները: Զինուած ու ազա՜տ: Եղեր էին այդ հրաշքը, ատենին, Աստուծոյ մեծ լեռներուն մէջ, անոնք` որ հիմա շղթայ կը կրէին:
Յիսնապետ մը –ուսնոցները իրենց աստղովը կը ճշդէին անոր աստիճանը– մտաւ ներս, ձեռքին` կտոր մը թուղթ, մեծակնիք ու բերանաբաց:
– Սուղում օղլու Սուղում…
Ձայնին մէջ` ցասում, անհանգիստ ըլլալու արդիւնք: Անիկա կանչուած էր, երբ կը պատրաստուէր մեկնելու ջուրերը, Ջերմուկները, Պոլսէն նոր ժամանած դերասանուհի մը խաղցնելու ու` կատղած սակեավուրին կտորէն: Ձայնին մէջ, բացի այդ արդար զայրոյթէն, պայմանական խուլ արհամարհանքը հանդէպկեավուրին: Տակաւին` ապուշ ու փչուած պաշտօնականութիւնը, որ Պերլինէն կու գայ, այսինքն` հրաման արձակելու գոռ շեշտը, որ զինուորին բոլոր շարժումները կ՚առնէ իր կնիքին մէջ: Գերմանական տիսիփլինը կը պատժէ այն զինուորականը, որ կը խօսի մարդու պէս: Պէտք է հրամայէ: Ձայնին մէջ, այս ամէնէն դուրս, աւա՜ղ, շա՜տ, բեռնով,խանթարով,չէքիով թրքութիւն, որ միս-մինակը կը բաւէր այդ երջանիկ ապուշը վերածելու ամէնէն անտանելի ամօթին: Կարելի է մեր աչքերը սխալ կը դատեն այս մարդերը:
– Սուղում օղլու Սուղում…
Յետոյ, ակռաները աղալէն`
– Ո՞ր խոզն է:
– Հոս է:
Սողոմին տեղ, որ խորապէս խանգարուած իր զգացումներուն բաւիղներէն` պատշգամին տեսիլքով, մնացեր էր լուռ, անշուշտ չգիտնալով ինչուն ու, մա՛նաւանդ` այլանդակ կոչումէն շփոթած, ձայնողը եղաւ ընկեր հայ երիտասարդը, որ ջանացեր էր պարտկել անփորձ տղան, զոր կը տեսնէր յայտնապէս յիմար, վերացած ինքիրմէ ու սա աշխարհէն:
– Եօթն անգամ եօթը խոզի ձագ:
Հաստ, գեղեցիկ, լեցուն սա նախադասութիւնը, որ այնքան դաշն կերպով կը համեմատէր սպային անթերի տարազին: Այդ բառերը հագուած էին եօթը դարու անկայուն, անխառն թրքութեամբ: Որ Մոնկոլիայէն մինչեւ Աւստրիա ողողեց աշխարհը ու եօթը քաղաքակրթութիւն տաշտաթա՜ղ ըրաւ, որպէսզի զանոնք իբր իրը հռչակէ հիմա:
Նոյն ատեն անիկա իջեցուցած էր մտրակը պատասխանողին քիթին ու բերնին: Հայ ծեծելը ո՛չ միայն բարքերու մաս կը կազմէր, այլեւ, – մա՛նաւանդ, ազգային պարտականութիւն կը նկատուէր: Ջարդերէն ետքը թուրքերը չթերացան իրենց հայրենասիրութեան մէջ:
Առաձիգ գործիքին շառաչը այնքան ուժգին էր, որ բանտարկեալները բոլորը մէկ բերաւ ետ իրենց յառումէն: Տարօրինակ էր, որ անոնք, ատենին հայ այդ երիտասարդը խեղդելու փորձ մը ըրած ըլլալնուն հակառակ, վրդովուէին հիմա, սպային հարուածովը: Անոնց նայուածքը արգահատանքով մեղմացաւ ծեծ ուտող մելամաղձոտ ու տժգոյն երիտասարդին, որ զօրաւոր անցեալովքոմիթահոտող մարդասպան մըն էր, հագած իրենց պէս հարիւր-մէկ տարի: Մե՞ղքը: Սպաննած էր ասպատակներ, որոնք թագաւորին ճամբան կը կապէին ու խեղճ ու կրակ ճամբորդները կը կողոպտէին, պատահական կիներն ալ բռնաբարելով:
Երիտասարդը, անխօս, պահեց ինքզինքը:
– Սուղում օղլու Սուղում չէ անիկա:
Խժան ու կորաքամակ բանտարկեալն էր, յուզուած ու յայտնապէս դժգոհ: Նկատի ունէր կիներո՞ւն ներկայութիւնը, թէ ուրիշ ներքին զգացում մը կը խռովէր զինքը հայ երիտասարդին հաշւոյն, զոր կը սիրէր, ինչպէս կը սիրէին ընկերները, իր խորունկ վէպին ու դժբախտութեան համար: Անիկա վրայ տուած էր առնութիւնը, դաւադրական ձեռնարկի մը մէջ, ապրելէ յետոյ պալատական տիկինի մը ամբողջ տարփանքը, գլխուն գին կտրուած ըլլալով մէկտեղ: Ու տխուր էր մորթուած մէկու մը նման, որուն գլուխը քանի մը դնդերով կապ կը մնայ իրանին:
– Սողոմը ես չեմ, պէյ:
Բռնազբօս հանդարտութեամբ:
Ընկերները սարսուռով լսեցին այս բառերը, ու խորհեցան կռիւներուն, որոնց մէջ այդ գառնուկի ձայնը որոտումի նման լեցուցեր կիրճերը ու ոստիկանները հալեցուցեր էր ահէն:
Ի՞նքը: Կը զգար, թէ բառերը աղացուած էին ատամներէն: Այնքան հզօր էր բռնութիւնը իր անձին վրայ, անօգուտ ու նուաստ պոռթկում մը խնայելու համար շրջապատին, զոր կը դիտէր, ուրիշ պահերու ալ, կէս-քուն, կէս-արթուն: Լուրջ, քնքուշ, գրեթէ հատած, հիւծային երանգով իր դէմքին վրայ բան մը կը դողդղար, լեռներու մէջ հասունցած մեծսիրտ բարութիւն մը, որ իմացական իր կաղապարին մէջ ճակատները կը յարդարէ մտաւորական կարգին վրայ ու լեռներու մարդը կ՚ընծայէ հրապուրիչ, առանց վերադիրի: Այցելուները չէին կրնար չառնուիլ անոր առքէն, որ պատմումով, ասոր մէջ զետեղուած համեստութեամբ եւ իրաւով, բայց ամէնէն աւելի խոր ապրումին, ընդարձակ տարփանքին, սիրոյ մէջ մինչեւ մահ նայումին<ref>նայումին ?</ref>պայմաններով էր գոյաւոր: Լեռներն ու դաշտերը դողացած էին անոր ահէն ու անոր անունը դող էր հանած սիրտերը մատաղ աղջիկներուն, ինչպէս պալատական շրջիկ կիներուն, որոնք իրենց տարփանքները կը փոխադրեն գեղերը, ագարակները, քաղաքներուն միօրինակ զզուանքէն աչք բանալու, բերան փոխելու, քիչիկ մը հովուերգութիւն ընելու եռանդով ու լերան տղաքները կ՛որսան գուբ հեծնող ջատուկներու մազերով<ref>մազերով ? մաղերով ?</ref>, ինչպէս կ՚ախորժի հեքիաթը նկարելէ: Անիկա եղած էր պալատական տիկինի մը տարփածուն, վիպական, անկարելի պայմաններու մէջ, չվախցած անկէ, հակառակ անոր, որ տիկինին էրիկը պաշտօն ունէր զինքը սպաննելու, մտած անոր տունը ու ապրած ամիսով, մատնուելու համար տրամաթիք ձեւերու մէջ, տան սպասուհիէն, ղրկուած կուսակալութեան կեդրոնը, վրայ տալով ճամբան իր առնութիւնը, դատապարտուած մահուան –վճիռ` զոր հրաշք մը վերածեր էր հարիւր-մէկ<ref>յաւելում միացման գծիկի</ref>տարուան–<ref>յաւելում փակագծող գծիկի</ref>ու ատով… իմաստնացած: Բանտը կու տայ այս արիւնոտ, ջախջախ գիտութիւնը իբր պսակում մը, աւարտ մը:
– Եա ո՞վ է:
Սպան դեղնած էր, վասնզի ճիգ կ՚ընէր մտրակէն չնուաճուելու: Ազատելու համար ճնշումէն` անիկա բացաւ հեղեղը պայմանադրական, անարգող բառերուն, որոնք իշխողներուն բերանը դժոխքի դուռ մը կ՚ընեն գերիներուն գլխուն, – խոզը, շունը, անասունը, էշը, ջորին եւ կենդանաբանութեան ուրիշ միութիւնները:
Կ՚ըսէր ու չէր նայեր կիներուն:
Նոյն վարանոտ ու իմաստուն վախն էր դարձեալ, որ ուշացուց պատասխանը երիտասարդին շրթներէն: Վասնզի յիսնապետին զայրոյթը իր լրումին մէջն էր: Ատիկա կը տեսնէր փորձառու երիտասարդը, որ իշխանութեան մարդերը կը ճանչնար ընդարձակ շփումով, բանտէն` ինչպէս արձակ աշխարհէն: «Սալայատակի քաջերուն» նկարագիրն է աս խորանարդումը, առանց յայտ պատճառի: Կիներու ներկայութիւն մը առհաւաբար մարդերը կ՚ընէ այսպէս անոպայ: Հայ երիտասարդը ծանօթ էր թրքութեան այս երանգին ալ, անցած ըլլալով անոնց ծեծին բոլոր ստեղներէն, ըլլալով չափած տրամագիծն ալ անոնց սրտին, նկուղներուն խորը, երբ կը կապեն քրիստոնեան եօթը չուանով ու կը տանջեն հետզհետէ ախորժելով ու վայրագնալով: Կիրքի ատեն, այդպէս ազատ, վախէ հեռու, անոնք չեն ակնածիր ոչ ոքէ:
Նոր ծեծը խնայելու համար` երիտասարդը չտուաւ հասցէ: Ոչ ոք կը համարձակէր նայիլ Սողոմին, զայն ակամայ մատնած ըլլալու վախէն թելադիր:
Դուրս` պատահածին հասողութենէն ու երիտասարդին մտածումներէն, Սողոմը չէր զգար, թէ ինչու կը մնար լուռ, հանդիսատես, թէեւ ակռաները իր վախը կը ծամէին:
Սպան հաւաքեց ինքզինքը: Անոր դէմքը դեղներ էր աստիճան մը աւելի: Գալիքին նախազգացու՞մն էր, թէ աւելի մարդկային ուրիշ զգացում մը միջամտեց սիրտերուն, որպէսզի մինչեւ այդ րոպէ համր` սեւազգեստ կինը յանկարծակի բանար լեզուն, ու բաւական տաք`
– Ինչո՞ւ կը զարնես անոր:
Որո՞ւ:
Քանի որ փակ լաչակը անտես կ՚ընէր նայուածքին ուղղիչ սլաքը, որով մեր բառերը կը զատուին ու կը ղրկուին որոշ հասցէի:
Բոլորը ապշեցան:
Լսած էին այդ ձայնը մեղմ, սրտառուչ քաղցրութեամբ, ասկէ առաջ, վանկովի, երբ կ՚այցելէր անիկա աղբօրը, երկար ատեն անխօս, յետոյ` փսփսալով: Գրեթէ լալով.
– Չհարցնե՞ս անունը:
Ու անոր բառերուն մէջ կար գորովի երանգ: Ինչո՞ւ: Մտածեցին բանտարկեալները: Բայց մեր միտքը դժուար կը կեդրոնանայ, երբ մեր առջին զգայարանքները կը քաշուին ուժգին թափերէ:
Յիսնապետը չէ՞ր տեսած սեւազգեստ կինը: Մինչ յայտնի է, որ սպաները, ամէն բանէ առաջ, տեղի մը վրայ կինը զատեն: Բայց մոռնալու չէ, որ բանտը փարախ մըն է: Դատապարտութեան այդ գառագեղներուն մէջ տէրերը չեն տեսներ գերին, ինչպէս անոր պատկանող բաները: Այցելուն ուրիշ բան չէ, եթէ ոչ մէկ կտորը ամբողջին<ref>ամբողջովին, սրբագրուած՝ ամբողջին</ref>, որ շղթային մէջն է ճակատագրին: Անշուշտ պառաւին բաց դէմքը ու խոշոր խորշոմները կշիռ ունէին սա զգայութեան մէջ, որով երկու կիներն ալ կը վերածուէին անտարբեր արժէքի: Տգեղ կինը ամէնէն տխուր բանն է աշխարհին, ինչպէս ամէնէն ատելին: Երիտասարդ կնոջ լաչակը, մա՛նաւանդ պարեգօտին քիչիկ մը հին յոգնութիւնը կ՚աւելնային իբր լրացուցիչ ազդակներ:
Շեշտը, յանդիմանախառն ջերմութիւնը գրգռեցին սպային սնափառութիւնը: Կը պատրաստուէր երեւալու, երբ վարէն Ալի Պապային թեւերը թնդացուցին պարտէզը:
Ծերուկը ծափ կը զարնէր, «թնդագին»` ինչպէս պիտի ըսէր 70ի բանաստեղծ մը:
Անիկա կը վախնար ձայն ալ խառնելէ շարժումին, վասնզի պաշտօնատուններուն տնօրէնները, յոգնած իրենց ականջներովը, բողոք ունէին ընդարձակ կառոյցէն ներս ամէն ճիչի: Ատկէ զատ պատշգամին վրայ կիներ, ձեռքերնին ճակտի կիսուն` արեւը խնայելու համար բիբերնուն, ծռած էին կուրծքով դէպի վար: Հիւանդ աղջիկը վերատեսուչ փաշային նուազ զգայուն չէր: Ու ծառայի մը ձայնը անիրաւ է միշտ, երբ կ՚անցնի որոշ ծաւալէ մը: Անոնց ետեւէն սեւուհիներ, գործի, բազմեռանդն, գայթակղութեան վրայ ուրախացող ջլդիկ դէմքերով, իրար հրելով, նշանովի կանչելով, բայց զգոյշ` առաջին գիծին ալ գալու, վասնզի կ՚ուտէին ծեծը:
Խօսարանի մարդի՞կը:
-Անոնք անգէտ էին պատճառին, որ այս կիները կ՚անցընէ իրար:
Ոստիկաններ:
Սպան բերող քառեակը, հրացան ուսին, կը սպասէր հաստատ, հազիւ հետաքրքրուած դռնապանին կանչովը:
Մեր միտքին օրէնքներէն է մէկ բան ընդունիլ մէկ ճակատէ: Բայց կեանքը հազար բան է մէկ ճակատէ: Մէկ նայուածքով մենք կը տեսնենք հազար, բայց կը տեղաւորենք մէկ: Ծեծ ուտող երիտասարդը թէ՛ կ՚ամչնայ, թէ՛ կը տառապի, թէ՛ կը զայրանայ հաւասարապէս, նոյն րոպէով: Ու երբ հոս կատարուած արագութեամբ դէպքերը կը քալեն, մարդիկ կը մնան շուար, չգիտնալով ո՛ւր ապաստանիլ: Տժգոյն երիտասարդը ձեռքը տարած էր մտրակին հետքերուն: Ցաւին սաստկութեան արդիւնք մը չէր ատիկա: Անոր սառնութիւնը դժուար էր պղտորել այսպէս արագ ծեծերով: Անիկա շատոնց փետտած էր մէջէն շատ մը ջիղեր, ու թշնամիին ածելիին տուած էր կեդրոնական ջղախուրձը: Այնպէս որ, զինքը յուզելու համար ու զբաղեցնելու` ճակատովը, անիկա ունէր իրմէն դուրս պատճառներ թերեւս: Ո՜վ գիտէ: Ճակատագրական րոպէներու մէջ մեզ կը հարուածեն անիմաստ –առերեւոյթ– շարժումներ: Օրեր վերջն է, որ կ՚անդրադառնանք անոնց դերին: Ճակտին գի՞րը<ref>գի՞ծը, սրբագրուած՝ գի՞րը</ref>, թէ ցաւին գիծը: Բայց անիկա մտքովը հարց էր տուեր ինքն իրեն.
– Ինչո՞ւ չէր հարցուցած իր անունը:
Մենք, մահուան դիմաց ալ, սեռ ենք, մոխիր ըլլալէ րոպէ մը առաջ: Այդ կախարդական գաւով<ref>գաւով ?</ref>միայն կը պահուի թերեւս կեանքին շարունակութիւնը, զոր այնքան վտանգներ կը խաչաձեւեն:
Ինք հարցուցած էր անոր անունը, ահա երեք տարիէ ի վեր, երբ այդ կինը երեւցաւ սա խօսարանին, աւելի փայլուն զգեստով:
Ու խոր ճնշումով մը, ուր հինգ-վեց տարուան բանտարկութեան արճիճ զրկանքը կը թրթռար –օրեր, այդ ժամանակը ըլլալէ առաջ վերացեալ հինգը, վեցը, ու ժամե՜ր, որոնց իւրաքանչիւրին մէջ բողբոջ էր դրած ամէնէն եղերական զգացումը, որուն կիսագոլ ջերմութեամբ ան կը ջանար տաքնալ տակաւին չսառած իր մասերէն–, անիկա վերստին քաշեց իրեն յիշատակը իր ահաւոր սիրադրուագին, սա ձեւով կնիկի մը ծոցէն, որ պալատներու հոտն ու համը ունէր իր մարմինին մէջ ու պահեր էր զինքը իր անկողինին` երեք-չորս ամիս:
Հիմա՞:
Սա դէմի սեւազգեստ կինը ինք գիտէ՞ր անոր անունը, ու անունը պալատական տիկինին: Բանտին պատմութիւնները ծաւալելու ինքնատիպ եղանակ ունին: Ոչ ոք կ՚ըսէ ամբողջ բան: Բայց կտորները բաւ են յաճախ, որպէսզի քիչ-շատ եղերական ու զգացական տարրերով հարուստ դրուագներ սեփականութիւնը դառնան բոլորին:
Եթէ սեւազգեստ կինը չէր խօսած այդ երիտասարդին, գիտէր սակայն, թէ անիկա տարբեր էր միւսներէն: Ասոնք ոճիրին մէջ մտած էին հաստ ճամբաներէ:
Ա՞ն:
Ու տժգոյն երիտասարդը եղաւ թերեւս, այդ իմացական հեղումին մէջէն, աւելի տժգոյն, քան սովորական իր պատկերը: Երբեմն դէմէ դէմ կը մտածենք նոյն ու մէկ բան:
Ծածկելու համար դառնալը աչքերուն –անոր գլուխը կը ծեծուէր խօլ ու վայրագ պտուտքէ մը, կրած` բանտային չարչարանքէն<ref>կրակ՝ բանտային չարչարանքին, սրբագրուած՝ կրած բանտային չարչարանքէն</ref>, որ զայն կը տապալէր գետին, երբ գտնէր զինքը ոտքի–, անցուց ափը աչքերուն իբր վարագոյր: Անոր ետին, փռուած էր դասական կիրճը: Նաւահանգիստին եւ ներքին կառավարչանիստ քաղաքիկին ընդմէջ, երկուքէն հեռու մէյ-մէկ ժամով, բայց բնական իր բերումով, բարեդէ՛պ` ընդարձակ կապերու: Զայն կը բռնէին յուղկահարները, յաճախակի կապերով: Ուր անիկա դիմադրած էր միս-մինակ, կապուածներու ապշահար ամբոխին առջեւ, աւազակներու խումբի մը, պառկեցնելով չորս ասպատակ, բոլորն ալ անկանգնելի: Իրենց զէն ու զարդին ամբողջ կշիռով ու ահովը իրենց վաւերական թրքութեան (չէին ծպտուած չերքէզներու կամ ալպանացի հովիւներու տարազով, որ սիրական եղանակն էր մերձաւոր դրացնութիւնը ծածկելու), այսպէս սեւազգեստ կիներու լեղապատառ ճիչէն հազիւ գալով ինքնիրեն, –կիներ, ասոնք, մեծ մասով թուրք, որոնցմէ մէկուն համար կազմակերպուած էր սա փականումը<ref>տատանումը, սրբագրուած՝ փականումը [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>եւ որ, պիտի բռնաբարուէր, անարգած ըլլալուն յայրատ հրաւէրը Պրուսայիհովարտաներու<ref>Ծնթ. – հովարտա – գոռոզ, ինքզինք տեսած անձ:</ref>պետին, լրիւ սրիկայ, երեք հեղ մարդասպան, ախտաժէտ մարմնէն ալ, ու քաղաքին հանրատուններուն ահազդու տժգոյն իշխա՜նը, որ կը սպաննէր` առանց երեւալու, ու կ՚ազատէր շղթայէն վերաքննիչ ատեանին նախագահին պաշտպանութեամբը: Օրէնքը ամէնէն տխուր ողբերգութիւնն է երկրորդական քաղաքներուն մէջ: Դատաւո՛րը` գերիվեր, քան Աստուածը: Մինչեւ հինգ անգամ մարդասպաններ, այս գազաններէն հովանաւոր, կ՚ապրին միջնադարեան ասպետի մը պէս, փրկանքի ենթարկելով հարուստները իրենց դրամէն, ու կիները` իրենից պատիւէն: Մերժում մը աղէտ է յաճախ: Քաղաքներու աւագանին ունէր այս խմորէ պայազատներ, որոնք տասնհինգը անցնելէ ետքը իրենց ասպարէզը կ՚ընտրեն` իրենց հօրենական վարկն ու դրամը գործածել այս զառիթափէն: Իրար գերազանցելու մոլուցքին մէջ` անոնք կը հնարեն անտիպ ոճիրներ, իրենց տարօրինակութեամբը աչքի զարնող: Ու կը լողան աղտին ու անարգութեան մէջ, հիւանդ ու ճիւաղ, հեռուէ հեռու հսկուած իրենց դրամովը վարձուոր հորդաներէ: Ասոնք` ամէնէն թշուառական զեռունները մարդոց, ու երեւալով ընկերութեան մէջ ոսկեզօծ ու գեղեցիկ, վայելելով բարոյական ալ մեծարանքը պաշտօնական շրջանակներուն: Չունին չփորձած ստորնութիւն եւ հպարտ են այդ առատութեան համար: Իրենց ընդդիմացող կիները անոնք գիտեն առեւանգել ու անտառային վայրագ վայելքներու մէջ կով մորթելու նման պոռացնելով սպաննել: Թուրքերը տակաւին հարիւր տարի կը տեւեն` իրենց այս առաքինութեան մէջ մնալու համար հարազատ իրենց մօտիկ անցեալին…
Երբ տժգոյն երիտասարդը վերցուց իր աչքերը, տեսածն էր, այդ լեռներէն, պատկերներէն, ասպատակներէն ու գեղանի թրքուհիներէն ետքը, սա իգադէմ ու սնամէջ սպան:
Ծանօթ իր անարգ ծագումին, հօրը հետ կապուած տգեղութեանց դրուագներովը, որոնք բրդուճ-բրդուճ կը թափանցեն ամէնէն հաստ պատերէն ալ աւելի դիւրաւ, քան արեւին լոյսը: Ան ունէր փառաւոր պիտակներ, որոնք իջած էին մինչեւ գառագեղները: Ծանօթ` հպարտանքի, անգթութեան, իշութեան ստորոգելիներով, որոնք, գոնէ մէկ-երկուքը կը ծառայէին անոր փառքին, հանելու<ref>հասնելու, սրբագրուած՝ հանելու</ref>համար այդ անասունէն դասական կաղապարը մարդուն, որ պիտի զարնէ, մղուած այդ ստորնութեան` վերադիրին իսկ ճնշումովը: Երբեմն մեր հեքիաթը մեզ կը կառավարէ ու խելօք հոգիներ արդարացնելու համար այդ հեքիաթին վերադրումները<ref>վերագրումները, սրբագրուած՝ վերադրումները</ref>կը ծալաւորուին անոր կնիքովը:
Անիկա տղան էր ներքին քաղաքի մը աւատապետ մէկ փաշային, որ հաւանաբար հօրը կամ մօրը վրայով կրնար կապուիլ դար մը առաջուան վէզիրներուն, մեծադղորդ ստորնութիւններ, ժամանա՜ծ փառքի գերագոյն կատարներուն ու երկրաշարժով մը –թուրքերուն կայսերական պալատը աշխարհի բարոյական մեծագոյն հրաբուխներէն կը նկատուի իրաւամբ– կործանած: Հով մը երբեմն այդ քայքայումին ծուէնները կը տարտղնէ, աքսորի ձեւով, դէպի ներքին գեղերը, գիւղաքաղաքները, ուր այդ բեկորները ժամանակին փոշիովը կը մաքրուին<ref>մը մաքրուին, սրբագրուած՝ կը մաքրուին</ref>, գոնէ անունին կառչած: 18րդ դարու աւագանին այսպէս կ՚ապրէր սուլթաններու ճոկանին ներքեւ: Ամէն եպարքոս նախքան կայսերական զինանշանը գօտեւորելը, կը գրէր իր կտակը, վասնզի իր գլուխը թշնամին էր իր դիրքին: Այդ փաշան, աւատապետ` գոնէ` բարոյական մարզէ, իր հասկցած ձեւով, կը տիրէր` ինչպէս տիրեր էին իր նախնիքները: Բարքերը կրնային փոխուիլ: Անիկա յարմարած էր ժամանակին ու քշած իր փառքը, Ղրկեր էր տղան կուսակալութեան կեդրոնը, զինուորութիւնը անցընելու ու հետն էր դրած կարծես իր աւանդութիւնները եւ ստորոգելիներու երամը: Չէ կարելի արագ տողերու մէջ տալ մարդը, որ այդ գիծէ սպաներուն ներսը կ՚ապրի տաղաւարուած պապենական մոլութեանց բոլոր հնաբոյր դրօշներով եւ լուսաւորուած արդի կենցաղին աժան վայելքներովը, կիներէ եւ կոպտութենէ, քրիստոնեային վրայ գործադրուած բարբարոսական վերանորոգումով: Անոնք իրենց գաւառակներուն նետուած բոլոր արձակութիւնները կը քառակուսեն, ու կը մնան կառչած տիրելու, իշխելու իրենց բնազդին, քանի որ հօրենական կալուածներու վրայ անոնց կամքը անդիմամարտ կը տարածուի, ըսել կ՚ուզեմ` այդ կալուածները արժեւորող խեղճուկ արարածներուն քամակին, մարդեր` որոնք դասական գերիներէն կը տարբերին տառապանքի մէջ աւելի ուժգին ընկալչութեամբ մը ու իրենց տէրերուն հանդէպ կորովի ու ակնածանքի բարոյական զգայարանքովը: Այդ սպաներուն վրայ` պատմութիւնը, անշուշտ անոնց դիւցազնական, օսմանեան պատմութիւնը, երկրաչափութիւնը, գծագիտութիւնը ու չսորվուածքիմիան ջնարակէն անդին չեն անցնիր ու չեն փոփոխեր երբեք կրծոսկրին մէջ վանդակուած գազանը: Պիտի իջնեն, այսպէս պարապնդուած, գործողութեան կրկէսը, թուրք քաջարի բանակը Վիեննայէն ալ անդին առաջնորդելու աննուաճ ուխտով: Ու կը հաւատան իրենց հաւատքին, երբ զինուորներուն կու տան աղաղակել`
Ետ առնել կրկին թշնամիներէն
Մեր տեղերը հին…
Քաղաքապահ բանակի սպան տարբեր արարած մըն է: Անիկա երկու կեանքերն ալ կը մէկտեղէ իր ծառայութեան շրջանին, իր վրայ: Սպասարկութեան օրերէն դուրս կը հագնի քաղքենի տարազ: Այն ատեն անիկա կատարեալհովարտամըն է: Այս վարժութիւնները պատճառ են գուցէ, որպէսզի գործօն ծառայութեան պահերուն սպաները պաշտօնական նիւթերէ դուրս չարտօնուին բան կրելու: Բայց հակառակ կարգապահական այս արգելքին` անիկա չէր կրնար բաժնուիլ իր մտրակէն, զոր կը կրէր իբր մարմինին մէկ անդամը, պաշտօնական շրջանակներու մէջ միայն զիջելով զայն տեղաւորել մոյկերուն խորը: Անոր մոլութիւնն էր ձեռք նետել անոր, տեղի կամ անտեղի, թերի կամ ամբողջ, ու գործածել զայն ամէնուն վրայ, բայց տաղանդով ու անվրէպ` հայերուն գլխուն: Ի՞նչ էր հետապնդուած գոհունակութիւնը այս անոպայ խորութեան մէջ, երբ բանտ ինկող եղկելիները արդէն արգահատանք միայն կարող էին հրաւիրել: Գուցէ առհաւական ըլլայ այս ծարաւը այդ ժողովուրդին համար: Առանց բռնութեանց` ուժը ըմբռնելի չէ թուրք զինուորականին, ինչպէս ըմբռնելի չէ նոյն բանը, առանց արհամարհանքի` անգլիացի սպայէն:
Վերնադիր պատշգամէն աղաղա՛կ մը, որ, հովէն արգիլուած` չկրցաւ իբրեւ բառ հասնիլ խօսարան: Բայց փշրանքները շահագրգռեցին բանտարկեալները: Սպան չլսեց, վասնզի զբաղած էր մօտի սեւազգեստ ձեւով, որուն անակնկալ ու քիչ մը բարկ միջամտութիւնը խորապէս վրդովեր էր զինքը:
Ո՞վ` սա սեւազգեստ թրքուհին: Ուրկէ՞ անոր հետաքրքրութիւնը անհաւատի մը, մա՛նաւանդ հայու մը կտորով: Չափեց նայուածքը, բայց կշիռը պարտկելի չէր, վասնզի կոպերու խաղը մարդոց արժէքը կը յայտնէ յաճախ: Անիկա դեղնեցաւ ալ, գեղացիի իր առատ արիւնէն, որ խուժեր էր ներս: Անցեր էր մտքէն փրցնել լաչակը երեսէն, ունենալու համար մորթին կտաւը գոնէ: Ու չէր կրնար ճշդել, թէ ի՛նչ կար իբր կապ իր զայրագնումին ու սա գոց դէմքին խորհուրդին մէջտեղը: Կինե՞րը: Ինչո՞ւ կը միջամտեր արուի մը դէմ, արուի մը համար:
Պատշգամէն նոյն աղաղակը, նոյն պայմաններուն մէջ: Որուն յաջորդեց երկիւղալից լռութիւն, տպաւորիչ, որպէսզի սպան ալ դարձնէր գլուխը ու նայիլ առնէր: Ալի Պապային մեծաշռինդ ծափերը այս դժնդակ պահին վրայ անգիտակցաբար կը նետէին զուարթ նոթ մը:
Սեւազգեստ կինը, բաց ձեռքին կը ճմռէր թաշկինակը, ջղային յայտ տագնապի մը նշան, ինչպէս դիտած էին բանտարկեալները, խոր փղձկումը կանխող այդ շարժումներէն: Կու լար, կամ պիտի լար անիկա հեծեծագին, աղբօրը կուշտին, մա՛նաւանդ` երբ պզտիկները ըլլային միասին ու պիտի հարցնէր մարդասպանին.
– Ինչո՞ւ, աղբարիկս, ինչո՞ւ ըրիր:
Թաշկինակին հետ միւս ձեռքը` մօրը ուսին, որ կը տպաւորէր իբր անգոյ մարմինէ մը կտրուած ու հոդ դրուած բանի մը նման, ճերմակ այնքան` խիստ սեւէն բխող: Բանտարկեալները կը ճանչնային այդ դալկութեան լծորդ հոգեկան նուաղումը: Սպա՞ն: Հաշտեցո՞ւց մորթի սա մաքրութիւնը դէմքի ալ դաշնաւորութեան: Անոր միտքը, այս վարանքին մէջ, կը ջանար մօտենալ պատկերին իմաստին: Հարցնել` ո՞վը, ի՞նչը, կա՞պը` որ զայն քաշեր-բերեր էր հոս: Արգիլուեցաւ սակայն: Վասնզի պատշգամէն նոյն կնոջ աղաղակը հասած էր ներս, բաւական յստակ.
– Ի՞նչ է անունը այդ վայրենիին:
Մեծ խմբաւորութեանց մէջ անհատները ենթակայ են ձեւազերծման ու կը միտին ծանրանալու: Անոնք իբր դէմք սեւեռուելէ աւելի` իբր թիւ կշիռ կ՚ունենան:
Վերատեսուչ փաշային, քոմանտան փաշայինսարայլըկինն էր պոռացողը:
Չհասկցան ով էր վայրենին: Այս ապրանքէն խիստ շատ` այդ երկաթեայ քաղաքին մէջ: Ո՞վ չէր ատիկա, սկսեալ բանտուածներէն մինչեւ անոնց կարգապահութիւնը վարող փաշաները, որոնք կեանքը կ՚ընդունէին զսպումի կրկէս ու իբր այդ կազմած էին իրենց միսերը, մա՛նաւանդ անոնց ներսի ճամբաները, – ջիղերը: Վայրենի` շատ: Բոլոր մարդ մորթողները, ի պաշտօնէ կամ անպաշտօն: Անոնց մտքէն չանցաւ հայը, որուն համար կը քալէր այս փակագիծ դրուագը:
Անոնք անցան իրար:
Նետուած էին ոտքի:
Ու մի մոռնաք, կինը կին է, աւա՜ղ, նոյնիսկ իր ձայնէն: Ու բանտը` այն անապատը, ուր ովասիս է այդ կենդանին:
Պատշգամը` պարապ: Երբեմն հարիւր մեթր խորանարդ միջոց, որ մեզի համար կեդրոն կը դառնայ, «աշխարհասասան»` ինչպէս կը գրեն միամիտ մեր պատմիչները, քաղաքի մը կործանումը պատմած ատեննին:
Սա աղմուկը, երթեւեկը, յուզումը սպասցուցին միւս աղաղակը, ոչ-նուազ ծանօթ ու արտայայտիչ, – հազը` քոմանտան փաշային, վանդակն ի վար, կէս օխանոց խիւսի մը չափ հաստկեկ իր խուխովը, որուն պիտի հետեւէին հայհոյութեան տակառաչափերը, իրենց թանձրութեամբ ու լրբութեամբ ստուեր ածող բանտին ամէնէն եղկելի, անպատասխանատու լեզուներուն, խեղճ միսի կտորներ ասոնք, աշխարհը ծեծելու, անկէ վրէժ առնելու ուրիշ գործիք չունեցող:
Չեկաւ սակայն: Փաշաները քմահաճ կ՚ըլլան, ինչպէս բոլոր մեծութիւնները սա աշխարհին: Փոխարէն` տիկինը: Պարպուած` անունին կապուող պատմութիւններէն: Երբեմն մենք կը տեսնենք մշուշի մէջէն ուրիշները: Տիկինը, իր ձայնին ամբողջ խստութեամբը:
Որմէ, կրկնուած հարցականը, աւելի քան անլոյծ.
– Ո՞վ` այդ վայրենին:
Որ եռակի իր նորոգումովը ծանր կշռող վերագրում մը դարձաւ: Կիները զուր չեն նախատեր:
Ոսկեզօծ ուսնոցներով, բայց հաստ մտրակով սպա՞ն, որուն անգթութիւնը թուրքն ալ կը ճանչնար: Տարիներով ընկեր<ref>ընկեր ?</ref>հա՞յը<ref>հայը, սրբագրուած՝ հա՞յը</ref>` որուն ձայնը գուգուկն<ref>դուդուկն, սրբագրուած՝ գուգուկն</ref>ալ չէր լսեր<ref>չեր լսեր, սրբագրուած՝ չէր լսեր</ref>, բայց իր ազգին դժբախտութեամբ կրնար զարնուիլ:Քոմիթան ու պոմպան պարզ սուտեր չէին այդ օրերուն, այլ` այդ պարզամիտ ուղեղներուն համար` հնարաւոր չարիք: Հայրենիքը, զինուորին համար յուռութք ըլլալէ առաջ` խմբագիրներուն ու ամբոխավարներուն համար կարմիր դրօշակ է, ցուլին աչքերուն խաղցուած: Ո՜վ գիտէ: Անոնք լսած էին այդքոմիթէն: Ու տեսած երկու ալ նմոյշ, իրենց պէս խեղճ մարդեր: Նորե՞կը: Ու ատով` չորս հայերը: Բանտն ալ կը մտածէ:
Անոնք ընդհատուեցան:
Զինուոր մը ելած էր սանդուխէն, մտած խօսարան, ոտքերը աղմուկով մէկտեղած, ինքզինքը դրած պաշտօնական կաղապարին ու բարեւած: Յետոյ` անշարժ, կամաց, հաղորդած քոմանտան փաշային հրամանը:
– Պէյը վեր կ՚ուզուէր:
Թուղթը ծալելն իսկ մոռցած` տեղակալ Աքիֆ պէյը հետեւեցաւ զինուորին, զայն ձգելով առջին<ref>յաւելում բառի՝ առջին</ref>, ինչպէս պարտաւոր են քալել ստորադասները մեծերու հետ:
Անիկա մոռցած էր հրահանգել իր բերած քառեակը, որ մնաց սպասման նոյն կէտին:
Բանտարկեալները շունչ առին: Ճնշումը կը վերնար: Սեւազգեստ կինը աւելցուց.
– Աստուծմէ՛ գտնես:
Պահակ ոստիկանները չուզեցին լսել այս նախատինքը:
Անո՞նք ալ կ՚ատէին անոպայ արարածը, թէ կ՚ախորժէին քնքուշ այդ ձեւէն, որուն ձեռքէն երբեմն իրենց կը տրուէր վայելքը սիկարի մը, կամ դէմքէն` քաղցր հատնումի սրտառուչ պատկեր մը: Կան պահեր, երբ կինը դուրս է սեռէն:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Իրաւ է, թէ խիստ ցանցառ են ատոնք:
Նոյն րոպէին սպասուհիներ, պատշգամին վրայ, սեւ ու ճերմակ: Բուսաւ ծանօթ գահաւորակն ալ, որով արեւի կ՚ելլէր քոմանտան փաշային հիւանդ աղջիկը: Անիկա գեղակերտ այդ գահոյքը կը մօտեցնէր եզրավանդակին, կը դնէր անուշիկ ձեռքը բազրիքին, ափն ալ տարած տկար իր գլխուն, զայն կանգուն պահելու համար մշտական հակումէն<ref>հակումին, սրբագրուած՝ հակումէն</ref>: Անդարման անարիւնութիւն մը զայն գամեր էր սա գահաւորակին, արբունքէն ի վեր: Ո՛չ Պոլիսն էր մնացեր, ոչ ալ Վիեննան: Դէմքը` գուշակելի, ու հետեւաբար` գեղեցիկ, ինչպէս են ըլլալու ցանկալի մեր երազները, հեռաւորութեան շղարշէ մը հովանաւոր: Զայն մօտէն տեսնողներ կը խօսէին այլ կերպ, այդ անդամալուծումին մէջ ճանչնալով արդար պատուհասում մը հօրը կոպտութեան ու մօրը թեթեւութեան:
Սողո՞մը: Ի՜նչ քիչ էր իր տեղը այս ամէնուն մէջ: Անոր ձայնին քաղցրութիւնը մոռցուած կը թուէր ու մարդիկ անտարբեր էին իրմով, կը նայէր անյագ, քիչիկ մը վախով, մօտիկ տիկինին ու անոր անփորձութիւնը, գրեթէ պատանութիւնը կը տառապէր ինքզինքը մատնելէ: Տարօրէն քաղցր ու մտերիմ զգայութիւնները կը քալէին իր ջիղերէն ու ինք մէջն էր հին վիճակներու, այդպէս առնուած` բանի մը ուժէն, զոր չէր տեսներ երբ կը դառնար Նալպանտենց տունին շուրջը, ոճիրէն առաջ:
Երբեմն-երբեմն կը վերցնէր աչքը պատշգամին, հոն շինուող ու աւրուող պատկերներու յաջորդումը գտնելով շահեկան, բայց անհաս` իր ուղեղին: Ինք բոլորովին նոր մը, անծանօթ էր շէնքին, փաշաներուն, անոնց ախտաւոր ալ աղջիկներուն:
Սպային հեռացումը ու պատշգամին իրարանցումին աճումը կապ ունէի՞ն իրարու հետ: Սողոմը կը վախնար հարցումէն: Տեսակ մը մեղաւոր, վատ բան իր մէջը տխրած էր կարծես: Ինչու՞ չէր տուած իր անունը: Ու չէր կրնար աչքը ամրացնել կապոյտ օձիկին<ref>օձիքին, սրբագրուած օձ[իկ]ին ?</ref>, որ հայ երիտասարդին դէմքը կը կիսէր, մտրակէն<ref>մտրակին, սրբագրուած՝ մտրակէն</ref>ձեւուած:
Գոնէ խօսէին կինե՜րը:
Երեւցաւ ծե՜ր մը:
Թշուառական, ուռած մարմինով: Հա՞յր մը, թէ մեծ-հայր մը:
Որ տքալով բարձրացաւ սանդուխները:
Անիկա, փայտին ուժ տալով` դրաւ իր կոտրտած մարմինը փայտ նստարանին: Խորտակուած այդ պատկերը արթնցուց որոշ չափով հետաքրքրութիւն: Դուրսէն կու գար: Ու հետը կը բերէր ապահովաբար մէկ մասնիկը գոնէ անպարագիծ այդ դուրսին: Բոլորուեցան շուրջը:
Եկեր էր զաւկին: Երեսունէն վար տղայ մը, նման միւսներուն, քերծուած գլուխ, ու տժգոյն երես:
Ծերունին հիւանդ էր: Զինուորական վերարկուն, աղտէն գունաթափ, ճանաչելի չէր այսքան տարի ետքը: Պաշտօնական կոճակներուն պակասը ու անդարման ծերութիւնը պատիժէ կը զերծէին զայն կրողը: Դողացող մատներով անիկա շրջեց իր գրպանին պարունակութիւնը: Չէր կրնար մատներով ափ կազմել: Պիստակ,լէպլէպի, շաքար ու շագանակ, – ամէնէն սիրած պտուղները հիմկու մարդասպանին անդրագոյն պատկերին, երբ, տասնամեայ մանուկ, կը պտտէր առոյգ հօրը հետ պալատին առջեւ, ու պտուղ կ՚ուզէր:
Նստաւ: Այսինքն` հանգչեցուց կուշտին գաւազանը: Այդ ուշադրութիւնը ինքնին բաւ էր տալու սրտառուչ իր վախը կեանքէն: Ձեր ոտքերուն վրայ հպարտ եղողներ, խորհեցէք, օրուան, ուր այդ ոսկորները պիտի կակուղնան, փխրուն ու ծակ-ծակ, ու պիտի ստիպեն ձեզ փայտին դառնալ:
Անոր նայուածքը, վեհափառ անշուշտ, բայց ուռած կոպերէն, ցաւոտ ու տժգոյն իր պղտոր պտոյտը կ՚ընէր գլուխէ գլուխ, դնելու համար ծանօթ նկարները, վախնալով մահուան այս քաղաքին անակնկալներէն: Իր տղուն ընկերները կը սիրէր իր զաւկին չափ: Ու այս զգացումը ծանր էր անոր խորտակուած սրտին: Միս-մինա՛կ, կեանք ըսուած ահեղ տառապանքին դէմ: Թաղած շատոնց կնիկը, աղջիկները, երկու մանչերը: Ու թաղած մէկ հատիկն ալ սա ստուերներուն: Կ՚ապրէր, հասունացող վէրքի մը պէս, առանց մուրալու: Ու կ՚ապրէր փատիշահին գութին յուսալից: Անոր նայուածքը կեցաւ, երկար` Սողոմին վրայ:
– Բարի ես եկեր, տղա՛ս:
Մարդ զնտանն ալ գալու էր բարիքով, ինչպէս կը պատգամէր ծերունին, որ մրջիւնին վրայ չէր կոխած, յարգած` բոլոր պատուիրանները, չծեծած իր կնիկը, իր քրտինքովը հացը հանած դարբինի իր խանութէն ու տաճիկ չէր կրցած ըլլալ, հակառակ եօթը հեղ կրակը մտած ըլլալուն, պատերազմի դաշտին վրայ իսկ մնալով երկաթագործ մարդը, որ խոփ ու մանգաղ կը շինէ եւ պապերէն տեսած բարիքի պատկերները կը պահէ անաղարտ: Չունէր հաճիի փաթթոցը: Փոխարէն, վերարկուին տակ` իր պատուանշանները, թիւով երկուք, որոնք կը պսակէին իր կորովը, ձիւնին յաղթող իր ջերմութիւնը, երբ ձիւնամրրիկի մը պահուն` մահը աչքն առած հաց էր հասցուցեր առաջապահներուն: Մարդկային կեա՜նք, ի՜նչ հերոսութիւններ կը շինեն քեզ երբեմն: Ու ի՜նչ հնամաշ բաներով կը ծածկես դուն մարդոց ողբերգութիւնը:
Սողոմը չհասկցաւ: Ծերունին թոթով էր քիչ մը: Ուռած կոկորդէն բառերը կ՚իյնային ուռած ու ջուրոտ:
Հայ երիտասարդը փորձեց անոր ուշադրութիւնը դարձնել դէպի ծերուկը, բայց չեղաւ միջոց: Զինուոր մը, նոյն կնքաւոր թուղթը ձեռքին, որ պահ մը փայլեր էր հեռացող սպային զայն ափէն, մտաւ խօսարան ու կարդաց.
– Սուղում օղլու Սուղում:
– Ա՛ն է:
Ցոյց տուողն էր սեւազգեստ կինը:
Բանտարկեալները հինգ-վեց տարիէ ի վեր վարժուեր էին չարագուշակ պատահմունքներու: Խօսարանէն կանչուածները ա՛լ չէին դառնար: Ատկէ զատ, նկուղը, իր ճակտին արձանագրուած պատգամովը, ապահովութիւն մըն էր: Աւելի ետքը, իր անունէն ուզուած ամէն հայու սիրտ րոպէ մը կը կենար կարծես, երբ թուրքերը հնարեցինսէվգըյաթ [284]բառը, բանտերէն ներս:
– Քալէ՛:
Սողոմը, վարանոտ, բայց ոչ-վախկոտ, ելաւ նստարանէն: Չնայեցաւ հայ երիտասարդին, ընկերներուն: Քալեց: Տաքցաւ սաստիկ, երբ քսուելու չափ մօտիկէն անցաւ սեւազգեստ ձեւին: Դառնութի՞ւն: Չէր ատիկա: Անոր շղթան աղմուկով կը ծեծէր սանդուխին աչքերը, նեղելու չափ ոստիկան-զինուորներուն փափկասուն ականջները: Վասնզի անոնցմէ մէկը պոռաց.
– Հաւաքէ՛ գօտիդ:
Սողոմը չէր հասկնար:
Իջաւ սալարկը:
Հոն սպասող զինուոր մը, ոտքով կեցուց անոր քայլը: Այդ շարժումը աքացիի չէր վերածուած` պատշգամին հաւաքուող ձեւերուն համար: Ու անցուց երկաթ շղթային աւելորդ աղեղը անոր արմուկին: Գօտի՜ն: Ցաւեցաւ անոր հոգին: Սամիկ Սամունին մէկ բառը յիշեց, որ լսած էր ատենին, բայց չէր միտք պահած:
– Մեղքը երկաթ գօտի է, տղա՛ս:
Երկաթ գօտի՜:
Զինուորները ձգեցին զայն առջեւնին: Ճամբա՞ն: Շեղեցաւ քովնտի: Բանտարկեալները կրցան տեսնել այդ աղեղումն ալ: Ուրե՞մն:
– Մոխիրնո՛ցը:
Այսպէս մտածեց ու տարազեց խօսարանի դուռը պահպանող ոստիկանը: Բանտին այս մասին անունն էր ատիկա, տեսակ մը մեծ բակ, ուր կ՚ընդունէին գեղերէ ու գաւառակներէ օրական առաքումները, դասաւորուելու համար` համաձայն իրենց թուղթերուն, որոնք յաճախ կը կաղային, մնալով դիւանէ դիւան, գեղէն` գիւղաքաղաք անկէ` գաւառակ, անկէ` կեդրոն իրենց ճամբուն վրայ ենթարկուելով թրքական վարչաձեւին, -կամաց-կամացին
Մէկը դիտել տուաւ:
– Մեր մէջ չէր անոր տեղը:
«Մեր մէջ»ը կ՚ելլէր բերանէն միջահասակ ու տարօրէն անասուն յիշեցնող մէկու մը, որ բառ չէր հանած շրթներէն, բարակցած միսի կտորներ, չխօսելէն այդպէս գօսացող: Ոչ ալ ծխած, չունենալուն, ամբողջ տեսարանի ընթացքին: Անոր արտայայտութիւնը մօտ էր քարէ, փայտէ շինուած հաստ արձաններուն, առարկայութեան: Դիւրին չէր անոր մէջ ենթադրել անուշ ու համակրելի այն բանը, որ ամէնէն շնորհազուրկ դէմքն ալ կը ջերմացնէ ու մեզի կ՚ընէ մօտիկ: Կը թուէր ինքզինքը մոռցած ու յոգնակի իր առումին մէջ, այդքան թանձրութեամբ, անասնութեամբ արժէքը կու տար անյոյս ու գորշ այն բանին, որ ցկեանս բանտարկութիւնն է, անդարձ կնիքով մը: Չունէր անիկա ոչ մէկ հեռանկար, դիմումէ, շնորհէ, բախտէ, ըլլալով բոլորէն ուրացուած գրաստը: Չունէր իր գեղէն իրեն այցելու, ոչ ոք սիրելուն, ոչ ոքի մէջ պուտ մը զգացում արթնցնել կրնալուն: Ամէնէն աւելի կ՚ատէր զինքը իր մայրը ու շշուկներ, միշտ կասկածելի, ատոր զսպանակ կը դնէին չըսուելիք պղծութիւն: Բամբասանքը անխիղճ է: Ու լաւ է անկէ կասկածիլ ու անասունն անգամ խնայել ջանալ: Չունէր տրտմութիւն, քանի որ այս բառը իրենց հականիշ ունի վայելքը, մարդկօրէն կարելի համերու հանդէս մը ու ատոնցմէ զրկուիլ մըն ալ նոյն ատեն:
Անոր բերանէն այդ «մենք»ը անանուն ու անկարան<ref>անվարան, սրբագրուած՝ անկարան ?</ref>դժբախտութիւնն էր, ուրիշ բան չեղած տախտապարումը ապրելու շնորհին, քանի որ ատիկա ալ իրական է նոյնքան, որքան առաջինը: Սա հողագունդին վրայ հարիւրին ո՞ր տոկոսը կ՚իյնայ երկրորդ փարախին: Որո՞նք են այն երջանիկները, կանչուած հոգեկան խաղաղութեան, փոքր ցաւերու գօտիէ մը շրջափակ, որոնք խնայեն պիտի, ու սպասեն վախճանին, տապալելու համար քնքուշ բխումէն, որ հաւասարակշիռ կեանքն է մենէ քիչերուն: Ան միւսնե՜րը: Հազար հազարներ մէկ մագիլէն միւսը նետուած` տանջանքին, աքցանուած` սեռին ու հացին անողոք ժանիքովը ու գերի երկուքին ալ, նոյն աստղին ներքեւ: Այո՜: Այս է կեանքը: Ու այս է անոր կենդանակերպը, մարդոց ստուարագոյն մասին:
Անոր մէջ պատիւ, պատուհաս, արդարութիւն, անդենական ու ուրիշ այս գիծէ միութիւններ անհաս պատգամներ իսկ չէին: Չէր կրցած օր մը գոնէ զգածուիլ ծեծէ կամ սաստէ: Թանձր, ծայր աստիճան պակաս ուղեղով ոճրագործ մըն էր, որ չէր յաջողած մինչեւ հարիւր համրանքն իսկ սորվիլ, գրեթէ շատ մօտիկ` ծնունդով ապուշներուն: Այս թերութիւնները կը սնանէին ալքոլով ու գողութեան գին երէներով: Պատանի` արդէն պիտակուած էր պատշաճ վերադիրով, որ խելքը պակասները կը տաղաւարէ ժողովրդային դատաստանումով: Յետոյ` հասարակ խման: Վախկոտ, թոյլ, նախատուած բոլորէն: Որ առիւծ կը դառնար, երբ ըլլար խմած: Ձրի աշխատող քրիստոնեայ թաղերու եւ գեղերու մէջ, գոհանալով բաժակ մը գինիով: Գող` ինչպէս ուրիշներն են կօշկակար, առանց նկատումի, երբեմն ալ պէտքի: Թռցուցեր էր սպայի մը գրպանէն ատրճանակը, անասելի պայմաններու մէջ, բաղնիքէն դուրս, ու անոր նուէրը գործածած օղիի: Այդ օրն էր, որ խենթ, խանդավառ, գլուխը ամպի պէս մութցնելէ ետքը, պարպած էր վեցհարուածեանը հանդիպողին, մահը պատճառելով երկու երիտասարդի ու վիրաւորելով երկու ուրիշներ: Կապած էին փամփուշտներուն սպառումէն յետոյ, կոտրտած կողերը, նետած թաղապետական աղբակառք մը ու քշած բանտ: Զայն անբանացնող<ref>անբանացնող ?</ref>սպան ազատեց ինքզինքը, իր փաստաբանին միջոցով հակասութիւններ հաստատելով հարցաքննութեան մէջ մարդուն, որ անգամ մը ըսածը յիշելու չափ խելք չէր ունեցած: Դատապարտեցին անասունը մահուան: Ազատեցաւ անկէ ներման արժանի ցուցակի մը մէջ<ref>ջնջ. ստորակէտ</ref>պակսող տողը կազմելուն: Կը ծառայէր նկուղին, ու կը ստանար ծխախոտ ու շորեղէն: Ոչ ոքի կը վնասէր իր թանձրութիւնը: Երազ իսկ չունէր միւսներուն պէս: Սովոր էր ականջ կախել ամէն ըսուածի ու չհասկնալ, այսինքն` չորս անգամ կրկնումէ յետոյ գործադրել պահանջուածը: Շաբաթը անգամ մը կը բանար բերանը, ան ալ քանի մը բառի համար: Այսօր խօսած էր, պատգամի մը պէս:
Տեղը<ref>Տէրը, սրբագրուած Տեղը</ref>առարկե՞ց, թէ բացուիլ կ՚ուզէր:
– Շատ ալ պզտիկ է:
Ակնարկութիւնը նկատի ունէր մեկնողը, որուն պակասը չես գիտեր ինչո՛ւ զգացին մէկէն բոլորն ալ:
– Սիրտին նայէ դուն:
Պառաւին տղեկն էր:
– Ի՜նչ անուշ էր ձայնը:
– Որո՞ւ, տղաս:
– Գացողին:
Պատասխանողն էր ծերուկին տղան: Գրեթէ հիւանդ: Ամսէ ամիս կը քաշուէր միսերէն, զգալի կերպով: Կը հազար ու կը քնանար, շարժելու անյօժար ու տժգոյն: Բանտին մէջ հիւանդութիւնը մահուամբ կը սկսի<ref>հիւանդութիւնը մահուամբ կը սկսի – ?</ref>:
Հետաքրքիր` ինչպէս է ըլլալ պարտքը բոլոր պառաւներուն, կինը յօնքերը լարեց:
– Ի՞նչ է մեղքը:
– Յայտնի չէ շատ:
Կը հաւատա՞ր ըսողը:
Ուրիշ մը աւելցուց.
– Կ՚ըսեն, թէ երկու հոգի է վառած:
– Վա՛խ, վա՜խ…
Որո՞ւ կը մեղքնար պառաւը, Սողոմի՞ն` որ իր մեղքովը արդէն այրուած կը դատուէր, թէ անոր ձեռքովը ածխացած այդ հոգիներուն: Ու քաջարի կինը չէր մտածեր, այդ րոպէին, անոնց հայ ըլլալուն:
Ծուխով ծանրացած, բայց տուն յիշեցնող քաղցրութիւն եղաւ խօսարանին մէջ, երբ ոճիրին ու մահուան տրտում ալիքը օդին մէջ կը ծաւալէր: Կու գայ պահը, երբ հասարակաց զգայութիւններէն կը զատուինք ու կը քշուինք մեր ներքին տունը, հո՛ն` ուր մենք մեզի ըլլալէն չենք ամչնար: Ծուարած, բայց գոհ` վասնզի մարդոց դուրսի աչքը չի հասնիր մինչեւ այդ խորշերը: Բանտարկեալները իրենց սեփական նուաստութիւնը աւելորդ անգամ մըն ալ կշռեցին արգահատող պառաւին շրթներէն: Քանի՜-քանի՜ «վա՜խ»եր, ոչ թէ նման չորցած ու ծուռ բերաններէ, այլ` աղու ողբ<ref>տղու որբ, սրբագրուած՝ աղու ողբ [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>ինկող տղոց արցունքներէն: Ամէն ոճրագործ աշխարհ մը ցաւ կը ձգէր ետին: Իր պարագանե՞րը: Անշո՛ւշտ: Բայց աւելի խոր կսկիծով` պարագանե՜րը ինկողներուն:
Սեւազգեստ կինը կը թուէր լաչակին տակ թաշկինակով բան մը սրբել: Բայց անխօս: Անիկա այս տագնապին պիտի մօտենար բաժանման րոպէներուն: Մինչեւ այդ պահը զաւկըներէն քիչ խօսող տղան կը թուլնար հետզհետէ, թուլցնելով անոպայ սիրտերը: Տառապանք մը աւելի` այս տկարացումը, մօրը համար, ինչպէս ընկերներուն: Թիւ տասներկու նկուղը այս տեսարանը դժուար կը հանդուրժէր դիւրայոյզ մարդէն: Քանի՜-քանի՜ անգամներ յանդիմաներ էին զինքը այս «կնիկի վայլող» վարմունքին համար: Կը զարմանար անիկա իր լացէն աւելի դէմիններուն սիրտէն: Դիւրին էր մեղադրելը, բայց դժուար, աւա՜ղ, հայր ըլլալը, ու պակսիլը` անոնց գլխէն, ձգելով զանոնք աշխարհի թուքին ու մուրին: Կ՚ընդունէր ընկերներուն կծու բառերը ու կը նայէր ներս<ref>ջնջ. ստորակէտ</ref>հոգիէն, ուր այդ տղոցը պատկերը զոյգ կոկոնով ծաղիկի մը պէս կ՚աճէր, բայց չէր բացուեր: Անիկա ներող էր ու բարի:
Տակաւին խօսք դարձաւ մոխիրնոցին գէշ պայմաններուն վրայ: Այդ յարկաբաժինին մէջ էր մեծ ու անթափանց պատերով տանջարանը, որ խուլ էր շինուած ու կը ծծէր իր գէջ երեսին աղաղակն ու գոռում-գոչումը` ծեծի կամ տանջանքի քաշուածներուն:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Խօսք դարձաւ քոմանտան փաշային փոքր աղջկան, որ նախատեր էր տեղակալ Աքիֆ պէյը անողորմ ծեծերուն համար ու հիմա հաշիւ ունէր տալիք հայուն մտրակին<ref>մտրակէն, սրբագրուած՝ մտրակին</ref>:
Ժամանակը, մա՛նաւանդ չափուածը, դար ալ ըլլայ, կը հատնի կարծուածէն շուտ: Երկու ժա՜մ: Մօտ էր վախճանը: Արեւը քաշուեր էր վերնայարկերը ու գետիններէն զովը զգալի:
Մինչեւ պայմանաժամին աւարտումը, թիւ տասներկու նկուղը չունեցաւ ուրիշ այցելու:
Ալի Պապան թթուած էր ու կոշտ, ծուռ-մուռ չափելով «մայրն ու աղջիկը», որոնցսիֆթահը<ref>Ծնթ. – սիֆթահ – օրուան առաջին առուտուրը, որ օրուան նկարագիրը կը պարունակէ ըստ աւանդութեան:</ref>նոր չէր, որ կը ճանչնար: Օրը<ref>Օդը, սրբագրուած՝ Օրը</ref>երաշտ էր, ինչպէս եղած էր այնքան անգամներ, երբ կը սկսէր այդ ձախորդ այցուորներով:
Ոստիկանը, մեծ արարողութեամբ, հանեց ծոցի գրպանէն, որ փորուած էր յատկապէս ատոր իբր պահարան, մեծ ժամացոյց մը: Նախքան բանալը` սրբեց կափարիչը ժաքէթին թեւին –իր վարժութիւնն էր ատիկա–, կոխեց զսպանակին, մեծ գոհունակութեամբ աչքը պտտցնելով չորս դին ու աւելցուց.
– Հինգ վայրկեան:
Լռեց: Ու հանումէն գերազանց արարողութիւն էր զետեղումը ժամացոյցին, իր պահարանին մէջ: Մեր մենագարութիւնները<ref>մեծագարութիւնները, սրբագրուած՝ մենագարութիւնները ?</ref>մեր երջանկութիւնները եղան յաճախ, մեր յիմարութեանց վերածուելէն առաջ:
– Ելէ՛ք:
Մէկ քանիները, այս աճապարոտները, որոնք ձանձրոյթով կու գային սա ցուցադրումին: Բանտերու բարքերուն մաս կը կազմէր օտար, եւրոպացի շրջիկներու կողմէ դիտուիլ, լուսանկարուիլ, շաքարուիլ: Կիներ` մեծ մասը այդ այցուորներուն, բաց երեսներով տարօրէն խռովիչ, որոնք կը նայէին իրենց, վանդակէն դուրս քիչ մը վախկոտ ապահովութեան մէջ, ինչպէս կ՚ըլլայ ասիկա, երբ առիւծներու գառագեղի մը մօտը կենանք: Վայրագ ակնարկներով կը նայէին շարժական գործիքին ու կը քերէին իրենց գլուխին բոլորովին լերկ մասը, կարծես ազդելու համար խուլ կսկծանքին, որ անոնց ողնուղեղը կը խոցոտէր, կը կրծոտէր թարմ միսի հոտ առած գազանները յիշեցնող մռլտուքի մը նման, պղտորելով անոնց զգայութիւնները: Եղած էին տղաք, որոնք հանած էին իրենց ձեռքերը դուրս ձողերէն ու բռնած բզկտող մագիլներով երիտասարդ կնոջ մը մինինիկ անձը: Տեսարա՞ն: Անշու՛շտ: Հարիւր-մէկ<ref>յաւելում միացման գծիկի</ref>տարին մարդը աւելի մութ կ՚ընէ գազանէն: Անոնք մեծ փափաք ունէին վայրկեան առաջ դառնալ մութին պատեանին: Բացի այս աւելորդ զարդարանքէն, զոր քոմանտան փաշային աղջիկը իր խոհուն, կարեկցուն աչքերովը կը ստեղծէր այդ սեռով խելագար հիւանդներուն մէջ, կար ուրիշ աւելի ընդհանուր պատճառ մը, բանտային իմաստասիրութիւնը: – Երկու ժամը որքա՜ն քիչ բան է եօթն անգամ քսանչորսին մէջ:
Ծերունին կը տքար: Սիրտը կը ցաւէր, տարիքէն` որքան խռովքէն: Ուշ էր հասած: Կանուխ մեկնումը մեզ կը յուզէ աւելորդ չափով: Սեւազգեստ կինը, կամացուկ, եւ զգոյշ, թաշկինակը ձգեց աղբօրը: Մօրմէն չտեսնուելու այդ ճիգը յետոյ նկուղ դարձին ժողովը պիտի ջանար բացատրել: Չէր կարելի մարդոց բոլոր կարծիքները պարզել ուրիշին: Արդար էր սակայն հետաքրքրուիլ, թէ ի՜նչ գնով խնայուած էին այն քանի մը ղրուշները որոնք կը հանգուցէր մանկամարդ կինը այդ լաթին մէկ պոչին: Պէտք չէ մօտենալ կիներու սիրտին կամ մեղքին: Գիրքերը կը շինեն այդ սիրտն ու այդ մեղքերը իրենց ուզածին պէս: Ու այդ գիրքերն են, որ սիրոյ ճամբան կը ներկայեն անդունդ մը հանող, բայց որուն սկիզբը զոհուած աղջիկէ մը արիւն է հոսած: Պէտք է անցնիլ լուռ այն ողբերգութեանց վրայէն, որոնք կը պատմեն, թէ ինչպէս մանկամարդ աղջիկներ, մեռած մայրիկին տեղը կը բռնեն փոքրերուն գլխուն, ու կը մեծցնեն զանոնք իրենց նուաստութեամբը: Ու պէտք չէ ըսել տակաւին գինն ալ այն դրամներուն, որոնք աղքատի մը, զոհուողի մը քրտինքը ունին իրենց արտադրիչ: Սեւազգեստ կինե՜ր, երբ գեղեցիկ էք ու դժբախտ: Բայց` երբ աղքա՜տ ալ էք: Ու ունիք որբեր ձեզմէ հաց ուզող:
Մայրը օրհնեց բոլոր բանտարկեալները: Ամուր ու դաշն էր այդ բարբառը ու նման էր քաղցր անձրեւի, որ կ՚իյնայ ապառաժներուն սիրտին, կը մխայ ու արցունք կ՚ըլլայ, պուտ-պուտ ու խոշոր: Բանտարկեալները միշտ ալ յուզումով ականջ ու հոգի կու տային այդ մաղթանքներուն: Կան տեղեր, երբ բառերը կ՚ըլլան պատկեր ու իրականութիւն, վեր` կեղծ իրենց նկարագրէն, զոր գիրքերու մէջ իրենց բնակութիւնը տուած է իրենց: Բայց անոր ձեռքերէն, որոնք ուղղուած էին իր «ստեղծողին», աղօթքը, բարիքը կը ղրկէին վեր, թռցուած թռչուններուն նման: Այդ հրաշքին տակ գառագեղը կը թուէր տեսակ մը աղաւնետուն:
Ծերը, հիւանդ ջրդողութեամբ, կը տառապէր կոկորդէն ու քիթէն կախ լեզուակը խոշորցեր էր շատ, ստեպղինի մը նման առաստաղէն իջնելով շունչի փորուածքին: Անիկա կը տառապէր հետեւիլ չկրնալով պառաւին մաղթողութեան, որ տեսակ մը գրականութիւն է, հնարուած մուրողներէ եւ ծերերէ: Արեւելքի մէջ, ծերութիւնը, հազուադէպ, կ՚անարգուի գրեթէ միշտ: Այս նախատինքն է ծնունդը անէծքի ահին ու այն տաղաչափեալ մաղթանքներուն, որոնք ծերերը կ՚ընեն հանդուրժելի փոքրատի ուրիշ տառապողներու աչքին: Ստիպուած կը կրկնէր պառաւին տարազները, միայն իրենց վերջնամասէն, յանկերգի մը ու արձագանգի մը նմանը, «ինշալլա՜հ»ներով ոռոգելով թեւերը մաղթանքներուն: Ու դժնդակ այս մասնակցութիւնը կը նեղէր ներկաները:
Յետոյ` անձկոտ լռութիւն, մեկնումը կանխող, բայց զայն հարկադրող տարտամ անհանգստութիւնը, որ ի վերջոյ ցաւ մը կ՚ըլլայ:
Կը նեղուէին, որ պիտի երթային այցելուները, բայց չէին ալ խորհեր, որ այդ անձկութիւնը կապ ունէր նաեւ իրենց հոդ սպասելուն ալ: Պատշգամին, «պալատական» կինը կը խօսէր տաք-տաք, ուրիշներու,<ref>յաւելում ստորակէտի</ref>աղջիկներէն ու սպասուհիներէն դուրս: Մեծ մասը սպայ, հասած արագ, հաւանաբար կապ ունենալով մտրակող յիսնապետի պատիժին հետ, զոր կը կարծէին արդար ու իրաւ: Բարեձեւ, լաւ հագուած, թարմ երիտասարդներ բոլորն ալ, աւելի կոճակէ կառոյց, որոնք մութ լազուարթ անոնց համազեստը կ՚ընէին վեհափառ բան մը, ոսկեզօծ աստեղատուններ շարելով անոնց կուրծքերէն: Թուրք սպան այդ զգեստաւորումին մէջ կը ծածկէր շատութեան<ref>շատութեան [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>, մա՛նաւանդփարատի պահերուն,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>կայսրութեան պաշտպանն ու հպարտութի՛ւնը:
Ու քոմանտան փաշան, լեցուած դուրսէն իր զգեստին մէջ: Որ իր փորին տակառը տեղաւորեց երկաթ ձողացանկին: Փարթը այսպէս ամրացնելը ձողերու միջով, նշան էր հազին: Ու իրաւ ալ, վարէն մարդիկ կարծեցին տեսնել անոր դէմքը, որ բանջարի մօտ բան մը եղաւ հազին մուրճին տակ: Որմէ յետոյ, անվրէպ, անոր բերանը պիտի պարպէր աման մը խուխ: Քրտնա՞ծ: Ըլլալու էր, վասնզի ճաղատ գանկին փռեց թաշկինակ: Բարկութիւնը երբեմն այս ձեւ կը պտղի<ref>կը պաղի, սրբագրուած՝ կը պտղի</ref>մեր մարմինէն:
Մոռցուած վարը, բանտ-քաղաքը, երկու հազար թշուառութիւնները: Տեսակ մը թշնամի օտարութիւն, որ վերէն կը թափէր բոլոր այդ դժբախտ քաղաքին վրայ: Մատաղ աղջիկը կը խօսէր ժպտուն եռանդով: Ու անոր ձայնը քաղցր ու զիլ գլգլում էր ջրվիժուող վերէն: Սեւազգեստ կինը զգա՞ց այս հակադրութիւնը, որ մարդերը կը բաժնէ վայլողներու եւ զրկուողներու: Խօսեցաւ անիկա կամաց, բայց լսելի.
– Երկու կանգուն կտաւ է գինը այս բոլորին:
Նայեցան իրեն մահապարտները, բարի, սեռէն վեր աչքերով: Կը թարգմանէ՞ր բոլորին ալ զգացումները, թէ նախանձող կնոջ ժանգն էր, որ կը ծորէր դուրս:
Ծունկերը շփելով –խոնաւ քարերուն վրայ այդ երկժամեայ դադարը իբր ցաւ կ՚արտայայտուէր պառաւին յօդուածներուն–, մայրը ոգեկոչեց փատիշահին անսահման գութը: Բռնապետութեան ամբողջ ընթացքին, բոլոր թուրքերը պաշտում ունեցան ահաւոր վեհապետին համար, որ աւանդութիւնն ու արդիացումը իրարու հիւսեց այնքան յաջողակ աճպարարութեամբ, նկատուելու չափ, տառացի կերպով, «շուքը» Աստուծոյ` ինչպէս կը գրեն արդէն թերթերը ու արաբերէն աղօթքները: Հեռու ստեղծողին մօտ ներկայացուցիչն էր ան: Ու անոր սիրոյն, անոր կամքովը այդ միլիոնաւոր սիրտերը կը կրէին զրկանքը, արգելանքը, փոքր տէրէրու մեծ բռնութիւնները:
Մայրը օգնութեան կանչեց տակաւին Աստուծոյ ու Մարգարէին անսպառ ճամբաները, որոնք այնքան գաղտնի կը քալեն, ու կը ցատկեն լեռներն ու ծովերը, մեզ գտնելու համար մեր կորանքին կամ յոխորտանքին ոտքին, եւ որոնցմէ մէկուն միայն բացումը բաւ էր սա մարդերը դարձնելու ետ, իրենց տուներուն, վերականգնելու կործանած երջանկութիւնը: Ո՞վ է կարդացեր գիրը, որ կը դրուի վերէն մեր ճակատներուն: Անկարելի` ոչինչ: Անոր առջեւ, որ լուսինը գնդակի նման կը հանէ թեզնիքէն: Ու բարի կամ չար (պառաւները կը մտածեն իմաստասէրէն աւելի խորունկ, երբ դէմէ դէմ դրուին նման հարցերու) այս աշխարհը շինուած էր, այո, իր մեղքերովը, անիրաւութիւններովը, ոճիրներովը, զուլումովը, նորէն ու նորէն անհաս կարգադրութեամբը անոր Տիրոջը, ո՛չ թէ մարդոց կարճ, կաշառելի, խեղճ խելքին կարկինովը:
Այսպէս կը դատեն անոնք, որ չեն հասկնար, թէ ինչու սա վերի աղջիկը, հակառակ բոլոր մեղքերուն (մեղքը առաձիգ բառ է) այդպէս հագուի, վայելէ, սիրուի ու ան միւսը, սեւերով, հացի մը համար նախատուի իր ամէնէն խորունկ զգացումներուն մէջ ու պառկի հետը կառապաններուն ու հովիւներուն:
Այսպէս կը դատեն անոնք, որոնք շաքար օձ մը գնելու համար պիտի սպասեն գլխուն մեծ մեղաւորի մը, լսեն անոր հեծեծանքները, հոգեւարքի մահիճէն ու գարշանքը դիտեն անոր ընկղմող մարմինին, թարախ ու աղբ, դեռ դժոխք չիջած, հոգէառին շունչին ներքեւ այդպէս ջուր ու լեղի կտրած ու պիտի մաքրեն այդ գարշութիւնը, հագուեցնեն, առքով-փառքով գերեզման առաջնորդելու մէկը, որ երկուքի տեղ երկու հարիւր մարդ էր սպաննած, բայց օրէնքին ցոյց տուած ճամբով, կտրելով հացը սուրբերու բերնին:
– Երկու կանգուն կտա՜ւ, գինը այս բոլորին…
Հարկա՛ւ:
Այս ընդհանրացումները խաղաղութեան տերեւներ են մեր այրուած վէրքերու շրթունքին: Պէտք ունինք այդ զովացումին, վասնզի որքան ալ աղտին մէջ խաթարուինք ու մեղքով կարծրանանք, կը կրենք մեր մէջ կէտեր, որոնք բարակ են մեզմէ: Գիտութիւնը մարմինին մէջ տեղ մը բարձրացող ճնշումին փոխարէն, նոյն մարմինին մէջ ուրիշ տեղ մը ցածցնող ճնշում կը պատգամէ: Ու նոր չէ, որ հոգին փորձ կ՚ըլլայ ենթարկել մարմինին օրէնքներուն:
Րոպէ մը, մեկնող Սողոմին տարիքն ու թարմութիւնը ինկան տարազի, քանի որ բոլորէն դժբախտ ան է ըլլալու, նոր մտնելուն սա սանդուխէն ներս: Որ չէր հասկցած բան մը սա աշխարհէն:
Խօսակցութիւնը, հատնելու վրայ մոմի բոցի պէս` պայծառացաւ: Մաս առած էր անկէ աղջիկը: Մտածումներուն ու մաղթանքներուն ընկեր ընելով իր ձայնը հատած` անօթութենէ՞ն, վիշտէ՞ն, անծանօթ կամ անասելի ուրի՞շ բանէ մը: Փխրուն էր այդ հագագը ու տպաւորիչ: Կերկեր, քաշքշուող ու բեկբեկ, տարօրէն ենթակայ այն նուաստութեան, որ անոր կեանքն էր քաղաքին բացօք: Լուացք չէր ըներ դեռ թարմ ըլլալուն, բայց կ՚ընէր աւելի անտանելին: Ու կ՚ընէր գաղտնի մօրմէն ու ծանօթներէն, գիշերները ելլելով տունէն ու սուզուելով դաշտի պահապաններուն ամայի հիւղակները, ուր կը գտնէին զինքը կառապաններն ու աւելի թշուառները:
Հեւք` քան թէ յօդաւոր ձայն:
Անոր լաչակը չէր կրնար ծածկել մորթը անոր ներքին դժբախտութեան ու ձայնին: Երբ անոր հիւղակին կեանքը ջնջուէր հրաշքով իր մտքին դէմէն անոր կը դառնար վիրաւոր, ժողովրդական իմաստութիւնը, կցկտուր` բայց ծանր, գետին ինկած պտուղներու նման քաղցր, բայց խոցոտ: Ըստ այդ պատգամներուն պէտք չկայ բեկուելու յոյսէն<ref>լոյսէն, սրբագրուած՝ յոյսէն</ref>, որ միշտ աւելի կ՚արժէր, քան ոչ յոյսը: Դուրսը արձակ կարծուած աշխարհին վրայ կեանքը շատ տարբեր մը չէր: Հոն ալ այս մութը, ցերեկին մէջ ալ, երբ պատառ մը հացի համար մանկամարդ կին մը սենեակին երեսին կը փակէ վարագոյրները, դուրսէ՞ն, թէ իրմէ ծածկելու համար ամօթը իր մատուցումին: Հոն ալ շղթաները, քանի որ մէկ կուշտ փորէ մինչեւ յաջորդը մեր կռնակը երբեմն բեռնով անգթութիւն, նախատինք, զրկանք կը փոխադրէ: Քանի որ մա՛նաւանդ մարդոց ուսերուն տեղ սիրտերն էին շղթայի առնուած այնքան շատ անգամ:
Մենք մտիկ կ՚ընենք, երբ կիները կը խօսին, վար` երեսունէն, տժգոյն են ու սեւ աչքեր ունին, խորանալ կրցող:
Այո՜: Կարիք չկար սեւնալու: Անոնք երջանիկ էին նոյնիսկ…: …Գոնէ օրուան չոր հացին համար բանտարկեալները չէին գողնար կամ անասնանար: Ու չէին արտասուեր եղբայրները անոնց, որոնք այդ պատառ մը հացը կը գնէին, իրենք միայն գիտէին` ի՛նչ գնով: Հապա անոնք տակաւին, տարիքէն կոխոտուած ու պառաւներ, որոնք որբեր կերակրելու համար պաղած մոխիրը կը շաղուէին իրենց արցունքովը, ալիւրի եւ եղի փոխարէն ու կը շինէին բաղարջը հեքիաթի պատմումին նման:
Այո՜: Պէտք էր տակաւին հաւատալ ալ, որ տարբեր էր յուսալէն: Արիւն թափե՜լը: Անշուշտ է՛ն մեծ տառապանքը: Բայց թողութի՞ւնը: Չէ՞ որ ատ ալ կատարուած էր հրամանովը Ամենակալին, առանց որուն որդն անգամ իր մորթը չի կրնար փոխել:
– Երկու վայրկեա՜ն:
Ոստիկանն է:
Բայց խօսքը տաքցած, ինչպէս է պարագան ամէն բաժանումէ առաջ:
Մանկամարդ կինը դիւրութեան թէ ուրիշ զգացումով` վերցուց լաչակը բերնէն: Անոր շրթները տժգոյն էին տարօրէն, ինչպէս այտերը: Հիւանդութեան կնի՞ք, եղ ու հաց չտեսած մարմինի կնի՞ք: Յօնքերուն աղեղը, ճակատը կը կրկնէին երկու զաւկի հայր մարդասպանը:
Այսպէս կ՚ընէր ամէն հրաժեշտի: Պչրա՞նք, խորհո՞ւրդ: Անիկա պիտի իյնար, լման հասակովը, աչքին մէջը հայ երիտասարդին: Ու պիտի ընէր այդ ընկղմումը դողալէն ու բարի: Մարդոց գիրկը, ծովուն ծոցը, կիներուն աչքը իրար կը յիշեցնեն մենէ շատին մէջ: Երիտասարդը կը սարսռար, կը փակէր թարթիչները ու կ՚ըլլար բանտէն<ref>բանտին, սրբագրուած՝ բանտէն</ref>առաջը, անուանի ասպատակը…
Յետոյ` մեծ զարկը, այսինքն` կաթսայի մը կողերուն հասցուած թակումը` ենիչէրիներու օրէն մնացած մուրճով:
Այցելուները պիտի իջնային սալարկ:
Բանտարկեալնե՞րը: Ոմանց գլուխը առաջ, ուրիշներունը ետ, քալէին պիտի, դանդաղ ու յոգնած, կրելով լոյսը ճիշդ բեռան նման, աւելորդ, ո՛չ միայն իրենց բիբերուն, այլեւ` ուսերուն:
… Հինգ վայրկեան յետոյ, նկուղին մէջ պիտի փռուէր, ամէն անգամուան պէս,պաթանիամը նորէն: Որուն վրայ բախտին ոսկորը պիտի խօսէր ու այցելուներով մտած դրամական անհաւասարութիւնը հարթէր անյապաղ, ասոր ու անոր բաժնելով այդ կտոր բարիքը, որ ծերունիի մը մուրալը կամ մանկամարդ կնոջ մը ինքնավաճառումը<ref>ինքնավաճառումի, սրբագրուած՝ ինքնավաճառումը</ref>գին<ref>գինն, սրբագրուած՝ գին</ref>էր ունեցած:
Հայ երիտասարդը չէր խաղար: Անոր մտքին կ՚ապրէր սեւազգեստ կինը գիշերը ամբողջ: Ներքինիներ պատկերով կը տառապին:
ՎԵՐՋ Գ. ԳԻՐՔԻՆ<ref>«ՏԱՐՏԱՄՈՒԹԻՒՆՆԵՐ ԱՌԱՋԱՑՆՈՂ ԲԱՌԵՐ», ըստ բ. հրատարակութեան (Բ. հատոր, էջ 533)</ref>
[Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]
Հոս եւս, հակառակ վերնագիրի որակումին, մեծ մասամբ՝ տեղը-տեղին, ճիշդ գործածուած բառեր են: Ասոնք՝ կա՛մ ինչպէս որ են, կա՛մ սրբագրելով, նշած եմ՝'Ճիշդ'. ուրեմն, իբր այդպիսին՝ տեղ չունէին այսպիսի ցանկի մը մէջ: Բոլորն ալ կարելի է գտնել-ստուգել՝ բացատրական կամ բարբառային բառարաններու մէջ, մի քանին ալ՝ մեծՀայկազեանին:Բացի զգաստ ընթերցումի մը վարժութենէն՝ պիտի բաւէր ունենալ ծանօթութիւնը Յ. Օշականի ոճային մասնայատկութիւններուն, բառային եւ պատկերակերտական սովորութիւններուն, շատ բառեր դիւրաւ հաստատելու համար իրենց ճշդութեան մէջ:
Իբր անվերականգնելի վրէպներ՝ ցանկէն կը պահուին ?ով նշուածները, 51 բառէն՝եօթըմիայն:
Պէտք է նկատի ունենալ նաեւ հո՛ս տրուած էջաթիւերը, որովհետեւ հատորի ցանկինները սխալ դրուած են:
24 Մարդի՞կ ( սրբ. > Մարտի՞կ) ճիշդ
28 ներս – ?
37 շառուկնոց ?
37 գայլախաղ (սրբ. > գայլախազ) ճիշդ
48 անհոս ճիշդ
61 պատեկներ (սրբ. > պատիկներ) ճիշդ
61 տախտին ճիշդ
64 անթելներով – ճիշդ
72 քարգոն (սրբ. > քարդոն) ճիշդ
75 աղեկուն (սրբ. > աղեկուկ) – ճիշդ
86 հայրամեր դեղ (սրբ. հայր-մեր տեղ ճիշդ
92 խառնող – ճիշդ
95 կը տեստիանէր (սրբ. ՝ կը տեսարանէր) ճիշդ
114 կազմով?
116 պալասան – ճիշդ
118 սանդուռ – ճիշդ
119 գագաթին – ճիշդ
128 ընդերքին – ճիշդ
142 հրեշտակ – ճիշդ
145 կոկուեցան (սրբ. > կծկուեցան) ճիշդ
147 ոստղիլ աւազը (սրբ. > աւաչը) ճիշդ
163 ողկուած (սրբ. > ողնուած) ճիշդ
166 խարխար ճիշդ
203 կրտելն ճիշդ
205 թաթթափ ?
228 հեղինակները ճիշդ
238 դերերէն (սրբ. > դարերէն) ճիշդ
244 ժպտուի (սրբ. > ժխտուի) ճիշդ
258 պահարան ճիշդ
268 կայլակէն ?
277 հանգչելու (սրբ. > հանգչեցնելու ?) ?
277 կունքն (սրբ. > կուրծքն) ճիշդ
299 կոյտերը ճիշդ
305 նեղի պէս ճիշդ
307 կը սպառէր ճիշդ
334 սափրուած ճիշդ
352 դարերուն ճիշդ
369 կայաւորելով ճիշդ
380 անհամ ճիշդ
399 տապալի ճիշդ
399 վերմակի պորտ ?
400 եղկել ճիշդ
402 նշանակուած ճիշդ
416 աղցան ճիշդ
417 կազուած (սրբ. > կաղուած) ճիշդ
449 թափին ճիշդ
477 կրակով ճիշդ
478 տատանումը (սրբ. փականումը) ճիշդ
488 աղու որբ (սրբ. > աղու ողբ) ճիշդ
490 շատութեան ճիշդ
0cumajl5kh42pnvhi63pm10tky2ts89
394744
394743
2026-09-06T21:02:48Z
Emptyfear
547
394744
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Մնացորդաց
|section = Հատոր Բ, Գիրք Գ
|previous = [[Մնացորդաց/Հատոր Բ/Գիրք Բ]]
|next = [[Մնացորդաց/Հատոր Գ/Գիրք Դ]]

qvmh2zgoomfi38lsql1xv0u9g4iy99b
Մնացորդաց/Հատոր Գ/Գիրք Դ
0
150923
394745
2026-09-06T21:04:20Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Մնացորդաց |section = Հատոր Գ, Գիրք Դ |previous = [[Մնացորդաց/Հատոր Բ/Գիրք Գ]] |next = [[Մնացորդաց/Հատոր Գ/Գիրք Ե]] |notes = |author = Հակոբ Օշական |year = }} == ՀԱՏՈՐ Գ == === ԳԻՐՔ Դ === ==== Ա ==== Մոխիրնոցը։ Բառը անծանօթ չէ մեզի։ Բայց ստուգաբանութիւնը շատ տխուր գիտութիւն մը ըլլար պիտի,...»:
394745
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Մնացորդաց
|section = Հատոր Գ, Գիրք Դ
|previous = [[Մնացորդաց/Հատոր Բ/Գիրք Գ]]
|next = [[Մնացորդաց/Հատոր Գ/Գիրք Ե]]
|notes =
|author = Հակոբ Օշական
|year = }}
== ՀԱՏՈՐ Գ ==
=== ԳԻՐՔ Դ ===
==== Ա ====
Մոխիրնոցը։
Բառը անծանօթ չէ մեզի։ Բայց ստուգաբանութիւնը շատ տխուր գիտութիւն մը ըլլար պիտի, եթէ լուրջ ու լեցուն-գլուխ հնախոյզները միայն խանդավառէր` սնանելով բառերու փշրանքներով ու լեզուական ցամաք պատգամներով։ Անիկա, բարեբախտաբար, համառօտուած, խորհրդանշուած ողբերգութիւն ալ է երբեմն, որ, աղէտին հետակորոյս թաթառէն յետոյ կը դիմանայ բարբառի մը մէջ` անցնելով յաջորդներուն, անշուշտ աղօտած, բայց դեռ պահելով կնիքը եղերական դրուագին։ Մեր լեզուն բաւական ունի անոնցմէ, որոնք մեր բարքերուն ու դժբախտութեանց իբր խեցիները կը դիմանան տակաւին` հետզհետէ կորսնցնելով իրենց ցայտուն մասերը։ Ու բանտի մը մէջ, մա՛նաւանդ,<ref>յաւելում ստորակէտի</ref>յատուկ անուն մը անիմաստ կը դառնայ, եթէ եղեռնական խորունկ դրուագներու, ոճիրներու հեռարմատ մը չծածկէ իր տակ։
Հին քաղաք, Պրուսան։
Թուրքերը, որոնց մասնագիտութիւնը եղաւ քաղաքակրթութիւնները թաղել, նոր է, որ իրենց ախորժակները կը տարածեն նաեւ ողջ տարրէն դէպի անողջը, այսինքն՝ մարմարը, կառոյցը։ Կ’ըսուի, թէ անոնք մեր երկրին աւերակներն ալ ձեռնարկած են անյայտ ընելու, սկսելու համար նոր իրենց քաղաքակրթութիւնը, մաքուր թուղթի մը վրայէն։ Անշուշտ իմաստութիւն մըն ալ ատ։ Իրենց պապերէն անդին անցնելու իրենց զայրոյթին մէջ՝ անոնք կը տաճկցնեն Հայաստանի երեսը։ Երեսուն տարի առաջ, անոնք չէին այցուած այդ ներշնչումէն ու թողած էին պատմական քաղաքը`Պրուսան, գրեթէ իրենց գտածին նման։
Աւերակներ։ Ո՞ր հողամասը չունի, անոնց ծայրատուած եւ դեռ ահագին կայսրութեան մէջ, անոնցմէ։
Որոնց մէկ կարեւոր մասը կը յամառի տակաւին հողի երեսին, պարիսպներու հսկայ դիակներով, շրջած իրենց կողերուն։ Հին միջնաբերդը, որուն սարահարթը այսօր տրտում պարտէզներու գերութեան է յատկացուած, փոքր դամբարաններու տարտղնուած դիակայնութեամբ, իր կողերը կազմող ապառաժներէն վար է հոսած ահաւոր հաստութեամբ, բայց փշուր-փշուր,<ref>յաւելում ստորակէտի</ref>իր խեցեհիւս ալիքները`թրքանալու համար դաժան սարսափով։ Փլատակներ, շատ բազմազան, արդի քաղաքէն քանի մը ժամ հեռուները մինչեւ տարածուող, հաւանաբար ազնուականներու ապարանքներ, որոնք տասը-քսան դար առաջ այդ հրաշալի լեռնաթափին փռուեցան`իբր հեթանոս գեղեցկութիւն, առատութիւն եւ տարփանք, այսօր՝ մացառներով կեղաւոր, եղիճներու սղոցակուռ բանակովը անմատոյց իրենց մեծ կողմերէն, խորշիկ մը տրամադրած են Մոնկոլիայէն կարծես նոր ժամանած թաթարին, որ քանի մը մորթ կը տարածէ թերեւս այն դահլիճին յատակին, ուր թագուհիներու ոսկի պատմուճանները շողացին։
Ամէն տեղ, մա՛նաւանդ յետսակառոյց թաղերու մէջ, հանդիպելի են փորուածքներ, հողն ի վար իջնող խելացնոր փեռեկտումով։ Երբեմն անոնք իրենց գահավէժ թաւալումին մէջ, յանկարծակի սառումով մը կը վերածուին կամարակապ աւազաններու.աւելի յաճախ՝ ճամբաներու`գրեթէ միշտ կափուցուած իրենց ոլորքներուն մէկ կէտին, աւելի քիչ՝ հանելով ընդերկրեայ պալատներու անաղարտ բեկորներուն, սրահ, սենեակ, վիրապներ, երկաթապատ պատուհաններով արգելարաններ, –բանե՛ր՝ ասոնք, որոնք կը թելադրեն դիտողին երեւակայութեան քանի մը հազարամ կանխող բերդերը, ապարանքները կրկին, գետնէն վեր մասերուն մէջ այնքան շլացնող, գեղեցիկ ու տարփայոյզ, բայց մա՛նաւանդ գետնամուխ յարկերուն մէջ կրկնապէս ահաւոր, խոր, արիւնով<ref>աւիւնով, սրբագրուած՝ արիւնով</ref>, մահով ու ասոր բոլոր անտիպ դրուագներովը պսակաւոր։ Ամէն մեծ պեղումի, այսինքն՝ երբ մեծ կառուցումի մը համար հիմերը կ’իջնան հինգ-վեց կանգուն ցած արդի փլակոյտէն դէպի վար<ref>վեր, սրբագրուած՝ վար</ref>, այս խոռոչները կը բուսնին յանկարծ։
Ընդերկրեայ այդ վիրապները իմ ժամանակիս, այսինքն՝ երեսուն մը տարի առաջ, վերեւի տունին համար սկսած էին վտանգ նկատուիլ։ Առնուազն սատանաներու կայան ծառայել մը զանոնք կը դատապարտէր կուրնալու։ Թուրքերը, նորնալու իրենց մոլուցքին մէջ, կ’ատեն հնութեան աւանդները, ինչպէս զանոնք ստեղծող ժողովուրդները կը չորցնեն հողին երեսէն։ Կէս դար առաջ կը յարգէին վիրապները, սառնիճները, գետնուղիները, պետական մեծ շինութիւններու ցանցին մէջ`մութ, բայց հաւանական պէտքերու հեռանկարով մը։
Ընդերկրեայ այդ կառոյցները Ջերմուկներ կոչուած արուարձանին մէջ երկրաբանական տեսարաններու ալ կը վերածուին քաղաքին պատմութեան մէջ յաճախակի ցնցումներով, որոնք անոր ընդերքը բզիկ-բզիկ են ըրած։ Այդ արուարձանին մէջ երբեմն երեւան կը հանուին պատմական քարայրներու ճարտարապետութեամբ<ref>ճարտարապետութեանմբ, սրբագրուած՝ ճարտարապետոթեամբ</ref>կաղապարումներ, բայց բնութեան մուրճին փոխարէն մարդկեղէն կնիքով։ Այդ մասը ունեցած է ատենին իր երկրորդ քաղաքը, այս անգամ գետնատակին։ Հո՛ն՝ ուր երկրաշարժը խնայած է քիչ մը բան(1854ին հսկայ շարժ մը քանդած է այդ քաղաքին երեք չորրորդը, մա՛նաւանդ ստորերկրեայ մասէն),կողին երկարած պարիսպի մը մէկ կէտէն ներս մտնողը ինքզինքը տասը-քսան քայլով կը գտնէր մեծկակ սրահի մը մէջ, վիմափոր ու մաքուր։ Զայն ծակծկող դուռները, դաւաճան անցքերու բերան ծառայելէ զատ, իրենց սեմերէն կ’իյնային յանկարծ, անդունդի մը հասակին վերածուելով, ուր իշխաններ ու[իշխան]ուհիներ<ref>ուհիներ, սրբագրուած՝ իշխանուհիներ</ref>ձգուեցան հարկաւ, բուռն կիրքերու այդ մերկ, պարզ դարերուն<ref>տարրերուն, սրբագրուած՝ դարերուն</ref>, երբ ապրիլը ապրիլ էր, այսինքն՝ ուտել ու սիրել, ու չմտմտալ։ Այդ զոհերը, փաթթուած իրենց մեղքին, բախտին, աւելի յաճախ իրենց գեղեցկութեան կամ անմեղութեան, այդ անդունդներէն նե՜րս։ Որոնք շատ տարբեր չեղան թուրքերուն ձեռքով<ref>ջնջ. ստորակէտ</ref>այդ հողերու այս անգամ երեսին վրայ գործադրուած նոր ողջակէզներէն։ Այն ատեն ապարանքին գահակալը, իր զգայարանքները ունէր իրեն իբր օրէնք։ Մեր օրերուն անոր աւերակին տիրակալը տարբեր բան չունեցաւ ոճիրը մարսելի ընելու ո՛չ միայն իրեն, այլեւ՝ շատ բարակցած, շատ քրիստոնեայ աշխարհին անգամ։ Ու միտքիս առջեւ կը մնայ կանգուն տասը դար առաջուան գազա՛նը, ու անոր հեղինակած օրէնքը, որ ապառաժները այդպէս կը փողրակէ դէպի վար, հոն թափելու համար միս ու արիւն։ Օրէ՜նքը։ Որ հիմա թուղթով կապկպուած, ներկուած, ածիլուած կամ սեռափոխուած–ատիկա ընտրեալ գործն է մեր շահերուն<ref>ընտրեալ.... շահերուն ?</ref>–կը թուի կորսնցուցած ըլլալ իր հովանաւորած ահարկու ապօրինութիւնները։ Հիմա կը սիրենք անոր վրայ կամ կը կատղինք<ref>Հիմա..... կը կատղինք ?</ref>։ Այդ օրերուն անիկա մատ մըն էր, շրթունք մը, նայուածք մը, աւելի կարճ՝ կիրք մը։ Կ’անցնին թագաւորութիւնները, ինչպէս քաղաքներու երեսները։ Կ’անցնին ութ, տասը ժողովուրդ, ըսել կ’ուզեմ՝ մեղքերու բազմամիլիառ բջիջը, որ այդ քաղաքներուն յատակ է ծառայած, կը բզկտուի ժամանակին ժանիքէն, բայց կը վերակազմուի մայր մեղուին տարօրինակ պատրանքովը։ Բերդերը, դղեակները, անոնց տէրերն ու[տիր]ուհիները կ’ըլլան փոշի, անոնց անայց, վիմափոր տապաններուն խորը։ Պիտի գայ նորը։ Պիտի գայ ու երբեմն, քիչ փոփոխութեամբ, կեանքի պիտի կանչէ վաղնջուց ապարանքը, իր օրէնքներուն նոյն կարկինովը։ Թո՞ւրքը։ Ան ալ եկած է, ու անհուն այդ փլատակներուն վրայ դրած՝ իր ալ կնիքը։ Հիմա՞։ Ջուրի, թուզի, մետաքսի եւ խնձորի քաղաք՝ Պրուսա՛ն, զոր թուրքերը կ’ախորժին կոչել«Կանանչ Պրուսա»,թելադրել ձգտելով տուներու գորշ մրջնացումը օղաւորող պսակը, քաղաքն է նոյն ատեն ընդերկրեայ զնտաններու։ Շատ տարիներու ներքեւ անոնք կը պառկին, կանգուն, դէպի խորը, խուլ ու կոյր, անօթի, մարդկեղէն որսին ակնկառոյց։
Մոխիրնո՜ց։ Պարզ բա՞ռ։ Մի աճապարէք։
Մոխիրնո՛ց.գուցէ անոր համար՝
վասնզի չարազրոյց աւանդութեան մը համաձայն, կէս դար առաջ, այդ զնտանին, զնտաններու գօտիին մէջ ինկողները ողջ-ողջ փոշի կ’ըլլային, աղի վերածուելով իրենց մարմինին երեսէն։ Կրա՞կ։ Բայց ժողովուրդը անոր գոյնն ու ջերմութիւնը գիտէ։ Գետնէն բխող կազե՞ր։ Ո՜վ ինչ գիտնար։ Ամբողջ շրջանը հրաբխային դանդաղ գործունէութեան մը հետքերը կը պահէ տակաւին։ Պաղ ջուրը հանդիպած տեղէն դուրս կու գայ։ Նոյնը հասկցէք տաքին համար ալ։ Թունաւոր շոգինե՞ր։ Աւանդութիւնը կ’ախորժի սուտէն, բայց միշտ անկէ չի մեկնիր։ Բաղնի՞ք, հնութեան պաշտամունքի պալատներէն բեկո՞ր մը։ Իմ օրերուս ջնջուած էր ճնշումը, մոխիրնոցը արդարացնող հեքիաթը՝ ինչպէս խցուած էին<ref>խզուած էին, սրբագրուած՝ խցուած էին</ref>նման վտանգաւոր վիրապները քառորդ դար առաջ հոն պաշտօնի մեծ կուսակալի մը հրամանով, զարգացած անձնաւորութիւն, այդ ատենին համար ահաւո՜ր արժանիք, եւ որ յետոյ բարձրացած է մինչեւ եպարքոսութեան։ Անոր վճռականութիւնը, արդարամտութիւնը, լայնախոհութիւնը, զինքը ըրած են բացառապէս ժողովրդական։ Ու բարեհամբաւ այդ պաշտօնատարը մաքրած է քաղաքը<ref>ջնջ. ստորակէտ</ref>մեծ ու պզտիկ իր բռնաւորներէն, այն օրերուն ամէն թաղի մէջ այնքան առատ, բոլոր կարեւոր պողոտաներուն կանգնելով մահուան եռանկիւնը, կամ անկիւններուն զետեղելով կառափնատի ծառայող<ref>ծառային, սրբագրուած ծառայող</ref>մսագործի կոճը, կամ շարելով հրապարակներու վրայ սր[ց]ուած<ref>որսուած, սրբագրուած՝ սր[ց]ուած ?</ref>ձողերը, կախելով<ref>կոխելով, սրբագրուած՝ կախելով</ref>, գլխատելով, ցցհան սատկեցնելով արիւնկզակ մեծաւորները, անխնայ ու արագ, ասիական իմաստութեամբ, ու անոնց դիակներով լեցնելով իրենց բնակարաններուն գորշ այդ նկուղները, մրցելով՝ այս կերպ, փառքին հետ թուրք պատմութեան ուրիշ մէկ ականաւոր զօրավարին, որ իր ձեռք անցուցած աւազակներուն ողջ մարմիններովը չորցուցած է հորերը Անատոլուի կարգ մը գաւառներուն։ Այդ փաշան իր պիտակովը(Գույուճի Մուրատ փաշա, որքան կը յիշեմ),ամէն ատենի համար պիտանի հերոս մըն է երկրի մը մէջ, ուր ասպատակութիւնը գերագոյնն է ասպարէզներուն, մինչեւ եպարքոսութիւն ճամբայ ունեցող։
Մեր այս պատմութեան օրերուն, բանտին այդ մասը կը պահէր Մոխիրնոց յորջորջումը, բայց գրեթէ կորսնցուցած էր արդարացուցիչ հեքիաթը։
Նախագաւիթ մըն էր ան, ինչպէս ունին քաղաքին բաղնիքները, մայր զանգուածին կիսով յաւելեալ նոյնոճ կերտուածքով՝<ref>վերջակէտ, սրբագրուած բութ</ref>թրքական շինութեանց ատեն երեւան հանուող հին մեհեանէ մը կամ մեծատարած բաղնիքէ մը ձեւաւորուած։ Երկրաշարժը տաք ջուրերու ակերը փոփոխութեան կ’ենթարկէ կարճ իսկ շրջաններու վրայով։ Դարերու գծո՞վ։ Այս ենթադրութիւնը կ’ամրանար պատերուն նկարագրովն ալ, որոնք բերդերու, պարիսպի կտորներուն նախանիւթերը գործածեր էին, մատի հաստութեամբ, բայց տափակ կղմինտր, թիզ մը հասակով, անհուն համբերութեամբ հիւսուած վրայ վրայի, գորշ կապար շաղախի մը մէջ երկաթնալով։ Այս նախանիւթը հասարակաց է բոլոր փլատակներուն։ Նախագաւիթ ըսի, վասնզի կիսակամարները, աղեղները, հաստ պատերէն բխող եւ իրարու կորացող, հանդիպելի են այսօր կանգուն բաղնիքներուն այդ մասերուն մէջ։ Միջնադարեան ո՞ճ։ Թուրքերը անշուշտ կը ցատկեն հռովմէականին ալ վրայէն, քանի որ այնքան աճապարանք ունին իրենց ցեղը հնագոյն մշակոյթով մը օժտելու եւ իւրացնելու փառքը այդ ինկած ճարտարապետութեան։ Ինչո՞ւ կը մոռնան սակայն, թէ խրճիթներով ապրեցան առնուազն տասը դար տակաւին, երբ Բիւթանիոյ այդ դաշտին վրայ հելլէն ոճը կը ծածկէր հսկայ լոգարանները եւ մեհեանները։ Ու, հակառակ ժամանակին, շարժին, թուրքին, այդ ոճին փշրանքները դեռ կը յամառին մնալ հողին տակը՝ ինչպէս երեսը։ Ծոյլ ժողովուրդները ցախով գոհացան։ Աւերումի մէջ յաջողակ ժողովուրդները, երբ կը յոգնին խորտակելէ, կը ձեւափոխեն իրենց հին ժառանգութիւնները, եւ կամ՝ պատի, տաղաւարի յաւելումով կը կարծեն ստեղծած ըլլալ ցեղի մը ամէնէն ամուր ու տեւող արտայայտութիւնը–ճարտարապետութիւնը, որ աւելի բախտաւոր է, քան թուղթի վրայ պահուած միւս եղանակը`գրականութիւնը։ Զուր տեղը չէ, որ թուրքերը շատ տեղ գոհացան`եկեղեցիները ուղղակի մզկիթի վերածելով։ Բնատիպի վրայ իրենց յաւելումները, մա՛նաւանդ Պոլիս, տխուր են՝ որքան բարբարոս։ Կիրի ծեփ մը, աղիւսէ պատ մը, երբեմն տախտակ-պարիսպ մը բաւ են սեպած ջնջելու համար հինը։ Անոնց երբեք չէ այցելած նորը, այսինքն՝ իրենցը։ Պոլիսը ոճաւորող մզկիթնե՞րը։ Անոնց մէջ ոչինչ ունի մոնկոլը։ Ատաղձը տկարացած երկիրներուն կողոպուտն է միշտ։ Ոճը՝ տաճկցած քրիստոնեային մտածնունդը։ Բանուորն անգամ տուած են պարտուած ազգերը։ Ու ա՜յդ պատճառով Պոլսոյ ճարտարապետական թրքութիւնը արտաքին է թերեւս։ Չեմ զբաղիր Այա-Սոֆիայով, որ տաճկցած է ճէմիշներով ու բակադիր ապտէսթի աւազաններով։ Մինարէնե՜րը։ Տգեղ սիւներու կը նմանին հոն, մինչ իսլամին ուրիշ սրբատեղիներուն մէջ անոնք ծաղկանկար<ref>ծաղրանկար, սրբագրուած՝ ծաղկանկար</ref>սլաքներ են`զաղփաղփուն իրենց շնորհովը կերպադրելով բարակ մարմինները կիներուն։ Գահիրէի մինարէները եղէգի կը նմանին ու կը վայլեն<ref>կը վայելեն,, սրբագրուած՝ կը վայլեն</ref>իրենց ոճաւորած յիշատակարաններուն։ Ոչինչ այնքան տխուր, որքան տաճկական միջակ քաղաքներու բորբոսած գմբէթով աղօթատեղիները, որոնք իրենց պատերուն խոց-խոց գորշութեամբը նայուածքը կը կտրատեն ու խաղաղութեան, բարութեան յղացքի փոխան տեսակ մը սարսափ կը ցոլացնեն։ Նոյնիսկ կեդրոն քաղաքներու կառոյցները անմիջական պէտքերով միայն կը տառապին կարծես։ Ասոնցմէ ոչ մէկը իր մէջ կը խտացնէ տեւողութեան վրայ տարածուելու ամփոփ յառումը, որ քրիստոնեայ կամ հեթանոս ոճերուն գաղտնիքը եղաւ, ա՛յն թռիչքը, որ բացուած պահուն սառեր է մարմարին մէջ ու գոթական տաճարներու ciselureէն դեռ կը պատրաստուի երկինք բարձրանալ։ Տեսեր եմ Էտիրնէն, Սէլիմի նշանաւոր մզկիթը, որ միջին դարու այդ քարացած, բայց ամբողջ ու շնորհալի ճարտարապետութեան քով դրուած, թոհուբոհ միայն կը թելադրէ, գուցէ ցեղին այդ օրերու միակ հոգեթռիչքը, որ անընդհատ արշաւներու մղձաւանջ մըն է վրանին։ Անշուշտ, պէտք չէ մոռնալ ճարտարապետին անգթութիւնը,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>Միջին դարը եւ Պալքաններուն այլասերումը։ Առանց բիւզանդական հանճարին ու առանց անոր սպաննող դիւանագիտութեան, թուրքերը ո՛չ շինել, ոչ ալ յաղթել գիտնային պիտի։ Չի բաւեր դիտել կիրն ու շաղախը, փայտն ու տախտակը, սիւնն ու մարմարը։ Կողոպտող զօրաթեւերը, իրենց յաղթական դարձերուն ատոնք պիտի բերեն։ Այդ նախանիւթը ազգայնացնող ոգի՞ն։ Բայց ո՞ճը՝ որ հանգչող գիծերու բիւրեղացումն է ժողովուրդի մը մէջէն դէպի դուրս, անոր ամէնէն հիմնական շնորհներուն դէպի արեւ սլացքը։ Պրուսան, ուրիշ մայրաքաղաք մը, հարազատ նշխար մըն է տասնհինգերորդ դարու թրքական մեծ արշաւանքին, որ մէկ դարու մէջ արաբական կայսրութեան կէսին չափ աշխարհներ տիրակալեց սա տարբերութեամբ, որ Պաղտատ մը կամ Քորտովա մը չկրցաւ կտակել։ Որ կործանեց, առանց շինելու, ինչպէս ըրեր էին արդէն միւսները, ցեղակիցները, Մանչուրիայէն մինչեւ Միջերկրական։ Քանի մը պատմական մզկիթները, որոնք այդ քաղաքին մէջ գոնէ իսլամ-արաբ ճարտարապետութիւն մը կը կերպադրեն, գլխաւորաբար սուլթաններու փոքր դամբարանները, Եշիլի եւ Պայազէտի մեծակառոյց մզկիթները, աւարի, առատութեան, անգթութեան ու արիւնի հսկայ դարը կ’ոգեկոչեն, երբ ներգեւած<ref>Ծնթ. – ներգեւած՝ հիւծած</ref>ու մեղկ քրիստոնեայ իշխանութիւնները, կոմսեր ու դքսութիւնները<ref>կոմսեր ու դքսութիւնները – ?</ref>, իրարու ետեւէ ինկան վայրագ, գունդեր<ref>գունդեր – ?</ref>, նոր այս ժողովուրդի գարշապարին։ Անոնց դիակներով կառուցուած այդ շէնքերը նոյն անողոք խստութիւնը դեռ չեն կարսնցուցած, որ շինել տուողներունն էր այդ դարուն, երբ մորթելը ուտելուն, վայելելուն<ref>վայելելու, սրբագրուած՝ վայելելուն</ref>ախորժաբերը կը հանդիսանար հսկայ խրախճանքներէն առաջ կամ վերջը։ Հաստ պատերու, սմքած կամարներու ուրիշ թոհուբոհ մըն է ընթացիկ կառոյցը Պրուսայի միւս հնօրեայ շէնքերուն, որոնց ոճին մէջ դեռ նշմարելի կը մնայ նահանջը, ատոր կապուած իրարանցումը բիւզանդական ոգիին։ Միջնաբերդի կողմերը, աւերակներով, հաստատելի, կամ ճղճիմ բնակարաններով ոճաւոր։ Մոնկոլեան երա՞զ։ Կայ ատ ալ, միայն ու միայն աղօթարաններուն վրայ, արաբական պատեանի մէջ, դէզ ու դիակ, թուրի հասակով ու հաստութեամբ արաբական գիրերու հանդէսի մը մէջ, որ պատերը կը սպառազինէ ու աչքերը կը լացնէ իր խստութեամբ։ Ուլու-ճամին, քաղաքին կեդրոնը, հաստութիւն ու թրքութիւն է միայն։ Թուրքերը հին շէնքերը իւրացնելու կերպը պարզեցուցած են չափազանց։
Անոնք կամարներուն կամուրջները տանիքներով կը կապեն իրարու։ Գրաւուած շէնքերը կը թողուն օրուան տարազով։ Աղօթատեղիներու առատութիւնը զիրենք չ’ըներ խստապահանջ։ Ամէն հարուստ միւսլիւմանի երազը իր տունին մօտիկ տրամադրելի ունենալն է մզկիթ մը, հոգ չէ թէ ծաւալով պզտիկ։ Ու ասիկա հասկնալի է, քանի որ որոշ տարիքէ մը յետոյ, բանակը ձգող մարդուն զբաղումը ուրիշ բան չէ, եթէ ոչ ժամացոյցը հոլովել`աղօթքի րոպէները հետապնդելու։ Հինգ նամազը օրուան գերագոյն մտահոգութիւնն է։
Անոնց պետական միւս կառոյցները կ’ախորժին մակաբուծութենէն։ Պազար, բաղնիք, շուկայ, մա՛նաւանդ բանտ ու զինուորական մթերանոցներ մէջտեղ բերելու ատեն անոնք նկատի ունին այս վարժութիւնները։ Ոչինչ այնքան տխրօրէն<ref>ջնջ. ստորակէտ եւ բառ՝ այնքան</ref>յատկանշող է ժողովուրդ մը, որքան պարտուողին վրայ անոր փաղաղումը։ Անցէք թուրքերու հայրենիքին մէջէն։ Ու պիտի զգաք, թէ ի՛նչ են աւելցուցած իրենց միսէն այդ քաղաքներուն։
Մոխիրնոցը։ Չմոռնանք անիկա։
Մէջտեղը՝ ընդարձակ սալարկ մըն էր, բաղնիքի մը նախամասը յիշեցնող։
Ութանիստ այդ յատակը պատերէն կը զատուէր սեւ մարմարի երիզով մը, որմէ անդին՝ թուրքերու կողմէ նոր դրուած մեռել-քարեր, յունական նշանագիրներէն մերկացած, տգեղ ու անհամաչափ, կը խորհրդանշէին այդ իսկ խորշին մէջ<ref>ջնջ. ստորակէտ</ref>ինչ որ իրենց ոճը եղաւ դարերով։
Երկու թիզ լայնքով տախտակ նստարան մը կը դառնար բոլորակը ամբողջ, պատին փակած, –Արեւելքի քաջածանօթ սաքուն։
Բանտ-քաղաքին այս նախագաւիթը յատկացուցած էրհիւրերուն։ Սիրուն տարա՜զը՝ որով թուրքերը գիտեն սքողել բանտին սարսափը միամիտներուն։ Հոն կ’ուղղուին նորամուտները`դեռ պատիժէ ու մասնաւորումէ ազատ յանցաւորները։
Մուտքի րոպէին իսկ, սովորութիւն կար զանոնք մերկացնելու, կարծես հաւատարիմ մնալու համար բաղնետան աւանդութեան, որուն մարմինն էր հաւանաբար իր միւս բաժիններէն կործանած սա հին աւերակը։ Կ’առնուէին անոնցմէ ինչ որ հաճոյ թուէր խուզարկութեանց պաշտօնեային, անօթի գազան մը, որ իր նեղուած օրերուն անվնաս առարկաներն ալ կ’ընէր մեղաւոր ու կը դնէր վար։ Յանցաւորները, հոն մտնելէ յետոյ, այդ սաքուին վրայ պիտի ձգէին ինչ որ ազատած էր պաշտօնեային քմահաճոյքէն, –պայուսակ, կօշիկ, ուտելիք, սա տակը<ref>սա տակը ?</ref>՝ ծածկոցները եթէ ունէին բերած իրենց գեղերէն։ Պառկելու համար, սալե՛րը։ Ամէն երանգէ ու չափէ։ Փորփրուած, տաճկնալու համար։ Այս խազխզումը հոգեկան պահանջ է անոնց։ Քրիստոնեայ եկեղեցիներն ու գերեզմանատունները մինչեւ այսօր կը շարունակեն քակուիլ, մերկացուիլ իրենց պատմուճաններէն՝ կազմելու համար յատակը սա գարշանոցներուն։ Բանտարկեալները, անկախ՝ իրենց մեղքերուն ծանրութենէն կամ թեթեւութենէն, այսչորլուացումէն յետոյ, ինչպէս կը հեգնէր կողոպուտի սա եղանակը՝ բանտինարկոն, կը ձգուէին սալարկին վրայ, ազա՜տ, ընտելանալու՝ ա՛լ անկնիք սալերու խորհուրդին մէջ։ Աւերակը պատմութեան դասախօսէ մը աւելի կ՚արժէ։ Ու անով ոճաւոր թերագործը<ref>թերագործը [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>ցեղերու ճաշակէն մեծ բան կը յայտնէ, թէկուզ բանտերէն դուրս, մա՛նաւանդ թաղամիջեայ գռիհներուն մէջ, երբ թուրքին քմահաճոյքը կ’ուզէ գրաւում ընել, յանուն կրօնքի։ Խա՜ն, բաղնի՜ք։ Տեղեր ասոնք, ուր ազգամիջեան ատելութիւնները կնիքի կ’ելլեն։
Որքան ալ սա հաւաքավայրը իր առժամեայ նկարագիրը ունենար իրեն իբր տիրական գոյն, ցամաք, անոճ, ու մերկ, ինչպէս է ըլլալ ճակատագիրը բոլոր ոչ-անհատական շէնքերուն, բանտի այդ մասին մէջ հեքիաթի բրդուճ մը կը դիմանար տակաւին, իր ընդերկրեայ, վիրապային բաժինովը, ուր իբր թէ ձգուէին, գոնէ ատենի մը համար, մեծ ոճրագործները, թեթեւնալու իրենց փուշերէն, հասուննալու՝ խոստովանութեան, անո՜նք, յաճախ նախագաւիթ մտած, միւսներուն նման պարզ երեւոյթով։ Հազուադէպ է, որ ոճիրը ըլլայ հռետոր եւ պոռպռան։ Անշուշտ, այդ մեծ չարագործները իրենց հետ կը բերէին ծանր ամբաստանութիւններ, բայց ուրանալու համար զանոնք մեծ խաղաղութեամբ։ Արեւելքի մէջ ուրացումին ջերմութիւնը յաճախ կը շփոթուի արդարութեան հետ, ինչպէս պարզութիւնը՝ մեղապարտութիւն կը թարգմանուի, նոյն օրէնքին հակադարձովը։ Ուրացումը մեծկակ, օգտաւէտ առաքինութիւն մըն է։ Հեքիաթը կ’ուզէր, որ այդ հերոսները դրուելէ յետոյ այդ չերեւցող, բայց գոյ վիրապներուն խորը, քիչ-քիչ փոքրանային`այդ խորշերուն շատ ցած կամարներէն իրենք ալ անզգալաբար ցածնալով, սմքելով իրենց դիրքին գագաթներէն, իրենց սուտին տիկերէն, զիջելով իրենց կատաղութիւնը, նախ՝ իրենց, յետոյ՝ շրջապատին։ Մեռնողին<ref>Մեռնողին ?</ref>ետեւէն՝ ստուեր։ Ի հարկէ։ Ամէն բանտային տնօրէն«գործնական իմաստասէր»մը չէ թերեւս, ինչպէս հիմա կ’որակեն իրենք զիրենք պարզամիտ մարդեր, այլ՝ գործնական հոգեբան մը, որուն թափանցումի գործիքները ոչինչով վար են քահանաներէն ու խղճմտանքի մեծ վերլուծողներէն։ Ձանձրոյթը, յուսահատութիւնը, կարօտը վախէն առաջ ոճրագործը կը կակուղցնեն ու կը թրջեն։ Խոստովանութի՞ւն։ Ինչո՞ւ չէ, երբ մա՛նաւանդ թուրքին ճոկանն է քահանան։ Պիտի տեսնենք այդ խոռոչներն ալ, երբ յառաջանանք մեր պատմումէն ներս։ Հեքիաթը չէ, որ լաւ կը յօրինէ։ Թուրքերը դարերով հաւատաքննութիւն գործադրեցին իրենց արգելարաններուն մէջ։ Մարդկային կեանքը այնքան քիչ գնահատուած երկրի մը մէջ, որպիսին թուրքերունը, ձեզի կը ձգեմ դատել չափը անգթութեան, որ ծախսուեցաւ այդ խոռոչներուն ծոցը ծուարած հոգիներուն վրայ։ Անկէ զատ տանջանքի զգայարանքը, զայն տալու գեղձերը կարգ մը ժողովուրդներու մօտ զարգացած են շատ։ Ու թուրքը գլխաւորն է անոնց։ Մորթելու մէջ չյոգնիլը մկանային մարզանք ըլլալուն չափ, հոգեկան ալմխումէ։
Նախագաւիթին քովն ի վար, նրբանցքնե՛ր, կամարակապ, ինչպէս կը թելադրէին պատերը դէպի վեր՝ կորացող, բայց գմբէթէն փոխուած<ref>փոխուած ? փորուած ? փակուած ?</ref>։ Նեղ, այդ անցքերը քսան քայլ անդին ու ասդին կը վերածուէին ոստիկանական սենեակներու, դիւաններու։ Կուսակալութեան քաղաքապահ ուժերը հոդ ունէին իրենց դաշտային ու գիւղային սպասարկութեան պաշտօնատեղիները։ Սալարկը, բաղնիքին ոճը, տանիքին փորուած փոքր լուսամուտները կը նպաստէին, որ այդ անցքերը նորամուտին եւ այդ տեղերու անծանօթ զբօսաշրջիկի միտքին վերածուէին միջնադարեան գետնուղիներու`յանցաւորները ողջ-ողջ գետնին ընդերքը առաջնորդող, ուր անոնց պիտի մնար մեռնելէ առաջ մահը ապրիլ։ Ասկէ զատ պէտք է նկատի առնել թուրքերուն մօտ բացառիկ շեշտումով ուշագրաւ այն պաշտօնականութիւնը, որ պատժելու, ծեծելու, մորթելու քիչ մարդկային վարժութիւնները կը տարազէ ապշեցուցիչ բնականութեամբ։ Այն ժողովուրդն է ասիկա, որ կրցաւ պարզ մնալ, մեր բնաջնջումը իբր յղացք, յետոյ՝ որոշում, յետոյ՝ իրողութիւն ընդունելէ ետքը։ Ու հազարաւոր գեղերու, քաղաքներու մէջ, տասն անգամ տասը հազար գլուխները այդ ծրագիրը եւ մեր միամտութիւնը քով քովի դրին ու չճաթեցան իրենց խղճմտանքներէն։ Բացառիկ օրերու հոգեբանութեան մը արդիւնքը չէ այս սառնութիւնը, խորհրդապահութիւնը։ Անոնք, իրենց ամէնէն խաղաղ պահերուն անգամ, քրիստոնեան պատուհասելու առիթին առջեւ կը դառնան խորհրդաւոր արարածներ, թաքնամիտ ու նենգ։ Հեքիաթը կ’ուզէր, որ այդ անցքերէն անդին ոճրագործները, բանտարկեալները մոռցուէին ո՛չ թէ բանտէն, այլ՝ վերի Աստուծմէն։ Միշտ այդ հեքիաթին պնդումովն էր, որ այդ վարի աշխարհին մէջ տիրակալ էր ծեծը,<ref>ջնջ. բառի՝ որ</ref>պարզ, ամբողջ անսանձ, անվերապահ, որ կրնար վերջանալ մահուամբ, իբր բնական յանգում, կամ նուաղումով, երբ կարիք կար քրքրելու բանտարկեալին ջիղերը`անոնցմէ կորզելու համար գաղտնիքը, յաճախ անգոյ, խենթի մը ուղեղին մէջ սահմանաւորուած ու բռնի փոխադրուած կալանաւորին ուղեղին։ Հոդ, այդ խորութեանց մէջ ծեծը անասնական ալ չէր։ Մարդկայինէն դուրս, վասնզի չէր վախնար ականջէ ու աչքէ։ Ու տանջանքը, բոլոր ուժովներուն սիրական ժամանցը, երբ մարդիկ չունէին թատրոններն ու զուարճութեան միւս կերպերը։ Խաղաղ ու բացարձակ տանջա՜նքը։ Պնդողներ կային, որ ձայնը, մէջէ մէջ տանող անցքերն ի վար, կը խղդուէր ինքն իրմէ, ելքի գետին չունեցող ալիքի մը նման, դառնալով ինք իր վրայ, ու ջուրի երեսին համակեդրոն շրջանակներու նման աճելով ու աճելով իր իսկ ցոլացումէն։ Միշտ այդ հեքիաթին համաձայն, կու գար կէտ մը, ուր կը դադրէին պատերը`հատնելով խոռոչներու գանկին մէջ։ Խոռոչներ՝ նման ապառաժի մէջ փորուած դուռերու։ Տեսնո՞ղ։–Հարկ չկայ շատ տեսնելու`հաւատալու համար ամէնէն յիմար յօրինումներուն։ Ո՞վ է տեսեր թուրքին ազնուութիւնը, երբ նստած Եւրոպա, իր դահլիճին ապահով գեղեցկութեանը մէջ կը նկարագրէ անոր, միշտ այդ թուրքին,<ref>յաւելում ստորակէտի</ref>բարեկրթութիւնը, պարզութիւնը, հիւրասիրութիւնը`յաճախուած որեւէ զգայական հրապոյրներէ, կամ կաշառուած՝ դեղին վայելքներէն։
Ո՞վ է տեսեր թուրքին անգթութիւնը բոլոր այն մեծ-մեծ նաւապետներէն, որոնք ապահով իրենց զրահաւորներէն դիտեցին քարափներու ողջակէզները, խաղաղ ու քիչ մըէսթէթիքզգացումներով ու լռեցին աշխարհին ինչ որ այդ պատկերը իրենց քունին մղձաւանջ արժեց, աւելի վերջը։ Ասիկա՝ փակագծիկ մը։ Իրաւը այն է, որ Արեւելքի մէջ կեանքը կը ձեւուի կնիքովը չտեսնուած բաներուն։ Թուրքը չի բաւեր տեսնել։ Պէտք է զայն զգալ։ Ու ատոր համար պարզ է ճամբան։–Գերութիւնը։ Եւրոպական երկու մեծ ազգերէն(Անգլիա եւ Ֆրանսա)բաւական թշուառականներ զգացին ատիկա Իրաք ու Կիլիկիա։ Անոնք պարտաւոր էին իրենց յուշերը գրելու։ Այն ատեն աշխարհ կը հասկնար հայկական ողբերգութիւնը։
* * *
Սողոմը ընդունողնե՞րը, մոխիրնոցին մէջ։
–Մարդեր մը, թիւով շատ։ Որոնք նմանութիւն չէին բերեր թիւ տասներկու նկուղին բնակիչներուն։
Խայտաբղէտ էր ասոնց տարազը, ամէն աստիճանէ, երանգով՝ ինչպէս որակով։ Ու սրտառուչ ալ նորին քով, որ դերձակին արդուկը դեռ չէր կորսնցուցած հայու մը կռնակին, երեք ամիսէ ի վեր զլացուածը<ref>հայու մը կռնակին,.... զլացուածը ?</ref>, ինչպէս կը վկայեն օձիքները, իւղ կապելէն-կապելէն ա՛լ կաշի, սեւցած ոսկորի վերածուած։ Ատոնց աղտին ու քայքայումին վերեւ բանտին կնիքը`պարզ ու պայծառ։ Մինչ ուրիշներ`կազմելով դառն այլուրութիւն մը,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>այդ առտու իրենց տունէն բաժնուած ու բաց օդ հոտող։
Բոլորեցին զինքը, ուրա՜խ, կարեկցուն ու հետաքրքիր։ Բանտը արժէքի կը հանէ մեր ազատութիւնը։ Ամէն նորեկ այդ ազատ աշխարհէն դեռ հոտ մը, ծուէններ մը կը կրէ վրան։ Այս մօտութիւնը գրաւեց անոր ուշը:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Թիւ տասներկուքը չէր ունեցած այս սիրտբաց թեթեւութիւնը։ Եղաւ անոր աչքին, րոպէ մը, մռայլ խոռոչը, իր լռակեաց չղջիկներով։ Անոնց միակերպ տարազը, կէս քերծուած գանկերը փուշի պէս ցցուեցան իր մէջ։ Անիկա չէր կրնար խորհիլ, որ արգահատանքը տրտում է մեր մէջ, ու ցաւը, ուրիշի մը ցաւակցիլն ալ նոր տառապանք մը մեզի։ Ինչպէս մեզ կը խոցէ յաճախ մեր դէմէն մեր վրայ արձակուած գութին զգայութիւնը։
–Օրը գէշ<ref>գէր, սրբագրուած՝ գէշ</ref>է։
Մռլտացողն էր շուտիկ դէմքով փոքր ու թշուառական մարդ մը, որ եկողները կը դիմաւորէր, հաճոյակատար ու զուարթ`ջանալով առաջին տպաւորութիւնը մեղմ ընծայելու սա բունէն<ref>սա բունէն – ?</ref>։ Ուզածը սիկարն էր կամ պիստակի հատիկ մը, որմէ, իր դատողութեամբը, ունենալու էր ամէն մարդ, նոյնիսկ բանտ քալած ատեն։ Պիստակի համար իր տկարութիւնը անիկա կը տարածէր ամէնուն։ Այնպէս որ, այդ բառին արտասանութիւնը կը ստեղծէր առատ ծիծաղ։ Սիկարը առնելէ ետքը, անիկա կը սկսէր իր պատմութեան, անդադար վիպելով, ընդլայնելով, հեգնութեան շատ սուր զգայարանքով մը տրուած, որ դիւր կու գար ցուրտ այդ սալարկին եւ անժպիտ պատերուն սաղաւարտաձեւ ճնշումին դէմ։
–Թո՛ւղթդ, թո՛ւղթդ, ընկեր։
Սողոմը պատասխանի տեղ դարձաւ ետին`փնտռելու ձեւով տասնապետը, որ զինք բերած էր հոս։ Տասնապետը անհետացեր էր։ Թո՞ւղթը։ Ան ալ միասին անշուշտ։
–Կամաց-կամաց։ Կու գա՜յ։ Մարդ չէ, որ ծերանայ ու մեռնի։
Այս նախադասութիւնները կտոր-կտոր, զանազան բերաններէ, իբր շղթայի մը օղակները, հատ-հատ փրթան ու գացին։ Գլուխները չէին տարբերեր զանգուածէն։ Ու ըսողները չունէին ճիգ, շարժում<ref>յաւելում ստորակէտի</ref>ըրած ըլլալու։
–Աղէկ գործը վեց ամիսէն։
–Հա՜յ-հա՜յ։
–Ինշալլա՛հ։
–Մաշալլա՛հ։
–Սիւպհան Ալլա՜հ…
Կը խօսէին մարդիկ։ Ու լոյս կար բաղնեկամարին ներքեւ։ Իրիկնացումը սկսած։ Ու քարերը՝ պաղով լեցուելու վրայ։
Այս սրախօսութիւնները թուլիկ գանգատներ էին–Համիտի ռէժիմի նկարագիրն էր դժգոհ ըլլալ, բայց չգանգատիլ, մա՛նաւանդ պաշտօնեայ դասակարգէն–այսպէս բանաձեւուած, կորսնցնելով իրենց դառնութիւնը, բերանէն այն մարդոց, որոնք շաբաթներէ ի վեր կը սպասէին իրենց թիւին, հերթին, ամէնէն առաջ թուղթին։ Ժամանակը ամէնէն պղտոր բանն է բանտարկեալի ուղեղին մէջ։ Անիկա պիտի չափուի այդ պզտիկ գաւիթին պարունակութեամբը ու պիտի տարտամի շատ շուտ։ Անոնք յանցանք գործած ըլլալու գիտակցութենէն կը թուէին հեռացած։ Կային՝ որ, զոհ դառնալու աճպարարութեան չստորնացող, մոռցեր էին իրենց մեղքերը, իրապէս, այնքան հինցած կը զգային զիրենք այդ քանի մը շաբթուան մէջ։ Յոգնած, սպասման չափով ալ, նաեւ եկող ու գացող քարտուղարներուն հարցականներէն, որոնք, եղէգ-գրիչը իրենց ֆէսին տակ մխած, կը թթուէին անոնց անիմաստ ներկայութեան`խորհելով անշուշտ թագաւորին հացին, որ կը վատնուէր աւելորդ ակռաներու վրայ։ Անոնք քննիչներ ալ տեսած էին`մնալու համար հո՛ն, ուր էին։ Յանցանք գործելը նուազ դառն էր, քան սա անզբաղ մակաղումը։ Դատարա՞ն։ Բայց խա՜ն չէր ատիկա, որ տրեխով ու գաւազանով, առնուազն հայհոյութեամբ մտնէին ներս։ Դատուելու համար ալ թո՜ւղթ էր հարկաւոր։ Պիտի մնային ուրեմն ատոնք, թուղթի կորուստներ,հիւրանոցին մէջ(մոխիրնոցը՝ պաշտօնական յորջորջումով)մինչեւ որ բախտը քաղցր հայէր իրենց ու, տեղէ մը, դիւանէ մը, թղթածրարէ մը կամ դժոխքին անկիւնէն հանէր մէջտեղ այդ անիծեալ առարկան ու արտօնէր իրենց պատժապարտումին սկզբնական սեւագրութիւնը, առանց որուն անոնք անհարազատ զաւակներն են սա մեծ կազմակերպութեան, որուն անունն է ժամանակակից արդարութիւն։
Շղթա՞յ։ Ոչ ոքի վզին։ Բայց կային այնպիսիներ, որոնք կապուած էին իրենց ձեռքերէն, ո՛րը դէպի կռնակը, ո՛րն ալ փորին վրայ։ Նոր ժամանածներ, անշուշտ, սպասելով, որ քակուէին այդ շղթաներուն կղպանքները։ Ոստիկանները, այդ եղկելիները հոս քշած ատեն, կը պատահէր, որ կորսնցնէին այդ մանր փականքներուն նոյնքան մանր բանալիները, վարժութեամբը իրենց կենցաղին, որ անփոյթ է սովորական դէպքերու եւ հարցերու մասին։ Թափթփածութիւնը, ձախաւերութիւնը ամուրիներուն, օտարին տունը պառկողներուն, աւելի շատ՝ օտարի հաց ուտողներուն։ Կ’երթային անգամ մը յանցաւորը հաւնոց թխմելէ ետքը`փնտռելու եւ բերելու բանալիները։ Անոնց հո՜գն էր հատեր, փակուած անասունին համար հարցուփորձ ընել:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Գովուշին մէջ այնքան քաղցր էր, ճամբու տաժանքէն յետոյ, երկարուն հանգիստը։ Գեղերէն, յանցաւորները քաղաքին բանտը փոխադրող ժանտարմաները այնքան խելօք Դաւիթներ են, որ կը մոռնան բանալիները, իրենց վրայ, ու կը փնտռեն դուրսերը։ Նասրէտտինիանէքտոթը ամէն օր թարմ իրականութիւն է`էշը հեծնալով էշ փնտռելու։ Անոնց առաջին գործը կ’ըլլայ գլուխնին զարնել գետին եւ ութ ժամ քնանալ անծակ։
Սողոմին կանոնաւոր շղթան զարմացուց բոլորը։
Բանտը յիմարներու հաւաքարան ըլլալէ առաջ, իմաստուններու խորհրդարան մըն է։ Ամէնէն դդումն անգամ՝ առանց ուզելուն եւ գիտնալուն, գանկին մէջ բաներ մը դիզած կ’ըլլայ տարիներու ընթացքին։ Վասնզի կարգ մը մարդոց համար տարին քանի մը հեղ, քանի մը ամսով«այցելութիւն»մը խառնուածքի մաս կը կազմէ<ref>կը կազմէր, սրբագրուած՝ կը կազմէ</ref>։ Ու ասոնք են, որ բանտէն արձակուելէ յետոյ իրենց գեղ դարձին, իմաստուն պատգամներով կը խօսին հարիւրապետէն, հազարապետէն, որոնց տուներէն ներս մուտք ունենալ կը յաւակնին`իբր ներսի մարդ, անշուշտ կողով մըն ալ մանրամասնութիւն, բամբասանք`ընդհանրապէս նիւթ ունենալով իշխանաւորին կիները, աղջիկները, այնքան աղուոր, մարդամօտ, հաւանաբար իրենց էրիկներէն չկշտացող տեսակէն։
Բանտարկեալները սա շղթայաւոր մուտքը կապեցին ուրիշ երկու հայերու երեւումին`տեսնուած այն առտուն։ Ասոնք մնացեր էին հոն երկու ժամ, յետոյ առնուեր դուրս`դէպի նրբանցքը ոստիկաններուն։ Չարագուշա՜կ այդ կողմնացոյցը։ Ոստիկաններուն կողմէ՝ դէպի հողին ընդերքը։ Մեծ յանցաւորներու վիճակուող այս ճակատագիրը հայերուն վրայ սովորական կը դառնար։ Ո՞վ էր փսփսացած, անոնց դուրս ելլելէն վերջ չարագուշակ տարազը։–Քոմիթան։
–Ա՞ս ալ։
Ըսին իրարու, խոժոռ ու խորհրդաւոր, բայց մնացին տարակուսող։ Սողոմին զգեստները մօտի հայ գեղերուն կտրուածքն ու նախանիւթը ունենալնուն, դժուար ընդունելի կ’ընէին նման բանաձեւ մը։ Լեռներուն մէջ պտտող ասպատա՞կ։–Սպասելի չէր այդ ապրանքը սա մատաղ տղայէն, որուն տժգունութիւնը, ձեւերու փոքր շնորհքը անընդունելի կ’ընէին լեռնային խստութեանց մէջ կարծրացած գազանը։ Անոնք գլուխ ճօճեցին ու չափեցին խիստ գունատ երիտասարդը։
Հետաքրքրական սակայն։ Շղթայովը, որ չէր վայլեր, ու բռնի դրուած կը թուէր անոր ուսերուն։ Ճերմակ վիրակապներովը, տակաւին աղտէ զերծ, որոնք գեղէ մը մինչեւ քաղաք եօթը օխա աղբի հիւթով կ’ըլլան ժանգահար, եւ որոնք զինուորութիւն ըրածներուն մէջ արթնցուցին ռմբական, պատերազմական առնուազն յեղափոխական գործունէութեանց մնացորդ յուշեր, երբ Պալքաններու մէջ, հզօր բախումներէ յետոյ, բռնուածքոմիթաները, սպաներուն մատնութեամբը(զինուորը միշտ ամբոխ է եւ կը տրամաբանէ մեծ գիծերով)կը կապէին այդպէս ճերմակ լաթերով, փոխանակ շերտ-շերտ մանրելու, մեծ կտորը ականջնին թողելու պայմանով։ Ամէնէն աւելի հետաքրքրողը այդ տղուն վրայ, պատանութի՛ւնը, որ հազիւ ստուերուող պեխերէն եւ դէմքին թարմ կնիքէն կը բխէր։ Ու տժգոյն, շատ տժգո՜յն, հերքելու չափ ընթացիկ տիպարը դանակէ, գնդակէ<ref>գետակէ, սրբագրուած՝ գնդակէ: [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>անցնողներուն, որոնք հաստ, մսագործի արիւն կ’ըլլան դիզած իրենց դնդերներուն։ Կարգ մը մարդոց մօտ երեսը չի զանազանուիր ոտքի միսէն։
Սովորութիւնը կ’ուզէր, որ ամէն մտնող յանցաւոր, հինգ վայրկեանի դադարէ մը յետոյ, որ կարելիութիւնը կը ստեղծէր մեղքին խռովքէն խանգարուած ջիղերը քիչ-շատ տեղաւորելու միսերուն ներքեւ, ներկայացուէր պիտի գաւիթին պետինտամ– չաւուշիին<ref>Ծնթ. – տամ-չաւուշի՝ բանտի պետ</ref>։
Պատժուած<ref>Պատմուած, սրբագրուած՝ Պատժուած</ref>մը աս ալ, բայց մեծ գիծէ։ Այսինքն՝ տասնհինգ տարիով։ Բայց, օրինաւոր խողովակով լրացուցած անոր պահանջուած մասը, քանի մը տարիով հեռու՝ իր ազատ արձակումէն։ Այդ քիչիկ միջոցը այդ չաւուշները կ’անցընէին դուրս իրենց նկուղէն, աւելի թեթեւ յանցաւորներու բաժինին մէջ`կարգապահութեան իբր ազդակ։ Այդ կարգադրութեամբգովուշներու ներքին խաժամուժը կը սանձուէր աւելի դիւրաւ։ Ամէն նորեկ դիւրայոյզ է եւ կռուազան։ Կ’ուտէ ծեծը, բայց կը մոռնայ, վասնզի ոստիկանը դուրսն է։ Բարձր, արիւնով ու առասպելով նուիրագործուած հեղինակութիւն մը ծեծկըւուքը կ’ընէ պակաս, ոստիկաններուն գլուխն ալ՝ աւելի հանգիստ։ Կամաւոր անունին տակ, իրապէս ստիպողական տուրք մըն ալ կը գանձեն անոնք, մտնողէն՝ ինչպէս ազատ արձակուողէն, վասնզի պատահական է, որ քրիստոնեաներուն շատերը, արդէն առանց բանաւոր պատճառի քշուած հոդ, զգաստարան չինկած, քրտնելէ ետքը, ձգուին դուրս։ Անոնք սրտագին կը պարպեն մանրուքն ալ իրենց գրպաններուն, եթէ ունին։ Չունեցողները կը թեթեւնան իրենց չուխայէն, գօտիէն, նոր կօշիկներէն։ Մաքրութեան, քարիւղի, ածուխի, ջուրի, աւելի եւ ուրիշ անուններու տակ գանձուած այս գումարները անուղղակի հասոյթի աղբիւր են ոստիկաններուն։ Այս ամէնը լռին գիտակցութեամբը մեծերուն, որոնք բանտային պիւտճէին մէջ կլորակ ծախքեր նախատեսած եւ տրամադրած ալ կ’ըլլան ամէն տարի։ Աղքատութեան եւ թշուառութեան այս տուրքը երբեմն կը ստեղծէ աղեխարշ տրամներ, որոնք բանտին պետին թաքուն թելադրութեամբը կը յարդարուին զոհին ընկերներէն։ Ծեծը ատոր ամէնէն անմեղ ձեւն է, երբեմն յանգող շնորհքով մահուան, աւելի յաճախ՝ սրտառուչ ջախջախումի։ Կը փշրուին չունեցողին ոսկորները ու ոչ ոք կը պատժուի այդ բարբարոսութեան համար, վասնզի հաւաքականութիւնը իր հմայքն ունի, նոյնիսկ բանտին մէջ ու զինաթափ կ’ընէ։ Կը հասկցուի, որ այս պաշտօնը ինքնին շատ ալ թեթեւ գործ մը չըլլայ։ Բանտապետը անպայման տասնհինգ տարի կերած մարդասպան մըն է, որով, ինքնին, անառարկելի հեղինակութիւն սա սուտուփուտ մեղաւորներուն մէջ, մէկ մասը լիովին անպարտ, մեծ մասն ալ գող՝ հաւկիթի, պտուղի, հաւի, երբեմն ալ կնիկի։ Ու մոխիրնոցն է կրկին հանգստավայրը ախտավարակներուն, լուսնոտ ու որդնոտ, որոնք մեղք կը գործեն ծեծի մը գնով`շաբաթ մը ապահով հաց ուտելու համար։ Ու բախտախնդիրները, քսակահատները, լեզուի տուողները, մարդ ծեծողները, կիներու խօսք նետողները, եւ ամբողջ գորշ ամբոխը ճճի մեղաւորներուն, որոնք ծեծկըւուքի աժան ալ հերոսներ, կը հետաքրքրեն ոստիկանութիւնը, երբ«անգործութիւնը տիրէ»,դուք հասկցէք՝ երբ ազգային խնդիր մը չգրաւէ ոստիկանութեան ուշը, ու մեծ ոճիրները, որոնք որ մեծ ձերբակալութիւն, ահագին հարցաքննութիւն եւ երթեւեկ կը պահանջեն, ցանցառ դառնան, վրայէ վրայ, քանի մը ամսով։
Բանտապետը։–Մեծապեխ ու շատ թուխ երիտասարդ մը։ Հակառակ քառսունէն վեր ըլլալուն, դեռ պահած էր մոյնքին թարմութիւնը։ Անզբաղ կեանքը երբեմն ծնունդ կու տայ այս բացառութիւններուն։ Գէր ըսուելու չափ լեցուն, որ, այդ գառագեղներուն մէջ մարմնական ուժին հետ հեղինակութիւն ալ կը խորհրդանշէ։ Աչքերէն արիւն կաթող, իրականին մէջ արիւնահոսման ենթակայ աչքեր, քանի որ նստուկ կեանքը եւ խնամուած սեղանը(անիկա կ’ուտէր իր քսակէն ու կ’ուտէր, չվաստկած ծախսող մարդու ախորժակով)իրարու կը միանային անոր որովայնէն ներս։ Արիւնի պէս բաց կարմիր ֆէսը անոր կու տար դիւանապետի գլուխ մըն ալ, ճաղատ ու կարմիր, որուն նմոյշները այնքան առատ են պետական պաշտօնեաներուգատրոներէն։
Անիկա չշարժեցաւ տեղէն, Սողոմին մուտքէն յետոյ։
Շղթան, տասնապետի աչքով խփումը դեր ունէին բացատրելու սա վերապահութիւնը, քանի որ հեղինակաւոր մարդու իր հմայքներէն մէկն ալ իր խոնարհամտութիւնն էր ամէն եկուորի հետ, կարեկցուն, եփուն, մարդամօտ, փարատելու աստիճան եկուորին միտքէն առաջին դառնութիւնները կղզիացումին։
Իրողութի՞ւն, որ, անիկա փուր<ref>փուլ, սրբագրուած՝ փուր: [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>չէր փրցուցած, առտուն«սխալմամբ»հիւրանոց մոլորածքոմիթաճիներէն, ինչպէս մեկնուած էր հայերուն հեռացումը, քանի մը ժամէն։ Բանտապետը խելք ունէր։ Ու գիտէր զայն գործածել։ Անոր հեղինակութիւնը կապ ունէր թափանցամտութեան, որով շրջապատին շարժումները, ասոնց թաքուն զսպանակները արագ-արագ կը հասկնար ու կը զգացնէր ատիկա, իսկապէս գործողութեան մարդու վայել սառնութեամբ։ Շատ բան կը զգանք ու կը հասկնանք։ Բայց կը պահենք մեզի, երբ հայեցողական է մեր խառնուածքը։ Կրնանք մեծ արուեստագէտներ ըլլալ այդ տուրքերով, բայց պիտի չազդենք մեր շրջապատին, որ միշտ պիտի փնտռէ տիրողները, գործողութեան մարդերը, ասոնք՝ իրենց դիտածը իրենց չպահողները։ Բանտապետը, հայերու այս շղթայակիր տեղափոխութեամբը հոտն էր առած ծանր բաներու։ Վեց-եօթը տարի առաջ`Հայկական ջարդերուն ատեն շարժած էր սա գիծերուն մէջ։ Այն ատեն ալ, կուսակալութեան մէջ ձեռք անցուած ոչ-երկրացի, հետեւաբար հայաստանցի արհեստաւորները, օրավարձով բանուորները, անգործ բեռնակիրները, պանդուխտները իբրքոմիթաձերբակալած ու մաքրել էր տուած, թուրք բանտարկեալներուն ձեռքով։ Ձեւակերպութիւնները կը յիշեցնէին այդ արիւնոտ թուականը։ Ու օդին մէջ հոտ կար գէշ բաներու։ Պոլսոյ եւ Իզմիրի մեծ հաստատութեանց մէջ գտնուած ռումբերն ու տինամիթները բանտերուն համար նիւթ էին քնարական ցասումի։ Ամէն թշուառական, հայու մը անունին հետ առիւծ կը կտրէր ու քաղաքական ատելութիւն, անզէն, տկար ժողովուրդի մը դէմ, ամէնէն ընթացիկ նիւթն էր ներսէն, ինքնիրմէ մեծնալու, իր ազգը սիրելու, փատիշահը փառաբանելու։
–Հարցուցէք երկիրը, -հրամայեց անիկա`ափի մը չափ խոշոր գլուխով սաթ ծխափողը բերնէն հանելով։
Պատասխանը թթուեցուց զինքը։
Քոմիթատիտղոսուած հայը ուրիշ արարած մըն էր։ Թուրքը անոր վրայ իր մեզմէ ունեցած արհամարհանքին կը լծորդէր նաեւ իր կատաղութիւնը, մեզմէ չսպասուած սա ապերախտութեան իբր անդրադարձ՝ իր անպարագիծ ատելութիւնը, արեւելեան եւ վճռական, որով կարգ մը անգթութիւններ բացատրելի կ’ըլլան մարդոց ոճիրներէն։Քոմիթաներուն պատուհասումը գործն էր անշուշտ բարձր կազմակերպութեան մը, որուն օղակները կը կեդրոնանային Պոլիս։ Քաղաքական լրտեսութիւնը այդ տարազով մատչելի կ’ըլլար զանգուածին։ Հայերը պետութեան դաւադիր միքրոպներն էին, որոնց դէմ պաշտպանուելու հարկն իսկ զայրոյթ կ’ազդէր։ Ու ահաւոր նրբերա՜նգ, այդ զայրոյթը անոնց մէջ կը փոխուէր խոր արհամարհանքի։ Ոչ մէկ տեղ, ոչ մէկ ատեն, բացի94-95ի շրջաններուն պոլսական տիպարներու ստեղծած մտայնութենէն, թուրքերը չզբաղեցան հայերով, զանոնք անկարող նկատելով քաղաքական որեւէ ձեռնարկի։ Ի՞նչ կ’արժէր, բանտապետին կարծիքով, այդքոմիթաները խղդելը`առանց կորզելու գաղտնիքները, որոնք անոնց աղիքներուն երկայնքովը ոլորուած կը մնային։ Ու հոս գաղտնիքը ինքնին արժէքէ զերծ էր, իբր արդիւնք ալ պատճառ կ’ըլլար նոր անուններու ծանուցումին։ Ու կը խորհէր խելացի մարդը անդունդներուն, որոնց մէջ այդ դաւաճանները փսխէին<ref>փոխէին, սրբագրուած՝ փսխէին</ref>պիտի նախ իրենց ծրագիրները, ապա՝ արիւնն ու թոքը։ Ու սատկէին։
Կեցուց անիկա իր հարցուփորձը։ Կը սպասէր իր արարածներուն։
Հինգ վայրկեան յետոյ, ոստիկան մը զայն կանչեց դուրս`խօսելու անոր։ Աս ալ սովորութիւն մը։ Այս լրաբերը շատ մութ ու վատ դիմագիծով մէկն էր, որ պաշտօն ունէր ամէն եկուորի վրայ կարելի զեկոյց հաղորդելու բանտապետին`անոր թղթածրարին հիմնական գիծերը մատչելի ընելով աւատառուին։ Կապալը հիմնական զսպանակն էր այս փութկոտութեան։ Լրաբերը, ծառայելով արձանագրութեանցգալէմին մէջ, անոր դիւանապետին համակրութիւնը կը վայելէր, ի գին իր կնոջ, ու իր բնական հետաքրքրութիւնը գոհացնել կը ձգտէր նիւթական ակնկալութիւնով ալ։ Իրմով հաղորդուած տեղեկութեանց առաջին յօդուածը կը վերաբերէր նորեկին դրամական կարողութեան, բաւական բարդ աշխատանք, որ տարօրէն դիւրացած էր անոր կազմակերպած միջոցներով։ Ամէն ոստիկան, գեղերէն«ապրանք»փոխադրած ատեն, հարկին տակն էր լրիւ լուսաբանուելու ապրանքինայարէն, զոր պիտի ճշդէր կարելի բոլոր կերպերով, երբ յանցաւորը<ref>ջնջ. ստորակէտ</ref>կապելէ յետոյ,<ref>յաւելում ստորակէտի</ref>գիւղական առաջին տեղեկագիրը պատրաստել կու տար տեղին իմամին, մուխթարին, եւայլն։ Լայն ժամանակ, այդ խմբագրումի պահուն, քաղելու ուզուածը։ Ասիկա՝ առհասարակ գործադրելի, մա՛նաւանդ թուրք յանցաւորներու մասին։ Հայե՞րը։ Այդ հարցը ունէր երկու հիմնական յօդուած։ Որոնցմէ առաջինը տիեզերական պատրիարքի ընդհանրականութեամբը։ Ամէն հայ ունեւոր էր անպատճառ։ Ու հակառակ անոր, որ քառսուն փարայի համար քառսուն կռուփի գլուխ ծռող հայաստանցիներ մեռած էին բանտապետին ծեծին տակ, անիկա չէր ընդուներ բացառութիւն այդ օրէնքէն։ Ամէն գիւղացի աղուէս է, հայ թէ թուրք։ Բայց հայը՝ խորանարդ աղուէս։ Ապացո՞յց։–Տուները, խանութները, կալուածները։ Ապացո՞յց։–Մուրացկանին պակասը անոնցմէ։ Բայց այդ տեսութիւններէն դուրս, նոյնիսկ աւուր հացի կարօտ գիւղացիին համար անիկա անզիջող կը մնար, վասնզի կար քաղաքին Հայ աղքատախնամը, որ տաղաւարներուն չէր մոռնար բանտարկեալներուն քաղցուեղէն եւ աղանդեր, ծխախոտ ու մանր ծախս հասցնել։ Ունեցողը՝ չունեցողին։
Բանտապետ չաւուշը սկսելու էր գործի, առաջին յօդուածին տրամադրութեամբ։ Սողոմը, հիւր, անծանօթ, ժամանակով։ Լրաբերը տուաւ քանի մը մանրամասնութիւններ, հիւանդանոցի անոր օրերէն։ Կը մնար անտեղեակ պատճառին, որ զայն կը դնէր երէկ հարիւր-մէկ տարուան դատապարտուածներուն նկուղը։ Կը մնար դարձեալ անծանօթ պատճառին, որ զայն կը ղրկէր հոս։ Անշուշտ գաղտնիք մը կարհընզըրին մօտը, զոր կախաղանը պիտի չուշանար մաքրելու։ Չէր կարծեր, որ մնար հիւրանոցին մէջ երկար։ Ատոր համար անմիջապէս քերթել ։ Ոստիկանը չմոռցաւ նաեւ խօսելու անոր փոքր համբաւէն, զոր օրուան մը կեանքը տուեր էր այդ շանզաւակին, բանտին միւս բաժինին մէջ։ Անոր ձայնը, իր բացառիկ քաղցրութեամբը, յուզեր էր խոր, մարդասպաններու անզգած ու խաւարչուտ թաղերը, ուր արցունքը, Եգիպտոս ինկող անձրեւին պէս՝ ցանցառ է, կ’ըսեն։ Աւելի՝ ընդարձակ հետաքրքրութիւն քոմանտան փաշայէն<ref>փաշային, սրբագրուած՝ փաշայէն</ref>, որ մօտ ամիս մը կայ, առնուած էրքոմիթաներով ստեղծուած առեղծուածին մէջ։ Պոլիսին ուշադրութի՜ւնը։ Աւելի՝ փաշային փոքր աղջիկը,կեավուր [48]Նէճիպէն, որ Աստուած ինք գիտէ ո՛ր ճամբով, լսեր էրհընզըրին անուշ եղանակը, իսկապէս անուշ, վառուած ու վառող բանով մը։ Յետոյ, տեղակալ Աքիֆ պէյին պատահարը։ Կիները՝ որ խառնուած էին գործի։ Ասոնք մօտի մանրամասնութիւննե՜ր, որոնցմէ վեր՝քոմիթան։ Անիկա«տխմար»ով մը դիմաւորեց բանտապետին տարակոյսը։ Ինք, տասնէն աւելի տարի բանտին մէջ, ի՜նչ կը ճանչնար այդ օձերու հանգոյց ժողովուրդը։Քոմիթաճի՞։ Ի հարկէ՜։ Ո՛ր հայը<ref>հայր, սրբագրուած՝ հայը</ref>չէր ատիկա, դեռ մօր արգանդէն։ Աւելի՝ սպաննած էր երկու հոգի`մայր մը ու իր տղան, որ բարեկամ կը նկատուէր թուրքերուն։ Ու հրկիզած ամբողջ տունը, անոնց դիակները անհետելու դիտումով։ Ասոնք ստուգուած իրողութիւններ։ Աւելի՝ կրակ բացած օսմանեան զինուորներուն վրայ, մէկու մը թեւը վիրաւորած։ Դեռ կ’ուզէ՞ր։
Այս խօսակցութիւնը իբր արդիւնք ունեցաւ, նիւթական մտահոգութենէ աւելի՝ բանտապետին խուլ, անհանգիստ հետաքրքրութիւնը սակեավուրի կտորին դէմ, որ թուրքի վայել սրտոտութիւն էր ցոյց տուած ու մոխիրնոցը մտնելէ ետքը կը թուէր վեր անոր սարսափէն։
Սիւլէյման չաւուշը, աս էր անունը անոր(ոճիրը գործած ատեն, անիկա տասնապետ զինուոր մըն էր, աւելի փայլուն, աւելի խռովիչ, հանրատուններու վճարեալ տարփածու, զոր կը բուծանէին իրար նախանձող երկու աղջիկներ`անդադար իրենց կռիւներովը գրգռելով շփացած զինուորը։ Հանճարային յղացումով մը, անիկա, հաշտեցնելու համար այդ քածերը, տարեր էր դուրս այդ տունէն, դաշտային բանջարանոց մը, անոր հիւղակին մէջ սարքեր շուայտութեան մռայլ հանդէս մը, որով յաճախուած է այդ ցեղին սեռային զգայութիւնը, յետոյ կապած իրարու եւ սպաննած, գինով ըլլալուն),ձգելով իր ամրացեալ թախտը, –յովազի նկարէն մորթով մը պսակուած բազմոց, որ տեղաւորուած էր դրան կուշտին, եկեղեցիի մեծ պատուհանները յիշեցնող բացուածքի մը մէջ–,մօտեցաւ Սողոմին։
Անուններու նմանութիւնը բարեգուշակ էր նորեկ մարդասպանին համար, ինչպէս մեկնաբանեց քաղաքացի հայ մը`հոդ ինկած իբր խարդաւանող, թանկագին մուշտակ մը աւելի աժանով մըտեղափոխած [50]ըլլալու ամբաստանութեամբ։
–Մի վախնար, Սողոմոն աղբար, մի վախնար, -կ’ըսէր անիկա`քաշուելով իր հայերէնէն, թուրքին սա կայսրութեան մէջ։
Աստուածավա՛խ, դուք պէտք է հասկնաք վախկոտ՝ ամէն բանէ, ինչպէս ատոնց կարգին, Աստուծմէ ալ։ Պոլսոյ մէջ մեր քաղքենին աւելի արձակ գտայ ես։ Բայց Պրուսա՞ն։ Թուրքերը այդ քաղաքին<ref>քաղաղին, սրբագրուած՝ քաղաքին</ref>մէջ պահած են խստութիւն մը, որ պէտք է չափուի իր արդիւնքէն մեր քաղքենիին վրայ։ Հայ թաղերը ամայի էին իմ տղայութեանս, անցնող-դարձող թաթար լակոտներու սարսափէն։ Ու մեծերը պարտաւոր էին պզտիկներու այդ ահաբեկումըգնել, կաշառել։
Աւետարան կարդացող, թրքաբարբառ, բայց հայատառ գիրքերէ։ Տիրացո՛ւ։ Շարականներ ջուրի պէս գոց սորված։ Միջին տիպարը մեր արհեստաւորներուն, որ ա՛լ ջնջուելու վրայ էր այդ օրերուն։ Իր խանութը, կնիկը, կիրակնօրեայ եկեղեցին ու իրիկուան օղին, ճաշէն յետոյ սուրճը, քնանալու համար Ս.Գիրքէն գլուխի մը ընթերցումը կը կազմէին անոր աշխարհը։ Լեզուանի՛, եօթը հրեայ բառով ծախելու աստիճան։ Թուրքէ մը աւելի սահուն խօսելով«անհաւատին»լեզուն։ Անիկա փաստեց իր աստուածաշնչական տեսութիւնները։
–Սողոմ, Սողոմոն, հազրէթը Սիւլէյման Փէյղամպէր ։
Ասոնք ամէնը մէկ ծագում ունէին մուշտակագործին բերնին մէջ։
Ու համոզիչ էին անոր փաստերը։ Կ’ըսէր կակուղ, ծաւալէն փոքր ձայնով մը, որ կը շփոթուէր կեղծիքին հետ։ Սողոմը լսած էր այդ քաղաքի հրեայ հայերէն, որոնք անուշ-անուշ խօսելէն ոսկիները կը պարպեն գեղացիներու քսակներէն։ Բնազդական զգուշաւորութիւն մը զինքը ըրաւ վերապահ։
Բայց, հաճելախօս ու յիմար՝ մուշտակագործը անտեղեակ էր տղուն զգացումներուն։ Անոր մտահոգութիւնն էր չիյնալ աչքի, չճնշել, սիրուիլ բոլորէն, հաճոյակատարութեամբ, ու իր ծառայութիւնը անվախճան տրամադրելով։ Այս կանխապատրաստութեամբ անիկա կը հաւատար իր անպարտ արձակուելուն։ Վասնզի իր բարեմասնութիւնները<ref>բարեմասնութիւնը, սրբագրուած՝ բարեմասնութիւնները</ref>իր ընկերներուն բարեացակամութիւնը շահած էին իրեն։ Այդ ընկերներուն վճիռովը անիկա ամէն օր անգամ մը ազատ կը ձգուէր դէպի իր տունը, բայց գիշերը կը թաղէր այդ գուշակութիւնը։ Այն ատեն անիկա բանտին մէջ կ’երգէր տարփավառշարքիներ, թեթեւ, աշխոյժ, որոնք բանտարկեալները կ’օրօրեն քաղցր ու տրտում յուշերու ծոցը։ Այս բարիքին համար անիկա շնորհ ունէր բանտապետին մօտ, որ սազ եւ ուտ գիտէր նուագել ու կ’ընկերանար հայ երգիչին։
Միակ քրիստոնեան՝ անիկա, այդ բազմութեան մէջ, եթէ չառնուէին նկատի երկու հրեաներ, որոնք չորս օր առաջ ծեծկուեր էին փողոցի վրայ, խաբուելիք գեղացի մը իրարմէ կորզելու տենդին մէջ ու չէին տեսած ոստիկանը, որ փրթեր էր դիմացէն։ Մարդը զանոնք ձգեր էր առջին ու քշած հիւրանոց, հակառակ անոր, որ տակաւին իրենց թաղին մէջ անոնք հաշտուած էին իրարու հետ ու ջանացած ողոքել ոստիկանը, բառերով ու աղաչանքով։ Չէին ունեցած խելքը քիչ մը բան փայլեցնելու անոր աչքին։ Հրեան, խոնարհ, այնքան խոր յարգանք ունի աշխատանքին դէմ, որ չի կրնար ըմբռնել կաշառքը։
Մուշտակագործ Ղազարոս էֆէնտիին միջնորդութիւնն էր, որ կակուղ ըրաւ բանտապետին աչքը նոր ժամանած երիտասարդին վրայ, ինչպէս պիտի պարծենար յետոյ իր ընկերներուն, լրջօրէն հաւատալով չըրածին իրականութեանը։ Ահագին, անգնահատելի կարեւորութիւն ունէր այդ բարեացակամութիւնը, սա ժամանակներուն։ Հայու կտորը ա՛լ դասական բանաձեւ էր՝ կայսրութեան մինչեւ խուլ խորշերը թափանցած։900էն ետքը մեր ժողովուրդը հոգեպէս կը հանդերձուէր915ի բնաբաններուն, որոնք խաբուսիկ միջնարարով մը առժամաբար մոռցուեցան։ Հայը կտոր ալ չէր Եղեռնին ատենը ու անկէ անդին։ Թուրքերուն կործանած, կորակոր հպարտութիւնը մեզի հանդէպ սա արհամարհանքին մէջ ինքզինքը վերակազմեց։
Մուշտակագործը, ծնած ու մեծցած մինչեւ ընդերքն իսկ տաճկցած սա քաղաքին մէջ, խոհեմ էր ու ճկուն։ Ձեռքերը իրարու շփելէն անիկա գրեթէ փսփսաց.
–Ժամանակները փափուկ են խայերուն համար։
Լռեց։ Կը վախնար շատ խօսելուն։
Բայց տղուն հետ առաջին խօսողը ինքն էր նորէն։«Արիւնն էր, որ կը քաշէր»,ինչպէս պիտի բանաձեւէր իր զգայնութիւնը<ref>զգայութիւնը, սրբագրուած՝ զգայնութիւնը ?</ref>, աւելի վերջը։ Հաճոյակատար ու բարի՝ անիկա վրան առաւ թուրքերուն եւ Սողոմին միջեւ հաւանական դժուարութեանց հարթումը։ Ամէնէն չնչին պատրուակը բաւ է կռիւ ստեղծելու։ Բանտը մարդը կ’ընէ ջղագրգիռ, թուրքը կը տասնապատկէ ու հայը կը հարիւրորդէ։ Այսպէս է աշխարհին բանը։
Քառսունէն վեր, տուն ու տեղի տէր, երեք զաւկի հայր, շուկացի, այսինքն՝ օձը ծակէն հանելու կարող իր լեզուով, Ղազարոս էֆէնտին–տիտղոս, զոր կը պարտէր բացէն նուէրի մը բանտապետին, ձեռագործ քսակ մը հին ոճով ու յուլունազարդ–կը խօսէր սրտանց։ Կը հաւատար իր չըրած միջնորդութեան, որուն շնորհիւ էր, որ Սողոմը իր գոյքերէն ու մարմինէն խուզարկումը անցուց թեթեւ։ Իրականին մէջ սա վեցերորդ անգամն էր, որ անիկա կ’ենթարկուէր սա դաժան, նուաստացուցիչ քննութեան, ամէն մէկին մէջ ալ անցնելով կռուփի նոյն հարուածներէն, հայհոյանքի նոյն ասեղներէն։ Այնպէս որ, մորթէն զատ վրան ոչինչ կար անձնական։ Առած էին գօտին, բայց ձգած չարագուշակ կօշիկները`հակառակ գեղի հարիւրապետէն անոնց հագցուած երբեմնի կարեւորութեան։ Հոս ալ կը ձգէին իրեն, –շնո՜րհը անշուշտ մուշտակագործին բարեխօսութեան, ի յառաջագունէ կատարած բանտապետին մօտ, դեռ Սողոմը չմտա՜ծ հոն, ինչպէս նաեւ պզտիկ ծրարը, որ կը պարունակէր ձեռք մը ճերմակեղէն, ան ալ նուէ՜ր, բայց իրական, հիւանդանոցի ընկերէ մը, քաղքըցի, բանտ ինկած կնիկի հարցով, թուրք ու բարի, նոր ապաքինած ծանր հիւանդութենէ մը, որ անուն չունէր։ Ուրի՞շ։ Ոչինչ ունէր ան։ Ու չկար մէկը, որ հարցնէր իմաստը սա խուզարկութեան, բանտին մէկ մասէն միւսը անցնելու պահուն։
–Դրա՞մ։
Չունէ՜ր։
Մուշտակագործ Ղազարոս էֆէնտին թթուեցաւ, բայց ոչ ամբողջ։ Կարգ մը դէմքերուն ճակատագիրն է ատիկա։ Այնքան երկար մակաղած են իրենց հոգեկան յօրինուածութեան մէջ, որ դժուար կը փոխեն ատով ստացուած կնիքը։ Թերեւս իր մօրը արգանդին մէջ մեղմ ըլլալու սովորած այդ երեսներուն չէր երթար շիտակ խստութիւնը։ Տհաճութիւնն ալ զգեստ մըն է, որ չի վայլեր ամէն դէմքի։ Թթուեցա՛ւ, վասնզի, տեղեակ բանտային օրէնսդրութեան, պիտի կանչուէր վճարելու ցեղակիցին հաշւոյն։ Ու ողորմութիւնը, հոգեկան երեւոյթ, կ’ազդուի հոգին պարուրող մթնոլորտէն։ Կարելի՞ բան էր բանտ իյնալ`առանց շէնք-շնորհք քսակի։ Նման զանցառութիւն մը հասկնալի էր թերեւս, երբ կատարուէր ստիպման ներքեւ, այսինքն՝ անճարակ գողերու, քսակահատներու կամ բանտի կարօտ մուրացիկներու վրայով։ Բայց մէկո՜ւ մը կողմէ, որ պալատ էր կրակած<ref>պալատ էր իրական, սրբագրուած՝ պալատ էր կրակած: [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>ու մարդ սպաննա՜ծ։ Պզտիկ ճամբորդութիւն<ref>ճամբորդութիւններ, սրբագրուած՝ ճամբորդութիւն</ref>չէր վերջապէս կատարուելիքը։ Ամէնէն քիչը՝ տասնհինգ տարի։ Ուրե՞մն։ Անոր խելքը չէր հասներ աղքատութեան հաւանական փաստին։ Նման ամէն քաղաքացիի, կ’երեւակայէր գեղը մեծ, շատ մեծ ընտանիք մը, ուր ամէն բան ամէնունն է, պարտքը՝ ինչպէս պահանջքը, պարտէզ, ձիթաստան, այգի, արտ, ու ասոնց անսպառ արդիւնքները։ Ինք կը ճանչնար Սողոմին գեղացիները, որոնք հարսնիքներու ատեն կը գտնէին զինքը ու կու տային իրեն կարել վեց-եօթը ձեռք հարսանեկան մուշտակներ, իւրաքանչիւր տունէ։ Հէ՜յ։ Սուտ չէր, որ կը խօսէր։ Հաճի աղաները ու հաճի խաթունները օխանոց պարկերով կը հանէին ոսկին իրենց շալերուն փաթէն։ Իրաւ է, թէ հիմա քիչ մը կարճ էին անոնց ալ ձեռքերը։ Բայց խոզակը, ձէթը, խաղողը, ցորենը կախում չունէին քաղաքականութենէն։
Սողոմը եղաւ կարճ այս քաղցր, պճլտուն, անմեղ ու համով շատախօսութեան դէմ։ Մարդուն հայերէնը հասկնալի էր, թէեւ կէտկիտուած առատ թուրքերէն բառերով։ Թոյլ ականջով մտիկ ըրաւ մուշտակին ալ պատմութիւնը, որուն մէջ Ղազարոս Քիւրքճեան էֆէնտին Յիսուսն ու յարութիւն առնող Ղազարոսը վկայ կը կանչէր իր պարկեշտութեան։ Իր գանգա՜տը, դերձակներու դէմ սնուցած վատ համբաւէն, քանի որ իր արհեստն ալ, ասեղին պատճառով, կը մտնէր այդ դասակարգին մէջ։ Բայց մուշտակն ու չուխայի կտորը նման բաներ չէին կրնար ըլլալ։ Չէ՞ որ մահացու մեղք էր, հայ-քրիստոնեային համար, գողութիւնը։ Ու ամէն հայ սորված էր ատիկա ՄարկոսեանիՔրիստոնէականին մէջ, թէ՛ տասնաբանեայէն, թէ՛ մահացու մոլութիւններէն։ Այս գնացքով, այս անփութութեամբ այնքան խօսեցաւ հայու կարօտ խեղճ մարդը, որ չարաչար յոգնեցուց արդէն չհանգչած երիտասարդը։
Սողոմը դրաւ գլուխը սաքուի եզրին։ Անիկա չէր պատասխաներ ալ շատախօս քաղքըցիին, որ ի վերջոյ զգաց անպատեհութիւնը իր քարոզին ու քաշուեցաւ մէկդի։
Շրջապա՛տը։ Մարդերու դէմքը աւելի բաց, այսինքն՝ իմաստի ելած կը թուէր հետզհետէ։ Բացի ատոնց շեշտ տաճկութենէն, ուրիշ տպաւորութիւն չառաւ անիկա, աշխարհէն անփորձ իր ջիղերուն երեսէն։ Բայց զօրաւոր եղաւ իր տհաճութիւնը բանտապետ թուխ երիտասարդէն, որուն հեղինակութիւնը, այնքան ծանր, զգալի էր բոլորին ալ վրայ։ Իր թախտը դարձած, սիկարը նորած, մուխին մէջ կէս մը թաղելով խստութիւնը իր աչքերուն՝ ան կը հսկէր սա խաժամուժին ու կը պահէր իր պատկառանքը։ Մուշտակագործը, առակովի, փոխաբերեալ դարձուածքներով, տուեր էր անոր ոճիրը Սողոմին ու յարակից փոքր մանրամասնութիւնները։ Անշուշտ չէր ճշդած սպանութեան հանդէսը։ Բայց Սողոմը անոր պատահարը տարածեց թիւ տասներկու նկուղին գինովին, որմէ բութ վայրագութիւն մը կը ճաճանչէր սա դէմինին ալ վրայ։ Անիկա նեղուած էր մա՛նաւանդ անոր ամուր ու համաչափ կազմէն, որ բացի իր սեփական կշիռէն, ոճիրով ու համբաւով ալ կը տարուէր սա հեղինակութեան։ Ճղճիմ կազմերու նախա՞նձ։ Նո՛ր էր ասիկա Սողոմին մէջ։ Գեղի տղաքը, ըմբիշները միայն կը զբաղին դնդերային հարցերով։ Յետոյ՝ աճումի օրէնքները ամէն կազմի մէջ նման չեն ճնշեր։ Իրաւ է, թէ անցնող երկու ամիսներու ընթացքին, Սողոմը քակուած էր բաւական, իր ոսկորներուն կապէն։ Անդամները, մա՛նաւանդ կուրծքը շահեր էին։ Յարմար զգեստ մը, մա՛նաւանդ մէջքին շալ մը բաւ էին`հալեցնելու կազմի այդ տարբերութիւնը։ Բայց ո՞ւր դնել ինչ որ ցեղային ոլորտը կու տայ, իբր ուժ ու հեղում, մեր մարմինին։ Ո՞ւր դնել թրքութի՜ւնը, որ առաջին անգամ այդպէս խիստ, պայծառ կը ճառագայթէր կարմիր ֆէսէն ու թուխ ճակատէն։Գազայի բանտը, կերած ծեծերը, հիւանդանոցը, թիւ տասներկու նկուղին այլապէս տպաւորիչ կալանաւորները հեռու էին իր մէջ ըրած ըլլալէ սա տպաւորութիւնը։ Ուրիշ մարդ չըլլար հոդ։ Անոր հետ զարնուելու պէ՞տք մը։ Բայց յիմար էր ինքը։ Բաներ կան, որ կանխահաս են մեր մէջ։ Ու թերխաշ հայերէնը մուշտակագործին, ու քսան-երեսուն սա դէմքերը անկարող էին իր մէջ հակակշռելու ինչ որ կարմիր անոր ֆէսը կը ղրկէր սա ծակին<ref>կը ղրկէր այս ծակին – ?</ref>։ Ու դառնացաւ անիկա։ Քաղաքը կը միջամտէր, անտես իր հոսումովը, թերեւս, սա թախիծին ու յուսաբեկ յոգնութեան։ Միւս կողմէ՝ անիկա ունեցաւ նոյնքան դառն, բայց վայրագ հակազդմունքներ իր ընկերներէն, խստապարանոց, բայց անկնիք մարդեր, մեծ մասով, անձ ըլլալէ աւելի միսի կառոյց։ Թոյլ՝ սիկար վառելու համար իսկ պետէն արտօնուիլ ուզելու աստիճան։ Անոր մտքէն անցաւ այդ մարդուն հետ չափուիլ մը, իր լեռներուն վրայ։ Յետոյ՝ իրեն դարձաւ իր հայութիւնը, որով կաշկանդուած իջեր էր մինչեւ այս տեղուանքը։ Հայու եւ թուրքի հարցը ատելութեան հարց մը ըլլալէ առաջ՝ սա հոգեկան ճակատումն է մեր մէջ։ Մեր մտաւորականները ատիկա ըրին, այսինքն՝ այդ վիճակէն անցան, միտքի պողոտաներով։ Մեր մարմինի տղաքը ատիկա ըրին՝ իրենց կալուածէն։
Ո՛րքան անոր մէջ խոր ու հզօր էր պատկերը թիւ տասներկու նկուղէն, ա՛յնքան թոյլ ու անկնիք բան էր անոր առածը սա փայլուն ախոռէն։ Անհանգիստ, անվստահելի բան մը կ’ողողէր մարդերը`գետնի սալերն անգամ հինգ<ref>հինգ ? հին ?</ref>ընելով։ Անյարիր, մոխի՛ր այդ բունին, արդարացնելու համար իր յորջորջումը։ Առժամեային ազդեցութի՞ւնը, որով դէմքերը կը թուին սուտ։ Սարսափը՝ անորոշ։ Ու խորհիլ, որ առնուազն բիւրաւորներ աշխարհի երեսին, դրուած են այդ մակաղումին, առնուած<ref>առնուազն, սրբագրուած՝ առնուած ?</ref>իրենց մեղքէն կամ վայելքէն։
Խարդախ ու անհանգիստ այս շրջապատը սեղմեց անոր կզակները։ Անիկա եղաւ կարճ իր մեծ անուանակցին հետ։
Գիշերը կը պատրաստուէր։ Երկու ցաւագար, դողդողալէն, կը լուային լապտերներու ապակիները`չխորհելով ըրածնուն։ Ուրիշ մը ոստիկանին կը ներկայացնէր զանոնք, որ կը լեցնէր քարիւղով ու կու տար ետ։ Վանդակը բացուած, դուրս ելլողներուն։ Հատ-հատ, այնպէս որ, մտնողի մը տեղ ուրիշ մը կ’ելլէր։ Ոստիկան մը, առջին ձգած ծերուկ հաճի-պապա մը, զարկաւ վանդակին փեղկերուն։
– Գուս– գուսփիլա՜ւ։
Ուզողները արտօնուած էին հողէ պտուկներ երկարելու, որոնց մէջ թիթեղեայ դգալով մը, տկար աչքերուն համար գլուխը մէկ կողմին ծռելէն՝ համրանքով փիլաւ կը դնէր ծերունին`գրպանելով տասնոցը։ Չորս զաւակ կը նայէր ծերունին, թոռները՝ բոլորն ալ, իր մէկ աղջկան, որուն էրիկը վռնտեր էր զինքը, երես առած՝ ինքզինքը օտար երկիր փախցնելու համար։
Սիկար ծախողը։ Անուշ ծախողը։ Այս բոլորը, օրէնքով արգիլուած, բայց փաստօրէն գոյ, արտօնուած էին տասանորդեան դրութեամբ։ Պա՛ղը։ Լոյսի բեկորներ։ Բանտին միւս գաւառներէն տրտում երգեր։ Մեծ պողոտային վրայլանտոներուն<ref>լանոներուն, սրբագրուած՝ լանտո ներուն: [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>որոտումը։ Ու կեա՜նքը, որ կը գիշերնար, երկինքին նման`մտնելու համար վայելքի փափուկ գօտիին, ճաշի, ժպիտի, խաղի, հաճոյքի բիւրազան ձեւերով։
Ձգած էին զինքը իր գլխուն։
Քանի մը վայրկեան յետոյ, դրաւ անիկա իր մարմինը իր ծրարիկին։ Ձեռքերը ըրած էր ընդունարան դէմքին, որ կը մսէր ցուրտէն, ինչպէս արեան պակասէն։ Քո՞ւն։ Չէր կարելի որակել սա առանձնացած սուզումը, ոչ ոքի նայելու, ոչ ոքէ ոչինչ ուզելու անտրամադիր մտմտուքը։ Տեղին նորութեան անոր ընտելացումը կը սկսէր սա ճամբով։
Իրաւ ալ, մուտքէն կէս ժամ յետոյ, անոր վրայէն անհետացած էր օտարութիւնը, ինչպէս թռած՝ նորութիւնը։ Երիտասարդութեան մէջ միայն կարելի պատրանքով մը՝ անիկա մէկ կտորն էր եղած սա շրջապատ գորշութեան, անկնիք այն դժբախտութեան, որով տաղաւարուած են սա տժգոյն, տրտում համախմբումները։ Մարդեր ասոնք, փոքր մեղքերու, ճճի յոյզերու, օրէնքին սարսափին մէջ զայն, օրէնքը, արհամարհելու մղուած, այսինքն՝ գողցած, խաբած, աւրած, ուրիշ բանի դժուար ճկելնուն։ Ատոնց մօտ, Սողոմենց տղան տեսակ մը հերոս, արիւնին ու կրակին զոյգ ահովը, քիչիկ մըն ալ պատկառելի։ Անոր մեղքին մեծ գիրերը գիտէին հիմա այդ մարդերը։Քոմիթա՛։ Քիչիկ մըն ալ այդ, բայց անվաւեր։
Չտուաւ երես մուշտակագործին, որ արդէնքոմիթային յայտնումէն ասդին կը զգուշանար անկէ, բայց խօսելու տենդէն բռնավար, կը դառնար շուրջը։ Սողոմը կ’ընէր այդպէս`տառապելով մենութեան պէտքէ մը։ Յոգնութիւնը, յուշերու բեռը, մարդասպաններու բաժինին խօսարանը, սեւազգեստ կինը, պատշգամին աղջիկը կը գրաւէին անոր ուղեղը։ Մերկ միսի վրայ թառող մագիլներու նման, ծանր-ծանր ճնշելով։ Նիւթական այս բե՜ռը, երբ կը շուարինք մեր լքումին<ref>լքումէն, սրբագրուած՝ լքումին</ref>, ընկճուածութեան պատճառները ճշդելու ու կը փնտռենք մենէ դուրս ինչ որ խորարմատ թաղուած է մեր ներսը։ Մեր դժբախտութիւնը, ըսել կ’ուզեմ՝ անոր այն ձեւը, որ հանգոյց մըն է, կարելի է անուանել թունաւորուած, աւրուած պտուղը մեր հոգիին։
Չտուաւ երես, նոյն տհաճութեամբ, ուրիշի մը, անխարդախ թաթար մը ասիկա, բեռնակիր ու դէգ, որ բանտ էր ինկած իր թաղը ոտքի հանելուն։ Քաղաքին վերերը, Ռուսիայէն ու Պալքաններէն գաղթականներ, միասենեակ տուներով թաղեր կը կազմէին։ Կոշտ, խիստ, մարմինով՝ ինչպէս հոգիով, այդ մարդիկը, քիչ-քիչ կը սրբէին քաղաքին փոքր ստամբակները, ծեծի դիմացող իրենց կռնակին ապաւինած։ Ու բանտը զզուած էր անոնցմէ։ Ասիկա ծեծեր էր զոքանչը`դուրսի ցեխին վրայ երկարելով անոր մարմինը ու կոխկռտելով։ Կը պատմէր ատիկա`մեծ հաճոյքով պատմումը համեմելով<ref>ջնջ. ստորակէտ</ref>փառաւոր յիշոցներով, այնքան փարթամ ու պատկերալից, չխորհելով, որ կինը աղջիկն էր այդ գարշութեան։ Եօթը օր է կը սպասէր թուղթին, որ մոռցուած էր ոստիկանին գրպանը, հաւանաբար նետուած իբր աւելորդ թուղթ, քանի որ զինքը հոս առաջնորդողը կարդալ չէր գիտեր, հիւանդ ալ էր ու գացեր էր պառկելու`մարդը յանձնելով սպասող զինուորին։ Ու դէգ թաթարը դժգոհ չէր այստամէն<ref>Ծնթ. – տամ – տանիք։ Փոխաբերաբար՝ անոր տակինը, սենեակ, ուրկէ եւ՝ բանտ։</ref>, ուր կէս-կուշտ, կէս-անօթի կ’անցընէր օրը իր ամէնէն սիրած եղանակով`երկննալով ու երկննալով։ Միակ հոգը՝ սիկարն էր, որ հացէն գերակշիռ էթիրեաքիին համար։ Դրա՞մ։ Ատ էր, որ չունէր, չէր ունեցած։ Կ’ընէր բեռնակրութիւն իր փորին եւ բերանին համար։ Օղին եւ ծուխը։ Անշո՛ւշտ։ Ու անոր կինը, մօրը հետ, պարտաւոր էր պահել զաւակները։ Ուրիշ բան չէր հասկնար անիկա աշխարհին օրէնքներէն։ Փախո՞ւկ։ Չէր անիկա միայն բանտին մէջ, ուր օղին թանկ է շատ։ Ատ էր պատճառը, որ կը մօտենար ամէն նորեկի`պատմելու համար անոր մեծ կամուրջի մը փլիլը մեծ հեղեղէն, որ Ողիմպոսը`թուրքերուն Քեշիշ տաղը քանդել սպառնացած էր ան տարին։ Հիւրանոցին պատուակալ յաճախորդ տասը տարիէ ի վեր՝ անիկա չէր զարմանար իր պատմութեան չհիննալուն, վասնզի ամէն անգամ անոր ունկնդիրները նորեր կ’ըլլային։ Անիկա չէր նեղուեր, որ զինքը մտիկ չընէին։ Մեծ համբերութեամբ հիմա այդ կամուրջին ներքեւ կը շինէր ահագին փոս մը, այնքա՛ն խորունկ, որ մինարէ մը լման կուլ կու տար, եթէ մէկը կարենար ատիկա ձգել անոր մէջ։ Պատմութիւնը այսպէս յարդարուած, կը քալէր դէպի հեքիաթը, որ այդ փոսին մէջ կ’ապրեցնէր ջուրի աղջիկներ, թուրքերունջուրիմելեքը ։ Օ՜, ինք քանի՜ հատ տեսեր էր անոնցմէ, թէ՛ այդ փոսին շուրջը, գիշերը կէսին իրենց մարմինները չորցնելու դրած, թէ՛ վարը, Ջերմուկները, բոլոր կարեւորգափլըճաներուն<ref>Ծնթ. – գափլըճա՝ բաղնիք</ref>ներսը։ Ու կ’ընէր երդում զոյգ իր աչքերէն, թէ չէր ըսեր սուտ։ Յետոյ կը խորանար այդ ոգիներուն արարքները, ընդհանրապէս ոճիր, քանի որ անոնք թշնամի էին տեղի աղջիկներուն, տասնհինգ նոր մտած։ Այդ փերիները կը հագնէին ձայնն ու մարմինը անոնց մայրերուն, կ’արթնցնէին զանոնք իրենց անկողինէն, կը հանէին ոտքի, կը տանէին բաղնիք, լուսդէմ ու կը ձգէին մեծ աւազանին մէջ`խղդելով անձայն։ Ի՞նք։ Քանի՜ հատ էր ազատած անոնց ձեռքէն`խլելով աղջիկը մազերէն, ջուրին խորէն։ Թաթարը այս հեքիաթը տուած ատեն խոր վայելչութիւն կը ստանար։ Ու չէր տարակուսեր ասումին արդիւնքէն։ Միտք բանի՞ն այս ամէնուն։ Հարկա՜ւ։ Ջաղացքի քարն իսկ, աղալէն-աղալէն, կը մաշի կ’ըսեն։ Բերա՞նը։ Քար չէ անիկա, որ չմաշի։ Եղել պէտք էր։ Եղը՝ սիկարը։ Չէր հանգչեր անիկա, մինչեւ որ հեքիաթին մէջ չփախցնէր դրուագը, ուր հերոսներէն մէկը`դեւ կամ գոնջ տղայ, ձեռքերը շփելով պիտի կատակէր.
–Հայտէ նայինք, սիկա՛րը։
Հետեւելով հերոսին`թաթարը կը կեցնէր պատմումը ու կը պահանջէր.
–Սիկա՛րը։
Զուր վաստակ սակայն, անոր աշխատանքը։ Սողոմը չէր ծխեր։ Ճամբեց զայն, նեղսիրտ ու քիչ մը բիրտ, շատ ալ չհասկնալուն Թուրքեստանի նախատիպ բարբառով սպառազէն այդ լեզուն։ Անիկա չտեսաւ, թէ շրջապատը ի՜նչ մռայլ աչքով չափեց անոր փակուած աչքերը։ Թաթարը թուրք էր ամէն բանէ առաջ։ Ու Սողոմը հայ՝ ամէն բանէ վերջ։
Ուրիշ փորձ մը, նման պաշարողականով, աճպարարի մը կողմէ, որքահանայկըփախցնէր<ref>Ծնթ. – Քահանայ փախցնել – աճպարարութիւն։ Թղթախաղի քահանան (եւրոպական թագաւորը) ուրիշ թուղթի հետ խառնել ու դնել գոց կողմէն գետին։ Միամիտը դրամ կը դնէ մէկուն վրայ, զայն քահանան կարծելով, ինչպէս փորձուած էր տեսած ըլլալ, աճպարարին մատներու բացուածքէն։</ref>բանտին մէջ–յանցանք՝ որուն համար ձերբակալուած էր փողոցին մէջ եւ զոր պաշտօնապէս կը գործադրէր ահա`շահը կիսելով ոստիկաններուն եւ բանտապետին հետ–,չունեցաւ արդիւնք։
Ասիկա վճռական փաստն էր Սողոմին չքաւորութեան։ Բախտախաղը ո՛չ մէկ տեղ ունի այնքան հաստատ իմաստ, որքան բանտին մէջ։ Առանց դրամի յանցաւորները իրենց զգեստները կը ծախեն`այդ բախտը փորձելու համար։ Ամէն ոք իմացաւ ատիկա։ Այս յայտնութիւնը եղաւ բաւ, որպէսզի անիկա մէկէն ի մէկ ազդէր մուտքին ալ հովէն<ref>հովէն ? հովին ?</ref>։ Մարդ սպաննելը դիւրաւ չի հաշտուիր անօթութեան հետ։ Մոռցա՞ն զինքը։
Գիշերը տեղաւորուելու վրայ։ Լապտերները, հակառակ իրենց թիւին, անբաւական էին`քիչ մը ուղիղ լոյս կեցնելու սենեակին մէջ։ Յանցանքը, ապակիներուն ըլլալուն չափ, ապահովաբար կ’երթար ձէթին, որ ամէնէն աղտոտ տեսակին կը պատկանէր`ամէնէն ընտիրը գնուելուն հակառակ։ Պետութիւնը կողոպտելը Արեւելքի մէջ աչքըբացութիւն է ու բարիք։ Ու գարշահոտութիւնը, որ անոնց մուխէն կը մղուէր, նորեկներուն կոկորդը կը կճէր։
Մարդիկ անցան իրենց տեղերը։ Անկիւնները՝ ուժովներուն ու հիներուն։ Սաքուին վրայ երկարողները վճարողնե՛ր, որոնք փայտին թիզը կը գնէին բանտապետէն։ Յայտնի այս կողոպուտը կը պարտկուէր պարտ ու պատշաճ բացատրութիւններով, աղքատներուն օգնող կազմակերպութեանց այլուրութեամբը աղքատներէն։ Ուրիշներ սալարկին կեդրոնը փռեցին վերմակ մը, խորտուբորտ բոլորակով մը միշտ մէջտեղը։ Հոն պիտի նետուէր բախտին ոսկորը,թաւլուինզարը, բանտին հռչակաւորպարպութը<ref>Ծնթ. – Պարպութ – բախտախաղ, նարտին «քուեաները» (սիրուն գրաբա՜րը) նետել ` զոյգ նստած պարագային շահելով կամ կորսնցնելով։</ref>։
Խորունկ, գրեթէ սեռային ձգողութիւնը կախարդական բոլորակին։ Խմբուեցան բոլոր ունեցողները։ Մո ւշտակագործը կը դառնար խումբին շուրջը, բայց զգոյշ, ինչպէս էր պարտքը ըլլալ բոլոր ոչ-թուրքերուն, մա՛նաւանդ բանտին մէջ։ Շահիլը կրնար նախանձ գրգռել, որքան կորսնցնելու դրամ ենթադրել ու թելադրել գիշերային յարձակում մը։ Օրեր կան, ուր Աստուած կ’օտարանայ այդ խոռոչներէն ու հայեր կը մեռնին`խղդուած իրենց ընկերներուն բազուկէն, ու<ref>ուր, սրբագրուած՝ ու</ref>կը յանձնուին քահանային, որ պարտաւոր է ստորագրել օրինաւոր անպարտագիր մը իր ստացած մեռելէն, շէնքը-շնորհքը տեղը՝ մեռնելէն ետքն ալ, օրինաւոր պայմաններու մէջ կատարած իր երթը«ի կայանն յաւիտենից»,ու ստորագրել նմանապէս բժշկական տեղեկագիրն ալ, որ մահը կը վերագրէր աս ու ան պայթումին, երակներէ կամ սիրտէ, երեսուն նոր մտած մարդոց մարմիններէն։ Ու կը փակուէր եղեռնը։
Չունեցողնե՞րը։ Անշո՛ւշտ։
Անոնք ալ թող կու տային ծխանները ծխախոտին, առատ, թաւ ու կարմրաւուն։ Գեղէն բերուած անկիւնաբեկ թուղթերով անդրամ խաղեր։ Մրափ։ Քերուըտուք։ Հազ։ Հայհոյութիւն։ Երբեմն մարդիկ<ref>մարդիկ – ?</ref>երգ մը, որ չունէր իրաւունք շատ բարձրանալու քանի որ երգողները անոճ կոկորդով ձանձրոյթ փարատելու հոգով կ’ընէին այդ փորձը։ Ամէնէն կարեւորը, իրիկուանթայինէն յետոյ, փոխադարձ լքումն էր իրարմէ։ Իր կերածը մարսելու յոգնութեան հետ, յիշատակներու դարձ մը։
Ուզա՛ծը Սողոմին։
Իր ծրարիկին վրայ դրած իրանը, կռնակն ալ սաքուի շրթունքին՝ անիկա կ’այցուէր անօրինակ յուզումներէ։ Ցաւ ու բեռ՝ շղթան, որ կը դպէր անվարժ անոր միսերուն ու փուշ-փուշ կ’ընէր զանոնք։ Նախանձով ու բեկումով նայեցաւ չորս դին։ Ոչ ոքի վրայ ան՝ զոր կը զգար<ref>կը զգայ, սրբագրուած՝ կը զգար</ref>իր վրայ։ Անոր մեծակառոյց ոճիրը կը զատուէր սա շնագայլերուն մնտռութիւններէն<ref>մնառութիւններէն, սրբագրուած՝ մնտռութիւններէն: [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>, սանկ ու նանկ ճամբաներու յաճախորդներ։ Բայց անոր միտքը հոսանքին տակն էր յստակ ու ուժով զգայութիւններու, անոնցմէ՝ որոնք առեր ենք բացառիկ պահերու, բայց առեր խորունկէն ակօսուած։ Անիկա չզարմացաւ, որ սեռային պատկերներ պակսէին հիմա, ի՛նք՝ որ կը թրթռար անոնց բզզիւնին մէջ, ինչպէս ճանճը ոստայնին վրայ։ Այդ զգայութիւններէն մէկը, որ կը նեղէր իր աներես յամառութեամբը, կու գար դանակէն<ref>դռնակէն, սրբագրուած՝ դանակէն</ref>, իր այն ճնշումէն, զոր միսին կողմէ ետ հրուած շեղբը տուած էր ան ափին։ Այնպէս որ, օրուան մէջ իրեն կը վիճակուէր այդ պահը ապրիլ շատ-շատ անգամներ։ Ճակատագրական այս զգայութիւններուն բախտն է պահել իրենց սկզբնական սրութիւնը շատ աւելի երկար, քան ուրիշները։ Անոնք չեն հպատակիր ֆիզիքի օրէնքներուն ու մեր ծեր[ա]նալուն<ref>ծերնալուն, սրբագրուած՝ ծերանալուն</ref>կամ նուազելուն<ref>նուաղելուն, սրբագրուած՝ նուազելուն</ref>անտարբեր, կը մնան իրենք զիրենք։ Կրնան այլանալ, այսինքն՝ խոտոր համեմատելով մեր օրէնքներուն, խորանալ աւելի։ Ունինք յիշատակներ, որոնք մեծ կը կշռեն, քան եղելութիւնը, որուն իբր նկարը ինկան մեր հոգիին պահեստին։ Ոճիրէն ասդին հալածական անոր ուղեղը հեռու էր իր կշիռը գտնելէ, նոյնիսկ մահուան թաթէ մը ուղղուած։
Անոր չէր այցելած դասական զիղջը ի պաշտօնէ ոճրագործներուն, մինչեւ վերջին օրը, երբ հիւանդանոցէն զինքը պիտի նետէին մարդասպաններուն նկուղը։ Այս թուլացումը, սակայն, եղաւ իր մէջ րոպէի համար, երբ անոր կիսախուփ աչքերուն ցանցէն հեռացաւ փափուկ պատկերը մատղաշ աղջկան մը`քաղաքի տարազով, առանց քողի ու անուշիկ ժպիտով։ Անոր անհետացումէն յետոյ էր, որ շրթները հարցուցին առաջին անգամ.
–Ինչո՞ւ սպաններ էր։
Բայց հարցում մը խղճահարութիւն չէ միշտ։ Խղճմտանքը գութն է ինք իր վրայ։
Անիկա մօտ էր տեսակ մը նուաղումի, աւելի ճիշդը՝ տեսակ մը քունի, որուն պահանջքը կը ծանրանար վրան դեռ առաւօտէն։
Հիւանդանոցին բաղդատաբար չէզոք մթնոլորտէն, ուր թուրքը կար, բայց տկար կազմով ծառաներու ընդմէջէն, մինչեւ թիւ տասներկու նկուղին շնչահեղձ ընող վիրապը, անոր տեսածները, լսածները նուաճեր էին զայն, դանդաղ՝ բայց յառաջխաղաց թունաւորումով, բոլորովին հոգեկան, որ կ’արտայայտուէր խօսքէ չկամութեամբ, ինքնախօսումով ու դէմքին դաժան պրկումներով։ Անիկա չէր կրնար ճշդել, թէ ուրկէ՛ կը բերէր սա անդարման յոգնածութիւնը, լայն ու ծանր վերմակի տակ առնող անոր ներսին որոշ մասերը, սեռային գօտիէն ու ոճրածին ճահիճէն, որ մեր ամէնուն ներսը կը մնայ սքողուն։ Յետոյ, իբր թէ վիրապին սեւ ջուրէն, անտես ձեռքէ մը վերցուած, եղան անոր աչքին թիւ տասներկու նկուղին շղթայակիրները`մեծ իրենց մեղքերուն հասուն հանգոյցներովը։ Նո՞ր կը թափանցէր անոնց պատուհասումի կերպին, մութին ու երկաթին վստահուած։ Ուրուացաւ անոր մէջ տարրական զգայութիւն մը, արդարութիւն ըսուած բանի մը մասին, բայց չմարմնացաւ։ Թուրքին ոլորտին մէջ ամէն զգացում ձեւազեղծ ենք ըրած։ Աւելի ճիշդը՝ մեզի չէ տրուած պատեհութիւնը զգացումները իրենց իրականութեան մէջ առնելու։ Գերութիւնը բառ է հիմա, տիրողներու լեզուին տակ։ Անիկա կեանք էր մեր ուղեղին տակ ու մեր ամէն բանը։
Զզուանքի, դառնութեան համ մը ողողեց անոր ներսը։ Իմացական զգայութիւններ ունինք, որոնք կը տեղաւորուին ֆիզիքականին ճամբաներովը։ Կու գայ պահը, ուր ո՛չ միայն չենք կրնար ոտք փոխել, այլեւ մտածումէ մը ուրիշին անցնիլ։ Անոր ջիղերը հիմնովին սպառած էին։
Փակուեցան անոր արտեւանունքները`երկաթ, անդիմադրելի մատէ հրուած իրարու։
Քո՞ւն։ Չէր ունեցածը<ref>ունեցած, սրբագրուած՝ ունեցածը</ref>։ Աղօթողը դեռ չէր պոռացած գիշերասկիզբիէզանը։ Մրափը արդիւնք է երբեմն մեր հոգեկանիւրեմիին։ Մղձաւա՞նջը։ Տեսի՞լքը։
Գեղն էր անիկա, աղբիւրի այն ակին, ուր անոր ձայնը զինքը կ’ընէր ներկայ աղաներու խնճոյքին։ Ուր եղեր էր քանի մը ամիս առաջ ուրիշ խմբակի մը հետ։ Գոյն, օդի շղարշ, զովութեան եւ սօսափի զգայութիւններ, կատարելապէս հարազատ։ Բայց նոյն ատեն, նոյնքան յստակ գիտակցութիւնը սա սալարկին։ Բե՜ռը շղթային։ Աւելի՝ մահուան մերձանկար անդոհ մը, որ կը նմանէր անդունդէ մը բխող ձայնին, անտեսանելի՝ բայց ահաւոր ուժգնութեամբ մը իրական։ Այնպէս՝<ref>յաւելում բութի</ref>որ, իր գեղին անուշիկ այդ տեսարանին համար, վտանգի, սարսափի սա հեղումով անգամ մըն ալ կ’ուժեղնար։ Երազ չէր ատիկա, այլ՝ սովորականէն վեր պայծառութիւն մը, որով ողողուած կը զգար պատկերը, –կաղնիի այդ համաչափ թուփերը, խումբ-խումբ, մարդկային ձեռքով<ref>միտքով, սրբագրուած՝ ձեռքով</ref>մը ըսես հիւսուած իրարու, շուքը ընելու աւելի համով։ Այդ թուփերը մշտադալար արօտի մը մէջ խարսխուած, մտերիմ իրենց հովը կը պահէին, ա՛յն տարփավառ գորովը, զոր տղաքը կ’ունենան բնութեան կարգ մը գեղեցկութիւններուն, –ջուրին ու ծաղիկին, համաձայն իրենց բնաւորութեան գաղտ մագնիսներուն։ Այդ թուփերուն կապուած էին անոր պատանութեան քանի մը ուժգին յուզումները, երբ իր ձայնը արձակած ատենը անգիտակցաբար նետուած կ’ըլլար ինքն ալ երգին ակօսէն, թանձրացած զգայութեանց բաշերուն պլլուած՝ ինչպէս հեղեղէ մը քշուած երիվար ուհասկցածիր ձայնին սարսուռը ինքը՝ իր հաշւոյն, մինչ աւելի մեծեր կը պարպէին իրենց գաղտ կրակներուն վրայկենացջուրը`տէրտէրին ճերմկած գաւաթին զարնելով իրենցը, ճուացնելով մետաղը, ու հեղուկ կրակը<ref>ջնջ. ստորակէտ</ref>կաթիլ-կաթիլ մզելով դէպի երկայնքը իր ջիղերուն, բոցէ անձրե՜ւ, ինչպէս էր տրուած տեսնել իրեն<ref>իրենց, սրբագրուած՝ իրեն</ref>ջուրին կայլակումը, հեռագրի թելերէն շար ի շար ուլունքներուն, տարափէ ետք…։ Օղին անձրեւ մըն է խմողին ներսը, մենէ շատերուն համար, ու անոր շոգիին<ref>շոգին, սրբագրուած՝ շոգիին</ref>մէջ արուեստին կը բարձրանանք մենք։ Ա՛ն է, որ կը մեղմէ մեր ցաւերուն պտուտակները եւ կը թուլցնէ մեր արհամարհանքը մեզմէ։ Հաւասարութեան հաշտ զգացումը չէ անիկա, որ աղքատին ու հարուստին յաւիտենական առեղծուածը մշուշով կը լուծէ, այլ՝ հաշտութիւն մը նաեւ ինք իրեն հետ։ Ամէնէն դաժան հոգին անոր կայլակին, կաթնացումին մէջ պահ մը կը քաղցրանայ…։ Սողոմին հետն էին ուրիշներ, պատանի, իրմէ մեծեր, գեղին անունով ըմբիշներէն, դրացիներ՝ իրենց հացի անիւին կապուած գրաստի կենցաղով, որոնք տեսիլքի հիւսիսայգին մէջ կ’այլանային`դադրելով իրենց շատ մը կողմերէն, ու ցցուելով ուրիշ մէկ քանիներէ։ Վա՞խ։ Անստուգութի՞ւն։
Մատաղներու դէմքին այս զգացումները հեշտ չէր զանազանել։ Արիւնէն խենթ տղաքը մահն ալ պղտոր կը տեսնեն։ Ու տարուօքներ, լուրջ ու բոլորին ծանօթաղբարները, գեղին գործերով աւելի տարուած։ Որոնք կը հասնին ուրիշին ցաւին ու նեղութեան, գիտեն սփոփել ու պաշտպան կանգնիլ որբին, անոքին։ Անոնց մէջ կան կռուի ալ հերոսներ, որոնց երիտասարդութիւնը դրուագներ ունի արութեան եւ վեհանձն ներումի։ Բայց որոնք նեղ օրերու, շալկած իրենց հրացանները՝ գլուխը կը կենան շուարած ժողովուրդին ու սիրտերը կ’ամրացնեն։ Խառն ի խուռն՝ մատաղներուն հետ։ Աղբերակի սա խորունկ յուզումին մէջ, տակաւի՛ն, երկու օտարականներ, Ջարդերէն առաջղարիպորակուող,<ref>յաւելում ստորակէտի</ref>այդ օրերուն անանուն, վասնզի մեղք էր մարդոց համար ըլլալ մեր երկրէն։ Ոստիկանները պաշտօն ունէին օտարամուտները շղթայի զարնելու ու…երկիր ղրկելու։ Հայեր՝ այդ օտարականները։ Մէ՛կը՝ անոնցմէ, որոնց անունը, երկիրը բերան առնելը բաւ էր թուրքին ճիրանը ձգելու անխոհեմները։ Հասնող սերունդը դժուար պիտի ըմբռնէ անձուկին աստիճանը, որ մեր հոգիինը եղաւ, Ջարդերէն մինչեւ Սահմանադրութիւնը, մինչեւ թուրքերուն հռչակաւոր ազատութիւնը, այնքան անհաւատալի է անիկա ազատ երկիրներու մթնոլորտին վարժուած նորերուն համար։…Եւ սակայն, պարզ մարդեր էին այդ ղարիպները`նման գեղի վարժապետներուն, իրենցմով շրջող համբաւէն մղոնով հեռու։ Գրեթէ ժողովուրդ, ու զուրկ սարսափի այն զրահանքէն, որով սպառազէն կը պտտէրքոմիթան գեղացիներուն ուղեղին մէջ։ Լե՛ռ՝ թուրքերուն հանդերձած ահարկու գազանին ու սա փոքրիկ օտարականներուն մէջտեղը։ Մէկը բերան ալ չունէր։ Այնքան քիչ էր անկէ ելած բառերուն թիւը։ Անշուշտ Սողոմը լաւ չէր թափանցեր երկրորդին բոլոր ըսածներուն, որոնք կը դպէին շատ բանի, թուրքին ու հայերուն կապին։ Բայց բառի կարօտ չեն կարգ մը բաներ, որպէսզի պարզ դառնան մեզի։ Մարդեր կան, որոնց ներկայութիւնը բաւ է մատնանիշ ընելու իրենց խորհուրդը։ Սողոմը՝ միւսներուն պէս չէր հասկնար, թէ ի՛նչ կ’ուզէր իրենցմէ սա կարճահասակ տղան, երբ կը խօսէր աղբիւրի պէս, հեռու ընկերներէ, ուժերէ ու պահեստներէ, որոնք ծովերէն անդին ապահով ձեռքերու տակ կը սպասէին մեծ օրուան։ Սո՞ւտ։ Չէր կրնար մտնել այդ ամէնուն մէջ, պարզ այն պատճառով, որքոմիթան շատ անգամներ անոնց պատմուած էր սա տարազներով։ Սո՞ւտ։ Չէր կրնար ըլլալ այն մռայլ, ընկճուած՝ բայց երկաթէն ալ ամուր վստահութիւնը, որ սա դէմքը, անկէ հոսող բառերը, մտիկ ընող հոգիներուն տարօրէն սուր, քաղցր, նուաղում բերող ընկալչութիւնը կը շաղախէր իրարու։ Եղաւ այդ ու կանխող օրերուն՝ այդ հոգեբանութիւնն ալ, արի եւ տարուած մարդոց մէջ, որոնք մահը հաւասար նկատեցին ազատութեան։ Հայկական միսթի՜քը, մեր լեռներուն եւ լիճերուն ծնունդ գրաւչութիւնը, որ մեր մէջը անհուն այդ թրթռումներուն կը վերածուի ու մեզ կ’ընէ փոխն ի փոխ խենթ կամ հերոս։ Որ մեր պատմութիւնը հասկնալի կ’ընէ տեսնել կրցողին։ Կռուի կամ խունկի մարդեր, ճակատամարտի դաշտին ինկած կամ կամովին վիզ երկարած թշնամիի սուրին, մէկ են անոնք՝ թէ՛ այդ անցեալին, թէ՛ նոր օրերու մեծ ողջակէզին մէջ։ Սողոմը գիտէր աւելի պարզ բաներ, որոնք երբ դրուին սա մտածումներու պարունակին, չեն հերքեր զանոնք։1900ին,քոմիթան յղացք մը չէ, ոչ ալ հեքիաթ մը։ Անիկա մեր միսթիքն է, որ իր ընտրեալները կը հրազինէ ու չի հասկցուիր զանգուածէն։ Այդ օտարականներէն մէկը իր լռութեամբը, հեռահայեաց իր ներկայութեամբը, գրեթէ սուրբի իր դիմախաղովը կը նպաստէր այդ տպաւորութեան աճումին։ Միւսին ըսածներուն մէջ կային բաներ, որոնք իրենց նորութեամբը եղան ուշագրաւ։ Ըստ կարճահասակ պարոնին, յեղափոխութիւնը պէտք էր«լայննար»,ելլէր իր զուտ տեղական, փոքր պատահարի իմաստէն, որով մատչելի էր անիկա այս գեղացիներուն ուղեղին։ Այս տեսակէտին մէջ անոնք կը տարբերէին, մօտ անցեալին մէջ, հայուն համար արիւն թափած միւս քաջերէն, որոնց մտածումով թուրքը ատելութեան անհուն ծով էր`մեր հոգիներուն վրայ արձակուած։ Նո՛ր՝ սաքոմիթաճիները։ Որոնք նոյն կրակով, այրուած սիրտով չէին խօսեր դրացի թուրք գեղերէն, տեսած էին անոնց հանդարտաբարոյ ծանրութիւնը, ծանօթ՝ մեր եւ անոնց նախանցեալ յարաբերութիւններուն։ Չէին հերքեր ներկան ու անոր դժոխքը, բայց ատոր պատասխանատու կը նկատէին մեծերը, պետերը։ Կարճահասակ պարոնը կը տաղէր<ref>Ծնթ. – տաղել – խարանել</ref>կառավարութիւնը`զայն ընդունելով հեղինակը բոլոր չարիքներուն։ Գեղացիները մտիկ կ’ընէին, անշուշտ զարմացած, իրենց զգացումներուն մէջ երկմտուն։ Ջարդե՞րը։…Սողոմին ուղեղին տակ տեսիլքը կ’ընթանար իրականութեան ոլորքներէն։ Ան հիւսուած էր բազմաթիւ ու չնչին մանրամասնութիւններով, որոնք տեղի մը կու տան իրականութեան կնիք, այն գունաւորումը, սեւեռումը, որոնցմով պատկերը ա՛լ չի կրնար սրբուիլ մեր մէջէն։ Համապատկերը, այսինքն՝ ինք իր մէջ ամբողջ իրականութիւնը, կաղինի թուփերուն խելօք, կանոնաւոր խրձնացումը ու, մա՛նաւանդ՝ պահը լեցնող հոգեկան խռովքը, որուն ասեղներուն ներքեւ տարիքները եկած էին հաւասարութեան սանդուխի, –բոլորը կը կրէին հանդիսաւոր օրուան անփոխելի մոյնքը։ Մեծե՜րը, այսինքն՝ անոնք, որ հինգ-վեց զաւկի տէր, կոխուած տուրքին ու հացին մղձաւանջէն, կերեր էին թուրքին մտրակը, իրենց տուներուն ալ մէջը, երբ անօթի իրենց զաւկներուն խոտ ու թեփ կը խաշէին ու կ’ելլէին դուրս ախոռներէն`բանտ երթալու, տուրքէ պարտական։ Մեծե՜րը՝ որոնք կերեր էին այդ ծեծը, Աստծոյ ճամբաներուն, առանց պատճառի, պարզ իրենց հայութեան գնով։ Ու կերեր՝ աւելի կարծրը, յեղափոխական զսպումի խստութեանց մէջ, թուրք անգթութիւնը, զինուորէ, ոստիկանէ, քարտուղարէ, բանտի գազաններէն, ամեհի մարդիկ, յատկապէս հանուած իրենց նկուղներէն, սարսափի կենդանի արձաններու նման կանգուն անոնց շղթայակապ կործանումին վերեւ, «գաղտնիք կորզելու»գիտութեան մը ծառայելով, իրենց անձին ահաւոր բխումներէն, երբ բռնի վկայութեան, խոստովանութեան մը համար կը մխուէին գետնափոր վիրապներէ ներս, պահանջքի սեղանին։ Մեծ մասը այդ մեծերուն, 96ի դէպքերուն իջած էին այդ նկուղները բանտին, կոխկռտուած իրենց ամէնէն սուրբ զգացումներուն ալ մէջը, թուրքին մոյկերէն, բռնի հրուելով ըմբոստութեան, որպէսզի գեղ դարձին իրենց իսկ ձեռքով շղթայազերծէին ջարդը։ Այսպէս կը խօսէին այդ մարդիկը, ճիւաղի պէս ցից՝ անոնց վրայ, երբ ճոկաններուն ելեւէջը կը բանար կապն ալ ոստիկաններու բերանին ու մատուցուող, հրամցուող սա ծեծը իբր ազդու եւ անվրէպ դարման կը պատգամէր անկախ Հայաստան որակուած հիւանդութեան, յիմարութեան։ Ասոնք, այս նախատական անգթութիւնը, տանջանքին մէջ սա լրբութիւնը չէին կրնար մոռցուիլ։ Վեց-եօթը տարի անցեր էր այդ օրերէն ու Աղբերակը հաւաքուած սա մարդոցմէն ամէն մէկը, խեղճ իր անձը իբր յառաջ ներս<ref>իր անձը..... ներս – ?</ref>, կուրծքն ի վար քաշած ատենը՝ իր շունչը կը զգար ասեղներով սպառազէն կարժ մը բան, տարտղնուող՝ սիրտէն անդին ալ, դէպի մարմնին այն մասերը, որոնք որոշուած անուն մը չունին, ու ատով՝ մեր հոգիին ամբողջ աւազանը կ’ըլլան։ Այդ մեծերը մտիկ ընող մատաղներուն մէջ ալ կ’ընթանար խռովքին նոյն ալիքը, ազգային դիւրազգածութեան պատկերներով, միամիտ, քանի որ զերծ էր անիկա կեանքին հակակշիռէն։ Թուրքերէ զերծ գեղերու մէջ այս պատրանքը զօրաւոր է շատ ու մեր ազգային զգայութիւնը այլապէս գունաւոր ազդակ է եղած։ Անշուշտ, աւելի վերջը, երբ կեանքը լայննայ ու փոքրերուն ալ գարշապարին, ասոնք ալ պիտի առնեն ցաւին մեծ, միակտուր զգայութիւնը, որով միայն եղբայր ենք իրարու։ Տառապանքը սխալ չէ թերեւս նմանցնել սեռին։ Ասոր պէս, ան ալ պէտք ունի տարիներու ամբարի մը, ինչպէս առաջինը՝ դնդերային որոշ դրութեան մը։ Ժամանակը մեծ գահաւորակն է, որ կը կրէ անդադար, դէպի ներս ու դէպի դուրս։ Պիտի դիզէ անիկա պարարտութիւն ու սերմ, ինչպէս նաեւ ցաւի ալ նեարդներ, իսկանիւթ, որպէսզի հասուննայ գերագոյն ծաղիկը մեր մարմինին։ Նմանութիւնը գործածելի է ցաւին համար ալ։ Տարիքը, աշխարհի մեծ պատրանքներուն հետ, զրկանքներուն հետ մեր շփուիլը, անոնցմէ զգետնուիլը զաւկի, կնիկի, գերեզմանի կապուած խոր զգացումներն են, որ կը հանդերձեն այդ խաւերը իր մէջ։ Քառսուն տարի, զրկանքին խթանը կը խոցէ ու կը խոցէ մեր հոգին։ Ու հասկնալի է, որ այդ հոգին իր դիմադրական ուժին մէջ հաւասար չգայ քսան տարի ծեծուած ան միւսին։ Ատ է պատճառը, որ տարիքին հետ ըլլանք տկար, դիւրազգած ու պարտուինք այն հարուածներէն, որոնցմէ քիչ կ’ազդուէինք քսանին։ Ու ճիշդ է թերեւս վարկածը, որ պատանին ու երիտասարդը կէս մարդ կ’ընդունի, այսինքն՝ կը զեղչէ անոնց մարմինէն ցաւի ընկալչութեան լիութիւն մը`կէս սփիւռ միայն շնորհելով անոնց այդ գիծէ ջիղերու ցանցասփռումին։ Դասական է երիտասարդներու անփութութիւնը, կապանքէ թեթեւութիւնը, մեր բառերով՝ հերոսութիւնը։ Գաղտնիք չէ, որ բանակները կ’ապրին անով։ Ու պատանին, երիտասարդը չեն իյնար ձգողութեան ու պրկումին մէջը այն հզօր լարերուն, որոնք մեր պատառ մը սիրտին վրայ իրենց կտուցները կը մխեն, ինչպէս նուագարանի մը եզրին, իրենք զիրենք հոն ամրացնելու ու դէմք տալու համար մեր հոգեկան լինելիութեան, զուարթ կամ տխուր, նեղ կամ արձակ, ինչպէս է պատկերը մարդոց հոգիներուն, երեսունէն ետքը, ա՛լ կնճիռի ինկած, իր լարին իսկ ցանցերուն կնիքովը։ Չեմ գիտեր, քանի՞ հատ ունի այդ լարերէն՝ սիրտը քսանամենիներուն։ Ու փակագի՜ծ։ Այսինքն՝ պէտք է տակաւին շատ տեսնել մեր՝ հայերուս սիրտերը, ուրիշ ազգերու մէջ կաղապարի ելած սիրտերէն։ Անշուշտ քսան տարեկան գերմանը մեզի պէս չ’ապրիր, ըսել կ’ուզեմ՝ իր հոգեմոյնքը պատրաստող սա տարիներուն՝ բացուած է այլապէս գողտր, գեղեցիկ ու բարձր յուզումներու։ Անշուշտ դասական հայրենասիրութիւնը այսօր հինցած է քիչ մը։ Բայց այդ խարտեաշ երիտասարդը գիտէ, թէ կը հասուննայ ինքը իրեն ու այդ մեծ երկրին համար, որ իր մարմինը պարգեւած է անոր ու կը պահանջէ փոխադարձ, այսինքն՝ այդ մարմինով կարելի փայլը, շնորհը, տունը, գիրքը, երգը, քանդա՜կը։ Ու անոր հոգին զերծ է մեծ պալարէն, կեղէն՝ որ թուրքին թաթն էր մեր սիրտին վրայ։ Որո՞ւ համար կը մեծնար, երեսուն տարի առաջ, մեր պատանին։–Թուրքին դանակին։ Ու ասիկա գիտէինք, բոլորս ալ, բնազդով։ Տարեցնե՞րը։ Ու թախիծը տակաւին։ Որ քսան դար վարերէն, մեր ցեղին խուլ ընդերքներէն կը յառնէ ու մեր այրերը կ’ընէ տարօրէն տխուր։ Ու մեր կիները՝ տրտում նուիրում, մեր երգերուն ընդմէջէն իբր իմաստի, զգացումի շամանդաղ թրթռացող այն քաղցր ու բեկ շնորհը, որ զանոնք կը զատէ ուրիշներէ։…Ինչ որ, այս վերլուծումներէն,<ref>յաւելում ստորակէտի</ref>անմատոյց էր Սողոմին, կերպով մը մատչելի կ’ըլլար տեսիլքին սահմաններէն։ Զգացումին առաւելութիւնն է ազատ կարենալ ըլլալը մտածումէն։ Ու անիկա, միտքէն առանց նեղուելու, կը բաշխուի, կը ստորաբաժնուի պարզուկ հոգիներու խարիսխին համեմատ։ Կեանքը ունի այս հազուագիւտ պահերէն, որոնք տարիներու ծուէն-ծուէն շամանդաղուած զգայութիւնները րոպէի մը մէջ կը խտացնեն ու կը թափեն լափլիզող կայծակը իրենց ծոցէն դուրս։ Սիրային տրամները հետեւանք են հաւանաբար այդ գերպրկումներուն։ Տարիներով հաւաքուած երազն է, որ դէմք կը դառնայ մեր դէմի կնիկէն ու մեզ կը զգետնէ։ Այդ գիծով, նուազ բախտորոշ չէ դրուագը, որ երազի մը պատմուճանով կը մատուցուի մեր ջիղերուն։ Կ’արթննանք ու հասած ենք, մահուան կամ վայելքին։ Ու չմոռնալ սա խոնարհ, շատ չյեղյեղուած ճշմարտութիւնն ալ, որ կեանքին գերագոյն յուզումներուն համար մեր սիրտին կերպասը նոյն կտաւէն կ’ընդունի։ Ատոնցմէ մէկը`մահը, նոյն խորտակումն է իմաստասէրին՝ ինչպէս Սողոմին ուղեղէն ներս։ Ատոնցմէ միւսը`սէրը, նոյն հրդեհն է ամէնէն ականաւոր բանաստեղծին ջիղերն ի վար, որքան Սողոմին։ Ատոնցմէ մէկ ուրի՞շը, թո՞ւրքը։ Սողոմին համար ատիկա բառ էր տակաւին այդ անտառին մէջ, անշուշտ այնքան մը՝ ինչպէս էր անիկա մեր պզտիկներուն, որոնք թուրքն ու դեւը նոյն շապիկով կը ձեւեն։ Բայց անկէ ասդի՞ն։ Բայց ախոռին ծե՞ծը։ Սա վերջին քանի մը ամիսներուն անոր տրուեցաւ հասուննալ։ Ու ասիկա շատ երեսներով։ Այդ տղուն մէջ, տասը տարի առաջ, թուրքին հանդէպ ատելութիւնը հաւատքի, այսինքն՝ գոց սորված բաներու մաս կը կազմէր։ Ու ամէն հաւատք անհատական տագնապի մը, կսկիծի մը, կիզումի մը քուրայէն միայն արժէքի կ’ելլայ, այսինքն՝ հոգեկան իրողութիւն կը դառնայ։ Կը լսենք ու կը լսենք, բայց չենք հաղորդուիր որքան ատեն, որ արձագանգող պատեր ըլլանք։ Կը լրջանանք ու կը տառապինք, երբ մեր տագնապը իբր ցաւ, իբր ջիղերու տարափ, իբր այրող ճենճեր զգալ սկսինք։ Ասիկա կը կոչուի հաշուի նստիլ ինք իր ներսին հետ։ Ջարդերուն դերը պիտի ըլլար այդ տագնապը տարօրէն մօտեցնել, հասունցնել, մեծերուն՝ ինչպէս փոքրերուն զգացական աւազանին։ Անոնք պարտաւոր էին այդ ատելութիւնը փրկել, հանել հաւատալիքի անգայտ խորխէն ու իբր ապրուած իրականութիւն, իբր ստեղծագործ շամանդաղ անձրեւել մենէ ներս։ Յետո՞յ։
Այդպէս հրդեհուելէ ետքը, զայն ծածկել օտարներէն։ Վասնզի իր ազգը սիրելու համար չի բաւեր ուրիշներունը ատել։ Պէտք է, մեզի բռնադրուածին նման, մեր ամէն օրը կրել իբր սկսող հոգեւարք մը, առտուն արթննալ, բայց չըլլալ վստահ անոր վախճանը գտնելու։ Ու մտնել գիշեր, մահուան համար տեառնագրելէ յետոյ զմեզ։ Այս է ահա համբաւաւոր բարօրութիւնը, խաղաղ ու երջանիկ կեանքը, զոր թուրքերը շնորհեցին մեզի, Ջարդերը կանխող տարիներէն մինչեւ հիմա։ Չեմ իջներ աւելի ետ, հարիւր մը տարի վար, ուր այդ կեանքը այլապէս ահաւոր, լեղի հաց էր`մեր ակռաներուն թխմուած։…Սողոմը կանչուած էր անտառ, մեծ զգուշութեամբ`Նալպանտենց տունէն իր այդ գիշերուան բացակայութիւնը խոր անհանգստութեամբ մը ծածկելով պառաւին աչքէն։ Կանչողը՝ վարպետ Թորոսը, ազգին ցաւովը դիւահար դարբին, որ հրացա ն կը շինէր, կը նորոգէր, աւելի ճիշդը՝ որսի տեսակէն, բայց թուրքերու բերնին հասած էր ահաւոր գերազանցութեան, թնդանօթ անգամ ձուլելու կարող,քոմիթաճիներու հաշուոյն, 96ի խլրտումին ատեն։ Առաջապահ մարտիկ, ոստիկանները տարտղնող ու բանտին մէջ այդ յանդգնութիւնը քաւած, վրայ տալով աջ ձեռքը, որպէսզի անկարող ըլլայ պոմպաներ շինելու։ Տարած տանջանքը, վայել արութեամբ։ Դարձած գեղ, իր խանութին մէջ, տղուն հետ, մէկ ձեռքով կը հանէր հացին դրամը ու կը պատրաստէ՜ր, գիշերները գաղտնի, թնդանօթնե՜րը, որոնք այդ գեղին մէջ անկախութիւն պիտի յայտարարէին, ինչպէս կը հաւատարգազային գայմագամը անգամ։ Այդ գիշեր, անիկա ձգեր էր երեսի վրայ, իր ծանր պառկած կնիկը, երեք-չորս պզտիկները, ու անդրանիկին հետ, որ հազիւ կար տասնհինգ, ելեր անտառ` «Հայաստանէն»ժամանած մարդերը«համբուրելու»։ Մեծ պեխերը ու թուքոտ բարբառը անոր համբոյրը ըրած էին ծիծաղելի, բայց դասական։ Անվկանդ յոյսով՝ անիկա կը սպասէր օրուան, երբ Սիմէոն Ծերունիին նման պիտի արձակէր իր ժողովուրդը իր գերութենէն՝
Իգիրկնառեալծերունւոյն…
բայց ոչ Աստուածորդին, ինչպէս կը պատմէր հինաւուրց երգը, այլ՝ մեծափող իր հրացանը, որուն աչքը, այսինքն՝ բլթակը կը համբուրէր, այսքա՜ն կանուխէն, «կարմիր աւետիս»բոլոր սպասողներուն։ Այս դերակատարումը այնքան իրաւ, լրջութեամբ ու հաւատեռանդ, որ մոռցուած էր անունը`տեղի տալով Սիմէոն Ծերունիին։ Ու կը սպասէր քաջարի արհեստաւորը, եթէ ոչ«թագաւոր հայոց»ին, գոնէ՛«յեղափոխական հայոց»ին, զոր չէր տեսած եօթը տարի կայ։ Ծարաւի՞։ Հիւանդը անոնց։ Այս քանի օր էր փակ էր անոր խանութը։–Ուշքի կանչող պարագայ այդ սահմանափակ թիւով խանութներու մէջէն։ Անիկա անտառէն չէր իջներ գեղ, հակառակ յեղափոխականներու իսկ պնդումին։ Անոր կինը հիւանդ էր ու ծանր տեսակէն։ Պզտիկները, զգուշաւոր, ժամեր առնող շրջումներով կու գային զինքը գտնելու։«Մաման կը մեռնի՜»։«Թո՛ղ մեռնի»պոռացեր էր անիկա`երկար յիշոց մը արձակելով տղուն ետեւէն։ Սիմէոն Ծերունիին կնի՞կը։ Ս.Գիրքը չի յիշեր ատիկա։ Բայց հեքիաթ մը Դարբին Թորոսին դրուագը յիշեցնող բաներ մը ունէր թեւաւորուած։ Անիկա իր մեծ մանչը ղրկեր էր դաշտ, Նալպանտենց այգիները, ստիպող ու աղաչողական, Սողոմը, պիւլպիւլ Սողոմը հրաւիրելու անտառ։ Ինչո՞ւ։ Չէր գիտեր ճշդիւ։ Բայց տղուն ձայնը կը յառնէր անդադար ականջին մէջ ու գլխուն պտոյտ տալու չափ ուժով կը դպէր ուղեղին։ Ուրկէ՛ իմանար խեղճ արհեստաւորը, որ մեր մէջ շատ վիճակներ, շատ զգացումներ այդ տարազին մտնելու համար ուրիշ ի՜նչ ձեւերէ անցան։ Անոնք փուռ դրուած աղիւսներու կը նմանին։ Գոյնէն կը խաբուինք ու չենք խորհիր օրուան, երբ այդ վիճակները փշուր-փշուր կազմեցինք, առքի մը թեւերուն վրայ, որ թռաւ, սուզուեցաւ մեր մշուշներուն ծոցը, բայց չմեռաւ։ Անոնք պիտի յառնեն կրկին, երբ զուգորդութիւններ միջամտեն։ Ուզա՞ծը՝ Նալպանտենց ծառայէն։ Քիչ բան։ Բայց այնքան անդիմադրելի։–Ե ՜րգ մը, որուն համար անիկա ափերով արցունք կը թափէր, երբ պատանի, իր նշանածին խորհած ատենը, ինքնաբերաբար կ’ըլլար հայր, այսինքն՝ իր կինը կ’ընէր մայր`իր կորսնցուցած զաւկըները փնտռելով։ Այդ երանելի շրջանին<ref>շրջանակին, սրբագրուած՝ շրջանին</ref>, թուրքին հանդէպ մեր ատելութիւնը՝ հայհոյանք, անոնց սպասող ապահով կմախքով ինքնազովացում միշտ ու մեծակառոյց հանդէս(հիմա, ատոնք ըլլալով հանդերձ, է նաեւ ուրիշ բան)։ Ու Սողոմենց Հայրապետին տիրացու տղան`պիւլպիւլ Սողոմը, այդ պատմական Ակնաղբիւրին(ուր, ուրիշ անգամներ ալ, քաղցր կամ մռայլ հաւաքումներու, անոր ձայնը, սառ ջուրի հեղեղի նման, փուշ-փուշ էր ըրեր սիրտերը),երգեր էր եօթանասունական թուականներու ամէնէն ժողովրդական մեղեդիներէն մէկը, ա՛ն՝ զոր ա՛լ իր կերկեր ու խազերը խորշուք հանող<ref>Ծնթ. – Խորշուք հանել – խոշոր հանել։ Կը փոխաբերէ մաղը, որուն ծակերը, ծերութեամբ աւրուած, անցք կու տան ցորենին ալ։</ref>կոկորդին հակառակ, մեծ խղճմտութեամբ սորվեցուցեր էր իրեն անոր բուն իսկ փոխադրիչը, կուրցած ու անդամալոյծ տէր Մօրուքը, Պոլսոյ Ազգային հիւանդանոցի մէկ հանդէսին մէջ, առաջին անգամ զայն լսած ու մէկ հեղէն գամած իր ուղեղին։ Տէր Մօրուքը երգով թելադրուած պատկերներուն կենդանի վկան ալ կը մնայ`կորսնցուցած ըլլալով չորս իր մանչերը, ու իր ծերութեան մէջ կարօտ՝ փեսին։ Կոյր էր տասը տարիէ ի վեր, բայց առողջ։ Անոր յաղթանակը խոր թախիծով լեցուած այդ երգն էր, տակաւին մինչեւ քանի մը տարի առաջ։ Անով պիտակուած էր իր ալ դժբախտութիւնը։ Ու գերեզմաններու գլխուն անիկա, առանց հրաւէրի, հոգեհանգիստի շարականէն ու մաղթանքէն ետքը, կամացուկ մը կ’երկարէր եղանակին մէկ տողը, մէկ թելը։ Աչքերը կուրնալէն յետոյ, սրտառուչ էր անիկա, երբ իրարու կարուած իր թարթիչները կը լխկէին միացման գիծէն, քրտինքի նման բան մը պտղելով<ref>պաղելով, սրբագրուած՝ պտղելով</ref>, ու կը պատկերէր հազարներու ահաւոր տառապանքը, հեռաւոր Պոլիսին այդ պարտէզին մէջ<ref>ջնջ. ստորակէտ</ref>բուսցնելով յանկարծակի յօրինուած ամպիոնի մը վրայ կին մը սեւերու մէջ, բայց լոյսէն ալ ճերմակ, որ կը բանար իր թեւերը, աչքերը երկինք, մէկ ծունկն ալ կոտրած, վիզէն շղթայ ու կը հարցնէր երկինքին դուռներուն սրտաճմլիկ հարցականը երգին…
Մոխիրնոցին մէջ մրափո՞ղ, թէ արթուն, Սողոմը շարժեց իր թեւերը։…Անտառն էր անիկա։ Ու անոր շրթներէն ոլորուեցաւ ապրշումէ<ref>ապրշումի, սրբագրուած՝ ապրշումէ</ref>, բայց արիւնի թաթխուած թելի մը նման վաղնջուց, անմոռանալի եղանակը.
Իմսիրելիզաւակունքըսկըթափառինօտարաշխարհ,
Եսո՛ւրերթամ, ո՜ւրփնտռեմ, կըծառայենայլոցխոնարհ։
Անպատմելի՝ ձայնին անդրադարձը բոլորին վրայ։
Դարձան գլուխները անոր ուղղութեամբ։
Մեռե՞լ էր երգողը, թէ ուրիշ մէկը։
Սողոմին ափը կը շարունակէր սեղմել իր երեսը։ Ու գոց թարթիչները անկէ կ’առնէին աչքին մատնող տկարութիւնը։ Ձայնին քաղցրութիւնը զարկած էր բոլորին ալ սիրտը։ Մեծ մասով ջիղէ ցնցուածներ՝ բանտարկեալները յուզումը կրկնապատկուած կ’ընդունին։ Հաստ պատերը, զրկանքը, խոր թախիծը, որ կէս մութին եղեամն է մեր հոգիին, թերեւս կը նպաստեն զգայութեանց այս այլայլումին։ Անձկագին լռութիւն մը դիմաւորեց սա շատ դաշն ու սրտայոյզ հոսումը։ Ինքնաբերաբար, առանց որ մէկը միջամտէր, դադրեր էին խաղերը, թուղթն ու«քուեան»։ Աւելի՛ն.կիսամրափ գլուխները շտկուեցան իրենց վիզերուն վրայ։ Տանիքէն բու մը կտոր-կտոր բան մը փսխեց<ref>փոխեց, սրբագրուած՝ փսխեց</ref>սա լռութեան, որ եղանակը կ’երկարաձգէր անոնցմէ ներս։ Ամէնուն աչքը՝ Սողոմէն մուշտակագործ Ղազարոս էֆէնտիին։ Ու խեղճ մարդը դեղնած էր բոլորէն աւելի։ Բարեբախտաբար լոյսի աղօտութիւնը կը ծածկէր այդ դէմքին խոր տագնապը։ Տիրացու Ղազարոսը ծանօթ էր արգիլուած եղանակին։ Ու քաջածանօթ նաեւ պատիժին, զոր երգերը կը դիզէին«հայոց»ուսերուն։
–Ի՞նչ կ’ըսէ։
Հարցնողն էր բանտապետը`յուզուած երգին թախիծէն ու անոր մէջ ենթադրելով տեսակ մը սիրային տրոփ։ Մարտական եղանակները չեն լար։
Տիրացուն կմկմաց։
Բայց մեղեդին ինքզինքը արձակեց կրկին։
Բոլորը տառապէս սառեցան։ Բան մը անհանգիստ կ’ընէր անոնց աղիքները։ Քանի՛ եղանակը կը ջերմանար, ա՛յնքան ֆիզիքական անձուկը կը լայննար մարդոց կոկորդէն վար, որոշ կէտերու`զարնելով«իր ճպոտը»պիտի ըսէր բանաստեղծ-վիպասան մը։ Խօսիլը՝ անկարելի։ Մուշտակագործը օգտուեցաւ այս ուշաթափումէն՝ հեռանալու համար ամէնէն լոյսէ քիչ անկիւնը։ Սողոմը, միշտ այտը ափին, կը ջանար թարթիչները քակել իրարմէ ու չէր կրնար։
–Քոմանտան փաշա՜ն։
Այսպէս պոռաց, կիսաձայն, պահակ ոստիկանը, դուռ-վանդակէն ներս։
Բանտարկեալներուն խռովքը տասնապատկուեցաւ, այդ աւետիսով։ Անոնց գորոված, ջերմացած, սեռէն այցուած<ref>ջնջ. ստորակէտ</ref>հոգիին մէջ(երգը անոր ակօսն է յաճախ, մեզմէ շատերուն համար)նոր խռովքը, որ փաշային հետեւորդ«Եղնիկէն»կու գար։ Կինը այդ գառագեղներուն մէջ ամէնէն հզօր իրականութիւնն է։ Անոնք վարժուած էին այդ անակնկալ այցելութիւններուն։ Փաշան։ Անշուշտ կինը`սարայլըն։ Բայց մա՛նաւանդ Եղնիկը։
Չէին սխալած։
Փաշան։
Ետեւէն՝ կինն ու աղջիկը։
Որոնք գիշերային այս պտոյտները կը կատարէին արտաքուստ պարզ, բայց ներսէն գաղտ նպատակներով։
Մոխիրնոցին առջեւ, մեծկակ լապտեր մը, բաւական զօրաւոր լոյսով մը կը բանար քոմանտան փաշային գալիք ճամբան։ Զոր կ’եզերէին խոշոր թաղարներու մէջ լեմոնի տունկերը, մարդերէն շատ աւելի արժէքաւոր անոր աչքին։ Իր օրով բանտին ընդարձակ տրտմութիւնները, շէնքերէն դուրս, ծածկուեցան ծաղիկով ու կանանչով։ Բուսաբանութեան եւ բնագիտութեան ու քիմիայի պատուակալ դասախօսը Պերլինի եւ Փարիզի իր տպաւորութիւնները իրականութեան կը վերածէր`պետութեան վրայ առանց փարա մը ծախք բեռնալու, թեթեւ պատժապարտներուն բազուկներով։
Փաշայէն աւելի, այդ ծաղիկներով ու անոնց մշակումով տարուած էին անոր հետեւորդ կիները, ինչպէս կ’ուզէին հաւատացնել իր ետեւէն այդպէս ուշ ատեն թափառելով սա տխուր ու քիչ մ ը երկիւղառիթ անցքերուն մէջ։ Բանտը միշտ խորհրդաւոր բան մը կ’արտածորէ իր վանդակներէն։ Ծաղիկի ու կանանչի իրենց հետաքրքրութեան մէջ՝ անոնք կը հետապնդէին, առանց որոշապէս գիտակցելու,<ref>յաւելում ստորակէտի</ref>մարդկային տառապանքը, այսինքն՝ անոր կարելի երեսները, ծալքերը։ Անոնք այդ տառապանքը կը ճանչնային իրենց տունէն ներս, երկու տարիէ ի վեր աթոռէն բաժնուիլ չկրցող աղջկան մը վրայ, որ զիրենք կը ղրկէր հայրիկին ետեւէն, կարօտ իր աչքերուն պատկեր, յուզում մուրալով։ Առաւօտէն մինչեւ իրկուն, օդը ներած օրերուն, այդ ցաւագար աղջիկը իր պատգարակէն կը դիտէր վարի անցուդարձը, այնքան յիմար, խռովիչ, պղտոր, փոփոխական ու թելադրիչ։ Կեանքին թաթը՝ բոլորին ալ ծոծրակին։ Այդ հիւանդին կամքին հպատակ՝ անոնք կ’ընէին այս պտոյտները աւելի ետքը իրենց հ աշւոյն, վերատեսուչ փաշային արգելքին հակառակ։Սարայլըկիները որոշ հեղինակութիւն կը վայելեն իրենց ամուսիններուն վրայ։ Փատիշահին անձնական գանձէն անոնց ամսականը չէ միայն պատճառը այս կշիռին։ Մոռնալու չէ անհուն հմայքը, որ այդ վեհապետինը եղաւ քառորդ դարէ աւելի տեւողութեան մը վրայ։ Զօրաւոր ու միջնադար յիշեցնող այս կազմակերպութեան մէջ, որ Սուլթան Համիտի ռէժիմը կը խորհրդանշէ, կիները մեծ զսպանակներ էին։ Ու խալիֆաներուն պալատը՝ կիներու արեւադարձային շքեղութեամբ պարտէզ մը։ Ասկէ զատ, մոռնալու չէ օրէնքը, որուն համեմատ տարիքը դժուար գլուխ կ’ելլէ այդ կիներուն գեղեցկութեան։
Մեծ լապտերին լոյսին մէջ, դանդաղ, կը մօտենային։
Տասը քայլ ետ, յիսնապետ մը եւ չորս զինուոր։ Որոնք պաշտօն ունէին հետեւիլ առաջին խումբին, անհրաժեշտ բացով ։
–Քոմանտան փաշան։
Մոխիրնոցէն, խոր ու եղկ փսփսուքը։
Երգը՝ մռլտուք, լուռ հոսում, Սողոմին բերնէն։ Տեսիլքին մէջ անիկա կը հետեւէր վարպետ Թորոսին հեկեկանքին։
* * *
Պրուսայի բանտերը ընդարձակ են, գիւղակի մը չափ։ Կուսակալութեան տարածութիւնը պատճառ է, որ ոճիրը կատարուի անոր հողերուն վրայ բացառիկ առատութեամբ։ Պոլսէն եւ Իզմիրէն յետոյ, ուր կիները զսպանակներն են թափուած արիւններու մեծագոյն տոկոսին, Պրուսան կը համրէ ամէնէն շատ մեղաւորները նոյն աղբիւրով։
Անոր բանտերը օժտուած են յատուկ կազմակերպութեամբ, որ արդիւնք է զբօսաշրջիկներէ շատ այցուած ըլլալու իր հանգամանքին։
Ու այդ բանտերուն մարմնով ալ, աստիճանով ալ մեծ վերատեսուչը, ամէն գիշերուան պէս, անցաւ առանց տեսնելու կիսակամարի մը ստինքէն կախ գրեթէ կոյր լապտերը։ Սուր, քառանիստ երեսներէն ապակիները սեւցեր էին կէսէն վեր։ Ու բանտուած լամբիկը հազիւ կը յաջողէր իր կարմիր կտուցիկը միային ազատել սեւ շաղախէն, լոյսի փոխարէն պղտոր տառապանք մը դերելով ու կը նմանէր ատրճանակի մը փամփուշտին։
Քոմանտան փաշան չտեսաւ այդ խաւարած լոյսը։ Օրէնքը, որուն անունն ու պատկառանքը, ամէն րոպէ պտոյտ կ’ընեն դիւանէ դիւան, ու նահանգէ նահանգ, բայց զոր կը խաբեն այնքան լրբութեամբ, այդ օրէնքը, յատուկ պաշտօնեայով, բանտ-գիւղակին բոլոր լապտերները քննութենէ կ’անցընէր ամէն օր, ինչպէս ամսականաւոր ուրիշներ ամէն օր կը ճշդէին թիւը կալանաւորներուն։ Լապտերները, որպէսզի ամէն գիշեր իրենց պարէնը ունենային, ենթակայ էին փաշային մարդոց մանրակրկիտ զննութեան։ Փաշան ամէն օր կը վաւերացնէր գործածուած ձէթին ու քարիւղին հաշուեցոյցները, խղճամիտ ստուգումներէ ետք։ Անկաշառ, որովհետեւ հարուստ, լուցկիներն իսկ մանրախոյզ ճշդութեամբ, տուփերով համրելու աստիճան՝ անիկա կը տեսնէր փոքր զեղծումները, անփութութեամբ չմարուած կտուցի մը սպասը, թափուած իւղը, որուն հետքը դիւրաւ չի ծածկուիր, բայց կը մոռնար եռակնիք կղպել մեծ մթերանոցը, որ իր մեծութեան հպատակելով՝ բարձրաքանակ կը թեթեւնար իր իսկ քիթին տակ, նոյն այդ սպասարկուներուն հաւատարիմ աչալրջութեամբը։ Անշուշտ վերատեսուչ փաշան վեր էր կեղծիքէն ու նենգութենէն։ Անիկա կը կատղէր փոքր իսկ մսխումէն, մա՛նաւանդ պետական գանձէն, որուն պայծառութեան ծառայած էր իր գերդաստանը դարաւոր վաստակով։ Զեղծումը կը դատապարտէր յանուն այդ նախնիքներուն, որոնք սա քաղաքին բազմահարիւր տարիներուն մէջը ապրեր էին ուղղահաւատ ու անստգիւտ կենցաղով։ Գերմանիա ըրած վերատեսուչը անշուշտ զոհած էր իր հաւատքը, բայց պահած ասով լաստակերտ յարդարանքը, որով ընկերութեան մը դիմագիծը կը մնայ ամբողջ։ Ու չէր տեսներ մուխէն, իսէն կլլուած լապտերին նման<ref>ջնջ. ստորակէտ</ref>խոշոր գողութիւնները, քանի որ իր գրագիրները, հաշուակալները մուտքին ու ելքին կշիռին մէջ պակաս չըրին փրկարար հակուղիղը, որ գումարները կը հաւասարակշռէ։
Քոմանտան փաշան–անոր անունը խղդուած էր տիտղոսին մէջ–մեծկակ իր գաւազանին վրայ կոխելէն յառաջացաւ։ Անոր քայլերը կը հնչէին երկաթ իրենց սմբակներով, սալերէն։ Ու անոր հեւուն շնչառութիւնը կը յաղթէր ճօճուն անոր մարմինին բազմազան հեծքերուն։
Գիշերասկիզբի քննութի՛ւն։
Որ, շրջանակ առ շրջանակ պիտի տարուէր առաջ`կազմելու համար անվախճան հատորները անոր յուշերուն, տարիներէ ի վեր կանոնաւոր խմբագրութեամբ։ Գերման դասախօսի մը խնդրանքով սկսուած այս աշխատանքը, կը շարունակուէր դասախօսին մահէն վերջն ալ։ Ոճրային հոգեբանութեան նուիրուած իր հետազօտութեանց համար փաշային–երբ ուսանող էր–ուսուցիչը չէր գոհացած արեւմտեան տիպարներով։ Ու փաշան պրակ-պրակ նոթ ու կենսագրութիւն կը ճարէր բանտ ինկող ամէն շահեկան անասունէ։ Մեքենական այս աշխատանքը ի վերջոյ խօսած էր անոր։ Ու գիտունի հանդարտութեամբ, կապանքի տակ կեանքին պատկերները անիկա կը նոթէր, առաջ՝ գրագիրներուն, հիմա՝ ինքը իրեն, երբեմն ալ՝ աղջկանը։
Մոխիրնոցին վանդակ-դուռը ամէն անգամուան պէս կեցուց զինքը։
Փնտռա՞ծը, հոն։
Դուք գիտէք հոգեբան-փորձարկուն։ Բայց չէք գիտեր միւսը, այդ հարիւր օխանոց զանգուածին մէջ, որ տակաւին կը մնար անեղծ։ Ատիկա պատանութիւնն էր անոր։
Անիկա կու գար հոս`վերագտնելու համար այն քանի մը սուր զգայութիւնները, որոնք, հօրենական ապարանքէն, նման կամարներով, բիւրեղացած էին անոր մէջ։ Մենք, երբ մեր ջիղերուն ամէնօրեայ առատ երազում<ref>երազում ? իրացում ?</ref>չենք ճարեր, հարկին տակն ենք մեր անցեալէն վերբերել անոնց աղօնքը։ Ոճիրներ պատմող փաշան, որուն մէջ սեռային բնազդը գրեթէ խուլցած էր հիմա, իր անցեալը ոգեկոչելու տրտմութիւնը կը փոխարինէր սա մռայլ պատկերներով։ Անկողինէն փախչելու գիտութի՞ւն մը։ Ո՜վ ինչ կ’իմանայ փարթամ այդ փաշաներուն ներքին թախիծներէն։ Հասուն տարիքի մէջ ծերութիւն մը կրելը փոքր տառապանք մը չէ, երբ վայելքին բոլոր միւս ծորակները բացուած են լիառատ ու հիմնականը կուրցած։
Անոր աչքը, առաջին թարթումին, մոխիրնոցէն ներս, առաւ կիսածուփ անգայտութիւնը, որ օդ չէ՝ որքան չէ մշուշը, բաղնիքի աւազաններուն վերեւ, շրջուած բաժակի մը կտրուածքովը։ Այդ մշուշին մէջ, լապտերները։ Փաշային նորութիւնն էր–ինչո՞ւ չէր ըսեր նահանջը–ատենէ մը ի վեր ընդհանրացած քարիւղը տարագրել բանտերէն`փոխարինելով օտարը տեղականով՝ ձէթով։ Այս կարգադրութեամբ կը շահէր գանձը՝ ինչպէս ազգային ճարտարարուեստը։ Մնաց որ, այս չորքոտանիները անարժան ալ էին վայելել լոյսը, որ դեռ անծանօթ էր անոնցմէ շատին գեղերէն ներս։
Բանտարկեալներէն կարեւոր մաս մը ոտքի։
Ուրկէ՞ գիտէին, բոլորովին նորերն ալ, այս այցելութեան կապուած թաքուն վայելքը։ Ի՜նչ խուլ հեշտանքով, անոնց խենթեցած աչքերը կը սպասէին պատկերին, անհաւատալի՝ որքան իրաւ, պալատական երկու հանըմի, որոնք իրենց իմաստին վրայ աւելցուցած էին այդ օրերուն իրական հրաշքը, –սաւանէն ազա՜տ, չունենալով իշխանուհիներուն հետեւորդ արաբը, ներքինին՝ որ արտօնուած էր մտրակով վազցնելու<ref>վազցնելու – ?</ref>լոյսը հանըմներուն դէտ ամէն աչքի։ Վերատեսուչ փաշային ահը չէր կրնար արգիլել սա վիզերը, հակելէ առաջ, ձեւի՜ն ծարաւի անոր կնոջն ու աղջկան, ինչպէս չէր կրնար խանգարել լայն թարթափանքը անոնց միտքին, որ կը սփոփէր անոր ընկերացող ձեւերը, թռչունի զիստ կրծող գինովներու հեշտութեամբ։ Պատմութի՛ւն, անոնց անցքէն յետոյ կիներուն կաղապարը, մորթին գոյնը, ու տարօրէն գիտուն, ջուրոտ երկրաչափութիւնը անոնց մարմնամասերուն։ Քոմանտան փաշան բանտարկեալները չորքոտանի կ’որակէր`առանց տեղեակ ըլլալու անոնց սա շատ մասնաւոր ախորժակներէն։ Գերման դասախօսին թեզն էր, անոնց անասնութիւնը փաստել, երեք չորրորդով։
Ուրիշներ, բոլորովին նորեր, որոնք հազիւ թէ լսած էին այցելութեան հեքիաթը ու թերահաւատ, իրենց ծրարները ըրած բարձ՝ երկարեր էին պարզուկ քարերուն, իբր թէ ատիկա ըլլար հանգիստը, բնական ձեւէն։ Կային՝ որ ալիւրի պարկով մը միայն կը զատուէին քարին մարմինէն։ Քո՞ւն, սա մարդիկը, կրունկները ետ, դէպի յետոյքը կոխած, այդքան կանուխ, երբ դուրսի աշխարհին կեանքը կը յամենար։ Չարթնցուցին սակայն զանոնք։ Վայելքի մէջ, մա՛նաւանդ աչքէ, կծծի կ’ըլլանք։
Քոմանտան փաշան, հաւատարիմ իր մեթոտին, կեցաւ ուշադիր։ Անոր անփոփոխ եղանակն էր, կիսամութ այդ ձեւերուն վրայ<ref>ջնջ. ստորակէտ</ref>պահել երկար իր նայուածքը։ Հոգեբանութիւնը տղոց ձանձրոյթին համար ստեղծուած գիտութիւն մը չէ։ Գերմանները զայն թուրքերուն աւանդած ատեն իրապաշտ նպատակներ ալ կը հանդերձեն անոնց ապագայ ձեռնարկներուն նպաստող։
Կան՝ որ երազներու հաւաքումը կը յանձնարարեն ջերմապէս, անոնց courbeերէն հանելու համար նկարագիրներ։ Կան՝ որ ոճրագործներուն առաջին օրերը մանրամասն կը նոթագրեն, անոնց մէջ հաստատելու համար արդարութեան մարդոց անմատոյց օրէնքներ։ Ըստ այդ ցուցմունքներուն, քոմանտան փաշան դիտած էր արժէքը այդ հայեցողական վարկածներուն։ Անվրէպ՝ անիկա աչքէ կ’անցընէր քունը սա նորեկներուն, որոնք իրենց«հիւրութեան»անդրանիկ գիշերը սովոր էին անցընել անծակ, այսինքն՝ առանց թարթիչ գոցելու։ Յաջորդին, պարտասուն, դիմանալու անկարող, առջի ստուերներուն հետ, անոնք պիտի կործանէին իրենց զրահուած պրկումէն, լուծուելու համար սա արտայայտիչ–ըստ փաշային–թմբիրին խորը, որուն այնքան կարիք ունէր, քառսունութ ժամէ ի վեր լարուած, տանջուած անոնց ջղացանցը։ Ոճիրը, մա՛նաւանդ պզտիկը, մեր վարժանքներէն իր ստեղծած խանգարումներով, մեզ կը նեղէ կրկնապէս։ Իրենց տունին ընտանութեանց կապուած կանոնաւոր քաղքենիները, այդ աշխարհին մէջ սայթաքելէ յետոյ, ամէն րոպէ նիւթ պիտի ճարեն իրենց տառապանքը սրող։ Կորսնցուցած հանգիստի զգայութիւնները`անոնք պիտի աճեցնեն եղերական խտութեանց ու սա առժամեայ ընդհատն իսկ անոնց ողբան պիտի`ըլլալով տղայ, փնտռելով օրուան առաւօտը։ Ճաշին ժամը, կերակուրին թափառական հոտերը, պատահմամբ խոհանոցէն դուրս փախչելով<ref>փախչելով ? փախչող ?</ref>, լուացուիլը, մուճակին կամ հողաթափին կակուղիկ զգայութիւնները, սենեակին անկիւնը, թիկնատարած բազմիլը, մուխը կամ սուրճը ա՛լ պարզ բաներ չեն, իրենց անայլայլ յաջորդութեամբը հոգիի մեքենականութիւն մը կերպադրող, այլ՝ մեծ, կարօտակէզ զրկանքներ։ Պզտիկ այս թւումը<ref>թուումը, սրբագրուած՝ թւումը</ref>հասկնալի<ref>հասկանալի, սրբագրուած՝ հասկնալի</ref>կ’ընէ ուրիշ գիծէ զգայութեանց մուտքը կրկէս, [որոնք]<ref>յաւելում բառի՝ որոնք</ref>իբրեւ զաւակ, կին, նշանած, սիրուհի կը բռնանան մեր վրայ։ Այս ամէնը, առանձին-առանձին, կապար-կապար կը հիւսուին մեր թարթիչներուն, բայց չենք կրնար<ref>չեն կրնար, սրբագրուած՝ չենք կրնար ?</ref>կապել անոնք իրարու։ Ու կը լուսցնենք, մշտապէս այրուած մեր անմիջական երէկէն, որ դեռ ատեն ալ չէ ճարած յուշ իսկ ըլլալու։ Ու կը սկսինք մեր բանտին երկրորդ օրը, նոյնքան ջախջախուած։ Լոյսը, անոր բերած քիչիկ մը փոփոխուն պատկերները պիտի աշխատին մեր ջիղերուն վրայ տակաւին տասը-տասնհինգ ժամ, մինչեւ որ թմբիրը գայ ասոնք լքելու իրենցմէ։ Հանգի՞ստ։ Չէ ասիկա, այլ՝ զինաթափում մը, աւելի ուղիղ՝ ջղաթափում մը։
Պահակը՝ զինուորական բարեւի իր արձանացման մէջ։
Ոստիկանական դիւանէն գիշերուան սպասին պատասխանատու սպա՛ն՝ որ նոյնքան յարգանքով մօտեցաւ անոր, ձեռքին թուղթ։ Մոխիրնոց գիշերողներուն լրիւ ցուցակը։ Անայլայլ այս ներկայացումը, ամէն գիշերամուտին։ Քոմանտան փաշան, աչքերը գառագեղին, մտիկ ըրաւ նաեւ բերանացի բացատրութիւնը հերթապահ սպային։
Ձէթին մուխը կամարին ներքեւ բաղնեմշուշ էր դիզած, հաստ, գրեթէ սեւ, որ շերտ-շերտ, սիւն-սիւն ոլորքներով կը ծփար դանդաղ, յուզուելով, տրորուելով, վարէն վեր ճամբորդ ծխախոտ ծուխին ծուռիկ-մուռիկ ասեղներէն կամ աղեղներէն։ Այս պատկերը դառնագոյն իր համովը վերատեսուչ փաշային հոգին կ’ողողէր։ Իր հօրենական պալատին մէջ անոր պատանութիւնը եղեր էր այս պատկերներուն հետ։ Իր ձեռքով նորոգուած հիմակուան պարզ, ճաշակաւոր բաղնիքին փոխարէն, այն ատեն այդ պալատին մէկ խորշը ատ ոճով կառոյց մը, ուս ուսի պատերու վրայ կորաքամակ կամարով, որուն ներքեւ կլոր աւազան մը մութ ալապաստրէ բանի մը նման կը սեւնար։ Այդ աւազանին կապուած անոր դառնագոյն զգայութիւննե՜րը։ Յիշատակին նկարագիրը աղօտիլն է։ Բայց ոչ ամէն տեսակի համար։ Կան՝ որ տարիքին հետ կը խորանան։ Ու մեզ կը տանջեն։ Մոխիրնոցին կանթեղները, նման այն աղտոտ թիթեղեայ ամաններուն, որոնք կէս դար առաջ լուսաւորութեան բոյներ էին, նոյնիսկ ամէնէն հարուստ բնակարաններէն ներս։ Ամէն կանթեղի անմիջական շրջապատին պար էին մտեր կիսակարմիր ծուէններ, թրթռուն, աճապարոտ, քիչ մը ճարճատուն, այլ երբեմն խօսելով մռայլ բան մը դիտողին հոգին ի վար։ Տխո՛ւր, սե՛ւ, թշուա՜ռ, ա՛յնքան կ’ըլլար, ո՛րքան էր եղած այժմու փարթամ պաշտօնատարին հոգին ալ, հեռաւոր այդ պատանութեան շրջանին գերի՝ սեւ ու ճերմակ կիրքերու։ Ու տխուր նորէն, ինքն իր պոչին պտուտքող սա ամպիկը, զոր զանազան կէտերէ, վէրքի նման կ’արիւնոտէին ձէթին լեզուակները, կէս-կոյր աչքերու նման, որոնց մաս մը փտած է պտուղը։ Մարդկային դառնութի՛ւնը՝ աղտոտ այդ կանթեղներու ամբողջ հասակին, քանի որ ունէին պտղիլ<ref>պաղիլ, սրբագրուած՝ պտղիլ</ref>կամ հեծեծել, երբեմն սեւ-սեւ մխալ։ Վերատեսուչ փաշան այն հոտած պատկերին դիմաց միշտ պատանի չէր, ինքիրմով աղտահար ու տառապող, այլեւ բնագիտութեան պատուակալ ուսուցիչ, զինուորական վարժարանին մէջ, որուն նախապատրաստական դասարանին, ամէն տարի, ֆիզիքի առաջին դասը կ’ընէր այդպէս կանթեղով մը`դրան սեմին ու գագաթին բռնելով անոր բոցը, դասական ու հոյակապ պարզութեամբ մը տաք ու պաղ օրերու տարբերութիւնը«փորձնապէս»ապացուցելով։ Այս գիծով, տարի մը դէպի իր պաշտօնը։ Ակնարկ, սպայէն մատուցուած թիւին։ Ստուգում գիշերային բանաձեւին։ Տուաւ կրակի հրաման`փորձելու համար պահակին մաուզէրը։ Կեցուց զայն բլթակի շարժումին ու դարձաւ ետին։ Անոր կինն ու աղջիկը, չորս-հինգ քայլ բացօք, աչքի տակ ունէին գառագեղէն ներս պատկերը։ Ցուրտ մը թէեւ թեթեւ, բայց արագ-արագ հաստցող։ Պարզկայ երկինքը ու ձիւնապատ Ողիմպոսը զգալի էին սա խոնաւ ու թանձր կառոյցներուն վրայ աւելի հոծ ուժգնութեամբ։
Վերատեսուչ փաշան կոխեց կոճակի մը, ձեռքի ելեկտրական լամբիկէն։
Այդ օրերուն, մենաշնորհ նորութիւն մը այդ լապտերը, զոր արտօնուած էին գործածել զինուորականներէն՝ սպաները, քաղաքային պաշտօնեաներէն՝ աւագները ու թիկնաւորները։ Մայրաքաղաքին մէջ ելեկտրական սպասարկութիւնը արգիլող սարսափը(վեհապետը կը հաւատար ժուռնալով իրեն մատուցուած եղջերուաքաղին)կը մեղմանար անկէ դուրս, Պոլսէն հեռաւորութեան չափով։ Հոդ, կը տիրէր թեթեւ խստութիւն։ Ուրիշ մարդոց մօտ այդ լապտերին գոյութիւնը բաւ էր՝ առաջնորդելու այդ ամբարիշտները պատերազմական ատեան։ Մշտապատրաստ մարմին, արագ ու վճռական, որ կը քննէր մեղադրելիները, կը վերլուծէր ենթադրական ոճիրի անհերքելի, փաստուած զսպանակները ու կու տար իր վճիռը։ Այդպէս դատապարտուած դժբախտներուն վերագրելով մեծատաղանդ ծրագիրներ, Թուրքիոյ հողային ամբողջութեան, առնուազն վեհապետին անձին դէմ եղեռնածիր դաւադրութեան մեղքերով։ Հայերուն ու պուլկարներուն համար, որոնքքոմիթաճիութիւնը իրենց ասպարէզ էին ընտրած, ելեկտրական լամբար մը յաճախ կախաղան կը պահանջէր իբր պատիժ։
Կոճակին չոր աղմուկին հետ, լոյսի մեծկակ ժայթք մը փռուեցաւ մէկէն, կիսախաւարին ներսը։ Վրձնաձեւ լարուած այդ ոստայնին մէջ դէմքերը եղան տարօրէն դեղին, մարմրուն ու հոսուն։ Քոմանտան փաշան լոյսի այդ խաղը դիտած էր միշտ մեծ ուշադրութեամբ, ու զայն նիւթ ըրած գիտական վերլուծման։ Գերմանիա անիկա սորված էր«ուսումնասիրական մոլութիւնը»։ Ունէր շատ մը սկսուած թեզեր, որոնցմէ մէկը՝ Լոյսին վրայ։ Կէօթէին նմանելու համար այս ընտրութիւնը բան մը կ’ապացուցանէր անշուշտ։ Քանի տարի կայ, պայրամներուն՝ անիկա ձեռք կ’առնէր տետրակը, կրկին մաքուրի քաշելու ու կը ծրագրէր կայսեր գնահատումին ենթարկել, կնոջը միջնորդութեամբ, քանի որ վեհապետը պսակաւոր էր աշխարհին բոլոր ուսումներով, ինչպէս կը վկայէին էլիֆպաներէն սկսեալ, քիմիայի հաստ դասագիրքերը, իրենց երանելի յառաջաբան-մատուցումներուն մէջ`դիզելով այդ չքնաղագիւտ ու աստուածիմաստ ինքնակալին փառքին՝ դափնիները բոլոր ակադեմիաներուն։ Օ՜, գաւառի փաշաներուն երջանիկ գիտութիւնը՝ ինչպէս գերմանական համալսարան հոլոված կովերու յաւակնոտ, յիմար տգիտութիւնը, ուսուցման ասպարէզէն։
Քոմանտան փաշան, օր մը խմբագրուելիք այդ յիշատակարան-ուսումնասիրութեան հետ, կը տեսնէ՞ր նաեւ այդ դեղնաւուն դիմակներուն վրայ ան միւս իմաստութիւնը, որ մեր երեսին բաբախումն է մեղքէն վեր բանի մը։ Որ խղճահարութիւնը չըլլալով հանդերձ, մեղքէն պժգանքը չըլլալով հանդերձ, մեզ կ’ընէ արգահատելի մեզի դէմ։ Ի՞նչ է այն անունը պատկերին, որ կը փռուի բանտի մը ներսէն, բայց չ’իյնար, դուրս։ Մեր տեսածը, մարդե՞ր, թէ անոնց նկարները։ Տառապա՞նք, թէ այդ տեսակ բանի մը ի սպառ հերքումը։ Ո՞ւր զետեղել տարբերութիւնը, որով կը զատուի պատերով կուղպ տառապանքը բաց աշխարհով մատուցուածէն։ Մե՞նք ենք յոգնողը, թէ ներսի այդ կալանաւոր թշուառութիւններուն ճնշումն է մեզ նուաճողը, երբ փոխանակ մէկի տասը, քսան աչքերէ նոյն տրտմութիւնը մեզ կը նիզակէ։ Ինչո՞ւ այսպէս զգալ։
…Սա խոռոչներուն մէջ մարդկային դէմքը, առանձինն, գուցէ կ’արժէ այնքան քիչ, որքան համազգեստ մը՝ ճակատամարտի դաշտին։ Բանտին հեղանուտը ընդարձակ խաղացքի կը նմանի։ Հոն ինկողները վրայ կու տան ամէնէն առաջ մանր կնիքը իրենց անհատականութիւններուն։ Անձնականութիւնը կ’ատենք։ Հաւաքական տառապանքը մեզ կը յուզէ կրկնապէս։ Քոմանտան փաշաները պիտի չխռովին, վասնզի այդ տառապանքը խմորն իսկ է իրենց դիրքերուն հաստախարիսխ գոյութեան։
Լոյսը քալեց։ Ու քալեց աննպատակ։
Ինկան ուրիշներ անոր քանակին։ Հիմա, սիրամարգի պոչին պէս հովահար մըն էր այդ պայծառութիւնը։ Անոր մէջ մարդե՞րը։ Զօրեղապէս գունաւորուած՝ անոնք ինչո՞վ կը շահագրգռէին կիները։
Պզտիկը, հօրը հաստ շուքին մէջ, վախով կը հետեւէր սա բուսնող, ընկղմող կոհակներուն, որոնց իւրաքանչիւրը ծրար-ծրար տրտմութիւն ու ցաւ կը կրէր անշուշտ իր միսերուն ներքեւ։ Աղջկան միտքը խուլ ու զզուախառն հաճոյքով կը կարծէր տեսնել նաեւ անոնց մէջ կծիկ եղած մռայլ այն բանը, որ իր զսպանակներէն առժամաբար լքուած կիրքն էր անոնց։ Պայմաններուն ընկալչութիւնը անհուն է այդ շրջանին։ Անոնք մութ ու աղօտ զգայութիւններու իրենց փնտռտուքին մէջ կանգ չեն առներ պղտոր բաներու առջեւ։ Ու այդ զգայութիւնները կանոնաւորող զսպանակներուն թերակազմ խաղը յաճախ անզօր է զսպելու զանոնք։ Երիտասարդը այդ շրջանէն կաղապարուած միսն է յաճախ։ Ու մեր դժբախտութիւնները կը դարբնենք տասնհինգի դուռներէն։ Գեղացիներուն հոգեկան առողջութիւնը անլուծելի պիտի ըլլար, առանց այն պայծառ դաշտանկարին, որ անոնց մարմինն ու միտքը կը շինէ նոյն օրէնքներով։ Քոմանտան փաշային աղջիկը կը տեսնէ՞ր այդ գլուխները, արագ այդ ուրուացման մէջ իրենց մեղքերով պսակաւոր, գրական տարազով մը՝ գարգմանակուած։ Ու կը լսէ՞ր այն խուլ, բութ, սարսափելի ախորժակները, որոնք այդ գանկերուն տակ, ուղեղին կակուղ ակօսներէն, աճեր էին այդպէս, օրին մէկը, ջախջախելու չափ ոսկորէ տուփը, առնուազն ջիղերուն լարուած նուագարանը, երեւան բերելով այդ բզկտումին մէջէն անասո՜ւնը։ Պզտիկ աղջիկ՝ անիկա չէր գիտեր, թէ ամէն շեղում ներքին այդ բռնութենէն ազատումի եղանակ մըն է։ Ու ոճիրը իբր արդիւնք զզուելի ըլլալէն առաջ, իբր պատճառ ողբերգութիւն է ահաւոր։ Չմեռնելու համար մեռցնողները կէսէն աւելին կը կազմեն մարդասպաններուն։ Ու արիւն թափողը միայն գարշելի չէ։ Փնտռեցէք անկէ առաջը։ Բանտի մը պարիսպներէն ներս աշխարհ մը կը նստի, որուն մէջ, մեզ տիրող օրէնքներն են, որ կը կառավարեն դարձեալ, բայց իրենց հակահարուածովը։ Վերատեսուչին աղջիկը գիտէր սակայն, թէ մեծ մասը սա մարդերուն խենթեր էին։ Ու անոնց խենթութիւնը գինն էր կարօտին, ծարաւին, իր նման մարմիններէն։ Ո՛չ միայն խենթեր, այլեւ՝ դառնակսկիծ թշուառութիւններ`զարնուած շատ մը կողմերէ նոյն ատեն։ Ունէին, այդպէս ժանեթափ, աւելի խռովիչ տրտմութիւն։ Օձին հեքիաթը զուր յօրինում չէ Արեւելքի մէջ։
Լոյսը կանգ առաւ, աւելի երկար, Սողոմին վրայ։
Քոմանտան փաշան, Պոլսէն ազդուած, ատեն մը զայն ենթարկեր էր բացառիկ հսկողութեան։Քոմիթան, ամբոխին համար պարզ պատկեր, իշխանաւորին մէջ չէ բիւրեղացած։ Զայն կազմող միսթիքը ըմբռնելի չէ հեշտ կեանքի ու դիւր հոգեբանութեան այն հերոսներուն, որ ամէն երկիրներու պաշտօնէութիւնը կը յօրինեն։ Սողոմին ոճիրը, ատեն մը խոշորցուած, քաղաքական գոյնով, վերջին քննութեանց լոյսէն կը դառնար իր իսկական իմաստին։ Անկէ առաջ բռնուած զոյգը զայրացուցած էր անոր գիտունի անզգածութիւնը։ Ծեծը, անքնութիւնը, չարչարանքը անզօր էին մնացած այդ յիմարները հարկադրել պատմելու բաներ, որոնք թուղթին վրայ հաճելի են բոլոր փորձարկուներուն։ Անոնք պիտի քաւէին իրենց յամառութիւնը իրենց գլուխով։ Մինչեւ այդ, պէտք էր պատահարը տարազել վայել առարկայականութեամբ։ Յիմարժուռնալի մը հետեւանքով, պոլսական ոստիկանութեան իրարանցումը, դէպքը«խորացնելու»համար գործածուած մարդերն ու միջոցները ու նոր տեղեկագիրները բաւական բան կը զեղչէին ստեղծուած խռովքէն։ Կուսակալը, իր կարգին, շահագրգռուածքոմիթաներուն յայտնութեամբ, իր աչալրջութիւնը փաստեր էր ուժգին`շարժման դնելով արդարութեան եւ կարգին բոլոր միջոցները։ Սողոմին ձերբակալումը, սպաննուած Դելոնին տղոցը սաստկագին հետապնդումը, այս փորձանքներու ակ ու աղբիւրքոմիթաճիներուն շատոնց ծակումուտ իյնալը յաջողութիւններ էին ապահովաբար, կառավարական մեքենային առողջ գործունէութիւնը փաստող։ Հայկական նահանգներուն համարքոմիթան տեղական պատահար էր թուրքերուն աչքին։ Ոստիկանութիւնը այդ մարդոց հետ գլուխ ելլելու գործը փաթթած էր քուրդերու<ref>քուրդերու ? քիւրտերու ?</ref>վզին։ Ոստիկանական առաջին շրջանակին մէջ, որ Մարմարա ծովուն շրջասփիւռ գաւառներով էր կազմուած, անոնց երեւումը իրապէս կը շահագրգռէր Պոլիսը։ Այս մտայնութեան վերագրելի է այս հարցին ստացած ընդարձակութիւնը։ Պոլիսը անշուշտ մայրաքաղաքը ըլլալու չէր Հայաստանին։ Բայց քաղաքն էր Համիտին, որ իր ապահովութենէն դուրս քիչ բանի աշխատեցաւ։ Սողոմը, այս հարցին մէջ առնուած սկզբնական տեղեկագիրներուն ցուցմունքովը, նկատուած էր կարեւոր գետին, կազմակերպական գաղտնիքներու երակէն, քանի որ Պոլիսը կը հաւատար ատոր։ Դրուեցաւ անիկա հիւանդանոց, անշուշտ քիչ մը բախտովի, կիներու հանդիպումով։ Բայց իմաստութիւնը այդ պատահմունքն ալ շահագործեց։ Տղուն մատաղութիւնը ունենալով նկատի, ծրագիր կար բռնութենէն, տանջանքէն առաջ, կակուղ միջոցներով կորզել անկէ գաղտնիքներու ծրարը, -զէնքին ու պոմպաներուն պահեստը, որոնք այնքան պայծառ մանրամասնութեամբ մատնանշուած էին Եըլտըզ առաքուած տեղեկագրին մէջ։ Ցերեկներ ու գիշերներ, Սողոմենց տղան տառապեր էր ծանրածանր ցաւերու խոցտուկին տակ։ Անոր վէրքերը, թաւ միսի վրայ, յոգնութիւն ու վախ կու տային անոր ինքնին խռովածուփ հոգիին։ Անիկա երբեմն բաց աչքով կը զառանցէր`նիւթ ունենալով պատանութեան յուզումներ, աս ու ան հարսէն ստացուած։ Ու երգեր՝ զանազան սիրային դրուագներ, ժողովրդական խաղերով<ref>խազերով, սրբագրուած խաղերով</ref>դերուած, որոնք անոր անգիտակցութենէն կը բխէին թմբրային այդ պահերուն։ Քաղաքէն վարձուած լրտես մը, հիւանդապահի ճերմակ գոգնոցով, հաւաքած էր այդ երգերը ու թարգմանած քոմանտան փաշային։ Անոնց սիրային գնացքը քմծիծաղ էր բերած սեռային զգայութեանցը մէջ ճարպով խղդուած պաշտօնատարին։ Ու այդքան։ Հսկողութիւնը մնաց կենդանի անոր գլխուն։ Անդին, գեղին ու գազային մէջ քննութիւնները առաջ կը տարուէին«փութոյ պնդութեամբ»։ Ժամանակին բերած թուլացումը տեղի չունեցաւ այս դէպքին շուրջը։ Պակաս թուղթերուն ամբողջացումը,քոմիթաճիներուն թղթածրարին կեդրոնացումը մէկ ձեռքի մէջ, ոճրային հանգոյցը–երկու դիակ եւ հրդեհ–այս գործին տուած էին առանձին շահեկանութիւն, եթէ զեղչուէր ալ անկէ քաղաքական երանգը։ Հիւանդանոցէն բանտ դարձուած պահուն, զայն պիտի դնէին բացառիկ խուղ մը, գործադրելու ծանր ամբաստանութեանց մէջ պարտադիր յարաբերութեանց խզումը, ինչպէս պահանջեր էր առաջին օրէն հարցաքննիչ դատաւորը, ա՛ն՝ որ ամբաստանեալներուն նախնական հարցուփորձերը կը վարէ եւ տրուած դէպքին մեծ գիծերը կը սեւեռէ՝ դատարան նետելէ առաջ։ Սկսած էր անիկա իր դերը, հիւանդանոցին մէջ քանի մը ժամ սարէն-ձորէն խօսակցութեան ձեւին տակ, որուն գլխաւոր մասերը կ’արձանագրէր տժգոյն տղայ մը`մազերը աղջկան պէս սանտրած, երեսը բշտիկներով ծածկուած ու խորապէս տխուր։ Հարցաքննիչ դատաւորը, դիւրութեան համար, այս ընդարձակ հարցը բաժնած էր զոյգ մասերու, –քոմիթաեւ սպանութիւն։ Առաջինը`կարեւորագո՜յնը, ահագին թուղթի դէզեր կը բերէր տակաւին թղթածրարին։ Սողոմին հիւանդանոցի օրերուն, քննութիւնները խորացուած էին։ Երկու օտարականներուն վրայ գործադրուեր էին թրքական տանջանքին բոլոր ոճերը։ Գաւառակին մէջ կատարուած ձերբակալութեանց վկայութիւնները, քահանայինժուռնալի օրինակը, ողջմտութիւնը, կը հերքէին խելացի Դաւիթի մը զգայացունց յօրինումը, -Պոլսոյ վրայ մեծ յարձակում մը, նման96ի Պանքայի գրաւումին, բայց այս անգամ վեհապետին պալատը ունենալով նպատակ։ Այս առասպելին առթած իրարանցումը ամիս տեւեց։Քոմիթաճիներուն ձերբակալումը չմեղմեց այդ խուճապը անշուշտ, բայց Պոլիսը իր հազարապետ փաշային հաւաստումովը դատեց դէպքը աւելի հանդարտ։ Ոստիկանութիւնը դեռ չէր որդեգրած905իԵըլտըզիդէպքին առթիւ եւրոպական իմաստով քննութիւններ ու կը գործէր թրքական մեթոտով, –մաքրել ձեռք անցուածը։ Տանջանքի մէջ այդ մարդոց լռութիւնը, անոնց հետ յարաբերողներուն կցկտուր տեղեկութիւնները խորապէս շահագրգռեցին քոմանտան փաշան, որ իր օրագիրին համար փայլուն նիւթ կը յուսար քաղել։ Անիկա խաբուեցաւ իր ակնկալութեան մէջ։ Ստոյգ բա՛ն մը, –տեղին ու մարդոց անծանօթ այդ օտարականներուն պատկանիլն էր«անիծապարտ», «դաւադիր»մարդոց դասակարգին։ Բայց անոնց եւ խեղճ, «հայվան»գեղացիներուն մէջտեղ գործակցութեան փաստ մը՝ անգոյ։ Մնաց որ, բռնուողները չէին ուրացած իրենց«խռովարար»նպատակները`ընդունելովքոմիթան։ Բայց անկարելի եղած էր անոնց բերանէն անուն առնել։ Տուած էին իրենց միսերէն շատ բան թուրքին աքցանին, բայց ոչ իսկ վանկ մը հայ բան, իրենց անցած տեղերէն։ Անոնց ծննդավայրին առասպելն ալ կը կրկնապատկէր անոնցմով ստեղծուած անորոշութիւնը։
Քոմանտան փաշան, իր քարտուղարներուն կը թելադրէր իր նոթերը օրը օրին։ Երբեմն, վարժեցնելու համար պետական ոճին ու մտայնութեան՝ անիկա այդ նոթերը մաս-մաս կու տար նաեւ աղջիկին, որ անուղղակի, անցնելով անդին հայրական մտածումներէն ումիւլահազաներէն<ref>Ծնթ. – միւլահազա – խնդրոյ մը շուրջ անձնական դիտողութիւններ։</ref>, «սիրտ կը կապէր»`գործածելու համար ժողովրդական բացատրութիւն մը սա մարդոց, անձէն աւելի անոնցմով գոյաւոր խորհուրդին։ Ո՞վ՝ սա երիտասարդները, որոնք տուն ու տեղ լքած, դժնդակ գաղափարի մը սիրոյն, այսքան յօժար, կ’ենթարկէին իրենք զիրենք«արդարութեան խստութեանց»ինչպէս քողարկուած բառերով կը դիտէր իր հայրը։ Ա՛յնքան՝ որ իր այդ հետաքրքրութիւնը անցեր էր նաեւ մօրը, որ աղջիկէն շատ աւելի զօրաւոր պատճառներ ունէր այդ մասին, ինչպէս պիտի ճշդուի ատ ալ քիչ վերջը։ Մայր ու աղջիկ, վարագոյրի մը ետեւէն, ներկայ եղան անոնց հարցաքննութեան մէկ մասին։ Այս սաղմնաւորուած հակումին աւելցուցէք Սողոմն ալ։ Ասոր մատաղութիւնը, պիրկ ուժգնութիւնը, ձայնական փաղաղիչ հուրքը՝ նորութիւններ։ Կիները բան պիտի չհասկնան քաղաքական ատելութենէն, քառսունը չանցած։ Բանտի հիւանդանոցին մէջ, գրեթէ լալով, անոնք ականջ էին տուած անոր եղանակներուն, տենդի մէջ ըսուած, խոր, անհամաչափ ակօսէ մը՝ պարզ սակայն բոլոր սիրտերուն։ Այսքա՞ն։ Մի աճապարէք։ Ուրիշ բա՞ն է արդեօք հսկայ կաղնին, երբ իբր հունտ կ’իյնայ հող։ Այսքա՞ն։ Այո՜։ Բայց՝ բաւական, գալիք դէպքերուն։ Մի մոռնաք«աւազին հատիկը»,մա՛նաւանդ սիրտի քառուղիներուն։
–Ո՞ւր է։
Հարցնողն էր կամաց, աղջիկը, որ դժուարութիւն ունէր հեռուն տեսնելու։
–Հո՛ն։
Մայրն էր, գլխովի ցուցմունքով։ Պատկերը, թեթեւ այդ նշանէն եղաւ տարօրէն պարզ։ Գոհունակութեան մօտ զգացում մը լեցուց անոր մատղշուկ հոգին։ Երբեմն զետեղուելու համար մեր մէջ, պէտք ունինք այս արտաքին նպաստներուն։
Ծրարը, տղուն ներքեւ գրեթէ անգոյ։ Ա՛յնքան՝ որ գլուխը կը թուէր դրուած ուղղակի քարին։ Առջեւը՝ դէզ, շղթային ճմռթկուած ալիքը։ Իւղոտ ու տեղ-տեղ փայլուն անոր օղակները իրենց ողորկ մասերով կարծես դանակ-դանակ կը գզէին խարզած լոյսը`քակուելով աստղաձեւ, դողալէն-դողալէն։ Քանի մը ճերմակ վիրակապ, ոտքէ ու մատներէ, որոնց ցոլացիկ դեղնութիւնը լուրջ ու վհատ բան մը կ’աւելցնէր զգեստին տանհիւս, տմոյն կոշտութեան վրայ։ Կիները այրերու վրայ հագուստ չեն տեսներ։ Բայց ամէն կնոջ մէջ ուրուագիծը կ’ապրի հիւանդապահուհիին, որ<ref>ուր, սրբագրուած՝ որ ?</ref>կը սպասէ առիթի։
Տպաւորիչ անոր դիմանկարը սակայն, ուրիշներէն։ Անարիւն ու նուրբ, դեռ պատանի գրեթէ, զոր տրտում ու ահաւոր պատրանք մը ըրած էր աւելի հասուն`չվայլելու չափ անոր թարմութեան։ Մեր տղաքը կեանքը կը ճանչնան կա՛մ ոստումով, կա՛մ դանդաղ թափանցումով։ Առաջինը ոճիրին զսպանակով կը գործէ։ Երկրորդը մեր ետեւէն քաշկռտուող, մեզմէ վախցող մեր մանկութիւնն է, զոր կը հանենք մինչեւ ճերմակ մազերուն գօտին երբեմն։ Այդ է պատճառը, որ ըլլանք մեծ մանուկներ, բայց այնքան շատ, որ նկարագիր տանք զանգուածներու։ Սողոմին դէմքը կը մնար վարանոտ, դէպի ոճիրը, հակառակ դժնդակ իրականութեան։ Կան այս մարդասպանները, որոնց չենք վայլեցներ իրենց վայրագութիւնը։ Անոր կաղապարը կը զատուէր խորունկ հակապատկերով մը շրջապատէն, ուր մարդերը, երեսի կաշիի տեղ, ըսես, կը կրէին ծխախոտի մգլած ու ճեղ-ճեղ տերեւներ, զանազան վէրքերու սպիներով կանխահասօրէն խատուտուած։ Քիչ անգամ կանոնաւոր դիմագիծ մը նշմարելի կ’ըլլայ այդ դիրտին մէջ, որ բանտերու նախագաւիթը կը կազմէ Թուրքիոյ մէջ։ Մարդոց ապրուստը, զրկանքը, աւերիչ ախտերը, անօթութիւնը ու սեռին առքը հարազատ կնիքով կը զարնեն այդ եղկելի արարածները, մեծ մասով իրենց մարմինէն, որքան զայն պատող զգեստներէն ցեցահար։ Խօսքը չեմ ըներ այդ գարշ կաւին մէջ պարտկուելու կանչուած ոգիին, մեր բառովը՝ հոգիին, որ այս ամէնէն դուրս դեռ իր բջիջներուն մէջ կը կրէ<ref>կը կրէր, սրբագրուած՝ կը կրէ</ref>ցեղին ալ շարաւը։ Ու հոգիէ՝ ինչպէս միսէ անոնց անասնութիւնը ակնբախ է ու չափազանց։ Սողոմին վրա՞յ։
Անշո՜ւշտ։ Կիները տարիքին հանդէպ սրբազան պատրանք ունին, երբ ամուսնութեան հարց մը չի պղտորեր իրենց հոգեկան ոստայնացումը, առանձնութեան մէջ, մինչ իրենց զգացումները իրենց ցանցերը կը ձգեն լռիկ, անոնց հոգիին ջուրերուն ու պատկեր կը շինեն։ Մեծ դղեակներու մենախտաւոր<ref>մեծախտաւոր, սրբագրուած մենախտաւոր</ref>աղջիկները այդ պատկերները կը գտնեն իրենց մօտէն, սանկ ու նանկքուզէններ, կամ անտառի պահնորդներ, կամ խոհանոցէն։ Արեւմտեան այս շեղումները Արեւելքի մէջ հանդիպելի են կանանոցներու մարզէն, աւելի դիւրութեամբ, քանի որ աւատական ազնուապետութիւն մը չի ճնշեր հոս։ Ու թուրքը պէյ է, առանց կայսերական ֆերմանի յաճախ, իր ուղեղովը<ref>ուզելովը, սրբագրուած՝ ուղեղովը</ref>, անգթութեամբը, ոճիրներովը, ոսկիովը։ Ու այս պէյերուն կիները նոյնքան բոպիկ<ref>ջնջ. ստորակէտ</ref>հոգեկան գանձերէ, զգայութեանց մարզին վրայ կը միանան այրերուն ճոխութեան`իրենց մարմիններէն ճարելով ապշեցուցիչ խռովք ու բռնութիւն, մշտապէս կոտրելու սպառնալիքին տակ, մշտապէս մնալով շլացուցիչ, առինքնող ու անխուսափելի։
Մարդասպանը խռովայոյզ արարած մըն է։ Պիտի նայինք այդ մարդոց, զարմանքով՝ ինչպէս յուզուած ալ։ Երկու մահերու լուսապսակին մէջ անոնց դէմքը ինքնին կ’այլակերպուի։ Աւելցուցէք ատոր վրայքոմիթան, որ եթէ պետական շրջանակին համար հանգոյց մըն է, հաշիւներու լռում<ref>լռում ? լսում ? լրում ?</ref>մը, բայց պարզ մարդոց մօտ կշիռ ունեցող հոգեկան յօրինո՛ւմ մը։ Կիները դիւրաւ կը զետեղեն անոր վրայ դեղին<ref>դեղին ? գեղին ?</ref>երեւակայութեան ծաղիկները։ Մահուան առջեւ այդ փոքր մարմիններուն արիութիւնը, քաղցրութիւնը, տանջանքին մէջ մռայլ պարզութիւնը ու գաղտնիքէ կրացումը այդ օրերուն կը պատմուէին արդէն աւագներու շրջանակին մէջ։Քոմիթա՞, Սողոմը։ Ո՜վ գիտէ։ Հայերը դիւրաւ հասկցուելիք ժողովուրդ մը չեն թուրքին կողմէ, որ զանոնք զետեղած է արժէքներու ստորնագոյն տախտակին ու չըմբռնեց անոնց յեղափոխութիւնը։ Այդ այլուրային ձգողութենէն դուրս–քաջութիւնը կիները նուաճող մեծագոյն առաքինութիւնն է–,Սողոմին վրայ կար տակաւին մասնակի շահեկանութիւն։ Իր վէրքերուն առատութիւնը, ատոնց հանդէպ իր անգոյ պարզութիւնը<ref>անգոյ պարզութիւնը – ?</ref>, իր ձերբակալուելուն հետ կապ ունեցող եղերականութիւնը թղթածրարէն սահած դրուագներ էին, տպաւորիչ, մա՛նաւանդ՝ երբսարայլըն ու իր աղջիկները ճանչնանք քիչ մը աւելի։ Երեք տարի է հայ կոյր կնիկ մը կ’աղօթէր<ref>կ՛աղօթէ, սրբագրուած՝ կ՛աղօթէր</ref>անոր հիւանդ աղջկան համար։ Արդի՞ւնքը։ Ցաւերը չէին քալած։ Ու անոր անհասկնալի տարփաւորը`խարբերդցի Աւետիսը, այդ կնոջ հոգիին մէջ անցուցած էր տեսակ մը ցաւոտ հետաքրքրութիւն։ Խոհարարները, մեծ պալատներու մէջ, երբեմն կը հասնին զգայարանքներու ճամբով խղճմտանքներու վրայ սա հեղինակութեան։ Բայց այդ մասին աւելի ուշ։ Անշուշտ, Նալպանտենց հարսը իջած էր մինչեւ քաղաք, բայց գեղացիի մարմին մը կշիռ չ’ունենար այս պալատներէն ներս։ Այդ հարսը շշուկ էր միայն ընդարձակ տրամին մէջ, որ ելած էր Սողոմին մատներէն, զուրկ՝ թանձրութենէ եւ դիմագիծէ։ Անունը գիտէին։ Ու այդքան։ Անունները յաճախ բառ են՝ առանց բովանդակութեան։ Արտասանեցէք հատ մը, ձեզի օտար, ու պիտի համոզուիք։ Նոյնիսկ ուրիշներ, որոնք կրնան արտասանուիլ մեծկակ հարցերու կողքին, կը տպաւորեն հազիւ, ու կը նետուին փութով կասկածելի զրոյցներու կառքը։ Այս դեղնութեան մէջ, որ լամբի լոյս, որքան ոճիրէն ծծուած ուժասպառում էր Սողոմին վրայ, ինչ թաքուն ո՜ւժ, որպէսզի աղջիկը դպէր մօրը, փսփսալէն.
