Վիքիդարան
hywikisource
https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB
MediaWiki 1.47.0-wmf.19
first-letter
Մեդիա
Սպասարկող
Քննարկում
Մասնակից
Մասնակցի քննարկում
Վիքիդարան
Վիքիդարանի քննարկում
Պատկեր
Պատկերի քննարկում
MediaWiki
MediaWiki քննարկում
Կաղապար
Կաղապարի քննարկում
Օգնություն
Օգնության քննարկում
Կատեգորիա
Կատեգորիայի քննարկում
Հեղինակ
Հեղինակի քննարկում
Պորտալ
Պորտալի քննարկում
Էջ
Էջի քննարկում
Ինդեքս
Ինդեքսի քննարկում
TimedText
TimedText talk
Մոդուլ
Մոդուլի քննարկում
Event
Event talk
Հեղինակ:Հովհաննես Քաջազնունի
100
36778
395190
356843
2026-09-13T21:32:19Z
Emptyfear
547
395190
wikitext
text/x-wiki
{{Հեղինակ |լրիվ անուն =Հովհաննես Քաջազնունի | դասակարգում =Քաջազնունի, Հովհաննես| սկզբնատառ = Ք | պատկեր =|հայրանուն=Մաթևոսի| ծնվել է =1868| մահացել է =1938| մասնագիտություն =}} {{ՀԻ|Տարի=1938}}
== Երկեր ==
* [[Հայաստանի Հանրապետութիւն]]
* [[Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս]]
q4ggntz5l8a7v7iz2sgnjjjxm3qdhtp
395195
395190
2026-09-13T22:01:56Z
Emptyfear
547
/* Երկեր */
395195
wikitext
text/x-wiki
{{Հեղինակ |լրիվ անուն =Հովհաննես Քաջազնունի | դասակարգում =Քաջազնունի, Հովհաննես| սկզբնատառ = Ք | պատկեր =|հայրանուն=Մաթևոսի| ծնվել է =1868| մահացել է =1938| մասնագիտություն =}} {{ՀԻ|Տարի=1938}}
== Երկեր ==
* [[Հայաստանի Հանրապետութիւն]]
* [[Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս]]
* [[Ազգ և հայրենիք]]
c6xtynxqzak6qxa9nhm6kz4c26g67qb
395197
395195
2026-09-13T22:10:29Z
Emptyfear
547
/* Երկեր */
395197
wikitext
text/x-wiki
{{Հեղինակ |լրիվ անուն =Հովհաննես Քաջազնունի | դասակարգում =Քաջազնունի, Հովհաննես| սկզբնատառ = Ք | պատկեր =|հայրանուն=Մաթևոսի| ծնվել է =1868| մահացել է =1938| մասնագիտություն =}} {{ՀԻ|Տարի=1938}}
== Երկեր ==
* [[Հայաստանի Հանրապետութիւն]]
* [[Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս]]
* [[Ազգ և հայրենիք]]
* [[Հ. Քաջազնունու հաղորդումը ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ենթահանձնաժողովում]]
d7osmqgsd7w061oqd8qd7utr2ro3tck
Հեղինակ:Գարեգին Նժդեհ
100
37763
395567
78500
2026-09-14T09:52:30Z
Emptyfear
547
395567
wikitext
text/x-wiki
{{Հեղինակ |լրիվ անուն =Գարեգին Նժդեհ | դասակարգում =Նժդեհ, Գարեգին| սկզբնատառ = Ն | պատկեր =|հայրանուն=| ծնվել է =1886| մահացել է =1955| մասնագիտություն =}} {{ՀԻ|Տարի=1955}}
== Երկեր ==
* [[Էջեր իմ օրագրէն]]
* [[Բաց նամակներ հայ մտաւորականութեան]]
* [[Որդիների պայքարը հայրերի դէմ]]
* [[Ցեղի ոգու շարժը]]
* [[Ամերիկահայութիւնը – ցեղը եւ իր տականքը]]
* [[Իմ պատասխանը]]
* [[Բանտային գրառումներ]]
* [[Դաշնակցության պանթեոնը]]
* [[Խուստուպեան կանչեր]]
* [[Ինքնակենսագրութիւն]]
* [[Բանտարկեալնե՜րը]]
* [[Մեր յեղափոխութեան արարիչը]]
* [[Անարիութիւնը – մայր չարեաց]]
* [[Օրերի օրը]]
* [[Տարածուող անին]]
* [[Կեանքի օրէնքը]]
* [[Հայ դասական արիութիւնը]]
* [[Բաց նամակ Մայքլ Արլէնին]]
* [[Ինչո՞ւ ստեղծվեց ցեղակրոն շարժումը]]
* [[Ցեղակրօնութիւնն իբր յաղթանակի զօրոցթ]]
* [[Ցեղային արթնութիւն]]
* [[Ցեղակրօններուն]]
* [[Խօսք հայ երիտասարդութեան]]
* [[Ցեղի յաւիտենական զէնքը]]
* [[Ինչո՞ւ տարօնականութիւն]]
* [[Զօրավար Գ. Նժդեհը տարօնականութեան մասին]]
* [[Մեռնելու կամք]]
* [[Ոյժի պրոբլեմը]]
* [[Մեծ եւ բախտորոշ օրեր. մայիս 24–28]]
* [[Խորհրդածութիւններ]]
* [[Զաւակս]]
* [[Հայրենիք. խորհրդածութիւններ]]
* [[Ժողովուրդ եւ առաջնորդ]]
* [[Նոր սերունդը]]
* [[Մեր նոր սերունդը (Գարեգին Նժդեհ)|Մեր նոր սերունդը]]
* [[Ահա՛ մարդը (Ecce homo)]]
* [[Գ. Նժդեհի նամակը Տրաեանովին]]
* [[Գ. Նժդեհի դամբանական ճառը Լեոպովի դագաղի առաջ]]
* [[Ցեղիսաստութիւն]]
* [[Երբ հայրենասիրութիւնը ցեղասիրութիւն չէ]]
* [[Պատերազմ՝ յեղափոխութիւն]]
* [[Ե՛ւ զոհ, ե՛ւ զոհարար]]
* [[Հացու ճամբան՝ մեծ զղջումի ճամբան]]
* [[Պատմութեան դատաստանը]]
* [[Մի զինուորի ճշմարտութիւնները]]
* [[Ցե՞ղ, թէ՞ կուսակցութիւն]]
* [[Զօր. գ. Նժդեհի խօսքը Հայաստանի անկախութեան առթիւ]]
* [[Մեծ գաղափար]]
* [[Խօսակցութիւն մը զօրավար գ. Նժդեհի հետ]]
* [[Հերոսը եի հերոսականը]]
* [[Անձնավկացութիւն]]
* [[Ռազմիկը չէ՛ մեռնում]]
* [[Մետապոլիտիկա: պատմության փիլիսոփայութիւնը]]
* [[Երջանկության պրոբլեմը]]
* [[Մատնութի՞ւն, թէ՞ պրովոկացիա]]
* [[Դաշնակցության առաջացման պատմական պայմանները և նրա բնութագիրը]]
* [[Դաշնակցությունը Բուլղարիայում]]
* [[Գ. Նժդեհի նամակը Ս. Վրացեանին]]
fwu3x1jg8uuh8skkcj68txtqkxnnq1l
Ողբք ի մահն Ջեւանշէրի Մեծի իշխանին
0
50043
395188
131497
2026-09-13T12:49:33Z
EmausBot
2150
Fixing double redirect from [[Ողբքի մահն ջեւանշիրի մեծի իշխանի]] to [[Ողբքի մահն Ջեւանշիրի մեծի իշխանի]]
395188
wikitext
text/x-wiki
#ՎԵՐԱՀՂՈՒՄ [[Ողբքի մահն Ջեւանշիրի մեծի իշխանի]]
jb66hhpxerw916dlvmcycfzujmm2q7x
Ինդեքս:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu
106
68542
395565
340837
2026-09-14T09:22:12Z
Emptyfear
547
395565
proofread-index
text/x-wiki
{{:MediaWiki:Proofreadpage_index_template
|Type=գիրք
|Title=Ազգ և հայրենիք
|Language=hy
|Volume=
|Author=Հովհաննես Քաջազնունի
|Author2=
|Translator=
|Editor=
|Illustrator=
|Publisher=
|Address=Բեյրութ
|Year=1979
|School=Համազգային Վահէ Սէթեան տպարան
|Key=
|ISBN=
|OCLC=
|LCCN=
|BNF_ARK=
|ARC=
|Source=djvu
|Image=1
|Progress=V
|Transclusion=yes
|Pages=<pagelist />
|Volumes=
|Remarks=
|Width=
|Css=
|Header=
|Footer=
}}
mqahvqpr50gdhu67xcrq4joqz7hf8vg
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/2
104
69065
395310
191130
2026-09-14T09:13:04Z
LetterBot
3069
(via JWB)
395310
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>{{Կենտրոն|{{Xx-larger|ՅՈՎՀԱՆՆԷՍ ՔԱՋԱԶՆՈՒՆԻ}}}}
{{Կենտրոն|{{Xxx-larger|'''ԱԶԳ'''}}}}
{{Կենտրոն|{{Xxx-larger|'''ԵՎ'''}}}}
{{Կենտրոն|{{Xxx-larger|'''ՀԱՅՐԵՆԻՔ'''}}}}
{{Կենտրոն|1979}} {{Կենտրոն|Պէյրութ}}<noinclude></noinclude>
106peq59jts7p86vl7qa8fyit1omvfc
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/4
104
69067
395500
191133
2026-09-14T09:18:11Z
LetterBot
3069
(via JWB)
395500
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>{{Կենտրոն|'''ԵՐԿՈՒ ԽՕՍՔ'''}} Իբրեւ Ուսանողական Միութիւն, եւ առաւել իբրեւ դաշնակցական ուսանողներ, մենք լաւապէս կը գիտակցինք, թէ յատկապէս հայ երիտասարդութիւնը գաղափարական ինչպիսի ղժուարութիւններ կը դիմակալէ ու փոխարէնը գաղափարական ինչպիսի մթնպորտ մը կապրի։
Քսաներորդ դարու ներկայ շրջանին, գաղափարներու հոլովոյթը եւ անոնց նկատմամբ կեցուածքներու բախումը գրաւած է միջազգային թատերաբեմը։ Ծայրայեղ գաղափարներէն մինչեւ չափաւորական, նաեւ անտարբերութեան տանող տեսութիւններ կը շրջապատէն մեզ։ Հայ երիտասարդութիւնը՝ առանց յստակ ուղղութեան եւ հունաւորումի, անտարակոյս ուծացումի եւ կորուստի կերթայ գաղափարական նման ճախճախուտի մէջ։
Անշուշտ, մեր համեստ աշխատանքով, նման կացութիւն մը հիմնովին յեղափոխել յաւակնութիւնը չունինք։ Սակայն կը հաւատանք, որ կա–<noinclude></noinclude>
97roghwsq9rqarz6ir75j9q219o362l
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/5
104
69068
395511
191134
2026-09-14T09:18:28Z
LetterBot
3069
(via JWB)
395511
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>րեւորը ձգտումն է, եւ իբրեւ այդպիսին, առածին քայլերը՝ նախապայման են։
Ճիշդ այս մտահոգութեսւմբ կը հրատարակենք Ցովհաննէս Քաջազնունիի «Ազգ եւ Հայրենիք» աշխատասիրութիւնը, որուն մէկ բաժինը լոյս տեսած է «Հայրենիք» ամսագրին մէջ յաջորդական թիւերով 1923 Մայիսէն մինչեւ 1924 Յունուար, եւ մէկ մասը աւելի ուշ, Քաջազնունիի «Յետ Մահու» հատորին մէջ, զոր խմբագրած է Ս. Վրացեան։ «Ազգ եւ Հայրենիք» աշխատասիրութիւնը ի մի խմբելով, կուզենք հայ երիտասարդութեան փոխանցել այնքան չարչարուած, սխալ ըմբռնւած եւ չարափոխուած ազգութեան եւ հայրենիքի գաղափարի դաշնակցական մտաւորակւսնի մը մօտեցումը...
Գիտական նոր հետազօտութիւն մը չէ այս աշխատանքը, ոչ ալ գոյութիւն ունեցող ուսումնասիրութիւններու համադրումը։ Այսուհանդերձ, հեղինակը կատարած է երկար փնտռտուք, հետեւած է ազգային բնոյթ ունեցող երեւոյթներուն իր շրջապատին մէջ եւ դուրս, սողա երկար մտածումներէ ետք ծնունդ տուած է այս հատորին։
Բնականաբար պակասաւոր եւ երբեմն ալ տկար հիմնաւորումներու գաղափարներ զարգաց–<noinclude></noinclude>
nf2qhc7yjo80o8bl46ov1v4f7kgxz2k
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/6
104
69069
395522
191136
2026-09-14T09:18:45Z
LetterBot
3069
(via JWB)
395522
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ուած են Քաջազնունիի կողմէ։ Մանաւանդ վերջին երկու բաժիններու մէջ, ան սահմանումներ յառաջ նետած է, որոնք կը կրեն անիշխանական բնոյթ: Այդ ժամանակ արդի Հայաստանի նախկին վարչապետը իր կապերը խզած էր Հ. Յ. Դաշնակցութեան հետ, եւ հասկնալիօրէն դարձած աւելի ծայրայեղ։
Հակառակ այս իրողութեան, աշխատասիրութիւնը կու տանք ամբոդջութեամբ, առանց յապաւումի կամ սրբագրութեան, ձգելով որ մեր երիտասարդ մտաւորականութիւնը իր ըսելիքը ունենայ արտայայտուած գաղափարներու շուրջ։
Կը հաւատանք կատարուած ուսումնասիրութեան օգտակարութեան։ Թող ան խթան հանդիսանայ երիտասարդներու մօտ գաղափարներու եւ կեցուածքներու բախումի, եւ այդ ճամբով բիւրեղացման։
{{Աջաթև|Հ. Յ. Դ. ՋԱԻԱՐԵԱՆ}} {{Աջաթև|ՈՒՍԱՆՈՂԱԿԱՆ ՄԻՈԻԹԻՒՆ}}<noinclude></noinclude>
q17109pt0g4vexa0pkx33otye8gjb15
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/8
104
69071
395543
191138
2026-09-14T09:19:20Z
LetterBot
3069
(via JWB)
395543
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>
{{Կենտրոն|Ձախէն աջ՝ Լ. Չանթ, Ցովհ. Տէվէճեան,}} {{Կենտրոն|Յովհ. Քաջազնունի եւ Ս. Վրացեան,}} {{Կենտրոն|1922ին, Եգիպտոս}}<noinclude></noinclude>
ks9bx60hsh7pb7sdechi53axfawkwjw
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/9
104
69072
395554
191139
2026-09-14T09:19:36Z
LetterBot
3069
(via JWB)
395554
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>{{Կենտրոն|'''Ա.'''}} Ի՞նչ է ազգը:
Բառը շատ սովորական է արդի (ինչպէս եւ հին) հայերէնի մէջ, միշտ մեր շրթունքների վրայ: Գրքերում ու լրագրներում շարունակ կարդում ենք «ազգի» մասին, շարունակ լսում ենք ուրիշներից եւ ինքներս շարունակ գործածում «ազգ», «ազգութիւն» ու «ազգային» բառերը:
Եւ շատ կը զարմանանք, եթէ մէկը հարցնի՝ ի՞նչ ասել է «ազգ»:
Մեզ թւում է, թէ շատ լաւ հասկանում ենք այդ ամենասովորական բառը: Եւ թւում է այդպէս հենց այն պատճառով, որ սովորական է այն: Մեր ականջը մանկութիւնից վարժուել է բառին, — այնքան է վարժուել, որ նա այլեւս չի գրաւամ մեր ուշադրութիւնը, չի արթնացնում կասկածոդ, որոնող ու քննող միտքը։
Մեզ թւում է, որ երբ ասում ենք «ազգ», գիտենք, թէ ինչի՞ մասին ենք խօսում եւ թէ մեզ լսողն էլ ճիշդ մեզ պէս է հասկանում բառը:
Բայց, եթէ մի օր նեղն ընկնենք, հարկադրւած լինենք հաշիւ տալու մեզ, լրջօրէն վերլուծելու ու ստուգելու մեր ունեցած հասկացողութիւ–<noinclude></noinclude>
f89rj1ndho00y7oq0o2bkfrtftvu5jm
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/10
104
69073
395193
191140
2026-09-13T21:47:18Z
LetterBot
3069
(via JWB)
395193
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>{{Poemx||<poem>նը, կը տեսնենք, — թերեւս մեծ զարմանքով, որ այդ Հասկացողութիւնը շատ էլ յստակ չէ, որ նա բաւականին աղօտ է ու անորոշ, կասկածելի
ու վիճելի:
Զարմանալու բան չկայ սակայն. «ազգ» կոչուած
հաւատականութիւնը այն բարդ միութիւնն
է ու «ազգ» գաղափարը այն բարդ գաղափարներից,
որոնք շատ դժուար է բնորոշել եւ մանաւունդ
դժուար Է ամփոփել մի ֆորմիւլի մէջ:
Եւ այս դժուարութեան առաջ կանգնած են
միայն սովորական մարդիկ, այլ եւ գիտնականները,
որոնք տարիներ ու տարիներ նուիրել
են հարցի ուսումնասիրութեան:
Երեւոյթի ու գաղափարի բարդութեան պատճառով,
տարբեր մարդիկ (նոյնիսկ գիտնական
մարդիկ) տեսել են ու ըմբռնել նրանց տարբեր
տարրերը միայն, անգիտակցելով կամ հարկաւոր
արժէքը չտալով միւս տարրերին: Այսպիսով ծնունդ
են առել միակողմանի, միմեանցից տարբերուող,
նոյնիսկ միմեանց հակասող եւ յամենայն
դէպս ոչ—լրիւ մեկնութիւններ: Առաջ Է եկել
մտքի շփոթ ու փոխադարձ անհասկացողութիւն
այնտեղ, ուր թւում էր՝ ամէն բան պարզ
է ու հասկանալի:
Շփոթը այնքան մեծ է, որ նոյնիսկ առիթ է
տուել կասկածելու, թէ կա՞յ արդեօք այն հաւաքական
իրը կամ այն երեւոյթը, որ «ազգ» ենք
անուանում:</poem>|}}<noinclude></noinclude>
7lss524sxy7rocenr1jpb6f7hg2s65v
395199
395193
2026-09-14T09:04:54Z
Emptyfear
547
(via JWB)
395199
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>{{Poemx||<poem>նը, կը տեսնենք, — թերեւս մեծ զարմանքով, որ այդ Հասկացողութիւնը շատ էլ յստակ չէ, որ նա բաւականին աղօտ է ու անորոշ, կասկածելի ու վիճելի:
Զարմանալու բան չկայ սակայն. «ազգ» կոչուած հաւատականութիւնը այն բարդ միութիւնն է ու «ազգ» գաղափարը այն բարդ գաղափարներից, որոնք շատ դժուար է բնորոշել եւ մանաւունդ դժուար Է ամփոփել մի ֆորմիւլի մէջ: Եւ այս դժուարութեան առաջ կանգնած են միայն սովորական մարդիկ, այլ եւ գիտնականները, որոնք տարիներ ու տարիներ նուիրել են հարցի ուսումնասիրութեան: Երեւոյթի ու գաղափարի բարդութեան պատճառով, տարբեր մարդիկ (նոյնիսկ գիտնական մարդիկ) տեսել են ու ըմբռնել նրանց տարբեր տարրերը միայն, անգիտակցելով կամ հարկաւոր արժէքը չտալով միւս տարրերին: Այսպիսով ծնունդ են առել միակողմանի, միմեանցից տարբերուող, նոյնիսկ միմեանց հակասող եւ յամենայն դէպս ոչ—լրիւ մեկնութիւններ: Առաջ Է եկել մտքի շփոթ ու փոխադարձ անհասկացողութիւն այնտեղ, ուր թւում էր՝ ամէն բան պարզ է ու հասկանալի: Շփոթը այնքան մեծ է, որ նոյնիսկ առիթ է տուել կասկածելու, թէ կա՞յ արդեօք այն հաւաքական իրը կամ այն երեւոյթը, որ «ազգ» ենք անուանում:</poem>|}}<noinclude></noinclude>
2dotuoq3mkpcfc9nvxrlll62nlyv872
395200
395199
2026-09-14T09:08:40Z
LetterBot
3069
(via JWB)
395200
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նը, կը տեսնենք, — թերեւս մեծ զարմանքով, որ այդ Հասկացողութիւնը շատ էլ յստակ չէ, որ նա բաւականին աղօտ է ու անորոշ, կասկածելի ու վիճելի:
Զարմանալու բան չկայ սակայն. «ազգ» կոչուած հաւատականութիւնը այն բարդ միութիւնն է ու «ազգ» գաղափարը այն բարդ գաղափարներից, որոնք շատ դժուար է բնորոշել եւ մանաւունդ դժուար Է ամփոփել մի ֆորմիւլի մէջ: Եւ այս դժուարութեան առաջ կանգնած են միայն սովորական մարդիկ, այլ եւ գիտնականները, որոնք տարիներ ու տարիներ նուիրել են հարցի ուսումնասիրութեան: Երեւոյթի ու գաղափարի բարդութեան պատճառով, տարբեր մարդիկ (նոյնիսկ գիտնական մարդիկ) տեսել են ու ըմբռնել նրանց տարբեր տարրերը միայն, անգիտակցելով կամ հարկաւոր արժէքը չտալով միւս տարրերին: Այսպիսով ծնունդ են առել միակողմանի, միմեանցից տարբերուող, նոյնիսկ միմեանց հակասող եւ յամենայն դէպս ոչ—լրիւ մեկնութիւններ: Առաջ Է եկել մտքի շփոթ ու փոխադարձ անհասկացողութիւն այնտեղ, ուր թւում էր՝ ամէն բան պարզ է ու հասկանալի: Շփոթը այնքան մեծ է, որ նոյնիսկ առիթ է տուել կասկածելու, թէ կա՞յ արդեօք այն հաւաքական իրը կամ այն երեւոյթը, որ «ազգ» ենք անուանում:<noinclude></noinclude>
trp7av7vyy0wmquwtag04opbc4xxlco
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/371
104
69075
395497
191143
2026-09-14T09:18:05Z
LetterBot
3069
(via JWB)
395497
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>
Նուէր Համազգայինի Մելանքթոն եւ Հայկ Արսլանեան ճեմարանէն
{{Կենտրոն|'''ԱԶԳ ԵՎ ՀԱՅՐԵՆԻՔ'''}}<noinclude></noinclude>
drqhxlnbkl4nx8b34zzggg13dxw8fob
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/11
104
69078
395211
191146
2026-09-14T09:10:32Z
LetterBot
3069
(via JWB)
395211
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Եղել են հետազօտողներ (այսօր էլ կան), որոնք՝ ուղղակի կամ անուղղակի, աւելի կամ պակաս վճռականօրէն՝ հերքել են ազգերի գոյութիւնը. կամ — առնուազն — յայտարարել են այն շատ վիճելի: Israel Zangwill-ը, օրինակ, կարծում է, որ «ազգ» կամ «ազգութիւն» բառերը չեն արտայայտում որեւէ իրականութիւն: Պրոֆեսոր Santayannaն համարում Է ազգը մի տեսակ պատառականութիւն, անցողակի ու աննշան երեւոյթ։ Իսկ M. T. M. Robertson ուղղակի ասում է, որ «ազգ» անուանուած բանը ցնորք Է...:
Ազգեր, ազդային բաժանումներ, ազդային հաւաքականութիւններ չկան իրականութեան մէջ, ասում են այս կարգի մտածողները։ Եսկ եթէ կան, արտայայտուած են այնքան անորոշակի, սահմանուած են այնպիսի երերանք անկայուն ու փոփոխակի սահմաններով, որ պատահական ու միանգամայն անարժէք երեւոյթներ են մարդկային ռամակենակցութեան մէջ: Ազգը մասամբ փիկցիա է զնորք, մասամբ էլ (եւ խոշոր չափերով) խաբեութիւն, արհեստականօրէն շինուած ու ներշնչուած գաղափար:
Մի կողմից — ասում են — տգէտ մարդիկ, չկարողանալով ըմբռնել երեւոյթների իսկական էութիւնը, «ազգ» են անուանել տարբեր բնոյթ ունեցող մարդկային խմբակցութիւնները: Իսկ միւս կողմից՝ ճարպիկ մարզիկ, — օրինակ, տիրող դասակարգերը (անցեալում՝ ազնուականու–<noinclude></noinclude>
55undfxpavg00mhud7v9rtkzxo34gbq
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/12
104
69079
395222
191148
2026-09-14T09:10:50Z
LetterBot
3069
(via JWB)
395222
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>թիւնն ու հոգեւորականութիւնը, ներկայում՝ բուրժուազիան) — օգտուելով ժողովրդային զանգուածների տգիտութիւնից, գիտակցօրէն մեծ արժէք են տուել անարժէք գաղափարին, գոյութիւն չունեցող բաժանումներ են յօրինել ու արհեստականօրէն մտցրել մարդկային ընկերակցութիւնների մէջ, որպէսզի հակառակութիւններ առաջ բերեն եւ այդ հակառակութիւնների վրայ յենուած՝ ամրացնեն իրանց դասակարգային իշխանութիւնը:
Եթէ «ագգը» թիւրիմացութիւն կամ նախապաշարմունը չէ, եթէ ազգային միութիւնները իրօք գոյութիւն ունենք ապա ուրեմն նրանք կապուած պիտի լինեն այնպիսի կապերով, որոնք յատուկ են միայն «ազգ» անուանուած հաւանական մարմիններին եւ յատուկ չեն ուրիշ կարգի պատկանող, ուրիշ անուններ կրող միութիւններին:
Արդ, որո՞նք են այդ կապերը, որո՞նք են ազգային յատկանիշները: Ուրիշ խօսքով՝ ի՞նչ է ազգ կոչուած հաւաքականութիւնը:
Եւ դրութեան դժուարութիւնը հենց նրանումն է, որ եթէ զննութեան առնենք մի առ մի այն բոլոր յատկանիշները, որոնք վերագրուել են ու վերագրւում են «ազգ» երեւոյթին, կը տեսնենք, որ նրանք իրօք հեռու են գոհացուցիչ լինելուց: Յաճախ խառնում են իրար տարբեր գաղափարներ, մի բան աւելի են տալիս կամ մի բան պակաս, շատ լայնացնում են կամ շատ նեղացնում ազգային սահմանները եւ վերջի հաշուին չեն տալիս<noinclude></noinclude>
gxx7ryb0fkj4thj3yhb85u2z6xc0h8u
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/13
104
69080
395233
191149
2026-09-14T09:11:06Z
LetterBot
3069
(via JWB)
395233
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>հարցին մի պարզ ու լրիւ, որոշակի ու անվիճելի պատասխան: {{Կենտրոն|
}} Փորձենք վերլուծել «ազգային» անուանուած տարրերն ու յատկանիշները, ստուգենք, թէ ո՞ր աստիճանի «ազգային» են նրանք եւ թէ ի՞նչ առարկութիւններ կարելի է ունենալ նրանց դէմ:
{{Կենտրոն|'''Բ.'''}} {{Կենտրոն|'''I'''}} Ամէնից աւելի տարածուած հասկացողութիւնը հետեւեալն է.
Ազգը այնպիսի հաւանական միութիւն է, որի անդամները — ազգը կազմող մարդիկ — կապուած են միմեանց հետ արիւնակցական, ազգակցական կապերով, սերունդ են ընդհանուր նախահայրնրի: Ուրիշ խօսքով՝ ազգը բազմացած ընտանիք է, աւելի կամ պակաս հեռաւոր ազզականների միութիւն։
Գիտնական մարզիկ վաղուց արդէն հրաժարուել են այս բացատրութիւնից, բայց լայն զանգ-<noinclude></noinclude>
sl2odhjto36xusnlt8c5ehpopq2lkhj
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/14
104
69090
395244
191215
2026-09-14T09:11:23Z
LetterBot
3069
(via JWB)
395244
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ուածների հասկացողութեան մէջ սա մինչեւ այսօր էլ մնում է գերիշխող:
Դժուար չէ նկատել, որ այստեղ «ազգ» գաղափարը պարզապէս շփոթւում է «ցեղ» կամ «տոհմ» գաղափարի հետ:
Բայց ազգային միութիւնը ցեղային միութիւն չէ եւ ազգը ցեղ չէ, հակառակ նրան որ մեր հրապարակախօսները ու բանաստեղծները (առաւելապէս արեւմտահայերը) շատ յաճախ «ազգ» եւ «ազգային» բառերի փոխարէն գործադրում են «ցեղ» ու «ցեղային» բառերը։
Եթէ ազգը ցեղ լինէր,— իսկապԷս որ ժամանակակից քաղաքակիրթ ազգերի գոյութիւնը շատ վիճելի կը դառնար:
Վերցնենք մի ինքնատիպ, լաւ արտայայտւած ու որոշակի կաղապարուած ազգ,— անգլիական ազգը, օրինակի համար:
Ո՞րն է այդ ազգի ցեղային միութիւնը, ո՞րն է անգլիական ազգային արիւնը:
Նախապատմական ժամանակներից բրիտանական կղզիների վրայ ապրել են զանազան կեղտական ցեղեր, — անգլեր, բրիտներ, սկոտներ, պիկտեր: Պատմութեան արշալոյսին եկել են հեռաւոր հարաւ—արեւելքից, Միջերկրականի աւազանից, հռովմէական աշխարհակալները, կռուել են տեղացիների հետ, տիրել են երկրի մի մասին, նստել են այստեղ, խառնուել բնիկների հետ: Ապա եկել են Հիւսիսից, Սկանտինաւեան թերակղզիից<noinclude></noinclude>
c69psidrlrud52bwactpd80jvgs5nwn
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/15
104
69093
395255
191225
2026-09-14T09:11:40Z
LetterBot
3069
(via JWB)
395255
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ու Դանեմարրից, նոր յեղեր, ապա եկել են Սաքսանները գերմանական անտառների խորքերից, ապա՝ նորմանները ֆրանսիական ափերից... Կելտական, գերմանական ու լատինական մեծ ցեղերէն պատկանող զանազան հատուածներ — անգլեր, բրիտներ, սկոտներ, հռովմէացիներ, վեղիացիներ, դանեմարքցիներ, սարսոններ, նորմաններ— շերտաւորուել են յաջորդաբար, դարերի ընթացքում, իրար վրայ խառնուել են միմեանց եւ տուել են ցեղայնօրէն բազմապիսի մի սերունդ, որից կազմուել է այսօրուայ անգլիական ազգը:
Եւ այսօր Էլ դեռ չի դադարել, գեռ այսօր Էլ շարունակում Է ցեղերի խմորումը: Ճիչդ է, բրիտանական կղզիները ղարերից ի վեր չեն ենթարկուած նոր նուաճումների, զանգուածային նոր տեղափոխութիւններ այլեւս չեն կատարուած այս երկրում: Բայց, շնորհիւ միջ–ժողովրդական յարաբերութիւների պարզացման ու հաղորդակցութիւնների հեշտացման, կողմից եւ անգլիական ազգի աշխարհակալութեան միւս կողմից, - այսօր էլ բազմաթիւ անգլիացիներ կապւում են ամուսնական կապերով ոչ—անգլիացիների հետ եւ նոր բարդութիւններ են մտցնում իրանց «ազգային արեան» մկջ, որ առանց այն Էլ շատ բարդ Է արդէն:
Եթէ անգլիացու անգլիացի լինելը ուզենանք հիմնաւորել ու հաստատել նրա «անգլիական ա–<noinclude></noinclude>
m8850honpsaecdzgejd3smjtawdusg3
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/16
104
69094
395266
191226
2026-09-14T09:11:57Z
LetterBot
3069
(via JWB)
395266
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>րիւնով» միայն, անյաղթելի դժուարութիւնների կը հանդիպենք:
Անգլիայում կայ այսօր աղգային մի շատ որոշ միութիւն, բայց ցեղային միութիւն չկայ: Կարելի է եւ պէտք Է ընդունել իբրեւ փաստ անգլիական մեծ «ազգը», բայց խօսք չի կարող լինել անգլիական «ցեղի» մասին: Անգլիական ազգ կայ, բայց անգլիական ցեղ գոյութիւն չունի:
Մի ուրիշ օրինակ, — հայ ազգը:
Ո՞րն է մեր ցեղային կազմը: Հաւանականօրէն՝ հետեւեալը.—
Շատ հին ժամանակներում (Ք-ից աւելի քան տասը դար առաջ) Ուրարդու կոչուած երկրի մէջ — Վանայ լճի աւազանից մինչեւ միջին Արաքսի (գուցէ եւ Սեւանի) աւազանը — ապրել է մի խալդիական մեծ ժողովուրդ, թերեւս հատուած մի ուրոյն ցեղի, որ պրոֆ. Ն. Մառը «յաբէթական» է անուանում: Ուրարդացի խալդերը մշտական պատերազմների մէջ են եղել իրենցից հարաւ—արեւելք ապրող ասորացիների ու բաբելացիների հետ, յաճախ մեծաբանակ գերիներ են բերել այդ տաք տափարակներից կամ իրանք նուաճուել տափաստանների բնակիչներից եւ երկու դէպքումն էլ՝ խառնուել են նրանց հետ:
Ապա (Ք. Ծ-ից մօտ վեց դար առաջ) մի մեծ մարդկային հոսանք - այս անգամ արիական (հնդեւրոպական) ցեղի — եկել է Ուրարդու աշխարհը հեռու արեւմուտքից, Բալկանեան թերա–<noinclude></noinclude>
63knx959ddvvlljkq4z2k8vxm8spydk
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/17
104
69095
395277
191227
2026-09-14T09:12:14Z
LetterBot
3069
(via JWB)
395277
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կղզիից ու Փրիւղիայից, նուաճել է երկիրր, նստել այստեղ ու խառնուել բնիկների հետ:
Ահա այս յաբեթական (քալդէական) ու արիական ցեղերի պատկանող ժողովուրդների խառնուրդն է, որ մեր պատմութեան նախօրեակէն հիմն Է դրել ապագայ հայ ազգին:
Հետագայում — արդէն պատմական շրջանում — մեր երկիրը մշտական կայուն է եղել ցեղերի ու ժողովուրդների շարժման մեծ ճամբու վրայ: Ո՞վ ասես, որ չէ տրորել իր ոտների տակ հայկական բարձրաւանդակը: Հայաստան մտել են, Հայաստանի վրայով անցել, մասամբ նստել ու ձուլուել են տեղացիների հետ՝ յաջորդաբար, տարբեր ժամանակներում՝ շատ տարբեր ժողովուրդներ,— պարսիկներ, պարթեւներ, միդիացիներ, ալաններ, քուրդեր, հրեաներ, հռովմէացիներ, բիւզանդական յոյներ, արաբներ, վրացիներ, թուրք-թաթարական ցեղեր...
Սրանք բոլորը խառնուել են իրար,— խառնուել են ոչ թէ միակերպ ու հաւասար չափերով՝ միագոյն բարդ արիւն կազմելու համար, այլ տարբեր շրջաններում տարբեր բաղադրութիւններով ու տարբեր չափերով եւ կազմել են ցեղային շատ տարբեր, շատ բազմերանգ խառնուրդներ:
Եթէ որեւէ տեղ (եկեղեցիում, թատրոնական սրահում, շուկայում, ուխտատեղիում, հրապարակական միտտինգում) հաւաքուած են մի քանի հարիւր հայ մարդ, — ուշադիր դիտողը կը գտնի<noinclude></noinclude>
nln7nrlo1d98gm80eg71zgdan9hafq1
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/24
104
69096
395355
191228
2026-09-14T09:14:14Z
LetterBot
3069
(via JWB)
395355
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Այս տիպի պետութիւնները կազմուած են մօտաւորապէս մէկ ազգից միայն եւ այս կարգի ազգերը համարեա ամբողջովին պարփակուած են մէկ պետութեան մէջ միայն: Ազգային եւ պետական սահմանները նոյնն են համարեա եւ համապատասխան գաղափարները մօտաւորապէս ծածկում են իրար:
Բայդ միազգեան պետութիւնների կողքին գոյութիւն ունեն նաեւ բազմազգեան պետութիւններ եւ այստեղ արդէն անւիճելիօրէն հանդէս է գալիս «ազդ» եւ «պետութիւն» գաղափարների բացարձակ անկախութիւնը։
Թիւրքիան, Ռուսիան ու Աւստրօ—Հունգարիան մեծ պատերազմից առաջ, իսկ Բրիտանական կայսրութիւնը, Հիւսիսային Ամերիկայի Միացեալ Նահանգները եւ Զուիդերիական Դաշնակցութիւնը նաեւ այսօր - բազմազգեան պետութիւններ էին ու են:
Օսմանեան կայսրութեան մէջ, օսման թուրքերի հետ միասին, մտնում էին նաեւ արաբներ, առնաւուտներ, չերքէզներ, քուրդեր, յոյներ, հայեր, հրեաներ... Սրանք բոլորն էլ տարբեր ազգեր են, թէեւ պարփակուած էին մէկ պետական շրջանակի մէջ:
Ռուսական լայնածաւալ կայսրութեան մէջ, բացի ռուսներից ու իրենց ազգակից ուկրայինացիներից, մտնում էին նաեւ ֆիններ, լետոններ, յատիշներ, լիտուանացիներ, լեհեր, հրեաներ,<noinclude></noinclude>
fmhv2azs3ykvrvtq0ngcjxl9gmvaod1
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/18
104
69097
395288
191229
2026-09-14T09:12:31Z
LetterBot
3069
(via JWB)
395288
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>այդ բազմութեան մէջ մի քանի տարբեր ցեղային տիպեր, աւելի կամ պակաս շեշտուած (մանաւանդ եթէ հաւանուածները զանազան վայրերից են). տարբեր դիմագծեր, զանկերի տարբեր ձեւեր, մորթու եւ մազերի տարբեր գոյներ, աչքերի ու շրթունքների տարբեր նկարներ: Մէկը յոյնի է նման, միւսը վրացու, երրորդը՝ հրեայի, չորրորդը ասորու, քուրդի... բայց եւ այնպէս բոլորն էլ հայ են:
Ես ունէի մի շատ հետաքրքրական հաւաքածու՝ մի քանի տասնեակ լուսանկարներ իսկական հայ մարդկանց, որոնք ներկայացնում էին շատ տարբեր ցեղային տիպեր:
Եթէ հնարաւոր լինէր ենթարկել մարդկային արիւնը ցեղային վերլուծման, շատ հաւանական է, որ ամէնից աւելի շեշտուած, իսկական ու անվիճելի «հայ–բրիստոնեայի» երակների մէջ հետազօտողը գտնէր աւելի քրդական կամ պարսկական արիւն, քան հայկական:
Ի՞նչպԷս որոշել ազգային պատկանելութիւնը այն մարդու, որի ծնողները տարբեր ազգերի զաւակներ են. ի՞նչպէս անուանել մէկին, որի հայրը անգլիացի է, մայրը՝ ֆրանսուհի,— արդեօք անգլօ–ֆրա՞նկ... բայց այդպիսի ազգութիւն չկայ: Իսկ, եթէ անգլօ—ֆրանկը անզգուշութիւն արաւ մի զաւակ ունենալու գերման—իտալուհի կնոջից, ի՞նչ անուն տալ այդ խեղճ փոքրիկին, — արդեօք անգլօ–ֆրանկօ–իտալօ–գերմա՞ն ան-<noinclude></noinclude>
ldv6jtlsyrpft2t73zo0mpdycivqhoq
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/19
104
69098
395299
191230
2026-09-14T09:12:48Z
LetterBot
3069
(via JWB)
395299
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ուանել. կամ ասել թէ նա ոչ մի ազգութեան չի պատկանում, ազգային միութիւններից դուրս ապազգային է... Իսկ եթէ բախտի կատակով այդ խառնուրդ արարածի անունն է Դերուլեդ կամ Տրեօչկէ, Մուսսուինի կամ Մուստաֆա Քեմալ, Մկրտ. Խրիմեան կամ Ֆ. Դոստոելսկի, — դարձեա՞լ ասել, որ նա ապազգային է:
Ռուսական հանգուցեալ ցար Նիկոլայը, գերմանական նախկին կայսր Վիլհելմը եւ Անգլիայի Գէորգ Ե. թագաւորը արիւնով շատ աւելի մօտ են իրար, քան իրանց ազգակից ռուսներին, գերմաններին ու անգլիացիներին։ Արդ, եթէ կարելի է կասկածի ենթարկել Նիկոլայի ազգային տիպը, նրա ռուս լինելու աստիճանի բարձրութիւնը, յամենայն դէպս ոչ ոք չի կասկածի, թէ Գէորգ Ե. թագաւորը իսկական անգլիացի է եւ թէ մանաւանդ Վիլհելմ Բ. իսկական, անվիճելի ու շատ գունաւորուած գերմանացի է։
Արիւնը չէ (աւելի ճիշդը՝ միայն արիւնը չէ), այլ մի ուրիշ՝ արիւնից աւելի զօրեղ բան կայ, որ անում է Վիլհելմին իսկական գերմանացի եւ սեմիթական շրթունքներ ունեցող մի հայ մարդուն՝ իսկական հայ:
Իրականութիւնն այն է, որ ժամանակակից քաղաքակիրթ մարդկութեան մէջ արիւնակցական միութիւնների, ցեղային հաւաքականութիւնների մասին կարելի է խօսել մեծ վերապահումներով միայն:<noinclude></noinclude>
a4ivxc0ahw8sklya3b6owcwxej44t7t
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/20
104
69099
395311
191240
2026-09-14T09:13:06Z
LetterBot
3069
(via JWB)
395311
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Շատ հին ժամանակներում, երբ բացակայում էին հաղորդակցութեան մատչելի միջոցներ եւ հաղորդակցուելու կարիքն էլ չնչին էր, երբ մարդկութիւնը ապրում էր միմեանցից կտրուած, անջատ հատուածներով (ինչպէս ապրում են այսօր վայրենի ժողովուրդները Ափրիկէի խորքերում կամ Մեծ Ովկիանոսի կղզիների վրայ), - այն հին ժամանակները թերեւս գոյութիւն ունէին ցեղային ինքնատիպ, անխառն ու որոշակի սահմանուած ցեղային միութիւններ:
Բայց այն հին ժամանակներում (ինչպէս ներկայում վայրենիների մէջ) ազգեր չկային, ազգային հաւաքականութիւններ դեռ չէին կազմւած: Ազգերը ծնունդ են առել միայն պատմական շրջանում, քաղաքակրթութեան որոշ բարձրութեան վրայ,— այսինքն՝ այն ժամանակ, երբ վաղուց արդէն խախտուած էին ցեղային միութունները:
Եւ այսոր, ցեղային կազմը ինքնըստինքեան չի կարող բացատրել «ազգի» էութիւնը եւ առաւել եւս չի կարող սահմանել «ազգ» գաղափարը:
Ցեղը ազգ չէ եւ ոչ էլ ազգը՝ ցեղ։ {{Կենտրոն|'''II'''}} Եւրոպական լեզուների մէջ «ազգ» բառին տրւում է յաճախ պետական իմաստ. ազգը (ֆը–<noinclude></noinclude>
5gxzwulnfa3ho707654v9i8867hz12w
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/21
104
69100
395322
191241
2026-09-14T09:13:23Z
LetterBot
3069
(via JWB)
395322
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>րանաերէն nation, լատինական nation բառից) հասկացւում է իբրեւ պետութիւն կազմող ժողովուրդ, պետութեան քաղաքացիների կամ հպատակների հաւաքականութիւն:
Գազափարների մէջ տարբերութիւն մտցնէլու համար 18րգ դարի վերջերում, ֆրանսիական մեծ յեղափոխութեան ժամանակ, գործածութեան մէջ դրուեց «ազգութիւն» բառը, — nationalite (national բառից, որ ինքը nation ածականն է): Իսկ նորերումս գիտնականները (R. Yohannet) յօրինել էն նոյնիսկ nationalitaire ածականը` national ածականից տարբերելու համար:
Բայց բառերի ձեւափոխումը չի վերագրել գաղափարների շփոթը: Այսօր Էլ nationalite բառը չունի հայերէն «ազգի» իմաստը, այսինքն՝ չի նշանակում մարդկային մի ուրոյն միութիւն, այլ նշանակում է՝ կամ nationին պատկանող յատկութիւնների գումար կամ նոյնինքը nation: Իսկ nationի իմաստը մնում է նոյնը, ինչ եղել է 18րդ դարում, այսինքն՝ պետութիւն կազմող մարդկանց հաւաքականութիւն: Կան հեղինակներ (Ramsay Muir), որոնք այսօր էլ ոչ մի տարբերութիւն չեն գնում nation ու nationalite (ազգ ու ազգութիւն) բառերի միջեւ: Իսկ Encyclopaedia Britanicaն (աշխարհահռչակ Բրիտանական Բառարանը) ազգութիւն բառին (անգլիերէն՝ nationality) տալիս է — իբրեւ առաջի մեկնութիւն — ճիշդ նոյն իմաստը, ինչ որ ունի ֆրանաիական nationը:<noinclude></noinclude>
azok235xpyt9emorqtdcsa69pcrnyxh
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/22
104
69101
395333
191245
2026-09-14T09:13:40Z
LetterBot
3069
(via JWB)
395333
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Ֆրանսիացու համար la nation francaise ասել է պարզապէս ֆրանսիահպատակ ժողովուրդ եւ le francais — ֆրանսիական հանրապետութեան քաղաքացի: Ազգութիւնը որոշւում է պետական պատկանելիութիւնով:
Բառի այս իմաստով, մինչեւ 1918 թուականը հայ ազգը գոյութիւն չունէր, ինչպէս գոյութիւն չունէր նաեւ հայ մարդը. ֆրանսիացու համար տաճկահայը le ture էր, ռուսահայը՝ le russe եւ պարսկահայը՝ le persan:
Տարիներ առաջ ես փորձ եմ արել բացատրելու մի ոչ—տգէտ ֆրանսիացու, որ հայ եմ, ռուս չեմ,— եւ յաջողութիւն չեմ ունեցել: Ազգութեան գաղափարը, նոյնիսկ ծագումը ֆրանսիացին կապում է անքակտելիօրէն պետական գաղափարի հետ:
Փարիզի ոստիկանութիւնը մի յատուկ բաժանմունք ունի, ուր պարտաւոր են արձանագրուել բոլոր օտարականները: Այդ հիմնարկութեան մէջ ձեր nationaliteն արձանագրւում է ըստ ձեր անցագրի, որ պետութեան անցագիր որ ունիք ձեռներումդ, այն ազգութեան էլ պատկանում էք:
Վերսայլի գաշնագրով հիմնագրուած la Ligue des Nationsը իրօք nationների (ազգերի) դաշնակցութիւն: չէ, այլ պետութիւնների դաշնակցութիւն: Եթէ այդպէս չլինէր, Լիգին չէին մասնակցի հարաւային Ափրիկէի կամ Զուիցերիական դաշնակցութիւնները, չէին հրաւիրուի մաս–<noinclude></noinclude>
4uk8qsbdm6vyq3lqr61int6o9f5esno
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/23
104
69107
395344
191271
2026-09-14T09:13:57Z
LetterBot
3069
(via JWB)
395344
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նակցելու Հիւսիսային Ամերիկայի Միացեալ Նահանգները, եւ, դրան հակառակ, կը հրաւիրուէին իրլանդացիները, ֆլամանղները, հրեաները, բասկերը, որոնը «ազգեր» են, թէեւ պետութիւներ չեն կազմում։
Գաղափարների շփոթը բխում է այն սխալ ենթադրութիւնից, թէ ամէն մի ազգ կազմում է մի առանձին պետութիւն եւ ամէն մի պետութիւն կազմուած է մի առանձին ազգից, — այսինքն՝ պետութիւնը ուրիշ բան չէ, քած կազմակերպուած ազգ եւ ազգը ուրիշ բան չէ քան պետական միութիւն:
Իրականութիւնը այդ չէ, սակայն։
Անշուշտ, կան պետութիւններ ու ազգեր (եւ դա մեծ բախտաւորութիւն է), որ բաւականին մօտ են այդ իդէալական տիպին: Օրինակ՝ Ֆրանսիան, Իտալիան, Սպանիան, Շուէդիան, Նորվեգիան... Այս պետութիւնները կարելի է անուանել — աւելի կամ պակաս վերապահումներով ազգային կամ միազգեան պետութիւններ։ Կարելի է ասել,— դարձեալ որոշ վերապահումներով, — Ֆրանսիան կամ Շուկդիան կազմող քաղաքացիները պատկանում են համարեա ամբողջովին ֆրանսիական եւ շուէդական ազգերին։ Եւ միւս կողմից, ֆրանսիական ու շուէդական ազգերը կազմող համարեա բոլոր զանգուածները մտնում են ֆրանսիական ու շուէդական պետութիւնների մէջ:<noinclude></noinclude>
r3j04dvi9es092s3019qwig9ifg8w0d
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/25
104
69108
395366
191273
2026-09-14T09:14:31Z
LetterBot
3069
(via JWB)
395366
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>թուրքեր, կիրդիզներ, սարթեր, չերքեզներ, լեղզիներ, վրացիներ, հայեր, գերմանացիներ... Սրանք բոլորն էլ հպատակ էին միեւնոյն ռուսական պետութեան, բայց ոչ մի ազգային կապակցութիւն չունէին ոչ իրար մէջ, ոչ էլ ռուսների հետ:
Հաբսբուրզների կայսրութեան մէջ, բացի գերմաններից ու հունգարներից, մտնում էին նաեւ չեխեր, սլաւոններ, իտալացիներ, խրուատներ, ռուսիններ, լեհեր, հրեաներ... Դարձեալ՝ բազմազան ազգեր նոյն պետական կոազմի մէջ։
Նոյնը եւ Հիւսիսային Ամերիկայի Միացեալ Նահանգներում (անգլիացիներ, իրլանդացիներ, գերմանացիներ, իտալացիներ, մեքսիքացիներ, հնդիկներ, նեգրեր, հրեաներ...)
Նոյնը եւ փոքրիկ Զուիցերիայում (գերմանացիներ, ֆրանսիացիներ, իտալացիներ):
Որո՞նք են այս պետական միութիւնները կազմող ազգային միութիւնները:
Զուիցերիական ազգ չկայ, ինչպէս չկան Հիւսիս—Ամերիկեան կամ Հարաւ-Ամերիկեան ազգեր: Կարելի է ասել՝ Ռուսիայի, Թիւրքիայի կամ Աւստրիայի հպատակներ, քաղաքացիներ, բայց չի կարելի ասել՝ Ռասիայի ազգ, Թիւրքիայի ազգ, Աւստրիայի ազգ:
Իրական պետութիւններր (նոյնիսկ միազգեան համարուողները) պարփակում են իրանց մէջ -<noinclude></noinclude>
ognt7lqt4bm8qcuyxth61nn0s4bop4j
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/26
104
69109
395377
191274
2026-09-14T09:14:48Z
LetterBot
3069
(via JWB)
395377
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>բացի հիմնական, թուով գերիշիող կամ բազաքականօրէն տիրապետող ազգից — նաեւ ուրիշ ազգեր, աւելի կամ պակաս մեծ զանգուածներով: Պետութիւնը մէկ է, բայց այդ պետութիւնը կազմող ազգերը — մեկից աւելի: Կան պետական միութիւններ, բայց այդ միութիւնների շրջանակում ազգային միութիւններ չկան:
Իրականութեան մէջ պետութիւնները ազգայնօրէն միատարր չեն, — նոյնիսկ այնպիսի ազգային պետութիւններ, ինչպէս որ են Ֆրանսիան, Սպանիանն, Շուէդիան, Պրուսիան եւայլն: Եթէ Ֆրասնսիայում ֆլամանդներն ու պրովանսալները վաղուց արդէն կլանուել են, ձուլուել տիրող ազգի մէջ բրետոնները հիւսիս արեւմուտքում եւ բասկերը հարաւ–արեւմուտքում մինչեւ այսօր էլ պահել են իրենց ազգային անհատականութիւնը: Սպանիան մասամբ կոտորել, մասամբ արտաքսել ու մասամբ էլ ազգայնօրէն չէզոքացրել է մաւրերին ու հրեաներին, բայց բասկերը դեռ մնում են իրանց լեռների մէջ: Շուէդիայում բացի չուէդներից կան Ֆիններ, ինչպէս եւ Պրուսիայում՝ բացի Գերմաններից կային խոշոր դանգուածներով նաեւ, լեհեր ու լիտուանացիներ:
Միւս կողմից, միեւնոյն ազգը միեւնոյն ազգին պատկանող մարդիկ յաճախ բաժանուած են լինում տարբեր պետութիւնների մէջ:
Ֆրանսիական ազգին պատկանող հատուածները գոյութիւն ունեն նաեւ Ֆրտնսիայի սահ–<noinclude></noinclude>
s9nkwh5wdd891nrja1hqq0bqdtc6fkr
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/27
104
69110
395388
191277
2026-09-14T09:15:06Z
LetterBot
3069
(via JWB)
395388
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>մաններից դուրս, օրինակ՝ Զուիցերիայում (Ժնեւի, Վոյի եւ Նիւչատելի կանտոններ). գերմանացիները՝ Աւստրիայում, Զուիցերիայում, — սիսային Ամերիկայում, Ռուսիայում. անգլիացիները նոյն Միացեալ Նահանգներում (եթէ հաշուի չառնենք Կանադան, Աւստրալիան կամ Նոր Զելանդիան, որոնք պետականօրէն դեռ մնում են կապուած Անգլիայի հետ, բայց արդէն կանգնած են անջատման ճամբու բրան). սպանացիներն ու պորտուգալացիները կենտրոնական ու հարաւային Ամերիկայի հանրապետութիւններում. թուրքերը՝ Ռուսաստանում (Ղրիմ, Վոլգա, թուրքեստան, Անդրկովկաս) ու Պարսկաստանում (Ատրպատական)...
Այսինքն՝ միեւնոյն ազգերը բաժանուած են տարբեր պետութիւնների մէջ. ազգային միութիւններ կան, բայց համապատասխան պետական միութիւններ չկան:
Յետոյ՝ կան ազգեր, որ ոչ մի պետութիւն չեն կազմում (կամ չէին կազմում ամենամօտ անցեալամ): Մեծ պատերազմից առաջ ֆինները, լատիշները, էստոնները, լիտուանացիները, լեհերը, չեխերը, սլաւոնները, իրլանդացիները, հայերը վրացիները չունէին պետութիւններ, ինչպէս չունեն մինչեւ այսօր բելգիական ֆլամանդները, բրետոնները, բասկերը, քուրդերը, լագերը, չերքեզները, օսերը, լեզգիները, վոտեակները, բուրեանները եւ ուրիշ մանր ազգերը:<noinclude></noinclude>
c1rewjup7qwve3td8p79t7v3vel7ty5
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/28
104
69111
395398
191279
2026-09-14T09:15:22Z
LetterBot
3069
(via JWB)
395398
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Ազգերը կային (ու կան), մինչդեռ համանուն պետութիւնները չկային (ու չկան):
Մի ուրիշ հանգամանք եւս. պետական սահմանները անկայուն են, ենթակայ ամէն տեսակ պատահարների ու յանկարծական փոփոխումների (մինչդեռ ազգը շատ աւելի հաստատուն եւ տեւողական երեւոյթ է: Մի պատերազմի ու դաշնագրութեան հետեւանքով (իսկ անցեալում նաեւ վեհապետների ամուսնութեան պատճառով կամ ժառանգական կարգով) պետութեան սահմանները կարող են փոխուել մի օրուայ մէջ, բայց այդ սահմանների մէջ ապրող մարդիկ մնում են ազգայնօրէն նոյնը, ինչ որ եղել են:
Անգլիացի պատմաբան Greenը ասում է, որ պետութիւնը պատահական երեւոյթ որ հեշտութեամբ կարող է կազմուել ու լուծուել. մինչդեռ ազգը իրականութիւն է, որ ոչ կարելի է շինել, ոչ էլ քանդել:
Արտայայտութիւնը՝ իր կտրուկութեամբ, ճիշդ չէ. պետութիւնը պատահական երեւոյթ չէ եւ այնքան էլ հեշտութեամբ չի կազմւում. միւս կողմից ազգութիւններն էլ շինւում են ու քանդվում: Բայց անհերքելի է, որ վերջին պրոցեսների համար հարկաւոր են գերազանցօրէն մեծ ոյժեր եւ շատ երկար ժամանակ — դարեր ու սերունդներ:
Մեծ պատերազմից յետոյ (մի—երկու տարուայ ընթացքում, մի քանի դաշնագրերով, Եւրոպայի<noinclude></noinclude>
pon2kibj4cirhtpoetdk6s5vbbsa6x6
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/29
104
69112
395409
191280
2026-09-14T09:15:40Z
LetterBot
3069
(via JWB)
395409
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ու Մերձաւոր Արեւելքի քաղաքական քարտէզը հիմնովին փոխուեց, մինչդեռ ազգագրական քարտէզը (բացառութեամբ թուրքական նահանգների Փոքր Ասիայում) մնաց նոյնը կամ համարեա նոյնը:
Ալզասի բնակիչները, որ 1870 թուականին համարւում էին ֆրանսիացի, հօ չէի՞ն կարող յաջորդ տարին գերմանացի դառնալ եւ ապա՝ կէս դար գերմանացի լինելուց յետոյ՝ 1919 թուականին նորից ֆրանսիացիի վերածուել: Կարելի՞ է ընգունել, որ Թրակիայի թուրքը — մի մարդ, որ ամբողջ կեանքը թուրք է եղել ոտից մինչեւ գլուխ, հոգիով ու մարմնով, իր բոլոր բնազդներով, բոլոր հասկացողութիւներով ու հակումներով, իր ամբողջ ինքնագիտակցութիւնով - որ այդ թուրք մարդը այսինչ քաղաքամ այն ինչ թուղթը ստորագրելուց յետոյ՝ յանկարծ հելլէն դառաւ (հելլէն ազգութիւնով եւ ո՛չ հպատակութիւնով) ու երկու տարի չանցած՝ Մուսթաֆա Քեմալ փաչայի յաղթութիւնների շնորհիւ՝ դարձեալ թուրքացաւ: Կարելի՞ է ընդունելի որ մինչեւ այսինչ թիւը լեհական ազգը գոյութիւն չունէր եւ մի գեղեցիկ օր՝ համաձայն այնինչ դաշնագրի՝ ծնունդ առաւ, ու ասպարէզ իջաւ, կազմ ու պատրաստ:
Ի հարկէ, ազգերը անսկիզբ չեն, ոչ էլ յաւիտենական: Ազգերը (ինչպէս եւ պետութիւները) ծնւում են, ապրում, զարգանում, ծաւալւում ու մեռնում: Բայց — ասացի արդէն — այդ պրոցե–<noinclude></noinclude>
b7h1bfxk2p5sj3xautt7nkms2jshlwa
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/30
104
69113
395420
191281
2026-09-14T09:15:58Z
LetterBot
3069
(via JWB)
395420
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>սը կատարւում է շատ դանդաղ եւ չի կարող նոյնացուել պետական կեանքի հետ:
Հետագայում կը տեսնենք, թէ ինչ մեծ նշանակութիւն ունեն պետական կազմակերպութիւները ազգերի գոյութեան համար: Բայց որքան էլ մեծ լինի այդ նշանակութիւնը, այնուամենայնիւ չի կարելի չտեսնել, որ ազգն ու պետութիւնը — տարբեր երեւոյթներ են, ազգային գաղափարն ու պետական գաղափարը — տարբեր գաղափարներ:
Ազգը պետութիւն չէ, ոչ էլ պետութիւնը ազգ:
{{Կենտրոն|'''III'''}} Պետական գաղափարի փոխարէն երբեմն առաջադրւում Է աշխարհագրական գաղափար եւ ազգային միութիւններին տրւում Է territorial (երկրային) միութիւնների բնոյթ,— territorial անկախ պետական սահմաններից, որոնք յաճախ արհեստական են ու միշտ երերուն, մինչդեռ աշխարհագրական սահմանները բնական շրջանակներ են՝ երկիրն ու նրա վրայ ապրող մարդկութիւնը անջատ հատուածների բաժանելու, համար:
Իրողութիւն է, որ ազգերը յաճախ ստանում են իրանց անունները երկիրներից կամ՝ հակառա-<noinclude></noinclude>
pn45qpr5slgss0so1by2l7jmuqzx11j
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/31
104
69114
395431
191284
2026-09-14T09:16:18Z
LetterBot
3069
(via JWB)
395431
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կը՝ իրանց անուններով կնքում են երկիրները։ Մեր հին պատմագրերն ու աշխարհագէտները ասում են. Հայք, Վիրք, Աղուանք, որ նշանակում է՝ Հայերի երկիր, վիրերի (վրացիների) երկիր, աղուանների երկիր։ Միւս կողմից ֆրանսիական ազգը ստացել է իր անունը lle–de—France, գաւառից, իտալականը՝ իտալիա աշխարհագրական անունից եւայլն: Անունների այս նոյնութիւնը ցոյց է տալիս անշուշտ, թէ ո՛րքան սերտօրէն կապուած եւ մօտ են եղել իրար, անունները յօրինողների ըմբռնողութեան մէջ, ազգ ու երկիր գաղափարները։
Իրողութիւն է նոյնպէս, որ ազգերը (ոչ միայն իբրեւ Ժողովուրդներ, այլ նաեւ իբրեւ ազգեր խիստ սերտօրէն կապւում են իրանց երկիրների հետ: Ամէն ազգ ունի մի աշխարհագրական վայր, որ իրանն է համարում. եւ այդ վայրը դառնում է մի տեսակ ազգային սիմբոլ (խորհրդանիշ), սրբազան անուն, սիրոյ ու պաշտամունքի առարկայ,— այն աստիճանի, որ եթէ նոյնիսկ ինքը իրը այլեւս գոյութիւն չունի, կորցուած է ազգի համար (ինչպէս Պաղեստինը կորցուած է հրեաների համար), նա շարունակում է յամառօրէն ապրել իբրեւ սոսկ գաղափար (սիոնիզմ):
Թերեւս կարելի լինէր աւելացնել մի—երկու դիտողութիւններ եւս յօգուտ «երկրային» տեսակէտի, բայց եւ այնպէս թէզը կը մնար անպաշտպանելի:<noinclude></noinclude>
ne29ahrxbun2scnv2073km44wxe9nwi
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/32
104
69115
395442
191285
2026-09-14T09:16:36Z
LetterBot
3069
(via JWB)
395442
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Եթէ ազգը լինէր ազգակցական միութիւն (ցեղային հաւաքականութիւն) կամ քաղաքական միաթիւն (պետական կազմակերպութիւն), պարզ է որ երկրի նշանակութիւնը կը դառնար վճռական. ցեղային ինքնուրոյնութիւնը կամ պետական կազմը պահելու համար, մարդկային խմբակցութիւնները անհրաժեշտօրէն պիտի կապուին որոշ հողամասի հետ եւ ամփոփուին նրա սահմանների մէջ, երկրից պոկուած՝ ոչ ցեղ կարող է լինել, ոչ պետութիւն:
Բայց ազգը ցեղային միութիւն չէ, ոչ էլ պետական եւ նրա կապը որոշ աշխարհագրական վայրի հետ չի հանդիսանում իբրեւ conditio sine qua non. ապացոյց՝ ազգագրական քարտէզները։
Դանուբի կամ Վոլգայի աւազանները, Կովկասն ու Անդրկովկասը, Հայկական Բարձրաւանդակը ու Փոքր Ասիան, Բալկանեան թերակղզին ամբողջովին ու Մակեդոնիան մասնաւորապէս, Ալպեան լեռներն ու Մերձ—Բալտեան երկիրը, Հիւս—Ամերիկեան մեծ տափարակը ու Կենտրոնական Ամերիկայի պարանոցը — սրանք բոլորն էլ որոշակի սահմանուած աշխարհագրական միութիւններ են, բայց սրանց բոլորի էլ ազգագրական քարտէզը շատ բազմագոյն է:
Territoire-ը (երկիրը) չի բնորոշում ազգը։
Ազգերը չեն պարփակւում միայն որոշ աշխարհագրական սահմանների մէջ, յաճախ դուրս են գալիս այդ սահմաններից, նուաճում են ուրիշ<noinclude></noinclude>
c9sktejb5wgqjob1z001cj0zk5gy0x5
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/33
104
69116
395453
191286
2026-09-14T09:16:53Z
LetterBot
3069
(via JWB)
395453
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>աշխարհագրական միութիւններ, տարածւում են երկրի զանազան կողմերը, պահելով հանդերձ իրենց ազզային դէմքն ու գիտակցութիւնը: Եւ ընդհակառակը. նոյն աշխարհագրական սահմանների մէջ կենակցում են մէկից աւելի ազգեր, կենակցում են կողք–կողքի, յաճախ անբաժանէլիօրէն խառնուած իբրեւ ժողովուրդներ, բայց որոշակի անջատուած իբրեւ ազգեր: Օրինակ՝ Միջին Եւրոպան, Բալկանեան թերակղզին, Փոքր Ասիան, Կովկասը:
Չպիտի շփոթել «ժողովուրդն» ու «ազգաբնակութիւնը» «ազգի» հետ. սրանք տարբեր բաներ են: Կայ Կովկասի ազգաբնակութիւն, Մակեդոնիայի ազգաբնակութեան, բայց չկայ կովկասեան ազգ, մակեդոնեան ազգ:
{{Կենտրոն|'''IV'''}} Անգրկովկասի թուրքերը իրանց «մուսուլման», են անուանում: Չեն սիրում — նոյնիսկ վիրաւորական են համարում — թուրք կամ թաթար անունները: Թուրքի, պարսիկի, քուրդի, դաղստանցի լեզգու եւ Ղազանի թաթարի միջեւ ոչ մի տարբերութիւն չեն ուզում դնել. բոլորն էլ հաւասարապես «մուսուլման» են:
Ազզային գիտակցութիւնը բացակայում Է կամ ամբողջովին կլանուած է, ծածկուած կրօ–<noinclude></noinclude>
79qqqvm6c1tzxvd98vjdbujeo38o46y
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/34
104
69117
395464
191287
2026-09-14T09:17:09Z
LetterBot
3069
(via JWB)
395464
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նական գիտակցութիւնով: Այն աստիճանի, որ փոխարէն ասելու՝ թուրքական գրականութիւն, դպրոց, թատրոն եւայլն, ասում են՝ մուսուլմանական գրականութիւն, դպրոց, թատրոն: Աւելին եւս. ասում են «մուսուլմանական լեզու»: Եւ վերջապէս՝ «մուսուլմանական ազգ»: Այս տարօրինակ արտայայտութիւնը ինձ պատահել է շատ յաճախ թուրք մտաւորականների բերանից եւ կարդալ Բագուի թուրքական թերթերի մէջ:
Անցեալներում (ինչպէս եւ մինչեւ հիմա ժողովրդական լայն զանգուածների մէջ) սա պարզապէս գիտակցութեան պակասութիւն է եղել. իսկ վերջին շրջանում, քաղաքակրթուած թուրքերի կողմից, արդէն քաղաքական խաղ է, էութիւնների գիտակցական ու միտումնաւոր քողարկում:
Բայց եւ այնպէս՝ գիտակցական թէ անգիտակցական շփոթը տեղի ունի. ազգը նոյնացւում է կրօնի հետ, ազգը հասկացւում է իբրեւ դաւանական միութիւն:
Օսմանեան կայսրութեան մէջ հայ ազգը ճանաչւամ էր իբրեւ կրօնական համայնք եւ տաճկահայերի «ազգային» անուանուած սահմանադրութիւնը իրօք ազգային չէ, այլ դաւանական, ինչպէս եւ «ազգային» անուանուած իշխանութիւնները իրօք ազգային չեն, այլ կրօնական-եկեղեցական (ապացոյց՝ լուսաւորչական ու ոչ լուսաւորչական հայերը ունեն տարբեր սահմանադրութիւններ ու տարբեր իշխանութիւններ):<noinclude></noinclude>
5kexqxgavvy5fd59wy52kv0nhjt9rav
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/35
104
69118
395475
191290
2026-09-14T09:17:27Z
LetterBot
3069
(via JWB)
395475
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Պարսկահպատակ Հայերն ու ասորիները պարսկական պաշտօնական գրութիւնների մէջ անուանւում են Հաւասարապես «քրիստոնեայ»: Պարսկական անցագրից չէք կարող իմանալ, թէ ի՞նչ ազգութեան (պատկանում անցազգի տէրը (Հա՞յ է թէ ասորի, պարսի՞կ է, թուրք թէ քուրդ): Իմանում էք միայն որ քրիստոնեայ է կամ իսլամ: Պարսկական օրէնքը չի տարբերում Հայը ասորիից, պարսիկը քուրդից, չի ճանաչում ազգային բաժանումներ, փոխարինում է այն դաւանական բաժանումներով կամ նոյնացնում է երկուսն էլ։ Մեջլիսի (պարլամենտի) ընտրութեան ժամանակ Ատրպատականի Հայերն ու ասորիները կազմում են ընդհանուր ներկայացուցիչներ, իբրեւ քաղաքական գործօն ազզային բաժանումները Պարսկաստանում հաշուի չեն առնում, փոխարինւում են կրօնական բաժանումներով:
Տաճկական պետական վիճակագրութիւնը կազմւում է նոյն կարզով: Տաճկական համարակալութիւներով չէր կարող պարզել օրինակի համար՝ Մակեդոնիայի ազզային կազմը, բոլոր մահմեդականները (ալբանացիներն ու բուլղար «պոմակները» օսմանեան թուրքերի հետ անխտիր անուանուած են Հաւասարապես «մուսուլման» եւ կազմած են մի ընդհանուր խումբ, բոլոր «պատրիստքականները», (պատրիարքի վեհապետութիւնը ընդունողները, հակադրուելով «էքսարխիականներին», անուանւամ են հաւասարապէս յոյն,<noinclude></noinclude>
2orxlp03j7lqwqt2lto9uld7u5uqk71
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/36
104
69119
395486
191291
2026-09-14T09:17:44Z
LetterBot
3069
(via JWB)
395486
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>թէեւ սրանց մէջ կան նաեւ, սերբեր, վալախներ, բուլղարներ: «Յոյն» անունը, որ պիտի բնորոշէր անհատի ազգային պատկանէլիութիւնը, գալիս է բնորոշելու պարզապէս նրա եկեղեցական պատկանէլիութիւնը. ազգային միութիւնը շփոթւում է եկեղեցական միութեան հետ:
Չպէտք է կարծել, թէ գաղափարների այս շփոթը յատուկ է միայն մահմեդական երկիրներին, մահմեդական ըմբռնողութեան:
Իմ աշակերտութեան ժամանակ ռուսական դպրոցներում լեհ տղաները արձանագրւում էին իբրեւ «կաթոլիկ», Հայ-լուսաւորչականները «գրիգորեան», իսկ վրացիները — ռուսների հետ անխտիր — «ուղղափառ»: Ռուսական դպրոցը չէր ուզում ճանաչել լեհի, հայի կամ վրացու գոյութիւնը, չէր ուզում արձանագրել ու վաւերացնել ազգային բաժանումները եւ խառնում էր վրացուն ու յոյնին ռուսի հետ, լեհին Հայ—կաթոլիկի հետ, Հայ—բողոքականին՝ գերմանացու հետ:
Նոյնը չկ՞ր եւ մեր մէջ շատ մօտ անցեալում (իսկ խուլ անկիւններում նաեւ այսօր):
Յիշում եմ, դատարանում, դատաւորի հարցին, թէ Հա՞յ ես, վկայ — գիւղացին պատասխանեց. ոչ, աղա, ֆրանկ եմ:
Այս գիւղացու հասկացութիւնով կաթոլիկ հայր հայ չէ, ֆրանկ (ֆրանսիացի) է: Եւ այս սխալը շատ է տարածուած մեր գիւղերի մէջ:
Հայը սիրում է անուանել իրան «Հայ—քրիս–<noinclude></noinclude>
k1vvqacc1jrn0clop5biib5umsisx9b
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/37
104
69147
395496
191346
2026-09-14T09:18:02Z
LetterBot
3069
(via JWB)
395496
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>առնեայ»: Եւ «քրիստոնեայ» ասելով լուսաւորչական Հայր բաժանում է իրան ոչ միայն մահմեդականներից կամ հրեաներից, այլ նաեւ, քրիստոնեայ կաթոլիկներից, քրիստոնեայ բողոքականներից:
Յաճախ կարող էք լսել, թէ այսինչ գիւղում այսքան տուն «Հայ» կայ, այսքան տուն «կաթոլիկ» եւ այոքան տուն «բողոքական»: «Հայ» բառը, ազգութիւն պիտի ցոյց տար, հակադրւում է «կաթոլիկին» ու «բողոքականին», որ սոսկ դաւանական տերմիներ են:
Եթէ մի հայ ընդունում է մահմեդականութիւնը, ասում են՝ թուրքակալ, այսինքն թուրք դարձաւ: Որոշ ծիսակատարութեան ենթարկուելուց յետոյ, մարդը դադարում է «հայ» լինել, դառնում է «թուրք»:
Ազդը նոյնացւում է կրօնական դաւանանքի հետ: Բայց իրականութիւնը չի արդարացնում այդպիոի նոյնացում, իրականութիւնը ցոյց է տալիս, որ ազգն ու եկեղեցին տարբեր միութիւններ են:
Գրականութեան մէջ չկայ քրիոտոնեայ ազգ (կան քրիստոնէութիւն դաւանող տարբեր ազգեր միայն), չկայ բուդդայական ազգ, մահմեդական ազգ, ինչպէս չկան նաեւ կաթոլիկ ազգ, բողոքական ազգ, օրթոդոքս ազգ...
Անգլիական ազգը կազմող մարդիկ պատկանում են մասամբ կաթոլիկ եկեղեցուն, մասամբ<noinclude></noinclude>
1gtusxxfz3s1ra991ui9gzs65wp67wk
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/38
104
69148
395498
191380
2026-09-14T09:18:08Z
LetterBot
3069
(via JWB)
395498
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>բողոքական (իր ճիւղաւորութիւններով): Նոյնը եւ գերման ազգը, նոյնը եւ ֆրանսիականը։ Հայ մարդիկ ոչ միայն լուսաւորչական են, այլ նաեւ բողոբական, կաթոլիկ:
Միւս կողմից՝ միեւնոյն կաթոլիկ եկեզեցուն պատկանում են տարբեր ազգութիւնների մարդիկ,— իտալացիներ, ֆրանսիացիներ, իրլանդացիներ, լեհեր։ Օրթոդոքս եկեզեցուն՝ ռուսներ, յոյներ, բուլղարներ, վրացիներ: Մահմեղական կրօնը դաւանամ են արաբներ, թուրքեր, պարսիկներ, քուրդեր, հնդիկներ:
Այսինքն՝ մի ազգ — տարբեր դաւանանքներէր բաժանուած, մի դաւանանք — տարբեր ազգեր միացրած:
Բոլոր հասկացողութիւնների կատարեալ յեղաշրջում կը լինէր, եթէ Բաւարիայի գերմանացուն ազգայնօրէն անջատէինք Բրանդենբուրգի գերմանացիից ու միացնէինք Նյորմանդիայի ֆրանսիացու հետ այն պատճառաբանութիւնով, որ երկուսն էլ կաթոլիկ են, իսկ բրանդենբուրգցին լութերական է: Կամ Մկրտիչ Խրիմեանին ազգայնօրէն անջատէինք Ղեւոնդ Ալիշանից ու միացրնէինք ամբողջվին ռուսացած հանգուցեալ իշխան Աբամելիք Լազարեւի հետ այն պատճառաբանութիւնով, որ երկուսն էլ լուսաւորչական են, իսկ Ալիչանը կաթոլիկ է:
Ազգը կրօնական համայնք չէ եւ կրօնական համայնքը ազգ չէ:<noinclude></noinclude>
oh9zu01bertbcgz7zkvxc4zlitr0qr4
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/39
104
69149
395499
191382
2026-09-14T09:18:09Z
LetterBot
3069
(via JWB)
395499
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>{{Կենտրոն|'''V'''}} Իմ մանկութեան ժամանակ (70ական եւ 80ական թուականներում) ազգասիրական երգերի մէջ շարունակ ու միշտ կողք-կողքի երգւում էին «ազգը, կրօնն ու լեզուն»: Այն շրջանում սա մի տեսակ անբաժանելի երրորդութիւն էր, արթնացնող ազգային գիտակցութեան «հաւատամք»ը: Հետագայում, երբ մի քիչ հասունացանք, ըմբոստացանք «կրօնի» դէմ, յայտարարեցինք այն՝ յետադիմական տարր, վճռականօրէն դուրս ձգեցինք սրբազան երրորդութիւնից եւ աւելի եւս ծանրացանք «լեզուի» վրայ։ Եւ լեզուն (ու նրա հետ կապուած դպրոցը, գրականութիւնը, թատրոնը, մամուլը) դարձաւ «ազգի» սիմբոլը, ազգային պաշտամունքի առարկան:
Մի նոր գիւտ չէր, որ արել էինք մենք։ Գիտնական մարդիկ վաղուց արդէն գլխի էին ընկել ու մատնանիշ արել լեզուն, իբրեւ ամենէն էականը ազգային տարբերից: Ոչ միայն ամենէն էականը, այլ գուցէ եւ միակ էականը։ Մինչ այն աստիճանի, որ եղել են մտածողներ, որոնք ամբողջովին նոյնացրել են «ազգը» «լեզուի» հետ.—
Ազգը լեզու է, ազգային միութիւնը՝ լեզուային միութիւն։ Միեւնոյն լեզուով խօսող մարդիկ են, որ կազմում են «ազգ» կոչուած հաւաքականութիւնը։
Այս հասկացողութիւնը, որ մասնաւորապէս<noinclude></noinclude>
3gmlzsmjzf6opm7nbkq8li3droiqreb
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/40
104
69150
395501
191384
2026-09-14T09:18:12Z
LetterBot
3069
(via JWB)
395501
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>շեշտւում է նոր հետազօտողների կողմից, գոյութիւն ունէր դեռ շատ հին ժամանակներում:
Բաբիլոնեան աշտարակը՝ ըստ բիբլիական աւանդութեան՝ չկառուցուեց այն պատճառով միայն, որ մարդիկ բաժանուեցին զանազան «լեզուների» ու դադարեցին հասկանալ միմեանց։ Այս աւանդութիւնը թերեւս ուրիշ բան չէ, քան ազգերի ծագումը բացատրելու մի փորձ: Աւանդութեան հեղինակները ենթադրել են, թէ եղել է մի ժամանակ, երբ ամբողջ մարդկութիւնը խօսել է մէկ լեզուով (կազմել է մի ազգ՝ Նոյ Նահապետի սերունդը): Այս միութիւնը այնպիսի մի մեծ ոյժ է ներկայացրել եւ ոյժի գիտակցութիւնը այնքան բարձր է եղել միալեզու — միատարր մարդկութեան մէջ, որ նա ամբարտաւանացած՝ յանդգնել է հակադրել իր զօրութիւնր Երկնային Զօրութեան ու ձեռնարկել է Աշտարակի շինութեան: Եւ ահա՝ Աստուածային հրամանով (կամ անէծքով) ընդհանուր լեզուն բաժանւում է յանկարծ տարբեր լեզուների (մարդկութիւնը բաժանւում է միմեանց չհասկացող անհատ ազգերի), առաջ է գալիս շփոթ ու խռովութիւն եւ յանդուգն գործը (երկինք հասնելու փորձը) մնում է անկատար:
Լեզուն էր, որ միացնամ էր մարդկանց։ Լեզուներն էին, որ բաժանեցին մարդկութիւնը:
Ռուսական հին ժամանակագրողները յաճախ «ազզ», բառի փոխարէն գործ են ածել «լեզու» բառը։ Այսպէս, օրինակ. «Եւ զինուեցան Սուրբ<noinclude></noinclude>
nc3qnh03t8g3b8wtgsxn50wkodn0z8y
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/41
104
69151
395502
191385
2026-09-14T09:18:14Z
LetterBot
3069
(via JWB)
395502
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Ռուսիայի դէմ, եկան հրով ու սրով տասներկու լեզուներ»... Պարզ է որ լեզուները չէին, որ զինուեցան ու չարձակուեցան Ռուսիայի վրայ է այլ այդ տասներկու տարբեր լեզուներ խօսող տասներկու տարբեր ազգերը:
Լեզուն ընկերային կեանքի ամէնից հիմնական տարրն է, լեզուն ամէնից պարզ, բացայայտ ու հեշտ ըմբռնելի նշանն է մարդկանց իրարից տարբերելու եւ իրար հետ կապելու համար: Եւ զարմանալի չէ, որ վաղուց արդէն մարդկային խմբակցութիւնները բնորոշուել ու ճանաչուել են իրանց լեզուներով:
Սրանից մօտ երեսուն տարի առաջ Ռուսաստանում կատարուեց ընդհանուր ու միօրեայ վիճակագրութիւն՝ ազգաբնակութեան թիւն ու կազմը ստուգելու համար: Անկետային թերթիկների մէջ չէր դրուած հարց, թէ ինչ ազգութեան ես պատկանում, բայց կար մի ուրիղը. ո՞րն է քո մայրենի լեզուն։ Եւ հետագայում՝ վիճակագրական գումարումների ժամանակ՝ կայսրութեան ազզային կազմը բնորոշուեց նրա լեզուային կազմով. «լեզուն» նկատուեց իբրեւ հոմանիշ «ազգի»:
Թերեւս ռուս պետական վիճակագրողները ընտրել էին այս տեսակէտը զուտ քաղաքական (եւ ոչ գիտական) միտումներով։ Բայց նոյնը անում են նաեւ գերմանական, աւստրիական, հունգարական ու բելգիական վիճակագրողները: Ի հարկէ, այստեղ եւս կարելի է ունենալ նոյն կասկածը<noinclude></noinclude>
nvz5icbzwrg7cmm57wargkdx6i1dwiy
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/42
104
69171
395503
191416
2026-09-14T09:18:15Z
LetterBot
3069
(via JWB)
395503
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>(բացառութեամբ գուցէ միայն Բելգիայի, որը ճանաչուած է իբրեւ ամէնից բարեխիղճը ազգագրական վիճակագրութիւններ կազմելու մէջ:
Բայց անհաւանական չէ եւ ուրիշ բացատրութիւն,— այն, թէ ազգային պատկանելիութիւնը ճշդօրէն որոշելու համար ամէնից վստահելի միջոցը՝ լեզուային պատկանելիութիւնն որոշելն է: «Ազգութիւն» բառը ինքնըստինքեան այնքան անորոշ է, որ կարող է շփոթի մէջ ձգել հարցաքննուողին, մինչդեռ «լեզուն» շատ պարզ ու ամէնքի համար մատչելի գաղափար է:
Բայց արդեօ՞ք այդպէս է, արդեօ՞ք ամէն մարդ կարող է առանց տատանումների ասել, թէ ո՞րն է իր իսկական լեզուն (ենթադրելով, ի հարկէ, թէ այդ մարդը գիտէ ու գործադրում է մէկիից աւելի լեզուներ):
Նախ պէտք է նկատել, որ ամէն տեղ միակերպ չի դրւում լեզուի խնդիրը – մի տեղ հարցնում են քո մայրենի լեզուի մասին, միւս տեղ՝ գործածական լեզուի մասին: Բայց սրանք արդէն տարբեր են եւ վիճակագրական եզրակացութիւնները մեծապէս կախուած են նրանից, թէ ի՞նչպէս է դրուած հարցը:
Ի՞նչպէս որոշել պոլսեբնակ Հայի կամ յոյնի գործածական լեզուն, եթէ շուկայում ամբողջ օրը նա խօսում է թուրքերէն, իսկ երեկոյեան, իր ընտանիքի մէջ, հայերէն կամ յունարէն:
Կարծես հենց այս դժուարութիւնը վերացնե–<noinclude></noinclude>
o6j3f0ib6n8b40cjg05rwrbinwgw9lu
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/43
104
69172
395504
191417
2026-09-14T09:18:17Z
LetterBot
3069
(via JWB)
395504
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>լու նպատակով բելգիական վիճակագրողները, 1910 թուականին, երկու լեզու (ֆրանսերէն եւ ֆլամանդերէն) խօսողների համար աւելացրել են մի լրացուցիշ հարց, ո՞ր լեզուն գործածում ես ամէնից շատ: Ենթադրենք, թէ Բրիւսսելում ապրող ֆլամանդացին (ինչպէս պոլսեբնակ հայը կամ յոյնը) կարողացաւ բարեիւղճօրէն հաշուել ու ստուգել, որ նա շուկայում օրական աւելի ֆրանսերէն բառ է արտասանում, քան իր տան մէջ՝ ֆլամանդերէն: Կարո՞ղ է այս զուտ թուաբանական հաշիւը որոշել, թէ ուրեմն հարցաքննուողի լեզուն ֆրանսերէնն է եւ ոչ ֆլամանդերէնը: Շուկայամ նա շարունակ գործածում է առեւտուրի վերաբերեալ միեւնոյն տեքնիքական բառերն ու դարձուածքները (ապրանքի տեսակը, գինը, քանակը, դրամի կուրսը, արտասահմանեան շուկաների դրութիւնր եւ այլն), մինչդեռ իր տանը, իր ընտանիքի մէջ, սիրոյ խօսքեր է ասում կնոջն ու ծնողներին, կատակներ է անում երեխաների հետ, հեքիաթներ է պատմում նրանց, խօսում է իր ցաւերից ու հոգսերից, քաղաքական նորութիւններ է հաղորդում, վերյիշում է անցեալը, ծրագրեր է յօրինում ապագայի համար... Այսինքն՝ հոգեկան ամենախորը, ամենամտերիմ ու ամենաբարդ ապրումները նա արտայայտում է ֆլամանդերէն լեզուով: Կարելի՞ է ասել, թէ այս մարդու լեզուն — իսկական լեզուն, այն լեզուն, որով պիտի բնորոշուի իր ագգային պատկանելիութիւնը<noinclude></noinclude>
8ujc01dthaeme0w1hvr9gqcia0xkxoy
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/44
104
69173
395505
191418
2026-09-14T09:18:19Z
LetterBot
3069
(via JWB)
395505
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Ֆլամանդերէնը չէ, այլ ֆրանսերէնը, որովհետեւ նա աւելի շատ խօսում է ֆրանսերէն:
Դժուարութիւնները չեն վերանում, եթէ գործածական լեզուի փոխարէն դրուի մայրենի լեզուն:
Ի՞նչ ասել է «մայրենի լեզու»:
Հունգարական վիճակագրողները, 1890 թւականին, տուին հարցին հետեւեալ բացատրութիւնը. մայրենի լեզուն այն լեզուն է, որ երեխաները սովորում են մայրերից կամ խօսում են ամէնից լաւ կամ խօսում են գերադասօրէն:
Բայց այդ «կամ»երը արդէն շփոթ են մտցնում գաղափարի մէջ: Եւ, օրինակ, ամէնից լաւ խօսում եմ ռուսերէն: Բայց իմ մայրենի լեզուն ռուսերէնը շէ, հայերէնն է: Մի բրետոնացի, որի մայրենի լեզուն բրետոներէնն է, կարող է գերադասել խոսել ֆրանսերէն լեզուով: Ի՞նչ պատասխան տանք արուած՝ հարցին, ես ու այդ բրետոնացին:
Դանեմարքի վիճակագրողները, Շլեզուիդ նահանգի ազգաբնակութեան ազգայէն կազմը մայրենի լեղուով սահմանելու համար, տուին «մայրենի» լեզուին ալսպիսի մեկնութիւն. Ա) Լեղու, որ ամուսինները (ծնողները) խօսում են իրար մէջ, Բ) Լեզու, որ ծնողները խօսում են զաւակների հետ, եւ Գ) Լեզու, որ երեխաները խօսում են իրար մէջ:
Այս մեկնաբանութիւնով վերացա՞ն արդեօք<noinclude></noinclude>
tk1au3kfqw7a03nv6v4k7zm8d0kbrra
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/45
104
69178
395506
191425
2026-09-14T09:18:20Z
LetterBot
3069
(via JWB)
395506
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>դժուարութիւնները:
Լա՛ւ է, եթէ այս երեք կարգի խօսակցութիւնները կատարւում են միեւնոյն լեզուով, հարցի պատասխանը պարզ Է ու հեշտ: Բայց եթէ այդպէս չէ, երեք կամ երկու լեզուից ո՞րը հաշուել «մայրենի»։
Չպիտի մոռանալ, որ հարցաքննութիւնը նպատակ ունի ստուգելու իրականոսթիւնը այն դէպքերում, երբ ազգաբնակութեան լեզուային (հետեւապէս եւ ագգային) կազմը դառնում է վէճի առարկայ: Ի հարկէ, Տամբովեան նահանգի ռուսի համար կամ Տոսկանի իտալացու համար այս կարգի խնդիրները գոյութիւն չունեն. նա գիտի մէկ լեզու միայն եւ իր ազգային պատկանելիութիւնը ոչ մի կասկածի կամ կամ վեճի չի ենթարկուած: Խնդիրը վերաբերվում է ազգայնօրէն այն խառն վայրերին, ուր լեզուներր խաչաձեւում են, մրցում են իրար հետ, ծածկում են մէկը միւսին: Եւ այստեղ է ահա, որ առաջ են գալիս դժուարութիւնները:
1906 թուականին, Էջմիածնում գումարուած ռուսահայերի ազգային «Կենտրոնական ժողովի» մէջ, ուր ի միջի այլոց քննութեան էր դրուած նաեւ ծխական դպրոցների հիմնական ծրագիրը, երկարատեւ ու շատ բուռն վիճաբանութիւնների առարկայ դարձաւ լեզուի խնդիրը։
Ո՞րը պիտի լինի դասաւանդութեան լեզուն հայ ծխական դպրոցներում: Առաջի ու միաձայն<noinclude></noinclude>
qthcq8trbicqvlgi0jz9b2jzz7i4uo9
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/46
104
69179
395507
191426
2026-09-14T09:18:22Z
LetterBot
3069
(via JWB)
395507
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>պատասխանն էր մայրենի լեզուն: Սա մի հանուր ըմբոստացում էր ռուսերէն լեզուի դէմ (մայրենին հակադրւում էր ռուսերէնին), որ շարական կառավարութիւնը յամառօրէն պատուաստում էր մեր մանուկներէն, եւ այս կէտում ոչ մի տարաձայնութիւն չկար ժողովականների մէջ:
Բայց ի՞նչ ասել է մայրենի լեզու: Ո՞րն է՝ օրինակ՝ Գորիաբնակ (Վրաստան) Հայ երեխաների մայրենի լեզուն։ Չէ՞ որ Հայ ծխական դպրոցները գոյութիւն ունեն նաեւ Հայաստանից դուրս, օրինակ՝ Վրաստանում, ուր Հայերը վաղուց մոռացել են ազգային լեզուն եւ խօսում են համարեա բացառապէս վրացերէն: Ի՞նչ լեզուով պէտք է աւանդուեն դասերը այդպիսի դպրոցներում:
Եւ ահա այստեղ էր, որ կարծիքները արմատապէս բաժանուեցին: Զուտ մանկավարժական տեսակէտի վրայ կանգնածները պնդում էին, որ կախեթիայի կամ Քարթալինիայի Հայ երեխաների մայրենի լեզուն վրացերէնն է, ուրեմն եւ դպրոցի լեզուն էլ պէտք է լինի վրացերէնը. սա մանկավարժութեան տարրական պահանջն է: Հակառակորդները մատնանիշ էին անում, որ դպրոցը ազգային ու քաղաքական ամենամեծ ազդակներից մէկն է եւ որ հայ դպրոցը նպատակ պիտի ունենայ ոչ միայն ընդհանուր կրթութիւն տալու հայ մանուկներին, այլ նաեւ ամրացնելու ու տարածելու Հայերէն լեզուն եւ մասնաւորապէս սորվեցնելու հայերէն այն գաղութներին, որոնք<noinclude></noinclude>
6hlou4pmptqr75qj22t33rlz8wjnf0a
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/47
104
69181
395508
191445
2026-09-14T09:18:23Z
LetterBot
3069
(via JWB)
395508
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կտրուած հայրենիքից կորցրել են դարերի ընթացքում իրանց իսկական մայրենի լեզուն եւ իւբացրել են օտար լեզու:
Մայրենի եւ ազգային լեզուի վէճն է սա, որ հեշտութեամբ չի լուծւում, երբ առաջ են գալիս լեզուի հետ կապուած ազգային ու քաղաքական հակումները:
Յիշում եմ մի դէպք, որ շատ հետաքրքրական է այս կարգի դէպքերը բնորոշելու համար:
Վերեւում յիշատակուած ռուսական ընդհանուր վիճակագրութեան ժամանակ, թիֆլիսում երեք հարազատ եղբայրներ, երեքն էլ համալսարանաւարտ, լեզուի վերաբերուող հարցին տուել էին երեք տարբեր պատասխաններ: Աւագը (Գէորգը) պատասխանել էր թէ իր լեզուն ռուսէրէնն է: Միջնեկը (Կոստանդինը)՝ հայերէնը: Կրտսերը (Վասիլին)՝ վրացերէնը: Եղբայրները ծագումով ու դաւանանքով հայ են, բայց ծնուել են վրաստանում (Գորիի գաւառում) ու այնտեղ էլ անց են կացրել մանկութեան տարիները:
Հայերէնի մէջ շատ տկար են, հազիւ կարողանում են կապել մի—երկու պարզ նախադասութիւն։ Իրանց առաջի լեզուն եղել է վրացերէնը, բայց հետագայում — ռուսական դպրոցի, գրականութեան, հասարակական կեանքի ու իրանց պարապմունքների ազդեցութեան տակ — իւրացրել են լիովին ռուսերէնը, որը եւ դարձել է իրանց առօրեայ լեզուն:<noinclude></noinclude>
eyse4r2m50bhrzpq14zrh79oz05zzz6
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/48
104
69184
395509
191449
2026-09-14T09:18:25Z
LetterBot
3069
(via JWB)
395509
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Այս իսկ պատճառով Գէորգը ասում է, որ իր լեզուն ռուսերէնն է: Ճիշդ է, որ իր ծագումով նա հայ է, ճիշդ է նոյնպէս, որ իր մօր խօսած լեզուն եղել է վրացերէնը: Բայց գիտակցութեան հասած շրջանից ի վեր նա խօսել է, մտածել, կարղացել ու գրել է համարեա բացառապէս ռուսերէն:
Կոստանդինը ուրիշ կերպ է դատում: Ճիշդ է, որ իր առաջի լեզուն եղել է վրացերէնը, ճիշդ է նաեւ , որ այսօր նա խօսում է առաւելապէս ռուսերէն ու հայերէնի մէջ շատ թոյլ է։ Բայց եւ այնպէս նա հայ է եւ, իբրեւ հայ, չի կարող ունենալ ուրիշ լեզու, քան հայերէնը:
Վասիլին համաձայն չէ ոչ մէկի եւ ոչ միւսի հետ: Նրա լեզուն վրացերէնն է, որովհետեւ այդ լեզուով նա թոթովել է առաջի բառերը եւ այդ լեզուով է սնուել մանկութեան հասակում: Իր ազգային լեզուն (հայերէնը) նա կորցրել է արդէն եւ այն մի քանի վայրիվերոյ նախադասութիւնները, որ կարող է արտասանել հայերէն, լեզու չէ: Իսկ ռուսերէնը օտար լեզու է իր համար, թէեւ այսօր նա ամէնից լաւ գիտէ այդ օտար լեզուն, շարունակ խօսում է, գրում ու կարդում ռուսերէն։
Այս երեք պատասխաններից ո՞րն է ամէնից ճիշդը։ Եթէ հարցը վերաբերուէր միմիայն լիզուին եւ տակը թաքնուած չլինէր մի յետին միտք, պարզ է որ Կոստանդինի պատճառաբանու¬<noinclude></noinclude>
pzveyr745iqcboucd43ns7rcp6vwp3l
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/49
104
69218
395510
191523
2026-09-14T09:18:26Z
LetterBot
3069
(via JWB)
395510
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>թիւնը ամէնից թոյլն է ես վէճի առարկայ կարող էր լինել միայն Գէորգի եւ Վասիլի տարաձայնութիւնը: Բայց եթէ հարցի յետին նպատակն է՝ որոշել հարցաքննուողի ազգային պատկաննլիութիւնը, կոստանդինի տուած պատասխանն է միակ ճիշդը, — որովհետեւ եթէ նոյն Գէորգին ու Վասիլին ուղղակի հարցրած լինէին թէ ի՞նչ ազգութեան ես պատկանում դու, երկուսն էլ առանց տատանուելու կը պատասխանէին՝ հայ եմ:
Ազզային կապակցութիւնը չի սահմանափակւում միմիայն լեզուային կապակցութիւնով։
Հետագայում կաշխատեմ ցոյց տալ, թէ ինչ մեծ արժէք ու նշանակութիւն ոսնի լեզուն «ազգը» կազմելու եւ ապրեցնելու համար: Ակներեւ է սակայն, որ որքան էլ սերտ կապուած լինեն ազգն ու լեզուն, սրանք այնուամենայնիւ տարբեր կարգի երեւոյթներ են եւ՝ որոշ չափով՝ անկախ մէկը միսսից:
Իրականութիւնն այն է, որ միեւնոյն ազգի պատկանող մարդիկ կարող են ունենալ տարբեր լեզուներ, ինչպէս էլ, դրան հակառակ, միեւնոյն լեզուն խօսող մարդիկ կարող են պատկանել տարբեր ազգութիւնների:
Ամերիկայի հիւսիսային նահանգներում ապրող նեգրերը խօսում են բացառապէս անգլիերէն, ուրիշ լեզու չունին: Բայց այդ նեգրերը անգլիացիներ չեն: Մեքսիքացիք խօսում են սպաներէն, բրազիլիացիք՝ պորտուգալերէն, իրլանդացիք՝<noinclude></noinclude>
qe1mal79cj4g75ppjpu2nwekabl2m14
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/50
104
69219
395512
191524
2026-09-14T09:18:29Z
LetterBot
3069
(via JWB)
395512
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>անգլիերէն, բայց ոչ մեքսիկացիք սպանացի են, ոչ բրազիլացիք՝ պորտուգալացի, ոչ իրլանդացիք՝ անգլիացի։
Վրաստանում (Կախեթիա, Քարթալինիա, Իմերեթիա) հայերը խօսում են վրացերէն, Խիզանի լեռներում՝ քրդերէն, Կեսարիայում եւ Ադանայում՝ թուրքերէն։ Բայց եւ այնպէս Հայ են, - ոչ վրացի, ոչ քուրդ եւ ոչ թուրք:
Հրեաները՝ զանգուածօրէն՝ դարերից ի վեր կորցրել են իրանց ազգային լեզուն (եբրայերէնը) եւ ամէն մի երկրում խօսում են այդ երկրի լեզուով (լեհերէն, ռուսերէն, գերմաներէն, պարսկերէն, թուրքերէն, անգլիերէն, ֆրանսերէն...), բայց մնում են Հրեայ:
Եթէ ազգը լեզու լինէր եւ լեզուն՝ ազգ, ազգագրական քարտէզները ուրիշ կերպ պիտի գունաւորուած լինէին եւ այնպիսի ազգեր, ինչպիսի են իրլանդացիք, հրեաները կամ վալոնները, պէտք է բոլորովին դուրս ձգուէին քարտէզներից: Բայց դա չէր Համապատասխանի գոյութիւն ունեցող հասկացողութիւններին: Մենք չենք տատանւում անգլիերէն խօսող նեգրին կամ իրլանդացուն՝ նեգր եւ իրլանդացի անուանել, գերմաներէն խօսող չեխին՝ չեխ, ռուսերէն խօսող հրեային՝ հրեայ, տաճկերէն խօսող վրացուն՝ վրացիդ քրդերէն խօսող հային՝ Հայ...<noinclude></noinclude>
qdtor4lqidmgi782n34gu88qvkissas
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/51
104
69221
395513
191539
2026-09-14T09:18:31Z
LetterBot
3069
(via JWB)
395513
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>{{Կենտրոն|'''VI'''}} Կայ մի տեսակէտ, որ առանձնապէս ծանրանում Է պատմութեան վրայ: Պատմութիւնն Է, որ մի կողմից բաժանում է մարդկութիւնը տարբեր ագգերի, իսկ միւս կողմից կազմում է ու ամրացնում ազգային միութիւնները: Ընդհանուր կեանքը անցեալում, անցեալից կենդանի մնացած յիշողութիւններն ու աւանդութիւնները, ընդհանուր ապրումները, յաջողութիւններն ու մանաւանդ տառապանքները,— ահա սրանք են, որ կապում են մարդկանց ի մի, ստեղծում են մի ուրոյն մտերմութիւն, ծնունդ են տալիս «մենք»ի ու «մեր»ի գիտակցութեան:
Ազգը — պատմական անցեալն է, մի ուրոյն կաղապար, որի մէջ ձուլուել է եւ ձեւաւորուել դարերի կեանքը:
Այդ տեսակէտը շատ պաշտպանելի կը լինէր, եթէ միայն կարողանայինք համաձայնութեան գալ թէ ինչպէս պէտք է հասկանալ «պատմութիւնը»:
Ո՞րն է այն «պատմութիւնը», որ ազգեր է կազմել անցեալում, ապրելու սնունդ է տալիս նրանց այսօր ու յոյսեր ներշնչում ապագայի համար «ազզերի պատմութիւնն» է կամ «ազգային պատմութիւնների» գումարը։
Իսկ ո՞րն է «ազգային պատմութիւնը»:
Այդ հարցին պատասխան գտնելու համար<noinclude></noinclude>
imuy9palcrj7glhyinin15eq38xpmt6
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/52
104
69245
395514
191617
2026-09-14T09:18:32Z
LetterBot
3069
(via JWB)
395514
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>պէտք է գիտնանք կանխապէս թէ ինչ է ինքը «ազգ»ը... Այսպիսով ընկնում ենք անելանելի շրջանի մէջ եւ «ազգ»ը բացատրելու համար չենք կարող դիմել «ազգային պատմութեան», որովհետեւ այդ պատմութիւնը բնորոշելու եւ սահմանելու համար պէտք Է նախ բնորոշենք ու սահմանենք «ազգ» գաղափարը:
Իսկ եթէ «պատմութիւնը» հասկանանք իր սովորական իմաստով — այնպէս, օրինակ, ինչպէս աւանդւում է այդ գիտութիւնը դպրոցներում եւ արձանագրուած է բազմահատոր գրքերի մէջ մեզ հետաքրքրող հարցին պատասխան չենք գտնի այնտեղ:
Դպրոցական պատմութիւնը էապէս պետութիւնների պատմութիւն է (լաւագոյն դէպքում — եւ այն էլ մասամբ միայն - ժողովուրդների պատմութիւն): Այդ գիտութիւնը տեղեկացնում է մեզ թէ ի՞նչպէս են կազմուել, բարգաւաճել ու զօրեղացրել կամ կազմալուծուել ու քանդուել պետութիւնները, լաւագոյն դէպրքւմ՝ ի՞նչպէս են ապրել այդ պետական շրջանակների մէջ ժողովուրգները (ժողովուրդները, բայց ոչ ազգերը):
Ընդհանուր կեանք, ընդհանուր յիշողութիւններ... Այո՛, բայց ի՞նչ կարգի կեանք եւ ի՞նչ կարգի յիշողութիւններ:
Հրեաները դարերով շատ ընդհանուր ու անմոռանալի յիշողութիւններ են ունեցել սպանացիների եւ լեհերի հետ։ Բայց այդ յիշողու-<noinclude></noinclude>
gtitvdrz4ngfjqo4nwpzus6jzn8pxa2
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/53
104
69247
395515
191619
2026-09-14T09:18:34Z
LetterBot
3069
(via JWB)
395515
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>թիւնները չեն կապել նրանց ոչ սպանացիների եւ ոչ լեհերի հետ:
Լիտուանացիք լեհերի հետ, լեհերը պրուսացիների եւ ուկրայնիական ռուսների հետ, իրլանդացիները անգլիացիների հետ, չեխերը, սլաւոններն ու իտալացիները աւսարիական գերմանների, նորվեգիացիները դանեմարքցիների հետ, ֆինլանդացիները շուէդների հետ..., — սրանք բոլորը շատ երկար ժամանակներով ունեցել են ընդհանուր պատմական կեանք, բայց ազգային միութիւններ չեն կազմել եւ մնացել են իրար կողքի՝ ազդայնօրէն անջատուած։
Հայերը Վրաստանում, թիւրքիայամ եւ Պարսկաատանում ապրել են երկար դարերով ու շատ ընդհանուր յիշողութիւններ են ունեցել վրացիների, թուրքերի եւ պարսիկների հետ, բայց եւ այնպէս մնացել են հայ, մինչդեռ նոյն հայ ազդին պատկանող հատուածները Գալիցիայում կամ Ռումանիայում վաղուց արդէն դադարել են հայ լինելուց, կորցրել են իրանց ազգային դէմքն ու գիտակցութիւնը։
Կայ մի ուրոյն «պատմութիւն», մի ուրոյն ընդհանուր կեանք (եւ դա «ազգային» պատմութիւնն է, «ազգային» կեանքը), որ անջատում է Քարթալինայի, Իսֆահանի, Մուշի եւ Սվասի հային իր անմիջական դրացի վրացիներից, պարսիկներից, քուրդերից ու թուրքերից եւ հեռաւոր վայրերում գտնուող հայ հատուածները կապում է ի մի։<noinclude></noinclude>
1hqfgj90bk4j5z1jhrgq00wppifgrzj
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/54
104
69250
395516
191623
2026-09-14T09:18:35Z
LetterBot
3069
(via JWB)
395516
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Անշուշտ, ազգը պատմութիւն է: Բայց այնպիսի մի «պատմութիւն», որ ինքը կարօտ է երկար յուսաբանութիւննԼրի եւ ապացոյցների՝ թէ իրօք գոյութիւն ունի:
{{Կենտրոն|'''VII'''}} Աշխարհագրական վայրի (տերիտորիայի) եւ պատմութեան հետ սերտօրէն կապուած են մի շարք առանձնայատկութիւններ, որ ընդհանուր առմամբ կոչւում են էթնոգրաֆիական (ազգագրական). սովորութիւններ, վարք ու բարքեր, առօրեայ նիստուկաց, աշխատանքի եւ տնտեսութեան միջոցներ ու ձեւեր, իրաւահասկացողութիլն ու իրաւակարգ, ընտանեկան փոխյարաբերութիւններ, հանրային կենակցութեան ձեւեր եւ այլն:
Յաճախ «ազգ» գաղափարը կապում են այս կարգի առանձնայատկութիւնների հետ եւ ազգային միութիւնները նոյնացնում են էթնոգրաֆիական միութիւններին, այսինքն՝ ազգը հասկանում են իբրեւ մի հաւաքականութիւն, որի անդամները ունեն ընդհանուր կենցաղ, սովորութիւններ, տնտեսական ձեւեր, իրաւահասկացողութիւն եւ այլն:
Բայց բաւական է մի թեթեւ ակնարկ մղել իրականութեան վրայ, որպէսզի հասկանալ այս<noinclude></noinclude>
q508fweph5k9os10pxx50t3ombf718c
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/55
104
69254
395517
191627
2026-09-14T09:18:37Z
LetterBot
3069
(via JWB)
395517
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>տեսակէտի սխալը, - հասկանալ որ կենցաղը ինքնըստինքեան անզօր է սահմանելու ազգը:
Փարիզաբնակ ֆրանսիացին իր կենցաղով շատ աւելի մօտ է վիեննաբնակ գերմանացուն, քան նորմանդական գիւղացուն: Կուբանի կողակը իր սովորութիւներով եւ վարք ու բարքով՝ շատ աւելի մօտ է չերքէզին քան Պերմի նահանգի ռուսին: Կախեթցի հայը՝ իր նիստուկացով եւ տնտեսութեան ձեւերով՝ շատ աւելի նման է վրացուն եւ սասունցի հայը՝ քուրդին, քան շիրակեցի կամ պոլսեցի հային:
Բայց այս նմանութիւնները կամ այս տարբերութիւնները չեն, որ որոշում են ազգային պատկանէլիութիւնը: Փարիզի գրիգետկան եւ նորմանդական գիւղացին՝ ֆրանսիացի են երկուսն էլ. Կուբանի կողակը ռուս է եւ ո՛չ չերքէզ, կախեթացի այգեպանը, Մոկսի կամ Սասունի լեռնականը, Ադանայի առեւտրականը ու պոլսեցի վարժապետը,— սրանք բոլորն էլ Շիրակի հողագործի հետ միասին՝ հայ են եւ ո՛չ վրացի, քուրդ կամ թուրք:
Արտաքոյ եւ անկախ էթնոգրաֆիա կապերից կան ինչ որ ուրիշ կապեր, որ կապում են Նիու Եորքի կամ Ամստերդամի բանկիր–հրեային Լեմբերգի մանր արհեստաւորի եւ Երուսաղէմի բաբիի հետ, Շուարցուալդենի գիւղացուն՝ պրուսիական գործարանային բանուորի ու Օստգէյեան պառոնի հետ, լոմբարդական փարթամ բուրժուա–<noinclude></noinclude>
8ppgaa6vjcoux0ctl1o8bcnddjv0zf5
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/56
104
69277
395518
191667
2026-09-14T09:18:39Z
LetterBot
3069
(via JWB)
395518
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>յին՝ կէս—վայրենի կորսիկացու հետ, Պոլսոյ ֆէսաւոր «թաղականին»՝ Սիւնիքի ժայռերի վրայ թառած չինականի հետ:
{{Կենտրոն|'''VIII'''}} Կայ մի տեսակէտ, որ Էապէս տարբերւամ է նախորդներից: Նախորդ բոլոր բացատրութիւնները ձգտում էին գտնելու ազգութիւնը սահմանող որեւէ առարկայական հիմնաւորում, — ցեղ, պետութիւն, տերիտորիա, կրօն, լեզու, պատմութիւն, կենցաղ, — վերջապէս, այնպիսի մի հիմնաւորում, որ, անկախ լինէր ազգը կազմող մարդկանց գիտակցութիւնից, կամքից, ցանկութիւններից, հակումներից: Սրան հակառակ, կան մտածողներ, որոնք հարցի ծանրութեան կենտրոնը փոխադրում են ամբողջովին ինքնագիտակցութեան կամ ինքնազգացման աշխարհը, «ազգը» յայտարարում են գերազանցօրէն ենթայական (subjectif) երեւոյթ եւ նրա հիմնաւորումները որոնում են մարդկային անհատական կամ հաւանական հոգեբանութեան մէջ:
Այս տեսակէտը — սրանից կէս դար առաջ — ունեցել է E. Renanը, ըստ որի ազգութեան հիմքը՝ ազգայնօրէն զգալու եւ մտածելու եղանակն է:
Keleti (որ 80ական թուականներում գրել է Հունգարիայի վիճակագրական բիւրոյի պետը)<noinclude></noinclude>
9camzfvu6d9ta835g1uc94rpoz7af81
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/57
104
69278
395519
191668
2026-09-14T09:18:40Z
LetterBot
3069
(via JWB)
395519
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նմանեցնում է ազգը եկեղեցուն, ազգային գիտակցութիւնը կրօնական գիտակցութեան, եւ այն կարծիքին է, թէ ազգային պատկանելիութիւնը՝ ճիշդ ինչպէս դաւանականը, կարող է լինել ազատ ընտրութեան առարկայ:
Աշխարհագէտ Hauser կարծում է որ ազգութիւնը վերջի հաշուին ուրիշ բան չէ, քան «Հաւաքական գիտակցութեան փաստ»:
Zangwill որակում է ազգը «հոգեբանական երեւոյթ»:
Ապա՝ ազգութեան ենթակայական բնոյթի վրայ ծանրանում են մասնաւորապէս աւստրիական սոցիալ-դեմոկրատներր (Otto Bauer, Schpringer):
Այս տեսակէտը պարունակում է իր մէջ խոշոր ճշմարտութիւն եւ արժանի է յատուկ ուշադրութեան: Բայց եւ այնպէս, դժուար չէ գտնել նրա թոյլ կողմերը նրա պակասաւոր ու պայմանական բնոյթը:
Իսկապկս սա պատասխան էլ չէ տուած հացին։ Ինքնազգացման կամ ինքնագիտակցութեան փաստ ասելով, մենք չենք կարող բացատրրուած համարել ազգութեան էութիւնը: Ամէն մի ենթակայական երեւոյթ ունի իր առարկայական հիմքերը, պայմանաւորող պատճառները, եւ քանի որ հիմքերը չեն գտնուած ու հասկցուցած, երեւոյթը մնում է հարցական:
Ահա մի մարդ, որ իրան հայ է ճանաչում եւ<noinclude></noinclude>
mhsgl6sttyxlkecw7hfmnju9kcorufe
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/58
104
69279
395520
191669
2026-09-14T09:18:42Z
LetterBot
3069
(via JWB)
395520
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Հայ յայտարարում. ահա մի ուրիշը (որ ասում է, թէ ինքը թուրք է: Անհերքելի է, որ ենթակայական գիտակցութեան արտայայտութիւն է սա: Բայց ինչո՞ւ այս մի մարդը «հայկական» գիտակցութիւն ունի, իսկ այն միւսը՝ «թուրքական». որո՞նք են մէկի «հայութեան» եւ միւսի «թուրքութեան» նախապայմանները:
Զուտ քաղաքական կամ զուտ իրաւական տեսակէտից այդպիսի հարց կարող է եւ չգրուել։ Քաղաքագէտի եւ իրաւագէտի համար անհրաժեշտ չէ որոնել ու գտնել աղբիւրները, բաւական է միայն գիտենալ, որ այս մէկը իրան հայ է ճանաչում, միւսը՝ թուրք: Էականը՝ ինքը գիտակցութեան փաստն է, որովետեւ ազգութիւնը՝ իբրեւ քաղաքական գործօն ու իրաւական դէմք՝ գոյութիւն ունի այն չափ միայն, որչափ նա գիտակցւած է եւ ընդունակ է արտայայտուէլու այս կամ այն ձգտումի, այս կամ այն պահանջի ու սրանցից բխող գործողութիւնների մԷջ:
Եթէ յիշողութիւնս չի դաւաճանում ինձ (վաղուց է որ կարդացել եմ եւ այժմ ստուգելու հնարաւորութիւն չունեմ), Renanին մտահոգողը եղել է գլխաւորապէս այն հարցը, թէ ո՞ր ազգութեան հատուած պէտք է համարել Ալզաս—Լորէնցիներին ֆրանսիակա՞ն թէ գերմանական, եւ հետեւապէս Ֆրանսիայի՞ն պէտք է կցուած լինեն այդ երկու նահանգները թէ՞ Գերմանիային (ազգային սկզբունքով ու անկախ զէնքի յաջողութիւնից, որ<noinclude></noinclude>
mn327h7afi5b10maxh75kpkwjqqy2ox
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/59
104
69280
395521
191670
2026-09-14T09:18:43Z
LetterBot
3069
(via JWB)
395521
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>այն ժամանակ Գերմանիայի կողմն էր):
Հասկանալի է, որ այս տեսակէտից վճռական տեղ պէտք է տալ Ալզաս-Լորէնցու ենթակայական գիտակցութեանը, նրա ազատ ինքնորոշմանը, պէտք է հարցնել, թէ նա ինքը իրան ֆրանսիացի՞ է զգում թէ գերմանացի, որի՞ հետ նա ինքը կապում է իրան ազգայնօրէն:
Հասկանալի է նաեւ, որ այս յատուկ խնդիրը լուծելու համար, ազգասէր ու Հայրենասէր Renanը (ծագումով Հրեայ, բայց արդէն ամբողջովին ֆրանսիացած), գիտակցօրէն կամ անգիտակցօրէն, մոռացութեան է տուել ազգութիւն կազմող մնացած բոլոր տարրերը եւ ծանրացել է միայն այս մէկի վրայ: Քաղաքական պայքարի հանգամանքը հասկանալի է անում Renanի միակողմիութիւնը, իսկ խնդիրը ուրույն բնոյթը՝ նաեւ արդարացնում այն:
Պետական պաշտօնեայ Keleti (թերեւս կատարելով իր կառավարութեան հրահանգը) շահագրգռուած է ներշնչելու, որ ամէն մի հունգարահպատակ մարդ կարող է՝ ինքնորոշման ճանապարհով յայտարարել իրան հունգարացի (ազգային պատկանելիութեան մտքով) եւ այդպէս էլ արձանագրուել պետական ցուցակների մէջ, թէկուզ ծագումով լինի ռուս կամ ռումանացի, դաւանանքով՝ Հրեայ, լեզուով՝ լեհ, կենցաղով՝ գնչու։ Պետութիւնը շահագրգոուած է զօրեղացնելու գերիշխող ազգութիւնը ի հաշիւ օտար<noinclude></noinclude>
nprg3w20dij6oyo4nhqi63o16fe6fcd
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/60
104
69281
395523
191671
2026-09-14T09:18:46Z
LetterBot
3069
(via JWB)
395523
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>տարրերի եւ հետեւապէս տրամադիր է տալու «ազգութիւն» գաղափարին այնպիսի մեկնութիւններ, որ հեշտացնեն ձուլումը (թէկուզ միայն վիճակագրական աղիւսակների մէջ:
Աւստրիական սոցիալ—դեմոկրատները մօտենում են խնդրին դասակարգային ու կուսակցական տեսակէտներից եւ փորձ են անում սահմանելու ազգութիւնների իրաւական դրութիւնը պետութեան մէջ: (Իսկ ռուս—հրէական բանուորական «սերպ» կուսակցութիւնը, զարգացնելով նոյն տեսակէտը, մշակեց ազգային—կուլտուրական արտա–տերիտորիալ աւտոնոմիաների ծրագիրը): Բազմազգեան վայրերի մէջ պայքարող սոցիալիստական կուսակցութիւնների համար ազգութիւնը այն դգրծօններից մէկն է, որ «մթացնում է» պրոլետարիատի դասակարգային գիտակցութիւնը, պառակտում է մտցնում միջազգային պրոլետարական բանակի մէջ եւ բարդացնում է քաղաքական կացութիւնը, պետութիւնների, ժողովուրդների ու դասակարգերի փոխյարաբերութիւնները: Հասկանալի է, որ սրանց եւս հետաքրքրում է գլխաւորապէս երեւոյթի ենթակայական կողմը, — ոչ այնքան «ազգ»ը ինքնըստինքեան, որքան ազգային գիտակցութիւնը, նրա չափն ու ոյժը, արտայայտուելու ձեւերն ու միջոցները:
Քաղաքագէտը պէտք ունի գլխաւորապէս գիտենալ ու հաշուի առնել, թէ ինչպէս եմ ես արտայայտուելու, ի՞նչպկս եմ «ինքնորոշուելու»<noinclude></noinclude>
k691hw51ezlcjyrc60bku2cm6z6z7rr
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/61
104
69282
395524
191674
2026-09-14T09:18:48Z
LetterBot
3069
(via JWB)
395524
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ազգամիջեան բնոյթ ունեցող պայքարների հանդէպ: Եթէ, օրինակ, կատարւում են պարլամենտական ընտրութիւններ ազգային կուրիաներով, որի՞ն պիտի միանամ ես: Եթէ կան իրար մրցող ազգային թեկնածութիւններ, ո՞ւմ պիտի տամ իմ քուէն: Եթէ կատարւում է համաժողովրդական քուէարկութիւն ազգային որեւէ վէճ լուծելու համար, որ կողմը պիտի անցնեմ ես: Եթէ՝ պետութեան սահմաններում՝ պատահելու լինին ազգամիջեան արիւնահեղ ընդհարումներ (ինչպէս նա տեղի ունեցաւ, օրինակ, Անդրկովկասում, 1905—06 թուականներին, հայերի ու թուրքերի միջեւ), ո՞ր բանակին եւ ի՞նչ չափով ոյժ պիտի տամ ես: Եթէ պատերազմ է ծագելու պետութիւնների միջեւ, ո՞ւմ կողմը պիտի լինի իմ համակրանքը, ո՞ւմ հետ եւ ո՞ւմ դէմ պիտի դաշնակցեմ (դաշնակցե՞մ ազգայնօրէն, անկախ իմ պետական պատկանելիութիւնից, ինչպէս արին այդ՝ մեծ պատերազմի ընթացքում Հայերը, չեխերը, լեհերը): Եթէ միջդասակարգային պայքարը բարդանալու է միջազգեան հակամարտութիւններով, ո՞րչափ իմ ազգային գիտակցութիւնը կաշկանդելու է դասակարգայինը եւ դրա հակառակը։
Պարզ է, որ այս կարգի հարցերին կարող է պատասխան տալ միմիայն իմ ազգային գիտակցութիւնը, նրա չափը, բնոյթը եւ խորութիւնը:
Քաղաքագէտի համար ես Հայ եմ այնչափ մի–<noinclude></noinclude>
eb5p5ob84taoh01v7z2vurw3xifmpqs
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/62
104
69283
395525
191675
2026-09-14T09:18:50Z
LetterBot
3069
(via JWB)
395525
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>այն, որչափ զգում եմ ինձ Հայ, գիտակցում եմ իմ հայ լինելը, ուզում եմ հայ մնալ եւ ընդունակ եմ՝ իբրեւ հայ՝ այս կամ այն գործողութեան։
Բայց արդեօք բաւակա՞ն է այսքանը իմ ազգային պատկանելիութիւնը որոշելու եւ «ազգ» գաղափարը սահմանէլու համար:
Ոչ, բաւական չէ: Որովհետեւ ազգութիւնը ոչ միայն քաղաքական գործօն է, այլ նաեւ (ու գերազանցօրէն) մշակութային գործօն: Եւ այստեղ ենթակայական տարրը — գիտակցութեան փաստը կորցնում է արդէն իր վճռական նշանակութիւնը։
Ազգը կարող է գոյութիւն ունենալ, արտայայտուել ու ազդել շրջապատի վրայ՝ իբրեւ մշակութային գործօն՝ նոյնիսկ առանց ազգային գիտակցութեան: Վրացիները՝ նոյնիսկ չունենալով վրացական ազգային գիտակցութիւն՝ կարող էին պատուաստել իրանց լեզուն Կախեթիա գաղթած հայերին: Քուրդը չունի ազգային գիտակցութիւն (ունի միայն մանր—ցեղային, տոհմային, աշիրէթական գիտակցութիւն), բայց եւ այնպէս նա սովորեցրել է շատախցի կամ մոկացի հային իր երգն ու պարը: Հայը կարող էր ե՛ւ առանց ազգային գիտակցութեան ներշնչել վրացուն իր ճարտարուպետական ոճը, ինչպէս եւ պարսիկը, անկախ իր գիտակցութիւնից, կարող էր կրկնել տալ Հային, Դաւթի ու Մհերի ընդհարման մէջ, Ռուստէմի ու Զօհրապի ընդհարումը: Լեզուն, երգը,<noinclude></noinclude>
hswv1qt1oj9uspnn8oka58llpjxyhhj
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/63
104
69284
395526
191676
2026-09-14T09:18:51Z
LetterBot
3069
(via JWB)
395526
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>պարը, ճարտարապետական ոճը, վէպը, — սրանք բոլորն էլ ազգային ստեղծագործութեան արտայայտութիւններ են, որ կարող են գոյութիւն ունենալ ու անդրադառնալ շրջապատի վրայ՝ անկախ ազգային գիտակցութիւնից:
Եթէ ուզենանք մի քիչ աւելի խորը նայել, կը տեսնենք, որ նոյնիսկ քաղաքականօրէն արտայայտուելու համար անհրաժեշտ չէ գիտակցութիւնը, որին կարող է փոխարինել (եւ փոխարինում է յաճախ) ազգային բնազդը: Գիտակցութի՞ւնն էր արդեօք (կամ միա՞կ գիտակցութիւն էր), որ 1918 թուականի ջախջախիչ պարտութիւնից յետոյ զինեց ու կազմակերպեց Անատոլիի թուրքին եւ Անզորայի անապատներից բերեց հասցրեց նրան մինչեւ Մարիցայի ափերը:
Գիտակցութեան արժէքի հետ բնականօրէն կասկածի տակ է առնւում նաեւ ինքնորոշման սկզբունքի արժէքը: Հասկանալի է, որ եթէ «ազգը» միայն գիտակցութեան երեւոյթ չէ, ուրեմն եւ ազգային պատկանելիութիւնը չի կարող սահմանուել միայն ինքնորոշման ճանապարհով:
Հակառակ Keletiր կարծիքին, ազգային կապակցութիւնների եւ կրօնական միութիւնների մէջ կայ էական տարբերութիւն: Կրօնը, դաւանանքը՝ անհատական խղճի, անհատական ըմբռնումների կամ անհատական հաւատի խնդիր է (այնչափ, ի հարկէ, որչափ մարդը առհասարակ ընդունակ է ունենալու անհատական հոգեկան ապրումներ,<noinclude></noinclude>
f224yvjy43jf8xcurr91dusgr761vnr
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/64
104
69292
395527
191709
2026-09-14T09:18:53Z
LetterBot
3069
(via JWB)
395527
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>անկախ ժառանգութեան ու միջավայրի ազդեցութիւններից): Մինչդեռ ազգային առանձնայատկութիւնները շատ զգալի չափերով ժառանգական ստացուածքներ են: Կրօնը կարելի է փոխել (ինչպէս կարելի է փոխել հպատակութիւնը, քաղաքական դաւանանքը, կուսակցութիւնը), բայց փոխել ազգութիւնը) վերածնել վրայից ազգային ուրոյն տիպարը, ազատուել ժառանգօրէն ստացուած ազգային առանձնայատկութիւններից, հոգու ուրոյն կաղապարումից — անկարելի բան է: Սերունդները միայն կարող են կատարել այդ աշխատանքը. անհատը չէ կարող, որքան էլ ցանկանայ:
Հայը կարող է անկեղծօրէն ընդունել մահմեդականութիւն, կարող է դառնալ շատ ջերմեռանդ, խորր հաւատացող, իսկական ու կատարեալ մուսուլման. բայց երբեք չէ կարող դառնալ թուրք կամ արաբ: Սա արդէն ազատ ընտրութեան, կամքի, ցանկութեան ու համոզմունքի խնդիր չէ, այլ մի ուրիշ բան՝ շատ աւելի խորն ու արմատական: Հայը՝ իբրեւ քաղաքական միաւոր կարող է չէզոքանալ, մոռանալ կամ հրաժարուել իր հայութիւնից, իւրացնել քաղաքական իդէալներ, որ պատկանում են մի ուրիշ ազգութեան (օրինակ՝ Հրեայ Renanը ներշնչուած է ֆրանսիական ազգասիրութիւնով). կարող է նոյնիսկ դաւաճանել իր ազգին, անցնել հակառակորդի կողմը (ցարական Ռուսաստանի նորագոյն<noinclude></noinclude>
7p9klplrkrx10avx0kzy0md7cluojfy
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/65
104
69293
395528
191710
2026-09-14T09:18:54Z
LetterBot
3069
(via JWB)
395528
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>պատմութիւնը բազմութիւ օրինակներ է տալիս հրէակեր հրեաների): Բայց՝ չէզոք թէ դաւաճան, անտարբեր թէ թշնամի, թրքական լրտես թէ աշխարհաքաղաքացիութեան առաքեալ՝ նա դարձեալ կը մնայ հայ։
{{Կենտրոն|'''Գ.'''}} Այսպէս ուրեմն, ոչ առարկայական տուեալները (ցեղ, լեզու, դաւանանք, պետութիւն, պատմական անցեալ, աշխարհագրական միութիւն, ընդհանուր կենցաղ) եւ ոչ էլ ենթակայական տւեալը (ինքնագիտակցութեան փաստը) չեն կարող լրիւ ու գոհացուցիչ պատասխան տալ ազգութեան երեւոյթին, չեն կարող ճշդօրէն սահմանել «ազգ» գաղափարը:
Կանգ առնենք այստեղ եւ. ենթադրե՛նք, թէ ուրիշ, աւելի զոհացուցիչ բացատրութիւն չունենք տալու:
Պէ՞տք է արդեօք եզրակացնենք, թէ ուրեմն ազգ անուանուած հաւաքականութիւն իրօք գոյութիւն չունի, թէ «ազգը» ցնորք է, նախապաշարմունք կամ մտածածին, արհեստականօրէն հնարուած ու արհեստականօրէն շրջառութեան դրուած մի գաղափար:
Ի հարկէ, ոչ։ Երեւոյթների իրականութիւնը<noinclude></noinclude>
6030y1c554aw07u6w3uci75zejzuw9e
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/66
104
69294
395529
191711
2026-09-14T09:18:56Z
LetterBot
3069
(via JWB)
395529
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>մի բան է, իսկ նրանց էութիւնը բացատրելու մեր կարողութիւնը՝ ուրիշ։ Սրանք կախում չունեն միմեանցից ու առաջինը չի պայմանաւորուած վերջինով։
Լեւ Տոլստոյը մի շատ հետաքրքրական գիրք ունի գրած դեղարուեստի մասին:
«Ի՞նչ Է գեղարուեստը», հարցնում Է մեծ գեղարուեստագետը եւ բաւարար պատասխան չի գտնում ոչ մի գեղեցկագիտական տեսութեան մէջ: Քննադատութեան Է առնում մի առ մի բոլոր առաջադրուած մեկնութիւնները եւ մի առ մի ցոյց Է տալիս նրանց միակողմանիութիւնը, պակասաւորութիւնը, անճշդութիւնը կամ բացարձակ սխալը: Եւ ընթերցողը համոզւում է, որ իրօք այդպէս որովհետեւ հանճարեղ ծերունու վերլուծումը ջախջախիչ է, անողորմ, անընդդիմադրելի: Ապա Լեւ Տոլստոյը ինքը ձեւակերպում Է իր սեփական տեսակէտը: Եւ այստեղ ընթերցողը տեսնում է — մեծ զարմանքով եւ մեծ հիասթափումով— որ այս նոր ֆորմիւլը նոյնքան անզօր է, նոյնքան վիճելի ու նոյնքան անընդունելի, որքան եւ բոլոր նախորդները: Մինչեւ Տոլստոյի միջամտումը դար չունէիր գեղարուեստը սահմանող անվիճելի մի ֆորմիլ. չունեցար նաեւ այդ միջամտութիւնից յետոյ։ Հարցը մնաց հարց:
Այս այսպէս լինելով հանդերձ, կարո՞ղ էք ասել, թէ ուրեմն՝ գեղարուեստը — գեղարուեստական ստեղծագործութիւնը եւ գեղարուեստա-<noinclude></noinclude>
aatisen2oa9nlgqq22wvo9h23qfg4do
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/67
104
69295
395530
191712
2026-09-14T09:18:57Z
LetterBot
3069
(via JWB)
395530
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կան երկը — գոյութիւն չունեն իրականութեան մէջ:
Չէք կարող, ի հարկէ:
Դուք կարող էք տարբեր գաղափար ունենալ գեղարուեստի էութեան ու ծաւալման (սահմանների) մասին, նրա ծագման ու աղբիւրների, զարգացման օրէնքների ու հանրային արժէքի մասին, բայց նրանց գոյութիւնը չէք կարող հերքել: Կարող էք, օրինակ, վիճել թէ գեղարուե՞ստ է արդեօք պաստառները գունաւորելու կամ ճաշի սեղանը ծաղիկներով զարդարէլու արհեստը. բայց չէք կարող հերքել, թէ կան գործունէութիւններ — օրինակ՝ երգ յօրինելը կամ արձան քանդակելը — որոնց դեղաբուեստական լինելը անվիճելի է: Կարող էք վիճել գեղարուեստակա՞ն գործ պէտք է համարել թէ՞ գիտական Միշլէի գրած «Ֆրանսիայի պատմութիւնը» կամ Նիցչէի փիլիսոփայական որոնումները. բայց չէք կարող ժխտել, որ Միքէլ Անջելոյի քանդակները, Շեքսպիրի դրամաները, Ռամպրանտի նկարները, Բեթհովէնի սիմֆոնիաներն ու Տոլոտոյի վէպերը՝ գեղարուեստական երկեր են (թո՛ղ որ «վատ», վնասակար գեղարուեստի երկեր լինեն, ինչպէս որակում է ինքը Տոլստոյը):
Ամէն կասկածից դուրս է, որ գեղարուեստական գործունէութիւնն ու նրա արդիւնքը՝ գեղարուեստական երկերը՝ գոյութիւն ունեն, թէկուզ մենք չկարողանանք հասկանալ ու ճշդօրէն սահ–<noinclude></noinclude>
j4codc9n0jwf1ew9ikyzgzgvrrwrfsh
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/68
104
69296
395531
191713
2026-09-14T09:18:59Z
LetterBot
3069
(via JWB)
395531
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>մանել գեղարուեստի էութիւնը:
Մենք յաճախ չենք կարողանում սպառող կամ գէթ գոհացուցիչ բացատրութիւն տալ նոյնիսկ մեզ լաւ ծանօթ ֆիզիքական երեւոյթներին, որ ի հարկէ շատ աւելի տարրական են, պարզ ու դիւրըմբռնելի, քան ընկերային կարգի երեւոյթները: Օրինակ, մենք չենք կարող բացատրել, թէ ի՞նչ է ելեկտրականութիւնը, բայց գիտենք ու չենք կասկածում, որ ելեկտրական ոյժը գոյութիւն ունի: Գիտենք ու չենք կասկածում, որովհետեւ ամէն օր տեսնում ենբ նրա բազմազան արտայայտութիւնները, գործ ունենք հետը ել նոյնիսկ կարողանում ենք ծառայեցնել մեր օգտին:
Անգլիական ազգը գոյութիւն ունի: Սա մի փաստ է, որ անկարելի է հերքել, միանգամայն անկախ նրանից, թէ որքան լրիւ է, բաւարար ու գոհացուցիչ մեր ունեցած հասկացողութիւնը ազգութեան մասին: Կարելի է կասկածի ու վէճի առարկայ անել, թէ գոյութիւն ունե՞ն բուրգական, բրետոնական, բոշայական կամ հրէական ազգեր, — այսինքն՝ կազմո՞ւմ են արդեօք քուրդերը, բրետոնները, բոշաները կամ հրեաները այն ուրոյն հաւաքականութիւնները, որ «ազգ» է անուանւոլմ: Այստեղ կարող են հանդէս գալ հասկացողութիւնների խոշոր տարբերութիւններ, բայց անգլիական ազգի գոյութիւնը անվիճելի է։ Կարելի է հարցնել, թէ պէտք է արդեօք հաշուել անգլիական ազգի մէջ նաեւ սկովտիացիներին ու<noinclude></noinclude>
cfdzcpg63h6b2efjc1pi4i25tqq2n21
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/69
104
69297
395532
191714
2026-09-14T09:19:00Z
LetterBot
3069
(via JWB)
395532
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Հիւսիս-ամերիկեան հանկիներին, սպանական ազգի մէջ՝ բասկերին, ֆրանսիականի մէջ բրետոններին, ռուսականի մէջ՝ ուկրայինացիներին...