–Ի՜նչ ալ անարիւն է։
–Լռէ՛, կամաց։
Մայրը անցաւ առաջին գիծի։
Անոր սովորութիւնն էր այսպէս պտոյտներու ընթացքին–բժիշկները փաշան հարկադրած էին այս մարզանքին, մահուան սպառնալիքով–ապաստանիլ էրկանը հաստ շուքին մէջ, քաղաքը բնակած օրերուն`չիյնալու համար քիչ մը շատկեկ, բանտարկեալներու կամ զինուորներու աչքին։ Այս զգուշութիւնը հաճոյ բան մըն էր`երկուստեք յօժարութեամբ մը ընդունուած։Սարայլըն, ոչ-թուրք, կովկասեան ցեղերէ հին իշխանի մը արիւնէն, Խրիմի պատերազմին Պրուսա հաստատուած, փարթամ ընտանիքի մը մէջ, դժուար էր ճկած խիստ նամեհրամին։ Թագաւորին ծոցին արժանանալէ յետոյ, վարդի պէս աղջիկ՝ անիկա դարձեր էր իր պալատին, առանց յղի մնալու, ու պահեր իր ընտանիքին չափով մեղմ պայմանները։ Իր ամուսնութիւնը յարգած էր այդ ազատութիւնը՝ մնալու պայմանով ծանր այն պատկառանքին մէջ, որ կայսերական մահիճի մը ամպհովանին է կիներուն վրայ։ Երբսարայլըմը զգայարանքներուն հիմնովին փճացած գերի մը չէ, կը տանի իր կործանումը թագաւորին պալատէն մինչեւ սա բանտերու տեսչութիւնը, բանտին սանդուխը տխրութեամբ կ’իջնէ ու կը կապուի վրիպած կեանքին`հետզհետէ դառնալու համար հպարտ ու անմատոյց սառնութիւն, զզուանքէն ուքիպիրէն<ref>Ծնթ. – քիպիր – հպարտ(ութիւն)</ref>ինքզինքը ժանգոտելով կամ երբեմն ալ կը զառածի դէպի հասկնալինարգիսականութիւնմը`անտանելի դառնալով ամէնէն շատ ինքը իրեն։ Թագաւորի ծոց պառկիլ մը գուցէ այսօր կիներուն թուի տարտամ իրողութիւն, կուռքին տապալումէն յետոյ։ Բայց այդ օրերուն, ամբողջ կայսրութիւն մը ապրեցաւ վեհապետին անձին մէջ միայն, որուն բարեւը բաւ էրվազողջուրերըկեցնելու, ինչպէս կը պատկերէ ժողովուրդը այս կարգի հեղինակութիւնները։ Վերատեսուչ փաշային կինը չէր խօսուած, քաղաքին մէջ էրկանը տունը, Պոլիս օդափոխութեանց եւ Եւրոպա զբօսական պտոյտներու ընթացքին`արժանաւոր վերապահութեամբ մը կրելով կայսերական սուգը իր վրիպանքին։ Պարզ էր ու լուրջ`առանց ըլլալու ցանկախոյզ, -պարագայ որով կը ստուերուին Արեւելքի մէջ կիներուն բնական կամ յարդարուն խստութիւնները, նամեհրամի հանդէպ անողոք՝ էրկանը ու ատոր ազգականուհիներուն առջեւ, բայց մէրանցը տունը ընդունելով կնոջ տարազով ծպտուած սիրողները։ Ներքին բխում էր ատիկա անոր վրայ, կովկասեան ցեղերու լրջութեամբ ու տրտմութեամբ երանգաւոր։ Գաւառական քաղաքի մը մէջ, դատափետուած անոր նորութիւնն էր ընտանեկան հաւաքոյթներու կազմակերպութիւնը, ուր մուտք ունենային այրեր, շատ դժուարահաճ ճաշակով մը ընտրուած, ամփոփ ու խորունկ էֆէնտիներ`գեղադէմ ու խրոխտ, բոլորն ալ Կովկասէն գաղթական գերդաստաններու շառաւիղ, որոնք լեզուով թրքացած, բայց հոգիով հաւատարիմ էին հազարամեայ արիւնին։ Անոր էրիկը`հոգեբան, որքան բնագէտ, որուն դէմքին վրայ դեռ չէր աւարտած մոնկոլ սերմին շրջափոխութիւնը, գերման կիներու վրայէն իր յիշատակները պատմած ատեն, յաւակնութիւն կը դնէր բարքերու նման տախտակներ ստեղծել ձգտելու թուրքերուն ալ մէջը։ Այդ առաքելութեամբ անիկա կ’արտօնէր իր կինը ընդարձակ իր սրահներուն մէջ պտտիլ առանց պարտադիր քողին։ Կ’արտօնէր անոր մասնակցիլը վիճաբանութեանց`գիտական, հոգեբանական, քաղաքական հարցերու շուրջը, որոնք թուրքերու վարիչ շրջանակին մէջ ունին չկասկածուած կարեւորութիւն։ Սխալ է թուրքը խանձարուրել կրօնական մոլեռանդութեան մը քուրջերուն մէջ։ Անիկա՝ հերիք է, որ քիչ մը կարդացած ըլլայ, ու բաժանորդ՝ թերթի մը, կատաղի քաղաքագէտ մըն է նոյնիսկ հարիւր տուննոց գիւղի մը խորը, իր հօրը հասոյթները ուտելով եւ իր երկրին փառքին ինքզինքը տրամադրելով։ Քաղաքներու մէջ, անոր ուսում ըրած դասակարգը, երբ մոնկոլեանսթիկմաթներով ծանրաբեռն մենագար մը չէ, կիներու կամ կրօնական առքերու մագնիսովը կապկպուած, անպայման անյատակ հայրենասէր մըն է<ref>էր, սրբագրուած՝ է</ref>`խստութեան մէջ իր ետին ձգելով եւրոպական ազգայնամոլութիւնը։ Տասնիններորդ դարու կէսերուն սկսող արեւմտականութիւնը թուրքերու մէջ իր թափանցումը ըրաւ կայսրութեան գրաւուած մասերէն ազնուական գաղթականներով, որոնցմէ կիներ երկար ատեն պահեցին իրենց ազգային սովորոյթները, ամէնէն կարեւորը՝ այրերէ չփախչիլը։ Գիւղեր կային իմ օրերուս, ուր աղջիկը չէր փախչեր օտարականէն անգամ։ Քոմանտան փաշային կինը, իր ծագումին աւանդութիւններուն կը միացնէր նաեւ իր աղջիկնութեան կարճատեւ փառքը։ Անիկա չլսեց քաղաքին հաջոցը ու էրկանը հետ կը մտնէր կառավարական պալատին մէջ, նոյն պարզութեամբ`սեւ շալի մը մէջ ամփոփելով մազերուն խուրձը`չվիրաւորելու համար զառամ դիւանապետները ու կրօնաւորները։Սարայլըի իր հանգամանքը զինքը կը պահէր զերծ աժան ու թուքոտ՝ ինչպէս մուրոտ ալ հետաքրքրութենէն։ Գեղանի ու երիտասարդ զինուորականներու հետ իր խօսքին ընտանութիւնը, ցանկութենէ ինքզինքը վեր դրած ըլլալու իր վստահութիւնը, բայց մա՛նաւանդ ամուսնական կեանքի սա քսան տարիներուն, էրկանը հարճերէն իր լրիւ այլուրութիւնը փաստե՞ր էին անոր քիչ մը գիրուկ պարկեշտութեան, նոր բառով մը՝ զգայական«պաղութեան»։ Անիկա, առջի տարիներուն, չէր տառապած փաշային անխուսափելի կիներովը, որոնք այնքան առատ են փնտռողին շուրջը։ Ու անոր գիրնալէն<ref>գիտնալէն, սրբագրուած՝ գիրնալէն</ref>ու իր կարգին«պաղելէն»ետքը, պահեր էր իր բնական բարութիւնը«գիտնականօրէն»կործանած մարդուն դէմ։ Ի՜նչ գիտէ աշխարհը մեր ներսէն։ Ու գիտցածն ալ որքա՜ն գէշ ու ծուռ գիտէ։ Իր հօրենական ապարանքին մէջ–որ Պրուսայի մօտ բաղնիքներու ծանօթ արուարձանին բարձրադիր մէկ կէտին կը տարածուէր փոքր գիւղակի մը ծաւալով–,անիկա կը պահէր մեծ ու գրեթէ նուիրական հաւատարմութեամբ մը սրտի իր կապը իր հանգուցեալ հօրը խոհարարին հետ։ Ինչպէ՞ս կը պատահին այս հեքիաթունակ բաները, որոնք թուղթին վրայ այնքան հեռու կը թուին, բայց իրական են այնքան։ Ինչպէ՞ս կը պատահին ան միւսները, սովորական պայմաններու կարկինին մէջ չափուած փոքր բաները, մարդու մը եւ կնոջ մը մէջտեղ, բանե՜ր՝ որոնց ճշդութեան ամէնէն ուշ ու դժուար կը հաւատան բուն իսկ հերոսները կամ անոնց փոխանորդ այրերն ու կիները։ Պատահած է մեր տուածն ալ, շատ ու շատ անգամներ։ Ամէնէն դժուար հաւատացողը այդ փաշաներն ու պէյերը եղան նորէն…։ Շատ պարզ, շատ սքողուած տարփանքըսարայլըին, ուր գերագոյն գագաթն ու խոնարհագոյն մերկութիւնը, ծառայական մերկութիւնը իրար կը գտնէին, անոր հոգին փակ պահեց աս աշխարհին փոքր կամ ոսկի կեղծիքին։ Զարգացո՞ւմ։ Հազիւ կը կարդար։ Կիրքե՞ր։ Կոտրած էր անոնց բաժակը արքունական ողբերգութեան մը մէջ, որուն ահաւոր տգեղութիւնը, ոսկի սենեակներուն անըմբռնելի ձանձրոյթը, ու պալատական կարգուսարքին նոյնքան ահաւոր անմարդկայնութիւնը դեռ քսան տարի ետքը, արցունք կը բերէին անոր աչքերէն, երբ բացուէին ուղեղին ներքեւ։ Այս դժնդակ փորձառութենէն յետոյ, այդքան մատաղ իր մարմինին մէջ անքակտելի կեղի մը պէս խարանուած՝ անիկա ինչպէ՜ս ինկեր էր ծոցը միւս անդունդին, –պարզուկ տղա՜յ մը`աշկերտը խոհարարին, փողոցէն բերուած, բայց տարօրէն խոր ու գրաւիչ աչքերով, ունենալով իր երեսին անասելի այն ձգողութիւնը, որ մահն ու վախը իրարու կը վերածէ, նայուածքի մը տակ։ Ինքնին սրտառուչ, խոր այս դրուագը, պալատական բարքերէ։ Այս մահավտանգ արկածը, որուն մէջ առնուազն սուսիկ գլխատում մը ամէնէն հեշտ վերջաբանը կը կազմէր այդ օրերուն, քանի որ քրիստոնեային արգիլուած էր թուրք կինը, կրօնքին կամ գլխուն գնովը։…Պէտք է կարճ ըլլալ`չյոգնեցնելու համար ընթերցողը։ Խարբերդի մէկ գեղէն այդ հայուն կտորը, իր վարպետին մահէն ետքը, անցնելով անոր գործին, ինքզինքը բանտեց իր հանըմին տարփանքին մէջ, ա՛յն պարզութեամբ, որով այդ գեղանի կինը եկեր էր իրեն։ Պատանեկան այս կապերուն ճակատագիրն է ըլլալ դիւրաբեկ։ Հակառակը պատահեցաւ անոր։ Ու տարիներուն հետ այդ զգայական արկածը հոգեկան նկարագիր ալ առաւ, ուր գիծ ունէին հաւանաբար երկու դերակատարներուն անդրագոյն անցեալները, երկուքն ալ հաւանաբար օր մը իրարու մօտ ապրած, հեռաւոր լեռներու դրացնութեան մէջ, իրենց նախնիքներուն վրայով։ Հեքիաթ չէ ասիկա։ Երբ երակ մը ածուխի համար դարեր<ref>դարեր ?</ref>անհանգիստ կ’ընենք, ինչո՞ւ երակ մը հոգիի համար ըլլանք ծիծաղելի ձեւով մը պարզապաշտ։ Ո՞վ է ճանչցեր մեր հոգին, որպէսզի զայն դատէ աւելի քիչ սխալով։ Մեր պատմութեան սա օրերուն անիկա քառսուն էր արդէն`դէմքէն չյայտնելով այդ բեռը։ Ըսի ասոնք, թեթեւ մը սակայն, հասկնալի ընելու համար, թէ ինչո՞ւ կիներու արիւնը կը տաքնայ, առանց պատճառի, աս ու ան հայուն կտորին վրայ։ Սողոմին հանդէպ անոնց հետաքրքրութիւնը առաջին ու խոր թաղուած իր զսպանակը ունէր ձայնին մէջը«վարպետին»ցեղին։ Խոհարարը բանաստեղծ էր, այսինքն՝ մեր իրականութեան աշուղը, որ կ’ապրէր ներսէն ու այդ ապրումները երգով դուրս կու տար։ Մենք լաւ չենք չափեր ճամբան, ուրկէ զգացումներու կարաւանը կ’անցնի։ Չենք կասկածիր, թէ այդ անցքին հետքերը այնքան խոր կնիքով առեր ենք մեր մատաղ հոգիին դաշտին։ Ու կը զարմանանք, երբ օրին մէկը գտնենք մեզ գրաւուած։ Այդ հետաքրքրութեան մէջ, բացի«վարպետին»ձայնէն, տեղ ունէր քիչ մը դիպուածն ալ։ Սողոմըգազային բանտը ղրկուած էր կէս-մեռել։ Բախտը ուզեց, որ զայն քաղաք փոխադրող կառքը հանդիպումն ընէ մօր ու աղջկան, բանտին բակին մէջ, առաջացած գիշերով։ Շրջապատ ոստիկանները, դանդաղեր էին կառքին գնացքը։ Ամէն կին անոնց համարսէվապ [118]է։ Անոնց դէմքը աւելի լաւ վայելելու համար բռներ էին իրենց լապտերները վեր։ Այս շարժումը լուսաւորեց կառքին մէջ երկարող ձեւը, որմէ դէմքը կը բերէր դալուկ, մեռելի շեշտ արտայայտութեամբ, անկիւններէ շուք առած ու խռովիչ՝ մինչեւ անոնց ընդերքը։ Մարդկային մարմինը ունի պահեր, երբ զինքը այդ ձեւին բերելու համար վատնուած տարիներու գորովն ու աղապատանքը սերի պէս կը կենայ անոր երեսին։ Կիները միայն գիտեն, թէ ի՛նչ ըսել է տղայ մը յղանալ, ծնիլ, դիեցնել ու բերել սա տարիքը մինչեւ, որպէսզի առանց խոր այլայլումի չկարենան տեսնել այդքան դժուարաւ աճած այդ հրաշքին յանկարծակի կործանումը ճակատագրի հարուածէն։ Անոնք կեցուցին կառքը։ Երկարեցին իրենց գլուխները դռնակէն ներս։ Երիտասարդ էր գրեթէ, ու տաքուկ՝ դէմքին վրայ ուրուացող գոլէ մը։ Հարցուցին բերողներուն անոր գեղը, անունը, ոճիրը, կամաց`ոստիկաններուն չկամ ու ատելավառ արտայայտութեան հակառակ։ Կիսակամար այդ կառքին մէջ երկարող տղան ո՞ր հրաշքին գնովը նետեր էր այդ կինը ետ, դէպի այն տարիքը, որուն մէջ անիկա թափանցումն էր ըրած մարդերու մարմինին, առնութեան պատկերին տակ սքողուն այն միւս զեղումի՜ն, այնքան արագ, այնքան կայծակնահոս, բայց լայն, բայց ընտանի, վստահելի։ Տարփանքի զգայարանքները իրենց ներքեւ թաղուած կը պահեն այս խորունկ արմատները։ Մայրը հրամայեց կառքը քշել հիւանդանոց, ան ալ բանտի մէկ խորշը, զրահապատ, ու խստօրէն հսկուած։ Տղան կառքէն վար առին։ Չէր արթնցած։ Երկարեցին աղտոտ մահիճի մը մէջ։ Չէր արթնցած։…Այն գիշերը անոնք`մայր ու աղջիկ, հետաքրքրեցին նորեկով բանտին գիտուն, իմաստուն ու հոգեբան վերատեսուչը։ Այդ գիշերէն մինչեւ սա պահը Սողոմը կ’ապրէր անոնց համար, սովորականէն տարբեր կեանքով մը։ Մի հարցնէք, թէ ի՛նչ երանգ կը պահուի այդ տարբերութեան մէջ։ Զգացումները կը շինուին ու անոնց բախտն է այդ ճարտարապետութենէն ուրացուիլ։ Աւարտելէ յետոյ միայն մենք կը տեսնենք, թէ ի՛նչ ենք ըրած։
* * *
Յանկարծ, մօտի մինարէէն–այդ միակ շրջանին մէջ տասը կ’անցնէր մզկիթներուն թիւը, մեծ մասը անհատներու ծախքով կառուցուած, ով գիտէ ի՜նչ ծով մեղքերու քաւութեան համար, վասնզի թուրքին երիտասարդութիւնը արիւն թափել է, ու ծերութիւնը՝ ապտէսթ առնել–աղօթողը բացաւ իր ձայնը, զոր կտրտեցին հարիւրով ուրիշներ աստիճաններու առատ, բայց ամբողջ բազմութեամբ մը, ողբական նուագի մը վրայ, խառնուելով իրարու։
Բացի մեզի ծանօթ իր առաքինութիւններէն, վերատեսուչ փաշան, Գերմանիոյ կը պարտէր ուրիշ ալ տաղանդ մը, –արեւելեան երաժշտութեան հանդէպ խորին պաշտամունք։
Զուսպ ու թաքուն յուզումով մը՝ անիկա վերցուց լոյսին վրձինը Սողոմին երեսէն։ Պատկերը դարձաւ կիսամութ իր ծփանքին։ Մշուշները կը շարունակէին լողալ ու լողալ։
Մութին մէջ, այս անգամ դուրսի աշխարհէն հարիւրաւոր ձայներ կը փորագրէին կարծես մռայլ ներդաշնակութիւն մը, որ արեւելեան քաղաքներուն անհարթութիւնը կը սրբագրէ։ Թուրք մը–արեւմտեան մտքին լայնօրէն հաղորդ–կը գրէր, թէ բան մը պիտի պակսէր աշխարհէն, եթէ մինարէին գագաթէն երգը լռէր։ Իրաւունք ունէր անիկա։ Զանգակները լսեր եմ քրիստոնեայ ոստաններուն կոկ ու վայելուչ կամարներէն վեր, այնքան խժալուր ու դժնդակ։ Մետաղը, սիրտէ զուրկ աման, չէ կարող արտայայտել ինչ որ կրակն է մարդերու ձայնին։ Անոնք`զանգակները, կը ծափեն ու կը ծեծեն ականջները, երբ համազարկ երգեն։ Մինարէին բարձունքէն,էզանները, մեղմ՝ բայց արիւն<ref>արիւն ?</ref>, մեզ կը խռովեն, ինչպէս եւ պտոյտի կը հանեն մեր հոգին։ Ձայնական այդ ալիքները նոյն պարոյրով կ’աւազանեն Հնդկաստանն ու Արաբիան։ Ու արաբական նախադասութեանց մէջ, որոնք կը թափուին վար, հաւատացեալը, բայց մա՛նաւանդ անհաւատը կը զգան տարափը անապատին սիրտերուն ու տափաստանի արիւնին։
Փաշային հա՛զը, խոշո՜ր, վայրա՜գ, տասը-քսան անընդմէջ հարուածներով։
Մայր ու աղջիկ պարտաւոր էին կենալ անոր աջին ու ձախին։
Ու, շնչահեղձական սուլոցը անոր նոպային։ Որ, սուր գիծի մը պէս, կը մխուէր ներս, դէպի կաթսան անոր խժան թոքերուն`անցք մը ճարելու համար զովացնող օդի, անոր խղդուող սրտին։ Որմէ յետոյ, ուժգին վանդակ մը ամբողջ շունչ, խողովակը պարուրող աղտն ու թարախը աւլող, փոխադրող։ Խո՛ւխը, քանակէն ծանօթ։ Շատ ուտող, քիչ սպառող մարդոց պատահող այս հիւանդութիւնը, որուն բազմազան են արտայայտութեան կերպերը, փաշային անձը սեռէն սառեցնելէ, միսերը տկռելէ ետքը, ջերմաչափի չափ ալ զգայուն կ’ընէր խոնաւութեան։ Գիշերուան ցուրտը լիովին սկսած։ Վերադա՜րձը։
Երկու կիները կը վարանէին քայլ բանալ, երբ բանտին կիսամութ գաւիթէն փրթաւ եղանակը, անակնկալ՝ որքան պայծառ։ Մինարէները լռած էին արդէն։
Եկայք, որդեակքիմ, ձերմօրնայցելութեան…
Ձերմօրնայցելութեան…
Սառած՝ բայց բառին տալով դասական իր իմաստը, մնացին երեքն ալ, իրենց ոսկորներուն վրայ։ Նոյն սլաքը գտեր էր երեքին ալ սիրտը։ Վասնզի ձայնին ճակատագիրն է մէկ բխիլ ու հազար իյնալ։ Վասնզի զայն ընդունողներուն բախտն է հազար առնել ու մէ՜կ զգալ։
Ճամբանե՞րը։
–Շատ են անոնք ու տարբեր մարդէ մարդ։
Այս վէպի ընթացքին ինծի պատահեցաւ գործողութիւն արձակել, բայց չհետեւիլ անոր։ Ուշացայ այդ գործողութեան ներքին ծաւալումն ի վար`խորհելով այն իրաւունքին, զոր մեր չյայտնուած եսը ունի մեր յայտնուած եսէն աւելի։ Անշուշտ, վէպը իր օրէնքներն ունի, որոնք կ’ուրանան այս շեղումները։ Բայց օրէնքները արդիւնք են պատահուած<ref>պատահուած ?</ref>իրողութեանց իբր հակահարուած։ Անշահեկա՞ն է արդեօք, հետեւիլ հոգիի մը բաւիղներէն ներս, դէպի այն անդունդները, որոնք երգի մը ժապաւէններովը չափելի կը դառնան։ Նուա՞զ ողբերգական է դժնդակ ու թշուառական այն քաոսին մէջ, որ մեր անցեալն է միշտ, այդ դողդոջ լոյսով պտտիլ կրնալ ու տեսնել բաներ, որոնք մերը եղան ու չուզեցինք հանել դուրս։ Ո՛վ է այն յիմարը, որ պիտի նախասիրէ դուրսին համար յարդարուած իր կեանքն ան միւսէն, զոր տարիները քիչիկ-քիչիկ ճարտարապետեր են այնքան տառապագին յուզումներու գնով։ Ո՞վ ալ ըլլաք այս տողերը կարդացողը, եղած էք ա՜ն ալ, որուն կ’ուզեմ դարձնել ձեզ, ուրիշներու ճամբով։ Ու վէպը ատոր ազատութիւնը կու տայ ինծի, ձեր կողմէն պզտիկ զիջումով մը։ Սինեմա մը վայելելու<ref>վայլելու, սրբագրուած՝ վայելելու</ref>համար կը յօժարիք քանի մը ժամ ամբոխ ըլլալ։ Շնորհեցէք ձեզի այդ շեղումը։ Ու մի պահանջէք, որ յիմար փաշա մը անպատճառ աջ ու ձախ թքնէ, սուր շարժէ, մարդեր սպաննող հրամաններ արձակէ։ Ատիկա արտաքին, շարժական ու մէկ երեսով գործողութիւն է։ Մի պահանջէք, որ անոր կնիկը, նոյնքան յիմար ու տարփավառ սիրուհիի մը նման, թերթօնական արկածախնդրութիւններ ցուցադրէ ձեզի։ Երկուքն ալ ատկէ աւելի են միշտ, ինչպէս դուք ամէն մէկերնիդ ձեր հիմակուան ընթերցողի վիճակէն աւելի եղաք։
Ձայն մը առնելու ճամբաները շատ են։
Ու դիւրութեան համար կը բաժնեմ զանոնք։ Վարագոյր-վարագոյր։ Թերեւս ըլլայ այս կերպը աւելի մատչելի։
* * *
Սարայլըն։
Որ, Սողոմին ձայնին ճամբովը, բայց ատիկա առնելէ շատ առաջ, իր խոհարարին դէմ գուցէ կը սիրէր սա տրտմական Արեւելքը, ձայնի մը բեհեզին վրայ այդպէս նախշուած, այդպէս մանրադիր, ըլլալէ առաջ, միջոցներէն ճամբորդող, մեծահրաւէր սեռային արբշռանքը։ Վասնզի ճշմարիտ կ’ըսեմ ձեզի, ձայնին ու սեռին մէկ են ճամբաները։ Վասնզի, ճշմարիտ կ’ըսեմ ձեզի, մէկը անոր պատանութիւնն է, ու միւսը՝ մահը։ Թագաւորի ծոց պառկած տրտում կինը, չմեռնելու համար(քսան տարեկան չկար անիկա, երբ դարձուեցաւ իր հօրը տունը, աշխարհին մեծ զարդարանքովը բեռնաւոր)երգել կու տար խոհարար վարպետին, այդ տրտմական Արեւելքին հոգիէն՝ բոլորն ալ նոյն կաղապարով, իրարու մօտ՝ եղանակները<ref>եղանակներով, սրբագրուած՝ եղանակները ?</ref>, որոնք այդ պարզուկ, անպսակ բերանով կը պատմէին խուլ, խորունկ, չկասկածուած ցաւեր, տարերկրեայ ու տարացեղ ցանկութիւններ։ Անոնց մէկ երեսին՝ ա՛ն՝ որով օրօրուած ըլլալու էին իշխանուհիներուն արիւնները, դեռ հոս չգաղթած, այդ հեռու Կովկասին լեռնագեղ ձորակներն ի վար, որոնց մէջէն ջուրին հետ կիներուն փրփուրը կը հոսի, ու ձայնին հետ՝ աղջիկներու կաթը`դեռ ստինքներուն չհասած։ Հովտէ հովիտ, երգը կամար է ոսկի, որուն վրայէն սիրտերը կը ճամբորդեն։ Ու դաշտը ոսկի, ուր կը բուսնին մեր հաճոյքին խարտեաշ հասկերը ու կը մեռնին մեր ցաւերուն թօշնած տերեւները։ Ու գերեզմա՜ն է անիկա, սաղարթուն ու կանանչ, ուր կ’երթանք ամէնքս հանգչիլ սորվելու, մեր կիրքին նիզակներուն ներքեւ արիւն ծորելէն, նետահար երէին նման, ու կը խելօքնանք։ Ի՛նչ է ձայնը հայու մը կտորին բերանէն, երբ այդ բերանը ահագին լեռներու, մեծ ժողովուրդի մը, դժբախտ ու դժնդակ պատմութեան մը փողրակն է ոսկի։ Այդ ձայնին միւս երեսին, եկեղեցական մեղեդիներու տարազով, միւս անպարագիծ թախի՜ծը, ապրելուն անիծուած երգը, այնքան ընդարձակ, հազարով մղոններէ իր թելերը հաւաքող, հացի, վայելքի, զրկանքի անհամար առէջներով գոյաւոր։ Պանդուխտ, ծախուած, մեղքին շղթայուած ու գեհենին ժառանգաւոր իր հայու հոգի՜ն, որ կը սիրէր ու կու լար նոյն շեշտին վրայ`իր զգացումներուն նաւը երկթի վարելով։ Անիկա քանի՜-քանի՜ անգամներ երգած էր«զաւկըները կորսնցնող մօր»այդ երգը, անոր–դեռ չամուսնացած, անոր մէջ լացնելով«մայր չեղած»թաղո՜ղ կինը Արեւելքին–,որ քաշուած իր ժանեակներուն ալիքներուն մէջ՝ պիտի նմանի այն միւսին`գերեզմանի մը գլխուն իր զաւակը կանչելով վեր։ Յետոյ, երգած անոր էրիկին, աւելի ետքը՝ աղջիկներուն, բոլորն ալ խռովելով մինչեւ արցունք։ Թարգմանա՞ծ։ Անշո՛ւշտ։ Բայց պահելով գեղջուկ քերթուածին սրտառուչ խորքը, ազգին թշնամիներէն, բանալով անոնց ջիղերուն հասողութեան ի՛նչ որ բառերը ունին ընդհանուր ու անվտանգ։ Պարզ ու հաւատաւոր, այդ«Հաւատիս»ը(անոր անունը, Աւետիս, տաճկցուցած էին այդ յորջորջումով, զոր կու տային առանց հեգնութեան ու առանց չարութեան, տաճիկ պալատին հարիւրով բերանները)ի՜նչ խորունկ արցունքով կրցեր էր փրկել Լուսաւորչի սուրբ խաւատք ը գեղանի կնիկին բռնութենէն, որ անոր ջիղերը՝ ինչպէս հոգին կը պահէր իր լուծին ներքեւ։ Տարիները կ’անցնին, մենք ուզենք ու չուզենք։ Մեր սիրածները կը բացուին մենէ`երթալու համար իրենց ճամբան։ Բախտը երբեմն կը կարգադրէ լուռ անգթութիւններ, ու մեզ կը գամէ մեր սիրածին կրունկներուն։ Խոնարհներուն վիճակուած այս տառապանքը քիչ-քիչ կը նոյնանայ անոնց կեանքին ալ իմաստին։ Ու Աւետիսները պիտի մնան իրենց խոհանոցներուն մէջ`հնազանդ ըլլալու համար իրենց սիրածներուն կամքին։ Գերի՞։ Դուք գտէք աւելի պարզ վերադիր անոնց կեանքին։ Անկարող փախչելու, նախ՝ չկրնալուն, աւելի՝ չուզելուն։ Ու բոլոր փակ աշխատողներուն նման, որոնց ծառայութիւնը վերջ ի վերջոյ կեանքի ըմբռնում կը դառնայ՝ անիկա իր խոհանոցին հնօրեայ գմբէթը իրեն պատեան ըրած,խաչուեցաւիր գործերուն։ Տարիները անցան։ Հանըմին ու իր մէջ գոյացաւ սրտի ալ բանուածք։ Անիկա չէր տառապեր անոր գեղեցկութենէն, -պարագա՛յ՝ որ բոլոր այս պայմանով սիրողներուն ողբերգութիւնը եղաւ։ Կ’ունենար զայն պարզ տրտմութիւնով`խնայելով անոր արքենի մարմինին ինչ որ մոխիրն է սեռին։ Ու կը ծերանար։ Սփոփա՞նք։ Քի՛չ։ Արտօնուած էր տօն ու բոլոր Կիրակի օրերը երթալու քաղաքին ժամը։ Այդ պարտքը կ’ընէր ոտքով, ուխտի մը պէս, ձիւնին թէ կարկուտին, աննահանջ ու խրոխտ։ Պիտի վառէր քառորդ մէճիտնոց զոյգ իր մոմերը`պայմանադրական, յատուկ պատրաստուած քաղքցի ժամկոչէն։ Պիտի քաշուէր գաւթին մէկ անկիւնը, կենալու տեղ կծկտած, աչքերը փակ, մինչեւ վախճանը արարողութեան, լո՜ւռ, խմելով արարողութիւնը, անոր մէջ հազարամեակները իր պապերուն, շինելով միտքէն մեծակառոյց ու արքայագեղ եկեղեցիները, որոնց մէջ իրեն չափ մեղաւոր թագաւորներ չեն լացած, տապկուող ձուկին պէս ճղիկ-ճղիկ եփելով իրենց արիւնին մէջ։ Անխոստովան, անհաղորդ(ինք կ’ըսէր՝անխավորդ),ան պիտի դառնար իր պալատական գերութեան։ Տարիները կ’անցնին ու կիները կը հիննան։ Թուրքի պալատը նմանցուցած են ջերմանոցի։ Բաժին կայ ճշմարտութեան այդ վերագրումին խորը։ Կինը պարտէզի ծաղիկ է այդ պալատներուն մէջ ու շատ մը անուններու տակ կը բուսնի անիկա։ Հաւատիսը պարտաւոր է հանդուրժել անոնց բոլորին ալ գեղեցկութիւնը, հարճերուն ծեքծեքուն ժպիտները ու դիմանալ։ Սարա՞յլըն։ Բայց ո՞վ է իջեր սիրտը կիներուն, երբ կ’անցնին քսանը։ Ի՞նչ է արժէքը անոնց, իրենց մարմինը տալէն ետքը, երբ կը բարձրանան իրենց յարկը, ու կը սպասեն իրենց էրիկներուն։ Ո՞ւր՝ սկիզբը դժբախտութեան։ Կիները այդ հարցումները չեն ըներ, մենէ աւելի անկեղծ ըլլալնուն։ Այդ արքենի կնիկին ծոցին մէջ խարբերդցի Աւետիսը ստրջա՜նք, երբեմն, մեղքի թակոյկին մէջ խորասոյզ մուկին նմանող։ Երկինքը պահ մը կը վարագուրենք մեր մէջ։ Բայց չենք կրնար ջնջել զայն։ Չեմ իջնար անոր թշուառ մանկութեան, բայց պարտաւոր եմ խօսելու անոր մօրմէն, որ Խարբերդէն ճամբայ էր ինկած, զաւկին տէր ըլլալու ու դարձաւ, անմուրատ, զաւկին«թագն ու պսակը»չպագած։ Վեց ամիս անիկա մնաց իր տղուն քով։ Զգա՞ց ողբերգութիւնը։ Հանըմը անոր հետ վարուած էր անասելի փափկութեամբ։ Հայ-քրիստոնեան չունէր, անոր կարծիքով, այդ սիրտը իր կուրծքին տակ։ Կասկածեցա՞ւ ողբերգութիւնը, երբ բացաւ անոր, զաւկին ամուսնութեան հարցը։ Պէտք է աճապարել ու ձգել այս տառապանքները՝ կէս բացուած ծրարներու նման։ Անոր մայրը կրկին խռովեց անոր հոգեկան կշռոյթը։ Անիկա այցուեցաւ պատիժին ուրուականէն։ Մարդը մէկ աշխարհի կենդանի՜ն։ Այդպէս չէր խօսեր քաղքի ժամուն Աւետարանը։ Հոգի՞ն։ Ու անիկա լացաւ իր տառապանքը խելացի տիկինին, որ սփոփեց անոր տարակոյսներուն դառնութիւնը։ Ադ Աստուածը, ինքն էր այս բոլորը կարգադրողը։ Անկէ գաղտնի ոչինչ կը մնայ։ Որո՞ւ տառապանքը ելեր էր իրենց ձեռքէն։ Որո՞ւն իրաւունքը ոտնակոխ եղեր իրենց դժբախտ երջանկութեամբը։ Ի՞նչ էր ի վերջոյ արդարութիւն կոչուածը սա աշխարհին երեսին։ Միւսի՞ն։ Ապահովաբար զիջող ակնարկով կը դիտուէին հոն ալ սիրողները։ Ու անիկա կը բռնէր իր հոտաւէտ ափերը անոր աչքերուն ու կը հրամայէր երգել։ Մելանուշ, ծաւալուն, հոգիին խորերը երկարող վառ, կպչուն, մեղրոտ քաղցրութեամբ այս երգերը, հայ ու թուրք, անոնց անկիւնակալ թշուառութիւնը կը մեղմէին։ Սարա՞յլըն։ Գուցէ անիկա իր խոհարարին մէջէն կը խմէր ինչ որ կիները ուզեցին վախով, իրենց մենութիւններուն, երբ հայելիի մը մէջ, իրենց միսին հետ եղան դրուած ճակատ ճակատի, ու դողացին իրենք իրենցմէ։ Հեքիաթը կ’ուզէ, որ նարգիսականութիւնը մեկնի լիճերէն։…Տարինե՞րը։ Փարթամ պալատի հազարումէկ պատահմունքնե՞րը։ Դա՞ւը։ Նախա՞նձը։ Էրի՞կը։ Կան ատոնք։ Բայց իրականութիւնը չ’ախորժիր ատոնք ուռեցնելէ։ Իր խոհարարին մէջ իր տարփաւորը գտնող կինը իր տունը կը ձեւէ տարփանքին կենդանակերպին տակ։«Մինարէն գողցողը պատենքն ալ հետը կը պտտցնէ», -կ’ըսէ ժողովուրդը`առակելով մեծ դժուարութիւնները դիմակալող մեծ ալ կամքերուն հնարքները։ Տարինե՞րը։ Ճշմարիտ կ’ըսեմ ձեզի, մի՛ հարցնէք զանոնք ուրիշներուն, ամէնէն քիչը՝ վէպի հերոսներուն, այլ հարցուցէք ձեզի։ Այն ատեն միայն պիտի չփնտռէք գիրքերէն իրենց չունեցածը, տալ չկրցածը։ Կու գան, այո, անոնք ալ, այսինքն՝ մէկ, հինգ, տասը, տասնհինգ տարինե՜րը, բեռնաւոր՝ որքան թեթեւ։ Յոյսը զանոնք կ’ընէ ծանր, յղի, շքեղ։ Մինչ՝ միւս կէսին պատրանքին ուտիճը տեղաւորուած, կը սպառէ անոնց հիւթը ու զանոնք կ’ընէ փցուն մաշկեր։ Մինչեւ որ անցնինք երեսունը։…Չէք հարցներ, դուք՝ մեծերդ՝«այդ թիւին կէսի՞ն»։ Անշո՛ւշտ։ Եղեր ենք ամէնքս։ Էինք ատիկա, հեքիաթի մը չափ պարզ ու գեղեցիկ։ Ու մեր մարմինները՝ անարատ տաճար կոյսերու, աստուածներու արժանի։ Երբեմն բախտը կը կարգադրէ, որ հազուագիւտ երազ մը հասնի մեր գլխուն ու մենք մտնենք կայսեր մահիճը։ Բայց այդ բախտը չ’ըսեր մեր ելքը։ Տրտո՞ւմ։ Եղաւ ատիկա քոմանտան փաշային կինը, հեռու պարմանութեան այդ տարիին։ Աւելի՞ն։ Անցանք«ընդ սուր եւ ընդ հուր»,ու իջանք մեր վանդակը, թեւաբեկ ու խեղճ, զոր կուղպ կը պահէ տէր մը, փաշա կամ ծառայ, բայց կը պահէ։ Յետո՞յ։ Աւա՜ղ։ Նաեւ այդ«յետոն»մենք եղանք մեր առանձնութեան մէջ, մեզմէ յուսահատ, մեզի թշնամի, մեզ անարգելով ու դիմանալու համար սեւ փափաքներու, հողին մեծ դիւթքին, զաւակ մուրալով ու չունենալով։ Այո՜։ Լալով, առանց պատճառի։ Աճելով մեր մարմինին ներքին բաւիղներէն ու տոչորուելով, անանձրեւ հասկին նման մեր մէջ կպչելով։ Մինչեւ որ խենթութեան րոպէի մը, գրկենք պատանին, որ մեր սենեակին մէջ անուշ կը բերէ, խոհարարի աշկերտ, ցեղով ալ օտար, բայց քաղցր ու տխուր, նայիլ վախնալով ու նուաղելով մեր բազուկներուն։ Ու գրկենք–ընդմիշտ…։ Մարդերու կեա՜նք։ Կա՛ս դուն, ծեծով ու հուրով, մահով ու արիւնով։ Կիներու կեա՜նք, քեզ ո՜ւր հարցնել։ Ո՞ր քարին տակը չես դուն, ու ո՞ր որջին խորը քեզմէ չէ կաթած այն իրաւ պուտը, որ հեղուկ տառապանքն է մեր ճակտին դրուած։ Վէպերը քեզ կ’անարգեն, երբ կը շպարեն կամ սեւ կը պատնեն։ Աս ես դուն, քու ծայրագոյն մերկութեանդ մէջ, այսպէս զգլխանք, այսպէս ողբերգութիւն, զոր պիտի կրենք մինչեւ որ ա՛լ կթոտին ծունկերը մեր հոգիներուն ու իյնանք մեր հողքին մէջ, քու դիակդ ալ միասին ընդքարշելով։ Երեսունէն վա՛ր։ Յետո՞յ։ Այսինքն՝ երեսունէն վեր։ Այսինքն՝ երբ մեր մարմինը ա՛լ միս է հանդարտ ու բե՜ռ նոյն ատեն։ Այդ շրջանին է, որ զգացումներու արտաքին ոստայնին կը փաթթուինք`չխղդուելու համար ինքնազզուանքի ճահիճին մէջ։ Ու այս տարազը գրականութիւն չէ հոս, այլ՝ ստուգութիւն, մեր մեծ մասին համար։
Ինչպէս կը զգաք, հարիւրով էջեր, մեծագոյն վարպետներու ստորագրութեամբ, քիչ պիտի գային այսպէս տեսնուած ու այսպէս տրուած մէկ հատիկ կեանքի ողբերգութիւնը սպառելու համար:Բայց գագաթներու կառչող մեր վիպասանութիւնը, ուրիշին վայելքին հետամուտ՝ դեռ կ’ապրի մանկլաւիկի իր շրջանը։ Ես յուսահատ չեմ օրէն, երբ ամէն գրող, ինքզինքը ազատած օտարին ծառայելու նուաստութենէն, պիտի տար ինքզինքը վայել լիութեամբ ու անղենջակ մերկութեամբ։
Բանտի մը խորշէն, ձայն մը, ակնթարթային արագութեամբ, այս բոլորը կը դարձնէ մեզի, ու կը դարձնէ անհուն ալ պայծառութեամբ։ Տարակուսողները կրնան թերթել հոգեբանութեան հատորներ, որոնք սա կայծակնահեւ ապրումներուն իրականութիւնը կը հաստատեն, առանց բացատրել կարենալու անոնց կենսաբանական մեքենականութիւնը։ Դիտուած են նուաղումներ, որոնց կիսավայրկեան տեւողութեան ընթացքին ենթակաները կէս երեսուն տարիներու կեանք մը ապրած են։ Մինչեւ անոնց աչքերուն բացուիլը՝ այդ տարիներուն ամբողջ շամանդաղումը անցեր էր անոնց ջիղերուն ցանցէն։ Հետեւինք այդ գիտութեան վարպետներուն։ Չմեկնինք։ Ու քալենք, տալով։
Ինծի կու գայ, թէ այս տողանցքը վար չի մնար բեմադրական յապաղումէն։Սարայլըն, սիրային դրուագ մը լաստակերտած ատեն, պիտի չարժէր աւելի։ Ու տրամը միշտ յարմարութիւն չունի անցեալին ալ անդրադարձը առնելու։
Ու կը ձգեմսարայլըն`անցնելու համար միւսներուն, միշտ այդ գաւթի դէմէն, այդ երգին վիժանուտ<ref>գիսանուտ, սրբագրուած՝ վիժանուտ ?</ref>խռովքին մէջ։
* * *
Ճշմարիտ, ճշմարիտ կ’ըսեմ ձեզի.
–Շատ են ձայն մը առնելու ճամբաները։
Ու ահա մէկն ալ անոնցմէ.
–Եղէք պզտիկ, տասը, տասներկու, ինչո՞ւ չէ՝ տասնհինգ ալ տարեկան աղջիկ։ Ու եղէք ատիկա տաճիկի պալատի մը մէջ, որ օդային բառ է ձեզմէ շատին համար, բայց ուրիշ բան անոնց՝ որոնք քսուեցան անոր պարիսպներուն։ Չեմ կրնար ծանրաբեռնել սա արդէն խեղդուելու չափ խիտ էջերը, տալու համար նկարագիրը այդ շէնքերուն, որոնք, ներկի կամ մարմարի պառկելէ առաջ՝ ողբերգութիւն են յաճախ, բոլորովին տարբեր Արեւմուտքի հին ու նոր դղեակներէն կամ ապարանքներէն։ Ասոնց մէջ Արեւելքին ճոխութիւնը, ոսկին ու բեհեզը չունիմ նկատի։ Չունիմ նկատի շէնքին խուլ ու ներս բացուող ոճն ալ, որ յորդ է եւ հռետոր։ Կը մօտենամ միայն այն վանդակահիւս բաժինին, ուր կիները թաղարի մէջ ցանցուած տժգոյն վարդենիներու կը նմանին ու կը հսկուին, հերթով ապրելո՜ւ։ Այս մէկ հատիկ պատկերը պահեցէք ուշադիր կերպով։ Թող այդ կիները դալկանան դեռ իրենց գարնան մէջ`աւելի հաճոյք ճարելու համար պալատին տիրոջ։ Արեւելքի մէջ աժան ապրանք է մարդկային կեանքը։ Ըսեր եմ ասի քանի մը անգամ։ Կի՞նը։ Կինե՞րը։ Տաք-տաք, կարգի սպասող, սենեակ մտնելո՜ւ։…Եղէք այդ պալատներէն մէկուն մէջ պզտիկ աղջնակ։ Գիրկէ գիրկ անցէք, ոսկիով քողուած, բայց տառապեցէք, վասնզի պիտի չգիտնաք, թէ ինչո՞ւ մայրիկն է տրտում, հայրիկը՝ խոժոռ, փոքր հանըմները այնքան կեղծ ու ծեքծեքուն, ու կեանքը՝ այնքան ծանր, այնքան դալուկ ու խուլ վախի մէջ`հակառակ բեհեզին ու ոսկիին ալիքին։ Եղէք տակաւին չարաճճի, որ պալատին բաժինները իրար կ’անցընէ, հարճերը կը նախատէ, սպասուհիները կը համբուրէ, անոնց սեւ շրթունքներուն արիւնը ծծելու ուժով, կ’իջնէ խոհանոց, ուստա Հաւատիսին ճերմակ գոգնոցը բռնի կը հագնի ու զայն կը ստիպէմեմլեքէթիթուրքիմը եղանակել<ref>եղանակէն, սրբագրուած՝ եղանակել</ref>։ Այո՜։ Ու յամառեցէք, ձեր հոգիին բոլոր լարերը լարած, կենալու այդ ճենճին մէջ, որ շոգին է խոհանոցին։ Մինչեւ որ արձակուի վարպետին բերնէն կախարդ թռչնիկը`իր ետեւէն քաշելով ձեր հոգին, բիւրաթե՜ւ թռչուն, անգայտ գիսաւոր, տանելու համար ով գիտէ ո՜ւր, այսինքն՝ ձեր ուզած թառին։ Գացէք ետեւէն պարզուկ այդ խաղերուն, մինչեւ որ գիսաւոր անգայտութիւնը հոծնայ, ջերմանայ ու տող մը հառաչելով կաթիլ մը դառնայ ու բերան մը ողբի մէջ փայլակ մը դառնայ, խեղճուկ Հաւատիսին աչքերէն թռող, իմաստէն պղտոր, բայց տարօրէն վառ, միսերուդ դպող ու փուշ-փուշ ընող`արցունք առնելով ու արցունք տալով, բայց մա՛նաւանդ սիրտ սղմռտող, շերտ-շերտ, ինչպէս կ’ընէ շեղբը դանակին։ Ինչո՞ւ այսքան խոր կ’իջնան ձայնին ասեղները։ Այո՞։ Հարցուցէք ձեզի ու մտածեցէք։ Բայց դիտեցէք մա՛նաւանդ ձեր մայրը, այնքան անուշիկ, այնքան հեռու, օտար սա պալատին վերնական գաւառներուն։ Այնքան քիչ ձեզ համբուրած, մազերնիդ շոյած ու հագուեցուցած պահերուն։ Այնքան աղուոր, կաթի պէս ողորկ, ու մաքուր, մորթէն ու աչքէն։ Որ կը ծռի հնոցներուն կրակին, վարդին պէս բոց առած երեսներէն, աչքերէն ալ մութ մանիշակի խորութեամբ, ու կը խօսի մռայլած մարդուն, ուստա Հաւատիսին, դողդոջ ու պրկուն։ Որ քաղցրանայ–զաւակները կը զգան այդ երկուութիւնը իրենց մայրերուն–,ժպտելու ատեն ամբողջ սիրտ դառնայ ու ձեզի նայի, թեթեւ շղարշով մը անգայտ յուզումի…։ Ու հարցուցէք, մամային մեկնումէն յետոյ, խեղճ Հաւատիսին. «Ինչո՞ւ կը դողան կարծր իր ձեռքերը, ինչո՞ւ դողացին ճակտին գիծերը, ինչո՞ւ, քիչ առաջ ինչո՞ւ։ Ինչո՞ւ կը տրտմի, երբ մայրն է իր մօտ։ Ինչո՞ւ կը հանգչի, ինչո՞ւ կը բացուի, կը շէննայ առատ, անոր մեկնումէն յետոյ…։ Ինչո՞ւ…,ինչո՞ւ»<ref>յաւելում փակուող չակերտի</ref>։…։ Անշուշտ ճամբան է ասիկա, որ վտանգ կ’երթայ<ref>որ վտանգ կ՛երթայ ?</ref>։Երբպատանիե՜նք։ Գիրքի վերնագիր չէ ասիկա։ Ամբողջ տրամա՜, ինչպէս պիտի տարազէին մեր պատուական արեւելահայ եղբայրները։ Ճամբա՛ն՝ որ կը հրապուրէ մեծ պարմանուհիները, պզտիկուց խռով, բայց չպատրուած<ref>չպատռուած, սրբագրուած՝ չպատրուած ?</ref>։ Որ անտառ, այսինքն՝ անոր խորը թաղուած անդունդը ունի իրեն յանգ, բայց հոն կ’ոլորուի, փոքր կածաններուն կռնակովը, հազիւ ուրուացող։ Որ պարզ է սակայն, երբ սկիզբ կ’առնէ գեղջուկ ջրհորէն, կամ հին աղբիւրէն, ու կ’ըլլայ մռայլ, թափանցելէ վերջ առաջին խաւարները լուսնոյ սարերուն ու աստղին սարերուն։ Յետո՞յ։ Մո՜ւթ։ Ու անծանօ՛թ։ Զոր ոստայն մը, ճակատին մահիկ, կը պատսպարէ, սրբազան վարագոյրի մը նման, սրբապիղծ աչքերէ ու առէջներէ։…։ Ամէն աղջիկ ճամբորդն է այս ճամբուն։ Ու հեքիաթը երբեմն անոնց կու տայ կորեկ կամ ցորեն, որպէսզի ցանեն, փրկեն հետքերնին։ Վերադա՜րձը՝ այնքան պատրող է արդէն։ Միշտ ալ թռչունը պիտի սրբագրէ ճակատագրին այդ կանխահոգութիւնը։ Վասնզի դա՛րձը՝ առանց առագաստի, գերեզման կ’իյնայ։ Թերեւս պատմած են ձեզի միւս փոփոխակն ալ հեքիաթին, որ ծառերէն կը կախէ տոլեր, հովերուն թաթին, որոնց աղմուկովը ճամբորդները կը յուսան գտնել զիրենք ճամբողները։ Հէ՜յ միամտութիւնը մեր նախնիքներուն, երբ այսքան խոր ու հզօր խորհուրդներ կը վստահէին այս զաղփաղփուն ոստայններուն։ Գուցէ անոր համար, որովհետեւ չունէինաղջիկը, այն անհասկնալի արարածը, որ նոր քաղաքակրթութեան ցուցանիշն է դարձեր ու մեր օրերուն մեծագոյն հարցականը, արդէն դիմագիծ հագած իր երրորդ սեռը, այնքան առատ, դժբախտ ու եղերական պապակով ինքզինքը փշրելու, իր սկզբնական անիմաստին վազելու։ Հարիւր տարի առաջ, անիկա՝ երրորդ սեռը, հրէշ որակուելու չափ հազուադէպ, այսօր մեծ քաղաքներու կէսը կը կազմէ։ Հարիւր տարի առաջ էգը մանուկ էր կամ կին։ Միջինը՝ իմաստէ զուրկ։ Տասնմէկ տարեկան ամուսնութիւնը մեզի հեքիաթ կը թուի։ Բայց չենք մտաբերեր, որ սկսուած մանկութիւնը(առանց հիմկու աղջիկներուն վիճակուած յաճախակի խաչելութեան)կը նուաղէր երկունքի անդրանիկ մահիճին մէջ, երբ տասնհինգամեայ մայր՝<ref>յաւելում բութի</ref>իր մանչուկին աչքերը կը համբուրէր<ref>կը համբուրէ, սրբագրուած՝ կը համբուրէր</ref>, ինքն ալ չգիտնալով, թէ ուրկէ կը բուսնէր իր մէջ այդ ծարա՜ւը։ Այդ բարքերը ու այդ ճամբան պարզ էին, հաստատ ու ապահով։ Օրանէն կը գրուէին տղաքը իրարու։ Եւ տառապանքը մահուամբ միայն կը հասուննար անոնց պարման ու առողջ սիրտերուն խորը, ոչ իրարու վրայով՝ այլ անդրանիկ զաւկին թաղումովը։ Հիմա՞։ Հարցուցէք դուք ատիկա ձեր շրջապատի այն դժբախտ ձեւերուն, որոնք գինն են մեր ազատութեան, -օրիո՛րդը, փափուկ, անհուն<ref>ջնջ. ստորակէտ</ref>ծարաւ, հրդեհ, խռովք ու ծփանք առեղծուածը, որ փատնայ պիտի, սառի պիտի, յետոյ փտի ինքն իր մէջ, բայց ներկը վրա՜ն, դիմակը նոփ-նոր ամէն օր, իր կոթունէն կախ ծաղիկին բախտով։ Գիտէք անոր ներսը։ Ու քիչիկ մըն ալ աւելի, եթէ կ’ուզէք։ Օրիո՛րդը, պարկեշտը, բարին, առաքինին, բայց ճճիներէ կրծուած, պեղուած կեանքին գաղտ կեդրոններէն։ Ուրիշ բան չէ աղջիկը հիմա։Սարայլըին աղջիկը, հարուստ փաշայի մը պուպրիկը չեղած–բա՛ն մը՝ որուն համար աւելորդ պարզմտութեամբ պարծենալ ունէր–,չէր գիտեր, թէ աղջիկն էր մեծ Արեւելքին, որուն արձակութիւններէն, խորութիւններէն, չորութիւններէն ու խորշակներէն շատ բան ունին թուրքերը ծրարած իրենց զգացական հանգոյցներուն ծոցը։ Թուրքերը, Միջին Ասիայիստեփներէն Արեւմուտք հեղեղուած դարերուն, իրենց ետեւէն պտտցուցած են իրենց ամայութիւններուն փոքրահասակ գազանը, շնագայլը, որ յետոյ պիտի զառածի դէպի այժմեան շունը, այնքան անհրապոյր, տգեղ, երկու իսկութեանց անճաշակ խառնուրդ, երկդիմի ախորժակներով ըլլալ չկրնալով խելացի ու բարի կենդանին Արեւմուտքին։ Թուրքերը բերած են ուրիշ շատ բան ալ։ Ու այդ բաներուն կարգին՝ մեծ, խուլ, աննահանջ իրենց ախորժակը՝ միսէ, արիւն է(գայլերը երբ անօթենան, մի մոռնաք ասիկա, իրարու միս ալ կ’ուտեն)։ Մեր պատմիչները անոնց կերակուրի պահն ու ձեւը տուած ատեննին, անգիտակցաբար կու տան անոնց բնազդներն ու զգայարանքները։ ԺԳ<ref>ԺԳ-րդ, սրբագրուած՝ ԺԳ</ref>դարէն ասդին փոփոխութի՞ւն։ Հարկա՜ւ։ Կործանելով ու բզկտելով, հում ուտելով ու արեան մէջ լողալով հանդերձ, անոնք առած են իրենց ջիղերու կծիկներուն ներընտել ոգեկանութիւնը այդ ցամաքներուն, որոնք տառապեցան անոնց ճիրաններէն նոյնքան՝ որքան մարդերը։ Ու առած՝ անդարձ։ Հայաստանը կոխկռտելով առաջացող թուրքերուն մէջ, արեան բաղնիքէն ու զոհին ճենճերումէն արձակուած մռայլ գեղեցկութիւնը տակաւին հիմա կարելի է զատորոշել, ձայնական spectreով մը։ Քիչ երկրի երգերը այնքան տաք են ու արիւնի ճամբով մը օծուն, որքան հայկական բարձրաւանդակի վերածխումները։ Մեր ժողովրդական երաժշտութիւնը դոնդող արիւնի նման կը նստի մեր ուղեղին։ Ու հիմակուան թուրքերը, աճապարոտ բանգիտութեամբ մը, լքեալ գոյքերու գիծով, իրենց կը մենաշնորհեն`տաճկցնելով մեր երգը ու անոր հեղինակ՝ մեր երգիչները։ Ու կը մոռնան, թէ դարեր շարունակ մենք էինք, որ տուինք իրենց աշուղները, երգիչները, երգահանները։ Ասիկա թթու ինքնահաւանութիւն մը չէ, իմ կողմէ տարածուած իմ ցեղիս վրայ։ Երբ Կոմիտասը կը թրքացնեն, մարդ կը ստիպուի ըսելու այս բաները։ Իրողութիւն է, որ խորունկ, շատ խորունկ թախիծ կայ բոլոր այն երկիրներու երգին մէջ, որոնք տիրակալուած են թուրքերէն։ Անցեր եմ ռումանական դաշտագետինէն, այնքան պարարտ, յորդ, հաւասարակշիռ, ու արցունքով հետեւեր գեղջուկ եղանակին, որ աղջիկներուն պարովը կը թաւալի`խարտեաշ տրտմութեամբ մը օծելով հոգին, երբ կը պատմէ սիրտերուն աղբերացումը իրարու, վճիտ ու գոլուտ, խայտանքին մէջէն յանկարծ սեւնալով։ Թուրքին շո՜ւքը։ Անցեր եմ Ռոտոփի լեռներուն երկու փէշերը, պիրկ ու չարքաշ դաշտերով, ասոնք ալ պարզ, իմաստուն, տնտեսող ու առողջ։ Բայց կեցէք վայրկեան մը։ Ու կիրճի մը բերանէն, ուր գիւղն է ծուարած, թող հովը բերէ պարե՜րգ մը։ Ձեր հոգին պիտի սեղմուի, վասնզի հովին մէջէն սոյլը պիտի առնէք մորթուած կոյսերուն, որոնք յաղթանակներէ յետոյ թուրքերը կը զոհէին իրենց փիրերուն`անոնց աներեւոյթ օգնութիւնը իրենց գնելու համար։ Ով դրաւ պուլկար բխումին մէջ այդ ստուերը։ Ու այսպէս, Սերպիան ու Յունաստանը, Ասորիքն ու Հայաստանը։ Հինգ դար, ոմանց՝ տասը դար, այդ ցամաքներուն վրայ, արդար ու բարի, գինեշատ ու ցորենով առատ կեանքին փոխարէն, վաւաշ ու արիւն բուսաւ։ Ու այդ տասը դարերուն քսան ժողովուրդ տարին այդ վաւաշն ու արիւնը, ոմանք սպառելով, այլասերելով, ուրիշներ՝ տոկալով։ Իրարու հանդէպ խոր ատելութեամբ զրահուած իմ եղբայրներս, խորհեցէք այս ճշմարտութիւններուն ու ներող եղէք իրարու։ Չունինք իրաւունք պահանջելու իրարմէ առաքինութիւններ, որոնք ազատ ու բարի հողերը կը շնորհեն մարդոց որդիներուն։ Մի մոռնաք, թէ գերութիւնը բառով չի հերքուիր։ Թէ՝ կայ անիկա մեր ամէնուն ալ երակներուն, ստափուած<ref>ստափուած ? սատափուած ?</ref>կերի<ref>կերի ? կեղի ?</ref>մը նման ու դար է հարկաւոր ու արդար հայրենիք, որպէսզի մենք դադրինք իրար այսքան ատելէ։ Մեզ անգութ ու նեղսիրտ ընող մեր տրտմութիւնը, գծծութիւնը<ref>գծծութիւնը ? գձձութիւնը ?</ref>փնտռեցէք թուրքէն։ Թուրք ոգին կազմուած է այդ ու տակաւին շատ ուրիշ տարրերով։ Ես պիտի ջանամ վերլուծել այդ զգայնութիւնը, հետզհետէ, երբ զարգանայ մեր պատմութիւնը, մա՛նաւանդ915ի մեծ սպանդին մէջ։ Առայժմ, բաւ է դիտել տալ, թէ տասնիններորդ դարուն, ու դեռ այսօր անիկա, թուրք զգայնութիւնը, շատ մօտիկն է հորդաներուն այն հոգեբանութեան, որ անոնցն էր, երբ քշուած իրենց տափաստաններէն դէպի Արեւմուտք, կրծելով միսը իրենց ձիերուն թամբին տակ եփուած՝ ու, կրնկուած ոսկորի եւ փարթի խենթ շնագայլերէն, շէն ու ապատ կը փնտռէին կրակելու, ու մարդկային խումբեր՝ մորթելու, իրենց աչքին ծարաւը յագեցնելու համար։ Այսօ՞ր։ Փոխուած է այդ ահաւոր մարզանքին եղանակը միայն։ Հիմա այդ շուայտութիւնը փոխանակ ըլլալու ամէնօրեայ, վերածուած է պարբերական կշռոյթի։ Թուրք պատմութիւնը մռայլ յաճախանքն է այդ արիւնին։ Դարէ դար անոնք մորթելէ զատ աւելի մեծ զբաղում չեն ունեցած։ Հինգ դարու թուրք կայսրութիւնը երբ դրացի պետութիւններու հողը չունի այդ մարզանքին համար, ունի իր ներքին շուկաները, գերի ժողովուրդները։ Անիկա իր բնազդներուն ցուցմունքը պիտի գործադրէ`հսկայական ողջակէզներ սարքելով անոնց վրայ։ Այս է ահա ինչ որ Նիցչէ կը տարազէ le retouréternel յղացքին վրայով։ Հարազատութիւնը, հաւատարմութիւնը՝ իրենց ցեղին ոգիին։ Ու տակաւին պէտք է աւելցնել, թէ այդ շատ ուժգին կիրքերով լաստակերտ մարդոց մէջ ընտանեկան կեանքը մնացած է արիւնամած, կուղպ, մռայլ, վանդակի ետեւ, ու փոշիի վրայ գրուած<ref>դրուած, սրբագրուած՝ գրուած</ref>ուխտին պէս առկախ(քանի որ էրիկին մէկ խօսքը բաւ է տուն աւրելու`արձակելով կինը պարզուկ քմայքով),թէ հանրային կեանքը(Պոլսէն դուրս, գաւառական կեդրոն քաղաքներու թատրոններու մէջ չէին տարբերեր քէօչէկներու միջոցով իրագործուած հեշտապարերէն)անոնց համար պատերազմն է, կամ ներքին մարզերու վրայ՝ սպանդի ընդարձակ հանդիսադրութիւն մը, թէ անհատական կեանքն ալ(կը հասկնամ հողէն ու հացէն դուրս մարդկային կորովը՝ ի խնդիր երջանկութեան, քիչիկ մը բարութեան ու արուեստին)անոնց մօտ, սեռին ու արիւնին ետեւէն սրարշաւ վազք է յաճախ, ապա ուրեմն հասկնալի է իրենց երկիրներուն խեղճութիւնը, նոյնիսկ ամէնէն առատ տուրքերուն ծոցին, աղքատութիւնը, շէնէ ու ապատէ կարճութիւնը։ Թուրք քաղաքները կարկտաններ են, ի հեճուկս իրենց կրունկներուն դիմացող հին ոստաններու աւերակոյտին վրայ։ Թող մտքէ չանցընեն պարծենալ իրենց մզկիթներով, որոնց աւազը մինչեւ անգամ ուրիշ մշակոյթի փոշին է եղած։
Ու մարդ երբ երկրի մը հոգին կը ձգտի ոճի հանել, ինչպէս է իմ փորձը սա էջերուն, կը դժուարանայ, շատ մը բաներ հասկնալէ յետոյ, բաներ, որոնք կը ներդաշնակուին ցեղին մոյնքին ու կմախքին մէջ, երբ կը ջանայ բացատրել սա երաշտութեան, խստութեանց, անգթութեանց համախառնուրդ բխումին, -մարդուն ալ վարակիչ մելամաղձոտութիւնը, արտասուահամ ու«այրեցաւեր» (մեր Սայաթ-Նովայինեանա՜– եանա՜ման գալը)կրակը, որոնք այդ մարդոց սիրերգները կը թռցնեն այդ մգլոտ, շարաւած գեղերուն ու քաղաքներուն վերերէն`ճարելով այդ երգերուն քիչ մը ահաւոր ալ գեղեցկութիւն, ձեւով ու թեւով՝ լուրջ կամ թեթեւ, ոստոստելով՝ երբ աղջիկները պարի կը հանէ, ու լայննալով՝ երբ երիտասարդը մահուան կը ղրկէ։ Բոլորն ալ ունին այս իրաւ ու ջերմ խառնուածքը, որ անոնցմով պատկերուած արիւնը կը կապէ իմաստի։ Ինչպէ՜ս։ Ո՞ր հրաշքով, մորթելէ դուրս ուրիշ ամէն արտայայտութեան մէջ խառնակ, անոճ այդ ոգին, սա երգերուն վրայ ինքզինքը թարգմանէ ոճի մը շնորհովը:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Ինծի կու գայ, թէ բացատրելու համար այս անբնականութիւնը, պէտք է ընդունիլ այդ հողերուն վրայ կնիքը անտեսանելի, բայց իրական այն աստուածութեան, որ ամբողջ Մերձաւոր Արեւելքը քաղցրութեան ու տրտմութեան, թռիչքի ու սողոսկումի արձակարան մը կ’ընէ։ Ո՞րն է, ցեղերու սա խառնակոյտին մէջ, ժողովուրդը, որ բանալին տայ սա առեղծուածին։ Ու, ընդարձակելով՝ կը հարցնեմ կրկին.ո՞րն է, առանձին, ցեղերու սա ճաղանճին մէջ, ժողովուրդը, որ երկու ծովերու հակամարտ ճնշումէն բարձրացուց, ազատագրեց իր մշակոյթը, պատմութեան յանձնելու համար անխառն քանի մը յիշատակ։ Չկայ անիկա այդ թերակղզիին մէջ։ Թուրք կայսրութիւնը այնքան անցեալ է՝ որքան բիւզանդականը։ Ու հիմակուան թուրքերը, որոնք այդ քառանկիւնը ազգայնացուցին, իրենց անցեալը հերքող ոչինչ են հանած հրապարակ։ Կանխահա՞ս՝ սա դատումը։ Գուցէ։ Կէս դարէ ի վեր թուրքերը արեւմտեան Ճափոն կ’որակեն զիրենք Ասիոյ մէջ։ Պուլկարները քառորդ դարու մէջ արդիական երկիր մը դրին թուրքերու ագարակաստան նկատուած խեղճ այդ հողերուն երեսին։ Կանխահա՞ս՝ այս շեղումն ալ, բանտի մը նախագաւիթին, երբ երգի մը սլաքին տակ, աղջնակ մը կ’արիւնի ներսէն, ցեղին ասեղովը։…։ Ու հարկ է ընդունիլ, մռայլ ու փակ այդ քաղաքներուն վերեւ, պատգամը՝ որ կը հոլանայ անոնց կիներուն եւ երգիչներուն բերանէն, –թեւաւոր տրամ, զոր այնքան սրտառուչ կ’ընէ բանտի մը տանիք վանդակը։ Ու մարդոց որդիները, երգին օդասլաց«ժապաւէնն»ի վեր կը սորվին, թէ ինչպէ՜ս եարը կը սպասէ եարին, եօ՜թը տարի, մէկ կուշտի պառկելով։ Թէ ինչպէ՜ս չոր հողին ու չոր քարին վրայ եարը կը ծլի, հերիք է, որ քովիկն ըլլայ միւս կտորը եարին։Սարայլըին աղջի՞կը։ Անշո՛ւշտ որ կը հասկնար իր մօրը տարփաւորին`ուստա Հաւատիսին, բոլոր եղանակները`առանց հասկցած ըլլալու իր մայրը։
Մենք այս աղջիկը պիտի տեսնենք այս պատմութեան մէջ, աւելի մանրամասն։ Զայն կը ձգեմ, հոդ, երգի մը սլաքին ներքեւ ու կ’անցնիմ ուրիշին։
* * *
Ճշմարիտ, ճշմարիտ կ’ըսեմ ձեզի.
–Շատ են ճամբաները ձայն մը առնելու։
Եւ ահա ուրիշը անոնցմէ.
–Ճամբա՛ն, աղաներուն, պէյերուն, փաշաներուն։
Յիսուն տարի առաջ սրճարանը թատրոնն էր թուրքին։ Անոր պատին՝ շա՛րը սազերուն, որոնք կը սպասէին Ոդիսեւսի աղեղին նման, հեռու երգիչին։ Որ կու գար բարի, պերճ կամ խոնարհ, պատմուճանով կամ գլգլեակով`առանց կրօնքէն տառապելու, պաշտպանուած՝ իսլամ փարթամութեան միջնադարեան անփութութենէն դէպի արուեստ։ Ու կ’անցնէր երգի`հաւաքելով ցախմօրուս թաթարը, ցորենագոյն ու շրջափոխուած գեղջուկը նոյն կիսամութին մէջ, յուզելու համար անոնց շատ տրտում, շատ բարկ անասնութիւնը։ Եղած է շրջան, երբ թուրքերուն իշխած հողերուն վրայ այդ երգիչները կատարած են, նոր ժամանակներու մէջ, ինչ որ միջնադարուն ասպետները, աւելի առաջ՝պարտերը,այետները<ref>աժէտները, սրբագրուած՝ այէտ ները</ref>կ’ընէին աւելի հին քաղաքակրթութեանց մէջ։…։ Ու անգործի<ref>անգործի ?</ref>երգիչները, թափառական տէրվիշները, որոնք չորս ճամբու բերնին կը կոթողէին իրենց ձայնը, ուղիղ շատրուա՜ն, ինչպէս կան տակաւին այս աղբիւրները մէկ-երկու դամբարաններու բակին, իրենց մարմինին ողբալի աւերակէն ժայթքող, իրենց ձայնը, փաղաղիչ կրակ, թաղէ թաղ թռող ու սիրտերը լզող, վանդակներու ետին աղջիկները դանկըտող իրենց միսերուն սուրբ գաւառներէն, կամ փողոցի երեսին՝ ապշահար տղաքը լացի մէջ թրջող<ref>թռչող, սրբագրուած՝ թրջող: [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>։ Ճամբա՞յ։ Անշո՛ւշտ։ Այնքա՛ն ընդարձակ, որ հազարներու հոգիին դուռները կ’առնէ։ Ու տակաւին միւսները, մեծ կամ խոնարհ մինարէներուն տրտում, ինքնասոյզ<ref>ինքնաստոյգ, սրբագրուած՝ ինքնասոյզ</ref>ու յիմար երգահանները, քսան, երեսուն, յիսուն մեթր վերերէն, աղեկտուր իրենց գեղգեղանքը վար հոսելու ատեն վերանալով, ա՛յնքան՝ որ պատռուած իրենք իրենցմէ, վազեն իրենց ձայնին ետեւէն դէպի վարի աշխարհը ու մեռնին`դեռ վանկը չսպառած իրենց խռչակէն։ Գինովնե՞ր, այս ինկողները։ Ո՜վ ինչ գիտէ առքէն ու խռովքէն, զոր կը հանենք մենք մեր մէջէն, մեծ յուզումի մը ճպոտին ներքեւ։ Ու խենթե՛րը, որոնց ուղեղին մէջ ցաւը եղեամ է կապած։ Զարնուած էակներ, ասոնք կը նստին շիրիմներու գլխուն ու կը կանչեն պառկողը, այնքան իրաւ, սրտանց, ընտանի, որ բացէն ունկնդիրը պատրանքը կ’առնէ բուսնելիք աղջկան հողերէն դուրս`բերելու համար պաղատող այդ շրթներուն համբոյրը այն միսերուն<ref>միւսներուն, սրբագրուած՝ միսերուն ?</ref>, որոնք մահէն իսկ չեն պաղած։ Սեռային յիմարութիւնը գրական տարազ մը չէ։ Ձեզի կը ձգեմ չափել կրակը հող չիջնող շրթներուն։ Ու տակաւին ուրիշնե՜ր։ Գեղաձայն տղաք։ Ինչպէս են մեր մէջ տիրացուները։ Որոնք աւագորեարին վայելքները իրենց ոգեղէն այդ իսկութիւնով մեղրելու դերէն անդին, ունին յաճախ ուրիշ ալ երանգ, խորհրդազգած, քիչիկ մըն ալ անտարազելի, վասնզի, Արեւելքի մէջ, կեանքը ոչ մէկ փայլակէ այցուած մթութիւն է յաճախ, գիշե՜ր՝ որ կը տեւէ քառասուն տարի։ Չաւարտած քերթուած է, անգթութիւն է, զրկանք է, ուրիշներէ ճամբայ հանուած մեր վրայ։ Կամ՝ մեզմէ յայտարարուած։ Ձայնը, այսինքն՝ անոր քաղցրը, յուզիչը՝ տեսակ մը փոխարինութիւն մեզի բռնադրուած կամ մեզմէ բխող մեր տրտմութիւններուն։ Մարդեր կան, որ երգելով կը կշտանա՜ն։ Ըսել կ’ուզեմ կը հանգչին։ Կոյրե՞րը։ Անշո՛ւշտ։ Որոնք աշխարհ մը կարօտ, պապակ, համբոյր, ջերմութիւն ու սեռ ու սերմ կը վստահին իրենց մեղեդիին, երբ իրենց մորթով կը տեսնեն կինը։ Խենթե՞րը։ Անշո՛ւշտ։ Որոնք լարերուն վրայ մատ զարկած ատեն լոյսով կ’ողողուին ու սեռ կը դառնան, լացի մը մէջ լուծուող։ Ի՜նչ երկար է շարանը։ Որքան քիչ՝ գիրք մը…։ Հեռակայ, այսինքն՝ մեզմէ օտար շեշտն իսկ տպաւորիչ է մեզի։ Զայն պարտաւոր ենք կրելու`մեր փափաքին իսկ ընդդէմ քալելով։ Սիրահարը անոր ուղիով կը բարձրանայ զգայութեան մշուշոտ ու վտանգաւոր գագաթներ։ Վշտահարը անոր բաժակովը կը պարպէ<ref>կը պարպէր, սրբագրուած՝ կը պարպէ</ref>լիճերը իր սրտին։ Մի մոռնաք Արեւելքին դասական պատկերը, որ մէկ հատիկ վշտոտ մարդու վիճակը արտագրելու համար ծովերը կը վերածէ մելանի, անտառները՝ եղէգի, ու այսպէս հանդերձուելէ ետքն ալ դեռ անվճար կը գտնէ իր պաշտօնը։
Քոմանտան փաշա՞ն։
Որ մինակ բանտերու պահպանութիւնը կամ արեւմտացումը չունէր շրջանակ իր փառասիրութեան։ Անիկա ծանօթ էր քաղաքին իր խոր, խուլ, խօլ պաշտամունքովը արեւելեան երաժշտութեան հանդէպ։ Այդ պաշտամունքը թերեւս ներելի ըրաւ իր բարքին միւս տարօրինակութիւնը, որ այդքան բարբարոս քաղաքի մը մէջ, իր կինը կ’արտօնէր արեւմտեան տարազով շրջելու։ Այդ պաշտամունքը կը բացատրէր դարձեալ իր ատելութիւնը ընդդէմ արեւմտեան երաժշտութեան, զոր կը դատապարտէր իբր մետաղագործական։ Ու նոյն ատեն այդ սէրը կը մնար բաւարար զսպանակ՝ արդարացնելու անոր հօրենական տիտղոսը, քանի որ թուրք ազնուապետութիւնը միշտ չ’երաշխաւորուիր պետական ծառայութեամբ, ինչպէս է<ref>էր, սրբագրուած՝ է</ref>պարագան սլաւ երկիրներու ազնուականութեան համար, ջարդի տաղանդով, որ ցեղային գիծ է՝ այնքան զօրաւոր ու թանկագին իր բարիքներովը։ Ան չ’երաշխաւորուիր դարձեալ ոճրաշնորհ ու անտիպ տուրքերով, աս ու ան ստահակին սխրագործութեանց մէջ հասունցած, կատարելագործուած ու կանչուած, բարձր տիտղոսով, պատուանշանով կայսերական գնահատողիրատէով պսակուելու, ներկուելու ու իբր մշակոյթի ազդակ փառաբանուելու։ Թուրք հիմակուան պէյերուն մեծ մասը այդ շքանշանը կը պարտի քրիստոնեայ կամ քուրդ<ref>քուրդ ? քիւրտ ?</ref>արիւնին մէջ մութցած իր ձեռքերուն։ Հիմա, ինչպէս այն ատեն ալ, ասոնցմէ դուրս ուրիշ առաքինութիւններ կը պահանջուէին ազնուականութեան թեկնածուներէն, –շինարարական տուրքեր, առհասարակ կրօնական մարզէ, մզկիթներ նորոգող կամ հիմնող,թէքքէներ ումէտրէսէներ պարենաւորող, կամ գերեզման մը պարսպող։ Առաքինութիւններ ասոնք, որոնք կողոպուտին կամ հօրենական կալուածներուն վրայ աւելնալով ամենահասարակ ծագումով սրիկան կամ իր պապերուն մեղքովը հարիւր տարի առաջուընէ տակաւին իր հիմկու արիւնին մէջ այլասերած ցաւագարը, ախտաժէտը կը բարձրացնեն ընկերային դիրքի։ Բանտերու վերատեսուչ քոմանտան փաշան, իր ժառանգութիւնը, գերմանագիտութիւնը, թագաւորի«փեսայութիւնը»կը շահագործէր`ո՛չ միայն հեգնելով քրիստոնեայ աշխարհին սիրական գործիքները`դաշնակն ու ջութակը, այլեւ այդ հեգնութիւնը հանելով բարձրաստիճան պարսաւի, դէմ երթալու չափ կուսակալով փորձուած նորաձեւութեան, թուրք ապարանքներէ ներս դաշնակին ընդհանրացման։ Անիկա, այդ տեսակէտին հաւատարիմ, կը տարածէր իր պաշտպանութիւնը՝ ազգային արուեստին ամէնէն խոնարհ ձեւերուն։ Կ’ատէ՞ր Արեւմուտքը, թէ վտանգուած ժողովրդականութիւնը կանգուն պահելու ճարտարանք մըն էր սա հալածանքը անոր երաժշտութեան դէմ։ Իրողութիւնը ան էր, որ այս դարասկիզբի բարձրաստիճան սպաներուն նման, ան ալ եղեր էր Գերմանիա, չորս տարի, սորվելու համար անիմաստ բան մը, գիտութի՛ւնը՝ մարդերը աւելի դիւրաւ ու կանոնաւոր սպաննելու։ Այցուա՞ծ էր անիկա այս անհեթեթութեան գիտակցութեամբը, քանի որ ատիկա պէտք չունէր սորվելու, ձուկին պէս լողալ գիտնալուն՝ դե՜ռ մօրը արգանդէն։ Իրողութիւն էր, որ անիկա կ’ատէր խարտեաշ այդ ժողովուրդը, որուն կինն ու գինին կանչուած էին գրաւելու աշխարհը, ինչպէս կը պատգամէ կարգախօսը այն օրերու գերման ազգայնութեան՝ գերման երաժշտութեան հեղեղին ընդմէջէն։ Կ’արժէ՞ որ հարցնենք կապը, տափաստանեան կիսավայրենի ցեղի մը, եւ, Արեւմուտքին ամէնէն խորունկ, իմաստուն, անշահախնդիր մշակոյթին միջեւ, որ գերմաններունը եղաւ մինչեւ երկաթէ վարչապետին տիրակալութիւնը։ Ատիկա թուրքերը չհարցուցին, չհաւատալնուն, ինչպէս պէտք ալ չունենալնուն։ Նորնալու տենդը անոնց մէջ ծնունդ է ֆիզիքական, զինուորական հնհնուքներու։ ԺԹ<ref>ԺԹրդ, սրբագրուած՝ ԺԹ</ref>դարու վերջերը թուրքերը վրայ տուին ինչ որ շահած էին Խրիմի պատերազմէն ետքը իբր արեւմտացում։ Այնպէս որ, գիտէին, թէ ի՛նչ կ’ուզէին գերմաններէն, երբ անոնց դպրոցները կը լեցնէին իրենց սպաներով։ Անշուշտ, այս կապը չհարցուցին իրենք, պիզմարքեան գերմանները ու զօրանոցային իրենց հոգեբանութիւնը բացին կիսակիրթ մարդոց, որոնք այդ դպրոցներուն մէջ մտան ու ելան, քիչ մը պատմութիւն, մաթեմաթիք, տիեզերագրութիւն սորված, բայց կաթիլ մը իսկ բան չառած հոգեկան այն տուրքերէն, մարդկայնութենէն, վերջապէս գերման իտէալիզմէն, որ Եւրոպայի մէջ մշակոյթին գերագոյն միջնաբերդը մնաց մինչեւ տասնիններորդ դարու վախճանը։ Ու դարձան անոնք իրենց երկիրը, իրենց սիրտին պողպատուած կարծրութեամբը զարմացնելու աստիճան բանակին հին սպաները, որոնք առնուազն գթալ ունէին ու մորթելու հրամանը ժամացոյցով կամ արեւով կը պայմանաւորէին եւ ոչ թէ տարիներու անվախճան տեւողութեամբը։915ը, զուտ գերմանական յղացք, թուրքերուն նոր մտայնութիւնն է անշուշտ նոյն չափով, ու գերագոյն նախատինքը նետուած ուսուցիչի ճակատին։ Մնաց որ, թուրքը նոր չէ, որ կ’ատէ Եւրոպան։ Թուրքերու գերմանապաշտութիւնը պատրանք իսկ չէ, այլ՝ ստորին կեղծիք մը։ Գերմանիա ըրած այդ զինուորականութիւնը թուրք բանակին ամէնէն վայրագ, որքան անկարող սպայութիւնն է տուած։ Զինուորական յաջողութեանց վրայ ձեւուած բարեկամութիւն մը պիտի յանգէր իր անխուսափելի ելքին։ Ու Պրուսայի մէջ իր կալուածներուն ընդարձակութեամբը, ագարակ-գիւղերով, մա՛նաւանդ ուղղափառ բարեպաշտութեամբ–դուք սրբագրեցէք անհուն մոլեռանդութեամբը–արաբական շէյխի մը պէս յարգուած Հիւսնի փաշան–հայրը մեր վերատեսուչ փաշային–իր տղան Գերմանիա ճամբած ատենը, արցունքով յանձնարարած էր անոր ատել անհաւատը, իր ամէն բանին, նոյնիսկ ամէնէն անվնասներուն, օրինակի համար՝ երաժշտութեան ալ մէջը։ Ասիկա տարօրինակ չթուի ձեզի։ Հիւսնի փաշան, քանի մը հարիւր տարիէ ի վեր Պրուսայի դաշտին տիրական դէմքեր տուած գերդաստանի մը ա՛լ սպառած ժառանգորդը, մինակ ոսկի ու վարկ չունէր։ Այլ ունէր ամէնէն յուզիչ ու խնամուած ձայներէն մէկը։ Մենք զաւակն ենք մեր պապերուն, բայց մա՛նաւանդ անոնց մենագարութիւններուն։ Այս պատմութեան խառնուած սա ճարպի տակառը փղոսկրեայ դիմագիծով իր հօրմէն ժառանգած էր<ref>է, սրբագրուած՝ էր</ref>գուցէ իր ատելութիւնները։ Մեծցեր էր այս տղան անկորուստ, անքակտելի այն տպաւորութեանց մէջ, որոնք միսթիք ուէկզոթիքեղանակներէն կը մթերուին մեր մէջ, մեր պատանութեան այնքան ընկալուչ ու պարզ ու բարի օրերէն։ Արիւնին ու սեռին<ref>ջնջ. ստորակէտ</ref>ամպհովանին, -երաժշտութիւնը։ Հելլէն քաղաքակրթութիւնը, Նիցչէին կարծիքով, ծնունդ է կրօնական երգերու։ Հարիւր տարի ետքը, երբ թրքութիւնը ջնջուի, չեմ ըսեր իբր ժողովուրդ, այլ իբր վայրագութիւն ու մարդախոշոշ անօթութիւն, անշուշտ պիտի գտնուին մարդեր, որոնք անոնց պատմութեան առաջաւոր դարերը ենթարկեն վերլուծման։ Սեռէն ու արիւնէն յետոյ, այդ մարդերը պիտի ծանրանան այս ժողովուրդին երաժշտական զգայնութեան։ Անշուշտ, թուրքերուն դեռ կը պակսի արուեստագէտը, որ քանի մը կարկառուն քանդակներով սեւեռէր մէկ-երկու երեսները իրենց հոգիին, ինչպէս մերը ըրած են մեր շարականները ու նոր օրերու մեր գեղջուկ երգերը։ Անոնց երկիրներուն վրայ ոճ է հաստ, խոր ու ձգձգուն մեղեդին, մզկիթներու ներսը կամ մինարէներու գագաթէն, ամրան արշալոյսներուն, կիսամութ երկինքէն, երբ կը փողրակուի գողտր ալեակով, քնացած քաղաքին տրտում կամ անքուն խղճմտանքները դէպի։ Ու ոճ է կրկին՝ ինչ որ աշուղներուն լարերէն ինկաւ ամբոխին, իբր ասղնտուք ու իբր համբոյր, երբ անոնք պատմել ջանացին պարզագոյն իղձերը սիրող սիրտերուն։ Իսլամութեան սուրբ քաղաքներէն չէ անշուշտ Պրուսան։ Բայց անոր դաշտերուն մէջն է, որ ծագում են առած կրօնական զանազան կազմակերպութիւններ, Գոնիայէն ծաւալող։ Վայելքի, պտուղի, առատութեան ու գոյնի, թաւիշի, դեղձի, մետաքսի ու թուզի քաղաք՝ անիկա կրցած է իրեն ձգել իսլամ աշխարհին մեծ ուխտեալները<ref>ուխտովները, սրբագրուած՝ ուխտեալները ?</ref>, –երգիչներ, աղօթողներ, սուրբեր, հսկայ մեղաւորներ ասոնք, որոնք Պոլսոյճամիներուն քարերը համբուրելէ յետոյ կ’այցուին այդ քաղաքին ալ առքէն, տարօրէն ուժով, իր մինարէներուն նիզակաձեւ տարտղնումին չափ, մզկիթներուն գարգմանակուած–մահիկ՝ ծոցին աստղ-սաղաւարտովը–,<ref>յաւելում գոցուող փակագիծ-գծիկի եւ ստորակէտի</ref>ու, մա՛նաւանդ՝ գոյն-գոյն փաթթոցներուն ու գդակներուն անհատնում թափօրովը։ Կրօնաւորը ամէն տեղ է հոն։ Ու այցելուն խորապէս կը տպաւորուի անով պայմանաւոր ոգեկանութենէն, որ սուրբ քաղաքներուն տեսակ մը մթնոլորտ կը հանդերձէ։ Հոն են անոնք, այս աղօթողները, որոնք երկիւղած յարգանքով կը հրաւիրուին այս ու այն փաշային, այս ու այն սուլթանին–կանանոցը մեծ կալուածներ ունի, օդափոխութեան յատուկ–ապարանքները, ու ոսկի վարագոյրով մը կիսուած սրահի մը մէջ, որուն միւս մասին մէջ իշխանուհիները կը նստին ոսկի աթոռներու, անոնք կ’երգեն իրենց օտար աշխարհներուն այնքան խռովիչ, նոր, այնքան անիրական, բայց այնքան ալ մօտ հոգիները<ref>հոգիները ?</ref>, երբնամազի դիրքով, ծունկերնուն վրայ տեղաւորուած կը գրաւեն կեդրոնը բոլորակին, կազմուած՝ կէս կանգուն մօրուքով ու կէս թիզէն ալ քիչ դէմքով ծերունիներէ, գլուխնուն՝ ուրիշ կէս-կանգուն դէզով փաթթոցը, լեռնէն նոր հանուած ձիւնի կոնի մը նմանակ։ Արձաններու պէս անշարժ, իրենց փղոսկրէ մատները դրած իրենց ծունկերուն, օձի մը նման իրենց համրիչները օղակ ձգած իրենց առջին՝ անոնք մօրուքով ուքիւլահով հետեւին պիտի երաժիշտին, Թուրքեստանէն կամ Գանգէսէն, Նեղոսէն կամ Մարոքէն, կամ աւելի սրբազնասուրբը՝ Արաբիստանէն նոր ժամանած, սեփ-սեւ մազերէն՝ ինչպէս բիբէն, ու դեղին ու թուխ ու փղոսկր ու եբենոս իրենց մարմինէն, համաձայն սկզբնական երկրին, ուր բացին անոնք իրենց մորթերը արեւին։ Սրա՛հ, որ կը յիշեցնէ, կ’ոճաւորէ մզկիթի մը ներքնամասը, կամղազիսուլթանի մը դամբարանը, գորգով խղդուած, ջահերով ծաղկած, պատուհաններէն տաճկցած, ու որմերուն՝արապեսքներու մէջ սպառազէն բառեր, անուններ, ամբողջ երամ մը միջատներու, թրաձեւգէլերուն բերնէն արտածորած պատկառանքին ու ահին մէջէն աստիճան մը աւելի խռովայոյզ, աւելի թուրք։ Ու կամարէն–այդ ապարանքները<ref>ջնջ. ստորակէտ</ref>մանրադիր ապարանքներ<ref>ապրանքներ, սրբագրուած՝ ապարանքներ</ref>ալ ունէին, քաղաքին այս ու այն մզկիթը կերպաւորող–արծաթեայ աշտանակներ, վրայէ վրայ, գօտեձեւ ու բազմաստեղ, ասոնք ոսկի մատնոցներ, որոնց մէջէն մատերը, դեղնաւուն մոմեր, բոցը կ’ոլորեն`ձայնին ի համբոյր ճօճուելով մեղմիւ։ Այս տեքորը մինակ պիտի բաւէր մարդերը«մահու չափ»յուզելու։ Բայց ահա երգիչը։ Կո՞յր.խեղանդա՞մ.խելագա՞ր.լուսնո՞տ.բանաստե՞ղծ, թէ հասարակ ստահակ։ Ոչ ոք հարցնէ պիտի այդ բաները։ Որ կը բանար, ծանր, ապրշում թելը իր ձայնին։ Առաջ քանի մը քուղով, բարակ ու բարակ, ձայն ըլլալէ աւելի քակուիլ մը կախարդ կծիկէ մը, այդ սկիզբը, բայց քաշուած ուղիղ, ըսես մէկ գիծով, քիչ-քիչ ամուր, աւելի յորդ, աւելի ընդարձակ։ Յետոյ՝ հաստատ, լայնքին ու երկայնքին առատ ու արձակ, ինչպէս արքենի պողոտայ մը, որուն վրայ արշաւի են ելած մարդերը բզկտող, ուրախ կամ սեւսիրտ, բարի կամ գազան ընող բոլոր թաքնաթաքուր զօրութիւնները, սէ՛րը՝ որ ստաշխի նման կ’այրի, բայց չի սպառիր.նախա՛նձը՝ որ վարագոյրէն անդին սիրտերը ճեղքել կ’աշխատի, ու մաքրութիւնն ու մեղքը, բաժակ-բաժակ, աւազան-աւազան, երբեմն ծով-ծով, արքայութեան առքը ու արիւնին մղձաւանջը, որ կարմիր մառախուղ է ամէն թուրքէ ներս, կարաւան-կարաւան, խոնարհ կամ հպարտ, աճող ու պայծառ, ինչպէս ամրան արեւն է կէսօրէն առաջ։ Չկայ արուեստի ուրիշ բխում, որ այդ հարազատութեամբ պատկերէ ու խորհրդանշէ Արեւելքը, որքան անոր կրօնական երգասացութիւնը։ Ու մօրուքուորներու շրջանակը կը դղրդի, խուլ ու դժնդակ, աքցանուած ձայնին մագիլներէն դէպի պողոտաները իրենց մեղքերուն, այն քառասուն, յիսուն, վաթսուն տարիներուն, որոնք ճակատագրին գիրքէն դրուեցան իրենց ուսերուն, ու սեփ-սեւ, շարաւ կամ գօսացում, անգթութիւն ու զրկանք, լեցուեցան ու նետուեցան ետ։ Ծերե՜րը<ref>Տէրե՜րը, սրբագրուած՝ Ծերե՜րը</ref>՝ երբ կ’աղօթեն, կու լան ո՛չ իրենց ներկան, ոչ ալ ապագան, այլ՝ անցեալը։…։ Ու ահա նրբացո՛ւմը, այսինքն՝ երկարումը թելին, հետզհետէ աւելի բարակ, բայց պողպատ, պիրկ՝ բայց խտացած ոսկի, ուրկէ կը զգայիր պլլուիլը երգիչին դէպի գագաթը ոսկեզանգ պատրանքին։ Հեւուն ու հեծկլտուն, ամէն րոպէ փրթելու, գլորելու վախին մէջ ճմլելով իր՝ ինչպէս լսողին սիրտը, կոծկոծուն ու իրաւ, այնքան տառապագին, այնքան սրտակեղեք, որ շունչը կը կենայ<ref>կը կենար, սրբագրուած՝ կը կենայ</ref>մտիկ ընողին՝ զարնուած իր ալիքներուն ալ մէջը անժուժելի բռնութենէ մը, ճիշդ ինչպէս կը պատահի զգալ մեզի անձուկը՝ պարանն ի վեր շուլլուողի մը, որմէ քուղ մը-երկուք փրթին յանկարծ։ Կու գայ րոպէն, երբ կը փակենք մեր աչքը, ա՛լ<ref>ալ, սրբագրուած՝ ա՛լ</ref>հանդուրժելու անկարող։ Ու գագաթումը, այսինքն՝ ձայնին սուրի մը սայրին նման ինքն իր վրայ շրջանումը, այսինքն՝ լայն, սուր կէտի մը վրայ մեր հոգիին հոլացումը, թեւատարած ու ծիածան, կաթ-կաթ բացուելով երկինքին անհաս լապտերներուն ծո՜ցը՝ իբր ծաղիկը մեր մեղքերուն։ Իբր պղպջակումը՝ մեր մաքրութեան։ Բայց պէտք է քալել, երգին սա սարահարթներէն, ուր մեզիպէսները տրեխ ալ չունին հանելիք։ Անկէ ետքը նահանջը, թեւամփոփ, տխուր, լալագին, մեղմ, վախկոտ, հաշիւով։ Որպէսզի չափես, ընդգրկումիդ մէջ, աղտն ու աղբը մեր ոլորտին, ա՛յն՝ զոր չենք բանար շատ, –մեր մեղքերուն գաղտ ածուները, ուր շղթայուած են թարթափելու հոգիները մեր բոլորին։ Յետոյ, աւելի քիչ, աւելի մեղմ, աւելի հաշիւով՝ փոխուելու չափ տարօրինակ գլգլուքի մը, ձայնէ դուրս բանի մը, որ կը հոսի, բայց չկայ, սըլուըլում մը, շշունջ մը, վարանոտ, խարխափուն, աւելի վախկոտ, ամէն րոպէ փրթելու վրայ, բայց կանգուն, յստակ ու բաւական ալ թանձր, որպէսզի մարդիկ անոր դերբուկներուն կառչիլ կարենան, անոր ետեւէն իջնալու, իջնալու համար միշտ աւելի ցած, հողին երեսէն ալ վար, դէպի անդունդ–սիրտը մեր աշխարհին, մեր գերեզմանը, ուր կը քաշուին ի վերջոյ այդպէս դիզուելու, մրրանալու սեւ զօրութիւնները մեր մեղքերուն`սպասելու համար ծաղիկները թռիչի՜ն՝ դէպի ուրիշ աշխարհներու արքայութիւնը, մինչեւ որ թուլութեան, անփութութեան հովեր փարատեն աղջամուղջը այդ խորքերէն ու առիթ տան մութ ուժերու, որպէսզի բարձրանան կրկին, պատռտեն կուրծքերը աղջիկներուն կամ մանչերուն.առնեն, գրաւեն գահը անոնց երազներուն ու տառապանքը հեղուկի այդ երկինքներէն՝ սեփական անձին ու շրջապատին։ Սուտ չէ մտածումը, որ մեր ողբերգութեանց հնոցը կը զետեղէ մեր զգայնութեան անդունդին խորը։ Ու կան երգեր, որ կը պատկերեն այս դժնդակալշիմին։ Ու կան երգիչներ, որոնք կը խորանարդեն առաջին կարողութիւնները պարզ յօրինումներուն։ Դրէք այս մարդոց պարունակին տասնհինգամեայ հոգիներ, կրկնօրէն պատանի(վասնզի մանուկ չեն եղած)ու Արեւելք, որոնց զգացումներու բջիջները իբր արարչանիւթ ունենան քանի մը հազարամ անասնութիւն, վայրագ ու գեղեցիկ, մերկ ու բացարձակ, ինչպէս ապրեցան թուրքերը Կասպիցը չանցած, ու դեռ կ’ապրին հոն։ Ու Արեւմուտք քշուած սա տղոց երակներուն մէջ կը պտտի սակայն քանի մը դարու մեծվայելչութիւն, ծովի պէս արիւն, փառք ու յաղթանակ, ու գինովութիւն, ու սերմ, ու սպանդ, ինչպէս ապրեցան թուրքերը, երբ անցան Հայկական բարձրաւանդակը ու հոսեցան Վոսփորէն անդին։ Ժառանգականութիւնը, գահընկէց տարազ, ոչ մէկ ժողովուրդի մօտ կիրարկելի է այնքան օգուտով, որքան թուրքին մօտ, որպէսզի բացատրուին ահաւոր անկարելիութիւնները անոնց պատմութեան՝ ինչպէս անհատական կենցաղին։ Ո՞ր դժոխքէն պէտք է արտագրել օրէնքը, որ մեզ ընէ ատակ`ըմբռնելու համար անասնութիւնը ճիւաղին, Գերմանիա ըրած ու Ֆաուսթ ծափած, բայց երկիր դարձին, կրկնօրէն տաճիկ, մեծ խաղաղութեամբ երկամեայ մանկիկ մը ոտքէն բռնելով գլխիկը երկաթուղիի անիւին զարնող։ Ո՞ւր են գիրքերը, որ այդ խժդժութիւնները մարդկայնացնեն։ Հարկադրա՞նքը անոնց պապերուն։ Ո՜վ գիտէ։ Բայց ուրիշ չէին անոնք, Գերմանիա չըրած։ Ու անոնց որդինե՜րը։ Փաշա՝ ծնունդով։ Պարունակին մէջը ուրիշ երգերու։ Դրէք այս տղոց զգայարանքները ընտանի շրջանակի մէջ, իրենց հօրը ապարանքներուն ժամեր տեւող պարտէզներէն դուրս, հինաւուրց տաճար՝ այս անգամ ուրիշ աստուածութեանց, եօթը հեղ հսկայ ու դարաւոր սօսերու շուքով։ Պրուսան, իր Ջերմուկներու մարզին մէջ ունէր անոնցմէ։ Իմ տղայութեանս քաղաքին հին միջնաբերդը այդպէս հովանաւոր աւերակներու համապատկեր մըն էր, զոր մեծբուխ ջուրերը կը բիւրեղէին քիչ մը վրանին լարած հսկայ սօսերը ով գիտէ ո՛ր իշխանական մատերէ հոդ վարսուած։ Ու անոնց ոտքին արօ՜տ, գեղանի, պարարտ։ Ու մեծ ծառաստան, նոճ ու շագանակ։ Ու ջուրեր, առուակ-առուակ, որ կը հոսին իրենցմէ աղմկոտ, ա՛յնքան՝ որ մերկ են անոնց անկողինները։ Որոնց եզերքին՝ քաղցր հասակները թաւուտներուն, ամէն կանանչէ ու ամէն հոտէ։ Ու թաւուտէ թաւուտ, հեշտութեան մահիճներ, յարդարուած խոտին իրանէն ու ծաղիկին բաժակէն, ու բուրումնաւէտ։ Տերեւը՝ վերմակ։ Դրէք երգիչը, կոյրը կամ ոչը, բայց կտաւէն նոյն, այդպէս սեւաւոր բիբէն ու մորթէն ու այդպէս անհուն։ Տուէք անոր ձեռքը ձեր ուզած գործիքը։ Ճիղճ ու խոցոտ, ինչպէս պատահելի են այս կարգի նուագարանները մուրացիկներու անութին։ Ու բացուի ձայնը, կլոր, ու կլոր վեր ու հեռու, մինչեւ որ թաւուտներու խորշիկը պարի մեծ սրահ դառնայ անոնց մտքին ու աչքին առջին։ Կա՛լ։ Ուրկէ ծաղկին աղջիկները, ինչպէս գինիէ բխած հարսնուկներ, ու մարմին դառնան, ու խռովք դառնան, ու հեշտանք դառնան`հրաշքի մը շրթներով վերածուելու համար ուրիշներու, այս անգամ քաղաքէն բերուած, թաւուտին պահուած ու մէջտեղ նետուած`պարելով, պարելով, հետզհետէ թեթեւնալով, քակուելով շղարշին փրփուրէն, մնալու համար մարմարի պէս մերկ, ու թրթռալով՝ ինչպէս ոստերն են վերէն, ու խենթենալով՝ ինչպէս սիրտերն են տղոց, ու վազելով իրարու՝ ինչպէս գիրքերու վարկածներուն մէջ հիւլէները կը վազեն իրարու`շաղապատուելով, իյնալով գետին։ Սեւ ու կոյր բերանէն երգը թող դողայ անոնց համբոյրէն։ Ո՜վ պատանութիւնը տղոց, որոնք ոճիր, փաշայութիւն ու սակառով թուզ պիտի գտնեն իրենց սկաւառակին վրայ, երբ կը հասուննան։
Հասկնալի՞<ref>Հասկնալի, սրբագրուած՝ Հասկնալի՞</ref>՝ քոմանտան փաշան, երբ մեծնալէն ետքը արեւմտեան երաժշտութենէն իր օտարութիւնը ջանաց արդարացնել, ազգային ազդակներու կեղծ նեցուկներով։ Հասկնալի՞ իր մոլեռանդութիւնը, արեւելեան երաժշտութիւնը փառաբանելու, երբ արեւմտեանին հետ անոր մտքին կը ներկայանար, միշտ ալ, իր մէկ կորանքը, արդիւնք՝ իր պայծառ թրքութեան, քանի որ սենեակի մը մէջ դաշնակ նուագող աղջիկ մը համբուրած էր բռնի`ապտակին ցաւը ծամելով այտերուն համին հետ։ Գերման աղջիկնե՜րը։ Անոնց համին հետ կապուած գերման, այսինքն՝ արեւմտեան երաժշտութիւնը։
Վրէժ լուծելու թուրք եղանա՛կը։ Որ նորէն ըլլալու էր բաւարար պատճառ, որպէսզի երիտասարդութեան հանգումէն ետքն ալ անիկա շարունակէր քաջալերել, առատ դրամով ու, բարեհաճ փաշացու հետաքրքրութիւնով բոլոր անոնք<ref>անոնց, սրբագրուած՝ անոնք</ref>, որոնց խռչակին խողովակը ուրիշ կաւէ էր շինուած, գեղերու խեղճուկ մինարէներէն երբեմն այնքան անուշ, քաջոլոր ձայնով տղաքը, անօթի յաճախ, Ռամազանին, ժում մը հացով մինարէ ճարող, ու«ճպուռին պէս իր երգովը ինքը կշտանալով»,ինչպէս կը պատկերէ ձայնին առքը մեր հին մէկ մատենագիրը։
Հասկնալի՞, քոմանտան փաշան, որպէսզի յիսունին հասած, ահագին կոյտովը փորին, զոր տեղափոխելը ճշմարիտ տաժանք էր անոր նիհար սրունքներուն, հազէն նիզակուելու գնով, կնիկէն ու աղջիկէն այնքան սերտօրէ՜ն կրնկուած<ref>կրկնուած, սրբագրուած՝ կրնկուած [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>, առնէր աչք թափառիլ սա ժամերուն բանտին աս ու ան խորշերը վերագտնելու համար մէկ քանին այն յուզումներէն, որոնք սատափուած էին անոր ջիղերուն, այդ հեռաւոր, կապոյտ, բայց տխրօրէն թշուառ օրերէն, երբ պարուհիները տարածած բազուկներուն վրայ, անոնց պորտին մէջ թաղելով իր գլուխը՝ կը թռէրգետնէն, երգի մը, դափի մը, գեղջուկ սազի մը զգլխիչ հանդէսին մէջ ու կը տապալէր, յոգնելէ աւելի՝ հոգիէն բեկուած, չգտնելուն՝ ինչ որ մեր անասնութիւնը կը հոտոտէ միսերէն անդին։ Հիմա, ծանր, պետական անձնաւորութիւն, մեծ պաշտօնատար, իր շուքէն զատ կնոջ ալ շուքովը ծիրանաւոր, քոմանտան փաշան այսքան փառքի տակ եղկելի խլեակն էր իր պատանութեան, որ կ’ուրանար ինքզինքը, գէթ մութին մէջէն ու ականջ կու տար իր հին, այնքան ալ նոր երգերուն։ Ինքզինքը կրկնել։ Այս է գիրը մարդոց մեծ մասին, քանի որ կեանքը այն օրէն քիչ տարբեր պիտի ձեւուի անոնց մեծ մասին։
Ինքզինքը փնտռե՞լ։ Ասիկա գիրն է խենթերուն, որոնք պիտի փակեն իրենց ոտքին՝ ինչպէս ուղեղին ծխնիները, ոչինչ գտնելով։ Ինքզինքը գտնե՜լ։ Մեծերն են ասոնք, սրբութեան գնով։ Ոճիրի գնով։
* * *
Երգի կտո՜ր։
Տակաւին շատ ուրիշ բաներ է անիկա։
Մոխիրնոցէն ներս, մուշտակ շինող աղքատ Ղազարոս էֆէնտիին համար, անիկա կարմրցուած շիշն էր հեքիաթին, որ կ’անցնի մարդոց սիրտերէն, մէկ կողմէն միւսը, ճենճ-ճենճ, այրերով միսը՝ ինչպէս մտածումը։ Հայ էր անիկա ու իր տղայութեան լացած, որդիները ողբաձայն կանչող մօր եղանակէն։ Ան ալ այցուած էր խուլ այն խռովքէն, որով անկախութեան երազը ինքզինքը մշուշեց`նման երգերէ ծորած հոսանուտով։ Ու յո՛յսը։ Որ այդ մօր ողբը պիտի վերածէր յաղթերգի։ Պիտի մաքրէր անկէ տրտմութեան ձիւթը`զայն վերածելով խարտեաշ ու խանդավառ բանի մը, բերելով մեր հոգեդաշտին վրայ, իբր նորոգեալ հորիզոն համապատկերը ազատ, ազատուած ժողովուրդներուն։ Հեքիաթ չէ ասիկա։ Պատմիչ ըլլալու հարկ չկայ, այս ստուգութենէն տառապիլ կրնալու համար։ Աւելի՜ն։ Եղանա՛կը այն ահաւոր ջախջախումին, որուն նմանը թուրքերը միայն հնարել գիտցան, երբ պարտուած ժողովուրդները խղդեցին արիւնին ու հեշտանքին հանրամատոյց հեղեղին տակ, ու ադ սխրագործութեան ականատես ողջ պահեցին բաւական վկայ`վերածելով զանոնք աւերակներու մէջ խարսխուած ուրուականներու, որոնց արգիլուած ըլլայ նոյնիսկ հանգիստը մահուան, որպէսզի չմնայ կիսատ տանջանքին բաժակը։ Ինչո՞ւ այդպէս։ Չէին հարցներ ատիկա հեղեղին՝ որ կ’ելլէ հունէն ու կը քանդէ ապատները։ Կրակին՝ որ կը պլլուի զեղակերտ պալատներու եւ կ’ուտէ զանոնք`առանց խղճալու։
Երգի կտո՜ր։
Որ տակաւին ի՜նչ ուրիշ կրակներ կը փոխադրէ միջոցէ միջոց ու սիրտէ սիրտ։ Որ չի զատեր սեռն ու տարիքը, ինչպէս ցեղն ու կրօնքը ու կը բռնանայ, մեր բոլորի՜ն։
Աղջիկներո՞ւն։
–Հարկա՜ւ։
Ամէնէն շատ գուցէ անոնց։ Անմշակ հողն է, որ առատ բերք կու տայ։ Ու կար ատեն մը, երբ աղջիկներուն հոգին պատկեր էր անհերկ պարտէզի<ref>պարտէզին, սրբագրուած՝ պարտէզի</ref>։
Կա՞ն այդ աղջիկները, տակաւին հիմա,տագթի[ լօ] [160]չսորվա՜ծ՝ իրենց սիրային նամակները չէզոք թուղթի վերածելու չափ։ Որոնք սնտուկ չբռնեն,փաթրոններուն ժպիտէն լզուելով, կամ ասեղի մը բարակ մարմինը չվարանին փոխել աւելի հաստին։
–Կայի՞ն։
Դիւրին է հարցնել։
Ո՞վ, ադ աղջիկները։
Ոչ անշուշտ, ինչ որ ա՛լ<ref>ալ, սրբագրուած՝ ա՛լ</ref>վարժուած էք ունենալու ձեր նայուածքին տակ հետզհետէ տիպարի վերածուող, մեր ժամանակին ծաղկած բանուորցուն<ref>բանուորցուն ?</ref>, որ դպրոցին մէջ կը սորվի յոգնիլ, կը ճանչնայ արուն, կը չափէ անոր հոգեկան առանձնութիւնը ու կը զատէ զայն՝ վայելքի եղջի՜ւր՝ մեղրի տեղ կրակ ու խուլ տրտմութիւն ծորող, առանց քաղցրութեան ու առանց սիրոյ։ Դարձուցէք ֆիլմը։
Ձեր գտնելիքը չէ մեր հին ընտանութեան մէջ ամրածածուկ ձեւը, որ սեռին չհասած, իր մօրը կողմէ«երեսի ջուրով»իր տիրոջը կը յանձնուի կեսրոջը ծոցին հասուննալու համար, աւելի մտերիմ, աւելի ապահով ու առողջ։
Դուք՝ որ այս տողերը կը կարդաք, խորհած ունի՞ք ձեր մամերուն, որոնց կէսը այսպէս են ճարած իրենց սեռը եւ որոնց մայրերը հարս էին տասներեքին, երբ մեր օրերուն այդ տարիքը հազիւ է տղայ։ Բայց ճիշդ է ասիկա, դարերով, մեր գեղերուն վերեւ, ու ճիշդ է գուցէ ուրիշ երեսով։ Պա՛րզ, մէկ կտոր էակ, առանց շեղումի ու առանց սիրոյ`բառը առնելով այսօրուան ռոմանթիզմով, այլ՝ համեստ սնտուկ, զաւկի պահարան ու հացի մեծ տաշտ։ Ուր պահ է դրուած հունտը մեր ցեղին, –գեղացի աղջիկ։
Ո՜վ՝ ան միւսը, երգի սիրահար,քորսաժէն թուլցած ու մեծ<ref>մեծ ?</ref>փնտռող։
–Ոչ սա մեր տարագրութեան քաղաքներուն շատ գիտցող էգը, որ քիթ է ամբողջ, ու շատ քիչով սիրտ, զոր բզկտել է տուած դեռ շատ պարմանի, հանդիպած մանչուն։ Գունաթա՛փ, (ինքզինքը մաշող),հպարտութեամբը սառած(ինքզինքը սիրող),դրամին դեղնախտովը զարնուած(ինքզինքը ծախող)եւ կամ կարուհի՜ն, որ էրիկէ յուսահատ կ’երթայ արուին, յապաղած ցաւով ու կը պառկի խեղճ, չվայլած՝ զզուող ու մարդէն կատղած։(Անցա՞ն ձեր աչքերէն մեծ տեսակները այդ թշուառներուն)։
Հապա՞։
–Շատ ուրիշ բան մը։
Աղջիկը, թուրքերուն երկիրներուն վրայ ուրիշ բան էր, շատ ուրիշ բան։
Ու միտքս կու գայ, իմ տղայութեանս ամէնէն սիրուած գիրքէն հարցարան մը, ՄարկոսեանիՔրիստոնէականէն։ Երանելի գիրքը հերոսաբար կը հարցնէր, աս ու ան խնդիրը դնելէ ետքը.
–Գոց գիտե՞ս…
Ինչպէ՜ս եռանդուն կը բանայի բերանս`պոռալու մեր քնացած վարժապետին երեսին.<ref>վերջակէտ, սրբագրուած՝ միջակէտ</ref>
–Գիտե՜մ…
Հիմա, ուսանող ուրիշ վարդապետութեանց, կը պատասխանեմ նուազ եռանդով.
–Հատ մը անոնցմէ։
Աղջիկն է անիկա, թուրքերու քաղաքին։ Պզտիկ, վարդագոյն բանը, զոր դիւրաւ շփոթէիր պիտի պուպրիկներուն հետ մեծ վաճառատանցվիթրիններէն, ժպտագին նայող։ Որ, հինգը անցած, չէզոք չէ արդէն, պուպրիկն ու գոհարը, վարդն ու մետաքսը իրար շաղուըւած, երբ կը թրվռայ՝ մօրկանը մատներուն՝ մազերը հալած ոսկի ընելով։ Անցնի պիտի անիկա դալկութիւններէ, խուլ կարօտներէ, հեռու մայրիկին անծանօթ ցաւէն, շաքարին բեռէն ու ոսկիին դեղնութենէն, շփացուած, պուպրիկուած, անդիմադրելի, պալատէ պալատ, երբեմն արքունիքէ արքունիք, կառք մը սպասաւոր ու կառք մը ներքինի ձգած իր ետին, տասնէն նոր ելած, երբ կ’անցնի իր գահաւորակով, մօրը կուշտին, նկարչի վայել ներդաշնակումով`պատկեր կազմելով բեհեզէն ու թաւիշէն, կարկեհանէն ու զմրուխտէն, ծարիրէն ու կնդրուկէն, իր դէմքը ըրած մայրիկինսոզին(թշուառ այդ քերթուա՞ծը, զոր կը ստեղծէին թուրք կիները`քողին բանտուած իրենց երեսները այդպէս փոխադրելով իրենց աղջիկներու դէմքին, թելադրել ձգտելով խռովքն ու գիտութիւնը վառին տակ բաբախուն հրաշքին),կատարեալ նկար, բնագիրը արժեւորող ճարտարապետութեամբ։ Անոնք՝ որ արքունի մահիճներէ անցան, այդ սուղ երազէն պիտի պահեն անշուշտ թել մը ոստայն։ Զոր պիտի դնեն իրենցմէ փրթած սա կտորիկին։ Ամէն մայր թագուհի է, գոնէ աղջկանը վրայով։ Ու զաւակը թռի պիտի գերուհիներու ուսերէն ուրիշի ուսին։ Թող անոր մայրը պատկերին դիմաց դառնայ բանաստեղծ<ref>բանաստեղծն, սրբագրուած՝ բանաստեղծ</ref>ու զայն նմանցնէ իր ուզած բանին։ Անիկա պատուհաններէն ցաթող վանդակ շուքերով սրահներուն մէջ պիտի թրթռայ, մեր քերթողներէն այնքան անխնայ լլկուած հովին, զեփիւռի՜ն թեւովը։…Զարդ մը, անիկա, այդ մեծութիւններուն, փայլին հակառակ, հորձքին հակառակ, խորքին մէջ տրտում, վասնզի կ’ապրի անիկա մօրկանը կարօտ։ Թրքուհին, իշխանազունը, ատեն չունի մայր ըլլալու, իր բոլոր րոպէները յատկացուցած ըլլալուն՝ կին մնալու ։ Անոր աղջիկը՝ այդքան կանուխէն՝ իշխանուհի, տասնով, քսանով կիներու գլխուն։ Աղջիկնութիւնը ոսկեդարն է թուրք կնիկին։…։ Որ, տասնէն նոր անցած, հասուն է արդէն, բայց դեղնախտաւոր հասունութեամբ մը, փակ ու մռայլ խորհուրդովը պալատին, արուի կառոյց, հսկայ ջերմանոց մարդկեղէն հազուագիւտ տունկերու, խնամքով ճարուած չորս աշխարհներէն, ամէն երանգով ու ամէն բոյրով, Կովկասի սարալանջերուն՝ ոսկի մաքրութեամբ ու մարմար ծոցով աղջիկներէն մինչեւ Ադլասի խորշերուն նրբազարմ, շղւուն<ref>Ծնթ. – շղւուն – նուրբ ու սլացիկ։</ref>, սաթ ստինքներով աղջիկները, որոնք մահիճէ մը ներս եղնիկին թռիչը եւ վագրին շրթները կը փոխադրեն ու իրենց թեւերը կը հիւսեն մարդոց միսերուն, պոաներու պէս խոր, սպաննող ճնշումով, ու մինչեւ կրակի չափ վառ արգանդներով սեւութիւնները, որոնք սեռը կը սպաննեն`իրենց մարմիններէն հանելով այնքան բռնութիւն, –բոլորն ալ ճարուած վայելքին համար, տանջանքին համար, ու մաշարայէն<ref>մաշարայօրէն, սրբագրուած՝ մաշարայէն ?</ref>հատնումի համար մեծ փաթթոցներուն մեծ գազաններուն<ref>գազանններուն ? գազա ներուն ?</ref>։ Հասո՛ւն, պարտէզներու մէջ, զոր մեր հօրը ահը կը շահի բռնի, աղքատէն՝ ինչպէս հարուստէն(մեծ կալուածները բռնագրաւումը ունին իրենց ծագումին)ու լեռներէն ու դաշտէն։ Զոր հարիւրով մարդոց քրտինքն ու եղունգները կը յարդարեն, կը սազեն, կը ծաղկեւորեն՝ իր ոստիկներուն, ու իր մատներուն ու իր ռունգերուն վայելքին համար, երբ վարդէ մը աւելի պերճ այտերով պահուըտուք խաղայ, ինքը իրեն հետ աւազաններու դէմքին։ Ո՜վ մանկութիւնը պալատի աղջիկներուն, ձգուած ժամեր տեւող այդ պարտէզներու ամայի արութեանց<ref>ամայի արութեանց ? ամայութեանց ?</ref>խռովքին դիմաց։ Մեր կեանքը սուտ երազ մըն է, կ’ըսեն հնդիկ գիրքերը։ Ո՞ւր չէ ատիկա։ Ի՞նչ դիւրին է ըսել ու անցնիլ ու չծանրանալ, թէ ի՜նչ ծուէններով կը շինուին աղջիկները տասնէն տասնհինգ, միշտ պալատէ պալատ։ Մեր արուեստը, հասուն մարդոց ձեռակերտ, անոնց զգայութիւնները միայն յաջողութեամբ ու խնամքով կը տարազէ`հպանցելով հարուստ, գերազանցապէս արգաւանդ աշխարհին<ref>աշխարհին ? աշխարհը ?</ref>, որ երկրորդ մանկութիւնը ու անդրանիկ պատանութիւնը կը պարունակէ։ Զգայութեանց մէջ թարմութիւն, ինքնութիւն, խորութիւն՝ հոգիին մէջ աղջնակին, որ կը հանդերձուի սեռին մեծ գոլին։ Բայց պէտք է քալել ու հազիւ դպիլ ուրիշ բաներու, միշտ այդ աղջիկներէն՝ աննկարագրելի(որովհետեւ ընդզգացուած)այն տրտմութեանց ու մռայլ հաճոյքին ու ջախջախուած գարունին, զորս կ’ունենային սաւանին առջեւ թրքուհիները այդ օրերուն, զիրենք լրջութեան ու գիտակցութեան կանչող շղարշ այդ բանտէն, ա՛լ վերջնական, մինչեւ գերեզման։ Ես ունիմ իմ յիշատակներուս մէջ մէկը այդ տեսիլներէն ու ինծի տրուեցաւ արցունքը ունենալ տասներեք տարուան աղջնակի մը, որբուհի, ինծի հետ աշխատող, շերամի հունտերու վաճառականի մը մօտ, ամրան արձակուրդներուն։ Երկու տարի անիկա քրիստոնեայ աղջիկի մը պարզութեամբը հեռու էր զիս յուզելէ։ Երրորդ ամրան, սաւանը զինքը փոխակերպեց ու լացուց, խոր։ Չէ՜ր գիտեր<ref>Չէ՞ր գիտեր, սրբագրուած՝ Չէ՜ր գիտեր</ref>ինչու լալը։ Բայց անոր ձեռքը սառ էր ափիս մէջ, մութ թաւուտներէն ներս ու կու լար ժպտելու համար ինծի…։ Ողբերգութիւն մըն է այս պատենաւորումը, որուն վրէժը կ’առնեն աղջիկները`իրենք զիրենք խաթարելով վաղաժամ։ Բայց պէտք է քալել`դպելու համար այն խուլ ծփանքներուն, որոնք կը յառնեն աջէն ու ձախէն, նոյնիսկ հօրեղբայրներէ ու անոնց մանչերէն, մօրեղբայրներէ ու տան գերիներէն, բոլորն ալ մօտիկ, դիմակով տարբեր, բայց իմաստէ նոյն։ Արեւելքի մէջ արուն շատ սեղմ կերպով կապուած է իր տարազին։ Ու աղբիւր է ան ալ յուզումներու, աւելի որոշ ու աւելի հաստ, աս ու ան դէմքէն, հեւքէն ու ձայնէն, երբ պալատական աղջիկներու անզբաղ ոտները կը դեգերին մութ, ամայի նրբանցքներուն բաւիղներէն ու անոնց հետաքրքիր աչքերը կը յանդգնին ծակել կիսամութը հեռանկեալ խորշերու, պաղ, մենաւոր, բայց ուր, յեղակարծ, կին մը կը բուսնի, սաւանէն սեւցած, իր շուքին մէջ պարտկել ջանալով ուրիշ սեւութիւն մը, գռուզ ու խորտուբորտ, որուն մորթն է սաւանին կերպասէն եւ զոր կը մատնէ աչքերուն դեղինը ու ատամներուն փղոսկր բանուածքը։ Ո՞վ՝ սեւերով կնիկը։ Գո՞րծը։ Ու աղջնակը պիտի հարցնէ ատիկա իրեն, յետոյ՝ իր քրոջը, յետոյ՝ մամային, անոնցմէ առնելով նոյն պատասխանը։– Պալատներուն մէջ մարդերը շատ քիչ բան գիտեն։ Հետեւեցէք այդ աղջիկներուն, երբ կը թարթափին ուրիշ անկիւններ, այցուած մեղմ հծծիւններէ, որոնք կան ու չկան, հեռու են ու քովդ, թաւուտէն կը յորդին, բայց կը թուին մէջէդ բուսնիլ, այնքան հաշտ, հեշտ, դաշն են անոնք քեզի, այնքան «դուրեկան»։ Բայց պէտք է քալել` հանդիպելու համար ուրիշ ոստայնումներու, սարդերու ճարտարապետութեամբ, այլ պարտէզէ պարտէզ, մէկուն մէջ իրենք, միւսին մէջ անոնք։ Իրենք՝ խօսելով ժպտուն (որքան պարզ է այս վերադիրը, երբ վանդակով բաժնուած ձայնը կ’որակէ պարտէզէ պարտէզ), վճիտ՝ ինչպէս է հունչը ոսկիին՝ մարմարին վրայ, ու վրան իրենց կուրծքին ալ մարմարին։ Իրենք՝ թեթեւ երգ, շուար ու անուշ, զոր կը կոտրեն բառերու զանակները<ref>դանակները, սրբագրուած զանակները</ref>, պարտէզէ պարտէզ` քերթուածը ընելով միսերու ձայն մը։ Անոնք՝ լայն, խոր, կարօտալից, տարօրէն խռովիչ, վասնզի ծանօթ, վասնզի խաղընկեր, մէկ – երկու տարի առաջ, հօրեղբօր տղաք ու աղջիկներ։ Զորս կը բաժնէ իրարմէ տասը կանգուն բարձրութեամբ պատը ` սիրտերը կանգունով կապելով իրարու։ Հետեւեցէք տակաւին անոնց` այդ աղջիկներուն, մեծ պողոտաներու վրայ, դասակ մը ներքինիներու արձանատիպ թափօրին ընդմէջ, որոնք իրենց մտրակները կը բռնեն նոյն գիծի, ոսկեճարմանդ կառքերու թերասքող ու թափանցիկ վարագոյրներու ետեւէն, երբ կը նային մեղմ, ոլորուն, դնելով՝ երեսի տեղ՝ կաթէ կտոր մը, դռնակին ապակիին ու մազի տեղ փնջիկ մը բոց, որ այրէր դէմէն։ Օ՜, թրքուհիները Արեւելքի քաղաքներուն, այդպէս դալկութիւն ու հեշտանք, այդպէս դոնդող ու հրաւէր, «յամրընթաց, դագաղի պէս կառքերու խորը, ընկողմանած ու տրոփելով», ինչպէս կը նկարագրէ մեր բանաստեղծներուն ամէնէն բանաստեղծը, իւսկիւտարցի տղան։ Թրքուհինե՜րը՝ դաշտերու վրան, հովանոցներուն գոյնզգոյն գմբէթիկներէն ծիրանաւոր, ու լաչակին ձիւնէն ծաղկող աչքերով։ Բայց պէտք է քալել` հանդիպելու համար տակաւին ուրիշ, ուրիշ բաներու, կասկածին ու կսկիծին, լացին ու ժպիտին, սեռին աքցանին ու մարմինին պապակին ընդմէջէն, որոնց իրերանցիկ ալիքներուն մէջ կը ծագի ինքը` հասած աղջիկը, ծարաւ աղջիկը։ Երբ՝ կը յորդի ինքը իրմէ, իր միսերէն՝ կուղպ, կնքուած իր ոգին, աղջիկը, առնուած արբունքին հրավառ ու անսպառ խարոյկէն, սրբազան մորենիէն, անցած կրակէն ու նետուած անդին, ա՛լ բիւրեղացած, ա՛լ ադամանդուած, անշամանդաղ բաժակ՝ ու հանդերձուած՝ սերմին ցնցուղին։ Որ պիտի յամենայ խոշոր շուքերուն, խուլ թաւուտներուն, երեկոները, իր պարտէզին մէջ, շղարշը քամակին<ref>ջնջ. ստորակէտ</ref>զուարթունի թեւի մը նման ամփոփած, ախորժելով բեհեզին շունչէն հակառակ անկէ զգացած արհամարհանքին, վախնալով անոր կնիքէն ու անոր ստուերէն իր դէմքին վրայ, բայց զայն կրելով։ Փաշայի աղջիկները ուշ կը հասուննան, այսինքն՝ անոնց մայրերը շատ ուշ կը յօժարին անոնց նպաստել<ref>նպաստէն, սրբագրուած՝ նպաստել</ref>, քանի որ աղջիկը կենդանի վկայութիւնն է մօրը։ Փաշայի աղջիկները անըմբռնելի բարդութեամբ արարածներ են` կազմուած ըլլալով սա արագ վերլուծումին մեծ-մեծ լարերէն։ Ու կազմուած ըլլալով տակաւին՝ գերուհիներու, թշուառ բանուորներու, անկար ծերերու դառնակսկիծ հեղումին մէջը։ Միշտ ցաւագարնէնէ [175]մը, կամ ատոր արուն, այդ աղջիկները, օրանէն սկսած, կ’առնէ իր ոլորտին մէջ ու անոնցմէ ներս, անզգալի ծորումով կը հոսեցնէ ինչ որ իր անմռունչ ողբերգութիւնը եղաւ, այդպէս մեծերու փառքէն<ref>փառքին, սրբագրուած՝ փառքէն</ref>խեղճ ու խղդուած։ Այնպէս որ, տասնհինգ տարի ետք, այդ բազուկներէն դուրս պրծող աղջիկը ցաւոտ է ու սեւ, հոգիին ալքէն։ Ու ահաւո՛րը՝ քաշուած դէպի զգայութիւնները, որոնք զինքը կազմող էակներունը եղան։ Վասնզի գիտցէք, մեր հոգին ալ ֆիզիքական գոյութիւն է ու կը շինուի մեր միսերէն, որոնք կը յարդարուին մեզ շրջապատող ուրիշ միսերէն։ Մեր մայրը, իր պալատներուն ու սէրերուն ետեւէն, մեզի չէ եղած։ Ու մենք եղած ենք մերնէնէինը,տատայինը,հալայինը։ Ադ է պատճառը, որ անիկա փնտռէ, այդ պարտէզին մէջ մատաղ բանուորը, ա՛ն՝ որ տժգոյն է, ինչպէս մութին հասունցող խմորը, հազիւ կրելով ծովը աչքերուն, զորս պարտաւոր է գետին խոնարհել, լեռ մը շրջողի ադլասեան տաժանքով, չիյնալու համար աչքին մէջը<ref>ջնջ. ստորակէտ</ref>ա՛լ քողուած պարիկին,<ref>յաւելում ստորակէտի</ref>անփոյթ պչրանքով վառը իր նետած քամակին։ Ձեզի հեքիաթ կու գայ սա տեսարանը իշխանուհիի մը ու հիւղակի մերկ արարածի մը ընդմէջ։ Բայց մի մոռնաք, որ հեքիաթները եկած են Արեւելքէն։ Ու պալատները յեղափոխութեամբ մը դեռ չեն զրկուած իրենց հոյակապ պարտէզներէն։ Ու անոնց պարիկները դեռ չեն նետուած օտար աշխարհներ, աման լուալու, լուացքը ընելու, որպէսզի ապրին։ Այս պատմութեան օրերուն անոնք կան։ Ու կան՝ ահաւոր այս հակադրութեանց իբր նուիրագործում։ Ու կա՜ն, որպէսզի իր ցամաք հացին հետ, անոր ամէն մէկ պատառը կուլ տուած ատեն այսպէս տղեկ մը, այդ պատիւներուն մշտական գերին, մեծ հօրը գիծով, որ ա՛լ շարժելու անկարող հիւղակ կը պահէ, ծամէ այտիկը փափուկ աղջիկին, իր միտքին բոլոր կրակը փոխադրելով իր ատամներուն։ Այդ տղա՜քը։ Որոնց մորթին վրայ կտրուած, հատած բան մը կը զոփայ (ներեցէք այս գրական դարձուածքին), անօթի օրուան գունատ յոգնութիւնը, որով կը զատուին «մոխիր ուտողներու» դէմքերը «գինւոյ եւ ձիթոյ» բարիքներէն յղփացած դասակարգէն։ Որոնց մերկ սրունքներուն վրայ փուշերը արիւն են<ref>արիւնեն, սրբագրուած՝ արիւն են</ref>գծած, սեւ, մութ, խիստ, տպաւորիչ՝ վասնզի անսպասելի՝<ref>յաւելում բութի</ref>այդ դալկութենէն, որ աչքերունն է ու այտերունը<ref>այտերուն, սրբագրուած՝ այտերունը ?</ref>։ Բայց որ խռովի՜չ է՝ ինչպէս ըլլալ է ճակատագիրը մեր այդ հեղուկին։ Անօթի տղա՜ք։ Որոնց հոգին փաշաներու ամբարներուն չափ կ’ուռի (երբեմն կը պատռի նոյնիսկ) հոն ինկած աղջկան մը աչքին խմորէն։ Ու այս է եղերականը։ Աւելի՛ն. թող այդ աղջիկը ուշանայ, միշտ քողը քամակին՝ նման տղու մը մօտիկ, զայն չարչարելու, զայն լացնելու թաքուն հեշտանքով։ Ու դնէ զայն վար, ապերախտ գործի, տարապարհակի` քիթին չառնելով կատարուած աշխատանքը, հողէն, ծառէն, ջրհորէն հասկնալու չափ վերակացուէն աւելի։ Ու յանդիմանէ խիստ իր բառերով, սպառնալիքով, բայց զգուշաւո՛ր՝ նախատելէ անոր աղքատութիւնը, տժգունութիւնը, աղտոտութիւնը` սպասելով անոր արցունքին, որ կը յամառի չերեւնալ կէս մը մութէն, շատ մըն ալ՝ ամօթէն, անոր աչքերուն։ Ու զայն արձակէ` գրեթէ վռնտելով լեզուովը, բայց աչքովը շոյելով քաղցր, սգաւոր անոր տրտմութիւնը, մա՛նաւանդ ձայնէն ըլլալով անուշ, ըլլալով համբոյր (բառը գործածելով գիրքերուն իմաստովը), ու պահուիլ անցնի թուրքերուն<ref>թուրքերուն ?</ref>ետին, մեկնողին տեղ ինքը լալով, բայց յորդ, բայց բարի, բայց հիւանդ, վաղահաս աղջկան խորունկ տագնապով։ Ո՜վ վայրագութիւնը, որուն կ’ենթարկենք մեր սիրտը մեզմէ ու դուրսէն, երբ պարմանի ենք, ու մեր շուքին մէջ տղոց հասակը կը կոխկռտենք, մեր խռովքին մէջ, մեզ խաբելու մեր ճիգը յանկարծ պատրելով ու մեր սուտին համար ամչնալ անգամ չկրնալով։ …։ Թող այդ աղջիկը այդպէս դղրդուած, այդպէս հալածուած փախչի պարտէզներէն դէպի ընդերքը մեծ պալատներուն, որոնք վաղնջաւոր աւերակներու վրայ կը ձեւեն իրենց փառքը, ու յամենայ հոն, գետնայարկներու (առանց լուսանցքի), ցուրտ սալարկներու, ուր մամուռը իր բարակ մարմինները կը գծաւորէ։ Առանց աղմուկի, շղարշն ուսերուն, դէմքը հոլանի՝ անիկա պիտի բուսնի այդ խորութեանց մէջ, յաճախ առանձին, մոմի լապտերիկը պատսպարած իր մուշտակներուն մէջ, ինչպէս հեքիաթին փերին, ու զարնէ քարին իր տոտիկները, որոնք ոսկոր իսկ չեն կրցած ըլլալ։ Հանէ մեծ խռովք, որպէսզի սաստէ, վանէ, հալածէ խեղճ աշխատողները այդ անդունդներուն, շղթայուած այդպէս, այդ յատակներուն ծանր, սեւ, խոնաւ գործերուն՝ ինչպէս են հնոցները, մեքենավարները մեծ շոգենաւերու ընդերքին։ Սեւ ծառանե՜րը՝ որոնց մեղքն է իյնալ իր անցքին ու չունենալ տեղ երես շրջելու, ինչպէս կը պահանջէ անգիր սահմանադրութիւնը տաճկական պալատներուն, երբ իշխանուհիները կը հանէ պտոյտ, անոր ճամբան ընելով ազատ ամէն նայուածքէ։ Մարդոց որդիները պարտաւոր են աչքով խոնարհիլ հիմա, հարիւր տարի առաջ կռնակովին փոխարէն։ Սեւ ծառանե՛րը։ Որոնք այդպէս չարչարելէ յետոյ պիտի ուզէ հոդ, իրենց այդ դիրքով, հիացիկ՝ իրեն, վախէն դողահար, թարթիչներուն ոստայնէն լարուած դէպի իր դէմքը։ Ո՜վ մեր անգթութիւնը, որ անցեալին մէջ կը փորէր մեզ նայող աչքերը, բայց շրջուած միամտութիւնն էր դարձեալ։ Սեռը անգութ ըլլալէ առաջ՝ մանուկ է, այսինքն՝ անխելք։ Գո՞րծը՝ այդ ընդերքներուն։ Բայց աղջիկը տասը գործ չունի։ Մէկ ու միակ է ատիկա։ Ու հարկ չկայ անունը տալու։ Հետեւեցէք իրեն մինչեւ սառնի՜ճ ը, խորհուրդով կառոյց, հաւանաբար հազարամեայ։ Զոր բարդ փակոցներ կը պաշտպանեն անզգոյշ ոտքերու ու ձեռքերու դիմաց։ Իշխանուհիները –ո՜վ մռայլ առհաւութիւնը հողերուն ու վիրապներուն, որոնք չեն դադրիր իրենց քաշելու թուրք հանըմներն ալ, երբ բիւզանդական ու բիւթանական իշխանուհիները մարսեցին իրենց գէջ թոքերուն մէջ– յաճախ բացած են այդ ծանր փակոցները ու իջած վար, ա՛լ վեր չելլելու։ Մինչեւ սառնի՛ճը։ Զոր կու տայ բանալ, բռնի ու անգութ, կը ծռի վրան, մինչ՝ իր շղարշը մետաքսի համբոյրի մը պէս կը քսուի բերնի մը նման<ref>նման ? վրան ?</ref>, ինչպէս կը դողդղայ ջուրի երեսին, սիրահար բերնի մը նման, ինչպէս կ’ըսէ պատմութիւն մը, հոդ ինկած հարսնուկէ, այս պալատին մէջ բուսած է՛ն աղուոր ծաղիկներէն, որ իր աղուորութիւնը քաւելու համար իր ուղեղովը<ref>ուղեղովը ?</ref>, այսինքն՝ ուրիշ հանըմի մը հարկադրանքին տակ այդպէս տարուեցաւ անոր՝ սառնիճին մուտքին, հագուած, իր ամէնէն շքեղ զգեստները, որոնք կիներուն մարմինը այլապէս զգլխիչ կ’ընեն, երբ ճաշակէ ու ճոխութենէ պաշտպանուին հաւասարապէս։ Ո՞ւր։ Մի հարցնէք նոր հարսներուն, թէ ինչո՞ւ կ’աճապարեն դառնալ իրենց հալաւին։ Անոնք պիտի թռին այդ պատրանքին։ Անիկա հագաւ իր ամէնէն շքեղ զգեստները, միամիտ, անկասկած, ու քալեց դէպի ընդերքը պալատին, ետեւէն մեծ հանըմը` փաշային կիներուն առաջինը, ու սուլթանի ծոց պառկած, ինչպէս էսարայլըն մեր այս պատմութեան։ Յետոյ՝ վիրա՜պը։ Սա ողբերգութիւնը, ճիներու հեքիաթի մը պէս խոր ու իրական,սարայլըին աղջկան մատաղ օրերուն, բանուած է անոր ուղեղին, ինչպէս մարմարի վրայ արիւնոտ, բայց անջինջ նկար մը։ Ա՛յնքան՝ որ անիկա ապրեր է այդ տրամը իր երազներուն մէջ, սա իր պատկերով, շղարշն երեսին, երբ կը նայի ցած, սեւ այդ երեսին։ Ան վախէն կ’արթննայ լալով, մաման կանչելով, որ չկայ։ Ու կը զգայ քովիկը պառաւ մատները հեքիաթն ըսողին, որ կը մեղմէ անոր սարսափը` մեղմ երգելով եղերական դրուագը` ժողովրդական յօրինումէ մը փոխ առնուած բառերով։ Արցունքը, աղաչանքը զոհուելիք հարսին։ Անգթութիւնը, սառնութիւնը զոհող հանըմին։ Ժողովրդական երգերը երբեմն հարց-պատասխանիով կը կերպադրեն այդ խուժդուժ տեսարաններուն ահաւոր սարսափը, խեղդելու չափ, լացի մէջ, ունկնդիրը, մա՛նաւանդ՝ երբ անիկա վար է տասնէն…։ Մինչեւ որ, չորս սեւ ձեռքեր, Արաբիստանի փայտէն, կապեն հարսնուկին թեւերը կռնակին, ու անոր ոտքի կոճերուն հանգոյցով ամրացնեն յիսուն օխանոց քարը, ա՛ն՝ որ կը նստի հիմա փակոցին վրայ` պաշտպանելու համար չարագուշակ վիրապին բերանը անզգոյ շ կամ յուսահատ աղջիկներու հետաքրքրութենէն։ Յետո՞յ։ Այո՜։ Բերանը կապած անոր հարսնութեան շարովը իջեցնեն ցած` առանց աղմուկի ու առանց գութի։ Ու գոցուի՜ փակոցը։ Դուք եղէք աղջիկ, ունեցէք այս դրուագը ձեր մտքին խորը, ու այցելեցէք խաւարին սա արքայութիւնը։ Պիտի փնտռէ՞ք հարսնուկը, որ կրնայ, հրաշքով, բխիլ այդ ջուրէն, ինչպէս երդումով կը հաստատէ հեքիաթը լաստակերտող պառաւը` զայն ըլլալով տեսած, իր աւրուած աչքերուն տկարութեան հակառակ, տարիին մէջ, որոշ գիշերներու, երբ քաղաքին միւս ծայրը հարսնիք են բռնած նոր պէյերն ու փաշաները:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Իրենց թմբուկներուն, ու դափերուն, ու զուռնաներուն մեծ համերգը մութին փորէն կը կոտտայ անդուլ, ճիները անգամ պատրելու չափ համով, որոնք երբեմն կը վազեն այդ հանդէսներուն, իրենց հարսներն ու փեսաները ոսկիով ու ադամանդով մանրանկարելէ ետքը` անոնց մէկ թիզ հասակին վրայ զետեղելով ամբողջ Արեւելքին պահծու գանձերը։ Այդ գիշերներուն, ան ալ, վիրապին մէջ, այդպէս հարս մնացած կինն ալ կը լսէ երգ, կը դպի ճկոյթին ծայրովը կափարիչին, որ թուղթի պէս տեղի կու տայ` իր վրայի քարն ալ աւազի հատիկ ընելով։ Ու կ’ելլէ անիկա դուրս, հագուած իր ամէնէն շքեղ զգեստները, բարի ու խելօք, մահուան մէջ անգամ հաւատարիմ իր հոգիին օրէնքներուն։ Ու կը կրէ իր ափին մէջ իր սիրտը, անարատ հաւկիթ, լոյսէ գունդի մը նման, որուն վրայ մեր մեղքերը սեւ բիծեր կը դնեն, տարուէ տարի։ Երանի՜ անոր, որ այդ հաւկիթը ճերմակ է պահած…։ Արեւե՛լք, հազար ու մէկ գիշերները դուն չշինեցիր։ Անոնք հասուն պարտէզներ էին քու ժողովուրդներուդ հոգիին խորը։ Անոնք գեղակառոյց պալատներ էին անոնց երեւակայութեան դաշտերուն վրայ, այդպէս պաճուճուած արիւնով ու սեռով։ Ու դուն ես դարձեալ, որ կը վարես զիս, երբ պալատներու կեանքին մէջ գրիչ կը փորձեմ` զիս առնելով իրականութենէն, նետելու համար քու յաւիտենական յորձանքներուդ։ Ու չես վախնար զիս վտանգելէ, երբ քու դիւթական անցեալդ ոսկի վարագոյրներու պէս կը կախես իմ թարթիչներուս, մերօրեայ կեանքին դրուագումին համար մշտասեւեռ բիբերուս դէմ փռելով կախարդութիւնն ու հեքիաթը, որոնք երկու թեւերդ եղան, դարէ դար։ Թուրքերուն պալատը այսպէս ոսկեզօծելու սա անգթութիւ՜նը։ …։ Արեւե՛լք, ներէ, որ քալեմ։ Ու քալեցնեմ ինծի հետսարայլըին աղջիկը մինչեւ բաղնի՜քը։ Խորո՜ւնկ հեշտարան, որ Արեւելքն է, այս անգամ մարմար, այս անգամ շոգի։ Ուր ջուրը գետնէն դուրս կու գայ, հողին մութ կեանքին ամբողջ ջերմութեամբը, եռալով իր ակին վրայ ու փողրակուելով։ Մարմարը, անոր յատակին, դեղին ոսկեջուրով մը կ’օծուի։ Աւազաններ ու աւազանիկներ անոր մարմինը կը խորշաւորեն, կը կլորցնեն։ Ու ոսկի փողրակներ, այդ հողային ջերմացած իգութիւնը երբ կը հեղուկեն, շատրուան-շատրուան, մեղմ մրմունջի մէջ, կը թուին երգել հոգին բիւր-բիւր կոյսերուն, որոնք այդ ջուրերուն մէջ խեղդուեցան, քաղաքին գրաւման պահերուն (քանի՜ անգամ տէր է փոխած սա պառաւ քաղաքը), մորթուելէ առաջ հոդ նետուած քիչ մը։ Հեքիաթն ու թուրքը իրար չեն հերքեր։ …։ Սատափ դռնակներ։ Ոսկի սանտալներ։ Ու գմբէթներէն ծիածանները ապակիներուն։ Ու կամարներէն ոսկի կաթիլները անձրեւին, որոնք կիներուն դէպի ստինքը կը թրթռան վերէն, անծանօթ շրթներու նման ծծելու զանոնք։ Ու խելացնոր այս դաշնակութեանց ընդմէջէն, աղջի՜կը, երբ ձայնն ու մշուշը իրար կը պագնեն նոյն գուռին վրայ, ու իր մերկութեան վրայ՝ աւազանիկի մը գլխուն, առիւծի մը մարմար բերանը կը կողկողի, կարծես ցանկայոյզ, ու կու լայ, ու կու լա՜յ, ցանկալէ յետոյ, հասնիլ չկրնալուն։ Բաղնիքը պալատներուն, գոհարատուփի մը պէս սատափուած։ Ու հոյակապ՝ իբր անօթ, տաճար հեշտութեան, ուր կիները փրփուր կը դառնան վարդանալէ առաջ ու կը լքեն իրենցմէ իրենց իգութիւնը՝ հաստ կամ նրբիրան,<ref>յաւելում ստորակէտի</ref>ջուրերու գգուանքին, ծուփ ի ծուփ, զիստերէն ու երանքներէն, ամբարձուած կարծես արու երանքներէ<ref>երանգներէ՜, սրբագրուած՝ երանքներէ՜</ref>՜, մեղմօրէն լզող ու արտասուահո՜ծ։ …։ Բայց պէտք է քալել։ Մինչեւ խոհանոց։ Տեսակ մը պալատ, թաւիշ աթոռներ։ Արծաթ սպասներ։ Ու հին-հին սաներ, յունական գիրէ արձանագրութեամբ, որոնք հազար օխա ապուր կը բաշխէին հաւանաբար, երբ Պրուսան մայրաքաղաքն էր սկսող թուրքերուն եւ անոնցենիչէրիներուն։ Ընդարձակ։ Բաժան-բաժան։ Մէջէ մէջ սենեակներ, ու սրահներ։ Ո՞ր խորհուրդով ուրիշներու ապարանքին մէջ այնքան անկշիռ այս բաժինը հոս առած ըլլար այսքան լրջութիւն։ Ու մեծ բազմութիւն, ձիւնի պէս հագուած սպասեակներու, երկու սեռէն ալ։ Զատ աշխարհ մը, անիկա, իր մուտքի զոյգ նրբանցքներովը դէպի Կանանոց ու դէպի Այրանոց։ Վասնզի թուրքերը, երբ չեն ջարդեր, խոհանոցի հոյակապ հերոսներ են, հօրով ու մօրով։ Քոմանտան փաշան իր փորը կը պարտէր այս գեղեցիկ խոհանոցին ու հաւանաբար ֆիզիքի գիրքերուն վրայ աւելնալիք նոր իր գիւտերուն, որոնք զայն կը գամէին իր մտածումներուն հեշտ գահոյքին։ Ըսէ՝ զատ աշխարհ։ Բայց որուն կեդրոնը ըլլայ հայաստանցի վարպետը։ Տրտում վարպետը, իր մօրմէն սիրուած,<ref>յաւելում ստորակէտի</ref>ու ինք գիտէր ատիկա, բայց իր ձեւովը, այսինքն՝ ինչպէս որ ինքը կը սիրէր զայն։ Սէրը պզտիկներու հոգիին մէջ մօրէ նոր ծնած տղու չափ մերկ է։ Ի՜նչ հրապոյր, ի՜նչ ուժ է այդ յոգնած մարդէն բխածը։ Ի՜նչ խոր հաճոյքով ու լուռ թախիծով, անիկա, տասնամեայ աղջիկ, մինչեւ տասներկու, մինչեւ տասներեք, նստի պիտի, ինչպէս կ’ընէր ատիկա իր հօրը` քոմանտան փաշային, վարպետին ծունկին, կամաց, կատու, էգ, քնքուշ, գրգռիչ մուշտակ, ոսկի, վարդ, ռեհան, բոլոր հոտերը ու բոլոր փափկութիւնները մէկտեղ, կարծես յատկապէս պատրաստած ինքզինքը՝ այդ գիրկին գալէ առաջ։ Նստի պիտի հոն։ Դարձնէ անոր տխուր գլուխը (ի՜նչ բառ է հարկաւոր՝ տալու համար մեր գլուխներուն բեկումը, երբ անոնց խորը հսկայ խեցգետինը կ’աճի մեր սուգին, մեր կործանած կեանքին, մեր անմուրատ սիրոյն) իրենին ու զննէ խոր, շատ խոր։ Ի՞նչը։ – Սե՜ւն անոր աչքին, ոսպի մեծութեամբ, հեւուն ու կախարդ, ինչպէս է իրը, հայլիին դիմաց, երբ ընկղմի մէջը իր բիբին յանկարծ լայնցող, ծովու չափ խոր։ Աւելի՞։ Այսինքն՝ ինչ որ մենք խուլ ճամբաներէ կ’ընդզգանք, բայց չենք սպասեր, այնքան հեռու են երկու պարունակները, իրականութիւնը ու անոր կրկներեւոյթը, մատաղ աղջիկներուն հոգիին վերեւ, երբ իրենց մայրը, առանց պատճառի կը նախանձի սա ու ան մարդէն, նոյնիսկ դեռ սեռէն լիովին հեռու տարիքի մը դուռէն։Սարայլըին աղջիկը, աւելի՞։ Ո՜վ գիտէ, գուցէ իր մատներովը, երբ շրջանը կ’ընէ վարպետ Հաւատիսին յոգնած դէմքին, դունչէն սկսած, գծելով անոր երեսին վրայ բզէզի կորագիծը, ան կը զգա՞յ նոյն ոսկի կարկինը նաեւ դեղձ<ref>գեղձ, սրբագրուած՝ դեղձ: [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>մարմարին մէջ, որ միսն է իրեն։ Աւելի՞։ Ո՜վ գիտէ, գուցէ եւ հոգին, խորունկ այնօրան<ref>օրան, սրբագրուած՝ օրա ն – Ծնթ. – aura-ն</ref>, որ մօտէն առնուած՝ դէմքի մը ոլորտը, ճառագայթումը, խառնուրդն է յաճախ, այսինքն՝ մեր ցոլարձակումը, ներսէն դէպի դուրս, ոգեղինացումը, այն կազային բարեխառնութիւնը, որոնք մեր դէմքը կը զատեն ուրիշ միլիոններէ եւ մեզ կը թարգմանեն միսի կտաւովը, եւ ուր կը տրուի մեզի խտանալ մեր ներքին բաղադրութեան տեսակարար կշիռովը։ Այս է պատճառը, որ կարգ մը դէմքերու հետ մօտէն մեր քսուիլը մեզ ընէ հիւանդ, զզուալից, կամ՝ հակառակէն, տարուած ու գերի։ …Մենք կը հարցնենք ու կը սպասենք պատասխանի` առանց խորհելու, թէ շատ քիչ բան ունինք անոնց դէմ հանելու։ Թողսարայլըին աղջիկը նստած ծունկին տրտում վարպետին, բռնէ շրթներէն, ինչպէս երկամեայ մանկիկի մը, ճմռէ ու ճմռէ, ցաւցնէ սաստիկ, այդ կեռասի շինծու հատիկը, երբեմն ալ խածնէ։ Այո՞։ Աւելի՛ն. ուզէ անիկա, այդ շրթունքներէն, բռնի ու յամառ։ Ուզա՞ծը։ – Բայց անոնց կաթը, այն անտես<ref>տնտես, սրբագրուած՝ անտես</ref>կայլակը, որ սուլումի ձեւով, համրիչ-համրիչ, բխի անոնցմէ, դանդաղ ու յստակ, ջերմ ու թրթռուն, արիւնի նման ու սերմի նման (զոր կ’անգիտանայ, տասնէն նոր ելած, բայց որ իր ոսկորներուն մութ բաւիղներէն կ’երազէ այնպէս, անգիտակ, մութ, նեարդ-նեարդ հաւաքուելով աշխարհին ամէնէն անուշ ու դառն բաներէն համանուագ,<ref>յաւելում ստորակէտի</ref>ու անոր մարմինին կարգ մը մասերուն վրայ փոսեր եւ կարկառներ կը հոյաձեւէ, սպասման մտած աչքերուն ետին, եօթը տարի քնացող հեքիաթի գեղեցիկին նման), – կա՜թը անոր հոգիին, երբ գլխիկը դրած անոր մեծ կուրծքին սպասէ խելօք, ոսկի դոյլի մը նման, անոր բառերուն, երգին բառերուն, որոնք կ’իյնան հատիկ-հատիկ, ու կ’իյնան կոյս ջուրերուն մէջը աղջիկներուն։ Որուն մեծ ցաւը, շատ մեծ իր ցա՜ւը՝ սէրն է չափազանց այդ անհաւատէն, թուխ ու հաստ այդ Հաւատիս աղբարէն։ Ու պիտի ծեծէ մանրիկ մատներով վարպետին ճակատը` անկէ ուզելով պատասխանը ինչո՞ւ սիրելուն, հայրիկին չափ զայն խենթ սիրելուն։ Ու տխրի պիտի այդ սիրոյն համար։ Աւելի՞ն։ Դէպի վիրա՞պը սե՜ւ ստուգութեան։ Հասակը պարապ բառ մը չէ մարմինին համար։ Որքան առաւել՝ հոգիին համար։ …Հեքիա՞թ, սա ամէնը, այս արագ պատմումին ընդմէջէն։ Գուցէ՜։ Դուք, ո՜վ իմ ընթերցողներս, հիմա ձեր ոսկեզօծ կամ մահաշուք տարագրութեան մէջ, հացին կամ վայելքին տագնապին կռանին ներքեւ մոռցած էք շատ բան։ Հիմա դուք նիւթ էք միայն, ու կ’անգիտանաք հողին հսկայ օրէնքները։ Հողին օրէնքնե՜րը՝ որոնք ժողովուրդ մը կը շինեն աղկաղկ խմորէն, ու կը պահեն զայն իր կաղապարին մէջ, այսպէս՝ հեքիաթով ու ձիւն ու խաղով<ref>ձիւն ու խաղով – ?</ref>։ Մի մոռնաք, որ Արեւելք կու տամ ձեզի, բայց ոչ վերադիրովը<ref>ոչ-վերադիրովը, սրբագրուած՝ ոչ վերադիրովը</ref>, այլ՝ ձերը, ուր դեռ կը մնան թաղուած արմատները կէս, ձեր հոգիներուն։ Մի շփոթէք Սիւրիան ու Պաղեստինը ու Եգիպտոսը Հայկական բարձրաւանդակին լանջերէն ծիլ առած անմահ խաւարտին<ref>խաւարտին [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>, ուրկէ հիւսուած է թաւիշը ձեր նայուածքին ու թռիչները ձեր երազներուն։ …Կեա՞նքը՝ սա վարպետներուն, ուսարայլըներուն, ու իր աղջիկներուն։ Եղած է ան ալ։ Եղան այս մարդերը, անոնց դուռերուն։ Ու եղան ամէն դարու։ Ամէնէն հազուադէ՞պը։ Այո՛, եթէ կ’ուզէք, այսինքն՝ ախոռապանութենէն դէպի կեսարութիւն։ Կոխուած ճամբայ է ատիկա։ Ու, լսեցէք ուշադրութեամբ, թուրքերուն այժմու աւագները անդրկասպեան երկիրներէն չեկան։ Հոս էին անոնք, «ի սկզբանէ անտի», Մերձաւոր Արեւելքի բուխ դաշտերուն մէջ։ Թուրքերուն կինե՞րը։ Անոնք փնջուած են Կովկասէն մինչեւ Վիեննա, մարդ տունկին ամէնէն նուրբ ցօղուններէն բռնաքաղ, ու ատով՝ աւելի զգլխիչ։ Հոս էին փաշաները, հազարաւոր տարիներէ ի վեր։ Տաճկցան ու խաւարեցան իրենց ժողովուրդէն։ Վասնզի կրօնք փոխելը՝ փոխել է հոգի։ Վասնզի տաճկնալը՝ լրում մըն է, մահը տրամին։ Սրտառուչը՝ անկէ առաջն է, այս եղերականութեան մէջ դիմանալն է բոլոր Հաւատիսներուն։
* * *
Այս քիչ մը մանր վերլուծումներէն ետք՝
Հասկնալի՞
– Սա կինը`սարայլը, բարի, սիրահար, դժբախտ, հայու հոգիով մը արդէն մկրտուած։ Որ մոխիրնոցի կիսամութին բացուող սա երգին շրթունքներէն իր ափափուիլը, ծամուիլը, լմուիլն էր զգացած, այնքան տիրաբար։
– Սա փաշան, յիմար, հիւանդ, սերմէն սառած։ Որ Արեւելքն ու Արեւմուտքը իրար է խառնած ու նման ամէն պարտուածի, բռնի հրուեր էր ծոցն իր պատանութեան։
– Սա աղջիկը, տասնհինգէն անց, այդքան հեռուներէն հանդերձուած մեծ պահին համար, երբ բախտորոշ կայլակը կ’իյնայ սիրտի բաժակին ու կը լեցնէ։
Մոխիրնոցի մը դէմ, երգի մը ճամբա՜ն։
Ողորմելին, այս երեքէն, աղջիկն էր սակայն։
Սուր էր դպեր անոր միսերուն։
Նուաղուն, հազիւ ձայն ճարեց հարցում ձեւելու.
– Ի՞նչ կ’ըսէ երգը, պապա։
Անիկա կը փայփայէր հօրը ձեռքը առած իր ափին մէջ։ Գորո՞վ։ Յուզո՞ւմ։ Ե՞րբ կը զատուին իրարմէ այսքան մօտ բաները, ըսելու համար իրարու հակառակ բաներ։ Նո՞յն՝ տարփանքին գոլը, ու սիրոյ գոլը, երբ ճամբայ կ’առնեն մեզմէ դուրս։ Ե՞րբ աւելի կը սիրենք։ Անիկա, միամիտ աղջիկ (Աւետիսին երգերուն մէջ անոր գտածը իրաւունք չէր տար անոր խորնալու, չգիտցած ճամբէն) այդ փայփայագին շարժումով կը կարծէր սքողած ըլլալ իր նպատակը։ Փնտռա՞ծը։ Լամբի՜կը։ Ուզա՞ծը։ Անիկա կոխեց կոճակին։ Փաղաքուշ էր ու անդիմադրելի՝ ինչպէս եղան բոլոր կիները, երբ, սեռին լուսապսակով հովանաւոր՝ մօտեցան մարդոց ու խնդիրք ըրին.
– Ապրէ՛, թագաւոր…
Անիկա, փոխաբերաբար, աղջիկ էր թագաւորի։
Մոխիրնոցէն ներս եղաւ նոյն դեղնութիւնը։
Սողոմը՝ անփոփոխ։
Անոր շուրջը, գլխուն կողմէն, բանտարկեալները, լոյսին մէջ իյնալու մռայլ կարօտով։ Ո՜վ մարդերու սիրտ, որքա՜ն յիմար ես դուն` հաւատարիմ մնալու համար անկարելի բաներու։ Բանտի մը ներսէն դուրս մեր նայուածքը ամէնէն առաջ կը փնտռէ կինը։ Չեմ գիտեր ուրիշ բան կ’ընէ՞ անիկա, արձակ աշխարհին ալ մէջը, որոշ տարիքի։ Ո՜վ մարդերու սիրտ, որքա՜ն խելացի ես դուն, երբ օրուան մը վարժութեամբ կը դատես անսխալ քու դէմիններդ, կը չափես գուշակօրէն, փաշաներու (ու անոնց կիներուն ու աղջիկներուն) ալ հոգեբանութիւնը, ու լոյս կը խուզարկես, սա կերպ քնացողներու գլխուն, ինքզինքը լարած զայն բաշխող ձեռքին։ …։ Բանտապետը լուրջ, պատկառուն, լոյսի եզերքին։ Թուրքը անվթար կը պահէ նուիրապետութեան, հեղինակութեան զգացումները…
Դարեր անցան, լուր մը չառի…
Այնքան կամաց, թախծոտ, արտասուահեղձ, որ թրջեցան կիներուն աչուըները։ Այցուած էին խոհանոցէն, ու թուականով ալ ծանօթ դաշտային մէկ-երկու պտոյտներէն, որոնց ընթացքին, վարպետ Հաւատիսը, իր գործէն ետքը, քաշուած ծառի մը տակ, կու լար իրապէս, սա եղանակով, ու կը լացնէր մայրն ու աղջիկը։
– Ի՞նչ կ’ըսէ, պապա։
Գիտէր «ըսածը»։ Բայց կը հարցնէր` քիթը բռնած, սեղմելով ու նեղուած։ Այս ճարտարանքը ամչցուց զինքը։ Վասնզի անիկա այցուած էր նաեւ իր ուրիշ մասերուն մէջ։ Տաքնալ մը ատիկա, բայց այնքան հեշտ ու մերկ, որ կարմրեցաւ։ Մինչեւ սա րոպէն անիկա իր մարմինին սա ջերմացող մասերէն անտեղեակ եղաւ։ Յետոյ՝ զգայութիւնները պայծառացան աւելի։ Ջերմութեան ալիք մը, ծոծրակէն մինչեւ ստինքները հասաւ մէկ ուղիով, յստակ։ Հոսեցաւ ու չիջաւ աւելի վար։ Ու վախ էր անոր, հետեւիլ այդ սողոսկումին, իր միսերուն սա պայծառ պողոտաներէն հանդիսաւոր, հարսնեթափօր։
–Քոմիթակ’ըսէ, աղջիկս։
Կամաց, անհամ ու վախկոտ՝ այս պատասխանը, որ նուաստ ալ էր, սուտի՞ն՝ թէ յայտ խեղաթիւրումին պատճառով։ Զգացին ատիկա երեքն ալ։ Կիները քաղաքականութիւն չեն ըներ փատիշահին պալատէն դուրս։ Հայերո՞ւ հանդէպ։ Ըսի ատիկա, որքան կը յիշեմ, անցած էջերուն:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Թուրքերը չհաւատացին անոնց։ Սո՞ւտ։ Գիտնալո՜վ։ Երբեմն կ’ըլլայ այդ սրբապղծութիւնն ալ, երբ սրտառուչ պատկեր մը, վատաբար, կ’աւրենք, չիրաւին մշուշովը։ Ու մեր բեկո՜ւմը՝ աւելի չիյնալու ցանկութեամբ, աւաղելով մեզի լուռ, թարթիչով վար, մեր նուաստութեան ամօթը խնայել չկրնալնուս, մենէ դուրսերուն, ամէնէն աւելի՝ մեզի։ Այսպէս է, որ հայր մը կը կործանի իր աղջկանը աչքին, դժբախտ իր սուտով։ Մայրը՝ կը մեռնի։ Իր մօրը սուտը (դուք կը հասկնաք աշխարհն այդ սուտին) աղջկան վրա՜յ։Սարայլըին աղջիկը վէպ քիչ կը կարդար։ Ու անիկա հարցուց իր հօրը.
– Կը հասկնա՞ս անոնց լեզուն։
– Քիչ մը։
– Ինչպէ՜ս եա։
– Հաւատիսէն։
Նոր սուտ։ Քոմանտան փաշան իր գիտական զբաղումներուն մէջ խորապէս տարուած, ատեն չէր գտներ պարզ մարդոց դառնալու։
Հաւատիսը իր խոհարարն ալ չէր։
Աղջիկը լոյսը բռնեց հօրը երեսին։ Զոր շրջեց, Ֆաուսթ ծափահարած վերատեսուչ փաշան։ Սուտը չի նեղեր մեր լեզուն։ Բայց կը թթուեցնէ քիչ մը մեր հոգին։
Անոր աղջիկը յամառեցաւ սակայն։
Հովը, պա՛ղ, զարկաւ փեկոնիներուն կմախացած ճիւղերուն` անոնցմէ հանելով չոր երաժշտութիւն մը, ցաւոտ ու տրտում։ Անոր տեսարան իջնելը անախորժ էր հոսանքի հանդէպ շատ զգայուն փաշային։
– Հաւաքէ վերարկուդ, – ըսաւ անիկա աղջկանը։ Ու անոր ազատ ձեռքը դարձուց մուշտակը աղջկանը օձիքին։ Շագանակագոյն, խոր այդ փափկութիւնը, տարօրէն բաց անոր դէմքին տակ, ուր անգիտակից մտածում մը կը թափառէր։ Երգող տղուն վրայ իր գորո՞վը։ Ո՛վ կրնայ չափել աղջիկներուն սիրտը։
Հայկական ջարդերը մարսուած էին։
Ու կայսրութիւնը այդ մկրտութեամբ կը թուէր գտած ըլլալ բարոյական միութիւն մը, որ ժողովուրդներու մեծագոյն զօրութիւնն է։ Վեց-եօթը տարիի անցեալ մը, յոյներուն վրայ յաղթական պատերազմով մըն ալ սրբագրուած, գերման բարեկամութիւնը, թուրք սպայութեան գիտականացումի փաստեր են, որոնք Սուլթան Համիտի մեծազօր բարիքները նկատուեցան։ Արիւնի մէջ խղդուած մեր Յեղափոխութեան վրիպումը թուրքերը ամրացուց իրենց զգացումներուն մէջ։ Մորթողները, կողոպտողները, ամէնէն աւելի անգութ միւսլիւմանները Ջարդերուն հետեւող շրջանին մէջ հասած էին պետական արժէքի։ Նոյն համեմատութեամբ, զգաստութիւն, մարդկութիւն յանձնարարող հատուկոտոր պաշտօնեաներն ալ պատուհասուած, իրենց դիրքերէն հեռացուելով։ Փատիշահին իմաստութիւնը իմաստութիւնն էր ցեղին։ Ժամանակը փոխանակ մեղմելու այդ անաստուած արդարութիւնը, զայն վերածեր էր համապարփակ քաղաքականութեան։ Քսաներորդ դարու սկիզբը, իր դպրոցներով, պետական կազմակերպութեամբ, կրօնքով ու բանակով, ժողովուրդ մը կը սորվէր նոր ժամանակներու մեծագոյն ճշմարտութիւնը, –հողերու տիրացո՜ւմը՝ բնիկներու ջնջումով։ Ասիկա դասախօսեցին մա՛նաւանդ Գերմանիա ուսած սպաներ։ Երիտասարդութիւնը մեծ խանդավառութեամբ որդեգրեց այս վարդապետութիւնը։ Միւս կողմէ՝ Ջարդերը ըրած էին ուրիշ ալ բարիք։ Կէս դարու քաղաքականութեամբ թուրքին ընկրկումին հերքումն էր, որ կը բերէին անոնք ջարդարար ցեղին մտայնութեան խորը։ Պէտք է բարձրաբարբառ յայտարարել, ինչպէս ես ալ լսած եմ ատիկա իրենց բերնէն, թէ թուրքերը երբեք չհաւատացին հայկական վտանգի մը։ Բայց ճարտարութեամբ շահագործեցին ինչ որ շարժումը կրնար բերել իրենց իբր նպաստ, այդ բնաջնջումի վարդապետութեան։ Բիւզանդացումն է ասիկա։ Անոնք իմաստուն դարձան` զբաղում գտած ըլլալով այդ շարժումը մօտէն հսկելով։ Փատիշահը թուրք յեղափոխականները հետապնդելու գործին ընկեր էր գտած հայն ալ։ Մինչեւ Սահմանադրութեան վերհռչակումը (1908) երկրորդական պաշտօնեաները զբաղում ունէին։ Ու ասիկա շահ էր, իրենց՝ որքան ինքնակալին։ Այնպէս որ, գեղի հոճան կամ քաղաքին հազարապետը կ’արժէին իրար, երբ կարգը գար խղճմտանքներ հարցաքննելու։ Բայց հետզհետէ, մեծածաւալ կողոպուտին հետեւանք մարսողական սա թմբիրին հետ, մարմին առաւ ուրիշ մտայնութիւն մը, որուն նախատարերքը կու գար ուղղակի վեհապետին ուղեղէն։ Ասիկա անձնական ապահովութիւնն էր բռնակալին։ Գերմանիա եւ Ամերիկա մարզուած ոստիկանութիւն մը իր ուսումը արժեւորելու համար կամաց-կամաց խեղաթիւրեց մեր մարտիկներուն հայկական նկարագիրը` անոնց հագցնելով միջազգային ոճրագործներու, ամէն երկիրներէ հալածական անիշխանականներու դիմագիծ, մանրամասնութի՛ւն՝ որ մեծերու ուղեղին մէջ գլխաւոր տեղ կը գրաւէր։ Հայկական ֆետային, քիչ մը վերացեալ յղացք, թէեւ անհերքելի, բայց արեւելեան ոճիրէն անմասն իր պարզութեամբը, ասպատակային իր շեշտ նկարագրովը քշուեցաւ Արեւելք` սահմանափակուելու համար համբաւաւոր Արեւելեան Նահանգներու մէջ երեւցող մարդոց, որոնց գոյութիւնը թուրքին փնտռածն ու չգտածն էր այդ օրերուն, այդ մարզերուն վրայ։ Այդ մարդոց հեքիաթը բաւ էր իրենց` կանգուն եւ մնայուն պահելու համար բռնութեան ու զայն թելադրող անճիտումին թաթառը մեր հայրենիքին վերեւ։ Այս զբաղումն ալ, իբր չորրորդական գործ, թուրքերը չեն ստանձնած ուղղակի, ֆետայիին սանձահարումը, բարեհաճ շնորհով մը, ձգած ըլլալով կիսակիրթ ցեղի մը, որ իր իմաստութեան պտուղը վայելեց մենէ անմիջապէս վերջը։ Բայց, Արեւմտեան Նահանգներուն մէջ, մա՛նաւանդ Պոլիս,քոմիթաճին ահարկու արարած մըն էր, հեքիաթի հսկայ մը, որ 96ի բախումներուն հաստատուած հայկական նուիրումին<ref>նուիրումին – ?</ref>կը միացնէր արեւմտեան գիտութեան բոլոր հնարմունքները, միջազգային ոճիրին կահն ու կազմածը։ Պոլսոյ մէջ, հակառակ այնքան հալածանքներուն, անոնց յամառ<ref>համար, սրբագրուած՝ յամառ</ref>գոյութիւնը նուազ չէր նպաստեր այդ մտայնութեան ամրացումին։ Պոլսոյ մօտիկ մեծ քաղաքներն ալ առնուեցան այդ շրջանակին մէջ։ Հինգ-վեց տարին բաւ եղաւ անոնց, որպէսզի շինուի բացառիկ մտապատկերը, մարդերէ՝ որոնց հայութիւնը կու գար չորրորդական գիծէ, ինչպէս նաեւ մեծատարած շուրջա՜ռը Անկախ Հայաստանի վարկածին։ Փոխարէն՝ հիմնական բան մը, – յորովայնէ ընտրեալ այն վճռական ոճրախանձ բնազդը, որով աշխարհ կու գան կարգ մը մարդեր։ Վարիչ շրջանակներու մէջ այս մտապատկերը, իր նորութեամբը, որքան ճահաւոր մատուցումովը, բաւ էր` բացատրելու բացառիկ այն կատաղութիւնը, որով հալածուեցան մեր յեղափոխականները Արեւմտեան Նահանգներու մէջ։Քոմիթաճին բիւրեղացումն էր այդ մտայնութեան։ Սողո՞մը։
Դեռ պատանի, մօտիկ գեղէ մը, թուրքերէն իսկ շէնք-շնորհք հասկնալ մը չունեցող այդ տղուն մէջ ինչպէ՞ս<ref>ինչպէս, սրբագրուած՝ ինչպէ՞ս</ref>զետեղել ստորոգելիները այն միւսներուն, որոնք եօթը սատանայ կրնային ծուղակել իրենց հնարիմաց խելքովը եւ տասը առիւծ ընկրկել ապառաժ իրենց սրտովը։
Աւելցնե՞լ, այս յղացքներուն տակաւին ուրիշներ, աւելի բարդ, ու աւելի դժուարամատոյց, վասնզի անոնք կու գային սեփական ժողովուրդէն։ Քոմանտանին աղջիկը լսած էր անշուշտ նաեւ այն միւսներուն մասին, այս անգամ իր ցեղէն, որոնք, ոտքով ու ձեռքով կապուած, ողջ-ողջ պարկ դրուած ու ծով էին ձգուած, Սարայ-Պուրնիի<ref>Սարաժ-Պրունիի, սրբագրուած՝ Սարայ-Պուրնիի</ref>բացերը։ Երիտասարդ ու հայրենասէր սպաներ ասոնք, մոլորած սակայն եւ իրենց մահը դիմաւորած, առանց դառնութեան, ինչպէս կը պատմուէին այդ դրուագները։ Թուրքը, ճակատագրապաշտ ժողովուրդ, մահուան հանդէպ լուրջ է եւ արի։ Ստուգութի՞ւն։ Շշո՞ւկ։ Սո՞ւտ։ Տեսնողնե՞ր։ Կայի՜ն, եղա՜ծ էին այդ սպաները, այդպէս պարկերու մէջ կոխուելէ առաջ։ Ուզածնի՞ն։ Շատ բաներու մէջ հիմնականը կենալու<ref>կենալու ? կենալը ?</ref>չէ, այլ՝ հարցումը…
Իմ մանկունքս մեռան կորան…
Տարօրինակ էր, որ երգը գար այսպէս, այսինքն՝ կտոր-կտոր, երկար ընդհատներով։ Դեռ մայր ու աղջիկ ճշդած չէին տղուն քունն ու արթունը։ Պառկած տեղէն աչքերը գոց, մարդիկ կարո՞ղ էին սա երգին, այսինքն՝ ձայնին, տալու սա տարողութիւնը, սաստկութիւնը յուզումի։ Յետոյ, իրենց այնպէս եկաւ, որ այդ ընդհատները կարծես դիտումնաւոր յարդարանք մը կը մատնէին, երգին տպաւորութիւնը խորացնելու, տեղաւորելու ունկնդիրներէն ներս։
– Հիմա՞։
Հարցնողը մայրն էր։ Որ խոհարարին անարուեստ ու պարզ ձայնին ու սա մշակուած, խորապէս զգայուն, խռովիչ հեղումին մէջ, ճշդեր էր տարբերութիւնը։ Ան ալ չէր հաւատարքոմիթայի հեքիաթին։ Ու չէր գիտեր ինչո՛ւ։
– Միշտ նոյնը…
Պատասխանի ձեւին տակ, խուսափողական բա՛ռը։ Ասիկա եղանակ է ` ճշմարտութեան խուժումը դիմաւորելու։ Խղճմտանքը միս չէ, որ ցաւի։ Բայց անոր սլաքը կը բանի հոգիին միսերուն վրայ։ Ու հոս հոգի՞ն։ Ի՛նչ որ մեր մանկութիւնը, մա՛նաւանդ պատանութիւնը պատրանք են դիզած մեր գանկին ներքեւ։ Ի՛նչ որ մեր մշակոյթին խուլ ու ահաւոր անասնութեան մէջ կը մնայ պուտիկ մը ազնի ւ բան։
Ես ո՜ւր դիմեմ…
– Հիմա՞։
– Նորէնքոմիթա, աղջիկս։
Ու մաքրեց կոկորդը։
Հազը անհանգիստ ընելու, զայն կազմուելէ արգիլելու այս կանխահոգ արարքը նշան էր անոր հաճութեան։ Անիկա խորապէս տարուած էր եղանակին քաղցր թախիծէն։ Ամէն թուրք զօրաւոր ազդեցութիւններ կ’առնէ երգէն։ Ձեզի ծանօթ է քոմանտան փաշան, իր պատանութեան պարունակովը։ Կը կտրեմ, կարճ, անոր հաճութեան զսպանակները։Քոմիթա՞ն։
<ref>ջնջ. խօսակցականի</ref>Սուտ կամ իրաւ, այդ բառը պատրուակ էր –ինչպէս ալ եղաւ տարիներով ու է՛ տակաւին ճակատագիրը այդ բառին– ուշանալու սա թախծալից յուզումին թեւերուն։ Անիկա կը տեսնէր իր գանկին ներքեւ հինաւուրց գերեզմանները, այդկեավուրգեղերուն (ուր իր պտոյտները դուրս էին յեղափոխական կեղծիքէն, տարիներ առաջ), երբ մայրեր, աղջիկներ կու լային, գրեթէ սա երանգով, սաճիկէրը գտնող այրումով։ Ու ինք, բարակ իր կռնակը (այն ատեն ի՜նչ նրբակազմ երիտասարդ էր անիկա) տուած նոճիի կամ սօսիի մը, մտիկ կ՚ընէր գեղջուկ երաժշտութիւնը, Վակներն ու Պեթհովէնը ոգեկոչելով։ …։ Անիկա բռնեց իր փորը։
– Սիրտի կը դպչի կոր, հայրիկ։
Հարկա՛ւ։ Յուզումը աւելի խոր կ’աշխատէր ճարպի այդ տակառին մէջ։ Անիկա փորը բռնեց կրկին։ Ու զգայական անոր կեդրոններուն մէջ բան մը բաբախեց։
– Արիւնի հետ կը խաղան, աղջիկս։
– Երգողնե՞րը։
– Ոչ, ասոնք։ Մատներնին կարմիր է, իրենց երգին պէս։
Աղջիկը ցնցուեցաւ։ Մոռցեր էր բանտը, հիւանդանոցը։ Սողոմին սպաննած ըլլալը։ Կոյսի անոր հոգիին մէջ արիւնին ակօ՜սը՝ ձայնին ոսկի խոփովը փորուած։ Որքա՜ն տարօրինակ է մեր կազմութիւնը։ Ի՜նչ արագութեամբ կ’անցնինք «սուրէն ու կրակէն»՝ վազելու համար մեր մեծ ակօսին։
– Բոլո՞րն ալ։
– Բոլորն ալ, ասոնք։
Աղջիկը անդրադարձաւ։ Մտքին դէմ էին շղթայուած երկու հայերը` վաւերականքոմիթաներ։ Եղեր էր, վարագոյրի մը ետեւէն, որ թափանցիկ էր բաւական, անոնց մէկ հարցաքննութեան։ Այս զիջումը ըրեր էր անոր իր հայրը` գոհացում տալու համար մատաղ անոր երեւակայութեանը։ Երկու հայերը վճռապէս մերժեր էին արիւն թափած ըլլալու մեղքը։
– Քար է անոնց սիրտը, աղջիկս։
– Ինչպէ՞ս կը հասկնաս ատիկա, հայրիկ։
Ու տարակոյս կամ գիտնալու պահանջ մը չէր այս հարցականը անոր բերնին մէջ։ Այլ՝ խորունկ տառապանք։ Մօտ էր ան լալու։ Որմէ՞։ Սա պաշտօնական սուտէ՞ն, թէ հոյակապ, կարմիր տխրութենէն, որ կը հոսէր տղուն կոկորդէն։ Ինչո՞ւ այդքան սուտ, երբ պէտք չկար ատոր։
Բանտարկեալնե՞րը։
Ոչ ոք անոնցմէ անցուց մտքէն արթնցնել երազող Սողոմը։ Բանտապետին հրահանգն էր ատիկա։ Ընդհակառակն, անուղղակի պաշտօն ունէին բոլորելու ամէն քնացող, ու միտք պահելու անոնց բերնէն թռած բառի բեկորները, որոնք առտուն կը տրամադրուէին<ref>կը տրամադրուին, սրբագրուած՝ կը տրամադրուէին</ref>հարցաքննիչ դատաւորին, ամենագէտ, փիլիսոփայ, դաժան, սոփեստօրէն մեծամիտ իր կարողութեամբը։ Անիկա պիտի շահագործէր այդ ոճրային տուեալները, յանցապարտներուն կենդանագիրը պատրաստելէ ետքը, երբ կը մտնէր ոճիրին հանգոյցէն ներս ու խոշոր գիծերով կը պարզէր դէպքին նկարագիրը, տարողութիւնը, հաւանական ծալքերը։ Խմող ու յիմար։ Բայց փառաւոր պատմող, ծանօթ էր բանտային քաղաքին, իր ուռկանով ը, – ճշմարիտ ցանց մը, պարզ լրտեսումի։
Բոլորուած ուշադիր, աչքին ծայրովը դուրսը հովելով, բանտարկեալները տրտում էին, դուրսիններուն չափովը։ Լոյսին խաղը, ծուխէն գլխանոցուած գմբէթին ճնշումը, ձայնին խոր ու այրող կսկիծը զանոնք կ’ընէին<ref>կ՛ընէր, սրբագրուած՝ կ՛ընէին</ref>այլայլուն ու յիմար։
Վերատեսուչ փաշան, յոգնած (անոր աչքերը չէին հետեւած տակաւին փորին) իր լապտերը տուաւ աղջկան։ Գլխովը մէ՞կը, տե՞ղ մը կը փնտռէր։ Անոր հազը կ’ուրուանար։
Հեռուէն հսկող սպան մօտեցաւ անոր` ներկայելով մեծ պահարան մը։ Առաւ փաշային բարեւը ու գնաց ետ-ետ, իր խումբին գլուխը։ Պաղ ու սափրուած անոր դէմքը վանող բան մը ունէր, որ անցաւ կիներուն։
Փաշան, աչք պտտցուց պահարանին ու առանց բանալու դրաւ գրպանը։
– Ի՜նչ պէտք անոնց լեզուն հասկնալ։
– Որո՞նց, հայրիկ։
– Չարագործներուն, անիծուածներուն մէկ է լեզուն։
– Ինչպէ՞ս։
Չպատասխանեց։ Հաներ էր գրպանէն պահարանը։ Պատռեց։ Նայեցաւ մէջի թուղթին, ստորագրութեան։ Ծալեց կրկին ու տեղաւորեց գրպանին խորը։
Այո՜։
Գրեթէ կը մենախօսէր։ Մատները դրած շրթներուն՝ հազր դիմաւորող, բայց վարանոտ ու սպասարկու։ Անիկա չէր կրնար մտածել` ընկճուած ըլլալով երգին թախիծէն։
– Դուք չէք գիտեր ի՜նչ կ’երգեն։
Յետոյ, պակաս մը ձգողի աճապարանքով՝
– Ոչ ալ խօսածնին։
Տրտում էր անիկա։ Մտքովը դրեր էր Սողոմըքոմիթաներուն համար ծրագրուած դաւին մէջ։
– Մեղք չէ՞ աս ձայնին։
– Հազար-հազար մեղք, հայրիկ։
Աղջիկը լռեց` շատ ըսած ըլլալու վախով։
Քոմանտան փաշան կրկին հանեց թուղթը։ Ակնոցը կը փնտռէր ու չէր գտներ։ Ճարահատ՝ տուաւ աղջկան։
Փիլիսոփայ՝ հարցաքննիչ դատաւորը վերջին պահուն կ’անդրադառնար իր սխալին։ Սողոմը մոխիրնոցին մէջ պառկելու չէր այդ գիշեր, այլ առաջնորդուելու էր իր ընկերներուն մօտ, ուր ինք պիտի սպասէր դուրսէն`քոմիթաներուն հետ անոր տեսակցութիւնը ոստիկանօրէն օգտագործելու։ Կամաց այս ընթերցումը աղջկան մտքին բերաւ միւս լուռ տեսարանը, ահաւոր այն հարցաքննութեան, որուն ընթացքին փիլիսոփայ հարցաքննիչ դատաւորը երկու ժամ քրտինք էր թափած, բայց տառացի, իր ամէն մէկ բառը կրկնել տալովքոմիթաներէն մէկուն –միւսը անասուն էր՝ թուրքերէն չիմանալուն– ու առնելով անոնց երկուքին բերաններէն ինչ որ կ’ուզէր արդարութիւնը առնել։ Թուրքերուն հանրածանօթիֆատէն ։ Այդ կերպ ստացուած էջերէն իւրաքանչիւրին ներքեւ՝ երկուքին ալ ստորագրութիւնը, որով կը հաստատէին եկած ըլլալ Կովկասէն` կազմակերպելու համար Եալովայի լեռներուն վրայ մեծ թաքստոց մը, տինամիթի եւ ռումբի, զէնքի եւ թնդանօթի ընդարձակ պահեստով։ Անոնք պիտի վարձէին հարիւրով հայեր, միշտ այդ լեռնագիւղերէն` տախտակ հանելու, անոնցմով նաւեր շինելու, նաւերով խուժում փորձելու, մայրաքաղաք, Սուլթանին պալատին` զայն տինամիթով օդը հանելով։Սարայլըին աղջիկը քիչ վէպ կը կարդար։ Բայց չէր կրցած իր զարմանքը զսպել մտածելու սա պարզութեան։ Քոմանտան փաշան տեսած էր այդ առիթով Պոլսէն ղրկուած փաշան ալ։ Իրողութիւն էր, որ երկու անծանօթներ, անուղիղ նպատակներով, բռնուած էին հայաբնակ վայրերու մէջ, Պոլսոյ մօտերը նկատուող շրջանի մէջ։ Իրողութիւն էր, որ ատոնք մինակ էին, գէթ թուղթերը ատոր հակառակը փաստող նոթեր չունէին։ Ո՞վ՝ ուրեմն ասոնք։ Եւ ինչո՞ւ։
Աղջիկը թուղթը ծալեց կամացուկ։
Սողոմը լռած։
Ու եղաւ այն խուլ, անձկագին բանը, որ վեր է ցաւէն՝ ինչպէս հաճոյքէն։ Ասոնք յանգումներ են։ Դէպի ասոնք մեր յարդարումն է, որ հզօր տեղ ունի մեր ուղեղին մէջ։ Եղաւ մէկը այն պահերէն, որոնք իրականութեան եւ մղձաւանջին մէջտեղը կը կենան։ Կ’ուզենք՝ քալէ ու չի քալեր։ Կ’ուզենք՝ կենայ, ու չի կենար։ Տեսակ մը երազային տարտամութիւն։ Հրացանի խուլ ոլորտին յաջորդ մարդկային այն ճիչին նման, որուն կը հետեւի մահուան լռութիւնը։
Լո՞յսն էր դողացողը, թէ Սողոմը։
… Ու դուրսը կեցողները տեսան, որ Սողոմի կծիկէն բան մըն էր զատուած։ Ձե՛ռքը։ Արագ, ցցուեցաւ այդ թեւը` ամբողջ հասակովը բխելով այդպէս սեւ, անութին ճերմակ վիրակապերէն։ Անիկա պառկողը վերածեց մէկ թեւէն կոտրած խաչի մը, ինչպէս կը նախատէին թուրք լակոտները, հայերու տան պատերուն ածուխի կտորներով մահուան այդ գործիքը գծած ատեննին։ Սողոմին բռունցքը կ’եռար մութին վրայ կիսակարմիր։
Անտես կշիռ մը, հոծութիւն մը, հարուած մը, վտանգաւոր ու տենդոտ, վասնզի դաստակը կ’ոլորուէր անդադար, կարծես դաշոյնի մը կոթը խաղցնելով շատ մօտիկ բանի մը վրայ։ Պիրկ թեւին գագաթին այդ բռունցքը իր փոքր ճօճումովը խորապէս շահագրգիռ էր։ Ի՞նչ կը դանկըտէր Նալպանտենց ծառան, այսպէս կիսաքուն, շղթային մեղմ հեծքին ա՛լ խուլ։ Ո՞ւր, որո՞ւ վրայ սա յարձակողականը, զոր ելեկտրական լոյսը ըրեր էր տարօրէն թրթռուն։ Քո՞ւն, թէ ուրիշ բան մը։ Յետոյ տեսան, որ գլուխն ալ դղրդեցաւ ծրարիկին վրայ, բայց շատ կամաց, այնքան ծանր ու դժուար, որ ամբողջ մարմինը տքալ առաւ բուռն պրկումին ներքեւ: Ոլորուեցան անոր ոտքերը, ինչպէս կը պատահի ատիկա կարգ մը ջղային գալարումներու ատեն։ Լուսնոտութիւնը ընթացիկ հիւանդութիւն է գեղերուն մէջ։ Ու անոր տեսարանումը՝ ամէնուն ծանօթ։ Քաղաքը բաւական Արեւելք է, որպէսզի դասական դեւերը չըլլան յանցաւոր սա տագնապին մէջ։
– Սիւպհա՜ն Ալլահ, սիւպհա՜ն Ալլահ։
Ճուացողն էր Գերմանիա հոգեբանութիւն ըրած, Պրուսայի զինուորական վարժարանի Ա. դասարանի ֆիզիքի պատուակալ ուսուցիչը։ Անոր աղջիկը աչքը չէր բաժնած գալարուող երիտասարդէն, որուն դէմքը նման կու գար գունաւոր պաստառի, ճիգին արդիւնքով այդպէս ալիք-ալիք։ Ու բա՛ց, ու գո՛ց, պահէ պահ, փայլակի մը շողիւնին ներքեւ, որ անոր գանկին մէջ բացուելու եւ գոցուելու էր` այդպէս անդրադառնալու համար երեսին վրայ։ Որքան դիւրին է դատել, անշուշտ սխալի գնով։ Ի՞նչ կ’ըսէ մեր դէմքին ոստայնը, երբ մեր ուղեղին ներքեւ մէկը կը խաչեն։ Փոթորի՞կ։ Կրա՞կ։ Արի՞ւն։
Շղթան, կոտրտուած երկաթի մը նման, փոքր հեծքերով մասնակից էր այս գալարանքին։ Ըլլար անիկա մարմինը, այդպէս ողող, փշրուած, անտես վիշապի մը։ Ըլլար մեղքին մեծ կոճակումը, դրուագ-դրուագ, որ պիտի փակչի մեր մարմինին` վիշապի կռնակի մը պէս սատափելով մեր միսերը։ Ու ամէն օղակի, ամէն փուրի<ref>Ծնթ. – փուր – մեծ ձուկերու թեփը։</ref>՝ սլաք մը լեզու մխրճելով մեր նեարդներուն ցանցերը մինչեւ։
– Երթանք, հայրիկ։
Քոմանտան փաշան ձեռքը տարաւ աղջկանը բերանին։ Լռութիւն հրամայելու այս արեւելեան եղանակը կը հաշտուէ՞ր լուսնոտութեան դասական տեսիլին։
– Գիտութիւնը պիտի յաղթէ…
Երջանիկ փաշա՜ն։
Որ մեր ֆիզիքական ցաւերը դարմանելէ յետոյ –չէր անդրադառնար իր անդարման խօթութեան, զոր Եւրոպայի բժիշկները ուսի թօթուումով մը յաւակնած էին ճանչնալ–, այդ օրերու զօրաւոր հոսանքի մը անձնատուր, կը հաւատար նաեւ մեր հոգեկան բոլոր ցաւերուն ալ բուժումին։ Դա՜րը գիտութեան էր։ Դպրոցները մինչեւ յետին գիւղակին մէջ Միջին դարու խաւարը կը ջանային պատռելմեհմէտճիքներուն ուղեղէն, ու ասիկա՝Գուրանը գոց ըրած մոլլաներու միջոցով։ Գիտութեան ու կրօնքին այս հաշտութի՜ւնը։
Գիտութիւնը պիտի յաղթէր անշուշտ բոլոր մեր ցաւերուն, երեւելի եւ աներեւոյթ։
Սողոմը վար առաւ իր ձեռքը։
Թուլացո՞ւմ։
Երեքն ալ փակցուցած էին իրենց ձեռքերը դրան երկաթ ձողերուն։
Սպասո՞ւմ։ Լաւ չէին գիտակցեր իրենց ըրածին։ Անոնց մտքին ամրացաւ Արեւելքի շատ պատահական ցաւը, որ այդպէս կը սկսի, բայց կ’աճապարէ պառկողին բերնին փրփուր բանելու, փոխադրելու համար դուրս<ref>ջնջ. ստորակէտ</ref>ներսի անդունդներուն թոյնը, այդպէս պղպջակ, ինչպէս կը դատէ ժողովուրդը նման տեսարան մը, ծովերու ափէն, երբ մանրիկ ծփանքը ջուրերուն խորունկ ժանգը եզերք կը բերէ։
Ե՞րբ տեսան, որ ոտքի էր։
Բայց՝ կիսահակ, կանգուն մնալու տառապանքին մէջ, մարմնին վերի մասը առաջ` դժուար պահելով իր կշիռը։ Վէրքին կապերը, երեսին շեշտ դալկութիւնը ու շնորհալի կաղապարը տպաւորիչ էին ծայր աստիճան, ինչպէս մտածեց մանկամարդ աղջիկը` մեկնելով խաժամուժ եւ անասնագիծ միւս դիմակներէն, որոնք, շրջապատ<ref>շրջապատ [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>, դաժան, գազան՝ մոռցեր էին փաշան` հետեւելու համարկեավուրին տղուն։ Կիսապիրկ այդ կեցուածքին մէջսարայլըն զգա՞ց զայրագնոտ կիրքը, որ մեզ կը նետէ մեզմէ առաջ, այդ աստիճան հզօր թափով։ Անոր կռնակին վրայ ուրուացան թեւերը խոհարարին, որոնք զինքը սեղմած ատենը կը թուէին թաղուիլ իր մէջ` խառնուելու չափ զգայութեան նոյնութեան մը խորը ու կը կտրէին սա աշխարհէն, թոյլ նուաղումի մը վրայ առագաստ բացած։ Սողոմին վրայ ամէն ինչ հեռու՝ այդ հեշտագին յուշերուն մօտիկ երանգէն։ Հակառակն էր, որ ճիշդ էր։ Ոճրագործը դիւրաւ կը կապուի սեռին։ Անոնք ուրկէ՛ գիտնային, թէ իրենց առջեւն էր, տեսակ մը քնաշրջիկ այլուրութեան մշուշով, դաշոյնը իրմէն առաջ երկարող ոճրագործը, որ ֆիզիքի քաջածանօթ մէկ օրէնքով, ենթակայ իր սկսած շարժումին՝ չի կրնար կասիլ իր ձեռքէն ետքը։ Իրականութեան մէջ, զոհի մը մարմինը, իր ընդդիմահարումով կը սառեցնէ դէպի առաջ այս հոսումը։ Հոս դերուածին նման օդը անկարող է դաշոյնի շեղբը սանձահարելու։ Ու մարմինը հպատակելով սկզբնական մղումին, կը հակի առաջ` իյնալու գետին։
Զինուորական վարժարանի բնագիտութեան պատուակալ դասախօսը Գերմանիա, ֆիզիքին հետ, հետեւած էր նաեւ հոգեբանութեան։ Վարժարաններու մէջ մեր սորվածները յիմար մեղքերու կը նմանին, զորս պիտի ուրանանք ամէն առիթով։ Այդ օրէնքին լաւագոյն կիրառումը քոմանտան փաշան, որ այդ Գերմանիայէն յանկարծ յիշեց, այս անսպասելի պայմաններուն մէջ<ref>կիրառումը.... պայմաններուն մէջ ?</ref>, դաս մը՝ կատարուած շատ անուանի Herr professeurի կողմէ, քանի մը հազար ունկնդիրներու առջեւ, եւ որուն մէջ հոգեբանութեան դասագիրքերու հեղինակ եւ փիլիսոփայական ուսմանց աշխարհի մէջ հանրածանօթ գիտնականըթեզէր ընտրած ապացուցանել, մեր մէջ, մտապատկերներու հազիւ կասկածուած, բայց այնքան հիմնական դերը, նշանակութիւնը, երբ անոնք կը բխին այս պայմաններուն մէջ, այսինքն՝ անգիտակից խորքերէ, առանց ենթարկուելու արտաքին աշխարհի ուղղիչ զսպանակներուն։ Անոր մայր մտածումն էր, հոգեկան հոսանուտի մը դժուար ըմբռնելի վարկածին վրայէն, հասնիլ ընդհանրացումներու, որոնք շրջանակեն շատ մը անլուծելի դէպքեր, հեռազգածութեան, պայծառատեսութեան, մարգարէութեան, հեռազդեցութեան, շրջող տախտակներու,իբնոթիզմի` բոլորն ալ ընդունելով իբր պարագայական արտաքնացումները մէկ ու նոյն հոսանուտին, որ գոյ է, ինչպէս հոգին եւ ունի իր օրէնքները։ Դասախօսը արուեստագէտները ու մարդոց մէջ հեղինակութիւն վայելող զօրաւոր անհատականութիւնները կը բացատրէր այդ ամենաբոյժ վարկածով։ Բայց ինչ որ անկորուստ պահուած էր քոմանտան փաշայի յիշողութեան, միւս շատ փաստացի կառուցումով պաշտպանած<ref>կառուցումով պաշտպանած... վարկածին – ?</ref>մէկ գործադրութի՛ւնը, սկզբնական վարկածին։ Անիկա կը հաւատար օրին, երբ դատական իշխանութիւնները ոճիրին հարցը ընդմիշտ լուծած պիտի ըլլան՝ հետեւելով իր վարդապետութեան։ Անոր պահանջն էր նկատի առնել, ամբաստանեալներու ու բանտարկեալներու վրայ,<ref>յաւելում ստորակէտի</ref>ոճրային ծալքերը, լուսաւոր մղձաւանջները, որոնք այնքան ահաւոր իրականութեան<ref>ջնջ. ստորակէտ եւ բառ՝ ու</ref>հետեւանք՝ իմաստի կ’ելլեն, գեղերու մէջ, հոգեւարքի մահիճներուն, ուր շրջապատը, ափ ի բերան, տեղեակ կը դառնայ անմեկնելի սրբագրութեանց<ref>սրբագրութեանց – ?</ref>հանգոյցին։ Պահանջն էր հսկել յիմարութիւնը սկսող բառահեղեղը, անոր պղտոր ընթացքին մէջ հաստատումն ընելու հոգեյատակի հիմնական ցցունքներուն, որոնք իմացականութիւնը կը պատռտեն՝ ինչպէս արտի մը վրայ ժայռերու կտորները կ’ընեն ատիկա։ Հանրածանօթ դասախօսին կարծիքով –քոմանտան փաշային մէկ թերութիւնն էր իր մեծ ուսուցիչներուն անունները մեծ հպարտութեամբ ըսել ամէն առիթով, հիացական ու անխելք,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>չզգալով<ref>զգալով, սրբագրուած՝ չզգալով</ref>անտեղութիւնը այդ ցուցադրումին–,<ref>յաւելում փակագիծ գոցող գծիկի եւ ստորակէտի</ref>դատական իշխանութիւնները պարտաւոր էին մեծ ուշադրութեամբ հետեւիլ, այդ քնէածական պահերուն, ներքին աշխարհէն որեւէ ձեւով դուրս ուրուացող ամէն փշուրի։ Երազ մը, որքան ալ գէշ տեսարանուի, ձայնի նպաստով մը<ref>ջնջ. ստորակէտ</ref>մեկնելի է յաճախ։ Զօրաւոր զգայութիւնները –ու այս տարազով անիկա կը հասկնար ոճիրին հարուածովը մեր մէջ փորուածները– կը յաղթեն քունին օրէնքներուն. եւ միտքը կը հպատակի միշտ ուժին մեքենականութեան։ Այնպէս որ, ըստ տեսութեան հետեւութեան, դուրսէն լաւ դիտուած, նոթուած ու խնամքով վերյարդարուած երազի մը ուրուատիպը բաւ է` հերքելու ամէնէն յամառ ուրացումները։ Ոճրագործը միշտ պիտի հասնի կէտի մը, ուր ինքզինքը պիտի մատնէ աներկբայ:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Հերիք է, որ հարցաքննութիւնները տարուին առաջ, այս զգուշութիւններով։ Հոգեբանութիւնը, այս իսկ նուաճումով, կ’իջնէր գործնական կեանքի ամէնէն մռայլ մէկ կալուածին մէջ, պակսող ու անսխալ ջահը բերելու։ Փառք գիտութեան, որ կերպարանափոխ է ըրած աշխարհը։ Հաւատք անոր վրայ՝ որ պիտի ցուցակագրէ նաեւ հոգիին բոլոր «ոսկորնե՜րը», կմախքը։ …։ Խանդավառ այս բացագանչութիւնները անշուշտ դեր ունէին, որպէսզի դասը մնար ողջ մեր քոմանտան փաշային ալ ուղեղին, այն ատեն տակաւին պարզ պէյ մը, ինչպէս կը ծնին բոլոր թուրք երիտասարդները։ Դատաւորներ, փաստաբաններ, արեւելեան երկիրներու մէկ մեսիան<ref>Դատաւորներ..... մեսիան ?</ref>խիստ շահեկան գտած էին դասախօսը, եւ յայտնած իրենց անկեղծ շնորհաւորութիւնները` մաղթելով անոր կարծիքներուն արագ ընդհանրացում։ Այդպէսով ոճիրի հարցը կը մտնէր նոր փուլի։ Ու մարդիկ, սպաննելէ առաջ, սպաննուելու մեծ վախով անդամալոյծ, կը զգուշանային հարկաւ աւելորդ արիւն թափելէ։ Խե՜ղճ դասախօս։ Ազգերը պիտի թափէին ազգերուն արիւնը, իրմէ չկասկածուած ուրիշ օրէնքներով եւ պիտի փառաւորուէին ջարդած ըլլալու առաքինութեանց համար։ …Քոմանտան փաշան, օսմանեան փառապանծ բանակին նոր ուժերէն,ժէնիի ճիւղին համար պատրաստուող գիտուն,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>լոյսի վրայ ապագայ նոր գիւտի մը նախաշաւիղը արդէն մտած, փութացեր էր սեղմել ձեռքը ներկուռ հոգեբանին` յայտնելով հիացումը Արեւելքի մեծ ժողովուրդին դէպի վաստակն ու մեծութիւնը Արեւմուտքի մեծ ժողովուրդին։ Ու մոռցած դասը՝ վազած գարեջրատուն, որուն արկղակալուհին կը գովէր իր աչքերը ու դեղձանուշ դէմքը…
Սողոմը ինկաւ երեսին վրայ։
Ցնցուեցան բոլորը ներսէն ու դուրսէն։
Քոմանտան փաշային մատը, ցուցմունքով, մարդերը ծռեց տղուն գլխուն։
Որոշակի չէին գիտեր, թէ ի՞նչ կը հրամայէր իրենց այդ մատը։ Բայց Թուրքիոյ մէջ անգիր օրէնք կայ, որ հզօր է նոյնքան։ Քանի մը տարուան ընթացքին, իրաւ է թէ ալ չէին կրկնուեր այն դէպքերը, որոնք 96ի հայկական ջարդերուն իբր հետեւանք, բանտերու մէջ բերանացի արիւնոտ պատկերներ եղան։ Այդ օրերուն, թուրքը մաքրեց իր բանտերուն մէջ մեծ թիւով հայեր։ Բոլոր այն քաղաքներուն մէջ, ուր արիւն հոսեցաւ, նախապէս դատապարտուած հայերէն զատ –թուրքին իմաստութի՜ւնը՝ աշխարհ խաբելու աճպարարութեան մէջ–, բոլոր բռնուածները մեռան բանտին մէջ, զանազան հիւանդութիւններով, զորս կը հաստատէին բժշկական տեղեկագիրներ<ref>դեղագիրներ, սրբագրուած՝ տեղեկագիրներ</ref>ու գաւառին առաջնորդական փոխանորդ քահանան։ Ասիկա մեթոտ է եւ պետական արդարութիւն։ Ողբացեալ Զօհրապն իսկ մեռաւ այս պայմաններուն մէջ եւ թաղուեցա՜ւ։ Իրականին մէջ, այդ բանտարկեալները մեռան, այդպէս մատի ցուցմունքներով, իրենց կալանաւոր ընկերներու ձեռքով խեղդուած։ Ու ամէն ոճիր այդ երանգին մէջ, կարծես անթել կարգախօսով մը կը հեռաձայնուի նահանգէ նահանգ։ Մատի ցուցմո՞ւնք։ Անշո՛ւշտ։ Զոր կը ճանչնայ բանտապետը։ Տարի մը առաջ, սա մոխիրնոցին մէջ, աւելի երիտասարդ սպայի մը նշանացի մատովը խղդուեցաւ քսաներկու տարեկան երիտասարդ մը, Պիլեճիկի կողմերէն, գեղանձն ու ազնիւ, որ մեղքն էր գործեր՝ հաճոյ ըլլալու սպային կնոջ։ Ջարդերէն ետքը այս կարգի եղերական դրուագներ, սեռային պարունակէ, ցանցառեր էին։ Բայց վտանգին մեծութիւնն էր թերեւս, որ կը գրաւէր հազուագիւտ տղաքը։ Երիտասարդը, որ սպային ագարակին մէջ կը հերկէր արտերը եւ կը պահպանէր անոր հօտերը, անլուր արիութեամբ մը, հալածելով «զինու զօրութեամբ», անունին ահովը շրջանին շփացած հրոսախումբերը, բնիկ կամ ալպան, յիմար էր եղեր, մատնուելէ ետքը, փոխանակ լեռ ելլելու, քաղաք երկննալ` գտնելու համար պէյը։ Թխմած էին ծակը։ Յետոյ՝ փոխադրած ուղղակի Պրուսա, սա նախագաւիթը։ Սպան ուշ էր մնացեր` ճամբան մաքրելու համար իր պատիւին հասած սա արատը։ Ու վազած բանտ։ Հոն, անոր մատը մաքրեր էր հաշիւը։ Անշուշտ, հայ քահանան առաւ մեռելը։ Բժի՞շկը։ Գտաւ արաբականթէրքիպով<ref>Ծնթ. – թէրքիպ՝ կազմ, ձեւ– մարազ՝ հիւանդութիւն:</ref>մարազմը։ Քոմանտան փաշա՞ն։ Հայ մը քարիւղի լամբ չէ, որ արժանի ըլլար անոր քննութեան։ Թուղթերը ողջ ըլլան։
Այս կարգի աւանդութիւնները կարօտ չեն մեկնութեան։
Բանտապետին առաջնորդութեամբ, բանտարկեալները առած էին արդէն իրենց մագիլներուն մէջ տղուն պուկը, երբ երկու կիներուն լեղապատառ ճիչը ցրուեց պատրանքը` սառեցնելով ոճիրը, իր ոստայնին մէջ։
Քոմանտան փաշան ոճրագործ մը չէ։ Բայց թուրք։ Երկու բառերու այս առընթերումը մեզ չի զարմացներ հիմա։ Աւելին. այն օրերուն, այդքան ընտանութեամբ, բնականութեամբ՝ մարդ սպաննելը, որուն ծովածաւալ ընդարձակութիւնը իր լրումը պիտի գտնէր 915ին, տակաւին պետական արձակ կարգախօս մը չէր։ Որուն գործադրումը հետապնդէին մարդիկ, ազգային երախտագիտութեան ակնկառոյց։
Անիկա Սողոմը դուրս էր ուզած։ Այդ փափաքը՝ մահ էր հասկցուած։ Տարօրինա՞կ։ Չէ ասիկա երկրի մը մէջ, ուր մինչեւ այսօր, մարդկային կեանքը կշիռ չունի դեռ։ Չունէր, ազգային մեծ մախանքներէն ալ առաջ։ Ու չունեցաւ մա՛նաւանդ անկէ ետք։
– Հանեցէք դուրս։
Հրամանն էր փաշային։
Կեցուցին ոտքի։
Անոր դէմքին, անհուն սարսափ, ու հեւքը՝ զայրագնած ցաւի մը։ Ինկեր էր աջ ոտքին վրայ, ուր վէրք մը դեռ կը յապաղէր փակուելու։ Ցաւի այս զգայութիւնը՝ մտրակուած տեսիլքով մատնուելու ահէն, լարեց անոր ջիղերը դժոխային պրկումով։ Գեղացիի աղկաղկ անոր հայութիւնը կը ջնջուէր մէջէն` րոպէաբար տեղ տալու համար միւսին, այն հեքիաթային պայմաններուն, որոնք պատմուած էին իրեն յեղափոխականներէն։ Անիկա կարծեց սկսած ըլլալ նոր կեանքը, բանտային աշխարհէն։ Ու անոր ամէնէն ստիպողական հրահանգը, ձիգ բռնել լեզուն ։ Այսպէս կը պատգամէին աժան ու չաժան մարդու կտորներ, որոնք 96ի դէպքերէն առաջ երեւցեր էին մեր կողմերը ույեղափոխական կը գրէին։ Ձիգ բռնեց լեզուն։ Անկէ առաջ, անշուշտ ձիգ բռնեց մարմինն ալ, որուն մէկ մասն էր ադ լեզուն։ Դեռ լիովին չարթնցած, այս պատգամը յստակ, դրուեցաւ անոր ուղեղին։ Պիտի չխօսէր մահուան իսկ գնով։
Բացաւ աչքերը։
Անոր գործը եղաւ ինքզինքը զետեղել ջանալ, թէ՛ սրունքներուն վրայ, որոնցմէ մէկը կրակի ինկած միսի պէս կ’այրէր, թէ՛ հոգիին մէջ, որ իր գեղն էր, Ակնաղբիւրին եւ Նալպանտենց տունին զոյգ կէսերովը։ Արթո՞ւն։ Քո՞ւն։ Ո՞ւր՝ մա՛նաւանդ։ Անոր թարթիչներուն ետին, ծալուող դրօշի մը նման, մէկ պոչէն բաց էր Ակնաղբիւրը։ Ու անով պայմանաւոր երգին տեսիլը։ Երգին թեւով՝ խթման արարողութիւն մը, որուն մէջ անիկա զգայութիւնը<ref>զգայութիւն, սրբագրուած՝ զգայութիւնը ?</ref>ունէր, Դանիէլի «Յամին»ը<ref>յաւելում չակերտի</ref>փողաձեւ<ref>ջնջ. վերջակէտ</ref>ծալած ատեն, իր իսկ աչքերուն, սեւեռ՝ կարմիր, իր ձեռքով գծուած բաժակին, զոր երկու հրեշտակներու մատները կը բռնէին պինդ,ընթերցուածքը սկսող ճերմակ թուղթ տարածութեան շրթունքին, դեղնագիծ երկինքի մը սիրտը իբրեւ։ Ո՜վ մեր դժբախտ անձնականութիւնը, գիտուններուն տարազել ուզած Եսը։ Դուն հոգեբաններուն, փիլիսոփաներուն բերնի ծամոց ըլլալէ առաջ, սա փշրանքներն ես, մեր մէջ ցրցքնուած։ Կարճ իր մղձաւանջին մէջ, Սողոմենց տղան ապրեր էր եօթը տարի։ Եղեր էր ժամուն տիրացուն, Նալպանտենց ծառան, երգիչը Ակնաղբիւրի, որ արթննալուն հակառակ, դեռ կը քաշուէր ետ, վար՝ դէպի մացառները անոր հոգիին, բայց գոյ տակաւին անբացատրելի աղօտայնութեամբ մը, ծածանումով մը, երկարումով մը, ինչպէս կ’ըլլայ մեր տպաւորութիւնը թաւուտէ մը, քարակոյտէ մը, մացառիկէ մը ներս, դէպի վար, անհետ օձէն, որ չկայ՝ բայց կը շարունակէ մեզ խռովել, քանի որ կը լսենք խշրտուքը։ Ու Ակնաղբիւրին քով եղերական տեսարանը կրկին<ref>ջնջ. ստորակէտ</ref>Նալպանտենց Սերոբին սպանութեան, դաշոյնին՝ բութ այն զգայութեամբ կրկնաւոր, որ իրն էր եղեր, երբ հատու գործիքին սայրը քիչիկ մը տատաներ էր կրծոսկրին ակօսը գտնելէ առաջ։ Ո՜վ մեր դժբախտ անձնականութիւնը։
Անոր առջին տեղի տուաւ երկաթ վանդակը։ Կամարէն կախ լապտերը անբաւական էր պարզելու<ref>պարպելու, սրբագրուած՝ պարզելու</ref>դէմքին անձուկը մօտիններուն։ Տեսա՞ւ երկու կիները, որոնք ուրիշ թերակամարի մը տակ կը նայէին, վախնալով, իր դանդաչումին։
Դուրս։
Փաշան հեռուէն<ref>ջնջ. ստորակէտ</ref>հովուող սպան, անոր նշանովը վազած էր առաջ։ Անիկա արձանացաւ, նոր հրամանի։
Քոմանտան փաշան գրպանէն առաւ թուղթի կտորը, անգամ մըն ալ աչք պտտցուց, յետոյ ճմռկելով նետեց գետին։
– Ներս, շղթայով սենեակը։
Սպան քաշուեցաւ ետ, ոտքին մէկը զարկաւ միւսին, ձեռքը միշտ ձախ ճակատին։ Այս շարժումները կը դերէին<ref>կը տիրէին, սրբագրուած՝ կը դերէին</ref>հրամանին հասկացողութիւնը։
– Հայտէ՛։
Սպան արձակուեցաւ իր պաշտօնական կեցուածքէն։ Քովնտի նայելով ետ.
– Արշ …
Չորս զինուորներ շրջապատեցին Սողոմը` առանց անոր դպելու։ Կիներուն ներկայութիւնը, բանտարկեալներուն ապշահար գլուխները, վանդակին ճեղքերէն, փաշային սուլող շնչառութիւնը իրարու կ’աւելնային՝ ջնջելու համար բուն իսկ յանցաւորը, [որ]<ref>յաւելում բառի՝ որ</ref>անոնց թեւերուն ուղղութիւնը առաւ, իյնալով անոնց առջին։
– Ո՞ւր, հայրիկ։
Աղջիկն էր ` անկարող ինքզինքը զսպելու։
– Բանտ, – ըսաւ անոր հայրը, հանդարտ, բայց նեղուած։Սարայլըն քաշեց աղջկան ետեւէն։ Խօսիլը անտեղի էր։ Խումբը շտկուեցաւ մոխիրնոցէն անդին, համբաւաւոր նրբանցքը, ուր մտած էին առտուն երկու հայերն ալ։
– Ծրա՞րը։
Աղջիկն էր յիշեցնողը։
Սպան կեցուց դասակը։ Զինուոր մը առաւ բանտապետէն ճերմակ կապոցիկը ու զետեղեց Սողոմին անութին։ Տղան չէր նայեր ո՛չ դէմը, ո չ ալ քովնտի։ Խոնաւ ու ցուրտ օդին մէջ կամարակապ այդ հնութիւններուն հոտը գրաւած էր անոր կարելի ուշադրութիւնը։ Լոյսի կտուցներ կ’աւրէին գորշ կարմրութիւնը, մեծ շուքերով ալիքուած։
Մտան նրբանցքը։ Զայն կ՛եզերէին վանականներու խուցեր յիշեցնող սենեակներ, ափափոյ յայտարարուած սիւնաշարքերու կիսաղեղներուն։ Ստոր տեսակի ծեփ մը աւելի կ’աղտոտէր թշուառ այդ յաւելումներուն տաճկութիւնը։ Ասոնք բնակարաններ էին ոստիկաններու շրջուն թեւին, որ քաղաքը եւ անոր ենթակայ դաշտը կը պահէր իր հսկողութեան տակ։ Ժանտարմա որակուած այս մարդերը ձանձրոյթով, կատաղութեամբ ու վրէժով լեցուն, քանի որ քրիստոնեայ գեղերը ցանցառ էին շատ, քանի մը յոյն գեղ, իրենց իշխանութեան կալուածին մէջ, ձիերը վազցնելէ կամ մուխթարները սիրաշահելէ յոգնած, հազիւ ատեն կը ճարէին, սպասարկութենէն յետոյ, գալ փռուելու իրենց մահիճներուն, չորս կազի սնտուկ, վրան՝ չորս տախտակ, վրան՝ չորս պարկ խոտ, վրան՝ երկու պետական պաթանիա։ Քրտինքին, աշխին<ref>Ծնթ. – աշխ – թթու հոտ։</ref>ու աղտին համախառնուրդ հոտը անկարելի կ’ընէր, ըրած էր կիներուն յառաջացումը, ասկէ առաջ ալ, ուրիշ անգամներ, անկէ անդին։
Պահակ մը առաջին կամարին կեցուց խմբակը։ Հարցուց սպային գիշերուան բանաձեւը ու արձանացաւ։
Սենեակներէն գլուխներ։ Կը նայէին ու անփոյթ էին,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>քիչ մըն ալ չկամ:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Իրենց առջեւէն այդ տարագրումները բեռ կը թուէին անոնց յոգնած հոգիին։ Գիտէին, թէ իրենցմէ մէկ քանին պիտի հանուէին իրենց քունէն, աս ու ան էֆէնտիին, պէյին կցուելու, սպասելու<ref>սպառելու, սրբագրուած՝ սպասելու – ?</ref>համար երբեմն մինչեւ առտու շղթայով սենեակին թափանցի՜կ դրան առջեւ։ Անոնք չշարժեցան իրենց դիրքերէն։
Փ աշան։
Որ, մարած սատանային լապտերը, աթոռ էր ուզեր, քիչ մը նստելու, պատսպարուած տախտակեայ շարժական պահականոցի մը մէջ։
Կինե՞րը։
Ասոնք, հին փորձերով, իրենց ուղեղներուն խորը ունէին դրուագուած՝ համր, ոստայնը սա մարզերուն։ Ուրիշ անգամներ, անոնք անցեր էին այդ կամարակապ նրբուղին, կանգ առնելու համար ընդերկրեայ միւս ճամբուն առջեւ, որ կ’առաջնորդէր շղթայով սենեակը, իր հեքիաթովը բաւական թելադրող, որպէսզի պարման աղջիկ մը հրապուրէր իրեն:<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>Բուռն անոր փափաքին, յուզումին ու լալու տրամադիր անոր վիճակին հակառակ, անոր մայրը յաջողեցաւ զայն առնել ետ, դէպի պալատ։ Ատկէ առաջ անիկա խնդրեր էր տղուն կեանքը իր հօրմէն, պարզ եւ աղերսարկու։ Հոգեբան վերատեսուչը անշուշտ նոր գլուխ մը պիտի աւելցնէր հոգեբանութեան գիրքերուն մէջ, որով պիտի ապացուցէր մեր զգայութիւններուն անհակակշիռ տիրակալութիւնը մեր բուսական հոգեբանութեան ջուրոտ արօտներուն վրայ,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>Ֆրէոյտէն առաջ։ Կարճ այս խօսակցութիւնը, եղերական իր կողմէն միայն մատչելի՝ մեծփոր գիտունին, յատկանշական էր սակայն բանտային բարքերէն։ Տասնվեց չմտած աղջիկը ուրկէ՞ հոտ կ’առնէր կարելի մահուան, որ այդ ճամբուն վախճանին կը սպասէր արթուն։ Անիկա ուզած էր այդ տղուն կեանքը, հեքիաթներու երկախօսութեամբ մը` հայրը ստիպելով արդարութեան անունով խոստում ընելու։ Առանց քննութեան՝ հայերու մահը յիշատակ մը չէր այդ աշխարհէն ներս, այլ՝ աւանդութիւն, քաղաքական ուղեգիծ։ Հոգեբան ու պատուակալ դասախօսը անշուշտ խորհեցաւ ուրիշ նրբութիւններու, յիշատակին մէջը գերմանՀէր փրոֆեսէօրին։ Կրցա՞ւ վարկածել ուրիշ ալ վարկած մը, որուն համեմատ մինակ ոճիրը չէ, որ մեր հոգին կը տարազէ ու ոճի կը հանէ, մա՛նաւանդ ազգերու կրկէսէն, այլեւ՝ սէ՜րը։ Բայց բառը թուրք զգայութեան մէջ զուրկ է միւս` քրիստոնէական երանգէն, որով կը շփոթուի տիեզերքը լեցնող մեծագոյն զգացումին հետ մեր մէջ։ Թուրքերը, իրենց բարբառով մէկ հատիկ բառ ունէին, որ զգայարանական իմաստէն դուրս ուրիշ երանգ չ’արտաբերեր։
Շատ մօտէն, իբր հաստ պատերուն ընդերքէն, պառկելու փո՛ղը։
Որ բանտին օրը փակելով` կը բանար առաջին տագնապոտ օրը անոր հոգիին։ Անիկա խուլ ու խոր արգահատանքով մը կը զգար ինքզինքը կապուած այնքան սրտառուչ ձայնին հեղինակին։ Այդ րոպէին անոր մէջ իրենց հեղումը ունեցան նաեւ հիւանդանոցին փախստեայ պահերը, երբ առանց ուզելու, դուռին ետին պահուըտած, հետեւեր էր անոր կիսամրմունջ երգերուն։ Ու կեցաւ անոր պարման ուղեղին մէջ Հաւատիս աղբարը, լուրջ, տրտում, քաղցր։ Ու քովիկը՝ մաման, հայրիկին Պոլիս օրերուն, երբ ժամերով կ’ուշանար խոհանոցին մաքրութեամբը` յոգնեցնելու չափ տղու իր համբերութիւնը։ Անցան ատոնք ալ` գալու արագութեամբ։
Մինչ կը դողար, կը թրթռար ու կը պոռար փողին արոյրէ հրամանը, քոմանտան փաշային աղջիկը իր աչքերը կը սրբէր, խոր զգուշութեամբ` հօրմէն աւելի մօրմէն վախնալով։ Ու անիկա անկարող էր այս երանգը բացատրելու։ Լա՞ցը։ Ձայնի ժապաւէն մը, այնպէս՝ ինչպէս էր անիկա ելեր դուրս բանտէն, կրկնուեցաւ, պառկեցաւ, մանչու մը հասակով, իր հոգիին մէջ, տաք-տաք, ու տարօրէն իրաւ։ Ու այդ ձայնը թեւեր ունենար, բարակ՝ բայց ամբողջ, որոնք կը դպէին անոր աշխարհին անյայտ դուռներուն։ Ու կը հանէին ոտքի անլուր բազմութիւն։ Այսքան շա՞տ՝ այն պուտ մը բանը, զոր սովոր ենք հոգի անուանել։ Անիկա լեցուն էր այդ ձայնին բոլոր տրտմութեամբը, հուրքովը, թարմութեամբը ու սեռովը։
Լացը ծածկելու համար կանխեց իր մայրը։ Հայրը կ’ուշանար։
Մինչեւ իրենց պալատին մուտքը, խիճէ մաքուր արահետը շատ եկաւ իրեն։ Մեր ոտքերը ամէնէն առաջ կ’ազդուին մեր տագնապներէն։ Խիճերը կը նեղէին արդէն ինքիրմէ հանուած անոր մարմինը։ Ծաղիկներ դպան անոր, պաղ, խոնաւ, թշնամի։ Տերեւ մը մահուան ճճիի մը պէս սառեցուց զինքը իր ծոծրակին վրայ։ Դիւրազգած, մռայլ, սիրտովը շատ լայնցած՝ անիկա պալատի մուտքին սպասեց իր մօրը։ Չէր տեսած երիտասարդ զինուորը, որ զայն մինակ գտնելուն, դեղներ էր մէկէն ու ըրեր բարեւի շարժում, որ արգիլուած էր քաղաքային անձնաւորութիւններուն։
Սանդուխին առջեւ։
Շունչը կու գար քիչ։
Բռնեց բազրիքը, եղկ ու աղուո՜ր – ո՜վ յիմարութիւնը մեր զգայութիւններուն – եւ սպասեց։
Մայրը, խօսելէ յետոյ դուրսի զինուորին, մտաւ ներս։
– Ինչո՞ւ կեցեր ես։
Չպատասխանեց։ Տարուած կը թուէր ու հեռու կը թուէր։
– Ի՞նչ ունիս։
– Գիտես, մայրիկ, իրարու կը նմանին։
– Ինչե՞րը։
– Ձայները։
Մայրը լռեց։ Հասկցա՞ծ էր։ Բայց աղջիկը շարունակեց.
– Հաւատիսին ու ասոր։
Մայրը շարունակեց լռել։ Անոր երեսը շրջուած էր, այսինքն փախցուած՝ աղջիկէն։ Կու լա՞ր։
Անդին, Սողոմը կը քալէր, դէպի շղթայով սենեակը։
[Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]
==== Բ ====
Նկուղ մըն էր։
Շատ աւելի մեծ ու կանոնաւոր, քան ա՛ն՝ ուր բնակած էր օր մը ամբողջ, Սողոմենց տղան, մոխիրնոց առաջնորդուելէ առաջ։ Ձեւովը, յատակին մարմար սալարկովը, զոր մատի հաստութեամբ երկաթ ձողեր կը ճարմանդէին կէտերէ՝ անիկա տպաւորութիւնը կու տար հին աւազանի մը, նախաբիւզանդական շրջանէ։ Բացօթեայ աւերակներ, բիւթանական շրջաններու մէջ, դեռ կը պահեն կաղապարը ատոնց, ամբողջ վիմափոր, որոնց խցուած տաշտը սերունդէ սերունդ կը մաքրուի խնամքով, հնաւանդ գանձերու հետամուտ խենթերու ձեռքով։ Զանոնք իր մէջ օր մը տաղաւարած մեհեանը կամ բաղնիքը կործանած է իր մեծ մասերէն։
Բանտի մարմինին մէջ առնուելէ՜ն առաջ։
– Մեր վէպը հնախօսութիւնը չէ Ռոլէնի, թէեւ աւերակներու ուսումնասիրութիւն մը շահեկան կը գտնեմ վէպի մը չափ։ Ի՛նչ որ կարեւոր է, այդ նկուղին օր մը մաս կազմած ըլլալն էր արդի բանտերը կանխող ընդարձակ կառոյցին։
Ջուրի համաչափ գիծեր, բոլորակ, շրջանը կ’ընէին այդ պատերուն, որոնց գոյնը սեւին ու սատափին մէջտեղը կ’իյնայ։ Հեղուկը տարիներով իր մակերեսը մէկ պահելովը ստեղծեր էր այդ բոլոր գիծերը։ Ջրամբա՞ր՝ թէ ընդերկրեայ բանտ։ Ով գիտէ հազար տարի առաջ այդ վիրապներուն մէջ ի՜նչ ոճիրներ մարսուեցան։
Անոր տանիքը՝ թուրք էր սակայն։ Ճիշդ ու ճիշդ ոճովը՝ քաղաքին միւս հնաւանդ կառոյցներուն, բոլորն ալ գմբէթ, որոնք հեռուէն վիշապներու գլուխը կը յիշեցնեն հաստ իրաններու մէջէն ամբարձիգ<ref>ամբարձիգ ? ամբարձձիգ ?</ref>։
Արեւելքի քաղաքներուն ընտանի այդ տեսարա՜նը, երբ ցած ու խեղճուկ կտուրներու անոճ տափակութեանց վերեւ իբր սաղաւարտ կը կլորնայ այդ հանգոյցը, բաղնիքներու վրայ՝ ծակոտկէն, ուռած, գորտի աչքեր յիշեցնող ապակի կանթեղներէ խոցաւոր, որոնք գունդին կապար գանկը այդպէս ուռ-ուռ կը վիրաւորեն։ Ներսէն, այդ աչք-աչք ծակերը մռայլ լուսամուտներ են, ապակի ակնոցնե՜րը վիշապին, որուն մարմինէն փրցուցած բերած են այդ սաղաւարտը։ Այդ աչքերը լոյսը կը քամեն, կը ներկեն, կը պղտորեն ու տրտմութեան շամանդաղի մը պէս, վար ղրկելու տեղ, կը բռնեն իրենց մօտ։ Երկու աշխարհներուն բաժանման կէտերն են անոնք բանտարկեալին։
Բարձր, երեք մարդու հասակով, այդ կամարին ճիշդ մէջտեղը կե՜ռ մը, մեծկակ, նման անոնց, զորս մզկիթներն ու եկեղեցիները ունին ջահերը կախելու։ Ասոր քիթը կոտրուած էր, իշխանութեանց կարգադրութեամբը։ Դարբին մը սղոցով տաշած, փրցուցած էր կեռին կիսաղեղը, ուղղահայեաց երկաթ միայն ձգելով, արգիլելու համար յատակէն հոն նետուելիք չուաններուն հաւանական կառչումը, ու հետեւանք դէպի վեր ճախարակումը։ Ասկէ զատ, բանտարկեալը, մա՛նաւանդ հայը, երկաթ այդ կտորը տակաւին կրնար օգտագործել իբր կախաղան, քանի որ այդ ջրամբարին մէջ թուրքերը կը գործադրէին ծեծերուն ամէնէն անժուժելին։ Ցեղային այս դաժան ու մռայլ երանգէն դուրս, որ բռնի ներարկուեցաւ ինքնին թշուառ հոգիներու մակերեսին, փախուստի փորձերը իրաւամբ կը նկատուին սրտառուչ, որքան զմայլելի յիմարութիւններ, հասարակաց արգահատանքով մը իջած հասարակաց սեփականութեան<ref>սեփականութիւն, սրբագրուած՝ սեփականութեան</ref>, բանտ-քաղաքին տարեգրութեանց մէջ։ Կան դրուագներ հանուած այդ փորձերէն, որոնք ուժգին են այնքան, որքան դուրսի աշխարհին վրայ հերոսամարտ մը։ Ու տակաւին չունիմ նկատի բացառաբար հայկականը, ոչ թէ բանտէն, այլ՝ կեանքէն բռնի փախուստը, ամէն միջոց, անդուլ հսկումով<ref>հակումով, սրբագրուած՝ հսկումով</ref>մեր բանտարկեալներուն խստօրէն արգիլուած մահը՝ բռնելու, հեծնել կրնալու անհաւասարելի, հոյակապ առաքինութիւնը, որմէ նմոյշներ տուաւ մեր արիարանց սերունդը այդ թուականներուն, չկասկածուած, անկարելի նկատուած բաներէ ստեղծելով մահուան ժանիքը, սեփական սիրտին դէպի դռնա՜կը։ Հեքիաթ չեն ասոնք, որոնք լրագրի սիւնակով մը ծանուցուեցան աշխարհին, բռնակալութեան ամէնէն զարհուրագին օրերուն, երբ մեր բանտարկեալները մա՜հ ստեղծեցին, ճէմիշներու թիթեղներէն եւ նկուղներու լամբիկներէն։ Մնալով պարզ, այսինքն՝ թուրքէ թուրք պայմաններու մէջ, թուրք դերակատարներով այդ փորձերը կը յուզեն ոչ-հոգեբան վերատեսուչները մինչեւ։ Ամէն մարդու չէ տրուած, ատամներով, ու եղունգներով կտրտել –հարկ չկայ յիշեցնելու, թէ տանջարան քշուած այդ անբախտներուն մօտ, մահուամբ կը քաւուի որեւէ հատու գործիք– իր ճերմակեղէնները։ Ատկէ անդի՞ն։ Հարկա՜ւ։ Այդ կտորուանքով չուաններ հիւսել, դողդղալ այդ դաւաճան պաղին ու խոնաւութեան մէջ, վրայ տալէ յետոյ՝ մարմինը պատսպարող ամբողջ լաթեղէնը։ Յետոյ տքնիլ ժամերով, այդպէս ստացուած չուանը անցընել կրնալու կեռին աղեղին։ Յաջողելէ յետոյ, ամրացնել մէկ ծայրը դրան շղթային, ու միւս ծայրէն ինքզինքը ճախարակել դէպի վեր։ Գմբէթը ծակելու հսկայ պատրանքով։ Ասոնք եղած են, հայէ՝ ինչպէս թուրքէ։
Այսքա՛ն, սա նկուղին<ref>նկուղ, սրբագրուած՝ նկուղին</ref>ու մեծ սաղաւարտին առաջին պատկերէն։
Մաքո՛ւր, համեմատաբար, քան ուրիշ նկուղներ։ Վասնզի անիկա յատկացուած է բացառիկներու։ Քիչ՝ հոն հասնողները։ Ու կը հասնին եղերական վերջերու համար։
Մաքո՛ւր։ Շատ պատճառներով։ Կարեւորը ատոնց՝ գուցէ գաղտ խցիկն է, որուն մէկ պատը կը կազմէ նաեւ նուրբ որմ մը աւազանին։ Յիմարի մը խելապատակէն բուսած այդ դարանը –իբր թէ ունենալու համար խօսակցութիւնը հոն դրուածներուն– այդ ատեն ա՛լ<ref>ալ, սրբագրուած՝ ա՛լ</ref>լքուած էր ոստիկանութենէն։ Ջարդերէն առաջ այդպիսի ծուղակներ սարքուեցան քիչ մը ամէն կեդրոն բանտերու մէջ։ Յեղափոխութեան տարածած անհանգստութիւնը դեռ ծիծաղելի չէր դարձած զանգուածային փողոտումին<ref>փաչատումին, սրբագրուած՝ փողոտումին ?</ref>անհերքելի փաստովը։ Ջարդերէն վերջը, արդարութիւնը պէտք չունէր վարանոտ ու զգուշաւոր գործելու։ Անիկա կը գործէր ուղիղ, միակտուր, մեծապէս արդար, աւելի մարդավայել ու ազատ, «շնորհիւ վեհափառ կայսեր», պէտքը չզգալով այդ միջնադարեան անազնիւ միջոցներուն, ուշադիր, մեծազբաղ պրպտումներէ, ստուգումներէ, զննումի, թափանցումի մեթոտներէն աւելի –սխալական ու թերի եղանակներ ասոնք, քանի որ մարդկային են<ref>ջնջ. բառ՝ ասոնք</ref>, այսինքն՝ տպաւորելի, դրամով, սեռով,խաթրով– գործելով մաքուր, այսինքն՝ շատ թուղթի, ու շատ վկայի, ու շատ ալ դատավարութեան, սեփական խղճմտանքին թելադրանքովը (կարծեմ օրէնքը ասանկ բաց դուռ մըն ալ ձգած է բոլոր դատողներուն), որ պայծառ է միշտ, աննուաճելի, նման՝ արիւնի թելին, պղտոր հոսանքին մէջ իսկ ինքզինքը պահող, եւ որ քիչ կը սխալի, վասնզի զերծ է շատ մտածելու, բաղդատելու հարկէն, անզգած մնալով փաստերուն դէզին դէմ, վարուելով արմատապէս յանցաւորին հետ, երբ հայ է անիկա, ինչ որ թուրքերու բարբառով երբեմն հոմանիշ է բացօթեայ փողոտումին, բանտի սրահի մը տանիքին ներքեւ, ներսէն խստութեան մը ձեւին տակ, ընկերներու ինքնաբուխ պոռթկումով, խաղաղ ու արդար միջոց, զոր Ամերիկայի նման մեծ ազգերն ալ որդեգրած են, ազատութեան հանդէպ հզօր իրենց պաշտամունքը տարազելով այսպէս օրէնքով մը։ Հարկ չկայ Թուրքիայէն շատ հեռանալու։ Քսաներորդ դարուն արդարութիւնը աւելի ազատ է ու աւելի ընդարձակ գործելու տրամադիր։ Անիկա չգոհացաւ բանտերու խորշերն ու խոռոչները իրեն խորան գտնելով, այլ ըրաւ բոլորովին բացօթեայ իր պաշտամունքը` գեղերը, քաղաքները, մինչեւ իսկ երկրամասերը վերածելով իրեն բագինի։<ref>բագին, սրբագրուած՝ բագինի</ref>Հիմա արդարութիւնը նախնական է եւ թեթեւ։ Ամբողջ քաղաքակիրթ ցեղերը համամիտ են անոր նոր կազմին։ Մեր մեղքը։ – Չգիտնալը՝ ասիկա։
… Սուլթան Համիտի նախաձեռնութեամբը, ոստիկանական բարքերու մէջ մուտք գտած այդ թաքնաթաքուր դրութի՛ւնը՝ զոհը հոգեպէս եւ ֆիզիքապէս անվստահութեան, խուլ սարսափի ոլորտով մը ջղայնացնելու, վերջ էր գտած ջարդերով, քանի որ թուրքերը վերադարձը ըրած էին իրենց միջնադարեան,ստեփային դատումներուն, հրապարակային, կարճ, բազմաձեռն, որ յանցաւորը կը կապէր, կը դնէր ծունկի ու կը սպաննէր բռունցքով։ Թուրքերը այսպէս կը դատէին Թուրքեստանի իրենց աւաններուն մէջ շնացողն ու գաղտնիք պարզողը։ Անոնց ատելութիւնը անսահման էր (ինչպէս կը վկայեն թուրքագէտները, իրենց ծագումին խոյզովը խանդավառ պատմիչներ) տոհմէ տոհմ վէճերու ընթացքին։ Կիսամարդոց վայել այս արդարութիւնը անոնք չեն վարանիր վերակոչել Արեւմուտքի փարթամ ոստաններուն<ref>ոստայններուն, սրբագրուած՝ ոստաններուն</ref>ալ մէջը։ Սուլթան Համիտի ռէժիմը անհասկնալի պայքար մըն է նորութեան պահանջի մը եւ հինէն չզատուելու շատ բարբարոս կամքի մը։ Մաքրութիւնը բանտերէն ներս պարտադրող ոգին, օդի, առողջապահութեան պայմաններուն համար բծախնդիր, չէր ուրանար այդ նկուղին աւանդական արժէքն ալ, երբ պարբերակի հոն կը ղրկէր քաղաքական յանցաւորները՝ իրաւ է թէ ցանցառ, բայց պատահական։
Անո՞ւնը այդ նկուղին։
– Շղթայով սենեակ։
Որ արդիւնք էր ժանգոտած դուռին։
Հսկայ գազանի մը որովայնէն քաղուած ու չորնալու դրուած աղիքի մը նման, ու նման՝ օղի հանող խողովակներու հանգոյցին, ոլոր-ոլոր, շղթայ մը այդ դուռը կը հիւսէր վերէն վար։ Ժանգոտ՝ օղակները, փայլի կայծերով, մանր, խիտ, պատրանքը ստեղծելու չափ այն փուրերուն, որոնք յունական Սուրբ Գէորգներէ նիզակահար հրէշներու պոչերը կը հիւսեն, այդպէս ոլոր-ոլոր, կռուած դաշն արուեստով կռնակին՝<ref>կռնակէն, սրբագրուած՝ կռնակին – յաւելում բութի</ref>թունաժէտ կանանչին մէջերը։ Ամէն դարձուածք, վիշապ-օձին մարմինին նման, գալար-գալար կ’ամրանար դուռին՝ բռնուած, վարսուած այդ ծեր երկաթին, հսկայ գամերով, որոնցմէ գլուխներ միայն, լայն, մէճիտիէ դրամէն աւելի, քրտինք ունէին նոյնիսկ Օգոստոսին։
Բանտերը երկրի մը մանրադիր պատկերը կու տան։ Անոնք համադրութիւն են այն իմաստով, երբ այս բառերը գործածուին թանգարանի եւ արուեստի ուրիշ գործերու, սա տարբերութեամբ սակայն, – մինչ վերջինները, այսինքն՝միւզէոմները անցեալը կը ձգտին սեւեռել, առաջինները ներկան կը պատմեն։ Այս տեսութեամբ, անոնք քաղաքի մը ամէնէն կենսայորդ կեդրոնները կը ներկայացնեն։ Զուր տեղը չէ, որ անոնց վերատեսուչները անոնց վարչութիւնը երբեմն չեն փոխեր Վանի կամ Պաղտատի նահանգներուն կուսակալութեանց պաշտօններուն հետ։ Մնաց որ, Գերմանիա ձրի չի հաներ իր վարժարաններէն գիտուններ ու հանճարներ։ Ձեզի ծանօթ են մեր քոմանտան փաշային ձեռագիր նոթերը, որոնք օր մը հրատարակուելու պարագային, հոգեբանական այնքան նորութիւններ պիտի դնէին հրապարակ, մարդկային զգացումներէն ամէնէն պղտորին, ոճիրի ծարաւին մասին։ Ըստ վերատեսուչ փաշայի բարձր հեղինակութեան, ամէն մէկ բանտարկեալ առնուազն երկվեցեակ մը տուներու ժառանգական ախտերը,սթիկմաթները փոխադրած է այդ աշխարհը, միակ մեղքի մը ակօսով։ Միշտ փաշային տրամաբանութեամբը, կեանքը վերացում, հայեցողութիւն, երազանք ու վայրագութիւն ըլլալէ առաջ ջերմ, խառնակ, կենդանի, յորդ տարրերու հանդէս մըն է, հեքիաթին կաթսան։ Զուր տեղը չէ, որ Ֆաուսթ կը ծափահարենք։ Ո՞ւր՝ սաալշիմին այնքան հարազատ ու վճռական կը ներկայանայ, քան խորը այդ հոգեճահիճներուն։ Մի շփոթէք ծաղիկը աղբին հետ, երբ զայն կը տեսնէք դողդոջ, գարշութեան մը ծոցին։ Անոնք իրարմէ բխած կը թուին, բայց կը պատմեն տարբեր ոճեր, այն հսկայ, անհասկնալի ճարտարապետութենէն, որուն անունը կեանք է նորէն։ Տարածեցէք վարկածին շրջանակը։ Կ’առնէք, եթէ ուզէք նաեւ այն մասն ալ, որ դուրս է բանտին պարիսպներէն։ Ո՞վ՝ ինքը իր բանտարկեալը չէ երբեմն, մեզմէ շատերուն համար։
Աւանդութիւն մը, բաւական մօտ, չբարձրացող նոյնիսկ կէս դար, հիմա դուռին հեղ[ու]սուած այդ շղթան հիւսեր էր մարմինին տարօրինակ կնոջ մը, որմէ մոռցուած է դէմքը, բայց կը մնան ահաւոր խռովքը, համբաւը, հոգեբանական խորհուրդը, անշուշտ խեղաթիւրուած, բայց թափանցողին՝ բաւական թելադրիչ։ Պոռնիկ չէ անիկա, բառին ընթացիկ իմաստով, հարիւր տարի առաջուան անըմբռնելի դէմքերէն, որոնք քաղաքին իրական տէրերն էին ըստ աւանդութեան, իրենց տարփաւորներուն դանակովը։ Ոչ ալ գերդաստանեան հնութեամբ եւ ազնուութեամբ (ծագումը նկատի ունեցէք, որուն հանդէպ մինակ արեւմտեան կոմսերը չեն զգայուն, այլ՝ մա՛նաւանդ Արեւելքի պառաւները, երբ իրենց մարմինը պարպելէ յետոյ՝ իրենց զբաղում կ’ունենան իրենց տիտղոսները միայն) ուշագրաւ բարեգործուհի մը, ինչպէս ունէին գոյութիւն, այդ օրերուն, բոլորովին բարեպաշտ արարածներ, [որոնք]<ref>յաւելում բառի՝ որոնք ?</ref>իրենց երիտասարդութեան, վայելչութեան տարիները յատկացուցած աշխարհին, քամելով անոր հաճոյքներուն ամբողջ նարդոսն ու հալուէն, «ցմրո՜ւր», իրենց զառամութիւնը կը նուիրէին բարեպաշտօն զբաղումներու, կառուցանելով՝ մեղքի պտուղ իրենց հարստութեամբը՝ մեծաբաշխ, ջրառատ աղբիւրներ, երաշտ դաշտերու վերակեանք տուող, կամուրջներ, որոնք երկու քաղաքներ իրարու կապէին, բաղնիքներ, մա՛նաւանդ մզկիթներ, իգական դէմքով, մանր՝ բայց տարօրէն սիրուն, կոկ, ճերմակ ու պչրոտ։ Անոնց դամբարաննե՜րը՝ երբեմն կատարեալ գլուխ-գործոց, ամէնէն չքնաղ դիրքի մը ծոցին, գոհարակուռ ու խաղաղ, մահուան մէջ մաքրուած գեղեցկութեամբ մը, հասոյթներով ապահով, որպէսզի թթու մօրուքով մոլլա մը, անոնց մէկ կուշտին հիւղակը պահէ, որդւոց որդի` օրհնելու համար յիշատակը բարեպաշտուհի հանըմին, որ ողջուցը փլած տուներու ողբը յետ մահու սա բարիքով կը գնէր երկինքէն ու ժողովուրդէն։
Քիչ անգամ մարդկային անզգամութիւնը, կիներուն անկուշտ արգանդը այսքան ապահով հաշուեյարդար մը կ’ընեն իրենց տուրքերով։ Թուրքերը, որքան բծախնդիր իրենց արուներու անունին, նոյնիսկ մեղքերու պահպանումին, մեծ-հօր մը ոճիրը իբր մականուն յօժարութեամբ գործածելու աստիճան, կ’ուրանան իրենց կիներուն մեղքերը, որքան բարիքները։ Ամենազօր սուլթանուհիներու դրամով կանգուն հանրային յիշատակարաններէն<ref>յիշատակարաններ, սրբագրուած՝ յիշատակարաններէն ?</ref>, ընդհանրապէս մզկիթ կամ բաղնիք, մէկ հատ հազիւ կը պահէ<ref>կը պահեն, սրբագրուած՝ կը պահէ ?</ref>կառուցանողին իրական յիշատակը (դուք մի չափէք դամբարաններուն փաստովը։ Անոնք գերեզմաններ են ու մոլլաներու ճետով մը փրկուած մոռացումէն)։ Ասիկա թերեւս անոր համար, վասնզի քիչ-շատ տեւողական ասպարէզներու վրայ կինը չունէր գոյութիւն այդ երկրին մէջ։ Վայելքի գործիք՝ անիկա լրջութեամբ պարտաւոր էր գիտակցիլ իր դերին։ Այլապէս՝ բոզանոց կ’իյնար։ Երեսունէն վեր դահացած ապրանք՝ անիկա պարտաւոր է մշակել մարմնական առաքինութիւններ, մինչեւ որ ժմնէ տղան։ Անկէ անդին՝ մեծ-մայր։ …Հեքիաթը (շղթայով սենեակին) չի ճշդեր ազգութիւնը այդ բարեպաշտ հանըմին։ Ու ասիկա՝ ոչ դիտումնաւոր<ref>ոչ-դիտումնաւոր, սրբագրուած՝ ոչ դիտումնաւոր</ref>զանցառութեամբ։ Վասնզի արուներու հանդէպ որքան խստապահանջ, թուրքերը իրենց կիներուն կրօնքովը շատ չեն զբաղիր։ Կայսերական պալատը ամէն ազգէ կիներու համար բաց մրցարան էր, տակաւին Պրուսայի մայրաքաղաքութեան օրերէն (ԺԵ. դար)։ Մեր թուականէն դար մը առաջ ֆրանք կամ սաքսոն իշխանուհիները կանանոց մտած են, երիտասարդ, ու ելած անկէ, առանց կրօնք փոխելու։ Բարեպաշտուհի այդ տիկինը, Պրուսայի արեւմտեան փոքր արուարձանին մէջ, Չէքիրկէ, գեղատեսիլ սարահարթիկի մը վրայ, եւրոպական ոճով առաջին բաղնիքը կանգնած էր, ոչ-հասարակաց, քանի որ ջուրը կրցած էր գնել, կործանած գերդաստանի մը յետին պայազատէն։ Չէքիրկէ, Ջերմուկներու գիւղակն է։ Յորդ ու հրաշագործ ջուրերը պետութիւնը բռնագրաւած է` յատկացնելով զանոնք հասարակութեան։ Փոքր ու սովորական ջուրերը կը մնան իրենց հին տէրերուն ձեռքը, որոնք կը զգուշանան այդ ջուրերով աչքի իյնալէ։ Թաղի մէջ ամէն չորս-հինգ տուն ունի այդ տաք աղբիւրներէն։
… Հեքիաթը մեր տիկինը կը բերէ Պոլսէն, շնորհազուրկ, աքսորի մէջ խղդուած վէզիրի մը կինը ընելով զայն։ Ոճին նորութիւնը, օտարութիւնը, տան տեսքը փաստեր են անոր տիրոջը օտար ծագումին։ Բայց այդ չէ էականը։ Այլ՝ սա։ Ան շքեղ այդ բաղնետունին մէջ կը պատսպարէր արուները, ու միայն արուները։ Աւելի՛ն. այդ արուները պէտք է պատկանէին որոշ դասակարգի մը։ Ըլլալու են<ref>Ըլլալու չեն, սրբագրուած՝ Ըլլալու են – ?</ref>անտուն, անտէրունչ, թափառական։ Ասոնք՝ առաջին աստիճանը իրյաճախորդներուն։ Բառը տարօրինակ է։ Բայց կը պահեմ, հետեւելով հեքիաթին։ Ու այս շքախումբին մէջ դուք պիտի տեսնէք Արեւելքին խայտաբղէտ բանակը մինչեւ Չինաստանէն, Հնդկաստանէն, Արաբիայէն փրթած ու հոս ինկած ամէն երանգէ տէրվիշներուն, աշուղներուն։ Աւելի՛ն. ան կ’ընդունէր ցաւագարները, խենթերը, կոյրերը։ Մեծ հոգածութեամբ կը դարմանէր զանոնք, կը մաքրէր աղտէն ու կեղէն` խառնակելու համար անոնց հետ։ Աւանդութիւնը մոռցած է տարիքը։ Բայց այս խառնուածքը սեռային ախտաբանութեան մէջ ծանօթ է բաւական, որպէսզի յապաղիմ։ Յետո՞յ։ Բանտի նկուղի սենեակին դրան հիւսուած շղթայով զանոնք թեւերնուն կապելով կը կախէր վար, տան յատակին անդունդէ մը, ուրկէ շոգի կը բարձրանար միշտ։ Աս ալ իրողութիւն է, վասնզի Չէքիրկէի տուներուն մէջ պակաս չեն այս ինքնաբուխ ջուրերը, տաք, շոգեւոր, ու փեռեկումներ, որոնց վրայ կը ձգուի բաղնիքի մը յատակը։ Ու կը կախէր, ա՛յնքան՝ որ ձայնը հատնէր կախուողէն։ Ոճի՞ր։ Դուք գտէք բառը։ Բայց շարժառի՞թը։ Դուք փնտռեցէք, ես կ’անցնիմ ուրիշ ըսելիքներուս։ Փողոցի մարդերը տէր չունէին զիրենք պահանջող։ Ու մոռցուեցան։ Ցաւագարները (շատ ընդարձակ է այս բառին տարողութիւնը։ Կ’ընդգրկէ առաւելապէս մեծահարուստ տուներու փափուկ, խեղճ, ապուշ ծնունդները, որոնք մինչեւ պատանութիւն, այսինքն՝ իրենց մօրերնուն հեղինակութեան վախճանը շէնք-շնորհք կը հագուին ու կը կերակրուին` յետոյ ձգուելու համար ճամիի մը բակը, ընդհանրապէս օտար քաղաք մը տարագրուելէ ետք։ Անոնք եթէ անցուցին առաջին տարին, ա՛լ կը դիմանան ու կ’ըլլան շուկայի մը, փողոցի մը, մզկիթի մը պաշտօնական ապուշը, նուիրական, անձեռնմխելի ու հաճի-պապա, այսինքն՝ հասարակաց ապրանք։ Ծանօթ է թուրքերուն յարգանքը յիմարներէն<ref>յիմարներէն ? յիմարներուն ?</ref>) մեծագոյն բարիքը կ’ընէին իրենց շրջանակին` անգամ մըն ալ հոն չդառնալով։ Ողջերը չեն փնտռուիր այդ երանելի երկրին մէջ։ Կիսողջնե՞րը։ Ու խենթե՜րը։ Որոնք միշտ լիճեր, առնուազն բաղնիքի աւազաններ պիտի ուզեն` իրենց փորի դեւերը հոն պարպելու համար։ Բորոտնե՞րը։ Հեքիաթը կը լռէ անոնց շռայլուած խնամքէն<ref>խնամքէն – ?</ref>…։ Դատավարութիւն մը երեւան հանած էր այս խոր ու ծածկուած ճշմարտութիւնները, ու անոնց հետ աւելի սեւ բաներ։ Շահեկա՞ն, սա օտարուհին, որ հիմակուան ռէժիմին անպայման հայ կը մկրտուէր, անկախ Հայաստանի դատին նուիրուա՜ծ, այսքան անիծապարտ վճռականութեամբ։ Բայց պէտք է պատմել։ Գեղանի՞, կը մղուիմ այսպէս ներկայացնելու զայն ձեզի, թէեւ հեքիաթը իր մոռացումին մէջ թերեւս կ’ուզէ կամացուկ մը թելադրել միւս ահաւոր բանը, որ անյագուրդ կինն է, դադարէն անդին նորէն սկսող, սանկ քիչիկ պեխաւոր, առնակազմ ու անգութ։ Գեղեցկութիւնը լոյս մըն է։ Ու սեռը՝ հնոցը անոր, ոչ թէ գեղեցկութեան, այլ անոր յոյսին։ Բայց ինչո՞ւ կախել։ Մի աճապարէք։ Պատճառէն առաջ ողբերգութի՛ւնը։ Վասնզի ջերմ շոգիի վրայ այսպէս օրով մը բռնուած մարմինները ապազգայ կ’իջեցուէին անդունդին յատակը։ Երկու պարկ մոխիր ու պարկ մը կիր՝ դիակին վրայ։ Ու կը լռէր անդունդը։ Ձա՞յն<ref>Ձա՞յն – ?</ref>։ Քանի մը օր վերջը, այսինքն՝ մինչեւ որ միսերը փրթէին ու անդունդին ալքերուն<ref>աչքերուն, սրբագրուած՝ ալքերուն</ref>մէջ լուծուէին։ Որմէ յետոյ ջուրը կը գտնէր իր աչուկները ու կը բանար իր շղարշիկը շոգիէն,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>միս ու մոխիր քալած վարի աշխարհը։ Ինչո՞ւ։ Պէտք չէ շուտ հարցնել, քանի որ մարդիկ յաճախ կը լսեն նոր գոցուած շիրիմներէն մեծ ողբը, գուցէ փշուրները անոնց աշխարհին բնակիչներուն։ Այս ոճրաշարքը, սա իրապաշտութեամբ, ու դրուագումով, դատավարութեան ընթացքին –կինը պատմած էր ամէն բան ահաւոր պարզութեամբ, պեխաւոր հանդարտութիւնը անզգած նախատինքի մը նման նետելով դատարանին խուլ, խոր, սո՜ւտ թէ իրաւ վրդովումին<ref>վրդովումէն, սրբագրուած՝ վրդովումին</ref>– պատճառախոյզ փութկոտութեանը երեսին<ref>երեսէն, սրբագրուած՝ երեսին</ref>դատողներուն, բացատրական մոլուցքին անձնատուր մարդիկ, երեւան էր հանած ուրիշ սարսռազդեցիկ ճշմարտութիւն մըն ալ, զոր փառաւոր կինը (պէտք է շնորհել անոր սա արժանաւոր, իրաւափառ վերադիրը, վասնզի կը մօտենանք հանգոյցին) պոռացեր էր, հոյակապ, ընդքարշող, դիւային պերճախօսութեամբ մը –զուր տեղը չէ, որ կիները վէզիրներու ծոց պառկելէ ետքը, խենթերն իսկ կը յաջողին կապել իրենց պեխերո՜ւն հմայքին– գեղանձն ու շքեղ հագուած նախագահին երեսին. ով գիտէ ի՜նչ աղտոտ, զզուելի զոհողութեանց գնով, առնուազն ինչպէս շիլ ազդեցութիւններով բազմած սա աթոռին` դատելու համար ուրիշները ու չխորհելո՜վ՝ նախ ինքզինքը դատապարտելու աննահանջ հարկին։ Այո՞։ Թող հրամէին այդ նախագահ պէյերը անգամ մը գոնէ նախագաւիթը իրենց խղճմտանքին։ Թող հարցնէին իրենք իրենց։ Օ՜, պատասխանը։ Պերճախօս տիկինը չէր վարանած պետական վարչութեան ամբողջ իր դժնդակ փորձառութիւնները տարազել սա ժողովականներու քիթին ու բերնին։ Այո՞։ Ինք գիտէր բոլորէն աւելի։ Վասնզի մինչեւ սուլթանները ու մինչեւ օտարգրալները<ref>Ծնթ. – գրալ – թագաւոր</ref>իր մարմինը ճամբայ էր գտած։ Յետո՞յ։ Անշո՛ւշտ։ Մինչեւ ամէնէն խոնարհ սրտերը սա մեր աշխարհին, որոնք մեզի պէս հոգի մը ունին, ուղեղ ունին, ու չգիտնալը ճակատագիրն է իրենց։ Ու հարցուցեր պերճաբարբառ տիկինը –անոր թուրքերէնը, պոլսական նրբութեամբ երաժշտութիւն էր սրահին մէջ ու տարօրէն երիտասարդ– նախագահին երեսին։ Ի՜նչ կու տար արդեօք ականակուռ կուրծքով նախագահ պէյը, իր դուռը զարնող մուրացիկին, պատառ մը հացէն ու տոպրակ մը արգահատանքէն զատ, որուն կէսը երբեմն կը փոխանակուի հայհոյանքով ալ, ինք հաճի ըրած, քառսուն կանգուննոց իր փաթթոցին մէջ ինքզինքը զգեստաւորած, սրբացուցած. ի՜նք՝ որ պաշտօնական չորս իր կիներուն քով, հետ –իրարմէ չորսական տարի ընդհատով– (թուրքերուն սեռագիտութիւնը խոր է եւ փորձառական։ Աղջիկներու առատութիւնը քաջալերած է այդ բնազդները ատոնց մէջ։ Ամէն աղջիկ նորոգում մըն է ծերութեան հակած արուին համար) չորս տասն ալ<ref>չորս տասն ալ [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>անպաշտօն հարճեր, վարձքով աղջիկներ ունէր տրամադրած իր միա՜կ զգայարանքին, առանց յիշելու բաժինները իր միւսքէֆերու՛ն, բերնէ ու աչքէ, փորէ ու մորթէ։ Այո՞։ Թող հերքումն ընէր իր ըսածներուն, եթէ կը հաճէր հաճի պէյ, փաշա էֆէնտին։ Պերճախօս կինը անցած էր միւսներուն, անոր նոյնքան սուրբ, հաճի, պէյ ընկերներուն։ Թող հարցնէին ատիկա նախ իրենց, դատելու մղուելէ առաջ ուրիշներուն մեղքերը։ Ո՞ւր էր գիրքը, որ արդար հանէր սա սուտ, ոսկեզօծ, բայց գարշակառոյց արդարութիւնը դատարաններուն։ Վայելքին իրաւո՞ւնքը։ Անշո՛ւշտ։ Բայց ինչո՞ւ միայն, իրենց պարունակէն։ Ուրիշներո՞ւնը։ Անճարակներո՞ւնը։ Անկարներո՞ւնը։ …Ի՜նչ կ’ուզէին իրմէ, քանի որ ուրիշ բան չէր իր ըրածը, եթէ ոչ՝ այդ ծուռ արդարութիւնը շտկել, ու վայելքը ընդարձակել։ Ի՜նք, ազնիւ տիկի՛ն, արժանի էր երախտագէտ փառաբանութեան եւ ոչ թէ սա անաստուած անարգանքին, քանի որ բարիք, միայն բարիք, անսահման բարիք էր տուած` հաւաքելով փողոցներէն ախտաժէտները, լուալով անոնց կեղերը շաբաթներով, օծելով անոնց գարշահոտութիւնը ազնուազգի իւղերուն փառքին մէջը, մատռուակելով անոնց կարօտակէզ դէմքերուն մեղրն ուշարպաթը աշխարհին ամէնէն քաղցր համերուն, ու՝ անոնց ծարաւահիւծ, այրեցաւեր խեղճ զգայարանքին ոսկի բաժակը անվերադիր վայելքին, գլխագիր Վայելքին, որ ազգերու գիրքերը, երգերը լեցնելէ զատ, իբր ամէնէն աննահանջ պապակը մեր մարմինին, կը դիմանայ անոր աւերակներուն ալ վրայ։ Որմէ ետք, այսինքն՝ զոր առնելու, ճաշակելու մեր ընդունակութեան կորուստէն ետք, կեանքը ինքնին մոխիր է կարծես, լեղիով խառնուած, լմուած ու բաղարջ դարձած, մեր ակռաներուն բռնի թխմուող։ Հարցուցէք ատիկա մեծ մարդերուն, տարիքով, դիրքով, խելքով մեծ ազնուականներուն։ Անոնք պիտի չպատասխանեն։ Բայց անոնց թարմատի կիները, անոնց փոխարէն շատ պերճ տուած են արդէն հարցումին պատասխանը։ Թուրքի պալատ մը հոյակապ դրուագումն է այս ողբերգութեան։ …Գէ՞շ բան էր վէզիրին<ref>վէզիրին ?</ref>ըրածը, երբ, խնայելու համար այդ մոխիրին աղը այդ մարդոց լեզուին –մինակ տարիքը չէ, որ մեզ կ’ընէ ծեր, այլ մեր արիւնին հասած կանուխ աղերը, մեր պապերուն թոյներովը տեղաւորուած մեր հեղուկ մարմինին արիւնին մէջ– կը փակէր վարագոյրը մէկ անգամէն, բայց քիչ անգամ, ազատելով զանոնք սպասող անհուն զրկանքէն։ Ի՞նչ ունէին տեսնելիք այդ եղկելիները ուրիշ սա աշխարհէն, եթէ երանութեան այդ բացուող ու գոցուող երազէն ետքը, դարձուէին կրկին իրենց փողոցներուն, խշտիներուն կամ գերութեան։ Թող քարով կոտրտէին իր գլուխը, եթէ ճիշդ չէր խօսածը։ Ինք իսկապէս աստուածահաճոյ ու մարդավայել արարք մը կը կատարէր, աշխարհը մաքրելով իր թշուառներէն, բայց ժպիտի մը մէջ երազի մը վրայ սաւառնող, բայց կո՜ւշտ։ Նախագահ պէյե՞րը։ Թող փորձէին անգամ մը գոնէ տասնով, քսանով իրենց կիներէն մէկ հատիկը եթէ ոչ բաժնել այդ ցաւագարներուն, այլ սաւանէ ազատ աչքին դէմ բռնել, տասը փարայի համար փողոցին երգող տէրվիշին, որ, դեղին աչքերը աջ ու ձախ ծռելով, վանդակներուն ետին թրթռուն հանըմներուն պատկերը կը ծամէր իր երգին փշուրներուն հետ եւ կը քաշուէր կրկին իր խշտին, սատանայէ մը աւելի մեղաւոր, սեւցած հոգիով, անիծելով, սիրտը հովացնելու համար, սա արդարութիւնը, որուն խարանը կ’աւելնար իր սեփական կրակին, մարմինին մեծ պողոտաներէն։ Ու կը թքնէր գարշ իր սերմը իր ոջլոտ գղիաթին։ Ա՞յս էր կեանքը վերէն Բաշխողին անհասելի նախախնամքը իր ձեռակերտներէն։ Ինչո՞ւ, իր արդարութեան պատգամովը, նախագահ փաշաներուն կիները ըլլային այնքան հեշտախոյզ, ու փողոցի ցաւագարները՝ այնքան անօթի, մարմինէ՝ ինչպէս հոգիէ, իրենց բոլոր, բոլոր բերաններէն, չունեցած աչքէն ու կեղադրուագ<ref>կեղադրուագ [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>՝ բայց դեռ բաբախուն ու կտրիճ, ժանգոտ՝ բայց հասակագեղ իրենց սեռային զգայարանքներէն…։ Հեքիա՞թ։ Արեւելքի գրականութիւնը, որ գրագէտներէն չսպաննուած ժողովուրդ տարրով ապրեր է դարեր։ Որքա՞ն՝ սուտին, հնարուածին բաժինը։ Որքա՞ն՝ իրականութեան նպաստը։ Չէքիրկէներուն բաղնիքները այդ կնոջ դրուագէն ասդին շարունակած են ընդհանրանալ։ Իմ օրերուս կնոջ մը անունով նոճագեղ դարաստանի մը խորը սիրունշալէմը բաղդատելի էր պատմութեան ցուցմունքին։ Դարբին իմ եղբօրս հետ, ես, դեռ տասը չմտած, աշխատեր ալ եմ այդ շէնքին պարտէզները երկաթ ձողիկներով վանդակելու։ Կը խօսուէր կնոջ մը մասին, որ կէս գիշերուն, շղթայով մարմինը հիւսած՝ պտոյտի կ’ելլէր բաղնիքն ու ածուները։ Ես չտեսայ։ Բայց թարշամ բաղնեպանուհին, մեր սարսափէն հաճոյք զգալուն, կը պատմէր անոր զայրոյթը, երբ կը հարուածէր շղթային իրանովը աս ու ան պէյը, ծերացած՝ բայց չորս իր կիները առջին փաթթած բաղնիք փութացող։ Ես չտեսայ շղթայով կինը, բայց տեսայ միւսները, չորս հեղ, չո՜րս, իրարմէ աղուոր, որոնք բաղնիքէն դարձին, ապարանքին –նոր ոճով պանդոկը– սանդուխներէն, կը կսմթէին իմ դալկութիւնս, յամառութիւնս, իրենցմէ չփախչելու, զիրենք սեւեռող իմ աչքերուս պնդութիւնը սիրելո՞վ<ref>սիրելով, սրբագրուած՝ սիրելո՞վ</ref>թէ հալածելով։ Տասը չէի մտած ես։ Ու չէի հասկնար, թէ ի՜նչ կ’ուզէին իմ դալկութենէս։ …Կէս դարու կեանքով սա հեքիաթը դիմացած էր հոս, դերակատար կնոջ սա նկուղին մէջ արգելափակումով։ Հեքիաթը, ով գիտէ ի՜նչ զիջումով կը ճշդէ անոր ձերբակալումը պատճառող դրուագը, որ յիմար է, որքան յիմար է զսպանակը։ Ջոջ փաշայի մը պայազատն<ref>պալատն, սրբագրուած՝ պայազատն</ref>է անիկա, վաւերական<ref>ջնջ. ստորակէտ</ref>ախտաւոր ու կիսով խենթ, ճամբայ ինկած դէպի կատարեալ խաւարում (ժողովուրդը տարտամ գաղափարը ունի սիֆիլիսին ջղային տեղաւորումներէն ու չի կասկածիր, երբ կը պատմէ այս յիմարացումները), որ փողոց-փողոց կը թափառէր, խելքը –ունեցածը– տուած ուղտի քակորներուն։ Անճառ իր ուրախութիւնը, երբ կը յաջողէր կարաւան մը ձգել ձեռք, օրհնեալ անասուններէն։ Կը հաւաքէր անոնց քակորները ու ճիտէն կախ թիթեղի մէջ դրած, յաղթական, երջանիկ, գեղեցիկ (անոր դէմքը կը պահէր փաշա հօրմէն գեղեցիկ կաղապար մը, թոյլ ու ճերմակ ու անարիւն ու գրաւիչ, երբ աչքերը գոցուէին, խնայելով այդ պատկերին՝ իրենց անհեթեթ անասնութիւնը, որ ուղեղէն զարնուած մարդոց արտայայտութիւնը այնքան վճռական ձեւով մը կը մասնաւորէ) կը պտտէր հրապարակ-հրապարակ,լոգմա՜ ծախելով, քակորները մէզին մէջ շաքարոտելէ ետքը։ Կը ձգեմ այս խուժդուժ տրտմութիւնը` հետեւելու համար այդ պայազատին, որ,փայթոնը ներքին<ref>փայթոն ը ներքին ?</ref>տեսնուեր էր ոճրագործ կնոջ բնակարանին մէջ, հագուած ամէնէն աղտոտ գլխարկները մուրացկանին, ճեմելէ ետք գիւղակին ընդարձակ արօտներէն, ափ-ափ արծաթ բաշխելով կառքը պաշարող զուարթ լակոտներուն, անոնց գովելով քակորներուն շաքարն ուշարպաթը։ Յետոյ, հետախաղաղ կորուստ։ Ըսի, թէ այս անհետացումները կ’անցնէին<ref>կ՛անցնին, սրբագրուած՝ կ՛անցնէին</ref>աննշմար։ Բայց պայազատը մա՜յր ունէր, ազնուազարմ ու բարի։ Որ մեծացոյց բարկութեամբ մը իր տղան պահանջեց փաշա սրիկայէն, զայն ամբաստանելու չափ առաջ երթալով, այդ կորուստին մէջ։ Մեծափարթամ, «ի հաւէ» սրիկայ, այդ փաշան իր տղան հարցնելու պատրուակին տակ (գիւղակը կը պատմէր անոր տղուն բարիքները, բաշխած դրամները, իր ապրանքը գովող անոր եղանակը, ու կառապանին անունը, անհետացումէն դեռ օրեր ետքը) մտած<ref>մտաւ, սրբագրուած՝ մտած ?</ref>ներս, վաւերական թուրքի մը նման վարուած այդ կնոջ հետ, վռնտուած անկէ ու վերադարձած, պաշտօնապէս, ոստիկաններով, իրեն եղած նախատինքը դարմանելու տենդին մէջ, հրամայելով խուզարկել տունը վերէն վար։ Գտան անդունդը։ Երկու գործաւոր գրեթէ զոհած (ծծումբին հոտը խղդած էր այդ անզգոյշ մարդերը), իջնելով անդունդին կէսը,<ref>ջնջ. բառի՝ ու</ref>գտան շղթան, որուն ծայրը յարմարցուած կեռով մը դուրս հանեց շատ մը ոսկորներ, մարդու՝ բոլորն ալ։ Շատին կմախքը դեռ չէր քակուած իր ծխնիներէն։ Տարօրինա՞կ, այս ամէնը։ Այո՜, ինչպէս է ինքը հեքիաթը յաճախ։ Աւելի անակնկալը վերապահուած էր սակայն բանտին։ Արգելափակ կնոջ պահապանները քակեր, կոտրեր էին ատոր նշանաւոր շղթան, որ կը հիւսէր անոր ոտքերը, զիստերը՝ իրար կարելու չափ պինդ, ու արձակած բարեգութ անոր մարմինը։ Մնացեալը հասկնալի է ինքնին, թէեւ մանրամասն շփոթելի արարած մը չէ<ref>մանրամասն շփոթելի արարած մը չէ ?</ref>փողոցի մուրացիկին հետ։ Բայց ո՞վ կը չափէ ճշդիւ անդունդները, որոնք մարդկային մարմին մը ունին իրենց պահպանակ պատեան։ Ո՞վ կը կասկածի, թէ հոգիի ի՛նչ մուրացկան է ամէն մարդ, որ կը ճգնի (բառը գործածեցէք ժողովրդական իմաստով) նման խուցէ մը դուրս պահելով՝ երկաթի տակ աղբի՜ւրը<ref>նման խուցէ մը...... աղբի՜ւրը ?</ref>։ Աւելի՛ն. արգիլելով բերան մը զով բան իր տոչորած կոկորդին։ Պատկերը մեզի չափ մեղաւոր է, երբ մօտ է դրուած մեր զգայարանքներուն։ …Հիմա, կէս դար ետքը, հաստ ու ծեր դուռին վրայ, երկաթը աղիք-աղիք ու օղակ-օղակ կը շարունակէր ողջ պահել, փոխուող սա մեռնող պահակներէն բարեպաշտօրէն յաջորդներուն փոխանցուած ու անհաւատալի հեքիաթը, բարիք, այսինքն՝ մահ բաժնող կնիկին` երանի խլելով անոր տարագեղ յիշատակին։ Մարդիկ, ոստիկաններ կրկին, կ’աւաղէին ներկան, որ այդ խորհրդաւոր խորշը յատկացուցեր էր հեքիաթին հակադիր իմաստին, տանջանքի իբր վայր՝ զայն շահագործելով, քանի որ աչքէ ու ականջէ հեռու էր անիկա։ Անոնք գլուխ թօթուելով, կը հերքէի՞ն բարեպաշտ ու բարեբաշխ, բայց քիչ մը անսովոր սա աւանդութիւնը։ …։
Սողոմը հոն գտաւ Ակնաղբիւրի յեղափոխականները։
Քարա՞յր մը։
– Կատարելապէս։ Աս էր անոր առաջին զգայութիւնը։
Գմբէթին բարձրօրէն խոնարհումը<ref>արձրօրէն խոնարհումը ?</ref>, ու աւրուած, բայց ասեղ-ասեղ մորթի դպող անոր օդը, խորշէն ներս, չէին կրնար մեղմել անոր միւս սփոփանքը<ref>սփոփանքը ? ափափանքը ?</ref>, որ ծնունդ էր առած<ref>է առած, սրբագրուած՝ էր առած</ref>գետնուղին մտած րոպէին։ Չորս զինուորները, երկուքը առաջ ու երկուքը ետ, փոյթ ունէին իրեն խնայելու փորուածքին յստակ տեսիլը։ Ու կ’անգիտանար անիկա պատճառը այս զգուշութեան։ Երկու կանթեղի մէջ, որոնց լոյսը ճարտար սքողումով գետին միայն կ’իյնար, անիկա քալեր էր, մահուան գացողի շեշտ գիտակցութեամբ։ Հողին փորին մէջ այս գնացքը այս կերպ կը տպաւորէր<ref>կը տպաւորէ, սրբագրուած՝ կը տպաւորէր</ref>սա պատանին, որմէ խուսափած արիւնը զինքը կ’ընէր տարօրէն տրամադիր զգայախաբական սա շեղումներուն։
Քարայրին մէջ անիկա քիչիկ մը թուլցաւ իր սարսափէն, որ սովորական վախէն կը տարբերէր պատճառի բացակայութեամբ մը։ Մահուան հետ հաշտուիլը մեզի բարիք է անշուշտ, ու մեծ ալ կորով։ Բայց կը նմանինք մէկու մը, որ լերան մը գագաթէն ինքզինքը վճռած է արձակել վար։ Պիտի չվախնայ յատակի պատկերէն, քանի որ պատրաստուած է ատոր։ Մինչեւ վար, գլորման զգայութիւննե՞րը, սակայն։ Սողոմը այդ տղան էր հոդ մտնելէ առաջ։
Անոր աչքերը գրեթէ արցունքով ողջունեցին լոյսը։ Բայց ահա տարադէպ։ – Ան ինքզինքը գտաւ այն վիճակին մէջ, որ անոր սկսող պատանութեան ամէն վաղայարոյց, բայց յամառ զգայութիւնն<ref>զգուշութիւնն, սրբագրուած՝ զգայութիւնն</ref>էր, միշտ իրենց եկեղեցիէն։ Վասնզի այդ լոյսը, տարօրէն հարազատ, կը նմանէր ուռկանուած այն դեղնութեան, որ ժամուն գանձատունը կը լեցնէր, երբ տաղաւարներուն, եկեղեցին զարդարելու համար, կ’իջնէին հոն, չորս-հինգ ոտք սանդուխ ցածնալով հողին ընդերքը։ Պիտի կրէին, աւուր պատշաճի, կանթեղ ու խաչվառ, սկիհ ու շուրջառ։ Ծերունի քահանան կը դնէր աշտանակը մանրահիւս թել վանդակէ մը ներս, հաւանական հրդեհէ զգուշաւոր (հոն այրող քահանայի պատմութիւնը անմոռանալի կը մնար հրաշքովը մարմինին մարխի պէս բոց առնելէն, բայց ոսկեղէնին եւ մետաքսեղէնին անվթար մնալէն։ Գեղացին չի կրնար խորհիլ, որ փակ այդ նկուղին մէջ թթուածինը տէրտէրը միայն խորվելու բաւեր էր` ակամայ խնայելով թանկ զգեստեղէններուն, կանթեղը շրջելով, որպէսզի այրէր ու մոխրէր Յիսուս Քրիստոսի փառքին նուիրուած սա սպասները)<ref>յաւելում գոցուող փակագիծի</ref>։ Ոսկին ու արծաթը այդ մաղ-մաղ թորուած պայծառութեան տակ կը սարսռային, ընդհանրապէս մարմինի մասեր՝ Քրիստոսէ<ref>Քրիստոսի, սրբագրուած՝ Քրիստոսէ</ref>, Ս. Աստուածածինէն, եւ կամ ուրիշ աւելի հաստ սուրբերէ։ Իրենց մէկ կողմովը միայն տեսանելի այդ անդամները, երեսները, դողացող փայլին մէջ կը թրթռային տեսակ մը խորութեան մէջ, շնչեղէն բան մը առնելով քիչ-քիչ, դղրդելով Սողոմին ուղեղը, որուն ամէն մէկ խորշին, նախնական մարդոց այնքան սիրելի հրաշալին հանգոյցներ ունէր, աս ու ան սուրբէն, ճինէն, դեւէն, այդպէս գանձատուններու մէջ դարանակալ, բայց օգտագործող հոգիին մերկ պահը` հոն մտնելու համար բռնի։ Կ’ըսեմ ասոնք, վասնզի իմ ալ ուղեղիս մէջ այդ էակները նուազ տառապանք չեն բանած, մինչեւ իրենց չքացումը։ Սողոմին համար գանձատունին մարդկեղէն ու անմոռանալի հրաշքը սակայն պատկերն էր մեծ շուրջառին –որ լսածիս համեմատ՝ 1933ին վաճառուած է Սելանիկ, յոյներուն–, երբ մութ մետաքսէ անոր ծածկոյթը առնէին մէկդի ու երեւան գար մարմինը, քիչիկ մը խնկագոյն յատակի վրայ, արծաթ դոնդողի մը լճակին մէջ, սառած սերկեւիլներուն թէ տանձերուն արիւնոտ գլխիկներովը ոճաւոր։ Այդ շուրջառը, որ սուլթանուհիի մը մահիճը կը ծածկէր, ըստ աւանդութեան, ու հաճի Արթինին վարպետութեամբը կործանած եպարքոսի մը աճուրդէն գնուած, միսթիք ազդեցութիւն ունէր պատանիին վրայ։ Սառած դոնդողին բիւրաւոր փոսփորափայլումին մէջը, պտուղները, թափանցկացած, կը թուէին կրակէն նոր վար առնուած քաղցուեղէն, ու դրուած սա արծաթ շաքարջուրին, որ կտաւն էր անոր։ Այս ամէնը, այնքան պարզ, այնքան իրաւ, որ Սողոմին վախ կու գար ձեռք երկարելու անոր մարմինին, վախը՝ անուշին սեղանը թափելու…։ Գերիրապաշտութիւն չէ, որ կ’ընեմ։ Մարդկային հոգին այս է, յոգնած ընթերցող։ Դուն պէտք է գրես քու վէպդ, որպէսզի տեսնես, թէ ինչերո՜ւ կրացում է հիմա քու մարմինդ։ Թէ ի՜նչ դիւրութեամբ, մեզմէ ոմանց տրուած է վերադարձ կրնալ իրենց հիմնական մասին։ Եւ ուրիշներու՝ որքան արգիլուած, քանի որ այդ հոգին դադար չէ առած։ Գերիրապաշտ վէպ մը չէ ատիկա։ Բայց ըսեմ, որ գիտնաք։ Պարապ տեղը չէ, որ մարդ տիրացու կը ծնի։ Նոյնիսկ բանտին մէջ, նոյնիսկ մահուան կլափին մէջ տիրացուն աս է ահաւասիկ։
Քարայրին կանթե՞ղը։
– Պատին մէջ փորուած ծակ մը։
Զոր կը վանդակէր բաւական խիտ ցանցով թել ուռկան մը, հաստ տեսակէն։ Անիկա մօտ էր գմբէթի շրջագիծին, վեր՝ մարդերու հասողութենէն։ Զօրաւոր կղպանք մը զայն կը պաշտպանէր դուրսի ձեռքերէն։ Յեղափոխականները գիտէին, բայց Սողոմը կ’անգիտանար մէկ-երկու տարուան պատահար մը, ուրիշ բանտէ մը, ուր, սա քարայրին նման խորշի մը մէջ, հայ մը, իրեն չափ մատաղ, չդիմանալով տանջանքին, կրակած էր ինքզինքը, գործածելով նման կանթեղ մը։ Փորձառութի՛ւնը։ Թուրքերը մահուան հանդէպ ժլատ են, երբ չեն գոհացած, չեն կշտացած։ Պատուհասումը բնախօսական պահանջ մըն է իրենց մէջ, զոր կ’աշխատին չհերքել, մա՛նաւանդկեավուրին վրայով։ Իրե՜նք՝ այնքան առատաձեռն, երբ կուշտ են, հարիւր հազարներուն վրայ արձակելու համար անոր մահուան բիւրաւոր բազուկները։
Չհարցուց սակայն։ Վասնզի այցուած էր նոյնքան տխուր ու դաժան ուրիշ պատկերէ մը, պատմութիւն մը աս ալ, իրենց ժամուն համբաւով մէկ ուրիշ զարդէն, քառսուն մանուկներու քառսուն աչքերով մէկ ջահը ատիկա, նուէ՜ր՝ գեղին մեծկակ մէկ մեղաւորէն, որ, ազդեցիկ ու հարուստ, չէր հանդուրժեր իր տունին մէջ երիտասարդ իր կնոջ հիւանդութիւնը –բարակ– ու տունին ծառային շալակը դրած՝ ղրկեր էր մօրը տունը, հակառակ կնոջ աղ-արցունքին։ Կինը մեռեր էր, առանց անիծելու քաջասիրտ մեծատունը զաւկըներուն սիրոյն, բայց մեր բարութիւնը իր հականիշովը կշիռի կ’ելլէ։ Ու օրէնք է, որ ամէն գթութիւն փոխարինուի հսկայ ապերախտութեամբ մը։ Այս օրէնքը ապացուցանելու համար մեծատունը իր անզգամութեան վրայ աւելցուց ուրիշ մը, աւելի մեծ, աւելի անգութ։ Իր երկրորդ կնիկին –կարգուած էր անիկա մեռելին քառսունքն իսկ չյարգելով, Մեծ-պահքի մէջ պսակի անկարելիութիւնը պատրուակ բռնած– վախին ու թելադրութեանը տակ, իր վեց զաւակները –հասկնալի՝ մեռած կնիկէն– մեծը տասներկու, կրտսերը հազիւ քայլ ելած, նոյն անսրտութեամբ հեռացուց իր տունէն զոքանչին –մեռածին մօրը– վրայ ղրկելով այդ անուշիկ տղաքը, իրարմէ աղուոր, իրարմէ տխուր, ոսկի մազերով, յուլունք աչքերով։ Ուր, մէկիկ-մէկիկ, չորս-հինգ տարուան ընթացքին մեռնէին պիտի, նոյն անհասկնալի ցաւով, որմէ ինկած էր արդէն անոնց մայրը։ Հարուստը չի վախնար գեղին կարծիքէն։ Զինքը մեղադրեցին, բայց չկրցան կակուղցնել իր սիրտը։ Անիկա պիտի վախնար մղձաւանջէն, որ հոգէառին նախատօնակն է, միշտ ատ գեղին կարծիքովը։ Ու եղաւ ինչ որ կը վախնար անիկա, դիմաւորելէ, գիշերայցութիւնը՝ մեռելներուն։ Անոր քունը խանգարուեցաւ վերջին գերեզմանէն դարձին, երբ երկրորդ կնիկին ծոցէն անոր տրուեցաւ առաջինը տեսնել, առողջ ու աղուոր, պարման իր շնորհին մէջ –աղքատի աղջիկ էր անիկա ու արտակարգ իր գեղեցկութեան համար հարուստի հարս գացած– զգլխիչ ու անմատոյց, զինքը տանջելով պատկերովը իր անարատ մարմինին, ու խուլ պժգանք զարգացնելով իր մէջ, երկրորդ կնիկէն։ Պատուհասումը հոդ չմնաց։ Անիկա իրեն հետ բերաւ իր զաւակներն ալ, բոլորն ալ լոյսի պէս աղուոր, մարդ ու հրեշտակ նոյն ատեն, սրտառուչ ու լալով, որոնք կու գային շարուելու իր դագաղին շուրջը, ամէն գիշեր, ձեռքերնին հասակովնին մոմ՝ անշարժ ու տխուր, ինչպէս կ’ըլլան տիրացուներունը ժամուն ատեանը, մահաբեմին երկու քովերը, հանգստեան կարգին ամբողջ տեւողութեան, դալուկ մեռելին վրայ ցաթելու համար մանուկ ու միամիտ իրենց կսկիծը, հազար օտարէ։ Ի՜նքն էր, իր դագաղին մէջ, ահռելի իրապաշտութեամբ մը, փեսութեան շարով, չուխա վարտիքով, քիրմանի շալով։ Կ’արթննար, ու անոր տղաքը հանդարտ, իրարու ետեւէ կը հեռանային` հետզհետէ հատնելով, մոմի լեզուակ մը մնալու աստիճան։ Կէս գիշերէն ժամ մը ետքը, սա տեսիլքը անոր պատուհասումը պիտի ըլլար, աստուածայարդար, ու պիտի արգիլէր անոր քունը գիշերուան մնացած մասէն, մէկ կողէն միւսին դարձնելով անդադար, ու աւելի տխուրը՝ խոր գարշանք առթելով ծոցի կնիկէն, որուն խելապատակէն բխած էր անաստուած կարգադրութիւնը իր տղոցը մասին։ Նիհարցաւ անիկա։ Ու խոստովանահայր տէրտէրը, Աստուծոյ մատը տեսնելով այս տագնապին մէջ, թելադրեց անոր Երուսաղէմ մը։ Հոն, մեծամօրուս վարդապետ մը, քիչիկ մը սուրբ ու փախուկ, որ թուղթ կը բանար ունուսխակը գրէր, զայն սրտապնդեց` յիշելով դրուագ մը նման հալածման։ Դեւերու գործ էր այդպուկին։ Ու վարդապետին դարմանն էր եօթնարփեան ջահը, մեծ ողկոյզ մը կանթեղներու ձոյլ արծաթի մէջ փորուած, մէջտեղինը մեծկակ –մա՜յր–, որուն փարած էին ջուխտ-ջուխտ՝ զաւկըները՝ երեք զոյգ։ Այս նուէրը, մեծամօրուսին հաւաստումովը, բաւ էր կակղելու Աստուածամօր սիրտը, որ պաշտպանն է բոլոր անիրաւուած մայրերուն։ Այն պարագային, երբ գոհացում չի ստանար սուրբ Տիկինը, հաճիին պարտք կ’իյնար զաւկըներն ալ ընել հաճ, քառսուն աչքնոց միակտուր կանթեղ մը հանդերձել եօթնախորան յարդարմամբ, կրկնելու համար խորհուրդը եօթը երկինքներուն «վասն քաւութեան ծովացեալ մեղաց իւրոց»։ Երանելի ժամանակներ, երբ աբեղաներն բեմերուֆանթոշներ<ref>քանթոշներ, սրբագրուած՝ ֆանթոշ ներ</ref>չէին, այլ՝ մեր ժողովուրդի հոգեկան մէկ կռանիտացումը։ Հաճին, դարձին, մեծ երկիւղածութեամբ, ձեռքովը հանեց սնտուկէնեօթնաղբարը, որ հաճի Արթինէն նուիրուած հանրածանօթ կանթեղախումբէն մեծ էր հասակով, բայց կը կշռէր անկէ եօթը հեղ պակաս։ Նալպանտենց կանթեղը երեք հոգի հազիւ կը տեղափոխէին։ Նոր հարուստը, դեղնած իր ձեռքերովը կրեց զայն տաճար։ Տէրտէրը յիշեց Անանիան եւ Սափիրան։ Բայց միտքէն։ Յայտնի էր Աստուածամօր սիրտը պիտի չկաշառուէր այդ նոր, այսինքն՝ թուղթ արծաթով։ Ի վերջոյ սիրտը մեր միսերուն մէջ ա՛ն է, որ խորք ունի։ Նկարին առջեւ, կանթեղին մէջ այրելու դրած ձէթը ջո՜ւր կը դառնար ինքիրեն, կէս ժամէն ու կը մարէր աղմուկով –<ref>յաւելում երկար գծիկի – բացուածքով</ref>նշան՝ ուխտին ընդունական չըլլալուն։ Անիկա պարտաւորուեցաւ գործադրել մեծամօրուս աբեղային երկրորդ պատուէրը։ Քառսուն աչքնոց ջահը, գագաթին մեծ կանթեղը –մա՜յրը– Մեծ-պահքի եօթը շաբաթները յիշեցնող խորհուրդով մըն ալ, եօթը բոլորակներու վրայ ամբարձիգ<ref>ամբարձիգ ? ամբարձձիգ ?</ref>։ Գագաթի կանթեղին իւղը կ’այրէր հիմա գիշեր ու ցերեկ, պահարանի պատկերի մը դէմ, ան ալ Աստուածածնին, մուրատատուր ու հիւանդահաս։ Մեծ-պահքի չորրորդ եօթնակին Շաբաթ օրը, քառսուն ալ աչքերէն լուսաւոր կու գար<ref>քառսուն ալ աչքերէն լուսաւոր կու գար – ?</ref>փողփողելու ատեանին կեդրոնէն կախ «Վերիսաղիմու» մեծ ջահին քովիկը, անկէ վար չմնացող գեղեցկութեամբ մը։ Այո՜։ Մենք շինուած ենք մեզմէ ու մենէ շատ դուրսէն սա փշրանքներով։ Ու մեր հոգին համադրութիւնն է ուրիշներու մեղքին կամ բարիքին։ Պարապ տեղը չէ, որ մարդ տիրացու կը ծնի։
Սողոմենց տղան փոխուած չգտաւ երկու յեղափոխականները։ Թերեւս լոյսին խաղցուկ ու մաղմաղ նկարագիրը դեր ունէր սա ձեւ տպաւորուելուն մէջ։ Երբ մեր անցեալը մեզի կ’այցելէ վերի վերլուծումին պայծառութեամբը, մենք կ’աղօտանանք մեր ներկայէն։ Ատկէ զատ, անիկա ունէր իր միտքին<ref>մեղքին, սրբագրուած՝ միտքին</ref>մէջ թիւ տասներկու նկուղէն ուրուացումը անոնց դէմքին։ Քիչ առաջ՝ մոխիրնոցի տեսիլքին մէջ անոնց ճառագայթուն երիտասարդութիւնը։ Կու գան, կը դպին ու կ’անցնին պատկերները, անկարող կենալու մեր մտքի տախտակին, երբ շատ հզօր զգայութիւն մը, վախ կամ յուզում, դղրդումի է հանած անիւները ժամացոյցին։
Սրտաշա՞րժ, անոնց հանդիպումը։
– Չեղաւ։
Յեղափոխականը, ասպարէզի հարկադրանք, դիմախաղի մեծ մարզանքներէ անցած, անզգալաբար վարժուած է պահել իր տպաւորութիւնները, մա՛նաւանդ սանկ բանտերու ծոցը։ Մշտական վտանգը, որ ա՛լ մթնոլորտ մը դարձած է անոր հոգիին, ինչպէս՝ փոթորիկն է մրրկահաւուն, ու կամաւոր զոհը, զոր ըրած են յօժար, մարդկեղէն զգացումներու մէկ ստուար մասէն, զիրենք կ’ընէ սանկ օտար մարդեր, դանդաղ՝<ref>յաւելում բութի</ref>դիմային արտայայտումը առնելու, ինչպէս տալու համար խորունկ յուզումներ։ Մահուան զինուոր մը շատ ալ չի տնտնար ընթացիկ զեղումներու, պարտքերու շաւիղներուն։ Բանտին մէջ, սա վերապահումը յեղափոխօրէն անխուսափելի, դարձեալ ի զօրու է արտաքին, այսինքն՝ բաց աշխարհին ալ վրայ, ուր նոյն վտանգը աւելի ընդարձակ, այլամերժ<ref>այլամերձ, սրբագրուած՝ այլամերժ: [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>ծիրով մը կ’օղակէ զանոնք, վտանգը հայէն ու թուրքէն, զէնքէն ու քունէն, թուղթէն ու լեզուէն։
Ասո՞նք։
– Կ’ընէին այդպէս, ինչպէս կը գիտակցէր Սողոմը լսած ըլլալ, Ակնաղբիւրին, Մօրուքին բերնէն (Մաթիկ Մելիքխանեանց,<ref>յաւելում բառերու՝ Մաթիկ Մելիքխանեանց – ?</ref>աս էր անունը փոքր յեղափոխականին, թէեւ անիկա չէր ծածկած ատիկա, անհասկնալի անփութութեամբ մը։ Սողոմը մոռցեր է ադ քիչ մը երկար անունը որուն պէտք ալ չունէր։ Անունով չեն աշխատիր մարդիկ, այլ՝ անանուն) յարգելու համար յիշատակը եւ անմոռաց դասը խանդավառ ընկերոջ մը, որ Վանայ թէ Մշոյ գեղերէն մէկուն մէջ, առանց ուզելու մատնած էր տեղացի երիտասարդ մը, կուսակցական ասիկա, անխոհեմ եռանդով մը համբուրուելով անոր հետ։ Դիւրին ասպարէզ չէր «էդ յեղափոխութիւնը»։ Հայրը իր տղան ճակտէն պագնելով մահուան կը ղրկէր։ Տղան իր հօրը դիակը, առանց արցունքի, գերեզմանին կը յանձնէր։ «Էդ էր պատճառ», որպէսզի «բազումք» լինէին «կոչեցեալք, եւ սակաւք ընտրեալք»։ Այո՜։ Կռիւ, «էդ գեղում», քիչ ետքը։ Զօրքերու բազմանալը։ Նահանջ։ Նոյն օրն իսկ թուրքերը բռնած էին կռուողներուն հետ չփախած երիտասարդը, ու ծեծի տակ մեռցուցած, հասկնալու համար անունն ու հանգամանքը զինքը համբուրող ֆետայիին։
Երկու երիտասարդները չշարժեցան իրենց տեղէն։ Ըրին այդպէս, վասնզի ճանչցեր էին սպան, զիրենք տանջող մարմինին պարագլուխը, կտոր-բրդուճ հայերէն հասկցող,<ref>յաւելում ստորակէտի</ref>որ<ref>ու սրբագրուած՝ որ</ref>իր ամբարտաւան տաճկութեան մէջ ինքզինքը կը քառակուսէր հայերու հանդէպ անսովոր ատելութեամբ։ Եղան այս մարդերը, որոնք գլեցին չափը իրենց զգացումներուն։ Յեղափոխականները մնացին անտարբեր, հիմնովին օտար, սպային նայուածքին ներքեւ, որ հաւանաբար թաքուն նպատակներով սա տղան կը բերէր իրենց, երբ կանխող ծեծերու ընթացքին, անոնք զայն չճանչնալնին յայտարարեր էին բացարձակ։ Կնճռոտ, դէմքը թթուեցուցած՝ սպան ելեր էր քարայրէն, նեղուած գորշ ձէթէն։ Բայց մնացեր դուռին։ Անոր զննութիւնը, կղպանքի կէտերէն։ Հայհոյութի՛ւնը։ Փնտռտո՜ւքը։ Զինուորներուն հասցէին շողիքոտ նախատինք մը։ Բոլորկեավուրներուն մոյկերուն ներքեւ գըթըր-գըթըր կոխոտումը։ Բաներ ասոնք, որոնք տեղի ունեցան մեծ ու սառած լռութեան մը մէջ։
Անտարբեր, զուսպ։ Յեղափոխականներու սա անզգած կարողութիւնը անցա՞ւ Սողոմին։
Անշուշտ չունէր անիկա բաւական խելք ու փորձառութիւն՝ գուշակելու համար այս արարողութեան բուն զսպանակը, քանի սպան, առերեւոյթ անտարբերութեան մէջ, ամենամեծ լարումով մը կը հետապնդէր նորեկին դէմքի ամէնէն նրբին արտայայտութիւնն ալ։ Այնքան անճարակ էր անիկա այս յանձնարարուած դերին համար, որ տղուն նայուածքին տակ աչքերը կը շեղէր` խորունկ ու թաքուն հեգնութեանը արժանանալով միւսներուն։ Յոգնեցա՞ւ, թէ ամչցաւ։ Խուլ, կնճռոտ անտարբերութեամբ մը, քաշեց դանդաղ շղթայապիրկ դուռը, որ, դողդղաց ու հեծկլտաց, ինչպէս կ’ընեն ժանեկազարդ բոժոժները, թլփատութեան հանդէսներու ձիերէն, երբ ասոնք իրենց գաւակը կը թօթուեն ուրախ։ Վերէն, կամարը, խուլ թնդիւնով մը արձագանգեց, բաղնիքներու մէջ սովորական հագագային եղծումները<ref>եղջումները, սրբագրուած՝ եղծումները: [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>արթնցնելով տղուն մէջ։ Բան մը, մեծ ակռայի մը նման, ճրճռաց դուռին շրթներէն։ Այսպէս առանձնացած խորշերու մէջ, ծխնիները եօթը տարին հեղ մը անգամ իւղ չեն տեսներ։ Խնայողական, աւելի ճիշդը՝ կարգապահական հաշիւները այս ու այն վերատեսուչին մեծ խելքը փաստելու կը ծառայէին, երբ փախուստը արգիլելու համար ամէնէն փոքր նպաստն իսկ խորանարդ կարեւորութեամբ կը հանէին արժէքի։ Մէկը պատգամած է այդ փաշաներէն. «Ձայնը զինակից է իշխանութեանց»։
Յետոյ, խուլ ուրիշ հարուած մը նորէն, դրան պորտին։ Ասիական կանխահոգութի՞ւն, թէ պետական հրահանգ։ Սպաները բանտաքաղաքին բոլոր դուռները ամուր կը բռնեն` մոռնալով միայն, երբեմն-երբեմն, դուռները ուտեստեղէնի մթերանոցներուն, որոնք լաւ կղպուած չեն ըլլար, երբ գիշերը, երեսի վրայ բաց կը գտնուին աչալուրջ պահակներէ։
Ու քայլեր։
Սկիզբները՝ որոշ։ Հետզհետէ՝ աւելի վեր։ Սողոմը առաջին անգամն էր, որ կ’առնէր իջնելու, խորնալու սա զգայութիւնը, ուրիշներու ելքովը, բարձրացումովը պայմանաւոր։
Հատան ձայնի այդ կայլակներն ալ` ըսես ծնելով հողին մեծ ընդերքէն։ Ու նկուղը, շղթայով սենեա՜կը՝ դարձաւ իր լուսակոծ ամայութեան։
«Վերջապէս», պիտի բացագանչէր հաւանաբար, սիրային թերթօններու ճարտար յարդարող մը, երկու սիրահարները, բազմապտոյտ իրադարձութիւններէ ետք, իբրեւ առանձնարան մը առաջնորդելուն մեծապէս ուրախ։ Չըլլալով այդ թերթօնագիրը, կը ձգեմ տղան սա խորունկ լռութեան ծոցը` հետեւելու համար անոր ուղեղը կրծող ուրուախաղին, որ մարդոց մէկ մասին մէջ կեանքէն աւելի կ’արժէ երբեմն։ Առէք արուեստագէտէն իր երազանքին, զգայութեանց, կիսակամ իղձերուն նեւտոնեան սկաւառակը, մնացեա՞լը։ Հաստ քաղքենին է կամ թշուառ թափառականը։ Ու ատիկա այսպէս՝ նաեւ դաշտին մէջ ցորեն քաղ[հա]նող<ref>քահնող, սրբագրուած՝ քաղհանող</ref>հարսնուկին համար։
Սողոմը, մթնոլորտէ մթնոլորտ իր փոխադրումներուն մէջ, կարծես աւելի բարակցեր էր իր ջիղերէն, որոնք բուռն զգայութեանց պարախումբէ մը փոխն ի փոխ կը պրկուէին ու կը լքուէին։ Տարօրէն գերզգայ,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>մոխիրնոցի գրեթէ բացօթեայ, բազմամբոխ, բաղնիք կամ հրապարակ թելադրող կայանէն՝ սա փոսը, վիմափո՜ր քարայրը, որ կը յիշեցնէր իրեն ծանօթ, ընդերկրեայ գերեզմանները, այնքան յաճախադէպ Նիկիոյ լիճին երկու ափերուն, անիկա, անցումներուն արագութեան տակ, անկարող էր ինքզինքը հաշտեցնել, մէկ գիծի բերել իր զգայապատկերներուն, երկու երեսով, – ներսէն՝ ուղեղին տակէն, յորդ ու բուսական, անսպասելի՝ ինչպէս յիմար, զինքը հեռուները հանող մեծ ծփանքի նման, կանթեղէ մը դէպի անցեալը հրուող, – դուրսէն՝ ոտքին, մորթին, աչքերուն ճամբաներովը, որոնք ի վերջոյ կը յանգէին միշտ նոյն անցեալին։ Մօտիկ անցեալը, այս փայլակումներու ընթացքին, կը նմանէր լեռնամասի մը, զոր թանձր մշուշ մը սքողուած կը պահէր անտեսանելի, բայց նոյնքան ահաւոր։ Չես գիտեր ինչո՞ւ ողջ-ողջ թաղուելու իր սկզբնական զգայութիւնը կը յամառէր աճիլ ու ճշդուիլ։ Հեքիաթներուն մէջ սիրական տարազն էր այդ թաղուիլը, որուն կը մտածէր անիկա զրոյցին աւարտումէն ետքն ալ, ինքզինքը դնելով տեղը պատմութեան հերոսին, երբ յանկարծակի բացուող լեռնէ մը ներս կը քալէր<ref>կը քաշէր, սրբագրուած՝ կը քալէր</ref>տղան ու չէր մեռներ վախուն, լերան իր վրայ փակուելէն վերջը։ Մատչելի՞, – գրեթէ՛։ Այդ հեքիաթներէն դրուագ մը։ Ջրհոր մըն էր ատիկա, կախարդուած պարտէզի մը խորը։ Իր սիրածը –զոր դեւ մը գողցեր ու առեր-տարեր<ref>առեր-տառեր, սրբագրուած՝ առեր-տարեր</ref>էր այդ ջրհորէն վար– հետապնդող երիտասարդը մօտիկը ծաղկող վարդենիէն սորված էր գաղտնիքը, – կախուիլ չուանէն, իջնալ վար, մինչեւ որ երկու ոչխարներ երեւէին։ Սեւին վրայ նետուիլը զինքը կ’առաջնորդէր վարի աշխարհը։ Ճերմակին վրայ նետուիլը՝ ճամբա՛ն, դէպի սիրածին։ Հեքիաթը կարճ չի պատմեր։ Երիտասարդը սեւին փոխարէն ճերմակին կը հետեւէր։ Ու իջեր, իջե՛ր, իջե՜ր, մինչեւ փորը երկրին, անդիի աշխարհը, ան ալ մերինին պէս հողով ու քարով, վարդով ու փուշով…։ Այս զգայազեղծումները բացատրելի են գեղացիներուն մէջ, պատանեկան կեանքին չտարազուած հոծութեամբը, որ հեքիաթով կը սնանի առաւելապէս, քանի որ զուրկ է քաղաքին բազմաստեղծ նպաստներէն։ Կը ձգեմ անոր ուրիշ տպաւորութիւնները՝ ծանրանալու համար հիմնականին։ Անիկա, փապուղիէն էջքի ընթացքին, շղթայով սենեակ մուտքէն, դրան փակումէն ալ ետքը, հզօր ճնշումին տակն էր մեծ մղձաւանջին, որմէ, հակառակ ճիգին, չէր կրնար ինքզինքը ազատել, այնքան մոխիրնոցի տեսիլքը պայծառ փորուած կը տանէր իր ուղեղէն։ Քալեր էր դէպի փոսը, զինուորներէ շրջապատ, բայց քալեր կարծես մէկ թեւին<ref>թիւին, սրբագրուած՝ թեւին</ref>մէջը այդ բազմածալ երազին։ Նիկիոյ լիճի ափերուն ըսի, թէ կան այս կամարակապ ճամբաները, գետնափոր սրահները։ Բայց վտանգաւոր են, օձերուն ու կարիճներուն չափ, հոն պահուածքընց-մեզ-աղէկներով …։ Անիկա անգամ մը ինկեր էր ալ գետին` շփոթելով հողին ափը, որով դէպի շղթայով սենեակը կը ցածնար անիկա։ Քիչ մը արագ, հեքիաթին թելադրած էջքին հետ, ուղիղ՝ սիրտը երկրին…։ Շփոթեր՝ վասնզի կը վախնար իր ուղեղէն ճառագայթած տեսիլքին հաշւոյն։ Կարկամ մատներովը բռներ էր շրթները՝ թունդ առնող երգը արգիլելու համար, երազէն գալարափողուած սրտառուչ պատգա՛մ, որ ուժ կ’առնէր երկու աշխարհներէն ալ…։ Երդումներ, սրտագին, խորունկ, Ազատութեան երգին զուգընթաց…։ Դարբին Թորոսը եւ անոր դիմածռումը, հրացանին բլթակը համբուրած ատեն…։ Շատ գիտցուկ, հաջան Ուստիանը, գերեզմանի դուռին, դրամներու տոպրակը մէջքը թխմած պահուն…։ Ընկերներ, առջի անուշիկ բանտէն, մէկը մանաւանդ, որ քալեր էր իրեն հետ, Նալպանտենց տանիքէն, ու չէր ձգած զինքը մինչեւ լուս, ոճիրին բոլոր արարմունքներուն։ Յետոյ՝ վարագոյրները այդ մեծ տրամին։ Նալպանտենց սանդուխը։ Տանիքը, իր քրտինքը՝ անձրեւանոցի կափարիչը փրցուցած ատեն։ Կատուները։ Աղուորը, որ անհուն պժգանքի մը պէս, թարախոտ ու հոտած, կը սեւնար անոր ուղեղին, մամուկի մը ուռած փորովը։ Սերոբին հռնդիւնը։ Հաճի Աննան։ Դանակին շշունջը։ Կրակը։ Կռիւը։ Ծեծը…։ Հիւանդանոցը։ … Երկու թրքուհիները։ Բոլորը՝ պատէպատ գնացքով, առանց ժամանակի սանդուխին։ Թաւալգլոր այս փախուստին մէջը պատկերներուն, գրեթէ մօտիկ պատմութիւնը, որուն մէկ կարկառուն դրուագը` Սամիկ Սամունը, երկու ձեռքերէն չղջիկի պէս բռնած կինն ու աղբարը, գլխուն, իր թեւերովը ամուր օղակած իր վիզը, մանչուկը, ու մարմինին միւս գիծերուն՝ սատանաները, որոնք կրակէ նիզակներով կը շիշտէին իր միսերը, մինչ ուրիշներ երկժանիով կը բանային անոր բերա՜նը…։ Ուքոմիթաները` ամէնէն պայծառ դէմքերը տեսիլքին, լոյս հագուած, ժամու պատկերի պէս (ինք պիտի ըսէրպարկենքի պէս) գեղեցիկ, տխուր, սրտառուչ, ծռած, օդէն ուրուացող բանէ մը փախչող, որ կացին չէր, այլ՝ թաթ մը, հարիւր մատերով, կարճցած ու աճող, մօտիկցող ու հեռու, ձեւելով օդին մէջ անոնց փէշերուն խղդող օղակը, ուրուատիպ, բայց յստակ, անխուսափելի։ Ու այդ սպառնալիքին դէմ այդ մարդոց անայլայլ հանդարտութիւնը, մեծվայելչութիւնը, ճիշդ ու ճիշդ նահատակներու երանութեամբ, վերացած ահէն ու մահէն։ …Վերը` մոխիրնոցը, Սողոմենց տղան հետն էր այդ մարդոց, աչքերը գոց ու երգած պահուն։ Ու հիմա, այսինքն՝ քիչ վերջը, հողին փորին մէջ, դէմ դէմի անոնց։
Ու խաղաղութի՜ւն։
Հողին ընդերքին մէջ, ինչպէս Յովնանը «կէտին փորին մէջ»ը. մտածեց Սողոմը, բայց չարտասանեց։
Գմբէթին կոտրած մէկ աչուկէն հով մը, որ կը զարդարէր բանտուած բոցը, իր վանդակէն ներս, ուրուային, ծակ-ծակ, ծալ-ծալ կտաւ մը խաղցնելով ճակատի պատին։
Ու խաղաղութի՜ւն։
* * *
Ու ձայն մը.