Ուրիշ խօսքով, կարելի է հարցնել, թէ որոնք են անգլիական, սպանական, ֆրանսիական, ռուսական ազգերի ազգային սահմանները, բայց այս հարցի վերաբերեալ կասկածները կամ տարաձայնութիւնները չեն կարող վիճելի դարձնել այդ ազգերի բուն գոյութիւնը:
Ազգերի գոյութիւնը արտայայտւում է ազգային բնոյթ ունեցող բազմազան երեւոյթների մէջ: Ճիշդ է, որ այդ երեւոյթները յաճախ այնքան բարդացած, այնքան խառնուած են լինում կողմնակի տարրերի հետ, որ իրաւացիօրէն կասկածի տակ են դնում նրանց ազգային էութիւնը: Բայց անհերքելի է եւ այն, որ բազմաթիւ են նաեւ այնպիսիները, որոնց վերաբերմամբ այլեւս ոչ մի կասկած չի կարող տեղի ունենալ: Կարելի է օրինակ — վիճել, թէ ո՞րչափ ազգային է եղել գերմանական մանր պետութիւնների միացումը մի զօրեղ կայսրութեան մէջ, Նորվեգիայի բաժանումը ՇուԷդիայից, հրէական ջարդերը հարաւ—արեւմտեան Ռուսիայում, հայ—թաթարական ընդհարումները Անդրկովկասում: Բայց անկարելի է չտեսնել, որ գերազանցօրէն ազգային բնոյթ ունեն այնպիսի երեւոյթներ, ինչպէս են — օրինակ սին—ֆէյներական շարժումները իրլանդիայում, հայկական շարժումները Թուրքիայում,<noinclude></noinclude>
5v590qchqniipbu3ok2aorj2hiyyl0a
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/70
104
69298
395533
191715
2026-09-14T09:19:03Z
LetterBot
3069
(via JWB)
395533
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>պայքարը, որ ծաւալւում է այսօր Գենտ քաղաքի համալսարանի շուրջը վալլոնների ու ֆլամանդների մէջեւ, ռուսահայերի ըմբոստացումը եկեղեցական կալուածների գրաւման դէմ...
Այս կարգի երեւոյթները գալէս են ապացուցանելու, որ ազգութիւնները, իբրեւ այդպիսիներ, ու անկախ՝ բարդացնող օտար տարրերից, գոյութիւն ունեն իրականութեան մէջ: Եւ եթէ մենք, այնուամենայնիւ, չենք կարողանում գտնել «ազգ» գաղափարը սահմանող մի անվիճելի ֆորմիւլա, դրա պատճառը ազգի իրականութիւնը չէ, այլ պարզապէս մեր տգիտութիւնը, հասկանալու եւ բացատրելու ընդունակութեան պակասաւորութիւնը:
{{Կենտրոն|'''Դ.'''}} Բայց արդեօք այդ աստիճան անզօր ենք փաստերի առջեւ:
Ոչ, այդքան էլ անզօր չենք: Եթէ չենք կարող սահմանել «ազգ» գաղափարը մի կարճ, կուռ ու սպառող ֆորմիւլով (ինչպէս սահմանում ենք, օրինակ, մատեմատիկական հասկացողութիւնները), կարող ենք յամենայն դէպս նկարագրել երեւոյթը, հասկանալ ու բացատրել բաւարար չափերով:
Իսկապէս, միայն մատեմատիկական, զուտ<noinclude></noinclude>
pjd3oy1xqo1b3at2z3d3n6qu55qxyhk
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/71
104
69299
395534
191716
2026-09-14T09:19:05Z
LetterBot
3069
(via JWB)
395534
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>վերացական հասկացողութիւնները կամ ֆիզիքօ– մեքանիքական տարրական երեւոյթներն են որ կարող են ամփոփոփուել ֆորմիւլների մէջ։ Ընկերային կեանքի բարդ երեւոյթները — գիտական մտքի այսօրուայ կարողութեան շրջանակներում — չեն հանդուրժում ֆորմիւլներ։ Նրանք կարող են նկարագրուել ու բացատրուէլ, բայց չէն կարող սահմանուել: Եւ այս վերապահումներով, «ազգ»ի մեկնութիւնը չի ներկայացնում որեւէ բացառիկ դժուարութիւն. «ազգ»ը անսահմանելի է ճիշդ այն մտքով ու այնչափ, ինչ մտքով ու որչափ անսահմանելի են նաեւ ուրիշ ընկէրային երեւոյթները, — օրինակ՝ դասակարգը: «Ազգ»ը պակաս ըմբռնելի կամ պակաս բացատրէլի գաղափար չէ, քան դասակարգը:
Մարդկային միտքը առանց մեծ դժուարութիւնների կարող է ըմբռնել ու բացատրել «ազգ»ի Էութիւնը, կազմող տարրերը, սրանց փոխադարձ կապն ու գումարումը: Բացատրութիւնը կը լինի մի քիչ բարդ ու երկար, ոչ անվիճելի իր բոլոր մանրամասնութիւնների մէջ, բայց՝ վերջի հաշուին՝ միանգամայն բաւարար:
Որոնք են «ազգ» կազմող տարրերը:
Ճիշդ այն, որ քննեցինք ու ժխտեցինք նախորդ Էջերում: Հարկաւոր է միայն գնահատման առնել ոչ թէ ամէն մի տարրը անջատօրէն, այլ բոլորը միասին, իբրեւ մի բարդ ամբողջութիւն: Ամէն մի ազգային տարր, առանձնապէս վերցր–<noinclude></noinclude>
ie1sd5i5ir6e2489dm596omv9aabkp6
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/72
104
69300
395535
191717
2026-09-14T09:19:06Z
LetterBot
3069
(via JWB)
395535
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>րած, չի կարող բնորոշել ազգը: Բայց նրանց գումարումը՝ ազգ է արդէն: Ջրածինը ջուր չէ, ոչ էլ թթուածինը: Բայց երկու մասնիկ ջրածնի քիմիական գումարումը մի մասնիկ թթուածնի հետ՝ ջուր է արդէն:
Խնդիրը պարզելու համար պէտք է վերաքննութեան առնենը այն, որ մի անգամ քննել ու ժխտել ենք արդէն եւ փորձենք գտնել մասնակի «այո»ներ այնտեղ, ուր տեսել ենք ու արձանագրել միայն «ոչ»եր:
Գիտեմ, որ այս վերադարձը մի քիչ տաղտկալի պիտի լինի, բայց ուրիշ ճանապարհ չունեմ հետագայ եզրակացութիւններս հիմնաւորելու համար:
{{Կենտրոն|'''Ե.'''}} {{Կենտրոն|'''I'''}} Ցեղը ազգ չէ, դա պարզ է, բայց ցեղը՝ ազգ կազմող հիմնական տարրերից մէկն է: Ցեղային կապակցութիւնը ինքնըստինքեան ու անջատօրէն վերցրած՝ չի կարող բնորոշել այն բարդ հաւաքականութիւնը, որ ազգ է անուանւում, բայց՝<noinclude></noinclude>
oiiw8x3vny37frlqh2qfrir2g2i48h8
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/73
104
69301
395536
191718
2026-09-14T09:19:08Z
LetterBot
3069
(via JWB)
395536
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>գումարուելով ուրիշ ազգային տարրերի, ուրիշ կարգի կապակցութիւնների հետ միասին՝ նա կազմում է ազգ:
Տեսանք, թէ ցեղայնօրէն ո՛րքան բարդ Է անդգլիացու արիւնը. նոյնը եւ հայինը. նոյնը եւ ամէն ազգի առհասարակ: Բայց հարկ Է նկատել, որ անգլիական ազգը կազմուել Է այն ժամանակ, երբ ցեղերի խառնուրդը — խոշոր չափերով — արդէն կատարուած փաստ Է եղել, այսինքն՝ եղել Է արդէն մի ցեղային միութիւն, — թէեւ բարդ ու բազմարիւն, — որը ծնունդ է տուել ազգային միութեան: Ծագման բարդութիւնը չի բացառում միութեան գոյութիւնը: Երբ խառնուրդը կատարուած Է ու հաստատուած, նա ինքը արդէն ներկայացնում է մի նոր միութիւն։ Անգլիական ձին խառնուրդ է արաբականի եւ (եթէ չեմ մոռացէլ) նորմանդականի, բայց՝ խառնուրդ լինելով հանդերձ՝ նա ներկայացնում է լաւ ձուլուած, ուրոյն ցեղային տիպ, մի շարք առանձնայատկութիւններով, որ բնորոշ են իրան համար եւ որ տարբերում են իրան ուրիշ ցեղային տիպերից։
Ուրարդացիները հայ չէին, ինչպէս հայ չէին նաեւ այն արիական ժողովուրդները, որ եկան Ուրարդու՝ հիւսիս-արեւմուտքից: Բայց սրանց խառնուրդից ստացուեց մի նոր ցեդային միութիւն, որը եւ հիմք դրեց ապագայ հայ ազգին:
Ի հարկէ, ազգերը կազմուելուց յետոյ էլ շարունակուել է (ու շարունակւում է) խառնման<noinclude></noinclude>
mv399556wi50rs6hh1xog7oizv27qai
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/74
104
69304
395537
191726
2026-09-14T09:19:09Z
LetterBot
3069
(via JWB)
395537
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>պրացեսը: Բայց որովհետեւ ազգերը կազմուել են շատ աւելի ուշ, քան տեղի են ունեցել ժողովուրդների մեծ տեղափոխոխութիւնները եւ ցեղերի զանգուածային կուտակումները իրար վրայ. եւ որովհետեւ միւս կողմից ամուսնութիւնները հետագայում կատարուել են ընդհանրապէս ազգակիցների մէջ, ցեղային կապակցութիւնը շարունակէլ է (ու շարունակում է) պահպանուել ազգերի ներսը:
Չի կարելի ասել, թէ ազգին պատկանող ամէն մի անհատ ունի անպատճառ ցեղակցական կապեր իր ազգակիցների հետ: Լորդ Բիքօնսուիլզի երակների մէջ չկար թերեւս ոչ մի կաթիլ անգլիական արիւն, ինչպէս չկար թերեւս եւ ոչ մի կաթիլ ֆրանսիական արիւն Տիկ. Սառա Բերնարի երակների մէջ: Եւ սա չատճառ չէ, որ մենք ժխտէինք Բիքօնսուիլդի անգլիացի լինելը ու Տիկ. Բերնարի ֆրանսուհի լինելը (հետագայում կը տեսնենք, թէ ի՞նչն է որ հակառակ ցեղին՝ մէկին անում է անգլիացի, միւսին՝ ֆրանսուհի): Բայց՝ ընդհանուր առմամբ ու զանգուածօրէն՝ անգլիացին — միջին Անգլիացին — կապուած է ցեղային կապերով անգլիացիների հետ, ֆրանսիացին՝ ֆրանսիացիների հետ, հայը՝ հայերի հետ:
Ապացոյց՝ ազգային տիպերի գոյութիւնը, որ անհերքելի փաստ է:
Ի հարկէ, հայերի մէջ պատահում են (ու բա—<noinclude></noinclude>
pgdgc912519hp7kq06i1dv6lsizfeng
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/75
104
69305
395538
191727
2026-09-14T09:19:11Z
LetterBot
3069
(via JWB)
395538
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ւականին յաճախ) միմեանցից տարբերուող տիպեր (գլխաւորապէս՝ ըստ ծննդավայրերի) եւ չի կարելի ասել, թէ ամէն մի հայի ազգային պատկանելիութիւնը դրոշմուած է արդէն իր ճակատի վրայ: Բայց ընդհանուր առմամբ Հայ մարդը ներկայացնում է այնքան բնորոշ տիպ, որ դժուար չէ ճանաչել նրան՝ առանց ծննդականը քննելու: Մի քիչ դիտող ու մի քիչ վարժուած աչքի համար դժուար չէ տարբերէլ — առանց մեծ սխալների — հային թուրքից, անգլիացուն ֆրանսիացիից, գերմանացուն սպանացիից, ռուսին չերքէզից:
Պատահում է, որ դուք զարմանում եք, երբ տեղեկանում էք, թէ այսինչ անհատը հայ է. ամենեւին նման, ասում էք։ Մի ուրիշ անգամ, Հանդիպելով մի սպանացու, մտածում էք, որքան այս մարդը նման է հայի:
Ինչի՞ն էք զարմանում, ինչի՞ն է նման այս մէկը ու նման չէ այն միւսը:
Պատասխանը պարզ է. դուք գիտէք, որ դոյութիւն ունի մի ուրոյն հայ ազգային տիպ, գիտէք, որն է այն (թէկուզ չկարողանաք նկարագրել). սպասում էք, թէ ամկն մի հայ մարդ՝ աւելի կամ պակաս չափերով՝ պիտի համապատասխանի (նման լինի) ձեր գիտցածին, եւ բնականօրէն զարմանում էք երբ չէք գտնում սպասուած նմանութիւնը: Ինչպէս զարմանում էք նաեւ այն դէպքում, երբ գտնում էք նմանութիւն այն–<noinclude></noinclude>
m75zahl9ogmafnu7l3jwjru73ua4s7z
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/76
104
69307
395539
191740
2026-09-14T09:19:13Z
LetterBot
3069
(via JWB)
395539
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>տեղ, ուր չէիք սպասում, չպիտի գտնէիք (սպանացու եւ Հայի միջեւ):
Իսկ տիպը ստեղծւում Է ու փոխանցւում ժառանգօրէն, նմանութիւնը պայմանաւորւում է գլխաւորապէս արիւնակցական կապերով (կան եւ ուրիշ գործոններ, բայց գլխաւորը արիւնակցութիւնն է):
Արիւնակցական կապերը, ցեղային միութիւնը մէկն է այն տարրերից, որոնցից կազմւում Է ազգը:
{{Կենտրոն|'''II'''}} Պետական միութիւնը ազգային միաթիւն չէ. պետութիւնն ու ազգութիւնը՝ տարբեր էութիւններ են: Ազգը կարող է գոյութիւն ունենալ գոնէ ժամանակաւորապէս) առանց պետութեան, կարող է բաժանուած լինել տարբեր պետութիւնների մէջ, ինչպէս եւ պետութիւնը կարող է կազմուած լինել տարբեր ազգերից: Ազգը աւելի հիմնական, աւելի տեւողական ու աւելի արժէքաւոր երեւոյթ է, քան պետութիւնը: Պետութիւնները յաճախ կազմւում են ու լուծւում յանկարծակի, քաղաքակ պատահարների հետեւանքով ու արհեստական միջոցներով. մինչդեռ ազգը կազմելու կամ լուծելու համար՝ հարկաւոր է դարերի ու սերիւնդների աշխատանք:<noinclude></noinclude>
oelbs4upk32ejvq1razc38myu8nc9gp
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/77
104
69308
395540
191742
2026-09-14T09:19:14Z
LetterBot
3069
(via JWB)
395540
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Ճիշդ է այս ամէնը։
Բայց պետութիւնը այն անհրաժեշտ միջոցներից մէկն է, որոնք հնարաւորութիւն են տալիս ազգերին կազմակերպուելու, սնունդ առնելու, զարգանալու եւ զօրեղանալու: Մինչ այն աստիճան, որ թոյլատրելի է հարց դնել, թե կարո՞ղ էին արդեօք ծնունդ առնել ազգերը պետական շրջանակնէրից դուրս ու անկախ:
Փաստը այն է, որ ամէն մի ուզգ ունի այսօր կամ ունեցել է անցեալում (իր կազմակերպման շրջանում ինքնուրոյն պետական կեանք եւ այդտեղ է գտել իր ինքնահաստատման ամենազօրեղ նեցուկներից մէկը։
Եթէ այս կամ այն ազգային հատուած (գերմանական գաղութները Ռուսիայում եւ Ամերիկայում, իտալացիները Աւստրիայում, յոյները Թիւրքիայում) անջատուած է իր պետութիւնից, նա շարունակում է սնուել արմատից — բուն ազգից, մայր ազգից, որ մնում է ամրացած՝ պետական հողի վրայ:
Եթէ որեւէ ազգութիւն չունի այսօր իր սեփական պետութիւնը (ինչպէս չեն ունեցել՝ Մեծ Պատերազմից առաջ՝ լեհէրը, լիթուինները, չեխերը, Հայերը...), ունեցել Է այն աւելի կամ պակաս հեռաւոր անցեալում, պահել Է կենդանի յիշողութիւններ անցեալի մասին եւ շարունակում է ապրել, կենդանի մնալ պատմութիւնից ժառանգած պաշարով:<noinclude></noinclude>
8isbgexnsfzz46riuq2wpp3jh4eb14r
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/78
104
69311
395541
191767
2026-09-14T09:19:16Z
LetterBot
3069
(via JWB)
395541
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Կայ մի ազգ միայն — բոշան, որի պետութիւն կազմելը, երբեւիցէ ու որեւէ տեղ, մնում է տակաւին անյայտ: Բայց այս միակ ու բացառիկ օրինակը չի կարող նսեմացնել ընդհանուր երեւոյթի ոյժը, մանաւանդ որ բոշաների «ազգ» լինելը լուրջ կասկածներ է յարուցանում:
Իսկ ընդհանուր երեւոյթն այն է, որ ազգերը պետութեան մէջ են որոնել ու գտել իրանց ապաստանը, կազմել են պետութիւններ ու զէնքի ոյժով պաշտուանել այն. եւ, եթէ դժբախտութիւն են ունեցել կորցնելու, տառապել են կորուստից, յամառօրէն ձգտել են վերահաստատելու եւ ապրել են ապագայի յոյսերով: Ամբողջ 19րդ դարի պատմութիւնը եւ մանաւանդ մեր ապրած շրջանը 20րդ (դարի առաջին քառորդը) բազմաթիւ ապացոյցներ են տալիս ազգերի այս բուռն, այս անխորտակելի տենչին:
Ինքնապահպանման բնազդը մղում է ազգերը դէպի ինքնուրոյն պետական կեանք:
Ինչո՞ւ:
Որովհետեւ, պետական կեանքը ազգային կեանքի գոյութեան (կամ՝ առնուազն՝ նրա ապահովութեան) անհրաժեշտ պայմաններից մէկն է։ Պէտք է գիտնալ տարբերել ազգը պետութիւնից (ազգը nation չէ): Բայց չի կարելի չտեսնել, որ սրանք խիստ սերտ կապուած ու միմեանց լրացնող միութիւններ են:<noinclude></noinclude>
21rresx02hxrjfi4dmjr2wplgsqky8e
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/79
104
69312
395542
191781
2026-09-14T09:19:18Z
LetterBot
3069
(via JWB)
395542
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>{{Կենտրոն|'''III'''}} Ցեղն ու պետութիւնը կապուած են աշխարհագրական վայրի, որոշ հողամասի հետ։
Պետութեան վերաբերմամբ սա հասկանալի Է ինքնըստինքեան. տերիտորիան պետութիւն կազմող երեք հիմնական տարրերից մէկն է (տերիտորիալ, ժողովուրդ, կառավարութիւն): Ինչ վերարերւում է ցեղին՝ սրա սերտ կապակցութիւնը երկրի հետ հասկանալի կը լինի, եթէ նկատի առնենք, որ ցեղային տիպը կարող է պահպանուել միայն անխառն ամուսնութիւնների շնորհիւ ու այն էլ՝ որոշ ֆիզիրական միջավայրամ (կլիմայ ու մի շարք ուրիշ գործօններ): Խառն ամուսնութիւնները (որ անխուսափելի են օտար երկիրների մէջ) ու տարբեր միջավայրը քանղում են ցեղային ամրողջութիւնը, այլսերում են նրա դէմքը։
Երկիրը բացարձակապէս անհրաժեշտ է պետութիւն կազմելու համար եւ մեծապէս կարեւոր՝ ցեղային միութիւնը պահպանելու համար:
Եւ որովհետեւ ցեղն ու պետութիւնը՝ ազգային տարրեր են, հետեւապԷս ազգային տարր է հանդիսանամ նաեւ երկիրը։
Տեսանք, որ միեւնոյն վայրում ապրում են տարբեր ազգեր եւ որ միեւնոյն ազգի հատուածները ապրում են տարբեր վայրերում: Բայց այս միջանկեալ երեւոյթը չի կարող քողարկել այն<noinclude></noinclude>
mb8jkhx9mpd4lh87vuynwhkqr55g1xt
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/80
104
69313
395544
191782
2026-09-14T09:19:21Z
LetterBot
3069
(via JWB)
395544
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>հիմնական փաստը, որ ամէն մի ազգ (բացի բոշաներից) ունի այնուամենայնիւ մի հողամաս, ոչ իրն է յատկապէս, որի հետ կապուած է պատմականօրէն, ուր ապրել է դարերով եւ ուր շարունակում է ապրել զանգուածօրէն:
Սպանական, իտալական ու հոլանդական բազմամարդ գաղութներ գոյութիւն ունեն Հիւսիսային ու Հարաւային Ամերիկայում, Հարաւային Ափրիկէում ու ասիական մեծ կղզիներում. բայց սպանական, իտալական ու հոլանդական ազգերի հիմնական զանգուածները մնում են մայր երկրում, կապուած այն հողի հետ, ուր ծագել են ու ձեւաւորուել իրանց ազգային միութիւնները:
Իբրեւ դասական օրինակ հայրենազուրկ, ապերկրային ազգութեան՝ մատնանշւում է յաճախ Հրէական ազգը, որ գրուած է աշխարհիս չորս կողմը: Մոռացութեան է տրւում կամ պատշաճ չափով հաշուի չի առնւում այն հանգամանքը, որ իրանց պատմական հայրենիքում՝ Պաղեստինի մէջ՝ հրեաները պահել են մի փոքրիկ, բայց շատ կենսունակ կորիզ եւ որ Միջին Եւրոպայում Լեհաստանի, Ուկրայինայի ու Գալիդիայի սահմաններում կայ մի երկիր, ուր հրեաները ապրում են հոծ բազմութիւններով, մշտական ու անմիջական շփման մէջ իրար հետ, անջատուած հարեւաններից կրօնական եւ ուրիշ կարգի պատնէշներով: Եթէ չլինէին այս կենտրոնները եւ այն կենդանի կապը, որ կապում է ամենահեռաւոր գաղութները<noinclude></noinclude>
1z55fmzdos8ir8yup7yzh5m5oz43jom
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/81
104
69314
395545
191783
2026-09-14T09:19:23Z
LetterBot
3069
(via JWB)
395545
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>որոնց հետ, — հարց է թէ պիտի կարողանային արդեօք Նիւ Եորքի, Փարիզի եւ Վիեննայի հրեաները պահպանել իրանց ազգային դէմքն ու ազգային գիտակցութիւնը:
Ապա՝ երկրի ու միջավայրի մեծ արժէքը հասկանալու համար, հարկ է Հաշուի առնել նաեւ այն, որ ազգային տիպը մի անշարժ, ընդմիշտ հաստատուած ու անփոփոխ բան չէ: Ընդհակառակը, նա ենթակայ է բնաշրջման (evolution) ընդհանուր օրէնքին, շարունակ անկայուն հաւասարակշռութեան վիճակի մէջ է, շարունակ կերպարանափոխւում է, ստանում է նոր ձեւեր ու արտայայտութիւններ, բայց իր հարազատ շրջապատի մէջ ազգութիւնը զարգանում է բնականօրէն, համաձայն իր ներքին էութեան ու հաւատարիմ իր անցեալին. ամէն մի նոր փոփոխութիւն գալիս է լրացնելու, զօրեղացնելու եւ խորացնելու հիմնական տիպը: Մինչդեռ անհարազատ շրջապատի մէջ, օտար ու խորթ ազդեցութիւնների տակ, ոչ միայն ցեղը, այլեւ ազգը իբրեւ այդպիսին՝ այլասերւում է անխուսափելիօրէն, կորցնում է ինքնայատուկ գծերը, իւրացնում է յատկութիւններ, որ իրանք չեն: Առաջ են գալիս գաղութային խառն տիպեր, որ միայն կէս տիպեր են ու դատապարտուած են կորուստի, եթէ կորցնում են կապերը մայր երկրի հետ:
Հնդկաստանի, Միջագետքի ու Ռումանիայի Հայերը — հայ են, ի հարկէ (աւելի ճիշտը կը լի–<noinclude></noinclude>
o1an2tyglldinxun8fmuppoekx5j5ls
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/82
104
69315
395546
191784
2026-09-14T09:19:24Z
LetterBot
3069
(via JWB)
395546
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նէր ասել՝ դեռ եւս հայ են): Բայց նրանք պակաս չափով հայ են, քան Տարօնի կամ Արարատեան դաշտի հայերը։ Ե. վաղուց արդէն դադարած կը լինէին հայ լինելուց, եթէ Տարօնում ու Արարատեան դաշտում գոյութիւն չունենային ազգային մեծ զանգուածներ կամ եթէ կտրուէր ամէն կապ այդ զանգուածների ու գաղութների միջեւ:
Ոչ միայն ցեղային, այլեւ ազգային միութիւնը պահպանելու համար անհրաժեշտ է, որ միութեան անդամները՝ ազգը կազմող մարդիկ մշտական ու ամենասերտ շփման մէջ լինեն իրար հետ, ենթակայ լինեն փոխադարձ ազդեցութեան, մասնակից լինեն այն հաւանական աշխատանքին, որ ստեղծագործում է ազգային արժէքներ, բնորոշում է ու հաստատում ազգը: Իսկ սրա համար հարկաւոր է ամէնից առաջ ֆիզիքական մօտիկութիւն, այսինքն՝ երկրային միութիւն։
{{Կենտրոն|'''IV'''}} Կրօնական միութիւնը ազգային միութիւն, այդ մենք տեսանք: Եթէ անդրկովկասեան թուրք հրապարակախօսները շրջառութեան մէջ են դրել «մուսուլմանական ազգ» արտառոց արտայայտութիւնը եւ եթէ Անգարայի միլլիականները՝ խօսելով Լօզանում Թիւրքիայի ազգային փոքրամաս-<noinclude></noinclude>
hwp87d845zw9e97ljt4l0scjmmwmkx9
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/83
104
69318
395547
191788
2026-09-14T09:19:26Z
LetterBot
3069
(via JWB)
395547
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նութիւնների մասին՝ չէին համաձայնում հաշուի առնել նաեւ քուրդերին, առարկելով թէ քուրդը իսլամ Է, — սա կամ տգիտութիւն է կամ գաղափարների գիտակցական, միտումնաւոր շփոթում:
Այդ այդպէս է՝
Բայց արդեօ՞ք կրօնը չունի իր տեղը ազգութիւն կազմող աարրերի մէջ:
Ունի անկասկած: Դաւանանքն ու դաւանական կազմակերպութիւնը՝ եկեղեցին խաղացել են ազգերի պատմութեան մէջ (ու դեռ այսօր էլ շարունակում են խաղալ) շատ կարեւոր դեր եւ կրօնը պէտք է համարել՝ որոշ վերապահումներով ազգային խոշոր յատկանիշներից մէկը:
Անհերքելի է, որ նոյն ազգի պատկանող տարբեր հատուածները կարող են ունենալ (եւ ունեն յաճախ) տարբեր դաւանանքներ։ Բայց ընդհանուր երեւոյթն այն է, որ ամէն մի ազգ՝ իբրեւ ամբողջութիւն՝ ունի իր յատուկ դաւանանքը, պատկանում է մի որոշ եկեղեցու:
Ռուսը եւ յոյնը օրթոտոքս են գլխաւորապէս. սպանացին, իտալացին եւ ֆրանւսիացին՝ կաթոլիկ գերմանացին, շուէդացին եւ անգլացին՝ բողոքական, հայը՝ լուսաւորչական. արաբը եւ թուրքը մահմեդական. հրեան՝ մովսիսական. չինացին կոնֆուցիական...
Կրօնական ու ազգային սահմանները՝ իրանց բոլոր մանրամասնութիւններով՝ նոյնը չեն անշուշտ, բայց խոշոր գծերով — ծածկում են իրար:<noinclude></noinclude>
pc2by8zbxxkkorbxtqk611m0f4w468s
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/84
104
69319
395548
191796
2026-09-14T09:19:27Z
LetterBot
3069
(via JWB)
395548
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Եւ հասկանալի է, որ այդպէս է, որովհետեւ ինքը դաւանանքը՝ ազգային մեծ ստեղծազործութիւններից մէկն է:
Չի կարելի ասել, թէ ամէն մի կրօն ազգային է ամբողջապէս ու թէ ամէն մի ազգ ունի իր սեփական, միմիայն իրան պատկանող ու միւսներից բոլորովին անջատ կրօն, — ճիշդ այնպէս, ինչպէս չէ, կարելի ասել, թէ ամէն մի ազգ ունի իր հիմնովին ուրոյն լեզուն, հիմնովին ուրոյն գեղարուեստը, գիտութիւնը, տեքնիքան, ընկերային կառուցուածքը, վարչական ձեւերը, օրէնսդրութիւնը... Ազգերը մեծամեծ փոխառութիւններ են արել միւմեանցից, ժառանգել են կամ ներմուծել օտար հարստութիւններ, որոնց թւում նաեւ կրօնական արժէքներ:
Բայց սեփականացնէլով դրսից բերուած կրօնական կառուցուածքներ ու դաւանական ձեւեր, ամէն մի ազգ գրել է այդ պատրաստի կառուցուածքներ ու ձեւերի մէջ ինքնայատուկ բովանդակութիւն: Եւ այստեղ է ահա, որ արտայայտել է իր ազգային էութիւնը։
Հռովմէացիների Իւպետերը՝ հելլէնների Ձէուսը չէ, ոչ էլ Ձէուսը եգիպտացիների Օզերիսը, թէեւ երեքն էլ ներկայացնում են նոյն անձնաւորութիւնը: Քրիստոնեայ Հինդուսի դաւանած Հայր Աստուածը Իսրայէլի Եհովան չէ, ոչ էլ Արաբի Ալլահը: Ծուռ Դաւթի պահապան Մարութայ Բանձր Աստուածածինը Լուրդի Notre Dameը չէ,<noinclude></noinclude>
9f6pbctve0kkxbooxekze99a5970856
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/85
104
69320
395549
191805
2026-09-14T09:19:29Z
LetterBot
3069
(via JWB)
395549
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ոչ էլ Մուրազատու Մշոյ Սուլթան Սուրբ կարապէտը՝ ռուսների Իվան Պրեզտեչան:
Ազգերը գունաւորում են հաւատքը իրանց սեփական գոյներով եւ երբ ազգայնացած հաւասարը հաստատուած է, նա ինքը արդէն գունաւորում է ազգերը իր գոյներով: Ազգային միութիւնները հաւաքական ստեղծագործութեան ճանապարհով մշակում էն դաւանանքներ եւ դաւանական միութիւնէր իր հերթին դառնում է ազգային միութիւնը ամրացնող կապերից մէկը:
Քրիստոնէական կրօնը իր գոյութեան առաջի շրջանում եղել Է մի եւ «ընդհանրական» (կամ այդպէս է համարուել): Բայց հետզհետէ ծաւալուելով ու տարածուելով, նա բաժանուել է անջատ եկեղեցիների, որոնք դաւանելով հանդերձ նոյն Աւետարանը՝ էապէս տարբերւում են իրարից: Եւ շատ ուշագրաւ երեւոյթ է, որ նոյն քրիստոնէութեան շրջանակի մէջ լատին ընտանիքի պատկանող ազգերը դաւանում են գլխաւորապէս կաթոլիկութիւն, գերման ընտանիքի պատկանողները՝ լութերականութիւն, սլաւ ընտանիքի պատկանողները՝ օրթոդոքսութիւն:
Ինչո՞ւ են կատարուել այս բաժանումները, ինչո՞վ են պայմանաւորուել եւ ինչո՞ւ ցեղ—ազգային բնոյթ են ստացել:
Ինչո՞ւ գերմանացին ըմբոստացել է պապականութեան դէմ, իսկ սպանացին՝ պաշտպան է կանգնել նրան։ Ինչո՞ւ պարսիկը, տեղի տալով<noinclude></noinclude>
5oebirc9rysmqpa193myq1y85o3i132
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/86
104
69323
395550
191829
2026-09-14T09:19:30Z
LetterBot
3069
(via JWB)
395550
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>յաղթական իսլամին, էական ուղղումներ է մտցրել նրա մկջ ու ստեղծել է մի նոր դաւանանք՝ շիայութիւն: Ինչո՞ւ Հայը՝ ենթարկելով իրան ամենամեծ զրկանքների, նեղութիւնների ու վտանգների՝ դարեր ու դարեր հաւատարիմ է մնացել իր ազգային եկեղեցուն:Եւ ինչո՞ւ նոյն Հայը, ընդունելով կաթոլիկութիւնը, մերժել է քահանայապետի անսխալականութիւնը, պահել է ժամասութեան մէջ իր լեզուն, իր շարականը, ծէսերը...
Պատահակա՞ն երեւոյթ են սրանք թէ՞ բնական հետեւանք այն խոշոր տարբերութիւնների, որ գոյութիւն ունեն սպանացու եւ գերմանացու, պարսիկի եւ արաբի, Հայի եւ թուրքի կաթոլիկ հայի, եւ կաթոլիկ բրետոնացու հոգեկան շէնքի, հոգեկան պահանջների ու ըմբռնումներէ մէջ:
Դաւանանքը՝ ինչ ծագում էլ ունենայ, ո՛րտեղից ու ինչպէս էլ ներմուծուած լինի՝ անխուսափելիօրէն ազգայնանում է ժամանակի ընթացքում եւ ազգայնանալուց յետոյ ինքը դառնում է մի նոր ազգային տարր:
Կաթոլիկ սպանացին ամէն Կիրակի ներկայ է լինում հանդիսաւոր messeին, մոմ է վառում սուրբերի առջեւ, հաղորդւում է աստուածային արիւն—մարմինով, օծում է ճակատը սուրբացած ջրով, տարին մի քանի անգամ մասնակից է լինում օպերային ներկայացումների պէս շքեղ բեմադրուած թափորներին, զարդարում է Տիրամօր<noinclude></noinclude>
494pmoa8a0ng38o2s5yqiuyig6cvbjj
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/87
104
69324
395551
191830
2026-09-14T09:19:32Z
LetterBot
3069
(via JWB)
395551
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>արձանը ծաղիկներով ու գոյնզգոյն կերպարներով...
Բոլորովին այլ բնոյթ ունի լիւթերական գերմանացու աստուածապաշտութիւնը: Նա գնում է իր անշուք, պարզ ու պաղ եկեղեցին այնպէս, ինչպէս պարտաճանաչ ու ուշադիր աշակերտը գնում է դպրոց, սեւ հագած, գիրքը կռան տակ, լուռ ու լուրջ: Լսում է ուսեալ պատուելիի հերթական դասախօսութիւնը, Սուրբ Գրքի վերլուծումն ու մեկնութիւնը: Փոխարէն ներշնչուելու, նա աշխատում է Հասկանալ, մտածում է ու դատում: Եկեղեցին նրա համար գեղեցկագիտական յուզումների թատերասրահ չէ, այլ բարոյագիտութեան լսարան: Նա չունի սուրբեր, որոնց բարեհաճ ուշադրութիւնը կարելի է գրաւել մոմ վառելով. չունի աստուածային շնորհով օժտուած քահանայ, որից կարելի է ստանալ թողութիւն մեծ ու փոքր, անցեալ ու ապագայ մեղքերի համար։ Նրա պաշտամունքի առարկան չի մարմնացած պատկերի ու արձանի կամ՝ մոմից շիւնած, կարմիր—կապոյտ ներկուած ու փայլուն Հուլունքներով զարդարուած խամաճուկների մէջ: Նա չունի կաթոլիկի նիւթական, անմիջական կապերը Աստծոյ եւ նրա բազմաթիւ գործակալների հետ: Նրա հաւատքը աննիւթ է, վերացական, պաշտամունքը՝ զուսպ, ծէսերը՝ անշուք ու տժգոյն:
Զարմանալի չէ՞ր լինի, եթէ այս տարբեր ձեւերի աստուածապաշտութիւնը եւ սրանց հետ<noinclude></noinclude>
0yh904tlmytu9859mral585cmfr1tmh
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/93
104
69325
395558
191831
2026-09-14T09:19:43Z
LetterBot
3069
(via JWB)
395558
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ներին, որոնում են ու յօրինում լեզուային այնպիսի ձեւեր, որոնք ամէնից աւելի ընդունակ են հարազատօրէն թարգմանելու իրանց մտքերը։ Բայց միւս կողմից լեզուն ինքը — իր պատրաստի ձեւերով, իր պատրաստի բառարանով ու քերականութիւնով — որոշ կաղապարի մէջ է դնում խօսողի միտքը. լեզուն ուղղութիւն է տալիս, դաստիարակում (ու կազմակերպում մարդկային մտածողութիւնը:
Փոխադարձ ազդեցութեան ու անքակտելի կապակցութեան մի անծայր շրջան է ստեղծւում. լեզուն ազգային հաւաքականութիւնների ստեղծագործաթիւն է, բայց եւ իրանք ազգային հաւաքականութիւնները՝ լեզուի ծնունդ են ամենամեծ չափերով:
Ձուի ու հաւկիթի ծանօթ պատմութիւնն Է:
Անտարակուսելի է սակայն, որ անդրանկութիւնը պատկանում է լեզուին. լեզուն հաւկիթն Է, իսկ ազգը՝ հաւը միայն:
Լեզուն շատ աւելի հին երեւոյթ Է, քան ազգը։ Անշուշտ, ժամանակակից քաղաքակիրթ մարդկութեան լեզուները գերազանցօրէն ազգային ստեղծաղործութիւններ են: Բայց մարդիկ ունեցէլ են լեզուներ (կամ լեզուային սաղմեր) շատ աւելի առաջ, քան ծագել են ազգերը։ Լեզուն նոյնքան հին է, որքան հին է ինքը մարդը։ Մարդու գոյաթիւնը արդէն ենթադրում է լեզուի գո–<noinclude></noinclude>
02635zzycvw3p1k5e88tzr48z882cw8
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/92
104
69326
395557
191832
2026-09-14T09:19:41Z
LetterBot
3069
(via JWB)
395557
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>այդ առարկութիւններով հանդերձ որոշ սահմաններ ազգի ու լեզուի միջեւ, չեն կարող նսեմացնել լեզուի բացառիկ մեծ արժէքը ազգի համար:
Իրար հետ կապուելու եւ միութիւններ կազմելու. համար, մարդիկ ամէնից առաջ պէտք է կարողանան հասկանալ միմեանց, պէտք է կարողանան հաղորդակցուել իրար մէջ: Եւ որքան աւելի սերտ ու կատարեալ է փոխադարձ հասկացողութիւնը, այնքան աւելի զօրեղ է միութիւնն ու միութեան գիտակցութիւնը:
Արդ, հաղորդակցուելու այն բոլոր միջոցներից է որ մատչելի են մարդուն, ամէնից զօրեղը, ամէնից կատարեալը ու ամէնից արտայայտիչը — լեղուն է: Ընդհանուր լեզուն միացնում է մարդկանց, սերտօրէն կապում, առաջ է բերում մտերմութիւն, հնարաւորութիւն է տալիս կենակցելու եւ աշխատակցելու, — մասնաւորապէս ստեղծագործելու այն առանձնայատուկ արժէքները, որոնք բնորոշում են ու հաստատում ազգութիւնը։
Լեզուն — շա՛տ աւելի քան կրօնը — արտայայտում է իր մէջ իր հեղինակների հաւաքական հոգին: Միւս կողմից — եւ դարձեալ շատ աւելի քան կրօնը — ինքը լեզուն դնում է իր սեփական կնիքը մարդկանց հոգիների վրայ: Մարդիկ մտածում են լեզուով, լեզուով են արտայայտւում ու լեզուի միջոցով փոխանակում իրենց մտքերը։ Մարդիկ յարմարեցնում են լեզուն իրենց կարիք–<noinclude></noinclude>
7g6ajke8vevhrqtax72hzpq1e0iovin
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/91
104
69327
395556
191833
2026-09-14T09:19:40Z
LetterBot
3069
(via JWB)
395556
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>արել ազգային միութիւնը եւ նուաստացրել նրա քաղաքական կշիռը:
Ես վերջապէս, կրօնի արժէքը հասկանալու համար բաւական է յիշել հրեաների օրինակը: Հրէութիւնը վաղուց արդէն կրցրել է ազգային կապերի մեծագոյն մասը եւ եթէ այնուամենայնիւ պահել է ինքնագիտակցութիւնը ու հանդիսանում է այսօր իբրեւ ազգ, — դա պէտք է բացատրել գլխաւորապէս մովսիսեան օրէնքով, որ դարերից ի վեր եղել է ու այսօր էլ մնում է հրեաների ազգային կրօնը։
{{Կենտրոն|'''V'''}} Ազգային հաւաքականութիւնը կազմող տարրերի մէջ ամէնից կարեւորը, ամէնից բնորոշը ու ամէնից վճռականը՝ լեզուն է: Ոչ ցեղը, ոչ պետութիւնը, ոչ տերիտորիան ոչ կրօնը, ոչ կենցաղը եւ ոչ մի այլ յատկանիշ չի կարող բացատրել ու սահմանել «ազգ» երեւոյթը այնքան լրիւ, որքան լեզուն: Մինչ այն աստիճանի, որ կարելի է ասել առանց մեծ տատանումների, որ ազգը իր երեք քառորդով լեզու է եւ որ լեզուն երեք քառորդի չափով սպառում է արդէն «ազգ» գաղափարի բովանդակաթիւնը:
Տեսանք արդէն, որ չի կարելի նոյնացնել ամբողջովին ազգն ու լեզուն, որ այդպիսի նոյնացման դէմ կան շատ լուրջ առարկութիւններ: Բայց<noinclude></noinclude>
3u90evaaryurysuevybwhf8yfveugpv
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/90
104
69328
395555
191834
2026-09-14T09:19:38Z
LetterBot
3069
(via JWB)
395555
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>զուն, այլ եւ չեն սիրում յիշել ու յաճախ ուրանում են իրանց հայ լինելը: Մինչդեռ կախեթիայի կամ Քարթալինայի հայ—լուսաւորչականները (որ նոյնպէս վրացախօս են) պահել են անխախտ ազգային գիտակցութիւնը. սրանց համար լուսաւորչական եկեղեցին հանդիսացել է անցեալում եւ մեծ չափերով մնում է մինչեւ այսօր էլ իբրեւ ամէնից կենդանի ու ամէնից կենսունակ կապ՝ ազգային միութիւնը պահպանելու համար:
Մի ուրիշ օրինակ: Թիւրքիայի հայ—կաթոլիկներն ու հայ—բողոքականները մինչեւ վերջին տասնամեակը (մինչեւ Մեծ Պատերազմը, որ ուժգին զարկ տուեց ժողովուրդների ազգային գիտակցութեան) մնացել էին անմասնակից հայ ազատագրական շարժումներին: Շարժումները բացարձակապէս ազգային—քաղաքական էին, չունէին ոչ մի առնչութիւն դաւանական բաժանումների հետ. բայց եւ այնպէս, ոչ—լուսաւորչական հատուածները բռնել էին չէզոք, նոյնիսկ անբարեացակամ հանդիսատեսների դիրք: Ոչ միայն չէին միանում լուսաւորչականներին՝ համազգային դատը պաշտպանելու համար, այլ եւ ամէն կերպ աշատում էին ցուցադրել, որ կապ չունեն հայութեան հետ, որ իրանք տարբեր մարդիկ են, տարբեր ըմբռնումներով ու տարբեր ցանկութիւններով: Օտար դաւանանքը մթնացրել էր հայ մարդու ազգային գիտակցութիւնը, անդամահատ էր<noinclude></noinclude>
ak2gs4hgw6f9qwy7ztoly3h9lwpc0vg
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/89
104
69330
395553
191836
2026-09-14T09:19:35Z
LetterBot
3069
(via JWB)
395553
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>զովուրդ, բայց լուսաւորչականները բացառապէս Հայախօս են, մինչդեռ կաթոլիկները թրքախօս (գիտեն Հայերէն, բայց գործածական լեզուն թուրքերէնն է): Նոյն բանը տեսել եմ բաղդատում։ Հայ գաղութը այստեղ մասամբ լո սաւորչական է, մասամբ կաթոլիկ: Լուսաւորչականները Հայախօս են, կաթոլիկները՝ արաբախօս (Հայերէն չգիտեն ամենեւին): Եթէ չեմ սխալւում, սա ընդհանուր երեւոյթ Է. լուսաւորչական Հայերը պահել են (ու պահում են) ազգային լեզուն այնտեղ, ուր կաթոլիկ Հայերը կորցրել են շատոնց (ախալցխայի Հայ–կաթոլիկները Հայերէն չգիտեն, խօսում են վրացերէն):
Այս տարբերութիւնը չի կարելի վերագրել ժամասութեան լեզուին, որովհետեւ. Հայ—կաթոլիկների ժամասութեան լեզուն եւս նոյն գրաբարն է: Մնում է ենթադրել, որ դաւանական անջատումը թուլացրել է ազգային կապերը, Հեռացրել է անջատուածնեը ազգային մեծ զանգուածներից, մեկուսացրել է ու թողել անպաշտպան իշխող լեզուների հանդէպ (թուրքերէնի, արաբերէնի, վրացերէնի):
Իսկ լեզուի կորուստը (որ այս դէպքում հետեւանք է կրօնական անջատման) ինքն էլ իր հերթին դառնում է ազգը կազմալուծող նոր ու շատ զօրեղ գործօն, — մանաւանդ եթէ միւս ագգային կապերը թուլացած են արդէն: Ախալցխայի Հայ– կաթոլիկները ոչ միայն կորցրել են ազգային լե–<noinclude></noinclude>
6o9qyd2nxub5w1s57f35yxdhpyohm9y
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/88
104
69331
395552
191837
2026-09-14T09:19:33Z
LetterBot
3069
(via JWB)
395552
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կապուած տարբեր հոգեկան ապրումները, կրկնուելով շարունակ ու սերունդից սերունդ անցնելով, չազդէին խորապէս մարդկանց հոգիների վրայ, չկաղապարէին կաթոլիկ ու լութերականի հոգիները տարբեր կաղապարներով:
Սպանացին սպանտցի է. սպանացին կապուած է միւս սպանացիների հետ (ու անջատուած գերմաններից) նաեւ այն պատճառով, որ նա կաթոլիկ է։
Ի հարկէ, կաթոլիկ հայը — Հայ է, սպանացի չէ: Բայց մի կողմ թողնելով փայլուն բացառութիւնները (Ալիշանի կամ Պէշիկթաշլեանի տիպի մարդկանց, չի կարելի ժխտել, որ ընդհանուր առմամբ կաթոլիկ Հայը նոյնչափ Հայ չէ ինչ չափ է լուսաւորչականը: Լրիւ Հայ լինելու համար նրան պակասում է մի բան, ազգային դաւանանքը,— այն ուրոյն հոգեկան կապերը, որ ծագում են ու հաստատւում շնորհիւ ընդհանուր հաւատքի եւ ընդհանուր կրօնական ապրումների:
Այդ պակասը արհամարհելի մանրամասնութիւն չէ, նա ունի խոշոր կենսական արժէք:
Իմ հայրենի գաւառում (Ախալքալաքում) զուտ Հայ—լուսաւորչական գիւղերի կողքին կան նաեւ մի քանի զուտ Հայ—կաթոլիկ գիւղեր: Ապրում են անջատ, թէեւ բոլորն էլ գաղթականներ են, որ Հարիւր տարի առաջ եկել են այստեղ միասին ու նոյն շրջաններից (Կարին—Բասէն-Ալաշկերտ): Նոյն ազգի անդամներ են, նոյն երկրի ժո–<noinclude></noinclude>
anzxh0ycpvywalu3947rp1740kdtucs
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/94
104
69332
395559
191838
2026-09-14T09:19:45Z
LetterBot
3069
(via JWB)
395559
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>յութիւն։ Մարդը բանական, այսինքն՝ խօսք ունեցող, խօսող կենդանի է:
Նախապատմական ամենահին ժամանակներում, ինչպէս եւ այսօր՝ ամէնին աւելի յետամնաց վայրենի ցեղերի մէջ՝ չի եղել ու չկայ ոչ մի մարդկային հասարակութիւն առանց լեզուի, թո՛ղ որ այդ լեզուն լինի շատ աղքատ իր բառարանով (հազիւ երկու–երեք հարիւր բառ) ու շատ անկազմակերպ, շատ անստոյգ իր քերականական ձեւերով: Կենտրոնական Ափրիկէի մութ անտառների խորքերում թաքնուած մարդկային թափթփուկները չեն կազմում ազզային միութիւններ, բայց լեղու ունեն: Մարդն ու մարդկային լեզուն — անբաժանելի էութիւններ են, մինչդեռ «ազգը» քաղաքակրթութեան ծնունդ է, որ կարող է կազմուէլ միայն այն հասարակութիւնների մէջ, որոնք հասել են արդէն զարգացման որոշ — ու բաւականին բարձր — աստիճանների:
Ազգը կազմում է այն մամանակ ու այնտեզ միայն, երբ եւ ուր կան արդէն մշակութային հարստութիւնների բաւարար պաշարներ։ Այդ հարստութիւններից ամենէն արժէքաւորը — ազգութեան տեսակէտից — լեզուն է:
Երբ մի կողմից լեզուն ծաւալւում է ու ընդհանրանում այնքան, որ ընդգրկում է իր շրջանակի մէջ մի մեծ հասարակութիւն (միլիոնաւոր կամ գոնէ հարիւր հազարաւոր անգամներով) եւ երբ միւս կողմից լեզուն հասնում է այն աստի–<noinclude></noinclude>
39k137tshupj57dlyhprtk9zhb9ir3r
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/95
104
69333
395560
191839
2026-09-14T09:19:46Z
LetterBot
3069
(via JWB)
395560
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ճան զարգացման ու կազմակերպման, մշակում է բառարանն ու քերականութիւնը այն չափ, որ ընդունակ է դառնում արտայայտելու հոգեկան բարդ ապրումներ ու մտքի վերացական թռիչքներ, ահա այդ ժամանակ ու այդ տեղ ծնունդ Է առնում ազգը (ենթադրելով, ի հարկէ, որ գոյութիւն ունեն — աւելի կամ պակաս չափերով — նաեւ ազգային այլ տարրերը):
Լեզուի կազմակերպումը ազգի ծագման վճռական վայրկեանն է. լեզուի ինքնահաստատումը ազգի ինքնահաստատումն է:
Կարելի է ասել — աննշան վերապահումներով,— որ անգլիական ազգը ծնուեց այն օրը, երբ Չօուսերը գրեց անգլիական լեզուով «Կենտերբերիի պատմաթիւնները»,— այսինքն՝ գրի առաւ, որոշ ձեւերի մէջ գրեց, Հաստատեց ու յաւերժացրեց այն կենղանի լեզուն, որով խօսում էին ինքը եւ իր ժամանակակից Հայրենակիցները: Մինչեւ Չօուսերը ու նրա «պատմութիւնները»՝ կար Անգլիայի ազգաբնակութիւն, կար ժողովուրդ, կային ցեղեր, կար, վերջապէս, բրիտանական պետութիւն, բայց անգլիական ագզ չկար:
Կարելի է ասել, որ իտալական ազգը ծնունդ առաւ այն ժամանակ միայն, երբ Դանտէն՝ առաջին անգամ լինելով՝ գրեց ազգային լեզուով իր «Աստուածային կոմիդիան», Պետրարքը՝ իր «Առնետները», Բոկկաչիոն՝ իր «Դեկամերոնը»:
Կարեյի է ասել, որ հայ ազգը ծնունդ առաւ<noinclude></noinclude>
6zzyp0wrshkseefput2ueo1boagg62b
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/96
104
69334
395561
191841
2026-09-14T09:19:48Z
LetterBot
3069
(via JWB)
395561
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>այն ժամանակ միայն երբ Սահակն ու Մեսրոպը կազմեցին (կամ վերակազմեցին) Հայկական այբբենը եւ երբ առաջի թարգմանիչները Հայերէն լեզուով թարգմանեցին Սուրբ գիրքը(<ref>Հարկ կա՞յ արդեօք նախագգուշացնելու ընթերցողին, որ <ծնունդ> բառը գործածւում է այստեղ իր պայմանական մտքով: Իրականութեան մէջ կենսական երեւոյթները ոչ ծնունդ ունեն եւ ոչ վախճան, կեանքը ոչ սկսւում է եւ ոչ վերջանում, այլ միայն փոփոխւում է, նոր ձեւեր ստանում, միշտ ու անընդհատ շարունակ: Բայց և այնպէ՜ս, մենք ասում ենք՝ երեխան ծնուեց (եւ հասկանում ենք, թէ ինչ ենք ուզում ասել), թէեւ գիտենք, որ երեխան իր «ծնուելուց» առաջ էլ գոյութիւն ունէր իր մօր արգանդում: Ասում ենք՝ ծնուեց, ոչ այն մտքով թէ գոյութիւն առաւ անգոյութիւնից, այլ որ մտաւ գոյութեան մի նոր փուլի մէջ, որը էապէս տարբերւում է առաջուանից: Ազգը՝ իր սաղմային վիճակի մէջ՝ նոյնքան հին է. որքան եւ մարդկային հասարակութիւնը։ Բայց ինչպէս որ մօր արգանդից դեռ չբաժնուած պտուղը մարդ չենք անուանում, այնպէս էլ ազգ չենք անուանում այն ազգային սաղմերը, որ անշուշտ գոյութիւն ունէին ամենահին, նախապատմական հասարակութիւնների մէջն անգամ։</ref>):
Ապա՝ լեզուն ոչ միայն ծնունդ է տալիս, այլ նաեւ ապրեցնում է ազգը:
Ֆրանսիացիները, աւստրիացիները, սպանացիները ու Հռովմի պապը դարերով յօշոտեցին Իտալիայի գեղեցիկ մարմինը, պատառ—պատառ արին իտալական ազգը: Բայց, որովհետեւ մնում<noinclude></noinclude>
s0exihziskd0ijr05rii0hup3mex2gb
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/97
104
69335
395562
191842
2026-09-14T09:19:49Z
LetterBot
3069
(via JWB)
395562
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>էր կենդանի իտալական լեզուն եւ որովհետեւ, միմեանցից անջատուած Պիեմոնտում ու Սարդինիայում, Տոսկանայում ու Հռովմում, Վենետիկում ու Ջենովայում մարդիկ կարդում էին Դանտէի հոյակապ տեսիլները ու Բոկկաչիոյի գողտրիկ պատմութիւնները, սնւում էին նոյն լեզուով ու փոխադարձ կապւում լեզուային պինդ կապերով,- իտալական ազգը մնաց կենդանի ու կենսունակ:
Պարսիկները, հռովմԷացիները, բիւզանդական յոյները, արաբները, թուրքերն ու ռուսները՝ յաջորդաբար, մէկը միւսի ետեւից՝ սրով ու հրով մտան Հայաստան, քանդեցին ու աւերեցին երկիրը, ստրկացրին ժողովուրդը, անդամահատ արին ազգային մարմինը, պետական սահմաններով բաժանեցին իրարից ազգային հատուածները։ Բայց, որովհետեւ Սիւնիքում ու Շիրակում, Արարատեան դաշտում ու Կիլիկեան լեռներում, Տարօնում ու Վասպուրականում հայ մարդիկ շարունակում էին խօսել հայ լեզուն, կարդում էին Խորենացու ու Նարեկացու գրքերը, սնւում էին թարգմանիչներից ժառանգած լեզուային անսպառ հարստութիւններից, — հայ ազգը մնաց կենդանի ու կենսունակ:
Ազգը կենդանի է իր լեզուով, ինչպէս եւ լեզուն կենդանի է այնչափ միայն, որչափ կենդանի է ազգը։
Լեզուի մահը՝ ազգի մահն է, ինչպէս եւ ազգի մահը լեզուի մահն է:<noinclude></noinclude>
iwtuqr26mx9g8jl0kighbn9spehmp2p
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/98
104
69336
395563
191843
2026-09-14T09:19:51Z
LetterBot
3069
(via JWB)
395563
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Կան պատմական երկու մեծ օրինակներ, որ կարծես Հակառակն են ապացուցանում — Հրէական ազգն ու լատինական լեզուն: Հրեաները դարեր առաջ - կորցրել են իրենց լեզուն, բայց մինչեւ այսօր էլ պահել են իրենց ազգութիւնը: Միւս կողմից՝ լատին լեզուն պահեց իր գոյութիւնը ամբողջ Միջին դարերի ըեթացքում (մասամբ իսկ Վերածնունդի շրջանում), թէեւ լատին ազգը չքացած Էր արդէն:
Այս օրինակները որքան էլ գայթակղեցուցիչ լինեն ըստ երեւոյթին, չեն կարող կասկածի տակ դնել այն անքակտելի կապը, այն փոխադարձ անհրամեշտութիւնը ու փոխադարձ պայմանաւորումը, որ գոյութիւն ունեն ազգի ու լեզուի միջեւ:
Հրէական ազգի վերաբերմամբ չի կարելի ասել, թէ նա վերջնականապէս կորցրել է իր ազգային լեզուն: Եբրայերէնը շարունակում է մնալ կրօնական գրքերի մէջ, շարունակում է մնալ հրեաների առօրեայ աղօթքի լեզուն, աւանդւում է դպրոցներում, մասամբ նաեւ խօսւում: Վերջապէս, այդ լեզուով դեռ այսօր Էլ գրւում են ու տպագրւում դրքեր, նոյնիսկ պարբերական հրատարակութիւներ: Սա շատ քիչ է, ի հարկէ (լատինական լեզուն նոյնպէս շարունակում է մնալ աղօթքի լեզու կաթոլիկների համար ու նոյնպէս աւանդւում է որոշ դպրոցներում), բայց եւ այնպէս եբրայերէնը մեռած չէ ամբողջովին: Յետոյ հրեաները միջին Եւրոպայում, ուր կենտրո–<noinclude></noinclude>
kj4vxcq4xkp6zdme58063tsqlazf4g0
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/99
104
69337
395564
191844
2026-09-14T09:19:53Z
LetterBot
3069
(via JWB)
395564
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նացած են ամենամեծ զանգուածնէրով, ունեն իրանց Ժարգոնը, որ հակումներ է ցոյց տալիս մի նոր ազգային լեզու դառնալու (այնքան կանոնաւորուած է արդէն, որ հնարաւորութիւն է առուել ստեղծելու վերջին երկու-երեք տասնամեակում բաւականին ընդարձակ գրականութիւն): Անհերքելի է սակայն, որ ժարգոնը դեռ եւս լեզու չէ, ինչպէս եւ եբրայերէնը այլեւս լեզու չէ: Եւ այս է պատճառը, որ հրէական ազգը հանդիսանում է իբրեւ կազմալուծուող, արատաւոր ազգ. նրան պակասում է լեզու:
Հրեաները խորապէս զգում են այս պակասը (զգում են թերեւս աւելի քան հայրենիքի պակասը), տառապում են ու գերագոյն ճիգեր թափում՝ լեզու գտնելու համար: Աշխատանքը կատարւում է երկու ուղղութեամբ. պահպանողականները ձգտում են դպրոցի ու գրականութեան միջոցով վերակենդանացնել մոռացուած եբրայերէնը, իսկ ազատամիտները մեծ եռանդով կանոնաւորում են ժարգոնը լեզուի բարձրութեան հասցնելու համար։ Յաջողութիւն պիտի ունենա՞ն արդեօք այս փորձերը եւ սրանցից ո՞րն Է որ պիտի յաղթանակի,- այդ ես չգիտեմ: Գիտեմ միայն, որ քանի լեզուն չի գտնուած, հրէութիւնը իբրեւ այդ կմնայ պակասաւոր ու կիսակենդան, անընդունակ առողջ կեանքի ու զարգացման:
Եւ եթէ լեզուն կորցնելով հանդերձ հրեաները կարողացել են պահել երկար դարերով իրենց<noinclude></noinclude>
1rym0gc0i9admq05ttsbbwptuakxm96
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/100
104
69338
395194
191845
2026-09-13T21:47:47Z
LetterBot
3069
(via JWB)
395194
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>{{Poemx||<poem>ազգային դէմքը, սա պէտք է բացատրել նրանով միայն, որ միւս ազգային տարրերը - ցեղային
կապը, անցեալի հարուստ յիշողութիւնները, եզակի
պատմութիւնը, հալածական վիճակը եւ
մանաւանդ մեկուսացած ու անխորտակելի ձեւերի
մէջ ձուլուած ազգային եկեղեցին - եղել են չափազանց
զօրեղ: Միմիայն հրէական ազգի արտակարգ,
անօրինակ կենսունակութիւնն է, որ կարողացել
է դիմադրել լեզուի կորստին, որեւէ ուրիշ
ազգ վաղուց արդէն անհետացած պիտի լինէր:
Հրեաների օրինակը ապացուցանում է ոչ այն,
որ ազգերը կարող են ապրել առանց լեզուի, այլ
այն, որ նոյնիսկ ամէնից աւելի շեշտուած, ինքնատիպ
ու կայուն ազգերն անգամ՝ կորցնելով իրենց
լեզուն կորցնում են ամենամեծ չափերով
ազգային կեանքով ապրելու ընդունակութիւնը:
Գալով լատին լեզուին, կարէլի է ասել, որ
նրա կեանքը՝ լատին ազգը կացմալուծուելուց յետոյ
երեւութային կը միայն եւ ո՛չ իրական: Այն
լեզուն, որով գրում էին վանական խուցերում
մեկուսացած միջնադարեան գրագէտներն ու վերածնունդի
մեծ գիտնականները, կենդանի լեզու
չէր արդէն, այլ լեզուային դիակ, անշունչ բառարան
ու քարացած քերականութիւն, — ճիշդ այնպէս,
ինչպէս թանգարաններում ցուցադրուած
մոմիանները կենդանի մարդիկ չեն այլեւս, այլ
միայն դիակներ: Շնորհիւ բարեյաջող պայմանների,
այդ դիակները չեն փթել, չեն գողացել ու</poem>|}}<noinclude></noinclude>
ri2mxagcqspuo8mxucwy2l7mwo3fh5x
395201
395194
2026-09-14T09:08:48Z
LetterBot
3069
(via JWB)
395201
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ազգային դէմքը, սա պէտք է բացատրել նրանով միայն, որ միւս ազգային տարրերը - ցեղային կապը, անցեալի հարուստ յիշողութիւնները, եզակի պատմութիւնը, հալածական վիճակը եւ մանաւանդ մեկուսացած ու անխորտակելի ձեւերի մէջ ձուլուած ազգային եկեղեցին - եղել են չափազանց զօրեղ: Միմիայն հրէական ազգի արտակարգ, անօրինակ կենսունակութիւնն է, որ կարողացել է դիմադրել լեզուի կորստին, որեւէ ուրիշ ազգ վաղուց արդէն անհետացած պիտի լինէր:
Հրեաների օրինակը ապացուցանում է ոչ այն, որ ազգերը կարող են ապրել առանց լեզուի, այլ այն, որ նոյնիսկ ամէնից աւելի շեշտուած, ինքնատիպ ու կայուն ազգերն անգամ՝ կորցնելով իրենց լեզուն կորցնում են ամենամեծ չափերով ազգային կեանքով ապրելու ընդունակութիւնը:
Գալով լատին լեզուին, կարէլի է ասել, որ նրա կեանքը՝ լատին ազգը կացմալուծուելուց յետոյ երեւութային կը միայն եւ ո՛չ իրական: Այն լեզուն, որով գրում էին վանական խուցերում մեկուսացած միջնադարեան գրագէտներն ու վերածնունդի մեծ գիտնականները, կենդանի լեզու չէր արդէն, այլ լեզուային դիակ, անշունչ բառարան ու քարացած քերականութիւն, — ճիշդ այնպէս, ինչպէս թանգարաններում ցուցադրուած մոմիանները կենդանի մարդիկ չեն այլեւս, այլ միայն դիակներ: Շնորհիւ բարեյաջող պայմանների, այդ դիակները չեն փթել, չեն գողացել ու<noinclude></noinclude>
pob8089qzeb2pmqe9fsf3qx96lt9zws
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/368
104
69339
395495
191846
2026-09-14T09:17:59Z
LetterBot
3069
(via JWB)
395495
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude><poem>ԳԻՆ
Լիբանան 10 լ. ոսկի
Արտասահման 4 տոլար
'''Կեդրոնատեղի''' Librairie HAMASKAINE 10, Rue Hussein Beyhoum Beyrouth - LIBAN
'''ՀԱՄԱԶԳԱՅԻՆԻ''' '''ՎԱՀԷ ՍէԹԵԱՆ ՏՊԱՐԱՆ'''</poem><noinclude></noinclude>
8lqrmi0goyelx3c91cba0nvm80u3cn5
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/367
104
69340
395494
191847
2026-09-14T09:17:57Z
LetterBot
3069
(via JWB)
395494
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>տեսել - թէկուզ հեռաւոր ապագայի համար քաղաքական կեանքի կազմակերպութիւն՝ առանց պետութիւնների:
Այսօր, քանի դեռ գոյութիւն ունի պետական բաժանումների ու պետական հակամարտութիւնների դրութիւնը, ամէն մի ազգ հարկադրուած է իր սեփական պետութիւնը կազմելու, որովհետեւ այլ կերպ չի կարող ունենալ իր Տունը, իր Հայրենիքը:
Ապապետական ապագայում հայրենիքները - ազզային մշակոյթի օջախները - կարիք չեն ունենայ պետական մեքանիզմի՝ իրենց կենսատու կրակը միշտ վառ պահելու համար:
{{Կենտրոն|'''Վ Ե Ր Ջ'''}}<noinclude></noinclude>
p7upd5tq7f9ao0amipbhmyeqcdwce72
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/101
104
69341
395202
191848
2026-09-14T09:08:59Z
LetterBot
3069
(via JWB)
395202
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>փոշիացել, պահել են կևնդանի մարդու արտաքին ձեւերը, բայց նրանց մէջ չկայ այլեւս հողի, չկայ կեանք՝ սնուելու եւ արտադրելու ընդունակութիւն:
Լեզուն անկենդան, անզգայ ու անփոփոխ գործիք չէ մարդու ձեռին՝ մեքանիքական աշխատանքներ կատարելու համար: Որպէսզի լեզուն կարողանայ արդարացնել իրան պատկանող բարձր դերը ըեկերային կեանքի մէջ, պէտք է որ ինքն էլ կենդանի ու զգայուն մնայ, անընդհատ սնուի, զարգանայ, շարունակ կերպարանափոխուէ ու նոր ձեւեր ստանայ զուգընթացաբար ու անբաժան այն փոփոխութիւններից, որոնց ենթարկւում են մարդկային ընկերութիւնները: Արդի հայերէնը Ոսկեդարեան հայերէնը չէ, ինչպէս (կամ որովհետեւ) այսորուայ հայր ինքը՝ հինգերորդ դարի հայը չէ:
Սնուելու համար լեզուն ունի մի աղբիւր միայն ազգի հաւաքական ստեղծագործութիւնը։ Երբ ցամաքում է այդ աղբիւրը, մեռնում է եւ լեզուն: Միջնադարեան սքոլառտիկներն ու ուսեալ վարդապետները չէին կարող նոր կեանք ներշնչել մահուան դատապարտուած ու արդէն մեռնող լատին լեզուին։ Ճիշդ է, որ գրագէտներն ու գիտնականները ի մի են հաւաքում լեզուային հարստութիւնները, կանոնաւորում են, ձեւի մէջ են դնում, կայունութիւն եւ տեւողականութիւն են տալիս լեզուին: Բայց ստեղծագործել առանց մեծ<noinclude></noinclude>
3a27kmuklbjbesouyy5wxzjoamotoi6
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/102
104
69342
395203
191849
2026-09-14T09:09:10Z
LetterBot
3069
(via JWB)
395203
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>զանգուածների աշխատակցութեան՝ անկարող են: Լեզուն չի կարող շնչել ու ապրել խուցերի մթութեան ու լռութեան մէջ, անհատ գրագէտները ջանքերով: Լեզուն պահանջում է բաց երկինք, ընդարձակ տարածութիւններ, առատ լոյս, մեծ բազմութիւններ, կեանքի եռուզեռ, շարժում ու պայքար:
Եթէ լատին լեզուն, զրկուած իրան սնունդ տուող ազգային ստեղծագործութիւնից, այնուամենայնիւ կարողացաւ պահել դարերով իր դիակային գոյութիւնը ու չանհետացաւ ի սպառ, դրա համար երկու զօրեղ պատճառներ կային:
Մէկ որ, լատին լեզուն կատակել էր իր մէջ անհուն հարստութիւն, դասական աշխարհի ամբողջ քաղաքակրթութիւնը: Հռովմին ժառանգող երիտասարդ ժողովուրդները որքան էլ բարբարոս լինէին չէին կարող անտես թողնել կամ հրաժարուել այդ բացառիկ մեծ գանձից: Հռոմի լեզուն անսպառ շտեմարան էր մշակութային ամէն տեսակ արժէքների, քաղաքակրթութեան առատ ու միակ աղբիւր. անցեալից մնացած թափն էր, ինէրցիայի ոյժը, որ պահում էր նրան կանգուն:
Երկրորդ՝ պատմական ասպարէզ իջնող նոր ժողովուրդները չունէին այնպիսի լեզու, որը կարողանար փոխարինել լատիներէնը, կարողանար իւրացնել դասական աշխարհից մնացած բարձր ու բարդ քաղաքակրթութիւնը. լատիներէնը իր ճոխ<noinclude></noinclude>
js99eh56sagalh9mrk65xuontvt0w0v
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/103
104
69343
395204
191850
2026-09-14T09:09:15Z
LetterBot
3069
(via JWB)
395204
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>բառարանով ու հոյակապ քերականութիւնով շարունակում էր մնալ գրքերի մէջ ու դպրոցներում, որովհետեւ դեռ չկար իրան փոխարինելու ընդունակ գրական լեզու։
Բայց թէ այդ լեզուն նոր ժողովուրդների համար դիակացած գործիք էր միայն եւ ոչ կենդանի օրգան,— դրան ապացոյց է այն ուշագրաւ փաստը, որ ամբողջ միջին դարերի ընթացքում ոչ մի արժէքաւոր բանաստեղծական երկ չէ յօրինուած լատին լեզուով: էդդայի մելամաղձոտ երգերը, Արտուր թագաւորի ու նրա Կլոր Սեղանի պատմուածքները, Նիբելունգների մեծ ողբերգութիւնը, Ռոլանի վէպը, սպանական ռոմանցերոները, պրովանսալական տրուբադուրների սիրաբանութիւները,- սրանցից ոչ մէկն էլ չի երգուած ու չի պատմուած լատին լեզուով, թէեւ այդ ժամանակ գրականութեան մէջ եւ դպրոցներում միահեծանօրէն տիրում էր լատինեէէնը։ Մեռած լեզուն անկարող էր այլեւս արտայայտել կենդանի մարդկանց ապրումներն ու յուզումները. նոր ազգերը նոր խօսքեր ունէին ասելու եւ այդ նոր խօսքերի համար հարկաւոր էին նոր լեզուներ: Կրիմհիլդա թագուհին ու Տրոնեդեցի Հադենը չէին կարող տեղաւորել իրունց գոթական վայրագ հոգին Վիրդիլիոսի դասական տիրադների մէջ, սրանց պէտք էր նոր կազմակերպուող գերմաներէնը,- մի բարբարոս լեզու, մի մանկական թոթովունք, որ չունէր ի հարկէ ծերացած լատինե–<noinclude></noinclude>
d0plou1cvqml7nvhyfyf7fqez1mfck3
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/104
104
69344
395205
191851
2026-09-14T09:09:21Z
LetterBot
3069
(via JWB)
395205
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>րէնի բարդ ու նուրբ ձեւերը, բայց լեզուն էր առնական թափով, տարերային թարմութիւնով ու անսպառ, դեռ չշահագործուած կարողութիւններով,
Լատիներէնի օրինակը ոչ միայն չի հերքում լեզուի անքակտելի կապը ազգի հետ, այլ հակառակը գալիս է հաստատելով, որ նոյնիսկ ամէնից աւելի կատարեալ (ամէնից աւելի զինուած ու տիբօրէն հաստատուած լեզուն անգամ չի կարող պահել իր գոյութիւնը, եթէ զրկւում է սնունդից ուզգային ստեղծագործութիւնից:
Լեզուի արժէքը հասկանալու համար, բաւական է յիշել, որ ազգային պայքարը ամենամեծ չափերով՝ լեզուային պայքար է: Երբ մի զօրեղ ազգ ուզում է կլանել իրանից թոյլերին, ամենից առաջ յարձակւում է լեզուի վրայ: Եւ երբ տանգի ենթարկուած ազգը ուզում է պաշտպանել իրան, ամէնից առաջ պատսպարում է լեզուն: Լեզուն ու լեզուի հետ անմիջապէս կապուած դպրոցը, գրականութիւնը, մամուլը, թատրոնը, - ահա ազգային միջնաբերդը, ահա ազգային վէճերի, յարձակման ու դիմադրութեան, գլխաւոր նիւթը։
Մինչեւ 18րդ դարի վերջի տասնամեակը աշխարհակալ ազգերը չէին գիտակցում հարկաւոր չափով լեզուի արժէքը ազգային կեանքի համար, ինչպէս եւ մինչեւ ռամկավար կարգերի հաստատումը պետութիւնները չէին գիտակցում ազգա–<noinclude></noinclude>
idmooo5d8x3b2wicwrxyzggwtbnlpji
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/105
104
69345
395206
191852
2026-09-14T09:10:18Z
LetterBot
3069
(via JWB)
395206
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>յին հաւաքականութիւնների նշանակութիւնը պետական կեանքի համար: Բայց, երբ պետական ղեկը անցաւ տոհմային միապետների ձեռից ժողովրդական զանգուածների ձեռը (կամ գոնէ լսելի դարձաւ, ու հաշուի առնուեց դեմոսի ձայնը), կառավարութիւնները հասկացան, թէ հազարական ի՛նչ մեծ նշանակութիւն ունեն (եւ մանաւանդ ունենալու են հետագայում) ազգութիւնները եւ թէ ի՜նչ մեծ նշանակութիւն ունեն լեզուները՝ ազգերի գոյութիւնը յարատեւելու համար: Եւ ահա այդ շրջանումն էր, որ կառավարութիւնները կարիք զգացին վերացնելու ազգային բամանումները - այսինքն լուծելու մանր ազգութիւնները տիրապետող ազգութեան մէջ - եւ հասկացան, որ դրա համար ամէնից նպատակայարմար միջոցն է վերացնել լեզուները:
Ֆրանսիակտն Մեծ Յեղափոխութեան ընթացքումն էր, որ Կոնվենտր պետական հսկողութեան տակ առաւ Ֆրանաիայում գործածուող ոչ—ֆրանսերէն լեզուները ու դիմեց խիստ միջոցների՝ Պրովանսում, Ժիրոնդում եւ Վանդէյում տեղական jargonներն ու patoisները խեդդելու համար:
Սա առաջին փորձն էր՝ արմատախիլ անելու լեզուները պետական միջոցներով, գիտակցօրէն ու սիստեմատիկարար (ասում եմ՝ պետական միջոցներով ու գիտակցօրէն, որովհետեւ անկազմակերպ ու անգիտակցօրէն, բնազգային մղումներով ու տարերային արտայայտութիւններով<noinclude></noinclude>
260bl8n178h8el5qmz7vjv9qe7vl8xa
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/106
104
69346
395207
191853
2026-09-14T09:10:25Z
LetterBot
3069
(via JWB)
395207
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— լեզուների պայքարը՝ եւ ազգային պայքարը աոհասարակ՝ եղել է միշտ): Չեմ մոռացել, որ ըստ հայկական աւանդութիւնների առասպելական Արամ թագաւորը հրամայել է կտրել հայերէն չգիտցող իր հպատակների լեզուն: Այս աւանդութիւնը ցոյց է տալիս, որ դեռ շատ էին ժամանակներում լեզուն եղած պիտի լինի պետական հալածանքի առարկայ: Բայց չեմ յիշում, թէ երբեւիցէ ու որեւէ տեղ (մինչեւ նախավերջին դարը) իրօք կիրառուած ու սիստեմատիկօրէն գործադրուած լինի Արամի քաղաքականութիւնը։
Յեղափոխական Կոնվենտի օրինակին հետեւեցին բազմազգեայ մեծ կայսրութիւնները Աւստրօ—Հունգարիան, Գրմանիան, Ռուսաստանը: Ոչպետական լեզուների հալածանքը դարձաւ այս երկիրներում ներքին քաղաքականութեան հիմնական հոգսերից մէկը: Ամբողջ դարը (մանաւանդ նրա երկրորդ կէսը) ու 20րդ դարի սկիզբը բռնկուած է այս լեզուակերական պայքարով։
Կառավարութիւնները խստիւ արգելում են ազգային լեզուների գործածութիւնը ոչ միայն պետական, այլ նաեւ քաղաքային (municipal) հիմնարկութիւնների մէջ, տեղական ինքնավարութեան պաշտօնատներում, հանրային, գիտական ու բարեգործական հաստատութիւնների գործավարութեան մէջ, յաճախ նաեւ ամէն կարգի հրապարակային ժողովներում: Զանազան արտօնութիւններ են տալիս պետական լեզուն գիտ–<noinclude></noinclude>
hxyb74nqumyissil3oj5asogpb9ni3k
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/107
104
69347
395208
191854
2026-09-14T09:10:27Z
LetterBot
3069
(via JWB)
395208
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ցողներին եւ հակառակը՝ սահմանափակում են չգիտցողների իրաւունքները: Սահմանափակում են ազգային դպրոցների իրաւունքները, թիւն ու ծաւալը, գրկում են նիւթական միջոցներից, արգելում են կամ դժուարացնում նոր դպրոցների բացումը, նոյնիսկ փակում են եղածները։ Նոյն հալածանքները ազգային գրականութեան դէմ: Նոյնը եւ թատրոնի դէմ:
Յարձակման ենթարկուած ազգերը (օրինակ՝ լեհերը Գերմանիայում ու Ռուսաստանում, չեխերը, Աւտրիայում, ռուսինները Հանգարիայում, ուկրայինացիները, Հայերն ու վրացիները Ռուսաստանում), իրանց հերթին, կենտրոնացնում են ընդդիմադրական ամբողջ կարողութիւնները լեզուի մէջ աշխատում են բոլոր օրինաւոր ու ապօրինի միջոցներով պաշտպանել իրենց լեզուն, ապահովել նրա գոյութիւնը։
Եւ բնականօէն քանի սաստկանում է յարձակումը, այնքան ուժեղանում է ընդդիմադրութիւնը: Ազգութիւնները, որ մինչ այդ թերեւս չէին էլ գիտակցում իրանց լեզուի իսկական արժէքը՝ այժմ յարձակմասն ենթարկուած ու կորցնելու վտանգի առաջը կանգնած, նոր գլխի են ընկնում, թէ ի՜նչ մեծ հարստութիւն են ունեցել եւ ծառանում են գիշատիչների դէմ: Այսպիսով, լեզուների հալածանքը, որ ազգային պայքարի արտայայտութիւններից մէկն է ու նպատակ ունի չէզոքացնելու ազգութիւնները, ինքը դառնում է<noinclude></noinclude>
9tsgh5srmhyow2mnudv38qu68v4s1zt
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/108
104
69348
395209
191855
2026-09-14T09:10:29Z
LetterBot
3069
(via JWB)
395209
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>մի նոր ու զօրեղ գործօն՝ ազգային ինքնաճանաչութիւնը արթնացնելու համար:
Ի դէպ, թուրքերը սիրում են յիշեցնել պարծանքով, որ Օսմանեան կայսրութեան մէջ երբեք չի եղել պետական հալածանք ոչ—թուրք լեզուների դէմ: Փաստը ճիշդ է (մօտաւորապէս), բայց պարծենալու բան չկայ, որովհետեւ պատճառն եղել է ոչ թէ թուրքերի վեհանձնութիւնը, համբերատարութիւնը ու լայն ազատամտութիւնը, այլ պարզապէս պետական տհասութիւնը։ Այն իրաւազուրկ եւ ստրկական վիճակի մէջ, որին ենթակայ էին հպատակ ժողովուրդները թիւրքիայում, ազգերի գոյութիւնը հետեւապէս եւ ազգային լեզուները) չէին կարող անմիջական գլխացաւանք կամ մտահոգութիւն պատճառել տիրապետողին։ Իսկ թէ այդ միեւնոյն ազգութիւնները հետագայում կարող Էին կայսրութեան կործանման պատճառ դառնալ եւ. թէ, հետեւապէս, պէտք էր վաղօրօք միջոցներ ձեռնարկել նրանց գոյութիւնը վերացնելու համար, - Պոլսում նստած քաղաքագէտները շէին կարող տեսնել այդքան հեռուն. մանաւանդ որ ազգերը անվտանգ դարձնելու համար, նրանք ունէին ու մէջ ընդմէջ գործադրում էին շատ աւելի արմատական մեթոտ - ֆիզիքական ջարդ։ Մարդու բերանից լեզուն հանելը՝ բարդ ու նուրբ գործողութիւն է, որ պահանջում է կուլտուրական հասունութիւն, սիստեմատիկ աշխատանք ու երկար<noinclude></noinclude>
iijzcau1kbvu6nl7ci7srooeu8760j8
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/109
104
69349
395210
191856
2026-09-14T09:10:30Z
LetterBot
3069
(via JWB)
395210
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ժամանակ (թերեւս այս Էր պատճառը, որ Արամ թագաւորի հանճարէղ ծրագիրը դարերով մնաց անիրագործելի). շատ աւելի պարզ ու մատչելի բան է՝ լեզուի փոխարէն գլուխը կարել։
Քաղաքակիրթ պետութիւնների համար անգործադրելի Է այդ զուտ թուրքական մեթոտը։ Այնտեղ, ուր թուրքը սուր Է քաշում ու արիւն հոսեցնում, գերմանացին (եւ նոյնիսկ ռուսը) հարկադրուած (քաղաքականութիւն բանեցնելու։ Այսպիսով, ծրագրւում է կազմակերպւում ու յամառօրէն իրականացւում լեզունէրը պապանձեցնելու անարիւն գործողութիւնը:
Լեզուների պայքարը դառնում է մի նոր ու զօրեղ քաղաքական գործօն: Թէ միջ-պետական կեանքում եւ թէ մանաւանղ պետութիւնների ներսում ամէն մի լեզու աշխատում է ապահովել իր գոյութիւնը ու անարգել զարգանալու հնարավորութիւնները. ապա աշխատում է ընդարձակել սահմանները, նուաճումներ անել, կլանել ու սեփականացնել օտար տարրեր։ Պայքարը անարիւն է բայց շատ կրքոտ ու անողորմ:
Ոչ միայն պետական պաշտպանութիւնից զուրկ, հալածուած ու վտանգի ենթարկուած ազգութիւնները, այլ ամենազօրեղներն իսկ չափազանց նրբազգաց ու խանդոտ են լեզուի վերաբերմամբ:
Ահա մի թարմ օրինակ: Անցեալ տարի, երբ ծրագրւում էր մի մեծ միջպետական համագու–<noinclude></noinclude>
4tk8hkeyqm9n0i34olqw61jgawr8aqo
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/125
104
69350
395228
191857
2026-09-14T09:10:59Z
LetterBot
3069
(via JWB)
395228
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>թիւններին - կապուած է շատ խոշոր չափերով «հայ ազգ» կոչուած հաւաքականութեան բախտի հետ: Գիտեմ, որ ժառանգել եմ ազգից հոգեկան որոշ արժէքներ - իմ ներկայ կարողութեան խոշոր մասը - եւ որ այդ արժէքները պահպանելու, զարգացնէլու, աճեցնէլու ու նրանցից լիովին օգտուելու համար, ես կարիք ունեմ ազգի գոյութէանն ու օգնութեանը: Գիտեմ ապա, որ ազգն էլ իր հերթին իր գոյութիւնը պահպանէլու ու ինձ օգտակար լինելու համար, կարիք ունի իմ կարողութեան, իմ աշխատանքին եւ իմ զոհաբերութիւններին: Գիտեմ հետեւապէս, որ պարտականութիւններ ունեմ կատարելու հանդէպ ազգին,- պարտականութիւններ, որ՝ վերջի հաշուին՝ ինձ համար, իմ շահերը պաշտպանէլու համար պիտի կատարեմ:
Տարբեր ազգեր (իսկ ագգերի ներսում՝ տարբեր հատուածներ) տարբեր չափ - աւելի կամ պակաս - օժտուած են ազգային գիտակցութիւնով: Բայց գիտակցութեան մի որոշ նուազագոյն չափ բացարձակապէս անհրաժեշտ է ազգ կազմելու ու պահելու համար: Առանց գիտակցութեան՝ ազգը լրիւ ու ամբողջացած չէ, թէեւ ունենայ առարկայական բոլոր տուեալները ազգային միութիւն կազմելու համար:
Եւ որքան աւելի բարձր է գիտակցութիւնը, այնքան աւելի ամուր, կայուն ու կենսունակ է ազգը:<noinclude></noinclude>
doo97h8n6xhlmpljl674ccht085dhxu
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/126
104
69351
395229
191858
2026-09-14T09:11:00Z
LetterBot
3069
(via JWB)
395229
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Քաղաքակրթութեան խնդիր է սա. ընդհանուլ, առմամբ, որքան բարձր է մի ազգի քաղաքակրթութիւնը, այնքան բարձր է եւ նրա ազգային գիտակցութիւնը:
Ապա նկատուած (ու տեսականօրէն միանգամայն հասկանալի) երեւոյթ է, որ փորձանքի կամ մեծ վտանգի ժամին առանձին ուժգնութեամբ արթնանում է ու լարւում ազգային գիտակցութիւնը (կամ բնազդը, որ ուրիշ բան չէ, ի հարկէ, քան ժառանգած անգիտակից գիտակցութիւն) եւ որ փոքր, թոյլ, մշտական սպառնալիքի տակ գտնուող ազգերի գիտակցութիւնը շարունակ արթուն է, շարունակ լարուած, նրբազգաց ու դիւրագրգիռ:
Մեծ ու ապահով ազգերը (անգլիացիները, գերմանացիները, ռուսները) յաճախ չեն հասկանում փոքրերին ա շօվինիզմ (ազգամոլութիւն) եւ անուանում այնպիսի երեւոյթներ, որոնք փոքրերի վտանգուած վիճակի մէջ ազգային առողջ բնազդի արտայայտութիւններ են միայն:
Լեհերը նախկին Ռուսաստանում բոյկոտի էին ենթարկել պետական լեզուն. առանց ծայրայեղ անհրաժեշտութեան, չէին խօսում ու չէին կարդում ռուսերէն։ Հայերը խեթ աչքով էին նայում, եթէ իրանցից մէկը ամուսնանում էր ռուսի հետ ու ապտակով էին պատասխանում «արմեաշկա» բառին: Հրեաները մի լռելային, աներեւոյթ ու անմարմին միութիւն էին կազմած փոխադարձ օգ–<noinclude></noinclude>
b1vygic3rgjqbpqyomcd8p4dxhf6cbf
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/127
104
69352
395230
191859
2026-09-14T09:11:02Z
LetterBot
3069
(via JWB)
395230
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նութեան համար եւ ուր կարողանում էին՝ խեղդում էին անխնայօրէն ոչ-Հրեաների մրցակցութիւնը: Ուկրանացիները կիեւում կամ Խարկովում չէին գնում ռուսական թատրոն, մալօռոսական «սվիտկա» էին հագնում ու բեխերը երկարացած թափում a la Շեւզենկօ...