– Նստիր, աղբէր ճան, նստիր։
Երաժշտական, ներդաշնակ այդաղբէր ճանը ։
Ամէնէն դիմացկուն տարազը Սողոմին մէջ, սա մարդուն այնքան ըսածներէն, պատմածներէն. հիմա մոխիրին նման անցած ետեւը անոր մօտի յուշքերուն, զանգուած, պղտոր։
Պատանիներուն մօտ միայն կարելի այլուրութեամբ մը, որով այդ տարիքը այնքան բնական հակազդեցութեամբ ինքզինքը գիտէ ազատել մեծերը անդամալոյծ շղթայող հզօր կապերէն, այդ հնչումին հետ, Սողոմը ինքզինքը գտաւ թեթեւցած մէկէն։ Զուարթութեան, հանգիստի սա պահանջը կեանքի մութ օրերուն հակահարուածն է մեր մէջ։ Տառապանքի երկար հանդէսէ մը յետոյ, կարօտը ունինք սա խաղաղութեան։ Այս չկասկածուած ուժն էր, որ<ref>յաւելում բառի՝ որ</ref>աւլեց, պարպեց անոր ուղեղը, գէթ սա պահին համար, փոթորկոտ ու տխուր դրուագներէն, որոնք հիւսեր էին իր գլխուն՝ սա երկու ամիսներու ամօթանքն ու բեկումները։ Թուրքէն հեռու ըլլալու միամիտ պատրանքն ալ կ’աւելնար այդ յոգնութեան։
Տեսաւ, որ չէր նստած։
– Հա՜, հա՜…
Սողոմն էր, բայց վարանոտ։ Տեղէ՞ն՝ թէ իրմէ վախ մը կը միջամտէր խօսելու պէտքին։
– Աղբէր ճա՜ն։
Խոր իր ուրախութիւնը՝ գտած ըլլալուն շեշտը, որով խօսեր էր սա մարդոց հետ, Ակնաղբիւրին, երբ, տղու պէս ժպտեր էր իր յաջողութեան, անոր ձայնը հարազատ կաղապարելով։ Մի զարմանաք։ Ամէնէն մեծ պետական մարդն ալ այսքան յիմար է իր փոքր հաճոյքներուն կամ մեծ ապուշութիւններուն մէջ։
Նստի՜լ։
Դիւրին չէր ատիկա։ Գնդակով ծակծկուած անոր մարմինը քիչիկ մը ծուռումուռ բան պարտաւոր էր ըլլալու, խնայելու համար կարգ մը ցաւեր։ Վէրքերը բոլորն ալ չէին փակուած։
– Նստիր, էլի։
Ու մանրիկ բռունցքը կրտսեր յեղափոխականին իջաւ յատակին։
– Քեզնից ուժով է։
Յատակի մարմարն էր անշուշտ։ Թէեւ բարակ ու փոշոտ սեւութիւն մը ակնարկը շփոթ ընէր նայողին, առաջին յառումին։
– Մարմար է, աղբէր ճան, մարմար։
Ատիկա գտնողն էր յեղափոխականը, որ օրը գիշեր էր ըրած։ Թեթեւ հող մը, ջուրէն մրուր, կը կակուղցնէր կարծրութիւնը այդ յատակին։ Բայց կ’ընէր զայն նոյնքան գերեզմանական։ Տեղերը, ինչպէս դէմքերը, ունին իրենց կնիքը։ Ո՞ր հրաշքով թուրքերը, իրենց զգացական լինելութեան հիմնական նկարագիրը փոխադրած էին երկրին մինչեւ ընդերքը։ Ո՞ր հրաշքով՝ հին մեհեանի մը այդ գեղեցիկ աւազանը վերածուեցաւ սա ողջ դամբարանին։ Սողոմէն առաջ, երկուքը (մեծը չէր խօսեր) հարցուցեր էին իրենք իրենց այս մեծ գիւտէն<ref>հարցուցեր էին.... գիւտէն – ?</ref>ու զարմացեր՝ «աշխարհքի բանին»։ Նո՞յն՝ ազգե՜րը, հողին տակն ու վրան։
Ժպիտի մօտ բան մը ուրուացաւ Սողոմին դէմքին։ Անիկա չէր գիտեր, թէ այդ սուտ<ref>սուր, սրբագրուած՝ սուտ</ref>ժպիտը իրական վախի մը տարտամ վարշամակն էր, բռնի առնուած։ Իր վա՞խը։ Բայց կը հաւատար, թէ իջած էին, վար, շատ վար, երկրին տակերը մինչեւ։ Ու ամօ՜թը՝ այդ վախը տարազելու, որ կը փոխուէր սուտ խնդուքի։
Կամացուկ, տուաւ կռնակը սառուցիկ պատին։ Կը տառապէր զիստի մեծ վէրքէն։ Առողջ ոտքը առաջ՝ իջաւ անիկա ցած, մատաղ ուղտի մը նման։
Տքաց։ Ցաւերը թօթուեր էին իր ոսկորները։
– Ո՞ւր ենք, աղբէր ճան։
– Աղբիւրի ակին։
Ձայներ։
Կարծես անոնց տակը ըլլար պարապ։ Վասնզի ձայները կը հասնէին իրենց ներքեւէն։ Յետոյ՝ դո՛ւռը։ Որ ճչաց ու տուաւ տեղի։ Երկու հիները մռայլեցան։ Այդ ժամերուն անոնք տանջանքի կը կանչուէին։ Ու բանտէն ներս ամէն նոր շարժում յուզում կը բերէ։
Նեղ այդ բացուածքէն թեւ մը ներս նետեց երկու պաթանիա։ Բանտարկեալները կը սպասէին բացումը դուռին, ինչ որ չունեցաւ տեղի։ Ճեղքը փոքրացաւ կրկին։ Դուռը տքաց, դողաց, ճրճռաց։ Ու ամէն ինչ՝ քիչ առաջուան յաջորդութեամբ, մինչեւ լռութեան անշարժ հաստատումը։ Զգացած էին, որ, դուրսէն մեկուսացուելէ յետոյ, նկուղը չէր խանգարուեր ներսի խօսքերով։
– Կ’երեւի էս բանտին օրէնքն ա, – մտածեց բարձր, կարճահասակքոմիթան, որ մոռցեր էր վերմակը, բանտը իյնալէն ասդին։
– Հո՞ն ինչու չտուեցին…
Մտածեց կրկին, փոխադրելով ինքզինքը թիւ տասներկու նկուղը։
Պաթանիաներուն հոտը սուր, շատ։ Սողոմը յիշեց հիւանդանոցը, անոր կապուած ուրիշ պատկերները։ Յոգնած էր սակայն։ Պարտաւորուեցաւ փոխել նստուածքը` ափին բեռցնելով մարմինը դարձնելու հոգը։
– Բան չի կայ, էլի…
Կը մտածէր բարձրաձայն, միշտ նստած տեղէն, միջնամատը ուղտի սապատի պէս եռանկիւնած, խփելով պատերուն, ընկեր Մաթիկը։
– Ամէն տեղ խփել եմ, էլի… տես։
Պատը, զարկին դէմ կը հանէր խոնաւ, միակտուր աղմուկ։
Կեանքը երբեմն կը նմանի նոր բռնկող կրակի։ Դանդա՛ղ՝ ծաւալումը, առաջին կայծերուն։ Ու ճիշդ է ասիկա նոյնիսկ եղերական պայմաններու մէջ, երբ հոգիները պարտաւոր են կերպով մը իրենք զիրենք յարմարել<ref>յարմարիլ, սրբագրուած՝ յարմարել</ref>աղէտին ճնշումին։ Նոր «շեշտաւորումը» դժկամ է յաճախ։ Խօսքի, եռանդի, կրակի մեծ առաքեալ ընկեր Մաթիկը, այս անիմաստ ճիչերով կը ջանար կոտրել այդ բիւրեղացումը նախ ինքը իր մէջ։ Երկու ամիս կայ կարօտն ունէին երրորդին, բայց այսպէս «միջա՜կ»<ref>«միջակ», սրբագրուած՝ «միջա՜կ» – ?</ref>։ Առանձին խօսքը միշտ ալ ինքնատիպ արհամարհանք չի նշանակեր, որով կեանքէն իրենց դառնութիւնը կը զովացնեն երբեմն մարդիկ, Յետոյ, չխօսիլը բաւարար զրկանք է կ’ըսեն։ Կան բանտեր, ուր, պատիժը «կը լրանայ» խօսքէ զրկումով։ – Ամէնէն անողոք, ընդունելի քաւութի՛ւնը՝ կիներու յատուկ զգաստարաններու մէջ։
– Տես, տե՛ս։
Կը զարնէր մատը, պատի երեսին։ Ու կը տրամաբանէր՝ իբրեւ թէ մարդու երես ըլլար գորշ ու աղտոտ այդ ծեփը։
– Որ ձայնը<ref>ձայն, սրբագրուած՝ ձայնը ?</ref>նոյն եկաւ դուրս, նշանակում է առողջ ա…
Բժշկութեան վրիպած ուսանող ընկեր Մաթիկը պատերու հետ կը վարուէր «էնպէս», ինչպէս հռչակաւոր փրոֆեսէօր Զաւրիէֆը<ref>Զուրիէֆը, սրբագրուած՝ Զաւրիէֆը</ref>՝ հիւանդներու կուրծքին հետ։ Առաւօտէն ըրած էր փորձերը։ Ու անոր մատը՝ մանր, սիրուն, բժիշկի էր վայել։ Հասակին ներած չափով, անիկա մատէն էր անցուցած պատերը շուրջանակի։
– Իմ առաջին գործն է լինում։
Բացաւ պաթանիան։
– Մարդ չլինի…
Առարկողը, ինք՝ իրեն, առանց նայելու բարձրահասակ տղուն, որ չխօսելուն չափ չէր ալ նայեր Մաթիկին՝ ինչպէս Սողոմին, շքեղ անտարբերութեամբ մը ընդդէմ մարմնեղէն ամէն երեւոյթի։
Սողոմը չհասկցաւ։
– Մարդ որ ասացի, հասկանալի է, էլի…
Ու անոր քաղցր ժպիտը՝ ինչպէս սիրուն մատները կը ջանային թելադրել զինուորական զգեստեղէններու մէջ բոյն կազմած «լիլիբութեան» բնակչութիւնը, թրքական բանտերուն չարքաշ ու քաջավարժ ոջիլները, որոնք բռնի, ընտանութիւն կը հաստատէին ամէն եկուորի հետ, իրենց անողոք ողջոյնովը, կծու ու տաք։Քոմիթաները զուարճութեան սուղ ալ յիշատակներ պահած են անոնցմէ։ Անոնց գօտեմարտութիւնը որոշ շահագրգռութիւն կը ստեղծէր ընդարմացած հոգիներէ ներս։ «Երջանիկնե՜րը», անոնց, որոնց գլուխին բախտ ալ կը փորձուէր։ Բանտարկեալները, գրաւ կը դնէին զոյգ ոջիլներու վրայ ձիարշաւի մանրանկարով, ու կը շահէին կամ կը կորսնցնէին, համաձայն բազմոտանի միջատներու հերոս արագութեան։
Մաթիկը տարաւ զայն քթին։
– Քիթո՞վ կը տեսնեն, – չկրցաւ չըսել Սողոմը։
– Ի հարկէ՜։ Աչքը ի՞նչ է բաւում։
Քիչ-քիչ կը ջերմանար յեղափոխական Մաթիկը, վերջապէս «խօսք ա…», այսինքն՝ խօսիլ ըսուած բան մը կար աշխարհի երեսին, թէկուզ՝ բանտի սա խոռոչին մէջ։ Յետոյ, «դէն» ընելով քիթէն.
– Հիւանդ հոտում է, աղբէր ճան…
– Բժի՞շկ ես դուն։
– Ի հարկէ։
Խնդաց պայծառ, բարի, միամիտ։ Անցեր էր բառին կամարովը՝ իր համալսարանը, աղջիկներով, դասախօսներով, հիւանդներով։
– Ա՛, դա՝ասիդ ֆինիքէ…
– Ա՛… տես մի, տես մի…
Ու հոտուըտաց կրկին.
–Տէնտուր տ’իօդ…
Շատոնց ոտքի էր անիկա։
Պատերը կրկին զննուեցան։ Անոնց մէջ պահուըտած մարդերու –լրտեսներ– առասպելը փաստովի հերքուած էր բժիշկ Մաթիկին մատի<ref>մատէ, սրբագրուած՝ մատի</ref>հաւաստովը։ Ահռել՝ այդ ոսկորը<ref>Ահռել՝ այդ ոսկորը – ?</ref>։
– Սիրտն էլ կարելի է էսպէս հասկանալ, – եզրակացուց անիկա՝ հպարտութեամբ սեւեռելով մատով կազմուած եռանկիւնին<ref>եռանկիւն, սրբագրուած՝ եռանկիւնին</ref>գագաթը։
Ժամը կը դառնար իր իմաստին։ Ո՛չ մէկ աղմուկ, որ յաջողէր թափանցել մինչեւ սա վիրապը։ Միօրինակ օդին մէջ, ատեն-ատեն բարակ մսուք մը կը պտտէր, գմբէթին կոտրած մէկ աչքէն ներս ինկող, հովի ձեւին տակ։ Ու մարդերը՝ ամէն մէկը իր յուզումներուն եւ երազներուն բեռովը։
Լրտեսուելէ ապահով, բժիշկը -ատամնաբուժական ուսանող էր եղած, առանց շրջանը աւարտելու, Մոսկուայի «ֆաքիւլտէթում» ու կը գուրգուրար իր տիտղոսին վրայ, զոր կը յօժարէր զոհել միայն յեղափոխական մեծ բառին. ընկերը աւելի կ’արժէր, քան բժիշկը– մտաւ հաճ տրամադրութեան մէջ։ Բանտ չըլլար իրենց վրայինը։ Անոր այս արտայայտութիւնը տպաւորեց Սողոմն ալ։Քոմիթաներ գերբնական մարդերու վերածող առասպելը կը սկսէր պարզուիլ։ Հատած, ծեծի տակ՝ կապուտիկ նշաններով ուռեցուոր անոնց դէմքին՝ կար քաղցր, համակերպուն շնորհ մը, որ տուրքն է մեր ներքին իմաստութեան։ Իբր թէ չըլլար անիկա անցած թուրքին ձեռքէն։ Հարուածներու խստութեան դէմ՝ իր ահաւոր դիմադրութեամբը, մա՛նաւանդ տանջանքի րոպէներուն աչքերը փակելու եւ ակռաները իրարու հիւսելու կապկային պրկումներովը նուաճած էր խստապարանոց տասնապետները, որոնք պաշտօն ունէին չսպաննելու, բայց բառ կ’ուզէին անոր չբացուող բերանէն։ Երկաթներով ջախջախեր էին անոր ակռաները վերէն ու վարէն։ Փոյթը չէր սակայն։ Կոտրած ատամներուն սուր մասերը ա՛լ չէին կտրտեր իր լեզուն:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Գերագոյն գործարանը անոր մարմինին<ref>ջնջ. ստորակէտ</ref>շատ արագ գտած էր կերպը յարմարելու նոր պայմանին։ Անոր կեանքին միակ իմաստը, – յեղափոխութի՜ւնը։ Ու անոր ալ արտաքնացումը՝ խօսիլ ։
– Լա՜ւն է, աղբէր ճան, լաւն է։
«Ի՞նչ», հարցնէր մէկը սա տղուն, որ տարօրէն խոր պայծառատեսութեամբ մը, իր մահը այնքան մօտ կը զգար, հոգեւարքը կանխող կարճ դուլին մէջ, որով հիւանդը կը զատուի երկրաւորին պարունակէն։ Ու անոր այս գոհունակ հովը Սողոմին վրայ կ’անդրադառնար՝ հետզհետէ անձուկի վերածուելով։ Բայց յիշեց, թէ առաջին շփումին ինք ալ զգացեր էր այդ հովը իր մէջ։ «Լաւն էր»։ Վասնզի իր ճակատագիրը իր լրումին հասցուցեր է զինքը, ինչպէս կը զգային այդ անճառ հեշտանքը մեր հին նահատակները, երբ դանակին առջեւ ծունկի, աճապարանքն ունէին աւելի շուտ մեռնելու։ «Լաւն էր», վասնզի պիտի խօսէր երրորդի մը հետ, որ հաւանաբար շատ բաներ ունէր հաղորդելիք մեր ժողովուրդէն։
– Լաւ մի քէֆ։
Ու անոր «քէֆը», իբր ձայնական տարր ոչինչով «ընդհատ էր» Ակնաղբիւրի երանգէն։ Աս է ահա ինչ որ մարդիկ կը կոչեն ճակատագրական։ Երկու ահաւոր ամիսներ, իրենց ծայրագոյն, մարդկօրէն հնարելի բոլոր գազանութիւններուն մամուլովը, կռանովը չէին փոխած սա տղուն հոգին։ Վտանգի, գուցէ մահուան մէջ ալ սա անփութութիւնը, յօժարութիւնը յեղափոխական մարդոց բացառիկ շնորհն էր ըլլալու, ինչպէս կը մտածէր Սողոմենց տղան, հիացած՝ անվերադիր ընտանութեան, քարին ու գերեզմանին հետ այսքան դիւրին, բնական իրաւ հաշտութեան։ Ակնաղբիւրի տղա՞քը։ Չէր այս արի ու պարզ երիտասարդը ինչ որ եղեր էր հոն, կրակոտ ու զգոյշ նոյն ատեն<ref>այն ատեն, սրբագրուած՝ նոյն ատեն</ref>։ Նո՞ր, ուրեմն, սա հանդիպումը։ Իրողութիւն էր, որ թրքական խստութիւնները ստեղծեր էին լուսապսակ հեքիաթը սա մարդոց, որոնց քաջութեան, ուժին, անգթութեան եւ դիմադրող լռութեան մասին Դարբին Թորոսը այնքան խոր զմայլումով կը խօսէր իրենց, Մաթիկին դեռ ժամանումէն ալ առաջ։ Դարբինը եղեր էր անոնց մէջ, Պոլիս,Պանքայի դէպքին ու անկէ առաջ։ Ու կու տար ուրուանկարները այդ առասպելեալ արարածներուն, այնքան պարզ, այնքան խեղճ, իրենց մաշած փանթալոններուն աղքատութեանը, կամ բեռնակիրի համետին տրտմութեանը տակ, բայց որոնք հրաշքով կը փոխուէին՝ դառնալու համար ահաւոր առիւծներ, մահուան վրայ յարձակող՝փերչէմը<ref>Ծնթ. – փերչէմ՝ վարս, մազափունջ:</ref>հովին, հոգւով<ref>հոգուով, սրբագրուած՝ հոգւով</ref>՝ ծարաւի «երկնային առագաստին»։
Ի՞նք, Սողոմենց Սողո՞մը։
Անշո՛ւշտ որ խեղճ մարդ էր, ատոնց մօտ դրուած, այն ատեն ալ, ինչպէս հիմա։ Ատիկա զգաց, մա՛նաւանդ՝ երբ իրեն այնպէս եկաւ, որ կը շարունակէին իջնալ դէպի երկրին տակը։ Հողէն կլլուելու սա շատ որոշ զգայութիւնը՝ գլխապտոյտի մը հետեւանքը թէեւ, բայց նոյն ատեն հոգեկան տկարութեան մը անծածկելի փաստը եղաւ իրեն։ Սա պարապը, իր ներքեւէն, անկայուն կ’ընէր անոր ուղեղը, որ կը նմանէր մէջտեղէն կիսուած անուշի կլորատիպ ամանի։ Հոսում, հեղուկացում…։ Ազատելու համար այս թմբիրային զգայութիւններէն, ջանաց միտքը գործածել, Դարբին Թորոսին ճառագայթումովը։ Կը նեղուէր, ու ցաւ էր ատիկա, վասնզի թելեր կը քաշուէին ականջին տակէն դէպի գանկին ետեւները։ Անոր ջիղերը սպառած էին։
– Ի՞նչ ես մտածում։
Անցուց իր մատը անոր աչքերուն առջեւէն, բժիշկ Մաթիկը` աւելորդ գտնելով իր անձէն ներս այսքան սուզում, երբ կարիք կար խօսքի։
– Չեմ մտածեր, աղբէր ճան…
Չէր գտած, չէր գտներ ինքզինքը։ Գանկը կը թուէր կակուղ, ուռած տոլի մը նման, ջուրին դրուած։ Ու կը վախնար մատով դպելէ անոր։ Կակուղ ոսկորի այդ զգայութեան կ’աւելնար տակաւին ուրիշ մը, ան ալ խմորային, այդ ոսկորին տակէն։ Ու ատոր գիտակցիլը՝ ցաւ էր իրեն, նիւթական ցաւ, բաբախման ձեւով, դարբինին կռանին ձեւով։
Ճի՛չ մը, երկայնահասակ ընկերէն։
Ցնցուեցան երկուքը։
Երկայնահասակ ընկերը չպատասխանեց Մաթիկին (անիկա հիւանդ էր չխօսելու հիւանդութեամբ մը) հարցումներուն։ Քնացած էր հաւանաբար, տեսած գէշ երազ, ու վախէն պոռացած։ Ատիկա յաճախ կը պատահէր անոր։ Դարձաւ քովնտի։ Ու ծեծէն հիւծած անոր հոգին «աղաւնակերպ իջմամբ», այսինքն՝ այդպէս պատերուն նետուած հայ խլեակի մը կերպարանքով կը բաբախէր անոր ջարդուփշուր սարսափին վրայ։ Բարձրահասակ ընկերը Կովկասէն չէր, որ կու գար։
Սողոմենց տղան տագնապեցաւ, աստիճան մը աւելի, վասնզի, առանց որ գիտնար ինչո՞ւ՝ իր ոճիրը գտաւ կապուածքոմիթաներուն սա ողբերգութեան։ Շատ դառն, տհաճօրէն սմսեղուկ զգացում մըն էր իրը։ Ի՞նչ մեղք ունէին սա մարդիկը, իր թափած արիւնին մէջ։ Աւելի՝ անոր այնպէս եկաւ, որ Նալպանտենց տունին, այսինքն՝ իր ոճիրին վրայ սա անդրադարձը, նախապէս նեղող, կը զատուէր իր այդ ոլորտէն` պարզուելով ինքն իր մշուշէն, ըլլալու համար ինքզինքը միայն։ Հզօր ու քաջութեամբ դիմաւորուած յուզումներու ընթացքին –ծոցին գիշերէն մինչեւ սա վերապրումը–, անիկա չէր ունեցած մարդկային սա ընկրկումը, ինքը իր ջուրերուն։ Մահէն վա՞խը, չվա՞խը։ Բայց անիկա կը դողար` կախաղանին պատկերը երեւակայել ջանալով։ Հոգի՞։ Դժո՞խք։ Գո՞ւթ։ Բառե՞ր էին, թէ կային։ Ըրաւ հարցումը։ Բայց անոր մտքին մէջ կը ցցուէր իրենց կողմերուն բարձրագոյն գագաթը, Ողիմպոսը, որուն ետեւի թափին պահ դրուած քաղաքներուն կը նմանէին այդ բառերով թելադրուած պատկերները։
– Պատմիր, աղբէր ճան։
Սողոմը դողաց։ Հրաւէ՞ր՝ դէպի իր ոճիրը։
Անիկա երկարեց իր թեւը։ Խախտած վիրակապը ինչպէ՞ս կը պահէր դեռ իր հանգոյցը։ Գլխուն շրջումը ստեղծեց ծանօթ բաբախումը ծոծրակի փոսին։ Կ’ամչնար անիկա սա փոքր զգայութիւններէն, որոնք ուրիշներու ներկայութեան կու գային իրեն, իրենք իրենց, տեսակ մը մատնող հովով։ Բանտերէն սորված էր անիկա վայրագութեան, «ուժաւորութեան» յղացքները, որոնք մարդասպանին մէջ կը ստեղծեն բացառիկ մթնոլորտ։ Ա՛ն՝ որ կաշառքով կամ թրքացմամբ<ref>թրքութեամբ, սրբագրուած՝ թրքացմամբ</ref>՝ ենթակային ազատ արձակումէն<ref>արաձակումէն, սրբագրուած՝ արձակումէն</ref>ետքը կը յօրինէ անոր հեքիաթը։ Գեղին մէջ քանիներ մարդասպան՝ բայց դրամով ազատուած կախաղանէն, կ’անցնէի՜ն պատկառանքի։ Տկարութեան հովը տգեղ է անոր մօտ, որ սպաննած է։<ref>ջնջ. կրկնուած տողեր՝ մարդասպանին մէջ կը ստեղծեն բացառիկ մթնոլորտ: Ա՛ն՝ որ կաշառքով կամ թրքութեամբ՝ ենթակային ազատ արաձկումէն ետքը կը յօրինէ անոր հեքիաթը: Գեղին մէջ քանիներ մարդասպան՝ բայց դրամով զատուած կախաղանէն, կ՛անցնէին պատկառանքի: Տկարութեան հովը տգեղ է անոր մօտ, որ սպաննած է:</ref>
– Ի՞նչ կայ ձեր աշխարհում, աղբէր ճան։
Զղջաց հարցումէն։ Կը խորհէր Սողոմին անմեղութեան, թէեւ իրենց հարցաքննութեան մէջ, անոնք պարտաւորուած էին լսել<ref>լսել ? լռել ?</ref>անոր անունը։
– Մի ինչ-որ հեքիաթ…
Այսինքն՝ ինչ որ գրել էր տրուած իրեն, վայրագմիւսթանթիգին կամքովը,քոմիթայի հաշւոյն<ref>հաշուոյն, սրբագրուած՝ հաշւոյն</ref>կատարուած սպանութեանց ու հրկիզումի դէպքի մը մասին, որ տեղի էր ունեցեր իրենց գեղին մէջ։
– Մի ինչ-որ հեքիաթ…
Ըսաւ ու նայեցաւ անոր երեսին։
– Հաւատա՛, աղբէր ճան։
Սողոմին աչքերը խոնաւցե՞ր էին։ Ամէն ներուժ ապրում մեր ջիղերը կը զլանայ արտաքին իրենց սպասին` զանոնք ամբողջովին պահելով բռնագրաւուած իր սեփական ընդլայնումին։ Ոճիրը՝ գործ ըլլալէ առաջ՝ անհուն ճնշում է մեր ուղեղի կաթսային։ Ու բոլոր քիչ խօսողները բուռն մարդեր են իրենց ժամերուն կտրող, թափող, անխնայ տապալող։
Խօսքի՞ դժուարութիւն, յուզումին գո՞լը, զինքը ատեն-ատեն դանկըտող ցաւե՞րը<ref>դաւե՞րը, սրբագրուած՝ ցաւե՞րը</ref>, խղճմտանքէն խուլ նիզակո՞ւմ մը, ամօ՞թ՝ թէ իր մատներէն արձակուած աւելորդ մահերը (գիտէր քրոջը մեռնիլը, կասկած չունէր Դելոնին ու նշանածին ալ մահերէն), ո՞ր մէկն էր ասոնց, որ զինքը այսպէս անկարող կ’ընէր, ինքզինքը հաւաքելու։ Քակուածութիւն մը, իրարմէ հեռանալը՝ իր հոգիին մասնիկներուն։ «Հոգելո՞յծ», ինչպէս ունինք անդամալոյծ տգեղ բացատրութիւնը։
Բժիշկ Մաթիկը կապեց անոր վէրքը։ Զգուշաւոր, վասնզի ուռեցած<ref>ունեցած, սրբագրուած՝ ուռեցած – ?</ref>մատերը սեւ ներկուած մահիկներու կը նմանէին իրենց սայրէն։ Օճառի պակաս։ Բայց այդ զգուշութեան մէջ իսկ յայտ էր, որ հիւանդանոց տեսեր էին անոնք երեւան գալով շատ աւելի վարժ, քան իր պառկած բանտային հիւանդանոցին պաշտօնական սպասարկուները, հասարակ զինուորներ, բոլորն ալ կալուածատիրոջ տղաք, որոնց հայրերը, կանխահոգ, օր մը անխուսափելի պատերազմին դէմ, այս ճարտարանքով –գինը նոյն ատեն<ref>ջնջ. բառի՝ նոյն</ref>մեծ կաշառքներու– ետ առած կ’ըլլային զանոնք, կրակի անմիջական գօտիէն։
– Անօթի՞ ես։
Կը հարցնէր Մաթիկը, ուտելիք չունենալուն։ Հակառակ իր մարմինէն իր տարակայութեան՝ անիկա կ՚ ուտէր առանց կշտանալ գիտնալու։ Բարձրահասակ ընկերը իր բաժինին կէսն ալ կը տրամադրէր անոր։
… ։
Փռուեցան պաթանիաները։ Անոնց բազմամբոխ կամ անբնակ ըլլալու հարցը ձէթին նուաղ, անհաստատ լոյսին մէջ լուծելի չէր սա յոգնաբեկ տղուն համար։
… ։
Երբ լուսցաւ (ու գէշ լուս մըն էր ատիկա, կամարէն՝ արիւնոտ, դեղին, կանանչ, համաձայն լուսամուտ կանթեղներէն արտօնուած ճառագայթներուն), Սողոմը կը քնանար։
Գրեթէ ձմեռային այդ շատ պաղ ու երկար գիշերը, ձէթ կանթեղին իրենց պէս գերի եւ ուռկանապինդ լոյսին մէջ, իրար տաքցնելու հասարակ զգացումէն վեր սուզումի մը մէջ, անոնք ատեն չէին ունեցած զգալու, թէ ինչպէս էր հոսեր այդտարիգիշերը։
Մաթիկը, զուարթ ու բարի, տուաւ մանրամասնութիւններ, Սողոմին անծանօթ իրենց ձերբակալումէն։ Մատնուա՞ծ։ Գրեթէ, թէեւ անուղղակի։ Վասնզի Նալպանտենց հարսին համար իր տուայտանքներուն մէջ, Սողոմը մոռցեր էր Ակնաղբիւրը։ Զանգուածային ձերբակալութիւններէն առաջինին ընթացքին անոր թունաւորուած վիճակի մէջ բանտ իյնալը ուրիշ պատճառ էր, որպէսզի յատակ ունենար<ref>յատակ ունենար – ?</ref>այդ կէս դաւադրութեան իրադարձութիւնները։ Այնպէս որ, մռայլ յուզումով հետեւեցաւ անոնց կամաւոր յանձնումին։ Գիւղաքաղաքի բանտին մէջ անոնք դէմ դէմի հանուեցան գեղէն բանտարկուած տղոց մեծ մասին։ Յետոյ՝ քաղաքը։ Կը պատմէր ժլատ, զարմացնելու չափ Սողոմը, այդ դրուագները, մա՛նաւանդ ոստիկանական խստութեանց մասին։ Ասոնք անխուսափելի պայմանը ըլլային յեղափոխականին։ Ուրախ էր, վասնզի ոչնչացուած էին բոլոր թուղթերը։ Ու «տկլոր», գաղտնիքէ ու փաստէ, իր մարմինն էր ահա, թուրքին դէմ մինակ։ Ուրախ էր, վասնզի իրենց պատճառով բանտ ինկողներ ազատուեր էին։ Կը դատէր մեր ժողովուրդը, ինքնին չափէն վեր դժբախտ, սա գեղերուն մէջ, արժանի այն սիրոյն, որուն ապացոյցը կու տային իր զաւակները ահա ` զոհելով զիրենք, այնքան հաճոյքով իր ազատութեան։ Սողոմը չէր հասկնար մեծ մասը անոր մտածումներուն։ Բայց խորապէս կը տպաւորուէր արտայայտման պարզութենէն, լրջութենէն։ Ընկեր Մաթիկը չճշդեց, մահուան այսքան մօտ, իրենց հանգամանքը, հակառակ Դարբին Թորոսի թախանձանքին, վերը, Ակնաղբիւրին։ Սողոմը պիտի չկրնար ըմբռնել սա մարդերը։
Սողոմին ոճիրը, միւս կողմէ, լսուեցաւ ուշադրութեամբ։ Պատմողը տեսակ մը խոստովանանք կը կատարէր, կրօնական երանգով (դեռ անոր Աստուածը չէր մեռած իր ծոցին), խուլ զայրոյթի եւ անծածկելի տրտմութեան փոփոխակ հովերու մէջ։ Հոսուն ու ցաւոտ բան կար ձայնին ու դէպքը քալեցնելու ծանրութեան մէջ։ Անոր ատելութիւնը չունէր սփոփանք, գլխաւորաբար այն պատճառով, որ զինքը սա կրակներուն ղրկող կնիկը ողջ էր հիմա։ Հասուն ու ցաւոտ բան կար տակաւին իր պզտիկ, վախկոտ մտածումներուն մէջը, վասնզի կնոջ հետ իր այս ճակատումը զինքը կ’ընէր տարօրէն իմաստուն։ Ամբողջ Արեւե՜լքը՝ իր լսած քանի մը հեքիաթներուն մէջ, որոնց հերոսները կիներ էին։ Անիկա լսած էր ու չհասկցած։ Հիմա՞։ Անոր համոզումն էր, որ այդ դէպքերը, հետեւանքքոմիթաներուն ձերբակալումին, տեղի չէին ունենար, եթէ Նալպանտենց հարսը կտորիկ մը սիրտ ունենար։ Խե՜ղճ տղայ, դուն չեղար առաջին փնտռողը։ Ու, ո՜վ մարդերու անորակելի տկարութիւն, բառերով շոգեւոր Սողոմին զայրոյթը թոյլ էր, խախուտ էր խնամքով ծածկուած երակէ մը։ Ու ո՜վ մեր անժուժելի դժբախտութիւնը, Սողոմը հիմա միայն լիովին գիտակցեցաւ պատճառին, որ Նալպանտենց հարսը թողած էր կեանքի մէջ։ Անոր մէջ, հա՜յրը։ Այո՜։ Գուցէ։ Վասնզի քանի անգամ, որ դէպքէն առաջ անիկա իր միտքը կը հանէր ոճիրին բզզիւնին, ամէն անգամ ալ Նալպանտենց հարսին քովիկը կը բուսնէր իր՝ Սողոմին հայրը, կախարդական շրջումով, կարծես գերեզմանէն պաշտպանել ուզելով իր զարմը, օտար այդ կնիկին փորին մէջ դրուած աճումի<ref>աճումը, սրբագրուած՝ աճումի</ref>։ Մտապատկերին քով այս ուրուացումը, ճի՛շդ՝ իրականութեան, այսինքն՝ կրակի գիշերին ամբողջ տեւողութեանը ու անկէ յետոյ, հիմա՜, նոյնիսկ իր զղջումին մէջ զայն չսպաննելուն<ref>սպաննելուն, սրբագրուած՝ չսպաննելուն</ref>։ Պատմողը հասուն էր բառերէն, մահուան հետ ճակատողի մը պարզութեամբ։ Ու տխո՜ւր՝ վասնզի թափուած արիւնը կը տարածուէր ահա անմե՜ղ սա մարդոց։
Լսուեցաւ այս պատմումը, որոշ հանդարտութեամբ։
Յեղափոխականը, կրակէ անցած, ու մահուան հետ գրեթէ ամէնօրեայ շփումով՝ վերապահութեամբ կ’ընդունի դանակի, կրակի արկածները, ոչ՝ իրենց անկարելիութեան պարունակէն։ Ասպարէզին իսկ բերումովը՝ անոնք մօտիկ են արիւն թափողներու հոգեբանութեան ` տեսած ըլլալով այդ արիւնը։ Անշուշտ գործիչն ու մարտիկը զատ խառնուածքներ են։ Բայց մեր իրականութիւնը իր պահանջին զոհած է շատ բան։ Այս պարունակէն, ամէն ոճիր, նոյնիսկ հասարակը, որ երակով մը կը մերձենայ զիրենք՝<ref>իրենց, սրբագրուած՝ զիրենք – յաւելում բութի</ref>գործիչն ու մարտիկը ոգեւորող գաղափարին, կը գտնէր շաւիղ մը մինչեւ իրենց բարձրանալու։ Յեղափոխական Մաթիկը վերլուծեց դէպքը։ Ու ահա իր եզրակացութիւնը։ Անոր կարծիքով՝ «էդ սպանութիւնների մէջ» կար «վատ բան կատարուած»։ «Վա՞տը»։ Ա՛յն՝ որ Սողոմին, այդ սքանչելի, արի արանց քաջութիւնը, «արիւն թափելու ասպարէզում՝ նրա<ref>նրան, սրբագրուած՝ նրա</ref>օբյեկտիւական<ref>օբյեկտիքական, սրբագրուած օբյեկտիւական ?</ref>տուրքերը» լաւ առիթներ չէին գտեր «օրինաւոր» զարգացման։ Պոլիս, Երկիր, Վանայ ու Սասնայ «լեռներում», փորձառու «ընկերների» ղեկավարութեան տակ ու «թշնամու ցինիք» անխղճութեան դէմ, անկասկա՛ծ որ Սողոմէն դուրս «կը գար մի սքանչելի զինուոր, մի հոյակապ յեղափոխական, խմբապետ, եւ գործադրիչ տեռորիստական ծանրածանր ձեռնարկների։ Էդքան լաւ խմո՜ր»։ «Ուրա՜խ էր», չափազանց ուրախ, անո՛ր համար, որ կը հաւատար ուրիշ բանի ալ։ Ա՛ն՝ որ այդքան սառն գիտէր սպաննել, այդքան հանդարտ ալ «պիտի գիտենար» մեռնիլ։ Մահուան գաղափարին հետ իր մշտական մարզանքը, որ անոր ճղճիմ մարմինը այսպէս հանդերձած էր գալիքին, վարակիչ էր նաեւ Սողոմին, որ կը զօրանար, ու կրաւոր, ենթարկուող հոգեկանութենէն, քիչ-քիչ կը բարձրանար ներգործող հանդարտութեան։
Բժիշկ Մաթիկը, յայտ հաճոյքով, հետեւած էր պատմումին մանր, առարկայական ստուգութեան։ Զուր տեղը չէ, որ մարդ գիտական ուղեղ կը յաւակնի ունենալ։ Անոր կարծիքով, ոճիրին մէջ, պահպանող, հաշուող, չափող ու այս ճամբով ձեռք ձգուած արդիւնք շահագործող երեւակայութիւնը նոյնքան անհրաժեշտ էր, որքան հետեւցնող, այսինքն՝ հանգիտօրէն կառուցանող երեւակայութիւնը։ Ու Սողոմը օժտուած էր երկուքով, նշան՝ «նրան մի մեծ անձնաւորութիւն լինելու» կանչուած ըլլալուն։ Վերլուծումը տանելով առաջ՝ անիկա գտած էր, որ զգացական, հին բառով մը՝ իրական մասերուն մէջ (պատմումին) ցոյց տրուած ժուժկալութիւնը կը յայտնաբերէր զինուորական մարդու առաջնակարգ տաղանդ, որ իր յուզումը զսպել կրնալով է պայմանաւոր։ Փոխարէն՝ պարագայական մանրամասնութեանց եւ զգայարանական նշմարներու առատութիւնը՝ դիտող, տնտեսող, վարող տուրքեր։ Մե՜ղք, հազա՜ր ափսոս, որ Սողոմին այս գեղեցիկ կարողութիւնները «փչացել» էին արգանդի «ճանապարհում»։
Տրամաբանելու այս կերպին մէջ, ընկեր Մաթիկը ինքզինքը կը կարծէր կուսակցական ժողովներու, Թիֆլիս կամ Վան, վէճի բռնուած յեղափոխական մեծ կռուողներու հետ, երբ անոնց տպաւորութիւնները կը ջանար տարազել «ֆիզիոլոգիական» ինչ-որ տեսութիւններով։ Մահուան պատրաստուող մարդու հոգեվիճա՞կ։ Այդ տիպարներուն շնորհն է այդքան առանձնանալ գիտնալ։
Մխիթարական ծուէն մը բա՛ն գոնէ, այդ զուր տեղը փճացուած<ref>փճացուցած, սրբագրուած՝ փճացուած</ref>հերոսութեան մէջ։
– Ինչպէ՜ս թէ ոչ։
Պրիմօ. – Այս ոճիրը, այսինքն՝ անոր գործադրումին մէջ ի սպաս դրուած սառնութիւնն ու կորովը, հետապնդումին աննահանջ թափէն զատ, ապացոյց էր Սողոմին եւ «նրա վրայով՝ հայ երիտասարդ սերնդին» մարտական, կտրիճ ոգիին, «թէկուզ» այն ոգիին, զոր մեր թշնամին «նապաստակի քաջութիւն» պիտի որակէր, Մաթիկէն շատ վերջը, օտարներու բերնէն մեր յուսահատ պայքարը այնքան շնականօրէն անարգելով։
Սըգոնտօ. – Չէ՞ր կարելի, նոյնիսկ լրիւ հաւանական, որ սպաննուած էդ Սերոբը լինէր «մի դրուստ<ref>գրուստ, սրբագրուած՝ դրուստ</ref>դաւաճան», ինչպէս ունէր հիմա ամէն գեղ ու քաղաք, տրուած ըլլալով Նալպանտենց տղուն եւ տաճիկներուն միջեւ «մի ինչ-որ» կասկածելի կապեր։ Յետոյ։ Չէ՞ որ մէջտեղն էր միւս անհերքելի փաստը։ Դաւաճանութիւնը կը սկսէ՜ր ազգուրաց եկեղեցականով մը։
Տեղը կարճ է ինծի` արձանագրելու համար բժիշկ Մաթիկի բոլոր փաստերը, որոնք, այնքան ալ միամիտ, ունէին իրենց մէջ ճշմարտութեան ծուէններ։ Տաճկական բանտերուն ընթացիկ իմաստութենէն վեր էին անոնք։ Ու կը դատէին Սողոմին պատահարը՝ «յեղափոխական սուրբ գործի տեսակէտից, մի կատարեալ յաջողութիւն»։
Մարդ չի կրնար հաւատալ, հիմա, տրամաբանութեան սա պարզութեան։
Ինծի համար, որ քսուեցայ Մաթիկին, ու պահեցի զայն տասնհինգ օր, Սողոմենց գեղը ղրկելէ առաջ, կասկածելի չէ այդ մտայնութեան հարազատութիւնը։ Յեղափոխական Մաթիկի սկզբունքները, անսխալական ըլլալու մեղքէն զատ, հարուստ ըլլալու թերութիւնն ալ ունէին։ Մէկն էր անիկա, որ առարկութիւն չընդունեց, իր գաղափարները «խօսքի բռնութեամբ» հարկադրած ատեն։ Այս ամրութիւնն էր պատճառ իր զառածումին։ Անիկա զինքը մտիկ ընել չկրցող մարտիկներէն «հերքուած գնացեալ էր», ինչպէս կ’ըսէ տեղ մը մեր Խորենացին՝ Վարդգէս Մանուկի մը համար։ Իր կուսակցութիւնը լքելէն ետքը, ինքզինքը յանձնել Տաճկաստանի ճամբաներուն, «ուղիղ հաւասար էր գալիս» մահուան հետ դաշնադրութեան։ Առաջնակարգ վիճաբանող, սրամիտ, պատրաստաբան, փաստաբան, քարոզիչ, առաքեալ՝ կու տար իր դաւանանքը մարգարէի եւ … բժշկութեան ուսանողի (ձեզի ծանօթ է իր մասնագիտութիւնը) առարկայական սառնութեամբ։ Հիմնական գիտութիւնը չհամոզուելու գիտութիւնն էր։ Ու ասիկա յամառութենէն վեր անզգածութեամբ մը։ Կան այս մարդերը, որոնք բոլոր բարի կամեցողութիւնները կը կրեն իրենց ներսը, օգտակար ըլլալու իրենց համայնքին, բայց անոր ամէն ձեռնարկները կը քայքայեն, պարզ իրենց մասնակցութեամբը։ Ասկէ զատ, ունէր թերութիւնը միշտ իրաւունքին հետ ըլլալու, զայն ուրիշին մօտ երբեք չհանդուրժելու։ Մի զարմանաք, որ Սողոմին ոճիրը, թափանցումը կարճ րոպէ մը միայն արդար, այսինքն՝ «արգանդի ճանապարհում մի տրամա» դատելէ ետքը, դառնար իր բունմոթիֆներուն ու եռանդուն քահանայի մը կարճատեւ<ref>կարճատեւ ? կարճատես ?</ref>վրէժխնդրութիւնը զուգորդէր ցեղային ողբերգութեան։ Իրաւ է, որ բախտին մէկ քմայքը կը միջամտէր, որպէսզի դէպքերը քալէին այդ ճամբով։ Հարցնէիք իրեն։
– Կա՞պը՝ սա պատահարներուն եւ Հայ Յեղափոխութեան։
– Գոյութիւնն իսկ ընկեր Մաթիկ Մելիքխանեանցին, «էս մարզերում», այսինքն՝ «Կովկասից Բրուսա՜»։
Աս ըլլալու էր իր պատասխանը։
Բայց՝ ինչպէ՜ս։
– Նոյն «էն ոգիին զօրութեամբը, որ մեր ժողովուրդը էլի կանգուն» կը բռնէր՝ կեդրոնէն այսքան հեռու շրջաններու։
Զայն մտիկ ընողը, տարուած իր խռովքին, հաւատքին, ճառագայթումին նուիրաբերումէն, կը բաժնէր իր կարծիքները, համոզուած՝ անոնց մեծ մասին տղայութեանը։
Յետոյ պէտք է աւելցնեմ, որ 900ին, մեր Յեղափոխութիւնը հեքիաթին վիշապն էր, մեր կողմերուն, դասական տրակոնը։ «Զայն տեսնողները քար կը դառնային»։ Սուտը, յիմար<ref>ջնջ. ստորակէտ</ref>անկարելին՝ կար տարիներու վրայ իրարու յաջորդող, թուրքին մէկ մասին այդ առասպելեալ կենդանիէն ունեցած անհուն հետաքրքրութիւնը<ref>կար.... հետաքրքրութիւնը – ?</ref>։ Պոլսոյ մէջ ու մօտիկ, ազգային դատին չափ ու աւելի խռովիչ ընծայած էին վաւերականները այդ տիպարներուն<ref>ընծայած էին... այդ տիպարներուն – ?</ref>։ Զանոնք հետապնդող ուժերուն ընդարձակութիւնը, սաստկութիւնը՝ բաղդատուած անոնց անձին մերկութեան, յաճախ անապաւէն լքումին (գոնէ չունէին ուժով իսկ մարմին ու քաղքենի տարազը զանոնք կ’ընէր աւելի պզտիկ, անատակ ու պարոն) խոտոր կը համեմատէր անոնց առաջացուցած սարսափին։ Մեր կողմերուն համար, լեռներու իշխող ասպատակը –ուրիշ երանգով՝քոմիթան– երկաթէ ոսկորներ ու գոմշու սիրտ կը կրէր իր կաշիին տակ։ Այնպէս որ, թուրքերուն կեղծ կամ իրական սարսափը քիչ-քիչ անցաւ մեզի ալ։ Մինչեւ 908, մեր շրջաններուն անոնցմէ շուքի մը տեղ մը երեւումը կազմեց դժբախտ առիթներ պառակտումի, իրարու հաշիւ մաքրելու։
Ու զարմանալի չէ, որ այն ատեն մա՛նաւանդ զօրաշարժի ենթարկուէին մեր ներքին թշնամիները, մեր իրերահալած բնազդները, ու ատիկա՝ ազգը սիրելով, շատ սիրելուն՝ անոր յօնքը հանելով։ Ասիկա ճիշդ է՝ որքան անըմբռնելի։ Տակաւին այսօր կացութիւնը մեր հոգիէն չ’ընծայեր ուրիշ պատկեր։ Ովկիանէ ովկիան իրար կ ’ատենք խստութեամբ մը, որ չի հաշտուիր սիրտ ըսուած գործարանին թելադրած խորհուրդին։ Առանց մշակոյթի վայրագ ցեղախումբերն անգամ –դրէք թուրքը այդ տարազին տակ– անցած են շատ եսական հոսանուտներու պատմականօրէն ճիշդ շրջանները<ref>շատ եսական.... շրջանները – ?</ref>։ Դաւաճան քահանան, մեր մէջ, փաստ մը չէ, այլ՝ մէկ զանակը այդ մտայնութեան։ Ու աւելի՛ն։ Ինչ որ քսանհինգ դար առաջ յոյները ըրին իրենց ցեղակից քաղաքներուն, ըրինք նոյնը մենք, մեր օրերուն, թուրքին հետ ձեռք ձեռքի հալածելով զանոնք բակի,սայվունի<ref>Ծնթ. – սայվուն – բակ[-դուռ]ին տանիքը, որ կ’երկննայ մինչեւ տունին մարմինը։</ref>, արտի եւ կնիկի, կամ՝ հոս պատմուածին նման, տէրունական ասպարէզի<ref>ասպարէզէ, սրբագրուած՝ ասպարէզի</ref>, աւագերէցեան տիտղոսի սիրոյն. յետոյ՝ «մեր հաւատարմութիւնը ապացուցանելու համար յոտս վեհափառ կայսեր»։ Տխուրը՝ այս հակամարտութեան մէջ, մեր կոյր բնազդներուն մոլեգին թափն է, իրարու դէմ իրենց լրումով ոտքի։ Հայոց պատմութիւնը փոքր ու ստոր նախանձի դիւցազներգութիւն մըն է վեր-վար։ Մեր դասական անմիաբանութիւնըքլիշէըլլալու մեղքը դեռ չէ սրբագրած, անշուշտ։ Բայց չի դադրիր աւելի քան կենդանի ապրելէ մեր կիրքերուն բաւիղէն ներս։ Իրարու հանդէպ մեր քէները մեծցնելու, հերոսացնելու սա ազգային մենագարութիւնը, հայրենիքէն հեռու շրջաններու մէջ ըրած է աւելի խոր նուաճումներ։ Զարմանալի չէ ասիկա` տրուած ըլլալով ճառագայթման տկարացումը կեդրոնախոյս ուժերուն մօտ։ Թուրքը չէին սիրեր անոնք, որ մեր յեղափոխականները մատնեցին։ Բայց կ’ատէին զիրար։ Պոլիս ու անոր շրջաններուն, սա հոգեվիճակը ըրաւ մեր Յեղափոխութիւնը բացառաբար դաւադրական։ Անդին, մեր հայրենիքին մէջ, ան դաւադրական ըլլալէ աւելի մարտական նկարագիրով էր շեշտուած։ Տարբեր պատեհութիւններ կը պաշտպանէին զինքը։ Գոնէ կռնակը լեռ ունէր ա՛ն՝ որ տարերային ընդվզումով, իր քոյրը պղծող այլազգին կը սպաննէր, աչքը արիւն առած։ Բայց ինչ որ այդ շարժումը փորձեց Արեւմտեան Նահանգներու, մա՛նաւանդ Պոլսոյ մէջ, ուղղակի անձնազոհական հերոսութիւն մըն էր, զոր մեր ամրաշաղախ ատելութեան ոլորտէն չենք վարանիր ուրանալու, միշտ ազգասիրաբար, մա՛նաւանդ՝ երբ տիտղոսներ ունինք, ըսել կ’ուզեմ՝ գրագէտ, գործիչ, եպիսկոպոս, ուսուցիչ, ազատական ասպարէզներուլիտըրներ։ Ու չենք կասկածիր, որ ժողովուրդի մը ուժը իր ոսկիներուն, իրմաղազաներուն մէջ ընդունելու չափ իր զաւկըներուն հոգեհանքին մէջ սքողուն խորհուրդ է թերեւս։
Ասիկա այսպէս, դարէ դար։ Բայց մա՛նաւանդ 96ի ջարդերուն, երբ մեր ժողովուրդը իր մասնակի հոգեխօթութեանց վրայ աւելցուց մեծ որակուած ազգերուն գերագոյն խօթութիւնը։
Ու հասկնալի է, որ հիմա ըլլայ ասիկա, այսպէս, բայց գերադրուած, վասնզի 915ը համեմատելի չէ 96ին։
Անշուշտ, մեր այս պատմութիւնը, բռնապետութեան շրջանին իբր ոգեկոչում, իր գործողութեան յորձանքին մէջ պարտաւոր է նմոյշներ առնել այդ մարդերէն, որոնք յուսահատ այդ հերոսութիւնը արժեցուցին մռայլ, բայց անկնճիռ խստութեամբ մը երթալով մահուան։ Բայց կանխահաս, այսինքն՝ թոյլ է Մելիքխանեանց Մաթիկի հիւսքը, նման փորձի մը համար։ Անիկա այդ մարդոց խումբին կը պատկանի իր մահովը, աւելի ճիշդ՝ նախամահովը, ոչ՝ իր ուղիղ գործունէութեամբը, ըսել կ’ուզեմ՝ յեղափոխական միւս մեծ տիպարներուն լրիւ նուիրումովը։ Անիկա հերձուածող մըն էր, իր մարմինին եւ իր փառասիրութեանց խոտոր կշիռէն զգետնուած։ Զառածած էր մեր կողմերը, անշուշտ յուսահատ որոշումէ վերջը, երբ անկարող ինքզինքը հանդուրժելու, ու հանդուրժելու ուրիշները, լքեր էր Սասունը, դժխեմ հոգեպայքարէ մը յետոյ, ու յանձներ ինքզինքը բախտին։
Իր ոդիսականը առանձին վէպ է։ Չեմ կրնար ամբողջ գիրք մը նուիրել այդ տհաս տիպարին։
Բայց եթէ անոր կեանքը եղաւ խակ, անոր մահը սրբեց անոր մեղքերը։ Թուրքերը անոր վրայ գործադրեցին մէկը իրենց ամէնէն սառն ոճիրներէն, որոնք փառքն ու պարծանքը եղան անոնց պետական զգայարանքին։
Ու հիմա, ոճիրը։
ՎԵՐՋ Դ. ԳԻՐՔԻՆ
6oxchk0p87k1tyea35ec1diwygvklpe
Մնացորդաց/Հատոր Գ/Գիրք Ե
0
150924
394746
2026-09-06T21:04:55Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Մնացորդաց |section = Հատոր Գ, Գիրք Ե |previous = [[Մնացորդաց/Հատոր Գ/Գիրք Դ]] |next = [[Մնացորդաց/Հատոր Գ/Գիրք Զ]] |notes = |author = Հակոբ Օշական |year = }} === ԳԻՐՔ Ե === ==== Ա ==== Շաբաթ մը վերջ –որուն ընթացքին Սողոմենց Սողոմը ենթարկուեցաւ ամէնօրեայ, մասնակի քննութիւններու, վճիռի...»:
394746
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Մնացորդաց
|section = Հատոր Գ, Գիրք Ե
|previous = [[Մնացորդաց/Հատոր Գ/Գիրք Դ]]
|next = [[Մնացորդաց/Հատոր Գ/Գիրք Զ]]
|notes =
|author = Հակոբ Օշական
|year = }}
=== ԳԻՐՔ Ե ===
==== Ա ====
Շաբաթ մը վերջ –որուն ընթացքին Սողոմենց Սողոմը ենթարկուեցաւ ամէնօրեայ, մասնակի քննութիւններու, վճիռին<ref>ոճիրին, սրբագրուած՝ վճիռին – ?</ref>եւ կեանքին վրայ խոր հետեւանքներով, զինքը խախտելով իր հոգեհէնքէն– էտինքի մը, բանտարկեալները երեքը մէկ հանուեցան դուրս, շղթայով սենեակէն։
Բացառիկ, սա ելքը։
Ժամանակին անպատեհութիւնը, սենեակին մէջ բան մը չթողելու խիստ հրահանգը, բայց մա՛նաւանդ զիրենք վարող ջոկատին արտաբերած հոգեկանութիւնը<ref>արտաբերած հոգեկանութիւնը – ?</ref>ուշագրաւ էին, ա՛յնքան՝ որ նկուղին մէջ զգալու եւ տարազելու վարժուած Մաթիկին ա՛լ<ref>ալ, սրբագրուած՝ ա՛լ</ref>գրեթէ խուփ ջիղերը անգամ տպաւորուեցան անկէ։ Թրքութի՛ւնը՝ երբ ոճիրէն առաջ անզգած, անկնճիռ նենգութիւն է։ Այս ժողովուրդին հոգին մենք կը ճանչնանք, վասնզի եղեր ենք անոր հետ այս րոպէներուն։ Ըսել կ’ուզեմ՝ կեցեր ենք քով քովի, մենք խուլ խռովքով մը հազիւ ընդզգալով աղէտը, իրենք՝ զայն իրենց գրպանին, մեզի հետ խօսելով ինքնազուսպ ու նենգ։ Քա՞ղցր։ Գրեթէ, եթէ երբեք ջարդի մարզանքը ու ատոր հերոսներուն մոնկոլեան դիմագիծերը այդ բանը ըրած չըլլային անկարելի։ Քաղաքական հասունութի՞ւն, նախնական ժողովուրդի անկատարութի՞ւն, անոնք հանդարտ են արիւնէն առաջ, վերադառնալու համար իրենց անասնութեան լրումին, երբ արիւնը վազէ անգամ մը։
Սպան<ref>ջնջ. ստորակէտ</ref>այդ ջոկատին, կապուտի զարնող երեսներով, որոնց նոր սափրուած մորթը լապտերներուն լոյսովը ծիածանուող բան մը կ’ըլլար, այդ պահուն կը թուէր քաղքենի պարոն մը, չճանչցողին համար՝ հեռու իրենց պատմական<ref>պատմական ? պատժական ?</ref>իմաստէն, տպաւորելով, պատրելու չափ նենգ՝ բարութեան, գութի, ու խաղաղ ժամու ծարաւի աչքերը երեք հայերուն։ Տանջանքէն վեր կարօտ է մեր մէջ այս փափաքը դէպի կեանքը, զոր կը տեսնենք ուրիշ ժողովուրդներու բաշխուած այնքան առատ, ու մեզի՝ այնքան նե՛ղ, այնքան քացախով ու թոյնով խառնուրդ։
Չէին կապուած։ Ու նորութիւն էր ատիկա։
Բայց զօրաւոր՝ արգելքը իրարու հետ խօսելու։ Բանտին, աւելի ճիշդ՝ բանտարկեալին հետ օրէնքը պատահական բառ է, հանդիպողին խելապատակէն թելադրուած։ Անոնք չհասկցան պատճառը, որ այդքան խ իստ ձեւով մը հարցումն իսկ չէր արտօներ հայերուն։ Բայց մարդիկ մտիկ կ’ընեն, ուրիշ բանի անկարող ըլլալնուն։ Մաթիկ Մելիքխանեանցը բիրտ ապտակով մը գոհացում տուաւ իր մէկ հարցումին։
Ճամբա՞ն։
– Տարբեր ամէն օրուան ճամբայէն։
Մաթիկը եւ ընկերը ոչինչ կը յիշէին մուտքէն եւ ելքէն` շղթայով սենեակը իյնալէն ասդին, սպառելով իրենց հոգեկան պահեստէն։ Մահէն առաջ մեր քիչնալը օրէնք է, կ’ըսեն։ Ու երկու յեղափոխականները աշխարհիկ զգայութիւններէն իրենց պաղելուն համեմատութեամբ, կը խորանային միւսին, անխուսափելի գալիքին ընկալչութեանը մէջ։ Նահատակի հոգեբանութիւն մը կայ, որ այս այլուրութեան պարունակին մէջ կը զետեղուի։
Լապտերներուն ստեղծած դողահար լոյսը կամարակապ այդ պատերը կ’ընէր աւելի վատ ու տրտում, անոնց գլուխէն վեր, շարժուն ու վէտ ի վէտ, քանի որ աղիւսներուն ակռաները կը պահէին իրենց շեշտ գիծերը։ Իրականէն վեր, դուրս քալելու այս պատրանքը կը հովահարուէր, տեղ-տեղ, զանազան մեծութեամբ սատանայի մօրուքներով<ref>Ծնթ. – սատանայի մօրուք – բորբոս, որ կ’աճի մգլած օդին մէջ, խոնաւ ու մութ նկուղներու անայց մասերուն։</ref>, որոնք առասպելական գազաններու ատամնաշարքէն առկախ լեզուներու կը նմանէին, թիզէն վեր հասակին ծայրին սուրնալով, ինչպէս կ’ընեն մօրուքները։ Լոյսը զանոնք կը ներկէր, խատուտիկ բան մը հանգրիճելով անոնց քմահաճ քուլաներուն։
Զոյգ դուռներ։ Հատա՞ծ՝ փապուղին։ Դիւրին չէր ճշդել ատիկա։ Վասնզի այդ իրերանցիկ բաւիղներու հանգոյցներուն այդ տեսակ դուռներ կոճակ<ref>կոճակ – ?</ref>կը թուին ու տեղ մը չեն հաներ։
Ջոկատը կանգ առաւ։
Լապտերները դուռներուն դէմ դողացին, սովորականէն աւելի երկար։ Երկաթ թերթը, որ զանոնք կը պատէր, խոցուած էր շատ մը տեղեր։ Դէմքե՜ր, այդ դիմակները, դրուած պատերուն անթափանց խորհուրդին։ Ուրիշ երկրի մը մէջ անոնք մեր ներսը կ’արթնցնեն մեր պարապութեան գիտակցութիւնը, անցեալ քաղաքակրթութիւնները այդպէս ժանգոտ թերթերու ճակատագրին մէջ կարդալով։ Թուրքերով բնակուած հողամասերը միշտ կասկածելի են իրենց ընդերքներէն։ Հողին տակ այդ աւերակները չեն մեռած, վասնզի յաճախ նոր որսեր ունին իրենց ներսը։
Անոնց առջին մարդահասակ տակառներ, բայց քարէ։ Որոնց երեսին ջուրը պահ դրուած արիւնի կը նմանէր։ Ի՞նչ էր ատոնց գործածութիւնը հոդ։ Ու Սողոմին մտքին այցելեց հեքիաթին պառաւը, որ այդ տեսակ տակառներուն մէջ կը թաղէր աղջիկները, անոնց մազերը օձերու հիւսքի մը փոխելու։ Ընկեր Մելիքխանեանցն ալ հազիւ յիշեց իրենց բակը, հոն նստող ներկի գուբերը, որոնց մէջ իր հօրը մատները արաբի պէս սեւ կ’ըլլային։
Անիկա կտաւ<ref>իրաւ, սրբագրուած՝ կտաւ</ref>ներկողի մը զաւակն էր<ref>է, սրբագրուած՝ էր ?</ref>, Կովկասի ո՜ր գեղէն։
Պէտք է կարճ ըլլալ ու լոյսին հանել այդ մարդերը։
Տարօրէն քաղցր, համով, զով, արե՛ւը։ Ուրեմն կեանքը կեանք էր դուրսը, հեռու Կովկասի սարալանջերուն ու Նիկիոյ լիճին ալ ափին, ուր ջուրը հիմա ձուկերը կ’արծըթէր ու Նալպանտենց այգիներուն վրայ զեփիւռ կը ղրկէր։ Հէ՜յ մեր կեանքը։
Ոստիկաններուն նրբանցքին, անոնց գնացքը ստեղծած ըլլալու էր ընդարձակ հետաքրքրութիւն, վասնզիգովուշներէն, դիւանիկներէն, սանկ ու նանկ կասկածելի հիւղերէն ու պահակներու յատուկ փայտեայ գլանաձեւ տաղաւարներէն գլուխներ ուրուացան, փաթթոցով կամ ֆէսով։ Կարծես մէկը կը հրահանգէր անոնց բուսնիլ ու մնալ, բանաձեւի մը կանոնաւոր յարդարանքին մէջ։ Դիտելէ ախորժաթափ Մաթիկը խթանուեցաւ այս այլանդակ ոճէն, որ այդ գլուխներունն էր, իրենց ոստայնին մէջ տարօրէն նոյն, հակառակ տարազի, տարիքի մեծ զանազանութեան։
Մեծ դիտող ու անհանգիստ դատող, Մաթիկ Մելիքխանեանցը այդ հետաքրքրութեան մէջ գտաւ նորութիւն։ Ծեծ ուտելու համար թիւ տասներկու նկուղէն փայտանոց առաջնորդուած ատեն, առջի շաբաթներուն, անիկա տառապած էր զինքը աչքի տակ պահող այդ մարդոց սպառնագին խստութենէն։ Անիկա, Ռուս Յեղափոխութեան դպրոցին մէջ կազմուած իտէալիսթ, թուրքերուն մօտ այս վայրենութիւնը չէր չափեր տաճկահայերուն զգայարանքներովը։ Անշուշտ դեռ չէ վերցած զգալու սա տարբերութիւնը մեր ժողովուրդին երկու մեծ հատուածներէն։
Չազդուեցաւ։ Ու չփոխուեցաւ անփոյթ իր հալածանքին։
Մեծահասակ անոր ընկերը, որ քիչիկ մը փախուկ, այսինքն՝ խելքէն կակուղ տղու մը համբաւն էր շիներ բանտին մէջ, ծեծին տակ դիմանալու իր հերոսութեան քովիկ, անկէ աւելի օտար կը զգար ինքզինքը, սա եղէգնաւոր ականջներուն կոշտոտ<ref>կոշտոտ [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>ու քերուող լարումէն։ Պարզ տղայ, պարտութենէն առաջ պարտուած անոր հոգին փախած էր անոր ծածուկ մասերը։ Մահուան ցանկութի՞ւն մը։ Ատ ալ բան մը կը նշանակէ ի վերջոյ։ Անիկա դուրս է ատկէց ալ, նոյն ապակամ տրամադրութեամբ, որով լքեր էր հօրը տունը` ետեւէն երթալու համար զինքը տանողին, նոյնիսկ գրողին, բա՛ւ է, որ մեկնէր իր քաղաքէն, թուրք ու կատաղի քաղաք, ուր անոր պատանութիւնը զարնուած էր եղերական օրերուն, երբ թուրքերը զինքը պառկեցուցին փողոցին մէջ ու դրին վզին դանակ, մեծ եղբօրը դիակին վրայ, զինքն ալ մորթելու, բայց արձակեցին։ Այդ օրէն անոր խելքը մորթուած էր ու չէր խօսեր։
Սողո՞մը։
Անիկա առաջին անգամն էր, որ կը գտնէր թուրքը այսքան հոծ, միատարր, հանդիսաւոր ու ինք իր տարերքին մէջ։ Ապակիին ընդմէջէն աւելի դալկացած, կանանչի իսկ զարնող այդ ածիլուած, հաստ կամ մօրուքով խորշոմած երեսները պայծա՜ռ՝ իրենց թթուութեան մէջ, փաթթոցներուն էապէս թուրք սարսափէն զատ, տպաւորիչ էին իրենց մաքրութեամբ։ Ու հաճ ու հաճի պէյերը դիւաններուն, իգացած, դէմքով, ու տարազով եւրոպացի, իրեն կը թուէին մարդեր, թուրքէն տարբեր ժողովուրդէ մը։ Գեղացին իր աշխարհը դժուար կը փոխէ։ Անոր ուղեղին՝ թուրքը երկու հիմնանկարով կը ներկայանար։ Որոնցմէ մէ՛կը՝ բոլորին ծանօթ գաւառակի իշխանաւորը, ոստիկաններով, հարկահանով ու «սարային» սենեակները լեցնող «իւր սարօքը»։ Ամէն գեղացի այդ տեղերէն անջինջ դրուագներ ունի իր ուղեղին խորը։ Մի՛ւսը՝ լիճի ափերուն ցրուած գեղերէն խելօքիկ ու յոգնած աղաները<ref>տղաները, սրբագրուած՝ աղաները</ref>, ճիշդ ու ճիշդ հայու պէս շինուած, մեռոննին պակաս, բարի դրացի, հասնող նեղ օրիդ։ Թո՞ւրք։ Այո՜, տարին հազիւ ամիս մը սակայն, այն ալ՝ Ռամազանին, երբ կը նեղուի հոտէնկեավուրին եւ կը նեղէ։ Թուրք հողագործը այս գեղերուն մէջ բնիկ տարրին մնացորդը կը թուի ինծի, այնքան քիչ է թրքութիւնը բարքէն, դէմքէն։ Անոնց կիները կորսնցուցած են (աւելի ճիշդը՝ չեն ունեցած բնաւ) նշաձեւ աչքերը նրբին թրքուհիներուն ու իբր կաղապար մօտ են մերիններուն, մորթով աւելի բաց, աւելի փոքր՝ մարմինէ, հասկնալի օրէնքներով։
Ո՞ւր։
Ապտակէն յետոյ նոր հարցական մը անիմաստ էր։
Դուրսն էին ու անիկա բաւ էր անոնց։
Այդ օրը Սողոմը չէր եղած անհանգիստ, ընթացիկ այն հարցաքննութեամբ, որ շաբաթներ ամբողջ գործադրուած էր իր ընկերներուն վրայ, իր գալէն առաջ եւ կը շարունակուէր իր վրայ, շաբաթէ մը ի վեր։ Այդ հարցաքննութեանց մէջ անիկա խնայուած էր անհասկնալի հաշիւներով։ Ծեծ չունեցաւ սգալու։ Ոչ ալ բռնութիւն։ Մեծ ազատութիւն՝ ուզածը ըսելու, ուզածը լռելու, ա՛յնքան՝ որ կասկածելի գտաւ ան այդ թուլութիւնը։ Ան չէր գիտեր, թէմիւսթանթիգէֆէնտին «վերէն, բարձր տեղէն» հրահանգ ունէր այդպէս վարուելու։ Չէր գիտեր, թէքոմիթայի հարցը զատուած էր իրմէն, քոմանտան փաշային թափանցողութեամբը, որ սկիզբէն ի վեր գեղացիները զոհ կը դաւանէր դուրսեցիներուն, բոլորն ալ «վնասակար անձնաւորութիւններ»<ref>յաւելում չակերտի</ref>ընթացիկ տարազով պիտակուած։ Չէր գիտեր, թէ իր ոճիրով հետաքրքրուած էր մատաղ աղջիկ մը, որ հօրը նոթերը կ’առնէր, ապագայ հոգեբանական գիրքի մը իբր նախանիւթ եւ կը ճանչնար Նալպանտենց Աղուորը, Սողոմին նշանածը, մեռած քրոջ անունը ու տակաւին ուրիշ մանրամասնութիւններ,միւսթանթիգէֆէնտիին թուղթերէն վերցուած։
Ո՞ւր։
– Ներկայանալու՝ մեծ ժողովի մը։
Այսպէս էր որոշած շատ իմաստուն, բարձրաստիճան այն ժողովը, որ քաղաքին ամէնէն խելացի, նոյն ատեն խորապէս թուրք տարրերէն էր կազմուած։ Թուրք աւագանին, ցեղային թշնամիները զգալու իր եղանակով, ուշագրաւ պարզութիւն մը կ’ընծայէ։ Փոքր ազդանշանի մը տակ, անոր ամէնէն զտարիւն ազնուականը, ահաւոր բնականութեամբ մը կը միանայ ամէնէն գռեհիկ, հաստ ոճրագործին։ Ու տարօրինակ է սերտութիւնը այս միացումին։
Երեք օրէ ի վեր, այդ ժողովը, օրական տասներկու ժամ –իրականին մէջ վեց, վասնզի բոլոր նստակեաց հերոսներուն սովորութիւնն է ստուերով տեսնել իրենց գործերը– նիստ էր ունեցեր քոմանտան փաշայի ապարանքին մէջ, Պոլսէն ժամանած արտակարգ պատուիրակի մը պահանջովը։
Լիակատար խղճմտութեամբ այդ պատուիրակը քններ էր ծայրէ ի ծայրքոմիթաներու եւ Սողոմին դատերուն բոլոր թղթածրարները, բաւական դժուարութեամբ զատելով արժէքով փաստերը սուտ, բռնի կորզուած վկայութեանց դէզերէն, որոնք գործն էին եռանդունմիւսթանթիգներուն, տասնապետներուն, նոյնիսկ գեղի աղաներուն։ Չնաշխարհիկ «տոքիւմէնտները», Մաթիկին հեգնութեամբը։ Արտակարգ պատուիրակը թեթեւ, բայց դառն ալ քմծիծաղով պատռտեր էր հաց-եփ Մարթային ստորագրած նշանաւոր խոստովանագիրը ու կուսակալութեան շատ եռանդուն դատաւորին ծեծովը՝ տասնէ աւելի բռնի կորզուած ուրիշ վկայութիւններքոմիթաներէն, որոնք ստորագրած էին ինչ որ փչեր էր խելապատակըմիւսթանթիգէֆէնտիին։ Երանելի պաշտօնատա՜րը –փոքր աթոռներու մեծ առիւծները եւ անոնց անյատակ յիմարութի՜ւնը– իրար հերքող այդիրատէները խմբագրած էր մեծ խնամքով, առանց անդրադառնալու ստեղծուող ապուշութեան։ Ծեծին տակ, ծներ էր տասը զանազան քաղաքներու մէջ այդ նշանաւորՄա… տէուսը, այլ անուամբ՝ Մաթիկ, այլ անուամբ՝ Մելիք։ Ու այդ քաղաքները անոնք էին, ուր պաշտօն վարած էր ինքը դեռ դիւանի քարտուղար ու սանկ ու նանկ խմբագրող, յարաբերութեան մտած անշուշտ հայերուն հետ, որոնց անունները ամբաստանեալն ալ կը շփոթէր իրեն պէս, աւելորդ անգամ մըն ալ անհերքելի փաստը տալովքոմիթային նենգութեան։ Ճշմարիտ խօսելու չէին անշուշտ այդ մարդերը։
Պատուիրակ փաշան, որ գործը կը ճանչնար ակէն, վարած ըլլալով Սողոմին ձերբակալութիւնը գեղէն, հեղինակաւոր անձն էր այդ խորհրդաժողովին։ «Սուտ խենթը» արեւելեան բացատրութիւն մըն է ու կը տարածուի աւելի շատ թուրքերուն վրայ։ Փաշաները ատիկա կ’ըլլան, երբ օգուտ տեսնեն։ Հակառակ անոր, որ համոզուած էր Սողոմին հարցին եւ միւսներուն յանցանքներուն իրարմէ անկախ ըլլալուն, պատուիրակ փաշան ճկեցաւ դէպի թուրք հասարակաց մտայնութիւնը, որ այդ օրերէն մինչեւ հիմա հայերու ամէն խումբին մէջքոմիթամիայն կը տեսնէ։ Այս զիջումը ընելէն յետոյ, գործին նրբազնին ուսումնասիրութիւնը դիւրացնելու համար ըրաւ շատ «պատեհ» թելադրութիւններ։ Իր առաջարկն էր յանցաւորները ենթարկել վճռական փորձի մը` զանոնք հանելով իրարու դէմ, ճարպիկ վարուած հարցաքննութեան մը մէջ, ստուգելու համար հրկիզութեան եւ սպանութեան զոյգ ոճիրներուն մէջ մատը քոմիթէին։ Հաստատական պարագային -բա՛ն մը՝ որուն իրականութիւնը դժուար կ’ընդունէր ան,քոմիթաներուն եւ գեղացիներուն մէկտեղ գործակցութեան կարելիութիւն չըլլալուն–, ծանրանալ երիտասարդ Սողոմին վրայ` անոր միջոցով փորձելով քակել անուններուն ծրարը։ Այլապէս զատել դէպքերը։Քոմիթաները դատել առանձին, բա՛ն մը՝ որ կատարուած նկատուելու էր արդէն։ Ու անոնց պատիժը պա՜րզ, մա՛հը, բայց անպաշտօն, առանց դատական վճիռի ու ասոր կապուած իրարանցումի՝ հայերուն յեղափոխական մամուլին մէջ, ինչպէս թելադրեց անոր գլխուն խելացի շարժումը, քիչ՝ բայց ամբողջ։ Ու դատել Սողոմը իբր մարդասպան։
Կը տրամաբանէր հանդարտ։ Փորձ՝ դատական մեքենականութեան մէջ, ու իրեն մասնագիտութիւն ընտրած հայկական քաղաքական շարժումներուն ուսումը, կը խօսէր համոզիչ, բայց թուրք յստակութեամբ մը։ Հիմնականը, ըստ անոր հեղինակաւոր կարծիքին, երեւան հանուիլն էր քոմիթէին մարդերուն։ Անոր գոյութիւնը ուրանալ տղայութիւն պիտի ըլլար։ Բայց զայն տեսնել նոյնիսկ հաւու հաւկիթին մէջ՝ չափազանց։ Հակառակ պոլսական շատ զօրաւոր ոստիկանութեան, ու այնքան հսկողութեան, այդ քոմիթէն Պոլիս էր, կը գործէր։ Ու իրենք, իշխանութիւնները գիտէին ատիկա։ Պոլիսը շատ լրջութեամբ կը սպասէր այս ժողովին եզրակացութիւններուն։ Ուրե՞մն։ Տասը աչքերու ուշադիր սեւեռումին տակ կատարել<ref>կատարեալ, սրբագրուած՝ կատարել</ref>դէմընդդիմում ու արդիւնքին համեմատ խմբագրել տեղեկագիր` գոհացում տալու համար մայրաքաղաքին խոր հետաքրքրութեան։
Մեզի ծանօթ հազարապետ փաշան, թէեւ Սողոմին հետ իջեր էր [բանտ-]քաղաք<ref>քաղաք, սրբագրուած՝ բանտ-քաղաք</ref>, քններ անձամբքոմիթաները ու անցնելով Պոլիս տուած էր իր դիտողութիւնները, հետեւութիւնները, «բանիւ բերանոյ»՝<ref>յաւելում բութի</ref>խռովուած վեհապետին, բայց չէր յաջողած անդորրել անոր դիւրաբորբոք կասկածանքը։Ժուռնալները, միամիտ, հաւատարիմ, խանդավառ իրենց գրականութեամբը աւելի տպաւորիչ են, քան ողջմտութիւնը, ցամաք գիտութիւնը։ Ասկէ զատ, ընկալուչ տրամադրութիւնն ալ դեր ունի մեր երկբայանքին մէջ։ Բռնապետները դժուար պիտի հաւատան ամէն բանի, որ բռնական գործողութիւն չէ։ Փաշան,<ref>յաւելում ստորակէտի</ref>ապահովելու համար վեհապետին պղտորուած վստահութիւնը, պարտաւորուած էր կրկին դառնալու Պրուսա։ Օրինաւոր եւ լիագումար ժողով մը «յետ մանրախոյզ քննութեան», պայծառ եւ ընդարձակ անդորրաթուղթով մը վաւերացում պիտի բերէր հազարապետ փաշային ենթադրութեանց եւ վճիռին։
Աս՝ պատրուակն ու նպատակը այդ արտակարգ ժողովին։ Այն ատեն ստեղծուած չէր «Ընդհանուր ապահովութիւն» անունով ծանօթ մռայլ կազմակերպութիւնը, բայց կը գործէին, բացառաբար հայերու համար, «Ստուգիչ յանձնաժողովները»։ Որոնց կազմը, կեղեքողական ըլլալուն չափ՝ հաւատաքննական էր, սկիզբէն իսկ,<ref>յաւելում ստորակէտի</ref>Իթթիհատի գաղափարաբանութեան<ref>գաղափարականութեան, սրբագրուած՝ գաղափարաբանութեան – ?</ref>մէջ բնաջնջական դառնալու համար։
Ժողովը, անոր նպատակները ծանօթ էին բանտ-քաղաքին կառավարութեան, բայց անծանօթ՝ քրիստոնեաներուն։ Իրենց գաղտնի կազմակերպութիւնները օտարէն ծածկելու մէջ շատ բծախնդիր –մեր ջարդերուն եւ 915ի տարագրութեանց մեքենական մեթոտները եւ անոնց անսխալ արդիւնքը անգամ մըն ալ ապացուցին գերազանցութիւնը թուրքին սա զգայարանքին եւ մերինին ծիծաղելի տկարութիւնը–, իրենք իրենց մէջ թուրքերը անփոյթ են։ Երկիրը մեծ մասին մէջ տեղեակ կ’ըլլայ հոն բաներու, որոնք ուրիշ ժողովուրդներու մօտ պատկան մարմիններէն չեն ելլեր դուրս։
Ըսի՞, թէ պատուիրակ փաշան հիւրն էր բանտերու վերատեսուչ փաշային։ Ու անիկա պոլսական եռանդով ու արեւմտեան միտքով ընտանիքի մը հազուադէպ մթնոլորտէն զատ Գերմանիա ըրած մեծ գիտունի մը հետ պիտի խորհրդակցէր կայսրութեան նորոգումին։ Քիչ ժողովուրդ այնքան խոր կը հաւատայ գիտութեան, որքան թուրքը, առանց հրաժարելու գիտութեան gageէն։ Տակաւին այսօր, հազար ինը հարիւր երեսուն երեքին, անոնց յեղափոխութիւնը՝ բոլշեւիկեան մկրտութեամբ, ինքզինքը կը ներկայէ սուլթաններէն աւելի մոլեռանդ ազգային գետինի վրայ ու լեզու կը գտնէ Մոսկուայի՝ ինչպէս Արեւելքի իսլամ վեհապետներուն հետ, հաւասար անկեղծութեամբ։
* * *
Յանցաւորները, փոխանակ փայտանոց, ծեծի իրենց օրինական բաժինին առաջնորդուելու, հանուեցան ապարանքի նրբուղին։ Կէս մեթր տրամագիծով ու հինգթեւեան աստղեր կը կազմէին համբաւը այդ ուղիին։ Համաչափ ու համագոյն կոպիճներ, ճարտարութեամբ հիւսուած հողին, ով գիտէ ո՛ր մեղաւորներուն մատներովը, կը յօրինէին ճաճանչները այդ աստղերուն, վայելուչ նրբութեամբ։ Ամէն օր, այդ աստղերը կը լուացուէին թեթեւ պատժապարտներէ։ Տերեւ մը՝ մեղք հոն։ Վարդի, մեխակի, շահպրակի թաղարներ, ինչպէս նաեւ կէս արեւադարձային մշտադալար տունկեր, փայտեայ մեծ սնտուկներու մէջ, փոխադրական, կու տային այդ ճամբուն կանացի համ մը։ Իրականին մէջ անիկա գործն էր քոմանտան փաշային կնոջը։
Զօրանոցային իր նկարագիրը այդ շէնքը կորսնցուցած էր արդէն, նոյն ճաշակին շնորհիւ։ Նե՛րկ։ Հաստ պատերուն թրքական երեսը տեղի էր տուած պաղպաջուն ճերմակի մը, զոր մեծահարուստ փաշան չէր խղճահարեր բեռցնել պետական պիւտճէին սկզբունքային տեսակէտներով։ Բացի կեդրոնական իր դիրքէն՝ անիկա ունէր առաւելութիւնը կահաւոր ըլլալու պոլսական ճաշակով, որ թրքական աւագանիին մէջ խառնուրդ մըն է, ասիական թանկ ու ծանր ոսկեղէնին, եւրոպական պայծառ ու թեթեւ պարզութեան։ Անոր բակը՝ ջերմանոց։ Սրահները՝ նկարահանդէս։ Ամէն օր սեւուհիներ, ճերմակ սաւաններով, փոշին կ’առնէին քարերուն՝ ինչպէս նկարներուն։ Ու պատշգա՛մ, թրքական պալատներու մէջ անսովոր այդ նրբութիւնը, որ վերէն կը տիրէր ամբողջ բանտ-քաղաքին։ Քոմանտան փաշային գիտունի համբաւն ալ կը միջամտէր, որպէսզի քաղաք այցելող եւրոպացիներ, մզկիթները, աւերակները, դամբարանները աչքէ անցընելէ եւ յոգնելէ ետքը, հանդիպէին կառավարութիւն ու առաջնորդուէին ապարանքը, հիանալու համար անոր իսկապէս գեղեցիկ մատենադարանով, նոյն ատեն աշխատանոց՝ անոր գիտական փորձերուն։ Պոլսէն ղրկուած բարձրաստիճան հիւրերը յայտնի հաճոյքով կը փնտռէին անոր սրահները, ուր եւրոպական տարազով տիկին մը իր տանտիրուհիի դերը կը տանէր խելքով, լրջութեամբ ու շնորհով,սարայլըկնոջ մը պատկառանքը՝ աչքերուն։ Կայսերական կանանոցէն իշխանուհիներ, օդափոխութեամբ կամ ջերմուկի համար Պրուսա իջնելնուն, հաճոյքն ունէին քաղաքին միակ պոլսական ապարանքէն պատուըւելու։ Հասկնալի՞,քոմիթաներուն գործով Պրուսա ղրկուած հազարապետ փաշան,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>հիւր սա պալատին։
Բանտարկեալները վարող ջոկատին յիսնապետը, հակառակ իր ստացած բացորոշ հրահանգին, մուտքէն բաւական հեռու կեցուց խումբը ու յառաջացաւ առանձին։ Անոր թանձր իմացականութիւնը կը տառապէր ընդունելու սա աղտոտ խոզերուն ոտքը բակի հրաշալի մարմարներուն վրայ, որոնք կը թուէին լեզուով ըլլալ սրբուած։
Մո՛ւտք։
Ուր, կլոր, երեք ջաղացքարի մեծութեամբ միակտուր մարմար մը, փոքրադիր կալի մը նման, զոր կ’երիզէր սեւ սաթի կէս թիզ լայնքով շրջածիր մը, բռներ էր առաջամասը ապակեղէն կառոյցի մը, – նախաբակ ու ջերմանոց նոյն ատեն։ Այդ կալի կեդրոնին եռանկիւն նկարիկներով հինգթեւեան աստղ մը դարձեալ, գոյնզգոյն ու ճաճանչագեղ<ref>ճաճանչավերջ, սրբագրուած՝ ճաճանչագեղ ? [ճաճանչավուխտ ?]</ref>։ Ներսը, մարմարին ծո՞վը, սառնարա՞նը<ref>սառնարա՞նը – ?</ref>։ Ո՛րը որ կ’ուզէք։ Մասնաւոր մոմլաթէ շերտեր, Գերմանիա պատրաստուած, գորգի պատրանք թելադրող տեսակէն (տիկինին պահանջն էր ատիկա պարսկական հարազատ գործուածքներուն տեղ, որոնք ծանր ըլլալու մեղքը ունէին), մարմար այդ յատակին վրայ երեք թիզ լայնքով ճամբաներ կը փռէին գեղին ծաղիկներով ցանկապատ։ Գերման միտքին յաղթանա՜կը։ Հսկայական երկու փեղկեր, կարմիր ապակի, ամբողջովին ապակի այդ պատէն<ref>պատէն ? պատին ?</ref>։ Տեսանելի՝<ref>յաւելում բութի</ref>տասը քայլ հեռուէն, թաղարներու շարքը, որոնց խեցին ներկուած էր բանտին ընդհանուր գոյնովը,պէժ՝ այդ քաղաքին մէջ։ Քոմանտան փաշան հակառակ իր անբաւ հարստութեան, զուտ սկզբունքային տեսակէտներով, իր բնակութեան<ref>բնականութեան, սրբագրուած՝ բնակութեան</ref>սահմանուած այդ առժամեայ բնակարանին մէջ, հասկնալի է, որ գործադրէր պետական արդարութիւն, ժողովրդական առածի մը վճռածին նման` կալ ընող եզին ցռուկը ազատ պահանջելով։ Զեղծումի հանդէպ իր կորովի, ուղիղ կեցուածքը –կը պարծենար իր օրերուն շատ հազուագիւտ այդ առաքինութեան վրայ, զայն մենաշնորհելով իր ազգատոհմին, յետոյ՝ իր ցեղին, երբեք՝ գերմաններուն, որոնք զինուորներ, բայց գէշ մատակարարողներ, մա՛նաւանդ մեծ կծծիներ էին ըստ իր փորձառութեան– թերեւս պատճառն էր այդ փոքր խղճահարութիւններուն։ Քոմանտան փաշան պետական նպաստներուն հազարներով կը մասնակցէր ու իր կարասիներուն ներկը պետութեան հաշուոյն կը գործածէր։ Մանր բաներու հանդէպ խղճմտութիւն մը շօշափելի երաշխիք մըն է հարկաւ մեծերու մասին։ Թաղարներու մէջ լեմոններ, ճռզած, փոթ-փոթ, ամօթի մը պէս սեւցած իրենց քիթերէն։ Անշուշտ անոնք հոդ տառապելով հանդերձ, նպաստած էին անոր գիտունի համբաւին` լատինական իրենց անունները տախտակիկներով կրելով իրենց ոստերու բխումին։
Տգեղ ու հաստ տերեւներով տարաշխարհիկ բոյսեր, անոնք ալ տաճկըցած, արաբական տառերու այլանդակումին մէջ։ Ու գաճաճ արմաւ[ենի]իներ<ref>արմաւիներ ? արմաւենիներ ?</ref>, որոնք ցօղուն չունին ու միայն մազ կը հանեն իբր տերեւ։ Մեծկակ տունկերու ցօղունները տեղ-տեղ արծաթագոյն բանով մըն ալ պատուած էին, – քմա՜յքը տունի աղջիկին, շոքոլայի թուղթերով վերմակելու անոնց մսկոտ բուները։ Աղջիկներու հոգին փափուկ է, նոյնիսկ փայտերու հանդէպ։ Մարդերո՞ւ։ Ատ ալ պիտի տեսնենք։
Արե՛ւ։
Ու ապակի որմերէն անիկա ինկած էր ներսը` ստեղծելու արիւնի, մանիշակի, ոսկիի եւ նարինջի տեսակ մը հեքիաթի խառնուրդ, կանանչով տերեւուած ու ստուերով եզերուն։ Գեղեցիկ, ձիւնին մէջ դուրսէն դրուած դեղին տուփի մը նման, աւազա՜նը, միակտուր մարմարէ մը հանուած ու կարծես պոռթկացած՝ այդ յատակէն, շատրուանին ճիգին<ref>ճիգին [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>մէջ, այնքան դաշնաւոր էր անիկա իբր կորութիւն ու իբր կոճակ։ Անկէ կը դողդղար ջուրը, բարակ շատրուանի մը հերարձակ վրձինին տակ։ Ուլունք-ուլունք, աչքե՛րը՝ ձուկերուն։ Ու անոնց կարմրաւուն մորթերը կը թուէին ժապաւէնի կտորներ` ճառագայթներէն բռնկած ու վազող։ Ու լոյսը կ’ողողէր կաթիլները, ծիածանի շամանդաղ մը օրելով, վառելով, մարելով ջուրին վէտ ի վէտ ու կտրատ սաւանին վրայ։ Թուրքերը, այս աւազանները կրօնական նպատակներով որդեգրած, հարուստ պալատներու առաջամասին, դեռ այդ օրերուն սկսեր էին մոռնալ մշակոյթը իրենց պապերուն, իրենց փոխարէն՝ ձուկերուն ձգելով լուացումին սրբազան պարտքը։
Սեւ դռնապան մը, հասակէն պատկառելի, ցից ու գռուզ, արձանացաւ սպային առջեւ։ Այսպէս կ’ընդունէր անիկա ամէն երիզաւոր, որ հոմանիշ է սպայութեան։
Ուրկէ՞ էր բուսած, երբ ապակի պատերուն մէջէն չէր անցած ոչ մէկ սեւ կամ ճերմակ ստուեր։
Ցի՛ց։ Պաշտօնական դռնապանը այդ պալատին, ահագին կոճակներով դաշնաւորուած իր վերնակով<ref>վերնակով ?</ref>։ Անիկա գաղտնիքը ունէր իշխանաւորին հանդէպ յարգալից ու ոչին առջեւ անտարբեր կամ արհամարհոտ ըլլալու, նոյն ակնարկին մէջ։ Դժուար ուսանելի գիտութիւն, Արեւելքի մէջ մանաւանդ, ուր իշխանութիւնը միսթիք է արդէն ու կը շփոթուի երջանկութեան, երկինքին հետ։
Կը ճանչնա՞րքոմիթան, ի՛նք՝ որ գրեթէ գիշեր-ցերեկ պարտաւոր էր գամուած մնալու փեղկ-դուռերու իր ճեղքին։ Բայց նոր չէ, որ դռնապանները պիտի գիտնան աւելի, քան իրենց հսկողութեան յանձնուած յարկաբաժիններուն մեծիմաստ տէրերը։ Թրքական պալատ մը եւրոպականափարթըմանմը չէ հարկաւ։ Բայց աւելի է անկէ իր ներքին խորհուրդովը։ Ու անոր դռնապանը տարբեր է պարզ բամբասողէն։ Ե՞րբ կը գտնէր ժամանակ ցից իր հասակը ընելու բարակ ու սպրդելու ամէն ծակուծուկ, մա՛նաւանդ լրիւ ճանչնալու բանտին ականաւոր անձնաւորութիւնները, ոճիրին աւագանին, որոնց արարքները լուսապսակ կը ճարեն անոնց նիհար կամ խօթ ալ մարմիններուն։
Ամէն թուրք, այդ թուականներուն, կը ճանչնարքոմիթան, ինչպէս հիմա ամէն լրագրող տաք բան մը գրելու ատեն կը շահագործէ բառը։ Սեւ թուրքե՞րը՝ –վասնզի շատ է ասոնց ալ թիւը– դռնապաններու, բաղնեպաններու, սպասաւորներու դժբախտ երամին մէջ։ Մեծ մասով ներքինի, այդ դասակարգը, ուրիշները ճանչնալու արուեստին մէջ վեր է դեղին ու ճերմակ թուրքերէն։ Իր կեդրոնին մէջ կռնծած, ըսել կ’ուզեմ՝ իրեն համար աշխատելու -դուք դրէք այս տարազին տակ մեր ցանկութեանց բիւրազանակ սկաւառակները– անկարող, վասնզի ձեռնթափ, ներքինին իր մէջ մթերուած կենսունակութիւնը պիտի գործածէ իրմէն դուրս` ընդլայնելով ակամայ, հետաքրքրութեանց ցանց մը, փոխարինելու համար ինքնիրմով ըլլալուն անկարելիութիւնը։ Ասկէ դէպի անօգտապաշտ հետաքրքրութիւնը, այսինքն՝ մեր պարզ բամբասանքը՝ քիչ է ճամբան։ Դիտեցէք ձեր շուրջը ու ժամանակ գտէք այս մարդերուն<ref>ժամանակ.... մարդերուն ?</ref>։ Ահա թէ ինչու բամբասողները եղան անգութ, վասնզի գութը անձնասիրութիւն է, ու չի կրնար փնտռուիլ անձ չունեցողներու մէջ։ Ու եղան ամենազօր, քանի որ վախը նախապայմանն է մեծութեան։ Ո՞վ՝ անցեալին մէջ, վաւերական տէրերը՝ Արեւելքին։ Եթէ ոչ՝ դռնապաններ, կանանոցի պահապաններ, որոնց մատը կը վարէր մեզի ծանօթ աշխարհը։ Սեւ թուրքե՜րը։ Որոնք մեր աղէտը, 96էն յետոյ, հազարումէկ գիշերներու հեքիաթին նման պատմեցին մանր հանըմներուն` իրենց վանդակուած ու ոսկեհուռ սենեակներէն ներս քշելով անոնց հեշտախոյզ մարմիններն ու անոնց ընկողմուն ու հեւացող հետաքրքրութեանց դէմ բացին ծալքերը մեր տրամին, այն անպատմելի մանրամասնութիւնները, որոնք իրենց խռովքը կը պարտին սեռին ու անոր առանցքին կապուած ուրիշ տխրութիւններու։ Մեծերուն, վարիչներուն մօտ մեր աղէտը եթէ մերձանկար պատրուակ մը չէր կողոպուտի եւ ջարդի, սեւ դռնապաններու բերնին՝ նիւթ էր փողոցային ախորժակներու կապկումին եւ ծաղրանկարին։
Սպան, կարճ խօսեցաւ անոր երեսին։
Յետոյ, դարձաւ ետ, կրունկներուն վրայ զինուորական շրջանումով, դէմքին բարտելով հաստ ու գեղեցիկ անասնութիւնը, որ ուժինն է տկարին վրայ ճառագայթուած։ Նորութիւն էին գերմանականա լա Վիլհելմպեխերը։ Ոլորած անոնց սլաքները, աչքով կը չափէր անշուշտ անոնց նիզակները եւ ակռաներովըքոմիթաները կ’աղար «զօրութեամբ»։
Ու եղաւ լռութիւն։
Զոր դուրսէն կը խանգարէր ճնճղուկներու կցկտուր իրարանցումը, աքասիաներուն ա՛լ կիսամերկ ճիւղերուն իրար հալածող։
Զոր կտրտեց, չըսելու համար փոթորկեց՝ հեշտ, անակնկալ, որքան անճշդելի ձեւ մը, մեծակերտ սանդուխներն ի վար, հոսումին մէջ մնալով կոր, թռչունի ճիչերուն նման, պուտ-պուտ, ոստոստուն ու հեքիաթ։ Գծաւոր ապակիները կ’աւրէին անոր այդ թրթռագին ճարտարապետութիւնը։ Նկուղներուն գարշ մերկութիւններէն վե՜րջ, երբ մեր աչքը կրակի կտորի մը պէս կ’իյնայ այդ ձիւներու սիրտին։ Ու մլուկներէ դիակուած պատերուն յամառ դամբանումէն յետոյ, սա պատկերներուն կէս-կախարդական<ref>երկար գծիկ, սրբագրուած՝ միացման կարճ գծիկ</ref>իրականութի՜ւնը։ Որոնք մեր հոգիներուն ագուցուած զրկանքը չեն լուսաւորեր միայն, խոր այդ հակապատկերներով, այլ կը բացատրեն երբեմն, թէ ինչո՞ւ պալատէ մը ներս աղջկան մը սիրտը փուտ է այդքան վաղահաս<ref>սիրտը.... վաղահաս ?</ref>։ Կեանքին դէմ մեր դառնութի՞ւնը, առանց պատճառի՝ այն անզգած չորութիւնը, որ զարնուած, դեղնած պտուղ մը կ’ընէ մեր սիրտը, մեր հոգիին ծառին։ Ճի՞շդ՝ ճամբա՛ն, որ նկուղէ մը կը փրթի` յանգելու համար սա ապարանքին…
Հատաւ քայլերուն այդ մանրիկ անձրեւը, մարմարներն ի վար։ Աղջկան մը դէմքը, որմէ հալած ըլլար մարմինը, վասնզի ապակեփեղկին հաստ մէկ շերտը զայն կը գրաւէր։ Ատկէ զատ, կարգ մը գլուխներու հրապոյրն է ատիկա, – ըլլալ այնքան տպաւորիչ, որ չքանայ մարմինը։ Ու ճիշդ է ատիկա նաեւ իր հետեւանքովը։ Կան իրաններ, որոնց վրայ գլուխ մը պիտի չուզէինք։
Ժպտուն, պարզ՝ անիկա անցաւ սպային առջեւէն։ Դէպի ապակի դուռը, որուն մէկ քառանկիւնէն անոր պատկերը կը նմանէր հին օրերու նկարի մը, իր ոսկեզօծ շրջանակին մէջ։ Դիտեց կալանաւորները, մանր տժգունութեամբ մը, որ չէր փնտռուած, վասնզի թուրք աղջիկները առանց յուզումի ալ քիչ են գոյնէ։ Ամէն ինչ թափանցիկ էր անոր մորթին վրայ, նոյնիսկ մետաքսը։ Կան այդ աղջիկները, որոնց երեսները ջերմ ու լուսանցիկ մարմար կը թուին։ Հոգիին՝ ինչպէս արիւնին զարկը կը հեւայ այդ դալկութիւններուն ծոցին։ Տրտում, խոր, անիրական՝ անոր աչքերը պաղած մնացին։ Որո՞ւ։
Երբեմն նայուածք մը հազարին<ref>հազարին ?</ref>կը նայի։
– Պատշգամին աղջիկը…
Մտմտաց իր կարգին Սողոմը` պաղելու համար անոր աչքերուն մէջ, որոնք տարին իր նայուածքը հանդարտ յոգնութեամբ։ Իրեն հաճելի էր իր յանդգնութիւնը, ինչպէս այդ ձեւէն դէպի ինքը հոսող անպատմելի գոլը, զոր կ’որակենք շատ վերացեալ բառերով։ Սպա՞ն։ Ինքզինքը լեցուցած իր համազգեստին մէջ, փոխադրելով դէպի դէմքը շնորհները իր արիւնին, ժպիտի մը ուրուագիծին մէջ վարանոտ ու խեղճ։ Զինուորնե՞րը։ Կը թուէին մոռցած ըլլալ սպան,քոմիթաները, մարզանքը ուկեավուրներուն ատելութիւնը` տարուելով գլխիվայր պատկերին անակնկալէն։ Նորագիր տղաք, սեռին խուլ սլաքին տակ մշտաբորբոք, անոնք իրենց երազը այդպէս «եղնորթ»<ref>«եղնորդ», սրբագրուած՝ «եղնորթ»</ref>, իրենց բառովը՝կազել<ref>Ծնթ. – կազէլ – եղնիկի ձագ։</ref>կ’ընէին։ Քիչ անգամ զայն տեսան այդքան մօտիկէն։ Ու անոնց կարգ մը զգայարանքներուն մէջ ինկաւ անուշիկ սարսուռ։
Սեւ դռնապա՛նը։
Որուն նշանացի պատասխանին վրայ, սպան հրամայեց.
– Արշ…
Մոռցե՞ր՝ թէ շուարեր։ Յանցապարտները մարզանքի կը հանէր։
«Պատշգամի» աղջկան քովնտի կեցուածքին առջեւէն, կալանաւորները, միշտ զինուորներէ շղթայուած, մտան մարմար բակ։ Վեր էին բռնած իրենց շղթաները, որոնք գետին քսքսելը արգիլուած էր դեռ շղթայով սենեակէն։
… Մոսկուայի մեծ պալատներուն սրահնե՜րը։ Ի՜նչ անօրէն բռնակալ է մեր միտքը, որ մեզի կը դարձնէ բաներ, որոնցմէ բաժնուած կը կարծէինք զմեզ։ Երբ՝ եռանդուն ուսանող, թեւը տուած կապուտաչուի աղջկան մը, կը բարձրանար նման սանդուխներէ, միտքը ալեկոծ գիրքերուն հովէն, զգայարանքները կուշտի աղջիկէն։ Ո՞վ բերաւ, անոր ուղեղին սա սխրալի<ref>տխրալի, սրբագրուած՝ սխրալի – ?</ref>պատկերը…։ Անոր անդրադարձը զինքը ըրաւ հանդարտ, գրեթէ անտարբեր, Պրուսայի պէս «փուճ» գաւառական քաղաքի մը սա երկդիմի պերճանքին դիմաց։ Թուրքին «լիւքսը», ինչպէս տարազեր էր տեսարանը, տակաւին բակ չմտած։ Ու արագ սահեցան նոյն արահետով, միւսներն ալ, վայրագ մզկիթներ՝ բորբոսած գագաթներով, ու աղբիւրներ՝ իրենց լիազօր ոճովը։ Ու նոյնքան գձուձ, դժխեմ, անարեւ, խանի կմախքով բնակարաններու հանդէսէն ետքը, որոնք թուրք մշակոյթէն իր մէջ կարկառուն մնացորդներն էին (անիկա պտտած էր կայսրութիւնը արեւելքէն դէպի հարաւ, յետոյ՝ հիւսիս եւ արեւմուտք պողոտաներէն, անհաւատալի իր ոդիսականը վերջացնելու համար սա պալատին «հովանիին տակ», ինչպէս կ’ըսեն մեր գրչագիրները, երբ իրենց Ս. Աւետարանը աւարտած կը ներկայացնեն «ընդ հովանեաւ» այս ու այն սուրբին), սա տաք ու ճերմակ քաղցրութիւնները, քարէ ու մարդկային միսէ, անոր մէջ արթնցուցին հեշտ տրտմութիւն մը, վաւերական կեանքի խորիսխէն պատառ մը չէչ<ref>չէչ [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>մեղր։ Մի ըսէք ու մի ուզէք, որ մարդիկ քալեն արագ դէպի իրենց ճակատագիրը։ Ընկեր Մաթիկը երեք ժամ յետոյ ծոցն էր այդ մահուան։ Բայց անկէ առաջ բարի եղէք զայն տեսնելու, պայծառ իր սուզումին խորը։ Ան ի՜նչ մեծութիւն է այս համակերպուն ինքնազսպումը, որ զրկանքէն չի պայմանուիր հերոսներուն ու սուրբերուն մօտ։ Ափը ափին՝ Մոսկուայի համալսարանի սանդուխներէն, կապուտաչուի աղջիկին, որուն կորուկ կզակները երազ կը ծամէին ու պատառ մը յորձանք կ’ըլլային այտերուն վրայ, փոսիկէ փոսիկ։ Այո՜։ Մեր ձգելիք աշխարհը։ Շատ բան կայ հոն։ Ամէնէն առաջ՝ ափը սա կեցող աղջկան, իր կրակ ափին, աղբիւրի մը գլխուն, սօսիի մը խոռոչին յեց, հայու եւ թուրքի դասական դժոխքէն վեր ու հեռու…։ Ո՜վ մեր դժբախտութիւնը, երբ մեր ճամբու վախճանին մեր դիակը կը կրենք, բայց դեռ ողջ։ …Կովկասէն Երկիր մտած գիշե՜րը, ուր կար սա մահը նորէն, բայց ոչ՝ սա հանդէսով, երբ վասպուրականցի չորս տղոց հետ դրաւ ոտքը առաջին անգամ իր երազած հողերուն, քարքարուտ, կոշտ, պաղ ու դիակ։ Ու ասոնց երկհազարամեայ հոգիին առաջին բախումը զգաց իր ալ ներսը, պապերուն մշուշէն յառնող կրակէ թակաղ, որ լացուց զինքը, ցաւէ, հեշտանքէ։ Այսպէս ենք շինուած։ Ու վէպ գրելու համար մեղք պիտի ըլլար զոհել սա պահերը։
Քալեցին սակայն։
Ետ մնացող աղջիկը, անոր մտքին դաշտերէն, թեթեւ, շարունակեց տնտնալ։ Մինչ իր ոտքերը կը կոխէին քարերը, անոր ուղեղին տակ ընդարձակ կայսրութիւնն<ref>կայսրութիւն, սրբագրուած՝ կայսրութիւնն</ref>էր, կեանքին բազմամբոխ հորձքովը, կիներէ, աղջիկներէ, իր պատանութեան, ուսանողութեան, յեղափոխական գործունէութեան (անիկա գործեր էր Կովկաս, Վասպուրական, Տարօն, Սասուն ու իրեն յատուկ պատճառներով հերձուածի ինկած ու լքած իր կուսակցութիւնը, մահ փնտռելու ու մեր ժողովուրդը ճանչնալու իր ճիգին մէջ թափառեր, ամբողջ կայսրութիւնը կտրելով անհաւատալի պայմաններու տակ ու «Ծովը անցնելէ ետք՝ առուակին մէջ խեղդուիլ» էր եկեր) կսկծալի դրուագներովը։ Գեղեցիկ ժողովուրդի մը դժխեմ ճակատագրին դէմ մարտնչելու ելլող իր հերոսական, միամիտ, տոնքիշոթ արիութեամբը…։ Մշուշ՝ այս ամէնը։ Ու ահա արեւին պէս, որ կը ծակէ այդ հոսուն ու պղտոր տրտմութիւնը (մեր կեանքը ուրիշ բան չէ յաճախ), պատկերը սա աղջկան, որ ունէր նմանութիւնը միւսներուն, ռուս ուսանողուհիներ, ընտանի հայեացքով, մարդամօտ, ողողող ու տաք, որուն էջքը իր մէջը գաղջ զգայութիւն էր այդ պահուն։ Ո՞վ կը փոխադրէր հեռաւոր հիւսիսին այդ նայուածքը իր մէջ, երբ ինք յստակ գիտակցութիւնը ունէր ուրիշ բաներու։ Անիկա երազ չէր տեսած այդ կէսօրին, բայց տեսիլքի վիճակ մը զինքը ըրեր էր իմաստուն, ու գերզգայ, վասնզի խօսեր էր այսօր տեղի ունենալիք մեծ, տրտում բանի մը մասին, պալատի մը մէջ, ուր Մոսկուայի սրահներուն ոճը պիտի տրուէր անոր գուշակել, ինչ որ իրականութիւն էր արդէն։
Տարիքները եղանակներն են մեր կեանքին եւ ունին իւրայատուկֆլորա [37], մտածեց կրկին գիտուն Մաթիկը, բայց չգիտնալով ինչուն։ Դեղձան այդ աղջկան մորթէն տակաւին ուրիշ բաներ, իրեն տարօրէն ծանօթ, ա՛յնքան՝ որ փորձեց, հակառակ ինքզինք յիմար կոչելուն, դառնալ հեղ մը ետ։ Զինուորի մը հսկայ մարմինը հորիզոն էր անոր կռնակին։ Բակը հատած։ Ծաղիկներն ու տունկեր ը դեղնաւուն շամանդաղով մը գործի ելած, որ տարօրէն կը կրկնէր դեղձան զգայութիւնը աղջկան մորթին։ Ո՞ւր, ե՞րբ տեսեր էր անիկա այդ գոյնին կապուած գիծերու սա շէնքը։ Կովկասեան ցեղերու կորաձե՞ւը։ Կը պատահի, որ մեր տղոց վրայ մենք տեսնենք գիծերը մեր ընտանիքէն ուրիշ ձեւերու։ Մեռածները ողջերուն վրայ այդ կերպ թառած, մեզի կ’այցելեն ու մենք մեր պատանութեան, մեր շատոնց հագած ձեւերուն յառնումը խռովքով կը տեսնենք այդ փայլակներուն մէջ։ Կովկասեան աղջիկներու այդ լրջախոհ գեղեցկութի՞ւնը, տակաւին կին չեղած այնքան գրաւիչ։ Ընկեր Մատթէոս Մելիքխանեանց կ’անգիտանար սա աղջիկէն իր անցեալը, մեզի բաւական ծանօթ։ Կովկասեան աղջիկներու մո՞յնքը։ Ո՜վ գիտէ։ Դիտուած է, որ մորթային զգայութիւնները զօրաւորագոյններն են հոտառականներէն ետքը։ Ու պատանիները աղջիկները իբր մորթ կը զգան՝ ոչ թէ իբր աչք։ …Ու Մաթիկին ափին մէջը եղաւ թաւիշ մորթը կապուտաչուի աղջկան, անունով ռուս, բայց Արեւելքէն, Հարաւէն, տարօրինակ Կովկասէն, ինչպէս կը հաստատէին ատիկա իր մէջ թաքուն վկայութիւններ։ Հեռու համալսարանին ընթերցատան սրահները, որոնց բակը կը սկսէր սա մարմարներով։ «Կապուտաչուի» աղջի՜կը, «իրենց կողմերէն», – վրացի՞, չերքէ՞զ, լեզկի՞, թո՞ւրք։ Պիտի չհարցնենք ատիկա, կուշտ կուշտի երբ կը քալենք աղջիկներուն հետ։ Պիտի հարցնենք՝ երբ կը ճանչնա՜նք զանոնք։
Նրբանցք մը։
Բայց պալատի ոճով։ Այսինքն՝ սրահի չափ լայն։ Հանդիպակաց դուռներ, բոլորն ալ հաստ թաղիքէ վարագոյրներով, որոնք իրենք իրենց պլորուած կը մնային կախ` իջնելու սպասման մէջ տրտմօրէն տաճիկ։ Թուրք պալատներուն մէջ բան մը կայ, որ կը դաշնաւորուի անոնց կրօնքին անդրագոյն ոգիին հետ։ Լոյսի նուազութիւնը խարիսխը կը կազմէ այդ զգայութեան։ Յետոյ՝ որքան ալ աշխարհիկ՝ անոնց մէջ ոճը կը թուի ազդուած ըլլալ մզկիթներու յաճախանքէ մը։ Չորութիւն եւ գիծերու խստութիւն։ Ժուժկալութիւն եւ մերկութիւն, խիստ անհատապաշտութիւն, – ասոնք կը տպաւորեն ուժգնակի Արեւմուտքի անցորդները, որոնց համար ապարանքները միշտ ներհակ զգայութեանց հետ կը մնան շաղկապուած։ Դղեակ մը, նոր օրերու պալատ մը, այդ Արեւմուտքին մէջ, հաւաքական ոճի մը, ցուցադրում ու յորդում կը նշանակեն։ Ու կը զատուին սրբազան շէնքերու արթնցուցած միւս ալ համայնականութենէն։ Արեւելքի մէջ ամէն ինչ կը բխի աղօթքէն։ Ճամիի հո՞տ, սա պատկերէն, որպէսզի Սողոմը փոխադրուէր գիւղաքաղաք, որուն մզկիթին դուռնէն, ամրան շոգերուն<ref>շողերուն, սրբագրուած՝ շոգերուն</ref>իսկ չէր պակսեր կախուելէ այդ կաշիէ պատեանը։ Բոլոր դուռներն ալ շագանակագոյն,պէժէն յետոյ երկրորդ ընթացիկ ներկը բանտաքաղաքին, պատերը՝ ճերմակ, շլացուցիչ ըսուելու չափ։
Խոր։
Ճակատէն այդ նրբանցքը կը յանգէր մեծակերտ դռնամասի մը, հսկայական, զոյգ փեղկերով, որոնց վրայ հին ոճով բարձրաքանդակ պտուղներու քով բանուած էին նուրբ ճաշակով սատափեայ ծաղիկներ։ Շատ հաւանաբար միջնազարդերը վերցուած էին բիւզանդական պալատի մը բախտով խնայուած մէկ հնութենէն։ Թուրքերը ունին այս անգթութիւնն ալ։ Կը կտրեն իրենց հաւնած մասը, ոսկի, արձան, տօսախ, եւայլն, ու կը զետեղեն իրենց օրերու ատաղձագործութեան մէջ։ Դար մը առաջ՝ կրօնական ըղձաւորութեամբ, հիմա՝ գերմանական հնագիտութեան հարկատու։
Խումբը քալեց, փակ սա դուռներուն ա՛լ իրենց քաջածանօթ խորհուրդին մէջէն։ Պաշտօնատունէ պաշտօնատուն, նրբանցքներուն ճակատագիրն է սա մռայլ թմբիրը։ Դուռները գոց են, վասնզի ներսի էֆէնտիները անտարբեր են բախտովը թուղթերուն, որոնց վրայ կը կատարուի իրենց մելանեայ աշխատանքը։
Կիներու պակասը –մի մոռնաք սաւանը, որ թուրք կիներէն կը զեղչէր իրենց հիմնատարրը<ref>հիմնատարը, սրբագրուած՝ հիմնատարրը</ref>– այդ դուռները փակ պահող գլխաւոր ազդակն է թրքական դիւանատանց մէջ։
Նրբանցքին բոլոր դուռները մնացին անշարժ։
Մեծակերտ կառոյցին առջեւ պահա՛կը, որ անզգալաբար ինքզինքը ըրաւ քիչ մը աւելի թուրք։ Հայ բանտարկեալը ճանաչելի է տարազէն` որքան մոյնքէն։ Ծեծը, ահը, թուրք բարեխառնութիւնը տեսակ մը դալուկ կը նետեն անոր աչքերուն։
Անոնց ոտքին ձայնը բացաւ մեղմով մէկ փեղկը այդ դուռներուն։ Դեռ չէին հասած խորքին։
Անխուսափելի՝ հարցաքննիչ դատաւորը։
Ձեռքին թուղթը –քառորդ դարէ ի վեր անիկա պաշտօնատունները չպտտեցաւ, առանց այդ ծրարներուն, լայնօրէն ձգուած ազատ իրենց մարմիններէն– ծուռ իր վիզը ծռեց քիչ մը աւելի։ Ծռած էր իրանին կէսէն, ծունկի վրայ գրել ստիպուած ըլլալուն, մեծաքանակ իր տեղեկագիրները, հին օրերու հոճայի մը նման, որ ծունկին մէկը յատակին, միւսը՝ եռանկեան մը գագաթին վերածած, կը դնէ այդ գագաթին կռնակի մը ափին<ref>գագաթին,........... ափին – ?</ref>, իբր գրակալ, սեղան եւ քիթը իջեցուցած անտող թուղթին, կը տքնի գիրէն աւելի, գծագրութեան տանջանքով։ Ատկէ զատ, կան մարդեր, որ սորված են ուսով ալ տեսնել, երբ, անպատճառ, իրենց աչքերուն առածը կ’ուզեն զօրացնել վիզով ալ։ Լուրջ ու թուրք էր անիկա։ Այսինքն՝ պետական պաշտօնականութեամբ մը։ Ոչ մէկ ժողովուրդի մէջ կառավարական պաշտօնեան այնքան ինքնաբաւ, երջանիկ ու պայծառ է, որքան թուրքերուն մէջ։
Անոր մէկ երկդիմի նշանովը սպան –առաջնորդը– զատեց Սողոմը միւս երկուքէն։
Երկու զինուոր հրեցին տղան, բիրտ, առանց գիտնալու պատճառը, որ կ’ընէր զիրենք այդքան խիստ, սա նշանաւոր նրբանցքին ալ մէջը, ուր այնքան քիչ անգամ պատեհութիւն ունէին մտնելու։ Թուրքին մէջ բնա՞զդը՝ սա ուժգնութիւնը,կեավուրին հանդէպ, երբ կարիք չկայ ատոր։ Զայն քշեցին մօտ դուռնէ մը, որ գոցուեցաւ։
Միւսները ներս՝ երկփեղկ կառոյցէն։
– Սրբեցէք ոտքերնիդ։
Միւսթանթիգէֆէնտի՛ն, որ փոքր մարմինէն ուժով հրամաններ կ’արձակէր, միշտ լուրջ, խիստ իր թոնովը։
Երկու հայերը իրենց կտոր-կտոր ոտիցները կը վախնային քսքսելէ մազանման առարկային, որ պաշտօն ունէ՜ր հիւրերուն ոտքերէն փոշին առնելու։
Սպա՛ն, որ վար ըրաւ իր ձեռքը ճակտէն, հրաման առնելու, քաշուելու դուրս։
Ընկեր Մաթիկը հաւաքեց շղթան՝ աղջկան մը պէս, որ փէշը կը հանգրիճէ։
Շատ ընդարձակ սրահ մըն էր։
Թաւիշ աթոռներ, պալատական եւ ծերակուտական, ու կլորակ կանանչ ծածկոցով մեծ սեղաններ կը գրաւէին անոր կէսէն անդին։ Դիւանական նկարագիր չունէր քոմանտան փաշային աշխատանոցը, ծանօթ՝ քաղաքին բարձր շրջանակներուն, ո՛չ միայն իր ներքին յարդարանքովը, այլ մա՛նաւանդ՝ կնոջն ու աղջիկներուն փնտռուած ճաշակովը, որոնց մատը եւ շունչը այդ թանձր սրահէն վերցուցած էին<ref>վերցուած էին, սրբագրուած՝ վերցուցած էին</ref>պետական դիւաններու անտանելի, անճաշակ պարզութիւնը։ Հիւրերը գիտէք։ Ատոնց պակսած ատեն, միւսնե՜րը, բնախօսութեան եւ հոգեբանութեան խստամբեր մուսաները։ Կնոջն ու աղջկան ու հինգ-տասը սպասուհիներու փոյթը չէր կրնար յաղթել փաշային աշխատանքին, որ իր քմայքն ու ճաշակը պարտադրեր էր այդ սրահին արդուզարդին։ Թուղթերու, թերթերու դէզ, բոլոր սեղաններուն վրայ։Շմինէին ճակտին, օսմանեան մեծադիր զինանշանը` բանուած իր աղջկանը մատներով։ Թանկագին –որովհետեւ շատ հին– երկու ծաղկամաններ, ըստ աւանդութեան՝ հին խալիֆաներու ապարանքներէն,շմինէին մարմար առէքին, մէյ-մէկ անկիւն գրաւելով։ Ջահ։ Կերոնակալ ու կլոր սեղանին վերեւ։ Աշխատանոցին ամէնէն արժէքաւոր զարդը մատենադարանն էր սակայն, որ կը գրաւէր երկկողմանի պատերը, ամբողջ երկայնքով։ Սքանչելի ընկուզենիէ այդ բազմաստիճան դարաններուն մէջ, երջանիկ, գերերջանիկ, որովհետեւ անհուպ բնակիչները անոնց, գիրքե՛րը, բոլորն ալ փառակազմ։ Փաշան Պոլիս կը ղրկէր գիրքերը, տարին մէկ անգամ, որոնք կաշիէ իրենց պատեանները հագնելէ յետոյ կու գային հոտելու ու իրենց կռնակովը ապրելու այցելուներու զարմացումին մէջ։ Մեծ մասը անոնց թուրքերէն, ինչպէս վճռեց Մաթիկին լեզուագիտութիւնը։ Անոր յիշատակներուն մէջ կային այդ գիրերը, մզկիթներու ճակտէն կամ ներքին պատերէն, երբ փոքր տղայ, Թիֆլիսի աղօթատեղիները կ’այցելէին դասարանով, պատմութեան եւ կրօնքի ուսուցիչներէն առաջնորդուած։ Գերմաներէն եւ ֆրանսերէն հատորներ ալ, որոնց անունները՝ իրենց կռնակին ոսկի փորագիր։ Գիրքերու քաղցր հո՛տ մը՝ թաւիշին ու ընկուզենիին գաղտ դաշնաւորումով։ Մաթիկը կը ճանչնար բանտերու վերատեսուչը։ Տէ՜րը այս գիրքերուն, որ կը թուէր օտար, ահագին կոյտովը իր փորին, սրահէն յառնող ընդհանուր իմաստին։ Թուրքն ու գիրքը դժուար կը հաշտուին մեր ուղեղներուն։
Միւսթանթիգէֆէնտին –խոր<ref>խորը, սրբագրուած՝ խոր</ref>իր ցա՜ւը՝ իր էֆէնտի տիտղոսէն, քանի որ զայն պէյութեան բարձրացնելու համար տարիներու եռանդուն աշխատանքը անցած էր ապարդիւն, հասակին կարճ, վիզին ծուռ մեղքերովը, աւելի ճիշդը՝ իր պաշտօնին մէջ ցոյց տուած ծիծաղելի ջերմութեանե բերումովը, որ զինքը կ’ընէր անճկուն ու փայտ կոտրող– եղէգ-գրիչը ֆէսն ի վեր մխելէ ետքը, խորունկ խոնարհումով մը գրաւեց իր աթոռը՝ առանց թաւիշի։ Փաշաներուն յատակներն իսկ տիտղոսով կը ծնին ու մահկանացուներուն պայմաններէն դուրս յարգանքներով կը պատուասիրուին։ Հարցաքննիչ դատաւորը, լեզուն շատ, կ’ըսէր իր իմաստութիւնը, առանց փոխել կարենալու իր աթոռին խսիր յատակը, գոնէ բուրդէ մինտէր մը չկրնալով փրցնելպէօտճէէն (պիւտճէ՜ն թուրքի բերնին մէջ)։ Յանցաւորներուն շատ մօտիկ՝ անիկա առաւ իր շատ հանդիսաւոր կերպարանքը։ Քունքերուն վրայ անոր ակնոցին թելերը ոլորուած էին բամպակի բարակ խաւով մը։ Շատ զգայուն անոր մորթը դժուար կը հանդուրժէր մետաղին շփումը իր այտերուն։
Սեղանը կը գրաւէին հինգ պաշտօնատարները, երեքը քաղաքական տարազով։ Թո՛ւրք, գոնէ գլուխներէն, վասնզի զինուորականներուն գլխանոցը նուազ չէր վայլեր<ref>վայելէր, սրբագրուած՝ վայլեր</ref>, քան միւսներուն ֆէսը։ Ու հովէն՝ որ մեզի, հայերուս համար անըմբռնելի կը մնայ, այդքան կորակոր պարտութիւններէ ետքը, երբ մեծերը այդքան կատարեալ թուրք գիտեն ըլլալ։
Մաթիկը ճանչցաւ հազարապետը, ուշադիր, կիսաժպիտ՝ ինչպէս էր միշտ դիմակը այդ մարդուն, զիրենք լսելէ յետոյ քաշուելուն համար ներս։ Յեղափոխականները գիտէին յաջորդող տանջանքին եւ սա կիսաժպիտ բարութեան խորունկ աղերսը։ Անոր այդ քաղցր անփութութիւնը, գրեթէ մարդավարի մեղմութիւնը ի՜նչ վայրագութեամբ կը հերքուէին ոստիկաններուն անողոքելի խստութեամբը, որոնք ծեծին մէջ գիտէին վեր ելլել թուրքէն, բա՛ն մը՝ որ դիւրին ալ չէ միշտ։
Անիկա խօսքի էր քոմանտան փաշային հետ, հաւանաբար շատ շահեկան հարցի մը մասին, վասնզի հայերուն մուտքը հազիւ ակնարկով մը վրդովեց այդ երկասացութիւնը, որ մեղմ էր եւ չէր խանգարեր ժողովականներուն գոհունակ տրամադրութիւնը։ Հազարապետ փաշան իր ասպարէզը պարտական էր այս գաղտնիքին։ Քիչ հետաքրքրութիւնը, գոնէ ասոր պատրանքը թելադրելը շրջապատին, վարչական առաքինութիւն մըն է։ Ճարտարութեամբ գործադրուած՝ անիկա պիտի շփոթուի իմաստութեան, ու ասոր պտուղ՝ լրջութեան, պետական մարդու վայել արժանիքներու հետ։ Ծանր գլուխը պարապ պատկեր մը չէ։
Յանցաւորները, իրենց կռնակը պատին –անոնց արգիլուած էր կռթնիլ, մաքրութեան, կեցուածքի եւ էթիքէթի ուրիշ նկատումներով, ո՛չ միայն հոս, այլեւ՝ ամէնէն պարզուկ քեաթիպին աղտոտ խոռոչին մէջն անգամ–, լուռ սպասումով։ Տեսակ մը հպարտ համակերպութիւն, որ կը տպաւորէր պոռոտութեան պակասով մը, զանոնք կ’ընծայէր շահեկան։ Այս մարդիկը շաբաթներով ամէն օր ծեծ էին կերած։ Ու անցած ամէնէն դաժան չարչարանքներէն, բայց պահած իրենց միօրինակ տրտմութիւնը, մէկ ոճէ վստահութիւնը իրենց անձին ու ցեղին վրայ։ Ասով կը զատուէին շրջանի գեղերուն անկնիք հայութենէն, վասնզի չէին լար ու աղաչեր ու չէին վախնար։ Հազարապետ փաշան ակնարկը վերցուց։
Ընկեր Մաթիկը, ընկղմած գրադարանին զննութեամբը, երանաւէտ այլուրութեան մը մէջ։ Հազարապետը ծանօթ էր անոր զարգացումին, ինչպէս նաեւ յեղափոխական տիպարին սա փոփոխակին, Պոլսէն, ուր իրեն տրուած էր շփուիլ, վարժարանէն մատնուած ուսանողներու, ինչպէս նաեւ զանազան ուրիշ տիպարներու, արհեստաւոր ու բեռնակի՜ր։ Այս ժողովուրդը՝ անհասկնալի՛, իր երիտասարդներուն վրայով, երբ այնքան պարզ էր իր վաճառականներէն, բժիշկներէն, պետական պաշտօնեաներէն, մատնիչներէն եւ կղերականներէն։ Անիկա թուրք էր սակայն, այսինքն՝ հայուն մօտ ամէն բան ցեղային մշուշէ մը տեսնելու դատապարտուած։
Իրողութիւն էր, որ գիրքերու սա կաճառին մէջ, Մաթիկին մտքէն հալածուած էր թուրքը, այս բառին զուգորդ հազարամեակը մեր պատմութեան։ Իննսունհինգի մեծատարած սպանդը, անկէ յետոյ մեր ժողովուրդին վրայ սաւառնող մղձաւանջը, իր իսկ զգայութիւնները այդ վայրագութենէն ու շղթայով սենեակին մէջ իրենց թելադրուած, խոստացուած ճակատագիրը, որուն գուշակումին մէջ շատ ալ կծծի չէին եղած ոստիկանները, իրենց մոլուցքէն մղուած, երբ կը կեցնէին ծեծը, ենթականերուն նուաղումէն յետոյ, վրանին պաղ ջուր թափելու ատեն ափսոսալով մեծերուն խելքին ու անոնց անիմաստ հրամաններուն։ Վայրենութիւնն ալ կը յոգնի ի վերջոյ։
Շղթայով սենեակէն<ref>սենեակին, սրբագրուած՝ սենեակէն</ref>սա սրա՜հը։ Այսինքն՝ երիտասա՛րդը, որ սիրէր աշխատանքը, միտքը, զարգացումը, քիչ-շատ տանելի կեանքը, արդար բաժի՛ն՝ սա աշխարհէն, իր տարիքին ու քիչ մըն ալ ամէնուն։ Այո՜։ Փոխարէ՞ն այդ գաղտ երազին։
– Սա շղթան ու անկէ վեր վարագոյր, որ պիտի իջնէր։ Աս՝ կեանքը քսանէն վեր ու երեսունէն վար եղողներուն։
Տեղի նորոգում մը պատճառ է մեր մտքին մէջ այսփլաքի փոփոխումներուն։ Կ’ըսեն, թէ հոգին կը բուժուի, երբեմն, լեռնէ լեռ անցքով մը։
– Շէյխ Սապի՞թը։
Հարցը տուողն էմիւսթանթիգէֆէնտին։
– Մէկ ժամ վերջը։
Կարծր, երկաթէն ալ, սա պատասխանը։
Տէ՞րը այս ձայնին։
– Օսման պէյզատէ Օսման պէյ հազրէթլերի…
Արտակարգ նախագահ, Պոլսէն, այսինքն՝ ուղղակիսէրայը հիւմայունէն (կայսերական պալատ) անուանուած սա արտակարգ մասնաժողովին, որ այդ պահուն նիստի մէջ կը մտնէր, ճշդելու համար տարողութիւնըքոմիթաներով ստեղծուած սա խնդրին ։ Իր իշխանութեան նկարագիրն էր այս միջամտումը ամէն հարցէ ներս։ Օրինաւոր կառավարութիւնը ամէն րոպէ կրնար ընդունիլ կայսերական սա գաղտ հրահանգները։ Դատական իշխանութիւնները ամէնէն շատ ենթակայ էին այս ազդեցութեան։ Ա՛յնքան՝ որ քաղաքական յանցաւորները փշոտ խնդիրներ էին, որոնց լուծումը կը պատրաստէին յայտ պաշտօնեաներէն աւելի անյայտ հրամաններ։ Վեհապետին ապահովութիւնը կապուած էր այդ հարցին։ Ու անձնապահ զօրքերու գունդին քով, անձնապահ դատական կազմն ալ իրապէս, թէեւ թաքնօրէն, կը գործէր ամէն տեղ։
Ու արտակարգ նախագահը Սուլթանին վստահութիւնը վայելող մեծակառոյց մարդ մըն էր։
Ամէնէն ազդեցիկ անձնաւորութիւնը կուսակալութեան։
Մեծատարած հարստութեան մը հետեւող բնական վարկին՝ անիկա կը միացնէր գերդաստանեան ծագումնային հեղինակութիւն մըն ալ, կրօնա-նուիրապետական ակօսներէ։ Որդւոց որդի, անոր հայրերը կառավարեր էին մեծ տաղանդով ու խղճահար պարկեշտութեամբ (ո՜վ մեր բառերը, որոնք երբեմն ճիշդ ներհակը կը կերպադրեն, կ’ապրին իրենց առաջին իմաստին։ Կողոպուտը այս մարդոց լեզուով աճում կը նշանակէ, անձնական թէ հանրային գետիններէ),<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>մեծածաւալվագըֆները<ref>Ծնթ. – վագըֆ – կրօնական եւ բարենպատակ հաստատութեանց նուիրուած անշարժ կալուածներ, որոնք կը կառավարուէին պետութենէն անջատ մարմիններէ։</ref>, որոնք այդ կուսակալութեան մէջ այնքան ընդարձակ գետիններ ու հոյակապ կալուածներ կը ներկայացնեն։ Սուլթաններու առաջին մայրաքաղաքը վայելած է անոնց առաջին յաղթանակներուն ամբողջ փարթամութիւնը, երբ գրաւուած հողերուն եւ ինչքերուն մէկ կարեւոր մասը անոնք կը ձգէին այս ու այն մզկիթին, աս ու ան նահատակին կամ սուրբին իբր նուէր։ Որդւոց որդի՝ Օսման պէյզատէները, իրենց հասկցած ձեւով, այդվագըֆները շահագործած էին, աճեցնելով բռնութեամբ,<ref>յաւելում ստորակէտի</ref>կրօնական եռանդով, վարչական կողոպուտով, դարէ դար, փրկելով իրենց գերդաստանը բախտին փոփոխուն քմայքներէն, որոնք քաղաքային իշխանաւորները այնքան անկայուն կ’ընեն, վեհապետի փոփոխութեանց կամ ժողովրդային, զինուորական ընդվզումներու ատեն, սպառսպուռ անճիտելով նախանձուած փաշաները, կուսակալները եւ ուրիշ քաղաքային պաշտօնակալները։ Ու դիզած էին, անձայն ու անցոյց, անհաշիւ ոսկի, պալատներու խորը, ուր ոսկին կը մգլէր ով գիտէ քանի՜ հարիւր տարիներէ ի վեր։ Ամբողջ լեցուն նկուղներ կորսուած էին շարժէ կամ ընտանիքի պետին կասկածոտ նկարագրէն, որ իր որդիներուն կը զլանար բանալին ու գաղտնիքը այդ ստորերկրեայ գանձարաններուն։ …Անոր հայրը յաջողած էր քիչ-շատ կանոնաւորել այդ տարածուն վարչութիւնը, այսինքն՝ պետական արձանագրութիւններով,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>հէօճէթով ութէմէսիւքով<ref>Ծնթ. – հէօճէթ, թէմէսիւք – կալուածաթուղթերու արձանագրութիւնը պետական կտրօններու վրայ։ Այդ թուղթերը՝ տէրերուն տրուած։</ref>օրինական սեփականացումը իրագործելով ստուարաթիւ կալուածներու, երբգատաստրոյի դրութիւնը սկսաւ գործադրուիլ թուրք հողերուն եւ շէնքերուն վրայ։ Տղան, արտակարգ այս նախագահը, այս հասոյթները, ինչպէս նաեւ պապենական տարազը շահագործելու մէջ դրաւ բացառիկ ճարտարութիւն։ Հին ըմբռնումով թուրք մնալու իր յամառութեան մէջ՝ անիկա ձեւն էր գտած զատուելութէքքէկամ մզկիթ հոտող միւսլիւմանութենէն, որ տասնիններորդ դարուն, ենիչէրիներու պատուհասումով կորսնցուց իր հմայքը։ Մզկիթ շինե՜լ։ Այո՜։ Բայց անոր մէջ աղօթելու չյատկացնել իր ժամանակը։ Այլ գործել, այսինքն՝ նորոգել թրքութիւնը։ Այլ՝ երկրին ուժը սպառող ցեղերուն վրայ տարածել ուշադրութիւն եւ դիւանագէտ տնտեսութիւն։ Այսինքն՝ մօտենալկեավուրին, անոր շահը նոր ժամանակներու օրէնքով իւրացնելու գիտութեամբ։ Նորոգել թրքութիւնը, այս անգամ նաեւ ուղեղը։ Այս քանի մը տարրական գաղափարները զինքը ըրին իր ժամանակին հետ, որուն նկարագիրը տուին սպաները եւ պաշտօնեաները, քիչ-շատ յառաջադէմ ձգտումներով, գէթ արտաքին ակնարկով։ Սուլթան Համիտին նորութիւնը եղաւ իր նախորդներով վարկաբեկ կրօնաւորութիւնը վերահաստատել իր ազդեցութեան մէջ։ Օսման պէյզատէ Օսման պէյը խելք ունէր հասկնալու պատգամը։ Անիկա պիտի չհրաժարէր իր պապերուն փաթթոցէն, բայց պիտի զեղչէր անիկա հաստ պարոյրը, աւելորդ գօտին, վերածելով բարակ ու ճերմակ երիզի մը, ֆէսին շուրջը, որ ազգային գդակ էր ա՛լ<ref>ալ, սրբագրուած՝ ա՛լ</ref>, ու ճիւպ[պ]էն երկարելով մինչեւ կրունկները։ Այս կարգադրութեամբ կը կոկուէր այլանդակ փորը, իր ցցունքին մէջ սեւով սքողուն, ու զատելով անոր պատկառելի անձը միւսներուն ցաւագար երամէն, հին՝ որքան անոճ իր զգեստին ու խելքին ալ մէջը։ Մոլեռանդութիւնը ապարժէք բառ է, երբ կը կանչուի որակելու համար այս մտայնութիւնը, այն ատեն սկիզբ, հիմա իր լրումին մէջ։ Ա՛լ անիմաստ այդ բացատրութիւնը, զոր միսիոնարներն անգամ մոռցած կը թուին, արտակարգ նախագահը կը մերժէր կատաղութեամբ, իր անձին վրայ հաշտեցնելով ազատամտութիւն եւ պահպանողականութիւն, ճիշդ ինչպէս կ’ընեն հիմա թուրք օրաթերթերը յեղափոխութիւնն ու ջարդարարութիւնը զետեղելով նոյն լուսապսակին մէջ, ռուսերը խաբելով իբր ազատութեան համար կռուի պատրաստ, իրենք զիրենք՝ հազիւ զսպելով ափ մը քրիստոնեան ալ ջնջելու իրենց հաստատ վճիռին գործադրութենէն։ Արտակարգ նախագահը մարդ ըլլալէ աւելի՝ հոգեբանութիւն է այդ ժողովուրդին մէջ։ Անիկա, ամէն թուրքի պէս, ունէր արտայայտումի կարճ ու բուռն եղանակ, քաղաքական հաստատ հաշիւներ, զօրաւոր զգացումներ, ախորժակներ, ու ասոնք ծածկելու, ոճաւորելու թանձր նենգութիւն։ Պրուսան միայն պատմութեան, աւերակի, բորբոսի ու մզկիթի քաղաք չէր<ref>չէ, սրբագրուած՝ չէր ?</ref>, ուր դամբարաններ ու արաբատիպ բաղնիքներ գմբէթ գմբէթի կապեն, հիացիկ ակնարկներու առջեւ։ Անիկա թերեւս առաջին ճարտարարուեստական քաղաքն էր կայսրութեան։ Իմ ատենիս մետաքսի մանարաններուն թիւը վաթսունը կ’անցնէր, գրեթէ ամբողջութեամբ քրիստոնեայ վարչութեամբ։ Ու անոր նորակառոյց թաղերուն մէջ եւրոպական յատակագիծը ճաշակ կը մատնէր։ Ոչ-թուրք տարրին տնտեսապէս բարգաւաճ պատկերը միանալով սա քանի մը ցուցմունքներուն, ստեղծած էր<ref>ստեղծած է, սրբագրուած՝ ստեղծած էր</ref>շատ կանուխէն այժմեան այլամերժ ու ազգայնական ատելութիւնը, թիփերու եւ մտայնութիւններու ճոխ բազմազանութեամբ մը։ Ամբոխին մատչելի, շառաչուն ու ցայտուն արարքներէֆգաֆի ընդհանուր տնօրէնը կ’ընէին ականաւոր, չիսլամները այդքան գիտապէս ու կատարեալ ատելու ուժգնութեամբ մը։ Ասիկա կապ չունէր Հայկական Հարցով ներարկուած միւս ժահրին հետ, որ հասարակ շահագործում մըն էր, այլ՝ բացառիկ մտածելակերպ մը։ Այդ ոգիին բռնութեամբն էր, որ անոր տղաքը չարտօնուեցան նոյնիսկ երկրորդական ուսման (որմէ գոհ ալ չէր իր հաւատքը անաղարտ պահող դասական իւլէման<ref>Ծնթ. – իւլէմա – բառացի՝ գիտուն։ Կը փոխաբերէ կրօնագէտները։ Հինին մէջ ուրիշ բան չէ արդէն գիտութիւնը։</ref>) ու կիսաւարտ նետուեցան դուրս վարժարաններէն, անասելի ապականութեան հեղեղ մը ընդքարշելով իրենց հետքերէն, լողալով մեղքին ու այպին մէջ ու իրենց հօրը փառքով շքաւորելով այդ գարշանքները։ Աւելի վերջը, անոնք կը կատարէին իրենց զինուորական ծառայութիւնը, խիստ պայմաններու եւ դասական<ref>դատական, սրբագրուած՝ դասական ?</ref>ծեծին ենթակայ, հաստնալու համար մարմինէն՝ ինչպէս հոգիէն։ Քաղաքային մեղքերու մէջ անոնց հասնող այդ հարկը<ref>հարկը ? հայրը ?</ref>անողոք էր անոնց զառածումներուն, զինուորական կեանքին մէջ ու իր ներկայութեան կը հրամայէր պատիժը։ Այսպէս յարդարուած, մարձուած ու շրջանաւարտ՝ անոնք կը ձգուէին իրենց բնազդներուն անվրէպ վայրագութեան, խմելով ու վատնելով անհաշիւ դրամ ու մարսելով անասելի ամօթանք, բայց օրական առնուազն զոյգ մը նամազով փրկելով առքը՝ ինչպէս վարկը։
Անոնք ազատօրէն կը ծեծէին ով որ իրենց հաճոյ թուէր։ Կը վիրաւորէին, առանց խորհելու։ Կրնային սպաննել, բայց դրամին օգնութեամբը ու վեհապետին բարեւովը բանտ «այցելել իսկ չզիջանելով», ինչպէս պատասխանած էր անոնցմէ մէկը ոստիկանապետին փաղաքուշ հրաւէրին, պոռնիկ մը, փորձի թէ գրաւի համար, պորտէն կռնակը դաշոյնով ծակելէն ետքը։ Իրարու հասնող այդ վեց տղաքը կազմեցին հրոսախումբ մը, որ միւսներուն նման գաղտնի գործելու, լեռ բնակելու տեղ կ’ապրէին սեփական պալատներու մէջ, քառաձի կառքերով, չորս-չորսսէիսով անմատոյց ոստիկաններու, իրենց զեխութեանց ընկեր ունենալով բոլոր կարեւոր պաշտօնակալները։ Ասոնց գործունէութիւնը ուղղուած մնաց թուրք կիներու «ծաղկանոցին», զգուշանալով քրիստոնեաներէն, յարգելու համար վեհապետին թաքուն ցանկութիւնները։ «Ամէն բան իր ատենին»։ Քաղաքը բնակուած էր եւրոպացիներէ ու Ջերմուկներուն համբաւը անցած Պոլիսէն։ Օսման պէյին տղաքը ասպարէզ մըն են այդ հողին վրայ, կարելի՝ Համիտին տաղանդովը։ Վեհապետին անձնական, «խաս» բարեկամն էր անիկա։ Որ այս թիփէ արարածները հնարած, զարգացուցած ատեն կը հպատակէր թերեւս գաղտնախորհուրդ գիտութեան մը։ Անոր աւագանի՞ն։ Այսինքն՝ անոնք, զորս գտած էր շինուած ուրիշներէ։ Անիկա զանոնք խամաճիկներու վերածելու համար չունեցաւ դժուարութիւն։ Մատնութիւն ու աքսոր։Իհսան<ref>Ծնթ. – իհսան – դրամական նուէր։</ref>ու պատուանշան աշխատեցան անոր շուքին «աստուածային» (խալիֆային սիրական մէկ վերադիրն է ատիկա) բարութեան ներքեւ։ Գիտենք ճակատագիրը զինքը գահ բերող փաշաներուն։ Օրինակը տպաւորիչ էր։ Ու ստեղծեց իրպէնտէները, ամէն նահանգի մէջ, այս գիծով մարդերէ, որոնք իր աչքը կը դառնային կառավարական մարմինին վրայ` ազդելով կուսակալներուն վարչութեան անգամ։Ժուռնալճիներ չէին ասոնք, ընդհանրապէս ցաւագար խմորէ, անօթի ու նուաստ, այլ՝ մեծ հայթայթիչներ, որոնց պաշտօնն էր կայսերական անձնապահ գունդին համար հաւատարիմ զինուորներ<ref>ջնջ. բառ՝ ցոյց</ref>տալ ու կանանոցին համար ալ շքեղ աղջիկներ։ Օսման պէյզատէ Օսման պէյը ունէր փնտռուած այս առաքինութիւնները։ Աւելի՝ աշխարհ մըն ալ մարդ իրեն ետեւէն։ Հայրենասէր, ինչպէս չեն գիտեր ըլլալ հերոս փաշաներն անգամ, որոնք յաճախ պարտուելու մեղք կը գործեն` քաւելով իրենց զինուորներուն եւ վեհապետին անփութութիւնը։ Յունօ-թուրք (1897) պատերազմին, իր ծախքովը զգեստաւորելէ եւ պարէնաւորելէ ետքը իր քաղաքին զօրագունդերը, չէր ընկրկած տարիքէն ու նուիրական դրօշ մը ուսին, խօսքով, առանց տեղէն շարժելու, թռեր էր Յունաստան, մինչեւ Աթինա, յունական հողը փոշի ընելու անհուն ըղձանքով։ Հերո՞ս։ Անշո՛ւշտ։ Ո՛չ միայն իր բախտէն՝ քանի որ յոյները փախած էին, առանց կռուելու, այլեւ՝ իր իսկ ցեղին ձայնովը։ Քիչ ժողովուրդ այդքան անխառն կրակով կը նետուի կռուի։ Յաղթական զինուորներուն գլուխը, որոնք դիմաւորած էր նաւահանգիստէն, անոր դարձը դէպի քաղաք պատմական օր է։ Չեմ ծանրանար իմ տեսածներուս։ Գիտեմ միայն, թէ այդ թափօրը, տասը հազար դրօշով, որոնց մէջ Օսման պէյինը մութ կարմիր մեծ-մեծ արատներ ունէր, չ’ելլեր իմ մտքէն, այդ մարդուն անպատմելի անասնութեամբը, ակռաները խածած, երբ կը քշէր ձին գետնատարած մայրերու արցունքին մէջէն, Պոլիսը գրաւող յաղթականէն աւելի վեհափառ։ Դիւցազնական այս արարքները անշուշտ մինակնին չեն բաւեր, որպէսզի մարդեր սուլթաններ ունենան իրենց բարեկամ։ Անիկա այս առաքինութեանց կցած էր քիչ մը տրտում, բայց ամբողջ ազգին այլապէս սիրելի միւս գիտութիւնը։ Ով որ քրիստոնեան կը կեղեքէ, անիկա հարազատ զաւակն է թուրք հայրենիքին։ Ասիկա ասութիւն չէ, այլ՝ քաղաքական պատգամ, զոր թուրքերը ստիպուեցան հնարել, իրենց պարտութիւններուն իբր դեղթափ։ Այնպէս որ, բնական բերումով մը, Օսման պէյզատէ Օսման պէյը շարժիչ ուժը եղաւ Համիտէն հնարուած այն մասնաժողովներուն, որոնք 96էն ետքը, հայերու հանգամանքները կը ստուգէին` Պոլիս մուտքի արտօնութիւնը պատրուակ առնելով։ Մտեր էր այդ հնարմունքին մէջ, անձնական խաս բարեկամութեանը սիրոյն իր փատիշահին։ Ու նման ասոր կը պահէր ամուր, մէկ իր անձին վրայ, զոյգ իմաստները կրօնքին եւ հայրենիքին միադրուագ խորհուրդին։ Այդ քաղաքին մէջ անիկա սիւնն էր թրքութեան, իր ձեռքն ունենալովսոֆթաներուն<ref>Ծնթ. – սոֆթա – իսլամ կրօնաւոր։</ref>,մոլլաներուն,էվլիաներուն<ref>Ծնթ. – էվլիա – անոնք, որ «նշան գործելու» զօրութեամբ օժտուած են։ Կախարդ կամ գուշակ, կը բանան կոյրերուն աչքը ու կը բուժեն դեւերու գործ ցաւերը։</ref>բազմազանակ նուիրապետութիւնները։ Հովանաւորն էր բոլորթէքքէներուն, պաշտպանը բոլոր մզկիթներուն, որոնց շինուածական, նորոգողական վարչութիւնը քանի մը դարէ<ref>տարիէ, սրբագրուած՝ դարէ</ref>ի վեր մենաշնորհ եղաւ իր պապերուն, այսինքն՝ մեր լեզուով՝ աղբի՛ւրը իր ներկայ ապահովուած հարստութեան։ Նոյն ատեն անուղղակի եղանա՜կ՝ կաշառք տալու կամ առնելու Մուհամմէտին մեծ հովանիէն զրահուած, այդ մզկիթներուն ծառայ կրօնաւորները գործածելով ընդարձակ, թշուառական զեղծումներու։ Ժողովրդականութիւնը յաճախ գինն է այս կարգի չարաշահութիւններու, երբ ուրիշներու դրամովը մեզի բարեկամ կը վարձենք կամ ուրիշները կը գովենք բառով, մելանով, ինչ որ համարժէք կու գայ առաջին<ref>առակին, սրբագրուած՝ առաջին</ref>ձեւին։ Իր ետին ունէր ան, այս ճամբով ստացուած տասը հազարի մօտ ծառաներ, այն օրերու բառով՝նիյմէթտիտէներ (երախտաւորեալ) բոլորն ալ ճիւպ[պ]է եւ փաթթոց։ Կ’արժէ ծանրանալ անոր մօրուքին, ուր հին օրերու շէյխի մը դաժան բարկութիւնը ոճաւոր նորութեան մը հետ գիտէր հաշտուիլ, երկարելու տեղ կորանալով, խռուելու տեղ իրարու հանգուցուելով, մշտական անդաճմունքի պահերուն, անոր մատներէն այդպէս կաղապարուելով։ Հսկայական էր մարմինը` հալեցնելու չափ փորին ուռեցքը ընդհանուր համաչափութեան մը մէջ։ Մարդերուն արտաքինը, վէպը կ’օգտագործէ որոշ նպատակներու համար։ Ըսի այսքանը, վասնզի տեսեր եմ զինքը հոյակապ ամբոխավարութեանը<ref>ամբոխավարութեանց, սրբագրուած՝ ամբոխավարութեանը</ref>մէջ, թանկ դրօշներու ձողերը առած,<ref>յաւելում ստորակէտի</ref>Մեքքէի եւ Շամի Շէրիֆի մետաքսէն ապարօշներ քարշ եկած մէջքին զոյգ թափերէն:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Կը քալէր պայծառ, քրտնողող, վսեմ լրբութեամբը անասունին, թափօրներու առջեւէն մարմնաւորելով ահն ու փառքը իսլամին, որ այդ քաղաքին մէջ կը պահէր արաբական սկզբնածագ պատկառանքը։ ԿարծեսԳանունի Սիւլէյմանիի օրերէն ասդին բան չըլլար փոխուած այդ նահանգին մէջ։ Զարհուրելի առաքեալտինը Մուհամմէտին(Մուհամմէտին հաւատքը), արդարացնելով՝ եօթնաստեղ կարանով իր ծիրանեփայլ վերարկուն, զոր աւանդութիւն մը մինչեւ Օսման Առաջին թագաւորը կը հեռացնէր։ Գիրքի կամ վէպի հերոս չէ ասիկա։ Իմ տղայութեանս անոնք տասը չէ, քսան չէ, հարիւր էին, հինգ հարիւր էին, կրնամ ըսել՝ հազար, Գահակալութեան կամ Ծննդեան տարեդարձներուն, երբ չորսական գիծով կը գրաւէին Պրուսայի միջնամասը,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>Ուլու ճամիէն մինչեւ թաղապետութիւն, բոլոր անցքերը միակտուր սեւ արձաններու հեղեղով մը ողողելով, արձաններ, գլուխնին կարմիր, զոր ճերմակ երիզը կ’օղակէր։ Տարազը կու գար Օսման պէյէն։ Նոր կարգերը արհամարհելու իր ոճին մէջ անիկա կը զատուէր հին-գլուխ շէյխերէն, գիտական ու արդիական հայրենասիրութեան վարկածով մը, որ երկրին վարչութեան մէջ լայն մուտք տուաւ կրօնական տարրին։ Սուլթան Համիտի բռնակալութեան մեծ ազդակներէն մէկը շահագործումն է այդ դասակարգին, որ մա՛նաւանդ Պոլսոյ մէջ չէզոքացուեցաւ երկրին վարչութենէն, կանխող ռէժիմին Արեւմուտք հակած մտայնութեան պատճառով։ Եւրոպա կրթուած մեծ վէզիրնե՛րը։ Որոնք երկրին քմահաճ արդարութիւնը տարազել ջանացին եւրոպական օրէնքներու զրահանքին մէջ։ …Օսման պէյզատէ Օսման պէյը շահ ունէր մոռնալու, ու մոռցաւ ալ նախատինքը, որով զարնուած էր իր գերդաստանը, մեծ-հօրը վրայով, զոր կախեր էին այդ վէզիրները, այսինքն՝ անոնց օրէնքները, իր իսկ քրտինքո՜վը կառուցուած գեղեցիկ մզկիթի մը մեծադիր հրապարակին։ Սուլթան Համիտով անիկա հաշտուեցաւ արքայական գերդաստանին։ Տէր ու տիրական՝ քաղաքին ամբողջ ոճրաստանին, ուր կը թագաւորէին իր տղաքը, շուայտ, վեհափառ անբարոյութեամբ մը պատուելով իր բարեգործութիւնները` ստեղծելով աներեւակայելի գռեհկութիւն, բայց պատրաստ պահելով իրեն կոչին ամէնէն անարգ տարրերը ոճիրին, աղտոտ, հիւանդ, քանի մը հեղ մարդասպան, որոնք բարեւի մը փոխարէն կը յօժարին մորթել ուզուած աղջիկը կամ աւագ փաշան։ Ասոնք բարքերու մաս կը կազմէին այդ երկրին մէջ։ Ու տակաւին քիչ չափով փոխուած են։ Թուրքիան ան երկիրն է, ուր մերկասրուն յիմար մը մինչեւ եպարքոսութիւն ճամբայ կը կտրէ։ Հարցուցէք դուք ձեզի. անուննե՞րը Թուրքիոյ մօտիկ տէրերուն։ Ու պիտի քիչ գտնէք այս տողերը։ Օսման պէյերը՝ տէր ու տիրական, քաղաքային վարչութեան, օրինաւոր կառավարութեան ալ մէջ, ուր կուսակալները ենթարկուած էին իր խնամարկութեան,սէրայը հիւմայունին գաղտ կարգադրութեամբը։ Հարիւրով էջի պէտք կայ սպառելու<ref>սպառնալու, սրբագրուած՝ սպառելու</ref>համար ցուցադրումը անոր խաւարակուռ տաղանդին։ …Այս ահաւոր, խստապարանոց ենիչէրիներու յապաղած գոռելը, զոր Համիտը կը շնորհաւորէր պայրամներուն եւ տարեդարձներուն, բացառիկ հեռագրով, պատասխանելու համար անորթելէկրաֆներուն, ընդարձակ յօդուածներ խմբագրուած այն օրերու ահաւոր ոճով, փառաբանական ուխուդպէական<ref>Ծնթ. – խուդպէ – կրօնական աղօթք։</ref>։ Որ, Ջարդերէն ետքը, հայոց թաղերէն կ’անցնէր քալելով, շատ դանդաղ, աչքը պատուհաններուն, ծուէն-ծուէն իր աչքէն արտածորելու համար թոյնը իր թրքութեան, ետին ձգած ուրիշ խումբ մը, իրմէն խորանարդ առաւել վայրագութեամբ, որոնց գլխաւորը եղեռնահամբաւ շէյխ մըն էր, Անատոլուի ներսերէն, նոր հասած Պրուսա,կեավուրջարդելու իր առաքելութիւնը բարձրաղաղակ բարբառելով։ Անունը՝ շէյխ Սապիթ։ Դեռ սա տողերը գրած պահուս, աչքիս առջեւն է անոր դէմքը, կանանչ սարսա՛փ, երբ կը կենար մեզ դիտելու, դպրոցէն արձակուրդին, ակռաները կճրտելով, սիրտին եղերէն հալելով՝ մեզ հում-հում բզկտել եւ ուտել չկրնալուն, մեր ոտքերուն կոխած հողը մեզի հարամ յայտարարելով…։ Մենք կը տեսնենք քիչ վերջ այս մարդը աւելի առատ։Էֆգաֆին<ref>Ծնթ. – էֆգաֆ ՝ կրօնական կալուած:</ref>ամենազօր տնօրէնը, այս ամէնէն դուրս, կը ծառայէր իր հայրենիքին` քաջալերելով բոլոր գեղաձայնմիւէզզինները<ref>Ծնթ. – միւէզզին – մինարէին բարձունքէն աղօթք եղանակող։</ref>, այս իր մենագարութեան մէջ հերքելու չափ իր հեքիաթը, ներելով իր ոտքերուն առաջանալ մինչեւ քրիստոնեայ եկեղեցիները` անոնց արարողութեան թախծոտ հրապոյրը խորապէս գնահատելով։ Ըսի, թէ իր հովանաւորեալներն էին դարձող տէրվիշները, որոնց պաշտամունքին, այսինքն՝ որդնահար ու գեղաոլոր մեղեդիներուն համը զինքը կը յուզէր լացնելու չափ։ Այս գիծով անիկա մտերիմ բարեկամ Գերմանիա ըրած, այսինքն՝ քիչ մըկեավուրցած քոմանտան փաշային։ Այս բարեկամութիւնն էր, որ հանդուրժելի կ’ընէր իր աչքին անոր կինն ու աղջիկները, առանց ծածկոյթի երեւնալուն հսկայ սրբապղծութիւնն անգամ։ Այս գիծով՝ անիկա կը հանդուրժէր հայոց առաջնորդ վարդապետը, որուն եղանակները համակ Արեւելք էին։ Կա՞յ այս ամէնուն տակ նաեւ դիւանագիտութիւնը իր վեհապետին, զոր մեր ատելութեան մէջ ուրացանք ատենին ` զայն ներկելով ածականներով, ու մոռնալով նոյն եռանդին մէջ մեր խեղճութիւնը…
– Մելիք օղլու Մա…տէո՜ւս։
Հարցաքննիչ էֆէնտին խոր հեշտանքով մը կ’արտաբերէր այս նախատալից բառը, երբ խաթարուած անուանումը կ’ընէր ի ներկայութեան դիւանի արարածներուն, տխուր ու անասնաբարոյ ոստիկաններուն, ինչպէս եւ պատուանշանով պսակաւոր փաշաներու երեսին, ձայնը շարունակելով թեթեւ քմծիծաղի մը ձեւով։ Ըսի, թէ ամէն թուրք, գռեհկութեան բաւիղներէն, կը դառնայ դիւրաւ իր ստորնացող բնազդներուն։ Չկայ թուրք մը, որ ամչնայ բառերուն ամօթէն։ Հայհոյութիւնը, ու անոր մէկ<ref>մէջ, սրբագրուած՝ մէկ</ref>մասնակի երանգը, անոնց բարքերուն մաս չի կազմեր միայն։ Այլեւ պահանջ մըն է, ազգային եւ աննահանջ։ Անոնք պզտիկներու ներկայութեան չեն վարանիր արտասանել բառեր, որոնց լրբութիւնը տարիքով չէ, որ չափեցին։Տէուս<ref>Ծնթ. – Տէուս՝ նախատական, հայհոյական բառ:</ref>բառով պայմանաւոր հեգնութիւնը։ Զոր մարսեցին Գերմանիա ըրած երկու աւագ պաշտօնատարները։ Որ զովացուց մեծախռով փորըէֆգաֆի պղտոր ու վատահամբաւ տնօրէնին։
Բայց ամէն անգամուան պէս, Մատթէոս Մելիքխանեանցը, փաղաքուշօրէն՝ մեր ընկեր Մաթիկը, հանեց իր մէջէն «ճաթեցնող» իր լռութիւնը, որուն համբաւը կու գար գիւղաքաղաքէն։ Բանտը ամբողջ կը խօսէր փոքրաքանակ հայուն այս մեծականգուն, որքան անըմբռնելի յամառութեան վրայ։ Ո՞ւր կը դնէր հարուածները, փայտն ու երկաթը, որոնք կ’աշխատէին իր վրայ։ Ո՛չ հայհոյանքը, ո՛չ մեղմ կեղծիքը կամ խոստումները ունեցեր էին ուժ անոր բերնէն կղպանքը քակելու։ Ու կ’ուտէր ծեծը։ Ու քանի՛ ուտէր, ա՛յնքան կը պզտիկնար իր բերանը, ճիչէ անգամ զգուշաւոր։
Իբր թէ բոլորովին ուրիշ մէկու մը ըլլար ուղղուածմիւսթանթիգէֆէնտիին այդ բացագանչական հրաւէրը, որով դատարաններու դուռէն մունետիկը, ներս կանչելու ատեն, մարդերը ձայնի կը վերածէ՝ անիկա, սրբազան այլուրութեամբ մը կը շարունակէր դիտել մատենադարանը։ Դէմք ու կեցուածք խորապէս զայրացուցիչ էին, բխող՝ անոր ճճի հասակէն։ Ժողովականները –դատելը՝ ձանձրանալուն վճարուած ձեւն է թուրքերուն ու թերեւս բոլոր ժողովուրդներուն մէջ, կեղծծամի շարլաթանութեան նախավայելքէ<ref>կեղծծամի շարլաթանութեան նախավայելքէ – ?</ref>մը ետք–միւսթանթիգին այդ կանչով իջան իրենց վարժութիւններուն։ Ամէն դատաւոր անիրաւ է ու անխելք, շատ մը բաներ ըլլալէ առաջ։ Թուրք դատաւորը՝ անհաւասարելի։ Երբ՝ հոս ներկայացուածին նման, կանխապատրաստ վճիռ ունի, լսելէն առաջ, զոհերուն մասին։
Ձայնէն յետոյ, սպասում։ Այսինքն՝ քարտուղարէն ընթերցում։ Այսինքն՝ յօրանջումին առաջին աքցանները։ Ամէն ժողովական այդ պահերը կ’օգտագործէ, կարելի եղածին չափ քիչ ձանձրանալու։ Առաջին պայման, հեռացումն է, բացարձակ սակայն, քարտուղարին կարդացածէն, հարցաքննութեան գնացքէն, վկաներէն, երդումէն ու բոլորքլիշէարարմունքներէն, որոնք դատական կատակերգութիւնը կը հանդերձեն ամէն երկրի մէջ։ Յետոյ՝ քո՜ւնը, բայց պատշաճ ծպտումով, մատները տեղաւորած աչքերուն գիծին, ցուցամատը դէպի ճակատը լարած, մտածում թելադրող պատրանքի մը համար։ Յետոյ՝ միտքը ձգել անյայտ, ապուշ բաներու ետեւէն։ Կամ կարդալ կեղծել` հաշուելով կաշառքը, անոր գործածութիւնը, հաճոյքները, որոնք կապուած են այդ պատահարին, վրէժը, ու տակաւին հարիւրով փոքրութիւնները։
– Հի՜շտ, քեզի կ’ըսեմ։
Գիտէք եռանդը հարցաքննիչ դատաւորին։ Քիչ անգամ պաշտօնի մը ծիծաղելիութիւնը այդքան յոխորտութեամբ կը զգեստաւորուի։ Ամէն դատաւոր այդ անկիւնէն կը նայի աշխարհին ու շնացող այրերը դատապարտելու ատեն խաբուած ամուսինի իր վրէժը կը լուծէ հազար օտարէն, անյագ ատելութեամբ։ Դրէք այս դասակարգին մէջ տակաւին թրքութիւնը, այսինքն՝ ամէն գնով իրաւունքին տիրապետումը։ Դրէք տակաւին բացառիկ ալ պայմաններ, հոս դրուածին<ref>գրուածին, սրբագրուած՝ դրուածին</ref>նմանքոմիթայի հսկայ հանգոյց մը։
Գիտէք նաեւ Պոլիսէն ժամանած հազարապետ փաշան, երիտասարդ, համեստ, դիւրամատոյց, պալատին մէջ ուժով կապերով։ Որ կրնայ ձեր եռանդը նշմարել, գնահատել ձեր կարողութիւնները, առնուազն քսանհինգ տարուան միապաղաղ ու անձնուէր աշխատանքը ` դրուած ի սպաս մարդոց բարօրութեան, ոճիրին պատուհասումին։
Ու տեսէք իր աթոռին վրայ անոր եփիլը, անհամբեր կուլ տալը իր բարկութիւնը, յօնքն ու քիթը զայրոյթի հանելը։
Մաթիկը նայեցաւ ձայնին։ Յետոյ, հանդարտ, իբր թէ ոչինչ ըլլար լսած, շրջեց իր նայուածքին գիծը, նախորդ սեւեռումին, կաշեպատ մեծ բառարաններուսերիի մը։
– Հիշտ։
Միւսթանթիգէֆէնտին ոտք էր նետուած։ Դող ու տաքութիւն։ Անոր դէմքէն կրակ կը ցայտէր.
– Աս ի՜նչ լրբութիւն է։
Ու անոր ձայնին մէջ կար խորունկ այն եռքը, զոր ուժը զսպելու դժուարութիւնը կը ստեղծէ տկարին անհասկնալի ամրութեան առջեւ։ Ուրիշներուն լռութիւնը արհամարհանք կ’ընդունինք ` առանց խորհելու ինչո՛ւն։
– Հանդարտ,միւսթանթիգէֆէնտի…
Հազարապետ փաշան էր, աչքերը թուղթէ մը վերցնելով։ Կամացուկ ու քաղցր։ Այդ ձայնը հաշտ էր անոր դէմքին, որմէ տիրական տպաւորութիւն էր այդ մեղմութիւնը։
– Փաշա հազրէթլերի…
– Միշտ հանդարտ,միւսթանթիգէֆէնտի։
– Դուք ծառայականէս շատ լաւ կը ճանչնաք այդ գազանները, անասունները, հայվանները։
– Միշտ հանդարտ։
Ճիւպ[պ]էով նախագահը ե՞րբ ելած էր ոտքի։ Հսկայ անոր մարմինը կը դողար, ինչպէս կը գուշակուէր ատիկա փորձով՝ քիչիկ մը լարուած վերարկուին ծփանքէն սրունքներէն վար։ Զայրագնա՛ծ։ Ե՜րբ չէր այդ բանը անիկա, հայու շունչին մէջ։ Անոր այս խռովքը ծանօթ էր իր շրջանակին։ Հազարապետ փաշան կը զարմանար այս դիւրին գրգռումէն։ Յայտնի էր, որ այս քաղաքին մէջ դեռ բարքերը կը պահէին նախնական խստութիւնը, անդարձ կորսուած՝ մայրաքաղաքին մէջ։
– Նախագահ պէյ…
Դուռը բացուեցաւ ու ոստիկան մը թուղթ մը երկարեցմիւսթանթիգին, որ, հասցէն աչքէ անցընելով՝ մօտեցաւ երկիւղած, նախագահին։
Նախագահը դողահար մատներով փրցուց պահարանը, կարդաց քիթովը, այնքան անոր ռունգերը կը բացուէին լայն` կշռոյթ մը կազմելով ընթերցումին հետ։ Հանեց մէջքէն մեծակերտ կնիքը ու, շունչով խոնաւցնելով անոր փոքրիկ սկաւառակը՝ փակցուց էջին յատակին։ Այս արարողութիւնը չմեղմացուց անոր յուզումը, վասնզի մեծ թափառող, միշտ ոտքի վրայ, միշտ բաց օդին –անոր օրերը կ’անցնէին մէկ գեղէն միւսը, մէկ մզկիթէն միւսը, քալելով, մարսելու համար ահագին մթերքը միսին, զոր կը նետէր իր տակառի պէս լարուած ստամոքսին–, անիկա կը նեղուէր գիրքերու հոտէն, անոնց հանդէպ բացառիկ զգայնոտութեամբ մը. ու այսպէս գոց<ref>գոհ, սրբագրուած՝ գոց</ref>՝ սրահներուն ծանր ու խառնակ մթնոլորտէն։ Ելած էր ոտքի այդ անհանգիստ տրամադրութեամբ։ Բիրտ, վայրագ, անկարող դոյզն ընդդիմութիւն հանդուրժելու՝ անիկա, բան մը ընելու համար, յառաջացաւ դէպի Մաթիկը։ Փակ ատեաններու մէջ, որպիսին էր աս, թուրքերը տնավարի են եւ ամբողջ։ Այսինքն՝ իրար կը ծեծեն, կը վիրաւորեն, կը սպաննեն նոյնիսկ հանդիպած զէնքով։
–Ուլան քէլպ օղլու քէլպ [75]։
Ու անոր թաթը հնչեց, մեծաշառաչ ու արձագանգող, ա՛յնքան՝ որ ապակիները դողացին դարաններէն։
Հանդարտ, Մաթիկը չափեց մարդը ու աւելցուց.
– Ասիկա գիտենք։ Նո՞րը։
Բայց անոր աջ կզակը բառերը ծուռ հանեց, վասնզի հարուածին ազդեցութիւնը կ’այրէր անոր երեսին այդ կողմը։
Երկրորդ թաթ մը, այս անգամ գլխուն, զայն տապալեց գետին։ Մաթիկը չէր նուաղած։
– Կատուի հոգի է անոնցը, պէյ էֆէնտի, – շշնջաց, լսելի ու կատղած, ինքզինքը ուտողմիւսթանթիգը։
Ժողովականներէն ոչ ոք շարժեցաւ տեղէն։
Մաթիկին ընկերը ծռեցաւ ինկողին վրայ ` առանց հաշուելու հետեւանքը իր արարքին։ Անոր կռնակին հասցուած նոյնքան հսկայ աքացի մը զայն դիզեց Մաթիկին վրայ։ Ու շղթաներու կապին մէջ երկու հայերը մնացին անշարժ։ Տարօրինակ էր, որէֆգաֆի հայրենասէր տնօրէնը կանգ առնէր անոնց վերեւ, իր թաթերէն ու ոտքերէն։ Զայն դիտող մը, թուրք չըլլալու պարագային, պիտի չկրնար հասկնալ ուժգնութիւնը անոր զայրոյթին, քանի որ ինքզինքը ինկողներուն վրայ չարձակելու համար կը ծամէր ակռաները։ Ու անոր կզակներուն ծխնիները, իրենց գալարքին մէջ, կը փոսցնէին<ref>փոսեցնէին, սրբագրուած՝ փոսցնէին</ref>անոր միսերը, ականջին մօտերէն։
… Ոտքի ելլելէ յետոյ, Մաթիկ Մելիքխանեանցը, ատամնաբուժական ուսանող, ռուս առաջաւոր շրջաններու այլասէր իտէալիզմովը կազմուած ու իր ցեղին մեծ բարութեամբը թրթռուն, անգամ մըն ալ չափեց սա գազանութիւնը` առանց արցունքի։ Սովորութիւնն էր չհարցնել ծեծին պատճառը, չբողոքել։ Արիւն կը կաթէր քիթէն ու մէկ<ref>մէկ-մէկ, սրբագրուած՝ մէկ: [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>երեսը ուռած էր բոլորովին։ Ճիղճ անոր մարմինը կը տառապէր ցաւէն աւելի, տարերային իր նուաստացումին մէջ սա բարբարոս ու նոյնքան տարերային ամենազօրութեան առջեւ։ Բանտը այս հակապատկերները կը հեղ[ու]սէ մեր ներսը, մեր զարգացումը, հոգեկան մեծութիւնը եւ տաղանդն ու առաքինութիւնները հերքելով ու նախատելով։ Անիկա մարդը ստորնացնող ամէնէն մեծ հաստատութիւնն է։
Դուռը բացուեցաւ կրկին։ Ու ատեն էր, վասնզի շարունակուող լռութիւնը կրնար զառածիլ դէպի բաց ոճիրը, որուն կարիքը չկար, քանի որ հայուն դիակը անարժան էր այդ սրահին։ Նման հարուած մը Մաթիկին գանկին, ու անոր խեղճ ուղեղը կը թափէր գետին։
Ներս մտնո՞ղը։
– Կոկիկ էֆէնտի մը։
Ֆէսին գոյնն ու կաղապարը, լրջախոհ վերարկուն, որուն մութ կերպասը, թեթեւ մը գունատ՝ վասնզի մաշած, մելան ու դիւան կը հոտէր, զայն կը նմանցնէին պետական պաշտօնեաներու շատ ընթացիկ տիպարին, միջին ատելութեամբ, թեթեւ թրքութեամբ.պոթին քալոշոտքերուն, առաջին իսկ ցուրտերէն շալի թանկ կտոր մը վիզերնին, որոնք կը խմեն հոռոմի<ref>հոռմի, սրբագրուած՝ հոռոմի</ref>քահանաներէն աւելի ու կ’ուտեն հայ եպիսկոպոսներուն պէս։ Մարդեր՝ մաշած, ցերեկեայ, մա՛նաւանդ գիշերային աշխատանքէն, շատ կանուխկեկ սպառելով իրենց ողնուղեղէն, զոր քանի մը թարմատի կիներ կը ծծեն ագահութեամբ։ Թո՞ւրք։ Կը գիտնանք ատ ալ։ Ատկէ առաջ, անոնք քաջարի բանուորներ էին դիւաններու, սեւ փողկապներով – փոքր հանգոյց անոնց օձիքին ճարմանդուած – ու միշտ պղտորմանշէթներով, հակառակ հանըմներու մինինիկ մատներու օսլային եւ արդուկին։
Կոկիկ էֆէնտին։
Որուն դէմքին վրայ միսերուն պառկուածքը զայն կ’ընէր վաւերական թուրք մը։ Հանդիպելի էին այս գիծով մարդիկ, ծագումէն հայ, բայց կրթութեամբ եւ պաշտօնով թուրք, աս ու անգազային մէկ անկիւնը մոռցուած քարտուղար կամ դատաւոր ու բժիշկ, որոնք իրենց շրջանակին ո՛չ միայն տարազը, մտայնութիւնը, այլեւ մարմինին կառոյցն ալ իւրացուցած կ’ըլլան քառորդ դարու յաճախումի մը վերջը։ Ա՛յնքան՝ որ այլեւս չեն զանազանուիր ընդհանուրի մէջէն։
Ֆէսը, այսինքն՝ անոր լուրջ ու հաստատ հանգիստը, ճակտի որոշ ծիրի մը վրայ։ Բարեւելու ատեն աջ ձեռքին լայն ու թրթռագին աղեղը, կռնակին կիսահակ միւս աղեղովը լուսաւորուած։ Շարժումին ընկերացող բառերուն հնչականութիւնն ու վայելուչ կեղծիքը։ Կարծես դպրոց մը ունէր գոյութիւն, ուր այս ամէնը խնամքով կը սորվեցուէին պաշտօնեաներուն, դիւանէ դիւան։
Բայց այդ ամէնէն աւելի, գութ հրաւիրող կորութիւն մը նայուածքի ու, մա՛նաւանդ՝ ձայնը զայն կ’ընէին բացառիկ էֆէնտի մը, երկդիմի, պղտոր, անկնիք։ Վրան՝ այն տեսակ մը զգուշաւորութիւնը, սմսեղուկ հովը, որմէ գոլաւոր կը պտտին մութ արհեստներու ասպետները։ Լրտեսութիւնը, այդ օրերուն, հակառակ բարգաւաճ ասպարէզ մը ըլլալուն, հայերուն վրայ գարշ ու խարանուած բան մը կը դնէր։
Հոյակապ մարմնախաղով մը, որուն կատարելութիւնը չվրիպեցաւ ժողովականներէն ու Մաթիկէն (որ յիշեց<ref>յետոյ, սրբագրուած՝ յիշեց ?</ref>Կեսարիոյ մէջ պետական վարժարանի հայ ուսուցիչ մը, ճիշդ ու ճիշդ կրկնող սա արարածը եւ որ պաշտօնական լրտեսն էրմիւթասարըֆին), կարմրելու չափ սաստիկ, գունատ իր դէմքէն, ծռելով գետին՝ անիկա բարեւեց նախագահ պէյը, որ բացուեր էր քիչիկ մը դէպի աթոռը, ու ժողովականները, յարգանքէ, պատկառանքէ, յուզումէ թրթռուն, ու՝ նուրբ, գեղեցիկ, վայելցնելով այդ ամէնը աւելի հարազատ, քան եօթը պորտէ թուրքը։ Անոր տժգոյն մօրուքը սիկարի մուխով դեղնաւոր, սանտրի ամէնօրեայ արդուկին ներքեւ, կը նպաստէր անոր դէմքին թիփիկ թրքութեան, ուրԳուրանի համարները մտովի հեգող մարդոց մօտ կը դիտուի, ամէն մէկ համարը մօրուքի մէկ փունջին շոյանքով։
Նախագահ պէյը, քիչիկ մը բարձրէն, փոխարինեց<ref>փոխարինեց ? փոխադարձեց ?</ref>այս բարեւը։ Պէտք ունէր ուշադրութեան շրջումի մը։ Այս միջամտութիւնը չէզոքացուց անոր մէջ զայրոյթին խուժումը, թաթառաձեւ, դէպի անոր ուղեղը։ Քառսունէն վեր գէրերը ենթակայ են այս յարձակումներուն, սեփական արիւնէն։
Եղաւ թեթեւ թուլացում բոլորին ալ վրայ։
Սուլթան Համիտին բարեկամ պէյը, իր մեծ զբաղումներուն մէջ ատեն էր ճարեր<ref>ջնջ. ստորակէտ</ref>հայերով ըլլալու, բացայայտ իր խօսքերուն մէջ զանոնք ատել իսկ չզիջանելուն հակառակ։ Ու այս ժամավաճառութիւնը քաւել կու տար անոնց, բացառիկ անաստուածութեամբ մը, մերժելով ի յառաջագունէ հայերու կողմէ ամէն խնդրանք, որ Ստուգիչ յանձնաժողովին խողովակովը կը ներկայանար իր նկատառման։ Անիկա անկարելի հռչակեց Պոլիս մուտքը յիսունէն վար բոլոր հայերուն։ Իր վեհապետին անձը պաշտպանելու այս շրջառիկ եղանակը նոյն ատեն աղբիւր էր հասոյթի քաջարի պաշտօնեաներուն, ամիսներով թոշակի փոխան խոստում միայն գանձող։
– Ուշացաք, Սուքիաս էֆէնտի։
Կարճ, կտրուկ, կարմիր ու թուրք։
Զայն լսող մը ինքզինքը պիտի զգար շատ տեղեր, բայց ոչ՝ սա գեղեցիկ սրահին մէջ, գիրքերուն քաղցր նայուածքին ներքեւ։
Կարճ, կտրուկ, կարմիր ու թուրք։
Կէս դար առաջ սկսող յեղաշրջումը, կեդրոն ունենալով Պոլիսը, հարկաւ բան էր փոխած թուրքերուն վարչութեան մէջը։ Գոնէ մեծ փաթթոցները թեթեւցեր էին, եւ համազգեստը պարտաւորիչ՝ կարգ մը դիւանի ծառաներուն։ Բայց հոգի՞ն։ Երկու դար առաջ, սա ժողովին փառահեղ նախագահը կատարեալ ու գեղեցիկ ամբողջութիւն մըն էր, այսինքն՝ հարազատ թրքութիւն մը, միակտուր ու ճակատագրական, որ իր ատելութեանց մէջ բարգաւաճ ու բացարձակ, չէր խորհեր ներսէն տառապանքներու, արդիւնք՝ իր տիրակալութեան դէմ սահմանի փորձերու։ Ու այս մարդուն այսպէս սպառազէն պէյութեան դիմաց սա Մա…տէուսներու պապերը՝ դարձեալ իրականութիւն, այսինքն՝ հասարակ գերիներ, միակտուր ու ողորմելի։ Զանոնք սոխի պէս մանրելը, մեծ կտորը ականջնին ձգելով, գործ մըն էր, որուն համար Արեւմուտքը իրար անցընելէ հեռու, քիչիկ մը երախտապարտ ալ էր, վասնզի աղանդաւորներու թիւը անուղղակի պակսած կ’ըլլար երկրի երեսէն, ինչ որ քիչ շահ մը չէր այդ բաներով ալ մտահոգ անոնց վարիչներուն։ …Ո՜վ ժամանակներ։ Օսման պէյզատէ Օսման պէյը ինչու այսպէս տրտմելով մտածէր սա օրերուն, երբ այնքան ուրիշներէ ետքը հայն ալկեավուրկ’ըլլար ոտքի ելլելով ։ Եւ որո՜ւ դէմ։ Այս մտածումին դառնութիւնը ամբողջ սերունդի մը օրակարգը եղաւ։ Ջարդերը զովացում բերին, բայց ոչ՝ խաղաղեցում։ 915ը պիտի դարմանէր թուրքերուն այդ վրդովումը։ 900ին անոնք կ’ափսոսային իրենց դարը։ Որքան ուշ աշխարհը ղրկուած սա Օսման պէյը։ Կարճ, կտրուկ, կարմիր, անոր ձայնը ծեծեց սրահին տժգոյն լռութիւնը։
– Հասկցուցէք սա անասուններուն…
Հաճո՜յքը՝ մարդերը այդքան դիւրաւ անբան ընելու։
– Ինչո՞ւ ուշացաք։
Յանդիմանական գրեթէ։
– Ձեր բարձր ներողամտութիւնը թախանձագին կը հայցեմ, պէյ էֆէնտի։
Մեղկ, շողոմ, ստորին բան՝ ձայնը Սուքիաս էֆէնտիին։
Անշուշտ ձայնի գիտութիւն մը կայ, ժողովուրդէ ժողովուրդ, զոր կը ստանան ցեղերը, շատ մը բաներու հետ, պատմութեան անիւէն։ Անշուշտ մշակոյթ մըն ալ կայ, որ այդ ստացումները կը յղկէ համաձայն ցեղերու խառնուածքին։ Թրքական լուծին ինկած ցեղերուն մէջ հայը առաջինն էր, որ իւրացուցած ըլլայ այդ գիտութիւնը մեծ կատարելութեամբ։ Ասիկա ուրանալը ոչինչ կը փոխէ մեղադրանքէն։ Գերիներու գիտութիւն, բնական ճկունութիւն, աչքըբացութիւն, ասոնք բառեր են, որոնք կրնան մեր արժանապատուութիւնը փայփայել։ Սխալը կ’ընենք մեր ժողովուրդը դատելու, Փարիզ կամ Նիւ Եորք նստած, քսաներորդ դարուն։ Դրէք զայն իր հողին վրայ՝ յիսուն մը տարի ու աւելի ետ։ Այն ատեն պիտի ըլլաք համեստ, անոր տկարութիւնները քնարերգելու համար։ Անշուշտ, այս նկատողութիւնները չեն տարածուիր մեր ցեղին բովանդակ դասերուն։ Բայց հարկ է խոստովանիլ, որ անոր մէկ մասը ինքզինքը ուրանալու չափ առնուած է այդ զզուելի առաքինութենէն։ Նկատի չունիմ մեր հին ոճով աւագանին, նախարարներու վիժուկ բռնակալները, ամիրաները, տասնիններորդ դարու վերջին կիսուն՝ պետական պաշտօնեայ փաշայութիւնն ու էֆէնտիութիւնը, որոնք եղան աւելի ազատ, աւելի մարդ, թուրքին ծառայելով հանդերձ, մնալով ազգային զուսպ արժանապատուութեան մը մէջ։ Բայց այդ յաջողութիւնը<ref>յաջողական, սրբագրուած՝ յաջողութիւնը ?</ref>չի հերքեր միւսները, մեր օրերուն ապասերած տիպարները, որոնք չխզուեցան իրենց ազգէն, շապիկ հագան իրենց ժամերուն երգեցողութեան, բայց ապրեցան թուրքին կամքովը, թուրքին շահերուն համար։ Դասական լրտեսէն վեր տիպարներ են ասոնք, հաճելի եւ աղտոտ, սողուն ու վախկոտ, եւ որոնց պահպանողականութիւնը ատեն մը գրաւական եղաւ մեր բարօրութեան, իբր թէ ատիկա, այդ այնքան պոռացուած բարգաւաճի վիճակը ըլլար ճշգրիտ իրողութիւնը։ Ի՜նչ արժէք ունի կալուածը, երբ տէրը չես անոր, պիտի չըլլաս։ Չեղան լրտես այդ մարդերը, վասնզի մտածեցին թուրքին պէս, թուրքին հետ։ Խօսեցան ինչ որ ախորժ էր անոր։ Իրենց համոզումը անկեղծ էր անոր հաւատարմութեան մասին։ Այս մարդոց մէջ այդ մտայնութիւնը քաղաքական հանգանակ մը չէր, ինչպէս էր ատիկա մեր մեծատես, սրատես քաղաքագէտներուն մէջ։ Պրուսայի հայոց առաջնորդարանինկէտիկլիքարտուղարը` Սուքիաս էֆէնտին, կրնայ տիպար ծառայել այդ հոգեվիճակին։ Ասպարէզէն հասունցած՝ անիկա ձեռնասունն էր նախորդ առաջնորդ Բարթողիմէոս սրբազանին, որ զայն առած էր մուշտակավաճառ իր հօրը խանութէն, գեղեցիկ ձայնին պատճառով ու «փոքրաւոր» կեցուցած ուրիշ քանի մը պատանիներու հետ, որոնցմէ մէկը եպիսկոպոս եղաւ իր կարգին։ Չ’արժեր տարածուիլ եպիսկոպոսական բարքերուն մութ կողմերովը, որոնք շշուկներով կը լուսաւորուին ու չեն տեսնուիր։ Իրողութիւնն էր, որ փայլուն պատանին կաղապարուած էր տարօրինակ այդ մարդուն շնորհներովը, որոնք Սուքիաս էֆէնտիին վրայ յանգեցան սա լպրծուն նուաստութեան։ Անիկա ժառանգած էր սրբազանին մտայնութիւնը, լրիւ ու հարազատ<ref>նորազատ, սրբագրուած՝ հարազատ</ref>։ Կը հաւատար, իր վարդապետին նման, իր պապերուն առաքինութեանց, որոնք թուրքը զգացեր էին, առանց հռետորութեան ու առանց թշուառութեան (որ հետեւանք է մեր իրականութեան բախումին) ու բերեր մեր ցեղը, կոտորակուած՝ բայց ամփոփ, նոր ժամանակներու սեմին։ Համբաւաւոր առաջնորդը ինքզինքը կ’անուանէր վերջին եպիսկոպոսը հայոց եկեղեցիին ու կ’աւաղէր մեր անցեալին անդարձ հեռանալը մեզմէ, երբ, իսլամական հեղեղին մէջ քանի մը կարկառուն դէմքեր լեզու կը գտնէին միշտ բռնակալին եւ իրենց ժողովուրդին միջեւ ու կը փրկէին ազգը։ Ջարդերը, անոնցմէ առաջ սկսող խստութիւնները խորապէս վրդոված էին այդ եպիսկոպոսը, որ կը հաւատար իր քաղաքականութեան ու մեր դժբախտութիւնները, իր կողմնակցութեան մղումով, կը բեռնար Սահմանադրութիւն որակուածօրթա օյինին<ref>Ծնթ. – օրթա օյին – սենեակի խաղ։</ref>։ (Այսպէս արտայայտուելու համար սրբազանը ունէր զօրաւոր դառնութիւններ, զորս իր թեմին սահմանադրական ժողովները կը պատճառէին իրեն, դրամի, դիրքի, լեզուի, խելքի մեծ աղաներ, չքաշելով<ref>չքաշելով [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>անոր պալատական բարքերը, հանըմները, թարմ մնացած քոյրը, որուն տունը կ’ապրէր՝ փոխանակ վանքին մէջ ապրելու։ Գաւառական Երեսփոխանական ժողով մը շատ աւելի ահաւոր բան էր, քան Պոլսոյ Ազգային Երեսփոխանական Մեծ ժողովը, ուր գոնէ լեզուի ճամարտակութիւն եւ հռետորութիւն ընելիք մը ունէին։ Այդ ժողովականներէն իր տեսած հալածանքը զայն կ’ընէր անգթօրէն անիրաւ, Ազգային սահմանադրութիւնը որակելով ածականներով, զորս անհնար է ընդունիլ այս էջերուն։ Այս մտայնութեամբ անիկա բացառութիւն կը կազմէր նոր օրերու մեր եկեղեցական դպրոցին մէջ` ուրանալով արժէքը, մա՛նաւանդ օգուտը նոր ոգիին, որ մեր կործանումը կը հանդերձէր Մխիթարեան ու կովկասահայ գաղափարախօսութեամբ կազմուած մեր կրօնական պետերուն յիմար ինքնախաբէութեամբը։ Անիկա կ’արհամարհէր սահմանադրական սերունդը, անով մատրուակուած թոյնը, որուն անունը կու տային ազգային գիտակցութիւն, եւ որ մեզ կորուստի մղող ամէնէն զօրաւոր խենթութիւնը պիտի ըլլար շատ քիչ ժամանակի մէջ։ Կ’արհամարհէր մեր պատմական ազգայնականութիւնը, գիրը, քարոզը։ Ու ոգին՝ որով առաջին գիծի կ’անցնէին գրիչը, յօդուածը, գիրքը ժողովուրդը վարելու կոչուած մարդոց վրայ, փոխանակ ըլլալու բացառութիւնը։ Քանի՞ գրագէտ կաթողիկոս ունէր մեր եկեղեցական նուիրապետութիւնը իր տասնհինգ դարեայ պատմութեան ընթացքին։ Գիրք գրողները, լաւ խօսողները, ֆրանսերէն բանաստեղծութիւն տպողները կրնային իրենց սենեակները, իրենց ազգականները, շատշատ իրենց սիրուհիները կառավարել միջակ յաջողութեամբ։ Բայց անատակ էին թուրքին եւ իրենց ժողովուրդին միջեւ ըլլալու այն պահպանակը, որ գործեր էր, այնքան օգուտով, դարերէ ի վեր։ Պրուսայի առաջնորդը իր ձեռնասուններէն կը պահանջէր քիչ հմտութիւն՝ շատ վարուողութիւն, քիչ քարոզ՝ շատ խորամանկութիւն, քիչ խստութիւն, սրբութիւն, հռետորութիւն՝ շատ ճկունութիւն։ Ներեցէք, որ կը ծանրանամ քիչ մը այս մարդուն մտայնութեանը վրայ։ Վասնզի անոր մէջ կը բիւրեղանայ ամբողջ դպրոց մը, որ, պարագաներէ զառածած, ստեղծեց մեր լրտեսները)։ Այս աւանդութիւններուն մէջ կազմաւորուած Սուքիաս էֆէնտին վարեց ազգային առաջնորդարանը, Բարթողիմէոս սրբազանին հրաժարումէն վերջը։ Ջարդերէն յետոյ մանաւանդ տիրական եղաւ այդ մտայնութիւնը ազգային շրջանակին մէջ։ Աւելցուցէք անոր խառնուածքն ալ, որ եղաւ բացառաբար քսու<ref>քոսոտ, սրբագրուած՝ քսու</ref>, սմսեղուկ, ծածկամիտ ու նենգ։ Անիկա թաղականները, աղքատախնամին անդամները, հոգաբարձութիւնը մեծ դիւրութեամբ կը վերածէր ազնուաշուքներու եւ վսեմաշուքներու։ Ու այդ իմաստուն տնտեսումով հայոց նոր առաջնորդը տեսակ մը շարունակութիւնը՝ պատմական ու Սուլթանին սիրելի Բարթողիմէոսին։
– Հազար ներողութիւն, պէյ էֆէնտի, պատճառնե՛ր…
Ու լպրծուն, լոյծ, թուքի պէս զազիր ժպիտը՝ բոլոր սողուններուն.
– Մերհասա [87]էֆէնտին իր յարգալից մաղթանքները եւ ողջոյնները կը մատուցանէ վսեմաշուք ժողովականներուն։
Մագիստրոսեան իր գիտութի՜ւնը՝ ձեռքի կորագիծով մը տասը մէկ անգամ, նոյն աստիճանով, յարգելու։ Նայուածքի յաջողակ շրջումով մը քսան աչք ակնարկի մը մէջ, ողջունելու։ Տեսած ըլլալ է հարկաւոր՝ ըմբռնելու համար կեղծիքի սա արագութիւնը, բնականութիւնը, տիրականութիւնը։
Հազարապետ փաշան ժպտեցաւ։
Պոլսէն կը ճանչնար մերինները, ուր այս տիպարները պարտաւոր էին աւելի խոր, մանուածապատ նենգութեամբ մը պաշտպանուիլ հասարակաց կարծիքէն, մամուլէն, ազգային երեսփոխաններէն ու տակաւին շատ մը ազդակներէ, որոնք կը պակսէին գաւառական սա քաղաքին մէջ։ Անիկա, Ջարդերէն ետքը, իրեն մասնագիտութիւն էր ըրած Հայկական Հարցը, արտասահմանեան կոմիտէներու գործունէութիւնը։ Տեղեակ էր մեր պատմութեան, մեր ձգտումներուն, շերտաւորումներուն, մեր պաշտօնական շրջանակներու տիրական մտայնութեան, ու ասիկա՝ մեր կողմէն ահաւոր փութկոտութեամբ մը մատուցուած անոր հետաքրքիր հաշիւներուն։ Անիկա կը կարծէր տեսնել Սուքիաս էֆէնտիին վրայ այն միւսները, էֆէնտիներ, պետական վարժարաններու մէջ ուսուցիչ կամ Հանրային Պարտուց վարչութեան կամ Օսմանեան Պանքայի մէջ պաշտօնեայ, լեզուական կատարելութեամբ, թուրքերէնը արտասանելու անթերի շեշտով, ու կեղծիքը մաքրամաքուր կենցաղագիտութեան բարձրացնող անհաւասարելի յաջողութեամբ։ Մարդեր, իրենց այդ դերով, ինկած<ref>ինկան, սրբագրուած՝ ինկած</ref>խեղճ, փոքր, կարծես վրէժ լուծելու համար իրենց ցեղէն, որ իրենց առաջխաղացութիւնը այդքան բացայայտ ձեւով մը կը վտանգէր ու զիրենք կը վերածէր սա ստորնութեան։ Հայ պաշտօնէութիւնը խոր տառապանքը ապրած է արդարեւ այս մտայնութեան։ Անունի փոփոխումով մը այդ մարդերը սահմանուած կ’ըլլային, պիտի ըլլային վարչական բարձրագոյն պաշտօններու։ Իրենց ցեղին այդ ընդքարշող տկարութեամբը կը մնային անաւագ, կայուն, աւելի վերջը հրուած դէպի լրտեսութիւն, ինչպէս ըսի, անգիտակից փոխվրէժի մը յագեցումին համար։ Այս պարագան կը զատէ մեր դաւաճանները զուտ շահադիտական նպատակներով գործող միւս տիպարներէն։ Վասնզի անոնք բաւարար վարձատրութիւն չունեցան։ 915ը ամէնէն գռեհիկ միջոցներով թուրքերը տրամադրելի ունեցան ամբողջ բանակ մը լրտեսներու։ Ոմանք հացի մը գնով ըրին ատիկա։ Ոմանք ինքնամատոյց, իրենց պզտիկ քէները յարդարելու տենդով։
Նախագահ պէյը կը ծամէր կզակները։
Խստութիւնը՝ խառնուածքին։ Զոր չէր յաջողած մեղմել փատիշահին դիւանագէտ բարեկամութիւնը։ Քաղաքականութիւնը ասպարէզ մըն է, որոշ օրէնքներով, որոնցմէ դուրս էր կզակ ծամելը։ Բայց ամէն մարդ իր կրցածը կ’ընէ։ Լեռնականի վայել ատելավառ շեշտով մը աւելցուց անիկա, մատը սեւեռ՝ ամբաստանեալներուն.
– Ըսէք սա անբաններուն, որ օգտուին վերջին պատեհութենէն։
«Անբան», «անասուն», «կաւատ», «պոռնկորդի», «խոզ», ու աւելի խուժդուժ բառեր էին հայերու տղաքը, սա գիրքերու ընտանութեան, բերանէն սա մարդուն, որ (արեւմտեան կարգերու հանդէպ խոր իր գարշանքին մէջ –քանի մը դար արդի քաղաքակիրթ ազգերը արժանի իսկ չնկատուեցան արհամարհանքի, վկայ՝ սուլթաններուն հրովարտակները Արեւմուտքի արքաներուն–, անիկա իր զգացումներուն մարմին կու տար հայերու վրայ գործադրուած դիւրին նուաստացումով) թուրքերուն երկդարեան անընդմէջ պարտութիւնները իր հաստ ուղեղին բացատրելի ընելու համար, յանցաւոր կը նկատէրկեավուրին գոյութիւնը, անոր անէծքները, դաւաճանութիւնները ու չէր կշտանար հայհոյելէ, երկու, երեք, մինչեւ տասը վայրկեան, ու ասիկա՝ ամէն տեղ, ամէնէն բարձր ատեաններուն նոյնիսկ։
Ընդհատեց հայհոյութիւնները, վասնզի հազարապետին զարմացած ակնարկը պերճախօս էր բաւական։
– Որ խոստովանին։
– Այո, պէյ էֆէնտի, պէտք է խոստովանին։
Նուաճուած ազգերը ուրիշ լեզու չէին կրնար գործածել, չէին գործածած։ Ու չունէին իրաւունք<ref>ջնջ. ստորակէտ</ref>ուրիշ կերպ արտայայտուելու մարդեր, որոնք իրենց գլուխը վարձքով կը կրէին իրենց ուսերուն։ Գլխահարկին այս ակնարկութիւնը ցաւ էր անոր։ Վասնզի դարերը չէին գար ետ, որոնց մէջ սուլթաններու սուրը, քմայքը կողմնացոյց կը ծառայէր անոնց բանակներուն։ Ինչո՞ւ չէին մաքրած այդ օձերու սերունդները, երբ ինկած էին իրենց դանակներուն բերանը։ Ու վախնալով հանդերձ մեծ սուլթաններուն հայհոյելէ, Օսման պէյը հրապարակաւ կը յայտարարէր.
– Ինշալլա՜հ պիտի տեսնենք։
Տեսնալի՞քը։
– Օրը բնաջնջումին։
Ջարդերուն անպատիժ մնալը ուրիշ ի՞նչ<ref>ինչ, սրբագրուած՝ ի՞նչ</ref>կրնար ապացուցանել։ Անոնք պիտի սրբագրէին Ֆաթիհներու սխալները։
– Ուրիշ մարդ պիտի ղրկէ՞մերհասաէֆէնտին։
– Ո՛չ, պէյ էֆէնտի։
Այդմերհասաէֆէնտին<ref>էփէնտին, սրբագրուած՝ էֆէնտին</ref>մունտառ [92], բայց հաճելի կապիկ մըն էր, իր մանր դէմքովը ու ջղային շարժումներովը, ինչպէս կը հաստատէրԷֆգաֆին ջորիի պէս պինդ տնօրէնը` հեգնելով հայոց առաջնորդին քիչ մը նրբացածժեսթերը ու պոլսական փափկութիւնը, իր բառովը՝նէզաքէթը։ Զայն կը ճանչնար, պարտաւոր ըլլալ, պետական իմաստութեամբ մը<ref>Զայն կը ճանչնար,.... իմաստութեամբ մը – ?</ref>, քանի որ Ջարդերէն վերջ, վիճակներու առաջնորդները խռովարարական պաշտօնեաներու գիծին կու գային։ Սուքիաս էֆէնտիին հաւատարիմ մատնութեամբ, ան տեղեակ էր առաջնորդին բնաւորութեան բոլոր ծալքերուն, վախերուն, մենագարութիւններուն, ինչպէս նաեւ մականունին վտանգաւոր խորհուրդին, քիչ մը շատ հայ հնչումով։ Արշարունի հայր սուրբը (այդ օրերուն կարծեմ չէր եպիսկոպոսացած) կուսակալին մեղմ դիտողութեանը դէմ պաշտպանած էր իր մականունը ԿալաթաՍէրային լիսէին պաշտօնական վկայականովը, վարժարանին մեծահմուտ տնօրէնին վարկը արժեցնելով պերճախօս դրուատիքով, ու քիչ մըն ալ այն իրողութեամբ, որ այդ թշուառական մասնիկը՝ունին դեռ աժան ջուրի յեղափոխական մենաշնորհ չէր դարձած։ Պոլսական անոր կրթութիւնը, լեզուին անթերի տիրակալումը, թուրք կրթական մեծ հաստատութեան մը աշակերտելը անշուշտ արժէքներ էին պետական շրջանակներու համար։ Միւս կողմէ՝ թուրքերը չէին ատեր<ref>չէին ատեր ? չէին անգիտեր ?</ref>, որմերհասաէֆէնտին հարազատ հայ էր, բաղդատուած Բարթողիմէոս սրբազանին, որ դէմքէ, մօրուքէ, լեզուէ,<ref>յաւելում ստորակէտի</ref>թէմէննահէ տարբերութիւն չունէր փաթթոցով կրօնաւորներէն, այնքան նոյնացած էր անիկա տիրող տարրին հոգեբանութեան. ու կուսակալի մը բարքերովը, վարչութեամբը կը կառավարէր իր թեմը` սաստելով յամառ աւագները,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>Երեսփոխանական ժողովին (Գաւառականը հասկնալ) անդամները լռեցնելով իրենց սահմանադրամոլ եռանդին մէջ ու լուծելով ժողովները Սուքիաս էֆէնտիին խաղերովը։ Արշարունի վարդապետը կը տարբերէր իր նախորդէն նստասէր իր բնաւորութեամբը եւ ժուժկալ խոհանոցովը։ Իր նախորդը իր թեմին գեղերը կը սիրէր այցելել, չորսհինգ բարապան ժուռ ածելով ետեւէն, ընտրուած, բարձրակերտ մարդեր, պաշտօնական համազգեստով ու կէս մը վայրենի, որոնք աղաներուն երեւալ ունէին ու ազդեցիկ էին նոյնիսկ թուրք երեւելիներու վրայ, երբ անորասան երկու ձեռքով բռնած կը մտնէին անոնց գեղջկական ապարանքները եւ կը բաշխէին ամենակարող սրբազանին օրհնութիւնն ու ողջոյնները` հրաւիրելով զանոնք այս ու այն ժողովին։ … Արշարունի հայր սուրբը հակառակ մեղաւոր իր մականունին, թրքական շրջանակներու մէջ տանելի էր իր անգոյն, աւելի ճիշդ՝ անազգային մտայնութեամբը, տարօրէն հաշտ էր քաղաքին աւագանիին հետ, հին մարդեր, խորապէս կրօնասէր, ազգը ընդունելով ժամուն շրջափակէն ներս, ու շուկան, գործը, խանութը՝ աշխա՜րհ իրենց հոգեկան ու մարմնաւոր ամբողջ լինելութեան։ Դպրո՞ցը։ Աղքատիկ տղաքը արհեստաւոր թող ընէր ան։ Հարուստները իրենց վաճառատուններուն դպրոցը չէին փոխեր ոչ մէկ հաստատութեան։ Արշարունի հայր սուրբը հոն ամիսը հեղ մը կ’երեւար ու կը կարդար Լաֆոնթէնի առակներէն մէկերկուքը, այնպիսի՛միմիքով ու դղրդագին արտասանութեամբ, որ տղաքը, բոլորն ալ աղքատիկ, հացէն չունեցած իրենց կշտումը կ’ունենային խնդուքէ։ Կը բաւէր անշուշտ այսքանը։ Բայց վարդապետը տիրացու տղաք ալ կը պաշտպանէր` զանոնք իր խոհանոցէն կերակրելով ու ամսականէն զգեստաւորելով։ Քնքուշ, երկարաշունչ ու տարօրէն քաղցր իր ձայնը տարածուած էր եկեղեցիին շրջափակէն։ Ու այդ ձայնին բարեկամ էինէֆգաֆի մեծահամբաւ տնօրէնը ու, մա՛նաւանդ՝ բանտերու վերատեսուչ փաշան, ծանօթ մեզի իր այս հակումով ալ։ Բացառիկ՝ անոր հմտութիւնըմեվլէւի տէրվիշներու<ref>Ծնթ. – մեվլէւի տէրվիշ – դարձող տէրվիշներու կրօնական միաբանութիւն։ Անոնց թեք[քէ]ներուն մէջ, ամէն Ուրբաթ կը գործադրուէր դարձող պարը մատաղ ու ծեր տէրվիշներուն, արեւելեան ամենախոր նրբութեամբ երաժշտութեան մը մէջէն, քանի մը նախնական գործիքներով, որոնցմէ սրինգը եւ նէյը Արշարունի վարդապետին նախասիրած նուագ[արան]ները կը կազմէին։</ref>երաժշտութեան։ Արեւելեան եղանակներու դժուարամատոյց թեքնիքը գաղտնիք չունէր անոր համար։ Ու անոր նէյ ածելը տխրալի դաշնակութիւն մըն էր վերջալոյսներուն, երբՎանքին<ref>Ծնթ. – Վանք– այսպէս կը կոչուէին ազգային առաջնորդարանին շէնքը եւ պատնէշը [պարտէզը ?]։</ref>պարտէզին մէջ, վարդենիներու պուրակներու խորը, մուշտակին մէջ փաթթած իր ջղագար ու ազազուն մարմինը կը նուագէր մեղմ` լալով մութին վրայ, հեռու տուներէն արցունք խլելով։
Սուքիաս էֆէնտին, այդ առաջնորդարանին պատուաւոր ու պատուական քարտուղար։ Հայերու հանգամանքները ստուգող յանձնաժողովին իրաւասու, հաւատարիմ ու բոլորովին<ref>բոլորվին, սրբագրուած՝ բոլորովին</ref>գաղտնի տեղեկաբեր (վասնզի ամէն անհատ անկէ խմբագրուած թուղթով մը կը ներկայանար այդ սարսափելի ատեանին), քոմանտան փաշային առանձնակի վճարուած լրատու (փաշան գիտական իր զբաղումներուն մէջ քաղաքականութիւն ընել կը յաւակնէր Պրուսայի հայոց վաճառականներէն ու վարժապետներէն իր ամբարած տեղեկագրութիւններովը, որոնք սեփական աղբիւրէ բխելու արժանիքը կ’ունենային կուսակալութեան մեծ ու խորհրդաւոր ժողովներուն մէջ)։ Նոր կազմակերպուած գաղտնի ոստիկանութեան նորընտիր պաշտօնեայ (Համիտին գի՞ւտն էր անիկա, երբ ամբողջ պաշտօնէութիւնը ուրիշ բան չէր այդ օրերուն հանդէպ իրարու, մեծը՝ պզտիկին, պզտիկը՝ մեծին)։ Հայկական շրջանակներու մէջ, խորապէս գնահատուած ազգանուէր, կարող հայրենասէր, թրքատեաց, գործ կարգադրող դիւանագէտ (անոր ստանձնած բոլոր գործերը յաջող յանգ կ’ունենային)։ Մեծ աղաներու խնճոյքներուն հաճելախօս, անէկտոթտիք, սրամիտ, Բարթողիմէոս սրբազանին բազմամեայ պաշտօնավարութեան հազարումէկ դրուագները մեծ շահեկանութեամբ պատմող մատռուակ։ Հիմա, արտակարգ ժողովի մը արտակարգ թարգմանը։
– Հարցուցէք, նախ, Սուքիաս էֆէնտի, խօսի՞ն պիտի, թէ ոչ։
Խօսիլըքոմիթաներուն կողմէ ամէնէն դժուար զիջումն էր եղած այդ հարցի ամբողջ ընթացքին։
Օսման պէյը այս հարցումը դնելէն ետքը դարձաւ իր աթոռին։ Հաճ էր անիկա։ Հաւատարիմ թարգման մը աւելի կ’արժէ, քան թեթեւամիտ դատաւոր մը, նոյնիսկ հարազատ թուրք։
Ժողովը կը սկսէ՞ր։
Մարդիկ՝ իրենց փոքր զբաղումներուն։Քոմիթաները՝ նոյն այլուրութեամբ։ Սուքիաս էֆէնտին շեշտ փնտռելով, համոզկեր ու համեստ այն խօսուածքը, որով կարգ մը մարդիկ կը յաջողին ամէնէն բարդ կացութիւնները փրկել, քանի մը աննշան դարձուածքներով` վերցնելով խուժ ու անհանգիստ բանը ատեանին<ref>բանը ատեանին – ?</ref>։
– Պարոն Մաթիկ, – ըսաւ անիկա` թեթեւ մը հազալով, ձեռքին մէկովը մօրուքը սանտրելէ ետքը։
– Այո՛։
– Ժողովականները, բոլորն ալհիստբարձր անձնաւորութիւններ, կ’ուզեն որհօսիք։
– Կարող են բարձր լինել, բայց իրանց համար։
– Այսինքն, ի՛նչ ըսել կ’ուզէք։
– Պարզ է։ Ախր, չեմ հասկանում, էլի ի՛նչ են ուզում մեզանից։
– Որհօսիք։
– Գիրքեր լեցնելու չափ խօսած ենք, էլի։
– Ոչ, անոնք ուրիշհնդիր։ Այս ժողովը կը փափաքի անձամբ լսել ձեզ։
– Ներեցէք, որ չկարողանամ հասկանալ ձեզ։ Չեղեա՞լ նկատուելու են մեր ասածները<ref>ասացածները, սրբագրուած՝ ասածները</ref>էդ թղթերում, ասացէք խնդրեմ…
Ու անոր փոքր մատը ցոյց տուաւ դատաւորին առջին դէզ թուղթերը։
Սուքիաս էֆէնտին ամէն մէկ պատասխան կը թարգմանէր ու ամէն հարցում կը դնէր նախ թուրքերէն։
Հարցաքննիչ դատաւորը, ծրար մը թուղթ ձեռքին, լարեց մանր իր աչքերը. հայերուն քարտուղարը ճարտար կու գար դուրս։ Ինք, հսկայ իր ծեծերովը, ու բեռներով հայհոյանքովը անկարող էր եղած այդ անասունը այդքան մը խօսեցնելու, մէ՛կ շունչով։
– Ո՞ր տեղացի էք։
Ըստ օրինի, հարցումները կու գային դատաւորէն, որուն թարգմանն էր Սուքիաս էֆէնտին։
– Կովկասից։
– Ատիկա հասկցանք։ Ո՞ր քաղաքէն։
– Կովկասից։
– Բայց ո՛ր գետինն անցնելիք քաղաքէն, գեղէն։Ճեհեննէմին (դժոխք) ո՛ր անկիւնէն։
Խիստ, բարկացոտ ու ծիծաղելի, վասնզի կը դժուարանար զսպելու լեզուն. այնքան վարժ՝ նման պատասխաններ դիմաւորելու հայհոյութիւններուն է՛ն թանկերովը, զմռսուածներովը։ Նման պարագաներու Աստուած մեղք համարելու չէր իր բերնէն թափած այդ յիշոցները, որոնց պատասխանատուն այդհնզըրներուն յամառութիւնն էր հարկաւ։
– Կովկասից…
Ու այս բառը, ահաւոր հանդարտութեամբ, ա՛յնքան՝ որ ժողովականներուն ներքեւ աթոռները ելան աղմուկի։
– Մարդ կը ճաթի ասոնց դէմը։
Միւսթանթիգէֆէնտին, պարտուած, թուղթերը նետեր էր սեղանին` նպաստ մուրալով միւսներէն։
Այդ բարկութեան հաշւոյն դողահար, Սուքիաս էֆէնտին, ինքնաբեր մեղմութեամբ.
– Բայց Կովկասը երկիր մըն է հազարաւոր գեղերով։ Պատկառելի ժողովը կը փափաքէր իմանալ, թէ ո՛ր գիւղին կամ քաղաքին մէջ ծնած էք եւ ուրկէ՞ կու գաք։
– Կովկասից…
Նոյն ահաւոր այլուրութեամբ, իբր թէ առաջին անգամ բերանը բանար։
Յետոյ սեւեռեց քարտուղարը իր մանր աչքերովը։
– Ախր, ինչի՞ պէտքական է գալիս իմ ծննդավայրը։
– Ատիկա ձեր գիտնալիք բանը չէ, այլ՝ ժողովին։
– Ժողովի՞ն։
– Այո՛, պատկառելի ժողովին։
– Էդ քո պատկառելի ժողովը միփնճա՞ն<ref>Ծնթ. փնճան – ֆինճան, սուրճի գաւաթ։</ref>էլ խելք չունի էդ հսկայ փաթթոցների ներքեւ։
– Չհասկցանք։
– Ու քո սերկեւիլի չափ ուղե՞ղն ալ չունի մի կտոր խելք, էլի, հասկանալու, թէ ինչ կարիք կայ ծննդավայր փնտռել մէկի համար, որ պիտի մեռնի։
– Ատ ի՛նչ խօսք է, պարոն Մաթիկ։ Ո՞վ է ըսեր, որ պիտի մեռնիք։ Անսահման է մեր վեհափառ կայսեր գութը։
– Ի հարկէ, ի հարկէ։ …Ա՛յնքան՝ որ չի բաւարարւում մեր երկրային երջանկութեամբը եւ աճապարում է էնքան մեզ խմբովին երկինք ուղարկել, որպէսզի հոն ողողուենք երկնային շնորհքներովը։ Ասելիք չկայ, էլի։ Ի հարկէ, անսահման է գութը ձեր վեհափառ կայսեր։ Էդ գիտէինք սակայն։
Կացութիւնը «կը կնճռոտէր»։
Առաջին անգամն էր Սուքիաս էֆէնտին ականջին մէջ կ’ունենար այդքան սրբապիղծ բաներ։ Բռնակալութեան մէկ յատկանիշն ալ բառերու վրայ գործադրուած սա սարսափն էր, որով եղան վիրաւոր մեր ականջները աւելի քան քառորդ դար։ Ուրկէ՞ կու գար անիկա։ Հիմա կը հարցնեմ ես ինծի, երբ այնքան անբնական ու յիմար կը թուի թուրքին սահմանէն դուրս։
Պատասխանը թերեւս ճիշդ է փնտռել մեր գերութեան դարերէն։ Թուրքի հողին վրայ, մեր հոգին միշտ այդ<ref>ալ, սրբագրուած՝ այդ</ref>անարի բանը պէտք է եղած ըլլայ։ Ու ատեն է, որ ճշդենք այդ հոգեբանութիւնը։ Զայն ուրանալը, իրաւ է, թէ բիւրաւոր օրինակներու փաստով մը, չի հերքեր անոր գոյութիւնը։ Հոգեկան արիութիւնը ուրիշ բան է սակայն։ Մի բաղդատէք անիկա յուսահատութենէն ժայթքող մահուան վազքի մը հետ, որ կը շրջանակէ մեծ մասը մեր հերոսութիւններուն։ Հոգեկան արիութիւնը ազատ ժողովուրդներու առաքինութիւն մըն է, որոնք մահը կը դատեն աւելի պաղարիւն, քան մենք, քանի որ կեանքէն առած են ինչ որ կրնայ տալ անիկա, առնուազն հողին վրայ հաստատ մահուան սպասելու վճռականութիւնը` առանցռոմանթիզմի։ Մենք չվախցանք թուրքէն, մեռնելու որոշում մը տալէ յետոյ միայն։ Բայց ասիկա նոյն բանը չ’ապացուցաներ։ Մեր զանգուածը ապրիլ կ’ուզէր, գէշաղէկ, ի՛նչ ձեւով որ ճակատագիրը բաշխեր էր այդ կեանքը մեզի։ 915ի աղէտը վերադարձ մըն է հարիւր տարի առաջուան հոգիի մը, մեզի համար։ Թուրքերը հինգ դար թարմացան անով։
Ինչպէ՞ս փոխադրել սա հեգնութիւնը փաշաներու ականջին։ Անիկա տուաւ իմաստը, մեղմացուած, բայց զեղչեց անոր ձեւը։ Իր վարանքը աննշմար չէր անցած։
– Տասը քաղաքի մէջ ծնած է, ինչպէս կը վկայեն այդ թուղթերը։
Հարցաքննիչ էֆէնտին տրցակով թուղթ կը թրթռացնէր՝ ձեռքերը լայն երկարելով։
– Կարող եմ հարիւր գեղի մէջ էլ ծնուել։ Այդ ամէնը ոչինչ չեն փոխում էս րոպէին։
– Բայց օրէնք է…
– Ախր, շատ բաներ օրէնք չեն, էլի…։ Հենց հազարհազար մարդկանց սպաննելը։ Օրէնք չէ, էլի՛ կ’անեն։ Եւ կ’անեն էսպէս,Տարդիւֆների նման։
– Կը նախատէ օսմանեան անսահման մարդասիրութիւնը, որմէ ամէնէն շատ բարիք այդ ապերախտ ժողովուրդն է վայելած։
– Որ մորթում է հօրը` որդուն հաց բաշխելու համար։
Հարցաքննութիւն չէր, որ կը կատարուէր։
– Ուրացումն ալ տաղանդ է։
Միջամտեց հազարապետ փաշան, որ Մաթիկին սրամտութիւնը ու առոյգ ոճը դատած էր շահեկան։ Անոր մտքին մէջ ուրուացաւ երկար տեսակցութեան մը գաղափարը, զոր ծրագրած էր օր մը ունենալ, վաւերական յեղափոխականի մը հետ, հայ եւ թուրք հարցին վրայ։ Իր քովէն անցածները, բեռնակիր, դռնապան, արհեստաւոր զինքը dérouter ըրած էին իրենց խելքին քիչութեամբը եւ զգացումներուն յորդ անխելքութեամբը։ Անիկա հայկական միսթիքը ճանչցեր էր բանտերէն, բայց գաղափարախօսութիւնը թերթերէն եւպրոշիւրներէն։
– Ձեզ պէս խեղաթիւրելն էլ՝ ասիական տաղանդ է։
– Ի՞նչ բան է խեղաթիւրածը։
– Ամբողջ ժողովուրդի մը ազատութեան իրաւունքը։
– Բայց մենք ձեզմէ բան չենք առած, որպէսզի տալու մտածումը ունենանք։
– Գողն ու գողօնը թաքցնողը «ի նմին պատժի կան» կ’ըսէ մեր գիրքերէն մէկը։
Խօսակցութիւնը կը դառնար փորձանուտ։ Անկէ նեղուողը ամէնէն շատ թարգման էֆէնտին։
Պատուիրակ փաշան մեղմութեամբ հասկցուց տաղանդաւոր թարգմանին, թէ «դեսպանը մեղք չէր կրնար ունենալ»։ Արեւելեան այս առածին իմաստը կ’արտօնէր զինքը, առանց քաշուելու, յուզուելու, «իր հաւատարմական զգացումներուն, մէջ վիրաւորուելու», ամբաստանեալներուն բոլոր արտայայտութիւնները, հարազատ ու տառացի փոխադրել ժողովին։ Որքան ճիշդ ու խղճամիտ կատարուէր այդ աշխատանքը, այնքան ժողովը կ’ըլլար լուսաբանուած։ Դատական կեանքին մէջ բառերը, ճիչերը երկար խոստովանութեանց չափ կշիռ ունին։ Օսմանեան կառավարութիւնը անգէտ չէր հայ ժողովուրդի մեծամասնութեան զգացումներուն։ Հայերը այս երկրին արժանաւոր ու սիրելի զաւակներն էին։ Վկայ՝ բոլոր քաղաքներուն մէջ իրենց ձեռք բերած յառաջդիմութիւնը։ Խաբուեցան, մեծ երազներու ետեւէն քշուելով, ու պատժուեցան։ Անշուշտ, ասոնց նմանպեխապարօտարականներուն կ’իյնայ այս պատիժին մեղքը։ Հիմա, իրենց ձեռքն էր վերաշահիլ համակրութիւնը թուրք ասպետ ազգին։ Այս մարդիկը –ցոյց տուաւքոմիթաները– անկարող են հասկնալու այս տարրական ճշմարտութիւնները։ Ձեր –խօսքը ուղղած էր Սուքիաս էֆէնտիին– պարտքն է հակազդել ասոնց։ Չարագործներ ո՞ր երկրին մէջ չունին գոյութիւն։ Այլապէս ոստիկանութիւնը աւելորդ պիտի դառնար։ Կայ այդ ուժն ալ ու կը պատժէ։ Թուրքերուն ալ պարտականութիւնն էր պատուհասել խաղաղ ժողովուրդին մոլորիչները։ Թարգման էֆէնտին, մտքի կատարեալ անկախութեամբ մը, ի գործ դնելու էր իր պաշտօնը։
Հաճելի, խոհուն ձայնով մը արտաբերուած սա փաստարկութիւնը, թէեւ անհասկնալի Մաթիկին –քանի որ չէր թարգմանուած քարտուղարին կողմէ–, ստեղծեց տանելի տրամադրութիւն ամէնէն շատ Մաթիկէն ներս։ Խոր վիճաբանող՝ անիկա որքան ատենէ ի վեր կարօտն ունէր սա ակադեմական շեշտով ումիմիքով գործադրուած քարոզին, զոր կը թուէր հասկցած ըլլալ։ Հաճ ու թեթեւ եղան նաեւ սիրտերը միւսներուն, որոնք մօտիկը կենային այդ ձեւով յայտնուած գաղափարներուն, ճշմարիտ սուտին։ Ամէնուն համար պարզ էր Ջարդին նկարագիրը, ու է՛ մինչեւ հիմա։ Ոչ մէկը ըսաւ այդ պարզ մտածումը ու զայն տարազեց վերիկալիմաթիայով<ref>քալիմաթիայ ով, սրբագրուած՝ կալիմաթիայ ով [կամ՝ գալիմաթիայ ով]</ref>։
Ժողովը տեղ մը չէր քալած։
Այս դուլէն օգտուողն էր անխուսափելիմիւսթանթիգը, որ քշեց առաջ իր դասական հարցաքննութիւնը, ձգուած կէտէն, ինչպէս կ’ըլլար ատիկա, պաշտօնական նիստերու, դատարաններու բեմին։
– Ինչպէ՞ս եկաք հոս։
Պաղ։
– Ոտքով։
Նոյնքան «փայտ», որքան հարցականը։
– Հայվան, – չկրցաւ զսպել ինքզինքը Օսման պէյզատէ Օսման։
Հարցաքննիչը շարունակեց` յուզումը հազիւ ծածկելով.
– Ո՞ր ճամբով։
Տխմարութի՜ւնը անասուններուն, որոնք արդարութիւնը կը փորձէին մոլորեցնել` դատողները գրգռելով։
– Խճուղիով։
Անայլայլ, դասը պատմող աշակերտի մը պարզութեամբը։ Ընկեր Մաթիկը իր այդ տուրքին կը պարտէր այս զառածումը Սասունէն հոս։ Դէգ, «փայտ»՝ անիկա իր ընկերներուն, սրտակիցներուն չըրած զիջումը չունէր ընելիք սա փաշաներուն։
–ՔոմիթաՄա…տէուսը շատ լաւ կ’ընէ, եթէ այդ աւելորդ իմաստութիւնը վերապահէ իրեն։ Իր յամառութիւնը վնասէ զատ բան չի շահեցներ իրեն։ Սրամտութիւն եւ ուրացում անյարմար են եւ քիչ մը իշու վարպետութիւն կը հոտին սա պարագային։ Այս ժողովին համար անհրաժեշտ է գիտնալ այդ ճամբորդութեան գիծը։
– Այս ժողովը պիտի չգիտենայ էդ մի բանը։
– Պիտի գիտնայ։
– Լաւ, ցոյց տուէք ձեր եղանակը։ Ես լռում եմ, եթէ շարունակէք հարց անել այդ ուղղութեամբ։
– Բայց մենք գիտենք այդ գիծը։
– Էդ պարագայում էլ ինչո՞ւ նորից ուզում էք իմանալ։
Միջամտեց քոմանտան փաշան։
– Եթէ այս պատկառելի ժողովը կը դատէ յարմար, ես կ’առաջարկեմ դատավարութեան ու հարցաքննութեան սովորական եղանակներէն հրաժարիլ ու չըլլալ ժամավաճառ աւելորդ ձեւակերպութեանց մէջ։ Քանի շաբաթ է կը փորձենք այս մարդիկը զգաստութեան բերել, խոստումով, խստութեամբ, բանականութեամբ եւ բռնութեամբ։ Ասիկա սանդին մէջ ջուր ծեծել կը նշանակէ։ Իրենք իրենց ձեռքով կը ստորագրեն իրենց վճիռը։ Ասիկա իրենց գիտնալիքն է։ Չ՚արժեր շատ ալ մեծցնել այս մարդոց նշանակութիւնը։ Իրողութիւն է, որ անոնք բռնուած են մեր կուսակալութեան ենթակայ Բ.գազային Ս. գիւղին լեռները։ Բռնուած են դիմադրութեան փորձէ մը վերջ (կը խօսէր սուտ։ Գիտէր ատիկա հազարապետը ու լռեց։ Սուտը պետական առաքինութիւն է ո՛չ միայն թուրքին, այլեւ՝ ամէնէն առաջադէմ ազգերուն ալ մէջը) ու պարտուած։ Իրողութիւն է, որ անոնք չեն նմանիր թափառական այն միւսներուն, որոնք տարիներ առաջ շատ էին մեր սահմաններուն մէջ, բայց մաքրուեցան։ Մեր աչալուրջ ոստիկանութիւնը զանոնք հաւաքած է խնամքով ու աւելորդ գուրգուրանքով ալ, շրջանները մաքրելու համար անոնց հաւանական աղտոտութիւններէն, ու ղրկած է պատկան նահանգները` ճամբու ծախք ու սնունդ ալ վճարելով (կ’ակնարկէր հոս ու հոն հաստատուած, տունտեղ եղած հայաստանցիներուն, որոնք անօթի մեռցուած էին կիրճերու մուտքին ու մաքրուած քարիւղով։ Պանդուխտներու այս դա՜րձը դէպի իրենց հայրենիքը)։ Իրողութիւն է, որ բռնուած պահուն չեն ունեցած ոչ մէկ թուղթ, իրենց ով ըլլալը, ուրկէ գալը յայտարարող, վասնզի պատռած են, ճիշդ իրենց ներկայ հաշիւներուն համար։ Իրողութիւն էր, որ ասոնցմէ մէկը չի կրնար օսմանեան հպատակ ըլլալ, քանի որ խօսած լեզուն քաֆքաս է։
– Չեմ կարծեր, որ այս մարդը Կովկասէն ըլլայ, վասնզի հիմա մեր հպատակներն ալ, մեզ խաբելու համար, այդ հնարքին կը դիմեն։ Այնպէս որ, համամիտ չեմ ձեզի։
Այս ընդմիջումը ըրաւ պատուիրակ փաշան։ Վա՞խը։ Ռուսական միջամտութիւն, ինչպէս տեղի կ’ունենար ատիկա Վանի կողմերը։ Անիկա չափեց թարգմանին անբանութիւնը։ Թուրքերը ոչ մէկ ատեն հաւատացին լրտեսներուն։ Թարգմանը կրնար այսկաֆը փոխադրել ռուսական հիւպատոսարան, որ, հակառակ հայերը խորապէս ատելուն, պիտի չվարանէր շահագործել դժուարութիւնը, ինչպէս կ’ընէին միւս հիւպատոսները Արեւելեան Նահանգներուն մէջ։
Ոչ ոք հասկցաւ այս մտատանջութեան տարողութիւնը։
– Կրնայ ըլլալ։
Քոմանտան փաշան իր նոթերն էր, որ այսպէս հատիկհատիկ ու հեղինակաւոր շեշտով կը հաղորդէր ժողովին, առանց կասկածելու, թէ ո՛ր աստիճան հասարակ դատումներ էին ու որքան ալ աւելորդ։
– Ու այդպէս ալ է։
Գոհ էր, փաստաբանի մը նման, որ տաքցած իր ճառէն, անոր տպաւորութիւնը կը փնտռէ ատեանին վրայ։
– Իրողութիւն է, որ անոնք մեր հպատակներն են ու կը պատկանինքոմիթայի մը, որ իր անիծեալ ճիւղերը տարածած է օսմանեան նուիրական հայրենիքին շատ մը կողմերուն վրայ։ Մեր կուսակալութիւնը մինչեւ հիմա լուրջ հետքեր չէր գտած անոնց գործունէութենէն։ Բայց վերջին դէպքը կը հերքէ այդ լաւատեսութիւնը, ապահովութիւնը։ Այդքոմիթան իր գլուխը ունի հիմա մեր ալ հողերուն վրայ։ Ու կը գործէ, ասոնց ձերբակալումէն ետքն ալ` հրկիզելով պետութեան օգտակար հայու մը տունը, մայրն ու տղան ալ բոցերու մէջ անյայտ ընելով։ Ասոնք բոլորովին ապացուցուած ստուգութիւններ են։ Ասկէ անդի՞ն։ – Հաստատել գոյութիւնը կապին, ասոնց եւ գիւղացիներուն մէջտեղը։ Վասնզի կասկածէ դուրս է, թէ ինչպէս նոր բոլոր թուղթերը կը ձգտին ապացուցանել, միւս ոճրագործը, բոլորովին անփորձ պատանի, այս դաւաճաններուն հրահանգովն է, որ կատարած է իր վայրենի արարքը։ Ուրեմն ժողովը համամի՞տ է, որ հարցաքննութիւնը առնէ այդ ուղղութիւնը։
– Հա՜յհա՜յ։
Մարդիկ միշտ պատրաստ կօշիկն ու կարծիքը պիտի հագնին, երբ իրենցը չունին։ Ժողովականներէն պատուիրակ փաշան թեթեւ մը կնճռոտեց խաղաղ ճակատը։ Բայց չանցաւ այդ վերապահումը աւելի անդին։
– Թարգման էֆէնտի, հարցուցէք ատոնց, թէ իրենց թելադրութեան արդի՞ւնք է Ս. գիւղին մէջ կատարուած հրձիգութեան եւ սպանութեան կրկնակ ոճիրը։
– Մենք չենք ճանաչում նրան։
– Որո՞ւ։
– Նրան։
– Բայց մենք անուն չտուինք։ Ո՞վ էնրան<ref>նա ն, սրբագրուած՝ նրան</ref>։
– Հասկնալի է, էլի՛։
– Ատիկա արդէն կ’ապացուցանէ, թէ կը ճանչնաք զայն, թէ թելադրողը դուք էք, ինչպէս վախցնողը։ Ասկէ զատ, ոճրագործը արդէն խոստովանած է, որքոմիթային կնիքովը մահավճիռ էք կարդացած անոր ու սպառնացած սպաննել զինքը, եթէ անսաստէ ձեր որոշումը։
– Մենք էդ տղան չենք ճանաչում։
– Այդ ուրացումն իսկ կ’ապացուցանէ ճիշդ հակառակը։
– Էդ էլ ձեր գիտութիւնը։
– Դուքքոմիթաչէ՞ք։
– Ի հարկէ։
– Այն ատե՞ն։
– Բայց մենք էդ չենք ուրացել սկի առաջին րոպէից։
– Լաւ։ Ո՞րքոմիթային կը պատկանիք։
– Կոմիտէին։
– Հասկցանք։ Հնչա՞կ, դաշնա՞կ։ Ո՞ր մէկուն։
– Կոմիտէին։
– Հայվա՜ն։
– Ի հարկէ…
– Հնչակ, դաշնակ նոյն շունին լակոտներն են, պէյ էֆէնտի։ Իմ կարծիքով պէտք է գոհանալ այսքանով։ Ժողովը լսեց այս խոստովանութիւնը։ Այլեւս իրենց անձը մեզ չի շահագրգռեր։ Կը մնայ ճշդել անոնց ոճիրներուն շարքը, գտնել անոնց ընկերները։ Ով գիտէ որքա՜ն անմեղ իսլամ սպաննած են մինչեւ հիմա։
Այս միջամտութիւնը ըրաւ մինչեւ այդ րոպէին անխօս երրորդ ժողովականը` նենգ ու գիշախանձ դիմագիծով մարդ մը։ Միջահասակ ու գէրի վրայ, բայց անհանգիստ արտայայտութեամբ, յաճախ ժամացոյց հանող։ Այս անհամբերութիւնը կը յայտնէր իր մէջ ժողովական բարքերէ իր օտարութիւնը։ Մեծահարուստ վաճառական արմտիքի, Ջարդերէն յետոյ յանկարծ աճեցուցած էր իր գործառնութեանց շրջանակը, արմտիքի շուկայէն տարագրելով յանդուգն հայերը, ահաբեկումով ու գրաւումով։ Իր յաջողութիւնները զինքը ըրած էին աւելի պահանջկոտ ու կը ձգտէրսիսթեմի վերածել իր գործելակերպը, տնտեսական ջարդ մը, – չորցնել հայերուն տնտեսական աղբիւրները` անոնցմէ խլելով իրենց առուտուրի շուկաները։ Լաւագոյն միջոցներէն մէկը հայերու երթեւեկին համար հնարուած նոր խստութիւննե՛րը։ Գաւառէ գաւառ անոնց ճամբորդութիւնները այդ կազմակերպութեամբ կ’ըլլային փորձանուտ, եթէ ոչ՝ անհնար։ Մայրաքաղաք մուտքը՝ վճռապէս անհնար։ Մինչեւ որ բոլոր նահանգները որդեգրէին այս եղանակները, անիկա սկսած էր գործի, օրինակը տալով իսկական նուաճումին, որմէ ազատած էին այդկեավուրները իրենց՝ թուրքերուն անխելքութեամբ։ Այս մտայնութեամբ անմիջական հետեւանքներ չուշացան։ Օրինական ու ձեւական գետնի վրայ, առանց ոչ ոքէ անհանգիստ ըլլալու, սա հալածանքը պարպեց Պրուսայի շրջանին ագարակները իրենց հայ աշխատաւորներէն։ Այս ագարակներուն վարիչները, ընդհանրապէս վարժարան աւարտած հողագէտ հայեր, քշուեցան` իրենց գլուխները հազիւ ազատելով։ Վաճառականը իր կալուածէն շուտ տարածեց ինքզինքը դուրս։ Հետապնդումը նկատի ունէր դրամի տէր հին օրերու<ref>օրերը, սրբագրուած՝ օրերու ?</ref>«խմորով» հաճաղաները, որոնք հայ գեղերու մէջ կը վայելէին կառավարութեան վստահութիւնը, գաւառակներու տասնորդատուրքը կապալով գնող։ Փոքր՝ բայց անդադրում յարձակողականով մը զանոնք նետեց դուրս այդ<ref>ալ, սրբագրուած՝ այդ</ref>գործառնութիւններէն,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>գիւղացիները գրգռելով, բողոքի մղելով ու դատարան քաշքշելով անաստուածկեավուրները։ Այս յաջողութիւնները անշուշտ չուշացան պաշտօնապէս վարձատրուելէ։ Թուրքերը խոր ատելութեամբ ու անզիջող վրէժով մը կը դիտէին քրիստոնեային «ընծայուած» դիւրութիւնները –դուք հասկցէք տարրական արդարութիւն– միւսլիւմաններու կողմէ։ Փոխադարձաբար ամէն կեղեքիչ օր մը ազգային բարերար է անոնց մօտ։ Եղաւ անիկա<ref>ջնջ. գծիկ</ref>նախագահը նահանգին առեւտրական սենեակին, նուրբ կտաւով մը ֆէսը երիզած, ու հազիւ յօժարած մէջքէն հանելու շալ գօտին։ Անիկա երկրին բոլոր աղբիւրներուն, ի մասնաւորի ճարտարարուեստին թրքացումը, դեռ այդ օրերէն, կը դաւանէր պետականքաղաքական ձեռնարկ, հաւասար Ռումէլիի գրաւման։ Առայժմ տէրն էր արմտիքի շուկային, մեծատարած խան մը, ութ դուռներով, քառակուսի,<ref>յաւելում ստորակէտի</ref>փոքր գիւղակի մը մեծութեամբ, ուր ջորիներու եւ ուղտերու կարաւանները կը ստեղծէին մշտական ամպ, եւ չափողներու աղմուկը՝ մնայուն դժոխք։ Ինքնաբուխ<ref>ջնջ. ստորակէտ</ref>բռնակալ, խորամանկ –անիկա կործանեց բոլոր հայերը` անոնց արմտիքը փտեցնելով անձրեւի եւ արեւի տակ։ Մրցակցութիւն չէր ասիկա, այլ՝ վրան-բաց<ref>վրան բաց, սրբագրուած՝ վրան-բաց</ref>աւազակութիւն, զոր կրօնքը, ազգամիջեան ատելութիւնը կրողներու միամիտ մոլեռանդութիւնը կը տանէին գեղեցիկ ու նենգ թրքութեան։ Կառավարութիւնը չէր ուզեր միջամտել անոր արգելքներուն,պոյքոթի նախնական ձեւեր,<ref>յաւելում ստորակէտի</ref>չխանգարելու համար անհատներու ազատութի՜ւնը, որ այնքան անկաշկանդ կը յարգուէր օսմանեան տէրութեան բոլոր սահմաններուն<ref>սահմանումներուն, սրբագրուած՝ սահմաններուն</ref>մէջ։ Անոր մեծագոյն մտահոգութիւնն էր<ref>է, սրբագրուած՝ էր</ref>միջոցներ ստեղծել մետաքսի ճարտարարուեստը կորզելու հայերուն ձեռքէն։ Հանրային Պարտուց Ընդհանուր վարչութիւնը,կեավուրեւ ատելի կազմակերպութիւն, Պոլիսով եւ, մա՛նաւանդ՝ քանի մը կաթոլիկ հայերու ազդեցութեամբ, հազիւ կրցաւ ահաբեկումը արգիլել, այսինքն՝ անոր թրքական ձեւը։ Իր դրդումով մանարաններ, անոր բանուորները ենթարկուեցան նախատինքի, քարկոծումի։ Բայց ռուսական հիւպատոսին ազդու դիմումը խեղդեց այդ շարժումը։ Արմտիքի վաճառականը չյուսահատեցաւ սակայն։ Մրցումը տարաւ առաջ՝ կառուցանելով չորս հատ մեծ ու նոր տիպար մանարաններ, որոնց վարչութիւնը, աշխատաւորական կազմակերպութիւնը պարտաւորուեցաւ «ժամանակի մը համար» յանձնել հայերու։ Հարկ չկայ աւելցնելու, որ այդ առժամանակեայ վարչութիւնը պիտի տեւէր մինչեւ տարագրութիւն։ Այս պարտութիւնը զայն առաջնորդեց ուրիշ ձեռնարկներու։ Իր դրամին գործածութի՛ւնը ատիկա։ Մեծաքանակ ոսկի կը գնէր ու կը ծախէր իր ինքնատիպ դրամատան մէջ, ցորենի խանին մէկ անկիւնը փոշոտ սենեակ մը։ Անոր նենգութի՜ւնը, գրեթէ աննշան տոկոսով դրամ փոխ տալու։ Խոզակի բերքը իր առատ ամսուն հազարաւոր ոսկիներու կարօտ կը ստեղծէ։ Խորամանկ թուրքը տրամադրեց իր չոր դրամը, գրաւի փոխարէն ու վճարումներու պահուն երեւան բերաւ իր նպատակները։ Դատական արագ վճիռներով –դատաւորները, մի մոռնաք, թուրք են, ու պարտականը՝ հայ– անիկա ծախեց գրաւի տակ ապրանքները` նեղը ինկած վաճառականները տասը ոսկիի համար սնանկ հռչակելով։ Հաշիւի ու նենգութեան մարդ՝ արագ գործառնութիւններովը ահ տարածած, ատելով բոլոր ոչթուրքերը, ամէնէն շատ անշուշտ հայերը, այդ Հարաճզատէ Սէլիմ էֆէնտին խելքի եւ գործի ընկերն էր Օսման պէյին, անոր պէս չմոռնալով գոնէ երկու նամազ, համրիչները, հայհոյութիւնը, մտասեւեռեալ<ref>մտասեւեռել, սրբագրուած՝ մտասեւեռեալ</ref>անգթութիւնները։ Ազգային խնդիրներու մէջ անիկա անխելք էր ու միամիտ, վասնզի չունէր ժամանակ գոնէ թերթ մը կարդալու, թաղապետական պարտէզինքազինոն քանի մը ժամ քաղաքականութիւն ընելու եւ լսելու, ու կը հաւատար ինչ որ թաղին իմամը կամ ջարդուփշուր մոլլա-քեաթիպները կը քշէին իրեն, հայերու հասցէին։ Եւ ունէր կարծիքը իր ուղտապաններուն, որոնք այդ կարծիքը կը բերէին խուլ, մռայլ գեղերէն, կուսակալութեան տարանկիւն վայրերէն, ուր հայն ու յոյնը անծանօթ են իբր ազգ ու հաւատք, այնքան փակ է հորիզոնը այդ մարդոց միտքերուն։ Ուղտերու փոխադրած<ref>փոխադրուած, սրբագրուած՝ փոխադրած</ref>այս քաղաքական իմաստութիւնը, որ հրաշքով առաջնակարգ կը դառնայ առեւտրական սենեակի նախագահներուն։ Հարցը, որքան ալ տարօրինակ, ունի իր զուարճալի կողմը։ Թուրքիոյ զանազան քաղաքներուն մէջ<ref>ջնջ. բառի՝ վկայ</ref>հարիւրէ աւելի վաճառատուններու վարիչ ու զինադադարին, այդքան կործանումէ ետքը, տակաւին մեծատաղանդ անգլիացի առեւտրականներու հետ յաջողութեամբ մրցող Իբրանոսեան հաճի Մարուքէ աղան չէր գիտեր, թէ Պոլսոյ մէջ հայերէն լրագիր ըսուած բաներ ալ կային։ Տիպարը այս մասնաւորումները ունի անտարակոյս։ Բայց ասկէ զատ չմոռնալ, որ Հարաճզատէ Սէլիմ էֆէնտին, այդ կտաւին վրայ թուրք ըլլալու առաւելութիւնն ալ կը բերէ։ Թուրքին միամտութիւնը կամաւոր է գուցէ։ Գուցէ եւ արդիւնք՝ քիչիկ մըն ալ, իր<ref>իրենց, սրբագրուած՝ իր</ref>նախնական ուղեղին։ Այնպէս որ, փաստուած իրողութիւններ էին բոլոր եղջերուաքաղները, զորս անոր կը մատուցանէին մոլլաներն ու ուղտապանները, մորթուած եւ եփուած հազարհազար իսլամներէ։ Պոլսոյ ոստիկանութեան նախարար Նազըմ փաշայի յիշատակները փայլուն փաստերը չբերի՞ն, քառսուն տարի յետոյ դէպքերէն, թէ կազմակերպողները ի վերջոյ իրենց հնարած սուտերը իրենք շփոթած էին իրականութեան հետ եւ Ջարդերու վարիչ նախարար մը իր յիշատակները գրի առած պահուն ինքզինքը կը դարձնէր վկան<ref>յաւելում բառի՝ վկան</ref>այդ օրերու իրական մտայնութեան։ Ի՛նչ որ գրած է Նազըմ փաշան, 96ի միտքերուն հարազատ հայելին է, անշուշտ հզօր կեղծիքով մը վարագուրուած, ուր չի զօրեր թափանցել աչքը նոյնիսկ եւրոպացիներուն։ Եղան ամերիկացի միսիոնարներ, որոնք Ջարդերէն յետոյ պտտեցան մաքրուած փողոցներէն, ու իրենց թերթերուն մէջ գովեցին թուրք շուկաներուն տիպար մաքրութիւնը։ Անոնք չկասկածեցան, թէ ջարդուած քաղաքին այս սալարկներուն վրայ ժամ մը առաջ մարդկային արիւնը հոսեր էր առատ։ Ու այդ արատը սրբող ջուրը կը սրբէր նաեւ ոճիրը այդ մարդերուն։ Հարաճզատէ Սէլիմ էֆէնտին կրկնեց իր հարցումը։
– Քանի՞ հազար անմեղ իսլամ սպաննեցիք։
Այն ատեն թուրք բառը չունէր այսօրուան վարկը. ընդհակառակն, վիրաւոր ալ էր եւրոպական լեզուներու մէջ իր խորհրդանշած բարբարիկ իմաստով։
– Եւ ոչ մի հատ։
– Քանի՞ հազար անմեղ մանուկ պարկերու մէջ դրած ծով թափեցիք։
– …
– Քանի՞ հազար ծերեր սղոցեցիք։
– …
Դժնդակ այս հարցաքննութի՜ւնը, որ կը նեղէր ունկնդիրները, ո՛չ անշուշտ ամէնուն ծանօթ իր հոյակապ սուտովը, այլ՝ թերեւս անբանութեանը համար բարձր ատեանի մը ժողովակիցին կողմէ։
– Հայվա՜ն, տղայ կը խաբէ, լռելով։
– Էդ էլ ձեր գիտնալիքը։
Մաթիկը նուրբ էր իր այս հեգնութեան մէջ, զոր ուղտապաններէ դաստիարակուած սա վաճառականը հեռու էր նոյնիսկ կասկածելէ։
– Ի՞նչ էր ձեր նպատակը այս կողմերը գալով։
– Գիտէք։
Մաթիկը լաւ չէր գիտեր, թէ ինչու կը պատասխանէր այս ցնդաբանութիւններուն, ի՛նք՝ որ «կուշտ» էր «էդ ամէնից»։ Պա՞հը, ներքին ազդմո՞ւնք մը, խօսելու պահա՞նջ մը։
– Ի հարկէ գիտեն։
Շոյեց մօրուքը Օսման պէյզատէ Օսման պէյը։
– Օսմանեան արդարութիւնը քարերն անգամ կը հանէ լեզու, եթէ կամենայ։
– Այդ մէկն էլ ճիշդ է…
Թեթեւ ժպիտով, որ վատ տպաւորեց ժողովականները։
– Ինչո՞ւ կը լռէք։
– Որ գիտէք…
– Գիտենք անշուշտ, բայց օրէնքը կ’ուզէ, որ լսենք ձեր բերանէն։
– Մեր բերանին տեղ, կարդացէք, էլի՛, էդ մարդուն սեւացրածները։
– Ուրեմն ճի՞շդ է, որ դուք եկած էք հոս, կազմակերպութիւն կատարել, օսմանեան հայրենիքին մէկ մասը հանելու համար օսմանեան իշխանութենէն եւ կազմելու անջատ կառավարութիւն։ Անկախ Հայաստանին մէջ։
Մաթիկը տրտում՝ շրջեց աչքերը գետին։ Անհուն հեգնութիւն կար հազարապետ փաշային բանաձեւած սա հարցումներուն մէջ։ Հարցը տուողը գիտէր ատիկա։ Ու գիտէր նաեւ անոր ազդեցութիւնը յեղափոխականներուն վրայ, պոլսական իր փորձառութեանց մէջէն։
– Ունի՞ք այդքան ուժ։
Հաստ, իրա՛ւ՝ Օսման պէյզատէն իր հարցումին մէջ, որ չէր հասկնար քաշքշուքը իր ընկերոջ։
– «Ունին իրենց սիրտերը»։
Ժողովականները կրկին չհասկցան պատուիրակ փաշային այս նախադասութիւնը, որ յիշատակ մըն էր անոր մէջ միամիտ մշեցի յեղափոխականէ մը։ Բեռնակիրը, հաւատաւոր, արդէն մահուան լոյսերուն մէջը, դանակին տակ լռելէ առաջ, «ո՞ւր է ձեր ուժը» հարցումին ցոյց տուած էր իր սիրտը` ընդունելու համար նոյն րոպէին դաշոյնին սայրը ճիշդ սրտի տունին։ Պատկերը չէր մոռնար անիկա։
– Ճի՞շդ է, որ այդ նպատակին համար ղրկուած էք հոս. դրամ կը հաւաքէք, որ զէնք ու թնդանօթ գնէք. մեզի հաւատարիմ հայերը մեր դէմ կը գրգռէք ու անոնց փճացումին պատճառ կը դառնաք։ Դուք չէ՞ք վախնար Աստուծմէ, որ հաշիւ պիտի պահանջէ ձեր ոճիրներէն, մեզմէ ետքը, ձեր «մունտառ» հոգիներէն։
Այս հարցումները եւ մտածումները կը պատկանէին Օսման պէյին։
– Ասացէք, խնդրեմ, ի՛նչ բանի համար։
– Անմեղ մարդերը փճացնելնուդ համար։
– Ախր, մենք չենք մեր ազգակիցները սպաննողը։
– Ով է եա՜։
– Դո՜ւք։
– Մե՜նք… Աստուա՜ծ չընէ… Աստուա՜ծ չընէ…
Օսման պէյը շոյեր էր իր մօրուքը։
– Բայց պատճա՞ռը։
– Ո՜վ երկնային միամտութիւն, ինչպէս ասում է գաղիական առածը։
– Ճի՞շդ է, որ մարդեր ունիք, զինուած ձեր միջոցներով, Պոլսոյ մօտ գիւղերու մէջ, որոնցմով ծրագրած էք յարձակում գործել Պոլսոյ վրայ։
– Ախր, դո՞ւք էլ հաւատում էք դրան։ Էդ էծմօրուքի հնարած իմաստութիւնն է…
– Հարցը հոդ չէ։ Մենք կը հարցնենք քեզի. ճի՞շդ է, որ գրաւել կ’ուզէք Օսմանեան Պանքան։
– Երկրո՞րդ անգամ։
– Ինչո՞ւ չէ։ Սո՞ւտ է ուրեմն, որ կ’ուզէք գրաւել Եըլտըզի պալատը։
Մաթիկը ժպտեցաւ։
– Եթէ ոչ պալատը, գոնէ՜ մայրաքաղաքը։ Եթէ շարունակէք հարցնել էդ ուղղութեամբ, լռում եմ։
– Լռութիւնը հաւաստում կ’ընդունի մեր օրինագիրքը։
– Էդ լաւ ասացիք։ Ասացէք խնդրեմ, ձեր էդ օրինագիրքը տրամադրո՞ւմ է մի ինչոր պատիժ եղջերուաքաղի համար։ Եթէ այո՛, պահանջում եմ հենց էս րոպէիս նրան գործադրութիւնը ձեր բոլորին նկատմամբ։
– Մենք քեզ կը հարցաքննենք։ Քու իրաւունքը միայն մեր հարցումներուն պատասխան տալն է։
Հարաճզատէ Սէլիմ էֆէնտին ամէնէն նշմարելի արարողութեամբ մը ժամացոյց նայեցաւ։ Գործի՜ մարդ։ Կը մեղքնար անցած թանկ վայրկեաններուն։
– Ճի՞շդ է, որ ձեր ծրագիրներուն մէկ մասին գործադրութեան համար ձեզի օգնած է Ս. գիւղին մուխթարը։
– Էդպիսի մէկը չենք ճանաչում։
– Ճի՞շդ է, որ պոմպա եւ տինամիթ բաշխած էք գիւղացիներուն։
– Էսպիսի բան հենց էդ էծմօրուքն ալ չէր հնարած։
– Ճի՞շդ է, որ խաղողի կողովներուն տակ դրած էք այդ անիծեալ զէնքերը։
– Հարցուցէքմիւսթանթիգէֆէնտիին։
– Ու Եալովայէն փորձած էք այդպէս բեռնաւոր նաւերը քշել Պոլսոյ վրայ։
– Մենք Եալովա չենք եղել։
– Ճի՞շդ է, որ ծակած էք սերկեւիլները եւ վարպետութեամբ մէջը լեցուցած տինամիթին փոշին։
– Ա՛խր, ինչե՜ր էք հնարում, ձեր տունը չքանդուի…
– Ճի՞շդ է, որ թնդանօթ ձուլելու արհեստը սորվեցուցած էք Թորոս օղլու Թորոս դարբինին։
– Քրուփի ֆապրիկների մոտէլներից անշուշտ։
– Ո՞վ է ադ Քրուփը։
– Հարցրէք փաշաներին, որոնք Գերմանիա են եղել։
– Դարբին Թորոսը ինքը խոստովանած է արդէն։
– Էն ո՞ր առիւծն է, որ չէ խոստովանած ինչ որ ուզել էք դուք,միւսթանթիգէֆէնտի։
– Դարբին Թորոսին վկայութիւնը հաստատուած է Տէլի փազան օղլու Տէլի Ստեփանին ալ կողմէ։
– Չենք ճանչնար էդպիսի մի Ստեփան։
– Կառապանը, որուն կառքը ունէր զոյգ ձի, մէկուն գոյնը սրճագոյն, ճակտին ճերմակ պիսակով, միւսինը՝ սեւ, առանց պիսակի։ Կառքն ալ՝ գնուած Պրուսայէն Արաբզատէ Ահմէտ աղայէն։
Հազարապետը տրտում, աչքով չափեց շատախօս դատաւորը, որ չէր հասկնար, թէ ծիծաղելի էր եղած։
– Որ ձեզ պտտցուցած է Իզնիկի լիճին երկու ափերու բոլորկեավուրգիւղերը։
– Մենք կառք չենք նստել։
– Նալէ՜թ քէօր շէյթան [121] … նալէթ…
Պարբերութիւն՝ որ կը փոխարինէրմիւսթանթիգէֆէնտիին շրթները հասած հայհոյութիւնները, երբ ըլլային ասոնք չափազանց անպատկառ։
– Ճի՞շդ է, որ Ս. գիւղին Փափազ էֆէնտին ձեզ վռնտած է իր տունէն։
– Չենք տեսել նման մարդ։
– Հընզը՜ր։ Տղայ կը խաբէ։
Միւսթանթիգէֆէնտին հազաց խոշոր։ Բերանը չորցեր էր։ Բայց շարունակեց պեխերուն թուքը ափովը չորցնելէ յետոյ.
– Ճի՞շդ է, որ Սուղում օղլու Սուղումը ձեր հրամանը գործադրած է, սպաննելով տէրութեան հաւատարիմ Նալպանտ օղլու Սերոբէ էֆէնտին։
– Չենք ճանաչում էդպիսի մարդ, ասել ենք մի անգամ։ Ինչո՞ւ կրկնւում է նորից։
– Հայվա՜ն։
– Այո՛։
Հզօր այս հաստատականը, որուն հեգնութիւնը զգացողը հազարապետ<ref>հազարպետ, սրբբագրուած՝ հազարապետ</ref>փաշան էր միայն, քիչշատ հայերէն բառեր ճանչնալուն, որոնցմէ՝ այդայոն։
– Ըսէք անունները անոնց, որոնք Քաֆքասէն ձեզ հոս ղրկեցին։ Ու անոնց՝ որոնք ձեզ հոս բերին։
– Մենք ենք եկել։
– Ի՞նչ միջոցներով եւ որո՞նց առաջնորդութեամբ։
– Մեր ոտքերով։
– Նորէն հո՜ն, ուրկէ որ սկսած էինք։ Քար ըլլայ մարդ, կը ճաթի այս քեաֆիրներուն դէմ։
Սուքիաս էֆէնտին իր նախաձեռնութեամբը.
– Սխալ կ’ընէք լռելով, պարոն Մաթիկ։ Խոստովանութիւնը կ’ըլլայ աւելի օգտակար։
– Ուրիշ բան չենք գիտեր։
– Մտածեցէք լա՛ւ։ Անսահման է մեր օգոստափառ կայսեր գութը, կը կրկնեմ ասիկա։
– Ես ասացի իմ բոլոր ասելիքները, ազնիւ հայրենակից, ու լաւ է, որ լռէք։ Ահա ես լռում եմ։
– Հայվա՛ն։
Միւսթանթիգէֆէնտին, երկար, համոզուած, ու արձագանգուն, թուքերը թռցնելով թուղթերուն։ Պաշտօնական ատեանի մը առջեւ ամէնէն անմեղ որակակա՜նը։ Փորձառաբար կը ճանչնար արժէքը Մաթիկի սպառնալիքին։ Անգամ մը այդ որոշումը տալէն ետքը,հընզըրը հոգին կու տար, բայց ոչ մէկ բառ։ Ջորիէն աւելի դիւրին էր լեզու ստեղծել, քան այդճանավարներէն։
Դատավարութիւն չէր անշուշտ սա բացառիկ ժողովը, որ կը գումարուէր տնավարի ձեւերով եւ ճնշումին տակն էր Պոլսոյ իմաստուններուն։ Անգամ մըն ալ հազարապետ փաշան հաստատեց ատիկա ինքն իր մէջ։ Իրմէն զատ միւս ժողովականներն<ref>ժողովուրդներն, սրբագրուած՝ ժողովականներն</ref>ալ իրենք զիրենք կը նկատէին անկայուն հողի մը վրայ. ու ասիկա անոր համար, վասնզի ամէնուն մտքին մէջ վճիռը որոշ էր սա հայերուն։ Վարչական եղանակը, սիրական բանաձեւ, ատիկա կը թելադրէր իրենց դեռ սա մարդոց ձերբակալման օրէն իսկ։ Յապաղած էր վճիռին գործադրութիւնը նոր յայտնութեանց յոյսով։ Ոստիկանութիւնը բախտաւոր չէր եղած։ Այնպէս որ, հոս կատարուածը<ref>կատարումը, սրբագրուած՝ կատարուածը</ref>տեսակ մը դիմակահանդէս էր, գոհացում տալու համար Պոլսոյ պահանջին։ Հազարապետ փաշան միայն հետզհետէ կը համակրէր Մաթիկին, որուն սրամտութիւնը, պարզութիւնը, վճռականութիւնը տպաւորեցին զինքը։ Մինչ հարցաքննութիւնը կ’ընթանար սա ցատկտուն, անլուրջ ձեւով, անոր մտքին մէջ կը ճշդուէր երկրորդ տիպարը յեղափոխականին, խելացի եւ վճռական, որ մինակ գեղեցկութիւնը չունէր եսին հոգեյատակ։ Այդ տղուն մէջ ուշագրա՛ւը՝ ձեռներէց ոգի՛ն, որ զայն բերած էր հոս, Կովկասէն` այնքան լաւ կազմակերպուած ոստիկանութեան մը ուռկաններէն անցնելով անվնաս։ Այդ ոգին, դժուարութեան դէմ աւելի եփուն, աւելի վստահ, մօտիկն էր, եթէ ոչ աւելի ան միւսներուն, որոնք 96ին դէպքերուն յարձակում էին ըրած Օսմանեան Պանքային վրայ։ Կուսակալները այդ օրերէն ասդին խստացուցած<ref>խորացուցած, սրբագրուած՝ խստացուցած</ref>էին իրենց հսկողութիւնները։ Ու ահա մարդեր, որոնք քսանէ աւելի կուսակալութիւն կոխածանցած էին` մօտենալու համար Պոլսոյ։ Խենթե՞ր, այս մարդիկը, թէ իսկապէս կազմակերպութեան մը պատկանող առաքեալներ։ Հազարապետը չէր կրցած վճռական որոշումի մը յանգիլ։ Հարցաքննութիւնը ոչինչ էր տուած։ Հազարապետը գիտէր ատիկա։ Քանի մը տարի ետքը,Եըլտըզի դէպքին թուրքերը որդեգրեցին աւելի շահեկան մեթոտներ, որոնց կազմաւորումին մէջ դեր ունեցաւ հազարապետ փաշային սա անդրանիկ վրիպանքը։ Անոր մտքին մէջ մարմին եղաւ իր փափաքը, ճակատ ճակատի, նման մարդոց հետ վարելու լայն խօսակցութիւն մը, որ, կը խորհէր, պիտի լուսաբանէր երկու ժողովուրդները, աւելի յստակ իրար չափելու։
– Յետո՞յ։
– Լռում եմ։
Ու եղաւմիւսթանթիգէֆէնտիին այնքան մեծցուցած լռութիւնը, որ կը կոտրէր բոլոր կամուրջները։ Մարդուկը, յուսակտուր, դարձաւ ժողովականներուն.
–Վեսսելամին ամին [126]։
Ձաբռտո՞ւք<ref>Ձափռտուք, սրբագրուած՝ Ձաբռտուք</ref>այս ամէնը։
– Գուցէ՜, երբ դատավարութիւն ըսուած հիւանդութիւնը դնենք ուրիշ լոյսի տակ։
Բայց տարբեր չեղաւ հարցաքննութեան եղանակը յեղափոխական դատող ատեաններուն, մա՛նաւանդ գաւառներու մէջ, «Անկախութեան դատարան» անունով ծանօթ թուրքերուն վերջին ոճրապատումէն առաջ։ Արագ, կարճ, իսկապէս յեղափոխական, այսինքն՝ այս տիպարին համար ձեւուչափուած արդարութիւնը սա դատաւորներուն, որոնք իրենց խղճին հնազանդելու երդումը տալէն ետքը, կնքուած պահարաններու մէջ իրենց քննած դատերուն համար Պոլսէն տպագիր<ref>ապագիր, սրբագրուած՝ տպագիր</ref>վճիռ կը ստանային։
Ձաբռտո՞ւք<ref>Ձափռտուք, սրբագրուած՝ Ձաբռտուք</ref>։
– Դուք գտէք բառը։
Բացի պատուիրակ փաշայէն, որ պաշտօնական իր պարտականութեան հետ ունէր շահագրգռական այլապէս բարդ տուեալներ, ի մօտոյ մեզի համար պարզ, միւսները չնայեցան իսկ տղոցը երեսին, շէնքշնորհք։ Օսման պէյին ծեծը թրքութիւն է պարզ ու բացայայտ։ Յանցաւորները մեղքը գործեր էին բռնուած ըլլալու։ Անոնց դատապարտութեան մէջ ոստիկանական երանգ մը այդ մարդիկը չէր կրնար խանդավառել, քանի որ չարչարանքը առաջին մէկ օրէն իսկ մնացած էր ապարդիւն։ Եւ ուրախ էին, վասնզի յանցաւորներուն օտարոտի ծագումը եւ յիմարական լռութիւնը անօգուտ կը դարձնէին ուրիշ մաս մը աշխատանք, արարողութիւն եւ զգուշաւորութիւն։ Հիւպատոսական մարմին մը գոյութիւն ունէր այդ քաղաքին մէջ։ Ու ֆրանսացի հիւպատոսը, քոմանտան փաշային յաճախակի հիւրերէն, բարեկամ էր, նոյն գիծով, հայոց առաջնորդին։
Հարցաքննութիւնը կատարեալ ձախողանք մըն էր։
Անկէ առաջ,քոմիթաներու թղթածրարը, ձերբակալուած գիւղացիներուն վկայութիւններովն ու ծննդաբանութեամբը, հակասական ու յիմար, կը դառնար իր խակ ու արտառոց նկարագրին, որմէ ջանք էր ունեցած զայն ազատել հազարապետը ` ջնջելով մեծաքանակ ապուշութիւն։ Նոր հարցաքննութիւնը վրիպած էր անով, որ չէր բերեր ոչ մէկ նպաստ, Պոլսոյ կողմէն տրուած հիմնական հարցին, – այս մարդոց ետին գործող կուսակցութիւնը երեւան հանելու տեսակէտէն։ Այս ճամբով, անլոյծ էր առաքելութիւնը<ref>ջնջ. ստորակէտ</ref>պատուիրակ փաշային։ Ուրե՞մն։
Քոմիթաները այլեւս տէրը կը դառնային իրենց կանխորոշ ճակատագրին, որ մահն էր, կախովի կամ հեղձովի։ Թուրքերը ատոր ընտրութեան մէջ շատ ալ չեն նեղուած։ Ջարդի շրջաններուն, սպանութիւնը զուարթ ու քաղցր պարտականութիւն է, զոր կը հատուցանեն իրենց հայրենիքին, հանդիսաւոր ու գեղեցիկ։ Միջնարարներուն, սպանութիւնը տնավարի իրացում մըն<ref>երազումն, սրբագրուած՝ իրացում մըն ?</ref>է, զոր ոստիկանները, զօրքը, առնուազն բանտարկեալները կը փնտռեն յայտնի հաճոյքով։ Վա՞խ։ Սուքիաս էֆէնտիին միջամտութիւնը բան չէր փոխեր այդ մահուան որոշումէն։ Վասնզի Մաթիկին ռուսահպատակութիւնը անցած էր աննշմար խելացի քարտուղարէն։ Ճարտար դիւանապետը բաւական թուրք չէր, այսինքն՝ չափազանց հայ էր, քաղաքական անցուդարձերէ օգտուելու իր ապիկարութեամբը։ Մերինները քիչշատ դէմք տուած են նոր ժամանակներու մեծագոյն ասպարէզներուն։ Բայց ոչ մէկ դիւանագէտ։ Այս գիտութիւնը չէ յաջողուած հայերուն, որոնք, այդ մարզին վրայ, անճարակ բանագնացներ միայն եղան՝ օտարներու հաշուոյն աշխատող։
Յետո՞յ։
Հազարապետ փաշան կը կշռէր եղանակը այս մարդոց մաքրագործումին։ Այս մտահոգութեամբը անիկա կը զատուէր իր ընկերներէն, վասնզի կը ճանչնար մօտէն իր վեհապետը, ու անոր խորշանքը քաղաքական աղմուկէ։ Բռնակալները կը նմանին մութի թռչուններուն։ Կը նեղուին լոյսէն ու ձայնէն։ Անիկա կ’ուզէր իր գլուխը քիչիկ մը հանգիստ։ Անոր ուղեղէն անցան կարգ մը բաներ, պղտոր ու անշրջագիծ։ Իրեն այնպէս թուեցաւ, որ այս «սրբագրութիւնը» (թուրքերէն բառը՝թէմիզ) ծրագրուած էր իր մանրամասնութեանց մէջ, տեղովը, ձեւովը, մասնակցող ոստիկաններուն եւ աւագ դերակատարներուն անունովն ու թիւովը։ Արդէն անցողակի անոր հասցուած էին գլխաւոր գիծերը «ձեռք առնուած անհրաժեշտ միջոցներուն», ինչ որ ոճրագործներուն բարբառով հոմանիշ էր մահուան։
Յետո՞յ։
Խուլ ցաւ մը, պատուիրակ փաշային մէջ, այս մարդիկը «առանց պարպելու» մահուան յանձնելը։ Ասիկա իրական իր պարտութիւնն էր, զոր զգալու մէջ եղաւ նուաստ ու արդար։ Այդ մարդերը կը մեռնէին ու չէին խօսեր։ Չէին խօսածմիւսթանթիգներուն եւ Օսման պէյերուն մեթոտներովը։ Կը մնար միւսը, նուազ թուրք, բայց [որ]<ref>յաւելում բառի՝ որ ?</ref>մեթոտ մըն էր.
– Այս մարդերը հողին ղրկելէ առաջ, փորձել վրանին տաճկական քաղաքավարութիւնը։
Այս տխուր, միամիտ որոշումը, ժողովին վրիպանքէն յետոյ, անոր աչքին ներկայացաւ իր ամբողջ միամտութեամբ։
Հազարապետ փաշան թուրք էր, այսինքն՝ խորքին մէջ նանրահաւատ ու սնապաշտ, որ վարկ կու տայ մինչեւ այսօր ժժմակներուն եւ փչողներուն։ Աւելի՝ Գերմանիա ուսած զինուորական, այսինքն՝ չյոգնող հետազննութեան սիրահար ոգիի մը պատուաստը առնող։ Աւելի՝ մասնագէտ ու դասախօս Արեւելեան Խնդրին, զոր կը դասախօսէր զինուորական վարժարանի մը մէջ, Պոլիս, գերմաններուն մանրակրկիտ հետեւութիւններէն վեր, անոր մէջ շահեկանութիւնը այդ հարցին ետեւէն<ref>հետեւութիւններէն..... հարցին ետեւէն – ?</ref>, զոր կ’ընդունէր մահու եւ կենաց խնդիր մը թուրք կայսրութեան համար։ Անոր լուծումը՝ տիրապետումն էր Ասիոյ։ Այսպէս ըմբռնուած, Ասիոյ Արեւմտեան Ճափոններուն համար (ինչպէս<ref>ինչպէ՜ս, սրբագրուած՝ ինչպէս</ref>չեն կշտանա՜ր<ref>չեն կշտանար, սրբագրուած՝ չեն կշտանա՜ր</ref>իրենք զիրենք կոչելէ, եւրոպական մշակոյթը ազատելով քրիստոնէութեան հմայքէն եւ իսլամութիւնը արժեւորելով աւելի քան պուտտայականութիւնը եւ կռապաշտութիւնները Նիբոններուն<ref>նիրբոններուն, սրբագրուած՝ Նիբոններուն</ref>) Արեւելեան Խնդիրը թուրքի եւ ռուսի դարաւոր գօտեմարտին շարունակութիւնն էր։ Ուր, յաղթանակի հնարաւորութիւն մը, թուրքերուն համար, կը դառնար խնդրական, առանց զօրաւոր պաշտպանութեան։ Գերման բարեկամութիւնը, որ համիտեան ռէժիմին քաղաքական ամենաբարձր բարեխառնութիւնը եղաւ, արդիւնք էր այդ տեսութիւններուն։ Անգլիական քաղաքականութենէն հեռացում մը, այդ ռէժիմին սկիզբները անկարելի (վասնզի այդ կրթութեամբ տոգորուած պաշտօնատարները դժուար կ’ըմբռնէին այդ փոփոխութեան պէտքը, մա՛նաւանդ օգուտը), հետզհետէ պիտի վերածուէր կատարուած իրողութեան, երբ սպաները գերման մեթոտներուն հետ, երկիրը հերկող քաղաքականութիւնն ալ Պերլինէն Պոլիս բերէին<ref>բերէր, սրբագրուած՝ բերէին</ref>։ Ասիական մեծագոյն պետութիւնը, թուրքին ժառանգական ոսոխը։ Ռո՜ւսը։ Անշո՛ւշտ։ Բայց չէր բաւեր ատիկա յեղյեղել ու հայհոյելով գոհանալ այդ ժողովուրդին։ Պէտք էր զայն ճանչնալ, ինչպէս կը պահանջէին գերմանները, որոնց լրտեսական կազմակերպութիւնը օժտուած էր ցեղին յատուկ մանրախոյզ կատարելութեամբ։ Ամէն սպայ, գերման մարզանքներու մէջ կը սկսէր ճանչնալ, պարտաւոր էր ճանչնալ այդ ժողովուրդը։ Ու թշնամին ճանչնալու ամէնէն բնական եւ օգտաւէտ եղանակը՝ տիրանալ անոր լեզուին եւ աւանդութիւններուն։ Գերմանիոյ մէջ հազարապետ Մեհմէտ պէյը –փաշա չէր տակաւին– երեք տարի խղճամիտ հետեւող մը եղաւ գերմաններէն հաստատուած ռուսերէն դասընթացքին, թանձր ու խճող մեթոտներով, որոնք կը կռթնէին խորունկ փորձառութիւններու եւ կը յանգէին անպայման վրէպի՝ եթէ գերման ամենահաս միտքը խորհած չըլլար ուրիշ ալ ուղղութեամբ` այդ լեզուն հաճելի ընծայելու հաճոյասէր թուրքերուն։ Գերման սպարապետութիւնը իր տրամադրութեան տակ կը պահէր բանակ մը աժան աղջիկներու, Վարշավիայի գռիհներէն։ Ասոնց էր վստահուած ռուսերէնի խօսելավարժութիւնը, զոր կը սորվեցնէին բաւական դժուարութեամբ, տրուած ըլլալով զգայարանքներու այլամերժ չկամութիւնը հանդէպ երկրորդական նպատակներու։ Մեհմէտ պէյը,<ref>յաւելում ստորակէտի</ref>դիւանական ասպարէզի կանխադիր գիտուն, սորվեցաւ լեզուն յամառ աշխատանքով։ (Թուրքերուն մեծամոլութիւնը զանոնք ոյծ ըրաւ օտար լեզուներու ուսումէն)։ Այդ աղջիկները, թաւշային ու նուաղկոտ իրենց հրապոյրներուն մէջ, հեշտանքի նրբախոյզ մասնագիտութեան կը միացնէին ինչ որ թուրքերուն պակսեցաւ ամէնէն աւելի։ – Կին, այսինքն՝ ընկերային մթնոլորտին մէջ կին շունչին դերը եւ ազդեցութիւնը։ Այդ աղջիկներուն մէջէն անիկա հաղորդուեցաւ ուժգին ոգիի խռով ցանկութիւններու<ref>անիկա հաղորդուեցաւ.... ցանկութիւններու – ?</ref>, ռուս միսթիքին, որ կիներու հոգիին մէջ անսահման նուիրում է հանդէպ ստանձնուած որեւէ պարտքի, ու երիտասարդները հազարներով, բիւրերով կը հանդերձէ մեծ, այլասիրական խոր սպասներու։ Ռուս Յեղափոխութիւնը, հարիւրամեայ իր շրջափոխութեամբը, ամենազօր միսթիքն է բոլոր քաղաքական միսթիքներուն։ Զոր ընդզգաց, քան թէ հասկցաւ Արեւելքի ամէնէն դրապաշտ, ամէնէն քիչ միսթիք ժողովուրդին մէկ ներկայացուցիչը։ Պոլիս դարձին, անիկա, միշտ նոյն ծրագրով, չպակսեցաւ ռուս արթիսթներու շրջանակէն։ Կը խօսէր անոնց լեզուն, օր մը զայն օգուտով գործածելու համար անոնց դէմ։ Իր մասնագիտութի՛ւնը։ Այս ճամբով՝ անիկա պիտի հասնէր հայերուն, որոնք իբր քաղաքական ազդակ թէեւ անկշիռ, բայց ռուս ախորժակներուն խայծ ծառայելով, կը դառնային տրտմօրէն շահեկան։ 96ի դէպքերը անոր վարանումները փարատեցին։ Անշուշտ, դոյզն չափով մը անիկա չհաւատաց հայերու յեղափոխական արժէքին։ Մեր ժողովուրդին դժբախտութիւնն է թափանցիկ ըլլալ։ Թուրքերը կը յաւակնին մեզ ճանչնալ մենէ աւելի։ Ու փարատոքսը դառնօրէն ճիշդ է։ Մեհմէտ պէյը, նոր ասպարէզ իջած, պոլսական դէպքերուն, պիտի զարմանար իր տեսածներէն։ Այդ իրար մատնող աղբարները ռուսական trempeով հոգիներ յայտնաբերեցին իր վարած ատեաններուն մէջ։ Աւելի՛ն. անիկա զգաց միսթիքը բանտերէն եւ «վարչապէս» անհետանալու դատապարտուած զոհերէն։ Ու ինչ որ չէր գտած թուրք աղջիկներու չափ անխելք լրտես հայ աղջիկներու մէջ, կը գտնէր ան միւսներուն մէջ, որոնք քսանէն նոր անցած երիտասարդ՝<ref>յաւելում բութի</ref>մահը փնտռելու իրենց կատաղութեամբը կը յիշեցնէին վարշավիացի աղջիկներու խորունկ նուիրումը։ Ուսուցի՞չը։ Հիւսիսի ա՛րջը։ Ու այդ արդար տրամաբանութեամբ, ռուսահայերը ռուս էին, իրենց հայութենէն հեռացած։ Թշնամի՞ն։ – Ռուսը նորէն։ Այդ հայերուն ձեռքով թուրքերու հասած ամէն անախորժութիւն, մահացու արարք։ Հայկական Հարցերու մէջ մասնաւորում մը տակաւին կը նշանակէր ուրիշ աշխարհի մըն ալ ծանօթացումը, – հայ գիւղացին, Վանէն ու Տարօնէն, ապառա՛ժ ու երկաթ, որ կը մեռնէր ու «ազատութիւն» կը պոռար` հանդէս բերելով հոգեկան անսպասելի արիութիւն։ Քանի՜քանի՜ անգամներ անոր աչքերը թրջեցին այդ հսկայ բեռնակիրները, երբ շղթայակապ ձգուեցան ախոռի մը մէջ, գլուխնուն ութտասը մորթող։ Անոնք դանակներու մխրճումին առջեւ աչք իսկ չթարթեցին, ու բացով մեռան։ Հակառակ իր վճռական հրահանգներուն՝ անիկա չէր յաջողած մինչեւ Պոլիս բերել հատուկոտորքոմիթաները, որոնք իբր թէ կը բռնուէին կայսրութեան արեւելեան սահմաններուն վրայ, Կովկասէն ու Պարսկաստանէն Թուրքիա մտած ատեննին։ Սուտ չէին այս խումբերը։ Հեռագիրը կ’աւետէր պատահարը, ընդհարումը, օսմանեան զինուորներու անյողդողդ քաջութիւնը,քոմիթաներու խումբին սպառսպուռ բնաջնջումը, բացի պետէն, մահացու կերպով վիրաւոր, օր մը ետքն ալ անոր մահը գուժելով, ձերբակալուած վիճակին մէջ։ Սովորական բառերով սովորական այն ողբերգութի՜ւնը։ Ուր դեր ունէին քանի մը շէյխ, փոլիս էֆէնտիներ եւ վալի փաշան։ Հեռագիրը ուրիշ եռանդով կ’աւետէր Պոլիս ձերբակալումը այն միւսներուն, որոնք Վասպուրականի եւ Տարօնի մէջ կ’իյնային ձեռք, հաւատարիմ «աղբար»ներու ցուցմունքով, բայց դէպի կեդրոն քաղաքներու ճամբու հանուելէն ետքը կը մեռնէին բնական մահուամբ, բժշկական այսինչ համար, այսինչ թուակիր տեղեկագրով ալ ստուգուած։ Հազարապետ Մեհմէտ փաշան կ’ափսոսար սա անխելքութիւնը, որուն պատասխանատուն պոլսական սարսափն էր, ամէնօրեայ արծարծումով, վեհապետին երակներէն,ժուռնալներու անձրեւով մը։ Սխալ էր, պնդեր էր ադ գաղափարին վրայ, կայսեր հետ իր ժողովներու ընթացքին, յեղափոխութիւնը պատժելը վստահիլ քիւրտերուն, որոնք ժողովուրդ մաքրագործելու մէջ հոյակապ ազդակ, անյարմար կռուողներ էին յեղափոխականներուն դէմ։ Իրաւ է, թէ քիւրտը կը ջնջէր անձը, բայց չէր չորցներ թոյնին արմատը։ Թուրքերը, այն օրերուն, հեռանկար ուխտի մը նման խորհած էին Արեւելեան Նահանգներու մէջ իրենց պապերէն գործուած մեծ սխալը սրբագրելու, բայց ատիկա իրագործելու համար ընտրած էին դանդաղ միջոցները։ Հազարապետ Մեհմէտ փաշան, գերմանական խղճմտութեամբ, հարցը իր մատերովը շօշափելու համար իջեր էր այդ Արեւելեան Նահանգները։ Թուղթը այնպէս կը համեմատի հողին, ինչպէս հեռագրուած դէպք մը ապրուած իրականութեան։ Հերոսութիւն էր անշուշտ լքել փարթամ մայրաքաղաքը ու պերլինեան յիշատակները, եւ երկննալ այդ խուժ Ասիային մէջ, որ անոր հոգին ըրաւ տխուր, որքան չէր ըրած ափրիկեան Դարապլուսը, իր աւազակերտ աքսորանքին մէջ։ Հոն աքսորուած քաղաքական յանցաւորները ու ժանգահար մորթով արաբները աւելի կ’արժէին, քան այդ նահանգներուն ոսկորոտ քիւրտերը ու նոյնքան բիրտֆլաները (հայերը)։ Ի զուր անիկա հալածեց ֆետայիները, որոնք կային ու չկային։ Կը խօսուէին ապրիլ լեռներու մէջ, ուր ամպեր միայն կը մակաղէին։ Բայց Մուշի մօտերէն անոնց հրացանները լսած էր անիկա իր ականջներով։ Իբրքոմիթաբերուած գեղացիները Պոլսոյ ջրհաններուն չափ ալ, բեռնակիրներուն չափ ալ ինքնութիւն չունէին։ Պարտուած՝ այդ հողամասերուն վրայ իշխող սա եղերական պայմաններէն, մուրատը չառած՝ անիկա դարձաւ Պոլիս։ Հայկական Յեղափոխութիւնը կրնար ուզածը փորձել, չունէր յանգելիք կէտ, վասնզի քիւրտերը բաւ էին այդ ժողովուրդը որեւէ վայրկեանի բնաջինջ ընելու։ Միւս կողմէ՝ այդ յեղափոխութիւնը վտանգաւոր ուժ էր, Արեւմուտքի որքան կը մօտենար։ Եւրոպական մեթոտներով մարզուած եւ ռուս դպրոցին մէջկալվանիզէայդ ոգին կրնար Պոլսոյ մէջ սարքել մեծ ձեռնարկներ։ Ահա թէ ինչու անոր հոյակապ ծրագիրը եղաւ Պոլիսը հռչակել<ref>հնարել, սրբագրուած՝ հռչակել</ref>զինուորական գաղտնի շրջանակ, զոր պաշտպանելու էին ծովէն, Աթէնքէն, հաստատելով հոն աչալուրջ լրտեսութիւն, երկաթուղիով անոնց հսկողութիւնը վստահելով փորձ ու իմաստուն մարդոց։ Այս կազմակերպութիւնը արժանացաւ վեհապետին դրախտազեղ գնահատման։ Մեհմէտ փաշան փոխեց երկաթուղային ոստիկանութիւնը եւ հաստատեց ամենախիստ հակակշիռ, ճամբորդներու արձանագրութիւն, պանդոկներու տետրակներու<ref>տետրակներ, սրբագրուած տետրակներու – եւ ջնջ. ստորակէտ</ref>գաղտնի ստուգում, – միջոցներ, որոնք Պոլիս մտնող ճամբորդները կ’ընէին ծանօթ ոստիկանութեան։ …Այս ամէնէն յետոյ, մայրաքաղաքին այսքան մօտիկ գաւառակի մը մէջքոմիթայի մը հարցը իր ամբողջ կշիռը կը ստանայ, երբ վաւերական տուեալներ՝ այսինքն՝ժուռնալէն ետքը մարդեր փաստ կենան։ Անոր խանդավառութի՜ւնը, Մաթիկին անձէն։ Առաջին այցելութեան մէջ իր աճապարանքը Պոլիս դառնալու –վեհապետը հեռագիր հեռագրի վրայ կը տեղար–, կէս էր թողած իր ձեռնարկը` մարդիկը խօսեցնելու։ Իր մեկնումէն յետոյ, տանջանքն ու փայտը անցեր էին առաջին գիծի, խոստովանութեան հարցին, ու ասիկա հակառակ կտրուկ իր հրահանգին, որ բռնութեան միջոցները կը յանձնարարէր յետաձգել յուսահատ պարագային։ Նեղուած էր, բայց տրտմօրէն համակերպած՝ ընդունելու նոյնութիւնը Արեւելեան Նահանգներու եւ պոլսամերձ քաղաքակիրթ նկատուած վայրերու ոստիկանութեանց։ Արհեստի խղճմտութիւն մը կայ, կարգ մը ասպարէզներու մէջ։ Ոստիկանութիւնը ատոնց ամէնէնփաթեթիքը կրնայ նկատուիլ։ Հազարապետ փաշային համար սա վրիպանքը անսփոփ դառնութիւն էր։ Անշուշտ անիկա չայցուեցաւ միւս դառնութենէն, սա մարդիկը այս գիշեր իսկ խողխողել զիջելով իր ընկերներուն, տակաւին ժողովէն առաջ։ Ատիկա պետական զգայարանքը կը թելադրէ ամէն զինուորականի։ Բայց հետաքրքրութի՞ւնը։ Սա մարդիկը խօսեցնելու խորունկ հեշտա՜նքը։ Ու մշուշ էր անոր ուղեղին մէջ։
… Երբ յայտարարեց անիկա հարցաքննութիւնը դադրած, որոշում տուած էր առանձին ըլլալու Մաթիկին հետ։
Ժամը կը թուէր յառաջացած։ Կը սպասուէր, ամէն ինչ վեհապետին փափաքին համաձայն կատարած ըլլալու համար, Օսման պէյին բարեկամ շէյխ Սապիթին, որուն ծանօթացումը ըրած էր օր մը առաջ, Պոլսէն տրուած հրահանգին համաձայն։ Մարդկային կորովին մեծ տեսաբան գերմանները իրեն սորվեցուցեր էին չարհամարհել կրօնական տարրը Արեւելքի մէջ, ուր անիկա խտացած ուժ մըն էր, շահագործելի՝ քաղաքական նպատակներու համար։ Շէյխերը, մոլլաները աւելի կ’արժէին գուցէ, քան յիսնապետները, հարիւրապետները։
Հազարապետ փաշային նշանացի հրամանին վրայ –թուրքերը գաղտնի<ref>գաղտնիք, սրբագրուած՝ գաղտնի</ref>ղեկավարելու ինքնուրոյն գիտութիւն մը ունին, որով կառավարած են իրենցմէ գերազանց մշակոյթով եւ իմացականութեամբ ժողովուրդներ–, մեծ քաղաքավարութեամբ<ref>քաղքավարութեամբ, սրբագրուած՝ քաղաքավարութեամբ</ref>,թէմէննահով, ժպիտով դուրս առաջնորդուեցաւ «ազնուազարմ» թարգման Սուքիաս էֆէնտին, որուն ներկայութիւնը արդէն աւելորդ տրամին այս առաջին արարին (փաշան ընդդիմացած էր, բայց տեղի տուած ընկերներուն պնդումին, որոնք լիակատար վստահութիւն ունէին քեաթիպին տաճկասիրութեանը վրայ), անտեղի կը դառնար երկրորդ վարագոյրին համար։ Ժողովը պատուիրակ իր անդամին բերանով մասնաւոր շնորհակալութիւն կը յայտնէր այն իսկապէս հայրենասէր եւ իմաստուն ծառայութեան համար, որ մատուցուած էր իսկապէս հայրենասէր եւ իմաստուն ու, մա՛նաւանդ՝ «ազնուազարմ» թարգման էֆէնտիէն։ Ցաւ էր անշուշտ, որ իր բարձր եւ օգտաւէտ միջամտութիւնը չէր հասած ակնկալուած արդիւնքին։ Բայց «Սեւին սապոնն ինչ օգուտ»ը հայկական առած էր, զոր լսեր էր ինքը իր ասպարէզին մէջ, շատ մը բերաններէ։ Որքա՜ն լաւ պիտի ըլլար, եթէքոմիթաները իրապէս սիրէին իրենց ժողովուրդը, յայտնելով բաներ, որոնց առաջքը առնելը ծառայել էր հայ ժողովուրդի իրական շահերուն, ինչպէս եւ օսմանական բարեխնամ կառավարութեան։ Խորունկ կսկիծ էր իրեն համար անոնց անուղղայ յամառութիւնը։ «Յետ այսու», անոնց ոճիրը այլեւս կը պատկանէր Քաղաքական դատարանին (ամբողջ երեսուն տարի, չեմ իջնար թուրքերուն միահեծան արդարութեան դարերը մինչեւ, անոնք ուրիշ վարմունք չունեցան յեղափոխական ամբաստանուածներուն։ Երբեմն անոնց պատճառաբանութիւնը, հարցաքննումի ձեւերը եղան աւելի տղայական, քան ձաբռտուքը, որ վերը արձանագրուեցաւ<ref>արձանագրուեցան, սրբագրուած՝ արձանագրուեցաւ</ref>։ Անշուշտ չեմ միամիտ արդարութիւն որակելու Ջարդերուն յաջորդող քանի մը շաբաթներու խուժդուժ վճիռները պատերազմական ատեաններուն, որոնք մարդկային չեն։ Այդ օրերուն, ողջ բռնուած հայեր մահուան դատապարտեցին, այսինքն՝ դատական արարողութեամբ ջուրի խողովակներուն սեւ դիրտը վառօդ յայտարարելով, ըստ գիտական տեղեկագրի քիմիագէտ<ref>քիմիակիր, սրբագրուած՝ քիմիագէտ</ref>(տարրաբան) փաշաներու։ Թնդանօթի՜ նոր խողովակներ էին անոնք, պաշտօնապէս մկրտուած իրենց նոր ասպարէզին, ռումբեր արձակելու խաղաղ իսլամ բնակչութեան վրայ։ 915ին վաթսուն տարեկան բժիշկ մը կախեցին, վասնզի տարի մը առաջ Պոլիս տպուած հայ օրաթերթի մը մէջ հայ բանաստեղծ մը գովեստն էր ըրեր լեզուին, ոտանաւոր։ Այդ գովեստը, տարի մը ետքը, կը նշանակէր թուրք նախատել։ Այլապէս ինչո՞ւ<ref>ինչու, սրբագրուած՝ ինչո՞ւ</ref>պահուէր այդ ոտանաւորը բժիշկին կողմէ։ Այսպէս, 914ին<ref>ջնջ. ստորակէտ</ref>արտօնուած թերթի մը մէջ ոտանաւոր մը, 915ին մահուան զօրաւոր փաստ<ref>մահուան զօրաւոր փաստ – ?</ref>մը կը դառնար։ Անշուշտ, 915ի արդարութիւնը այլապէս բարդ, ահաւոր, ցարդ անծանօթ գեղեցկութիւններ<ref>գեղեցկութիւններ – ?</ref>ունի, որոնց մեր պարտքն է անդրադառնալ, երբ մեր պատմութիւնը մօտենայ այդ տարիներուն)։ Սակայն [եւ]<ref>յաւելում բառի՝ եւ</ref>այնպէս, Սուքիաս էֆէնտին յոյս դնելու էր տակաւին վեհափառ Սուլթանին մեծագութ սրտին։ Այդ յոյսը թարգման էֆէնտին յատկապէս յանձնարարուած էր զգալի ընելումերհասաէֆէնտիին, որ անշուշտ պիտի հետաքրքրուէր այս ստամբակ իր զաւակներուն ճակատագրովը։ Ժողովը ջերմագին իր շնորհակալութիւնները կը մատուցանէր նաեւմերհասաէֆէնտիին, ինչպէս փոխադարձ բարեւ, յարգանք, մեծարանք։ Թուրքերը մէկի տեղ երեք բառ կը գործածեն, երբ կը խաբեն սիրազեղ արտայայտութեամբ։ Հազարապետ փաշային ջերմ փափաքն էր, մեկնելէ առաջ, բացառիկ այցելութիւն մը տալմերհասաէֆէնտիին, որուն հաւատարմական զգացումները բարձրօրէն գնահատուած էին իր ընկերներէն եւ որուն ձայնին, դեռ չլսած, իրապէս իմացուած ըլլալու հաւաստիքն ալ զանց չէր ըներ յայտնելու թարգման էֆէնտիին միջոցով։
Փաղաքուշ բառերու սա տարափին ընդմէջէն, որոնց կ’ընկերանային դէմքի, ձեռքի, մէջքի նոյնքան օծուն ու սրտառուչ բեկումներ, մարդուկը դրուեցաւ դուռ, ուրկէ երկու ոստիկան, նոյն արարողութեամբ ինկան անոր առջեւ։ Նրբանցքն ի վար, քիչ հետաքրքիր, քիչիկ մըն ալ կամար կռնակ, զոր լայնկեկփարտըսիւն չէր յաջողեր մեղմել՝ անիկա կը քալէր, բարեւելու համար լարուած մարդամեքենայի մը նման, փնտռելով շուք մը դէպի ան կործելու հասակային բարեւը սողացողին։ Այսպէս կը յարգեն, յարգելու էին մարդիկ իրենց ականջներուն մատուցուած իմաստուն դասը։ Մատնիչը, այս գիծով, դիւանի հասած, շուքի եւ մութի արարած, վերածուած է բացառիկ տեսակէ բանի մը։ Ոսկորի տեղ դոնդող կը կրէ ան իր հոգիին մէջ, որ իր կմախքը ունի մարմինին նման, ամրօրէն ճարտարապետուած մեր ժառանգութիւններէն, խառնուածքէն, կեանքէն առած հզօր հարուածներէն։
Անոր մեկնումը սա մեծ ատեանին բերաւ սպասուած թեթեւացումը։ Հազարապետ փաշան հաճութեամբ չէր, որ ընդունած էր այդ հայուն քիթը այս գործին մէջ։ Հայու մը շունչը, նոյնիսկ մատնիչ, ծանր կը կշռէ այն նիստերուն մէջ, ուր թրքութեան գերագոյն շահերը խնդրոյ նիւթ կը դառնան։ Թուրքերը մեր մատնիչները մեզմէ աւելի կ’արհամարհեն։ Հազարապետ փաշան Պոլիս սորված էր չհաւատալ այդ մարդոց ծայրայեղ եռանդին։ Զիջած էր Սուքիաս էֆէնտիին, դարմանելու համար ինքնագլուխ կարգադրութիւնը Օսման պէյին, որ հայոց առաջնորդէն հաւատարիմ այս թարգմանը յատկապէս խնդրած էր բացառիկ թարգմանութեան մը համար։
Օդի կարի՞ք կար, որպէսզի երկու փաշաները երկարէին դէպի պատուհան մը։ Բացին անոր զոյգ փեղկերը։ Գաղջ ու թեթեւ բան մը դիմաւորեց անոնց քիչիկ մը յոգնած աչքերը։ Հոտեր կան, որ կը զարնեն աչքերուն։ Նաւթը ատոնցմէ է։ Խօսակցութիւն, լուրջի մօտ, որ քիչքիչ միւս անդամներն ալ համախմբեց հոն։ Դէմէն, հինաւուրց քաղաքին մինարէները, հատկտուն ու ցրիւ, կապոյտին մէջ տնկուած սլաքներու կը նմանէին։ Նոճիներու ուրուային իլերը ձգուած տուներուն ու երկինքին մէջտեղ։ Ու հեռուի շղթան, ողորկ կռնակով, բարակ մուխի մը մէջ քո՜ւն։ Հազարապետ փաշան կ’ոգեկոչէր կայսրութեան առաջին հերոս իշխանները, որոնք այդ շղթային կոհակներուն վրայ իրենց երիվարները վազցուցած էին` կրակի տալով գեղերն ու անտառները։
Եղաւ լռութիւն։
Որմէ յետոյ ցածուկ առաջարկ մը։ Կու գար պատուիրակ փաշայէն։ Որոշ տհաճութիւն մը ընդունեց զայն, անոր ընկերներու դէմքին։
– Ի՛նչ հարկ, փաշա հազրէթլերի։
– Ի զո՛ւր է, փաշա հազրէթլերի։
– Մեր պարտականութիւնը կատարած ենք։ Աւելին՝ ժամավաճառութիւն է, յոգնութիւն եւ զայրոյթ։
Հազարապետ փաշան, մեղմ բայց աննահանջ.
– Անհրաժեշտ է։ Չեմ կրնար այս մարդիկը, իրենց գաղտնիքներուն հետճեննէթղրկել։
– Պիտի բարկանաք, փաշա հազրէթլերի։
– Պետական մարդը կը ճանչցուի ջիղերը կառավարելու իր ճարտարութենէն։ Անիմաստ է այդ զգացումը մարդոց դէմ, որ պիտի մեռնին։ Մինչդեռ շահ է մեզի, եթէ ուրիշ մեթոտով յաջողեցանք փշուր մը բան փրցնել։ Ստոյգ է, որ շատ գիտեն։ Ստոյգ է, որ բռնութեամբ ոչինչ կ’ըսեն։ Թոյլ տուէք ինծի գործածել իմ եղանակը, որ Պոլսոյ մէջ արդիւնաւոր է յայտնուած։ Խաբուած ու խոստովանած մարդեր, մահէն ժամ մը առաջ նոյնիսկ։
– Դուք գիտէք, փաշա հազրէթլերի։ Մեր հաստատ կարծիքով գիտենք, թէ այս փորձը անպտուղ է։ Բայց քանի որ կը պնդէք, ձեզի յաջողութիւն մաղթելէ զատ չունինք ընելիք։
– Շնորհակալ եմ։ Դուք հոս էք արդէն։ Մինչեւ շէյխ Սապիթին ժամանումը, ես աւարտած կ’ըլլամ իմ պարտականութիւնս։
Դիակ մը երջանիկ է միշտ։
Միւսթանթիգէֆէնտին, որ չէր առնուած խմբական սա խօսակցութեան, մանր աչքերը անդադար կը պտտցնէր կալանաւորներէն պատուհանեան խմբակին։ Անոր դէմքին՝ յայտ վիրաւորանք։ Իր լքումը զինքը ըրաւ նոյնիսկ խոժոռ։ Աշխարհին օրէնքն էր։ Ինք էր աշխատեր, ահագին թուղթ սեւցուցեր։ Ու հիմա մարդիկ կը գործէին, իրենք իրենց։ Հազաց, ուժգին` մատենադարանին ապակիները թեթեւ մը դող հանելով։
–Միւսթանթիգէֆէնտի՞ն։
– Չեմ ուզեր։
– Բայց թարգմանը ինչու արձակեցիք։
– Պէտք չունիմ։
– Ո՞ր լեզուով պիտի խօսիք։
– Ես գիտեմ զանոնք լեզու հանող լեզուն։
– Շատ լաւ։ Ըրէք այնպէս՝ ինչպէս որ կը փափաքիք։ Մենք հոս կը սպասենք ձեզի։
Թեթեւ այս խօսակցութիւնը դադրեցաւ մեծ այդ մարդոց դառնալովը իրենց աթոռներուն։ Պատուհանը կը մնար բաց, որուն արտաքին տախտակեայ վանդակին մէկ ստեղին կարմրալանջ թռչնիկ մը բի՜, բի՜, ծո՛ւ, կ’ընէր ու կը կենար` կտուցը հարցականի մը պէս զարնելով ստեղին ու գլխիկը երկարելով ներս։
Պատուիրակ փաշային նշանացի մէկ հրամանը հանեց ոտքիմիւսթանթիգէֆէնտին։ Յետոյ խօսեցաւ մատով։
– Շատ լաւ, փաշա հազրէթլերի։
Միւսթանթիգը դարձաւ կրունկին վրայ ու հրամայեց.
– Դո՛ւրս։
Տասնապետ եղած էր անիկա եւ կը սիրէր հրամայել։
Կալանաւորները լսեցի՞ն։ Շարժեցան սակայն։ Ամէն անգամէ աւելի քիչ նեղուելնուն հակառակ, անոնք զգացին, որ յոգնած էին չափազանց։ Մաթիկին քննող միտքը սեւեռեց այս զգայութիւնը ու ջանաց բացատրել։ Միւս կողմէ՝ մեծ պայծառութիւն մը կը տաղաւարէր խոնջէնքի այս ծանրութիւնը։ Ժողովին թաքուն եւ դաւադրական ոգին ազդա՞ծ էր անոնց անգիտակից զգայարանքներուն։ Կան այս բացառիկ պահերը, երբ առանց գիտնալու, այսինքն՝ իմացապէս լուսաբանուելու, մենք կը հասկնանք ինչ որ կը սպասէ մեզի քիչ անդին։ Հեռազգածութի՞ւն, պայծառատեսութի՞ւն, հոգեկան տարբաղադրո՞ւմ։ Բառերը շատ են, բայց երեւոյթը՝ պարզ։ Շարժեցան անոնց հետ շղթաները։ Ու տարբեր էր օղակներուն քսքսուքը։ Մեծ սրահը կը թուէր անգայտանալ, ու Մաթիկին ուղեղէն կը թռչէին իր կեանքին ծուէնները, սեւ ու ճերմա՜կ, թշուառական թռչուններ, ամէն մէկի կտուցին պահ մը անհուն այն երազէն, որ անոր օրերը կը շինէր։ …Առանց քալելու, որոշապէս ճամբայ ընելու տպաւորութիւն մը աւելցաւ այս զգայախաբութեանց։ Առաստաղին եւ տախտակեղէնի իւղաներկը եւ մատենադարանին բարկ ջնարակին նաֆթային ծանրութիւնը զարկած էին անոնց աչքերը, որոնց կոպերուն կը թուէին մարդեր նստիլ ու մուրճով ծեծել տակի գունդերը։ Տեսակ մը թմբիր, ընդդիմահար՝ ինչպէս հրդեհի գոլորշուտ ծուխը։ Ու գլխու պտոյտ, որ անոնց ոտքերը կ’ընէր անկայուն, ոսկորները՝ հակ։
Քալեցին։
Նրբանցքին խորերէն օդը զով գգուանքով անցաւ անոնց յօնքերուն մօտէն, ուր ծանրութիւն ու տեսակ մը կրակ կը կոտտային, բայց չկրցաւ ընել անոնց քայլերը թեթեւ, ինչպէս կը պատահէր ատիկա Վասպուրականի թաքստոցներէն ելլելէ վերջ, երբ օրեր տեւող խուզարկութեանց ընթացքին ջղայնացած, փոքրացած՝ հոգին կ’ազատէր տանիքներուն ճնշումէն, ողջունելով բաց օդին սա գգուանքը։ Հոս երկաթը կը դիզուէր աւելի ու աւելի։ Այս ծանր զգայութիւնը գիծգիծ բան մը կ’ըլլար Մաթիկին միսերուն մէջը։ Մրջիւններու արշա՞ւ, գետնէն կտրուելու զգայախաբութի՞ւն։ Անոր ձեռքերը ասեղասեղ կը կճուէին։ Ու անոր գլխապտոյտին կ’ընկերանար վախ մը սրունքներէն կոտրելու։ Ցաւի այս շեշտ տպաւորութեանց աղբի՞ւրը։ Թուրքերուն ճնշումն է ատիկա, որ շէնքերէ ներս այնքան հաստատ բարեխառնութիւն է եղած մեր ջիղերուն վրայ։
Ատոնց ետեւէն պատուիրակ փաշան։
Նրբանցքին ոստիկանները, ուշադիր, կոկ, քաղաքավար։ Տպաւորիչ անոնց աշխուժութիւնը, շարժումը, մա՛նաւանդ նայուածքը։ Դիւան չըլլար սա երկար ու ընդարձակ ստորնայարկը։ Քոմանտան փաշային կարգապահական հրահանգները ամենազօր էին պաշտօնատան այդ մասին մէջ։ Ոչ մէկ քարտուղար արտօնուած էր օրէնքով գծուած պահերէն դուրս երեւալու նրբանցքին։ Դուռները ամրան խղդող տաքերուն իսկ՝ փակ։ Այս նեղ ու լռին ամայութիւնը կը յանգէր խորքի սանդուխին, մարմար ու գեղեցիկ կառոյց, որ վերնայարկ կը հանէր ոտքերէն առաջ միտքը անցորդին։
Ամայի՝ սանդուխը։
Կալանաւորները քալեցին։ Բնազդը կ’ուղղէր անոնց գնացքը վասնզի ոստիկանները փաշային ներկայութեանը արձանացեր, գամուեր էին դուռներու կուշտին։ Առանց դուրսին թելադրութեան՝ Մաթիկին քայլերը հակեցան դէպի դուռը սենեակին, ուր քշուած էր Սողոմը ժամ մը առաջ։ Ու կեցան։ Հազարապետ փաշան բաւակա՜ն հոգեբան, հասկնալու, յարգելու համար բնազդին ցուցմունքները։ Անիկա անցաւ առաջ, համեստ, քաղաքավար, բարի, մէկ ձեռքին թուղթի տրցակ մը։ Զարկաւ մեղմ դուռին ու չափեց խորքի սանդուխը։ Չէր նայեր, բայց կը թուէր բան մը փնտռել։ Անոր այդ նայուածքին կ’ընկերանար Մաթիկին ալ աչքը։
Դուռը բացողը, սեւամորթ դռնապանը։ Կէս ժամէ ի վեր անիկա կը խօսէր Սողոմին ` զայն թելադրելով խոստովանիլքոմիթաներու բռնութիւնները։ Անիկա ինքզինքը ղրկուած կը յայտարարէր մեծ, շատ մեծ մարդերու կողմէ, որոնք անոր ազատիլը կը փափաքէին։ Ոչ միայն այդքան։ Որոնք պիտի ազատէին զինք։ Իր հաւատքին վրայ երդումով զօրացած այս յայտնութիւնը դռնապանը պահեր էր ժուժկալ խոստումի տարազին ներքեւ։
Սարսափած, փաշային տեսքէն, ըրաւ անիկա խոնարհութեան կէս շարժումը, զոր տանտիրուհին կը պահանջէր անկէ, եւրոպացի բոլոր հիւրերուն դիմաց։ Փաշա՞ն։ Նկուն, ձեռքերը կուրծքին բերելէ զգոյշ (թուրքերը թերի կապկեցին Արեւմուտքինէթիքէթները), անիկա արձանացաւ` հրաման սպասող զինուորին նման։
Փաշան մտաւ ներս։
Անոր մատը առաւ ներս երկու կալանաւորները։
Անոր ակնարկը դռնապանին ցոյց տուաւ դուռը։
Փակելէ առաջ՝ անիկա խիստ հրահանգով մը կ’արգիլէր դուրսէն ներս մուտքը անխտիր բոլորին համար։
– Հասկցա՞ր։
– Այո, փաշա հազրէթլերի։
* * *
Պարզէն վեր սենեակ մըն էր այս դիւանատունը` յատկացուած բանտային արձանագրութեանց ու վիճակագրութեան։ Դիւանի վայել մերկութիւն ու տրտմութիւն։ Մէկ պատը ապակեղէն պահարան, բազմայարկ, որուն աստիճանները գրաւած էին զէնքեր, ամէն մեծութեամբ, նախնական զմելիէն ու կացինէն մինչեւ ուժանակի պարապ խեփորները, – բոլորն ալ բանտ ինկող մեղապարտներու կողմէ գործածուած, ու այդպէսով ոճիրի թանգարան մը կազմելով, գիտուն վերատեսուչին խնամքովը։
Սողոմին մուտքէն յետոյ, հոն աշխատող երկու քարտուղարները հեռացուած էին քոմանտան փաշային կնոջը հրամանով, որուն խօսքը պատգամ էր պալատին բոլոր մասերուն ալ մէջը։ Այս հսկողութիւնը յօժարակամ կ’ընդունուէր պաշտօնեաներէն, որոնք կնիկի մը հնազանդելուն մէջ հաճոյք կը գտնեն, երբ երեսունը չեն անցած։
Անոնք Սողոմը գտան յոգնած ու մռայլ։
Չէր շարժած տեղէն` հակառակ թուրքէթիքէթէն բաւական բան ծեծով սորված ըլլալուն։
Ու անոր գլուխը կիսաբոլոր կը կտրէր Միջերկրական ծովի արեւելեան աւազանը, քարտէսի մը յատակէն, որ կը բռնէր լման մէկ պատը այդ դիւանին։ Գործն էր ատիկա երիտասարդ քարտուղարին՝իտատի [152]ըրած ու օսմանեան պատմութեան եւ աշխարհագրութեան դասերուն մէջ իր բացառիկ շնորհներո՞ւն համար, թէ գեղանի, կանացի դէմքին համար մետալով պատւուած։ Քարտէսը կը ներկայացնէր կայսրութեան աստիճանական ծաւալումը, Արեւմտեան Անատոլուի մէկ հովտակէն բխող կարմիր կայլակի մը խորհրդանիշ արատովը, հետզհետէ յորդելով<ref>յարգելով, սրբագրուած՝ յորդելով</ref>ամէն ուղղութեամբ։ Սուլթանները մանրանկար, որոնց իւրաքանչիւրին ձեռքէն սուր մը կը սլաքէր սահմանը իր նուաճումներուն։ Երկրամասերը, որոնք առնուած էին թրքական հեղեղէն, կը զանազանուէին իրարմէ խիստ ու պոռոտ գոյներով։ Սուլթանին սուրէն կախ թել մը կը կրէր թուականը վճռական ճակատամարտին։ Ուրիշ կարմիր գիրեր՝ կը ցցէին անունները դաշտին, բերդին, գիւղին կամ քաղաքին, ուր մղուած էր պատմական ճակատամարտը։ Տարօրէն կոշտ, բայց աւելի քան թելադրիչ այս ձեռագիծ քարտէսը խորունկ յուզումով կը համակէր նախնական այցելուները, որոնք ափ ի բերան կը հետեւէին սուլթաններուն սա յորդումին, լեցուելով հզօր հպարտութեամբ մը իրենց փառքէն ու զօրութենէն։ Ազգային գիտակցութիւնը ոչ մէկ ժողովուրդ այնքան խոր կը զգայ, որքան թուրքը, նոյնիսկ ամէնէն անբանը։ Տարօրէն կոշտ, բայց աւելի քան թելադրիչ այդ քարտէսին առջեւ կ’ախորժէր կենալ, հինգտասը րոպէ, քոմանտան փաշային աղջիկը, նայելով թէ ոչ՝ սեղաններուն վրայ գլխահակ քեաթիպ էֆէնտիներուն, որոնք անոր մեկնումէն յետոյ կը ցատկէին վեր, կ’անցնէին քարտէսին առջեւ, կը լզէին, կը լզուըրտէին աղջկան ոտքին հետքերը, խոր, յուսահատ տարփանքով, իրարու վայելքին մատուցանելով առաձիգ մէջքը, կուրծքին կրակէ հաւկիթները ու թուլցած, հեշտախտագին, գրեթէ ջուրոտ՝ կը դառնային ետ, իրենց սեղանները, գրիչները մխած ֆէսերէն ներս, մտքով մշուշուած, ամէն մէկը յիշելով իր սիրուհին, մօտիկ ազգականը, կին՝ այս կամ այն պէյին, մատաղ՝ բայց անհով, ինչպէս են կիները թուրքերուն երբ վանդակ մտնեն…։ Յետոյ կը շինէին դպրոցը, դասարանը, երբ կայսրութեան արդի մեծ նահանգներուն գաւառները, գաւառակները, գիւղախումբերը կը զրուցէին իրարու, անունները դասաւորող կարգին հանդէպ աններող խստապահանջութեամբ, ինչպէս կ’ուզէր դասախօսը, դաժան ու մեծ հայրենասէր, որ կը տարուէր նիւթին մեծվայելչութեամբը, ամէն մէկ կուսակալութեան ուսումնասիրումին հետ վերակազմելով պայմանները, մտայնութիւնը, դարը՝ ուր այսօրուան բարակ էֆէնտիներուն նախահայրերը, գրիչի տեղ սուր խածած, մխուեր էին ընդերքին մէջը փափուկ, մեղկացած, փարթամ ու փտած ժողովուրդներուն ` զանոնք տապալելով հարիւրի դէմ մէ՜կ…
Դիւանին մէջտեղը զոյգ սեղաններ։ Անոնց հակադիր պատին թուղթերը դասաւորող դարաններ, աչքաչք, կուսակալութեան գաւառներուն անունովը թուագրուած։
Անկիւնէ անկիւն ձգուած էին նստարաններ,քանափէի ոճով, բայց լերկ տախտակ։ Անոնց ալ ներկը կը կրկնէր բանտին երկրորդին գործածած գոյնը<ref>բանտին..... գոյնը – ?</ref>։
Սողոմը, պի՛շ, լացա՜ծ։ Առաջին ակնարկով այսպէս կը տպաւորէին անոր աչքերը ` ուռած ու կարմիր։
Պատուիրակ փաշան չէր նայած անոր։ Աւելորդ՝ իր նշանը, տղան նստելու հրաւիրող։ Միւս կողմէ՝ անիկա ցոյց տուաւ Մաթիկին աթոռ մը, այն սեղանին մօտիկ, ուր անցեր էր ուղղակի մտնելէն ետքը։ Յեղափոխականը չհասկցաւ։ Գուցէ հրաւէրի անակնկալն էր պատճառ այս վարանումին, այնքան անիկա ուրիշ բանի էր վարժ, թուրք պաշտօնեաներուն մօտ։ Մարդավարութի՞ւնը, թուրքերունփոլիթիքա՞ն։ Ե րկու ամիսէ աւելի է, որ անիկա կը ճանչնար այդ արդարութիւնը։
– Նստէ։
Ձայնին մէջ մեղմ թրքութիւն մը, կիսապաշտօն, որ կը ջանար ըլլալ աւելի պարզ, մտերիմ։
– Քեզի ըսելիքներ ունիմ…
Զայն լսող մը ինքզինքը պիտի զգար շունչին մէջը բարեկիրթ ազնուականի մը, վստահութիւն ներշնչող ու մարդկօրէն գեղեցիկ։ Այդ շեշտը հեռու էր նենգ ու վայրագ այն յղացքէն, որ թուրքն է, անոր փաշան, աւանդօրէն տեղաւորուած խորը մեր ողնուղեղին, – սուտին ու անգթութեան բնական շաղախը, որով կաղապարուած է անոր տիրապետութիւնը մեր հոգիներուն վրայ։
Դուռը բացուեցաւ։
Դասակին սպան էր, հեւասպառ, փութկոտ, ինչպէս եւ հոգածու մէկ նայուածքին մէջ դնելով այդ ամէնը հեղինակաւոր պարզութեամբ մը։ Արձանացաւ անիկա։
– Հրաման մը, փաշա հազրէթլերի։
– Ոչ մէկը կ’ուզեմ։
– Ոչ իսկ քոմանտան փաշա՞ն։
– Ոչ մէկը։
Խիստ յանդիմանող։
Դուռը փակուեցաւ։
– Նստէ, – կրկնեց անիկա։ Ու անոր շեշտը րոպէաբար գտաւ անսպասելի իր մեղմութիւնը։
Ու առանց նայելու անոր երեսին – դատողի հոգեբանութիւն, որուն մէջ կը մտնէ հաւանաբար խղճի փշրանք մը, հակառակ մեր ուժով տարազներուն, երբ ուրիշները դատապարտած ենք ի յառաջագունէ –, հանեց գրպանէն ժամացոյց մը։
Լուրջ էր անիկա ու տրտում։
Անոր դէմքին մեծ մարդու վայել վարանք մը, ծանր ու կարեկցող, որ անոր արտայայտութիւնը ըրաւ աւելի մարդամօտ։ Մաթիկը յիշե՞ց ռուս ազնուազգի զօրավարները, որոնք դասախօսի սեղանին վրայ ժամացոյց կը դնեն այդպէս ու կը մխուին իրենց նիւթին դէպի խորութիւնները, հանրային դասախօսութեանց սրահին մէջ ստեղծելով իմաստին արքենի գեղեցկութիւնը, կեանքը իսկապէս արժեւորող այն վերնաշխարհը, որ սեփականութիւնն է բոլոր մարդերուն։ Իրողութիւն էր, որ այցուեցաւ այդ տեսակ յիշողութենէ մը։ Ու ցաւ էր անոր այդ զգայութիւնը։ Ո՞ր հրաշքով սա փափուկ դէմքը կը պարտկէր իր տակ թուրքը, որուն ճանաչողութիւնը անքակտելի գիծերով շինուած էր իր ներսը։ Հարցուց ասիկա Մաթիկը, ինք իրեն։ Ու յիշեց մէկ խօսքը իր ուրիշ մէկ ուսուցիչին, հայ ասիկա, որ զինքը սահման ճամբու դրած ատենը կրկներ էր յստակ իմաստով.
– Ջանա՛ մարդ մնալ…
Չէր հասկցած այն ատեն։ Յետոյ՝ հիացումով ոգեկոչած մեծ մարդուն դիմագիծը այդ հանդիսաւոր պահուն, անթիւ անգամներ, երբ յեղափոխական գործով, շփումի մտաւ մարդկային տառապանքին ու ստորնութեանց բանակներուն հետ։ Ցաւին ու բարութեան մէջ անոր լոգա՛նքը։ Անոր սիրական գաղափարն էր վստահիլ դէմքին, քան ձայնին, վասնզի մէկը նիւթ է, միւսը՝ օդ, այսինքն` մեր ներքին անձնականութեան հետ լաւ կամ վատ հաղորդիչ…։ Հարիւրապետներու, ուրիշ փաշաներու, կուսակալին, զինուորական հրամանատարին (որոնց բոլորին առջեւ հանուած էր անիկա իբր տարաշխարհիկ ճիւաղ մը) հետ անիկա չէր ունեցած սա զգայութիւնը։
Պատուիրակ փաշան իր դէմքը յանձնեց իր թիլին<ref>Ծնթ. – թիլ՝ բթամատին եւ ցուցամատին բացուածքը:</ref>` ցուցամատը փակցնելով այտոսկրին։ Մինչ բութը կ’երկննար կզակին ներքեւ, – ուղեղը դիրքի կանչելու հին եղանակ մը։ Ու առանց վեր առնելու աչքերը ժամացոյցէն, ուր աղջնակի մը մանրանկարը կը ժպտէր տարիներէ ի վեր, հարցուց.
– Տրամադի՞ր էք ինծի հետ խօսելու։
Դժուար, ու խորթ հնչումով ռուսերէն այս նախադասութի՜ւնը։
Անատոլուի սա մռայլ քաղաքին խորը, երկամսեայ անորակելի տառապանքներէ յետոյ սա ռուսերէնը հեքիաթէն ալ դուրս բան էր Մաթիկին ականջներուն։ Սխա՞լ՝ լսածը։ Անոր աչքերը բացուեցան չորս։ Բերանն ալ անզգալաբար ըրեր էր նոյն շարժումը։ Անդրադարձա՞ւ իր զարմանքին, վասնզի ափը գացեր էր շրթներուն։
Ժպի՛տ։
Բայց միամիտ, գրեթէ յիմար։ Ա՛յնքան՝ որ զգաց անհեթեթութիւնը ըրածին։
Բարակ քրտինք մը խոնաւցուց անոր ափերը։
Բան մը ըրած ըլլալու համար գլուխը դարձուց քովնտի, հո՛ն՝ ուր նստեր էին Սողոմն ու ընկերը, բոլորովին ջղագրգիռ՝ դիւանական սա հոտերէն։ Մատենադարանի հարցաքննութիւնը խորապէս խանգարած էր արդէն խարխուլ իմացականութիւնը այդ երկայն երիտասարդին, որ 96ի ջարդերուն, դանակին տակը մտած, բայց հրաշքով ողջ ելած, վրայ էր տուած հաւասարակշռութիւնը իր ուղեղին ու դատապարտուած ներսով ապրելու, ինչպէս կը տարազէր օրեր, շաբաթներ տեւող իր լռութիւնը, սուզումները։ Անոր հիւանդութիւնն էր<ref>է, սրբագրուած՝ էր</ref>ներքին այդ ապրումները չկրնալ արտաբերել, վասնզի լեզուն կ’ընկրկէր այս ճիգին առջեւ։ Ու միշտ կը թուէր քնանալ, աչքերը փակ թէ բաց։ Ռուսերէն հնչումը, իր նորութեամբը ահաբեկե՞ր էր զայն, որպէսզի դէմքին դիզուէր անպատում անձուկ։ Սողոմը կը նայէր հազարապետին արծաթ կոճակներուն – ինչպէս կը կարծէր ինքը – ու չէր հասկնար ինչ կը կատարուէր։
– Չհասկցա՞ք։
– Ինչպէս թէ ոչ։
Զուարթ։ Տղա՛յ։ Ամբողջ եռանդ ու երիտասարդութիւն։ Անցեալ ու իմաստութիւն։ Ակնթարթի մէջ Մաթիկ Մելիքխանեանցը փոխադրուած էր ՄեծՄասկուան, իմացական իր հայրենիքը։ Արեւելահայ ամէն երիտասարդ հպարտ է ռուսերէն ո՛չ միայն խօսելէն, այլեւ՝ լսելէն։ Ասիկա յատկանշական հմայքն է այդ մշակոյթին։ Իբր յեղափոխական, Մաթիկը կ’ատէր ցարերուն Ռուսիան, բայց մանուկի պէս պաշտամունք ունէր անոնց լեզուին, մա՛նաւանդ մեծ յեղափոխականներուն։
– Եթէ այո՛, ինչո՞ւ կը նայիք այդպէս։
– Բայց ուղիղ հրաշք է ասիկա։ Ինչպէ՞ս կարելի է, որ դուք ծանօթ ըլլաք ռուսերէնին։
– Այդքան արտակարգ բա՞ն է օտար լեզու մը խօսիլ։
– Ոչ անշուշտ։
– Ա՞յն ատեն։
– Պիտի չզարմանայի, եթէ երբեք խօսէիք<ref>խօսէինք, սրբագրուած՝ խօսէիք</ref>գերմաներէն։
– Որ զինուորական պետութեան մը լեզուն է անշուշտ։
– Դուք կ’ըսէք։
– Ռուսերէ՞նը։
– Ռուսերէ՜նը։ Դժուար է զայն բացատրել ձեզի։ Ռուսերէնը, Մոսկուան։
Կեցաւ։
– Ուղիղ հրաշք է ասիկա։ Չեմ կարող ըմբռնել։
Բռնկած<ref>Բռնած, սրբագրուած՝ Բռնկած ?</ref>էր շրթներէն։ Յուզումը՝ ծաւալած մատերուն ու ճակտին դնդերներուն։ Տաքցաւ ու նետեց.
– Ռուսերէնը խօսողը թուրք չի կրնար ըլլալ։
– Չեմ հասկնար ձեզ։
– Պարզ է սակայն, չափազանց պարզ։
Կը դողար։
– Դուք կարդացած էք ի հարկէ Տոսթոեւսկին։
Հարցնողն էր հազարապետը։
– Ի հարկէ, փաշա, ի հարկէ։
– «Մահուան տունին յիշատակնե՞րը»։
– Ի հարկէ։
– Պարզ է սակայն, չափազանց պարզ։ Մահուան տունին կազմակերպիչները փաշաներ չեն կարծեմ, պարոն յեղափոխական։
Մաթիկը լռեց։ Անիկա կը դառնար մռայլ իր տժգունութեան։ Ակնարկութիւնը տպաւորիչ էր։
Փաշան իր կարգին ընկղմեցաւ դառն տրտմութեան մը մէջ։ Դեռ նոր կը կազմուէր քաղաքական սառնութեամբ թուրքը հրապարակին վրայ, ու հազարապետ Մեհմէտ Սիւրէյեա փաշան շատ բան կը պարտէր մօտիկ անցեալին։ Կը մեղքնա՞ր սա տղուն, թէ զայն սպաննել որոշելէն ետքն ալ կը նրբանարսատիքայն վայելքին մէջ, որով պիտի անմահանային 915ի մեծ մարդասպանները, այնքան հարազատ գազանութեան մը մէջ համադրելով Արեւմուտքին ուսումը եւ տափաստանին մռայլ, խոր բնազդները։ Անիկա լայն շունչ մը քաշելով, որ մեր մէջ դէպի ետ կը հրէ կիրքը, աւելցուց.
– Կարճ կը խորհիք, պարոն յեղափոխական։ Ռուսերուն կողմէ հալածանքը քիչ չէ հիմա ձեր ժողովուրդին հանդէպ։ Յետոյ, քիչ ալ կը տեսնէք։ Ինչո՞ւ կը մոռնաք, թէ ի՛նչ են եղած մեր եւ ռուսերուն վերջին երկու դարերը։ Թուրքերը ճիշդ դատելու համար քիչ մը թուրք պէտք է ըլլալ։
Հազարապետին ռուսերէնը «արձակուած» էր, ինչպէս կ’ըսեն լեզուաբանները։ Անշուշտ սխալներ շեշտէ, ոգիէ։ Բայց խօսակցութեան գաղափարական գնացքը կը դիւրացնէ բառերուն գիւտը։ Ու կարեւորը, նման պահերու, մտածումին ուժն է, ոչ թէ շնորհը։ Գերմաներէն, ֆրանսերէն, ռուսերէն նպաստ ունին իրարու։
– Ի՞նչ ըսիք, կ’ըսէք այս ճշմարտութեան։
– Ձեր պատմութեան վերջին երկու դարը փաստ մըն է։
– Մեր անճարակութեան, այնպէս չէ՞։
– Ռուսերուն կարողութեան։
– Որոնք մէկ օրուան մէջ անձնատուր բերդէ մը երեսուն հազար մարդ մորթեցին։
– Բայց ոչ կիներ կամ մանուկներ։
– Այո՛, սպաննե՜լ։ Ինչո՞ւ կ’ուրանաք այս բառին յարաբերական արժէքը։ Դուք, կամովին, ձեր հաշիւներուն սխալ բռնութեան<ref>հաշիւներուն սխալ բռնութեան տակ ?</ref>տակ, այդ բառին հետ զուգորդ գործողութիւնը միայն կը տեսնէք։ Տկարներու ակնո՞ց։ Պրոպականտի սիրական եղանա՞կ։ Քրիստոնեաներու հանրային կարծիքին վրայ ազդելու աճպարարութի՞ւն։ Ո՛րը որ կ’ուզէք։ Մինչդեռ մեզի համար բառը, այսինքն՝ սպաննելը գործողութիւն մը չէ, թատերականտեքորով ու ողբերգական յուզումներով, այլ՝ լրում մը, հետեւանք մը, հաշուեյարդար մը։ Ու ասիկա ճիշդ է բոլոր յաղթողներուն համար։ Ո՞վ կը հետաքրքրուի այն անլուր ողբերգութիւններով, որոնք թուրքերէ պարպուած հողերուն վրայ գործադրուեցան ձեր պաշտած ռուսերուն կողմէ։ Եւ սակայն ռուսերը չըրին ուրիշ բան, քան ինչ որ կը մեղադրէք մեզ։ Սպանութեան մղձաւանջը դուք կը շահագործէք ազդելու համար անզբաղ մարդոց ջիղերուն վրայ։ Մենք զայն կ’արժեւորենք իր արդիւնքով։ Բայց հարկ կը զգամ աւելցնելու, որ երկու տեսակէտներն ալ կը միանան բառին ներքին երեսին վրայ, որ գումար մըն է, այսինքն՝ ջնջումը ձեր ժողովուրդին, գրիչով, գարշապարով, շուրջառով կամ… դանակով։ Կը տեսնէք, որ կոշտ են բառերը, բայց տարօրէն ճիշդ։ Մեզի համար միջոցները չորրորդական են։ Արդի՛ւնքը։ Ահա թէ ուր կը ձգտին մեր հաշիւները։ Ռուսերը հարիւր տարուան մէջ խորտակեցին ձեզմէ շատ աւելի թանկագին կարողութիւններ։
– Բայց մեր ժողովուրդը աճած է, բարգաւաճած, քաղաքակրթուած, անոնց վարչութեան տակ։
– Միամիտ էք, շա՜տ, պարոն յեղափոխական։ Ոչխարներու հօտին առատանալը, տեսակին պարարտանալը չեմ գիտեր ինչով կը փոխեն անոնց ճակատագիրը, որ մորթուիլն է ի վերջոյ։
– Մարդերը ոչխարներ չեն։
– Են, տղա՛ս, են, ժողովուրդները այդպէս են շինուած, ու ասիկա օրէնքներով, սահմանադրութիւններով, մարդասիրական ընկերութիւններովը փոխուելիք ճշմարտութիւն մը չէ։ Հարիւր տարի յետոյ ձեր այդ բարգաւաճ, շէն ժողովուրդէն դժուար թէ գտնուին քանի մը տասնեակ հազար նմոյշներ, այն ալ լեռներու խորը, ու ասիկա՝ առանց դանակի, ասիկա՝ ռուս աղջիկներով։ Տոսթոեւսկիով, Մոսկուայով, Պագունինով։ Պա՞րզ։
Մաթիկը, լո՛ւռ, կը նայէր առջին։
– Չէք պատասխաներ, վասնզի մտածումին ճշդութիւնը ինձմէ առաջ ձեզ համոզած է արդէն։ Հայերը, ինչպէս կը պոռայ երեսուն տարիէ ի վեր ձեր մէկ պատուական լրագրողը, զգուշանալու են թուրքերէն աւելի ռուսերէն։
– Ի՞նչ կ’ուզէք ինձմէ, փաշա՛։ Քաղաքական հարցերու վրայ վիճաբանութիւն մը, սա պայմաններուն մէջ, հասկնալի չէ։ Դատապարտեալի իմաստութիւնը կամ յիմարութիւնը շահ չի բերեր ձեր դատողութեանց աջ ու ձախ շեղումին։ Ու չեմ ըմբռներ, թէ ինչու կը մօտենաք տրտում բաներու։ Կրկին կը հարցնեմ. «Ի՞նչ կ’ուզէք ինձմէ»։
– Քիչ բան, պարոն յեղափոխական։ Ամէնէն առաջ ձեր վստահութիւնը։
– Ի՞նչ բանի։
– Իմ նպատակներուս պարզութեան։
– Այսի՞նքն։
– Ձեզի պիտի խնայեմ մեր հարցաքննիչ մարմիններուն տրտում անիմաստութիւնը. ասիկա անոր համար՝ վասնզի տեսայ, որ կը նեղուիք անոնցմէ աւելի՝ քան ծեծէն։ Կը զգաք, որ մինակ ենք հոս։ Ու ապահով ալ էք, որ ոչ մէկ բռնութիւն կրնայ փորձուիլ, որքան ատեն որ ես եւ դուք կը խօսինք։ Ու որպէսզի այս խօսակցութիւնը քալէ, ու քալէ՝ առանց վախի, կանխաւ կը յայտարարեմ, որ ազատ էք լռելու հո՛ն՝ ուր կը դժկամիք։ Պա՞րզ այս ամէնը։
– Այն ատեն, նկարագի՞րը՝ այս տեսակցութեան։
– Կը յայտնուի քիչքիչ։ Կարեւոր թիւ մըն էք, մեզի համար շատ թանկագին փաստ մը։ Իմ բոլոր քննութիւններս կ’ապացուցանեն, որ Պոլսէն չէք եկած հոս։ Ճի՞շդ։
– Ճիշդ։
– Այն ատեն կու գաք Անատոլուէն։ Ու այս միակ պարագան արդէն անհունապէս շահեկան կ’ընծայէ ձեր անձը։ Ի վերջոյ դուք յեղափոխական էք եւ մենք ոստիկանութիւն, ըսել կ’ուզեմ՝ ձեր պարունակած գաղտնիքները մեզ կը խանդավառեն։ Բայց, հոս կը զատուիմ ես ուրիշներէ։ Ձեր գաղտնիքները, որքան ալ կարեւոր, ի վերջոյ գոհացում կու տան հետաքրքիր միտքերու։ Իմ ուզածս աւելի է այդ փոքր հետաքրքրութենէն։ Անոր համար է, որ խօսիլ կ’ուզեմ։ Հարցաքննութենէ աւելի՝ տեսակցութիւն մը։ Թերեւս աւելորդ է իմ անձիս ներկայացումը քեզի, քանի որ այս խօսակցութեան ուղղակի նպաստ չի բերեր։ Ձեզի համար եթէ թուրքերը հոճա չեն, փաշա կամ պէյ են, այսինքն՝ բթամիտ կամ կատաղի արարածներ։ Այս կարգի նախակաղապար մտածումները տեղը չէ հերքելու կամ հերքել ջանալու։ Բայց անձէս վեր կայ միտքս, որուն հետ ծանօթացում մը ձեր կողմէն՝ կը նկատեմ կարեւոր։ Մասնագիտութիւնս՝ Արեւելեան Հարցը ։ Պաշտօնս՝ քաղաքային ոստիկանութիւն։ Նախասիրութիւնս՝ Հայ Յեղափոխութիւնը, զոր ուսումնասիրած եմ, որքան որ կը ներեն ժամանակս ու աղբիւրներս։ Բաւական՝ գիտցածներս, ազգային ձեր ներկայ ձգտումներէն, մտայնութենէն, պատմական անցեալէն։ Անշուշտ Մխիթարեանի մը կամ Ճեմարանականի մը քիչ մը շատ ուղղափառ ու գրքունակ կազմութիւնը պիտի չփնտռէք իմ գաղափարներուս մէջ։ Օտարներու ծանօթացում մը անձնական շահ մը կ’ենթադրէ ամէն բանէ առաջ։ Ու ինծի համար անօգուտ տարր է խճողուն իմաստութիւնը։ Ասոնք կ’ըսեմ, որպէսզի փոքր խաղեր, յուսախաբութիւններ, սխալ բռնելներ խնայենք իրարու։ Յետոյ՝ թերի կամ հատուածական, օտարներուն կարծիքը միշտ աւելի խոր ու ճիշդ կ’ըսէ ժողովուրդի մը մասին, քան ինչ որ այդ ժողովուրդը կը բանաձեւէ ինքը իր մասին։
– Հայերէն գիտէ՞ք։
– Ոչ։
– Այն ատեն ինչպէ՞ս կը յաւակնիք ճանչնալ մեր ժողովուրդը ու զայն դատել։
– Ազգ մը ճանչնալու մեր միջոցներուն մէջ, չեմ ուրանար անոր լեզուին հիմնական արժէքը։ Բայց իմ պաշտօնը պատմական, գրական, բանասիրական աշխատանք մը չէ, ոչ ալ քաղաքական խոշոր կշիռ ունեցող զանգուածի մը հետ փոխադարձ հասկացողութեան դիւանի մը նախագահութիւնը։ Զինուորական ու թուական արժէքէ զուրկ ժողովուրդի մը լեզուն -ինչպէս է ձերինին պարագան– կը խորհիմ, թէ աւելորդ բեռ մըն է, ինքնին քիչ մեր ժամանակին համար։ Մի մոռնաք, որ պարտաւոր ենք ճանչնալ ու խօսիլ ու գրել ռուսերէնը, գերմաներէնը, ֆրանսերէնը։ Տակաւին կան պուլկարերէն, սերպերէն, յունարէն։ Այս ամէնուն հասնիլ վեր է մեր կարողութենէն։ Գիրքի մարդերը միայն անոր հմայքը պիտի նետէին իրենց սենեակի աշխատանքներուն վրայ, մինչդեռ մենք պետական ազգ ենք ու ժողովուրդներ վարելու կոչումը ունինք։ Մեզի պակսածը գիտենք լրացնել անուղղակի ճամբաներով։ Ձեր լրտեսները կը բաւեն մեզի, մեր ուզածէն աւելին ալ տալու իրենց եռանդով։ Ազգային արհեստ է ատիկա ձեր մօտ։ Ասկէ զատ, իրար ճանչնալու կայ ուրիշ ալ եղանակ։ Դարերով քով քովի ապրած ըլլալնիս թանկագին երաշխիք մըն է այդ ուղղութեամբ։ Մենք յաղթեր ենք ու դուք ծառայեր։ Հինգ հարիւր տարին ձրի չ’անցնիր ժողովուրդներու գլխէն։ Այնպէս որ, առանց ձեր լեզուն գիտնալու, կը յաւակնիմ ձեզ ճանչած ըլլալ շատ աւելի, որքան դուք չէք ճանչնար մեզ։
– Մե՞նք ձեզ չենք ճանչնար։
– Դո՛ւք, այո։ Ու դժբախտաբար։
Մաթիկին հեգնող, որքան տրտում նայուածքը, ուր խոր վրդովում ալ կար, չյաջողեցաւ խորտակել զինուորականին ինքնաբաւ շեշտը, որ շարունակեց.
– Ձեր ճանչցածը մեզմէ, անշուշտ իր մէջ ունի իրականութեան տարրեր, բայց հեռու է ամբողջ ու յստակ ըլլալէ։ Ու կ’ըսեմ ասիկա պարզ, վասնզի անիմաստ, որքան սուտ պիտի ըլլար ջնջել մեր պատմութենէն հինգվեց դար, որոնց ընթացքին դուք մեզ դատեցիք ձեր պատմութեան մեծ ցուցմունքովը։ Անցեր է ժամանակ ու դուք մոռցեր էք շատ բան, նոյնիսկ չմոռցուելիքները։
– Օրինա՞կ։
– Օրինա՞կ, բայց ամէնէն առաջ խոր ու տխուր ճշմարտութիւնը։ Ի՞նչ է եղած վերջին հազար-հինգ հարիւրամեակը ձեր ազգային հոլովոյթին, եթէ ոչ՝ հատուկոտոր փառքերու քով՝ միապաղաղ, տէր փոխող գերութիւն մը, որմէ աչք չէ բացած ձեր երկիրը։
– Մեր թագաւորութիւննե՞րը։
– Կ’աղաչեմ, կարգով։ Պիտի խօսիմ ատոնց ալ վրայ, բայց քիչ մը ուշ։ Առայժմ չհեռանանք մօտիկ շրջանէն, ու եթէ կ’ուզէք՝ անմիջական ներկայէն։ Անծածկելի դժբախտութիւնը, ուր ընկղմած է այսօր ձեր ժողովուրդը, ձեր նոր սխալներուն հետեւանքով։
– Սխա՞լ կ’որակէք տարերային շարժումը, որով մեր ժողովուրդը աշխատեցաւ իր տառապանքը մատչելի ընել աշխարհին։
– Որ լսեց<ref>լռեց, սրբագրուած՝ լսեց</ref>, փռնգտաց, յօրանջեց ու մոռցաւ։
– Ազգերու պայքարները ճիշդ չէ չափել կարճ կանգուններով, փաշա՛։ Մեր պարտութիւնը նման է ուրիշներու պարտութեան։
– Անշուշտ, պատմութիւնը քիմիական տարազներու պէտք է նմանի, որոնք պիտի կրկնուին նոյն արդիւնքներով։ Աս չէ՞ ձեր նոր տրամաբանութիւնը։ Ուրիշներ ալ սկսան պարտուելով մեզմէ, այսօր անկախ են։ Այո՞։ Եւ սակայն պատմութիւնը ուրիշ բան է, պարոն յեղափոխական, մա՛նաւանդ ձեզի պէս ժողովուրդի մը գլխուն։ Անցեալին ու ներկային մէջ դուք մասնագէտ էք եղած ձեր դժբախտութիւնը ձեր ձեռքով փնտռելու, պահանջելու։ Ասիկա անգիտելը իմաստակութիւն է առնուազն մարդոց կողմէ, որոնք կը յաւակնին ժողովուրդ վարել։ Անփափկանկատութիւն չէ, սա րոպէին, սա պայմաններուն մէջ, յիշեցնել ձեզ այս վարկածը։ Իրար ճանչնալը իրար սիրել չի նշանակեր, բայց լոյս կը սփռէ։ Ու մութը այնքան շատ է ձեր պատմութեան ամէն շրջանին։ Կարելի է հասկնալ յոյները, պուլկարները, բայց ձեզ՝ ոչ։
– Բայց ձեր պապերը կը յաւակնէին անոնք ալ չհասկնալ։
– Մեր պապերու հասկացողութիւնը հրաշալի է եղած ձեզ դատելու կէտին մէջ։ Անոնց սխալը ուրիշ տեղ է։ Իրենց ուժն է, որ զիրենք անփոյթ է ըրած։ Ու մենք քաւեցինք չարաչար այդ անփութութիւնը։ Ու եղանք իմաստուն։
– Կը հասկնամ, փաշա՛, կը հասկնամ նոյնիսկ այն մասերը ձեր մտածումին, զորս կը լռէք։ Մեր ժողովուրդը իր այս թափանցումը բանաձեւած է արդէն դարերէ ի վեր ազգային առածով մը, որ կ’ըսէ. «Թուրքին հացը ծունկին վրայ է»։ Ձեր բանակները, արշաւները, պաշտօնեաները մենք կերակրեցինք, երբ դուք Եւրոպան նուաճելու կը վազէիք։
– Բայց ատիկա ժամանակակից մտածում մըն է։ Երեք դար առաջ, դուք ազգովին գերիներ, ուրիշ գնով չէիք կրնար կրել ձեր գլուխը։ Ի՜նչ ալ շուտ կը մոռցուին դարերը։
– Տասնիններորդի՞ն։
– Հոդ ալ մեծ է ձեր պատրանքը ձեր դերին։ Երկիր մը կանգուն պահողը իր բանակն է։ Ու դուք ոչինչ կը հասկնաք այդ խորունկ ճշմարտութենէն։ Ձեր յեղափոխութեան վարիչները, ռուսահայեր, գոնէ մշակոյթէ անցած միտքեր են, առնուազն ռուսական զինուոր կամ սպայ։ Ինչո՞ւ չէք տեսներ ճիշդ, ինչ որ ձեր թրքահայ եղբայրները անկարող են զգալու, ըմբռնելու։ Ձեզմով իմ հետաքրքրութեանս բուն զսպանակը հոս է ահա։ Հասկնալ։ Աս է իմ փափաքս հիմա։
– Ի՞նչ բան։
– Պարզ, շատ պարզ բան մը, պատճառը մեր վերջին անհասկացողութեան։ Վասնզի ինչ որ ալ ըսէք, եղած է շրջան ու շատ ալ մօտ, երբ մեր բարբարոսութիւնը դուք գործածելու ձեւը գտած էիք ու մեր միամտութիւնը, բարեսրտութիւնը, դուք ըսէք յիմարութիւնը շահագործելու ձեր ճարտարութեամբը այս երկիրը բաղկացնող տարրերուն ամէնէն շնորհալին ու նպաստաւորողը հանդիսացած։ Բայց կեանքին տխուր կողմերէն, գաղտնիքներէն մէկն ալ շուտ մոռցուիլն է։ Դուք մեզ կը դատէք հիմա ձեր տառապանքին թելադրութեամբը ու ցաւը նոր չէ, որ եսապաշտ է, նոր չէ, որ անիրաւ կ’ընէ ամէնէն բարի մարդն ալ։ Անշուշտ, խորունկ է այդ ձեր տառապանքը ձեր ժողովուրդին գերութենէն առաջացած։ Մտաւորականներուն դժբախտութիւնն է, որ միտքն ու աշխարհային իրականութիւնը չկրնան անջատել։ Այդպէս չէին ձեր պապերը, որոնք ձեզի չափ խելացի եղան, վասնզի այդքան վերիվայրումներուն ընդմէջէն բերին ձեր ժողովուրդը մինչեւ նոր ժամանակները։
– Եղանա՞կը։
– Քիչիկ մը իմաստակութիւն կայ այդ հարցականին խորը։ Եղանակը՝ բայց ապրիլն է։ Կեանքը ուրիշ բան չէ, տղա՛ս, ապրիլ, ու ամէն գնով։ Չեմ յուսար, որ ձեր պապերը, որոնք ֆրանսական Յեղափոխութիւն, մարդկային իրաւունքներ, արեւմտեան քաղաքակրթութեան տակաւին ուրիշ սիրունիկ սնոտիքը կ’անգիտանային եւ ազատութիւնը շատշատ պիտի շփոթէին գերութենէ գնուած վիճակի մը հետ, ինչպէս կը պոռայ ձեր եկեղեցին իր գերեալ եղբայրներուն համար, այսօր դժգոհ ըլլային պայմաններէն, որոնք տրամադրուած են օսմանեան կայսրութեան մէջ, ձեր ժողովուրդին։ Կ’ըսեմ ասոնք՝ մեր մամուլին եւ պետական մարդոց կողմէ ընդհանրացած բարօրութեան, բարգաւաճման տարազներէն տարբեր առումով։ Մէկդի՝ ձեր կողմէ ուրուացուած գեղեցկութիւնը այդ տարազներուն, ես ունիմ նկատի ինչ որ սեւեռուած է իմ ուշքին, ձեր պատմութենէն։ Գիտէ՞ք, թէ ուր կը սխալիք, ահաւոր անիրաւութեամբ մը, ամէնէն աւելի ձեր պատմական իրաւունքներուն փաստարկութեանը մէջ։ Ինչո՞ւ չէք անդրադառնար, որ ուրիշ կերպ ու կտաւ չունէր ձեր ժողովուրդին կեանքը, հռովմայեցիներուն, պարսիկներուն, արաբներուն, յոյներուն, թաթարներուն գարշապարին ներքեւ։ Ինչի՞ պէտք կու գայ պատմութիւնը, երբ այսքանն ալ չտեղաւորէ ձեր մտածման մեքենային մէջ։ Աւելի՛ն. ինչպէ՜ս ալ մոռցաք<ref>մոռցան, սրբագրուած՝ մոռցաք – եւ ջնջ. բառի՝ դար</ref>դարաւոր, ահաւոր ատելութիւնը, որով չեմ ըսեր լեցուած,սիմանթէեղած է ձեր հոգին ընդդէմ բիւզանդական կայսրութեան։ Գիտէ՞ք, թէ ինչ անհուն ողբերգութիւն է ձեր Միջին դարը եւ որուն գերագոյն դերակատարները<ref>դերակատարը, սրբագրուած՝ դերակատարները</ref>՝ բիւզանդական Վասիլոսները։ Ո՞վ էր ձեզ ազատողը այդ շղթաներէն։ Ո՞վ՝ ձեր հոգին ալ ազատողը հետախաղաղ ջնջումէն, որուն ծարաւը այրեց ուղեղները Պոլսոյ կեսարներէն մինչեւ խոնարհագոյնը<ref>խոնարհագոյն, սրբագրուած՝ խոնարհագոյնը</ref>բաբաներուն։ Դուք ինձմէ լաւ գիտէք, ինչ անգթութեամբ արգիլուեցաւ ձեր լեզուն ժողովուրդին՝ յոյներէն գրաւուած ձեր գաւառներուն մէջ։ Դուք ինձմէ լաւ գիտէք անողոք այն քաղաքականութիւնը, որով ձեր ժողովուրդը բռնի հանուեցաւ իր հողերէն ու քշուեցաւ Թրակիա, ուր այսօր հետք չէ մնացած անոնցմէ։ Այս ամէնէն ետքը, մենք ալ ձեզ փոխադրեցինք մեր նուաճած հողերուն վրայ։ Անցաք անշուշտ Անատոլուն։ Ամէն քաղաք ձերինները կ’ապրին, կը հարստանան, կը խօսին ու կը գրեն պապերուն բարբառը։ Հարիւրով գիւղեր, որոնց բազմամարդութիւնը ուշագրաւ է այնքան, դրացի թուրք գեղերու նկատմամբ։
– Ես ուրիշ բան ալ տեսայ։
– Վա՞ն։
– Այո՛։
– Այդ ուրիշ բանը տեսաք շատ կարճ ժամանակի մը վրայ։ Ձեր մանկութեան, երբ ձեր դիւանագէտները ու պատմագէտները նոր կը մտնէին քաղաքական ասպարէզ, այդ գեղերուն մէջ ալ տարբեր չէին պայմանները։ Մեր պատմութիւնը ձեզի երես է տուած այդ մարզերուն վրայ, ուրիշ տարրերու ընդդէմ ձեզ հետը ունենալու միամիտ յոյսովը։ Դուք ստեղծեցիք Քեռի Ռուսը։ Ու փոխեցիք մեր դիրքը։ Այնպէս որ, ձեր<ref>մեր, սրբագրուած՝ ձեր ?</ref>տեսածները Պերլինի Վեհաժողովին հիւսիսայգէն կը սկսին, սիրելի պարոն յեղափոխական։ Ներեցէք, որ խելք ունենանք ու մեր հողերը կառավարելու մէջ մտածենք նախ մեր շահը, յետոյ, երբ կու գայ կարգը, անոնց վրայ վարձքով աշխատող մշակներունը։
– Հայկական Հա՞րցը։
– Լրագրի մէջ խոշոր գիրերով աչքառու տիտղոս մը, եւ ոչ՝ ուրիշ բան, զոր պիտի փնտռէ ձեր ժողովուրդը, պատրիարքէն մինչեւ ֆէս կաղապարող տիրացուն, օսմանեան աւագանիին մէջպալայով<ref>պալեայով, սրբագրուած պալայով – Ծնթ. – պալա – վէզիրութեան աստիճան։</ref>պատուըւած փաշայէն մինչեւ Ղալաթիոյ մաքսատուներուն<ref>մաքսատուններուն, սրբագրուած՝ մաքսատուներուն</ref>բեռնակիրը։ Որուն վրայ քիչիկ մը շահադիտութիւն պիտի խաղան Քեռի Մոսկոֆը եւ պոռնիկ անգլիացին, ու պիտի նետեն մէկդի, մենէ կտոր մը ոսկոր փրցնելէն անմիջապէս վերջը։ Դուք ասոնք ինձմէ լաւ գիտէք։ Այս ամէնուն դէմ ի՛նչ ըրինք ձեզի։ Ջարդե՞րը։ Բայց անոնցմէ առա՞ջը։ Մենք մեր երախտագիտութեան, մեզ սրտովին փարումին բոլոր իրաւունքները ունէինք ձեզմէ։ Փոխարէ՞ն։ Ու ահա մեզ կը մեղադրէք այսօր, որ ձեզ ազգովին ազատած ենք։ Ու կը մեղադրէք, որ արտօնած ալ ենք ապրիլ ձեզ, ձեր ուզածին պէս, անցեալին մէջ, այսինքն՝ մեզ ատելով, անիծելով։ Այս չէ՞ ցուցմունքը ձեր եկեղեցիին։ Ու ձեր ներկա՛ն, Ջարդերէն անմիջապէս ետք։
– Որ ստորնագոյն անգթութեան ու տարրական անգթութեան<ref>անգթութեան – ?</ref>լուծ մը ըրաւ ձեր վարչութիւնը մեր գլխին։
– Մեծ են ձեր բառերը։ Չեմ դառնար ետ։ Պահելով անփոփոխ այժմու պայմանները, ռուսահայերը կէս դար յետոյ պիտի ամչնան հայ ըլլալնուն, պարոն յեղափոխական։ Այս ռէժիմին ձեզի կը ձգեմ յարմար վերադիր մը ճարել։ Ո՞րն է խորհուրդը ձեր ներկային, որ ազատէր ձեզ այն ճերմակ եաթաղանէն, որ շրթունքն է ռուս աղջիկներուն։ Բայց ապառնիին վրայ վիճաբանութիւն մը անտեղի լիւքս, շռայլութիւն է հիմա ինծի։ Ըսէք խնդրեմ, ո՞րն է դարը (անցեալը շահուած գետին է մեզի համար), ուր հայկական երջանկութիւն մը, միակտուր եւ անխառն, լեցնէր այն հողամասը, որուն վրայ ձեր գերութեան դարերուն տրտում իրաւունքը կը բանաձեւէք այսօր, առանց խորհելու, թէ մենք զանոնք, ձեր քաղաքները, երբ մաքրեցինք յոյներէն ու թաթարներէն, աղբակոյտեր էին ու դուք, ժողովուրդ ըլլալէ աւելի՝ այդ կոյտերուն թափառական դիակներ։ Կարդացէք ձեր մէկ կաթողիկոսին սրտաճմլիկ պատկերացումը ձեր երկրէն, իններորդ դարու վերջերը։
– Բայց դուք կը խեղաթիւրէք մեր պատմութիւնը։
– Որ անփառունակ պարտութիւններու, անըմբռնելի պատմութիւններու անվախճան շարան մըն է, քսան դար երկարող տեւողութեան մը վրայ։ Ու տղայականէն վեր միամտութիւն է տակաւին, կառչիլ այդ գարշագին բանին ու անարգել հսկայ, մեծապայծառ գեղեցկութիւնը, որ մեր քաղաքակրթութիւնն է, Պարսից ծոցէն մինչեւ Վիեննա։ Կ’ըսեմ ասոնք, ձեզ վիրաւորելէ աւելի ձեր աչքը փոխադրելու համար ձեր պատմութեան առասպելին, զոր շատ խնամքով պարտաւոր էիք<ref>էինք, սրբագրուած՝ էիք</ref>նկատի առնել, ազգային պատասխանատու շարժում մը փորձելէ առաջ։ Յաղթութիւն ու պարտութիւն վիճակներ են, ու ժողովուրդները միայն յաղթանակ չեն արձանագրեր ցեղային հարստութեան մայր տոմարին։ Բայց ձեր կուրութիւնը, յիմարութիւնը բացառիկ է։ Ու նոյնքան յիմար ու բացառիկ՝ ձեր գիտութեամբը փառաւորուելու<ref>փառաւորելու, սրբագրուած՝ փառաւորուելու</ref>ձեր նոր հիւանդութիւնը։ Աւելի՛ն. ձեր միամտութեան մէջ ձեզ կը վերագրէք տաղանդներ, որոնք չունեցաք։ Ուրիշներու ծառայող ձեր զօրավարներուն համբաւը աժան ու դիւրաւ կը տարածէք ձեր «աղբարիկներուն» վրայ ու կը յաւակնիք հասկնալ զինուորութենէ այնքան, որքան մենք չենք յաւակնիր ասիկասարաֆութենէն, օրինակի մը համար։ Ձեր պապերը խելօք, վիզերնին ծուռ, համեստ ապրեցան ու գիտցան շեղեցնել մեր արդար նախանձը իրենց ձեռնարկներէն։ Ձեր պապերը չպարծեցան իրենց օտար տաղանդներով։ Ե՞րբ, ո՞ր դարուն եղաք տէրը –բայց ոչ անուանական– ձեր հողերուն, որոնց վրայ մորթուելու սխրալի հերոսութիւնը չէք զիջանիր ճիշդ դատելու։ Ու մոռցած էք հինգ դարը, որոնք մեր ու ձեր հոգիները իրարու կապեցին՝ ինչպէս լուծքի մը եզները։ Զիս հեռուները կը տանի փորձը ձեր ժողովուրդը տեսնելու մեր փառքի դարերուն մէջ։ Ու կը դառնամ ձեզի։ Ըսէք, կը կրկնեմ. ո՞րն է անունը ձեր թագաւորին, որ ձեր պատմութեան մէկ շրջանը ազատէր անկանգելի իր ամօթէն ու յանձնէր տեւողութեան իբր գէթ տանելի տժգունութիւն մը։ Կը տեսնէք, որ բաւական կը ճանչնամ ձեզ։
– Փաշա՛, կ’ուրանաք շատ բան, ամէնէն առաջ հոգին իսկ մեր ժողովուրդին, զոր կը յաւակնիք դատել շղթայապիրկ իր դարերուն ընդմէջէն։ Ինչո՞ւ չէք տեսներ, թէ հակառակ ձեր թուած պայմաններուն օղակին, մենք տուեր ենք մեր երկրին դիմագիծը մեր հոգիին։ Հայկական բարձրաւանդակը կառոյց մըն է բնութեան՝ որքան մարդուն ձեռքով մէջտեղ եկած։ Բոլոր այդ քաղաքները կը կրեն կնիքը մեր հանճարին։ Աւելի՛ն. ձեր արհամարհած այդ ժողովուրդը կը կրէ իր մէջ ամէնէն քաղցր իսկութիւնը, արտածորումը ամբողջ Մերձաւոր Արեւելքին։ Իր եկեղեցական երաժշտութիւնը, հակառակ այնքան աղաւաղումներուն՝ չունի իր նմանը ամբողջ Արեւելքի մէջ։ Իր աշխարհիկ երաժշտութիւնը անպարագրելի քաղցրութիւն մըն է, զոր անկարելի է լսել ու չխռովիլ խորագոյն ալքերը մինչեւ։ Աւելի՛ն. չկայ Արեւելքի մէջ տիպար մը, որ բարութեամբը, ճակատագրապաշտ համեստութեամբը, ժուժկալութեամբը ու երկինքն ու երկիրը հաշտեցնող իր երեւակայութեամբը մօտիկը դրուի հայ գեղջուկին, լուծքը առջին<ref>ջնջ. ստորակէտ</ref>երբ կը վարէ, կամ բանտերուն խորը երբ կը սպասէ մահուան։ Բարութիւն, հեզութիւն, խոնարհութիւն, հաւատաւորութիւն, ասոնք մեր ստեղծած սրտառուչ գեղեցկութիւններն են, մեր գերութեան իսկ անդունդէն։ Ու կ’ուրանաք, այսքան դժնդակ պայմաններու մէջ, մեր մեծութիւնը այս գեղեցկութեանց ծառայելու։ Մենք ենք տուած Մօտ Արեւելքին՝ մեր լրջութիւնը, մեր թախիծը, մեր անմեռ հաւատքը դէպի լոյսն ու դէպի արուեստը։
– Պատրաստ եմ բանալ ձեր աչքը տրտում, տղայական այդ միամտութեան ալ վրայ, որ ձեզի կը թելադրէ ձեր արուեստին հրաշալիքները տարփողել։ Փառասիրութիւնը կամ նախանձը, մեծ ազգերու մօտ դէմք բերելու, – աս չէ, որ խնդրոյ նիւթ կ’ընեմ։ Այլ յաւակնութիւնը Եւրոպայի հանրութեան կարծիքը տպաւորելու։ Այլ՝ հաշիւները, որոնք արուեստէն անդին կը նային։ Կը հաւատաքօրկաններու ա՛լ նորոյթէ ինկած հեքիաթները թարմացնելու դերին հետ, [որոնք]<ref>յաւելում բառի՝ որոնք</ref>կը ջանան ազգերու ուշադրութիւնը հրաւիրել ձեր երաժշտութեան, բանաստեղծութեան ու նկարչական տուրքերու վրայ։ Բայց չէք կասկածիր, թէ եւրոպական յառաջադէմ ազգերուն յիսուն միլիոննոց զանգուածին մէջ յիսուն հատ մարդ չկայ, որ այդ բաներով խանդավառուի, ո՛չ թէ օտարէն, ի՛ր իսկ զաւկըներուն տաղանդովը հրամցուած։ Կրնաք չորսհինգ հարիւր արթիսթ տպաւորել, որոնք ձեր երգիչներուն ձեռքերը պիտի թօթուեն, քաղաքավար գովեստներու փունջով մը, փակելով ձեր ընդարձակ պահանջները, ակնկալութիւնները այդ աշխատանքէն։ Երբ, մեծահռչակ արուեստագէտներ իսկ կը դատապարտուին լիրբ ուրացումի, ալ ո՛ւր կը մնայ ձեր լաւատեսութիւնը ձեր բանաստեղծներէն ու միւսներէն։ Արեւելքի աննշան մէկ ցեղին արուե՜ստը։ Այս պատրանքը բարձրակէտն է ձեր անհասկացողութեան։
– Ո՞վ ազատեց Հելլադան։
– Աւա՜ղ, այո՛։ Հելլադան։ Բայց ռուսը։ Ռո՜ւսը։ Որ ազատեց անկէ յետոյ Պալքանները եւ ոչ ձեր Անգլիան կամ Ֆրանսան, որոնք չամչցան իրենց զաւակներուն արիւնը թափելու, որպէսզի մեր լուծը մնայ աւելի երկար սերպին կամ պուլկարին վրայ։ Ռո՞ւսը։ Կը հասկնա՞ք իր ճիշդ ողբերգականութեանը մէջ թշուառական այդ կրկներեւոյթը։ Ռո՛ւսը եւ ոչ թէ արուեստը։ Թուրքին տկարացման հարցն էր, որ ազատեց այդ երկիրները եւ ոչ երբեք յիմար Հոմերոսը, զոր շատշատ դասախօսները կը մեկնաբանեն դասարաններու մէջ ու կը չարչարեն տղաքը, առանց փրկել կարենալու ձանձրոյթին խոր մեղադրանքը, իրենցմէ ու իրենց դէմէն։ Հելլէն արուե՜ստը։ Դասական ձանձրոյթին ապահովագրուած թանգարանը։
– Ուրիշ դատում դժուար կը սպասուէր արդէն։
– Մեզմէ, սկիւթացիներէս, բարբարոսներէս, այնպէս չէ՞, պարոն յեղափոխական։ Որոնք դասական մշակոյթը կը շփոթեն դասական ձանձրոյթին հետ. ու համ առնելու համար աշխարհէն, հռովմէական բարքերը կը վերակազմեն, կրկէսներու փոխարէն՝ քաղաքները ընտրելով ջարդի եւ արիւնի մրցարան։
– Դուք կ’ըսէք։
– Մենք կ’ըսենք։ Լա՛ւ։ Մտիկ ըրէք։ Մենք, նոր թուրքերս կ’ըսենք նաեւ ուրիշ բան։ Մեզի համար մշակոյթը գերութեան ճահիճին մէջ թանձր ու կանանչ յօրանջ մը չէ։ Չորս աւերակ, ութ եղանակ, քանի մը աղօթքի գիրք։ – Տուած եղայ մեծ զսպանակները ձեր գեղեցկագիտական հպարտութեան։ Աւելի՞ն։ – Ձերը չէ։ Մե՞րը։ Մշակոյթը մեզի համար ուրիշ յղացք կը բովանդակէ։ Անիկա, սուրը ձեռքին երկարաձգելն է ինքզինքը միշտ, աւելի շատ հողերու վրայ։
– Հարազատ էք ձեր պատմութեան։
– Մշակոյթը բանակ է, տղա՛ս։ Սուտ են զայն ուրիշ տեղ գտնել ձգտող փիլիսոփաները։ Անոնք ամէնքն ալ ձեզի պէս պարտուած ժողովուրդներու ծոցէն կը յառնեն ու ես ապահով եմ կէս դար յետոյ աշխարհ ինքզինքը սրբագրած պիտի ըլլայ այդ յիմար ռոմանթիզմէն։ Մարդիկ պէտք է տիրեն։ Քալելը քաղաքակրթուիլ է։
– Ընկրկի՞լը։
– Գիտե՜մ։ Ու ձեր դառնագոյն սխալը սնունդ կ’առնէ մեր պարտութեանց վերջին երկու դարէն, որոնք մենէ ընդարձակ հողեր կորզեցին։ Չէ՞։ Բայց մենք կը սրբագրենք մեր պատրանքները ու ձեզի պէս զանոնք չենք սրբացներ։ Մեր բազուկները չհասան մեզմէ տիրապետուած հողերուն։ Ձգեցինք զանոնք։ Բայց ուժովցանք։ Ինչո՞ւ չէք տեսներ անսպառ շտեմարանը մեր ուժին, որ մեր ժողովուրդն է Պոլսէն մինչեւ Ալթայ։ Միջին Ասիոյ տափաստաններուն մէջ կ’աճի անմեռ մեր հունտը, ա՛ն՝ որմէ չորս անգամ ամբողջ Արեւմուտքը սասանեցաւ։ Մենք ասիական ցեղ մըն ենք ու հարիւրով միլիոն կը հաշուենք։ Հո՛դ է մեր ուժը։
– Ու Հնդկաստանը։ Ու Չինաստանը։ Ու Արաբիան։ Ու Ափրիկէն։ Ու Ովկիանիոյ իսլամ կղզիները։
– Կը ծաղրէք։ Բայց մենք վնաս չենք տեսած կրօնական մեր հմայքէն։ Մենք կը վնասենք ձեզի, մահմետական զանգուածներուն թմբիրը, տկարութիւնը, գերութիւնը<ref>գիտութիւնը, սրբագրուած՝ գերութիւնը</ref>հեշտագին ձեր<ref>մեր, սրբագրուած՝ ձեր – ?</ref>վրայ ալ տարածելով։ Այսօր երեք հարիւր միլիոն սիրտ կը սիրեն մեզ։ Ու ասիկա զանցառելի թիւ չէ։ Դուք երեսուն մարդ չունիք ձեզ սիրող։ Մի խաբուիք միսիոնարներու շարլաթան եղեր[եր]գութիւններէն<ref>եղերգութիւններէն, սրբագրուած՝ եղերերգութիւններէն ?</ref>։ Ամերիկացին տկարը չի կրնար սիրել։ Վկայ՝ սեւերուն եւ հնդիկներուն համար իր ստեղծած բնաջնջումի մշակոյթը։ Բայց հեռու եմ գացած։ Դուք չէք խորհիր, որ լայնութեան եւ երկայնութեան աստիճանները քարտէսներու զարդը չեն մինակ։ Երկու հազար տարիէ ի վեր հազարով քաղաքակրթութիւն ծաղկեցան այն հողերուն վրայ, որոնք մերն են ա՛լ։
– Կ’աճապարէք։
– Բացարձակ է մեր վճիռը։
, – Ինչպէս մինակ տրուած ամէն վճիռ։
– Կը բարկացնէք զիս, վասնզի մեզ նախատելու բոլոր ձեւերը կը ներեմ ձեզի, բայց այդ մէկը՝ ո՛չ։
– Բայց ո՞ւր, ե՞րբ<ref>ո՛ւր, ե՛րբ, սրբագրուած՝ ո՞ւր, ե՞րբ</ref>՝ ձեր քաղաքակրթութիւնը, փաշա՛։
– Ատոր ալ ատենը կու գայ։ Իսլամին յանցանքն է, որ կը քաւենք։ Ձեզ բնաջինջ ըրած չըլլալուն անհեթեթ, ապուշ մեղքը։
– Նոր չէ այս զղջահարութիւնը։
– Բայց նոր է զայն սրբագրելու մեր վճիռը։ Անշուշտ, չէք բաւական միամիտ այդ ուժն ալ զլանալու մեզի, ինչպէս յոխորտալով, զինանշան կոխկռտելով կը պոռային ձեր հերոսները, մեռնիլը շփոթելով քաջութեան հետ։ Պուլկարիայէն յետոյ մենք վճռած ենք ըլլալ կարճ ու կտրուկ։ Ատոր փորձը զգացիք տագնապի օրերուն, երբ ամէնէն աւելի անկար նկատուած կեդրոններու մէջ ձեր արիւնը հոսեցաւ։ Ու հոսեցաւ դեսպանական դիտակներու հետաքրքիր սեւեռումին տակ։ Ու եղերական էր ձեր սպասումը Արարատ բարձրացող նոր Նոյեան տապանին՝ անգլիական նաւատորմին։ Ու եղերական է ձեր սրտառուչ խելօքութիւնը օտարին դիմաց։ Ասիկա գիտէինք մենք, որ ձեզ դարերով պահեր էինք ջարդէն։ Հիմա ատեն չունիմ ձեր յեղափոխութիւնը դատելու իբր պայքարի գործիք, որուն արժէքը կը մեծցնէք ամէն մոլեռանդի նման` կամովին զձեզ խաբելով։ Դարերով մակաբոյծ, այսինքն՝ ուրիշներուն խնամքին կարօտ, ընդօրինակեցիք այդ օտարին նայող մարդու հոգեբանութիւնը նաեւ հո՛ն՝ ուր ամէնէն քիչ բախտը կար ատոր։ Արդեօք ձեր պատմութեան դասախօսները ունի՞ն օրինակներ օտարներէ հասած նման օգնութեան մը, նոյնիսկ այն դարերուն, երբ գէշաղէկ արքաներ ունէիք, յիմար՝ ձեր բոլորին պէս։ Որոնք Եւրոպայի սիրուն իրենց երկիրները քանդելու չափ անխելք եղան, անսաստեցին Արեւելքին պատգամները ու յամառեցան Արեւմուտք յառիլ` պապերուն կոնդակները շփոթելու չափ բանակներու մարմինին հետ։ Ինչո՞ւ չէք անդրադառնար խորունկ, անդարման, ահաւոր ձեր մինակութեան, որ ձեր կողմէ բնակուած հողերուն թերեւս ալքերէն կը բխի ու կը մարմնանայ ձեր դժբախտութեանցը մէջ։ Արեւելքի ամէնէն ատելի ազգը եղաք, միշտ. ու ասիկա՝ առանց պատճառի։ Գոնէ հրեաներ ըլլայիք։ Ո՛չ միայն այդքան, այլեւ՝ ամէնէն անխելքը, որ անընդհատ քիթին չդրաւ իր ճարած տասնաբանեան ու ձգելով տունին ձաւարը՝ շուկայի բրինձին վազեց, հանդիպող մունետիկին ետեւէն, որ չհասկցաւ, թէ մարդիկ երբ իշուն չեն հասնիր, միշտփալանին զարնեն պիտի։ Թէ՝ ուրիշներ պիտի օգտագործէին իր սխալները ի նպաստ իրենց փորին։ Ձեզ քշեցին, կը քշեն, պիտի քշեն առաջ, ու ձեր մատներով շագանակներ պիտի հանեն կրակէն։ Սխալի մէ՞ջ եմ արդեօք։
– Ուշացած մարգարէները իմաստուն կ’ըլլան, փաշա՛։ Ու ազգերու շարժումները իրենց արդիւնքով պիտի գնահատուին։ Կարելի է ձեր բոլոր փաստերը դարձնել ձեր դէմ, մինակ ձեր պատմութեան վերջին դարուն հետ հոյակապ իմաստութեամբը<ref>իմաստութեամբը ? համեմատութեամբը ?</ref>, որ ձեզի շահեցաւ հոգեւարք ժողովուրդի տիտղոս մը մինչեւ անգամ։ Այնպէս որ, խելքի տախտակներով չկոտրենք իրար գլուխ։ Մե՛նք պիտի շահինք, երբ բաղդատութիւնը խորացնենք մինչեւ Վիեննա՝ ինչպէս կ’ըսէիք։
– Մեր սխալներովը ձերինը արդարացնելու ձեր յիմարութիւնը։ Մեր նուազումով ձեզ աճած կարծելուն անըմբռնելի սոփեստութիւնը։ Բայց ուրիշ բան է մեծահարուստ կալուածատէրի մը համար մէկերկու կալուածներու կորուստը, ուրիշ՝ աչք մը տուն ունեցողին՝ կործանումը այդ բունին։ Ու ա՛ս է, որ չէք հասկնար։ Ու աւելի՛ն. աղօթող ու օրհնող իր տէրէն, որ ձեր եկեղեցականութիւնը եղաւ դարերով, շատ գիտնալու յաւակնութիւն մը կրկէս ձգեց նոր օրերու դիւանագէտներ։ Էշը իր չկերած խոտէն ուտէ, կը խենթանայ կ’ըսեն Անատոլուի մեր գիւղացիները։ Դիւանագիտութի՜ւն. եւ որո՜նց ձեռքը, Աստուած իմ։ Պէտք է մօրուքի դիւանագիտութիւն որակել այդ աշխարհահռչակ տխմարութիւնը։ Վասնզի փարթամ վարդապետի մը խելքը ո՜ր հրաշքով ձեզ քշեց իր ետեւէն մինչեւ արքունիքները։ Գոնէ խրատ ըլլար այդ մարդուն կորանքը եւրոպական դահլիճներու մէջ։ Ձեր մեծամօրուս պատուիրակութիւնները ու բառարանով ժմնած ձեր քարտուղարները, ու անոնց ետին կեցող ծիրանաւոր ձեր եպիսկոպոսները, ազգային ականաւոր հռետորները, վարժապետներն ու խմբագիրները խելացի, ա՛յնքան՝ որ չհասկցան նոյնիսկ, թէ թուրքին հաշւոյն կը գործեն։ Եւ որոնք արքունիքէ արքունիք իրենց մօրուքները ցուցադրելէ ու խոշոր քիթերը տրորելէ յետոյ, սպասման սրահներու մուտքին իսկ չարժանացան ի վերջոյ։ Չափեցիք Եւրոպայի պալատները ու դարձաք կորած, թուղթի կտորի մը վրայ վեց տողնոց ողորմութեան մը խոստումով։ Եւ սակայն ձեր կարելին զոհած էիք ռուսերուն։ Ու ձեր յամառութի՜ւնը՝ յարատեւելու այդ պատրանքին։ Մէկ դարու մէջ դուք խաբուեցաք ձեր այդ ռուսէն նոյնքան հանդիսաւոր կերպով ուրիշ անգամ ալ։ Ու պիտի խաբուիք վաղն ալ, եթէ առիթը տրուի։ Ու կը խաբուիք տակաւին այսօր, աւելի քիչ խոստումներով։ Պատուիրակութեանց տեղ հիմա ունիք ձեր մարմինները, որոնք համակրանք կը մուրան, մայրաքաղաքէ մայրաքաղաք` օրինակը ընծայելով աշխարհէն անմասն մտայնութեան մը։ Մինչ ձեր պապերը գտեր էին ճամբան, առանց այդ հրապարակային նուաստացման, տասը մարգարէի փոխարէն մէկ Աստուծոյ մը աղաչելով, ոչ թէ վեց, վաթսուն տողերու այլ վաթսուն էջ ազատութեան։ Ձեր Սահմանադրութիւնը Անգլիայէն չեկաւ։ Անկէ առաջ ձեզ պաշտպանող մտայնութիւնը Արեւմուտքէն փոխ առնուած յղացք մը չէր մեր վարիչներու ուղեղին խորը։ Դուք տէրն էիք նոյնիսկ մեր վարչական մեքենային։ ԺԸ<ref>ԺԸրդ, սրբագրուած ԺԸ</ref>դարուն ձեր ամիրաները, չորպաճիներն են, որ կը ղեկավարեն մեր եպարքոսները։ ԺԹ դարուն<ref>ԺԹրդ, սրբագրուած՝ ԺԹ</ref>մայրաքաղաքը իբր շէնք ու խրախճանք ձերն է բոլորովին։ Գաւառներուն մէջ ունիք շուկան ու դրամը։ Գործերը եւ ազատութիւնը ձեր կրցածին պէս մեր երկիրը շահագործելու։ Ասոնք քարոզ չեն, այլ՝ դառն ճշմարտութիւններ։
– Կը խնդրեմ, որ խնայէք ինծի հեքիաթը ձեր բարերարութիւններուն, գուրգուրանքին, մեզի հանդէպ ձեր անհուն, անշահախնդիր, սիրտբաց բարեացակամութեան։
– Տկարի բարկութիւն ու յուզում, որոնք ձեզ անիրաւ կ’ընեն, առանց թերեւս ձեր<ref>մեր, սրբագրուած՝ ձեր</ref>ուզելուն։ Ըսածներս հաւաստումներ են միայն, պատմութենէն ու մօտիկ, շատ մօտիկ անցեալէն վերցուած, որոնք տաղանդով չարափոխեցին ձերինները` ստեղծելու համար հեքիաթը հարստահարութեանց, զոր չեմ ուրանար, բայց որոնք ձերիններուն չափ մերիններն ալ կը հարուածէին։ Ձեր միջամտութեան արդիւնքը գիտէ՞ք ուր է, որ վնաս բերաւ ձեզի, – ճիշդ հարստահարիչներուն աչքը բանալու հարցին մէջ։ Ու ձեր այդ գեղեցիկ խելքով է, որ ձեր վրայ կեդրոնացուցիք չարիքին ամբողջութիւնը։ Հիմա գաւառի բռնաւորիկները իրենց ախորժակներուն գոհացում տալու ատեն, կ’այցուին նոր ցուցմունքէն, ու մեզի սորվեցուցիք պետական իմաստութի՜ւն։ Ահա մտածումներ, որոնք կողմ պէտք չէ ունենան ձեզի անհաճոյ ըլլալու<ref>որոնք կողմ.... ըլլալու – ?</ref>, պարոն յեղափոխական։ Աւելի արդարօրէն<ref>արդարներու, սրբագրուած՝ արդարօրէն</ref>մօտենալու համար, ակնոցի փոփոխութիւն մը՝ եթէ կը հաճիք։ Առանց ատոր<ref>ասոր, սրբագրուած՝ ատոր</ref>պիտի չդադրիք բան չհասկնալէ սա աշխարհէն, որ քերթուածի եւ վէպի մէջ միայն գոյնը կ’առնէ ձեր երազներուն։ Պետութիւն չունեցող քաղաքագէտներն են միայն, որ կը յաւակնին օրէնքներ տիրապետող ընել հողերու վրայ, ուր այնքան տարբեր աւանդութիւններ, արիւն ու ճակատագրականութիւն կ’իշխեն դարերէ ի վեր։ Ո՞ր հրաշքով՝ քսան դարէ ի վեր աւազակութեամբ ապրած ժողովուրդներ քանի մը տարուան մէջ պիտի հարկադրէինք քիչշատ խաղաղ աշխատանքին։ Ո՞ր հրաշքով՝ քսան դարէ ի վեր մորթուիլ ուզող ժողովուրդ մը պիտի արգիլէինք իր յիմարութենէն։ Ինչո՞ւ ճիշդ չէք դատեր ձեր պատմութեան մեծ վայրկեանները։ Ինչո՞ւ արդար չէք, գնահատելու համար, իր ճիշդ իմաստին մէջ, ազգովի ձեր այն շարժումը, որով ձեզ նետեցիք դուրս յոյներուն լուծէն դէպի մեր հովանին, երբ մեր բանակները այս հողերէն ցամքեցուցին ապականութեան ու դաւի մեծ ճահիճը, որ բիւզանդական քաղաքականութիւն կը կոչուէր։ Ու թող ներուի ինծի ձեզ յիշեցնել այս ամէնուն տարօրինակ այժմէութիւնը։ Յոյները ձեզ կ’ատեն հիմա, ինչպէս միշտ, ճիշդ իրենց պատմութեան այդ լոյսերէն։ Ի՞նչ տեսաք դուք ռուսերէն, զորս կը պաշտէք ձեր անձերէն աւելի, ինչպէս ըլլալ է մեծ գիծը ձեր ցեղային նկարագրին, այսինքն՝ սեփական փոքրութիւններուն խուլ մղումին տակ ինքզինքը արհամարհել, աւելի շատ արենակիցը, բայց աճեցնել օտարը` անոր ծառայելով մտադիւր ու յօժար։ Առաջ չեմ երթար սպաննող բառեր զետեղելու, որոնք պիտակներ են ձեր այդ հոգեբանութեան։ Բայց չեմ ալ կրնար ձեր ուշադրութիւնը չկանչել այն մոռացումին, որ ձեր մտաւորական ընտրանին կ’ընէ այսօր կոյր ներկայէն՝ ինչպէս անցեալէն։ Կան ժողովուրդներ, որոնք գերի են ծնած՝ ինչպէս անհատներ։ Ու ծնունդի այդ տախտակը չի փոխուիր դիւրաւ, քանի մը կարկտան թագաւորութիւններով։ Ուրի՞շ բան ըրած էք դարերով, նո՛յնիսկ՝ երբ խամաճիկ արքաներ ունէիք, հիմակուան թատերական հանդիսանքներու ատեն ըրածնուդ նման, երբ կը հագուեցնէք ձեր դերասանները, թուղթէ թագերով ու թիթեղ սուրերով, ու կը պոռաք Հայաստանի երեսին, երբ անիկա քարոզ ու ողբերգական նիւթ է տափակ բանաստեղծի մը բերնէն։ Ինչո՞ւ չէք տեսներ ձեզ այնպէս՝ ինչպէս որ էք, այսինքն՝ ամէնէն առաջ իրարու գլուխ պատռելու մէջ անհուն կատաղութիւն։ Ու ասիկա նորէն՝ հիմա, երէկ, դար մը, հազարամեակներ առաջ։ Հիմա չունիք Տիզբոն կամ Բիւզանդիոն, ուր վազէին ձեր նախարարները, ու իրենց զէնքերը այրուէին<ref>զէնքերը այրուէին ? զէնքեր տրուէին ?</ref>, անձը ծախէին աժան, ծախէին ձրի, հեշտանքով, այդ արքայից արքաներուն, Վասիլոսներուն լուծը ձեր հողերուն վրայ աւելի ամուր ընծայելու։ Բայց ունիք պզտիկ պահականոցները, ոստիկանները, ուր կը դիմէք ձեր եղբայրը մատնելու, երբ ձեզմէ չ’ուզուիր անգամ ատիկա։ Հաւատացէք, պարոն յեղափոխական, տխուր բան է թերութիւններ ստիպուած ընդհանրացնել, վասնզի ժխտական գիծեր աւելի ճիշդ կ’ըսեն<ref>թերութիւններ ստիպուած...... ճիշդ կ՛ըսեն – ?</ref>։ Ու տխուր բան է միւս կողմէ, խօսելով ձեր, հերոսներուդ հաշուոյն, այժմու սրտառուչ ու բարձր ձեր անձնազոհութիւնը, զոր կը գնահատեմ, վերածել անիմաստ տոնքիշոտութեան մը, զայն վիրաւորելով, գունաւորելով մեղքերովը ձեր անցեալին ու զանգուածին։ Կը տեսնէք, որ անգութ բաներ կ’ըսեմ, որոնք ձեր սա պայմաններուն մէջ արիւնոտ մղձաւանջ մը կը կախեն ձեր հոգիէն։ Բայց ասոնք ըսեր եմ ես Ժընեւ, Փարիզ, Լոնտոն, ուր կը գործեն ձերինները։
– Շփում ունեցա՞ծ էք մեր վարիչ յեղափոխականներուն հետ։
– Ձեր հարցումին ջերմութեան մէջ իսկ կը մատնէք ձեր միամտութիւնը։ Ի՛նչ որ չի ներուիր իրենց, բնազդական ու անխելք արհամարհանքն է, զոր բոլորն ալ կը սնուցանեն թուրքին ու անկէ բխած ամէն արտայայտութեան դէմ։ Ամէն մարդ իրենց համար Սուլթան Համիտէն ղրկուած ծառայ մըն է, որ պաշտօն ստանձնած է յեղափոխականները կաշառելու։
– Բայց, փաշա՛, սխա՞լ կայ այդ մտայնութեան մէջ։
, – Անշո՛ւշտ։ Թուրքերը շատ դրամ չունին բոլոր անգործները, անօթիները կշտացնելու։ Զիս չհասկցան ձեր մարդիկը։ Վասնզի կաշառք չառաջարկելէս զատ, զիրենք կը հրաւիրէի խելքի։ Ու ծիծաղեցան՝ երբ ձեզի պարզուած սա գաղափարներուս մէկ մասը իրենց ալ մատուցեցի<ref>մօտեցուցի, սրբագրուած՝ մատուցեցի</ref>։ Կազմուած, ամրապինդ մտայնութիւնները աւելի դժուար կը քանդուին, քան ճենովացիներէ ձգուած աւերակոյտները։
– Արիւնէն առա՞ջ էր ձեր առաքելութիւնը։
– Առաջ ալ, վերջն ալ։ Արիւնը զիրենք ըրած է աւելի անտրամաբան։ Ու աւելի ալ անգութ։ Հիմա մոռցած են, թէ ժողովուրդ մը կայ ասդին, որուն գլուխին վրայ երդում կ’ընեն, եւ զոր կը վտանգեն, հետզհետէ խորացնելով խրամատը երկու ժողովուրդներու միջեւ։ Չեն հաւատար, թէ թուրքին դէմ կռուելով, կռուած կ’ըլլան արմատներուն իսկ դէմ իրենց ցեղին։
– Հին պատմութիւն։
– Նոր, միշտ նոր է պատմութիւնը։ Քաղաքական վիճաբանութիւնը միւսներէն կը տարբերի իր հետեւանքներուն եղերականութեամբը։ Չեմ գիտեր, թէ կէս դար յետոյ ի՛նչ փոփոխութիւն կը ստանայ սա պատի քարտէսը։ Բայց գիտցէք, թէ կէս դար յետոյ, շարունակելով ձեր այժմեան գաղափարներու ձեր սա դարպասը, դուք իրագործած պիտի ըլլաք ձեր ճակատագիրը։ Յոյս չունիմ, որ կէս դար յետոյ Հայկական Խնդիր մը գոյութիւն ունենայ այսօրուան ձեւով։ Վասնզի զայն լուծելու եղանակներէն հիմնականը մենք ունինք մեր տրամադրութեան տակ։ Ասիկա սպառնալիք կամ մարգարէութիւն չէ։ Պատերա՛զմ մը, ու ամէն բան կ’աւարտի։ Ըսած եմ ասոնք անոնց, որ փոխ դրամով կ’ապրին եւ յեղափոխական թերթեր կը հանեն, բայց կը հաւատան ուրիշ բաներու։ Չեն հասկնար, վասնզի միտքի վաչկատունութիւնը գոյութիւն ունի մարմնականին նման։ Չեն հասկնար այդ երիտասարդները, վասնզի դուրս են հիմա հողին ձգողութենէն ու սաստէն։ Գիտէ՞ք, որ դաշտերը հոգի մը ունին ու պատժել գիտեն իրենց անհնազանդները։ Ժողովուրդի մը անկումը կը սկսի, երբ արմատախիլները, դժգոհները դադրին իրենց բացառիկ կողմէն եւ զանգուած դառնան։ Առաջին խենթութիւններէն յետոյ, մեր հողերուն վրայ ձերինները վերադարձան իրենց աւանդական զգուշութեան։ Ինչո՞ւ այս իմաստութիւնը չայցելէ նաեւ անոնց, որոնք դուրս են թուրքին պարունակէն։
– Կը խօսիք ոչթուրքի մը պէս։ Ու այս պարագան զարմանք՝ ինչպէս քաջութիւն կու տայ ինծի ոչ թէ վիճաբանելու, այլ ըսելու<ref>լսելու, սրբագրուած՝ ըսելու</ref>քիչ մը բան մեր ալ իմաստութենէն, զոր կը տարազէք ձեր նկատումներուն փաթաթներովը։ Յետոյ՝ չէք ծաղրեր մեզ, ինչպէս կ’ընէ անհուն մեծամասնութիւնը ձեր պաշտօնեաներուն, երբ խօսի այդ Հարցին վրայ մեզի հետ։ Ասիկա ձեր մօտ մարդկութեան նշոյլ մը կ’ենթադրէ։
– Շնորհակալ եմ այդ քիչին համար ալ…
– Սիրոյ զգացումները, յարգանքի փաստերը զերծ են հեգնութենէն, փաշա՛։ Այս պայմաններուն մէջ ես վեր եմ ձեր նկատումներէն։ Ուրախութիւն է ինծի հաստատել թուրքերուն մօտ ձեզի պէս մարդեր։ Ու բացառութիւն՝ թուրք դպրոցէն, որ անարգի բռնութիւնն է ու միջնադարեան, հաստ գերութիւնը հպատակներու գլխուն։ Ներեցէք, որ համարձակիմ իմ կարգիս ձեզ կանչել սա շատ տարրական ճշմարտութեան, – կ’ուրանա՞ք անկախութեան իրաւունք մը մեր ժողովուրդին։
– Արդէ՜ն։ Կարելի՞ է խօսիլ հայու մը հետ, առանց իյնալու այդ խորխորատին մէջը։ Կը զեղչեմ շատ, չափազանց շատ բան այդ անկախութեան կապուած հարցերուն թնճուկէն, որ ձեզի պէս<ref>յաւելում բառի՝ պէս</ref>ընկերվարական սկզբունքներու ծառայող մարդոց մօտ ալ չի դադրիր գոյ ըլլալէ ու կը դնեմ փաստ. ի՞նչ բանի պէտք պիտի գար այդ ազատութիւնը։ Անշուշտ անծանօթ չէ եւրոպական կարգ մը մտածողներու վճռական կեցուածքը փոքր ազգերու ազատագրութեան գաղափարին դէմ։ Ամենալուրջ միտքերը այսօր կը միանան մեզի, Յունաստանի անկախութիւնը իբր նոր յիմարութիւն մը դատապարտելու։ Հայերո՞ւնը։ Կը կրկնեմ. ի՞նչ պիտի ընէիք այդ մոգական տարազով։ Զայն կերպադրելու ձեր առաջին փորձը ձեզի արժեց կէսը ձեր ժողովուրդին, վասնզի երկու տարուան մէջ դուք զոհեցիք ձեր երիտասարդութիւնը, հասուն տարիքը, առեւտուրը եւ տնտեսութիւնը։ Զայն ունենալու ուրիշ փորձ մը, ապահով եմ, ձեզ պիտի վտանգէ հիմնովին։ Վասնզի դէպքերը քալեցին ձեզմէ չսպասուած ճամբաներով։ Արդիւնքը մեզի համար սրտապնդիչ է տարօրէն։ Ձեզ ջարդեցինք ու ատով ջերմ ու սրտագին բարեացակամութիւնը ապահովեցինք<ref>ապահովեցիք, սրբագրուած՝ ապահովեցինք</ref>ձեր պաշտած ռուսին, որ մեզի չափ շահագրգռուած է ձեր բնաջնջումով։ Սո՞ւտ կ’ըսեմ արդեօք։
– Ցարերու Ռուսիան։
– Միշտ ալ պիտակ մը դժուար չէ ճարել քաղաքականութեան մը համար։ Բայց դժուար՝ մոլորած ուղեղ մը լոյսին հանդերձել։ Ինչո՞ւ չէք տեսներ Եւրոպան։ Ձեզ ջարդեցինք։ Ու ձեր ապաւինած Եւրոպային ալ բազկերակը չափած եղանք։ Մեր վախերը մեզ կամացկամաց կը լքեն այդ քրիստոնեայ Եւրոպային մղձաւանջէն։ Հիմա աղօտ՝ բայց պարզ, կը գծուի մեզի համար հեռանկարը մերձաւոր գալիքին։ Առանց մեծ անհանգստութեան, ներկայ պայմաններուն մէջ դիւրին է երկիրներ մաքրել անբաղձալի տարրերէն ու մնալ անպատիժ։ Քսաներորդ դարը, աւելի դրապաշտ, պիտի սակարկէ։ Անշուշտ պիտի գտնուին թերթեր ու բերաններ, որոնք մեզ դատափետեն պիտի, բայց պիտի խելօքնան, երբ մեր կառավարութիւնը լրջօրէն մօտենայ իրենց։ Վասնզի ձեր Եւրոպան հոգեպէս վար է մենէ, երդումով կ’ըսեմ ասիկա, պարոն յեղափոխական։ Ձեւական սրտնեղութեան մէջ իսկ վարչապետներ, իրենց երկրին քաղաքական ուղեգիծերը պարզելու ատեն, պիտի զգուշանան մօտենալու թուրքին։ Աւելի՛ն. պիտի վարանին դարպասելու մեզ, վասնզի ի՛նչ ալ ըլլայ յեղափոխականներուն կարծիքը մեր մասին, մենք մեծ ենք ձեզմէ, բանակ ունինք, որ կրնայ հրաշքներ գործել, հողերու խորը անմատոյց գանձեր, ու երեսին՝ կոյս հարստութիւններ։ Դո՞ւք։– Մարդը միայն, այսինքն՝ մեքենաներու դարուն՝ ամէնէն աժան ապրանքը։ Եւ նոյն ատեն ալ աւելորդը։ Մօտ է ժամանակը, երբ պիտի հաստատուի մարդկային շուկայ անուանուած միջնադարեան գերեվարութիւնը, սա տարբերութեամբ, որ գնորդը պիտի պակսի։ Առայժմ ոչ մէկ ժողովուրդ կարիք չունի ձեր խելքին, որով կը պարծենաք օգտակար ըլլալ ուրիշ երկիրներու։ Չունի կարիք ձեր բազուկներուն, որոնք հողէն հեռու, գործարաններու մէջ կծծի ու շահամոլ՝<ref>յաւելում բութի</ref>գործիքներ կը դառնան, ձեր անձը բուծանող՝ ի վնաս ուրիշին։ Ներեցէք, որ այս մտածմունքները ըլլան տարբեր թուրքէն ձեր ակնկալածէն։ Տակաւին չեմ խօսիր լացովը, աղմուկովը, սուտերովը ստեղծած ջղային մեծ յոգնութենէն ժողովուրդներու, մա՛նաւանդ անոնց վարիչներու ուղեղին վրայ։ Ահագին երկրի մը վարչութեան բեռովը արդէն տագնապուն նախարար մը ի՜նչ անփութութեամբ ականջ պիտի տար ձեր պատուիրակներուն, բանաստեղծներուն։ Ու ձեր գումարել տուած միթինկնե՜րը, քանի մը հազար ունկնդիրներու ձանձրոյթով բանաձեւուած բողոքնե՜րը, որոնք մեզ պիտի խռովեն…
– Այս ամէնէն ետքը, ինչպէ՞ս կարելի է հասկացողութեան գալ ձեզի հետ։
– Բայց ատիկա ձեր մտածելիք եւ գտնելիք բանն է։ Մենք քիչ ալ ուրախ չենք ձեր, յեղափոխականներուդ գոյութեամբը, որ թունաւորման մշտական վառարաններ կը կազմեն ձեր ու մեր յարաբերութեանց մէջ։ Մեր շահը կը պահանջէ, որ այդ վառարանները գործեն այնքան ուժգին, որ վարակուի ամբողջ օրկանիզմը ու փտախտը երեւայ։
– Աւելի քան անգութ բաներ կ’ըսէք։
– Այո՛, եթէ կ’ուզէք։ Անշուշտ, թուրքը ուրիշ բաներ պիտի չըսէր այս սառնութեամբ։ Ես կ’աւելցնեմ՝ այս ալ կշռադատութեամբ։ Բաներ կան, որոնք ճակատագրական են երկրի երեսին։ Հակառակ իր ընդարձակութեան՝ այդ երեսը վիրաւոր է անապատներով եւ ուրիշ թերիներով։ Փոխադրեցէք բնական այս երեւոյթները<ref>ելոյթները, սրբագրուած՝ երեւոյթները</ref>ոգեկանին ալ վրայ, պիտի չըլլաք սխալի մէջ։ Ժողովուրդները պտուղներ են, ու այս պարագան անգիտելը՝ աղէտի աղբիւր անոնց համար, որոնք կը յաւակնին ժողովուրդ վարել։ Ինչո՞ւ չէք կրնար այս ստուգութիւնները դատել առարկայական պարզութեամբ։ Եւրոպայի, Ամերիկայի մէջ ո՞վ է այսօր անհանգիստ Ալճերիային, Եգիպտոսին, Հնդկաստանին, ամբողջ Ափրիկէին եւ Ասիոյ գերութեամբը։ Մտածա՞ծ էք սա անհերքելի ճշմարտութեան։ Ո՞ր ժողովուրդին հոգն է հատեր, որպէսզի աւելորդ ըլլալով յօժարի նաեւ ուրիշին, ան ալ «հայուն սեւ աչքին ու յօնքերուն» համար, այն հայուն, զոր իբր լուրի տիտղոս միայն կը ճանչնայ իր թերթէն։ Ո՞ր իրաւունքով կը պահանջէք, որ օտարները շահագրգռուին ուրիշներով։ Ո՜վ ձեր միամտութիւնը թուղթին, ու հեռագրին վրայ՝ ձեր անսահման վստահութիւնը։ Քիւրտ աւազակի մը կողմէ գործադրուած երկու սպանութիւն կը յաւակնիք պետական խնդիր ընել ու կը պահանջէք, որ ձեր մօրուսաւոր պատուիրակներուն տեղեկագիրներովը վեց պետութիւնները ծանուցագիր ղրկեն Պապը Ալի ։ Միւս կողմէ՝ չէք կարդար անգամ Չինաստանի մէջ Պոքսըրներու շարժումը եւ անոր ստեղծած համաշխարհիկ շահեկանութիւնը։ Չէք հետաքրքրուիր Չիլիի եւ Պոլիվիայի միջեւ պատերազմի խժդժութիւններովը, հսկայ ծովախաղացքի մը պատճառած զոհերովը, կամ մեծ երկրաշարժի մը, հրդեհի մը կողմէ շէն քաղաքներու հիմնայատակ կործանումովը։ Քանզի այս ամէնը հեռու են ձեզմէ։ Ու երբ երկրի մը տէրը եղող թուրք մը բեռ մը փայտ կտրէ դրացի գեղի մը պատկանող անտառէն, կը սպասէք, որ աշխարհ իրար անցնի, անգլիական նաւատորմը շարժի դէպի այդ գիւղակը ու թուրքերը ջնջուին քարտէսէն։ Այս ամէնը տառացի կերպով ճիշդ են։ Ու ճիշդ՝ նաեւ միւսները։ Ձեր փառաբանած Ֆրանսային մէջ քանի՞ հոգի՝ որ գիտնայ, թէ հայ ժողովուրդ ըսուած բան մը կայ Արեւելքի մէջ, որ կը տառապի թուրք եաթաղանին տակ։ Ու կը տառապի… հարստանալով, աճելով թիւով ու քաղաքակրթութեամբ։ Ֆրանսացի հռչակաւոր բանաստեղծ մը ձեր ուրիշ մէկ բանաստեղծին տուած մէկ ունկնդրութեան մէջ անկեղծ է եղած յայտնելու, թէ հայերէնը առաջին անգամ է, որ կը լսէ՜։ Ու ասիկա ձեզի դաս չ’ըլլար, պարոն յեղափոխական։ Աշխարհ գոնէ գիտէ, թէ Չիլի մը կայ, բայց բացի դիւանագէտներէն, դեսպանատան տեղեկաբերներէն ո՞վ՝ որ գիտնայ, թէ հայը ազգ է եւ իրաւունքներ կը բանաձեւէ։
– Յաղթականի իմաստութիւն։
– Այո՛, եթէ կը հաճիք։ Որ իրաւունք ունի արժելու գոնէ պարտուածի ձեր սա իմաստութենէն աւելի, քանի որ փաստն է տուած իր ճահաւոր արդարութեան։
– Որ սակայն չի կրնար յաւակնիլ քաղաքակրթութիւն որակուած յառաջխաղացքը փոխանորդելու, քանի որ իր փաստը տուաւ նոր երկիրներ ստեղծելու հարկին առջեւ ճկուն ըլլալու։ Յաղթականի<ref>Յաղթանակի, սրբագրուած՝ Յաղթականի</ref>իմաստութիւն, որ ձեզի պիտի ընկերանայ մինչեւ որ ձեր երկիրները մէկիկմէկիկ վերադառնան իրենց արդար տէրերուն։
– Ու ձեր ալ պարտուածի անիմաստութիւնը։ Ու ձեր ձանձրոյթը՝ ձեզ մինչեւ այսօր կանգուն պահող առաքինութիւններէն<ref>առաքինութիւններէն ? առաքելութիւններէն ?</ref>։ Ու անիմաստութիւնը, երբ ուզեցիք զգեստաւորուիլ ուրիշներով, որոնք ձերը չեղան երբեք։ Յաւակնեցաք զէնքի դիմելու ու չխորհեցաք, թէ մարդ անպատիժ չի կրնար խաղալ կարգ մը բաներու հետ, որոնցմէ առաջինն է թուրքին զայրոյթը, երկրորդը՝ հայերուն հոգեկան յօրինուածքը։ Չէք խորհիր, որ հարիւր, հազար, տասը հազար հայ, նոյնիսկ խնճոյքի համար, քով-քովի<ref>յաւելում միացման գծիկի</ref>չեն կրնար խմբուիլ` առանց իրար ուտելու։ Այս ընդհանրացումը լրտեսի տեղեկագրութիւն մը չէ, ոչ ալ ձեր պատմաբաններէն նորոգուած ողբ մը։ Ասիկա իմ իսկ գտած ճշմարտութիւնն է, երբ ձեր նկարագիրը ճանչնալու համար կատարեցի պտոյտներ հո՛ն՝ ուր ամէնէն աւելի հոծ թիւով կը ներկայանայիք դիտողին ուշին։ չկայ աւելի դիւրին բան, քան ձեզ իրար ձգելը։ Դուրսէն ջանքի կարիք չկայ ատոր համար։ Արդէն ամէն ինչ ներգոյակ է, այդ գիծով, ձեր խառնուածքին մէջ։ Ձեր ազգային վէրքը, իրար կործանելու ձեր ձրի, անըմբռնելի մոլուցքը։ Ու մոռնալ ասիկա, ու յաւակնիլ՝ աւազէն, որ ձեր հոգին է, եզերախոյս<ref>եղերախոյս, սրբագրուած՝ եզերախոյս</ref>ձեր եսերէն ճակատ կազմելու։ Ո՜ր յիմարը պիտի ըլլար ձեզի չափ իմաստուն՝ խիճերով պատ հիւսելու։ Աւելի՛ն. այդպէս հիւսուած պատով մը հեղեղին դէմ թումբ կանգնելու։ Յիմարութիւն չէ՞, առանց նախապայման յարդարանքի (անշուշտ յեղափոխական ձեռնադրուելէ առաջ կարդացած էք ընկերաբանական վարդապետութիւններ) նպաստին փորձել ապրելու<ref>ապրումի, սրբագրուած՝ ապրելու</ref>ձեւեր, որոնք չեն յարմարիր ձեր<ref>մեր, սրբագրուած՝ ձեր ?</ref>աւանդութիւններուն, խառնուածքին, երբեմն քաղաքական ալ կացութեան։ Ի՞նչ պիտի ըսէիք այսօր, եթէ Աթէնքի գերիները պահանջէին իրենց տէրերէն այս քաղաքը, քանի որ իրականին մէջ անոնց քրտինքն է, որ հողերէն դուրս էր հանած այդ կառոյցը։ Ե՞րբ կռուած էք, հազարաւոր տարիներէ ի վեր, որպէսզի նման փորձարկութեան մը իրաւունքը տաք ձեզի։ Զէյթո՞ւնը։ Սասո՞ւնը։ Ատոնք աշխարհագրական արտայայտութիւններ են, ոչ թէ ժողովուրդի հոգի։
– Կը խեղաթիւրէք նոյնիսկ պատմական գործողութիւններ։
– Այսինքն՝ կ’ըսեմ զանոնք ձեր տարազած, ձեւազեղծած ու փափաքներուն համեմատ ընդունած եղանակէն տարբեր երանգով։ Ու չէք տեսներ անլրջութիւնը շարժումին, որով հազար հինգ հարիւր տուննոց գեղ մը, իր որսի հրացաններով դէմ կու գայ արդիական բանակի մը։ Ասիկա աչքովս ալ տեսնեմ, չեմ հաւատար։
– Իրականութիւն է սակայն։
– Ուրիշ է իրականութիւնը։ Պատերազմը Պոլիս կը մղուի, Պապը Ալիի շրջանակներուն մէջ, դիւանագիտական թուղթերու վրայ։ Անկէ անդին Զէյթունի լեռներուն վրայ կատարուածը ռազմափորձ իսկ չէ մեզի համար։ Ու ահա դժբախտութիւնը։ Այս դերակատարումը ձեզի համար կը շփոթուի իրականութեան հետ։ Ու որսի հրացաններով հերոսներ կը ստեղծէ ձեր երեւակայութիւնը։
– Մեր հերոսները ոչինչով վար են ձեր փաշաներէն։
– Ճի՛շդ վտանգը հոդ է սակայն։ Կրնան այդ մարդիկը հրոսային կռիւներ վարել, ու լեռներուն անհարթութիւնները, դժուարութիւնները ընել իրենց դաշնակից ու հերոսանալ։ Աւելի՛ն. անոնց կը շնորհեմ յանդգնութիւն, քաջութիւն, դիմացկունութիւն, երբեմն յարձակողական եռանդ, բայց միշտ դէպի ետ, երբեք առաջ, միշտ՝ պաշարում մը խզելու ճակատագրական հարկով։ Փախուստի, նահանջի դիւցազներ։ Մեղադրանք չէ, որ կ’ընեմ։ Այլ իր ճիշդ տարազով կու տամ նկարագիրը ձեր վերջին տղայութիւններուն։ Մեզի դէմ զէնք վերցնող հպատակ ժողովուրդներուն մէջ ամէնէն ծիծաղելին էք, ու ասիկա՝ կրկնապէս։ Վասնզի, նախ մեզ ստոր գնահատելու թերութիւնը որդեգրելէն յետոյ, վրան աւելցուցիք ձեզ ալ գերգնահատելու ուռուցիկութիւնը։
– Փաշա՛, մերինները երբեք վար չեղան ո՛չ իրենցմէ, ոչ ալ միւսներէն, որոնց հետ կը բաղդատէք։ Ձեզի խօսողը կը ճանչնայ այս ժողովուրդին մէջ այդ՝ կրակը, վտանգին վրայ վազելու արիութիւնը, ինքզինքը զոհելու անդիմադրելի մղումը, երբ ատիկա պահանջեն իրմէ։ Կը խօսիմ իբր մէկը, որ մօտէն հետեւած է ֆետայիներու կռիւներուն։ Քիչ անգամ սրտոտութիւնը, պաղարիւնը, խելքը, կորովը, գաղափարի մը մէջ հրազինուիլը կը միանան իրարու պարզ հոգիներու խորը այդքան կատարելութեամբ։ Ու քիչ անգամ արտաքին դժուարութիւնները, բնութեան ու թշնամիներուն խստութիւնը դարձեալ քով քովի կու գան այդ մարդիկը զգետնելու։
– Ատոնք չեմ ուրանար։ Կրնաք անհատաբար չվախնալ մահէն։ Կրնաք հզօր անհատականութեամբ տոգորուած տասը, հարիւր, առ առաւելն հազար մարդ ճարել, որոնք պիտի վազեն դէպի մահը, ձեր ըրածին պէս, երգով ու ցնծութեամբ։ Բայց ատոնք ասպատակային հոգեբանութիւնը կը կազմեն, որ բոլորովին ուրիշ բան կը նշանակէ, երբ ժողովուրդի մը հաւաքական մարտնչող ոգին կշռի կ’առնուի։ Այդպէս ըրիք ձեր պատմութեան ամբողջ ընթացքին։ Ձեր ազգային մեծ հերոսներէն մէկը` Վահան Մամիկոնեանը, ուրիշ բան չէ ըրած, քան ինչ որ կ’ընեն հիմա ձեր ֆետայիները։ Բայց չէք ուզեր տեսնել աւելին։ Այդ զօրավարներուն լեռնէ լեռ թափառումներէն անդին ժողովուրդ մը կայ, որ կը կրէ յաղթողներուն ամբողջ գազանութիւնները։ Որ չի կրնար հետեւիլ իր հերոսներուն, ու թեւ ու թիկունք տալ այդ պայքարին։ Զանգուա՜ծը։ Որուն բաղադրութիւնը աւազաքար է ձեր մէջ։ Մինչդեռ կռիւը գործն է միայն ու միայն բանակին։ Ու բանակը՝ քաղաքակրթութիւն մըն է, մէկ զգալու, մէկ շնչելու, մէկ ատելու դժուար՝ բայց փրկարար պատեհութիւն մը։ Դո՞ւք։ Կռի՜ւ կը յայտարարէք, առանց անդրադառնալու, որ օղիի սեղանին վրայ, աղի ձուկի մը պատրուակով իրար կը սպաննէք։ Խա՜կ ձեր հոգին, որ պիտի չհասուննայ երբեք կարգ մը զգայութիւններու։ Միամիտ ձեր տրամաբանութիւնը, որ պիտի չխռովի անհեթեթէն նոյնիսկ, երբ ասիկա յիսուն հազարնոց բանակի մը ձեւով –մեր նուազագոյն ճիգը– աւլէ ձեր բոլոր փառքերը այդ լեռներէն ու աւլէ նաեւ ձեր ժողովուրդը իր հողերէն։ Ինչո՞ւ այս եզրն ալ չէք ընդունիր, երբ բախտախաղի կը դնէք ձեր գոյութիւնը ու կը հաւատաք եւրոպական հիւպատոսներուն, որոնք դիւաններու տնօրէններ են ու թուղթի աշխատաւոր։ Դուք պիտի մեռնիք, որպէսզի անոնք այդ դէպքերըտոքիւմանի վերածեն։ Խորունկ յիմարութիւն կայ այս ամէնուն մէջ, վստահ եղէք, պարոն յեղափոխական։ Բայց յիմարներուն մէջ տոյժը տկարներուն վրայ կը դիզուի։ Ինչպէ՜ս չյայտնեմ հոս իմ հիացումս ձեր եկեղեցական հին դպրոցին, որ ցեղային ձեր հոգեբանութիւնը այնքան խոր ճանչցաւ ու ստեղծեց ձեզմէ տեսակ մը հօտ, այդ երկիրներուն ու պայմաններուն մէջ միայն կարելի։ Որ տառապեցաւ, բայց իրագործեց մեծ հրաշքը իր հողերուն վրայ դիմանալու։ Որ հիմա, քաղաքներու մէջ, առած է արդիական նկարագիր։ Ո՞վ փչեց ձեզի հերոսութիւնը, երբ կեանքը միշտ կռիւ չ’ուզեր։ Ի՞նչ էր մեղքը ձեր խորամանկութեան, չարքաշութեան, համբերատարութեան, ժուժկալութեան, բարութեան, որոնք ձեզ ապրեցուցին մինչեւ հիմա։
– Բայց դուք ուրկէ՞ եւ ինչո՞ւ ունիք այդքան ծանօթութիւն մեր անցեալին ու մեր ժողովուրդի հոգեբանութեան մասին։
– Այո՛։ Մէկ հարցումով երկու հսկայ խնդիրներ կը յուզէք, որոնց դրուելու ձեւն իսկ կը տարազէ ձեր մտայնութիւնը ձեր ու մեր մասին։ Կը պատասխանեմ առաջինին։ – Ձեզի համար անընդունելի բան է, որ թուրք սպայ մը հայու կտորի մը, ան ալ դատապարտուածի մը հետ, խօսի բաներու մասին, որոնց վրայ մտածելու իրաւունքն իսկ զլացուած է ծնունդով, ամէն թուրքի։ Թուրք սպան, նոյնիսկ Եւրոպայէն դառնալէն յետոյ, պարտաւոր է իր երեք կամ չորս կիները ապրեցնելու համար աս ու ան հարստահարել, ու ամէնէն շատ՝ հայերը։ Թուրք սպան լրագիր միայն կը հասկնայ ու պատերազմի դաշտին վրայ մեռնելու մարզանքէն վեր մտապատկեր մը չունի զինքը ոգեւորող։ Թուրք սպան մոյկերուն տակ կը կոխկռտէ գլուխները նորածիններուն ու կիները կը խեղդէ։ Ահա քանի մը գիծեր ձեր կազմած պատկերներէն մեր մասին։ Զարգացում, իմացական թափանցում, գիտութիւն, արուեստ, իմաստասիրութիւն բաներ են, որ թուրքին չեն պատշաճիր որեւէ ձեւով։ Անիկա միակ ազգային ու տիրական ու պատմական արուեստ մը ունի, – սպաննելը։ Դասական է թուրքին անցքը՝ արեւմտեան գրականութեան մէջ։ Ու աւելի քան դասական՝ սա յղացքը ձեր հին ու նոր մատենագրութեան մէջ, որմէ հատուածներ թարգմանած են ինծի ձեր անուշիկ լրտեսները, լուսաւորելով մեզ, փարթամ, աննուաճ եռանդով։ Բայց ընդունելով իսկ պահի մը համար այդ յղացքին աւելորդ իմաստութիւնը (փակագիծի մէջ ըսեմ, որ սպաննելը հեռու բարբարոսական արարք մը ըլլալէ, նոր ժամանակներուն ամէնէն յարգի գիտութիւնն է, ու ապագային ալ գերազանց գիտութիւնը, ու ասիկա՝ ի հեճուկս ձեր, այսինքն՝ մարդկութիւնը նորոգել փորձող նոր խաչակիրներուդ, վասնզի ձեր խօսակցութեան մէջ այդ խմորն ալ կը գործէ բարեբախտաբար, ձեզ շատ արագ տարրալուծող կեղի մը պէս տեղաւորուած ձեր ուղեղին խորը) դիտել կու տամ, թէ ճիշդ չէ մենաշնորհի վերածել կարողութիւններ, որոնք ո՛չ հանճարային են, ոչ ալ անգտանելի։ Թուրքն ալ Արեւելքի ոեւէ ցեղի չափ ներեցէք, որ խելք ունենայ։ Ու առնուազն ձեզի չափ, որ ըստ ձեր յաւակնութիւններուն՝ այսօր տիրապետած ըլլալու էիք ամբողջ Մերձաւոր Արեւելքին, քանի որ խելքի հարստութիւնը չէք զիջիր ուրիշներուն։ Ձեր հարցումին երկրորդ մասը՝ինչո՞ւն, նոր ապացոյց մըն է սակայն ձեր խելքին անծակ, անսրբագրելի խեղճութեան, ու կարկառուն քանդակ՝ մեր<ref>ձեր, սրբագրուած՝ մեր</ref>մասին ձեր բացարձակ, հոյակապ անգիտութեան։
– Թուրքը չճանչնա՜լ։
– Մի աճապարէք։ Կը թափանցեմ ձեր մտածումներուն ձեզի չափ արագ։ Ըսի ձեր ճանաչողութեան մայր տախտակը։ Ունիմ աւելցնելիքներ, որոնց կասկածը չայցելեց ձեր նոր մտաւորականներուն։ Ձեր մեծ գրագէտներէն, մա՛նաւանդ ամենագէտ խմբագիրներէն ոչ մէկը միտքէ անցուց գոնէ մեր լեզուն սորվիլ։
– Բայց բանակ մը պաշտօնեայ տուինք ձեր կայսրութեան։
– Այսինքն՝ բանակ մը բերան փաթթեցիք մեր վիզին, որոնք մեր հացը կերան ու իրենց զաւկըներուն սորվեցուցին մեզ արհամարհել։ Այս չէ՞ թուրք շրջանակներու մէջ հայ պաշտօնէութիւն որակուած երկդիմի, ստոր մարմինը։ Ես այդ մարդոցմով չեմ զբաղիր, որոնք կ’ամչնան հայ ծնելնուն, բայց չեն կրնար թրքանալ։ Ես կ’ակնարկեմ անոնց, որ զարգացան ձեզի համար, ձեր միջոցներով, ու իրենց պաշտօն տուին ձեր ժողովուրդը առաջնորդել։ Ո՞րն է գրագէտը, որ լսած է մեր բանաստեղծներէն գոնէ մէկին անունը, մինչ ամենախեղճ ֆրանսացի տաղաչափը իր ծննդաբանութեամբը ծանօթ է ձեր ցեղին վարժապետին։ Աշխարհի բոլոր ցեղերէն թարգմանութիւններ կ’ընէք ու ձեր քիթին տակ, ձեզի հետ գրեթէ մէկ զգացող մեծ ժողովուրդի մը արուեստէն տող մը բառ չէք տար, գէթ իբր հետաքրքրութիւն։ Եւ սակայն հինգ դար է, որ կը կառավարենք ահագին երկիրներ…
– Ըսենք<ref>Ըսինք, սրբագրուած՝ Ըսենք</ref>՝ կը պահէք գերի…
– Կը կառավարենք ահագին երկիրներ։ Ու ասիկա առանձին գիտութիւն մըն է։ Անշուշտ, մեր ընկրկումը տխմար չենք ուրանալու։ Խորունկ ցաւով հետազօտած ենք ազդակները մեր նահանջին։ Հիմա ունինք փորձառութիւնը, ճանչնալու՝ բայց վճռական կերպով, ժողովուրդներ, որոնք կը գտնուին մեր ձգողութեան ծիրին մէջը։ Ու կ’աւելցնեմ. ատոնցմէ ամէնէն արհամարհուածը դուք էիք մեզմէ։ Աւելորդ է խորանալ այդ զգացումը ծնող պատճառներուն։ Հիմա սակայն արժէքի անցաք, վասնզի ուրիշ ժողովուրդներու հեռացումովը դուք գրաւեցիք դատապարտութեան աթոռը։ Կէս դար առաջ ոչ մէկ թուրք պաշտօնատար մտքէն անցուցած է ձեզմով զբաղիլ։ Հիմա՞։ Եւրոպա ձեզ ըրած է իր թափանցումին անօթը։ Ահա թէ ինչու հետաքրքիր ենք ձեզմով։ Անշուշտ, այս ըսուածները ձեզի հանդէպ մեր զգացումները ի զօրու չեն տպաւորելու։ Մեր ժողովուրդը չի փոխուիր ձեր մասին իր մտածումէն եւ ձեզի հանդէպ գործելու իր ճամբաներէն։ Հազարապետ Մեհմէտները քիչ են։ Գիտուն եւ քիչ մըն ալ իմաստասէր գլուխները քիչ չափով կ’ազդեն, եթէ երբեք կ’ազդեն վարելու հարցին մէջ։ Թուրքիան այն երկիրն է, ուր աշխարհիկ գաղափարները դեռ չեն իջած զանգուածին։ Ու հայու եւ թուրքի յարաբերութիւնը ամէնէն փափուկ ու կնճռոտ իր ձեւին դարձուցիք։ Ասկէ առաջ անիկա ունէր եղանակ մը, քիչշատ հասկնալի, երկուստեք նուիրագործուած։ Վերջին շարժումները խանգարեցին այդ հաստատուած կարգը։ Մի մոռնաք, պարոն յեղափոխական, որ դուք, այսինքն՝ ձեր ժողովուրդը շփման մէջ է միշտ սովորական թուրքին հետ։ Ու այդ թուրքը մէկ կերպ միայն կը հասկնայ տիրոջ եւ հպատակի յարաբերութիւնը։ Որքան ալ դառն, իրականութիւնը ուրիշ երես չունի։
– Աւանդական բարբարոսութիւնն է ատիկա։
– Մի աճապարէք։ Սխալ, ու խորունկ սխալ կայ մեր քիչ մը կարճառօտ, արագ, բնազդական գործելակերպը վայրագօրէն դատելու ձեր եռանդին մէջ։ Նախ, այդ բարբարոսութիւնը, զոր փաթթոցին եւ ճիւպ[պ]էին հետ, թուրքին իբր ազգային յատկանիշները, կը ճգնիք ընդունիլ տալ աշխարհին, միայն տաճկական մասնայատկութիւն մը չէ։ Դասական անոր մրցարանը ձեր պաշտած Եւրոպան է նորէն, ո՛չ միայն իր անցեալին մէջ –յիշեցէք քրիստոնեայ պարեգօտաւոր եկեղեցականներուն խժդժութիւնները, մեծ ու պզտիկ խաչակրութիւնները ձեզի ու մեզի դէմ–, այլեւ՝ հիմա։ Հինգ դարէ ի վեր երկու Ամերիկաները իրենց վաղնջական բնակչութենէն պարպող ոգին մերինին մօտ դրուած՝ տասը հեղ կը գլէ-կ’անցնի մեզի վերագրուած վայրագութիւնը։ Ֆաթիհներու, Գանունիներու բանակները նուազ վճռական չեղան իրենց յաղթանակներուն մէջ, քան Քորթէզներունը։ Այսօր Եւրոպայէն հինգվեց անգամ մեծ հողերու վրայ, որոնք ամերիկեան ցամաքը կը շինեն, հետքը չկայ այն քաղաքակրթութեան, որ եւրոպացիներուն մուտքէն առաջ ծաղկեր էր հոն։ Մե՞նք։ Գոնէ ձեզ չջնջեցինք<ref>չջնեցինք, սրբագրուած՝ չջնջեցինք</ref>։ Կ’ամայանան Ովկիանիայի<ref>ովկիանային, սրբագրուած՝ Ովկիանիայի</ref>կղզիները իրենց բնիկներէն։ Ափրիկէն առանց իր արեւին եւ մժեղներուն արդէն պիտի ըլլար նուաճուած. այսինքն՝ պարպուած իր բնիկներէն, անողոք, անորակելի մեթոտով մը, զոր չեն վարանիր մինչեւ այսօր գործադրել մեր դէմ կայծակ ու կարկուտ տեղացողները, իրենց ճամբուն ինկած ցեղերը որսական<ref>սիսական, սրբագրուած՝ որսական</ref>անասուններու նման, առանց բանաւոր, նոյնիսկ սոսկական շահի, սպաննելով, ու ասիկա՝ պա՜րզ, գնդակի հաճոյքին համար։ Այս ամէնը բարբարոսութիւն չէ՜։ Ու է՝ երբ ուժով ժողովուրդ մը կ’աշխատի իր յաղթանակները ձեռքէ չհանել ու իր այդ ճիգին մէջ, մաքրել, քիչ մը արագ, իր խոչընդոտները։
– Ինչո՞ւ կը բաղդատէք մեր ժողովուրդը զուլուներու<ref>զուլա, սրբագրուած՝ զուլու [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>հետ։
– Ո՜չ, զուլուներու պատկեր մը չէ այս րոպէին միտքս գրաւողը։ Այլ ձեզի չափ քաղաքակիրթ, քրիստոնեայ, եւրոպական ծագումով ու իր շնորհներուն փաստը տուած գեղեցիկ ժողովուրդ մը։ Հարաւային Ափրիկէի երկու հանրապետութիւններուն բնաջնջումը աշխարհի ամէնէն ազատամիտ ժողովուրդներէն, Անգլիայէն։
– Չեն ջարդած։
– Եթէ երբեք ուրիշ բան կը նշանակէ մարդերը փարախներու մէջ բանտարկել ու սպասել, որ մեռնին։ Ահա, պարոն յեղափոխական, ինչն է, որ չէք հասկնար։ Խրամատը խորունկ է ձեր ու մեր դատելու կերպերուն մէջ։ Մեր մասին՝ կարծիքի ամրակառոյց սիսթեմ, զոր խախտելու ոչ մէկ ջա՛նք՝ ձեզ վարելու կանչուած մարդերէն։ Ընդհակառակն, կատարուածը ամրապնդելու ահաւոր, անխելք կատաղութիւն մը։ Չկայ երկու միտք, որ հեռուն տեսնէր, ցեղին ներարկուած այս թոյնին իբր արդիւնք պատրաստուող հոգեւարքը։ Վասնզի ոչինչ ունիք շահելիք, այս մտայնութեամբ։ Բայց վտա՛նգը՝ ամէն ինչ վրայ տալու։ Մէկդի մտածման այդ կերպին սխա՛լը՝ ձեզ կը կանչեմ ամէնէն առաջ ձեր շահին գիտակցութեան մը։ Ո՞րն է Եւրոպան, որ ռուսերու կամքին հակառակ պիտի յօժարէր գոհացում տալու ձեր փափաքներուն։ Ու չեմ հասկնար այս պարզ ճշմարտութիւնները ինչո՞ւ կ’ուրացուին։ Ձեր խեղճ, միակողմանի, մանկական տրամաբանութի՜ւնը։ Հեռազգածօրէն ուժ կը սպասէք այդ Եւրոպայէն, որուն քաղաքագէտները ձեր մէջ մշակեցին ուրիշ փորձանք մը, – մեր ցեղային կենսունակութեանց դէմ արձակուած խեցեվճիռը։ «Հիւանդ մա՞րդը»։ Հարկա՛ւ։ Ու դուք հետեւելով ձեր հոգիին խօսողփարատոքսին, անոնց իսկ չսպասեցիք մեզ<ref>ձեզ, սրբագրուած՝ մեզ</ref>մահուան դատապարտելու ձեր խանդավառութեան մէջ։ Եւ սակայն ամէն հոգեւարք մահով չի փակուիր։ Ու շատ են գերեզմանէն անգամ ետ դարձողները։ Այսպէս մշակուած հաւատքն է, որ ըրաւ ձեզ կոյր ու յիմար։ Այլապէս անըմբռնելի է ձեր ընդվզումը։ Ու աղէ՞տը։ Ան ալ հասաւ, երբ մոռցաք, թէ կ’ապրէիք մեր, այսինքն՝ թուրքերուս մէջ։ Այս սխալը, միացած ձեզմէ ձեր շինած գերգնահատութեան, պատրաստեց Ջարդը, զոր չուզեցինք, չէինք ուզեր, մեր վախերուն քիչ մը շատ ունկնդիր։ Դէպքերը ցոյց տուին, թէ մոռցեր էիք<ref>մոռցեր էինք, սրբագրուած՝ մոռցեր էիք</ref>մեր նախնիքներուն հոգեբանութիւնը։ Դէպքերը ցոյց տուին, թէ դուք շատ աճապարած էիք, մեզ մոռնալու ձեր որոշումին մէջը։ Ձեր պապերը աւելի լաւ կը ճանչնային մեզ։ Դուք մեզ չէք ճանչնար։
– Շատ դառն, արենավառ ստուգութեամբ մը։
– Ո՛չ։ Թուրքը ջարդին մէջ զետեղելու ձեր ռոմանթիք յամառութիւնը։ Որ ձեզի արժեց ձեր հոգիին սխալ արեւելումը։ Հինգ դար է, որ կ’ապրիք մեզի հետ։ Պատճառ մը չկար սպասելու այսքան երկար, որպէսզի փորձէինք ձեր վրայ մեր դանակները։ Ըսի, թէ այս դարերը, հակառակ ձեր պատմիչներուն դիտումնաւոր խեղաթիւրումին, հակառակ կրօնական խորունկ թոյնին, որ մեր բարիքները ձեր աչքին չարիք երեւցուց, կը կազմեն ձեր կեանքին տանելի շրջանը։ Ի վերջոյ գերութիւնը գերութիւն է, մա՛նաւանդ ազգերու ճակատով։ Ու պարտուած ժողովուրդ մը սխալը կ’ընէ ատիկա մոռնալու։ Ձեզի համար մեր յարդարած կեա՜նքը։ Բայց տակաւին յիսուն տարի չկայ, դուք տէրն էիք ո՛չ միայն Պոլիսին, ուր ուրիշ բաներու ուշադիր մեր միտքը առանց անտեղութեան գործածեց ձերինը (վասնզի այդ քաղաքին ճակատագիրը տեսակ մը օտարութիւն է, մեղկութեան եւ հաճոյքի կեդրոն մը), այլեւ՝ մեր երկրին այն մասերուն, ուր մեր ժողովուրդը ունի իր խորագոյն արմատները։ Կրկնութիւն չէ, որ կ’ընեմ։ Այլ կ’ուզեմ ճիշդ իր եզրերուն վերածել սա ձերլոկարիթմուածգերութեան մը առասպելը։ Դուք, անարժան ու անխելք զաւակները ձեր պապերուն, որոնք ձեզմէ հարիւր անգամ աւելի հոգեբան եղան ու հասկցան աշխարհին օրէնքները։ Առանց համալսարան տեսնելու ու յեղափոխական մկրտուելու, անոնք Անատոլուի մէջ ցոյցէ զգոյշ, աչքէ խուսափող՝ գրաւեցին երկրին տնտեսութեան կարեւոր աղբիւրները, յամառ, սուսիկ՝ բայց անվնաս մեթոտներով։ Աւելի՛ն. ըրին ատիկա` սիրելի ըլլալ ալ գիտնալով երկրին տիրոջը։
– ՈւղիղԷլտորատոն, փաշա՛։
– Աւելի՛ն, տղաս, աւելի՛ն։ Չես խորհիր, որ ամէն մարդ իրաւունքով չէ ծնած Էլտորատոներ ապրելու։ Ու չես խորհիր, որ գերիները իրենց մէջ շատ մը զգայարանքներ պարտաւոր եղան բթացնելու` հիմնականը պահել կրնալու համար։ Անտէր հօտը, որ ձեր ժողովուրդն էր դեռ տասներորդ դարէն, աւելիին յաւակնութիւնը հիմա է, որ կ’ունենայ, երբ այդ դարերուն անիկա ծառայեց ամէն ուժովի։ Ու ծառայեց<ref>ծառայից, սրբագրուած՝ ծառայեց</ref>ծառայի գիտութեամբ։ Յիսուն տարի առաջ շատ մը քաղաքներու մէջ ձերինները պալատներ կանգնած էին։ Ես չունիմ նկատի մասնակի պարագաներ, ձեր վրայ անհատապէս գործադրուած անարդարութիւններ։ Բայց կը յիշեցնեմ մեր եպարքոսներուն հրահանգները, ուղղուած՝ գաւառ, ըմբոստները զսպելու ղրկուած զօրավարներուն, որոնց պարտք կը դրուէր մեծ ուշադրութեամբ ականջ տալռալային տրտունջին։ Ասիկա բան մը կ’ապացուցանէ անշուշտ, որքան Ֆրանսական Յեղափոխութեան յարդարած մէկ սկզբունքը։ Այդ անարդարութիւնները չափի տարբերութեամբ մը կը զարնեն բոլոր մարդերը, նոյնիսկ նոյն ցեղին զաւակները, իրարու ձեռքով։ Կեանքը ճիշդ չէ չափել ապրուած պահուն։ Իրականը բաժինն է փոխանցուածին։ Կու գայ ատենը, երբ կը հարթուին խոցերն ու բողոքները, ու արեան ճապաղիքներէն ու կործանուած քաղաքներու փլատակներէն վեր կը կազմուի նոր ու միապաղաղ մշակոյթը։ Այսպէս են գոյացեր բոլոր մեծ երկիրները ու անոնց քաղաքակրթութիւնը։ Հարիւր յիսուն տարի առաջ, Ֆրանսայի մէկ գեղին հարուստկեկ հողատէրը, գեղացին այնքան բան չէր հասկնար կեանքէն, որքան դուք հիմա։ Եւ սակայն ֆրանսական մշակոյթը առնուազն քանի մը դար հին է ձեզմէ։ Ինչո՞ւ չունեցաք խելքը ձեր ձեռք ձգած առաւելութիւնները պահպանելու։ Ինչո՞ւ անընդհատ մշակեցիք ոճրային գաղափարը, որով նոյն հողին վրայ ապրող մարդերը հետզհետէ իրարու դէմ լարուեցան։ Ինչո՞ւ ատելութեան մեծ խմոր մը ըրիք ձեր կրօնքը, եւ ուրացաք, բռնի, յուզումներու, զգայութիւններու հանգիտութիւն մը, որ շնորհն է հողին ու ջուրին։ Ամէն բան չէ կրօնքը։ Ինծի համար անկէ աւելի կ’արժեն հողը, գետը, կանանչը, մեր հոգին հորիզոնող, փոքր՝ այլ խորունկ տպաւորութիւնները, որոնք մեզ ու ձեզ հաւասարապէս կը խռովեն, կը խանդավառեն, կ’ուրախացնեն ու կը լացնեն։ Հո՛դ է թուրքը, ինչպէս հայը։
– Չեմ գիտեր, թէ ո՞ւր չէ թուրքը, փաշա՛։ Բայց եթէ կայ տեղ մը, ուր անիկա ամէնէն աւելի հարազատ է ինքը իրեն, ան ալ սա բանտն է։ Մեծ ու պզտիկ, հարուստ կամ աղքատ, փաշա կամ ոստիկան։ Ես շփուեր եմ շատ տեսակէ մարդկային տիպարներու հետ։ Բայց ոչ մէկ տեղ գտեր եմ խորունկ սա հարազատութիւնը, որ հոգեկան է այս անգամ։
– Անցա՞ք Անատոլուն։
– Այո։
– Զգացի՞ք լեզուն, որ ձեր տեսածներունն էր։ Կը կասկածիմ։ Վասնզի ձեր հոգին զրահած էիք ատելութեան փուշերով…
– Ձեզի պէս չունեցանք ատիկա ընդոծին, ինչպէս կ’ըսեն…
– …Ատելութեան փուշերով եւ մեծ ու պզտիկ նախապաշարումներով, որոնք չդադրեցան ձեզ ներարկելէ ձեր մեծերը։ Իրաւունք չունիք թուրքը չափելու ոստիկաններէն, փաշաներէն, մոլլաներէն ու շէյխերէն. ոչ ալ գաղտագողի, դաւադիր ձեր անցքի պահուն ձեզ հետ քալող ձեր սարսափէն։ Մեր երկիրը, աղքատ կամ կիսովին շէն, բաց է սիրտին պէս մեր գեղջուկին։ Անշուշտ առաջինները կան։ Բայց ատոնց քով կայ միւսը։ Ու անարդար էք հիմնովին, ահա, այդ միւսին դէմ, որ իր անյատակ բարութեան մէջ կ’անգիտանայ, տակաւին մինչեւ այսօր, ձեր նիւթած անսահման չարիքը։
– Ո՞վ, այդ միւսը։
– Հարկաւ անցաք արտի մը մօտէն, որուն մէջ թուխի վրայ երիտասարդ մը, վիզին՝ նուսխա, այո՛, բայց մարմնացեալ բարութիւն, առջին իր լուծքը, երբ իր բերնին հետ իր ափը կը բանայ, ցորենին քովէն իր հոգին ալ պարպելու իր հերկած ակօսին։ Այո՞։ Տեսա՞ք, կը հարցնեմ ասիկա։
– Շատ։
– Անիկա առաւ ձեր բարեւը։ Ու հակառակ տարիներէ ի վեր իրեն ներարկուած դառն ատելութեան մը ձեզմէ, տուաւ իր հացը, եթէ ուզեցիք։ Այո՞։
– Այո։
– Կերաք ու անցաք, ձեր ականջը ձգած ետեւ, երգին, որ լեզուէն անծանօթ, բայց այնքան մօտ էր ձեզի, կարծես ձեր լեռներէն էր փրթեր, ու ձեր ջիղերուն վրայ ունէր խորունկ խռովք, մինչեւ ձեր աղիքներուն բաւիղները լուսաւորող, դողացնող։ Այն ատե՞ն։ Անշուշտ, դուք տխրեցաք չարաչար, ձեր ոճրային ծրագիրներէն աւելի, սա խորունկ յուզումներուն մարդկային իրականութեանը համար։ Այն ատեն դուք այդ մշակին մէջ հաշտեցուցիք մեծերուն արիւնախանձ ախորժակներն ու խոնարհներուն անպարագիծ գեղեցկութիւնը, ակօսի մը գիծով հազար ժողովուրդ դէպի բարութիւն ու խաղաղութիւն առաջ տանելու սրբազան հրաշքը։ Եղա՞ծ է ձեր մէջ այս սրբազան հաղորդութիւնը, թէ ոչ։ Կը հարցնեմ ձեզի։ Պարտաւոր էք խոստովանիլ, եթէ գռեհիկ բախտախնդիր մը չէք, որ զգացումներն ալ չի խղճահարիր ներկելէ։ Իմ կարգիս, ես զգացեր եմ ատիկա, ինքս, ձեր մէկ գեղին մօտիկէն անցած պահուս։ Յեղափոխական չէի, ոչ ալ գիրքերով այլասերած բանաստեղծ մը, այլ՝ պարզ մարդ մը։ Հոն էր նոյն թուխ երիտասարդը, առանց նուսխայի, քովիկը պարզուկ բան մը, անշուշտ կինը։ Աւելի անդին՝ յարմարցուկ շուքի մը օրան, պառաւ, պզտիկներ։ Ու թուխ երիտասարդին բերանէն կը թափէր անըմբռնելի դաշնակութիւն, լայն, խոր, որ ծուփքին մէջ կ’երթար գտնելու ժամ մը անդին նուսխայով տղուն երգը։ Ու հողը ինծի կը թուէր հագուած այդ ոսկի թելերովը ժողովուրդի զգացումներուն։ Ի՜նչ հարկ հասկնալ ձգտիլ բառերուն իմաստը։ Ես կը զգայի այդ հայուն երգը իբրեւ իմը, ու տպաւորուեցայ շատ աւելի խոր, որքան չունէի ատիկա եղած Պերլինի կայսերական օփերաներուն շքեղ կամարներուն ներքեւ։ Ահա խոստովանութիւններ, որոնք շինծու չեն։ Ու ձեր բառով՝ թուրք ալ ըլլալու չեն։
– Ճշմարիտ կը խօսիք։
– Հա՛, հոդ, այդ ակօսի ափերուն է թուրք ժողովուրդը։
– Թուրք ժողովուրդը ես տեսայ բանտի բակերուն, սրահներուն, ճամիի հրապարակներուն, երբ ատել կը սորվէր ու դանակ կը սրէր։
– Օ՜, ձերքլիշէպատկերները։ Այդ թուրքը հոդ ղրկողնե՞րը։
– Դո՛ւք։
– Կառավարութիւնը շահ չունի կոտորածէն։ Բայց չի կրնար դաւաճաններ հիւրընկալել։ Թուրք կայսրութիւնը ձեր կարծածին պէս օդային ու բախտէն շինուած կառոյց մը չէ։ Մեր սուլթանները մեծ են, նոյնիսկ իրենց սխալներուն մէջ, որոնք իրենց շրջանին հեռու են այդպէս տարազուելէ։ Ընդունեցէք, որ ծանօթ աշխարհին մօտաւորապէս կէսը տիրակալող ուղեղները պուտ մը խելք ալ ունէին, երբ ձեզ ողջ պահեցին։ Չեմ ըսեր, թէ ատիկա ասպետական զգացումներէ բխող շարժում մըն էր, բայց խորքին մէջ մօտ էր այն պարզութեան, որուն խորհուրդը ձեզի մատչելի ըրի ակօսի ափին աշխատող երիտասարդով։ Այս նմոյշէն մինչեւ ոսկեզօծ ուսնոցներով վէզիրը, որունխանչերէն թշնամիին արիւնը պէտք չէ որ պաղի, եւ կամ ձեր ներկայացուցածին նման երկու ձեռքերուն եաթաղան գազանը՝ դժուա՞ր, ճամբան։ Թերեւս։ Բայց ձերն է մեղքը, որ ըրիք ատիկա դիւրին։ Ձեր դժբախտութեան աւելցուցիք նաեւ մեծ սխալը՝ շփոթելու համազգեստը, զինուորը, պետութիւնը բուն ժողովուրդին հետ։ Ու առաջիններէն ձեր զգացած սարսափն ու նողկանքը տարածեցիք երկրորդներուն վրայ։ Պետական կեանքէ ձեր երկարդարեան ձեռնթափութիւնը նպաստեց այդ շփոթումին։ Բուսական կեանքի վարժութիւնները լրացուցին պակասը։ Թուրքը հանուեցաւ իր իմաստէն –ձեզի համար անիկա չունէր Եւրոպայի վրայ իր ստեղծած մռայլ ու ահարկու պատկերը– ու վերածուեցաւ աժան հրէշին։ Պատմութեան հանդէպ ձեր անտարբերութիւնը –մարդ այդպէս կը վարուի իր չունեցած, ունենալ չկրցած բաներէն ինքզինքը մխիթարելու պէտքին առջեւ– ձեզ հեռու պահեց ազգերու խառնուածք, իմաստութիւն, հոգեբանութիւն որակուածը<ref>որակուած, սրբագրուած՝ որակուածը</ref>ճիշդ չափով գնահատելու բախտէն։ Եթէ տրուէր ձեզի ալ պատեհութիւնը քսաներեսուն ժողովուրդ լուծի տակ պահելու, ու պահելու՝ չորս կողմէն թշնամի մղումներու գործիք, այն ատեն պիտի մօտենայիք մեր կերպերուն նուազ խստութեամբ։ Ասկէ զատ, կրօնական ատելութիւնը, որ ձեր սերունդին մէջ ալ կորսնցուցած է իր ժահրը, բայց կը պահէ իր ամբողջ ուժգնութիւնը ձեզմէ վար դասակարգին մէջ, լրացուց պակասը։ Ահա, պարոն յեղափոխական, դատումներ, որոնց անհաղորդ ըլլալու չէր յեղափոխական մտայնութիւնը, ու Ռուսիա եւ Գերմանիա պատրաստուած ձեր համալսարանական սերունդը, աւելորդ գործունէութեան մը տուած է ինքզինքը, երբ այնքան հիմնական բաներ կան սեղանի վրայ։
– Բայց մեր կուսակցութիւնը ճիշդ ձեր գաղափարներով է, որ կը պայքարի փաշաներուն, ճիւպ[պ]էներուն, համազգեստներուն ստեղծած հոգեբանութեան դէմ։
– Նորէն մեծ, շատ մեծ բառեր։ Պայքա՜ր։ Ո՞վ էք դուք սակայն։ Որքան աժանցուցած էք բառը։ Ի՜նչ աւելորդ, չըսելու համար յիմարական եռանդ է այդ պայքարը ձեր բերնէն այդպէս նետուած չորս ծագերուն։ Ձեր ուժերը եւ մեծ կայսրութեան մը արմատական յեղաշրջումը։ Շիտակը, լաւ համեմատութիւն։ Տէրտէրի եւ վարժապետի վէճերէն գլուխ վեր չառնող մարդեր, որոնք մէկ օրէն միւսը բարձր դիւանագիտութիւն պիտի վարեն ու բարեկարգեն օսմանեան երկիրները։ Ինչո՞ւ չունիք այսօր խելքը՝ իրական, սուր, օգտաւէտ տեսնելու, դո՜ւք՝ որ ուրիշ գետիններու վրայ գործնական ու ճարտար եղաք, ձեր պահպանումին, զարգացումին համար այնքան նպաստաւոր արդիւնքներով։ Ձեզի՞ է մնացեր [փոխել]<ref>յաւելում պակսող բառի՝ փոխել ?</ref>դարաւոր եղանակներ զգալու եւ ապրելու։ Մեծամտութիւն է առնուազն ձեր այդ ծրագիրը, որքան նաեւ սքողուած նենգութիւն։ Ինչո՞ւ չէք ընդունիր, որ Արեւելքի մէջ հոգին ծոյլ է՝ բաղդատմամբ Արեւմուտքին (որակի հարց չեմ յուզեր<ref>չեմ ուզեր, սրբագրուած՝ չեմ յուզեր</ref>, ոչ ալ հելլէն<ref>ոչ-հելլէն, սրբագրուած՝ ոչ ալ հելլէն</ref>տրամաբանութեամբը զարդարուած նոր յաւակնութիւնը մարդոց, որոնց նախահայրերը մեզի պէս Ասիոյ տափաստաններէն խուժեցին Արեւմուտք ու ըրին մեզմէ աւելի նախճիր ու բռնութիւն) ու կը խրտչի ուժգին շրջումներէ, մա՛նաւանդ արագութենէն։ Զգալու մէջ որքան անկախ, խոր, ինքնատիպ ու անձնական, մտածելու մէջ նոյն համեմատութեամբ հետեւակ, այդ Արեւելքը հաճոյքով պիտի լքէ միտքին բեռը՝<ref>յաւելում բութի</ref>մտածելու մեքենականութիւնը ուրիշներու, այսինքն՝ մեծերուն։ Հինէն ի վեր հսկայ միապետութիւնները Ասիայէն մարմին առին։ Ուրիշ չէր կրնար ըլլալ մերինը։ Զանգուածին այս կրաւորութիւնը մինչեւ հիմա պատճառ է, որ մեր մեծերը պատրուին իրենց մասին։ Մեր քաղաքակրթութեան ետ մնալը մեր մեծերուն կը պարտինք, որոնք չեն կրնար քալել ժամանակին հետ։ Մեր մեծերը Արեւմուտքին կարգ մը հոսանքները մեզի բացին։ Օրինակեցին դիւանապետութիւնը, թուղթով վարելու գէշ սիսթեմը, բայց զգուշացան իրենց կիները առանց սաւանի պտտցնելէ։ Աւելի՛ն. թիւով պակսեցնելէ։ Մեր պալատներուն մէջ մուտք ունեցան եւրոպացի արուեստագէտներու նկարներ, արձաններ, բայց մեր կանանոցներուն ապակիները չազատեցան վանդակէ։ Ասոնք կ’ըսեմ, ցոյց տալու համար, որ նոյնիսկ մեր ձեռքով մատուցուած նորութիւններուն հանդէպ հեռու է մեր ժողովուրդը։ Ի՛նչ որ մեր վէզիրները, փորձ եպարքոսները, Եւրոպան խաբող դիւանագէտները զգուշացան ընելէ, ներեցէք, որ աւելորդ ուժասպառում նկատեմ ձեր կողմէ զանոնք իրագործելու սա վաստակը։ Ձեզմէ ոչինչ պիտի յօժարէինք առնելու։
– Առած էք սակայն։
– Կը հասկնամ ու կը ցաւիմ։ Ապահովաբար կ’ակնարկէք թատրոնի քանի մը աղջիկներուն, որոնք մեր երիտասարդները մօտեցուցին ներկուած վայելքներու։
– Թատրոնը դատելու ձեր եղանակը շատ ուշագրաւ է, փաշա՛։
– Թատրոնը դատելու ձեր եղանակը նոյնքան տղայական է, պարոն յեղափոխական։ Լաւագոյն վայելքները երբէ՞ն ի վեր լաւագոյն մշակոյթը կը հոմանշեն։ Այն ատեն թրքական խոհանոցը, որ համերու զարմանալի գիտութեամբը իր նմանը չունի աշխարհի ոչ մէկ մասին մէջ, մեզի պիտի շահէր առաջնութիւնը ազգերու կրկէսէն։ Դերասանուհին, մա՛նաւանդ ինչ որ տուած էք ասկէ առաջ, մարմինի ցուցադրում մըն է ու քիչ ուրիշ բան։ Դերասա՞նը։ Ձեզի կը ձգեմ դատել այդ օտար, իրենց անձէն տարագիր մարդերը։ Մեզի տուիք քանի մը տպարան, որոնք իրենց տէրերը հարստացուցին։ Ու տարազներ, որոնք Արեւմուտքի զարդը ընդհանրացուցին։ Ատոնք մշակոյթին կեղեւը կը կազմեն ու չեն փրկեր ամբոխներուն խոր անհաղորդութիւնը իրենցմէ։ Հակառակ իրենց դիւրամատոյց կիներու անբաւ առատութեան, քրիստոնեայ հասարակութիւնները Պոլսոյ մէջ չփոխեցին մեր հոգին։ Բերան եւ Սթամպուլը զատ, իրարու անթափանց կոյտեր են, էին։ Մեր ընտանիքը կ՚ ապրի Անատոլուի պայմաններով։ Գաւառներուն մէջ քիչ կը յարգենք, ձեր բարքերուն լրջութեանը չափով<ref>Գաւառներուն մէջ... լրջութեանը չափով – ?</ref>։ Բայց յարգանքը հոմանիշ չէ սիրոյ։ Ասկէ առաջ ալ մեր գեղացին ձեզ չէր սիրեր, բայց չէր ալ ատեր, ինչպէս մարդ չի կրնար ատել իրեն պիտանի բան մը։
– Ընտանի անասուն մը, օրինակի մը համար։
– Չըսի բառը, խնայելու համար ձեզի, այդ մտածումին զուգորդքլիշէզգայութիւնները։ Չըսի, վասնզի կը խորհիմ, թէ պիտի գայ ատենը, երբ դուք բռնի պիտի անդրադառնաք ձեր սեփական սխալներուն։ Պիտի աւաղէք ձեր աճապարանքը անջատուելու ձեր պապերով նուիրագործուած ուղղութիւններէն։ Զուր տեղը չէ, որ երկու հազար տարի հանդարտ կը մակաղիք ձեզի ցոյց տրուած փարախին մէջ, որ ձեր գերութիւնն է։ Վասնզի ձեր պատմութեան ուշադիր վերլուծումը ուրիշ վճիռի չի հաներ օտարը։ Ձեր պատմիչները միայն չեն հասկնար ահաւորութիւնը այն հոգեբանութեան, որով մեծ նահանգներու տէր թագաւոր մը կը լքէ, կամովին, իր երկիրը, զայն փոխելով (բայց չէք ըմբռներ, թէ ի՛նչ յատկանշական փաստ է ասիկա ձեր աւազութեան<ref>աւազութեան – ?</ref>) ուրիշի մը հետ, այս անգամ յոյներու արքային պատկանող։ Ես կարդացեր եմ ձեր Փարպեցին։ Ու հինգերորդ դարու ձեր նախարարները, որոնք պարսիկ մարզպաններով կը փոխարինեն իրենց թագաւորը։ Ու աւելի վերջը, Միջին դարու ձեր մեծ ու փոքր թագակիր յիմարները, որոնք իրենց երկիրները կը յանձնեն աս ու ան օտարին, առանց կռուի, դաշինքներով։ Այս է դասը ձեր անցեալին, ըսել կ’ուզեմ՝ ձեր իշխող բնազդներուն։ Այս ազնուականներուն ստորնութեանցը տակ ձեր ժողովո՜ւրդը, որ, ինչպէս այսօր, յիմար էր<ref>է, սրբագրուած՝ էր</ref>նոյնքան։ Որ այդ ատեն ալ տուաւ իր կրցածը իր ապիրատ իշխաններուն, ինչպէս կու տայ ձեզի հիմա իր պուտ մը արիւնը։ Գուցէ իմ կողմէ մեծամտութիւն է այս փոքրութիւններուն, փոքրոգութիւններուն փաստերովը ձեզ ընկճել ջանալ։ Բայց իմ բերնէս խօսողը միայն ձեզի թշնամի թուրքը չէ, այլ նաեւ քիչիկ մը խելքի տէր մարդը, որ կարդացած է ազգերու կեանքը եւ կը յաւակնի ճանչնալ պատմութեան մեծ դասերը։ Մեր իմաստութիւնը պատմական է, պարոն յեղափոխական, ոչ ձեր փառաբանած ձեւով, որ թւում մըն է դէպքերու, այլ՝ համադրական։ Կը դատենք ժողովուրդները համաձայն իրենց բանակներուն, թռիչքին ու արիւնի ախորժակներուն։ Խուզարկեցէք անցեալը, ո՛չ միայն ձերինը, այլեւ՝ ուրիշներունը։ Այն ատեն թերեւս հաշտուիք կարգ մը դժնդակ փոքրութիւններու։
– Որոնք նոյնքան ծանր արատով կը հերքեն ձեր յաւակնութիւնները, մա՛նաւանդ վերջին երկու հարիւրամեակին, երբ ձեր բանակները Պոլսէն կը մեկնէին, նուաճուած երկիրներու բարիքները սպառելէ յետոյ, թշնամիին չմօտեցած, անոր հոտէն, ու կը դառնային ետ` անոր բանակներուն իբր յառաջապահ ծառայելով։ Երբ ձեր մէկ փաշան, ափ մը կարգապահ զինուորներով ձեզ կը ջախջախէր յաղթանակի ձեր դաշտերուն վրայ ու Եգիպտոսէն Պոլիս կը վազէր, առանց որ ձեր փառաբանած ռազմական հանճարը արգելք մը հանէր այդ յառաջխաղացումին։ Այս բաներն ալ կ’ըսէ ձեր պատմութիւնը։ Ու զուր տեղը մեզ կը նախատէք մեղքերով, որոնք ուրիշ ժողովուրդներու քով դիտուած են մերինին չափ վճռական ցուցադրումով։
– Տարբերութեամբ մը։ Քայքայումի շրջանները, նորոգման երբ կը ծառայեն, ուժ կը նշանակեն, պարոն պատմաբան։ Մծբինի դաշտին վրայ եգիպտացիներէն մեր պարտութիւնը արգելք չեղաւ, որ մեր բանակները Խրիմի պատերազմին յաղթական դուրս գան ռուսերուն դէմ։ Բայց պատմութեամբ վէճ չի լուծուիր։ Հարցը փոխադրեցէք ձեր իրականութեան։ Ձեզի համար ազգային կեանքը հիմա «Մահ կամ Ազատութիւն» աժան տարազին մէջ կը խտանայ։ Անշուշտ կը հնչէ այդ բանաձեւը քիչիկ մը անուշ, մա՛նաւանդ՝ երբ Փարիզի, Ժընեւի հանգստաւէտ որրաներուն<ref>որրաներուն ? օրրաններուն ? սրճարաններուն ?</ref>մէջ կու գայ դուրս, ցաւագար ուսանողներու բերանէն։ Բայց այդ տարազը ինքնին չի դառնար քաղաքական բնաբանը ժողովուրդի մը, որ մինչեւ իր ոսկորները ապականած է գերութեան ժահրով մը։ Որ այդ տարազին շուրջն անգամ երեւան կը բերէ ամէնէն ստորին եսասիրութիւնը ու չի կրնար միանալ գոնէ թուրքին դէմ։ Ու մենք գիտենք ատիկա։ Ու գիտենք աւելին, ձեր<ref>մեր, սրբագրուած՝ ձեր</ref>շարժումին ամէնէն տխրագոյն<ref>ամենէն տխրագոյն – ?</ref>կողմը։ Դուք աղմուկով, ստուերով, մուխով, ըսել կ’ուզեմ՝ ձեր<ref>մեր, սրբագրուած՝ ձեր</ref>վրայ գործադրուած զսպումին անդրադարձովը կը մտածէք շահիլ ձեր Դատը։ Ու այս է ահաւորը։ Մարդիկը կը տանիք մահուան ու անոնց պոռչտուքը կ’երկարաձգէք Եւրոպայի դէպի ականջները։ Ահա թէ ո՛ւր է նուաստ, անըմբռնելի կողմը ձեր գործունէութեան։ Ասիկա կը նշանակէ ձեր պարտութիւնը, դեռ պայքարէն շատ առաջ։ Ատիկա մենք կ’անուանենք գերիներու հոգեբանութիւն, որ մօտիկն է գերիներու բարոյականին։ Եւ սակայն յաղթողներու հոգին վեր է այդ հաշիւներէն։ Ո՞ր հելլէն իմաստասէրը, թատերագիրը վայրկեան մը մտքէն անցուց զբաղիլ ողբերգութեամբը իրենց գերիներուն, այնքան իրական, սրտառուչ՝ այսօրուան մեր զգայնութեան<ref>զգայութեան, սրբագրուած՝ զգայնութեան</ref>համար։ Եւ սակայն, աշխարհի ամէն երեւոյթներուն շուրջը հետաքրքրութեամբ թափառող Արիստոտելը չունի նշմարանք միլիոններու հասնող այդ զանգուածին տառապանքներէն՝ ինչպէս անկէ երկու հազար տարի վերջն ալ, այսինքն՝ հիմա, ոչ ոք կը զբաղի երեք հարիւր միլիոնը անցնող սեւամորթներուն պարտադրուած անճիտումով։
- Մենք սեւամորթ չենք։
– Յանցանքը մորթինը չէ ապահովաբար. յանցանքը թիւինն է, խելքինն է, հաւաքական կամքի սնանկութեան[ն է][219]։ Չեմ գիտեր կ’արժէ՞ք աւելի, սա տեսակէտներէն, քան սեւերը։ Անշուշտ, պիտի նետէք գլխուս տարազները ձեր գիտնականներուն, հնդեւրոպական արիւն, բարբառ, ազնիւ ցեղ… բայց ատոնք դուք միայն կ’ըսէք։ Ու ճիշդ ըլլալու պարագան ալ բան չի փոխեր, որ ձեր հոգին ճերմակ մորթի տակ մնայ հաւատարիմ իր սեւ յատակին։ Կ’արժէ՞ք աւելի։ Դուք է, որ կ’ըսէք։
– Կ’արժէի՞ն աւելի յոյները…
– Սերպերը, ռումէնները, պուլկարները. ես շարունակեմ ձեր տեղը։ Ո՜վ գիտէ։ Բայց հարիւր տարի առաջ այդ ժողովուրդները զիրենք ազատող եւրոպացիներու աչքին ունէին ձեր այժմու արժէքը։ Աս ալ պատմութիւնը կ’ըսէ։ Այսօր, անոնք ազատ են։ Ու դուք կ’ընդհանրացնէք պատահարը առանց կասկածելու, որ պայմաններու, շահերու, քաղաքական ազդեցութեանց ամբողջ նոր դասաւորում մը կը ճնշէ ձեր փափաքներուն զսպանակին։ Եւրոպան ամէնէն առաջ դէմ է անոնց։ Ձեր ազատագրութիւնը ռուսական գրաւումին նախաբանն է Անգլիոյ համար։ Ու ասիկա բաւ է, որ այդ քաղաքականութիւնը դատապարտուի ամլութեան։ Ձեր ազատագրութիւնը տրամագծօրէն հակառակ է ռուսական շահերուն։ Մե՞նք։ Այսինքն՝ ձեր բուն տէրերուն շահերը արդեօք ի՛նչ կերպ կը խօսին։ Մենք ասիական պետութիւն ենք հիմա ու կը պահենք երազներ։ Աշխարհի բոլոր բարիկամեցողութիւնները անկարող պիտի ըլլային մեր ճամբուն վրայ հանդուրժել ձեզ պէս արգելք մը։ Ասիկա՝ պարզ։ Աւելի՛ն. ձեզմէ ի՞նչ ենք առած, կը կրկնեմ ասիկա, ձեզի ետ դարձնելու համար։
– Մեր հայրենիքը։
– Ե՞րբ է անիկա ձեր հայրենիքը։
– Հոն է մեր ժողովուրդը։
– Եթէ Միացեալ Նահանգներու սեւերն ալ իրենց գոյութիւնը փաստ արժեւորելով պահանջելո՜ւ ելլէին այդ երկրին հարաւային մասը… ։ Կը տեսնէք, որ անհեթեթութեան մէջ կ’իյնաք։ Թուղթերու, պատմութեան, դիւանի իրաւունքներ։ Ինչո՞ւ կը յաւակնիք ատոնք գերադասել, քան սուրին, արիւնին, միսին իրապէս տիրապետութեան մեծ օրէնքները։
– Փաշա՛, ձեր այդ մտածումները Միջին դարէն ալ վար կ’իջնեն։
– Գուցէ՛։ Բայց ձեր այդ դատողութիւնը դասագիրք կը հոտի, պարոն յեղափոխական։ Ու կ’ընդգծեմ ձեր աւելորդ ալ եռանդը հաւատալու բաներու, որոնք դպրոցի սեղաններէն կը կառչի մեր ուղեղին։ Ատոնց ճակատագիրը հերքուիլն է կեանքէն։ Ուսանող կը մնան անոնք, որ այդ սրբագրումը չեն հարկադրեր իրենց պատրանքներուն։ Միջին դա՜ր։ Ու ասիկա բերանին մէջ ձեզի պէս մարդոց, որոնք ուխտ են ըրած ժողովուրդ ազատելու։ Բայց ասով ձեր տիպարը կը նոյնանայ բոլոր երկիրներու յեղափոխականներուն հետ, որոնք, կեանքէն փախչելով, մշուշին կ’ապաստանին, յաւիտենական ուսանողներ մնալու իրենց յամառութեամբը սրտառուչ։ Մէկդի այն պարագան, որով նոր ժամանակները –ա՛ն՝ զոր Միջին դարը չէք կոչեր– կ’ոսկեզօծէք այդպէս աւելորդ փութկոտութեամբ, Արեւմուտքին համար (վասնզի փակագիծի մէջ կ’արժէ ճշդել, որ գերութիւնը շղթայ է փոխած եւ կայ ու կը մնայ, աւելի շքեղ, քան երբեւիցէ), ձեր ուշադրութիւնը հրաւիրեմ ուրիշ կէտի մը. այն է՝ Արեւելքին իմացական բարեխառնութեան, որ դեռ հեռու է հրաժարելէ ձեզմէ, Միջին դար որակուած մտայնութենէն։ Նո՞րը։ Այսինքն՝ ժամանակակից կարգե՞րը։ Օ՜, ձեր անուշիկ պատրանքները։ Ձեր յիմար պատրանքները, երբ կը բաւարարուիք Պոլսոյ եւ Թիֆլիսի ու քանի մը կեդրոն քաղաքներու մէջ ձեր եւրոպական զգեստէն, դերասանուհիի կտորուանքներէն, ձեր կիներուն բաց շրջիլ կարենալէն։ Աս չէ՞ ձեզի համար նորը, Արեւմուտքը, այսինքն՝ Միջին դարուն հերքումը։ Ո՜վ միամտութիւնը դպրոց աւարտողներուն, որոնք պիտի պտտին գիրքերուն մշուշովը։ Աւելի՛ն. որոնք բռնի զիրենք պիտի դնեն ուրիշ լուսապսակի մէջ։ Ու փողկապ մը կրելու չափ շնորհը պիտի արժեւորեն իբր զինանշան մը Արեւելքէն անջատուելնուն։ Ասոնցմէ անդին, անդի՛ն, կ’աղաչեմ։ Անդին՝ սա գիրքերէն ու զգեստներէն։ Մեծ, անխուսափելի Արեւելքը, որ բառ կամ մշուշ չէ, այլ՝ բռնաւոր աստուածութիւն։ Որ ձեր ամէն մէկ նեարդն է հիւսած իր տրտմութեամբը, թալուկովը, անփութութեամբը, ճակատագրապաշտութեամբը, ու՝ հոգեմոյնքի, չեմ ըսեր բարոյականի՝ այն ընդհանուր թուլութեամբը, որ անոր անսահման հողերուն գոլն է մեր խառնուածքներէն ներս։ Որ տուած է ձեզի ձեր տկարութիւնները, անոնց մէջ ինքնաբանտուելու հզօր ալ միսթիքը ու պահած ձեզ անփոփոխ դարերու սանդուխի մը վրայ։ Ու լիովին Արեւելք ըլլալնուդ հակառակ, մեղք գործեցիք զայն ուրանալ կեղծելու։ Խորհա՞ծ էք այդ ահաւոր յիմարութեան, որ ձեր գերութիւնը արժած է ձեզի, ըսել կ ՚ ուզեմ՝ ձեզի համար պաշտամունք է դարձած։ Իբր քաղաքական արտայայտութիւն դուք փաթթուած էք Արեւելքէ այդ փախուստին ու ատիկա բաւ էք համարած ձեր գործունէութեան, մինչ երկինքին վրայ անիմաստ շահադիտութիւն մըն ալ ձեզմէ զեղչած է կսկիծը ձեր ներկային։ Նահատակուիլը, բայց կրաւոր, ձեր մեծ ուժն ու հմայքը եղաւ դարերով։ Ու տակաւին այսօր այդ յիմարութիւնը կ’երգէք, կը քնարերգէք, առանց անդրադառնալու, որ Արեւելքին դաւելով<ref>դաւերով, սրբագրուած՝ դաւելով</ref>չէք հասնիր Արեւմուտքին։ Ու կը կորսնցնէք երկուքին ալ համակրութիւնը։ Արեւելքը ձեզ պատժեց։ Մօտ է օրը, երբ Արեւմուտքը ձեզի պիտի ըսէ իր անհուն, անգութ անտարբերութիւնը ձեզմէ։ Հեռու ինձմէ ամրակուռ գաղափարներուն ամրակուռ բռնութիւնը։ Բայց, իմաստուն պարոններ, հարկ է ուշադրութեան առնել բարդ օրէնքներ։ Ձեր երկրին վրայ ինչ հակամարտ քաղաքականութիւններ իրարու բախեցան, ձեզ տիրողներուն ուղեղէն։ Դիմացաք` անոնց հանդէպ ձեր անտարբերութեամբը։ Հիմա կը լքէք ուղեգիծը։ Ու կը փորձէք նորը։ Մեզի համար վտանգը նուազ է մտայնութեան շրջումի մը առջեւ, քան թէ ձեզի։ Դուք անգամ մը կառուցուած, դարերով նեցուկուած շէնքին կը նմանիք։ Կանգուն էք ու կը հաւատաք, թէ ատիկա ըրիք ձեր ուժով։ Բայց կը բաւէ, որ ձեր կողերէն մէկերկու խոշոր հատուածներ փրթին, պիտի հոսիք վար, ալիւր դարձած ձեր ոսկորներէն։ Ու այս անգամ անկանգնելի, վասնզի այդ կանգնումին արգելքները շատ են հիմա, դուրսէն՝ որքան ներսէն, այսինքն՝ ձեզմէ։ Ձեզի կը պակսի սրբազան խմորը, որ շաղախը ըլլար նոր կառուցումին։ Ի՛նչ որ երեքչորս դարու ընթացքին իբր նոր տուիք ձեր ժողովուրդին՝ ատ ալ ձեր Պոլիսն է, որմով խանդավառուիլ կանխահաս է դեռ։ Չեմ գիտեր, թէ ինք իր ուժին ձգուելու պարագային, ձեր Պոլսոյ ընկերութիւնը պիտի կրնա՞ր այդքանն ալ մէկտեղել։ Գաւառներէն անդադար թարմ հոսանքն էր, որ արգիլեց նեխելէ, ճղճիմ ճռզելէ սարաֆներու, պազիրկեաններու, չերչիներու, էսնաֆներու կտորուանքներէն սանկ ու նանկ ճարուած ձեր հասարակութիւնը։
– Ինչո՞ւ կը մոռնաք, որ ձերինը ատոնցմէ ստոր տարրերով է վիրաւոր<ref>գլխաւոր, սրբագրուած՝ վիրաւոր</ref>։
– Դարձեալ կարճ է ձեր նայուածքը։ Մեր ընկերութեան պոլսական ազնուամասը կարելի համադրութիւնն է արիւնին եւ նստուկ տուրքերուն։ Մեր սուրերը մեզի բերին ամէնէն նուրբ կիները երեք աշխարհներուն։ Ընկերաբանօրէն հին ու նոր արիւններու այս խաչաձեւումը ամէնէն աւելի կը նպաստէ ազնիւ տեսակներու զարգացումին։ Իր բոլոր վայրագութեամբը Պոլսոյ թուրք ժողովուրդը իբր խմոր հարիւր անգամ աւելի կ’արժէ, քան ձեր ազնուաշուքներու եւ մեծահարուստներու երկդիմի կարաւանը։ Բայց զիրար նախատելու համար չէ, որ կը զոհեմ ես այս ժամերը։ Կ’ուզէի ապացուցանել, որ ընկերային յեղաշրջումները մեզմէ շատ առաջ պիտի սպառէին ձեր անկնիք, անաւանդ, անանցեալ Պոլիսը։ Փաստը մէջտեղն է։ Կրօնական շատ թեթեւ փոփոխութիւն մը, գրեթէ յարանուանական, ձեզմէ ընդմիշտ կտրեց հարիւր հազարի հասնող զանգուածներ, որոնք ո՛չ միայն ձեզ կ’ուրանան այսօր, այլեւ կ’ատեն իրենց անցեալը, անլուր անգթութեամբ մը։
– Ոչ ոք մեր մէջ ունի այնքան սրբազան սէր հանդէպ մեր անցեալին, որքան Մխիթարեան Միաբանութիւնը։
– Փառք տուէք կղզիին, որ զանոնք կը զատէ զանգուածէն։ Պոլսոյ մէջ անոնց դպրոցներէն հասնող պետական անձնաւորութիւններ իրենց տուներէն ներս արգիլած են ձեր լեզուն։ Աւելի՛ն. անոնք ձեզ կ’ատեն թուրքէն վեր ուժգնութեամբ մը։ Վկայ՝ իմ իսկ տեղեկութիւններս, որոնք քաղեր եմ այդ կրօնափոխներուն մտերմութենէն։ Ու հրաշքն իսկ անկարող պիտի ըլլայ ձեզ մօտեցնելու ձեր հաւատափոխ եղբայրներուն, կաթոլիկներուն ու բողոքականներուն։ Այս վարկածները բան մը կ’ապացուցանեն ի վերջոյ։ Ձեզի պէս հին ժողովուրդ մը, առանց արտաքին պատուաստի, արդէն ախտաւոր է ծերութեան արգասիք անխուսափելի արատներով։ Ու ձեր վարիչները մեղք կը գործեն, երբ, անտեսելով այս ցուցմունքները, զայն կ’ենթարկեն մեծ ու վտանգաւոր փորձերու։ Բոյսեր կան, որոնք իրենց կլիմայէն դուրս կը մեռնին։ Ազատութիւնը, ատոր ծարաւը, ատոր իրականութիւնը իմացական բոյսերու կը նմանին, ու կարօտ են իրենց յարմար հողերուն` արմատ ձգելու համար։ Քանի՜ անգամներ ատոր փաստը արձանագրած է ձեր պատմութիւնը։ Իմ կարծիքով, ձեր ժողովուրդը բնաջինջ ընելու ամէնէն ապահով ճամբան ձեր առջեւ բաց ձգելը պիտի ըլլար քաղաքական գործունէութիւն մը հնարաւոր ընող բոլոր սնոտիքներուն։ Վճռապէս համոզուած եմ, որ ձեզի նուիրուած ազատութիւնը, ձեր ձեռքով գերութեան վերածելու համար՝ պիտի գերազանցէիք ձեր նախահայրերը։ Ու երկու քսան տարիի մէջ, սրտի մեծ հանդարտութեամբ, իրար հալածելով, սպաննելով, պիտի կործանէիք ձեր ժողովուրդը, միշտ պայքարի դրօշակը ձեր առջին, նոյն գաղափարը պաշտպանած ատեննիդ իրար տապալելով։ Ուրիշ չէ իրականութիւնը յեղափոխական որակուած ճակատներու վրայ։ Ամէն գաղափար օգտակար չէ որեւէ գետինի։ Ազատութեան սերմը պիտի չունենար ուրիշ բախտ ձեր մէջ։ Ան պիտի քայքայէր ձեր հոգին իր արարչահիւթէն, որ կազմուած է ծորումներովը ձեր անցեալին, դարաւոր Արեւելքին, լեղի՝ բայց դանդաղ, ծանր վայելքին, ու խորունկ ու լուրջ բաներու թաքուն գեղձերուն, ժողովուրդէ ժողովուրդ բաշխուած անոր հոգերակներն ի վեր։ Փա՞ստ։ Աչք պտտցուցէք ձեզմէ աւելի հին, զօրաւոր, ամրակառոյց ուրիշ ցեղի մը այսօրուան համապատկերին։ Ինչ որ քսանի մօտ դարերու հալածանքը չէր ըրած, հրեաներուն հոգեկան շաղախը խախտելու տեսակէտէն, դարու մը ազատութիւն գլուխ է հանած, առանց սուրի ու աղմուկի, անսպասելի դիւրութեամբ։ Դար մը վերջը սեմական հարց չկայ։ Ձեր վերջին գաղթականութիւնները Հունգարիա, Լեհաստան, մինչեւ իսկ Հնդկաստան տարբեր բան չեն ապացուցաներ։ Կովկասի մէջ ձեզի սպասող վախճանը բացայայտ է ինծի։ Մե՜ղք, որ չեմ կրնար համոզել մերինները` ընդգծելու այս տեսութիւնները։ Այն ատեն դուք ձեր ձեռքովը պիտի քանդէիք ձեր հոգին ու այսքան անախորժ խռովքներու աղբիւր Հայկական Հարցն ալ ինքնաբերաբար պիտի ըլլար լուծուած, ձեր ջնջումովը։ Կեցցեն խաղաղ միջոցները, որոնք կը հասնին իրենց նպատակներուն անողոք ապահովութեամբ։
– Չեմ ըմբռներ ձեր անգթութիւնը, որքան աղերսը մեր ջնջումին եւ մեր մեղքերուն։ Բայց սա անգթութիւնն է թուրքին մէջ։ Վասնզի հաշիւով կը գործէ։
– Ի հարկէ, որ նոր<ref>նոր ?</ref>է ձեր դէմինը։ Ներեցէք, որ ամէն թուրք մտածէ իր հայրենիքին ու մտածէ բոլորանուէր։ Տարրերու<ref>Ծնթ. – Տարրերու... – ոչ-իսլամ հպատակ ժողովուրդներու վերաբերեալ</ref>քաղաքականութիւնը, որ խանդավառած էր կանխող դարու մեր մեծ եպարքոսները, իր ձախորդ արդիւնքներովը ինքզինքը կործանած է արդէն։ Հինգ դար հաւատարիմ եղանք անոր։ Այսօր, թուրքերու մտքին մէջ, այդ անհարազատ յղացքներուն տեղ կ’ուրուագրուի նորը, որ պիտի չգոհանայ ձեզ հալածելով։
– Այսի՞նքն։
– Այսինքն… կանխահաս է այդ ուղղութեամբ խօսիլ։ Միայն բան մը որոշ է մեզի համար։ Ու կ’ուզեմ, որ ըլլայ նաեւ ձեզի համար։ Վարանումի, վախի, թուլութեան, մա՛նաւանդ բարեմիտ գթութեան շրջանները կը մնան այլեւս մեր ետեւը։ Ու մենք, աւելի բախտով, աւելի ամուր, աւելի կատարելագործուած միջոցներով, աւելի անվախ, կը մտնենք, մտած ենք ահա երկրորդ շրջանին մէջ։ Մենք մեր հայրենիքին մէկ փշուրն ալ վճռած ենք չզիջիլ ուրիշին։
– Այդպէս վճռելով է, որ տուիք, հազիւ քսան տարի կայ, այնքան ընդարձակ երկիրներ։ Ես կարդացած եմ այն ոգեւորութիւնը, որով մտաք վերջին պատերազմին մէջ։ Հաւանաբար ձեր հայրը, Աւագանիներուն մեծ ժողովին մէջ արտասանեց նոյն այդ վճիռը, որով կը սպառնաք հիմա։
– Երանելի՜ գլուխ։ Ռուսին, գերմանին, ուժովին՝ կարելի է, այո՛։ Բայց տկարին, հայուն, երբե՛ք, կը հասկնա՞ք։
– Կը հասկնամ, փաշա՛։ Բայց դուք նկատի առա՞ծ էք<ref>առած էք, սրբագրուած՝ առա՞ծ էք</ref>մեր ալ կամքը, մեր ժողովուրդին հաւաքական կամքը։
– Դուք ժողովուրդ մը չէք այսօր։
– Կը ներէք, փաշա՛, ի՞նչ կու տայ ձեր միտքը այդ բառին իբր բովանդակութիւն։
– Բայց շատ պարզ բան մը. ժողովուրդը խումբն է մարդերու, որոնք քով քովի են ու յարդարուած այնպէս, որ կրնան մէկ յուզումը զգալ միլիոն։ Եւ որովհետեւ յուզումը այն բաներէն է, որոնք բաժնուելով, բաշխուելով կ’աճին փոխանակ նուազելու, հասկնալի է, որ թիւը եւ զգայարանքի նոյնատեսակ յարդարումը առաջնակարգ ազդակներ են, ամէն ընթացիկ զգայութիւններէ, խակ յուզումներէ ստեղծելու համար խորունկ զգացումները։ Ցեղը այդ միութիւնն է հզօր զգացումներու առջեւ։ Կը հասկնա՞ք։
– Այդ սահմանումով ոչ մէկը իրաւունք ունի այնքան խորութեամբ այդ որակումին, որքան մերը։
– Տարբերութեամբ մը սակայն։ Դուք այդ միութիւնը կը պահէք կրաւորական յուզումներու դիմաց ընկալչութեամբ մը։ Այսօր, դուք կը դառնաք այդ միութեան, ձեր եկեղեցիներէն ներս, որոնք գործն են ուրիշներու, մինչ ցեղերը իրենց շինածովը կ’աճին։ Պահպանողական բնազդը ազգ մը չ’աճեցներ։ Ու աճումը կասած մարմիններուն ճակատագիրը կը վերածուի տարիներու հարցի մը։ Ձեր հինցածութիւնը, մաշումը թարմացնելու համար զրկուած էք նորոգիչ երկու մեծ բարիքներէն, – հողէն ու արիւնէն։ Վերջին հարիւր տարուան ընթացքին առաջինը տեղի տուած է ձեր բազուկներուն հասողութենէն։ Ձեր ժողովուրդը, խորապէս շինական ու առոյգ՝ իր նկարագիրը կորսնցուցած է ` դառնալով քաղաքներու տականք մը։ Արհեստաւորը ո՛չ կ’երկննայ, ո՛չ կը կարճնայ։ Վաճառականը իր ցեղը կ’ապականէ` դրամին կապուած մոլութիւնները փոխադրելով անոր։ Հողէն կտրուած ամբոխները կը նմանին հողէն կտրուած բոյսերուն։ Երկրորդ զօրաւոր ազդակը, արիւնը՝ դուք չէ, որ կը թափէք, այլ ուրիշներ զայն կ’առնեն ձեզմէ։ Այս նրբերանգը բաւական բան կը բացատրէ։ Դուք ալ մոռցած էք զայն ձեզի համար օգուտով թափելու կերպը։ Ձեզի կը մնայ միայն ձեր եկեղեցին, որ կը կատարէ ձեր ներքին նորոգումը, բայց այս անգամ ուրիշներու հակառակ ճամբով, այսինքն՝ հիննալով, հագնելու համար ձեր պատմութեան ընդհանուր զգայութիւնները։
– Ուրիշ կերպ չըրին Իսրայէլին զաւակները։
– Երբե՛ք։ Երկու վիճակները տարբեր բաներ են։ Ձերինը անխառն, միակտուր նահանջ մըն է դէպի այդ անցեալը, աւելի յստակ բառերով՝ նահանջ մը ձեր ներկայէն։ Դուք կորովի համար չէք իջներ ձեր դարերուն անդունդը։ Անոնք իրենց հաւատքին մէջ նորոգուելու ու իրենց շրջապատը ատել կրնալու հաստատ ուխտով մը կը քաշուին իրենց տաճարները։ Դուք կը շարունակէք ձեր հայրերուն հոգեբանութիւնը ու մահուան համար հասուննալու անոնց խուլ դիւրազգածութիւնը<ref>դիւրազգայութիւնը, սրբագրուած՝ դիւրազգածութիւնը</ref>, ծարաւը կը զօրացնէք։ Ոչ մէկ ժողովուրդ ձեզի չափ միամիտ է, այդ անցեալէն չսոսկալու իր յամառութեանը մէջ։ Գուցէ երբ գեղն էր կորիզը ձեր ընկերութեան, հոգեկան այս տրամադրութիւնը բան մը կ’ապացուցանէր։ Բայց ինչպէ՛ս բացատրել ձեր Եւրոպա ըրած ու պետական պաշտօններ վարած, աստիճանով ու պատուանշանով, շքազարդ անձնաւորութեանց մէջ ձեր աննման կարօտը, տղու պէս այս եկեղեցիներուն մէջ շապիկ հագնելու եւ երգելու ինչ որ հազար տարի առաջ աբեղայ մը, երկնածարաւ իր հուրքին մէջ, այս ու այն խռովքէն բռնավար, պոռացե ր էր իր Աստուծոյն։ Ասիկա երաժշտութիւնը չի փրկեր։ Բայց կը խորհիմ, թէ իրաւացի կրնայ ըլլալ այդ պատրանքը, վասնզի անկէ դուրս՝ դուք կը նմանիք ծովէն հանուած ձուկին։ Ահա ձեր յաւակնութեան հիմնական տիտղոսներըժողովուրդորակումին։ Ու, բառերը գործածելով այս անգամ պարզ, առանց մշուշի՝ ասիկա գերութեան մէջ համայնութիւն մըն է յուզումներու, զորս ստացած էք անգութ ու աննահանջ հարուածներու յաջորդութեան մը ներքեւ։ Ի՞նչ էք ըրած աւելի գեղեցիկ, քան խմբովին ջարդուելու անփառունակ՝ որքան սխրալի հերոսութիւնը։ Խորհա՞ծ էք քննել դէպքերու հանգոյցը, որ ձեր կործանումները կը պայմանաւորէ։ Ձեզ զգետնող ուժերը երբեմն իբր քանակ ու որակ ձեզմէ տասն անգամ քիչ եղան։ Իմա՞ստը այս փաստերուն։ – Ձեր այսօրուան հոգեւարքը։ Վասնզի, ի վերջոյ, ինչ որ օսմանեան կայսրութիւն կը կոչուի, քիչին, հաւատաւոր, կազմակերպուած քիչին տիրապետումն է շատին՝ բայց աղկաղկ, ցրիւ, աններդաշնակ շատին տարածման վրայ։ Չորս հարիւր ընտանիքի գիտակից, համակամ, ծրագրուած յառաջխաղացքն է անիկա խարխլած ժողովուրդներու ոսկեդրուագ փտութեանց վրայէն, դէպի տիրակալումը բազմերանգ ամբոխներու, որոնց գումարը հասաւ մինչեւ երեք հարիւր միլիոնի, Սիւլէյման Գանունիի օրով։ Ասիկա ձեր մեղքերուն իբր պատուհաս երկնային կարգադրութիւն մը չէ՝ ինչպէս կը ջանան ձեզ համոզել ձեր քրոնիկագիր պատմիչները, ոչ ալ բախտի կոյր քմայք մը՝ ինչպէս կը դատեն ձեր յեղափոխական տեսաբանները։ Ասիկա մեր ստեղծումն է։ Ժողովուրդները կը զարգանան –բառը առէք լայն ծիրէ– ո՛չ թէ ձերինին նման պահպանողական կղզիացումով, այլ յորդող, յարձակող յուզումներու հսկայ գրոհովը։ Այլ այդ յուզումները բիւրապատկող յօժարակամ հաղորդութեամբ մը իրարու հոգիին։ Ու դուք չունիք չորս մարդ, որ նման յուզումներ զգային հաւասար խտութեամբ։ Խելք, զգուշութիւն, պահպանողականութիւն, ի՛նչ անունով ալ որակէք երեւոյթը, կայ անիկա, այսինքն՝ հայրենիքի գաղափարով մեռնողը նախատելու ձեր անլուր սոփեստութիւնը։ Ահա խորագոյն փաստը ձեր անկումին։ Վասնզի աղէտներէն առաջ, ազգերը նախ կը մահանան իրենց ոգիէն։ Այլապէս բուռ մը մարդ, նոյնիսկ ամէնէն տկարներէն, բաւ է բանակներ կասեցնելու։ Բայց մեր խօսակցութիւնը շեղած է իր գնացքէն։ Ես չունէի մտադրութիւն այսքան տարածուելու, թէեւ զօրաւոր է<ref>ալ, սրբագրուած՝ է</ref>եղած իմ մէջ ցանկութիւնը՝ զիս զբաղեցնող այս խորհրդածութիւնները հաղորդ ընելու նաեւ ուրիշներու։ Ու պէտք է դառնալ աւելի շօշափելի իրողութիւններու, որոնք արդիւնքն են ձեր սխալներուն։ Ատոնցմէ մէկ կարեւորն է մեզ դատելու, դասաւորելու ձեր անծակ, կտրուկ միամտութիւնը։Պանքայի դէպքի օրերուն, Պոլսոյ մէջ հանդիպումն ըրի վաթսուննոց մարդու մը, զոր բանտ էին բերեր։ Ատաղձագործ աղա մըն էր, կարդալ չունեցող, բայց քաղաքագէտ։ Իր տունէն պոմպա գտանք։ Չպաշտպանեց ինքզինքը, ոչ ալ անունը տուաւ անոնց, որ այդ նիւթերը բերեր էին իր մահճակալին տակ։ Անշուշտ դատապարտուեցաւ։ Ու ահա տարօրինակը. մեծ էր զարմանքը, որ նաւահանգիստին մէջ խարսխած անգլիական զրահաւորը չէր ռմբակոծած մեր պատերազմական նախարարութիւնը։ Լսեց վճիռը ու գոհացաւ` արտասանելով հրեաներու գիրքին մէջ հռչակաւոր վճիռը, զոր մատ մը գրեց Պաղտասար արքային պատին, խրախճանքի պահուն։ Ասիկա հոգեբանութիւն մը ըլլալէն կ’անցնի անդին։ Ու հետզհետէ կը համոզուիմ, որ ձեր կրօնաւորները այդ հեքիաթները արդիացնելով պատճառ դարձան ձեր աւելի խոր սուզուելուն, այդ անարդի ու անխելք յօրինումներուն մէջ։ Ձեր պապերը սակայն խելք էին ունեցեր, ատոնց հաւատք ընծայելու ատեն, քիչիկ մըն ալ իրենց շուրջը դիտելու, գոնէ տեսնելու մեր հեղեղը, որ կու գար, ու ծռելու, եւ սպասելու։ Անցան դարեր։ Կրօնական յիմար ատելութիւն մը – որուն վրայ ես կը բառնամ<ref>կը բեռնամ, սրբագրուած՝ կը բառնամ</ref>ամբողջ բեռը ձեր աղէտներուն–, ճահիճի մը գորշ ջուրին նման փռեցիք ընդմէջ ձեր ու մեր հոգիներուն։ Ու ոչ մէկ կամուրջ։ Մենք, մեր սրունքը բացած, առակին հսկաներուն նման, ուժ ունէինք ցատկելու գետ ու նեղուց։ Բնական է, որ պէտքը չզգայինք փոխանցումի միջոցներուն։ Մեր գուպարը Արեւմուտքին դէմ մեզ հեռու պահեց մեզմէ ու մոռցանք մեր ծառաները։ Քսաներեսուն ժողովուրդ, ու կազմակերպուած, բանակով ու թագաւորով ժողովուրդ նուաճող մեր խոյանքին մէջ, մոռցած էինք, ու իրաւամբ, յոյներու եւ թաթարներու ախոռին շղթայակապ, ջախջախեալ քամակով կովը, հազիւ իր կճղակներուն վրայ կենալու կարող։ Անցեր էիք մեզի, ձեր տէրերուն փճացումով։ Շարունակեցիք ձեր կմախատիպ քարշ գալը, մեր բանակներու ետին։ Յետոյ փոխուեցան պայմանները։ Մեր ընկրկումը, արդիւնք մենէ վեր պատճառներու, ամէնէն շատ մեր հեղեղային թափին –ձեր տարազներով՝աքցիայի եւռէաքցիայիպրոբլեմին–, նուազեցուց մեզ մեզմէ։ Տարօրինակը այն է, որ ուրախացաք յաղթողներէն աւելի։ Մեր ընկրկումը ձեզի բան չէր աւելցուցած սակայն։ Ու կ’անգիտանաք այս երկրորդը, ձեր չաճիլը, երբ առաջինը ձեր օրրանի տղոցն ալ կը սուլէք ականջին։ Ըրիք աւելին։ Ո՛չ միայն չճանչցաք ձեր տկարութիւնը, այլեւ միշտ արեւմուտի ստուերներուն նման աճեցուցիք հեշտանքով։ Մեր ամէն մէկ պարտութիւնը ձեզ ըրաւ աւելի պահանջկոտ, աւելի լիրբ։ Մինչդեռ պարտաւոր էիք կենալ ուշադիր, առնուազն ընդունիլ, որ հակառակ մեր նահանջին, դեռ շատ մօտիկն էինք, մէկերկու դարով, այն ժողովուրդին, որ իր բազուկին կորովը արժեցուցած է շատ աւելի իմաստուն եւ մեծ ձեռնարկներու մէջ, քան ա՛լ ձեր կրացած ուղեղը, որ, դարերով կապուած գերութեան անիւին, դարձաւ ու դարձաւ, ինքն իր վրայ, աչքերը փակ, նման պարտէզներ ջրող գրաստին։ Այդ դարերուն, երբ ուրիշներուն անիւն իսկ չունէիք ուժ ալ դարձնելու, մենք նուաճեր էինք կէսը Արեւմուտքին, ու խոշոր մէկ հատուածը՝ Մօտիկ Արեւելքին։
– Զոր չպահեցիք։
– Ձեզ կը պահենք սակայն, քանի ողջ էք։
– Կովին հեքիաթը։
– Եթէ կ’ուզէք։ Ո՞վ պիտի հասկցնէ այդ փոքր պատկերին ահաւոր իրականութիւնը ու բանայ վարագոյրը ձեր կուրցած ուղեղներէն։Տէմակոկձեր մամո՞ւլը։ Ցնորած ձեր յեղափոխականնե՞րը։ Իր դերէն<ref>դերին, սրբագրուած՝ դերէն ?</ref>օտարացած կղե՞րը։ Ո՞վ՝ վերջապէս, ո՞վ պիտի ունենայ բաւական առողջ մտածում ու զօրաւոր թոք` պոռալու համար ձեր մոլորած ականջներուն միւս աւելի յատկանշական հեքիաթը գորտին ու կովին։ Ո՞վ, մա՛նաւանդ՝ բարիքը պիտի գործէ ձեզի, զգուշացնելով ձեր իմաստակները մեզ նախատելէ, առասպելներովը ձեր երբեմնի եւ այժմեան մշակոյթին, զոր այնքան յորդ պերճութեամբ, բառերու կրկէսէն, կը սիրէք հակադրել մեր աւերածներուն։ Մեզ կը նախատէք, որ աշխարհին ոչին չ ենք տուած։ Բայց չէք ալ հասկնար, որ այդ աշխարհին բան տուած ըլլալը անգանձելի ապառիկներով հարստութեան հեքիաթ մը շինելուն կը նմանի, իբր թէ աշխարհին բան տուողները դարերով ուրիշներուն գարշապարը լզելու բախտէն խնայուեցան, երբ ծերացած, մաշած, ինկան նորերու գրոհին դիմաց։ Ատկէ զատ՝ աշխարհ շատ չ’ախորժիր կանգուն բաներէ։ Առնուազն անշունչ բնութիւնը ինք կը ձանձրանայ ու անջրպետէ անջրպետ ինք կը կործանէ երկիրները, ծովերը եւ լեռները։ Ո՛ւր մնաց այդ խախուտ հաւասարակշռութեան վրայ իր երկրաչափութիւնը հաստատող մարդ կենդանին։ Աշխարհին զարդին մաս կը կազմեն մեծ աւերակները։ Ուրիշ պահանջի չհպատակեցան իրերայաջորդ քաղաքակրթութիւններ երկրի երեսին։ Ի վերջոյ կայսրութիւններ վերածելի են, պիտի ըլլան կայսերական աւերակներու։ Մենէ վեր կիկլոն մը ճարտարապետն է այս տրտում խաղին։ Ու մարդիկ խելացի բան մը կ’ընեն, եթէ երբեմներբեմն անդրադառնան այս ճակատագրական օրէնքներուն։
– Որքան գեղեցիկ առաքելութիւն մը պիտի ըլլար ձերը, եթէ այդ մռայլ օրէնքները փոխանակ ինծի բացատրել ջանալու, ընդհանրացնէիք ձեր զանգուածներուն մէջ, որոնք այնքան պէտք ունին այդ կարգի սրբագրող զգաստութիւններու։ Արիւնի ու կրակի հանդէպ այնքան զգայուն ձեր հոգին պիտի մեղմանար իր ախորժակներէն, եթէ քիչիկ մը պատմութեան աղ նետէիք անոր եռացող, զազիր ու քստմնելի կաթսային մէջը։
– Ատիկա ըրիք դուք, ձեզի համար, մենէ շատ առաջ։ Եւ ահա ուր էք իջած այսօր։ Ժողովուրդները աւերակներ կրնան տալ։ Բայց ատիկա չի նշանակեր կեանքը այդ նպատակներով առաջնորդել։ Իմ մտածումս ճիշդ հակառակ սկզբունքներու պաշտպանութեան կը ձգտի։ Ըսել կ’ուզեմ՝ երբ կ’ապրին, պէտք է ապրիլ լրիւ, որքան լայնք, որ մարդկօրէն զետեղելի է այդ տարազին մէջ։ Ձեր կողմէ յետադէմ, բարբարոս որակուած մեր ժողովուրդը գիտցէք, թէ ամէնէն երջանիկ, ամէնէն գոհ, ամէնէն մեծ ժողովուրդներէն մէկն է այսօր։ Պտտեր եմ մեր քաղաքները, բանտերէն մինչեւ բոզանոցները, ճամիներէն մինչեւ դպրոցները։ Ամէն տեղ լուրջ ու կուշտ մարդեր միայն տեսայ, որոնք անսահման վստահութեամբ մը իրենց վեհապետին, տուած էին իրենց օրերուն նիւթական եւ հոգեկան քաղցր պարտքերը աղօթքին ու վայելքին։ Հողագործը իր ցամաք հացին հետ կը ծամէր կեանքին գերագոյն հեշտութիւնը, իր արտի գլխին` զաւկըները դիտելով ու խօսելով կնոջը հետ։ Քաղքենին՝ իր գործին մէջ իր յոգնութիւնը մոռնալ կրնալով իր թերթին ութ տասը սիւնակ սփոփանքը խմելով մեծ պարզամտութեամբ։ Բայց չեմ կրնար թւումը տանիլ առաջ։ Չեմ զարմանար, որ դուք անգիտանաք գեղեցկութիւնը այս ամէնուն, քանի որ ձեզի համար կեանքը պարպուած է այդ բաղադրիչներէն, վերածուելու համար ճիղճ, տխուր, ահաւոր տգեղութեամբ պատկերի մը։ Ձեր ժողովուրդը կ’ապրի, երբ ինքզինքը չի զգար ջարդի նախօրէին։ Ու այս տարբերութիւնը իմացողական չէ դժբախտաբար։ Ատիկա չափած է ձեր պարզագոյն պառաւն ալ։ Ու նոյն հողին վրայ հոգեկան այսքան հակադիր վիճակներու գոյութիւնն է, որ ձեզ թշնամի է ըրած, մեր երջանկութեան հանդէպ խորունկ նախանձով մը հերկելով ձեր մէջ խաղաղութեան ու բարութեան գօտիները։ Մենք մեր օրը կը սկսինք մինարէով, այսինքն՝ չորս ծագերու վրայ մեր կամքին մեծ պատգամովը ու մեր գոհունակութեան խոր արձագանգովը։ Մեր այս հպարտութիւնը մի շփոթէք քրիստոնեայ զանգակներուն իսկապէս բարբարոս, անխելք խառնակոչին հետ։ Լսեր եմ ձեր ալ պայրամները, մեծ մայրաքաղաքներու զանգուածին ընդմէջէն։ Մետաղ էր, ու հետեւաբար հաստ, վանող, ծակող, ինչ որ կը թուէր ճամբորդել մեր գլուխէն վեր։ Բայց դուք կ’ատէք մերինը. որպէսզի լրջութեամբ ձգտիմ ձեզի մատչելի ընելու իրապէս մարդկային, տաք գեղեցկութիւնը հարիւրով բերաններու, պայրամ առտուընէ, բացուած՝ հանդարտ ու երջանիկ ոստաններու երակներուն…
– Կը հաւատա՞ք ձեր պատկերներուն։
– Կը հաւատամ բանի մը, ամէնէն շատ, ատ ալ՝ ձեր ասպարէզին բերումով ձեր կեանքէն կտրուած ըլլալուն։ Անկարելի է լեռնականներէն նաւաստի հանել։ Ու անկարելի՝ համը զգալի ընել ապրելուն անոնց, որոնք դժբախտ կը մնան։ Ըսի ու կը կրկնեմ. ձեզի համար ապրիլը շատշատ հոմանիշ է չջարդուելուն։ Չունիք ձեր արիւնին մէջ ազատութեան հետ շաղուըւած զգայութիւններ, որոնք, ձեր գիրքերէ սորված ռոմանթիք ու անիրական հաճոյքներուն քով, ձեզ ընէին մատչելի իրապէս խոր ու խռովիչ միւս հաճոյքն ալ, հաճոյքը՝ տիրելու, այս անգամ ո՛չ բարբարոսութիւն կամ կոտորած, այլ՝ մարդկեղէն իրաւունք մը, իրաւունքը՝ ինքզինքը տիրելուն, իրաւունքը՝ ուրիշի չծառայելուն։ Ու ահա աղէտը։ Դուք հեռու էք այս ամէնը կասկածելէ։
– Մեր ժողովուրդը դարերով այդ երազն է փայփայեր։
– Ձեր ժողովուրդը դարերը իր գլխուն բեռ կը նկատէր։ Անիկա չէ ընդունած կեանքը, հասարակաց իմաստով։ Անոր համար կեանքը փորձի, փորձանքի շրջան մըն է, որ իր տառապանքի տոկոսովը արժէքի կ’ելլէ։ Բայց ի՛նչ հարկ այս վերլուծումներուն։ Կոյրը սխալ պիտի խօսի, երբ պիտի խօսի լոյսէն։ Գո՞րծն է, որ ողջ կը պահէ գործարանը, թէ գործարանն է, որ կարելի կ’ընէ գործը։ Տեղը չէ հոս ակադեմական կամ բիւզանդական վէճերուն։ Ես հաստատ համոզում ունիմ, որ հրաշքով մը ձեզի դարձուած ձեր հողերը քառորդ դարէն դուք պիտի բերէիք ետ, մեզի, իբր անհասոյթ կալուած, վասնզի անոնց շահագործման վրայ ձեր վիճաբանութիւնները ձեզի ժամանակ պիտի չձգէին աշխատանքի։ Այս չէ՞ ձեր համբաւաւոր իմաստութեան, պահանջներուն անդրագոյն լուծումը։ Քանի՜ անգամ այս իմաստութիւնը արձանագրեցին ձեր պատմիչները։ …Տարիներէ ի վեր հողային հարցով կը ռմբակոծէք մեր դատարանները ու չէք մտածեր, թէ հողը փափաքներով վար չի դրուիր։ Ու չէք մտածեր, թէ որո՛ւն սեփականութիւնը եղան այդ հողերը, դարեր ու դարեր։
– Մե՛րը, փաշա։
– Ոչ մէկ ատեն ձերը։ Դուք տէրը չեղաք նախ ձեր գլուխին, որպէսզի ըլլայիք տէրը ձեր ոտքերուն, ու անոնց կոխոտած գետիններուն։ Այդ հողերը միշտ պատկաներ են ձեզ գերեվարողներուն։
– Հողը՝ հերկողին։
– Ատիկա հիմա։ Հարիւր տարի առա՞ջ։ Կը հարցնեմ։ Յիսուն տարի առա՞ջ՝ ձեր փառաբանած Ռուսաստանին մէջ։ Չէք պատասխաներ։ Հողը հերկողի՜ն։ Բայց ինչո՞ւ չէք ըսեր նաեւ միւս եզրն ալ առածին՝ ու խոտը՝ կովուն։ Ինչպէ՜ս ալ կը հաւատաք վարչական արդարութեան մը, որ պիտի գործադրուէր ի վայելումն նուաճեալ ազգերու։ Այդ տեսակ ռէժիմ չէ եղած ոչ իսկ Հռովմի օրերուն, երբ տիրող տարրը թիւով ալ վար էր մեզմէ. ըսել կ’ուզեմ՝ գերիներէն հանուելիք վայելքի տոկոսը անհամեմատ բարձր, քան ներկան։ Ինչո՞ւ կը հաւատաք եւրոպական արդարութեան, որ ձեզ կ’արհամարհէ ու դուռները գոց է ըրած անանցանելի կապանքներով։ Ու անկէ թարգմանուած օրէնքնե՜րը։ Որոնք ձեր բերանը լայն բացին։ Տղայ ըլլալու է մարդ՝ համոզուելու համար սա անհեթեթ բանին, որուն համեմատ երկիր մը իր թշնամիները իր իսկ միջոցներով պիտի զինէր իրեն դէմ, անոնց շնորհելով հաւասարութեան ռէժիմ մը։
– Չեղանք այդքան միամիտ։
– Այո։ Ու եղաք աւելի։
– Սո՞ւտ՝ ձերԹանզիմաթը<ref>Ծնթ. – Թանզիմաթ – (օրէնքներ)։ Այսպէս կ’որակուի թուրքերու առաջին վերանորոգչական փորձը, որ կատարուած է 1860ի շուրջը։</ref>, հռչակաւոր օրէնքները, սահմանադրութիւնները, ու յանուն արեւմտեան մշակոյթին ձեր պոռացուցած մունետիկները երկրին ներսն ու դուրսը։
– Ուրիշ ի՜նչ, տղա՛ս։ Ուրիշ ի՛նչ։ Դուք կը հաւատաք, թէ այդ ամէնը գործադրեցինք մեր չիսլամ հպատակներուն բարօրութեան համար, որպէսզի հաստնան, հարստանան ու անկախութիւն պահանջեն միշտ։ Երանի ձեզի։ Նման արարք մը ինքզինքը կործանել պիտի նշանակէր։ Ըրինք այդ օրէնքները միայն ու միայն մեզի համար։ Այդ կարգադրութիւններով մեր ժողովուրդը կը պաշտպանէինք մեր ներքին թշնամիներուն դէմ, բռնապետներ, աւատական կարգերու յարողներ, կեղեքիչներ։ Ու մաքրեցինք մեր վարչութիւնը քմայքէն, կամայականութեան լուծէն ու զայն արտաքնապէս արդիացուցինք։ Խաբուեցաք. ձեզի հետ նաեւ՝ դիւանագէտ Եւրոպան։ Կէս դարու պատմութիւնը արդարացուց մեր ձեռնարկը։ Թանզիմաթի ոգիով ստեղծուած թուրքը, ըսել կ’ուզեմ՝ զարգացած, հայրենասէր, գիտակից թուրքը հարիւրպատիկ աւելի կ’արժէ, քան միւսը,մէտրէսէներուն,թէքքէներուն կաղապարած հաստ արարածը։ Թանզիմաթը աս է եւ քիչ ուրիշ բան։ Կրկներեւոյթ մը ձեզ խաբեց ուրիշներէ աւելի։ Վարչական նոր մարմինին համար, մինչեւ մերիններուն պատրաստուիլը ձեզմէ առինք ինչ որ կար տրամադրելի իբր նոր ուժ։ Երեսունքառասուն տարի առաջ պետական պաշտօնները այդպէսով մատչելի եղան ձեզի։ Ատկէ, օրէնքին քանի մը տառերը պատրուակ բռնելով, եղաք աւելի քան միամիտ, կ’ըսեմ՝ ուղիղ յիմար, պահանջելու համար հաւասարութիւն այնպիսի մարզերու մէջ, որոնք ձեր հօտի, ստրուկի ոտքերուն հետ չունէին աղերս։
– Կը դառնաք ու կը դառնաք` իյնալու համար ձեր հիմնական մտածումին գիրկը։
– Ձեր միամտութի՜ւնը՝ որեւէ ատեն մեզ անկէ հեռացած կարծելու, հոն ենք, տղաս, հո՛ն՝ ուր էինք հինգ դար առաջ, երբ մեր առաջին եպարքոսները ձեր մատաղ մանչուկները կը հաւաքէին, անոնցմէ պատրաստելու համար ձեզ կործանող ուժերը։ Չնեղուիք, բայց այս այսպէս է։ Մեզի համար փոխուածը ձեւն է միայն։ Հիմա, մեր ծառայութեան մէջ ձեր ուժերը կ’աշխատին ի շահ մեր երկրին, ձեր վնասովը։ Հողէն հեռացնող ամէն աշխատանք կորուստ մըն է ձեզի համար։ Սխա՞լ, ուղի՞ղ, մօտ ապագան պիտի ըսէ ատիկա։ Երեքչորս դար մեզի օգտակար ըլլալէ յետոյ ենիչէրիները ապականեցան։ Այն ատեն մաքրեցինք զիրենք։
– Դուք գի՞րք կը գրէք։
– Ո՛չ։ Ես կը ծառայեմ իմ հայրենիքիս` Թանզիմաթով բարեփոխուած օրէնքները կարելի եղածին չափ մեզի շահաւէտ ընծայելով։ Իմ նպատակս՝ այս գաղափարաբանութիւնը տարածել զանգուածին մէջ ու ձեզի հանդէպ բնազդական ատելութիւնը մշակուած, վճռական ու անողոք ձեւի մը վերածել։ Այսպէս պիտի պատժուին բոլոր անոնք, որ մեր հողերուն վրայ կը սնանին ու մեր կռնակէն դուրսերը կը հովեն։ Մեր ժողովուրդին միամտութիւնը սրբագրել ու անոր մէջ արմատացած կրօներանգ արգահատանքը հալածել։
– Դուք կը պայքարիք Արեւմուտքին դէմ։
– Որ գործ չունի մեր կայսրութեան մէջ. ըսել կ’ուզեմ՝ բարով գործ մը։ Մենք կը բաւենք մեր բոլոր պէտքերուն։
– Կ’աճապարէք։
– Ընդհակառակն, ուշ ենք մնացած։
– Արաբնե՞րը։
– Պիտի թրքանան։
– Այլապէ՞ս։
– Անոնց հանդէպ ալ պիտի որդեգրենք ձեզի դէմ կիրարկուած մեթոտները։
– Հանրային կարծի՞քը։
– Լրագրողները թող զբաղին անով։
– Եւրոպա՞ն։
– Իր անարդարութիւնները թող դարմանէ։
– Ռո՞ւսը։
– Գոնէ եզրի մը վրայ համաձայն ենք անոր հետ։ Ու ըսի ատիկա։
– Պատմութեան իրաւունքնե՞րը։
– Իրաւաբաններուն դիմեցէք, կրնան թերեւս ձեզ գոհացնել։ Ի՞նչ կ’ուզէք այն հողերէն, որոնց գրաւումին մէջ դուք մասնաւորաբար երբեք չեղաք մեզի հետ։
– Ծառայած ենք ձեր բանակներուն։
– Բռնի։ Երկու դար է, ատ ալ արգիլեցինք ձեզի։ Մինչ մեր արիւնը կը հոսէր կայսրութեան զանազան սահմաններուն, դուք ձեր եկեղեցիներուն մէջ ամէն օր Աստուծմէ թախանձեցիք պարտութիւնը մեր «այլազգեաց» բանակներուն, եւ յաղթանակը՝ «թագաւորացն քրիստոնէից եւ իշխանացն բարեպաշտից», որոնք նոր օրակարգով Քեռի Ռուսին ազնուականութեան մէջ տիտղոս կը կրեն։ Հիմա, մենք գիտենք ատիկա։ Ու պիտի գիտնայ այս ամէնը ամէն թուրք, ա՛ն իսկ, որէլիֆպաչի ճանչնար։ Ոչ մէկ ժողովուրդ ձեզի չափ ապերախտ եղաւ մեզի դէմ։ Ու պիտի պատժենք ձեզ՝ ձեր յանցանքին մեծութեան կանգունովը։ Մենք թափեցինք մեր արիւնը ու դուք հարստացաք։
– Անշուշտ ի վնաս երկրին, քանի որ անաշխատ մարդերու բանակներ կը կերակրենք ու պարբերաբար ալ զանգուածներ։
– Դուք կ’ըսէք։ Անցած են դարեր այն օրերէն, երբ հպատակներու բարօրութիւնը երկրին ալ հարստութիւնը կը ներկայացնէր։ Այդպէս մտածելու սխալը դեռ չենք ներած մենք մեր մեծ սուլթաններուն։ Հիմա մեզի թշնամի կը նկատենք ամէն օտար, այսինքն ա՛ն՝ որ մեզմէ դուրս լեզու մը կը խօսի կամ կրօնք մը կը դաւանի։ Ասիկա դասական մոլեռանդութիւն չէ, այլ՝ հոգեբանօրէն ապացուցուած տխուր ճշմարտութիւն մը, զոր անարգելու մեր յիմարութիւնը մեզի արժեց այնքան մեծ ու գեղեցիկ երկիրներ։ Հիմա, մեզի թշնամի տարրերու հարստութիւնը հոմանիշ է սեփական աղքատութեան։
– Չուզեցիք զիս լաւ հասկնալ։ Ձեր հպատակներուն հարստութիւնը անուանական է։
– Չեմ հասկնար։
– Պարզ է սակայն։ Հինգվեց տարի առաջ սուտն ու գրգռութիւնը բաւեցին ձեզի, որպէսզի դարաւոր վաստակ մը քանի մը շաբթուան մէջ ամբողջութեամբ անցնի ձեզի։ Բոլոր խանութները, տուները պարպուեցան ի շահ ձեր տնտեսութեան։ Չեմ խօսիր մարդոց կորուստէն։
– Թալա՞նը։ Բայց ատիկա ոչինչ կ’ապացուցանէ, բացի ձեր գլխուն իր կախած սպառնալիքէն։ «Հայ»ով եկածը «հույ»ով կ’երթայ, կ’ըսէ մեր առածներէն մէկը։ Հարստութիւնը վազող աղբիւրն է, ոչ թէ ընդունող աւազանը։ Ըսել կ’ուզեմ՝ կողոպուտ մը, որքան ալ մեծ, կը սպառի, ուղիղ համեմատութեամբ։ Մեզի վնաս իսկ է այդ աւազակութիւնը, որ մեր մարդերը կը զառածէ հանդարտ աշխատանքէն։
– Փաշա՛, մինչեւ հիմա ինծի հարկադրուած տառապանքներէն ամէնէն մեծը կու գայ ձեզմէ։ Վասնզի ձեր վրայով կ’ուրուագծուի նոր թուրքը, որ վաղը պիտի փոխանորդէ հիմակուան բարբարոս, բայց գոնէ պուտ մը արդարութիւն ունեցող թուրքը։
– Կը զգա՞ք ատիկա։
– Խելքը ունինք ատոր։
– Կարելի՞ է տակաւին խօսիլ։
– Անշուշտ։ Շահեկան էք ձեր շատ մը կողմերով։ Կը խօսիք։ Այսինքն՝ պահեցիք սա բանավէճին գնացքը, բնական ու վշտագին իր անգթութեանը մէջ ու չտարուեցաք, ինչպէս ըրին միւսները, ձեզի պէս ու հետ մտածողներ, որոնք պարտուեցան կիրքէն,<ref>յաւելում ստորակէտի ?</ref>ու ծեծէն առաջ առնուազն հայհոցին<ref>առնուազն հայհոցին ?</ref>։ Ձերը յաջողութիւն մըն է անշուշտ ժողովուրդի մը մէջ, որ դարերով կոտրեց, թափեց, մտիկ չըրաւ, չխօսելու համար։ Աւերումին նիւթական եռանդը բազուկներով արտայայտուելէ առաջ, կ’որոտայ լեզուով։ Ու չբարկացաք։ Եթէ այս սառնութիւնը չարագուշակ փաստ մըն է ի վնաս մեր Դատին, միւս կողմէ՝ նշան մըն է միտքէ միտք հասկացողութեան մը կարելիութեան, որուն մտածումը յաճախ այցելեր է ինծի, Անատոլու պտտած միջոցիս։ Նահանգներէ անցայ, ուր հայու եւ թուրքի աւանդական հակադրութիւնը հեռու էր ձեր զգեցուցած եղերական դառնութենէն։ Կային գեղեր, ուր ձերինները գրեթէ կը սիրէինչորպաճիները։ Ե րջանիկ չէր անշուշտ ձեր ժողովուրդը, ինչպէս կը պոռաք ամէն առիթով, նոյնիսկ այդ գեղերուն մէջ։ Բայց իր աղքատութեան եւ զրկանքին մէջ գոնէ պատեհութիւն ունէր մահուան համար չհասուննալու։
– Ոչ մէկ տեղ ըրինք ատիկա, Դէպքերէն առաջ։ Այդչափ անխելք չէինք, չէին մեր մեծազօր նախնիքներն ալ։
– Չէ՞ր կարելի իրար հասկնալ։ Չէ՞ կարելի։
– Կը կրկնէք իմ հարցումներս ինծի։ Մենք պէտք չենք զգար ձեզ հասկնալու աւելի անդին, քան ըրած ենք։
– Բայց ի՞նչ է ձեր ըրածը այդ ուղղութեամբ։
– Մահուան հասունցած ժողովուրդի մը ձեռքէն բռնեցինք, գէշաղէկ, մեր խելքը հասածին չափ դարմանեցինք անոր վէրքերը. անոր լեզուն, կրօնքը, ազգային աւանդութիւնները պահեցինք անձեռնմխելի, ստրկութեան մէջ ամրացած անոր հոգեկան անիշխանութիւնը ամոքեցինք մեր օրինակներով. անկումի, սողալու միայն ատակ անոր յատկութիւններուն մէջ մշակեցինք քիչշատ տանելի զգացումներ. անոր ընդունակ տարրերուն համար բացինք մեր պալատները, բարեկամութիւնը, պետական պաշտօնները, որպէսզի մեր շրջանակներուն մէջ իրենց հայթայթած իմաստութիւնը, փորձառութիւնը գործածեն մեր կործանումին, առնուազն տկարացումին։ Ի՞նչ ըրիք։ Բայց կը կրկնեմ ու կը կրկնեմ, մեր իսկ ձեռքովը մեր ծոցին մէջ պահեցինք տզրուկը, որ մեր արիւնը քամեց։ Ու քիչ բան չէ ասիկա, պարոն յեղափոխական։
– Պարտաւոր եմ պաշտպանելու իմ ժողովուրդս այդքան անիրաւ ու անգութ վճիռներու դէմ։ Ձեր կայսրութեան տարածման մէջ ինչո՞ւ կ’ուրանաք մեր բաժինը։ Դարերով ձեր բանակները պարենաւորողը ձեր տզրուկ որակած մարդերը եղան։ Մենք աշխատեցանք, երկրին տնտեսութիւնը առինք մեր քամակին, ու դուք կուշտ ձեր տուներէն, մեր եղովը զօրացած՝ ելաք աշխարհ նուաճելու։ Որքան շուտ կը մոռցուին բաներ, որոնք բլուրի մը ետեւը կը մտնեն։ Մենք աշխատեցանք միայն ու միայն ձեզի համար։ Կ’ուրանա՞ք։
– Պատմութեամբ, անցեալով, յիշատակներով, գերութիւնը ազատ ստեղծագործ աշխատանքին հետ շփոթելով դատ վաստկիլ, ահա ձեր աճպարարութիւնը։ Բառերով դատ չեն վաստկիր։
– Կը հասկնամ։ Բայց բառերով ալ չէք կրնար հերքել ակներեւ ճշմարտութիւնները։
– Այսինքն՝ թշուառութիւնը ձեր հայրենակիցներուն։ Զոր մեծցուցիք, ոսկեզօծեցիք, յանձնարարուած արուեստով մը, օտարներուն նպատակները լուսաւորելու չափ յիմար գեղեցկութեամբ մը։ Ձեր թշուառութիւնը, բռնաբարումը, հարստահարութեանց, հալածանքին հեքիաթները, որոնք խնամքով պատկերազարդեցիք ձեր մեծ բարեկամներուն մատուցուող յուշագիրներուն նիւթ ճարելու ձեր միամիտ, ձեր յիմար աճապարանքին մէջ։ Նոյնիսկ տասը տարիէ ի վեր ուժգնութեամբ գործադրուող ճնշումին հակառակ, ձեր բնակչութիւնը կը պահէ յաւելման իր սակը, ամէն նահանգի մէջ, ինչպէս ես հաստատեցի վիճակագրական տախտակներէն։ Հակառակ ահագին փոթորիկին, որ հնձեց ձեր ամէնէն ընդունակ բազուկները, դէպքերէն հինգվեց տարի վերջ, կը բաւէ ձեր ձեռքէն բռնած, ձեզ պտտցնել անգամ մը սա քաղաքին մէջ, ցոյց տալու համար ձեզի աստիճանը ձեր աղքատութեան։ Շուկա՛ն։ Ուր արժէքով ու ճաշակով վաճառատունները հրեաներուն ալ չեն պատկանիր, ո՛ւր մնաց թուրքերուն։ Այս նահանգին ամէնէն թանկ ճարտարարուեստը, Թուրքիոյ միակ ճարտարարուեստը, մետաքսի ու խոզակի գործը մեր ձեռքը չէ, որ կեդրոնացած է։ Թաղե՛րը։ Որոնք ձեզմէ բնակուած մասերու մէջ, եւրոպական քաղաքներու ծրագիրյատակագիծը կը բերեն աչքի։ Տուները, հանգստաւէտ, լայն, գեղեցիկ ու արդի comfortին բոլոր առաւելութիւններովը։ Չհանդիպեցայ ձեր փողոցներուն մէջ Արեւելքի ընթացիկ խշտիներուն, որոնք այս քաղաքին մէկ կարեւոր մասը կը պահեն քանի մը հարիւր տարի առաջուան խեղճութեան, աղտին ու արտաքին աղքատութեան մէջ։ Մանարաննե՛րը։ Ուր աշխատողները ու գործող դրամագլուխը թուրք չեն ապահովաբար։ Ասիկա, այս քաղաքին մէջ, առանց արտի, պարտէզի։ Այս փարթամ բարգաւաճումն է ապահովաբար ձեր թշուառութեան խորհրդանիշ առասպելը։
– Անցեր եմ Անատոլուն։ Ու տեսածս բոլորովին տարբեր բան է, փաշա՛։
– Ես ալ եղեր եմ Վան, Կարին, Սվազ։ Ու իմ տեսածներս շատ մօտիկ բաներ էին ինչ որ<ref>շատ մօտիկ..... ինչ որ ?</ref>արագ պարզեցի ձեզի։ Բոլոր այդ քաղաքներուն մէջ, Դէպքին<ref>դէպքին, սրբագրուած՝ Դէպքին</ref>հակառակ, թալանին հակառակ, կառավարական ուժով ճնշումին հակառակ՝ շուկան անոնցն է։
– Եղա՞ծ էք Կովկաս։
– Չեմ հասկնար հարցումին նպատակը։
– Այսինքն՝ երկիր մը, ուր շատ մը ժողովուրդներ քով քովի կ’ապրին, անշուշտ իրար չհամբուրելով։
– Յետո՞յ։
– Ոչ ալ ձեր ծրագրածին, բացատրածին նման՝ իրար ուտելու երդումով։
– Յետո՞յ։
– Պիտի համոզուէիք, որ ժողովուրդներու այդ խառնարանին մէջ, ուր ձերինն ալ մեծ քանակով իր բաղկացուցիչ տարրերը ունի, իմ ժողովուրդը, պայմաններու նոյն որոշադրութեամբ, նոյն ճնշումով, երեւան բերած է ինչ որ դուք հզօր նախանձով մը շատ կը տեսնէք իրեն հոս։
– Բայց հովը ուրիշ կը փչէ Էջմիածինէն։
– Վասնզի իրօք ուրիշ կը փչէ։ Ռուսերը մեզ կ’ատեն իրենց պաշտօնատարներուն ուղեղովը։ Բայց միտքէ չեն անցուցած աշխատողին տունը մտնել ու անոր լուծքը առջին ձգել ու ելլելերթալ։
– Ո՞ր թուրքը եղած է ձեզի դէմ այդ բարբարոսութեան մէջ։
– Ո՞ր թուրքը չէ եղած, փաշա՛։
– Կ’աղաչեմ, պարոն յեղափոխական, դուք կը շփոթէք քուրդը<ref>քուրդը ? քիւրտը ?</ref>թուրքին հետ։
– Ո՞վ կը զինէ, կը քաջալերէ, կը թելադրէ քուրդը<ref>քուրդը ? քիւրտը ?</ref>։
– Ասպատակները հասարակ ոճրագործներ են ու կը պատժուին ամէն երկրի մէջ։
– Այո՛։ Թուրքիոյ մէջ սակայն շքանշանով կը վարձատրուին։ Կովկասի մէջ ալ գոյութիւն ունին այդ քուրդերը<ref>քուրդերը ? քիւրտերը ?</ref>։ Բայց ոչ մէկուն միտքէն կ’անցնի օրցերեկով ներկայանալ դրացի գիւղին, պահանջել հօտերը, առնել բռնի, դիմադրութեան պարագային՝ արիւնով, քաշուիլ չորս ժամ անդին ձորակի մը մէջ եւ իւրացնել գողօնը։ Ո՞վ դրած է հոն այդ յարգանքը հանդէպ ուրիշին ինչքին ու պատիւին։ Ոչ անշուշտ այդ ժողովուրդները։ Ու ներեցէք, որ աւելցնեմ, այդ ցեղերու տնկարանին մէջ իմ ժողովուրդը կը մնայ ամէնէն շահեկանը, երկրին համար օգտակարը, խորունկը։
– Նոյն այն պայմաններով, որոնք ձեզ ուշքի կը ձգեն<ref>ուշքի կը ձգեն ?</ref>հոս։
– Այսի՞նքն։
– Խորամանկութեամբ, խարդախութեամբ, ագահութեամբ, անհուն եսասիրութեամբ, վաշխով, փոքրութեամբ, սողոսկումով, տզրուկի ժանիքներով եւ աղաւնիի անմեղութեամբ, ու զոհի եղերական արտայայտութեամբ։
– Դուք Թուրքիան տուիք, եւ ոչ ուրիշ բան։
– Թիֆլի՞սը, Բաքո՞ւն։
– Այսի՞նքն։
– Նաւթի իշխաննե՞րը։
– Անոնք դուրս են մեր ազգէն, ինչպէս բոլոր հարուստները դուրս են իրենց ժողովուրդէն։ Մեր ժողովուրդը այդ հարուստները կը դասէ օտար։
– Բայց անոնց շնորհն են ձեր հանրային հարստութիւնները։
– Ատով կը քաւեն այդ անզգամ արարածները չարիքը, զոր հասցուցին իրենց ժողովուրդին։
– Ձեր մեծատաղանդ վաճառականնե՞րը։
– Որոնք աշխարհը խարդաւանեցին, բայց ամէնէն շատ իրենց ցեղակիցները, որբն ու այրին։
– Շէյխե՞րը, փաշանե՞րը։
– Անշո՛ւշտ։ Ձեր ապականութեան խմորներն են, անոնք ձեր սիրասուն ձեռակերտները։
– Այսի՞նքն։
– Ձեր, բոլոր իշխողներուն կողմէ մարզուած սողուններ այդ մարդիկը, որոնք պաշտօն ունին ձեր ապականութիւնները համազգեստով ու շքանշանած մեր մէջ փոխադրելու։ Մեր ընդոծին առաքինութիւնը խաթարելու գեղեցիկ հնարքը։ Կը վարձատրէք շատ գողնալուն, շատ մատնելուն, շատ տուն մարելուն համար այն թշուառականը, որ իր ցեղին փոխանակ յատկացնելու իր ընդունակութիւնները, ծառայեց ձեզի։ Դուք էք ստեղծած մեր նոր դասակարգին ամէնէն անտանելի, ամէնէն եսասէր, անարգ տարրը, – էֆէնտին։
– Զօրաւոր է ձեր ատելութիւնը։
– Պակաս, փաշա՛։ Այդ մարդերն էին, որ գառնուկի մորթով մեզ մոլորեցուցին։ Տաճիկներու ծառայելը ըրեր էին մեր պապերն ալ։ Բայց ատոր համար կ’ամչնային պարծենալէ։ Ասոնք<ref>Ատոնք, սրբագրուած՝ Ասոնք</ref>կը մատնեն ու ոստիկանատունը ձգելով կ’երթան եկեղեցի, կը հագնին տիրացուի շապիկը եւ կ’երգեն իրենց պապերուն հեղինականութիւնները, անոնցմէ աւելի եռանդով։ Այդ ոգին է, որ աւելցաւ ձեր միւս խորամանկութեան։ Խուլ ու յամառ իմաստութեամբ մը, մեզ քշեցիք դաշտերէն դէպի քաղաքները, դէպի էֆէնտիութիւնը, վստահ ըլլալով մեր հոգին արմատախիլ ընելու, իր դարաւոր խարիսխներէն։ Գիտէ՞ք, որ մեր ժողովուրդը կ’ուրանայ, այդ էֆէնտիներուն հետ, նաեւ այդպազիրկեանները։ Աւելի՛ն. զանոնք կ’որակէ «ցեց», «մակաբոյծ»։ Հոդ չէ մեր ժողովուրդը։
– Ո՞ւր է ան այն ատեն։
– Հո՛ն։ Միշտ այդ Կովկասին արեւմուտքն ու հարաւը։
– Ինքնատիպ բաներ կ’ըսէք։
– Ամէն մարդ շնորհն ու մասնագիտութիւնը չունի զօրաւոր ու անգութ բաներ ըսելու։
– Առնուազն նոր է իր ժողովուրդին հիմնատարրը ուրանալու ձեր փարատոքսը։
– Թերե՛ւս։ Նորը՝ մեր ժողովուրդը պիտակելու օտար եռանդն է, որ անցած է եւրոպացիներէն ձեզի։ Մերն է, փաշա՛, ոչ ձեր գովածպազիրկեաններունը կամ էֆէնտիներունը, այլ մեր գեղջուկին դարաւոր նուաճումը՝ ինչ որ Կովկասէն դէպի Արեւմուտք կը ձգուի իբր ընտելացած վայրենութիւն, իբր գիծգիծ շահուած գեղեցկութիւն, շնորհ, անուշութիւն, այդ ամեհի խորութիւններէն, որոնք տարրերու խուլ զայրոյթը այդպէս կը սեւեռեն ծովերէն այնքան վեր։ Միայն Կարինը, երկնամերձ իր աշտարակումովը բաւ էր արժէքը տալու համար ոգիին, որ այդ բարձունքները գիտցաւ նուաճել։ Ատիկա չըրին իշխանները, նախարարները։ Ատիկա ընողը ձեր գերի որակած ամբոխն է։ Հայկական բարձրաւանդակը աշխարհագրական չէզոք բացատրութիւն չէ, այլ՝ յաղթանակը ցեղին, որ այդ խուժդուժ լեռներուն մարդկեղէն ոճ մը, սլացքի ճարտարապետութիւն մը, հոգի մը, դաշնակութիւն մը հագցուց։ Հակառակ աւերակ իրենց լքումին, այդ բեկորները քաղաքակրթութիւնն են, որուն դէմ հանելիք ձեր զօրանոցները կամ աղքատ մզկիթները ձեզի համար կը կազմեն տխուր նիշեր։ Արարատն ու Արագածը, Վարագն ու Սիփանը. Գրգուռն ու Բիւրակնը լեռներու անուններ չեն, այլ՝ սառած խորհրդանշանները մեր ստեղծագործ ոգիին։ Ամենադաժան պայմաններու որոշադրութեան դիմաց, երբ պատմութիւն ու երկիր ձեռք ձեռքի կու տային մեզ արգիլելու<ref>ջնջ. ստորակէտ</ref>մեր ամբարձումէն, մենք մագիլներով կառչեր ենք այդ ապալեր բարձունքներուն։ Ու այդ լեռներուն փոքր մեղմացումէն, գետակի մը քմայքոտ գօտիէն կամ հովտակի մը վախկոտ տրապէզներէն իմ ժողովուրդը հաներ է շէն ու ապատ, քաղաք ու գեղ, արտ ու պարտէզ, գոյն ու այգի, բանաստեղծութիւն ու երաժշտութիւն, ու հոգին իսկ իր մարմինին, գողտր, տրտում, լուրջ, քաղցր, բարի, պարզ ու խորունկ այդ իսկանիւթը, որ մեր լեռներուն ծաղիկներուն մէջ երանգ ու արբշռանք ու մեր տղոց շունչին մէջ անապակ ու փափուկ սխրանքն<ref>սխրանքին, սրբագրուած՝ սխրանքն</ref>է մեր երգերուն։ Ու հաներ է ատոնք բոլորը, հզօր ու չարաչար պայքարներէ յետոյ, ծուէնծուէն ու նեարդնեարդ կորզելով զանոնք ամայութեան ու դերբուկի, խորութեան ու վայրագութեան ամեհի հանգոյցներէն։ Դաշտի ժողովուրդ՝ դուք պէտք եղած ուժգնութեամբ չէք զգար այդ ճիգին դիւցազնական արժէքը։ Եկաք, անցաք, ու երբ վերջնականապէս քաշուիք օր մը այդ լեռներուն վրայ ձեր բանաձեւած իրաւունքներէն, այն ատեն պիտի դատէք, թէ որքան վեր էր ձենէ այն ժողովուրդը, զոր չխղճահարեցաք գերիներու արջառ մը որակելէ։
– Ուրիշ երկիրներու, ուրիշ ժամանակներու գերիները ուրիշ բան ըրա՞ծ են արդեօք։ Մի մոռնաք հելլէն գերիները։
– Կը շփոթէք, փաշա՛։ Հելլէն մշակոյթին մէջ գերին բոլորովին ուրիշ բան է։ Արաքսի հովիտը, Վասպուրականի հովտակները, Մուշի դաշտը գերիներով չեն շինուիր։ Երկիր մը արտայայտութիւնն է զինքը լեցնող, ակօսող խորհուրդին։ Ահա թէ ինչու ձեր բոլոր ուրացումները, մեզ նուաստ ցոյց տալու մոլեռանդութիւնը, մեր տկարութիւնները խոշորցնելով մեզ աճիւնի վերածելու ձեր խաբէական սոփեստութիւնները անզօր կու գան զիս կասկածելէ իրականութեանը այն օրուան, երբ եկամուտները, խուժերը, դաշտայինները, տափաստանեան հորդաները ինքնաբերաբար կամ բռնի պիտի քաշուին այդ հողերէն։
– Ռուսերն ալ անշուշտ։
-…
– Ինչո՞ւ կը լռէք։ Տափաստանեան ամենամեծ զանգուածը անոնցն է։ Ու ձեր երկրին մէկ կարեւոր մասը անոնց գարշապարին է ինկած։
– Մեր ժողովուրդը ըսած է. «Ապագան Աստուծոյ ձեռքն է»։ Չըլլան անոնք աւելի մեծ, քան հռովմայեցիները։ Դարերու կարկինը ճիշդ չէ գործածել տարիներու սկաւառակի մը վրայ։
– Կը հասկնամ ձեզ, ո՛չ անշուշտ իմացական օրէնքներով։ Կարգ մը բաներ ձեզի մատչելի կ’ըլլան մութ ճամբաներէ։ Ձեզ ընդունելու համար պէտք է վերադառնալ մասնակի<ref>մասնակի ? մանուկի ?</ref>այն հոգեբանութեան, որով մարդիկ իրենց մռայլութիւնը, թշուառութիւնը կ’ոսկեզօծեն` իրենք զիրենք նկատելով հզօր ու երջանիկ։ Այս պատրանքը՝ նիւթական կարգերու վրայ։ Բայց մա՛նաւանդ բարոյական կարգերու մէջ։ Պէտք պիտի ըլլար հնարել նոր բառ մը, տարազելու համար իմացական սա հաշիշամոլութիւնը, ուր կ’ապաստանին կեանքէն պարտուածները, անհատ թէ ժողովուրդ՝ նոյնն է տարազը, այդ բռնի ճարուած միգամածին ընդմէջէն, իրենք զիրենք անզգայ ընելով, քանի որ հեռացուած են աշխարհին մեծ կրկէսներէն, յաղթողներուն, յաջողուածներուն վերապահուած, ուր կու գայ կեանքը, լեցուն ու խոշոր կեանքը։ Ժողովուրդներու արժանիքը ես կը զետեղեմ միապաղաղ զգայնութեանը<ref>զգայութեանը, սրբագրուած՝ զգայնութեանը</ref>մէջ այդ ապրումին խորութեան, ուժգնութեան եւ քաղցրութեան։ Որքան տարտամ, տժգոյն կը թուին այս մտածումները ձեր ականջներուն։ Դուք կը նմանիք մշտապէս հարբուխ այն տղոց, որոնք ծաղկաստաններուն մէջ ոչինչ կը զգան։ Որքան դժուար է ձեզ թեւեր ճարել` հետեւելու համար մեր արձակութեան, մեր յաղթանակներուն։
– Ձեր պարտութիւններուն…
– Անոնց ալ ուրիշ է դերը։ Սա պահուս, ես քաղաքականութիւն ընելու տրամադիր չեմ ձեզի հետ։ Ըսի ձեզի, թէ իմ պաշտօնիս քովէն, ես անջատ մտածող մըն եմ։ Նոյն ատեն յաղթական ցեղի մը զաւակը, որ խելքը ունի ձեզ խօսեցնելու, միշտ ի հաշիւ իր մտածումներուն, որոնք կեանքին շուրջը միայն յաղթանակ չեն սահմաներ։ Գովեցիք ձեր ոգին, որ ոճ մը տուաւ անկերպարան բնութեան։ Մտածեցի՞ք նաեւ այն ոճին, զոր մեր ժողովուրդը տուած է իր գրաւած երկիրներուն։ Անշուշտ, Անատոլուն պտտած ատեն, դուք տեսաք այն միւսը, պէյէն, փաշայէն, մոլլայէն ու էֆէնտիէն դուրս միւս երիտասարդը, ըսենք թուխ էրիկմարդը, որ մեր դաշտերուն ու սարահարթներուն տուած է ճիշդ ու ճիշդ իր ոճը, ճարտարապետութիւնը։ Այդ դաշնակութիւնը, որ այնքան մօտիկը կը կենայ ձեր փառաբանածին, ինծի համար ալ խարիսխն է մեր քաղաքակրթութեան, զոր արտաքին փաթաթներ,<ref>յաւելում ստորակէտի</ref>տարաշխարհիկ պատմուճաններ կը հակադրեն, անիրաւ տեղը, իրարու։ Վայելքներու, զգայնութիւններու<ref>զգայութիւններու, սրբագրուած՝ զգայնութիւններու</ref>տարասեռ սանդուխը մեր ու ձեր հոգիներուն, որոնք նոյն ցօղէն թոյն ու արցունք կը թորեն։ Աւելորդ է իրար բզկտել, իրարու դէմ հանելով մեղադրանքներ, որոնք առաքինութիւններ են ինքնին<ref>մեղադրանքներ.... ինքնին – ?</ref>։ Բայց այս մտածումներուն մօտենալ ձեր կողմէն սրբապղծութիւն կը նկատուի, քանի որ այս զիջումով պարտաւոր պիտի ըլլայիք մեզ ալ ներս առնել մշակոյթի գօտիներէն, որոնցմէ տարագրուած ենք ձեր միամիտ տգիտութեամբ։ Դուք քաղաքակրթութիւնը այլափոխած էք բոլորովին, զայն պարպելով իրական կեանքի իր պարունակութենէն, եւ մասնաւորած՝ աւերակներու տիրապետութեան մը։ Կը պարծենաք ձեր կործանած քաղաքներու փշուրներովը, որոնց գերգնահատումին ալ մէջը այնքան միամիտ, անխելք եղաք։ Մոռցաք, թէ պարիսպներ, աշտարակներ, հազարով եկեղեցիներ բարձրացուած էին երկրաշարժին լախտին կամ հրդեհին երախին համար, եւ կամ՝ բուերու բարգաւաճ կայսրութեան մը իբր նախաշաւիղ ուրուացում։ Տխուր է այս պարծենկոտութիւնը։ Կ’ուզէ՞ք որ քալեմ աստիճան մը աւելի ցած։ Այսինքն՝ կշիռքի զարնեմ ինչ որ այնքան յոխորտօրէն կը փառաբանէք, ժողովուրդները, բոլորը…