Ուրիշ պայմանների մէջ այս արտայայտութիւնները պէտք էր որակել իբրեւ շօվինիզմ։ Բայց եթէ հաշուի առնել այն պետականօրէն կազմակերպուած հալածանքները, որին ենթարկուած էին ցարական Ռուսաստանում ոչ—ռուս ազգութիւնները, գնահատութիւնը արդէն տարբեր պիտի լինի:
Թիւրիմացութիւնների տեղ չտալու համար, աւելորդ չի լինի մի քիչ կանգ առնել այս խնդրի վրայ:
Անհերքելի է, որ ազգութիւնները - եւ ոչ միայն թոյլերը, ճնշուածները, այլ նոյնիակ ամկնից զօրեղները, տիրապետողները - ազատ չեն շօվինիզմից։ Շօվինիզմը ազգային ինքնագիտակցութեան, ինքնագնահատման ու ինքնայարգանքի այլասերուած, չափազանցուած ու հիւանդոտ արտայայտութիւնն է, նրա ծաղրանկարը։ Առօրեայ կեանքում արտայայտւում է զանազան մանր—մունրը համետարար անմեղ ու յաճախ զաւեշտական երեւոյթներու մէջ: Բայց պատահում է, որ ընդունում է այնպիսի այլանդակ, վայրենի ու նոյնիսկ ոճրային չափեր ու ձեւեր, որ իրաւացիօրէն զըզ–<noinclude></noinclude>
1i11guv1iwt0mcglav90bgsrzw5hlq0
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/128
104
69353
395231
191863
2026-09-14T09:11:03Z
LetterBot
3069
(via JWB)
395231
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ուանք ու զայրոյթ է յարուցանում:
Ի դէպ նկատեմ, որ սա առիթ է տուել չակերտների մէջ առնել, ծաղրի ու անարգանքի առարկայ անել այնպիսի բարձրարժէք գաղափարներ, ինչպիսի են ազգասիրութիւնն ու Հայրենասիրութիւնը։
Պէտք է տարբերել չօվինիզմը ազգային գիտակցութիւնից ու նրա առողջ արտայայտութիւններից, պէտք է կարողանալ որոշել, թէ տուեալ պայմանների մէջ որտե՞ղ է վերջանում «ազգասիրութիւնը» եւ որտեղից սկսւում «ազգամոլութիւնը»:
Շատ էլ հեշտ բան չէ սա. իրան անկեղծօրէն «ազգասէր» միայն համարողը յաճախ ընկնում է վայրենի շօվինիզմի մէջ, ինչպէս եւ դրան հակառակ շօվինիզմից վախեցողը յաճախ խեղդում է իր մէջ ազգային ամենէն առողջ բնազդներն անգամ:
Ընդգծեցի՝ տուեալ պայմանների մէջ, որովհետեւ ընդհանուր նորմաներ չկան եւ ամէն մի կոնկրէտ դրութիւն առաջադրում է ազգին յատուկ պահանջներ ու հարկադրում է յատուկ ընթացք (օրինակ՝ մեծ տագնապների, պատերազմի, ապստամրութեան կամ յեղափոխութեան ընթացքում ազգային գիտակցութիւնը չի կարող սահմանափակուել նոյն արտայայտութիւններով, ինչ ունենալու է խաղաղ ժամանակ):
Բայց որքան էլ դժուար լինի գիծ քաշել «ազ–<noinclude></noinclude>
6z37wxc4z38kitb09foik1fasrd1tdj
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/129
104
69354
395232
191868
2026-09-14T09:11:05Z
LetterBot
3069
(via JWB)
395232
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>գասիրութեան» ու «ազգամոլութեան» միջեւ, սահմանները այնուամենայնիւ գոյութիւն ունեն եւ «սէրն» ու «մոլութիւնը» տարբեր բաներ են, - ճիշդ այնպէս, ինչպէս տարբեր են որեւէ օրգանիզմի առողջ ու հիւանդ վիճակը, թէեւ շատ էլ դիւրին չէ գծել այն սահմանը, որը բաժանում է առույգութիւնը հիւանդութիւնից։
Մարդու սիրտը անընդհատ բաբախում է եւ պէտք է որ բաբախի, որպէսզի մարդը կարողանայ ապրել։ Բայց եթէ սրտի բաբախումը, նրա ուժգնութիւնն ու արագութիւնը, անցնում է որոշ չափերից դէնը, նա ինքը դառնում է սպառնալիք կեանքի համար:
Ո՞րն է նորմալը, առողջը: Դա կախուած է օրգանիզմից եւ նրա դրութեան պայմաններից: Երեխայի կամ կնոջ օրգանիզմը պահանջում Է տարբեր արագութեան բաբախում, այր մարդուն կամ ծերինը՝ տարբեր: Յետոյ՝ միեւնոյն մարդը, երբ հանգիստ քնած Է անկողնում, ուրիշ զարկերակ ունի, քան այն ժամանակ, երբ վազում Է սարն ի վեր կամ ձմրան ցուրտին փայտ Է կոտրում: Այս եւ շատ ուրիշ հանգամանքներ հաշուի Է առնում ուշադիր բժիշկը, երբ փորձ Է անում զարկերակով որոշելու մարդու առողջական վիճակը: Նոյն զարկերակը, տարբեր պայմաններում, տարբեր պիտի մեկնուի:
Սեռային յուզումը քսան տարեկան երիտասարդի համար բնախօսական երեւոյթ Է, առողջ<noinclude></noinclude>
r845zyhv5jio7umyf5dq3fier5rmrri
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/130
104
69355
395234
191877
2026-09-14T09:11:08Z
LetterBot
3069
(via JWB)
395234
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>վիճակի նշան։ Բայց եթէ նոյն յուզումը ունենում է ութ տարեկան երեխան - դա արդէն հիւանդութիւն է:
Երբ շունչը ժանիքներն է ցոյց տալիս, մռնչում է սպառնալի ու չի թողնում, որ կատուն մօտենայ այն անկիւնին, ուր պառկած են իր նորածին լակոտները կամ պահած է իր ուտեստը - սա կենսական առողջ բնազդ է, առանց որի շունը չի կարող պահպանել իր ու իր սերունդի գոյութիւնը: Բայց եթէ նոյն շունը, փրփուրը թերանին, վազում է փողոցներով ու կծում ամէն պատահողին անխտիր, - սա արդէն կատաղութեան հիւանդութիւն է:
Ազգային գիտակցութիւնն ու սրանից անհրաժեշտօրէն բխող ազգասիրութիւնը - ազգերի ֆիզիոլոգիան (բնախօսութիւնը) է, առողջ կեանքի հետեւանք ու պայման: Շօվինիզմը - նրանց պատոլոգիան - հիւանդաբանութիւն է, հիւանդ վիճակի արտայայտութիւն:
Շօվինիզմը բացասական երեւոյթ Է ոչ միայն միջազգային փոխյարաբերութիւնների ու մարդկային համակենակցութեան տեսակէտից, այլ նաեւ զուտ ազգային կեանքի համար:
Ապրելու ու բարգաւաճելու համար՝ ազգերը կարիք ունեն փոխադարձ օգնութեան ու բարեացակամ համագործակցութեան, - ճիշդ այնպէս, ինչպէս անհատները կարիք ունեն ազգային օգնութեան: Մարդկութիւնը ազգերի հաւաքակա–<noinclude></noinclude>
ivgsc3u4ivbom9maxnin8z5qsda4smi
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/110
104
69356
395212
191881
2026-09-14T09:10:34Z
LetterBot
3069
(via JWB)
395212
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>մար Վաշինգտոնում, Ֆրանսիական Ակադեմիան դիմեց իր կառավարութեան մի ուղերձ–բողոքով: Տեղեկութիւն էր ստացուել, թէ համագումարի պաշտօնական լեզուն լինելու Է անգլիերէնը եւ ա՛յս էր ահա, որ վրդովեցրել էր քառասուն «անմահների» ողիմպիական հանգիստը։ Ակադեմիան բողոքում էր ֆրանսական լեզուի այս աննախընթաց իրաւազրկութեան դէմ եւ պաշտպանութիւն էր պահանջում կառավարութիւնից: Վարչապետ Բրիանը հանգստացրեց ակադեմիկոսներին, հաւաստիացնելով, որ ֆրանսիական կառավարութիւնը երբեք չի համաձայնի մասնակցելու այնպիսի մի համագումարի մէջ, ուր ըստ պատշաճի յարգուած չլինեն ֆրանսերէնի իրաւունքները:
Չպէտք է կարծել, թէ այս բողոքն ու այս հպարտ յայտարարութիւնը տեղի ունեցան այն պատճառով միայն, որ ֆրանսիական Ակադեմիայում բազմած ծերուկները — անուղղելի չովէններ են եւ որ Բրիանի կառավարութիւնը - բուրժուական կառավարութիւն էր: Յիշում եմ, 1011 թուին (թէ՞ 12ին) հանգուցեալ Ժօրէսը՝ ֆրանսիական սոցիալիստների մեծանուն պարագլուխներից մէկը մի ժեստ արաւ, որ ճիշդ նոյն հոգեբանութեան արտայայտութիւնն էր: Պրուսիական քաղաքներից մէկում հաւաքուած էր մի բանուորական համագումար, ուր պիտի խօսէր նաեւ Ժօրէսը: Ոստիկանութիւնը պահանջ դրեց, որ խօսի գերմաներէն. Ժօրէսը պատասխանեց, որ գերա—<noinclude></noinclude>
mf996roej2420xxftggyiyq8i0jx6s2
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/131
104
69357
395235
191883
2026-09-14T09:11:09Z
LetterBot
3069
(via JWB)
395235
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նութիւն։ ՇօվԷնիզմը - ազգային ինքնյարգանքի ու ազգային եսապաշտութեան այդ հիւանդոտ արտայայտութիւնը - անկարելի է անում կամ շատ դժարացնում ազգերի համակենակցաթիւնը ես դրանով իսկ մեծապէս վնասում ազգային շահերին։
Հայը կարող է այսօր ծանր վէճ ունենալ ու զէնքով ընդհարուիլ թուրքի, քուրդի, թաթարի կամ վրացու հետ: Բնական Է, որ կռուի ընթացքում նա սնուցանի ու բորբոքի իր սրտի մէջ թշնամական զգացումներ հակառակորդի հանդէպ: Բնական է, անխուսափելի է մասամբ իսկ անհրամեշտ, որ կռուի ընթացքում աչառու եւ կողմնապահ լինի, գերագնահատի իր պահանջների արդարութիւնն ու հակառակորդի անիրաւութիւնը, վերագրի իրան չափազանցուած առաքինութիւններ, իսկ հակառակորդին՝ ամէն տեսակ արատներ ու ոճիրներ, ինքնաներշնչի զայրոյթի, բարկութեան, ատելութեան ու վրիժառութեան զգացմունքներ... Բայց եթէ այդ հոգեկան կացութիւնը դառնում է տեւողական եւ կռուի շրջանից էլ դուրս չի փոխարինւում աւելի զգաստ, համբերատար, արդարացի ու գիտակից վերաբերմունքի,- ազգը, լրջորեն հիւանդ է։ Այլեւս գիտակցութիւնն ու առողջ եսասիրութիւնը չեն, որ խօսում են նրա մէջ, այլ՝ թունաւորուած հոգին ու կոյր եսամոլութիւնը:
Բայց այն հանգամանքը, որ որոշ պայման–<noinclude></noinclude>
6r9e9l638la6ss3ql66ibhaczdbevu5
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/132
104
69358
395236
191884
2026-09-14T09:11:11Z
LetterBot
3069
(via JWB)
395236
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ների մէջ ազգային գիտակցութիւնը կարող է այլասերուել, ստանալ այնպիսի չափեր ու ձեւեր, որ շատ վտանգաւոր են իր իսկ շահերի տեսակէտից,- այս հանգամանքը չի կարող նսեմացնել ինքնագիտակցութեան բարձր արժէքը։ Իր գոյութիւնը պահպանէլու, դրութիւնը ամրացնելու, զօրանալու ու առաջադիմելու համար (ազգը պէտք է գիտակցի իրան, պէտք է գնահատի իր արժանիքները, սէր ու յարգանք ունենայ իր անհատականութեան հանդէպ, ճանաչի իր շահերն ու իրաւունքները եւ պատրաստ լինի ինքնապաշտպանութեան։
Ազգերը - ինչպէս եւ ամէն ուրիշ կարգի հաւաքականութիւններ ու ընկերային միութիւններ կամ անհատ օրգանիզմներ - շարունակ ու մշտական մրցման մէջ են իրար հետ, մղում են յաւիտենական կռիւ գոյութեան համար (մի բան որ բնաւ չի հակասում համագործակցութեան սկզբունքին, այլ միայն լրացնում է այն եւ տարբեր ձեւի արտայայտութիւն է նոյն բնախօսական ու սոցիալոգիական օրէնքին): Այդ մրցման մէջ չկորսուելու, իր անհատականութիւնը պաշտպանելու ու փրկելու համար, ազգը պէտք է զինուած լինի գիտակցութիւնով:
Գիտակցութիւնը չի կարող գոյանալ ոչնչից ու ոչնչից ազգ ստեղծել: Հետեւապէս՝ սխալ է թէ ազգը ինքնագիտակցութիւն է միայն, subjectif (ենթակայական) երեւոյթ, ազգայնօրէն մը–<noinclude></noinclude>
j98ec613fd4q40z9w4zilaaha1uyfo3
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/133
104
69359
395237
191885
2026-09-14T09:11:12Z
LetterBot
3069
(via JWB)
395237
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>տածելու ու զգալու եղանակ: Բայց ճիշդ է, որ գիտակցութիւնը ազգ կազմող, լրացնող ու ամրացնող պայմաններից մէկն է:
Ակներեւ է ու անվիճելի, որ կենսունակ ու զօրեղ շինելու, համար՝ ազգին հարկաւոր են որոշ առարկայական տուեալներ, թուային մեծութիւն, յաջող աշխարհագրական դիրք, պատմական հարուստ անցեալ, պետական կազմ, քաղաքակրթութիւն, բնական հարստութիւններ, ստեղծագործելու միջոցներ ու կարողութիւն եւ այլն։ Բայց անհերքելի է նաեւ, որ այս բոլորը օգտագործելու համար պէտք է գիտակցութիւն:
Տարերային մղումներն ու հալածական բնազդը - որքան էլ մեծ լինի նրանց դերը հանրային կեանքի մէջ - չեն կարող, այնուամենայնիս, փոխարինել գիտակցութիւնը: Գոյութեան կռուի մէջ յաջողելու համար, ամէն մի հաւաքականութիւն պէտք է լինի կազմակերպուած: Եւ հաւաքականութեան փաստը ինքնըստինքեան ապացոյց է արդէն, որ կայ ինչ որ կազմակերպութիւն - առանց սրան անհատները չեն կարող կենակցել միութեան մէջ:
Որքան զօրեղ է կազմակերպութիւնը, այնքան զօրեղ է՝ հաւասար պայմանների մէջ՝ ինքը հաւաքականութիւնը: Իսկ կազմակերպութիւնը զօրեղ Է այնքան, որքան բարձր Է հաւաքական գիտակցութիւնը:
Մրջիւնների հասարակութիւնը ունի շատ կուռ<noinclude></noinclude>
pgc4nqbq8ojhbhb9brzfiijilwsrs6w
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/134
104
69360
395238
191892
2026-09-14T09:11:14Z
LetterBot
3069
(via JWB)
395238
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կազմակերպութիւն։ Բայց գիտակցութեան պակասի հետեւանքով, մրջիւնային կազմակերպութիւնը ձուլուած Է անշարժ (կամ ծայր աստիճան դանդաղաշարժ) ձեւերի մէջ, չունի հարկաւոր ճկունութիւն, հեռատեսութիւն, ինքնապաշտպանութեան բազմազան ձեւեր եւ ենթակայ է ամէն մի պատահարի. մի քիչ խիստ կամ երկարատեւ ձմեռ, մի քիչ անձրեւային գարուն, մի համաճարակ, երեխայի չարութիւնը, հողագործի գութանը կամ անցորդի կօշիկը կարող են յանկարծակի վերջակէտ դնել հասարակութեան կեանքին: Եւ եթէ մրջիւնները այնուամենայնիւ ապրում են, դա պէտք է բացատրել արագ աճելու ընդունակութիւնով,- ինքնապաշտպանութեան մի միջոց, որ յատուկ է թոյլ ու անզէն հասարակութիւններին։
Մարդկային ընկերութիւններն էլ՝ իրանց ծագման շրջանում տարերային բնոյթ են ունեցել, հետեւանք են եղել հալածական բնազդի: Բայց նրանք էապէս տարբերւում են մրջիւնայիններից, որովհետեւ մարդը ընդունակ է, աւելի կամ պակաս չափերով, բայց յամենայն դէպս շատ աւելի բան մրջիւնը, գիտակցութիւն մտցնելու իր անհատական ու ընկերային կեանքի մէջ, անդրադառնալու երեւոյթների վրայ, դատելու, ընտրելու, ծրագրելու, միջոցներ գտնելու եւ իրականացնելու այն, ինչ որ ինքը համարում է ցանկալի ու կարելի իր համար:<noinclude></noinclude>
9n6fs8p6jz84ztrx2oowr13r0yf37gc
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/111
104
69362
395213
191897
2026-09-14T09:10:35Z
LetterBot
3069
(via JWB)
395213
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>դասում է լուռ մնալ, քան համակերպուել մի պահանջի, որ գալիս է բռնանալու իր լեզուի վրայ, ու չխօսեց:
Մի ուրիշ օրինակ: 1913 թուականի գարնան՝ Բելգիական պարլամենտում՝ տեղի ունեցան երկար ու բուռն վիճաբանութիւններ մի օրինագծի շուրջ, որ պահանջում էր մտցնել ֆլամանդական լեզուի գործածութիւնը՝ ֆրանսերէնի հետ հաւասար իրաւունքներով՝ բելգիական բանակի մէջ: Ես այն ժամանակ Բրիւսսէլ էի եւ ուշի—ուշով հետեւում էի վիճաբանութիւններին: Ուշագրաւ էր մասնաւորապէս այն հանգամանքը, որ պարլամենտի սովորական դէմքը, նրա բաժանումը ըստ կուսակցական հատուածների, այդ օրերում փոխուել էր հիմնովին: Չկային այլեւս ոչ ձախ ու ոչ աջ, ոչ կառավարական կենտրոն ու ոչ ընդդիմադիրներ, ոչ պահպանողական ու ոչ ազատամիտ: Պարլամենտը բաժանուել էր երկու մեծ ազգային հատուածների, — ֆլամանդների ու վալոնների: Հակառակ կուսակցական վարքերի ու կարգապահութեան, ֆլաման սոցիալիստները՝ միացած ֆլաման լիբերալների ու ֆլաման կաթոլիկների հետ՝ քուէարկեցին հակառակ վալոն սոցիալիստներին, որոնք - իրանց հերթին - միացել էին վալոն կաթոլիկների ու լիբերալների հետ:
Նոյն կարգի վէճ տեղ ունի այսօր նոյն Բելգիայում, Գենտ քաղաքի համալսարանի շուրջ:
Ֆլամանները (անկախ կուսակցական պատկանն–<noinclude></noinclude>
p3y8xyfreaei6s1yh98n0pwnizemf1z
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/112
104
69364
395214
191901
2026-09-14T09:10:37Z
LetterBot
3069
(via JWB)
395214
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>լիութիւնից) պահանջում են, որ Արեւելեան Ֆլանդրիայի Համալսարանում ֆրանսերէն լեզուն փոխարինուի ֆլամանդերէնով: Վալոնները (որ վաղուց արդէն կորցրել են իրենց ազգային լեզուն եւ իւրացրել են ֆրանսերէնը) ուզում են անխախտ պահել նախկին դրութիւնը:
Ֆլամանդները կազմում են վալոնների հետ միասին մի պետական միութիւն, պատրաստ են իրանց կեանքի գնով պաշտպանել այդ միութիւնը (ինչպէս արին Մեծ Պատերազմի ընթացաքում): Բայց պետութեան Ներսում ուզում են մնալ ֆլաման, ուզում են պահպանել իրանց ազգային դէմքը ու կատաղօրէն կռւում են ֆրանսերէնի տիրապետութեան դէմ, որովհետեւ գիտեն, որ կորցնելով լեզուն կորցնելու են եւ իրենց ազգութիւնը (ինչպէս կորցրել են արդէն իրանք վալոնները):
{{Կենտրոն|'''VI'''}} Պատմութիւնը անբաժանելի է ազգից , ան¬ բաժանելի է այն պարդ պաւոճաոով , որ ազդը էա– պէս պատմական երեւոյթ է • աւ ելին եւս է ազդը ինըը պատմութիւնն է^ նրա մարմնացումը : Չկս.յ ո. եղ1.լ ազդ աոանց պատմութեան : Այն բոլոր տարրերը ^ որոնցից կադմւոլմ է աՂԳԸ.՝ արդիւնքը են ու հետեւանը պատմութեան,<noinclude></noinclude>
1nqv5084o4srj4utnl54hvaymohbzkx
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/113
104
69365
395215
191903
2026-09-14T09:10:39Z
LetterBot
3069
(via JWB)
395215
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ծագել են, գարգացել ու Հաստատուէլ պատմականօրէն եւ ժառանգաբար փոխանցուել են սերունդից սերունդ:
Ազգային կապակցութիւնը - պատմական կապակցութիւն է, ազգային գիտակցութիւնը - ընդհանուր անցեալի գիտակցութիւն: Օհաններ, որ չեն յիշում ազգակցութիւնը, չեն կարող կազմել ազգ. ազգ կազմում են այն Օհունները միայն, որոնք ունեն ու պահել են կենդանի յիշողութիւններ անցեալից եւ գիտակցում են կապը՝ անցեալի ու ներկայի միջեւ:
Եւ ազգերը գիտեն պատմութեան կարեւորութիւնը։
Քրդական աշիրէթները, որ շունին ոչ գրականութիւն, ոչ իսկ գրագիտութիւն, որ դեռ ազգ էլ չեն, այլ միմիայն ազգային սաղմեր, - այս աշիրէթներն անգամ մտահոգուած են յաւերժացնելու իրանց պատմութիւնը: Ամէն մի աշիրէթ ունի իր յատուկ պատմաբան—բանաստեղծ—երգիչը, որ անգիր սովորում է նախորդներից ու ինքն Էլ յօրինում ընդարձակ երգեր, որոնց մէջ երգում է աշիրէթի անցեալ փառքը, սահմանային ու տոհմային վէճերը հարեւանների հետ, կռիւներն ու յաղթութիւնները, ռազմիկների սխրագործութիւնները պետերի խնամիութիւնն ու դաշնակցութիւնը ուրիշ աշիրէթների հետ, ընդհանուր պայքարը անպատիւ «ռոմի» (թուրքի) դէմ...
Պատմութիւն է սա, անցեալի յիշողութիւն–<noinclude></noinclude>
5btkoe5gn5eazfa37l4ytz239wduy7n
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/114
104
69366
395216
191904
2026-09-14T09:10:40Z
LetterBot
3069
(via JWB)
395216
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ներ, առասպելներով զարդարուած, — այնպէս, ինչպէս կարող է ըմբռնել ու պատկերացնել իր անցեալը մի նահապետական, կէս—վայրենի հասարակութիւն: Թո՛ղ այս պատմութեան երեք քառորղը բանաստեղծութիւն - այսուամենայնիւ նա անհրաժեշտ է հաւաքական կեանքին տեւողութիւն տալու համար: Քուրդի աշիրէթային գիտակցութիւնը վառ պահելու համար, նրա երգերն ունեն նոյն նշանակութիւնը, ինչ ունեցել է միջինդարեան հայութեան համար Խորենացու գրած ազգային մեծ վէպը:
Անցեալի գիտակցութիւնը ազգային գոյութեան հիմնական պայմաններից մէկն է:
Ազգը տեւողական երեւոյթ է: Նա միացնում է անհատներին ոչ միայն տարածութեան մէջ, այլ եւ ժամանակի ընթացդում: Հայ ազգը հաւաքականութիւն է, որ ի մի է կապում ոչ միայն այսօր գոյութիւն ունեցող հայ մարդկանց, այլ նաեւ ներկայ սերունդը անցեալ ու գալիք սերունդների հետ։ Ազգերի կեանքը շատ աւելի երկարատեւ է, քան անհատի կեանքը, եւ այդ երկարատեւութիւնը կարող է իրականանալ միայն պատմութեան միջոցով:
Պատմութիքւնն է, որ էնձ հայ է արել եւ պատմութիւնն է, որ պահում է ինձ հայ, կապում է ազգայնօրէն ուրիչ հայ մարդկանց հետ՝ ժամանակի ու տարածութեան մէջ:
Եթէ՝ պատմութեան հետ անբաժան, ես գործադրում եմ «յիշողութիւնդ ու «գիտակցութիւն»<noinclude></noinclude>
ph6lr3irg5q3d3sng0c13bdqypeiupd
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/115
104
69367
395217
191905
2026-09-14T09:10:42Z
LetterBot
3069
(via JWB)
395217
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>բառերը, չպէտք է եզրակացնել, թէ խնդիրն ունի բացառապէս ու զուտ սուբիեկտիւ (ենթակայական) բնոյթ։ Ոչ, իմ սուբիեկտիւ ապրումների տակ թաքնուած են օբեկտիւ (առարկայական) շատ զօրեղ հէմքեր։ Պատմութիւնը ոչ միայն տալիս է ինձ գիտակցութիւն իմ ազգային պատկանելիութեան, այլեւ իրօք, գիտակցութիւնիցս անկախ, ինձ Հայ է դարձնում: Ազգ կազմող Օհանները ոչ միայն գիտեն ու յիշում են փոխադարձ կապը, այլ եւ իրօք կապուած են իրար հետ խոր ու ամուր կապերով:
Եւ պատմութիւնն է, որ դարբնել է այդ երկաթէ կապերը:
Բայց ո՞ւր պատմութիւնը:
Բառը՝ ինքնքստինքեան՝ բաւականին անորոշ է ու գործադրւում է տարբեր իմաստներով: Անցեալի գիտութիւնն է պատմութիւնը, - սա պարզ է: Բայց անցեալը - եթէ նոյնիսկ սահմանափակուելու լինենք մարդու ընկերային կեանքի անցեալով - այնքան բարդ է ու բազմակողմանի, որ առատ նիւթ է տալիս ու անհրամեշտ է անում տարբեր բովանդակութեան պատմութիւններ:
Ծովագնացութեան զարգացումը 15րդ դարից սկսած ու սրա հետ միասին նաեւ, նոր երկիրներ է գիւտը - մի ընդարձակ ու շատ կարեւոր պատմութիւն Է: Պատմութիւն է ռազմական զէնքի կատարելագործումը Հայկ Նահապետի նետ–աղեղից սկսած մինչեւ «Բերթա» թնդանօթն ու<noinclude></noinclude>
sbuf07hvgetf3u7y9l7loc8cyi5mhg9
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/135
104
69368
395239
191906
2026-09-14T09:11:16Z
LetterBot
3069
(via JWB)
395239
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Գիտակցօրէն չէ, ի հարկէ, որ կազմուել են ազգէրը, - դա կատարուէլ Է անկախ համազգակիցների դիտաւորութիւններից ու կամքից։ Գիտակցութիւնը ինքը հետեւանք է արդէն կատարուած փաստի, - աւէլի ճիշդ՝ կատարուելիք փաստի հասունացած դրութեան: Ազգային առարկայական տարրերը (ամբողջովին կամ մեծ չափերով) գոյութիւն են ունեցել արդէն, երբ արթնացել է գիտակցութիւնը։ Բայց գիտակցութիւնը ասպարէզ բերէլով ցանկութեան ու կամքի տարրերը՝ մի նոր ու վճռական զարկ Է տուել, ձեւի մէջ է գրել, շաղկապել ու ամբողջացրել է ազգային կառուցուածքը։
{{Կենտրոն|'''Ջ.'''}} {{Կենտրոն|'''I'''}} Կարծում եմ, որ այժմ՝ այսքան երկար որոնումներից յէտոյ կարող ենք արդէն փորձել պատասխան տալու մեր հիմնական հարցին, թէ ինչ է ազգը:
Ազգը մարդկային մի ինքնատիպ խմբակցութիւն է, հաւաքական (collectif) միութիւն, որի անդամները՝ ազգ կազմող մարդիկ կապ–<noinclude></noinclude>
ruvpmj2vtpb368hy8v6wvqm6olkxrcb
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/116
104
69369
395218
191909
2026-09-14T09:10:43Z
LetterBot
3069
(via JWB)
395218
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>խեղդիչ գազերը: Պատմութի՛ւն է՝ տիեզերքի մասին ունեցած՛ մեր հասկացողութեան լայնացումն ու խորացումը ասորա—բաբելոնեան աստղաբաշխերից սկսած՜ մինչեւ Նեւտոնը, Լապլասն ու Այնշտայնը: Պաամութիւն է շոգիի գործադրունը արդիւնաբերութեան մէջ եւ նաֆթի մուտքը համաշխարհային առեւտուրի մէջ: Պատմութիւն է ճորտավաճառութեան հաստատումը ու ապա վերացումը Ամերիկայում...
Պատմութիւն է այս բոլորը։ Բայց սրանցից ե՛ւ ոչ մէկը չի կարող բացատրել մարդկութեան բամանումը ըստ ազգութիւնների եւ ազգային միութիւնների գոյութիւնը:
Այստեղ մեզ հետաքրքրողը ա՛յն պատմութիւնն է կամ այն պատմութիւնները - այսինքն այն անցեալը եւ անցեալի ա՛յն յիշողութիւնները, - որոնք անջատում են մարդկային մի հաւաքականութիւն միւս մարդկային հաւաքականութիւններից եւ ներսում կապում են հատուածի անդամներին այն ուրոյն, առանձնայատուկ կապերով, որ ազգային ենք անուանում:
Պարզ է, որ այդ պատմութիւնը ուրիշ ոչինչ է, քան ազգութիւն կազմող տարրերի պատմութեան գումարումը: Ցեղային պատմութիւն (ցեղերի ծագումը, տեղափոխութիւնները, խաչաւորումը, խառնուրդը, գումարումն ու անջատումը). պետական եւ ըեդհանրապէս քաղաքական պատմութիւն (այնչափ, որչափ պետական ու քա–<noinclude></noinclude>
5bpukqn2zyjvi0bezcyau87hv4zd2m2
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/117
104
69372
395219
191912
2026-09-14T09:10:45Z
LetterBot
3069
(via JWB)
395219
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>դասական կեանքի մէջ արտայայտուել է ազգային կեանքը). կրօնական դաւանանքների ու եկեղեցիների պատմութիւն. լեզուների պատմութիւն. թուրքերի ու իրաւահասկացոզութիւննհրի պատմութիւն. մշակութային պատմութիւն ընդհանրապէս ու գեղարուեստի պատմութիւն մասնաւորապէս,- ահաւասիկ այն պատմութիւնները, որոնք գումարուելով՝ կազմում են ազգային պատմութիւններ կամ ազզութիւնների պատմութիւն:
Ա՛յս պատմութիւնն է ահա, որ ծնունդ է տալիս ազզերին, ձեւաւորում է, սնուցանուիմ ու ապրեցնում ազզերը:
Ընդհանուր կեանքը անցեալում՝ իբրեւ օբեկտիւ գործօն՝ ծնունդ է տալիս ֆիզիքական, հոգեկան ու մշակութային նմանութեան, հետեւապես եւ մերձաւորութեան ու մտերմութեան ազգ կազմող մարդկանց մէջ, կապում է նրանց ընդհանուր կարիքներով ու ընդհանուր շահերով: Միւս կողմից, նոյն անցեալի գիտակցութիւնն ու յիշողութիւնը իբրեւ սոբիեկտիւ գործօն՝ աւելի եւս ամրացնում էր ազգային կապակցութիւնը: Պատմութիւնը որ աղբիւրն է ազգային միութեան, ինքն էլ իր հերթին՝ դառնում է մի նոր ազգային տարր:
Տեսանք արդեն, թէ ինչ առարկութիւններ կարելի է բերել պատմական տեսակէտի դէմ։ Բայց այդ առարկութիւնները կը վերնան, եթէ<noinclude></noinclude>
lbm4d3c9oo4iqe8en6cok9mbw4kswqw
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/118
104
69375
395220
191917
2026-09-14T09:10:46Z
LetterBot
3069
(via JWB)
395220
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>{{Կենտրոն|'''VII'''}} Ցեղագրական միութիւնը ինքըստինքեան ազգային միութիւն չէ - այդ մենք տեսանք: Միեւնոյն ազգի զանազան հատուածները կարող են ունենալ տարբեր կենցաղներ, ինչպէս եւ տարբեր ազգերի այս կամ այն հատուածները կարող են ունենալ նոյն կենցաղը:
Բայց եթէ անտես թողնենք մասնակի շեղումները ու վերցնենք ազգերը իբրեւ ամբողջութիւններ, կը տեսնենք, որ կան ցեղագրական գծեր, որ յատուկ են ամբողջ ազգին եւ որ տարբերում են այս մի ազգը միւսներից:
Իր ներոում, ամէն մի ազգ բաժանուած է զանազան հատուածների՝ ըստ բնակութեան վայրի, տնտեսական ու սոցիալական դրութեան, քաղաքակրթութեան աստիճանի եւն: Այս տարբերութիւնները բնականօրէն ու անխուսափելիօրէն առաջ են բերում աւելի կամ պակաս խոշոր տարբերութիւններ նաեւ կենցաղի մէջ. լեռնաբնակն ու դաշտեցին, հողագործն ու վաճառականը, համալսարանաւարտն ու անգրագէտը, հոգեւորականն ու զինուորականը, - որոնք չեն կարող ու–<noinclude></noinclude>
mlmiw4uoxx8f82dh1pmcv16f4gllxjt
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/119
104
69384
395221
191931
2026-09-14T09:10:48Z
LetterBot
3069
(via JWB)
395221
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նենալ ճիշդ նոյն կենցաղը, թէեւ պատկանելիս լինեն նոյն ազգութեան:
Բայց՝ հատուածային բաժանումներից դուրս ու վեր՝ կան պայմաններ, որ ընդհանուր են եթէ ոչ բոլոր հատուածներին ու անհատներին առանց բացառութեան, գէթ ազգը կազմող մեծ զանգուածներին,- այն զանգուածներին, որ բնորոշում են ազգը կազմում ու ներկայացնում ազգային տիպարը:
Եւ հասկանալի է, որ այսպէս պիտի լինի, որովհետեւ ազգը՝ իբրեւ ամբողջութիւն, կապուած է որոշ աշխարհագրական վայրի հետ, ունի իր ետեւը որոշ պատմութիւն, որոշ մշակոյթ ու կանգնած է քաղաքակրթութեան որոշ աստիճանի վրայ,
Ռուսը ընդհանուր առմամբ դուշտի բնակիչ է. հայը՝ բարձր սարահարթերի, լեզգին՝ ապառաժոտ լեռների. նորվեգիացին ու ֆինը հիւսիսի բնակիչներ են. սպանացին ու իտալացին՝ հարաւի լիթուինը անտառների զաւակ է. հոլանդացին՝ ճահճային մարգագետինների. արաբը՝ աւազոտ անապաաների: Ռուսը հողագործ է, քուրդը խաչնարած, բելգիացին՝ գործարանային արդիւնաբերող, հրեան՝ վաճառական ու սեղանաւոր: Ֆրանսիայում գերիշխող, ազգը գունաւորող դասակարգը մանր բուրժուազիան է, Բուլղարիայում եւ Սերբիայում՝ գիւղացիութիւնը, Քրդաստանում ու Վրաստանում (Մեծ Պատերազմից առաջ)՝ տոհմային ազնուականութիւնը, Թիւրքիա–<noinclude></noinclude>
3qrq2sz4p1e1xcqoiee8eluzttu2cji
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/136
104
69388
395240
191940
2026-09-14T09:11:17Z
LetterBot
3069
(via JWB)
395240
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ուած են իրար հետ ու իրար մէջ. ա) Մասամբ ցեղային կապերով (ընդհանուր ծագում, արիւնակցութիւն, ազգակցութիւն),
բ) Մասամբ պետական կապերով (ներկայում կամ անցեալում, պետութեան ներսը կամ պետութիւնից դուրս, բայց միշտ նեցուկ ունենալով զայն),
զ) Մասամբ տերիտորիալ կապերով (երկրային, աշխարհագրական ընդհանրութիւն),
դ) Մասամբ կրօնական կապերով (դաւանանքի, եկեղեցական կազմակերպութեան ընդհանրութիւն),
ե) Մասամբ - ու գլխաւորապէս - լեզուային կապերով (լեզուային միութիւն),
զ) Մասամբ քաղաքական - ու ամբողջովին ազգային - պատմութիւնով (ընդհանուր անցեալ ու այդ անցեալի կենդանի յիշողութիւններ, ընդհանուր յաջողութիւններ ու տառապանքներ, պատմական հաստատութիւններ ու աւանդութիւններ),
է) Մասամբ կենցաղային կապերով (ընդհանուր նիստ ու կաց, սովորութիւններ, վարքեր ու բարքեր, բարոյահասկացողութիւն ու իրաւահասկացողութիւն, ընտանեկան ու հանրային փոխյարաբէրութիւններ):
Այս կապերը ծնունդ են տալիս մի ուրոյն մարդկային տիպի՝ ֆիզիքական ու հոգեկան, ապա ծնունդ են տալիս նաեւ մի ուրոյն մշակոյ–<noinclude></noinclude>
2wwwu0j9259fg6ljvhgt80tkkikfxpp
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/120
104
69402
395223
191992
2026-09-14T09:10:51Z
LetterBot
3069
(via JWB)
395223
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>յում՝ զինուորականութիւնն ու պետական պաշտօնէութիւնը (bureaucratie): Գերմանացին ու անգլիացին կանգնած են քաղաքակրթութեան մի ծայրին, քուրդը՝ միւս ծայրին: Այս երկու ծայրերի միջեւ դասաւորուած են, աստիճանաբար, միւս ազգերը, ամէնը իր յատուկ տեղում: Անկախ հատուածային շեղումներից, գերման ազգը իբրեւ ամբողջութիւն հասել է քաղաքակրթութեան աւելի բարձր աստիճանների, քան սպանականը կամ իտալականը: Իտալացին, իր հերթին, աւելի քաղաքակրթուած է քան հայը, իսկ հայը աւելի քան քուրդը:
Այս խոշոր տարբերութիւնները բնականօրէն անդրադառնում են նիստուկացի վրայ եւ ծնունդ են տալիս մի տեսակ համազգային կենցաղի, որ ընդգրկում է իր մէջ - աւելի կամ պակաս որոշակի - ազգի տարբեր հատուածները ու բաժանում մէկ ազգը միւսից: Երեւոյթը աւելի եւս հասկանալի կը դառնայ, եթէ յիշենք, որ ազգային հատուածները՝ որքան էլ անջատուած լինեն իրարից վայրով, սոցիալ—տնտեսական կացութիւնով ու քաղաքակրթութեան աստիճանով՝ այնուամենայնիւ կապուած են իրար հետ ընդհանուր պատմութիւնով ցեղային ու մշակոլթային ամուր կապերով, անցեալից ժառանգած բնազդներով ու հակումներով:
Գրականութեան հակառակ կը լինէր ասել, թէ ամէն հայ մարդ կամ հայ հատուած՝ ամէն տեղ<noinclude></noinclude>
siftom1em6qlceqmnu4ho5nt4a8lvub
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/121
104
69403
395224
191993
2026-09-14T09:10:53Z
LetterBot
3069
(via JWB)
395224
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ու ամէն պայմաններում՝ ունի նոյն կենցաղը: Բայց կարելի է ասել, որ հայ ազգի հիմնական մասը ունի մի կենցաղ, որ յատուկ է իրան ու տարբերում է տիպար—հային իր հարեւան ոչ–հայից:
Եւ այնքան կենսունակ երեւոյթ է ազգային կենցաղը, որ գտնում է իր արտայայտոլթիւնները նոյնիսկ շատ հեռաւոր, կենտրոնական զանգուածներից անջատուած կամ միմեանցից խիստ տարբերուող հատուածների մէջ:
Վրաստանում դարերով ապրած հայ դաղութները պահել են ու դեռ այսօր էլ ունեն սովորութիւններ, որ ընղհանուր հայկական են նոյն սովորութիւնները կը գտնէք Լօռի, Շիրակ կամ Ալաշկերտ): Հեյդելբերդի համալսարանում փիլիսոփայութեան դոկտորի աստիճան ստացած հայ մտաւորականը սիրում է նոյն երգերն ու նոյն պարերը, ինչ եւ Աբարանի անգրագէտ, կէս—վայրենի Հովիւը: Եկեղեցական մեղեդիներն ու պատարագի երգեցողութիւնը հաւասար հաճոյքով լսում են ե՛ւ բարեպաշտ դասը, ե՛ւ անաստուած թոռը: Փարիզում ապրող հայ միլիոնատէրը՝ երբ ուզում է մի ընտիր ճաշ ուտել պատուիրում է դոլմա կամ կոլոլակ ու այդ օր տիկինը ինքը իջնում է խոհանոց: Ընտանեկան կապակցութեան շեշտուած ամրութիւնը, ընտանիքի սէրը, մեծին յարգելը, հօր ու զաւակի, հարսի ու սկեսուրի, փեսայի ու զոքանչի փոխյարաբերութիւնները՝ խոշոր չափե–<noinclude></noinclude>
ibq43u7i9t0tmwi2p223gdvrn95510c
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/122
104
69404
395225
191994
2026-09-14T09:10:54Z
LetterBot
3069
(via JWB)
395225
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>րով բնորոշ են ամէն տեղի ու ամէն կարգի հայերի համար: Հաւասարապէս բնորոշ է հայի նեղ անհատականութիւնը, ընկերական բնազդի թուլութիւնե, հաւանական աշխատանքի անընդունակութիւնը եւ սրանցից բխող հանրային փոխյարաբերութիւնների, աշխատանբի ու տնտեսութեան ձեւերը:
Իր կենցաղի, ճաշակի, սովորութիւնների ու բարքերի որոշ գծերով Հայը մնում է Հայ, նման միւս հայերին։ Միւս կողմից ու նոյն գծերով նա յաճախ տարբերւում է ամենամօտ դրացիներից:
Շատախի ձորերում հայ շինականի տարազը նոյնն է, ինձ տեղական քուրդինը. եւրոպացի ճամբորդը կարող է չզանազանել արտաքինով հայր քուրդից: Բայց տեղացու վարժ աչքերը երբեք չի սխալւում եւ հեռուից արդէն ճանաչում է, թէ ո՞վ է իր ելնողը։ Կան ինչ որ տարբերութիւններ - քոլոզի բարձրութիւնն ու ձեւը, գօտիի գոյնը, զոլաւոր շալուարի նկարը, նոյնիսկ մարդ ու կեցուածքն ու շարժումները, որ իսկոյն մատնում են ազգութիւնը։
Նոյնը եւ գիւղերի վերաբերմամբ. տեղացին առանց տատանուելու կորոշի, թէ հեռւում երեւացող գիւղը հայկակա՞ն է, թէ՞ քրդական։ Հայի պատրաստած՛ պանիրը շուկայում ուրիշ գին ունի, քուրդինը՝ ուրիշ: Հայի գործած կապերտի կամ նախշուն գուլպայի նկարն ուրիշ է, քուրդի-<noinclude></noinclude>
iaxd5rka1bpublxzmr6s1zukc0h0gt6
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/123
104
69405
395226
191995
2026-09-14T09:10:56Z
LetterBot
3069
(via JWB)
395226
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նը՝ ուրիշ: Նոյն երգն ու նոյն պարը հայը երգում է ու պարում ուրիշ կերպ, քուրդը՝ ուրիշ: Հայը իր ձեւն ունի արտը մշակելու, քուրդն իրը:
Մի անգամ՝ Մոկսից Կառկառ անցնելիս, ամայի լեոներում՝ իմ ուղեկից գիւղացին կորցրեց ճամբան: Արեւը արդէն մայրը մտնելու վրայ էր, վախենում էինք, թէ գիշերով կընկնենք քուրդի գիւղերը: Երբ իջնում էինք մի հովիտ, ուղեկիցս ուրախութեամբ յայտնեց, թէ մօտերը հայի գիւղ պիտի լինի, որովհետեւ «էս արտը հայի արտ է», ասաւ: Հարցրի, թէ ինչի՞ց իմացաւ: Մարդը չկարողացաւ բացատրել, բայց նորից պնդեց թէ «քուրդի արտը էսպէս չի լինի»: Եւ ասածը ճշդուեց. արտը հայի էր:
Մի գիւղատնտես, որ երկար պաշտօնավարել էր Կախեթիայի այգիներում, հաւատացնում էր ինձ, որ հեշտութեամբ տարբերում էր հային վրացիից, դիտելով միայն, թէ ինչպէս է աշխատում մարդը. նոյն աշխատանքը, նոյն խաղողի այգիում ու նոյն գործիքներով հայր կատարում է իր հանդին, վրացին՝ իր հանդին...
Դիտմամբ բերում եմ այսպիսի օրինակներ, որոնք առընչութիւն չունեն կրօնական դաւանանքների հետ: Եթէ ուզենայի մատնանիշ անել այս կարգին պատկանող ցեղագրական եւ բարացուցական գծերը (սնապաշտութիւններ, տօնախմբութիւններ, ամուսնութիւն ու հարսանիք, թաղման ծէսեր եւայլն), տարբերութիւնը հայի<noinclude></noinclude>
fa8ynv3mdz143j6a54o5aifd3mia3hz
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/124
104
69406
395227
191996
2026-09-14T09:10:57Z
LetterBot
3069
(via JWB)
395227
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>եւ քուրդի կամ հայի եւ վրացու միջեւ կը լինէր շատ աւելի ակներեւ:
Անշուշտ, կենցաղը այնպիսի մեծ արժէքի ազգային տարր չէ, ինչպիսին է օրինակ լեզուն. բայց եւ այնպէս, նա ունի իր որոշ տեղն ու նշանակութիւնը ազգ կազմող միւս տարրերի մէջ:
{{Կենտրոն|'''VIII'''}} ինքնագիտակցութեան փաստը բնական հետեւանք է գոյութիւն ունեցող ազգային օբեկտիւ կապերի եւ - միաժամանակ - ազգը ամբողջացնող ու ամրացնող մի նոր տարր:
Ի՞նչ ասել Է ունենալ ազգային գիտակցութիւն:
Դա ասել է՝ գիտակցել այն կապերը, որ կապում են անհատին ազգային հաւաքականութեան հետ. գիտակցել այդ հաւաքականութեան շահերը, կարիքներն ու իրաւունքները. գիտակցել, թէ ի՜նչ բարիքներ է ստանում եւ ունի ստանալու անհատը հաւաքականութիւնից եւ թէ ի՜նչ պարտականութիւներ ունի ինքը՝ հանդէպ հաւաքականութեան:
Ես գիտեմ, որ հայ եմ եւ որ բազմաթիւ կապերով կապուած եմ միւս հայ մարդկանց հետ։ Գիտեմ, որ իմ անհատական բախտը — նոյնիսկ անկախ կամ հակառակ իմ կամքին ու ցանկու—<noinclude></noinclude>
hp7ndbw9ar7lbq99mnwwdv97fnoaihd
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/137
104
69407
395241
191997
2026-09-14T09:11:19Z
LetterBot
3069
(via JWB)
395241
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>թի՝ ազգային մշակոյթի (յատկապէս՝ գեղարուեստի, որ գերազանցօրէն ազգային ստեղծագործութիւն է):
Ֆիզիքական ու հոգեկան առանձնայատկութիւնների ընդհանրութիւնը, երկրային ու պետական կապերը, կենցաղային նմանութիւնն ու մշակոյթի նոյնութիւնը, ընդհանուր ապրումներն ու ընդհանուր վիճակը անցեալում ու ներկայում, սրանք ծնունդ են տալիս փոխադարձ հասկացողութեան, մօտիկութեան ու մի առանձին մտերմութեան՝ ազգ կազմող մարդկանց միջեւ. ապա ծնունդ են տալիս ազգային ինքնագիտակցութեան, փոխադարձ կապերի, իրաւունքների ու պարտականութիւնների ճանաչման, ձգտումների, ցանկութիւնների, կարիքների ու պահանջների ընդհանրութեան:
Ահա՛ թէ ինչ է ազգը:
Բացատրութիւնը մի քիչ երկար է ու ո՛չ ցանկալի չափով որոշակի, բայց երեւոյթի բարդ էութիւնը թոյլ չի տալիս ամփոփելու այն՝ մի սեղմ ու կտրուկ ֆորմիւլի մէջ:
Ազգը պատմա—մշակութային երեւոյթ է, ազգային միութիւնը պատմա—մշակութային կապակցութիւն:
Վերջի հաշուին՝ մշակոյթն է, որ ժողովուրդներից ազգեր է ստեղծում, բաժանում է մարդկութիւնը տարբեր ազգութիւնների եւ միացնում է մարդկանց ազգութիւնների մէջ։<noinclude></noinclude>
e7qs99zd71nmakv5xkrlsz4t4xc300i
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/138
104
69430
395242
192036
2026-09-14T09:11:20Z
LetterBot
3069
(via JWB)
395242
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>{{Կենտրոն|'''II'''}} Մի միջանկեալ նկատողութիւն:
Նյրերս կարդացի Լ. Շանթի հետեւեալ տողերը<ref>Տեսնել Լ. Շանթի «Ազգութիւնը հիմք՝ մարդկային ընկերութեան» հատորը, Էջ 70, Հ. Յ. Դ. Զաւարեան Ուսանողական Միութեան մատենաշար, թիւ 3, 1979, Պէյրութ։</ref>:
...«Միայն մարդու յատկութիւնը չէ ազգ ու քաղաքակրթութիւն առաջացնելս: ... Անտառն ալ իր տեսակի ազգ մըն է, իր յատուկ քաղաքակրթութեամբ»...
Եթէ իմ ընթերցողը կարդացել է Լ. Շանթի «Ի՞նչ է ազգութիւնը» յօդուածը (իսկ եթէ դեռ չի կարդացել, արժէ որ կարդայի, նկատած պիտի լինի անշուշտ, որ ընդհանուր առմամբ ես կանգնած եմ նոյն տեսակէտի վրայ ու զարգացնում եմ նոյն թէզերը, ինչ եւ Շանթը: Բայց արտադրածս տողերի մէջ պարունակւում է, եթէ չասեմ հիմնական սխալ (յամենայն դէպս մի շատ խոշոր թիւրիմացութիւն, որ պէտք է մատնանիշ արուի:
Հակառակ Շանթի կարծիքին ազգ կազմելը, ինչպէս եւ քաղաքակրթութիւն (civilisation) առաջացնելը, միայն ու միայն մարդու յատկութիւն է. ոչ բոյսերը ու ոչ էլ կենդանիները ընդունակ են այդ անելու:<noinclude></noinclude>
b5ns1qgvrqfkbbkuok4wls8jl8p7v9m
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/139
104
69438
395243
192046
2026-09-14T09:11:22Z
LetterBot
3069
(via JWB)
395243
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Իսկ եթէ, հետեւելով Շանթին, ընդլայնուի այդ աստիճան բառերի իմաստը, նրանք կը կորսնցնեն ամէն եզր, ամէն բովանդակութիւն եւ կը դառնան սոսկ «բառեր», - դատարկ ու պարապ հնչիւն:
Հետագայ տողերում Շանթր խօսում Է «ընտանիքների», «խմբական կեանքի», «ցեղային կաղմակերպոլթիւնների» ու «ժողովուրդների» մասին, ցսյց տալու համար, թէ կենդանիներն էլ ընդունակ են այդ ամէնը ունենալու:
Կասկած չկայ, որ ե՛ւ կենդանիները, ե՛ւ բոյսերը ունեն խմբական կեանք ու կազմում են ընտանիքներ, ցեղեր (բոյսերը՝ բնագիտական իմաստով, իակ կենդանիները՝ նաեւ սոցիալական իմաստով):
Բայց թիւրիմացութիւնը նրա մէջ է, որ ընտանիքը, ցեղը, խումբը, ժողովուրդը՝ տարբեր հասկացողութիւներ են, ազգը՝ տարբեր: Բնագիտութիւնը բաժանում է բուսական ու կենդանական աշխարհը զանազան դասերի, ցեղերի, տեսակների, ընտանիքների, բայց երբեք ազգերի։
Ազգն էլ խմբակցութիւն է անշուշտ ու ազգային կեանքն էլ՝ խմբական կեանք, բ՝այց ամէն խմբակցութիւն ազգ չէ ու ամէն խմբային կեանք ազգային չէ: Ազգը մարդկային ու այն էլ մարդկային առանձնայատուկ խմբակցութիւն է, որ չպէտք է շփոթել ուրիշ կարգի խմբակցութիւնների հետ, եթէ ուզամ ենք հասկանալ իրար–<noinclude></noinclude>
th53pqmovlyx9hk3d46rw9onqko6uwp
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/140
104
69445
395245
192059
2026-09-14T09:11:25Z
LetterBot
3069
(via JWB)
395245
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Նոյնը եւ քաղաքակրթութեան վերաբերմամբ: Խօսել անտառի կամ անտառային «քաղաքակրթութեան» մասին, դա ասել է պարզապէս խաղալ բառերով։ Տարակոյս չկայ, որ անտառը (ոչ միայն ամէն մի ծառ անհատը, այլ եւ անտառը իբրեւ ամբողջութիւն) ունի իր կեանքը, իր զարգացումը, իր առաջադիմութիւնը: Պարզ է նոյնպէս, որ քաղաքակրթութիւնն էլ իր էութեամբ զարգացում է: Բայց ամէն մի զարգացում քաղաքակրթութիւն չէ: Քաղաքակրթութիւն անուանւում է հանրային կեանքի առանձն ձեւի ու առանձին բովանդակութեան պարզացում, որ յատուկ է միայն մարդկային ընկերութէւններին:
Գիտեմ, որ մրջիւնների կեանքի մասին պատմողները եւ գրողները գործադրում են յաճախ պետութիւն, դասակարգ, զօրք, զօրավար, բանակցութիւն, դաշինք ու պատերազմ բառերը: Բայց չպէտք է մոռանալ, որ դա կամ բանաստեղծական ոճ է, երեւոյթները մարդկայնացնելու ձգտում (մի բան, որից ազատ չեն նոյնիսկ գիտնականները) կամ պարզ համեմատութիւն: Բայց որքան էլ գայթակղեցուցիչ ու իր տեղում ընդունելի լինի այդ ոճը, նա դառնում է շատ վտանգաւոր, երբ գործադրւում է այնտեղ, ուր պէտք կայ ճշդօրէն սահմանելու գաղափարները եւ գաղափարներ արտայայտող բառերի իմաստը:
Ի՞նչ տարբերութիւն մրջիւնային «պետութեան» եւ մարդկային պետութեան միջեւ: Ճիշդ<noinclude></noinclude>
lo5qzcf3uw9z1be479ith2813el0s1w
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/141
104
69446
395246
192062
2026-09-14T09:11:26Z
LetterBot
3069
(via JWB)
395246
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նոյնը, ինչ մրջիւնի ու մարդու միջեւ։ Ի հարկէ, երկուսն էլ կենդանի օրգանիգմներ են, ունեն նոյն ծագումը ու ապրում են համաձայն նոյն կենսաբանական օրէնքների: Բայց եւ այնպէս, մենք տարբերում ենք մէկը միւսից, մէկին մարդ ենք անուանում, միւսին՝ մրջիւն: Եւ շատ բան շահած չէինք լինի (մեր հասկացողութիւներն ու բառերի իմասսաը ճշդելու տեսակէտէց), եթէ երկուսին էլ «մարդ» անուանէինք։
Ազգը պատմա—մշակութային երեւոյթ է եւ ո՛չ բնապատմական:
Անհերքելի է, որ ամէն մի ընկերային—սոցիալական (ուրեմն եւ պատմա—մշակութային՝) երեւոյթի տակ դրուած են կենսաբանական հիմքեր, ինչպէս կենսաբանականի տակ՝ բնագիտական, ֆիզիքական, քիմիական, իսկ սրանց տակ՝ մեքանիքական հիմքեր։ Բայդ մենք որոշակի տարբերում ենք միմեանցից այդ երեւոյթները եւ ամէն մէկին տալիս ենք իր յատուկ անունը (եւ պէտք է տանք, որպէսզի հասկանանք, թէ ինչի մասին ենք խօսում): Կենսական պրոցեսները տարբերում ենք ֆիզիքականներից ու քիմիականներից, հոգեկան ու ընկերային պրոցեսները տարբերում ենք կենսաբանականից...
Թերեւս սա մեր մտքի տկարութիւնն է, բայց այլ կերպ մենք չենք կարող մտածել, ըմբռնել, արտայայտուել ու հասկանալ միմեանց:
Եթէ ընդունենք, թէ «անտառն էլ իր տեսակի<noinclude></noinclude>
5mgfzuutekbv0kprlfcjj2nm11naf26
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/142
104
69447
395247
192063
2026-09-14T09:11:28Z
LetterBot
3069
(via JWB)
395247
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ազգ մըն է», ոչ միայն չենք պարզաբանի «ազգ» գաղափարը, այլ մի նոր շփոթութիւն կաւելացնենք եղածների վրայ ու կը կորսնցնենք մեր ճանապարհը, մեր ոտների տակի պինդ հողը: Որովհետեւ նոյն տեսակէտից - ու շա՛տ աւելի մեծ իրաւունքներով - կարող ենք ասել, թէ Անդրկովկասի ազգաբնակութիւնն էլ, իբրեւ ամբողջութիւն, «իր տեսակի ազգ մըն է»։
Բայց չէ՞ որ մեր (Շանթի ու իմ) ըմբռնումով Անդրկովկասում ապրող հայերը, վրացիները, թուրք-թաթարները, պարսիկները, քուրդերը, լեզգիները, ռուսները, գերմանները, հրեաները,- չկ՞ որ սրանք չեն կազմում մի ազգ, այլ կազմում են տարբեր ազգեր:
Յետոյ՝ զարգացնելով նոյն տեսակէտը, անսահման լայնացնելով գաղափարները ու խաղալով բառերի հետ, ինչո՞ւ չասել, թէ արեգակային սիստեմն էլ «իր տեսակի ազգ մըն է» կամ թէ Հերդուլէսի համաստեղութիւնն էլ ունի «իրեն յատուկ քաղաքակրթութիւն»... Չկ՞ որ արեգակն էլ, իր մոլորակներով, կազմում է մի առանձին միութիւն տիեզերքի մէջ, «ընտանիք» է, «ցեղ» է ու Հերդւլեան համաստեղութիւնն էլ ունի իր խմբական կեանքը, իր կազմը, իր զարգացումը եւ չէ՞ որ բանաստեղծները սիրում են յատկացնել աստղերին մարդկային յատկութիւններ, հաւատացնում են, թէ աստղերը ժպտում են միմեանց, կարօտում են իրար, «երգում են անուշ, միասին<noinclude></noinclude>
ssphqt6l557nj20aen65dx4hnl1gmon
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/143
104
69448
395248
192064
2026-09-14T09:11:29Z
LetterBot
3069
(via JWB)
395248
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>խմբուած» (Պրեբարդովիչ), «կոյս–ծաղիկներին հեքիաթ են պատմում» (Ֆոֆանով)...
{{Կենտրոն|'''է.'''}} {{Կենտրոն|'''I'''}} Արդեօ՞ք բոլոր ազգերը հաւասարապէս ու հաւասարաչափ օժտուած են բոլոր ազգային տարրերով, ու յատկութիւններով:
Իրականութիւնը բացասական պատասխան է տալիս այս հարցին:
Այն բնորոշումը, որ փորձ արիի ձեւակերպել վերեւը, ներկայացնում է ոչ թէ իրապէս գոյութիւն ունեցող ազգերը իրանց ամբողջ բարդութիւններով, այլ ազգ—գաղափարը, ազգի վերացական էութիւնը, — ազգը իր լրիւ կազմով ու ազատ օտար տարրերից:
Իրականութեան մէջ այդպիսի վերացական հաւաքականութիւններ, այդպիսի տիպար ազգեր — լրիւ ու անխառն գոյութիւն չունեն եւ չեն էլ կարող ունենալ. ընկերային կեանքը այնքան բարդ է եւ ընկերային երեւոյթները այնքան խճճուած, որ տարբեր բնոյթի խմբակցութիւններ անխուսափէլիօրէն շերտաւորւում են իրար վրայ, թափանցում են մէկը միւսի մէջ, խախտում են տիպերի մաքրութիւնը:<noinclude></noinclude>
ldeimeimtgxqctiei258jy92mw25zuw
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/144
104
69449
395249
192066
2026-09-14T09:11:31Z
LetterBot
3069
(via JWB)
395249
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Եթէ ուշադրութեամբ դիտենք ու վերլուծենք իրական ազգերը, կը տեսնենք, որ նրանք միշտ մի բան աւել ունեն, ու մի բան պակաս, քան պիտի ունենար տիպար ազգը: Ապա կը տեսնենք, որ ազգային տարրերը - նրանց չափը, զարգացման աստիճանը, համեմատական ուժգնութիւնն ու նշանակութիւնը — նոյնը չեն ամէն ազգի համար:
Այս մի ազգի մէջ աւելի շեշտուած ու առանձնապէս զարգացած է, օրինակ, պետական տարրը ու համեմատաբար թոյլ են ուրիշ ազգային տարրերը, միւսի մէջ կրօնականը, երրորդի՝ պատմականը կամ կենցաղայինը... Այս կամ այն տարրը կարող է շատ թոյլ արտայայտուած լինել - նոյնիսկ բոլորովին բացակայէլ — տուեալ ազգային միութեան մէջ: Միւս կողմից, ամէն մի ազգային միութիւն կարող է պարունակել եւ իրօք պարունակում է իր մէջ — աւելի կամ պակաս չափերով - օտար, խորթ, ոչ—ազգային տարրեր։
Այս բազմապիսութիւնը բարդացնում ու դժուարացնում է անշուշտ խնդիրը, բայց անխորտակելի արգելք չէ երեւոյթի գոյութիւնը հաստատէլու եւ նրա էութիւնը հասկանալու համար:
Ահա մի բաժակ իմ սեղանի վյրայ: Սա ջուր է: Ե՛ս էլ, դուք էլ - ջուր ենք անուանում այս հեղուկը: Եւ չենք սխալւում, թէեւ գիտենք, որ սա քիմիապէս մաբուր չէ: Եթէ վերլուծենք այս հեղուկը, անշուշտ էլ գտնենք նրա մէջ - բացի քիմիապէս կապուած ջրածնից ու թըթ–<noinclude></noinclude>
r6boghpzo3f96xvqeiu3oa18zs2ym4g
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/145
104
69452
395250
192072
2026-09-14T09:11:33Z
LetterBot
3069
(via JWB)
395250
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ուածնից — նաեւ ազատ օդ, զանազան տղեր, գուցէ եւ միկրոօգանիզմներ: Եթէ իմ բաժակի մէջ եղած աղբիւրի ջրի փոխարէն վերցնենք մի բաժակ ջուր մօտակայ առուիդ կամ գետակից, բաղադրութիւնը կը լինի աւելի բարդ, կողմնակի խառնուրդները՝ աւելի շատ ու աւելի բազմազան: Եթէ վերցնենք ջուրը մի ուրիշ առուիդ կամ մի ուրիշ գետից, հաւանականօրէն կը գտնենք տարբեր բաղադրութիւններ, նոր նիւթեր կամ նոյն նիւթերը տարբեր չափերով:
Ոչ գետի ջուրը, ոչ առուինը, ոչ աղբիւրինը եւ առհասարակ իրականութեան մէջ գոյութիւն ունեցող ոչ մի ջուր (բացի լաբարատորիաների մէջ արհեստականօրէն պատրաստուածներից) քիմիական մտքով ջուր չէ: Սա մէկ: Երկրորդ. եթէ համեմատելու լինենք իրար հետ՝ աղբիւրի ջուրը նոյնը չէ, ինչ է գետի կամ առուի ջուրը: Երրորդ. մեր աղբիւրի ջուրը նոյնր չէ, ինչ ձեր աղբիւրինը եւ Արաքսի ջուրը նոյնը չէ, ինչ Հռենոսինը կամ Դանուբինը:
Բայց եւ այնպէս, այս բոլոր ջրերը հաւասարապես «ջուր» ենք անուանում մենք ու կրկնում եմ՝ չենք սխալւում:
Ինչո՞ւ:
Որովհետեւ սրանց բոլորի էլ հիմնական մասը քիմիական ջուրն է: Ապա նաեւ այն պատճառով, որ սրանք բոլորն էլ օժտուած են մօտաւորապէս նոյն քիմիական ու ֆիզիքական յատկու–<noinclude></noinclude>
tp6yv3utsyepdzpddt2p56g1wafxjfu
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/146
104
69453
395251
192073
2026-09-14T09:11:34Z
LetterBot
3069
(via JWB)
395251
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>թիւններով, կատարում են մօտաւորապէս նոյն դերը բնութեան մէջ, ունեն մօտաւորապէս նոյն նշանակութիւնը երկրի օրգանական ու ոչ—օրգանական կեանքի համար:
Ինչպէս իրական ջրերը տարբերւում են միմեանցից օտար բաղադրութիւններով ու նման են քիմիական մաքուր ջրին տարբեր չափերով, այսինքն տարբեր աստիճանի են, - այնպէս էլ իրական ազգերը տարբերւում են միմեանցից ազգային ու ոչ—ազգային տարրերի խառնուրդներով ու տարբեր չափերով մօտենում են ազգ–տիպարին, հետեւաբար տարբեր աստիճանի «ազգ» են։
Որքան աւելի լրիւ ու զարգացած են մի ազգի մէջ ազգային տարրերը եւ՝ համեմատաբար՝ աննշան են օտար խառնուրդները — այնքան աւելի բնորոշուած է ազգային դէմքը, այնքան աւելի զօրեղ է ազգային կազմը, այնքան աւելի «ազգային» է ազգը: Եւ որովհետեւ ազգութիւնը, վերջի հաշուին, պատմա—կուլտուրական երեւոյթ է, ուստի որքան աւելի բարձր է ազգային մշակոյթի աստիճանը, այնքան աւելի բարձր է - ընդհանուր առմամբ - նրա ազգային անհատականութիւն ու ազգային գիտակցութիւնը: Անգլիական, գերմանական կամ ֆրանսական ազգերը աւելի «ազգ» են, քան հայկականը եւ հայկականը աւելի, քան քրդականը:
Այս տարբերութիւններն ու աստիւանաւո–<noinclude></noinclude>
1tgw08erogq1vc43rea19b10b8de9pl
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/147
104
69454
395252
192074
2026-09-14T09:11:36Z
LetterBot
3069
(via JWB)
395252
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>րումները, որ ակներեւ են ու անհերքելի, չեն կարող սակայն կասկածի տակ դնել ազգերի իրականութիւնը, նրանց գոյութիւնը։
Եթէ պահանջելու լինէինք զտուած, միանգամայն անխառն ու որոշակի սահմանուած տիպեր, պիտի հերքէինք նաեւ ցեղերի ու տեսակների գոյութիւնը բուսաբանական կամ կենդանաբանական աշխարհում եւ դասակարգերի գոյութիւնը մարդկային ընկերական կազմի մէջ, որովհետեւ սրանք եւս չեն ներկայացնում անխառն տիպեր, կտրուած՝ հարեւան տիպերից անանցանելի սահմաններով:
{{Կենտրոն|'''II'''}} Ազգը ինչպէս եւ ամէն մի կենսական երեւոյթդ քարացած չէ անշարժ, մէկ անգամ ընդ միշտ սահմանուած ձեւերի մէջ. զարգացման պրոցեսի մէջ է նա շարունակ, միշտ փոփոխւում է, նոր ձեւեր ու արտայայտութիւններ է ստանում: Եթէ խօսելու լինենք մեքանիքայի լեզուով՝ ազգային մարմնի կայունութիւնը շարունակ «վայրկենական հաւասարակշռութեան» վիճակի մէջ է, տատանւում ու կերպարանափոխւում է շարունակ, «որոնում» է իրան, շարունակ «կազմւում» է ու «գոյանում»:
Եւ այս շարժողութեան մէջն է նրա կեանքը,<noinclude></noinclude>
p3swr47duut01bai8gp7vffkt7ohlgs
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/148
104
69455
395253
192075
2026-09-14T09:11:37Z
LetterBot
3069
(via JWB)
395253
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>սա է նրա կենսունակութեան ապացոյցն ու ապագային գրաւականը:
Եթէ զարգացման պրոցեսը դադարի՝ ազգը մեռած է կամ մեռնելու վրայ է, դատապարտուած է մահուան:
Յաւիտենական չեն ազգերը, նրանք ծնւում են, զարգանում, հասունանում ու մեռնում:
Ասորական, բաբելոնական, եգիպտական ու հռովմէական մեծ ազգերը մեռած են դարեր առաջ,- այսինքն մեռած են այն ուրոյն, ինքնատիպ պատմա–կուլտուրական միութիւնները, որոնք ճանչցուած են պատմութեան մէջ այդ անունների տակ ու ստեղծել են այդ անունների հետ կապուած քաղաքակրթութիւնները:
Պրովանսալցին, որ տարբերւում է այսօր Բուրգոնի կամ Անժուի ֆրանսիացուց ոչ աւելի, քան սիւնիցքի հայը տարբերւում է լօռեցի հայից, Միջին Դարերում կազմում էր մի առանձին ազգ. այդ ազգը չկայ այսօր: Սկովտիական ազգից մնում է անունը միայն, ազգային զգեստը տեղ–տեղ ու մի քանի սովորութիւններ, որ դեռ տարբերում են սկովտիացուն անգլիացուց, բայց ազգը չկայ: Ֆլամանդացիների կէսը (բելգիական վալլոնները) ֆրանսիացել է վաղուց ու այսօր պայքար է մղում միւս կէսի դէմ՝ ֆրանսական լեզուն Ֆլրանդրիայում հաստատելու համար: Բրետոնական լեզուն (ուրեմն եւ ազգը) հազար տարուայ ընթացրում (10րդ դարից մինչեւ 20րդը) կորցրել<noinclude></noinclude>
gmwga91m8mdz7002dw1lqp3vad1bz3n
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/149
104
69456
395254
192076
2026-09-14T09:11:38Z
LetterBot
3069
(via JWB)
395254
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>է յօգուտ ֆրանսական լեզուի իր տերիտորիայի կէսից աւելին...
Ազգերը շարունակ փոխում են իրանց կազմն ու ծաւալը, զօրանում են ու տկարանում, ապա՝ քանդւում ներսից (երբ սպառած են լինում բոլոր ստեղծագործական կարողութիւնները) կամ խորտակւում արտաքին հարուածների տակ, մեռնում:
Անհրաժեշտ չէ որ մեռնեն - ֆիզիքապէս ու անժառանգ — ազգը կազմող մարդիկ: Պրովանսալցիները, վալլոն–ֆլամանդացիները, սկովտիացիները չեն ենթարկուած զանզուածային կոտորածների ու բնաջնջման, նրանց սերունդները չեն ոչնչացուած, շարունակում են ապրել մինչեւ այսօր, բայց ազգ չեն կազմում այլեւս, ազգայնօրէն մեռած են:
Այն խեղճ ու անճար ժողովուրդները, որոնք թափառում են այսօր Տիգրիսի ու Եփրատի միջեւ տարածուած անապատ տափարակներում կամ այն ողորմելի ֆելլահները, որոնք Գահիրէի փողոցներում մարրում են ֆրանկների կօշիկները - թերեւս սրանք կրում են իրանց երակների մէջ Բաբելոնն ու Թեփեսը շինող մեծ հայրերի արիւնը: Արիւնը ունեն գուցէ, բայց չեն ժառանգել, չեն պահել ու խնամել, կորցրել են հայրերի ստեղծագործած մեծ հարստութիւնները — այն մշակոյթը ժողովուրդներից ազգեր է կազմում: Եգիպտոսի մշակութային ժառանգը — նրա հոգեւոր որդին - դասական Հելլադան Է եւ ո՛չ այսօր–<noinclude></noinclude>
72ojgm5od5yol09sdfmnib6vndls8n3
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/150
104
69457
395256
192077
2026-09-14T09:11:41Z
LetterBot
3069
(via JWB)
395256
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ուայ ֆելլահը, որը թէեւ շարունակում է պահել իր ֆիզիքական գոյութիւնը հայրերից մնացած փառահեղ աւերակների մէջ, բայց կորցրել է այն կազմակերպութիւնն ու մշակոյթը, այն գիտութիւեը, դաւանանքը, արհեստն ու արուեստը, որոնց արդիւնքն է եղել Թեփեսը. կորցրել է նոյնիսկ գիտակցութիւնը, թէ կայ կամ եղել է որեւէ կապ իր ու այդ Հոյակապ գերեզմանների, տաճարների ու պալատների միջեւ:
Ազգերը անմահ չեն: Բայց սխալ կը լինէր եզրակացնել, թէ ուրեմն ազգը, իբրեւ այդպիսին, իբրեւ ուրոյն երեւոյթ՝ ժամանակաւոր է ու անցողակի: Ազգերը մեռնում են, բայց ազգութիւնը իբրեւ երեւոյթ մնում է (ինչպես մարդիկ մեռնում են, բայց «մարդը» մնում է, ինշպէս պետութիւնները կործանւում են, բայց «պետութիւնը» մնում է), եւ մեռած ու մեռնող ազգերի փոխարէն ծնունդ են առնում նորերը:
Հռովմէական (լատին) ազգի բեկորներից կառուցուեց իտալական ազգը: Գոթական վայրենի ցեղերը ծնունդ տուին գերմանական ազգին ու անապատներում թափառող սեմիթական տրիբունները՝ արաբ ազգին: Մեծն Կարոլոսի (Շարլեմանի) ժամանակ ֆրանսական ազգը գոյութիւն չունէր դեռ: Ռումանական ազգը կազմուել է ոչ առաջ, քան 12-րդ դարում:
Եւ եթէ մի կողմից ազգերը ձուլւում են իրար հետ, լուծւում են իրար մէջ, կլանում են մէ–<noinclude></noinclude>
8ul4zlw3ktsekjlnkawrmw6l8h619do
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/151
104
69458
395257
192078
2026-09-14T09:11:43Z
LetterBot
3069
(via JWB)
395257
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կը միւսին, - միւս կողմից ու զուգընթացաբար կատարւում է բաժանման պրոցեսը: Մայր–ազգերից անջատւում են հատուածներ, կերպարանափոխւում են ու նոր ազգութիւններ կազմում: Կիեւը եղել է ռուս ազգի օրօրանը, իսկ այսօր ուկրայնիացիները ազգայնօրէն անջատում են իրանց՝ ռուսներից: Հարաւային Ափրիկէի բօէրները հոլլանդացի չեն այլեւս: Անգլիական գաղութները Հիւսիսային Ամերիկայում, Աւստրալիայում ու Նոր Զելանդիայում նոր ազգեր կազմելու վրայ են: Նոյն եւ սպանական ու պորտուգալական գաղութները Կենտրոնական ու Հարաւային Ամերիկայում:
Երբ ժողովուրդները հասնում են քաղաքակրթութեան որոշ բարձրութեան, ստեղծագործում են ու գանձում որոշ չափի ու ուրոյն ձեւերի մշակութային հարստութիւններ - բնականօրէն ու անխուսափելիօրէն կազմում են ազգային միութիւներ:
Պատմական օրէնք է սա:
Հները մեռնում են, նրանց փոխարէն ծնունդ են առնում նորերը. այսինչ ազգութիւնը լուծւում է այնինչ ազգութեան մէջ, ոչնչանում, բայց այս մի երրորդը՝ ինքը բաժանւում է եւ նոր ազգային մարմին կազմում:
Ազգերը եղել են անցեալում, գոյութիւն ունեն այսօր եւ չկայ ոչ մի տուեալ ենթադրելու, թէ չպիտի լինեն վաղը:<noinclude></noinclude>
ch82x44xsw9l6tnnrv1zxakgwq0098i
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/152
104
69459
395258
192079
2026-09-14T09:11:45Z
LetterBot
3069
(via JWB)
395258
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>{{Կենտրոն|'''III'''}} Թերեւս հակառակը. քաղաքակրթութեան զարգացման հետ զուգընթացաբար՝ կարծես աւելի ու աւելի արտայայտւում են ու շեշտւում ազգային անհատականութիւնները, աւելի ու աւելի բիւրեղանում անձեւ զանգուածներից ազգային հաւաքական մարմինները:
Եւ եթէ, լուծւում են իրար մէջ, կլանում են այնքան ուսումնասիրում Էին իրական երեւոյթները, որքան դատում Էին ու դատողութիւնների վրայ հիմնուած վերացական շէնքեր կառուցանում - կարծում էին, թէ մարդկային առաջադիմութիւնը տանում է ազգերը աստիճանաբար դէպի ապազգայնացում եւ հեռանկարում տեսնում էին մի մարդկութիւն - մի ազգ:
Կարծես յատկապէս այդ սխալը, այդ փիլիսոփայական նախապաշարմունքը փարատելու համար էր, որ յաջորդ 19րդ դարը ու մանաւանդ մեր ապրած ժամանակը 20րդի առաջին քառորդը ամէնից աւելի ու գերազանցօրէն «ազգային» եղան:
19րդ դարում վերակազմուեցին այնպիսի ազգային պետութիւններ, վերածնուեցին կամ նոր ծնունդ առան այնպիսի ազգային գրականութիւններ, որոնց հնարաւորութիւնը ոչ ոք չէր կռահում 18րդ դարում:
Ազդային գիտակցութիւնը մի նոր ու աննա–<noinclude></noinclude>
0bwv8m69qmg3la2ls17w2uzi3tg40mx
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/153
104
69460
395259
192080
2026-09-14T09:11:46Z
LetterBot
3069
(via JWB)
395259
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>խընթաց թափ առաւ 19րդ դարում եւ արտայայտութիւն գտաւ, ամենախուլ անկիւններում իսկ:
Կեսարիայի կամ Ադանայի հայերը սրանից կէս դար առաջ ուրիշ լեզու չգիտէին, բացի թուրքերէնը: Նոյնը եւ Վրաստանի հայերը, որոնք խօսում էին միայն ու բացառապէս վրացերէն: Իսկ այսօր այդ թրքախօս ու վիրախօս հայերի զաւակներն ու թոռները բաւականին խոշոր թուով՝ խօսում են արդէն, կարդում ու գրում հայերէն: Ապազգայնացման պրոցեսը, որ վաղուց արդէն սկսուել էր ու մեծ նուաճումներ արել որոշ շրջանների հայութեան մէջ, ոչ միայն դանդաղեց ու կանգ առաւ սրանից մի կէս դար առաջ, այլ եւ տեղի տուեց հակառակ մի պրոցեսի — կորցրած ազգութիւնը վերագտնելու:
Չարդարացաւ այն կարծիքը, թէ ազգային բաժանումներն ու խմբակցութիւնները - հնացած ձեւ է մարդկային կենակցութեան, անցած դարերի մնացորդ, մի տխուր ժառանգութիւն, որ թողել են մեր բարբարոս պապերը եւ թէ քաղաքակրթութեան ընդհանրացումն ու ծաւալումը անխուսաւիելիօրէն ազատելու են մարդկութիւնը այդ ժառանգութիւնից ու տանելու են դէպի ապազգայնացում:
Չարդարացաւ այն կարծիքը, թէ ազգային բաժանումները հետեւանք են ժողովուրդների մեկուսի կացութեան եւ թէ քանի աւելի զարգանան ու հեշտանան հաղորդակցութեան միջոցները, յա–<noinclude></noinclude>
94shjvcuqy457q19onfce0248f5kpst
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/154
104
69461
395260
192083
2026-09-14T09:11:48Z
LetterBot
3069
(via JWB)
395260
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>րատեւ ու սերտ դառնայ ժողովուրդների շփումը, բազմանան ու ամրանան միջազգային կապերը եւ գիտակցուին ընդհանուր շահերը (մասնաւորապէս տնտեսական կապերն ու շահերը) - այնքան աւելի պիտի տժգունանան ազգային անհատականութիւնները ու տեղի տան մի հանուրմարդկային տիպի:
Չարդարացան այս նախատեսութիւնները:
Վերջին 100—150 տարուայ ընթացքում մարդկային քաղաքակրթութիւնը մի ապշեցուցիչ թռիչք է արել (մասնաւորապէս դրական գիտութիւնների ու տեքնիքայի ասպարէզում), ահագին նուաճումներ է կատարել, ծաւալուել է ու ընդհանրացել անօրինակ չափերով: Հաղորդակցութեան միջոցները զարգացել են, արադացել ու հեշտացել անվտանգ ու մատչելի դարձել ամէնքի համար - այնպէս, որ կարծես տարածութիւնը գոյութիւն չունի այլեւս աշխարհի մէջ։
Մեր պապերի համար Երեւանից Ստամբոլ գնալ—գալը մի գործ էր, որին մարդիկ - թերեւս մէկը յիսուն հազարից - պատրաստւում էին տարիներով ու ապա տարիներ շարունակ պատմութիւններ անում այդ հեքիաթային ճամբորդութեան մասին։ Իսկ այսօր՝ ովկիանն անցնելը եւ Ամերիկա գնալը կամ ասիական մեծ ցամաքը ծայրից ծայր կտրելն ու մէնչեւ ճափոն հասնելը այնպիսի սովորական բան է դարձել, որ այլեւս ոչ զարմացնում է, ոչ իսկ հետաքրքրում մէկին:<noinclude></noinclude>
kn592ik731et5o8ab3krmcv1fq1ycnv
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/155
104
69462
395261
192084
2026-09-14T09:11:49Z
LetterBot
3069
(via JWB)
395261
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Միջազգային շփումը, յարաբերութիւններն ու կապերը — մասնաւորապէս տնտեսական կապերը - հարիւրապատկուել են: Ամենահեռաւոր երկիրներն ու ժողովուրղներն անգամ կապուած են այսօր առեւտրական կապերով, փոխանակում են ապրանք ու հում նիւթ, օգտագործում ու շահագործում են միմեանց. աշխարհը դառել է այսօր մի հոյակապ շուկայ, ուր մշտական շփման մէջ են ամէն կարգի ու ամէն գոյնի մարդիկ։
Այն դրութիւնը, որը ենթադրաբար պիտի տանէր դէպի ապազգայնացում, իրականացած Է արդէն շատ մեծ չափերով - աւելի մեծ չափերով, քան կարող էր երազել սրանից մի—երկու դար առաջ ամենավառ, ամենաանղուսպ երեւակայութիւնն անգամ: Բայց ազգերի ապազգայնացումը չի նկատւում:
Ի հարկէ (ու բարեբախտաբար), ազգերը այսօր շատ աւելի մօտ ճանաչում են իրար, շատ աւելի լաւ. հասկանում միմեանց, ուրեմն էլ շատ աւելի հեշտօրէն գտնում են մի ընդհանուր լեզու ընդհանուր գործերը կարգադրելու համար: Կը սիրէի աւելացնել նաեւ - մի քիչ տատանուելով ու որոշ վերապահումներով — շատ աւելի համբերատար ու փափկանկատ են իրար հանդէպ, քան 5—10 սերունդ մեզանից առաջ:
Բայց այս բարեբեր փոփոխութիւնը չի չէզոքացրել ազգային անհատականութիւնները, չի վերացրել կամ թուլացրել ազգային կապերը:<noinclude></noinclude>
rw9b6pg8wcbxod65h37r08is7yw8sys
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/342
104
69463
395467
192085
2026-09-14T09:17:14Z
LetterBot
3069
(via JWB)
395467
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>փոքր ազգերը այնքան էլ անզօր ու անօգնական չեն մեծերի հանդէպ, որ եթէ նրանց յաջողւում է յաճախ օգտագործել միջազգային հակառակութիւները, յենուել արտաքին ոյժերի վրայ կամ նոյնիսկ ներքին դիմադրութեան կարողութիւններով դժուարացնել ու անշահեկան անել մեծերի ոտնձգութիւնները, - այնուամենայնիւ նրանք մնում են մշտական սպառնալիքի տակ եւ ապագան ապահովելու համար պէտք է որոնեն ուրիշ միջոցներ, աւելի վստահելի, աւելի հաստատուն ու աւելի տեւողական:
Այդ միջոցներից մէկը - շատ զօրեղը — գտնուած է արդէն ու մասամբ իրականացած կեանքի մէջ. դա պետութիւնների դաշնակցութիւնն է, միացեալ պետութիւններ կազմելու սիստեմը:
Զուիցերիական կոնֆեդերացիան, գերմանական դաշնակցութիւնն ու Խորհրդային Հանրապետութիւների Միութիւնը Եւրոպայում, ապա Կանադան, Հիւսիս–ամերիկեան Միացեալ Նահանգները, Մեքսիկան, Վենեցուելլան, Բրազիլիան ու Արգենտինան Ամերիկայում, ապա ամբողջ Աւստրալիւան ու Հարաւ—աֆրիկեան միութիւնը - դաշնակցային բարդ պետութիւններ են սրանք, որոնց մէջ անդամակցում ու ապահովութիւն են գտնում յաճախ շատ փոքր, շատ անզօր պետական միաւորներ:
Օլդենբուրգը գերմանական միութեան մէջ<noinclude></noinclude>
93l7vvcinbk2eo90ql8h97hu21p8sdl
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/343
104
69464
395468
192087
2026-09-14T09:17:16Z
LetterBot
3069
(via JWB)
395468
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ունի ընդամէնը չորս հարիւր հազար քաղաքացի, իսկ Մակլենբուրգ-Ստերլիցը հազիւ, մի հարիւր հազար - Երեւան քաղաքի ազգաբնակութեան չափ: Արիզոնա նահանգը Հիւսիս—ամերիկեան միութեան մէջ ունի երկու հարիւր քառասուն հազար քաղաքացի, Նեւադան՝ ութսուն հազար - հայկական մի գաւառ։ Զուիցերիական միութեան մէջ կան կանտոններ, որ բաղկացած են մի քանի գիւղական համայնքներից միայն. պատմական Շուիցը ընդգրկում է իր սահմանների մէջ մօտ յիսուն հազար մարդ, պատմական Ուրին՝ մօտ քսան հազար մարդ...
Ահա, ուրեմն, պետական մի սիստեմ, որի մէջ կարող են գտնել ու գտնում են ապահովութիւն ամենափոքրերն անգամ:
Օլդենբուրգը, Մակլենբուրդ—Ստերլիցը, Արիզոնան, Նեւադան, Շուիցն ու Ուրին եւ շատ ուրիշ մանր պետութիւններ ամէն մէկն առանձին ու միմիայն սեփական ոյժերին ապաւինած, կամ պիտի չկարողանային ապրէլ, պիտի խորտակուէին առաջին իսկ հարուածի տակ կամ պիտի շինէին խաղալիք հարեւանների ձեռին, անխնայ շահագործման ու ստորնացուցիչ անարգանքի առարկայ։ Բայց իբրեւ անգամ Հիւսիս–ամերիկեան, գերմանական ու նոյնիսկ գուիցերիական միութիւնների, այս փոքրերը ներկայացնում են արդէն այնպիսի ոյժ, ունեն ապրելու ու յառաջադիմելու այնպիսի կարողութիւններ եւ իրենց ի–<noinclude></noinclude>
0znn0xmgtvyfx2d5z6ddp2qqtwrbh4x
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/344
104
69467
395469
192090
2026-09-14T09:17:17Z
LetterBot
3069
(via JWB)
395469
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>րաւունքները յարգել տալու, այնպիսի ազդու միջոցներ, որ կարող են անվախ, համարձակօրէն նայէլ ամենից զօրեղների երեսին։ Նանք այլեւս փոքր չեն, նրանք մեծ են՝ մեծ հաւաքականութեան մէջ... Այսօր Թուրքիան չի կարող սպառնալ Հայաստանին, որովհետեւ Հայաստանի կողքին կանգնած է Խորհրդային Միութիւնը՝ քաղաքական իր ամբողջ կշիռով, նիւթական բոլոր կարողութիւններով ու ռազմական բոլոր ոյժերով։
Տեւական դաշնակցութիւններ կազմելու սիստեմը լաւագոյնն է մինչեւ հիմա գործադրուած բոլոր քաղաքական սիստեմների մէջ: Լաւագոյնն է, որովհետեւ բաւարարում է միաժամանակ երկու հիմնական պահանջ, այն է. մի կողմից հնարաւորութիւն է տալիս անհատ պետութիւններին մանրանալ անսահման, ուրիշ խոսքերով հնարաւորութիւն է տալիս ամենափոքր խմբաւորումներին անգամ «ինքնորոշուել» պետականօրէն, ինքնամփոփուել ու ինքնակազմակերպուել համաձայն իրենց ազգային, պատմական, աշխարհագրական, տնտեսական կամ որեւէ այլ պահանջի, միւս կողմից՝ կապելով իրար հետ մանրացած պետական միաւորները ու կազմելով այդ հաւաքականութիւնից քաղաքական մեծ միութիւններ բազմապատկում է պետական կարողութիւնները թէ՛ իր ներքին կեանքը կարգաւորելու ու զար–<noinclude></noinclude>
64qq9nphol3ahsuz7ayewwr27w47mga
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/345
104
69468
395470
192093
2026-09-14T09:17:19Z
LetterBot
3069
(via JWB)
395470
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>դաշնելու համար եւ թէ՛ արտաքին վտանգներից ապահովելու, համար:
Հարց Է ծագում.