– Դուք ալ։
– Մէջն ըլլալով նաեւ մենք, ըսել կ’ուզեմ՝ ազգերու յաղթանակները։
– Յետո՞յ։
– Ազգերու տիրական, տարբերական առաքինութիւնները։ Մեծ ու փոքր, օժտուած ու անժառանգ դարաւոր ժողովուրդները։ Ասիա՜ն, որմէ գրաւած են իր մեծութեան ստորոգելիները. մոռցած՝ իր ճարտարապետած կայսրութիւնները, ուրացած՝ ներկայ մշակոյթը յարդարող ամուր իր պայքարները։ Ազգերու ստորին ծագումին հեքիաթները։ Կը խորհիմ՝ կարդացած էք նորոյթԿոպինոն։
– Դուք ձեզ կը հերքէք։
– Միշտ կ’աճապարէք։ Գուցէ։ Բայց ձեզ ալ չեմ սրբացներ։ Ի վերջոյ, ի՞նչ է ճակատագիրը ամենամեծ յաղթանակներուն։ Անոնք քիչ անգամ ուրիշ բան եղան, քան թէ քանի մը տող սեւ ճանճեր, սառած, պատմութիւն կոչուող մեծ գիրքի մը էջին։
– Այն ատե՞ն։
– Ըսել կ’ուզէք՝ մեր ատելութիւննե՞րը, ոխե՞րը, անգթութի՞ւնը, անյագութի՞ւնը։ Այո՜։ Ատո՛նք։ Ու ատոնցմէ անդին նաեւ փառքերէ, դերէ, դարաշրջանէ, երկրամասէ, մշակոյթէ ու ոսկեդրուագ ասորութենէ ձայն տուողառնող։ Ամենոփիս<ref>Ամենովրիս, սրբագրուած՝ Ամենոփիս [Ամենոֆիս]</ref>եւ Դարեհ։ Աղեքսանդր ու Կեսար։ Հռովմ ու Բիւզանդիոն։ Քրիստոնէութիւն եւ իսլամութիւն։ Անգլիական կայսրութիւն եւ օսմանեան աշխարհակալութիւն։ Ու ոսկեդարեր։ Ու մեծ, արեւարքաներ։ Ու արուեստով գունաւոր ինքնահաճութիւններ։ Ու գիտութեամբ զրահուած հպարտութիւններ։ Ու բանակներ ու գերութիւններ։ Ու շրջաններ։ Կարելի է դարերը այսպէս բառերու, մէկերկու վանկնոց չոր ճանճերու վերածել։ Իրականին մէջ, բառեր, բոլորը, տղա՜ս։ Որոնք պիտի բաշխեն ճակատագիրը իրենց տաղաւարած խորհուրդներուն, դարէ դար տժգունելով, վերածուելու համար անսկիզբ այն փոշիին, որ կեանքին ալիւրն է` ցանուած հողերու երեսին։ Այդ բառերէն շատեր այսօր անդարձ սրբուած են հասարակաց սեղաններէն։ Ասորական մեզի այնքան մօտ մշակոյթը էջ մը հեքիաթ իսկ չէ ձգած։ Ու միւսնե՞րը։ Այսինքն՝ անոնք, որոնք մեզի կապուած կը թուին զօրաւոր զգայութիւններով։ Որոնց կը սպասէ սակայն նոյն նուաստ, եղկելի ճակատագիրը։ Պիտի փտին անոնք իրենք իրենցմէ։ Յետոյ՝ զիրենք հեղինակողներուն մուրճէն փշրուած։ Դուք ուրիշ բան չէք ըրած ձեր պատմութիւնը բզկտելու ձեր մոլուցքին մէջ։ Յետոյ՝ հակառակորդներէն։ Ռուս կայսրութիւնը՝ ինչպէս անգլիականը պիտի տապալին հարազատ ռուսերէ եւ սաքսոններէ։
– Ապշեցուցիչ է այս եռանդը՝ ձեր պատմութիւնը, ձեր փառամոլ ծրագիրները այսքան ճշդութեամբ հերքելու։
– Ապշեցուցիչ է ձեր ալ միամտութիւնը ժխտական այս մտածումներուն հաշիշը այսքան հեշտանքով, այսքան ուղղափառ եռանդով վայելել ուզելու։ Գոնէ կը հաւատա՞ք, որ թուրքերն ալ հաղորդ են կարգ մը զգայութիւններու, որոնց մենաշնորհը չէք զիջիր ուրիշներու, ամէնէն շատ՝ թուրքին։ Կարելի է այս խօսակցութիւնը երկարել հարիւրով էջերու վրայ։ Պիտի չսպառի անոր վշտոտ, եղերական շահեկանութիւնը, երբ զայն վարողներէն մէկը փաշա մըն է, միւսը՝ ծանր պատժապարտ մը, մէկը թուրք մտաւորական, ու միւսը՝ հայ յեղափոխական։ Կը վերջացնեմ անոր այս մասը՝ կանչելով ձեր ուշադրութիւնը պարագայի մըն ալ վրայ։ Խորհած ունի՞ք, ի՜նչ ահաւոր մղձաւանջ է ձեր ջիղերուն վրայ կախուած ինչ որ կը կոչուի թուրք տիրապետութիւն։ Որ մեզի համար անհուն ներշնչում է ու գեղեցկութիւն, վայելք ու հանդէս։ Ու ձեզի՝ անսփոփ, անհանդուրժելի գերութիւն։ Այսպէս է շինուած այս աշխարհը։ Իրաւի եւ սուտի հարց չեմ յուզեր ա՛լ։
Հազարապետը լռեց։
Կարմրած էր անիկա մինչեւ նուրբ ականջները։ Քրտինքի մօտ բան մը քունքերուն եւ ճակտին։ Որոնց վրայ մեղմ շրջան մը կ’ընէր մետաքս թաշկինակը։ Հոտաւէտ, գեղեցիկ, էգ ու թուրք։ Մաթիկ Մելիքխանեանցը շղարշին մաքուր մարմինը կը դիտէր հիացիկ։
Լռութիւնը անոնց զգացուց, որ արեւելեան պատին մեծ ժամացոյց կար, որուն կեդրոնին արաբ մանկիկի մը պատկերը, մանրանկար, տգեղ ու աչքի տեղ երկու յուլունքով։ Կիտուածին փորագրուած այդ նկարիկը ժամացոյցին հոգին ըլլար, վասնզի երկվայրկեանները զարկած ատեն կը ցնցուէր իր սիրտէն։
Երկուքն ալ զգացի՞ն այդ սրտազարկը։ Բայց երկուքին ալ նայուածքը րոպէաբար իջաւ Սողոմին ու բարձրահասակ ընկերոջ, որ, ձեռքը ծնօտին, խոր յոգնութեամբ ու անձուկով կը թուէր հետեւիլ անհասկնալի բարբառին ու կը տառապէր իրեն համար նոր վախերով։
– Շատ հեռացայ իմ հարցումներուս իրական շրջանակէն։ Ռուսերը խօսիլը կը նմանցնեն խմելուն։ Մարդ կը սկսի երկու բաժակի որոշումով ու չի գիտեր, թէ ուր կ’երթայ։ Մնաց որ, այսպէս շեղումներ, փախուստներ անհրաժեշտ են։ Ոստիկանութիւնը իբր զբաղում տխուր արհեստ է, պարոն յեղափոխական, նոյնիսկ մեր ուժերու մասնակի պայմաններու շահեկանութենէն ալ դուրս։ Մտածողական այս մարզանքները ինծի սիրելի ժամանցներ էին, Գերմանիա, ռուսերու հետ, որոնց երիտասարդութիւնը իր բորբ եռանդովը վախ ու ձգողութիւն կ’ազդէր ինծի։ Անցողակի յիշեմ, որ անոնք, այդ նոր գաղափարներուն ամէնէն հաւատաւոր առաքեալները, սա մեր հին աշխարհը նորոգել կրնալու համար, շատ մը անհրաժեշտ պահանջներու կարգին, պայման կը դնէին, մասնաւոր յամառութեամբ, ջնջումը հինցած, փոքր, անպէտ ազգերուն։
– Օրինակի համար։
– Իրենց կայսրութեան եզերական<ref>եղերական, սրբագրուած՝ եզերական</ref>բոլոր ցեղերը կը հասկնային այդ տարազին տակ։
– Թուրքե՞րը։
– Անոնք արդէն ինքնաբերաբար կը մեռնէին։ «Հիւանդ մարդը» անոնց դիւանագիտութեան ստեղծումն էր։ Տխուր է անշուշտ յիշել այս բաները։ Բայց կը խոստովանիմ, որ այս խօսակցութիւնը ինծի թելադրող ոգին այդ օրերու հոգեբանութեան մէկ խթանն է իմ մէջ։
– Յուսախա՞բ։
– Գրեթէ։
– Ես ռուս մը չեմ սակայն։
– Ձեր բերանը կ’ըսէ ատիկա։ Մինչդեռ ձեր բոլորին ալ հոգին շինուած է անոնց ձուլարաններուն մէջ։
– Մեր զգացումները պարզ են սակայն հանդէպ ամէնէն հսկայ բռնակալութեան։
– Ու տարօրինակը հոս է ահաւասիկ։ Թուրքիա ծնած ու Եւրոպա ուսում տեսած յեղափոխականները դիւրին է հասկացողութեան մը կանչել ` առնուազն զանոնք ջնջելով։ Ձեզի հետ չկայ հաշտութեան հասարակաց գետին մը։ Չեմ ալ չափազանցեր ձեր նշանակութիւնը։ Կը տարբերիք մերիններէն, ըսել կ’ուզեմ՝ մեր հողերու ծնունդ յեղափոխականներէն, պատրաստութեան, սկզբնական ձուլարանինմարքայովը։ Ռուսֆապրիքան միայն կու տայ այդ ապրանքներէն, որոնք յեղափոխութիւնը իրենց գոյութեան նշանաբանը կ’ընդունին, իրենց ապրուստին ճամբան։ Անկէ դուրս շնչել մը անկարելի է իրենց։ Այդ է պատճառը, չունինք տարազ մը ձեզի մօտենալու։
– Ձեր ձեռքին տակն է անիկա, փաշա՛։
– Անո՞ւնը։
– Ազատութիւն։
– Ձգեցէք այդ հռետորական բացագանչութիւնը, որ բառ ըլլալէ աւելի՝ բնազդական ճիչ մը կը թուի երբեմն մարդոց շրթներուն վրայ։ Հեքիաթին փիւնիկը՝ զոր կը տեսնեն ու չեն ճանչնար։ Ռուս ոգին դէմ է անոր։
– Մեր խօսակցութեան այս ընթացքը դժնդակ է, փաշա՛։ Առաջին անգամն է, որ պատասխանատու անձի մը կողմէ ինծի կը տրուի դժբախտ պատեհութիւնը մեր Հարցը տեսնելու այսքան այլացած։ Դուք, տարօրինակ հռետորութեամբ մը, մեր շատ պարզ, շատ իրական պահանջը հեռու պահեցիք նոյնիսկ խօսքի բեմին իջնալէ։ Հրեցիք զիս աջ ու ձախ, ըստ ձեր աւանդական քաղաքականութեան, խղդելու համար ազատութեան մեր սրբազան, անտեղիտալի իրաւունքը օդային խորհրդածութեանց հեղեղի մը տակ։
– Կարիք չկայ սկսելու բաներ, որոնք ըսուելու են այսքան բարձր անիրականութեամբ մը։ Տղայական չէ՞ք գտներ ձեր ջանքը թուրք փաշա մը համոզելու մարդկային իրաւունքներու, անմահ, անտեղիտալի սկզբունքներու փայլուն, բայց այնքան ալ առաձիգ, օդային հրթիռին, բառախաղի՜ն։
– Ինչ որ ձեզի համար փցուն բառախաղ կը թուի, մեզի համար մեր գոյութեան գերագոյն տագնապը կը խորհրդանշէ։
– Կեանքի եւ մահուան հարց մը, ինչպէս կ’երդուըննան դպրոցական տղաքը, յեղափոխական արձանագրուելէ յետոյ, ինչպէս կը պոռան ձեր կարմրուկ թերթերը, Փարիզի կամ Լոնտոնի գարեջրատուններուն մէջէն ձեր, յիմարներուդ դրամովը ճարուած դեղին ու թաւշային հաճոյքները մոռցնել տալու համար իրենց մեռած խղճմտանքներուն։ Կենանք, պարոն յեղափոխական, կենանք։ Մնաց որ, քաղաքական խօսակցութիւնը չի վայլեր ձեր ժողովուրդին։
– Թուրքի՞ն։
– Ի ծնէ քաղաքագէտ է անիկա, մի ցաւիք։ Ու մի գտնէք զարմանալի այս վարկածը։ Չի դադրիր անիկա տառապէս ճշմարիտ ըլլալէ։ Երկու դարէ ի վեր մեր բանակներուն տկարութիւնը մենք մեզի համար քիչ վնասի վերածեցինք, մեր դիւանագիտական տուրքերովը։ Կը խորհիմ, թէ կը ծիծաղիք ձեր միտքէն այս յաւակնութեան վրայ։ Բայց քննեցէք խոր ու պիտի համոզուիք։ Կէս միլիոնի մօտ մարդ մաքրեցինք ձեզմէ ու այսօր ջուրին երեսն ենք կրկին։ Պոլսոյ ջուրէն խմող մը ուրիշ կերպ չի կրնար վարել։
– Մենք ալ ունենալու ենք այդ քաղաքէն դիւանագէտ ու ձեզի չափ վարպետ մարդեր։
– Ըսէք սըւոնց «հաստ ու սովորական» ասիացիներ, որոնք իրենց քիթէն անդին անկարող եղան ուղտը տեսնելու։ Մա՛նաւանդ անոնք, որոնք կառավարական շրջանակներու մէջ երես ու վարկ ունեցան։ Պէյերը, փաշաները, վերջին շրջանին, վախով անդամալոյծ, իրենց ամսականին եւ շքանշաններուն պահպանումը հետապնդող, ցուրտ ու ցաւագար այդ մարդիկը խունկ ծխելու գիտութիւնը կ’ուզէին քշել մեզ ի, յեղափոխութիւնը բերանացի դատապարտելով ու ձեռքի տակէ իրենց դիւանագիտական իմաստութիւնը տրամադրելով ըմբոստներուն։ Ասո՞նք, ձեր դիւանագէտները, երբ իրենց փոքրագոյն մտածումն իսկ ծանօթ է մեզի։
– Մեր պատրիա՞րքը։
– Այնքան՝ որքան ձեր կաթողիկոսը։
– Բոլորովին հակադիր մարդեր են։
– Անտաղանդութեան մէջ իրարու հաւասար։
– Զարգացած եկեղեցական կը նկատուի։
– Մարդոց հեքիաթը մարդերէն աւելի կ’արժէ։
– Փիլիսոփայ։
– Տե՛ղը մնան այդ տիտղոսները ու անոնցմով հովանաւոր բրածոյ այդ գիտութիւնները։ Ձեր կաթողիկոսին անպարագիծ տգիտութիւնը իմ աչքին աւելի կշիռ ունի, քան այս սուտ, մուրացածոյ իմաստութիւնը։ Իր գաղափարներուն տարողութիւնը միջակէն ալ վար կը մնայ։ Հակառակ տարօրէն հաստ ու միակտուր մտածելուն, ինքզինքը վայրկեանին մարդը կը յաւակնի։ Անհունապէս փոքր է, քան ժամանակին պահանջած տիպարը։ Իմ կարծիքովս, անոր տեղը Մխիթարեան վանքերէն մէկուն մէջ պէտք է ըլլար, եւ ոչ հոս։
– Բայց, ամէնէն աշխարհիկն է ցարդ, Պոլսոյ պատրիարքներուն մէջ։
– Կարելի է կը շփոթէք բառը։ Պոլիսը տուած է մեծ դէմքեր այդ աթոռին։ Անոնց մօտ ասիկա շինծո՛ւ մարդ մը։ Հակառակ եւրոպական լեզուներ խօսելուն, միտքը կը ներկայացնէ անասելի դատարկութիւն մը։
– Ի՞նչ բանէ։
– Իր դերին, պաշտօնին հասկացողութենէն։ Դիրք ու արձանագրութեան տոմար, այդ միտքը, եւ ոչ ուրիշ բան։
– Բայց մեր սալոնի պատրիարքն է ան։
– Արեւմտեան կարտինալներէն իր մէջ մթերուած ծեքծեքումն է պատճառը այդ համբաւին։
– Պալատին մէջ իր վա՞րկը։
– Արդիւնք՝ ժամանակներուն։ Մեզի համար գործակատար մը, որ աչալուրջ կը հսկէ գոնէ Պոլիսին։
– Այդքա՞ն։
– Ինք այդ հաւաստիքը կու տայ մեզի ու կը կարծէ, թէ կը գնահատուի այդ հաւատարմութեան համար ։ Ինք կը կարծէ, թէ սիրուած է պալատէն, ու չի փնտռեր զսպանակները իր վարկին։ Խորամանկութիւնը – բայց գէշը<ref>գէրը, սրբագրուած՝ գէշը</ref>– ասիական կերպերը կը շփոթէ խորունկութեան եւ կարտինալութեան տուրքերուն հետ։
– Ազգը զայն ուրիշ կը դատէ։
– Ինչպէս իր սովորութիւնն է, ամէն բանի համար։
– Կը տեսնուի՞ք այս նիւթերուն շուրջը։
– Յաճախ։ Ու չ’ըմբռներ, թէ ճիզուիթական իր կերպերը չեն հասնիր մեզի։ Բայց ատկէ աւելի ցաւալին, – չէ հասկցած իր ժողովուրդը։
– Իր ժողովո՞ւրդը։
– Ինչո՞ւ կը զարմանաք։
– Բայց անիկա համբաւը ունի մեր մեծագոյն մտաւորականներէն մէկը ըլլալու։
– Շինողը՝ դուք։
– Մեր նորագոյն, մեծ պատմիչը։
– Անծանօթ են ինծի այդ տաղանդները։
– Համադրող միտք։
– Կրնայ անուններ դասաւորել։ Դիտած եմ ատիկա իր մօտ։ Բայց դիտած եմ նաեւ միւսն ալ՝ անհաղորդութի՛ւնը՝ անուններով սեւեռուած խորհուրդին։ Վասնզի նոյն բանը չեն անուններ շարելը, նմանութիւնները գտնելը եւ այդ անուններուն թաքուն զօրութիւնը, թելադրանքը հասկնալը։ Այս անհասկացողութիւնը, սխալը ընթացիկ է շատ մը համադրական աշխատողներու մօտ։ Դէպքերը շարակարգելը, ցուցակներ կազմելը, թուականները ճշդելը տոմարակալական ձիրք մըն է ու քիչ անգամ ուրիշ բան։ Այդ մեքենական, դիւանական աշխատանքներէն վերջն է, որ կը սկսի տաղանդը։
– Այսի՞նքն։
– Այս հում նիւթերէն անդին կը սկսի պատմողին, համադրողին –եթէ իսկապէս տէրն է մէկը այդ տիտղոսներուն– թանկագին հանճարը, որ ժամանակին փոշիովը մթնցած հեռու, սառած շրջանները պիտի լուսաւորէ, ոգեղինէ` իր իսկ արիւնէն հանելով անհրաժեշտ բոցը, այդ խաւարը ծակելու ու անոր ծոցը ճամբայ բանալու։ Վասնզի դէպքերը հող են, դիակը ծածկող։ Ես օտար մըն եմ ձեր պատմութեան, բայց նոր օրերու ձեր զարգացած եկեղեցականներէն շատ աւելի դիւրաւ կը հասկնամ ձեր մեծ հայրապետները, կաթողիկոսները, որոնք ձեր բոլորին համար յատուկ անուններ են։ Ատոնց գործունէութիւնը տարածուեր է իրենց ժամանակին վրայ ու ձեր քրոնիկները հազիւ յաջողած են այդ գործունէութեան արձագանգը սեւեռելու իրենց տժգոյն էջերուն։ Սրբացուցած էք զանոնք, վնասելով անոնց ազդեցութեան, վասնզի անոնց շնորհները հեռացուցած էք մարդկայինէն։ Մինչդեռ անոնք բոլորն ալ սիրտով, հոգիով մեծ մարդեր են, որոնք իրենց ժողովուրդին խորագոյն ալքերը թափանցում ունեցան։ Այս տեսնելու ձեւը յատուկ չէ միայն ձեր եկեղեցականներուն։ Արեւելքի միսթիքները ուսումնասիրած եմ խնամքով։ Ու ձեր հայրապետները այդ մարդոց գիծէն մեծութիւններ են։ Ձգելով Արեւելքը, Էջմիածինը, Պարսկաստանը, ուր այդ հոյակապ մարդերը քանի՜քանի՜ հեղ իրենց հեղինակութեամբը ձեր վրայ խուժող աղէտները շեղեցին ձեզմէ, Պոլսոյ մէջ ալ եղան մեծազօր պատրիարքներ, որոնք առանց Հռովմէն գալու, ձեր ժողովուրդը պահպանեցին այնքան դժուարին կացութիւններու մէջ, եւրոպական դեսպաններունէնթրիկներն ու ազդմունքները ճարտարօրէն հեռացնելով իրենց հօտին վրայէն։ Այժմու պատրիարքը այդ մարդոց անունները չի ձգեր բերնէն, բայց անմասն է անոնց հոգեկան ուժերէն։ Մեծ է կրօնականը, երբ խոր ու լայն կը զգայ, մա՛նաւանդ կը հաւատայ։ Ձեր պատրիարքը նախ իր դերին չի հաւատար։ Չ’արժեր աւելի զբաղիլ իրմով։ Պզտիկ մարդ մը, մեծ աթոռի մը ստուերին մէջը։ Որ քաղաքականութիւն կը խաղայ ու կարտինալական իսկապէս արեւմտեան առաքինութիւններ կ’ուզէ փոխադրել ձեր եկեղեցիին խորապէս արեւելեան ու ժողովրդական յօրինուածութեան մէջ։ Կաթոլիկն է, շուրջառը փոխած, այսինքն կրօնքը՝ քաղաքական զէնքի հետ շփոթող պրոպականտայի չսրբագրուած ուսանողը։
– Յայտնի է, թէ նեղուած էք իրմէ։
– Չափազանց, մա՛նաւանդ երբ դիւանագէտ է, այսինքն՝ բառով կը խաղայ։
– Պոլսեցի է։
– Մեզի՞ պէս։
– Դուք կ’ըսէք։
– Չի կասկածիր, թէ Գերմանիա ըրած զինուորական մը մոռցած բաներ կ’ունենայ այդ Արեւելքէն։ Հոյակապ են կեղծիքի իր ռազմափորձերը։ Անգլիական նաւատորմը՝ շարժման մէջ դրուած, համոզելու համար մեզ իր հօտին հաւատարմական զգացումներուն վրայ։ Ու չի մտածեր, թէ նոր փաշաներ տարիներով աշխատած չեն օտար համալսարաններու մէջ, որպէսզի այդ քիչիկ բանն ալ չկրնան զանազանել, – սուտը իրաւէն։ Վերջապէս աղօթքով, մաղթանքով,թէմէննահով, ածականներով խաբուիլ սորվելու չգացինք Գերմանիա։ Անկարելի է հետը լուրջ, առնուազն գործնական ըլլալ։ Կը խաբենք զինքը, իր բառերը իրեն դարձնելով, քիչ մը ներկելէ ետքը։ Ու տխուրը հոն է, որ գիտնալով կը խաղայ մեզի ու ձեզի հետ այս անվայել խաղը։
– Դադրեցուց ջարդերը։
– Ի՞նք։
Հազարապետը տրտում նայուածքով մը սեւեռեց երիտասարդը։ Այնքան արգահատող զիջում կար այդ ակնարկին մէջ, որ Մաթիկին տժգոյն դէմքը քիչիկ մը կարմրեցաւ։
– Ձեր յեղափոխականները ուրիշ կերպ կը դատեն զայն։
– Տեսա՞ծ էք անոնցմէ։
– Քի՛չ։ Ժընեւ, Փարիզ։ Չհասկցան։
– Ի՛նչ բան։
– Թէ իրենց միջոցներով աղէտին կը վազէին։
– Անոնք զինուորներն են աղէտին։
– Իրենց հաշւո՞յն։
– Ոչ մէկ ատեն վախցան մահէն։
– Բայց իրենց մարմինները շոգենաւ նետեցին` իրենց ոտքերով կոխելով արիւնը իրենց եղբայրներուն, տագնապի օրերուն, նաւամատոյց հասնելու համար։ Մահէն չվախնալը չի բաւեր։ Անկէ խուսափիլն ալ տաղանդ չէ։ Զայն բռնի չկանչե՛լը – ահա իմաստութիւնը։ Գիտէին, թէ իրենց ցոյցերը արիւնի պիտի յանգէին, բայց կը հաւատային, թէ այդ արիւնը պիտի ծառայէր աղմուկի։ Միամիտ ու անտանելի երազատեսներ էին, մա՛նաւանդ Դէպքերէն առաջ։ Այն ատեն ես աւելի երիտասարդ ու քիչ վարժ՝ կը վիճաբանէի հետերնին։ Չկրցան հասկնալ, թէ Պոլսէն ղրկուած մէկն էի, իրենց մէջ երկպառակութիւն ցանելու պաշտօնով, զոր գործադրեցի յաջողութեամբ։ Չկայ դասակարգ մը այնքան դիւրախաբ, որքան այդ Փարիզի, Լոնտոնի մեծամիտ միամիտները, որոնք լրագրի ամբաստանութիւններով իրենց յեղափոխական եռանդը կը վատնեն ու ցեղային անհասկացողութեան նոյն փաստը կու տան մեզի` պահանջելով բաներ, որոնց իրաւունքը չունին։
– Կա՞յ աւելի սրբազան իրաւունք մը, քան ազատութեան պահանջը, փաշա՛։
– Բայց ո՞վ է հակառակ նման պահանջի մը օրինաւորութեան։
– Ուրե՞մն։
– Ուրե՜մն։ Պահանջէն յետոյ կը սկսի բուն հարցը։ Ո՞վ է ձեր ազատութիւնը ձեզմէ գրաւողը։ Անունը կ’ուզեմ այդ ժողովուրդին։ Մե՞նք՝ թէ յոյները, արաբները, թաթարները։ Գացէք անոնցմէ պահանջելու։ Ըսի ու կը կրկնեմ. մենք մեղք չունինք ձեր գերութեան հիմնապատճառին մէջ։ Օտարները մեղադրելէ աւելի ինչո՞ւ չէք ծանրանար ձեր վրայ։ Մենք ձեզ գտանք մարդկօրէն անորակելի թշուառութեան մը մէջ։ Դուրսի աչքով քննա՞ծ էք ձեր գեղերը, քաղաքները, երբ թաթարական հեղեղին մէջ դուք ապրեցաք տառական գերութիւնը այդ դարերուն։ Մեր շուքին մէջ ձեր այդ գերութիւնը փոխեց իր նկարագիրը։ Տուինք ձեզի վարչական դիմագիծ, իրաւունքը ապրելու եւ աճելու։ Պաշտպանեցինք ձեզ մեր իսկ բռնակալներուն դէմ։ Հիմա, հետեւելով ուրիշներու, յաւակնութիւններ կը բանաձեւէք, առանց միջոցներուն վրայ ազգովին ալ համաձայնութեան գալու։ Աւելի՛ն. ձեզի թշնամի ըրիք այն ժողովուրդը, որուն հետ խաղաղ դրացնութեան մը հեռանկարը պարտաւոր էիք քիչքիչ յարդարել։ Ըրիք հակառակը։ Բայց կը դառնանքկը դառնանք` իյնալու համար նոյն անելին մէջ։ Պարոն յեղափոխական, մեր խօսակցութեան տեսական մասը կը յայտարարեմ աւարտած։ Ոստիկանութեան պաշտօնեայ մը քաղաքական վիճաբանութիւն արտօնուած չէ ընելու։ Այս զիջումը՝ աւելորդ անգամ մըն ալ ապացուցուց, թէ հասկացողութիւն, հաշտութիւն անկարելի ցնորքներ են մարդոց միջեւ, որոնք այսքան խորունկ անջրպետներով բաժնուած են իրարմէ, ինչպէս ենք մենք, դուք ու ես, սա պահուն, էինք՝ ես ու անոնք, Ժընեւի մէջ, այն օրերուն։
– Հարցում մը սակայն։ Ի՞նչ էր պատճառը մեր այս տեսակցութեան։ Այս րոպէին անիկա մութ է ինծի համար։
– Հաւանական է։ Խօսակցութեան ընթացքին արտայայտուած գաղափարները կը խանգարեն ձեր մէջ արմատացած մտքի սիսթեմներ, որոնք շինած էք եսասէր փոյթով ու կարճ տարողութեամբ։ Այդ է պատճառը, որ այս տեսակցութեան իմաստը վրիպի ձեզմէ։ Թուրքը պէտք չէ խօսի, վիճաբանի, մտածէ։ Այս շնորհները հայերունն են։ Թուրքը պէտք է ջարդէ։ Ու ձեր շուարումը առաջ կու գայ այսքլիշէէն։
–Քլիշէ՜։
– Այո, տղա՛ս, այո։ Հարիւր անգամ այո։ Վասնզի, ինչպէս ըսի քիչ առաջ, թուրքը համբակ է այդ արհեստին մէջ։
– Մտածելո՞ւ։
– Ո՛չ, ջարդելու։ Թուրքը ո՛չ միայն համբակ է, այլեւ՝ հետեւակ։ Ձեզմէ սորվեցաւ անիկա գերիներ ջարդելը։ Յիշեցէք խաչակրութիւնները։
– Շատ վար իջաք։
– Շատ վեր ելլենք։ Այսօ՜ր։ Գիտէ՞ք, թէ ինչ տաղանդով Կլատըսթոնի Անգլիան կը ջարդէ իր հպատակները, յաղթահարած ցեղերը Հարաւային Ափրիկէի մէջ։ Բայց գիտական այդ ջարդը աւելի մեղմ կը հնչէ աշխարհին ականջին։
– Երանելի է ձեր լաւատեսութիւնը, փաշա՛։
– Հարկաւ մեր մեթոտներն ալ կը նրբանան քանի մը տասնեակ տարիէն ու մենք ալ եաթաղանին տեղ կը գործածենք ճերմակ զէնքերը։ Երկաթ ցանցերու մէջ կին, տղայ, ծեր ոչխարի պէս մակաղել տալու հովուերգական արուեստը։ Այն ատեն, մենք ալ քաղաքակիրթ տիտղոսները փառքով պիտի դիմաւորենք։
– Տարբեր թուրք մը կը պատրաստուի ուրեմն։
– Ի հարկէ։ Ուսում առած թուրքը ուրիշ ձեւ չի մտածեր։ Եւրոպայի մտածումներուն, մա՛նաւանդ անոնցմէ որդեգրուած ջարդին էութեան։ Պատմութիւնը կեցած է մեր ետին։ Հինգ դար առաջ, երբ մեր բանակները կ’աւլէին թշնամի ժողովուրդները, այդ Եւրոպան, անոր ըրածին նման, նոյն բառերով մեզ կը դատէր։ Բայց Պապերու քարոզչութիւնները արգելք չեղան, որ Գաղղիոյ<ref>Գաղիոյ, սրբագրուած՝ Գաղղիոյ</ref>մէկ վեհապետը զինակցի մեզի։ Չեմ գիտեր, պիտի գտնուի՞ն ձեր մէջ մարդեր, ատենին հասկնալու չափ նրբամիտ մեր՝ թուրքերուս, մտայնութեան սա նոր շրջափոխութիւնը։ Վասնզի կանխող դէպքերու ատեն մեր ժողովուրդը ամէն տեղ խնայեց կիներուն ու տղոց։ Նորերը, աւելի կարծր, այսինքն՝ աւելի հայրենասէր ու արմատական, պիտի արհամարհեն այդ կարգի նրբութիւնները։ Զգացումը, ուրիշներու մօտ դիտուածին պէս, քիչքիչ դուրս կը ձգուի մեր պետական շրջանակներէն։ Բաւ՝ վնասնե՛րը, որոնք մեզ տկարացուցին մեր բնաւորութեան այդ միամիտ ու նախնական շեղումներովը։ Ատոնք բոլորը արգելքներ են թուրք դատին, որ մեր գերագոյն կրօնքն է հիմա։ Ու անողոք կրունկներով պիտի ճզմուին այդ դատին բոլոր թշնամիները։
– Ռուսն ալ ի հարկէ։
– Գէթ մեր երազն է ատիկա։ Երկու աշխարհներու մէջտեղ, երկու կողերէն անոր ենթարկուած ճնշումը հարկաւ արդիւնքի մը պիտի տանի իր թերի դաստիարակուած, ներսէն բաժանբաժան երիտասարդութիւնը։ Թուրք դատին մեծ թշնամիներէն առաջ, մա՛նաւանդ անոր փոքր թշնամիները, այսինքն՝ ի մասնաւորի հայերը։ Ցոյց տուի՞, տուած եղա՞յ արդեօք թաքուն ծալքը սա հարցին, որ տարիներէ ի վեր կը քաշքշուի աշխարհի մամուլին մէջ ու ստեղծած է այնքան նանիր ու սանթիմանթալ գրականութիւն ձեզի՝ ինչպէս դժբախտութիւններ շահագործող եղերամայր խմբակին, մայրաքաղաքներու դիւանագէտներէն ու միսիոնարներու կեղծաւոր համակրանքէն թեւաւոր։
– Այդքան արհամարհո՞տ։
– Տեղն է կրկնել, բայց այս անգամ ձեզի, այդքան անխե՞լք։ Ի՞նչ կ’ուզէիք ուրեմն։ Պիտի սպասէիք, որ ամերիկեան պառաւ օրիորդները կամաւորներու գլուխն անցած Հայաստա՞ն վազէին։ Չէ, տղա՛ս։ Եթէ ձեր ժողովուրդը, հատ մը չթողելու պայմանով, բնաջինջ ընէինք, ու ընենք ատիկա ամէնէն վայրագ ձեւերով, ոչ ոք տեղէն պիտի շարժի։ Մեր վախը ռուսէն է։ Ու ձեր բախտէն, այս անգամ զայն ունինք մեզի հետ ձեզի դէմ։ Ասկէ անդի՞ն։ Մեր ըմբռնումէն վեր է ձեր սխալին աստիճանը, երբ յեղափոխականներդ, մա՛նաւանդ ձեր մորթին վրայ, փորձն ալ զգացած էք ռուսական գնդակներուն, որոնք ձեզ երկու կրակի մէջ առին, կ’առնեն, պիտի առնեն։ Ասկէ դուրս, ունինք հինգ մեծկակ դարեր։ Եւրոպայի հետ մեր դարաւոր մենամարտը, հոգ չէ թէ իբր յիշատակ, անշուշտ կ’արժէ այնքան մը բան, որքան ձեր եկեղեցական պատուիրակութիւններուն շքեղ մօրուքները։ Դո՞ւք։ Ի՞նչ ունիք, ունեցաք։ Ոչինչ գրեթէ, եթէ թիւերը բան մը կ’ըսեն։ Երեք անգամ հինգ դարերու անկնճիռ գերութիւն։ Ուրի՞շ։ Զէնքէն օտար առաքինութիւններ։ – Կ՚ ընդունիմ։ Զօրավարի փոխարէն, ձեր գերութեան մէջ, պիտի գտնէք պատկառելի ծերունիներ, ձեր կաթողիկոսներն ու հայրապետները, ներկայէն տարբեր խմորով ու հոգիով, որոնք ձեզի սորվեցուցին քաղցր գիտութիւնը, գոնէ գոց աչքով մեռնելու, զայն երկինքին մէջ անվախճան երջանկութեան վրայ բանալու հաւատքով։ Իրար չենք հասկնար։ Ու լաւ է կենալ։
Հազարապետը կը խօսէր յոգնած։ Ու դէմքին վրայ անհանգիստ, անտրամադիր բան մը աւելի կը շեշտէր այդ տրտում զգայութիւնը իր ձայնէն դէպի երիտասարդը։
– Պատասխանելէ առաջ նոր հարցումներուս, լաւ կ’ընէք ամփոփուելով քիչ մը։
– Հարցաքննութի՞ւն։
– Ինչպէս որ կ’ուզէք։ Դառնանք մեր դերերուն։ Ատկէ առաջ, ձեզի թելադրութիւն մը, կարճ ու վճռական։ Յաջորդող րոպէները բախտորոշ են։ Ու դուք ձեր ձեռքը ունիք ձեր ճակատագիրը։
– Ի՞նչ կ’ուզէք ըսել։
– Քիչ ու շատ բան։
Յետոյ՝ ճակատը սրբեց մետաքս իր թաշկինակովը։ Ժամացոյցը գրեթէ կ’որոտար։ Արծաթէ սիկարնիկէ մը հրամցուց սիկար մը Մաթիկին, քիչ մը նեղուած՝ զիջումէն։
Միւսը մերժեց։ Չէր ծխեր։
– Ուրե՞մն։
– Այո։
– Ձեզմէ կ’ուզեմ անունները անոնց, որոնց հետ գործ ունեցաք, մինչեւ հոս գալը։
– Ընելու չէիք այդ պահանջը։
– Պատճա՞ռ։
– Պատասխանիս պարզութիւնը ծանօթ ըլլալու էր ձեզի առաջուց։ Տղայ մը չեմ ես, ոչ ալ մահէն վախցող մը։
– Ինչպէս միւսները։
– Ինչպէս բոլորը։
– Այն ատեն մեր խօսակցութիւնը ոչինչ չէ փոխած ձեզմէ։
– Կը զարմանամ ձեր սպասելուն։
– Թէ բան կը փոխուի յեղափոխականին մէջ։
– Դուք կ’ըսէք։
– Այն ատեն դուք ձեր սկզբունքներուն կը դաւէք։
– Չեմ հասկնար։
– Գրեթէ յիմար էք, երբ կը կարծէք լռելով ծառայել ձեր ժողովուրդին։ Մեզ կը հարկադրէք մէկի տեղ տասը, հարիւրը ենթարկել պատուհասումի։
– Մենէ դուրս է ձեր գործելու այս ձեւը։
– Ատիկա ըսելն ալ բան չի փոխեր ձեր ճակատագրէն։
– Ա՛լ<ref>Ալ, սրբագրուած՝ Ա՛լ</ref>ինչու՞ ուրեմն երկարաձգումը այս ամէնուն։
– Ունեցա՞ք բաժին այդ տղուն ոճիրին մէջ։
– Ի հարկէ ոչ։ Յեղափոխութիւնը ի՞նչ գործ ունի անիմաստ սպանութեանց հետ։
– Սպաննուողը պետութեան հաւատարիմ մարդ կը նկատուի։
– Այս մարզերուն վրայ ո՞վ հակառակ է ձեզի։ Մնաց որ, սպաննողը, եթէ երբեք ան է իրօք, մանուկ է ուղեղով։
– Դուք ձեր ահաբեկիչները կ’ախորժիք ընտրել այդ մատաղ ուղեղներէն։
– Այս գիւղերը յեղափոխութենէն այնքան կը հասկնան, որքան ձեր ագարակները ձեր գաղափարներէն։
– Կը հասկնան սակայն։
– Երբ ջարդեն կամ ջարդուին։ Անտեղի է, փաշա՛, մեր խօսակցութիւնը շեղել դէպի տաճկական դատավարութիւնը։ Բաներ կան, որ ըսուելու չեն։ Կենանք։
– Կենա՜լ։ Գիտէ՞ք, թէ ի՛նչ կը նշանակէ կենալ։
– Քիչ մը։
– Ոչ քիչ։ Կ’ուզեմ գիտնաք աւելի։ Անշուշտ դժնդակ է առաջարկս. դուք պիտի ըսէք՝ տաճկական, բայց պարտաւոր եմ ընել զայն, նախ՝ խղճիս, յետոյ՝ ձեր ալ կեանքին համար, փակելէ առաջ ազատութեան դուռները ձեր երեսին։ Կը մտածեմ, թէ համոզուած էք բանտին ու անոր անխուսափելի իրականութեան, հիմա՝ որ լեռներ ու գիւղեր չունիք ձեր ետին։ Ու կը մտնէք ձեր վերջնական լրջութեան։ Ահա իմ առաքելութեանս վերջնական հանգրուանը։ Ունիք ձեր առջին երկու ճամբայ, – առաջինը՝ ըսել ամէն բան։ Անշուշտ, ամէն չարագործի վիճակուող բախտ մը չէ ասիկա։ Բայց ես անձնապէս պատասխանատու եմ իմ քայլիս։ Ըսել ամէն բան, նոյնիսկ ձեր շատ սիրած այդ ժողովուրդին շահուն, ու անցնիլ մեր շարքերուն։
– Որո՞նք այդ ձեր շարքերը։
– Մարդեր, հայ ալ, թուրք ալ, որոնք ողջմտութիւնը, հաշիւը, անցեալին դասերը կարող են գնահատել ու ձեզ կը սիրեն ու կը պայքարին ձեզ մոլորեցնողներուն դէմ։
– Ըսել կ’ուզէք դահիճներն ու մատնիչնե՞րը։
– Մարդասէրներն ու ազգասէրները։ Հայ կամ թուրք՝<ref>յաւելում բութի</ref>անոնք կը խորհին ձեզմէ շատ տարբեր փաստերու վրայ։ Ու անոնց կարծիքով ամէնէն բարբարոս մարդը, որ գութի ու սրտազեղման րոպէները ունի իր մէջ, ու ան միւսը, այսինքն՝ ամէնէն աղտոտ դաւաճանը, որ հարիւրներ փրկելու համար տասը կը զոհէ, ատոնք աւելի օգտակար են ժողովուրդներուն, քան ամէնէն եռանդուն, անբասիր համբաւով յեղափոխականը, որուն հետքերէն մահը կը քալէ ու կը քալէ ուրիշներու հաշւոյն։
– Բարոյականն ալ կը թրքանայ, ուրեմն, փաշա՛։
– Կրնաք հեգնել<ref>հերքել, սրբագրուած՝ հեգնել</ref>, թէեւ սրամտութեան յարմար հարցի մը մէջ չենք հիմա։ Բայց բան չէք փոխեր ձեր ու միւսներուն կացութենէն։ Վասնզի անցած են այն ժամանակները, երբ աղ ու հացով ծնրադրութիւն մը պարտուած ժողովուրդ մը երբեմն կը փրկէր բնաջնջումէ։ Մեզի համար պայծառ է մեր ուղեգիծը։ Ըսի արդէն, որ անձնապէս փափաքող մըն եմ ձեր ախտավարակ ներկայութեան ձեր ժողովուրդին ծոցը։ Ու չեմ ալ վախնար քաղաքական բարդութիւններէն, որոնք ձեր գերագոյն յոյսը կը կազմեն։ Դուք հաստատ ու վճռական քայլերով ձեր ցեղը կը մղէք դէպի կործանում։ Լաւ, շա՛տ լաւ նոյնիսկ։ Մենք շատոնց վերցուցինք ձեռնոցը ու արդիւնքը մէջտեղն է։ Այս մտածումներուն ցուրտ շնականութիւնը գոնէ սա րոպէին մատչելի դառնար ձեզի։ Բայց դուք, ազնուութեան ու բարութեան առաքեալ, մենատիրած էք բարոյականին, որ չի կրնար թրքանալ։ Ատիկա չենք ալ ուզեր։ Կը ձգենք ձեզի, ձեր սիրական ռուսերուն, որոնց պաշտպանութեամբը ջարդուեցաք։ Կը ձգենք եւրոպացիներուն, որոնց շահին չծառայելը դաւաճանութիւն է, պարոն յեղափոխական։ Ձեր գիրքերէն մէկը տեղ մը կ’ըսէ, որքան կը յիշեմ, թէ կործանուելիք տունի մը նախ խելքը կը խախտի։ Ու ճիշդ է ասիկա։ Մեր բոլոր անկեղծութիւնը բաւ պիտի չգար<ref>ջնջ. վերջակէտ ?</ref>Անգլիոյ սուտ մէկ<ref>պակսող բառեր [կը պակսին նաեւ ա. հրատարակութեան մէջ] ?</ref>սանդին մէջ ջուր ծեծելն է, որ կ’ընեմ։ Ասկէ յետոյ, ձեր գլուխը կրել կրնալու իրաւունքը ձեզ պիտի տանք միայն մէկ գնով, – մեզի հաւատարմօրէն ծառայելու գնով։ Հարիւր տարի առաջ ձեր պատրիարքները մշակած են այդ քաղաքականութիւնը, որուն արդիւնքը այնքան բարեբաստ եղաւ ձեզի համար։ Մուրացկան ու անկշիռ զանգուածէն մէջտեղ ելաւ Պոլսոյ ազդեցիկ ու վաճառական ու պաշտօնեայ հայութիւնը։ Սո՞ւտ։
– Հարիւր տարի առաջ, մեզ բերած ըլլայիք՝ առաջարկը մեր եկեղեցին ձգելու ու մզկիթ մտնելու։
– Իմ ըսածս կը հաստատէք, քանի որ չըրինք։
– Հիմա՞։
– Հիմա՜։ Խորքով նոյնն է հարցը։ Ձեզ մզկիթ չենք կանչեր։ Բայց կը ստիպենք կենալ փարախը հաւատարմութեան։
– Մատնելով։
– Օգնելով մեզի, որպէսզի աւելի արդար, աւելի օգտակար գաղափարներ արմատ առնեն ձեզմէ ներս։ Ի՜նչ տարօրինակ տրամաբանութիւն է ձերինը։ Մենք ալ կ’ուզենք գրաւել Ռուսաստանը, Պարսկաստանը, Միջին Ասիան ու ստեղծել մեր նախնիքներէն երազուած Ասիոյ միահեծան տիրապետութիւնը։ Ու կ’ուզենք ջերմութեամբ։ Բայց գիտենք, թէ անցան այդ օրերը։ Փոխադրեցէք մեր այս ռոմանթիզմը ձեր մէջ։ Կռիւը, որուն էութիւնը ձեզի համար աղմուկ ու շփոթութիւն առաջ բերելն է միայն, ձեզի կործանում կը բերէ։ Ասիկա յստակ է չափազանց։
– Բայց մեր զոհողութիւննե՜րը։ Մեր հոյակապ սերունդը, որուն հանդէպ այդքան արհամարհոտ լեզու մը չէիք գործածեր։
– Սասունի լեռներուն մէ՞ջ։
– Դուք կ’ըսէք։
– Ուր երթալու պէտքը չէինք զգար երբեք, քանի որ երկուզապթիէեւ չորս քուրդ<ref>քուրդ ? քիւրտ ?</ref>կը բաւեն ձեր հոյակապ սերունդին հոյակապ նահանջները կատուի եւ մուկի խաղի մը նման դիմացէն ղեկավարելու։ Կ’աղաչեմ, որ չխաղաք բառերու վրայ։ Մի խօսիք օրակարգ անցած յիմարութիւններ իմ առջեւ։ Ձեր կորուստները բոլորովին տարբեր բան կը նշանակեն, – վատութիւն, անխելքութիւն, բայց երբեք զոհողութիւն։ Ջարդուողները իրենց տուներուն մէջ գառնուկի պէս մեռան։ Հիմա չեմ դատեր ձեր յեղափոխութիւնը իբր պայքարի կազմակերպութիւն, բայց բան մը յստակ է արդէն։ Ձեր ժողովուրդին արիւնովը պայմանաւոր է այդ յիմար կռիւը, որուն ելքը տարակոյսէ դուրս է մեզի համար։ Կործանումի ամէնէն ծանր րոպէին իսկ մենք պիտի չմոռնանք մաքրել ձեր հաշիւը։ Ասիկա ազգային ուխտ է ա՛լ մեզի։ Կռիւը ձեր ժողովուրդը կ’արժէ ձեզի, մեզի՝ քանի մը ածական։
– Ուրիշներուն ուրիշ բան արժեց։
– Սխալ էք կարդացած։ Ուրիշները, շահելու յոյսով չէ, որ կռուեցան։ Չկռուեցան արդէն, ինչպէս կը հասկնան բանակները այդ բառը։ Անոնք աւարին մաս առնելու կանչուեցան։ Բայց ձեզի համար տարբեր պայմաններ կ’իշխեն։ Դուք պարտաւոր էք կռուիլ։ Ու կռուիլ՝ առանձին, չորս ճակատի վրայ։ Թուրքը այդ ճակատներուն հեռագոյնը նկատեցէք։ Վախցէք աւելի մօտերէն։ Վախցէք ռուսէն, որ ձեր հոգիին դէմ իր ոտնձգութիւնները պիտի ամրացնէ մարմինին ալ վրայ իր նոր դաւերովը։ Մի մոռնաք քուրդը<ref>քուրդը ? քիւրտը ?</ref>, որ ձեզ կ’ատէ, մենէ աւելի, հիմա, քանի որ զէնք կը քաշէք իրեն դէմ։ Բայց վախցէք մա՛նաւանդ հայէն։
– Հայէ՞ն։
– Անշո՛ւշտ։ Ու պարտաւոր էք աւելի լուրջ վարուիլ ձեր այդ թշնամիին հետը, որ արթնցած է ա՛լ։
– Ու կը ծառայէ ձե՞ր շարքերուն։
– Սպասելով, որ ձեզմով ներարկուած թոյնը թափի դուրս իր երակներէն։
– Մեր ժողովուրդը յաղթեր է շատ մը բաներու։
– Թերեւս չորս ազգերու։
– Յաղթեր է մահուան։
– Ատիկա հռետորական բացատրութիւն մըն է եւ ուրիշ ոչինչ։ Ձեր ժողովուրդը խելքն է ունեցեր յաղթել չուզելու։ Ու հոդ է իր ինքնատպութիւնը։ Չզառածինք սակայն աւելորդ ընդհանրացումներու։ Կը վերադառնամ հարցումիս, որ պարզ է, – կ ’ուզէ՞ք ծառայել մեր շարքերուն։ Եթէ կարելի է, տուէք այս հրաւէրին բացառիկ շնորհի իր գոյնը, զոր ան ունի ինծի համար, իրականութեան մէջ։ Դժուար է մահէն առնել մարդերը, որոնք տարիներով անոր զինուորը եղան։ Բայց բարբարոսներուն սրտին մէջ կայ այս կաթիլը։ Անկէ անդին ձեր գիտնալիքը։ Վասնզի մէկ աւելի կամ պակաս, գումարին մէջ կշիռ չ’ունենար։ Անշուշտ ձեր տեղը բաց չեն ձգեր ձեր հերոսները։ Բայց հազարներն ալ դեր չունին գումարի մը մէջ, որ յանգելու է զերոյի։ Ինծի կը մնայ կրկնել իմ հրաւէրը։
– Խնայեցէք, փաշա՛, տաճկական ստորնութիւններ ձեր բերանին։
– Կը մերժէ՞ք։ Ատ ալ ձեր գիտնալիքը։ Այն ատեն ձեզի կը մնայ պատրաստուիլ երկրորդ ճամբուն։
– Այսի՞նքն։
– Մահուան։
Հազարապետ Մեհմէտ Սիւրէյեա փաշան արտասանեց բառը իրեն յատուկ օծութեամբ, առանց քրտինքի։
Խօսակցութիւնը կանգ առաւ սակայն։ Վասնզի Մաթիկ Մելիքխանեանցը անսովոր խաղաղութեան մը ալիքով ինքզինքը առնուած, վերցուած էր զգացած։ Բոլոր ծեծերուն ու վայրագութեանց մէջ անիկա չէր ունեցած սա շատ յստակ խելամտումը։ Անոր աչքերէն անցան շատշատ բաներ, մօտ ու հեռու նոյն փլանին վրայ։ Ուզեց խօսիլ, բայց այլ ալիքէ մը քշուելու զգայութիւնը արգիլեց։ Կը վախնար, թէ իր բառերը պիտի փրթէին իրենց յօդերէն։
– Կը մտածէ՞ք։
– Ո՛չ։ Բառ մը սակայն։ Ե՞րբ՝ մեր դատավարութիւնը։
– Նորին պէտք չունինք։ Ահագին թուղթ է մրոտուած։
– Բոլորն ալ ստայօդ։
– Դատաստանը պէտք չունի ստոյգին։
– Կատակերգութի՞ւն մը՝ այս ամէնը։
– Դուք ուզեցիք, որ ըլլայ։
– Բայց ես դատ կը պահանջեմ։
– Կրնաք, երկրորդ անգամ աշխարհ գալուն, պաշտպանել ձեր իրաւունքը։ Առայժմ զրկուած էք այդ իրաւունքէն։
– Մարդկային տարրական իրաւունքներէն, անշուշտ։
– Ամէն երկիր իր շահերը պաշտպանելու մտահոգութեան մէջ ետին կը նետէ գործելու կերպեր, որոնք կարճ կը կապեն արդարութեան ընթացիկ արարմունքները։ Յանցանքի վրայ բռնուած մատնիչ մը մէկ օրուան մէջ կը գնդակահարուի։
– Մենք լրտեսներ չենք։
– Աւելի տխուր, անպաշտպան բան մը։ Մեր իսկ պետութեան դաւաճանները։ Զորս պատժելու համար ոչ ոքէ անհանգիստ կը զգանք մեզ։ Ամէնէն քիչ՝ մեր խիղճէն։ Ու յետոյ, ժամանակը կարճ է։ Մինչեւ արեւին մուտքը ժամանակ կու տամ ձեզի մտածելու։ Անկէ անդին՝ մեղքը ձեր վիզին։ Հիմա արդէն կը ձգուիք դուրս այս խօսակցութենէն։ Ձեզ պիտի պտտցնեն մինչեւ որ մինարէին բարձունքէնէզանը լսուի։ Ձեզի քաջութիւն, մա՛նաւանդ խելք կը մաղթեմ։
Ու ելաւ ոտքի։
Պատին երեսին` ժամացոյցը դադրեր էր պոռալէն։ Մաթիկ Մելիքխանեանցը չէր լսեր անոր մետաղեայ, անտարբեր ճիչը, այնքան իր ներսէն յորդ ու բուռն բան մը աղմուկով կը բարձրանար։ Ուզեց նայիլ ընկերներուն։ Ծոծրակին ծխնիէն վախ մը արգիլեց այդ շարժումն ալ։
* * *
Էտինքիէզանը աւարտած էր քաղաքին Մեծ մզկիթէն, ուր պաշտամունքի էր շէյխ Սապիթը։
Արտակարգ յանձնաժողովը յայտնի սրտնեղութեամբ ընդունեց պատուիրակ փաշան։ Անոր կէս ջղայնոտ, յուսակորոյս դէմքը աւելորդ կ’ընէր բացատրութեան պահանջ մը ժողովականներէն։
Հազարապետը ինք ընդառաջեց այս նեղսիրտ տրամադրութեանը։
Անօգուտ իր առաքելութենէն յետոյ անտեղի կը նկատէր ան որեւէ հարցաքննութիւն։ Անոր կարծիքով, հայերը երբ ինքնամատոյց, անշահախնդիր մատնիչներ չէին (շատ շատեր այդ ժողովուրդէն փոքր, չնչին վէճերու գոհացումը պատրուակ կ’առնէին, անհաճոյ իրենց ազգակիցները մատնելու, վարձատրութեան խայծէն ալ անկախ), բռնի չէին վերածուեր<ref>չեն վերածուիր, սրբագրուած՝ չէին վերածուեր</ref>այդ կաղապարին։ Այդ դասակարգը, զոհողութեան զգացումէն աւելի, կը հպատակէր ուրիշ մղումներու, մութ ու խորհրդաւոր, նման այն ուժերուն, որոնք անոնց ճակատագիրը ըրեր էին այնքան եղերական, բայց պահպաներ ցեղը։ Անոնք կը մեռնէին, անցեալին մէջ՝ երկնաւոր հաշիւներով, հիմա՝ չմատնելու հաճոյքին, յամառութեան բովէն<ref>քովէն, սրբագրուած՝ բովէն ?</ref>, գոհացում տալու համար իրենց վրիպած մեծութեան, որուն կը հաւատային ուրիշներէն աւելի։ Այդ յամառութիւնը թուրքը նախատելու անոնց ազգային եղանակն էր, ինչպէս կը վկայէր իրենց պատմութիւնը, երբ մահուան կը վազէին, գունդագունդ, համոզուած ապառնի այն տեսարաններուն, որոնց մէջ իրենք պիտի ունենային իրենց վիճակով սա իրենց դահիճները։ Մտապատկերելու այս կերպը նորերուն մէջ կը փոխուէր վայրագ հպարտութեան մը, որ սնունդ կ’առնէր թուրքերուն պարտութիւններէն ու բարբարոս հեքիաթէն։ Պոլսական խռովութեանց պահուն, ընդարձակ ձերբակալութեանց մէջ, հարիւրապետ Մեհմէտ պէյը ունեցեր էր այդ փորձառութիւնները։ Հարազատ յեղափոխութիւնը տանջանքով աւելի կ’ամրանար, կը փայլէր։ Ու իր կարծիքով երկու կալանաւորները կը պատկանէին այդ դասակարգին։ Անիկա ըրաւ մերձեցումներ, պոլսական իր տպաւորութիւններէն, որոնք ինքնաբերաբար կրկնուած էին իր մէջ իր հարցաքննութեան ատեն։ Նոյնն էին այդ մարդիկը ամէն տեղ։ Ու տարօրէն նման իրարու, մահուան իրենց ծարաւին մէջ։ Հնչակ, Դաշնակ տիտղոսը ոչինչ կը փոխէր, երբ մահուան գիծին իջնային անոնք։ Անշուշտ, Արտակարգ յանձնաժողովը մեծ իր պարտականութիւնը պսակած պիտի ըլլար` սա մարդիկը կանչելով լիակատար խոստովանութիւններու։ Բայց ապառաժէն բերք սպասելուն պիտի նմանէր նման զիջում մը, պատուիրակ փաշային ձեռնարկէն յետոյ։ Մեհմէտ Սիւրէյեա փաշան նկատեց, որ կարճահասակ յեղափոխականին արտայայտութիւնը կը նոյնանար իր անդրագոյն զգայութիւններուն, երբ տարիներ<ref>ջնջ. ստորակէտ</ref>կանուխ կը տեսնէր այդ մարդերը, վճիռէն առաջ, մահուան հանդէպ անսովոր հանդարտութեամբ մը։ Մահը, այդ ժողովուրդին համար, տեսակ մը քաղցր ընտանութիւն կը ստանար, երբ կու գար թուրքին ճամբայով։ Վերջին ըմբոստութեանց նուիրուած իր հետազօտութեանց մէջ հոգեբան փաշան խօսեցուցած էր զսպումին մեծ գործաւորները, ու անոնց տպաւորութիւնները կը հաստատէին իրենները, Պոլսէն, ուր իբր հարիւրապետ վարած էր զսպումը, գլխաւոր օճախներու վրայ փայլուն յարձակողականով, յետոյ բանտերէն ներս՝ առանձին տանջանքներով։
… Ուրե՞մն։
Արծաթ ափսէներու եւ ոսկի բաժակընկալներու վրայ, որոնց բանուածքը բանտերու անհուն համբերութիւնը միայն կը բացատրէ, երբ ոսկի թերթի մը վրայ՝ վեց ամիս կը բանի գրոցը<ref>Ծնթ. – գրոց՝ մետաղի փորագրիչ գործիք</ref>, բերուեցաւ հոտաւէտ սուրճ։
… Ուրե՞մն։
Միշտ հազարապետ փաշային կարծիքով՝ ամէն հաւանականութիւն փակուած կը նկատուէրքոմիթաճիներուն չտուածը բռնի առնելու իրենցմէ։ Բայց կար փոքր յոյս մը, ան ալ երրորդին մատաղութիւնը, խակութիւնը։ Պէտք էր ծանրանալ այդ գեղացիին վրայ, որ միւսներուն նման կրթութենէ ու «մարզանքէ» անցած չըլլալուն՝ դեռթոյ [261]կը սեպուէր, ասպարէզին, արհեստին համար թերհաս։ Գեղացիի այդ խակ հանգամանքին այդ տղան կը միացնէր նաեւ տարիքէն ալ փոքրութիւն մը, էապէս կարեւոր, երբ հաշուի առնուէին փոքրերու յաճախադէպ տկարացումները, սպառնալիքի, տանջանքի կամ խոստումներու դիմաց։ Իր յոյսը, ահաբեկումով առնելու անկէ միւսներուն պահածը։ Անոր ոճիրը մինակը կը բաւէր այդ սարսափին։ Ու իրականին մէջ կարող էր զինքը կախաղան առաջնորդել, ճարտար խաղերով քայքայել<ref>զինքը կախաղան..... քայքայել ?</ref>անոր արդէն չկազմուած կամքը։ Արդէն կասկած ունէր այդ տղուն յեղափոխական շնորհէն։ Կիներու գիծը քիչ անգամ կը խառնուէր ազգային մոլեռանդութեան անխառն պատկերին, որով կը ներկայանային այդ եփուած, տաղուած մատաղցուները տանջանքին կամ կախաղանին։ Այդ քայքայումը գործադրելէ ետքը այդ տղուն հոգիին վրայ, ընդառաջել անոր սարսափը առատ խոստումներով։ Ամէն բանտարկեալ տկար է խոստումին հանդէպ։
Կրկնուեցան շէրպէթները, ուրիշ ոճէ՝ բայց համանիւթ ափսէներով եւ բաժակներով։
… Ուրե՞մն։
Միշտ հազարապետ փաշային կարծիքով՝ժուռնալները հազարէն մէկ իրաւ չէին ըսեր։ Քաղաքական ոճիրներու հայկական բաժինը խճողուած էր ամէնէն անհեթեթ յերիւրանքներով։ Իր համոզումն էր՝ երբեք չանտեսել ներկայացուած ամբաստանութիւնը, բայց անոր դրդապատճառները ենթարկել խորունկ ուսումնասիրութեան, շրջահայեաց լայնքով ձեռք առնել բոլոր անհրաժեշտ զգուշութիւնները –ձերբակալութիւն, խուզարկութիւն, տանջանք, ընդարձակում՝ թիւէ եւ դիրքէ յանցաւորները ձգելու համար արդարութեան ուռկանին–, բայց ըլլալ վերապահ տեղեկաբերին ենթադրութեանց դէմ, որոնք յաճախ կամայական, անճիշդ, առնուազն չափազանցուած կը մատուցուէին «յոտս վեհափառ կայսեր»։ Այնպէս որ, զիրենք զբաղեցնող սա հարցին մէջ –որուն կորիզը կը կազմէր Պոլսոյ վրայ յարձակում մը, գեղացիներով եւ Կովկասէն յատկապէս ուղարկուած փորձ զօրավարներով– իրենք պարտաւոր էին չենթարկուիլ գաւառակի ստուգիչ մարմինին գաղափարներուն, քանի որ ուղղակի տեղեկատու քահանան նման եզրակացութիւն մը չէր իսկ կասկածեր:<ref>յաւելում բ. հրատ. փախցուած տողի՝ Ստուգիչ այդ յանձնաժողովները, գազա ներու մէջ, կ՛անցնէին, իրենց</ref>Ստուգիչ այդ յանձնաժողովները,գազաներու մէջ, կ՛անցնէին,իրենց եռանդով, շատ անդին քան ամենէն հեռաւոր հաւանականութիւնը, իրենց ձրի կասկածներովը, վերագրումներովը ծանրաբեռնելով արդէն չափազանց պղտոր մթնոլորտը։ Ժողովը, հակառակ նախապէս տարբեր մտածելուն, համամիտ եղաւ հազարապետ փաշային, գտնելու համար, ներկայ հարցին մէջ, մեծ, շատ մեծ բաժին մը աւելորդ երեւակայութեան։ Այս զիջումէն, անիկա շուտով իջաւ երկրորդին, որուն կը ձգտէին ճարտար հաշիւները պոլսառաք պատուիրակին, – ամբաստանութեան կորիզին իսկ անհեթեթութեան ու բացարձակ սուտին։ Երկրորդական բոլոր աղբիւրները լուռ էին Պոլսոյ վրայ յարձակման մը ծրագրէն։ Անիկա կը հիմնուէր ոչթուրքերու, բայց բոլորանուէր մարդոց վկայութիւններուն, որոնք իրենց գեղերուն մէջ, զէնքերուն<ref>շէնքերուն, սրբագրուած՝ զէնքերուն ?</ref>, անոնց պետերուն անունները տրամադրած էին կառավարութեան, բայց կ’անգիտանային պոլսական մասը շարժումին։ Անգէտ էին պոմպայէ, տինամիթի սնտուկներէ ու, մա՛նաւանդ՝ թեթեւ տորմիղէն, որ Եալովայի լեռներուն ծովահայեաց մէկ զառիթափին, խորունկ ձորի մը մէջ, պահ էր դրուած։ Հակառակ մանրակրկիտ խուզարկութեան, ոստիկանութիւնը հետք չէր գտած այդ թեթեւազէն նաւատորմէն, որուն վրայ մութ-գոյն առագաստ պարզած, հովին նպաստաւոր մէկ գիշերով, սակառներու տակ պոմպաները՝ վրան ալ խաղող, պիտի կտրէին Եալովայի ծովը, օդը հանելու համար Եըլտըզի պալատը, սա մարդիկը, թերեւս ծովուն երեսն ալ դեռ չտեսա՜ծ՝ իրենց կեանքին մէջ։
Աջ ու ձախ այս նկատողութիւններու կողքին, ժողովը անգամ մըն ալ վերադարձաւքոմիթաճիներուն հետեւած ուղեգիծին, «սփռած միքրոպներուն», ու կազմուած հաւանական օճախներուն։ Եղան հանճարեղ մէկերկու թելադրութիւններ, կեդրոն ունենալով ծեծը, ցիցը, մաղմաղ կրակը, աքցանը, թրքական պատմութեան մէջ սուլթաններու կողմէ փորձուած մեծ տանջանքները, բայց դադրեցան շահեկան եւ կարելի նկատուելէ, երբ բռնուեցան դատողութեան լոյսին, որ կը ներկայանար հազարապետին գանկովը։ Միւս կողմէ՝ խօսակցութիւնը թոյլ կ’իյնար այդ հարցին շուրջը։ Չէին գիտեր, թէ այդ պահուն իրենցմէ վեր բնազդներ<ref>բնազդները, սրբագրուած՝ բնազդներ</ref>կը վարէին զիրենք։ Այդ մարդոց մտքին մէջ կալանաւորներուն ճակատագիրը վճռուած էր։ Այս ապահովութիւնը, ելքի այս նոյնութիւնը կ’ազդէր անոնց իմացական ճիգին, որ հարկադրաբար թոյլ կ’իյնար, անպէտ ըլլալուն։ Հոգեւարքի մը առջեւ բժիշկը ծիծաղելի է նախ ինք իրեն։
Վայրկեան մը ժողովը զբաղեցաւ թեթեւ տորմիղին առասպելովն ալ։ Նիկիոյ լիճին վրայ դաշտ անգամ վարելու անկարող գեղացիներէն անիմաստ էր յանդուգն ու փորձ նաւաստիներ ստեղծել` յարգելու համար քմայքը աս ու ան շատախօսին։
Յետոյ գոյացաւ միաձայնութիւն Սողոմին վրայ կատարուելիք ճնշումին մասին։ Փորձը ցնցող դերակատարութիւն մը պիտի ըլլար` անփորձ տղուն վրայ ազդելու կարող։ Ու ատիկա լրիւ տեսարանուած ու իրական մահ մը, որ կատարուելու էր այդ գիշեր իսկ, որպէսզի թարմ այդ տպաւորութեան տակ բացուէին կզակները։ Զոհուելիքը կարճահասակն էր առաջին հերթին։ Վրիպումի պարագային, մաքրել երկայնահասակն ալ, նոյն տպաւորիչ պայմաններուն տակ։ Անշուշտ, այս արարողութիւնը խորհրդապահ մտերմութեամբ մը, բանտին մռայլ խորշերէն մէկուն մէջ –ամէն ոստիկան, առանց գիտնալու, գիտէ բանտերու<ref>բաներու, սրբագրուած՝ բանտերու ?</ref>այդ վիրապները, կայսրութեան բոլոր կեդրոն քաղաքներուն մէջ– անաղմուկ, դուրսին համար։ Նոյն ատեն վարչական գաղտնի՛ք, առանց դատական վճիռի, որ կրնար արձագանգել մինչեւ Փարիզ ու Ժընեւ<ref>Ժնեւ, սրբագրուած՝ Ժընեւ</ref>։ Հայերը հիւպատոսներու կողմէ փնտռուած յիմարներ էին ու քաղաքը շատ ունէր անոնցմէ։
Քոմանտան փաշան իրեն պահեց Սողոմը ժողովին հանելու իր որոշումը, որուն արդիւնքն էր արդէն տղուն առանձնացումը։ Անձնապէս եւ ընտանեպէս իր հետաքրքրութիւնը տեղի տուաւ վարչական ու դիւանագիտական սա ցուցմունքներուն առջեւ։ «Փորձէն» վերջ այդ մասին կարելի էր մտածել։
Կէս ժամէն աւելի երկարող այս խօսակցութիւնը տարօրէն հաճ ըրաւ զանոնք։ Դատողի հոգեբանութիւն մը կայ, զոր ժողովուրդը պատկերած է նշանակալից առակին մէջը մորթողին ու այծին, ուր առաջինը հոգն ունի այծուկին ճարպին, ու երկրորդը՝ իր հոգիին։ Աւելցուցէք այս ծանօթ տրամադրութեան հայու եւ թուրքի ողբերգականը<ref>Աւելցուցէք.... ողբերգականը – ?</ref>։ Կը խօսէին ու կը սպասէին շէյխ Սապիթին, որ կ’ուշանար։
Մինչեւ անոր ժամանումը, ժողովականները քշուեցան աս ու ան նկատումներէ, հեռուէն կապով մը՝ ժողովի խորհուրդին։ Խօսքը տաք էր, հազարապետ փաշային բերնէն, քաղքին դիրքին, բնական գեղեցկութեանց մասին։ Արդէն իրենց նուիրական հայրենիքին ո՛ր մասը շնորհազուրկ էր ստեղծուած։ Պատուիրակ փաշան Արեւելեան Նահանգներու բնանկարները մօտեցուց Ողիմպոսի տեսարաններուն։ Բայց Ջերմուկները գոհարն էին այս փառաւոր քաղաքին։ Քոմանտան փաշային կալուա՜ծը։ Տարիներով յարգի հիւրերուն առջեւ իր քաղաքին գովեստը ըրած՝ անիկա ստացեր էր լիութիւն ու նկարագեղ արտայայտութիւն, երբ կը պատմէր «Կանանչ» քաղաքին գանձերէն։ Մզկիթներ ու դամբարաններ, հոյակառոյց բաղնիքներ ու չքնաղ աղբիւրներ, բոլորն ալ գործը իրենց փառաւոր նախնիքներուն։ Նոր ժողովուրդ՝ թուրքը կ’ատէ հնութիւնը։ Քոմանտան փաշան հազիւ յիշատակեց քանի մը կռապաշտ աւերակներ, բոլորն ալճինիվիզներէն մնացած (չէր անդրադառնար, որ պատմութիւնը կ’այլափոխէր՝ բիւթանականն ու ճենովականը քով քովի բերելով ժամանակի սանդուխին) արժանի չէին լուրջ ուշադրութեան։ Փոխարէն, անիկա իբր գիրքէ մը, կարդաց տարազները Ջերմուկներու զանազան ջուրերուն, իրենց ծծումբէն, երկաթէն եւ ուրիշ հազուադէպ մետաղներուն համեմատական կշիռովը։ Զուր տեղը չէ, որ գիտուն է մարդ մը։ Ու եզրակացութի՛ւն, – անսասան իր հաւատքը այն օրուան մասին, երբ այս ջուրերը, օժտուելով եւրոպական հանքային աղբիւրներու շուրջ հաստատուած առողջապահիկ բոլոր պայմաններով, իրենց պիտի քաշէին աշխարհի բոլոր մեծահարուստ հիւանդները ու անոնց ոսկին։ Կը խօսէր, ու հաստ իր ափը անիկա փակցուց կէս կանգուննոց իր երեսին։ Ապտակի մը պէս շառաչուն այդ շարժումով անիկա մժեղ մը սպաններ էր։ Մժեղին նահատակութիւնը խօսակցութիւնը փոխադրեց քաղաքի ոտքին քմահաճ գետակներուն, որոնք փորձանքն էին այդ սքանչելի արտերուն` չունենալով կանոնաւոր գնացք, յորդելով, աւազելով, ճահիճներ կազմելով ու գեղեցիկ օդը ապականելով։ Մինչեւ անոնց ուղղումը, ու եւրոպական հիւրանոցներուն կառուցումը, պէտք էր քաջալերել թուրքերու անհատական ձեռնարկները, վարչապէս ու տնտեսապէս, գոնէ Ջերմուկներու արուարձանէն վտարելու համար բոլոր ոչիսլամները, որոնցմէ մէկուն կը պատկանէր նորակառոյց մեծ բաղնիքը, եւրոպական ոճով։ Կաթոլիկ այդ հայը, որ քաղաքին մէջ տասնի մօտ մանարաններ կ’աշխատցնէր, ֆրանսական հիւպատոսին պաշտպանութեամբը գլուխ էր հանած այդ նոր բաղնիքին կառուցումը, հակառակ իսլամ երեւելիներու պաշտօնական բողոքին։ Քոմանտան փաշան այս շատ անձնակա ն դիտողութիւնները առաջնորդեց, ճարտար խաղով մը, դէպի պետական քաղաքականութիւն, որ ոչիսլամները դարերով պահած էր լուծի տակ։ Փորին ցա՞ւը։ Անշո՛ւշտ։– Իր հողերուն սահմանակից ընդարձակ արտի մը գրաւման փորձին մէջ իր ձախողանքը։ Վասնզի, կաթոլիկ այս հայը շահագրգռած էր հիւպատոսը ու արգիլած բռնագրաւումը։ Ամէն թուրք կը հաւատայ իր հայրենասիրութեան, երբ կը ցաւի օտար նկատուած միջամտութեանց վրայ։ Այդ օրերուն ամէնէն հրէշ բառըքափիթիւլասիոնն էր։ Այս ճամբով խօսակցութիւնը երկարեցաւ դէպի «տարրերը», որ, միշտ այդ օրերուն, կը փոխաբերէր ոչթուրք ցեղերը։ Հազարապետ փաշան խորունկ ցաւով դիտել տուաւ, որ իսլամ թաղերը դեռ կը պահէին միջնադարեան նկարագիրը, իրենց նեղ ու խորտուբորտ փողոցներով եւ ծուռումուռ տուներով։ Մեծագոյն մզկիթը խղդուած էր չերչիներու եւ սոխին ու սխտորին կրպակներովը, որոնք զայն շրջապատող հրապարակը կ’ընէին քաղաքին ամէնէն նեխած տեղերէն մէկը։ Պէյերու եւ փաշաներու ընդարձակ ապարանքներն ալ հնադրոշմ կնիք մը կը կրէին, բաղնիքի, մզկիթի յատուկ ցած այն ոճերով, որոնք արաբներունը եղան փոքր քաղաքներու մէջ։ Իր ցաւին անիկա խառնեց հասկնալի ու պերճախօս նախանձն ալ, որով ամէն թուրքի սիրտ պարտաւոր է փափաքիլ<ref>փափաքիլ ? բաբախել ?</ref>, երբ խօսակցութիւնը շօշափեց հայաբնակ թաղերը, եւրոպական փողոցներու յատակագիծով, մաքուր, ճաշակաւոր ու արեւմտեան վայելչութեամբ։ Մեծ էր անոր զարմանքը՝ որքան ցաւը, որ մերձաւոր խառնաշփոթութիւնները անցած էին քաղաքէն` առանց բան մը փոխելու։ Տնտեսական փայլուն վիճակը հայերուն, որուն արժէքը իր ճիշդ չափին վերածեր էր անիկա շատոնց, արտաքին այդ շպարէն չխաբուելով, բայց չվարանելով զայն շահագործել պատեհ առիթի, մեծ ու միակ ճարտարարուեստի մը մէջ (մետաքս քաղելու<ref>քաղելու ? քաշելու ?</ref>մանարանները) անոնց մենատիրումը<ref>մենատիրումի, սրբագրուած՝ մենատիրումը ?</ref>, մանածի, հիւսուածեղէնի, երկաթեղէնի նման հաստատ գործերու մէջ անոնց ամրօրէն տեղաւորուիլը փաստեր էին, որ այս «աստուածապարգեւ» կուսակալութեան մէջ պալատին հետապնդած նպատակները չէին իրագործուած։ Հազարապետ փաշան կ’ափսոսար այս վրիպանքը, երբ պայմանները այնքան նպաստաւոր էին 5-6 տարի առաջ, շուկան կողոպտելու, հրապարակը ազատելով անոնց լուծէն ու քառորդ դարու համար գոնէ ապահովելով բնիկ տարրին տնտեսական բարգաւաճումը։ Անիկա չընդունեց այդ օրերու կուսակալին «կաշառուած» մը ըլլալուն աժան առասպելը։ Ջերմ վիճաբանութիւն ստեղծեց այդ հարցը, պետական բարձր քաղաքականութեան մը պողոտայով, դեռ այդ օրերուն ուրուային իր ձեւին մէջ, քանի որ սուլթաններու աւանդական վարչաձեւը Սուլթան Համիտի անձին մէջ կը գտնէր իր վերջին արտայայտութիւնը։ Քոմանտան փաշան փաստեր բերաւ, Դէպքերու տարին, կուսակալին բնակարանը հանուած չորս կազի թիթեղ ոսկիէն, զոր ամէնքը տեսեր էին իրեն պէս։ Ու ողջ՝ չաւուշները, որոնք այդ թիթեղները փոխադրեր էին մառան։ Պատահարը պատմած պահուն, ինչպէս այն ատեն ալ, անիկա չէր անդրադառնար, որ այդ թիթեղները կրնային քարիւղ ըլլալ, քանի որ չաւուշներուն բազուկները զանոնք վերցուցած էին, սովորական թիթեղներու նման։ Հազարապետ փաշան մերժեց Պոլսէն ընդդիմութեան մը առասպելն ալ, քանի որ Օգոստոսի տագնապին (96) հեռագիր հրահանգը որոշապէս կը գծէր պարտքը ամէն բանիմաց, հայրենասէր կուսակալի։ Այդ հեռագիրը կը հրամայէր զսպել ։ Կուսակալ ըլլալիք մա՞րդը չէր հասկցած, թէ քաղաքին թուրք աւագանին ուրիշ կերպ կ’ուզէր։ Եւ սակայն կայ դիւանական ոճ մը, որուն թաքուն իմաստին ընտանի են թուրքերը, ամսական երկու ոսկինոց քեաթիպներէն սկսեալ։ Ինչպէս լաւ հասկցած էին զայն միւս նահանգներու կառավարիչները, որոնք շէնքշնորհք զսպած էին, այսինքն՝ ջարդած։ Իբր թէ այդ նահանգներուն մէջ ապստամբներ ունենային գոյութիւն։ Իբր թէ նոյնիսկ Արեւելեան Նահանգներուն մէջ հայկական լուրջ խնդիր մը կենար։
Հանդարտ ու զղջահար թոնով մը խօսակցութիւնը ընդհատուեցաւ դուռին բացուելովը։
Շէյխ Սապիթը։
Որուն սովորութիւնն էր երեւալ առանց ինքզինքը իմացնելու։
Անոր մուտքը ազատ էր, բացարձակ ազատութեամբ մը, որեւէ դիւանէ, պալատէ, կրօնական, դաւադրական, քաղաքական նպատակներով ամէն համախմբումէ։ Ծանօթ է ռէժիմին լայն պաշտպանութիւնը, բոլոր կրօնական կազմակերպութեանց վրայ։ Այդ բացառիկ տրամադրութիւնը կը շահագործէին խորունկ ամբոխավարները, որոնք ջարդերու ատեն բարոյական զսպանակները տուին մարդասպաններու բազուկներուն։ Հրաշագործութիւն, սրբութիւն, ոգեհարցական ճարտարանք, մոլեռանդութիւն եւ ամենահաստ տեսակէն թրքութիւն, այսինքն՝ անգթութիւն ու լրբութիւն կը միանային իրարու նոյն թշուառութեան վրայ, որ պարագաներու բերումով ինքզինքը հռչակի կը հանէր կապուած հայեր մորթելու մէջ իր ցոյց տուած ճաշակէն ու սրտաքարութենէն։ Շէյխ Սապիթը իր համբաւը կը պահէր Դէպքերէն ետքն ալ, ճկուն հասկացողութեամբ մը տեւական ընծայելով ջարդերուն հոգեբանութիւնը, ամբոխին մէջ կենդանի պահելով հզօր տեսարաններուն արբշռութիւնը, երբ անցեալը շինելու իր ստեղծագործ եռանդին հետ իր ունկնդիրները կը խռովէր խորունկ յուզումներով, մեծ մասը արիւնէն ու սեռէն առաջացած։ Անոր Պրուսա բնակութիւնը անարժան չէր իր հռչակին, քանի իր հեղինակութիւնը կը մնային քանի մը հանրածանօթ բռնութիւններ, ամբողջ քաղաքը յուզող, հիւպատոսներն իսկ գործի հանող, որոնք իրենց միջամտութեան մէջ մնացեր էին կորանքով։ Մէկը այդ բռնութիւններէն բռնի իսլամացումն էր քսանամենի երիտասարդի մը։ Ռուսական հիւպատոսը կրակ էր թափած այս բարբարոսութեան առիթով, բայց լռած՝ Պոլսէն ստացուած հեռագրի մը վրայ։ Ատաղձագործ այդ տղան անփորձ էր գտնուած, անշուշտ չգիտնալուն, կտրուկ մերժումով մը չդիմաւորելու<ref>դիմաւորելու, սրբագրուած՝ չդիմաւորելու</ref>շէյխին հրաւէրը, զոր ըրեր էր հայ տղուն, չորս թուրքի ներկայութեան, Սուրբ կրօնին դառնալու։ Երիտասարդը աշխատաւոր մըն էր, մզկիթի մը բակին մէջ աղբիւրի մը վանդակը նորոգող։ Ու մերժումի այս անփութութիւնը բաւ էր, որպէսզի ատաղձագործը նկատուէր հրաւէրը ընդունած –լռութիւնը հաւաստում է թրքական օրէնքին մէջ– ու ատով, իրողաբար, իսլամացած։ Ըստ այս տրամաբանութեան, անիկա չէր կրնար վերադառնալ իր նախկին դաւանութեան։ Այլապէս, իբր հաւատուրաց կը դատապարտուէր գլխատման, մարգարէին շատ յայտ վճիռովը։ Քսաներորդ դարու սկիզբը, հարիւր հազարնոց բնակչութեամբ քաղաքի մը մէջ, ուր տասը պետութիւններ հիւպատոսներ կը պահէին, ու երեքչորս եւրոպական վարժարաններ մեծազօր դրօշներու պաշտպանութեամբ Քրիստոսի կրօնքը կը սորվեցնէին հեթանո՜ս հայերուն, շէյխ Սապիթը, միսմինակ, կուսակալին ու քոմանտան ու նման փաշաներուն կամքին հակառակ, հետապնդեց տղուն իսլամացումը, ոսկեհուռ ծածկոյթի մը ոսկեփառԳուրանով կարկամեցնելով օտարները, ինչպէս կակուղ իսլամները ու, գլուխն անցած հինգ հազար մոլլասոֆթայի՝ քաղաքին Մեծ մզկիթէն, թափօրով մտաւ կառավարական շէնքը, ու հոյակապ հեռագիրով մը խալիֆայէն աղերսեց իսլամին արդարութիւնը։ Այս ցոյցը տպաւորեց օտարները։ Ու հայոց առաջնորդին իսկ միջնորդութիւնը պէտք եղաւ տղան համոզելու, որպէսզի ազգին սիրոյն զոհուի կրօնքէն։ Կառավարական շէնքէն թափօրին թաւալը դէպի պատմական մզկիթները, հայոց թաղերուն մէջէն, կանանչ դրօշակներու թունաւոր շողշողումին տակ՝ նուիրագործեց այդպէս տխուր, բայց չփաստուած հռչակը մեծանուն կրօնաւորին։ Անոր երկրորդ արարքը՝ քանդումն էր գեղեցիկ սրճարանի մը, – կառուցուած ազգապատկան հողի մը վրայ, հարիւրէ աւելի տարիներ առաջ։ Ընդարձակ այդ հողը արժէքի ելած էր հայկական թաղերուն ծաւալումովն ու ստեղծած գիներու բարձրացումով։ Թուրքերը Կովկասէն գաղթական թաթարներ զետեղեցին այդ կալուածին մօտիկ, հայկական զանգուածը լերան կողմէն ալ ճնշելու համար։ Այդ նորահաստատ թաղերը ունեցեր էին փոքրիկ աղօթատեղի մը, դիտմամբ շատ մօտիկ պարտէզի սրճարանին։ Շէրիաթին պահանջումով մզկիթի մօտ խաղավայր, սրճարան, գինետուն թոյլատրելի չէին։ Օրցերեկով, հազարաւոր թաթարներու գլուխն անցած, անգոսնելով դատարանին վճիռը, որ ոգելից ըմպելիքի արգելքովը կը գոհանար ու կը փրկէր արդէն արդար սրճարանը՝ անիկա յարձակեցաւ գեղեցիկ շէնքին վրայ, սոթտուած ու խանդավառ, ու կէս ժամուան մէջ հիմնայատակ կործանեց զայն, Ալլահին, Մարգարէին ու երկրի վրայ ասոնց շուքը ներկայող խալիֆային անսասան փառքը օրհներգելով։ Միեւնոյն տարիին մէջ այս երկու ձեռնարկները, իրենց փառաւոր արդիւնքով, զայն ըրին քաղաքին ամէնէն ազդեցիկ ու շահեկան անձնաւորութիւններէն մէկը։ Անիկա իր կատաղութեան կը միացնէր խնամուած նենգութիւն մը, ինքզինքը բաշխելով, ճարտար խաղարկութեամբ, համեստ կամ մեծահամբաւ աղօթատեղիներու մէջ, հանդիսաւոր պաշտամունքի։ Հարիւրէ աւելի մզկիթներու մէջ, պաշտամունքի այդ ժամերը անոր համար առիթներ էին զանգուածէն ներս շատ զօրաւոր խռովքի ալիքներ ստեղծելու, երբ խորունկ ու շատ խնամուած դերակատարութեան մը հմայքին մէջէն ինքզինքը կը յանձնէր իր գերագոյն զգացումին, անհաւատին,կեավուրին, մասնաւորաբար անոր ամէնէն տկար ներկայացուցիչին՝ հայերուն դէմ այն անպարագիծ կատաղութեան, որ անոր դէմքէն կը հալածէր արիւնը, լեմոնի դեղնութեամբ դժնդակ կաշի մը ձգելով հոն, ու մօրուքին դեղնաւուն սարսուռը եղերական ցաւի մը պէս հոսելով չորս դին։ Այդ րոպէներուն անիկա անդիմադրելի էր իբր հաւատացեալ ու իբր մարգարէ։ Վախցած, հմայուած՝ ամբոխը չէր համարձակեր նայուածք իսկ վերցնել անոր աչքերուն, դեղին ու լուսաւոր մագաղաթի կտորներ, որոնց մէջ բանտուած կը թուէին կանանչ ուլունքները անոր բիբերուն, անդիմադրելի ու ծակող՝ երբ կը սեւեռէինկեավուրդիմակ մը։ …Անոր բնաբանն էր, օրուան հինգ աղօթքներուն, հայցել խստութեամբ, արդար իրաւունքով սուրբ օրը, երբ իսլամին հողերէն հոտն իսկ ջնջուելու էր անհաւատին։ Մինչեւ այդ օրհնուած օրը, անխնայ հալածել հայը, ամէն տեղ, տունին՝ ինչպէս խանութին, կրօնքին՝ ինչպէս պատիւին, կալուածներուն՝ ինչպէս հոգիին մէջը, այդ ամէնը մշտապէս ունենալով աչքի ու բառի առաջ։ Սարսափի այս տեւական մշակումը անոր գոյութեան իմաստը, ինչպէս ամբոխին ալ մէջը սրբազան պատգամ մը դարձաւ, որուն խորհուրդը թանձրացուց անիկա ահաւոր իր պերճախօսութեամբ, երբ կը պարզէր<ref>կը պարպէր, սրբագրուած՝ կը պարզէր</ref>մօտիկ անցեալը իր ունկնդիրներուն վայելումին։ Անիկա, նախանձայոյզ հաւատացեալ, սրտի ցաւով կ’ոգեկոչէր հին տարիները ու կը հրաւիրէր իր ժողովուրդը վերադառնալ այդ անմոռանալի շրջաններուն, ուրկեավուրմորթելը օրուան պարտքերուն մասը կը կազմէր։ Հիմա՞։ Բայց ո՞վ կ’արգիլէր այդ պատգամներուն վերարժեցումը։ Սպաննել անհաւատը, երբ կը փորձէ ընդվզիլ, ոչ՝ տարիներու սպասումով մը, այլ՝ առօրեայ իրականութեամբ։ Ջարդերը պարտաւոր էին մշտական իրականութիւն մը ըլլալ։ Արիւնը կը զօրացնէ։ Շէյխ Սապիթին մէկ պահանջն ալ, – պատրաստել բոլոր երկիրներու իսլամները, բայց մասնաւորաբար օսմանեան կայսրութեան գերերջանիկ ժողովուրդը, մարսելուկեավուրը։ Կ’անգիտանա՞ր այդ մարդը անիմաստութիւնը նման հոգերու, քանի որ կարիք չկար այդ բանը դուրսէն սորվելու, ամէն թուրք, դեռ մօրը արգանդին մէջ, իբր այդ հանդերձուած ըլլալուն։ Մզկիթներէն դուրս, սրճարաններու եւ հրապարակներու մէջ իր գլխաւոր նիւթը՝ հայերուն հարստութիւնը ու համն էր անոնց կիներուն։ Այդ կալուածին վրայ անոր լրբութիւնը սրբազան գեղեցկութեան կը հասնէր բառէն, պատկերէն, կարելի իրականութենէն վեր շնորհներով, երբ, ամէնէն բանուկ փողոցին վրայ, հայու տունի մը պատին միզելու կը կենար, դանդաղ ու հանդիսաւոր, վարտիքին ոսկեհիւսխոնճանները կախած մէկ ափին, միւսովը՝ ճմռելով ու ճմռելով առնին, մինչ իր բերանը բոլոր կիներն ու մանչերը, ախոռի զամբիկն ու օրանի աղջիկը կ’անցընէր մէկ շիշէն, մեծաբարբառ, պատկառելի շեշտով մը, աչքերը փակ պատուհաններէն ցանցառ անցորդներուն։ Ասիկա արարողութիւն մըն էր, ու գրեթէ կրօնական տարողութեամբ, վասնզի հիւպատոսներու կառքերն իսկ անկարող էին լրբութիւնը սաստելու այս տեսարանին։ Սվազի մէջ իր ձեռքովը հարիւրներ մորթած (ո՞վ պիտի գրէ պատմութիւնը այս մարդոց), Ջարդերու փակումով հիւանդացած ու Պոլիս անցած դեղնութիւն մը դարմանելու համար,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>մայրաքաղաքին մէջ, իր եռանդովը ինքզինքը վտանգած՝ անիկա պարտաւորուեցաւ ձգել Պոլիսը, ու աստիճանի բարձրացումով –անպաշտօն պաշտօննե՜րը անբաղձալիներուն, որոնք մինչեւ Եմէն ճամբայ ունէին, կուսակալի տիտղոսով– ղրկուեցաւ Պրուսա, իր եռանդին արժանաւոր գետինի մը վրայ աշխատելու Օսման պէյին հետ, որ առաջին իսկ տեսակցութեամբ կապուած էր իրեն, սրճարանի մը առջին, Այա Սոֆիայի հրապարակը, երբ աղօթքէ մը վերջ ծանօթացած էին իրարու։ Օսման պէյը պալատին մէջ իր ազդեցութիւնը գործածեց Եմէնի փոխարէն Պրուսան առնելու իր բարեկամին։ Շէյխ Սապիթին խորունկ ցաւը, այդ օրէն ասդին, իր աքսորէն աւելի (զոր նրբութիւնն էր ունեցեր ըմբռնելու), Պոլիս ու Պրուսա իր գտած բարգաւաճ հայութիւնն էր։ Ջարդէն այդ քաղաքին անմասն մնալը մեծագոյն մեղքը կը նկատէր ան, Ալլահին ու Մարգարէին հանդէպ։ Ամէն օր պիտի յիշէր ու յիշեցնէր ամօթալի զանցառութիւնը իր ոտք կոխած տեղին։ Այս մտայնութիւնը հայկական երանգով ռոմանթիզմ մը չէ այս տողերուն վրայ։ Մօտ քսան տարի անիկա հոգեկան աշխարհն էր այդ քաղաքին, որ կորսնցուցած էր սքանչելի առիթը։ Ու տարբեր էր անիկա թուրք միւս մտայնութիւններէն, որոնք աս ու ան քաղաքին մէջ արիւն էին թափած ու քիչիկ մը կուշտ։ Ատկէ զատ, հիմակուան թուրքերուն աշխարհիկ ատելութիւնը այն ատեն զգեստաւոր էր կրօնական պատմուճանով։ Ու այդ ատելութիւնը մնայուն թուխսի դնող մարմինը հիմակուան պէսլիպերալմտաւորականութիւն մը չէր տակաւին, այլ՝ կանանչ, դեղին ու ճերմակ փաթթոցներու հսկայական բանակը։
Շէյխ Սապիթին մուտքը, արտակարգ սա ժողովէն ներս, եղաւ վայել իր համբաւին։ Բարկ ու քրտնած իր մարմինը կը բերէր անդիմադրելի պատկառանք։ Ա՛յնքան՝ որ նստողները անզգալաբար իրենք զիրենք գտան ոտքի։
Նորածին մանկան մը գլխուն ծաւալով ծոպաւոր փունջը անոր համրիչին, կանանչ ու փափուկ, զոր կ’երանգէին ոսկիի հպանցիկ թելեր, փաղփուն ու կենդանի։ Այդ փունջը անոր բժժանքը կը նկատուէր, անբաժան անոր մատներէն, լրացնելով դեղին անոր համրիչին հեքիաթը, կանգունէն աւելի հասակով, հատիկները փոքր ընկոյզի մեծութեամբ, տարօրէն դեղին սաթով մը, որուն մարմինը կը թուէր լոյծ, կիսամշուշ պղտորութեամբ մը։ Այդ համրիչը անոր հոգեբանական կողմնացոյցը, անոր մտածումներուն ղեկը կարելի էր ընդունիլ, վասնզի անոր անձին խուլ շարժումները դեղին իր օղակովը կը գծաւորէր աշխարհի աչքին, խաղաղ պարոյրով, բանալու ատեն՝ անոր հոգիին միսթիք խոյանքը դէպիճեննէթին իսկական հեշտութիւնները, որոնք առաջօք տեսանելի վայելքներ էին գրեթէ։ Ու այդ համրիչը դողահար ու կոծկոծուն դժբախտութիւն մը կ’ըլլար անոր մատներէն, երբ իր ատելութիւնը կանչուէր թրթռալու, բխելու, անձրեւելու զինքը մտիկ ընողներուն հոգիներն ի վար, ոստոստելով, գալարուելով, հեծկլտալով, ու մետաղակերպ իր հունչերը ընելով խուլ ու սիրտ առնող զարկ մը, որ կը թափանցէր։
Անոր համրիչը ձեռք փոխեց։
Ասիկա կերպն էր զուարթ բարեւին, զոր արաբերէն նախադասութիւն մը երբեմն կը յաջողէր կնճռոտել։ Փաշաները նկատեցի՞ն ատիկա։ Տժգոյն, մաղձէն նուաճուած անոր աչքերուն խորը կը թրթռար մռայլ, խիստ, սպաննող այն անձուկը, որով հովանաւոր է ներքին անձնաւորութիւնը բոլոր արիւն թափողներուն։ Ատիկա՝ բաբախման մէջ սեւեռում մըն է, եթէ կը ներուի այս բացատրութիւնը, բիրտ ու յատկանշական, որ նայուածքը կը նետէ սուրի մը պէս հատու եւ նուաճող։ Դեղին յատակէ մը, որ մաղձապարկի<ref>ծաղկապարկի, սրբագրուած՝ մաղձապարկի</ref>հիւանդութեան մը չարաշուք յաւելումն էր այդ անժուժելի խստութեան,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>Շէյխ Սապիթին ակնարկը իրական թոյնի մը հեղումով կ’իջնէր ուրիշներու։
Միւս կողմէ՝ նոյն տժգունութեամբ անոր դէմքին վրայ բացարձակ, անհաւասարելի յստակութեամբ մը պարզ էր անոր թրքութիւնը,մաթու խոնաւ այն անգթութիւնը<ref>անգթութիւնն է, սրբագրուած՝ անգթութիւնը</ref>, որ գիշակերինն էր, գառագեղէն ներս կամ դուրս։ Ամբողջ այն կանանչ ու դեղին խառնուրդով հոգեկանգլորո՛զը, որ Արեւելքի դէմքերը երկայնութեան գիծէ մը անդին զարկած է դարերէ ի վեր։ Եւ որ այդ գիծը անցնող թուրքերուն մէջ հետզհետէ կ’ընկրկի, բայց երբեմն իր լիութիւնը կը կոթողէ այս կարգի տիպարներու ընդմէջէն։ «Թոյն կը վազէր» անոր դէմքէն, – բացատրութիւն, որ մտած է ընթացիկ լեզուի մէջ, ով գիտէ քանի՜ հարիւր տարիէ ի վեր, երբ այդ շէյխերուն նախնիքները անապատէն ուստեփներէն նոփնոր, «շաղը վրան» կը բերէին այդ դիմակները։ Ու բացատրութիւնը քիչ կու գար` արտայայտելու համար ընդարձակ, տիտղոսաւոր մարդասպաններու սա դիմակը, երբ չ’ընծայեր պատեհութիւն այդ թոյնը թափելու։
Մարդեր կան, որոնք մէկ ակնարկով կ’ըմբռնուին։ Ուրիշներ կը շփոթեն դիտողը, իրենցմէ հոսող զգայութիւններուն առատութեամբը։ Առաջին շփումին այս տպաւորութիւնը երբեմն կը սեւեռէ վճռական գիծեր, մեզի անծանօթ նկարագիրներէ։ Շէյխ Սապիթը իր մասերուն<ref>մատներուն, սրբագրուած մասերուն</ref>մէջ ունէր այդ բազմազան, անհամաչափ ինքնատպութիւնը։ Կարգով մատչելի չէր անիկա ուրիշներու։ Աչքերէն ու դիմագոյնէն յետոյ անիկա –անոր ճակատը իր չգոյութեամբը կը պղտորէր դիմացինը– կը տպաւորէր մօրուքովը, ճերմկիլ չուզող (մեծ հեշտամոլները ինքնաբուխ կորովով մը կը թուին կասեցնել այդ թուլացումը), [որ]<ref>յաւելում բառի՝ որ</ref>հակառակ նուաճուած ըլլալուն նոյն դեղնաւուն ժահրէն, փուշպսակի մը պէս կը շրջանակէր այդ փայլատ ու խարզած միսերը։ Մէջքին՝ թանկագին շալ, պարսկահիւս, ուր կապոյտին շերտերը տիրական էին, ափի մը կռնակով, իլաձեւ, ձեռքձեռք, բոլորն ալ դաշոյնիմոթիֆմը կերպադրող, ու շեշտելով դաժան, հատու անոր անձին ընդհանուր հեղումը, տարօրէն դաշնաւորուելով մարդասպանի անոր բխումին։ Աւանդութիւն մը այդ շալը կը բերէր Արաբիայէն կամ Հնդկաստանէն, մեծ հօրը մէջքով, որ Սվազ էր գաղթած, իսլամը քարոզելու, բայց մեռած սրտին ցաւէն՝ քանի որ խալիֆային հողին վրայ կուսակալներ ու շահամոլ հաւատացեալներ կը պաշտպանէին անհաւատը։ Ու անոր փաթթոցը կու գար երրորդ գիծի՝ ֆէսի փոխարէն ուղտի<ref>ուղտէ, սրբագրուած՝ ուղտի ?</ref>բրդահիւս գդակ մը գունաւորող։ Կանանչ՝ վերարկուն, բաց կարմիր վերտերով, անոր կռնակին ամբողջ Միջին Ասիան եւ Արաբիստան բեռնաւորած։ Գիծեր չէին ատոնք, այլ՝մոթիֆներ, որոնց խստութիւնը այսօր ջնջուած է Պոլիսէն։Արապեսքը՝ իբր ոճ ու աւանդութիւն։ Ու զարհուրալից այս գունաւորման մէջ, որով ներքին մարդը ու ասոր արտաքին փաթաթը երբեմն այնքան սերտօրէն իրար կը լրացնեն, անոր հետ կը քալէր հեքիաթը անոր կարմիր կօշիկներուն, Պրուսայի մէջ անսովոր, փապուճի մօտ բան մը, կողերէն քիչ, կրունկէն քիչ, բայց քիթին վրայ հանգոյցով մը, մանրանկար ու ծալուած կնճիթի մը նման։ Բարձր այդ շէնքին ներքեւ այդ կարմիր ու մանրադիր նաւակները իրենց տէրը պտտցուցած ըլլալու էին արիւնի հեղեղին մէջ, որ ըսես կը մնար փակած, շաղախուած անոր ոտներուն՝ պերճախօս խորհրդանշան, փողոտուած վիզերու վրայ իր նե՜րկը առած։ Մեծղի, քիչ մը նեղ՝ դէպի գագաթը, այդ հասակը կարճցած, գեղջկական մինարէի մը կը նմանէր, քիչ մը առաջ հակած՝ ողնասիւնէն։ Թեւերը կռնակին վրայ, շեղակի հիւսած իրարու, այլանդակ այդ ծռութիւնը երբ կը մտնէր թաղէ մը ներս, կը ստեղծէր ամայութիւն։ Ու նման էր անիկա ան միւսներուն, շրջուն հսկաներ, որ ուղտի մը կմախքը յիշեցնող իրենց անհեթեթ մարմինովը կը թափառին, գեղէ գեղ, ուսերնուն պարկ մը։ Անոնց արհեստը, արու անասունները կռտելն է։ Մեծղի այդ թեւերուն ծայրը, անոնց տարօրէն զարգացած մատները առակի կարգ են անցած։ Ու նոյն անյեղլի պատկերին մէջ սառած է անոնց դէմքը, ուր ժպիտը պիտի չբուսնի երբեք։ Արեւը անոնց մորթը եփած, շագանակի ջուրին է դրած ` ընելով զանոնք սեւ ու վաղահասօրէն խորշոմոտ, վասնզի անոնց օրերը անցան ատամ ծամելով, երբ մալուելիք կենդանիներուն երկու զիստերը ջանացին զետեղել իրենց մէկ ափին, միւսով մեռցնելու համար ջիղը ամորձիքին։
Խոր ու նուաճող եղաւ անոր ազդեցութիւնը հազարապետ փաշային վրայ։ Արեւմտացած զարմէ, հաւանաբար սլաւ ծագումով Մեհմէտ Սիւրէյեա փաշան կատարելագործուած տիպարն էր այն ցեղային արտայայտութեան, որ կը համախառնէ, քանի մը դարու բնական ընտրողութեամբ մը, այնքան բազմազգի արիւններ, քրիստոնեայ առեւանգուած կիներէ կամ բռնի տաճկըցած արուներէ, եւ որ մեծ քաղաքներու պաշտօնէութիւնը, աւագանին կաղապարելէ ետք, քիչքիչ կը տարազէ նաեւ նոր օրերու թուրքը։ Շէյխ Սապիթը, իր մէկ հատիկ անձին վրայ կը հերքէր այս ամէնը` համադրելով իր կարգին ինչ որ ենիչէրիներէն իբր դէմք ու խժդժութիւն ծրարուած է մեր զգայութեանց խորը, ու Ասիայի եւ Ափրիկէի կիսավայրի նմոյշները թափառիկ ցեղերու։
Բարեւուեցան, արարողապաշտ ու ամբողջ։
Վասնզի անձնական բուռն տհաճութեան հակառակ, հազարապետ փաշան հաւատաւոր մըն էր ցեղային վարդապետութեան։ Ո՞ւր աւելի հարազատ է թուրքը իր սկզբնատիպ պատկերին, որքան այս կարգի նմոյշներու վրայ։ Որքան ատեն, որ այս դիմագիծը, այս կմախքը, մա՛նաւանդ այս ոգին ունէր գոյութիւն, թուրքը չէր վախնար իր պատմութենէն։ Ցեղային նորոգումի անմահ աւազան սա կիսավայրի անասնութիւնը, զոր հեռու է ուրանալէ ամէն թուրք, իր էութեան ամենախոր ալքերէն, նոյնիսկ սերունդէ սերունդ Եւրոպա ըրած, կամ արենային ընտելացումով մը, ասպարէզեան յարմարեցումներով գէթ արտաքնապէս, երբ իրեն կը ճարէ կիսակիրթ հոգի։ Բուն իրենց բառովը,էօզ [281]թուրքը, որ տափաստանին հուրքը, ջուրքը անշէջ կը պահէ իրենց կրակներուն մէջ, ապաստան էր գտած այդ մարդոց ներսը։ Ու զօրավար՝ ինչպէս դիւանագէտ, գրող՝ ինչպէս վարչական պաշտօնատար, թուրք աւագանին խուլ պատկառանք ունի այդ թանձր անասնութեանը հանդէպ իր ցեղային սկզբնածագ տիպարին։ Անկումի դարերուն, այդ աննահանջ հաստութիւնը փրկութեան աննահանջ կռուան մըն էր։ Կրօնքը վերի խաւերուն մէջ կարող էր թուլնալ կամ իսկական իր իմաստին վերադարձ ընել, այսինքն՝ շէյխերն ու պէյերը միսթիք առաքեալներու վերածել։ Այս այլասերումները դարմանելի կը նկատուէին, հերիք է, որ հոգին պահէր սա կարծրութիւնը, սաստը։ Մնաց որ, թուրք ազգայնականութիւնը, նորը՝ ինչպէս հինը, արաբական անտարբերութիւնը պետական դաւանանք է ըրած հանդէպ ցեղային երանգներու։
Շէյխ Սապիթը քաջատեղեակ էրքոմիթաճիներու հարցին, Ստուգիչ յանձնաժողովին պատուակալ ու բոլորանուէր ու շատ գնահատուած մէկ անդամը ըլլալուն։ Պոլսառաք մարդոցմէ իր զգուշութիւնը զինքը պահեր էր հեռու պատուիրակ փաշայէն, որ, մոլեռանդութենէ աւելի տրամաբանութեան պէտք ունենալուն՝ մերժեր էր անոր ներկայութիւնը, երկու օր առաջ, իր քննութիւններուն արդիւնքէն յետոյ, լիակատար նիստի մը վերապահելով անխուսափելի մարդուն ծանօթացումը։
Շէյխը զարմանալի արագութեամբ մը, որ խոտոր կը համեմատէր անոր մարմինին հաստութեան, ինչպէս գլուխին, թափանցումը ըրաւ ժողովին աշխատանքին, հետապնդած նպատակներուն ու իւրացուց չըսուած, բայց ուրուաձեւուած տեսակէտները։ Վարակիչ բան էր մտածելու մէջ սա աշխուժութիւնը մարդու մը կողմէ, որուն ուղեղին ամբողջ լարուածքը գարշ ու թանձր ախորժակներու գոհացումը ունեցաւ իրեն զսպանակ։ Չեմ կրնար լայննալ դէպի անհատական անոր կեանքը, որ մինակը կէս հատոր կը լեցնէ, ու ատով՝ չի շրջանակուիր այս վէպին մէջ։ Սերմ, արիւն, ապականութիւն, վաւաշ ու անգթութիւն միայն արտածորող անոր ուղեղին մէջ ո՞ր հրաշքով տակաւին կը մնար խորշիկ մը, ընդունելու, մարսելու համար երկու մեծ գիտնական, քանի մը լեզուներ խօսող, գիրքերու հեղինակ փաշաներու քաղաքական բարձր հայեցողութիւնները։ Եղաւ այս հրաշքը սակայն, վասնզի անոր համրիչը լայն պարոյրով մը նստեցաւ կանանչ սեղանին, – նշան՝ թէ տէրն էր կացութեան։ Անոր աչքերը դեղին ու խոր հանդարտութեամբ մը շողալ առին։ Բիբը կը սեւեռէր դէպի վար, իր սիրտին բունը։ Անիկա ո՛չ միայն հասկցած, այլեւ տեսած էր անոնցմէ անդին։ Գոհ ու երջանիկ էր, վասնզի Եւրոպա ըրած փաշաներ տարբեր չէին մտածեր կրօնքին ու ազգին թշնամիներուն դէմ, իրենցմէ, մայր հայրենիքին հողին մէջ աճած եւ ուռճացած փարթամ ուղեղներ, որոնց քաղաքական ըմբռնումը հաւասար կու գար համալսարան ըրած միւսներուն, ասոնց հետ պահանջելով բոլոր տարրերու բռնի իսլամացումը, ընդդիմութեան պարագային՝ բնաջնջումը, որպէսզի կազմուէր հզօր, միատարր բանակը՝ գրոհ տալու համար Արեւմուտք, տապալելով առաթուր, հող ու փոշի ընելով մահիկին բոլոր թշնամիները, ու սրբագրելով պատմութեան մեծ սխալը, որուն նուէրն էր այժմու Եւրոպան։ Այդ բանակը գլուխ պիտի հանէր ինչ որ արաբները չէին կրցած Փուաթիէի<ref>Քուատիէի, սրբագրուած՝ Փուաթիէի – Ծնթ. – Poitiers-ի</ref>դաշտին վրայ։ Այս երեւակայութիւնը, քաղաքական ըլլալէ աւելի՝ ոճրական, մինչեւ այսօր կը խանդավառէ բոլոր թուրքերը։
Անիկա իսկոյն վաւերացուց մահուան ծրագիրը։
Ատոր գործադրութիւնը ըլլալու էր արագ, վասնզի կարգ մը պարտականութիւններ յետաձգումով վնաս միայն կը գտնէին։ Ատոնցմէ՝ աղօթքի պահերուն հանդէպ անհաւատարմութիւնը։ Ատոնցմէ՝ մա՛նաւանդ, անհաւատը մաքրելուղազան<ref>Ծնթ. – հազա կամ ղազա, որմէ՝ կազի – յանուն կրօնքի՝ մեծագործ աշխատաւոր ու յաղթական։</ref>։ Ի՛նք, դահիճը։
– Եղանա՞կը։
Հարցնողն էր արմտիքի վաճառականը, որ պարտաւոր էր ճամբայ հանել հարիւր ուղտ ցորեն եւ ուշացած էր շատ։
Շէյխը չափեց զայն, դեղին արհամարհանքով մը, որ արգահատանքի մը կը նմանէր։ Ու առանց խօսելու, համրիչը առաւ սեղանէն, ճօճեց, գլխափունջը փայփայեց, յօրանջեց ու կիսափակ աչքերով անցուց անոր դեղին ու խորտուբորտ օղակը միւս թեւին, որ դողաց։
Յօնքերու կիտումով ու բերնի թուլութեամբ գործադրուած այս շարժումը իմաստ ունէր անոր ընկերոջը` Օսման պէյին, որ անոր մտերմութեան խոստովանութիւնները չէր կրնար մոռնալ։ Աղօթքի, նուիրական զբաղմունքի սկիզբէն առաջ, վերարկուի լայն թեզանները յարդարող կրօնաւո՜ր՝ որմէ ա՛լ բնազդ դարձած մրմռուք կը թափի յաճախ, բարիին կամ չարին դէմը։ Թուրքերը մարդ մորթելու կը սկսին Ալլահին անունովը։ Համրիչի շարժո՜ւմ։ Զոր Օսման պէյին հաճ ժպիտը հասկցող նայուածքով մը դիմաւորեց։ Փաշաները մնացին անհաղորդ ուրուագծուած գաղտնիքէն։ Նոր օրերու գերիրապաշտ վիպող մը մատենադարանի գիրքերը հաղորդ պիտի ընէր այդ խորհուրդին` անոնց մէջ անհանգիստ բան մը խառնելով։
Երկու փաշաները մոռցա՞ծ՝ որոշումը։
Չհարցուցին սակայն իրարու։ Վասնզի շէյխ Սապիթին կրօնական խստութիւնը վարակիչ էր բոլորին համար հաւասարապէս։ Ժխտական զգացումներու հետ մենք շուտ կը հաղորդուինք։ Հասարակաց օրէնք է բամբասանքին խառնուիլ, առանց պատճառի։ Ուրիշը ատելու համար մեր անձնականութիւնը նուազ կը յոգնի, մինչ սիրելու համար կորով ու մեծութիւն է հարկաւոր։ Շէյխին շունչին մէջ մտնողը փորձը կ’առնէր անոր խստութեան։ Կան այդ մարդերը, մագնիսական զօրաւոր հեղումներով, որոնք մեր մէջ թաքուն, բայց ընդարձակ մազերակներ կը գտնեն ատելութեան։ Փաշաներուն խոհեմ ու դիւանագէտ որոճալէն աւելի, տպաւորիչ՝ շէյխին դէմքին վճռականութիւնը, որ լռին բորբոքում՝ աչքերուն մէջ արեան նուրբ ցանց մը եղաւ։ Ան ինքնակորո՜յս, մօրուքէն թելեր փետտելու չափ։ Չափանի՜շը իր զայրոյթին։ Կամացկամաց միւսներն ալ յարդարուեցան իրենց հոգիներէն, սա թելադրականութեան։ Ու պարզուեցաւ գրեթէ ինչ որ ուրուացած էր քիչ առաջ։ Շէյխին տագնապը, աղօթքի փշուրները, լայն ու դեղին յօրանջը դեր ունէին սա անհանգստութեան մէջ։ Հոգեւարքը, մենէ եօթը տուն վար, կ’ազդէ մեր վրայ։
Նոր քաղցուեղէն, Պրուսայի համբաւով դեղձէն։ Տեղական հելվա, կարկանդակի ձեւ, որուն կատարին՝ մահի՛կը, արիւնի գոյնով։ Թուրքերուն խոհանոցը անուշի հանդէպ հասած է մեծ նրբութիւններու։ Բերուածներուն նուաղուն համը ու անուշութիւնը, մա՛նաւանդ գգուող բուրումը մազի չափ բան չփոխեցին սակայն սիրտերէն։ Կ’ուտէին այդ մարդոց բերանները, բայց անոնց գանկին ներքեւ կարիճ մը կը յօրանար, կ’ուռենար։ Նոյն գերիրապաշտ վիպողը պիտի աւելցնէր նաեւ մատենադարանին տագնապը, ուրկէ հազարաւոր տարիներ –պատմական էին մեծ մասը այդ գիրքերուն, թուրքերուն նախասիրած սեռէն, զոր յաճախ սուրով մշակեցին– կը թուէին բացուիլ։ Ու փոշիին ու աճիւնին մէջէն, լխկած սունկերու նման, մեռել ու ողջ՝ ազգեր, թագաւորութիւններ, իշխաններ ու [իշխան]ուհիներ, աս քաղաքին փլատակներուն մէջ, որոնք խօսելու էին կամաց, երկու փաշաներուն՝ արեան առքին վրայ, այնքան տիրական բոլոր կիսակիրթ ժողովուրդներու ներսը, երբ ապրելու, հերկելու, շինելու տեղ, արշաւած, աւրած, կրակած էին միայն, դարերով։ Վիպասանին տարազները կ’ընդգրկեն թուրքը։ Այդ առքը չի հարցներ մեղք կամ վարձք։ Արիւն թափելու համար մարդ բնաւ պէտք չունի խելքի։ Ու թուրքին ուզածը, հետապնդածը այդ ծարաւն է արիւնին։ Որուն յաճախանքը, աւելի մռայլ գուցէ, քան սերմինը, աւելի անողոք, ահաւոր կը դառնայ, երբ ստիպուի դիմել բարուրանքի:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Վիճակ մը կայ, որուն պարագրկումը վեր է մեր կարողութենէն, – ատիկա՝ անգէտ զոհին մօտ դահիճին վարանոտ հոգեկանութի՛ւնը, երբ դեռ մեր խորագոյն անձնականութեան réflexeները նոր կը դղրդուին ու չեն գիտեր ինչ բանի կը լարեն մեզ։
Յոգնեցան սակայն։ Ու կը վախնային ատիկա յայտնել իրարու։
… Բաժնուելէ առաջ, երկու փաշաները հաշտուեցան սակայն անհանգիստ այդ ոլորտին ու եղան աւելի քան սիրալիր երկու կրօնականներուն։ Արմտիքի վաճառականին հեռացո՞ւմը՝ պատճառ սա հասկացողութեան։ Ո՞վ ինչ գիտէ օրէնքներէն, որ կը վարեն մեր հոգիները, Գերմանիա ըրած կամթէքքէպահած մեր հոգիները, երբ ասոնք արեան ձգողութեան են ինկած։ Գոյացաւ լիակատար համաձայնութիւն, շէյխ Սապիթին իրիկնային պարտականութեան, անկէ պահանջուած միջոցներուն մասին։ Երկու փաշաները իրենց բաժին հանեցին մնացեալին կարգադրութիւնը, որ թրքական տարազ չէ, այլ՝ դիւանագիտական աշխատանք։ Դատարան, հիւպատոսական մարմին,մերհասաէֆէնտին, Սուքիաս էֆէնտին,քոմիթաճիներուն հաւանական հետապնդումը, իրենց անյա՜յտ ընկերներէն, կարելի բարդութիւնները կը կազմէին, որոնց կարգադրութիւնը նոյնքան հայրենասիրական պարտականութիւն էր` դրուած ուսերուն երկու փաշաներուն։ Այս ակօսով, անոնք իրար կը լրացնէին։ Հասարակ ոճրագործի սա ճկունութիւնը, որ քանի մը նշմարով, կոպի ու մատի շարժումներով իրարու կը հաղորդէ քիչ յետոյ կատարուելիք խորհուրդը, չի զարմացներ հոս։ Վասնզի Գերմանիա ընելը մեր համազգեստը կրնայ փոխել։ Կրնայ նոյնիսկ մեր դիմագիծը զսպել, մեր աչքերուն հարկադրելով վերապահ ու խորամանկ candeur մը։ Բայց չի կրնար ջնջել մեր միսերուն մէջ բազմամիլիոն բջիջներով կառուցուած գազանը, որ երկու հազար տարի արիւն հոտուըտաց, անապատէն մինչեւ փարթամ պալատները Արեւմուտքին։ Թրքութիւնը այդ բջիջները կ’ապրի ոեւէ ժողովուրդէ աւելի պարզութեամբ։ Արիւնը անոնց աչքին սնունդն է տակաւին այսօր։ Հինգ դար, անոնք լողացին այդ կարմիր հեղուկին մէջ, տառացի բացատրութեամբ մը։
Հազարապետ փաշային ջերմ ու կրկնուած յանձնարարութիւնն էր տպաւորիչ, պղտորիչ ընծայել տեսարանը, որուն շուրջ դիզուած հոգեբանական տուեալներուն անիկա կը հաւատար գիտունի պարզութեամբ ու թուրքի միամտութեամբ։ Ոստիկանական մեծ պաշտօններ անոր մէջ չէին փոխած այդ թերածնունդ տկարութիւնը մտածող մեքենային։ «Մէկ կողմերնին պարապ» որակած է մեր ժողովուրդը թուրքին այս թերութիւնը։ …Սողոմին ջիղերը կակուղ էին տակաւին ու փաշային հաւատքը ամուր էր անոնց վրայ գործադրուած սա շահադիտական անողորմ արարքին։ Ամենավայրագ մահով մը, ընկերներուն վրայ, Սողոմը պիտի խոստովանէր ինչ որ եփած, կրացած միւսներէն անկարելի էր եղած ստանալ։
Այսպէս ճշդուած, ճշգրտուած, սազուած ու աղուորցած, որովհետեւ գիտական ծրագրումն ալ դեր ունէր կատարելիք, Ոճիրը, թող ներուի այս գլխագիրը, պաղ, զուսպ, սնգուրուած՝ բացաւ դուռը քոմանտան փաշային մատենադարանին։
Շէյխ Սապիթն ու Օսման պէյը ճամբու դրուեցան ընթացիկ ու քաղաքավար արարմունքներով։ Անոնք կառավարական պալատին դէմ Քառսուն Նարկիլէներու սրճարանը պիտի առնէին իրենց իրիկնամուտի ժամանցը, մինչեւ արեւմուտիէզանը։ Որմէ յետոյ, քառսուն փողրակնոց անոր աղբիւրին մէջ պիտի լուային ոտները, ձեռքերը, գանկը, խղճմտանքը,<ref>յաւելում ստորակէտի</ref>մատուցանէին մօտիկմեսճիտի<ref>Ծնթ. – մեսճիտ – փոքր մզկիթ</ref>մը մէջ երեկոյեան աղօթքը ու դառնային սրբազան պարտականութեան։Միւսթանթիգէֆէնտին դուրս էր ձգուած այդ կարգադրութիւններէն։ Շատ խօսիլը միշտ վնաս ունի, արձակ գործերու մէջ անգամ, ո՛ւր մնաց արիւնին մէջ։
Շշուկով, յօնքով, մատով, թարթիչով փոխանակուած այս որոշումներէն վերջը պատուիրակ փաշան առաջնորդուեցաւ վերնայարկ, ուր թեթեւ նախընթրիքէ մը ետքը, ընտանեկան հաւաքոյթժամանցի մը համար ծրագիր կար անցնիլ Ջերմուկները, քոմանտան փաշային անձնական ապարանքը։
Սանդուխի գլխուն, եբենոս գործակատարպահակին միջոցով հրահանգ գնաց բանտարկեալները տանողբերող սպային պտտցնել զանոնք մինչեւէզան։ Հրահանգը կ’արգիլէր դուրսէն մարդոց խօսիլը, հայերուն հետ։ Յետոյ՝ մութին հետ առաջնորդել զանոնք թակոյկներուն սենեակը։ Արեւը կառոյցներուն վերնամասին կը յամառէր աշնանային իր աղուորութեանը մէջ։
… Ժամ մը ամբողջ, իրենց շղթաներէն սայթաքուն, երեք հայերը ժուռ ածուեցան բանտին զանազան ճամբաներէն։ Շղթաներուն աւելորդ մարմինը, երկարատեւ նստուկ կեանքը, ծեծին հետեւանք անոնց ոսկորներուն վրայ ցաւագին բաբախումները, լոյսին ու բաց օդին մսեցնող ու ատով անախորժ ողողումը<ref>ողողումի, սրբագրուած՝ ողողումը</ref>այս պտոյտին կու տային անսովոր ու նուրբ անգթութիւն մը։ Անօթութիւնը, մատենադարանին կծու հոտերը, առանձնանալու, երկննալու, քնանալու, չըլլալո՜ւ ստիպողական պահանջ մը կը լրացնէին<ref>կը լրացնեն, սրբագրուած՝ կը լրացնէին</ref>այս տառապանքին լռելեայն մասն ալ։ Միւս կողմէ՝ մահուան տեսակ մը մահոլորտ հեռազգայութիւն մը զանոնք կ’ընէր տարօրէն թրթռուն կեանքի ամէն մէկ ծուէնի անցքին, այն նրբենի ապրումներուն, որոնք չենք տեսներ բազմազբաղ ու հաստ մեր ազատութեանը մէջ եւ որոնք կը փափկանան, անակնկալ լարերէ մեր մէջ հոսելով։ Ապարանքի բակէն անոնց ելքը խաչաձեւուած էր քոմանտան փաշային աղջկանը տեսիլքով։ Տեսի՜լք։ Վասնզի երեքն ալ տարօրէն ցնցուեցան անոր մատաղ ու միամիտ աչքերէն։ Աւելի՝ գալարագին բան մը հոսեցաւ իրենց, տաք ու ցաւոտ, զոր սեռին մագնիսը կը ծորէ իրմէ։ Դէմքին տեսակ մը դալուկ, զոր յուզումը չէր յաջողած վիրաւորել։ Մէկդի, հաւանաբար զինուորներուն շունչէն, Եղնիկը դիտեր էր երեքն ալ փոխն ի փոխ` սեւեռելու համար Սողոմենց տղան, ամուր ու պարզ։ Ելքի ճակտին, սիրուն տաղաւար մը, որուն բարձրադիր աւազանէն ջուրի սիւնակներ, ծռուած գագաթով մոմերու նման, կախ էին փողրակներէն։ Եղնիկին մօրը միջնորդութեամբ բանտարկեալները արտօնուեցան ջուր խմելու։ Աղջկան պատկե՛րը, այդ մայրը, աւելի հաստ, աւելի տրտում, բայց նայուածքին մէջ եփուն ու խոր բանով մը, որ կինը կը զատէ տհաս ձեւէն, աղջիկէն։ Գլխունէշարփի<ref>շարփ ի, սրբագրուած՝ էշարփ ի</ref>մօտ վառ մը, ճաշակով, որ կը ծածկէր մազերը, բայց կ՚արտայայտէր մորթին տարօրէն քնքուշ յոգնութիւնը։ Ան ալ սեւեռեց բանտարկեալները, բայց տաք, գորովոտ աչքերով։ Յետոյ քալեցին։ Անոր աղջիկը հագուած էր մեղրագոյն ադլասէ վերարկու, ոսկի թելերով նե[ա]րդաւոր ու պճնազարդ։ Մուշտակ օձիքին մէջ անոր դէմքը կը թուէր փորագրուած, դուրսէն բերուած ու դրուած անոր ուսերուն։ Մաթիկ Մելիքխանեանցը յիշեց Մոսկուայի դալուկ, բայց տարօրէն հագուած օրիորդները, ազնւուհին՝ ինչպէս ցնծուհին, նայուածքի բացութեամբ միայն զանազանելի։ …Անցան զօրանոցը, որուն պատուհաններէն գլուխներ, ո՛չ դալուկ, ոչ ալ փափուկ, զանոնք սեւեռեցին, այս անգամ երկաթ նայուածքներով։ Որուն չորս դուռներուն դէմօք, մեծկակ կրակարաններ՝ ածուխով բեռնաւոր, սպաներուն համար անշուշտ։ Իւրաքանչիւրին առջին, զինուոր մը, կոկոզ, պուկը ուռեցնելով, արծարծելու համար պտիկ մը կրակը, զոր ոճրագործը<ref>ոճրագործը ?</ref>հազար դժկամութեամբ կու տար այդ մարդոց, բայց կու տար հացին հոգովը։ …Մոխիրնոցին առջեւ անոնք ստեղծեցին որոշ հետաքրքրութիւն, ընդունեցին բարեւ ու բացագանչութիւն։ Մուշտակագործ Ղազարոս էֆէնտիին անունը տրուեցաւ, բայց դէմքը չերեւաց։ Ոստիկաններ, հոտ առնող շուներու շեշտութեամբը։ Ու միջոցին վրայէն, աչքէ աչք կամ մատէ մատ խօսելու ձեւ մը, որով վտանգը կը հիւսուի մեր ջիղերն ի վար, երբ կապուած կը քալենք զինուած մարդերու առջեւէն։ …Դարձան ետ։ Շեղեցան դէպի անցքը խօսարանին, որուն սանդուխի գլուխէն պահակը փութաց դէպի սպան։ Կարճ խօսակցութիւն, որմէ բառ չելաւ դուրս։ Զինուորները տհաճութեամբ կը հանդուրժէին այս անիմաստ շրջագայութիւնը, միւս կողմէ՝ իրենց իմաստութեան մէջ հիւսելով հեքիաթներ, այդ խօսակցութիւնը բացատրող։ Պահակը (խօսարանին) փաշային ապարանքը կը մտնէր ու կ’ելլէր, ծերուկի ընտանութեամբ։ Բայց անշուշտ սպային կը պատմէր սա պահուն, Եղնիկին վրայով, քանի որ զինուորին համար մարզանքէն յետոյ աշխարհը կ’ամփոփուէր աղջիկներու շրջազգեստին մէջ։ Կարճ խօսակցութիւնը կ’երկննար, զինուորներուն վախկոտ հազէն առանց ազդուելու։ Ծերունի պահակը քիթով ու մորթով կը խօսէր ու իր պաշտօնը կը պարտէր լեզուի այդ կատարելութեան։ Արեւը քաշուած էր բոլորովին, կիսամութ, տխուր, չարագուշակ շղարշի մէջ պատնէշելով<ref>մը պատնէշով, սրբագրուած՝ մէջ պատնէշելով</ref>հսկայ կառոյցները, անոնց պատերուն տակով ածուները ընելով գերեզմանական գորշութեամբ, մութը՝ մոխիր, ու ոստերը՝ մեռելի ոսկոր։ …Իջաւ սպան սանդուխէն։ Խումբը դարձաւ ետ։ Հո՛վ։ Պաղ, բարակ, մարդկային շրթներով, ու խորունկ։ Սպային ակնարկը ցոյց տուաւ փաշային ապարանքը, որուն շրջանը ըրին բանտարկեալները, ցաւէն ու յոգնութենէն վեր հոգեկան վիճակով մը։ Վերջալոյսը սկսած էր անոնց գլխուն վրայ։ Կարմիր գիծեր, դեղնախառն գետի մը քմայոտ մարմինին նման ձգուեր էին տժգունած կապոյտին վրայ, խառն ի խուռն, ինչպէս կը ձգուին մեր ալ ներսը մեր յուզումները։ Ճիչերը՝ քիչ:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Բանտին անձաւներէն երգը կը մխար, բայց չէր ճշդուեր։ Կառք մը դղրդեցաւ պալատին մեծ սալարկին վրայ։ Կատու մը անցաւ՝ կտրելով անոնց գիծը։ Սեւ էր կենդանին ու Սողոմը սարսռաց։ Նախապաշարումը գէշ կը մեկնէ այդ կերպ կտրուիլ մը։ …Դարձդարձիկ այս երթեւեկին կարեւոր դէպքը չորսհինգ անգամ խումբին խաչաձեւումն էր պտոյտի ելած մարդուն աղջիկէն։ Երեւոյթը այնքան յատկանշական ըլլալու էր, որ զինուորներուն անիմաստ ուղեղին մէջ իմաստի ելաւ։ Խօսարանին պահա՜կը։ Հին նոխա՜զը։ Որ զուր տեղը հաճելի չէր հանըմին։ Ո՜ր եղնիկը անտարբեր է որսորդին։ Յիսնապետ տեղակալը անոնց հանդիպումը ընդունած էր լուրջ ու կիսաժպիտ` գերմանական իր պեխերուն ցցունքը նորոգելով ամէն անգամուն։ Ո՞ր աղջիկը անտարբեր՝ փայլուն մորթին ու շքեղ պեխին։
Տարօրինակ սա շրջագայո՜ւմը։
Որ, յուղարկաւոր իր տրտմութեան ու դանդաղութեան մէջ Մաթիկին համար անսովոր զգայութիւններ, բռնկումներ կը հանէր, տեսարանէ ու դէմքէ։ Ի՛նչ հրաշքով, ասիական աս պատկերները անոր մէջ կը գտնէին այդ անակնկալ արձագանգը, որպէսզի անիկա անդիմադրելի խուժումին տակն իյնար իր մանկութեան, աղքատիկ իր մօրը ձեռքէն կախուած, երբ կը պտտէին<ref>կը պտտցնէին, սրբագրուած՝ կը պտտէին ?</ref>այսպէս հեռաւոր Կովկասի մէկ գեղին փողոցներէն, այդ վերջալոյսին ու այդ տրտմութեանց մէջէն, իրականբալիկ, ամրօրէն պաշտպանուած որբեւայրի այդ կնիկէն, որ կը դողար անոր արեւուն, ու հօրը մահը լալու ատենը, արցունքները կը չորցնէր իր որբի մազերուն, ու կը համբուրէր պաղ իր թուշերը, կրակկրակ շրթներով։ …Որ հիմա, իր կուրցած պառաւութեան մէջ –այրիներուն մեծ դժբախտութիւնը, լացին զոհել իրենց աչքին լոյսը– ով գիտէ սեւ ի՜նչ դողերով, սա պահուն, կ ’ոգեկոչէր իր ամուսինը, գովքի մը դողերուն վրայով, ու նոյն սարսուռով իր անվախճան գիշերին կը հասցնէր զաւակը, հովէն ու մութէն պահանջելովբալիկՄաթիկը։ Ո՜վ մեր մայրերը։ Ձեր երիտասարդութիւնը զարնող ցաւերէն մեծագոյնը մեր ձեռքով ձեզի հասցուած աս անպարագիծ կսկիծն է եղեր։ Ներեցէք մեզի, որ ձեր սիրտերուն տարածէն հարիւր հեղ աւելի դրինք ձեր վրայ։ Վասնզի չբաւեց ձեզ ձեր այրիութիւնը, երբ քսանհինգ չմտած ձեր փէշերը կարեցիք աշխարհին համերուն վրայ, թաղեցիք ձեր էրիկները, լալ իսկ չկրնալով ու չորսհինգ տղու անօթի ոսկորները ունեցաք ձեր մեռած ստինքներուն մշտապէս փակած։ … Աւելի՛ն. ձեզ ըրինք միշտ, միշտ թաղողներ, նո՛յնիսկ երբ անցանք վտանգի տարիքը, պատանի եղանք ու երիտասարդ, ձեզ լքելու համար ձեր բոլոր յոյսերուն մէջ ու աղաչանքին մէջ ու իջանք կրկէսը անլուր կռիւին, մութ, յուսահատ մեր մեծ կռիւին։ Դուք տարիք այս մահերն ալ։ Ու աւելի՜ն…։ Բայց պէտք է քալել։ Ու քալել Մաթիկին հետ։ Որ քաղցր, պատանի, ու աղջկանը տարիքէն, հոգիով անհուն, ուսանող ու տարուած, այրեցաւ այդքան կանուխէն կրակովը իր ցեղին անհաս խորհուրդին։ …Ուրիշ ժողովուրդներու մէջ իր ցեղին կաթիլը ընդհանրապէս զգալի կ’ըլլայ պատանիէն վերջը, երիտասարդին։ Մեր մէջ կարգը շրջուած է, խռովքը, խելամուտը, տրտմութիւնը ու ատոնց անդրադարձը մեզ կը գտնեն պատանութեան դուռներուն։ Կը խորհիմ, թէ ընկեր Մաթիկն ալ նման էր մեզի, այդ անորակելի տարիքին, երբ առաջին անգամ զգաց իր ցեղը, իբր անցեալ ու ներկայ բռնկում։ Պէտք է քալել ու շարժում պատմել, որպէսզի թերթօնը տաքնայ, ու թողուլ բոլոր Մաթիկներուն հոգին այդպէս հպանցուած ու փակ…։ Եղե՞ր էր ան, երբեւիցէ, ազատ երիտասարդ, հեռու Կովկասին<ref>Կովկասին – ?</ref>, որ զգլխանքի օր մը, անորակելի ձայներէ հրուած, թաւալգլոր ինկեր էր Մոսկուայէն Թիֆլիս, մկրտուեր` անցնելու համար սահմանը…։ Դժբախտութիւն է, որ վիպողը զոհէ անցեալները, մնալու համար ներկայի մը օղակին մէջ, ինչպէս կեանքի ծովին մէջ նետուած արկածաւոր մը…։ Կը քալէին անոնք երեքով։ Ու անոր անցեալը, մութին մէջ վառող փայլակին նման՝ կը բացուէր ու կը գոցուէր, զինքը ընելով տատանող, քաղցր, թուլիկ ու ողջ մեռել, որ երջանիկ է, խուսափուկ ներդաշնակութեամբ մը երկու աշխարհներու։ Իր քայլերուն տակ, բակերուն խոշոր սալերը ըսես կը հալածուէին իրենց թրքութենէն։ Մշուշ մը, քաղցր ու ջերմիկ, քիչքիչ կ’առնէր իրերէն իրենց շրջագիծը,<ref>յաւելում ստորակէտի</ref>կ’աղաւաղէր, բայց չէր սեւցներ, ինչպէս կը պատահի ասիկա կարգ մը երազներու մէջ, որոնց իրականութիւնը չենք կրնար հերքել։ Տղայ մը անցաւ իրենց մօտիկէն, հաւանաբար որբ մը, զինուորականի, վասնզի տաբատը պետական կերպասէ կտրուած կը թուէր։ Ցուրտը զարկած էր անոր այտերուն,<ref>յաւելում ստորակէտի</ref>ու շրթներուն՝<ref>յաւելում բութի</ref>շերտ մը հաց, սեւ ու խոցխոց…։ Մաթիկին քիմքին՝ անպատմելի զգայութիւնը, շատ հին օրերէն հեքիաթի մը, որ կը պատմէ մոխիրի համը, մոխիրէ շինուած բաղարջի մը, – աղքատ, շատ աղքատ ու կուրցած պառաւի մը հիւղակին խորը, երբ անոր պանդուխտ որդին կը դառնար հայրենի տունը, քամարը լեցուն, բայց մարմինը չուառ, նստելու օճախի կուշտին, ուտելու համար մօրկանը բաղարջէն,<ref>յաւելում ստորակէտի</ref>մոխիրով ու արցունքով շաղուըւած բաղարջէն, հաւանաբար խոցխոց, ինչպէս շերտը սա որբին բերնին։ Անոր լեզուին վրայ եղաւ նորէն աղի հին կծումը։ …Տարին պատկերը։ Տարին Մաթիկին մանկութիւնը։ …Կը քալէին։ Ու այս անգամ ինք հեքիաթին մէկ ուրիշ որբն էր, խորթ հօրը կողմէ փողոց նետուած, փնտռելու Աստուածը, անկէ ուզելու համար կուշտկեկ սեղան մը, տաքուկ անկողին ու … բարի պապա մը։ Հեքիաթը այդ ճամբան կ’ընէր ասոր պէս բան մը, այսպէս հսկայ ու մռայլ շէնքերով կտրտուած, դարձդարձիկ ու պաղ, հովոտ, պատուհաններուն տարեկից աղջիկներ դնելով, որոնք հաց ու անկողին ու հայրիկ ունէին, ինչպէս կը կարդացուէր անոնց աչքերէն…։ Տարին այդ հեքիաթն ալ, ու անոր կապուած խորունկ զրկանքի զգայութիւնը, որ մօրկանը համբոյրովը կը զովանար։ …Անոր մայրը չէր կարգուած՝ խորթ այդ պապան խնայելու համար իր զաւկըներուն… ։ Քալեցին կրկին։ Ծերունի մը, թաշկինակով ականջները փաթթած, նայեցաւ իրենց մռլտալէն։ Կ’անիծէ՞ր, թէ կը հայհոյէր։ Եմէնէն իր տղուն մահը գուժեր էին իրեն ու տուած պզտիկ ծրար մը բան, որ անութին էր այդ պահուն ու կը պարունակէր մեռնողին թուղթերը ու անձնական առարկաները, նահատակութիւնը վաւերացնող։ Ծերունին կը մռլտար, հաւանաբար չլալու համար, թէեւ աչքերը չորցած, կռնծած էին գործին հետ։ Ու արգելք ալ կար, պաշտօնատուններու շրջանակին՝ արցունքով խռովելու փափուկ սիրտերը դիւանի պէյերուն, էֆէնտիներուն, այդպէս կոկիկ ու մաքուր, իրենց բազկաթոռներուն, մազերուն խազը աղջիկի պէս բաց։ Մինչ իր մէկ հատիկը -չէր կրցած արժեւորել միամօր որդիները զինուորութենէ զերծ պահող իր իրաւունքը, երկրորդ կնոջը բերած մէկ էֆէնտիին գնովը– Արաբիստանի աւազներուն մէջ գերեզմանի անգամ չէր արժանացած, անապատէն ներս անյայտ կորսուելով, զոհ գացած՝ պետեւիներու դաւին, որոնք թուրք զինուորները խաբելով կը տանէին ներս, աւազաստանի մէկ չոր գետակին յատակը ու կ’ըլլային անհետ, անօթութեան, ծարաւին ու գազաններուն ձգելով զանոնք մաքրելու հոգը, երբ իրենց խիղճը արգիլէր արիւնը…։ Ու կը քալէին հայ տղաքը, ծերունիին ետեւէն, անշուշտ անոր զաւկին նման ոչ դէպի աւազները, այլ՝ երկրին յատակը…։ Մաթիկին ուզածնե՞րը։ Շատ ու շատ բաներ…։ Ամէնէն եղերականը, թերեւս, շրթները սա աղջիկին, դալուկ՝ ինչպէս նիհար սատափ մը, բայց այնքան իրա՜ւ։ Ո՜վ մեր թշուառութիւնը մահուան այսքան մօտ։ Ու մեր ախորժակները։ Անոր կարօտը՝ սա ձգուելիք աշխարհէն (հետզհետէ կը խորանար իր մէջ ստուգութիւնը մահուան պատգամին, պատուիրակ փաշային մեղմ բանաձեւէն, որ կը ծանրանար, կը յստականար, բայց չէր նեղեր։ Աւելի տարօրինակը՝ այդ թրքութեան մեղմացումն էր իր ջիղերուն ցանցէն։ Ըսես կը հաշտուէր մարդերէն վեր բանի մը հետ), որմէ հեռանալը կամ որուն փարիլը իրեն կը թուէին նոյն կարօտին զոյգ երեսները։ Անմուրատ, զուր տեղը մեռնող տղո՞ւ ըղձաւորութիւն։ Ո՜վ ինչ գիտէ, թէ ինչ կ’ուզեն մեր սիրտին հազարով թելերը, փրթելէ առաջ։ Դուրսէն մեզի յարդարուած հոգեւարքը ունի այս հոյակապ պայծառութիւնները։ Գիտակցութենէն անդին ջրհեղեղ մըն է ասիկա, երբ մեր փոքր եսին սահմանները կը պատռին ու մեր վրայ կը խուժէ անբաւ աշխարհը յուզումներուն, զգայութիւններուն, որոնք կազմեցին մեր օրերը, ծուէնծուէն, առանց մեր մասնակցութեան։ Ողջակէզէն առաջ մեր տարիները կնդրուկի կայլակի մը պէս կ’այրին մեր սիրտի անտես բուրվառին։
Երեքէն՝ եղկելի՛ն, Սողոմը նորէն։ Վասնզի իր շղթան կը կրէր միւսներէն դժուար։ Ու չէր հաշտուած մահուան հետ, մոռցած գրեթէ իր ոճիրը, իր հայ ըլլալը, սա բանտին երախին։ Գրաւուա՞ծ՝ յամեցող պատկերովը աղջկան։ Անկիւնադարձի մը, անիկա տեսաւ սեւամորթ գործակատարը, աղջկան ետեւէն, ուշադիր ու խիստ։ Թեւը տուած դեղձի մը կարճ ոստին՝ Եղնիկը կը թուէր երազել, ապահովաբար գեղանի սպային անցքը սպասող իր միամտութիւնը ծածկելու համար սրատես զինուորներու թափանցումէն, որոնք հազիւ կը զսպէին իրենց ցանկութիւնը անոր վրայ նետուելու եւ հումհում կրծելու անոր այտերը։ Այսպէս է շինուած այս կեանքը։
Սողոմը ջանաց ամրապնդել իր քայլերը։ Անիկա այցուած էր ժամ մը առաջուան շուարուն իր հոգեվիճակէն, երբ այդ սեւ մարդը իրեն խօսեր էր փոքր, տխուր, խղճմտանքը ծակող, բայց նոյն ատեն մութ ալ բաներ, զինքը սիրող անձերու բերնով։ Իր սուզումին մէջ անիկա չտեսաւ ճիւղ մը, ծառէ մը, որ դպաւ ականջին ` զինքը կանչելով իրերուն աշխարհը։
Քանիերո՜րդ անգամն ըլլալով անոնք հանդիպումը ըրին այդ աղջկան, հետզհետէ աւելի տրտում ու յոգնած, բայց բռնկած հոգիով։ Արեւը երկինքի երեսին մուրի մօտ բան մը եղած էր արդէն, ամպիկներու քամակին, անորոշ գոյներու խաղ մը պտտցնելով ազատ այդ դաշտերուն վրայ։ Պաղը՝ կրկին, բանալով իր պահեստները սա հսկայական պատերէն ու ժողվելով իր թեւերը հողէն, սալերէն, ջուրէն։ Երկար ատենէ ի վեր բաց օդէն բաժնուած, բանտարկեալները գրեթէ կը դողային, ծիծաղը շարժելու չափ զինուորներուն, առողջ, անզգայ, ցուրտէն ու շոգէն հաւասարապէս վեր։ …Ու ասիկա այսպէս, մինչեւ որ մղձուկ մինարէէն փրթաւ երեկոյեան աղօթքը.
–Ալլա՜հ էքպէր, Ալլա՜հ էքպէր…
Որ թարգմանի՝
«Բարձրեալն Աստուա՜ծ»…
Այո՜։ Մեծ, մեծագոյն Աստուածը, որ սա մունետիկին բերնովը հրամանը կու տար հանդարտ ու քաղցրանուագ ոճիրին։ Որ ըրած է այդ բանը այնքան հազար անգամներ, այնքան հազար տեղերու վրայ, աւելի հոյակապ նուագներով։
Ձայնին հետ, որ բանտարկեալները գտաւ գեղեցիկ արիշի մը ներքեւ, բուսաւ խումբը ժանտարմաներու, բոլորն ալ մէկ մկրատէ ելած հասակներով։ Ա՛լ սեւնալու վրայ՝ օդին մէջ, անոնց դէմքերուն զանազանութիւնը կը տարտամէր համազգեստին հաւասարիչ միւս սեւին մէջ։ Այդ հսկայ կոյտերուն վրայ՝ պեխը քիչ։ Մոնկոլագիծ այտեր։ Դաժանէն անդին բանով մը, պիրկ, լուրջ, անխօս։ Ո՞վ զատեր էր այս մարդիկը։
Ասոնց տասնապետը, կէս թիզով աւելի, դահիճի դասական տիպարը արթնցուց Սողոմին մտքին։ Արեւելքի մէջ դարերով այդ մարդը շփոթուած է հոգէառին հետ, որ սա տասնապետներուն մարմինը ունի ժամուն պատի նկարներուն, աւելի՝ երեք կամ եօթն ալ թեւեր ու անդամներու իւրաքանչիւր խաղին ալ մէյմէկ աչք, բացի ճակտի կեդրոնին մեծ աչքէն։ Հեքիաթն ալ հաճոյքով կը ծանրանայ դահիճին դիմագիծին, երբ աղջիկներուն, աւելի՝ կիներուն մազերը թեւին հիւսած, աջով կը կոխէ սուրը անոնց ծոծրակին։ …Սա պահուն այդ տասնապետը իր հասակէն աւելի կը թուէր, թերեւս առնելով այդ աւելին հեքիաթէն կամ իր իսկ թողած տպաւորութենէն։ Խօսեցաւ անիկա իր մարդոց, հայերէն անլսելի չափով ցած։ Խորհրդակցութի՞ւն։ Չէր կարելի մտածման բաժին դնել սա գլուխներուն կեդրոնացումին մէջ, որ այդ խումբը կ’ընէր այդքան տարօրէն խռով ու հանդարտ նոյն կեցուածքին վրայ։ Մահուան շո՞ւքը, թուրքին առհաւական հեշտա՞նքը։ Կտրուկ, տասնապետը հրամայեց.<ref>վերջակէտ, սրբագրուած՝ միջակէտ</ref>
–Առա՛ջ։
Սպան կը պակսէր, թերեւս յանուն գերմանական կարգապահութեան։
Ժանտարմաները, թիւով տասը, զինուորական շարժումով, դարձան իրենց կրունկներուն։ Արագ, անոնք զուգահեռ գիծեր եղան բանտարկեալներուն երկու քովերէն։ Անոնց յաղթ մարմինները կը խղդէին միւսներուն արդէն քիչ, յուզումով աւելի քիչցած ձեւերը։
Անցքը՝ նեղ։ Հրաման մը կալանաւորները ետեւ ետեւի շարեց։ Ժանտարմաները, առանց խօսելու, երկաթի պէս պաղ մատներով շինեցին այդ գիծը՝ ամուր բռնելով տղոցը ձեռքէն։ Լոյսը ա՛լ պակաս էր բացերէն։ Պատերուն ու քիւերուն տակերը արդէն մտեր էին<ref>մտեր են, սրբագրուած՝ մտեր էին</ref>սեւին մէջ։
Ուրկէ՞ ճանչցան, որ առեր էին մոխիրնոցին ուղղութիւնը։ Նուաղ ձայներ կը հասնէին սակայն իրենց, տրտում ու բոլորովին թարմ սիրերգէ մը։ Խոր ու սրտառուչ եղանակ մըն էր, [որ]<ref>յաւելում բառի՝ որ ?</ref>ամիս մը առաջ բուսած էր քաղաքին մէջ, եղերական մահ մը դրուատող։ Սողոմը յիշեց Նալպանտենց հարսը, ու սարսռաց։ Վասնզի երգին մէջ կը պատմուէր իր աղէտին յար եւ նման պատահար մը, նոր հարսի մը գլխուն թափող, երբ հարսնուկը գութ կը պաղատէր փորի անմեղին համար, բայց կը դաշունուէր։ Զինուորութենէ դարձած երիտասարդ մըն էր ոճրագործը, որուն նշանածը չէր սպասած, ու ամուսնացած թէ առանց ատոր յղի մնացած, այդ կէտը կը մնար անյայտ, բայց հարսնուկը կը մեռնէր, այդպէս պաղատելով գո՜ւթ, գո՜ւթ՝ փորի անմեղին…։ …։
Խումբը շեղեցաւ։
Անցքը հատեր էր ցածուկ կամարի մը տակ, մզկիթներու դուռներուն վրայ կլորցող բան մը յիշեցնող։ Կէս ժամ առաջ կալանաւորները անցեր էին ատկէ։ Ու կէս ժամ վերջը, շրջապատին վրայ կը յամենար կիսածանօթ այն հովը, որով տեղաւորուած են մեր մէջ անգամ մը տեսնուած պատկերները։ Արեւին լոյսը բոլորովին անզօր՝ պարզելու տեսարան մը անձնաւորող մանրամասնութիւնները, թէեւ սիւնէ սիւն, երկաթ ձողերը կամարին ոտքերը բռնող երկկողմանի պատուանդանները դեռ մաս մը գիծ կը պահէին անվթար։ Խոշոր մարմարներուն վրայ երկաթ կրունկներու զարկը սիրտի կը դպէր։
Ու լռութիւն։
Գարավանան նոր լակած շրթներուն գարշահոտ սոխրացը<ref>սոխրաց ? սոխրած ?</ref>։Գովուշին կաշեբոյր, նոխազային կծուութիւնը։ Ժանգի, գազանութեան համախառնուրդ աշխած հով մը, քրտինքէն տարբեր այն գէշ ու նենգ հոտը, որով կարգ մը վայրեր կը տեղաւորուին մեր ռունգերուն։ Ժանտարմաներէն մէկուն բերանէն թանձր աղտի պէս կպչուն բան մը, տակաւին, օխա մը սխտորէ խուսափող գոլ, որ կը թուէր հեւալ ու մխալ, այնքան ակռաներուն ժահրը եւ շունչին ու հոգիին թոյնը կը մասնաւորէին համը<ref>համի, սրբագրուած՝ համը</ref>այդ հեւուքին, նեղելով, քիչցնելով արդէն կիսաբորբոս օդը սա չայցուած կամարին։ Բանտին փայտանո՞ցը։ Ածխանո՞ցը։ …Սպանդանո՞ցը։
– Հայտէ, Սիւլէյման։
Սողոմը գլուխը դարձուց։
Հասնողն էր ուրիշ մը, հաւանաբար ան ալ Սիւլէյման մը։
Վաւերական հսկայ մը, համաչափ սակայն, ըմբիշի փարթամ կազմով։
–Ուշացար, Սիւլէյման փէյլիվան<ref>Ծնթ. – փէյլիվան – ըմբիշ ։</ref>։
Ըմբիշը չպատասխանեց։ Քրտնած կը թուէր, աճապարելուն։ Ու անոր շնչառութեան կշռոյթը լսելի էր երեքչորս քայլ հեռուէն։ Ահագին իր թեւը պտտցուց պեխերուն, այնքան առատ, որ նշմարելի էին,<ref>յաւելում ստորակէտի</ref>մութէն<ref>ջնջ. ստորակէտ</ref>զատուելով իբր երկթեւ խուրձ մը, ականջները հասնող։ Միւսներուն քիչ ու կարճ պեխերուն մօտ, փարթամ սա ուռճացումը կը զարնէր ուշի, նեղ ու լեղի ահով մը տպաւորելով ճիղճ մարմինները հայերուն։ Միւս ձեռքին ձողեր, տրցակով։ Ու ձողերուն ծայրին, ջահերուն լաթեղէն փաթաթները, որոնք կը հոտէին ծթռած ձէթ մը, ինչպէս ճշդեց Սողոմին քիթը, եղին երկիրէն, այնքան նրբազգած՝ խաղաղութեան ծառին այդ դեղնորակ հոգիին։ Ջահե՞ր…։ Ձմրան որքա՜ն գիշերներ, Սողոմենց տղան ջահով այդ գնացքը կատարեր էր ձիւներուն մէջէն Տէրընտասին եւ ուրիշ տօներու, խարոյկներու պարին մէջէն։
Տասնապետը բացաւ ցածուկ դուռը։
Մութ, որ հաստ էր, «ձիւթի պէս»։ Նոյն ատեն տամկութեան, բորբոսի զօրաւոր այրում մը, որ անոնց ռունգերէ ն զատ մարմինն ալ կսկծեցուց քիչ մը։
Լուցկի մը վառեցաւ։
Ու եղաւ կիսապայծառ, դողդոջ ուրուայնութիւնը մը, դէպի հեռիները մղձաւանջային ծաւալումով։ Անմիջապէս մօտիկ, դուռին ճիշդ ետին, ջաղացքարի մը պորտին վրայ կը հանգչէր հարսնիքի մեծկակ լապտեր մը։ Ապակիներուն վրայ ոչ մէկ փոշի, ընդհակառակն, մատերու աղտոտ հետքեր, որոնք կը զատուէին պղտոր իրենց կոճակներովը ապակիին մաքուր երեսակներէն։ Լուցկին կրկնեցին, մինչ ուրիշ մը բացեր էր լապտերին դռնակը։ Թեթեւ ու էգ ու նենգ ճռինչ մը, որ գետին ինկող մետաղի մը պէս տպաւորեց հայերը։
Անոր մէջ տեղաւորուած աշտանակը, եռաստե՛ղ, հարսանեկան նարօտէն միայն պակաս։ Մոմերը շուկայէն նոր գնուած, վասնզի դեռ կը պահէին իրենց ցռուկը ճերմակ։ Սողոմը տեսաւ ասոնք պատճառներով, որոնք պարզ ըլլալու են մեր ընթերցողներուն։ Անոնց ուղիղ ու ցուրտ սլաքները մահաբեմեան տրտմութիւն մը ստեղծեցին տիրացու տղուն մէջ, որ «Ի վերին Երուսաղէմ» ոլորակած պահուն, աչքը կը մանրէր՝ լեզուակներուն լոյսը ընելով բիւրաղի շամանդաղում, «երկինքի թագաւորութեան» պատկեր մը շինելով լոյսերուն այդ փոշիներէն, ու մահուան կսկիծը այդ խաղին մէջ ծիածանելով։ Քանի՜քանի՜ հարիւր հեղ անոր սրտառուչ ձայնը անմուրատ, այսինքն՝ երիտասարդ մեռելներու գլուխ անցեր էր այս սարսուռէն։ Անիկա հասարակաց պարտքի մը պէս կը վճարէր իր<ref>ի, սրբագրուած՝ իր</ref>ձայնին տուրքը այդ վշտահար ամբոխին։ Առանց այդ եղանակին մեռելին տէրերը կը կարծէին թերացած ըլլալ իրենց սիրականին վերջին հանգիստին առջեւ։
… Մոմերը վառուեր էին։
Ու անոնց ցոլքին տակ, պաղ, սեւորակ, բայց բաւ՝ ճշգրտուեցաւ դեղին պատկերը։ Գրեթէ նոյն կամարը, խայտխայտ աղիւսով, որ այդ գետնուղիներուն ընթացիկ ոճը կու տար։ Նոյն յատակը, ձիւթ, հող թէ քար, դժուար էր զանազանել։ Ա՞ն՝ ուրկէ ելեր էին քանի մը ժամ առաջ, թէ ուրիշ մը։ Նկո՞ւղ կը դառնային։
Երեքն ալ այցուեցան այս մտածումէն։ Բայց քիչ մը քալուածք սրբեց այդ հաւանականութիւնը։ Ի՞նչ էր, որ կը միջամտէր։ Ջահե՞րը, որոնց դեռ չբռնկած գլուխներէն մոմերուն լոյսը գիծեր ու տողեր կը ստեղծէր, թէ գազանատիպ սա մարդոց անզգած ու լուրջ լռութիւնը, որ հերքումն իսկ կ’ըլլար անոնց սորված ճշմարտութիւններուն, սա ամայութեանց ներսը։ Թուրքերը պարտաւոր էին հայհոյել, թքնել, առնուազն աքացիով քանի մը հեղ գետին տապալելքոմիթաճիները, երբ կը քշէին զանոնք վար, հարցաքննութիւններէն յետոյ, իրենց ծակը։ Սովորական, թափթփուկ ժանտարմաներու հետ անոնց հաստատ փորձառութիւնը, հոս՝ իր պակասովը, նեղիչ բան մը ունէր հայերուն սիրտին, սա ամեհի մարդոց հետ, որոնք իրենց դէմքերը կը զգուշացնէին լոյսէն։ Այս զգայութենէն զատ, անոնց մէջ կ’աշխատէր ուրիշ ալ «հեղանիւթ» մը, որ մարմինն է այս գետնափոր կայքերուն։ Անգամ մը անոնց մէջ, մենք կը պատկանինք «ստուերներու թագաւորութեան»։ Այս զգայութիւնը կը խանգարէ շատ բան մեր մէջ, առաւելապէս մեր տեղաւորուիլը միջոցին մէջ։ Ու կը խորհինք, կը զգանք, մահուան մթնոլորտի մը ընդմէջէն։
Սիւլէյման փէյլիվանը դանդաղումով մը ելաւ Սողոմին կուշտին։ Կարծր այդ մօտութիւնը, Նալպանտենց հարսը, դուրսի Եղնիկը նոյն գիծով իրարու յաջորդեցին անոր ջիղերուն ճամբաներէն։ Ինչո՞ւ։ Կը քալէր ու կը հարցնէր պատճառը, որ քոմանտան փաշային սեւամորթ պահակը կը պահէր բռնի անոր ուղեղին։ Առանձնացած սենեակին մէջ, այդ արաբը խստօրէն պատուիրած էր իրեն ըսել գիտցածը, առանց վախնալու, ամէն գնով։ …Քալեցին ու անոնց աչքին կոյր փորուածք մը, նոյն կամարումով, որ ուրուացաւ ու մեռաւ։ Ո՞ւր կ’երթար այդ ուղին։ …Սեւամորթը կրկին բռնացաւ Սողոմին ուղեղին։ Անիկա կը խօսէր քոմանտան փաշային բերանէն, յետոյ՝ ուրիշներու բերանով, անունն անյայտ, շահեկան, մեծ, ամենակարող ուրիշներ, սանկ փափուկ ուքիպար [308], որոնք Սուղում օղլու Սուղումին բարիքը կ’ուզէին։
… Քալեցին։ …Սեւամորթին ոճը ունէր ընտանի, կիսասքող խոստումներ։ Անիկա չէր ճշդած անունները այդ ուրիշներուն, բայց պայծառ կերպով պատկերած էր արժէքը իր բարիքը ուզողներուն։ Սեւամորթը աշխատեր էր իր պարագան զատելուքոմիթաճիներէն, հրաւիրած զինքը բացէ բաց յայտնելու այդ մարդոց մասին իր բոլոր տեղեկութիւնները։ …Եղնի՛կը, իր քովնտի մարմինովը, աչքին խոնաւ տրտմութեամբը։ Մօրը ձայնը, հրամայող սպային, որպէսզի արտօնուին ծարաւները ջուր խմելու…։ Կա՞յ աւելի դժբախտ բան մը, քան մեր ուղեղը, որ զինքը հարուածող հազարաւոր զգայութիւնները պարտաւոր է որոշ չափով գոհացնել, ինչպէս եւ զինքը հիմնագրաւող տարրը պահել առաջին փլանի։ Մենք կ’ապրինք մեզ բզկտելով։
Հետզհետէ կամարը կը լայննար։
Խոնաւ, անշարժ մութը հազիւ կը պղտորուէր իր ընդերքներէն։
Շղթան կանգ առաւ։
Մեծկակ դուռ մը։
Ու տեսան, որ ան էր, որուն առջեւէն անցեր էին նկուղէն դուրս ելլելու ատեն։ Գետնափոր ուղին կիսաղեղ տարածութեան մը փոխուեցաւ անոնց ձախին։ Պայտի մը երկու թեւերը յիշեցնող ձեւով մը ապառաժին մէջ փորուած կը թուէր այդ համաչափ վէրքը։ Պայտին թեւերը կը սկսէին հնօրեայ թակոյկներով, մէկ մեթր հասակով, առասպելական գաւաթներու նման նստած իրենց ոտքերուն վրայ։ Լապտերին լոյսը անոնց փորին ճառագայթներ շողացուց։ Յայտնի է, թէ ջուր էր սրսկուած անոնց երեսին։ Պատերուն ոտքին՝ դոյլեր՝ ջրհանկիրներուն կտաւէն։ Ու տակառիկներ, բոլորն ալ քար, հաւանաբար շատ հին ծագումով, որոնց մէջ ջուրը սեւ արիւնի կը նմանէր։ Այս չարագուշակ հանդերձանքը՝ հրդեհի՞, թէ ուրիշ աւելի պղտոր կարիքներու համար։
Դուռը բանալէ առաջ Սիւլէյման փէյլիվանը հարցուց։
–ՔոմիթաճիՄատէուս, ըսելիք բան մը ունի՞ս։
Մաթիկը չպատասխանեց։
– Խոզի՛ զաւակ խոզ, չե՞ս լսեր։ Հազարապետ փաշան ինծի պատուիրած է հարցնել քեզի, ունի՞ս ըսելիք։
– Չունիմ։
– Քու գիտնալիքդ է ատիկա։
Ու բացաւ պատի աղեղին խորքը գրաւող դուռը։
– Ջահե՛րը։
Վառուեցան անոնք ալ։ Ու անոնց անկայուն լեզուէն մուխոտ ու պղտոր լոյսը թուրքերը ըրաւ գրեթէ տժգոյն։ Տեսարանին խուլ խռովքը մէկէն գտաւ իր ծանրութիւնը։ Միջին դար. հաւատաքննական տանջանքներու յուշեր. թուրքին ամբողջ<ref>ամողջ, սրբագրուած՝ ամբողջ</ref>անասնութիւնը՝ Մաթիկին ջիղերուն վրայ յստակ իրականութիւն։ Քանի՛ կը շարժէին ջահերը, ա՛յնքան պահը կը խորանար։ Ժանտարմաներու շրթները փոքր վէտի մէջ։ Ու անոնց ճակատը՝ ակօսաւոր։
Դուռէն ներս։ Կիսալուսնի ձեւով կառոյց մը։ Հողին տակ, մէջէ մէջ սենեակներէ անցնող մը միայն կը զգայ սա արհաւիրքը, պայմանաւ, որ հնաբանութեան ուսանող մը չըլլայ, այլ՝ հա՜յ, կալանաւոր, հսկուած տասը մարդերէ։ Եւրոպացի զբօսաշրջիկները, որոնք թուրք հանըմներուն մարմինը աւելի խոր ու յուզումով վայելելու համար, այդ տեսակ տեքորներ սիրեցին, անշուշտ պիտի չայցուէին սա պատկերներուն անասելի թրքութենէն։ Այդ կառոյցին ոճն ալ կը կրկնէր կիսաղեղի նոյն դրոշմը։ Սենեակ, սրահ, ո՛րը որ կ’ուզէք։ Հանուած՝ ապառաժէն, կովի եղջիւրներու նման, կառոյցին մարմինը կը միանար կեդրոնէն ուրիշ դուռի մը վրայ։ Գետինը՝ մերկ ու չոր։ Ոչ մէկ առարկայ, բացի երկու եղջիւրները սկսող երկու թակոյկներէն, որոնք կը կրկնէին նախամուտի զոյգը։ Մատի հաստութեամբ կղմինտրը այդ պատերուն կը հագցնէր իրենց անառարկելի հնութիւնը։ Պատերը հիւսուած են նոյն հաշիւներով ու ոճով, ա՛յն միւսներուն պէս, որոնք քաղաքին աս ու ան կողմը կը շինեն դիակները<ref>ջնջ. ստորակէտ</ref>կործանած պարիսպներուն, եղիճին ու մորմենիին տակ պահող իրենց գիծերուն մութ կարմրութիւնը։ Ո՛չ խոնաւը, ոչ ալ երաշտը ազդեցութիւն ունին այդ շաղախին վրայ, որ հազարամեակներէ ի վեր այնքան այլազան քաղաքակրթութիւններ կը պարզէ թուրքերէն հնարուած բարբարոս տարազի մը տակ։ Բոլոր այդ մնացորդները թուրքերը կը վերագրեն ճինիվիզներու։
Այս կառոյցին ալ կեդրոնին դուռ։ Որ շինուածքով ու չափով կը բերէր պատկերը առջի երկուքին։
Ու եղաւ լռութիւն, ու եղաւ սպասում։
… Մեծ լոյս մը, որ աւելցաւ ջահերուն դողդոջ ու մութ պայծառութեան։ Ձայն, հազիւ շշուկի մը չափ։ Գետինը անարձագանգ էր եկողներուն փապուճներուն տակ։
Երկու շատ խոշոր լապտերներ։ Որոնց ետին շէյխ Սապիթը եւ Օսման պէյը։<ref>ջնջ. բառի՝ Լապտերները – ջնջ. ՝ նոր պարբերութիւն անցումը</ref>Հագած էին ենիչէրիի փայտեայ արձանները յիշեցնող տարազ։ Սեւ անոնց դէմքին վերեւ ձիւնի պէս բաց փաթթոցը կը շեշտէր աննկարագրելի այդ մորթերուն պճլտուն սարսափը։ Դեղին՝ իրենց ակռաներէն, որոնք ժանիքներու սանտր մը կը յիշեցնեն, պատրաստ մարդկային միսը բուրդի նման գզելու։ Զոյգ դանակներ, իւրաքանչիւրի մէջքին, որ արիւնի գոյն գօտիով մը շատցեր էր, մարդոց ինքնին մեծղի մարմինը կրկնապատկող հաստութեամբ։ Դանակներուն երկու ծայրերը, պոչն ու գլուխը դո՛ւրս, վասնզի կանգուն ու կէսնոց իրենց հասակը չէր խղդուեր գօտիին ծալքերէն։
Շղթան ճեղքուեցաւ։
– Սէլամուն ալէյքում…
– Ալէյքում սէլամ…
Երա՞զ։ «Հազար ու մէկ գիշերներ» էն տեսարա՞ն մը։ Ընկեր Մաթիկը մոռցեր էր շղթան, ու չէր տեսներ դողը Սողոմին, խորապէս նուաճուած այս ամէնէն ու տկար։ Անոր աչքերը, չորս լարուած, կը ջանային գիծ իսկ չփախցնել սա տարօրինակ թափօրէն։
Շէյխ Սապիթը զայն տպաւորեց բացառիկ յստակութեամբ մը։ Թո՜ւրքը։ Բայց՝ հարազատը։ Որոնց ժանիքներովը կազմուած ըլլալու է սա քաղաքակրթութիւնը։
Շէյխը չնայեցաւ կալանաւորներուն ու քալեց դէպի դուռը։ Ջահերը ծռեցան անոր ուղղութեամբ։ Երեք լապտեր ու տասը ջահ նուաճեր էին խաւարը։ Ճշդուեցաւ դուռը։ Երկաթ, միակտուր։ Փականքին ծակը, որմէ մատի հաստութեամբ սլաք մը կը սուրար դէպի դուրս, փաղփուն անոր մարմինին վրայ իր սեւ փոսը պահեց։ Ու չարագուշակ էր այս ամէնը։
Շէյխը հանեց մ է ջքէն բանալի։ Ուղիղ կէս կանգուն։
Ու բանալիին մարմինէն ողորկ մաս մը լուսաւորուեցաւ անհաւասար լոյսով մը։ Ժանտարմաներու ձեռքէն ջահերը կը դողային չեղած հովէ մը։ Շէյխին կանանչ վերարկուն շերտշերտ կը փայլէր։ Ուղտի բուրդ անոր գդակին վրայ, փաթթոցին մխուած փետուր մը, աղտոտ ճերմակով։ Գրի՞չ, թէ ուրիշ բան մը։
Բանալիին գլուխովը անիկա երեք անգամ զարկաւ ժանգահար դուռին։ Ո՞վ կ’ուզէր արթնցնել այդ անդունդներէն ներս։ Ոչ մէկ հնչականութիւն։ Փայտը կը հազայ, կ’ըսեն։ Երկաթը կը հեծկլտայ։ Կոտրած ու բութ բան մը, դարձեալ բացուիլը դրան։
Ներս մտնելէ առաջ, անիկա դարձաւ կրունկին։ Անոր հասակը ցից էր, քան երբ ե ւիցէ։ Ձեռքերը կռնակին հիւսած պտտող մարդու անոր սովորութիւնը կորացուցած կը թուէր այդ հսկայ կռնակը։ Փչեց երկու ուսերուն։ Ո՞վ կը փախցնէր։ Ու անոր դեղնախտաւոր դէմքին վրայ ջահերուն եւ մոմերուն բոցը ահաւոր կտաւ մը կը հիւսէր ու կ’աւրէր։ Բայց անժուժելի՝ անոր դեղնելէն աւելի՝ գրեթէ կանանչ աչքերը, որոնք լոյսը թոյնի վերածող՝ օձերուն լեզուին նման կը հեւային։ Տարազը, կանանչը, դիմագծերու լարուածքը, թերեւս ամէնէն շատ տեղը՝ կը միջամտէին ` ստեղծելու համար այս սարսափը։ Անոր շրթները կը դողային։ Աղօ՞թք։
Դարձաւ առջին։ Ներս։ Ետեւէն թափօրը։
Թակոյկներու սենեակը։
Ընդարձակ գաւիթ մըն էր ասիկա, հաւանաբար՝ անցեալին մէջ հողէն վեր մասով մը։ Բայց հիմա ամբողջութեամբ կլլուած անկէ։ Տեղտեղ, պատերէն փրթած մասեր, կը ցուցադրէին շաղախի նոյն մատնեւոր յօրինուածքը։ Ձեւը՝ պայտի, բայց թեւերը՝ շատ բաց իրարմէ։ Գետինը մեծամարմար սալարկով։ Իւրաքանչիւր սալի հասակը քանի մը մեթրով։ Կեդրոնին կճեայ մեծ աւազան մը թափանցիկ միսերով, դուրսէն դրուած հսկայ թասի մը նման։ Ո՞վ կը լուացուէր այդ աւազանին մէջ թուրքերէն առաջ։ …Հիմա, ջո՛ւր։ Փուռի մը կամարին նման առաստաղը դանդաղ խոնարհումով մը կը յանգէր ճակատէն սաքուի մը, հաւանաբար քառանկիւն աւազան մը ան ալ, խզուած՝ ով գիտէ ո՛ր բարեպաշտ մարդասպանին հրամանովը ու վերածուած տեսակ մըմեհրապի<ref>Ծնթ. – մեհրապ – խորան</ref>, աղօթքի հատուցման համար հանդերձուած։ Բացի արաբագիր նախադասութիւններէն, որոնք մարմարի մէջ փորագրուած, բռնադիր բան մը կը թուէին, ուրիշ ոչ մէկ զարդ, յիշեցնող՝ ճաշակներն ու հոգիին շէնքը անդրանիկ կառուցանողին։ Երեքչորս գրկաչափ բարձր առաստաղին երկաթ կեռերը, որոնց կիսաղեղը աւելի էր, քան շրջագիծը մանուկի մէջքին։ Թիւով երեք այդ կեռերը, ճիշդ կեդրոնին աւազանին վրայ, իրենց կտուցին կը թուէի՞ն թրթռալ, թէ յատակի ջուրէն խոնաւութիւնը կայլակ էր հիւսեր։ Ու թաց, շուրջանակի պատերը։ Ա՛յնքան՝ որ ջահերուն բոցին մէջ կաթիլները արիւնի նոյն մթութիւնը կը պատկերէին ինչ որ դուրսն էր, առաջին դրան մուտքին։ Ամէնէն ահաւորը այս տեսարաններէն կճեայ աւազանին անշարժ մարմինն էր, ուր ջուրը անդադար կը փոխուէր համաձայն տեղափոխուող ջահերուն։ Ու անոր խայտաւոր երեսին երբեմն վերէն կաթիլ մը, արիւնի գոյն, կը ցայտեցնէր ճշմարիտ թելեր մարդկային արիւնի։ Կը պակսէին միայն սատանաները, որպէսզի պատկերը դառնար տանթէական։ Մաթիկը մտաբերեց մեծ իտալացիին անմահ քերթուածը ու դարերը, որոնց մէջ դղեակներու յատակին սա բարքերը ընթացիկ էին ու չէին յուզեր խղճմտանքը այդ ջուրերուն կիներ խղդող իշխաններուն։ …Ուրիշ երկաթ օղակներ, մանկան սրունքի հաստութեամբ, մխուած պատերու ոսկորներուն։ Առիւծնե՞ր կը կապուէին ատոնց, թէ արջեր, երբ այդ գետնարաններուն վրայ, բիւթանական արքայազուն մը, մօրը մեղսակցութեամբ, իր եղբայրները թագէն զրկելու համար, զանոնք շղթայի կը ղրկէր սա զնտանները, կենդանիներուն կամ դահիճներուն կերակուր։ Կամ՝ երբ ծերունի իշխան մը իր մատաղատի կիները ափափելէ ետքը, ձանձրոյթը փրկելու համար, կու գար սա ջուրերուն ծոցը ու խեղդել կը հրամայէր ամէնէն հինը։ …Չնորոգուած օդի շատ ծանր հոտ մը, եղկ ու աղի, որ մգլած պանիրի համ մը կը յայտնէր, կճեց բոլորին ալ կոկորդը։
Ժանտարմա մը ցատկեց սաքուն։ Յայտնի չեղաւ, թէ ով էր իրեն հրամայողը։ Իր նշանով ջահեր ու լապտեր, զննելու համար գետինը, վասնզի օձեր, գորտեր, կարիճներ պատահական են այդ անայց տեղերուն։ Կասկածելի ոչինչ։ Լոյսին առատութիւնը ճշդեց հասակը եղջիւրի մը, որ կը թուէր բխիլ պատէն ով գիտէ ի՜նչ տրամի իբր հարցանիշ, իր սլաքը սրելով։ Նոյն ժանտարման ուսէն առաւ վար գորգ մը, մէկ մեթրէն քիչ երկայն հասակով, թուրքերուն սիրականսեճճատէն, որ աղօթքի ծառայելով հանդերձ, անոնց տուներուն յարգի զարդերէն մէկն ալ էր, ատեն մը։ Յետին աղքատը ունէր անոր մէկ նմանակը, առնուազն սէզէ<ref>սադէ, սրբագրուած՝ սէզէ ?</ref>կամ խսիրէ։
Չեմ պատմեր նամազը, որ դասական զոհաբանութիւնն է, ուղղուած Ամենակալին ամէն անգամ, կռիւէն ետքը, երբ գերիները մորթելէ յոգնած, թուրքերը յիշեցին իրենց Ալլահը ու հեշտագին նուաստութեան մը մէջ օրհնեցին այդ Ալլահը իրենց օգնած ըլլալուն։ Այդ պահերը մարդերու կեանքին անըմբռնելիները եղան։ Ինծի անծանօթ է անոնց աղօթքը, պարտութեան մը յաջորդ ժամերուն։ Տեսայ զիրենք, նահանջի մէջ, բայց օրով մը ազատ թշնամիին հեծելազօրքէն։ Վախկոտ էին, տժգոյն, եղկելի։ Ու չէին աղօթեր։
Թակոյկներու սենեակին սա արարողութեան մէջ, յատկանշականը՝ խստութիւնն էր շէյխ Սապիթին, տարօրէն պահանջկոտ, պարտադիր ապտէսթին փոքր մանրամասնութեանց մէջն իսկ։ Ջրամանը բռնողը յանդիմանուեցաւ չունեցած մեղքին համար։ Մարդիկ իրենք զիրենք կարծրացնելու համար կը կեղծեն, առանց զգալու, թէեւ այդ դիտողութիւնը չի պատշաճիր շէյխ Սապիթին, մօրը փորին մէջ իսկկեավուրին հանդէպ կած ու կրա՜կ։ Բայց զուր տեղը չէ, որ մարդ իրեն մեծհայրը Արաբիստանէն կը բերէ։ Զուր չէ, որ կրօնքի պաշտօնեայ կ’ըլլայ՝ եթէ հայ մը մորթելու ատեն պէտքը պիտի զգայ այս կարգի թելադրական միջոցներու։ Անիկա իր խորութիւնը նոյն կշիռով կը բեռցնէր իսլամներուն ալ վզին։ Ու անոր դառն հեղինակութիւնը շնորհն էր հոգեկանին դէմ սա անգթութեան։ Անիկա կզակներն էր խորտակեր դիւանի էֆէնտիի մը, որ յանդգներ էր իր ներկայութեան ծոմը աւրել Ռամազանի օր մը ` իրար անցընելով այդտաիրէն, մինչեւ խալիֆան հեռագրել սպառնալով…։ Հայհոյեց ժանտարմային, որ անոր փապուճներուն քիթերը չէր բերած նոյն գիծին, երբ հանեց զանոնք՝ սաքուն բարձրանալու համար։
Ու ահագին անոր մարմինէն ճարճատումի հեծքեր, ոսկորներու եւ յօդերու չթռտուքը, շունչին աշխը ու սօսափը հաւասար ծորումով կը դաշնաւորուէին օրհնութեան այաթներուն։ Անոր լայն կռնակը կատարեց պահանջուած հաստատ շարժումները, խղճամիտ, երկար ու հարազատ, որոնք իսլամին աղօթքը խօսուն սինեմայի մը չափ բուռն ու տպաւորիչ կ’ընեն, երբ զգայական բուռն ու տպաւորիչ պատկերներ յատակ կը ծառայեն այդ հոգեմարզին ` բառը առնելով մարմինին հակադիր իմաստովը։ Այդ պահերուն անոնց հոգին իսկապէ՛ս որ վեր է աշխարհէն։ Յիսունէն վեր մարդ այդ կատաղութիւնը կը փոխադրէ արիւնին վրայ, երբ սեռը յոգնութիւն է անոր։
Չեմ մօտենար հայերուն հոգեվիճակին, որ գրելու արուեստը կաշկանդող ներկայ օրէնքներով դժուար թէ նուաճուի։ Քառորդ այդ ժա՜մը, ամէնէն աւելի յստակ՝ Մաթիկին ուղեղին։ Զոր րոպէ առ րոպէ պէտք էր բռնել ու կենալ, պահը յօրինող սարսափին, յուզումին ու յուշերուն անպարագրելի տարափին ներքեւ։ Զոր զգացին սակայն մեր միլիոնաւոր եղբայրներն ու քոյրերը, զատ զատ տեքորներու մէջ, բայց հոգեկան նոյն ճնշումին ներքեւ…։ Պիտի ընեն այդ վերլուծումը թերեւս ապագայ դարեր, երբ գիրերուն տեղ գրագէտը գործածէ ուրիշ տարր մը ու գրելու արուեստը այսօրուան պէս գերին չըլլայ տրամաբանող տարրին։
Յայտնի՞ն։
– Անձուկը Սողոմին, նուաղման շեշտ վախով մը։ Վասնզի անոր դեռ թարմ, անկազմ հոգիին մէջ, թուրքերուն սա նամազը, ջարդէն կամ սպանութենէն առաջ, կտաւ էր պայծառ, սարսափահիւս, տարօրէն իրական, հեքիաթէն ինկած իր մէջ, կամ աւելի ճիշդը՝ Հայաստանէն հրաշքով իրենց գեղը հասնող բեկորներուն բերանէն, որոնք 96ի ջարդերը կը պատմէին ականատեսի իրենց ցնորեցնող սառնութեամբ, պատերուն մէջէն, ուր պահուած էին, երբ մեծափաթթոց մոլլաներ կը կապէին պատանիները, չորսըհինգը նոյն չուանով, զոր անոնց մայրը կը բերէր իր չորնալիք ձեռքերով, ու կը շարէին պատին դէմ, անոնց աչքին տակ երկարելով սուրերը ու կը նստէին նամազի, այս անգամ անձնապաշտ բարիքի մը մեծվայելուչ խաղաղութեամբը, ու կ’աւարտէին արարմունքը դանդաղ, յօրանջուն, առանց ծունկերնուն լարուածքը աւ ր ելու, կէս շրջան մը դառնալով ետ, գլուխով, իրենց սուրերը հրամայելով բերել զոհերուն, զանոնք ձգելով գետին ուրիշներու բազուկներովը, ճիշդ առջեւը այդ նամազիսեճճատէին, ու կը մորթէին, այաթը այաթին հասցնելու ուշադիր, գանելով արիւնէն ու քսելով զայն իրենց կաշիմեսթերուն (հողաթափ)…։ Այս բարքերն են ահա, զոր թուրքերը կը յաւակնին ներկայացնել աշխարհին իբր ինքնատիպ քաղաքակրթութիւն։
Յայտնի՞ն։
– Ուրիշ պատկեր մը, ասի, ընկեր Մաթիկի ուղեղին մէջ, որ կը յիշէր Մոսկուայի համալսարանին մէկ դասախօսը, մասնագէտ արեւելեան կրօնքներու պատմութեան, որ տարիին մէջ օր մը, իր դասաւանդութիւնը ընելու համար աւելի տպաւորիչ, արաբական շէյխի մը տարազովը զգեստաւոր, դասական նամազը կը մատուցանէր բազմաթիւ ուսանողներուն լուռ խռովքին մէջտեղ։ Շէյխ Սապիթը այդ համալսարանին հոյակապ դասախօսն էր անշուշտ։ Մարդերու միտքը աւելի տարօրինակ է, քան մարդերու սիրտը։ Այս վերջինը կնիքին տակն է զգացումներու մեծ մագնիսին։ Մի՞տքը։ Անիկա սանձէ զերծ մասն է մեր մարմինին ու աւելի դժբախտ անշուշտ։
Ջահերուն բաբախուն լոյսէն քիչ հեռու, պահելով մուտքի իր տեղը,էֆգաֆին ընդհանուր տնօրէն Օսման պէյը ուշքէ հեռու կը թուէր, վասնզի ոչ ոք զբաղած էր իրմով։ Աղօթքին ամբողջ տեւողութեանը, ժանտարմաները առանց զգալի ընելու, հետեւեցան շարժումներուն։ Անոնց ալ շրթներէն բաժին՝ անշուշտ, մատուցուող գոհաբանութեան։
Դէմքին խոհուն ու արգահատող բան չինար մեծ հայրենասէր տնօրէնը յոգնա՞ծ՝ արիւնէն առաջ։ Անիկա հայ չէր մորթած։ Բայց իր տղոցը դանակներով ինկող մարդկային զոհերուն պատկերները խուժեր էին վրան սա պահուն։ Հիւանդագին իր հետաքրքրութի՜ւնը՝ անձամբ ստուգելու սպաննուածներուն վերջին վիճակը, լալով, անէծքով, սպառնալիքով եւ ուրիշ բաներով խառնուած այն քանի մը վայրկեաննե՜րը, որոնք հողին ծածկոյթը կը կանխեն։ Քանինե՜ր կային փորագրուած անոր ուղեղին…։ Առաջին պատեհութի՛ւնը՝ սպանդը մօտէն տեսնելու…։ Իրողութիւն է, որ ջղային պրկումով անիկա սեղմեր էր ափին երկու փայտ, մարդկային թեւի մը երկարութեամբ, ջահեր ասոնք ալ, քանի որ լաթով փաթթուած մաս մը ունէին, բայց առանց եղի։ Նամազին տեւողութեամբ ժանտարմաներ մօտեցան անոր, վառելու համար, բայց հեռացան գլխի անոր ժխտական շարժումով։ Միւս կողմէ՝ նոյն այդ նամազին, անոր աչքը չբաժնուեցաւ փայտերուն ճերմակ վիզէն, վասնզի իրօք վիզի ձեւ ունէր անոնց այդ վերի մասը։ Անոր շրթներն ալ կը թրթռային։ Աղօ՞թք՝ թէ ուրիշ բան։ Կը թուէր յոգնած, բեկուած։
Շէյխը իջաւ սաքուէն։ Աւարտած աղօթքէն դեռ փշուրներ կը թափէին մօրուքն ի վար։ Գունատ անոր ֆէսին վրայ լոյսը կ’աղտոտէր։ Փորը՝ դուրս։ Ողնայարը՝ պիրկ։ Մինչեւ աւազան չորս քայլը անիկա ըրաւ թունաւոր խաղաղութեամբ մը։
Աւազանին քով, ուր կիսաղեղ կը կենային երեք կալանաւորները, անոր դէմքը գտաւ մէկէն անբացատրելի իր խստութիւնը։ Առանց բառի, ինք իր մէջն իսկ եռացող զայրոյթին տուրքն է ասիկա կարգ մը մարդոց մօտ, որոնք արեան խուժումի վախի մը ենթակայ, կը լռեն, բերան չբանալու համար։ Ու այդ խորութեան մէջ, անոր միակտուր անձը, վերէն վար պարզեց մահուան խաղաղութիւնը։
Անոր կանանչ անձին կանանչ ահը կը թուէր լքած ըլլալ անոր դէմքը։ Մանր աչքերը, ինչպէս օձի մը սլաքը, անիկա սեւեռեց ուղղակի Մաթիկին բիբերուն։
– Կապեցէք ատիկա։
Տարօրինակ էր, որ շրջապատը զինքը հասկցաւ ուղիղ, վասնզի անոր նայուածքը չէր բաժնուած Մաթիկէն եւ ցուցամատը ճշդեր էր Սողոմենց Սողոմը։
Կապեցին տղան, թեւերը կռնակին, ամուր ու անգութ։ Կան րոպէներ, երբ ցաւը կը շոգիանայ աւելի խոր, մեր միսին աւելի ահազդու ուրիշ զգայութիւններու հեղեղի մը մէջ։ Սողոմը վախցեր էր պոռալու։ Յետոյ, առանց որ հրաման մը գար, ժանտարմաները կապեցին անոր ոտքերն ալ իրարու, կոճերէն, նոյնքան ամրօղակ, բարակ չուանով, քաշելով խիստ անոր մարմինը աւազանէն դէպի ետ։ Թեւերը կռնակին կապող պարանը հինգվեց կանգուն աւելցեր էր։ Անոնք այդ աւելին անցուցին պատէն կախ մեծկակ օղակի մը, ու փաթթեցին, մէկ կանգուն ազատ ձգելով, որպէսզի մարմինը կարողանար խոշոր շարժումներ կատարել, ծունկ կոտրելու չափ մինչեւ գետին։ Արիւնոտ դաշոյն մը, տղուն ոտքերուն մօտ քիչ մը դանդաղ՝ կտրեց կոճերէն աւելցուկ պարանը։ Ոչ մէկ բառ, ոչ ոքէ։ Չարչարանքը կը սկսէ՞ր։ Անոր մտքին մէջ այս տեսարանները գրեթէ անծանօթ չէին, վասնզի այցուած էր Դարբին Թորոսին պատժումէն։ Այսպէս կապկպելէ ետքը, Դարբինին ոտքերը զոյգ կոխած էին<ref>ջնջ. ստորակէտ</ref>հնոցի մէջ, կամաց, մաղմաղ կրակի վրայ եփի դրուած արջառի սմբակներուն նման։
Սողոմը աչքով փնտռեց ու սպասեց դուրսէն բերուելիք կրակարանի մը։ Անոր ակռաները կը խածնէին իր հոգին, ինչպէս կ’ըսէին իրենց գեղացիները, պատկերելու համար ցա ւ ին դէմ տալու վճիռը իրենց մէջ։ Աչքերը մնացին չոր։
– Կապեցէք ատիկա։
Օդէն նետուած այս հրամանը հասկցուեցաւ նոյն զարմանալի ճշդութեամբ։ Ո՛չ աչք, ո՛չ մատ շարժեր էին։
Կապեցին Մաթիկին երկայնահասակ ընկերը, բայց տարօրինակ խնամքով, որ խոտոր կը համեմատէր պահին ճնշումին։ Չորս ձեռքերը, չուանով կը հիւսէին անոր մարմինը վերէն վար, ու պատնող մատներու չոր ձայն մը կը թփրտար անծակ լռութեան մէջ։ Ե րկայնահասակ երիտասարդը դեղնած էր չափազանց։ Ոչ մէկ շշուկ սակայն, նո՛յնիսկ այն պահուն, երբ չուանին ցանցը անոր վանդակը սեղմեց սաստիկ, կողերը<ref>կոպերը, սրբագրուած՝ կողերը</ref>ճեղքելու աստիճան, շունչը կտրելով։ Նաւ մը անշարժացնելու բաւող չուանը խաչաձեւ դարձաւ կռնակին վրայէն դէպի թեւերուն տակը, հանգուցեց ուսերը, հիւսուեցաւ ծոծրակին ետին, ինք իր վրայ ` ձգելով զայն բոլորովին ազատ։ Աւելցածը՝ երկուերեք մարդու հասակով։ Ձգեցին այս մեծ պոչը գետին, մինչ աչքով կը չափէին առաստաղկամարէն երկաթին հսկայ կեռը, հարցական պարոյկի մը պէս մխուող մութ բանէ մը ներս։ Երիտասարդը տեսա՞ւ այդ մանրամասնութիւնը։ Շրջեց աչքերը վար։ Ու հակառակ անոր, որ մարմինին փաթթուած ամէն գալարք զայն կը խածնէր, ան ալ սեղմեց ակռաները ու չունեցաւ արցունք։ Ետին, քովերուն, առջին, մէյմէկ մարդ, արգիլելու համար անոր գետին հոսումը։
– Օսման պէյ։
Էֆգաֆին տնօրէնը անցաւ առաջ։ Անիկա քիչ մը կքած կը քալէր։
– Առէ՛ք։
Շէյխ Սապիթին իւրաքանչիւր հրամանին կ’ընկերանար լուռ շարժուձեւ մը, զոր ունկնդիրները կը հասկնային արտակարգ արագութեամբ։ Դա՞ս մըն էր, որ կը կրկնուէր, թէ մարդիկ, առանց բառի, զգայուն են կարգ մը ախորժակներու։ Առնուածնե՞րը։ Օսման պէյին ձեռքէն երկու փայտերը։
– Բերէք ատիկա։
Բերուողը՝ Մաթիկ Մելիքխանեանց, կովկասցի, Մոսկուայի բժշկական համալսարանին ատամնաբուժական սեքցիա յին անաւարտ ուսանող, հայ յեղափոխական։ Ո ր անցեր էր սահմանը, Վանը, Տարօնը, Կիլիկիան, Բարձր Հայքը, Փոքր Հայքը անպատմելի ոդիսականի մէջ, ու հասեր Պրուսայի նահանգը, ձերբակալուեր, ինքնամատոյց բարութեամբ, իր պատճառով բանտ ինկած գեղացիները ազատելու համար ու կը մտնէր սա րոպէին մահուան մէջ<ref>Ծնթ. – Մաթիկ Մելիքխանեանցը իրական անձնաւորութիւն է, իր տիտղոսներով՝ ինչպէս եղերական սա մահովը։ «Մնացորդաց»ին մէջ անոր կեանքը եւ ոդիսականը հատոր մը լեցնելու չափ նիւթ ունէին։ Զատեցի զայն վէպին մարմինէն։ Նպատակս՝ անոր նուիրել առանձին հատոր։ Անձնական իմ ծանօթութիւնը կ’երաշխաւորէ անոր դիմագծին անըմբռնելի կողմերը։ Մահը տեղի է ունեցած վերը տրուած պայմաններով։</ref>։
Թեթեւ մը դեղնած՝ անիկա։ Ջահերը աղօտե՞ր էին, թէ մահը ընդունելու անոր որոշումը զինքը կ’ընէր գրեթէ անզգած։ Դուրսէն ամէնէն դաժան մղձաւանջն է անիկա, մահը։ Անոր մէջ մտնողը, կ’ըսեն, կը փոխուի։
Օսման պէյէն առնուած փայտերը Սիւլէյման Փէյլիվանը եւ տասնապետը յարմարցուցին Մաթիկի ն թեւերուն ` վերէն, ուսոսկրէն սկսելով։ Լաթով փաթթուած մասը անոր դաստակին կը կպէր։ Յետոյ՝ բարակ առասան մը, վարժ շարժումներով միսն ու փայտը հիւսեց իրարու վերէն վար։ Բեկաբո՞յժ, սա անոպայ կենդանիները։ Մաթիկը չունեցաւ ոչ մէկ ընդդիմութիւն մկանէ՝ ինչպէ ս նայուածքէ։
Ու, այդ վիճակով, զայն քալեցուցին երեք քայլ առաջ։ Մանուկ կը թուէր, ճիղճ իր հասակով, անմռունչ բարութեամբը, դէմքին զմայլելի սկաւառակովը։
Կանգ առաւ։
Ճիշդ գլխուն՝ մեծ կեռը։ Աջին եւ ձախին՝ ըմբիշն ու տասնապետը։ Կռնակին՝ երկու կապուածները, չորսհինգ քայլ բացօք։ Առջին՝ շէյխ Սապիթը, որուն շուրջը մնացեալ ժանտարմաները, երկիւղած սպասումով։
– Ըսէ՛ ինչ որ գիտես։
Պակասը՝ սա բառերէն ` «տղաս»ը, հայրական «օղլում» ը, այնքան զանոնք արտաբերող շեշտը պատրանք կը ստեղծէր։ Շէյխին խորապէս նենգ նկարագիրը միշտ ալ ախորժեր էր աս կարգի ծպտումներէ<ref>սա կարգին ժպտումներէն, սրբագրուած՝ սա կարգի ծպտումներէ</ref>, սա պայմաններուն առջեւ։
Ու սպասեց։
Մինչ՝ սրբազան այաթ մը կ’ոլորուէր մօրուքն ի վար, բաւական յստակ։ Բառի բեկորներու սա շրջիւնէն գրեթէ ճանաչելի էին Ալլահին փշրանքները։
Ոչ մէկ աճապարանք։
– Ըսէ՛ ինչ որ գիտես։
Կրկնեց անիկա նոյն պայծառութեամբ։ Ջահերուն լոյսը կը սկսէր քիչնալ։ Անոնց ծուխը կամարին տակ՝ թեթեւ ալիքներով։ Լապտերները՝ բիբ ամբողջութեամբ։ Ու ոճիրին մէջ շէյխին հարազատութիւնը սա պատկերին կու տար սխրագին, մեծվայելուչ բան մը։ Այդքան անխի՞ղճ մարդերը իրարու դէմ, որպէսզի իբր վայելք անդրադառնար ամէնէն ստոր արարքը մարդուն։
Սողոմենց տղան կը դիտ է ր գազանը։ Անոր այնպէս թուեցաւ, թէ կը գտնուէին իրենց դրացի գեղին գերեզմանոցին մէջ՝ փոքր ու սիրուն նոճեստան, առանց մարմարի։ Զոր եզերող խիտ մացառուտի մը խորէն անոր տրուած էր հանդիսատէս ըլլալ թաղումի։ Հողքի գլխուն, թաղող հոճան այսպէս արձան, այսպէս տժգոյն, կը փսփսար բան մը, ինչպէս շէյխ Սապիթը…։ Ան չէր գիտեր միւս հրամայականը, որ պարտք կը դնէր բարի միւսլիւմանին, անհաւատները մեռցնելէ առաջ, գոնէ սուտ բերան զանոնք հրաւիրելու սրբազան հաւատքին։ Երկի՜նքը լայն էր։ Ու տեղ՝ շատ։ Մեռնողը կը մեռնէր, բայց կը շահէր իր բաժինը այդ Ալլահին արքայութենէն։ Բարիքը ընելը՝ պարտքը միւսլիւմանին։
Երեքնեց անիկա։
Լո՛ւռ, Մաթիկը, բայց կրելով շէյխին ամբողջ նայու ա ծքը, աննահանջ սեւեռումով։ Ի՞նչն էր դիտածը։ Չտեսաւ շրջապատին խոր հաճոյքը իր լռութենէն։ Պատրաստուած սա տեսարանին, այդ մարդիկը վախն ունէին վերջին զղջումին, Մաթիկէն։
Յետոյ, դադրեցնելով շրջիւնը իր շրթներէն, երկարեց երկու ձեռքերը դէպի Մաթիկին աջ ձեռքը։ Փայտը, փաթաթը, ծղին հազիւ կը լեցնէին շէյխին մէկ ափը։ Բարեկա՞մ։ Այս ձեւով կը բարեւուին քաղաքակիրթ մարդերը Աստուծոյ արեւին տակ։ Սանդարամետին խո՞րը։ Ժանտարմա մը առաւ անոր ձախ ձեռքը, իր զոյգ ափերուն մէջ։ Վայրագ, փրցնող շեշտ մը կը հեւար անոր մատներէն իր դողդոջ ձեռքին վրայ։ Ուրիշ երկու ժանտարմա անցան անոր կռնակը, բայց կիսովի ու ճիրանի ձեւով տեղաւորեցին իրենց հսկայ ձեռքերը անոր իւրաքանչիւր ուսին։ Անոնց բթամատը, երկաթ գամի պէս կոխեց ուսոսկրին ուղղակի տակը։ Ու անոնց չորս միւս մատերը պայտի ձեւով գալարուեցան այդ ոսկորին վրայէն։ Անոնց ալ մխուելու ուժգնութիւնը անսովոր կը թուէր, այնքան անոնց կզակները ճնշումին անդրադարձը կը մատնէին՝ փոսի մը պէս փորելով երեսի վայրագ մորթը։ Այդ ուսերէն երկուերեք թիզ վերօք այդ գլուխներուն արհաւիրքին տակ Մաթիկին գլխիկը, ջնջուած, պարզի, բայց արի սուրբը<ref>պարզի, բայց արի սուրբը ?</ref>։
Շէյխը, առանց ձայնի, բայց պրկագին ճիգով մը, շրջեց, դարձուց ինք իր վրայ, երիտասարդին դաստակը։
– Չա՜թ…
Ուրկէ՞ սակայն։ Խուլ ու քիչ. կոտրող փայտի՞ թէ ոսկորի։ Շարժումը հակառակ արտաքին փոքր իր վառարանին, ծառայեր էր դէպի խորքը։ Կոտրա՞ծը։
Շէյխին բերնէն ելաւ մեծկակ շունչ։ Շարժումը կանխող շնչառութիւնն էր, որ իբր ճիգ կ’ամբարուի մարդոց թոքերուն ` նպաստելու համար մկաններու ճիգին։ Ու ձգեց։
Մարդիկ չկրցան հետեւիլ, թէ ինչպէս, փայփայանքի, բարեւի նման սկսող սա տեսարանը մէկէն վերածուեր էր անըմբռնելի բանի մը։ Վասնզի Մաթիկին թեւը, ամբողջ շրջան էր ըրեր ինքը իր փոսիկին մէջ, ու ելեր էր դուրս ուսոսկրին խոռոչէն։
Երբ շէյխը ձգեց իր ափէն այդ թեւը՝ ասիկա կտոր մը փայտի անզգածութեամբ ինկաւ տղուն կուշտին, մէկ կտոր, բայց միսերով կապուած ուսին։
Ոչ մէկ ճիչ։
- Չունի՞ս ըսելիք։
Հարցումը կը մատնէր որոշ տագնապ։ Վասնզի հակառակ փայտին նպաստին, ծղիին բարակութեան ու ընդդիմութեան բացարձակ պակասին, շէյխը տառապեր էր մնալու իր ուժին վրայ։ Անիկա 96ի ջարդերուն, հարիւրով ձեռք այսպէս փշրելու ատեն, մէկ օրուան մէջ չէր զգացած այս յոգնութիւնը, սպառումը գրեթէ։ Ծերութի՞ւն։ Ա ռաւ խոշոր երկրորդ շունչը, զոր նշմարեցին շուրջինները։ Ու նեղուած, շունչը պահելով, երկարեց ափերը միւս ձեռքին, նոյն արտաքին անզգածութեամբ, զոր չկրցաւ տիրապետել, վասնզի կզակներն ալ ստիպուած եղան մաս առնելու շրջանումին համար վատնուած ուժին։ Գրեթէ հեւք։ Պուկը ուռած։ Քրտինք։ Յիսունէն վեր էր անիկա ու ատեն չէր ունեցած մտածելու տարիներու կշիռին։ Վեց տարի առա՜ջ։ …Մարդերէ յետոյ, այդ ձեռքի ուժը անիկա ա՛լ չէր գործածեր կենդանիներու վրայ, որոնց մալումը իր երիտասարդութեան զբաղումն էր եղեր։ Թեւ մը իր ծխնիին մէջ դարձնե՞լը։
Խուլ, դանդաղ, կճըռկճըռ՝ ինչպէս կը պատկերէ ժողովուրդը այս բեկումները, հետզհետէ աճուն հեւուքով՝ անիկա գլուխ հանեց երկրորդ թեւին ալ խորտակումը իր ոլորքին մէջ։ Փայտը նպաստեր էր։ Ատելութեան չափ, որ զայն կ’ուտէր ներսէն՝ անիկա կը խթանուէր վախէն, կէս ճամբան մնալու։ Երբ լքեց թեւը, մատները իրապէս սպառեր էին, ու ցաւ ինկաւ սիրտին։
Նոյն ձեւով երկրորդ թեւը գնաց կախուիլ ձախ ուսին։ Ոչ մէկ ձայն երիտասարդէն։
Ժանտարմաները, զայրագին՝
– Հընզըր օղլու հընզըր…
Չկրցաւ չարտաբերել անոնցմէ մէկը, որ զոհին սա արիութիւնը կը նախանձէր անլուր կատաղութեամբ մը, այդ ուժը, անզգածութեան մէջ պաղարիւնը փոխադրելով անորքոմիթաճիի ասպարէզին, ուր, իր մատ մը հասակովը, այդ հրէշը ով գիտէ որքա՜ն անմեղ իսլամներ մորթեր էր, այդ անհաւատը,քեաֆիրը,հընզըրը, առանց աչքը հեղ մը թարթելու։
Ինչո՞ւ չձգեցին գետին անոր մարմինը։
Բայց ահա անակնկալը։ Փակ այդ դէմքին վրայ, խոշոր ժայթք մը արիւն։ Որ պոռթկաց տղուն քիթէն ու բերնէն։ Սեւ, կարմիր, փրփուրփրփուր։ Ու ջահերուն լոյսովը ծիրանաւոր։
Զովութի՞ւն։
Հեղուկներուն ճակատագի՞րն է ասիկա։ Թէ՝ գիշատողներուն համար անհրաժեշտ անձրեւ մը։
– Պիսմիլլահ…<ref>Ծնթ. – պիսմիլլահ – յանուն Աստուծոյ</ref>
Շէյխը սոթտեց լայն իր թեզանիքը։ Այդպէս բացուած՝ անոր դաստակը քսուեր էր համրիչի ծոպին, որ գօտիին փակած մեծկակ վարդի մը պէս փայփայանք մը անցուց անոր ջիղերէն։ Մենք մեր զգայութիւնները կ’այլափոխենք երբեմն։
Ծնրադրեց։ Ու անոր շրթներէն հոսումը անծանօթ բառերու։ Ե րկու կտորի նմանող մարմինը կը հասնէր Մաթիկին գրեթէ կուրծքին, իր այդ ծնրադիր ձեւին մէջ։
Մէկը աճապարեր է դէպի սեճճատէն։
Շեղ իր նայու ա ծքովը՝ շէյխը զայն ետ կանչեց, ու նեղսիրտ՝ դեղնորակ իր աչքին մէջէն.
– Չ’ուզեր։
Ձայնը կը թուէր այդ ակնակապիճներէն գալ, այնքան ակնարկը կը տիրապետէր անոր դէմքին միւս մասերուն։ Յետոյ յօնքերը կիտուեցան։ Երեսին հաւաքուեր էր լեմոնի դեղնութիւն։ Ո՞ւր կը ղրկէր իր թունաւոր արիւնը։
– Պատրա՛ստ։
Ու փուռի թիակի մը ծաւալով լայն իր ափը անցուց անիկա մօրուքին վրայէն, աչքով սեւեռած կապ երիտասարդը։
Չորս ժանտարմա իրենց ճիրանները ամրօրէն զետեղեցին Մաթիկին սրունքներուն ու կո ն քի ոսկորներուն, երկկողմանի։ Ուրիշ մը իր երկու թեւերը դրաւ անոր կռնակին երկու թափերուն։ Պատառ մը այդ մարմինին շուրջը այդ հսկայական մարդոց տեղ ճարե՞լը։ Կրօնական լրջութիւն մը թերեւս հասկնալի ընէր սա ճշմարտութիւնը։ Այս մագիլներուն մէջ, այլապէս ու աւելորդ անգամ մըն ալ անշարժացած՝ երիտասարդը փակեց իր աչքերը։ Մահէն վա՞խ։ Պէտք չէ հարցնել։ Գլխիկը քիչ մը ետ, տժգոյն։ Կատարեալ պատանի։ Ու անոր քիթը կը շարունակէր կաթկթիլ։
Չըլլար ատիկա արիւն, այնքան ջահերը կ’այլայլէին անոր գոյնը։ Կայլակները անոր շապիկին ճերմակին վրայ գիծի վերածուած կ’իջնային դանդաղ։ Ինչո՞ւ բաց էր անոր բաճկոնը։ Գոց անոր աչքերուն տակ անցա՞ծը։ – Ատ ալ պէտք չէ հարցնել։
Ծունկի։ Բայց հաստատ տեղաւորումով մը։ Անոր բերանը, այս անգամ ամէնքէն լսելի, արտաբերեց նուիրական այաթը։
Ու անունով այդ Բարձրեալին, որ գթածն էր, ամենամեծը բոլոր գթացողներուն (այդպէս կը յայտարարէր տարազը), շէյխ Սապիթը փրցուց, առանց ակռաները խածնելու, երիտասարդին ամորձիքները ու լուրջ, հանդիսաւոր, աչքերը սեւեռ Սողոմենց տղուն, նետեց այդ արիւնոտ տոպրակը անոր քիթին ու բերնին…։ Նշանը ճիշդ էր առած։ Սողոմը ահաբեկ՝
– Ա՜…ա՜…ա՜…
Երեք անգամ։ Ինչպէս կը պոռար անիկա երազի մէջ, ճիւաղներուն կամ դեւերուն ձեռքը ինկած ատենը։
…
Երբ շէյխը ելաւ ոտքի, իր ծնրադրումէն, շփեցին անոր սրունքները, ծնկոսկրը Սիւլէյման փէյլիվանն ու տասնապետը։ Միւսները իրենց սկզբնական դիրքերով, տղուն մարմինը անշարժ պահելով։ Տարօրինակը ան էր, որ բոլոր դէմքերը թեթեւ մը գոհ, իրարու կը նմանէին։ Անոնց արտայայտութիւնը կը մատնէր սպասում մը։
– Ձգեցէ՛ք։
Ժանտարմաները լքեցին անոր մարմինը, որ ինկաւ գետին։
Իր սիրական Մոսկուայէն ու սրբազան Տարօնէն այսքան հեռու Մաթիկ Մելիքխանեանցը իր տուրքը վճարեց իր ցեղին։
Անդին, Կովկասի մէկ խուլ գեղին մէջ, անոր մայրը, սա գիշերասկիզբին, իր անվախճան գիշերին խորը, տեսա՞ւ, հոգու աչքերով, իր մինուճարը, անուշիկ տղեկ, համակ խանդ ու բարութիւն, դեռ այդ տարիքին, դպրոցէն դարձին իր ծոցը նետուող.
– Մամա՜…
Բացուեցա՞ն անոր կարկամ շրթները, հեռու այդ պատկերին վրայ, ըսելու համար.
– Բալիկ, բալի՜կ ճան։
Ինչպէս կը դիմաւորէր դժբախտ որբեւայրին իր տղեկը, դպրոցէն դարձին…։ Հէ՜յ մայրերու սիրտ, որքան քիչ են մեր բառերը տալու համար ուժգնութիւնը պատկերին՝
Սրտիկս է նման ի փուռ…
որ մեր երգերունն է եւ կը ջանայ թելադրել սա ներսէն բռնկած միսին տանջանքը, որ պէտք է այրի, այրի ու իր իսկ գնով չսպառի, վասնզի մոխիրը, պա՛ղը՝ պատանքն է անոր։
…
Ջահերը ծռեցան դէպի դիակը։
Ի՜նչ խեղճ, ի՜նչ քիչ բան էր միսի այն կտաւը, որ դէմքն էր Մաթիկին, լուացուած իր արիւնին մէջ։ Մոմի դալկութիւն։ Ու խաղաղութիւն։ Ովսաննա՜ ի բարձունս…
– Ալլահ էքպէ՜ր…։
Շշո՞ւկ՝ թէ դուրսէն ներս<ref>դուրս-ներս, սրբագրուած՝ դուրսէն ներս</ref>ինկած նուագ։ Լսել կարծեցին ժանտարմաները։
Իրականին մէջ, իսլամ գիշերին մեծազօր աղօթքն էր, որ դուրսը, քաղաքին հարիւրաւոր մինարէներէն կը մատուցուէր Ամենակալին՝ ոչ
Իբրեւ զբուրումն ստաշխի ու խունկի…
այլ՝ իբր պսակումը սա երկնահաճ Ոճիրին։
Շէյխը, ժամացոյց նայելէ յետոյ –ամէն հաւատացեալ աղօթքի պահերուն ճիշդ ստուգումին համար իր վիզէն կախ կ’ունենայ խոշորեկ ժամացոյց, շղթան մեծագին՝ հարուստներու մօտ–, երկրին փորին մէջ, իր կարգին, րոպէական ճշդութեամբ արտասանած էր մեծազօր աղօթքին առաջին նախադասութիւնը.
– Ալլահ էքպէ՜ր, Ալլահ էքպէ՜ր։
Ցած՝ կրկնեցին միւսները։ Մոգական այդ տարազով այդ մարդոց հոգին կ’ողողուէր գթութեամբ։
Յետո՞յ։
– Պիսմիլլահ էրրահման էրրահիմ։
Որ թարգմանի՝
«Յանուն Աստուծոյ, գթածներու գթածին»։
Այսպէս խօսեցաւ շէյխ Սապիթը, հեշտագին իր խաղաղութեանը մէջ, լայն իր մօրուքը երեք հեղ թեթեւակի հովելէ ետքը։ Աղօթքին աւարտումը յայտնող այդ սովորութի՜ւնը, երբ կ’ելլէր ոտքի գետնամած իր լքումէն եւ ինքզինքը կը յանձնէր Բարձրեալին անտես ձեռքերուն` կատարելու համար Անոր կամքը աշխարհէ աշխարհ։
Յետո՞յ։
– Բերէք միւսը։
Եղաւ լռութիւն ու եղաւ շարժում։
Օսման պէ՞յը։
Գրեթէ դուրս դուռէն։
Թուրքի անկարելի դիւրազգածութի՞ւն։
Էֆգաֆի մեծազօր տնօրէնը վայրագ տեսարան պատճառ ունէր չհանդուրժելու։ Պատկերին առջեւ՝ անիկա այցուեցաւ այն մօրը ուրուականէն, որ տարիին մէջ քանի մը գիշեր, անհանգիստ կ’ընէր անոր արդարի քունը։ Ուրուականը՝ մայրն էր երիտասարդի մը, սպաննուած իր մէկ տղուն ձեռքով, պոռնիկի մը հաճոյքին համար։ Հակառակ եօթը տարիներուն, որոնք պատահարը կը նետէին անոր ետին, ու աշխարհք մը ուրիշ բռնութեան եւ ոճիրի, այդ մօրը պատկերը, զաւկին դիակին վրայ, թեւերը փռած, կը դարձնէր իր քունին ամբողջ այն դառնագին խռովքը, որ իրն էր եղեր, երբ երկինքին ամբողջ կրակը անոր բերնովը կը թափուէր իր գերդաստանին։ Քաղաքին լեռնակողմը, գեղեցիկ իր մէկ պալատին մէջ էր տեղի ունեցած այդ մահացու մալումը դժբախտ երիտասարդին, սարքուած՝ Օսման պէյին մեծ տղուն քմայքովը, գոհացում տալու համար պոռնիկի մը նախանձին։ Կիներուն հաշիւները, արդիւնք սեւ այդ զգացումին, մեծ մասով կը մաքրուին արեան մէջ։ Օղիի սեղանին շուրջը, քսանի մօտ խմողներու ներկայութեամբ կատարուած այդ սպանութիւնը դատական իշխանութիւնները ընդունեցին իբրեւ դուրսէն յարձակում, անյայտ աւազակներու կողմէ, վկաներուն միաբերան հաստատումով։ Օսման պէյին տղան կէս ժամ իսկ բանտ չէր իջած։ Ու վկայութիւնն ալ, դուրսէն յարձակումը վաւերացնող, գրաւոր ղրկեց արդարութեան ատեանին, որ փակեց խնդիրը։ Բայց Աստուած ուրիշ կերպ կարգադրեր էր։ Ու Մաթիկ Մելիքխանեանցին համար դատական վրդովում ալ տեղի չունենար պիտի։ Աստուած ապահովաբար քուն էր, այդ ոճիրին կատարման պահուն։
Միւսը մօտեցուցին։
Ըմբիշ Սիւլէյմանը, նիզակի մը ծայրով յաջողեցաւ չուան մը անցընել մեծ կեռին։ Ո՞վ էր ըսած այդ հրամանը, երբ շէյխ Սապիթը կ’աղօթէր հանդարտ, ու համրիչին հատիկները խուլ աղմուկով մը պահէ պահ մը կրծէին շրշիւնոտ լռութիւնը։ Մնաց որ, ամբողջ սա արարողութեան ընթացքին բոլոր շարժումները տեղի կ’ունենային զարմանալի բնականութեամբ մը։ Ոչ ոքէ, ոչ մէկ շուարում, դերի, պաշտօնի, ակնարկ հասկնալու, չըսուածը ըսելու։ Նախապէս սորված դաս մը այդքան անսայթաք մարդ չի կրնար կրկնել, բառերու մարզով, ուր արիւն ալ չկայ։ Թուրքերուն համար սա կարգի արարքները տարօրինակ ընտանութիւն մը ունին։
Մի՞ւսը։
Հասկցաք անշուշտ։
Կեցուցին աւազանի կողքին երկայնահասակ ընկերը Մաթիկ Մելիքխանեանցին։ Չէր կրցած քալել, քանի որ կոճերը հիւսուած էին իրարու։ Բայց ութ բազուկ, փայտէ միակտուր արձանի մը պէս, անոր ոտքերը գետնէն կտրած քշեցին առաջ։ Չուանապիրկ այդ մարմինը Սողոմին մտքին արթնցուց գերեզմանէն ելլող Ղազարոսը, «ոտիւքն կապելովք», ինչպէս կը նկարագրէ Յովհաննու Աւետարանը։
– Քակեցէ՛ք կապերը։
Հրամանը գործադրուեցաւ։
Բայց տաղանդ պէտք էր` հասկնալու համար հրամանին չլսուած մասը։ Բեթանիա կատարուածին պէս Յիսուս մը չէր ըսած.
– «Թողէք երթալ»։
Վասնզի ազատուող սրունքները մահակի մը հարուածով ծռեցան գետին։ Երիտասարդը ծունկերուն վրայ ստիպուեցաւ մնալ։ Զորս բազուկ անոր թեւերը ամրապէս կաշկանդած էին իրենց մէջը, ատեն տալու համար ուրիշներու, որոնք անոր ետեւն անցած սրունքները շրջեցին դէպի վեր` ազդրերուն կապելու համար զանոնք։ Այս գործողութիւնն ալ անցաւ փրթող յօդերու, բզկտուող միսերու, խուլ, սրտակեղեք կճրտումը։ Ամէն միսի ճիչ դահիճներուն վրայ կ’անդրադառնար՝ հանդարտ եռանդի մը մղելով զանոնք։ Ցաւը սաստիկ ըլլալու էր, վասնզի փոքր հեծքեր կը փրթէին տղուն բերանէն։ Բայց նշանակալից էր ատոնց իմաստէ դուրս ըլլալը։ Մաթիկին երկայնահասակ ընկերը համբաւ ունէր իր համբերութեամբը։ Ժամ մը ծեծէ ետքը անիկա հազիւ անունն էր տուեր…
-Անամ… անամ [321] …
Հուժկու, Ռ. Պէրպէրեան պիտի ըսէր՝ կաշմբուռն մատնելով ժանտարմաներ անոր սրունքները ամրապէս կապեցին ազդրերուն։ Եղուած չուանը, բարակ տեսակէն, կտրեց միսերը, ու հասաւ ոսկորներուն։
Ժանտարմաները կ’ընէին այս ամէնը արագ, վարժ շարժումներով, կոտրած սրունք մը երկու տախտակին մէջ փաթթող մարդոց խնամքովը։ Երկայնահասակ երիտասարդը կը հեկեկար, լալ ամչնալուն։ Անիկա լեցուած էր մեռնող յեղափոխականներուն դրուագներովը, մահուան դէմ, բոլորն ալ Մաթիկին պերճ պատմումովը։
– Հա շէօյլէ…
Ուրախ, երջանիկ։ Հայերու կողմէ տառապանքի դէմ սա կորովը զանոնք զայրոյթի կը հանէր։
Ջահերը կը թուէին տկարանալ։ Ու տեսարանին վրայ, երեք մեծ լապտերներու խաղաղութեամբը շինուած տեսակ մը հարսանեկան հո՜վ, որ գրական բառ չէ հոս։ Թուրքերու հարսնիքը սուրի պար է միշտ։ Թմբուկ ու հրացան։ Կռիւ ու արիւն։
Ըմբիշ Սիւլէյմանը երիտասարդին ծոծրակէն աւելցուկ չուանը միացուց կեռէն կախ պարանին։ Հասկնալի՞, ասկէ ետքը, ձեւը մահուան, որ կը սպասէր երիտասարդին։ Կախաղա՜ն։ Գուցէ՝ եթէ պատուիրակ փաշային հնարամիտ հանճարը գերմանական իր շահադիտութեամբը չվարէր այս քստմնելի ոճիրը։ Հայուն դիակն ալ պէտք էր օգտագործել։ Այլապէս՝ ի՜նչ հարկ այս ամէնուն, քանի որ նկուղին մէջ,գովուշին մէջ, ութտասը թուրք բանտարկել կարող էին սա մարդերը ճթթու չարձակած՝ խեղդել քուն թէ արթուն, ինչպէս կատարուեր էր ատիկա, հարազատներով, օսմանեան բարեխնա՜մ կառավարութեան բոլոր բանտերուն մէջ։ Բայց որոշուած էր, որ յեղափոխականները մահուան հասնէին «տպաւորիչ եղանակով»՝ ինչպէս կը պահանջէր ոճրային հոգեբանութիւնը, Գերմանիա ըրած փաշաներու ուղեղէն։ Արդիւնքը ծանօթ է մեզի։
Չքաշեցին սակայն չուանը։
Տասնապետը, փոխանորդելով շէյխ Սապիթը, հատիկհատիկ ըրաւ անոր բոլոր հարցումները, որոնք տրուեցան Մաթիկին։ Ոչ մէկ աճապարանք։ Տուն չունէի՞ն սա երկու մեծահռչակ անձնաւորութիւնները, իրենց սպասող կին կամ զաւակ։ Տղուն դէմքին վրայ կծկումներ։ Անհուն անձկութիւն։ Ո՞վ էր, որ խելքն ունեցաւ ատոնք հասկցած ըլլալու։Կեավուրը կ’աճապարէր մեռնիլ։ Բայց ժանտարմաները անոր պէս գերեզմանի մը չէին վազեր։ Իրենց նստած սենեակէն լաւ էր հոս։ Ցեղային մկրտութի՜ւն, ինչպէս ըսած էր իմաստուն հազարապետը։ Հեշտագին բան կար անոնց դանդաղութեանը մէջը։
Երկայնահասակ երիտասարդը ոչ իսկ մէկ աչքը բացաւ այդ հարցումներուն։
– Կո՞յր ես, թէ խուլ։
Ու անոպայ տասնապետը, հազիւ սայրը մխեց անոր ակնակապիճին,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>սեւ արիւն, արագ, մատ մը լայնքով, որ բաց մնացած բերնին մէջ լղրճուեցաւ։
– Մամա՜ս…
Միւս աչքը չէր բացած։
– Գործի՛։
Չորս բազուկներ հիւսուեցան երկու պարանի։
Ու երկայնահասակ երիտասարդը սկսաւ բարձրանալ, օդն ի վեր, գլուխը տարօրէն ցից։
Բոլոր ազատ ձեռքերը վերցուցին ջահերը, կրցածնուն չափ, այդ համբարձումը ընծայելու համար աւելի լուսաւոր, աւելի «տպաւորիչ»։ Պատկերը՝ Սողոմին ուղղութեամբ, չունէր ոչ մէկ սահմանափակում։ Ուշադրութեամբ կը գործադրուէր պատուիրակ փաշային հրահանգը։ Ժանտարմա մը պաշտօն ունէր անոր մօտ հսկելու, արգիլելու համար հընզըրը աչքերը փակելէ։ Նիզակի մը կոտրած սայրը, խթանի մը պէս, կը մշտէր անոր սրունքները, նոյնիսկ գետին նայած ատենը։ «Համբարձողին» մարմինը, առանց սրունքի, տարօրէն այլանդակ, կը դառնար ինք իր վրայ։ Կոկորդին առընչութիւն չունեցող կապը արգելք չէր անոր շնչառութեան։ Ու անոր մայր ը, հեծքի ձեւով, դուրս կ’իյնար անոր բերանէն։ Չուաններուն պրկումը, կճրտուքի մը նման ձայն մը կը հանէր ժանգոտած կեռէն, սուրի պէս խիստ ու խածնող։
Հասաւ անոր գլուխը կեռին, ու անշարժացուց մարմինը։ Ճիգ։ Գլուխը դիմացաւ։
Չորս նոր բազուկներ աւելցան հիներուն։
Գրոհ։
Ու այդ հերոսական գրոհին առջեւ, զոր թանկագին ու թանձ րաշարաւ հայհոյութիւններ կ’ընէին աւելի զարհուրագին, գլուխը կոտրեցաւ ծոծրակին ծխնիէն` շրջելու համար կեռին կիսաղեղին։ Ու անցա՜ւ։
– Հա շէօյլէ…
Շունչ չառին։ Անոնք, չուանները քիչիկ մը թուլցուցած՝ կը սպասէին կռանին, որ իր բեռովը փրցնելու էր վզակոթի միսն ու կաշին։ Բայց վրիպեցան, վասնզի փրթող բան չեղաւ։
Երկաթ գիծին երկու կողմերէն, երիտասարդին մարմինը մնաց կիսուած։ Ու անմարդկային բան էր այդ պատկերը շրջուած գլուխին, կուրծքին վրայ, գանկը ցած՝ դէմքը վեր, ստեղծելով ամէնէն սարսռազդեցիկ մանրամասնութիւնները սա տանջանքին, զոր պիտի չկրնար երեւակայել Սողոմենց տղան, նոյնիսկ դժոխքին խորը։ Ժամուն Դատաստանին նկարը, որ լայն բաժին էր հանած տանջանքի բազմազան տեսարաններու, չունէր նման մը։ Յուդային ինքզինքը կախելը, ժայռի մը եղջիւրէն, բոլոր իր վայրագութեանը մէջ կը մնար մարդկային։ …Կամաց, անաղմուկ՝ իրանը կը ճօճէր, փայտի կոճի մը նման։ Ու պահէ պահ, տակի աւազանին կաթիլ հեծքեր կը խառնուէին խոշոր շունչերու։ Յետո՞յ։
Լքեցին չուանները, որոնք հսկայական օձերու նման ձգուեցան աւազանի եզրերուն։
Այս ամբողջ արարողութեան ընթացքին ոչ մէկը մտածեց նահատակուող երիտասարդին մեռած կամ ողջ ըլլալուն։ Առանց մարդակազմութիւն սորված ըլլալու, մսագործները մեր մարմինին կարգ մը մեծ օրէնքները ու անոր նրբագոյն գօտիները բժշկապետի մը չափ կը ճանչնան։ Անգամ մը գլուխը իր ծխնիէն բաժնելէ յետոյ, անոնք մէկէն ի մէկ անտարբեր եղան կախուած մարմինէն։ Մեռելը նախատելը աւելի բարձր մշակոյթ մը կ’ենթադրէ։ Թուրքերը դեռ չեն հասած հոդ։
Ու տեսարանին ամբողջ ծանրութիւնը, այդ րոպէին փոխադրուեցաւ ողջին վրայ, զոր ժանտարման անընդհատ կը նիզակէր աչքերը բաց պահելու, երբ դիակը առաստաղէն այդպէս կախ, դառնար աջ կամ ձախ, գլխուն մասովը գալու համար ճիշդ Սողոմին ճակատին ուղղութեան։
Յետո՞յ։
Այո՜, շէյխ Սապիթը, երեք լապտերներու լոյսը կեդրոնացնելով Սողոմին դէմքին, մօտեցաւ անոր։ Լուրջ, բարի, օծուն ու հայրական։
– Տեսա՞ր, օղլում։
Սողոմը փակեց իր աչքերը։
– Բա՛ց սա աչքերդ։ Ու մի վախնար։
– Մի վախնար, մի վախնար, – կրկնեցին ժանտարմաները։
Տղան բացաւ աչքերը, բայց չէր կրնար հանդուրժել շէյխ Սապիթին նայուածքը։
– Տեսա՞ր։
Տղան չպատասխանեց։
– Խօսէ։
– Խօսէ, – կրկնեցին ժանտարմաները։
– Խօսէ, – թելադրեց խորապէս յուզուած Օսման պէյը, որ հա՜յր էր եղեր։
Սողոմին լռութիւնը անոնք ընդունեցին նոր փաստ մը անոր ցեղին անխելքութեան, մտովի։ Մոմերը անցեր էին իրենց վերջին քառորդէն ալ վար։ Ջահերուն մէկ մասը՝ առանց բոցի կրակ։ Ժամանակը լոյսով կը չափեն մարդիկ, նոյնիսկ ոճիրին արգանդին մէջը։
Ու, նոյնքան լուրջ, բարի, օծուն ու հայրական.
– Մինչեւ արշալոյս քեզի միջոց մտածելու։
… Ու շարունակեց.
– Կ’ըսես գիտցածներդ այդ շանսատակներուն մասին ու կաշիդ կ’ազատես։
– Կաշիդ կ’ազատես…
– Նաւն ազատողն է նաւապետ։
Սիւլէյման փէյլիվանն էր տէրը այս առածին։
Հակառակ իր բծախնդրութեան, շէյխ Սապիթը կը հանդուրժէր այս միջամխումները իր խօսքերէն։ Ոճիրը յոգնեցուցե՞ր էր զինքը, թէ ծերութիւնը սկսեր էր սիրտէն։
Մտածեց ու շարունակեց.
–Հագ տինը<ref>Ծնթ. – հագ տին – տառացի թարգմանութեամբ՝ արդար եւ իրաւ հաւատք ։ Թուրքերը այդպէս կը սիրէին անուանել իրենց կրօնքը, լռելեայն բաղդատութենէ մը ետքը միաստուածեան միւս երկու կրօնքներուն։ Արդարութեան եւ վաւերականութեան այս տարա՜զը՝ ջարդարար ցեղին բերնէն։</ref>կ’ընդունիս, քեզի կու տանք աղուոր աղջիկ մը ու երկու աշխարհներուն մէջ ալ կ’ապահովես քու հանգիստը, ո՛վ յիմարկեավուր։
– Երկու աշխարհներուն ալ մէջը…
Տղան մնաց լուռ։
Շէյխը մտածեց ու շարունակեց, խիստ, վայրագ, անժուժելի՝
– Եթէ ոչ, քեզ կը սպաննեմ շերտշերտ, բոլոր միսերդ կը քերթեմ վրայէդ սղոցով, ու ոսկորներդ կը կախեմ, գիտցա՛ծ ըլլաս։
Անոր բառերուն մէջ փշուր մը իսկ սուտ չէր զետեղուեր։
Կեցաւ։ Բայց մատը նետելով անոր աչքերուն ուղղութեամբը` ամբողջ պատկառա՛նք ու սարսուռ, ամբողջ վեհափառութիւն՝
– Հէ՛մ վալլահի, հէմ պիլլահի…
Մեղմ, շոյեց մօրուքը։ Աւարտա՞ծ։
– Հէ՛մ վալլահի, հէ՛մ պիլլահի, շէյխը սուտը բերան չէ առած։
Կրկնեցին բոլորը։
………………………………………………………………………
Հինգ վայրկեան յետոյ, պարապ էր թակոյկներու սենեակը։
Սողոմը, ողջ՝ իր օղակին, «մինչեւ արշալոյս»։
Մաթիկը՝ փռուած իր մօտը։ Առաստաղին՝ մարմինը անոր ընկերոջ, որ կը թուէր աճիլ ու բարակնալ։
Աւազանի եզրին փակցուած մոմը մեռա՜ւ։
Ու մութին փորին մէջ, Սողոմենց տղան… ինչպէս Յովնանը կէտ ձուկի փորին։ Այսպէս մտածեց անիկա։…«Ի նեղութեան իմում ես առ Տէր կարդացի»…
Աղօթե՞ց։ Սաղմոսը սառած էր շրթներուն։
ՎԵՐՋ
Ե. ԳԻՐՔԻՆ
ehhghv4ey1dx7u5bir7xezcnt7bkiuf
Մնացորդաց/Հատոր Գ/Գիրք Զ
0
150925
394747
2026-09-06T21:06:26Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Մնացորդաց |section = Հատոր Գ, Գիրք Զ |previous = [[Մնացորդաց/Հատոր Գ/Գիրք Ե]] |next = [[Մնացորդաց/Հեղինակին կողմէ բացատրուած բառեր] |notes = |author = Հակոբ Օշական |year = }} === ԳԻՐՔ Զ === ==== Ա ==== Բանտի հրապարակին, կէս ժամէ ի վեր շարունակուող «ռազմափո՜րձը» գտաւ իր վերջը։ Այսպէս կ...»:
394747
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Մնացորդաց
|section = Հատոր Գ, Գիրք Զ
|previous = [[Մնացորդաց/Հատոր Գ/Գիրք Ե]]
|next = [[Մնացորդաց/Հեղինակին կողմէ բացատրուած բառեր]
|notes =
|author = Հակոբ Օշական
|year = }}
=== ԳԻՐՔ Զ ===
==== Ա ====
Բանտի հրապարակին, կէս ժամէ ի վեր շարունակուող «ռազմափո՜րձը» գտաւ իր վերջը։ Այսպէս կարծեցին զգալ երկու աղջիկները, իրենց յարկաբաժինէն, որ կը նայէր այդ տարածութեան։
Զինուորական ու մարզական շարժումներու գրեթէ իրենց ամէնօրեայ վարժութիւնը զիրենք անփոյթ կ’ընէր պատուհան բանալու, արդէն անտրամադիր, թուրք ըլլալնուն։ Արեւելքի քաղաքները իրենց մշտափակ<ref>մշտական, սրբագրուած՝ մշտափակ ?</ref>պատուհաններովը նկարագիր կը ստանան։
Հեռուէն, հետեւած էին սակայն, ջահերով լուսաւոր սա փոխադրումներուն, իրական ռազմափորձի մը հեգնանքը երանգող։ Այդ շարժումները կտրտուած էին բարձրահագագ հրամաններով, որոնք զինուորական մեծվայելչութիւնը կ’երաշխաւորեն։ Ու հնօրեայ սալերուն վրայ, ուր լատին ու յոյն գիրերը, ինչպէս ճառագայթաթեւ խաչերու փշուրները կը յամառէին դիմանալ, այդ մարդոց մեծաշռինդ ոտնազարկը խորապէս բիրտ էր ու տպաւորիչ։ Աղմուկի տալու, ցոյցի հանելու սա ախորժակը խոտոր կը համեմատի թուրքերուն ընտանեկան լռասիրութեան եւ զգուշաւոր, պարսպապատ տուներուն։
Ու լսեց<ref>լսեց ? լռեց ?</ref>վերջապէս, երեք անգամ դղրդագին որոտը, որ եղեւնիներուն կատարէն ագռաւները սարսափեցուց` զանոնք փախուստի հանելով դէպի հանդարտ գերեզմանիկները, այնքան առատ, քաղաքին մարմինին մէջ, նոճիներու կղզեակներով<ref>կղզիակներով, սրբագրուած՝ կղզեակներով</ref>որոշուող.<ref>վերջակէտ, սրբագրուած՝ միջակէտ</ref>
– Փատիշահըմ չոք եաշա՜…
Անշուշտ շատ էր ապրելու այդ վեհապետը, որ այնքան յատկանշական քաղաքականութիւն մը վարեց` ստեղծելով պատմութեան անմոռանալի ռէժիմներէն մէկը ու երեսուն տարի թուրքերուն համար օրուան հացն ու մտածումը տուաւ։
Քաղաքի բարձունքներէն մէկուն, զօրանոցի մը բացավայրէն զինուորներու բերանով թեւ առած այդ մաղթանքը ժամեր տեւող երկայնք մը կը կտրէրկ’անցնէր։
Բայց քաղաքի կեդրոնին, բանտի շրջանակին մէջ այս խորունկ աղաղա՞կը։
Անժամանակ սա զօրանց[ք]ը<ref>զօրանոցը, սրբագրուած՝ զօրանց[ք]ը</ref>զինուորական ընդունելութիւն մը չէր սակայն։ Կառավարական շէնքերու շրջապատին կարգապահական ուժերու սա պարզուկ խաղը, թուրքերուն բառովը՝մանովրան, նշանակութեան կը բարձրանար իր անպատրաստ յաջողութեամբը։ Ամէն ինչ տեղի էր ունեցած անթերի կանոնաւորութեամբ, պարագա՛յ՝ որ կ’ապացուցանէր հեղինակաւոր թաթն ու ուղեղը վերատեսուչ փաշային։ Ոչ մէկ պակաս պատասխանատու, հերթապահ սպաներէն։ Քոմանտան փաշան այս կարգի անակնկալներով գերմանական իր կրթութիւնը կ’արժեցնէր։
Ցոյցէն յետոյ՝ կառքեր։
Որոնք, երկար ու շատ, քաշուեցան ու քաշուեցան, հետեւուած՝ հեծեալներու տասնեակէ մը։ Ոգեւորուած՝ հրապարակը մտաւ իր գիշերային դիմագիծին, – մութի հաստամեստ, զոր սիկարներու շրջամոլիկ կրակը կը վիրաւորէր անցողակի։ Անհանգիստ, հազոտ երթեւեկը շրջուն պահակներուն։ Սուլոցի մը ճիչը, որ մութը կը ջանայ բզկտել մէկ ծայրէն միւսը ու կը նուաճուի։ Բանտին հեռու բջիջներէն երգի փշրանքներ, անիմաստ՝ որովհետեւ անորոշ։ Կամ հարցպատասխանին՝ չերեւցող մարդոց։
Խորունկ՝ գիշերը։
Երկու աղջիկները յոգնա՜ծ, տարբեր յուզումներու խուժումէն։ Անվանդակ պատուհաններէն լոյսի առատ խաղարկութիւն մը, որ գործն էր բացառիկ յստակութեամբ աստղերու։ Ասոնք կը թուէին շարժիլ։ Հիւանդը հարցուց.
– Ո՞ւր կ’երթան ուրիշ գիշեր<ref>ուրիշ գիշեր ?</ref>…
– Որո՞նք։
– Աստղերը։
Եղնիկը չէր հասկցած քրոջը հարցումը, ուրիշ մտածումներէ գրաւուած ըլլալուն։
Հարցական ընդմիջումը անկարող էր սակայն փարատել անոր ներսը սկիզբ առնող դոնդողացումը, որ իրականութիւն է մեր մէջ կարգ մը պահերու։ Մեծ մտածումները ենթակայ են սառումի օրէնքի մը։
– Ինչո՞ւ չես խօսիր։
– Չեմ գիտեր։
Ստիպուած էր պատասխանելու, ներսէն վախին ի հաշիւ։ Մէկէն զգաց, որ կը նեղուէր հիւանդէն։ Յետոյ՝ այս նեղութիւնը կապեց առանձնութեան բուռն պահանջքի մը, որ ծներ էր անդիմադրելի։ Ու գտաւ, որ նոր ալ էր այդ զգացումը։
Սպասուհի՛ն։ Որ մեծ արագութեամբ անցուց հիւանդի ոտքերուն գուլպայի ձեւով մուշտակ մը։ Ան պաշտօն ունէր ամէն գիշեր այդպէս պատսպարել օրիորդը։ Ու մուշտակներով պարուրուած քովն ի վեր մաման։ Հիւանդը դիմաւորէր պիտի այդ անիմանալի ցուրտը, որ անոր ոտքերուն, ձեռքի մատներուն, ափերու փոսիկին ու, մա՛նաւանդ՝ ողնայարի սիւնին կը յայտնուէր, մինչ այտերը, շունչը, կուրծքը կրակի մէջ կը զգար անիկա։
Իր պարտքը կատարելէ յետոյ, սպասուհին –բարակ ու հատած աղջիկ մը, հաւանաբար հեռուէն ալ ազգական– պիտի քաշուէր անաղմուկ, սպասելու նոր հրամանի։
– Որո՞ւ կը մտածես։
Անոր հարցումը կրկին անակնկալի բերաւ փոքր աղջիկը, որ ընդոստ նայեցաւ քրոջը։ Ու գրեթէ բարկաշեշտ՝
– Որո՞ւ։
Անոր անուշիկ յօնքերը կիտուեցան։ Բաներ մը դիզուիլ թուեցան մաքուր ճակատին` զայն ընելով գծաւոր ու տգեղ։
– Շատ տարօրինակ բաներ կ’ըսես երբեմն։
Չէր զգար, որ միտքինը կը պարզէր<ref>կը պարպէր, սրբագրուած՝ կը պարզէր</ref>անգիտակցաբար։
Անշուշտ, քսան մտնելիք աղջիկները, փաշաներու արիւնէն, պալատներուն յոգնաթափ պերճանքին մէջ, ուրիշ բաներ ունէին ըսելու, դիտելու, ընելու, եթէ երբեք, հոս տրուածին պէս, գամուած չըլլային իրենց օրրաթոռին, որ մահիճն ըլլար<ref>ջնջ. ստորակէտ</ref>անոնց կոտրտուած ողնասիւնին։
Սանդուխին՝ շրշիւններ։
Սպասուհիներուն բանակը, թիւով վեր տասնէն, պալատներուն սա նկարագեղ երամը, տարիքի ամէն աստիճաններով, ինչպէս նաեւ տրամաթիք դրուագներու խոր կնիքովը։ Հոս, քալելու տեղ պարտաւոր էին քսքսուելու պալատին արձագանգուն սրահներէն` խնայելու համար հիւանդին աւելորդ հետաքրքրութիւններ։ Տարօրէն սուր անոր ականջները կը տեսնէին<ref>կը տեսնէին ? կը բռնէին ?</ref>հեռուէ հեռու ամէն շշուկ։ Անշո՛ւշտ որ նեղող՝ այս ամէնը։ Անոր հայրն ու մայրն անգամ եղան ենթակայ այս քմայքներուն։
Ոսկեդրուագ, սատափներով զարդարուն եւ զանակաւոր իր աթոռին մէջ, որուն զսպանակաւոր ուռեցքները զինքը կը գրկէին մա՛նաւանդ կողերէն, խոնաւ իր ափերուն անիկա ամուր էր բռնած ձեռքը իր փոքր քրոջը` արգիլելով անոր մեկնումը։ Գուշակա՞ծ էր անոր մէջ զօրաւոր իր ցանկութիւնը դուրս ելլելու։
– Կ’ուզեմ քովս ըլլաս։
Փոքրը չպատասխանեց։
Բայց անոր դէմքին կը թափառէր անստոյգ բան մը, որմէ զգածուեցաւ հիւանդը։ Սա թափանցումը անոր դալուկ այտերուն բերաւ թեթեւ կարմրութիւն։ Կը տառապէ՞ր քրոջը գեղեցկութենէն։ Ո՜վ գիտէ։ Ուրիշները տեսնելէ առաջ, մենք մեզ կը տեսնենք։
Պատէն, գերմանական ժամացոյցը զարկաւ երեք հարուած։ Որոնց իբր արձագանգ, բանտի հրապարակը, գիշերապահին ճոկանովը ուրիշ երեք հարուած հետեւցուց, հազիւ հաստատուած խաղաղութիւնը դղրդող։ Եւրոպական ժամը<ref>ջնջ. բառի՝ որ</ref>ինը անցած ըլլալու էր։
Գերմանական այդ ժամացոյցը, որուն հիւանդ աղջիկը իր անունն էր փոխ տուած, տրտմութեան ընկեր մըն էր Ֆերուզէին ու ամէն ժամու աւարտումին կը նուագէր թախծոտ կտոր մը բան, ջերմ, հազիւ մետաղ, վայրկեանի մօտ տեւողութեամբ։ Խոր էր ու տպաւորիչ այդ կտորիկը, մա՛նաւանդ լուսադէմին, երբ ընդարձակ ապարանքը, քունի մէջ թաղուած, կը թուէր մոռնալ սրսփուն հիւանդը։ Քաղաքին նորութի՛ւնը։ Որ այցելութիւնն էր ընդունած աւագանիի<ref>աւագանի, սրբագրուած՝ աւագանիի ?</ref>տիկիններուն։ Թուրքերը, գաւառական քաղաքներու իրենց պալատները հաճոյքով կը բանան ժամացոյցին, որ այդ ընդարձակ մերկութիւնները կը ծաղկեւորէ, իր աստուածահաճոյ դերէն զատ –աղօթքի պահերը ճշդիւ, րոպէական փոյթով մը հետապնդելը հանգստեան կանչուած պաշտօնեաներուն կամ վայելքէն կանուխկեկ սպառած ծերութիւններուն նուիրական զբաղումը կը մնայ-, լայն իր մարմինը տրամադրելով մետաղեայ դրուագումին:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Գոհարի եւ ոսկիի մեծկակ մթերք մը այդ առարկաներուն վրայ՝ անշուշտ կը պատմէ ուրիշ ալ բան տանուտէրին պահեստէն։ Երկուերեք մեթր անոնց հասակին համար ընկուզենիէ ընտրելագոյն պահոցներ։ Ճօճանակներ, որոնց ոսպնեակը ոսկի ափսէներու հետ չեն փոխեր։ Ու ծանրութիւն կախող գլանները ոսկի շղթաներով։ Սլաքները՝ ադամանդակուռ։ Երբեմն մանրանկար կենդանեակներ, համակ ոսկի մարմինով, որոնց աչքերը՝ գոհար։ Հարստութիւնը մունետիկներով չէին ծանուցաներ ա՛լ<ref>ալ, սրբագրուած՝ ա՛լ</ref>այդ օրերուն, այլ՝ հոս տրուածին նման, տան առարկաներուն վրայ թափուած սուտակով ու զմրուխտով։ Սուրեր, այսինքն՝ անոնց պատեանները, երախակալները։ Ու կը լռեմ անոնց նկարը։ Զգեստներ, այսինքն՝ անոնց վրայ թափուած մետաքսն ու ոսկեղէնը։ Ու կը լռեմ ճաշակն ու արուեստը։ Ու թրքական քաղաքի մը մէջ, երբ մարդիկ չեն որոճար սպանդ կամ ափսոսար վաղամեռ զաւակներ, հեռու դաշտերու վրայ ինկած,<ref>յաւելում ստորակէտի</ref>իշխանուհիներու օժիտը, ըսել կ’ուզեմ՝ անոնց մեծաղաղակ ցուցադրումը հանրային երեւոյթ է։ Շաբաթներով կը փռուին այդ իրերը սրահէ սրահ։ Յատկապէս յարդարուած առագաստի մը խորը, հարսնցուն մինչեւ եղունգները հիւսուած ադամանով ու մարգարիտով իր գեղեցկութիւնը կը դնէ ամէնուն նայուածքին։ Հասկնալի հոս ամէնը։ Վասնզի էրկանը աչքերէն դուրս արու աչքեր պիտի չտեսնեն զայն։ Ժամացո՞յցը, [ժամացոյց]նե՞րը։ Հարկա՜ւ։ Ադամանդով ընդելոյզ՝ ան, անոնք, ամիսով կը փայլին պալատներու մայր դրան ճակատին, թելուած, սազուած ու հսկուած չորս արաբներէ։
– Հիմա հասած են…։
Հիւանդը կ’ակնարկէր փաշաներուն, որոնց ակամայ ընկերացած էր մայրիկը։ Անոր աղջիկները այդպէս կը հաւատային ամէն անգամ, որ իրենց մայրը տժգոյն յուզումով մը կառք կը բարձրանար Ջերմուկները, հօրենական պալատը երթալու…
Անշուշտ մեծ ու խորունկ իր ուսումնասիրութենէն ետք, հազարապետ փաշան արդար իրաւունքը ունէր օրուան մը հանգիստի։ Ո՞ւր աւելի յարմար այդ հանգիստին, քան Ջերմուկները, քոմանտան փաշային փառաւոր ապարանքին մէջ. օժիտ՝ կնոջը կողմէն։
Հատորներ չեն բաւեր՝ սպառելու համար խորհուրդն ու հոգին այդ հսկայ կառոյցներուն։ Թուրքերը Պոլսոյ մէջ քիչ ու շատ ճարտարապետութիւն մը դրած են իրենց պալատներուն իբր խորք։ Գաւառական քաղաքներուն ապարանքները ուրիշ բաներ կը խտացնեն։ Արեւմտեան աչքերը դժուար պիտի թափանցեն անոնց ոճին։ Ու աւելի դժուար սա թափանցումը, երբ զմայլելի դաշտանկար մը, տաք ջուրի աղբիւրներ, հսկայ ծառաստաններ կը միջամտեն՝ կազմելու համար շրջանակը այդ շինութիւններուն։
Կ’անցնիմ արագ։ Որս։ Ձեռակերտ լճակները իրենց ձուկերուն որսովը։ Պարտէզներ, իրենց անհատնում ու վախ ազդող ուղիներովը, որոնք երբեմն կը սուզուին հողին յատակը, ուրիշ փորուած պալատներու դէպի սիրտը։ Կը հասկնա՞ք այս ամէնուն եզական խռովքը, երբ այդ պալատներուն տէրը ի պաշտօնէ ապրող մըն է ու տասնովքսանով, այսինքն՝ աղջիկներով,<ref>յաւելում ստորակէտի</ref>ամիս կը փոխէ…։ Քոմանտան փաշա՞ն։ Կը գիտնաք<ref>կը գիտնանք, սրբագրուած՝ կը գիտնաք</ref>ատ ալ։ …։
Մուրացիկին երգը։
Որ ամէն գիշեր, բանտի հակադիր հրապարակին, սրճարաններու ամբոխին ցրուումէն առաջ, պիտի բարձրանար, սրտառուչ, ջերմ, գրեթէ կրօնական՝ հաստ ու բարբարոս այդ մարդոց հոգիէն անցք մը բանալով մարդկեղէն յուզումներու։ Մինչեւ իրենց տուները, այդ պէյերը, աղաները, էֆէնտիները պիտի փոխէին երգին պատգամը անշուշտ։ Բայց այդ րոպէին անոնք կ’այցուէին խոր տրտմութեամբ։ Ի վերջոյ կեանքը կախարդ բաժակն է հեքիաթին ու անոր մօտեցող ամէն շրթունք իր ուզածը պիտի գտնէ անոր երեսէն մէկ քանի օրուան համար։ Դարակը<ref>Դարակը – ?</ref>, միշտ մոխիր գերեզմանէն։
Երգին հետ, սպասուհիները պարտաւոր էին փոխադրել Ֆերուզէին օրրաթոռը պալատին հիւսիս բաժինը։ Ուրկէ վար մեծ հրապարակը, որուն հանգոյցը հազարամեայ սօսի մը կը կազմէր,<ref>յաւելում ստորակէտի</ref>հազարով աթոռներ, մայթերն ի վար։ Ութանիստ լապտերներ, ճիղճ լոյսերով։ Ու թրքութի՛ւնը, ցանցառակի եւրոպական տարազովը։ Դիւանի պաշտօնեաներ ասոնք։ Ստուար մասը դասական շալվարով ու փաթթոցով։
Երգը զարգացաւ, հաստատ կոկորդէ մը, մանր ու երկարուն գնացքովկազէլներուն<ref>Ծնթ. – կազէլ – ծանր ստեղի երգ մը։</ref>, որոնք թրքական թեթեւոտն, տաք սիրերգները կը վերածեն մանուածապատ, անհատնում ձայնաղբիւրի մը, ձգձգուն, անհանդուրժելի՝ երբ օղիի կամ հաճոյքի սեղաններու շուրջ թեւ բանան։ Բայց կը փնտռուին կէսլուրջ, պաշտօնական շրջանակներէն, իրենց դանդաղ, բայց պարուրող միսթիքին ու, մա՛նաւանդ՝ անհատական շեշտին ուժովը։ Ամէն կոկորդ անոնց կը փոխանցէ սեփական նկարագիր։ Կոյրը՝ արիւն։ Սիրահարը՝ սերմ ու յիմարութիւն։ Մուրացիկը՝ անդենականին ստուերն ու գոլը։ Ընդհանրապէս կը փայլեցնեն գեղեցկութիւնը գեղեցիկներուն, կը խորանարդեն անգթութիւնը անոնց ձեւերուն։ Օժտուած տղոց ու դժբախտ ծերերու բերնին անոնք արժէքի կը բարձրանան։
– Ամա՜նեամա՜ն…
Պատուհանը բացուեր էր։
Մուրացիկը –գիտէին անոր ամբողջ ծննդաբանութիւնը–, իր երգին ոլորքները սպառելէ յետոյ՝ իջած էր մարդկեղէն խորքին, արձակելով իր վրայով ցաւը բոլորին, որոնք պիտի չըլլան ազատ «ցաւին ասեղէն», նո՛յնիսկ երբ իրենց մարմինները պաշտպանեն խանթարով բեհեզով ու անգին մուշտակով։
Սարսուռ մը հոսեցաւ Ֆերուզէին ողնուղեղէն։
– Ի՜նչ տխուր է։
Եղնիկը չէր ուզեր խօսիլ։
– Ի՜նչ անուշ է։
– Դուն լսէիր միւսը։
– Մի՞ւսը։
Մտածեց։ Հակառակ օր մը ամբողջ այդ «միւսին» երազած ըլլալուն, Ֆերուզէն մոռցեր էր զայն։ Չտեսնուած բաներուն ճակատագիրն է ասիկա։ Կ’անցնին ու իրենցմէ գիծ չի մնար մեր ներսը։
– Հայուն տղան։
– Ասկէ անո՞ւշ։
– Հարկաւ։
– Կո՞յր։
– Չէ, քոյրիկ, քանի՛ է կը կրկնեմ։
– Իրա՜ւ։ Մարդասպանը։
Սանդուխին շրշիւն։ Դուռին՝ սեւամորթ պահակը, որուն ակռաները աղտոտ լոյսով մը շողացին հեռուէն։
– Ի՞նչ ըրիր, Մուսթաֆա՛։
Մուսթաֆան կիսաժպիտ, խորհրդաւոր արարած մըն էր նոյնիսկ պալատին ամէնէն խաղաղ պահերուն։ Ներքինին այդ դիմակը կը ճարէ դառն փորձառութիւններով։ Խօսելու մէջ վերապահութիւն մը անոր տաղանդն է երբեմն։ Անշուշտ, քսաներորդ դարուն, անիկա հին վայրենին ալ չէ, որուն ետեւէն զոյգ դանակներ կը պտտէին, մեղաւոր կիները իրեն մահիճներուն վրայ մորթելու։ Բայց բռնութիւնը նորերուն մօտ փոխարինուած է հնարամտութեամբ, բազմաղբիւր չարութեամբ։ Արաբ Մուսթաֆա կը սիրէր Եղնիկը, որքան որ բառը կրնայ իմաստ մը ունենալ նման մարդու մը մասին գործածուած պահուն։
– Ի՞նչ ըրիր։
Բարկացոտ, լալու մօտիկ պչրանքով.
– Կարելի չէ, հանըմ էֆէնտի։
– Կարելի չէ՞, ո՞վ ըսաւ։
Անիկա խածեր էր շրթները։ Ձեռքը օդին մէջ բարձրացաւ անգիտակից։ Մէ՞կը կը ծեծէր։ Երա՞զ մը կը հալածէր։ Անոր քոյրը իր մահճաթոռէն ցցեց գլուխը։
– Դուն սուտ կը խօսիս, սեւ սատանայ։
– Վալլահպիլլահ, հանըմ էֆէնտի։ Յիսնապետը պիտի ծեծէր զիս։
– Ո՞վ, այդ յիսնապետը, – միջամտեց Ֆերուզէն, որ առանց տեղեակ ըլլալու խօսակցութեան չըսուած իմաստին, նետուեր էր խօսքի, շփացուած աղջիկի դիւրայոյզ բռնութեամբ։
– Աքիֆ պէյը։
– Գեղացի՞ն։
Պահակը յօնքերով հաստատեց նախատինքը, կիսաժպիտ ու խորհրդաւոր։ Ներքինիները զգոյշ կ’ըլլան։ Ատիկա իրենց պարտքն է։ Բայց իրենց առաջին ալ պարտքը ուրիշին, մա՛նաւանդ այրերուն չարիք հասցնելն է, մարդկօրէն կարելի բոլոր ճամբաներով։ Վարանումէ մը ետք, որ դիտուած էր մեծ յաջողութեամբ, անիկա, ցած ձայնով, գրգռելու համար աղջիկներուն զայրոյթը, աւելցուց.
– Փաշային կողմէ անգամ ասանկ հրաման մը չի կրնար գործադրել։
– Ո՞վ, այդ անասո՞ւնը։
– Ա՞րջը։
– Կ’ըսէ այդպէս։
Ու յօնքերովը հաստատեց աղջիկներէն բանաձեւուած նախատինքը։ Կ’ատէր յիսնապետը իր գոռոզութեանը, կոպտութեանը, պեխերը ոլորելու լրբութեանը, բայց ատոնցմէ աւելի Եղնիկին աչքին իյնալու իր յամառ հնարքներուն համար։ Կ’ատէր անոր մէջ բարբարոսը, հողագործի կտորը, իր բառովը՝հէօտիւկը<ref>Ծնթ. – հէօտիւկ – անոպայ գեղացի։ Թուրքերը այդ տարազով կը նախատեն չտես հարուստներու անյաջող նրբամոլութիւնը։</ref>։ Ու հակառակ անոր, որ չէր տեսած զայն, այդ գիշեր, անոր բերանը դրաւ վտանգաւոր նախադասութիւնը, տեղեակ ըլլալով կարգապահական օրէնքներուն։ Բանտին դուռները որոշ ժամէ մը վերջը չէին բացուեր առանց գրաւոր, կնքուած ու չորս բարձրաստիճան անձերու բերնով ալ վաւերացուած հրամանին։
– Մօտենալ Սողոմին ու յայտնել անոր՝ անհրաժեշտութիւնը իր գիտցածը ըսելու։ Աւելի՞ն։ Տասնհինգը նոր անցնող աղջիկ մը ուրիշ կերպ չունի մտածելու, քան ինչ որ իր մէկ քանի զգայարանքները կը թելադրեն իրեն։ Ամէն շաբթու անուշիկ աղջիկ մը փաշաներու պալատին համար պէսի դնող<ref>Ծնթ. – պէսի դնել – բուծանել։</ref>ներքինին անշուշտ ունէր բաւական խելք չըսուածն ալ լրացնելու իր կողմէն ու ենթադրելու իր հանըմին մօտ մէկը մանկական քմայքներէն, որոնք իրենց տարօրինակութեամբը չէ, որ կը խռովեն, այլ իրենց յամառութեամբը պատճառ կը դառնան աղէտներու։ Անիկա, փաշաներուն մեկնումէն յետոյ բանտ էր ղրկուա՜ծ, Սողոմին յայտնելու աղջկան մը կա՜մքը, այդպէս սքողուած։
Երկու աղջիկներու բերնին, բանտային ապահովութեան այդ գիշերուան պատասխանատու սպան արժանացաւ աւելի տխուր, մա՛նաւանդ տմարդի ու գռեհիկ վերադիրներու։ Անշուշտ անոնք չէին հայհոյեր իրենց հօրը գրական, հռետորական շքեղութեամբը։ Բայց տարիներու խողովակով մը, սա սրահներուն թափուած այդ գրականութի՛ւնը ըսես մթնոլորտ էր կազմած։ Ու երիտասարդ, թերեւս ազնիւ ալ այդ աղջիկները պլշկուած կը թուէին իրենց հոգիէն, այդ ամէնօրեայ ուսումներուն ուրուային գոլովը։
– Ո՞ւր են հիմա։
Պահակը չպատասխանեց։ Հարցումին տարտամութիւնը անիկա սովորութիւն ունէր շահագործելու։ Այս մասնայատուկ ճարտարութիւնը անոր կու տար առիթ իր միտքը մարզելու, մա՛նաւանդ խօսելու, – անոր ամէնէն գրաւիչ առաքինութիւնը։ Ի վերջոյ, մեր մարմինը միջոց մը կը գտնէ մեր ամէնէն զօրաւոր տուրքը օգտագործելու աս ու ան խողովակով։ Սեռային հոսանուտը արուեստի վերածող տեսութիւնը յիմար վարկած մը չէ։ Ներքինին մեծ համոզող մըն է։
– Քեզի կ’ըսեմ, չե՞ս լսեր։
– Քաւ լիցի, հանըմ էֆէնտի, ինչպէ՛ս թէ չեմ լսեր, միայն չեմ գիտեր, թէ ի՛նչ կ’ուզէք իմանալ։
Անիկա շատ լաւ գիտէր Եղնիկին փափաքը։ Բայց իր բառերուն հետ իր դէմքը կը թուէր հեռանալ իրմէ։
– Ո՞ւր են հիմա։
– Որո՞նք։
– Ապտա՜լ<ref>Ծնթ. – ապտալ – ապուշ։</ref>, իբր թէ չի գիտեր։
Պահակը գլուխը ծռեց, ընդունելու համար գեղեցիկ նախատինքը, ինչպէս ըրած ըլլալու էին անոր պապերը, դարերով, արժանավայել լրջութեամբ ու պատկառանքով ընդունելու համար ծեծը իրենց տէրերուն։ Անոր ամփոփուած դէմքին ինկած էր անստոյգ ալ վախ, զոր զգացին երկու աղջիկները։ Ուրկէ՞, ինչո՞ւ կը վախնար սեւ սատանան, որուն ճիրանները բաւ էին տասը յիսնապետ տասը տարի ծուղակելու։
– Ինչո՞ւ չես խօսիր։
Հիւանդ էր, քիչիկ մը ջղագար։
Անոր փափաքներուն դէմ նուազագոյն ընդդիմութիւն մը պատճառ կը դառնար ծանօթ նոպաներու, որոնք հեծկլտագին յօրանջէն կը փոխուէին ուրիշ բաներու, հետզհետէ զարգանալով դէպի սիրտ բզկտող լացը, ա՛լ բարձրաղաղակ։ Պարզ ունկնդրութիւն մը բաւ էր հաստատելու շատ խոր ու սրտառուչ գեղեցկութիւն մը անոր բառերուն մէջ անմուրատ պատանութեան ողբէն անջատուող։ Մահուան ծարա՜ւ, բայց բնական, որովհետեւ պարզ, բխող՝ սա օրրաթոռին տոպրակի մը պէս ձգուած մարմինէն։ Աշխարհին եսասէր չարութի՜ւնը, զոր ախտաժէտները կը զգան այնքան անվրէպ՝ ուրիշներու արգահատանքը վերածելով այդպէս ստացուած, թունաւոր իմաստութեան մը։ Մարդոց անգթութիւնը, որոնց մեղքը ուրիշ բան չէ, քան, իրենց կարգին, կեանքը ընդունելու այլապէս իմաստուն հերոսութիւն մը։ Վայե՜լքը, ու անոր կապուած յուզումին ժահրը…։ Պէտք չէ շատ իջնել կարգ մը բաներու խորը, որոնցմէ մէկը՝ սի՛րտը աղջիկներուն, աւելի ճիշդը՝ աղջկան, զարնուած իր ջիղերուն սարուածէն։ Այս արտասուայեղց ու բզկտող տեսարաններէն իրենց սարսափին համար, անոր ծնողքը կը զգուշանային դիմադարձելէ անոր քմայքները, ճարտարօրէն ձեւը գտնելով անոր հետաքրքրութիւնը շեղելու, կեդրոնացումէ արգիլելու, գործածելով սպասուհիներու բարձր թիւ մը, իւրաքանչիւրին մէջ մասնակի տաղանդ։ Հիւանդի անոր մարմինին մէջ իմացականութիւնը մնացած էր քիչ, անաճուն, թէեւ անոր զգայարանքներուն մէկ մասը, մասնակի՝ ականջներն ու սեռային կեդրոնները գացած ըլլային գերաճումի։
– Խստիւ պատուիրեց, որ չխօսիմ ձեզի։
– Ո՞վ, արջուն թո՞ռը։
– Ոչ։
– Ո՞վ ուրեմն։
– Սիւլէյմանօնպաշին<ref>Ծնթ. – օնպաշի – տասնապետ։</ref>։
– Ատ ո՞վ կ’ըլլայ կոր։
– Աքիֆ պէյին փոխանորդը…
Պահակը լռեց։ Շա՞տ խօսեր էր։
Եղնիկը (հինգ տարեկան չեղած անոր անունը փոխած էինԿազէլի, աչքերուն մեղմութեանը, ինչպէս բարակ մարմինին տարօրէն ողորկ քաղցրութեանը, սարսռոտ խրտչունութեանը համար) ուզեց խօսիլ, բայց անոր կոկորդին մէջ ծանր բան մը կը թուէր կենալ։ Վա՞խ։ Բայց ուրկէ՞։
Միւս կողմէն հաւաքուած էին սպասուհիները։
Անոնք, մեծ մասով գերի, այսինքն՝ դրամով գնուած, կը պատկանէին տունին, առարկաներու ընտանութեամբ մը։ Գիտէին իրենց արժէքը ու պատրանք չունէին իրենց ճակատագրէն։ Բայց կը շարունակէին ծառայել, այսինքն՝ ապրիլ, ինչպէս ուրիշները՝ սիրել, հարստանալ, ընտանիք կազմել։ Թուրք ընկերային կազմակերպութեան արդիւնք այդ աղջիկները, այնքան առատ՝ արուներու սակաւութեան դիմաց, բախտին նպաստաւոր բերումին<ref>ջնջ. ստորակէտ</ref>յղի մնալէ ետքը (փաշան կամ պէյն ու աղան շատ ալ չէին փնտռեր աղբիւրին վաւերականութիւնը` նուաճուած ըլլալով անոնց յարաճուն թիւէն), կը ճարէին սանկ ու նանկ էրիկ մը։ Մինչեւ այդ երջանիկ օրը, անոնք ապրանքն էին իրենց տէրերուն։ Միսոտ ալ, նիհար ալ։ Սեւ կամ ճերմակ։ Գրաւիչ ու թանձրօրէն տգեղ, ցեցակեր երեսներով։
Տասնէն աւելի էին անոնք քոմանտան փաշային ապարանքին մէջ, մեծ մասը տասնիտասնմէկի դուռներուն<ref>ջնջ. ստորակէտ</ref>անցած՝ Գերմանիա ըրած այդ անասունին ճիրաններէն, ու հիմա քսանէն վեր, շահած տեսակ մը վիրաւոր ընտանութիւն։ Տարիքի անհաւասար սանդուխը անոնց մէջ կը ստեղծէր անշուշտ վէճն ու կռիւը, նախանձն ու մրցանքը։ Բայց կեանքը վեր է մեզմէ, ըսել կ’ուզեմ՝ ապրելու հարկը կը հարթէ մեծ դերբուկներ։ Իրար գզելէ, նախատելէ, դաւելէ ետքը, անոնք հաշտուիլ գիտէին իրարու թերութիւններուն ու տանտիկինին ծանր, կարեկցող շուքին մէջ կը լրջանային։ Իրենց պարտադիր աշխատանքէն զատ, անոնք կը կատարէին հիւանդապահուհիի տեսակ մը պատուակալ պաշտօն։ Անոնցմէ կարեւորները, տաղանդի մէյմէկ գիծով, մօտիկ կը կենային Ֆերուզէին, որ զանոնք կը նախատէր բիրտ ու վայրագ, յետոյ՝ կատուի մը պէս անոնց գլուխները իր գիրկը առնելով, անոնց կոկորդէն վար կը նետէր սուղ շաքարներ ու շոքոլաներ։
Լեզուանիները, գեղանիները, խռովայոյզ բնաւորութեամբ ու վագրի անգթութեամբ ան միւսներն ալ, որոնք պատմել ու գրգռել գիտէին, պալատին, բանտին, հրապարակին, կառավարական ընդարձակ դիւաններուն խճող ու մութ կեանքը, անցուդարձը կը դիտէին, իրենց սաւանուած աչքերուն մաղովը, ու մարդերը, զինուորներն ու փաշաները, փոքրաստիճան ու յոխորտ յիմարները՝ ինչպէս աւագ պաշտօնատարները, կը դատէին տարօրինակ կենդանութեամբ մը։ Ասոնք լուր ունէին քաղաքին ալ գայթակղութիւններէն։ Աւելի՛ն. հիւանդ աղջկան հետ, երեք տարիներէ իվեր իրենց մտերմութիւնը, անոնցմէ մէկ երկուքին տուած էր բացառիկ իմաստ։ Անոր սենեակը պառկողները, ասոնք, երկուքն ալ թարմ, այսինքն՝ պահած իրենց պարմանութեան աշխոյժն ու նրբահամը, իրարմէ շնորհալի։ Որոնք անոր մարմինը կը հիւսէին իրենց ձիգ, ոստուն միսերուն մէջ, փոխն ի փոխ, իրար խածնելով զգայուն իրենց կեդրոններէն, յետոյ՝ համբոյրով փայփայելու համար հիւանդին պտուկները, տարօրէն խոշորցած այդ դառն մարձումներով։ Գաղտնի այս կապերը այդ աղջիկներուն իրաւունք կու տային ամէն րոպէ ըլլալու Ֆերուզէին մօտ<ref>մօր, սրբագրուած՝ մօտ</ref>, միշտ ըսելիք մը իրենց լեզուին տակ, եթէ չունէին ընելիք…
– Գիտե՞ս, Ֆերուզէ, լմնցուցեր են։
– Ի՞նչը։
– Հայերուն գործը…
– Ուրկէ՞ գիտես, – նետուեցաւ մէջ Եղնիկը կրակ առած` ակնովի փնտռելով սեւ սատանան, որ աներեւոյթ էր եղած։
– Իմ չգիտցածս չկայ։
– Բայց ուրկէ՞ գիտես, կ’ըսեմ քեզի։
Անոր ձայնին մէջ խորագոյն յուզում։ Ու խորութիւն, զոր չէին ճանչցած անոր վրայ։
– Ջուրը ակէն կը խմեմ։
Խմողն էր Ֆերուզէին սիրականը, սպասուհիին բառով՝ «սիրահարը», դասական թարմութեամբ, խորապէս շինուած ։ Իր բազմապիսի զբաղումներուն մէջ ե՞րբ կը գտնէր անիկա ատեն իր դէմքով այդքան մանրակրկիտ ձեւով մը շահագրգռուելու։ Անիկա համբաւ ունէր, նայուածքին տարօրինակ բացութեամբ։ Ու կոտրտուքովը, ժպտելու, լաչակը կրելու իր կերպերովը։ Նոյն ատեն, պալատին ամէնէն գեղանի կտորն էր անիկա։ Ու ջուրը կը խմէր իր ակէն ։ Փոխաբերութիւնը ընդարձակ է շատ, ջուրի տեսակներուն հետ համեմատուած։ Ու սիրային իր արկածները, որոնք զգացումին բոլոր աստիճանները չէին մերժեր, անիկա վէպի մը համովը կը մօտեցնէր հիւանդին երեւակայութեան՝ ինչպէս զգայարանքներուն։ Ոչ ոք գիտէր, թէ անիկա ինչպէ՛ս կը գտնէր ատեն սպաներուն դարպասելու, որոնք անոր ազդեցութիւնը հիւանդին վրայ՝ կը շահագործէին զանազան խաղերու եւ դաւերու համար։ Ոչ ոք գիտէր, թէ ինչպէ՛ս, մա՛նաւանդ ո՛ր<ref>որ, սրբագրուած՝ ո՛ր</ref>ծակին մէջ կ’ընդունէր բանտի շրջապատին ամէնէն ուժով արուները, լուսցնելով անոնց ծոցը ու լոյսէն առաջ իր անկողնին մէջ փռուելով խաղաղ, խաբելու աստիճան՝ սրատես ու կասկածոտ ներքինին, քոմանտան փաշան, որ կ’ախորժէր զայն ձեռնելէ, յորմէհետէ իր զգայութիւնը արթննար։ Ու անոր վայելապատումը իսկական վայելք էր ողնայարէն տառապող Ֆերուզէին։ Որքան քիչ է թուղթը` առնելու համար տարածութիւնը մարդոց ապրումներուն։
Իրողութիւն էր, որքոմիթաճիներուն սպաննուիլը, փաշաներուն մեկնումէն ալ առաջ, հասած էր բանտին կարեւոր կեդրոնները, որոնք «լուրը» ընդունեցին խաղաղ ու գոհ այլուրութեամբ։ Զանգուածային ջարդերու վայելքէն յետոյ, թուրքերու խղճմտանքը դարձեր էր գրեթէ ախտազերծ։ Անհատներու մաքրագործումը անազդեցիկ էր անոնց ջիղերուն։
Ջուրը ակէն խմողը պարտաւորուեցաւ գոհացում տալ Եղնիկի «բուռն հետաքրքրութեան»։
– Բայց ամէն մարդ գիտէ, փոքրիկ հանըմ։
– Ո՞վ, ինչպէ՞ս։
– Այնպէս՝ ինչպէս եղած է։
– Ո՞ւր։
– Թակոյկներուն սենեակը։
– Բոլո՞րը։
– Մէկը ողջ է։
Եղնիկը շունչ առաւ։
– Անոր ալ կարգը, առտուն։
– Ո՞վ՝ ողջը<ref>Ո՞վ, ո՞ղջը, սրբագրուած՝ Ո՞վ՝ ողջը</ref>։
– Երգողը։
Եղաւ լռութիւնը։
Ու քալեց ժամանակը` հաստատելովսիւրմէլի [29] ֆաթմային յուզումը, ուրիշներու ալ բերնով։
Դեղնա՞ծ, շա՛տ, Եղնիկը, որպէսզի զգային ատիկա բոլորը։
Ծարիրուած սպասուհին, կարեկցուն, առաւ անոր այտերը ափերուն, գողտր ու հեղինակաւոր։ Ի՞նչ ունէր այդ աղջիկը այսպէս տիրելու համար սեռակից ուրիշներու, որոնք այդ ափերուն գգուանքին տակ տարօրինակ փափկութիւններ կը գտնէին, խտղտուն ու արու։
– Ի՞նչ կ’ըլլաս։
Եղնիկը չպատասխանեց։ Անիկա վախ ունէր անոր աչքերուն նայելու։ Ծանր հոտերով բեռնաւոր սրահին մէջ պճպճուն կենդանութիւն էր ծայր տուած, ոճիրով, արիւնով, դեռ ուրիշ բաներով տարտամօրէն հպանցուած այն հոգեկանութիւնը, որ յուղարկաւորութիւնն ու հարսնիքը կը յատկանշէ։ Առանց որոշապէս գիտակցելու, տղաքն իսկ բան մը կը զգան, երբ հարսնեթափօրին ետեւէն միամիտ ու խոշոր ծափ կը զարնեն, իրենց պտտիկ մարմինները վերվեր նետելով։
Մուրացկանէն նոր երգ մը, աւելի թեթեւ։ Որ կ’արձագանգէր, իբր թէ դրան ետեւէն ըլլար եղանակուած։
Ինչպէ՜ս պիտի ուզէին բանալ մեծադիր պատուհանները, աւելի՝ քակել հսկայական պատերը, առնելու համար այդ ձայնը ներս, այսինքն՝ առնել ներս ինչ որ վարը, այդ սրճարաններուն մէջ ունկնդիր մարդոց առնութիւնն էր, այդպէս մածուցիկ՝ երգին անտես լարերուն։ Ժողովրդական եղանակը ինքնաբերաբար շարժումի էր հաներ անոնց ոտքերը, անզգալի կշռոյթի մը լարելով<ref>լարերով, սրբագրուած՝ լարելով</ref>անոնց կուրծքերը, մարմինին ուրիշ մասերը։ Թուրքերու բարձր դասակարգը, այդ օրերուն, իր սրահները կը կիսէր` մէկուն մէջ դիզելով արուները, նուագածուները, միւսին մէջ էգերը, պարուհիները։ Մարդու հասակը հազիւ անցնող գորգէ այդ վարագոյրին երկու կողմերուն, հարսնեւորները կը զարգացնէին խրախճանքը։ Նուագածուները՝ խոր ու տարփալից։ Պարուհիները՝ խենթ, բայց անաղմուկ։ Թուրքերուն նամեհրամը դէմքին չափ կը տարածուի ձայնին։ Ու կ’այրին անոնք, իրենց կոկորդին ու մատներուն մէջէն պարպել ջանալով հաստ գոլը սեռին։ Ասդին, այդ հոսանուտին տակ կրակ առած կիները<ref>ջնջ. ստորակէտ</ref>իրենց մարմինները կը լարեն դժնդակ, սպառող պարին։ Անդէմ այդ միսերէն կը յորդի յուզումը, ոտքերն ու ափերը կը խենթենան։ Հաւաքական, անանուն այս տարափը սեռային հեղանուտին, սա նախնական սիրտերուն վրայ երբեմն «մահու չափ» կ’ազդէ։
Աղջիկները գրեթէ կը պարէին։ Ու իրարու քսուող միսերուն խուլ տագնապին մէջ թիկնաթոռին գամուած աղջիկը ծոցին էր դրած ծարիրուած, հոյակապ գլուխը ջուրը ակէն խմողին, շրթները տժգոյն, խածնել վախնալով հաւկիթները անոր այտերուն։ Անիկա նեղուեցաւ։ Այսինքն՝ առանձնութիւն կ’ուզէր։
Մեծի, տանտիրուհիի պակասը դեր ունէ՞ր սա զգայութեանց, սա երեւոյթներուն պարզումին վրայ։ Ֆերուզէին հեռացումէն յետոյ, մնացողները շրջապատեցին սեւամորթ պահակը, անոր կաշի այտերը, հաստ կողերը, թեւերը առած իրենց մատներուն մէջ, ու ոտքի չափով, կարգով կը հեծնային անոր քամակին, քաշելով մազերը, բայց փրցնելու չափ ուժգին կսմթելով անոր միսերուն առատ խուրձերը։ Բարկանալու անկարող ներքինին անոնց երեք չորսը իրարու կը բերէր իր թեւերուն լայն աղեղին մէջ, ու կը թխմէր անկիւններուն։ Այս ամէնը մռայլ, անթարթ նայուածքին տակը Եղնիկին։
Երգը դադրեր էր։
Կառքեր թաւալի ելան։ Երիտասարդ մը երգին յանկերգը կրկնեց.