Դաշնակցութիւններին անդամակցող միաւորները կարո՞ղ էն նկատուել իբրեւ պետութիւններ, քաղաքական «ազատ ու անկախ» մարմիններ: Դաշնակցային կազմի մէջ մտնէլը չի՞ նշանակում արդեօք հրաժարուել պետական ինքնուրոյն կեանքից, զրկուէլ պետական ազատութիւնից ու անկախութիւնից: Պետութիւննե՞ր են արդեօք Նիւշատել Կանտոնը Զուիցերիական կոնֆեդերացիայի մԷջ, Վիլրաեմբերգի նախկին թագաւորութիւնը Գերմանիայի մԷջ, կալիֆորնիա նահանգը Միացէալ Նահանգների մէջ Հայաոտանի հազարապետութիւնը Խորհրդային (Լիութեան մէջ... Ուրիշ խօսքով՝ մանր պետութիւնների փրկութիւնը մեծ դաշնակցութիւննէրի մէջ չի՞ նշանակում արդեօք մեռցնել այդ պետութիւնները:
Այս հարցին կարելի Է տալ տարրեր պատասխան, նայելով թէ ո՛վ ու ի՛նչ պահանջներ է դնում պետութեան, ինչպէս է սահմանում պետութեան իմաստն ու արժէքը:
Պարզ է, որ կալիֆորնիան ու Վիւրտենբերգը պետութիւններ չեն նոյն իմաստով, ինչ իմաստով պետութիւններ են Ֆրանսիան ու Իտալիան: Տարբեր ձեւի, քաղաքական տարբեր իրաւասութեան կազմակերպութիւններ են սրանք, թէեւ Վիւրտենբերգը մի քանի տարի առաջ կը–<noinclude></noinclude>
tufohw2i0egx1pjtj7yzq01fjn3a8nu
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/156
104
69471
395262
192109
2026-09-14T09:11:51Z
LetterBot
3069
(via JWB)
395262
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Ահա երեք մեծ ազգ՝ անգլիականը, ֆրանսականը, գերմանականը: Անժխտելիօրէն, սրանք ամէնից աւելի քաղաքակրթուած ազգերն են այսօր, քաղաքակրթութեան ռահվիրաներն ու առաջապահները:
Եթէ քաղաքակրթուելու հետ միասին թուլանալու լինէին ազգային առանձնայատկութիւնները, ապա ուրեմն սրանք պակաս «ազգային» պիտի լինէին, քան աւելի յետամնաց (կամ պակաս առաջադիմած) ազգերը — օրինակ՝ պարսիկները, ռումանացիները, ռուսները: Արդեօք այդպէ՞ս է իրականութեան մէջ. արդեօք անգլիացին պակա՞ս չափով «անգլիացի» է, քան պարսիկը՝ պարսիկ, ռումանացին՝ ռումանացի եւ ռուսը՝ ռուս։ Ճիշդ հակառակը չէ՞ արդեօք իրականի մէջ։
Եթէ քաղաքակրթութիւնը տանէր դէպի ապազգայնացում, այսօրուայ գերմանացին պակաս շեշտուած գերմանացի պիտի լինէր, քան էին իր պապերը,- որ նա աւելի քաղաքակրթուած է։ Բայց այդպէ՞ս է արդեօք. մի՞թէ գերմանական ազգը պակաս «ազգային» է այսօր, քան էր Միջին դարերում կամ Վերածնունդի շրջանում, — այսինքն՝ միթէ պակաս է արտայայտուած իր ազգային դէմքը, պակաս բարձը է ազգային գիտակցութիւնը... ճիշդ հակառակը չէ՞ արդեօք:
Եթէ յարատեւ ու սերտ շփումը - քաղաքակրթութեան զարգագման հետ միասին - տանում է անհրաժեշտօրէն դէպի ձուլում, ապա ու–<noinclude></noinclude>
m1fz6dy9scxbt7yxlmcb6gofe54orzk
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/157
104
69472
395263
192111
2026-09-14T09:11:52Z
LetterBot
3069
(via JWB)
395263
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>րեմն ֆրանսիացիները, գերմանացիներն ու անգլիացիները վաղուց արդէն ձուլուած պիտի լինէին կամ առնուազն վաղուց արդէն կանգնած պիտի լինէին ձուլման ճամբու վրայ, որովհետեւ որանք՝ ամէնից աւելի քաղաքակրթուած ազգերը լինելով հանդերձ՝ դարեր ի վեր ամենասերտ ու ամէնօրեայ յարաբերութիւնների մէջ են միմեանց հետ։ Փարիզից Բերլին, Փարիզից Լոնդոն ու Լոնդոնից Բերլին - մի քանի ժամուայ ճանապարհ է միայն։ Օրական հազար մարդիկ՝ ամէն տեսակ գործերով՝ անցնում են սահմանը ու շփւում հարեւանների հետ։ Հազարաւոր ու հազարաւոր գերմանացիներ՝ առեւտրական ու այլ գործերով՝ տարիներով ապրում են Ֆրանսայում ու Անգլիայում, ֆրանսիացիներ՝ Անգլիայում ու Գերմանիայում, անգլիացիներ՝ Գրմանիայում ու Ֆրանսայում: Բայց արդեօ՞ք գերմանացիները (իբրեւ ազգ, իբրեւ ամբողջութիւն) ապագերմանանում են աստիճանաբար ու ֆրանսական կաղապարով կաղապարւում եւ կամ ֆրանսացիները՝ անգլիական կերպարանք առնում։
Բազմաթիւ գերմանացիներ հարկադրուած են գիտնալու եւ գիտեն ֆրանսերէն, ինչպէս բազմաթիւ ֆրանսացիներ խօսում են անգլիերէն ու գերմաներէն, բազմաթիւ անգլիացիներ՝ գերմաներէն ու ֆրանսերէն: Բայց այս հանգամանքը վտանգո՞ւմ է արդեօք ազգային լեզուի գոյութիւնն ու զարզացումը, տանո՞ւմ է արդեօք լե–<noinclude></noinclude>
lgpdz9k9bwsfme90w1u5l35m036p6z7
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/158
104
69473
395264
192112
2026-09-14T09:11:54Z
LetterBot
3069
(via JWB)
395264
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>զուները դէպի ձուլում: Ֆրանսերէն գիտցող գերմանացին պակաս լաւ գիտէ իր մայրենի գերմաներէնը, պակաս է սիրում իր սեփական լեզուն, պակա՞ս է գնահատում ու իմանում զայն:
Գերմանացիները համարեա իւրացրել են Շէքսպիրը։ Բայց մի՞թէ այս պատճառով նրանք մոռացել են Գեօտէն կամ պակաս են սիրում Հաուպտմանը։
Անշուշտ, Շէքսպիրը ունեցել է իր մեծ՛ ու բարերար ազդեցութիւնը գերման գրականութեան վրայ: Գերմանական երաժշտութիւնը արձագանգ է գտել ռուս երաժշտութեան մէջ, ռուսական թատրոնի վյրայ... Այս կարգի օրինակները բազմաթիւ են եւ բարեբախտաբար աւելի եւս բազմանալու են քաղաքակրթութեան առաջխաղացման հետ միասին։ Ազգերը օգտւում են միմեանցից, փոխանակում են մշակութային արժէքներ — ճիշդ այնպէս, ինչպէս փոխանակում են նիւթական արժէքներ:
Բայց՝ փոխանակելով, իւրացնում ու ազգայնացնում են օտարը. օտար տարրեր ներմուծելով ոչ միայն չեն քանդում ազգային ուրոյն մշակոյթը, այլ աւելի եւս հարստացնում, զօրացնում են այն: Պուշկինն ու Իբսէնը — երկուսն էլ ազդուած են Շէքսպիրից, ներշնչուել են ու մասամբ ընդօրինակել Շէքսպիրը: Բայց այսուհանդերձ երկուսն էլ ազգային մեծ բանաստեղծներ են. «Բորիս Գողունովը» նոյնքան ռուսական է ու «Հել—<noinclude></noinclude>
6avgncx1hkcitb85t0mov3sxket6fqx
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/159
104
69474
395265
192113
2026-09-14T09:11:55Z
LetterBot
3069
(via JWB)
395265
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Հոլանդի մարտիկները» նոյնքան նորվեգիական, որքան անգլիական են Շէքսպիրի «քրոնիկոնները»:
Ի հարկէ, փոխադարձ ազդեցութեան տակ տեղի են ունենում նաեւ, ձուլման դէպքեր: Արդէն մի քանի անգամ առիթ եմ ունեցել մատնանիշ անելու այս երեւոյթը եւ հարկ չեմ տեսնում նորից վերադառնալու, խնդրին։
Պատմութիւնը հաստատում է, որ ծերացած, թոյլ, ուժասպառ կամ որոշակի դեռ չկազմակերպուած եւ հետեւապէս՝ անկայուն ագգերը յաճախ կորցնում են իրանց դէմքը, ենթարկուէլով օտար ազդեցութիւնների, կլանուելով ու ձուլուելով հարեւան ազգութիւնների մէջ։ Բայց նոյն պատմութիւնը վկայում է, որ ուժեղներն ու կենսունակները, ժամանակի ընթացքում, աւելի եւս զօրանում են ու ինքնահաստատւում:
Այս երկու հակառակ պրոցեսները կատարւում են զուգընթացաբար, լրացնում են մէկը միւսին: Պատմական ճշմարտութիւն է, որ պրովանսալցիները լուծուեցին ֆրանսական ազգի մէջ ու սկովտիացիները՝ անգլիականի մէջ։ Բայց ճշմարտութիւն է եւ այն, որ իրլանդացիները չխառնուեցին նոյն անգլիացիների հետ, Բոհեմիայի չեխերը մնացին անջատ՝ գերմանացիներից ու հայերը չթուրքացան:
Իրականութեան հակառակ կը լինէր ասել, թէ պատմութիւնը տանում է մարդկութիւնը բազ-<noinclude></noinclude>
0eusk1f3lv8lcy4zy06xlryp9t41kdq
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/170
104
69475
395278
192114
2026-09-14T09:12:16Z
LetterBot
3069
(via JWB)
395278
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ticheներ, որոնք դարերով կաշկանդել էին մարդու միտքը ու կապել լեզուն։
Բայց երբ հարցը դրուեց, պատասխանն էլ եկաւ, ինքն իրան: Այդ այդպէս է, որովհետեւ մենք - ես ու դու - թոյլ ենք տալիս այդ որովհետեւ մենք - ես ու դու - գիտակցութիւն չունենք մեր իրաւունքների, կամք չունենք պայքարելու, կազմակերպուած չենք պայքարի համար: Ուրեմն ...
Մնացածը պարզ էր:
Ու այսօր, մէկ ու կէս դեռ չանցած, քաղաքակիրթ մարդկութեան մէջ չկան այլեւս ոչ ինքնակալ թագաւորներ, ոչ իշխող ազնուականութիւն:
Բայց առաջին «ինչու»ին անխուսափելիօրէն պիտի հետեւէին եւ ուրիշ «ինչու»ներ:
Ինչո՞ւ հողի կամ գործարանի սեփականատէրը առանց աշխատանք թափելու պիտի իւրացնի աշխատաւոր մարդ ու վաստակի մի մասը. կամ եթէ մասնակից է աշխատանքին, ինչո՞ւ պիտի վարձատրուի անհամապատասխան մեծ չափերով: Ինչի՞ վրայ է հիմնուած սեփականատիրութեան իրաւունքը եւ ինչո՞ւ աշխատաւոր մարդը պիտի ընդունի այդ իրաւունքի անձեռնմխելիութիւնը: Ինչո՞ւ փոքրաթիւ, սեփականատէրների ներկայացուցիչները (կամ նրանց վարձկանները) պիտի նստեն պարլամենտներում եւ յօրինեն օրէնքներ, որոնց ակներեւ նպատակն է՝ ապահովել փոքրա-<noinclude></noinclude>
8xysy0896glg5642c4mg77kmsocqbr4
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/160
104
69481
395267
192141
2026-09-14T09:11:58Z
LetterBot
3069
(via JWB)
395267
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>մազգայնութիւնից դէպի միազգայնութիւնը եւ թէ քաղաքակրթութիւնը վերացնում է ազդային առանձնայատկութիւնները, ուրեմն եւ ազգային բաժանումները:
18րդ դարի փիլիսոփաներին թերեւս ներելի էր այս սխալը: Բայց կրկնել նոյնը 20րդ դարում՝ կը նշանակէր կոյր լինել երկու աչքերով:
Պէտք չէ միայն չփոթել ազգային առանձնայատկութիւնները այնպիսի նմանութիւնների ու տարբերութիւնների հետ է որոնք չեն բխում ազգութեան էութիւնից, ոչ էլ պայմանաւորում են այն:
Կասկած չկայ, որ այսօրուայ ֆրանսացին շատ աւելի «նման» է այսօրուայ գերմանացուն, քան գրենլանդական էսքիմոսը Հարաւ—աֆրիկեան հոտտենտոտին եւ այս երկու որ՝ ռուսին: Բայց սա ապացոյց չէ, թէ ուրեմն էսքիմոն ու Հոտտենտոտը ազգայնօրէն աւելի լրիւ են արտայայտւած, կազմում են աւելի կատարեալ ազգային տիպեր, քան գերմանացին, ֆրանսացին կամ ռուսը, — ապացոյց չէ, որովհետեւ այն գծերը, որ նմանեցնում են ֆրանսացիին գերմանացուն, ազգային չեն, այլ հանուր–քաղաքակրթական, ինչպէս եւ այն գծերը, որ տարբերում են էսքիմոյին հոտտենտոտից, ազգային չեն, այլ պարզ ցեղային կամ պարզ կենցաղային:<noinclude></noinclude>
ona1a2jsxv9axl0zvl8oz5q0dsnhqhx
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/161
104
69482
395268
192149
2026-09-14T09:12:00Z
LetterBot
3069
(via JWB)
395268
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>{{Կենտրոն|'''IV'''}} Ազգային հակումները աննախընթաց թափով հրապարակ եկան 19րդ դարի սկիզբներից։ Մասնաւորապէս շեշտուեց ազգութիւնների բուռն տենչը՝ քաղաքականապէս ազատագրուելու եւ ազգային անջատ պետութիւններ կազմելու։ Ազգային գիտակցութիւնն ու ազգային պահանջները դարձան քաղաքական մի նոր, շատ կարեւոր գործօն եւ իրանց դրոշմը դրին նորագոյն պատմութեան վրայ:
Բալկանեան թերակղզու ազգութիւնները՝ յոյները, ռումանացիները, սերբերը, բուլղարները, որոնք դարերով տառապած էին օտար պետութեան լուծի տակ, ազատագրուեցին, անջատուէցին օսմանեան կայսրութիւնից։ Բելգիան ապստամբեց Հոլլանդիայի դէմ ու առանձին պետութիւն կազմեց: Իտալական ազգը ազատագրուեց Հաբսբուրդների տիրապետութիւնից, Նորվեդիան բաժանուեց Շուէդից: Լեհաստանը արիւնահեղ փորձեր արաւ թօթափելու իր վրայից ռուսական լուծը, Հունգարիան՝ աւստրիականը, Իրլանդան՝ անգլիականը:
Միւս կողմից՝ Իտալիան ու Գերմանիան, որ անցեալներում բաժանուած էին բազմաթիւ, իրար հետ շարունակ պայքարող մանր—մունր տէրութիւնների, համախմբուեցին, միացան եւ համազգային հզօր պետութիւններ կազմեցին ։<noinclude></noinclude>
68sazvc0bk7sj8we6bshanx3pe8iaff
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/162
104
69483
395269
192151
2026-09-14T09:12:02Z
LetterBot
3069
(via JWB)
395269
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Ազգային շարժումներ էին սրանք, ազգերի գոյութեան ու ինքնագիտակցութեան պերճախօս վկայութիւններ: Պետականօրէն դարերով կապուած տարբեր ազգերը ձգտում էին բաժանուել իրարից, իսկ նոյն ազգի պատկանող անջատ հատուածները՝ խմբուել ի մի, ամբողջացած ազգային պետութիւններ կազմել:
Նոյն երեւոյթը աւելի եւս ուժգնապէս արտայայտուեց մեծ պատերազմի ընթացքում եւ նրանից անմիջապէս յետոյ խաղաղութիւնը վերահաստատելու շրջանում, երբ հիմնովին վերաքննութեան առնուեց Միջին Երոպայի ու Մերձաւոր Արեւելքի քաղաքական քարտէզը: Բազմաղգեայ մեծ կայսրութիւնները՝ Ռուսաստան, Աւստրօ—Հունգարիա ու թիւրքիա կազմալուծուեցին, ծնունդ տուին նոր պետութիւնների, հիմնւած գլխաւորապէս ազգային բաժանումների վրայ: Կազմուեցին Ֆինլանդա, էստոնիա, Լեթոնիա (լատիշների պետութիւն), Լիթվանիա, Լեհաստան, Ուկրայնա, Վրաստան, Հայաստան, Ազրբեջան, Վոլգայի ու Միջին Ասիայի մահմեդական պետութիւնները. ապա՝ Զեխօ—Սլովասկիա, Հունգարիա, Եուկո—Սլաւիա, Ալբանիա, Իրաք (Միջագետք), Իրլանդան բաժանուեց Անգլիայից, Իսլանդան՝ Դանեմարքից...
Դարձեալ ազգութիւնների ու ազգային հակումների աննախընթաց, ապշեցուցիչ յաղթանակն էր սա:<noinclude></noinclude>
81lv842d7ze3k7xgzfojh3v3x8mudwj
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/163
104
69484
395270
192157
2026-09-14T09:12:03Z
LetterBot
3069
(via JWB)
395270
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Նոյն պատմական շրջանում (18րդ դարի վերջերից) զօրացաւ ու քաղաքակիրթ ժողովուրդների կեանքի մէջ գերիշխող տեղ բռնեց հին աշխարհի «երրորդ դասակարգ» - բուրժուազիան:
Այս հանգամանքը, ժամանակագրական այս զուգադիպութիւնը առիթ է տուել մտանելու, թէ ազգայնութիւնը - ազգային ինքնագիտակցութիւնն ու ազգային պայքարը - բուրժուազիայի դասակարգային արտայայտութիւններից մէկն է, նրա ստեղծագործութիւնն ու զէնքը՝ ընդդէմ միջազգային պրոլետարիատի:
Պարզ թիւրիմացութիւն է կամ գիտակցական կեղծիք՝ երեւոյթների այսպիսի մեկնութիւնը:
Ազգութիւնն ու դասակարգը էապէս տարբեր երեւոյթներ են, միանգամայն անկախ մէկը միւսից: Ազգութիւնը ապադասակարգային է (ինչպէս եւ դասակարգը՝ ապազգային)- վեր է կամ դուրս դասակարգից: Կապիտալն ու նրա տէրը - բուրժուազիան - տոնուագն նոյնքան մի քաջազգային եւ, որքան եւ հակառակ բանակը՝ պրոլետարիատն ու աշխատաւորութիւնը առհասարակ:
Շատ մեծ պատիւ արած կը լինէինք բուրժուազիայի, եթէ նրա դասակարգային հնարագիտութեանը վերագրէինք ազգային գիտակցութիւնը եւ սրա առարկայական հիմքը ազգային արժէքների գոյութիւնը: Ազգը հաւաքական ստեղծագործութիւն է, որի մէջ ունեն իրանց բաժինը ազգ կազմող ժողովուրդի բոլոր խաւերը։ Եւ եթէ<noinclude></noinclude>
2wvfa0ax4h8etob3zusnbmc7kbytl6e
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/164
104
69485
395271
192160
2026-09-14T09:12:05Z
LetterBot
3069
(via JWB)
395271
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կայ մի տարր, որը առանձնապէս աշխատած է ազգային անհատականութիւնը հաստատելու, ամէնից աւելի ստեղծագործում է ու սնուցանում ազգային արժէքներ, ամէնից աւելի վառ պահում է ազգային իդէալները — դա ոչ թէ ազգի բուրժուազիան է, այլ նրա ապադասակարգայաին մտաւորականութիւնը:
Անհերքելի է, որ բուրժուազիան շահագործել է (ու ապագայում էլ կարող է շահագործել) իր դասակարգային նպատակների համար ազգային բաժանումները, ազգային հակառակութիւններն ու հակամարտութիւնները։
Բայց չէ՞ որ նոյն բուրժուազիան, նոյն դասակարգային նպատակների համար (շահագործել է նաեւ գիտութիւնը, տեքնիքան, արուեստը, մամուլն ու գրագիտութիւնը։ Այս այսպէս լինելով, կարելի՞ է ասել, թէ ուրեմն գիտութիւնն ու արուեստը, մամուլն ու գրականութիւնը բուրժուական հնարագիտութիւններ են, բուրժուազիայի դասակարգային արտայայտութիւնները ու յատկապէս նրա դասակարգային զէնքը։ Չէ՞ որ նոյն զէնքը նոյնքան բանուկ ու նոյնքան զօրեղ է նաեւ, պրոլետարիատի ձեռին: Մեր օրերում ռուս բւլշեւիկների օրինակը զոյց է տալիս, թէ ի՛նչ մեծ չափերով կարող է շահագործել մարտնչող պրոլետարական կուսակցութիւնր մամուլի, գրականութեան ու արուեստի ուժը:
Գիտութիւնը ինքնըստինքեան ոչ մի առըն–<noinclude></noinclude>
gfnxc8soawsjpz1549lj83o624mfbxc
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/165
104
69486
395272
192161
2026-09-14T09:12:07Z
LetterBot
3069
(via JWB)
395272
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>չութիւն չունի դասակարգայէն բաժանումների հետ։ Տարբեր բան է, թէ այս կամ այն գիտնականը կարող է բուրժուական հակումներ ունենալ եւ այս կամ այն վարդապետութիւնը (մասնաւորապէս հասարակագիտութեան մէջ) կարող է գունաւորուած լինել դասակարգային միտումներով ու յատուկ նպատակ ունենալ արդարացնելու, ամրապնդելու, յաւերժացնելու այս կամ այն հասարակական կարգերը։ Բայց սա գիտութեան յատկութիւնը չէ, այլ միայն գործադրութեան:
Գիտութիւնը մի չէզոք զէնք է, որ հաւասարապես կարող է զարնել ե՛ւ աջ, ե՛ւ ձախ - նայելով թէ ում ձեռքն է դտնւում։
Նոյնը եւ ազգը:
Ազգային բաժանումները կարող է շահագործել (ու շահադործում է) ոչ միայն բուրժուազէան, այլ եւ աշխատաւորութիւնը:
Եթէ Բագւում հայ բուրժուազիան շահագործում էր հայ—թաթարական հակառակութիւնը, կաշկանդելով հայ բանուորութեան դործօն մասնակցու. թիւնը կապիտալի տիրապետութեան դէմ ուղղուած պայքարի մէջ - չէ՞ որ վրաց սոցիալ– դեմոկրատիան իր հերթին շահագործում էր մեծապէս այն հանգամանքը, որ Վրաստանի մանր ու խոշոր բուրժազիան կազմուած էր գլխաւորապէս հայերից, իսկ Հ. Յ. Դաշնակցութիւնը շահագործում էր այն հանգամանքը, որ Հայաստանում հողատիրութիւնը գտնւում էր<noinclude></noinclude>
gpnl3iur96wubngh1go0jn021wcamrk
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/166
104
69490
395273
192171
2026-09-14T09:12:08Z
LetterBot
3069
(via JWB)
395273
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>գլխաւորապէս թուրք ազնուականութեան ձեռքն:
Եթէ Բագւում հայ—թաթարական հակառակութիւնը՝ բաժանելով բանուորական բանակը ազգային հատուածների՝ հեշտացնում էր նաւ- թարդիւնաբերողների պայքարը պրոլետարիատի յարձակումների դէմ - միւս կողմից ու դրան հակառակ, հայ—վրացական հակամարտութիւնը Վրաստանում ու հայ—թուրքական հակամարտութիւնը Հայաստանում՝ աւելացնելով դասակարգային հակամարտութեան վրայ նաեւ ազգայինը՝ հեշտացնում էր բանուորութեան եւ գիւղացիութեան յարձակումը գործարանատէրների, վաճառականների ու հողատէրների դէմ:
Քողարկել դասակարգային պայքարը ազգային ինքնապաշտպանութեան անունով կամ գէթ գունաւորել այն ազգային գոյներով - սա մի գործելակերպ է, կռուի մի ձեւ, որ յատուկ է ոչ միայն բուրժուազիային, այլեւ պրոլետարիատին: Ռուս բոլշեւիկները վարպետօրէն շահագործեցին Միջին ու Առաջաւոր Ասիայի ժողովուրդների ազգային ու կրօնական գիտակցութիւնը, ազգային ու կրօնական կապերը կապիտալիստական Անգլիայի դէմ դժուարութիւներ յարուցանելու համար:
Ազգութիւնը ինքնըստինքեան՝ ապադասակարգային է, համաժողովրդական:
Եթէ ազգային գիտակցութիւնը ուժգնօրէն հրապարակ եկաւ ու ազգային ձգտումները ամե–<noinclude></noinclude>
keliw4os7c515dp7ah8o5fuh66ja9sc
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/167
104
69492
395274
192174
2026-09-14T09:12:09Z
LetterBot
3069
(via JWB)
395274
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նամեծ նուաճումներ արին յատկապէս նորագոյն ժամանակներում՝ Ֆիրանսիական Մեծ Տեղափոխութիւնից յետոյ, 9րդ ու 20րդ դարերում, բուրժուազիայի գերիշխանութեան շրջանում, դրա պատճառը այն չէ, որ բուրժուազիան իբրեւ դասակարգ աւելի «ազգայնական» է, քան որեւէ ուրիշ դասակարգ (անցեալում ազնուականութիւնն ու հոգեւորականութիւնը, ներկայում պրոլետարիատը) կամ առանձնապէս շահագրգրռուած է ազգային բաժանումներով ու ինքն է ներշնչել զանգուածներին այդ բաժանումների գիտակցութիւնը. ոչ, պատճառն ուրիշ է:
Ֆրանսիական Տեղափոխութիւնը, որ ազատեց քաղաքակիրթ մարդկութիւնը աւատական կարգերի մնացնորդներից, տոհմային ազնուականութեան տիրապետութիւնից ու կազմակերպեց այսօրուայ բուրժուազիան,— նոյն այդ յեղափոխութիւնը հիմք դրեց նաեւ ուրիշ կարգի ազատագրումների: Մեծ Յեղափոխութեան անմիջական հետեւանքներից մէկն էր միայն, մէկը հերթական նուաճումներից, առաջին կայանը երկար ճամբու վրայ, բայց ոչ նրա վերջին նպատակը ու իդէոլոգիայի բովանդակութիւնը:
Իդէոլոգիան շատ աւելի հեռուն էր գնում. ազատել յանուն արդարութեան, մարդ–Էակը ու մարդկային հասարակութիւնները ամէն տեսակ կապանքներից, իրաւազրկութիւններից, ճնշումներից ու բռնութիւններից, հաստատել եղբայ-<noinclude></noinclude>
d7yqug42kr54l730thykw825hde3dzq
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/168
104
69496
395275
192186
2026-09-14T09:12:11Z
LetterBot
3069
(via JWB)
395275
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>րութիւն ու հաւասարութիւն — ահա՛ թէ ինչ էր ուսուցանում Ֆրանսիական Յեղափոխութիւնը: Իրաւունքների գիտակցութիւն եւ անողոք պայքար իրաւունքների համար - ահա այն մակարդը, որով մակարդուեց մարդկային հոգին նորագոյն պատմութեան շէմքին վրայ:
Մէկ անգամ սկսուած պայքարը չէր կարող սահմանափակուել կանխորոշուած շրջանակի մէջ, անհրաժեշտօրէն պիտի ունենար իր տրամաբանական զարգացումը, - նոյնիսկ եթէ նրա հեղինակները նախատեսած չլիեէին թէ մինչեւ ո՛ւր է տանելու այն:
Ինչո՞ւ արքայական տներն ու տոհմային ազնուականութիւնը - մի բուռ մարդիկ, մի չնչին փոքրամասնութիւն - պիտի տիրեն աշխարհին ու բռնանան ժողովուրդների վրայ, թելադրեն իրանց կամքը, ծծեն մարդկութեան արիւն—քրտինքը, պատերազմեն երբ կամենան, դաշնակցեն ում հետ կամենան, ասեն՝ «պետութիւնը - ես եմ» եւ իրօք ծախեն ու գնեն, իրար նուիրեն ու իրարից ժառանգեն գիւղեր ու քաղաքներ: Ո՞վ են թագաւորներն ու ազնուականները, որ այդպիսի իշխանութիւն ունենան եւ ինչո՞ւ համար մենք ես ու դու - պիտի ենթարկուենք նրանց քմահաճութիւններին:
Դժուար էր այդ հարցը դնել, դժուար էր գլխի ընկնել, թէ այդպիսի հարց էլ կարող է դրուել, - դժուար էր, որովհետեւ կային fe–<noinclude></noinclude>
5ywwztsqksmg6v5y2t2126bnrnp3rxc
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/169
104
69497
395276
192189
2026-09-14T09:12:12Z
LetterBot
3069
(via JWB)
395276
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>մասնութեան արտօնեալ դրութիւնը ու ամրացնել աշխատաւոր մեծամասնութեան կապանքները: Ինչո՞ւ օրէնսդրողը չպիտի լինենք մենք ինքներս - ես ու դու:
Պատասխանը նոյնն է. որովհետեւ մենք — ես ու դու — թոյլ ենք տալիս այդ... եւլն.:
Գուցէ դարձեալ հարկաւոր լինի մէկ ու կէս դար՝ նոր կարգեր հաստատելու, համար, — այդ ես չգիտեմ: Բայց հարցը դրուած է արդէն ու լուծումը՝ կանխորոշուած:
Հետեւում են ուրիշ «ինչու»ներ (գայթակղէցուցիչ հարցերի կծիկը, որ մէկ անգամ սկսել է քանդուել, այնքա՜ն ծայրեր ունի...):
Սրանից հարիւր տարի առաջ յոյները հարց տուին իրանց. թուրքերը ինչո՞ւ պիտի իշխեն մեր երկրի վրայ, ինչո՞ւ պիտի Հպատակեցնեն մեզ իրանց օրէնքներին (կամ իրանց անօրէնութեան), ինչո՞ւ մենք չպիտի ունենանք մեր սեփական պետութիւնը, մեր օրէնքը, դատարանը, զօրքն ու ոստիկանութիւնը:
Այս «ինչու»ն նոյնքաան օրինական էր, որքան եւ նախորդները, սա եւս ընդհանուր ազատագրական շարժման արտայայտութիւններից մէկն էր: Եթէ հարց էր դրւում, թէ ինչո՞ւ մի դասակարգ պիտի իշխի մի ուրիշ դասակարգի վրայ, բնական էր ու անխուսափելի, որ հարց դրուէր նաեւ, թէ ինչո՞ւ մի ազգ պիտի իշխի մի ուրիշ ազգի վրայ:<noinclude></noinclude>
imfkq0krau3qt7mgesg3zm4p8648m77
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/171
104
69498
395279
192191
2026-09-14T09:12:17Z
LetterBot
3069
(via JWB)
395279
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Չէ՞ որ բոլոր փետիշները կասկածի տակ էին առնուած, սկսուել էր հին արժէքների ընդհանուր եւ արմատական վերագնահատման շրջան, արթնացել էր ու աննախընթաց թափուք հրապարակ եկել իրաւունքի գիտակցութիւնը։ Այս արթնացող գիտակցութեան արտայայտութիւններից մէկն էլ ազգային գիտակցութիւնն էր. ազգերը գլխի էին ընկնում, որ իրանք եւս ունեն ինչ որ իրաւունքներ, կարիքներ ու պահանջներ, որ բռնադատուած են...
Գիտակցութիւնից մինչեւ պայքարը՝ մի քայլ էր միայն։
Թերեւս առարկութիւն լինի, թէ յունական շարժումները 19րդ դարի առաջին քառորդում՝ ազգային բնոյթ չունէինք թէ յոյները ապստամբեցին ոչ թէ օտար տիրապետութեան, այլ պարզապէս մի բռնակա ռեժիմի դէմ, անկախ նրա ազգային հանգամանքից: Բայց ինչո՞ւ նոյն բռնակալ ռեժիմի դէմ, չապստամբեցիին Ռումելիայի ու Անատոլիայի թուրքերը, այլ ապստամբեցին յատկապէս այլազգիները՝ յոյները, ռումանացիները, սերբերն ու բուլղարները: Ինչո՞ւ ռուսական բռնակաալ ռեժիմի դէմ ապստամբեցին լեհերը ու չապստամբեցին իրանք ռուսները (խօսքս 19րդ դարի մասին է):
Սխալ կը լինէր ասել, թէ ազգային դրօշակ կրող այս շարժումները բացարձակապէս ու միայն ազգային էին, առանց կողմնակի հանգա–<noinclude></noinclude>
mxsa696byi55h483469l605dvzhorvx
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/172
104
69500
395280
192205
2026-09-14T09:12:19Z
LetterBot
3069
(via JWB)
395280
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>մանքների ու շարժումներին նպաստող ուրիշ, ոչ—ազգային պարագաների: Բայց աւելի եւս մեծ սխալ կը լինէր չտեսնել, որ հիմնական շարժառիթն ու վճռող մոմենտը՝ ազգայնօրէն ազատագրուելու պահանջն է եղել:
Սուլթանների ու ցարերի ռեժիմը բռնակալական է եղել ընդհանրապէս, սրանց հպատակները իրաւազուրկ են եղել առհասարակ: Բայց այդ ընդհանուր բռնակալութեան ու իրաւազրկութեան շրջանակի մէջ՝ եղել են նաեւ բռնութիւննւեր ու իրաւազրկութիւններ, որ ուղղուած են եղել յատկապէս ազգութիւնների դէմ: Եւ ահա այս կարգի իրաւազրկութիւններից ազատագրուելու համար է, որ պայքարել են (ու պայքարում են) հպատակ ազգերը։ Անհերքելի է, որ սեփական պետութիւն կազմելուց յետոյ էլ յոյն ժողովուրդը մնաց ենթակայ բազմազան բռնութիւնների, - մի բան, որ անբաժանելի Է պետական ռեժիմից առհասարակ ու վատ ռեժիմից՝ մասնաւորապէս: Բայց ազգայնօրէն նա ազատագրուած էր, որովհետեւ պետութիւնը այլեւս հարկադրուած կամ շահագրգռուած չէր կապանքներ դնելու նրա ազգային ձգտումների ու արտայայտութիւնների վրայ. իբրեւ ազգ՝ նա հպատակ չէր այլեւս, այլ ինքնիշխան:
Հարկաւոր է ուշադրութիւն դարձնել այս հանգամանքի վրայ: Կան ազգային պահանջներ, որոնք իրական ու լրիւ բաւարարութիւն կարող<noinclude></noinclude>
bwnon6llst2dg2lv9sqf2jxuj680sc7
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/173
104
69501
395281
192206
2026-09-14T09:12:20Z
LetterBot
3069
(via JWB)
395281
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>են գտնել միայն ազգային պետութեանց մէջ, իսկ սրանից դուրս՝ անխուսափելիօրէն կաշկանդուած պիտի լինեն կամ սահմանափակուած: Անխուսափելիօրէն ու անկախ պետական ռեժիմից, ամէնից ազատամիտ ու բարեացակամ ռեժիմն անգամ չի կարող լրիւ բաւարարութիւն տալ բոլոր ազգային պահանջներին, եթէ ինքը ազգը իշխող չէ պետութեան մէջ:
Թողնենք յոյներին, վերցնենք մի ուրիշ օրինակ — Իրլանդան։ Անգլիական ռեժիմը նման չէր թուրքականին: Այն բռնութիւնները, որոնք գոյութիւն ունէին Յունաստանում սուլթանական տիրապետութեան տակ, անծանօթ էին իրլանդացիին: Անգլիական կառավարութիւնը չէր կոտորում սրանց, պարբերաբար չէր աւերում երկիրը, յաւելեալ տուրքեր չէր դնում, դատարանի առջել չէր տարբերում իրլանդադուն անգլիացիից... Բայց եւ այնպէս, իրլանդացիները ըմբոստացան անգլիական տիրապետութեան դէմ: Ինչո՞ւ անգլիական լորդերն ու անգլիական համայնքների ընտրեալները օրէնքներ պիտի յօրինեն իրլանդայի համար (ինչո՞ւ իրլանդացիք իրանք չպիտի օրէնսդրեն ու կառավարեն իրանց երկիրը:
Մի օրինակ եւս, դարձեալ տարբեր բնոյթ ունեցող,- բելգիական ֆլամանդների օրինակը: Սրանք ասում են - ինչո՞ւ Գենտի համալսարանում (որ իրանց մայրաքաղաքի համալսարանն է) պի–<noinclude></noinclude>
hu6rlkxqfurlt8d4vd8w4hzdno8i5y2
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/174
104
69502
395282
192207
2026-09-14T09:12:22Z
LetterBot
3069
(via JWB)
395282
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>տի տիրապետի ֆրանսերէն լեզուն: Ինչո՞ւ Ֆլանդրիայի համալսարանական երիտասարդութիւնը պիտի սնուի օտար լեզուով, ինչո՞ւ իրանք իրանց ծախքերով ու ի վնաս իրանց լեզուի՝ մի աւելորդ զէնք պիտի տան ֆրանսերէնի նուաճողական ձգտումներին... Տասը տարի առաջ նոյն հարցը դրուած էր նաեւ բանակի վերաբերմամբ. ինչո՞ւ ֆլաման զինուորը հարկադրուած պիտի լինի դիմել իր սպային ու նրանից հրաման ստանալ ֆրանսերէն եւ ո՛չ իր սեփական լեղուով:
Դիտմամբ ընտրում եմ այնպիսի օրինակներ, որոնք շատ տարբերւում են իրարից՝ ազգաին դատը խստացնող կամ մեղմացնող կողմնակի հանգամանքներով:
Յոյների դրութիւնը օսմանեան լուծի տակ բնաւ նոյնը չէր, որ իրլանդացիների դրութիւնը Մեծն Բրիտանիայի Միացեալ Թագաւորութեան մէջ ու մանաւանդ՝ ֆլամանդների դրութիւնը Բելգիայում: Յոյները ենթարկուած էին մի բարբարոս ռեժիմի, ուր ազգային իրաւազրկութիւնների վրայ աւելանում էին ամէն տեսակ քաղաքական ու քաղաքացիական իրաւազրկութիւններ: Անգլիական ռեժիմը Իրլանդայում - քաղաքակիրթ պետութեան ռեժիմ էր, որի տակ այլազգի իրլանդացիները վայելում էին ազգային ազատութիւններ այնչափ, որչափ դա առհասարակ հնարաւոր է մի օտար պետութեան մէջ: Ինչ<noinclude></noinclude>
8b3athfk7zfn71a0rchefkb1za0v89f
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/175
104
69504
395283
192213
2026-09-14T09:12:23Z
LetterBot
3069
(via JWB)
395283
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>վերաբերում է ֆլամանդներին, սրանց մասին չի էլ կարելի ասել, թէ հպատակ են օտար պետութեան, որովհետեւ ֆլամանդները՝ վալլոնների հետ միասին ու հաւասար՝ տէր են Բելգիայի. միայն լեզուի խնդիրն է, որ տալիս է որոշ առաւելութիւներ վալլոններին եւ միայն այս խնդրի շուրջն է, որ կատարւում է ազգային պայքարը։
Տարբեր են պայմանները: Բայց կայ մի հիմնական կէտ, որ նոյնն էր թէ՛ յոյների, թէ՛ իրլանդացիների եւ թէ՛ ֆլամանդների համար այն, որ երեքն էլ չէին բաւարարուած, գրկուած էին ազգայնօթէն եւ երեքն էլ ձգտում էին հաստատել իրանց ազգային անհատականութիւնը:
Անծանօթ չեն ինձ այն ոչ—ազգային (գլխաւորապէս՝ տնտեսական բնոյթ ունեցող) շարժառիթները, որոնք մեծ՛ապէս նպաստէլ են ազգային պայրարների ծաւալման: Բայց սրանք անզօր են բացատրելու երեւոյթի էութիւնը, նրա միանգամայն ուրոյն բնոյթը։
Յամենայն դէպս ու որքան էլ գերագնահատելու լինենք տնտեսական շարժառիթների նշանակութիւնը, դարձեալ չպիտի կարողանանք վերագրել ազգային պայքարը յատկապէս բուրժուազիայի դասակարգային դաւերին (եթէ ազգային շարժումների հիմքը իրօք տնտեսական կարիքն է կամ շահը, ապա ուրեմն այդ կարիքն ու շահը ընդհանուր են ամբողջ ազգին եւ ո՛չ միայն բուրժուազիային):<noinclude></noinclude>
jiu7o47k1ykuqxaw1a24lzzh0ne1xp9
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/176
104
69505
395284
192214
2026-09-14T09:12:25Z
LetterBot
3069
(via JWB)
395284
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Ասել՝ թէ Բալկանեան ազգերը ըմբոստացան թուրքերի դէմ, թէ հրեայ սիոնիստները ձգտում են մի ազգային տուն հիմնել Պաղեստինի մէջ, թէ Հայերը անկախ յայտարարեցին իրանց 1918 թ. կամ ֆլամանդները պահանջում են աքսորել ֆրանսական լեզուն Գենտի համալսարանից, որովհետեւ այս էր պահանջում ամենակարող բուրժուազիայի դասակարգային շահերը ու այս էր կամեցել նա,- այսպէս ասել էր նշանակէր բացասել, խեղաթիւրել կամ անգիտակցել փաստերը, չտեսնել կամ չկամենալ տեսնել իրականութիւնը:
Բուրժուազիան ինքնըստինքեան ու իբրեւ դասակարգ պէտք չունի շարժման մէջ դնելու ազգերը, ազգային ինքնահաստատման իրաւունքներ պահանջէլու: Նոյնիսկ կարելի է ասել, որ ազգային բնազդը շատ թուլացած է բուրժուազիայի մէջ, մանաւանդ նրա վերին խաւերում: Զտուած, բիւրեղացան բուրժուազիան, դասակարգի eliteն ու ղեկավարը (խոշորագոյն կապիտալների տէրերը կազմում են այսօր մի միջազգային կամ ապազգային ընտանիք, - ճիշդ այնպէս, ինչպէս անցեալներում կազմում էին այդպիսի մի ընտանիք վեհապետական տները: Բարձր, տիրող բուրժուազիան այսօր այլասերուած է ազգայնօրէն, ինչպէս անցեալներում այլասերուած էր բարձր ազնուականութիւնը։ Եւ եթէ՝ որոշ պայմանների մէջ՝ բուրժուազիան այնուամենայնիւ հարկադրւած է լինում յենուելու ազգային գիտակցութեան<noinclude></noinclude>
fs0aujmd66db67sgsls737yy9jexhz5
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/177
104
69509
395285
192226
2026-09-14T09:12:26Z
LetterBot
3069
(via JWB)
395285
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>վրայ, կոչ անելու ազգասիրութեան ու հայրենասիրութեան, — նա քաղաքականութիւն է վարում, կեղծում Է խոշոր չափերով (ինչպէս կեղծում էին անցեալում թագաւորները)։
Եթէ իբրեւ օրինակ վերցնելու լինենք մեր սեփական իրականութիւնը ու վերյիշենք մեր ամենամօտ անցեալը, դառնութիւնով պիտի արձանագրենք, թէ որքան չնչին է եղել մեր այսպէս կոչուած «բուրժուազիա»յի մասնակցութիւնը հայ ազատագրական շարժման մէջ:
Յարական ու սուլթանական ռեժիմի տակ մեր «բուրժուաները» մի հոգս են ունեցել միայն. յարմարուել ըստ ամենայնի եղած կարգերին ու մթութեան մէջ, խոնարհաբար, սուսիկ—բուսիկ աւելացնել իրանց կարողութիլնները:
Պատերազմի առաջին շրջանում, կամաւորական խմբեր կազմելու ժամանակ, նրանք ոչ միայն խնայեցին իրանց զաւակների թանկագին արիւնը եւ նոյնիսկ զինուորական ծառայութեան պարտադիրներին - ամէն տեսակ ապօրինի ճանապարհներով, կաշառքով ու կեղծիքներով պաշտօնների դրին խորը թիկունքում կամ արտասահման փախցրին, այլեւ սոսկ դրամական զոհաբերութիւնների հանդէպ ցոյց տուին ծայրայեղ ամօթալի գձուձութիւն: Իսկ յեղափոխութեան ու անկախ պետութիւններ կազմելու շրջանում՝ զգուշաբար մնացին չարժումներից դուրս, աշխատանքից հեռու, չէզոք ու սպասողական,<noinclude></noinclude>
3xevz4fx1e21cbaidw80sqzatseexra
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/178
104
69512
395286
192229
2026-09-14T09:12:28Z
LetterBot
3069
(via JWB)
395286
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>մտահոգուած մի մտքով միայն - սեփական կեանքն ու գոյքը փրկելու մտքով (գիտեմ փայլուն բացառութիւններ, բայց սրանք չեն հերքում, այլ աւելի եւս ընդգծում են ընդհանուր երեւոյթը):
Ճիշդ է, եւրոպական բուրժուազիան ա՛յլ կերպ վարուեց Մեծ պատերազմի ընթացքում, չբաժանեց իրան ժողովուրդական զանգուածներից, սրանց հետ միասին կռուեց ու նահատակուեց:
Բայց մէկ որ՝ Եւրոպայում բուրժուան մասնակցեց պատերազմին ոչ իբրեւ դասակարգ, այլ իբրեւ սոսկ քաղաքացի, միւս քաղաքացիների հետ անխտիր ու հաւասար եւ նրա հայրենասիրական ոգեւորութիւնը աւելի բարձր չէր, քան օրինակ պրոլետարինը:
Երկրորդ՝ Մեծ պատերազմը ազգային պայքար չէր իր էութեամբ: Եթէ մի շարք ազգեր ազատագրուեցին ու սեփական պետութիւններ կազմեցին, դա պարզապէս պատերազմի հետեւանքներից մէկն էր եւ ոչ նրա շարժառիթն ու նպատակը: Պատերազմի իսկական պատճառը՝ տնտեսական մրցումն էր մեծ պետութիւնների միջեւ եւ այստեղ անգլիական, գերմանական կամ ֆրանսական բուրժուազիաները իրական ու մեծ շահեր ունէին պաշտպանելու (կամ հակառակորդից խլելու): Այլ էր մեր ունեւորների դրութիւնը, քանի որ հայերի մասնակցութիւնը պատերազմի մէջ ունէր մի նպատակ միայն՝ ազատել<noinclude></noinclude>
83pixuqhgaeb7ffxln16pr9ccdip261
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/179
104
69513
395287
192230
2026-09-14T09:12:29Z
LetterBot
3069
(via JWB)
395287
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>թիւրքահայ վիլայէթները օսմանեան տիրապետութիւնից:
Պէտք չէ շփոթել միջպետական ընդհարումները ազգային պայքարի հետ, սրանք էապէս տարբեր բաներ են, թէեւ փաստօրէն կարող են ծածկել մէկը միւսին: Եւ եթէ ժամանակակից պատերազմների մէջ խոշոր դեր է կատարում բազմակոչական բուրժուազիայի անյագութիւնը, նոյնը չի կարելի ասել ազգային շարժումների վերաբերմամբ:
Բուրժուազիան չէ, որ պայքարում է ազգային իրաւունքների համար, այլ ժողովուրդը: Կապիտալիզմը չէր, որ հերթի դրեց ազգային մեծ պրոբլեմը, այլ դեմոկրատիզմը, ժողովրդավարութիւնը, եւ որքան աւելի լսելի դառնայ ժողովուրդի, դեմոսի ձայնը, որքան աւելի հաստատուեն ու ամրանան իսկական դեմոկրատական կարգերը, այնքան աւելի բարձր պիտի հնչեն ազգային պահանջները։
Սրանով (եւ ոչ բուրժուազիայի դաւերով) պէտք է բացատրել այն երեւոյթը, որ ազգերն արթնացան, ինքնագիտակցութիւն ձեռք բերին ու իրանց իրաւունքները պահանջէցին յատկապէս նորագոյն պատմութեան շրջանում, ֆրանսական Մեծ Յեղափոխութիւնից յետոյ։<noinclude></noinclude>
q3ajnk0x832sn8y6ype9s6weo985uzy
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/180
104
69514
395289
192231
2026-09-14T09:12:32Z
LetterBot
3069
(via JWB)
395289
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>{{Կենտրոն|'''V'''}} Աստեղ ի դէպ կը լինէր գնահատութեան առնել ազգային դաւանանքը մասնաւորապէս սոցիալիստական վարդապետութեան տեսակէտից: Խնդիրը շատ կարեւոր է, որովհետեւ տեղի է տուել (ու մասամբ շարունակում է դեռ տալ) խոշոր թիւրիմացութիւնների, մանաւանդ մեր իրականութեան մէջ, ուր այնքան պակաս է գիտակցութիւնը ու այնքան զօրեղ՝ չմարսուած ֆորմիւլների հմայքը: Կուզենայի մի քիչ երկար կանգ առնել այս խնդրի վրայ: Բայց յօդուածիս շրջանակը թոյլ շի տալիս այդ ու ապա՝ իմ կարողութիւնից վեր կը լինէր այդպիսի մի աշխատանք: Պիտի բաւականանամ մի քանի խօսքով միայն:
Սոցիալիզմը հակառակ է ազգութեան, ահա մի խօսք, որ յաճախ կը լսէը նոյնիսկ լաւ գրագէտ, ուսում առած ու ընդհանուր առմամբ խելահաս մարդկանցից:
Իրան «ազզայնական» համարողը խեթ աչքով է նայում սոցիալիստի վրայ. սոցիալիստ ես — ուրեմն թշնամի ես ազգութեան, ապազգայնացման առաքեալ ես ու զինուոր:
Փոխադարձաբար իրան «սոցիալիստ» համարողը խեթ աչքով է նայում ազգայնականի վրայ. ազգայնական ես - ուրեմն բուրժուա ես,<noinclude></noinclude>
hf1ppvu47io2you4qoaf4mnvlq047ji
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/181
104
69515
395290
192234
2026-09-14T09:12:34Z
LetterBot
3069
(via JWB)
395290
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>թշնամի աշխատաւորութեան ու աշխատաւորական դատին:
Ի՞նչ ազգութիւն սոցիալիստի համար ու ի՞նչ սոցիալիզմ ազգայնականի համար:
Չէ՞ որ սոցիալիզմը ձգտում է «հաւասարութեան», պահանջում է, որ բոլոր մարդիկ «հաւասար» լինեն, - այսինքն՝ ապրեն հանրակացարաններում, ուտեն ընդհանուր կաթսայից միեւնոյն ապուրը, հագնեն միագոյն ու միաձեւ զգեստներ, ունենան ընդհանուր կիներ ու ընդհանուր զաւակներ, մտածեն ու զգան միատեսակ, մի խելքի ու մի հաւատի լինեն, սիրեն ու չսիրեն նոյն առարկաները, զուարճանան՝ երբ հնչէ զւարճանալու զանգը ու աչքերը փակեն երբ լսեն քնելու նշանը... Այս հանրակացարանային հաւասարութեան մէջ այլեւս ի՞նչպէս ապրեն ու զարգանան ազգութիւնները՝ իրանց բազմազան գունաւորումներով, ուրոյն ճաշակներով ու տարբեր հակումներով: Էլ ի՞նչ հաւասարութիւն, եթէ մէկը անգլիերէն պիտի խօսի, միւսը պարսկերէն. մէկը՝ սինակոկ պիտի գնայ աղօթելու, միւսը՝ մզկիթ, իսկ երրորդը ոչ մի տեղ չաղօթի. մէկը «հորովել» երգի, միւսը «Վայնկա—տանկա». մէկը փլաֆ ու բողբաշ սիրի, միւսը մակարոնի կամ ռողբիֆ. մէկը «ուզունդարա» պարի, միւսը «չարդաշ» կամ «հաբանեբա»...
Մի քիչ քաշւում եմ հաւաստիացնելու իմ ընթերցողին, թէ այս տափակ ծաղրանկարը - սո–<noinclude></noinclude>
df83yqqxihaaby4q6oujadyswcp7qa0
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/182
104
69516
395291
192235
2026-09-14T09:12:35Z
LetterBot
3069
(via JWB)
395291
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ցիալիզմ չէ, թէ սոցիալիզմը չի ծրագրում ու չի պահանջում այդպիսի «հաւասարութիւն», թէ հաւասարութիւնը «միակերպութիւն» չէ. թէ սոցիալիզմի իդէալը՝ մեղուային կամ մրջիւնային հանրութիւն չէ, այլ մարդ-էակների լաւագոյն կենակցութիւն՝ մարդկայնօրէն կազմուած ընկերութիւնների մէջ:
Ուզում եմ յուսալ, թէ իմ ընթերցողը կարիք չունի այդպիսի հաւաստիացումների: Բայց թերեւս աւելորդ չլինի ասել մի ուրիշ բան, - այն որ դասակարգային պայքարը — սոցիալիզմի այսօրուայ հերթական ու գլխաւոր անելիքը - չի սպառում սոցիալիստական վարդապետութեան ամբողջ իդէոլոգիան:
Սահմանափակ ու գռեհիկ հասկացողութիւն ունեն սոցիալիզմի մասին նրանք, որոնք կարծում են, թէ նրա միակ նպատակն է ազատել ընչազուրկ աշխատաւորութիւնը կապիտալի շահագործումից: Սոցիալիստական շարժումը շատ աւելի խոր ու բարդ երեւոյթ է, սոցիալիզմը մի ուրոյն ու ամբողջացած կուլտուրա է, դաւանանք է, կրօնք է, որ ընդգրկում է մարդկային կեանքի բոլոր կողմերը, գալիս է վերաշինելու ընկերային կազմը ամբողջութիւն, պատասխան ու բաւարարութիւն տալու մարդկային ընկերութիւնների բոլոր պահանջներին... Պրոլետարիատի դասակարգային ազատագրումը սոցիալիզմի պահանջներից մէկն է միայն, — ճիշդ ամէնից աւելի հասունա–<noinclude></noinclude>
1q0mlqj1khnz0gcdpmnmds4qy731g67
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/183
104
69518
395292
192237
2026-09-14T09:12:37Z
LetterBot
3069
(via JWB)
395292
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ցածր կապիտալիստական երկիրներում, Արեւմտեան Եւրոպայում ու Հիւսիսային Ամերիկայում - եւ այնպէս՝ մէկը միայն ու ոչ ամբողջը։
Եթէ սոցիալիստական պայքարը հասկանալու լինենք երեւոյթի նեղ իմաստով - իբրեւ պրոլետարիատի դասակարգային կռիւ բուրժուազիայի դէմ - ազգութիւնը կը մնայ այդ պայքարի շրջանակից դուրս, որովհետեւ՝ ինչպէս աշխատեցի բացատրել նախորդ էջերում ազգն ու դասակարգը տարբեր մակերեւոյթների վրայ գտնուող էութիլններ են։ Այդ դէպքում ազգային պրոբլեմը, իբրեւ այդպիսին, գոյութիւն չի ունենայ սոցիալիստի համար - ոչ գրական, ոչ բացասական իմաստով: Սոցիալիստը կը մնայ անտարբեր ազգութեան հանդէպ ու հաշուի չի առնի ազգերի գոյութիւնը այն ժամանակ ու այնչափ միայն, երբ ու որչափ այդ փաստը - անուղղակի կերպով կը խանգարի կամ կօժանդակի իր դասակարգային պայքարին. մի տեղ կաշխատէի չէզոքացնել, անվնաս դարձնել այն, միւս տեղ՝ օգտագործել իր դատի համար:
Իսկ եթէ սոցիալիստական վարդապետութիւնը ըմբռնելու լխնենր իր լայն ու բովանդակ իմաստով - կը տեսնենք, որ սոցիալիստը ոչ միայն չի հանդիսանում ազգութեան թշնամի կամ հակառակորդ, այլ ամէնից անկեղծ, ամէնից աւելի համոզուած ու հաւատարիմ պաշտպան. ազ–<noinclude></noinclude>
4zx9rv9auinpuexriyi2o2d92geg8ax
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/184
104
69519
395293
192248
2026-09-14T09:12:38Z
LetterBot
3069
(via JWB)
395293
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>գերի ազատագրումը, ինքնորոշուելու իրաւունքը եւ ինքնահաստատուելու միջոցների ապահովումը - սոցիալիստական պահանջներից մէկն է։
Եւ հասկանալի է, թէ ինչո՛ւ:
Սոցիալիզմը գալիս է քանդելու տիրող հասարակական կարգերը, որ այլեւս չեն համապատասխանում գիտակցութեան եկած զանգուածների իրաւահասկացողութեան, զինում են շահագործողներին ու զինաթափ անում շահագործուածներին, զրկանքի ու տգիտութեան մէջ պահում աշխատաւոր դասը (այսինքն՝ հասարակութեան արդիւնաբերող, շինարար ուժերը), արգելք ու խոչնդոտ են դառնում մարդկային առաջադիմութեան համար: Բայդ սոցիալիզմը չի գալիս քանդելա դարերից ժառանգուած հարստութիւնները, ոչնչացնելու մշակութային արժէքները - այն իսկ արժէքները, որոնց վրայ պիտի կառուցուի նոր ու լաւագոյն կեանքը: Ազգը պատմական արժէք է, մշակութային երեւոյթ, որ ապագայ սոցիալիստական իրաւակարգի համար անհրաժեշտ կը լինի առնուազը նոյնչափ, որչափ անհրաժեշտ է եղել աւատական ու կապիտալիստական իրաւակարգերի համար: Ազգութիւնը - հոգեկան մշակոյթի մի ուրոյն ձեւ է, որ չի կարող փոխարինուէլ որեւէ ուրիշ ձեւով, ի՛նչ իրաւակարգ էլ տիրելու լինի ըեկերային կեանքի մէջ։
Եւ եթէ՝ որոշ պայմաններում՝ ազգային բա–<noinclude></noinclude>
d8t94nfixse114seihamu2rf8s485f7
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/185
104
69525
395294
192303
2026-09-14T09:12:40Z
LetterBot
3069
(via JWB)
395294
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ժանումների շահագործուել են ի վնաս պրոլետարիատի դասակարգային պայքարի, — դա դեռ ապացոյց չէ, թէ ուրեմն ազգութիւնը ինքնըստինքեան արգելք Է սոցիալիզմի ճամբուն վրայ... Բայց այս մասին գրել եմ արդէն: Յիշեցնեմ միայն, որ եթէ սոցիալիստը կանգնելու էինի այդ տեսակէտի վրայ, նա թշնամի պիտի յայտարարի նաեւ գիտութիւնը, արուեստը, տեքնիքան, պետական հաստատութիւնները, հասարակական կազմակերպութիւնները, դպրոցը, մամուլը առհասարակ՝ ամէն կարգի կուլտուրական արժէքներ, երեւոյթներ ու գործօններ. չէ՞ որ սրանք բոլորն էլ կարող են ծառայել (ու ծառայել են) եսդել զէնք՝ պրոլետարիատի դէմ:
Թիւրիմացութեան գլխաւոր պատճառն այն է, - թւում է ինձ, - որ միջազգային սոցիալիստական բանակը, մինչեւ այսօր, համեմատաբար շատ քիչ տեղ է տուել իր ծրագրերի ու մանաւանդ գործունէութեան մէջ՝ ազգային իրաւունքների պաշտպանման:
Պէտք չէ զարմանալ, սակայն, որ դա այդպէս է եղել։
Սոցիալիստական շարժումը ծնունդ է առել, կազմակերպուել է ու ուժգնօրէն արտայայտուել այնպիսի երկիրներում, ուր ազգային պայքարը երկրորդական ու երրորդական նշանակութիւն է ունեցել՝ հանդէպ հասունացած ու շատ լարուած դասակարգային պայքարի: Հասկանալի է միան–<noinclude></noinclude>
tb4jpto7j737lael3cjg1vsqq1wmcv4
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/186
104
69526
395295
192315
2026-09-14T09:12:41Z
LetterBot
3069
(via JWB)
395295
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>գամայն, որ գերմանական, բելգիական, ֆրանսիական կամ անգլիական պրոլետարիատը շատ էլ մտահոգուած չի եղել ազգային խնդիրներով. այդ խնդիրները ունեցել են նրա համար աւելի տեսական, քան կենսական նշանակութիւն, որովհետեւ ինքը ազգայնօրէն զրկուած կամ վտանգուած չէ եղել երբեք:
Դրութիւնը փոխուեց, երբ սոցիալիստական բանակի մէջ տեղ գրաւեցին ու իրանց ձայնը լսելի արին աւստրօ—հունգարական եւ ռուսական սոցիալիստները: Այս բազմազգեայ կայսրութիւնների մէջ պրոլետարիատի մի խոշոր մասը (գերիշխող ազգութեան չպատկանող մասը) ինքը ապրել էր, ինքը կրել իր վրայ ազգային իրաւազրկութեան ծանրութիւնը, գիտէր, թէ ո՛րքան թունաւորուած է իր կեանքը ու ո՛րքան կաշկանդուած առաջադիմութիւնը ազգային բնոյթ ունեցող զրկանքների պատճառով: Խնդիրը դարձաւ լուրջ մտահոգութեան առարկայ - մի կենսական պահանջ, որ պէտք է բաւարարուէր, սպառնալով հակառակ դէպքում սոցիալիստական բանակի ամբողջութեան։
Սրանից մօտ երեսուն տարի առաջ աւստրիական սոցիալիստները մշակեցին մի մանրակրկիտ ծրագիր՝ ազգային փոքրամասնութիւնների իրաւունքները պաշտպանելու համար բազմազգեայ պետութիւնների մէջ։ Իսկ մեր օրերում ռուս բոլշեւիկները փորձ արին գործնականօրէն լուծե-<noinclude></noinclude>
m0csqz40qxzs61vb3vhdmki8auhlhru
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/187
104
69527
395296
192326
2026-09-14T09:12:43Z
LetterBot
3069
(via JWB)
395296
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>լու ազգային կնճռոտ խնդիրը, նոյնիսկ Ռուսաստանը անդամահատելու եւ ազգային անջատ պետութիւններ կազմելու գնով:
Ուշագրաւ ու խրատելի պիտի լինի այս երեւոյթը,- մասնաւորապէս նրանց համար, ով սովորութիւն է արել սոցիալիզմը ազգութիւնների թշնամի ներկայացնելու։
Այն հանգամանքը, որ Խորհրդային Դաշնակցութեան մէջ ազգային պետութիւնների անկախութիւնը հեռու է լրիւ ու կատարեալ լինելուց, սահմանափակուած է Մոսկուայի շատ ակտիւ գերիշխանութեամբ, - այս հանգամանքը չպիտի շփոթեցնի դիտողի միտքը։ Սա կարող է լինել ոչ թէ դաւանանքի, այլ պարզապէս նպատակայարմարութեան խնդիր, մի կոմպրոմիսական դրութիւն, անխուսափելի հետեւանք իրերի ու ուժերի որոշ դասաւորութեան:
Կարելի է, ի հարկէ, կասկածել ռուս բոլշեւիկների անկեղծութեանը, կարելի է ենթադրել, թէ նրանց բռնած դիրքը, ազգութիւնների հանդէպ ցոյց տուած– փափկանկատութիւնը՝ դաւանանք չէ, այլ միայն քաղաքականութիւն: Կարելի է ենթադրել, թէ այսօրուայ բոլշեւիկները՝ երէկուայ աշխարհակալներն են, որ ձգտում են հաւաքելու, վերհաստատելու նախկին կայսրութիւնը եւ թէ այն կէս-անկախութիւնը, որ տրւած է այսօր ազգութիւններին՝ ժամանակաւոր մի միջոց է միայն վերջնական նպատակներուն<noinclude></noinclude>
nf78wgxydjg5ymz3fwon70b60jjh15t
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/188
104
69543
395297
192416
2026-09-14T09:12:44Z
LetterBot
3069
(via JWB)
395297
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>հասնելու համար... Գուցէ եւ այդպէս է։
Անկեղծ են թէ ոչ ռուս բոլշեւիկները, — էական չէ մեզ հետաքրքրող խնդիրը լուսաբանելու համար: էականն այն է, որ սոցիալիստական բանակի մաքսիմալիստական թեւը — այն իսկ թեւը, որ ամէնից հեռու է գնում իր պահանջների մէջ, ամէնից աւելի անհաշտ է հակառակորդի հանդէպ ու ամէնից քիչ ընդունակ կոմպրոմիսների,- այսօր այդ թեւը ազգութիւնների հետ է եւ ոչ նրանց դէմ: Սա՛ է էականը:
Եթէ Մոսկուայի վարիչները անում են այդ. հակառակ իրանց ցանկութեան - սա մի նոր ու շատ զօրաւոր ապացոյց է իմ թէզի ճշմարտութիւնը հաստատելու համար: Եթէ մի սոցիալիստական կառավարութիւն - ճիչդ այնպէս, ինչպէս բուրժուական կառավարութիւնները ու դեռ մի քիչ էլ աւելի - հարկադրուած է պաշտպան կանգնելու (կամ պաշտպանութիւն ցուցադրելու) ազգութիւնների ազգայնօրէն ապրելու իրաւունքներին, ապա ուրեմն կայ մի ուժ, որ վեր է կառավարութիւններից, նրանց անմիջական կամ հեռաւոր դիտաւորութիւններից:
Եւ այդ ուժը սոցիալիստական միտքն է ու սոցիալիստական խիղճը:
Սոցիալիստը դասակարգային եռուզեռի մէջ կարող է մոռացութեան տալ, անտես թողնել ազզային դատը: Բայց ամէն անգամ, երբ հարկադրուած է լինում ուշադրութեան առնելու այն եւ<noinclude></noinclude>
giqbux4gzgn7qt3g64fbjkyswsodceq
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/189
104
69552
395298
192476
2026-09-14T09:12:46Z
LetterBot
3069
(via JWB)
395298
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>իր խօսքն ասելու,- խօսքը անփոփոխ ազգութիւնների կողքն է։
Ով հետեւել է սոցիալիստական կոնգրեսների աշխատանոցներին ու որոշումներին, գիտէ որ այդպէս է։ Եւ որրիշ կերպ չի կարող լինել: Սոցիալիստի ամբողջ աշխարհահայեցողութիւնն ու իրաւահասկացողութիւնը, բարիի ու չարի ըմբռնումը, խորտակելու ներկան ու երազած ապագան,- թոյլ չեն տալիս այլ վերաբերում:
Ասել, թէ սոցոալիզմը թշնամի է ազգութեան, - նշանակում է չհասկանալ վարդապետութեան էութիւնը կամ զրպարտել այն:
{{Կենտրոն|'''Ը.'''}} {{Կենտրոն|'''I'''}} Ամփոփեմ մէնչեւ հիմա ասածս:
Մարդկութեան բաժանումը ազգային հատուածների - անհերքելի փաստ է: Ազգը ոչ ցնորք է, ոչ մտածածին գաղափար, այլ իրական երեւոյթ:
Մեր հասկացողութիւնը այդ բարդ երեւոյթի մասին, մեր բացատրութիւններն ու մանաւանդ սահմանումները՝ կարող են լինել անբաւարար, միակողմանի, պակասաւոր ու վիճելի, բայց ե—<noinclude></noinclude>
e6ihdbdbme5jtmyqdnqrltcbq1pt9yl
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/190
104
69553
395300
192478
2026-09-14T09:12:49Z
LetterBot
3069
(via JWB)
395300
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>րեւոյթի գոյութիւնը մնում է անհերքելի։
Ազդը՝ պատմա—մշակութային դաս է, մի բարդ միութիւն, մի հաւանական անհատականութիւն, որի մէջ մտնում են տարբեր տարրեր, տարբեր չափերով:
Ազգային միութիւնների սահմանները անկայուն են, երերան, փոփոխական - լայնանում են ու նեղանում ժամանակի ընթացքում:
Ազգերը անսկիզբ չեն, ոչ էլ անվախճան: Ազգերը ծնունդ են առնում, զարգանում, զօրեղանում, ապա թուլանում, ձուլւում ուրիշ ազգերի ու մեռնում, թողնելով իրանց ետեւ մշակութային աւելի կամ պակաս արժէքաւոր ժառանգութիւն:
Ամէն մի ազգ առանձնապէս՝ անցողական է: Բայց ազգ երեւոյթը, իբրեւ այդպիսին՝ տեւողական է ու թերեւս անջնջելի:
Ազգը — atavisteական (առհաւական) երեւոյթ չէ, մնացորդ բարբարոս անցեալի: Համեմատաբար նոր երեւոյթ է ազգը, ծնունդ է առել այն ժամանակ ու այնտեղ, երբ եւ ուր մարդկային հասարակութիւնները հասել են քաղաքակրթաթեան որոշ (ու բաւականին բարձր) աստիճանի:
Քաղաքակրթութիւնը չի տանում դէպի ապազգայնացում: Մինչեւ հիմա եղել է հակառակը (այսինքն՝ քաղաքակրթութեան հետ զուգնթաց զօրեղացել են նաեւ ազգային անհատակա–<noinclude></noinclude>
gcajy6kh9yvok07hu46n0q5es2imf4r
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/191
104
69561
395301
192504
2026-09-14T09:12:51Z
LetterBot
3069
(via JWB)
395301
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նութիւնները) եւ պատճառ չկայ ենթադրելու, թէ ապագայում այլ կերպ է լինելու։
Ազգային միութիւնները - ինչպէս եւ ամէն մի ուրիշ կարգի միութիւն, ամէն մի հաւանական կամ անհատական օրգանիզմ - օժտուած են ապրելու, սնուելու ու պարզանալու զօրեղ բնազդով: Իր գոյութիւնը պահպանելու, ինքնահաստատուելու ու ապագան ապահովելու համար ամէն մի ազգային միութիւն մշտական պայքարի մէջ է ուրիշ ազգային միութիւնների հետ պաշտպանողական՝ եթէ թոյլ է, յարձակողական ու նուաճողական՝ եթէ ուժեղ է:
Այս պայքարը մի ուրոյն գիծ է մտցնում մարդկային պատմութեան մէջ (մանաւանդ նորագոյն ժամանակներում), ազգը հանդիսանում է քաղաքական ու մշակութային գործօն շատ խոշոր չափի:
Ազգային պայքարը առընչութիւն չունի դասաակարգային պայքարի հետ, ինչպէս եւ ինքը ազգը առընչութիւն չունի դասակարգային բաժանումների հետ: Ազգը ապադասակարգային է, ինչպէս եւ դասակարգը՝ ապազգային:
Պատահում է, որ դասակարգերը շահագործում են իրանց օգտին ազգային բամանումների ու ազգային գիտակցութեան գոյութիւնը: Բայց դա չի բխում երեւոյթների էութիւնից, այլ պայմանաւորում է պատահական ու անցողական կացութիւնով: Ազգային ու դասակարգային պայ—<noinclude></noinclude>
n95wo04ig5yx3l309up9vtou49hgz16
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/192
104
69562
395302
192506
2026-09-14T09:12:52Z
LetterBot
3069
(via JWB)
395302
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>քարները կարող են խաչաձեւել, օժանդակել կամ խանգարէլ իրար, բայց երբեք՝ նոյնանալ, ձուլուել իրար մէջ կամ նոյնիսկ տեւականօրէն դաշնակցել։
{{Կենտրոն|'''II'''}} Զգիտեմ, կարողացա՞յ արդեօք հիմնաւորել այս եզրակացութիւնները: Յամենայն դէպս, իմ հիմնաւորումնէրի պաշարը սպառել եմ արդէն ու էապէս նոր բան՝ այս ուղղութեամբ՝ աւէլացնելու չունեմ այլեւս:
Անցնում եմ հետեւեալ հարցին, այն է.
Դրական երեւոյթ է ազգը, թէ՞ բացասական, ցանկալի՞ թէ ոչ—ցանկալի:
Սա նոր ու տարբեր խնդիր է, որովհետեւ՝ հաստատել որեւէ երեւոյթի գոյութիւնը ու բացատրել նրա էութիւնը դեռ չի նշանակում գնահատել այն, այլ միայն հասկանալ: Իսկ հասկանալով հանդերձ կարելի է ե՛ւ ողջունել ե՛ւ դատապարտել:
Այստեղ հանդիպում ենք մի նոր դժուարութեան. ի՞նչ տեսակէտից ողջունել եւ ինչ պատճառով դատապարտել, ո՞րը համարել դրական եւ որը բացասական:
Պէտք է կանխապէս պարզել այս հարցը, պէտք է ընտրել ու ընդունել գնահատման մի ե–<noinclude></noinclude>
hmahlnuab8yt7wfr91fbtcux1z8ja5f
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/193
104
69563
395303
192510
2026-09-14T09:12:54Z
LetterBot
3069
(via JWB)
395303
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>լակէտ, մի ընդհանուր չափանիշ, որպէսզի կարողանանք հասկանալ իրար:
Սկսեմ մի քիչ հեռուից:
Մարդը սոցիալական կենդանիներից է: Իր նիւթական ու ոչ—նիւթական բապմազան կարիքները բաւարարելու համար, մարզը հարկադրւած՛ է բարդ ու բազմանդամ միութիւններ կազմել, ընկերային կեանքով ապրել։ Եւ պատմութիւնը ուրիշ բան չէ, քան այդ ընկերութիւնների աստիճանաբար զարգացումը, ձեւաւորումը ու ձեւափոխումը:
Ընկերային կեանքը հարկադր՛ում է մարդանհատին յարմարուելու իր ընկեր—կենակիցներին, ուրեմն եւ որոշ չափով կաշկանդում է անհատի բացարձակ ազատութիւնը, զրկանքների է ենթարկում ու զոհաբերութիւններ պահանջում՝ ընկերութեան գոյութիւնն ու բարգաւաճումը ապահովելու համար:
Բայց որովհետեւ ինքը ընկերութիւնը - վերջի հաշուին - ունի մի նպատակ միայն՝ հոգալ մարդ—անհատի կարիքները եւ գնահատելի է այնչափ, որչափ հասնում է այդ նպատակին, ուստի եւ ամէնից լաւ կազմակերպուած ընկերութիւնը ա՛յն է, որը ամէնից աւելի - ըստ բանակի ու ըստ որակի - բաւարարում է իր անդամներին, մարդ—անհատներին:
Ամէն մի երեւոյթ, որ ուժեղացնում է հաւանական օրգանիզմը, հարստացնում է հանրային<noinclude></noinclude>
fl6c14c7pbecy83absh9gxzt2esd8cx
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/218
104
69564
395331
192512
2026-09-14T09:13:37Z
LetterBot
3069
(via JWB)
395331
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Վերեւում փորձ արի ուրուագծելու, թէ ինչ ճանապարհներով ամրապնդւում է, ինքնհաստատւում կամ ընդհակառակը կազմալուծւում, ապազգայնանում ոեւէ ազգ:
Չէ՞տք է արդեօք աւելացնել, որ իմ գծածը սխեմաներ են միայն եւ ո՛չ կենսական ծրագրեր: Իրականութեան մէջ կարելի չէ - եւ ոչ էլ պէտք կայ - հետեւել բառացիօրէն այդ զտուած ու խիստ միակողմանի սխեմաներին:
Հասկանալի է, որ իմ տղին աստիճանաբար թուրքացնելու կամ թուրքանալու ճամբին վրայ դնելու համար անհրաժեշտ չէ, որ անունը անպատճառ Մահմէդ դնեմ (Արամը նոյնպէս կարող է թուրքանալ) եւ ռուսացնելու համար բնաւ կարիք չկայ, որ ծննդեան տօնը անպատճառ Դեկտ. 25ին տօնել տամ (սուրբ Սարգիսի պասը պահողն էլ կարող է ռուսանալ): Միւս կողմից, հայ մնալու համար անհրաժեշտ չէ - ոչ էլ նպատակայարմար - որ շուրջս շինական պարիսպ քաշեմ, զրկեմ ինձ ու իմ ազղակիցներին Նասբեդդին Հոջայի այնքան համով զրոյցներից ու Ֆ. Շալեապինի ա՛յնքան գեղեցիկ երգերից:
Ասի արդէն, որ Հասանի ու Իվանի հետ կենակցելն ու գործակցելը ոչ միայն անխուսափելի, այլեւ շա՛տ կարեւոր բան է հենց իրան Արամի համար, - այդ չէ խնդիրը: Ամբողջ խնդիրը նրանումն է, թէ այդ միջազգային, հանուր մարդկային կենակցութեան մէջ ո՞րը պէտք է համարել<noinclude></noinclude>
q1173itqeen75qi2jkjg2mdetcgj4dt
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/194
104
69581
395304
192570
2026-09-14T09:12:55Z
LetterBot
3069
(via JWB)
395304
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կեանքը ու լաւագոյն միջոցներ է տալիս բաւարարելու անհատին - ամէն մի այդպիսի երեւոյթ պատմութեան մէջ դրական է ու առաջադիմական: Եւ՝ հակառակը:
Մարդու համար գերագոյն արժէքը՝ ինքը մարդն է ու միակ չափանիշը դրականի ու բացասականի մարդ—անհատի ապրումները, զոհութիւնն ու դժգոհութիւնը, երջանկութիւնն ու տառապանքը:
Փոխադարձ օգնութեան կարիքը տուել է ոչ միայն ծնունդ, այլ նաեւ ընթացը ու ուղղութիւն մարդկային ընկերութիւնների եւ հանրային կեանքի զարգացման:
Եւ սա՛ է, որ առաջադիմութիւն ենք անուանում:
Այդ առաջադիմական ճամբու վրայ մարդկութիւնը՝ իբրեւ ամբողջութիւն եւ մարդկային տարբեր հատուածները՝ իբրեւ կազմակերպուած հաւատականութիւններ, շատ էլ հեռու չեն գնացել ու ինքը ճամբան էլ անվերջ է: Բայց եւ այնպէս՝ ճամբան ա՛յդ է ու որոշ կայաններ մարդկութիւնը անցել է արդէն:
Կարճ է մարդու պատմական յիշողութիւնը, հազիւ ընդգրկում է չորս—հինգ հազար տարուայ անցեալ: Բայց եւ այդ շատ կարճ յիչողութիւնը բաւական է, որպկսզի համոզի որ «ոսկէ դարը» անցեալում չէր, այլ ապագայումն է (եթէ առ–<noinclude></noinclude>
equ5eosaqwgu92rww3hy3eiofux2ccs
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/195
104
69586
395305
192582
2026-09-14T09:12:57Z
LetterBot
3069
(via JWB)
395305
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>հասարակ ենթադրելի է որեւէ «ոսկէ դարի» հնարաւորութիւն):
Ճիշդ է, որ մեր գիտցած չորս–հինգ հազարամեակի ընթացքում պատմութիւնը շա՛տ դանդաղ է շարժուել, աւելորդ զիկզակներ ու պտոյտներ է արել, ապարդիւն ժամանակ է կորցրել ու ապարդիւն ուժեր վատնել, յաճախ կանգ է առել ու նոյնիսկ ետ է գնացել, կորցրել է ճամբան, որոնել է, տատանուել, նոր ուղիներ բացել... բայց, ընդհանուր առմամբ, անժխտելիօրէն առաջ է գնացել:
Որքան էլ քննադատենք ու դատապարտենք ընկերային կազմակերպութիւնը այսօրուայ քաղաքակիրթ աշխարհում, այնուամենայնիւ չենք կարող հերքել, որ մարդ—անհատը բաւարարելու տեսակէտից՝ կացութիւնը այսօրուայ Անգլիայում շատ աւելի լաւ է, քան էր Փարաւոնների ժամանակ Եգիպտոսում, Սարդանապալի ու Նարուգողոնոսորի ժամանակ Ասորա—Բաբելոնեան կայսրութեան մէջ, Դարեհի սատրապիաներում, դասական Հելլադայում ու Հռովմում, միջինդարեան աւատական Եւրոպայում կամ Իտալական վերածնունդի այնքան փայլուն շրջանում:
Տարբերութիւնը մեծ է, փոփոխութիւնը դէպի լաւը՝ անժխտելի:
Որոնել, ձգտել գտնել ու հաստատել մարդկային ընկերութիւնների լաւագոյն կազմակերպում՝ հանրային կեանք կանոնաւորելու եւ կա–<noinclude></noinclude>
pmy9yjlqz5c6njd7fmxo669lfmp5rhm
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/196
104
69589
395306
192590
2026-09-14T09:12:58Z
LetterBot
3069
(via JWB)
395306
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նոնաւորած հանրային կեանքի մէջ մարդ—անհատի կարիճները ամենամեծ չափերով հոգալու համար - սա՛ է առաջադիմութիւնը, առաջադիմութեան նպատակը, բովանդակութիւնն ու չափանիշը:
Ամէն մի պատմական երեւոյթ - ուրեմն եւ ազգ երեւոյթը - պէտք է գնահատել, ողջունել կամ դատապարտել այս տեսակէտից:
{{Կենտրոն|'''III'''}} Արդ՝ առաջադիմակա՞ն թէ յետադիմական գործօն է ազգը:
Դարձեալ մի շեղում պիտի անեմ ու նկատեմ, որ սքոլաստիկան հարց չէ սա, պարապ մտքի մարզանք, - ոչ, կեանքի խնդիր է, որ պիտի լուծուի:
Ազգերը գոյութիւն ունեն ու մշտական պայքարի մէջ են գոյութեան համար: Ամէն մարդ ինքը պատկանում է ոեւէ ազգի, ինքը անհատապէս պայքարի մէջ է, պայքարի առարկայ է ու ենթակայ, գործող ու գործի հետեւանքները կրող - ուղի թէ չուզի:
Ամէն մի ազգային միութիւն, ամէն օր ու շարունակ, ենթակայ է - աւելի կամ պակաս չափերով - երկու կարգի ազդեցութիւնների, երկու հակադիր, միմեանց հետ մրցող ոյժերի:<noinclude></noinclude>
q90x5mb3w4so8ou5y0rhrkmcmulmsgt
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/197
104
69607
395307
192673
2026-09-14T09:13:00Z
LetterBot
3069
(via JWB)
395307
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Ազդեցութիւնների ու ոյժերի մի խումբ ձգտում է վերացնել կամ թուլացնել ազգային տարրերը, ապազգայնացնել ազգը. մի ուրիշ խումբ՝ պաշտպանել, հաստատել, զօրեղացնել ազգային անհատականութիւնը..
Որի՞ կողմն անցնել, ո՞ր բանակը ուժեղացնել եւ որի՞ դէմ զինուել։
Կրկնում եմ՝ պարապ հարց չէ սա:
Գիտեմ, որ պատմութիւնն ու կեանքի առարկայական պայմանները ունեն իրանց սեփական օրէնքները, որ շատ աւելի զօրեղ են, քան մարդկային ոչ միայն անհատական, այլ եւ հաւաքական կամքը, ցանկութիւնները, ձգտումները: Գիտեմ, որ պատմութիւնը ունի իր ընթացքը, զարգանալու իր ուրոյն տրամաբանութիւնը, որը ոչ միայն անխորտակելի է, այլ եւ յաճախ անհասկանալի է, անհասանելի մարդկային մտքի համար:
Բայց գիտեմ եւ մի ուրիշ բան, — այն, որ մարդը երբեք չի կարող հրաժարուել իր սեփական ցանկութիւնները ունենալու իրաւունքից, սեփական կամքը արտայայտելու, եւ հաստատելու հրամայողական պահանջից:
Մարդը գիտակից էակ է — համեմատաբար պիտակից ու աւելի գիտակից, որեւէ ուրիշ կենդանի էակ երկրագնդի վրայ: Մարդը ծառ չէ, ոչ էլ մրջիւն կամ ոչխար: Նա չի կարող թոյլ տալ, որ կենսաբանական օրէնքները կամ ժառան–<noinclude></noinclude>
lckra67s78pgj0a39h124yrqr9ul1aa
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/198
104
69608
395308
192674
2026-09-14T09:13:01Z
LetterBot
3069
(via JWB)
395308
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>գած բնազդը տանեն նրան, ուր կամենան:
Ի հարկէ, կենսաբանական օրէնքը կամ ժառանգած բնազդը այնպիսի հիմնական ու տարերային ոյժեր են, որոնց գոյութիւնը մարդը չի կարող վերացնել կամ ջնջել. բայց կարող է որոշ շրջանակի մէջ դնել նրանց ընթացքը, որոշ ուղղումներ մտցնել արտայայտութիւնների մէջ, հարկադրել մէկ ոյժին մի ուրիշ ոյժ (որովհետեւ գիտակցութիւնն ու կամքը - նոյնպէս ոյժեր են): Կարող է կամ կարծում է, թէ կարող է անել այդ ու ամենայն դէպս՝ ձգտում է կարողանալու:
Եւ այս ըմբոստացման, ինքնորոշուէլու այս յանդգնութեան եւ իր «ես»ը հաստատելու այս յամառ կամքի մէջն է մարդու ամենամեծ արժէքը։
Մարդը ըմբոստանում է ոչ միայն պատմական ու սոցիալական, այլ եւ բնական օրէնքների դէմ, աշխատում է սանձահարել իրանից դուրս գտնուած ուժերը, ենթարկել իր կամքին, ծառայեցնել իր կարիքներին:
Ե՛ս եմ իմ կեանքի տէրը — ասում է մարդը - եւ եթէ չեմ՝ ուզում եմ որ լինեմ, պէտք է որ լինեմ ու կը լինեմ: Իսկ եթէ Աստուած կամ Օրէնքը կտրեն ճամբաս, կը պայքարիմ Աստուծոյ եւ Օրէնքի դէմ: Կը պայքարեմ ու կը յաղթեմ:
Գուցէ ինքնախաբէութիւն է սա (ու անշուշտ<noinclude></noinclude>
f6dt5saee64w02n7i65t8a2wk8c806h
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/199
104
69611
395309
192704
2026-09-14T09:13:03Z
LetterBot
3069
(via JWB)
395309
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ինքնախաբէութիւն է խոշոր չափերով - խոշոր չափերով, բայց ոչ ամբողջովին): Եւ սակայն այս ինքնախաբէութեան մէջն է մարդու ոյժը, ապրելու ու առաջադիմելու կարողութիւնը:
Հոգով առողջ ու կեանքով լեցուն մարդը չի կարող լինել ճակատագրապաշտ, չի կարող ասել այս է սահմանուած ինձ համար եւ թող օրհնեալ (կամ՝ ըստ ճաշակի՝ անիծեալ) լինի Տիրոջ կամքը, որ անփոփոխելի է, անվիճելի, անխուսափելի... Մարդիկ ու մարդկային ընկերութիւնները, որոնք թունաւորուած են այս թոյնով, - մահուան են դատապարտուած, կենդանի դիակներ են արդէն։
Բայց ճակատագրապաշտութիւնը - իսկական եւ ոչ ֆրազիոլոգիան - բացառիկ երեւոյթ է, հազուագիւտ հիւանդութիւն: Իսկ ընդհանուր երեւոյիթն այն է, որ մարդը յամառ հաւատ ու խոր վստահութիւն ունի իր շատ սահմանափակ կարողաթեան վրայ, որոշակի տարբերում է բարին չարից, ցանկանում է ու ձգտում, ըմբոստանում է մի բանի դէմ ու ընդառաջ գնում մի ուրիշ բանի, շարունակ ծրագրում է ու կազմակերպում, պահանջում է, պայքարում եւ որոշ չափով կարողանում է կարգաւորել իր կեանքը ըստ իր ցանկութեան:
Եւ ահա ինչու միեւնոյն չէ, թէ մարդը ինչ հասկացողութիւն ունի կենսական այս կամ այն երեւոյթի մասին:<noinclude></noinclude>
90dxx9sl5tcv2zv083qd1ltq2y3zjvc
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/200
104
69640
395312
192852
2026-09-14T09:13:07Z
LetterBot
3069
(via JWB)
395312
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Որքան էլ գերազանց ու անյաղթելի լինեն մարդու գիտակցութիւնից ու դուրս գտնուող ոյժերը եւ որքան էլ սահմանափակ լինի մարդու սեփական կարողութիւնը, - այդ կարողութիւնը այնուամենայնիւ գոյութիւն ունի։ Պատմութիւնը ընթանում է ոչ միայն մարդուց անկախ օրէնքներովդ այլ նաեւ մարդկային գիտակցութիւնով. աւելի ճիշդը՝ մարդկային գիտակցութիւնը այն մասնակի ոյժերից մէկն է, որոնց գումարը որոշում է պատմութեան ընթացքը։
{{Կենտրոն|'''IV'''}} Ես հայ եմ եւ՝ հայ լինելով՝ չեմ կարող դառնալ - որքան էլ ցանկանամ - ոչ ռուս, ոչ թուրք: Սա իմ կարողութիւնից վեր բան է։
Բայց ես կարող եմ աստիճանաբար չէզոքացնել կամ թուլացնել - իմ մէջ ու իմ շուրջը — այն բոլոր առանձնայատկութիւնները, որ բնորոշում են իմ ազգութիւնը, իւրացնել որոշ չափերով ռուսի կամ թուրքի առանձնայատկութիւնները ձուլուել մասամբ օտար ազգութեան մէջ:
Կարող եմ անել եւ հակառակը - այն է, կարող եմ արթուն պահապան կանգնել իմ ազգային անհատականութեան, խանդօրէն պաշտպանել իմ ազգային դէմքը, ոյժ տալ - իմ մէջ ու իմ շուր–<noinclude></noinclude>
aphs0ve4gitde37yfgtdqguj7552yal
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/201
104
69641
395313
192853
2026-09-14T09:13:09Z
LetterBot
3069
(via JWB)
395313
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ջը - այն բոլոր տարրերին, որոնցից կազմւում է հայ ազգութիւնը, զարգացնել ու ամրացնել իմ ազգային գիտակցութիւնը, ըմբոստանալ ամէն մի ոտնձյգութեան դէմ, կռուի բռնուել ամէն մի հակառակ ոյժի հետ:
Տեսականօրէն կարելի է ենթադրել եւ մի երրորդ ընթացք, - այսինքն՝ կորցնելով աստիճանաբար իմ հայկական առանձնայատկութիւնները, կարող եմ չիւրացնել ռուսական կամ թուրքական առանձնայատկութիւններ, այլ ապազգայնանալ, բառի լայն իմաստով, միջազգայնանալ դառնալ սոսկ մարդ, ազատ որեւէ ազգային պատկանելութիւնից:
Տեսականօրէն ենթադրելի է, բայց իրականութիան մէջ անկարելի բան է սա: Իրականութեան մէջ ամէն մի անհատի ու ամէն մի խմբակցութեան ապազգայնացումը ուրիշ բան չէ, քան աստիճանական ձուլում ոեւէ ուրիշ ուղղութեան մէջ:
Եւ ուրիշ կերպ չի կարող լինել:
Չէ՞ որ - օրինակի համար ես պիտի խօսեմ որեւէ լեզու: Եթէ, չեմ խօսում հայերէն, պիտի խօսեմ ռուսերէն, թուրքերէն կամ մի այլ լեզու, որովհետեւ միջազգային, հանուր մարդկային քեզ ու գոյութիւն չունի (էսպերանտոն լեզու չէ, ինչպէս կաշխատեմ բացատրել մի քիչ յետոյ): Կարելի է առարկել, որ ես կարող եմ խօսել ե՛ւ հայերէն, եւ ռուսերէն... Բայց, նախ որ, իմ<noinclude></noinclude>
2mc5lhznjadd8q81hql92t1qcxz69o6
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/202
104
69642
395314
192854
2026-09-14T09:13:10Z
LetterBot
3069
(via JWB)
395314
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>մասամբ հայերէն, մասամբ ռուսերէնը կը լինի միայն կէս-հայերէն կէս–ռուսերէն եւ ոչ ապազգային, հանուր–մարդկային լեզու: երկրորդ, այդ դրութիւնը չէ կարող տեւողական լինել. կամ հայերէնը պիտի յաղթի ռուսերէնին կամ ռուսերէնը՝ հայերէնին եւ կամ - վերջապէս կազմուի մէ նոր ռուս—հայ ազգութիւն: Բայց դա կը լինի դարձեալ ազգութիւն եւ ոչ ապազգայնութիւն:
Տուեալ ազգութիւնը կարող է վերանալ, բայց պայմանով, որ լուծուի մի ուրիշ ազգութեան մէջ կամ նոր ազգութիւն կազմի: Միջին, ապազգային դրութիւն՝ իբրեւ տեւողական ու զանգուածային երեւոյթ՝ անկարելի բան է: Ինչպէս եւ բուսաբանական ու կենդանաբանական աշխարհում՝ խորթացած, կիսատ, անորոշ տիպերը չեն կարող կայուն ու կենսունակ լինել. կամ պիտի վերադառնան մայր–տիպերին, կամ կազմեն մի նոր, որոշակի ու ամբողջական տիպ:
Երկու ճամբայ կայ առջեւս. հաստատել իմ ազգութիւնը, ամրացնել ու խորացնել իմ ազգային տիպը կամ՝ աստիճանաբար կորցնելով ժառանգօրէն ստացած իմ ազգային առանձնայատկութիւնները, իւրացնել զուգընթացաբար օտար ազգութեան տարրեր, օտար դէմք: Երկրորդ ճամբան կարող է հասցնել ինձ մինչեւ կատարեալ ձուլում կամ մինչեւ մէ նոր ազգութեան հաստատում: Բայց վերջի ելքը ես ոչ կարող եմ նախա-<noinclude></noinclude>
kediachypud0limwhudi84gmnbkl5r4
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/203
104
69643
395315
192855
2026-09-14T09:13:12Z
LetterBot
3069
(via JWB)
395315
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>տեսել, ոչ էլ նախապատրաստել — իմ ընտրութիւնից ու այսօրուայ բռնած ընթացքից դուրս է այդ ելքը։
Երեք պրոցեսներն էլ կատարւում են իրականութեան մէջ: Բայց ընտրութիւն ես կարող եմ անել միայն առաջին երկուսի միջեւ, այստեղ արտայայտել իմ գիտակցութիւնն ու կամքը, յարել մէկին կամ միաին, ինքնորոշուել այս կամ այն ուղղութեամբ:
Սա ես կարող եմ անել ու որոշ շափով յաջողել:
Իմ գիտակցութիւնն ու կամքը եւ սրանց մանր ու խոշոր արտայայտութիւնները - կենսական գործօններ են, որ անդրադառնում են երեւոյթների ընթացքի վրայ, ոյժ են տալիս այս կամ այն պրոցեսին:
Հային հայ մնալը կամ աստիճանաբար ռուսանալու ու թուրքանալու ճամբով գնալը - կախուած է մասամբ եւ ինձանից, իմ ցանկութիւնից ու ընտրութիւնից։
Փորձեմ պարզել միտքս՝ դիտմամբ խտացրած ու գռեհկացրած օրինակներով:
Ես կարող եմ իմ անուան «ունի» վերջաւորութիւնը փոխել «ով»ի կամ «օդլի»ի: Կարող եմ ամուսնանալ ռուս կամ թուրք, աղջկայ հետ, խաոբն, կէս-Հայ սերունդ տալ, իմ զաւակների անունը Բորիս կամ Ջումշուդ, Օլգա կամ կամ Նազլու գնել։ Կարող եմ թուրքերի հետ գնալ աղօթելու<noinclude></noinclude>
57i841tcep8gx9sdnknskobmijkcns7
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/204
104
69645
395316
192859
2026-09-14T09:13:14Z
LetterBot
3069
(via JWB)
395316
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>մզկիթ կամ ռուսների հետ Ծննդեան տօնը տօնել Դեկտեմբերի 25ին: Կարող եմ գլխիս ֆէս դնել կամ ուսերիս արմակ ձգել, բարեւելով ծանօթներիս՝ «թեմէննահ» ու «սելամ» անել կամ՝ բարկութեանս ժամին ռուսական «երեք—յարկանին» յիշել: Կարող եմ իմ տան մէջ ու իմ բարեկամների հետ խօսել միմիայն (կամ գերադասաբար) ռուսերէն կամ թուրքերէն, կարդալ ռուսական գրքեր կամ հետեւել թուրք մամուլին: Նախնական կրթութիւն տալու համար՝ կարող եմ ուղարկել իմ զաւակներին մեդրէսէ կամ շկօլ, այբբենը սովորեցնել ռուս կամ թուրք ձեռնարկներով: Իմ տանը, ընտանեկան շրջանում, ձմեռային երկար երեկոները հաճոյքով անցկացնելու համար, կարող եմ պատմել «Աշուղ Ղարիբի» կամ «Ծուռ Իվանի» հեքիաթը, Մուրոմցի Իլիայի քաջագործութիւնները կամ Քեօռ Օղլիի արկածները, Կռիլովի առակները կամ Նասրեզդին Հոջայի զուարճախօսութիւնները: Կարող եմ երգել ու երգել տալ «Մայր Վոլգայով դէպի վար» կամ «Հէյ Գազիլէր», նուազել ու նուազել տալ «Տէր, պահիր Ցարին» կամ «Ջեղեհիր»: Իմ փոքրիկների թրթռուն սրտերը յուզելու, մտքերին ու երեւակայութեանը ուղղութիւն տալու համար կարող եմ պատմել օսմանեան կեռ թուրի կատարած նուաճումները, այտ—Սոֆիայի գագաթին յաղթական մահիկ ցցելը, Մարգարէի սուրբ վերարկուի ու կանաչ դրօշակի պահապանութիւնը,<noinclude></noinclude>
sis1q6p602z962ojvbhdii963vf8xiz
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/205
104
69646
395317
192864
2026-09-14T09:13:15Z
LetterBot
3069
(via JWB)
395317
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>փառահեղ սուլթան Սուլէյմանի արշաւանքը մինչեւ Վիեննա, Մուսթաֆա Քեմալի հայրենասիրութիւնը, թուրք ցեղի բարձր առաքինութիւնները, նրա տոկունութիւնը, հաւատարմութիւնը իսլամին, ազնուութիւնը գործերի մէջ, ասպետական վեհանձնութիւնը, բարքերի պարզութիւնը:
Կամ՝ եթկ հայեացքս ուղղում եմ Ռուսաստանին պատմել վորեագների գալը, Վլադիմիր Արեւ-իշխանի ու իր բողատիրների խնճոյքները, Մոսկովեան ցարերի աշխարհակալութիւնը, թաթարական լուծի թօթափումը, Իվան Սուսանինի մարտիրոսութիւնը, Մեծն Պետրոսի փրկարար մահակը, 12 թուականի պատերազմը, Սիբիրեան երկաթուղու կառուցումը, որ կապում է - մէկ կայսրութեան սահմանների մէջ - Հին աշխարհի երկու ծայրերը, արեւելքն ու արեւմուտքը, Պետրոգրադն ու Վլադիւոստոկը (օգտուելով դէպքից, կարող եմ բացատրել, որ Վլադիւոստոկ ասել է «տիրիր Կովկասին» ու Վլադիմիր ասել է «տիրիր աշխարհին»)։ Կարող եմ բացատրել, թէ մտքի ու ստեղծագործութեան ինչ տիտաններ են Բուշկինն ու Տոլստոյը, գեղարուեստական ի՛նչ յայտնութիւններ են ռուսական երաժշտութիւնը, Մուսորդսին ու Շալեապինը, Մոսկուայի թատրոնն ու Պետրոգրատի բալետը, եւ պատմական ինչ մեծ երեւոյթներ են ռուսական Նիհիլիզմը ու խորհրդային իրաւակարգը: Օգտագոր–<noinclude></noinclude>
cz9cjiz3qygymafo92yf2l7020ne65s
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/206
104
69648
395318
192866
2026-09-14T09:13:16Z
LetterBot
3069
(via JWB)
395318
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ծելով աշխարհագրական քարտէզը, սինեման, մեծ նկարիչների գունաւոր կտաւները ու բանաստեղծների պատկերաւոր խօսքը, կարող եմ ճաշակ ու սէր ներշնչել դէպի ռուս երկրի անհուն տարածութիւնները, անծայր դաշտերը, հազարամեայ կուսական անտառները ու հսկայ գետերը, որ հոսում են զօրեղ ու յաղթական, ինչպէս զօրեղ ու յաղթական, ինքը մեծ ազգը...
Ես կարող եմ անել այն ամէնը - եւ դեռ շատ ուրիշ բան - իմ ու իմ շրջապատի մէջ հայութիւնը չէզոքացնելու եւ փոխարէնը ռուսական կամ թուրքական ոգի ներշնչելու, ռուս կամ թուրք ազգայնութիւն պատուաստելու ու ապագայ ձուլման ճանապարհները հարթելու համար:
Բայց կարող եմ անել եւ հակառակը - կարող եմ խտացնել իմ շուրջս հայկական մթնոլորտը, շնչել ու ապրել այդ մթնոլորտի մէջ։
Կարող եմ իմ «Չիլինգարով» ազգանունը վերածել «Դարբինեանի» (ինչպէս իմ պապը իր «Իգիթխանեան» ազգանունը փոխել է «Քաջազնունիի») իմ մանչուկներին՝ փոխանակ Պետրոս ու Օհաննէսի՝ Արամ ու Աշոտ անուանել: Կարող եմ անհաշտ հակառակորդ լինել խառն ամուսնութիւնների ու սպառնանալ զաւակներիս, թէ կը զրկեմ ժառանգութիւնից (կամ հայրական օրհնութիւնից՝ նայելով հանգամանքներին), եթէ օտարների հետ ամուսնանան: Կարող եմ ներշնչել, թէ հայի միակ եկեղեցին (եթէ պէտք է ոեւէ եկե–<noinclude></noinclude>
oc3ji0dvhqnqw32nb8r59lahm10yz4n
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/219
104
69650
395332
192890
2026-09-14T09:13:38Z
LetterBot
3069
(via JWB)
395332
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>հիմնական, կեանքին ուղղութիւն ու բովանդակութիւն տուող եւ ո՞րը օժանդակող, լրացուցիչ։
Այս տե՛ղ է ահա, որ կարող են բաժանուել ճանապարհները եւ այստե՛ղ է, որ պէտք է ընտրութիւն անել (իսկ ընտրութեան հետ միասին՝ նաեւ պայքարել):
Ազգը պատմական երեւոյթ է ու ազգերի գոյութիւնը անհերքելի փաստ...
Այո՛, բայց ամէն մի պատմական երեւոյթ ու ամէն մի իրական փաստ սրբութիւն հօ չէ՞ ինձ համար:
Եթէ այդպէս լինէր, ես պիտի հրաժարումի որեւէ գնահատումից առհասարակ ու խոնարհուէի ամէն մի իրականութեան առջեւ ընդհանրապէս, որովհետեւ չկայ մի երեւոյթ, որ չունենայ իր պատճառները անցեալում ու չանդրադառնայ ներկայի վրայ:
Պատճա՞ռ է սա, որ ես ցանկալի համարեմ այդ երեւոյթները, պաշտպան կանգնեմ դասակարգին ու պետութեան, պայքարեմ նրանց գոյութիւնը յաւերժացնելու համար:
Իմ պատասխանը այդ հարցին՝ բացասական է:
Երբ ես իմ մտքի մէջ պատկերացնում եմ լաւագոյն կազմակերպութիւն հանուր—մարդկային համակենակցութեան համար, ոչ դասակարգային եւ ոչ էլ պետական բաժանումները տեղ<noinclude></noinclude>
08fn57xzm3ogw1yz46qoog14qve5z66
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/220
104
69651
395334
192891
2026-09-14T09:13:42Z
LetterBot
3069
(via JWB)
395334
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>չեն գտնամ այդ կազմակերպութեան մէջ: Ինչ էլ եղած լինի սրանց դերը անցեալում եւ որքան էլ անխուսափելի ու նոյնիսկ անհրաժեշտ լինի գոյութիւնը ներկայում, ես ցանկանում եմ ու նախատեսնում այն շատ լաւ օրը, երբ մարդկութիւնը ի վիճակի կը լինի ազատագրուելու դասակարգերից (որ կազմակերպուած շահագործութիւն է) ու պետութիւններից (որ կազմակերպուած բռնութիւն է)։
Ես հարկադրուած եմ հաշուի առնել դա սակարգերի ու պետութիւնների գոյութեան փաստը: Տուեալ պայմանների մէջ ու որոշ նկատումներով կարող եմ հանդուրժել նրանց գոյութիւնը, իբրեւ ժամանակաւոր ու անցողակի, բայց անխուսափելի չարիք. կարող եմ այսօր չկռուել կամ սահմանափակել կռիւս մասնակի յարձակումներով, վերապահելով ընդհանուր գրոհը ապագային, երբ աւելի լաւ զինուած լինեմ. վերջապէս, այս կամ այն դէպքում կարող եմ նոյն իսկ պաշտպանել գոյութիւն ունեցող չարիքը, աւելի վատթար չարիքները կանխէլու համար... Բայց եւ այնպէս՝ իմ գնահատումն ու վերաբերումը կը մնան բացասական:
Ինչ կը կորցնեն մարդ—անհատն ու ամբողջ մարդկութիւնը, իբրեւ մարդ—անհատների մի մեծ հաւաքականութիւն, եթէ սոցիալ—տնտեսական փոխ—յարաբերութիւնները ձեւաւորուեն այնպէս, որ ասպարէզից վերանան ի սպառ դասակարգային<noinclude></noinclude>
e8vrz5d14hn09mwa7s9xidcgbua387r
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/221
104
69652
395335
192893
2026-09-14T09:13:43Z
LetterBot
3069
(via JWB)
395335
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>բաժանումները, ժողովուրդները ապադասակարգայնանան կամ՝ ուրիշ խօսքերով՝ կազմեն մի հատիկ աշխատաւոր դասակարգ: Իմ խորին համոզումով՝ ոչինչ չեն կորցնի ու շատ բան կը շահեն:
Ի՞նչ կը կորցնեն մարդ—անհատն ու մարդկութիւնը, իբրեւ հաւաքականութիւն, եթէ հնարաւորութիւն գտնուի կազմակերպել քաղաքական կեանքը այնպէս, որ վերանան ասպարէզից բոլոր պետական բաժանումները, բոլոր պետութիւնները՝ իրանց կենտրոնացրած բարդ մեքանիզմներով, օրէնսդիր ու գործադիր իշխանութիւններով (պարլամենտներով ու կառավարութիւններով), իրանդ բանակներով, դատարաններով, ոստիկանութիւններով ու բանտերով եւ տեղի տան ինքնավար համայնքների մի ընդարձակ Դաշնակցութեան: Իմ խորին համոզումով՝ ոչինչ չեն կորցնի ու շատ բան կը շահեն:
Կարո՞ղ եմ ասել նոյնը եւ ազգերի վերաբերմամբ։
Կարո՞ղ եմ ասել, թէ ազգային բաժանումները նոյնպէս չարիք են - թերեւս անխուսափելի ու նոյնիսկ անհրաժեշտ պատմական որոշ պայմանների մէջ - բայց եւ այնպէս՝ չարիք:
Կարո՞ղ եմ ասել, թէ մարդ—անհատն ու մարդկութիւնը ոչինչ չեն կորցնի ու դեռ մի բան շահած կը լինեն, եթէ վերանան բոլոր ազգային բաժանումները ու ամբողջ մարդկութիւնը ձուլ–<noinclude></noinclude>
r9km44yznrzkavyo9e9fsuw3gs3lwpm
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/207
104
69654
395319
192900
2026-09-14T09:13:18Z
LetterBot
3069
(via JWB)
395319
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ղեցի) - Լուսաւորչականն է որ աղօթքի երգը - շարականը: Կարող եմ պայման դնել կնոջս, որ մեր տան լեզուն հայերէնը պիտի լինի ու միայն հայերէնը: Իբրեւ առաջի ձեռնարկ՝ իմ փոքրիկներին կարող եմ տալ «Լուսաբերը» ու անգիր սովորեցնել Ղ. Աղայեանի ու Յ. Թումանեանի գողտրիկ ոտանաւորները, իսկ հետագայում կարդալ տալ Մ. Չամչեանի «Պատմութիւնը»: Կարող եմ հաւաքել գրադարանիս մէջ հայերէն հին ու նոր գրքեր, զարդարել սենեակս Հայաստանի քարտէսներով ու լուսանկար տեսարաններով, հայ գործիչների պատկերներով, հայ արուեստի նմոյշներով ու հայկական դրօշակներով: Պատանութեան հասած իմ զաւակների հետ կարող եմ ամիսներով շրջել Հայաստանի լեռներում ու ձորերում, որպէսզի ճանաչեն ու սիրեն իրանց հայրենիքը, գիտնան հայրենի ներկան ու անցեալը, աշխարհագրութիւնն ու պատմութիւնը։ Գրական գիտութիւնը կարող եմ համեմել հայ պատմութեան առասպելներով, ազգային վէպերով ու բանաստեղծական հիւսուածքներով:
կարող եմ պատմել ու սովորեցնել. - ահա՛ վեհափառ Մասիսը - սարերի սարը - ուր որսի էին ելնում հայ իշխանները եւ ուր մնում է մինչեւ այսօր, շղթաների մէջ, անիծեալ արքայ Արտաւազդը. ահա՛ Արարատեան դաշտը, Հայաստանի սիրտը, հայ մշակոյթի որորանը. ահա՛ էջմիածնի «շողակաթ լուսոյ խորան» սուրբ տա–<noinclude></noinclude>
d2pu3vu0foxvi9v52fkjiftw23g4d1f
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/208
104
69659
395320
192921
2026-09-14T09:13:20Z
LetterBot
3069
(via JWB)
395320
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ճարը, Զուարթնոցը ու Հռիփսիմէն, հայ ճարտարապետութեան սքանչելի արտայայտութիւններից մէկը. ահա՛ Մայր Արաքսը, որ մայրական անսպառ սիրով դարեր ու դարեր կերակրել է հայ ժողովուրդը. ահա՛ Հրազդանն ու Քասաղ գետը, որի ափէրին մանուկ Վարդգէսը կռեց–կոփեց Երուանդի դուռը, ահա լայնանիստ Արագածը իր զուլալ աղբիւրներով ու զմրուխտ կանաչով (որ այնքան սիրել ու այնքան երգել է հայ գեղջուկը. ահա՛ հացառատ Շիրակը ու Բագրատունիների Անին, իր Հոյակապ պարիսպները, տաճարներն ու պալատները - միջին դարեան հայ ճարտարարուեստի ու ճարտարագիտութեան լաւագոյն կոթողը. ահա՛ Գուգարրի անտառապատ լեռները ու ջրառատ ձորերը, Իվանէ ու Զաքարիա սպասալարների տանը, Հախբատի ճեմարանն ու Մագիստրոսի դամբարանը. ահա՛ սառնաշունչ Սեւանը ու իր խորհրդաւոր մենաստանը. ահա՛ Արցախն ու Սիւնիքը, լեռնային արծիւների ամպամերձ բոյնը, հայ անկախութեան վերջին ապաստանարանը. ահա՛ հեշտասէր Գողթանը, ուր հեթանոս երգիչները՝ բամբիւրների նուաղի տակ՝ երգել են սէրն ու գինին. ահա Վանայ կապոյտ—կանաչ, ժպտուն ու պսպղուն ծովակը, հայ երկրի անգին գոհարը. ահա՛ սէգ Սիփանը, Մեծ Մասիսի միակ ախոյեանը. ահա՛ Վարազը ու իր անմատչելի գագաթին, ըսպառնալիօրէն ծառացած հսկայ ժայռերի ծայ–<noinclude></noinclude>
phnah37zzic143if4s9ey9mxncrffeg
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/209
104
69660
395321
192923
2026-09-14T09:13:21Z
LetterBot
3069
(via JWB)
395321
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>րին՝ Աստղկայ բերդը, ուր արշալոյսին իջնում է հանգստանալու Արուսեակը, ինչպէս վերջալոյսին վառւում է Արագածի գլխին Լուսաւորչայ կանթեղը. ահա՛ գիներփուկների անուշ բոյրի մէջ դարերով նիրհած Վարագայ վանքը, ուր Խրիմեան Հայրիկը իր փոքրիկ մամուլն հաստատեց, երազեց ու աշխատեց Նոր Հայաստանի համար, ահա՛ Հայոց Ձորը, մեր նախահայրերի առաջի իջեւանը ու իր խոժոռ, տիտանական բերդը, որ շինեց ազատասէր Հայկ նահապետը՝ բաբելոնեան բռնակալի դէմ. ահա՛ Նարեկը ու Առտէր կղզին, ուր ճզնեց, աղօթեց ու գրեց իր աստուաշունչ խօսքը, Նարեկացի Գրիգորը. ահա՛ Գրգուռն ու կոնաձեւ Նեմրութը, ուր Աղբիւր—Սերոբը զէնք բարձրացրեց քրդական բռնութիւնների եւ օսմանեան տիրապետութեան դէմ. ահա՛ Տարօնի փարթամ Հովիտը, հարաւ–արեւմտեան Հայաստանի Այրարատը, Մամիկոնեան տոհմի ու Խորենացու հայրենիքը. ահա՛ Մուրադատու Մշոյ Սուլթան Սուրբ կարապետը, աշխարհի չորս կողմը ցրուած հայ մարդկանց ուխտատեղին. ահա Կարնոյ լեռնադաշտը, Հայաստանի Միջնաբերդը, Փոքր Ասիայի կտուրը, ուր ծնունդ են առնում ու տանում իրանց ջրերը - հարաւ եւ հիւսիս, արեւելք ու արեւմուտք - պատմական մեծ՛ գետերը, հին ու հնագոյն քաղաքակրթութեան ճամբաները...