Մ’անցնիր դուռիս առջեւէն,
Ով ի՛նչ գիտէ մեր սիրտէն…
Ոչինչ գիտէր ուրիշին սիրտէն, սա մեր աշխարհին։
Սրահը տրտմեցաւ, ինքնիրեն, առանց որ ուրիշ բան մը մտնէր անկէ ներս, քան անանուն պատգամը սիրտին գաղտնիքին։
Լալու մօտ, Եղնիկը ելաւ դուրս սրահէն։ Անոր կը հետեւէր սեւամորթ ներքինին։
* * *
Մեզի ծանօթ մարմարեայ բակին, լեմոնի մեծկակ թաղար մը իրեն ապաստան ըրած՝ Եղնիկը, քիչ մը մսկոտ, անհանգիստ կը սպասէր տեղակալ Աքիֆ պէյին։
Իր տարիքին մէջ, ուրիշ աղջկայ մը վրայ, իր արարքը բացայայտ ոճիր մըն էր անշուշտ։ Օրիորդը դատեց այս դառնութիւնը, բայց անցաւ անդին։ Նոր չէր, որ կը տեսնուէր տեղակալներու, գրագիրներու, մեծազարմ տղոց հետ։ Աւելի՛ն. գիտէր իր արթնցուցած խռովքն ալ այդ «արջու թոռան» զգայարանքներուն վրայ։ Աւելի՛ն. գիտէր պալատը առանց մեծի։ Բայց այդ ամէնէն վեր, անոր մէջ կ’աշխատէր անծանօթը։ Ընթացիկ հետաքրքրութիւն մը անզօր է բացատրելու անոր քայլին տարօրինակութիւնը։ Վճռեր էր բանալին ունենալ բանտին ու պիտի ունենար։
Սեւամորթ պահակը խիստ պատուէրն էր առած, զայն՝ տեղակալը փնտռելու, գտնելու, իր անունով ու բերելու հոս, լեմոնի թաղարին ետին, ուրկէ պիտի չփոխէր իր ոտքը։
Քառորդ ժա՜մ, – կ’ըսենք ու կ’անցնինք։ Եղնիկը իր որոշումը տալէն յետոյ միայն զգաց ծանրութիւնը հետեւանքին։ Անոր մտքին մէջ Սողոմե՜նց տղան անորոշ, հեռաւոր կէտ էր սակայն։ Երկար մտածեց մօրը:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Անոր մարմինին մէկ քանի ձեւերը թանձրացան իր աչքերուն։ Ու ինք կը զարմանար ատոնց յառնումին։ Բոլորն ալ վարի, Ջերմուկներու պալատէն, խոհանոցին, վարպետ Հաւատիսին, պարտէզին պարունակով։ Ո՞ճը՝ այդ ձեւերուն։ Ատ ալ կարծեց գտնել, վասնզի հակառակ տեղի, թուականի տարբերութեան, իրարմէ անկախ այդ պատկերները կը կրկնէին միակ, մեծ գիծը, – մօրը դէմքին խաղաղ ու տաքուկ բարութիւնը, որ զայն կ’ողողէր, երբ ուրիշները խնդացնէր, մեծկակ նուէրով մը ազատելով նեղն ինկած դժբախտը կամ հասնելով վտանգաւոր հիւանդներու։ Յանկարծ, իր մտամոլորանքին մէջ՝ անիկա կանգ առաւ սպաննուած երկու հայերուն, անոնց այն պատկերին, որ անցեր էր քանի մը ժամ առաջ անոր աչքերէն, սա դուրսի կոպճուղիին վրայով։ Ու տեսաւ կարճահասակ, նիհար տղուն կարօտալից, համարձակ նայուածքը։ …Ինչո՞ւ չյաջողուեցաւ անոր կաղապարել նաեւ երրորդին դէմքը։ Անոր չմտածելու սա բարուրանքը անբաւական էր բացատրելու անոր հսկայ յուզումը։ Իր մարմինին դողը անցեր էր լեմոնի թաղարին, որ կը շարժէր իր ոստերը, հակառակ ապակեայ ցուցափեղկերուն, որոնք հովը կ’արգիլեն։ Անիկա ոտնաձայն լսել կարծեց։ Ոչինչ։ Դուրսը շէնքի կտորները ֆանթասթիք աւերումով մը։ Ծառերն ու մութ հողերը առանց նկարագրի։ Ներսը, կուրծքին տակ գողտր, ջերմ խռովք մը, որ անոր ստինքները կը տաքցնէր ու ծոծրակին փոսին կայլակկայլակ կը կաթկթէր։ Նիւթական այս զգայութիւններէն դէպի իմացական երանգէ յուզումները՝ ճամբա՞ն։ Զարտուղի, բայց իրական։ Ան ինքզինքը ուժով զգաց՝ խորհելով իր ծառայութեան, զոր իր խելքովը կը մատուցանէր հօրը ու, այդ գիծով, իր պետութեան։
…
Տեղակալ Աքիֆ պէյը յայտնուեցաւ` առաջնորդուած Գարա Մուսթաֆայէն։
Հոտաւէտ։ Պեխերուն ցցունքը լրիւ։ Բրնձափոշին ածիլուած անոր դէմքին կապտորակ փայլը կը մեղմէր առատ, քիչիկ մը կարմիրի զարնող ճերմակով մը։ Քունքերէն վեր, մազերը օծուն։
Արդուզարդի սա գռեհիկ կատարելութի՞ւնը, մենաւոր սա ժամուն։
Եղնիկը տպաւորուեցաւ վատ։ Մեծ վիպամոլ՝ անիկա նոյնացուց ներկայացող սպան գիւղական Տոն Ժուանի մը տիպարին։ Յուզումէն, վախէն, կարճ կապելու միամիտ եռանդով մը, անմիջական վճիռով անցաւ խօսքի.
– Աքիֆ պէյ, կ’ուզեմ, որ այս գիշեր, կէս ժամուան համար յանձնէք ինծի բանտին բանալիները։
– Բանտի՞ն։
– Այո՛։
– Բայց ո՞ր բանտին։
Սպան նկատի ունէ՞ր պալատին փայտանոց, ածխանոց եւ ուրիշ բաժինները, որոնք պարագային համեմատ տնային առժամեայ բանտերու կը վերածուէին, աս ու ան ծառաները արգելափակող։
Եղնիկը մտածեց քիչ մը եւ յիշեց.
– Թակոյկներու սենեակին։
– Թակոյկներու սենեակի՜ն։
Սպան, կրկնելով, ետ էր ցատկեր։
– Ի՞նչ ունիք։
– Հանըմ էֆէնտի, անկարելի բան կ’ըսէք։
– Այդպէ՞ս։
– Ձեզի համար, առանց թարթելու, ինքզինքս կը զոհեմ, բայց բանալինե՜րը։ Ուղիղ անկարելին է ատիկա։
– Ինծի համար անկարելին չունի գոյութիւն։ Կ’ուզեմ բանալին ու դուք պիտի տաք։
– Ձեր փաշա հայրիկին հրամանն անգամ չի կրնար բանալ բանտը, սա ժամուն։
– Թերեւս։ Բայց հայրս ուրիշ, ես ուրիշ։ Չէ՞ք ընդունիր ասիկա։
Սպան կակազեց, պատասխան ճարելու փոյթին մէջ, դէմքը կնճռոտելով։ Այդ պրկումին տակ անոր արտայայտութիւնը նոր կը թուէր բերուած արօտավայրէն, այնքան գեղջուկ անոր հաստութիւնը, գծաւոր ու տափակ, զայն ըրաւ ծիծաղելի։ Պալատական օրիորդի մը հետ խօսելու առի՜թը։ Սա տարադէպ ժամուն, ի՜նք՝ որ կիներուն հետ բնական բարբառը հայհոյանքը կը դաւանէր։
– Հայրս ուրիշ, ես ուրիշ։
Դիմացէն ոտքի ձայներ։ Պահնորդ խմբակն էր, որ իր հսկողութիւնը կը պտտցնէր։
Զգուշաւոր սեւամորթը քալեց կամացուկ։ Տեղ կայ, ուր բերնին պաշտօնը հաճոյքով կը վստահինք ոտքին կամ ձեռքին։
Անոր հետեւեցան երկուքը, առանց հրաւէրի, վասնզի պէտքը կը զգային պատսպարուած անկիւնի մը։ Սանդուխի բերնին ելեւէջը անպակաս էր։ Ամէն րոպէ սպասուհի մը կրնար սողոսկիլ վար, իր արկածներուն։
Առանց խօսքի։
Անոնք եղան գետնայարկի բազմաթիւ սենեակներէն մէկու մէջ, մատենադարան առաջնորդող նրբանցքին մուտքին։ Լամբ ու զինուորական իրեղէններ։ Սեղան։ Մտրակ մը, արծաթ կոթով, որ ցրուեց լոյսը։
– Հոս կրնամ ինքզինքս բացատրել, հանըմ էֆէնտի։
– Կը խորհիմ, թէ աւելորդ է ատիկա։
Եղնիկը քաշեց մեղմ շունչ։ Կուրծքը կաղապարեց ինքզինքը։ Մուշտակ անոր օձիքին վրայ այտերէն մաս մը անծանօթ բեհեզի շերտի<ref>շեշտի, սրբագրուած՝ շերտի</ref>մը պէս ուրուացաւ ու թռաւ։ Անոր աչքերը եղան խոր ու մշուշոտ։ Բանաստեղծ մը պիտի ըսէր՝ անդիմադրելի։
– Ու խօսիլ, հանըմ էֆէնտի։
– Կը խորհիմ, թէ խօսիլն ալ աւելորդ է։
– Բայց կ’անդրադառնա՞ք, թէ ի՛նչ կ’ուզէք ինձմէ։
– Կատարելապէս։
– Ամենեւին։
– Բայց պարզ, շատ պարզ բան մը, սենեակի մը բանալին, որ ձեր քովն է այս գիշեր։
– Սենեակի մը բանալի՜ն, բայց դուք իմ քայքայումս է, որ կը վճռէք ձեր այս բաղձանքով։
– Չեմ յիշեցներ ձեզի քանի մը վայրկեան առաջ ձեր յայտարարութիւնը։ Գիտեմ, թէ կան այդ մարդերը, որոնք առանց թարթիչ շարժելու ճամբայ կ’իյնան, երբ մատ մը զայն գծէ իրենց։ Բայց ատկէ աւելի կարեւոր է ձեզի յայտնել իմ մտածումս ձեր մասին։ Ձեզի բախտ ու յաջողութիւն փափաքելէ զատ՝ չունիմ ուրիշ զգացում։ Հիմա կարծեմ բաւական պարզ է կացութիւնը։
– Շնորհակալ եմ ձեր սիրտէն։ Բայց…
– Բայց, ի՞նչ։
– Բայց զինուորական օրէնքները վեր են մեր ու ձեր անձէն։
– Այդքան մե՞ծ են անոնք։
– Անտարակոյս, հանըմ էֆէնտի։ Բանտին դուռները, սա ժամուն, ոչ ոքի կրնան բացուիլ։
– Պիտի բացուին ինծի։
– Դուք կ’ըսէք ատիկա։ Ձեզմէ զատ ամէն մարդ համոզուած է սակայն ատոր բացարձակ անկարելիութեան։ Հարցուցէք Մուսթաֆային։
– Պէտք չունիմ ոչ ոքի հարցնելու կարելիութիւնը իմ փափաքին։ Կը խնդրեմ, որ բարի ըլլաք զիս հասկնալու։ Վէպ մը չէ, որ կ’ապրինք։ Սա ժամուն ու սա պայմաններուն, երբ Եղնիկը բան մը վճռած է ընել, վստահ կրնաք ըլլալ, որ պիտի ընէ՛։ Ու պիտի ընէ, եթէ հարկ ըլլայ, ու աւելի ճիշդը՝ երբ դուք չըլլաք բաւարար չափով խելացի` անցնելով ձեր վրայէն։ Պա՞րզ։
– Ներողութիւն, հանըմ էֆէնտի։ Կ’արտօնէ՞ք ինծի, որ համարձակիմ ձեզի հարցնել. ի՞նչ է ձեր գործը, սա ժամուն, այդ զնտանին խորը։
– Պարզ, շատ պարզ բան մը։
– Այսի՞նքն։
– Ծառայել հայրենիքին։
– Բայց ձեզի՞ է մնացեր ատիկա։
– Թուրքերուն դժբախտութիւնն է ատիկա։ Ամէն բան այրերու ձեռքով։
– Անտարակոյս։ Պատմութիւնը ուրիշ բան չէ սորվեցուցած մեզի։ Յետոյ չեմ տեսներ կերպը այդ ծառայութեան։ Կ’ենթադրեմ, թէ իրողութիւնը հասած է մինչեւ ձեզ։ Երբ աւարտած է գործին մեծ մասը…
– Կը մնայ կարեւորագոյնը։
– Ինչպէ՞ս։
– Անշո՛ւշտ։ Չի բաւեր մարդերը սպաննել։ Աւելի անհրաժեշտը, զանոնք մղելն է խոստովանութեան։
– Ի՞նչ բանի…
– Ինչ որ մահը կը ծածկէ։
– Միամիտ էք, շա՛տ, հանըմ էֆէնտի։ Ձեր տարիքին հասկնալի, որ չճանչնաք այդ ժողովուրդը։ Անոնք կը մեռնին` գաղտնիք չտալու համար։
– Ես ձեզի պէս չեմ մտածեր։
– Բայց չունիք այդ իրաւունքը։
– Ո՞ր իրաւունքը։
– Ձեր սեռին եւ տարիքին պարտքը ինչո՞ւ կ’անտեսէք։ Ինչո՞ւ կ’անտեսէք մա՛նաւանդ փաստը, բոլորովին թարմ, – մեռան ու ոչինչ ըսին։
– Վասնզի սխալ էր ձեր մօտենալու կերպը։
– Ուղի՞ղը։
– Ա՛ն՝ որ ծրագրած եմ ընել։
– Վէ՞պ կը պատմէք։
– Մարդը տարիքին ենթակայ չէ միշտ։
– Բայց հանըմ էֆէնտին շատ լաւ բան մը կ’ընէ, եթէ մեզի, այրերուն ձգէ քաղաքականութիւն ընելու պարտքը։ Մենք միայն գիտենք, թէ ի՛նչ կ’ընենք, ինչպէ՛ս կ’ընենք մեզ ատող օձերուն հետ։
– Տեղակալ Աքիֆ պէյ, պարտաւոր էք զիս ամէն գնով առաջնորդել թակոյկներուն սենեակը։
– Բացի նիւթական անկարելիութենէն –վասնզի բանտին դուռները սա ժամուն չորս մարդու ներկայութեան կը բացուին (կը ստէր անիկա հաճոյքով` բանտին մարմինին մէջ առնելով անոր ստորաշխարհն ալ, որ ենթակայ չէր միւսին օրէնքներուն)–, հանըմ էֆէնտին բարի կ’ըլլայ անշուշտ նկատի առնել անհուն պատասխանատուութիւնը, զոր իր փափաքին իրագործումը պիտի արժէր ինծի։
– Տեղակալ Աքիֆ պէյը իր բերնով կը խոստովանի, թէ բանալին իր քովն է։ Կը հաստատէ, թէ դուռը կրնայ բացուիլ։ Բայց կը խորհի հետեւանքներուն ու իր մերժումը կ’արդարացնէ հաւանական պատիժի մը սարսափով։
– Հաւանակա՞ն։ Բայց ստո՛յգ ըսէք, օրիորդ։
– Հաւանական կ’ըսեմ, վասնզի բացի Մուսթաֆայէն ոչ ոք պիտի գիտնայ դուռին բացուիլը։
– Ինչպէ՞ս։
– Շատ պարզ կերպով մը։ Ես պոռալու չեմ իմ այցելութիւնը աշխարհին։ Կ’ենթադրեմ նոյնիսկ, որ անիկա ապարդիւն կրնար անցնիլ։ Այն ատեն ան տղան պիտի մեռնի վաղը առտու եւ բանտը պիտի ծածկէ իմ քայլերուս հետքերը, ինչպէս այնքան ուրիշներունը։ Այնպէս որ, ձեր մերժումը իրաւացի ու անբուժելի բեկում մը պիտի արժէր իմ սրտին, տեղակալ Աքիֆ պէյ։
Կը խօսէր թեթեւ յուզումով։ Հասուն։ Մուշտակին գողտր գգուանքը անոր այտերն ի վեր թեթեւ ու բաց քաղցրութեամբ բաբախումի էր ելած` արտայայտելով խորունկ ու հեշտագին բանը, զոր կնոջ մը միսը կը հագնի, ներքին հեղումէն։ Այդ խռովքին մէջ՝ անիկա անդիմադրելի էր ուրիշէն աւելի ինքը իրեն։ Մեր մարմինը կը գտնէ այս հմայքները դժուար որոշումներուն լոյսովը կարմրած։ Մահուան գացող աղջիկ մը սրտառուչ է, հիներուն բառով՝ վսեմ, երբ կը նայի դահիճին։
Պահակին ներկայութի՞ւնը, «արջերու թոռներուն» հանդէպ ազնուական արիւններուն ընդոծին արհամարհա՞նքը, թէ աւելի տարօրինակ զգացումներ կը միջամտէին, որպէսզի անիկա չվախնար երիտասարդէն։ Ոչ միայն<ref>միան, սրբագրուած՝ միայն</ref>այդ։ Ըլլար պահանջկոտ, քմահաճ, շփացած ու քիչիկ մըն ալ կին, պահելու նոյն ատեն հովը, որ մեզ կ’ընէ կիրքէն ու ցանկութենէն վեր։
Անիկա, օգտուելով անորոշ լքումի մը ուրուանկարէն, որ սպային դէմքը կը տարտղնէր իր խստութենէն, մօտեցաւ անոր։ Համարձակ անոր նայուածքը կեցուց երիտասարդը, որ ատեն չունեցաւ ինքզինքը պաշտպանելու։ Երկարեց թեւը դէպի անոր գրպանը, ուր բանալիները ուռեցք մը կը կազմէին, մինչ միւս թեւը կը խաղար անոր վերարկուին մէկ կոճակովը։ Գլուխը հեռու անոր շունչին հասողութենէն, բայց վստահ իր ըրածին։
Այս ընտանութիւնը ունեցաւ իր ազդեցութիւնը։
Անոր ձեռքին մէջ էր բանալիներու տրցակը։
Ու այդ ամէնը արագ՝ որքան բնական։
Տեղակալը չկրցաւ ամբողջացնել հաստ իր ժպիտը, վասնզի աղջկան պայծառ լրջութիւնը կրկին տիրեց պատկերին։ Եղնիկը, բանալիները ձախ ճկոյթին՝ հեռացեր էր երկու քայլ։ Ու ասիկա նահանջ ալ չէր։
– Ձեզի հետ պիտի գամ։
– Ձեր գիտնալիք բանն է ատիկա։
Անոնք ելեր էին դուրս սենեակէն։
Վարանում։
Պահակին իմաստութիւնը հոս ալ միջամտեց, որպէսզի տեղակալ Աքիֆ պէյը մնար զգոյշ, չվտանգելու համար իր ու իր մեծին պատիւը, քանի որ իրականութիւնը ուրիշ էր արդէն։ Մինչեւ ստորաշխարհին դուռը,<ref>յաւելում ստորակէտի</ref>պահնորդ խումբերու հանդիպումը անխուսափելի։ Ու զինուորին լեզուն ամէնէն անխելք բանը ըլլալուն չափ, ամէնէն ալ աղտոտ բանն է գայթակղական դէպքերու դիմաց։ Ի՞նչ հարկ իյնալ անոնց բերանին։
– Այնպէս չէ՞, տեղակալ պէյ, դուք ըսէք։
– Այնպէս է, – ստիպուած էր պատասխանելու խորունկ տրտմութեամբ երիտասարդ սպան, որ կ’երեւակայէր աղջիկը ստորերկրեայ կամարին ներքեւ, վախէն մեղմով հակած իր մարմինին…
Միւս կողմէ՝ նոյն այդ իմաստութեան փաստով, Եղնիկին համակրանքը ու հաւանական սէրը գրաւելու լաւագոյն եղանակը վստահիլն էր անոր, լիակատար ու պարզ վստահութեամբ։ Կիները միշտ տկար են զինուորականին հանդէպ։ Անոնք պիտի սիրեն զանոնք մա՛նաւանդ անոնց մեծանձնութեան դասէն նուաճուած։ Այսպէս կը մտածէր փիլիսոփայ ներքինին։ Ու կը հարցնէր.
– Այնպէս չէ՞, տեղակալ պէյ, դուք ըսէք։
– Այնպէս է, այնպէս է, – ստիպուած էր պատասխանելու միամիտ երիտասարդը, որ նման ամէն սիրահարի՝ տղու պէս կ’ախորժէր ինքզինքը յանձնելէ ուրիշին մտածումին, թելադրանքին ու նպաստին։
Սեւամորթը կը խորհրդածէր հանդարտ ու վարակիչ։ Ո՞ւր էր սորված սա սողոսկուն ու համոզկեր իմաստութիւնը։ Նման հարցում մը անիմաստ է՝ եթէ քրքրենք անոր կազմութիւնը, որ տեղի ունեցած էր կանանոցներու մթնոլորտին մէջ։ Կիները զանոնք կը յարդարեն իրենց դասական ու նենգ հրապոյրովը, որ կ’անցնի ամէն ներքինիի ուղեղին՝ ջիղերուն փոխարէն։
Առնելէ յետոյ բանալին, պատկառուն ու լուրջ –ուրիշները նախատելու ձեւերէն մէկն է զանոնք խաբելու մէջ մեր հանդարտութիւնը-, զայն առաջնորդեց մարմար բակը։ Սպան կը քալէր յուզուած, պատասխանատուութեան զգացումէն աւելի՝ դեռ կրելով իր ջիղերուն վրայ կսկծագին բան մը։ Ապակեփեղկ դուռին՝ անիկա դանդաղեցաւ։ Սեւամորթը, մարգարէին անունով անոր խոստացաւ իր «ձեռքէն եկածը»։ Հանըմ էֆէնտին շատ աւելի մեծ զոհողութեանց արժանի աղջիկ մըն էր։
– Այնպէս չէ՞, տեղակալ պէյ, դուք ըսէք…
– Այնպէս է, այնպէս է…, – ստիպուած էր հաստատել «արջու թոռը», որ սուզուեցաւ մութին մէջ` մտաբերելով իր քաղաքիկը, անոր մեծահարուստ մէկ պէյին աղջիկը, քիչիկ մը ծանօթ, քոյրերուն մեղսակցութեամբը, բայց անհով, բայց փուտմիս, մօտիկը դրուած ներսի աղջկան։
* * *
Անոր մեկնումէն հինգ վայրկեան ետք, աւաղելով անդադար բոլոր աղջիկներուն յիմարութիւնը, յամառութիւնը, անխղճութիւնը –անիկա գիտակից էր իր ալ պատասխանատուութեան, երբ դէպքը ծակէր–, սեւամորթ պահակը ինքզինքը ապահովելով ամէն անակնկալի (հայթայթած էր ատրճանակ, մոմ, լուցկի, սուլիչ) դէմ, ինկաւ հանըմ էֆէնտիի առաջքը, որ իր մուշտակ-վերարկուին վրայ ձգեր էր կապարագոյն մեծ ուրիշ վերարկու մը, եւ բռնեց ուղղութիւնը ստորերկրեայ կայանին։ Անիկա ընտրած էր ամէնէն կարճ ճամբան։
Անսովո՞ր։
– Չէր սա պտոյտը փաշային աղջկան։
Պահնորդ ջոկատները նոր չէ, որ կը տեսնէին զայն։ Մօրը կամ հօրը հետ, նոյնիսկ առանձին, անիկա յաճախ կը ճեղքէր սա հրապարակը, մա՛նաւանդ ձիւնոտ գիշերներուն` երթալու համար հանդիպակաց կառոյցները, գրաւուած քաղաքային պաշտօնէութեան ընտանիքներէն։ Նոր կուսակալը, համատի աղջիկներովը շաբաթը մէկերկուք ընդունելութիւն կու տարսարայլըին ու աղջկան։
Տեսան զայն Անատոլուի հեռաւոր մէկ խորշէն, խրճիթէն քաղաք ինկած մարդուկները, տաքցան ու անցան։
……
Ճամբան, մեզի ծանօթ տեքորով, բայց մութէն այլայլուն։
……
Թակոյկներով սենեակին մուտքին, սեւամորթ պահակը վառեց պահեստի մոմերը, մեծ դժուարութեամբ։ Խոնաւցած անոր մատները լուցկին ըրեր էին գուլ։ Ու խելք չէր ըներ լապտերը գործածելու։ Այդ անցքերուն, աշխարհի ծակ ու ծուկերուն քաջածանօթ աղուէսը վախ ունէր կռնակէն, հակառակ անոր, որ մուտքի դուռը ամուր էր պաշտպանած։ Որո՜ւն խելքը կը հասնէր ուղիղ, կը յաւակնէր հասած ըլլալ աղջիկներու քմայքին, թէկուզ՝ խոնարհագոյն խրճիթներու սեմին, երբ սանձակոտոր կը նետուին սեւաչուի ձիաւորին ետեւէն, հեքիաթին՝ ինչպէս իրականութեան մէջ։ Որո՜ւն խելքն է հասեր կիներու գործին, երբ փաշաներն ու արքայազունները կը խաբեն անոնք իրենց ամուսիններու կապարճակիրին կամ խոհարարին հետ։ Արեւելքի կանանոցները միայն սեռին բուժարանները չեն, այլ՝ անկամ, գէջ ու տարօրէն կենդանի աշխարհ մը, ուր կ’աճին ճախինները մարդերու հզօրագոյն կիրքին։ Ու այդ մօրուտքին տիրական անասունը՝ ներքինին։ Անիկա պալատներու գարշութիւնները կը հերկէ, ինչպէս երկրամայրը հողերուն իգութիւնը։ Ու իմաստուն է կիներու հաշւոյն։ Այսինքն՝ գիտէ աւելի, քան սիրահարները, ամուսինները, հայրերն ու մայրերը։ Ու կը մտածէր սեւ Մուսթաֆան, իր տիրոջը աղջիկը ձգած առջին, իր անսխալ տախտակներով։ Ո՞վ կ’երաշխաւորէր աւելի լայն աստիճանի վրայ, սանձակոտոր փախուստ տուող աղջիկներէն ետքը, զգայարանքները արիւնը խենթ տղոց, որոնք սա պայմաններու մօտ վիճակներով, ելեր էին իրենց հունէն, դանակով, բազուկով, դղրդող ու անդիմադրելի ու ինկեր կիներու կռնակին՝ արիւնը, կործանումը, մահը աչքերնին առած։ Հեքիաթ չէ ասիկա։ Բանտի երկու հազար հերոսներէն կէսէն աւելին հոն էր եկած արգանդի ճամբով։ «Անօթի փորը ականջ չունի» ըսեր է ֆրանսացին։ Թուրքերը ըսած են աւելի խոր իմաստութեամբ, աւելի խորունկ բան մը, գրեթէ նոյն տարազով, բառի մը միայն փոփոխութեամբ, փորը վերածելով սեռին։ Ներքինին կը տրամաբանէր տակաւին աւելի մօտ տուեալներով։ Ո՞վ կ’երաշխաւորէր զգայարանքները «արջու թոռ» տեղակալին, որպէսզի արջավայել իմաստութեամբ մը չբռնաբարէր մուտքը բաւիղին, իյնալու համար Եղնիկին քամակին։
Կը մտածէր, գրաբար՝ կ’անդաճէր պահակը` ձեռնելով ատրճանակը ու կը քալէր։
Անոնց աչքին զարկաւ դռնեզրին, սաքուի վրայ մոռցուած մեծ լապտերը։
Ծռեցան երկուքով։ Մոմերը իրենց կէսերէն վար իջեր էին։ Ապակիներուն վրայ մեծ մատի հետքեր։ Տեղտեղ կարմիրի վրայ տժգոյն գիծեր, որոնք հեղուկի քալուածքով տարածուեր էին։
Եղնիկը, աւելի սառնարիւն, խելք ըրաւ կափարիչը բանալու։ Մոմերը վառելու անոր պարզութի՜ւնը։ Հարսանեկան այդ լապտերը ինչե՜ր կ’արթնցնէր անոր մէջ։
Հատիկհատիկ բռնկեցան ստեղները։
Այն ատեն, լոյսի այդ առատութեան մէջ բացուեցան տեսարանին մեծ գիծերը։ Տիրականը՝ պարոյրն էր թակոյկներուն։ Պատերուն ակռանե՛րը։ Անոնց մէջ կատարուած հատումներուն սուր ու անյարդար լքումը, որ ոճն է պետական շինութիւններուն, այսպէս անխնամ ու անճոռնի։
Անիկա զարկաւ թակոյկի մը փորին, որ արձագանգեց։ Պարա՜պ։ Հասակէն բարձր էր հողէ ամանը ու նման ամէն կոկիկ աղջիկի, հագուստը զգուշանալով՝ անիկա չմսեցաւ<ref>հագուստը...... չմսեցաւ – ?</ref>անկէ ներս։ Ուրիշներ, ցածուկ։ Որոնց երեսին ջուրը կը խտղտար կիսակարմիր լարերով։
Մարմար բակէն մինչեւ սա մուտքը վերատեսուչ փաշային անիմանալի աղջիկը չտուաւ ու չառաւ ոչ մէկ հարցում։ Պճլտուն, աղբիւրի պէս անսպառ անոր բերանին սա կղպուածքը, այսքան նոր ու մռայլ տեսիլներու ընդմէջէն, մա՛նաւանդ դէպի արիւնի հանդէս մը, տպաւորեց իմաստնայեղց պահակը։ Կիներու ներանձնական ճնշումներուն անգայտաչափը ներքինին է յաճախ։ Փոթորիկէն առաջ դասական է օդերուն կապարեայ լռութիւնը։ Սեւամորթը վախցաւ։ Ու վախցաւ շատ մը բաներու համար, մէկ անգամէն։ Քսան տարի է կը ծառայէր պալատին, անկէ առաջ ուրիշ պալատի։ Իրեն պատահեր էր իյնալ աղջիկներու, մինիմինի հանըմներու առջին ու տանիլ, ամէն մարդ գիտէ ո՛ւր։– Պատշգամ, ջրամբար, պարտէզի մէջ յարդարուած տաղաւար, ճոխ սենեակներ, վստահ՝ հոն սպասող արուին անձէն, ցեղէն, աստիճանէն։ …։ Հո՜ս։ Անիկա կը մտնէր անծանօթին մէջ սա աղջկան վրայով։ Ո՞վ էր դրած, անոր տակաւին կակուղ ուղեղին, սա խենթութիւնը։ Մէկ քայլով վտանգելու աստիճան այնքան բաներ։ Ո՞վ՝ այդ հայուն կտորը, որոնց հազարը փարա մը չէր արժեր, չորսհինգ տարի առաջ, երբ շուկաներու երեսին գնդակն անգամ շատ կը տեսնէին անոնց սատակումին։
Սենեակսրահէն ներս մտնելէ առաջ, Եղնիկը ուսերէն նետեց կապարագոյն վերարկուն։ Զոր փութաց կախել գամի մը՝ մտազբաղ պահակը։ Հանըմներու մարմինէն կարելի հետքեր, – թաշկինակ, բոյրի սրուակ, ապարանջ, մատնի, թուղթ, պայուսակ, զգեստի մաս անոր զարհուրելի թշնամիները եղան։ Ժամադրումներու այդ լուռ, բայց անհերքելի վկաները բաւ էին կիները ընդմիշտ վտանգելու։ Ու փորձառաբար անիկա յաճախանքին տակն էր ամէն առարկայի, որ կիներու վրայէն կը զատուէր… արկածներու տեւողութեան։ Ան ի՜նչ հայհոյանքով անիկա կը հաւաքէր փշրանքները սեռային փոթորիկին, երբ կիրքէն խելայեղ այդ հանըմները, իրենց մարմինը մերկելու աճապարանքին մէջ, իրենց կոճակները կը փրցնէին, կամ՝ իրենց մազերու որաները պարպելու ատեն իրենց միսերուն ձիւնին վրայ, փղոսկր ու ոսկի սանտրերն ու ասեղները կը մոռնային բարձերու փոսին, սաւաններու ակօսին։
Գամէն կախ սա վերարկո՜ւն։ Սեւամորթը հետզհետէ առնուեցաւ սա քայլին խոր տարօրինակութեամբը։ Ի՜նչ ունէր պզտիկ հանըմը սա չտեսնուած տղուն հետ։ Անիկա մօտեցուց ցերեկուան իր պաշտօնը, Սողոմին խօսելու, սա «արկածին» հետ։ Բայց անոր ուղեղը չկրցաւ իրարու կապել երկու դէպքերը, ա՛յնքան վեր էր այս վերջինը առաջինէն, որ ամէն միւսլիւմանի սրբազան պարտքն է։ Հաւատացեալին համար աստուածահաճոյ գերազանց արա՜րքը.ճեհեննէմի դատապարտեալ մըճեննէթի զաւակ ընծայելն է եղած։ Բարիքի, խերի այս զգացումը գոյ<ref>գոց, սրբագրուած՝ գոյ</ref>է մատաղներուն՝ ինչպէս տարւօքներուն մէջ։
Լոյսին անհաստատ խաղը կը նպաստէ՞ր սա հոգեկան տարտղնումին, որպէսզի չկարողանար ինքզինքը կապել մտածման մը անիւին։ Անոր ձեռքը ճակտէն վար ըրաւ բարակ քրտինք մը։ Խորութեանց մէջ բարեխառնութիւնը անփոփոխ է։ Սա քրտի՞նքը։ Մտածեց նորէն ամենագէտ պահակը ու կը տառապէր։
– Ի՜նչ տաք է…
Եղնիկն էր։
Ձայնը ջանաց երկարել, բայց շուտով փրթաւ ու թափեցաւ վրան, բաղնիքի կամարէն շոգիին նման։ Այս կարգի զգայութեանց զեղծումներ, նոյնիսկ հոգեկան խորունկ տագնապներու պահուն նոթուած են վերլուծողներու կողմէ։
Եօթնաստեղն լապտերը՝ սեմին։
Եղնիկը նետեր էր ձեռքերը մազերուն, որոնք վերարկուին հանուելովը կորսնցուցած էին իրենց պարոյրը։ Զարդարա՞նք։ Հարցուցէք ատիկա կիներուն։
Այդպէս յարդարուած՝ անիկա եղաւ պատշգամին անիմանալի պուպրիկը։ Յուզումը, վախը, օդին ճնշումը թեթեւ մը վարդերանգած էին մորթին դալուկ ճերմակը, այտերուն վրայ շարի մը պէս փռելով Պրուսայի դաշտին դեղձային մարմրուքը, որ պտուղներն ու միսերը, մինչեւ իսկ շերամներուն թելերը կը պահէ իր պատգամին<ref>պատգամին ?</ref>ներքեւ։ Մատի քանի մը ճարտար հարուած աշխատած էր տարտղնել այդ կիսակարմիր բեհեզը դէպի գիծերը կզակներուն, դեղին սաթի խմորի մը մէջէն, որով կը խոնարհէին անոր այտերը դէպի վիզը։ Մուշտակին օղակը։ Որ ճերմակէն տարբեր բանով մը կը բաժնէր անոր դէմքը մեղրագոյն իրանէն։ Մոմերուն լոյսը մեր զգեստներուն կը շնորհէ տեսակ մը հեղուկութիւն` մետաքսի դոնդողի մը վերածելով թաւիշն ու բեհեզը, աղջիկներու քամակէն։ Մութի խա՞ղ, աչքի պատրա՞նք, – օղակը կը թուէր զատել, վերցնել, օտարացնել անոր գլուխը։ Ուր այտերու բացատներուն բան մը կը բաբախէր, պարմանի յուզումը պարզ ու բարակ, ինչպէս կրակ մը, զոր թեթեւ շունչ մը կը ջանայ բանալ մաղմաղին գորշութենէն։
– Որո՞ւ։
Մտածեց պահակը, բայց անձայն, լապտերը կախ աջ ձեռքէն՝ անցաւ ներս։
Ետեւէն ինքզինքը բռնած, այսինքն՝ երկու ձեռքը երկու ծիծերուն, արգիլելու համար կուրծքին ցայտը<ref>ձայնը, սրբագրուած՝ ցայտը</ref>դէպի դուրս, Եղնիկը հետեւեցաւ պահակին։
Անորոշ, ուրուային, երկիւղառիթ մութը տեղի տուաւ մեծ լապտերին։ Անոնց առջեւն էր լայն սենեակը, խոնարհող առաստաղով, կեդրոնի աւազանին կանոնաւոր բոլորակովը։ Դէմէն՝ սեւ փորուածքը, ուր աղօթեր էր շէյխ Սապիթը՝ ոճիրէն առաջ։
Առաջին զգայութի՞ւնը։
-Առաստաղին փակած իրա՜նը, երկայնահասակ երիտասարդին։
Կապի բարակութի՞ւն, թէ զգայութեան արագութիւն. այդ մարմինը կը թուէր բխած առաստաղին այդ կէտէն ու մորթուած անասունի մը նման անցած կեռին։
Սառեր էր արիւնը անոր երակներէն։
Ու, մասնակի պատրաստուած ըլլալուն հակառակ,սիւրմէլի ֆաթման չէր կրցած զսպել գութի, սարսափի դասական ճիչը.
– Աննէմ<ref>Ծնթ. – Աննէմ – մամաս</ref>…
Թուրքերն ալ կը պոռան իրենց մամաներուն։
Սեւամորթը, քաջատեղեակ ոճիրին մանրամասնութիւններուն, փութաց զայն սրտապնդել.
– Մի վախնար. մեռած է շատոնց։
Խուլ, գուլ, խոռոչաւոր էր անոր ձայնը։ Կամարակապ վայրերու համար խօսելու բացառիկ գիտութիւն մը չկայ անշուշտ, որ աղջիկները սրտապնդուին։ Դողը կը ծաւալէր անոր երակներէն։ Մահուան հետ անդրանիկ ճակատումը ունի այս մութ քայքայումները մենէ ներս։ Փաշաներու աղջիկներն ալ պիտի մարզուին այդ կոծումներուն։
Անոնց առջին աւազանին բոլորակը, ութանկիւն յօրինուածքով։ Սալերէն շատին վրայ լատինական տառեր։ Զանոնք իրարու հիւսող կապար ձողիկները միսի մէջ մխրճուած կարիճներու կը նմանէին ու խորապէս տխուր բան մը կը բարձրանար անոր չերեւցող երեսէն։
Ճակատի այս ամայութիւնը զայն դարձուց աջին։
Սողոմը, ծունկերուն վրայ։
Որ չկրցաւ փախցնել իր երկարած գլուխը։ Լսեր էր քայլերը շատ հեռուներէն։ Հանած խաչը մտովի։ Պատրաստած էր հոգին ու ակռաները խածնելով աչքերը փակած։ Ժամ մը ամբողջ անիկա այսպէս մարզեր էր ինքզինքը գերագոյն րոպէին, արժանիքով, քաջութեամբ դիմաւորելու համար մահը։ Իր արհամարհանքը թուրքէն անոր մէջ փոխուեր էր քաղցր, սրտապնդիչ հաւատքի։ Լոյսը անոր իմացական սա կառոյցը քայքայեց քիչ մը։ Ուզած էր բարձրանալ սրունքներուն վրայ` չգիտնալով պատճառը։ Բայց փլած գետին։ Անոր ծունկերը կտրեր էին իրենց կապերէն։ Ու ձեռքերը զիստերուն, սպասման տարօրինակ անձուկով՝ անիկա երկարեց իր գլուխը։
Տժգոյն։ Զուրկ՝ ամէն արտայայտումէ։ Գերեզմանէն բխած մարդերը հեքիաթը այս երանգով կը պատկերէ<ref>կը պատկերեն, սրբագրուած՝ կը պատկերէ ?</ref>։ Մինչեւ կեանքին առաջին կրակները, այդ ուրուականները զետեղելի չեն արարածներու սանդուխին։
– Հոս է։
Եղնիկը ինքնիրեն էր ըսած ու քալեց։
Երկրորդ անոր քայլը գտաւ Մաթիկ Մելիքխանեանցը, կիրէն ալ ճերմակ երեսով։ Ու ամբողջ թղթածրարը անոր դատավարութեան։ Ու ամբողջ եղջերուաքաղը անոր ուսերուն բարդուած ոճիրներուն, որոնց հաւատացեր էր հօրը նոթերը ըրած պահուն, քիչ յետոյ առանձնութեան մէջ հերքելու համար։ Ու անոր պատկերը, տակաւին քանի մը ժամ առաջ, աղբիւրի գլխին, ջուր խմելու համար։ Բայց մա՛նաւանդ անոր համարձակ, ուզող նայուածքը, որ ծակեր էր անոր բիբերը, պատռեր անոր հոգիին անհուպ դոնդողը ու իջեր դէպի խորունկ առանձնարանները անոր մարմինին, ուր մեր անձը կը քնանայ, հեքիաթին աղջիկին նման, սպասելով ձիաւորին…։ Առաջին ուժով աչքը՝ անոր մարմինը խտղտող։
Տարօրինակ էր, որ լապտերէն լոյսը կապուտիկ շերտեր, բիծեր, ալեակի կտորներ ստեղծէր այդ միսերէն, որ մեռելի անոր երեսները կը կազմէին, ջախջախուած մարմինին խառնակոյտ աւերակին վրայ։ Դիակի այս իրականութիւնը երկրորդ զօրաւոր ցնցումով մը զայն դողացուց ոտքէն մինչեւ մազերը։ Բայց չունեցաւ առաջին ճիչը։ Սողոմին ներկայութիւնը զսպեր էր անոր «մայր»ը դեռ կոկորդին մէջ։ Այս ճիգը նեղցուց անոր շունչը։ Փէշե՞րը քսուեցան Մաթիկին բաճկոնին, որպէսզի ընդոստ նետուէր ասդին։ Մեռելները մատներ ունէի՞ն, ինչպէս կը կարծէր երբեմն հեքիաթը։
Քովն էր Սողոմին։
– Թուրքերէն գիտե՞ս։
Այս հարցականը անիկա դրեր էր մտքին, բաւիղ մուտքէն անմիջապէս յետոյ։ Մանկունակ են ու կը մնան մեր բոլոր որոշումները, որքան ատեն, որ դառն հիասթափումներ մեզ իմաստուն չընեն։ Հասուն աղջկան մը համար, օտարականի մը հետ, առաջին բա՞ռը։ – Իրա՛ւ որ բան մը կ’արժէ։
Տղան չհասկցա՞ւ, թէ չուզեց պատասխանել։ Վեր էր առած սակայն ուժատ կոպերը։ Անոր աչքը հազիւ կրցած էր սանկ կէս նայուածք մը ըլլալ։
– Չե՞ս լսեր։
– Կը լսեմ։
– Թուրքերէն գիտե՞ս։
– Գիտեմ։
– Ոտքի ելիր։
Սողոմը ըրաւ ճիգ։ Մկաններու եւ ճիգի խառնշտուկ մը աւելի տժգունցուց անոր դէմքը։ Կիսատ տուաւ անիկա շունչը։ Մնացեր էր գամուած իր ծունկերուն։
– Չեմ կրնար։
– Ինչո՞ւ։
Չէ՞ր գիտեր, սա հարցումը ըրած պահուն, երեք ժամերը, որոնք անցեր էին դաժան տեսարանին սկիզբէն ասդին։ Անիկա չգործադրեց մտքին ուրուացող շարժումը։ Նոյն ատեն իր արարքը թանձրութիւն կը ստանար։ Մեծ յուզումներու խթանին տակ մեր գործունէութիւնը հոլովման արագութեան կ’ենթարկուի եւ կը կորսնցնէ իր անհատականութիւնը։ Կը վազենք ու չենք տեսներ մեզ։ Քոմանտան փաշային աղջիկը անշուշտ լիովին չէր գիտակցեր զինքը մղող ուժերուն։ Սողոմին հետ դէմ դէմի կենալ մը զինքը դարձուց մեծ, վտանգաւոր իրականութեան։ Ինչո՞ւ եկած էր։ Ընելի՞քը։ Ըսելի՞քը։
Ու կը նայէր տղուն, որուն կախ գլուխը ուժ չունէր ինքզինքը վեր ընելու։ Եղաւ այն վարանքով լռութիւնը, ուր խօսքն ու շարժումը կը փնտռուին, բայց կը խուսափուին։
Իջաւ անիկա իր ծունկերուն։ Ըրե՞ր էր այդ շարժումը, օրեր առաջ, հիւանդանոցին մէջ, երբ փակաչք ու զառանցող տղուն սնարին անիկա այցուեր էր զօրաւոր դողէ մը, զիստերն ի վեր, զոյգ թեւով, որ կը միանար աւելի բարձր կէտի մը։ Այն ատեն ալ, ինչպէս հիմա, սա տղուն դէմքին վրայ, խոր տժգունութենէն դուրս քիչ բան, որ անոր ոճիրը, ասոր կապուած խռովքն ու հետեւանք մահը թելադրէր։ Այս պատրանքը չի բացատրուիր կողմերու<ref>կողմերու – ?</ref>հոգեբանութեամբ մը։ Փաշաներու աղջիկները վայելքէն դուրս ձեւով չեն կրնար ըմբռնել երիտասարդութիւնը։ Թուրքերով տիրապետուած հողերու մէջ ամէն հայ, սա տարիքներուն, ինքզինքը բռնուած կը զգայ խուլ մղձաւանջով մը, որ չի մեկնուիր, բայց իրական է անոր ջիղերն ի վար։ Կեանքը փոխ տրուած բան մըն էր մեր երակներուն։ Պարտուած քաղաքի մը մէջ ինծի տրուեցաւ խոր ու պայծառ խտութեամբ մը փորձը առնել այս զգայութեան։ Հոն կապուած մարդեր կային, որոնք կացինին տակ գլուխ ծռելէ առաջ, այնքան հեռու կը թուէին մահէն։ Հրացանի որոտ մը, ռումբի մը պայթումը երբեմն բաւ են մթնոլորտ յարդարելու դէպի սա զգայութիւնները։ Յետոյ՝ ինծի կու գայ, որ մենք մեր սպասումը, մահուան համար հասունութիւնը աւելի յստակ կը տեսարանենք<ref>կը տեսաբանենք,, սրբագրուած՝ կը տեսարանենք</ref>, երբ ստիպուած կ’ըլլանք մեր հասակը բաց կրելու, փոխանակ զայն ծալած, առնել նստելու։
Անոր ճիշդ դէմը, սեւամորթը։
Որուն ձեռքէն ատրճանակը սեւ շողիւնով մը խտղտեց ու խոցեց անոր աչքը։
– Դիր գրպանդ։
Սուր, շեշտ, նեղուած՝ այդ հրամանը։
Մեղմ, քաղցր, էգ՝ անոր միւս շարժումը, որով կիները իրենց քղանցքները կը տարածեն իրենց աչքերուն<ref>աչքերուն – ?</ref>։
Նոյն ատեն, անոր մազերէն, շունչէն, հագուստներէն բարակբարակ հաւաքուեցաւ ու փրթաւ հոտաւէտ այն հոսումը, որ հարուստ տիկիններուն ետեւէն կը պտտի, ու անոնց ներքին անձնաւորութեանփլազման կը յօրինէ, տարօրէն պարզ, ընտանի՝ մեր ռունգերուն, մեզ խռովելով իրական ուժգնութեամբ։ Այսպէս կը տպաւորեն կիները հեռու զգայարանքներ։
Սողոմը այցուած էր հիւանդանոցէն։ Հոտերուն ճամբով։
– Զիս կը ճանչնա՞ս։
– Տեսեր եմ։
– Ո՞ւր։
– Հիւանդանոցը։
– Քունի՞դ մէջ։
– Կարելի է։ Տեսած եմ պատշգամին ալ։
– Ե՞րբ։
– Օր մը, շաբաթ մը առաջ։
– Լաւ։ Եկած եմ քեզի օգտակար ըլլալու։
Աչքերուն հասողութեան իջած անոր դէմքին՝ Սողոմը աշխատեցաւ նայիլ աւելի ուժգին։ Բայց, իմացական շփոթումով մը եղաւ հեքիաթի մը կախարդուած մէկ պալատին մէջ, ուր իրեն պէս շղթայուած երիտասարդի մը առջին կը կենար նման աղջիկ մը, ձեռքին ոսկի մկրատ…։ Անիկա ճիգ ըրաւ միտքը ազատել ցնորքէն։ Ու գիտէր, որ պիտի չկրնար, ինչպէս չէր կրցած շղթայակապ երիտասարդը…
– Ինչո՞ւ կը վախնաս ինծի նայելէ։
– Կ’ուզեմ նայիլ, բայց դժուար է։
Չէր գիտեր, թէ կը յայտնէր հոգեկան ու մարմնական իր սպառումին սաստկութիւնը։ Մարդոց ջիղերը, երկաթ ալ ըլլան, պիտի մաշին։ Պիտի մաշէին այն քանի մը ժամերէն, որոնք անոր ետեւը կը կենային։ Ոճիրին ամբողջ տեւողութեան՝ անիկա չափեր էր Նալպանտենց տունը, մուտքը, զոյգ սպանութիւնները, Աղուորին մարմինը ու կրակը…։ Յետոյ՝ յանձնուած լքումին։ Հոգին խածած՝ որոշեր էր չզգալ, մահը անիրացնել։ Սպանողներուն մեկնումը պահ մը պղտորած էր իր դժուար խաղաղութիւնը, զինքը դարձնելով իր մենութեան, մա՛նաւանդ վաղուան սպառնալիքին։ Ու … աղօթք ալ, շարական ալ, Նալպանտենց հարսն ալ եկեր ու անցեր էին, մինչեւ որ կեանքն<ref>կեանքի, սրբագրուած՝ կեանքն ?</ref>ու մահուան ուրուն յոգներ էին իրենք իրենցմէ, ձուլուելով միապաղաղ մշուշի մը մէջ, որ կը փռուի, կ’ըսեն, անոնց, կեանքին ու մահուան մէջտեղ։ Հեքիաթը երբեմն կը շահագործէ այդ չէզո՜ք գօտին։
– Լաւ մտիկ ըրէ հանըմ էֆէնտին։
Եղնիկը հաճոյքով հանդուրժեց սեւամորթ[ին]<ref>սեւամորթ, սրբագրուած՝ սեւամորթին ?</ref>սա միջամտութիւնը, հոգեկան անզբաղութեան օրէնքով մը, որ մէջտեղը կը կենայ մեր անգիտակից աշխարհին եւ դեռ անտարազ որոշումներուն։ Անիկա տակաւին չունէր յստակ, իր մտքին մէջ, տարրերը ըսելիքին ու ընելիքին։ Վէպերու աղջիկ, թերթօնական,<ref>յաւելում ստորակէտի</ref>սա աշխարհին մէջ մխուելէ յետոյ է, որ զգաց կշիռքը իր արարքին։ Ու նայուածքով քաջալերեց ճարտար փաստաբանը, որուն համոզիչ լեզուն կ’արժէր աւելի քան եօթը աղջիկ, թուրք տունէ ժմնած։
– Քեզի աղէկութիւն ուզողն է։
Պահակը կեցուց նախադասութիւնը, ատեն տալու համար տղուն, որպէսզի միտքը պատրաստէ մօտիկ անցեալին։
– Այն ատեն չտուի անունը։
Ու ձեռքի կլոր շարժումով անիկա տղուն միտքը նետեց ցերեկուան սենեակին,հընզըրներուն հետ։
– Կը յիշես, չէ՞, քեզի տրուած խրատները։
Սողոմը կը թուէր հաւաքել իր միտքը։ Անոր դէմքին եղաւ քիչիկ մը հանդարտութիւն։ Որմէ յետոյ, անոր կոպերը ըրին հաստատական շարժումը։
– Այն ատեն անունը չէի կրնար տալ։Կեավուրները թոյլ-բերան<ref>յաւելում միացման գծիկի</ref>կ’ըլլան։ Հիմա, ահա ինքը։ Կ’ուզէ, որ ազատիս։ Մեղք է արեւուդ։ Միտքդ կու գա՞յ։ Բառ առ բառ կը կրկնեմ ըսածներս։
Սողոմը գլուխով հաստատեց պատմումը։ Անոր աչքերը կը թուէին ուժովնալ։ Բայց, յատկանշական պարագայ, անոր մէջ ուրախ տարրը կը պակսէր դեռ.<ref>ստորակէտ, սրբագրուած՝ միջակէտ</ref>մահուան բերնին<ref>բերնէն, սրբագրուած՝ բերնին</ref>այդքան իջնալէ ետք,<ref>ջնջ. բառի՝ բայց</ref>դժուար կը դառնար կեանքին։
– Հասկցա՞ր, թէ ո՛վ եմ։
Ըսաւ համարձակ, բայց եղաւ անհամարձակ առնելու ափին անոր ձեռքը, ինչպէս բանաձեւած էր անոր միտքը, իր առաջին շարժումը, տղուն հետ ծանօթացումէն ետք, երբ տուեր էր որոշումը թակոյկներու սենեակը մտնելու։ Անոր երկրորդ շարժումը պիտի ըլլար զայն հրաւիրել երգելու, թէեւ կը զգար անտեղի այդ փափաքին ծանրութիւնը, այդ պայմաններուն մէջ։ Մտածեց, բայց չբռնեց անոր ձեռքէն, «քրոջ մը պէս հետը խօսելու»։
– Հիմա, պիտի ըսես ինծի գիտցածներդ։
– Ատով դուն կ’ազատես քեզ։
– Ես երդում կ’ընեմ, որ քեզ կրնամ վար առնել կախաղանէն։
– Հանըմ էֆէնտիին մայրըսարայլըէ։ Թագաւորը անոր խօսքը չէ կոտրած։
– Ես կ’ազատեմ քեզ։
– Ի՞նչ բանէ, – յաջողեցաւ տարազել մեծ ճիգով Սողոմենց տղան, որ չէր հասկնար խօսակցութեան մութ, չըսուած մասը։
– Ասոնց ճակատագրէն։
Ու նայուածքով ցոյց տուաւ Մաթիկն ու առաստաղէն «բխած» տղան։ Նոյն թարթումը մէկ գիծի էր բերեր երկու դիակները։
– Ես փաշային աղջիկն եմ։
Ինչո՞ւ կը կրկնէր՝ ինչ որ ծանօթ էր տղուն։
Կեցաւ։
– Մամաս կը սիրէ հայերը։
Կեցաւ։
– Մենք Հաւատիս մը ունինք, որ քեզի պէս անուշ կ’երգէ։ Ան որքան շատ երգեր գիտէ…
Կեցաւ։
– Գիտես, թէ ես շատ կը սիրեմ անուշ ձայնը։
Տաք, հաւատաւոր, հետզհետէ աւելի համարձակ։
Եղնիկը կը տեղաւորուէր` ինքզինքը հանելով իր թերխաշ որոշումներուն միգամածէն։ Անիկա զգայութիւններ կը բանաձեւէր ` յայտնելով ձայներու հանդէպ իր արիւնին ժառանգական տկարութիւնը։ «Հաւատիս»ը հայ մըն էր։
– Ի՞նչ կ’ուզէք ինձմէ։
– Ըսես շիտակը։
– Ի՞նչ բանի շիտակը։
–Քոմիթաճիներուն շիտակը։
Քաղաքականութիւնը մեծերուն գործն է։ Աղջիկներու բերնին տգեղ է անիկա։ Եղնիկը սահեցաւ փորձանքէն ու հարցուց, քաղաքականէն պարզ ոճիրը անցնելով, դատական կարգուսարքին քիչշատ վարժ ճամբով մը.
– Դուն մատ ունի՞ս ադ մարդոց մեղքերուն մէջ։
– Ո՞րն էր անոնց մեղքը։
–Կեավուրութիւն չ’ուզեր, – միջամտեց սեւամորթը, – մեզմէ լաւ գիտես ատոնց մեղքերը։
– Մուսթաֆան խելացի մարդ է։ Ըսէ շիտակ ինչ որ գիտես այդ մարդերէն։ Ո՛չ միայն քեզի պիտի ըլլաս օգտակար, այլեւ՝ ձեր բոլոր գեղին։ Գիտցած ըլլաս։ Յետոյ խորհէ ինչ վտանգ աչք եմ առեր, մինչեւ քեզի հասնելու։ Ձեռքովդ մի կործաներ քեզ։ Ըսէ անվախ բոլոր, բոլոր գիտցածներդ։
– Բայց ես շատ քիչ բան ունիմ։
– Ըսէ քի՛չը։
– Իմ գիտցածս, օտարական, ղարիպ մարդեր էին, ոչ ոքի գէշութիւնը ուզող։ Այսքան։ Լսածս, տեսածս ասկէ անդին չ’անցնիր։
– Տեսնուեցա՞ր հետերնին։
– Այո։
– Ո՞ւր։
– Ակնաղբիւրը։
Պրուսան ունի իր նշանաւոր Ակնաղբիւրը, քաղաքին ամէնէն նկարչագեղ դիրքերէն մէկը։
– Հո՞ս, մե՞րԲունարպաշին։
– Գեղը։
– Ի՞նչ որոշումներ տուիք։
– Երգեցի։
– Երգեցի՞ր։
– Այո։
– Ի՞նչ երգեցիր։
– Դուն չես կրնար հասկնալ։
– Ինչո՞ւ։
– Հայ չես։
– Մինակ հայե՞րը կը հասկնան։
– Մինակ հայերուն մայրերը այդպէս կը փնտռեն իրենց սիրելի զաւակները ու կու լան։
– Օ՜, ատիկա մեր Հաւատիսին երգն է։ Որքան լսեր եմ։ Մայր մըն է, չէ՞։
Տղան չպատասխանեց։ Ազգային երգերու դէմ տաճկական հալածանքը խոր տպաւորութիւն էր ձգեր մէջը։ Եկաւ աչքին մռայլ տեսարանը, երբ վարժապետը հաւաքելէ յետոյ տղոց ձեռքով շինուած, գլխագիրները թռչնանկարուած բոլոր երգարանները, նետեր էր մոմ հալեցնող կաթսային տակը, աչքերը սրբելէն։ Ու դրացի գեղի մը վարժապետներուն շղթայակապ ա՜նցքը՝ փողոցէն, որոնք աքսոր կ’երթային«Ազատն Աստուած»ը փախցնել չկրնալնուն դատաւորի մը խուզարկութենէն։ Այս պատկերներու խուժումին տակ՝ անիկա կարմրեցաւ քիչ մը։ Ու հակառակ անոր, որ մահէն չունէր վախնալիք, մարմնական շարժումներով փորձեց իր ներքին խռովքը տարտղնել։ Անիկա ջանք ըրաւ փոխելու նստուածքին ձեւը։ Չէր կրնար։
– Ծո՞ւնկդ կը ցաւի։
– Կը ցաւի։
Նոր տեսաւ մուշտակաւոր օրիորդը խորտուբորտ մարմարը, որուն վրայ Սողոմենց տղան ծունկ էր ըրած, ով գիտէ քանի՜ ժամէ ի վեր։
– Մուսթաֆա, վերարկուն բեր։
Դժկամ՝ պահակը հեռացաւ, հրամանը գործադրելու, լապտերին լոյսը տեղաւորելով դէպի մուտքը։ Անոր քայլերը ծանրծանր, բայց գուլ ձայներ ունէին։
Նայեցա՞ն իրարու, քիչ մը աւելի համարձակ։
Սեւամորթը դարձին, գտա՞ւ Եղնիկը քիչ մը աւելի մօտ՝ տղուն, թէ իր աչքերուն այդպէս երեւցաւ։
Եղնիկը ծալեց վերարկուն եւ իր ձեռքերովը զայն տեղաւորեց տղուն ծունկերուն տակ։
– Ի՞նչ կ’ընես, հանըմ էֆէնտի։
Սիրտէն կ’երթար պահակին. պզտիկներու հինցած զգեստներուն իրաւատէրն էր անիկա, հեռաւոր մօրաքրոջ մը աղջիկներուն համար կը հաւաքէր զանոնք, ամէն տարի, պայրամին։
– Լռէ՛։
Սաստեց աղջիկը ու հարցուց տղուն.
– Հիմա՞։
Սողոմը, լուռ, չափեց աղջկան նայուածքը։ Պատասխանը մէջն էր իր նայուածքին։
– Ուրի՞շ։
– Ուրիշ ի՞նչ։
– Հայաստա՞նը։
Այս բառն ալ ահաւոր աղէտ մըն էր այդ օրերուն։ Զայն գիտէին բոլոր թուրքերը։ Անոր արտասանութիւնը բաւ էր տեղն ու տեղը շանսատակ ընելու, թուրք հրապարակի մը վրայ,ֆէսատը,մուզիրը,քոմիթաճին<ref>Ծնթ– ֆէսատ, մուզիր, քոմիթաճի – շարք մը ածականներ, որոնք յեղափոխական բառը կը փոխանորդեն թուրքերու բերնին։ Սուլթանը այդ բառին դէմ իր ատելութեամբը պատճառ էր այս փէրիֆրազ ներուն:</ref>։
– Հայաստա՞նը, – կրկնեց անիկա։
Ու նուրբ այդ աղջկան ձայնը եղաւ կարծր, չարաղէտ ծորում, գրգռելու չափ մահուան դատապարտուած տղուն զայրոյթը։
– Հայաստանը մե՞ղք է, հանըմ։
Գրեթէ հաւասար խստութեամբ այս շեշտը չհասաւ աղջկան։ Տարուած իր իսկ ատելութենէն դէպի Հայ Յեղափոխութիւնը։
– Ըսի՞ն քեզի։
– Անոնցմէ շատ առաջ է Հայաստանը։
Սողոմենց տղան իրաւ ու խոր կ’ըսէր։ Եղնիկը դարձեալ չըմբռնեց անոր մտածումին տարողութիւնը։ Անիկա ազդեցութեան տակն էր առօրեայ խօսակցութեանց, որոնք հայերու ձերբակալուիլը, աս ու ան քաղաքին մէջ բռնուած տինամիթները ունէին նիւթ։ Ու հակառակ անոր, որ սրտին խորէն կը սիրէր սա տղան, չէր կրնար զայն զատել իր ցեղային զգայնութեան թունաժէտ պարունակէն։
– Պոմպաները։
Ո՞վ չէր պոմպաճի 1890ին։ Ո՞վ չէր՝ 1900ին։ Ո՞վ չէր՝ 1910ին ու քսանին։ Հիմա, Պոլսոյ ափ մը հայութիւնը մէկ օրէն միւսը կրնայ այդպէս որակուիլ ու դատապարտուիլ։
– Չունէին այդ տեսակ բան։
– Դուն սուտ կը խօսիս։ Առանց պոմպայի յեղափոխական կ’ըլլա՞յ։
Սողոմը լսած էր այդ «հաւկիթներէն», բայց տարիներ առաջ։ Հեքիաթի առարկաներ, որոնց անունը միայն կար, ու մարմինը՝ ոչ։
– Ես պոմպա չեմ տեսած։
– Պոլիս, թագաւորին պալատին վրայ յարձակո՞ւմը։
– Հոս իմացայ այդ բանն ալ։
– Հոն չըրի՞ք այդ տեսակ կարգադրութիւն։
– Պոլիսը ո՜ւր, այդ մարդիկը ո՛ւր, հանը՜մ։
Կ’արտայայտէր գեղին խոր համոզումը յեղափոխական որակուած ցաւագարներէն, որոնք Իննսունվեցի դէպքերէն առաջ, կ’երեւային ամառները ու հազալէնթքնելէն բաներ մը կը կարդային` կորսուելու համար խնամուած խորհրդաւորութեամբ մը։
– Յեղափոխութի՞ւնը։
– Անունը գիտեմ։
– Ուրի՞շ։
– Այսքան։
Ու քիչիկ մը տաք՝
– Շիտակը կ’ուզէք, մինչեւ սա ժամը ես չեմ հաւատար ասոնց յեղափոխական ըլլալուն.
– Ինչո՞ւ։
– Այդպէս։ Մենք յեղափոխականը տարբեր մարդ կը կարծենք։
– Ինչպէ՞ս տարբեր։
– Տարբեր։ Ուժով, կտրուկ, խելացի, ի՛նչ գիտնամ։
– Ինչէ՞ն կը խորհիս, որ ատոնք չէին այս մարդիկը։
– Բոլոր գեղացին կ’ըսէ ատիկա։
– Ուրեմն ի՞նչ է քու մեղքդ։
Վեհերոտ աչքերով վեհերոտ սա հարցումը, անակնկալ՝ որքան խռովիչ։ Բիբէն՝ ինչպէս ձայնէն սա վախին մէջ ի՞նչն էր, որ կ’ուզէր ծածկուիլ։ Վասնզի Սողոմը զգաց այդ ընկրկուն, արգահատող բեկումը անոր շեշտին, երբ Եղնիկը քաղաքական պարունակէն անցաւ զգացականին<ref>զգայականին, սրբագրուած՝ զգացականին</ref>։ Նրբութիւններ կան, որոնք զգալի դառնալու համար խտութեան որոշ ոլորտի կը կարօտին։ Երեք ժամ մահուան մէջ ապրիլ մը մեր ջիղերուն կու տայ ընդունակութիւններ, որոնց կասկածը չունէինք օր մը առաջ։ Յետոյ՝ դէմքէ դէմք անջրպե՛տը, դիրքի, հարստութեան, համբաւի տախտակնե՜րը, որոնք երկու խօսողները այնքան իրարու կը հակադրեն։ Փաշայի աղջիկ ու գեղջուկ տղայ։ Մէկը՝ որ պիտի մեռնի։ Միւսը՝ որ նոր կը սկսի սիրտը<ref>նոր կը սկսի սիրտը – ?</ref>։
– Քու յանցա՞նքդ, – կը հարցնեմ քեզի։
Կը հարցնէր… գրեթէ դողալով։ Վասնզի նոյն վեհերոտ արտայայտութիւնը ձայն էր անցած իր մարմինին։ Սողոմը մոմերու լոյսէն խաղի մը մօտ էր վերագրելու սա անհանգիստ պատկերը իր դէմէն։ Լուսարարները ունին այդ զգայութիւնները։
– Գիտես։
Չըսաւ աւելի։ Բայց ըսաւ պարզ ու հաստատ, մեղքին այն անփութութեամբը, որ հանդիսատեսը կը յուզէ, հոգեկան անկումի իր տեսարանովը։
– Ճի՞շդ է ուրեմն։
Ամօթխած։ Աղջիկ։ Մաքրութիւն ու սէր։ Ու վախ։ Պատանիներուն շնորհն է համադրական ըլլալ գիտնալ։
Սողոմը աչքերը առաւ վար անոր դէմքէն։
– Քանի՞ տարեկան ես։
– Քսան չեմ մտած։
– Ինչո՞ւ սպաննեցիր։
Սողոմը լռեց։
– Քոմիթէ՞ն հրաման ըրաւ։
– Ըսի, թէ այդ մարդերը քոմիթէ չէին։
– Ուրկէ՞ գիտես։
– Անոնք դանակ մ ը շէնքշնորհք բռնել չէին գիտեր։
– Դուն գիտե՞ս։
– Գիտե՛մ։
Անիկա, հաստատ, գրեթէ հպարտ, նայեր էր աղջկան։
– Ուրեմն դուն քու հաշւո՞յդ սպաննեցիր։
Սողոմը լռեց։
– Այրեցիր։
Սողոմը լռեց։
– Ինչպէ՞ս վրայ գնաց ձեռքդ…
Եղնիկը լռեց։
– Չմեղքցա՜ր։
Հարցո՞ւմ՝ թէ բացագանչութիւն։
Բայց ձայնին մէջ իր թանձրութեան էր հասեր քիչ առաջուան վեհերոտ բանը, աղջիկը կինէն զատող այն ամօթխածութիւնը, որ հոգեկան ու մարմնական կուսութիւնները կը շղարշէ միակ երեսով։ Որ գութի, յոյզի, անշրջագիծ տարփանքի փշրանքներով ինքզինքը կը յայտնէ, յայտնել կը ձգտի, մնալով կիսասքող, տառապագին, երբեմն խեղճ, միշտ յանկուցիչ։ «Ծառ գիտութեան, բարւոյ եւ չարի»։ Մենք կը կարդայինք ատիկա Խորէն ՆարՊէյիՔրիստոնէականին մէջ, մերկ Ադամ ու Եւան լալու չափ մեղքնալով. հաւանաբար 10-12 տարեկան լաճեր այն ատեն ու կը հարցնէինք իրարու. «Ո՞ւր է հիմա այդ ծառը»։ Ու մեզի պէս միւսները, թուրք թէ անգլիացի, մանչ կամ աղջիկ։ Որոնք, գիտնալու ծարաւին ու վախին մէջ պիտի ընեն հարցումը, աւելի մեծ շուքով, տասնհինգէն անցնելէ ետքը։ Դէպի խոր, խռովայոյզ ապրումին ծովը, որ մարդոց կեանքն է տասնհինգէն մինչեւ գերեզման։ Պատանիներուն առաջին քայլերը ենթակայ են սա երկուութեան։ Աւելի ՛ ն. ես կը յիշեմ հարսնիքներ, որոնց մէջ մատղշուկ հարսներ, այդ յուզումներու խթանին ներքեւ հաւանաբար, պսակին քողէն կը փախչէին դէպի իրենց մայրերը, լալագին իյնալու անոնց ծունկերուն, ու «մեղքնալու». իրենց աղաչանքը սրտառուչ էր։ Ինչի՜ դէմ։
Սողոմենց տղան չէր մեղքցած։
Ու սա հաւաստումը, մատաղ ու օտար աղջկան բերանէն յանկարծակի զինքը նետեց ոճիրին զգայութիւններուն, որոնց ճակատագրին մէկ<ref>մէջ, սրբագրուած՝ մէկ</ref>սեւ երեսն ալ ամրութիւնն է, չմոռցուիլը ու բռնանալը տարիներ ամբողջ։ Որոնց չարչարանքը խորանարդ կը զարգանայ, երբ բանտի մղձուկ կամար մը կաթիլկաթիլ սեւորակ թոյնի մը պէս ներարկէ մեր ջիղերուն Աստուծոյ լոյսը։ Խղճի խայթին հինցած տագնապը չէ ասիկա։ Այլ՝ կեանքին ամէնէն խուլ, աննահանջ բնազդը, բուսային ու երկաթ, երիտասարդ մարմիններու բջիջները յուզող, զանոնք դէպի ստեղծում, սերնդագործում լարող խորախորհուրդ մագնիսը։
Անոնք հաւասարապէս հպանցուած էին այս ամէնէն։ Ու վախի անհաւասար աստիճանով մը իրարու արեւելուած։
– Խօսելու ես սակայն։
– Ի՞նչ խօսիմ, հանըմ։
Ի՜նչ խօսէր Սողոմենց տղան, քանի որ «մինչեւ պուկը» լեցուած էր ըսելիքներուն տոպրակներովը ։ Պարզ հոգիներուն «ներս դնելն» է այս լռութիւնը, այդ տարիքներուն յաճախադէպ, ընդհանրապէս հարսներուն վրայով, որոնք իրենց կեսուրներուն, տալերուն, ներերուն ամէնօրեայ հալածանքը կը տանին անսպառ հլութեամբ, կը ծածկեն դուրսին վրայ դժոխքը իրենց ներսին ու օրին մէկը կ’իյնանկը մեռնին, առանց աղմուկի։ Անոնց ողբերգութիւնը չի հասնիր հասարակաց վայելումին։
Ի՛նչ խօսէր։ Ու կուլ տուաւ թուքը։ Մեր ըսելիքները երբեմն այդ մեքենական միջոցով վար կը հրենք։
Բայց միշտ չենք յաղթեր…
– Իրենք կը մեղքնա՞ն։
– Որո՞նք։
– Կիները։
Նորէն կուլ տուաւ թուքը։
– Գանգա՞տ ունիս։
– Գանգա՞տ։
Ու լուրջ, հասուն, մտածուած, հաստատուն՝
– Կին էր անիկա։
– Ո՞վ։
– Ու մեռնելու էր։
– Կիները մեռնելո՞ւ են։
– Կա՛մ մենք, կա՛մ անոնք։
– Չհասկցայ։
– Վնաս չունի, հանըմ, կու գայ ատենը, դուն ալ կը հասկնաս։
– Ի՛նչը։
– Մեռնիլն ու մեռցնելը։
Անիկա ձեռքը փորձեց ճակտին տանիլ, բան մը վանողի յատկանիշ շարժումով։ Չէր նայեր աղջիկին ու կը նեղուէր սեւամորթէն։ Մահը, արիւնը, սեռը, դիակները, երիտասարդութիւնը ու պապա՛կը կիներու միսին, որուն կրակին մէջէն պիտի հալածենք մենք կեանքը, երբ հասունցած ենք։ Սողոմենց տղան մինակ չէ, որ գիտէր այս ամէնը։ Ու անոր ճակատին կեդրոնէն այս ամէնուն մուրճը կը ծեծէր ու կը ծեծէր։ Ի՞նչ կը փախցնէր։
– Չե՜ս մեռցուցած սակայն։
– Այո՛, այո՛, այո՛։
Յայտնի էր, թէ այս զղջումը անոր սա օրերուն գերագոյն ցաւը, զբաղումն էր եղած։ Ինչպէ՜ս յիմար էր եղեր, ուրանալու համար բանտին անսխալ իմաստութիւնը։ Մոռցաւ, թէ փաշայի մը աղջկան առջեւ էր ու գրեթէ լաց, բայց խոր հաւաստում.
– Ի՞նչ ըսեմ ես աս իմ գլուխին։
– Ինչո՞ւ չսպաննեցիր։
Սողոմենց տղան, յանդուգն սեւեռումով մը.
– Մարդոց որդիները հում կաթ են ծծեր։
– Չհասկցայ։
– Վնաս չունի, հանըմ։ Ամէնքս ալ հում կաթ ենք ծծեր։ Կու գայ ատենը ու կը հասկնաք։
Յետոյ լռեց։ Աւելի ուշ՝
– Իմ մէկ հատիկ սխալը, սխալը եղաւ ատիկա։
Անիկա մոռցեր էր բանտը։ Ու ամէն անգամ, որ դաժան այս մտածումը մտածէր՝ անիկա «քթի սիւնին» մրմռալը ու ակռաներուն ազդուիլը<ref>ակռաներուն ազդուիլը – ?</ref>կը զգար իր կիրքին մէջ։ Ու եղերականը հոն էր, որ փոթորիկէն յետոյ, անխուսափելի կրկնումով պիտի իյնար անիկա այն զգայութիւններուն ծոցը, որոնք դանակը նետեր էին իր ձեռքէն, տախտակամածին, երբ բացուող դուռին ընդմէջէն գրկեր էր Նալպանտենց հարսը, թեթեւ մը հրուելով անոր փորէն դէպի ետ։ Աղուորը, առանց գիտնալու, իր ձեռքերը դրած էր երկուքին գրկախառնումին մէջտեղը…
Հիմա՞։
Այսինքն՝ մահէն անմիջապէս առաջ, որուն յանձնուած էր արդէն դեռ սա աղջիկը չբուսած։
Անիկա յանդուգն էր անսպասելի չափով։ Ու չէր գիտեր, թէ նոյն զգացումը կը միջամտէր հոս ալ։ Ի՜նք կը մեռնէր։ Բայց իրմէն կ’ազատէր կեանքին կայծը, ա՛ն՝ որ արժէք ունի։ Մահը ընդունելու ամէնէն պարզ եղանա՞կը, – իր զաւկին ձեռքին կամ յոյսին մէջ տալն էր իր հոգին։
– Չէի կրնար<ref>Չէիր կրնար, սրբագրուած՝ Չէի կրնար</ref>սպաննել…
– Ինչո՞ւ։
Ըրաւ հարցումը, բայց ամչցաւ։ Անիկա մտքով տեսաւ, որ անոր հետ մէկ կը մտածէին։
– Կը սիրէի՞ր։
Վէպերու սպաննած բառն է ասիկա։ Եղնիկը կը սխալէր՝ զայն մօտիկցնելով գեղացի սա ականջներուն։
– Տունը մտնելէ առաջ, դանակը սրցուցած ատենս, ամէնէն առաջ ան…
– Գիտեմ։
– Ուրկէ՞ գիտես։
– Գիտեմ։ Մտնելէ վե՞րջը։
Սողոմը լռեց։
– Վասնզի կը սիրէիր։
Լուրջ էր անիկա ու տաք։
– Սիրեկանին դանակ չեն քաշեր։
– Ո՞վ ըսաւ։
– Կ’ըսեն բոլորը, գիրքերը, մարդերը, սիրահարները։
– Չեմ գիտեր։
– Տղաքը մէկ բան գիտեն ամէնէն լաւը։
– Ո՞րը։
– Սիրեկանին դանակ չքաշելը։
– Տղաքը ատոր մտածելու ժամանակը չունին հիմա։
– Սէրը դուրս է ժամանակէն։
Եղնիկը ծանրացած, հասուն, թրթռուն կը թուէր ձայնէն ու նայուածքէն։ Անիկա ա՛լ մոռցեր էր բանտը, դիակները ու ինքզինքը վէպի մը էջին մէջ կը զգար։
– Ի՞նչ կ’ուզէիր մարդէն։
– Մարդը էրիկն էր։
– Այն ատե՞ն։
– Այն ատե՞ն։
– Կը սիրէիր։
Սողոմը լռեց։
– Ինչո՞ւ սպաննեցիր մայրը։
Սողոմը կարծես կը սպասէր հարցումին։ Բուռն, զայրալից ու արագ՝
– Քիչ էր անոր բաժինը։
– Մահէն աւելի՞ն։
– Կա՜յ։
Քիչիկ մը մտածելէն յետոյ՝
– Անցնէր հիմա ձեռքս, ես գիտէի, թէ ինչպէ՛ս կամացկամաց, միսերը կսմիթկսմիթ փետտելով մորթելու էի անիկա։
Ու անոր դէմքին վրայ աղջիկը առաջին անգամ հաստատեց մարդասպանը։ Ու անլուծելի առեղծուած՝ այդ հաստատումը տակնուվրայ ըրաւ անոր զգացական ամբողջ սարուածը։ Փուշփուշ եղան անոր միսերը։ Բայց զզուանքի, սարսափի փոխարէն՝ անիկա ունէր անտարազելի հակում մը, բուռն ու չհասկցուած, մօտէն ծռելու սա սպաննողին դէպի հոգին։ Կրակին հետ խաղցող մանո՞ւկ։ Օձին հմա՞յքը, ինչպէս հեքիաթը կ’աշխատի բացատրել սա կարգէ քայքայումներ։ Գրեթէ կը դողար, երբ հարցուց.
– Ի՞նչ կ’ուզէիր պառաւէն։
– Կիները չեն պառաւնար։
– Իրա՞ւ։
– Իմ տեսածս ու գիտցածս է ասիկա։ Այդ պառաւն էր պատճառը այս արիւնին։
– Ինչպէ՞ս։
– Այդպէս։
Կը թուէր շատ յոգնած։ Հեռացած ու քաղցր։ Այդ թոնով, առանց պահանջքի, անիկա շարունակեց.
– Բաներ կան, որ չեն ըսուիր։
– Չե՞ս ըսած հարցաքննութեանց ատեն։
– Չեն ըսուիր։
– Բայց քու շահուդ համար ըսուելու են ատոնք։
– Իմ շա՜հս։
Կիսաժպիտ գրեթէ, որով անոր դէմքը կ’իյնար սրտառուչ տրտմութեան մը մէջ։
– Առտուն, վաղը առտու, առնելիք չեմ ունենար ես աս աշխարհէն։
Յուսահատութիւնը չէ ասիկա, ոչ ալ հերոսական համակերպումը մահուան։ Մարդիկ կը մեռնին յոգնելէ։ Ու Սողոմենց տղուն ջիղերը անկարող էին կրելու մահուան տարրերը, այնքան անիկա «աղացեր էր այդ սեւ ցորենէն»։
– Տալի՞ք։
– Ատոնց չափ։
Ըրաւ մատնանիշ դիակները։
– Առա՞նց վախի։
– Վախը՝ ապրողներուն։
– Մեռնողնե՞րը։
– Չունեցան երկուքն ալ։
– Ինծի ըսին ուրիշ կերպ։
– Սուտ են ըսեր։
– Չլացի՞ն։
– Ինչո՞ւ լային։
– Չաղաչեցի՞ն։
– Որո՞ւ աղաչէին։
– Բայց հակառակը կ’ըսեն։
– Սուտ են ըսեր, հանըմ։ Անոնք կարօտն ունէին ատոր։
– Ինչի՞ կարօտը։
– Բայց հանգչելուն, մահուան կարօտը։
– Իրենց ծրագիրնե՞րը։
– Անգամ մը մահուան մէջ մտնելէ ետք, մարդ կը խաղաղի։ Պակասները չեն չափուիր։
– Դո՞ւն։
– Ե՞ս։
– Պիտի չլա՞ս։
– Տղայ չեմ։
– Չունի՞ս բան մը քեզ աշխարհին կապող։
– Աշխարհը դուրս է իմ կրունկէս։ Իմ տարիքիս մարդը թեթեւ կ’ըլլայ։
– Ծանր ըլլալու համար ուրեմն դրեր են շղթայ։
– Ո՜վ գիտէ։
– Կը մոռնաս սակայն։
– Ի՞նչ բան։
– Թէ ինչո՛ւ հոս եմ ես այս ժամուն։
– Գիտեմ։
– Գիտե՞ս։
Ժպտեցաւ անիկա ու աւելցուց՝
– Կը կարծես գիտնալ։
Խօսակցութիւնը կեցաւ ինքնիրեն։
Յոգնած, ծունկերուն վրայ այսքան նստելէն՝ Եղնիկը ելաւ ոտքի։ Անոր հասակը կը թուէր աւելի երկայն, քան եկած պահուն։ Հոտերու նո՛յն ծուէնները, աւելի հոծ ու խռովիչ։ Տղան ստիպուեցաւ փակել աչքերը։ Կը վախնար, որ հոգին կը տեսնէին։
Պզտիկ պայուսակէ մը Եղնիկը հանեց շաքար, վրան՝ պուտպուտ, սառոյցի փշրանքներու նման։ Անիկա կը սպասէր աչքերուն բացուելուն։ Տղան կը շարունակէր շնչել։
Վարանոտ՝ ծռեցաւ քիչիկ մը ու դրաւ շաքարը կիսաբաց անոր շրթներուն, որոնք փակուեցան։
– Մի վախնար, թոյն չէ ասիկա։
– Անոր ալ համը ունիմ։
– Ինչի՞ն։
– Թոյնի՛ն։
Թօթուեց գլուխը։ Աչքերը պայծառ, լայն։ Բանաստեղծ մը պիտի ըսէր՝ անհուն։ Ձեռքի նոյն յատկանիշ շարժումը՝ դէպի ճակատը։ Աւելցուց.
– Ո՜ւր է ըլլար։
– Ըսել է այդքան ծարաւ ունիս։
– Ըսի անգամ մը։
– Կեր ու մի մտածեր։
– Չի բացուիր բերանս։
– Պիտի ուտես։
Ու դրաւ թուղթպայուսակիկը գետին` ծռելով, ա՛յնքան՝ որ իր դէմքէն դող մը անցաւ դէպի տղան։ Մազե՞րը դպան անոր երեսին։ Շարժումին հետեւող հոտին ու սեռին շամանդա՜ղը, որ այնքան խոր կը դղրդէ մեր զգայարանքները։
Տղան առնուած էր քաղցր ու քիչքիչ ծաւալող թուլութեան մը մէջ։ Չէ՞ր տեսներ սեւամորթը, որ խօսելու մարմաջէն, կարգի չարժանանալուն, շարունակ դիրք ու ոտք կը փոխէր, ուշադրութիւն հրաւիրող շարժումներով։ Հազաց։ Ինքզինքը յայտարարող այդ ազդանշանէն յետոյ, օգտուելով լռութենէն, անիկա միջամտեց.
– Դուն աղէկ մտիկ ըրէ հանըմ էֆէնտին։
– Ինծի մտիկ ընելու ատենը եկած է։
Յետոյ, դէմքի լրիւ փոփոխումով մը, որ հոգեկան հորիզոնի շրջում ալ կրնար որակուիլ, քոմանտան փաշային թափանցիկ աղջիկը հարցուց.
– Երգեցի՞ր այդ կնիկին։
– Ո՞ր կնիկին։
– Անոր, որ չկրցար սպաննել։
Սողոմը լայն բացաւ իր թարթիչները։ Ներս առնել ուզա՞ծը։ Ատիկա գիտեն պատանիները միայն։ Երգելու հրաւէրը այդ տղուն ամբողջ զգացական աշխարհը կը կազմէր։ Զուարթ կամ եղերական, մեծաւոր թէ տօնական առիթները անիկա կ’ընդունէր կոչը դէպի իր ձայնը, ու կ’երգէր՝ գոհացում տալու համար մարդոց ցաւերուն եւ ուրախութեան, բայց ամէն մէկ պահէ առնելով անկորուստ մասը յուզումին, որ մարդոց որդիներունն է, սա փորձանուտ աշխարհի հազար հարուածներու ելեւէջին մէջ…
– Ինչո՞ւ չես պատասխաներ, քեզի կը հարցնեմ. երգեցի՞ր այդ կնիկին։
– Կարելի է, հանըմ։
– Կարելի՞…
Տաքցաւ անիկա։ Թեթեւ մը վերցեր էր շեշտը<ref>շերտը, սրբագրուած՝ շեշտը: [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>։ Ու գրեթէ մեղրագոյն փէշին մետաքսը քսքսելով անոր երեսին.
– Կարելի՞։ Բայց ես քեզի կը հարցնեմ շատ որոշ։ Երգեցի՞ր։
Լռեց։ Ու կը դողային անոր շրթները։ Վա՞խ։ Բարկութի՞ւն։ Երա՞զ։ Անիկա հազիւ կեցուց ձեռքը, որ ճամբայ ինկած էր դէպի գլուխը Սողոմին։ Մեր մարմինին վրայ շատ մը շարժումներ իրար կը հերքեն։
– Ե՞րբ։
Պէտք էր հասկնալ, թէ հարցումով անիկա կ’ուզէր ժամանակը երգին, որ ըսուած ըլլալու էր այդ «չսպաննուած» կնիկին։ Գիշե՞ր։ Ցերե՞կ։ Վերջալո՞յս։ Ամա՞ռ։ Աշո՞ւն։ Գարո՞ւն։ Եղնիկը կանխահաս զգայնութեամբ ջիղեր ունէր ու կը սիրէր բանաստեղծութիւնը։
Լռեց։ Բարակ իր մատները սեղմեցին իր շրթները, ամուր, ցաւցնող, վասնզի մատներուն քակուելէն յետոյ Սողոմը զանոնք տեսաւ գրեթէ ճերմակ։ Ի՞նչ կը ծծեն աղջիկները, իրենց շրթները այդպէս չարչարած պահերուն։
– Ի՞նչ։
Պէտք էր հասկնալ նիւթը երգին։ Ամէն ամսու քաղաքին վրայ կը բուսնէին օդագնաց այդ քերթուածները, գործ՝ աս ու ան աշուղին, թելադրուած եղերական դրուագէ մը, ուր դաշոյնը, թոյնը, չուանը, ծովը, ջրհորը ողնասիւն կը կազմէին անտիական մեռելի մը, զոհ՝ յաւիտենական, հզօր զգացումին։
Լռեց։ Երկու ձեռքերովը –ինչո՞ւ զատզատ կը տեսնենք բաներ երբեմն, որոնք սովորական պահերու մէկ<ref>մէջ, սրբագրուած՝ մէկ</ref>կը ներկայանան մեր բիբերուն– մազերը ըրաւ ետ, ճակտին քովերէն, զովութիւն փնտռելու ձեւով մը։ Մազերու շուքէն ազատուած, անոր երեսները գտեր էին լիութիւն մը, կաղապար մը, որոնք մեր աշխարհէն չեն։ Սողոմը «խտղտաց»<ref>«խնդաց», սրբագրուած՝ «խտղտաց» ?</ref>մինչեւ ողնայարը։
– Ո՞ւր ճանչցար անիկա։
Մաքուր անոր դիմագիծերուն՝ թեթեւ շուք մը, տհաճ, գրեթէ նախանձոտ, աւրելու աստիճան այդ երեսներուն նկարային վայելչութիւնը։ Ամէն կին նախանձոտ է, այրէն տարբեր երանգով։ Այս վերջինին մօտ նախանձը նիւթական տառապանք է, բայց վախկոտ։ Ամօթը, վարկաբեկումը, հասարակաց կարծիքէն վախը այդ տառապանքը կ’ընեն ներքին։ Կինը հաճոյքն ունի զայն, նախանձը հրապարակելու։ Չտեսնուած կնիկէ մը կը նախանձին չապրած աղջիկները։
– Աղուո՞ր էր։
Գեղեցկութիւնը թուրք զգայնութեան հիմնատարրն է՝ սեռին դաշտերուն վրայ։ Զայն կը հոլովեն աղջկան օրրանէն մինչեւ խորտակումը քառսունին։ Ամէն աղջիկ անոր հեղանուտէն կ’արձակէ ինքզինքը։ Ու ոճիրները անկէ զսպանակուած երգի կը վերածուին։ Եղնիկին հարցումը բնազդական էր ու ցեղային։ Հարցուց։ Բայց չէր անդրադառնար, որ մինակ կը խօսէր։ Թէ իր մարմինը հետքերը կը յայտնաբերէր այդ մտածումներուն, վասնզի իւրաքանչիւր հարցական զայն կ’ընէր ամփոփ կամ տարածուն, գարուն կամ ամայի<ref>գարուն կամ ամայի – ?</ref>տաղաւար մը, Ջերմուկներու բուրաստանին մէջ այնքան առատ։ Ու կ’ըլլար անիկա շքեղ պատասխանը իր հարցումին, երբ հաւաքած իր մարմինին բոլոր կապերը, տղուն գլխուն կը կանգնէր աւելի գեղեցիկ, քան եօթը արձան։
– Տարի՞քը։
Ո՜վ մեր միամտութիւնը։ Ինչպէ՛ս ալ կը սահինք ընդարձակ ճշմարտութեան վրայէն, որով ուրիշին տարիքը հարցնելու մեր փոքրիկ հետաքրքրութիւնը կը քողաւորենք ու կը ջանանք մերը պատմել. մերը՝ երբ ատիկա գրուած է մեր անձին ամէն մասունքին վրայ։ Դիտեցէք ան միւսները, տարիքէն կոխուածները<ref>կախուածները, սրբագրուած կոխուածները</ref>, որոնք պիտի չհարցնեն։
Հարցականին զուգահեռ՝ անոր հասակը բարձրացեր ու իջեր էր, անգիտակից պարզութեամբ։ Տիրակա՞ն։ Տարիքը գերագոյն իրականութիւնն է այդ կալուածին վրայ։ Մինչեւ քսան, աղջիկները հզօր են, յաւիտենութեան զգացումով մը, որ այդ թարմութեան, առաձգականութեան, փայլին անդրադարձն է իրենց մտածման մեքենականութեան վրայ։ Անոնք տարիքն են, այսինքն՝ առանց թիւի ամբողջութիւնը, սեռին ոսկեդարը, կեանքը՝ լրիւ, առանց հեղուկի։ Մեր ժողովուրդը երգի մը մէջ ըսեր է այս ճշմարտութիւնը աղջիկներու այդ անշամանդաղ կուսութիւնը պատկերելով միամտութեամբը առտուան շաղին, ու անցնող վարդին։
– Նայուա՞ծքը։
Հարցուց ու նայեցաւ։
Ու անկարելի էր չողողուիլ անոր աչքերուն մեղրէն, այնքան անիկա անուշ էր ըրած այդ սեւեռումը դէպի տղուն հոգին ամէնէն մատչելի ճամբով։ Անիկա նման էր շղարշի վրայ բուսնող ծաղիկին, որ կ’երեւայ, սիրտ կ’առնէ ու կը սուզուի բեհեզ լարերուն մէջ աղջիկներու ժպիտին։ Անիկա նայեր էր տղուն, բռնի, տիրական ճնշումով մը ուզելով անոր աչքերը, հանուած իրեն դէմ։
– Գո՞յնը։
Անշո՜ւշտ։ Ո՞ր աղջիկը չանցաւ հայլիին առաջ ու ինքզինքը չսիրեց, արծաթ այդ սաւանին վրայ զմայլելով իր մորթին թաւիշին։ Ո՞ր աղջիկը, քիչիկ մը տժգոյն, դողոտ մատները կկոցի նման չանցուց ու չանցուց այտերուն վրայ ` ստեղծելու համար արիւնին շա՜րը, որ քող անգամ չէ։
Անիկա, առանց հայլիի, տղուն հիացիկ աչքերուն առջեւ ըրեր էր անգիտակից այդ աշխատանքը, հեռու եւ պարզ։ Որ արդէն երանգուն այդ միսերուն վրայ կարմիրի արահետներ հաւաքեց։
– Ձա՞յնը։
Լռեց անիկա։
Բոլոր այս հարցումները, խոր անգիտակցութեամբ։ Տարերային ու յիմար, ինչպէս պիտի ըլլան աղջիկները, տասնհինգէն վերջը, բախտորոշ րոպէներուն։
– Օ՜ֆ։
Որմէ՞ ի՛նչ կ’ուզէր սա պարմանուհին։
Կլորակ արձագանգ մը հազիւ զգալի ըրաւ ինքզինքը։
Անիկա չէր իսկ անդրադարձած իր մինակութեան։
Բոլոր այս հարցումները, զիրենք լուսաւորող դիմային ու մարմնային անստուերելի ուրուաձեւերով, համրիչի մը դանդաղ հատիկներուն նման, իրարու ետեւէ, զիրար հրող կամ հալածող ու կործող, ըսի՞ն բաւական մը բան անոր ներսէն, որպէսզի ինքզինքը զգար քիչցած, թեթեւցած, ծակուա՜ծ, ու վախնար։
Կեցաւ անիկա, մանուկ ու բարի` վախնալով Սողոմէն ու իրմէ։ Գերզգայութիւնը գինովութիւնն է զգայարանքներու, ալքոլի փոխան ներքին ծորումներու հպատակ եւ նման ասոր կը թափի մեզմէ։ Ամէն սթափում պարտութիւն մըն է, հիւսուած զիղջի, ամօթի, վախի փոփոխական տարրերէ։
Սողոմենց տղա՞ն։
Բաներ կան, որոնք հարցուելու չեն։ Ու չեն կարգ մը պայմաններու վրայ։ Անիկա, դուրս ինք իրմէ, բանտէն ու մահէն, բանաստեղծ մը պիտի ըսէր թերեւս՝ կեանքէն անգամ:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Կը հետեւէր հարցումին, յաջորդ լռութեան ու աղջիկին մարմինին վրայ յստակ կարդացուող այդ մեղեդիին, որ սեռն է, գեղեցկութիւնն է, յուզումն է ու արիւնի համը։ Երգողները, այսինքն՝ ուրիշներու զգայութիւնը իրենց կոկորդէն այդպէս կաղապարող հոգիները միայն կը խորանան<ref>կը խոյանան, սրբագրուած՝ կը խորանան</ref>դէպի թափանցումը մարմինին իմաստներուն, իրենք, այնքան անգամներ, իրենց յուզումները անցուցած ըլլալով իրենց մէկ կտորին, ձայնի՜ն։
Եղնի՞կը։
Դէմքի նոր փոփոխութեամբ մը, որ հոգեկան հորիզոնի նոր շրջում մը կը յայտարարէր տեսնել կրցողին՝<ref>վերջակէտ, սրբագրուած՝ բութ</ref>
– Դուն նշանա՞ծ ունիս։
– Ունէի։
– Ունի՞ս։
– Չեմ գիտեր։
Բռնուելէն ասդին՝ անիկա անտեղեակ էր մնացած գեղին դէպքերուն։ Գիտէր միայն Դելոնին տղոց դեռ ազատ ըլլալը, ժանտարմայի մը շատախօսութեամբը, որ լերան վրայ բախումի մը արձագանգը կը պատմէր իր մէկ ընկերոջը։ Նշանա՞ծը։ Կը դարմանուէր նաւահանգիստ ու յոյս կար զայն ազատելու։ Եղնիկը ունէր այս մանրամասնութիւնները հօրը թուղթերէն։ Խո՛ր՝ իր հետաքրքրութիւնը աղջիկէն, որուն վիճակուած պիտի ըլլար սիրտը սա մարդասպանին՝ եթէ երկրորդ մը չիյնար անոնց խաչաձեւման անկիւնին։ Տուեր էր, նման ամէն երազամոլ աղջիկի, պատկեր մը անոր անունին, վերցնելով անոր տարրերը գեղացի բանուորուհիներէն, որոնք քաղաքին մետաքսի մանարաններուն մէջ աշխատանք կը կատարէին օրական տասնվեց ժամ ` խաշելով շոգիէն, բայց չթոռմելով ու ամէն Կիրակի, տպածոյէ պոռոտ իրենց փէշերուն մէջ կը պտտցնէին իրենց այլանդակ[ուած]<ref>այլանդակ, սրբագրուած՝ այլանդակուած</ref>մարմինները, արբունքէն հազիւ քակուած, ու զրկանքէն շղթայուած, ապրելու տեղ մաշելով, տգեղ՝ իբր ամբողջութիւն, որովհետեւ աճումէ կասած, բայց տարօրէն գրաւիչ մորթէ ու աչքէ։ Հարցումին հետ անցեր էր անոր աչքերէն թափօր մը այդպէս աղջիկ, իրարու նման ու ազազուն։
– Անոր ալ երգեցի՞ր։
– Ո՛չ։
– Ինչո՞ւ։
– Մեր կողմերը մանչ ու աղջիկ, նշանուելէ ետքը ա՛լ չեն տեսներ իրար։
– Մեզի պէս…
– Դուն նշանած ունի՞ս։
– Շո՛ւն։
Պահակն էր, գաւազանը ամուր վերցուցած։
– Հանդա՛րտ, -<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ-գծիկ</ref>հրամայեց աղջիկը։
Սեւամորթը կծկուեցաւ՝ ինչպէս յանդիմանուող շուն մը։
Աղջիկը դառնալով տղուն.
– Ինչո՞ւ հարցուցիր։
– Այդպէս։
Մտիկ կ’ընէր, խաղաղ, մինչ իր մատները կ’ոլորէին խոպոպիկ մը, որ կը ծփար քունքին վրայ, ձիւնի պէս ինկած ցօղունի մը նման, խարտեաշ ալ, սեւ ալ։
– Ինչո՞ւ մտիկ չըրիր։
– Որո՞ւ։
– Նշանածիդ։
– Ե՞րբ։
– Մորթել երթալէ առաջ։
– Ո՞ւր տեսնէի։
– Ո՞ւր։ Ըսել է միշտ հետդ չէր անիկա։
– Մեր կողմերը մինչեւ եկեղեցիին պսակը մանչ ու աղջիկ չեն խօսիր իրարու։
– Կարելի է։ Ուրիշներուն դէմ՝ այո։ Բերնով՝ այո։ Բայց հոգիո՞վ։
– Հոգիո՞վ։
– Դուն ինչո՞ւ կը կրկնես իմ հարցումս։
– Դո՛ւն ալ հետը չես։
– Որո՞ւ։
– Նշանածիդ։
– Ես պզտիկ եմ տակաւին։
– Պզտի՜կ։ Քեզի պէս աղջիկ մը զաւակ կը պահէ մեր կողմերը։ Պզտի՜կ։
– Հոս քաղա՛ք է։
– Հոս մէկ չէ՞ սիրտը։
– Ո՜վ գիտնայ։ Հոն մէ՞կ են։ Միտքդ կ’իյնա՞յ։
Խօսակցութիւնը կը դժուարանար։ Սողոմին միտքը դանդաղ կը հետեւէր խօսակցին փայլակնաթեւ անցումներուն։
– Ո՞ւր կը զատուին աղջիկները կիներէն։
Սողոմը նորէն չհասկցաւ։
– Կը ճանչնա՞ս աղջիկներուն հոգին։
– Աղջիկները հոգի չեն։
– Կինե՞րը։
– Կիները ճանչնալէն ետքը մարդ չի հաւատար հոգիին։
– Ինչո՞ւ։
– Այդպէս։
– Շատ կը ճանչնա՞ս կիները։
– Շատ։ Մեր գեղինները ամբողջ։
– Ինչպէ՞ս կարելի է ատիկա։
Անիկա կարմրեր էր։
– Ամէն մեռելի, ամէն հարսնիքի։
– Յետո՞յ։
– Կու լան, կ’երգեն։
– Յետո՞յ ։
– Ձայնը ապակիի կը նմանի ու անոր մէջ դրուածը դիւրին է տեսնել։
– Քու ձա՞յնդ։
– Իմն ալ անշուշտ։
– Ուրիշ ատեն չե՞ն ճանչցուիր կիները։
– Չեմ հասկնար։
– Ըսել կ’ուզեմ՝ երբ կը քալեն, կը նային, կը ժպտին կամ կը լռեն։
Սողոմը լռեց։
– Երբ՝ կ’երգեն ներսէն, մութին ու առանձին։
Սողոմը վերցուց իր նայուածքը Եղնիկէն վեր, որուն դէմքին կը պատրաստուէր ուրիշ փոփոխութիւն, հոգեկան հորիզոնի ալ փոփոխութեամբ։
– Ձեր կողմերը բոլոր տղաքը կ’երգե՞ն։
– Շատերը։
– Անո՞ւշ։
– Թթու շաքար կ’ըլլա՞յ։
– Ինչո՞ւ կ’երգեն։
– Երգը թեւ կու տայ տղոց։
– Մինակ թե՞ւ։
– Շատ բան ուրիշ։
– Աղջիկներո՞ւն։
Սողոմը սարսռաց։ Չքակուած անոր շղթան ալ թեթեւ հեծկլտուքով մասնակից էր դողին։ Ի՞նչ հրաշքով ` անոր միտքին բացուեր էր իրենց տունը, հօրը մեռած տարին, երբ իր ընկերուհիներէն մէկը, գեղանի հարս, Զատկուան տաղաւարին առիթով մէրանցն էր դարձեր, իրեն պէս քաղցրաձայն ու երգեր դրացի տունէն, կին ու հասուն, ձայնին վրայէն իրեն հասցնելով չըսուած համբոյրը սիրեկանին։ Ի՜նչ յուզումով անոնց ձայները խառնուեր էին իրարու, նեղ փողոցին վրայ ոսկի կամար, ա՛յնքան՝ որ պատուհանէ պատուհան փախչեր էին իրարմէ` մատնուած ըլլալով երգին մերկացումէն։ Ո՛չ սէր, ո՛չ ալ ատոր մօտ արտայայտութիւն։ Բայց որքան շատ է թիւը այս անաւարտ «բիւրեղացումներուն»։
– Ինչո՞ւ դողացիր։
– Այդպէս։
– Ի՞նչ անցաւ միտքէդ։
Սողոմը լռեց։
– Ինծի համար ալ պիտի երգե՞ս։
Ու դպաւ անոր աջ ուսին։
Տղան չդողաց, բայց նայեցաւ խոր։
Պարզ ու իրաւ էր այդ աղջիկը,<ref>յաւելում ստորակէտի</ref>կանգնած իր գլխուն։ Ու մէկէն այդ պատկերը գտաւ հոծութիւնը այն միւս ձեւին, որ կինն էր, անոր ջիղերուն վրայ, համ ու խռովք ու հիւսք։ Անիկա զսպեց աղեղը իր բազուկներուն, որոնք շարժումի ելած էին իրենց ծխնիներէն ` գոցուելու համար անոր իրանին։ Յետոյ ընկրկեցաւ անոր աչքերուն խորունկ մօտութենէն։ Այն ի՜նչ մեծ էին անոր բիբերը, որոնք կ’աշխատէին ազատիլ ծիածանին օղակէն ու կը բաբախէին՝ ինչպէս կլորակ բիծեր, կարգ մը թիթեռներու նախշուն թեւերուն։ Ո՜վ մեր տղայութիւնը ու ասոր ամառները ու արեւները։ Ո՞վ ձեզ կը դնէ այսպէս պահ մեր ետին, որպէսզի այդպէս յեղակարծ խուժէք մեր վրայ, չհարցնելով մեզի մեր տարիքը, ջիղերու ամրութիւնը, մեր սրտին կախաղանը ու կրակը մեր մարմինին։ Ո՞վ։ Ինչո՞ւ չէք հիննար, ու կ’արհամարհէք օրէնքները, որոնց ենթակայ եղան մեր մարմինին բոլոր բխումները։ Ու կը յամառիք վաթսունը անցուկ պառաւի մը միսերուն մէջ կրկին ծաղկիլ, ինչպէս ծաղկեցաք, երբ տասնհինգ չէր մտած ան…։ Սողոմը՝ տասնամեայ տղա՛յ, գեղի պարտէզներուն մէջ, երգ մը շրթունքին, աւազանէ աւազան, ու առուէ առու, հալածելով երկարտտուն թիթեռները, որոնց պատկերը մօտիկ է աշուղի վինին։ Որոնց թեւերը, հեղուկ ու ներկուած գոհարի նման դրուած կ’ըլլան թափանցիկ հովահարիկներու ու կը թրթռան, կը ծիածանուին, իրենց ոսկին ու զմրուխտը ջուրերուն վրայ աղբիւրի պէս շաղալէն։ Ո՜վ մեր մանկութիւնը, մահուան դիմաց քեզ որո՞ւ ղրկել։
– Պիտի երգե՞ս։
Սողոմին տեղ ուրիշ մը, իր խորերէն, պիտի տար պատասխանը սա աղջկան, բայց ոչ սա դժոխքին մէջ, առնուազն պատերէ զերծ միջոցին վրայ, աւելի լաւ, անշուշտ գեղը Սողոմին, աս ու ան անտառասոյզ աղբիւրի գլխին, երբ ջուրը կը խռովի զոյգին պատկերէն։ Կամ՝ լիճի ափին, ծաղկած խնձորենիի մը ժանեակներուն ներքեւ, երբ մեղու մը համբոյրէ համբոյր կը թռչի։ Կամ՝ հազարամեայ ձիթենիի մը լայն, խոռոչաւոր բունին ստորոտը, ծունկ ծունկի նստած, երբ աշնան արեւը աղջկան այտերուն պուտպուտ ոսկի կը բանի ու տերեւուտքէն դեղինշարպաթի պէս կը հոսի ու կը պղպջայ կայլակկայլակ, հրդեհելով հազիւ տրտում կաթիլները ու շիւղերուն խատուտիկ հասակը…
Սա անդարձ հեռուներուն վրայ մեր նայուա՜ծքը։ Որ առանց մահուան մուխին ալ կը տամկանայ։
Եղնիկին<ref>Եղնիկի, սրբագրուած՝ Եղնիկին</ref>հրամանով լապտերը մօտեցաւ Սողոմին։ Լոյսը մատնող է։ Կու լա՞ր սա տղան։ Եւ որո՞ւ համար։
– Մուսթաֆա՛, քակէ կապերը։
Հակառակ իր տարօրինակութեան, պահակը, առանց մեկնաբանութեան, գործադրեց հանըմին հրամանը։ Տարիներու փորձառութիւնը անոր սորվեցուցեր էր արժէքը հանըմին քմայքներուն։ Ծառաներուն պարտականութի՞ւնը, – չհարցնել ու գործադրել։ Տասնհինգէն վար արարածին մօտ ներքինին ծառայ է միշտ։
Տղուն անութէն ու կոնքէն կտրուեցան չուանները։ Շղթան կ’ընդդիմանար։ Ու պահակը չունէր անոնց բանալին։
– Ելի՛ր ոտքի։
Ու բռնեց թեւէն։
Ի՜նչ խմորէ կը շինուին թեւերը աղջիկներուն։ Պատանիները երբեմն հարցուցին ատիկա իրենք իրենց, բայց հեռու մահէն, բայց մօտիկը թզենիներուն, կամ սարփինային, կամ թթաստանին, կամ խաղողի սակառին մէջ, երբ բռնեցին անոնք թաթերը ու թօթուըւեցան իրենց բոլոր ոսկորներէն։
Մեղմ, գրեթէ ամչնալով իր ջախջախուած մարմինին բեռէն՝ սա բազուկներուն, անիկա կրցաւ կանգնիլ իր սրունքներուն վրայ։ Բայց դող ունէր. հազար խորշերէ ցաւին լարերը շարժումի ելան։ Անիկա կը վախնար իյնալէ, ինչպէս կը քաշուէր<ref>ջնջ. ստորակէտ</ref>ծանրանալէն աղջկան բազուկներուն։
Յետոյ անջատեցին զինքը երկաթ օղակէն։
Կը քալէի՞ն։
Անցան Մաթիկին դիակին քովէ` առանց յաւելեալ յուզումի։ Մեռելներուն ճակատագիրն է ատիկա, երբ շատ մօտիկէն չեն փրթած։ Յառաջացան դէպի փորուածքը, որ աղօթավայր ծառայած էր չարագուշակ կրօնականին։ Վեց քայլ սա գնացքը սպառեց սակայն Սողոմենց տղան, որ չիյնալու համար՝ ստիպուեցաւ իջնալ ծունկերուն, կռնակը տալով պատին։ Միւս կողմէ՝ ամէն ինչ անոր շուրջը կը թուէր անգայտ ու երազային։ Մահուան հոտը թանձր էր՝ ինչպէս մշուշի կպչուն տրտմութիւնը անձրեւէն ետքը։
Եղնիկը փորուածքի եզրին, մարմինը դրած կապարագոյն վերարկուին։ Որուն մատերը երբեմներբեմն կը հանդիպէին տղուն մազերուն, առանց վախի։
– Անո՞ւնդ։
– Սողոմ։
– Ես գիտեմ Սուղում։
– Թուրքերէն այդպէս ալ կը կարդացուի։
– Դուն թուրքերէն կարդալ գիտե՞ս։
– Գիտեմ։
– Շա՞տ։
– Քիչ։
– Լաւ է ատիկա։
– Գիտես ի՞նչ մեծ ազգ է մեր ազգը։
Միջամտողը՝ սեւամորթ պահակը։
Սողոմը չպատասխանեց։
– Գործիդ չի գար, չես պատասխաներ, շարունակեց անիկա, բայց մենք տիրեր ենք աշխարհի կէսին։
Անտրամադիր, գրեթէ նեղուա՜ծ փիլիսոփայ պահակը։ Վասնզի, աղջկան ներկայութեան՝ անիկա չէր կրնար իր նախադասութիւնը պսակել շատ բնական վերջաբանով մը, առնուազն կլոր, հոտող ու տպաւորիչ հայհոյանքով մը, որով կ’աւարտէին, այն օրերուն, քրիստոնեան «խոզի ձագի» վերածող անուշիկ, բարքերու կարգ անցած նախատինքները թուրքերու բերնէն։ Ամբողջ կայսրութիւն մը այսպէս ապրեր է դարերով։
Չկամ՝ անիկա աւելցուց նոր դէպքերու մուրճին տակ ստացուած միւս իմաստութիւնն ալ.
– Ձեզի չափ անխելք ժողովուրդ դեռ չէ եկած աս աշխարհին վրայ։
Հայերը անխե՛լք էին ազատութիւն ուզելնուն։ Աւելի՝ դժգոհ ըլլալնուն այն արքայութենէն, որ իրենց երկիրն էր այդ ազգին, ապերախտ ազգին վայելումին տրամադրուած։ Այս մտածումները դեռ չեն կորսնցուցած իրենց թշուառական կեղծիքը անոնց թերթերուն մէջ։
– Չի բաւեր, որ ձեր հաստ գլուխին երեսէն կորսնցուցած էքճեննէթը։
Ամէն միւսլիւման, թուրք ըլլալուն չափ՝ հպարտ էր իր իսլամութեամբը։ Այդ բարիքը ամէն օր անիկա պիտի վայելէ ինքը իրեն համար։ Միւս կողմէ՝ պարտքն է անոր, այդ բարիքին կանչելու, անկէ զրկուածները։
–Ճեհեննէմին կրակէն առաջ, գոնէ ընէիք խելք, մարդավայել կեանք մը առնելու սա աշխարհէն։
Իր Սաղմոսովը,Նարեկովը, Աստուածաշունչովը, մա՛նաւանդՅայսմաւուրքին հզօր վկաներուն ոգեկոչմամբը ինքզինքը հոգեպէս զինած ու հակառակ արիւն թափած ըլլալուն, Քրիստոսի անունով մեռնելու միամիտ հաւատքին մէջ իր խաղաղութիւնը գրեթէ գտած մահապարտը կը խրտչէր սա իմաստուն խօսքերէն։ Անոր դէմքը եղաւ բուռն, որքան կարելի էր ատիկա։
– Առնելն ու տալը կարգով։
– Չհասկցանք, – կտրեց տղուն բառերը պերճախօս պահակը, քիթին սիւնակը մէկ կողմ հրելով, խեղկատակ սովորութի՜ւն մը, աղջիկները խնդացնելու ծառայող։
– Դո՞ւք ինչ առած էք սա աշխարհէն։
– Հո՛ն են։
– Ո՞ւր։
– Հո՜ն։
Ու անոր սեւ գլուխը առաւ դիակներուն ուղղութիւնը։
Անհանդուրժելի՝ որքան նախատալից սա իմաստութի՜ւնը։ Սողոմը Մատաթիա Գարագաշեանի հեղինակած աշխարհագրութեան դասագիրքին մէջ մարդկային ցեղի նմոյշ պատկերներէն ամէնէն շատ կը ծաղրէր «դդումութիւնը» խափշիկին։ Ու սա պահո՛ւն, պուլամայի «գաւաթ իսկ չեղող» այդ գանկէն, ահա պատգամնե՜ր։
– Թուրքերուն դէմ գործող դաւաճանները ուրիշ կերպ պիտի չտան իրենց խոզի հոգիներըշէյթանին ճիրաններուն։
Ու տուաւ ցոյց, առաստաղէն կախ երիտասարդը, այս անգամ մատով։ Ու կը ծամէր անիկա ճերմակ ակռաները, դիւային կատաղութեամբ։ Անհնարին այս ատելութիւնը արդիւնքն էր ընդհանրացած քաղաքականութեան (անշուշտ թուրքին ու հայուն ատելութիւնը դեռ բաղդատելի չէ քաղաքացիական կռիւներով մշակուած մեր թունաւորումին, որ նոյն ժողովուրդին զաւակները իրարու դէմ կը հանէ)։
Եղնիկը, որուն սիրտին թեթեւ խառնըւուք էր ինկած, նշանացի արգիլեց պահակը շարունակելէ։ Չնորոգուած օդի ապականութի՞ւն, թափուած արիւնին կծու հա՞մը, երիտասարդէն իրեն անծանօթ արտածորո՞ւմ մը, ի՜նչ գիտնար։ Բան մը գոյացեր էր սենեակին մէջ, ծանր ու դպող, որ կը նեղէր, հետզհետէ աւելի ուժով, անոր կուրծքը։ Խօսակցութեան սա անհաճոյ գնացքն ալ դեր ունէր այս մղձուկ զգայութեան մէջ։ Կէս ժամ անցեր էր իր գալէն ասդին։ Ու անիկա դեռ չէր մօտեցած զինքը հոս բերող մեծ «խնդիրին»։ Մեր զգացումները այսպէս օտար անուններով կը խանձարուրենք։
– Ինծի նայէ, Սողոմ։
Մտերիմ, տաք, վարժ հնչումով։
Ո՞ր ճամբով կը հաստատուին հոգիէ հոգի սա անկարելի շաղապատումները, իրերահոսումները։ Նալպանտենց հարսը, մամա՛ն անգամ սա քաղցրութեամբ չէին հանած անոր անունը իրենց բերանէն։
Անիկա սպասեց բառերուն, որոնք չեկան։
«Դժուար վիճակներ կան», – կ’ըսէ ժողովուրդը։ Աւելի դժուա՛ր այդ վիճակներուն տարազումը՝ հնչումով։ Այդ է պատճառը, որ անոնց թերի արտայայտութիւնը բնազդով վստահինք ուրիշ զգայարանքներու եւ ծորումներու։ Մարդոց մօտ արցունքին, ժպիտին եւ նայուածքին ստացած արժէքները թերեւս կը հպատակին այս վարկածին։
– Այնքան կարեւոր ըսելիք ունիմ քեզի։
Բայց բան չէր ըսուած։
Տեսակ մը ամօթխած շուարում զայն կ’ընէր փոխն ի փոխ դալուկ, կարմրաւուն:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Բայց անծածկելի՝ զգայութիւննե՛րը, որոնք կը ցոլային թափանցիկ անոր միսերուն տակէն։ Մոմերու ցոլքին տակ Սողոմենց տղան նոր կը հանդիպէր մարդկային միսի այս թափանցիկ տեսակին։
– Չե՞ս լսեր։
Ու կ’անգիտանար, թէ բան չունէր ըսած։
– Կը լսեմ, կը նայիմ, մտիկ կ’ընեմ, հանըմ։
– Հասկցա՞ծ ես վիճակիդ ծանրութիւնը։
– Ըսին ատիկա, պէտք եղածէն աւելի յստակ։
– Ե՞րբ։
– Առա՛ջ։
Բայց, անոր արտաբերումին այդ «առաջ»ը չէր պատկերեր երկու ժամ կանխող սպառնալիքը, այլ՝ շատ աւելի ընդարձակ բան մը, գրեթէ տարի։ Տեւողութեան պարունակէն սա այլայլումը կը բացատրէ՞ մեր վշտին խորութիւնը մեզ դիտող անվիշտ, անհաղորդ օտարին։
– Բայց քու ձեռքդ է փոխել այդ ամէնը։
– Եզէն հորթ չեն պահանջեր, հանըմ։ Գիտցածս ըսի անոնց ալ, քեզի ալ։ Ասկէ անդի՞ն։
Յետոյ կեցաւ։ Անոր մէջ կը շարունակուէր այդ «անդին»ը։ Տրամաթիք րոպէներու, աչքը կը պատմէ հոգիին շարժումները։ Նայեցաւ աղջկան շատ աւելի ուժով, որքան չէր ըրած մինչեւ այդ րոպէն։ Վստահութիւն, վճռականութիւն, յանդգնութիւն ու երիտասարդութիւն։
– Շատ ալ դիւրին է ինծի։
– Ի՞նչը։
– Հոգին յանձնելը։ Տեսայ։
Լռեց։ Բայց վախն ունէր քիչ ըսած ըլլալու։
– Ի՞նչ կ’ուզեն ինձմէ։ Ինչո՞ւ կ’ուշացնեն։ Ես սպաննեցի։ Կարգը եկած է ինծի սպաննուելու։ Ասկէ անդի՞ն։
– Ատկէ անդին կայ սակայն։ Աւելի ճիշդ՝ ատկէ դէպի ետ։ Դուն մեռնիլ կ’ուզես ու դիւրին կը գտնես զայն։ Բայց չես մտածեր, որ ես եկեր եմ, որպէսզի չմեռնիս։
Պահակը ժամացոյց նայեցաւ։ Բայց չունէր համարձակութիւն տեսածը ըսելու։ Անոր արգիլուած էր ժամ յիշեցնել պզտիկ հանըմին, մինչեւ որ հարցումը չգար անկէ։
– Չմեռնի՜մ։
– Այո՛։ Դուն կը հասկնա՞ս ինչ բան է ուրիշները, օտարները, նոյնիսկ թշնամիները ազատել։
– Մեր գիրքերը կը պատուիրեն ատիկա մեզի։ Ձեզի՞։
– Մեր գիրքերը ուրիշ բան մը պատուիրեն մեզի։ Դուն կը հասկնա՞ս, թէ ինչ ըսել է մահէն մէկը ազատել։
– Անշուշտ, հանըմ, անշուշտ։
– Տեսե՞ր ես այդ մարդերէն։
– Անշուշտ, հանըմ։ Ո՛ւր որ մարդ կայ՝ հոն վտանգ կայ։ Փորձանքը պակաս չէ մարդոց կրունկներէն։
Կեցաւ։ Յետոյ՝ ճնշումին տակը իր մտածումին.
– Ուրիշին տղեկը, թուրքին տղեկը հեղեղէն ազատելու համար ես ինքս անցեալ ամառ քիչ մնաց խեղդուէի։
– Ո՞ւր։
– Մեր կողմերը։ Շերամներու ատեն էր ու բեռնով տերեւ կը կրէի մեր լիճի եզերքէն։
– Յետո՞յ։
– Ճամբան կ’անցնի մեր վարի գեղէն։ Լեռը քակուելու չափ անձրեւ եկած էր ան առտուն ու գետակը յորդած։
– Յետո՞յ։
– Գեղին մօտիկը բազմութիւն։ Հեղեղը կը քշէր տուները, տակառները, հաւերը, կենդանիները։
– Յետո՞յ։
– Ջուրին վրայ օրրան մը, մէջը մանկիկ։
– Ազատեցի՞ր։
– Մտայ ջուրը, օրրանը առի, մօրը տուի ու քշուեցայ։ Քառորդ ժամ ջուրերու երեսէն ու տակէն ես կռուեցայ հեղեղին դէմ։ Բայց ասոնք աւելորդ խօսքեր են։ Անշո՛ւշտ որ մարդ ազատելէն անուշ բան չկայ սա մեր աշխարհին մէջ։ Բայց ես գեղացի եմ։ Ո՛ւր՝ իմ գլուխը, ո՛ւր՝ գլուխը պալատներու մեծմեծ մարդերուն։ Իմ գիտցածս շատ բան չէ։ Ամէն տեղ մարդիկ կ’օգնեն իրարու։ Երկու ժամ է կը հարցնեմ ես ինծի մեղքը սա ղարիպներուն։ Ու չեմ գտներ։ Քու հայրիկդ մե՞ծ մարդ է։
– Մեծերուն մեծն է իմ հայրիկը։
– Գիտէ՞։
Աղջիկը հասկցա՞ւ։
– Իր ուզելո՞վը մեռան ասոնք։
Աղջիկը լռեց։
Ու տրտում էր Սողոմենց տղան։ Վասնզի մտքով մօտեցուցեր էր այդ մեծերուն մեծութիւնը չուանին հասակին։ Չկրցաւ չվերցնել սակայն մատը դէպի առաստաղը ու ըսաւ.
– Մե՜ղք անոնց մեծութեան։ Մե՜ղք բոլորին ալ մեծութեանը։
Ու անոր աչքին խոնաւուկ բան մը դողաց։ Քաղցր ձայնով տղոց մէջ կը դիտուի այս գերզգայութիւնը։
– Գիտե՞ս ինչ պզտիկ, ինչ խեղճ մեռցուցին։
– Ուրիշներուն մահովը շատ կը զբաղիս։
– Մահը ուրիշներունը ըլլալէ առաջ մերն է։ Ամէն մարդ հոգի մը ունի յանձնելիք։ Մեծերն ալ պիտի անցնին այդ չուանէն։
Եղնիկը գտա՞ւ կապը, որով իրարու կը միանային, տղուն մտքին, առաստաղէն կախ մարմինը ու մեծութիւնը իր փաշա հայրիկին։ Զգածուած, տրորուած խառնակ յուզումներէ, ուր տարիք, ցեղ, կուսութիւն ու տարփանք մուտք ունէին՝ անիկա մօտ էր լալու, ջղային այն հեկեկանքով, որ քրոջը «խոնաւութիւնները», դիւրագրգռութիւնները կը վերածէր ժամ տեւող տագնապի։ Բայց կանխուեցաւ։
Վասնզի ուժգին ու խոր հեծկլտուք մը, ձայն՝ որքան արցունք, ողողեց չարագուշակ մահաբեմը։ Կոկորդին քաղցրութիւնը անցեր էր սա լացին, որպէսզի ըլլար անիկա տարօրէն սրտառուչ։ Օտարականները բռնեցին իրենց սիրտը սա անակնկալ յորդումին դիմաց, որ ճիչի, կսկիծի սլաքներով ճամբայ կը բանար անոնց միսերուն զրահը բզկտելէն։ Ամէն թուրք, մորթի ու դնդերի պէս հագած կը ծնի անգթութիւնը ու կ’ապրի անով։
Սողոմը կու լար, վերջապէս լքուած իր ջիղերէն, որոնք սպառեր էին բոլորովին։
Երբեմն, մահուան ոլորտին, շունչին մէջ իսկ, մեզի կը տրուի մնալ չոր, մնալ կարծր։ Կը պահենք մեր ներքին լքումը ո՛չ թէ ամչնալու, վախով կամ յոյսով, այլ՝ մարդկեղէն որեւէ զգայութենէ մոռցուած ըլլալնուս։ Անցեր եմ այդ մահուան գօտիէն։ Պոլսոյ մէջ, վտանգին հետ արմուկ արմուկի, քալելով գաղտնի ոստիկաններուն մէջէն ու պահեր եմ ինքզինքս, ո՛չ պաղարիւնովս, կամ դիմակովս, այլ՝ այդ ամէնէն լիովին պարպուած ըլլալուս։ Փոթորիկի ատեն, հոգին մէկ-կտոր<ref>յաւելում միացման գծիկի</ref>է։ Անիկա կրնայ մահուան հարուածը առնել, ինչպէս պալար մը ու դիմանալ, մինչեւ անոր հասուննալը, բացուիլը։ Այն ատեն շարաւը պիտի տարածուի նոյնքան ուժգին հակահարուածով ու պիտի թունաւորէ մեզ։
Անիկա ամչցա՜ւ։ Ջանաց զսպել իր ձայնը։ Բայց ողողուեցաւ լացի անդրանիկ տագնապէն, որ բռներ էր զայն նորէն։ Ե՞րբ էր կատարուեր այդ լացը։ Հեռո՜ւ։ Տարիէն աւելի հեռու, հակառակ անոր, որ ժամ մը ու ասոր կէսը հազիւ կը զատէին զինքը այդ կործանումէն։ Լացեր էր կատաղութեամբ, սպասելու ստիպուած ըլլալուն, նախանձելով միւս երկուքին, ալ ազա՛տ՝ հայէն ու թուրքէն։
– Մի լա՛ր։
Ու դրաւ անիկա իր կրակէ ափը տղուն ճակատին։
Խուլ ու մռայլ լռութի՛ւն, յանկարծական՝ որքան բզիկբզիկ, ճեղքճեղք։ Երիտասարդութի՜ւնն էր, որ կը պարտաւորուէր բանտուիլ անոր կուրծքին։
– Մի լար, մի լար, անուշս…
Ձայնական, զգացական ո՞ր պատրանքը միջամտեց, որպէսզի գործածուէին սա բառերը, անոր բերնին վրայ այնքան ընտանի, քրո՜ջը հասցէին։ Պահակին խուլ հազը զայն դարձուց իրականութեան։
– Այսպէս կ’անուշցնեմ ես քոյրս, երբ լացի իյնայ։ Ան ալ շատ, շատ կու լայ։ Գիտե՞ս, որ անիկա երեք տարիէ ի վեր հիւանդ է։ Ու կու լայ քեզմէ շատշատ։
Քաշեր էր ձեռքը, բայց ափին հետ դէպի ինքը կու գար տղուն գանկը։ Այնքան կրակ ու ծանրութիւն զգաց անիկա։
Խորունկ շունչով մը կուրծքին ալիքը արգիլելէ ետքը, բաց ձայնով, Սողոմենց տղան մրմնջեց.
– Կ’ուզեմ որ օգնես ինծի։
Անիկա կ’ամչնա՜ր։ Դէպի կեանքը զիջո՜ւմ՝ երբ ուզածը մահուան մէջ նպաստ էր միայն։
– Ձեր ու մեր Աստուածը չի մոռնար բարիքը։
– Ի՞նչ կ’ուզես ինձմէ։
– Կապեն աչքերս ու այնպէս մեռցնեն։ Չեմ ուզեր կախեն։
– Պիտի չկախուիս։
– Աստուած սիրտիդ չափովը տայ քեզի։
– Չհասկցար սակայն։
– Կը բաւէ որքան հասկցայ։ Մեծ, փաշա քու հայրիկդ այսքան մը աղէկութիւն չի մերժեր՝ եթէ ուզես այդ բերանովդ։
– Դուն պիտի չկախուիս, պիտի չմեռնիս, պիտի ազատիս այս բանտէն, եթէ…
Չկրցաւ։ Ճիգ ըրաւ, շարունակեց.
– Եթէ, այո՛, եթէ…<ref>ջնջ. ՝ նոր տող անցումը</ref>եթէ դուն ինքդ ուզես…
– Ինչպէ՞ս։
– Եթէ մերՀագ տինը ընդունիս,օղլում Սուղում։ Ահա կարճ խօսքով, հանըմ էֆէնտիին առաջարկը։ Ազատելու ուրիշ ճամբայ չկայ քեզի համար։
Եղնիկը, հաճ ու թեթեւ.
– Այո, Սողոմ, այո։
Ձայնէն՝ հոգեկան այս թեթեւութիւնը տարածուեր էր անոր միւս շարժումներուն։ Ամբողջ դէմքը բացուեցաւ ինքնաբերաբար ու<ref>ջնջ. ՝ բառ՝ հանըմինը ?</ref>գտաւ տեսակ մը պերճ գոհունակութիւն, ինչպէս կ’ընեն կարգ մը յուզումներ մեր արտայայտութեան վրայ այդ փոփոխումները։
– Քեզի երդում, սա աչքերուս վրայ, որ քեզ կ’ազատեմ բաց մնացած այդ մէկ հատիկ ճամբով։
Անշուշտ փաշային աղջիկը եւ անոր ներքինի պահակը բանտ մտնելէ առաջ չէին ունեցած մտածման փոխանակութիւն։ Բայց ամէն թուրք հոգեւոր պարտքին տակը կը ծնէր անհաւատ մը «ածելու փրկութեան փարախը»։ Համիսլամութիւնը կերպը գտած էր հաշտուելու արդի քաղաքակրթութեան մեծ օրէնքներուն հետ։ Անիկա, կէս դար առաջ, տիրական երեւոյթն էր թուրք կայսրութեան։ Բայց կէս դար վերջը ի զօրու էր, քրիստոնեայ պատժապարտներու համար, ազատումի այդ անվրէպ ճամբան։ Ոճիրէն, սպանութեամբ վերջացող ոճիրէն դուրս, մնացեալ մեղքերը կը մաքրուէին առանց արարողութեան, երբ քրիստոնեան ընդունէր արդար եւ իրաւ հաւատքը։ Դարերով նուիրագործում ունեցող այս աւանդութիւնըԹանզիմաթէն,Գանունը Էսասիէն<ref>Ծնթ. – Գանունը էսասի – 1876ին յայտարարուած Սահմանադրութիւնը, զոր իր գահակալելէն ետք, Ապտիւլ Համիտ պետական հարուածով մը արգիլեց գործադրուելէ։</ref>հազիւ ազդուած, կը գործէր հանրահաճ հեղինակութեամբ,Մեճելլէի (թրքական օրինագիրքը) յօդուածները անգամ ենթարկելով իր պատգամներուն։ Ո՞ր զեղծումին արդարացումը դժուար է թուրքին համար։ Անհուն սպանդ մը գործադրեցին Մեծ պատերազմին եւ մաքրեցին իրենց ձեռքերը մեր իսկ բերանով հաստատուած փաստերո՜վ։ …Ամէն քրիստոնեայ մարդասպան կարող էր դրամական ձեռնարկներով ճամբայ հարթել դէպի հաւատափոխութիւն։ Դատական արդարութիւնը հրճուանքով կ’ընդառաջէր այս տրամադրութիւնները` լրացնելով կարելի թերիները, ձեւակերպական արարողութիւնները, վկաներու պարտ ու պատշաճ շահագործումով, փաստերը մեկնելու եւ արժեցնելու ահաւոր ճկունութեամբ մը, որմէ չէին ամչնար Եւրոպա ուսած դատական նախարարներն անգամ։ Ու, օրցերեկով, հազարով աչքերու ներկայութեամբ, իր եղբայրը, ազգականը, ցեղակիցը սպաննող, կախաղանով մաքրուելիք թշուառականը, կ’անպարտանար, կը սրբանար, վկաներու փաստերուն մէջ դիտուած, հնարուած հակասութեանց երեսէն ու կը մտնէր «փարախը» անքոյթ, օրհնաբեր հաւատքին, գլուխին հետ նոյն հարուածով հոգին ալ ազատելով, աւրելու համար այդ «գործողութեամբ» երկրորդ անգամ մըն ալ տունն ու տեղը սպաննուածին, ասոր սուգին բարդելով դատական ծախքերը, բանտարկութեան առթած վնասներու հատուցումը։ Մեռնողին շարժուն եւ անշարժ ստացուածքները անբաւական կ’ըլլային այդ ծախքերը դիմաւորելու։ Կառավարութիւնը անոր պարագաներուն գլուխէն տունն ալ չէր վարաներ ծախելու, արդարութիւնը գործադրող իր սուրբ եռանդին մէջ։
– Ինչո՞ւ կը լռես, – հարցուց պահակը իր կալուածին մէջ պերճ հռետորի մը ջերմութեամբը։ Շատերու բերնին լեզուն ուժի գործարան մըն է։ Տարուած իր առաջարկին հեռանկար գեղեցկութենէն, առանց պատասխանի սպասելու շարունակեց.
– Այս առաջարկը բախտերուն բախտն է քեզի համար, հազարէն մէկ չի պատահիր, գիտցա՛ծ ըլլաս։
– Այո՜։
– Ատկէ զատ, մի մոռնար, որ քու գործիդքոմիթաալ խառնուած է։ Մի մոռնար, որ առտուն կանուխ պիտի իյնաս ասոնց պէս։
Կը խօսէր համոզիչ, նենգ ու արդար իր շեշտովը.
– Կ’ազատիս։ Տարիքդ մեծ չէ, կը դնենք քեզի մեր վարժարաններէն մէկը։
Կը խօսէր վարժ, շատ մը նման ձեռնարկներ գլուխ հանող մարդու բնականութեամբ։
– Սքանչելի ձայն ունիս։ Մինակ ատիկա բաւ է, որ մեծ մարդ մը դառնաս։ Աստուած եթէ ուզէ, փառաւոր, աննման ապագայ կը սպասէ քեզի։ Քոմանտան փաշան աչքին լուսին պէս պիտի սիրէ քեզ։ Այնպէս չէ՞, հանըմ էֆէնտի։
– Այնպէս է, այնպէս է։
– Անիկա մերվիլայէթին (նահանգ) բոլոր ձայնով մարդերը, տղաքը կ’ողողէ բարիքով։ Բոլորմիւէզզինները, աշուղները ափերով ոսկի կ’առնեն անկէ։ Սո՞ւտ կ’ըսեմ, հանըմ էֆէնտի, դուք վկայեցէք։
– Ճիշդ կ’ըսէ Մուսթաֆան…
– Աստուծով կ’աւարտես դպրոցը։ Ես համոզուած եմ քեզ Աւրոփա ալ կը ղրկեն։ Կը զարգանաս ու կը ծառայես մեր շատ մեծ, շատ գեղեցիկ հայրենիքին։
Այդ օրերուն «հայրենիքը» աւելի հոծ, աւելի շօշափելի մտապատկեր մըն էր թուրքին համար։ Համիտին ռէժիմին նկարագիրներէն մէ՛կը, այդ ամրակազմ ու փառաւոր իսլամութի՛ւնը, որ դպրոցներով եւ եւրոպական վարչաձեւով (թուրքերը օրինակած են վարչական մեքենան) ապահովուած, անսահման վստահութիւն ունէր վեհապետին աստուածային անսխալութեան։
– Ձերիններէն քանի՜քանի՜ հատ կը ճանչնամ, որոնց բերանը անօթի կը հոտէր։ Անոնք քեզի պէս կախաղանցու ալ չէին։ Մտիկ ըրին մեզի, մտան մեր կրօնքին մէջ։ Հիմա՞։ Պալատներու մէջ կը բնակին։ Աստուած ուզէ ելլես բանտէն, պիտի տեսնես աչքովդ։ Առջիդ ելլող հրապարակին բոլոր սրճարանները կը պատկանին ձեր կողմերէն խելացի ու կրօնափոխ հայու մը, որ այսօր մեր քաղաքին երեւելի մարդոց մէջն է։ Ի՞նչ պիտի ըլլար անիկա, եթէ մնար իր պապերուն սխալին մէջ։ Ձկնորսի տղայ էր, ըսին։ Գողութեան համար պատիժ էր կերեր։ Առաջին տարին չլրացուցած՝ անիկա ընդունեց մեր արդար ու իրաւ կրօնքը։ Արդի՞ւնքը։ Մէջտեղն է։ Այսպէս քանինե՜ր։ Բոլորն ալ կը հասնին մեր պետութեան բարձրագոյն պաշտօններուն։ Պէյ, փաշա, վէզիր։ Ինչո՛ւ չէ։ Հերիք է, որ գրուած ըլլայ ատիկա ճակատիդ։ Սխա՞լ են ըսածներս, հանըմ էֆէնտի։
– Բառ առ բառ ճիշդ են, Մուսթաֆա՛, պատմածներդ։ Իմ հայրս ձայնէն աւելի սիրած բան չունի աշխարհին վրայ։ Անիկա պաշտպան պիտի կանգնի քեզի։ Իմ մայրս շատ կը սիրէ Հաւատիսը։ Դուն կը ճանչնա՞ս Հաւատիսը։
– Չեմ ճանչնար։
– Ձեզմէ է։ Քեզի չափ անուշ ձայնով։
– Մեր կողմերէ՞ն։
– Չէ, հեռուներէն։ Քանի տարի է, մեր խոհարարն է անիկա։ Իմ ծնելէս առաջ ալ մեր խոհարարն է եղեր։
– Հիմա՞։
– Հիմա ալ։ Ձայնը՝ անուշ ու շատ։ Բայց խելքը՝ քիչ։ Մնացեր է իր կրօնքին մէջ ու չէ կրցեր խոհանոցէն վեր ելլել։ Մինչդեռ, այդ ձայնով անիկա շատ, շա՜տ կրնար մեծնալ, եթէ մեր հաւատքը ընդունէր։
Անհաւատալի սա իմաստութի՞ւնը, անփորձ սա աղջիկէն, որ դիւրին ու պատրաստ -այս կեղծիքին մէջ կը փաթթէր ինքզինքը, իր հիմնական զգացումը օտարէն պահելու հոգովը տարուած։ Պէտք չէ դատել այժմու հոգեբանութեամբ մը գրեթէ կիսադար մը կանուխ վիճակներ։ Միսիոնարները, հաւատքի առաքեալները կը պատրաստուին, կու գան ազատամտութեան ոստաններէն։ Գուցէ մարդեր շատ տեսնեն այս մտայնութիւնը աղջիկներու մօտ։ Բայց պարտաւոր են խորանալ այն խոր ու միապաղաղ բարեխառնութեան, որով պարուրուած եղաւ թուրքերուն հոգին այդ շրջաններուն։ Դասական ու բարբարոս անոնց մոլեռանդութիւնը երկու մեծ հնոցներու մէջ ենթարկուեցան նորոգող կրակի։ Քաղաքային վարժարանները ու կրօնական շատ ամուր կրթութիւն մը իրարու միացան՝ երեւան բերելու համար անսահման ինքնավստահութիւն մը իրենց ցեղին վրայ։
– Կ’աղաչեմ քեզի, որ չկրկնես անոր սխալը։ Դուն ազատ մէկն ալ չես Հաւատիսին պէս։ Երկու արիւն,քոմիթան արդէն կը բաւեն քեզ զգոյշ ու խելացի ընելու։ Կախաղան, առնուազն, ան ալ հրաշքով միայն հաւանական, ցմահ բերդարգելութիւն մը կը սպասեն քեզի։ Ասոնք գիտես հարկաւ։
Տաք, արգահատող բան կար այս բառերուն ներքեւ։
– Ատկէ առաջ մահը, առտու կանուխ։
Մուսթաֆան էր։
Ի՜նչ պարզ ու բնական էր անիկա, հոգեկան իր հարուստ հաճութեամբը, ծիրանաւոր այն վայելչականութեամբ, որ թուրքերուն մօտ սպաննելը զերծ կ’ընէ իր առնուազն սանթիմանթալ խռովքներէն։ Տեսայ զիրենք, երբ կը սպաննէին։ Ու նախնական էր անոնց հոգեվիճակը։ Տեսայ զիրենք, երբ կը սպաննուէին։ Ու նախնական էր անոնց հոգեվիճակը։
– Հա՜, առտուն կանո՛ւխ, չմոռնաս։
Անոր դէմքին ու ձայնին մէջ, այդ րոպէին գո՛լը այն օրերուն, երբ մէկի տեղ հազարներ իրարու կը կրկնէին սա պատգամը, դանակներ սրցնելով, օտար ալ ըրած իրենց արտայայտութիւնը կիրքի եւ յուզումի։ Ամէն տեղ անոնք սպանդը գործադրեցին սա ահաւոր սառնութեամբ, խաղխնդումով, յաճախ թմբուկով ու զուռնայով։
– Դուք գիտէ՞ք մահէն աւելի արժող բան մը, – հարցուց Սողոմը` զայրացած սեւամորթին շնական շեշտէն։
– Կեա՛նքը։ Վստահ եղիր ատոր, – ընդմիջեց Եղնիկը, – դուն չես ճանչնար անոր արժէքը։ Աշխարհի վրայ կան մեծութիւններ, վայելքներ, որոնք չեն մօտեցուիր քու ուղեղիդ։ Կայ տակաւին գեղեցկութիւնը արիւնին։ Կը հասկնա՞ս։ Երիտասարդ ես ու հակառակ ձեռքէդ ելած արիւնին, բախտաւոր ալ։ Մեղք է այդ ամէնը չտեսնել ուզել։ Կոյր ծնած մը արեւը չ’ըմբռներ։ Բայց չի կրնար ալ զայն հերքել։ Կ’ըսեմ ասոնք քու բարիքիդ համար։
Ու իր բառերուն ետեւէն՝ անիկա մուտք մը կը փնտռէր տղուն հոգիէն, քանի որ նայող, բաց՝ աչքերը Սողոմին հեռու կը թուէին ձայնէն ու տեղէն։ Սողոմենց տղան մտովի կը հետեւէրՎարք սրբոցէն տեսարանի մը, զոր կարդացեր էր կիներու խումբի մը, կիրակնօրեայ հաւաքոյթի մը պահուն աղջիկներու վարժարանը, ուր ժամէն ու պատարագէն չկշտացող բարեպաշտները կը կատարէին յաւելեալ պաշտամունք, աղօթքով, երգով, ընթերցումով։ …Այդ հեռաւոր երկրին մէջ, մահուան վաղորդայնին, գրեթէ սա լեզուով էր խօսեր պալատական աղջիկ մը քրիստոնեայ նորընծայ տղու մը, դեռ քսան չմտած` գովելով անոր համն ու վայելչութիւնը սա գեղեցիկ աշխարհին։ Աւելի՛ն. իր անձը չէր վարանած անոր ընծայաբերելու։ Յայսմաւուրքեան պատկերներուն ուժն է այսպէս խուժել մեր վրայ։ …Մեղմ ու բարի, արդէն «լցեալ շնորհօք Սուրբ Հոգւոյն», Քրիստոսի սուրբ նահատակը կոխոտած էր «առաթուր զորոգայթս բանսարկուին, արժանի եղեալ երկնաւոր Բրաբիոնին»… ու ելած, առտուն կանուխ դահիճին, մինչ անոր խաղաղ աչքերուն կը պարզուէր երկինքը, ու ասոր անարատ Որդին, փուշպսակէն արեան կաթիլներով տարածութիւնը «մարգարտօք» եւ գոհարով ողողելով։
– Երկի՞նքը։
Հարցուց անիկա` ուժ առած գեղեցիկ, հեռաւոր տեսիլքէն։
– Տղա՜յ, բոլորովին տղայ ես դուն։ Երկի՞նքը։ Անշուշտ ձե՛րը, այնպէս չէ՞։ Բայց ձեր գիրքերուն մէջ գրա՞ծ են նաեւ մեր երկինքին մասին, որ հազար անգամ հազար աւելի կ’արժէ ձերինէն։ Ան ի՜նչ խեղճ բան է ադ ձեր երկինքը։ Պոլիս տեսեր եմ անոր լուսանկարը։ Ձեր եկեղեցիներուն խոշորցուած պատկերը ճիշդ։ Դուն լսէի՜ր մերինէն։ Դուն գիտե՞ս լուսէ մարմինը հուրիներուն ։ Ամէն հաւատացեալ անոնց թեւերուն մէջ պիտի հանգչի։
Ու անոր թեւերը անզգալի կիսաղեղի մը մէջ առնել թուեցան ինչ որ անոր բառերը դրին միջոցին։
Սողոմը կախեց գլուխը։
Պատկե՞րն էր, որ զինքը կը խռովէր, թէ ուրիշ յուզումներ, իր ոսկորներուն մէջ նեարդացած հին զգայութիւններ դողի ելեր էին։ Անիկա առաջին անգամ որոշակի զգաց ծածկուած մասը անոր բառերուն։ Հաւատքը փոխելը մահէն ալ ծանր դասած էին մեր պատմիչները։ Ու անոնց հետեւող մեր մամերը այդպէս են սորվեցուցած իրենց թոռներուն։ Բայց մեր պատմիչները չեն խօսած սա անիմանալի ալ աղջիկէն, թէեւ մեր մամերը կը զգուշացնէին մեր ոտքերը դէպի թուրքին արտերը զառածելէ։
Յանկարծ զգաց, որ պատասխանին դժուարութենէն աւելի, անիկա ողողուած էր մարմինովը սա աղջկան, որ տեսիլքի՝ «արմանք» առթող տեսիլքի իր նկարագրէն ելեր էր դուրս ու կ’ազդէր անոր զգայարանքներուն, անվրէպ մագնիսովը սեռին։ Այս «թափանցումնե՜րը» սեռէն, որով մէկ օրէն միւսը, հոս տրուածին պէս՝ մէկ ժամէն միւսը մեր հոգեկան կազմը կ’այլանայ մեզմէ ու մեր խելօքութենէն կամ գազանութենէն կը ստեղծէ նո՜րը։ Տիրացո՞ւ։ Թող նահանջեն այդ տարիները։ Անոր մէջ կը յառնէր միսէ ու ոսկորէ պատանին, զոր իրերայաջորդ ու արիւնոտ դէպքերը խորտակած էին ատենէ մը ի վեր։ Բայց սեռին խորհուրդն է մեր փոշիներն իսկ օգտագործել ու հանդերձել նոր ստեղծումին։
Անհո՜ւն անոր ըղձաւորութիւնը պլլուելու անոր հասակին…։ Ստիպուեցաւ գլուխը աւելի խոնարհել։
– Առջիդ մի նայիր։ Հիմա՝ որ այս ամէնը ըսուեցան քեզի, դուն արդէն կը պատկանիս մեր կրօնքին։ Շահած ես գլուխդ ու մերճեննէթը։
Պահակը կեցաւ` առանց շեշտէն իջնելու։
– Կան տակաւին բաներ, որոնք պիտի իմանաս աւելի վերջը։
Ի՞նչ կ’ուզէր թելադրել։
– Այո, բաներ, շատ բաներ։
Եղնիկն էր, ջանալով անոր գլուխը վեր առնել, քիչ մը աւելի մօտեցած անոր։
Սողոմը մնաց անշարժ։
Ու եղաւ լռութիւն։
– Ժա՞մը, Մուսթաֆա։
– Անցած է շատոնց, հանըմ էֆէնտի։
– Ատեն է մեկնելու։
Հոն էր սակայն։
– Տակաւին շատ տեղեր ունիմ։
Կ’ըսէր գրեթէ ինքնիրեն, նախապէս վճռուածին վստահութեամբը, որ մեր ձայնը կը զատէ մեզմէ։
– Շատ, շա՜տ տեղեր։
Ա՛յնքան՝ որ բառով յայտարարուած սա մեկնումին իբր հակառակ իմաստ անդրադարձաւ անոր դէմքին, որ կը մօտենար, հովէն։ Կը խօսինք երբեմն ճիշդ հակառակը մեր մտածումին։ Ու կեղծիք չէ ասիկա, քանի որ կ’ընենք զայն մեր գիտակցութեան չհասած օրէնքներով։ Որքան պիտի ուզէր անիկա յամենալ սա տղուն մօտ։ Որքան կ’ուզէր…
– Շատ մարդեր, տեսնելու։
Չէր զգացած, թէ կը քսէր թաւիշ իր շրջազգեստը տղուն այտին, այնքան մօտ էր անոր, իր ներսէն։
– Պատուիրակ փաշան…
Եղնիկը, խիստ, սեւեռեց միջամտող պահակը, որ հազարապետը յիշեր էր հօրմէն առաջ։
– Հայրի՛կս։
Շեշտեց անիկա ձայնին<ref>Շեշտեց անիկա ձայնին – ?</ref>։ Միւս կողմէ՝ իր մարմինը տաք բանով մը սկսած էր տարբերիլ, վասնզի տղուն շունչը կը թափանցէր մետաքսէն։
– Անոր հրամանովը վաղ առտուան վտանգը պէտք է հեռանայ։
– Այո՛, հանըմ էֆէնտի, այո՛. քոմանտան փաշան։
Ներքինիները շատ դիւրաւ կը թափանցեն կիներու խորհուրդին ու կը հասկնան չըսուած բաներէն։
– Հայտէ, Մուսթաֆա, վերցուր լապտերը։
Ու չէր անդրադառնար, որ փոխանակ բացուելու տղայէն, կը դպէր անոր, գրեթէ ճնշելու չափ, թաւիշէն ալ հաստ մասովը իր զիստին<ref>թաւիշէն ալ հաստ մասովը իր զիստին – ?</ref>։
Պահակը չերկնցուց ձեռքը։ Խորունկ հոգեբան՝ անիկա սորվեր էր հաւատալ իր պտտցուցած կիներուն աչքին, դէմքին, քան թէ խօսքերուն։ Անվրէպ անոր փորձառութի՜ւնը սա հանըմներուն ինքնամոռանքէն<ref>ինքնամոռանքէն – ?</ref>, երբ այնքան արգելքներէ, վտանգներէ ետքը անոնք պատեհութիւնը գտնէին արուներու –սիրահարները ուրիշ բառ չունեցան անոր բերնին վրայ–<ref>յաւելում գոցուած փակագիծ-գծիկի</ref>հետ ըլլալու։
– Քեզ ազատելով մինակ քեզի չէ, որ բարիք կ’ընեմ…
Չշարունակեց։ Կը վախնա՞ր աւելի խօսած ըլլալէ։ Անոր ճկոյթը խոշոր մատնիովը վեր առաւ մէկ խոպոպիկը։ Կիները ունին այս մանր շարժումները, որոնք հոգին կը բանան։
– Կ’ընեմ բարիք ուրիշին։
– Ո՞վ ատ ուրիշը։
Սողոմը հարցուցեր էր արագ։
– Կու գայ ատենը ատ ալ գիտնալու…
Ըսուած՝ տարտամ, ինքնիրմէ հեռու կամեցողութեամբ մը։ Ունինք այս յայտնութիւններէն, մեզմէ չգուշակուած։ Անոնք մեզմէ մեկնած պահուն սեւեռելի չեն, ու ատով՝ աւելի մատնող։ Միայն կարմիրի ալիք մը եկաւ ու անցաւ անոր այտերէն։
–Մի մտածեր…
Չշարունակեց։ Կը վախնա՞ր արտասանելէ բառը, որ մտքին մէջ կազմուած էր այնքան կանուխէն, տակաւին բանտ չմտած։
…
Ե՞րբ դրաւ ափը անոր ճակտին։
Շեղ՝ մատերուն ծայրերը գտնելու աստիճան անոր քունքը։
Բայց լայն ու ամբողջ։ Անիկա ունէր սա ընտանութիւնը, մօրն իսկ ներկայութեան, վարպետ Հաւատիսին հետ, մռայլ անոր ճակատը սուր եղունգներով արիւնելու չափ գծաւորելէ ետքը։ Կատո՜ւ։ Երկրորդ իր անո՜ւնը՝ խոհարարին անուշիկ բերնէն, որ հեղինակն էր առաջինին ալ։ Եղնիկը, թուրքերունԿազէլը, գիւտն էր Հաւատիսին, որ այդ փափուկ էակին թրքութիւնը կը վանէր՝ֆաթման մոռցնելով։
Այրեցաւեր այդ երեսին այդ ա՜փը։ Ածականները դուք գտէք։ Ազատութիւն, երիտասարդութիւն, իշխանուհիներու շղարշով հիւսուած անկողի՜ն։ Ա՞փը։ Աւելի՜ն։ Սողոմը սարսուռով յիշեց բանտի իր ընկերը, որ մորթեր էր սա տարիքէն աղջիկը փաշային։
Ա՜փը։
– Կը մնաս հոս այս գիշեր ալ։ Ոչ մէկը կրնայ դպիլ քու մազիդ։
Ու ափը եղաւ անուշիկ ալիք մը, տաք բան, որ դողաց, գոգաւոր եղաւ, քալել ուզեց, բայց մնաց։ Մեղմ այդ սեղմումը, որով ուրիշի միսին վրայ սիրտ մը կը դնենք։
– Առտուն կը տարուիս քու հին տեղդ։
Ափը եղաւ հաստատ թիկունք։ Տարածուեր էր տղուն ամբողջ երեսին։ Այդպէս կ’ընեն մայրերը իրենց լացող փոքրերուն։ Ու ամէն աղջիկ մայր է, առնուազն պուպրիկի մը այտերուն։ Այդպէս կ’ընէր անիկա վարպետ Հաւատիսին, ծունկը դրած անոր ծունկին, երկու ափերուն մէջ մեղմ ապտակելով անհասկնալի դէմքը խոհարարին, ու սպասելով իր մէջ մռայլ բաներու, որոնք գոյ են բայց անձեւ, երկար ատեն ջիղերով անսեւեռելի։ Խոհարարը, հօր մը պէս, պիտի հանդուրժէր սա ընտանութիւնը, քրտնած, հետզհետէ տրտում, մինչեւ աղիքները դղրդուած անտարազելի զգացումով, որ տարօրինակ յստակութեամբ կ’անցնէր պարման աղջիկին ու կը նեղէր զայն։ Սեռային հոսանուտ մը կա՞յ։ Ու կա՞ն անկէ զերծ մարմիններ։ Մեր քաղաքակրթութեան մէջ շատ քիչ է անոնց թիւը, – քոյր, եղբայր…։ Ինչո՞ւ մարմնական սա ողողումին դէմ չէզոք կը մնար վարպետ Հաւատիսը…։ Աղջիկները կանուխէն կը հարցնեն այս յիմար բաները իրենք իրենց։ Ու կը նեղուին, ո՛չ թէ չգիտնալնուն, այլ՝ գիտնալու վախնալնուն։
– Մինչեւ որ պատրաստուին թուղթերը։
Ափը հասաւ կզակին։
Ու անկէ ծորած խռովքը բաւ էր այդ տղան մղելու կախաղանէն ալ անդին։ Գգուանքը թոյլ կ’ընէ մեզ, մեր ամէնէն ամուր կարծած զգայարանքներուն վրայով։ Սողոմենց տղան հոգեկան դոնդող էր այդ մատներուն մէջ։
– Տէ ելիր, Մուսթաֆա, ատեն է…
Տեղէն չշարժեցաւ պահակը։
Անիկա «կապուելիք խենթ» չէր, մատ երկարելու համար լապտերին, իմաստուն, լուրջ, զգոյշ։ Աս էր պարտքը բոլոր իրենպէսներուն։ Անիկա պարտաւոր էր սպասել ու գտնել յարմարագոյն րոպէն, որ սեռային հանդիպումները կ’աւարտէ ու քիչ անգամ կը յայտնուի բերանով։ Անիկա ծեծ կ’ուտէր կիներէն ամէն անգամ, որ ըլլար միամիտ, իր բառովը՝ յիմար, մտիկ ընելու միայն անոնց ձայնին, ժամադրավայր խորանին ներսէն, երբ կիսակորոյս, կիրքին թեւերէն դեռ լիովին չազատուած, բնազդական վախով մը իրենք իրենց կը հրամայէին «տուն արշաւել», անկարող սակայն քայլ իսկ փոխելու, այնքան ծեծուած, ծծուած, տրորուած էին անոնց բումբերը, երանքները, անոնց տակի ոսկորները ու մէջքի փապուղին, ուր յոգնութիւնը կ’երկննայ անվերջ ճամբու մը նման։ Պահակը պիտի լսէր դուրսէն, «իր դիրքէն» անոնց հրամանը, պիտի յայտնէր իր ներկայութիւնը՝<ref>վերջակէտ, սրբագրուած՝ բութ</ref>
– Այո՛, այո՛, հանըմ էֆէնտի, իսկոյն, իսկոյն…, – բարբառելով քաղցրութեամբ, բայց չշարժելով իր «դիրքէն», վասնզի շատոնց է, որ բանաձեւած էր իր փորձառութիւնը պատկերուն առածով մը.
-«Պալատին աւազանը ու արուին ծոցը նման են իրարու…»։
Այսպէս կը խօսէր՝ բացատրելու համար խորունկ իր զարմանքը զգացումի մը, զոր չէր հասկնար։ Իրողութիւն էր, որ պալատին տաք աւազանին ու արուին մէջ կիները իրենք զիրենք կը նետէին խենթի պէս ու, ընկղմելէ ետք՝ կ’ելլէին անոնցմէ միշտ կէս մը հիւանդ։ Ու ինչպէս յախճապակի պատերով բաղնիքէն ետքը, ժամադրութեան սենեակին ալ, դեռ չհագուած հանըմ էֆէնտիները պիտի երկննային տիւաններու, տարփանքին յետին կաթիլն ալ սպառելու։ Անոնց լեզո՜ւն, որ աշխարհի ամէնէն անուշ բառերը կը ճարէր արուին հաշուոյն։ Անոնք, գրեթէ վռնտուած՝ պիտի բաժնուէին այդ տաղաւարներէն, երդումով ճշդելէ յետոյ օրն ու ժամը յաջորդ «հարսնիքին»։ Աւագներու տարփանքը այնքան եղկելի նմանութիւններ ունի ոչաւագներու շնութեան հետ։ Առաջ, այսինքն՝ մօտ դար մը առաջ, երբ այրերը առանց արարողութեան կը սպաննէին շնացող կիները, ներքինին, իր գլխուն գնովը, կը ծառայէր զօրաւոր սեռին։ Կէս դար յետոյ, անիկա փոխած է դերը` անցնելով կիներու մեղսակցութեան։ Եւրոպա ըրած փաշաները բաւական նուրբ էին իրենց կիները չզիջելով գլխատելու։ Հապա աղջիկնե՞րը։ Իշխանազուն ու տատրակ, գեղեցկուհի ու եղնիկ, կոկոնաւոր այդ հանըմիկները, տասնհինգէն քիչ վար կամ վեր, որոնք շատ մեծ գայթակղութեան եւ արիւնի գնով միայն կը պահպանէին իրենց թանկ, շատ թանկ կուսութիւնը, անսահման պալատներու, նոյնքան անծայր մրգաստաններու հարիւրաւոր խորշերուն, մենութիւններուն, ներքինիներուն ու սպասուհիներու գէջ մտերմութեանց մէջ շուարած, փնտռելու վարժուելով ինչ որ անզբաղ ու հեշտ կեանքը կը հասունցնէ այնքան արագ աղջիկներու միսերուն խորը։ Անոնք մահուան սարսափի մը տակ կը պահէին իրենք զիրենք, քիչիկ, շատ քիչիկ բաժին հանելով իրենց շատ մօտիկ պէյիկներուն –հօրեղբօր որդի, մօրաքրոջ որդի– գրկըւուք ու համբոյր, արագ ու անիմաստ, որոնք այդ տղաքը կ’ընէին խենթ, երբեմն ոճրագործ, չարաչար տուժել տալով ազգականութեան փորձանքները։ Հո՞ս։
–Կեավուրի լակոտի՞ն համար։
Որ բաղդատելի չէր կրնար ըլլալ գեղանի պէյզատէներուն։ Դատումին ճշդութի՜ւնը։ Բայց աշխարհը խելքով չի քալեր։ Ու աղջիկները պիտի դադրէին աղջիկ ըլլալէ, եթէ հասնելէ վերջ մեծերու պէս զգալու տարիքին, մտածէին ու գործէին մեծերու նման։
Անիկա վախն ունէր աւելիին։
Անոր մռայլ ուրախութի՜ւնը՝ երբ լսեց վերջապէս սպասուած հրամանը.
– Երթանք։
Եղնիկը, բառին հետ, քաշեր էր ափը տղուն երեսէն։ Ու անոր մարմինը արեւելուած էր դէպի դուռը։
Սեւամորթը, աճապարոտ, վերցուց լապտերը։
– Կ’երթա՞ս։
Սողոմն էր, բառին հետ բռնելով անոր քղանցքը։
Սա սրբապղծութի՜ւնը, որուն համարկեավուրին լակոտը պարտաւոր էր աջ բազուկը վրայ տալ, նոյնիսկ քսաներորդ դարու սկիզբը, եթէ երբեք Եղնիկները չըլլային խենթեցած։ Մտածեց արագ իր հպարտութեան մէջ զայրոյթէն եռացող, բայց ինքզինքը ծածկելու հարկադրուած պահակը։ Անիկա չկրցաւ աչքերն իսկ խիստ, ոլորագին շրջել տղուն, որ չէր տեսներ զինքը, ամուր փաթթուողի մը նման, գրեթէ առնելով Եղնիկին ոտքը իր թեւին մէջ։
Աղերսարկո՞ւ։ Տարփավա՞ռ։ Խե՞նթ։ Ո՞վ պիտի զատէ վախը սէրէն։ Սէրը՝ մահէն։ Ատկէ զատ, ծաղիկին հունտը, հովին թեւերով, ճամբորդած պահուն չի հարցներ ո՛ւրը։ Կ’իյնայ քարին ու փուշին, երբեմն ալ՝ իշխանուհիներու սիրտին։ Ու կ’անցնի անիկա ազգերու ատելութեանց, կրօնքներու եւ քաղաքակրթութեանց ծովերէն։
– Չերթա՞մ։
Կը հարցնէ՞ր, թէ կը խնդար։ Չէր կարելի ճշդիւ հասկնալ ասիկա այդ դէմքէն, ուր կար ժպիտի մօտ բան մը, բայց չէր ատիկա։ Յուզումի մէջ խոր ենք ու լուրջ ու դժուար կը պահենք մեր անձնականութեան կնիքը մեր երեսին։ Ժպիտը խաղ է, վաղանցուկ, առանց յատակի, ու չէ մեր արտայայտութիւնը, նման պահերու, ինչպէս չէ փրփուրը՝ ջուրին։
Գիծերու գոլ մը անցաւ անոր այտերէն։ Տե՞ղը։
-Մեծ ու խոր ձգողութի՛ւնը, սեռինդիւթքը (գէշ այս բառը ճշմարիտ կ’ըսէ հոս), որ ըրաւ անոր երեսները անդիմադրելի։ Արտերը իրենց վայրկեանը ունին սերմը ընդունելու։ Այսպէս ալ սիրտերը։ Այդպէս ալ՝ դէմքերը, իրենց հրաւէրը ընելու։
Կրկին երկարեց ափը, բայց այս անգամ բերանին։ Անիկա ըրաւ այդ գրեթէ անգիտակից շարժումը, գոլին մէջը միւս պատկերին, որուն յատակը կանանոցն էր, իր վարպետովը։ Այդ մատները այդպէս կը ճմռէին Հաւատիսին շրթները։ Համբո՞յր։ Այդ շրջանին տղաքը կիներու ձեռքը չէին պագներ։ Բայց գիտնալու ենք, որ մեր մարմինը աչքերէն դուրս ուրիշ շատ ճամբաներ ունի ուրիշներու մէջը նայելու։
Յետո՞յ։
– Կիսաբզզիւն այն մշուշը, որ տաք հոսանքով մը կ’անցնի մեր ճակտին քովերէն, սողոսկուն ու խոնաւ, ու կ’իջնէ վար դէպի ուրիշ մասերը մեր մարմինին։ Քոմանտան փաշային աղջիկը, այդ վիճակովը, նմանելի էր շատ մը բաներու, բոլորն ալ բարակ, բոլորն ալ կենալու անզօր, բայց կ’առնեմ մէկ հատը։ Թափած ունի՞ք կաթիլ մը վարդի եղ, աղուոր կուրծքի մը վրայ։ Ինչպէ՜ս այդ պուտ մը բանին տակ կ’աճի, կը մեծնայ այդ կուրծքը ու կ’ողողէ մեզ։ …Անիկա նման էր այդ կաթիլին, որ կը բխի անտես իր ակերէն ու ամէն կայլակի վրայ աղջիկ մը կը փոխադրէ դէպի մեր զգայարանքները։
Ու այդ մշուշը նիւթական առաջին զգայութիւնն էր անոր, որով նորոգուեցաւ, աճեցաւ անոր անձը, իրմէն դուրս։ Իրեն այնպէս եկաւ, որ մարմինէն որոշ մասեր կը փրթէին ` երթալու համար տղուն մարմինին։ Ու ասիկա վախցուց զինքը։ Եկա՞ծ, րոպէ՛ն, ուրկէ անդին մենք չենք կրնար պահել մեր անփութութիւնը, քաջութիւնը՝ կարգ մը յուզումներու, միսէ շարժումներու հետ։
…
Որքա՞ն յետոյ, հայհոյանքի (լուռ) ու զարմանքի փոփոխ յուզումներէն որքա՞ն յետոյ պահակ Մուսթաֆան վերցնէր պիտի լապտերը կրկին։ Ժամանակի զգայութիւնները յստակ են ու սեւեռելի մեր անզբաղ, չլեցուած պահերուն։ Սեւամորթը խռոված էր հանըմին, որքանկեավուրին հաշւոյն, որ շահուած էր արդար կրօնքին։ Կա՞յ բան մը, որմէ տկարանայ կինը։ Անիկա կը մտածէր թուրքի միջին իմաստութեամբ։
Եղնի՞կը։
– Պահակին առջեւ չինկած՝ անիկա գտեր էր հոգեկան իր նոր բիւրեղացումը։ Ու ասիկա առանց ձայնի, համբոյրի, արցունքի, որոնց<ref>որոնց ? որոնք [զորս] ?</ref>սեռը ինքզինքը կը հանէ իր փաթաթներէն։ Ոմանք իրենց պատանութեան այդ զոհը կ’ընեն, երկարատեւ ճենճերումով, անցնելով սեռային բջիջներուն բոլոր ճամբաներէն։ Տեւողութիւնը կը հասունցնէ զանոնք։ Ուրիշներ, մէկ օրէն միւսը կը գտնեն իրենց հոգեկան նորոգ դրութիւնը, հիւլէական դասաւորումը, որով տհաս կենդանիէն կը յառնէ պողպատը մեր ոգեղէն շէնքին։
Չէր դարձած ետին, դուռէն դուրս սուզուելէ առաջ, հակառակ անոր, որ մէջէն ձայն մը անդադար կը թելադրէր ատիկա, -դառնալ ետ, պլլուիլ տղուն ճիտին, ու անոր խռովակոծ, յուսաբեկ տագնապին մէջ –սեռայինը հաւասար կու գար ոճիրին ճնշումին– նետել անհերքելի յոյսը, իրականութիւնը իր մարմինին։ Բարիքը խիստ յաճախ կը մեկնի սեռէն, ըսած է մէկը։ Աւելի՞ն։ Խմել անոր բերանէն, այնքան անուշ խօսող բերանէն ի՛նչ որ ժողովրդական երգերու տարազովը վարշամակուած կը թափառէր ահա, տարիներէ ի վեր, իր ականջի դուռներուն. ա՛ն<ref>ա՞ն, սրբագրուած՝ ա՛ն</ref>՝ որ խոնաւ էր ու ջերմ, ինչպէս շրթունք մը ու ձայնին վրայ թառած օդերէն ճամբորդած ատենը վեր կը հանէր սիրտը լանջքին բանտէն<ref>բանդէն, սրբագրուած՝ բանտէն</ref>ու կ’ընէր զինքը խորապէս տրտում (հարցնելու համար վախնալով ինչո՛ւն) ու մղելով զինքը առանձնացումի, փակ պատուհանի, կղպուած դուռի, մահիճին խորը, կիսամերկ ու քնքուշ, դէմը հայելիին, որ կը դարձնէր ետին իր մատղաշ մարմինը, պակաս՝ անոր տագնապը, աւելի՝ մռայլ հրապոյրը անայց իր ձեւերուն…։ Պալատներուն մէջ կինը այսպէս կը յօրինուի։ … ։ Դառնալ ե՜տ։
Աւելի՞ն։ – Խմել՝ այդ տղուն մէջէն ինչ որ ակն է անծանօթին, զոր խոշոր լեռներ, տարիքէ, դաստիարակութենէ, ժառանգութենէ ընկրկուն կը պահեն ետեւը իրենց մշուշներուն։ Զուր տեղը չէ, որ աղջիկները վէպ կը կարդան, կը հասուննան ներքինիներու ծոցը ու սպասուհիներու լանջքին կը սորվին խածնել։ Աւելի՞ն։ – Բան կայ, շատ բան տակաւին։ Զուր տեղը չէ, որ երկու հազար առնութիւն բռնի վար են դրուած խորը բանտին բջիջներուն։ Քարն իսկ կը ճամբորդէ, կ’ըսէ ժողովուրդը։ Ծաղիկներն ալ չե՞ն ճամբորդեր։ Ինչո՞ւ չունենայ այդ կարողութիւնը հոգին սա դատապարտեալներուն, որոնք երկու առտու անոր՝ Եղնիկին մարմինը երազեցին, ոգեցին, ծամեցին ու կերան, ինչպէս կը պատմեն հեքիաթն ու իրողութիւնը, ինչպէս պատմեր էր կախարդ պահակը իր տարիքէն ուրիշ իշխանուհիի մասին, իրեն պէս առանց քողի, մերժելով ներքինիներուն ընկերակցութիւնը ու հեռանալով ամայի լռութիւններու հսկայական դարաստանին։ Այդ աղջիկը ափափուեր էր իրմով խենթեցած պատանիէ մը, որ գլխուն գնովը պլլուեր էր անոր մարմինին, շրջեր հասակը՝ խորը թաւուտին, խմելով անոր ստինքներէն գերագոյն սարսուռը ու դողահար շրթներէն ալ մահուան պատգամը։ Ծերուկ պարտիզպանին արիւնէն այդ տղան, նոյն այդ թաւուտին խորը, ժամեր տեւող տանջանքէ մը վերջ, յանձներ էր հոգին անճառ երանութեան մը մէջ, անզգայ ցաւին ու դանակին, իր սիրոյն ուժգնութեամբը գորովի բերելով բռնաբարուած իշխանուհին, երբ տանջանքին ընդմէջէն ատեն էր գտեր կազմելու եւ արտասանելու ահաւոր նախադասութի՜ւնը, – եօթը հոգի ալ ունենար, եօ՛թն ալ պիտի տար անիկա, առանց թարթելու, անոր զոյգ մը ծիծերուն։ Այսպէս կը խօսի հեքիաթը։ Այսպէս կը խօսէին Միջին դարուն բոլոր այն կապարճակիրները, մանկլաւիկները, շինական անազատները, երբ խենթութեան օր մը, իրենց տիրուհիին կամ անոր աղջկան հասակը կը շրջէին թաւուտին, մահիճին, նկուղին խորը ու, երազը շուրթներուն մահուան կը վազէին, իրենց գլուխները երկարելով պահակին։ Բայց՝ Միջին դարուն։ Արեւմուտքի գրականութիւնները շահագործած են այս քերթուածները, որոնք այդ հզօրագոյն զգացումէն իրենց ծնունդը կ’առնեն։
Այս կարգի դրուագներով հարուստ է տակաւին սեռին հեքիաթը Արեւելքի մէջ, ուր աղջիկները ներքինիներու անվտանգ նկատուած առնութեան ու մարմինին վրայ կը վարժուին մութ ու հեռաւոր հարուածին, որով կը բացուի դուռը գիտութեան<ref>գերութեան, սրբագրուած՝ գիտութեան ?</ref>պարտէզին։ Այստեքորով ու զրոյցներով, այս զգացական փորձառութիւններով պատմուճանուած, ոսկիին ու մետաքսին բոլոր գրգիռներովը, ամէն րոպէ թրթռուն, ու գոհարակուռ բանտի մը վանդակներուն ետեւէն, ու<ref>որ, սրբագրուած՝ ու ?</ref>անոնց սենեակէն՝<ref>սենեակին, սրբագրուած՝ սենեակէն ? – եւ յաւելում բութի</ref>մեծ, երկարուն ու չհատնող պալատներուն խորը, անոնք օրը անգամ մը մտովի կը փետտեն իրենց ոսկի շղթաները, հեքիաթին պատմածին պէս, իրենք զիրենք արձակելով դէպի ամայութիւնները անծայրածիր բուրաստանին, կենալու համար առջեւը թաւուտին, ուրկէ պիտի բուսնի պարտիզպանին տղան, կամ հոս գրուածին նման, բանտի պարունակէն դէպի աւազանները Ջերմուկներուն, ուր պիտի իյնան, աչքերնին գոց։
Եղնիկին վերջին խօսքն էր եղած՝
-Չվախնալ։
Վերջընթերը՝
– Սպասել առտուան։
Անկէ առաջը՝
– Հաւատալ իրեն։
Ու մտեր էր անիկա մութին մէջ, ետ չդառնալով, ակռաները պինդ սեղմած։
Անիկա չէր համբուրած։
==== Բ ====
Կառքը, գեղերու մէջ գործածուած տեսակէն, որուն անիւներուն վրայ դրուած մասը ձեւն ունէր շրջուած տակառի մը, կանգ առաւ փողոցի կէսին։
Բազմամբոխ շուկաներէն յետոյ, ուր մարդոց չափ, կոյրերուն չափ շուներուն ցեղախումբերը նեղութիւն կու տան սայլորդներուն, ու իրերանցիկ, ծուռումուռ իրենց ճամբաներովը, քայքայուն սալարկովը, ձմրան մուտքերուն ցեխի մեծատարած դարաններ կը փորեն քիչ փորձ կառապաններու, հանդարտ, գրեթէ՜ ամայի սա փողոցը հայոց եկեղեցիին։ Երկկողմանի, բայց թուղթի քաշուած գիծի մը վրայ ինչպէս, բնակարանները մէկ ոճով, բոլորն ալ նոր՝ գէթ իրենց արտաքին ծեփին պատկերովը։ Իւղաներկ, մեծ, անվանդակ պատուհաններ, համեստ, բայց կոկիկ։ Թուրքերու թաղերէն ետքը այս պայծառ ու պարզ մաքրութիւնը կը տպաւորէ ամէն օտարական ու նորեկ։ Մա՛նաւանդ սալարկին գրեթէ լուացուած երեսը, ուր թուղթի կտորը կամ լուցկիին փայտն իսկ հանդիպելի չէին։
Դո՜ւռը, հայոց եկեղեցիին։
Որուն դէմ զառիվեր մը, նոյն ոճով բնակարաններէ եզերուած։ Ուրկէ վեր զառիվեր մը եւս, մէկ գիծ, հսկայ իր սապատը փռելով, յանգելու համար շերամաբուծական վարժարանի սարահարթին։
– Մեր դպրո՛ցը։
Ըսողն էր<ref>ջնջ. ՝ ստորակէտ</ref>կառապանին քով նստող հաճի Զաքէոսը, որ գլուխը ներս, կառքին<ref>կառքը, սրբագրուած՝ կառքին</ref>խորը<ref>[կառքին] խորը [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>դարձուց ու բարակ մնացած իր ձայնովը խզեց լռութիւնը, ինչպէս պիտի ըսէր 900ի վիպասան մը։ Հաճի Զաքէոսը ատենադպիրն էր Ս. գեղին թաղականութեան։ Ու կառքը գեղէն պատուիրակութիւն մը կը փոխադրէր հայոց առաջնորդարանը` կազմուած թաղականութեան ատենապետէն, տաներէց քահանայէն ու տաճկըցողին մօրմէն։
Քոմիթաներուն հետախաղաղ կորուստէն յետոյ, Սողոմին ճակատագիրը քալեր էր ձայնին գնովը։ Քոմանտան փաշային անձնական միջամտութիւնը կեցուցեր էր դատական գործողութիւնները։ Թղթածրարը պահ էր դրուեր ընդհանուր դատախազութեան մէկ դիւանին ու ջնջուելէ առաջ կը սպասէր վերջին սա արարողութեան լրացումին, որուն համեմատ տաճկըցողը պաշտօնապէս պիտի ուրանար իր ծնողքը, տան քահանան, անով ներկայացող կրօնքը ու ընդունուէր «արդար եւ իրաւ» կրօնքին մէջ։Թանզիմաթէն յետոյ այս ձեւակերպական նրբութիւնները կը յարգուէին մա՛նաւանդ կուսակալանիստ քաղաքներու մէջ։ Ու հակառակ անոր, որ գրեթէ միշտ բռնութիւնն էր գործողը, այս կրօնափոխութիւնները յարդարողը, թուրքերը՝ օրէնքին տառը, վկայութիւնը, պաշտպանութիւնը ունեցան իրենց թղթածրարներուն մէջ ամէն տաճկըցողի համար, հաւաքական ջարդերու պահուն որդեգրուած եղանակէն դուրս։Մազպաթա [90], իսթիտա [91], դատական օրինաւոր հետապնդում,Շէրիի աւանդական տրամադրութիւնները, կրօնական գործերու վարչութեան նիստերն ու որոշումները, պաշտօնական ամբողջ կազմակերպութիւն մը կ’աշխատէր ամէն անգամ, որ աս ու ան ձեւով քրիստոնեայ մը, հրեայ մը շփումի գային տաճկըցնող տարրին հետ, որ բռնաւոր մը, կին մը, բարեկամ մը, հաշիւ մը, վրէժխնդրութիւն մը, քէն մը կրնար ըլլալ պարագային հետ։ Շարժառիթին փոքրութի՛ւնը, բայց շարժումի ելած ուժերուն մեծութի՜ւնը։ Աւելցուցէք Ջարդերէն յետոյ մեր, ազգային իշխանութեանց նկուն, փցուն, վախի տակ գրեթէ անդամալոյծ գոյութի՜ւնը։ Քաղաքներու առաջնորդները<ref>ջնջ. ստորակէտ</ref>տաճկըցողը ազատելու ջանքը անգամ վնասակար նկատեցին, չգրգռելու համար թուրք ամբոխին եռանդը։ Ու յեղափոխական վտանգէն յետոյ, տաճկընալուն փորձանքը զանոնք տանջող մեծագոյն տագնապը եղաւ։ Պրուսայի առաջնորդը, այդ օրերուն, Կիրակի առտուները բարձր թուրքերէնով մը իր քարոզը կու տար, կէսօրէն յետոյ տիկիններ կ’ընդունէր, տարին երկու պատարագ կը մատուցանէր ու այդ առիթով«Որ օրհնես զայնոսիկ»ը զմայլելի անուշութեամբ մը սիրելի կ’ընէր քաղաքին ամենազգի, արեւելագէտ երաժշտասէրներուն, որոնք չէին փախցներ այդ պատարագավերջը։ Ուրի՞շ։ Տէր Մեսրոպը կը ղրկէր գիւղերը, առաջնորդարանի տուրքը հաւաքելու։ Գահակալութեան եւ Ծննդեան տարեդարձներուն, վեղարաւոր, իր ժողովուրդին հաւատարմութիւնը կը մատուցանէր«բանիւ եւ գրով» «յոտս կայսերական գահոյից»եւ ամէն Երեքշաբթի կուսակալութեան վարչական ժողովին կը տանէր իր նուրբ թուրքերէնը։ Աւելի՛ն. քաղաքին հայ հարուստները ուզած ատենը, անպաշտօն նիստի կը հրաւիրէր, վարելու համար ընթացիկ պարունակը։ Ատոնցմէ մէկը՝ տաճկընալու պարագան։
Սողոմին հարցին մէջ անիկա փոխանակ օգտագործելու իր մտերմութիւնը քոմանտան փաշային հետ, փորձեր էր պարկեշտ ու բացարձակ չէզոքութիւն. ունեցեր էր այդ առիթով խղճի ազատութեան մասին բնազդական խօսակցութիւն մըն ալ փաշայէն ղրկուած հարցաքննիչ դատաւորին հետ, ուր կը պաշտպանէր բոլոր կրօնքներու բարձրութիւնը ու գիտակցութեան հասած անհատի մը համար սահման չէր ընդուներ փափաքուած կրօնքին յարելու։ Այս իմաստասիրական ազատամտութիւնը արդար համբաւ մըն ալ բերաւ անոր ճշմարտապէս բարձր կալաթասերայեան դաստիարակութեան։ Ճշմարիտ մարդը ա՜ն էր, որ օգտակար կ’ըլլար իր նմաններուն։ Ծառայել իր վեհապետին։ Անշուշտ նրբութիւն մը կը զատէր սա մտածելու կերպը Չամիչեան սրբազանին հին իմաստասիրութենէն։ Բայց մեր պատմութիւնը թեթեւցնելու հարկին տակ կ’անցնիմ արագ։
Ս. գեղին պատուիրակութիւնը առաջնորդին «փութանակի» հրաւէրովը մէկ գիշերուան մէջ աւարտեր էր իր կազմը ու ինկած ճամբայ, առտուան դէմ հասնելու համար վերջնական փորձին։ Կառապանը ջարդած էր իր ձիերը, օրուան կէսին ըլլալու համար ժամուն դուռը ու հպարտ էր ազգասիրական պարտք մը կատարողի գոհունակութեամբը։
– Մեր դպրո՛ցը։
Երանելի՝ հաճի Զաքէո՜սը։ Անդամ պատուիրակութեան ու ատենադպիր «թաղական խորհրդոյ»։ Որ, մեծահարուստ ընտանիքի մը պատկանելուն ու իր մշակուած լեզուին ու բարձր ուսումին համար, հակառակ աղքատիկ երիտասարդ մը ըլլալուն, արժանացեր էր այդ գերագոյն պատիւին։ Հօրը ողջուցը՝ անիկա ապրեր էր «թագաւորի տղու նման», ինչպէս կը պատկերէ հեքիաթը այդ գեղեցիկ ու բացարձակ պատանութիւնները, որոնց մէջքին սուր ու ներքեւ երիվար, քսակին ոսկի ու գլխուն շուրջը խենթութիւններ կը դիզուին։ Անիկա, այդ ամենազօր պապային շուքովը շքաւոր էր տակաւին այսօր, երբ անոր փառքէն անուն մը միայն կը մնար փակած իր կարճ հասակին։ Բայց հարստութիւնը փոխ առնուած շուրջառ մը չէ միշտ։ Անիկա պատճառ է, որ քիչշատ խելք ունեցող տղաք օգտուին անոր ընձեռած բարիքներէն։ Այդ հանգամանքով հաճի Զաքէոսը ըրեր էր գեղին ուսումը, այսինքն՝ եօթն անգամ կարդացած Մատաթիա Գարագաշի եօթն անգամ անիծապարտԴպրութիւնը, որմէ կը դողայինք աւելի, քան այնքան իրաւ հոգէառէն։ Աւելի՝Գործնական քերականութիւնը, Խորէն ՆարՊէյիԿրթականը։ Անիկա լուծած էր Եղիշէն եւ Յովհաննէս կաթողիկոսը։ Միհրան Աբիկեանի«Կիւլտէսթէ»ին երկու հատորները, համառօտն ու ընդարձակը ջուրի պէս գոց սորված։ ՊօզաճեանիԹուաբանութի՜ւնը։ Ասիկա կը սորվէին մեր գեղին տղաքը, մինչեւ իմ ժամանակս։ Ու ասիկա քիչ բան էր անշուշտ։ Հարուստները իրենց տղաքը երկու տարի ալ Պարտիզակ կը ղրկէին, ուր ամէն մարդ գիտէր, թէ Գրիգոր Մխալեան անուն մե՜նծ վարժապետ մը կը սորվեցնէր ազգային պատմութիւն եւ Ֆրանսական Յեղափոխութիւնը, անշուշտ զգոյշ մեթոտներով։ Այս ուսումներէն ետքը շրջանաւարտը գիտնական էր ու կը խառնուէր գեղին գործերուն։ Շերամաբուծական վարժարանի մը բացումը այդ երիտասարդները շահագրգռեց ուրիշ ալ առաւելութիւններով։ Երկու տարի, տարիին ամէնէն անուշիկ շրջանին (շերամներու բուծումին շրջանն է ատիկա, մեր լեզուով՝ գարունը) Պրուսա ապրիլ մը, այսինքն՝ ուտել, խմել, Ջերմուկները քէֆ ընել։ Հարուստներու համար վկայականը երկրորդական էր։ Հաճի Զաքէոսը ապրեցա՜ւ, ինչպէս կ’ընեն<ref>կ՛ըսեն, սրբագրուած՝ կ՛ընեն ?</ref>դրամ ուտողները իրենց հօրը վաստկածին։ Առաւ վկայականը փորձ իր լեզուին ու քիչշատ լուսամիտ գաղափարներուն շնորհիւ, որոնք այդ ատեն գեղերուն մէջ հազուադէպ էին չափազանց։ Հօրը մահը, որ երկարատեւ ու մեծածախս հիւանդութիւն մը կը փակէր, կործանեց, շուտով, անփորձ անոր ձեռքերուն յանձնուած տնտեսութիւնը։ Վտանգը, ինչպէս դիտուած է այնքան ուրիշ ընտանիքներու վրայ, եկաւ հօրեղբայրներէն, բոլորն ալ հարուստ ու վաշխառու աղաներ, որոնք տիրացան սահմանակից կալուածներուն, ոսկիին համար կէս ոսկի տոկոս գանձելով ու մոխիրի վրայ նստեցնելով իրենց«գիտնական», «ջանջան», «հաջան», «ինքնահաւան»էմմի-օղլուն։ Պարտիզակն ու Գրիգոր Մխալեանի դասերը չէին կրցած փրկել վայելքի հունտը իր արիւնին մէջ«անդստին յորովայնէ մօր իւրոյ»հիւրընկալած ճպուռը։ Ու մնաց հացի կարօտ։ Գիտէ՞ք, թէ կէս երկվեցեակի հասած էին տղաքը։ Ու կնիկը, հարուստի աղջիկ, մէրանցը տունէն ամանով ապո՜ւր կը բերէր անոնց որկորին անյագուրդ ծակը փակելու։ Թշուառութիւնը սթափեցուց զինքը։ Աներոջը ձեռնտուութեամբը շահագործեց իր վկայականը, փաստէօռեան դրութեամբ հունտ (շերամի) պատրաստելով ու հանելով տարեկան իր ապրուստը։ Անկէ յետոյ տեսնելու էիք զինքը, պատնէշին վրայ, լեզուն փռապանի թիուն պէս ձգած դուրս, բոլոր անիրաւներուն, կեղեքիչներուն, վաշխառուներուն, հօրեղբայրներուն դէմ պաշտպանելով զրկուածը, որբը, այրին<ref>այրը, սրբագրուած՝ այրին</ref>, պերճ ու արդար լեզուով մը ու, այս ճամբով, վաստկելով ընդարձակ ժողովրդականութիւն մը։ Իր բարիքներուն ի վարձատրութիւն –անիկա անվճար գրագիրն էր գեղին բոլոր միջակ մարդոց` խմբագրելով մուրհակները, նամակները, բաժինքի թուղթերը, բարձր իր թուրքերէնովը եւ հայերէնովը, որ Պարտիզակ կը հոտէր–, հասարակութիւնը զինքը պատուեց իր քուէովը։ Անիկա անխուսափելի ատենադպիրն էր ջոջերէ կազմուած թաղականութեանց։ Որովհետեւ կը խօսէր մաքուր, կը խօսէր Պարտիզակ, Մխալեան, կը խօսէր մա՛նաւանդ Թորգոմեան (շերամաբուծական վարժարանի հայ տնօրէնը), անիկա յաջորդաբար պատուըւեցաւ այդ անուններով։ Առանց դժգոհութեան կ’ընդունէր այդ պիտակները, որոնք սակայն ջնջուեցան ուրիշէ մը, –գորփիւսգիւլ [95]։ Այս վերջինը յամառեցաւ մանրուկ անոր հասակին ու փոքր մարմինին հետ ունեցած հանգիտութեան պատճառով։ Անտանելի անոր շատախօսութիւնը կը տանէր գեղացին, թաղական կամ ոչ, դժուար պահերու անոր ցոյց տուած պերճախօսութեանը համար։ Ու կը պտտէր անիկա գեղի գործերովգազաները, դրացի գեղերը` հարթելով վէճերը համոզկեր շեշտովը իր տրամաբանութեան<ref>տրամադրութեան, սրբագրուած՝ տրամաբանութեան</ref>, ժողովրդական տրիբունի անվաճառելի ուղղադատութեամբը։ Գեղացիին պահանջովը անիկա ընկերացած էր սա պատուիրակութեան, որ Սողոմին տաճկընալուն խնդրովը կանչուած էր Պրուսա, ըստ աւանդութեան՝ վերջին փորձ մը ընելու, տղուն հոգին կորուստէ ազատելու համար։ Քահանայ մը, Սողոմին մայրը, աղա մը ու հաճի Զաքէոսը անդամներն էին ահա այդ պատուիրակութեան։
– Թորգոմեանի՛ն տունը։
– Չսկսինք նորէն։
Զինքը ընդմիջողն էր կառքին ներսէն հաստ ձայն մը։
Երկու շուն, բաւական ալ կոկիկ արտաքինով, քանի որ ստեւը փայլ ալ ունէր անոնց կռնակէն, աքասիայի մը բունին երկու քովերէն վերցուցին իրենց գլուխները, բացին կլափ, բայց ոչ թարթիչ, ու չկամ, կէսբերան, արձակեցին դասական կաղկանձը, որ աւելի մռլտուք մըն էր, քան իսկական զայրոյթի արտայայտութիւն։ Անոնք չէին շարժած իրենց տեղէն։
Հայոց եկեղեցիի մեծ դուռէն չորս կանգուն վար այս երկու անասունները անշո՛ւշտ որ գրաւեցին ուշադրութիւնը ազգային շահերու մեծ պաշտպան հաճի Զաքէոսին, որ մտադրեց, այդ րոպէին իսկ, բողոքագիր մը խմբագրել, Գաւառական Երեսփոխանական ժողովին, «ի նկատառումն», սա անպատշաճ կացութիւնը դարմանելու համար օր առաջ։ Անիկա բացառիկ ատելութիւն ունէր այդ չորքոտանիէն, որ քաղաքին մէջ աւելի կ’արժէր, քան հայ մը։ Շունը Արեւելքի ոստաններուն մեծայա՛րգ անասունն է։ Դարերով կատարած է անոնց մէջ պաշտօն մը, զոր այսօր կ’ընեն թաղապետական աղբակառքերը։ Այդ օրերուն անշուշտ հաստատուած էին այդ կառքերը, բայց կը սպասարկէին մեծ պողոտաներու վրայ։ Խճող ու մութ թաղերու մէջ, շուներու կատարեալ իշխանութիւն մը մաքրութեան գործը առած էր իր ատամներուն ու կը վայելէր կատարեալ ազատութիւն։ Զանոնք անհանգիստ ընողները կ’արժանանային խիստ ծեծի, երբեմն ամիսներով բանտի։
Հայոց եկեղեցիի մուտքին, դռնապան Տիւման օղլու Գասպար աղային ահին, բռնութեան, համբաւին հակառակ, որոնք թուրք լակոտները բաւ էին հեռու պահելէ այդ շրջանակէն, այդ երկու շուները կը վայելէին բարձր պաշտպանութիւնը դպրոցին պատկից ապարանքի մը –փաշաներու բնակարանը որքան ալ ծաւալով համեստ, այս պիտակով կ’որակուէր այդ շրջանին–, ուր, կաթուածահար փաշա մը, հայերը նախատելու այս ինքնատիպ եղանակն էր հաստատեր, փողոցի երկու շուն վարժեցնելով, աքասիայի շուքին ամանով հոտած կերակուր տրամադրելով այդ բախտաւոր անասուններուն, որոնք, ուռած փորով, առտուընէ մինչեւ իրիկուն կը քնանային, կառքերու աղմուկն անգամ անարժան նկատելով իրենց բարձր ուշադրութեան։ Հայոց առաջնորդը, իր պատուական քարտուղարին խողովակովը, անպաշտօն բողոք էր ներկայացուցած ոստիկանութեան, այդ անտեղութեան մասին, ստացած՝ որոշումը անասուններու վտարման, բայց հարկադրուած՝ հանդուրժել անոնց ներկայութիւնը, աւելի բարձր հրամանի մը վրայ։ Կաթուածահար փաշան Պոլսոյ ոստիկանական նախարարութենէն –այն ատեն տիրական իշխանութիւն– որոշում էր բերած շուներու հանգիստը անվրդով պահելու։ «Նորին վեհափառութեան» երկիրներուն մէջ ոչ մէկ անասուն անհանգիստ չէր կրնար ըլլալ երրորդի մը քմահաճոյքովը։ Արդարութիւնը այնքան յորդ էր, որ շուներն անգամ կ’առնէր իր ակօսին մէջ։
Հակառակ կառքին դադարին, եկեղեցիին դուռը մնաց անայլայլ։ Քաղաքին մեծ յիշատակարաններէն մէկը կարելի էր նկատել այդ դուռը, որուն հսկայական, եօթը կանգուն հասակով փեղկերը հնօրեայ պատկառանք մը տակաւին կը յամառէին արձանացնել փողոցներուն վերեւ, երբ այդ ամէնը ոտքի հանող ժողովուրդը, Ջարդերէն յետոյ, ստիպուեր էր նահանջել ամէն գետնի վրայ, ամփոփուիլ իր պատեանին մէջ։
Լուր օրերուն դուռը կը մնար փակ, ելեւմուտք կը կատարուէր մէկ փեղկին փորուած փոքր անցքէ մը. իբր կառոյց, անիկա, երկաթեղէն իր ամրութեամբը կարելի էր նկատել խորհրդանիշ մը մեր հասարակութեան երբեմնի ուժին, երբԹանզիմաթէն ետքը, քիչշատ տանելի օրէնքներ ասպարէզ էին բացած մեր ժողովուրդի ձեռներէց ոգիին, ու պատրաստեր՝ առեւտրականներու, կալուածատէրերու, աւագ պաշտօնակալներու պերճ փաղանգ մը, ա՛ն՝ որ Պոլսոյ մէջ մեր տնտեսական եւ իմացական զարթօնքը ըրաւ ու գաւառներու մէջ, աւելի համեստ պայմանով, մեր կրթական ու կրօնական հաստատութիւնները կազմակերպեց ու մեր բնակարաններն ու զգեստները բարեկարգեց թուրքերէն այնքան ալ առաջ։ Պրուսայի մէջ, ուր Թուրքիոյ միակ ճարտարարուեստը (մետաքսի գործը) բարգաւաճ պայմաններով կը զարգանար հայերու ափին, մեծահարուստ աղաներուն ու էֆէնտիներուն, ինչպէս նաեւ նոյնքան ու աւելի մեծազօր եպիսկոպոսներուն պարգեւն էին եկեղեցին, կից դպրոցը, ասոնք շրջանակող մեծ պարիսպը ու սա գեղեցիկ դուռը, քսաներորդ դարու սկիզբին։ Ու հակառակ կոտորածին, ասոր արդիւնք՝ մեր ընկրկումին, մեծերու անհետացումին, դեռ երկաթն ու քարը կը յամառէին պատմել բարիքներէն այն մարդոց, որոնք հեռագիրով մը, առանց իրենց վաճառատունէն Պոլիս իջնալ իսկ ստիպուելու, կուսակալներ կ’ընէին պաշտօնանկ։ Այսպէս, սա երկաթ դուռը յաղթանակի տուրք մըն էր (կուսակալ մը վտարած էր) ժամուն, երկաթի հանրահռչակ վաճառականէ մը, որ, ազգին դարաւոր մէկ կալուածըէֆգաֆին ճիրաններէն ազատելու համար, դատի տակ էր ձգած օրուան կառավարութիւնը, տակառով ոսկի վատնած ու հասած էր իր նպատակին։ Այս գիծի աղաներ ատեն մը ունէին գոյութիւն ամէն քաղաքի մէջ։
Շուներուն կաղկանձէն բաւական մը ետք, գլուխ մը երեւցաւ երկաթ փորուածքի ճեղքէն։
Կառքը, այսինքն՝ անոր ձեւը (ամէն գիւղ իր ոճն ունէր այդ կառքերուն շինութեան մէջ), կառապանը, այսինքն՝ անոր տարազը (ամէն գիւղ իր ոճը ունէր իր զգեստներուն նիւթին ու կարուածքին համար), պատճառնե՞ր էին, որպէսզի այդ գլուխը անցնէր փոքր բացուածքը եւ առաջանար դէպի մայթը։
Հսկայ հասակով մարդ մըն էր ասիկա, հայոց եկեղեցիին պատուակալ դռնապանը (իր օգնականը պիտի բանար դուռը), ձեռքին պաշտօնական ճոկանը, գլուխը արծաթ ու ծայրը երկաթ։ Տարազով գեղացի, այսինքն՝ սանկ քիչիկ մը երկայն շալվար, խաս չուխայէ։ Անհուն անոր գօտին, որով կը զատուէին Ս. գիւղին տղաքը շրջանին միւս գիւղերուն աւելի զապուն<ref>զապուն ? զսպուն ?</ref>մէջքերէն։ Որ երբեմն, տօնական առիթով, կը փոխուէր գունագեղ ու նկարահիւս մետաքսէ<ref>մետաքսի, սրբագրուած՝ մետաքսէ</ref>շալին, պարսկական թէ հնդկական, ա՛լ ատիկա ձգուած էր կրողին գութին, եւ կը զարդարէր անոր պերճ մէջքը արեւելեան շքեղութեամբ։ Այդ օրերուն անիկա անմատչելի էր՝ փոքր իշխանի մը նման:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Ինքնատիպ, սրտոտ, ազգասէր, կրակէն ու սուրէն աչք չթարթող, այդ մարդը վախցուցեր էր քաղաքին աժան բռնաւորները, որոնք հայոց թաղերուն մէջ խօսք կը նետէին, յարձակում կը գործէին, բայց դանակի առջեւ մուկի պէս ծակէ ծակ կը մտնէին։ Ու իր քաջագործութիւնները տարածուած էին բաւական, որպէսզի այդ բռնակալ էֆէները անոր տարազն իսկ հեռուէն զատէին ու քաշուէին փողոցներէն։ Անիկա մերժած էր քաղքենի տաբատը, պաշտօնական կոճակներով համազգեստը, որով բարապանները, ժամկոչները պետական հով մը կը ստանային։ Առաջնորդներն ու աղաները իմաստուն էին գտած անոր փաստերը ու ձգած զայն իր համբաւին պատմուճանով։ Երեսունէ աւելի տարիներ անիկա կը պահէր իր պաշտօնը։
Ճանչցաւ ապահովաբար կառքին պարունակութիւնը –Սողոմին խնդիրը իր ամէնէն հրատապ փուլին մէջն էր մտեր ան շաբթու եւ պատուիրակութեան ժամանումը օրուան հարց–, իջաւ մայթէն դէպի փողոց ու կէս մը թոռմած, լերկ այտերը խոշոր իր մատներով խարտելով, թթու, անտրամադիր, հարցուց.
– Ո՞վ էք։
Ու առանց սպասելու.
– Ո՞վ կ’ուզէք։
Բարկացող, խիստ այդ շեշտը, քաջածանօթ՝ գեղացիներուն, որոնք հեքիաթի մը պէս կը պատմէին անոր փառքին<ref>փառքը, սրբագրուած փառքին – եւ ջնջ. ստորակէտ</ref>օրը՝ ու այդ անցեալը տրտմութեամբ կը մօտեցնէին սա ծերութեան ամօթին։ Որքան բան փոխուած էր աշխարհէն, սա քառորդ դարու ընթացքին։ Ու Տիւմանենց սրտոտ, հերոս Գասպարէն ի՜նչ էր մնացած սա ժամու դրան։ Անոր ճոկա՜նը, որ բեռ էր ա՛լ, քանի որ փոկով անցած էր դաստակին։ Ու անոր ակռաները, որոնք թափած էին (դուք պիտի հասկնաք փոխաբերեալ իմաստով), բայց դեռ կը յամառէին երես չտալ աղքատներուն, գինովներուն, գեղացիներուն։ Անշուշտ, երկրացիներուն զլացուած սա երեսը անիկա դնելու էր քաղքի աղաներու ոտքին, ինչպէս կը տրամաբանէր նախնական խելքը գեղին, որ չէր հանդուրժեր ու հասկնար սա մարդատեցութիւնը համբաւով, հուժկու, բարի երիտասարդէն, երբ անիկա քաղաք չէր իջած տակաւին։
– Առաջնո՛րդը։
Կառապանին մօտ նստած հաճի Զաքէոսէն սա պատասխանը կ’երեւի հաճոյ չթուեցաւ դռնապանին, որ, ճոկանը բախելով մեծկակ սալին, աւելցուց, բիրտ ու անարգող.
– Պապայիդ տղա՞ն է առաջնորդը։
Ու չափեց կարճուկ անոր իրանը պռկունքով ու յօնքով։
Յետոյ՝
– Ըսէ՝ առաջնորդ հայր սուրբը։
Ասիկա ո՛չ անշուշտ առաջնորդին անձին<ref>անձէն, սրբագրուած՝ անձին</ref>յարգանքի դիրքի<ref>դէպքի, սրբագրուած՝ դիրքի</ref>մը համար։ Այլ՝ հպատակելով իր իսկ խառնուածքին, որ կռուի պահանջ մըն էր, տարիներով չմարած, ու դեռ բաւական հզօր, ու կայտա՛ռ՝ ծերութեան մէջ ալ։
Հաստատ, բիրտ, դաժան դիմագիծով։
Տրիբունը լռեց։ Երբեք վախէն զիջումով<ref>շիջումով, սրբագրուած զիջումով</ref>մը –անիկա գրողէն չէր վախնար–, այլ գետին իջնելէ վերջ, տեղնուտեղը ջախջախելու համար անոպայ դռնապանը, որ այնքան լպիրշ յանդգնութեամբ կ’ընդունէր ժողովուրդին ներկայացուցիչները։ Ի զուր չէ, որ անիկա կարդացած է Ֆրանսական Յեղափոխութեան պատմութիւնը, ձեռագիր տետրակէ մը, որ գործն ըլլալու էր մեծ վարժապետին։
Նոյն ատեն, կառքին քովնտի դռնակէն ոտք մը իջաւ դէպի երկաթ ասպանդակը։ Շալվարը անկարող էր պարտկելու անոր անհեթեթ հաստութիւնը։ Կառքը թեթեւ մը հակեցաւ ոտքին կողմը։ Յետոյ՝ օդին մէջ շրջան ըրաւ երկրորդ ոտքը` երեւան բերելով ահագին յետոյք մը, զոր շալվարը կ’ընդարձակէր դռնակէն յորդող, պոռթկացող առատութեամբ մը։ Աւելի յետոյ, կռնակ մը, որ պարտաւորուեցաւ կողի վերածուիլ` ազատելու համար ինքզինքը նեղ, քառակուսի դռնակ-բանտէն։ Կառքին խուլ հեծկլտուքին կ’ընկերանային ուրիշ այլ հեծքեր, պակսող շունչի կտորներ, շռնդիւնն ալ, խեղդուկն ալ։ Այս կարգի գէրերուն համար այս փակ կառքերը իսկական տանջանք մը կը կազմէին։ Հայհոյութիւն, ձիերու խրտչումը, շուներուն վերազարթումը, կառապանին օգնութեան փութալը ստեղծեցին փոքր իրարանցումը, որուն խոժոռ ու լուռ հանդիսատես Տիւման օղլու Գասպարը կը հետեւէր պաղած աչքերով։
Իջաւ մէկը։
Ու այդ մէկը Ս. գիւղին թաղականութեան ատենապետ, հարիւրնոց Գրիգոր աղա Պալճեանը, որ ձմեռը, որսի եղանակին ուրիշներէ զարնուած խոզերը մէկ կտոր փուռը կու տար ու անոնց եղը կը խմէր անարատ գինիով, իր հարիւրին վրայ տասնհինգէն-քսան մը նոր օխա բարդելով։ Այն ատեն անոր երրորդ կզակին վրայ կ՚ուրուանար աղեղը չորրորդի մըն ալ։
Մարդկեղէն սա տակառին<ref>տակաւին, սրբագրուած՝ տակառին</ref>տպաւորիչ բարեւը, անկէ վերջ անաղմուկ, հովի պէս իջնող քահանան, յստակ՝ բայց խեղճուկ իր ողջոյնովը, ամէնէն վերջ Սողոմենց կնիկին մաշած դէմքը, զգեստին ու արտայայտութեան խոր թշուառութեամբը անկարող եղան դռնապանին երեսէն փարատելու վսեմ անոր դժգոհութիւնը, որ ապահովաբար զգուշութեան հրաւիրեց յարձակման պատրաստուող հաճի տրիբունը։ Անիկա չէր ախորժեր այդ թիփերէն, վասնզի ճաշակած էր փայտի զգաստացուցիչ զօրութիւնը։ Գեղը, սանկ ու նանկ, կռիւը կրնար ընդհանրանալ, ազգականներու միջամխումով։ Հո՞ս։ Ու խոհեմութիւնը ունեցաւ չգրգռելու «վայրենին», որ հաստ իր մատներովը կը շարունակէր շոյել իր միսերուն թոռմած շերտերը ու չխօսիլ։
Գասպար աղա Տիւմանեանը, անշուշտ աղա ըլլալէն շատ առաջ, Տիւմանենց գուլէ<ref>Ծնթ. – գուլէ – շէկ</ref>Գասպարն էր, որ կ’ատէր իր գեղը, անկէ իր մէջ մթերուած՝ հեռու, բաց ձգուած յիշատակներուն ամօթովը։ Զուր<ref>Ծուռ, սրբագրուած՝ Զուր</ref>չէ ըսել, թէ մարդու կեանքը ողբերգութիւն մըն է, մեծ կամ պզտիկ վարագոյրներով։ Նոյնքան մը բան, կեանքը գուլէ Գասպարին, որուն կինը խղդուած գտան, երեսուն տարի առաջ, էրկանը բացակայութեանը, ծխախոտի մաքսանենգութեամբ վեց օրով հեռու տեղ մը։ Որ թաղուեցաւ էրկանը ժամանումէն առաջ, կեսուրին պնդումովը ու ոչ ոք գիտցաւ ինչո՞ւն։ Կախո՞ղը։ Փսփսուք ու բամբասանք։ Մաքսանենգներուն կիները ենթակայ էին այս աղէտներուն…։ Հիմա վաթսունէն վեր, աշխարհին «մեծ չուանները կտրտելէն ետքը», դռնապանի մը ճոկանը հեգնութեան մը պէս սալին զարնող Գասպարը անփոփոխ իմաստուն մըն էր, դառն վաստակուած իմաստութեամբ մը։ Քաղաքը զինքը յարդարած էր անշուշտ, բայց անխախտ պահած հիմնագիծերը անոր նկարագրին։ Ու տարիներու տափանը անոր բրտութիւններուն վրայէն շատ փուշ էր վերցուցած։ «Երկրացին» (որ վերյիշում մըն էր միշտ) իր խայտաբղէտ ու անտանելի տարազովը–չէր մեղադրուեր<ref>չէր մեղադրեր, սրբագրուած՝ չէր մեղադրուեր</ref>իր շալվարը, թերեւս չուխային ազնուական տեսակին համար–, «դդում» գլուխովը–անուշիկ վերադիր, ամէնէն անմեղը՝ քաղքըցիներուն կապարճէն դէպի գեղացիները–, մա՛նաւանդ փայտ կոտրող, անտաշ իր լեզուովը, նիւթ կը հայթայթէր, Գասպար աղայի «կռնակէն», «ներսէն» հեգնութեան։ Ժամկոչութիւնը ասպարէզ մըն էր՝ որքան քահանայութիւնը։ Ու ժամը՝ մթնոլորտ մը, արհեստանոց մը։ Որոնք իրենց օրէնքները ու մասնայատուկ բարքերը ունին։ Անգործ մարդոց զբաղումն է ուրիշները քաշքշելը։ Ու Պրուսայի ժամուն քահանաները (բոլորն ալ հանած-վարած, կատարելագործեալ շուկացիներ, փիլոն կրելէ առաջ ոսկերիչ, մուշտակագործ, խանութպան, երաժիշտ, որոնք շապիկ հագնելու համար Կիրակի չէին փախցներ, այս ճամբով հասնելու համար տէրտէրութեան ապահով նաւահանգիստը) եւ ոսկեգոյն ու աստեղանիշ կոճակով ժամկոչները, ծագումով գեղացի, բայց տաշուած բաւական, քաղքենի դարձած, երեսին տալու չափ ահազդու Գասպար աղայինապանոզ(եբենոս) գեղացիութիւնը ու, մա՛նաւանդ՝ բանկալին մեծփոր, մեծիմաստ, մեծաձեռն աղաները, – բոլորն ալ կը սիրէին քաշքշել գեղացի արարածին կոշտութիւնը, անոր<ref>անոնց, սրբագրուած՝ անոր</ref>անտաշ ձեւերը բառ ու շարժումով կապկելու աստիճան, գրգռելու համար արջութիւնը բարբարոս դռնապանին, որ մռլտալէն, լեզուին տալէն, «ձեռքէն փորձանք մը» խնայելու համար խոյս կու տար դագաղներուն նկուղը ու վրայէ վրայ կը գլորէր եօթը սիկար, բաւարար միջոց՝ զայրոյթին թաթառը փարատելու։ Անիկա ոտքն էր կոտրած ժամկոչի մը։ Ուրիշի մը թեւը խախտած։
Տիւմանենց Գասպարին դժգոհութիւնը արձագանգեց նաեւ երեւելի ատենապետին, որուն դէմ իր գեղին ժամկոչը ջուխտ, «չափրաստ» բարեւի կը կենար, ոտքին ձայնը հարիւր քայլ հեռուէն ճանչնալով։ Նիղսիրտ, արհամարհոտ, գլուխ ճօճելէն անցաւ դէպի դուռը, մինչ շուները, ահաբեկ անոր անհեթեթ զանգուածէն՝ ուժով-ուժով հաջել առեր էին։
– Ո՞ւր, – մէջ ինկաւ դռնապանը` ճոկանը ամուր զարնելով սալի մը։
Կ’ընէր այսպէս շուներ լռեցնելու, ինչպէս նաեւ ձեռքը, այսինքն՝ դիզուած բարկութիւնը պարպելու։
– Քու պարտականութիւնդ դուռը բանալն է միայն, ոչ թէ այսպէս, բրտօրէն, անոպայ ձեւերով մեծապատիւ հիւրեր հարցաքննել։«Կօշկակարն ցկօշիկսն եւ նմին նմանութեամբ՝ դռնապանն ցդուռն»։
Հ. Ա. Կ. Բագրատունիի«Զարգացելոց»ը իր նիւթական նեղութեան հակառակ չծախած մարդու մը բերնէն սա գրաբար ասութիւնը պէտք չէ զարմացնէ ձեզ։ Կարճ իր հասակը վեր-վեր ընելով՝ անիկա բերնին չափը ձեռնարկեր էր տալու սա «եպերելի» արարածին, որուն դէմ իր հեռը<ref>սէրը, սրբագրուած՝ հեռը: [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>սկիզբ կ’առնէր շերամաբուծական վարժարանի ուսանողութեան շրջանին, երբ «քէօռ-գինով» ձողէ կախ լապտերին նման աջ ու ձախ բարտելէն, խաղ կանչելէն կ’իջնէր զառիվարը, ժամուն պարիսպն անգամ չյարգելով, չյարգելով մա՛նաւանդ մեծահամբաւ դռնապանը, որ քառորդ դար առաջ գործի էր անցեր գինովները զգաստացնող իր ծեծին շնորհիւ։ Հայոց եկեղեցիին հին առաջնորդները իրաւասու էին իրենց հասարակութեան անուղղայ, գայթակղեցուցիչ գինովները զսպելու, բանտարկելով զանոնք դագաղտունին տակի զնտանը` ծեծելով «զորս դու պատուիրեցեր», ու այդ պաշտօնին համար կը փնտռէին հուժկու, լերան կտոր, փորձ «անցեալով» երիտասարդներ, որոնք, առաջնորդարանին պղնձակոթ ու երկաթասայր<ref>երկաթասայլ, սրբագրուած՝ երկաթասայր</ref>ճոկանը հեղինակօրէն տուած իրենց անութին, հին օրերու ենիչէրիներու նման, կը մտնէին գինետունները, ցուցամատի կոր շարժումով մը, հեռուէն կը հանէին դուրս ինքնակորոյս խմանը, կը նետէին քար կամ աղբ կրող կառք մը ու շիտակ կ’իջեցնէին ժամուն քարայրը, ջրհանին ներքեւ, ուր երեք օրուան պարզ ջուրէն ետքը ծակամուտը կը ճաշակէր փառաւոր ճոկանէն բաւարար թիւով, յիսունէն չիյնալու պայմանով։ Անշուշտ այդ «օրերը իրկուն էին եղած», ինչպէս անցեր էր փառքը մեծազօր աղաներուն, որոնք հեռագիրին գլուխը կ’անցնէին<ref>կ՛անցընէին, սրբագրուած՝ կ՛անցնէին</ref>ու լեզու ունէին խօսելու կայսեր հետ։ Քսաներորդ դարու սկիզբին բարքերը փոխուած էին մեծ չափով։ Գինովները ոստիկանական հետապնդումով կը հալածուէին եւ, ջրհաններու սենեակին տակ զնտանը խցուած՝ անպէտ, կոտրտուած առարկաներով։ Ու առաջնորդ սրբազանները հիմա, Վանքին սրահներուն մէջ, ժպտադէմ, քիչիկ մըն ալ հոտոտ, դուք աւելցուցէք՝ բրնձափոշուած, աւելի կարեւոր գործեր ունէին, քան հանդիսատես ըլլալ գինովներու ծեծին։ Հիմա անոնք բարձր դիւանագիտութիւն կը վարէին (ինչպէս կը պարծենար Չամիչեան սրբազանը, ճնշելով առեւտրականները, որոնք իր կամայականութիւնները չէին հանդուրժեր ու կասկածելի ներկայացնելով անոնց յարաբերութիւնները օտար մարմիններու հետ) կամ Արշարունի հայր սուրբին պէս, Լա Ֆոնթէն կը կարդային ազնուամեծար, համեստափայլ տիկիններու, վսեմաշուք փաստաբանները, Գաւառականի ճկունցած աղաները ձգելով, որ վարեն ազգին յարաբերական խնդիրները, կամ՝ շրջող տէրվիշներուն երաժշտութիւնը կը փառաբանէր արեւելագէտներու «ի վայելումն»։ Գինովներու պատուհասո՞ւմը։ Օ՜, ոչ։ Ամենեւի՛ն։
Զայրացած դռնապանին ընդդիմութիւնը դուրս հանեց փոքր բացուածքէն գլուխ մը, սեւ իրանի մը վերեւ, տպաւորիչ իր ճեփ-ճերմակ կէսովը։ Մազ ու մօրուք խոր հակապատկեր կը կազմէին դէմքին խիստ, խորշոմահար թխութեանը մէջ։
Քահանան, որուն կը պատկանէր այդ գլուխը, դուրսն էր արդէն։ Տարիքին հակառակ անոր շարժումները ունէին արագութիւն, շնորհ, կենդանութիւն։ Ու նշանաւոր էր անիկա, խորշոմած իր դէմքին հանած իմաստութեամբը։ Թեւերը ողջունած, տարածած.
– Օ՜, բարի առաքեցաք, Գրիգոր աղա, բարի առաքեցաք։
Ու տուաւ ձեռքը ատենապետին։ Անոր աչքերը կը կայծկլտային դիւանագէտ ու խուզարկու։
Զգա՞ց իր սխալը, որպէսզի քաշէր այդ ձեռքը՝ երկարելու համար գեղջուկ տէրտէրին։
– Օրհնեա ի տէր, սիրելի տէր-եղբայր…
Գեղացի լոլոզելու քաջավարժ անոր լեզուն –տէր Մեսրոպ արարողապետ քահանան Ուզուն չարչըի պատմական մեծ շուկային մէջ մեծահռչակ մուշտակագործ մըն էր ու թեմին բոլոր հայ գեղերը յականէ յանուանէ կը ճանչնար, «Ս. եկեղեցւոյ պաշտօնեայ» ընծայուելէ առաջ– բնածին տաղանդը ունէր բառերը մեղր ու շաքար ընելու։ Անոր այդ լեզուն առաջնորդած էր զինքը այժմու նախանձելի դիրքին, որ զինքը կ’ընծայէր ամէնէն կարեւոր անդամը «քահանայից դասուն»։ Դուք բաւական կը հասկնաք այս տարազին տարողութիւնը, հոյակապ շուկացիներու փաղանգ, որ իր առաքինութիւնները փոխադրած էր ժամ եւ անդադար կը դաւէր ինքը իրեն։
Տէր Մեսրոպը, «տէր-եղբայրին» ուղղուած ողջոյնին հետ, բերնին ո՛ր մասովը, ատեն էր ձգած<ref>ձագած / ծագած, սրբագրուած՝ ձգած</ref>նաեւ ողջունելու հաճի Զաքէոսը, զոր կը ճանչնար հօրը տունէն -ո՛րը չէր ճանչնար արդէն–, առաջնորդարան այցելութեանց պահուն, իջեւանած ըլլալով զօրաւոր աղային տունը –մեծ անձրեւի մը հետեւանքով առժամաբար անբնակելի էր գեղին առաջնորդարանը– ու օրհնած էր անոր դանդաղ, չաճող հասակը, յիշելով Աւետարանին դրուագը, ու փառաբանելով եռանդը<ref>ջնջ. ստորակէտ</ref>Յիսուսը տեսնել փութացող պատմական թզուկին<ref>թզուկը, սրբագրուած՝ թզուկին</ref>։ Տէրն մեր Յիսուս Քրիստոսը մեր բարիքները մեզմէ աւելի իմաստութեամբ գիտէր տնօրինել։ Ու կու տար իւրաքանչիւրին«ըստ պիտոյից իւրոց»։ Անոր խօսակցութիւնը ընդհանրապէս թուրքերէն, այս կարգի գրաբար ասութիւններով կ’ուռճանար, արդիւնք իր զօրաւոր յիշողութեան, դէմքի ու ձայնի։«Խելքն էր կարեւորը, այն ատեն ալ՝ ինչպէս հիմա»։ Այսպէս էր մխիթարած, հին օրերուն, տէր Մեսրոպ քահանան Յովհաննէս աղային երանելի խաթունը, որ տրտում էր իր տղուն կարճ հասակովը ու չէր խաբուած, քանի որ հասակին տեղ խելքն էր, որ կը գործէր ահա ատենադպիր էֆէնտիին մէջ։
– Եղիազար, դո՛ւռը։
Գիւղական պատուիրակութիւն մը արժանի էր այդ մեծարանքին։ Իր հրամանին հետ՝ անիկա ձեռքը երկարած էր պարեգօտին լայն գրպանը, հանելու համար անխուսափելի տուփը քթախոտին, զգուշանալով նայելէ Գասպար աղային, որ ազատ էր ուզածին չափ զայրանալու, հերիք է, որ արարողապետին ներկայութեան փայտ չկոտրէր։
Քթախոտը՝ ինչպէս «երեսպաշտութիւնը» տէր Մեսրոպին ճշմարիտ մոլութիւնները կը կազմէին։ Այդ պաշտամունքը սրճագոյն փոշիին անիկա ունէր իր՝ որքան ուրիշներու հաշւոյն։ Օրը առնուազն անգամ մը կը պարպէր անիկա սատափդրուագ տփիկին պարունակութիւնը, միշտ հրամցնելով։ Իրխուցին<ref>Ծնթ. – խուց – այսպէս կը կոչուէին քահանաներուն անձնական սենեակները ժամէն, առաջնակարգ պանդոկի մը սենեակէն աւելի հանգստաւէտ։</ref>մէջ, մասնաւոր դարան մը յատկացուած էր խոտին օծումին, բոյսերու որակումին, չորացումին, փոշիացումին, մաղումին։ Քունէ քիչ մարդ, մինչեւ խոր գիշեր՝ անիկա անձանձիր կ’աշխատէր անոր պատրաստութեան։ Հաճո՞յքը։ Անշո՛ւշտ։ – «Զռացնել անվարժները»՝ ինչպէս կը չարափոխէին տէր-եղբայրները, չարախինդ հեգնութեամբ, երբ անիկա սաստ կ’ընդունէր առաջնորդներէն, բայց չէր խրատուեր։ Բացի պատարագէն, միւս բոլոր արարողութիւնները կարող չէին սանձելու անոր ախորժակը սրճագոյն փոշիէն։ Կամացուկ պիտի սպրդէր պահարանէն ու մէկ-երկու պտղունց պիտի նետէր ռունգերուն, որոնք անզգայ դարձեր էին կէս դարու մօտ վարժութեամբ մը։ Անիկա չափազանց դիւրազգած էր ամէն մերժումի հանդէպ։ Ու իրեն հետ հեղ մը խօսք փոխանակած ամէն մարդ, վարժ թէ անվարժ, պիտի ընդունէր փաղաքուշ հրաւէրը՝ իր քիթը փետտելը աչքին առնելով։
«Հաղորդուեցան» բոլորն ալ, նոյնիսկ կառապանը։ Դռնապանին տուփը երկարած պահուն, թեթեւ ու սրամիտ, ուղղեց քանի մը հարցում, որոնք մնացին անպատասխան։ «Երկրացիները», անշուշտ, «բարի եկած էին»։ Քահանային բարբառով, այս նախադասութիւնը հոմանիշ էր առնուազն կալոն մը ձէթի, սակառ մը չորեղէնի կամ հինգ օխանոց թիթեղտուփ ըստթերթիպի (տաճկըցած սա գրաբա՜րը)<ref>ջնջ. ստորակէտ</ref>պատրաստուած ձիթապտուղի։
Դուռը դանդաղ, բայց անճռինչ կը դառնար ծխնիներուն վրայ։ Եղիազարէն հետք չկար։
– Մա՞յրն է, – հարցուց տէր Մեսրոպը, քիթովը չափելով մաշած կնիկութենէ ա՛լ դուրս Սողոմենց կինը, որ քաջաբար մերժեր էր «տէրտէրին տուփը»։
– Այո՛, – հազիւ ատեն գտան գեղացիները, որոնց քիթը ելած էր «մեծաղաղակ» գործունէութեան եւ կը վազէր աղբիւրի պէս։
– Կը սպասէինք արդէն։
– Յոյս կա՞յ, – բղաւեց հաճի Զաքէոսը, գլուխը ծռած դէպի վեր, մինչ թաշկինակը կը զսպէր թուքը իր բերանէն։
– Տէրն մեր Յիսուս Քրիստոս միայն գիտէ։
Որ համազօր էր, քարտուղարին թափանցումով, անվերադարձ կորուստին։
Հակառակ այս վճիռին, խումբը մտաւ կիսովի զուարթ, հսկայ այդ դուռէն։ Պալճեան Գրիգոր աղան փրկած էր գեղին պատիւը, Պրուսայու ժամուն երկաթ դուռը բացուելու հարկադրելով։ Փողոցին մէջ դադրած էին շուները։ Կառապանը կառքը հեռացուցած էր ներսի թաղերէն մէկը։ Տիւմանենց Գասպարը, այտին շերտերը շոյելէն, կը նայէր զառիթափն ի վեր, ու ծառերու համաչափ հասակները հետզհետէ կը պզտիկնային։ Ու դէմէն, աղջկանց վարժարանի դուռին, տնտեսուհիին աւելը, հակառակ իր ազդարարութեան կը շարունակէր փոշի հանել` պղտորելով վճիտ ամայութիւնը այդ շրջանին։
Ժամկոչներ, չափրաստ բարեւի, թիւով չորս։ Որոնց պաշտօնական աստեղանիշ համազգեստը արժէքի հանեց իրենց բարեւը, յունական<ref>յունական ?</ref>լրջութեամբ, ձեռքերը ճակտին, ֆէսին եզերքին։
Թաղականութեան ատենապետը ընդունեց յարգանքի այս ցոյցը, վայել շեշտումովը իր փորին, որ կռնակին իր ընկրկումովը, ելաւ տոպրակի իր թուլութենէն ու տպաւորիչ, հաստկեկ պատ մը, պատուանդան մը եղաւ անոր հուժկու իրանին։ Վարէն, ուր կը ցածնար վարժարանին (մանչոց) առաջաբակը<ref>առաջարկը, սրբագրուած՝ առաջաբակը</ref>, ճփիկ<ref>Ծնթ. – Ճփիկ – կոծիծոտ ու շարաւալից կոպեր ունեցող։</ref>տնտեսը, հակառակ քսան քայլ հեռու ըլլալուն, նետուեր էր ոտքի, իր կարգին, բարեւ սպասող իր դիրքին մէջ այլապէս ծիծաղելի, քանի որ անոր աչքերը տասը քայլ անդին չէին տեսներ, բայց ականջները հարիւր քայլ հեռուէն տաղանդը ունէին զանազանելու ոտքերուն, կօշիկներուն արժանիքը, երաժշտական ճղրտուքը եւ կոշտ պատկերը, մարդոց երեւումէն շատ-շատ առաջ։
Անոնց առջեւն էր Պրուսայու ժամուն գեղերը հռչակ ունեցող պատշգամը։ Որ ժամու ամբողջ հասակը կ’առնէր, աւելնալով դառնալու համար անոր արեւմտեան երեսին ալ։ Դարատափին կողը կազմող այդ հողլիցքը, ինչպէս մեծակառոյց վարժարանը գործն էին մեծագործ եպիսկոպոսի մը, որ յետոյ հայրապետական գահին ալ վրայ ցոյց պիտի տար նոյնքան շինարար տաղանդ։ Դուռնէն մտնող ամէն օտարական կը տպաւորուէր այդ պատշգամին օդային պարտէզովը, որ անոր ձորահայեաց եզերքին էր հանուած:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Հսկայական մեռելքարեր գոյացուցած էին մէկ-երկու մեթր լայնքով անընդմէջ գիծ մը, որուն վրայ քով քովի, մեծփոր թաղարներ «բնակարան» կը հայթայթէին զանազան տունկերու, ծաղիկներու, «խոտերու», ինչպէս կ’ախորժէին հեգնօրէն յորջորջել գեղացիները, այդ ազազուն, սուտ ծղօտիկներուն վրայ<ref>ջնջ. ստորակէտ</ref>դողացող տերեւները, անարժան՝ իրենց էշերու բերանին՝ ո՛ւր մնաց սա թախտերուն<ref>թախթերուն, սրբագրուած՝ թախտերուն</ref>։ Կիրթ ճաշակ մը կը միջամտէր, որպէսզի կանանչի ու ճիւղի այդ գիծը ներդաշնակուէր ներկուած ու կոկ վանդակին, որուն կռթնած էին թաղար ու ծաղիկ։ Դեկտեմբերի կէսն անցած ըլլալուն հակառակ, թաղարներէն ոմանք կը պահէին տակաւին առոյգ կանանչ մը, ուրիշներ՝ ուշացող ծաղիկներ, որոնք կիսագաղջ օդին մէջ բացուեր էին, օրօրուն եւ յիմար։ Հաճի Զաքէոսը գիտէր, թէ այդ օդային պարտէզին պահպանումին համար ազգին սնտուկէն մասնաւոր մարդ մը ամսական կ’առնէր, երկու դռնապանէն, չորս ժամկոչէն, մէկ աւելածուէն զատ, երբ իրենց գեղին նոյնքան մեծ եկեղեցին այդ մարդերուն դէմ շատ-շատ կաղ ժամկոչ մը միայն կը պահէր, ան ալ կէս-վճար, ծնողին ու մեռնողին հաշւոյն ստացած հացը հատուցանել անգամ չկրնալով։ Ժամ բանալ-գոցելէն, զանգակ ու կոչնակ ծեծելէն զատ ի՞նչ էր գործը սա մարդոց։ Ու տակաւին գիտէր, թէ այդ մարդոց ամսականին մէջ մաս ունէին նաեւ իրենց քսակները, քանի որմուգատան<ref>Ծնթ. – մուգատա – տուրք, զոր վիճակային եկեղեցիները պարտաւոր էին վճարել թեմի առաջնորդարանին։</ref>պետական հարկին հետ կը հաւաքուէր գեղերէն։ Անոր ատելութի՜ւնը այդ «խոտի» տուրքին դէմ, գեղի սրճարաններուն մէջ, երբ կը խօսէր աղաներուն մսխումներէն, առաջնորդարանին նախարարական բարքերէն, քահանաներէն, ժամկոչներէն, պարտիզպաններէն, բոլորն ալ «հոյակապ» ագռաւներ, թառ եկած այս խեղճ ազգին դիակին ու կրծելով անդադար։ Ու խորհրդաւոր թարթումով կը հասկցուէին անոնք միւս Գրիգորին հետ, ան ալ Պարտիզակ ըրած,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>Մխալեանէն ընդհանուր պատմութիւն սորված եւ Ֆրանսական Յեղափոխութեան մեծ դասերը ոգեկոչած պահուն, զարնելով ձեռքերը թղթախաղի սեղաններուն ու պոռալով՝
– Անկցի՛ն ագռաւները…
Պատուիրակութիւնը անցաւ բանկալին առջեւէն. փայտեայ տաղաւար, որուն ապակեղէն մասը ութանիստ ձեւ մըն էր, իւրաքանչիւր երեսին շարժական պատուհաններով, դրամ առնելու եւ մոմ տալու համար յատկապէս հնարուած դրութեամբ մը։ Անոր ճակատին՝ «Ողորմեցէք աղքատացը», թիզնոց գիրերով, որոնց սեւ մարմինը կը կրկնուէր ոսկեգոյն շուքով։ Աւելի փոքր՝ «Ի սէր աղքատեցոյն Քրիստոսի», ու գեղացիները չէին հասկնար, թէ ինչո՞ւ այդ գիրերը կարճցած էին։
Պալճեան Գրիգոր աղան ժպիտով վիզ ծռեց, ցոլացիկ ապակիներէն ներս, այցուած ըլլալով յիշատակէն խոշոր քրտինքին, որ գործն էր քաղաքի ջոջերուն, երբ առաջին անգամ, սկսնակ աղա, առնուեր էր ներս «ապակի տակառէն» ու հրաւիրուեր իւղագին տալու, «ցնծալու»։ Աչքին եկաւ կէս կանգուննոց կտաւ քսակը, գոյնովն ու փորովը, զայն մէջքէն հանելէ յետոյ ափին մխրճումը անկէ ներս, ու բուռ մը արծաթը, որ այդ պարկին մէջէն լոյսի՜ն էր եկեր։ Աղայութիւնը իր օրէնքները ունի։ Անիկա պարտաւորուեցաւ իր բուռին պարունակութիւնը պարպել պնակին։ «Տոպրակէն անգամ մը ելածը վար չէր իջնար», իջնալու չէր բարիքի ատեն։ Այսպէս տրամաբաներ էին մեծահարուստ ու մեծփոր այդ վաճառականները, Աղքատախնամին անդամներ ու «խաշեր» տեղնուտեղը, անոր անփորձ սնապարծութիւնը։ …։
Հաճի Զաքէոսը, լուռ, ցասկոտ, պոռթկալու պատրաստ՝ կը հետեւէր տէր Մեսրոպին, որ անտարբեր թաղարներու շքեղ շարանին ու հետզհետէ պարզուող համապատկերին –ձախէն՝ Սէտ-Պաշիի ձորը, անոր եռաչուի կամուրջը, դարատափի գեղանի տուները ու հսկայ պատերու վրայ կազմուած ծաղկանոցները–, անդադար հարց կ’ընէր գեղին աղաներէն, ասոնց կիներէն ու զաւկըներէն, եղած եւ ըլլալիք հարսնիքներէն։ Բոլորին վրայ ունէր իր սրամիտ, զուարթ, իրաւ դիտողութիւնը։ Անիկա զգուշացաւ Նալպանտենց «աւերածին» մօտենալէ։ Զգուշացաւ նորէն հիմնական հարցէն` անունը չտալով Սողոմին։ Ու ճարպիկ խաղերով խուսափեցաւ զբաղելէ այն խնդրով, որուն համար եօթը լեռ կտրեր-անցեր էին իրեն հետեւողները։ Տէրն մեր Յիսուս Քրիստոսը կարգադրելու էր ամէն բան «անհասանելի կամօքն իւրովք»։ Ժամանակները փափուկ, «յոյժ» փափուկ էին։ Ու «Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի աջը հովանի» ըլլալու էր մեր ամէնուն վրայ։
Ո՛չ<ref>Ոչ՝, սրբագրուած՝ Ո՛չ</ref>Գրիգոր աղա Պալճեանը, որ գեղէն կառք նստած ատենը այնքան մեծ էր ջարդեր, առաջնորդը փայթոն դնելով կուսակալին տանելու աստիճան, ո՛չ<ref>ոչ՝, սրբագրուած՝ ո՛չ</ref>հաճի Զաքէոսը, որ Մելիքսեդեկ եպիսկոպոս ՄուրատեանիԵկեղեցական պատմութիւնէն ու Գրիգոր Մխալեանի ձեռագիրԸնդհանուր պատմութիւնէն քաղուածքներ ընելով՝ կուռ պաշտպանողական մը պատրաստ կը պահէր գրպանը, հայ եկեղեցւոյ իրաւունքները փառաբանող եւ ուր ճարտար ագուցումով «ընդելոյզ» էր մարդկային «իրաւանց անմահ սկզբունքը», չունեցան համարձակութիւն ընդմիջելու, զիրենք խորագրգռող հարցերուն մօտեցնելու շատախօս քահանան, աքաղաղէն էշը ցատկող իր բառերուն վրայ, յորդ, աճպարար, հաւասարակշիռ։
Դարձան ժամուն արեւմտեան երեսը։ Մեր շէնքերը ի՜նչ քրտինք, յուզում, գեղեցկութիւն արժած են մեզի։ Բայց, ափսո՜ս, որ պարտաւորուած ենք կարճ ըլլալ։ Մինչ ամէնքս գիծ-գիծ կ’ախորժինք մեզապատկան ամէն իրերէ, ուր շատ-շատ ընտանիքի մը հոգին է շաղուըւեր, որքան խոր կենդանութեամբ մը ողողուելու էինք հաւաքական կառոյցներէն, ուր սերունդներու հազարներով հոգին է բիւրեղացեր։ Բայց հիմա հողէ ու կառոյցէ զուրկ ամբոխն ենք մենք։ …։
Պատուիրակութիւնը հասաւ Վանքին սանդուխը։
Օրը լուր ըլլալուն, ժամու այդ տափին<ref>տարին, սրբագրուած՝ տափին: [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>մարմարեայ ամայութիւն մը կար։ Նոյն սրբատաշ քարերը, որոնք ով գիտէ ո՛ր բարեպաշտ հոգիներու իբր տապան էին ծառայեր, հիմա կը կազմէին այդ արեւմտեան սալարկը, անթերի ողորկութեամբ, զոր ժամացոյցի մեծկակ կափարիչներու կորութեամբը տեղ-տեղ կը կլորցնէին օղակաւոր մէկ քանի քարեր, անոնք ալ մարմար։ Մաքրութիւնը, ոսկեզօծ գիրերով աղբիւրներուն լեզուն, սանդուխները սկսող վանդակներուն սպիտակ ու խաղաղ լռութիւնը անշուշտ հաշտ էինՎանքբառով հետապնդուած իմաստին։ Բայց բարձրահայեաց փա՜յլը սա վիլլային, որ իր պերճանքէն դուրս, մասնաւոր հովով<ref>հոլով, սրբագրուած՝ հովով</ref>մը կը կոխուէր<ref>կը կոխուէր ? կը կախուէր ?</ref>, կ’իշխէր սա սանդուխներուն, թրքական ապարանքի մը վայել դրուագուն, պիսակաւոր իր եզերազարդերովը։ Բայց շլացիկ կենդանութի՜ւնը<ref>կենդանութի՞ւնը, սրբագրուած՝ կենդանութի՜ւնը</ref>իւղաներկին, որ այդ օրերուն ընթացիկ ոճ մըն էր ու նկարէ, արձանէ ախորժ չառնող թուրք պալատները փառփառ կը վառէր արեւուն դէմ։ Բայց առկախ սա պարտէզին –ժամուն տանիքին կը հաւասարէր անոր մակերեսը– իշխանական փարթամութի՜ւնը<ref>փարթամութի՞ւնը, սրբագրուած՝ փարթամութի՜ւնը</ref>, ուր կոպիճով հիւսուած ու գորգի մը յատակը թելադրող նկարով ածուներ երկրաչափական ճշմարիտ ժապաւէններ կը կտրտէին խատուտիկ կանանչէն, որ խաւարտն<ref>խաւարտ, սրբագրուած՝ խաւարտն</ref>ու տօսախն էր իրենց եզերքին։ Ու տաղաւարներ, եղեգնահիւս ու ծաղկեբոլոր, որոնց գագաթին կը հանգչէր թրքական խորհրդանիշը, մահիկը՝ ծոցին աստղ։ Ու աւազաններ, որոնց պաստառին վրայ հեղուկ ջահեր կը բռնկեցնէին լեզուները շատրուաններուն։ Սարփինայ։ Արեւադարձային արմաւենիներ։ Ահա տարրե՜րը հայոց առաջնորդարանի պարտէզին, որուն պաշտօնական անունը Վա՜նք էր երկու հարիւր տարիէ ի վեր, ինչպէս կը վկայէին հին արձանագրութիւնները Սուքիաս էֆէնտիի դիւանին։
Վա՞նք։
– Անշո՛ւշտ։
Վասնզի, կար ատեն մը, հազիւ կէս դար կանխող, երբ այժմեան սա փարթամ, ակնախտիղ պարտէզին տեղ կը տարածուէր ուրիշ մը, նոյն այս հողերուն վրայ, բայց առանց սա շատրուաններուն, լիւքս ու անբեր ծառերուն։ Որուն խորտուբորտ ծալքերուն վրայ, ալեփառ՝ բայց կայտառ մարդ մը, գլխեբաց, իր երկարուն մարմինը մազեղէն վերարկուի մը պլլած, մօրուքին ճերմակ շուքը ժուռ կ’ածէր բրիչին հետ, ածուէ ածու, լոլիկի, բողկի, վարունգի, դդումի եւ ընթացիկ բանջարեղէններու մշակումին յատկացուած։ Գեղանիզակ սոխե՜րը ու ակօստերեւ սխտորնե՜րը։ Անշուշտ, այդ երանելի դարերուն, այդ պարիսպէն դուրս անհաւատին ահը կրկին կ’ամպանար հոդ աշխատող մշակ ժողովուրդին վրայ։ Կրկին տուները կ’ապրէին օրուան մը կեանքին երկնատուր նուէրովը ու կ’աղօթէին հասնող գիշերին արհաւիրքին դէմ, Նարեկացին եւ Շնորհալին «երկնառաքելով»։ Անշուշտ, այդ երանելի ատեններուն, առաջնորդները, եպիսկոպոս կամ վարդապետ, իրենց աղօթքէ «պարապ» ժամերը կու տային աստուածահաճոյ զբաղումներու, կը պառկէին հողյատակ սենեակներու մէջ, քարին ասեղներուն յանձնած դեռ ողջ մասերը իրենց միսերուն ու ոսկորներուն, բայց իրենց սուրբ քղանցքին համբոյրին երկարած հիւանդները ողջ-առողջ տուն կը ղրկէին ու Աստուծոյ շնորհը<ref>շնորհիւ, սրբագրուած՝ շնորհը</ref>կը հայցէին հեթանոսին, ինչպէս հայ-քրիստոնեային վրայ, բժշկելով կոյրերը, անդամալոյծները, այսահարները, ու<ref>ուր, սրբագրուած՝ ու</ref>իրենց փէշերուն յանձնուած գառնուկ ժողովուրդին վրայէն հեռացնելով<ref>հեռացնել, սրբագրուած՝ հեռացնելով</ref>ցասումը անհաւատին։ Միշտ այդ օրերուն,Վանքը արդար ու տիրական բառ էր հայուն ու թուրքին բերանին։ Հիմա՞։ –Փաշաներու բուրաստաններէն ընդօրինակուած իր պարտէզովը, ու անոնցսէլամլըգները յիշեցնող իր վիլլայովը հայոց եկեղեցիին այդ մասը փաստը կը բերէր ուրիշ, փոխուած քաղաքակրթութեան մը։
Տէր Անիքտոս քահանան, որ պարզ, բարեպաշտ, բարեհամբոյր Խաչիկ վարժապետն էր գեղի դպրոցին միջին յարկին, [եւ]<ref>յաւելում պակսող բառի՝ եւ ?</ref>քահանայանալէն յետոյ առաջին անգամ շփումի կը մտնէր, սա թլփատուած քաղաքին մէջ, թուրքին պերճանքին, ու գեղին խեղճուկ, սապատաւոր սանդուխը ունէր մտքին առջեւ ժամուն օտային, վախով վեր առաւ իր քղանցքը, «լեզուով սրբուած» սա մարմար աչքերուն խնայելու համար աղտը իր փէշերուն։ Երիտասարդ անոր մօրուքը, որ երկննալու տեղ թաւնալուն, զինքը վարժեցուցեր էր մատերովը թել քաշելու, անոր շուարումին կը բերէր ծիծաղելի երանգ ալ։ Ու քաղաք գալուն առիթով քարիւղի մէջ իւղերէն մաքրուած անոր փակեղը խուլ հոտով մը անհանգիստ կ’ընէր անոր շունչը։
– Ո՞ւր ենք, հաճի Զաքէոս, – փսփսաց կամացուկ, տէր Մեսրոպէն չլսուելու հոգով։
– Արքայութի՜ւն, – պատրաստաբանեց հաճի Զաքէոսը, խորունկ հեգնութեամբ։
Ժողովրդային տրիբուն՝ անիկա կը խորհէր դրամին, որ ազգին քսակէն կորզուելով, եկեր էր սա պատերուն, երկաթներուն, ձողերուն վրայ ոչնչանալու։ Ու կ’ոգեկոչէր 1870ը, Ազգային ժողովը, Ստեփանոս Փափազեանը, որոնք այս ամիրայական սովորոյթներուն դէմ այնքան վսեմ պայքար էին բացած ու պատմութեան անցած, անցուցած իրենց ընդդիմութիւնը։
Տէր Մեսրոպին քովնտի նայուածքը կարճ կապեց տրիբունին հաւանական շեղումը։
Ատենապետ Գրիգոր աղա Պալճեա՞նը։
Անշո՛ւշտ։ Ան ալ կը հաւաքէր ինքզինքը, քանի կը մօտենար առաջնորդարան։ Ո՞վ չունի իր հաշիւները աշխարհի երեսին։ Ու փառաւոր՝ հաշիւը ատենապետ աղային, խորունկ ու ճարտար, զոր կը սքողէր խնամքով։ Առաջնորդին «հաճոյ թուելու» գրաբար ասութիւնը Աւետարանէն կաթած էր անոր մտքին թէեւ, բայց ունէր աւելի թաքուն, անխոստովանելի արմատներ։ Վասնզի հիւծախտաւոր իր կինը թաղելէ վերջ –բժիշկները անոր մահը վճռած էին, ամէնէն ուշը մինչեւ գարուն–, անիկա պէտք պիտի ունենար առաջնորդին արտօնութեան, պսակուելու համար քենիին հետ, տասնվեցը նոր անցած ու այրի, այսինքն՝ առանց նշանածի, քանի որ այդ երիտասարդը մեռած գտեր էին լեռը, մարդ չէր գիտցած՝ որո՞ւ ձեռքով։ Խուժդուժ այդ սպանութիւնը –կացինով առած էին տղուն գլուխը– արժանի չեղաւ կառավարական խիստ հետապնդումի, հայերը մեռնելու համար դժուարահաճ չըլլալ ստիպուելնուն։ Ու բացի աներձագէն ոչ ոք գիտէր սպանութեան մէջ մատը թաղականութեան ատենապետին, որ այդ անմեղ տղան գործածեր էր երիտասարդը պառկեցնելու, ազատ ընելու համար գլուխը իր քենիին, տարի մը կայ օրինաւոր տարփուհի, հիւանդ իր քոյրը արժանիքով, տարիքով, առաւելութեամբ փոխանորդող։ Մարդկային սի՜րտ, ինչ ցեխէ շիներ են քու խեցին։
Սանդուխներու գլուխը, պաշտօնական վայրերու մուտքին, սպասման կարճ րոպէներու, մենք այսպէս ոտքի վրայ ողբերգութիւններ ենք այնքան յաճախ։ Վտանգի, կորուստի փոփոխակի ալիք մը մեր հոգին կ’աւլէ, կրկին կը կազմուի ու կը դառնայ ետ։ Իւրաքանչիւրին մէջ աշխարհ մը իւրայատուկ նկատում ու յուզում։ Ու այս դիտողութիւնը իր բոլոր կշիռը կը ստանայ, երբ սանդուխներուն վերեւ թուրքը դնենք։ Ամէն հայ (բացառութիւնները դուրս են ազգային մթնոլորտէն) զգացեր է այդ անձուկը, երբ գործի մը համար սպասեր է դիւանի մը դուրսը։ Համիտի ռէժիմին հայոց առաջնորդարանները երանգն էին առած տաճկական պաշտօնատան։ Ժամկոչներուն լուսնաստղ նշանով կոճակները պարզ զարդանիշներ չէին։
Ելան։
– Պարտէզը՝ զոր կը ճանչնաք մեծ գիծերով։
Ընդարձակ, տասնի մօտ արտավար տարածութեամբ մը։ Մարդեր կան, որոնք արտաքին ամէն զգայութիւն իրենց մէջ կը վերածեն ներքին, իրենց թաքուն անձին երանգէն զգացումի կամ մտածումի։ Ձկնորսը, քաղաքին մէջ ծախուած ձուկերուն առջեւ ուրիշ մարդ մըն է։ Տէր Անիքտոսը, գիւղական երկրաչափ, վարժապետութեան շրջանին (կը հասկնաք անշուշտ աշխարհականը ) մասնագէտ մըն էր հողերու չափումին։ Չուան, կանգուն, քայլ՝ անոր աչքին չափ ստոյգ չէին տար տարածութիւնը։ Ու հողագործ՝ անիկա ափսոսաց քիթին տակէն սա հողերուն, որոնք ձգուած էին սա ճիճիպիճի ծաղիկներուն, յիմար ու անբեր ծառերուն։ Ի՞նչ գործ ունէին եղեւինն ու վայրի կաղամախը տեղի մը վրայ, ուր ցորենն ու գարին տիրելու էին անդիմամարտ։ Իրաւ ալ, հինաւուրց մայրիներու խիտ վարագոյր մը կը թուէր ձգուած պարտէզին հարաւ ու արեւելեան պատերուն առջեւ։ Տէրտէրը նկատեց, որ այդ գիծը տեղ-տեղ փրթած էր։ Ուրկէ՞ իմանալ սակայն դաւադրութիւնը, որ գործադրուած էր կանանչ այդ պարիսպին վրայ երիտասարդ վարդապետի մը ձեռքով, մեծ մարմնաբոյծ<ref>մարմնաբոյժ, սրբագրուած՝ մարմնաբոյծ</ref>ու հաճելախոյզ։ Ծառերը մեռած էին թունաւորուած այդ օծուած աջէն, որ անոնց արմատները գամով ծակծկած ու ծակէն ներս սնդիկ էր վազցուցած։ Մետաղը քալած էր արմատներէն ու մաղ-մաղ ըրած անոնց աչքերը<ref>աչքերը ? ալքերը ?</ref>։ Անոնց կարմրած մարմինները ինկան, որպէսզի անցք տային պարիսպէն անդին, փողոցէն բարձրացող տան մը պատուհաններուն, դուք կը հասկնաք, հսկող աչքերուն դէպի վանական բուրաստանը, ուր ծաղկենկար, ոսկեզօծ գդակով երիտասարդ վարդապետը վարդենիներ կը խնամէր, ածուի ծաղիկներ կը փայփայէր, ծունկերը լարած, նայուածքն ալ պատուհաններուն։ Ծառերուն անկումով պարիսպի վարագոյրին մէջ գոյացող հերձուածը անշուշտ խռովեց ութսունամեայ, գործէ քաշուած աւագերէցը, որուն երիտասարդութեան կը վերանային անոնց փառքն ու իմաստը։ Ան պաշտօնապէս բողոք «բարձաւ» նորին սրբազնութեան, արքեպիսկոպոս Չամիչեանին, սրբապղծուած պարտէզին վարկը փրկել ջանալով ու մեղադրելով պարտիզպանը, երիտասարդ վարդապետը, քանի որ դաւադրութեան հետքեր նշմարած էին դժուար տեսնող իր աչքերը։ Քահանան պատժուեցաւ, շատ տպաւորիչ պատիժով մը, վրայ տալով տասանորդը իր ծուխերուն, իբր «օրինակ այլոց», իրեն չպատկանող գործի մը խառնուելով եւ «անդորրութիւնը վրդովելուն»։ Չամիչեան սրբազանը ա՛լ տիրական դէմքն էր հայերուն յորմէհետէ Հայաստանի կողմերըքոմիթէին հոտերը ելած էին եւ սրբազանին մեծ հակառակորդները, իրենց ազգային եռանդով քաջածանօթ հայերուն եւ թուրքերուն, սրբազան իր ցուցմունքով կասկածելի նկատուած։ Եպիսկոպոսը կայսերական պալատին ալ համակրութիւնը ունէր իրեն հետ, ու Վանքին առաջնորդարանը ձգած երիտասարդ իր ձեռնասունին, կ’ապրէր քրոջը տունը, հինգ սպասուհիներէ շրջապատուած, որոնց ամէնէն մեծը քսանը չէր անցներ։ «Սրբազան պէյը», որ անոր պիտակ անունն էր, բացատրութեան կերպ մը չէր, այլ՝ խորունկ աղտոտութիւն մը։ Ի՜նչ տրտում ու խոր է մարդոց պատմութիւնը։ Քանի՛ քրքրենք, ա՛յնքան յատակը կ’ընկրկի, ու անոնց մեղքերուն աղբը կը պարարտանայ։ …։ Ու գործերը քալեցին։ Յուզմունքի տարիներուն քաղաքին մեծերը զգուշացան Վանք բարձրանալէ ու չեղաւ կամքը, որ տնկէր նորերը պառկողներուն տեղ։ …։ Յաջորդող առաջնորդը, պոլսեցի, (այսինքն՝ պարտէզի, ծաղիկի, ծառի սիրահար) գիտնական, նոյնքան երիտասարդ ու ծաղկենկար գդակէ ախորժ զգացող, Լաֆոնթէնի առակագիրքը մատնիով օղակուած<ref>ողողուած, սրբագրուած՝ օղակուած</ref>մատներէն կախ, կը սիրէր թափառիլ այդ «հովաստանին» ներքեւ ու չէր նեղուեր փրթած գիծէն<ref>գիծին, սրբագրուած՝ գիծէն</ref>ծառերուն։ Ան ալ պարիսպին վրայէն բարեւ կ’առնէր ու ողջոյն կ’ուղարկէր։ Տուներու պատուհաններէն աչքերը չեն պակսիր։ Հինցողին, գացողին տեղ, ուրիշը, նորը պիտի գայ։
Վանքին պարտէզը, «այդ բոլոր շռայլութիւնները» արդարացնող իր պաշտօնեան ալ ունէր, վճարուած պարտիզպան, որուն քոյրը, համբաւով գեղեցկութեամբ, ատենին Չամիչեան սրբազանի սպասուհիները կը կառավարէր, անվիճելի հեղինակութեամբ մը, ծերացած՝ բայց «անձէն առողջ» եպիսկոպոսին վրայ։ «Հոյակապ» սա պաշտօ՛նը, ինչպէս տարազեց միտքէն Պարտիզակ ըրած, ամառնային արձակուրդի մը այդ գիւղաքաղաքին մէջ Արշակ Չօպանեանը ճանչցած ու ատկէ շփացած պատուիրակ-քարտուղարը թաղականութեան։
Տեսան պարտիզպանը, որ թաղարիկները կը տեղափոխէր, ով գիտէ քանի՛ հարիւրերորդ անգամն ըլլալով։ Դեկտեմբերին ալ կը քրտնէր անիկա, քանի որ թաշկինակը անդադար ծծուն թուղթի մը պէս կը պտտէր անոր դէմքին վրայ։ Աճապարո՜տ։ Վասնզի պարտէզի խաղաղութեան մէջ անիկա կը լսէր բոլոր ձայները ու, արդարացնելու համար իր ամսականը՝ կը կեղծէր, կը դերէր<ref>կը տիրէր, սրբագրուած՝ կը դերէր: [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>տենդոտ աշխատանք։ Առնուազն մկրատով կնտելով<ref>Ծնթ. – կնտել – կունտ ընել – մազերը կտրել, որով գլխուն «կունտը» երեւան կ’ելլէ։</ref>ածուեզրի տօսախները։ Այսպէս պիտի ընէր, այցելուի ոտքի ձայնն առնելուն։ Փորձառութիւնը անոր սորվեցուցեր էր աչքին արժէքը, իր գործին վրայ։
Հարուստը պիտի հետաքրքրուէր հանգիտութեամբ, աղքատը՝ նախանձով։ Տակաւին կային ուրիշ ալ պատճառներ։ Հաճի Զաքէոսը, լսովի տեղեակ էր բաւական սիրուն մանրամասնութեան մըն ալ։ Շնորհալի պարտիզպանը, հայր սուրբին անունովն ու ողջոյնովը, իր ածուները կազմուած «ճաշակագեղ» ծաղկեփունջեր կը փութացնէր իբր դուզնաքեայ նուէր այս ու այն վաճառականին, աղային, հայազգի պէյի մը ոչ անշուշտմաղազաները, այլ՝ բնակարանը ու հարկ չկայ ճշդելու՝ որոնց հասցէին։ Ի հարկէ, հայր սուրբը պարկեշտ, անբասիր եկեղեցական մըն էր մեծամասնութեան աչքին։ Ու Ջերմուկները լոգանքի գացած օրն անգամ, գիշերը անպայման պիտի դառնար Վանքի իր անկողինին։ Բայց... ։ Ու պէտք է կախել այս «բայց»ը։ Գեղանի, հոյաշէն ու հեշտագին նայուածքին<ref>նայուածքին ? նայուածքով ?</ref>տիկինները, ժողովական կամ ոչ՝ իրենց ամուսիններուն լուռ արհամարհանքին հակառակ, «հոգի կու տային» վանաբոյս այդ սիրուն, «չքնաղ» ծաղիկներուն։ Ու տաղաւարներու, աջահամբոյրի, կամ աղքատիկ տղոց ձմեռնային զգեստ հայթայթելու համար իրենց դիմումներուն արդիւնքը առաջնորդին հաղորդած ատեննին, ժպիտով, յամեցուն շաղակրատութեամբ, գովքը չէին սպառեր այդ սիրուն, չքնաղ, դարձեալ սիրուն, դարձեալ չքնաղ ծաղիկներուն։ Տեղը չէ՞ կրկնել այնքան իմաստուն առածը մեր ժողովուրդին.
– Աշխըրքին բանն այսպէս է եկեր ու գացեր։
Պարտէզին մուտքը ձողակազմ մեծ դուռ։
Ուր փութաց բազմաշխատ պարտիզպանը։
Լիաժպիտ, վայելուչ, գեղանձն։ Կնիկի վայել նրբութեամբ մը։
Բացաւ անիկա ցանց-փեղկը, սուր, ուժով, ու երկարուն զանգահարութեան մը մէջ, չերեւցող զանգակէ մը։ Ընդունելութի՞ւն։ – Այդքա՛ն կ’ըլլար։
Անկոճակ իր համազգեստին մէջ –ժամկոչներուն բողոքը Չամիչեանին մեկնումէն յետոյ փրցուցած էին պաշտօնական մահիկն ու աստղը անոր բաճկոնէն–, անիկա կատարեալ էֆէնտի մը կը մնար, շուկայ, դիւան հոտող։ Նկատեց ատիկա տէր Անիքտոսը, որ սքեմին տակն իսկ հողագործ, բնազդաբար տեսեր ու դատեր էր մատնիով զարդարուն ձեռքը դուռը բացողին։ Հողին մէջ ու հետ աշխատողը «տէօնիւմ» մը հեռուէն կը ճանչցուի իր կոշտերէն, ճեղքռտած մատի ծայրերէն ու յօդուածներուն կոշկոռ կապած ցեխէն։ Ու տէրտէրը ակամայ շփեց իր մատները, որոնց յօդերուն գունդ-գունդ բան էր քարցած, հակառակ երիտասարդ տարիքին։
Դուռը, դառնալէն յետոյ, մաքուր այդ էֆէնտին կրկին բարեւեց նորեկները, վայել ճկունութիւնով ու արարողապաշտութեամբ։ Նոյն ատեն, ճարպիկ, անգուշակելի առանձնախօսութիւն՝ տէր Մեսրոպին հետ։ Յօնք, ուս, դէմքի փոփոխակի կէտեր<ref>կէսեր, սրբագրուած՝ կէտեր ?</ref>, նոյնիսկ մօրուքը մաս ունեցեր էին սա խօսակցութեան մէջ, որ կարճ տեւեց։ Հայր սուրբին հազը, «դղրդագին ու ջղային», ճուացող կիներու կանչին շատ մօտիկ, արձագանգեր էր կրկնապակի պատուհաններէն։ Պարտիզպանը, արտորանքով՝ բայց տխուր, փախեր էր դէպի թաղարները։ Պաշտօնական բարիգալուստէն դուրս, անոր արգիլուած էր խօսիլ այցելուներուն։ Ու ատիկա մեծ տառապանք էր այդ մարդուն, քանի որ լեզուն ջաղացքին քարին պէս կը դառնար բերանին։
– Սատանայ, – փսփսաց ետեւէն տէր Մեսրոպը, ու անցաւ առաջ։
Պատուիրակութիւնը, հետեւիլ ստիպուած ըլլալուն, պատեհութիւնը չունեցաւ սատանային յեղաբանութիւնը՝ ինչպէս մեղքը ուզելու<ref>սատանային.... ուզելու ?</ref>, թէ հաճի Զաքէոսը իբր կէս-պրուսացի (միւս կէսը պարտիզակցի, չմոռնալ ասիկա) պարտաւոր էր տեղեակ ըլլալ<ref>հաճի Զաքէոսը.... տեղեակ ըլլալ ?</ref>, սատանային վրայ շրջող զրոյցներուն։
Անոնք կանգ առին ապակեայ գաւթակի մը առջեւ։ Ճիշդ ու ճիշդ նոյն ոճով, որուն ծանօթ են մեր ընթերցողները քոմանտան փաշային ապարանքէն։
Ապակեայ այդ տուփին երկու արտաքին անկիւններուն, շունի մեծութեամբ երկու արձաններ, դասական նստուածքով առիւծներ, իրենց մարմինին մարմարէն հանուած մէյ-մէկ թաղար սեղմած իրենց ճիրաններուն։ Ո՞ր հանճարային մտածումը<ref>մտածումի, սրբագրուած՝ մտածումը</ref>միս ուտող սա խոտեղէն առարկաներն էր ճարեր<ref>ուտող... ճարեր – ?</ref>։ Հայր սուրբին նուէրն էին անոնք ազգային առաջնորդարանին, կատուի մեծ սիրահար ու, հանգիտօրէն՝ կատուազգիներու։ Թաղարներուն խորը, ա՛լ չորցած ծղօտներ, որոնց փակած կը մնային եղջիւրի ձեւով սեւցած պարկուճներ, ոսպ-ոսպ ուռեցած՝ իրենց պատեանը, մանրանկար սանդուխներ կազմելով ծղօտներու քովերէն, թաղարներուն մէջտեղը ճերմակ ձողիկներ, որոնց գագաթին ճերմակ հաւկիթներ, փայտեայ, բայց կատարեալ նմանութեամբ, անգէտները պատրելու աստիճան։
Գաւթակէն ներս դարձեալ թաղարներ։
Ճակատէն` առաջնորդարանի հիւրասրահը, ուր թիկնաթոռներու կիսաղեղ շարքէն մաս մը ոտքի, ուրիշներ նստած կը թուէին, մութէն այդպէս ձեւազեղծ։ Մեծատարած պատուհաններէն լոյսի տեղ մութի մօտ բան մը ինկած էր անոնց վրայ։ Հաճի Զաքէոսը գիտէր, թէ ոսկեդէզ<ref>ոսկեդէզ – ?</ref>վարագոյրներ ու անոնց վերնամասը թիկնոցող ծոպաւոր ուրիշ թաւիշներ կը խզտէին լոյսէն գոյնն ու իմաստը անշուշտ ազգին պիւտճէին, գեղին «աղքատին ու տնանկին» բերնէն փրցուած պատառին գնով, ինչպէս կը բարբառէր քաջարի տրիբունը, երբ թաղականութեան շրջանը լրանար ու մինչեւ ընտրութիւնները գործերը իյնային «որջացած»ներուն, որոնք այդ անիշխանութեան ամիսներուն ազգը պոչով կուլ կու տայի՜ն։
Սողոմենց կնիկը խաչ էր հաներ, վախուն ու արմանքէն<ref>արմանքէն ? արմանքին ?</ref>։
Գաւթակի աջին, դուռ։
Որ բացուեցաւ, զանգակի քիչ ու մեղմ սուլոցով մը։ Ո՞վ էր կոխած մատ կոճակին, որ չկար։ Հարցուց ինքիրեն Սողոմենց կինը, որ կը վախնար խաս մարմարին ամուր կոխելէ, զանոնք կոտրելու կամ աղտոտելու զգուշութեամբ։
Ու այդ դուռին մէջ Սուքիաս էֆէնտին, առաջնորդարանի պատուական ու ազգասէր քարտուղարը, նուէր՝ Չամիչեան սրբազանէն, եփուն ու գործ կարգադրող, լիակատար վստահութիւնը վայլող բոլոր առաջնորդներուն ու ազգային մարմիններուն, ինչպէս… թուրքերուն։
Ինչպէս միշտ, անիկա տեղաւորեց գրիչը ականջին ետեւը։ Այդ բնազդական շարժումին հետ՝ անիկա քիթին ալ պիտի տար անգիտակից հարուածը, զայն արթնցնող։ Ատիկա՝ պատրաստութիւն, տէր Մեսրոպին «պտղունցը»<ref>«պղունցը», սրբագրուած՝ «պտղունցը»</ref>ընդունելու, որուն վարժեր էր թեթեւ մոլութեամբ մը։
Ամէն այցելու, ամէն դասակարգէ, հերիք է, որ բացառիկ արտօնութիւն չունենար առաջնորդին սենեակը մուտք գործելու, անիկա պիտի ընդունէր այդպէս, այդ սեմէն, թիզով բարձր սալարկէն։ Քիչիկ մը ընդառաջ, կիսաժպիտ, քիչիկ մըն ալ աղեղօրէն երկարուն դէպի այցելուն, մեծարանք առնելու կամ տալու իր կեցուածքին մէջ ինքզինքը «հանդերձած»։ Թրքական քաղաքավարութիւնը մերիններէն ոմանց մօտ հասած է բնատիպէն վեր կատարելութեան։ Քիչ քաղաք, որքան Պրուսան, տուած է այդ երանգով փաստաբաններ, որոնք կօշիկ ու թարթիչ անգամ կաղապարած են սկզբնատիպ կաղապարին վրայ, ձայնէն, լեզուէն, ձեռքերու եւ կռնակի շարժումներէն ետքը։ Պոլսեցիները բերեր էին<ref>բերելու են, սրբագրուած՝ բերեր էին ?</ref>մեծարժէք ուսուցիչ մը, բնիկ Պրուսայէն, որ թուրքերէնի<ref>թուրքերէնը, սրբագրուած՝ թուրքերէնի</ref>դաս տուաւ կէս դար իրենց վարժարաններուն մէջ եւ չէր զատուեր թուրքէն հանգամանօրէն, թուրքէ մը աւելի խորացած եռալեզու անոնց մշակոյթին ու Պապը Ալիի դիւանատէրերուն մագաղաթեայ դէմքին մէջ։
Սուքիաս էֆէնտին, քիչ-շատ ծանօթ եւ «շնորհքով» մարդու մը առջեւ կը լրացնէր իր ժպիտին միւս կէսն ալ, ինքզինքը ընելով պատրաստակամ ու անկեղծ, գործադրելով գործադրելի ամէն առաջարկ «ըստ կարեաց իւրոց եւ փութանակի», ինչպէս կը սիրէր թրքաշեշտ գրաբարել, հայերէն չհասկացող այդ մարդերը տպաւորելով քաղցր իր հաճոյակատարութեամբը։ Ոչ ոք չմերժել, ու բան մը չընել, անշուշտ անհաշտելի այդ եզրերը միշտ չեն գոհացուիր։ Բայց կան այս մարդերը եւ իրենց պատրաստակամութիւնը կը բաւէ իրենց անգործութիւնը չքմեղելու։ Սուքիաս էֆէնտիի վարկին ու ժողովրդականութեան մեծագոյն զսպանակը այս սրտառուչ ու զինաթափ ընող բարեացակամութիւնն էր, խորապէս թրքական ու առանց կաշառքի։ Թուրքերը արգիլած էին ատիկա իրեն` պահել տալու համար իր աթոռը առաջնորդարանին օճախին մէջ։
Անիկա ըրաւ բարիգալուստի պարտ ու պատշաճ շարժումները, տեղաւորեց ընթացիկ բանաձեւները, օծուն, դիւրապատրաստ, «մեղր ու շաքար», արդարացնելով իր համբաւը, որ հասած էր ընդարձակ թեմին խորագոյն գիւղերը մինչեւ։ «Փութանակի», «ըստ կարեաց իւրոց» գեղեցկահունչ տարազներէն զատ, դեռ սեմէն ներս չգացած<ref>չքացան, սրբագրուած՝ չգացած: [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>, անիկա լսելի պիտի ընէր իր «սպասը» պատուական «իւրազնէից կարեաց ի գոհացումն». պաշտօնական թղթակցութեանց այս ոճերը նամակներէն փակած էին անոր լեզուին, որ, տեղի-անտեղի, հայր սուրբէն խծբծուելուն հակառակ, կը գործածէր զանոնք «ի մասնաւորի» գիւղական պատուիրակութեանց առջեւ։
Ձեւակերպական,քլիշէսա խօսակցութեան ընթացքին, անիկա սանկ խոշոր գիծերով պիտի ծանօթանար, դեռ դիւանատուն չընդունած, իրական կարիքը իւրազներու<ref>իւրազներու [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>, արարողապետ տէր Մեսրոպի, կամ ասոր բացակայութեան՝ պարտիզպան Մամաս էֆէնտիին նշմարներովը՝ ուրիշներէ անթափանց։ Ծանօթ է արհեստապետութեանց մասնալեզուն ։ Չէ կարելի ոսկերիչ մը հասկնալ, առանց շրջանակէն անցած ըլլալու։ Ոսկերիչներէն ետքը, մեր մէջ իրական արհեստապետութիւն կը կազմէր կրօնական դասակարգը՝ իր մասնաւորուած լեզուովը, շահերը հետապնդելու տիրական մեթոտներովը, «գանձանակային» ու բանկալեան բարքերու անսրբագրելի հաւատարմութեամբ։
Սուքիաս էֆէնտին թեթեւակի մռայլեցաւ, երբ եղաւ տեղեակ իւրազնէից կարիքներուն։ «Գործ»ին դժուարութիւնը, փափկութիւնը կ’աւելցնէին անոր կարծիքով ժամանակին ալ փափկութիւնը, դժուարութիւնը։ Անշուշտ<ref>Ծնթ. – ան-շուշտ՝ առանց շուշտի, առանց կասկածի</ref>է ճշմարտութեան բաժինը սա տարազներուն մէջ։ Դիւրին է, քիչ-շատ քաղաքակիրթ վայրերէ, արդի ֆիզիքական ապահովութիւնը հիմ բռնելով ծանրանալ այդ շրջանին եւ զայն դատապարտել։ Ինչպէս՝ հիմ բռնել Սուքիաս էֆէնտիներու վոհմակը եւ տարածել սա անկումը ամբողջ ազգային շրջանակներու վրայ։ Ասկէ անկախաբար, միայն գիւղին անունը ու մաշած կնիկին ձեռքը բաւ էին դղրդելու անոր ինքնին անապահով դատողութիւնը։
Րոպէ առաջ անոր այնքան զեղուն արտայայտութիւնը վերստացաւ կիսապաշտօն տարտամութիւնը, որով սկիզբ կ’առնեն մեր մերժումները եւ տհաճ, անհամ ձգձգումները։ Իր «ոսկեդարէն» ետքը, որով կը խորհրդանշուէր 1880-90ի իր պաշտօնավարութիւնը, երբ Չամիչեան սրբազանին պետական ազդեցութիւնը առաջնորդարանի դիւանին բերեր էր պետական պատկառանք, Սուքիաս էֆէնտին, «հեծեծագին ողբալով» ազգին օրըստօրէական անկումը, կ’աւաղէր անցաւոր փառքը այս աշխարհին, օրերը՝ երբ իր սրբազանին մէկ բարեւը բաւ էր բանտարկեալ մը ազատ արձակելու կամ ազգային կալուածներու վրայ ոտնձգութիւն մը «առերեւոյթ» սանձելու։ Հիմա՞։ – Իր գործունէութիւնը –ու տարօրինակ է, որիրով հասկնար ամբողջ առաջնորդարանը – կը սահմանափակուէր ծնունդի եւ մահուան վկայաթուղթերու խմբագրութեան ու, այսպէս ըսուած «քաղաքական ժողովի» մը ատենագրութիւնները կը դիւանէր (իրն է բառը) արձանագրելով, մանրամասն հաւատարմութեամբ, վիճաբանութիւնները սա երանելի ժողովականներուն, որոնք ժամեր կու տային մոմարանին մէջ գործածուելիք մանածին կէս ֆարթինկ<ref>ֆարթինկ – ?</ref>աժանութեանը մասին եւ դիւանին «ի պահ» կը ղրկէին գեղերէն խմբագրուած տեղեկագիրները, բոլորն ալ լեցուն զուլումով, առնուազն տան ճրագ երիտասարդի մը արիւնով, փախցուած աղջկան մը ողբերգութեամբ ը, կամ՝ բռնաւոր պէյերու ոտնձգութեամբը դարերէ ի վեր հայ գեղերու պատկան հողերուն վրայ։ Թրքական զուլումը մէկ է իբր յղացք։ Մէկ է գրեթէ իբր գործունէութիւն։ Անատոլուի արեւմտեան նահանգներուն մէջ անիկա ծաւալով միայն կը տարբերի հայկական որակուած այն շատ ընդարձակ հարստահարութենէն, որ քաղաքական որոշ ծրագրի մը կը հպատակէր Վեց նահանգներուն մէջ։ Այնպէս որ, «փոքր չափուն վրայ» այդ հարստահարութիւնը իրական էր ա՛լ<ref>ալ, սրբագրուած՝ ա՛լ</ref>1880էն ի վեր։ Ջարդերը փոխեցին մեթոտները ու ամէն թուրք համոզուեցաւ աւելի մեծ ախորժակներուն սրբութեան։ Մինչեւ Սահմանադրութիւնը, հայ-թուրք յարաբերութիւնները նիւթ կրնան տալ սրտառուչ հատորի մը։ Կ’անցնիմ։ Կրօնափոխութիւնը մէկն է այդ օրերու ամէնէն տխուր եւ փշոտ հարցերէն։ Քրիստոնեայ Եւրոպային անզօրութիւնն է զսպանակը այն խոր մոլեռանդութեան, որով թուրքերը շրջապատեցին ամէն նման դէպք։ Միւս կողմէ՝ խիստ դժնդակ պայմաններ կը ճնշէին մեր ազգային մարմինները, որոնք 96ի ջարդերէն վերջ վերադարձ մը ըրին իրենց պապերուն քաղաքականութեան։ Գլուխնին ողջ պահելը հայկական առած է։ Վաճառականը, արհեստաւորը, խանութպանը այդ ճակատին վրայ մէկ կը մտածէին։ Յեղափոխութիւնը Պրուսա պիտի գար 908էն յետոյ, իբր օրինաւոր, արտօնուած կազմակերպութիւն եւ թուրքերուն պիտի ծառայէր պատրաստ պատրուակ՝ երիտասարդութեան զանգուածային սպանդին, քաղաքին վրայ ժամով հեռու կիրճի մը մէջ, ու կախաղաններու անտառին, զոր 915ի հարիւրապետները պիտի պատրաստէին այնքան դիւրութեամբ, մահուան փայտը հանելով երէկուան մտերիմ հայրենակիցները։ …Ատկէ առաջ, 900ի շրջաններուն, Պրուսայի «մերազնէից» խաղաղանհնդիր(պրուսացիները փոխանակած են<ref>եւ, սրբագրուած՝ են</ref>խեւհգիրերը, արտասանութեան ատեն) ապրումին համար անհրաժեշտ էր, մեծ դիւանապետին համեստ կարծիքովը, պարպել բոլոր գիւղերը, բնակչութիւնը փոխադրելով քաղաքը, ուր այդ «մերազնէները» շուտով կ’ընտելանային նոր պայմաններու, կը դառնային պարկեշտ արհեստաւորներ։ Այս «եղանակաւ» կը լուծուէր կնճիռը գիւղական տեղեկագիրներու եւ կը գտնէին ցանկալի վախճան բոլոր անհաճոյ դիմումները «առ ոտս բարեխնամ կառավարութեան»։
Այս ամէնը, ամէնօրեայ անդաճումներու արդիւնք, կը թարմանային պատուական դիւանապետին մտքին, երբ կնճռոտհնդիրմը սեղանի ելլէր։ Սակայն ո՛չ հաճի Զաքէոսը, ոչ ալ մեծփոր Գրիգոր աղան չտեսան ասոնց արձագանգը Սուքիաս էֆէնտիի դէմքին, վասնզի երեւելի քարտուղարը մագիստրոսեան կատարելութեամբ մը իւրացուցած էր թուրքերուն խորամանկ խաղաղութիւնը։ Անիկա զանոնք հրաւիրեց դիւանը։
Տասնհինգ տարեկան մանչ մը, աղջկան դէմքով, որուն մազերէն սանտրին ստեղծած հէնքը կը մնար դեռ անաղարտ, օրը կէսէն անցած ըլլալուն հակառակ, առանց գրիչը ձեռքէն ձգելու, գլուխով առաւ պատուիրակութեան բարեւը։ Չէր ժպտած, ինչպէս չէր ալ ելած աթոռէն` խոր դժգոհութիւն պատճառելով թաղականութեան ատենապետին։
Տէր Մեսրոպը փութացուց գանձանակը։
– Յիշեալ լիջիք առաջի անմահ գառինն Աստուծոյ։
Քթախոտի տո՜ւփ։
Անիկա չհասկցաւ Սողոմենց կնիկին անվարժութիւնը։ Իր գիտցածը ա՛ն էր, որ գեղին մեծ խաթունները բոլորն ալ կը գործածէին «օրհնեալ» փոշին։ Ու չգիտցածը ա՛ն՝ որ Սողոմենց մայրը հաճի աղայի մը կինը չէր։
Խոտին քաղցրացած արտաբուրումը, հետեւող փռնգտուքը, Գրիգոր աղային հսկայ հազը, որ դիւանադարանին ապակիները դողացուց, գրագիր պարոնիկին պաղ ու թթու դէմքը իրարու խառնուեցան։ Որմէ յետոյ՝ տէր Մեսրոպը զանգակի եռակի հնչումով մը անհետացաւ։ Հայր սուրբը կ’ուզէր զինքը։
Անոր բացակայութեան Սուքիաս էֆէնտին սարէն-ձորէն հարցում ըրաւ տէրտէրին։ Բերքը –ձիթապտուղը կ’ակնարկէր– տուրքերու կանոնաւոր վճարումը, աւազակները, անտառներու շուրջ անպակաս վէճերը, նախիրը, լիճին բարձրացումը,Մուգատայի յետնեալը, թաղականութեան միւսհիստյարգելի անդամները, անոնց հարսնցու աղջիկներն ու փեսայանալիք մանչերը անցան այդ հարցումներէն<ref>հարցումները, սրբագրուած՝ հարցումներէն</ref>, տնավարի, մարդամօտ, ճանչցող ձեւերով։ Հակառակ ատենադպիր պարոն հաճի Զաքէոսին բուռն ցանկութեան ու անհամբեր սպասումին, որ երկար, պատճառաբանուած, զօրաւոր յարձակողական մը պատրաստած էր Մաթոս վարժապետին ապիկարութիւնը պարտիզակեան պերճախօսութեամբ մը «տախտապարող», Սուքիաս էֆէնտին չմօտեցաւ վարժարանական հարցին։ Այս զգուշաւորութիւնը զիջում մը չէր թաղականութեան ատենապետին, որ կը պաշտպանէր «փլած» վարժապետը իր շատ գեղանի ու մատաղ կնիկինէշխին, այլ՝ շատ բարձր քաղաքականութեան մը կտակը, Չամիչեան սրբազանէն, «իր ականջներուն իբր օղանցուած»։ «Անհամակրելի», «անվստահելի», «կործանարար» հաստատութիւններ դառնալու վրայ էին հայոց հին, պատուական, օգտակար վարժարանները, որոնք տէրտէր, տիրացու կը պատրաստէին ու քիչիկ մըն ալ հաշիւի մարդեր։ «Ասկէ աւելին վնասակար էր այս ժողովուրդին», կ’ըսէր ու գլուխը կը թօթուէր թմթռկած այտերով մեծամօրուս արքեպիսկոպոսը, որ «անգօսնելով» Գաւառականի որոշումը (ըստ որում ազգին պետը Վանքէն դուրս տեղ մը չէր կրնար բնակիլ) ապրեցաւ քրոջը տունը եւ, ըստ բամբասանքին՝ նաեւ անոր անկողինը։ Այս անգթութիւնը, որով մենք մեր ատելութիւնը բացառիկ թոյնով մը կը պատուաստենք, երբ կը հալածենք մեր պաշտօնական մարմինները, արժանի է ուշադրութեան ։ Մեր անիշխանական ձգտումներուն առաջին խմորը կը մնայ թաղուած անոր խորը։
Հաճի Զաքէոսը, զայրացկոտ, թուքը կուլ տալէն, հակառակ«Բիւզանդիոն»հայաթերթին ընթերցումովը կլլուած թուելուն, կը թարմացնէր այս աղտոտ յիշատակները, որոնք դեռ չէին չորցած սրբազանին հեռացումէն ետքն ալ, ու կը ծխէր սիկարը։ Անիկա Մաթոս վարժապետին հոյաշէն կինն ալ տեսաւ իր միտքէն, որուն դարպասը կ’ընէին մանարանատէր Խաչիկեաններու չորս եղբայրներէն երեքը, թաղականները ու հոգաբարձու պարոնները … մինչեւ որ տէր Մեսրոպը վերադարձաւ։
– Հրամեցէք…
– Հայր սուրբի՞ն, – միջամտեց Սուքիաս էֆէնտին ` աչքին պոչովը ցոյց տալով անգուլպայ, թափթփած կինը։
– Հրամանն է, – դիտել տուաւ արարողապետը, ուսին մէկը քիչիկ մը վեր՝ պիղատոսեան նենգութեամբ մը։ Յատկանշական իր շարժումն էր ատիկա, որով պատասխանատուութիւնը կը նետէր այդ «ուսէն»։ Այս կամակատարութեամբ անիկա յաջողած էր ծառայել բռնապետ Չամիչեանին, պաշտպանել իր պաշտօնը նորին մօտ, հակառակ քահանաներու այնքան հնարամիտ սադրանքներուն։ Տրուած հրաման մը անմռունչ, առանց ծուէն մը անձնական դիտողութեան, անմիջապէս գործադրելով։ Անիկա աջ ձեռքն ալ ձայնին պէս պիտի ծռէր քիչ մը ետ։
– Ինչո՞ւս է պէտք…
Յօնքերը վեր-վեր առնելով ու սրբելով քթածայրին սեւ, սուրճի կաթիլի գոյնով պուտ մը բանը՝
–Թող մտածեն հրաման արձակողները։
Միշտ ալ Պիղատոսներ պիտի ստեղծենք մեր անարիութիւնը պաշտպանելու հոգով։
Իրենք համեստ ու հլու ծառայողներն էին հայոց ազգին մեծամեծներուն…
Մարդիկ այսպէս են։ Հինին մէջ այս վիճակը կ’որակուէր «Երկու տիրոջ ծառայել»։ Հիմա, աւելի ճիշդ է տարազը, որ կ’ըսէ՝ «Երկու երեսով»։
– Զարմանալի է շիտակը, սա մեր հայր սուրբը ։
Որո՞ւ կ’ըսէր իր զարմանքը պատուական քարտուղարը, որ առաջնորդին ամէն ներկայանալուն, ոչ մէկ կոճակ կը թողուր անպաշտօն, ու դէմքն ու մարմինը կ’ընէր լրիւ պատկառանք, բայց գեղի աղաներու առջին ինքիրեն կը նուիրէր սա զարմանալի անկախութիւնը։
– Տիկինը քովը չէ՞։
– Ինչպէ՛ս թէ ոչ։ Բայց աւելի անոր խնդրանքովն է կ’աճապարէ կոր։
– Զարմանալի, իրա՛ւ որ շատ զարմանալի։
Բայց, հակառակ այդ «զարմանալիութեան», Սուքիաս էֆէնտին «մեծաւ» լրջութեամբ կոճկեց իրփարտըսիւն, տեղաւորեց անթերի, մութ իր ֆէսը, բերելու համար եզերագիծը պայմանեալ կէտերուն, ականջներուն խեչակներէն, ու անձնատուր իր քառորդ դարեան վարժութեանց, դիրք բռնած դուռին ետեւօքը, կիսակործան, ժպտուն, թրքականթէմէննահը հաւաքող կամ արձակող հակումով։
– Հրամեցէք, Գրիգոր աղա…
– Հրամեցէք, տէր հայր…
– Հրամեցէք, պարոն հաճի Զաքէոս …
Ու չտուաւ անունը Սողոմենց կնիկին։
– Տիկինն ալ, – միջամտեց արարողապետը։
– Հրամեցէք, խաթուն…
Ու «հրամցուած» խումբը մտաւ առաջնորդին ընդունելութեան սենեակը, անշուշտ «ի մեծ զարմացումն» կիսակործան դիւանապետին։
Կ’անցնիմ արագ ներկայացման մանրամասնութիւններէն, թէեւ ասոնք պատմական մեծ իրողութիւններ էին այնքան դիւրաւ խաթունի վերածուած Սողոմենց կնոջ համար, որ պիտի խօսէր անոնց վրայ, գեղ դարձին, իրապէս` արմանքով, առաջնորդին հետ քիթ քիթի այդ կնիկին երեսէն։
Տէր Անիքտոսը համբոյրի շարժումը ըրաւ դէպի ազգին պետը, բայց խնայեց իր գեղջուկ շրթները անոր արդէն եպիսկոպոսական ափին, կակուղ ու ճերմակ, ինչպէս պարտին ըլլալ այդ ափերը, ու գոհարազարդ, վասնզի ծանօթ էր առաջնորդին «ջղայնութեան», որով այդ ափը պատանիներուն ու երիտասարդ կիներուն կը տրուէր «ի համբոյր», առանց տհաճութեան։ Ըրին անոր պէս միւսները։ Սողոմին մա՞յրը։ Արցունք կար աչքին, երբ առաւ այդ աջը, ուրկէ կախուած էր զաւկին հոգին։
Առաջնորդէն յետոյ տէրտէրը ողջունեց երկու քայլ հեռու թիկնաթոռի մը մէջ ընկողմանած կինը, որ մէկ ծունկին գիրք, միւսին դրած «աշխարհք մը մատնի», թոյլ հետաքրքրութեամբ մը կը հետեւէր տեսարանին։ Քահանային պէս ըրին պատուիրակութեան աշխարհական անդամներն ալ` քիչիկ մը շփոթելով իսկ գեղացիի իրենց հիացման մէջ, ու տիկինէն, որուն թարմութիւնը, հագուածքին շքեղութիւնն ու յարդարուն երեսը տպաւորիչ էին խորապէս։ Հայոց առաջնորդը ի՞նչ գործ կրնար ունենալ այս տեսակ «կտորներու» հետ, մտածեց թաղականութեան ատենապետը, որուն կինը սախտած էր<ref>սախտած էր – ?</ref>մատղաշ տարիքէն,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>հաւանաբար ցուլի ու հսկայի անոր անձէն ու երեսունը հազիւ անցած «հանգստեան կոչուած էր», բժիշկներու վճիռով, ատենապետը «ներքեւ ձեռաց» ազատ ձգելով սանկ անաղմուկ արածելու, տան գործերու օգնող վարձուոր «հարսներէ» ու քեռկիններէ։ Մեր կեանքին մեծագոյն զգացումը –դուք ըսէք կիրք՝ բայց ընդարձակելով բառը դէպի իր հին իմաստը– ամէն րոպէ ինքզինքը կը դիտէ ուրիշներուն մէջէն։ Գեղանի կնոջ մը պատկերին դէմ ատենապետը տեսեր էր ողբերգութիւնը իր տունին, զաւկին –անդրանիկին– հասուննալը, տարիէն հարսնիքը ու իր կնոջը սառած անկողինը…։ Սողոմին մայրը, քաղքենի կնիկէ իր խորշանքին մէջ –ամէն քաղքենի կին առնուազն պարկեշտ պոռնիկ մըն է անոնց ըմբռնումով–, բերան չէր բացած։
– Մա՞յրն է։
Հարցնողն էր զարդարուն կինը։ Որուն դէմքէն արգահատագին բան մը ուրուացաւ ու մեռաւ բառին հետ։
– Այո՛։
Աճապարած էր հաճի Զաքէոսը, որ հասակին մէջ յետիններէն ըլլալուն հակառակ, խօսքի մէջ առաջնութիւնը չէր տար ուրիշի, ինչպէս կը սրամտէր տէր Մեսրոպ քահանան, երբ անոր հանդիպումն ընէր վարժարանի փողոցին։
Գրիգոր աղան, ծուռ, չափեց իր դիւանադպիրը, ու խոնաւ, հաստ իր շրթունքը կ’ընէր այսպէս կոկորդին տակ կազմ ու պատրաստ հայհոյութիւնը աւրելու<ref>հայհոյութիւնը աւրելու – ?</ref>համար։
– Նստեցէ ք, – ըսաւ վերջապէս հայոց առաջնորդը։
Անտրամադիր էր անիկա, խանգարուա՞ծ ըլլալուն իր խօսակցութեան մէջ տիկին Արման Անթուանէթի հետ, որ ֆրանսական հիւպատոսարանին հետ իր սիրալիր յարաբերութեանց կ’աւելցնէր նոյնքան սիրալիր յարաբերութիւններ լուսաւորչական հասարակութեան ականաւոր անձերուն։ Տիկին Արման Անթուանէթ Պայ, Պրուսայի կաթոլիկ հայ հասարակութեան կէս դարէ ի վեր օտարացած մէկ գերդաստանէն սերած, Ֆրանսա ուսած, բայց Արեւելքով խանդավառ կինն էր մետաքսի մեծահամբաւ տան մը կրտսեր եղբօրը։ Ախտավարակ արտաքինով, տարիքէն շատ առաջ ծերացած Պայ մը ասիկա, որ իր մեծ եղբայրներուն աչալուրջ հսկողութեան յանձնած իր մանարանը –հօրենական բաժին–, կը զբաղէր ձի նստելով, խուլ իր ականջները դարմանելու համար տարիին կէսը Վիեննա եւ Փարիզ անցընելով, ազատ ձգած իր կինը, իր կարգին արածելու, խելքը հասած ձեւով մը։ Տիկինը, իր տարփանքներէն աւելի շահեկան էր իր տարերկրեայ ախորժակներով։ Կը յաճախէր քաղաքին հին, բիւզանդատիպ կայքերը, ինչպէս մատուռները,այազմաները,թէքքէները, երկդիմի համբաւով դամբարանները, ընդունելով իր գլխուն վրայ օրհնութիւնն ու ափը շիկամօրուս շէյխերուն եւ թուխ աբեղաներուն,<ref>յաւելում ստորակէտի</ref>ամենազգի ու խորապէս գրաւիչ, արու՝ ինչպէս ընդքարշող անոնց անձերուն մօտութեանը մէջ զգալով ինչ որ Արեւմուտքի ապականած դքսուհիները, պարոնուհիները կը հանէ իրենց դղեակներէն ու կը ղրկէ սա բորբոս ու սերմ հոտող բոյրերուն վայելումին։ Կ’անցնիմ արագ տիկին Արման Անթուանէթի երաժշտական հակումներէն, որոնք դաշնակէն զզուանքով մը համբաւի ելան` փնտռելու համար արեւելեան միւս գործիքները, այնքան արիւնոտ, մօտիկ՝ կիներու ջիղին։ Բայց պարտաւոր եմ ճշդել անոր բարի դրացնութիւնը, քանի որ Վանքը կը գտնուի պարտէզին հարաւային պարիսպին վրայ, նորաբաց փողոցին կէսը բռնող իր ապարանքին դէմ։ Վանքին ծառերը մեծկակ պարապ մը կը կազմէին, կարելիութիւն տալով բարձրաձայն խօսակցութեան մը վերէն դէպի վար, կամ փոխադարձաբար։ Տիկինը, այդ շրջանի իր պաշտօնական սիրահարին վրայով կապ էր հաստատած ազգային առաջնորդարանին հետ, ուր պատուակալ դպիր էր, տիկինին պէս Եւրոպա ուսած, կարեւոր հաստատութեան մը վարիչ ու նոյն ատեն պատուակալ տարփաւոր Արման Անթուանէթի։ Երաժշտութիւն, Արեւելք, կեղծ կամ իրական միսթիսիզմ, հարստութիւն, մարմնական ճոխութիւն, ջղագար առնութիւն, – ասոնք բաւակա՞ն են՝ բացատրելու համար սա ժամուն, տիկին Անթուանէթի ներկայութիւնը, առաջնորդին մտերմութեանը մէջ, որպէսզի Կալաթա-Սէրայի ֆրանսական գրականութիւնը Լաֆոնթէնով կլլած մտաւորական եկեղեցականը անդիմադրելիմիմիքով մը կարդար ու բացատրէր «Ագռաւն ու աղուէսը»ին առակը, սրահներէն դուրս, մինչեւ դէմի պարտէզը հասնող իր բացագանչութիւնները հեշտախառն ակնարկով բարեխառնելով…։ Աւելցուցէք բացառիկ ալ պարագան, Սողոմին տաճկընալը, որ բանտէն դուրս ելլելով հասեր էր հիւպատոսական եւ պապական շրջանակներու։ Տիկինը ճարտար տաղանդով կը շահագործէր պատահարը, կապ մը ծառայելով ընդմէջ պապական նուիրակին եւ հայոց առաջնորդին, իրականին մէջ զարգացնելով իր իսկ կապը, բաւական դժուար որակելի։ Դժուար է ճշմարիտ պիտակով մը տարազել սա համակրութիւնը, որուն մէջ տարփավառ, անյագուրդ, գրեթէիսթէրիքկին մը եւ ջիղերէն զարնուած, գոնէ անոնց մէկ քանի կեդրոններէն խորապէս խանգարուած այր մը իրար կը փնտռեն ճշմարիտ տարփանքի մը տենդով, բայց կը մնան հոդ, յաւիտենական խուզարկու, չանցնելով սահմանը զգայարանական խռովքին։ Եթէ տիկին Անթուանէթի ախորժակները պայծառ էին բաւական, ոչ ոք ստոյգ բան մը գիտէր պայմաններուն վրայ, որոնք սքեմ ընդունելու մղած էին, Կալաթա-Սէրայը պատուոյ յիշատակութեամբ աւարտած, Պոլսոյ փաստաբանական համալսարանէն վկայուած, չորս-հինգ լեզու խօսող ու գրող սա երիտասարդը։ Ի՞նչ էր գործը ասպարէզի մը մէջ, ուր ամէնէն քիչ օգտագործելի տուրքերը կը չքանային ինքնաբերաբար։ Աշխարհական անոր կեանքէն արձագանգ մը չէր հասած մինչեւ Պրուսա։ Բայց Չամիչեանի օրինակը ու, մա՛նաւանդ՝ անոր ձեռնասուն պզտիկ վարդապետին լեցուն, աշխարհիկ, փայլուն տիպարը հասկնալի կ’ընէին ան միւսները, Պոլիս ծնած, ուսում ըրած, յետոյ շատ հաւանական արկածի մը գնով, խոր ու ընկլուզող պայքարէ մը ետքը, մեռնելու համար սքեմին վազող երիտասարդները, որոնք մեր բարձր հոգեւորականութիւնը պիտի կազմէին Համիտի շրջանին։ Կրօնքի մարդ ըլլալէ աւելի՝ քաղաքական պաշտօնեաներ էին ասոնք, ու Պոլսոյ եկեղեցիները՝ անոնց համար մէյ-մէկ քէօշկ։ …Ու գիտութեամբ կամ անգիտութեամբ, կիներու մարմինէն խոր զզուանք զգացող առաջնորդը կը բամբասուէր տիկին Արման Անթուանէթ Պայի հետ։ Ո՛չ քահանաները, ո՛չ խոհարարը, ոչ ալ Վանքին ծերունի սպասաւորը, դասական վստահութեամբը հանրային սպասաւորներու չհերքեցին այս զրոյցները։ Աւելի՛ն. արհեստաւոր, խանութպան ու ջրհանկիր դասն ալ բամբասանքը կը տանէր դէպի օգնական քարտուղարը, որ իր ձայնին համար (տղան «քաջոլոր ձայնի» երաժիշտներու սերունդէն էր, որ երկու դարու անցեալով մը հպարտ էր՝ ժամուն տուած ըլլալուն շարք մը համբաւեալ դպիրներ) մուշտակագործի իր խանութէն վերցուելով փորձեր էր դպրոց, աւարտեր անոր ընթացքը, ուսանողութեան շրջանին ցերեկները ուտելով առաջնորդին հետ, աւելի յետոյ՝ կարգուելու համար օգնական գրագիր խիստ պատուական, անզուգական Սուքիաս էֆէնտին։ Անշուշտ բամբասանքը միշտ բամբասանք է։ Ու դժուար է անոր հետեւիլ։
– Նստեցէք։
– Նստեցէք, – երկրորդեց գեղանի կինը, իբր արձագանգը հայոց առաջնորդին։
Սողոմենց կնիկէն զատ միւսները նստան, աչքով ու յօնքով թելադրելով անոր, որ տեղ մըն ալ ինք նստի։ Ոտքի, անոր տարազը, կարճ փէշէն ատեն-ատեն նշմարուող վարտիքին խարզած մասերը, անխնամ, խճուճ մազերը կը ստեղծէին խոր ու թշուառ տգեղութիւն մը։
Անգուլպայ ոտքերը, կրունկներուն զառիթափէն ակօս-ակօս, սեւ ու քարացած գիծերով, այդ տգեղութեան կը բարդէին զզուագին միւս բանը, որ աղտոտութիւնն է կնկան մը վրայ, լաթերուն, սեռին աշխը։ Սպաննէիք՝ անիկա պիտի չդնէր այդ մարմինը սա աթոռներուն` հայլիի պէս փայլուն կռնակով։ Ճիշդ քովին՝ թաւիշ քանափէն, որուն կերպասին վրայ խաւերու ծփանք մը ալեկոծ բան մը կը ցոլացնէր, փոխն ի փոխ դալուկ, պղտոր կամ արենավառ։ Մեծ գորգը «կը ծփար» մաքրութենէն, ինչպէս կը սիրէին պարծենալ պրուսացի տիկինները, իրենց հանգստաւէտ տուներուն անթերի մաքրութիւնը պատմելով իրարու։ Ամէն օր անոնք խնամքով պիտի լուային տունը, բակը՝ մշտահոս իրենց աղբիւրները օգտագործելով։
– Գրիգոր աղա<ref>աղան, սրբագրուած՝ աղա</ref>, – սկսաւ հայր սուրբը ու չէր գիտեր, թէ ինչո՛ւ քահանային չէր ուղղեր խօսքը, – գիտէք հարկաւ, թէ ժամանակները որքան փափուկ են հիմա։
– Կատարելապէս, հայր սուրբ, – փութաց պատասխանել ատենադպիրը, կանխահոգ համաձայնութեամբ՝ ատենապետին փոխարէն, որ պարզ աղա՝ վախ ունէր լեզուով փայտ կոտրելու ու տակաւին գեղէն իշխանութիւն էր տուած քարտուղարին, իր կողմէ յարմար պատասխան ճարելու հայոց առաջնորդին։
– Կատարելապէս, հայր սուրբ, – ստիպուեցաւ կրկնել ատենադպիրը հասկնալ չուզելով թթու նայուածքը վարդապետին, որ չափեր էր, վերէն ու պերճ, սա գեղացիին կտորը (ի՜նչ իմանար անիկա Պարտիզակէն ու ազգային պատմութեան դասերէն), էշէն առաջ ախոռը մտնող, ինչպէս կը սրախօսէին քաղաքացիները` պատկերելու համար խօսքի չկանչուած՝ խօսքի մտնող շատախօսութիւնը։
Առաջնորդը յաջողեցաւ զսպել իր տհաճութիւնը ու շրթները ծամելով -նշա՜ն, թէ ջիղերը ճամբայ ելած էին– շարունակեց իր պաշտօնական, դիւանագէտ ու հիմնովին պարապ փաստարկութիւնը։
– Ազգային հարցերը մտած են շատ փափուկ փուլի մէջ։ Մեր յանցանքներով վրդովեցինք մեր հանգիստը։
Ատենադպիրը յօնքերով կը հերքէր այդ մտածումներուն արժէքը, քանի որ առանց յեղափոխական ըլլալու՝ չէր հաւատար իր ժողովուրդի մեղքին, ու Ջարդերը կը վերագրէր մեր յանցանքներէն աւելի թուրքին մշակոյթին։ Բայց խելքը ունեցաւ յօնքերէն լեզուին չիջնելու։ Օտար տիկինի մը քով խենթութիւն էր թուրքը մեղադրել։
– Նոր խնդիրները, – շարունակեց առաջնորդը, – պատճառ կրնան դառնալ շատ անախորժ բարդութիւններու, խիստ ցաւալի հետեւանքներով։ Ատոր համար ալ ձեզ կանչեցի, որպէսզի տեղեակ մնամ։
Ու չէր անդրադառնար, որ իրաւագէտ, լեզուաբան, շատ մը յօդուածներ ստորագրող եկեղեցական՝ ինչ աստիճան թեթեւ, անիմաստ, անպէտ բաներ կ’ըսէր սա մարդոց՝ տասը ժամ հեռուէն քաղաք իջած, որոնք մոլորեալ ոչխարին առակը խօսեր էին իրարու, կառքին դադարին ու «յոյս մեծ» ունէին կորսուածը փարախ տանելու։
– Դժբախտաբար, տղուն յայտարարութիւնները վճռական են եւ ասկէ յետոյ յոյս չեն թողուր, որ…
– Դուք անձնապէս լսեցի՞ք զանոնք իր բերանէն, հայր սուրբ, այդպէս արտայայտուելու համար, – միջամտեց քաջարի տրիբունը, որ կ’եփէր իր աթոռին վրայ։ Կաթսաներով ճառ ու քարոզ (գեղացին քանակի նմանութիւնները կ’առնէ հարսնիքներու մեծ խալկիններէն, ուր բեռնով կը թափեն բրինձը) ու վիճաբանութիւն մամուլի էր դրած իր ափ մը գանկին ներքեւ, կրկնելու համար սրամիտ հեգնութիւն մը, որով կը ծաղրուէր երանելի ընդդիմախօսը, գեղին հիներէն։ Զուր տեղը չէ՜ր, որ հիմկու նոր ժմնուկ տղաքը Պարտիզակ կ’երթային, ատենախօսութիւն, ազգային պատմութիւն, դիւանագիտութիւն եւ լրագրամոլութիւն կը սորվէին, անուանի կամ համեստ, բազմավաստակ կրթական մշակներէ, այնքան առատ՝ այդ զարգացած գեղին մէջ։
Երկրորդ, բայց աւելի թթու նայուածք մը, զոր վիզի կիսոլոր ծռում մը կ’ընէր յայտնապէս սպառնալից (ատիկա կը հասկնային առաջնորդին հետ մօտէն շփուողները միայն ու կ’ընէին կարելի զիջում՝ խնայելու համար վերահաս տագնապը անոր ջիղերուն), չափեց, գամելու պէս խիստ՝ քաջարի տրիբունը, որ նայուածքին ու շեշտին մէջ գտեր էր այնքան դիւրաւ կնիքը իր անկորուստ անձնականութեան, ուրիշները ճաթեցնող ինքնավստահութիւնը, ինքնագոհութիւնը իր կարճ ու ճղճիմ արտաքինին մէջ այնքան վիրաւորող, երբ, հակառակ այդ ափ մը գանկին, պտղունց մը խելքին ու շերտ մը մարմինին (գեղացին կ’ըսէրլիւմէ, որ կը նշանակէ մորթուած ոչխարի մը կէսը) ու աղքատութեան, նոյնիսկ ատոնցմով շփացած, կը նետէր ոտքը ոտքին ու,չաթըռ-չաթըռ, փապուճի պէս լեզուն դուրս ձգած՝ պատասխան կու տար դեղ կուլ տուողներուն, դուք հասկցէք՝ աղաներուն, լուն վերածելուն ուղտի, ու պզտիկ, աննշան զեղծում մը կամ թերացում մը թմբուկով ծանուցանելով սրճարանէ սրճարան, կատարելապէս արժեցնելով իր սիրական տիտղոսը, – աղքատին լրագիրը ։ Ճիղճ մարմինի, կեղծ խելքի սա մեծաբանութի՜ւնը։ Որքա՜ն շատ էին առիթները անոր փառքին։ Հայոց առաջնորդին ներկայութիւնը (ինք կ’առնէր տաճկական մեծ բառ մը՝հուզուրը<ref>Ծնթ. հուզուր – սուլթանին ներկայանալ մը։</ref>, հեգնելու համար զայն) անշուշտ աւելի չէր արժեր, քան գայմագամին պաշտօնասրահ, ուր անիկաքոմիթաներու խնդրին ատեն, չէր վախցեր ծառանալէ անիրաւ վերագրումներու, որոշումներու դէմ, կերեր ծեծը փառաւոր տեսակէն, ճաշակեր շաբաթներով բանտը եւ սղոցները անոր ոջիլներուն, բայց չէր դաւած հասարակաց շահուն։ «Պզտիկ մարդոց մէջ գոմշու սիրտ մը պառկեր է», ըսեր է գեղացին` ապահովաբար հաճի Զաքէոսի նման ուրիշ հերոսի մը մեծագործութիւնը առածելով։
-…Այնպէս որ, ձեւակերպութեան համար միայն, այսօր իսկ պիտի երթաք բանտ, տղան տեսնելու վերջին անգամ։
Չէր տեսա՜ծ տրիբունը։
– Հարկ է ըլլալ զգոյշ, մա՛նաւանդ ճկուն, չգրգռել անոնց մոլեռանդութիւնը։ Տէրը անշուշտ իր «անհասանելի կամօք» տնօրինած է այդ ամէնը։ «Կամք Տեառն օրհնեալ եղիցին»։
– Ամէն…, – հազիւ կրցաւ արտասանել հայհոյիչ ատենապետը, որ կը հասկնար գրաբար ու կը գործածէր հռչակաւոր նախադասութիւնը, խոր իր դժբախտութեանց եզերքին, մեղքի մը դուռը գոցելէն ետքը։ Որո՞ւ տնօրինութեամբը իր կինը պիտի իյնար այսպէս անպէտ, ցաւագար, երեսունը հազիւ անցած, երբ ուրիշներուն կնիկները, այդ տարիքէն ետքը կը սկսէին թաւնալ, աղուորնալ…
– Պիտի երթաք տէր Անիքտոսին եւ մօրը հետ։
«Խաղաղութիւն ամենեցուն», ըսած է մեր եկեղեցին, հաւանաբար մեծ փոթորիկէ մը ետքը, որ կը զարնէր մեր ժողովուրդը։
«Խաղաղութիւն ամենեցո՜ւն»:
Անշուշտ, եթէ ատենադպիրը ըլլար սովորական սատանայ մը։ Անիկա հասկցաւ նախատինքին չըսուած մասը ու գրեթէ վիրաւորիչ շեշտով մը ճուաց.
– Իսկ ե՞ս։
Չէր կրցած դիմանալ անարգուած տրիբունը ու ըրեր միջամտութիւնը այնքան ուժգին, որ կտոր մը թուք թռած էր նստելու առաջնորդի ճիշդ քիթին։ Անոր հերձատամներուն երկուքին մէջտեղ բնական բացութիւն մը պատճառ էր այս անախորժ երեւոյթին, որ կը կրկնուէր ամէն ուժգին յուզումի առիթով։ «Թուքոտ»ը պարզ մակդիր մը չէ, այլ խօսքի մէջ իյնալու թերութիւնն ալ կը ծաղրէ նման բերաններէ։
– Դո՞ւն,ճեհեննէմինպուճախը, – պոռաց հայոց առաջնորդը, բոլորովին դուրս ինքնիրմէ, խրտչած՝ քիթը այրող թուքի պղպջակէն։ Անոր մանր երեսին (մօրուքը գրաւած էր մեծ մասը) բուսան ջղային ոլորքներ։ Մէկ յօնքը կ’ելլէր ու կ’իջնէր։ Մուշտակ իր վերարկուին մէջ անիկա նեղ կը զգար ինքզինքը, աղտին հետ շփուելու զգայութենէ մը հալածուած։
– Ի՞նչ կը մտնես խօսքի, երբ քեզի բան չեն հարցներ։
Ու զարկաւ ձեռքը սեղանին, որուն վրայ ապակեղէն առարկաներ մանր հնչումով մը դող առին։
Բայց ջիղերը ելած էին ոտքի ։
Հրեայ խախամի մը պէս մուշտակին փէշերը իր ծունկերուն վրայ փակելէ ետքը՝
– Ուրկէ՞ բերիք այս կարճ փորձանքը։
Կը դողար ամբողջ մարմինովը։
Բայց ամէն մարդ իրեն համար, հայոց առաջնորդին լեզուն ալ իրեն համար։ Ատիկա մարսելի չէր քաջարի տրիբունէն, որ, «կրակ կտրած»՝ նետուեր էր ոտքի։ Ձեռքը ընդ առաջ՝ ինչպէս Տանթոնն ըլլալու էր Ֆրանսական Յեղափոխութեան ատեն, Ազգային ժողովի սրահին մէջ, ինքզինքը ամբողջութեամբ թեւ մը, մատ մը ընելով, ծանր բառերը առատ թուքով մը եղելով, որպէսզի «աւելի փափուկ կլլուէին», անիկա յայտարարեց.
– Դուք չունիք իրաւունք նախատելու ժողովուրդի ոեւէ անհատը, նոյնիսկ ամէնէն աղքատն ու համեստը։ Ու չունիք մա՛նաւանդ իրաւունք այսպէս հրապարակաւ, յատենի ժողովոյ վիրաւորելու ազգային պատուիրակութեան մը անդամը։ Դուք Ազգային Սահմանադրութեան շատ բացորոշ մէկ յօդուածովը ծառան, սպասաւորն էք ազգին, ու երբեք՝ անոր տէրը։ Նախագահը անոր ժողովներուն, գործադրիչը՝ այդ ժողովներու որոշումներուն եւ ուրիշ ոչինչ։ Ի կարգ կը հրաւիրեմ ձեր ամբարտաւան մեծամտութիւնը<ref>միամտութիւնը, սրբագրուած՝ մեծամտութիւնը</ref>։ Չարաչար կը սխալիք, երբ կը յաւակնիք ոտնակոխ ընել ժողովրդեան իրաւունքները ու ձայնը։ Իսկ անորակելի է ձեր վարմունքը մարդեր վիրաւորելու յանցանքներո՛ւ համար, որոնք Աստուծմէ կու գան։ Կը բողոքեմ, պաշտօնապէս, ի ներկայութեան արժանահաւատ սա վկաներուն ձեր այդ տգեղ, տմարդի, կոշտ յանցանքին համար։ Կը բողոքեմ մինչեւ ազգային պատրիարքարան եթէ հարկ ըլլայ։ Ի վերջոյ՝ ո՛վ կը կարծէք դուք ձեզ։ Իմ հայրը Բարթողիմէոս սրբազանն անգամ յարգանքի կանչած է մեր իրաւունքներուն ու չէ վճարած, իր գանձապետութեան օրով,մուգատաները, որոնք ժողովուրդին քսակէն բռնի կորզուելով եկան սա մարմարները փռելու ձեր թաւշապատ, ծաղկեպաճոյճ հողաթափներուն։ Մեռած չէ որդը<ref>որդը – ?</ref>սա ազգին սրտէն ու դուք պարտաւոր էք հաշուի առնել անոր սաստն ու զայրոյթը։ Պարտաւոր էք ետ առնել ձեր նախատալից յայտարարութիւնը, սակայն։ Ես Պարտիզակի վարժարանը աւարտած եմ եւ դաս առած ազգային պատմութիւն, մա՛նաւանդ վերջին շրջանի, ամիրայական բռնակալութեանց անհատնում շարքը բազմավաստակ ուսուցիչ Գ. Մխալեանէն ու կատարելապէս տեղեակ եմ ազգային պաշտօնեաներու – որոնցմէ անարժաններէն մէկը կը մնաք – պարտքին եւ իրաւասութեանց։ Մենք եկած ենք ձեր պաշտպանութիւնն ու խելքը փնտռելու մեզ խոցող հարցի մը մէջ եւ դուք մեզ կը նախատէք։ Ասիկա լրումն է ապօրինութեանց։ Բացարձակապէս կը բողոքեմ այս արարքին դէմ։«Բիւզանդիոն»ի մէջ դուք կը կարդաք իմ բողոքը եւ կը ստանաք ձեր ջախջախիչ պատիժը միւս ուսուցիչէս, որ կը խմբագրէ«Մանզումէ»ն, նոյնքան մեծահմուտ դաստիարակ, որքան կորովի հրապարակագիր։
Նստաւ անիկա, ծունկը ծունկին վրայ։ Դեղներ էր։ Ու շրթներու անկիւնակապին փոքր պղպջակները բարակ ջուրի էին վերածուեր։ Հռետորական այս ելոյթը տարօրէն խոտոր կը համեմատէր անոր դէմքին քիչ մը չուառ արտայայտութեան։
– Լսեցի՞ր<ref>Լսեցի՞ր ? Լսեցի՞ք ?</ref>։
Խուլ, հազիւ լսելի սա ձայնին հետ հայոց անարգուած առաջնորդը մատին ծայրովը դպեր էր կոճակի մը։
Դուռը բացուեցաւ։
Սեմին, դուռին վերջամասը շօշափող հասակով՝ հսկայ մը։
Տաճիկ ոստիկանի համազգեստը զայն կ’ընէր, առանց այդ նուաճող մարմինին, ինքնին ահարկու՝ որքան անդիմադրելի, հեռուէն անգամ։ Ձեռքերը փորին, աչովի փնտռեց ու թափանցեց։
Խոնարհութիւն մը։ Ու անցաւ առաջ։ Հայր սուրբին աչքը զայն կ’ուղղէր դէպի քաջարի տրիբունը։ Անիկա կռնակին կողմէն մատը անցուց ատենադպիրին օձիքին ու հանեց ոտքի։ Հայր սուրբը շարժեց կէս դէմքը։ Բարապանը, առանց ձայնի, մեղմ, հրեց տրիբունին թիզ մը հասակը դէպի ետ ու ելաւ դուրս։ Իր հսկայ թեւերուն մէջ կորսուած էր փոքր մարդուն «կանգուննոց» հասակը։
Ակնթարթային սա արագութիւնը, աղմուկի եւ ընդդիմութեան պակասը բացատրելի էին տարազին ուժովը։ Առաջնորդները, թուրքերու յանձնարարութեամբ, կը գործածէին այդգաւասները, որոնք անոնց կառքերուն առջեւ կառապանին քով կը դնէին իրենց այդ հսկայ, համազգեստաւոր իրանները, երբ գործով իջնէին կառավարատուն, եպիսկոպոսին, հայր սուրբին ասան ամուր բռնած իրենց թեւերուն։ Ոստիկանին սարսափը ա՛լ մտած էր բարքերու մէջ։ Հաճի Զաքէոսը չըրաւ ընդդիմութիւն, վասնզի փորձն էր առած այդ ուժին, ուսումնակից ուրիշ պարոնի մը հետ, հանրահռչակ Գրիգորին, որ քաջածանօթ էր իբր ընդդիմադիր, Պարտիզակ ըրած՝ հաճիին պէս, հետեւաբար, պատմագիր, ազգասէր, ու նմանութեան կատարելութեան համար ալ՝ անոր պէս թուքոտ (ակռաները թափած էին չբուսած) ու յաւիտենական թեկնածու հոգաբարձութեան, պաշտօն, զոր կը վարէր առ առաւելն երկու ամիս, մեծադղորդ հրաժարականով մը վերադառնալու համար քննադատի իր ընդդիմախօսութեան։ Ան ալ կերած էր ծեծը,քոմիթաներուն խնդրին մէջ, բաւական տպաւորիչ ելոյթէ մը վերջ, ու զգաստացած։
Դուռը գոցուեցաւ։
Ներկաները սառած էին։
Բայց աւելի ողբալին, ջիղերը առաջնորդին, որոնք «չէին գոցուեր», մանր անոր երեսին փոթ-փոթ գիծեր կազմելով եւ կոպերը հաներ էին անգիտակից բաբախումի, չարագուշակ՝ ձախ աչքին վերեւ ըլլալուն։ Ու անոնց ճեղքէն ցաւագին արիւնի մը մէջ բռնուած կ’երեւէր ճերմկուցը։ Պատուիրակութեան միւս անդամները չունեցան համարձակութիւն շարժումի՝ ինչպէս խօսքի։ Ատենապետը, սա «սրբազան» զայրոյթին դիմաց, սաւանի ծաւալով իր թաշկինակը հաներ էր մէջքէն ու դրեր ճակտին, «կալ մը» երեսներուն, զետեղելու համար զայն մէկէ աւելի վիզերուն տակ «ջուրը ծծելու»։ Ծով քրտինքի մէջ էր ան։
Տիկինը, առանց շուարման ու կիրքի, ելաւ ոտքի։
Կը թուի, թէ ծանօթ էր բաւական այդ «միջավայրին», վասնզի կանանչ ծածկոյթով մեծ սեղանի մը գզրոցէն<ref>գզրոցին, սրբագրուած՝ գզրոցէն</ref>, իբր թէ իրը ըլլար, հանեց փոքր սրուակը ու երկարեց, կիսաժպիտ, կարեկցուն, օծուն՝<ref>յաւելում բութի</ref>մեծաքիթ եկեղեցականին, որ աչքերը խուփ՝ անոր սիրուն ու նրբին ճիտիկը դրաւ ռունգերուն,<ref>վերջակէտ, սրբագրուած, ստորակէտ – ջնջ. նոր պարբերութիւն անցումը</ref>կիսովի այսպէս հակած անոր գլուխին վրայ։ Պատուիրակութեան մնացեալ անդամները նո՞ր տեսան սեւ թաւիշէ գդակը, զոր կը զարդարէին զմայլելի աղաւնեակներ, կտուց կտուցի, սիրուն բոյնի մը եզրին, որուն խորէն երկու հաւկիթի կիսագնդիկները կը ճերմկէին թեթեւօրէն կապտաւուն…։ Ո՞վ էր բանած այդ թռչնիկները, մա՛նաւանդ անոր կտուցները իրարու հիւսող լքումին, մատուցումին<ref>մատուցին, սրբագրուած՝ մատուցումին: [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>մէջ դրած անթարգմանելի, բայց տարօրէն իրաւ այն խռովքը, որ շինական քահանային ողնուղեղն իսկ թափանցեց։ Թաւիշին միւս մասերուն՝ պարտէզ, որսորդ, հրացան…։ Դիտելու լայն ժամանակ ունեցող անոնց աչքերը գլուխէն ինկան ոտքերուն, որոնք նոյն թաւիշով, ուրիշ զարդով հողաթափներ կը կրէին։ Ու խեղճ տէր Անիքտոսը, տուն մը զաւակով (ինք կը նայէր չորս աղբարներուն բանակ մը ճիժերը) ու աննախանձ բարութեանը հակառակ, չկրցաւ չտեսնել իր ալ հողաթափները, որոնց երեսը հաներ էր ձեռքովը, բզիկ-բզիկ, նետուած կապերտի մը կտորներէն, տէրտէրութեան առաջին տարիին ու կը նորոգէր ամէն Կաղանդի։
Դուռը կրկին բացուեցաւ։
Բարապան հսկան, ձեռքերը պատուի դիրքով։ Առանց բառի։ Առաջնորդարանի բարքերէն, սա լո՜ւռ տեսարանները։
Եկած էր հրահանգ առնելու. բա՞նտ, թէ վտարում։
Առաջնորդը, հանգչած, տուաւ սրուակը տիկինին։ Միւսները շունչ առին։ Թեթեւ խաղաղութիւն մը կ’ողողէր անոր դէմքը։
Ջարդերու արդիւնք, ազգէն կողոպտուած հեղինակութիւնը անցեր էր անոր կրօնականներուն, որոնք ամիրայական օրերուն հոգեբանութեամբ մը տարին ազգին գործերը բռնակալութեան շրջանին, կռթնելով կառավարութեան ու անգիտանալով իրենց լքուած ժողովուրդը։
Պրուսայի առաջնորդը դաւաճան մը չէր՝ ինչպէս սովորութիւն է որակել իր նախորդը։ Բայց վաւերական ջղագար մը, որ իր զոհողութիւնը պիտի չներէր իր ժողովուրդին։ Իր կրթութիւնը, պոլսեցիութիւնը մոռնալ չկրնալով ու փաստաբանական բարքերով վարեց իր հօտը, երբ կարիք կար ուրիշ տուրքերու, ամէնէն շատ ցաւի հանդէպ բաբախուն հոգիի, խաւարամած սրտերը պահող ու լաւ օրերու յոյսը անվթար պահող։ Նուիրեալ եկեղեցականի պակասը նոր օրերու մեր պատմութեան յաճախակի երեւոյթներէն մէկն է։
Անիկա հրաման ըրաւ իր բարապանին հեռանալ։
Դուռը գոցուեցաւ նոյն երկիւղածութեամբ։
Այս «ցաւալի միջադէպէն» քանի մը վայրկեան յետոյ, հայոց առաջնորդարանին մէջ «կատարեալ անդորրութիւն կը տիրէր», ինչպէս կը տիրէր Պոլսէն տրուած պաշտօնական զեկոյցէն տասնհինգ կառավարութեանց մօտ։
Ազգին պետը, անշուշտ քրիստոնէական անյիշաչարութեամբ, փափկանկատ եղաւ «ցաւալի միջադէպը» իր բնական հետեւանքին չառաջնորդելու։ Իր բարձր կրթութիւնը զինքը կ’ընէր վեր մանր քէներէ։ Անիկա առիթը շահագործեց ողբալու մեր ցեղային անիշխանութեան վրայ, որ մեզ իրարու դէմ կը վերածէ առիւծի, բայց օտարին շուքէն իսկ՝ լեղապատառ փախստականներ։ Հայոց առաջնորդը, իր անձէն անկախաբար, նուիրապետական իմաստ մը կը ներկայացնէր, զոր այս ժողովուրդը գնահատելու պարտքը ունէր, օտարներու զօրաւոր կարգապահութեան դիմաց։ Անիկա օրինակներ բերաւ հրեաներէն, յոյներէն, նոյնիսկ անգիր ալպանացիներէն, կուսակալութեան մէջ բազմացած հորդաներ, որոնք մոգական հրամանով կը հնազանդէին իրենց մեծերուն։ Այսպէս պիտի փակուէր այս «ցաւալի միջադէպը» (տիկին Անթուանէթի տարազը), որ անտեղի կերպով ընդմիջած էր բարձր ու հրատապ աշխատանքը հաւաքական տագնապին։ Խօսելու վերսկսած պահուն հայր սուրբին ջիղերը մեղմ էին, գարնան հովէ անցած ծիլերուն նման։
– Տէր հայր, դուք ալ գիտէք, որ նմանօրինակ խնդրոց մէջ մեր ձեռքէն ոչինչ կու գայ։ Ժամանակները այնքան դժուարացած են։ Թող վկայէ տիկինը, որ ճիշդ նոյն խնդրով ուղարկուած է տեղւոյս<ref>տեղուոյս, սրբագրուած՝ տեղւոյս</ref>ֆրանսական հիւպատոսին կողմ է ։
– Դժբախտաբար, – խօսք առաւ տիկին Արման Անթուանէթը ձայնով մը, որ կը ջանար հայ մնալ, բայց խաթարուած էր խորապէս ֆրանսական շեշտէն, – թուրքերու մոլեռանդութիւնը գրգռուած է չափազանց։ Ու,<ref>յաւելում ստորակէտի</ref>chose à retenir, դուրսէն միջամտութիւն, մա՛նաւանդ լատինական նուիրակէն, կարծես կը հրահրէ այդ զգացումը անոնց մէջ։ Մոնսէնեօռ Բէռիէն անգամ, հակառակ իր խոր տարիքին եւ սրբազան դիրքին, տեսակ մը նախատինքի ենթարկուեցաւ այս խնդրոյն մէջ իր ցոյց տուած քրիստոնէական հետաքրքրութեան համար։
– Դուք չէք ճանչնար մոնսէնեօռ Բէռիէն, – միջամտեց առաջնորդը, -տեղւոյս<ref>տեղուոյս, սրբագրուած՝ տեղւոյս</ref>լատին հասարակութեան մէջ խիստ յարգուած արքեպիսկոպոս մըն է ու նոյն ատեն ներկայացուցիչը սրբազան Պապին։
Կ’ըսէր այսպէս, հաճոյք պատճառելու համար տիկինին, որ նման ամէն կաթոլիկի, հոգեւորականներու գովեստը կ’ունկնդրէր երկիւղած։
– Ու հակառակ այս հանգամանքներուն, չէ ընդունուած կուսակալէն։
– Ներողութի՛ւն, – համարձակեցաւ վերջապէս թաղականութեան ատենապետը, – մեր պատրիարք սրբազանը բան մը չկրցա՞ւ ընել…
– -Մեր պատրիարք սրբազանը այնքան մեծ է փորով, որ այս տեսակ փշոտ հարցերու մէջ զգոյշ է իյնալէ։
Ու անդրադարձաւ, որ քիչ առաջ իր դատապարտած թերութիւնը ինքն էր, որ կ’ընէր իր մեծաւորին հանդէպ։
– Կուսակալը մօրմէն ու տաներէց քահանայէն զատ ուրիշ ոչ մէկուն չի թոյլատրեր մօտենալ տղուն։
– Ո՞ւր է հիմա տղան, – հարցուց յայտնի վախով շինական տէրտէրը, որ վերյիշեր էր պապ բառը, Խորէն Նար-ՊէյիԿրթականէն։ Ծեծ էր կերած այդ դասը սորված չըլլալուն ու այդ ցաւին մէջ անիծած՝ բոլոր պապերը։
– Բա՛նտը։ Ո՛ւր ըլլայ։
– Բա՞նտը։ Հապա ըսին պալա՞տը։
Մայրն էր, որմէ սա ձայնը անակնկալ, որքան միամիտ, չես գիտեր ինչո՛ւ յուզեց գեղանի տիկինը։ Անիկա չախորժեցաւ բացատրութենէն, որ հայր սուրբին զգուշաւոր քաղաքականութիւնը կը յատկանշէ, պալատը կառավարական պաշտօնատուն թարգմանելով։
– Ըսին ազատ է, պալատի մէջ…
Կրկնեց մայրը։ Ներկաները զգացին, որ միայն անոր ձայնին մէջ կար սրտաճմլիկ, խորապէս յուզիչ շեշտը։ Ուրիշները՝ օտարներ։ Մայրը՝ մայր։
– Հիմա ոչ, տիկին, բայց պիտի ըլլայ, ինչպէս կ’երեւի։
Միջամտողն էր տիկին Անթուանէթը` աչքերը կեդրոնացնելով մօրը աչքերուն, որոնք չէին նայեր։
– Պիտի ըլլա՜յ։ Ե՞րբ։
Միամիտ, որքան տխուր սա հարցականը մնաց անպատասխան։ Վարանումը հոգեկան պահանջ մըն է «ինչ-ինչ պարագաներու»։
– Առանց ատոր չունի ազատում։
Տիկինն էր նորէն, որուն մէջ անորդի մօր մը տառապանքը թարմացեր էր յանկարծ։ Մեր միտքին քմայքներէն մէկն է սա արագութիւնը, պատշաճեցումի դիւրութիւնը։ Ան ինքզինքը տեսեր էր զաւկի տէր, բերած զայն մինչեւ Սողոմին տարիքը ու այսպէս ստիպուած, իր ձեռքովը զայն թուրքերուն յանձնելու։
– Այո՛, չունի, – հաստատեց հայոց առաջնորդը, յանկարծակի շրջումով մը, տրտմելով աւելի՝ քան տարողութիւնը իր դիմակին։ Հակառակ իր «շնորհին» (այս բառով անիկա կը հասկնար զոհը իր անձին) ու փաստաբանական կրթութեամբ մը պայմանաւոր աներեսութեան, արդիականութեան, հայր սուրբը իւրացուցած էր ասպարէզին խոշոր գիծերը։ Առանց կեղծաւորներ, ցուցարարներ (poseur) ըլլալու, եկեղեցականները իրենց լայն գրպաններուն մէջ կը պահեն մէկէ աւելի դիմակներ։ Ցաւակցութիւնը, սփոփանքի կիսատրտում ու մեղմ ու օծուն ու վայելուչ կեցուածքը այդ դիմակներուն ամէնէն տպաւորիչը կը մնան։ Հայոց առաջնորդ հայր սուրբը, աւելի վերջը եպիսկոպոս, Պոլսոյ պատրիարքութեան տեղապահ, «լցեալ աւուրբք», անպաշտօն քարոզչութեան շրջանին անգամ հաւատարիմ պիտի ըլլար երիտասարդական իր առաքինութեան, հովանոցը անութին՝ չափչփելով Բերայի եւ Բանկալթիի փողոցները, դուռնէ դուռ հարցնելու համար որպիսութիւնը տիկիններուն, անշուշտ քիչ անգամ ներս մտնելով, ու անոնց փորին վիճակին ու տեռատեսութեան աստիճաններուն մասին ապահովիչ լուրեր առնելէ ետքը միայն, ինքզինքը հանգիստ ու երջանիկ պիտի յայտարարէր…
– Տաճկընալով կ’ազատի՞<ref>կ՛ազատի, սրբագրուած՝ կ՛ազատի՞</ref>։
Մայրն էր կրկին, որ հրաշքով կը հասկնար իրեն գրեթէ օտար սա լեզուն, որ տիկին Անթուանէթի բերնին մէջ կը պղտորուէր ֆրանսական շեշտով եւ կը կնճռոտէր առաջնորդին ալ խռուաթել մօրուքէն<ref>ջնջ. ստորակէտ</ref>կիսովի ցանցուելով։
– Ի հարկէ կ’ազատի։ Ու բան մըն է ատիկա։
– Ի՞նչը, – հարցուց մայրը, իյնալով նորէն գեղացիի իր թանձր անհասկացողութեան մէջ։
– Ապրիլը, տիկին։
– Ապրի՞լը։
Լարեց անիկա աչքերը։ Խորունկէն բան փնտռողի սա արձանացումը տպաւորիչ էր սակայն։ Փնտռա՞ծը։ Անշո՛ւշտ բառ ու տարազ, որոնք մարզանքի կը հնազանդին։ Խո՞րքը։ Անիկա անմահ է այդ ուղեղներուն մէջ, որոնք երբեք մտածում չփնտռեցին։
– Որո՞ւ համար ապրի իմ զաւակս։
Գեղացի կնոջ սա հարցումն ալ անոնցմէ էր, որոնք դիւրաւ պատասխան չեն ունենալու։
– Տաճկընալով ապրի՛լ, հա…
Չշարունակեց։ Անոր տառապած հոգիին վրայ նորէն խուժեր էր ամպը ամօթին, որ կը զարնէ տաճկըցող տուները։ Ով գիտէ պատմական ի՜նչ ողբերգութիւններ մեկնակէտ են ծառայած այդ աւանդութեան։ Իրողութիւն է, որ կամաւոր կամ բռնի մահ մը տասն անգամ աւելի նուազ վիշտ կը պատճառէ մնացողներուն, քան տաճկընալը։ Կսկծագինը՝ ապահովաբար սերմին ենթադրական տաճկութիւնն է, որ «կը քաշէ»։ Գեղացին կը կառուցանէ նախնական երեւակայութեան մը ազատութեամբը ու կը շինէ հեքիաթ։ Սողոմենց կնի՞կը։ Անիկա թուրք անունին տակ, թաղերու մէջլէպլէպիծախող թշուառ մարդեր միայն կը ճանչնար։ Պէյն ու փաշան հեքիաթին կը պատկանին։ Ու ամէն հեքիաթ թագաւոր, իշխանազուն եւ իշխանուհիներ ունի, որոնց վրայէն ազգութիւնը վերցուած է ճարտար խաղերով։ Այս անանձնութիւնը, տարտամը, նաեւ իրականութեան մէջ, թուրքերու թափանցումին երկար ատեն փակ մնացած մեր գեղերուն համար, որոնք, բնութենէն կամ իրենց խելացի պետերէն լաւ պաշտպանուած, չէին ճանչնար զայն։
– Օղորմած հոգի, ո՛ւր ես։
Կը կանչէր էրկանը հոգին, զոր սա ստորնագոյն նախատինքը գերեզմանին խորն ալ գտնելու էր։ Ու չէր գիտեր, թէ այդ հոգին մնացեր էր լուռ, ամիս առաջ, երբ իր Սողոմը ոճիրի եզերքին, ծնրադիր անոր հողքին, ըրեր էր գրեթէ նոյն բառերով սա սրտառուչ ու ահաւոր հարցումը։ Գերեզմանը լուռ էր մնացած։
Չլացաւ սակայն, վասնզի, թուլութեան, տկարութեան փոխարէն, պինդ, բիրտ բան մը «կրակի էր բռնած» անոր հոգին։ Ամբաստանութիւնը միշտ հետք մը կը թողու իր ետեւէն։ Ու անմեղութիւնը մեր աչքին, լեռներու ձիւնին, որ չունի կշիռ ամրան տապերուն։ «Զոյգ կրակի» մէջ անիկա։ Ու խղճմտանքին խորերը ձայն ելաւ ուրիշ ալ զգացումներէ, արագ, մարդկային, մշուշոտ, որոնց թելերովը հիւսուած է կտաւը մեր անցեալին։ Տիրացուն, ժամը, մեղքը, հայ-քրիստոնեայ յղացքը, որ ամէնէն դիմացկունն է մեր կիներուն զգացական խաւերէն, մեռելները, երկի՛նքը։ Ասոնք բառ չեն միայն, այլ՝ հազար-հազար զգայութիւններու տեւական կրկնում մեր ամէն մէկուն մէջ։ Աւելի՞ն։ Անշո՛ւշտ։ – Անսփոփ կսկիծ մշտնջենական կորուստին։ Գեղացի կնոջ համար մահը կարճ բաժանում մըն է, երբեմն անբաժան սիրոյ սկիզբ մը։ Եղած են հարսներ, որ տարիներով գերեզման գացած են, իրենց «գլխաւորին» հողքին, լացած, կանչած են պառկողը ու ապրած իրականէն վեր ուժգնութեամբ մը անոնց ուրուներուն հետ։ Տաճկընա՞լը։ Մահն է ատիկա անվերադարձ։ Սողոմենց կնիկին տղան մեռած էր սա աշխարհին մէջ։ Ու մեռած մա՛նաւանդ անդենականին համար։ Ընտանիքը երկինքին մէջ վերակազմելու երազը ամէնէն սրտառուչն է գեղացիին ցանկութիւններէն։ Մենք մեր զգայնութիւնը փոխադրած ենք երկինք։ «Հանգստեան կարգ»ը մեր շարականներուն ամէնէն սրտառուչն է, ինչպէս անուշը։
– Հոգին կ’ազատէ՞ք<ref>– Հոգի՞ն կ՛ազատէք, սրբագրուած՝ Հոգին կ՛ազատէ՞ք</ref>։
Հարցուց անիկա, իջնելով երկինքէն, էրկանը քովէն, սա մարդոց, որոնք չէին կրնար գիտնալ, թէ ո՛ր բարձունքներէն կամ անդունդներէն կը փրթէր սա հարցումը։ Ու թերեւս ատոնցմէ ո՛չ ոք համարձակեցաւ ուղիղ նայիլ անոր աչքերուն, որոնք բացուեր էին արտակարգ պայծառութեամբ` ստեղծելով այդ գրգլեակէն՝ մէ՛կը մեր ցեղին անհաս խորհուրդներէն։ Հիմա, հերքումի դար, մենք չենք գտներ մեր պապերուն ճամբան ու կը զարմանանք` պատրուելով մեր զարգացումէն, օտար լեզուներու եւ աշխարհներու ծանօթացումէն։ Ու չունինք խելքը մտածելու տարրերուն, որոնք մեր ցեղին հոգին հաւաքեցին։ Հոգին ազատելը մէկ զանակն է ապահովաբար անկորուստ այն զգայութեանց, որոնց ամբողջութիւնը կը յօրինէ մեր պատմիչներէն այնքան հեշտագին հեռանկարուած երկնաբաղձութիւնը։ Ոչ մէկ ժողովուրդի մօտ այս կարօտը գտած է գիծի, արտայայտման սա ուժգնութիւնը։ Մենք կ’ապրինք ոչ թէ մեր աշխարհին համար, կամ մեղքէ խուսափելու քիչ մը վաճառական հաշիւներով, այլ կ’ապրինք օր առաջ հասուննալու համար երկինքին վայելումին։ Ու մեր նահատակութիւնը ատով կը զատուի ուրիշներէն։ Ամբողջ ցեղը խառնուած է այս մտալլկումին։ Մեր անցեալը այդ վիճակին վարագոյրները կը փոխէ, դար է դար։ Ու նորագոյն օրերուն, այդ զգացումը նորէն գերակշիռ հանդէսը կու տայ մեր կարելի ցեղամոյնքին։ Այս ամէնուն հետեւանք, կենդանի մեր մէջ՝ զզուանքը օտարին կրօնքին։ Ուրկէ՞ սա յամառութիւնը, երբ հակառակ այսքան յուսախաբութեանց, զոհերու՝ մեր ցեղը կը պահէ այլամերժ իր կեցուածքը սա մարզին վրայ։ Հին ու նոր մեր հերձուածները փաստ են զգացական<ref>զգայական, սրբագրուած՝ զգացական</ref>այդ միութեան, ու չեն հերքեր մեր անհուն ըղձանքը աւելի լաւ, աւելի հայ Աստուծոյ մը գիւտին, որով միայն իր լրումը, երկինքին մէջ իր խաղաղութիւնը կը հետապնդէ մեր հոգին։ Դիտած ունի՞ք մեր տարօրինակ օտարասիրութիւնը, որ կը յայտնուի հիւրի հանդէպ անվերապահ համակրանքով։ Մինչ զզուանքով կ’ատենք օտարին կրօնքը, գրեթէ կը սիրենք անոր մարդկայնութիւնը։ Մահուան, սիրոյ, զաւկի, հացի ու արքայութեան պապակին գիծովը զգացում մըն է մեր մէջ այդ զզուանքը օտարին կրօնքէն։ Ու ասիկա հասարակաց ալ է։ Զայն կը հասկնան մեր իմաստունները՝ ինչպէս պարզերը։ Քիչ տարազ աւելի հարազատութեամբ կարող է թարգմանել ցեղային մեր գիտակցութիւնը, քան ինչ որ ըրած է մեր կրօնական խրտչումը ուրիշէ։
Կրնայի՞ն, սա մեծ-մեծ մարդիկը, «հոգի ազատել»։
Ու սրտառուչ էր այդ մայրը, վիշտէն վեր ուժով մը։
Անոր հարցումէն նեղուա՞ծ՝ սա քնքուշ տիկինը, իր մարմինը արածող այնքան գիտութեամբ, որ կը հաւատար մեղքին, բայց նոյն չափով ալ վայելքի իրաւունքին ու բազմաթիւ պատարագներ քաղել կու տար երկու եկեղեցիներուն ալ մէջ (հայ-կաթոլիկ եւ լատին) անոր քաւութեան, ու խոր զուարթութեամբ կը դիմաւորէր զայն, հոգին ազատելու հարցը վստահելով ուրիշներու, վարձուած բերաններուն՝ ինչպէս բաշխուած ողորմութիւններուն։
Բայց հարցումէն նեղուած ըլլալու էր հոգիներու մեծ պաշտպանը, Աւետարանէն սահմանուած «քաջ հովիւը», որ փոխանակ«զանձն իւր դնելով ի վերայ ոչխարաց», ամէն Կիրակի ժամուն բեմէն, տաճիկին լեզուովը պիտի բարբառէր հզօր պատգամը հոգիին շահին, վաստակին։
Անոնք լռեցին։
– Յիսուս Քրիստոս, դո՛ւն հասիր զաւկիս։
Ու կաթեց արցունքը։ Թուլացումը սկսեր էր։ Անոր թշուառ մարմինէն հեռացած էր քիչ առաջուան բրտութիւնը։
– Կ’ուզե՞ս, որ կախուի տղադ։
Հարցնողն էր հայոց առաջնորդը, որուն անդորրուն ջիղերը կրնային խռովիլ սա արցունքէն։ Դեռ Պոլիսէն՝ անիկա կ’ատէր պառաւները, անոնց լալկան աչքերուն ու շատ ուտող, շատ գիտցող բերաններուն համար<ref>շատ ուտող, շատ գիտցող բերաններուն – ?</ref>։
– Ինչո՞ւ կախեն։
Չենք հաւատար մահուան։ Ամէնէն քիչ՝ մայրերը։
– Մարդ սպաննած է։
– Ո՞վ է ըսեր։
Ամէն ջանք կ’ընենք չհաւատալու ոճիրին։ Մայրերը երբեք պիտի չընդունին ոճրագործներ ծնած ըլլալ։
– Ինքը։
– Ի՞նքը։
– Այո՛։
Կախեց գլուխը։ Լճացած արցունքը, տակաւին քանի մը կաթիլով, յամառեցաւ։ Անիկա ափին վերնամասով սրբեց այդ թացութիւնը ու յանկարծ, քիչիկ մը գտած իր հեստութիւնը՝
– Կը կախե՞ն մարդ սպաննողը։
– Հապա ի՞նչ կ’ընեն։
– Բանտ կը դնեն։
– Յետո՞յ։
– Ժամանակը կու գայ, թող կու տան։
– Քու տղադ երկու հոգի սպաննած է։
– Մեր գեղէն Նեպենց Ակոբին տղան ալ երկու տան ճրագ մարեց։ Հիմա կը պտտի։
Ճիշդ կը խօսէր թշուառ կինը։ Առաջնորդին աչքէն անցաւ մարդասպանին հայրը, որ<ref>յաւելում բառի՝ որ</ref>գեղի մեծերուն գիրովը,<ref>ջնջ. բառի՝ որ</ref>երկու տարի առաջ ներկայացեր էր իրեն ու աջակցութիւնն ու խրատը պահանջեր իրմէ։ Հօրը տառապանքէն ընկճուած, ազգին պետը չէր խղճահարած խնդրարկուն իր այցեթուղթովը յանձնարարել քաղաքին մեծագոյն փաստաբանին։ Այսպէս է շինուած մեր կեանքը։
– Տղուդ պարագան անոր չի նմանիր։
– Ինչո՞ւ չնմանի։
– Չի նմանիր։
Կեցան ` չուզելով երթալ աւելի առաջ։ Բայց լռեցնելու համար սա անախորժ խօսակցութիւնը, որմէ կը նեղուէր գեղացիէն խորշանք զգացող մարդու իր դիւրազգածութեամբը, որքան արցունքին «խոնաւ համէն». աւելցուց.
–Քոմիթաալ խառնուած է գործին։
– Իմ տղաս ի՞նչ կապ ունի այդքոմիթային հետ։
– Ունեցե՛ր է։
Ձայնը խիստ։ Յետոյ՝ աճապարոտ, լեզուանի գրեթէ, որ զարմացուց լսողները.
– Աստուածնիդ սիրէք, ըսէք ինծի, ի՞նչ է ադքոմիթաանունով բանը։ Կ’ըսեն, կ’ըսեն ա՛տ կ’ըսեն, ու կը լռեն։
Նստողները նայեցան իրարու երես, գրեթէ վախով։ Այդ կինը չէր կեղծեր, չէր կրնար։
– Տիկի՛ն, – միջամտեց Արման Անթուանէթը, – ցաւալի, շատ ցաւալի է քու վիճակդ։ Ամէնուս ալ սիրտէն արիւն կ’երթայ։ Բայց ի՞նչ կու գայ մեր ձեռքէն։
– Ձեր ձեռքէն չեկածը չկայ։ Դուք մեր ազգին մեծերն էք։ Ինծի ըսին, որ մեր առաջնորդին լեզուն չուանէն մարդ կ’առնէ վար։
– Ո՞վ ըսաւ։
Առաջնորդն էր, թեթեւ քմծիծաղով։
– Նեպենց Ակոբը։
– Սխալ են ըսեր, տիկի՛ն, – աւելցուց հանդարտ։
– Շիտակն է մէջտեղը։ Չուանին հետ մարդ չ’իյնար։ Ըսողը բան մը գիտէ, որ կ’ըսէ։ Տղան կը պտտի։ Հաճի Արթինը քանինե՜ր վար առած է… կը պատմէր մամաս։
– Գացի՜ն, իրկուն եղան ան օրերը։
Լռութիւն, որ եղերական պրկումով մը իրարու կը մօտեցնէր բոլորին ալ մտածումը։
– Այն ատեն դուք ըսէք, ո՞ւր վազեմ ես։ Որո՞ւ բանամ սա անտէր սիրտս։
Հակառակ յուզումին խորութեան, անոր աչքերը պահեցին իրենց արիւնոտ չորութիւնը։ Ու պարզուեցաւ, որ ամէնէն թշուառ այդ կինը տիրական էր բոլորէն աւելի։
– Կեցիր, – ձեռքը առաջ նետելով, որուն մատերուն վրայ շատ մը շողիւն կը փրթէին ու կը շինուէին, – կեցի՜ր։
Անիկա զսպեց իր բերնին վարանքը ու ըսաւ.
– Ի՞նչ պիտի ընէիր, եթէ Աստուծոյ կամքովը յանկարծակի պառկէր հիւանդ ու մեռնէ՜ր…
– Մեռնէ՜ր։
Մտածման թէ վախի շրջանի մը մէջ, անոր բիբերը եղան սեւեռուն ու խոր։ Կարծես անոր մէջէն ուրիշ մը ձայնեց իր տեղը.
– Ո՞վ է դիմացեր հոգէառին։
– Դուն ես ըսողը, տեսա՞ր։
– Խաթո՛ւն, խաթո՜ւն, մեռնիլը մեր պարտքն է։ Ես չորս տղայ թաղեր եմ։
– Այն ատե՞ն։
– Թաղեր եմ պզտիկ։
– Ուրի՞շ է մեծը։
– Գիտե՞ս ինչպէս կը մեծնան տղաքը։ Հարկա՛ւ ուրիշ է։ Աւելի՛ն կայ. աս չորնալիք ձեռքովս ես հողին եմ տուեր անոնց պապան ալ։
– Դուն ես ըսողը։
– Ես եմ։ Դրի, հայ-քրիստոնեայի պէսխավորդը<ref>Ծնթ. – խավորդ – հաղորդութիւն։</ref>տալէ, խաս-խաս լուալէ ետքը, կարգով-կանոնով, ժամուն ջահերը լման վառելով, պատարագով…
– Ի՞նչ կ’ելլէ ատկէ ։
– Ուրկէ՞։
– Ատ ամէնով մեռնիլը կը փոխուի՞։
Ձեռքը զարկաւ գլխուն.
– Ի՞նչ ըսեմ ես ինծի, որ չէք հասկնար։
– Ի՞նչը չենք հասկնար։
– Չէք հասկնար, քուրո՛ւկ, չէք հասկնար։
Ձայնը տկարացաւ։
– Թող մեռնէր պապային պէս. մեռելը տանէի ժամ, շարը անցընէի ճիտին, հագցնէի փեսութեան հագուստ, մազերս փետտէի վրան, ձեռքովս ալ իջեցնէի հողք։ Հոգին ազատած կ’ըլլար։ Կը հասկնա՞ք հիմա։
Լռեց։
Գրեթէ յաղթաշեշտ։ Ըսես՝ պատկերացումով ազատեր էր տղուն հոգին։
Հաւատքի սա խորութիւնը եղա՞ւ ըմբռնելի գեղանի տիկինէն, որպէսզի հարցնէր.
– Ո՞րը ընտրէիր պիտի։
– Ի՞նչ որը։
– Տաճկընալով ապրի՞լը, թէ այդպէս երիտասարդ-երիտասարդ կախուիլը։
Սողոմենց կինը, պիշ, սեւեռեց անոր աղուոր աչքերը, որոնք խռովքէն կը թուէին աւելի խոշորցած։ Հասկցաւ ահաւոր երկսայրաբանութեան ահաւոր պարզութիւնը։ Ափերը ինքնաբերաբար գացեր էին երեսին։ Անիկա կը ծածկէր դէմքը ու արցունքը։ Բայց ձա՞յնը։ Բայց ձայնը բարձր էր այս անգամ ու չկար անկէ նեղուողը։ Հայոց առաջնորդը սուզեցաւ իր մատնիին քարին խազերուն։ Թաղականութեան ատենապետը քիչիկ մը կարմրեցաւ, չես գիտեր ի՛նչ զգացումի հաշւոյն։ Տէրտէրը լացին ճամբովը եղաւ իր գեղին գերեզմանը, ուր ամէն օր կիներուն ողբը<ref>աչքը, սրբագրուած՝ ողբը</ref>այդպէս կը շաչէր, կը զովացնէր մեռելներուն հոգին։ Փոխադարձ սպասումը կարօտը ընելով հանդուրժելի,աշխարհէն անդինը մօտեցնելով մարդկեղէն ջիղերուն սահմանին։ Արցունքին ուժն ու նուէրն է ատիկա մեր թշուառութեան։ Չլացողնե՜ր, յիշեցէք այս օրէնքը եւ պատրաստ ըրէք Տէրոջը ճամբաները։
– -Ո՜րը, ո՜րը, ո՜րը։ …Դուն ըսէ, հէ՜յ Կապուտուոր, դո՜ւն հասիր մեր չորցած սիրտերուն։
– Լալով չի լուծուիր ասիկա, մայրիկս, – մէջ մտաւ առաջնորդը, – ես գիտեմ մարդեր, որոնք հարկի տակ, ահի տակ, աշխարհի համար փաթթոց անցուցին իրենց գլխարկին, բայց իրենց սիրտին մէջ մնացին հայ-քրիստոնեայ։
– Իմ տղաս, իմ գրկէս դո՜ւրս։
– Ուրիշներունն ալ տղայ է, տիկի՛ն։ Ուրկէ՞ իմանաս դուն ատ բաները։
– Շատ, շատ է թիւը այդ մարդերուն, – փութաց հաստատել Արման Անթուանէթը, որ կը փորձուէրՎարք սրբոցէն քանի մը ցնցող ու հանգունակ դրուագներ տեղաւորել արտաքին ուրացման ու ներսէն անփոփոխ հաւատքի իբր ապացոյց։ Բայց ծանօթ էր հայր սուրբին նեղսրտութեան ուրիշները մտիկ ընելու, երբ պատմումը երկարէր քիչ մը։
Պարտէզէն հնչեց, մեծաղաղակ, զանգակը, որ չկար։
Մէկը կու գար։
Իրաւ ալ, յաջորդ լռութեան մէջ այդ մէկուն քայլերը հատ-հատ հնչեցին սալերուն։
Բարապանը ու տէր Մեսրոպը։
Արարողապետը, պարտ ու պատշաճ դիմախաղէն ու մարմնակործումէն<ref>մարմնակոծումէն, սրբագրուած՝ մարմնակործումէն</ref>յետոյ, որոնց անիմաստութիւնն իսկ այնքան արժէք ունի բոլոր մեծաւորներուն աչքին, ծռեցաւ, շնորհալի, շունչը զգուշութեամբ դուրսը բռնած, հայր սուրբին ականջէն։
Փսփսուք։ Որմէ ետք՝
– Աղէկ, – պատասխանեց առաջնորդը, բայց կիտեց յօնքերը, որոնց ճիշդ միացման կէտին գոյացաւ մեծկակ ճեղք. հաւանաբար շատ խորունկ բան մը կը պարտադրուէր անոր ուղեղին։ Դառնալով անիկա գեղացի կնոջ.
– Մէկը եկած է, պիտի տեսնուի քեզի հետ։
– Ո՞վ։
Բայց վախցա՜ծ։
– Կ’իմանաս։
Արարողապետին նշանացի ցուցմունքով՝ բարապանը զգուշութեամբ ու գորովով բռնեց մօրը թեւէն։
– Ո՞ւր։
– Պիտի տեսնուիս։
– Որո՞ւ հետ։
– Կ’իմանաս։
– Ինծի մի հանէք աս տեղէն։ Ես կը վախնամ։
– Մի վախնար։
– Ասիկա մեր հօրը տունն է, մի հանէք։
Վկայաբանական պարզութեամբ ու խորութեա՛մբ, ա՛յնքան՝ որ ունկնդիրներուն<ref>ունկնդիրներէն, սրբագրուած՝ ունկնդիրներուն</ref>խոնաւցան աչքերը։
Բայց ելաւ դուրս։
Տասը վայրկեան յետոյ, Ս. գիւղին պատուիրակութիւնը հրաժեշտ կ’առնէր հայոց առաջնորդէն ու անոր քով երկու քայլ հեռու, ծունկը ծունկին, տիկինէն, որոնք պիտի շարունակէին խորհրդակցիլ տակաւին ժամ մը։ Որմէ յետոյ, տիկին Անթուանէթը պիտի կատարէր վերջին յուսահատ դիմում մըն ալ մոնսէնեօռին։ Մնացածը կը պատկանէր Աստուծոյ անիմանալի զօրութեան։
Նորեկին անունը, մա՛նաւանդ առաքինութիւնը պատճառ էր այս փութացումին։ Կարգադրուեցաւ, որ պատուիրակութեան ատենապետը եւ տաներէց քահանա ն առաջնորդարանէն ուղղակի երթային բանտ, մասնաւոր բաժինի մը մէջ, տեսնելու Սողոմը ըստ թոյլատրեալ պայմաններու, ի ներկայութեան դենպետի փոխանորդին, նորադարձը առաջին անգամ Սուրբ հաւատքին հրաւիրող մոլլային, կրօնական (շէրիի) դատարանի ընդհանուր դատախազին եւ ուրիշ քանի մը նշանաւոր փաթթոցովներու, որոնցմէ մէկը՝ շէյխ Սապիթը, եւ ընէր ընկալեալ հարցումները թուրքերէն՝ երեք անգամ, այս ամէնէն ետքը հաւատուրացը հրաւիրելով Քրիստոսի կրօնին, որմէ ետք պիտի ձգէր ազատ, իր ուզած ճամբուն հետեւելու։ Զարտուղին այս ամէնուն մէջ, հօրը բացակայութի՛ւնը, քանի որ օրէնքը ընդունած էր ատիկա։ Առաջնորդն ու տէր Մեսրոպը պարտաւորուեցան այս շեղումը ընդունիլ նորեկին բացարձակ պնդումին վրայ, որ կու գար քոմանտան փաշային տիկինէն, ծանօթ իր ազատամիտ գաղափարներով։ Տիկինը կը խոստանար այդ հանդիպումը կարգադրել, առանձին, իր տանը մէջ ու խօսք կու տար, տղուն մերժումի պարագային, վերադարձնել զայն իր ոճիրովը իր պատիժին։
Առաջնորդը մասնաւորաբար ծանրացաւ ժամանակին, զգուշութեան պէտքին, միջադէպ ու յուզում ստեղծելէ խուսափման վրայ։ Անշուշտ Աստուած ազատ էր ուզած ճամբան ընտրելու, իր արդարութիւնն ու կամքը մարդոց սխալող հաշիւներուն պարտադրելու։ Ով գիտէ ի՜նչ անքննելի տնօրինութեանց համար Անիկա իր ծառաները այսքան դժնդակ ու ծուռ ճամբաներէ կ’առաջնորդէր։ Միւս կողմէ՝ տիկինին՝ ինչպէս առաջնորդին անձնական կարծիքով կեանքը միշտ կ’արժէր աւելի, քան կախաղանը։ Ու Աստուած բոլոր մահկանացու իմաստուններէն աւելի լաւ գիտէր իր ըրածը։ Չէ՞ որ այնքան խժդժութեամբ սպաննուած էին անոր երկու ընկերները, որոնց վրայ գործադրուած եղեռնը սպասուհիներու բերնով իջեր էր հանրութեան, թէեւ պաշտօնական արդարութիւնը «քննութեան համար» Պոլիս էր ղրկերքոմիթաճիները, երկու թուրք հագուեցնելով անոնց լաթերովը, անոնց մարմինները գիշերանց ամայի ու լքուած<ref>ջնջ. ստորակէտ</ref>գերեզմանատուն մը թաղելէ ետքը։ Դիւանագիտական շրջանակը պարտաւոր էր հաւատալ բանտային տնօրէնութեան արձանագրութեանց, առաքման թուղթին, Մուտանիայի ոստիկանութեան ընկալագրին։ Ծովէն անդինը Պրուսային չէր պատկաներ։
Այս դէպքերուն վերաքաղը եղաւ արագ։ Ու անոնց ճնշումին տակ ազգին պետը կը տրամաբանէր ու կը վարուէր այսպէս` գոհացում տալով պալատական տիկինին, որուն «ձեռքը հեռուները կը տարածուէր», ու դիւանագիտական մարմինին, որ կը գնահատէր քաջակորով եկեղեցականի ջանքերը, տիկին Անթուանէթի հետ«Ագռաւն ու աղուէսը»առակը<ref>«Ագռաւն ու աղուէսը» ին առակը, սրբագրուած՝ «Ագռաւն ու աղուէսը» առակը</ref>կարդալով, փրկելու համար ոչխարը։ Հայ առաջնորդը գոհացում տուած կ’ըլլար կուսակալին, որ, զարգացած անձնաւորութի՜ւն, հոգածու էր երեւոյթներու փրկումին, գիտնալով հանդերձ օտարներուն շահագրգռութիւնը ու տղուն տաճկընալէն վճռապէս ապահով, ետքն էր, որ արտօներ էր գերագոյն փորձը։
Այսպէս էր տրամաբաներ ազգին պետը ու կը գործէր, գոհացում տալով Պրուսայի ժողովականներուն խուլ, անասելի ցանկութեանց,հնդիրչհանելու քաղաքականութիւնը սրբազան նկատողներ, որոնք գեղացի իշու մը սխալին համար պարտաւոր չէին «գէշ մարդ» ըլլալու։ Ու այդ գոհացումը կու տար անիկա նաեւ տիկին Անթուանէթին, որ ո՛չ միայն լատին արքեպիսկոպոսին օրհնութիւնն ու սրտաբուխ մաղթանքները այդքան շնորհալի ամանով մը բերած էր հայոց բազմաչարչար եկեղեցիին սգաւոր պետին, այլեւ բերած առիթը մէկ-երկու ժամ թարմանալու, հեշտ այդ պատկերին վայելումին մէջէն դառնալու իր պատանութեան եւ առաջին երիտասարդութեան օրերուն, երբ բարձր դասու օրիորդներուն հետ Պոլիս, անիկա սրտին առաջին յուզումները տաղաչափեր էր Քոռնէյլի լեզուով ու արժանացած անոնց ծափերուն։
Այսպէս է շինուած մեր կեանքը։
Պատուիրակութիւնը գնաց բանտ, Սողոմը վերջին անգամ իր հաւատքին կանչելու։
==== Գ ====
Առաջնորդին սենեակէն ելլելէն յետոյ, Սողոմենց տիկինը դէմէ դէմ եկաւ խիստ դիմագիծով, թուխ ու տխուր մարդու մը հետ, որմէ կէս-քաղքենի, կէս-գեղջուկ տարազը կը զարնէր<ref>կը զարնէ, սրբագրուած՝ կը զարնէր</ref>ուշքի։ Համազգեստին տաճկական բրտութիւնը, առաջնորդին մեղրագոյն մուշտակը, որ անոր ոտքերն ալ կը թաղէր, երբ շարժէր ու տիկին Անթուանէթին բաց կապոյտ շրջազգեստը ու ձիւնի գոյն մուշտակ օձիքը յամառող պատկերներ էին Սողոմենց տիկինին, որ, նման ամէն գեղացիի, քաղաքէն կը տեսնէ կերպասն ու ապակին, ամէնէն առաջ։
Դէմէ դէմ։
– Բարով ես եկեր, քուրո՛ւկ։
Իրե՞ն էր սա բարեւը, տեղի մը մէջ, ուր այնքան քիչ կը սպասէր անոր։ Անիկա աչքը պտտցուց չորս դին, ուրիշ մը փնտռող յայտ կեցուածքով։
– Քեզի է, – հասկցուց բարապանը` կամացուկ դպելով իրեն ու ցոյց տալով դէմի մարդը։
– Ինծի՞ ես։
Ու ամչնալով՝
– Բարով տեսանք, աղա՛։
– Աղա չեմ ես, քուրո՛ւկ։
Ու փոքր ճիգով մը՝
– Քու հալէդ մարդ մը։
Բարապանը յարդարելու համար սա դժուար մերձեցումը, ինքզինքը ծռեց քիչիկ մը դէպի աջ կողը –կ’ընէր այսպէս, տարաչափ իր հասակէն բռնադատուած– ու խօսեցաւ կամաց.
– Շատ աղէկ մարդ է, պէտքական։
Յետոյ, պակաս մը լրացնող խորհրդաւորութեամբ՝
– Մտիկ ըրէ, ինչ որ ըսէ։
Ու քաշուեցաւ։
Սա խօսակցութիւնը, այսչափ արագ, տեղի էր ունեցեր ապակեղէն գաւթակին մէջ։ Ճշմարիտ հրա՜շք, քանի որ այդ գաւիթին հարիւրաչեայ պահապանինփարտըսիւն չէր սեւցած դիւանի դրան։
Թուխ մարդը կրկին իր քիթը յանձնեց մեծկակ իր թաշկինակին, – նշան, թէ անցած էր անխուսափելի արարողապետին գանձանակէն։ Տէր Մեսրոպը երկնքի թռչուններն իսկ պիտի չմոռնար ողջունել իր մասնատուփով, եթէ ասոնք գործով իյնային առաջնորդարան։
Խորքին ստուերներ։ Պատշգամ-ապակեդուռի մը կիսալոյսին տիկին Անթուանէթը կը թուէր կարմրաւուն իշխանուհի մը։ Մուշտակպոան, կուրծքին նեցուկուած պարոյրը, ու ճարտարօրէն լոյսին մատուցուած անոր երեսները իրարու կ’աւելնային,իշխանազնականայդ պատկերը թելադրելու վարպետ Աւետիսի մտքին որ այդ «ապրանքէն» այնքան առատ ունէր իր յիշատակներուն մէջ։ Զուր տեղը չէ, որսարայլըի մը խոհարար-տարփաւորը կ’ըլլայ մարդ։ Ու պալատներու կանանոցները միայն հաստ պատեր ու վանդակուած պատուհաններ չեն արթնցներ մեր մէջ, այլեւ՝ մարդկային միսի այն անճառելի բխումները, որոնք այդ սրահներուն մէջ քողին, մերկութեան բոլոր ստեղները շօշափել կու տան իրարու աչքին, երբեմն ալ բերանաբաց սպասեակներու։ Ու կիները, կանանոցին մէջը կամ դուրսը, նման են իրարու, երբ իրենց գեղեցկութիւնը ցոյցի կը հանեն։ …Հայոց առաջնորդը շատ մօտիկ՝ իր մուշտակ վերարկուին փէշերը քսելու աստիճան տիկինին քղանցքին։ Տէր Մեսրոպը՝ խօսելու վրայ, մինչ իր ձեռքը, կրօնական նկարներու վրայ ներկայացուած լայնքով մը կը բանար դէպի քիթը տէր Անիքտոսին, քիչ, խեղճ, ջնջուած տէրտէրը։ Պալճեան Գրիգոր աղա՛ն, որ չունեցած պեխերը կ’ոլորէր մանրիկ։ Մէկ աչքով մենք կը տեսնենք շատ բան։
Բուսաւ անխուսափելի Սուքիաս էֆէնտին։ Ի՜նչ դժբախտութիւն, որ պակսեր էր հինգ վայրկեան՝ իր «ոստայնէն» չըսուելիք վայր մը երթալ ստիպուելուն։ Գիշերը շատ կերած էր ապահովաբար, որպէսզի այդ «յաճախանքը» փաթթուէր իր փորին։ Անոր մտահոգութի՜ւնը։ Մարդիկ կան, որոնք իրենց բացակայութեան կատարուածը անհամեմատ կ’աճեցնեն։ «Աշխարհք» մը բան, հաւանաբար «խօսուած, կարգադրուած» էր, մինչ ինք իր աղիքներուն մռլտուքը կը պարպէր անդին։ Աւաղելով իր բախտը, մա՛նաւանդ անիծելովմիտիեայի տոլման, որ ստամոքսի խանգարման ստոյգ պատասխանատուն էր փափկաճաշակ էֆէնտիին կարծիքով՝ անիկա տարածեց իր «սիրասուն» բազուկները դէպի նորեկը։
– Օ՜, բարեւ, բարեւ, հազար բարեւ, Աւետիս աղբար։
Ու ճմռեց թուրքի իր քիթը, մինչ իր յետոյքը կը շարունակէր պահել ցաւոտ իր «կեցուածքը»։ Մարդոց հետ իր ծանօթութիւնը անիկա կը սկսէր քիթով ու կը լրացնէր ձեռքով։
– Աս ո՛ր հով փչեց, Հաւատիս աղբար։
Աչքի թարթում ու լռութիւն։ Բարապանը սրահի մուտքին, արգիլելու դիտումով ատենապետին հաւանական խուժումը դէպի դուրս։ Քարտուղարիկը բարեհաճած էր ելլել աթոռէն ու դիրք բռնել դիւանապետին կողքին, գրիչին ծայրովը բանալով խազը, ուր կրնային քանի մը թել մազէ կամուրջ երկարած ըլլալ։ Ի՜նչ վարժութիւն էր հարկաւոր, առանց հայլիի, այդ դժուար աշխատանքը այդքան յաջողութեամբ գլուխ հանելու։
– Խեր է Աստուածով։
– Խեր է, – մռլտաց քոմանտան փաշային խոհարարը, որ չէր ախորժեր թուրքի դիմագիծով այդ հին աղուէսէն։ Ունէ՞ր կռահած անոր դաւադրական գործունէութենէն, որպէսզի ըլլար վերապահ ամէն հանդիպումի։ Իրողութիւն է, որ կարգ մը մարդեր, թիւով ցանցառ, օժտուած են այս տեսակ մութ զգայարանքներով։ Անոնք, ուրիշներէ անտես ճամբայով, կ’որսան մարդոց ներքին հոսումները ու կը գուշակեն վտանգը, դեռ իր օրանին մէջ։ Գիտուն բառ մը, intuition, տարտամօրէն կը մօտենայ այս վիճակներով պատկերացուած սա թափանցումին։ Հայաստանցի Աւետիսը կը խուսափէր քարտուղարէն, ո՛ւր ալ ըլլար ծեր աղուէսը, ինքն ալ չգիտնալով ինչուն։
Կարճ կապելու համար շատախօս ու կեղծաւոր այդ մարդուն հետ՝ անիկա քալեց առաջ` քաշելով իր ետեւէն շուարուն կինը, որ աչքովը կը ջանար գտնել իրենց տէրտէրին ճաղատ գլուխը, սրահին կիսամութէն։ Ո՛չ ոք։ Բոլորը պատշգամն ըլլալու էին, ուր կը բազմէր առաջնորդը, ձորակը, դէմի նկարագեղ պատկերները, փոքր ճամիի մը կիսակործան մինարէն դիտելու։ Տեսարանը, առանց բացառիկ կողմերու, գեղեցիկ էր այդ պատշգամէն, որուն ներքեւ մրգաստանին խոնարհող կորութիւնները, հանդիպակաց թաղին խորունկ լքումը, մզկիթին հրապարակիկը, ուր ոչ մէկ տղայ չէր խաղար, ու ձորին վրայ հոյաշէն բնակարանները հայ վաճառականներուն, բաց պատուհաններով, յաճախ կնոջ մը կիսանդրիէն գրաւուած, այդ վայրը կ’ընէինբանաստեղծական խոհանքիյարմարագոյն անկիւն մը, ինչպէս կը բանաձեւէր Լամարթինը պաշտող ու ողբական եղանակով արտասանող տաղաչափ հայր սուրբը։
Խոհարարը ելաւ պարտէզ։
Ուր, անիկա երես պիտի չտար, ինչպէս միշտ, պարտիզպան Մամաս էֆէնտիին։
Այսխայաստանցիին ազատ կոշտութիւնը պարտաւոր էին հանդուրժել ժամուն բոլոր մարդերը, անճկելի ու նոյնքան բիրտ Տիւմանեան Գասպարէն սկսած մինչեւ տաներէցի պէս ճապուկ-մէջք<ref>յաւելում միացման գծիկի</ref>Սուքիասները։ Ծանօթ էր ժամուն, դպրոցին, անշեղ յաճախումով մը արարողութեանց։ Տարիներու մեծ թիւի մը վրայ –քսանը կ’անցնէին անոնք–, անիկա ամէն Կիրակի Սուրբ Կարապետի պատկերին կը բերէչորեքնոցմոմը, ամէն տաղաւարի՝ հասակին չափովը։ Խոհարա՜րն էր քոմանտան փաշային, բայց տէրտէրի տղու մը չափ հաստատ լուսաւորչական։ Գաղտնիք չէր անոր խորունկ հայրենասիրութիւնը։ Դէպքերէն առաջ՝ անիկա անկշիռ մէկն էր հայոց աւագանիին աչքին։ Յետոյ՝ առաջնորդն իսկ յարգանքով կ’ընդունէր զինքը։ Խօսուածքին խստութիւնը,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>հիմնաւոր բանի համար բերան բանալը, քաղքենիներու յատուկչորսերեսութեանդէմ խոր զայրոյթը զինքը կը ներկայացնէին իբր արջուկ մը, որմէ կը քաշուէին, ստոյգ է թէ առանց ատելու։
– Քալէ՛։
Խոհարարն էր, ծուռ-ծուռ չափելով պարտիզպան Մամաս էֆէնտին, որուն քոյրը –մարդուն մարմնական վայելչութիւնը, գրաւիչ մոյնքը փաստ կրնային ծառայել այդ քրոջ մեծակառոյց գեղեցկութեան եւ հետեւանք համբաւին–, լքելով իր էրիկը, կ’ապրէր տաճիկ էֆէնտիի մը հետ, կուսակալութեան կարեւոր մէկ դիւանին մէջ կարեւոր պաշտօնեայ ու այդ հանգամանքով պաշտպան պարտիզպանին ալ պաշտօնին, որ, առանց այդ «նպաստին» ալ բաւական խելք ունէր իր գործը պահպանելու, լեզուին անփոխարինելի համովը, գայթակղութիւնները ծաղկեփունջին հետ այնքան հաճելի տիկիններուն վայելումին մատուցելու<ref>մօտեցնելու, սրբագրուած՝ մատուցելու</ref>տաղանդովը, ու տակաւին ուրիշ առաքինութիւններով, բանսարկութեամբ, քսութեամբ, խառնակչութեամբ եւ մասամբ նորին…
Ձեռքի թիակաձեւ շարժումով մը խոհարարը վանեց սուտակասպաս էֆէնտիին մերձեցումը, մինչ անոր ակռաները շատ յստակ աղացին մէկը իր սիրական բանաձեւերէն.
– Բոզի՛ զաւակ…
Անշուշտ շատ ալ յստակ ականջովը լսեց այդ փաղաքուշ որակումը պարտիզպան էֆէնտին, որպէսզի ժպտուն, ծեքծեքուն, ու շատ սիրալիր՝ ճամբու դնէր Խարբերդու արջուկը, ետեւէն պոռալով, ձեռքերը շփշփելէն.
– Երթաս բարով, Հաւատիս աղբար, Տէ՜ր ընդ ձեզ։
Գրաբար ալ գիտէր, շէնք-շնորհք հայերէն խօսիլ մը չունեցող խաբեբան։ Տեսնէ՜ր զայն Ս. գիւղին ատենապետը, խեղկատակ այդ գրաբարին մէջ։ Աստուած է վկայ, բերանը կը փաչատէր այդ շանորդուն։
Այսպէս է կեանքը։
– Գնա՛ ետեւէն։
Բարապանն էր` ձայնին միացնելով ձեռքը, որ ցոյց կու տար խոհարարը։
Կոխել վախնալով –այնքան մաքուր էին սանդուխը կազմող մարմարները–, Սողոմենց կինը իջաւ ժամուն արեւմտեան հրապարակը։ Գլուխովը ի զուր կը խուզարկէր անիկա առաջնորդարանին պատուհանները սեւ ու փակ։ Արեւը տանիքի մը ակօսէն վար էր ինկած, ողողելով սրբատաշ քարերը, մայր դրան ճակատազարդը ու մարմարին բիւրեղները ոսկի ոսպերու նման բռնկումի հանելով։ Պրուսայի ժամուն վրայով պատմուած զրոյցները տարօրէն թարմացան խեղճ կնոջ մտքին մէջ։ Աճեցան ալ։ Գեղերու կիներէն շատ շատերը, կը ծնին ու կը մեռնին՝ իրենց արտերուն ճամբէն զատ քիչ բան ճանչնալով։
Շատրուան։ Աղբիւրներ։ Տաճարին արեւմտեան երեսին՝ արտաքնայարդար կաթողիկէն՝ մարմար՝ սլացիկ սիւներու վրայ։ Ու նոյն մարմարով անոր առաջամասը, դէպի պարիսպը, արտավարէն աւելի ընդարձակութեամբ, որուն վրայ տեղ-տեղ օղակներ, հեղ[ու]սուած ճարտարօրէն մարմարին երակներուն։ Սողոմենց կնիկը չէր համարձակեր հարցում ուղղել այդ օղակներուն գործածութեանը մասին, այցուած ըլլալով սրբապիղծ մտածումէ մը, հանգիտօրէն։ Այդ օղակներուն, մարդիկ, իրենց գեղը կը կապէին կով ու ջորի։ Հո՞ս։ Ջրհորի մասին տարտամ տեղեկութիւն ունեցող անոր ուղեղը ուրկէ՜ մտածէր ընդարձակ ջրամբարին, որ յատակը կը կազմէր այդ հրապարակին։ Մեծ հրդեհէն ետքը, որ ԺԹ<ref>ԺԹրդ, սրբագրուած՝ ԺԹ</ref>դարու կէսերուն մոխիր էր դարձուցած քաղաքին հայաբնակ մասը, ջուրի մթերքի մը անհրաժեշտութիւնը պատճառն էր այդ մեծածախս ձեռնարկին։ Թուրքերը միշտ պիտի կտրեն հրդեհի ատեն հայերու թաղը իջնող ջուրերը։ Ըրեր էին այդպէս այդ մեծ կրակին ատենն ալ։ Ու կէս դարէ ասդին հրապարակին տակը կը քնանար հսկայ ջուրը, հրդեհի ատեն միայն գործածելի։
Խոհարարը, փոխանակ առնելու դուրսի ուղղութիւնը, շեղեցաւ դէպի պահարան, որ ութ-տասը կանգունով միայն կարճ էր մայր տաճարէն։ Այդպէսով կազմուած խորշին մէջ, երկու պատուհաններու առջին երկու տապանաքար։ Մէկէն ջնջուած գիրերը, բայց կը մնար փոքր կառոյցը։ Քանի մը թիւ, պատիւով գիրերու փշրանքներ անոր տէրը կ’ընէին հին օրերու եկեղեցական մը, որմէ ջնջուած էր ամէն բան։ Իմ տղայութեանս չէի ըմբռներ մաշած քարին անբարբառ վկայութիւնը։ Թուրքերու ծովին մէջ, այդ եկեղեցիի բակին մէջ գերեզմանով մը պատուըւած մարդերը ի՜նչ արժէքներու կշիռը ունէին իրենց ետին։ Անոնք էին, որ պահած էին մեր ժողովուրդը ինքը իր մէջ ամփոփուած ու լեզուին կորուստին հակառակ, խորապէս հայ։ Երբ մեծցայ, ուրիշ քաղաքներու իմ այցելութիւններս կրկնեցին այդ պատկերները։ Հիմա անոնք կը համախմբեմ մեծ ու հզօր զգացման մը մէջ, որ մեր ցեղային խորհուրդն է, այսպէս տեսարանուած, դարերու սանդուխով մը, մարմարէն՝ ինչպէս վանկէն։ …Միւս քարին վրայ կրկնածալ բան մը, վարդապետի մը վեղարը կոշտօրէն եռանկիւնող, ուր ուշագրաւ էին աչքին նշիկները փոսփոս։ Քարին մարմինը բանող գիրերը կը կարդացուէին, անշուշտ քիչ մը դժուար, սղումներու եւ պատիւներուն առատութեանը պատճառով։ Տա՞կը։ – Իմ տղայութեանս կար «բազմամեղ» վարդապետ մը «անուանեալն Բարսեղ», «ի կողմանց Քարբերդայ», որ աւանդեր էր հոգին «յերեսնամենի»։ Պանդուխտ «գոլով ի կողմանս Պրուսայու»։ Գրուածը՝ այսքան։ Բայց չգրուա՞ծը։ Բայց հեքիա՞թը։ Որ այդ երեսուն տարեկան վարդապետը կ’ընէր հրաշագեղ՝ ինչպէս հրաշագործ, կը ղրկէր անվախ մեծամեծներուն տուները, խունկով, Աւետարանով, խաչով, եւ «յանուն Յիսուսի Քրիստոսի» ոտքի կը հանէր ախտաժէտներն ու անդամալոյծները, այսահար աղջիկներ եղնիկի պէս քաղցր «ընծայելով»։ Աւելի՛ն. հեքիաթը այդ սեւամօրուս ու սեւաչուի երիտասարդը կ’ազատէր անհաւատներուն ճիրաններէն (հիմա կրնամ ճշդել բառին տարողութիւնը ու կիներու բազուկ տեսնել այդ ճիրաններուն տեղ), կամաւոր ու հրեշտակային մահուամբ մը, երբ վայելչակազմ վեղարաւորը իսլամանալու խոստումին մէջ ատեն կը գտնէր ինքզինքը կախելու, արժանանալու համար երկնաւոր Բրաբիոնին։ Գեղեցիկ վարդապե՜տը։ Ու, քարե՜ր, քարե՜ր, ժամու բակին, թէ գեղերու համեստ գերեզմաններու մուտքին։ Ո՜վ պիտի պատմէ ձեզմով արձանացած ողբերգութիւնը։ Հազար տարի մենք այսպէս ենք ապրեր, օտարներու լուծին ներքեւ։
… Աստուածային շնորհը արդար իրաւամբ սպասող վարդապետը իր քարին վրայէն կը շարունակէր նպաստ խնդրել ողջերուն, աղաչելով անոնց իրենց «ողորմիսը» չխնայել իր գերեզմանին ու պաղատիլ Արդար Դատաւորէն «թողութիւն շնորհել ծովացեալ մեղաց իւրոց»։ Յատկանշական քա՜ր։ Անուղղակի ուխտատեղին բոլոր աղուոր տղոց ու աղջիկներուն, որոնք, առանց խորհուրդին իջնելու՝ բերան մը աղօթք կու գային ընելու անոր առջեւ։ Անշուշտ իմ որբի ազազուն բերանը այն ատեն չբացի ես։ Ու կը զղջամ հիմա։
Խարբերդցի խոհարարը ինձմէ աւելի տեղեակ էր, կը խորհիմ, այդ քարին խորհուրդին։ Մարդիկ վարժուած էին զայն տեսնելու, ամէն ժամ գալուն, այդ քարին առջեւ, գլխեբաց իրՀայր մերը մրմնջելու «երկրացի» մեղաւորին հոգիին համար, որմէ յետոյ, կիսաձայն, արտասանէր պիտի պայմանադրական ողորմիսը։ Աւելի՝ «Տէրը լուսաւորէ հոգին ըմմէն ննջեցելոց»։ Աւելի՝ «Տէրը քաղցր ըլլայ ըմմէն մեղաւորներու»։ Ու ոչ ոք գիտէր սարսուռը, որ այդ բառերով կը հոսէր անոր հոգիէն։
Ըրաւ, ինչպէս կ’ընէր ամէն ժամ գալուն։
– Տէրը քաղցր ըլլայ ըմմէն մեղաւորներուն, – կրկնեց անիկա, գլխարկը դնելէն ետքն ալ։ Ու խորունկ տխրութիւն, լքում, անձուկ կար անոր ձայնին ու դէմքին վրայ։
– Երթա՛նք, քուրուկ։
– Ո՞ւր։
–Խոնախը<ref>Ծնթ. – խոնախ – պալատ։</ref>։
Սողոմենց կինը յուզուեցաւ։ Իր տղան պիտի տեսնէր, զոր կ’ենթադրէր փաշաներու պալատին մէջ, հակառակ անոր, որ գիտէր անոր բանտը ըլլալը։
– Մինա՞կ։
– Մինակ։ Հանըմը քեզ կ’ուզէ։
– Հանըմը ո՞վ է։
– Տեսնաս պիտի։ Մի վախնար, շատ աղէկ կնկուկ է, հալէ հասկցող։
– Սողո՞մը։
– Ե՛տքը։
– Ետքը ե՞րբ։
– Կը տեսնես, քուրո՛ւկ։ Առաջ հանըմը տես դու մի հեղ։
– Տէրտէրը չգա՞յ պըտը։
– Քեզ մինակ կ’ուզեն։
Այդ րոպէին, անոնցմէ վեր, պարտէզի եզրին, մօտ տասնհինգ կանգուն բարձրութենէ մը երեւցան տէր Անիքտոսը, Գրիգոր աղան, հաճի Զաքէոսը։ Ասոնց տեսքը ոգեւորեց շուարուն կինը, որ ձայնով ու ձեռքով նշան կ’ընէր գեղացիներուն։
– Վար եկէք։
Խոհարարը, լուրջ.
– Քալէ ինծի հետ։
Յետոյ, աւելի լուրջ.
– Էտոցպիւթիւնէն<ref>Ծնթ. – պիւթիւն – ամբողջ։</ref>խեր չիկայ քեզի։
Ու ինկաւ անոր առաջքը։
Սողոմենց կինը, վարանոտ, դանդաղիլ փորձեց։ Բարապանին լայն ձեռքը, հեռուէն զինքը կ’ընէր ետ։
– Գնա՛ ետեւէն։
Հետեւեցաւ խոհարարին, չեկող գեղացիներէն յոյսը կտրած։ Կռնակէն լայն ու լեցուն մէկն էր, ամուր, թիզ մը ծոծրակով, գլխարկէն աւելցած մազերուն մէջ ոչ մէկ ճերմակ։ Ամբողջ հասակէն կը բխէր պարզ ու պարկեշտ վստահութիւն մը, մօտութիւն մը։ Չըլլար տարազին մասնակի կողմը՝ անիկա պիտի նկատուէր գեղացի մը իրենց։
Անցան դարատափը, անոր եզերական թաղարակազմ ածուն, բանկալը։ Ժամկոչները, հակառակ մանկալի<ref>Ծնթ. – մանկալ – շարժուն կրակարան` պղնձէ, հողէ</ref>կատուներ ըլլալնուն<ref>ըլլալուն, սրբագրուած՝ ըլլալնուն</ref>, ձգեր էին խուցը եւ դիրք բռներ անոր առջեւ,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>իրենց ձեռքերը շփելով իրարու։ Անոնք կը սպասէին Աւետիս աղային, որ խոնարհներուն բարեկամն էր ու չէր մոռնար նուէրը։ Ծնունդի օրերը մօտեցեր էին ու իրենց պատկերով կը փորձէին մտքին մէջ մնալ հայաստանցի արջուկին։ Տիւմանեան Գասպա՞րը։ Անիկա կը սիրէր այս խիստ մարդը ու, կարօտ չըլլալով հանդերձ, կ’ընդունէր անոր հրաւէրը, ամսու բերանին, գլուխ-գլխի<ref>յաւելում միացման գծիկի</ref>քէֆի մը։ Տե՞ղը։ Բայց դուք չէք գիտեր, թէ ինչ դրախտային պարտէզ է Պրուսայի դաշտին այն մասը, ուր «բանուած», «սփռուած» են ջուրերու երակները, տաքն ալ, պաղն ալ։ Զոր կ’ակօսեն իրերամերձ վտակներ, իրենց ափերուն հարիւրամեայ ծառերուն զուգահեռ գիծովը։ Ամէն քար կ’ենթադրէ հին մեհեան մը։ Ու ամէն ծառաստան ունի բխուն ջուրը, մանրանկար սրճարանը, որուն մէջ աշուղ մը, տէրվիշ մը, շատ-շատ քաղցրաձայնով ծերուկ մը կը հրամցնէ աթոռը, սուրճը ու տուածդ կ’առնէ, բերան չբանալով, երբ բան չձգած անցնիս։ Նման վայրերէն մէկուն մէջ, անոնք երկուքիկը կը նստէին դէմ դէմի, սկիզբները տրտում, քիչ-քիչ բացուելով, մինչեւ որ ազգային երգերն ու օղին վազէին իրենց առջեւի վտակին նման ու ծառերու շուքին արեւը ըլլար զով, հնօրեայ սեղանին վրայ հնդկահաւը վառէր, պլլուած ըլլար իր ոսկի շուրջառին, խոհարարին մատներովը այդպէս յարդարուած։ Այդ սեղաններուն առջին անոնք կը դառնային իւրաքանչիւրը իր հիմնական ցաւին, մութը անյայտ<ref>մութը անյայտ – ?</ref>, բայց գուշակելի։ Ինչ ալ աղէկ կը հասկնային իրար։ Ցա՞ւը։ Առանց ատոր անունը տալու խոհարարը կը պարպէր բոլոր սիրածներէն սիրածին կենացը, տարտամօրէն մտակոչելով գեղանի կինը երիտասարդ մաքսանենգին, անոր կախաղանին մէջ մատը զգալովէֆէԳասպարին։ Ու տարիներու կրկնումով այդ պատկերն ալ կորսնցուցած կը ներկայանար իր ոճրային սարսափը, դառնալու համար տեսակ մը երազ։ Մարդ սիրածը այդպէս կը պահպանէ աւերէն ու քայքայումէն, որ ճակատագիրն է մեր բոլոր գեղեցկութիւններուն։ Ու առանց անունը տալու, հիմա թոռմած՝ ատենին առիւծ դռնապանը իր գաւաթը կը պարպէր սիրուածներէն սիրուածին կենացը, որ երբ չի մեռնիր, կը մեռցնէ։ Խոհարարը անշուշտ մեռած մըն էր, իր ժողովուրդին համար, քանի որ զաւակ չունէր։ …Ու կը պարպէին ցաւերու ցաւին, ազգին մեծ ցաւին համար, որ հետզհետէ կը մօտենար անոնց ըմբռնողութեան։ Ազգային երգերը դպրոցական հանդէսներուն իրենց շաղակրատ անիմաստութիւնը կը կորսնցնէին անոնց բերնին մէջ, ըլլալու համար քաղցր թոյն ու գինովութիւն ու կսկիծ, ա՛յնքան՝ որ շուրջանակի արտերէն թուրք բանուորները, պարտէզներէն երիտասարդ կիները կը ձգէին իրենց տեղերը, մօտիկը գալու համար թախիծի այդ աղբիւրին…։ Որմէ յետոյ, գրեթէ լալով, անոնք կը բաժնուէին իրարմէ։ Խոհարարը ան գիշեր, իր հանըմը ծոցն առած, կ’ուտէր անյագ տրտմութեամբ մը անոր անսպառ կախարդութիւնը ու արցունքով կը լուար անոր կուրծքին մարմարը…։
Գասպարը իր պաշտօնին դարձին, ասեղը ծակ կ’ընէր, միջոցը կը ճարէր արծաթ խնկամանով կրակ տանելու մեղաւոր Բարսեղին տապանաքարին ու կը ծխէր խոհարարէն յանձնարարուած խունկը հաստ իր մատներովը շոյելով, ճմռելով իր թուշին կախ միսերը։
– Աշխըրքին ո՞վ է խելք հասցուցեր…, – կը կրկնէր անիկա, դեռ լաւ չսթափած իր ուղեղէն հազիւ ճարելով այսքան մը բառ։ Կը հանէր խաչը, կը տարածէր ծուխը Բարսեղ վարդապետին ամբողջ հասակին, «երկնքի լոյսը» աղերսելով անոր ոսկորներուն, յաճախուած շնորհ՝ շատ գերեզմանի։ Յետոյ պիտի դառնար իր խշտին, եօթը անընդմէջ սիկարները քաշելու մեծ-մեծ պուկերով։ Վա՜յ՝ այդ պահուն, առջեւէն անցնողին, խօսք նետողին, հրաման բերողին։ Ծոմ պահող շէյխէ մը աւելի կատաղի էր անիկա։ Եւ անիկագրալն էր, այդ օրը, իր դաժան խշտին…
Տեսնելով խոհարարին ետեւէն երկրացի կինը, տարտամօրէն գուշակելով անոնց բռնելիք ուղղութիւնը,<ref>յաւելում ստորակէտի</ref>դռնապանը մօտեցաւ Սողոմին մօրը ու միշտ թուշէն շերտ մը միս շոյելով, գեղին բարբառովը ըսաւ անոր.
–Թէտչտաս մարդունեախան։ (Թող չտաս մարդուն օձիքը)։
Այս գիծէ հանդիսաւոր առիթներուն, աղաներն ու էֆէնտիները ճաթեցնելու համար՝ անիկա դիմում կ’ընէ իր հայրենի բարբառին։ Երբեմն ալ աղօթելու, հայհոյելու, բարկանալու պահերուն այդ լեզուն կը լսուէր անոր ակռաներէն՝ գրեթէ անհասկնալի։ Ու յատկանշական պարագայ՝ անիկա չէր հանդուրժեր հեգնութիւն այդ րոպէներուն։ Հատիկ մը բան չպակսած իր ակռաները իրարու զարնելով, մռայլ կափկափ մը հանելով անոնց «աղացքին», ինչպէս կ’ընէր երեսուն տարի առաջ, ձիուն վրայէն, ծխախոտին բեռները քշած ատեն, սառած կզակները շարժումի հանելու համար։
Անիկա իր ձեռքովը բացաւ երկաթ փեղկը, – բացառիկ շնո՜րհ։ Վասնզի հակառակ իր պաշտօնին, որուն անունն էր դռնապանութիւն՝ անիկա միշտ ուրիշները կը գործածէր դուռները բանալու եւ գոցելու։ Ի՞նք։ Ուժով մարդ մը, որ երկաթին ետեւը կը հսկէր։ Ու ջրհանկիրները, խառնակիչները, գինովները, ազգին մեծին ու պզտիկին դէմ անտեղի, վայբերան հաջողները պարտաւոր էին հաշուի առնել անոր թանձր ճոկանը։ Դպրոցէն փախչող տղոց սարսափն էր անիկա։
Փողոցին մէջ կա՛ռքը։
– Մէկալլոնց<ref>Ծնթ. – մէկալլոնց – միւսներուն</ref>անկաճչտաս, հա՜։Իշտէ ասխըտար<ref>Ծնթ. – իշտէ ասխըտար – ահա այսչափ</ref>կ’ըսեմ քեզի, Սողոմենց կնիկ։
Ու բռնեց անիկա վարանոտ կնոջ ձեռքէն, որ տէրտէրին եւ Գրիգոր աղային շուքերը կը փնտռէր կիսաբաց փեղկն ի վեր, ու բարձրացուց, բիրտ, կառքը։ Անոր քով տեղաւորուեցաւ խոհարարը։
* * *
Տեւողութենէ մը ետք, զոր գտաւ շատ երկար այդ տեսարաններուն անվարժ տիկինը, մրջիւնի պէս բանուկ փողոցներ, հրապարակներ ու փոշեթաթաւ ծառաստաններ ճեղքելով, կառքը կանգ առաւ լուռ եւ ընդարձակ տարածութեան մը վրայ։
Դուռ մը չէր իրենց առջեւ ցցուած բանը, այլ՝ ճերմակ ներկուած ձողացանկ մը, մօտ երեք մարդու հասակով։ Պատի գիծեր, աւելի ճիշդ՝ սիւներ անոր երկու քովերէն, հսկայական, որոնց գագաթին բազմակողմ մէյ-մէկ լապտեր, երեքն ալ տաճկական զինանշանով աւարտած։ Սողոմենց կնիկը այսպէս բան չէր տեսած։
Մանր, սեւ մարդ մը, կառքին ձայնէն, բուսաւ, ըսես գետինին տակէն ու դպաւ մատով տեղի մը։ Որմէ ետքը երկաթ այդ ձողերը պլորուեցան իրենք իրենց վրայ, ինչպէս իր «տղուն» խթման գիրքերը ։
Կառքը մտաւ ներս։
Այնքան գովուած, հեքիաթին մէջ այնքան մանրամասն նկարագրուած պարտէզներէն մէ՛կը։ Որոնց խորը, գոհարատուփի մը նման, դրուած<ref>տրուած, սրբագրուած՝ դրուած</ref>պիտի ըլլայ պալատը աշխարհի ամէնէն գեղեցիկ աղջիկին։ Ու այդ պալատին դուռ ու պատուհան պիտի հանուէին ոսկիէ ու ադամանդէ…։ Հո՞ս։ Սողոմենց կնիկը աչքերը բացաւ չորս։ Հեքիաթին մօտիկ բան էր տեսածը։ Վասնզի քոմանտան փաշային թիւ երկրորդ ապարանքը –կնոջը կողմէն– դիրքի բացառիկ շքեղութեան կ’աւելցնէր օր մը նրբացած<ref>օր մը նրբացած ?</ref>ճաշակն ալսարայլըին, որ յարդարած էր զայն Վոսփորի եզերականեալըներուն<ref>Ծնթ. – եալը – ծովեզերք։ Նմանաբանութեամբ՝ հոն կառուցուած ապարանք։</ref>նմանողաբար, շրջապատ բուրաստանն ու մուտքի ճակատամասը օրինակելով պալատէն, որուն մէջ անիկա ծոցն<ref>ծոց, սրբագրուած՝ ծոցն</ref>էր մտեր փատիշահին։
Մենաւո՜ր։ Վասնզի փաշաներուն ախորժակը անհուն է, կնիկէ՝ ինչպէս հողէ,<ref>յաւելում ստորակէտի</ref>եւ կուլ կու տայ շրջապատը, մինչեւ որ յոգնի քարահանքէ մը կամ ճահիճէ մը։
Շէնքը, այսինքն՝ բուն ապարանքը կը զատուէր կանանչէն ու ծառերէն մարմարեղէն կառոյցի մը միերանգ մաքրութեամբը, հեռո՛ւ՝ անխուսափելի թրքութենէն, որով պլլուած կը կանգնին այս քաղաքին հնօրեայ յիշատակարանները, ու ասոնց կից բորբոսած գմբէթներով աշխարհիկ ալ պալատները։ Ու հեռու, մա՛նաւանդ այն խստութենէն, որ այդ քաղաքին մէջ ԺԴ եւ ԺԵ դարերու կտակ բոլոր շէնքերը կ’ընէ այնքան տարբեր, թուրք, բարբարոս։
Ասոնց յատկանշական կողմը ոճին մէջ չէ անշուշտ, որ յստակ է հեռուէն, իբր գիծ ու միջոց, երբ սարահարթ մը ամբողջ կը պարսպէ, մէջտեղէն ցայտեցնելով բազմակամար դէզը ճերմակ, կամ դեղնորակ, կամ կանանչ գմբէթներուն։ Այլ պատմութիւնը, անլուր այն սարսափը թրքական հեղեղին, որ 5-6 դար առաջ ծածկեց այդ դաշտերը։ Դեռ չպաղած բան մը կը յամառի դիմանալ այդ դարերէն, տպաւորիչ պարտուածներուն՝ ինչպէս եւրոպացի այցորդներուն համար հաւասարապէս։ Թրքական թաղերը, շուկան, նորակառոյց մզկիթները, տարօրէն անոճ, ցրիւ, անարտայայտ, երբ մինակ են, այսինքն՝ զուրկ հնօրեայ յիշատակարանի մը խմորէն, մէկէն կը ստանան իրենց թաքուն խորհուրդը, երբ անոնց մէջը բրգանայ կամ ծուարի սուլթանի մը ձեռակերտ մէկ աղօթատեղին կամ փոքր դամբարանը։ Այդ տարրով յետսամուտ մասը կը բարձրանայ իր սաստկութեան։ Առանց խուլ վախի չես կրնար անցնիլ փոքր, հազիւ դագաղ մը պարագրկող կամար-դամբարանի մը քովէն, որ անուշիկ կամ սեպ կատարի մը վրայ ինքզինքն է զարկած, որ գիտէ ո՛ր արիւնկզակ սուլթանի մը իբր հանգստարան։ Ուր, անոր դագաղը ոսկի եւ ապրշում հիւսքերու տակ կը փոխուի ուխտատուփի<ref>ուխտատուփի ? ուխտատեղիի ?</ref>։ Բայց որուն փոքր ամբողջութենէն կը յառնէ ինչ որ թուրքն է եղած այդ դարերուն, սարսափին այն անորակելի փոթորիկը, որ երկու-երեք դար քայքայեց Մերձաւոր Արեւելքը ու կէսէն աւելի Եւրոպային։ Ի զո՜ւր հինգ-տասը նոճի, իրենց իլերը իբր բարիքի, խաղաղութեան եւ մահուան զգաստանշան կը կախեն երկինքն ի վեր։ Ի զո՜ւր աղբիւր մը, ցանկապատ աւազան մը, գզիաթին<ref>գղիաթին, սրբագրուած՝ գզիաթին</ref>վրայ ծալապատիկ ծերունի մոլլաներուն թշուառական թշուառութիւնը, անուշիկ տղեկ մը, որ կը խաղայ ծաղիկներուն քով, կը միջամտեն կոտրելու համար մռայլ ահը այդ գոհարի տուփի պէս գեղեցիկ պատկերին։ Պիտի տեսնես ու անպատճառ պիտի այցուիս այդ անցեալէն, ու ողնուղեղէդ սրսփուն՝ պիտի ջանաս շուտով հեռանալ այդ շրջանակէն։ Կը ծանրանամ այս տպաւորութեան խորութեանը վրայ։ Օրերով թափառեր եմ հսկայ աւերաքաղաքին մէջ, որ Նիկիոյ ստորաշխարհը կը կազմէ։ Մահուան հզօր շունչ մը, ապականութիւն ու փարթամ նենգութիւն, անգթութիւն եւ արիւն զգացեր եմ դարաւոր չափով մը, բայց նոյն ատեն՝ ասոնք հակակշռող իմաստութիւնն ալ, ըսել կ’ուզեմ՝ հայեցողական այն խաղաղութիւնը, որ ամէն կործանումին արտածորած դասն է մեր ախորժակներուն վրայ։ Թուրքերու «սրբազան» որակուած այդ յիշատակարանները զուրկ են այդ դասէն։ Չեմ կարծեր, որ հայու, այսինքն՝ պարտուած ազգի հեռազգած տրամադրութիւնը այսպէս կը յարդարէր իմ զգայութիւններս, ու մեծվայելուչ Եշիլ ճամիի<ref>Ծնթ. – Եշիլ ճամի – մէկը Պրուսայի մեծակառոյց դամբարաններէն, որուն գմբէթին ներկը անունն է տուած։ Թրքական յիշատակարաններէն ամէնէն համակրելին, հակառակ յաղթանակի դարերէն մնացորդ մը ըլլալուն։ Տպաւորութիւնը կը մնայ սակայն թուրք։ Պէտք է անհրաժեշտ զանազանութիւնը շեշտել ընդմէջ իսլամին ու թուրքին, որոնք երբեք նոյն բաները չեն։</ref>առջեւ զիս կ’ընէր վախկոտ ու տխուր։ Պոլսոյ մէջ, ԺԹ<ref>ԺԹրդ, սրբագրուած՝ ԺԹ</ref>դարու կառոյցները, դարձեալ դամբարան կամ ապարանք, չունեցան իմ վրայ այդ դաժան ճնշումը։ Դարձեալ, Ջերմուկներու արուարձանին մէջ նորօրեայ կառոյցներ զերծ էին այդ սպաննող թախիծէն։ Քոմանտան փաշային Չէքիրկէի պալատը թեթեւ էր, խաղաղ, ու ակնապարար, Ներուի՜ այս բառը, վասնզի արտայայտիչ է, հակառակ իր մաշած ու ծիծաղելի հնութեան։
Դժուար է բառերով պատկերել, սեւեռել<ref>սեւցնել, սրբագրուած՝ սեւեռել</ref>ինչ որ շէնքի մը, տեղի մը առանձնայատուկ ոգին է, նիւթէն տարբեր ու անձէ վեր։ Ամէն ապարանք ինքնիրմով միայն ոճի չ’երթար։ Ու միայն իր արտաքինով չ’անդրադառնար մեր հոգիներուն։ Անշուշտ զանցառելի չեն, այդ թափանցումին համար, ոճին չափ, դիրքը, հորիզոնները, հեռանկարն ու մերձանկարը, ու կտաւը հողին, որմէ վեր մարմարը իր շերտերը պիտի երկրաչափէ։ Բայց ասոնց ամէնէն շատ, մա՜րդը՝ որ կը լեցնէ այդ խաւերը, կարկառները, կլորութիւններն ու անկիւնները իր իսկ հեղումով։ …։ Բայց պէտք է քալել ու շատ չտարուիլ այս մտածումներով։
… Դուռնէն անմիջապէս ներս, խաչաձեւ եւ ընդարձակ տարածութիւն, որ բանուած էր ընկոյզի մեծութեամբ, բազմերանգ խիճերով։ Այդ կալին չորս շառաւիղներէն չորսական արիշներ, որթատունկի<ref>ջնջ. ստորակէտ</ref>տեղ պատատուկ ուրիշ բոյսերով «պաճուճահիւս զարդարուած», գործածելու համար ռոմանթիք բացատրութիւն մը։ Ասոնց ճիւղերու խռիւ, բայց համաչափ ցանցերէն յատակի ճերմակ աւազին վրայ լոյսի բեկորներ, զանազան մեծութեամբ, դողդոջ կամ խրտչուն։ Երբեմն լապտերի մը ապակին, բծաւոր ոսկիի պէս, ինքզինքը դողալու դրած այդ աւազին։ Երբեմն այդ լապտերներու օղե՜րը, ցցունք ու զարդ, որոնց պրիսմակներէն գոյները այդ աւազը կ’ընէին նկարազարդ ասեղնագործութիւն մը։ Հարուստներուն ալ աչքերը գոյնէն<ref>գործէն, սրբագրուած՝ գոյնէն</ref>չեն կշտանար։
Այս մեծ ձեւերէն դուրս, ամէն ուղղութեամբ, պարոյրները ծառի, թաւուտի։ Խնամք մը կը միջամտէր կիսավայրի տարտղնում ճարելու համար այդ պարոյրներուն, որոնք աւազանի մը գլխուն կը կանգնէին մինակ, իրենց փորէն անցք տալու համար ջուրին բազմաձեւ բերաններուն։ Այդպէս յարդարուած անոնց խորերէն բխումը գորշաստեւ առիւծներու, որոնց բերանէն ջուր ու փրփուր մեծ ածուներու պորտը յօրինող փոսիկներու մէջ, բոլորն ալ մարմար, ծաղկեհիւս բաժակներու պէս ջուրէն կանանչցած։ Անոնց եզերքին ծաղիկ ու դալար։ Ու բուստի կմախք։
Ու ածուներ, բազմաձեւ, բազմանկիւն, կեդրոնին՝ տպաւորիչ մատղաշութիւնը սիրական տունկի մը, որ կը դողար դժուար ստացուած իր մարմինին համար ու կը շոյէր խոտի պէս բուսած բազմագոյն փռոցը մանրածիլ ծաղիկներու։ Ու թաղարներ, հազարներով, բաշխուած՝ բոլոր այդ ձեւերու կորութեանց կամ խաչաձեւման անկիւններուն, շարունակելով գիծը, բայց զատուելով միօրինակութենէ։
Աւելի հեռուն, պղտոր զանգուածը՝ հաւանաբար պտղատու ծառերու, բոլորն ալ մերկ, միջոցին վրայ կարկառելով անհուն տգեղութիւնը իրենց ճիւղերուն։ Պալատներու բուրաստանները չեն նուաճուիր բառէն՝ ինչպէս գոյնէն։
... Կառքը քալեց։
Արիշներէն անդին՝ աւազ։
Ու սուտ ոսկիին վրայ ըլլային սուտ սա անիւները։ Ձիերուն թեթեւ բոժոժնե՜րը, որոնցմէ ոստոստուն, մեղմ, մելամաղձոտ մեղեդի մը տարօրէն հաշտ կ’իյնար սա նկարին, զայն պարուրող ձմեռնամուտի խստութիւնը հերքել, տարտղնել ջանալով։
Կառքը քալեց, առանց կանգ առնելու ապակեայ գաւթակի մը մուտքին, առանձին կառոյց, հաւանաբար, յետոյ, դուրսը շինուած ու աւելցուած, տեղաւորուած պալատին մարմինին։ Ատիկա յաւելումն էր պոլսական յիշատակներու։ Ու ընելու համար այդ պատրանքը աւելի կատարեալ, անոր սանդուխը սկսած էր շատ լայն (ինչպէս էր նախատիպը, Վոսփորի եզերքին, ուր մարմար աչքերը ջուրէն կը բարձրանային չափազանց լայն, հատիկ-հատիկ, հետզհետէ ամփոփուելով, նեղնալով), վերը աւելի նեղ, առնելու համար նմանութիւնը ժամու խորանին աղեղնաձեւ ոլորքներուն, որոնց վրայ, տաղաւարներուն կը շարուէին զարդախաչերը ու ծաղկամանները։ Սողոմենց կնիկը խաչ հանեց։ Խելքի՞ն էր եկած։ Մինչեւ կառքին դադարը՝ անիկա ոչինչ հարցուց խոհարարին։
… Կառքը կանգ առաւ։
Խիտ, մութ, թաղարով խղդուած հովանոցակ մը։ Պատկերը, խառնակ գիծերը, մշտաշարժ առարկաները կը ձեւազեղծեն մեր զգայութիւնները։
Անոնց գլխէն փախած էր երկինքը։ Ու անոնց ետին պարտէզը, յորդ, հեռու, խոշոր, կը թուէր ողողել, խղդել մուտքին փոքր դուռը, որ այնքան քիչ կը նմանէր առաջամասի հոյակապ կառոյցին։
Արաբ սպասուհի մը –այդ պալատներուն համար հեքիաթը սեւ ծառաներէ կ’ախորժի–, քովէն կախ կողով մը։ Որ, բաղնիքի մը ներքնադռնակը յիշեցնող բացուածքի մը մէջ,խազման քաշեց ճակատի կէսին ու մնաց անշարժ։ Դեղին անոր աչքերը ուռեցք էին, պայթելու մօտ, անշուշտ կիներու յատուկ հետաքրքրութենէն, ինչպէս սիրեց գուշակել Սողոմին մայրը, մասամբ պատրաստուած սա տեսարաններուն գեղի այն կնիկներէն, որոնք կը ճանչնային քաղաքը, իրենց աղջիկնութիւնը անցուցած ըլլալով անոր մետաքսի մանարաններուն մէջ ու հեռուէ հեռու մտերիմ Ջերմուկներու պալատներուն, անոնց առջեւ բացբերան հիացումով մը կեցած ու սեւ դռնապաններն ու սպասուհիները գրգռած ըլլալուն։ Պատանութեան այս տպաւորութիւնները դժուար կը մեռնին, ու անոնց ուժը իրենց բանաստեղծական սա այլուրութեանը մէջն է։ …Անոր մտքին մէջ մարմին եղաւ վերջապէս պալատը, որ, տաճկընալուն առիթով Սողոմին անունին հետ եղեր էր բերանը ամէնուն։ Ուշագրաւ է, որ այդ պատկերը ճոխութեան եւ զեխութեան զգայութիւններ արթնցնէր այդ մարդոց մէջ ու ըլլար զերծ արիւնի եւ ոճիրի մառախուղէն, որով պլլուած կը ներկայանան անոնք Արեւելեան Նահանգներու մեր արենակիցներուն։ Սողոմենց տիկինին միտքէն անցան դեռ ուրիշ ալ մանրամասնութիւններ, պատմուած գեղի հարուստներուն կիներէն, քանի որ նոր հիւանդութիւններ ամէն Մայիսի զանոնք կ’իջեցնէին Ջերմուկները։ Այդ կիները երդում կ’ընէին տեսած ըլլալ այդ պալատը, քաղած ըլլալ վարդեր, լուսնի չափ մեծ, որոնք ձողացանկին բացուածքէն դուրս կ’երկարէին իրենց բաժակները։ Ու անոնք կը յիշէին բացլանտոներ<ref>լանտոններ, սրբագրուած՝ լանտո ներ</ref>, որոնց մէջ հազիւ ծածկուած կնիկ մը, երկու աղջիկներու մէջտեղ, կը պտտէր Ջերմուկներու խճուղին, ջրուած՝ յատկապէս այդ անցքին համար, կը կեցնէր կառքը գեղջուկներուն, մուրացիկ կոյրերուն առջեւ, մտիկ կ’ընէր անոնց երգերուն, խաղերուն, աղօթքներուն։ Դիտուած էր անոր հաւասար մեղքնալը բոլոր թշուառներուն, հայ ու թուրք։ Միշտ այդ ականատես ու ականջալուր խաթուններուն հաւաստումովը, Սողոմը կը պաշտպանուէր անպատճառ այդ հանըմներէն, գոնէ մեծէն, որուն դէմքը կը նոյնանար վկայութեան համար բանտ կանչուած մարդոց հաստատումովն ալ, իրենց տեսածէն<ref>տեսածին, սրբագրուած՝ տեսածէն</ref>։ Յետոյ՝ այդ կիները կ’անցնէին խորհրդածութեան ու Սողոմին տաճկընալը կը կապէին, մահէն փախուստէն աւելի (կասկածելի էր ստուգութիւնը մահուան, քանի որ կախաղանը շատ հազուադէպ էր դարձեր, փոխարինուելով տասնհինգ կամ հարիւր-մէկ տարիով), այդ հանըմներէն կարգադրուած սատանայութեան մը։ Ասոնք մտածումներ էին, մտածումէ անմասն անոր ուղեղին համար, որոնք մէկէն թանձրութիւն առին։ Անիկա հաւատաց, թէ իր տղուն պալատին քարերն էին իր կոխածները։ Միայն չհասկցաւ, թէ ինչու ճերմակ չէին անոնք, քանի որ հեքիաթը միայն մարմար կը գործածէր այդ շէնքերուն մէջ իբր սալարկ։
Ու կը քալէր։
Քանի կը խորանային, կիսամութը կը շատնար, բայց աչքը չէր նեղուեր, հետզհետէ վարժուելուն։ Անցքի երկու երեսներուն բացուածքներ, ժամու մեծ պատուհաններուն նման փորուած եւ որոնց վրայ կամարը կոտրած գիծով մը նշաձեւ բեկում մը կը դնէր։ Դուռի տեղ, ճամիներուն մուտքը պատրաստող կաշեպատ ծածկոցներ, որոնք այդ նրբանցքին կու տային դժնդակ, անառարկելի թրքութիւն մը։ …Մինչեւ որ հասան լուսաւոր տեղ մը։ Համեմատական ջերմութիւնը, օդը լեցնող կերակուրի բարակ հոտերը Սողոմենց կնիկին յիշեցուցին պալատական խոհանոցները, որոնք մեծ էին աւելի, քան իրենց գեղին ամէնէն հարուստին տունը եւ ուր, օրուան որեւէ պահու, հինգ հարիւր հոգի ճաթեցնելու չափ ուտելիք կը ճարուէր, առանց դուրսէն գունդ մը հացի իսկ պէտքի։
Հոն առաջնորդող անցքին խղդուկ ու ցած թրքութեանը հակառակ, այդ խոհանոցը ընդարձակ սրահ մըն էր, նման անոնց, ուր կ’աշխատէին գեղին աղջիկները խոզակէն մետաքսը քաշելու համար։ Տաքութիւնը, շոգին, խաշանի<ref>խաշանի ? խաշածի ?</ref>հոտը, ու խոշոր նոյն պատուհանները։ Ճերմակ ծեփ մը անոր պատերուն կու տար կիսամարմար ողորկութիւն։ Երկու կողմերու վրայ, այդ պատերը բաժնուած էին առէքներու, հանուած անոնց մարմիններէն, վրայէ վրայ, եւ ուր շարք-շարք կը բազմէին մեծփոր խալկինները, որոնցմէ մէկ քանին խոշոր էին, քան Սողոմենց բակի հազարնոց տակառները (ձիթապտուղ աղելու)։ Յետոյ՝ աւելի փոքրերը, աստիճանաբար իջնելով, մինչեւ ափի մեծութեամբը թասերուն։
Այդ անօթներէն մաս մը<ref>ջնջ. ստորակէտ</ref>առանց կլայի, մութ ոսկիի փայլ մը կը ցաթէր առէքներու ճերմակին, մաքրուած պղինձին տխուր, բայց պայծառ փայլը։ Ու կլայուածները, ըսես խաս արծաթ։ Մեծ կաթսաներէն եւ ափսէներէն շատերուն ականջին մօտ, ներսէն, մրջնաձեւ սեւութիւն մը գիրերու, որոնք պատմելու էին անունը զիրենք ստացող ու հոդ բերող փաշային, սպային, աղային, հանըմին, ինչպէս էր արդէն իրականութիւնը համեստուկ իրենց ալ տունին, հալաւի նուէրներուն –պղնձեղէն մասը– համար։ Պէտք է անցնիլ հնոցներէն, անոնց մետաղեայ մասերուն շլացուցիչ ողորկութիւններէն, տախտակեղէնին ջնարակէն, աղբիւրներուն փառ-փառ վառող ծորակներէն, ափսէ պնակներուն խոշոր, սենեակի չափ խոշոր դարաններէն, որոնք հեքիաթն ու սա իրականութիւնը իրարու կը վերածէին գեղջուկ կնոջ միտքին մէջ։ Մնաց որ, գեղացիին միտքը մէկ կը գործէ երկու աշխարհներուն ալ վրայ։
… Քովնտի սենեակ մը։
Բարակ ու անուշ հոտ մը, որ մնայուն արտայայտութիւնն էր, դուք ըսէք՝ հոգին այդ սենեակին, թեթեւուկ բան մը բացաւ անոր ճնշուած ջիղերուն վրայ։ Կիրճէ մը յետոյ, հովիտին քնքուշ գուրգուրանքը, կամ արձակութիւնը սարահարթին, որոնք կը զգացուին աւելի խոր, աւելի բարի։ Ասկէ զատ պէտք է շեշտել հոտերուն մասնայատուկ կեանքը, առաքինութիւնները։ Որոնցմէ ոմանք մեզ պիտի պրկեն, նեղեն, չարչարեն։ Ուրիշներ՝ բանան, թեթեւցնեն։ Սողոմենց կինը չէր գիտեր, որ քսանէ աւելի տարիներ թերեւս այդ պատերը, մարմար սալերը, տախտակները ծծեր էին վարդի եղին նուաղուն հոգին – հո՛տ՝ որուն տարփաւորն էրսարայլըն,<ref>յաւելում ստորակէտի</ref>շատ անգայտ՝ բայց հաւատարիմ։ Որ կը փաթթէր անոր մարմինը անտես իր շղարշին մէջ։ Իմաստուն մարձումներով շաղուըւելով մորթին ու բխելով անկէ դուրս իբր բուրումը միսին։ Այդպէս վարդացած էր, որ անիկա կը պտտէր պալատին բոլոր անկիւնները։ Հասկնալի՞, որ այդ հոտով ըլլային քանդակուած –եթէ կը ներուի նման բացատրութիւն մը– անոր խոհանոցը ու կից սենեակին ապրող առարկաները։ Սողոմենց կնիկը այցուեցաւ գեղի մառաններէն, չորեղէնի, քաղցուեղէնի յատուկ, ուր մտնողին «քիթը կը փրթի»։
Խոհարարը անոր ցոյց տուաւ աթոռ, հրեց ուսերէն ու նստեցուց գրեթէ բռնի։ Կ’ընէր այսպէս՝ ըլլալով ծանօթ<ref>ջնջ. ստորակէտ</ref>երգելու կանչուած մուրացիկներու վախին ու յամառ, շուարուն մերժումին տեղ մը նստելէ։
Յետոյ հանեց բաճկոնը։ Տակէն՝ մետաքսահիւսսալթան, որ անոր հաստ, բայց դէպի մէջքը նեղցող իրանը կ’ընդելուզէր, երանգ-երանգ, երիզաձեւ թելերով, բոլորն ալ ազնուազգի մետաքսէ։ Այդպէս պարտաւոր էր ան պտտիլ հանըմին ներկայութեան, որ Դամասկոսէն բերել կու տար անոր նիւթը եւ ամէն տարեմուտի իր ձեռքովը կ’անցընէր անոր կռնակը։ Այդպէս զգեստաւոր, անոր մարմինին վայելչութիւնը տպաւորիչ էր աշխարհէն ա՛լ ուրացուած Սողոմենց կնիկին համար անգամ, որ այդ զգացումէն զատ գտաւ տակաւին սեւութիւնը, խոր ձգողութիւնը անոր աչքերուն։ Ու գրաւիչ էր այդ մարդը, թաքուն իր անձնաւորութեան լուսապսակէն, մարդոց շէն մասէն, որ կեդրոն ունի դէմքը, բայց չ’ամբողջանար անով<ref>անոր, սրբագրուած՝ անով</ref>ու նպաստ կ’առնէ անտես ուժերէ։ Կ’ըսեն, թէ մագնիսական հոսանուտով օժտուած աչքեր կան։ Կ’ըսեն, թէ այդ հոսանուտը, սեռին իսկութիւնն իսկ, այդ ճամբով աղբերացող դէպի սիրտերը ուրիշներուն։ Իրողութիւն էր, որսարայլըն հաւատարիմ էր իր տարփաւորին։
– Ո՞ւր ես, գիտե՞ս, քուրո՛ւկ։
«Քուրուկը» բերանը բաց, աչքը ժուռ կ’ածէր<ref>կածէր, սրբագրուած՝ կ՛ածէր</ref>մարդէն՝ մածունով ներկուած ապակիներուն, ինչպէս կը կարծէր գիտնալ, ու մարմարներուն, որոնց մաքրութիւնը կը կրկնուէր առաստաղին միակտուր մարմարովը, որ պարզ իւղաներկ մըն էր, բայց անփորձները կը տպաւորէր այլապէս։
–Սարայն ես,սարայը։
– Սողոմի՞նսարայը։
Քոմանտան փաշային հետաքրքրութիւնը դէպի ոճրագործը, զայն տաճկընալու մղող ազդակները արձագանգած էին գեղ, անշուշտ խոշորցած ու խեղաթիւրուած։ Ժողովուրդի երեւակայութիւնը զայն ըրած էր տէր քանի մը պալատի։ Բացի մօրմէն՝ քիչեր կը զբաղէին գնովը այդ պալատներուն։ Պէտք է ճշդել մասնաւոր ալ պարագայ մը, որուն համեմատ տաճկընալը կը թուէր կորսնցուցած իր սարսափին մեծ մասը։ Ջարդերէն առաջ, գերդաստանի մը հասնելիք խորագոյն նախատի՛նքը, Ջարդերէն ետքը, հասարակ աղէտ մըն էր, որ կը շահագրգռէր ուղղակի ենթական, ժառանգութեան (սերմի) արատէն մնալով անմասն։ Սողոմին սարա՜յը, կ’ըսէին, կը խնդային գեղացիները ու կը քաշքշէին հաւտացողները։
Խոհարարը, առանց հեգնութեան, հարցուց.
– Ո՞վ տուաւ սասարայը Սողոմին։
– Էս գիտե՞մ,օղուլ, կ’ըսեն։ Մարդոց բերանը ընկոյզի տոպրակ չէ, որ կապես։
– Գեղը շատ բան կ’ըսեն։ Դուն հիմա ինծի տուր,հեմաղէկ դիէն, քու<ref>դու, սրբագրուած՝ քու</ref>ատ ականջներդ, կը հասկնա՞ս։
– Կը հասկնամ,օղուլ, կը հասկնամ։
– Ան ատեն աղէկ։
Ու այդ «աղէկ»ին վրայ քաղցրացաւ անոր դէմքը։ Մեր ըսելիքը, իր թոյնովը կամ շաքարով, դեռ դուրս չելած, կը ճառագայթէ մեզմէ։ Համաձայն մեր մտածումին կ’ըլլանք խիստ կամ մեղմ։
– Հանը՞մը։
Ու պարզուկ անոր բերանը սրտառուչ վախի մը մէջ կրկին բաց մնաց։ Անիկա շատ կը լսէր այդ կիներէն, աղուոր, խելացի, զօրաւոր, որոնք իրենց «ափին» կը պահէին կապը հարիւրով մարդերու։
– Հոս, հանըմը։
– Ի՞նչ ունի ինծի հետ։
Իր խեղճութիւնը կը կաթկթէր բառերէն։
– Աղէկ չեմ գիտեր։ Ինչ ալ ըսէ, խօսքը երկուք չընես, հա՛։
– Ինչո՞ւ։
– Այնպէս։
– Թուրք չէ՞։
– Թուրք է, ամա մինակուկ ծախու կ’առնէ մեր գեղինպիւթիւնխաթունները։
– Ըսել է ծովուն պէս օսկի ունի։
– Չհասկցար, քուրուկս, փարային չէ խօսքս։ Դուն խապար ունի՞ս ինչ է բնութք ըսուածը։
– Մեղա՜յ, ինծի օրանի աղջի՞կ կը սեպես, ի՛նչ է։ Հոգին չելած՝ բնութքը չ’ելլեր կ’ըսեն։
– Իշտէ ատ։
– Է, տաճիկ չէ՞։
– Մի նայիր դուն տաճկութեանը։ Հայ-քրիստոնեաներուն մէջպիլէչկայ նմանը։
– «Աստուծոյ հրաշքը», – արտաբերեց կամացուկ, գրեթէ ինքը իրեն, մտածողի երանգով, Սողոմենց տիկինը։
Դուռներու բախումներ, հեռուներէն, որոնք կը յիշեցնէին բաղնիքի հարուածները։ Տեսակ մը խուլ իրարանցում։ Անիկա ի զուր աչքերը կը սեւեռէր ներկուած ապակիներուն, որոնք տեղի զգայութիւնները անկարելի կ’ընէին իրեն։ Բայց պատերը չէին դադրած թափանցիկ ըլլալէ, քանի որ անոնց միւս կողմէն քայլերը կ’որոշուէին։ Յետոյ ճշդեց, որ շատ մը ձայներ, գրեթէ բոլորը ճամբայ ունէին, բաց դուռնէն, դէպի սա սենեակը։ Ո՞վ էր սա հողերուն խորը, այսպէս թաղուած մարդը։ Անիկա կ’այրէր հարցումէն։ Օգտուելով ձայներու ընդհատէ մը.
– Դուն ո՞վ ես,օղուլ։
– Կերակուր եփող։
– Հոս ի՞նչ գործ ունիս։
– Ըսի՝ կերակուր կ’եփեմ։
– Իրե՞նք ինչու չեն եփեր։
Խոհարարը ունեցաւ մեղմ քմծիծաղ։
– Օտարին եփածը համ կ’ունենա՞յ։
– Քու խելքդ շատ բարակը չի կտրեր, կը նայիմ։ Ձեր գեղին հարուստները իրենք կ’եփեն, չէ՞։
– Մեղա՜յ, հապա ո՞վ եփէր պըտը։
– Հոս ուրիշ է, քուրո՛ւկ։
– Ըսել է դուն ասոնց դուռին ծառան ես։
– Խոհարարը։
– Մէկ չէ՞։
– Ո՛չ։
– Թող ըլլայ ըսածիդ պէս։ Շատո՞նց է հոս ես։
– Քսան։
– Տարի՞։
– Հապա շաբա՞թ։
– Ի՞նչ գիտնամ,օղուլ,տաճկըներուն դուռը դուն ընտոր կը մնաս ասչափ տարի։ Ո՞ր գեղացի ես։
– Հեռուներէն։
– Ղարիպ ես ըսել է։
– Անոր պէս բան մը։
– Քանի՞ զաւակ ունիս։
– Զաւակ չունիմ։
Թէ՛ դժուար, թէ՛ փոխուած սա յայտարարութի՜ւնը։ Սիրտերը վարող ո՛ր անծանօթ օրէնքին ուժովը երանգի սա այլացումը հասաւ մինչեւ սա գեղացի կինը, որ քիչիկ մը շփոթ, բայց խորապէս մեղքցող՝ աւելցուց.
– Տէրը լուսաւորէ բոլորին ալ հոգին։
– Մեռած չեն, քուրո՛ւկ։
– Ըսել է չես ունեցած։ Տէրը ինքը հասնի կնկանդ։
– Չեմ կարգուած։
– Չես կարգուա՜ծ։ Չկարգուած մարդ կ’ըլլա՞յ։ Մեղա՜յ։ Ողորմութեանդ մեռնիմ, Տիրո՛ւկ։ Աշխըրքին ետքն է եկեր, մենք խապար չունինք։
– Ուրկէ՞ կը հանես աշխարքին վերջը։
– Տալեան ի պէս երիտասարդ ես,օղուլ։ Անո՞ւնդ ինչ է։
– Աւետիս։
– Մանչուկիս անունը։
– Սողոմ չէ՞։
– Սողոմէն զատ չորս հատ ունիմ։
Խօսակցութեան սա գնացքը բաւական խռովի՞չ էր, որպէսզի երկուքն ալ լսած չըլլային քայլեր։ Դրան՝ բուսած էր աղջիկ մը, որ մատը բերնին կը նայէր լռիկ։
Հասակ, դէմք, մազերու հիւսք, մա՛նաւանդ մարմինի հով կ’ըսէին ատիկա։ Ամէն կին գիտէ, դիւրաւ կը թափանցէ թաքուն իմաստը, որ աղջիկն է, քանի որ անցած է մէջէն։ Քիչ՝ բայց փափուկ կարմիր մը սրտագրաւ կ’ընէր դալկութիւնը անոր դէմքին։ Յայտնի էր, որ վազեր էր՝ խոհանոց գալու համար։ Շունչին մեղմ յուզումը կը թուէր աճեցնել անոր փոքր կուրծքը, ժպիտի մօտ ընդառաջող այն բա՛նը՝ որ անծանօթը մեզ կ’ընէ մատչելի, առաջին իսկ հանդիպումէն։
Աչքով խօսեցաւ վարպետին հետ ու մտաւ ներս։
Հետը՝ հոտը, ինչպէս կը պատահի ասիկա, երբ մեր մարմինը անցնի վարդենիներու ածուներէն, կամ մօտիկէն՝ ռեհանի թաղարներուն։
Վայելչութիւն, մաքրութիւն, մազերն ի վար հանգուցուած համայիլներուն մութ ուժը, մարդամօտութիւն, համեստութիւն ու անվրէպ գրաւչութիւն։ Ասոնք երբեմն կը միանան աղջիկներու վրայ, դասական գեղեցկութենէն տարբեր հրապոյրով մը ու մեզ կը կապեն։ Անիկա կեցաւ ճիշդ քովիկը՝ բերանաբաց տիկինին։
– Անոր աչքերը ունի։
Ինքնիրեն, խօսքը տարտամօրէն ուղղելով խոհարարին, որ յօնքերուն վրայէն անցուց իր մատը, քրտինքը քամելու համար։ Ձմեռուան մէջ սա քրտի՜նքը։ Ուրիշ ատեն Եղնիկը զայն պիտի քաշքշէր այդ «տաքութեան» պատճառները փնտռելով։
– Թուրքերէն գիտե՞ս, մայր։
– Քիչ մը։
– Կը բաւէ, իրար կը հասկնանք։
Աթոռ մը քշեց անոր դէմը ու նստաւ, ինչպէս կը նստէր՝ տարի առաջ, Հաւատիսին ծունկերուն, շփացած ու տխուր։
– Ի՜նչ ալ մարդամօտ է, – ըսաւ սուսիկ Սողոմին մայրը խոհարարին, որ պարտաւորուեցաւ թարգմանել նախադասութիւնը, գոհացում տալու համար Եղնիկին։
– Աղէ՛կ, – աւելցուց ժպտելով, – ձեր կողմի աղջիկները մարդոց չե՞ն մօտենար։
– Հարուստին քիթէն ինկողը հազար կտոր կ’ըլլայ։
Սողոմենց հարսը լեզուանի կնիկ էր, կռիւի՝ ինչպէս գովքի մէջ, ու համ ունէր բառերէն։
– Քանի՞ տարեկան ես, մայր։
– Ի՛նչ գիտնամ, աղջիկս։
– Ինչպէ՛ս չես գիտնար։
– Մեր կողմերը աղջիկները հարս ելած ատեն մինակ տարիք կ’ունենան։
– Օ՜, ատ լաւ, – վրայ տուաւ աղջիկը, ազատ ու կուշտ խնդալով։ Ու այդ խնդուքը կը յարդարէր անոր դէմքը, իմաստ մը թափելով միսերու շէնքին։ Երբեմն կը պատահի ասիկա։
– Ե՞տքը։
– Հեղ մըն ալ՝ կեսուր դառնալնուն։
– Ատ աւելի լաւ։ Դուն խելացի կնիկ կ’երեւիս։ Ըսէ տեսնեմ, մօ՞տ է քու կեսուր ըլլալդ։
– Մօտ էր, հիմա, հեռու է ա՛լ։
Աղջիկը հասկցա՞ւ չըսուած մասը, իմաստը նախադասութեան, որպէսզի ելլէր ոտքի, քալէր պատուհան։ Մատիկները ապակիներուն՝ անիկա կը նուագէր անծանօթ եղանակ մը, երբեմն սուլելով, երբեմն մրմնջելով, բարակ՝ բայց բաւական արտայայտիչ, որպէսզի Սողոմենց կնիկը բաւական յուզուէր, այցուելով ձայնին այն կրակէն, որով նոյն հողերուն, նոյն երկրին երգերը վերածելի են իրարու, ինչպէս բուսականութիւնը։ Յետոյ՝ փախստեայ «ամա՛ն» մը, որ երգ մը կը վերջացնէր, նոյնքան խռովիչ, որքան Սողոմին «եամա՜ն»ը։ Եղնիկը կ’ընէր այսպէս, Հաւատիսին ծունկերէն նետուելէ ետքն ալ, երբ, ձայնին ճամբով, իր մէջ մութ, անհաս, անորոշ ուրիշ ձայներ դպէին կարգ մը կսկիծ տուող լարերու։ Ցե՞ղ, տարի՞ք, արի՞ւն։ Անոր մայրը այդ խռովքները կը տարտղնէր, զինքը առնելով ու դաշտերը իյնալով, հոծ ու գեղեցիկ, ամայի՝ ինչպէս հիւղակով մասերուն մէջ։ Ուր կը մոլորէին անոնք քանի մը ժամ, մինչեւ որ կթոտէին ծունկերը ու մարմինը իյնար ։ Որքան դժուար կ’աճին աղջիկներուն հոգիները ու ի՜նչ վտանգներու հետ, գիրկ գիրկի՜։
– Ինչո՞ւ փախար։
Համարձակ էր Սողոմենց տիկինը։
Զարմացկոտ՝ աղջիկը դարձաւ<ref>զարկաւ, սրբագրուած՝ դարձաւ</ref>անոր։
– Ինծի՞ ես, մայր։
– Հապա որո՞ւ։
Քովն էր, այս անգամ ոտքի։ Անոր մէկ ձեռքը տեղաւորեց կնոջ գլխուն՝ հասունցած յունապի գոյնովչէմպէրը<ref>Ծնթ. – չէմպէր – ակ</ref>։ Ընտանի՛, հինէն ճանչուոր։ Հա՜յ՝ մա՛նաւանդ։Կեավուրի<ref>Կեավարուրի, սրբագրուած՝ Կեավուրի</ref>աչքով անիկա կը շնչէր<ref>կը շնչէր – ?</ref>մատղաշ անոր ձեւերը, կոնքերուն շրջագիծը ու ծիծերուն պարոյրը, հազիւ նշմարելի։ Ոչ մէկ վախ՝ այդ զննութեան պահուն։
– Շա՞տ կը սիրես տղադ։
– Առջինեկս է։
– Միւսներէն աւելի՞։
– Պապային տեղը կը բռնէր։
– Պապա՞ն ալ սեւաչք էր։
– Սեւաչք։
– Նշանա՞ծը։
– Աղէկ է ա՛լ<ref>ալ, սրբագրուած՝ ա՛լ</ref>. վէրքերը՝ գոցուելու վրայ։
– Բոլորովի՞ն։
– Բոլորովին։
Թեթեւ հով մը անզգալի, Սողոմին մօրմէն, դպաւ ու անցաւ Եղնիկին դէմքին։ Մեր դէմքին միսերը ջուրէն ալ կակուղ են երբեմն։ Անիկա բացաւ լայն՝ իր արդէն լայն աչուկները ու ձայնով մը, որ ժպիտ ու տրտմութիւն էր հաւասարապէս, հարցուց տիկինին.
– Շիտակ ըսես պիտի, աղուո՞ր աղջիկ է։
– Ըռինդուկ է, զաւակս, մազ, պոյ, ըքուի…
Դեռ չէր աւարտած անիկա գովեստը Սողոմին նշանածին, երբ զգաց, որ բան մը կը թափէր, մասով մը` վրան։ Եղնիկին մազերն էին, յանկարծակի արձակուած իրենց վրայէն<ref>արձակուած իրենց վրայէն– ?</ref>։ Անուշահոտ, մետաքս այդ հեղե՜ղը։ Առատութի՜ւնը։ Հապա երկա՞յնքը։ Միւս կէսը մօտ էր հասնելու կրունկին։
– Շիտակ ըսէ, այսչափ մազ ունի՞։
Երանելի ժամանակներ, երբ աղջկան մը մազերը կ’անցնէին երգի։
Սողոմին մայրը վախով ու հաճոյքով մատներուն մէջ առաւ եղկ, տաքուկ, գրեթէ գրգռիչ այդ թելերը, ապրշում ճմռելու ձեւով մը։ Ամէն գեղացի զգայուն մատներ ունի հանդէպ թելերու, որոնց շատ մը տեսակները կը գործածէ տնական հիւսքերու։ Հայերուն մօտ մազերու օծումը ընդհանրացած չըլլալուն՝ Սողոմենց կնիկը զարմացկոտ աչքերով հասկնալ կը ջանար ի՛նչն էր, որ խռովիչ, գրեթէ գրգռիչ կը դառնար անոնցմէ։ Մոռցե՞ր էր տղան, անոր սպասող ողբերգութիւնը, զբաղելու համար սա տղու խաղերուն։ Աւելի՜ն։ Այդ մազերը իր մէջ կ’արթնցնէին ուրիշ ալ բաներ։ Ինքն ալ ունեցե՜ր էր<ref>ունեցե՞ր էր, սրբագրուած՝ ունեցե՜ր էր</ref>, սա աղջկանը տարիքին։ Ու տեսաւ, որ անոնց ալիքին վրայ կրիայի շրջուած պատեաններու նման կը լողային մեղմ՝ սանտր ու համայիլ, ոսկիներով ընդելոյզ ուրիշ առարկաներ, որոնց անունը չունէր անիկա։
Հաւատիսը քաշեց ուժով աղջկանը թեւէն, որ, հնազանդ, ինչպէս զաւակ մը, գնաց կռթնելու խոհարարին։ Գրեթէ կը հասնէր անոր կզակին։ Քով քովի, երկու դէմքերուն վրայ կաղապարի նոյնութիւն մը, որ տարածուեցաւ աչքի ու յօնքերու ալ յարդարանքին։
– Ի՜նչ ալ կը նմանիք իրարու։
Պարտաւորուեցաւ հայերէն ըսուած այս նախադասութիւնը թարգմանել Եղնիկին, որ, ճառագայթուն, բռնելով խոհարարին դունչը, կը պոռար.
– Տեսա՞ր, տեսա՞ր։ Ե՞ս ըսի։
Անոնց կռի՜ւը, հայլիներուն առջեւ։ Խոհարարը միշտ հերքելով նմանութեան «առասպել»ը, մայրը՝ միշտ խուսափելով մօտենալէ հարցումին։ Աղջի՞կը։ – Սիրելով այդ մութ մասը իր հաճոյքին, որ խոհարարին շունչէն, ներկայութենէն կը բացուէր իր մէջ։
– Ի՞նչ է անունդ։
– Եղնիկ, – պատասխանեց աղջկան կողմէն խոհարարը, խօսակցութեան փոխուելէն յայտնապէս ախորժած։
– Ինչ ալ շիտակ անուն։
Եղնիկը խնդաց առատ։ Յետոյ, քիչիկ մը հակած դէպի նստող կինը, չարաճճի` ինչպէս կ’ըսեն, հարցուց.
– Ըսէ նայիմ, ինչո՞ւ։
– Տեսեր եմ։
– Ի՞նչ։
– Եղնիկ։
Իրաւ ալ, մորթին թեթեւ դալկութեանը վրայ, անոր աչքերը լայն-լայն, մասնաւորապէս դեղինի զարնող խորք մը կը բանային, որոնցմէ ներս, բիբին սեւը, պճլտուն, գծաւոր, կը թուէր մեծնալ, պզտիկնալ։ Բայց ուշագրաւը՝ գողտր ու տպաւորիչ վայելչութիւնն էր, որով այդ դէմքէն, մազերէն, հասակէն, հոտէն, զգեստէն կը ստեղծուէր մէկ պատկեր։ Երիտասարդ մը այդ զգայու<ref>յաւելում բ. հրատ. պակսող տողի՝ թիւնը կ՛օգտագործէ շատ պարզ բանի մը – դուք դրէք անունը:</ref>թիւնը կ՛օգտագործէ շատ պարզ բանի մը – դուք դրէք անունը: Բայց տարիքը առած ամէն կին գեղերու մէջ կեսուրցու աղջիկներու հետ իր առաջին հանդիպումը կը շահագործէ տարբեր հոգեբանութեամբ։ Ամէն աղջիկ հարսնցու մըն է անոր աչքին։ Ու ամէն աղջիկ մարմնական շէնք մը, որուն վայելչութեան, գործածելով ճիշդ բառը՝ գեղեցկութեան համար բծախնդիր է անիկա, նոյնիսկ ամէնէն համեստ սեմերէն ալ ներս։ Յետոյ պիտի գայ հոգեկանը, բայց պիտի գայ աւելի գերակշիռ։ Կեսուրը քիչ անգամ ունայնամիտ է մարմնականով պարծենալու. ինք պիտի չառնէ անշուշտ իր ծոցը։ Բայց խորապէս կապուած է հարսին բնութքին, որ տունին մէջ խաղաղութեան աղբիւրը պիտի ըլլայ։ Ո՜վ փորձառութիւնը տարիքն առած կիներուն։ Ինչե՜ր ալ գտած են այդ զգայութիւնները տպաւորիչ ձեւով մը ուրիշներուն կտակելու։ Անոնք որքան լաւ կը պատկերեն փախստեայ գեղեցկութիւնը, շնորհները, որոնք աղջիկ մը այդքան պուպրիկ կ’ընծայեն, բայց գարնան ձիւնին նման «մաղ մը արեւի» կը հալին արագ։ Երեք զաւկի ցաւ բաւ է՝ խախտելու անմահ կաղապարը կիներու դէմքին։ Չորրորդին՝ անիկա ինքզինքը պիտի սպառէ:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Մինչ այդ՝ աւլուած է մեր ոսկորներէն ինչ որ պատանութիւնը դիզեր էր անոնց շուրջը։ Միսը կ’անցնի ։ Բայց հոգի՞ն։ Պիտի աճի։ Ու ա՛ն է, որ պիտի կազմէ զաւակները, ասոնց վրայով՝ ցեղը։
Անգիտակից՝ բայց խոր սա մտածումնե՞րն էին, որ տարազի վերածուեցան Սողոմենց կնիկին բերանէն։
– Երեսին մեռոն կայ,օղուլ։
– Չըսի՞ քեզի։
Աւելցուց, յաղթական՝ խոհարարը, նոյն ատեն տրտում, որ չէր կրնար հարազատ խորհուրդովը թարգմանել նախադասութեան փոխաբերած իմաստը, հակառակ անոր, որ Եղնիկը ծանօթ էր բառին հնչումին։ Անիկա ամէն ծնունդի, Հաւատիսին բերանէն կը լսէր այդ բառը։ Ու շինած էր մտքին մէջ խոշորկեկ, բայց աղքատ ու հին շէնք մը – ինչպէս ըլլալու էին հայերուն բոլոր ժամերը–, այն հեռու եկեղեցին, ուր, ոսկի եռոտանիին վրայ, ոսկի կաթսայ մը կ’երեւակայէր, իրենց մէկ սանին մեծութեամբ։ Հազար ծաղիկներու հոգին ինքնիրեն պիտի եռար, երբ հին սուրբ մարդու մը աջը խառնէր այդ կաթսան ու պիտի վերածուէր դեղին նիւթի մը, որմէ կաթիլ մը բաւ էր մարդը փոխելու։ Հեքիաթը ազգութիւն չունի։ Հարիւրով պատմած էր անոնցմէ վարպետ Հաւատիսը, բոլորն ալ լեցուն՝ երկինքէն իջնող լուսերով, ողջնցող մեռելներով, առողջացող հիւանդներով, հայոց աշխարհին տրտում բարութեամբը, այնքան տարբեր թուրք հեքիաթներէն, ողողուած դեւով ու թագաւորով, սուրով ու կրակով։
– Կազէ՜լ…
Կամարի տակէ ճամբորդող ճիչերուն, կանչերուն ճակատագիրն է աճիլ ու թանձրանալ։
Եղնիկը թռաւ։
Ու անոր ձայնը, պատասխան, անուշ էր, «մեռոնոտ»՝ ինչպէս կարծեց զգալ անոր ետեւէն գորովով հիացիկ մայրը Սողոմին։
– Հո՜ս եմ…
Առանց լքելու սենեակին սեմը, սպասող՝ անիկա կիսովի դարձած ներս.
– Մամաս։
Չէր գիտեր, թէ ի՛նչ պէտքի ներքեւ ըսաւ վերջին բառը, վասնզի խոհարարը կարօտ չէր այդ ծանօթութեան ու գեղացի կնիկը՝ գեղացի կնիկ՝ քիչիկ մը լեցուն բանով մը, որ «արմանքը» չէր իրենց թաղամէջի նիստերուն, երբ կը կտրէին, կը ձեւէին աշխարհին կարգերը, համաձայն իրենց չոր-<ref>ստորակէտ, սրբագրուած՝ միացման գծիկ</ref>տախտակ տուներուն։ Այդ պալատներուն ներսն ալ հասուկ աղջիկներ կային, որոնք իրենց մօրը խօսքը կ’ընէին յուզումով։
Խոհարարը, կամացուկ՝
– Հանըմն է եկողը։
Աւելի կամաց, գրեթէ ականջին՝
– Խօսքը երկուք չընես, հա՛…
«Մայր» ու աղջիկ ներսն էին արդէն։
Թարմութիւնը, մա՛նաւանդ մորթայինը՝ պահած, քիչիկ մը դէպի կլորութիւն հակող կին մըն էր «հանըմը»։ Անկէ առաջին այդ տպաւորութիւնը՝ վասնզի տարիքներու հաւասարութիւն մը նախապէս աշխատեր էր Սողոմին մօրը մտքին։ Բայց տաճի՞կ։
Քառսուն վկայ պէտք էր այդ անուշիկ ձեւին մէջ տեղաւորելու համար ինչ որ մեր կիներուն երեւակայութիւնը կը յօրինէ այդ գազան, անբարոյ, վայրագ արարածներէն, փաշաներու ծոցին կամ թուրք գեղերը, հսկայ սօսիներու ներքեւ պորտ խաղցնող ու տունը աւրող ճահիլներուն։ Չունէր մա՛նաւանդ դասական սաւանը, որով խանձարուրուած էին անոր մտքին մէջ բոլոր թուրք կիները, դրացի գեղերու հարուստկեկ պէյերու ապրանք, ձիով, փայթոնով, բոլորովին փակ, մինչեւ իսկ բերնէն, կամ այն միւսները, գաղթականներ արտերու վրայ, իրենց մէկ ձեռքը փորող գործիքին, միւսն ալ՝ ղեկավարելուֆէրաճէն։ Մօտիկէն կը յիշեցնէր իրենց գեղին մէջ-կնիկները, սանկ երսունէն վեր, զաւկէ քիչ, կտոր մըն ալ թեթեւէն<ref>թեթեւէն ? թեթեւօրէն ?</ref>ախտաւոր, որոնք իրենց հարսնութեան հրապոյրներէն բաւական բան կը յաջողէին փրկել, իրենք զիրենք հեռու պահելով լուացքէ, թրելէ (հաց), ծանր բեռներ վերցնելէ, դիմանալով միսէ, որ արժէք ունի գեղացիին «պռկըներուն», մորթէ –երբեմն մինակ փոխարինող աշխարհ մը դաժանութիւն ու մեղք– ու շէնքէ, աս ալ բաւարար պարծանք խոշորկեկ տունի մը ներքին արժէքէն։ Ասոնք, «աչքին լոյսը»<ref>ջնջ. ստորակէտ</ref>իրենց էրիկներուն, կը հագուէին տարբեր՝ միջին տարազէն, հոտելով քաղաք, ուր կ’իջնային հեղ մը քանի մը տարին, բժիշկներուն, Ջերմուկներուն ու աւելի նրբացած, աւելի բացուած կը դառնային իրենց թաղերը, պատմելու համար «Պուսավու»<ref>«Պուսավու» ? «Պրուսավու» ?</ref>(Պրուսայի) գեղեցկութիւններէն, թուրք հանըմներուն հոյակապ մարմիններէն։ Ու կը հասնէին ուրիշներու, իրենց ձեռքէն եկածը չզլանալով իբր խելք ու թելադրութիւն, գեղին փոքրերը, հարսնուկները զարնող զանազան յանկարծահաս ցաւերու առջեւ։ Անոնց համեստութի՜ւնը, խնայելու իրենց տպաւորութիւնը իրենց տարեկիցներուն, անոնք ալ կնիկ, նոյն շաբթու ծնած, բայց երեսուն չեղած` արդէն աւերակ։ Մեր միտքը շինուած է այսպէս։ Հոն ինկող մէկ հատիկ զգայութիւն ծնունդ կու տայ ուրիշ հազարներու, որոնք իրերանցիկ՝ ինչպէս ջուրին երեսին միակեդրոն շրջանակները, կը շարունակեն տարածուիլ ու լոյսին բերել անբացատրելի զգացումներ։
– Բարի եկար, մայր։
Ու կակուղ, ադամանդով ողողուն իր ափը երկարեց անիկա Սողոմին մօրը։ Նայեցան հանդարտ երկուքը իրարու։ Չափաւոր հասակ մը հանըմը կ’ընէր քիչիկ մը պարզ ու ընտանի։ Այս զգայութեան կը նպաստէր ձայնին ալ կշիռը, որ մեղմ ելաւ չափազանց, հեռու՝ թուրքով արմատացածքլիշէէն։
Ու, դառնալով խոհարարին՝
– Հասկցուր տիկինին, որ չվախնայ մենէ. իրեն բարիք միայն կ’ուզենք մենք։
– Հասկցայ։
Մտաւ մէջ Սողոմին մայրը։
– Ըսել է գիտես մեր լեզուն. աւելի լաւ։
Առեր էր խոհարարէն հրամցուած աթոռը մէկ ձեռքով, մինչ միւսը թեւէն բռներ, ոտքի կնիկը։ Հպարտութեան սա պակա՜սը, որմէ ամէնէն շատ կը տպաւորուին աղքատները, երբ շփումի մտնեն դրամի իշխաններուն հետ։
– Նստէ։
Քաղցր։ Ու, դառնալով Եղնիկին՝
– Ֆերուզէն քեզ կ’ուզէ։
Սո՞ւտ։ Իրա՞ւ։ Աղջիկը ելաւ դուրս։
Եղնիկին ուղղուած բառերը ծանր հեղինակութիւն մը զգալի կ’ընէին, անուշ խստութեամբ մը երանգաւոր։
– Հաւատի՛ս, ըսի՞ր իրեն, որ պիտի չմերժէ զիս։
– Ըսի, հանըմ էֆէնտի։
– Լաւ։
Սողոմենց կինը նկատեց, որ անոր շեշտը, Հաւատիսին հետ, տարբեր էր, աւելի մօտ իրեն դէմ գործածուածին։
Ու դրաւ կամացուկ իր դողդոջուն ափը Սողոմենց տիկինին ծունկին, որ դողաց այդ կակուղ բանէն։ Թուրքերու ազնուականութիւնը կը զատուի Արեւմուտքին խստամերձ<ref>խստամերժ, սրբագրուած՝ խստամերձ ?</ref>ձեւակերպութիւններէն։ Կինը մա՛նաւանդ շատ մօտիկ է զանգուածին։Սարայլըն, առանց այս օրէնքին, քաղցր էր<ref>է, սրբագրուած՝ էր</ref>արդէն շինուածքով։ Բարակ հոտ մը, նոյնը՝ որով կը թուէր ողողուած սա սենեակը, զայն առած էր շոգիի մը մէջ։ Սողոմենց կինը դիտեց, որ զգեստին գոյնն ու այդ մարմրուկ հոտը իրարու կը նմանէին։
– Դուն գիտե՞ս, որ ինչ գործի համար այսպէս աճապարանքով կանչուած ես մեր քաղաքը։
– Գիտեմ։
– Շատ լաւ։
Ու, մանրելով իր աչքերը, որոնց ալ գոյնը մօտ էր ծածանող հոտին, հարցուց անիկա.
– Կը սիրե՞ս զաւակդ։
Սողոմին մայրը չէր հասկցած։
– Որո՞ւ կ’ըսես, հանըմ։
– Քեզի։
– Ինծի՞։ Ո՞ր մօրը կարելի է ատանկ հարցում։
-Լա՛ւ։ Այդ շատ սիրած զաւկիդ համար, անոր կեանքը ազատելու համար, այսօր կ’ուզեմ, որ չերթաս տեսնուելու տղուդ հետ, ինչպէս պատուիրած ըլլալու են ձեր մեծերը։
– Ո՞ւր։
– Ուրկէ՞ եկար հոս։
– Ժամէն։
– Ի՞նչ ըսին։
Սողոմենց տիկինը մտածեց։ Չէ՞ր յիշեր<ref>Չէր յիշեր, սրբագրուած՝ Չէ՞ր յիշեր</ref>, թէ մտիկ չէր ըրած հայոց առաջնորդին կարգադրութիւնները։
– Միտքս չէ, – պատասխանեց անիկա, ամչկոտ ու վախով։
– Աղէկ. իմ ուզածս քիչ բան է հիմա, մայր։ Քահանային հետ բանտ պիտի չերթաս տղադ տեսնելու։
Սողոմենց կինը մնաց լուռ։
– Չհասկցա՞ր։
– Հասկցայ։
– Ինչո՞ւ չես պատասխաներ։
– Ի՛նչ պատասխանեմ, հանըմ։ Ինչպէ՞ս չերթամ տղուս քով, մայր եմ ես։
Ու կը դողար ձայնը «մայր»ին վրայ։
– Մայր ես ու ճիշդ ատոր համար երթալու չես։
Սողոմենց կինը, սեւե՛ռ։
– Հարկաւ քեզի հասկցուցած են ամէն բան։ Անոր կեանքը ազատելու համար ուրիշ ճամբայ չկայ։
– Հանըմ, անուշիկ աղջկանդ արեւուն, կ’ուզե՞ս, որ ազատի իմ տղաս։
– Ազատելէն աւելին է ուզածս։
– Ի՞նչ է աւելին։
– Անոր ալ ատենը կու գայ ու կ’իմանաս։ Հիմա քեզմէ ուզուածը այսօր բանտ չերթալն է։
– Ի՞նչ է վնասը իմ երթալուս։
– Վնա՞սը։ Շատ մեծ։
Անոր ձայնը տկարացաւ։
– Տղադ կը մեռնի։
– Ինչպէ՞ս։
Սիրտէն զարնուած՝ Սողոմին մայրը նետուեր էր ոտքի։ Անոր դէմքին ինկած էր անյատակ յուսահատութիւն։
– Նստէ։
Ու դրաւ մեղմով զայն իր աթոռին։
– Նստէ՛։ Տղադ կ’ուզէ այդպէս։
– Տղաս ի՞նչ կ’ուզէ։
– Կ’ուզէ որ չերթաս իրեն։
– Ինչո՞ւ։
– Դուն ատիկա չես կրնար հասկնալ հիմա։
– Դուն գիտե՞ս։
– Հարկաւ։
– Աւետիս աղան ալ գիտէ՞։
– Ի՞նչ օգուտ անոր գիտնալէն։ Անոնք օտար են։ Մայրը միայն կը հասկնայ։
– Մա՜յրը։ Կուրնային աչուըներս։
– Մի ըսեր այդպէս։ Ինչո՞ւ կ’ըսես։
– Չհասնէի աս օրերուն։ Սիրտս վառուած փուռ է աս քանի ամիս է, հանըմ։ Տղայ ունի՞ս։
– Աղջիկ։
– Մէկ է։ Ան ալճիկէրէն փրթած է։
Խօսակցութիւնը ինքնաբերաբար ստեղծեց եղերական այն մթնոլորտը, որ մահուան ներկայութեամբ է պայմանաւոր։ Գեղացի կիներ, օրուան հացին պէս օրուան լացը ունին իրենց բաժին։ Մեռելէ զերծ չկայ տուն։ Ու իր գործերը կատարած ընթացքին կինը կը յիշէ զաոնք, մեռելները, որոնց հոգիին հանգիստին համար քանի մը տող գովք կը կանչէ, պաղշտկցնելով գացածները՝ ինչպէս ինքզինքը։ Այս սովորութիւնը, իր ամէնօրեայ կրկնումովն ալ, մաս կը կազմէ խառնուածքին։
Անոր ձայնը խոնաւցած էր։
– Լալը օգուտ չունի, մարիկս ։
– Ուրիշ ի՞նչ կու գայ ձեռքէս։
– Հարկաւ, այս ամէնը այսպէս կարգադրող Աստուածը մեզմէ խելացի է։ Չե՞ս ընդունիր ։
– Կ’ըսեն տերեւ չի ժաժիր առանց Անոր հրամանին։
– Քանի որ այսպէս է, ձգէ, որ գործերը քալեն Անոր գծած ճամբովը։ Մարդոց խելքը կարճ է շատ ` հասնելու համար Անոր խորհուրդներուն։ Բայց, արդէն ատենը անցած է, այս բաներուն մասին քեզի հետ խօսելու։ Օրերով աշխատեցայ այս պարզ բաները տղուդ հասկցնելու։
– Դուն կը տեսնա՞ս իմ մանչս։
– Ուզած ատենս։
– Հապա ըսին, որ մարդ չեն ձգեր քովը։
– Ես մարդ չեմ։
– Դուն փաշային կնիկը չե՞ս։
– Ուրկէ՞ գիտես։
– Ամէն մարդ գիտէ։
– Ի՞նչ գիտէ։
– Փաշային կնիկը։
Սարայլըն, տրտում, ծիծաղեցաւ։
– Ինչե՞ր կը խօսին փաշային կնիկին վրայ։
– Աղէկն ալ, գէշն ալ՝ հանըմ։
– Գէ՞շը։
– Ամա՜ն, իմ ինչո՛ւս է պէտք, ինչ կ’ըսեն օտարները։ Դուն կը տեսնես իմին ձագուկս։ Նիհարցա՞ծ է։
– Ոչ։
– Գէրցա՞ծ է։
– Աղէկ է։
– Մեծցա՞ծ։
– Ո՞վ։
– Ո՛վ ըլլայ պիտի, Սողոմը։
– Բանտին մէջ կամաց կը մեծնան։
– Ժամանակն է, հանըմ։
– Ինչի՞ն։
– Հասակ առնելու։
– Քանի՞ տարեկան է։
– Կաղանդին պիտի լմնցնէ տասնինը։
– Կաղանդը ի՞նչ է։
– Տարեմուտ, – միջամտեց խոհարարը։
Որ, մտամփոփ, զուսպ յուզումով կը հետեւէր խօսակցութեան։ Խռով անոր դէմքէն փոխ-փոխ անցան տրտմութիւն, անուշութիւն, աշխարհքին արմանքն ու ցաւը։ Անիկա կը ճանչնար շողշողուն կինը մինչեւ ծայրը մեղրագոյն մազերուն, չարիքի անկարող, գորովոտ՝ բոլոր դժբախտներուն, ու զերծ՝ հայու եւ թուրքի իր օրերուն ա՛լ ոճի ելած ատելութենէն։ Սողոմին հարցին մէջ անիկա կը գործէր իսկապէս վերի Աստուծուն ճամբայովը։ Հայ մը աւելի կամ պակաս, այդճեննէթին մէջ անշուշտ ոչինչ կը փոխէր։ Խոհարարը կը հաւատար անոր խելքին, մա՛նաւանդ միջոցներուն։ Ու ամէն օր մտքին մէջ հեղ մը կը շինէր աստուածահաճոյ ամիրան, անունէն շփոթուած, բայց հեքիաթին համար բաւ, որ, պատուհասելու համար իր ժողովուրդը հալածող իշխան մը, չէր վարանած փաթթոցը ընդունելու` դառնալով այդ հարուածով պետութեան մեծ մարդը, սպառսպուռ կոտորելով հեթանոսին ամբողջ գերդաստանը, բայց մնալով հայ-քրիստոնեայ, իր պալատին մէջ անկիւն մը զատելով սուրբ խորանին, ուր կը մտնէր տաղաւարներուն, լալու իր մեղքին վրայ ու ճաշակելով սուրբ խորհուրդը ղարիպ տէրտէրի մը ձեռքէն։ Հեքիաթէն դուրս իր ալ ողբերգութիւնը։
Անիկա «կը փետտէր», այսպէս ըսելու համար, հանըմին բառերուն արտաքին կեղեւը։ Ներսի՞նը։ – Պարզ անոր սիրտը։ Զոր կը կարդար քսան տարիներու գիտութեամբ։ Մի՞ւսը։ Հա՜յ մայրը։ Զոր կը ճանչնանք, թերեւս աշխարհ ալ չեկած։ Լեռներ կը բաժնէին իրարմէ այս երկու կիները։ Դիրքը, դրամն ու գեղեցկութիւնը։
Բայց կար կէտ մը, ուր այդ երկու լեռները իրարու կը մօտենային` անցք տալու համար թել մը ջուրին։ Դժբախտութեան մէջ սա հաւասարութիւնը։ Մէկուն կը մեռնէր, մեռնելու էր տղան, կախուելով կամ տաճկընալով։ Միւսին՝ աղջիկը ողջ-մեռել կը պառկէր իր օրրաթոռին։ Ու չկար ուժը զայն ոտքի հանող։ Ցուրտերուն հետ անոր ոտքին, մէջքին կապերը կը թուէին աւելի թուլցած։
– Սխալ չըլլաս, մայր.իֆատէն<ref>Ծնթ. իֆատէ – վկայութիւն՝ հարցաքննիչ դատաւորին առջեւ։</ref>քսանէն վեր ցոյց կու տայ։
–Իֆատէն ինձմէ աղէկ չի գիտնար, հանըմ։
Եռանդուն ու հեռատեսմիւսթանթիգին խա՜ղը՝ տարիքը մեծցնելու, որպէսզի օրէնքէն պահանջուած սահմանը գտնէ՜ր։
– Պզտիկ է ուրեմն։
– Մեծերուն մեծն է անիկա, հանըմ։
– Լա՞ւ տղայ էր։
– Սուրբի պէս։ Ողորմած հոգի հօրը քիթէն ինկած։ Աչքը ելլայ աղքատութեան։
– Ինչո՞ւ։
– Պապան ողջ ըլլար, ի՞նչ էր իմ ձագուկիս գործը ատ անաստուածներուն, գողերու, բոզերու ցեղին տունը։ Առաջ Աստուած, չի՜ մնար ընողին։
– Ո՜վ։
– Չմնաց ա՜։ Հիմա բուերը պիտի պարծենան։
– Չեմ հասկնար։
– Աստուած ամէնունխախէն կու գայ։
– Որո՞ւ, մայրիկ։
– Որո՜ւ։ Նալպանտենց պոռնիկին։ Չնեղուիս հանըմ, էրած է սիրտս։
– Ո՞ւր է հիմա։
– Աղբրտանցը քով։ Տահա-տահա՜ ։ Նոր կը սկսի։ Իրենցմէ վեր Աստուած կայ, հանըմ։ Ամէն օր, բարի լուսին հետ, աղօթքս աս է։ Շիլլին ներքեւը գայ<ref>Ծնթ. – շիլլին ներքեւը գալ – փոփոխակը՝ շիլլին ներքեւը դնել – անէծքի ձեւեր, որոնց արտայայտած պատկերը կ’ոգեկոչէ այն շրջանները, երբ կտրուած գլուխը կը զետեղուէր իրանին ներքեւ, իբր բարձ ու կը ծառայէր ցուցադրումի։ Բարքերու փոփոխումով կորսուած է պատկերը, բայց պահուած՝ իմաստը։</ref>, գլխէ հանեց անմեղուկ ձագուկս, ինծի ալ աշխարհքին խայտառակ ըրաւ։
– Ձեր գիրքերը այսպէս չեն սորվեցներ, մայրիկ։
– Դուն ուրկէ՞ գիտես մեր գիրքերը։
– Ես տակաւին գիտեմ շատ բան։ Մի անիծեր։
– Չանիծե՜լ։ Մայր եմ ես, քուրուկ, մա՜յր։
– Ան ալ մօր զաւակ է։
«Շիտակ» կ’ըսէր փաշային կնիկը։ Սողոմին մայրը մտմտաց կարճ։ Որո՞ւնն էր յանցանքը այս ամէնուն մէջ։
Սեւամորթ սպասուհի մը, երկիւղած, ու ոտներուն ծայրը կոխելէն՝ մտաւ ներս։ Աւետիսը կ’ուզուէր դուրսէն։
Խոհարարին բացակայութիւնը երկու կիները կարծես ըրաւ աւելի ազատ։ Զգաց ատիկա Սողոմին մայրը, որուն մէջ վստահութիւնը խօսեր էրսարայլըին «մեռոնէն»։ Ողբերգութիւն, երկու դիակներ, կախաղան, տաճկընալուն ամօթը ըսես հեռացած ըլլային։ Ըսես՝ դէմինը իրենց գեղէն սանկ միջակ հարուստի մը բարեսիրտ հարսն ըլլար։ Ու ինք անոնց տունը ապուրցու աղալու հրաւիրուա՜ծ, երկանքին դարձէն առաջ, վարէն-վերէն խօսելով։
– Ըսել է դուն կը տեսնաս իմ զաւակս։
– Այո՛։
– Շա՞տ։
– Երբ որ ըլլայ պէտք։
– Մեռնի՜մ ադ աչքերուդ, հանըմս։
– Ինչո՞ւ։
– Կը տեսնես պոյը ձագուկիս։
– Շա՞տ կը սիրէիր։
– Ա՜խ, իմին պիւլպիւլ Սողոմս։
Զարկաւ ձեռքերը երկու ծունկերուն։
– Լման գեղին մէջ հատ մըն ալ չկայ անոր պէս։
Ու վազեց արցունքը։
Պարզ, առանց բառի։
Աղի՞, լեղի՞։
Որպէսզի՜ դպէր այնքան ուժով հանըմին, որ խռովեցաւ։ Ի՞նչն է, որ մեր աչքերը կ’ընէ այնքան տարբեր, երբ նոյն ապակին է դրուած անոնց առջին։ Բայց աւելի բարդ է միւս հարցումը, որ կը հարցնէր անոնցմէ վազած այդ ջուրի տարողութիւնը։ Աղի՞։ Լեղի՞։ Ո՞վ կը դնէ այս զանազանութիւնը այս կաթիլներուն։
Զգածուած ու բարի՝
– Այդ լացը շատ է, մայրիկ։
Կը հաւատա՞ր ըսածին։
– Ընդհակառակն։ Դուն չես կրնար վճարուիլ ամէն ժամ փառք տալով Աստուծոյ։ Ուղղակի անոր մատովն է, որ պիտի ազատի քու շատ սիրական տղադ։
– Ի՞նչ գնով, հանըմ։
– Ադ գինը կտրողները մեզի պէս մարդեր են, մայրիկ, ու չեն կրնար խելացի ըլլալ Աստուծմէ։ Շիտակ չէ՞ ըսածս։
– Շիտակ է։
– Այն ատեն վստահէ մինակ Աստուծոյ ճամբաներուն։ Անիկա իր ծառաներուն աղէկութիւնը կ’ուզէ։ Այսպէս կը սորվեցնեն<ref>կը սովեցնեն, սրբագրուած՝ կը սորվեցնեն</ref>մեր գիրքերը։ Ձերինները ուրի՞շ կ’ըսեն։
– Ես ի՛նչ գիտնամ, հանըմ։ Մեր խելքը ի՛նչ կը հասնի։ Ըսեր են «մազէն երկայն, խելքէն կարճ»։
– Կարելի է։ Բայց մի մոռնար, որ ինչպէս մէկ է աս աշխարհը, այնպէս ալ մէկ է մեր ու ձեր Աստուածը։
Սողոմենց կինը, աչքերը լայն, կը ջանար թափանցել սա «շիտակ» խօսքերուն ու չէր կրնար։ Մէ՞կ՝ Աստուածը թուրքերուն ու հայուն։
– Չե՞ս հաւատար։
– Ի՞նչ գիտնամ, հանըմ։
– Հոգ չէ, հիմա չես գիտեր, օր մը կը գիտնաս։
Զարկաւ ձեռքերը իրարու, զգուշութեամբ։ Մատանիներուն առատութիւնը ցաւ կու տար անոր փափուկ մատներուն։ Միւս կողմէ՝ այդ զարկը արտայայտիչ էր<ref>է, սրբագրուած՝ էր</ref>լեզուի աստիճան։ Ընտանի, անուշիկ, մարդամօտ իր եղանակն էր ատիկա, խոհարարը կանչելու։
Աւետիսը «բուսաւ»՝ ինչպէս կ’ախորժէր հեքիաթը, նման երեւումները որակելու ատեն։
– Վարպե՛տ, տաք բան մը, որ խմէ։
Այսպէս կը վարուէր անիկա բոլոր խոհարարներուն հետ, զանոնք անգամ մը խոհանոց առնելէ յետոյ։ Հիւանդը, կոյրը, կաղը, աշուղը, ծերը, կրօնաւորը, ուխտաւորը, նոյնիսկ անվնաս խենթերը ապահով էին անոր պալատին առջեւ չվռնտուելէ։ Մասնաւոր սպասարկութիւն մը անոնց կը տրամադրէր ջուր ու հաց, օրուան կէսէն քիչ առաջ։ Իրենց դժբախտութիւնը առանց շահագործելու, մուրացկանները գիտէին իրենց եղերականութիւնը արժեցնել, երբ խոշոր հարուած մը, անսպասելիին մուրճովը կործանած էր այդ մարդերը ու հաներ դուրս ընկերութեան պարունակէն։ Պիտի պատմէին եղելութիւնը, ամփոփ ու առանց մեկնութեան։ Պիտի օրհնէին աշխարհին մեծերն ու փոքրերը, հարուստներն ու անկարները ու պիտի հեռանային, գոհ դէմքով՝ փառաւոր խոհանոցէն։
– Ես բան չեմ ուտեր։
– Պատճա՞ռ։
– Բերանս չի բացուիր, քանի օր կայ։
– Ինչո՞ւ սակայն։
– Ինչո՜ւ։ Ըսել է եղածը պզտիկ բան գիտես դուն։ Ամիս մըն է, գեղը կ’առնէ-կու տայ։
– Ինչե՞ր կ’ըսեն ձեր գեղը։
– Հազար-հազար բան։
– Օրինա՞կ։
– Ո՞ր մէկը պահեմ միտքս։
Բերանը բռնեց. խօսիլ չուզելու սա փափա՜քը, զոր նշմարեց սակայն քոմանտան փաշային կնիկը։
– Ինչո՞ւ լռեցիր։
– Ըսին՝ կախեր են, ըսին՝ չես հասնիր, ըսին՝ չէ կախուեր, ըսին…
– Այո՞։
– Իրա՞ւը, սո՞ւտը, ուրիշներուն բերնին մէջ կը մեծնան, հանըմ։ Մաշած է իմ սիրտը։ Հազար բերնի հոտ եմ հանդուրժեր. ո՛ր մեղքիս համար։ Աստուած մինակ ինքը գիտէ մօր սիրտը։
Արցունքը կրկին ուրուացաւ։
Զայն վանելու համար,սարայլըն պարզ ու վստահ՝
– Ես քեզի ըսի իրաւներուն իրաւը։ Քու ձեռքդ է ամէն բան հիմա։
– Իմ վիզը չուանին, զաւկիս համար, տեղը, հանըմ։
– Պէտք չկայ ատոր։ Տղադ չես տեսներ ու կը բաւէ։
– Բնա՞ւ։
– Ո՞վ ըսաւ ատիկա։ Մինակ այսօր։
– Յետո՞յ։
– Յետոյ, ես կը կարգադրեմ այնպէս, որ ուզածիդ չափ տեսնաս մանչդ։
– Սիրտիդ չափովը գտնես, հանըմ։
Խաղաղութի՜ւն։ Ինչ տխո՜ւր է այս բառը։ Ինչ սուգ ու արիւն կ’արժէ անիկա կողմերէն մէկուն։
– Ըսել է կարգադրուած է ալ։
– Ի՞նչը, հանըմ։
– Այն գործը, որուն համար եկած էիր այս քաղաքը։ Ինծի երբ մտիկ կ’ընես, վստահ եղիր, որ աղէկութիւն կու գայ զաւկիդ, հետն ալ ձեր ամբողջ տունին։
Խօսակցութիւնը կանգ առաւ, երկու կողմերուն ալ ներքին մէկ վարանումէն հաւանաբար ազդուած։ Քոմանտան փաշային կինը մղումին տակն էր աւելի բացուելու, բայց գեղացի այդ կնոջ դատելու կարողութիւնը զինքը կ’ընէր զգոյշ։ Սողոմին մայրը ինքզինքը կ’ուտէր՝ արտայայտել կարենալու համար գերագոյն իր փափաքը, սա րոպէին իսկ իր տղան տեսնելու։ Գեղեցիկ աղջիկ մը, հագուած ճերմակ զգեստ, տիկինին բերաւ կտոր մը թուղթ ու առանց բառի, նշանացի շարժումի մը վրայ հեռացաւ։ Պաշտօնագիր մըն էր, որով հերթապահ սպան «գործին վերջը» կը ծանուցանէր «օրինական պայմաններու մէջ»։ Պատուիրակութիւնը տեսեր էր տղան, ու ճամբուեր։ Ընթերցումը աւարտելու վրայ էր, երբ Եղնիկը մտաւ ու առաւ ձեռքէն թուղթը։ Անոր աչքերը ըսես կերան այդ էջ մը աւետիսը։ Դէմքին ընդարձակ խաղաղութիւն։ Հոգեկան գոհունակութիւնը կիներու դէմքին տարր մըն է գեղեցկութեան։ Անոր այդ զգայութիւնը անդրադարձա՞ւ մօրն ալ երեսին, որպէսզի հանգչած բան մըն ալ աւելնար վրան։ Խոհարարը՝ անտարազելի արտայայտութեա՛մբ մը։
– Քուրո՛ւկ, դուն Աստուծմէ վախցող կնիկ մըն ես: Աստուծոյ անունով քեզմէ խնդրանք ունիմ։
– Ի՞նչ է ուզածդ, մայրիկ։
– Հեղիկ մը տեսնեմ տղաս։
– Ըսի, թէ տեսնես պիտի, շատ ու շատ։
– Կ’ուզեմ այսօր։
– Այսօ՜ր։
Թեթեւ կնճիռ մը ուրուացաւսարայլըին պայծառ ճակատին։ Անիկա ծանօթ էր գեղացիներուն յեղյեղուկ յամառութեան։ Պատուիրակութեան ձախողանքէն յետոյ մօրը բանտ ներկայանալը կը կործանէր արդէն յաջողած ձեռնարկը։ Աչքի առջեւ բերաւ տղան, մատենադարանին սրահը, գիշեր մը առաջ, երբ վճռապէս յայտարարած էր իյնալ մօրը թեւերուն եւ մեռնիլ։ Ո՛չ Եղնիկը, ոչ ալ փաշան իրենց քաղցր խօսքերովը, հաստատ խոստումներովը չէին կրցած տապալել անոր բնազդական, «յիմար» վախը այդ հանդիպումէն։ Տղան անտարբեր էր միւսներուն, քահանային, աղաներուն բոլոր հրաւէրներուն։ Ու ըսեր էր սպառող նախադասութիւնը.
– Կա՞յ մեռնելէն անդին։
Կեանքը արժէքի կ’ելլէ, ամէն ապրանքի նման, իր շուկային վրայ։ Բանտին մէջ անիկա չունի մեծ կշիռ, ինչպէս չունի ժանիքին տակը մահացու ախտերու։
Այս դրուագը վերադարձեր էր, իր հոծ ու տխուր սարսուռովը,սարայլըին միտքին։ Անիկա եղաւ փափուկ ու տրտում։
– Բայց չէ՞ որ խօսք տուիր չերթալու։
– Ո՞ւր։
– Բանտը։
– Ո՞ւր է տղաս։
Սարայլըն աչքով չափեց շուարուն կինը։ Կը գթա՞ր վրան, թէ կը զղջար միջամուխ ըլլալուն։ Չտուաւ սակայն հարցումին գոհացումը։ Երկարեց թուղթը Եղնիկին։ Նշա՛ն՝ զայն դուրս ղրկելու։ Յետոյ՝ իր աչքերը եղան շփոթ, գրեթէ ամօթահար Աւետիսին սեւեռ նայուածքին ներքեւ։ Խոհարարը մօտեցեր էր երկու կիներուն, տառապագին խաղաղութեան ձեւ մը վրան, մեծ մատովը քերելով ճակտին մէկ գիծը, ըսաւ.
– Տէր Աստուած, բաց մեզի քու ճամբադ։
– Տէր Քրիստոս…
– Ամէն…
Սարայլըն էր։
Երկինքին այս մօտութի՜ւնը, մեծ տագնապներու պարունակէն։ Որ մեզ կ’ընէ արի, վճռական ու մեծ։
– Դուն ո՛ւր որ ուզես, հանըմ։
Անդրադարձա՞ւ ըսածին, թէ լքեր էր ինքզինքը՝ իրմէն վեր մտածումէ մը ընկճուած, երբ աւելցուց.
– Աստուծոյ կամքը ըլլայ։
– Այո՞։
– Ուրիշ ի՛նչ կու գայ իմ ձեռքէս։
Լռեց։ Յետոյ ծեծուելով տիրական իր յուզումէն.
– Բանտը, հոս, ուրիշ տեղ, ո՛ւր որ կ’ուզես, մէկ է ինծի համար։
Անիկա կ’անգիտանար արգելքին իրական զսպանակը։ Իր սեւեռուն գաղափարը՝ տեսնելն էր տղան։
– Տեսնամ հեղ մը, կախուիմ ուսերէն, պագնեմ ճակատը։ Անկէ ետքը թաղեցէք ինծի. հոգիս հելալ ըլլայ ձեզի։
– Մի խօսիր այսպէս, մայրիկ։ Չի մեռնիր, որ այդ տեսակ յուսահատ խօսքեր կ’ըսես։
– Մեռնիլը քանի՞ ձեւ ունի, հանըմ։
– Նորէն չսկսինք։ Անիկա պիտի ապրի, մեծ, շատ մեծ մարդ պիտի ըլլայ, եթէ Աստուած ուզէ։
– Մեծ մա՞րդ պիտի ըլլայ։
– Այո։
– Շա՞տ մեծ, պէ՞յ, փաշա՞։
– Եթէ Աստուած ուզէ։
– Պալատներու տէ՞ր։
– Եթէ Աստուած ուզէ։
Սողոմենց կնիկին աչքին եղաւ իրենց պզտիկ տունը, չորս սենեակով, բակովը՝ ուր կովուն թրիքը պատերուն հոգին էր շիներ ու թա՜ղը, հազիւ բեռնաւոր ձի մը արտօնող։ Ու եղաւ անոր աչքին մեծ պալատը նաւահանգիստի փաշային, բլուր մը ամբողջ իր պարիսպներուն կուլ տուած, հարիւրով շէնքերու արժէք ներկայացնող, ինչպէս կը վիճէին իրարու հետ, կառքին մէջ, պատուիրակութեան անդամները, երբ Պրուսա գալու ատեն կ’անցնէին անոր կալուածներուն եզերքէն։ Անոնց մէջ ապրողն ալ մարդ մըն էր, մօրէ մերկ ծնած մը, ինչպէս են բոլոր մարդոց որդիները։ Հիմա՞։ Իր երազին մէջէն մայրը անգիտակից յուզումով մը ըսաւ.
– Անոր կամքը ըլլայ։
– Ամէն։
– Մեզի կը մոռնա՞յ։
– Մայրը չեն մոռնար։
– Տաճկըցո՞ղն ալ չի մոռնար։
– Տաճիկը մայր չէ՞։
Գրեթէ խիստ։ Վասնզի առաջին անգամն էր, որ կը լսէր այսքան պարզ ու խորունկ նախատինք մը, հանդէպ իր ցեղին։
– Ի՞նչ գիտնամ, հանըմ։
Ունէր ըսելիք, բայց չըսաւ։
– Մեր կրօնքը կը թողու, որ կիները պահեն իրենց հաւատքը, երբ իրենց ամուսինին հետ սիրով կ’ապրին։
– Ի՞նչ ըսիր, հանըմ, չհասկցայ։
– Հայ աղջիկ մը, եթէ ուզէ, կրնայ իր հաւատքը պահել, երբ թուրքի մը կին երթայ։
– Իրա՞ւ է ըսածդ։
– Այնքան իրաւ՝ որքան զաւակդ։
– Նշանա՞ծը։
– Նշանածը ի՞նչ է։
– Անուշի՛կը։
– Չեմ հասկնար։
– Դելոնենց Անուշիկը։
– Նորէն չհասկցայ։
– Մեղա՜յ, Անուշի՛կըիշտէ։
Ինչո՛ւ չէր տար Սողոմին անունը, որուն նշանածն էր այդ աղջիկը։
– Ո՞վ է ատիկա։
– Դուն չես գիտեր ըսել է։
Յետոյ, քերելով ծոծրակը –խելքը շարժումի հանող սովորութի՞ւն, – անիկա անփոյթ ու անխելք, փախցուց բերանէն՝
– Հապա աղջիկը գիտէ նէ ։
– Դուն կը ճանչնա՞ս աղջիկս։
– Անունն ալ գիտեմ, հանըմ։ Աստուած օրն ու արեւը պահէ։ Եւ ի՜նչ աչուի, ի՜նչ ըքուի…
Մայրը խնդաց անուշիկ։ Հասուն աղջիկ ունեցող ամէն կին գովեստ սպասող մայր մըն է, ամէն բանէ առաջ։
– Չըսիր, թէ ի՞նչ է գիտցածը իմ աղջկանս։
– Անունը։ Տարիքը։
– Որո՞ւ։
– Վէրքերը։
– Ինչե՜ր կ’ըսես։
– Մեղա՜յ, ես ինձմէ չեմ հաներ ասոնք, հանըմս, ինք հարցուց ինծի։ Ես ալ ըսի՝ աղէկ է, ըռինդցաւ.
– Ո՞վ։
– Անուշիկը։ Աստուած ողորմեցաւ։
Բայց յանկարծական տագնապ մը դանակի մը բերանին նման կտրեց անոր ձայնը կոկորդին խորէն։ Անոր աչքին փռուած էր դիակը մեծ աղջկան, գնդակներէն բզիկ-բզիկ, երբ մեռելը լոգցուցած ատենը «աղբուր» մը ջուր էր վատնուեր, արիւնը հանելու միսերուն վրայէն։ Անոր բարձը քակեր էին բամպակի համար։ Գնդակներուն ծակերը չէին գոցուած քիչ բանով։ Ու պատա՛նքը, որ հինգ վայրկեանէն կարմրած էր, դագաղին մէջ դրուելէն ետքը։ …Ամիս մը գովք, իրկուն-առտու գերեզման, անշուշտ։ Մինչեւ որ կիներուն արցունքովը, գգուանքովը, հողքը դադրի իր ահաւոր իմաստէն, իր մէջ կուլ տուածը մարսէ կամացուկ, վերածուի անուշիկ պատկերի, քանի մը նոր ծիլ կանանչէ հսկուած ու, մա՛նաւանդ՝ դառնայ իր մեծ պատգամին, մեզ ամէնուն սպասող անվրէպ վճիռին։ Սողոմին մայրը չէր կրնար մոռնալ պատկերին խժդժութիւնը։ Բայց ահա նոր գերեզմա՜նը, որ կը տիրէր «միտքին մահադաշտին»։
Անիկա բռնեց պուկը, ուժգին, բարբարոս։ Այդ ճիգին մէջ դէմքին մկանները առին երկիւղագին խստութիւնը։ Արցունքին ու ձայնին մէ՞կ են ճամբաները, որպէսզի կիները այդպէս նեղեն իրենց կոկորդը՝ չլալու համար։
– Բժիշկները աղէկցուցին…
Յստա՛կ։
Ով իմանար, թէ ի՜նչ գնով։ Անիկա թաղեր էր իր աղջիկը, անցեր ողջին։ Անուշին, ու ասոր հարուածներուն կապուած եղերայոյզ տագնապանքին։ Արցունքին ու ցաւին ալիքներուն վրայ զգայարանական այս ելեւէջները մեզ կը զարմացնեն իրենց արագութեամբը։
– Ի՞նչ կ’ըսէ այս կինը, Հաւատիս։
Խոհարարը պարտաւորուեցաւ բացատրել «անհասկնալին»։
Օրերով, Եղնիկին հետ, անիկա խօսեր էր այդ Անուշիկին վրայ, զոր գտած էր փաշային աղջիկը, նախ՝ թղթածրարէն, յետոյ՝ Սողոմին շրթներէն։ Յաճախ, թուղթերը, մա՛նաւանդ պաշտօնականները մեռել կու տան։ Ամբողջ թղթածրարին մէջ Եղնիկը, Նալպանտենց հարսէն յետոյ, հետաքրքրուած էր այդ դէմքով, տարեկից, Սողոմին մարմինը գնդակներու դէմ պատսպարող, վիրաւոր ինկող ու աղէկնալու վրայ։ (Ինչո՞ւ չէր զբաղեր տղուն քրոջմովը)։ Անոր ցանկութի՜ւնը՝ զայն տեսնելու Սողոմին շրթներուն վրայ։ Ու իր ցա՜ւը՝ իր գտածին։ Այդ անունին շուրջը մահապարտը եղեր էր զգօն, գրեթէ չէզոք, ինչպէս իրականին մէջ, իր հոգին՝ հանդէպ նշանածին։ Գեղերու մէջ սէրը ուշ կը սկսի, պսակէն շատ ուշ, առջի զաւկին օրրանին հազիւ գոյն կ’առնէ, գտնելու համար իր իմաստը զաւկի մը հողքին դիմաց, երբ, լացէն ու խունկէն յետոյ, էրիկ-կնիկ կը նստին քիչ մը անձայն, քիչիկ-քիչիկ բացուելով, յիշելու համար հողքին տակի պզտիկին ժպիտը, աս ու ան չմոռցուելիք շարժումը, ճիչը, խաղը, վազքը, ըրած աւերները ու, մա՛նաւանդ՝ ախտին ճիրաններուն մէջ եղը անոր նայուածքին, որ կը մարի։ …։ Եղնիկը տենդագին աշխատցուց իր էմմին, դուք կը հասկնաք՝ Հաւատիսը։ Ու երկուքով անոնք շինեցին հասակ մը Դելոնենց Անուշիկին, զայն ձեւելով, յարմարցնելով Սողոմին։ Յետոյ՝ դէ՜մքը, զայն առնելով Սողոմին հայրենակից աղջիկներէն։ Անշուշտ, անունը իմաստ ու դեր ունեցաւ այդ արտայայտութեան յօրինումին մէջը։ Անոնց դժուար եղաւ հրաժարիլ անգամ մը կազմուած, պատրաստ գաղափարներէ, որոնց համեմատ գեղին մէջ խակութիւնը պայման է ամէնէն գեղեցիկ ձեւերը նուաճող։ Ասիկա այսպէս էր խոհարարին երգերուն կամ հեքիաթներուն ալ մէջը…։Սարայլըն կ’անգիտանար սակայն Եղնիկին այցերը մետաքսի մանարաններուն, ազատ ձգած ըլլալով աղջիկը իր պտոյտներուն մէջ, անշուշտ պահակի մը ընկերակցութեամբ։ Կէս դարէ ի վեր քաղաքին մէջ հաստատուած մանարանները իրենց բանուորուհին կը ճարեն շրջանի հայ գեղերէն, թրքուհին, թէկուզ աւուր հացի կարօտը,նամէհրամին արգելքովը օգտագործել չկրնալով։ …Աշնան, աղուոր էտինքի մը, Կիրակի (ուրիշ օրեր, այդ աղջիկները չէին երեւեր քաղաքին մէջ) անոնք եղեր էին այդ աղջիկներուն մէջ, բոլորն ալ Սողոմին գեղէն, մանարանի մը կռնակին։ Հասարակաց զբօսավայր մըն էր այդ սարաւանդը, որուն հիւսիսային թաղը կը միանար մանարանի պարտէզին, ձողացանկ, մեծ աւազաններով։ Հոդ, անպակաս, խաւարտին վրայ, տրտում եւ ուրախ, կիրակնօրեայ, պոռոտ պասմայէ իրենցֆիստաններուն մէջ անգամ կը դիմանար անոնց բնական գրաւչութիւնը, պատանութեան սրտառուչ նուէ՜րը՝ մեր դէմքին։ Հակառակ սպաննող աշխատանքին, անոնք բարակ ու անուշ հասակներ ունէին ու, մա՛նաւանդ՝ պարկեշտութիւն, չնայելով թուրքերու՝ վախէն, հայերու՝ ամօթէն, երբ ըլլային անոնք էրիկ-մարդ։ Բայց զննող, համարձակ էր անոնց նայուածքը, երբ կը չափէր կիները։ Հասկցող, միամիտ անոնց գնահատո՜ւմը փարթամ այդ ձեւերուն վրայ, որոնք, Պրուսայի դաշտին մէջ կը բուսնին բացառիկ շնորհներով։ Ջո՞ւրը, հո՞ղը, հո՞վն է, որ անոնց երեսները կ’ընէ այնքան նուրբ, գունաւէտ ու ողորկ։ Անոնց վրայ իրենց հիացումը բանաձեւած ատեննին, այդ աղջիկները չէին մոռնար դէզ-դէզ օգտագործել փաստերը անոնց հեշտ, հանգստաւէտ կեանքին։ Ու կը չափէին նոյն անվրէպ նայուածքով մա՛նաւանդ իրենց տարեկիցները, մոմէ ու խունկէ, կարմիրէ ու ձիւնէ շինուած աղջիկները կիսասքող տեսակէն, այսինքն՝ թուրք, որոնց ետեւօք, չորս-հինգ քայլ միջոցով, քանի մը սեւամորթ կը կենային անզբաղ, բայց մռայլ -կարմիր ֆէսերը ատենը հեղ մը տեղաւորելէն– պահապանները՝ այդ պէկերու, փաշաներու ծնունդներուն։ Ատոնց կարգին, խոհարարը, որուն ազգութիւնը կը մնար կասկածելի, փաստովը Եղնիկին, որ ով գիտէ ի՜նչ քմայքով, այդ պտոյտներուն իր մազերը կ’առնէր աւանդական վառին մէջ, ու փաստովը իրենց աչքերուն, Կիրակիի ժամուն զայն տեսած այնքան անգամներ։ Կը գովէին անոնք համը այդ աղջկան աչքերուն, մորթին սիրտ առնող, թափանցիկ տաքութիւնը, որով միսը կը զատուի ճերմակին փուտէն ։ Ու կու տային երանի, ամէնէն աւելի անոր սքանչելի ձեռքին մատներուն, իրենցը<ref>իրենց, սրբագրուած՝ իրենցը</ref>խնամքով պահած իրենց գոգնոցներուն ներքեւ, ամօթէն ու ցաւէն։ Տասնվեց ժամ եռացած ջուրի մէջ մտնող ու ելլող այդ մատները բանուորուհիներուն կը դադրէին կարծես անոնց պատկանելէ, դառնալու համար ոսկոր։ Մորթը հարիւր չէ, հազար հեղ է, որ կը թափէր անոնց վրայէն։ Փա՜ռք հինային, որ այդպէս մերկացած մատներուն կը ճարէր տեսակ մը պատենք, խարտոցէ ելած, կոշկոռուտ ու բիրտ։ Փա՜ռք արջասպին, որուն անգոյն, հեղուկ կրակը կը նորոգէր եռացած ջուրին կրծած, փոսցուցած մատները։ Հակառակ այս ամէնուն, անո՞ւշ՝ գեղի սա աղջիկները։ – Էի՛ն ատիկա, բոլորն ալ, առանց փարթամ, ողողող մարմիններու։ Քիչիկ մը դալո՜ւկ, որ տուրքն էր շոգիին ու գեղջկական առատութիւնը կը մեղմէր, արիւնին առատ տախտակէն ստեղծելով կիսամոյնքը դեղձին<ref>գեղձին, սրբագրուած՝ դեղձին</ref>։ Ութ տարեկանին անոնք կը մտնէին մանարան, ու ամէն օր տասնվեց ժամ կը ծծէին այդ խոնաւ աշխարհը, եռացող ջուրին ու հոն խաշած դիակին հոտը։ Հասկնալի էր, որ չարաչար սա աշխատանքին մէջ, անոնք չունենային ատեն առատ մարմին ճարելու։ Բայց ծնունդի գեղջկական առողջութիւնը –անոնց մայրերը, աղքատութեան մէջ աչք բացած, միջոցը չէին ունեցած հարուստի հիւանդութիւններ շահելու, իրենց արգանդներէն– դեռ կը պաշտպանէր զանոնք, այդ դժնդակ պայմաններուն ալ մէջը, զանոնք ընելով համակրելի, անուշիկ։ Կի՞ն։ – Դժուար էր գործածել այդ բառը սա մատաղ ու քիչ զարգացած ձեւերուն, առանց մատնիի, ցայտուն կուրծքի ու կոնքի։ Ունէին հրապոյրը նայուածքին, որ կը հովանաւորէ աղջիկները, նոյնիսկ ամէնէն մեղաւոր մորթին ալ ետեւէն։ Անոնց կուրծքին, բոլորին ալ անխտիր, կախ էր ոսկի շարոցը, երբեմն բազմալար, երբեմն առանձին։ Ու բոլորին ալ թեւերուն՝ ապարանջը, թուրքերուն՝հիլալը, մետաղի տեղ ապակի, բայց թիւով շատ, բազմազգի, որոնք անոնց շարժումները կ’ընէին կիսահունչ, գուշակուած մեղեդի…։ Սողոմի՞ն ալ նշանած ը ։ – Մէկը ասոնցմէ։ …Աղջիկները, առանց փաշա հայրեր ունենալու եւ առանց դատական թղթածրարներ ուսումնասիրելու, պարտքին տակն են սեռին ու տարիքին, այսինքն՝ անպայմանօրէն հետաքրքիր։ …Հայոց թաղերէն դէպի բանտին պալատը, խոհարարին հետ անոնք ոտքով կտրեր էին վայրէջքը։ Ու այդ կոկիկ, զուսպ, մաքուր տուներուն, Եղնիկը ճանչցաւ քաղքենիները, հաստատ կաղապարովը դաշտին ընդհանուր տիպարին, որ վեր է երբեմն ցեղային կնիքէն։ Լայն, գրաւիչ իր նրբութենէն չհեռացած կաղապար մը, որ նոյնն է դեղձին ու խնձորին, ծառերուն, ինչպէս մարդ-ծառին համար։ …Եղնիկը չմտաւ հայոց եկեղեցին, որուն առջեւէն կ’անցնէր ճամբան, հակառակ խոհարարին փափաքին։ Չէր գիտեր զսպանակը իր մերժումին։ …Այդ իրիկունը մինչեւ կէս գիշեր անիկա խօսեցուց խոհարարը, իրենց հեռու Խարբերդէն, ու հասկցաք անշուշտ, անոր աղջիկներէն, նշանի երգերէն, հարսնիքներէն, ու խուլ, անհաւատալի տրամներէն, ուզելով ամէնը, եղանակ ու բառ, մարմին ու գործիք, հետաքրքրութենէն վեր ոգիով։
Այս ամէնէն, խոհարարը ըսաւ այնքան՝ որքան անհրաժեշտ էր` լսելու համար քոմանտան փաշային կնոջմէն՝<ref>վերջակէտ, սրբագրուած՝ բութ</ref>
– Հասկցայ, Հաւատի՛ս, հասկցայ։
Ջախջախուած, խեղճ ու տարօրէն բարի։
Հասկցո՛ղը՝սարայլըն։
Որ, վէպի մը յարդարուն հերոսուհին ըլլալէ առաջ՝ թուրք կին մըն էր։ Կէս դար առաջուան խմորէն։ Որ իր փաշա ամուսինինՀոգեբանական փորձարկութիւնները կ’անգիտանար գիտակից զանցումով մը ու գիտուն դասախօսին վարկին հակառակ, մատ չէր երկարեր անոր նոթերուն, գիրի հանդէպ իր խորշանքին մէջ օգտուելով ան միւս ալ զզուանքէն, մարդ անասունին իր մէջ ամբարուած, զոր քանի մը հազարի հասնող այդ խուժանը կ’արտածորէր իրմէ, բանտին խիստ պատերն ալ ծակել-անցնելով։ Աշխարհը ճանչնալը դառնանալ կը նշանակէ։ Ու ամէն դառնացող ինքզինքը մեծ տեսնող<ref>մեծ տեսնող ?</ref>դժբախտ մըն է։ Թուրքերու ընտանիքին մէջ ամէնէն դառնացածը մայրն է միշտ։ Պալատէ մը (հօրը կողմէն), ուր այդ ընտանիքին մեծ թերութիւնները, մեռած իր մօրը ճարտար ու հզօր պաշտպանութեամբը, չէին փաթթուած անոր փէշերուն՝ անիկա, ինչպէս պռկունքէն չճեղքուած նռան ծաղիկ (թուրքերը կ’ըսէին՝ քիթէն չարիւնած, հասկնալի ակնարկումով) մատուցուեր էր փատիշահին վայելումին, ու մնացած կէս ճամբան։ Երազի այնքան նմանող այդ ծոցին յաջորդ վեց ամիսները անիկա անցուց ոսկի վանդակի մը մէջ, շրջապատուած ճերմակ ու սեւ հսկողութեամբ մը, մայր դառնալու սպասումով։ Բախտը լքեց զինքը սակայն։ Այս վճիռէն ետքը իր դասակարգին աղջիկները տէրը կը դառնան իրենց ճակատագրին։ Արքունական ծոցը ընդմիշտ փակուած է անոնց։ Ոմանք կը մնան կամաւոր գերի, ոսկի վանդակին մէջ աւելցնելով թիւը հարճերուն ու կրելով պայման-շղթաները կանանոցին։ Ուրիշները, կը ձգեն զայն, ամուսնանալով փատիշահէն ընտրուած էրիկի մը հետ, հաղորդուելու համար արձակ աշխարհէն։ Անշուշտ, ասոնցմէ օժտուածները, խառնուածքով ու բացառիկ ապրանքները, կանանոցին մէջ իրենց կատարելագործումը ձեռք ձգելէ ետքը, իրենց տիրապետութեան տակ պիտի պտտցնէին խրտուիլակ իրենց էրիկները ու իրենց տարփանքներուն հատորներովը պիտի անցնին ամբոխային պատմումին, որ լրագրէն առաջ թուրքերուն գրականութիւնն էր, սրճարաններու մէջ խռնուած խուժանին մատուցուող աս ու անմէտտահին<ref>Ծնթ. – մէտտահ – շրջիկ պատմող, որ պալատական գայթակղութիւնները մատչելի կ’ընէր ամբոխին, մէկ իր բերանէն քսան մարդու ձայն ու զգայութիւն արտաբերելով ու տրամաթիք վիճակներ ը կը լուսաւորէր շարժումով եւ կենդանի միմիքով։ Գիտէր նուագել, երգել, խնդացնել ու յուզել։ Թուրքերը խորունկ յարգանք կը տածէին անոր անձին հանդէպ։</ref>տաղանդովը։ Քիչեր, առանց խաթարուելու հոգիի իրենց հիմնական գիծերէն, պիտի յաջողին ազատիլ պալատէն, իրենց վրիպանքը երկարօրէն տանելով ինչպէս գորշ, անջինջ շուք մը իրենց օրերուն դեղին կտաւին վրայ։ Անոնց ֆիզիքը պիտի շահի հոգիին այս նուաղումովը, ու պիտի ըլլան տխուր, որքան բարի, ու անսրբագրելի կերպով միամիտ, վասնզի կոտրած են սափորը իրենց մեծագոյն փառասիրութեան։
Փատիշահին ծոցէն ու կանանոցին դրախտէն ետքը ծեր է անոնց հոգին ու անմխիթար։ Հասկնալի՜, որ անոնք կեանքին նային մեզի անծանօթ ակնոցով ու փնտռեն ինչ որ չունին յոյսը գտնելու, – աշխարհը համի վերածող վիճակը, որ կախարդական հիւսք ունի ու վեր է ոսկիէն ու փառքէն։ Հասկնալի՜, որ անոնք խորշին ցոյցէն, ոսկի երիզով համազգեստներուն հրապոյրէն ու ճգնողի մը բարքերով քաւեն քաղցր երազը իրենց տասնվեց տարիներուն։ …։ Այսպէս է անցած առաջին կէսը, գէշ բառով մը՝ գարունքըսարայլըին կեանքին։ Երկրորդ կէսը՝ ծանօթ է մեզի, խոշոր իր գիծերէն։ Պոլսէն դարձաւ անիկա իր հօրը պալատը, դեռ իշխանուհի, յամառ անարիւնութիւն մը դարմանելու պատրուակով ու փատիշահին ցուցմունքովը ամուսնացաւ Պրուսայի մեծահարուստ ընտանիքներէն տղու մը, այն ատեն բարակ, գեղանի երիտասարդ, նոր հասած Գերմանիայէն։ Որ, Արեւմուտքին գաղափարագրական ազատութիւնը ուխտած էր հաշտեցնել Արեւելքին խուլ, անվրէպ պաշտամունքին, մնալ սիրելի վեհապետին, բայց արեւմտեան ընտանիքին հիմնական սկզբունքները գործադրել, զգուշանալով բարքերը ուժգնօրէն վիրաւորելէ, իր պալատին մէջ արտօնելով կինը շրջագայիլ առանց սաւանի, միւս կողմէ՝ կենդանի պահելով կանանոցը (ուր կը դրուէին<ref>կը տրուէին, սրբագրուած՝ կը դրուէին</ref>բուծումի<ref>բուժումի, սրբագրուած՝ բուծումի</ref>ու հասուննալու մատղաշ աղջիկներ), վաւերական թուրքի նման արհամարհելով սեռային մարզին վրայ Արեւմուտքն ու Արեւելքը։ Երբ այս տողերը կը գրուին, թուրքերուն մէջ, թուղթի վրայ խոշոր փոփոխութիւններ կը հաստատեն լրագրողները թուրք ընտանիքի կազմական պայմաններէն։ Ինծի համար դժուար է վարժուիլ այդ լաւատեսութեան։ Հինգ դարու անոնց կայսրութիւնը հերքումն իսկ է ընտանիքին։ Այնպէս որ, մարդ ազգերու շարքին մէջ նմանը չի գտներ այսքան արագ շրջափոխութեան մը։ Գերման ցնծուհիներուն մօտ շփացած անոր արեւելականութիւնը պիտի բախէր իր կնոջը իրական ու իրաւական իշխանազնութեան։ Ամուսնութեան առաջին ամիսը բաւ էր եղած սպառելու իշխանին ախորժակները։ Անիկա, ազդմունքին տակը իր պապերուն, անցաւ աւանդական աւազանը սեռին ու փնտռեց հաճոյքը անխառն անասունի ազատութեամբ մը։ Ո՛չ գերման զգօնութիւնը, ոչ ալ գերման հոգեբանութիւնը կարող եղան զսպելու կիսակազմ բնազդները Արեւելքի իշխանին, ինչպէս կ’անուանէին զինքըկապելաներու աժան աղջիկները։ Անոր կինը, քսանը նոր մտած, փափուկ, կամազուրկ, խելօք արարած, փատիշահին ծոցը, իր վախկոտութեամբը, տեսակ մը հոգեկան ամօթի էր վերածեր ու, փոխանակ այդ «մեղքը» արժեցնելու՝ նուաճուեր էր<ref>նուաճուէր էր, սրբագրուած՝ նուաճուեր էր</ref>անկէ։ Շուտով չափէր պիտի գերման ազատամտութիւնը, Արեւելքը ու անոր իշխանները։ Բայց չլքեց ամուսնական յարկը, մօրը ճնշումով, որ յստակ կը կարդար ճամբան բոլորսարայլըներուն, երբ անգամ մը անոնք ելլէին դուրս իրենց արահետէն ։ Ինչպէ՜ս գտաւ անիկա իր հաւասարակշռութիւնը այդ ճահճախուտ գետինին վրայ։ Ո՞վ անոր աչքին արժեցուց խոնարհներուն գեղեցկութիւնը, ուժը, թարմութիւնը։ Պոլիս, արքունի կանանոցին մէջ, գեղանի իշխաններէն աւելի ախոռի պահապաններ, դարաստանի մատղաշ բանուորներ, երբեմն հաց եփողներ, խոհարարներ, երբեմն ամենաթշուառ աշուղներ նախընտրելի տարփաւորներ էին փարթամ ու անկուշտ այդ արգանդներէն։ …Քսանմէկին՝ անիկա գտած էր իր խոհարարը, պարզ պայմաններու մէջ, երբ արեւադիր սենեակի մը պատշգամին (ննջասենեակներու այդ պատշգամները կը յօրինուին սենեակին ներքին մարմինէն, բոյնի պէս զետեղուելով պարտէզ նայող պատին ծոցը), անտեղի մսուք մը դարմանելու համար տաք ջուր էր պահանջած խոհանոցէն։ Վարպետին օգնականը, քսան չմտած տղայ, ամանով ջուրը բերեր էր մինչեւ դուռը սենեակին ու ձայներ։ Ներսէն հրաման մը։ Անիկա դողալով տարած էր ամանը ու դրած հանըմին մօտիկ, աչքերը գետին։ Անոր վախը, յուզումը, դողը պատճառնե՞ր՝ որպէսզի հրաւիրուէր աչքերը ընելու վեր, նայելու։ Տուած էր այդ տղան ուզուած պատասխանները, հանդարտ մնալու կեղծիքին մէջ ինքզինքը մատնելով ու սիրտը շարժելով մանկամարդ կնոջ, որուն զգայարանքներուն վրայ սեռային խռովքը դաժան, փորձ, ապասերած լրբութիւն մըն էր, փատիշահէն՝ ինչպէս իշխանէն, զինքը ունենալու ատեն այնքան անասուն, այնքան հեռու՝ սա նուազող յուզումէն։ Տուած էր այդ տղան ազգութիւնը, հայրենիքը, փոքր գիծերը որբութեան։ Յետո՞յ։ Կանչուած՝ ոտքերը մարձելու, տաք ջուրին մէջ, իշխանուհիին։ Անոր դալկացումը, թրթռումը նոր պատճառնե՜ր՝ որպէսզիսարայլըն դնէր ձեռքը անոր ուսերուն, յետոյ՝ բեռը իր մարմինին, յետոյ՝ ինքզինքը ամբողջ…։ Մեծ տարփանքները վիպական սկիզբ կ’ունենան երբեմն։ Այդ օրէն ետք իշխանուհին գտած էր ինքզինքը, ու ասիկա՝ առանց միջնորդի, պառաւներէ ճարուած, հազար ծպտումներով հարեմ մտցուած պէյճիկներու փորձանքին։ Անշուշտ, ամէն ուժգին զգացում մազի պէս բարակ արմատներ ունի։ Դժբախտաբար վէպին էջերը թոյլատու չեն այդ արմատները պրպտելու։ Կը բաւականանամ դիտել տալով, որ Ջերմուկներու պալատին մէջ երբ անոր ամուսինը մատղաշ աղջիկները բաղնիք կ’առաջնորդէր, ինք, մութին վրայ իր պատուհանը բացած, ականջը կու տար դուրսի հեծքերուն, աշուղէ, մուրացիկէ, անցորդէ։ Երբեմն ալ ներսէն, իր իսկ պարտէզէն։ Հայուն տղան ունէր ձայներուն անուշը, սրտառուչը։ Յետո՞յ։ Հայուն տղան ունէր աչքերուն խորը, սրտագրաւը։ Յետո՞յ։ Հայուն տղան ունէր մութ ու անչափելի ձգողութիւն մը, որ հազուադէպ ըլլալուն չափովը եղերական ալ է իր շրջապատին։ Կրօնի, տարիքի եւ դիրքի տարբերութիւնը, աշխարհն ու իր նկատումները կը նմանին կանանչ տերեւներու, որոնք բոցի դէմ բռնուելէ ետքը կը փոշիանան։ …։ Պէտք է քալել։ Այդ օրէն,սարայլըն մեղմացաւ ինքը իր դէմ, ու հարկադրաբար՝ էրկանը դէմ, թողելով, որ փոխուին, նորոգուին հարճերը, կուսակալութեան զանազան գաւառակներէն իբր ազգականուհի պալատ բերուած գեղանի աղջիկները, առանց ցոյցի, կռիւի։ Առանձին վէ՞պ սա անհաւատալի տարփանքը, այդքան ընդարձակ ապականութեանց ընդմէջէն, հարիւրով աչքերու զննութեան ներքեւ, մնալու համար անգուշակելի։ – Թերեւս։ Առջի զաւակը ու անոր դիեցումը –երեխան ճղճիմ էր չափազանց– անոր արժեցին ոսկեդարը իր կեանքին, զոր անցուց մօրը պալատին մէջ։ Հետն էր առած խոհարարին աշկերտը, որ սորված էր կերակուր ու սիրտ եփելը հաւասար արագութեամբ ու տաղանդով։ Անդրանիկին հիւանդկախ ու անաճուն տրտմութի՞ւնը, թէ ուրիշ փափաք մը զայն ձգեցին յղի երկրորդով մը, – պարագայ մը, որ տեղի տուաւ թուաբանական, լուսնային ու արեւային տարիներու տարբերութեան<ref>ջնջ. ստորակէտ</ref>շնորհիւ հազիւ լուծելի կնճիռներու։ Անոր էրիկը քիչ կու գար կնոջը պալատը ու գիտուն էր, չմոռնալ ասիկա։ Բնախօս ու հոգեբան պէյը –այն օրերուն դեռ փաշա չէր– մեծ արժէք տուաւ, բարեբախտաբար, հոգեբանական մեծագոյն փաստին, որ կու գար իր կնոջը զգայարանական գրեթէ սառած ժուժկալութենէն ու չիւրացուց օրացոյցներուն լեզուն, իր բացակայութիւնը իր կնոջ անկողինէն, առնուած ըլլալով, մասնաւոր յիմարութեամբ մը, տարփանքին մէջը Պոլսէն ժամանած պալատական իշխանուհիի մը, չի յիշուիր ո՛ր սուլթանին պարագաներէն, որ, կանանոցէն խոյս տալու դասական եղանակը կ’օգտագործէր, իր հիւանդութիւնը –չունեցած– դարմանելու համար, Ջերմուկներու բոլոր ծանօթ ջուրերը փորձելով, այդ արահետէն մտնելու համար նաեւ հռչակաւոր բաղնիքը քոմանտան պէյին, յօդացաւի, մէջքի ցաւի, պաղած արիւնի դէմ հրաշագործ։ Անդին կը ծնէր Եղնիկը, լեցուն, առողջ, սեփ-սեւ աչքերով, դէմքի կաղապարով մը, որուն բաղադրիչ գիծերը հետզհետէ պիտի դառնային վտանգող, եւ զոր արտաքին զարդերը, ամէն օր փոխուող գլխարկները, համայիլները, ոսկիները, ներկն ու փոշին հազիւ յաջողեցան տարտղնել։ Այս ճարտար միջոցները անոր համար շինեցին մշտափոփոխ դէմք մը, ա՛յնքան՝ որ տարիներու հետ անոր հայրը, շրջապատը վարժուեցան այդ անկայուն շնորհին։ Վտանգը զայն ըրաւ զգոյշ` չունենալու համար երրորդ զաւակը։ Առաջինին դեռ ոտքի չելած մանկութիւնը բնազդական սարսափով մը կը պաշարէր ամուսինէն յղի մնալ մը։ Երկրորդին հազիւ պարտկելի վտանգը բաւական զօրաւոր արգելք մը կը կազմէր իր փափաքին։ Եւ սակայն պէտք է քալել, պալատներու զեխութեանց, խենէշութեանց, քսութեանց մէջէն։ Պէտք է ձգել քոմանտան փաշան –տասը հազար ոսկին փութացուցած էր տիտղոսին առաքումը, հանգանակութեան մը մէջ հաշիւով շռայլուած, պալատական իշխանուհիներու թաքուն ալ մատները զանց չընել այս արդիւնքին համար– իր աստիճանական վերելքին մէջ, Պոլսէն պաշտպանուած, նոր ժմնած աղջիկներէն հետզհետէ քամուելով, զինուորական վարժարանին մէջ<ref>ջնջ. ստորակէտ</ref>իր<ref>որ, սրբագրուած՝ իր</ref>դասովը փառաւորուած ու դառնալով գաւառի մեծ ազնուական մը, որուն զոյգ պալատները անոնց կապ[ուած]<ref>կապ ? կապուած ?</ref>պերճանքն ու կալուածները, գերիներու եւ հարճերու բանակը մանր վեհապետ մը կը յօրինէին, յար եւ նմանը Պոլիս նստողին։ Պէտք է անցնիլ շատ արագ անոր կնոջը տագնապներէն, իր սիրահարը ծածկելու համար վատնած կորովէն, հնարամտութենէն, վաստակէն։ Իր պալատին մէջ ստեղծած գաղտնի խորշերուն պահպանումը, խոհանոցին շքեղ կառոյցը, հազիւ ոտքի կենալ կրցող անդրանիկին ողբերգական տկարութիւնը, բայց մա՛նաւանդ իր Հաւատիսին գլուխը պիտի կազմէին բաւական զբաղում, որպէսզի սա ամուսնութիւնը չվերածուէր աղէտի, փաշային խելացնոր խառնակեցութեան իբր անդրադարձ։ Տասը, տասնհինգ տարին, թուղթի վրայ դիւրին, ի՜նչ ահաւոր բան է մեր գլխուն վերեւ ու մեր ոտքերուն առջեւ։ Ինչպէ՞ս անցան անոնք այդ դժնդակ տարփանքին վրայէն, որուն ամէն մէկ վայրկեանին մէջ մա՛հը՝ կաթիլ մը անակնկալի ձեւով, կախ էր ու թրթռուն երկուքին համար ալ։ Ու պէտք է լսել անհուն, անհո՜ւն բանը այդ երկուքին հոգիներէն, իւրաքանչիւրը՝ ինքը իր մէջ աշխարհ մը տառապանք, սեփական բարեխառնութեան արգասիք, հայունը՝ կրօնքէն, պատմութենէն, դարաւոր զզուանքէն հանդէպ «հագարացի անօրէն տոհմին», թուրքինը՝ նման ազդակներէ, որոնց վրայ աւելնալու են հարստութեան, դիրքին, գայթակղութեան այլապէս բարդ, այլապէս ահաւոր կնճիռները։ Տասնհինգ տարի՜։ Գրել ու անցնիլ։ Ամէն կին մայրն է աղջկան մը, որուն կու տայ մարմին մը ու… ու հոգի մըն ալ հարկաւ։ Ի՞նչ էր տուած անիկա իբր հոգի իր աղջկան…։ Ատիկա պիտի հարցնէր ինքը, քոմանտան փաշային տրտմանուշ ու փափուկ կինը, երբ հակառակ վախկոտ ու հեռատես հաշիւներուն, չէր կրցած զայն արգիլել, «հայու կտորով մը» հետաքրքրուելէ, ինչպէս անուաներ էր անիկա Սողոմը, երբ դիպուածը զանոնք իրարու դէմ կը հանէր տղուն բանտ մուտքի գիշերին։ Յետո՞յ։ Աւա՜ղ, այո՛, այդ «յետո»ն։ Ինչպէ՜ս, առանց զգալու, անիկա տեղի էր տուեր իր աղջկանը փափաքներուն, հետզհետէ առնուելով սա դժուար խաղարկութեան մէջ, որուն յաջողութեան կապուած էին այնքան կնճռոտ հարցեր։ Վերնատուր պատուհասո՞ւմ մը՝ այս նոր փորձանքը, որ կու գար աղջկանը հոգիէն, երբ անոր դէմքը, առանց սաւանի ու խոպոպի յարդարանքին, ճիշդ ու ճիշդ կը պատմէր իր մեղքը աշխարհին՝ կրկնելով Հաւատիսին շէնքն ու գիծերը։ Վերնատուր պատուհասո՞ւմ՝ երբ անիկա տեղեակ եղաւ, արջու թոռան վկայութեամբը եւ սեւամորթ Մուսթաֆային հաստատումովը, այդ աղջկան ուղիղյիմարականարարքին, գիշերանց բանտ, մեռնելու սահմանուած հայու կտորի մը մօտ երթալու անլուր խայտառակութեան։ Ո՞վ էր գործողը այդ երակներուն մէջ։ Մայրերը կը հարցնեն այս բաները, իրենք իրենց, իրենց աղջիկներուն փորձութիւնները հասկնալ ջանալով, բայց մոռնալով հիմնականը, իրենց իսկ աղջիկնութիւնը ու գլուխնին կը զարնեն պատերուն։ Անլուր անոր տագնապը այդ «յիմարութիւնը» գաղտնի պահելու անոր փաշա «հայրիկէն»։ Անլուր անոր տառապանքը, այդ «յիմարութիւնը» մատչելի, հասկնալի ընելու անոր իրական «հօրը», որ յայտնութեան առտուն, մութնուլուսուն վազեր էր ժամ, ոսկինոց մոմ մը ապսպրեր ու անձրեւին հակառակ, ամբողջ ժամ մը գլխեբաց կեցեր էր պահարանին առջեւ իր քարէ վերմակին տակ ապահովաբար ողջ, մեղաւոր Բարսեղ վարդապետին ոտքերուն, ու թախանձեր անկէ յոյս, խելք, հնարք՝ փորձանքներու սա փորձանքին դէմ։ Այդ մօրը տագնապը մանաւանդ,կապելու լեզունարջու թոռ սպային, որ աստիճանի բարձրացումին հետ (հարիւրապետ էր անուանուած այդ շաբթու ընթացքին) Եղնիկին ձեռքը պայման էր դրեր, լռութեան իբր արժէք։ Այո՜։ Ի՜նչ կը քաշեն կիները, երբ փեսացուները կ’ուզեն աւելին, իրենց աղջիկներուն շուքին մէջէն, -<ref>յաւելում գծիկի ?</ref>մարմինները անոնց ծնունդ տուողներուն։ Ի՜նչ կը քաշեն մայրերը, խաղաղ տարփանքներու վարժ իրենց հանգիստին մէջ, երբ ստիպուած կ’ըլլան կառավարել սկսող փոթորիկը իրենց աղջիկներու տարփանքներուն։ Ըսած են, որ կեանքը մշտական ճակատամարտ մըն է։ Վա՜յ թուլացողին։ Զգոյշ ու փակ միջոցներով՝ անիկա տարաւ առաջ դժնդակ իր խաղարկութիւնը։ Ատոր առաջին ու հիմնական միութիւնը<ref>միութիւնը – ?</ref>իսլամանալն էր Սողոմին։ Յաջողութիւնը միշտ կը սրբագրէ միջոցը, որքան ալ մութ ըլլայ ասիկա։ Եղնիկին յիմարութիւնը կ’արդարանար Սուրբ հաւատքին շահուած հոգիով մը։ Իսլամական միսթիքին նկարագիրն է այս բացարձակութիւնը։ Ուրիշ ազնուականութիւն կշիռ չունի այդ կրօնքին մէջ։ Երէկուան գերին, ընդունուելով Սուրբ հաւատքին մէջ, կը բարձրանայ, գէթ բարոյապէս, իսլամ միսթիքին ամէնէն մեծ աստիճանին։ Բաց են իր առջեւ պետութեան ամէնէն յարգի պաշտօնները, հերիք է, որ կրօնափոխը արժանիքն ունենայ անոնց հասնելու։ Ահա թէ ինչու զոյգ ճակատովսարայլըն կը հետապնդէր այս «գործը»։ Մնացեա՞լը։ Անիկա զզուանքով մերժեց միտքէն իսկ զիջում՝ արջու թոռան, իր աղջկան ապագային տեսակէտովը, ինչպէս չայցուեցաւ «հայու մը կտոր»էն աւելի չարժող Սողոմէն։ Բայց մեր որոշումները, քէները, համակրանքը, հաշիւները ի՞նչ կ’արժեն մենէ վեր ուժերու լախտերուն առջեւ։ Թուրքերը խորհրդաւոր առածով մը կը մեկնեն շատ մը անկարելի ոճիրներ, որոնք, ըստ երեւոյթին, կը յարդարուին մարդոց մատներէն վեր ուժերու կողմէ, ու երբ կ’իյնան հրապարակ, զետեղուելու համար մեր ըմբռնողութեան պարունակին, կ’ապաստանին արիւնին հեռաւոր, բայց այլապէս անդիմադրելի ձգողութեան։ «Արիւնը քաշել»ը իմաստէ զուրկ նախապաշարում մըն է, երբ հայրը կամ մայրը հարուածելէ ետք հզօր կիրքի մը կիկլոնով, զաւակներն ալ կ’ենթարկէ նոյն աղէտին, զանոնք նետելով նոյն կիկլոնին երախներուն։ Մենք՝ հայերս, մահը<ref>մահուան, սրբագրուած՝ մահը</ref>լուսաւոր, մատչելի ընծայելու մեր անհուն, մագիստրոս մասնագիտութեամբը (մեր պատմիչները ուրիշ բան չըսին), յիմար ենք եղած սրբագրելու տարազը, համաձայն մեր իմաստութեան, ու չարափոխած Արեւելքին այդ հզօր պատգամը, զեղչելով անկէ, ուրանալու չափ, սեռին ահաւոր մագնիսը, ու պահելով մահուանը միայն։ …։ Որքա՜ն քիչ է մեր տեսածն<ref>ըսածն, սրբագրուած՝ տեսածն</ref>ու առածը կեանքէն։
…
Սողոմին մօրը հետ անոր խօսակցութիւնը վրդովեր էր անոր մէջ, շատ բաներու կարգին, մայրական նեղ անոր աշխարհը։ Սիրահարով ապրող կիներուն ճակատագիրն է մայրութենէ այս քիչութիւնը։ Անոնք արտաքին շեղումն ու առերեւոյթ հոգեբանութիւնը, զգեստին խնամքն ու զաւկըներուն պերճ մանկութիւնը նիւթ կ’ընեն խաղաղութեան<ref>խաղաղութեան ? խաղարկութեան ?</ref>։ Անշուշտ խղճահարութիւն, մեղք, զիղջ անոնցմէ շատ քիչերուն պիտի այցելեն։ Բայց իրենց տարփանքը զիրենք գերզգայուն կ’ընէ հանդէպ փոքրագոյն իսկ յուզումներու։ Ու Աստուծոյ մատը կը տեսնեն իրենց հասնող քիչ մը դաժան հարուածներուն մէջ, որոնք ուրիշներու կողմէ կ’ընդունուին կեանքին սովորական քմայքները իբրեւ։ Իրական մօր մը հետ իր ճակատումըսարայլըն նետեր էր խուլ ու տառապագին իր տագնապներէն մէկուն մէջ, որոնք անոր կ’այցելէին, իրաւ է թէ ցանցառակի, բայց անջրպետին լայնքովը աւելի ուժովցած։ Մթերուած, գաղտնօրէն «ներսը նետուած», շատ յաճախ ալ լիովին չգիտակցուած ցաւեր<ref>դաւեր, սրբագրուած՝ ցաւեր</ref>, հաւանական արձակիչը՝ այդ տագնապներուն։ Յոգնութիւնը մթնոլորտն է սեռին։ Իր անդրանիկին հետզհետէ ճշդուող խօթութիւնը, պզտիկին անհանգիստ, երազուն ու ըմբոստ խառնուածքը, էրիկին հոտած տակառը, ու ամէնէն աւելի ինքնիրմէ յոգնիլ մը պէտք է աւելնան իբր բացառիկ զսպանակներ, լռուած յուզումներու դանդաղ ասղնտուքին տակ գործող, որպէսզի հասկնալի դառնար հոգեկան սաքոման։ Ուրիշ անգամներ ըրածին նման՝ անիկա ձգեց իր ետին խոհարարը, այնքան մը մօտ սակայն, որ զգար անոր շունչին էջքը իր ծոծրակէն։ Այսպէս հետեւուած՝ անիկա պիտի անցնէր պալատին զանազան բաժիններէն, անխօս, գրեթէ քունի մէջ շրջապատի զգայութեանց հանդէպ, բայց տարօրէն բաց խոհարարին շունչին, որ, տեւողութեան նպաստովը, պիտի տարածուէր անոր մարմինին շրջապատը, ինչպէս կրակէ շապիկ մը։ Որմէ յետոյ, ինքզինքը այդպէս տաքուկ, կենդանի, արու այդ հովին մէջ պլլուած գիտնալով՝ անիկա պիտի բարձրանար պալատին թաքնաթաքուր մէկ խորշը, մեծ զգուշութեամբ ծածկուած բոլորէն, իյնալու համար թեւերուն մէջը իր «վարպետին»։ Այս փախուստը, առանձնացումը անոր կը բերէին հոգեկան կատարեալ թունաթափում մը։ Ժանգը, մաղձը, «այտուց»ները կը մաքրուէին ժամ տեւող խաղաղ ու գոհ արցունքի մը մէջ։ Ու թարմացած, թեթեւցած, երախտագէտ՝ անիկա կու տար իր մարմինը, հաճոյքով, օտար զգացման մը մէջ, որ հոգեկան սա մաքրագործումը կ’առնէր իր «ամպհովանիին տակ», այսպէս ըսելու համար, ու այդ ուժով, այդ պատրանքով գօտեւոր, զայն կը դարձնէր աշխարհին, իր դանդաղ թունաւորումէն։
Արագ՝ անիկա հրամայեց աղջկան զբաղեցնելզաւալլըկնիկը։
Ի՞նք։
– Ընելիք ունէր։
Իրականին մէջ, իրիկունը մօտ էր արդէն։ Փաշա՛ն։ Յետո՞յ…։ – Սողոմին հաւանական ներկայութիւնը։
Սիրալիր, ճառագայթուն՝ անիկա ճամբու դրաւ իր մաման` զբաղելու համարզաւալլըին հետ։
Սենեակը ձգելէ յետոյ,սարայլըն, խոհանոց մուտքին, կանգ առաւ կամաց։ Դողահար էր ու նկուն։ Վախցաւ նայելու իր ետին։ Գիտէր սակայն, կրունկներուն վրայ, քայլերը «հայուն կտորին»։ Ոչ մէկ ատեն անիկա այսքան յստակ չէր զգացեր իր ալ «յիմարութիւնը», այսպէս առանց ներկի կամ պատմուճանի, հայու մը կտորին հանդէպ, ու այնքան աններելի։ Երկու պալատներուն արարողապաշտ ու սնոտի զբաղումներուն, դաւերուն եւ տխրութեանց մէջտեղ՝ անիկա, չնմանելո՞ւ համար իր ցեղին մեծ, միօրինակ ու փցուն մեղաւորներուն (թուրքերը իրենց կենսունակութիւնը ոճի հանելու համար երկու ճամբայ կը սիրեն, – արիւնն ու սերմը։ Առաջինը վազցուցած են, անյագ ախորժակով։ Երկրորդէն կը յաւակնին ստեղծած ըլլալ իրենց այժմու ժողովուրդը, որուն արժէքը այնքան գերգնահատած ատեննին, կը մոռնան անոր տարօրինակ սպառումը), փաթթուեր էր սա խոնարհ տարփանքին ու պահած ինքզինքը դասական դժբախտութիւններէ, որոնք կանուխ կամ ուշ պիտի պաշարեն քայլերը բոլոր զարտուղի ճամբորդներուն։ Սանդուխին կատարէն մինչեւ ստորին աստիճա՜նը ։
Ու անոր մեղքը, խոհարարը հասաւ անոր կուշտին։
Կաթսաներուն առջեւ անոնք չեղան թեւ թեւի, գործածելու համար պատկեր մը, արեւմտեան վէպէն։ Այլ՝ օղակ օղակի, ինչպէս կը փոխաբերէ Արեւելքը, սիրտերուն մեղքը, շղթային նիւթ տալով ակնարկին թելը կամ միսին ձիւնը։ Կէս ժամ տեւող իր խօսակցութեան միջոցին, գեղացի կնոջ մը վիշտին, դժբախտութեանը արտածորած լուծոյթին մէջ՝ անիկա վրայ էր տուած առերեւոյթ իր ապահովութիւնը ճակատագրապաշտ համակերպումին նուէր։ Անիկա ինքնիրեն հարցուց դժնդակ հարցումը, – Ո՞վ կը վարէր իր արիւնը, իր մէջ, ինչպէս իրմէ դուրս, աղջկանը մէջ ալ։ Ի՞նչ էր ուժը, որ արիւնները կը քաշէր այդպէս, առանց ազդուելու արտաքին բոլոր բարդութիւններէն։
Առանձնանալու, թափանցելու, հասկնալու, հանգչելու իր շատ զօրաւոր ցանկութեան հակառակ՝ անիկա, գրեթէ բռնի, իր ետեւէն ուզեց խոհարարը։ Սպասուհիներ պաշտօն առին հսկելու գեղացի կինը։ Փաշան կը սպասուէր։
Կուշտ կուշտի՝ անոնք անցան կանանոցը։ Ուր ցանցառած էին, քանի մը տարիէ ի վեր, դէմքերը մատղաշ աղջիկներուն։ Սպաս ընողներու բանակը թեթեւցած։ Մօրը պալատէն իրեն հաւատարիմ, տարիքի մէջ խորացած պառաւներ այդ բաժինին առօրեայ գործը կ’ընէին` արգիլելով ոտքերը աւելի թարմերու։
Պարզ, իրական անոր դէմքը, այդ պահուն, ինչպէս միշտ, վեր էր կասկածէն ու խռովքէ։ Չորս էր թիւը այդ տարւօք կիներուն, ընդարձակ սրահներուն ծառայութիւնը կատարող, ամէնքն ալ յատուկ գործի մը մէջ մասնաւորուած։ Աւելորդ է խօսիլ տիրուհիի եւ ծառայի յարաբերութեան մասին։ Ուրիշ ապարանքներու մէջ ընթացիկ, խուլ, կասկածալից ու խառնակիչ բարքերուն փոխարէն՝ տեսակ մը կոյր պաշտամունք կը հովանաւորէր այդ կինը։ Մեղմութիւն ու բարիք, գեղեցկութիւն ու տարիք բառեր են, որոնք ամէնէն աւելի կ’արժեն սեռին շիջումէն յետոյ։ Անոնց ա՛լ վարժուած աչքերը չտեսան թեթեւ դալկութիւնը հանըմ էֆէնտիին։ Անոնք արդէն չէին տեսներ<ref>ջնջ. ստորակէտ</ref>խոհարարը, առջին նայող, կիներէ զգոյշ, անոնցմէ փախչող, արժանանալու աստիճան վիրաւորիչ ծաղրանուններու<ref>ծաղրածուներու, սրբագրուած՝ ծաղրանուններու</ref>։Կեավուրը դժուար կը ներուի այդ շրջանակներուն մէջ։ Տարիները միջամտած ալ էին, այդ «խոզի ձագին» մէջ ընդունելու խելօքիկ ներքինի մը, որմէ իր կրօնքը կը մնար յիշատակ։ Այս պատրանքին համար նպաստեր էին հայուն կամակոր դաժանութիւնը, կիներու մօտ անայլայլ կեցուածքը ու խիստ, վիրաւորիչ բարկութիւնները։ Մատաղ սպասուհիներու ռազմավարութիւնը զայն չբերաւ անակնկալի։ Յաղթականը հայն էր։ Ու մարդ չէր գիտեր թաքուն ծալքը սա «խոզի ձագին», ու անոր անընկճելի զօրութեան։
Բարեւեց, խօսեցաւ, հրամաններ ըրաւ, յանձնարարութիւններ տուաւ, մտքի տիրական ազատութեամբ մը։ Սպասի պատասխանատու կիները քաղցր հնազանդութեամբ մը անդորրել ջանացին անոր մտահոգութիւնները։
– Հոգ մի ըներ, հանըմ էֆէնտի, ամէն բան կը կատարուի, փափաքներուդ, հրամաններուդ համեմատ։
Կ’ըսէին անոնք, գրեթէ մէկ բերան ու իրենց ցամքած մատները կը ծեծէին մեղմով անոր ծփուն, հեշտաբոյր կռնակին` Աստուծոյ աչքին յանձնելով այնքան բարութիւն ու գեղեցկութիւն։
– Աստուածը մուրատին հասցնէ։
Մուրա՞տը։
– Երկու աղջիկները։
Ո՜վ ինչ գիտէ ուրիշներու սիրտէն։
Անոնք հասան խորհրդապահ անցքը, որ պալատին երկու բաժինները յարաբերութեան կը դնէր։ Անոր բանալին կը հանգչի արուներու մէջքին։ Քոմանտան փաշան, յարգելու համար արեւմտեան կարգերը, վերցուցած էր գաղտնի կղպանքը։
Սէլամլըգը։
Որուն վերնայարկին քսանէ աւելի սենեակները, ճարտար բաշխումով<ref>բախումով, սրբագրուած՝ բաշխումով</ref>մը, բոլորն ալ երես ունէին կեդրոնական սրահին վրայ։ Կ’անցնիմ անոր նկարագրութենէն՝ գոհանալով դիտել տալէ արեւմտեան սրահներու կահաւորումը, անոր ալ վրայ։ Արձան, փորագիր ու նկար կը կազմէին մեծ բաժինը այդ զարդարանքին։ Անշուշտ, պալատին անդրանիկ տէրը, մեծ-հայրը մեր քոմանտանին, իր կնիքը դրեր էր այդ սենեակներուն,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>բոլորն ալ անցքով մը ընելով իրերահոս<ref>իրերահոս ? իրերահաս ?</ref>։ Յիսուն տարի առաջ, այդ անցքերուն կը սպասէր ապահովաբար հսկայ փաթթոցով քէօլէ<ref>Ծնթ. – քէօլէ – ծառայ՝ բայց հին իմաստով, ուր յստակ է երանգը ստրուկին։ Գերութեան պաշտօնական ջնջումը սա ձեւին մէջ կը շարունակուէր տակաւին։ Այդ ծառաները, ապրանքի հետ շփոթելի, ժառանգական էին տանուտէրին ու ահաւոր էին իրենց նուիրումով ը իրենց տէրերուն։</ref>մը, դանակները զոյգ-զոյգ թխած<ref>թխած ? թխմած ?</ref>իր նոյնքան հսկայ գօտիին փաթին ու պահպանելով ելքն ու մուտքը անողոք խստութեամբ։ Հիմա, թոռան նրբացած ճաշակը այդ անցքերուն վրայ կը քաշէր հաճելի եւ պիտանի վարագոյր։ Ոմանք՝ գեղանկար դուռ։ Ոմանք՝ պատուհան, ծիածանեան ապակիով։ Ուրիշներ գրադարան,շմինէ, մեծկակ նկար, արձան ու մոմիացած կենդանի, որոնք կը դառնային թաքուն զսպանակներով ու մուտք կու տային մէկէն միւսին։ Իրարու աննման կահաւորումով սա սենեակներէն պարզ շրջագայում մը տեսակ մը սթափո՛ւմ՝սարայլըին ու ամէն անգամ, որ պալատը մութ, քիչ, նեղ կու գար անոր գլուխին։ Թուրք հանըմներ, երբ սեռին երկանաքարին լծուած խանդավառ գերուհիները չեն իրենց տէրերուն, դժբախտագոյն կիներն են Արեւելքին։ Անոնց համար է «ոսկի վանդակ» բացատրութիւնը։ Պերճանքին, հարստութեան, փառքին ու վայելքին ծովուն մէջ, որ կեանքն է անոնց շուրջը, ճարուած իրենց տէրերէն, անոնք ծարաւովը պիտի մեռնին կաթիլ մը անուշ ջուրին։ Անոնց գեղեցկութիւնը խղճի խայթ մըն է, ու անմահ խմոր՝ զիրենք իրարու դէմ լարելու, նոյն տիրոջը աչքին։ Անոնց բարոյական տիեզերքը անհուն անապատ մըն է, ուր չ’իյնար զաւկին սփոփիչ մանանան, քանի որ մայր մնալու դժուարութիւնը, տունին գահաժառանգ տալու պահանջը ու ազդեցութիւններու, մրցակցութիւններու ամբողջ արիւնոտ ու զազիր դրութիւն մը փառքին յաջողութեան մէջ իսկ գարշ կ’ընեն ամէնէն առաջ կինը ինք իր դէմ։ Վերլուծումը չի կրնար սպառել այս «ամօթական տխրութիւնները»։
Խոհարարին հետ կուշտ կուշտի, անցքէ անցք՝ անիկա պիտի հասնէր ուրիշներէ անթափանց խորշին, որ երկինքէն ապակեայ տանիք միայն ունէր։ Գետինը՝ հաստ ու գուլ մարմար։ Ուր տիւան մը պիտի ընդունէր անոնց իրերահոս մարմինը, առանց աղմուկի։ Ցո՞ւրտ։ Տա՞ք։ Ցերեկները միայն գործածելի այս ժամադրավայրը, աշնան ու ձմրան, տանիք-ապակիէն կը ջերմանար բաւարար չափով։
Դեկտեմբերի իրիկնամուտին սա առանձնացումն ալ քալեց ուրիշ անգամ պատահած գնացքով։
– Հաւատի՛ս։
Ըսաւ անիկա, դուռը զգուշութեամբ կղպելէ ետքը։ Շնչասպառ, ինկեր էր անոր թեւերուն։
Ուրիշ անգամներ՝
– Հանը՜մ…
Պիտի շշնջէր խոհարարը, թեւերը փակելով անոր կռնակին, սղմելով անոր մարմինը, ա՛յնքան՝ որ ոսկորները ցաւէին միսերուն խորը ու շունչը նեղնար, հատնէր, նուաղման շեշտ զգայութիւն մը բանալով անոր տառապած սիրտէն ներս։
Այդ իրիկնամուտին, խոհարարը, առանց բառի, առաւ զայն իր թեւերուն մէջ ու թեթեւակի պրկելով ինքզինքը, գլուխը տեղաւորեց անոր մազերուն խորը։
Ու լռութիւն։ Ո՛չ համբոյր, ոչ ալ աչքով լեզու։
Երկնադիր լուսամուտէն վերջալուսային պայծառութիւն մը,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>խատուտիկ՝ ինչպէս մոյնքը՝ տասնհինգ տարեկան աղջնակի մը, բա՞ւ էր բանալու<ref>ջնջ. ստորակէտ</ref>անսփոփ տրտմութիւնը սա առանձնարանին, որ խորհուրդի մը պէս կը ճնշէր անոնց տարփանքին վրայ։ Ահագին կառոյցներէն ու կալուածներէն, որոնց սահմանը կտրելու համար երբեմն կառքերը օրերով կը ճամբորդեն, կը պատահի, որ անոնց վաւերական տէրերուն հարազատ, անձնական բաժինը աւելի չըլլայ, քան սա փախստեայ խորշիկը։ Առանձնարանին մերկութիւնը ուրիշ փաստ մը այս խորհուրդէն։ Գետինէն զատ, պատերուն գունաթափ սո՛ւգը, զոր ոչ մէկ ձեռագործ կը մեղմէր։ Անապատական այս պարզութեան մէջ, հայուն տղան հաճոյք ու խաղաղութիւն ունէր, որոնք փոխանցուեցան անոր տարփուհիին։ Կրօնական ծագումով սա նախապաշարումը սիրեց<ref>սիրեց ? տիրեց ?</ref>սարայլըն։ Հոն մտած ատեն աչքին կը փռուէր կայսերական ննջարանը, զոր հայլիները չորս պատերէն կը գոցէին ամբողջ։ Ու անասելի ճոխութիւնը բեհեզին, մետաքսին, ոսկիին ու հոտին<ref>հոտին – ?</ref>։ Ատոնց մէջ կապիկի գլուխով, ազազուն այծեմա՞րդը, որուն քիթէն անդիմադրելի տգեղութիւն մը կը յօրինուէր դէմքին, փոսացած աչքերուն խոռոչը տարօրէն շեշտող ու անոնց նայուածքը անժուժելի ընծայող։ Կան այդ աչքերը, որոնք չեն դիմացուիր, առօրեայ տեսակցութեանց ընթացքին։ Սեռային անասնութիւնը կը խորանարդէ անոնց տարողութիւնը։ Ինչպէ՜ս անիկա իր աչքերը ըրեր էր վար, չիյնալու համար միւսներուն մէջ։ Իր յիշատակնե՜րը, այդ անմոռանալի գիշերամուտէն, որոնք ժամանակին հետ, փոխանակ գունատելու, կարծրացեր, գամուեր էին, ըսես, անոր ուղեղին դաշտերուն, պատերուն ու կը ներկայանային, լրիւ ու կենդանի, տարիներու փոշիէն աննուաճ, իբր թէ տասներկու ժամ առաջ ըլլային պատահած։ Ինչպէ՜ս անոպայ անոր մատները, հացի միջուկ փրցնելու շարժումով մը՝ բռնած ու կսմթած էին անոր կիսակազմ ստինքները ու ցաւցնող արհամարհանքով մը ձգած յանկարծ։ Ինչպէ՜ս անոր պաղ մատները օղակած էին թուլիկ իլերը իր բազուկներուն, թերխաշ ձեւերով, ճերմակ՝ բայց անաւարտ։ Ու ինչպէ՜ս խստագոյն ցաւով մը բզկտուած իր թուլութիւնը, անաւարտ կիսաղեղը իր երանքներուն, որոնց կարծր մասը, ոսկորը դողացեր էր այդ շատ թափանցող խուզարկումէն։ Ու զզուելի մերձեցումը, թուխ, սեւի զարնող մորթին կարծր փշաքաղումը իր մարմինին վրայ…։ Ու անոր բարկութիւնը, հայհոյելը, փողոցի ստահակի մը նման, անծանօթ պէյերու հասցէին, որոնք ուշադրութիւն չէին ըներ իր ճաշակներուն, գրեթէ անզգայ իր մարմինին վրայ այդպէս մենախօսելով, հետզհետէ պաղելով, ու լեզուին տալով։ …Աղջիկի լա՜ց։ Աղջիկի վա՜խ։ Աղջկան մաքրութիւն, որ անմասն էր եղած պղծութեան սա հանդէսէն։ Անոր կորա՜նքը...:<ref>ստորակէտ, սրբագրուած բազմակէտ-վերջակէտ</ref>Իրեն տրուած խրատներուն անզօր յիշատակը, բնածին ամչկոտութեան հզօր մղումը պատրաստած էին զայն։ Ոչ իսկ կրցած էր համբուրել վեհափառ այդ տգեղութիւնը։ Ու պատժուած՝ չարժանացած արդար քունի մը անգամ, ոսկի մահճակալին, դրուելով դուրս, դէպի ոսկի վանդակը սպասման սրահին։ …։ Ու երկրո՛րդ անոր փորձառութիւնը արուէն, գրեթէ նման՝ առաջինին։ Անշուշտ նուազ հանդիսաւոր, նուազ անփորձ։ Բայց՝ հաճոյքի նոյն զզուագին դառնութեամբ։
Սա առանձնարանի մուտքին, այս երկու դրուագները պիտի յառնէին անոր մէջ, անխուսափելի հարազատութեամբ մը – տեղի, լոյսի, հոտի զգայութիւններու սկզբնատիպ հանդէսովը։ Զարդ, ջերմութեան երանգ, հոգեկան այլ փայլակում կը խառնուէին այս յառնումին։ Ու այն խեղճ, նուաստ ալ բա՛նը՝ որ կը բխէր անոր մերկութենէն, – չհասունցած համը միսին, որ պտուղէն՝ ինչպէս մարդկային մարմինէն, կ’անդրադառնայ նոյն փոթաւորումով։ Անոր պարտութեան հաւանական պատճառը, չկազմուած անոր ջղային դրութի՛ւնը, որ մնացեր էր չէզոք, կրաւոր պարզութեան մը մէջ, քանի որ աւելի յետոյ անիկա հասկցած էր միսին անծածկելի անդրադարձումները, հաճոյքէն վեր տագնապանքը, երբ գտեր էր ինքզինքը անոնց համար հասունցած։ Կորանքի այս յուշքերը, թաքուն, երախտագէտ նուէրնե՞ր էին իր այժմու խոնարհ տարփանքին, որ մարմնական գաղջ ու հոծ զգայնութեանց չափ հոգեկան ալ ծորումներ կը հանէր իրմէ։ Իր անձին անկշռելի, բայց իմանալի հեղումն էր ատիկա դէպի իր տարփաւորը, երբ, մտնելէ յետոյ առանձնարանին լռութեան մէջ, իր նուաստացման յուշքերը վտարած իր ներկայէն, կը դնէր իր սիրտը անոր սրտին, երկու աղբիւրներու միացում մը ստեղծելով միսերուն ներքեւ ու կը խօսէր այդ մարդուն –որ ա՛լ հայու կտոր մը չէր այդ պահուն, այլ ի՛նչ որ աշխարհը ունէր միայն իրեն համար զատած, բերած իր անչափ բարիքներէն– անհուն փափկութեամբ, խոնարհութեամբ, պարզութեամբ, բոլորովին մերկացած իր ցեղէն ու կրօնքէն, պատմութենէն ու դիրքէն, ու ինքզինքը շաղուած, ձուլած անոր մէջ, ա՛յնքան՝ որ հիւսքին քակուելէն ետքն ալ այդ քանդակումին հեւքը կը շարունակէր բաբախել անոր վրայ ժամերով, անուշ ու կսկծագին։ Ամէն րոպէ անոր տան մէջ ներկայութիւնը՝ ուրիշ պատճառ այս զգայութիւնները զայրագնելու։
Խոհարա՞րը։
Ուրիշ անգամներ պիտի խօսէր անոր հետ, պարզ՝ բայց քաղցր իր բառերուն ալ գգուանքը պարպելով անոր մարմինին ճամբաներուն։
Անիկա մնաց լուռ։
Արցունք։
Որ թրջեց տիկինին մազերուն բեհեզը, տաքցուց վերին ալ եզրը անոր ճակատին։ Պիտի չհարցնէր պատճառը այդ արցունքին` վարժուած ըլլալով անոր կծու գաղջութեան։ Բնազդական վախ մը, զոր կ’ունենան կիները մեղքի մէջ, կ’արգիլէր զայն հարցաքննել։ Բաներ կան, որոնց զսպանակները մենէ դուրս են դրուած ու երբ իբր մերը կ’արտայայտուին, պարտաւոր են պահելու իրենց պատրանքը։ Չենք փնտռեր մահը, զայն ղրկողը, անոր վաւերաթուղթերը։ Քիչով կը զատուին մեծ, խելացնոր տարփանքները մահէն։
Արցունք։
Որ անակնկալն էր օրուան։ Իր տարփաւորին կուրծքին, անիկա պիտի այցուէր շատ մը յուզումներէ, վայելքէն մինչեւ տառապանքը երկարող պողոտայի մը նման, բայց պիտի խնայէր իր աչքերուն՝ արցունքը, վասնզի կը հաւատար տխուր կեանքերուն։ Չլալը կեանքի փաստ մը ըլլալէ աւելի, հոգեկան դաշնակութեան նշան մըն էր։ Ու գեղեցիկ էր կեանքը այն կնոջ, որ հսկայ պատրանքներէ ետքը, իր խաղաղութիւնը ստեղծեր էր իր ձեռներէցութեամբը ` ինքզինքը պահելով իր միակ տարփանքին։
Կարճ եղաւ տկարութեան այդ պահը։ Ինքզինքը պաշտպանելու համար հաւանական պատասխաններէ՝ անիկա կանխեց խոհարարը, կիսաժպիտ բայց տրտում.