Այս կարող եմ անել ես:<noinclude></noinclude>
cvvo0hy4mfq74lo232k4gepefp1scsc
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/210
104
69661
395323
192924
2026-09-14T09:13:24Z
LetterBot
3069
(via JWB)
395323
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Երկու ճանապարհներից ո՞րը ընտրեմ ու յետոյ՝ ի՞նչ ուղղութեամբ ինքնորոշուեմ քաղաքականապէս:
Կարող եմ՝ միանալով ինձ պէս մտածող ու իմ ցանկութիւնները ունեցող ուրիշ հայ մարդկանց հետ, կազմել քաղաքական ու յեղափոխական կուսակցութիւններ, դաւադրել օտար տիրապետութեան դէմ, բացայայտ ու գաղտնի պրոպագանդ, անել, դրամ ու զէնք հաւաքել, մարտական խմբեր պատրաստել, ապստամբել ու՝ յանուն արդարութեան ու իրաւունքի՝ քաղաքակիրթ մարդկութիւնը ինձ օգնութեան կանչել:
Կարող եմ անել եւ հակառակը. քարոզել իմ հայրենակիցներին ու ազգակիցներին, որ քաղաքականապէս ազատագրուելու ծրագիրը խենթ ու խելառների զառանցանք է, կորստաբեր արկածախնդրութիւն է եւ որ իմաստութիւնը սուս անելու եւ հնազանդ լինելու մէջն է։ Կարող եմ ընկերութիւններ կազմել, լրագրեր հիմնել ու դասախօսութիւններ անել իմ այս տեսակէտը ժողովրդականացնէլու համար: Կարող եմ շարադրել ամենահպատակ ուղերձներ, ինձ պէս իմաստունների ու ազգի երեւելիների ստորագրութիւնները հաւաքել, ներկայացնել բարեխնամ Ցարին կամ բարեխնամ Սուլթանին, հաւաստիացնելով որ իմ ամենամեծ երջանկութիւնը ու միակ բաղձանքն է՝ ընդմիշտ հպատակ մնալ հզօր ռուսին կամ մարդասէր, աստուածավախ<noinclude></noinclude>
9esa1vchwdcb4nzm79ozng3h9qosgu0
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/222
104
69662
395336
192925
2026-09-14T09:13:45Z
LetterBot
3069
(via JWB)
395336
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ուի մի հատիկ ազգութեան մէջ, այսինքն՝ կլանուի մի տիպի մշակոյթի մէջ...
Այդ ես չեմ կարող ասել: Պէտք է ասեմ ճիշդ հակառակը - այն, որ՝ իմ խոր համոզումով՝ մարդ-անհատն ու մարդկութիւնը այդ դէպքում շա՛տ բան կորցրած կը լինեն ու շահած:
{{Կենտրոն|'''Թ.'''}} {{Կենտրոն|'''I'''}} Թողնեմ վերացական դատողութիւնները եւ խնդիրը լուսաբանելու համար՝ փորձեմ խօսել կենդանի օրինակներով:
Ահա երկու ինքնատիպ, լրիւ – արտայայտուած ու որոշակի կաղապարուած մեծ ազգեր - անգլիականն ու ֆրանսիականը:
Ի՞նչ շահած կամ կորցրած կը լինէին իրանք ֆրանսիացիներն ու անգլիացիները - եւ ես, որ ոչ անգլիացի եմ (ոչ ֆրանսիացի - եթէ անցեալում գոյութիւն ունեցած չլինէր կամ ապագայում դադարէր գոյութիւն ունենալուց այս երկու ազգերից մէկը կամ միւսը:
Մօտ քառասուն միլիոն ֆրանսիացի կազմում են այսօր ֆրանսիական ազգը, մօտ քառասուն միլիոն անգլիացի (բարդութիւնները վերացնելու<noinclude></noinclude>
c974hzkreanfwxa2po4zc31fxq35wv4
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/223
104
69663
395337
192926
2026-09-14T09:13:46Z
LetterBot
3069
(via JWB)
395337
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>համար հաշուի եմ առնում միայն բուն Անգլիան ու կլորացնում եմ թուերը) կազմում են անգլիական ազգը։ Ի՞նչ կը լինէր, եթէ՝ փոխանակ այդ երկու անջատ ազգերի՝ գոյութիւն ունենար մէկը միայն առանց միւսի, - ութսուն միլիոնանոց մի անգլիական ազգ (առանց ֆրանսիականի) կամ ութսուն միլիոնանոց ֆրանսիական ազգ (առանց անգլիականի)։
Կարելի Է ասել առանց վերապահումների ու տատանումների, որ ամբողջ քաղաքակրթութիւնը կունենար ուրիշ կերպարանք, քան ունի այսօր. այդ երկու ազգերից մէկի պակասը խորապէս անդրադարձած կը լինի հոգեկան ու նոյնիսկ նիւթական մշակոյթի բոլոր երեւոյթների վրայ: Ընդգծում եմ՝ բոլոր երեւոյթների: Բայց իմ թէզը հիմնաւորելու համար բաւական եմ համարում մատնանիշ անել այստեղ մի հատիկ պակասը միայն - լեզուներից մէկի պակասը։
Պարզ է, որ եթէ պակաս էր ազգերից մէկը, պակասած պիտի լինէր նաեւ լեզուներից մէկը. չէր լինի եւ անգլիերէնը, ե՛ւ ֆրանսերէնը, այլ կը լինէր կամ միայն անգլիերէնը (կրկնակի ծաւալով, բայց առանց ֆրանսերէնի), կամ միայն ֆրանսերէնը (դարձեալ կրկնակի ծաւալով, բայց դարձեալ առանց անգլիերէնի):
Եթէ պակասէր լեզուներից մէկը, պակասած կը լինէր նաեւ գրականութիւններից մէկը, մարդկութիւնը չէր ունենայ ե՛ւ անգլիական, ե՛ւ ֆը–<noinclude></noinclude>
hggxz0ie22t7j40drpyvyouuyze3gci
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/224
104
69664
395338
192927
2026-09-14T09:13:48Z
LetterBot
3069
(via JWB)
395338
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>րանսիական գրականութիւն, ոչ միայն անգլիական առանց ֆրանսիականի կամ միայն ֆրանսիական առանց անգլիականի:
Հեղինակների թիւը ու հրատարակուած գրքերի քանակը կը մնային նոյնը. բայց երկու տարբեր գրականութիւնների, - այսինքն երկու տարբեր մշակութային արժէքների փոխարէն կունենայինք մէկը միայն: Տարակոյս չկայ, որ այդպէս կը լինէր, որովհետեւ ծաւալով կրկնապատկաած անգլիական գրականութիւնը կը մնար այնուամենայնիւ անգլիական ու ծաւալով կրկնապատուած ֆրանսիականը՝ այնուամենայնիւ ֆրանսիական:
Չէինք ունենայ Չօսեր ու Ռաբլէ, Շէքսպիր ու Մոլիեր, Սվիֆթ ու Վոլտեր, Բայրըն ու Լամարտին, Շելլի ու Բերանժէ, Վաշտեր Սկոտ ու Վ. Հիւղո, Դիկկենս ու Բալզակ, Ուալդ ու Մոպասան... այլ կունենայինք երկու Չօսեր (առանց Ռաբլէի), երկու Շէքսպիր (առանց Մոլիերի) եւ այլն, կամ՝ հակառակը՝ երկու Ռաբլէ (առանց Չօսերի), երկու Մոլիեր (առանց Շէքսպիրի) եւ այլն:
Իմ գրադարանի մէջ եւ ունեմ այսօր մի պատմական վէպ՝ «Քվենտին Դորվարդ», որ գրել է անգլիացի Վ. Սկոտր եւ մի ուրիշ պատմական վէպ՝ «Փարիզի Աստուածամայրը», որ գրել է Ֆրանսիացի Վ. Հիւդոն: Եթէ ֆրանսիական ազգը գոյութիւն չուներ (օրինակ՝ լուծուած լինէր<noinclude></noinclude>
lktg3cqk5eo20nhavo9mf8f3q1twn12
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/211
104
69665
395324
192928
2026-09-14T09:13:26Z
LetterBot
3069
(via JWB)
395324
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>թուրքին եւ խնդրել միաժամանակ, որ Ցարը կամ Սուլթանը ողորմածաբար հրամայեն իրանց դահիճներին՝ կտրել խռովարարների յիմար գլուխները...
Վերջապէս ո՞րն անեմ ես — հա՞յ մնամ, թէ՞ թուրքանամ կամ ռուսանամ (ազգայնօրէն ու պեկանօրէն)...
{{Կենտրոն|'''V'''}} Կեանքի անբարեյաջող պայմանները, արտաքին ոյժերն ու ճնշումները կարող են կաշկանդել կամ դժուարացնել մարդու ազատ ընտրութիւնը, մղել նրան հակառակ իր կամքին, այս կամ այն կողմը։
Ես ուզում եմ հայախօս մնալ - սա է իմ ցանկութիւնը, ընտրութիւնը, պահանջը: Բայց ինձ ասում են. եթէ ուզում ես պետական պաշտօն ստանալ, պէտք է լաւ ռուսերէն գիտենաս. կամ, եթէ ուզում ես ապրանք ծախել ինձ, պէտք է ընտիր թուրքերէն խօսես հետս:
Ռուսերէնն ու թուրքերէնը գալիս են խեղդելու իմ հայերէնը:
Ինչ անեմ ես, ի՞նչ դիրք բռնեմ - պայքարե՞մ թէ տեղի տամ:
Պայքարը պահանջում է ոյժերի լարում ու<noinclude></noinclude>
qpd4l9fr86xbkq6xb617n1qsiqtds4y
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/212
104
69666
395325
192929
2026-09-14T09:13:27Z
LetterBot
3069
(via JWB)
395325
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>սպառում, հարկադրում է զրկանքների ու զոհաբերութիւնների... Յանուն ինչի՞ դժուարացնեմ իմ կեանքը կամ վտանգեմ բարեկեցութիւնս:
Յիշեցնեմ, որ ազգութեան դէմ արտայայտնուողների սովորական առարկութիւններից մէկն էլ այն է, որ ազգերի անջատ գոյութիւնը պատճառ է դառնում մշտական ու անվերջ պայքարների:
Անշուշտ այդպէս է, քանի կան տարբեր ազգեր, անհրաժեշտօրէն պիտի լինի նաեւ ազգային պայքար: Բայց մի թէ առարկութիւն է սա:
Որպէսզի հետագայում հարկադրուած չլինեմ վերադառնալու նոյն խնդրին, այստեղ եւեթ ասեմ մի քանի խօսք պայբարի մասին:
Եթէ ուզենանք վերացնել ասպարէզից պայքարը, պէտք է վերացնենք կեանքը առհասարակ, որովհետեւ ինքը կեանքը ուրիշ բան չէ, քան անընդհատ պայքար։ Կենսական բոլոր երեւոյթները ըստ էութեան պայքարի երեւոյթներ են: Պայքարը կեանքի հիմնական ու անհրաժեշտ պայմանն է - առանց պայքարի չկայ կեանք ու մանաւանդ առաջդիմութիան: Անպայքար գոյութիւնը գերեզմանումն է (ու այն էլ մարդու համար միայն, որովհետեւ գերեզմանի խորքերումն էլ շարունակւում է պայքարը, թէեւ. պայքարողը մարդը չէ այլեւս):
Ընկերային, կենսաբանական ու նոյնիսկ ոչ օրգանական կեանքի ամէն մի երեւոյթ պայքա-<noinclude></noinclude>
ftfgizsnf383k1dnu75ciobhzmka2i7
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/213
104
69672
395326
192989
2026-09-14T09:13:29Z
LetterBot
3069
(via JWB)
395326
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>րի արդիւնք է ու նոր պայքարի աղբիւր, պայքարի առարկույ ու պայքարի ենթակայ։
Ծովը մշտական պայքարի մէջ է ցամաքի հետ, քամին՝ անձրեւի հետ, այսինչ բջիջը, այսինչ բոյսը, այսինչ կենդանին ու այսինչ հաւաքականութիւնը՝ այնինչ բջիջի, այնինչ բոյսի, այնինչ կենդանու եւ այնինչ հաւաքականութեան հետ:
Բայց ոչ ոք մտքով չի անցկացնում թէ լա՛ւ կը լինէր, որ ծովն ու ցամաքը անջատ գոյութիւն չունենային ու այդպիսով վերացուէր նրանց պայքարը - շէ՞ որ ծովը աշխատում է քանդել իր ափերի ժայռերը, լայնանալ ու մեծանալ ցամաքի հաշուին, իսկ ցամաքը գետերի օգնութեամբ՝ աշխատում է լեցնել աւազով ծովի խորութիւնը, նուաճել ջրային տարածութիւններ։
Ոչ ոք մտքով չի անցկացնում, թէ լա՛ւ կը լինէր, որ անտառի մէջ գոյութիւն չունենային՝ կողք-կողքի մայրին ու կաղնին, - չէ՞ որ սրանք պայքարում են իրար հետ, աշխատում են գրաւել աւելի ու աւելի ընդարձակ տեղ, լոյս ու ջերմութիւն իրանց սերունդը աճեցնելու համար: Ոչ ոք չի ասում, թէ լա՛ւ կը լինէր, որ գոյութիւն չունենային մարմնամարզական ընկերութիւնները — չէ՞ որ սրանք պայքարում են ֆիլհարմոնիական ընկերութիւնների հետ, աշխատում են շատացնել իրանց անդամների թիւը ի հաշիւ երաժշտասէրների...<noinclude></noinclude>
avf9trdicclt2o0qxh13ujgcdeeh3sp
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/214
104
69675
395327
193017
2026-09-14T09:13:31Z
LetterBot
3069
(via JWB)
395327
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Ոչ ոք չի ասում, որովհետեւ դա կը նշանակէր ժխտել ու բացասել կեանքը առհասարակ:
Ազգը (պայքարի տեսակէտից, բացառութիւն չի կազմում կենսական միւս երեւոյթների շարժում:
Կարելի է ու պէ՛տք է ըմբոստանալ պայքարի այս կամ այն ձեւի, այս կամ այն արտայայտութեան դէմ (խօսքս ընկերային երեւոյթների մասին է, ի հարկէ - միւս կարգի երեւոյթները ենթակայ չեն մարդու կամքին ու ընտրութեան), բայց ոչ պայքարի դէմ առհասարակ: Մտքի կատարեալ շփոթութիւն կը լինէր՝ դատապարտելի յայտարարել այս կամ այն երեւոյթը այն պատճառով միայն, որ նա ծնունդ է տալիս պայքարի:
Ճիշդ է, ազգերի պայքարը կարող է ստանալ այնպիսի ձեւեր, որ կորստաբեր են թէ՛ պայքարող ազգութիւնների եւ թէ, ամբողջ մարդկութեան համար, բայց սա պատճառ չէ, ոք դատապարտուի ազգ-երեւոյթը ինքնըստինքեան կամ ազգային պայքարը ընդհանրապէս:
Օջախի կրակը կարող է հրդեհի վերածուել ու այրել, ոչնչացնել մի ամբողջ քաղաք: Մարդիկ օրէնքներ են սահմանում ու միջոցներ ձեռնարկում՝ հրդեհի առաջն առնելու կամ նրա դէմ կռուելու համար: Սա հասկանալի է, նպատակայարմար ու անհրաժեշտ: Բայց ոչ ոք մտքով չի անցկացնում՝ հրդեհի երկիւղից՝ հանգցնել օջախների կրակը կամ դժգոհել, որ կրակը այրե-<noinclude></noinclude>
c1fzzne4b73yfnxw04p5nlzcun9epad
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/215
104
69677
395328
193020
2026-09-14T09:13:32Z
LetterBot
3069
(via JWB)
395328
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>լու ընդունակութիւն ունի. չէ՞ որ այրելու ընդունակութիւնը՝ նոյն տաքացնելու ընդունակութիւնն որ այնքան արժէքաւոր. այնքան անհրաժեշտ է մարդու համար:
Իթթիհատական Թիւրքիան բնաջինջ արաւ կամ երկրից դուրս քշեց արեւելեան վիլայէթների ամբողջ հայ ազգաբնակութիւնը։ Ահա՛ ազգային պայքարի մի արտայայտութիւն, պայքարելու մի ձեւ, որի որակումը վէճ չի վերցնում:
Բայց ահա եւ մի ուրիշ արտայայաութիւն. Վանի մէջ գերմանական միսիօնարները հիմնեցին, ամերիկեան շատ լաւ դպրոցի կողքին, իրանց սեփական, աւելի եւս լաւ դպրոցը, հաւաքեցին հայ մանուկներին եւ - հայերէն լեզուի ու ուրիշ գիտութիւնների շարքում - սովորեցրին նաեւ գերմաներէն կարդալ—գրել ու մի քիչ խօսել: Սա եւս ազգային պայքար է. գերմանական լեզուն եկել է Վան պայքարելու անգլիական լեզուի դէմ, նոր նուաճումներ անելու, լայնացնելու իր տարածման սահմանները:
Մի այլ օրինակ. ռուսական թատրոնը պայքարում է այսօր ֆրանսիական թատրոնի դէմ, բեմադրում է նոյնիսկ Փարիզի բեմերի վրայ իր երկերն ու իր արտիստները, խաղալու ձեւը, ուրոյն հետ, ուրոյն ոճը եւ գեղարուեստական արտայայտութեան այնպիսի միջոցներ, որ խորթ ու անծանօթ են եղել ֆրանսիական թատրոնին:
Արդ՝ իթթիհատականների գործը ցնցեց ամ–<noinclude></noinclude>
9vymj758dtzdgaat3i63ywfif4c8dda
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/216
104
69713
395329
193190
2026-09-14T09:13:34Z
LetterBot
3069
(via JWB)
395329
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>րողջ մարդկութիւնը, ընդհանուր զզուանք ու զայրոյթ առաջ բերեց. բայց ոչ ոք չբողոքեց գերմանական միսիոնարների կամ Ստանիսլաւսկու թատրոնի դէմ, թէեւ երեքի արածն էլ նոյն ազգային պայքարի արտայայտութիւններն են:
Ինչո՞վ բացատրել այս տարբերութիւնը:
Պատասխանը պարզ է. որովհետեւ. իթթիհատականները ոչնչացրին արժէքներ (մարդկային կեանք ու տնտեսութիւն), մինչդեռ գերմանական միսիոնարներն ու ռուս արտիստները նոր արժէքներ ստեղծեցին:
Ջարդերը թիւրհահայաստանում զրկեցին կեանքից մի քանի հարիւր հազար մարդ եւ ուրիշ հարիւր հազարներին տնաւեր ու տնազուրկ արին, դժբախտացրին. ապա՝ զրկեցին Մերձաւոր Արեւելքը - ուրեմն եւ ամբողջ մարդկութիւնը - աշխատաւոր ձեռներից ու քաղաքակրթական տարրերից:
Կործանարար գործ էր սա:
Բայց ամերիկեան ու գերմանական միսիոնարները պայքարելով Վանում իրար դէմ, սովորեցրին հայ մանուկներին գերմաներէն ու անգլիերէն լեզու, մի քիչ աւելի քաղաքակրթութիւն մտցրին երկրի մէջ, մի քիչ աւելի կապեցին Վանայ հայութիւնը Եւրոպայի ու Ամերիկայի հետ, հեշտացրին հաղորդակցելու ու աշխատակցելու միջոցները:
Շինարար էր այս գործը։<noinclude></noinclude>
tf0qiwl9fi364tclbvj0bha8ww5cjt1
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/217
104
69714
395330
193191
2026-09-14T09:13:35Z
LetterBot
3069
(via JWB)
395330
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Շինարար է նոյնպէս ռուսական թատրոնի պայքարը ֆրանսիականի դէմ:
Ֆրանսիացուն պէտք է, որ ռուսը իր ռուսական խօսքն ասի ու հակադրի ֆրանսիականին: Ֆրանսիական թատրոնը՝ ռուսականի ազդեցութեան տակ՝ չի ռուսանայ, ի հարկէ, չի մոռանայ Մոլիերից, Տալմայիդ ու Ռաչելից ժառանգած աւանդութիւնները, կը մնայ ֆրանսիական: Բայց մոսկուացիների ասպարէզ գալը նոր հեռանկարներ կը ցուցադրի, նոր ճանապարհներ կը բանայ, կեանք ու աշխոյժ կը ներշնչի, կը հարկադրի ստեղծագործելու, որոնելու ու գտնելու գեղարուեստական նոր ձեւեր, չի թողնի, որ քարանայ մէկ անգամ մշակուած ձեւերի մէջ - ինչպէս քարացած էր դարեր շարունակ շինական գեղարուեստն ու արհեստը:
Այս պայքարից շահում է ե՛ւ ֆրանսիացին, ե՛ւ ռուսը, ե՛ւ ես - որ ոչ ֆրանսիացի եմ, ոչ էլ ռուս, բայց որոշ չափով մասնակից եմ համամարդկային կեանքին, վայելում եմ քաղաքակրթութեան բարիքները:
Աւելորդ եմ համարում երկարացնել այս ուղղութեամբ։ Պայքարի փաստը ինքնըստիքեան՝ առարկութիւն չէ ազգերի դէմ - պայքարը կարող է դրական, ե՛ւ բացասական (աւելի դրական, քան բացասական): Պէտք է ուրեմն որոնել ուրիշ հիմնաւորումներ՝ ազգ—երեւոյթը գնահատելու համար:<noinclude></noinclude>
7yzclnlt6a9qj3tx7ia7mqi7t4nhld7
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/225
104
69720
395339
193231
2026-09-14T09:13:49Z
LetterBot
3069
(via JWB)
395339
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>անգլիականի մէջ), ես չէի ունենայ Հիւգոյի «Աստուածամայրը», այլ կունենայի մի երկրորդ «Դորվարդ», որ գրած էր լինէր մի երկրորդ Սկոտ։ Իսկ եթէ գոյութիւն չունենար անգլիական ազգը (օրինակ՝ լուծուած լինէր ֆրանսիականի մէջ), ես չէի ունենայ «Քվենտէն Դորվարդը, այլ կունենայի մի ուրիշ «Փարիզի Աստուածամայրը», որ գրած կը լինէր մի ուրիշ Հիւզօ (ասենք՝ մի Պ. Մերիմէ գրած կը լինէր մի «Քրոնիկոն Շարլ 9րդի ժամանակներից»):
Բայց երկրորդ «Դորվարդը» (ինչ անուն էլ կրի նա) երբեք չի կարող լրացնել (Աստուածամօր) պակասը, ինչպէս եւ երկրորդ (Աստուածամայրը) (ասենք՝ Մերիմէի «Քրոնիկոնը») երբեք չի կարող փոխարինել բացակայող «Դորվարդը»: Չի կարող, որովհետեւ տարբեր տիպի գրական երկեր են սրանք:
Ուշադրութիւն դարձրէք այս խիստ կարեւոր հանգամանքի վրայ։
Ֆրանսիական վէպը՝ անկախ Հեղինակից, նոյնը չէ, ինչ որ է անգլիականը. ֆրանսիական վէպը՝ երբ եւ ում ձեռով էլ գրուած լինի, մնում է միշտ ֆրանսիական ու միայն ֆրանսիական:
Հնարաւորութիւն չունեմ ապացուցանելու այս ճշմարտութիւնը եւ ոչ էլ կարիք, քանի որ նա վաղուց արդէն ճանաչուած ու հաստատուած է: Կասկածողներին խորհուրդ եմ տւսլիս թերթել<noinclude></noinclude>
644fz8s3py3dmneoiosey5zrgxplxr6
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/226
104
69732
395340
193309
2026-09-14T09:13:51Z
LetterBot
3069
(via JWB)
395340
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>գրականութեան պատմութիւնն ուսուցանող առաջի պատահած ձեռնարկը կամ - որ աւելի լաւ է - յիշել, քննութեան առնել ու վերլուծել սեփական տպաւորութիւնները: Յիշեցէք ձեզ ծանօթ ֆրանսիական ու անգլիական հեղինակները, յիշեցէք նրանց երկերը (խօսքս մեծ հեղինակների ու գրական բարձր արժէք ունեցող երկերի մասին է, հարկաւ), համեմատութեան դրէք ձեր գիտցածը եւ կը տեսնէք - վստահ եմ, թէ կը տեսնէք, - որ կայ մի ուրոյն գիծ, մի առանձին Համ ու Հոտ, որ կապում է ի մի ամբողջ անգլիական գրականութիւնը եւ որոշակի բաժանում է ֆրանսիականից:
Կորնելն ու Մոլիերը, Ռուսոն ու Վոլտերը, Լը Սամն ու Բօմարշէն, Շատօբրիանն ու Հիւզոն, Ստենդալն ու Բալզակը, Ֆլորերն ու Զոլան, Ռոստանն ու Ա. Ֆրանսը - տարբեր ժամանակների, տարբեր «դպրոցների», տարբեր տաղանդների ու տարրեր անհատականութիւնների վարպետներ են. բոլորն էլ սակայն Ֆրանսիացի են, բոլորն էլ գրել են ֆրանսերէն լեզուով եւ այս իսկ պատճառով բոլորի երկերն էլ որոշակի դրոշմուած են նոյն ֆրանսիական ազգային դրոշմով: Տեսէ՛ք. նոյն յստակ կանոնաւորութիւնը կառուցուածքի մէջ, այսինքն՝ նոյն արհեստականութիւնն ու «վարպետութիւնը» նիւթի դասաւորման, գործողութեան դարդացման, հոգեբանական հիմնաւորումների ու նկարագրերի մէջ. ձեւի ու համաչափութեան նոյն<noinclude></noinclude>
szcx1nlulx362a9gfra3xibq0m35xjj
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/227
104
69733
395341
193311
2026-09-14T09:13:52Z
LetterBot
3069
(via JWB)
395341
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>խիստ պահանջը, անխորտակելի բնազդը. նոյն վերացական, զուա ուղեղային տրամաբանութիւնը, միշտ արթուն bon sensը եւ ոուր, փայլուն espritն, ապա՝ կանոն, հաշիւ ու արհեստ՝ փխարէն ազատ ու անզուսպ ստեղծագործութեան, վարպետական ձեւաւորում փոխարէն կեանքի տարերային անկանոնութեան, ակադեմիական գեղեցկութիւն փոխարէն գեղանկարի, սրամտութիւն ու սրախօսութիւն փոխարէն կոմիզմի, կոմիզմ փոխարէն հումորի, հռետորական պարոս փոխարէն հոգու աղաղակի...
Ինչ խօսք, որ այս հիմնական գծերը արտայայտւում են շատ տարբեր ձեւերով տարբեր հեղինակների գործերի մէջ (ժամանակը, դպրոցը ու հեղինակի անհատականութիւնը գունաւորում են իրանց յատուկ գոյներով ազգային տիպը). բայց էականն այն է, որ տիպը կայ եւ ընդհանուր է բոլորի համար։ Ուշադրութիւն դարձրէք, որ մեծ ռոմանտիկ Հիւգոն՝ ռոմանտիկական պարոքսիզմի գագաթնակէտին իսկ՝ մնում է հոգու խորքում նոյնքան զգաստ ու սառն որքան զգաստ ու սառն են դասական Կորնելն ու naturaliste (բնութապաշտ) Զոլան:
Ի՜նչ մեծ ու բնորոշ տարբերութիւն, եթէ համեմատութեան դնէք անգլիական գրուածքների հետ... Նոյնքան բնորոշ ու մեծ, որքան է տարբերութիւնը Վերսայլի պալատի ու Վինձորի ամրոցի միջեւ կամ Տիւլրրիի պարտէզի ու Լոնդոնի Հայդ—պարքի միջեւ:<noinclude></noinclude>
451m4atl79kuot0uin1fymrkhd3h1gm
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/228
104
69734
395342
193336
2026-09-14T09:13:54Z
LetterBot
3069
(via JWB)
395342
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Անգլիացին ու ֆրանսիացին տարբեր աչքերով են տեսնում բնութիւնն ու կեանքը, տարբեր տեղեր են որոնում ու տարբեր ձեւերի մէջ գտնում գեղեցկութիւնը: Վոլտերի համար Շէքսպիրը «վայրենի» է. իսկ Շէքսպիրը (եթէ ապրէր մինչեւ «Զայիր»ի օրերը), անշուշտ կը յայտարարէր Վոլտերի ողբերգութիւնները մտածածին ու շինծու է անկենդան ու տաղտկալի:
Անգլիացին ունի զգալու, ըմբռնելու, ու արտայայտուելու մի ուրոյն եղանակ, որ յատուկ է իրան միայն ու խորթ է, համարեա անմատչելի ֆրանսիացուն: Եւ հակառակը:
Ապա՝ անգլիացու ազգային մտայնութիւնը անդրադարձել է իր լեզուի վրայ եւ անգլիերէնը միակ լեզուն է, որ ընդունակ է լրիւ ու հարազատօրէն արտայայտել անգլիացու ուրոյն մտայնութիւնը:
«Պիկվիկի արկածները» կարելի էր գրել միայն անգլիացին ու միայն անգլիերէն լեզուով, ինչպէս եւ «Սիրանօ դը Բերժերակ»ը կարելի էր գրել միայն ֆրանսիացին ու միայն ֆրանսերէն լեզուով:
Ազգային հանճարների ինքնատիպ արտայայտութիւններ են սրանք, որ օրգանապէս կապուած են ազգային լեզուների հետ:
Ոչ միայն գրական երկի մէջ, այլ եւ ընդհանրապէս լեզուն անբաժանելի է մտքից: Գիտէ՞ք, որ մարդը ոչ միայն արտայայտւում, այլ եւ<noinclude></noinclude>
0u8f3wrd41n3pus587f3nk3enxdaaxg
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/229
104
69735
395343
193339
2026-09-14T09:13:55Z
LetterBot
3069
(via JWB)
395343
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>մտածում է լեզուով եւ որ լեզուն՝ խոշոր չափերով՝ կաղապարում է միտքը: Պարադոքս չէր լինի ասել, թէ Օգիւստ Կօնտը, Հանրի Պուանկարէն ու Բերդսոնր մտածել են ֆրանսերէն, իսկ Միլլը, Սպենսերը կամ Լորդ Կելվինը՝ անգլիերէն... Ի՜նչ հրաշալի գործիք էր Օ. Կոնտի ձեռին բիւրեղի պէս յստակ ու ածելիի չափ սրած—յղկած ֆրանսերէնը՝ իր վերացական պոզիտիւիզմը ձեւակերպելու համար. եւ ո՝վ կարող է ասել, թէ այդ գործիքը ինքը ուղղութիւն չի տուել ուսուցչի մտքին: Մի քիչ վերապահօրէն եմ ասում, բայց կարծում եմ, որ միտքը իսկապէս գիտակցում է ու ամբողջանում այն ժամանակ միայն, երբ գտնում է համապատասխան խօսքը. խոսքի մէջ չձեւաւորուած միտքը — կէս միտք է միայն, մտքի սաղմ, պոտենցիա, բայց ոչ ինքը միտքը:
Լեզուն՝ ազգային անհատականութեան այդ գերագոյն արտայայտութիւնը՝ դնում է իր անջնջելի դրոշմը մարդու մտքի վրայ ընդհանրապէս, իսկ գեղարուեստական խօսքի վրայ՝ յատկապէս ու առանձնապէս:
Մարդկային խօսքը — ալջեբրայական կամ քիմիական ֆորմիւլ չէ, հնչիւնների մի պայմանական դասաւորում չէ այս կամ այն վերացական գազափարը նշանակելու համար: Խօսքը հոգեկան կեանքի մի շատ նուրբ արտայայտութիւն է, թրթռուն ու զգայուն: Խօսքը ծնւում է մտքի հետ միասին, նրա հետ զուգընթացաբար զար-<noinclude></noinclude>
gxgtop6swmp2ggwt9eigm83isozoj8o
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/230
104
69736
395345
193340
2026-09-14T09:13:59Z
LetterBot
3069
(via JWB)
395345
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>գանում է, հասունանում, զօրեղանում:
Գիտեմ, հարկաւ, որ ամէնից աւելի զարգացած չեղան անգամ՝ շատ թերի, շատ անկատար միջոց է հաղորդակցուելու, մտքեր ու ապրումներ փոխանակէլու, հասկանալու եւ հասկացնելու համար: Բայց լեզուն անկատար Է ճիշդ այնչափ է որչափ անկատար Է ինքը միտքը. խօսքը տարտամ է ու անստոյգ այն պատճառով միայն, որ տարտամ ու անորոշ է իրան ծնունդ տուող միտքը։ Երբ միտքը գիտակցուած է պարզօրէն ու ամբողջովին, նա գտնում է կամ յօրինում հարկաւոր խօսքը, — աւելի ճիշդ՝ այդ խօսքի մէջ է, որ գտնում է իր պարզումն ու ամբողջացումը:
{{Կենտրոն|'''II'''}} Լեզուն հաւաքական ստեղծագործութիւն է եւ ստեղծագործող հաւաքականութիւնը ազգն է:
Հաւաքականօրէն ստեղծագործելու համար բաւական չէ սոսկ մեքանիքական կապակցութիւն (օրինակ՝ կենակցութիւնն նոյն պետական կազմի մէջ). պէտք են օրգանական կապեր, հոգեկան միութիւն: Հաւաքական կեանքը (կեանքը, եւ ոչ սոսկ կենակցութիւնը) երկար դարերի ընթացքում, սերունդից սերունդ ժառանգօրէն փոխանցուած հոգեկան տիպը, զղալու եւ մտածէլու<noinclude></noinclude>
jkcrkzp6np7uvea8zwbh1z2ntsbt74f
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/231
104
69737
395346
193341
2026-09-14T09:14:00Z
LetterBot
3069
(via JWB)
395346
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ուրոյն եղանակը - սա՛ է, որ կազմում է ազգը եւ սա է, որ ծնունդ Է տալիս լեզուներին: Լեզուները չեն շինում գործարաններում անկենդան նիւթերից, ինչպէս շինւում է գրամոֆոնը եւ չեն յօրինւում գիտնականների խուցերում, ինչպէս յօրինւում է համր—խուլերի այբբենը։ Ոչ, լեզուները ծնգում են կենդանի օրդանիզմներից — ազգ մարմիններից — ինչպկս ծնւում է ամէն մի կենդանի էակ:
էսպերանտոն (միջազգային, արհեստականօրէն շինուած, պայմանական լեզուն) լեզու չէ եւ երբեք չի կարող լինել, երբեք չի կար՞ղ փոխարինել կենդանի լեզուները:
Չեմ ուզում ասել թէ՝ ուրեմն՝ աւելորդ բան է էսպերանտոն: Ոչ, նրա մեծ օգտակարութիւնը ու նոյնիսկ բացարձակ անհրաժեշտ էութիւնը ակներեւ է այնտեղ — բայց այնտեղ միայն, - ուր տարբեր լեզուների մարդիկ հաղորդակցութեան մէջ են մտնում՝ բովանդակութեամբ պարզ ու գունաւորումներից զուրկ մտքեր փոխանակելու համար:
Եթէ ես ափ եմ իջել Նագասակի նաւահանգստում ու պւտք է հարցնեմ ճափոն ոստիկանից «Նիպոն» պանդոկի ճամբան, պարզ է, որ էսպերանտոն մեծ ծառայութիւն կարող է մատուցանել ե՛ւ ինձ, եւ ճափոն քաղաքապահին: Եթէ ես տեղեկութիւն պիտի առնեմ Բուէնոս–Այրէսից, թէ ինչ գնի է ցորենը այնտեղի շուկայում. եթէ<noinclude></noinclude>
hqvstyvfgu5o63adkz4erszn1f2lhyi
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/232
104
69738
395347
193346
2026-09-14T09:14:02Z
LetterBot
3069
(via JWB)
395347
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Քվեբեկի մետէորոլոգիական կայանը (ենթադրում եմ թէ այդպիսի մի հիմնարկութին պիտի լինի կանադայի մայրաքաղաքում) նախազգուշացնելու է Ատլանտեան օվկիանում գտնուող բոլոր ազգի նաւերը, թէ Գրենլանդիայի ափերից, հիւսիս—արեւելեան ուղղութեամբ, առաջանում է մի ահարկու փոթորիկ. եթէ էյֆելեան աշտարակի գագաթից լուր պէտք է տալ աշխարհի չորս կողմը, թէ Վերսայլում կնքուեց խաղաղութեան գալն Գերմանիայի հետ. եթէ գերման վիճակագիրները ուզում են հովացնել իրանց հայրենակիցների այրուած սրտերը, յայտարարելով ի գիտութիւն ամէնքի, որ ծննդաբերութիւնը Ֆրանսիայում 1922 թուականին կէս տոկոսով պակաս է եղել, քան նախորդ տարին. եթէ... Այս «եթէ»ների շաքը ընթերցողը ինքը կարող է երկարացնել՝ յօգուտ էսպերանտոյի՝ որքան կամենայ: Ակներեւ է ու անհերրելի, որ այս կարգի պէտքերի համար էսպերանտոն միանգամայն բաւարար ու շատ նպատակայարմար միջոց է հաղորդակցութեան:
Բայց ակներեւ է եւ այն, որ որքան էլ երկարացուի չարքը, այնուամենայնիւ դուրսը կը մնայ ապրումների մի ամբողջ աշխարհ, հաղորդակցւելու մի ծով—կարիք, որի հանդէպ անզօր է էսպերանտոն:
Կարո՞ղ էր Գրիգոր Նտրեկացին ուղղել Աստծիւն իր սրտի ողբը էսպերանտօ լեզուով։ Մեր<noinclude></noinclude>
rxh0h66vw6debzr9b7q268oi723mv7s
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/233
104
69756
395348
193413
2026-09-14T09:14:03Z
LetterBot
3069
(via JWB)
395348
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>շատ սիրելի սըր Ջօն ֆալստաֆը կարո՞ղ էր պատմել այդ լեզուով իր քաջագործութիւնները եւ ինչ կը մնար խեղճ Ֆալստաֆից (եթէ նա ներկայանար ընթերցողին էսպերանտիստների բառարանից քաշած, անգիր արած բառերով։ Կարո՞ղ էր Հայնէն գրել իր ա՜յնքան սրտառուչ, այնքան գողտրիկ երգերը էսպերանտօ լեզուով: Այդ միջազգայնականի շինծու բառերը ու արհեսկանօրէն կազմուած քերականութիւնը կարո՞ղ էին արտայայտել բանաստեղծի յուզումը, մտքի նրբութիւնները, պատկերների գունաւորումը ու արթնացնել մտքերի եւ պատկերների այն բարդ շաղկապումները, որոնց մէջն է խօսքի ոյժն ու ազդելու կարողութիւնը...
Մի՛ ասէք, թէ սրանք բանաստեղծներ են ու իրանց խօսքը բանաստեղծական Է:
Կենդանի խօսքը բանաստեղծական է առհասարակ ու ամէն մի մարդ՝ խօսելիս՝ բանաստեղծում է անգիտակցաբար, աւելի կամ պակաս չափով (նայած խառնուածքին): Բանաստեղծօրէն արտայայտուելու կարիքն ու ընդունակութինը հիմնական յատկութիւններից մէկն է մարդու, նոյնիսկ չոր գիտնականների ու տրամաբանող փիլիսոփաների, — մի թուլութիւն՝ եթէ ուզում էք՝ որից ազատ չեն նոյնիսկ ատամնաբոյժերը: Խօսբը պարունակում է իր մէջ ոչ միայն վերացական գաղափար, այլ նաեւ, կենդանի պատկեր ու հոգեկան ապրում. յուզմունքի ծնունդ է խօսքը ու յուզմունքի աղբիւր:<noinclude></noinclude>
7udn9m5pst1nrfecvsyeey8kq933tii
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/234
104
69917
395349
193622
2026-09-14T09:14:05Z
LetterBot
3069
(via JWB)
395349
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Ահա մի երիտասարդ մայր, որ սեղմել է կուրծքին հիւանդ զաւակի գլուխը ու՝ աչքերը լի արտասուքով աշխատում է մեղմացնել փոքրիկի ցաւը իր մայրական գուրգուրանքներով. կարող է այս կինը վախ առնել էսպերանտօ բառարանից այն մտերիմ է այն անվերջ նուրբ, հոգուց պոկած խօսքը, որ արտայայտէր իր անհուն սէրը, վիշտն ու կարեկցութիւնը:
Մի ուրիշ երիտասարդ - այս անգամ մի այր մարդ — համբուրելու տենչից բռնկուած, երկինք ու երկիր վկայ է կանչում, որ սիրում է մի քիչ տատանուող օրիորդին աւելի, քան կարող են սիրել «քառասուն հազար եղբայրներ» միասին վերցրած եւ այդպէս սիրելու է մինչեւ վերջին շունչը... Հը հաւատա՞յ օրիորդը — թող որ Գրեթխենի չափ պարզամիտ ու Ջուլլետայի պէս բոնկուող լինի նա - կապաւինի այս երդման, եթէ երկինքն ու երկիրը, սէրն ու վերջին շունչը էսպերանտօ լեզուակ են ասուած:
Զօրավարը — պատերազմի դաշտում, վճռական ժամին - կոչ է ուղղում զինուորներին՝ կանգուն մնալ, յաղթել կամ մեռնել հայրենիքի համար: Էսպերանտոն կարո՞ղ է ասել այդ խօսքը, որ պիտի զարնէ մարդկանց սրտերին ու մոռացնել տայ ապրելու անխորտակելի բնազդը:
Շիրակի գիւղացին կռւում է հարեւանի հետ, որ աւերել է իր արտը կամ զարկել, կոտրել է եզի ոտը, — կռւում է ու թեթեւացնում սիրտը հո–<noinclude></noinclude>
43wuyhng4rdj1pq01j3igeti96xw2sz
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/235
104
69919
395350
193624
2026-09-14T09:14:06Z
LetterBot
3069
(via JWB)
395350
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>յակապ յիշոցներով՝ մէկը միւսից պատկերաւոր, մէկը միւսից շշմեցուցիչ: Կարո՞ղ է այս կատաղած մարդը յիշել իրան տունը քանդողի հօրն ու մօրը, ու եօթը պորտը - էսպերանտօ լեզուով...
Ծայրայեղ յուզումնէրի արտայայտութիւններ են սրանք, այո՛: Բայց, կրկնում եմ, ո՞րն Է այն խօսքը, որ չունի իր մէջ - աւելի կամ պակաս չափով — յուզման տարը: Կեանքը լի է մանր ու խոշոր յուզումներով, հետեւապէս յուզումնալի է - ու պիտի՛ լինի — նաեւ խօսքը: Պատկերներն են — ու սրանց շաղկապումը, որ տալիս են խօսքին յուզելու կարողութիւն եւ արտայայտելու թափ։
Կրկնում էմ դարձեալ, սա այսպէս է ոչ միայն բանաստեզծական երկի կամ մեծ յուզումների, այլ եւ սովորական, հանգիստ խոսակցութեան մէջ: Ահաւասիկ՝ մի քանի տեղ վերեւ՝ ես գրեցի «իր տունը քանղող» ու «եօթը պորտ» խօսքերը: Չգիտեմ, թէ իմ տեղը ի՞նչպէս կարտայայտուէր էսպերանտիստը: Բայց գիտեմ հաստատ, որ ի՚նչպէս էլ գրելու լինէր, նրա խօսքը՝ ինձ ու իմ ընթերցողի համար՝ բնաւ չէր լինի այն, ինչ որ է հայերէն «տուն քանդողը» ու «եօթը պորտը»։
էսպերանտոն - որքան էլ կատարէլագործւի ու որքան էլ տարածուի — չի կարող փոխարինել կենդանի լեզուները։
Եւ մի կենդանի լեզու — որքան էլ հարուստ<noinclude></noinclude>
a87bnlvmtp9f2p5b07pmzvt0lhfdbg7
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/236
104
69921
395351
193626
2026-09-14T09:14:08Z
LetterBot
3069
(via JWB)
395351
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ու ճկուն լինի այն - չի կարող փոխարինել մի ուրիշ կենդանի լեզու:
{{Կենտրոն|'''III'''}} Լեզուները անփոխարինելի են:
Եւ անթարգմանելի:
Հայ խօսքը - հայերէն միայն կասուի։ Եթէ ուզենանք թուրքերէն ասել՝ ուրիշ բան պիտի ասենք (նման, բայց ուրիշ):
Traduttore - traditore (թարգմանիչը դաւաճան է), ասում է իտալական առածը:
Եթէ լաւ թարգմանես - ասում է իր հերթին Վ. Հիւզոն - ճիշդ չի լինի: Եթէ ճիշդ թարգմանես՝ լաւ չի լինի:
Նրբութիւններ են սրանք, որ թերեւս անկարէլի է վերլուծել ու բացատրել: Բայց այս նրբութիւնների մէջ է խօսքի ամրողջ համը, յաճախ նաեւ ամբողջ իմաստը:
Եթէ ձեզ ծանօթ է Վ. Բրիւստովի կազմած (ռուսերէն լեզուով) «Հայաստանի պոէզիա» անունը կրող շատ պատկառելի հաւաքածուն, նկատած կը լինէք անշուշտ, թէ ի՜նչ ողբաւի այլակերպման ենթարկուած Է այնտեղ խեղճ հայ բանաստեղծութիւնը: Էլ չեմ խօսում նահապետ Քուչակի կամ Սայեաթ Նովայի մասին, — նոյն իսկ Յ. Թումանեանի պէս մատչելի բանաստեղծը<noinclude></noinclude>
qvggpw0zirxxmu0ff6hjtwlox63679y
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/237
104
69922
395352
193627
2026-09-14T09:14:09Z
LetterBot
3069
(via JWB)
395352
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>անըմբռնելի կամ անթարգմանելի է եղել ռուս թարգմանիչների համար:
Թերեւս Վ. Բրիւսովը ու իր աշխատակիցները չեն գիտցել կամ լաւ չեն գիտցել Հայերէն եւ թարգմանել են երրորդ անձերի օգնութեամբ... բայց ահա մի ուրիշ օրինակ։
Տարիներ առաջ, Ախթամարի վանքում, մի շատ տաղանդաւոր ծերունի՝ Կարճկանցի Խուդոն թարգմանած էր ինձ համար քրդական երգեր: Անգրագէտ մարդ էր Խուդոն, բայց մանկութիւնից վարռուած էր քրդերէնին — երկար տարիներ երգիչ էր եղել մի քուրդ ցեղապետի մօտ — իսկ հայերէնին (իր գաւառաբարբառին, հարկաւ) տիրում էր վարպետօրէն: Եւ ահա այս մարդը, որ ինքն էլ բնածին բանաստեղծ էր — բանաստեղծ «ողորմութեամբ Աստուծոյ» — մի մարդ, որի ամէն մի խօսքը բանաստեղծական էր, պատկերաւոր, հիւթալի, լիահնչիւն ու անարատ, այս երգիչ—աշուղը չէր գտնում բառեր՝ քրդի երգը հայերէնի վերածելու համար: Թարգմանում էր, ասում, ուղղում իրան, որոնում ու փոխում խօսքը, կրկին փոխում ու - յուսահատւում. չէ՛, չեղաւ... այդպէս չէ... չի լինում... հայերէն չի ասուի... Մի տե՛ս, թէ ի՞նչ է ասում քուրդը։ Ու մոռանալով, որ ես չեմ հասկանում քրդերէն, սկսում էր երգէլ ու ասել բնագիրը: Ասում Էր ու ոգեւորւում, հիանում՝ ինձ համար անմատչելի գեղեցկութիւններով: Ու ապա հարցնում էր,<noinclude></noinclude>
5om8pdyjwcamdi6ma4qcaid0ixp9e2e
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/238
104
69925
395353
193631
2026-09-14T09:14:11Z
LetterBot
3069
(via JWB)
395353
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>շուարած. ի՞նչպէս ասեմ սա հայերէն...
Կարճկանցի Խուդոն անգրագէտ մարդ էր, քրդահայ գեղջուկի շատ սահմանափակ բառարանով եւ թարգմանածն էլ երգ էր, այսինքն՝ գեղարուեստական խօսքի ամէնից նուրբը: Բայց վերցրէք մի լաւ գրագէտ եւրոպացի, մի հմուտ ու շնորհալի թարգմանիչ, որի տրամադրութեան տակ է իր լեզուի ամբողջ հարստութիւնը ու թարգմանածն էլ բանաստեղծութիւն չէ: Երեւոյթը՝ իր էութեամբ կը մնայ նոյնը:
Ահա Լ. Տոլստոյի բարոյա–փիլիսոփայական մի գրուածք: Դէպքի բերումով, ինձ պատահել է կարդալ այդ գրուածքներից մի—երկուսը ֆրանսերէն լեզուով: Կարդացել եմ ու չեմ հաւատացել աչքերիս. մի՞թէ այս է ասել ու այսպէս է ասէլ Տոլստոյը... Ա՞յնքան եմ զարմացել ու ա՜յնքան հետաքրքրուել որ - Փարիզում - որոնել եմ ու դառել բնագիրը ու մի քանի գլուխ ուշիուշով համեմատել եմ թարգմանութեան հետ: Այո՛, կարծես թէ ճիշդ է. մարդը բարեխղճօրէն հետեւել է հեղինակին ու բարեխղճօրէն փոխարինել է ռուսերէն բառերը ֆրանսերէններով: Փոխարինել է ու - մեռցրել, սպաննել է մեծ ծերունու կենդանի խօսքը:
Տոլստոյի անհանգիստ, միշտ որոնող, յանդուգն, խոր ու զօրեղ միտքը — այն իսկ միտքը, որ՝ օուսերէն արտայայտուած լարում է, յուզում ու պաշարում ընթերցողի ամբողջ հոգին<noinclude></noinclude>
cajzy3y8alimtyp7btp4l8b23mjcn3j
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/239
104
69926
395354
193632
2026-09-14T09:14:12Z
LetterBot
3069
(via JWB)
395354
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>(թո՛ղ որ ըմրոստացնի, պաշարելով) — Ֆրանսերէնում վերածուել է մի շարք չոր ու ցամաք դատողութիւնների, շատ խեղճ ու շատ անզօր: Հանճարեղ ու խիզախ պարադոքսների փոխարէն - պարադոքսների, որ այնքան մօտ են գերագոյն ճշմարտութեան — ֆրանսերէն թարգմանութեան մէջ ընթերցողը գտնում է միայն ողորմելի սոֆիզմներ, պարապ մտքի պարապ մարզանք: Բառերը նոյնն, բայց խօսքը շատ տարբեր է... Եթէ թարգմանիչը (մոռացել եմ անունը) ունենար կարճկանցի Խուդոյի նրբազգածութիւնը, անպատճառ պիտի ձգէր գործը կիսկատար, պիտի մտածէր՝ յուսահատ. չէ՛, այսպէս չէ... ֆրանսերէն չի ասուի:
Ռուս է Տոլստոյր, ռուսերէն է մտածում եւ իր միտքը արտայայտելու համար պէտք է ռուսերէն լեզուն, - ֆրանսերէնն անզօր է:
Խտացնում եմ, անշուշտ: Իրականութիւնը ճշդօրէն ներկայացնելու համար՝ մի շարք ուղղումներ ու վերապահումներ պէտք է մտցնէի խօսքիս մէջ: Բայց մասնակի ուղղումները չէին խախտի հիմնական փաստի ոյժը - այն, որ լեզուները անթարգմանելի են:
Եւ սա շատ հասկանալի է, - ուզում եմ ասել շատ հասկանալի է ինձ համար: Եթէ ես ճիշդ եմ ըմբռնել ազգի եւ լեզուի էութիւնը, եթէ ազգային հալածական անհատականութիւնը ունի իր ինքնատիպ հոգեբանութիւնը եւ եթէ լեզուն<noinclude></noinclude>
ddc10x6uz2msutfp0hwy7sjhxdw6fb9
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/346
104
69927
395471
193633
2026-09-14T09:17:20Z
LetterBot
3069
(via JWB)
395471
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>րում էր նոյն «թագաւորութիւն» անունը ինչ եւ Իտալիան, եւ Կալիֆորնիան կրում է նոյն «State», «Etat» անունը ինչ եւ Ֆրանսիան:
Կարո՞ղ է Կալիֆորնիան պատերազմ յայտարարել Ճափոնիային: Չէ կարող: Կարո՞ղ է սեփական դեսպանատուն հիմնել Բերլինում: Չի կարող։ Կարո՞ղ է դաշն կապել Մեքսիկայի հետ՝ Խաղաղական Ովկիանոսի վրայ իր ազդեցութիւնը հաստատէլու կամ ապահովելու համար: Չի կարող: Կարո՞ղ է Արիզոնայում արդիւնաբերուած ապրանքների վրայ իր ցանկացած մաքսային տուրքեր դնել, կարո՞ղ է Օրեգոնի քաղաքացիներին արգիլել իր երկիրը մտնել: Ոչ, չի կարող։
Ահա, ուրեմն, մի շարք պետական գործողութիւններ, որ Կալիֆորնիան չի կարող կատարել, իրաւասու չէ կաաարելու, մինչդեռ Ֆրանսիան կամ Իտալիան կարող են անել այդ ամէնը, յամենայն դէպս իրաւունք ունեն անելու։
Բայց՝ միւս կողմից՝ Կալիֆորնիան ունի իր սեփական օրէնսդիր մարմինը, որ օրէնքներ է սահմանում երկրի համար, ունի դատարաններ, որ դատում ու պատժում են քաղաքացիներին ըստ այդ օրէնքների, ունի սեփական կառավարութիւն, որ կառավարում է երկիրը նոյն տեղական օրէնքների համաձայն. ունի ամէն կարգի պետական հասոյթներ ու սեփական բիւղջէ, որ գանձւում է երկրում ու ծախսւում տեղական կա–<noinclude></noinclude>
304wrmx6etnqit1hyfe4m021yu3sb12
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/240
104
69940
395356
193706
2026-09-14T09:14:15Z
LetterBot
3069
(via JWB)
395356
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ազգային ստեղծագործութիւն է, որ կաղապարւում է իր հեղինակի առանձնայատուկ կաղապարով, - ապա ուրեմն պարզ է, որ թարգմանութիւնը անխուսափելիօրէն պիտի աղաւաղի միտքը, զրկէ նրբութիւններից, այսինքն՝ մի բանից, որ թերեւս ամէնից արժէքաւորն է կենդանի խօսքի մէջ:
Ահա իմ սեղանի վրայ են Շէքսպիրի «Օտելլո»ն, «Համլէտ»ն ու «Վենետիկի Վաճառականր», որ թարգմանել է հայերէն Յովհաննէս խան Մասէհեանը։ Գիտեմ, թէ ինչ մեծ խնամքով կատարել է իմ մեծարգոյ բարեկամը այս խիստ կարեւոր գործը, թէ ո՛րքան մանրակրկիտօրէն ուսումնասիրել է բնագիրր եւ թէ ո՛րքան վարպետ է հայերէնի մէջ: Բայց ես ճանաչել եմ ու սիրել Շէքսպիրը ռուսերէն եւ Մասէհեան խանի հայերէն թարգմանութիւնը ձգում է ինձ ծանր տարակուսանքների մէջ. իմ գիտցած Շէքսպիրը չէ սա...
Ճիշդ նոյն զգացումն ունեցել եմ եւ այն ժամանուկ, երբ կարդացել եմ ֆրանսերէն թարգմանութիւնները: Բնագիրը- իսկական Շէքսպիրը - անմատչելի է ինձ: Բայց չեմ կասկածում, որ եթէ մի անգլիացի կարդար իմ կարդացած ու սիրած ռուսերէն թարգմանութիւններ, պիտի ասէր անպատճառ, որ ռուսերէնն էլ նոյնքան իր Շէքսպիրը չէ, որքան եւ ֆրանսերէնն ու հայերէնր:<noinclude></noinclude>
gcnfr8b7ij7iiqmz63r367b4s030xe4
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/241
104
69941
395357
193707
2026-09-14T09:14:17Z
LetterBot
3069
(via JWB)
395357
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Traduttore - traditore...
Նկատեմ անցողակի, որ այս ճշմարտութիւնը վերաբերւում է ոչ միայն դրական երկերին: Ահա երկու օրինակ բեմական արուեստից:
Տեսել եմ, ինչպէս Սարա Բերնարը ներկայացնում է Շէքսպիրի «Կլէոպատրան» ու չեմ ճանաչել ինձ ա՛յնքան ծանօթ եգիպտական թագուհուն. տաղանդաւոր դերասանուհին ֆրանսիականացրել էր անգլիական ստեղծագործութիւնը ու դրանով իսկ դաւաճանել էր հեղինակին: Սանձարձակ, անզուսպ վայրի, էստետիկական օրէնքներից ու կանոններից դուրս Շէքսպիրը անընդունելի է ֆրանսիացու համար: «Մեծ Սարան» չէր կարող ներկայացնել իսկական Շէքսպիրը,— պէտք է անպատճառ կռկէր, սանտրէր, ներկէր... Իսկ եթէ կարողանար էլ, չպիտի համարձակէր: Չպիտի համարձակէր՝ օրինակ՝ ծեծել բեմի վրայ ստրուկին. ունկնդիր սրահը իսկոյն կ՝մբոստանար այդպիսի գռեհկութեան, այդպիսի «տգեղութեան» դէմ, որ թոյլատրելի է - ծիծաղեցնելու համար - ֆարսի մէջ, բայց երբեք՝ ողբերգութեան:
Տեսել եմ Օտէոն թատրոնում Գէօթէի «Ֆաուստը», մեծ ծախքերով ու մեծ խնամքով բեմադրուած: Եւ ի՞նչ։ Գերման հանճարի տիեզերական ողբերգութիւնը բեմի վրայ իբրեւ մի շքեղ դիւթանք, շատ հաճելի աչքի համար, բայց - այդքան միայն։ Գէօթէի շունչը չկար, մնացել<noinclude></noinclude>
9micemjx6a6xqn8iw89imq269zxwj03
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/242
104
69942
395358
193708
2026-09-14T09:14:19Z
LetterBot
3069
(via JWB)
395358
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>էր նրա ստեղծագործութեան անկենդան կմախքը, մի շատ հարուստ լիբրետօ, որ առատ նիւթ էր տուել բեմական ամէն տեսակ effetների ու trucների համար:
{{Կենտրոն|'''IV'''}} Ֆրանսիացի դերասանն ու ֆրանսիական բեմը չեն կարող ներկայացնել անգլիական կամ գերմանական ողբերգութիւն — ճիշդ այնպէս, ինչպէս ֆրանսիացին չի կարող խօսել անգլիերէն կամ գերմաներէն:
Ի՞նչպէս թէ չի կարող... Զէ՞ որ հազարաւոր ու հազարաւոր ֆրանսիացիներ խօսում են իրանց հարեւանների լեզուները:
Այո խօսում են: Բայց խօսում են այնպէս, ինչպէս պարսիկ սազանդարները նուազում են Շտրաուսի վալսերը ու ինչպէս հանգուցեալ Աբդուլ Բազին երգում էր Թիֆլիսում մոփալաքների համար ռուս—ցիգանական ռոմանսներ:
Պարադոքս է թւում սա: Բայց եթէ մի քիչ մտածէք, թերեւս համաձայնէք ինձ հետ, որ օտար լեզուն իսկապէս անմատչելի է մարդու համար, որ սովորելով չի կարելի իւրացնել ուրիշի լեզուն:
Եւ մեծացել եմ ու ապրել այնպիսի հայ շրջանի մէջ, ուր տիրապետողը եղել է ռուս լեզուն:<noinclude></noinclude>
aawxivrayqaqrko5ctccitnz243p5sy
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/243
104
69943
395359
193709
2026-09-14T09:14:20Z
LetterBot
3069
(via JWB)
395359
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ճանաչում եմ հայեր — ինքս մէկն եմ նրանցից — որոնք «շատ լաւ» խօսում են ու գրում ռուօերէն: Բայց մեր «շատ լաւը» այնուամենայնիւ չի եղել ռուսերէն. մեզ պակասել է այն ուրոյն ոգին, որ այնքան բնորոշ այնքան հրապուրիչ ու այնքան արտայայաիչ իսկական ռուս մարդու խօսքի մէջ:
Մի ժամանակ ռուս պահպանողականները վայնասուն էին բարձրացրել հրեայ հրապարագիրների դէմ, որ մեծ բանակով հեղեղել էին պարբերական մամուլը ու խորթ, օտար տարրեր էին մտցնում ռուսերէնի մէջ: Եւ իրաւունք ունէին պահպանողականները. հրեաները իրօք փչացնում էին, այլասերում Պուշկինի ու Տուրգենեւի լեզուն:
Ճանաչում եմ հայեր, որ մանկութիւնից խօսել են ռուսերէն ու միայն ռուսերէն, ուրիշ լեզու չեն գիտեցել։ Բայց նոյնիսկ սրանց ռուսերէնը ռուսերէն չի եղել:
Լսել եմ ու հաւատում եմ, որ Կեսարիայի կամ Ադանայի հայերը խօսում են անարատ թուրքերէն — թուրքի պէս ու թուրքի չափ: Բայց այո յաջողութեան հասնելու համար պէտք էր, որ մի քանի սերունդ անընդհատ ու անխառն թուրքերէն խօսէին, ինչպէս խօսել են Անատոլիայի այդ Հայերը:
Գիտութիւն չէ լեզուն, որ երեխան սովորում է ընտանիքի մէջ կամ դպրոցում, այլ — խոշոր<noinclude></noinclude>
0t896a7fjsdvdp68fagvfh3ltxa1gqf
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/244
104
69945
395360
193715
2026-09-14T09:14:22Z
LetterBot
3069
(via JWB)
395360
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>լափերով — ժառանգութիւն է, որ իր հետ բերում է աշխարհ ծնած իսկ օրից: Թող որ դեռ չկարողանայ թոթովել բառեր ու կապել նախադասութիւններ. ապագայ լեզուի էական տարրերը, հոգեբանական հիմքը պինդ նստած են նրա փոքրիկ ուղեղի մէջ: Խօսելու կարողութիւնը ու լեզուային առանձնայատկութիւնները նա ժառանգում է ծնողներից այնպէս, ինչպէս ժառանգում է ուրիշ հոգեկան ու մարմնական առանձնայատկութիւններ:
Գիտական Հոգեբանութիւնը մի օր կը բացատրի անշուշտ (գուցէ եւ բացատրել է արդէն) այս շատ հետաքրքրական երեւտյթը։ Եւ ես ամենեւին չեմ զարմանայ, եթէ գիտութիւնը գայ ապացուցանելու, որ ուղեղային որոշ կենտրոնների կամ սրանք կազմող բջիջների անատոմիական անվերջ - մանր տարբերութիւնները ու ֆոնքսիոնների անչափ նուրբ առանձնայատկութիւնները - տարբերութիւներ ու առանձնայատկութիւններ, որ անցնում են ժառանգաբար սերունդից սերունդ - բնորոշում են մարդու լեզուն:
Ինչո՞ւ պիտի զարմանամ: ժառանգականութեան երեւոյթները շատ հարուստ են նման օրինակներով։ Ահա մէկը։ Իմ հօր նայուածքը մի առանձին արտայայտութիւն էր ստանում, երբ նա հետեւում էր ուշադրութեամբ որեւէ խոսակցութեան կամ ընկնում էր մտածումների մէջ: Ունքերի մի աննշան շարժում կերպարանափոխում<noinclude></noinclude>
235v7lgvoevx2i35aua7dhtfm7jvpjl
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/245
104
69946
395361
193716
2026-09-14T09:14:23Z
LetterBot
3069
(via JWB)
395361
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>էր դէմքը, մտցնում էր մի փոփոխութիւն, որ անկարելի է նկարագրել բառերով, բայց որը շատ բնորոշ էր իր համար: Նոյն արտայայտութիւնը ունեմ ես, ունեն եւ իմ տղաները: Մտածեցէք. մկանունքային մի չնչին շարժում, որ հետեւանք է այսինչ նեարդների ուրոյն դրդռման եւ ուղեղային ուրոյն թելադրանքի — այս շատ բարդ, անշօշափելի մանր ու աննկարագրելի նուրբ գործողութիւնը անցնում է ժառանվաբար պապից թոռներին:
Սա պակաս առեղծուած չէ, քան իմ ենթադրած լեզուային առանձնայատկութիւնների ժառանգումը:
Ահա մի ուրիշ օրինակ, որ աւելի մօտ է մեզ հետաքրքրող խնդրին: Խօսելիս կամ գրելիս՝ ես կազմում եմ ընդհատ կարճ–շունչ, կէտադրութիւնով ծանրաբեռնուած նախադասութիւններ, սա իմ ոճն է: Նոյն առանձնայատկութիւնը - շատ խոշոր չափերով — ունեն նաեւ իմ զաւակները։ Սխալ կը լինէր վերագրել այս երեւոյթը դաստիարակութեան կամ երեխաներին յատուկ ընդօրինակելու յատկութեան: Սխալ կը լինէր, որովհետեւ ընդօրինակելու համար կային շատ աւելի գայթակղեցուցիչ օրինակներ. մօր, աւագ ընկերների, ուսուցիչների, դասագրքերի ու ընթերցանութեան գրքերի օրինակները: Մնում է ենթադրել, որ իմ զաւակները ոչ թէ ընդօրինակել, այլ ժառանգել են ինձանից՝ նախադասու–<noinclude></noinclude>
hr2r85o1ncvtln35953srbn1t25x0e5
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/246
104
69948
395362
193725
2026-09-14T09:14:25Z
LetterBot
3069
(via JWB)
395362
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>թիւններ կազմելու, խօսելու, ու գրելու, ոճը:
Երեւակայեցէք, թէ այդպիսի ժառանգութիւն ունեցող երեխան փակւում է մի գիշերօթիկ դպրոցի մէջ, ուր իշխում է հակառակ ոճը, ուր սովորեցնում են ու պահանջում՝ երկար ու սահուն պարբերութիւններ: Ի՞նչ կը լինի հետեւանքը: Այն, որ երեխան, լեզուի վերաբերմամբ անընդունակ ու յետամնաց աշակերտ կը նկատուի: Նրա դպրոցական շարադրութիւնները «վատ» կը լինեն գրուած, չեն գոհացնի ուսուցիչներին: Եւ իրօք վատ կը լինեն. ժառանգութիւնն ու դպրոցը փոխանակ օգնէլու իրար, կռուի կը բռնուեն, կը խանգարեն ու կը կաշկանդեն մէկը միւսին: Երեխան բնազգային պահանջ ունի՝ կտրել խօսքը, շուտով կէտ դնել։ Բայց չի դնում, աշխատում է երկարացնել ու կլորացնել պարբերութիւնը, որովհետեւ իրան ներշնչել են թէ այդ է «լաւը»: Ու բնականօրէն չի յաջողում՝ ոչ «լաւի», ոչ «վատի» մէջ:
Նման մի երեւոյթ տեղի է ունենում, երբ մարդ հարկադրւում է իւրացնելու օտար լեզու. հինն ու նորը, սեփականն ու օտարը, բնածինն ու արհեստականը խառնւում են իրար, չէզոքացնում ու անզօրացնում միմեանց:
Ասել եմ արդէն ու կրկնում եմ դարձեալ, որ չի կարելի մտածել հայերէն ու խօսել ռուսերէն. ռուսերէն լաւ խօսելու համար պէտք է որ մարդ նաեւ մտածի ռուսի պէս - այսինքն՝ ռուս լինի:<noinclude></noinclude>
b0suyg9x8fak8yb1bvssbqzm1n9dvkw
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/247
104
69951
395363
193733
2026-09-14T09:14:27Z
LetterBot
3069
(via JWB)
395363
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Ահա թէ ինչու, հայը — որչափ նա հայ է չի կարող խօսել ռուսերէն։
Ռուսերէնը իւրացնել չի կարող, բայց կորցնել կամ փչացնել իր սեփական լեզուն՝ կարող է հեշտօրէն:
Ես չեմ կարող խօսել ու գրել ռուսի պէս. իմ հայ լինելը անդրադառնում է լեզուիս վրայ ու խանգարում ռուսերէնին: Միւս կողմից՝ երկար տարիների վարժութիւնը եւ ռուսերէն խօսելու սովորութիւնը փչացրել են անզարմանելիօրէն իմ հայերէնը: Ռուսերէն խօսում եմ հայավարի, հայերէն գրում եմ ռուսավարի: Իմ տիպի ու իմ դպրոցի մարդիկ՝ կէս–լեզուի մարդիկ են: Մի մեծ դժբախտութիւն է սա, - է՛լ աւելի մեծ այն իսկ պատճառով, որ մնում է սովորաբար աննկատելի: Մենք այնքան ենք վարժուել այդ շինծու անզօր ու անարտայայտիչ կէս–լեզուին, որ կորցրել ենք (կամ կորցնելու վրայ ենք) առողջ լեզուի բնազդը: Դժբախտութիւն է, որովհետեւ զրկուած ենք արտայայտուելու ամէնից զօրեղ միջոցից՝ կենդանի, հարազատ ու լիահնչուն խօսքից:
Այս կէս—լեզուն՝ անմիջական հետեւանքն ու բնորոշ արտայայտութիւնն է սկսուած ապազգայնացման, ազգային այլասերման: Այնտեղ, ուր նկատւում է այդ երեւոյթը՝ ազգը վտանցուած է լրջօրէն: Զարգանալով, նա տանելու է անխուսափէլիօրէն դէպի ոչնչացում...<noinclude></noinclude>
flfj53ot1u2s9288he6l9s964q85f4q
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/248
104
69952
395364
193735
2026-09-14T09:14:28Z
LetterBot
3069
(via JWB)
395364
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>{{Կենտրոն|'''V'''}} Եւ ահա մենք վերադարձանք նոյն սկզբնական կէտին ու նոյն հարցին. ինչո՞ւ, չոչնչանան ազգերը... թո՛ղ ոչնչանան: Ո՞ւմ եւ ինչի՞ համար հարկաւոր է նրանց գոյութիւնը։
Յիշեցնեմ.
Ազգը - մշակոյթ է: Ազգի կորուստը - մի ուրոյն մշակոյթի ու ամէնից առաջ մի ուրոյն լեզուի կորուստ է: Իսկ լեզուի կորուստը — գրականութեան կորուստ է, այսինքն՝ մտածելու, զգալու եւ արտայայտուելու մի յատուկ ձեւի կորուստ:
Կորգցելով այս կամ այն ազգութիւնը, մարդկութիւնը կորցնում է մշակութային տիպերից մէկը, մարդկութիւնը աղքատանում է։
Մշակութային առաջադիմութիւնը պայմանաւորւում է գլխաւորապէս բազմազանութեան աճումով ու բազմազանութեան մէջ ներդաշնակութիւն գտնելու կարողութիւնով: Որքան աւելի բազմազան է ոեւէ հաւաքականութիւն ու ներդաշնակ իր բազմազանութեան մէջ, այնքան աւելի հարուստ է ներկայում ու այնքան աւելի բեղմնաւոր կարելիութիւններով՝ ապագայի համար։
Ազգային հաւաքականութիւնները — համա–<noinclude></noinclude>
sowjk556eobg8z6pyrfrjxop7w80xm5
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/249
104
69953
395365
193736
2026-09-14T09:14:30Z
LetterBot
3069
(via JWB)
395365
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>մարդկային ընկերութեան մէջ գոյութիւն ունեցող բազմազանութեան արտայայտութիւններից մէկն են, շաւո կարեւորը, անփոխարինելին: Ազգերի վերացումը (որքան դա տեղի է ունենամ պատմութեան մէջ) յետադիմական երեւոյթ է եւ ո՛չ առաջադիմական:
Պարզից դէպի բարդը, միակերպութիւնից դէպի բազմապիսութիւն — սա է տիրող օրէնքը ե՛ւ բնախօսական ե՛ւ ընկերային կեանքում:
Պարսիկը երգում է միաձայն: Նոյնը եւ հնդիկը նոյնը եւ հայ գեղջուկը: Եթէ քառասուն պարսիկ երգեն խմբովին, բոլոր քառասունն էլ կերգեն ունիսոն (նոյնիսկ պարզ օկտաւի գործադրութիւնը անծանօթ է այս երգիչներին): Ձայների բաժանումը ու բաժանուած ձայների ներդաշնակը նրանց ակորդը խորթ է ու անմատչելի պարսիկի ականջի համար: Նա գիտէ միայն մի ներդաշնակութիւն, ամէնից պարզը՝ ունիսոն:
Բայց իտալացին, գերմանացին կամ ռուսը ունեն ու սիրում են բազմաձայն երգեցողութիւն, մելոդիան բարդացնամ են հարմոնիայով. հիմնական մելոդիայի վրայ աւելացնում են զուգընթաց մելոդիաներ:
Արդ, ամէն կասկածից վեր է, որ գերմանական երաժշտութիւնը իբրեւ տիպ կամ իբրեւ զարգացման աստիճան՝ աւելի բարձր է, քան պարսկականը, - աւելի հարուստ է արտա–<noinclude></noinclude>
097s2idn3r0n5ek0xevg6hcyrqdf7t5
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/250
104
69963
395367
193791
2026-09-14T09:14:33Z
LetterBot
3069
(via JWB)
395367
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>յայտուելու միջոցներով, ասելի լրիւ է ու բազմակողմանի:
«Զարգահն» ու «Մաուրը» կարելի է երգել մի ձայնով կամ նուազել մի գործիքի վրայ (թէեւ այստեղ էլ մարդկային ձայնը կարիք ունի նուազի օգնութեան եւ թառը՝ քամանչի ընկերակցութեան): Քանի դեռ մարդու երաժշտական զարգացումն ու պահանջը կանգնած են «Չագահի» բարձրութեան վրայ, միաձայն երգն ու նուագը կարող են գոհացնել նրան: Բայց երբ անցնում է այդ սահմանը անհրաժեշտ են դառնում արտայայտուելու աւելի բարդ ձեւեր ու միջոցներ: Եւ ահա soloի կողքին զարգանում է ու հաստատւում duo, trio quartetto ու աւելի բազմաձայն խմբաւորումներ, իսկ թառին փոխարինում Է լիահնչուն ակորդների ընդունակ դաշնամուրն ու օրգը:
Բայց սրանք էլ անզօր են բաւարարելու միշտ աճող պահանջը: Չոպէնի սոնատները ու Լիստի ռապսոդիները նուագելու համար դաշնամուրը միանգամայն ձեռնհաս գործիք է: Բայց Բեթհուիենի սիմֆոնիները ու Վագների օպերաները պահանջում են արդէն մեծ օրֆեստրներ, բազմազան ու բազմահնչուն գործիչներով — «Պարսիֆալի» հսկայական շինուածքը չի կարելի տեղաւորել ոչ դաշնամուրի, ոչ իսկ օրգի մէջ:
Մարդկութիւնը - օրֆեստր է, որ նուագում է միշտ աճող ու միշտ բարդացող կեանքի մեծ<noinclude></noinclude>
itjqz39h2pbj4k6scke166gh9uzcf7h
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/251
104
69965
395368
193806
2026-09-14T09:14:34Z
LetterBot
3069
(via JWB)
395368
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>սիմֆոնիան: Ազգութիւնները — այդ օրֆեստրը կազմող գործիչներն են: Ազգութիւնները ամէն մէկը իրան յատուկ ձայնով ու իր առանձին մելոդիայով պէտք է լրացնեն իրար, որպէսզի հասանելի անեն երաժշտութեան ամենավեհ բարձունքները:
Գործիչները պիտի լինեն ոչ միայն բազմաթի, այլ եւ անպատճառ բազմատեսակ:
Երեւակայեցէք մի շատ մեծ օրֆեստր, որ բաղկացած է մի տեսակի գործիչներից միայն — թող այդ գործիչը լինի ամէնից կատարեալը, ասենք՝ ջութակը: Երկու հարիւր ջութակ ու երկու հարիւր ջութակահար... Կարղ է, որ սա օրֆեստր չէ կամ շատ անկատար օրֆեստր է, որովհետեւ երաժշտական մտքի բազմակողմանի ու լրիւ արտայայտութիւնը մնալու է անմատչելի սրան. ջութակը - հարիւր ջութակը, հազար ջութակը միասին — անզօր է այնտեղ, ուր պէտք են տրոմբոների պղնձեայ կոչը, յաղթական ֆանֆարը, կոնարբասերի խուլ մռնչիւնը կամ թմբուկների որոտը:
Լսել եմ մի անեկդոտ, որ յիշելու է այստեղ:
Մի հացկերոյթի ժամանակ, ինչ որ բարձրաստիճան ռուս հոգեւորական իբր թէ ակնարկներ է արել Խրիմեան Հայրիկին՝ եկեղեցիները միացնելու մասին։ Ինչ լաւ կը լինէր, ասել է, եթէ մի օր վերանար դաւանանքների տարբերութիւնը եւ բոլոր քրիստոնէական եկեղեցիները<noinclude></noinclude>
nsw8wg54s1bj2rl0t64sd35mwov3znd
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/252
104
69968
395369
193821
2026-09-14T09:14:36Z
LetterBot
3069
(via JWB)
395369
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>հաւանուէին ընդհանուր Մայր Եկեղեցու ծոցը (հասկանալի է, որ այդ «մայրը» — ռուս օրթոդոքս եկեղեցին է. «միութեան» իդէոլոգները միշտ իրանց միացնելու քարոզիչներ են): Ու Խրիմեանն էլ իբր թէ պատասխանել է, ցոյց տալով սեղանի վրայ մի շքեղ ծաղկեփունջ. նայեցէ՛ք այս փունջին: Տեսէք, որքան բազմազան են Աստուծոյ ծաղիկները — տարբեր գոյների, տաբրեր ձեւերի, տարբեր բուրմունքի... Մի՞թէ փունջը աւելի գեղեցիկ կը լինէր, եթէ ունենայինք միայն կարմիր վարդեր կամ միայն ճերմակ շուշաններ...
Ըստ իտալական առածի՝ եթէ ճիշդ էլ չէ, շատ լաւ է յօրինուած այս անեկդոտը:
{{Կենտրոն|'''VI'''}} Այո՛, բայց ի՞նչ արժէք ունեն ինձ համար այս աւելի կամ պակաս սրամիտ համեմատութիւներն ու անեկդոտները, ծաղկեփունջն ու օրքեստրը, վարդն ու շուշանը, ջութակն ու թմբուկը, — նոյնիսկ մարդկութիւնն ու մարդկային հանրութիւնը... Ես ոչ ծաղիկ եմ, ոչ երաժշտական գործիք ու բնա՛ւ ցանկութիւն չունեմ տրամադրելու իմ անձը՝ գերագոյն ներդաշնակութիւնների հասնելու նպատակին:<noinclude></noinclude>
gm0l2df1v6haatqaxsbe7mf436h0h7f
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/253
104
69969
395370
193823
2026-09-14T09:14:38Z
LetterBot
3069
(via JWB)
395370
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Թո՛ղ համամարդկային հաւաքականութիւնը կարիք ունենայ տարբեր ազգութիւնների, ինչպէս օրքեստրը կարիք ունի տարբեր գործիքների։ Թող մարդկութեան շահերը պահանջեն, որ ես լինեմ ու մնամ հայ...
Ես ինչո՞ւ պիտի յարգեմ այդ կարիքը կամ ենթարկուեմ պահանջին: Ես ապրում եմ ինձ համար, ծանրաբեռնուած ու մտահոգուած իմ անձնական հոգսերով եւ - ներեցէք - բաւական անտարբեր եմ մարդկութեան ապագայի հանդէպ:
Ես մի հայ մարդ եմ ու ուրիշ երկու—երեք միլիոն հայ մարդկանց հետ կազմում եմ հայ ազգը: Թերեւս ճիշդ է, որ այս ազգի գոյութիւնը հարկաւոր է համամարդկային ամբողջութիւնը լրացնելու համար, ինչպէս օրֆեստրի մէջ հարկաւոր է կոնտրբասը՝ առաջի ջութակներին ձայնակցելու համար: Բայց ես՝ իբր կոնտրբաս ինչո՞ւ պիտի ձգտեմ յաւերժացնելու իմ կոնտրբասային գրութիւնը: Ինչո՞ւ պիտի մնամ կանգնած օրֆեստրի յետին շարքերում ու շարունակ «վըֆ–վըֆ, վըֆ-վըֆ» անեմ... Աւելի լաւ չէ՞ — ինձ համար աւելի լաւ չէ՞, որ խառնուեմ ջութակներէն ու նրանց հետ միասին նուագեմ առաջնորդող մելոդիան:
Անշուշտ, պարապ բան կը լինէր պահանջել ինձանից, որ գիտակցօրէն ու կամովին հրաժարուեմ իմ սեփական, իմ անմիջական կարիքներից՝ համամարդկային հեռաւոր նպատակների սիրոյն։<noinclude></noinclude>
elakq30fpuxh36bbstobj25kha1i7a0
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/254
104
69976
395371
193846
2026-09-14T09:14:39Z
LetterBot
3069
(via JWB)
395371
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Զանգուածային եւ տեւողական երեւոյթները չեն կարող ու չպիտի հիմնուած լինեն անհատների կամ հաւաքականութիւնների զոհաբերութեան վրայ - այնչափ, որչափ դա կախուած է անհատի կամ հաւաքականութեան ազատ ընտրութիւնից (իսկ մեզ հետաքրքրողը հենց այդ ազատ ընտրութիւնն է):
Ոչ մի ներքին ոյժ - բացի բնախօսական կամ ընկերային բնազդից - չի կարող հարկադրել մարդուն այդ կարգի ինքնամոռացութեան: Իսկ արտաքին ոյժի, այսինքն բռնութեան գործադրութիւնը ե՛ւ շատ դժուար է, ե՛ւ ոչ միշտ արդիւնաւոր: Ճիշդ է, հանրային կեանքը պահանջում է իր անդամներից մանր ու խոշոր զոհաբերութիւններ: Բայց այդ պահանջը իրականանում է - տեւականօրէն ու կամովին — այնչափ միայն, որչափ զոհաբերողը ինքը օգտւում է հանրութիւնից ու գիտէ այդ:
Տուողը պիտի ստանայ: Հակառակ դէպքում՝ չի տայ կամ - յամենայն դէպս - չի տայ յօժարակամ, կը դիմադրէ, կորոնի ու կը գտնի միջոցներ՝ չտալու համար:
Ո՞վ կարող է ստիպել, որ ես մնամ հայ, եթէ գերադասում եմ լինել անգլիացի կամ գերմանացի: Եւ – ինչո՞ւ պիտի մնամ հայ, եթէ տեսնում եմ, որ գերմանացի կամ անգլիացի լինելը աւելի լաւ է, քան հայ լինելը։
Այս հարցը — որ ա՛յնքան օրինական է թը–<noinclude></noinclude>
t063xeil6fqlr7nfbbe9dpmblx50qso
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/255
104
69981
395372
193864
2026-09-14T09:14:41Z
LetterBot
3069
(via JWB)
395372
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ւում - իրօք հիմնուած է պարզ թիւրիմացութիւնների վրայ։
Առաջի ու ամենամեծ թիւրիմացութիւնն այն է, թէ ես իբր թէ կարող եմ, ըստ ցանկութեան, փոխել իմ ազգութիւնը - ոչ թէ ապազգայնանալ, ազգայնօրէն այլասերուել այս կամ այն չափով (նպաստաւոր պայմաններում կարող եմ անել այդ), այլ սեփականացնել մի օտար ազգութիւն, իմ «վատը» փոխարինել ուրիշի «լաւով»:
Այո, չատ կուզենայի, որ գերմանացի լինեմ, — Գէօթէի, Էմմանուէլ Կանտի, Վաղների ու Բիսմարկի ազգակիցը եւ լիակոկորդ գոռամ ահաբեկուած մարդկութեան երեսն ի վեր. Deutschlsand, Deutschland uber alles! Գայթակղեցուցիչ է երգը, ի՛նչ խօսք...
Բայց իր ժամանակին ոչ ոք գլխի չի ընկել հարցնելու իմ ցանկութիւնը եւ, երբ բաց արի աչքերս, տեսայ որ — հայ եմ, անբուժելի հայ:
Ի՞նչ անեմ այս անջնջելի փաստի հանդէպ:
Շատ կուզենայի, որ մազերս դեղին լինեն - Լոհենգրինի ոսկեթել մազերի պէս: Բայց իմ մազերը սեւ են (աւա՜ղ էին...): Ի՞նչ անեմ, ո՞ր ջուրն ընկնեմ: Կարող եմ, հարկաւ, մի քիչ դեղին ներկ առնել հարեւան խանութպանից ու ամէն առաւօտ—երեկոյ խնամքով ներկուել։ Բայց տեսէք, որ դրսից քսած ոչ մի ներկ - ամէնից թանկագինն անգամ - չի կարող տալ իմ մազերին այն հաճելի գոյնն ու բնական փայլը, որ յա–<noinclude></noinclude>
bjqzgyiuu4fcbz9u8iz1ue0jsjs1jg8
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/256
104
69982
395373
193872
2026-09-14T09:14:42Z
LetterBot
3069
(via JWB)
395373
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>տուկ են Լոհենգրինի մազերի ներքին pigmentation եւ որ այդքան գայթակղեցրել են ինձ:
Շատ կուզենայի, որ օրքեստրի մէջ նուազեմ առաջի ջութակը: Բայց՝ մանկութիւնից՝ իմ հօր տան մէջ գտել եմ մի փոքրիկ սրինգ միայն, ջութակ չի եղել այնտեղ: Ի՞նչպէս անեմ։ Կարող եմ, ի հարկէ, դէնը ձգել իմ պապենական դործիքը ու արտասահմանից մի հատ լաւ ջութակ բերել տալ: Այդ կարող եմ անել:
Բայդ խնդիրը դրանով չի լուծւում. բաւական չէ ջութակ ունենալը (պէտք է նաեւ կարողանամ խօսեցնել այդ փայտի կտորը, չունչ ու կենդանութիւն տամ նրան, հնչեցնեմ իր մէջ թաքնուած մեղեդիները: Եւ ահա ա՛յդ է, որ չի յաջողւում ինձ:
Մեր թաղում, սերունդից սերունդ, շարունակ սրինգ են նուագել մարդիկ, սրինգով է սնուել իմ ականջը ու մատներս էլ շինուած են սրինգի ծակերի համար, չեն յարմարւում ջութակի լարերին... Արտասահմանեան թանկագին գործիքը իմ ձեռում կորցնում է կարծես իր շնորհքը, երաժշտական ամբողջ կարողութիւնը, ողբալիօրէն ճռռում է ու ճչում՝ ինչպէս աբարանցու վաղուց չիւղած սայլը: Նուագելիս՝ ես տանջում եմ ինձ, տանջում եմ ջութակը, տանջում եմ հարեւաններիս, որոնք չգիտեն ուր փախչեն իմ երաժշտութիւնից:
Ահաւասիկ մի հանգամանք, որ բարդացնում<noinclude></noinclude>
larubdqiucx3cvsgd9zak4mffrox46d
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/257
104
69983
395374
193876
2026-09-14T09:14:44Z
LetterBot
3069
(via JWB)
395374
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>է խնդիր ու ծանր տարակուսանքների մէջ ձգում ինձ:
Գերմանացի չեմ կարող դառնալ ես, որքան էլ ցանկանամ - իմ կարողութիւնից վեր բան է դա: Շատ որ աշխատեմ — ու լաւագոյն դէպքում - մի տեսակ imitation պիտի յաջողեցնեմ, ոչ աւելին:
Արդ՝ որքան էլ նախանձեմ շիկահեր ասպետ Լոհենդրինին, պէտք է հասկանամ — եթէ մի պաստառ խելք ունեմ գլխումս - որ իմ բնական սեւը աւելի լաւ է, քան խանութից առնուած՛ դեղինը: Աւելի լաւ է թէկուզ այն մի հատիկ պատճառով, որ իմ կեղծ ոսկեբաշով չպիտի կարողանամ գրաւել ոչ մի տառապող իշխանուհու սիրտ, որովհետեւ իշխանուհին իսկոյն կռահելու է, որ ես Լոհենգրին չեմ, այլ միայն ներկուած եմ ըստ Լոհենգրինի. իշխանուհիները այնքա՜ն խորամանկ են...
Ես՝ իմ սեւ մազերով, շատ աւելի խելացի կը վարուեմ, եթէ կեանքի մեծ բեմի վրայ բաւականանամ Ռոմէոյի դերով ու իմ հոգու գանձէրը Ջուլլետտային նուիրեմ։ Այդ է իմ անելիքը: Պէտք չէ, որ ներկեմ մազերս - կորած աշխատանք ու անյուսալի գործ է դա, - այլ որոնեմ ու գտնեմ գեղեցկութիւն հենց իմ սեւի մէջ՝ խնամեմ, կոկեմ, փայլեցնեմ ու աճեցնեմ այն, ինչ իրօք իմն է եւ իրական արժէք ունի թէ ինձ, թէ ուրիշների համար:<noinclude></noinclude>
onsujslfda5nsk6lnoye9f8yxm0nrz1
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/258
104
69995
395375
193915
2026-09-14T09:14:45Z
LetterBot
3069
(via JWB)
395375
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Շատ աւելի գերադասելի է, որ ես լաւ նւագեմ իմ սրինգը, քան վատ ուրիշի ջութակը: Ճիշգ է, իմ սրինգի diapasonը ուզածիս չափ ընդարձակ չէ, ձայնն էլ մի քիչ սուր է, չունի ջութակի թաւիչը... բայց եւ այնպէս երաժշտական է ու հաճելի ականջի համար: Վերջապէս՝ մի բան կարող եմ նուագել սրինգի վրայ, մինչդեռ ջութակի առջեւ մնում եմ շուար ու անօգնական:
Գերադասելի է ե՛ւ օրքեստրի, ե՛ւ անձնապէս ինձ համար:
Որքան էլ համեստ լինի իմ գործիքը, այնուամենայնիւ նա անհրաժեշտ է օրքեստրին, — առանց սրինգի օրքեստրը օրքեստր չէ: Այստեղ է իմ ու իմ գործիքի հանրային արժէքը: Միւս կողմից, որքան էլ սահմանափակ լինի (ջութակի հետ համեմատած) սրինգի երաժշտական կարողութիւնը նա միակ գործիքն է, որ ընդունակ է հարազատօրէն ու լրիւ արտայայտելու իմ հոգեկան ուրոյն ապրումները, որովհետեւ իմ հոգին ինքը կաղապարուած է «սրինգային» կաղապարում: Այստեղ է իմ գործիքի արժէքը ինձ համար սրինգից զրկուած՝ վատ ու անպէտք երաժիշտ եմ ես:
Իմ սրինգը - այսինքն՝ ազգային մշակոյթն ու ինքը ազգը - ժառանգական հարստութիւն է, մի մեծ կապիտալ, որ պէտք է գործի մէջ դնեմ ու շահեցնեմ հենց իմ օգտի համար: Իմ հոգեկան<noinclude></noinclude>
qlgmynz395hsij2ptke7hu7wf7kj16r
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/280
104
69996
395399
193916
2026-09-14T09:15:24Z
LetterBot
3069
(via JWB)
395399
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Յովհ. Թումանեանը թարգմանել է ռուս ժողովրդական «բիլինաներից» մէկը - «Մուրոմի Իլիան Վլադիմիր իշխանի պալատում»: Արտակարգ յաջողութեամբ է կատարել այս խիստ դժւար գործը, լեզուն անվիճելիօրէն հայերէն է — ինչպէս եւ առհասարակ Թումանեանի ամէն մի ասած կամ գրած խօսքը, - բայց եւ այնպէս սա այն լեզուն չէ, որով նոյն Թումանէանը պատմած է՝ օրինակի համար, Սասմայ ծուռ Դաւթի վէպը:
Երկուսն էլ հայերէն են, մի քիչ տարբեր տեսակի... Եւ եթէ մեր տաղանդաւոր բանաստեղծը գիտենար անգլիերէն ու թարգմանած լինէր նաեւ անգլիական «բալլադ»ներից մէկը — այս նոր թարգմանութեան լեզուն էլ, իր հերթին՝ չէր նմանի ոչ Մուրոմցի Իլիայի, ոչ Սասմայ քուռի լեզուին. մի նոր բան կը լինէր սա՝ միշտ հայերէն մնալով հանդերձ:
Եւ մեր լեզուն շատ բան շահած կը լինէր անգլիւական «բալլադ»ի թարգմանութիւնից, ինչպէս շահել է ռուսական «բիլինայ»ի թարգմանութիւնից. թարգմանիչը, շփման գալով անգլիական լեզուի հետ, նոր գծեր ու նոր շեշտեր կը մտցնէր իր հայերէնի մէջ, ինչպէս մտցրել է՝ շփման գալով ռուսերէնի հետ:
Թերեւս անգիտակցօրէն ու ակամայից, բայց անխուսափելիօրէն անելու էր այդ:
Հայ լեզուն, որ արդէն իր կազմակերպման շրջանում բարդ է եղել, կրել է դարերի ընթաց–<noinclude></noinclude>
3xbxxbc8dhcqocisbodh57awdpszcez
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/259
104
69997
395376
193918
2026-09-14T09:14:47Z
LetterBot
3069
(via JWB)
395376
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կարողութիւնները ամբողջովին ու լայնօրէն յայտ բերելու, զարգացնելու եւ օգտագործելու համար՝ ամէնից մատչելի ու ամէնից ձեռնհաս միջոցը - ազգային մշակոյթն է։ Ազգային մշակոյթը - հետեւապէս եւ ինքը ազգը - պէտք են ինձ հենց իմ եսը հաստատելու համար:
Թիւրիմացութիւն է, թէ հայը կարող է գերմանացի դառնալ, եթէ նոյնիսկ սրտանց ցանկանայ ո ւ շատ աշխատի։ Ապա թիւրիմացութիւն է, թէ հայի համար «լաւ» է գերմանանալ - ոչ, գերմանացի լինելը լաւ է գերմանացու համար, իսկ հայը իր լաւը պիտի որոնի հայութեան մէջ:
Մատնանշելու է եւ մի երրորդ թիւրիմացութիւն — այն, թէ օրքեստրի մէջ սրինգ նուագէլը զրկանք ու զոհաբերութիւն է ուրիշի օգտին: Սխալ բան է դա։ Սրինգը ոչ միայն նուագում է, այլ եւ լսում է նուագը, ինքն էլ վայելում է երաժշտական երկը։ Նրա համար միեւնոյն չէ՝ լաւ է կազմուած թէ վատ, լրիւ է թէ պակասաւոր օրքեստրը: Նա՛ ինքը շահագրգռուած է, որ ամէն գործիք իր տեղում լինի, հնչեցնի իր ձայնը, լրացնի հարեւանի պակասը, ոյժ եւ արտայայտութիւն տայ խմբական նուագին: Օրքեստրը իբրեւ ամբողջութիւն՝ պէտք է սրինգին, որովհետեւ սրինգը ինքն էլ սպառող է երաժշտական արժէքների:
Աշխատանքի բաժանման ու համագործակցութեան խնդիր է սա, - մի խնդիր, որի մէջ<noinclude></noinclude>
m5b59u9q1a5e2bkfd045ors1olkj4iy
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/260
104
69998
395378
193919
2026-09-14T09:14:50Z
LetterBot
3069
(via JWB)
395378
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>շահագրգռուած է ամկն մի աշխատաւոր անձնապէս:
Հանուր—մարդկային կեանքն ու առաջադիմութիւնը՝ վերացական գաղափար չէ, այլ իրականութիւն - մի իրական արժէք, որով պայմանաւորում է նաեւ իմ անհատական կեանքը: Ես պէտք է լրացնեմ - իմ գոյութիւնով ու ինձ յատուկ ստեղծագործութիւնով - այն մեծ ամբողջութիւնը, որի մի մասն եմ ես: Ես պէտք եմ ամբողջութեան, բայց էլ աւելի ինքս կարիք ունեմ օգտուելու ամբողջութիւնից, ուստի եւ անձնազոհութիւն չէ ինձանից պահանջուածը, այլ պարզ ինքնօգնութիւն։
Գիտեմ, հարկաւ, որ այս կարգի դատողութիւնները անզօր են ղեկավարելու մարդու անհատական կեանքը. անմիջական կարիքները շա՛տ են զգալի, իսկ հանրութեան կապը այնքան անշօշափելի է, այնքան մութ ու անհասկանալի, հետեւապէս եւ անարժէք (անհատի գիտակցութեան սահմաններում): Չկան այն զգացողական նեարդները, որ կապեն ինձ մարդկային ամբողջութեան հետ, ակներեւ անեն իմ ու հանրային շահերի փոխադարձ պայմանաւորումը...
Մարդը՝ իր աչքում անհատ է, ինքնամփոփ ու ինքնարժէք։
Աղաղակող «ես»ը սանձահարելու համար հարկաւոր են ընկերային բնազդներ, - որոնք<noinclude></noinclude>
26oj3u0y97n6lcpip3bt7p3i2yhathq
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/261
104
70014
395379
193983
2026-09-14T09:14:52Z
LetterBot
3069
(via JWB)
395379
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կան, անշուշտ, որոնց ոյժն ու տարածողութիւնը անսահման չէ։
Մարդը ունի ընտանեկան ու թայֆայական, իսկ զարգացման բարձր աստիճանների վրայ՝ նաեւ ազգային ու պետական բնազդ (կամ գիտակցութիւն). բայց «Հանուր—մարդկայնական» բնազդ չունի նա: Նրա աչքը այդքան հեռու չի տեսնում, նրա եսականութիւնը չի հասնում այդ լայն սահմաններին, հետեւապէս եւ անելիքը չի կարող պայմանաւորուել՝ իր շրջահայեցողութիւնից դուրս գտնուած՛ նպատակներով կամ կարիքներով:
Մարդկութեան ներկայ ու ապագայ կարիճների հոգսը չէ, անշուշտ, որ պահում է ինձ ազգութեան մէջ:
Բայց ազգը պէտք է նաեւ ինձ, իմ սեփական եսը հաստատելու համար:
Ու ապա, ազգութեան հետ ես կապուած եմ շատ աւելի անմիջականօրէն, շատ աւելի սերտ ու դիւրըմբռնելի կապերով: Ես ապրում եմ ազգի հետ ու ազգի մէջ - շատ աւելի զգալիօրէն, քան մարդկութեան հետ ու մարդկութեան մէջ։ Ազգը շատ աւելի սահմանափակ ու շատ աւելի կոնկրետ հաւաքականութիւն է, քան լայնատարած, անտեսանելի, անդիմագիծ «մարդկութիւնը»: Ազգը իմն է ու ես՝ իրենը, մեր կարիքներն ու շահերը ընդհանուր են ու յաճախ անբաժանելի։<noinclude></noinclude>
q2ookbdyhnin3jgk1w1ieqmbacs9g9j
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/262
104
70015
395380
193984
2026-09-14T09:14:53Z
LetterBot
3069
(via JWB)
395380
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Ունե՞մ, սակայն, այդ գիտակցութիւնը, եւ այդ գիտակցութի՞ւնն է արդեօք, որ կեանք ու յարատեւութիւն է տալիս ազգերին: Ուրիշ խօսքով՝ եսի այդքան լայն ըմբռնումը (տարածումն ու մասամբ ձուլումը ազգային ամբողջութեան մէջ) մատչելի ու յատո՞ւկ է արդեօք ազգ կազմող անհատներին - յատուկ այն աստիճանի, որ կարողանայ անդրադառնալ նրանց առօրեայ անելիքների վրայ:
Ընդհանուր առմամբ՝ ոչ:
Յամենայն դէպս՝ ոչ միշտ ու ոչ հարկաւոր չափերով:
Ասի արդէն, որ զարգացման բարձր աստիճանների հասած ազգութիւններն են միայն, որ գիտեն ազգային արժէքների իսկական գինը, հետեւապէս եւ շատ արթուն ու շատ խանդոտ պահապաններ են իրանց հալածական եսի: Յիշում եմ Թ. Կարլեյլի հետեւեալ խօսքը (որ սոսկ խօսք չէ, անշուշտ). եթէ մի օր անգլիական ազգը հարկադրուած լինի ընտրութիւն անելու Հնդկաստանի ու Շեքսպիրի միջեւ, ասում է Կարլեյլ) նա չի տատանուի ոչ մի րոպէ. աւելի լաւ կը համարի կորցնել Հնդկաստանը իր բոլոր հարստութիւններով, քան զրկուել Շեքսպիրից։
Այսպէս է ասում անգլիացին:
Պակաս հասունացած ազգերը չունեն այդ բարձր գիտակցութիւնը. նրանք ապրում են ինչպէս եւ ծնունդ են առել - աւելի կամ պակաս<noinclude></noinclude>
44q2h331955nc1sp78wwvnh9hwfedjx
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/263
104
70016
395381
193985
2026-09-14T09:14:54Z
LetterBot
3069
(via JWB)
395381
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>չափով անգիտակցօրէն, ենթարկուելով ամբողջովին կեանքի արտաքին պայմաններին ու պատմութեան ուրոյն ընթացքին։ Եւ հեշտութեամբ ապազգայնանում են, երբ փոխւում են առարկայական պայմանները:
Ազգերի կենսունակութիւնն ու դիմադրական կարողութիւնը՝ առարկայական հաւասար տւեալների մէջ՝ համաչափ է նրանց ազգային գիտակցութեան, իսկ այս վերջինը՝ ընդհանուր զարգացման աստիճանին:
Զանգուածօրէն ապազգայնացնել այսօր անգլիացուն, ֆրանսիացուն կամ գերմանացուն անկարելիութեան չափ դժուարին ձեռնարկ է: Մինչդեռ չերքէզը Պոլսում կամ Անատոլիայում հեշտօրէն կորցնում է իր ազգային դիմագիծը եւ երկու—երեք սերունդ անցած՝ անճանաչելի է դառնում:
Իդէոլոգիան չէ, հարկաւ (կամ միայն իդէոլոգիան չէ), որ ապահովում է թոյլ ու անգիտակից ազգերի գոյութիւնը, այլ կենսական պայմանների այն շատ բարդ գումարը, որը ընդհանուր խօսքով՝ միջավայր է անուանւում (նիւթական ու հոգեկան)։
Դժուար չէ հասկանալ, որ ազգայնօրէն այլասերուելու համար հարկաւոր են նպաստաւոր պայմաններ, իսկ սրանք տրամադրելի են մարդուն ոչ ամէն տեղ, ոչ ամէն ժամանակ ու ոչ միշտ պատշաճ չափերով: Շիրակի հայ գիւղացին՝ իր գիւղում նստած չի կարող ապազգայ–<noinclude></noinclude>
4eo1c89dhkezc6eq4alnfkz2namqt2o
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/264
104
70017
395382
193986
2026-09-14T09:14:56Z
LetterBot
3069
(via JWB)
395382
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նանալ, — նրան կը պակասեն անհրաժեշտ միջոցները: Բայց նոյն շիրակեցին՝ մեծ զանգուածներով Գալիցիա փոխադրուած՝ «լեհացել» է ժամանակի ընթացքում այն աստիճանի, որ այսօր գիտնականների գրքերից միայն կարող Է իմանալ, թէ ինքը դարեր առաջ հայ է եղել:
Ընկերային աշխարհում — ինչպէս եւ բնախօսական աշխարհում — տիպերը կազմւում են ու հաստատւում անկախ անհատների կամ խմբակցութիւնների գիտակցութիւնից, կամքից ու ընտրութիւնից: Գիտակցութիւնն ու իդէոլոգիան գալիս են հետագայում միայն, post factum:
Իդէոլոգիան կարող է ողջունել գիտակացած փաստը կամ խոնարհուել իրականութեան առջեւ: Բայց կարող է եւ ըմբոստանալ նրա դէմ:
Կրկնում եմ՝ ըմբոստանալու կարողութիւնը — մարդ անհատի ու մարդկային խմբակցութիւնների ամենամեծ առաւելութիւնն է ու առաքինութիւնը: Մարդը համեմատաբար գիտակից է, — աւելի քան ոեւէ ուրիշ կենդանի էակ երկրագնդի վրայ: Նա ընդունակ է, որոշ չափերով, քննադատելու ու գնահատելու կենսական երեւոյթները իր, մարդկային տեսակէտից, զանազանել ցանկալին ոչ—ցանկալիից եւ՝ որոշ սահմաններում՝ ուղղումներ մտցնելու իր անհատական ու խմբական կեանքի մէջ:
Եւ այստեղ մեզ հետաքրքրողը յատկապէս<noinclude></noinclude>
sqzycpf04ckiwazx3zihjuhsyexbo2v
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/311
104
70018
395433
193987
2026-09-14T09:16:21Z
LetterBot
3069
(via JWB)
395433
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նիքում կամ շուկայում գործադրուող առօրեայ խօսակցութիւնը, ո՛չ լրագրական, ո՛չ գեղարուեստական եւ ոչ իսկ գիտական լեզուն: Սրանց բառարանը, ոճը, նոյնիսկ քերականութիւնը որքան էլ զարգացած՛ լինեն — բաւական չեն պետական գործերը վարելու եւ պետութեան ասելիքը ձեւակերպելու համար: Բառարանը պէտք է լրացուի նոր կամ մոռացուած բառերով, ոճը պէտք է ազատուի անճշդութիւնից ու անորոշութիւնից, կտրուկ ու աներկբայելի շեշտ առնի, քերականութիւնը պէտք է շրջառութեան մէջ դնի յատուկ ձեւեր...
Համեմատեցիր ուշադրութեամբ որեւէ պետական դրութիւն — մի օրինագիծ, կառավարական մի յայտարարութիւն, մի զեկուցագիր, դատական մի որոշում, վարչական մի հրաման կամ կարգադրութիւն — ուրիշ կարգի դրութիւնների հետ — օրինակ՝ լրագրական յօդուածի, վիպական պատմուածքի, բարեկամական նամակի կամ քարոզների ժողովածուի հետ — եւ կը տեսնէք, թէ որքան տարբեր են սրանց լեզուները:
Լեզուի այս ուրոյն կողմը չի կարող մշակուել պետական կեանքից դուրս, հետեւապէս, ոչ—պետական լեզուները դատապարտուած են մնալու առնուազն կիսատ ու պակասաւոր:
Արդէն այս մի հատիկ հանգամանքը — կրկնում եմ խօսքս, — արտօնեալ դրութեան մէջ է դնում իշխող լեզուն՝ ի հաշիւ իշխուածների:<noinclude></noinclude>
6hbtlskiums49uo5vsrm1fumv4ib2ky
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/265
104
70019
395383
193991
2026-09-14T09:14:58Z
LetterBot
3069
(via JWB)
395383
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>գիտակցութեան ու գիտակցութիւնից բխող գնահատման խնդիրն է։
Եթէ մենք հարցնում ենք՝ պէ՞տք են արդեօք ազգերը, ո՞ւմ են պէտք եւ ի՞նչի համար, պարզ, որ հարցը զուտ իդէոլոգիական բնոյթ ունի:
Թէ ինչո՞ւ, եւ ի՞նչպէս են գոյացել ազգային բաժանումները անցեալում, ինչու եւ ի՞նչպէս պահել են գոյութիւնը մինչեւ այսօր ու պիտի վերանա՞ն ապագայում թէ ոչ, — այդ փաստային գրութիւնները չեն (անցեալում, ներկայում ու հաւանական ապագայում), որ զբաղեցնում են մեր միտքը, այլ այն թէ ի՞նչ արժէք պէտք է տալ փաստին («լաւի» ու «վատի» մեր ըմբռնումով) եւ հետեւապէս ի՞նչ գիրք բռնել նրա հանդէպ (մեր կարողութեան սահմաններում):
Ես հայ եմ ու միւս հայերի հետ միասին կազմում եմ հայ ազգը — սա պատմական փաստ է, ակներեւ ու անհերքելի իրողութիւն:
Մենք — հայ ազգը կազմող հայ մարդիկս — կարող ենք (ինչպէս ցոյց է տալիս պատմութիւնը, մեր եւ ուրիշ ազգերի անցեալն ու ներկան) ամրանալ ու ինքնահաստատուել ազգայնօրէն. բայց կարող ենք ե՛ւ տկարանալ, չէզոքանալ, ապազգայնանալ աստիճանաբար: Կարելիութիւն է սա, — կարելիութիւն, որի մէջ ուրիշ բազմազան գործօնների շարքում՝ որոշ տեղ ունի նաեւ մեր հաւաքական ցանկութիւնն ու կամքը:<noinclude></noinclude>
crb07htzrmejxpucqvkg5rcwur2qhlw
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/266
104
70021
395384
194000
2026-09-14T09:14:59Z
LetterBot
3069
(via JWB)
395384
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Իսկ թէ ինչ ուղղութեամբ են արտայայտուէլու մէր կամքն ու ցանկութիւնը, - սա անմիջապէս կախուած է նրանից, թէ ի՛նչ արժէք ենք տալիս փաստին եւ թէ կարելիութիւններից ո՛րն ենք գերադասում. մեր իդէոլոգիան է սա:
Իդէոլոգիան՝ ինքնըստինքեան՝ չի կարող բնորոշէլ կեանքի ընթացքը, սպառէլ բոլոր կարէլիութիւնները. նա անխուսափելիօրէն բախուելու է իրականութեան հետ: Գրականութեան մէջ — մեզանից դուրս — հանդիպելու ենք մեզ նպաստող ու մեզ խանգարող, ընդդիմադիր ոյժերի: Առաջինների հետ բնականօրէն պէտք է դաշնակցենք ու գործակցենք, իսկ վերջինների դէմ զինուենք, պաշտպանողական դիրքեր բռնենք կամ յարձակողական գործողութիւններ ձեռնարկենք:
Բախման հետեւանքը ամէն մի անջատ դէպքում՝ կարող է անյայտ լինել մեզ: Հաւատում ենք, սակայն (առանց այդ հաւատի անկարէլի է որեւէ իդէոլոգիա), որ վերջի հաշուին ու ընդհանուր առմամբ՝ յաղթանակը մերն է շինելու, որովհետեւ մեր հասկացողութիւնով մեր իդէոլոգիան է ճշմարիտը, — այսինքն՝ կէանքից բխածն ու կեանքն առաջնորդողը, ցանկալին ու կարելին:
Ո՞րն է «ճշմարիտն ու բարին» մեր դէպքում — ազգերի կո՞ղմն է, թէ ազգերի դէ՞մ:
Ընթերցողը գուշակում է անշուշտ իմ պատասխանը. ազգերի օգտին է այն:<noinclude></noinclude>
jc32one577v9qogtqo7jxiglywd6tay
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/267
104
70022
395385
194001
2026-09-14T09:15:01Z
LetterBot
3069
(via JWB)
395385
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Այն բոլոր հիմնաւորումները, որ այնքա՜ն երկարօրէն աշխատեցի պարզել նախորդ Էջերում — եւ. շատ ուրիշները, որ անկարելի է սպառել որեւէ գրութեան մէջ — վաղուց արդէն բերել են ինձ այն անխախտելի համոզման, որ ազգ—երեւոյթը դրական երեւոյթ է պատմութեան մէջ:
Ինչ չափանիշ էլ ընդունելու լինենք գնահատման համար՝ հանրային կարիքների թէ անհատական պահանջների չափանիշը, — եզրակացութիւնը նոյնն է ազգային միութիւնները պէտք են ե՛ւ հանրութեան, ե՛ւ անհատին:
Ազգութիւնը — հոգեկան մշակոյթի ամէնից յստակ աղբիւրն է ու ինքը մշակոյթ է արդէն: Հոգեկան մշակոյթի լաւագոյն նուաճումները կատարուել են մինչեւ այսօր ազգային շրջանակի մէջ ու ապագայումն էլ աներեւակայելի են այդ շրջանակից դուրս: Այն բոլոր առարկութիւնները, որ թիւրիմացութեամբ արւում են ազգերի դէմ — չեն բխում ազգի էութիւնից, այլ միայն արտայայտութիւնների ձեւից, որ կարող են փոխուել ու կը փոխուին անշուշտ առաջադիմութեան գալիք՝ աւելի բարձր աստիճանների վրայ:<noinclude></noinclude>
dhibaqm7t2xxygmtx3abofleimqsut3
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/279
104
70023
395397
194002
2026-09-14T09:15:21Z
LetterBot
3069
(via JWB)
395397
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Ոչ, հակասութիւն չկայ։
Անգլիերէն ասուած խօսքը չի կարելի թարգմանել ռուսերէն, — դա ճիշդ է։ Բայց դա չի նշանակում, թէ անգլիերէնից թարգմանուած կամ անգլիական ազդեցութեան տակ կազմուած ռուսական խօսքը չի պարունակում իր մէջ անգլիական տարրեր: Պարունակում է անպայման, անհրամեշտօրէն — չի կարող չպարունակել։ Որքան էլ թարգմանութիւնը ռուսերէն լինի, այնուամենայնիւ թարգմանական ռուսերէնի վրայ մնում է բնագրի կնիքը — ինչ որ մի բան, որ թերեւս անկարելի լինի բացատրել, բայց որ զգացւում է յստակօրէն: Երբ ես կարգում եմ ռուսերէն լեզուով՝ անգլիերէնից թարգմանուած մի վէպ — առանց գիտենալու հեղինակի ազգութիւնը եւ անկախ վէպի բովանդակութիւնից գլխի եմ ընկնում — համարեա առանց վրիպումների,— որ կարդացածս անգլիական գրուածք է. բնագրի լեզուն կարծես թափանցում է թարգմանութեան տողերի տակից: Անուշադիր, անպատրաստ, կամ լեզուային նրբութիւնները նկատելու անընդունակ ընթերցողը կարող է չտեսնել, չհասկանալ տարբերութիւնը, բայց տարբերութիւնը այնուամենայնիւ կայ եւ անխուսափելիօրէն ազդում է ընթերցողի մտքի վրայ, ընդարձակում է ու զօրացնում խօսելու կարողութիւնը, լեզուային նոր կարելիութիւններ է պատրաստում նրան:<noinclude></noinclude>
cg38jsdzmvxnkr23stjrlikgruiaqqp
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/268
104
70024
395386
194009
2026-09-14T09:15:02Z
LetterBot
3069
(via JWB)
395386
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>1923 թ. Մայիսից սկսած, մինչեւ 1924 թ. Յունուար, ամսէ-ամիս, «Հայրենիք ամսագրում լոյս տեսաւ Յովհ. Քաջազնունիի «Ազգ եւ Հայրենիք» յօդուածաշարքը: Հ. Յ. Դաշնակցութիւնից հրաժարուելուց յետոյ, Քաջազնունին խզեց իր աշխատակցութիւնը «Հայրենիք»ից, եւ յօդուածաշարքը մնաց անաւարտ։
Քաջազնունիի անտիպ թողած ձեռագիրների մէջ մնացել էր նաեւ «Ազգ եւ Հայրենիք»ի վերջին մասը՝ երկու գլուխ, որ տալիս ենք այստեղ:
Հաւանաբար, այդ մասը. Քաջազնունին գրել է Դաշնակցութիւնից հեռանալուց յետոյ: Քաջազնունին առաջ էլ իրեն համարում էր համայնավարական — գրեթէ անիշխանական — փիլիսոփայութեան հետեւող։ Իր եզրակացութիւնները ազգի մասին տարբեր չէին նրա համար առաջ էլ։
Ինչպէս միւս գրուածքները, այս յօդուածն էլ ներկայացնում ենք անփոփոխ, առանց որեւէ սրբագրութեան կամ յաւելումի բնագրին մէջ: {{Աջաթև|Ս. Վ.}}
Մարդկութիւնը, իր ամբողջութեան մէջ, կարելի է նմանեցնել մի մեծ ու բարդ օրգանիզմի...
Բայց այստեղ պիտի ընդհատեմ խօսքս՝ մի շատ կարեւոր նկատողութիւն անելու համար:
Ասի՝ նմանեցնել, բայց ոչ նոյնացնել։ Եւ նմանեցնել որոշ տեսակէտներից միայն ու խոշոր վերապահումներով: Անցեալ դարում, բուրժուական իդէոլոգիա դաւանող ընկերաբանները ի չարն են գործադրել այն նմանութիւնը, անալոգիայի ճամբով գնացել են շատ աւելի հեռու, քան թոյլ<noinclude></noinclude>
q2v04dsjans1hvzk9pcf7by6hl94o6u
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/269
104
70025
395387
194019
2026-09-14T09:15:04Z
LetterBot
3069
(via JWB)
395387
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>է տալիս երեւոյթների էութիւնը ու յանգել են սխալ կամ միտումնաւոր եզրակացութիւնների:
Այսպէս՝ նոյնացնելով հաւաքական ու անհատական օրգանիզմները, փոխանցելով ֆիզիոլոգիական կեանքի օրէնքները ընկերային կեանքի աշխարհը ու շփոթելով — գիտակցօրէն կամ անգիտակցօրէն — աշխատանքի բաժանման սկզբունքը դասակարգային բաժանումների հետ, — ուրեմն եւ դասակարգերը օրգանների հետ, — այդ կարգի ընկերաբանները արդարացրել են դասակարգերի գոյութիւնը անցեալամ ու քարոզել նրանց անհրաժեշտութիւնը՝ ապագայում:
Բայց դասակարգերը օրգաններ չեն — ֆիզիոլոգիական իմաստով, — ինչպէս եւ մարդ–անհատները՝ բջիջներ չեն:
Համամարդկային հաւաքական օրգանիզմը կազմող բջիջների մէջ կայ մի շատ էական տարբերութիւն,— այն որ հաւաքական օրգանիզմի մէջ մարդ—անհատը գիտակցում է իր անհատական գոյութիւնը, ընդունակ է անհատօրէն ցանկանալու ու ձգտելու, անհատօրէն ապրելու գոյութեան ու դժգոհութեան ապրումները, մինչդեռ բջիջը չունի այդ յատկութիւնները, ինչպէս չունի այդ յատկութիւնը նաեւ համամարդկային հաւաքական օրգանիզմը — մարդկութիւնը:
Չընկնենք մեթաֆիզիքայի մութ աշխարհը — բիոլոգիան ու ընկերաբանութիւնը եւս ազատ չեն մեթաֆիզիքական անեզր ընդհանրացումնե–<noinclude></noinclude>
chkzgdj4jzjuiyhc6rujevf3wrx3ni3
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/270
104
70026
395389
194036
2026-09-14T09:15:07Z
LetterBot
3069
(via JWB)
395389
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>րից — ու մանաւանդ չշահագործենք մարդկային լեզուի անճշդութիւնը, որ, յաճախ, արտայայտում է նոյն բառերով տարբեր գաղափարներ: Այո, գուցէ բջիջն էլ ունի իր բջիջային ինքնագիտակցութիւնը եւ մարդկութիւնն էլ՝ իբրեւ ամբողջութիւն՝ ունի իր գերմարդկային կամ համամարդկային ինքնազգացութիւնը... Գուցէ՜։ Բայց ես այդ չգիտեմ ու չեմ կարող գիտնալ: Գիտեմ միայն — եւ ինձ համար ա՛յս է կարեւորը — որ իմ ինքնագիտակցութիւնն ու ինքնազգացութիւնը ոչ բջիջային է, ո՛չ գերմարդկային, այլ պարզապէս ու յստակօրէն մարդկային: Հետեւաբար եւ իմ իդէոլոգիան կարող է լինել միայն մարդկային, — ոչ աւելի, ոչ պակաս: Մնացածը պարապ խօսքեր են, մտքի պարապ մարզանքներ:
Դառնալով անալոգիաներին, պէտք է նկատել ամենից առաջ, որ օրգանիզմի մէջ բջիջների փոխադարձ կապը օրգանական է, մինչդեռ անհտտի կապը հաւաքականութեան մէջ՝ ընկերային է:
Տարբերութիւնը մեծ է:
Բջիջը կապուած է օրգանիզմի հետ շատ աւելի սերտօրէն, քան անհատը ընկերային հաւաքականութեան հետ — խօսքս այնպիսի բարդ օրգանիզմների մասին է, ինչպիսին է մարդկայինը:— Միւս կողմից, օրգանիզմը՝ իր ամբողջութեան մէջ՝ շատ աւելի կախում ունի բջիջնե–<noinclude></noinclude>
cemflptqw39zinxzxo8lwiw2dgt0p1k
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/271
104
70028
395390
194050
2026-09-14T09:15:09Z
LetterBot
3069
(via JWB)
395390
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>րից: Օրգանիզմը անբաժանելի ամբողջութիւն Է, անհատ է։ Այդպէս չէ ընկերութիւնը։ Եթէ մարդկային օրգանիզմը կազմող մօտ երեսուն միլիառ բջիջներից մեռնի այս կամ այն խումբը — առանց անմիջապէս փոխարինուելու նոյն կարգի նոր բջիջներով, — կը մեռնի նաեւ օրգանիզմը— այսինքն՝ կը մեռնին նաեւ բոլոր միւս բջիջները, մէկ բջիջը կամ բջիջային մի խմբակցութիւն չի կարող ապրել առանց միւսների։ Այդպէս չէ անհատների ընկերային հաւաքականութեան մէջ։ Եթէ մեռնի — առանց փոխարինուելու — մարդկային հաւաքակունութիւնը կազմող մարդ–անհատների կէսը՝ երեք քառորդը, իննը տասներորդը — մարդկութիւնը կը շարունակէ ապրել: Տեսականօրէն՝ եթէ երկուքուկէս միլիառ մարդ անհատներից, որ այսօր չէնացնում են երկրագունդը ու կազմում մարդկութիւնը, մնաց մի զոյզ միայն — անկարելի չէ, որ այդ մի զոյգ էգ ու արուն ապրեն, սերունդ տան, բազմանան ու անկախ թուից՝ մարդկութիւն կազմեն: Մարդկային օրգանիզմ կազմելու համար հարկաւոր է անբաժանելիօրէն կապուած երեսուն միլիառ բջիջների սերտ աշխատակցութիւնը, մինչդեռ «մարդկութիւնը» կարող է կազմուած լինել մի հատիկ ընտանիքից միայն:
Նոյնքան մեծ է տարբերութիւնը նաեւ, օրգանիզմը կազմող օրգանների ու մարդկութիւնը կազմող հասարակական այն բաժանումների մի–<noinclude></noinclude>
ainzrycs631c66e66w9jjt6mtljie9x
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/272
104
70030
395391
194053
2026-09-14T09:15:10Z
LetterBot
3069
(via JWB)
395391
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ջեւ, որոնք դասակարգ են անուանւում:
Մարդկային հաւաքականութեան մէջ դասակարգերը բնորոշւում են ոչ միայն աշխատանքի բաժանման սկզբունքով, այլ նաեւ — ու գլխաւորապէս — սպառման խնդիրով: Սրա՛ դէմ է, որ ըմբոստանում է մարդու խիղճն ու միտքը եւ սա է, որ անկարելի է անում՝ առանց խոշոր վերապահումների՝ անալոգիան հաստատել օրգանի ու դասակարգի միջեւ:
Օրգանիզմի մէջ — խօսքս առողջ օրգանիզմի մասին է, հարկաւ — բոլոր օրգանները աշխատում են եւ սպառում են ընդհանուր պահեստից այնքան միայն, որքան անհրաժեշտ է իրենց գոյութիւնը պահպանելու ու աշխատանքի ընդունակութիւնը ապահովելու համար: Այդպէս չէ դասակարգայնօրէն կազմակերպուած մարդկային հաւաքականութեան մէջ. այստեղ կան դասակարգեր, որոնք սպառում են առանց արդիւնաբերելու կամ սպառում են շատ աւելի՝ քան արդիւնաբերում: Եթէ որոնենք անալոգիաներ՝ այսօրուայ մարդկութիւնը պէտք է նմանեցնել հիւանդ օրգանիզմի՝ անպտուղ ու շահագործող, իսկ դասակարգերը — այն ատաւիստական կամ rudimentaires օրգաններին, որոնք ծանրաբեռնում են վատ կազմուած օրգանիզմները եւ որոնք ոչ միայն անպէտք են ու աւելորդ, այլ եւ ուղղակի վնասակար, այն աստիճանի, որ մարդիկ յաճախ դիմում են վիրաբուժական գործողու–<noinclude></noinclude>
hdxqii2bza7ts6ogc5oneh9nxmzz8f3
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/274
104
70032
395392
194060
2026-09-14T09:15:13Z
LetterBot
3069
(via JWB)
395392
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>
Նստած ձախէն աջ՝ Լ. Շանթ, Յ. Քաջազնունի եւ Ս. Վրացեան։
Ոտքի, կեդրոնը՝ Յովհ. Տէվեճեան, որուն երկու կողմերը Աղեքսանդրիոյ ընկերներէն Կարապետ Յակոբեան, Աւետիս Արեւեան, Երուանդ Սէֆէրեան եւ Աբրահամ Աբրահամեան։ 1922ին, Աղեքսանդրիա<noinclude></noinclude>
4et9e1jdx1191630rs0l2hu83578mmr
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/275
104
70034
395393
194068
2026-09-14T09:15:15Z
LetterBot
3069
(via JWB)
395393
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>թիւնների՝ այդ պարազիտներից ազատուելու համար — օրինակ՝ կտրում, դէն են ձգում appendiceը:
Մի ուրիշ շատ էական տարբերութիւն. օրգանիզմի մէջ սպառելու հաճոյքը — ինչպէս եւ աշխատելու նեղութիւնը — չեն յատկացուած որոշ օրգանների միայն, այլ տարածւում են ամբողջ օրգանիզմի վրայ: Օրգանիզմի մէջ չի կարելի բաժանել հաճոյքը նեղութիւնից, աշխատանքր՝ սպառումից — անբաժանելի գործողութիւններ են սրանր• աշխատելր սպառել Հ արդկն ու սպառելը՝ աշխատել: Չի ասել նաեւ, թէ աշխատանքը ինքնըստինքեան նեղութիւն է ու սպառումը՝ անպատճառ հաճոյք... Յամենայն դէպս՝ հաճոյք թէ տհաճութիւն, — սրանք չեն պատկանում որոշ օրգանների միայն, այլ ընդհանուր են ամբողջ օրգանիզմի համար:
Եթէ ձեռքը յոգնել է աշխատելուց, յոգնութեան տհաճութիւնը զգում է ոչ թէ ձեռքը կամ ոչ միայն ձեռքը — ձեռքի մկանունքները, — այլ օրգանիզմը ամբողջովին: Միւս կողմից՝ եթէ բերանը ծծում է մի կտոր շաքար կամ ոտամոքսը մարսում է խորոված կաքաւի միւս կամ աչքը տեսնում է մի գեղանկար տեսարան կամ ականջը լսում է երաժշտական նուագ, — բերանը, ստամոքսը, աչքն ու ականջը չեն որ վայելում են ճաշակելու, մարսելու, տեսնելու եւ լսելոլ հաճոյքը, այլ օրգանիզմը իբրեւ ամբողջութիւն:<noinclude></noinclude>
1w24s00aeqaa6paf23y9zhkvrd4w1wz
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/276
104
70038
395394
194096
2026-09-14T09:15:16Z
LetterBot
3069
(via JWB)
395394
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Այդպկս չէ մարդկային հալածականութեան մէջ:
Եթէ ես ծամում եմ կաքաւի քնքոյշ միսը ու գոհունակութեամբ լիզում եմ ճարպոտ շրթունքներս, — որսորդը, որ այդ կաքաւը որսալու, համար լոյսը լրացուած դուրս Է եկել տնից, ժամերով քայլել է լեռներում, մագլցել է ժայռերի վրայ, յոգնել է երկար որոնումներից, տառապել է ցրտից ու տաքից, — այդ որսորդը ոչ մի հաճոյք չի զգում, ամենեւին չի բաժանում իմ ուտելու վայելքը: Ես չեմ կարող ասել, թէ ես ու որսորդը բաժանեցինք աշխատանքը. նա որսաց, ես կերայ... Նոյն օրգանիզմի պատկանող ձեռքն ու ստամոքսը կարող են ասել այդ, որովհետեւ նրանց համար գոհութեան ու դժգոհութեան զգացումը ընդհանուր է, անբաժան, մինչդեռ ես ու որսորդը ունենք յստակօրէն բաժանուած անհատական ապրումներ: Եւ որքան էլ աշխատեմ համոզել յոգնած ու քաղցած որսորդին, թէ նա պէտք է երջանիկ լինի, որովհետեւ ես մեծ ախորժակով կերայ նրա որսած կաքաւը, — որսորդը չի հաւատայ ինձ եւ իրաւացիօրէն կանուանի կեղծաւոր ու խաբեբայ:
Եթէ փափկասուն տիկինը՝ Պարիզի Մեծ Օպերայի ամենամեայ պարահանդէսում՝ զարդարել է իր մարմարեայ կուրծքն ու ուսերը գեղեցիկ մանեակներով, թոքախտից հիւծուած այն աղջիկը, որ իր ցուրտ մանսարտում երկար ցե–<noinclude></noinclude>
iuya1hrx8ohpuhrj1qqwrhefqd7gdgu
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/277
104
70039
395395
194101
2026-09-14T09:15:18Z
LetterBot
3069
(via JWB)
395395
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>րեկներ ու երկար գիշերներ կուրացրել է իր աչքերը ժանեակը գործելիս՝ այդ աղջիկը մասնակից չէ տիկնոջ երջանկութեան, տիկնոջ յաղթական գեղեցկութիւնը չի լցնում հպարտութեամբ նրա արիւնաքամ սիրտը:
Եթէ նաւթարդիւնաբերութեան «թագաւորներից» մէկը՝ Նիցցայում կամ Բիարրիցում՝ վճարում է հարիւր հազար ֆրանկ այդ օրուայ հերոսուհի demi–mondsineի մի համբոյրի համար, — բանուորը, որ հեռաւոր Բագուայ կամ Պենսիլուանիի ցեխի ու մուրի մէջ հանել է գետնի խորքերից այդ հարիւր հազարը, բնաւ չի զգում այդքան թանկագին համբոյրի ըաղցրութիւնը. համբոյրը մնում Է «խօզԷին»ին, իսկ բանուորին՝ ցեխն ու մուրը...
Ասել, թէ մարդկային հասարակութեան մէջ աշխատաւոր, արդիւնաբերող դասակարգերը նոյնն են ինչ որ օրգանիզմի մէջ ձեռներն ու ոտները, իսկ իշխող ու վայելող դասակարգերը՝ ուղեղն ու ստամոքսը — սա կամ շատ խոշոր թիւրիմացութիւն է, կամ փարիսեցիութիւն կամ լրբենի ծաղրանք։
Այս այսպէս լինելով հանդերձ — վերսկսում եմ ընդհատած խօսքս՝ — կայ այնուամենայնիւ որոշ նմանութիւն անհատական ու հաւաքական օրգանիզմների միջեւ եւ մարդկութիւնը կազմող որոշ խմբաւորումները կամ բաժանումները իրօք կարելի է նմանեցնել օրգանների: Եւ այս կարգի<noinclude></noinclude>
bb0pmqk5ifgiq1yndpsmefqm8p0xmrb
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/278
104
70040
395396
194102
2026-09-14T09:15:19Z
LetterBot
3069
(via JWB)
395396
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>անալոգիաների մէջ առաջին տեղը պիտի տրուի ազգային խմբաւորումներին, որ կարելի է նկատել իբրեւ մի ուրոյն ու շատ կարեւոր օրգան համամարգկային օրգանիզմի մէջ, — հոգեկան կեանքի եւ հոգեկան մշակոյթի օրգան:
Ազգ—օրգանը պարազիտ չէ: Նա ոչ միայն սպառում է, այլ եւ առատօրէն արտաբերում՝ կուտակում է, խտացնում, զարգացնում եւ անընդհատ ստեղծագործում հոգեկան արժէքները, — արժէքներ, առանց որի մարդը մարդ չէ:
Եւ ազգը համամարդկային օրգան է այն մտքով, որ ամէն մի ազգային ստեղծագործութիւն ոչ միայն ազգային է, այլ նաեւ համամարդկային, որովհետեւ ազգային արժէքների սպառողը ոչ միայն ազգն է, այլ եւ մարդկութիւնը իր ամբողջութեամբ:
Միտքս պարզելու համար դիմեմ մի անգամ եւս լեզուի օրինակին:
Ասել եմ արդէն, որ լեզուները անփոխարինելի են ու անթարգմանելի... բնականօրէն հարց է ծագում. եթէ ճիշդ է իմ ասածը, ապա ուրեմն ի՞նչ համամարդկային արժէք կարող են ունենալ այդ անթարգմանելի ազգային լեզուները: Օրինակ՝ ի՞նչ արժէք կարող են ունենալ ռուսի համար անգլիական լեզուի հարստութիւնները, եթէ ռուսը չի հասկանում անգլիերէն ու անգլիացու խօսքն էլ չի կարելի թարգմանել ռուսերէնէ...
Հակասութեան մէջ չե՞մ ընկնում արդեօք:<noinclude></noinclude>
21pm7afhan8f71bp83krg2c5kmaivx6
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/281
104
70041
395400
194103
2026-09-14T09:15:25Z
LetterBot
3069
(via JWB)
395400
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>քում շատ զօրեղ ազդեցութիւններ դրսից. պարսկական, յունական, քրդական, վրացական, արաբական, թուրքական, իսկ վերջերս նաեւ ռուսական լեզուները դրել են յաջորդաբար իրենց դրոշմը մեր խօսքի վրայ:
Եւ, դա լա՛ւ է եղել. մենք հոգեպէս հարստացել ենք, առնելով օտար լեզուներից այն, ինչ պակասել է մերինին — ընդարձակել ենք, զօրեղացրել ու բազմացրել արտայայտուելու մեր սեփական միջոցները:
Դարձեալ պիտի հրաւիրեմ ընթերցողի ուշադրութիւնը. մի որոնէք հակասութիւն՝ այստեղ ու նախընթաց էջերում ասածներիս մէջ — երբ խօսքս բազմալեզուանի կամ կէս—լեզուանի մարդկանց մասին էր՝ — օտար լեզուներից օգտուելը չի նշանակում անպատճառ կորցնել կամ փչացնել սեփականը, — ամբողջ խնդիրը նրանում է, թէ ինչ է փոխ առնւում դրսից, ինչպէս եւ ինչ քանակով:
Եղիշէն, Նարեկացի Գրիգորը, Նահապետ Քուչակը, Սայաթ Նովան ու Գ. Սունդուկեանը — սրանք բոլորն էլ հայերէն են գրել ու երգել, թէեւ. բոլորն էլ մեծապէս ազգուած են եղել օտար լեզուներից եւ այդ պատճառով է նաեւ, որ նրանց խօսքը այնքան լիահնչուն է, այնքան արտայայտիչ ու ազդու:
Տարբեր բան է՝ իւրացնել, օրգանապէս կապելով իւրացրածը սեփականի հետ, եւ տարբեր<noinclude></noinclude>
ato63vmssbtmu4fw8brtd31x3p2cudg
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/312
104
70042
395434
194104
2026-09-14T09:16:23Z
LetterBot
3069
(via JWB)
395434
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Բայց սրանով դեռ չի սահմանափակւում անհաւասար դրութիւնից բխող ամբողջ վտանգը, կան եւ ուրիշ վտանգներ, աւելի սպառնալի, աւելի մահաբեր: Պետութեան մէջ ոչ միայն օրէնսդրական, դատական ու վարչական գործառնութիւնները, այլ եւ ընկերային կեանքի բոլոր արտայայտութիւնները ընդհանրապէս կրում են իրենց վրայ, — աւելի կամ պակաս մեծ չափով, աւելի կամ պակաս ստիպողականութեամբ, — պետական լեզուի ազդեցութիւնը: Դպրոցը, մամուլը, գրականութիւնը, թատրոնը, արդիւնաբերութիւնը, առեւտուրը եւ նոյնիսկ ընտանեկան կեանքը — սրանք բոլորը կապուած են հազար ու մի կապերով պետական կեանքի հետ, հետեւապէս բոլորն էլ ենթակայ են պետական լեզուի գերիշխանութեան: Քաղաքացին հարկադրուած է գիտենալ ու գործադրել պետական լեզուն ոչ միայն պետական հիմնարկութիւնների մէջ, այլ եւ սրանից դուրս, իր առօրեայ կէանքի ամէն մի քայլափոխին: Պարզ է, որ այսպիսի պարագաներում ազգային լեզուն՝ պետականի հետ համեմատած նսեմանում է, ետ է մղւում մի անկիւն, նկատւում է անկարեւոր ու փոքրարժէք եւ այդ իսկ պատճառով՝ արհամարհելի: Անգործադրութեան կամ սահմանափակ գործադրութեան հետեւանքով նա չի զարգանում, ետ է մնում կեանքից, մոռացւում է աստիճանաբար կամ վերյիշում է միայն «ազգասիրաբար»... Իսկ վերացա–<noinclude></noinclude>
ejeupdbsx0zd67w34g6fdwcwg07w0g1
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/282
104
70043
395401
194105
2026-09-14T09:15:27Z
LetterBot
3069
(via JWB)
395401
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>բան է՝ մեքանիքօրէն խառնել իր լեզուին օտար բառարան, օտար քերականութիւն, օտար ու խորթ ոճ: Առաջի դէպքում լեզուն սնւում է, մինչդեռ երկրորդ դէպքում՝ հիւանդանում է ու այլասերում:
Ես ընկել եմ ռուսերէնի տիրական ազդեցութեան տակ այն հասակում, այնպիսի պայմանների մէջ, երբ իւրացնել՝ պահելով հանդերձ իմ սեփականը անկարող եմ եղել։ Բայց այդ մի օրինակի կողքին կարող եմ դնել իսկոյն մի ուրիշ օրինակ — իմ հանգուցեալ բարեկամ Թումանեանի օրինակը: Թումանեանը մօտեցել է ռուսերէնին այն ժամանակ միայն, երբ անխորտակելիօրէն հաստատուած է եղել Հայերէնի մէջ եւ միանգամայն տարբեր արդիւնք է ստացել. այնտեղ, ուր ես ունեցել եմ ողբալի կորուստ, Թումանեան շահել է մեծապէս. ես փչացրել եմ ընդմի, իմ լեզուն, Թումանեանը աւելի եւս զինել է իրենը:
Ռուսի լեզուն թշնամի չէ իմ հայերէնին, ոչ էլ վտանգ կամ սպառնալիք:
Վտանգ ու սպառնալիք դառնում է այն դէպքում միայն, երբ ես չգիտեմ նրանից օգտուելու ձեւն ու չափը կամ երբ ռուսը յարձակողականի է դիմում ըւ, օգտուելով կողմնակի ոյժերից ու հանգամանքներից, արգելքներ է դնում իմ լեզուի ազատ զարգացման ու արհեստականօրէն պատուաստում է ինձ իր ռուսերէնը:<noinclude></noinclude>
gimmewpliqq3jrw2ju3173hb11g7jpo
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/283
104
70044
395402
194109
2026-09-14T09:15:29Z
LetterBot
3069
(via JWB)
395402
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Հարկաւ, այդ դէպքում վտանգ կայ եւ ինձ չի մնում ուրիշ բան, քան տէր կանգնել իմ ժառանգական սեփականութեան, դիմել ինքնապաշտպանութեան ամէն հնարին միջոցի ու թոյլ չտալ, որ թալանեն ինձ:
Բոլոր լեզուային կամ, ընդհանրապէս, ազգային պայքարի այդ ձեւը չի բխում երեւոյթների էութիւնից եւ եթէ իրականութեան մէջ յաճախ տեղի է անենում, պայմանաւորւում է կողմնակի պատճառներով:
Էապէս՝ ռուսը բնաւ, չի շահագրգռուած, որ խեղդուի կամ արմատախիլ արուի իմ հայերէնը: Ընդհակառակը, մեծապէս շահագրգռոխած է, որ իմ լեզուն էլ — միւս լեզուների շարքում — ապրի ու զարգանայ: Շահագրգռուած է, որովհետեւ ինքն էլ կարող է մի բան սոփորել, մի բան փոխ առնել ու իւրացնել իմ լեզուից — այնպիսի մի բան, որ չի կարող տալ ոչ իր ռուսերէնը, ոչ գերմաներէնը, ոչ ֆրանսերէնը: Որքան էլ համեստ ու աղքատ լինի այսօրուայ հայ գրականութիւնը, այնուամենայնիւ նա ունի այնպիսի էջեր, որ ռուսը չի գտնի իր սեփական շատ ճոխ գրադարանի մէջ: Ի՞նչ շահ ունի նա ցամաքացնելու այդ ինքնայատուկ ստեղծագործութեան աղբիւրը, եթէ ինքն էլ կարող է խմել — ու խրմում է — նոյն ջրերից:
Ազգերն ու լեզուները — իբրել այդպիսիներ — թշնամիներ չեն, այլ բնածին դաշնակիցներ,<noinclude></noinclude>
4s15ssryjt2jrbv1nr790evg6g6xt64
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/313
104
70047
395435
194119
2026-09-14T09:16:24Z
LetterBot
3069
(via JWB)
395435
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կան ազգասիրութիւնը - նոյնիսկ եթէ անկէղծ է ու լուրջ, բայց չունի ամուր յենարաններ կեանքի մէջ — այն ոյժը չէ, որ կարողանայ փրկե, լեզուն:
Իսկ լեզուն — ազգային կեանքի ամենից էական, ամենից անհրաժեշտ տարրն է: Առանց լեզուի չկայ ազգային կեանք: Միւս կողմից առանց պետական կազմակերպութեան լեզուն վտանգուած է մեծապէս: Եթէ նոյնիսկ գոյութիւն չունենային ուրիշ կարգի մտահոգութիւններ ու կարիքներ, այս մէկն արդէն բաւական է՝ պետութեան նշանակութիւնը ըմբռնելու համար:
Եւ հասկանալի է, թէ ինչու գիտակցութեան եկան, բայց սեփական պետութիւնից զուրկ ազգերը այդքան բուռն թափով ձգտում են պետականօրէն կազմակերպուելու, ուրիշ խօսքով ազգային Հայրենիքներ հաստատելու:
Պետութեան ու Հայրենիքի այն հասկացողութիւնը, որ փորձ արի պարզել այստեղ, համեմատաբար նոր է պատմութեան մէջ: Անցեալներում Պետութիւնւը նկատուել է նուաճողների եւ իշխողնւերի սեփականութիւն, մի որոշ խմբակցութեան՝ մի դասի, մի տոհմիդ նոյնիսկ մի ընտանիքի կալուածք — յիշեցէք որ հին ժամանակներում Հայաստանի պետութիւնը անուանուել է յաճախ թագաւորական տների անունով — «Արբշակունիների հարստութիւն», «Բագրատունիների հարստութիւն»...: Ժողովուրդը կամ ազգը չեն<noinclude></noinclude>
2whnrv4azik5dn8ibi606w3809ry6jj
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/284
104
70050
395403
194122
2026-09-14T09:15:30Z
LetterBot
3069
(via JWB)
395403
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>որ մեծ կարիք ունեն համագործակցնելու եւ, փոխադարձաբար, միմեանց պակասը լրացնելու։
Կայ անշուշտ մի յատուկ պայքար, որ բնական է ու անխուսափելի նաեւ, ազգերի միջեւ: Դա նոյն պայքարն է, որով առաջնորդւում է — եւ առաջադիմում — կեանքն առհասարակ, բոլոր կենդանի էակներն ու հաւաքականութիւնները ընդհանրապէս. — պայքար, որը բխում է ապրելու, ինքնահաստատուելու եւ զարգանալու, մեծանալու առողջ բնազդից: Հարկաւ, այստեղ լինելու են յաղթողներ ու յաղթուածներ - թոյլերը, անպէտքները, անկենսունակները բնաջնջուելու են ու տեղ են տալու աւելի ուժեղներին, աւելի կենսունակներին, աւելի օժտուածներին:
Այդ պայքարը ոչ միայն անխուսափելի է, այլ եւ ցանկալի, քանի որ «բնական ընտրութեան» ճանապարհով հաստատւում են միշտ աւելի ու աւելի բարձր ազգային տիպեր:
Մի պայմանով սակայն, պայքարը պէտք է կատարուի ազատ մրցման շրջանակում, պէտք է պայքարեն իրօք ազդային տարրերը, որպէսզի յաղթութիւնը տանի իրօք ազգայնօրեն ուժեղը ու պարտուի իրօք ազգայնօրէն անպէտքը: Ուրիշ խօսքուի՝ պէտք է պայքարեն, յաղթեն ու յաղթւին մշակոյթները, զինուած մշակութային միջոցներով եւ ոչ ուրիշ կարգի զէնքերով:
Բնագիտական աշխարհում կեանքի կռիւը կենդանական կամ բուսական տեսակների մէջ ղե–<noinclude></noinclude>
t1xje2cbbt2xxysz8t9jjxe3fj7zf0w
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/285
104
70053
395404
194126
2026-09-14T09:15:32Z
LetterBot
3069
(via JWB)
395404
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կավարւում է՝ միմիայն ու ամբողջովին՝ բնական օրէնքներով. ամէն բան տարերային է այնտեղ կամ զուտ բնազգային. չկայ ոչ գիտակցող միտք, ոչ գիտակցած կամք: Ուրիշ բան է սոցիալական աշխարհը. այստեղ մարդ ձգտում է ու գէթ մի փոքր չափով, կարող է հակադրել բնութեան կոյր ոյժերին իր գիտակցութիւնն ու կամքը:
Սոցիալական աշխարհում կատարուող երեւոյթների վերաբերմամբ մարդը պէտք է ու գէթ մասամբ կարող է ունենալ իր պահանջները, արտայայտել իր կամքը, տարբերել ցանկալին ոչ ցանկալիից, բարին չարից:
Պատմամշակութային խմբաւորումների միջեւ տեղի ունեցող անխուսափելի պայքարը պէտք է դրուի ու մասամբ կարող է դրուել այնպիսի պայմանների մէջ, որ ապահովուած լինի լաւագոյն ելքը — լաւագոյնը՝ մարդկային հասկացողութեամբ, հարկաւ: — Եւ որքան աւելի բարձր ու յստակ է գիտակցութիւնը, որքան աւելի կազմակերպուած է մարդու հաւաքական կամքը — այնքան աւելի զինուած է նա՝ իր իդէալները իրականացնելու համար:
Պէտք է տարբերել պայքարի զէնքն ու ձեւերը, յաղթելու. ու պարտուելու պայմանները:
Եթէ հայ լեզուն այնքան թոյլ Է ներքուստ, կարելիութիւններով այնքան աղքատ, զարգանալու անընդունակ ու այնքան անկենսունակ, որ<noinclude></noinclude>
ro82s1zvtm9m9eqfk72q8su0kjhguzc
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/286
104
70056
395405
194133
2026-09-14T09:15:33Z
LetterBot
3069
(via JWB)
395405
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>յաղթւում է, բախման գալով ոռւս կամ թուրք լեզուների լեզուային կարողութեան հետ. — բնական է ու լաւ, որ մեռնի աստիճանաբար ու ասպարէզը թողնի թուրքերէնին կամ ռուսերէնին կամ նոր կազմակերպուող մի լեզուի:
Բայց եթէ հայ լեզուն մեռնում է, իսկ ռուս կամ թուրք լեզուն յաղթանակում է այն պատճառով միայն, որ ռուսը կամ թուրքը փակում է հայ երեխայի առջեւ իր մայրենի դպրոցի դռները ու բռնի գնում ձեռքը ռուսերէն կամ թուրքերէն դասագիրք, — սա արդէն հիւանդ կամ անկենսունակ հայերէնի բնական մահը չէ, այլ մի պարզ սպանութիւն: Դպրոց փակել կամ ոստիկանական միջոցներով օտար լեզու պատուաստել, մի լեզու իրաւազուրկ անել, իսկ միւսը մենաշնորհ կամ արտօնեալ դիրքի մէջ դնել. սա ազգային — այսինքն՝ մշակութային — պայքար չէ, այլ բոլորովին տարբեր բան:
Եւ այսպիսի պայքարի մէջ կարող է յաղթւել, բնաջնջուել լաւագոյնը, աւելի արժէքաւորը՝ յօգուտ պակաս արժէքաւորի։ Որովհետեւ ժողովուրդների ազգային կարողութիւնը ոչ միշտ համաչափ է իրանց միւս կարողութիւնների, — օրինակ՝ պետական կամ զինուորական կարողութեան:
Ահա մի օրինակ.
Եթէ համեմատութեան դնէք հայկական ճարտարապետութիւնը միջին դարերում եւ մեր օրե–<noinclude></noinclude>
rlb8ug0i6s79aa8or41e4netlkwaq22
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/287
104
70058
395406
194137
2026-09-14T09:15:35Z
LetterBot
3069
(via JWB)
395406
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>րում — ասենք՝ համեմատէք Անիի Մայր Եկեղեցին Ալեքսանդրապոլի Սուրբ Փրկիչ Եկեղեցու հետ, — կը տեսնէք, որ մեր ազգային արուեստը ութը հարիւր տարուայ ընթացքում ոչ միայն չի արել որեւէ յառաջգիմութիւն, այլ ակներեւօրէն յետադիմել է — թէ գեղարուեստի եւ թէ նոյնիսկ արհեստի տեսակէտից — :
Ի՞նչու է եղել այդպէս, ի՞նչ պատահեց Անին կառուցանող մեծ վարպետների ժառանգներին, ի՞նչու սրանք չշարունակեցին — անընդունակ եղան շարունակելու — հայրերի սկսած այնքան գեղեցիկ գործը: Թերեւս հայկական ճարտարապետութիւնը ԺԱ — ԺԲ. դարերում ասել էր արդէն իր վերջի խօսքը, սպառել էր բոլոր կարողութիւնները — ինչպէս ասենք սպառել են իրենց ժամանակին եգիպտական կամ գոթական ճարտարապետութիւնները — սնանկացել էր ներքուստ, ուրեմն եւ բնականօրէն պիտի մեռնէր, տեղ տար աւելի կենսունակ մի արուեստի...
Ոչ, ԺԱ. դարում հայկական ճարտարապետութիւնը դեռ նոր էր գտել իրեն, դեռ շատ բան ունէր ասելու, լի էր կարողութիւններով, առողջ էր ու կենսունակ:
Բայց դրսից մի ոյժ — թուրքերի զինուորական ոյժ որ իր ձիերի սմբակների տակ տրորեց հայ մշակոյթի Նազիկները ու դարերով կասեցրեց ամէն մի յառաջդիմութիւն:
Մշակոյթների պայքար չէր սա, այլ մշակոյթի բնաջնջում:<noinclude></noinclude>
i277wk1sv4f4t8so044dtfyl3spgixk
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/288
104
70075
395407
194175
2026-09-14T09:15:36Z
LetterBot
3069
(via JWB)
395407
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Թուրքերի երկարատեւ տիրապետութեան տակ հայ ազգը վայրենացաւ, զրկուց նախորդ սերունդների ջանքերով կուտակուած մշակութային բոլոր արժէքներից եւ իր հոգու անթափանցելի խորքերում հազիւ կարողացաւ փրկել պապենական ճոխ ժառանգութեան բեկորներն ու սաղմերը միայն՝ հեռաւոր ապագայում նոր ծիլեր տալու համար:
Թուրքերից առաջ Հայաստան տեսել է ուրիշ աշխարհակալներ՝ պարսիկներ, յոյներ, հռովմիացիներ, արաբներ... Սրանք եւս ոյժի մարդիկ էին, որ զէնքով տիրացան մեր երկրին ու երկար ժամանակներ պահեցին մեզ իրենց իշխանութեան տակ: Բայց սրանք բերել էին, զինական ոյժի հետ միասին, նաեւ մշակոյթի ոյժ եւ սրանց ձեռով ներմուծուած մշակութային նոր արժէքների շնորհիւ բեղմնաւորուել ու լաւագոյն պտուղներ էր տուել մեր սեփական ազգային մշակոյթը: Անին՝ գերազանցօրէն հայկական լինելով հանդերձ՝ ունի իր մէջ ե՛ւ պարսկական, ե՛ւ յունական, ե՛ւ արաբական տարրեր:
Որքան էլ կորստաբեր եղած լինի մեր երկրի համար այս օտարների տիրապետութիւնը, անհերքելի է, սակայն, որ նա ունեցել է եւ դրական հետեւանքներ: Չորցնելով քաղաքական անկախութիւն, մենք հարկաւ զրկուել ենք ազգային մշակոյթը զարգացնելու շատ կարեւոր միջոցներից: Բայց, միւս կողմից, շփման գալով օտար<noinclude></noinclude>
2qdgkaszveqwld0jbk5kejjrsf1nqqi
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/314
104
70078
395436
194203
2026-09-14T09:16:26Z
LetterBot
3069
(via JWB)
395436
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նկատուել պետութեան տէր, ուստի եւ նրանց կամքն ու ցանկութիւնը հաշուի չեն առնուել պետութեան սահմանները գծելու, նոր պետութիւներ կազմելու կամ հիները կազմալուծելու ժամանակ: «Հպատակները» — այսինքն՝ պետութիւն կազմող մարդկանց իննսուն իննը առ հարիւրը — նկատուել են իբրեւ իր, որ կարող է անցնել ձեռքից ձեռք այնպէս, ինչպէս անցնում է սարը, հովիտը, լիճը, անտառը, լճում ապրող ձուկը եւ անտառում թափառող կենդանին:
Ժողովուրդների ու ազգերի «ինքնորոշման» իրաւունքը — հետեւապէս եւ անպատուելու, սեփական պետութիւն կազմելու իրաւունքը — նոր գաղափար է, որ հրապարակ է եկել ու մասամբ իրականացել միայն ԺԹ. դարում եւ ուժգնօրէն շեշտուել միայն մեր ապրած օրերում: Բայց՝ այս այսպէս լինելով հանդերձ՝ սխալ կը լինէր կարծել, թէ գաղափարը բոլորովին անծանօթ է եղել հին աշխարհին: Ոչ, մեզանից դարեր առաջ դեռ վերածնունդի շրջանում — որոշակի արտայայտութիւն է գտել այն միտքը, թէ մարդկային հաւաքականութիւնները ինչ որ իրաւունքներ ունեն, որ պիտի հաշուի առնուեն ու յարգուեն պետութիւններ կազմելիս:
Ահա մի օրինակ.
ԺԵ. դարի երկրորդ կիսում լեհական թագաւոր Կաղիմիր Դ. պահանջ է դրել՝ կցել Լեհաստանին Պոմերանիա նահանգը, որ այդ ժամանակ<noinclude></noinclude>
r1wv6atugg9vm90z29fxqlxueyr9t85
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/289
104
70084
395408
194220
2026-09-14T09:15:38Z
LetterBot
3069
(via JWB)
395408
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>մշակոյթների հետ, մենք շատ բան ենք սովորել, ընդօրինակել ու իւրացրել:
ԱյսպԷս չի եղել թուրք-թաթարական ցեղերի յաղթանակն ու իրրապետութիւնը. սրանք ամէն բան քանդել են եւ փոխարէնը չեն տուել ոչինչ: Չեն տուել, որովհետեւ ոչինչ չեն ունեցել տալու: Ո՛չ միայն մի նոր բան չեն սովորեցրել մեզ, այլ եւ ծանր փականքներ գրել մեր սեփական ստեղծագործութեան վրայ, գրկել են յառաջդիմելու ամէն հնարաւորութիւնից: Իսկ ով չի յառաջդիմում՝ արդէն յետադիմում է։ Եւ ահա՝ Անիի ճարտարապետական գոհարներից ութ դար յետոյ մենք չենք կարողացել լինել մի ուրիշ բան, քան Ալեքսանդրապոլի կոպիտ ու տձեւ Սուրբ Փրկիչը, իսկ Տրդատ ճարտարապետի այլասերուած ժառանգները կառուցել են Բոսֆորի ափերին այնքան գռեհկօրէն ճոխ ու գեղարուեստականօրէն այնքան սնանկ, այնքան անհեթեթ պալատներ...
Մենք շատ բան կորցրինք թուրքական լուծի տակ:
Բայց կորուստը մերը չէր միայն. թուրքական տիրապետութիւնը հայ երկրի վրայ, կործանելով հայ ազգային մշակոյթը — միաժամանակ — եւ այդ իսկ պւստճառով — թուլացրեց նաեւ համամարդկային օրգանիզմը, որովհետեւ անգործութեան եւ յետադիմութեան մատնեց նրա ստեղծաղործող օրգաններից մէկը:<noinclude></noinclude>
q2ubthi8evbj1gnnys8vcr06n039kyp
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/290
104
70085
395410
194221
2026-09-14T09:15:41Z
LetterBot
3069
(via JWB)
395410
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Ահա մի հանգամանք, որ լրջօրէն հաշուի պիտի առնուի ամէն անգամ, երբ դրւում է ազգային պայքարի խնդիրը։
Եթէ ազգերի մէջ տեղի ունեցող պայքարի ելքը որոշւում է միմիայն ֆիզիքական ոյժի գերազանցութեամբ, յաղթանակը կարող է լինել ու յաճախ լինում է — կորստաբեր ամբողջ քաղաքակրթութեան համար առհասարակ, ուրեմն, նաեւ հենց իրեն՝ յաղթողի համար:
Պէտք է մի քայլ էլ առաջ գնալ։
Կորուստը տեղի է ունենում ոչ միայն այն ժամանակ, երբ ստորին աստիճանի կամ անպտուղ մշակոյթը գալիս է խեղդելու աւելի բարձր աստիճանի մշակոյթ, այլ եւ այն ժամանակ, երբ խեղդուողը աւելի թոյլ լինելով հանդերձ՝ ինքն ըստինքեան կենսունակ է ու առողջ, ընդունակ է զարգանալու եւ իր ուրոյնութիւնը հաստատելու:
Այսօր ռուս ազգը շատ աւելի զօրեղ է, քան հայ ազգը, — եւ ոչ միայն ֆիզիքապէս — իր ծաւալով, նիւթական կարողութիւններով, պետական կազմով ու զինուորական ոյժով, — այլ նաեւ ազգայնօրէն, այսինքն՝ իր ազգային մշակոյթով: Այսպէս՝ ռուսական գրականութիւնը շատ աւելի զօրեղ է — եւ ըստ բանակի, եւ ըստ որակի — քան հայկականը: Բայց եթէ — ինչ-ինչ պատճառներով ու ինչ-ինչ միջոցներով, նոյն իոկ զուտ մշակութային միջոցներով, առանց ոս–<noinclude></noinclude>
q2nxyc5tzwvgfygbj09308k8wbwyj2c
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/291
104
70086
395411
194223
2026-09-14T09:15:43Z
LetterBot
3069
(via JWB)
395411
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>տիկանական, տնտեսական կամ օրէնսդրական ճնշումների — ռուսական գրականութիւնը գար խեղդելու հայկականը սա եւս կը լինէր կորուստ, անպայման կորուստ։
Որովհետեւ այն հանգամանքը, թէ ռուսականի հետ համեմատած հայ գրականութիւնը պակաս ուժեղ ու պակաս հարուստ է — դեռ ապացոյց չէ, թէ նա ինքնըստինքեան անկենսունակ է, անպէտք ու անարժէք, անպտուղ... Եթէ այս ճամբու վրայ կանգնելու լինէինք, պէտք է մահուան դատապարտէինք նաեւ ռուս գրականութիւնը, որովհետեւ սա եւս իր հերթին պակաս զօրեղ ու պակաս հարուստ է անգլիականի հետ համեմատած:
Համամարդկային տնտեսութեան ու յառաջդիմութեան տեսակէտից, հայ գրականութեան — ուրեմն եւ հայ լեզուի, ուրեմն եւ հայ ազգի մահը ողջունելի կը լինէր այն դէպքում միայն, երբ նա սպառած լինէր իր բոլոր կարողութիւնները, ստեղծագործելու ամբողջ ընդունակութիւնը եւ իբրեւ մի պարազիտ քաշ—տալիս լինէր կէս—կենդան գոյութիւն։ Կենդանի դիակներ կամ դիակացած կեանքեր հարկաւոր չեն մարդկութեան — եւ իսկ դիակներին իրենց — ու որքան շուտ յանձնուած հողին — այնքան լաւ:
Ազգերը անմահական չեն: Եւ եթէ մի ազգի մահուան պատճառը իր իսկ ներսից է — ասենք՝ օրգանական է, — ոչ վրդովուելու, ոչ էլ ցաւե–<noinclude></noinclude>
l8cqp6jiylyhe6logaqdd7c21ox00tb
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/292
104
70087
395412
194225
2026-09-14T09:15:44Z
LetterBot
3069
(via JWB)
395412
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>լու պատճառ ունենք. մահը այն մեծ սանիտարն է, որ մաքրում Է երկրագունտը անպէտքացած էակներից ու տեղ պատրաստում նոր կեանքի համար:
Ուրիշ բան է, երբ կատարւում Է սպանութիւն։
Այստեղ արդէն շատ բան ունենք ասելու, որովհետեւ սա ամենից պիղծ ոճիրն է՝ ոչ միայն սպանուողի, այլ եւ ամբողջ մարդկութեան համար:
Եւ եթէ մարդկութիւնը անտարբեր ականատես է մնում կատարուող ոճիրին կամ փորձ չի անում պատասխանատուութեան կանչելու ազգասպանին՝ մարդկութիւնը ինքը արդէն ոճրագործ է ու մեծ կարիք ունի ինքնաբուժման:
Իսկ եթէ մարդկութիւնը չունի միջոցներ՝ ազգերի կեանքը ապահովելու կամ նրանց դէմ կատարուած ոճիրները պատժելու համար — ինչպէս պետութիւնները՝ օրէնքի, դատարանի ու զինուած ոյժերի միջոցով՝ ապահովում են քաղաքացիների կեանքը ու պատմում ոճրագործներին — ապա ուրեմն մարդկութիւնը վատ է կազմակերպուած ու պէտք ունի հիմնովին վերակազմուելու լաւագոյն սկզբունքներով:
Պահանջը ուտոպիական չէ:
Ինքնապաշտպանութեան ու փոխադարձ օգնութեան անհրամեշտութիւնը, որ ծնունդ է տւել ու կազմակերպել բոլոր կարգի հաւաքակա–<noinclude></noinclude>
88xr0nr9txj5mf9fmkf9n315jrs9okh
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/315
104
70089
395437
194228
2026-09-14T09:16:28Z
LetterBot
3069
(via JWB)
395437
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>գտնուելիս է եղել Տեւտոնական Ուխտի — ապագայ Պրուսիայի — գերիշխանութեան տակ: Պահանջը հիմնաւորել է այսպէս.
ա — Պոմերանիան բնակեցրել ու շէնացրել են Լեհաստանի հիմնադիր Լեհ թագաւոր ու իր յաջորդները եւ հետագայում — երկար ժամանակ — տիրապետել են երկրի վրայ լեհ վեհապետները: Այս արգումենտը այսօր մենք կանուանէինք պատմական:
բ — Պոմերանիայի աշխարհագրական դիրքն ու կազմը ցոյց են տալիս, որ նա Լեհաստանի բնական շարունակութիւնն է ու անբաժանելի մասը: Սա աշխարհագրական արգումենտ է։ «Բնական սահմանների» պահանջ: Եթէ լեհ քաղաքագէտները աւելացնէին սրա վրայ նաեւ այն, որ Պոմերանիայի ազգաբնակութիւնը՝ շնորհիւ երկրի աշխարհագրական դիրքին տնտեսապէս սերտօրէն կապուած է Լեհաստանի հետ — սա կը լինէր տնտեսական արգումենտ:
գ — Պոմերանիայում ապրող ժողովուրդը ազգայնօրէն լեհ է ու միշտ լեհ է եղել — ապացոյց՝ լեռների, գետերի, քաղաքների ու գիւղերի անուները, որ ամբողջովին լեհական են: Սա ազգային արգումենտ է, յենուած լեզուային տւեալների վրայ:
դ — «Պամերանիայի ազնուականութիւնը, քաղքենիութիւնը եւ բոլոը կարգի հպատակները չեն ուզում տանել օտար տիրապետութիւն եւ ու–<noinclude></noinclude>
gm5t1iuht212zvyvfbsmxfmpkq5aoqt
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/293
104
70090
395413
194233
2026-09-14T09:15:46Z
LetterBot
3069
(via JWB)
395413
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նութիւնները առհասարակ, — անհրաժեշտութիւնը տանելու է անխուսափելիօրէն դէպի միջազգային մի մեծ կազմակերպութիւն: Հարկաւոր է միայն մի քիչ աւելի լայն տեսութիւն, մի փոքր աւելի խոր գիտակցութիւն ու կազմակերպուելու, աւելի մեծ կարողութիւն, քան ունի մարդկութիւնը այսօր: Այդ գիտակցութեան եւ կարողութեան օրը գալու է անշուշտ ու թերեւս այնքան էլ հեռու չէ...
Ազցերի ինքնորոշման իրաւունքը, որ բարձրաձայն յայտարարուեր Մեծ Պատերազմի ընթացքում եւ ազգային փոքրամասնութիւնների խնդիրը, որ դրուեց խաղաղութեան դաշնագիր մշակելու շրջանում, — սրանք առաջին քայլերն են այդ ճամբու վրայ — թող որ հեղինակները կողմնակի կամ յետին մտքեր ունեցած լինէին... յայտարարման փաստը ինքնըստինքեան ապացոյց է արդէն, որ խնդիրը հասունացած է ու լուծում է պահանջում —:
Եւ «Ազգերի Լիգա» կոչուած մարմինը, որ այսօր մի դատարկ հնչիւն է միայն, — վաղը դառնալու է իրական ոյժ, փոխադարձ ապահովագրութեան մի հզօր կազմակերպութիւն...
Բայց ի՞նչպէս որոշել, թէ ո՞ր ազգն է կենսունակ ու, հետեւաբար, իրաւունք ունի ապրելու եւ ո՞րը անբուժելի հիւանդ ու, հետեւաբար, լաւ է որ մեռնի:
Ես այդ չգիտեմ եւ չկայ մէկը, որին վստա–<noinclude></noinclude>
i2ic8nhvakn0x2dn2lgn1f0k6syi6b0
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/366
104
70091
395493
194234
2026-09-14T09:17:56Z
LetterBot
3069
(via JWB)
395493
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>չի կարող ապրել առանց պետական կազմակերպութեան: Բայց սխալ կը լինէր եզրակացնել, թէ ուրեմն, Ազգն ու Պետութիւնը, ազգային կեանքն ու պետական կեանքը — անբաժանելի են միմեանցից, անկարելի մէկը առանց միւսի: Սրանց սերտ կապակցութիւնը հետեւանք է միայն քաղաքական որոշ պայմանների, որոշ կացութեան: Տարբեր պայմանների մէջ կապը կարոզ է թուլանալ կամ ի սպառ վերանալ, որովհետեւ ըստ էութեան տարբեր բնոյթի ու տարբեր արժէքների երեւոյթներ են Ազգն ու Պետութիւնը:
Ազգը դրական երեւոյթ է ընդհանրապէս ու անպայմանօրէն, մինչդեռ պետութիւնը — գաղափարի ներկայ իմաստով — բացասական երեւոյթ է ինքնըստինքեան, չարիք է, թէեւ անհրաժեշտ որոշ պայմանների մէջ՝ վատթար չարիքների առաջն առնելու համար: Ազգը իբրեւ պատմա—մշակութային դաս ու մշակոյթի գործօն՝ պէտք է մարդկութեան միշտ, ամէն պարագաներեն մէջ, մինչդեռ Պետութիւնը պէտք է մինչ այն ժամանակ միայն, քանի դեռ չի գտնուել ու չի իրականացել աւելի բարձր կարգի քաղաքական կազմակերպութիւն: Հոգեկան արժէքներ ստեղծագործելու համար չկան ու հեռանկարումըն էլ չեն պատկերանամ ուրիշ հաւաքականութիւններ, որ կարողանային փոխարինել ազգերը, մինչդեռ արդէն այսօրուանից դժուար չէ նախա–<noinclude></noinclude>
ejpxgsa7nmk8ee43qxcfzwaj22k2fwl
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/294
104
70095
395414
194246
2026-09-14T09:15:47Z
LetterBot
3069
(via JWB)
395414
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>հեմ յանձնել հանելուկի լուծումը:
Առաջին ենթադրութիւնը պէտք է լինի այն, որ ամէն մի ազգ, որ ունի ազգային գիտակցութիւն ու ազգայնօրէն ապրելու կամք — ամէն մի այսպիսի ազգ, միանգամայն անկախ իր այսօրուայ կարողութեան չափից — կենսունակ է ու պիտանի, հետեւաբար, պէտք է ունենայ ապրելու հնարաւորութիւն:
Հակառակը կարող է ապացուցանել մահուան փաստը միայն:
Եթէ մի ազգ ունենալով հանդերձ ապրելու օբեկտիւ բոլոր պայմանները այնուամենայնիւ չապրեց, մեռաւ, — ահա այդ ժամանակ միայն, եւ ոչ դրանից առաջ — կարելի կը լինի ասել, թէ նա սնանկ էր, ապրելու անարժան եւ հանգիստ սրտով դագաղը դնել:
Եթէ ես, մի անհատ, ուզում եմ ապրել — ոչ ոք իրաւունք չունի զրկել ինձ օդից, արեգակի լոյսից ու սնունդիդ՝ պատճառաբանելով, թէ անընդունակ եմ ապրելու: Ունենալ ապրելու տարրական միջոցներ — սա իմ իրաւունքն է: Զրկել ինձ այդ միջոցներից — նշանակում է սպանել ինձ:
Նոյնն է եւ ազգերի վերաբերմամբ:
Անշուշտ, ազգերը, ինչպէս եւ անհատները, պայքարում են կեանքի ու ապրելու միջոցների համար: Եւ պայքարի հետեւանքը բնականօրէն լինում է ուժեղների յաղթանակը ի հաշիւ թոյ–<noinclude></noinclude>
e2snvuuhfdw45yc9klyw1wg0tmoemvn
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/295
104
70099
395415
194258
2026-09-14T09:15:49Z
LetterBot
3069
(via JWB)
395415
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>լերի: Բայց մարդկայնօրէն կազմակերպուած մարդկային հաւաքականութիւնների մէջ ոյժի եւ թուլութեան գաղափարը մի քիչ տարբեր իմաստ ունի — եւ պէտք է ունենայ, — քան բիոլոգիական աշխարհում։ Մարդիկ կազմակերպւում են հենց նրա համար, որ սահման դնեն բիոլոգիական կռուի մարդկայնօրէն անհանդուրժելի ձեւերին, փոխանակեն կոյր ու բիրտ ոյժերը աւելի բարձր կարգի ոյժերով, անտեսեն մարդկային կեանքերը՝ ընդհանուր շինարարութեան համար:
Եթէ փողոցում մի մարդ, իմ քսակին կամ վերարկուին տիրանալու համար, սպանում ու կողոպտում է ինձ, սա եւս պայքար է եւ ուժեղի յաղթանակ թոյլի հաշուին — յարձակուողը ատրճանակ է ունեցել ձեռին — այսինքն՝ ուժեղ է եղել: — Իսկ ես վերարկուիս տակը պողպատեայ զրահ չեմ ունեցել — այսինքն թոյլ եմ եղել։ — Բայց այս ձեւի պայքար եւ այսպիսի յաղթանակ չի հանդուրժում մարդկային հասարակութիւնը, անթոյլատրելի ու վնասակար է համարում եւ արգիլելու համար՝ զինուած պահակներ է կանգնեցնում փողոցների անկիւններում: Իսկ եթէ սպանութիւնն ու թալանը այնուամենայնիւ տեղի են ունենում՝ հետապնդում է ու գտնամ ոճրագործին, ձերբակալում է, դատի է տալիս ու կախաղան հանում:
Ճիշդ նոյն միջոցները — ու ճիշդ նոյն պատճառներով — պէտք է ունենայ կազմակերպուած<noinclude></noinclude>
o285c8juj3y7swju8r0ef50qty1gacu
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/296
104
70100
395416
194259
2026-09-14T09:15:50Z
LetterBot
3069
(via JWB)
395416
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>մարդկութիւնը նաեւ ազգերի կեանքը ապահովելու համար:
Մարդասպանը չի կարող արդարացնել իր արածը այն առարկութիւնով, թէ ինքը ուժեղ է եղել, իսկ ես թոյլ — ապացոյց, որ ինքը կարողացել է ինձ սպանել, իսկ ես չեմ կարողացել պաշտպանել իմ կեանքն ու գոյքը: Իմ այս կարգի թուլութիւնը դեռ ապացոյց չէ, թէ ես անպէտք եմ եղել կեանքի համար, ընդունակ չեմ եղել ու, հետեւապէս, իրաւունք չեմ ունեցել ապրելու: Եւ հակառակը՝ աւազակի յաղթութիւնը դեռ ապացոյց չէ, թէ նա իրօք աւելի կենսունակ է, աւելի պիտանի է կեանքի համար եւ ուրեմն իրաւունք ունի ապահովելու իր գոյութիւնը՝ իմ հաշուին:
Նոյնը եւ ազգերի միջեւ տեղի ունեցող պայքարի վերաբերմամբ:
Ազգերի մշակութային կարողութիւնը — հետեւապէս եւ ազգային արժէքը — ոչ միշտ համաչափ են իրենց ֆիզիքական կարողութեան քանակային, պետական կամ ռազմական ոյժին: — Փոքր կոչուած ազգերը յաճախ մեծ դեր են խաղացել ու անգնահատելի ծառայութիւններ են մատուցել մարդկութեան: Պատմութիւնը փայլուն ապացոյցներ է տալիս այս ուշագրաւ ճշմարտութեան:
Եբրայեցիները շատ փոքրիկ ու շատ անկազմակերպ ազգ են եղել, բայց տուել են մարդկու–<noinclude></noinclude>
t47f5sdh2md88t4efsbzmr3d4lav2it
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/297
104
70102
395417
194266
2026-09-14T09:15:52Z
LetterBot
3069
(via JWB)
395417
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>թեան հին ու նոր Ուխտե, Միաստուածութեան գաղափարը: Հելլադայի յոյները հազիւ մի քանի գաւառակի տէր ազգ են եղել, բայց արել են քաղաքակրթութեան համար աւելի, քան մարդկային այնպիսի ովկիաններ, ինչպիսի էին ու են չինական ու Հնդկական ազգերը — էլ չեմ խօսում թուրք-թաթարական ցեղերի մասին։ — Անգլիական ազգը կէս-վայրենի ցեղերից հազիւ կազմակերպուած՝ տուել է մարդկութեան Շէքսպիրի թատրոնը ու այսօրուայ լուսաւորեալ պետութիւնների քաղաքական կազմը: Նիդերլանդները, որ ԺԶ. դարում եղել են սպանական հզոր կայսրութեան ծայրագաւառներից մէկը միայն, տրւել են հետեւեալ դարում այնպիսի մի ճոխ գեղարուեստ — նկարչութիւն, — որին հաւասարը թերեւս միայն Իտալիան տուած լինի: Նորվեգիական փոքրիկ ազգը տուեց մեզ մեր օրերում այնպիսի համաշխարհային դէմքեր, ինչպիսի են Իբսենն ու Կնուտ Համսունը...
Դիտմամբ ընտրում եմ այնպիսի օրինակներ, որոնց ազգային բնոյթը անվիճելի է. եբրայեցիների կրօնը, հելլէնների քաղաքակրթաթիւնը գիտութիւնը, փիլիսոփայութիւնը եւ արուեստը, — Շէքսպիրի թատրոնը, անգլիական պետական սահմանադրութիւնը, Նիդերլանդների նկարչութիւնը, Իբսենի ու համսունի գրական երկերը սրանք բոլորն էլ անկասկածելիօրէն ազգային ստեղծագործութիւներ են։<noinclude></noinclude>
297s0dsw3z5smdlf1v0knubq7g74pgs
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/298
104
70103
395418
194267
2026-09-14T09:15:53Z
LetterBot
3069
(via JWB)
395418
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Ազգեր է վերաբերմամբ «մեծի» ու «փոքրիկի», ուժեղի ու թոյլի, պիտանիի ու անպէտքի խնդիրներ պէտք չէ որ դրուեն. բոլորն էլ ցանկալի են, բոլորն էլ պիտանի — ամէն մէկը իր յատուկ սահմաններում եւ իր կարողութեան չափերով:
Քանի կենդանի է ազգը, ոչ ոք չի կարող ասել, թէ ինչ կարելիութիւններ, ինչ թագնուած, ներկայումս դեռ անյայտ գանձեր սնուցանում է նա ապագայի համար:
Քանի կենդանի է ազգը — ամենից փոքին իսկ, ամենից համեստը — նա իրաւունք ունի ապրելու, ինքնահաստատուելու ու զարգանալու, իրաւունք ունի իր տեղն ունենալու արեւի տակ:
Ազգերի պահպանումը — մշակութային տեսակների պահպանումն է:
Վերացական արդարութեան կամ անառողջ սանդիմենտալիզմի խնդիր չէ սա, այլ լայնօրէն գիտակցած իրական շահերի պահանջ, ոյժերի տնտեսութեան ու աշխատանքի լաւագոյն բաժանման պահանջ:
Ազգային իրաւազրկութիւնների ու ազգային ճնշումների պատճառով, մարդկութեան կէսը անդամալոյծ է այսօր, անպտուղութեան դատապարտուած: Սա ոչ միայն ոճիր է, այլ եւ բացարձակ յիմարութիւն:
Պահանջը հասունացած է, գիտակցուած ու հրապարակ հանուած: Մենք ապրում ենք մի<noinclude></noinclude>
9zry3owd7pqwmy6kcfj2y7z13klvf2u
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/365
104
70104
395492
194268
2026-09-14T09:17:54Z
LetterBot
3069
(via JWB)
395492
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ոյժերի անտեսութիւնը — գերագոյնն է կենսական խնդիրների շարժում եւ սրա մէջ մեծապէս շահագրգռուած են ամենից զօրեղներն անգամ:
Դաշնակցելու սիստեմը, աստիճանաբար զարգանալով ու ծաւալուելով, տանում է տրամաբանօրէն դէպի համամարդկային մի ընդհանուր միութիւն, մի համաշխարհային պետութիւն հաւաքական կեանքի մի նոր ձեւի կազմակերպութիւն, առանց բանակների ու պատերազմների, առանց փոխադարձ կոտորածների, նուաճումների, թալանի ու աւերումների, դիւանագիտական խարդախութիւններ է, քաղաքական ու տնտեսական բլոկադների...
Այս հեռանկարը — որքան էլ ուտոպիական թուի այսօրուայ իրականութեան դիմաց — մի լուսաւոր փարոս է, որ գծում է յառաջդիմութեան ուղիղ ճամբան՝ մթութեան մէջ խարխափող ու վատ կազմակերպութիւնից տառապող մարդկութեան առջեւ:
Համաշխարհային պետական դաշնակցութիւն — սա ուրիշ բան չէ, քան պետութիւնների բացասում, պետական բաժանումների ու սահմանագծերի վերացում:
Եւ այս հեռանկարի առջեւ Ազգը պատճառ չունի մտահոգուելու, իր ապագան վտանգուած նկատելու:
Այսօրուայ իրակութեան մէջ Ազգը հարկադրուած է կազմակերպուել պետականօրէն —<noinclude></noinclude>
3rrnxgqowh8otlohdt5e6dgpsfcor1e
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/299
104
70105
395419
194272
2026-09-14T09:15:55Z
LetterBot
3069
(via JWB)
395419
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>պատմական շրջան, ուր սոցիալական — դասակարդային — մեծ պրոբլեմի կողքին ծառացել է նոյնքան մեծ ազգային պրոբլեմը: Երկուսն էլ պէտք է գտնեն բաւարար ու անյապաղ լուծում: Աշխարհի տէրերը - իշխող դասակարգերն ու իշխող ազգերը - պէտք է հասկանան դրութիւնը ու հարթեն ճամբան պատմութեան առջեւ: Հակառակ դէպքում հին ու հնացած աշխարհին ըսպառնում է այնպիսի մի աղէտ (catastrophe), որի նմանը գուցէ դեռ չի տեսել մարդկութիւնը Հռովմի անկումից յետոյ:
Ազգայնօրէն կազմակերպուելու, ինքնահաստատուելու, զարգանալու, յառաջդիմելու եւ լրիւ արտայայտուելու համար՝ ազգ կազմող մարդիկ պէտք է ունենան իրենց Հայրենիքը։
Ի՞նչ ասել է Հայրենիք.
Նկատեցէք մի շատ բնորոշ հանգամանք. որքան սովորական են մեր լեզուի մէջ «ազգ» ու ազգասիրութիւն» բառերը, նոյնքան անսովոր, օտարոտի ու խորթ են «հայրենիք» ու «հայրենասիրութիւն» բառերը։ Տասնեւիններորդ դարում տեղի ունեցած մեր վերածնունդի շրջանում այնքան ենք խօսել «ազգից» ու «ազգասիրութիւնից» խօսել ենք տեղի ու, մանաւանդ, անտեղի, ճիշդ ու, մանաւանդ, սխալ իմաստով, անկեղծօրէն ու, մանաւանդ կեղծաւորաբար — ու բառերը մաշուել են մշտական գործածութիւնից, կորցրել են արժէքը ու խոշոր չափերով վարկաբեկ–<noinclude></noinclude>
tbze1sw7mjvue6a07dp9jnh919zmbfg
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/300
104
70110
395421
194353
2026-09-14T09:15:59Z
LetterBot
3069
(via JWB)
395421
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ուել... Մինչդեռ «հայրենիքն» ու «հայրենասիրութիւնը» այն աստիճանի խորթ են եղել մեր լեզուին ու ականջին, որ՝ օրինակ՝ եւրոպական patriotismeը թարգմանել ենք «ազգասիրութիւն» բառերով:
Եթէ շարքային հայ մարդու բերանից լսում էք ստէպ—ստէպ «Հայրենիք» բառը, եթէ գրագէտ մշեցին «հայրենիք» է անուանում Տարօնի հովիտը, կարնեցին՝ Կարնոյ Բարձրաւանդակը, երեւանցին՝ Արարատեան դաշտը, զանգեզուրցին, Սիւնիքի ձորերը — այստեղ բառը ունի սոսկ «ծննդավայր»ի իմաստ, ոչ աւելին։
Բայց ծննդավայրը դեռ Հայրենիք չէ եւ նոյն իսկ ոչ միշտ Հայրենիքի մի մասը, ինչպէս եւ «ազգասիրութիւն»ը patriotisme չէ. տարբեր բովանդակութեան ու տարբեր ծաւալի գաղափար են սրանք:
Ի՞նչու է եղել այսպէս, ինչ՞վ պէտք է բացատրել բառերի այս շփոթումը մեր մէջ «ազգ»ի ժողովրդականութիւնը եւ «հայրենիք»ի անժողովրդականութիւնը:
Պատասխանը դժուար չէ գտնել:
Դարերից ի վեր մենք կազմել ենք Ազգ, դարեր շարունակ - աւելի կամ պակաս ուժգնօրէն - ապրել ենք ազգային կեանք, ունեցել ենբ հնուց ու այսօր էլ ունենք շատ շեշտուած ազգային գիտակցութիւն։ Եւ բնական է ու հասկանալի, որ մտցրել ենք մեր ամէնօրեայ բառարանի մէջ<noinclude></noinclude>
5xo5lz29mu4aws33hd6eaewida5y4jw
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/301
104
70111
395422
194355
2026-09-14T09:16:01Z
LetterBot
3069
(via JWB)
395422
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>այդ գիտակցութիւնն արտայայտող բառը,
Իսկ Հայրենի՞ք:
Հայրենիք վաղուց է որ չունենք: Աւելին բառի իսկական իմաստով գուցէ երբեք էլ չենք ունեցել: Եւ եթէ ունեցել ենք հեռաւոր անցեալում Հայրենիքի նման մի բան՝ այդ Հայրենիքը եղել է այնքան թերի, անկայուն ու անցողակի, իսկ գաղափարը - այնքան աղօտ, այնքան սաղմնային, որ չի ձգել ամուր արմատներ մեր Հաւաքական գիտակցութեան խորքում ու չի ծաւաել անջնջելի բառի մէջ: Իրի ու գաղափարի անգոյութեան կամ երկարատեւ բացակայութեան պատճառով, մենք մոռացել ենք բառը — եթէ միայն գիտցել ենք երբեւիցէ - մոռացել ենք այնքան հիմնովին, որ այսօր վերստին սովորելու կարիք ունենք:
Հարկաւ, գործածութեան մէջ մենք ունեցել ենք «Հայաստան» բառը: Բայց - մինչեւ երէկուայ օրը - ինչ բովանդակութիւն ենք գրել այդ բառի մէջ:
Մինչեւ երէկ մենք հասկացել ենք «Հայաստանը» իբրեւ աշխարհագրական, պատմական կամ, առ առաւելն՝ իբրեւ ցեղագրական (ethnographie) դերմին: Հայրենիք չէ դա: Անշուշտ, Հայրենիքը պարունակում է իր մէջ անհրաժեշտօրէն ե՛ւ աշխարհագրական, ե՛ւ պատմական, ե՛ւ ազգագրական տարրեր, բայց իր ամբողջութեան մէջ մի բան աւելի է, քան այդ տարրերը - էա–<noinclude></noinclude>
agl01uc7jpsnxmhzk20m4vax7tgbqv1
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/302
104
70112
395423
194376
2026-09-14T09:16:02Z
LetterBot
3069
(via JWB)
395423
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>պէս քաղաքական գաղափար է Հայրենիքը: Եւ ահա այդ էականն է, որ պակասել է մեր ըմբռնողութեան, որովհետեւ, պակասել է մեր պատմական կեանքին:
Քաղաքացիի համար Հայրենիքը այն երկիրն է. որի տէրն ու տնօրէնը ինքն է, իր համաքաղաքացիների հետ միասին:
Ազգի համար Հայրենիքը - ազգային Պետութիւնն է:
Հայրենիք կազմելու, այսինքն՝ մի երկրի տէր ու տնօրէն լինելու միակ միջոցը պետութիւն հաստատելն է: Այսպէս է եղել անցեալներում, այսպէս է ներկայում եւ, հաւանօրէն, ու, դժբախտաբար (այդպէս է լինելու դեռ երկար ժամանակ:
Տեսականօրէն դժուար չէ պատկերացնել մարդկային համակեցութեան այնպիսի մի ձեւ որի մէջ զանազան կարգի խմբաւորումներ - սրանց թւում նաեւ ազգեր, իբրեւ պատմա—մշակութային ուրոյն միութիւններ, - կազմեն արտապետական - անիշխանական - հայրենիքներ - այսինքն՝ այնպիսի հայրենիքներ, որոնք կապուած չեն պետական կառուցուածքից անբաժան բռնութեան հետ: Այդպիսի մի կացութիւն ոչ միայն դժուար չէ պատկերացնել, այլ եւ լուրջ տուեալներ կան ենթադրելու, թէ այդ ուղղութեամբ է ընթանում պատմութիւնը եւ այդտեղ է բերելու ի վերջոյ:<noinclude></noinclude>
2k5j3jfu4qivi7ot302dbcxku6ksi6v
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/303
104
70113
395424
194387
2026-09-14T09:16:04Z
LetterBot
3069
(via JWB)
395424
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Անհերքելի է, սակայն, որ անիշխանական ապագայի հնարաւորութիւնները ենթադրում է այնպիսի խոր, այնպիսի արմատական փոփոխութիւններ թէ մարդու անհատական հոգեբանութեան եւ թէ գոյութիւն ունեցող ընկերային փոխյարաբերութիւների մէջ, որ պետութիւնների իրաւասութեան աստիճանական սահմանափակամը կատարլում է շատ դանդաղօրէն եւ ի սպառ վերացումը պահանջելու է շատ երկար ժամանակ: Եւ ինչ հեռանկարներ էլ գուշակի կամ ծրագրի ապագայի համար անիշխանականը, անհերքելի է, որ պատմական ներկայ շրջանում պետութիւնն է - ու միայն պետութիւնը - որի մէջ կարող է մարմնանալ - գէթ մասամբ — քաղաքացիի ու ազգի Հայրենիքը։
Ասում եմ՝ գէթ մասամբ, որովհետեւ անցեալ ու ներկայ պետութիւններից եւ ոչ մէկը չի եղել իսկական ու լրիւ Հայրենիք պետութիւնր կազմող բոլոր անհատների ու ամբողջ ազգի համար:
Պետութեան կազմի մէջ լինելը - ինքնըոտինքեան - դեռ չի նշանակում տէր լինել այդ պետութեան, ուրեմն, եւ չի նշանակում՝ Հայրենիք ունենալ: Պետութիւններ կազմող ազգերն ու մարդ—անհատները միշտ բաժանուած են եղել եւ դեռ այսօր էլ մնում են բաժանուած - երկու տարբեր դասերի, իշխողների ու իշխուածների, իշխանութեան տէրերի ու իշխանութեան ենթա–<noinclude></noinclude>
e6ftc3smfuoh0jvtdzs2ld1cembrcza
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/304
104
70114
395425
194389
2026-09-14T09:16:05Z
LetterBot
3069
(via JWB)
395425
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կաների: Մի կողմից՝ աւելի կամ պակաս իրաւատէր «քաղաքացիներ», միւս կողմից՝ աւելի կամ պակաս իրաւազուրկ «Հպատակներ» - իսկ հին աշխարհում նաեւ ճորտեր — ահա պետութեան կազմը:
Քաղաքացին քաղաքացի Է եւ, հետեւապէս, ունի Հայրենիք այն չափով միայն, ինչ չափով տէր է երկրին: Պարզ հպատակը, այսինքն՝ քաղաքականապէս իրաւազուրկ մարզը Հայրենիք չունի, ինչպէս չունի Հայրենիք նաեւ քաղաքականապէս իրաւազուրկ ազգը:
Չունի, բայց ձգտում է ունենալու եւ, ժամանակի ընթացքում, մեծ նուաճումներ է կատարել — ու շարունակում է կատարել — այս ուղղութեամբ:
Անշուշտ, այսօրուայ ամենից աւելի ազատաշունչ պետութիւնների մէջ անզամ — այն պետութիւնների, որ «ռամկավարի» Հանրապետութիւններ են անուանւում եւ ուր, ըստ օրենքի, բոլոր քաղաքացիները ու քաղաքացիների բոլոր կարգի խմբաւորումները վայելում են հաւասար իրաւունքներ — այդ պետութիւնների մէջ անգամ փաստօրէն շարունակում է գոյութիւն ունենալ իշխողների ու իշխուածների, դրութիւնը, ուրիշ խօսքով՝ Հայրենատէրների ու Հայրենազուրկների դրութիւնը:
Բայց, այս այսպէս լինելով հանդերձ, եթէ համեմատենք ժամանակակից Հանրապետութիւն–<noinclude></noinclude>
5ss9rm71saw86zenpwmb8arrfpebyjy
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/305
104
70115
395426
194391
2026-09-14T09:16:07Z
LetterBot
3069
(via JWB)
395426
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ները՝ Ռամսէս Բ-ի, Նաբուգոդոնոսորի, Ասուրբանիրալի, Վշտասպեան Դարեհի, Ալեքսանդր Մակեդոնացու, Օկտաւ Աւգուստոսի, Յուստինիանի, Շարլեմանի, սպանական Կարլոս Ե-ի, Մեծն Լուի ԺՂ–ի կամ Մեծն Պետրոսի կայսրութիւնների հետ, չենք կարող չտեսնել, թէ որքան մեծ տարբերութիւն կայ ներկայի ու անցեալի մէջ, եւ պետական հին ու նոր իրաւակարգերի, իշխելու եւ իշխուած լինելու ձևի ու չափի միջեւ։ Եթէ պետութիւնը դեռ այսօր էլ հայրենիք չէ բոլոր քաղաքացիների համար հաւասարապէս, այնուամենայնիւ այդ դրութեան շատ աւելի մօտ է, քան եղել է հին ժամանակներում — եւ նոյնիսկ մօտակայ անցեալում, օրինակ՝ դեռ երէկ գոյութիւն ունեցող հարսբուրդների կամ Ռոմանովների կայսրութեան մէջ: — Նոյնն է եւ ազգերի վերաբերմամբ. որքան էլ հեռու են գոյութիւն ունեցող պետութիւնները «ազգային տներ» կամ «ազգային հայրենիքներ» լինելու պահանջից, այնուամենայնիւ շատ աւելի ազգային են, քան եղել են երբեւէ:
Մի կողմից՝ ազգայնացնել պետութինները ու պետականացնել ազգութիւնները, իսկ միւս կողմից՝ պետութեան ներսը բարձրացնել նախկին «հպատակ»ը իրաւատէր «քաղաքացու» աստիճանի — ահա այն ճամբան, որի վրայ կանգնել է վճռականօրէն պատմութիւնը, եւ չկայ ոչ մի պատճառ կարծելու, թէ ապագայում պիտի<noinclude></noinclude>
g50maqdt0gz8427ol4w10gqpz15kuv2
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/316
104
70116
395438
194392
2026-09-14T09:16:29Z
LetterBot
3069
(via JWB)
395438
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>զում են միակնալ Լեհաստանի հետ, համաձայն աստուածային ու մարդկային օրէնքների»։ Ահա ինքնորոշման իրաւունք, յստակօրէն ձեւակերպուած եւ որակուած իբրեւ աստուածային ու մարդկային օրէնք:
Նոյն կարգի մի ուրիշ օրինակ՝ աւելի եւս բնորոշ.
ԺԶ. դարի առաջին կիսում վէճ է ծագել Ֆրանսայի ու Սպանիայի միջեւ՝ Բուրղունդիայի վերաբերմամբ: Ֆրանսական թագաւոր Ֆրանսուա Ա. նեղին դրուած՝ կնքել է Մադրիդում սպանական թագաւոր Կարլոս Ե-ի հետ մի դաշնագրութիւն, որով հրաժարուել է Բուրղունդական դքսութիւնից յօգուտ Սպանիայի։ Կարլոսը գրել է իր պահանջը ու Ֆրանսուան տեղի է տուել այն հիման վրայ, որ Կարլոսը — մօր կողմից — բուրգունդական Վերջին դուքս Շարլ Յանդուգնի թոռն է, մինչդեռ Ֆրանսուայի ազգակցական կապերը նոյն իշխանական տան հետ աւելի հեռաւոր են եղել։ Այսինքն, դաշնագրութիւնը հիմնաւորուել Է ընտանեկան կապակցութեան ու ժառանգելու իրաւունքի վրայ:
Ֆրանսիական իրաւագէտները — անշուշտ Ֆրանսուայի թելադրութեամբ — ապօրինի են յայտարարել Մադրիդի դաշնագրութիւնը: Ինչո՞ւ: Որովհետեւ — բացատրել են Սորբոնի գիտուն վարդապետները — չի կարելի բաժանել մի նահանգ այսինչ պետութիւնից ու կցել այնինչ<noinclude></noinclude>
rr8vcdwz1csutptk3cu30d8i2banodf
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/320
104
70117
395443
194393
2026-09-14T09:16:37Z
LetterBot
3069
(via JWB)
395443
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>յին մի պետութեան շրջանակի մէջ, Կուբայի անջատումը Սպանիայից, Նորվեգիայի անջատումը Սուէտիայից, Իսլանդիայի անջատումը Դանեմարքայից, — սրանք բոլորը կատարուեցին ազգերի ինքնորոշման դրօշակի տակ:
Պրուսիան, խլելով Ֆրանսիայից 1871 թուականին էլզաս—Լոտարինգիան, պատճառաբանեց, թէ այդպիսով նա իրականացնում է ազգաբնակութեան կամքը, վերահաստատում է արդարութիւնը ու պաշտպան կանգնում իրաւունքի, որովհետեւ գերմանական այդ երկիրը իր դերման ազգաբնակութիւնով՝ տառապում էր դառնօրէն օտար լուծի տակ եւ օր—գիշեր երազում էր, թէ ե՞րբ պիտի միանայ մայր Պրուսիայի հետ: Ֆրանսիան, վերագրաւելով 1918 թուականին նոյն էլզաս– Լոտարինգիան, ասաց որ այդ նահանգների անունը էլզաս—Լոտարինգիա շէ, այլ Ալզաս–Լորէն , որ դա Գերմանիա չէ, այլ Մերձ–Հռենոսեան Ֆրանսիա, որի ազգաբնակութիւնը արդէն վաղուց դադարել է գերման լինելուց, ֆրանսիական է հոգով եւ իմպերիալիստական ու միլիտարիստական Պրուսիայի երկաթէ բռունցքն էր միայն, որ կարողացել էր այսքան տարի խեղդել ընդհանուր բողոքի ձայնը...
Մեծ պատերազմի ու հետագայ դաշնագրի հետեւանքով կազմուեցին — կամ վերակազմուեցին — մի շարք ազգային պետութիւններ նախկին ռուսական, Աւստրօ–Հունգարական ու Օս—<noinclude></noinclude>
8gzxlmlc2gcd6d8qy71z79alszd7nxi
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/306
104
70119
395427
194413
2026-09-14T09:16:12Z
LetterBot
3069
(via JWB)
395427
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>լեզուի այդ շիտակ ճամբից կամ կանգ առնի, չգնայ մինչեւ վերջը։
Ազգերը, ինչպէս եւ անհատ քաղաքացիները, սկսել են հասկանալ իրենց կարիճները, հետեւապէս եւ իրաւունքները — որովհետեւ իրաւունքը ուրիշ բան չէ, քան գիտակցած կարիքի ձեւակերպումը: Ազդերը ուզում են ապրել ազգայնօրէն եւ գիտեն — կամ դիտենալու վրայ են, — որ դրա համար պէտք է ունենան Հայրենիք — մի տուն, մի անկիւն, ուր կարողանան կենտրոնացնել իրենց ստեղծագործական կարողութիւնը եւ ազատօրէն կարգաւորէլ հաւաքական կեանքը — ուրիշ խօսքով՝ պէտք է կազմեն Ազգային Պետութիւն:
Պէտք է կազմեն պետութիւն, որովհետեւ՝ ներկայ պատմական շրջանում՝ ուրիշ ոչ մի կազմակերպութիւն չի կարող ապահովել ազգային կեանքի իսկապէս ազատ, իսկապէս անկաշկանդ զարգացումը: Ազգայնօրէն ապրելու ու զարգանալու համար ազգը պէտք է շնչի ազգային մթնոլորտի մէջ: Դպրոց, լեզու, առօրեայ ու պետական կեանքի մէջ, ու գիտական հաստատութիւններ, պատմական ու հնագիտական ուսումնասիրութիւններ, գրադարաններ ու թանգարաններ, թատրոն ու լսարան, գրականութիւն ու մամուլ, արուեստ ու գեղարուեստական արդիւնաբերութիւն — սրանք են, որ սնունդ են տալիս հոգեկան մշակոյթին, այսինքն՝ սրանք են, որ<noinclude></noinclude>
g6w5vnr7i28hujg1d46h76fjfpuxqb7
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/307
104
70120
395428
194420
2026-09-14T09:16:13Z
LetterBot
3069
(via JWB)
395428
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ապրեցնում են Ազգը: Իսկ այս ամէնը ունենալու համար հարկաւոր են այնպիսի միջոցներ — նիւթական ու ոչ–նիւթական, — որ մատչելի են միմիայն պետութիւններին:
Եթէ ազգը չի կազմում պետութիւն, եթէ չունի իր տրամադրութեան տակ պետական միջոցներ, անյաղթելի դժուարութիւնների է հանդիպում յառաջդիմութեան ճամբի վրայ։ Եւ ուրիշ ոչ մի կազմակերպութիւն չի կարող փոխարինել պետութեիւնը, որովհետեւ ուրիշ ոչ մի կազմակերպութիւն չի կարող ունենալ պետութեան իրաւասութիւնն ու կարողութիւնը:
«Հպատակ» ազգը օտար պետութեան մէջ նոյնիսկ ամենից աւելի ազատամիտ ու լայնախոհ պետութեան մէջ — անխուսափելիօրէն մնալու է զրկուած սնունդից: Եւ սրա համար անհրաժեշտ չէ, որ իշխող ազգը — պետութեան տէրը — անպատճառ անբարեացակամ չէնի իչխուածի հանդէպ. զրկանքը առատանալու է ինքնըստինքեան, իբրեւ բնական հետեւանք քաղաքական աննպաստ կացութեան: Իշխող ազցը շատ բնականօրէն նոյնիսկ ակամայից — պիտի ձգտի հաստատուելու իր սեփական ազգային դէմքն ու ծաւալուելու ազգայնօրէն: Բնազդի պահանջ է սա: Ապա պիտի ձգտի ազգայնացնելու իր պետութիւնը, որովհետեւ կեանքը ամէն օր նոր ապացոյցներ է տալիս, թէ որքան օտար տարբերի գոյութիւնը պետութեան ներսում բարդացնում ու դժուարա–<noinclude></noinclude>
23d8eh6egqbkbsskfq7w1lfeeiu7zlj
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/308
104
70121
395429
194422
2026-09-14T09:16:15Z
LetterBot
3069
(via JWB)
395429
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ցնում է պետական մեքանիզմի աշխատանքը, որքան թուլացնում է մեքանիզմը: Բնազդն ու կարիքը՝ լրացնելով միմեանց ու յենուած ոյժի վրայ՝ կաշկանդելու են իշխուած ազգերի զարգացումը յօգուտ իշխողի: Սա անխուսափելի է: Ու կը մնայ անխուսափելի, քանի գոյութիւն ունեն ազգայնօրէն բարդ պետութիւններ:
Պետութիւնը շատ զօրեղ գործօն է՝ իշխող ազգի անհատականութիւնը հաստատելու համար: Եւ նոյնքան զօրեղ գործօն է՝ իշխուած ազգերը ապազգայնացնելու կամ — առնուազն — նրանց բնական զարգացումը նեղ ու խեղդիչ շրջանակների մէջ սահմանափակէլու համար:
Ահա մի պարզ — շատ պարզ, բայց եւ շատ կարեւոր խնդիր — լեզուի խնդիրը:
Ահա մի պետութիւն ունի իր պետական լեզուն, որով օրէնսդրում է, դատում, կարգադրում, վարում պետական բազմաթիւ ու բազմազան գործերը։ Քաղաքացին ամէն օր ու ամէն մի քայլափոխին շփւում է այդ լեզուի հետ, որովհետեւ ամէն օր ու ամէն մի քայլափոխին շփւում է պետութեան հետ — գործ է ունենում պետական հաստատութիւնների մէջ, հարկադրուած է լինում դիմելու պետութեան գործակալներին կամ նրանց հրամանները լսելու, կարդալու: Եւ որքան աւելի զարգացած է պետական կեանքը, այնքան աւելի մեծ է պետական լեզուի շրջառութիւնը, հետեւապէս, եւ ազդեցութիւնը։ Կարելի<noinclude></noinclude>
3clpac5c5ihg5zzuubofb8wzitiz4t2
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/309
104
70122
395430
194423
2026-09-14T09:16:17Z
LetterBot
3069
(via JWB)
395430
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>է ասել առանց չափազանցութեան, որ քաղաքակիրթ երկրներում քաղաքացին շարունակ ապրում է ու շնչում պետական լեզուի մթնոլորտի մէջ:
Արդ՝ պետական լեզուն իշխող ազդի լեզուն է։
Սա շատ բնական է: Բայց այն մի հատիկ հանգամանքը արդէն ինքնըստինքեան նոյնիսկ անկախ պետութեան ցանկութիւնից ու դիտաւորութիւններից՝ բացառիկօրէն արտօնեալ դրութեան մէջ է դնում իշխող ազգութիւնը ի հաշիւ իշխուածների, նրա լեզուին տրւում է գործադրութեան մի շատ կարեւոր ասպարէզ, որից միւս լեզուները մնում են զուրկ: Իսկ գործադրելու անհրաժեշտութիւնը բնականօրէն տանում է դէպի զարգացում — ինչպէս եւ անգործադրութիւնը կամ սահմանափակ գործադրութիւնը տանում է դէպի անկում, — որովհետեւ կարիքը ամէն մի ստեղծագործութեան հիմնական պայմանն է, նրա գլխաւոր խթանը:
Հայաստանի Հանրապետութեան հաստատման օրից, շատ կարճ ժամանակամիջոցում, հայ լեզուն մտաւ զարգացման այնպիսի մի շրջանի մէջկ, որը դարեր շարունակ մնում էր փակ իրեն առջեւ: Հայաստանցի հայը հարկադրուած է մշակելու իր լեզուն, որովհետեւ այդ լեզուով պէտք է վարէր իր պետական կեանքը: Օրէնքներ սահմանադրէր, մեղադրէր ու պաշտպանէր դատական ատեաններում, բանախօսէր պետական<noinclude></noinclude>
ghix5ash4akc2k8gmnmssalyqurtn91
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/310
104
70123
395432
194426
2026-09-14T09:16:20Z
LetterBot
3069
(via JWB)
395432
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>խնդիրների վրայ, տեսակէտներ ձեւակերպէր ու զեկուցումներ կազմէր, հրամայէր ու կարգադրէր, հաշիւ պահէր ու հաշիւ տար:
Մինչեւ երէկուայ օրը այս բոլորը կատարւում էր կամ ռուսերէն կամ թուրքերէն լեզուով, Հայերէնը մնում էր պետական շրջառութիւնից դուրս եւ այս իսկ պատճառով չէր զարգանում ռուսերէնի կամ թուրքերէնի հետ հաւասար թափով: Ընդհակառակը տեղի էր տալիս, տկարանում էր ու նոյնիսկ մոռացւում: Չեմ ուզում ասել, հարկաւ, թէ պետական կեանքից դուրս՝ սնուելու ուրիշ աղբիւր չունէի լեզուն: Եթէ այդպէս կիներ, շատ լեզուներ — սրանց թւում նաեւ հայերէնը — շատոնց արդէն անհետացած պիտի լինէին։ Ոչ, ուզում եմ ասել միայն, որ լեզուի զարգացման համար պետական կեանքը խիստ կարեւոր գործօն է — ամենակարեւորներից մէկը: Առանց սրան լեզուն չի կարող զարզանալ հարկաւ որ թափուր ու մանաւանդ չի կարող գտնել իր Ալրիւ, ամբողջական արտայայտութիւնը: Միշտ մնալու է մի բաց, մի խոշոր պակաս, որը չի լրացուի ուրիշ ճանապարհներով, որովհետեւ ընկերային կեանքի տարրերը տարբեր պահանջներ են դնում լեզուին, հետեւապէս եւ տարբեր ուղղութիւններով են մղում նրա զարգացումը: Պետական խօսքը, ուրոյն բնոյթի խօսքը, պահանջում է լեզուից այնպիսի յատկութիւններ եւ այնպիսի կարողութիւններ է որ չունի ո՛չ ընտա–<noinclude></noinclude>
nespjd2hhq5mo0a38m97s62k58gu1d7
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/317
104
70124
395439
194431
2026-09-14T09:16:31Z
LetterBot
3069
(via JWB)
395439
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>պետութեան առանց հարցնելու ազգաբնակութեան կամքը: Ուրիշ խօսքով՝ իրենք բուրգունդացիներն են — եւ ոչ թագաւորները, — որ պիտի որոշեն, թէ Բուրզունդիան ո՞ր պետութեան է պատկանելու — Ֆրանսիայի՞ն թէ Սպանիային: Աւատական ժառանգելու իրաւունքին հակադրւում է խիզախօրէն ժողովուրդների ինքնորոշման իրաւունքը:
Յանուն այս իրաւունքի եւ վէճը արդարօրէն լուծելու համար, գումարւում է Դիմոն քաղաքում բուրգունդական Etatների ժողովը — այսինքն՝ առաջին երեք դասակարգերի — հոգեւորականութեան, ազնուականութեան եւ քաղքենիութեան ներկայացուցիչների ժողովը — որ այն ժամանակ համարւում Էր ամբողջ ազվաբնակութեան ներկայացուցչութիւն, քանի որ այդ արտօնեալ դասակարգերից դուրս գտնուող զանգուածները մարդու տեղ չէին դրւում: — Etatները արտայայտուեցին Ֆրանսիայի օգտին եւ Մադրիդի դաշնադրութիւնը այդպիսով բեկանուեց։
Նման մի գործողութիւն այսօր մենք Պլեբիսցիտ (հանրաքուէ) կանուանենք:
Մեզ հետաքրքրող խնդիրի տեսակէտից կարեւոր չէ, թէ Etatները ո՞ր աստիճանի էին ներկայացնում Բուրզունդիայի ազգաբնակութիւնը եւ թէ որ աստիճանի ազատ ու անկեղծ է եղել Դիժոնի համագումարը:
Շատ հաւանական է, որ Բուարգունդացիների<noinclude></noinclude>
p0fodfj0atf010sh6bcmjvxvpji5r40
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/318
104
70127
395440
194438
2026-09-14T09:16:32Z
LetterBot
3069
(via JWB)
395440
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ահագին մեծամասնութիւնը իսկի տեղեկութիւն էլ չի ունեցել վէճի ձայնատուութեան մասին եւ եթէ իրեն հարցնելու լինէին՝ թերեւս մեծ տարբերութիւն չդնէր Սպանիայի ու Ֆրանսիայի միջեւ. անգիտակից ու իրաւազուրկ հպատակի, մի պարզ ճորտի համար ի՞նչ տարբերութիւն, թէ ո՞ւմ է վճարում հարկը եւ ո՞ւմից է ուտում ծեծը բարեպաշտ ու խնամատար Ֆրանսուա թագաւորի՞ց թէ՞ բարեպաշտ ու խնամատար Կարլոս թագաւորից: Շատ հաւանական է նաեւ, որ Ֆրանսուա թագաւորի գործակալները ազատ չեն ձգել Etatները, նախապատրաստել են ընտրութիւնը, բարդ ինտրիգների, սպառնալիքների, խոստումների ու կաշառքի ճանապարհով...