– Ի՞նչ կը խօսին հիմա, Հաւատի՛ս։
Անիկա վստահ էր իր հասկցուելէն։
Տարիներու ընտանութիւնը անոնց մտածումները իրարու կը կապէր մազերակային նրբութեամբ։ Իրարու համար միայն ապրող մարմիններուն մօտ կը դիտուի այս փոխադարձ թափանցումը։ Ամուսնութիւնը, յաճախ՝ հաշիւ, պարտականութիւն, յոգնաթափում, հոգ ու տառապանք, կինն ու այրը իրարու կը կապէ հաստ չուաններով։ Տարփաւորը կը տարբերի այս պայմանադրական գերութենէն, զգայարանքներու գերաճուն ազատութեամբը։ Տեւողութիւնը զայն, այդ տարփանքը, կ’ազնուացնէ, կը նրբացնէ, երբ ճակատագրական պարտքի մը պէս կ’իյնայ անոնց մարմիններուն վրայ, երկաթէ վերմակ։
– Ի՞նչ կը խօսին աղջիկները, հեքիաթին մէջ, պառաւներուն հետ։
Անուշ, երախտագէտ նայուածք մը պատասխանն էր այդ թափանցումին։
Եւ սակայն երկուքն ալ տակաւին կ’անգիտանային իրական պատճառը զիրենք հոս փախցնող տագնապին։ Ապահովաբար խօսելու համար չէր, որ ձգած էին իրենց գործը, տեղը, երբ ժամանակն ալ այնքան քիչ էր, ու պալատին մէջ մեծ դէպքեր պատրաստուելու վրայ։
Խոհարարը չպատասխանեց։ Անիկա «իր աղջիկը» կը սիրէր թիզ հեռու, դէմը, վիզին երկու քովերուն զետեղած իր զօրաւոր ափերը։ Այն ատեն նշմարելի եղան արցունքի քանի մը գիծեր, մորթն ի վար։Սարայլըն դեղին փրփուրի նմանող մետաքսով մը անհետ ըրաւ այդ գիծերը։ Թեթեւ կարմրութիւն մը կ’ոսկիանար ձիւնին վրայ անոր այտերուն, անդիմադրելի ու բաբախուն այդ բանը, որ մեր արիւնին լեզուն է։ Կենդանի բարբառը մեր մորթի մագաղաթին վրայ։
Դէպի տարփանքը սա հրաւէ՞րը։
Անոնք քակուեցան իրարմէ, երկուքն ալ վախնալով։
Տարփանքը չէր եկած։
Բայց տարօրինակը այն էր, որ անոնք զգացին զիրենք ուշաթափ այն լքումին ու տրտմութեան մէջ, որոնցմով կը վարշամակուին մարդոց ծոցերը։ Զանոնք իրարու մղող զգացումը, որ կայսերական ծիրանիի մը նման կը պատմուճանէ անոնց պատրանքը, ինքնաբերաբար կը մոխրանայ, կը գորշանայ, գիրկերէն ետքը։ Անոնք գոհ էին, առանց իրարու հաղորդ ընելու այդ զգացումն ալ։ Բայց պատահարի բացառիկ իրականութիւնը հասաւ անոնց գիտակցութեան։ Իրարմէ քակուիլ, առանց իրար սպառելո՜ւ։ Զգայարանքներու սա անդրանիկ վերապահութի՜ւնը։ Որմէ այնքան խռովք կը շահին, քառսունի դուռներուն, մարդոց որդիներն ու աղջիկները։ Անոնք չխորհեցան տարիքին, որ բառ է, այսինքն՝ մշուշ, երբ չէ շուլլուած դժուար զառիվերին։ Չըլլալո՞ւ համար այս մտածումներուն գորշութեան ներքեւ, թէ ուրիշ, անծանօթ պատճառով մը, անոնք երկուքով տեսան մտապատկերը Եղնիկին, այնպէս խելօք, նուաճուած, երանաւէտ, Սողոմին մօրը կուշտին։
– Ո՞ւր կ’երթայ վերջը։
– Որո՞ւ։
Խոհարարը չպատասխանեց։ Անիկա «իր աղջիկը» կը սիրէր իրմէն, իր անձէն աւելի։ Բայց անոր մասին բառ մը իսկ պահանջ չէր բանաձեւած։ Անշուշտ, անոր գերագոյն ցա՜ւը, իր անկարողութի՜ւնը՝ հանդէպ իր զաւկին, որ պիտի հեռանար օրին մէկը, ով գիտէ ո՛ր թուրքին, ու մոռնար այն ծով մը աղապատանքը, որ ծոցն էր իրեն։ Իր հոգիին սպասող դժոխքի կրակին չափ –որուն կասկածը չունէր միամիտ մարդը, հակառակ մեղաւոր Բարսեղ վարդապետը սիրաշահելու իր ինքնատիպ ռազմավարութեան–, անիկա կը տապկուէր այդ զգացումին ալ կրակէն։ Ո՞րն էր աւելի անողոքը այդ երկուքէն։ Ատիկա գիրքերու վրայ կը հարցնեն մարդիկ, բայց ապրելու հարկադրուած ատեն իրենց միսն է, որ ճարակ պիտի դառնայ այդ բոցերուն։ Յետոյ՝ տարիներու դէզը դարձեալ սնամէջ բառ մը չէ։ Մինչեւ երեսուն, նոյնիսկ խորագոյն տառապանքի մէջ, ադ բեռը առանձին կշիռի չ’ելլեր մարդոց մէկ մասին մօտ։ Բայց անկէ՞ ետք։ Ո՞ւր, ի՞նչ բանի ուղղուած էին գալոց օրերը խոհարարին, առանց «իր աղջկանը» հովին, շուքին, շունչին, պատկերին, ինչպէս կը սիրէր երանգել մութ, չարտայայտուած զգացումին փայլակները, խօսքի ատեն։ Հա՜յր։ Պէտք է ըլլալ ատիկա, սա պայմաններուն մէջ։ Ու պէտք է ըլլալ զայն, գիշերները, հսկայ պալատի մը խորշին, հոգին դժոխքին վրայ կախուած աղտոտ, մուրոտ լապտերի մը պէս կախ իր շրթներէն, մինչ աչքին՝ ձիւնապատ մաքրութիւննե՛րը, իր երկրին, այդ հեռումեմլէքէթին, ուր իր ընկերները, ապահովաբար խեղճուկ տնակներու<ref>բնակներու, սրբագրուած՝ տնակներու</ref>խորը, պատառ մը չոր հաց կը ծամէին, բայց ութէն-տասը զաւկի շունչէն գոլաւոր հողէ սենեակին խորը, խաղաղ, երջանիկ կը սպասէին «անտնուորին» փառքերուն։ Տաճկութիւնը մեր մէջ մտապատկեր է հիմա։ Մեր գեղերուն՝ սարսափ էր անիկա։ Բայց անոնց տունին մէջ…<ref>Բայց անոնց տունին մէջ – ?</ref>։ Անիկա մտքէն չանցուց իրաւունքներ արժեցնել, ոչ թէ անոնց յիմարական անկարելիութիւններուն վրայ պատրանք չունենալուն, այլ՝ այդ իրաւունքներուն անդրադարձովը սիրածներուն ճակատագրին վրայ։ Բա՛ռ մը։ Անշուշտ, ատիկա իր մահը կ’արժէր։ Բայց այդ բառին այլապէս ահաւոր արժէքը սա կնիկին վրայ, [որ]<ref>յաւելում բառի՝ որ</ref>զինքը սիրեր էր մօրը, հաւանական կնոջը չափ։ Անիկա, ուրիշ կին չճանչնալուն՝ իր զգացումին վրայ կը դողար անչափ երկիւղով։ Քսանի կը մօտենային տարիները այդ տարփանքին։ Օր մը օրանց անիկա այդ կնոջը ծոցին մէջ շիւղ մը օտար, տաճիկ, հարուստ, մեծամիտ բան չէր զգացած։ Ու խոնարհ անոր իմացականութիւնը սա պայծառ փաստը հեռու չէր ըմբռնելէ, նոյն իմաստի խորութեամբ, որով մեծ վերլուծողները կը չափեն մարդոց սիրտին ալքերը։ Կայ անշուշտ հասարակաց գետին մը, ուր մարդոց որդիները հաւասար կշիռով կ’առնեն իրենց ջիղերուն վրայ քանի մը հիմնական բերքերը մարդոց բարոյական անդաստանին։ Ատոնցմէ մէկը ցաւն է։ Մէկ ուրիշը՝ սէրը։ Աւելի մեծը՝միսթէռը։ Անդի՞ն։ Այսինքն՝ երախտի՞քը, նուիրումին հա՞մը, զոհուելուն պարզ տրտմութի՞ւնը։ Ինծի կու գայ, թէ ասոնք ալ շատ չեն տարբերիր խոնարհներուն ու մեծերուն հոգեհնձանին խորը։ …։ Ու պէտք է դառնալ, տալու համար Հաւատիսին տագնապներէն տակաւին ուրիշ մաս մը բան, «իր աղջկան»<ref>իր «աղջկան», սրբագրուած՝ «իր աղջկան»</ref>խորհուրդէն։ Ասոր պատանութիւնը<ref>պատմութիւնը, սրբագրուած՝ պատանութիւնը</ref>, անուշութիւնը, հետաքրքիր միտքը, մա՛նաւանդ «հայու շատ մօտ» հոգի՜ն։ Ծուէն-ծուէն կազմուած<ref>ջնջ. ստորակէտ</ref>այս ամբողջին մէջ, որ աղջիկն է տասնվեց մտած, կամ մտնելու վրայ, տիեզերք մը ամբողջ կը բիւրեղանայ առանց իր գիտնալուն։ Ու մեր գիտութիւնը, որ միջոցը կը բզկտէ, անկէ որսալու համար անանուն, բայց տարօրէն ներզօր ճառագայթներ, անշուշտ օր մը պիտի զբաղի այդ ծուէններուն ալ խորաչափումովը ու պիտի ճշդէ<ref>ջնջ. բառի՝ իր</ref>բաժինը շունչին, սիրոյն, վախին, արցունքին, երազներուն, զորս ծնողքները ունեցան այդ մարմինը օրրանին յանձնած,տատիսըրած, պտտցուցած, տարիներուն աւելի լայն կրկէսին վրայ արձակած ատեն։ …Խոհանոցի հնոցին առջեւ քանի՜ հազար անգամներ անիկա աչքովը կը պագնէր իր «ձագուկը», ու կու լար մութին, մարդոց գաղտնի ցաւերուն լեղին<ref>ջնջ. ստորակէտ</ref>տոպրակովը կախ ձգած իր հոգիին ջուրերուն։
Փոքր սենեակը թեթեւ մը մսեցաւ։ Վասնզի ջղային սարսուռ մը թօթուեց տիկինին մտամոլոր տկարութիւնը։ Անիկա կռնակը տուաւ տիւանին վրայ բարձերու դէզի մը, բոլորն ալ օրով, թուականով կենդանի անոնց տարփանքի պատմութեան մէջ։ Կը նայինք մեր տունին փոքր առարկաներուն ու կը լրջանանք, վասնզի ատոնք մէյ-մէկ պատառ սառած կեանք են մեզի համար։ Անիկա անցաւ արագ այդ նշխարներուն հետեւող զգայութեանց մշուշէն։ Ուզա՞ծը։ – Չէր գիտեր։ Բայց կը նմանէր մէկու մը, որ բանի մը կը սպասէ։
– Իմաստութի՞ւն, պատգա՞մ, երկինքէն ձա՞յն։
Ու կը վախնար իր լուռ հարցականը մօտեցնել խոհարարին։ Զգայարանքներու հաշտութիւն մը միտքերու հաշտութիւն չ’երաշխաւորեր միշտ։ Թուրք կինը չի նմանիր Արեւմուտքի հերոսուհիներուն, որոնք թուղթի եւ իրականութեան վրայ այնքան զանազանութիւններ ունին։ Պալատներու հետախոյզ արարածը ու խրճիթներու հզօր, խորապէս պարկեշտ, բայց կին կոչուելու համար ծիծի տեղ երկու տոպրակ սեւ միս միայն կրող միւս արարածը –երկուքն ալ ապրանքն են թուրքին հողերուն– հարկադրաբար դուրս կ’իյնան հաւասարապաշտ վերլուծումէն։ Առաջին տիպարը թէեւ ձեւազեղծ, քիչ ու շատ մտած էքլիշէի։ Եւրոպացի վիպասաններ տուած են անոր զաղփաղփուն շնորհը, ծիծաղը, վախկոտ պչրանքը ու անյագուրդ արգանդին արձագանգը։ Բայց չեն տուած իրակա՛նը, կինը, պալատի մը հազարումէկ, չնչին, խորունկ կամ եղերական յուզումներէն յօրինուած սիրտը, որ այնքան տարբեր է հասարակաց կաղապարէն։ Բազմակնութիւնը, Արեւմուտքի մշակոյթին մէջ, ալքոլին կը նմանի։ Ու ատով, հեռո՛ւ՝ այն օրինականացած դժոխքէն, որ Արեւելքի հոգեկան մթնոլորտն է կիներու վրայ։ Ի՞նչ զգացումով կեանքը չափէ պիտի կին մը, որ ամէն րոպէ իր տունին մէջ հիւր կը նկատէ ինքզինքը։ Ինչպէ՞ս կը լուսնան մահիճները, երկու-երեք կիներով հիւսուած արուներուն։ …։ Մեր տրտմութիւնները, յիշատակները, հաճոյքները իրենց հոլովումին ատեն մեզմէ կը փախչին երբեմն։ Ու կը դառնան, երբ պէտք չունին ք իրենց։
Տանիք-առաստաղի ապակիէն թռաւ կարմիր կրակի շերտը՝ տեղը ձգելով կնճռալից գորշութիւն։ Իր սպասումին մէջ աչքերը սեւեռ՝սարայլըն տող առ տող հետեւած էր այդ շիջումին<ref>զիջումին, սրբագրուած՝ շիջումին</ref>, վերնադիր, կիսաթափանց սա կափարիչին վրայ, ուրկէ կը խուսափէր լոյսը –դուք ըսէք կեանքը–, այնքան կշռելի, ծանր արագութեամբ։ Ուրի՞շ կերպ՝ սա փախուստին, մարդոց ալ սիրտին վրայ, որուն դժբախտութիւնն է «պատուհան» չունենալ, ինչպէս կը տարազէ ժողովրդական առած մը։
Յետո՞յ։
Քիչ-քիչ, բայց անհամարձակ՝ բառերը վերջապէս։ Կտոր ու նիհար։ Ինչպէս գեղանի հայլիի մը բեկումէն ետքը։ Ինչպէս գեղանի ապարանքի մը կործանումէն ետքը։ Ինչո՞ւ այսպէս կը զգանք երբեմն մենք մեզ։ Ու մեր բառերը կնիքը կը հագնին այդ ներքին կոտորածին։ Փոխադարձ, սփոփիչ սպեղանին չէին այդ բառերը, մատուցած իրարու վիշտին, այլ՝ խորութիւններէ փրթած ասուպի կտորներ, որոնք անոնց սրտի գորշ հորիզոնին կը գծուէին ու կը մարէին, փայլակնալոյս ու տրտում։ Ու խիտ էին տարօրէն, կրելով հետքերը խուլ, խոր տառապանքին, որ երկաթ կամարի մը պէս անոնց սիրտերը իրարու կ’օղակէր։ Ամսուան մը մտմտուք, վախ։ Ամսուան մը արցունք՝ աստուածավախ Աւետիսէն, որ Սողոմին տաճկընալու հեռանկարին դէմ կարծես աւելի կ’անձնականանար իր բաժինին, այդ նոր մեղքին մէջ։ Առանց Եղնիկին այդ տղան պիտի դիմաւորէր մահը, ինչպէս ըրեր էին բոլոր պապերը։ Ու առանց Աւետիսին, Եղնի՞կը։ …Ամսուան մը վախ՝սարայլըհանըմին մինչեւ իսկ մազերէն։ Ի՞նչ կշիռով պիտի մօտենային մարդիկ չափելու այդ անհեթեթ յիմարութիւնը, գործուած փաշայի մը աղջկան կողմէ, գիշերանց, ամէնէն ահալից բանտի մը բաւիղներէն, հայու, ոճրագործ ու մահապարտ հայու կտորի մը այց ընելու։ Ու այս գաղտնիքը սեփականութիւնն էր արջու մը թոռան, տգեղ ու անսրբագրելի գիւղացի, որ չէր վարանած սակարկութեան մտնել ու առնուազն իր մարմինը պահանջել նժարին աչքին։ Միայն վէպերու մէջ չէ, որ կը դրուին այս դժնդակ պայմանները։ Կեանքը կու տայ ատոնք անողոք առատութեամբ մը, երբ գաղտնիքի կիսագունդին մէջ կը մտնէ։ Ունեցե՞ր էք այդ տագնապագին ժամերը, որոնց մէջ րոպէ առ րոպէ կը սպասէք աղէտին, ձեզ հիմնայատակ կործանող հարուածին, ու ասիկա ձեռքէն մէկու մը, զոր շաբաթ մը առաջ կ’արհամարհէիք –ծառայ, պաշտօնեայ, բոլորովին ձեզի օտար մարդուկ մը, աղջիկ<ref>աղջիկ – ?</ref>կամ յիմար– եւ որ գաղտնիքի մը բանալիովը կը պտտի ձեր շուրջը, լիրբ, իր կարգին արհամարհոտ, բայց խորապէս յիմար։Սարայլըն կը սպասէ՜ր։ …Ու անոր էրի՞կը։ Որ, իր աղջկան արարքը վերլուծելու իր եռանդին մէջ, անհանգիստ պիտի ընէր հոգեբանական, բնախօսական փառակազմ հատորները<ref>ջնջ. ստորակէտ</ref>առնելով վար իրենց գահերէն, փռելու համար կանանչ սեղաններու վրայ, որպէսզի լուսաւորուէին մթին օրէնքները մարդկային մարմինին ու վաւերացումը տային օր մը կանգուն, յետոյ թաղուած հաշիւներուն, որոնք Եղնիկին յղացումը<ref>յղութիւնը, սրբագրուած՝ յղացումը: [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>, դիմային գիծերը, աչքերունսաթէնը բացատրէին, ժառանգականութեան մեծ տուեալներով։ Այս տագնապը, հակառակ հեռու իր ծագումին, կը պահէր իր<ref>կը պահանջէր, սրբագրուած՝ կը պահէր իր ?</ref>ամբողջ դառնութիւնըսարայլըին ջիղերուն վրայ, որ խորունկ պաղարիւնով, արժանաւորութեամբ մը դիմագրաւեր էր զայն, համակերպելով իր ճակատագրին, ձգելու պալատը իր էրիկին, քաշուելու համար իրը, տարակոյսի առաջին իսկ նշանին։ …Յետո՜յ։ Բաներ կան, որոնք չեն մտածուիր իբր մաս։ Միտքը զանոնք միահամուռ ընդգրկած կ’ըլլայ, մէկ մասնիկին մօտեցած պահուն իսկ։ Անոնց միտքերը, մեկնած հակադիր բեւեռներէ, կեդրոնի մը վրայ հանդիպեցան իրարու։
– Արիւնը կը քաշէ, Հաւատիս։
Այո՜։
Արցունքի մօտ տրտմութիւն կար սա ձայնին մէջը։
Պարզ բառեր, որոնք ինչպէս ասուպները, վերջին հետքերն են եղերական այրումներու։ Անոնցմով այդ կինը կը կարծէր տուած ըլլալ անսահման լայնքը իր յուզումին։ Այդ տարազը հասկնալի կ’ընէր, շատ մը բաներու կարգին, իր ալ բացառիկ հետաքրքրութիւնը դէպի տղան։ Հարիւր, դուք ճշդեցէք հազար ու աւելի բանտարկեալներ անցեր էին անոր աչքերուն սահմանէն, ա՛լ չդառնալու համար։ Ո՞ր օրէնքը այդ մէկը կը զատէր ու կը կեցնէր իրենց ճամբաներուն։
Բայց ամէն բանաձեւ հաճելի զգեստ մըն է, միտքը<ref>մեղքը, սրբագրուած՝ միտքը</ref>խռովող փոթորիկէն անջատուած։ Անիկա գեղեցիկ է ու այդքան։ Իր թերութիւնը՝ լուծում չբերելն է մեր տագնապներուն, որոնք վարշամակէ, բեհեզէ աւելի կարօտ են մեղմող, «թաղող» ուժերու։ «Արիւնը կը քաշէ»։ Իրա՜ւ էր ատիկա։ Բայց նոյնքան իրաւ էին տարազին հետեւող բանակները աշխարհիկ նկատումներուն, որոնք հայու եւ թուրքի ինքնին ահաւոր անդունդէն զատ, աշխարհ մը ուրիշ անդունդներ կարող էին լեցնելու։ Ողբերգական ճակատումներուն տկար կողմը մեր անզօրութիւնն է, ամէնէն առաջ, մեզի դէմ։ Կը փնտռենք նպաստը, ամէնէն խոնարհ, արհամարհուած իսկ աղբիւրներուն։ Ու փառաւոր գահերու իսկ բարձունքին, կը ծռինք, սրտազեղ, դէպի սփոփանքը գերիին, երբ գուշակած ենք գահին դղրդիլը մեր ներքեւ։ Մեր տկարութի՜ւնը, նոյնիսկ ամրակուռ զրահներուն ներքեւ։ Նոյնիսկ համբաւին ու փառքին, պատմուճաններովը սրբացած։ Կու գայ րոպէն ու մենք կը լքուինք դուրսէն ու մեզմէ։ Երկու պալատներ տիրապէս կառավարող սա կինը խլեակ մըն էր վախին ու սիրոյն հեղեղին վրայ։ Ու կարօ՜տ՝ կամքի, ուղղութեան։ Ու տակաւին անոր մէջ կարգի կը սպասէին, նետուելու համար ասպարէզ, մայրենի երեւակայութեան բոլոր անուշիկ ցնորքները։ Ո՞վ անծանօթ է ատոնց չափազանց նուրբ, օդային ու յաճախ անկարելի ու սխրալի<ref>սիրալի, սրբագրուած՝ սխրալի</ref>գեղեցկութեան։ Ո՞րն է մայրը, որ աղջկանը համար պայազատներ, առնուազն պալատներ չըլլայ երազած։ Օրրանին մէջէն իսկ բուսնող այս պատրանքները կը բաժնեն ճակատագիրը միւսներուն ու, տարիներու հետ նուազելու փոխարէն՝ կը զօրանան։
– Արիւնին դէմ չեն քալեր…
Այո՜։ Այսպէս կ’ըսէին, խոհարարին հեռու երկիրը, մեծ մօրուքով ու փայլուն, ճաղատ գլուխով մարդեր, կարգաւոր կամ ոչ, գաւազանին վրայ ուղղաձիգ, երբ լուրը կ’առնէին դղրդող դէպքերու, մեր սպասումէն բոլորովին գերիվեր, որոնց վերջաբանին, նոյն այդ մարդերը կոկոզ կ’ընէին հարուածեալ դուռներու սեմին ու կը ջանային հասկնալ ճշդիւ խաղերը ճակատագրին, տրուած դրուագին լարերը քակել, ու անկարելի նկատուող այդ միութիւնները, բախումները, գայթակղութիւնները մատչելի ընել իրենց մարդկեղէն իմաստութեան ստեղներուն։ Բարիքը, ոճիրը, սէրը ու թունաւորումը գլխաւոր զսպանակները կու տային այդ անակնկալներուն։ Հո՞ս։
Խոհարարը չունէր այդ մարդոց մօրուքն ու պայծառ գանկերը։ Բայց յիշեց հնօրեայ պատգամը։ Զոր լսեր է ր Սուրբ Սարգիսին Շաբաթ օրը, ձիւնոտ ու փոթորկոտ առտու, երբ դրացի Մանոն իր ջորիին վրայ տուն կը բերէր քողուած բան մը, հարսը, եօթը լեռ անդին խեղճուկ գեղէ մը։ «Արիւնին դէմ չէր քալած» Մանոյին հայրը, կտրիճ ջորեպան, ու առած հարսը իր օճախին տակ։ Այդ հարսնուկը աղջիկն էր այն կնոջ, որուն հետ նշան էր կապած, իր երիտասարդութեան եւ, աւելի կտրիճ հօրը ճնշումով՝ ետ ըրած էր նշանը։
Այո՜։ Քալելու չէին արիւնին դէմ։
Ըսեր էր անիկա այդ տարազը հօր մը հոգիով, որուն կարծիքին ըլլար դիմուած, դատելու իր զաւակը, սիրածին ետեւէն հայրենի օճախը լքող ու գացող։ Հետեւանքնե՞րը։
Խոհարարը ծալեց իր ձեռքերը կուրծքին վրայ։ Անիկա բնազդաբար կը մտնէր այդ դիրքին՝ ամէն անգամ, որ իր տարփուհին գիտնար աքցանուած ճակատագրին ճիրաններէն։ Որքան յաճախ գեղանի կին մը այդ եղնիկն<ref>Եղնիկն, սրբագրելի՝ եղնիկն</ref>է, առիւծի մը ճիրաններուն մէջ։ Անիկա գործաւորն էր անոր մեղքին ու, այդ ակօսով՝ անոր բոլոր ցաւերուն։ Ուշագրաւ էր, որ այդ պարագաներուն անոր չայցելէր մեղաւոր Բարսեղ վարդապետը։
Սարայլըն մեղմով քակեց այդ խաչը անոր կուրծքէն։
Իր նշանաբանն էր արիութիւն, ամէն բանի մէջ, վայելքին՝ ինչպէս դժբախտութեան։
Եկան անոնց կուշտերը իրարու, ամէն անգամուան նման, բայց խոշոր պաղով մը կիսուած իրարմէ։ Կեանքը կը թաւալէր այդ խորշէն դուրս, մեծ ու պղտոր, փափուկ ու գարշագին<ref>գարշագին – ?</ref>ալիքներով։ Հազարով տուներու ներսը, սա պահուն, սեղան կուգային անօթութիւնն ու յափրանքը՝ ցաւն ու որդնոտած խղճահարութիւնը, անմեղութիւնն ու զոհին միամիտ ողբերգութիւնը։ Անոնց գանկին տակ այս ալիքը կը կոծէր սրտին նեղ պատերը իր ընդունարանին։ Կը մտածէի՜ն։ Աւելի ճիշդ պիտի ըլլար ըսել՝ իրենց մտածումները կը զգային այս բզզիւնով, պտուտքով թրթռուն ու շոգեւոր ոլորտի մը ընդմէջէն։ Տեսնելու, դատելու, հեռազգալու (բոլոր սիրահարներու, վտանգահարներու մօտ սա զգայարանքը շեշտուած էր աղբիւրին համեմատութեամբը։ Մշտական թրթռումը, պրկագին լարումը կ’աճեցնէ հանդարտ զօրութիւնները) իրենց սրութիւնը, աջողակութիւնը կարծես բանով մը կապ ունէին այդ պղտորումին։ Ա՛յնքան՝ որ անոնք կը նեղուէին իրենց հոգիին սա իրական «քրտինք»էն։
– Ինչպէս մէջ ինկայ…
Սարայլը՜ն, մարմինով ու հոգիով բոլորովին հեռու, գրեթէ զգայախաբական (hallucinatif) այլուրութեամբ մը։
Ու չէր անդրադառնար, որ ինքը չէր ինկողը, այլ ձգած էին զինքը։
Բայց խոհարարը լսեց քիչ մը շատ յստակ, անդրաշխարհի սա պատգամը ու անոր մազերը փուշ-փուշ քաղուեցան<ref>քաղուեցան ? քաշուեցան ?</ref>հոգիէն դէպի դուրս։ Անիկա վերածեր էր այդ անկարող բացագանչութիւնը իր լռուած իմաստին։ Տաքցան անոր մտքին ճամբաները նոյնքան արագ հակազդեցութեամբ մը։ Հաշիւներէ, խղճագիտական ելեւէջներէ վեր թափանցում մը կայ, որ հասարակաց է մարդոց, մահուան ստուերին ընդմէջէն։ Մահը զգալու, դատելու կերպերը չեն բաղդատուիր մարդկային իմացական միւս գործունէութիւններուն, այնքան այլազան, ցեղէ ու միջավայրէ։ Խոհարար մը կը չափէ զայն իմաստասէրի մը պայծառութեամբ։ Սա տրամին երկու եզրերն ալ կը յանգէին մահուան։ Մէկուն մէջ՝ մարմինը։ Միւսին մէջ՝ հոգին։ Նոր չէ, որ մեր ժողովուրդը տաճկընալը աւելի սեւ պիտի արժեւորէ, քան մեռնիլը սուրի բերանով։
Արեւէն մթերուած գոլը կը հալէ՞ր առանձնարանին մէջ, որպէսզի կսկծագին մսուք մը երկննար անոնցմէ դուրս, դէպի ծայրերը իրենց մատերուն, որոնք երկաթի պէս պաղ եղան։
Պահ մը փորձեցին տաքցնել զիրար։ Բայց մարմինը կ’ընդվզէր, յոգնաթափ, անհամ, գրեթէ լեղի բան մը հանելով իրարու դիմաց, այտէ ու լեզուէ։ Ու այդ պաղը դարձեալ բառերուն ալ ժապաւէնին։ Տեսակ մը դժուար գնացք, որ դէպքերու վրայ իրենց անհեղինակութեան կը պարտէր այնքան, որքան հետզհետէ ծագելիքին, պարզուելիքին դէմ իրենց անպատրաստութեան։ Քոմանտան փաշա՞ն՝ որ դուրս էր այս ամէնէն։ Ֆերուզէ՞ն՝ որ կ’ատէր իր քոյրը։ Արջուն թո՞ռը՝ որ կրնար մէկ ժամուան մէջ ամբոխին բերանը ձգել իր սակարկութիւնը։
Անոնք չայցուեցան վարը սպասող մօրմէն, վասնզի մայրական վիշտը, շատ անձնական, չի ճառագայթեր իրմէն շատ հեռու։ Բայց զբաղեցան Սողոմով, որուն տարիքը ձեռնտու էր շատ մը կարելիութեանց։ Դպրոց, զինուորական կրթութիւն, ձայնին մշակումը։ Ինչո՞ւ չէ, քանի որ փաշան հետզհետէ խենթը կ’ըլլար իր տաղանդին։
Անկէ յետո՜յ։
– Թող կարգադրէր Ինքը՝ Հեղինակը այս ողբերգութեան։
Արեւմուտքի մէջ չեն հաւատար Աստուծոյ, այսինքն՝ անով խտացած բարոյական սահմանադրութեան։ Զայն կ’ոգեկոչեն, ամէն առիթով, բայց իբր յաւելուած մը կ’ընեն ատիկա, որուն դերն է երջանկութեան փաստ մը հասցնելը Անոր գնահատումին։ Արեւելքի մէջ այդ բարոյախօսական հրամայականները մեծ հաճոյքով կը չարափոխեն, ծառայեցնելու համար զանոնք իրենց յայտ ու թաքուն շահերուն ու մարդերը կը մորթեն հազարներով, աւելի սրտեռանդ ծառայած ըլլալու փառքին համար<ref>ջնջ. վերջակէտ</ref>Անոր հրամաններուն։ Բայց ամէն մռայլ ու դժուար հարցերու դիմաց, չեն ալ վարանիր Անոր վզին փաթթելու տրամին հանգոյցը, լուծումն ալ սակարկելով միամիտ պնդերեսութեամբ մը։ Մի մոռնաք մատաղները, որոնք թուրքերուն մօտ բարքի մաս կը կազմէին։
Անկէ յետո՜յ։
Այսինքն՝ երբ մարմինը պաղէրսարայլըին անդունդներուն խորը, ու հազար Աւետիս մնային անզօր պուտ մը կրակ ճարելու բիւրեղ, պաճուճուած սառնամանիքին, որ հանըմն է սանկ քառսունհինգէն ետքը, իր միսերը աղտի մը պէս կրելով իր ոսկորներուն վրայ, ու իր հոգին՝ իբր աւերակ մը, օր մը փառաւոր, բայց այժմ մոխրացած յիշատակարանի մը։ Այսինքն՝ երբ խոհարարը քաշուէր<ref>քաղուէր, սրբագրուած՝ քաշուէր</ref>իր առնութենէն ու մտնէր միւս ճամբան, ա՜ն՝ որ կը սկսի հողին տակէն, դեռ մահէն առաջ, մեր կրակները, յուզումները, երազները ափ մը սեւ աղբի նման դիզած մեր ոսկորներուն,<ref>յաւելում ստորակէտի</ref>ու կորաքամակ այդ պուտ մը բեռէն, կ՚ երկննանք երկճղի տարածութիւնը, մէկով՝ դէպի դագաղը, լոյսը, միւսով՝ դէպի «անվախճան հուրն յաւիտենից», ինչպէս կը պաղատէր, որ տեսնային սա մեր կեանքը բոլոր անոնք, որ կը կարդային մեղաւոր Բարսեղ վարդապետին վիմափոր ողբը։
Անկէ յետո՜յ։
Այսինքն՝ անոնց զոյգ դժբախտութիւնը, այս անգամ Եղնիկին հրաշալի փթթումովը զգեստաւոր, շարունակէր ինքզինքը, պարմանութեան, երիտասարդութեան, հասունութեան բոլոր հրապոյրներով ընդելո՜յզ, յանգելու համար գուցէ աւելի մեծի մը, որ պալատէ պալատ կամարներ կը հիւսէր ու իրենց այդ ուրուականը (անոնք զիրենք հողին յանձնելէ չէին վախնար այս մտամոլոր կառուցումներուն եզրին) նետէր սանկ խորշի մը, ուրիշի մը կուշտին, լալու համար աչքեր անգամ չունենալով ու կանչէր զիրենք, ինչպէս հիմա անոնք կը կանչէին.
– Ո՜ւր ես, մայրիկս…
Այնքան ճիշդ է, որ մեր մարմինին տարրերուն հետ մեր ցաւերուն ալ իսկութիւնը մենք կը փոխանցենք մենէ սերողներուն։
– …
– Աստուծոյ կամքովը։
Ուրիշ ի՞նչ, սա անկայուն հողերուն վրայ։ Դուք գտէք աւելի յարմար տարազ մը։
Չըսաւ անիկա հետեւորդ, պայմանադրական նախադասութիւնը, որ թափանցիկ էր շատ.
– Մարգարէին հրամանովը։
Այսպէս կը կատարուէր թուրքերու կրօնքին մէջ ամուսնութեան առաջին արարուածը։
– …
Անոնք դուրս ելան առանձնարանէն, մինչեւ իրենց ծուծը սառած ու մռայլ։
Իրիկունը ա՛լ գրաւեր էր բազմանկիւն սրահին վերնամասերը։ Տգեղ, ցոլացիկ երեսներու վրայ մութին այդ նուաճումը տխուր է՝ որքան ճնշող։ Զուր տեղը չէ, որ բանաստեղծները կը զբաղին այդ վերջալուսային թախիծով։ Ձեղունին կեդրոնէն ջահ մը, բազմալամբ, որմէ լապտեր մը վառած էր միայն, անկարող էր կոտրելու այդ իւղաներկ ու պաղ տրտմութիւնը, որ զարդարուած սրահները կը զատէ բնակուած վայրերու քաղցրագին ընտանութենէն։ Մեր տուներուն զանազան բաժինները ունի՞ն իրենց սեփական հոգեբանութիւնը։ Դժուար է հերքել։ Ամէնուս պատահած է անցնիլ մեր ձեռքէն փրթած ու չորս պատերուն տեղաւորուած առարկաներու քովէն, որոնք մեզ կ’ընեն ուրախ կամ մելամաղձոտ։ Հանըմը չտեսաւ քոմանտան փաշային կենդանագիրը։ Բնական մեծութեամբ, երիտասարդ, հասարակ<ref>ջնջ. ստորակէտ</ref>արուեստի մը գործ։ Չտեսաւ ուրիշ ալ նկար մը, պոլսական տեսարան, Էյուպի այնքան թիփիկ մզկիթը, նոճեստանովը, ուր սաւանի մէջ երկու կիներուն տգեղութիւնը միշտ կը գրգռէր զինքը։ Բայց նկարները անցան իր մտքին բացերէն։ Սպասուհիներ, սեւամորթ պզտիկ մը, շուքերու նման կը ճշդուէին կիսաբաց դուռներէն, առաջանալով դէպի հանըմը։ Անոնց տարազները, անճշդելի թշուառութեամբ մը կը թուէին հիւսուած, պատնուած զիրենք կրողներուն։ Երկու ալ պառաւ, տարօրէն<ref>տառօրէն, սրբագրուած՝ տարօրէն</ref>շնորհազուրկ, որոնց դէմքին ուռած էին խորշոմները, աղտոտ գոյնով մը։ Անոնց ալ նայուածքը կ’երկարէր հանըմին։ Մէկը հեռուներէն ազգական, պէյի մըն ալ կնիկը ատենին, իր հացը արդարացնելու համար սանկ աչք մը կ’անցընէր փաշային յարկաբաժինին, ու կը քաշուէր վար, անխօս, հպարտ՝ բայց համակրելի։ Անկար օրերու շնորհուած սափոր մը հացը<ref>սափոր մը հացը – ?</ref>եւ տաք անկողինը մարդոց մեծ մասը հեռու է գնահատելէ։ …Մինչեւ խոհանոց։
Վարպետ Աւետիսը ոտքի տեղ երկաթ կը քաշէր իր ետեւէն։ Եւ սակայն չէր իսկ համբուրած։
Սարայլըն յանձնարարեց անոր զբաղիլ Սողոմին մօրմովը։ Ոգեւորել, պատրաստել զայն, տղուն սպասումին մէջ։ Ի՞նք։
– Պիտի խօսէր աղջկանը հետ։
Բայց գիտէր, որ չունէր ըսելիք։
Այդ տարտամութիւնը զինքը շեղեցուց հիւանդին լուսաւորուած սենեակը։ Քանի՜ տարի է, անիկա իր սիրտը բաժնուած կը զգար այդ աղջիկէն, որ անգիտակցաբար խռովեր էր անոր ապահովութիւնը, բարկութեան պահու մը զինքը ղրկելով «Հաւատիսին գիրկը»։ Այսպէս էր պոռացեր, իր ցաւին մէջէն, անիկա, աճապարանք ունեցող մօրը երեսին ու գլուխը թաղեր բարձերուն ներքեւ։ Անկէ ասդին, տարիները թաւալեր էին ու «ելոյթը» չէր կրկնուած։ Բայց այդ մէկ հատիկ քարը կոտրեր էր անոր մէջ մայրենի սէրը, որ կսկիծի, արգահատանքի շեշտ երանգով մը կը վիրաւորէր տառապող, «դանդաղ» աղջիկը։ Ու այս երանգը պարզ էր երկուքին համար ալ։ Նաժիշտները, իրենց բազմապիսի զգայութիւններով կը լեցնէին այդ աղջկան հոգին, ճարտարօրէն մշակելով անոր մէջ արդար, խուլ նախանձ մը, բախտաւորէն<ref>բախտաւորօրէն, սրբագրուած՝ բախտաւորէն</ref>, Եղնիկէն։ Բոլոր տկարները թաքուն դաշնակիցներ են իրարու, ուժովին հանդէպ։ Անիկա իր մայրը ընդունեց անտարբեր դէմքով մը, որ մօտ էր չարութեան։ Ու այդ<ref>այն, սրբագրուած՝ այդ</ref>նայուածքին մէջ կար այն օտարութիւնը, որ արձագանգն էր մայրենի սրտին դատարկութեան։ Առանց սպասուհիներէն առաջնորդուելու, լուսաւորուելու, տղաքը արդէն ունին սա այլուրութիւնը հանդէպ ամէն զգացումի, երբ չեն կրնար ընդգրկել, ամբողջ գտնել<ref>ընդգրկել, ամբողջ գտնել – ?</ref>։ Ստոյգ է, միւս կողմէ, որ, սիրահարով գողցուածը, պակսածը, կինը կը ծածկէ իր ամուսինէն, ահաւոր ու պարզ բնականութեամբ մը։ Բայց մայրը այդ անկշռելին չի յաջողիր փախցնել զաւկին զգայարանքներէն, որոնք, շատ կանուխէն, կը չափեն իրենցմէ կորզուած, բաժնուած իսկանիւթը։ Սէրը սէր է ի վերջոյ։ Անիկա չխօսեցաւ այդ աղջիկին։ Ծանր, խոնաւ նոյն տրտմութիւնը պալատին հոս ալ կար, սուգի շղարշներու նման պատերէն, վարդերանգ առարկաներէն։ Կահերը, սկահակները ունէին այն կոտրած, սիրտէ հեռու լքումը, որ մթնոլորտն է հարուստ յարկաբաժիններուն, երբ տիկինին սիրտը պաղ է անոնց դէմ։
– Հոս չէ։
Քէնոտ, պաղ, առանց նայուածքի։
Չեղողը, անշուշտ Եղնիկը։ Զոր շատ քիչ սկսեր էր հանդուրժել, երկու շաբաթէն ասդին, երբ անոր մարմնական լիութիւնը ու հոգեկան սլացքը ակնբախ կը դառնային բոլորին։ Աճումը երբեմն ոստումով կը գործէ։ Մեծ կիրքերը, իրենց կարգին, կը միջամտեն մեր ներքին կարելիութեանց ու կը ստեղծեն մեծ փոփոխումներ։ Եղնիկը հասուն աղջիկ մըն էր ու տարօրէն գրաւիչ։
Նախազգացո՞ւմ։ Կասկա՞ծ։ Ո՜վ պիտի համարձակի ստոյգ չափեր առնել հիւանդին ջիղերէն։
– Հաւատիսին քովն է։
Նոյնքան պաղ, արհամարհոտ, չըսելու համար՝ ծաղրական։
Սողոմով ստեղծուած «զբաղումը» (բա՛ռ՝ զոր կը գործածէր հիւանդը մեծ չարութեամբ ու երկդիմի ցուցմունքներով) կը տարածուէր անշուշտ… մինչեւ խոհանոց, զանազան երանգներով։ Հայութի՛ւն, երաժշտութի՛ւն, գթութի՛ւն, – ասոնք ծանր նախատինքով շուրջառուած կ’ելլէին այդ օրրաթոռին խորէն, երբ աս ու ան նաժիշտին գաղտասացութիւնները գրգռէին անբնական ջիղերը։ Աւելի՜ն։ Եղնիկին աչքերն ու Հաւատիսին աչքերը նոյն գոյնն ու յատակը ունէին։ Նո՞ր՝ թէ այդպէս էր միշտ։ Ո՞վ էր հարցնողը, տարի առաջ։ Ինչո՞ւ կը հարցնէին ատիկա հիմա։
Նեղուած, բայց անկարող այդ զգայութիւնը արտայայտելու –շատ մը ազդակներ կը միջամտէին այս անկարողութեան, որոնցմէ մեծը մայր ու սիրուհի ըլլալն էր նոյն ատեն–,սարայլըն նետեց ինքզինքը դուրս։ Հիւանդէ մը փրթած սա վիրաւորանքները ստեղծելու վրայ էին անդարման ծերութիւն մը։ Կիները այս կերպ կը տարազեն իրենց հոգեւարքը, իրենց հեղինակութեան կամ հմայքին հասած առաջին հարուածները<ref>ջնջ. ստորակէտ</ref>երբ հասկնալ կը ձգտին։ Մտիկ չըլլուող կեսուրը ու ցանկալի ըլլալէ դադրած տարփուհին իրար կը լրացնեն։... Խորունկ բեկումով մըն էր, որ իջաւ սանդուխները։ Նո՞ր կը զգար իր մարմինին բեռը, թէ տկար էր հոգեկան թունաւորումէ մը։ Յետոյ՝ ջա՛նք մը, տեսնելու դէպքերէն անդին։ Իրեն այնպէս կու գար, որ սեւ բան մը կը պատրաստուէր մութին ծոցը, հանդէպ «իր աղջիկին»։ Ու լսեց անիկա «իր» բառը, իր բերանէն, անօրինակ սարսուռով։ Մէկը, անոր մտքին, պարզ ու նոյնքան լսելի հնչումով մը հարցուց անոր։
– Մի՞ւսը։
Հիւա՛նդը։
Որո՞ւն ն էր անիկա։
«Անհուն է մօրը սիրտը», ըսեր են սրտի խորաչափները։ Անշուշտ մեր պարտքն է հաւատալ անոնց գիտութեան։ Անհո՛ւն, ո՛չ միայն դէպի խորութիւն, այլեւ՝ դէպի լայնքը։ …Երբ այդ անդունդներուն եզրին մեղքին ծաղիկը կը նստի վախկոտ, ու մեր աղջիկը մեր դէմ կը հանէ՞<ref>կը հանէ, սրբագրուած՝ կը հանէ՞ ?</ref>, կենդանի խայթի մը նման։ Երբ՝ կեանքը շինող մեծ ու պզտիկ յուզումներէն, տենդերէն, յիմարութիւններէն, պատրանքներէն մէյ-մէկ թել մոխիր կը ճերմկի այդ սրտին անհուն գաւառներուն իբր սահմանագիծ ու մեզ մեր գերեզմանը կ’ընէ՞<ref>կ՛ընէ, սրբագրուած՝ կ՛ընէ՞ ?</ref>…։ Անիկա կ’ամչնա՜ր մտածելու այդ «աղջկանը» վրայ։ Կա՞ն պահեր, որոնց մէջ կինն ու մայրը զատուին իրարմէ, մորթին տակ երեւալով մէկ, բայց երկուք, տասը, հարի՜ւր՝ իրարու դիմաց, խեղճ կամ բիրտ, բայց թշնամի իրարու։ Առանց մինչեւ ոճիր երթալու, կեանքը կը հաստատէ այս «բազմութիւնները» կիներու սրտին, երբ անոնք կը խղդեն իրենց ամուսինները կամ հեքիաթին պատմածին նման կու տան հովիւներու իրենց զաւակները՝ հեռու աշխարհ ղրկելով զանոնք։
Անցաւ անիկա այրերու բաժինէն։
Սրահը, դուրսէն, լուսաւոր կը թուէր, բայց այն յստակ տրտմութեամբ, որ դեկտեմբերի պարզկայ գիշերներունն է։ Պաղը՝ զօրանալու վրայ, հովին լեզուովը հետզհետէ հաստցող։ Աստղերը՝ սաստիկ։ Չենք գիտեր ինչու այսպէս կը զգանք մեր տունին ապակիները, պարտէզին մուտքին կանգ առած, մեր միտքը արձակելով խորհուրդին ետեւէն, զոր կու գանք ձգելէ, պարպուած մեր հոգիին արիւնէն, մեր մսուքը այսպէս արտարձակելով երերուն կամարներու։
Անիկա եկեր էր ճակատ ճակատի ժամացոյցին հետ, որուն դէմ ջահ մը երեք մոմ էր բռներ։ Փառաւոր, սատափով դրուագուն եւ «ոսկեհուռ» արարածը, ժամացոյցին արաբ նկարը իր նիզակները մօտ էր խրձելու սլաքաձեւ ուրիշ գիրի մը վրայ։ Պահն էր, որմէ յետոյ փաշային սպասումը րոպէներով կը կատարուէր։ Սովորական օրեր, այդ մուտքը քառաձի կառքով, կը կազմէր գիշերուան կարեւորագոյն դէպքը։ Ծառաները, ախոռի ջոլիրը,քէօլէները,տատաներն ուտայլըները, իրարու մօտէ անցած ատեն կը հաշուէին կայանները, որոնք ա՛լ ձգուած էին ետ։ Հիմա՞։Սարայլըն տագնապն ունէր «հանդէսին», որ կը գուշակուէր փաշային թուղթերէն։ «Ընտրեալ բազմութիւն մը» անոր հետ ընդունելութեան մեծ սրահին մէջ պիտի ըլլար հանդիսատես վսեմ արարողութեան, որմէ ետքըՍուղում օղլու Սուղումըպիտի արձանագրուէր սրբացած հաւատացեալ։ Այսպէս կը յանձնարարէին նոր հասնող թուղթերը։ Ու սրահը յարդարանք կ’ուզէր։
Մինչ այդ, նման ամէն սպասաւորի, որ կը վախնայ բազմութենէն, անով գալիք մեծ ու պզտիկ ընդհատներէն –ծերութիւնը հոգիին սա վախն է անգուշակելի դէպքերու առջին–, կեցաւ անիկա ժամացոյցին դէմ, որմէ երգ մը, ճարտար ագուցումով մը, սեւուկ մանրանկար մանչուն բերնէն հոսելով, խորունկ ու մածուցիկ բան մը նետէր պատերուն:<ref>ստորակէտ, սրբագրուած՝ վերջակէտ</ref>Բայց նման կարմրած երկաթի մը վրայ ինկող կաթիլներուն, անոր հոգին կ’աղմկէր այդ խորովածի զգայութիւններով։ Կատարեալ ողբ, քառորդ րոպէ առնող սա եղերերգը, անշուշտ արեւելեան ալ, քանի որ պատրաստուած էր «Ալամանիա», քոմանտան փաշային յատուկ յանձնարարութեամբ։ Երաժշտութի՛ւնն ալ, անոր հեղինակութիւնը։ Մետա՞ղ։ Մի՞ս։ Իբրեւ թէ մարդկային մատէ մը թափուող այդ խազերը<ref>խաղերը, սրբագրուած՝ խազերը ?</ref>նմանէին սլաքներու, որոնք սրտէ անցնէին։ Մետաղը երբեմն ունի այս արիւնոտ կսկծանքը։
Միւս կողմէ՝ տենդայոյզ շարժումները, աթոռի, սեղանի փոփոխումները, հրահանգները՝ «մեծաւորը» եւ անոր ականաւոր հիւրերը վայելչօրէն ընդունելու։ Արարողապաշտութիւնը ծերակուտական առաքինութիւն է։ Սեռին համար ա՛լ անպէտ դարձած՝ մարդիկ այսպէս կը շահագործեն ձեւին պաշտամունքը, շոյուելով բառով, շարժումներով, ու կը մոռնան, այս հոլովոյթին մէջ, կսկիծը իրենց շիջելափառ առնութեան։ Դուռներ, որոնք կը բացուէին մեծաշռինդ, անցք տալու համար թիկնաթոռներու՝ դէպի սրահը։
Սարայլըն ձգեց ժամացոյցը ու անոր աչքերը կը քաշուէին խոհանոց։ Բայց կեցուց իր հոսումը, վասնզի ամէն րոպէ դիմում կար իրեն։ Ծառաները կը չարչարէին զինքը, իրենց ոչինչ հարցաբանութեամբ։ Հարուստներու բնակարանը խօսիլն ալ, ըսել կ’ուզեմ՝ զայն յարդարելն ալ գործ մըն է, ինչպէս ժողովներու մէջ խնդիր յուզելը։
Հարիւրապետ Աքիֆ պէյը։ Գեղազարդ։ Ալիւրի ելած երեսով։
Որուն ձին խրխնջեց, բացառիկ ու հզօր, թերեւս տիրոջը պէս «հոտ առնելով», ինչպէս կը պատկերէ ժողովուրդը սեռային բնազդին սա մութ արձագանգները տարազելով յաջողութեամբ։
Հարիւրապետը կանխած էր թափօրը, րոպէ առաջ ինքզինքը տարած ըլլալու համար սա «մեծապայծառ» սրահին, ուր պտտելու էին «մայրն ու աղջիկը», երկուքն ալ մէկ հանելով իր բերնէն, ինչպէս մէկ էին անոնք իր մտքին խորը։ Մենք վարժուած ենք տարբերութիւն մը դնել։ Գեղացի այդ «արջու թոռը» կին միայն կը տեսնէր այդ երկուքին մէջ։
Հակառակ իր պնդումին, սպառնալիքին՝ անիկա չարժանացաւ հանըմին հետ խօսելու։ Ծառայ մը անոր հաղորդեց հանըմին չափազանց զբաղուած ըլլալը, ընդունելութեան գործերով։
Ահագին իրարանցում։ Հիւրերուն մէկ մասը արդէն ծայր տուած։ Անդադար երթեւեկը սպասի մարդոց։
Քիչ ետքը, շքեղ դղրդիւնըլանտոյին։
Որուն ետեւէն կարճ ընդհատներով ուրիշ թաւալումներ։
Պորտայի մուտքին զինուորական բարձրաղաղակ բարեւ։
Ու պալատին բոլոր պատուհաններէն լոյս։
Շեփորը։ Ընդարձակ աղմուկով։
Արիշներուն ջահերը, վառօդով վերջացող։ Գահակալութեան եւ Ծննդեան տարեդարձներուն հրախաղութեանց մնացորդները՝ այդ հրթիռները։
Հոտ՝ վառօդի, այրած լաթերու, թուղթի։
Ազգային տօն։
==== Դ ====
Սողոմենց կնիկը, աղաչագին՝
– Մ’երթար, Աւետիս։
Կէս ժամէ ի վեր, խոհարարը առանց դադարի, կ’երթեւեկէր մէկ բաժինէն միւսը,հարեմլիքէնսէլամլըգը։
Հարիւրէն աւելի էր թիւը հիւրերուն, պալատի նախագաւիթին հիմա ցրուած, մեղմ խօսակցութեան մը անձնատուր, որ թուրքերուն քաղաքակրթութեան մէկ երեսն էր այդ ատեն։ Ընտանեկան աշխարհի իրենց օտարութիւնը զանոնք կը նետէր<ref>կը նետէ, սրբագրուած՝ կը նետէր</ref>սրճարանները։ Հանըմին կարգադրութի՛ւնը՝սէլամլըգի մեծ սրահը զանոնք առաջնորդելէ առաջ, անգամ մը տեսնուիլ քոմանտան փաշային։
Անոր ջանքերը ապարդիւն անցեր էին՝ խնայելու համար Սողոմին սա պաշտօնական նուաստացումը։ Ու անիկա ճնշումին տակն էր այս վրիպումին։ Ամէն գնով տղան կը խնդրէր մօրը հետ տեսակցութիւնը առանձին կատարել։ Ու մինչեւ էտինք անիկա մերժեր էր համակերպիլ պաշտօնական տեսարանին, սպառնալով մեռնիլ, քան թէ այդքան աչքերու առջեւ մայրը ուրանալ։ Ու ամէն գնով քոմանտան փաշան վճռած էր մօր ու տղուն հանդիպումը տօնել դասական հանդիսաւորութեամբ։ Գերման երաժշտութիւնը ու թատրոնը հեռու էին շատ, որպէսզի տառապէին ճաշակի սա գռեհկութենէն։ Այս հանդէսը յայտարարելով իր շրջանակին՝ անիկա հարազատ թուրքն էր իր միջավայրին, ուսումէ անմասն փաթթոցաւոր հաճին, որ աշխարհը կը դատէ իրպայրամներովը։ Բաց[ի] ասկէ, տղուն սպառնալիքը գրգռած էր անոր մեծամտութիւնը։ Անիկա չէր հաւատար, թէ հոգիները, քսանէն չանցած՝ կրնան հանդուրժել մահուան սարսափին։ Ու մերժեր էր, զինուորական արագութեամբ, կնոջը թախանձանքը։
Ու դէպքերը կը քալէին ինքնագլուխ։
Խոհարարը, գեղջուկ կնիկէն ինքզինքը ազատել ջանալով, կը հովուէր սեւամորթը, երրորդ անգամ ըլլալով կանգնած դուռին, հանըմէն հրահանգ բերողի տիրական կեցուածքով։
– Մի վախնար, քուրո՛ւկ,հըմըճուկկու գամ…
Ու յատկանշական էր, որ ներսը «բանող» բուռն տագնապին հակառակ՝ անոր բառերը փորձէին մնալ մեղմ ու կակուղ։ Անիկա մտահոգ էր սա հանդիպումին ելքովը աւելի, քան տանտիրուհին։ Հարիւր թուրք, հայու կտորի մը դէ՜մ։
– Սիրեկան մեռելիդ հոգուն, մ’երթար քովէս։
Ու անոր դէմքին՝ վախէն շատ վեր այն խռովքը, որ կը զարնէ նախնական հոգիները, երբ, պատմել գիտցողի մը բերնովը, գիշերը կէսին,քընց-մեզ-աղէկներուհեքիաթ մը կը շինուի, խաղաղ սենեակին մէջ, քանի մը ականատեսներու իրերատիպ վկայութեամբը հաստատուած։ Երբ՝ իր մահիճին գամուած պառաւին շուրջը կը հաւաքուէին թիզ մը հասակով, բայց նոճիի մը չափ երկար մօրուքով ճիները ու անոր մեղքերը մէկ-մէկ կը բռնէին աչքին դէմ…։ Ինչ որ իբր ձայն, շարժում, երթեւեկ, մարդկեղէն տարր անցած էին Սողոմին մօրը ջիղերէն, սա կարճ միջոցով, բաւ էին քրքրելու ամէնէն ամուր ուղեղները։ Սա պալա՞տը։ Անիկա երազին մէջ իսկ չունէր տեսած անոր նմանը։ Հեքիաթին շինածները չափազանց անորոշ են, տեսանելի ըլլալու համար, ու ոսկեդրուագ՝ ըսուելու համար իրաւ։ Այս խորունկ յուզումը տեսակ մը յատակ էր անոր ցաւին, որ ելած էր նախնական մշուշէն, դարձեր էր յստակ մեռել մը։ Անոր զգայութիւնները սահմանին մէջը կ’իյնային անիրական, ահալից պատահմունքներուն, – ձմեռ գիշերուան նուէ՜րը՝ գեղջուկ երեւակայութեանց։
– Մենաւորիկ ես կը վախնամ ասսարային մէջ։
Իրաւ ալ իր բառերուն հետ անիկա գրեթէ կը դողար, առանց գիտնալու։ Այս յուզումէն բռնավար, դողդոջ իր ձեռքը ամրացուց խոհարարին մէջքին, գօտիին։
– Ձգէ, քուրո՛ւկ, գործ կայ, գո՜րծ։
Ու անոր մէկ աչքը միշտ կը հովուէր սեւամորթ պահակը, որ նեղսիրտ, զայրացած ըլլալուն հակառակ, պարտաւոր էր ինքզինքը ծածկել։ Պալատներուն հոգեբանութիւնն է ասիկա, – զգալ ու տեսնել, բայց ատիկա հերքել աշխատիլ։
Խելքէ ու ապրումէ բաւական աղքատ՝ Սողոմենց կինը հեռու էր հասկնալէ սա շշուկուած, բայց չըսուած «գործը»։ Անոր հետաքրքրութիւնը չունեցաւ իր գոհացումը։ Այս անորոշութիւնն էր, որ անոր մէջ փոխուեր էր վախի։ Այդ վա՜խը՝ իր մինակութեան, երբ, խոհարարին բացակայութեան, Սողոմը մտցուէր պալատ։ Որ սա կնիկները առնէին տղան, իրեն չհասած։ Որ սա մարդերը գողնային տղան…։ Այսպէս ողորմելիներ ենք մենք ամէնքս, մեր դատումին, ենթադրումին, եզրակացումներուն մէջ, երբ գիտենք վտանգը ամրօրէն տեղաւորուած մեր քամակին։ Դիւրայոյզ, խոր սա րոպէները որո՞ւ կարգադրութեամբ, փոխանակ կարճնալու, սպառելու, կ’երկննային այսպէս, մինչ իր չորս պատերէն դուրս թուրքին աշխարհը, աւելի քան իրաւ, լռին<ref>լռին [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>պատկեր էր անոր ջիղերուն, ու թուրքին Աստուածը հինա կը դնէր<ref>Ծնթ. – հինա զարնել, դնել – գունատու բոյսի մը փոշիով ծածկել հարսներու մատները։ Փոխաբերաբար՝ ուրիշին վիշտին դէմ բացայայտ հանդիսանք։</ref>՝ ինչպէս սովորութիւն էր խօսիլ գեղը, թուրքերուն յաջողութիւնները, ուրիշ բառով՝ հայուն կորանքը զրուցուած ատեն, սեմի ժողովներուն։
Խօսե՞ր էր գլուխ գլխի, Աւետիսին։ Այսինքն՝ իր սիրտը դանկըտող մեծ ցաւը պարպա՞ծ։ Կը հարցնէր լրջօրէն ասիկա ինքնիրեն, թէեւ դեռ իր մարմինը կսկիծին տակն էր այդ տեսակցութեան, ասոր սիրտ ճմլող յուզումներուն, քանի որ ատոր ընթացքին, հարազատ հայ-քրիստոնեայ՝ անոնք մօտեցեր էին Երկինքին ու Դժոխքին հզօր իրականութեան, որ այդ գիծէ միակ իրականութիւնն է, ամէնէն իրաւը, ու մարդկայինը։ Ըլլալով փոխն ի փոխ նկուն ու կատաղի, խանդավառ ու յուսահատ, վճռական ու դոնդող, Սողոմին մահը զետեղելով երկու աշխարհներուն ալ պորտին ։ Անիկա պատրանքը չունէր այդ մահուան։ Բայց տեսակը ընտրելու, վճռելու հարկին առջեւ ձեռքերը կը ծեծէր գլուխին։
Միւս կողմէ՝ գիշերասկիզբը, որ քալեր էր խռովիչ մանրամասնութեանց մէջ։
Թուրքին պալատը, ժողովուրդի մտքին, կը տարբերի հեքիաթին պալատներէն, արիւնի, ոճիրի, կրակի, կախաղանի շատ ուժգին աւանդութիւններով։ Մինակ հայու հոգեբանութիւն չէ ասիկա, այլ՝ անդրադարձը քաղաքական բարքերու, որոնք մարդու մը կեանքին տեւողութեամբը այնքան հսկայ վերիվայրումներ կը հանդերձեն մեծափառ փաշաներու, բախտի գագաթէն մէկ օրուան մէջ իջնող անոր անդունդը, տունովն ու տեղովը հետակորոյս։ Ու այս ծուէնները դեռ մեռած տարր չեն թուրքերու բարքերէն։ Այսպէս կը մտածէր ճանճի չափ ուղեղ չունեցող կինը, իր ջիղերով, քանի որ լսած էր<ref>լռած էր, սրբագրուած՝ լսած էր</ref>այդ ամէնէն։
Խոհարարին հետ խօսակցութիւնը ընդհատուեր էր մէկէ աւելի անգամներ դուրսը անցնող-դարձող բաներով, որոնք իրենց կիսաշունչ, երկարուն արձագանգով խոշորցած մասերէն մատչելի էին անոր գերագրգռուած ջիղերուն։ Երեւոյթները երբեմն այս աղաւաղումով կը զետեղուին մեր ուղեղին։ Իրենց ամբողջութենէն անջատուած, առանց գլուխի կամ ոտքի, բայց առանց հրէշայնութեան ալ։ Շրջապատին օտարութիւնը, նորութիւնը, այլայլուն համբաւը դեր ունին սա զգացական ձեւազեղծումներուն մէջ։ Սողոմենց կինը բացառիկ ընկալչութեամբ մը հետեւեր էր այն խելացնոր աղմուկին, որ գործն էր կառքերուն, անջատ ձիախումբերու, մեծադղորդ բացուող ու գոցուող դուռներու, – շարժումներ՝ ծառաներու իրերանցիկ գոռում-գոչումովը համախառնուրդ։ Բանա՜կ մը ամբողջ։ Տարօրինակ հնչականութիւնը՝ սա սենեակին, զոր կը գտնէին վերէն, քովերէն փրթած ձայնի բոլոր կտորները։ Կտրտեցէք այդ աղմուկները այն միւս լուռ աղմուկներով, որոնք մարդերն են, առանձին կամ խումբով, առանց որոշ գործի մտնող, ելլող, բան մը փնտռելու պատրուակին տակ կիսապուշ կինը սեւեռելով ծանրկեկ բիբերով։ Կինե՜ր՝ ամէն տարիքի, ամէն գոյնէ։ Ու ամէն հոտէ։ Դաժան, կիսաժպիտ, ծեքծեքուն ումեգերա։ Որոնք բերան չէին բանար ո՛չ իրեն, ո՛չ խոհարարին։ Կինե՛ր՝ բացի մօտ երեսներով, բարակ ու ժանեկահիւս, այնքան հով, որ մարդ կը շփոթուէր անոնց իրական մարմին մը տալու։ Ուրիշներ, դարձեալ կին։ Որոնց հագուկապին այլանդակ այլազանութիւնը իբր նոր վախ մը կ’աւելնար անոր ջիղերուն, նրբենի, ձիւնի թելերով շինուած շղարշէն մինչեւ տանհիւսկապան, թուրքերուն<ref>Թուրքերուն, սրբագրուած՝ թուրքերուն</ref>ճիւպ[պ]էն, երերուն ակօսաւոր կտրուածքովը ու կարերուն օղակէն բակլայ-բակլայ դուրս ցայտող կոյր աչքերովը։ Կիներուն սա հետաքրքրութիւնը, տղէն առաջ մայրը տեսնելու։ Ու որեարը ծառայողներուն։ Ապարանքներուն ենթաշխարհը մարդկային պազար մըն էր Թուրքիոյ մէջ։ Նախապաշարումի հաճոյքով կը յարգէր աղտն ու ոջիլը հոն ինկած խլեակներուն, որոնց դժբախտութիւնը իրաւունք մըն էր, բախտէն գողցուած։ Կրօնական հարկադրանքէն անկախաբար, տանուտէրը իր հացն ու պաշտպանութիւնը չէր զլանար անոնց պարագաներուն անգամ։ Քոմանտան փաշային ապարանքը կը միացնէր երկու աւանդութիւններն ալ։ Ու չկար համրանքը այդ սպասի արարածներուն։ Նոյն յարկին մէջ շունչի սա շատութիւնը ի վերջոյ տպաւորեց գեղացի կինը, որուն պատմութիւնը յետին հետքերը կը յիշէր յիսուն-վաթսուն հոգինոց ընտանիքներու, ա՛լ անդարձ կորած գեղին առօրեայ իրականութենէն։ Տպաւորութեանց սա խառն ստեղներուն մէջ Սողոմին կարօ՞տը։ Անիկա մթնոլորտն էր անոր հոգիին։
Սեւամորթը, դրան։
Եղկ։ Նենգ։
Բայց պաղարիւնովը թուրքին, որ գիշակերինն է զոհին աշումը<ref>Ծնթ. – աշել – աչել. գիրքերը կ՚ըսեն` յականել</ref>կատարած պահուն։ Արիւնի մէջ այնքան անժուժկալ, անկէ առաջ թուրքը գիտէ ինքզինքը պահել զարմանալի բնականութեամբ մը։ Սեւ Մուսթաֆան կը զննէրկեավուրին մայրը։ Ու կ’ընէր ասիկա, դեռ մինչեւ այն րոպէն լաւ հասկցած չըլլալով արժէքը հայուն կտորին, որ սա աւերակէն էր փրթած։ Անոր կեանքին շատ մը տարօրինակ դէպքերէն երկու պատահար կը գրաւէին անոր զարմանքը։ Մէկը գիտէք։ Մի՞ւսը։ – Ատ ալ արժէքը սա «խոհարարի կտորին»։ Ներքինիի իր ահաւոր հոտառութիւնը զինքը յաճախ կը դնէր իրականութեան հետքին, բայց կը լքէր զինքը, երբ հարկ կը ներկայանար իր կասկածները բանաձեւել։ Քոմանտան փաշային աղջիկ հայթայթելը աւելի շահաբեր էր անշուշտ, քան կասկած հայթայթելը։ Բայց չէր անգիտանար «խոհարարի կտորին» հեղինակութիւնը։ Ու խելացի մարդ, շրջանը կ’ընէր, խուսափելով անոր ճակատուելէ։ Սրբազան՝ իր բառով<ref>բարով, սրբագրուած՝ բառով</ref>միւպարէքսա գիշերը անիկա զգուշացաւ աղտոտելէ «խոզի ձագ», «երիցս խոզ» անհաւատին հետ անտեղի բախումով մը։ Պիտի ատէր զայն։ Բայց պիտի քաշուէր հետն իյնալէ, քանի որ վէճը հանըմին կը յանգէր։
Չորրորդ անգամն ըլլալով՝
– Հայտէ, Հաւատիս։
Խստութի՞ւն, սա շեշտին մէջ, որպէսզի խոհարարը աղար ակռաներուն տակէն.
– Գնա՛ գործիդ, սեւ սատանայ։
Խստութի՞ւն, սա արձագանգին մէջ, որպէսզի Սողոմին մայրը շուար ճիչով մը ձեռքը տանէր բերնին, – ապուշութեան ու վախի դասական արտայայտութիւն։
Խոհարարը բռնեց անոր դաստակէն, սեղմել չուզող, ազատելու ճիգով իր գօտին։
–Հըմըճուկ, քուրո՛ւկ,հըմըճուկ։
Ու թաւ անոր յօնքերը կծկուեցան դառն շարժումի մը վրայ, որ ոլորեց անոր ծոծրակի ծխնին։ Գեղացին բնազդական այդ խուսափումը կ’օգտագործէ, ձեռքերը ետ ընելով։ Նոյն այդ պռստումին մէջ անիկա չափեր էր սեւամորթը, գլխէն մինչեւ եղունգները, ինչպէս կ’ըսեն, բիրտ, վիրաւորիչ։ Չհայհոյեց սակայն –վասնզի մոռցեր էր ատիկա իր տարփուհիին պնդումին վրայ, որ այդ շահին համար կը ներէր անոր միւս կոշտութիւնները հանդէպ աղաներուն, ասոնց շառաւիղներուն–, քանի որ այցուեցաւ պահին պատգամովը։ Պատրաստութիւնն էր ատիկակեավուրին, որուն ցեղէն ահա հատ մըն ալ կը պակսէր` աւելնալով թշնամիին շարքերուն։ Ու խոհարարը, առանց ընկերաբան կամ յեղափոխական ըլլալու, կ’ընէր թափանցումը սա պատգամին։ Տարբերութեամբ մը սակայն։ Այդ թափանցումը նմանելի չէր հիմկու, յետպատերազմեան սերունդի յուսակտուր նահանջին, այլ՝ հոգեպէս փոխարինուած տրտմութիւն, նահատակի շեշտ ու առոյգ աւիշով ու ցեղային այն հոգեբանութեամբ, որ կորուստը, մահը նորոգման եւ ուժի ազդակներու կը վերածէ մեր պատմութեան մէջ ու մեզ բերած է մինչեւ մեր օրերը, կոտորակուած, պակսած, բայց առողջ ու յամառ…
– Գնա՛ կորսուէ,պէ հերիֆ<ref>Ծնթ. – հերիֆ – մարդ, բայց նախատական առումով։</ref>։
Ցցուեցաւ անոր բռունցքը։ Ու չէր գիտեր որոշ, թէ ի՛նչ կ’ուզէր սեւամորթէն։
– Խելքին տէրը չէ նորէն, – մրմնջեց սեւամորթը, խոհեմ ըլլալու դատապարտուած։ Քանի տարի է, անիկա կատաղութիւնը կը մարսէր իր անզօրութեան հանդէպ այդկեավուրին, որուն ուժին «աղբիւրը» թէեւ պարզ, բայց ջուրովը կը մնար անծանօթ։
Բախո՞ւմ։
Չեղաւ ատիկա։
Նրբանցքի սալերուն կրունկի զարկեր։
«Ժամ մը» հեռուէն խոհարարը կը զատէր Եղնիկին տոտիկները, առանց սխալի։ Մենք կը սպասենք մեր սիրածներուն, ինչպէս երաշտահիւծ արտերը ամրան անձրեւին։ Մենք պիտի սպասենք մեր սիրածներուն նոյնիսկ երբ մեր ջիղերը ըլլան փրթած անկանգնելի բեկումով։ Թերեւս քնանայ մեր մէջ սէրը։ Բայց զաւկի հանդէպ մեր մէջ զգացածը վայրկեան մը անգամ չի կրնար դադրիլ։ Եղնիկը շունչն էր այդ խոհանոցին։
– Լաւ, շատ լաւ ըրիր, որ եկար։
– Ինչո՞ւ, Հաւատիս։
Մեղմ էր ձայնը, հակառակ հոգիին հանդիսաւոր պայծառութեան։ Ուրկէ՞ այդ կէս տրտում բանը, որ մեզ կը տեղաւորէ մեր շրջանակէն դուրս։ Պարմանները դեռ լոյծ մարզեր ունին մարմնական՝ ինչպէս հոգեկան մարզերու մէջ։ Մեծերուն եւ իրենց միջեւ անհասկացողութիւնը արդիւնք է այս փոխադարձ անգիտութեան։ Կիսակազմ այդ տիեզերքը ունի իր օրէնքները։ Ու աղջկան մը աչքերուն ճերմակն անգամ պիտի խնդայ, իր սիրած մանչուն համար։
Անիկա դիտեց, նոյն պայծառութեամբ, աչքերը խոհարարին, ուրկէ «կրակ կը փրթէր»։ Շեղ այդ նայուածքը՝ դէպի սեւամորթը, հիմա՝ ինչպէս առաջ։ Որմէ ետք բառի, յօնքի գօտեմարտը, զուարճալի՝ հանդիսականին։
– Նորէ՞ն կռիւ։
– Քիչ մը պիտի կենաս քովը։
Խոհարարը կը դողար ու կը դողար` առանց սեւամորթին նայելու։
– Որո՞ւ քովը։
Պարտաւորուեցաւ հարցնել, աղջիկը անտեղեակ ըլլալով խոհարարին մտածումներուն։
– Այս կնոջ։
– Ինչո՞ւ։
– Չ’ուզեր մինակ մնալ։ Ես գործ ունիմ աշխարհ մը։ Հանըմը կանչած է։ Չի թողուր, որ ելլեմ դուրս։
– Դեռ չե՞ս գացած։
– Չի թողուր։
– Բայց ինչո՞ւ։
Ու լայն, անուշ, աղուոր ժպիտը կը թուէր հարցումը կրկնել Սողոմին ալ մօրը։ Անիկա մօտեցաւ գրեթէ անոր շունչին հասողութեանը։ Հագուածքը՝ նոր ու նուրբ։ Երրորդ անգամն էր, որ զգեստ էր փոխեր, այդ մէկ օրուան մէջ` մնալով առանց զարդի։ Բայց իր պարզութեանը մէջ այդ շքեղութի՛ւնը, որ կը շլացնէ։ Սողոմին մայրը ձգեր էր խոհարարը, որ աճապարանքով նետեց ինքզինքը դուրս։ Անոր ետեւէն կանչը՝ Սողոմենց հարսին.
– Մ’երթար,օղո՛ւլ, մ’երթար…
Եղնիկը, աւելի քան բարի՝
– Գործ ունի անիկա, մա՛յր, ձգէ՝ երթայ։
– Ի՞նչ է գործը, աղջիկս։
– Գո՛րծ։
– Կ’ըսեն ու կ’ըսեն, ատ է ըսածնին։
– Քովդ եմ ես։ Ինչո՞ւ իրար կ’անցնիս։
Ու դրաւ իր ձեռքը անոր ուսին։ Անոր աչքերէն «ճերմակը կը խնդար», ինչպէս դիտեց կրկին չորցած կնիկը։
Վստահութիւն, ընտանութիւն, գեղեցկութիւն, մարդամօտ ազնուութիւն, այն անորակելի գոլը, որ մեր ցեղին հոգիինը եղաւ դարերով։ Ըլլար հարս մը, իրենց թաղէն, պզտիկուց մեծցած, ու բնութքէն անվարշամակ։ Ըլլար աղջիկ մը աղբիւրէն դարձող, ջուրը բաշխելու համար ուսէն առած վար հսկայ սափորը, ու զովութիւնը տալու ատեն ծարաւ շրթներուն, հոգին ալ տալով իբր նուրբ հոսում…։ Աւելի՛ն. Սողոմենց կինը, էրկանը [մահէն ետք]<ref>էրկանը [մահէն ետք յաւելումով ] [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>դարձեր էր զգայուն<ref>ջնջ. ստորակէտ</ref>անտես այն հոսումներուն, որոնք մեր բարոյական անձնաւորութիւնը կ’արտաբերեն բառի, ժպիտի, գործքի ծուէններով։ Ընկալչութիւն մը կայ, որ արգանդէն դուրս է կնոջ համար ու իր զաւակներուն յօրինումին մէջ երեւան կու գայ։ Գեղերուն խորը այդ արտացրումը զարդով, ափերով<ref>արտացրումը զարդով, ափերով – ?</ref>, արտաքին փաթաթներով չի կոտորակուիր։ Սողոմենց հարսը կրցա՞ւ ըմբռնել խորունկ ու մատղաշ այն ուրախութիւնն ալ, որ աղջիկներունն է, բացառիկ, խակ, միամիտ ու խպնոտ՝ այնքան տարբեր կիներուն դէմքը լարող, աճեցուն ու յարձակիչ<ref>յարձակիչ [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>ընող միւս թրթռումէն, ու խնամքով, հմտութեամբ յարդարուած ալ։ Այդ րոպէին, ամէն ինչ հաճութիւն ու խաղաղութիւն էր այդ աղջկան վրայ։ Երջանկութիւնը նմանցուցած են շատ բանի, նոյնիսկ հովին, զոր չենք տեսներ, բայց կը չափենք։ Երբ կ’ողողէ մեզ, մեր հոգեկան ոլորտէն փարատելով<ref>ջնջ. ստորակէտ</ref>աւելի աղջը<ref>ողջը, սրբագրուած՝ աղջը</ref>մեր անձուկին։ Ո՜վ գիտէ քանիերորդ զգայարանքը կը միջամտէ<ref>կը մեղադրէ, սրբագրուած՝ կը միջամտէ</ref>այդ արդիւնքին համար։ Կայ անշուշտ նախասահմանում։ Մահը հեռուներէն զգացողները լեգէոն կը կազմեն։
Անիկա, այդ աղջկան գոլին մէջ ինքզինքը զգաց դուրս իր վախէն։ Գեղեցկութեան եւ թարմութեան նշանն<ref>նշան, սրբագրուած՝ նշանն</ref>է ասիկա։ Մանուկներու եւ աղջիկներու հետ մեր հոգին ինքնաբերաբար կը խաղաղի։
– Աս ի՜նչ խաս մազեր ունիս։
Իբր թէ գեղի աղջիկտեսի պատկերի մը դէմն ըլլար։
Իրաւ ալ, ուրախութեան այդ բեհեզին մէջ քոմանտան փաշային աղջիկը գեղեցիկ էր, «ամենական» գեղեցկութեամբ, պարպուած իր թրքութենէն, հայ-քրիստոնեայի վայել պարզութեամբ։ Տեսակ մը հարսնուկ, Նոր Կիրակիի պատարագին ղրկուած, քողը քամակին, հաղորդ առնելու, օրհնէնք ճարելու բեղմնաւորուած արգանդին, համբուրելէ ետքը պատարագուորէն Ս. Աւետարանը ու բեմի ոտքին ճակատազարդ քար խաչը, դառնալով էրկանը տունը, կեսրոջը առջեւն ինկած…։ Գեղացի կիները պարմանութեան տարիքը ուրիշ անկիւնէ չտեսան երբեք…։ Ինչպէ՜ս խոր յուզումով անիկա, Սողոմենց կինը, իր հարսը ձգէր պիտի առջին, նոյն այդ Կիրակին, դէպի իրենց տունը, փողոցը մտնելէ ետք անոր հրամայելով կարգով համբուրել ձեռքերը դռնառաջքի անկարներուն, որոնք իրենց մեղքերը քաւել կը սկսէին դեռ այս աշխարհէն ու ատով աստուածահաճոյ դարձած, օրհնէնք ու մաղթանք բաշխելով Երկնաւորէն չուրացուած որովայններուն։ Առաջին տարին, մարմնական պահեցողութեան հնաւանդ պատգամը, որով նոր հարսները անդրանիկ տաղաւարը (Ծնունդ կամ Զատիկ) մէրանցը կ’անցընեն, ամէն կեսուր կը յարգէր այդ շրջանին։ Ու տօն էր բոլոր յարկերուն տակ, հարսներու տարիին<ref>հարսներու տարիին ?</ref>, դասական սեղանին շուրջը, հացով ու ձուկով, հաւանաբար նմանելու համար Աստուածորդիին բացօթեայ սեղանին, լիճի եզերքին, սովահար հազարներու առջեւ, երբ հինգ նկանակը կ’առատանար Տեառն մերոյ Յիսուսի Քրիստոսի հրամանովը, բանակը կուշտ ու կուռ, պայթեցնելու աստիճան ուռեցնելէ ետքը, երկոտասան սակառ ալ կտորուանք թափելով։ Աւանդութիւն մը այդ հրաշքը կը շփոթէր Նոր Կիրակիի մատրան հրաշքին հետ։ Գարնան գեղեցկագոյն ամիսին մեր տաղաւարը չի կշտանար Զատիկով, այլ կը տարածուի ուրիշ ալ Կիրակիներու։ Ու հացի հոգէն դուրս, կիները հոգն ունին երկինքին։ Գեղերու մէջ սեռը հոգ չի կազմեր` ըլլալով արդէն նախապայմանը կեանքին։
– Եկա՞ւ<ref>Եկա՞ն, սրբագրուած՝ Եկա՞ւ ?</ref>։
– Ո՞վ։
Չէ՞ր գիտեր այդ աղջիկը, թէ կը կեղծէր։ Մայրերը իրենց զաւակները պիտի ընեն կեդրոնը տիեզերքին։ Չկրկնեց սակայն իր հարցումը։ Բնազդի իմաստութիւն մը կայ, որ անմշակ միտքերու մէջ կը գործէ նոյնքան սուր եւ ուղիղ ճամբաներով։ Գիւղացի կինը լռեց, գլուխը ձգելով առջին։ Անիկա կը վախնար անունը տալ իր մանչուն։
– Ինչո՞ւ չես պատասխաներ։
Չէ՞ր լսեր սա կինը։ Եւ սակայն այդ աղջկան ներսէն ծով մը ըսելիք կարգի կը սպասէին ու կը տառապէր, որ լուռ կը մնար անոր դիմացը։
– Ի՞նչ է քու անունդ։
– Սողոմենց հարս։
– Դուն հա՞րս ես որ…
– Եղեր եմ…
Ճիտը ծուռ, ողորմուկ՝ դէմքէն ու ձայնէն։
Ե՞րբ անոր մատները հիւսուեր էին իրարու` կազմելու համար տեսակ մը ասպանդակ անոր ծունկին։
Առանց քաշուելու, Եղնիկը քակեց այդ չարագուշակ հանգոյցը մատներուն։ Դժբախտութեան դժուար կը վարժուինք, երբ դուրս ենք անկէ։ Բայց մէջն ըլլալէ յետոյ անոր չենք հաւատար։ Նախապաշարումները անդրագոյն, դժնդակ փորձառութեանց հրիտակներ են ու ամէն մէկին տակ առնուազն քանի մը հարիւր ողբերգութիւն կայ ծրարուած։ Այնպէս որ, սխալ պիտի չըլլար զայն հոգեկան սնունդ անուանել։ Անոր չհաւատացողները, ամէնէն շատ կը դարպասեն անոր։
– Ես ալ եղեր եմ քու տարիքիդ։
Իրա՞ւ կ’ըսէր սա աւերակը, որ մազ իսկ չունէր՝ շէնք-շնորհք կին մը ըլլալ կրնալու համար։ Պառաւներուն դէմ աղջիկները, մանկամարդուհիները չեն հաւատար այդ հրաշքին։
– Ես հա՞րս եմ որ…
– Հարս, հարսնցու մէկ են, աղուոր աղջիկս։
– Ձեր գեղը աղուոր աղջիկներ կա՞ն:
Հարցումին հետ, անոր մատները քշած էին քունքերէն դէպի ետ անխնամ խոպոպները, երեւան հանելով լրիւ կաղապարը երեսներուն, մինչ աչքերուն խորը, ցօղի պէս, ճառագայթի պէս սրտառուչ այն շամանդաղումը, որ սեռն է, այդքան անգայտ, տարօրինակ ու փափուկ, ինչպէս գիտեն ատիկա ընել կիները, որոշ պահերու, պարէն առաջ կամ վերջը, դաշնակի գլխուն կամ դէպի արուն ձեռք երկարած ատեննին։ Ամէն աղջիկ, այս ճամբով պիտի սկսի կինը իր խակ ձեւերէն։ Գեղեցկութիւնը, ըսել կ’ուզեմ՝ ատոր պատրանքը, հեռու սնափառութիւն ըլլալէ, հոգեկան սնունդն է աղջիկներուն։ Չկայ հատ մը անոնցմէ, որ իր այս ու այն շնորհին շուքովը ինքզինքը աշխարհին ամէնէն ցանկալի արարածը չընդունի։ Ո՛չ դրամը, ո՛չ փառքը մօտիկը չեն դրուիր այդ պատրանքին։
– Ինչո՞ւ չես խօսիր։
– Ի՞նչ խօսիմ։
– Հարցուցի քեզի. ձեր գեղը կա՞ն աղուոր աղջիկներ։
– Կան հապա՞։
– Շատ, շա՞տ աղուոր։
Ու չէր զգար, որ հարցումին հետ հաւաքեր է ր իր մարմինին բոլոր պահծու զօրութիւնները, որոնք կը կանչուին կրկէս, ու մեզ կ’ընեն մենէ շատ բարձր։ Պարզուեր՝ հասակը։ Շտկեր՝ յօդուածներուն իսկ զսպանակները։ Այսպէս «լարուած», ու ողողուած իր յուզումէն՝ անիկա մանուկի մը պէս միամիտ էր ու սրտառուչ։ Ու չէր գիտեր, թէ պատասխանի չէ, որ կը սպասէր։
Փողի շատ ուժգին աղմուկ մը, արձագանգէն աստիճան մը զօրացած՝ ցնցեց ատոր անպատրաստ կինը, որ վախի շատ յատկանշական կծկումով մը նետուեցաւ ոտքի։ Անոր մատները կը դողային։
– Ինչո՞ւ վախցար այդքան։
– Ի՞նչ է ասիկա։
– Չե՞ս լսած բնաւ։
– Չէ, աղջիկս։
Ու ամօթ կար իր ձայնին մէջ։
Բայց փողը կը պոռար, թուրք ու յաղթական։ Տարօրէն լեղի էին անոր ոլորումները ու սիրտ նեղցնող, ա՛յնքան՝ որ առանց գիտնալու ձեռքը տարեր էր սիրտին։
– Հիմա պիտի երթանք, այն ատեն կը հասկնաս։
– Ո՞ւր։
– Վեր։
– Վե՞րը ուր է։
– Պալատին մեծ սրահը։
– Ո՞վ կայ հոն։
– Շատ, շա՜տ մարդեր։
– Աղանե՞ր, փաշանե՞ր։
– Աղաներ, պէյեր, փաշաներ։
– Իրա՞ւ կ’ըսես։
Վախկոտ՝ որքան ծիծաղելի սա հարցումին դէմ Եղնիկը մնաց լուրջ։
– Ինչո՞ւ կը զարմանաս այդ աստիճան։
– Ան չէ ամա, հարսնի՞ք ունիք։
Եղնիկը քիչիկ մը մտմաց. կը վարանէր, բայց յստակ վճռականութեամբ մը՝
– Ատոր պէս բան մը։
– Մեղա՜յ<ref>Մեղա՞յ, սրբագրուած՝ Մեղա՜յ</ref>, մուրս ի վրադ<ref>Ծնթ. – մուրս ի վրադ – կատակախառն բանաձեւ անէծքի։ Ունի աւելի աղաւաղուն ձեւ մը՝ մրսի վրադ։</ref>, աղջիկ։
Հայերէն արտասանուած այս բանաձեւը Սողոմենց կինը անկարող եղաւ հասկնալի ընծայել Եղնիկին։ Այս շփոթումը թեթեւ մը կ’աւելցնէր խօսակից աղջկան զարմանքն ու ուրախութիւնը։ Հեռուներէն թմբուկը, որ խոր տրտմութեամբ մը թունդ հանեց մօրը սիրտը։
– Հո՞ս կու գայ։
– Ի՞նչը։
– Թմբուկը։
Եղնիկը յիշեց հեռաւոր պարտէզի մը հովանոցը, ուր քաղաքին մեծահարուստ տղաքը աղջիկ բերած կը խաղցնէին։ Անիկա կարմրեցաւ։
– Չէ՞ որ հարսնիք կայ կ’ըսես<ref>կ՛ըսեն, սրբագրուած՝ կ՛ըսես</ref>։
– Մեր հարսնիքներուն թմբուկ, զուռնա չկան։
– Ի՞նչ տեսակ հարսնիք է ատիկա։
– Կը տեսնես։
– Ե՞ս։
– Հարկաւ։
– Սողո՞մը։
– Ան ալ։
Բայց թեթեւ վարանքով, որ չվրիպեցաւ մօրը թափանցումէն։ Մէկ զգայնութենէն միւսը կ’անցնէր զարմանալի արագութեամբ։
– Պիտի ուշանա՞յ։
– Հիմա կու գայ։
– Պոյիդ մեռնիմ, իմ պիւլպի՜ւլ տղաս։
– Շա՞տ կը սիրես։
– Կը հարցնե՞ն։ Աստուած ընէխըսմէթ, այն ատեն կը հասկնաս ի՞նչ ըսել է առջինեկ։
Ու ցաւած ակնարկով մը չափեց անփորձ աղջիկը։ Սա մեր «աստնուորին» մէջ կա՞յ բան, որ հաւասար գայ մօր սրտին։ Նայուածքին մեղմ յանդիմանութիւնը անցաւ աղջկան, որ խանդաղատանքի շեշտով մը զայն թեթեւակի ցնցելով՝
– Գիտե՞ս, մայր, այդ պէյերն ու փաշաները անոր համար հաւաքուած են։
– Որո՞ւ համար։
– Տղուդ։
– Տղո՜ւս։ Յիսո ւ ս Քրիստոս։ Ի՞նչ կայ որ։
Բայց դեղներ էր մոմէն աւելի։
Խածաւ անիկա շրթները։ Խորտուբորտ դէմքի կտաւին ինկեր էր անարտայայտ ապշութիւն։
– Ինչո՞ւ այդպէս դեղնեցար։
– Ի՞նչ գիտնամ ես, աղջիկս. ի՞նչ գիտեմ ինչո՛ւ կը դեղնին մայրերը։
Ինքնիրեն։ Անկէ փախած էր ուրիշի մը հետ, քով ըլլալու գիտակցութիւնը։ Չէր անդրադառնար, որ կակազեր էր, բառերը կորսնցնելով։ Մազերէն՝ փշաքաղ։ Ուղիղ սառած՝ իր պաղը մինչեւ աղջիկը հասցնելու աստիճան։ Աւելի քան արգահատելի, վասնզի իր յուզումին տիրապետելու իր ճիգը արդէն սպառած անոր մարմինը կ’ընէր արմատէն փրթած բան մը։
Եղնիկը համակուած անոր սարսափէն, ատեն ու կարողութիւն չունէր սրտապնդող քանի մը բառ գտնելու։ Գութն ալ գիտութիւն մըն է ու աստիճանաբար ուսանելի։ Անիկա տեսեր էր անշուշտ, պալատի ընդերքներուն, սրտայոյզ դրուագները մարդերու ցաւին։ Բայց ծառաներու երամին ու մուրացիկներու բանակին հետ անիկա կ’արժեցնէր իր մեծերուն փորձառութիւնը։ Նոր էր, որ դէմ դէմի կու գար անկարող, անյատակ տառապանքին հետ, անո՛ր՝ որ փորէն չ’առներ իր վկայաթուղթը։ Թուրքերը անշուշտ անցած են պարտութեան ցաւերէն, բայց ոչ՝ անոր վախէն ու հետեւանք հոգեկան տարրալուծումէն։
Ոտքի ձայներ, առատ, նրբանցքին։
– Կու գա՞ն կոր։
– Որո՞նք։
– Ի՞նչ գիտնամ։
Չկրցաւ շարունակել։
Մարդերը հասեր էին խոհանոց։
Պարզ՝ բայց խոր հաճութեամբ զինուորներ էին ասոնք, որոնք կ’առաջնորդէր սեւամորթ պահակը։ Անկնճիռ ու միամիտ անոնց դէմքին՝ մտերիմ ու տիրական ալ բան մը։ Բանակներու հոգեբանութիւնն է, որ զինուորը կ’ընէ այսպէս ընտանի, հաւասար, երբ առանց զէնքի կը պտտի իր մեծերուն բնակարանները։ Այդ ատեն անիկա կրնայ խօսիլ իր հրամանատարին, ինչպէս պիտի խօսէր իր հօրը։
Սիւլէյման տասնապետը, հասակէն թիզ մը վեր բոլորին վերեւ, գլուխը կը ճօճէր ասդին-անդին.
-Ո՞ւր էկեավուրը…
Փնտռածը, խոհարարը, որուն կը բերէր վերնական հրաման «պետութեան զաւակները» պարտ ու պատշաճ առատութեամբ հիւրասիրելու։ Փաշաներուն խոհանոցը մինակ մուրացիկներուն եւ երգիչներուն բացուելու չէր։
Զինուորները, առանց հրացանի։ Անոնց սեւ տաբատներուն վրայ խղդուած էր գոյնը սուիններուն, որոնք իրենց պատեաններուն մէջ չեն արթնցներ արժանաւոր սարսափ մը։ Ուրախ, պարզ ժողովուրդ, սա մարդերը, այդ րոպէին հեռու էին «կտրողներուն»<ref>«կտրողներուն» ? «կտրտողներուն» ?</ref>պատկերէն, որով այդ ձեւերը զետեղուած էին հայ մայրերու ուղեղին, դարաւոր, այլապէս ահաւոր յօրինումով։
– Հո՛ս է, – ըսաւ անոնցմէ մէկը ` դէմէն ցոյց տալով Սողոմին մայրը։
Խուժեցին դէպի դուռ։
Բայց սառած մնացին։
Տեսեր էին փաշային աղջիկը։
Խումբը դարձաւ ետ, մինչ անոնցմէ նոյն այդ մէկը, մատը զարնելով տախտակին՝ արձակեց աւանդական նախադասութիւնը՝
– Մէկը չըլլա՜յ։
Այս բառերով միջոց կը տրուէր թրքուհիներուն, իրենք զիրենք ծածկելու լաչակով,<ref>յաւելում ստորակէտի</ref>ֆէրաճէով այրերուն աչքէն։ Ծիծաղելի սա պահուըտո՜ւքը։
Եղնիկը մնաց անշարժ։
Զինուորները ցրուեցան խոհանոցին խորշերը։
Անոնց յաջորդեցին ուրիշներ, բայց փաթթոցաւոր։ Ամէն հարսնիքի, հանդէսի, պատուակալ ու անօթի երա՜մը, որ մեծ քաղաքներու մէջ կանոնաւոր կազմակերպութեամբ կը հետապնդէ հաւաքոյթները ու իր շարքերով կը ստուարացնէ տօնական պերճանքը, ժում մը փորի գնով։ Ուրիշ օրեր սեւէն կանչըցած ու ճերմկած իրենց վերարկուներուն փոխարէն, այս կարգի մեծ հանդէսներու, անոնք կը հագնէին ածուխէն աւելի սեւ ու փառաւոր պարեգօտներ, անթերի ճերմակով ալ փաթթոցը՝ պայման ու մուտքի տոմս։ Այդպէս զգեստաւոր, անոնք կ’երեւային մեռելի կամ հարսնիքի։Սիւննէթը<ref>Ծնթ. սիւննէթ – թլփատում (ու ատոր հանդէսը)։</ref>անոնց բարձրագոյն տօնն էր։ Հո՞ս։ Անշո՛ւշտ։ Ու անոնց երիտասարդ կամ գորշ մօրուքը։ Որ հասակէն ու գոյնէն անկախաբար, խռուացող բան էր ըրեր անոնց արտայայտութեան կէս մասը։ Լուրջ։ Հանդիսաւոր։ Տարօրէն հաճ։ Այդ մարդերը, նայելու, ժպտելու ատեն, առանց ուզելու կը գտնէին կիսասքող այն շշունջը, որ բոլոր թուրքերունն է նամազէն ետք, մզկիթին պարպուելու ատեն։
Լայն, կլափի պէս լայն աչքերով անոնք ժպտեցան Եղնիկին –սեռին մէջ թուրքը ամէնէն քիչ տարիք ունեցողն է ժողովուրդներուն–, զոր կը ճանչնային պզտիկ հասակէն։ Անոնք տարին հեղ մը աղօթքի կու գային Ֆերուզէին ծննդեան օրը ու վարժ էին սա տունին։
Ու դառն, ծակող յօնքերով չափեցին Սողոմին մայրը, որ ինքզինքը դրած աղջկանը անդրիին ետին, եղեր էր յանկարծակի Գեթսեմանի պարտէզին մէջ, իրենց ժամուն վարագոյրէն կախ պատկերին վրայ, Աւագ Հինգշաբթիի գիշեր, երբ հրեաները բիրով ու սուրով խուժեր էին ձիթենիի մը տակ աղօթող Աստուածորդիին վրայ։ Պատանութեան պատկերներուն ճակատագիրն է ասիկա։ Մեր հոգին կը մաշի, բայց անոր անդաստառակ կտաւին վրայ փորագրուած, հիւսուած սա նկարները կը դիմանան, տարիքին հետ աւելի պայծառացած։ Ամէն պատեհութիւն, դուք դրէք գիտական տարազը, ամէն զուգորդութիւն զանոնք կը բերէ առաջին փլանի։
– Ո՞ւր էկեավուրը…
Եղնիկը չպատասխանեց։
– Հայտէ,գոճա-գարը։
Իբր թէ տասը տարիէ ի վեր ծանօթ ըլլային։
Եղնիկին ափը երկու անգամ վրայէ վրայ ծեծեց օդը։ Չէր նայած ամբոխին։ Այդ նշանով անիկա կը հրամայէր սպասել, վասնզի տարուած էր ցած խօսակցութեամբ մը, երկայնահասակ չաւուշի մը հետ, որ մոլլաներու երամը ճեղքելով մօտեցեր էր իրեն։ Մարդոց ուզա՜ծը։ Հիացիկ, երջանիկ՝ անոնք զբաղած էին աչովի ափափել աղջիկը, բոլորովին մոռցած՝ բացումը կաճառին։
Չաւուշը, իր կարգին՝
– Սպասեցէք քիչ մը։
Խօսակցութիւնը ի՞նչ ունէր շահեկան, որպէսզի պարտաւոր ըլլային չխորհիլկեավուրին, որուն ձեռքէն պիտի ընդունէին աւանդական անուշները, հանդէսէն առաջ։
– Եկա՜ւ։
Եկողը՝ խոհարարը։
Գլխահակ, մռայլ, անբարեւ՝ ինչպէս միշտ։ Մոլլաները կը ճանչնայինկեավուրին սա խոզութիւնը, բողոքած ալ էին հանըմին, փաշային, բայց ապարդիւն։
Անիկա մօտեցաւ Սողոմին մօրը, եւ, առանց աչքերը բաժնելու անոր բիբերէն՝
– Երթանք պիտի, քուրո՛ւկ։
– Ո՞ւր։
– Վեր։
– Ինչո՞ւ։
– Կաթդ հալալ պիտի ըսես։
– Որո՞ւ։
– Տղուդ։
– Եկա՞ծ է։
– Հիմա կու գայ։
Անոր դէմքին եղաւ անորակելի լքում ու խաղաղութիւն։
– Հասկցա՞ր։
– Ի՞նչը։
– Պիտի ըսես, որ կաթդ կ’ընես հալալ։
– Որո՞ւ։
– Տղո՛ւդ ըսի։ Չե՞ս հասկնար։
– Հասկցայ, Աւետիս։
Բայց չէր հասկցած, վասնզի դէմքը դուրս էր պահէն ու գաղափարէն։
– Խօսք տուր, քուրո՛ւկ։
– Ինչի՞ խօսք տամ։
– Խօսք տուր ինծի, գլխաւորիդ հոգուն, որ ադ ժողովքին առջեւ կաթդ հալալ ըլլայ պիտի ըսես մանչուդ։
– Ինչո՞ւ։
– Այսպէս է օրէնքը։
– Ինչի՞ն։
Անիկա դուրս էր ո՛չ միայն ինքնիրմէ, այլեւ՝ ոճիրէն, բանտէն, տեւողութենէն, կախաղանէն ու իր հոս ինչո՛ւ գտնուելէն։
Խոհարարը չկրցաւ լուսաբանել այդ «օրէնքը»։ Անոր բերանը, այդ ուղղութեամբ դժուար կը բացուէր։ Բայց ճնշումին տակն էր հանըմին, որ բախումը չէզոքացնելու ճիգին մէջ, մօրը զգացումներուն կը դիմէր, կարճելու համար պատրաստուող դժնդակ տեսարանը։ Օրէնք էր, որ տղաքը ուրանային իրենց մայրերը։ Բայց օրէնք չէր, որ մայրերը հրաժարէին իրենց զաւակներէն։
– Ետքէն գէշ կու գայ։
– Ի՞նչը, Աւետիս։
– Ի՛նչը, ի՜նչը։ Այսքան է իմ գիտցածս, քուրո՛ւկ։ Ետքը չըսաւ չըսես։
Ու ցուցամատը անցուց ճակատէն։
Գետին ինկան քրտինքի չափ<ref>չափ ?</ref>կաթիլներ։
Խորունկ շունչ առաւ։
– Կ’ընես կաթդ հալալ։
Ու լուրջ՝
– Անկէ ետք, դուն մտածելուդ՝ թող մտմտայ Լուսաւորիչը, որ մեզ ձգեր է սա անհաւատներուն կրունկին։
Հակառակ հայերէն իր բառերուն, սա խօսակցութեան ընդհանուր թոնը չէր վրիպած Եղնիկէն։ Հալալը, իր կրկնումով, բանալին կու տար պարզուող տագնապին։ Աւետիսին շեշտը, կարծրութիւնը, քրտինքը նոր միջոցներ, այդ թափանցումին։ Բայց ամէնէն աղաղակողը՝ Սողոմենց հարսին խորտակուած նայուածքը։ Ա՛յնքան՝ որ լացը կանխելու համար, տակաւին այսքան հեռուէն, խոհարարը պարտաւորուեցաւ աւելցնել՝
– Պիտի չլաս, քուրո՛ւկ։
– Ե՞րբ։
– Երբ պագնես տղուդ ճակատը։
Տեսարանը շինուեցաւ անոր միտքին։ Իր զաւկին թագն ու պսակը համբուրող մայրը ինչպէ՞ս պիտի կապէր աչքերուն ակերը։ Տեսնուա՞ծ բան էր սա քարսրտութիւնը։ Մահուան ու ցաւի վրայ բացուող մեր աչքերը իրաւո՞ւնքն ալ չունէին ուրախ արցունքին։ …Անոր դէմքին վրայ փեսահագուստին երանութիւնը բաւական բան փոխած ըլլալու էր, քանի որ խոհարարը հազով մը ամրացուց.
– Իշտէ այդպէս։
– Ինչպէ՞ս, Աւետիս,օղո՛ւլ։
– Նորէն ուր ենք նէ՝ հո՛ն ենք։
– Հաստ է գլխիկս, մի նեղուիր։
– Ըսի քեզի չլաս պիտի։
– Ե՞րբ։
– Երբ բաժնուիս մանչէդ։
– Երբ բաժնուիմ մանչէ՞ս…
Ըսաւ։ Ու զգաց, որ իրաւ է։
Այս անդրադարձը կրակի պէս զարկաւ անոր ուղեղը։ Անոր մեղրամոմի գոյն այտերուն մէջ ըսես մտած ըլլար փուռի մը բոցը ամբողջ։
Ինքնիրեն՝
– Երբ որ բաժնուիմ մանչէ՜ս։
Սուսիկ, մեռելը թաղելէն ետքը, անյայտ մայրեր, ձեռքեր ծեծելով իրենց ծունկերուն՝ տուն կը դառնային գերեզմանի զառիվարէն ` եղանակելով հռչակաւոր ողբը.
Հէյ գերեզմեր [333], գերեզմեր,
Պախճան ծաղիկս է թոռմեր…
Զաւկէն զատուող մայրերուն
Սիրտն է դարձեր ողջ մերմեր…
որով մայրերուն սիրտը կը նմանցնէին ողջ մարմարի…
– Երբ որ զատուիմ մանչուկէ՜ս…
Ձայնի տեղ ջուր էր ելած անոր բերանէն։
– Ըսի քեզի պիտի չլաս։
– Իմ ձե՞ռքս է ատիկա։
Խիստ ու յանդիմանող՝
– Քու ձեռքդ է, քուրո՛ւկ։
Խոհարարը կ’ըսէր, բայց հզօր ճիգով մըն ալ կը ճմռէր քիթը` իր լացը պարտկելու, տարտղնելու։ Անիկա կու լար արդէն իր ներսէն։ Զգաց սակայն անտեղութիւնը սա թուլացումին։ Ուժ գտնելու համար՝ աչքերը ժուռ ածեց ամբոխին ու լուրջ, կոտրած, բայց հաւատաւոր աւելցուց.
– Աստուծմէ էւել մի գիտնար։
– Տէր Ամենակալ Աստուած Աբրահամու։
Ամչցա՞ւ, որպէսզի լռէր յանկարծահաս դառնութեամբ։
Յետոյ՝ քիթը սեղմելով՝
– Հէ՜յ Կապուտուոր, դուն հասիր ինծի։
Տարաւ ափը աչքերուն, բայց չսրբեց, յարգած ըլլալու համար խոհարարին արգելքը, այդքան կանուխէն։ Ծանրցեր էին կոպերը, հալած երկաթի պէս։ Ու լոյսը, շաղին խաւէն անցած ատենը արիւնը կը թուէր անոր բիբերուն։
Փախչելու համար այդ նայուածքին սպաննող թախիծէն՝ խոհարարը աչքը դարձուց խուժանին։ Թուրքեր էին։ Այսինքն՝ մորթուած գառնուկը յօշոտելու պատրաստ գազաններ։ Այս հաստատումը զինքը ըրաւ այլուրային ու շուար։ Նո՞ր կը տեսնէր սա մարդերը։ Տեղը նեղ զգաց անիկա։ Գլխով նշան ըրաւ Եղնիկին, որ իր ձեռքը շարժեց, ուղղութիւն ցոյց տալով։
Մոլլաները քալեցին։
Անոնց ետեւէն՝ խոհարարը։
Անոր ետեւէն՝ կրունկները հարուածելով Աւետիսին, Սողոմենց կինը։
Որուն քովիկէն՝ Եղնիկը։
Տասը քայլ բացութիւն մը կը բաժնէր առաջին խումբը երկրորդէն։
* * *
Կանանոցէն դուրս։
Լայն անցք մը։
Որ հատաւ կլոր, ընդարձակ սրահի մը մէջ։ Գմբէթի կորացումով առաստաղը անոր կու տար մզկիթի նկարագիր։ Պայրամներու ու տօնական ուրիշ առիթներու, բարեկամներուն, բարերարեալներուն, սպասորեարին շքախումբովը բոլորուած՝ քոմանտան փաշան այդ սրահին մէջ կը դառնար իր պապերուն հոգիին։
Ծառաներ, սեւ, ճերմակ, մեծ, պզտիկ։ Իւրաքանչիւրը կանխորոշ դռնափեղկին, սիւնին, սեղանին ամրօրէն հաստատուած, ուրախ ու երկիւղած յարգանքի մէջ արձանացած, թափօրին անցքը ընծայելու համար աւելի տպաւորիչ։ Անոնք իրենց ուսերուն կը կրէին սփածանելի։ Շատերուն ձեռքին ափսէներ։ Ուրիշներ, զոյգ-զոյգ, կոչելով ականաւորներու ականաւորները<ref>կոչելով ականաւորներուն ականաւորները – ?</ref>։ Ուրիշներ կրելով մտրակը, սուրը, գաւազանը աս ու ան աստիճանաւորին։
Ձեղունէն կախ բոլոր ջահերը «լուցավառ», գործածելու համարՏօնացոյցի բացատրութիւն մը, բազմերանգ խաղեր, պրիսմակներէն, որոնք «ձիւնասպիտակ» այդ զառիթափերուն կը բուսնէին ու կը մարէին, գեղեցիկ հրախաղութիւն մը ցուցադրելով։ Մեծութիւնը տպաւորիչ էր կամարին։ Ու շռայլ առատութիւնը լոյսին։ Բայց հակառակ սա ճոխութեան լոյսէ, ծաղկամաններէ, աշտանակներէ<ref>աշտարակներէ, սրբագրուած՝ աշտանակներէ</ref>, պերճանքի բազմազգի առարկաներէ, տեսակ մը սիրտ սեղմող մթութիւն կը թուէր բաբախել<ref>բաբախիլ, սրբագրուած՝ բաբախել</ref>սա լուռ լուսաւորութեան մէջ, պատերը զարդարող սուրերէն ու թրաձեւ գիրերէն բխող։ Թուրք ներքնատունը, ըսել կ’ուզեմ՝ անոր ոճը թերեւս անճիշդ է գտնել յաւակնիլ սա սրահին մէջ, քանի որ կէս դարէ ասդին աւագանին, հետեւելով Պոլիսին, շատ բան էր առած այդ կամարներուն ներքեւ, արհամարհուած Եւրոպայէն։ Քանի որ գերմանական պայծառ ու պարզապաշտ հիւրանոցներէն ետքը, ուր անցած էին անոր ամէնէն կերպընկալ տարիները, քոմանտան փաշան ալ բաւական մը բան պարպած<ref>պարզած, սրբագրուած՝ պարպած ?</ref>էր սպառազէն այդ զարդեղէնէն, որով ընդելոյզ էին հին փաշաներու ընդունակութեան սրահները, մորթ ու երկաթ։ Անշուշտ, Արեւելքն ու Արեւմուտքը իրերահաշտ ընծայող գերման հոգեբանութիւնը, երաժշտութիւնը, զօրապաշտութիւնը դեր մը ունէին, պատերէն քիչցնելու թրագիր զարդերը, որոնքԳուրանին այս կամ այնայաթը կը գունախաղեն, բեհեզին ծփանքներէն ու կը սպառնան ապակեայ իրենց բանտէն դուրս խոյանալ բարբարոս ու վիրաւորիչ, որովհետեւ սուր։
Լոյս, բայց «եօթնարփեան» առատութեամբ։
Գերման ու թուրք ոճերուն սա «լուսացնցուղ» եղբայրացումէն բոլորովին անկախ, Սողոմին խեղճ ու պատառ մաման ո՞ր մղձաւանջին թաթովը ինքզինք գտաւ նետուած ժամը իրենց գեղին, էրկանը թաղման հանդիսաւոր պատարագին, երբ եկեղեցիին բոլոր լոյսերը (անջատ կանթեղները, ջահերը, աշտանակները, տիրացուներէ վերցուած մեծղի ու բարձրահասակ մոմերը, ու ժողովուրդին բաշխուելիք թիզնոց, երիզորդ ճճիները) վարձեր էր անիկա,«Ի վերին Երուսաղէմ»ին համար, գեղին է՛ն հարուստներուն հաւասար լոյս ուզելով եւ ընելով էրկանը արդար հանգիստին։ Այդ լոյսի մեծ հրդեհը անջինջ արշալոյս էր անոր գիշերին վրայ ու ապահովութիւն մը։ Կար ժամանակ, երբ մեռնիլը հիմակուան պէս անսփոփ տրտմութիւն, գորշ ողբերգութիւն կամ ժառանգէն մագնիսահար խուլ սպասում մը, ցանկայարոյց աղտոտութիւն<ref>ցանկայարոյց աղտոտութիւն – ?</ref>մը չէր, այլ՝ անկնճիռ խաղաղութիւն, հանգի՜ստ՝ Տիրոջը լոյսին մէջ մտնելու բացարձակ վստահութիւն, ինչպէս կը պոռային վիմաբարբառ գեղերու գերեզմանները, պատմելով երկու տողի մէջ ուղն ու ծուծը աշխարհին, ու հանելով դասը մեր կեանքին, որ պիտի շիջի՝ ինչպէս կայծը, պիտի սմքի՝ ինչպէս խոտին շիւղը, բայց պիտի վերափթթի՝ «անմար ու անթարշամ ի ծոցն յաւիտենից»։ Երանելի օրե՜ր, երբ գերեզմանը սարսափ մը չէր, այլ՝ սրբութիւն, ծարաւ, կարօտ, դո՛ւռը՝ «անվախճան կենաց»։ …Սողոմին մօրը աչքին՝ դագաղին երկարած դէմքը «գլխաւորին», խնկագոյն, լոյսէն պարզուած ու անհունօրէն բարի։
Արթնցաւ սակայն տեսիլքէն, վասնզի՝
Կը մտնէին «աղաներ, պէյեր, փաշաներ»։
Մեծ մասը ոսկի զգեստներով, կուրծքի տեղ մետաքս ումետայ։ Անոնց տաբատները երեք մատ լայնքով արիւնագոյն<ref>արիւնեգոյն, սրբագրուած՝ արիւնագոյն</ref>երիզներ կը զարդարէին զիստերն ի վար։ Համազգեստը, զինուորականը, քիչ ժողովուրդ կը վայլեցնէ այս հարազատութեամբ։ Թուրքին իմացականութիւնը հոդ կը թանձրանայ։
Ուրիշներ, բայց տարբեր զգեստաւորումով։
Անոնք կը թուէին կեցուցած ըլլալ իրենց մարմինները սեւ պարկերու մէջ, առանց ոտքի ու ձեռքի, քանի որ քղանցքը կը ծածկէր անոնց կօշիկները, բոլորն ալ լապճին<ref>Ծնթ. – լապճին – կիսափող մուճակ, կակուղ կաշիէ, զոր տարիք առած թուրքերը կը գործածէին կրկնակօշիկի մէջ։</ref>, հսկայական թեզանները կը հալեցնէին անոնց ձեռքերը, կողերու երկայնքին։ Փաթթոցներ՝ գոյն-գոյն։ Դեղինը՝ ճերմակով խառնուած։ Ճերմակը, բայց մա՛նաւանդ կանանչը, մողէսի կռնակի երանգէն։ Այդ կանանչը կը ցոլար դէմքերուն ալ տժգունութեան, ասոնց վրայ շաղալով խուլ դաժանութիւն։ Էջեր չեն բաւեր` տալու համար զգաստ անասնութիւնը այդ դէմքերուն, ուր մօրուքը աշխ, ու նայուածքը աւազ<ref>աւազ – ?</ref>ունէր այդ օրերուն։
Ի զուր անոր աչքերը փնտռեցին Եղնիկը։ Անիկա չկրցաւ տեսնել նաեւ անոր մայրը։ Այրերէ կազմուած սա հաւաքոյթին կը պակսէր կինը, հակառակ անոր, որ սաւանով ձեւեր ալ խառնուած էին այդ ոսկեհուռ խուժանին։ Պառաւներուն կորաքամակները, ջնջուած զգեստները կը խղդուէին շրջապատի մեծ ոճէ արդուզարդին մէջ։ Կ’անջատուէին, իրենց մաշած, բայց յաւակնոտ արտաքինով, ոստիկանները, որոնց դէմքին լուրջ, կարծր, սափրուած լրբութիւնը Սողոմենց մօրը ծուծին թափանցեց։ Այդ մարդոց պատկերին հետ ով գիտէ ի՜նչ դարաւոր սարսափ սատափուած է մեր կիներու ուղեղին։ …Ու սեւամորթ պառաւներ, որոնց գլուխներէն բաց էր թողուած մազ ու մաս մըն ալ կաշի, ճմուռ-ճմուռ, գիծ-գիծ, այտերուն տեղը խոց ու խեփոր, քիթին տակովն ալ ճերմկած պեխ։ Հեքիաթին գոռելնե՜րը։ Սողոմենց կինը կ’անգիտանար ուժը սա աստուածահաճոյ տեսարանին, որուն վայելումին համար այդ տարիքին կոտրտուած մէջքերը՝ սանկ ու նանկ իրենց ոսկորները մէկտեղած՝ վազեր էին հիացմամբ սա յաղթանակին։
Ու, առատ, յաղթական սա թրքութիւնը հաւասար յուզումով բաբախումի կը հանէր Ֆաուսթ ծափահարած փաշաները, ինչպէս երեք քառորդ դար, նամազէն զատ աշխարհէն ուրիշ վայելք չճանչցած սա պառաւութիւնները։
Հարկ կա՞յ վերլուծելու խորագոյն այն հեշտանքը, որ թելադրիչն էր սա հանդիսութեան, առաւելապէս քոմանտան փաշային վայելքին համար։ Հակառակ կնոջը թախանձող ընդդիմութեան՝ անիկա սարքած էր այս «հարսնիքը», որ թլփատութեան մեծադղորդ խրախճանքներուն նախահամը կը վերադարձնէր ամբոխին երեւակայութեան։ Այդ տիտղոսաւոր փաշաներն ու պէյերը ամէնքն ալ անցած էին թլփատողին ածելիէն։ Ու նստեր ոսկեդրուագ թամբով երիվարներու քամակին, պտտցնելով խուռներամ փողոցներէն իրենց սրբազան վէրքը, մինչ իրենց ֆէսերուն ծոպէն հարսնեւորի թելեր կը թափթփէին իրենց փոքրիկ մարմիններուն…։ Թլփատութեան հարսնիքները տղոց երեւակայութիւնը զարնող առաջին պատկերն են, երբ հարուստի մը մանչուն քովերէն յիսունով, հարիւրով ուրիշներ, այս անգամ աղքատիկ, կ’արժանանան սուրբ նահատակութեան։ Թուրքերը դժուար կը զատուին արիւն հոտող արարմունքներէ։
Քոմանտան փաշային քովէն, ուրիշ մը, անշուշտ ան ալ փաշա։ Որուն փորը ունէր աւելի համեստ տրամագիծ, քանի որ քամակի կամարին հակառակ հաշտ իր իրանին՝ չէր հեւար։ Ու ասիկա մեծ առաւելութի՜ւն։ Կուսակալը։
Իրենց գահոյքները իրարու մեծարելէն։
Գորգապատ, բարձրադիր այդ աթոռները մանրանկար գահե՛ր։ Երրորդը յատկացուած դենպետին։
Հաւանաբար յոգնած սա սողոսկուն ու անվախճան թեւամարզանքէն՝ երեք աւագները բարեհաճեցան իրենց ոսկեզօծ բեռները զետեղել այդ գահոյքներուն խորը։ Ատեն էր, վասնզի քոմանտան փաշային շնչառութիւնը շչուն կը դառնար, ու հազը՝ մօտ։ Երկու վայրկեան հանգիստէ յետոյ միայն անիկա ձայն գտաւ՝ շուրջինները նստելու հրաւիրելու։
– Հրամեցէք, պէյեր, էֆէնտիներ…
Այն ատեն անոնց քովերն ի վեր աթոռներու յարգալիր, թեթեւ աղմուկը երկարեց[աւ] ու լռելէ առաջ բոլորովին, խղդուեցաւ փողի մը առանձնակի զարկին մէջ։ Մութին մէջէն միակտուր այդ որոտը տպաւորիչ էր խորապէս, վասնզի դէմքերը լարուեցան րոպէաբար։ Հրամա՞ն մը, թէ հաղորդում մը։ Թուրքերը կը հասկնան փողերուն լեզուն։ Մինչ այդ բազմութեան ստուար մասը տեղաւորուած էր։ Ոտքի, քիչիկ մը տարեց դիւանադպիրները, կամարուկ կռնակով, հանգստեան կանչուած, որոնք կերակուրին ու անուշին համին հետ կտոր մըն ալ կրօնական զմայլում կը հաշուէին քաղելիք սա գիշերէն։
Ու խորունկ լրջութիւն։
Ու խորունկ լռութիւն։
Հիմա, այս տողերը կարդացողները թերեւս շատ գտնեն սա մթնոլորտը, տաճկըցող հայու մը առիթով։ Բայց անոնք դառնալու են ետ,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>Թուրքին այդ հոգեբանութեան։ Թուրքերը, կրօնական գետնի վրայ, քաղաքական հաշիւ գտնելէ առաջ, գոհացում կը գտնէին աւելի ուշ, խոր, միամիտ բնազդներու<ref>ուշ..... բնազդներու ?</ref>։ Խղճմտանքին գերութիւնը սկիզբն է իմաստութեան ո՛չ միայն Տոստոեւսկիի գործին, այլ մա՛նաւանդ միջին ու վեր դասակարգին մէջ։ Անոնց խալիֆան լրումն էր այս տիեզերքին։ Պարտաւոր էր ականջ տալ ծերուկ աղօթողի մը բերնին ու պատգամին.
Մի գոռգոռար թագաւո՛ր, քեզմէ բարձր Աստուած կայ…փակաչք արտասանուած, ու լսելիսէլամլըգի արարողութեան բոլոր հանդիսատեսներէն։ Ասիկա ցուցամոլ ստրկութիւն մը չէ։ Կրօնքը, արիւնը, սերմը, սպանդը միատարրփլազման կը կազմեն անոնց հոգիին։ Տարէք այս հաստատումը իր բնական հետեւանքներուն։ Տաճկընալը մաս առնելն է այդ հոգիէն։ Ու դուք գիտէք, թէ ամէն տաճկըցողի առջեւ բաց էին փառքին եւ իշխանութեան բոլոր պողոտաները։ Միայն վա՜յ՝ դիւրաբեկ սրունքներուն։
Կրօնական արարողութեանց ատեն ճարուած սա երկիւղածութիւնը հանգիտօրէն կը տարածուի աշխարհիկ ալ հանդիսութեանց։ Մեծ մզկիթներու մեծ սպասարկուներէն կազմուած սա կաճառին մէջ, քիչիկ մը ծիծաղելի, տակաւին, համեստութիւնը ուրիշներու, քարտուղարիկներ, հակառակ իրենց տարիքներուն բարձրացման չարժանացած,միւէզզիններ, մզկիթ չունեցող, որոնք քաղցր իրենց ձայները կու տային վարէն, քաղաքին աղքատիկ մինարէներուն, փոր մը հացի գնով. տասնապետներ, ճերմկած պեխերով, շատոնց հեռացած գործօն ծառայութենէն, բայց չփախցնող ոչ մէկ հանդիսանք փաշաներու պալատներէն։ Բոլորն ալ հաւաքուած՝ ձեւէ ու շարժումէ արձանացող պատկառանքի մէջ։ Ու բոլորին ալ դէմքին սպասման անհանդարտ բաբախումը։
– Կու գայ կոր…
– Կու գայ կոր…
Իրարու։ Շշունջ։ Գլուխներու միահամուռ ծփանքը։ Հազիւ հունչը աթոռներուն։
Չորս զինուորներու մէջէն՝ Սողոմենց Սողոմը։
Լոյսին առատութի՞ւնն էր պատճառ, որպէսզի, հեռուէն իսկ, մտնողին<ref>մտնող, սրբագրուած՝ մտնողին</ref>խոր դալկութիւնը դառնար այնքան ուշագրաւ։ Գեղեցկութիւնը կիներու վրայ դադարի պայմաններով կը տպաւորէ։ Արուին վրայ անիկա շարժումը կ’օգտագործէ։
Համաչափ, նրբացած անոր մարմինը ստացած կը թուէր տեսակ մը տրտում շնորհ։ Առանց ոճիրի ամպհովանիին այդ երիտասարդը թաքուն ձգողութիւն մը ունէր արդէն, լրջութեանը՝ որքան անբացատրելի հովի մը նպաստովը։ Մարդիկ իրենց մագնիսականութիւնը իրենց հետ կը բերեն, ինչպէս իրենց գոյնը։
– Մաշալլա՜հ… մաշալլա՜հ…
Կիսահագագ այս բացագանչութի՜ւնը։
– Թի՛ւ, թի՛ւ, թի՛ւ…
Ըսին պառաւները, թուքի թեթեւ շարժում մը ուրուագրելով իրենց ձախ կողմին, չար աչքէ պահպանելու համար վայելչակազմ երիտասարդը։
Գլխահակ, անձկոտ, նայիլ վախնալով՝ տղան կ’առաջանար, հանդարտ քալելու սքողուն ճիգի մը մէջ, որ աւելցած էր անոր դէմքին իբր թախիծ ու դալկութիւն։
– Մաշալլա՜հ…
– Սողո՜մ…
Սուր, արի, անակնկալ՝ որքան սրտակեղեք։
Մարդիկ նո՞ր տեսան ջնջուած այդ ձեւը, որ մէկէն նետուեցաւփլանի, թեւատարած, ոտքերը վեր գետինէն, տղուն թռելու տագնապէն թօթուելով ափերը ու պոռալով խելայեղ, սուր ու սրտակեղեք.
– Սողո՜մ…
Երկու բազուկներ զինքը բռնեցին։
– Ո՞ւր։
Սիւլէյման տասնապետն էր, յունօ-թրքական վերջին պատերազմը (1897) ներկայացնող վիմատիպ պատկերէ մը վերցուած աչքերով։ Որ, հոս, առանց դանակի, պարզ նայուածքին ահովը բաւ էր արիւնը սառեցնելով անոր երակներուն։ Թուրքը վայրենի այդ ահը ցեղային գոլի մը պէս կը պտտցնէ իրեն հետ ամէն րոպէ: Եւրոպացիները այդ գոլին զգայութիւնը չունին ա՛լ՝ ռուսական գլանին յայտնութենէն ետքը։
– Սողո՜մ, Սողո՜մ, տղա՛ս։
Մատ մը մնացած այդ մարմինէն, ճիչի սա ուժգնութի՜ւնը, որ չափազանց անախորժ, գրեթէ պատռտող բան մը անցուց բոլորին ալ ջիղերէն։ Այդ խլխլեակը ուրկէ՜ կը ճարէր զօրութիւնը, թօթուելու չափ զինքը կաշկանդող ձեռքերը։
Բայց աւելի անակնկալը տղուն դադարը՝ յանկարծակի։ Ըսես քար կտրէր<ref>կտրեր, սրբագրուած՝ կտրէր</ref>։ Մնաց անշարժ, ոտք փոխելու անկարող։ Նոյն ատեն ամէնքը դիտեցին անհուն դալկութիւնը ճակտէն ու երեսներէն։ Զինքը առաջնորդող խումբին տասնապետը հրամայեց.
– Քալէ՛։
Տղան, ոտքերէն, փակեր էր գետինին։
– Քալէ՛։
Որո՞ւ կ’ըսէր այդ անոպայ կենդանին, որ երկու տարեկանին կորսնցուցած իր<ref>էր, սրբագրուած՝ իր</ref>մայրը, ու մեծցած հօրը միւս կիներուն –թիւով տասներկու, յաջորդաբար– խուլ ատելութեան մէջ, կ’անգիտանար զգացումը մայր մը տղուն կապող։ Անիկա, իր տառապանքներուն իբր կտակ, կ’ատէր բոլոր մայրերը, բայց դնելով այդ զգացումին մէջ բացառիկ ալ երես մը, վրէժ լուծելու ինքնատիպ եղանակ, հետապնդելով, երբ արձակուրդով գեղ դառնար քաղաքէն, հօրը վերջին կինը, քսանամենի, անուշիկ ու տրտում պարման, բաւական ալ մօրէն ազգական, դրամի ճամբով ու մեղքի ճամբով քշուած դէպի կիսադարեան սա անկողինը ունեւոր ու յայրատ հաճիին։
– Սողո՜մ, Սողո՜մ…
Հետզհետէ աւելի ուժգին, ինքզինքը պատռտելով, ինչպէս կ’ընէր ատիկա իր գեղը, իր կռիւներուն ատենը, փրփրած, յաղթական, անդիմադրելի։ Անոր ձայնը խոշոր խռովք մը ստեղծեց բոլոր աթոռներէն։ Մէկը պոռաց.
– Դո՛ւրս հանեցէք։
Բուսաւ խոհարարը։
Շրթները խածած, զսպելու համար արցունքը, առանց նայելու տասնապետին երեսին, քակեց անոր ձեռքերը կնոջ դաստակներէն։ Կ’ընէր տիրաբար։ Ճակտին գիծերը անդադար աւրելով, շինելով ու լսելով։
– Հաւատի՛ս, կտրէ ձայնը, – քոմանտան փաշային խղդուկ կոկորդէն։
Ամբոխը, շշունջով, չկրնալով ինքզինքը տեղաւորել իր զգացումներուն տեսակին մէջ, տղէն մօրը, մօրմէն տղան աչք փոխելով, անորակելի ջղայնութեան մը մէջ։
– Քաշէ՛ ձայնդ, կ’ըսեմ քեզի։
Հայուն ներկայութիւնը ազդե՞ց բաւարար չափով, որպէսզի Սողոմենց կինը անուշնար մէկէն։
– Մի պոռար, քուրո՛ւկ։
– Թուրքերէ՛ն, թուրքերէ՜ն, – միջամտեց հանրածանօթմիւսթանթիգէֆէնտին, որ նոյնիսկ դատարանէն դուրս մարդն էր իր պարտականութեան ու կը հսկէր օրէնքին։
– Հայերէն չե՛նք ուզեր, – մռլտացին քարտուղարիկներն ու մոլլաները, սպառնագին ուռենալով իրենց սմքած անձերուն մէջէն։
– Չե՛նք ուզեր, չե՛նք ուզեր։
–Գա՛հր օլսուն [347]…
Գրեթէ բոլոր բերաններէն։
Ե ՞րբ ատեն կը գտնեն բառերը, այսքան սուղ րոպէներու մէջ այսքան հոծ ատելութիւն, թոյն ամբարելու։
Հայհոյանք, սպառնալիք, բացագանչութիւն։ Աչքերը դուրս՝ պոռթկալու չափ իրենց խեփորներէն։
Քոմանտան փաշային թեւացի պարզ շարժումը բաւ եղաւ սակայն՝ կասեցնելու այս տարերային պոռթկումը։
– Ձգեցէք խոհարարին։
Խոհարարը, հեռու, ու վեր՝ այդ ծփանուտ յուզումէն, իբր թէ չըլլար նշմարած կաթիլ մը իսկ բան.
– Չպոռաս, քուրո՛ւկ, ամօթ է։
– Սողո՜մս։
Բայց մեղմ, կոտրած։
– Վրանիս չխնդացնես, քուրո՛ւկս, չըլլայ որ լաս…
– Սողո՜մս…
Շուարա՜ծ, գրեթէ ապուշ, բայց բոլորովին ցած։
Չգիտնալով՝ ուր, որու նայիլ ու ինչ ըսել։ Նման մանուկին, որուն թուշերը կ’ուռին, մտապատկերին ձգողութեամբը, արցունքէն առաջ։
– Չլաս պիտի, խօսք տուիր։
– Տղա՜ս։
Ջուրը կաթիլներու պէս ինկող։
– Անհաւատները մի խնդացներ, քուրո՛ւկս, ազիզ մեռելիդ հոգուն։
– Տղա՜ս։
Բայց սեղմած՝ ակռաները, ճիշդ ինչպէս ըրեր էր էրիկը դագաղ դնելէ ետքը, պլլուելով իր մանչուն վիզին…։ Ան հետզհետէ իջաւ ձայնէն, ա՛յնքան՝ որ շրթներէն դուրս մղուածը հազիւ շունչ էր, քան թէ յօդաւոր, իմաստով հնչում։ Բաց էին սակայն թեւերը, լրիւ, ինք կը կարծէր անսահման՝ առնելու համար անոնց մէջ հասակը մանչուն, որ, քակուած ոտքերուն սառոյցէն՝ կը մօտենար մեղմ, մինչ բոլոր գլուխները երկնցեր էին անոր ետեւէն։
Դէպի գահո՜յքը։ Հարկա՛ւ։
Մայրն ալ, խոհարարէն ղեկավար։
Մեծ ջահին ճերմկած պայծառութեան տակ թուրք աւագանին տեսաւ վերջապէս աղբերային քրտինքը, որ կը պտղէր տղուն ճակատէն, կը սուզուէր երեսներուն, հատիկ-հատիկ կաթելու համար դունչէն։ Սողոմը չըրաւ շարժում մը այդ ջուրը սրբելու։ Դեղին, շատ դեղին այդ մորթին վրայ սա կաթիլները ինչո՞ւ արգահատանք չէին շարժեր ամբոխին մէջ։
Սեւ տղեկ մը, տարօրէն ճերմակ աչքերով, երկու գաւաթ ջուր ափսէի մը, չէր գիտեր որո՜ւ երկարել։
– Ո՞վ է ղրկողը։
Հարցուց սուճիզատէ Սագի պէյը, իր մօտ նստողին, բայց բաւական բարձր, որպէսզի խնդային շուրջինները։ Հանրահռչա՜կ մարդը։ Տարիքէն կոխուած, զոյգ հաճիովճեննէթէն իր պալատիկը ապահոված, դեռ կը մնար հաւատարիմ իր հզօրագոյն զգացումին։ Ամբողջ 60 տարի անիկա մեծագարութիւնն ունէր բարիքին,խայրին, բայց ջուրի ձեւով։ Բոլոր մզկիթներուն աղբիւրները, իրենց պաշտօնական սպասէն դուրս, անվրէպ հոգածութիւնը կը վայելէին մեծ բարեպաշտին, որ անձնական ծախքովը կը նորոգէր հետզհետէ յաճախակի տարտղնուած խեցի խողովակները աղբիւրներուն, – Արեւելքի մէջ կրօնական կառոյցներ, աղօթողին համար անհրաժեշտ, լուացումին պայմանէն եւ որոնց փողրակին շղթայուած ամանները –թասեր– տարուէ տարի կը կլայէր` թռցուածներուն տեղ նորեր դնելով<ref>գնելով, սրբագրուած՝ դնելով</ref>։ Ո՞ր մեղքին թողութիւնը կը հետապնդուէր աս անխոնջ բարերարումով։ Հարցուցէք ու անցէք։
Սեւ տղեկը քանի մը հեղ դարձաւ իր կրունկներուն վրայ, սպասեց մօտեցողի մը։ Ոչ ոք՝ որ զբաղէր իրմով։ Շատ պզտիկ անոր տարիքը վախին մէջն էր կոտրտող գաւաթներուն, որոնք կարծես կը հասկնային որբերուն անպաշտպան կռնակը, թաթիկները ու յիմար էին ցատկելու ափսէներէն դուրս, գլորելու համար գետին։ Անզգոյշ այդ տղաքը որքա՜ն անխնայ կերած են ծեծը։ …Անիկա շունչը բռնած՝ կռնակը ամրօրէն տեղաւորեց պատին։ Ջուրը գաւաթներէն իջած էր կէսին, այնքան դող կար անոր դաստակներուն։ Ու զանգուածը խուլ լռութեամբ կը հետեւէր մօտեցող տեսարանին։
Ու մայրն ու տղան եղան դէմ դէմի։
Չինկաւ անիկա մօրը բազուկներուն, ինչպէս կը սպասէր ատոր Սողոմենց կինը, գիտնալով պատճառը իր յոյսին։ Այլ կեցաւ դէմը, մէկ անգամ միայն նայելով անոր աչքերուն։ Անբացատրելի դառնութեամբ անիկա փախցուցեր էր նայուածքը։ Վա՞խ։ Խի՞պ։ Աւելի խոր ու անգիտակից ուրիշ վրդովո՞ւմ մը։ Պիտի չգիտնանք ճիշդ տարազել բաներ, որոնք այսքան բացառիկ պահերու կը գծուին մեր միտքի հորիզոններուն ու կը մարին փայլակի նման, մէկ-երկու ծուփով։ Ու անոնց հետախաղաղ կորուստէն տարիներ ետքն ալ հարցնենք պիտի մենք մեզի, թէ ինչպէս, օրինակի մը համար, մեր ձեռքերը քաշեցինք մեզի, ձեռքերէն անո՜ր, որ կը զատուէր մեզմէ, անվերադարձ, ու պիտի զարմանանք։
Ինքն ալ չինկաւ անոր բազուկներուն, ինչպէս շինուեր էր մտապատկերը սա հանդիպումին, երբ խոհարարին սենեակը, փաշային կնոջմէն կը ջանար հասկնալ իրական իմաստը իրմէ ուզուածին։ Բայց անծանօթ սպասում մը վերցուած կը պահէր անոնց բազուկները։ Չուզեց հաւատալ աչքերուն, որոնք անոր հասակը կ’ընէին երկարած, բարակցած, բայց կուրծքէն ալ կը հանէին խրոխտ առնութիւն ու հասունութիւն։ Ուշագրաւ էր սակայն տղուն դէմքին վրայ լուրջ տրտմութիւնը, դալուկով օծուած։
Այս շուարումը ընդհատուեցաւ հսկայ աղմուկէ մը։ Պալատը ներսէն ու դուրսէն դղրդեր էր։
Որքան առատ սա փողերը, որպէսզի մէկէն անոնց հեղուկովը լեցուն դառնային սրահը, հեռուի պարտէզները։ Գալարուտ, սուր, լայն, չար կամ թաւ, այդ օդային հեղեղը բան մը կը պատմէ՞ր երկինքներուն, որպէսզի աթոռները սառէին ու միջոցը անձկանար, տաճկընար, անբացատրելի յոյզի մը ընդմէջէն։ Սողոմին մայրը զգաց ատիկա։ Ու զգաց տղուն ալ հաշւոյն, որուն տեսիլքը –կ’ըլլայ ասիկա այլայլումի մեր զգայութիւններուն, որով մեր դէմի պատկերները ձեւն ու գոյնը կ’առնեն մեր խորագոյն ըղձանքներուն– յանկարծական հրաշքով մը փոխադրուած կարծեց իրենց տունը, Կիրակի իրիկուն, փեսահագուստի արարողութեան մը մէջ, երբ շարը տղուն ճիտին կապելէ ետքը, կը ծռէր անոր պսակուած, թագաւոր ճակատը համբուրելու…։ Այսպէս են երազեր մայրերը, իրենց մանչերը օրրանին մէջ օրրած օրերէն…
Որքա՞ն տեւեց ձայներու այս կարկուտը. ինք կը զատէր ահարկու թմբուկը, ինչպէս հարսնիքներուն կ’ըլլար ատիկա անոր ականջներէն դէպի խորերը հոգիին։
Երբ դարձաւ ինքը ետին, առջին գտաւ հսկայական ձեւ մը։
Շէյխ Սապիթը։
Հանդարտ, վեհափառ, տժգոյն, կէս կանանչ, համրիչը հատ-հատ քաշելէն։
Կիսահակ –մէջքի մնայուն խոցտուկի մը նուէր– սա կեցուածքը կը վայլէր<ref>կը վայելէր, սրբագրուած՝ կը վայլէր</ref>հսկային դէմքին թրքութեանը<ref>թրքութիւնը, սրբագրուած՝ թրքութեանը</ref>, քիչ մը աւելի մօտեցնելով, բանալով։ Ազատ ձեռքը փորին վրայ կը հաւաքէր ծալքերը կանանչ իր վերարկուին։
Ծանր, միշտ վեհափառ, կանանչ ու դեղին, Սողոմէն աւելի։
Ու, թթո՜ւ։ Ժողովուրդը կ’ըսէ՝ քացախ։ Ու տարտամ է բառը՝ տալու համար մասեր այդ դէմքերուն։
Շրթները, ով գիտէ ո՛ր նուիրականայաթը աղալու գործով, կը թուէին ճերմկիլ ու սմքիլ։ Տեսակ մը ուռեցուորո՛ւմ, կոպերէն ու մօրուքէ զերծ միսերէն՝ այդ թթու արտայայտութիւնը կ’ընէր տարօրէն անգութ։ Անոր ալ ճակտի գիծերուն բարակ ջուր։ Տղուն կուշտին, լման գլուխ մը վեր էր անոր հասակը երիտասարդէն։
Ու շրջելով ճերմակը իր աչքերուն աջ ու ձախ, ահարկու մարդուն<ref>մարդը, սրբագրուած՝ մարդուն</ref>բարձր ձայնը, որուն մէջ դող ու յոգնութիւն իրար կու գային, արտասանեց քարոզի շեշտով՝
– Օղլո՜ւմ, Սիւլէյման…
Կարիճէ խայթուող մը ուրիշ կերպ ոստում մ ը չընէր պիտի, ինչպէս ըրաւ Սողոմը այդ ձայնին մահակին ներքեւ։ Ե՞րբ էր հասեր իր գլխուն։ Ինչո՞ւ չէր տեսեր<ref>չէր տեսներ, սրբագրուած՝ չէր տեսեր</ref>։ Անոնց նայուածքները իրարու հանդիպեցան։ Ու, առանց որ մէկը բանար վարագոյրը մօտիկ անցեալին, տեսան երկուքն ալ եղերական գիշերը, որուն մէջ սա մարդուն մատերէն երկու երիտասարդ մահ էին գտեր։
Ակնթարթի մէջ, Սողոմէն փախաւ կտոր մը արիւնն ալ։ Ու անոր գոյնը մօտիկ էր պատանքին։
– Քեզի կ’ըսեմ, Սիւլէյման, օղլո՛ւմ…
Թո՜ւրքը, սաօղլումին մէջ, բայց տիրական ու կատարեալ. թերեւս անկեղծ ալ։ Այդ ժողովուրդը հայրերը մորթելէ ետքը այդ կոչականով կը ժողվէր անոնց տղաքը փողոցներէն։
Սողոմը չկրցաւ նայիլ, սարսուռէն։ Ու կը տառապէր, այդ դողը արգիլել չկրնալուն։
–Սելավաթ [353]կ’ուզենք։
Թշուառական մոլլաներէն սա պահա՜նջքը, որ յաղթեց հանդէսին ու լռութիւն հարկադրեց շէյխերուն շէյխին։
– Կատարուած է։
Միջամտեց հարցաքննիչ դատաւորը։
Ու ամբոխը շունչ առաւ։
– Ահա մայրդ, Սիւլէյման, օղլո՛ւմ…
Ու սարսռագին լռութեան մէջ ատոր մեծ մատը սեւեռեց ապշահար կինը, որ լեզուէն կապ, բայց շրթներէն թիզ մը բաց, կը նայէր ահարկու գազանին ու չէր հասկնար։
– Ուրացիր անիկա։
Աւելի խիստ ու բարձր՝
– Ուրացի՛ր անիկա։
Շչուն արտաշնչումով։
Ու կեցաւ։
Ամուր, համրիչին հատիկը կլորակ իր ձայնովը, կարծես չափը կու տար բոլորին սպասումին։ Ու գերման հոգեբանութեամբ կազմուած փաշաները, թշուառականսոֆթայէ մը աւելի թուրք, իրենց շունչը բռնած, կը հետեւէին անոր բառերուն արձագանգին, խորունկ, կարճ, տափաստանեան լայնութեամբ մը ողողուած։
– Ուրացիր անիկա։
Սղոցի մը պէս հաստ ու քսքսուն։
Կեցաւ, շունչը ուժգին առնելով, մինչ համրիչէն սատափ կայլակ մը, խոնաւ անկումով, փշրուեցաւ մինչեւ հեռուները կարծես։
Պաշտօնական երրորդումն էր ասիկա տարազին։
Որմէ յետոյ տղուն լռութիւնը մէկէն ի մէկ դարձաւ անակնկալ՝ որքան անհունօրէն խռովիչ։
Անիկա շրթներովը մօտ քառորդ վայրկեան բան մը կը թուէր արտասանել։ Դէմքին պուտ մը արիւն չմնաց։ Ու ճակտին գիծերէն ջուրեր քալեցին։ Յետոյ՝ հսկայ իր ափովը երեք անգամ հովանաւորեց անդիմադրելի յօրանջ մը, որուն կախարդական ծագումը դուրս էր կասկածէ մինչեւ անգամ քոմանտան փաշային համար։ Ու անոր աչքերը ողողուեցան նոյն ջուրով, որ կը բուսնէր ճակտին ակօսներէն։
– Հէ՜յ, մարդու որդի, – կ’ըսեմ քեզի վերջին անգամ ըլլալով, չո՛րս բաց ականջներդ։
Բառերուն հետ ուժգնակի թօթուեր էր տղան, որ չվերցուց աչքերը, դողաց անոր թեւին դողովը, խածաւ շրթները, ջիլ-ջիլ պրկեց իր դէմքին մկանները, բայց չբացաւ բերանը։
–Սիւպհա՜ն Ալլահ… սիւպհա՜ն Ալլահ … սիւպհա՜ն Ալլահ …։
Մռլտացին մօտաւոր աթոռներէն մինչեւ գորգապատ ու թաւշեթիկն գահոյքները փաշաներուն։ Աստուծոյ օգնութիւնը կ’ուզէին, երբ գիտէին, թէ պէտքը չունէին անոր։ Իրողութիւն էր, որ բոլոր հանդիսականները ելեր էին իրենց սրունքներուն վրայ ու դարձեր իրենց միակտուր թրքութեան, որ կը թարգմանուի դարձեալ թրքութիւն, առանց բացայայտիչի։ Նման րոպէներու անիկա հազարամ առաջուան մեր պատմիչներէն ուրուագրուած անասունն է, դարձեալ առանց վերադիրի։ Որ կը սպաննէ, ուրիշ բանի անկարող ըլլալուն։
–Սիւպհա՜ն Ալլահ…
Անհուն, անյաղթելի իր զայրոյթը բիբի մը սեւ սաթին նման, իր աչքերուն խորը կլորցուցած, ու հոն փոխադրելով ինչ որ Ասիա իր տափաստաններէ՛ն իբր թոյնի մանանայ դեռ կը բանայ մարդոց ջիղերու ճամբաներուն եւ ինչ որ Եւրոպան մոռցած է շատոնց՝ շէյխ Սապիթը ծռեց իր գլուխը դէպի երեսը Սողոմին, ու վիշտէն՝ որքան յուզումէն պայթելու չափ խիստ՝
– Ուլան,քեաֆիր…
Չկրցաւ լրացնել։
Շո՞ւնչը կու գար քիչ, որպէսզի կանգ առնէր, շարունակելէ առաջ նախադասութեան մնացած մասը։ Տեսան զինքը, որ դէմքէն ճմուռ-ճմուռ, եղեր էր դեղին, բայց աւելի քան մեռելը, որ քսանչորս ժամ առաջ պարպուած է արիւնէն։
–Սուսատըն մը էճէլինի [354]։
Կը գրեմ այս նախադասութիւնն ալ արտաբերման բառովը, քանի որ թարգմանութիւնը ստուերն անգամ չի տար սկզբնականին։ Իր ամէնօրեայ գործածութեամբը, թուրքերու բերնին, անիկա ունի անտարազելի բնականութիւն, վայելչութիւն, բոլորովին հեռու արեւմտեան մտայնութեան մէջ իր զգեցած վայրագութենէն։ Մահը իմացազանց<ref>իմացատաց, սրբագրուած՝ իմացազանց: [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>խորութիւն, աւելի գէշ բառով մը՝ խորհուրդ մը չէ այդ ժողովուրդին համար, որ երկինքը, արքայութիւնն ու դժոխքը, այսինքն՝ այս մտապատկերներուն կապուածսէնարիոն շատ լաւ կ’ըմբռնէ, առանց ըմբռնելու մահը, այսինքն՝ այդ վիճակներու նախախայրիքը սա աշխարհին վրայ։ Անցեալ չունենալու անհերքելի երեւո՞յթն է սա արդիւնքը ժողովուրդի մը մէջ, որ ապրեցաւ օրուան համար ու չէ այցուած մելամաղձոտ այն տառապանքէն, որով մշակոյթ մը կը տարուի տեւողութեան գօտիներէն ու կը նոյնանայ խումբ մը մարդոց հոգեբանութեան։ Ինչ որ պատմական փառք կը կոչենք, թուրքերուն մէջ ճակատամարտի հեղում մըն է միայն։ Այդ փառքը տարօրէն արագ կը ջնջուի, երբ այլեւս հողը վրիպի անոր հասողութենէն։ Թուրք կայսրութեան քանի մը ուժգին դարերը չեն զբաղիր մեռելով, զայն զգալու անկարող ըլլալնուն։ Պոլսոյ եւ գաւառական քանի մը մեծ քաղաքներու դամբարանները փաստեր են օտար, հիւանդ եւ զեղծանած ճաշակներու եւ վախերու։ Թուրքը դրապաշտ է շատ, հոգիներու տիրապետութեան մը համակերպելու համար։ Ու կը մեռնի, առանց մեծ ցաւի։
– Ծարաւցայ։
Ո՞վ էր պատասխանողը։
Հարցուցին ասիկա իրարու, մոլեգին՝ որքան ահաբեկ։ Խուլ սարսուռ մը բոլորին ալ դէմքը ըրաւ րոպէաբար խստագիծ ու վայրագ։ Ի՞նչ բանէ կը վախնային։
– Ծարաւցա՜ր<ref>Ծարաւցե՜ր, սրբագրուած՝ Ծարաւցա՜ր – ?</ref>…
Հեգնական։ Անգութ։ Դեղնած։ Այս վերադիրները պարտաւոր էք տալու ձայնին, որ մեր բերաններէն այս երանգներով դուրս կը փախչի երբեմն։ Շէյխ Սապիթը չէր կրնար իր անհամրիչ ձեռքը պահել փորին վրայ։
Ու ոտքի պէյերը տեսան, որ անոր կիսահակ գլուխը շտկուեցաւ, ցից, իր ծխնիին վրայ։ Ոչ իսկ պուտ մը արիւն անոր դեղնած երեսին վրայ։
– Ծարաւցա՞ր։
Հարցականը, իրաւ ցաւի մը ձեւով, փոխուեցաւ արագ մռլտուքի մը։ Ապահովաբարայաթմը կը ծամէր անիկա, հարիւրներու ներկայութեան, ինքզինքը ազատելու համար վերահաս փորձանքէն։ Անիկա բաւական խելք ունէր տակառին, թակոյկով սենեակին հետ չշփոթելու չափ քոմանտան փաշային ապարանքը։
– Շատ աղէկ, շատ աղէկ։
Ինքն իր ճնշումէն վիրաւոր ու յոգնած սա շեշտը տխուր էր նոյն ատեն՝ անզգալի նրբութեամբ մը։ Այս տարբերութիւնը կը բացատրէ ոճրագործին ու հանդիսականին հոգեբանութիւնները։ Արիւն թափելու ստիպուիլը մե՜ղք էր ի վերջոյ։ Բայց ազգային առած էր թուրքերուն բերնին սա ակնարկութիւնը, որ շուներուն օրհասը կը բացատրէ, երբ ասոնք աղտոտելու տեղ կ’ընտրեն մզկիթներու դուռները։
Ու տեսան, որ ահարկու անոր թեւը սեւ իր պատեանէն ըրաւ ինքզինքը դուրս, հանդիսաւոր կիսաղեղովը ձեռքին,նամազի լուացումը կատարող, երբ կանգուննոց թեզնիքը կը սոթտուի մինչեւ ուս, երեւան բերելով միս ու ոսկոր։ Հաստ, տարօրէն տժգոյն էր այդ թեւը, զոր բաց կանանչ, կաւի գոյն գիծեր կը թուէին ասեղնագործած ըլլալ։ Հիւսք-հիւսք ապարանջաններ, հաւանաբար հասարակ մետաղէ, վասնզի մեծ որկորապաշտ՝ շէյխը կ’ապրէր փորին համար` մետաղին թանկը յատկացնելով անոր սպասին։
Այդ թեւը, թեթեւ մը դողահար, երկարեցաւ կամացուկ դէպի վիզը երիտասարդին, որուն աչքերը փակ էին գրեթէ, մինչ շրթները կը թուէին շարժիլ մեղմօրէն։ Աղօ՞թք։ Ո՜վ գիտէ։ Իր սուզումին մէջ անիկա չէր տեսած իսկ վիզին փաթթուող այդ մատները, որոնք ամրօրէն սեղմեցին անոր կոկորդը։
Սեւ տղեկը, սարսափէն, նետուեր էր տեղէն։ Ափսէն՝ գետինը։ Կոտրող գաւաթներուն աղմուկը հազիւ լսուեցաւ։ Աչքերը չէին կրցած բաժնուիլ շէյխին կռնակէն։
Սողոմը, աչքերը բացած, աշխատեցաւ մեղմութեամբ ընել ետ այդ օղակը, որուն ամբողջացումին հասեր էր ձախն ալ։ Շէյխին հաստ շնչառութիւնը նշան էր ուժի<ref>ուժին, սրբագրուած՝ ուժի</ref>մեծ սպառումի։ Ու անձուկի, նոյն ատեն։ Սրա՞հը, – անգոյ, վասնզի ժամացոյցին թիք-թաքը, գիծ-գիծ, ինքզինքը կը կտրտէր, ճիգով ու զգուշութեամբ, սրտմտած ու անձկալից հանդիսատեսի մը պէս։ Ու կը լայննար հեւքը, համատարած լռութեան մէջ, լարելով տղուն գլխուն վերեւ մեծկակ ռունգերը թաթարի քիթին, կցկտուր ու ճղրտուն, մինչ մատները, քրտինքով լպրծուն, կը դժուարանային յաղթահարելու անոր վիզին դնդերները։ Մինչեւ ո՞ւր։ Մինչեւ ե՞րբ, որպէսզի թոյլ այդ օղակը զօրանար՝ կոտրելու չափ շունչին խողովակը։
Այսպէս հարցուցին իրարու խղդելու առաքինութեան երկու մասնագէտներ, Տիգրանակերտի կողմերէն, պաշտօնի բարձրացումով փոխադրուած Պրուսա։ Հոյակապ ու գիրուկ միւֆթիներ էին ասոնք, որոնք շէյխին սա փորձը ատենին, 95ի ջարդերուն, կատարեր էին այնքան յաջողակ, տասնամեայ շղթայակապ տղաքը մինչեւ հինգ վայրկեան իրենց վիզերէն կղպած պահելու իրենց մատերուն օղակին, քիչիկ-քիչիկ սեղմելով՝ հասնելու համար երջանիկ հանգիստին։
Շէյխը հազաց։
Տեսան սակայն նոյն րոպէին երիտասարդ կրօնափոխը, որ իր վիզին ծանրացող այդ երկաթները բռնեց մերկ դաստակներէն։ Առատութիւնը միսին, ուր ընկղմեցան տղուն պողպատ ու բարակ մատները։ Ցնցում։ Ընկրկում։ Դէմքի արնախռնում։ Ու շնորհալի, իրենց յիշատակներուն ցոլքովը գեղեցկացած երկու միւֆթիները զարմացան անշուշտ, տեսնելով ցցուիլը շէյխին, ետ նետուելու շարժումին մէջ, օդ փնտռող, ամրանալ ձգտելով ողնասիւնին վրայ։ Կռտողները<ref>Ծնթ. – կռտող – արու անասունները որձատող։</ref>ուժ առնելու համար կարօտ են կոնքի, կռնակի, սրունքի նպաստներուն։ Շէյխին փուտ միսերը տառացի կտրտուած էին Սողոմին պիրկ ու սուր մատներէն։
Ցաւի սա ուժգնութեան տակ չիյնալու համար գետին, նոյն ատեն խորունկ ամօթի մը վախէն ջլատուած, շէյխը լայն իր թաթերը ամրացուց տղուն ուսերուն։ Լաթը կը պահէր զանոնք սահելէ։ Խոշոր իր մատները այդ կերպով տեղաւորուած, անոր տուին անհրաժեշտ ապահովութիւն։ Բայց չէր հաշուած ուժերուն սպառումը, որ եղաւ արագ՝ որքան անակնկալ։ Տկարացման սա անձուկին մէջ ի զուր փնտռեց տղուն աչքերը, սարսափի հեղումով մը կտրելու համար անոր եղունգներուն սլաքները իր միսերուն մէջ, հետզհետէ աւելի խորացող։ Անիկա կը դողար մեծ իր մարմինին ուրիշ ալ մասերէն։ Ու հաստ վիզին ծալքերը բանջարի նման կարմրեր էին։ Զինուորները անտեղեակ անցածին, կ’ուրախանային շէյխին դղրդող կոյտին դիմաց։ Սրահը՝ իջած լարուածքէն։ Զուարճալի՞ սա արջուն եւ «խոզի ձագին» անակնկալ ճակատումը, որ հաւանաբար մէկն էր շէյխին հանրահամբաւ կատակներէն, նոյնիսկ ամէնէն հանդիսաւոր առիթներու…
Գրեթէ նոյն րոպէին, երբ տիգրանակերտցի միւֆթին՝
–Եաշասը՜ն<ref>Ծնթ. – եաշասըն – կեցցէ։</ref>, – պոռաց, լիահագագ ու յաղթական, վասնզի տեսեր էր շէյխին մէկ թաթին մուրճի պէս իջնալը տղուն ճակատին։ Սողոմենց Սողոմը փայտ կտրող մէկու մը բնականութեամբ, անսպասելիօրէն արագ, զոյգ իր ձեռքերուն մէջ առաւ այդ բարձրացող բռունցքը ու դարձուց, իր բոլոր ուժովը, իր ծխնիին վրայ, ամբողջական հոլովումով մը։ Փրթող յօդերու կճրտո՞ւքը։ Կոտրող բանի մը ճռի՞նչը։ Լսուեցան ասոնք։ Ու լսուեցաւ ճիշդ այն գիծէն, որով գրուեր էր Մաթիկին կոշկոճագին մահը անոր ուղեղին, երբ մարդասպանը, իր ծխնիին վրայ, զոյգ իր ձեռքերով դարձուցեր էր, նոյն ամբողջական հոլովումով, փայտերու հիւսուած թեւը անմոռանալի յեղափոխականին։
– Ա՜…
Ինչպէ՛ս արջ մը վիրաւոր։
Շէյխը ինկած՝ կռնակին վրայ։
Ու սրահը թնդաց։
Նոյն րոպէին, զինուոր մը, առանց հրամանի սպասելու, մաուզէրին հաստախարիսխ կոթը փակցուց Սողոմին ծոծրակին ու գլորեց զայն շէյխին մարմինին վրայ։
… Արդէն կապած էին զայն, առանց ուշ դնելու մօրը, որ ակռաները բացած կը խածնէր ի՛նչ որ կ’իյնար կզակներուն հասողութեան։ Անոր մռնչիւնը կը լեցնէր սրահը, կը յորդէր ապակիներէն` երթալու համար հսկայական ապարանքին հեռանկեալ խորշերը մինչեւ։ Սուր, բզկտող այդ ճիչերը հանդիսականներուն ջիղերը ըրին կտոր-կտոր։ Թուրք կինը չի պոռար։
Աւելորդ է խօսիլ ընդհանուր իրարանցումէն։
Ամէն մարդ ձայն ունէր, ամէն մարդ կարծիք, սպասելով, որ փրթէին պոռացող կնոջ ձայնին խողովակները։ Ու այս կարծիքներուն մէջ, հիմնականը, տղուն նահանջը։ Հետաքրքիր՝ շատերըսելավաթին իրապէս կատարուած ըլլալուն, վասնզի ատիկա ապահովութիւն մըն էր անոր մահուան։ Չէին գիտեր իրական ազդակը տղուն ու շէյխին բախումին։ Ու կը մտածէին։
Բայց տիրապետո՛ղ՝ կանչուըռտուքը Սողոմենց հարսին, իջնելու տեղ աճող ու անտանելի, ա՛յնքան՝ որ մատէն խածուած ոստիկան մը բռունցքի հարուածքով մը ջախջախեց անոր կզակը։ Արիւնը հոսեցաւ, բայց ձայնը մնաց անպարտելի։ Ուրիշ հարուած մը անոր գանկին րոպէ մը լռեցուց զայն` առանց անոր ուշքը առնելու գլխէն։ Ու պղտոր լռութեան մէջ, զոր մօրը մեղմ հեծկլտուքը կ’ակօսէր քիչ-քիչ, լսելի եղաւ սրահին արեւմտեան մուտքէն կանացի ձայն մը.
– Ի՞նչ աղմուկ է աս։
Ամէնքը դարձան ձայնին։
– Ի՞նչ կ’ընէք։
Տիրական։ Սխալ չէ աւելցնել՝ արքայական։
Քոմանտան փաշային կինը։
Պարզ, գլխուն մետաքսէ ճերմակ վառ՝ անիկա քալեց առաջ։ Քայլերը փոխելու հպարտութիւնը, մարմինին բռնուածքը, աչքերու լարումը բաւական բան կ’ըսէին սա մարդոց, որոնց ակնարկին փաղաղիչ ու յայրատ սեւեռումը անզօր եղաւ սա մուտքին տպաւորիչ հեղինակութիւնը աղարտելու։ Անսայթաք, տարօրէն նուրբ կարմիրով մը զգեստաւոր այտերէն, մինչեւ անգամ ճակատէն՝ հասաւ անիկա կաշկանդուած տղուն։ Սրտառուչ։ Գրեթէ մեղադրող, բայց համակերպուն անոր նայուա՜ծքը։
– Հանդարտ,վալիտէ<ref>Ծնթ. – վալիտէ – մայր։ Որոշ տարիքէ մը ետք կինը մայր է թուրքերուն մէջ։</ref>։
Ինչո՞ւ չեն պատասխանած տղուն հայեացքին<ref>չեն պատասխանած... հայեացքին ?</ref>։
Սողոմին մայրը, բերանը զգուշացնելով հանդերձ հանըմին «մաս-մաքուր» զգեստներէն, ձեւը գտեր էր իյնալու անոր փէշերուն ու ճակատը դրած անոր ոտքերուն։
– Տղա՜ս, հանըմ, տղա՜ս։
Ո՛չ արցունք, ոչ ալ ձայն։ Այլ երկուքը մէկէն, ինչպէս կ’ընեն, գեղերու մէջ, ողբի րոպէներուն, մեռելին առջեւ կամ անոր յիշատակին հետ։
– Հանդարտ,վալիտէ, հանդարտ։
Ու ձայնին հետ, ձե՛ռքը, որ զայն հանեց ոտքի։ Արի՜ւնը, սեւ, մէկ շրթունքի անկիւնին։ Ու չկար մէկը անկէ նեղուող։
Երկարեց անոր իր թաշկինակը։
– Սրբէ բերանդ։
Յետոյ, դառնալով զինուորներուն՝
– Ձգեցէք ինծի։
Իր մատը ցոյց էր տուած Սողոմը։
Ըսուածքի հեղինակութեան կը միանար անոր համբաւը։ Զինուորները, առանց քակելու իրենց շղթան, քաշեցին իրենց ձեռքերը տղուն մարմինէն։
Անդին՝ ուրիշ խումբ մը զբաղած էր շէյխը ուշաբերելու, որուն կիսափակ թարթիչներէն նայուածքի գիծ մը, անկանոն, կը ջանար ըլլալ, բայց կ’աւրուէր, համաձայն գլխուն ըրած<ref>կրած, սրբագրուած՝ ըրած</ref>շարժումներուն։ Նոյն ատեն հսկայ ու հոտած անոր զանգուածը կը հպատակէր դուրսէն բազուկներու, լքելով ինքզինքը, ասոնց պակասէն, ստեղծելով դիակին կարծրացումը կանխող ջրի, աղկաղկ թուլութիւնը, նուաղումին հետեւող յուսաբեկ անձուկը։
Կուսակալը, քանի մը հազարապետ, երեքչորս մեծաստիճան կրօնաւոր շրջապատեցինսարայլըն։ Անոր ամուսինը ճամբայ էր ինկած իր գահոյքէն դէպի սա խումբը, բայց սպառնացուած՝ պայթելու վրայ հազէն, զգուշաւոր էր իր քայլերուն։ Փոշին, ապականուած օդը կը սղոցէին անոր կոկորդը։
Հպարտ, դժգոհ՝ կուսակալը ձեռքը լայն բանալով իր կռնակին վրայ։
– Ի՞նչ է աս, հանըմ էֆէնտի։
– Ինչո՞ւ կը հարցնէք ինծի ատիկա։
– Որո՞ւ ուրեմն պէտք կ’ըլլայ հարցնել։
– Ձեզի, փաշա հազրէթլերի։
– Ինծի՞։
Ապշահար, ցոյց տալով դեղնած ատամներու շարք մը, խոռոչաւոր ու անկանոն։
– Անշո՛ւշտ։
Հասած էր քոմանտան փաշան, զայրոյթէն կապուտցած։ Հազին նիզակէն հալածական՝ անիկա չխօսեցաւ։ Սուր ու խոշոր անոր շունչը կը հոտէր ստամոքսի կաթսային ամբողջ գարշութեամբը, որ գէրերուն խօսակցութիւնը տաժանք մը կ’ընէ դէմինին։
– Դուք էք պատասխանատուն։
– Ինչպէ՞ս թէ մենք։
– Ի հարկէ, փաշա հազրէթլերի։
Անոր նուրբ ձեռքը գնաց շղթաներուն։ Հա՞զ մը կ’արգիլէր, թէ կ’ուզէր լռել։ Բայց տաքցաւ –մորթին վրայ ցոլացող կարմիրը կը մատնէր ատիկա– ու աւելցուց, գրեթէ յանդիմանող.
– Ճիշդ երեք անգամ ես լուր եմ ղրկեր այսօր, քոմանտան փաշային։
Եւ դարձուց իր նայուածքը ամուսինին։
– Այնպէս չէ՞, փաշա՛։
Քոմանտան փաշան «կէս արտավար» իր երեսներով ու կոճի նման դունչովը պարտաւորուեցաւ հաստատել ստուգութիւնը հանըմին պատմումին։ Ու անոր վիզին տակէն քառածալ միսը մաս կ’առնէր այս խօսակցութեան։
– Ես գիտէի, կը զգայի ասիկա։
– Ի՞նչ բան։
– Ինչ որ կատարուած է։
– Զարմանալի։
– Երբեք, ընդհակառակն, շատ պարզ, ամէն ինչ ծանօթ էր ձեզի։
– Կը մերժեմ այդ վերագրումը բացարձակապէս։ Իմ մասիս՝ ես անտեղեակ եմ ամէն բանէ։
– Եւ սակայն ես լուր եմ ղրկեր։
– Թէ՞։
– Թէսելավաթի պաշտօնական արարողութիւնը բաւ էր համարուելու, թէ՝ ա՛լ հարկ չկար սա երկրորդին, մա՛նաւանդ անոր տրուած սա հանդիսաւորութեան։
– Բայց ի՞նչ վնաս կայ ատոր մէջ, հանըմ էֆէնտի։
– Վնա՞ս։
Ու ցոյց տուաւ մատին ծայրովը շէյխով զբաղած խումբը, ուր դէմքերու արտայայտութիւնը կը դառնար անձկալից։
– Ահաւասիկ վնասը։
Կուսակալը լաւ չէր հասկցած։
– Այդպէս էր ուզած։
– Ո՞վ։
– Հաւատափոխը։
Անիկա լռեց։
Դէմը, ինչպէս Մարիամ մօրպարկենքին առջեւ, Սողոմենց կինը, անշուշտ բնաւ կամ շատ քիչ բան հասկնալով սա վիճաբանութենէն, բայց տարօրէն խոր ապահովութեամբ մը անոր «հոգին կը վկայէր», թէ այդ բերանէն «ըռինդութիւն» միայն կրնար գալ հայուն՝ ինչպէս թուրքին։ Այսպէս կը դատենք, առանց որոշապէս գիտակցելու մեր տուեալներուն, անծանօթներ, որոնց հետ մեր առաջին հանդիպումը կու գա յ խոր խռովքի ակօսներէն։
Անոնց շուրջը մարդերու համախմբումը եղաւ շատ արագ։
Աւագանին ամբողջ։ Այսինքն՝ կուսակալութեան ամէնէն ջոջ պաշտօնատարները, մեծ մասով կրօնական նուիրապետութենէն։ Որոնք երկիւղախառն լռութեամբ կը շփշփէին, հիացիկ, իրենց մօրուքները ու պարտկելու յոյսով յայրատ աշխատանոցը իրենց աչքերուն, կիսամրմունջ աղալովայաթըայաթին ետեւէն։ Այդ օրերուն մարդիկ աղօթելու էին մորթելու՝ ինչպէս ցանկանալու ատեն։ Բացառիկ՝ սա պատեհութիւնը, այնքան խօսուած արքենի կինը վայելելու աչքով։ Թուրք ընտանիքը կազմուած է առանց կնոջ։ Ըսել կ’ուզեմ՝ անոր մէջ զգալի չէ ազդեցութիւնը կին տարրին։ Զօրանոցն ու դիւանը կաղապարած են անոր խարիսխները։ Այրը՝ տունէն դուրս։ Կինը՝ վանդակէն ներս։ Առաջինը՝ սրճարանները, աղօթատեղիները յամենալով մեծ ախորժանքով։ Երկրորդը՝ իրպողչան միշտ պատրաստ պահելով, դուրս նետուելու մշտական անդոհին մէջ, պակսելով իր կայանէն հոգիովն ու սրտովը։ …Բոլոր այս մարդիկը, արգիլուած պտուղին ձգողութեամբը, իրարու կիներուն հանդէպ խուլ հետաքրքրութեամբ, աչքով կ’ուտէին դեռ անթարշամ հրապոյրըսարայլըին, որուն կ’աւելնար հեքիաթը, ցանկութիւններուն լուսապսակը։ Բոլոր այս մարդիկը, իրենց բազմահատոր կիները կը ստիպէին պատմել, բեմադրել մարմինները ուրիշներու կիներուն ու կ’ապրէին օտար ծոցին կարօտովը, իրենք զիրենք ընելով մեծատաղանդ տարփաւորներ, սազով կամ չարիքով<ref>սազով կամ չարիքով – ?</ref>պարզելու ատեն անմահ տենչը սերմին ծարաւին։ Ասկէ զատ զինուորականը հիմնատարր հոգեբանութիւն է թուրք ընկերութեան մէջ։ Բանակի, զօրանոցի սա պաշտամունքը նկարագիրն է անոնց քաղաքակրթութեան։ Զուտ արու տարրով կազմուած այդ ընկերութիւնը նախճիրով, արիւնով կը շարունակէ թափը սկզբնական ախորժակին տակաւին հիմա։ Սեռին դիտապաստ զգետնուիլը, ռուս վէպին մէջ այնքան ճակատագրական, թուրքերուն մօտ տարրական կենցաղ է դեռ։ Եւրոպա ըրած մեծ փաշաներն ու ազնուատոհմ պէյերը դուրս չեն այս ընդհանրացումէն։ Դրէք սեռը թուրքին հասողութեան ու ասիկա պիտի բաւէ, որպէսզի անիկա պարպուի իր միւս կիրքերէն, պայմանաւ, որ արիւնը կամ ասոր հոտը նախապէս «բռնած» չըլլայ անոնց զգայարանքները։ Անգամ մը արիւնի համր զգացող կենդանին, սերմին պիտի կապէ ճապաղիքին եղկ միւս համն ալ։ Լլկելն ու նոյն գիծով սպաննելը, անոնց բանակներուն նախասիրած մարզանքը եղաւ դարերով։
Ու գիտէին, թէ ինչո՜ւ չէին խօսեր։
Կուսակալը, մետաքս իր թաշկինակէն հոտ սփռելո՞ւ, թէ մշուշոտ ապակիները մաքրելու համար իր ակնոցին, պաղած կը նայէրմոնոկրամին, զոր Եղնիկին մատները բանած էին այդ կտաւին վրայ։ Իրողութիւն էր, որ սա ա՛լ անգիտակից դարձած զբաղումով՝ անիկա սովոր էր իր մտածումները հանել իրենց թմբիրէն։ Նստակեաց կենդանիներուն մէջ շարժումը –մտածումը ուրիշ քիչ բան է– տհաճութիւն է ու անգործութիւն։ …Կիսասեւեռ, ակնոցը տեղաւորելէ յետոյ իր քիթին կէսին –կ’ընէր այսպէս, նմանելու համար եւրոպացի դիւանագէտի մը, որմէ լուսանկար մը ինկած էր իր թուղթերուն մէջ՝ պատկերազարդ հանդէսէ մը հանուած–, հարցուց տիկինին դիւանագէտի խորհրդաւոր թարթումովը։
- Հիմա՞։
Սարայլըն, լո՛ւռ։ Անիկա կը հետեւէր շէյխին մարմինին, որ անգործօն միսի էր վերածուած։
Իր հարցումէն մարդ կը նեղուի երբեմն։
Եւ սակայն խուժանը կը դառնար խռով։
– Հանըմ էֆէնտի, կրնա՞մ ձեզի հարցնել, թէ ինչու այսպէս ուզեց այս հաւատափոխը։
– Ինչպէ՞ս ուզեց։
– Ինչո՞ւ չուրացաւ իր մայրը։
– Այդ հարցումը պատասխան չունի, փաշա հազրէթլերի։
– Ինչպէ՞ս։
Անոր ամուսինը, «ականջները կախ»՝ կը հետեւէր սա խօսակցութեան՝ միջամտել վախնալով։ Գայթակղութիւնը արդիւնք էր քոմանտանին գերմանական իմաստութեան։
– Դուք կը հարցնէք ինչուն ու չէք մտածեր ձեզի։
Ու ինքնին անուշիկ անոր աչքերը անգամ մըն ալ անուշցան, սեւեռումով մը դէպի ներս։ Իր սրտին նայող կնոջ մը աչքերը անդիմադրելի են։ Ասկէ զատ մենք գրեթէ միշտ կ’այցուինք անգայտ շղարշումովը մեր մտապատկերներուն։ Թախծոտ ժպիտ մը ուրուացեր էր մեղմ անոր միսերուն անդունդներէն։ Անսփոփ գերութիւնը<ref>գիտութիւնը, սրբագրուած գերութիւնը ?</ref>մեզ կ’ընէ շողարձակ<ref>շողարձակ – ?</ref>։
Անոր մատը դողաց։ Մեծ ադամանդէ մը բիւրեղներ կը փրթէին, երբ աւելցուց.
– Բայց մենք չէ, որ մեր օրէնքները պիտի պարտաւորենք ուրիշներու սիրտին։
Երկու օր առաջ կարդացուած վէպէ մը, որ թարգմանութիւն մըն էր կոմսուհիի մը սիրարկածները պատմող, սա մտածումը անիկա կը կրկնէր անդադար, մարդոց սիրտերը վարող ուժերուն տարօրինակ, անգուշակելի ուղղութիւններէն խորապէս շահագրգռուած։ Ո՞ր օրէնքին զօրութեամբը վէպին հերոսուհին իր աղջկանը նշանածը կ’առնէր անոր միամիտ տարփանքէն, ու ասիկա՝ հեշտագին, հարցնելով իր վայելքին մէջ իր արարքին արժէքը իր տարփաւորին ու անկէ առնելով վերի պատասխանը։Սարայլըն ընդհանրացուց առածին իմաստը։ Սողոմին մերժումը փառաւոր փաստ մըն էր անշուշտ։ Բայց անիկա կ’անգիտանար աւելին։ Տարիներով կը բուսանանք, մեղքին կամ վայելքին խորը, անհանգիստ կամ պանդոյր։ Օրին մէկը, չսպասուած առիթով մը, որ ակնարկ մը, շարժում մը, բառ մը, ընթերցում մը կրնայ ըլլալ, մենք կը վերածնինք<ref>կը վերածուինք, սրբագրուած՝ կը վերածնինք ?</ref>, ըսել կ’ուզեմ՝ մեզի դարձած կը գտնենք, խելամտելով մեր բուսական անդոհին ու մեր դժբախտութիւնը կը հագնինք, ոչ թէ դուրսէն բռնադրուած փուշէ պսակի մը կամ ներսէն հրամայուած ձարէ շապիկի մը պէս, այլ՝ իբրեւ մեր իսկ մարմինին ոգեղինացումը ու մեզ կը դատենք։ Բոլոր այն կիները, որոնք մեղքը ունեցան իրենց պարտադիր ընկեր, օրին մէկը զայն պիտի տեսնեն այս տարազով։ Քառսունէն յետոյ անոնք պիտի չզղջան, ոչ ալ ափսոսան, այլ պիտի իմաստնանան ու պիտի հաշտուին իրենք իրենց հետ։
Թարթիչները կիսովի վեր, հեռուներէ<ref>հեռուները, սրբագրուած՝ հեռուներէ ?</ref>իջնողի այլուրութեամբ մը, ուր կար անուշութիւն ու տրտմութիւն ու ինչ որ քսան տարուան փափկասնունդ մեղք մը կու տայ մեր արտայայտութեան իբր ապրուած ճանաչողութիւն՝ անիկա աւելցուց իբր թէ օտարներուն.
– Սիրտը դուրս է մեր հասողութենէն ու մեր պարտքն է հասկնալ այս հանելուկը։
Գիտէր, թէ կը կրկնէր մօտաւոր իմաստը տողի մը, դարձեալ թարգմանութիւն մը, որուն մէջ այդ բառերը կ’ելլէին բերանէն ուրիշ կնոջ մը, իր՝ թէ իրմէն մատաղ տարիքով, ան ալ իշխանուհի, հեռաւոր Անգլիայի մէկ դղեակին մէջ, հազար մը տարի առաջ, երբ, ծովաբարձ աշտարակին կատարին, գլխիկը կ’երկարէր, աղօթքէ մը ետք, էրկանը սուրին, իր սիրահարին սպանումէն յետոյ աւելորդ յայտարարելով ապրիլը ու արցունքով, բայց անդիմադրելի շնորհով մըն ալ մահ պաղատելով ամուսին իշխանէն, ա՛յնքան՝ որ անպատուըւած սիրտը կը փղձկէր իր կնոջ սա քաղցրութենէն ու իր կարգին սուրը կ’երկարէր անոր, մահուան ծարաւով։ Վէպերուն ու դիւցազներգութիւններուն մէջ երբեմն կեանքը իրաւ է մեր իրականութենէն շատ վեր հոծութեամբ։
– Ո՞ր հանելուկը։
Ուրկէ՞ իմանար կուսակալ փաշան ալիքներէ կոծուած աշտարակին կատարին մատուցուած սա պատարագը ու անոր մէկ նախադասութիւնը։ Անիկա հարցուց սակայն.
– Բայց զարմանալի է, որ չէք հասկնար, փաշա հազրէթլերի։
Ու չէր գիտեր, որ ինքն էր զարմանալին։ Անիկա դարձաւ սակայն դղեակէն իր սրահը։ Ու կը թուէր տեւողութեան դաշտերէն քալել, այնքան մտապատկերը իր անգլիական ծագումով իշխող էր տակաւին անոր զգայարանքներուն։
– Կեանքը ճերմակ թուղթ չէ ու մեր ուզած մելանը չեն տար մեզի։
Աս ալ մտածում մը, ուրիշ վէպէ մը։
– Կեանքը երկաթէ տախտակ է, ու ամէն գրիչ ուժ չունի անոր վրայ իր ուզածը գրելու։
Կանգ առաւ։ Ճիգ ու շուարում։ Ամբոխը կախ էր անոր աղուոր շրթներէն, որոնք բառերը կ’արձակէին առանց ծեքծեքումի, լրջութեամբ տրտմած։ Խոր էր անիկա, հրապուրիչ, իմաստուն։ Ու տակաւին չէր գիտեր, թէ քանի մը կիներ անցեր էին իր դէմէն, իրենց եղերերգական վայելչութեամբ ու տրամին սիրտ առնող փաթեթիքովը։ Անիկա կը դառնար խռովիչ։ Հեռանկեալ պատկերներուն լոյսը մեզ կ’ընէ այսպէս թափանցիկ։
– Չէ՞ կարելի պարզ խօսիլ, հանըմ էֆէնտի։
Առանց հեգնութեան չափեց անիկա իր խօսակիցը։ Պզտիկ ծալք մը անոր շրթներու անկիւնէն, որով կը խուսափի մեզմէ մեր անկարողութեան պատգամը։
– Ի վերջոյ, փաշա հազրէթլերի, գիտէ՞ք բան մը…
Կէս մնացած նախադասութիւնը, գլխու տրտում հակումով մը, կրկին եղաւ անհասկնալի։
– Ի՞նչ է ձեր նպատակը։
– Գիտէ՞ք բան մը մահէն անդին։
Սարայլըն կրքոտ էր։ Որո՞ւ կը բարկանար։
– Այսի՞նքն։
– Պարզ է, շատ պարզ, փաշա հազրէթլերի, կա՞յ, գիտէ՞ք բան մը մահէն անդին։
Անիկա լրջացաւ։ Կիրքը կտրեր էր։ Ու պարզ էին անոր աչքերը, որոնք, վէպերէն դարձող, կը մատնէին երկար ճամբորդութիւններու խոնջէնքն ու տրտմութիւնը։ Սրահը կը շարունակէր ինքզինքը հաւաքել աւագ այս խումբին շուրջը։
– Մահուան յօժարող մը, այդ իսկ դիւրաբեկութեամբ, չի վախնար մեր օրէնքներէն։ Ու պարզ է այս ճշմարտութիւնը դարձեալ։
– Ո՞վ է ատիկա, հանըմ էֆէնտի։
– Ան։
Ցոյց տուաւ երիտասարդը։
– Մեզի չըսուեցաւ ասիկա։
– Կարելի է։ Բայց ես հաղորդեցի այս պարագան քոմանտան փաշային։
Անիկա հանդարտ էր, բացատրող քան, թէ վիճաբանող։
– Ու ըրի կարելին, որպէսզի դէպքերը չիյնային հոս։
Լռեց։ Աչքին ուրուացեր էր ու ջնջուեր ստուերը խոհարարին, որ անոր ոլորտին մէջ քաշուած կ’ըլլար անզգալաբար։
– Արդար չէ՞, որ տղայ մը վախնար իր մօրմէն։
– Կատարելապէս։
– Մերժե՞ց իրենց գեղին մեծերը։
– Այո՛։
– Քահանա՞ն։
– Այո՛։
– Բայց անիկա չէր կրնար մերժել իր մայրը։
– Իրաւունք ունի հանըմ էֆէնտին։
– Ու վճռական, յայտարարեց ասիկա<ref>– Ու վճռական.... ասիկա – ?</ref>։
Տեսան անոր ձեռքը, որ երկարեցաւ՝ ճակտին փակած վառը զատելու եւ տանելու քիչ մը աւելի ետ, դէպի մազերը։ Մետաքսը, երբ թրջի, կը նեղէ, կծու, մածուցիկ դառնալով։ Բարակ շողիւն մը կը խաղար քրտնած մասերէն։
– Ու երբ հիմնականը ունէիք, չեմ գիտեր ինչո՞ւ երկրորդականով վտանգ փնտռեցիք։
Պոլսական խօսակցութեան ընտիր կերպերը անիկա զարգացուցած էր եւ իր սալոնին սպասովը երկար տարիներ վէպերը ուրիշ նպաստ էին բերած անոր խօսքի բնածին դիւրութեան։ Իր ժպիտը, խօսքի մէջ զգեցած անգիտակից պչրանքը, իր անձին համը իրարու կու գային, որպէսզի մարդերը ուշանային իր շունչին մէջ։ Ու ինք գիտէր ատիկա, բայց առանց սնապարծութեան։
– Հակառակ թախանձանքիս՝ չհասկցան, թէ աւելորդ էր յամառիլ սա հանդիպումին։
– Բայց ըսին, որ դուք էք փափաքած։
– Ե՞ս։
Նայեցաւ ամուսինին, որ գլուխը դարձուցեր էր շէյխով զբաղող խմբակին։
– Մօր ու տղու վերջնական բաժանումէն առաջ, ես ուզեցի, որ իրար տեսնեն անգամ մը։
– Տեսա՞ք։
– Մի աճապարէք։ Տեսնեն՝ բայց ոչ յիսուն, հարիւր աչքերու տակ, այլ՝ վարը, խոհանոցին մէջ։ Այս է եղածը ու չեղածը։ Նման տագնապներու մէջ կիները կը հասկնան իրար։ Կու գան րոպէներ, երբ սիրտերը վեր կ’ըլլան ձեր օրէնքներէն, փաշա հազրէթլերի, ու թերեւս վեր՝ ազգէն ալ, կրօնքէն ալ։
Կը խօսէր բնական, հակառակ քրտինքին, որ կը շատնար չնորոգուած օդին ու յուզումին<ref>օդին ու յուզումին ? օդէն ու յուզումէն ?</ref>։ Այս բնականութիւնն էր պատճառ, որպէսզի անցնէր աննշմար մտածումին հերետիկոսութիւնը։ Ազատականութիւնը Թուրքը բարքերու մէջ կը հանդուրժէր, անշուշտ ուրիշին վրայով, կրօնքին նպաստովըճեհեննէմին բաշխելով հեղինակները։ Բայց բառերու կրկէսէն անիկա քրէական մեղք էր ու է՛ տակաւին։ Չէ եղած շրջան, մամուլի հաստատումէն ասդին, որուն մէջ, անոնք, այսինքն՝ մտածողները, առանց մահուան սպառնալիքի յանդգնին գրել ինչ որ կը մտածեն աս ու ան հարցին շուրջ։
– Հիմա՝ որ հիմնականը կատարուած է, ու կատարուած՝ մեր ամէնուն ցանկալի ձեւովը, կը խորհիմ, որ ձգէք ինծի կարգադրութիւնը այս կնճիռին։ Կը փափաքիմ, որ տղան յանձնէք ինծի ամէնէն շատ կէս ժամուան համար։
– Յետո՞յ։
– Յետո՞յ։ Վստահ եմ, թէ զայն կը դարձնեմ ձեզի սրբացած եւ ուղղափառ, այնքան՝ որքան զտարիւն միւսլիւմանէ մը ծնած մէկը։
– Բայց կատարեալ գոհունակութեամբ, հանըմ էֆէնտի։ Անշուշտ Ալլահը վարձահատոյց կ’ըլլայ ձեր բարիքներէն։
Քաղաքային վարժարանէ<ref>Ծնթ. – քաղաքային վարժարան – թուրքերը այդ վարժարանները կ’անուանէին միլքիյէ ։ Անոնց մէջ կը պատրաստուէր վարչական մեքենային համար անհրաժեշտ պաշտօնէութիւնը։ Օտար մշակոյթէ զգուշութեամբ զերծ պահուած այդ հաստատութիւնները գործնապաշտ ոգիով մը կը տոգորէին իրենց ուսանողութիւնը, մշակելով թրքութեան ու իսլամութեան անխառն պաշտամունք մը։ Վեհապետին ուղղակի հսկողութեան տակ՝ այդ դպրոցները տուին իմացապէս բոպիկ մտաւորականութիւն մը, որ թուրք պատմութիւնն ու աշխարհագրութիւնը դասեց կատարը ուսումին։</ref>փայլուն ընթացաւարտ, իր պոլսական կապերուն պարտական արագ իր յառաջացումը՝ կուսակալը կը հաւատար բարիքին։
– Շնորհակալ եմ։
Չէր նայած էրկանը, որ շահ ունէր չհանդիպելու անոր հայեացքին ու կը թուէր մտազբաղ շէյխին երկարող նուաղումովը։ Քաղաքէն պալատ դարձին՝ էրիկկնիկ գրեթէ կռուեր էին սա «սերսեմ» հանդէսին համար։ Կը վախնար ամուր նայելէ շրջապատող աչքերուն, որոնք գիտէր ուղղուած իր մարմինին բոլոր մասերուն, ասեղի պէս սուր ու թափանցող։
Սրբեց փրփուրի նման թաշկինակով մը յօնքերուն վերնագիծը։ Քրտինքը անտանելի կը դառնար։
– Հաւատի՛ս։
Չէր շրջած իր կրունկներուն վրայ։ Գիտէր անոր ներկայութիւնը իր ետին։
Խոհարարը կեցաւ յարգանքով։
– Տար այս տղան խոհանոց։
Հարիւրապետ Աքիֆ պէյը, զինուորական լրջութեամբ՝
– Անշուշտ հսկողութեան տակ, հանըմ էֆէնտի։
– Չեմ հասկնար։
Կուսակալը միջամտեց։ Բանտարկեալները չէին կրնար առանց զինուորի պտտիլ։ Բայց շնորհ մը կ’ըլլար տիկինին անշուշտ։ Պահակները սպասէին պիտի խոհանոցէն դուրս։ Տեսակցութենէն ետք, մինչեւ ձեւակերպական արարողութեանց ամբողջացումը, հաւատափոխը պիտի դառնար իր խցիկին։
Անիկա, առանց առարկութեան, ընդունեց թելադրուածը։ Սարսափին մէջն էր հարիւրապետին նայուածքին։
Ու, դառնալով Սողոմին մօրը՝
– Քալէ ետեւէս։
Սողոմենց հարսը, որուն արիւնը քիչքիչ կը մզուէր դեռ, ինկաւ անոր առջեւը։ Տղան, զինուորներէ շրջապատ՝ կը կանխէր զանոնք։
Ամբոխը՝ հիացիկ տրտմութեան մէջ։
Անոնց հեռացումը արձակեց պաշտօնատարներուն լեզուները։ Ոչ ոք կը զբաղէր շէյխով, որ հասակին փառքովը կ’երկարէր քանափէի մը վրայ։
Սկսաւ դասական պատուասիրութիւնը։
Օշարակ, ու բազմատեսակ քաղցուեղէններ։ Անուշի տիրապետութեամբ սա կոչունքները թրքական բարձր դասուն նախասիրած հաւաքոյթները կը կազմէին Համիտի ռէժիմին։ Խմիչքի պակասը, պարտադիր ըլլալու չափ, գեղեցիկ նոթ մըն էր բոլորին համար։ Ու Արեւմուտք ըրած մտաւորականներն անգամ հաճոյք ունէին սա զգուշաւոր համակերպումէն։ Քաղաքին ամէնէն համբաւով անուշավաճառը ստանձնած էր հանդէսին սպասը։ Վերէն վար ճերմակ վերարկուի մը մէջ, ածիլուած գլուխներուն վրայ նոյն ճերմակէն գդակ, ուսերուն կախ ճերմակհաւլուներ, ու մարմինի ծիրէ ու երկայնքէ մէկ, տասնի մօտ մարդեր, իրենց ետեւէն մանրուք<ref>մանրուք ? մանրուկ ?</ref>, բայց համատարազ տղաք, կը դառնային, հսկայ ափսէները տաշեղի պէս շարժելով ուզուած ուղղութեամբ։ Ուրիշ խումբ մը տղայ, միշտ նոյնատարազ, արծաթ կոնք ուըպրըգ [372]կը պտտցնէին, ուշադիր, լուրջ ու հանդիսաւոր։ Տօներ, հարսնիքներ, թլփատութեան հանդէսներ, մեծափարթամ ապարանքներու մէջ բարիքին կը զուգորդեն վայելքը։ Պալատը ամբողջ, բացի հիւրերէն, ծառայողներու լման բանակովը –ուր եկեր էին աւելնալու ազգականներու տղաք ու անկարներուն մօտակայ օճախը– կ’օրհնէին փաշային հայրենաւանդ առատաձեռնութիւնը ու կը մեղրոտէին իրենց բազմատոչոր կոկորդները յանուն Ալլահին ու իր միակ Մարգարէին։ Կոյր երգեցիկներու խմբակը, որ Ջերմուկներու արուարձանին մէջ մնայուն օճախ կը պահէր, ու կանչուած էր պալատ, հանդիսաւորութիւնը կրկնապէս շքաւորելու<ref>չքաւորելու, սրբագրուած՝ շքաւորելու</ref>, ինքզինքը դժբախտ զգաց, վասնզի չունեցաւ պատեհութիւնը իր տաղանդը արժեցնելու։ Խնճոյքը չսկսած՝ «աւրուեր» էր։ Բազմազգի անոնց գործիքները կը հանգչէին անոնց ծունկերուն, մէջքին, կողին։ Մինչ անձանձրոյթ ու տարօրէն վարժ՝ անոնց ձեռքերը մեծ եռանդով կը կրէին իրենց նահատակ որկորներուն ինչ որ կը մատուցուէր իրենց, հինգ մատներով պատառաքաղին անցուցած կարագով պսակաւոր անուշները, ձախ ափն ալ գոգ ընելով կաթելիքի մասին։
Շէ՞յխը։
Քուն ըլլալու էր, ինչպէս կը սիրէին կարծել զինքը լքողները իր բարձրադիր դագաղին, ու վազած էին անուշի սպասին։ Յետոյ ատեն կարելի էր ճարել զայն արթնցնելու։
Ու պնակի, պատառաքաղի –կրօնաւորները իրենց մատներէն դուրս բան չգործածեցին– քաղցր աղմուկը, վարդին հոտը, որ շաքարջուրէն կը զատուէր, կզակներուն մեծ շրշիւնը ստեղծեր էին սանկ պղտոր, ծփծփուն լռութիւն մը։
Չտեսան, թէ ուրկէ՛ մտաւ սեւ բանը։
Ճա՞նճ մըն էր։
Արագ՝ խոյացաւ անիկա շէյխին քիթին. բողկուկներովը սանտրեց իր թեւերուն ժանեակը ու ռունգէն ներս հարցուց առաջին հարցումը փտութեան ու որդին։
Մահը հոտ ունի՞։
Ոչ ոք, որ փախցնէր անարգ միջատը, սրբազա՜ն այդ դէմքէն։
==== Ե ====
Վարը, խոհանոցին կից սենեակին մէջ, իր լրումին կը հասնէր առաջին մասը սա ողբերգութեան, որ խեղճուկ գիւղի մը աւելի քան խեղճուկ մէկ փողոցիկէն առած էր իր սկիզբը, ընչաքաղց ու նախանձոտ պառաւի մը անաստուած մէկ ցանկութեան յագուրդ բերելու նպատակով, ու այսքան տագնապներէ, արիւնէ, կրակէ վերջը ինկած սա հեղձամղձուկ անցքի՜ն, – նոր պողոտա՜յ՝ քիչ ժամանակ ետքը, դէպի բարդ կեանքը պալատներուն, ցեղային յոյզերուն, անպարագիծ, անըմբռնելի արեան ուրիշ փոթորիկի մը մէջէն հասնելու համար իր սեփական անդունդին, ամէն մարդու վերջնական ստացուածքին, սա մեր աշխարհէն։
Երկու պառաւով ճամբայ ինկած տրամին այս մասը իր առաջին կէսի վերջաբանին ունէր հինգ հանդիսական։
Սողոմենց տղան նստած էր մօրը դէմ, ա՛լ վերջին անգամ։ Տեսակցութեան ներկայ՝սարայլըն, աղջիկը, խոհարարը։
Ու ամէն մէկը իրեն յատուկ տագնապով։
Անոնց ամէնէն անսփոփն ու ջախջախուածը, հաւանաբար խոհարար Աւետի՛սը, որ մինակն էր զգալու համար անհուն ճնշումը սա տրամին։
«Հոգին ծախելը» ժողովրդային խորունկ բացատրութիւն մը չէ միայն, այլեւ՝ պատգամ մը, զոր քիչեր պիտի հասկնան, վտանգին անմիջական պարունակէն դուրս։ Իր կրօնքին՝ իբր գերագոյն լաստի մը՝ փաթթուած սա ողորմելին –ինչպէս կը կոչէր ինքզինքը, սրտին խորէն, Պրուսայի ժամուն գաւիթի պատկերին առջեւ ակնափակ– մինակն էր կշռելու համար ծրագրուած դժբախտութիւնը երիտասարդին, որուն, հաւատքին փոխարէն, ծոցը պիտի տային աս ու ան աղջիկը –անիկա վստահ էր Եղնիկին այլուրութեանը սիրային ամէն տագնապէ ու կը դատէր անոր միջամտութիւնը սա պատահարին, իբրեւ մէկը անոր քմայքներէն-, ինչպէս տեսեր էր այնքան շատերու համար վերջին տարիներուն, երբ խաչապաշտ Աստուածը տկար էր ինկած Մուհամմէտին կրունկներուն։ Ջարդերուն հետեւող յուսալքումը պատճառն էր սա ուրացումներուն։ Ու կարմրեցաւ։ Վասնզի կշռեց նոյն մեղքով իր ալ կորուստը «ի գեհենն յաւիտենից»…։ Հարկաւ, բազմամեղ Բարսեղ վարդապետին շիրմաքարէն զուր տեղը չէր փակած գրաբար տարազը անոր ուղեղին։ «Հէյ վա՜խ» ըսաւ անոր միտքը, բայց ոչ՝ բերանը։ Յետո՞յ։ Անոր ծոցէն բարձրացաւ ուրիշ ձայն մը, պարզ ու տաքուկ, զոր կսկիծէն խորովուած կոկորդ մը կ’ընէր աւելի կակուղ, արիւնոտ։ Անիկա, իր մեղքէն ծեծուած նահատակ, տարիքին հետ դարձեր էր զգայուն սա ներքին խօսքերուն, որոնք սրտի որոտ մը կը կանխէին իր մէջ ու կը տրորէին անոր արդէն խոնջ ջիղերը։ Դէմը պիտի խօսէր առանց անդրադառնալու, ու պիտի վախնար այդ ձայնին հաշւոյն։ Անիկա հաւատացած էր, թէ այդ խօսքը կու գար կաշեպատ համայիլէն, զոր կը պահէր կարուած՝ իր բաճկոնին խորերը, անհնարին զգուշութեամբ, բոլորին, մինչեւ իսկ տարփուհիին հոտառութենէն։ Այդ հնօրեայ, շատ բարակ մագաղաթի վրայ ձեռագիր յուռութքին մէջ՝ աղօ՛թք մը աղբիւրն էր այդ ձայնին, քանի որ կը զրուցուէր «ի փրկութիւն վաճառելոցն գեհենին»։ Կախարդ վարդապետի մը հոգին էր, որ կը յառնէր ու կը խօսէր այդ տողերուն<ref>ցօղերուն, սրբագրուած՝ տողերուն</ref>մէջէն, չլքելով մոլորեալ ոչխարը, նոյնիսկ անյոյս կորուստէն ետքն ալ, յանձնարարելով «զայդ աղօթս առնել», ազատելու համար յաւիտենից դատապարտութենէն բոլոր Ադամու որդիքը, աս ու ան հնարքներով ինկած «մոլորեցուցչին» որոգայթներուն, ուրանալով, զրպարտելով, շնանալով ու տաճկընալով ։ Ադամու որդիները այս «աղցաւեր» աշխարհին վրայ բաւական տառապած էին, Երկնաւորին ալ հանդուրժել կարենալու համար։ Ու պարզամիտ խոհարարը, սա կարճ յետմիջօրէին, երրորդ անգամ ըլլալով զրուցած էր փրկութեան աղօթքը ի հաշիւ Սողոմին։«Արհաւրանաց», տագնապի հզօր աղօթք, որ, ուրիշներու մէջքին իր հրաշքներէն զատ, իրական հրաշքն էր գործեր, տաճիկներուն սա ոստանին մէջ,<ref>վերջակէտ, սրբագրուած՝ ստորակէտ</ref>Խարբերդու որբուկը պատսպարելու, պատանութեան օրերէն, պահելով զայն հայ ու անարատ իր մեծ մեղքին հակառակ, ու ծոցին մէջ իր եկեղեցիին։«Յորժամ ոք երթայցէ ի դատարան կամ ի մաճլիսն հագարացւոյն»վերտառութիւնը ունէր նշանաւոր աղօթքը։ Ու հագարացիին փորձանքներէն ամէնէն տուն աւրողը «ուրացումն էր սրբոյ եկեղեցւոյ»…։ Դաժան մագաղա՜թը։ Որ աղօթքի վերջաւորութեան երեւան կը բերէր մանրանկար Գեթսեմանի մը, ձիթենիներով պարուրաւոր։ Զոր ցիրուցան ժայռեր կ’ընէին վիրաւոր։ Յիսո՛ւսը, լուսապսակին լիալիր ու ոսկի մաքրութեամբը ողողելով ու աղուորցնել ջանալով նոյնիսկ սեփսեւ դէմքը Իսկարիովտացիին, որուն կը պակսէին<ref>կը պակսէր, սրբագրուած՝ կը պակսէին ?</ref>աչքերը, ասեղով փորուած ըլլալնուն<ref>ըլլալուն, սրբագրուած՝ ըլլալնուն</ref>, մագաղաթին վրայէն։
Հանդիսականներէն անհասկնալին ու թեթե՛ւը՝ աղջիկը քոմանտան փաշային, իր մորթին զգլխանքին մէջ հեշտօրէն փաթթուած –յուզումը, բազմութիւնը, տօնական համը գիշերին արձագանգ ունէին անոր գոյներուն վրայ-, ժպտուն, բերանաբաց ու մանուկ, ինչպէս կը տարազէ նման վիճակներ մեր եկեղեցին «մանկունք եկեղեցւոյ», այսօր անլուծելի, բայց ատենին այնքան յորդ, բաբախուն իր մէկ բացատրութեամբը։ Ան է մանուկը, որ չէ անցած միսին մահակէն ու ցաւին շարմաղէն։ Ան է մանուկը, որ պիտի նայի ուրիշներու տառապանքին սա անիմանալի, գրեթէ չէզոք աչքերով։ Երկրի ընդերքին, թակոյկով սենեակներու գիշերապաշտ այցելո՜ւն, որ երկու դիակի մագնիսին ընդմէջէն մօտեցեր էր մարդկեղէն զգայութեանց, ցաւին ու արգահատանքին եւ, թերեւս այդ փապուղիէն՝ զգացումներու հզօրագոյնին։ Այդ համբաւաւոր գիշերը, իր անկողինին մէջ,մահէն դարձին(այսպէս յորջորջեր էր իր խենթութեան թելադրած պատահարը), անիկա քնացեր էր միակտուր խաղաղութեամբ, առտուն զարմանալով տժգոյն այն բեռէն, որ սենեակին պատկերն էր իր ջիղերուն հիւսքին, մեռածովն ու ողջովը։ …Այն օրէն, Սողոմը իջած, պզտիկցած՝ իր մագնիսէն ու խորհուրդէն։ Նո՞ր կը տեսնէր։ Ու կը զարմանար նայիլ կրնալուն, չզգալով բարակ կրակ մը աչքերու ապակիին, ինչպէս կը տարազէրսիւրմէլի ֆաթման սիրականներու նայուածքը աղջիկներու միսերէն ներս…։ Ու չէր զգար «անցնիլը տաք ջուրէ», գործածելու համար ուրիշ պատկեր մը, միշտ «սիրոյ խենթ» աղջիկէն։ Բայց անիկա բոլորովին հեռու էր իր մէջ կատարուող սա փոփոխումը ճշդիւ կատարելէ։ Ու հեռու մա՛նաւանդ իր ալ կշիռը կասկածելէ<ref>կասկածելի, սրբագրուած՝ կասկածելէ</ref>սա վերջաբանին վրայ։ Անոր մայրը զգոյշ էր եղած ու պատանեկան հետաքրքրութիւնը պահած իր սահմանին։ Անիկա նպաստ չէր գտած խոհարարէն, որ կը վախնար աւելի խորունկ մեղքը սա «աղջիկին»<ref>կը վախնար..... «աղջիկին« – ?</ref>։ Տարիք մը կայ, որմէ կը պակսի գլուխը։ Ու մինակ ծերութիւնը չէ ատիկա։ Ու կամացկամաց անիկա վարժուեր էր իր ըրածին բնականութեան։ Ատկէ դէպի անտարբեր մոռացումը ճամբայ կայ անշուշտ։ Սէ՞ր։ Արգահատա՞նք։ Ու ան միւս մեծ բառե՞րը, որոնք վէպերու մէջ յուզիչ են այնքան։ Կեանքին դիմաց անոնք ի հարկէ կշիռ մը ունին։ Բայց տասնվեց մտնող աղջիկները բաւական մանուկ են առագաստ ունենալու համար սիրոյ հովերուն։ Ամուսնութիւնը շատ տարբեր ոլորտ մըն է այդ տարիքէն աղջիկներու գլխուն։ Այնպէս որ, լաւ է հարցումներ դնել, բայց պատասխան չսպասել։ Չունին։ Երբ կ’ունենան, արդէն ելած են ոսկի բոժոժէն ու հարսնուկ դարձած։ Անիկա օտար էր Սողոմենց տղուն։ Վտանգի մը պարագայի՞ն։ – Ո՜վ գիտէ։ Նոր կախաղան մը թերեւս շեղէր նժարին աչքը։
Ասոր մօտ հոգեբանութեամբ մը,սարայլըն։ Բացի տաճկի դասական գոհունակութենէն, քիչ բան, որ զայն ընէր ընդունակ, տրամին փաթեթիքին։ Ու այդ քիչ բանին մէջ կսկի՛ծը, որուն փորձառութիւնը ունէր անիկա տարփանքի մահիճէն։ Խոհարարին ներամփոփ հայեացքը բաւ էր թելադրելու անոր եռանդը, առանց հայցման<ref>հայցման ? հարցման ?</ref>պէտքի մը։ Իրենց տարփանքին ամէնէն խոր, «փրփրերախ» րոպէներուն տեսարան պիտի գար այդ կպչուն թախիծը, կատաղի ու փաղաղիչ, իբր հանգում մը, ինքնածծում մը, ստրջանք մը, – տեսակ մը մկանային երկրաշարժ, վրէժխնդրական, հզօր, քրքրող, որ կը յորդէր անոր շրթներէն ու կը փշրուէր անոր միսերուն մարմարին, պալատին լոգարանէն, առիւծի մը բերանէն փրփրող տաք ջուրին նմանակ։ Ու անկարելի էր որոշել այդ պոռթկումին զսպանակը։ – Մեղքին սարսա՞փը. վրէժխնդիր հաճո՞յքը. կորսուած հայութեան անդրադա՞րձը։ Իրողութիւն էր, որ այս տարրերով պրկուած, խոհարարին տարփանքը սեռային ըլլալէ կը դադրէր շատ յաճախ ու կը պղտորուէր տարերային միութեան մը մշուշին մէջ։ Այդ հոծութիւնը, ուժգնութիւնը, միսէն սա ծարաւը ու անյագ ախորժակը երկուքին ալ մարմինները կը հաւասարեցնէր` իշխանուհիին միսերը վերածելով մարդկեղէն տուփի<ref>տուփի ?</ref>մը ընկալուչ աւազանին։ Թերեւս սա բացառիկ երանգը կը միջամտէր, այսքան երկար տեւողութեան մը վրայ պահպանելու համար պատրանքը։ Խոհարարը իր կրօնքին մէջ մնալ արտօնող լայնամտութիւնն ալ իր աղբիւրը ունէր տարփական սա արձակութեան մէջ։ Պիտի ընդունէր անոր կատաղութիւնը իր ծոցին վրայ, երբ իր տարփաւորը կը խղդէր Յուդան, հրեաները, քահանայապետները, առանց անդրադառնալու խորագոյն յուզումին, երբ կը փակէր աչքերը նուաղուն հանըմին, որ իր վրայ հիւսուող բազուկներուն բանտին մէջ ինքզինքը կը հանէր հին դարերու հեքիաթին։ Ու սիրահար ամէն կին երկրորդ կեանքի մը նպաստովը կը ջանայ հաւասար պահել իր անկողինը, ամուսնին կուշտին։ …Անիկա լաւ չէր գիտեր, թէ ինչու այս պատկերներէն կ’այցուէր սա պահուն, երբ իր առջին մարդոց մեծ ցաւերէն մէկը մարմին կը դառնար Սողոմին մօրը ձեւով։
Բայց սա տրամին ճակատագրական դերակատա՜րը, Սողոմենց Սողոմը, որ մատաղ տարիքին ու քայքայուած ջիղերուն հակառակ, եղեր էր այնքան «բռնուած», ծանր, սենեակ մուտքէն յետոյ։ Անիկա չկրցաւ պագնել մօրը ձեռքը, ինչպէս խոստացած էրսարայլըին, քիչ առաջ, առաջին տեսակցութեան ընթացքին, որուն մէջ մտիկ էր ըրած տիրական կինը, կամազուրկ ու թշուառ, լողալով ամօթին ու քրտինքին մէջ ու հազար երանի տալով Մաթիկ Մելիքխանեանցին։ …Աչքերը կախ, օտար՝ ինքը իրեն, որքան շուրջիններուն, քաշուա՜ծ՝ Եղնիկին խորհուրդովը, բայց ատիկա ծածկելու ճիգով տառապակոծ՝ անիկա կը զղջար սա հանդիպումը ընդունած ըլլալուն։ Խօսքի պակասը աւելի նեղիչ կը դառնար, քանի դուրսէն աղմուկները ցածնային ու սա սենեակին անձկալից իրականութիւնը ընէին թանձր ու շօշափելի։ Այս նուաղուն էջքին հետ անոր մտքին կը բացուէին շուար սանդուխներ, դուռներ՝ որոնք կը լայննային դէպի խորերը։ Մէկէն տեսանելի, այսինքն՝ շօշափելի մահը, անոր անհերքելի խաղաղութիւնը, դադարը։ Միւսէն՝ սէրը, երիտասարդութեան ծովէն բարձրացող հզօր հիւսիսայգը։ Ուրիշէ մը՝ պարզ ու իրաւ կեանքը, ա՛ն՝ որ տղուն ու պատանիին բուսական աճումովը, վայելքներովն է պայմանաւոր…։ Բառե՜ր, բառե՜ր, բառե՜ր… տեղն է գրելու։ Ի՞նչ գործ ունէր հոս։ Ու հեքիաթի սեղանի մը պէս, զոր ոգիները րոպէաբար կը շտկէին աշխարհին բիւր համադամներովը, ու կը մաքրէին րոպէաբար՝ տեղը ուրիշ մը յարդարելու, անցաւ անոր գեղը, լման, իբր ջիղ ու ապրում։ Անոր աչքի շեղ գիծին մօրը լաչակը, իրենց բառով՝չէմպէրը, կապոյտ ուլունքով, պատմութիւնը անոր նոպաներուն, երբ կ’առնէր հասակը<ref>կ՛առնէր հասակը – ?</ref>ու կը զարնէր գետին, ճուալով ու ճուալով…
Բայց այս տրամին ամէնէն եղկելի նոխազը, կի՜նը Սողոմենց արդար Հայրապետին։ Որ չէր կրնար հաւատալ, համոզուիլ իր մանչուն՝ զայն գտնելով լերան չափ մեծցած։ Այսպէս է գիծը մայրերուն։ Զաւակ մը ամէնէն առաջ մարմին է անոր աչքին։ Թո՞ւրք։
– Հարիւրով վկայ էր հարկաւոր, մօտի սա անուշիկ, խելօք, ամչկոտ պատկերէն բարձրանալու համար խուժդուժ յղացքին, որ թուրքն է մեր ամէնուն հոգիին մէջ, կենդանի ու անջինջ մղձաւանջ, դարեր դարերով։
Յետո՞յ։
Քիչքիչ մաշեցաւ սրութիւնը սա հանդիպումին։ Օտար ու անըմբռնելի իր նկարագիրը կը ծանրանար, կը մասնաւորուէր, վերածուելու համար շատ յստակ զգայնութեան մը, որ մահամերձին անկողինը, սենեակն է, ամէն գիւղացիի ուղեղին։ Մահը ամէնօրեայ իրականութիւն է հոն, ու անոր հաղորդ են մեծն ու պզտիկը։ Սողոմենց կնիկը ինքզինքը գտնել կը զգար մահամերձի մը գլխուն, մուտքէն յետոյ քահանային, որ մետաքս ու ոսկեթել ծածկոյթէն դողալով կը բանար սրբատուփը ու Տիրոջը մարմինը կը մօտեցնէր պառկողին ա՛լ կարկամած շրթունքներուն։ Ու, հետեւող՝
«Մնայք [383] խաղաղութեամբ»ը…։
Անշո՜ւշտ։ Հիւանդը հաղորդելէ ետքը տէրտէրը այս բառերով կը յանձնէր մնացողները Աստուծոյ մխիթարութեան…։ Անոր դուրս ելլելովը կը բացուէին դէպի մահիճ քայլերը դրան սպասող հոգէառին։ Կարդալ դիւրին է այս ամէնը։ Բայց չափե՜լ։
… Վախնալով, շուար, ասեղասեղ խթանուած վերի կզակներու ծխնիէն՝ անիկա բռներ էր մանչուն մատներէն։ Դէմքին քրտինքին հակառակ երկաթի պէս պաղ այդ մատները հաստհաստ կճեցին անոր սիրտը։
– Ինչո՞ւ պաղ են մատներդ, օղո՛ւլ։
Սողոմը չկրցաւ նայիլ իր մօրը։ Կուղպ՝ անոր կզակները։ Բարակ դող մը թաց մազերը կը զատէր քիչքիչ իրարմէ։
Անոր մայրը կամացուկ, նոյն վախով, մատներէն ելաւ դաստակներուն։ Ջո՛ւր։ Անզգալաբար անիկա կը մարձէր տղուն միսերը, իբրեւ թէ ըլլար ատիկա ծանր հիւանդութեան մը անկողինին։ Մայրական սա գգուանքը, որուն նեարդներուն մէջ քսանի մօտ տարիներ պահ էին դրուած։ Օրան ու մանկութիւն։ Ցաւեր ու երազներ։ Ինչե՜ր չեն ծաղկիր<ref>չեն ծաղկեր, սրբագրուած՝ չեն ծաղկիր</ref>մայրերուն մատներէն, երբ կը պտտին զաւակներու մարմինին։ Այս զգայութիւնը անցա՞ւ տղուն ալ հոգիին, որպէսզի համարձակէր նայիլ մօրը աչքերուն, ուր անիկա գտաւ, չափազանց յստակ, այն անյատակ թախիծը, որ գամուած էր ուղեղին, երբ հօրը նոր գոցուած գերեզմանին վրայ հողին գուղձերը տեղաւորող ծերը, թեթեւ մը հառաչելով, շտկեր էր մէջքը, բռներ ձեռքէն ու մօտեցուցեր խելագար իր մօրը:<ref>ստորակէտ, սրբագրուած վերջակէտ</ref>Ինչպէ՜ս<ref>Ինչպէս, սրբագրուած Ինչպէ՜ս</ref>պլլուած էր այրին<ref>ջնջ. ստորակէտ</ref>իր առջինեկի վիզին։ Քալեր, տուն դարձե՞ր էին։ Ինչպէ՜ս<ref>Ինչպէս, սրբագրուած՝ Ինչպէ՜ս</ref>նստեր էին ամայացած սենեակին մէջ, պզտիկներուն միամիտ տրտմութեան անուշադիր, բայց անկէ ծածկուած անգամ մըն ալ։ …Այսպէս պիտի գան մեզի մեր տառապանքները, տիրական ու արհամարհոտ։ …Անոր միտքը դարձաւ պատկերէն։ Ու ինք երկարում մըն էր սա սենեակէն դէպի հօրը սենեակը։ Մեր յիմարութի՜ւնը, տարազի կապելու տեւողութեան անհասութիւնը, այնքան վեր մեր կորնչական ու ճիղճ տեւումէն, որքան ինքը, գլխագիր Խորհուրդը, մեզ պարուրող, բայց մեզ նուաճող գործիքներէն հետզհետէ հեռացող Անծանօթին…։ Երկու տարիներ սահեր էին պատկերին վրայէն։ Բայց անոր մօրը աչքերուն խորը ահաւոր պատկերէն թել մը բան չէր ճերմկած։ Աւելի ճիշդը՝ գերեզմանի մը կուշտին իր ընելիքին անգէտ կինն էր անիկա նորէն։ Ո՞վ կը թաղէր այդ մայրը։ Հարցուց ատիկա ինքն իրեն անոր տղան։ Բայց չայցուեցաւ թափանցումէն։ Մէկը առջեւէն անցուց երկու ժամ առաջուան զզուագին պատկերը, բանտի պաշտօնէութեան աղօթատեղին, որուն ցանկապատ պատշգամին, անիկա մերժեց իր վարդապետը –յետոյ քահանայ-, թաղականները, յայտարարելով, թէ չէր ճանչնա՜ր զանոնք։
Մա՞յրը։ Ու տեսա՞ծը։
– Ա՜ն էր։ Մանչը, առջինեկը, պիւլպիւլը…
Բայց ոչ՝ հօրը հողքին վրայ։ Այլ՝ ողջուցը։ Դպրոցէն դարձին։ Իրենց քահանային պատուհանին –ուրկէ մեծկակ էջ մը գիրքի պէս բլուրի թափին փռուած էր գերեզմաննոցը, քարերովն ու կոյտերովը հեգելով անծանօթին մեծ պատգամը– շրթներէն կախ մելանուշ սաղմոսը՝
Դարձ անձն իմ ի հանգիստ քոյ, զի Տէր կոչեաց զքեզ…
որ հանգստեան կարգին անմարդկային խժդժութիւնը կ’աշխատի մեղմել ու կատարուած ողբերգութեան մէջ կը դնէ յոյսին կանանչ ճիւղիկը, աշխարհէն մեր չգտածը երկինքին մէջ վերագտնել մղելով մեր զահանդած երեւակայութիւնը։
… Ա՜ն էր, իր մանչը, հօրը մահէն բաւական մը ետքը, գիշերը այն առտուին, երբ պիտի մտնէր ծառայ Նալպանտենց շեմին։ Ինչպէ՜ս, նոյն պատուհանին, աքաղաղներուն կրկնակի կանչէն ալ ետքը՝ անիկա շարունակեր էր քաղուածքը բոլոր շարականներուն, ցած, մութէն բուսած բերնի մը նման, լման թաղը յուզելով հզօր յուզումով, բայց մա՛նաւանդ մայրը, իր մեծ աղջկան փաթթուած, բարձին երեսները լուալով երկուքով…։ Շարժումը օրէնքն է կեանքին։ Դէմէ դէմ մարմինները պիտի ծեծուին անպատճառ, ներկային պակսած ատենը, անցեալին բանակներովը։
- Պագ ճակատէն։
Սարա՜յլըն։
Որուն հրամանը զայն ետ կանչեց հեռաւոր, բայց տարօրէն կենդանի, ըսես դեռ երէկ պատահած այդ տեսարանէն։ Մահը նոր կը մեկնէր անոնց տունէն, այն ատեն, ինչպէս հիմա։ Ամէնօրեայ ցաւը, գերեզման այցը, գործին մէջէն մեռնողին գովքը թափող ձայները կը միջամտեն յիշատակի սա պահպանումին։
Օր չ’անցնիր, որ աս ու ան ձեւով տիրական մեռելը չկանչուի՝ բաժին առնելու ողջերուն հաճոյքին ու լեղիին։
Անիկա շփեց աչքերը։ Վա՛խը՝ նայելուսարայլըին, որ հոգէառի իմաստ մը հագաւ կարճ իր նախադասութեան մէջէն։ Ու վախին կապուած ջլատող լքումը։ Ուրիշ ամէն լքումի դէմ մարմինը հակազդեցութեան ճիգ մը կ’ուրուագրէ իր ալքերէն։ Մահուան դէմ անկարող է ատոր։ Խուսափելու համար հանըմին անձէն, նայեցաւ մանչուն, որ դեղներ էր, Խաչելութեան պատկերին տակ դրուած մարդահասակ ու ուխտով մը նշանաւոր մեծ մոմին պէս։ Ու առաւ անիկա հոտը<ref>հոտ, սրբագրուած՝ հոտը</ref>անոր մարմինին, այն անջնջելի ու անտես շղարշը մանչերու միսին, որ մայրերու հոգետունին կը պահուի անաղարտ ու չսպասուած պահերու կը բուսնի, ջուրէն ելլող դոնդող բանին<ref>բանին – ?</ref>պէս…։ Երբ տեսաւ, որ հագուստները իր կարածը չէին՝
– Հալալ ըրէ կաթդ…
Պարտաւորուած՝ մայրը դարձաւ տիկինին։ Ի՜նչ գեղեցիկ էր շղարշը անոր միսերուն։ Ո՞վ էր բաներ խենթեցնող այդ շնորհը այդ միսին թելերուն խորը։ Ու չէր գիտեր, թէ ինչո՞ւ կը տպաւորուէր այդ կէսբաց կարմիրով, որ թրքուհիին այտերը կ’ընէր սրտառուչ։ Ու կարծեց տեսնել անոր ճակատին անսովոր ալ բան մը, մանր, յուզման հովէ մը տարուբեր։
– Զաւակդ է անիկա։
Այո՞։ Ըսողը՝ ա՜ն՝ որ կ’առնէր իր ձեռքէն։
– Զաւա՜կս, զաւա՜կս, զաւա՜կս։
Բայց՝ դէ՛մը։ Ինքնիրեն։ Բայց շեշտի այնպիսի՛ այլուրութեամբ մը, որ տպաւորեց բոլորը։ Ո՞վ մեզ կը փոխադրէ մեր ձայնին։ Ու ո՞վ՝ մեզ կը պարպէ անկէ, նոյն րոպէին։
Փորձեց բարձրանալ։
Աթո՞ռը փակած էր իրեն, թէ սրունքները փրթեր էին իրենց կապերէն։
Իրողութիւն էր, որ թմրեր, «փատփատ» էին դարձեր անոր ոտքերը, ինչպէս սովոր էին կամացուկ շշնջել իրարու, հեռու գեղին մէջ, հոգեւարքի «սնարքին», երբ վերմակին տակ, մահամերձին մեծ մատէն (ոտքի) մահը կը մտնէր, ու կը մտնէր հակառակ ամէն դարմանի, շուտով կը պաղեցնէր միւս մատները ու, գլուխը առած՝ կը շուլլուէր վեր, կոճերը, յետոյ՝ բումբերը ու կը նստէր, ըսես շունչ առնելու, ծունկի ոսկորին, իր անցած տեղերուն վրայ երկաթ դնելով։ Մահուան սա անդիմադրելի յարձակողակա՜նը, որ կը մնայ անջինջ կիներու թանկ զգայութեանց գանձարանին։ Մեր գեղերուն մէջ մահը հասարակաց սեղան է։ Անոր կը կանչուին կիները, այսպէս մօտիկէն շփուելու ու այս գիտութիւնը զանոնք ըրած է այնքան քաղցր ու իրերահոս։ Չկայ դաս մը այնքան խորունկ, որքան հոգեւարքը, որքան մահէն ետքը մնացողները ամոքելու պարզ զոհաբերումը։ Ամէն մարդ կու տայ իր կրցածը։ Երկունքի մահիճէն չարթնցած մեկնող մայրը ի յառաջագունէ ապահով է իր ձագուկին ապրելուն, հարսներուն ծիծովը, որոնք պիտի տրամադրեն իրենց կաթը որբուկներուն, առանց հաշիւի ու սրտանց, մեծնալով իրենց հոգիէն ու մեծցնելով։
Անիկա վախցաւ սակայն կոխելու գարշապարին, որ փշրուած ոսկորի կը նմանէր, ինչպէս էր այդ թմրումին մտապատկերը իր մէջ, բայց երկարեց ձեռքը ծունկի գունդին, որ սանդի քարի մը պէս դպաւ իր մատներուն։ Տա՞ք։ Պա՞ղ։ Չէր կրնար ճշդել։ Բայց իրեն այնպէս եկաւ, որ երկարող իր թեւին մէջ ալ երկաթ թելեր էին, որոնք յօդուածներուն, իր բառովը՝ խաղերուն հանգոյցները կը հիւսէին մամուկբունի<ref>Ծնթ. – մամուկբուն – սարդոստայն։</ref>նման, մրջիւնմրջիւն, եռուն ու անհատնում։ Շարժումի սա վախը այնքան յստակ էր, որ խոհարարը փութաց անոր անութին,սարայլըին ակնարկովը։
Այդ օգնութեամբ, քիչիկ մը ամրացած իյնալու իր վախին մէջ, բայց հիմնովին խեղճ ու ջնջուած՝ անիկա յաջողեցաւ կեցնել իր մարմինը ոտքերուն վրայ։ Կը դողար, քայլ ելլող տղու անփորձութեամբ։ Աւելի անմեկնելին՝ մտածելու իր անընդունակութիւնը։ Ինչո՞ւ ոտքի, երբ կրնար տղուն ճակատը քաշել իր շրթներուն։ Այս կարելիութիւնը մտածում չեղաւ սակայն։ Անիկա ոտքերէն աւելի վախ ունէր գանկէն, որուն պատերը կակուղ կու գային։ Ըսես ոսկորի տեղ կրճիկ ըլլար, առաձիգ ու ընկրկուն, թասը իր գլխուն։ Յետոյ զգաց մեծկակ կայլակ մը բան, որ պտղեցաւ իր ծոծրակի փոսիկէն քիչիկ մը վեր։ Ցա՞ւ։ Ջո՞ւր։ Կրա՞կ՝ սա բաբախումը, որ պուտպուտ կը շինուէր, կը փլէր, կը պոռար ու կը լռէր, երբեմն անհամեմատ լայննալով, մինչեւ ոտքին մեծ մատը հասցնելով իր այրուցքին գիծը։ Ինք իրմէ աւելնալու, իր մասերուն մէջ փոխադրուելու սա շատ ուրիշ զգայութեան կը յաջորդէր ուրիշ մը, քիչնալու, սեղմուելու, իր ուժերէն քամուելու անհուն յոգնութիւնը, – իրական իր սպառումը։ Հոգին մեծ յուզումներու դիմակալումը կ’ընէ, անշուշտ ուժի մեծ վատնումով։ Տագնապի պահուն գիտակցութիւնը չունինք այդ աշխատանքին։ Բայց կու գայ րոպէն, երբ այլեւս բոլոր մեր պահեստները կը հալին ու մարմինը կը կործանի րոպէական քայքայումով։ …Թերեւս կանխող ամիսներու տաժանքն ու սպասումներն էին պատճառ, որպէսզի անոր շրթները առանց բառի խոնարհէին տղուն ճակատին։
Թաց, քրտինքով ոլոռոլոռ այդ ճակատը պաղ էր, ինչպէս ճակատը Աստուածորդիին, գեղի ժամու խաչքարին, որ կանանց դուռի քառանկիւն շրջանակին էր քանդակուած եւ, որուն համբոյրին երկարելու էին բոլոր աղօթուորները մուտքին ու ելքին ` տանելով իրենց միսերուն մէջ խուլ ու պաղ սարսուռը խաչուած Աստուծոյ տառապանքին։
– Ըսէ, ըրէ հալալ։
Սողոմենց հարսը վեր առաւ աչքերը։ Անոնք չունէին ճերմակ ալ, սեւ ալ։ Արցո՞ւնք։ Չէր կարելի այսպէս անուանել թանձր, բայց կիսհալ եղի պէս բանը, որուն մէջ բռնուած էին անոր թարթիչները։ Նայուածք չէր կրնար ըլլալ անոնցմէ։ Րոպէ մը։ Ու պուտը քամուեցաւ վերջապէս։
Ու, ինչպէս կը պատահի մեռելի գլխուն, անցաւ արցունքը, անզգալաբար, միւսներուն ալ։ Եղան աղուոր աչքերը Եղնիկին թաց ու տաք։ Եղան խորունկ աչքերը հանըմին փակ։ Բարակ ջուր մը անոր թարթիչները սոսնձեց իրարու։ Խոշոր ու կայլակով, այդ արցունքը, խոհարարին քիթէն անգամ։
Բայց արցունքը փոխուեցաւ հզօր, խղդիչ հեկեկանքի Սողոմին վրայ։
Թեւերը դրած մօրկանը երկու ուսերուն, ամօթէն թէ ցաւէն՝ ինքզինքը խորտակելու չափ պրկած՝ անիկա թաղեց շրթները անոր պլուզին ուսածալքին ու պայթելու գնով ջանաց իր ձայնը խնայել իր շուրջին։ Անոր իրանը կը ցնցուէր այդ ճիգին ներքեւ։ Ու տեսան, որ շունչ կ’առնէր լեզուին ծայրովը։ Մաքառումը երկար չտեւեց։ Ընկրկումէն աւելի զայրագնած, փղձկում մը կը տապալէր անոր ընդդիմութիւնը։ Անիկա պարպեց իրմէն դուրս, չորս անհուն ամիսներու թոյնն ու լեղին մօրկանը ծոցին։ Կու լանք արիւն, ժանգ ու անկում, բայց կը զովանանք։ Մինակ մահուան դէմ զուրկ ենք այդ սփոփումէն։ Թերեւս ատ է պատճառը բացառիկ այն համին, որ մահուան լացը կը հիւսէ մեր զգայարանքներուն այնքան տարբեր բաղադրումով մը։ Անոր հոգին չէր կշտացած։
Մայրը սակայն գրեթէ ուրա՜խ, սա հեղեղին դէմ։
Օրրանի տղու մը պէս, անզգայ ու հեռու մատներով՝ անիկա կը շոյէր տանջահար անոր ճակատը։ Ու կը համբուրէր, իրարու ետեւէ, անոր թրջուած, կծու հոտով մը շաղահիւս մազերը։ Ու չէր կշտանար։ «Ցաւը աղ է, ցաւը անկուշտ է» ըսեր է մեր գեղացին, անշուշտ մտքի առջեւ ունենալով սա պատկերները, որոնք թատերաբեմի փոքրութեամբ –գեղը մեծկակ տուն մըն է, անջատ բնակարանները սենեակներն են այդ մեծ տունին– աւելի կը զօրանան, կը բեւեռուին երբեմն։
– Հալալ ըլլայ կաթս…
Չկրցաւ լրացնել։ Անոր բերնին հետ կէս մնաց «ցաւ»ը<ref>կէս մնաց «ցաւը» – ?</ref>։ Վասնզի կոկորդին կլորցած էր ախտին<ref>ախտին – ?</ref>գունդը։ Ոչ մէկ ատեն այնքան կատղեցաւ անիկա այդ կծիկին դէմ, որքան հոդ։ Խոհարարը թօթուեց անոր գլուխը աջ ու ձախ։ Այս շարժումը փարատեց կծիկը։ Տեսան, որ լացէն ազատուեր էին աչքերը։ Անիկա լրացուց՝
– Զաւա՜կս։
Զովացա՞ւ։ Թեթեւցա՞ւ։
Ու կրկնեց.
– Հալալ ըլլայ։
Ու չէր գիտեր, թէ իր կաթը կը բաշխէր տղուն, բոլորովին անկախ կերպովսարայլըին պատգամէն, որ այդ րոպէին աւելի չէր արժեր, քան տարեկից, վիճակակից կին մը, միշտ գեղը, սիրեկան մեռելի մը գլխուն։ Ու չէր գիտեր, թէ իր մօտալուտ մահուան (գեղ դարձին, ամիս մը ետքը՝ անիկա պիտի մեռնէր խենթեցած, էրկանը հողքին վրայ ձիւները դիզելով ու ինքզինքը մէջը թաղելով) մերձազարկ ազդմունքին ներքեւ, անիկա իր երակներուն մէջ շինուող կեանքն էր, որ ամբողջովին փոխանցեր էր մանչուն, բաշխելով ետ ինքզինքը, բերնէն, մազերուն փունջերէն դէպի տունը տղուն հոգիին։
Բացուեցան կապերը անոր լեզուին՝
– Հալալ ըլլայ։
Գրեթէ երջանիկ՝
– Ծլիս ու ծաղկիս։
Դիւրին, անուշիկ բառերով՝
– Կանչընաս, աճիս։
Անուշ, եղկ, հարսնեւոր՝
– Թոռանդ թագը պագնես։
Ու չէր գիտեր, թէ այդ բառերով անիկա հարսնիքի խորհուրդը կը կատարէր տղուն գլուխին, փեսայ իր մանչուն ճակատը համբուրող շէն, հարսնեւոր շրթներով։
Անոր դէմքին ճառագայթումը չունեցաւ անդրադարձ միւսներուն վրայ, որոնցմէ հայը մոռցեր էր խորհուրդը, զգայութիւնը երկրի նախնական արարողութիւններուն –հալաւօրհնէք, փեսահագուստ, եւայլն– քաղաքի հարսնիքները ատելով, իրենց անհարազատ հանդիսանքին պատճառով, աւելի ճիշդը՝ իր իսկ խղճմտանքին խայթովը փախչելով անոնցմէ, իբրեւ դաւաճան մը, որ իր կարգին դէմ էր ելեր, իր սերմը ծախելովտիւշմանին արգանդին։ Որոնցմէ թուրքերը հարսնիքին մէջ ուրիշ բան կը զգան ու կը գտնեն։ Ամէն հարսնիք թուրք աղջիկին համար սկիզբ մըն է, որուն ծայրը այնքան անակնկալ ու վտանգ կը սպասեն իրեն։ Հարսնիքէն կը սկսի թրքուհիին վաչկատուն կենցաղը, էրիկէ էրիկ, միչեւ պառաւութիւն։ Այդ թուականին այրերը շապիկ փոխելու պէս կը փոխէին իրենց կնիկները։
Անոր դէմքին սա պայծառացումը զանոնք ըրաւ աւելի գրկող, աւելի սեղմուած։
Անիկա չէր վերցուցած տղուն գլուխը իր ուսէն։ Ու կ’ընէր այդպէս կորսնցուցած ըլլալով տեւողութեան զգայութիւնները, որոնք մեզ կը զետեղեն միջոցին ու ժամանակին մէջ։ Տաճկընա՞լը։ – Ինչպէս՝ հիւանդութեան մը վերջաբանին, մա՜հը, որ կը թանձրանայ մէկէն, տունին պատերը, ձեղունն ու տախտակամածը կ’ըլլայ, մէկերկու րոպէի մէջ։
– Յիսուս Քրիստո՜ս հետիկդ ըլլայ, ձագուկս։
Լայն, լայն համբուրելով։
Ըլլար իրենց գեղը, տղան Զատկի առաւօտով ժամը պիւլպիւլի պէս երգի ղրկող մայրը Սողոմին, երբ լիովին մութ փողոցի դրան, կը համբուրէր տիրացու մանչուկը ու կը հանէր սեմէն դուրս, խաչակնքելով կը հետեւէր անոր ոտքին զարկերուն, խաւարը<ref>ջնջ. ստորակէտ</ref>փերթփերթ պատռող, մինչ գլխուն վերեւէն կը ճամբորդեն ալիքները զանգակին, լայն, մեծ, սրտոտ ու բարի։
Յետոյ ամրացաւ անոր լքուն մարմինին վրայ։
Մայր ու տղայ, այսքան տառապանքներէ ետք, իրարու կը փոխանցէին ով գիտէ քանի՜ հարիւրով տարիներու աւիշ ու հայութիւն։ Անիկա մոռցեր էր տաճկութիւնը։ Տղա՞ն։ Իրմով գօտեպինդ։ Անոր ծոցին, սա մարմի՜նը, զգայութեանց հասկնալի աղաւաղումով մը։ Անոր ծոցին, իր մա՜նչը, որ պիտի կանգնէր հօրը արիւնը<ref>պիտի...... արիւնը ?</ref>, իր ճամբով ու պիտի վառէր օճախը, հայր դառնալով որբերուն ու մօրը։ Ա՞ն։ Թէ ուրիշ մը։ Ու անոր բազուկները սեղմեցին անոր իրանը։ Ուժի այս գիտակցութիւնը անդրադարձաւ բարեբաստ ձեւով մը սպառելու աւելի շուտ տրամադրուած մօրկանը վրայ, որուն բառերը ելան գոլուտ ու դոնդող իրենց կշիռէն ` ըլլալու համար պինդ, հաստատ, ոսկորոտ։
– Սուրբ Սարգիսը հասնի քեզի։
Որ երիտասարդներուն բնական պաշտպանն էր, առեւանգիչը Հ[ո]ոռմի գրալին<ref>Ծնթ. – Հ[ո]ոռմի գրալ – յոյներու թագաւորը։</ref>[աղջկան]<ref>Հ[ո]ռոմի գրալին, սրբագրուած՝ Հ[ո]ռոմի գրալին աղջկան ?</ref>, ինչպէս կը պատկերէր իւղանկարը, զայն բերելու համար Համազասպ իշխանին։ Ո՞վ էր շինած հեքիաթը, ու հիւսած անոր մէջ սա սիրային դրուագը, գտած՝ անունները նկարի հերոսներուն, երբ ոչ մէկ յիշատակութիւն կար այդ ուղղութեամբ։ Ժամուն պահարանը վտարուած այդ նկարը, հաւանաբար աշխարհիկ ներշնչումով, պոռոտ գործ մըն էր, որուն մէջ գեղանի երիտասարդ մը գեղանի աղջիկ մը զարկած էր ձիուն քամակին, սուրը շողարձակ կը թռէր երիվարին շարժումովը դէպի մթին անտառ մը։ Ո՞վ էր բերեր անիկա նուէր։ Ծերերը կ’անգիտէին ատիկա, որքան ժամուն հին տետրակը։ Անգամ մը ժամ ընդունուելէ ետքը սրբացեր էր անիկա։ Ամէն աղջիկ անշուշտ աչքի տակով չափած էր ոսկեգոյն մազերով այդ ձեւը, դէմքը ամօթէն թէ վախէն ետ, մինչ թեւերը ամրօրէն կը հիւսէին սուրբին մէջ[քը]<ref>մէջ, սրբագրուած՝ մէջքը ?</ref>։
Աղուոր էր անիկա իր մորթէն, ու տրտում՝ աչքերէն, ինչպէս ըլլալու են բոլոր ձի հեծնող աղջիկները<ref>Ծնթ. – ձի հեծնող աղջիկներ – սերունդ մը առաջ ամէն հարս ձիով կը պտտէր փողոցներէն, ժամ՝ պսակի գալու ատեն։ Իմ օրերուս սովորութիւնը կը յարգուէր միայն խենթ տղոց պահանջումով։ Հարուստները հրաժարած էին անկէ։</ref>։ Ամէն տղայ կը սիրէր, աղջիկէն աւելի, երիտասարդին շքեղ երիվարը, որ տիրական անձն էր նկարին…։ Մեր կեանքը ի՞նչ չափի<ref>չափ, սրբագրուած՝ չափի ?</ref>չգալիք աւազներէ<ref>աւազներէ – ?</ref>է շինուած, որպէսզի այս գիծէ եղերական դրուագներ մշուշուին սա յիշողութեանց ծուէններով։
– Սուրբ Լուսաւորիչը աջը ընէ հովանի…
Երբ՝ հսկումի գիշերներուն, դողալով կը հանէր տղեկը դուրս իր շեմէն, ետեւէն դնելով հայրը, մինչեւ ժամ։ Զուր տեղը չէ, որ մութին վրայ, չարքերու զօրութեան ու Նեռին կայսրութեան օրերուն, հսկումը ձրի կամ տժգոյն բառ մը չէր մեր հոգիներուն վերեւ։
Այս մաղթողականը, զոր զօրաւոր ողջագուրում մը կ’ընէր կենդանի ու արտայայտիչ, հակառակ իր հայերէնին, գրեթէ հասկնալի դարձաւ այլազգներուն։ Ամէն մէկ դադարի, անոր դէմքին կը բացուէր գօտին նոր արձակութեան մը։ Այս թեթեւացումը հաճոյք մըն էր բոլորին համար հաւասարապէս։
– Սուրբ հրեշտակապետը նեղ օր չտայ քեզի, ա՛յ իմ աննման, իմ պիւլպիւլ զաւակս։
Գեղի եկեղեցիին հզօր անունը տուող հզօր պե՛տը՝ «երկնայնոց» բանակներուն։ Որուն սուրին «արագահաս» օգնութիւնը հաստատած էր գեղացին, այնքան անգամներ, զէնքով գրոհները խորտակելով ժամու հրապարակին ու պահելով «արդարն ու մեղաւորը» տաճիկին ամօթէն։ Մեծ աղէտի տարիներուն մարդիկ անոր նկարը քրտնած կը գտնէին, աչքերու փոսիկին ալ՝ գունդգունդ արցունք։ Ինչո՞ւ կու լար հրեշտակներուն պետը։ Հայերը հարցուցին ատիկա այնքա՜ն անգամներ…։ Բայց հակառակ կոտրած իր սրտին, հրեշտակապետը կը պաշտպանէր իր անունին ապաստանած թշուառ ադամորդիները, որոնց մեղքը ուրիշ բան չէր, եթէ ոչ ապրելուն մեծ մե՜ղքը, գրուած անոնց ճակատին ու դրուած՝ վիզին, – դատակնիքը՝ հայ ապրելուն։
Յետո՞յ։
Սպառա՞ծ՝ շարքը սուրբերուն ու անոնց անունին հանգուցուած մաղթանքներուն։ Գեղի եկեղեցին երեք պատերուն բանակ մը մարգարէ ու առաքեալներ ունէր, ամէն մէկը իր զօրութիւնովն ու յատուկ խնդրակատար օրովը։ Խորաններուն՝ նոյնքան նկարներ։ Գաւիթներուն ու պահարաններուն փտած էջերով մեծ գիրքերու պէս ետեւ ետեւէ դէզը ա՛լ մեռած սուրբերուն։ Ամէն մէկուն ցաւ մը, երկրաւոր<ref>երկնաւոր, սրբագրուած՝ երկրաւոր</ref>«տարտ» մը բուժել<ref>բուժիչ, սրբագրուած բուժել ?</ref>հարկ դրուած։ Սողոմենց հարսը կոկորդը բռնեց։ Հոն կ’ուռէր իր ցաւին խնձորը, շունչը անկարելի դարձնելու աստիճան։ Նոյն ատեն մարմինին խորը մութի, անէացման այն մթնոլորտը, որուն մէջ կ’ընկղմէր անոր տառապած անձնաւորութիւնը, գլխակործան հոգիովն ու մարմինովը։ Անիկա տակաւին հեռուէն կը նախազգար այս անտես փոթորիկը։
Վերցուց գլուխը, դագաղէն բարձրացող մեռելին տժգունութեամբը։ Իրաւ ալ մեռելի աչքեր էին այդ նայիլ չունեցող ապակիները։ Ո՞ւր էր փախած անոր արիւնը։
Յետոյ տեսան, որ չէր կրնար ծոծրակին վրայ կանգուն պահել գլուխը։ Ու նայուածքին տակ դիակի գորշութեամբ կապտաւուն բան մը (անոր աչքերը կապոյտ էին ու կը պահէին իրենց քաղցր գրաւչութիւնը այդ աւերակ դէմքին վրայ)։
Աւելի ետքը տեսան մարմինը, որ հակեցաւ աջին։
Հպատակ՝ այդ հոսումի ազդեցութեան, անոր տղան կոտրեց իր ծունկերը, կործանող այդ փլատակին մատուցանելու համար ամրութիւնը իր մէջքին։ Սի՜ւնն էր անիկա Սողոմենց օճախին։
– Պտիկ մը ջուր…
Հազիւ կրցեր էր արտասանել։
Ու մեղմ, առանց տանջանքի կնիքի, գոցուեցան անոր աչքերը։ Տժգոյն անոր քունը շփոթելի էր մահուան։
Անոր մանչը առաւ այդ գլուխը իր ծոցին։ Կու լա՞ր, թէ արագ իր շնչառութեան հեւքը այդ տպաւորութիւնը կու տար շուրջիններուն, որոնք յոգնած սա տառապանքին հաշւոյն, կը թուէին անհամբեր դուրս գալու այդ մղձուկ եղերաբեմէն։
Ընդարձակ ապարանքին մէջ կեանքը կը շարունակէր իր գնացքը, նուագով, փողով ու երգով։
…
Երբ արթնցաւ, մինակ էր խոհարարին հետ։
Անոր զգեստները թաթխուած էին դեղի<ref>գեղի, սրբագրուած՝ դեղի</ref>այն հոտին մէջ, որուն վարժուած էր անիկա իր գեղէն։Լոգմանի հոգին<ref>Ծնթ. – Լոգմանի հոգի – եթեր</ref>։ Անդրադարձաւ, ինչպէս կը պատահէր ատիկա ուրիշ անգամներ, իր նուաղումին։ Տարտը բռներ էր զինքը։ Ու զգաց, որ ենթարկուած էր մարձումի, եթերով ու սոխով ալ ռունգերէն ճմռումի։ Սողոմը, անշուշտ կատարողը սա դարմաններուն։
Ո՞ւր էր հիմա անիկա։
Հարցուց ինքզինքին, բայց վախցաւ Աւետիսին կրկնելու զայն։ Կ’ամչնար ի հաշիւ տրտում բաներու, որոնք կրնային փախած ըլլալ կուղպ իր շրթներէն, ինչպէս էր պարագան այնքան յաճախ, գեղը,ցաւիննոպաներուն։
Խոհարարը, ոտքի, ձեռքերը խրած<ref>հրած, սրբագրուած՝ խրած</ref>գօտիին, մեռել մը թաղող պապայի անկանգնելի կործանումովը։
Այս կեցուածքը զայն դարձուց միւս իրականութեան։ Իր մանչուն հետ վերջին ողջագուրումը գծուեցաւ անոր մտքի դաշտին, լուսազօր ու խորունկ։ Կտորկտոր քաշուող բան մըն էր այդ պատկերը, որուն զգայութիւնը կը պահենք մեր կէս երազներէն։ Սողոմենց հարսը դեռ իր ծոցին կը կարծէր առնել քաղցր բեռը մանչուն գլուխին։ Անիկա ձեռքերով տեղաւորեց իբր թէ բացուած կուրծքը։ Յետոյ՝ նկարը վերցուցին անոր աչքերէն։ Տեղը բերուածը սա լռին սենեակն էր, բայց իր իմաստին ամբողջ եղերականութեամբը։
Նորէն ամչցաւ մանչը հարցնել խոհարարին։ Բայց այս ծփուն մտածումները, թերեւս արտակարգ իր մտածումներուն ենթակայ, փոխանակ ճշդուելու՝ կը տարտամէին ու ինք չունէր ուժը ատոնք սեւեռելու։ Անկայուն ստուե՜ր՝ սա մանչը, անոր ուղեղին։ Մեռա՞ծ։ Փախա՞ծ։ Ո՞ղջ։ – Պիտի հարցնենք այս երանգները մեզի, երբ գերեզմանը կը փակենք մեր սիրականներուն ու չենք հաւատար, չենք կրնար հաւատալ հողին յանձնուած անճառելի բանին, որ կեանքն էր շաբաթ առաջ, այդ կապուտցած միսերուն մէջէն մեզի երկարող, մեզ ողողող։
Չհարցուց միւսներն ալ, տարօրինակ կերպով իրական, հաստատ գիծերով. աղջիկը՝ իր միսին ճերմակ մուշտակովը. մայրը՝ անորակելի այն արտայայտութեամբ, որ մեր դէմքը կը բռնէ մենէ անկախ։ Ու կատարեալ յստակութեամբ սա պատկերները վիրաւորող ալ բան մը ունէին անոր համար։
Պալատը, խուլ, խոր, մօտ ու հեռու աղմուկներու մէջ։ Բազմութեան շեշտ զգայութիւնը անցեր էր նոյնիսկ պատերուն, որոնք կը թուէին լեզու ելած ըլլալ։ Ամէն զարկ ոտքէ, առարկայէ, կը թրթռար արտակարգ իրականութեամբ, աճելով յանկարծակի ու զարնելով անոր արիւնաքամ ջիղերը։ Ու վիրաւորիչ էին խրխինջները, նոյնիսկ սմբակները։ Չէր գիտեր անիկա, թէ պարզ այս աղմուկները ո՛ր հրաշքով կ’առնէին սա բզկտող սրութիւնը անոր ականջներէն դարվար։ Կառքեր, թափուած ընկոյզի աղմուկովը, աւրուելով ու նորէն դառնալով ու, մա՛նաւանդ՝ չհատնելով։ Տեւումի, առատութեան սա տպաւորութիւնը անոր մէջ վերածուեցաւ վերի սրահին փարթամ բազմութեան։ …Ուրկէ՞ եւ ինչո՞ւ հաւաքուած էին այդ աղաները, պէյերը, փաշաները։ Ու բացուող ու գոցուող դուռներու կշռոյթին հպատակ տեսակ մը երաժշտութիւն, իրեն անծանօթ, բայց մօտ անոնց, որոնք մուրացիկներու բերանով կ’ընդհանրանային գեղին մէջ ու կ’ապրէին քանի մը լեցուն շաբաթ։ Դո՛ւրսը, վե՛րը, հեռո՜ւն, այս ամէնը։ Բայց այնքան ալ մօտ։ Ըսես ամէն բան կատարուէր, տեղի ունենար անոր գանկին վրայ։ Կառքերու անիւները այդ կտոր մը ոսկորին շուրջ էր, որ կը դառնային ու կը դառնային։ Ձիերը կը պոռային անոր ականջին մսուրքէն։ Երգերը կը կախուէին անոր մազերէն<ref>մազերէն [Ճիշդ եւ յստակ գործածութիւն: Ջնջել բ. տպ. հատորի աւարտին դրուած «Տարտամութիւններ առաջացնող բառեր»ու ցանկէն: ]</ref>։ Եւ սակայն առջին, քովը, մահուան լռութեամբ, խոհարարը։ Գիշե՞ր։ Ցերե՞կ։ Լամբարին մեծ լոյսն ալ կը թուէր ճերմկիլ, դալկանալ ու փախչիլ իր ընտանի իմաստէն։
Յօրանջեց։ Արցունքին աղին ըրաւ փոթփոթ անոր դէմքը ու համակրօրէն՝ դէմքը<ref>դէմքը ? դէմքը [դէմինին] ?</ref>։ Նայուածքը կը պղտորէր։
Ելաւ ոտքի սակայն, վասնզի կը վախնար առաստաղէն, որ կը տքար կառքերուն բեռէն –փոխադրուած աթոռակ մը զգայական սա այլայլումով պատճառ էր աս սարսափին–ու<ref>յաւելում բառի՝ ու</ref>կրնար իջնել վար, իր գլխուն։ Բիւրաւոր մրջիւններ սղոցտուքի պէս բուսան անոր ծունկին բոլոր կապերուն։ Ցաւ չունէր անիկա։ Միայն սրունքներուն միսերը կակուղցեր, ծեծուեր էին։
Փոխեց քայլը, մեծ զգուշութեամբ։
– Ո՞ւր։
Պատէն փրթող հարցակա՜նը։ Որ անոր արիւնը սառեցուց։
Անիկա դանդաղեցաւ ու պիտի կործէր կրկին։ Խոհարարին թեւը հասաւ։
– Ո՞ւր, – կրկնեց անիկա։
– Դո՞ւն ես, Աւետիս։
Ու այս հարցումը խոհարարին սիրտը ծակեց։ Անիկա լսած էր խենթեցած մարդոց պատմութիւնները, որոնց մէջ անոնք չէին տեսներ իրենց շրջապատը, ու կը տեսնէին ինչ որ կը շինուէր իրենց խելքի տունին։
Ուժով մը թօթուեց զայն թեւերէն։
– Մ’ըներ, ցաւ ունիմ։
Անոր թեւերը ցաւեր էին ցնցումէն։
– Ո՞ ւ ր կ’երթաս, – հարցուց մեղմ։
– Տուն։
Ձայնին մէջ չկար մէկը։
– Ո՞ւր է տունդ։
– Ո՜ւր։
Շփեց ճակատը։ Նոր կը դառնար ինքնիրեն։ Անիկա խելք դրաւ իր աչքերուն մէջ։ Ո՜ւր էր իր տունը սա տաճկընոցին մէջ։ Ու եղաւ աւելի քան արգահատելի։
– Ո՞ւր է տէրպապան։
– Խանը։
– Խա՜նը։
Յիշեց աղտոտ պանդոկը, իր հոտած պէտքարանովը ու ախոռին քիթ փրցնող կծուութեամբը։
– Հեռո՞ւ է։
– Շատ։
– Հոն տար ինծի, Աւետիս։
– Նստէ քիչ մը։
– Ի՞նչ կայ, որ նստիմ։
– Հաց ուտես, ուժովնաս։
– Հա՜ց։
Կէս մը անզգայ անոր նայուածքը ուժով մը չափեց խոհարարը։ Մեռելները հաց կ’ուտէի՞ն։
Դուրսէն աղմուկը ստացեր էր բացառիկ ուժգնութիւն։ Հիմա պատերը կը թուէին քալել։ Պարտէզը կտորկտոր կ’ելլէր հողէն, ինչպէս էր դրուագ մը հին հեքիաթէ<ref>հեքիաթի, սրբագրուած՝ հեքիաթէ ?</ref>մը։ Կառքերը կը թռէին։ Ծառերը կը խօսէին…։ Ու այս ամէնուն ճարճատիւնը, թաւալին հաստ ակօսները կը կազմէին անսեւեռելի խառնակոյտ մը։ Շեփորներուն թնծկալը, մզմզուն՝ բայց իրաւ։ Թեւ մը լման երգ։ Որոտո՞ւմ, թէ կայծակ։ Աւետիսը ձգեց զինքը, ականջովը սուզուած դէպի հեռաւոր փոթորիկը։
Յանկարծ որոտում։ Բայց տառացի, ստոյգ որոտում։
Փողերն էին, անհուն ուժգնութեամբ։ Ինչո՞ւ ու ի՞նչ կը պոռային։ Արոյրին անկարեկիր հնչականութիւնը, պատերէն ապտակուած, ճմռկուած, կորսնցնելով նուագային իր պարզութիւնը, կ’ըլլար երկաթ դանդիռ մը(տէրը լուսաւորէ հոգին Բագրատունիին),Վերջին դատաստանէն նախահամ մը անոր ականջներուն։
Երկինքը խախտած էր իր սիւներէն։
– Ի՞նչ կայ, օղո՛ւլ, Աւետիս։
Խոհարարը չպատասխանեց։
Լռեցին փողերը։ Բայց անոնց տեղը բարձրացաւ ձայներու նոյնքան հսկայ խաժամուժ մը…
– Փատիշահըմ ջոք եաշա՜…
Ըսես, լման քաղաք մը պոռար այդ ձայնին մէջէն։
– Աւետիս, ի՞նչ կայ, օղո՛ւլ։
– Կը տանին կոր, քուրո՛ւկ, կը տանին…
– Ո՞վ։
– Ո՜վ։
Դարձուց իր նայուածքը կնոջ աչքերէն։ Բայց կը դողար։ Չե՞ ն ք պատասխաներ հոգէառին։
Մայրը կրկնեց իր հարցումը.
- Ո՞վ է տարածնին։
Միամիտ, գրեթէ յիմար։ Ինչո՛ւ չէր մտածեր, հարցնելէ առաջ։ Խոհարարը, նեղուած՝
– Սողոմը։
– Սողո՞մը։ Ո՞ւր։
– Տաճիկներուն։
Վանկը բերանը մնաց։
Բան մը պոռացեր էր պատէն։
Երկուքով նայեցան։ Խօսող պատերը մինակ հեքիաթէն չէ, որ կ’առնէին իրենց ստուգութիւնը, այլեւ՝ Աստուծոյ գիրքէն։Մանէ, թեկեղը վեց տարեկան տղան ալ կը հասկնար այդ օրերուն։
Սազն էր, որմէ թել մը փրթած էր։
Բարակ այդ լարը ո՞ր հրաշքով յաղթեր էր շեփորային գոռոցին, խաժամուժին, «դանդիռ»ին, ու նոյն Բագրատունիին մէկ պատկերովը «սանդարամետոց դռոյթքին», որոնք պալատին ներսն ու դուրսը «կը մրճահարէին»։
– Խեր ըլլայ…
Ու խաչ հանեց դողդղալով։
Անիկա առաւ գործիքը պատէն։
Իր սատափակուռ անկճիկներուն մօտէն լարը երկարեցաւ թոյլ անկումով, գործիքին քսուած մասերէն հանելով նոյն սրտապատառ ճիչը։ Յետոյ դողդղաց հասակն ի վար` ձեւելով մէկերկու կիսաղեղներ, որոնք կը թուէին հեծկլտալ, հետզհետէ նուաղուն, բայց որոշ իմաստի մը ետեւէն։ Կակուղ, տաք, ըսես մարդու միսէն ըլլար շինուած այդ աղեկտուր լարը, մարդկեղէն ցաւի առաձիգ ասեղը, զոր ուզենքչուզենք հանդուրժենք<ref>հանդուժենք, սրբագրուած՝ հանդուրժենք</ref>պիտի մեր սիրտին վրայ։
– Խեր ըլլայ, քուրո՛ւկ…
Բայց խեր չէր։ Ու գիտէր ատիկա, քանի՜քանի՜անգամ լսած ըլլալով հրաշախառն դրուագները իրենք իրենց փրթող լարերու լեզուին։ Ասիկա առնուազն յայտարար «նշան» մըն էր հեռուները պատահող մեծ դժբախտութեան մը, սովորաբար՝ մահուան։ Թելերը կը փրթէին՝ ինչպէս հոգիները։
Անոր սրտին, յստակ, կաթեց այդ վկայութիւնը։
– Մէկը մեռած է։
Ու անոր շրթները ըսին այդ մտածումը բացառիկ պարզութեամբ, առանց ձայնի։
Մէ՜կը։ Մտածումին լարովը եղաւ անիկա հայրենի իր գեղը։ Մէ՞կը։ Անիկա իր ընտանիքին բոլոր անդամները գիտէր մեռած, 95ի ջարդին։
– Ո՞վ, սա մէկը…
Հարցուց նորէն մտովի, չհամարձակելով իր տարակոյսը հաղորդել Սողոմին մօրը, որ ափ ի բերան կը հետեւէր «քակուող» պալատին ու կը սպասէր պատերուն, իջնային վրան, թաղէին ա՛լ անպէտ իր մարմինը։ Այսպէս՝ անոր մտքին մէջ պատկերը Սամսոնին, որ իր երկու թեւերովը կը հանէր փղշտացիներու պալատին զոյգ սիւները, կոտրելով զանոնք թթենի տունկի մը նման, մինչ վերնայարկէն գլխիվայր կեցած էին մարմինները անաստուածներուն։ Սրբազան պատմութեան մէկ գիրքէ մը սա փորագրութի՜ւնը։
Դուրսէն, աղմուկը գտած էր իր ծայրակէտը։
Շեփորները կը կործանէին գիշերը։
Ու Սողոմենց տղան կ’ելլէր դուրս… դէպի տաճկութիւն։
Խոհարարը սեղմեց ճակատէն դնդեր մը, որ դրուած ըլլալու էր հոդ մտածումի իբր ղեկ մը։ Նեղ րոպէներու անոր կը դիմէր, ուղղութիւն սպասելով։ Բայց անոր ուղեղը մնաց անզգած։
Իր յիմարութի՜ւնը։
Մեռել կը փնտռէր, Խարբերդի գեղերէն, երբ գիտէր, թէ Սողոմը հանած էին արդէն պալատէն։ Կա՞յ աւելի դժնդակ մահ մը, քան ա՛ն՝ որ գրուած էր սա տղուն…։ Որ գրուած է մեր բազմահազար եղբայրներուն։
Յաղթական շեփորներուն պատգա՜մը։ Պարտուած քաղաքներու եւ պարտուած հոգիներու վրայ թուրքերը ուրիշ կերպ չպոռացին։ Քանի մը վայրկեան խուճապին սա գոռոցը խղդեց իր մէջ ամէն մտածում։ Գլուխը կը դառնար։ Ինքզինքը ոտքի պահելու համար կռնակը պատին տուաւ։
Ու ամբողջ հինգ վայրկեան այդ պարպուող խանդավառութիւնը կը բաբախէր պատերէն ու օդէն։ Ամբողջ հինգ վայրկեան, ինքնասոյզ, անիկա, առանց գիտնալու, կեցաւ գլխահակ, յուղարկաւոր թափօրի մը անցքին դիմաց, որ կը քալէր ու կը հեռանար։
Ու պճպճուն, դուք ըսէք՝ կարմիր խաղաղութիւն։
Անիկա մոռցեր էր Սողոմին մայրը։
Խոհանոց նայող դուռը բարակ մը դողաց։ Մէկը կու գար։
Եղնիկը։
Որ թեթեւոտն, մօտեցաւ Սողոմենց հարսին ու քիչիկ մը ծռելով առաւ անոր թեւը։ Այսպէս համբուրելու էր անոր մանչուն հարսը, պսակէն ետքը, երբ մտնէր ներս իր տունէն։
– Քալէ՛, մայր…
Չհասկցաւ։
– Քալէ՛, երթանք։
– Ո՞ւր։
– Ո՜ւր։
Չգտաւ բառը։ Յայտնի՞ ատով, թէ չէր ղրկուած ոչ մէկէն։ Թէ չունէր մտքին որոշ տեղ մը, սա կինը առաջնորդելու։
– Իմ սենեակս…
Խոհարարը ծանօթ էր անոր «սենեակին», այսինքն՝ սրահին։ Իր վարանումին մէջ՝ Եղնիկը աչքով օգնութիւն ուզեց Հաւատիսէն, որ, անգիտակ իր ըսածին, թելադրեց անոր.
– Գնա՛, մի կենար։
– Դո՞ւն։
– Հոս եմ ես, դուն գնա՛ ետեւէն։
Կինը չէր շարժեր։ Անոր թեւերը կը թուէին խօսիլ, բայց շրթներով կը յայտնէին իր վախը ատկէ։
– Գնա՛, մի կենա՛ր։
– Սողոմը։
Հզօր ճիգով ըսուած այս բառը տեսակ մը պայթում էր սենեակին ձգտուած ոլորտին մէջ։
Գրեթէ բարկացած՝
– Ըսի գնա՛ ետեւէն ու ա՛լ մի խօսիր։
Անիկա հրեց կինը ուսերէն։
Կինն ու աղջիկը հալեցան խոհանոցէն անդին։
Մինա՛կ, այսինքն՝ իր ցեղին ամբողջ անցեալը վրան, խոհարարը իջաւ իր ծունկերուն վրայ։ Լամբ մը առեր էր խոհանոցէն ու դրած գետին։ Կղպեր՝ դուռը վրան։
Անիկա բացաւ, զգուշաւոր, որքան խռով, իր համայիլը։
Աղօ՛թքը։
Ու անոր շրթները, արցունքէն աղի, դողդղացին.
– Տէ՜ր դատաւոր…
Հզօր ու հռչակաւոր աղօթքն էր,տաճկաց մաճլիսըինկողներուն համար «երագահաս»։ Ուրիշի բերնով անգամ կը պահէր իր ուժը, վերնագրութեան ծանօթութեան համաձայն։ Խոհարարը աւելի «հաստատ» կապելու համար «գործ»ը, ինքզինքը փոխարինեց Սողոմին անունով ու կարդաց զայն երեք անգամ։
Պալատը լուռ, մեռել։
Աւելի թեթեւ էր անիկա, երբ ծալեց մագաղաթ տետրակը ու տեղաւորեց իր պատեանին։ Աւելի անվախ էր, երբ բացաւ կղպանքը։ «Սոյն բարեխօսութեամբ» Սողոմենց տղան վախնալու չէր սկսող դժոխքէն, որ բռնադիր տաճկութիւնն էր հայերու հոգիին։ Ու երանելի խոհարարը չէր կրնար երեւակայել հարիւր հազարով այն դժոխքները, որոնք մեր մայրերունն ու քոյրերունն են տակաւին հիմա, թուրքի օճախներուն շղթայուած։
– Քու կամքդ ըլլայ, Տէ՜ր դատաւոր։
Բայց սրբագրեց իր սխալը.
– Եղիցին կամք քո…
Ուրիշ ի՛նչ կարող էր գտնել, յուսալու եւ սփոփուելու համար, հայու մը կտորը այս դարու սկիզբին, խորը տաճիկի մը պալատին։ Գերի իր մեղքին ու հաւատքին։
ՎԵՐՋ
Գ. ՀԱՏՈՐԻՆ ԵՒ Զ. ԳԻՐՔԻՆ<ref>«ՏԱՐՏԱՄՈՒԹԻՒՆՆԵՐ ԱՌԱՋԱՑՆՈՂ ԲԱՌԵՐ», ըստ բ. հրատարակութեան, գ. հատոր, էջ 623</ref>
Հոս եւս, հակառակ վերնագիրի որակումին, մեծ մասամբ՝ տեղը-տեղին, ճիշդ գործածուած բառեր են: Ասոնք՝ կա՛մ ինչպէս որ են, կա՛մ սրբագրելով, նշած եմ՝ 'Ճիշդ'. ուրեմն, իբր այդպիսին՝ տեղ չունէին այսպիսի ցանկի մը մէջ: Բոլորն ալ կարելի է գտնել-ստուգել՝ բացատրական կամ բարբառային բառարաններու մէջ, մի քանին ալ`մեծ Հայկազեան ին:
Իբր անվերականգնելի վրէպներ՝ ցանկէն կը պահուին (?)-ով նշուածները, 51 բառէն՝ ութ միայն: Նկատի ունենալ նաեւ հո՛ս տրուած էջաթիւերը, որովհետեւ հատորի ցանկինները սխալ դրուած են:
14 որսուած (սրբ. սր[ց]ուած) ճիշդ
16 ներգեւած ճիշդ
18 սա տակը՝ ?
18 թերագործ ճիշդ
24 գետակէ (սրբ. > գնդակէ) ճիշդ
26 փուլ (սրբագրուած՝ փուր) ճիշդ
31 պալատ էր իրական (սրբ. > պալատ էր կրակած)ճիշդ
34 լանո ներուն (սրբ. > լանտո ներուն) ճիշդ
38 մնառութիւններէն (սրբ. մնտռութիւններէն) ճիշդ
51 երազում ?
62 լռում ?
73 գիսանուտ (սրբ. > վիժանուտ) ճիշդ
78 կրկնուած (սրբ. կրնկուած) ճիշդ
80 թռչող (սրբ. > թրջող) ճիշդ
86 մրրանալու ճիշդ
92 գազաններուն ?
92 արութեանց ?
100 գեղձ ( սրբ. > դեղձ) ճիշդ
101 խաւարտին ճիշդ
111 շրջապատ ճիշդ
112 սրբագրութեանց ?
116 հասկացողութիւնը ճիշդ
128 չորս տասն ալ ճիշդ
129 կեղադրուագ ճիշդ
136 այլամերձ (սրբ. > այլամերժ) ճիշդ
137 եղջումները (սրբ. > եղծումներ) ճիշդ
157 կոշտոտ ճիշդ
164 ճիգին ճիշդ
164 վերնակով ?
167 չէչ ճիշդ
185 մէկ-մէկ (սրբ. > մէկ) ճիշդ
189 չքաշելով ճիշդ
250 զուլաներու (սրբ. > զուլուներու) ճիշդ
261 գլխաւոր (սրբ. > վիրաւոր) ճիշդ
331 պարզի ?
382 շերտը (սրբ. > շեշտը) ճիշդ
408 (սրբ. > կառքին) խորը ճիշդ
418 սէրը (սրբ. > հեռը) ճիշդ
424 տարին (սրբ. > տափին) ճիշդ
428 կը տիրէր (սրբ. կը դերէր) ճիշդ
432 չքացան (սրբ. > չգացած) ճիշդ
432 իւրազներու ճիշդ
445 մատուցին (սրբ. > մատուցումին) ճիշդ
466 շատ ճիշդ
514 Եղնիկին յղութիւնը (սրբ. > յղացումը) ճիշդ
525 լռին ճիշդ
530 էրկանը ( յաւելումով՝ մահէն ետք) ճիշդ
530 յարձակիչ ճիշդ
551 իմացատաց (սրբ. > իմացազանց) ճիշդ
559 [անսփոփ] գիտութիւնը (սրբ. > գերութիւնը) ճիշդ
580 երգերը ճիշդ
gg9bj86oc7ipl2j1x6rx7cv55j6mllw
394748
394747
2026-09-06T21:06:43Z
Emptyfear
547
394748
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Մնացորդաց
|section = Հատոր Գ, Գիրք Զ
|previous = [[Մնացորդաց/Հատոր Գ/Գիրք Ե]]
|next = [[Մնացորդաց/Հեղինակին կողմէ բացատրուած բառեր]]

o2ka3h5zj32gx1ugtluy9jgbkle2sd3
Մնացորդաց/Հեղինակին կողմէ բացատրուած բառեր
0
150926
394749
2026-09-06T21:09:15Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Մնացորդաց |section = Հեղինակին կողմէ բացատրուած բառեր |previous = [[Մնացորդաց/Հատոր Գ/Գիրք Զ]] |next = |notes = |author = Հակոբ Օշական |year = }} == ՀԵՂԻՆԱԿԻՆ ԿՈՂՄԷ ԲԱՑԱՏՐՈՒԱԾ ԲԱՌԵՐ == === Ա === * Ագըն— կողոպտող ու թեթեւազէն զօրագունդ, որ կը զարնէ ու կը դառնայ ետ։ * Ազ— կերպասին մ...»:
394749
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Մնացորդաց
|section = Հեղինակին կողմէ բացատրուած բառեր
|previous = [[Մնացորդաց/Հատոր Գ/Գիրք Զ]]
|next =
|notes =
|author = Հակոբ Օշական
|year = }}
== ՀԵՂԻՆԱԿԻՆ ԿՈՂՄԷ ԲԱՑԱՏՐՈՒԱԾ ԲԱՌԵՐ ==
=== Ա ===
* Ագըն— կողոպտող ու թեթեւազէն զօրագունդ, որ կը զարնէ ու կը դառնայ ետ։
* Ազ— կերպասին մարը
* Ալանկ— հրապարակ
* Ախեխ— ագեգ
* Աղու— թունաւոր
* Այաթ— համար՝Գուրանէն
* Այբը տեսնել բենը դատին ղրկել— անծակ տգէտ ըլլալ
* Անամ— գերագոյն տագնապի պահուն հոգին կը դառնայ իր մանկութեան։
* Աննէմ— մամաս
* Աշել— աչել. գիրքերը կ’ըսեն յականել։
* Աշխ— թթու հոտ
* Աշուլ— աչքի իյնալ
* Աչից պահել— աչքէ, չար աչքէ պահել
* Ապանոզ— եբենոս
* Ապդալ— ապուշ
* Ապուրցու— ցորենէ պատրաստուած բազմատեսակ չորեղէն
* Ապտէսթ— կրօնական լուացումն՝ աղօթքէ առաջ
* Աւուրանց դատաստանի— մինչեւ օրը դատաստանին
* Աքողք— այդ հո՞ղք. այն ճաշն է, զոր կ’ընեն գերեզմանը՝ մեռելի շաբթուն, անոր հոգուն հանգիստին համար։
=== Բ ===
* Բանդ— կապ, որով պարեգօտներուն ծալքերը իրարու կը կապուին, ստինքին ներքեւ
* Բարտել— բարտիի պէս աջ ու ձախ շարժտկիլ
=== Գ ===
* Գահր օլսուին— անկցի, անիծուի
* Գանկին կռել — հայհոյութիւն, որուն ստուգաբանութիւնը դժուար է հիմա։ Կը գործածուի քակորել իմաստով։
* Գանունը Իսասի— 1876֊ին յայտարարուած Սահմանադրութիւնը, զոր իր գահակալելէն ետքը Ապտիւլ Համիտ պետական հարուածով մը արգիլեց գործադրուելէ։
* Գափլըճա— բաղնիք
* Գաֆէս— վանդակ
* Գետին չինկող տեսակէն— ծաղիկէ փոս֊փոս մորթ
* Գերեզմեր— գերեզման
* Գոլ— (թուրքերէն) զօրաթեւ. իրականին մէջ դասակ
* Գոռել— գերեզմանը ձգած ու պտոյտի ելած թուրքի սատակ, որ շունի եւ ուրիշ կենդանիի մարմինը հագած կը հետեւի գիշերը կէսին գերեզմանի մօտէն անցնող ճամբորդին։
* Գովք— մեռելներուն նուիրուած ողբ
* Գորփիւսքիւլ— շերամի հիւանդութեան մանրէ մը
* Գուլէ— շէկ
* Գրալ— թագաւոր
* Գունճ— գուղձ
=== Դ ===
* Դարձ— հարսին առաջին դարձը իր մօրը տունը
* Դարպանտ— ճամբաներու հանգուցումին ոստիկանական կամ զինուորական կայան
* Դդմած— հասուն դդումի գոյն առած` ջերմէն
* Դիգա֊դիգա— սեխին բնական բաժանումները
* Դողցնել— ջերմէ բռնուիլ
* Դուրել— փորին ուռեծքը հարթել, ծեծին տակ տափակցնել
* Դրացի— հայրենակից, որ Սահմանադրութեան նուէրը եղաւ։ Անկէ առաջ կեավուրը պաշտօնապէս փոխարինուած էր դրացիով։
=== Ե ===
* Եալը— ծովեզերք, նմանաբանութեամբ՝ հոն կառուցուած ապարանք
* Եալովա— Մարմարայի պոլսահայեաց ափունքին նաւահանգիստ, որուն կռնակի լեռնաշղթան բազմաթիւ հայաբնակ գիւղեր կը պարունակէր։
* Եաշասըն— կեցցէ
* Եէր իլէ իքսան— (թուրքերէն) հողին հետ հաւասար ընել։ Տեսթանները կ’ախորժին այս ասութենէն։
* Եղեամը մանած տեսնել— կարճ տեսնել ու խաբուիլ
* Եշիլ ճամի— մէկը Պրուսայի մեծակառոյց դամբարաններէն, որուն գմբէթին ներկը անունն է տուած։ Թրքական յիշատակներէն ամէնէն համակրելին, հակառակ յաղթանակի դարերէն մնացորդ մը ըլլալուն։
* Երես֊փուչք— երեսին վրայ պառկելով փոքրերուն քալելը
* Երտ— խանձող փայտ
=== Զ ===
* Զեքիաթ— տօնական օրերու ողորմութիւն
=== Է ===
* Էլիֆպա— այբուբեն
* Էյէր— եթէ
* Էնէլինի սուսամագ— իր մահուան ծարաւի
* Էշխ— սէր
* Էվլիա— անոնք, որ «նշան գործելու» զօրութեամբ օժտուած են։ Կախարդ կամ գուշակ, կը բանան կոյրերուն աչքը ու կը բուժեն դեւերու գործ ցաւերը։
* Էօզ— կորիզ
* Էրկըրի— օտարի
=== Ը ===
* Ըպրըգ— պղինձէ սափոր
=== Թ ===
* Թախթ— արքունի գահ
* Թակ— տախտակէ թի, որ կը ծառայէ լուացուած լաթերը ծեծելու
* Թանզիմաթ— (օրէնքներ)։ Այսպէս կ’որակուի թուրքերու առաջին վերանորոգչական փորձը, որ կատարուած է 1860-ի շուրջը։
* Թեղ— ցորենի դէզ, զտուածը
* Թելաւորում— քողաւորում
* Թէմէննահ— գետնէն բարեւ
* Թէմիզ— սրբագրութիւն, պատիժ
* Թէսլիմ— անձնատուր
* Թէքքէ— իսլամ կրօնական կազմակերպութիւն ու անոր հաստատութիւնները
* Թթրկիչ— թթուաշ աղցան մը
* Թիլ– բթամատին ու ցուցամատին բացուածքին չափը
* Թինկոզ— գեղեցիկ
* Թոյ— մատաղ
* Թումպ— հաւանաբար թումբ։ Բարձրկեկ սար իմաստը ունի։
* Թուր— ուրկէ թրել֊կապուիլ։ Խմորի մէջ բռնուած ձեռքերը կու տան այս պատկերը։
=== Ի ===
* Իհսան— պետական նուէր, դրամական
* Իշտէ ասխըտար— ահա այսչափ
* Իսթիատա— աղերսագիր
* Իտատի— երկրորդական կրթութիւն ըրած
* Իւլէմա— բառացի՝ գիտուն։ Կը փոխաբերէ կրօնագէտները։ Հինին մէջ ուրիշ բան չէ արդէն գիտութիւնը։
* Իֆատէ— վկայութիւն՝ հարցաքննիչ դատաւորին առջեւ
=== Լ ===
* Լակ— շունին լեզուի մէկ հարուածով առած ջուրը
* Լական— կոնք
* Լապճին— կիսափող մուճակ, կակուղ կաշիէ, զոր տարիք առած թուրքերը կը գործածէին կրկնակօշիկի մէջ։
* Լափլփել— ցեխին մէջ չորս ոտքով քալել
* Լեզու բարտել— լեզու շարժել
* Լեռնէն իջնալ— վայրենի ըլլալ
* Լէզ— լպրծուն խաւ մը, խոնաւ մարմիններու երեսին
* Լոգմանի հոգի— եթեր
* Լուացուած— տուներուն միջնայարկէն դուրս ինկած փոքր մաս մը, ուր կը լուացուին ամանները։
=== Խ ===
* Խազնա— գանձ
* Խաթար— շարոց
* Խամբուլ— տերեւներու պսակ մը
* Խանթար— թրքական չափ՝ փայտ կշռելու
* Խանձ— լաթի այրում ու իր հոտը
* Խավորդ— հաղորդութիւն
* Խարզել— գոյնը առնել
* Խաւ— աբեթ, դիւրավառ նիւթ մը
* Խզկել— բան մը խիցի ձեւով ծակէ մը ներս թխմել
* Խշխշալ— կսկծալ
* Խշում— յանկարծահաս աղէտ, մահով վերջացող։ Ցասում՝ շանթահարող տեսակէն։
* Խոզ խրտչեցնող միջոցներ— խոզի որսորդութիւնը կը գործածէ թիթեղներ ու թմբուկ, որոնց աղմուկէն ահաբեկ կենդանին կը թողու իր թաքստոցը ու կ’ելլէ փախուստի։
* Խոնախ— պալատ
* Խոռ— կրակի սեւցած փոքր կտոր
* Խոստուկ— խոցտուկ, աղիքի ցաւ, խիթ, շատ սուր ցաւ
* Խորթլամիշ— (թուրքերէն) մեռելին ուրուականի վերածուելով թափառիլը
* Խորշուք հանել— խոշոր հանել։ Կը փոխաբերէ մաղ, որուն ծակերը, ծերութեամբ աւրուած, անցք կու տան ցորենին ալ։
* Խուդպէ— կրօնական աղօթք
* Խուց— այսպէս կը կոչուէին քահանաներու անձնական սենեակները ժամէն, առաջնակարգ պանդոկի մը սենեակէն աւելի հանգստաւէտ։
* Խսմէթ–գսմէթ— բախտ
=== Ծ ===
* Ծաղկիլ— բորբոսիլ
* Ծափ— անուշի փոքր կարաս, թակոյկ
* Ծափել— կիտուած կարասներու մէջ զետեղել
* Ծկլել— ծակէ մը դիտել
* Ծպտուն— ձայն, ճիչ (փոքր)
=== Կ ===
* Կազէլ— եղնիկի ձագ
* Կազէլ— ծանր ստեղի երգ մը
* Կատոզ— տակառ
* Կեավուր— անհաւատ
* Կնտել֊կունտ ընել— մազերը կտրել, որով գլխուն «կունտը» երեւան կ’ելլէ։
* Կոխք— կոխուիլ ոգիներէն
* Կոծիծ— սիսեռի, կաղինի մեծութեամբ ուռ
* Կոնկոն— երկու հնչուն առարկայ իրարու զարնել եւ հեգնել պատահարի մը գայթակղութիւնը։
* Կործիլ– գլորել մէկ կտոր
* Կորտան— ուռած գորտի աչքի ձեւով
* Կուճուկնալ— կարճընալ
* Կռտող— արու անասունները որձատող
* Կտտցնել— օգնել
=== Հ ===
* Հագ տին— տառացի թարգմանութեամբ՝ արդար եւ իրաւ հաւատք։ Թուրքերը այդպէս կը սիրէին անուանել իրենց կրօնքը, լռելեայն բաղդատութենէ մը ետքը միաստուածեան միւս երկու կրօնքներուն։
* Հապիկա— հէյպէ, պայուսակ, երկու աչքով, որ թամբին վրայէն կը ձգուի երիվարին երկու կողերը։
* Հավան— սանդ
* Հերիֆ— մարդ, բայց նախատական առումով
* Հէվէնկ— խաղողի ողկոյզներու հիւսք
* Հէօճէթ, թէմէսիւք— կալուածաթուղթերու արձանագրութիւնը պետական կտրօններու վրայ
* Հէօտիւկ— անոպայ գեղացի։ Թուրքերը այդ տարազով կը նախատեն չտես հարուստներու անյաջող նրբամոլութիւնը։
* Հընզըր— խոզ
* Հինա զարնել, դնել— գունատու բոյսի մը փոշիով ծածկել հարսներու մատները։ Փոխաբերաբար՝ ուրիշին վիշտին դէմ բացայայտ հանդիսանք։
* Հինել— «հէնքէն» հիւսել, փոփոխակ՝ հիւնել
* Հոգիին խմշիլ— սպաննել
* Հոգին անապատը գտնել— արժէք չտալ իր կեանքին
* Հոյնել— հոսելիով ցորենը զատել յարդէն, փոխաբերաբար՝ խնամքով պրպտել, խուզարկել, առնել տանելու համար անդին
* Հոռմի գրալ— յոյներու թագաւոր
* Հովարտա— գոռոզ, ինքզինք տեսած անձ
* Հուզուր— սուլթանին ներկայանալ մը
=== Ձ ===
* Ձեռքը ծունկին հասնիլ— բարեկեցիկ ըլլալ
* Ձի հեծնող աղջիկներ— սերունդ մը առաջ ամէն հարս ձիով կը պտըտէր փողոցներէն, ժամ պսակի գալու ատեն։
* Ձողել կամ ձողտել— շերտ֊շերտ փոկել մորթը. կաշին ձողիկի պէս բարակ կտրել
* Ձգուլի— սոխակ
=== Ղ ===
* Ղազա— հազա կամ ղազա, որմէ կազի. յանուն կրօնքի՝ մեծագործ աշխատաւոր ու յաղթական
=== Ճ ===
* Ճաղ— վանդակ, փոխաբերաբար՝ դագաղ, որ երկու վանդակաշէն թեւերով կը յօրինուի։
* Ճեհեննէմ— դժոխք
* Ճթթու— հեծք. թռչունի ճիչ
* Ճինիվիզ— ճենովական։ Որ թուրքերը կանխող գրաւումն է ծովեզերեայ կարգ մը բերդերու վրայ։ Տարազը ընդհանրացած է, թուրքերուն ծանօթ պարզապաշտութեամբը։
* Ճիւպէ— վերարկու
* Ճողել— թերեւս չուել, մեռնիլ
* Ճուղապ– պատասխան
* Ճփիկ— կոծիծով ու շարաւալից կոպեր ունեցող
=== Մ ===
* Մազպաթա— տեղեկագիր
* Մալէզ— խիւս (բայց լայն, ջուրոտ ըսուելու չափ)
* Մամածակ— անհանճար, որ չի կրնար ոչինչ հնարել
* Մամուկ֊բուն— սարդոստայն
* Մամուկել— լաչակով դէմքը այնպէս մը ծածկել, որ քիթ ու բերան ու աչքերը միայն ազատ մնան, բայց այտերն ու մազերը սքողուին։
* Մանկալ— շարժուն կրակարան, պղինձէ կամ հողէ
* Մաուզէր— գերմանական հրացան
* Մաստ֊ասեղ— վերմակ կարելու հաստ ասեղ
* Մատը մոխիրը չթաթխել— չաշխատիլ բացարձակ
* Մար— հիւսքի մը բաղկացուցիչ կտորները, որոնք քով քովի դրուելով՝ սաւան մը կը հանեն մէջտեղ։
* Մեհրապ— խորուն
* Մեճելլէ— թրքական օրինագիրքը
* Մեսթ— հողաթափ
* Մեսճիտ— փոքր մզկիթ
* Մէվլեվի տերվիշ— դարձող տէրվիշներու կրօնական միաբանութիւն
* Մերեթ— անէծքի բանաձեւ մը՝ անիծուիս
* Մերհասա— այսպէս կը կոչուէին թեմերու վարիչ եկեղեցական առաջնորդները։
* Մէկալլոնց— միւսներուն
* Մէտտահ— շրջիկ պատմող, որ պալատական գայթակղութիւնները մատչելի կ’ընէ ամբոխին։
* Միննէթի տակ մնալ— երախտիքը չփոխարինել
* Միւէզզին— մինարէէն երգող
* Միւլահազա— խնդրոյ մը շուրջ անձնական դիտողութիւններ
* Միւճիւրիւմ— դատապարտուած, փոխաբերաբար՝ գեհենէն
* Միւֆթի— ֆէթվա գրող բարձրաստիճան կրօնաւոր
* Մոլ— որթին ճիւղերը՝ տերեւով միասին
* Մոլլա— իսլամ կրօնաւոր
* Մուգատա— տուրք, զոր վիճակային եկեղեցիները պարտաւոր էին վճարել թեմի առաջնորդարանին։
* Մունտառ— շատ աղտոտ
* Մուշտայ— կօշկակարի գործիք, որով կը տափկցնեն կաշին. ունի բթամատի մը ձեւ։
* Մուրս ի վրադ— կատակախառն բանաձեւ անէծքի
* Մռլոյ— արու կատու
=== Յ ===
* Յամին— Դանիէլի գիրքը, որ կը սկսի «յամին»…
=== Ն ===
* Նալէթ քէօր շէյթան— անէծք կոյր սատանին
* Նախնական քրիստոնէական— Խ. Նար֊Պէյի մէկ դասագիրքը
* Նեռ— Յայտնութեան գիրքին մռայլ հերոսը, զոր ջարդերու մղձաւանջին մէջ մեր ժողովուրդը նոյնացուցած է հագարացի անօրէններու պետերուն հետ…։ Ծանօթ էր Կարմիր Սուլթանին իբր բացայայտիչ։
* Նենէ— հանի
* Նիյմէթտիտէ— երախտաւորեալ
=== Շ ===
* Շար— բարակ հիւսքով մետաքսեղէն, որ թաշկինակի տեղ կը գործածուի եւ փեսաներուն ճիտը կ’օղակէ, խորհրդանշելով շատ բարակ, շատ գեղեցիկ, բայց անքակտելի լուծը։
* Շարքի— ձգձգուն եղանակով սիրերգ
* Շէշը պէշ տեսնել— առարկաները շփոթել
* Շիլլին ներքեւը գալ— փոփոխակը՝ շիշլիին ներքեւը դնել – անէծքի ձեւեր, որոնց արտայայտած պատկերը կ’ոգեկոչէ այն շրջանները, երբ կտրուած գլուխը կը զետեղուէր իրանին ներքեւ իբր բարձ ու կը ծառայէր ցուցադրումի։
* Շինիկ— քառորդ քիլէ
* Շղւուն— նուրբ ու սլացիկ
* Շիշտել— շիշ խոթել, շիշէ անցընել, խցանել
=== Չ ===
* Չարք— գէշ ոգիներ
* Չէմպեր— լաչակ
* Չէքի— թրքական չափ՝ փայտ կշռելու
* Չորպաճի— քրիստոնեան այսպէս կը յորջորջուի թուրք գեղերու մէջ։
* Չպլախ— մերկ
* Չրա— մարխ
=== Պ ===
* Պալեա— վեզիրութեան աստիճան
* Պահակ— երկու լեռներու միացման կէտին պետական շինուածք, ամրոց, ուր զինեալ ուժեր կը պահեն հաղորդակցութիւնը։
* Պատիհոն— պատի մէջ փորուած դարան
* Պարպութ— բախտախաղ, նարտին «քուետները» (սիրուն գրաբարը) նետել, զոյգ նստած պարագային շահելով կամ կորսնցնելով
* Պէսի դնել— բուծանել
* Պիսմիլլահ— յանուն Աստուծոյ
* Պիւթիւն— ամբողջ
* Պոզ— տան մանածէ հիւսուած հաստկեկ գոգնոց
* Պորտա— մեծ դուռը բակին
* Պուլամա— թանձրացած ռուբ
* Պուպուկ— նոր, փոխաբերաբար՝ հարս
* Պտղիլ— ոլոռնաձեւ ըլլալ
* Պաուզ— (աչքին) բիբը
=== Ս ===
* Սայպել— հեղուկ մը դէպի տեղ մը քշել
* Սայվուն— բակրուտին տանիքը, որ կ’երկննայ մինչեւ տունին մարմինը։
* Սաչու— այն նուէրը, միշտ հող կամ կալուած, զոր հարսին կեսրայրը կամ կեսուրը կ’ընէ հարսին, երբ ասիկա իր ոտքը կը դնէ առաջին անգամ էրկանը դուռը։
* Սատանայի մօրուք— բորբոս, որ կ’աճի մգլած օդին մէջ, խոնաւ ու մութ նկուղներու անայց մասերուն։
* Սելավաթ— հաւատափոխութեան տարազը
* Սէլամլըգ— խալիֆային կողմէ կատարուած Ուրբաթի պաշտօնական աղօթքը
* Սէրայը հիւմայուն— կայսերական պալատ
* Սէվապ— խեր ընել
* Սիւննէթ— թլփատում (ու ատոր հանդէսը)
* Սիւրմէլի— ծարիրուած
* Սիֆթահ— օրուան առաջին առուտուրը, որ օրուան նկարագիրը կը պարունակէ ըստ աւանդութեան։
* Սուտ֊պլորիկ— ոսկեգոյն թիթեղ` կլոր ու փորագրուած, պատրանքը տալով ոսկի դրամիկներու
* Սոֆթա— կիսաւարտ ուսանող կրօնական դպրոցներու, նաեւ՝ իսլամ կրօնաւոր
* Սրջիլ— շրջիլ, կղմինտրները վերիվարել
=== Վ ===
* Վագըֆ— կրօնական եւ բարենպատակ հաստատութեանց նուիրուած անշարժ կալուածներ, որոնք կը կառավարուէին պետութենէն անջատ մարմիններէ։
* Վալա— տանհիւս սփռոց
* Վալիտէ— մայր։ Որոշ տարիքէ մը վերջ կինը մայր է թուրքերուն մէջ։
* Վանք— այսպէս կը կոչուէին ազգային առաջնորդարանին շէնքը եւ պատնէշը։
* Վար֊վարէթ— կալուած
* Վարձք— վարձատրութեան արժանի. լաւ կեանք
* Վեսելամին ամին— տեսակ մը վերջաբան՝ «ողջունիւ ամէն»
* Վիլայէթ— նահանգ
=== Տ ===
* Տաիրէ— դիւան
* Տաղել— խարանել
* Տամէճան— մեծփոր շիշ, խսիրէ փաթաթով, զանազան մեծութեամբ, օղիի եւ գինիի
* Տաշտի֊քերուկ— վերջին զաւակը։ Կը փոխաբերուի, խմորի տաշտէն քերուկով մէջտեղ բերուածը։
«Տարերք»— Հ. Ա. Կ. Բագրատունիի քերականութեան մէկ դասագիրքը
* Տավի— դատ
* Տեղան— անկողին
* Տեսթէ պաշի— տրցակին գլխաւորը
* Տէյպատուն— դպրատուն
* Տէնշէթ— (թուրքերէն) սոսկում, փոխաբերաբար ՝ ամրացուցիչ
* Տիւան— գետնէն քանի մը թիզ բարձր բազմոց, մահճաձեւ, բայց շատ լայն
* Տիվանէ— խենթ, բայց փաղաքուշ առումով
* Տկուք— հասնելէն առաջ թափած ձիթապտուղ, որ եղցու է։
* Տոժկիլ— ճախնային ջուրերուն յատակէն վեր կանաչորակ պղպջակում
* Տոլ— մէջը պարապ դդում, որուն կեղեւը կը փայտանայ։
* Տորպա— շիտակ զրուցող
* Տուզ— տասներկու աչքնոց տամայի տախտակ
* Տամ չաւուշ— բանտի պետ
* Տամ— տանիք, փոխաբերաբար՝ անոր տակինը, սենեակ, ուրկէ եւ բանտ
=== Ց ===
* Ցախ— թթենիի չորցած խռիւներ, որոնք շերամներու տակէն կը վերցուին ու կը դրուին պարտէզները, աղբի համար։
=== Փ ===
* Փարթ— փորոտիք. որովայնին պարունակութիւնը, գլխաւորաբար՝ աղիքները
* Փարթը բերնին— ծնելու մօտ
* Փէյլիվան— ըմբիշ
* Փիր— արհեստի մը ծագումին պահապան ու անոր աճումին հսկող ոգի
* Փնճան— ֆինճան, սուրճի գաւաթ
* Փոթորիկի դէմ կորկոտ հովել— վտանգաւոր, բայց անպտուղ ձեռնարկ
* Փոր— փորել. բրիչով հողի գուղձերուն մանրումը, ամառուան կէզէն ետքը
* Փուր— մեծ ձուկերու թեփ
* Փուրաս— սոխազգի մը, պրաս
=== Ք ===
* Քահանայ փախցնել– աճպարարութիւն
* Քաղաքային վարժարան— թուրքերը այդ վարժարանները կ’անուանէինմիլքիէ.անոնց մէջ կը պատրաստուէր վարչական մեքենային համար անհրաժեշտ պաշտօնէութիւնը։
* Քէլպ— շուն
* Քէշֆ— քննութիւն. պետական քննութիւն կատարուող՝ դիակի մը, հրդեհի մը, կասկածելի մահի մը պարագային
* Քէօլէ— ծառայ, բայց հին իմաստով, ուր յստակ է երանգը ստրուկի
* Քիպար— ազնուական ու բարեկիրթ
* Քիրիզմէ— հողը մարդահասակ փողել, տակի խաւերը, կոյս, փոխարինելու համար երեսին մաշած խաւերով
=== Օ ===
* Օնպաշի— տասնապետ
* Օրթա օյին— սենեակի խաղ
=== Ֆ ===
* Ֆախիր֊ֆուխարա— աղքատներ
* Ֆէթվա— դատավճիռ, զոր միւֆթին կու տայ շէրիաթի օրէնքներուն համեմատ, հողային եւ ուրիշ հարցերու շուրջ։
* Ֆեսատ, միւզիր, քոմիթաճի— շարք մը ածականներ, որոնք յեղափոխական բառը կը փոխանորդեն թուրքերու բերնին։
* Ֆէրաճէ— թուրք կիներու պարեգօտ
* Ֆլորա— բուսականութիւն
lro1q1ag30eocp05lrduqlangzl29cw
Մնացորդաց
0
150927
394751
2026-09-06T21:12:05Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Մնացորդաց |section = |previous = |next = [[Մնացորդաց/Հատոր Ա/Գիրք Ա]] |notes = |author = Հակոբ Օշական |year = }} == Բովանդակություն == '''Հատոր Ա''' * [[Մնացորդաց/Հատոր Ա/Գիրք Ա]] * [[Մնացորդաց/Հատոր Ա/Գիրք Բ]] * [[Մնացորդաց/Հատոր Ա/Գիրք Գ]] '''Հատոր Բ''' * [[Մնացորդաց/Հատոր Բ/Գիրք Ա]] * Մնացո...»:
394751
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր
|title= Մնացորդաց
|section =
|previous =
|next = [[Մնացորդաց/Հատոր Ա/Գիրք Ա]]
|notes =
|author = Հակոբ Օշական
|year = }}
== Բովանդակություն ==
'''Հատոր Ա'''
* [[Մնացորդաց/Հատոր Ա/Գիրք Ա]]
* [[Մնացորդաց/Հատոր Ա/Գիրք Բ]]
* [[Մնացորդաց/Հատոր Ա/Գիրք Գ]]
'''Հատոր Բ'''
* [[Մնացորդաց/Հատոր Բ/Գիրք Ա]]
* [[Մնացորդաց/Հատոր Բ/Գիրք Բ]]
* [[Մնացորդաց/Հատոր Բ/Գիրք Գ]]
'''Հատոր Գ'''
* [[Մնացորդաց/Հատոր Գ/Գիրք Դ]]
* [[Մնացորդաց/Հատոր Գ/Գիրք Ե]]
* [[Մնացորդաց/Հատոր Գ/Գիրք Զ]]
'''Հավելված'''
* [[Մնացորդաց/Հեղինակին կողմէ բացատրուած բառեր]]
gf6mmvsqgb3uxh0jhvchgvm8u74zi8j
Կատեգորիա:Հակոբ Օշական
14
150928
394752
2026-09-06T21:13:17Z
Emptyfear
547
Նոր էջ «[[Կատեգորիա:Հեղինակներ]] [[Կատեգորիա:Հեղինակներ-Օ]]»:
394752
wikitext
text/x-wiki
[[Կատեգորիա:Հեղինակներ]]
[[Կատեգորիա:Հեղինակներ-Օ]]
kzf8ni8osbtystccblz6g1jo048zb4a