Բայց, ասում եմ, սա չէ կարեւորը: Կարեւորն այն է, որ արդէն ԺԶ. դարում ձեւակերպուել է ազգաբնակութեան ինքնորոշուելու իրաւունքը եւ հակադրուել երկիրներ ժառանգելու, նուաճելու, ծախելու, նուիրելու ու փոխանակելու վաղեմի իրաւունքներին:
Կազիմիր Դ-ի ու Ֆրանսուա Ա-ի իրաւական հիմնաւորումները Պոմերանիայի ու Բուրգունդիայի շուրջ ծագած վէճերի մէջ — բացառիկ երեւոյթ է այն ժամանակների համար, ամրացած ու ընդհանրացած հասկացողութիւնների կատարեալ յեղաշրջում: Հետագայ դարերում — ու մասնաւորապէս ֆրանսիական մեծ յեղափոխութիւնից յետոյ, որ ապշեցուցիչ թափով խորտա–<noinclude></noinclude>
2ya5d4k7bqo1q01993a7fjsrw4z5k7m
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/319
104
70128
395441
194439
2026-09-14T09:16:34Z
LetterBot
3069
(via JWB)
395441
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կեց հին աշխարհը, հին կարգերն ու հասկացողութիւնները եւ խիզախօրէն հռչակեց «մարդու ու քաղաքացիի իրաւունքները», գաղափարը աստիճանաբար ամրացաւ, ոյժ առաւ, ծորեց վերին շերտերից ժողովրդական լայն զանգուածների խորքերը, քաղաքական ընդհանուր պահանջ դարձաւ ու խոշոր չափերով իրականացաւ:
Այլեւս ոչ որ չի հերքում ինքնորոշուելու իրաւունքը իբրեւ իրաւունք — տարբեր բան է գործադրութիւնը, գործադրելու եղանակը, չափն ու ձեւը: — Ժամանակակից քաղաքագէտները, ԺԹ. դարից սկսած, ամէն մի փոփոխութիւն պետական սահմանների — ինչ էլ լինի իսկական շարժառիթը — աշխատում են քողարկել այս քողի տակ, հիմնաւորել ու արդարացնել ժողովուրդների կամքով, իսկական կամ կեղծ:
ԺԹ. դարի ռուսական ցար Ալեքսանդր Ա-ը միացնելով Վրաստանը իր կայսրութեան, հանդիսաւոր հրովարտակով յայտարարեց, որ անում է այդ ոչ թէ նոր երկրների տիրապետելու եւ իր իշխանութիւնը տարածելու համար, այլ միմիայն դիջանելով վրաց թագաւորի ու ազգի ջերմագին աղերսանքներին:
Բալկանեան ազգերի անջատումը թուրքիայից ու սեփական պետութիւննեը կազմելը, Բելգիայի անջատումը Նեդերլանդներից, հիւսիսային իտալիայի ազատագրումը աւստրիական լուծէց ու ապա ամբողջ Իտալիայի հաւաքումը համազգա–<noinclude></noinclude>
q8797mchpquu15u1k09dz0mwjzj02e3
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/321
104
70138
395444
194454
2026-09-14T09:16:39Z
LetterBot
3069
(via JWB)
395444
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>մանեան մեծ կայսրութիւնների բեկորներից: Եւ նորակազմ այս բոլոր պետութիւնների հրաւական հիմքը ինքնորոշուելու սկզբունքն է:
Այսօր ոչ ոք չի փորձում հերքել ազգերի ինքնորոշման իրաւունքը եւ ամէն որ աշխատում է իր օգտին ծառայեցնել քաղաքական այս նոր զէնքը:
1918 թուականի գարնան Թորքիան — այն իսկ օսմանեան Թուրքիան, որի պետական նշանաբանը մինչեւ երէկ եղել էր «սրով եմ նուաճել, սուրին միայն կը տամ» — պահանջեց Անդրկովկասեան դաշնակցային Հանրապետութիւնից Բաթումի, Արդահանի ու կարսի շրջանները, պատճառաբանելով որ դա ազգաբնակութեան ցանկութիւն է: Եւ ստուգելու համար առաջարկեց նոյն իսկ հանրաքուէ կատարել — հարկաւ, իր յաղթական զօրքերի ներկայութեամբ ու զինուորական վարչութեան հսկողութեան տակ:
Այսօր նոյն Թուրքիան պահանջում է Անգլիայից դատարկել Մուսուլի շրջանը<ref>Լօզանի դաշնագրով միացուեցաւ Իրաքին:</ref>, որովհետեւ, ասում է, տեղական քուրդ ազգաբնակութիւնը ուզում է Թուրքիայի հպատակ լինել եւ ոչ Իրաքի - Միջագետքի, որ ազգայնօրէն արաբ է: Անգլիան պատասխանում է, թէ քուրդերը<noinclude></noinclude>
l4t317v1uit66vdxqvxxym1f72xy06p
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/322
104
70162
395445
194498
2026-09-14T09:16:40Z
LetterBot
3069
(via JWB)
395445
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ճիշդ հակառակն են ցանկանում եւ դրա համար է, որ ինքը մնում է Մուսուլում:
Ռումանիան ու Ռուսաստանը վէճի մէջ են, թէ ո՞ւմ պէտք է պատկանի Բեսարաբիան: Ռուսները ասում են, թէ Ռումանիան հակառակ ազգաբնակութեան կամքին՝ զէնքի ուժով գրաւել է երկիրը ու զէնքի ուժով հաստատուել է այնտեղ։ Ռումինները պատասխանում են, թէ Բեսարաբիան ինքը, իր ազատ կամքով ու առանց որեւէ ճնշման, միացել է մայր–երկրին, այսինքն՝ Ռումանիային եւ ուզում է, որ այնտեղ մնան ռումանական զօրքերը՝ ռուսական ոտնձգութիւնների առաջն առնելու համար: Ազգաբնակութեան իրաւունքը յարգելու եւ ցանկութիւնը իմանալու համար է ռուսները առաջարկում են հանրաքուէ: Ռումինները չեն հերքում բեսարաբցիների ինքնորոշուելու իրաւունքը, բայց հանրաքուէից հրաժարւում են, որովհետեւ — ասում են — այսինչ ու այնինչ գործողութիւններով բեսարաբցիները աներկբայօրէն արտայայտէլ են արդէն իրենց կամքը եւ նոր ստուգման կարիք չկայ... Ու ապա՝ յարձակողականի դիմելով՝ ասում են ռուսներին, դուք, որ այդքան սիրահար էք ինքնորոշմների, ինչո՞ւ չէր անում հանրաքուէ ձեր տիրապետութեան տակ գտնուող երկիրներում, օրինակ՝ Վրաստանում, որ գրաւել էք պատերազմով ու կցել Ռուսաստանին՝ հակառակ վրաց ազգի կամքին: Ռուսները պատասխանում են, թէ<noinclude></noinclude>
ofcnbzfgiz3h7h6lnm4fzztna9jrrrq
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/323
104
70163
395446
194500
2026-09-14T09:16:42Z
LetterBot
3069
(via JWB)
395446
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ոչ ոք չի գրաւել Վրաստանը, թէ Վրաստանը այսօր էլ մնում է Վրաստան ու փոխուել է միայն պետական վարչաձեւը — մի բան, որ ամէն մի պետութեան կատարեալ իրաւունքն է: Վրաստանի աշխատաւորական զանգուածները, բանուորութիւնն ու ընչազուրկ գիւղացիութիւնը — այսինքն՝ ազգաբնակութեան ճնշող մեծամասնութիւնը — ըմբոստացել է մանր—բուրժուական վարչաձեւի դէմ, տապալել է մենչեւիկների լուծը, հաստատել է բանուորա—գիւղացիական իշխանութիւն ու ապա կապուել է դաշնակցական կապերով խորհրդային միւս պետութիւնների հետ... Սա ինքնորոշման սկզբունքին հակառակ բան չէ, այլ փայլուն ու լրիւ իրագործումը:
Չվիճենք ռուսների ու ռումինների հետ դա բեսարաբցիների ու վրացիների գործն է, այլ արձանագրենք, մի անգամ եւս, որ վիճող կողմերը — երկուսն էլ — աշխատում են յենուել երկրների ազատ կամքի վրայ, որ երկուսն էլ յայտարարում են անբռնաբարելի:
Այսպէս ուրեմն, սկզբունքի վերաբերմամբ վէճ չկայ այլեւս: Ժողովուրդների, ազգերի ու ազգային հատուածների ինքնորոշման իրաւունքը — հետեւապէս եւ սեփական պետութիւններ կազմելու իրաւունքը — ճանաչուած է, յայտարարուած ու ընդունուած։ Միքազգային ու միջպետական կնճռոտ վէճերը փաստարանւում են այսօր, պաշտպանւում ու հերքւում այդ իրաւունքի անունով։<noinclude></noinclude>
iodl1u62mtdaofctt8gsgu3bcwbagi3
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/324
104
70164
395447
194502
2026-09-14T09:16:43Z
LetterBot
3069
(via JWB)
395447
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Արդեօք անկե՞ղծ են ազգերը, պետութիւններն ու կառավարութիւները, արդեօք իսկապէ՞ս դաւանում են նրանք այդ սկզբունքը, իսկապէ՞ս ցանկանում են նրա իրագործումը — եւ ոչ այլ բան — եւ չունե՞ն արդեօք յետին միտքերը, երբ պահանջում են կամ կատարում քաղաքական նոր բաժանումներ ու նոր միութիւններ:
Դժուար չէ տեսնել, որ յաճախ — նոյնիսկ շատ յաճախ — ինքնորոշման պահանջի յետեւ թագնուած են ուրիշ կարգի ակնկալութիւններ: Բայց այս հանգամանքը չի կարող նսեմացնել իսկական արմժքը այն ահագին յեղաշրջման, որ կատարուել է արդէն մտքէրի մէջ եւ չի կարող չանդրադառնալ — գէթ մասամբ — իրականութեան վրայ: Գաղափարներն ու իրաւահասկացողութիւնները — մանաւանդ երբ ընդհանրացած են, լայնօրէն տարածուած ժողովրդական մեծ ցանգուածների մէջ — մի ոյժ են, որը այսինչ ու այնինչ պայմանների մէջ կարող է հարկաւ խեղդւել, խեաթիւրուել, կեղծուել կամ չահագործուել, բայց որը, ի վերջոյ, գտնելու է իր ուղիղ ճամբան եւ արտայայտուելու է իբրեւ կենսական մի նոր ու զօրեղ զործօն։
Եւ այսօր մենք ականատես վկաներ ենք խնդրի նիւթ գաղափարի յաղթանակին:
Անշուշտ, քաղաքական բաժանումներն ու պետական միութիւնների կազմը դեռ այսօր էլ, 1924 թուականին, չեն համապատասխանում զանգ-<noinclude></noinclude>
oydf24ln5tvsg9b3jtjf4lccjasunt4
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/325
104
70165
395448
194507
2026-09-14T09:16:45Z
LetterBot
3069
(via JWB)
395448
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ուածների ինքնորոշման պահանջին, լրիւ ու կատարեալ չեն — դեռ շատ հեռու են լրիւ ու կատարեալ լինելուց։ Մնում են բազմաթիւ վէճեր ու խնդիրներ, որ տակաւին չեն լուծուած, կամ լուծուած են անբաւարար, կէս—կատար ձեւով՝ նոյնիսկ ակներեւօրէն հակառակ ինքնորոշման իրաւունքին։ Բայց եւ այնպէս՝ դրութիւնը այսօր անհամեմատ աւելի բաւարար է, քան էր տասը տարի առաջ, 1914 թուականին, եւ 1914ին շատ աւելի բաւարար էր, քան հարիւր տարի առաջ, ԺԹ. դարի սկզբում:
Գաղափարը ամրանում է ու մարմնանում արագօրէն աճող թափով:
Եւ ապագան ապահովուած է, որովհետեւ այն նոր իրաւակարգը որ գալիս է — ու մասամբ արդէն եկել է — հիմնովին յեղաշրջելու կապիտալիստական աշխարհը — հիմնովին յեղաշրջելու կապիտալիստական իրաւակարգը — նոր ոյժ է տալու սկսուած պրոցեսին: Նոր ոյժ է տալու, որովհետեւ ազգերի քաղաքական եւ դասակարգերի տնտեսական ազատագրումը միմեանցից անբաժան խնդիր է, նոյն կարգի պահանջներ, երկուսն էլ հիմնուած մարդու եւ քաղաքացիի իրաւունքների վրայ եւ ապա երկուսն էլ ունեն թիկունքում նոյն յենարանը՝ զանգուածների աճող գիտակգութիւնրը ու պայքարի համար կազմակերպուելու կորովը:
Ազգերը կարիք ունեն ազգային պետութիւն–<noinclude></noinclude>
rhv5qcvugo8swgu1mb2vzua3wdq87ta
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/347
104
70166
395472
194510
2026-09-14T09:17:22Z
LetterBot
3069
(via JWB)
395472
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>րիքները հոգալու համար... Յետոյ, կալիֆորնիան ունի իր տեղն ու ձայնը կենտրոնական այն իշխանութիւնների մէջ, որոնք պատերազմ են յայտարարում ու խաղաղութիւն կնքում, դեսպանատներ հաստատում ու դաշնագրեր ստորագրում, մաքսային օրէնքներ մշակում ու արտաքին, միապետական յարաբերութիւներ վարում:
Արդ, ի՞նչպես անուանել կալիֆորնիան. պետութի՞ւն է այդ «State»ը, թէ պետութեան մի «նահանգ» միայն — ինչպէս թարգմանում ենք հայերէն անգլիական «State» բառը, երբ խօսքը վերաբերւում է Հիւսիս—ամերիկեան մեծ Միութեան։ Եւ եթէ «նահանգ» անուանենք կալիֆորնիան, ապա ի՞նչ անուն տանք թուրքական «վիլայէթ»ին, ռուսական «գուբեռնիա»յին, ֆրանսիական «տէբաբթման»ին, անգլիական «ունթի»–ին, որոնք զուտ վարչական միաւորներ են, առանց պետական որեւէ իրաւասութեան:
Տերմինոլոգիայի խնդիր է սա, որ պէտք է ճշդուի հասկացողութեան գալու համար, որովհետեւ բառերը յաճախ փոխում են իրենց բովանդակութիւնը ու տարբեր պարագաների մէջ գործածւում են տարբեր իմաստով:
Ներկայ դէպքում ճիշդը կը լինէր այսպէս.
«Պետութիւն է կալիֆորնիան, թէեւ ոչ բացարձակապէս ազատուող բացարձակապէս անկախ: Պետութիւն է, որովհետեւ ունի պետութեան ամենակարեւոր ադդրիպիւները, իրաւա-<noinclude></noinclude>
h6scjd5x7fg1059vlfa0tsmemw0lfw2
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/348
104
70167
395473
194512
2026-09-14T09:17:23Z
LetterBot
3069
(via JWB)
395473
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>սութիւններն ու հաստատութիւնները — երկրամաս ու քաղաքացիներ, պետական սահմանադրութիւն ու վարչաձեւ, դա տարան ու կառավարութիւն: Մինչեւ որոշ աստիճանի եւ որոշ սահմաններից դուրս նրա ազատութիւնը կաշկանդուած է իր հետ դաշնակցող միւս պետութիւնների իրաւասութիւններով: Կալիֆորնիան ունի պետական կեանք, բայց այդ կեանքը նա պէտք է յարմարեցնի, յաճախ նոյնիսկ ենթարկի Միութեան հաւանական կեանքի պահանջներին: Պետութիւն է կալիֆորնիան, բայց սահմանափակ իրաւասութիւններով»:
Այս կարգի պետութիւնը — ինչ անուն էլ կրի — State, ռոյոմ, դքսութիւն, կանտոն, նահանգ... — կարո՞ղ է բաւարարել մարդու այն յատուկ պահանջները, որ ծնունդ են տուել պետոութիւններին, հարկադրել են մարդուն կազմակերպուել պետականօրէն:
Նկատեմ անցողակի, որ անկախ պետութիւններ գոյութիւն չունեն ու չեն կարող ունենալ, մանաւանդ պատմական ներկայ շրջանում, երբ միջպետական կեանքը շաղկապուած Է այնքան սերտ կապերով: Եւ ապագայում էլ աւելի անկարելի պիտի լինի պետո՛ւթիւնների իրական անկախութիւնը, որովհետեւ ապագայում է՛լ աւելի պիտի բարդանան, ամրանան ու հրամայական դառնան այդ փոխադարձ կապերը:
Ապագայի մասին կարելի է, հարկաւ, տար–<noinclude></noinclude>
debcrcfh1421wbuh94iunvrsml4sdb4
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/349
104
70168
395474
194513
2026-09-14T09:17:25Z
LetterBot
3069
(via JWB)
395474
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>բեր կարծիքներ ունենալ, բայց չի կարելի չտեսնել, որ արդէն այսօր իսկ պետութիւնների անկախութիւնը աւելի վերացական իրաւունք է, քան իրական փաստ, իրական դրութիւն կամ կարողութիւն։ Եւ սա ճիշդ է ոչ միայն փոքր, այլ նաեւ մեճ պետութիւնների վերաբերմամբ:
Անշուշտ, ազատ ու անկախ Ֆրանսիան իրաւունք ունի առանց մէկի կամքը հարցուելու, առանց մէկից թոյլտուութիւն առնելու, պատերազմ յայտարարել Գերմանիային՝ Վերսայլի դաշնագրով սահմանուած առնելիքները զէնքով ստանալու եւ իր վտանգուած ապագան ապահովելու համար: Բայց եթէ Անգլիան դէմ է այդ պատերազմին, Ֆրանսիան չի կարող կիրռել իր անժխտելի իրաւունքը:
1914 թուականին եթէ Գերմանիան հակառակ լինէր՝ Աւստրօ–Հունգարիան չէր յարձակուի Սերբիայի վրայ եւ Ռուսաստանը չէր խառնուի պատերազմի մէջ, եթէ կանխապէս չունենար Ֆրանսիայի համաձայնութիւնը: Ազատ ու անկախ պետութիւններ էին Աւստրօ—Հունգարիան, Գերմանիան, Ռուսաստանն ու Ֆրանսիան՝ պատերազմելու կամ չպատերազմելու լիակատար իրաւունքով, բայց փաստօրէն սրանցից եւ. ոչ մէկը չէր կարող օգտուել այդ իրաւունքից, առանց սրա կամ նրա համաձայնութեան:
Շուէդիան իրաւունք ունի չճանաչել Խորհրդային Ռուսաստանը, անտեսել նրա գոյութիւնը,<noinclude></noinclude>
3v2ditp7lexszxyidbgr4w87gu92q3m
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/341
104
70192
395466
194551
2026-09-14T09:17:13Z
LetterBot
3069
(via JWB)
395466
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Աեծ պետութիւնները թոյլ չտուին Ռուսաստանին հաստատուելու. Պոլսում ու նեղուցների վրայ, բայց Անգլիան իւրացրեց Կիպրոսն ու Եգիպտոսը, Աւստրիան գրաւեց Բոսնիա—Հերցոգովինան, իսկ դրանից հարիւր տարի առաջ, ԺԸ. դարի վերջերում, երեք մեծ պետութիւններ — Ռուսաստան, Պրուսիա ու Աւստրիա — համաձայնութեան եկան ու բարեկամաբտր բաժանեցին իրար մէջ Լեհաստանը: Բելգիան ունեցաւ այնպիսի հզօր դաշնակիցներ, որ ոչ միայն դուրս քշեց իր երկրից Գերմանիային, այլեւ ինքը նստել է այսօր Հոենոսի ափին, բայց 60 տարի առաջ Պրուսիան խլեց Դանեմարքից Շլեզուիգ–Հոլշտեյնը եւ ոչ որ չբռնեց գիշատիչի ձեռքը, ոչ ոք չկանգնեց պաշտպան փոքրիկ Դանեմարքին...
Միւս կողմից, ժողովուրդների կամքը, ինքնահաստատուելու եւ ինքնակառավարուելու տենչը նոյնպէս բաւական չեն մեծերին ու իշխողներին զսպելու հոմար: Եգիպտոսն ու Իրլանդիան կարողացան ազատագրուել Անգլիայի գերիշխանութիւնից, բայց նոյն Անգլիան արեան ծովերի մէջ խեղդեց Հնդկաստանի ապստամբութիւնը եւ Թուրքիան ընդհանուր կոտորածով, ֆիզիքական բնաջնջումով պատասխտնեց հայերի քաղաքական ձգտումներին:
Պատմութիւնն ու այսօրուայ իրականութիւնը ցոյց են տալիս, որ եթէ պետականօրէն արդէն կազմակերպուած կամ պետական կեանքի ձգտող<noinclude></noinclude>
nudqtdje31pqwg4r9qcznnlkfuzi78t
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/340
104
70194
395465
194554
2026-09-14T09:17:11Z
LetterBot
3069
(via JWB)
395465
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>եօք այդ գինը: Այս հարցի պատասխանը յաճախ լինում է բացասական եւ յաճախ պարզ խոհեմութիւնը գալիս է սահման դնելու մեծերի աշխարհակալական ձգտումներին, հետեւապէս եւ յարգել տալու փոքրերի անկախութիւնը: Եւ որովհետեւ այսպիսի դէպքերում գլխաւոր գործօնը՝ փոքրերի ընդդիմութիւնն է — ներգործական կամ կրաւորական — եւ քանի որ ժողովուրդների ու ազգերի ինքնակառավարուելու պահանջը, հետեւապէս եւ դիմադրելու կարիքը աճում են օր օրի վրայ, օր օրի վրայ աճում են նաեւ նրանց հպատակեցնելու դժուարութիւննեը: Այսօր շատ աւելի դժուար է, քան սրանից երկու դար առաջ նուաճել մի երկիր կամ իրաւազուրկ դրութեան մէջ պահել մի ազգ:
Այս այսպէս է։ Բայց եթէ փոքր ազգերը իրենց պետական կէանքը ապահովելու համար չունենային ուրիշ միջոցներ բացի յիշածներիցս, նրանց դրութիւնը կը լինէր շատ անստոյգ, շատ անկայուն, մշտապէս ենթակայ ամէն տեսակ պատահարների:
Զօրեղների փոխադարձ մրցումը, քաղաքական հաւասարակշռութիւնը պահպանելու կարիքը կամ ժամանակաւոր դաշինքներ կապելու հնարաւորութիւնը — սրանբ այնպիսի բաներ են, այս կամ այդ դէպքում, որ կարող են տեղի չունենալ, կարող են չյաջողուել եւ կամ կարող են դասաւորուիլ փոքրերին աննպաստ ձեւով...<noinclude></noinclude>
4jqvbrpmjsoy5ldvev1w7472jgyowo7
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/350
104
70199
395476
194559
2026-09-14T09:17:28Z
LetterBot
3069
(via JWB)
395476
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>խղել ամէն կապակցութիւն ու յարաբերութիւն — դիւանագիտական, առեւտրական, նոյնիսկ փոստ—հեռագրական... իր իրաւունքն է այդ։ Բայց իրաւունքի գործադրութիւնը կապուած է այնպիսի դժուարութիւնների, զրկանքների ու վտանգների հետ, որ փաստօրէն Շուէդիան հակադրուած է չճանաչել Ռուսաստանը: Ռումանիան — ինչպէս եւ ամէն մի ուրիշ անկախ պետութիւն – իրաւունք ունի շահագործելու իր երկրի բնական հարստութիւնները այնպէս, ինչպէս ինքն է ցանկանում, օրինակ՝ իրաւունք ունի համապատասխան օրէնսդրութիւնով պաշտպանել իր նաւթը օտար կապիտալի ոտնձգութիւններից: Բայց տեսէք, որ գործի մէջ շահագրգռուած արտասահմանեան կապիտալը այնպիսի մի սպառնական դիրք է բռնում, որ ահաբեկուած պարլամենտը էական ուղղումներ է մտցնում իր օրէնսգծերի մէջ՝ դրսից թելադրուած պահանջներին բաւարարութիւն տալու համար:
Ռուսաստանը իրաւունք ունի դնել գերմանական մեքենաների վրայ այնքան մեծ մաքս, որքան ինքը կը ցանկանայ, իրաւունք ունի նոյնիսկ ի սպառ փակել իր սահմանները Գերմանիայից եկած ապրանքների առջեւ։ Բայց չի կարող գործադրել այդ իրաւունքը, որովհետեւ Գերմանիան էլ իր հերթին կը փակէ դռները Ռուսաստանի առ–<noinclude></noinclude>
nv0elbmbleeyccje1oydskim39munau
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/351
104
70205
395477
194569
2026-09-14T09:17:30Z
LetterBot
3069
(via JWB)
395477
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ջեւ եւ հացն ու կաշին, բամպակն ու բենզինը կերթայ որոնելու Արգենտինայում, Աւստրալիայոլմ, Հիւսիսային Ամերիկայում...
Կարծում եմ որ կարիք չկայ երկարաձգելու, այս ուղղութեամբ: Թէ «անկախ» անուանուած պետութիւնները իրօք անկախ չեն — բառի իսկական իմաստով, — թէ նրանք տնտեսական իրաւասութիւնը սահմանափակուած է իրականութեան մէջ գործադրելու կարողութիւնով, «կախուած» է խոշոր չափերով ուրիշ պետութիւնների բարեհաճ կամքից ու ընդհանրապէս ենթակայ օտար ազդեցութիւնների — ակներեւ ճշմարտութիւն է սա: Եւ այնքան աւելի ակներեւ, որքան աւելի փոքր ու տկար Է պետութիւնը:
Այսուհանդերձ, Ֆրանսիայի կախումը օտար պետութիւններից նոյնը չէ, ինչ է Կալիֆորնիայի կախումը Միացեալ Նահանգներից. տարբեր ձեւի ու տարբեր չափի կախումներ են սրանք: Հետեւապէս, վերեւում տրուած հարցը մնամ է իր ոյժի մէջ, այսինքն.
Այն սահմանափակ ու պայմանական անկախութիւնը, որ դաշնակցային միութիւնների մէջ վայելում են Կալիֆորնիայի դրութիւնն ունեցող պետական միաւորները, — այդ չափի ու այդ ձեւի անկախութիւնը կարո՞ղ է նկատուել զոհացուցիչ, կարո՞ղ է կալիֆորնիացին ասել, թէ բաւարարուած է պետականորէն:
Իմ պատասխանը դրական է: Քանի դեռ գո–<noinclude></noinclude>
3mcu3esn9fjafmjlvnieq4d46uccp1o
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/352
104
70209
395478
194574
2026-09-14T09:17:31Z
LetterBot
3069
(via JWB)
395478
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>յութիւն ունեն պետութիւնները իրենց ներկայ բնոյթով, դիւանագիտական ինտրիգներով ու սպառնական բանուկներով, դաշնակցելու սիստեմը լաւագոյն քաղաքական սիստեմն է: Եւ որքան աւելի ընդհանրանայ սիստեմը, որքան աւելի ընդարձակուի Միութիւնների ծաւալը ու կրճատուի թիւը, այնքան աւելի լաւ: Հեռանկարում հեռաւոր ապագայում — այս նոր ուղին՝ աստիճանաբար գրաւելով նորանոր բարձունքներ, բերելու է մինչեւ մի հատիկ Համաշխարհային Միութիւն, որ ուրիշ բան, հարկաւ, քան պետական անջատումների վերացում է պետութեան բացասում...
Բայց այս խնդիրները դուրս են ներկայ դրութեան սահմաններից: Այստեղ մեզ զբաղեցնողը յատկապէս ազգային պահանջներն են ու պետութեան էլ մօտենում ենք ազգային տեսակէտից, պետութեան մէջ մենք որոնում ենք եւ ուզում ենք գտնել ամենից առաջ Ազգի Հայրենիքը:
Արդ՝ կարո՞ղ են ազգերը գտնել դաշնակցային միութիւնների մէջ իրենց որոնածը — Ազգային Տուն, Հայրենիք:
Կարող են անտարակոյս: Դաշնակցելու սիստեմը, որ հնարաւորութիւն Է տալիս կիրառել «ինրնորոշման» սկզբունքը ամենալայն տափերով, ազգային կեանքը ապահովելու լաւագոյն միջոցն է, իսկ փոքր ու տկար ազգերի համար յաճախ նաեւ միակ կարելին:<noinclude></noinclude>
0ohd2eb97h7m01n74eilmtknefmrhc7
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/353
104
70216
395479
194582
2026-09-14T09:17:34Z
LetterBot
3069
(via JWB)
395479
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Ահա Հայ Ազգը, որ ազգայնօրէն ապրելու, ինքնահաստատուելու ու զարգանալու համար հրամայական պահանջ ունի ազգային պետութիւն, Հայրենիք կազմնլու:
Ի՞նչպէս բաւարարի այդ պահանջը:
Հայութեան կէսը անջատուած է, պոկուած մայր-երկրից, փոշիացած է, ցրուած աշխարհի չորս կոզմը: Պետութեան համար սա — լաւագոյն դէպքում — օժանդակիչ կամ պահեստի ոյժ է միայն, ոչ աւելին: Իբրեւ պետական գործօն տարր մնում Է երկրորդ մասը՝ մի միլիոն հայ մարդ, որ հայրենի հողի վրայ - Արարատեան դաշտամ ու նրա շուջը — պէտք է կառուցանի իր սեփական պետութեան շէնքը:
Փոքր է Հայաստանը, զուրկ հարստութիւններից, կտրուած հաղորդակցութեան մեծ ճանապարհներից, սեղմուած ու փակուած իր խստաշունչ լեռնաստանի մէջ:
Փոքր Է թուով հայաստանցի հայր, աղքատ է, տգԷտ, միանգամայն անվարժ պետական կեանքի ու պետական շինարարութեան:
Կարո՞ղ Է սեփական պետութիւն կազմել այդպիսի մի թոյլ ժողովուրդ, այդպիսի մի անհամբոյր երկրում:
Պէտք Է կարողանայ, հարկադրուած է կարողանալու, եթէ ուզում է ապրել:
Եւ իրականութիւնն այն է, որ կանգնել է արդէն այդ ճամբի վրայ, գրել է պետութեան<noinclude></noinclude>
qbennrzar72mpaghqrqpvjungcd6bug
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/354
104
70217
395480
194583
2026-09-14T09:17:35Z
LetterBot
3069
(via JWB)
395480
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>հիմնաքարը 1918 թ. Մայիս 28ին ու այսօր մենք ունենք Հայաստանի Խորհրդային Հանրապետութիւնը։
Բայց պետութիւն է արդեօք այս հանրապետութիւնը:
Այո՛, պետութիւն է այն իմաստով, ինչ իմաստով պետութիւններ են Վիւրտենբերդի հանրապետութիւնը գերմանական Միութեան մէջ, Նեւշատէլ կանտոնը Զուիցերիական կոնֆեդերացիայի մէջ կամ Կալիֆորնիա ստէյֆը Հիւսիս– ամերիկեան Միացեալ Նահանգների մէջ: Եւ աւելի ճիշդը՝ պետութիւն է այն իմաստով, ինչ իմաստով պետութիւններ են Վիկտորիան Աւստրալիական դաշնակցութեան մէջ, Օնտարիոն՝ կանադական ու Տրանսվայը՝ Հարաւ-աֆրիկեան դաշնակցութեան մէջ:
Ինչպէս Օնտարիոն կապուած է դաշնակցային կապերով կանադական միւս նահանգների հետ ու սրանց հետ միասին մտնում է Անգլիայի շուրջ խմբուած Միութեան մէջ, այնպէս էլ Հայաստանը կապուած է դաշնակցային սերտ կապերով անդրկովկասեան միւս հանրապետութիւնների — Վրաստանի ու Ադրբեջանի — հետ ու ապա՝ սրանց հետ միասին՝ մտնում է Ռուսաստանի շուրջը խմբուած Խորհրդային Միութեան մէջ<ref>Այժմ Հայաստանը ուղղակի անդամ է Խորհրդային Միութեան:</ref>:<noinclude></noinclude>
55oa8o8peyqybrm5csndm6ry34b6les
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/355
104
70218
395481
194584
2026-09-14T09:17:37Z
LetterBot
3069
(via JWB)
395481
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Այս կէս-անկախ դրութիւնը կարո՞ղ է բաւարարել Հայաստանի պետականօրէն կազմակերպուելու պահանջը, — այն հասունացած պահանջը, որ քաղաքական հրապարակ Է նետել ու մեծամեծ փորձանքների ենթարկել հայաստանցի հային: Կամ՝ վերադառնալով դրուած հարցի նախորդ ձեւին՝ կարո՞ղ է Խորհրդային Հայաստանը նկատուել իբրել հայ մարդու Ազգային Տունը, Հայրենիքը:
Կարող է, անշուշտ, եթէ ոչ ամբողջովին՝ գէթ շատ խոշոր չափերով:
Եւ աւելին, պետականօրէն ապրելու համար՝ քաղաքական այն կացութիւնը, որի մէջ դրուած է Խորհրդային Հայաստանը ոչ միայն բաւարար, այլ նաեւ՝ միակ հնարաւորինն է։
Հայաստանի ծաւալը — նրա մեքանիքական զանգուածը — աշխարհագրական դիրքը, քաղաքակրթական աստիճանը, տնտեսական կարողութիւնները, ապա նաեւ պատմական անցեալն ու քաղաքական ներկայ վիճակը — այս հիմնական տուեալները այնքան աննպաստ են, որ թոյլ չեն տալիս կազմելու ինքնակալ պետութիւն, ինչպիսին է Ֆրանսիան, կամ համեստ Հոլանդիան, կամ շատ համեստ Նորվեգիան կամ նոյնիսկ նորածին, աւելի քան համեստ Ալբանիան: Հայաստանում գոյութիւն չունեն այն յատուկ պայմանները — ներքին ու արտաքին, — որոնք հնարին<noinclude></noinclude>
sb3p3ide0c8ufe3wp36eabu3jivbz7c
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/356
104
70219
395482
194586
2026-09-14T09:17:38Z
LetterBot
3069
(via JWB)
395482
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>են անում երկու ու կէս միլիոն ազգաբնակութիւն ունեցող Նորվեգիայի իրաւական — մասամբ էլ իրական — ինքնակալութիւնը: Գոյութիւն չունեն նոյնիսկ այն պայմանները կամ մի քանիսը այն պայմաններից, — որոնք հնարին են անում մի միլիոնից էլ պակաս ազգաբնակութիւն ունեցող, աղքատ ու կէս վայրենի Ալբանիայի՝ թէկուզ սոսկ անուանական անկախութիւնը։
Հայաստան չի կարող ապրել միայն սեփական ոյժերով նա պէտք է իրենից դուրս որոնի օժանդակ ոյժեր, հաստատուն ու վստահելի նեցուկներ: Այսինքն՝ պէտք է դաշնակցի ուրիշ պետութիւնների հետ, որովհետեւ միայն տեւական ու սերտ դաշնակցութիւնն է, որ կարող է նկատուել հաստատուն նեցուկ. պատահական կապերն ու ժամանակաւոր է մասնակի համաձայնութիւնները ապահովութիւն չեն ներքուստ թոյլ մի պետութեան համար:
Ո՞ւմ հետ պիտի դաշնակցի Հայաստանը:
Բնականօրէն, իր անմիջական դրացիների՝ Վրաստանի ու Ազրբեջանի հետ, քանի որ սրանց հետ արդէն կապուած է աշխարհագրական ու տնտեսական շատ զօրեղ կապերով — մասամբ իսկ պատմական անցեալով:
Հայաստան, Վրաստան, Ադրբեջան ու մի շարք աւելի փոքր ազգային–քաղաքական միաւորներ — Աբխազիա, Աջարիա, հարաւային Օսեթիա, Զաքաթալ, մասամբ իսկ Դաղստան<noinclude></noinclude>
4ky2p977aglgcisujyony8ktv5sszyt
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/339
104
70220
395463
194592
2026-09-14T09:17:08Z
LetterBot
3069
(via JWB)
395463
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>րով պաշտպանելու համար: Այս ինչ մեծերի ոտնձգութիւններին փոքրերր հակադրում են այնինչ մեծերէ պաշտպանութիւնր ու այսպիսով ապահովում են իրենց դրութիւնը — մասամբ։
Կայ եւ մի երրորդ հանգամանք, հետեւեալը.
Հպատակեցնէլ կամ հպատակութեան պահել մի երկիր, երբ ազգաբնակութիւնը հակառակ է օտար իշխանութեան, այնքան էլ հեշտ բան չէ, նոյնիսկ շատ մեծերի համար՝ շատ փոքրերի հանդէպ: Եւ որքան աւելի զօրեղ է հակառակութիւնը, այնքան աւելի մեծ է հպատակեցնելու կամ հպատակութեան մէջ պահելու դժուարութիւնը: Այդպիսի մի գլխացաւանք յանձն առնելու համար, մեծերը պէտք է ունենան իրական շահեր — եւ այնքան լուրջ շահեր, որ արժենան գլխացաւանքին: Հարկաւ, պետութիւններր ձգտում են լայնացնելու իրենց սահմանները կամ պինդ պահելու արդէն անեցալները: Բայց միեւնոյն ժամանակ նրանք խոյս են տալիս ներքին ու արտաքին բարդութիւններից, կառավորելու դժուարութիւններից, ոյժերի ապարդիւն վատնումից — մի բան, որ անբաժանելիօրէն կապուած է ամէն կարգի բռնութեան հետ։ Թերեւս Գերմանիան կարողանար զէնքի ոյժով կցել Հոլանդիան եւ, թերեւս, Անգլիան կարողանար արգիլել Իրլանդիայի անջատումը: Բայց ի՞նչ գնով ու ակնկալած արդիւնքը պիտի արժենա՞ր արդ–<noinclude></noinclude>
mw1aqvnc765v8avw8d60uhwapea74ob
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/338
104
70221
395462
194608
2026-09-14T09:17:06Z
LetterBot
3069
(via JWB)
395462
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Ուրիշ կարգի մի օրինակ.
Մեծ պատերազմի սկզբին, երեք շաբաթուայ ընթացքում, Գերմանիան զէնքով նուաճեց, տիրացաւ ամբողջ Բելգիային, իսկ չորս տարի անցած, պատերազմի վերջին, հարկադրուած եղաւ ոչ միայն դատարկել երկիրը, այլեւ ենթարկուեց առասպելական տուգանքի՝ բելգիացիների աւերուած տնտեսութիւնը վերաշինելու անուան տակ: Փոքրիկ Բելգիան յաղթեց պատերազմի դաշտում ահարկու Գերմանիային եւ լիուլի օգտուեց յաղթողի բոլոր հնարաւորութիւններից: Ի՞նչպէս պատահեց այս հրաշքը, ինչո՞ւ Գերմանիան — ամենազօր Գերմանիան — տուեց իր օձիքը անզօր հարեւանի ձեռքը, որ այսօր խեղդում է իրեն, թալանում ու ցեխին հաւասարեցնում: Որովհետեւ Բելգիայի հետ էին — ու մասամբ են Ֆրանսիան, Անգլիան, Իտալիան, Հիւսիսային Ամերիկան, Ճափոնիան... Այս է իր ոյժի գաղտնիքը: Եւ սա բացառիկ դէպք չէ, այլ շատ ընդհանրացած երեւոյթ. իրականութեան մէջ փոքր պետութիւնները չեն մնում մեկուսացած, աշխարհից կտրուած ու միմիայն սեփական կարողութեան ապաւինած: Քաղաքական շատ բարդ ու կնճռոտ combinaisonների նրանք կապուած են լինում, աւելի կամ պակաս հաստատուն, աւելի կամ պակաս տեւողական կապերով, ուրիշ պետութիւնների կամ պետական խմբակցութիւնների հետ՝ ընդհանուր շահերը ընդհանուր ոյժե–<noinclude></noinclude>
ijlx2ialmwxuf7f1c47rouyryce0ac0
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/337
104
70222
395461
194609
2026-09-14T09:17:05Z
LetterBot
3069
(via JWB)
395461
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Ռուսաստանի ու Բոլգարիան՝ Ռուսաստանի կողքին, Զուիցերիան չորս հզօր պետութիւնների — Գերմանիայի, Ֆրանսիայի, Իտալիայի ու Աւստրօ — Հունգարիայի — արանքում սեղմուած:
Պարզ է, որ կան ինչ որ հանգամանքներ, որոնք արգելում են, անհնարին են անում կամ շատ դժուարացնում մեծերի աշխարհակալ ձգտումները:
Հարիւր տարուայ ընթացքում Ռուսաստանը երեք անգամ մտաւ էրզրում եւ երեք անգամ, առանց ռազմական պարտութեան, հարկադրուած եղաւ դուրս գալու այնտեղից: Կանգնեց Պոլսոյ շէմքի վրայ — Սան Ստեֆանօ — ու ապա յետ քաշեց իր յաղթական բանակը: Հաստատեց Բոլգարիայում իր փաստական իշխանութիւնը ու իսկոյն տեղի տուեց... Ուժասպառ, «Հիւանդ» Թուրքիան ու նորածին Բոլգարիան այնքան անզօր էին թւում հսկայական Մոսկովի հանդէպ, որ կարծես թէ Ռուսաստանր ամենայն հեշտութեամբ պիտի հաստատուէր Էրզրումում, Պոլսում ու Դանուբի վրայ: Բայց չկարողացաւ: Ի՞նշու: Որովհետեւ արգիլեցին ուրիշ մեծ պետութիւնները, հրապարակ բերին այսպէս անուանուած «քաղաքական հաւասարակշռութիւնր» չխախտելու պահանջը: Մեծերի մշտական մրցումը ու փոխադարձ անվստահութիւնը, երկիւղը, նախանձը հակադրութեան — ահա մի կարեւոր հանգամանք, որ որոշ չափերով ապահովագրում է փոքրերի գոյութիւնը:<noinclude></noinclude>
hthk5078b0yi0s8rnfpnshvn3v1szd9
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/336
104
70223
395460
194610
2026-09-14T09:17:03Z
LetterBot
3069
(via JWB)
395460
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>մար, Ճափոնիա՝ ճափոնների համար: Բայց եթէ ազգը այնքան փոքր է, որ չէ կարող ազգային մեծ պետութիւն կազմել — նորվեգիացին, սուէտը, դանեմարքցին, հոլանդացին, պորտուգալցին, յոյնը, բոլգարը, Ֆինը, էոտոնը, լատիշը, լիթուինը, վրացին, հայը — հարկադրուած է կամ մնալ փոքր ու անզօր, ճնշուած ու զրկուած կամ հրաժարուել պետականօրէն ապրելու իրաւունքից — այդպիսի մի ազգ, ո՞րը պիտի գերադասէ, ո՞րը ընտրէ եւ ո՞րից հրաժարուի:
Հարցը կը լինէր շատ վտանգաւոր փոքր ազգերի պետական ձգտումների համար, եթէ իր ականութեան մէջ գրուէր այդպիսի մերկ պարզութեամբ, այդքան սխեմայօրէն:
Բայց իրականութեան մէջ, բարեբախտաբար, այդպէս չէ: Պետութիւնների կեանքն ու փոխադարձ յարարեբութիւնները շատ աւելի բարդ են, պայմանաւորուած են բազմազան հանգամանքներով, որոնք յաճախ կաշկանդում են մեծերի ոտնձգութիւնները եւ հնարաւորութիւն են տալիս փոքրերին ապրելու:
Փոքր պետութիւնները այնքան էլ անզօր ու անպաշտպան չեն մեծերի հանդէպ։
Եւ եթէ որօք անզօր ու անպաշտպան լինէին, ի՞նչպէս կարող էին ապրել մեծերի կողքին։ Ի՞նչպէս կարող էին ապրել Դանեմարքն ու Հոլլանդիան՝ Գերմանիայի կողքին, Բելգիան՝ Ֆրանսիայի կողքին, Ռումանիան ու Բոլղարիան՝<noinclude></noinclude>
jt4enmal6jay5ibkvtyhatjmghqwu4e
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/335
104
70224
395459
194611
2026-09-14T09:17:02Z
LetterBot
3069
(via JWB)
395459
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>թիւնը իր ամբողջ թափով կանգնած է քաղաքացու թիկունքում եւ հազարապատկում է նրա անձնական կարողութիւնները։ Բրիտանական քաղաքացի լինելը այնպիսի մի առաւելութիւն է, որին Նորվեգիացին, Ֆինը կամ Չեխը չունեն ոչինչ հակադրելու:
Եւ ահա խնդիր է ծագում:
Քանի որ պետութեան մեծութիւնը զօրութիւն է, եւ քանի որ պետութեան զօրութիւնը քաղաքացու զօրութիւնն է եւ հակառակը՝ պետութեան տկարութիւնը քաղաքացու տկարութիւնն է, իմաստութիւն չէ՞ր լինի արդեօք, որ փոքը ու տկար ազգերը հրաժարումին սեփական ազգային պետութիւն կազմելու պահանջից ու մնային թէեւ օտար, բայց հզօր պետութիւնների մէջ, նրանց հովանիի տակ։
Պետութիւնները կազմող մարդիկ — պետուտեան հպատակները կամ քաղաքացիները — իրենց ազգային պահանքների ու կարիքների հետ միասին ունեն նաեւ ուրիշ կարգի, ոչ—ազգային կարիքներ, օրինակ՝ տնտեսական: Եթէ առաջին կարգի կարիքները լայնօրէն բաւարարելու համար պետութիւնը պէտք է ազգային լինի, երկրորդ կարգի կարիքները պահանջում են, որ նա լինի մեծ ու հզօր: Լաւ է, եթէ պետութիւնը միեւնոյն ժամանակ ե՛ւ ազգային է եւ մեծ — Ռուսաստան՝ ռուսների համար, Գերմանիա՝ գերմանների համար, Անգլիա՝ անգլիացիների հա–<noinclude></noinclude>
n0vfdbysszqhbk10y0w1zgnvcj616d6
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/334
104
70225
395458
194612
2026-09-14T09:17:00Z
LetterBot
3069
(via JWB)
395458
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ճանների անչափ մեծ տարբերութիւնն է. քանի անգլիացու դէմ կանգնած է անկազմակերպ, աղքատ, մերկ ու տգէտ հնդիկը՝ որակը կարող է գերակշռել քանակը: Բայց եթէ պետութիւնների քաղաքակրթական աստիճանը մօտաւորապէս նոյնն է — ինչպէս է, օրինակ, ամբողջ Արեւմտեան Եւրոպայում — ծաւալը, մեքանիքական զանգուածը դառնում է անփոխարինելի ոյժ, իրական ու շատ արժէքաւոր առաւելութիւն:
Փոքր պետութիւնները, — ալելի կամ պակաս չափով, բայց միշտ ու անխուսափելիօրէն — կախում ունեն մեծերից, հարկադրուած են յարմարուելու մեծերի ցանկութիւններին կամ ուղղակի կատարելու նրանց պահանջները: Մշտական սպառնալիքի տակ են փոքրերը, մշտական վտանգի մէջ:
Այս անապահով դրութիւնը անդրադառնում է, հարկաւ, պետական կեանքի վրայ, դժուարացնում է այն, կաշկանդում է ազատ զարգացումը, զրկանքների ու նեղութիւնների է ենթարկում քաղաքացիներին: Մեծն Բրիտանիայի քաղաքացին — առանց որեւէ անհատական արժանիքների ու միմիայն այն պաաճառով, որ մեծ պետութեան քաղաքացի է — ունի բաւարարուելու այնպիսի կարելիութիւններ ու միջոցներ, որոնցից զուրկ է ոչ միայն յետամնաց պարսիկը, այլեւ լաւ քաղաքակրթուած ու ընդունակութիւններով օժտուած Նորվեգիացին, Ֆինն ու Չեխը: Պետու–<noinclude></noinclude>
azvc5t8vwd4ufwiz1sc49aicbpo1d33
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/326
104
70226
395449
194617
2026-09-14T09:16:46Z
LetterBot
3069
(via JWB)
395449
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ներ կազմելու, գիտակցել են կարիքը, պահանջներ են դրել, մասամբ բաւարարուել եւ շարունակում են պայքարը՝ լրիւ, բաւարարուելու համար:
Մինչեւ ո՞ւր կարելի է տարածել ինքնորոշման այս անժխտելի իրաւունքը, արդեօք ամէ՞ն մի ազգ կամ ամէն մի ազգային հատուած — ինչ էլ լինի կարողութիւնների չափը — պիտի օգտւի՞ այս իրաւունքից՝ մինչեւ սեփական պետութիւն կազմելու աստիճանը։
Տեսականօրէն, իբրեւ սկզբունք է ոչ մի սահմանափակում, ոչ մի արգելք պիտի չդրուի ոչ ոքի կամքի վրայ: Տեսականօրէն ամէն մի գաւառակ, ամէն մի գիւղական համայնք իրաւունքը պիտի ունենայ ազատօրէն ինքնորոշուելու եւ ինքնորոշման ճանապարհով գնալու այնքան հեռու, որքան կը ցանկանայ — մինչեւ պետական առանձին միութիւն կազմելը։
Ակներեւ է, սակայն, որ գործադրոււթեան ժամանակ այս զուտ տեսական իրաւունքը հանդիպելու է յաճախ անյաղթելի արգելքների: Բաւական չէ ցանկալը ու իրաւունք ունենալը, պէտք է եւ կարողանալ։ Կայուն ու կենսունակ լինելու համար՝ պետութիւնը պէտք է ունենայ ներքին կարողութիւններ եւ ապա արտաքին պայմանների բարեյաջող դասաւորում — գէթ նուազագոյն չափով։ Հակառակ պարագաներում պետութիւն չի կարող կազմուել։ Իսկ եթէ պատահաբար կազմը-<noinclude></noinclude>
kwcpy0ftx6aejiw6kode0vke1mb0lvw
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/327
104
70227
395450
194619
2026-09-14T09:16:48Z
LetterBot
3069
(via JWB)
395450
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ւեց՝ հետեւեալ օրն եւեթ պիտի խորտակուի կամ — բարիքի փոխարէն — մի աղէտ պիտի դառնայ ազատագրուած քաղաքացների գլխին:
Բայց ի՞նչպէս որոշել, թկ ո՞րն կ կարողութեան անհրաժեշտ նուազագոյնը։
Եւ առաջին հերթին՝ ո՞րչափ հող ու ո՞րքան մարդ է հարկաւոր կենսունակ մի պետութիւն կազմելու համար:
Պատմութիւնն ու քաղաքական արդի կացութիւնը որոշակի պատասխան չեն տալիս հարցին: Աւելի ճիշդը՝ պատասխանում են այն մտքով, թէ պետութիւններ կարող են լինել շատ տարբեր չափերի, ամէն մի չափի:
Զինաստանը — բուն Չինաստանը, առանց Մանչուրիայի ու հպատակ միւս երկիրների ունի 370 միլիոն ազգաբնակութիւն — մարդկային մի անծայրածիր բազմութիւն, որ եթէ ձեռք ձեռքի տար, կը կազմէր մի շղթայ, որը տասնհինգ անգամ կը շղթայէր երկրագնդի շուրջը, բեւեռից բեւեռ անցնելով։ Այդպէս է Չինաստանը, իսկ Լուքսեմբուրգի դքսութեան սահմաններում ապրում է ընդամէնը 200 հազար մարդ հազիւ մի միջակ քաղաքի բնակչութիւն: Նոյնը եւ տարածութեան վերաբերմամբ. ցարական Ռուսաստանը բռնել էր ամբողջ երկրացամաքի մի վեցերորդ մասը, Բալթեան ծովից մինչեւ խաղաղ ովկիանը ու Թիան—Շանի փէշերից մինչեւ բեւեռային մշտական սառոյցները, մինչդեռ Մո—<noinclude></noinclude>
jrsedmqzygfib4j3qvtc0uqucd494ns
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/328
104
70251
395451
194701
2026-09-14T09:16:50Z
LetterBot
3069
(via JWB)
395451
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նակոյի իշխանութիւնը այնքան փոքր է, որ եթէ մէկ ծայրում փռշտաս մի քիշ բարձր, ձայնդ միւս ծայրը կը հասնի...
Ահա թէ որքան անեզր են կարելիութեան սահմանները:
Կարելի է առարկել, թէ Լիւքսեմբուրգի դքսութիւնը ու Մոնակոյի իշխանութիւնը օպերետային պետութիւններ են, քաղաքական թիւրիմացութիւն կամ զաւեշտ, զուրկ որեւէ իրական արժէքից... թերեւս: Բայց ո՞րը հաշուել իրական պետութիւն, ո՞րտեղից սկսել եւ ո՞ւր կանգ առնել: Չէ՞ որ միւս բոլոր պետութիւնները որ պետութիւն ենք համարում ու չենք կարող չհամարել — դասաւորւում են այս երկու ծայրերի — Չինաստանի ու Մոնակոյի միջեւ՝ սկսած Գերմանիայից — իր 63 միլիոն ազգաբնակութիւնով — ու աստիճանաբար իջնելով մինչեւ Ալբանիա — որի ազգաբնակութիւնը մի միլիոնի էլ չի հասնում:
Ահաւասիկ մի քանի թուեր.
Մեծն Բրիտանիան (Անգլիա) ունի 45 միլիոն ազգաբնակութիւն, Ֆրանսիան՝ 39 միլիոն, Իտալիան՝ 33 միլիոն, Սպանիան՝ 20 միլիոն Լեհաստանը՝ 15 միլիոն, Հունգարիան՝ 12 միլիոն, Աւստրիան՝ 8 միլիոն, Սուէդիան՝ 7 ու կէս միլիոն, Հոլանդիան՝ 6 միլիոն, Սուէդիան՝ ու կէս միլիոն, Բոլգարիան՝ 5 միլիոնից պակաս, Յունաստան՝ 4 միլիոն, Դանեմարքը՝ 3 միլիոնից պա–<noinclude></noinclude>
bczlv4mzkk2p5hakrrek6uvbr2tk812
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/329
104
70282
395452
194758
2026-09-14T09:16:51Z
LetterBot
3069
(via JWB)
395452
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կաս, Նորվեգիան՝ 3 միլիոնից պակաս։ Լաթվիան՝ մօտ 2 միլիոն, Ալթանիան՝ մի միլիոնից պակաս։ Կենտրոնական Ամերիկայում Գուատեմալա ու Սալվատոր ունեն մէկ ու կէսից մինչեւ երկու միլիոն ազգաբնակութիւն, Նիկարսադուա, Հոնտուրաս ու Պանամա մօտ կէս միլիոն ամէն մէկը<ref>Չպէտք է մոռնալ, որ Քաջազնունին այս յօդուածը գրուած է 1924ին, հետեւաբար, այո թուերն էլ 1924ի վիճակին են համապատասխանում: {{Աջաթև|Ս. Վ.}}</ref>...
Արդ՝ ո՞րն է թուային անհրաժեշտ նուազագոյնը, ո՞րն է կարելին եւ ո՞րը՝ անկարելին:
Սահմաններ չկան:
Իրականութիւնն այն է, որ պետութիւն կազմում են եւ չորս հարիւր միլիոն մարդը — Չինաստանը — եւ քսան հազար մարդը — Մոնակօ — եւ քսան երկու միլիոն քառակուսի կիլոմետր տարածութեան վրայ — նախկին Ռուսաստան եւ երկու կիլոմետրի վրայ — Մոնակօ:
Պարզ է, որ մարդկանց թիւը ու հողի տարածութիւնը չեն — կամ միայն սրանք չեն — որ որոշում են պետականօրէն կազմակերպուելու կարելիութիւնը կամ անկարելիութիւնը: Կան եւ ուրիշ պայմաններ — ներքին եւ արտաքին — որոնք, թերեւս, աւելի կարեւոր են, քան թուա—<noinclude></noinclude>
9h2ossh1slpzqpzw4rmemvvq3uayc38
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/330
104
70283
395454
194773
2026-09-14T09:16:54Z
LetterBot
3069
(via JWB)
395454
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>բանական չափերը։ Տեսէք, երեք հարիւր միլիոն Հնդիկները չեն կարողանում ազատագրուել անգլիական գերիշխանութիւնից, մինչդեռ ութ հարիւր հազար ալբանացիներին յաջողուեց սեփական պետութիւն կազմել:
Պարզ է նոյնպէս, որ մեծութիւնը — ինքնըստինքեան — չի որոշում պետութեան արժանիքը, նրա «լաւ տեսակի» կամ «վատ տեսակի» լինելը: Փոքրիկ Նորվեգիան, իբրեւ պետական մեքանիզմ աւելի վատ չի, կազմակերպուած, պակաս ձեռնհաս չէ իր ներսում ինքնուրոյն պետական կեանք վարելու, քան հսկայական Չինաստանը: Եւ փոքրիկ Դանեմարքում քաղաքացին, իր երկրի մէջ, բաւարարուած է ոչ պակաս, ան ռուսը հսկայական Ռուսաստանում:
Քաղաքակրթական աստիճանների տարբերութիւնը չէ միայն, որ այս համեմատութեան մէջ առաւելութիւնը տալիս է Նորվեգիային ու Դանեմարքին: Ահա Ֆրանսիան ու Բելգիան, երկու հարեւան պետութիւններ, որ կանգնած են քաղաքակրթական նոյն աստիճանի վրայ: Այստեղ եւս կարելիէ է ասել, թէ քառասուն միլիոնանոց Ֆրանսիան — իր ներսում ու անկախ արտաքին գործօններից — աւելի քան չի կազմակերպուած, աւելո լաւ չի, կառավարւում ու աւելի լրիւ չի բաւարարում իր քաղաքացիներին, քան ութը միլիոնանոց Բելգիան։
Պետութեան մեծութիւնը անպայման ու բա–<noinclude></noinclude>
93zjaao2kp5b2bvi2o2lbg7xao25vz1
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/357
104
70284
395483
194783
2026-09-14T09:17:40Z
LetterBot
3069
(via JWB)
395483
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>բնական դաշնակիցներ են սրանք՝ պետական մի միութիւն կազմելու համար:
Այդպիսի մի միութիւն — Անդրկովկասեան դաշնակցական Ռամկավար հանրապետութեան անուան տակ — կազմուեց 1918թ. սկզրներում, ռուսական Մեծ Յեղափոխութեան առաջին շրջանում։ Կազմուեց, իսկոյն լուծուեց եւ, երեք տարի անցած, վերակազմուեց — արդէն բոլշեւիկ– Խան դրօշակի տակ:
1918 թուականին միութիւնը քանդուեց, որովհետեւ կային ներքին անհամաձայնութիւններ ու կային դրսում շահագրգռուած ոյժեր, որոնք խրախուսեցին, բորբոքեցին ու շահագործեցին այդ անհամաձայնութիւնները:
Դաշնակցութիւնը կազմող երեք պետութիւնների մէջ կային սահմանային շատ կնճոտ վէճեր, կար հնուց սնուած հակառակութիւն, փոխադարձ անվստահութիւն, կասկած ու երկիւղ եւ ապա՝ արմատական տարբերութիւն արտաքին քաղաքականութեան վերաբերմամբ:
Եթէ Անդրկովկասի ժողովուրդները լինէին քաղաքականապէս մի քիչ աւելի հասունացած, եթէ մի փոքր փորձառութիւն ունենային պետական կեանքի, թերեւս գտնէին մի ելք՝ ներքին վէճերը խաղաղութեամբ ու սեփական ոյժերով լուծելու համար:
Բայց այդ հասունութիւնն ու փորձառութիւն չունէին նրանք ու դաշնակցութիւնը քանդուեց,<noinclude></noinclude>
1pmxyebjft8e2ewgqbjyhlpie147bnd
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/358
104
70285
395484
194787
2026-09-14T09:17:41Z
LetterBot
3069
(via JWB)
395484
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>որպէսզի հետագայում վերաշինուի արտաքին ոյժի ճնշման տակ:
Իրականութիւնն այն է, որ Հայաստանը, Վրաստանն ու Ադրբեջանը — ոչ միայն ամէն մէկր առանձին վերցրած, այլեւ իրար հետ դաշնակցած — ի վիճակի չեն, գէթ ներկայում, ինքնակալ պետական կեանքով ապրելու: Սրանց միութիւնն եւս, իր հերթին, անհրաժեշտ կարիք ունի մի յենարան գտնելու իրենից դուրս, այսինքն՝ դաշնակցելու մի ուրիշ պետութեան կամ պետական խմբակցութեան հետ։
Ո՞ւմ հետ կարող է դաշնակցել Անդրկովկասը, իբրեւ քաղաքական ամբողջութիւն:
Թուրքիայի կամ Ռուսաստանի հետ: Երկրի անցեալն ու ներկան, նրա աշխարհագրական, տնտեսական ու քաղաքական պայմանները անկարելի են անում որեւէ երրորդ դաշնակցութիւն, ինչպէս անկարելի են անում նաեւ ապրել Ռուսաստանի ու Թուրքիոյ արանքում, առանց յարելու մէկին կամ միւսին:
Այս երկու հնարաւորութիւններից կամ անհրաժեշտութիւններից Անդրկովկասը նախընտրեց — մասամբ կամովին, մասամբ ակամայից — Ռուսաստանը ու մտաւ Խորհրդային Միութեան մէջ։
Այսպիսով, երեք կարճ տարիների ընթացքում, Հայաստանն արագօրէն անցաւ կազմակերպման մի շարք կայաններ. նախ մի անիշխա–<noinclude></noinclude>
nvouykpkzb59rvl0i3v6a01i47jrcys
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/333
104
70286
395457
194780
2026-09-14T09:16:59Z
LetterBot
3069
(via JWB)
395457
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>րող ապրել։ Շինական ոյժը, բանակը — ինչ անուն էլ կրի ու ի՛նչ սիստեմով էլ կազմուած լինի — մի չարիք է, որից չի կարող ազատ մնալ ոչ մի պետութիւն, նոյնիսկ այն պետութիւնները, որոնք դաշնագրերով չէզոք են յայտարարուած: Բանակը պահանջում է ամենից առաջ մարդ ու նիւթական միջոցներ: Եւ որքան մեծ է մի պետութիւն, այնքան աւելի ընդունակ է մատակարարելու մարդկային ու նիւթական ոյժ զօրաւոր բանակ կազմելու համար:
Ահա մի հանգամանք, որ արդէն ինքը մենակ ու անկախ ուրիշ հանգամանքներից շատ կարեւոր առաւելութիւն է տալիս մեծ պետութիւններին՝ հանդէպ փոքրերի:
Հարկաւ, մարդու ու նիւթի հում քանակը դեռ չի բնորոշում բանակների կարողութեան չափը: Պէտք են, հարկաւ, եւ ուրիշ կարողութիւններ. կազմակերպուելու ընդունակութիւն, ռազմական դաստիարակութիւն, պարտաճանաչութիւն ու խիստ կարգապահութիւն, հոգեկան կորով, գիտութիւն, տեքնիքա, կատարելագործւած զէնք... բայց եւ սայնպէս՝ քանսւկի արժէքը մնում է ակներեւ, անժխտելի:
Եթէ վարպետօրէն կազմակերպուած, դարերով մարզուած, շատ հարուստ ու տեքնիքական բոլոր միջոցներով զինուած Անգլիան կարողանում է պահել իր բռունցքի մէջ ահագին Հնդկաստանը — պատճառը քաղաքակրթական աստի–<noinclude></noinclude>
jgbdyu4q4y7zgvzpm7in5wgjwehlxk6
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/332
104
70287
395456
194775
2026-09-14T09:16:57Z
LetterBot
3069
(via JWB)
395456
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>սիստեմը, քաղաքական ինտրիգները, այդ ինտրիգները սերմանող դիւանագիտական մարմինները ու սրանց քամակում կանգնած բանակները, քանի գոյութիւն ունի այս ամէնը, պետութեան ծաւալը, նրա ֆիզիքական կշիռը՝ է ու կը մնայ եթէ ոչ բացարձակօրէն վճռական՝ յամենայն դէպս խիստ կարեւոր գործօն:
Հասկանալի է, թէ ինչո՛ւ:
Պետութիւնները անընդհատ պայքարի մէջ են իրար հետ եւ պայքարը — քանի դեռ չկայ միջպետական ոչ մի սանձահարող ոյժ — յանցում է վերջին հաշուին պատերազմի, լուծւում է զէնքով, յօգուտ աւելի լաւ զինուածի: Իր խօսքը լսելի անելու, իր շահերը պաշտպանելու եւ գոյութիւնը ապահովէլու համար, պետութիւնը պէտք է պատկառանք ներշնչի հարեւաններին, պէտք է միշտ պատրաստ լինի կասեցնէլու ամէն մի ոտնձգութիւն, յետ մղելու ամէն մի յարձակում, ապա նաեւ պէտք է ընդունակ լինի ինքն եւս սպառնալու:
Պաշտպանուելու ու սպառնալու, իր կամքը արժեցնելու ու իրաւունքները յարգել տալու համար, պետութիւնն ունի իր տրամադրութեան տակ բազմազան ձեւեր ու միջոցներ: Սրանց մէջ ամենից տարրականը, ամենից բիրտը, բայց եւ ամենից ազդուն ու յաճախ անփոխարինելին ռազմական կարողութիւնն է, զօրեղ բանակը: Պետութիւնը պէտք է զինուած լինի, այլ կերպ չի կա–<noinclude></noinclude>
6ztt7vmc3qjks66t154fdqg3qxwo7o7
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/331
104
70288
395455
194774
2026-09-14T09:16:56Z
LetterBot
3069
(via JWB)
395455
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ցարձակ առաւելութիւն չէ: Նոյնիսկ թերութիւն է ու արգելք՝ պետական կեանքը կանոնաւորելու համար էլ եթէ պետութիւնները ապահովուած լինէին արտաքին վտանգներից ու ճնշումներից, նրանց մեծութիւնը կը դառնար մի աւելորդ բեռ կամ — առնուազն — մի անարժէք հանգամանք:
Զգուշաբար ու վերապահումներով եմ գրում, որովհետեւ մտածողութեան այս ուղին կարող է խոշոր սխալմունքների ձգել։
Իմ դրութեան նիւթը — ազգն է: Բնական է, որ ուշադրութիւնս մնում է շարունակ կենտրոնացած յատկապէս այդ մէկ նիւթի վրայ եւ որ պետական խնդրին էլ մօտենում եմ ազգային կարիքների տեսակէտից, որոնում եմ պետութեան ամենից առաջ ազգային Հայրենիքը... Բայց պետութիւնը միմիայն ու սոսկ ազգային կազմակերպութիւն չէ, այլ նաեւ — ու շատ խոշոր չափերով — տնտեսական, քաղաքական ու ռազմական կազմակերպութիւն է:
Եւ այս հանգամանքը խիստ բարդացնում է խնդիրը:
Քանի դեռ միջպետական փոխյարաբերութիւնները կը մնան այնպէս, ինչպէս են այսօր իսկ սրանց արմատական փոփոխումը, որքան էլ հասունացած լինի, վաղը չէ որ պիտի կատարուի, — քանի դեռ գոյութիւն կունենան սահմանային արգելքները, մաքսային գծերը, տնտեսական ճնշումները, իրար խեղդելու ու թալանելու<noinclude></noinclude>
bigh8lgjl9h26dcogfgpcb3os64pg8y
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/364
104
70289
395491
194829
2026-09-14T09:17:53Z
LetterBot
3069
(via JWB)
395491
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նսեմացնում — նրա ազգային բնոյթը: Դաշնակցել՝ չի նշանակում ձուլուել, կորցնել սեփական դէմքը. Զուիցերիական դաշնակցութեան մէջ գերմանական, ֆրանսիական ու իտալական կանտոնները ապրում են նոյն պետական յարկի տակ, բայց ամէն մէկը մշակում է անարգել իր սեփական ազգային մշակոյթը։
Ազգայնօրէն ապրէլու համար՝ Հայ Ազգը պէտք է ունենայ իր պետութիւնը, իսկ Պետութիւնը ապահովէլու համար՝ պէտք է դաշնակցի ուրիշ պետութիւնների հետ: Մաթեմաթիկայի լեզուով այս պայմանը կորակուէր իբրեւ անհրաժեշտ ու բաւարար:
Կանգ առի յատկապէս Հայաստանի Հանրապետութեան վրայ, որովհետեւ այս կարգի թոյլ պետութիւնների համար դաշնակցելը՝ ապրելու միակ ձեւն է: Պէտք չէ, սակայն, եզրակացնել, թէ աւելի զօրեղ պետութիւնները կարիք չունեն դաշնակցութիւններ կազմելու: Ռուսաստանը, Պրուսիան կամ Մեծն Բրիտանիան շատ զօրեղ պետութիւններ են, բայց սրանք էլ շրջապատում են իրենց դաշնակիցներով՝ աւելի եւս զօրեղ ու կենսունակ լինելու համար: Ոյժերը բազմապատկելու եւ, միւս կողմից, ապարդիւն վատնումներից ազատ մնալու լաւագոյն միջոցն է դաշնակցելը, հաւանական պետութիւններ կազմելը: Իսկ<noinclude></noinclude>
lc1gtoh9svt0xlfkju9rks03hk8111b
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/359
104
70290
395485
194795
2026-09-14T09:17:43Z
LetterBot
3069
(via JWB)
395485
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նական շրջան ապրեց — 1917 թուականի Նոյեմբեր—Դեկտեմբեր ու 1918 թուականի Յունուար ու Փետրուար ամիսներում, — ապա Ռուսաստանից անպատուած յայտարարեց իրեն՝ Անդրկովկասեան դաշնակցութիւնը, ապա մնաց մենակ՝ այդ դաշնակցութեան կազմալուծուելու պատճառով ու անուանօրէն անկախ պետութիւն կազմեց, ապա տեղի տուեց բոլշեւիկեան գրոհի առջեւ, փոխեց պետական ռեժիմը — խորհրդայնացաւ, — նորից դաշնակցեց հարեւանների հետ, նորից կապուեց Ռուսաստանի ու բոլոր խորհրդային երկիրների հետ...
Այս ելքը բնական Էր, անխուսափելի ու անհրաժեշտ — միակ հնարին ելքն էր սա պետականօրէն կազմակերպուող Հայաստանի համար:
Ապա նաեւ բաւարար՝ շատ խոշոր չափերով:
Հայաստանի նման անբարեյաջող պայմանների մէջ գտնուող, Հայաստանի նման թոյլ ու անկազմակերպ մի երկիր չի կարող տանել պետականութեան ամբողջ բեռը միակն իր ուսերի վրայ — կնկնի կէս ճամբին՝ իր ուժերից վեր ծանրութեան տակ:
Դաշնակցաթիւնը, իր վրայ է վերցնում բեռի մի մասը ու այսպիսով հնարին է անում տանել միւսը։
Տեսէք, արտաքին յարձակումների դէմ պաշտպանուելու համար Հայաստան հարկադրուած չէ պահել ուժերից վեր բանակ, զէնքի տակ<noinclude></noinclude>
jpsn1q2dy3p0ywswhxdnh0leo5ufcml
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/360
104
70291
395487
194822
2026-09-14T09:17:47Z
LetterBot
3069
(via JWB)
395487
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>առնել ամբողջ երիտասարդութիւնը և բիւղջէի երեք քառորդը յատկացնել զինուորական նախարարութեան. նա կարող է բաւականանալ շատ փոքր բանակով, որովհետեւ վտանգի րոպէին իր կողքին է դաշնակցութեան ամբողջ զօրքը: Միջպետական յարաբերութիւնների մէջ նա այլեւս այն ոյժը չէ, որի խօսքը լսւում էր սոսկ քաղաքավարութեան համար — եթէ միայն լսւում էր երբեւէ — եւ որին չի տրւում ոչ մի արժէք. այսօր իր անունից խօսում է դաշնակցութիւնը եւ խօսքը արժէքացնում է իր ամբողջ թափով՝ քաղաքական, տնտեսական ու ռազմական: Եւրոպայի, արեւելեան Ռուսաստանի ու Պարսկաստանի հետ հաղորդակցելու հնարաւորութիւնը կախուած չէ այլեւս Վրաստանի, Ադրբեջանի կամ Նախիջեւանի քմահաճոյքից. Երեւան—Բաթում, Երեւան—Ջուլֆա երկաթուղիները Հայաստանի տրամադրութեան տակ են: Ապրանքների փոխանակութիւնը, երկրից դուրս հանելն ու երկիր ներս բերելը, չի կաշկանդուած մաքսային խեղդիչ գծերով, Խորհրդալին Միութեան ամբողջ տարածութիւնը բաց շուկայ է Հայաստանի առջեւ: Տնտեսապէս քայքայուած ու խոշոր եկամուտներից զուրկ Հայաստանը մինչեւ այսօր չի կարողացել — եւ գուցէ դեռ երկար մամանակ չի կարողանայ — հաւասարակշռել իր պետական բիւդջէն, ծածկել ելքը սեփական մուտքերով. դաշնակցութիւնը օգնութեան է գալիս ու պակասի մի<noinclude></noinclude>
nohptg04wd98ccwencisrsd22oflbkc
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/361
104
70292
395488
194823
2026-09-14T09:17:48Z
LetterBot
3069
(via JWB)
395488
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>մասը լրացնում է կենտրոնական դրամարկղից...
Հարկաւ, այս օգնութիւններն արւում են Հայաստանին ոչ ձրիաբար, իբրեւ մի նուէր իր գեղեցիկ աչքերին. Հայաստանն ինքն եւս պարտականոէթիւններ ունի կատարելու Միութեան հադնէպ եւ այս իսկ պատճառով իր պետական ազատութիւնը շատ զգալիօրէն սահմանափակուած է Միութեան գերագոյն իրաւասութիւններով: Միութեան բանակն ու դիւանագիտութիւնը — Հայաստանի սեփականութիւնը չէ, որ գործադրի իր ուզածի պէս: Միութեան անդամներից մէկն է միայն Հայաստան — ու շատ փոքրը, — հետեւապէս հարկադրուած է յարմարեցնել — յաճախ նաեւ ստորագրել — իր մասնակի պահանջները՝ Միութեան ընդհանուր պահանջներին ու շահերին:
Ինչ խօսք, որ սա կաշկանդում Է Հայաստանի պետական ազատութիւնը: Բայց իրողութիւնն այն է — շատ տխուր իրողութիւն, հարկաւ, որ անկաշկանդ ազատութիւնը վեր Է Հայաստանի թոյլ կարողութիւններից. Միութիւնից դուրս ոչ նրա բանակը՝ բանակ է, ոչ դիւանագիտութիւնը՝ դիւանագիտութիւն, — այսինքն՝ այն ոյժերը չեն սրանք, որոնց վրայ յենուած Հայաստան կարողանայ ապահովել իր գոյութիւնը ու պաշտպանել կենսական շահերը:
Միութիւնը շատ որոշակի սահմաններ է գնում Հայաստանի անկախութեան, բայց այսու-<noinclude></noinclude>
9ml7n7q2zyc3ivxwwcn8dng5d7wg5bd
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/362
104
70293
395489
194824
2026-09-14T09:17:50Z
LetterBot
3069
(via JWB)
395489
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>հանդերձ — կամ այս իսկ պատճառով — հնարաւորութիւն է տալիս նրան ապրելու՝ պետականօրէն ու ազգայնօրէն:
Պետականօրէն՝ կէս—ազատ, ազգայնօրէն՝ ազատ,— այնքան ազատ ու անկաշկանդ, որ հայաստանցի հայը կարող է ասել — առանց մեծ վերապահումների — որ ունի այսօր իր Հայրենիքը, իր Ազգային Տունը:
Հայաստանի հանրապետութիւնը խորհրդային է եւ իր պետական ռեժիմը — դասակարգային — աւելի ճիշդը կուսակցական — դիկտատուրա է: Ամէն մի դիկտատուրա բռնութիւն է աւելի կամ պակաս խոշոր չափերով, ազատութիւնների կաշկանդում. իր էութիւնն է դա: Բայց պէտք չէ շփոթել տուեալ ռեժիմը դաշնակցական դրութեան հետ եւ մէկի պակասութիւնները վերացրել միւսին. դաշնակցութիւնը չէ կապուած անհրաժեշտօրէն այս կամ այն ռեժիմին հետ. գերմանական, զուիցերիական, Հարալ—աֆրիկեան ու խորհրդային միութիւնները տարբեր ռեժիմներ ունեն, բայց բոլորն էլ դաշնակցութիւններ են: Ապա պէտք չէ շփոթել դասակարգային իրաւազրկութիւնները ու քաղաքացիական անազատութիւնները ազգային անազատութիւնների հետ: Խորհրդային Հայաստանում սոցիալական այս կամ այն խմբակցութիւնը կարող է նեղուած ու ճնշուած լինել — եւ է իրօք, — բայց ազգը, իբրեւ մշակութային հաւաքակա–<noinclude></noinclude>
hfh4dokvd1he1rtijrvpslk70u8y1tq
Էջ:Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu/363
104
70294
395490
194828
2026-09-14T09:17:51Z
LetterBot
3069
(via JWB)
395490
proofread-page
text/x-wiki
<noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նութիւն, գանգատելու, պատճառ չունի։ Խորհրդային իրաւակարգի մասին կարելի է ունենալ շատ տարբեր կարծիքներ, սկսած ծայրայեղ բացասականից: Բայց չի կարելի ժխտել, որ ազգային պահանջների ու իրաւանքների վերաբերմամբ այս իրաւակարգը ոչ միայն համբերատար, այլ եւ անվերապահօրէն բարեացակամ է։
Խորհրդային Հայաստանում պետական լեզուն — օրէնսդրութեան, դատավարութեան ու վարչութեան լեզուն, — դպրոցը — ամէն կարգի դպրոցը՝ վարից վեր, — մամուլը գրականութիւնը թատրոնը — բոլոր ազգային են։ Պետական բոլոր տրամադրելի միջոցները — նիւթական ու ոչ նիւթական — գրուած են ի սպաս ազգային մշակոյթի: Ազատութեան այն սահմանափակումները, որոնք բնականօրէն ու անխուսափելիօրէն բխում են դաշնակցային կապերից ու մասնաւորապէս դասակարգային դիկտատուրայից,— սրանք չունեն ազգային բնոյթ. ազգը մնում է անկաշկանդ, աւելին՝ ազգը լայնօրէն օգտագործում է պետութեան բազմազան կարողութիւնները իր կեանքը ապահովելու, կարգաւորելու ու բարգաւաճելու համար:
Խորհրդային Հայաստանը — հայ ազգային պետութիւն է հայի Հայրենիքը:
Այն հանգամանքը, որ հանրապետութիւնը կապուած է դաշնակցական կապերով Խորհրդային Միութեան հետ, չի բացասում — ոչ իսկ<noinclude></noinclude>
ehziov1r9i70ngmgs04frs04uwvqi8v
Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս
0
151114
395189
2026-09-13T21:31:43Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս|author = Հովհաննես Քաջազնունի |section =|notes = }} <pages index='Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu' from='1' to='90'/>»:
395189
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս|author = Հովհաննես Քաջազնունի |section =|notes = }}
<pages index='Հ․Յ․ Դաշնակցությունը անելիք չունի այլևս, Հովհաննես Քաջազնունի.djvu' from='1' to='90'/>
e3q11tt8fpvy761b7b6dscfzkxh6qlx
Բաց նամակ Z-ին. Թուրքիա՞, թե՞ Ռուսաստան
0
151115
395191
2026-09-13T21:37:45Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Բաց նամակ Z-ին. Թուրքիա՞, թե՞ Ռուսաստան|author = Հովհաննես Քաջազնունի |section =|notes = }} Այսպես ուրեմն. կազմակերպվել պետականորեն՝ հասունացած պահանջ էր սա, պատմական ստիպողություն, որ ծառացավ հայ ազգի առջև մեծ պատերազմի ընթացքում և նրանից անմիջապես հետո՝ քաղ...»:
395191
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Բաց նամակ Z-ին. Թուրքիա՞, թե՞ Ռուսաստան|author = Հովհաննես Քաջազնունի |section =|notes = }}
Այսպես ուրեմն. կազմակերպվել պետականորեն՝ հասունացած պահանջ էր սա, պատմական ստիպողություն, որ ծառացավ հայ ազգի առջև մեծ պատերազմի ընթացքում և նրանից անմիջապես հետո՝ քաղաքական հին քարտեզի վերաքննության ու պետական նոր միավորներ հաստատվելու շրջանում:
Արդեն յոթ տարվա անցյալ ունի խնդիրը, բայց յոթ տարին շատ քիչ է մի պետություն հաստատելու համար և Հայաստանը դեռ այսօր էլ շարունակում է ապրել կազմակերպման տագնապը:
Ինչպե՞ս պիտի լուծի հայ ազգը այս դժվարին խնդիրը:
Հայության կեսը անջատված է, պոկված մայր երկրից, փոշիացած է, ցրված աշխարհի չորս կողմը: Պետության համար սա, լավագույն դեպքում, օժանդակիչ կամ պահեստի ուժ է միայն, ոչ ավելին: Իբրև պետական գործոն տարր, մնում է երկրորդ կեսը՝ մեկ միլիոն հայ մարդ, որ հայրենի հողի վրա՝ Արարատյան դաշտում ու նրա շուրջը, պետք է կառուցի հայ պետության շենքը:
Փոքր է Հայաստանը, զուրկ հարստություններից, կտրված հաղորդակցության մեծ ճանապարհներից, սեղմված ու փակված իր խստաշունչ լեռնաստանի մեջ:
Փոքր է թվով Հայաստանի հայը, աղքատ է, տգետ. միանգամայն անվարժ պետական կյանքի ու պետական շինարարության:
Կարո՞ղ է այդպիսի մի ժողովուրդ, այդպիսի մի երկրում պետություն կազմել:
Պետք է որ կարողանա, հարկադրված է կարողանալու, եթե ուզում է ապրել: Եվ իրականությունն այն է, որ կանգնել է արդեն այդ ճամփի վրա, դրել է պետության հիմնաքարը 1918 մայիս 28-ին, ու այսօր մենք ունենք Հայաստանի Խորհրդային Հանրապետությունը:
Պետությո՞ւն է արդյոք այդ հանրապետությունը:
Պետություն է, թեև ո՛չ ինքնակալ ու ո՛չ ինքնիշխան, այսինքն՝ ոչ բացարձակապես անկախ ու ոչ բացարձակապես ազատ, որովհետև կապված է դաշնակցային կապերով Անդրկովկասյան մյուս հանրապետությունների (Ադրբեջանի ու Վրաստանի) հետ, ու ապա՝ սրանց հետ միասին, մտնում է մեծ Խորհրդային Միության մեջ:
Հայաստանի Խորհրդային Հանրապետությունը իրավականորեն պետություն է այն իմաստով, ինչ իմաստով պետություններ են Վյուրդեմբերգի հանրապետությունը Գերմանական միության, Նեոշատել կանտոնը՝ Շվեցարական Համադաշնության, կամ Կալիֆոռնիա նահանգը Հյուսիս-Ամերիկյան Միացյալ Նահանգների մեջ: Եվ ավելի ճիշտը՝ պետություն է այն իմաստով, ինչ իմաստով պետություններ են Վիկտորիան Ավստրալիական Դաշնակցության մեջ, Օնտարիոն՝ Կանադական ու Տրանսվալը՝ Հարավ-Աֆրիկյան Դաշնակցության մեջ:
Այս կիսանկախ դրությունը կարո՞ղ է բավարարել Հայաստանի պետականորեն կազմակերպվելու պահանջը՝ այն հրամայական պահանջը, որ քաղաքական հրապարակ է նետել ու մեծամեծ փորձանքների ենթարկել հայաստանցի հային:
Կարող է, այո՛, եթե ոչ ամբողջովին՝ գեթ շատ խոշոր չափերով:
Դաշնակցելու, հավաքական պետություններ կազմելու համակարգը լավագույնն է հայ ազգի նման փոքր ու տկար ազգերի համար: Ոչ միայն լավագույնը, այլ հաճախ նաև միակ հնարինը:
Հայաստանի ծավալը, աշխարհագրական դիրքը, քաղաքակրթական աստիճանը, տնտեսական կարողությունները, ապա նաև պատմական անցյալ ու քաղաքական ներկա վիճակը՝ այս հիմնական տվյալները այնքան աննպաստ են, որ թույլ չեն տալիս ինքնակալ պետություն կազմելու:
Այսօրվա Հայաստանը չի կարող ապրել միմիայն սեփական ուժերով. նա պետք է իրենից դուրս որոնի օժանդակ ուժեր, հաստատուն ու վստահելի նեցուկներ: Այսինքն՝ պետք է դաշնակցի ուրիշ պետությունների հետ, որովհետև միմիայն տևական ու սերտ դաշնակցությունն է, որ կարող է նկատվել հաստատուն նեցուկ. պատահական կապերն ու ժամանակավոր, մասնակի համաձայնությունները ապահովություն չեն ներքուստ թույլ մի պետության համար:
Ո՞ւմ հետ պիտի դաշնակցի Հայաստանը:
Բնականորեն, իր անմիջական դրացիների՝ Վրաստանի և Ադրբեջանի հետ, քանի որ սրանց հետ արդեն կապված է աշխարհագրական ու տնտեսական զորեղ կապերով, մասամբ իսկ՝ պատմնական անցյալով:
Հայաստան, Վրաստան, Ադրբեջան ու մի շարք ավելի փոքր ազգային-քաղաքական միավորներ (Աբխազիա, Աջարիա, Հարավային Օսեթիա, Զաքաթալ, մասամբ իսկ՝ Դաղստան), բնական դաշնակիցներ են սրանք՝ պետական մի միություն կազմելու համար:
Այդպիսի միություն՝ Անդրկովկասյան Դաշնակցային Ռամկավար Հանրապետություն անվան տակ, կազմվեց 1918 թվականի սկզբներում, ռուսական Մեծ հեղափոխության առաջին շրջանում: Կազմվեց, իսկույն լուծարվեց և, երեք տարի անցած, վերակազմվեց՝ արդեն բոլշևիկյան դրոշակի տակ:
Ինչո՞ւ քանդվեց հազիվ մի քանի շաբաթվա կյանք ունենալուց հետո:
Քանդվեց, որովհետև կային ներքին անհամաձայնություններ և կային արտաքին ուժեր, որոնք խրախուսեցին, բորբոքեցին ու շահագործեցին այդ անհամաձայնությունները:
Դաշնակցությունը կազմող երեք պետությունների մեջ կային սահմանային շատ կնճռոտ վեճեր, կար հնուց սնված հակառակություն, փոխադարձ անվստահություն, կասկած ու երկյուղ, և ապա՝ արմատական տարբերություն արտաքին օրիանթասիոնի [կողմնորոշում] վերաբերմամբ: Ադրբեջանը անվերապահորեն, Վրաստանը՝ աննշան վերապահումներով, ձգտում էին կապվել Թուրքիայի հետ՝ Ռուսաստանի դեմ ընդհանուր ճակատ կազմելու համար, մինչդեռ Հայաստանը նկատում էր Թուրքիայի գերիշխանությունը Անդրկովկասում ոչ միայն վտանգավոր, այլև պարզապես մահացու իր գոյության համար:
Եթե Անդրկովկասի ժողովուրդները լինեին քաղաքականապես մի քիչ ավելի հասունացած, անշուշտ, կգտնեին մի ելք՝ ներքին վեճերը խաղաղությամբ ու սեփական ուժերով լուծելու համար: Բայց այդ հասունությունը չունին նրանք և դաշնակցությունը քանդվեց, որպեսզի հետագայում վերաշինվի արտաքին ճնշման տակ:
Այդպես եղավ շատ մոտ անցյալում:
Իսկ այսօ՞ր:
Որքա՞ն կայուն է դրությունը այսօր, ի՞նչ փոխվեց 1918 թվականից, երբ անդրկովկասցիները խռովեցին, բաժանվեցին հակառակ բանակների և նույնիսկ զենք բարձրացրին իրար վրա:
Վեց տարին, ու նույնիսկ վեց անգամ վեց տարին, շատ կարճ ժամանակ է, հարկավ, ժողովուրդների դաստիրակության համար, ինչպես և շատ քիչ է՝ զանգվածների մեջ արմատացած հակակրանքները վերացնելու և նոր համակրանքներ պատվաստելու համար: Անդրկովկասցին այսօր էլ մոտավորապես նույնն է՝ ինչ էր վեց տարի առաջ և վեճերն էլ տակավին մնում են վեճեր, ու բավարար լուծում ստանալու կարոտ են դեռ երկար տարիների, երկար աշխատանքների:
Փոխվել է մի բան միայն՝ այն, որ այսօր Անդրկովկասը չի ձգված իր բախտին, այլ մտնում է Խորհրդային Հանրապետությունների Ընդհանուր Միության մէջ:
Այս մի հատիկ հանգամանքը արմատապես փոխում է դրությունը (Դաշնակցության ներսն ու դուրսը) և հնարին է անում այն, ինչ որ այլապես պիտի լիներ:
Տխուր իրականությունն այն է, որ անդրկովկասյան պետությունները՝ ոչ միայն ամեն մեկը առանձնապես, այլև սրանց միությունը (Անդրկովկասյան Դաշնակցությունը), այսօր ու այսօր, ի վիճակի չէ անջատ պետական կյանքով ապրելու: Այս Դաշնակցությունը ևս կարիք ունի հենարան որոնելու իրենից դուրս, այսինքն՝ դաշնակցելու մի ուրիշ պետության կամ պետությունների հետ:
Ու՞մ հետ կարող է դաշնակցել Անդրկովկասը՝ իբրև պետական մի ամբողջություն:
Թուրքիայի կամ Ռուսաստանի՝ երրորդը չկա ասպարեզում:
Մեծ պատերազմից անմիջապես հետո, երբ չարաչար պարտված էին թե՛ Թուրքիան և թե՛ Ռուսաստանը, հայերը խանդավառ հույսեր ունին դրած Արևմտյան Եվրոպայի (հատկապես հաղթական Անգլիայի) ու Ամերիկայի Միացյալ Նահանգների վրա:
«Մանդատների» ու «մանդատեորների» շրջանն էր այն շրջանը:
Իրականությունը ցույց տվեց, սակայն, թե որքան ցնորամիտ էին եղել հույսերը: Շատ դռներ բախեցինք, շատ շեմքեր մաշեցինք, բայց Արևմուտքից չեկավ «մանդատեորը» մեր երկիրը փրկելու, մեր նորածին պետությանը թև տալու:
Ինչո՞ւ չեկավ:
Հանգամանքները այնքա՜ն նպաստավոր էին, այնքա՜ն գայթակղեցուցիչ…
Թուրքիան, պարտված ու արյունաքամ, քաշել էր զորքերը Անդրկովկասի սահմաններից դուրս, սարսափահար սպասում էր հաղթողների անողոք դատավճռին և ամենամեծ հույսը, ամենամեծ իղձը, որ կարող էր ունենալ այն օրերին՝ իր սեփական գոյությունը փրկելն էր, թեկուզ Անատոլիայի խորքերում միայն: Ռուսաստանը՝ նույնպես պարտված պատերազմի դաշտում ու ներքուստ բռնված քաղաքացիական արյունահեղ կռիվներով՝ լքել էր Անդրկովկասը, հապճեպ հեռացել ու դռները լայն բաց թողել ետևից: Թիֆլիսում նստել էր տիրորեն անգլիական զորավարը ու իր հրամանի տակ էր պահում ամբողջ երկիրը: Մյուս կողմից, ոչ միայն հայերը, այլև Անդրկովկասի մյուս ժողովուրդները՝ պետություն կամ պետություններ կազմելու ծանր տագնապի մեջ՝ աղերսում էին օգնություն և պատրաստ էին ընկնելու ամեն ցանկացողի գիրկը:
Գայթակղեցուցիչ էին հանգամանքները, այո, այնքան գայթակղեցուցիչ, որ ավելին դժվար է պատկերացնել և որ հազիվ թե կրկնվի մի անգամ ևս: Բայց և այնպես, ոչ ոք չգայթակղվեց, ոչ ոք չհրապուրվեց, չուզեց մեկնել ձեռը ու տիրանալ մի բանի, որը ինքը տեր էր որոնում:
Ինչո՞ւ:
Որովհետեև, վերջին հաշվով, արևմտյան մեծ պետությունները շահեր չունեին Անդրկովկասում, կամ, եթե ունեին, շահերը այնքան ծանրակշիռ չէին, որ արժենային ապագա գլխացավանքների (անխուսափելի ընդհարում Ռուսաստանի հետ, որ գալու էր վաղ թե ուշ):
Այդպես էր դրությունը հինգ վեց տարի առաջ:
Ինչպե՞ս է այսօր:
Այսօր Թուրքիան՝ Լոզանում տարած ապշեցուցիչ հաղթանակից հետո, բնավ տրամադիր չէ զիջող լինելու ու հեշտությամբ տեղի տալու մեկի առջև: Իսկ Ռուսաստանը վերադարձել է Անդրկովկաս, վերջացրել է քաղաքացիական կռիվները, կազմակերպվում է ներքուստ և քայլ առ քայլ վերագրվում է իր նախկին տեղն ու կշիռը մեծ պետությունների շարքում:
Եթե 1918 թվականին՝ խուսափելով ապագա բարդություններից, արևմտյան պետություններից ոչ մեկը չկամեցավ կամ չկարողացավ առնել իր հովանու տակ Անդրկովկասը ամբողջապես կամ Հայաստանը մասնավորապես, այսօր է՛լ ավելի չի կամենա կամ էլ ավելի չի կարողանա:
Հինգ վեց տարի առաջ թերևս ներելի էր տարվել արևմտյան երազներով, բայց այսօր, Լոզանից հետո, աններելի է արդեն: Այսօր աններելի է չհասկանալ, որ միայն երկու իրական ուժ կա՝ երկու հակառակ ճակատների վրա, որոնց հետ կարող է դաշնակցել Անդրկովկասը (հետևապես և Հայաստանև)՝ Ռուսաստան և Թուրքիա:
Կամ մեկը կամ մյուսը, երրորդը չկա:
Չկա նաև հնարավորություն՝ ապրել երկուսի արանքում, առանց մեկին կամ մյուսին հարելու: Պետք է ընտրել մեկին:
Արդ՝ Ռուսաստա՞ն, թե՞ Թուրքիա:
Եթե հարցը դրվի ընդհանուր ու ազատ քվերակության ամբողջ Անդրկովկասում, հավանական է, ավելի քան հավանական, դժբախտաբար, որ ձայները բաժանվեն: Բայց նույնպես ավելի քան հավանական է՝ այս անգամ արդեն բարեբախտաբար, որ Հայաստանը (թերևս շատ չնչին բացառությամբ ու հակառակ քո բոլոր փաստաբանությունների)՝ իր քվեն կտա Ռուսաստանին՝ վճռականորեն և անվերապահորեն:
Միանգամայն պարապ գործ կլիներ՝ համեմատության դնել Ռուսաստանն ու Թուրքիան ընդհանրապես, անկախ այն հատուկ սպասելիքներից, հույսերից կամ վախերից, որ կարող է ունենալ Անդրկովկասը իր դրացիների հանդեպ: Պարզ է, որ բոլոր կարգի առավելությունները՝ քաղաքական, տնտեսական, մշակութային, անվիճելիորեն Ռուսաստանի կողմն են և ո՛չ Թուրքիայի: Խոսք կարող է լինել միայն այդ հատուկ սպառնալիքների մասին. սրա՛նք են, որ կարող են բաժանել Անդրկովկասի ձայները և սրա՛նք են, որ պիտի թելադրեն հային՝ պինդ բռնել ռուսի ձեռը:
Զննիր ուշադրությամբ Անդրկովկասի ցեղագրական քարտեզը:
Շատ բարդ, խճճված և բազմերանգ է այն: Բայց երեք գույն գերիշխում են որոշակի. արևմուտքում` վրացիները, արևելքում` թուրք-թաթարները, կենտրոնում, առաջիններից մի քիչ հարավ ընկած` հայերը: Հայերի երկիրը կտրված է ծովերից, կտրված է անդրկովկասյան մեծ պողոտայից (Բաթում-Բաքու գծից), պաշարված է վրացի-թաթար-քուրդ-թուրք-աջարական օղակի մեջ: Ազգային բաժանումներին համապատասխանում են, խոշոր գծերով և մոտավորապես, պետական բաժանումները` հետևյալ տարբերութիւններով սակայն, մինչդեռ թուրքերը շատ մեծ չափերով, իսկ վրացիները` ամբողջապես, առնված են Ադրբեջանի ու Վարստանի սահմանների մեջ, անդրկովկասյան հայերի մեկ երրորդից ավելին դուրս է մնում Հայաստանից:
Այսպես է քարտեզը, շատ աննպաստ՝ հատկապես հայերի համար:
Ապա հիշիր, թե քաղաքական ի՛նչ ձգտումներ են արտահայտվել Մեծ Պատերազմի ընթացքում և թե ի՛նչ խոշոր փոփոխություններ են տեղի ունեցել վերջին մի քանի տարվա ընթացքում Անդրկովկասի ներսը և նրա շուրջ:
Հայկական ձանձրալի խնդրին կտրուկ վերջ դնելու նպատակով Թուրքիան տեղահան արեց կամ կոտորե՛ց, ջնջեց արևելյան վիլայեթների ամբողջ հայ ազգաբնակչությունը: Հետո, օգտվելով Ռուսաստանի բացակայությունից, վերագրավեց Կարսի շրջանը, որը կորցրել էր կես դար առաջ ու գրավեց Սուրմալուի գավառը, որ թուրքական չէր եղել երբեք և այսպիսով հաստատվեց Արփաչայի և Արաքսի ափերին, ոտին տեղ արեց Մասիսի հյուսիսային փեշերի վրա: Միաժամանակ, անջատեց Շարուր-Նախիջևանը Հայաստանից ու քաղաքականապես կապեց Ադրբեջանի հետ:
Այս փոփոխությունների հետևանքով Թուրքիան բաժանված է այսօր Նախիջևանից միմիայն Արաքսի հոսանքով, իսկ Նախիջևանը բաժանված է Ադրբեջանից միմիայն հայկական Զանգեզուրի մի շատ կարճ անցքով: Ալյաթ-Ջուլֆա երկաթուղային գիծը, որ ավարտելու վրա է այսօր, կվերացնեն այդ վերջին բաժանումը ևս, ու Բաքուն ֆիզիկապէս կկապվի Նախիջևանի, ուրեմն և՝ Անկարայի հետ:
Միամտություն կլիներ կարծել, թե մի պատահական դասավորում է սա, անակնկալ դեպքերի անակնկալ հետևանք: Եթե չասեմ էլ, թե կանխամտածված և պատրաստված ծրագիր է սա, այնուամենայնիվ, շատ որոշակի արտահայտված քաղաքական ձգտում է: Օսմանյան թուրքերը՝ աստիճանաբար կորսնցնելով իրենց դիրքերը արևմուտքում ու հարավում (Բալկաններում, Աֆրիկայում, Սիրիայում և Արաբիայում), ակնհայտորեն ձգտում են դեպի հյուսիս-արևելք, դեպի այն երկրները, որոնց վրայով անցել են դարեր առաջ և անցան ճամփի վրա, իրենց թիկունքում թողել են ցեղային խոշոր հատվածները:
Ո՞ւր է տեսնում այս վերադարձը, և զարգանալով՝ ո՞ւր է բերելու Թուրքիան. առաջին հերթին՝ Ադրբեջան:
Թերևս ավելի ճիշտ լիներ, եթե ասեի հոգնակի՝ Ադրբեջաններ, որովհետեև բացի անդրկովկասյանից կան նաև պարսկական Ադրբեջան, որը նույնքան գայթակղեցուցիչ է Թուրքիայի համար:
Բայց որպեսզի չբարդացնեմ խնդիրը, անտես եմ թողնում այս երկրորդ Ադրբեջանի գոյությունը և հաշվի եմ առնում միայն առաջինը:
Թուրքիան աչք ունի Ադրբեջանի վրա: Պատճառները միանգամայն հասկանալի են:
Ադրբեջանը՝ իր ավելի քան երկու միլիոն թուրք ազգաբնակչությունով, ազգային-պետական տեսակետից շատ կարևոր հավելումն է Թուրքիայի համար, այն Թուրքիայի, որ ինքը հազիվ հինգ-վեց միլիոն թուրք ունի ամբողջ Անատոլիայում: Սա մեկ:
Երկրորդ, իր մեջ առնելով Ադրբեջանը, Թուրքիան կհաստատվի Կասպից ծովի ափերի վրա ու ծովով կկապվի անդրկովկասյան ցեղակից Թուրքեստանի հետ:
Երրորդ, Ադրբեջանն ունի այնպիսի մի հսկայական հարստություն՝ Ապշերոնյան թերակղզու (Բաքվի) նավթը, որը կարող է շլացնել ոչ միայն Թուրքիայի պես աղքատ ու սնանկ, այլև ամեն մի ուրիշ պետության անկուշտ աչքը:
Ակնկալություն կա: Իսկ հնարավորությո՞ւն… Կարո՞ղ է Թուրքիան տիրել Ադրբեջանին:
Միակ արգելքը (շատ խոշոր արգելք, հարկավ) Ռուսաստանն է: Ադրբեջանը ինքը պատրաստ է գրկաբաց ընդունելու Թուրքիային:
Ապացույց՝ իր բռնած դիրքը պատերազմի ընթացքում ու մանավանդ նրա վերջին շրջանում: «Մուսավաթ» կուսակցությունը՝ ունևոր դասերի և սրանց հետ կապված մտավորականների դրոշակակիրը, որ մոտիկ անցյալում միահեծան տերն էր Ադրնեջանի և անդրկովկասյան ամբողջ թրքության առհասարակ, իրոք ուրիշ բան չէր, քան Թուրքիայի առաջնապահը մեր երկրում:
Եթե այսօր չի լսվում «Մուսավաթ»-ի ձայնը, դա չի նշանակում, թե հոսանքը գոյություն չունի այլևս. հենց որ վերանա կամ թուլանա Ռուսաստանի զսպիչ ազդեցությունը, նույն հավատի մարդիկ (գուցե ուրիշ անվան տակ) նորից իջնելու են ասպարեզ և նորից աշխատելու են բանալ Անդրկովկասի դռները Թուրքիայի առջև: Հակառակ տարրերը շատ թույլ են Ադրբեջանում: Թուրք բանվորությունը (կենտրոնացած համարյա բացառապես Բաքվում), որը կապված է երրորդ ինտերնացիոնալի հետ կամ որ, առհասարակ, սոցիալիստական իդիոլոգիա ունի և այս իսկ պատճառով հակված է Ռուսաստանի կողմը՝ այնքան փոքր է թվով, որ չի կարող քաղաքական որոշ արժեք ներկայացնել: Իսկ գյուղացիությունը ծայր աստիճանի տգետ է, հետամնաց, ծույլ ու անկազմակերպ… Սրանք չեն, որ պիտի կարողանան ուղղություն տալ քաղաքական կյանքին, և ղեկը անցնելու է դարձյալ մուսավաթականների ձեռքը:
Երկրորդ կարևոր ուժը Անդրկովկասում՝ Վրաստանը, ոչ միայն հանձին շովեն կամ պահպանողական տարրերի (մեռնող ազնվականության և սրա գաղափարախոսների) այլ շատ խոշոր չափերով նաև հանձին սոցիալ-դեմոկրատ մենշևիկների, տրամադիր է որոնելու իր պետական ապահովությունը Թուրքիայի թևի տակ: Մենշևիկների վարած քաղաքականությունը 1918-20 թվականներում, ինչպես և նրանց առաջնորդների բռնած այսօրվա դիրքը Եվրոպայում այնքան ցուցական են, որ տեղ չեն թողնում որևէ կասկածանքի:
Ադրբեջանը պատրաստ է, ուզում է անձնատուր լինել Թուրքիային, վրացիները առնվազն չեն հակառակի դրան: Ներքին դիմադրությունների չի հանդիպի Թուրքիան Անդրկովկասում, իսկ եթե հանդիպի (հայերի և գուցե մասամբ վրացիների կողմից), դիմադրությունը կլինի այնքան չնչին, որ հեշտությամբ կվերացվի ճամփի վրայից:
Միակ արգելքը Ռուսաստանն է:
Եվ այս արգելքը վերացնելու միակ միջոցը Անդրկովկասը Ռուսաստանից անջատելն է:
Եթե սա հաջողվի՝ մնացածը կկատարվի ինքն իրեն:
Կտրվելով Ռուսաստանից, Անդրկովկասը պիտի կապվի Թուրքիայի հետ. ուրիշ ելք չկա: Շատ հավանական է ու նպաստավոր թուրքերի համար, որ կապը՝ գեթ սկզբնական շրջանում՝ կրի «դաշնակցություն» անունը: Բայց դաշնակցությունը պիտի վերածվի անխուսափելիորեն գերիշխանության, գերիշխանությունը՝ բացարձակ տիրապետության:
Անցյալներում եղել է ռուսական Անդրկովկաս, ապագայում կարող է լինել թուրքական Անդրկովկաս:
Թուրքիան (միևնույնն է՝ սուլթանականը, իթթիհատականը, թե քեմալականը) այն պետությունը չէ, որի հետ անդրկովկասյան նորակազմ հանրապետությունները կարողանան դաշնակցել առանց մեծամեծ վտանգվելու: Իր պատմության ամբողջ ընթացքում Թուրքիան չէ եղել ուրիշ բան, քան կրոնական-ռազմական կազմակերպությունը, որ այսօր վերածվել է ազգային-ռազմական կազմակերպության: Պատերազմել, զենքի ուժով գրավել երկրներ ու ապրել գրաված երկրների հաշվին՝ սա է եղել ու սա է Թուրքիայի ամբողջ պետական իմաստությունը, միակ պետական կարողությունը: Այդպիսի մի պետություն չի կարող լինել դաշնակից, այլ միմիայն տեր բառի ամենաբիրտ ու տարրական իմաստով:
Իսկ Ռուսաստա՞նը, հարցնում ես դու: Մի՞թե նա «դաշնակից» է եղել անցյալում ու «դաշնակից» է այսօր և ո՛չ «տեր» Անդրկովկասի: Ի՞նչ տարբերություն քեմալական Թուրքիայի ու բոլշևիկյան Ռուսաստանի մեջ:
Տարբերությունը շատ մեծ է:
Դաշնակցելու համակարգը բոլշևիկների քաղաքական համակարգի էական մասերից մեկն է, որը ոչ միայն հայտարարված է իբրև սկզբունք, դավանանք կամ ծրագիր, այլև արդեն կիրառված է շատ լայն չափերով Խորհրդային Միությունում: Թուրքիան այդպիսի տրամադրություն ցույց չի տվել մինչև հիմա՝ ո՛չ գործով, ո՛չ իսկ՝ լոկ խոսքով: Չենք լսել, օրինակ, թե Անկարայի վարիչները ծրագրում են կամ տրամադրություն ունեն քաղաքական որևէ իրավունքներ տալու Քուրդիստանին (էլ չեմ խոսում սրա հետ դաշնակցելու մասին): Տեսնում ենք հակառակը՝ այն, որ ամեն կերպ աշխատում են կենտրոնացած պահել իշխանությունը և ազգայնացնել պետությունը՝ որքան կարելի է շուտ, որքան կարելի է՝ լրիվ: Մի պետություն, որ, հակառակ աղաղակող իրականության, հայտարարում է, թե իր սահմաններում գոյություն չունեն «փոքրամասնություններ», ուրեմն և չի կարող դրվել սրանց «իրավունքների» խնդիր, այդպիսի մի պետություն հոգեբանորեն անպատրաստ է դաշնակցային կյանքի համար:
Երկրորդ, Միության մեջ իր գերիշխանությունը ապահովելու համար Ռուսաստանը կարիք չունի խեղդելու Անդրկովկասը. գերիշխանությունը ապահոված է արդեն իր կարողության անհաղթելի գերազանցությունով: Ուրիշ է Թուրքիայի դրությունը: Պետականապես լավ կազմակերպված Անդրկովկասը, իբրև ամբողջություն, Թուրքիայի համահավասար ուժ է: Որպեսզի ենթադրյալ թուրք-անդրկովկասյան դաշնակցության մեջ Թուրքիան կարողանա պահել պետական ղեկը իր ձեռքին, նա պիտի քանդի ներքին միությունը, բաժանի Անդրկովկասը անհաշտ, իրար մեջ մրցող ու միմիայն դեմ դավադրող մասերի, հենվի մեկի վրա՝ մյուսին ճնշելու և հնազանդության մեջ պահելու համար: Ռուսաստանը կարող է չվախենալ ներքուստ ուժեղ Անդրկովկասից, Թուրքիան չի կարող թույլ տալ իրեն այդ անզգուշությունը:
Երրորդ, Ռուսաստանը չունի Անդրկովկասում այն, ինչ որ ունի Թուրքիան՝ հանձին Ադրբեջանի, մասամբ Աջարիայի: Ռուսաստանի համար գոյություն չունի ազգային սահմանները ամբողջացնելու խնդիր (ոչ էլ կարիք), քանի որ ռուսական տարրը շատ աննշան է Անդրկովկասում, իսկ տեղական ժողովուրդներից և ոչ մեկը չի ձգտում ձուլվելու ռուս ազգի կամ ռուսական պետության մեջ: Մինչդեռ այն խիստ զգայական քաղաքականությունը, որ որդեգրել էր նոր Թուրքիան, անխուսափելիորեն մղելու է նրան՝ միանալ անդրկովկասյան թրքության հետ և հարկադրել այդ միության ոչ-թրքական տարրերին՝ չեզոքացնելու կամ թուլացնելու սրանց ազդեցությունը:
Դժվար չէ հասկանալ, որ դրության այս էական տարբերությունը բնականորեն տարբեր քաղաքականություն են թելադրելու Ռուսաստանին ու Թուրքիային՝ Անդրկովկասի հանդեպ: Անդրկովկասը կարող է դաշնակցել Ռուսաստանի հետ, ինչպես դաշնակցում է, օրինակ, Հարավային Աֆրիկան Անգլիայի հետ: Ռուսաստանի պետական պահանջները բավարարված կլինեն այդքանով, մինչդեռ Թուրքիան ուրի՛շ բան է որոնում մեր երկրում:
Այս այսպես լինելով, Անդրկովկասը ինչո՞ւ պիտի իր ապագան կապի Թուրքիայի հետ, դրական ի՞նչ սպասելիքներ ունի նրանից:
Ռուսաստանը իր անսպառ կարողություններով (նյութական և ոչ նյութական), ի վիճակի է շա՛տ բան տալու Անդրկովկասին, մինչդեռ Թուրիքան պիտի առնի միայն, առանց փոխարենը տալու, որովհետև ինքը չունի ոչինչ:
Ի՞նչ կացություն կստեղծվի հատկապես Հայաստանի համար, եթե Թուրքիան, այս կամ այն ձևի տակ, հաստատի իր գերիշխանությունը Անդրկովկասում:
Հայը կատարյալ իրավունք ունի դնելու այս խնդիրը: Եթե իր հարևանները (կամ սրանցից ոմանք) մասնակի սպառնալիքներ ունեն Թուրքիայից, հայ ժողովուրդը ևս կարող է ու պետք է հակադրի այս մասնակի սպասելիքներին իր մասնակի երկյուղները:
Այո, Թուրքիայի գերիշխանությունը մահացու սպառնալիք է Հայաստանի համար: Ամենից հավանականն այն է, որ նա վերջ դնի Անդրկովկասի հայության քաղաքական գոյությանը (իսկ մասամբ, ու թերևս շատ խոշոր չափերով նաև՝ ֆիզիքական գոյությանը):
Հայաստանը, դժբախտաբար, ընկած է Թուրքիայի առջև՝ Ադրբեջան տանող ճամփի վրա: Ինչ ուղղությամբ էլ առաջանալու լինի Թուրքիան դեպի Բաքու-Արաքսի հովիտով թե Քուռի հովիտով, նա միշտ ունենալու է իր թիկունքում (Արարատյան դաշտում և Լեռնահայաստանում) հայ ժողովրդին՝ իր ազգային գիտակցությամբ ու քաղաքական ձգտումներով: Սա մի խոչընդոտ է ներկայում և անհանգստացուցիչ հանգամանք՝ ապագայի համար: Խոչընդոտ, որը մի կողմից՝ այնքան աննշան չէ, որ անտես թողնվի, արհամարհվի, իսկ մյուս կողմից՝ այնքան մեծ չէ, որ դժվար լինի վերացնել:
Եթե Թուրքիան լիներ ավելի զորեղ ու ավելի վստահ իր ուժերի վրա, փոքրիկ Հայաստանի գոյությունը, հարկավ, չպիտի անհանգստացներ նրան: Բայց Թուրքիան ինքը ապրել է մեծ տագնապի շրջան ու իր սեփական ապագան ապահովելու, ներքուստ զորեղանալու համար կարիք ունի լայնացնելու պետական ներկա սահմանները, ոչ թե հողեր գրավելու, այլ ազգային- ցեղական նոր հատվածներ իրեն կցելու համար:
Եվ առաջին հերթին Ադրբեջանի կարիքն ունի:
Իսկ ապագա հայաստանցի հայը մնալու է իբրև մի օտար, խորթ ու անմարսելի տարր: Որքան էլ այդ տարրը, արտաքին հանգամանքների ճնշման տակ անվտանգ ձևացնի իրեն, սուս անի և զգալ չտա գոյությունը, հանգամանքների փոփոխման դեպքում կարող է հանկարծ շարժվել, բորբոքել շրջապատը, բարդություններ ու դժվարություններ հարուցել…
Հայն ու Հայաստանը թերևս մեծ սպառնալիք չեն ներկա կամ ապագա Թուրքիայի համար, բայց ակներև է որ Թուրքիան շատ ավելի հանգիստ ու ապահով կլինի. եթե սրանք բոլորովին վերացվեն մեջտեղից:
Ինչպե՞ս վերացվեն:
Թուրքիան գիտի մեթոդը՝ շատ պարզ, կտրուկ ու միանգամայն նպատակահարմար: Մի նոր գյուտ անելու կարիք չունի. դա նույն ծանոթ մեթոդն է, որ այնքան հաջողությամբ գործադրեց նա 1915 թվականին հայկական վիլայեթներում, իսկ 1918 ու 1920-ին նաև՝ անդրկովկասյան Հայաստանում:
Ոչ Ադրբեջանը, ոչ Վրաստանը, ոչ էլ ամբողջ Անդրկովկասը չեն կարող արգելել Թուրքիային խեղդել Հայստանը, ինչպես չկարողացան, կամ (որ ավելի ճշմարիտ է, հարկավ) չցանկացան անել այդ 1918 թվականին:
Թուրքական սպառնալիքի առջն առնելու միակ միջոցը Ռուսաստանին հարելն է:
Եվ ահա թե ինչու, եթե խնդիրը ընտրության դրվի, անդրկովկասցի հայը չի տատանվի ձայնը Ռուսաստանին տալ:
Բայց դու ասում ես. մեր հարևանները՝ վրացիներն ու ադրբեջանցիները, չեն ուզում Ռուսաստանը (Ռուսաստանը ընդհանրապես ու բոլշևիկյանը՝ մանավանդ…): Չէ՞ որ մեր ընթացքը կխախտի անդրկովկասյան համերաշխությունը, կըմբոստացնի մեր դեմ հարևաններին և մեծապես կդժվարացնի խաղաղ կենակցությունը ա՛յն իսկ մարդկանց հետ, որոնց հետ կապված ենք անբաժանելիորեն և որոնց հետ խաղաղ կենակցելու մասին պիտի մտածենք ամենից առաջ:
Սա շատ լուրջ առարկություն է, ամենից լուրջը և թերևս միակ լուրջ քո բոլոր առարկութիւնների մեջ:
Բայց որքան էլ լուրջ ու ծանրակշիռ լինի, այնուամենայնիվ չի կարող լուծել խնդիրը Թուրքիայի օգտին:
Եթե, ինչպես ենթադրում ես դու, կազմվելու լինի թուրք-թաթար-վրացական մի դաշինք Ռուսաստանի դեմ (միևնույնն է՝ խորհրդային թե ոչ-խորհրդային), Հայաստանը չի կարող վստահել, շատ լուրջ պատճառներ ունի չվստահելու ոչ թուրքերի, ոչ իսկ վրացիների վրա (և հատկապես ա՛յն թուրքերի և ա՛յն վրացիների վրա, որոնք կազմելու են դաշինքը):
Հայաստանը պետք է մնա կառչած Ռուսաստանին և իր հետ միասին պետք է աշխատի պահել ռուսական ծիրի մեջ նաև ամբողջ Անդրկովկասը՝ նույնիսկ հակառակ հարևանների կամքի:
Սա շատ դժվար ասելու խոսք է, բայց պետք է որ ասվի շիտակորեն:
1918 թվականի ապրիլ ամսին, երբ հայերը Սեյմում ադրբեջանցիների ու վրացիների հետ միասին Թուրքիայի ճնշման տակ հայտարարեցին Անդրկովկասը անջատված Ռուսաստանից, տագնապի այն ժամին ընտրություն անելու տեղ չէր մնացել: Ապա վստահություն կար, թե Արևմտյան մեծ պետությունները (որոնց միամտորեն «դաշնակից» էինք անվանում) իր կողքին են, այսօր-վաղը հրապարակ կգան ու միջոցներ կգտնեն՝ Թուրքիան սանձահարելու:
Իրականությունը եկավ ցույց տալու, որ Հայաստանը դաշնակիցներ չունի Արևմուտքում, որ իսկական դաշնակիցը Ռուսաստանն է և Ռուսաստանի շնորհիվ է միայն, որ «Հայաստանի Հանրապետության» անունը այսօր ջնջված չէ, դուրս չի ձգված աշխարհագրական քարտեզներից:
Անշուշտ, Հայաստանի համար շատ կարևոր է իր անմիջական հարևանների բարեկամությունը և անդրկովկասյան համերաշխութիւնը: Բայց է՛լ ավելի կարևոր է Ռուսաստանի բարեկամությունը և դաշնակցությունը Ռուսաստանի հետ:
Պարզ է, որ դաշնակցել Ռուսաստանի հետ Վրաստանի ու Ադրբեջանի գլխի վրայով և հակառակ սրանց ցանկության, անբնական, շատ խախուտ, շատ վտանգավոր ու տևականորեն անհանդուրժելի վիճակ է, որ երբեք չի կարող նկատվել իբրև քաղաքական իդեալ:
Իդեալը մնում է՝ անդրկովկասյան սերտ ու հոժարակամ դաշնակցություն համառուսական մեծ միության մեջ:
Բոլշևիկները սիրում են հավաստիացնել (գուցե և իսկապես հավատում են), թե իդեալը իրականացած է արդեն, թե Անդրկովկասի ներսում տիրում է կատարյալ համերաշխություն և թե Անդրկովկասի կապը Ռուսաստանի հետ հոժարակամ է, գիտակցված ու ցանկացված:
Ինքնախաբեություն է սա առնվազն:
Այսօր դեռ այդպես չէ, բայց վաղը կարող է այդպես լինել և պիտի լինի անկասկած:
Այն տարրերը (Ադրբեջանում, Վրաստանում, մասամբ իսկ՝ Հայաստանում), որոնք այսօր հակառակ են Ռուսաստանին և դեռ ուժի մէջ են այսօր, կամաց-կամաց տեղի պիտի տան ուրիշ տարրերի՝ քաղաքականապես ավելի առողջ, ավելի գիտակից ու հասունացած: Խոսքը կոմունիստական պրոլետարիատի մասին չէ, որ տարաշխարհիկ երևույթ է մեր իրականության մեջ ու դեռ երկար ժամանակ անուժ է մնալու Անդրկովկասում, այլ «Դեմոսի»՝ աշխատավորական լայն զանգվածների ու հատկապես գյուղացիության մասին է: Սրանց իրական կարիքներն ու պահանջները՝ ամեն կարգի կարիքներն ու պահանջները, ռուսական շրջանակի մեջ բավարարված ու ապահով կլինի շատ ավելի լրիվ քան թուրքական շրջանակի մեջ: Եվ սա ճշմարիտ է ոչ միայն Հայաստանի կամ Վրաստանի, այլ նաև թուրքական Ադրբեջանի վերաբերմամբ:
Այս ճշմարտությունը լավագույն գրավականն է ապագայի համար:
Դժբախտաբար, սրա գիտակցությունը դեռ չի ընդհանրացած Անդրկովկասում, շատ հեռու է ընդհանրացած լինելուց, հակառուսական տրամադրությունը (հակաբոլշևիկյան անվան տակ) զորեղ է Վարստանում ու Ադրբեջանում: Հարկավոր է ժամանակ, որպեսզի քաղաքական ներկա կացությունը՝ դաշնակցություն նոր Ռուսաստանի հետ, արդարացնի իրեն, շոշափելի պտուղներ տա ու կապի իր հետ անկեղծորեն ու ազատորեն կապի ժողովրդական մեծ զանգվածները:
Իսկ մինչ այդ պետք է մի ուժ, որ թեկուզ բռնությամբ հարկադրի Անդրկովկասի ժողովուրդներին խաղաղ կենակցել իրար հետ, և, թեկուզ հակառակ սրանց կամքին, պատնեշ կանգնի Թուրքիայի առջև:
Այդ ուժը դարձյալ Ռուսաստանն է:
Ադրբեջանի մուսավաթականները ու Վարաստանի մենշևիկները կարող են չբաժանել այս տեսակետը. դա իրենց բանն է: Թերևս նրանք ունեն հեռանկարներ, որ շատ հրապուրիչ են իրենց համար, բայց ամենևին չեն ժպտում ինձ: Օրինակ՝ Հայաստանի բաժանումը Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի մեջ. սա ևս քաղաքական ծրագիր է, որ կարող է լիուլի գոհացնել քեմալական-մուսավաթական-մենշևիկյան բլոկը, բայց ես և դու պատճառ չունենք ծափահարելու նման մի ձեռնարկ: Մեզ մնում է ուրիշ բան՝ որոնել Վրաստանում և Ադրբեջանում այն տարրերը, որոնց քաղաքական ձգտումները չեն հակասում մեր ձգտումներին, ուրիշ խոսքով՝ այն տարրերը, որ կապում են իրենց ապագան Ռուսաստանի և ո՛չ Թուրքիայի հետ:
Պետք է լավ հասկանալ և երբեք չմոռանալ հետևյալը. այն բոլոր ուժերը, որոնք ձգտում են Անդրկովկաս մտցնել Թուրքիան (ի՛նչ անվան տակ էլ լինի), թշնամի են անդրկովկասյան հայությանը և Հայաստանի պետությանը:
Ասում ես՝ բոլշևիկյան է Ռուսաստանը ու բռնությամբ բոլշևիկացրել է նաև Հայաստանը:
Ասում ես՝ բոլշևիկյան անհարազատ ու բռնակալ ռեժիմը ենթարկել է Հայաստանի ազգաբնակչությունը ամեն տեսակ զրկանքների՝ քաղաքական, քաղաքացիական ու տնտեսական…Վստահություն չունես բոլշևիկների վրա, չես հավանում նրանց քաղաքականությունը, ուզում ես փրկել Հայաստանը ներկա ու գալիք չարիքներից…
Բայց ի՞նչ ելք ես ցույց տալիս դու:
Մի՞թե Թուրքիան է, որ օգնության պիտի հասնի մեզ՝ մեր այս նեղ օրերին:
Ասում ես՝ Երևանից ու Ալեքսանդրապոլից գրում են, թե ընդհանուր անոթություն է այնտեղ, ավեր ու քայքայում… Ենթադրենք, թե այդպես է՝ հավանական է, որ այդպես լինի: Բայց բոլշևիկների՞նն է արդյոք մեղքը, և ի՞նչ են գրում քեզ Կարսից, Արդահանից, Կաղզվանից, ի՞նչ է դրությունը հենց Անկարայում. ավելի լա՞վ է:
Բոլոր պարապ բերանների ծամոն է դառել այն խոսքը, թե բոլշևիկները ընդունակ չեն շինարար աշխատանքի: Բայց ո՞ւմ հետ համեմատելով: Բոլշևիկները ընդունակ չեն, իսկ միլլիականները ընդունա՞կ են: Ե՞րբ և ո՞րտեղ են այդ մարդիկ ցույց տվել իրենց շինարարական կարողությունը:
Խորհրդային իշխանության ապիկարությունը հաստատելու համար հիշեցնում ես, որ մինչև հիմա նրանք հազիվ կարողացել են վերականգնել նախապատերազմական արդյունաբերչության 40-45 տոկոսը: Այո՛, այդքան միայն, ոչ ավելին: Իսկ ի՞նչ է վերականգնել միլլիական կառավարությունը: Եւ ի՞նչ է ունեցել, որ վերականգնեցնի:
Գանգատվում ես, քիչ բան են տալիս բոլշևիկ ռուսները Հայաստանին: Իսկ ի՞նչ պիտի տան Անկարայի թուրքերը, եթե վաղը նրանք գան մեր երկիրը: Ի՞նչ պիտի բերեն հետները. հնչուն դրա՞մ, պատրաստ ապրանքնե՞ր, գործիքներ ու մեքենանե՞ր, գիտություն ու արհե՞ստ, աշխատանք կազմակերպելու նախաձեռնություն ու փորձառությո՞ւն, խաղաղություն ու քաղաքակրթությո՞ւն…
Ի՞նչ ես սպասում դու այդ ժողովրդից, որ պատերազմելուց զատ ուրիշ ոչ մի կարողություն չի ցուցադրել մինչև այսօր:
Տնտեսական սպասելիքներս Թուրքիայից զրո են առ առավելն, քաղաքական սպասելիքներս՝ զրոյից էլ պակաս, ակներևորեն բացասական:
Ուրեմն ինչո՞ւ Հայաստան պիտի գերադասի Թուրքիան Ռուսաստանից, ինչո՞ւ պիտի դաշնակցի թուրքերի հետ ընդեմ Ռուսաստանի կամ այսօրվանից ճանապարհներ որոնի, պատրաստություններ տեսնի՝ ապագայում դաշնակցելու համար:
Դու ունես մի արգումենտ, որ քեզ թվում է շատ զորեղ, վճռական ու անխորտակելի:
Դու ասում ես. քաղաքական հանգամանքները կարող են փոխվել ու դասավորվել այնպես, որ Հայաստանը, նույնիսկ հակառակ իր կամքին, հարկադրված լինի մերձենալու (ասենք՝ դաշնակցելու) Թուրքիայի հետ: Օրինակ. Ռուսաստանը, ներիքն խռովությունների հետևանքով կամ արտաքին ճնշումների տակ կամ մի այլ պատճառով, կարող է մի օր լքել Անդրկովկասը (ինպչես լքեց վեց-յոթ տարի առաջ), հեռանալ, մենակ թողնել մեզ թուրքերի հանդեպ: Հակառուսական տարրերը Ադրբեջանում ու Վրաստանում անմիջապես հրապարակ պիտի իջնեն և վերսկսեն նախկին սիրաբանությունը Թուրքիայի հետ: Ի՞նչ դրություն կստեղծվի Հայաստանի համար, հարցնում ես դու, եթե նա այսօրվանից չպատրաստի շտկել ճակատը՝ ըստ նոր կարիքների ու պահանջների: Ընդունում ես, որ Անդրկովկասում վճռական խոսքը պատկանում է Ռուսաստանին: Թո՛ղ այդպես էլ լինի և գուցե այդպես ավելի լավ է Հայաստանի համար… Սրա մասին դու ունես, հարկավ, շատ որոշակի կարծիք, բայց չես ուզում վիճել, որպեսզի խնդիրը չբարդացնես: Եվ ասում ես. Ռուսաստանի հետ մեր սերտ բարեկամությունը անխախտ պահելու համար կա Հայաստանի Խորհրդային իշխանությունն ու կա կոմունիստական հայկական հատվածը. սրանք լիուլի բավական են այդ դերը կատարելու համար և կատարում են մեծ եռանդով, այնպես որ՝ հյուսիսային ճակատի վրա ապահովված ենք արդեն: Բայց հակառակ ճակատը՝ թուրքականը, մնում է բաց: Եվ այդ բացն է, որ դու ուզում ես գոցել: Թո՛ղ հայ բոլշևիկները խորացնեն ու ամրացնեն ռուսական կողմնորոշումը, այնտեղ դու բան չունես անելու: Դու վերապահում ես քեզ թուրքական կողմնորոշումը, ուզում ես աշխատել այդ ուղղությամբ և կարծում ես, թե հայությունը շատ երախտապարտ պիտի լինի քո իմաստուն հեռատեսության ու բարձր հայրենասիրության համար:
Այս է քո ասածը, այս է այն ամենագլխավոր փաստարկը, որի վրա պատրաստվում ես հաստատել մի «նոր քաղաքականության» շինվածք:
Ծայրահեղ միամտությու՞ն է սա արդյոք, թե անգործ մարդու պարապ ժամանց:
Դու շարունակ ասել ես և դեռ այսօր պնդում ես, որ քո հիմնական պահանջն է՝ Միացյալ և Անկախ Հայաստան, և որ Լոզանի դաշնագրությունը գոյություն չունի քեզ համար…
Ի՞նչ ասել է «միացյալ» Հայաստանի պահանջ և ի՞նչ ասել է, թե Լոզանի դաշնագիրը՝ Հայաստանի վերաբերմամբ, չեղյալ թուղթ է քո աչքում:
Սա ասել է պարզապես, որ դու պահանջում ես թուրքերից դատարկել ու քեզ հանձնել ոչ միայն Անդրկովկասում նոր գրված հայկական կամ կես-հայկական հողերը (Սուրմալու, Կաղզվան, Ղարս, Արդահան, Օլթի), այլ նաև հայկական վիլայեթները հին, նախապատերազմյան Թուրքիայում (Վիլսոնի գծած սահմաններում և, թերևս, մի բան էլ ավելի…):
Այսպիսի պահանջներ առաջարկելո՞վ է արդյոք, որ դու պիտի գտնես ընդհանուր լեզու թուրքերի հետ խոսելու, նրանց բարեկամությունը շահելու և հետները դաշնակցելու համար:
Ինչո՞ւ պիտի լսեն քեզ թուրքերը, էլ չեմ ասում՝ կատարեն պահանջներդ:
Այդ ի՞նչ մեծ սպառնալիք ու վտանգ ես ներկայացնում թուրքերի համար կամ այդ ի՞նչ մեծ ծառայություն կարող ես մատուցել, որ նրանք համաձայնեն քո բարեկամությունը գնել այդպիսի թանկ գնով… Չե՞ս վախենում, թե կծաղրեն երեսիդ, հենց որ սկսես թոթովել պահանջներդ: Եվ դու լինեիր նրանց տեղը, այդպես չէի՞ր անի:
Եթե Թուրքիան կարողացավ խլել ռուսների ձեռքից Կարսը, ինչո՞ւ պիտի տա քեզ այդ թանկարժեք ամրությունը (դեռ Վանն ու Մուշն էլ վրեն ավելացրած): Որպեսզի պատնե՞շ լինես իր և Ռուսաստանի միջև… Բայց մի՞թե դու կամ քո հաջորդները կարող եք նորից փոխել քաղաքականությունը, նորից դեպի հյուսիս դարձնել երեսներդ և կամ ռուսը ինքը, առանց քո ցանկությունը հարցնելու, մի օր կարող է գլխիդ տալ ու դուրս հանել Կարսից, ինչպես դուրս արեց թուրքը 1920 թվականին… Պատնեշը պետք է ունենա մի քիչ այլ հատկություններ, քան ունես կամ կարող ես ունենալ դու: Եվ որքան էլ այսօր դու բարեկամ լինես թուրքերին և որքան էլ սիրեն ու հավատան քեզ թուրքերը, այնուամենայնիվ, չեն կարող չհասկանալ, որ իբրև Կարսի բերդապահ, թուրքական զորքը ավելի վստահելի ուժ է, քան դու քո բոլոր բարեկամություններով հանդերձ:
Թուրքը ոչինչ չի տա քեզ և արդեն շա՛տ մեծահոգի կլինի, եթե ունեցածդ էլ չառնի ձեռքիցդ:
⁂
Թուրքերի հետ հասկացողության գալու կամ այդ ուղղությամբ որևէ փորձ անելու, մի սոսկ խոսակցություն սկսելու համար, ամենից առաջ դու պիտի հրաժարվես «Միացյալ» Հայաստանից ու, առհասարակ, որևէ հողային պահանջներից, գոհանաս ներկա սահմաններով և մի նոր ստորագրություն ավելացնես Բաթումում, Ալեքսանդրապոլում ու Կարսում կնքված դաշնագրի տակ:
Սա պարզ է, այնքան պարզ ու անվիճելի, որ դու հենց այդտեղից էլ ուզում ես սկսել հայկական «նոր քաղաքականությունը»: Դու հասկանում ես լեզու փոխելու անհրաժեշտությունը և, մի քիչ տարածվելով, փորձ ես անում թոթովել նոր բառեր…
Բայց տատանումներն ու անորոշ ֆորմուլները չեն բավարարի քո ապագա բարեկամներին: Պետք է որոշակի ընտրություն անես, ճշտես դիրքդ ու ասես պարզապես, որ սրանից հետո քայլելու ես, և վճռականորեն, թուրքերի կողքին, ձեռ ձեռի տված:
Դյուրին բան չէ, հարկավ, այս voltface-ը, մանավանդ, որ թուրքերի բարեկամությունը՝ նույնիսկ քո այսօրվա ըմբռնումով, այնքան էլ սրտապնդիչ չէ… Բայց որպեսզի փրկես Հայաստանը բոլշևիկյան ոճրագործ ձեռքերից ու ռուսական բռնակալությունից ընդհանրապես, դու պատրաստ ես և այս զոհաբերության:
Շատ լավ:
Ենթադրում եմ, թե քո կողմից սա այսպես կոչված «քաղաքականություն» չէ միայն (ի դեպ ասեմ՝ շատ արդեն ետևը բաց «քաղաքականություն» կլինի սա), այլ լուրջ ու անկեղծ համոզմունք, այսինքն՝ ենթադրում եմ, թե դու, հաշվի առնելով ներկա չարիքը, կանխատեսելով գալիք բարդությունները, իրոք պատրաստ ես կտրվելու Ռուսաստանից ու կապելու քո ապագան Թուրքիայի հետ:
Ապա ենթադրում եմ, որ թուրքերը կհասկանան քո բռնած ընթացքը, կհավատան անկեղծությանդ ու գոհությամբ կնդունեն հայտարարություններդ:
Հետո՞:
Չէ՞ որ սոսկ հայտարարություններով չես կարող բավարարել նոր բարեկամներիդ. նրանք իրավացիորեն գործ են պահանջելու քեզանից:
Չես կարող ասել, քանի դեռ բոլշևիկները նստած են Երևանում, Թիֆլիսում ու Բաքվում, ես ի վիճակի չեմ ոչինչ ձեռնարկելու նրանց դեմ, որովհետեւ դա վտանգավոր կլինի Հայստանի համար: Գործելու իմ հերթը հետո կգա-այն ժամանակ, երբ դուք-առանց իմ օգնույան-մտնեք հաղթականորեն Անդրկովկաս: Ահա ա՛յն ժամանակ եւ գործի կ’անցնեմ, բարեկամական ձեռ կմեկնեմ ձեզ ու պատրաստ կլիմեն, բաժանելու ձեզ հետ հաղթության արդյունքը:
Չես կարող ասել այդպես, որովհետև դա կլիներ պարզ ծաղրանք թուրքերի ու նրանց հետ եղողների երեսին: Եթե սրանք դուրս պիտի քշեն բոլշևիկներին առանց քո մասնակցության ու մտնեն Անդրկովկաս առանց քո օգնության, այլևս ինչի՞ ես պետք դու:
Փաստն այն է, որ այսօր բոլշևիկները նստած են Երևանում, իսկ թուրքերը սպասում են Ախուրյանի այն ափին: Քո հայտարարությունը, որքան էլ հոխորտալի լինի, չի կարող փոխել դրությունը: Որպեսզի ռուսները դատարկեն Երևանը ու թուրքերը անցնեն Ախուրյանի այն կողմը, պետք է անել ուրի՛շ բան:
Եվ այդ ուրիշ բանն է, որ պահանջելու են քեզանից:
Չես կարող ասել նաև, թե շատ ցանկանում ես օգտակար լինել, բայց, դժբախտաբար, ոչինչ չես կարող անել, որովհետև մենակ ես, ուժ չունես… Եթե ուժ չունես մի բան անելու, ո՞ր հիմարը կդաշնակցի հետդ: Դաշնակցելու համար դու, ընդհակառակը, երկինք ու գետին պիտի վկա կանչես, թե շատ զորեղ ես, թե ամբողջ հայությունը քեզ հետ է, սպասում է քո հրամանին, որպեսզի շարժվի…
Հարկավ, կծափահարեն քեզ: Բայց քանի որ քաղաքական վեճերը չեն լուծվում սոսկ հայտարարություններով, սպառնալիքներով կամ հայհոյանքներով, անմիջապես դնելու են առջևդ գործ ծրագրելու, գործ կազմակերպելու, գործ կատարելու խնդիրը:
Ո՞րն է գործը:
Գիտես, որ բոլշևիկները այն մարդիկը չեն, որ տեղի տան աղմուկի առջև և, ահաբեկված մեծ-մեծ խոսքերից, հեզությամբ հանձնեն իշխանությունը քեզ կամ թուրքերին: Նրանց համոզելու համար զենքի լեզու է պետք…
Այդ լեզվով է, որ պիտի խոսես, եթե ուզում ես որևէ արժեք ունենալ հակաբոլշևիկյան բանակում:
Պատրա՞ստ ես դրան:
⁂
Մի՞թե կուրացել ես այն աստիճան, որ չես տեսնում, թե ու՞ր ես գնում, ու՞ր պիտի գնաս ճակատագրականորեն, հենց որ մի անգամ ոտդ դնես այդ նոր ճամփու վրա:
Դու շարունակ հավաստիացրել ես, թե պատրաստ ես ամեն կերպ աջակցելու Հայաստանում կատարվող շինարարական աշխատանքներին՝ թո՛ղ որ ռեժիմը բոլշևիկյան լինի, և շատ նեղացել ես, եթե մեկը կասկածի տակ է առել անկեղծությունդ: Բայց սա ի՞նչ տարօրինակ ձևի աջակցություն է՝ խռովությունների մշտական ապառնալիքի տակ պահել երկիրը… Շինարարական ի՞նչ աշխատանք կարող է կատարվել ընդհանուր անվստահության մթնոլորտում: Մարդիկ ի՞նչ սրտով սերմանեն դաշտերը, նորոգեն տներն ու ճանապարհները, մաքրեն առուները, չորացնեն ճահիճները կարգավորեն դպրոցն ու արհեստանոցը, եթե երկյուղ պիտի ունենան, թե վաղն ևեթ այդ բոլորը քանդվելու է՝ ներքին խռովութիւնների կամ թուրքական ներխուժման պատճառով:
Հետո՝ ի՞նչ դիրք պետք է բռնի Խորհրդային իշխանությունը, եթե, դժբախտաբար, արժեք տա անարժեք սպառնալիքներին: Բնականորեն պիտի որոնի ամեն տեղ դավադրության հետքեր և եռանդորեն հետապնդի, իրեն հատուկ մեթոդներով, ոչ այնքան իրական, որքան ենթադրյալ թշնամիներին, ուրիշ խոսքով՝ պիտի վերսկսի տեռորի շրջանը, ահաբեկելու ռեժիմը…
Ա՞յս է ուզածդ:
Մտածի՛ր մի քիչ. արդյոք այն վիճակի՞ն է Հայաստանը, որ իրավունք ունենա թույլ տալու իրեն նոր բարդությունների ու նոր փորձությունների շռայլությունը:
Ա՞յս է քո հայրենասիրությունը, ա՞յս է քո աջակցությունը վերաշինման աշխատանքներին:
Դու կասես, հարկավ, թերևս մի քիչ էլ վրդոված, թե քո մտքովն էլ չի անցնում որևէ բարդություն առաջ բերել երկրի ներսը կամ նրա շուրջը, թե քո միակ նպատակն է բարեկամություն հաստատել թուրքերի ու հակաբոլշևիկյան անդրկովկասցիների հետ, որպեսզի ապագայում, երբ ռուսները հեռանան մեր սահմաններից և երբ թուրքերը տեր դառնան դրության, ահա այդ ենթադրյալ ապագայում Հայաստանը չմնա անտեր, հրապարակում լինի մեկը, որ կարողանա իսկույն նոր դիրքեր բռնել ու քաղաքական նոր ճակատ հաստատել՝ նոր պայմանների համաձայն ու նոր ուժերի վրա հենած…
Երեխա մի՛ ձևացնի քեզ ու մանավանդ մի՛ տարվի այն ինքնախաբեությամբ, թե քեզ լսողները ու քեզ հետ խոսողները երեխաներ են:
Այդ քո ենթադրած ապագան չի գա ինքն իրեն, պետք է բերել նրան: Եվ բերողներից մեկն էլ դու պիտի լինես ու արդեն այսօրվանից պիտի անցնես աշխատանքի, իրական աշխատանքի: Եթե չանես, անողների կողմից պետք է նկատվես իբրև խաբեբա կամ առնվազն իբրև մի ավելորդ ու անպետք բեռ:
Ոչ մի «քաղաքականություն» չի փրկի քեզ այս դաժան անհրաժեշտությունից. մեկ անգամ որ ընտրությունդ արեցիր ու կանգնեցիր նոր ճամփի վրա, պիտի գնալ առաջ:
Նախադասելով միլլիական Թուրքիան բոլշևիկյան Ռուսաստանին (կամ Ռուսաստանին ընդհանրապես) և մերձենալով քեմալական-մուսաֆաթական-վրաց-մենշևիկյան մի դաշինքի հետ, դու չպիտի կարողանաս մնալ լոյալ Խորհրդային Հայաստանի հանդեպ, սիրաշահես բարեկամներիդ ու միաժամանակ խույս տաս վտանգավոր քայլերից: Չպիտի կարողանաս, որովհետև դու Տալերյանը չես, դիմացիններդ էլ քեզանից պակաս «քաղաքագեներ» չեն:
Հասկացի՛ր. մերձենալ մեկի հետ, ապագայում մերձավորությունը օգտագործելու նպատակով ու ներկայում անգործակից մնալու պայմանով, սա բացարձակապես անկարելի բան է. պետք է մի բան տաս այսօր, որպեսզի վաղը հատուցում պահանջես:
Կիրականանա՞ արդյոք երբևէ քո սպասած ապագան, թե չի իրականանա երբեք, և եթե կիրականանա՝ ե՞րբ արդյոք, ի՞նչ ձևերի տակ ու ի՞նչ պայմաններում, դու չգիտես, հետևապես և չես կարող այսօրվանից հարմարվել, գործնականորեն հարմարվել, մի անհայտ վիճակի: Քո գործն է, եթե լուրջ է և հետևողական քաղաքականությունդ, գնալ ընդառաջ այդ պարագային, հարթել նրա ճամփան, արագացնել գալուստը, այսինքն՝ թուլացնել ամեն միջոցներով բոլշևիկյան իշխանությունը Անդրկովկասում և զուգընթացաբար զորեղացնել, նույնպես ամեն միջոցներով, Թուրքիայի կարողությունները (որովհետև մեկը կապված է մյուսի հետ անբաժանելի կերպով):
Ա՛յդ է, որ պիտի անես դու, պիտի անես այսօրվանից սկսած ու այսօրվա իրականության մեջ և ո՛չ թե անորոշ ապագայում:
Պատրա՞ստ ես դրան և ի՞նչ կասի քեզ Հայաստանը, որի անունից հանդգնություն ունես խոսելու:
Ասենք, անգործ մնացած մարդու մի անմեղ ժամանց չէ քո նոր կողմնորոշումը, այլ լրջորեն մտածված քաղաքական ուղղություն:
Ապա ասենք, թե ուղղությունը հենարան գտավ երկրի ներսում (գուցե և դուրսը) և, իբրև իրական ուժ, գործի անցավ:
Ի՞նչ է լինելու հետևանքը:
Ամեն պարագայում ու անխուսափելիորեն անհանգիստ կացություն երկրում, ջղային վիճակ, անվստահություն ապագայի վրա, երկյուղ ու կասկած, շփոթ, խռովություն, շինարարական աշխատանքների խանգարում ու դադար… Ապա պետական հսկողության խստացում, քաղաքական հալածանքներ, զանգվածային ձերբակալություններ, աքսոր ու գնդակահարություններ… Ապա ապստամբության փորձեր, զինված ընդհարումներ, քաղաքացիական կռիվ, պատերազմ, փոխադարձ կոտորում, ավեր ու ընդհանուր թշվառություն…
Հանուն ինչի՞ այս նոր զուլումը:
Եթե հակաբոլշևիկյան գրոհը չհաջողվեց, մի բան, որ ամենից հավանականն է հարկավ, ռուսները պիտի մնան Անդրկովկասում, բայց՝ փորձից խրատված, պիտի փոխեն այսօրվա ռեժիմը. կրճատեն կամ իսպառ վերացնեն կիսանկախ հանրապետությունների այժմյան իրավասությունները, ուժեղացնեն բանակն ու ոստիկանությունը (մեր երկրի հաշվին, հարկավ), տեղական պաշտոնեությունը փոխարինեն ռուսական պաշտոնեությունով, գուցե վերհիշեն սահմանների վրա ռուսական գաղութներ տեղավորելու ցարական քաղաքականությունը:
Եթե հաջողվեց՝ ռուսները պիտի արտաքսվեն Կովկասյան շղթայի այն կողմը, և մենք պիտի մնանք հաղթական Թուրքիայի և մուսավաթական Ադրբեջանի արանքում, ունենալով կողքներիս ազգայնական-մենշևիկյան Վրաստանը, որը, ռուսների ահից ու իր սեփական գոյությունը ապահովելու համար, պիտի աշխատի ամեն կերպ հաճո լինի թուրքերին… Ուրիշ խոսքով՝ նորից պիտի հաստատվի այն դրությունը, որ գոյություն ուներ 1918-20 թվականներին, մի անտանելի դրություն, որի մեջ խեղդվում էր Հայաստանը և որից նրան փրկեց միմիայն ռուսների վերադարձը:
Ահա հեռանկարները:
Եվ սրանք պետք է իրականանան քո աջակցությամբ, քո գործոն մասնակցությամբ, հենց քո սեփական ձեռքերով…
Հասկանո՞ւմ ես, թե ի՛նչ անորակելի ոճիր կլիներ սա հայրենիքիդ հանդեպ, եթե, իսկապես, իրագործելի լիներ ու իրագործվեր մի օր:
Եթե դու իրոք ներկայացնում ես ինչ որ մի ուժ (ինչպես հավաստիացնում ես ինքդ) և եթե իրոք քո ներկայությունը այս կամ այն բանակում կարող է որևէ ազդեցություն ունենալ ռուս-թուրքական ենթադրյալ ընդհարման ելքի վրա, մի՞թե քո տեղը թուրքական շարքերում է…
Այսպես ասում եմ, ընդունելով իբր ճշմարտություն քո այն հավաստիքը, թե դու ուժ ես, թե հայ ժողովուրդը քեզ հետ է, սպասում է քո նշանին և պատրաստ է գնալու ուր որ տանես:
Ինքս գիտեմ, որ դա սնոտի խոսք է միայն, որ իրոք ոչինչ չես կարող անել, որովհետև ոչ ոք չի հետևի քեզ (մանավանդ այս նոր ճամփիդ վրա) և որ քո կողմնորոշումը ուրիշ բան չէ, քան ռուսերեն ասեմ՝ покушение с негодными средствами: Գիտեմ, որ ինչ էլ ասես, խոսքերի շրջանից այն կողմ չես անցնելու: Եվ թուրքերն էլ, եթե մի բան անելու, ոչ քեզ կսպասեն, ոչ համաձայնությունդ կհարցնեն, որովհետև նրանք էլ տեղյակ են քո կարողության մասին:
Մի բան միայն կարող ես անել, այն է՝ շփոթ ձգել տհաս մտքերի մեջ (հատկապես՝ գաղութներում), մոլորեցնել երկրից կտրված և հանգամանքներից անտեղյակ մարդկանց, հուսահատեցնել ու պաղեցնել սրտերը, անարժեքացնել սրանց աչքում Խորհրդային Հայաստանը, որ ցնորք չէ, այլ իրականորեն գոյություն ունի ու մի քիչ ևս թուլացնել այն արդեն շատ թույլ կապը, որ դեռ կապում է դրսում ցրված հայությունը մայր-երկրի հետ…
Այդքան կարող ես անել և եթե այդ է ցանկացածդ՝ հաջողելը դժվար բան չէ այսօրվա մթնոլորտում:
Հուսահատություն ու լքություն արդեն բարոյալքված գաղութներում՝ ահա թե ի՛նչ ես սերմանելու դու:
Դրսի հայը, տեղեկանալով քեզանից, թե ի՛նչ հրեշներ են բոլշևիկ անվանած արարածները ընդհանրապես, և թե ի՛նչ ազգադավ դահիճներ են հայ բոլշևիկները մասնավորապես, ապա նաև թե ի՛նչ դժոխք է Խորհրդային Հայաստան կոչված երկիրը այսօր և ի՛նչ դժոխագույն դժոխքի պիտի վերածվի վաղը, դրսեցի հայը պիտի եզրակացնի՝ եթե բոլշևիկ ռուսները՝ հայ դավաճանների առաջնորդությամբ, եկել ու խեղդել են մեր նորածին պետությունը և եթե ռուսական բռնակալությունից ազատվելու միակ միջոցը Թուրքիայի գիրկն ընկնելն է, վա՛յ մեր գլխին…
Այդպես պիտի եզրակացնի, որովհետև Հայաստանի համար թուրքական կողմնորոշման խնդիր չկա և չի կարող լինել, դա մի քաղաքական զավեշտ է, որի անհեթեթությունը չես տեսնում միայն դու, քո այսօրվա կուրության մեջ: Հայաստանի համար կարող է լինել՝ միմիայն ու պարզապես, թուրքերին «անձնատուր լինելու» խնդիրը… Հարկավ, անկարելի չէ այդ ծայրագույն դժբախտությունը, ուրեմն և համապատասխան գործողությունների անհրաժեշտությունը: Բայց դա քաղաքական կողմնորոշում չէ արդեն, այլ ամեն տեսակ պահանջներից հրաժարվելու հարկադրություն: Չե՞ս կարծում, որ այդ դերը քեզ չի պատկանում, վայել չէ քեզ ու հետո՝ «ձեռքերը վեր» բարձրացնելու համար այսօրվանից պատրաստություն տեսնելու բնավ կարիք չկա (պատրաստի մարդիկ՝ որքան կամենաս և երբ կամենաս):
Հայաստանի միակ կողմնորոշումը Ռուսաստանն է: Հայաստանը կարող է ապրել միմիայն Ռուսաստանին կառչած, ուրիշ քաղաքական հեռանկար չունի նա: Այս գիտակցությունն է, որ պետք է խորացնել ու ամրացնել հայ մարդու մտքում: Մտքերին ուրիշ ուղղություն տալու ամեն մի փորձ վնասակար է, որովհետև ճեղքվածք է մտցնելու հավաքական կամքի մեջ, կաշկանդելու է կամ թուլացնելու գործելու կարողությունը:
Ռուսաստանը բոլշևիկյան է այսօր, հետևաբար և միակ հնարին Հայաստանը ներկայիս՝ Խորհրդային Հայաստանն է:
Սա՛ է մեր ներկան և սա՛ է ապագայի հույսը: Սրա՛ շուրջն է, որ պետք է խմբվեն հայ ազգի բոլոր կենդանի ուժերը: Սա պետք է լինի մեր սիրո ու գուրգուրանքի առարկան ու, մանավանդ, աշխատանքի վայրը: Ամեն մի հայ հայրենասերի առաջին ու ամենամեծ պարտականությունն է՝ ամրացնել ամեն կերպ Հայաստանը և ոչ թե… բարեկամանալ նրա դեմ դավադրողների հետ:
Խորտակել Խորհրդային իշխանությունը՝ դա ասել է, գեթ այսօրվա պայմաններում՝ խորտակել նաև Հայաստանը: Ամեն մի փորձ այդ ուղղությամբ դավաճանություն է Հայաստանի հանդեպ:
Ծայրահեղ հիմարություն է կամ ոճրային կեղծիք ասել, թե ուզում եմ տապալել բոլշևիկյան Հայաստանը, որպեսզի տեղը կառուցեմ Հայկական Հայաստան, ուզում եմ ազատագրվել ռուսների լծից, որպեսզի թուրքերի օգնությամբ ու թուրքերի հովհանու տակ ապահովեմ Հայաստանի ազատ ու անկախ գոյությունը…
⁂
Որքա՜ն գոհ կլինեմ, եթե ասես, թե չեմ հասկացել կամ զրպարտել եմ քեզ:
Օգոստոս, 1924
c25mmcgzsfro78865djmv7o4zna3kkw
Ազգ և հայրենիք
0
151116
395192
2026-09-13T21:39:34Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Ազգ և հայրենիք|author = Հովհաննես Քաջազնունի |section =|notes = }} <pages index='Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu' from='1' to='367'/>»:
395192
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Ազգ և հայրենիք|author = Հովհաննես Քաջազնունի |section =|notes = }}
<pages index='Ազգ և հայրենիք, Յովհաննէս Քաջազնունի.djvu' from='1' to='367'/>
qjvdv9iwuk6qx5xzzkqkflybpcoi013
Հ. Քաջազնունու հաղորդումը ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ենթահանձնաժողովում
0
151117
395196
2026-09-13T22:10:12Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title= Հ. Քաջազնունու հաղորդումը ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ենթահանձնաժողովում|author = Հովհաննես Քաջազնունի |section =|notes = }} ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊՐՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔԱՋԱԶՆՈՒՆՈՒ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ԱՄՆ ՍԵ...»:
395196
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title= Հ. Քաջազնունու հաղորդումը ԱՄՆ սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի ենթահանձնաժողովում|author = Հովհաննես Քաջազնունի |section =|notes = }}
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՆԻՍՏՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՆԱԽԿԻՆ ՆԱԽԱԳԱՀԻ ՊՐՆ ՀՈՎՀԱՆՆԵՍ ՔԱՋԱԶՆՈՒՆՈՒ ՀԱՂՈՐԴՈՒՄԸ ԱՄՆ ՍԵՆԱՏԻ ԱՐՏԱՔԻՆ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԵՆԹԱՀԱՆՁՆԱԺՈՂՈՎՈՒՄ, 1919 Թ. ՀՈԿՏԵՄԲԵՐ
(Այս վկան վկայել է թարգմանչի միջոցով)
Պրն ՔԱՋԱԶՆՈՒՆԻ.– Ես 51 տարեկան եմ Եղել եմ Հայաստանի Հանրապետության վարչապետ՝ 1918 թ. հուլիսից մինչև 1919 թ. օգոստոս: Ես պաշտոնապես ուղարկվել եմ Հայաստանի պառլամենտի և կառավարության կողմից՝ ամերիկյան ժողովրդին ու կառավարությանը ներկայացնելու իրավիճակը Հայաստանում և փնտրելու դաշնակիցների՝ հատկապես ամերիկացիների աջակցությունն այդ իրավիճակին դիմակայելու համար:
Սենատոր ՈւԻԼՅԱՄՍ.– Պարզապես ներկայացրեք հանձնաժողովին, թե Դուք այս պահին՝ հայկական տեսանկյունից և ամերիկյան հնարավորությունների տեսանկյունից ինչն եք համարում ամենից կարևոր և նշանակալից:
Պրն ՔԱՋԱԶՆՈՒՆԻ.– Առաջին՝ ընդհանուր հայտարարությունը, որ ես կանեմ, այն է, որ հայ ժողովուրդը, պատերազմի ընթացքում սարսափելի տառապանք կրելուց հետո, այժմ ձգտում է և մտահոգ է՝ ունենալու Ամերիկայի համագործակցությունը՝ Հայաստանին ի վիճակի դարձնելու իր պատմական սահմաններում ազատ և անկախ կառավարություն հիմնելու համար:
Առաջին բանը, որ ուզում եմ հայցել, այն է, որ կառավարությունը, որը գործել է Ռուսահայաստանում, այժմ՝ մոտ մեկ տարի է արդեն, պետք է ճանաչվի որպես Հայաստանի Հանրապետության կառավարություն: Նշված Հանրապետությունն այժմ Ամերիկայի բարոյական, ֆիզիկական և նյութական օգնության կարիքն ունի իր սահմանները պաշտպանելու և իր սահմանների ներսում կարգ հաստատել կարողանալու համար: Քանի որ ներկայիս Հանրապետության սահմանները ներառում են միայն Ռուսահայաստանի սահմանները, հանուն արդարության Հայաստանի մյուս հատվածները ևս, որոնք ներառված են Թուրքահայաստանի կազմում, պետք է ներառվեն Հայաստանի կազմում, որը մենք խնդրում ենք ճանաչել որպես անկախ պետություն:
Սենատոր ՈՒԻԼՅԱՄՍ.– Դուք կարդացե՞լ եք այս օրինագիծը և տեսե՞լ եք օրինագծի առաջին բաժնում Հայաստանի Հանրապետության ամրագրված սահմանները, և այդ սահմանները համընկնո՞ւմ են Ձեր պատկերացումների հետ
Պրն ՔԱՋԱԶՆՈՒՆԻ.– Միասնական Հայաստանի պատվիրակությունը սահմանել է Հայաստանի սահմանները: Նրանք չեն ընդգրկել Պարսկահայաստանը՝ հայտնի՝ որպես Ադրբեջան:
Սենատոր ՈՒԻԼՅԱՄՍ.– Այսինքն, նրանց կողմից որոշված սահմանները համընկնո՞ւմ են դրա հետ՝ բացի Ադրբեջանից:
Պրն ՔԱՋԱԶՆՈՒՆԻ.– Բացի Հայաստանի պարսկական հատվածից, այո:
Պրն ՄԱԼՔՈՄ.– Պատվիրակության հուշագիրն արխիվացվել է այս ունկնդրումների արձանագրություններում:
Սենատոր ՈՒԻԼՅԱՄՍ.– Այո, ես դա գիտեմ: Շարունակե՛ք:
Պրն ՔԱՋԱԶՆՈՒՆԻ.– Այժմ ես ցանկանում եմ հաղորդել յուրահատուկ օգնության մասին, որի կարիքն ունի Հայաստանը: Հայաստանը նախ՝ ունի ռազմական օգնության կարիք՝ Բաթումից Էրիվան՝ Հայաստանի մայրաքաղաք գիծը պահելու համար բավարար զորք, և, իմ կարծիքով, հավանաբար 4.000–5.000 հոգին ամբողջն է, որ կպահանջվի այդ գիծը պահելու համար: Հայաստանը ֆինանսի կարիք ունի՝ երկրում ձևավորվելիք 30.000–40.000 հոգանոց զորքը զինելու համար:
Սենատոր ՈՒԻԼՅԱՄՍ.– Եթե հայերը Հայաստանում ձևավորեն ռազմական ուժ այն չափի, որքան ընդունակ են, որքան էլ, որ դա լինի, և եթե, ինչպես Դուք ասում եք, 20.000 կամավոր հավաքագրվի Ամերիկայում՝ ոչ քաղաքացի կամ քաղաքացիություն ունեցող հայեր, ովքեր այստեղ են, և նրանք բոլորը դրվեն հայկական դրոշի ներքո, Ձեր կարծիքով, քանի՞զինվոր ամերիկյան դրոշի ներքո կպահանջվի՝ երկիրը պահպանելու համար:
Պրն ՔԱՋԱԶՆՈՒՆԻ.– Իմ կարծիքով, ելնելով իմ ասածից՝ 4.000-անոց ամերիկյան զորքը բավարար կլինի Բաթումից Էրիվան գիծը պահելու, ինչպես նաև Հայաստանի ներքին կարիքների համար՝ ի հավելումն Հայաստանում և նաև Ամերիկայում ձևավորվելիք զորքի:
Պրն ՔԱՐՏԱՇՅԱՆ.– Պրն. Քաջազնունին ուզում է առանձնակի ընդգծել այն փաստը, որ այդ 4.000 հոգու մեծ մասը կպահանջվի ոչ թե Հայաստանում, այլ գիծը պահելու համար, որը Հայաստանում չէ:
Սենատոր ՈՒԻԼՅԱՄՍ.– Այո, ես իմ հարցը կձևակերպեմ որպես <<երկիրը պահպանելու և վերահսկելու համար>>: Շարունակեք:
Սենատոր ՀԱՐԴԻՆԳ.– Դա ամե՞նն է, ինչ նա ուզում է ասել:
Պրն ՔԱՐՏԱՇՅԱՆ.– Այո՛, սը՛ր:
Սենատոր ՀԱՐԴԻՆԳ.– Ենթահանձնաժողովը շնորհակալություն է հայտնում Ձեզ Ձեր հայտարարության համար:
Պրն ՔԱՐՏԱՇՅԱՆ.– Վարչապետն ասում է, որ կա մի բան, ինչը նա ցանկանում է կրկնել, եթե թույլ կտաք:
Սենատոր ՀԱՐԴԻՆԳ.– Անշուշտ:
Պրն ՔԱՋԱԶՆՈՒՆԻ.– Ես ցանկանում էի պարզել որոշ փաստեր՝ պահանջվող նյութական աջակցության բնույթի վերաբերյալ, ինչը, կարծում եմ, բաց թողեցի:
Սենատոր ՀԱՐԴԻՆԳ.– Շատ լավ:
Պրն ՔԱՋԱԶՆՈՒՆԻ.– Մենք ուզում ենք ունենալ անհրաժեշտ նյութական աջակցություն Հայաստանում 30.000-անոց բանակի համար՝ սնունդ, զինամթերք և պաշար՝ մեկ տարվա համար:
Աջակցության երկրորդ մասը, որ մենք խնդրում ենք, սնունդն է քաղաքացիական բնակչության համար՝ նրան ապրելու հնարավորություն տալու, ինչպես նաև՝ այդ քաղաքացիական բնակչությանն իր տները կառուցելու, եթե հնարավոր է, և բիզնեսում վերահաստատվելն ի վիճակի դարձնելու համար: Դա ամբողջն է, որ մենք պահանջում ենք Ամերիկայից:
Սենատոր ՀԱՐԴԻՆԳ.– Ի՞նչ նկատի ունեք՝ բիզնեսի և տների վերահաստատման համար նյութական աջակցություն ասելով: Դուք վա՞րկ նկատի ունեք:
Պրն ՔԱՋԱԶՆՈՒՆԻ.– Մեր խնդրած ցանկացած օգնություն պետք է տրվի փոխառության տեսքով. մենք, անշուշտ, ցանկանում ենք և վստահ ենք՝ կարող ենք փոխհատուցել փոխառությունները, որոնք մենք կնքում ենք:
Սենատոր ՀԱՐԴԻՆԳ.– Ձեր ձևակերպումով դա անորոշ էր:
Սենատոր ՈՒԻԼՅԱՄՍ.– Ձեր կարծիքով, Հայաստանի Հանրապետությունն ի՞նչ երաշխիքներ կամ արժեթղթեր կարող է տալ՝ թե՛ իր մաքսատանը և թե՛ հանքավայրերում կամ ինչպիսի՞ն կլինի երաշխիքների բնույթը:
Պրն ՔԱՋԱԶՆՈՒՆԻ.– Մենք չենք մշակել երաշխիքի հարցի վերաբերյալ որոշակի նախագիծ, բայց մենք ցանկանում ենք և պատրաստ ենք՝ որպես երաշխիք, տրամադրել մեր երկրի բոլոր ռեսուրսները: Մենք երկու երաշխիք ունենք: Մեկն այն է, որ Հայաստանը բնական ռեսուրսներով շատ հարուստ երկիր է, երկրորդն այն է, որ հայը աշխատասեր և տնտեսող անձնավորություն է ու նա միշտ վճարում է իր պարտքերը: Նախքան պատերազմը՝ Ռուսահայաստանն արտադրում էր շատ ավելին, քան սպառում էր, և նրա վարչական ծախսերն ավելի քիչ էին, քան մի առանձին շրջանի եկամուտը।
Սենատոր ՈՒԻԼՅԱՄՍ.– Ես հասկանում եմ, որ գուցե Ռուսահայաստանում մասնավորապես կան նավթ, ածուխ, երկաթ, պղինձ և մանգան: Այժմ կարող է այնպես ստացվել, որ կառավարության կողմից այս վարկը հայ ժողովրդին տալու փոխարեն ընկերությունները կամ սինդիկատներն անեն դա, եթե Կոնգրեսը չցանկանա, որ կառավարությունը վարկ տրամադրի, և այս դեպքում կարծո՞ւմ եք, իհարկե, Դուք չեք կարող այստեղ խոսել ձեր կառավարության անունից, բայց կարծո՞ւմ եք, որ ձեր կառավարությունը կցանկանա տրամադրել արդյունաբերության այս ոլորտներից որոշներն ընկերություններին՝ որպես երաշխիքներ՝ գումար տրամադրելու համար:
Պրն ՔԱՋԱԶՆՈՒՆԻ.– Ես ոչ մի կասկած չունեմ դրանում:
s59cwhv14t842yestonsyins1guf7dv
Կատեգորիա:Գարեգին Նժդեհ
14
151118
395198
2026-09-14T08:41:02Z
Emptyfear
547
Նոր էջ «[[Կատեգորիա:Հեղինակներ-Ն]]»:
395198
wikitext
text/x-wiki
[[Կատեգորիա:Հեղինակներ-Ն]]
kgdegfhrys9v0dyqcget1vu6bia09nc
Կատեգորիա:Հովհաննես Քաջազնունի
14
151119
395566
2026-09-14T09:23:05Z
Emptyfear
547
Նոր էջ «[[Կատեգորիա:Հեղինակներ-Ք]]»:
395566
wikitext
text/x-wiki
[[Կատեգորիա:Հեղինակներ-Ք]]
sntudf9lj1x0y3pp60mid8d02aqrzfj
Էջեր իմ օրագրէն
0
151120
395568
2026-09-14T10:01:57Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title=ԷՋԵՐ ԻՄ ՕՐԱԳՐԷՆ|author = Գարեգին Նժդեհ |section =|notes = }} «Ժողովո՛ւրդ, ասա՛ ինձ քո իդէալն եւ ես ասեմ քո ապագան»: ՄՈՆԹԷՆ ''Գրքույկով տպագրվել է Կահիրեում, 1924թ.'' ''ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹԵԱՆ'' == ԵՐԿՈՒ ԽՕՍՔ == Ես ճշմարտութիւներ գիտեմ, որոնցից մէկն ասում է՝ ուզո՞ւմ ես գո...»:
395568
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title=ԷՋԵՐ ԻՄ ՕՐԱԳՐԷՆ|author = Գարեգին Նժդեհ |section =|notes = }}
«Ժողովո՛ւրդ, ասա՛ ինձ քո իդէալն եւ ես ասեմ քո ապագան»: ՄՈՆԹԷՆ
''Գրքույկով տպագրվել է Կահիրեում, 1924թ.''
''ՀԱՅ ԵՐԻՏԱՍԱՐԴՈՒԹԵԱՆ''
== ԵՐԿՈՒ ԽՕՍՔ ==
Ես ճշմարտութիւներ գիտեմ, որոնցից մէկն ասում է՝ ուզո՞ւմ ես գուշակել, տեսնել մի ժողովրդի ապագան՝ նայի՛ր նրա երիտասարդութեան: Նայելով քեզ, հա՛յ երիտասարդութիւն, վարդագոյն լաւատեսութեամբ չեմ լցւում ես: Երէկ դու աւելի յուսատու էիր քան այսօր: Իսկ մեր վաղը, մեր ապագան կախւած է մեր ներկայից: Վաղը ազգովին պիտի հնձենք այն, ինչ որ սերմանում ենք այսօր - այսօր, երբ դու նւազ խոստմնալից ես, երբ քո մէջ, շնորհիւ մեր օրերի նիւթապաշտական ոգու եւ համատարած յուսալքութեան, թուլացել է պաշտամունքը երկու աստւածութիւնների՝ հայրենի ժողովուրդի եւ երկրի, քո շարքերում, գիտես այդ, օրէցօր աճում է յոգնածների, ուղեկորոյսների եւ դարպընթաց եղածների թիւը: Քո մի մասի մտքի ու սրտի սնունդը, աւա՜ղ, չի կազմում «առիւծոսկրի ուղնուծուծը»: Տկարանալով բարոյապէս, դու մեր մէջ թուլացնում ես մեր ժողովրդի լաւագոյն ապագայի յոյսը: Ահա թէ ինչո՞ւ ուզեցի մտերմաբար մի քիչ խօսել քեզ հետ, ուզեցի օրագրիս մի քանի անարւեստ էջերով - ծնունդը իմ խորհրդածութիւնների - ստիպել քե՛զ եւս մտածելու մեր վաղւայ մասին:
''ԽՈՐՀՐԴԱԾՈԻԹԻԻՆՆԵՐ''
== I ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹԵԱՆ ՕՐԷՆՔԸ ==
«Մի զինուոր սպանում է Արքիմեդին»: ՊԱՏՄՈՒԹԻՒՆ ժողովուրդների պատմութիւնն այլ բան չէ, քան իրենց գոյամարտի, իրենց յաղթութեանց եւ պարտութիւնների պատմութիւնը: Պատերազմներն են օրօրել մարդկութեան մանկութիւնը եւ ոչ խաղաղութիւնը, որը բնական վիճակը չի եղել, այլ՝ պատերազմների կարճատեւ դադար միայն: Աշխարհը կառավարում է հակամարտութեան օրէնքը: «Մի զինւոր սպանում է Արքիմեդին»: Յաղթում է ուժեղը եւ ոչ արդարը: Վա՜յ թոյլերին: Բոլոր ժողովուրդները, լուսաւորեալ թէ վայրենի, ձգտում են արեւի տակ յարմար եւ կայուն մի տեղ գրաւել: Նրանք զէնքի են դիմում երբեմն ռազմասիրութիւնից, երբեմն մրցակցութիւնից, երբեմն կոյր ատելութիւնից մղւած: Պատերազմում են, երբ պէտք է նորանոր շուկաներ ձեռք բերել, ծովերի տէր դառնալ, երբ պէտք է ինքնապաշտպանւել կամ ապահովել այս կամ այն երկրի անկախութիւնը: Քիչ անգամ չեն նրանց իրար դէմ հանում նաեւ ամենաանբնական եւ չնչին պատճառները, օրինակ՝ իրենց միապետների դինաստիական շահերը, նրանց հիւանդոտ փառասիրութիւնը, կրօնների եւ բարութեան մասին ունեցած ըմբռնումների տարբերութիւնը, եւլն.: Պատերազմի համար են աշխատում եւրոպական իմպերեալիզմը, անգլիական ծովատիրութիւնը, ամերիկեան դոլարապաշտութիւնը, համիսլամականութիւնը, դեղին վտանգը, պանսլավիզմը եւլն.: Պատերազմ է անվերջ, եւ եթէ երբեմն ժողովուրդները կռւադաշտում չեն, ապա նրանք զօրանոցներում են, ուր խելայեղօրէն պատրաստւում են նորանոր բաղխումների համար:
Չէզոքութեան են դիմում թոյլերը միայն, յաճախ բաժանելով պարտւածների ճակատագիրը: էապէս չկան չէզոքներ: Եթէ երկուսն այսօր բարեկամ են - նշանակում է թէ նրանք զինակցել են մի երրորդի դէմ: Ամէն մի պատերազմ երկու նորերի պատճառ է դառնում, որովհետեւ չափւած կողմերից ոչ ոք է իրեն վերջնականապէս պարտւած կամ յաղթական համարում: Եւ միշտ էլ պարտւած կողմը դեռ իր նահանջի ճանապարհին մշակում է իր փոխվրէժի ծրագիրը: Մէկը յարձակւում է, միւսը՝ պաշտպանւում. այդ երկուսից ո՞րն է մեղաւոր: - Եւ ոչ մէկը, իրաւունք ունեն երկուսն էլ, պատերազմն արդար է երկուսի համար էլ,- ասում է ֆրանսացին: - Ես սիրում եմ թղթախաղում տանողին, ինչպէս եւ կռւում յաղթողին,- ասում է անգլիացին: - Եթէ մեզ համար օգտակար է, ուրեմն եւ կարելի է,- ասում է գերմանացին: - Կամ բոլորի բարեկամը, կամ բոլորի թշնամին,- ասում է ամերիկացին: Եւ որովհետեւ հնարաւոր չէ բոլորի բարեկամը լինել, նա գործնականում մնում է բոլորի թշնամին: Պատերազմի դէմ մարգարէական խանդով ու զայրոյթով խօսել են մարդկութեան ամենաընտիր ներկայացուցիչները, բայց եւ այնպէս նա շարունակում է պահել իր գոյութիւնը, հեգնելով իմաստասէրների ճշմարիտ խօսքը, սրանց ոսկի երազը: «Գազանների խնճոյք», «ազգամիջեան սպանդ», «խելագար իրերակերութիւն», «մարդկութիւնը կրծող սեւ վէրք», «օրինականացած կողոպուտ», եւլն. - ահա՛ պատերազմն իր թշնամիների համար: «Չէ՛,- ասել է անմահ Հիւգոն,- կեանքը չի կարող աշխատել մահւան համար: Սպանութիւնը մնում է սպանութիւն, միեւնոյն է թէ ի՞նչ ես կրում՝ ոճրագործի գլխա՞րկ, թէ՞ ֆրանսիական կայսեր թագը»: «Չէ՛, չէ՛, նրանք բնաւ կիսաաստւածներ չեն, նրանք մարդ էլ չեն»,- աշխարհակալների մասին ասել է Ֆէնելոնը: «Լուսաւոր ազգերը նման են որսկան շների: Մի անբարոյական բնազդ գրգռում է նրանց ոչնչացնելու իրար, առանց օգուտի եւ իմաստի»,- ասում է Անատոլ Ֆրանսը:
«Նա,- ասել է Լակտենցին,- որն սպանել է միայն մէկին, դատապարտւած է որպէս յանցագործ: Բայց մորթեցէք հազար հոգի, արիւնով հեղեղէք երկիրը, դիակներով վարակէ՚ք գետերը եւ ձեզ տեղ կը տան Ողիմպի վրայ...»: Պատերազմն ունեցել է եւ ունի իր պաշտպանները, որոնց համար այդ մշտական չարիքը իր բնախօսական եւ բարոյական արդարացումն ունի: - «Առանց պատերազմների աշխարհը կը վերածւի մի նիւթապաշտական ճահճի», - ասում են սրանք: - «Պատերազմը - դա լաւերի յաղթանակն է»: - «Առանց պատերազմների աշխարհը կ՛ընկնի մի վտանգաւոր քնախտի մէջ»: - «Անբարոյականանում են անմարտունակ ազգերը», եւլն.: Սրանք ժխտում են պատերազմների պատահական բնոյթը, համարելով վերջինը որոշ ճակատագրական օրէնքների ծնունդ, որպէս մարդկային բարեշրջման բուռն եւ խոշոր արտայայտութիւններից մէկը: Քսան երկար ու ձիգ դարեր են անցել Գողգոթայից մինչեւ մեր օրերը, եւ, աւա՜ղ, խաղաղութեան, եղբայրութեան ու սիրոյ Ուսուցչի աստւածաշունչ խօսքը շարունակում է մնալ որպէս «ձայն բարբառոյ յանապատի»: Երկու հակամարտ ոյժերի արնոտ պատմութիւնը - սրի եւ սիրոյ խօսքի պայքարը - երկու ոյժեր, որոնցից մէկը երազում է վերացնել սահմանները երկրների եւ ժողովուրդների միջից, իսկ միւսը յամառում է հաստատ պահել այդ սահմանները, ասել է եւ ազգամիջեան թշնամանքը՝ իր գոյութիւնը յաւերժացնելու համար: Եւ դեռ իշխում է վերջինը, դեռ ուժեղ ու յաղթական է վերջինը ու յոյս չկայ թէ մեր դարում սուրը կը վերածւի արօրի: «Խաղաղութի՞ւն ես ուզում՝ պատրաստւիր կռւի» - այս է մնում օրւայ հրամայականը: Եւ՝ կարծէք խաբուսիկ խաղաղութիւնից սարսափած՝ բոլորը, բոլորը պատրաստւում են, զինւում: Եւ ոչ ոք է ապահով, որ վաղը աշխարհի վրայով վերստին չի անցնի պատերազմի գունատ ճիւաղը՝ արնոտ սուրը ձեռքին:
== II ՄԵՐ ԱՊԱԳԱԴ ՎՏԱՆԳՈՒԱԾ ==
«Թուլութիւնն ստեղծւած է սնուցանելու ոյժը»:
Պիտ ապրի՛ եւ հայ ժողովուրդը: Պիտ ապրի՛, որովհետեւ այդպէ՚ս է ուզում ինքը: Բայց ի՞նչպէս, ինչի՞ շնորհիւ, ի՞նչ տւեալներով, գրաւակա՞նը: Չգիտեմ, մեր ժողովուրդը գիտակցո՞ւմ է, թէ երբեք իր գլխովին կորչելու վտանգն այնքան մեծ չի եղել, ինչպէս այսօր: Գիտակցո՞ւմ է, թէ անցեալում իր վիճակը, իր ֆիզիքական գոյութեան ապահովութեան տեսակէտից աւելի նւազ մտահոգիչ է եղել, քան այսօր: Մինչեւ իր ազատագրական ընդվզումները օտար լծերի տակ, մի տեղ որպէս պարզ ստրուկ, մի այլ տեղ՝ հաւատարիմ հպատակ եւ ամէն տեղ՝ իր քրտինքով տիրող տարրը կերակրող - նա հանդուրժելի էր իշխող ժողովուրդների կողմից: Աակայն այսօր նա այն չէ, ինչ որ էր երկու-երեք տասնեակ տարի առաջ: Նրա հոգեբանութեան հետ փոխւել է եւ իր վիճակը: Թրքահայկական նահանգներն այժմ անհայաբնակ են, ինչպէս մեծ գերեզմաններ: Արարատեան դաշտի մի մասն է այժմ հայի հայրենիքը, ընկած մահմեդական երկրների ճանապարհի վրայ - մի կամուրջ՝ Արեւմուտքի եւ Արեւելքի մահմեդականութեան համար: Այժմ նրա աշխարհագրական դիրքը աւելի մտահոգիչ է, քան իր քաղաքական ճակատագիրը: Հանրածանօթ իրողութիւն է, որ ռուսական տիրապետութիւնից ազատւելու ցանկութեամբ թաթար Ադրբէյջանն երազել է եւ պիտ երազի մի օր տաճիկներին տեսնելու Անդրկովկասում: օանօթ իրողութիւն է եւ այն, որ Տաճկաստանը փորձել է եւ պիտի փորձի մի օր Ադրբէյջանի եւ Դաղստանի իսլամութիւնը, ինչպէս եւ Անդրկովկասի բնական ամրութիւնները դարձնելու պատնէշ Ռուսաստանի դէմ: Ասել է՝ մեզ, մեր ժողովրդին վիճակւած է մի օր կենաց ու մահու կռիւ մղելու համիսլամ երկրների՝ մեր վրայով իրար միանալու ձգտման դէմ: Դժւարի՛ն պայքար:
Բացէ՛ք քարտէսը եւ ձեր տեսողութիւնը սեւեռէ՛ք այն փոքրիկ տարածութեան վրայ, որը կազմում է այսօրւայ Հայաստանը՝ Արարատեան դաշտի մի մասը եւ Սիւնեաց երկիրը: Աչքի անցկացրէք այն գիծը, որը նրա արդի սահմաններն է կազմում: Տաճիկները Իգտիրում՝ էջմիածնի պատերի տակ: Թաթարը Շարուրում՝ Երեւանի պատերի տակ: Նոյնը Նախիջեւան-Օրդուբադում՝ դարանամուտ՝ Սիւնիքի թիկունքում: Արեւելքից էլ՝ Ադրբէյջանը: Տեսնո՞ւմ էք. դա այլ բան չէ, քան մի երկաթէ օղակ հայ երկրի շուրջը: Կայ՝ մեր երկրի եւ ժողովրդի ինքնապաշտպանութիւնը դժւարացնող եւ մի այլ պարագայ: Դիմէ՛ք քարտէսին, նա կը պարզի ձեզ եւ այդ դժբախտ պարագան: Վտանգի դէպքում թշնամին ժամերի ընթացքում կը բաժանի Ալէքսանդրապօլը Երեւանից, իսկ վերջինը՝ Սիւնիքից: Քարտէսը ցոյց կը տայ եւ հետեւեալը. Արաքսի ափով Ադրբէյջանին միանալու համար մահմեդականութեանը հարկաւոր է 2-3 ժամ: Նոյնը մի այլ գծով՝ Սիսիանի վրայով, կարող է միանալ Ադրբէյջանին գրեթէ նոյնքան ժամանակի ընթացքում: Նոյնը ժամերի ընթացքում կարող է անել եւ Կապանի վրայով: Սեղմ ասած՝ Արեւելքի եւ Արեւմուտքի մահմեդականութիւնը ժամերի ընթացքում առնւազն եօթը տեղով կարող է զատել իրարից հայկական գաւառակները եւ միանալ, ի հարկէ, հայ ժողովրդի վրայով: Եթէ Հայաստանի աշխարհագրական դժբախտ դիրքի եւ նրա փոքրիկ ծաւալի հետ հաշւի առնէք նաեւ մեր ժողովրդի քանակը, նրա հատւածականութիւնը, նրա քաղաքական իդէալը, նրա եւ իր իսլամ հարեւանների փոխյարաբերութեանց առանձնայատկութիւնը, ձեզ համար իր բովանդակ սպառնալիութեամբ կը պարզւի մեր ժողովրդի վտանգւած ապագան: օանօթ վիճակի մէջ հայ ժողովուրդը իր արդի հոգեկան կառուցւածքով կարող է իր գոյութիւնը հրաշքով պահել: Այդ դրութեան մէջ վտանգւած է նրա ապագան: Բայց եւ այնպէս նա ուզում է ապրել որպէս ազգ եւ պիտ ապրի: Բայց ինչպէ՞ս, ի՞նչ տւեալներով: Չկորչելու համար, մեր դարը եւ մեր աշխարհագրական դիրքն ու ծանօթ դժբախտ պայմանները, որոնց մէջ ապրում է մեր ժողովուրդը, պահանջում են լինել ուժեղ, էլի՛ ուժեղ եւ մի՛շտ ուժեղ:
Ապրե՞լ ենք ուզում՝ լինենք ուժեղ ազգովին: Լինենք ուժեղ, ուժեղ ազգովին. ահա՛ հրամայականը: Լինենք ուժեղ այնքան, որ մեր անպարտելիութիւնը առ ոչինչ դարձնի մեզ ծանօթ այն բոլոր դժբախտ պայմանները, որոնք դժւարացնում են մեր ցեղի ինքնապաշտպանութեան գործը: Թւական, թեքնիք, ընդհանրապէս նիւթական տեսակէտից մեր ժողովուրդը, հասկանալի պատճառներով, երբեք չի կարող ուժեղ լինել իր հարեւաններից: Սակայն ոյժը՝ միայն նիւթական ազդակները չեն, այլ եւ մի ժողովրդի առաքինութիւնները: Կայ հոգեբանական գերադասութիւնը, կայ բարոյական ոյժը - աշխարհի պէս հին, բայց միշտ էլ թարմ եւ հրաշագործ, որին տիրապետող ազգը քիչ անգամ է գլուխ ծռել իրենից նիւթապէս տասնապատիկ ուժեղ թշնամու առաջ: Բարոյական ոյժն է գօտեպնդում փոքր ժողովուրդներին ու բանակներին անհաւասար կռւում. նա՛ է դէպի յաջողութիւն ու յաղթանակ առաջնորդում թւապէս թոյլերին՝ մեծամեծ հակառակորդների դէմ: Նա՛ եղել է եւ է՛ այսօր միակ ապաւէնը մեզ նման փոքր ժողովուրդների: Եւ այսօր, մեր դրութեան մէջ, միայն նա՛ - բարոյական ոյժը, կարող է ապրեցնել մեզ: Ուրեմն, ճանաչենք նա որպէս մի ընդհանուր Աստւածութիւն, լինենք ուժեղ - արեւի տակ մեր տեղն ու գոյութեան իրաւունքը պահելու համար:
== III ՀԱՅՐԵՆԱՊԱՇՏՈՒԹԻՒՆԸ ==
«Ո՛չ, ախոռը, ուր անասունները կ՛ուտեն եւ կը պառկեն՝ հայրենիք չէ»: ԼԱՍԸՆԷ
Հայրենասիրութիւն - մարդկային առաքինութիւնների թագն ու պսակն է դա: Սարդկային բարոյական յատկութիւնները իր մէջ միացնող այդ գերագոյն առաքինութիւնն է ազգերի գոյութեան անհրաժեշտ պայմանը եւ անսպառ աղբիւրը նրանց ոյժի եւ մեծութեան: Նա այնքան ջերմ է մի ժողովրդի մէջ, որքան փոքր է այդ ժողովուրդը եւ որքան ամբարիշտ են նրա հարեւանները: Եթէ այդպէս չէ ամենուրեք, այդպէս պիտ լինի:
Այդ նւիրական զգացումը զարգանում է աստիճանաբար: Սկզբում՝ բնազդական, զարգանալով՝ նա դառնում է իմացական՝ ոգիանում է նա: Առաջին դէպքում անհատը թելադրւում է, մղւում մի բնազդային զգացումից, երկրորդ դէպքում՝ նա գիտակցօրէ՚ն կատարում է մի պարտականութիւն: Նա զարգանում է ժողովուրդների ինքնագիտակցութեան եւ արժանապատւութեան զգացումի հետ, ընկնում՝ նրանց նիւթակրօնութեան, շռայլութեան, սեղմ ասած՝ նրանց բարքերի ապականութեան հետ, մեծապէս արագացնելով նրանց անկումը: Հայրենիքներն ապրում են հայրենասիրութեամբ, ընկնում՝ նրանց պակասի պատճառով: Մեր ժողովուրդն առանց հայրենասիրութեան այն է, ինչ որ մի մարմին՝ առանց հոգու: Դա մայրն է - իր նման փրկարար - մի շարք առաքինութիւնների՝ գաղափարականութեան, անձնւիրութեան, արիութեան: Դա պատերազմողի բարոյական ամրութիւնն է, կախարդական զրահը, անվրէպ զէնքը: Հայրենասիրութեամբ հարուստ ժողովուրդը դէպքերի խաղալիքը չէ, այլ՝ նրանց հրամայողը: Այդպիսին սովորական «նաւաբեկութիւններ»-ի ժամանակ չի զինաթափւում բարոյապէս: Վստահ իր բարոյական ոյժերին, նա շատ շուտ է ուղղում իր մէջքը՝ վերագրաւում իր նախկին դիրքերը, դրութիւնը: Հայրենասիրութեան հետ բարձրանում են ազգերը, ընկնում՝ նրա հետ: Փոքր ազգերը պարտադրօրէն աւելի հայրենասէր պիտ լինեն, քան մեծերը, մենք՝ աւելի՛ քան բոլորը: Հայրենապա՛շտ պիտի լինենք մենք:
== IV ՎՏԱՆԳԱՒՈՐ ՄՈԼՈՐՈՒԹԻՒՆՆԵՐ ==
«Հակաճառութիւնները ճշմարտութեան համար այն են, ինչ որ ստւերը պատկերների համար»: Ոչի՚նչ է ունեցել աշխարհը, որ իր որոշ թշնամիները չունենար: Անստւեր, անբիծ, անթերի միաժամանակ բոլորի կողմից չի համարւել եւ ո՛չ մի սկզբունք, ո՛չ մի սրբութիւն, ո՛չ մի արժէք: Քննադատելի են համարւել աստւածներն ու աստւածութիւններն անգամ: Նոյն ճակատագիրն է ունեցել եւ հայրենասիրութիւնը: Եւ լաւ է, որ այդպէս է աշխարհը, այլապէս իրենց բովանդակ արժէքով երեւան պիտի չգային շատ բաներ, որոնցով կ՚արժէքաւորւի, կ՚իմաստնանայ, կը վեհանայ կեանքը: Տգիտութիւն, եսականութիւն եւ աշխարհաքաղաքացիութիւն - ահա երեքը հայրենասիրութեան անհաշտ թշնամիներից: Առաջինի մասին պիտի չխօսեմ: Կոյրը մեղաւոր չէ, որ չի տեսնում: Մտաւոր կուրութիւն է տգիտութիւնը: Զզւելի է եսասէրը: Նա թշնամի է իր նմաններին, իր հասարակութեան, մարդկութեան: Նա ստանում է՝ առանց տալու: Նա անիշխանական է, որովհետեւ իրաւունքներ ունի՝ առանց պարտականութիւնների: Նա գող է, տզրուկ, որովհետեւ ապրում է ուրիշների հաշւին: Իր յանցաւոր եսի մէջ փակւած, ինչպէս խխունջն իր պատեանի մէջ, նա արհամարհում է եւ հեգնում այն ամէնը, ինչ որ հենց այժմ անձնապէս չի շահեցնում, չի պարարտացնում: Ուր շահ, ուր լաւ՝ այնտեղ հայրենիք: Սա՛ է նրա շնական նշանաբանը: Այլ պիտի լինէր աշխարհը, եթէ գոյութիւն չունենար այդ մարդատիպ հրէշը՝ եսասէրը: Դա՛ է առաջին դասալիքը, դա՛ է վախկոտը, փոքրոգին ու խաբեբան: Դա՛ է բարձրացնում անձնական կաշւի արժէքը, դա՛ է պսակազրկում սրբութիւնները, իդէալները, հայրենիքը: Դա յաճախ փորձում է իր հոգու այլանդակութիւնները քօղարկել այս կամ այն մոլար տեսութեամբ, այս կամ այն ուռուցիկ եւ գեղեցիկ խօսքով:
Բայց, ի զո՜ւր աշխատանք. նրա կեանքը, նրա բարոյական վարքագիծը գալիս է մատնելու հրէշը մարդու պատկերով: Եթէ մի երկրի ղեկն ու ղեկավարութիւնն ունենայի ձեռքիս, բոլոր եսասէրներին, առնւազը, կը զրկէի այդ երկրի հողից ու ջրից օգտւելու իրաւունքից: Որքան շատ են սրանք մի ժողովրդի մէջ, այնքան անապահով է նրա ապագան: Չկա՚յ, մի հասարակութեան համար չկա՚յ աւելի մեծ չարիք՝ քան սրանց տխուր գոյութիւնը: Սրանց մասին է Շարլ Վագները ասել՝ «Մարդ, դու աւելի քիչ արժես, քան այն շունը, որը նետւում է դեպի գողը, առանց վախենալու նրա հարւածներից»: Հայրենիքի եւ հայրենասիրութեան թշնամին աշխարհաքաղաքացին է՝ կոսմոպոլիտը: Սրա հայրենիքը, իր յայտարարութեամբ, համայն աշխարհն է, ազգը՝ համայն մարդկութիւնը: Չկա՛ն ազգեր, կայ մարդկութիւնը,- ասում է այդ միամիտ երազատեսը եւ հայեացքն ուղղում դէպ անորոշ հեռուները: Պիտ սիրել,- ասում է սա. պիտ սիրել բոլոր մարդկանց՝ առանց ցեղի, գոյնի, կուլտուրայի խտրութեան: Այո՛, պիտ սիրել, պիտ կարեկցել, աւելին՝ պիտ օգնութեան փութալ իր նմաններին: Սէրը դէպ մեր նմանները եղել է եւ կը մնայ կրօնների եւ յեղափոխութիւնների հռչակած առաքինութիւններից գերագոյնը: Պիտ ապրի մարդասիրութիւնը: Բայց մի՞թէ մեր դէպ մարդկութիւնն ունեցած սէրը ազատում է մեզ եւ մե՛ր ժողովուրդը սիրելուց, հայրենասէր լինելուց: Մերը պիտի չսիրե՞լ, որովհետեւ պէտք է սիրել եւ օտարի՞նը: Մի մասը պիտի չսիրե՞լ, որովհետեւ սիրում ենք ամբողջութի՞ւնը: Անհեթեթութիւն չէ՞ դա: Իսկ եթէ բոլորն էլ, ի դժբախտութիւն աշխարհի, իրենց աշխարհաքաղաքացի յայտարարէին, այսինքն դադարէին իրենց ազգը սիրելուց, իրենց ազգային պարտականութիւնները կատարելուց - կը շահէ՞ր մարդկութիւնը: Եւ ինչո՞ւ միայն մե՛ր ազգը չսիրել, ինչո՞ւ միայն մերի՛ն չօգնել, չէ՞ որ դա էլ մի մասն է կազմում մարդկային ցեղի: Անհեթեթ վարդապետութիւն, որը պղատոնական սէր քարոզելով դէպ մարդկութիւնը, քար անտարբերութիւն է յանձնարարում դէպ մարդկութիւնը կազմող ազգերը: Չէ՛, լրջօրէն կաղում է այդ մոլար վարդապետութիւնը. նրան պակասում են տրամաբանութիւնը եւ բարոյականութիւնը: Հեռո՛ւ մեզնից այդ մոլորութիւնը:
Բացարձակապէս հաշտելի են հայրենասիրութիւնն ու մարդասիրութիւնը: Բարեկամներ են սրանք եւ ոչ թշնամիներ: Միայն ազգասէ՛րը կարող է սիրել ե՛ւ մարդկութիւնը: Աշխարհաքաղաքացին իրապէս սիրում է - եթէ սիրում է - ոչ այս, ոչ այն, այլ մի մեծ քիմերա, մի ոչնչութիւն: Ծառայելով իր ազգին, հայրենասէրը անուղղակի կերպով ծառայում է եւ մարդկութեան: Նոյնը չի կարելի ասել աշխարհաքաղաքացու մասին: Մարդկութիւնն իրենից չի ներկայացնում մի կազմակերպւած միութիւն, ինչպիսին է ազգը, որպէսզի նրա նկատմամբ կարողանանք որոշել մեր անելիքը, մեր պարտականութիւնները: Մեզնից որոշ եւ կօնկրետ զոհողութիւններ պահանջում է ազգը, որը եւ մեզ բարոյապէս կապում է մարդկութեան հետ, յարաբերութեան դնում նրա հետ: Մեղմ ասած, աշխարհաքաղաքացին իրապէս ոչ ոքի հանդէպ իրեն պարտական չի համարում: Ահա՛ թէ ինչո՛ւ իրականում նա մօտենում է աւելի եսասէրին, քան այլասէրին: Իսկ եթէ եսասէր չէ, ապա ցնորապաշտ է, որի սէրը դեպ մարդկութիւնը պլատոնական է, անարժէք: Աշխարհաքաղաքացիների մի մասը միամիտ ցնորապաշտներ են, զուրկ իրականութեան զգացումից, միւս մասը՝ պարտականութեանց փոքրոգի դասալիքներ, որոնք զանազան սոփեստութիւններով քօղարկում են իրենց դաւաճանութիւնը մարդկային առաքինութիւններից ամենագերագոյնի - հայրենասիրութեան հանդէպ: Մրանց աշխարհաքաղաքացիութիւնը այլ բան չէ, բայց եթէ բացասումն բոլոր տեսակի պարտականութեանց: «Օգտակար անդամը ազգերի դաշնակցութեան մէջ նա է, որն ամենաուժեղ կերպով է թափանցւած ազգայնականութեան գաղափարներով»,- ասում է Ռուզվելթը: «Հակահայրենասիրութեան տեսութիւնը,- ասում է եւրոպացի մի գրող,- միշտ էլ հանդիսանում է որպէս մարդկային ստորնութեան տեսութիւնը»:
== V ՄԵՐ ՄԱՄՈՒԼԸ ==
Թերթեր ունենք, որոնք աւելի օգտակար պիտ լինէին հայ ժողովրդին, եթէ բնաւ լոյս չտեսնէին: ժողովուրդը դաստիարակելու գործում մեծագոյն դերը մամուլինն է: Սակայն, շատ չնչին դեր է կատարում այն մամուլը, որը հանդիսանում է իր ժողովրդի մտա-բարոյականի հայելին միայն ու ուրիշ ոչինչ: Քիչ արժէք ունեն այն թերթերը, որոնք հասարակութեան հրամցնում են նրա սեփական մտա-բարոյական կեանքի պատկերը միայն: Առօրեայ անհամ անցքերի ու դէպքերի նկարագրութիւնը հրապարակախօսութիւն չէ: Խօսքի լուսանկարչութիւն պիտի չլինի մամուլը: Մերը, որոշ բացառութեամբ, շարունակում է մասնագիտանալ ժխտական քննադատութեան մէջ, արձագանքը հանդիսանալով կամ մեր առօրեայ իդէազուրկ կեանքի, կա՛մ կողմնապահ պաշտպանը իր նեղ կուսակցական տեսակէտների եւ շահերի: Թերթեր ունենք, որոնք աւելի օգտակար պիտ լինէին հայ ժողովրդին, եթէ բնաւ լոյս չտեսնէին: Թերթեր ունենք, որոնց, ինչպէս եղինճին, չի կարելի ձեռք տալ՝ առանց խայթւելու: Մաղձ, յիմարական ծաղր, շուկայիկ յիշոցներ, քաշքշուկ, սեւացում, զրախօսութիւն - ահա՛ մեր «խայթող» թերթերի հրապարակախօսութիւնը: Երբ պակասում են լուրջ ապացոյցներ, սրանք «մաքրասիրաբար» դիմում են իրենց այլանդակ փաստաբերութեան, լցնելով իրենց էջերը ոճական նման մարգարիտներով - «սրիկայ», «առաւ-փախաւ», «քառանկիւն գլուխ», «բարոյական ոչնչութիւն», «խայտառակութեան դրօշ», եւլն.: Այդ թերթերի բովանդակութեան չափ եւ աւելի զզւելի է իրենց բազարի լեզուն: Սրանց համար գոյութիւն չունի հրապարակախօսական էթիկան: Սրանց համար չէ գրի եւ գրչի մաքրութիւնը: Չգիտեմ, այդ թերթերի խմբագիրները գիտե՞ն թէ խօսքը - դա մարդուս բարոյական շունչն է, թէ ինչ որ մտքերն՝ այն էլ խօսքերը, եւ որ խօսքը մատնում է մեր ներքին մարդը:
Միշտ էլ երբ ձեռքս եմ առնում որոշ թերթեր, ակամայից յիշում եմ «թերթերի իրար ոչնչացումը» խորհրդանշող մի ծաղրանկար՝«օձերի կռիւը» խորագրութեամբ: Ոչնչացնելով իրանց շուրջը եղածներին, մնացած երկու օձերը ուտում են իրար եւ կռւադաշտում մնում է... երկու պոչ միայն... ժողովրդի հաւաքական սիրտը, նրա ինքնագիտակցութիւնը մշակելու փոխարէն, նրա մի մասը թշնամացնել միւսի հետ, նրա մի մասի անունից հայհոյել միւսին, յարձակւել միւսի վրայ - դա առնւազն հրէշութիւն է, դա ասել է՝ հեշտացնել մեր գիշատիչ հարեւանների գործը, դա ասել է՝ նորանոր աղէտների համար նախապատրաստել հայրենի ժողովուրդը: Դա ազգովին ինքնաոչնչացում է, անձնասպանութիւն: Թողնե՛նք փոքրիկ եսերի եւ փառասիրութիւնների ամօթալի եւ վտանգաւոր կռիւը՝ կռւադաշտում մի օր «երկու պոչ» չթողնելու համար: «Օրինակը, թող որ համր, ամենակարող ուսուցիչներից մէկն է աշխարհի»: Քիչ խօսք, շատ օրինակ՝ ժողովրդասիրութեան, պարտաճանաչութեան, անձնւիրութեան: Առանց վեհ եւ հրահանգիչ օրինակների՝ չկայ դաստիարակութիւն: Թող գիտակցեն այդ հայ մամուլը վարողները եւ մեծապէս օգտւեն անցեալի բարոյա-գաղափարական հարստութիւնից: Թող յաճախ նրանք բնութագրեն հայ ժողովրդի ընտիր որդիներին, որոնք իրենց կեանքով թէ մահով մի բան աւելացրել են ազգ կոչւելու մեր իրաւունքին: Թող նրանք յաճախ պատմեն իրենց ընթերցողներին, թէ ինչպէս սիրեց հայրենիքն Ա-ն, թէ ի՞նչպէս ծառայեց իր ժողովրդին Բ-ն, թէ ինչպէս ընկաւ իր ժողովրդի համար Գ-ն, եւլն.: Թող գիտակցեն հետեւեալը. - «Մարդկութիւնը հոգեպէս աճում է, մեծանում է դէպի վեհն ու հազւագիւտն ունեցած իր հիացումի շնորհիւ միայն» (Նիցշէ): Թող մեր ցեղի հերոսականով ու մարտիրոսագրութեամբ յաճախ հիացմունքի ժամեր տան իրենց ընթերցողներին: Թող մտքով իրենց ընթերցողին յաճախ տեղափոխեն Երկիր, թող այցի տանեն նրան պատմական այն բոլոր վայրերին, որոնց հետ կապւած է հայ ժողովրդի հմայքն ու փառքը: Թող ուխտի տանեն նրան այն նւիրական գերեզմաններին՝ մեր մեծ մեռելների հողաթմբերին, որոնք աւելի դաստիարակիչ են, քան մեր այսօրւայ դպրոցը, բեմը, եկեղեցին: «Մեծ սիրտ եւ ազնիւ զգացումներ» - ահա՛ թէ ինչը ուժեղ կը դարձնի մեր ժողովուրդը եւ ահա՛ թէ ինչ պիտի տայ մեր ժողովրդին հայ մամուլը: Կարո՞ղ են այդ անել մեր թերթերը - յուսալի է մեր ապագան: Չե՞ն կարող - թող դադարեն թուղթ սեւացնելուց: Աւելի պիտ հիանալ այն խմբագիրների լռութեամբ, որոնք չեն ուզում միայն աղմուկ եւ «փոշի» բարձրացնել:
== VI ԿՈՒՍԱԿՑԱՄՈԼՈՒԹԻՒՆ ==
Կուսակցամոլը - դա թշնամին է իր ժողովրդի, բարեկամը՝ իր ժողովրդի թշնամիների: Չկայ աւելի մեծ չարիք, աւելի մեծ աղէտ ժողովրդի համար - մասնաւորապէս մեզ նման փոքրիկ ժողովրդի համար - քան կոյր կուսակցամոլութիւնը: Այդ տարամերժ ոգիի համար չկան բացարձակ ճշմարտութիւններ, նրա համար չկայ հասարակական շահ, պետական բարոյական: Նրա համար օտար է այն ամէնը, ինչ որ իր կուսակցութեան կնիքը չի կրում: Ինչ որ իր կուսակցութեան ծնունդը չէ - անընդունելի է եւ անհանդուրժելի: օափահարելի է միայն այն, ինչ որ բղխում է իր կուսակցութիւնից: Կուսակցականօրէն կոյր այդ դժբախտ արարածի համար երկու անգամ երկու հաւասար է ամէն ինչի, միայն ոչ չորսի: Նմանը ե՛ւ տեսնում է ե՛ւ չի տեսնում, ե՛ւ հասկանում է ե՛ւ չի հասկանում: Սեւամորթին աւելի հեշտ է ճերմակցնել, քան սրան ընդունել տալ ամենապարզ ճշմարտութիւնը, օրինակ՝ համոզել թէ ամբողջութիւնը մեծ է, շատ է իր մի մասից: Կուսակցամոլութեան չար ոգին աստիճանաբար մթագնում է սրանց բանականութիւնը, կլանում խիղճը, եւ, վերջ ի վերջոյ, ի սպառ սպանելով այդ դժբախտի բարոյական կարողութիւնները, դարձնում է սրան բարոյական ապուշ: Քաղաքական ստախօսութիւն, հայհոյանք, կեղծիք, բանսարկութիւն, դաւեր - ահա՛ սրա «կուսակցաշէն գործունէութիւնը»: Նա թունաւորիչն է ազգային կեանքի: Նա թշնամանք, ատելութիւն,
անհամբերողութիւն է սերմանում միեւնոյն ժողովրդին պատկանող անհատների եւ խմբակցութիւնների միջեւ: Նա ստեղծում է ներքին ճակատներ, ջլատում ժողովրդի ոյժերը: Նա հասարակութեան թշնամին է, բարեկամը իր ժողովրդի թշնամիների: Դա անէծքն է մեր կեանքի: Կուսակցամոլութեան թունալի ախտով բռնւած ժողովրդի ներկան տխուր է, ապագան՝ անյուսալի: Այդ ախտով հիւանդ ժողովուրդը միշտ էլ ներքուստ պառակտւած է, միշտ էլ պատրաստի որս իր գիշատիչ հարեւանների համար: Կուսակցամոլութիւն, կուսակցական եսականութիւն, անհամբերողութիւն - այս զզւելի ախտերը հետեւանք են երկու բանի. առաջինը՝ հոգեկան աղքատ կուլտուրայի, երկրորդը՝ ազգային եւ հասարակական զգացումների տհասութեան. Հոգեպէս անառողջ է կուսակցամոլը: Ամէն ինչ կուսակցութեանս համար - ահա՛ սրա հասարակական բարոյականը: «Պետութիւնը՝ դա ես եմ»,- ահա՛ նրա պետական բարոյականը: Սրա կուսակցական «զարգացումը», ասացինք, վերջ ի վերջոյ պսակւում է բարոյական ապշութեամբ. տխո՜ւր վախճան, որին դեռ ձգտում են հազարաւորները, որը, ի դժբախտութիւն հայ ժողովրդի, մեր որոշ կուսակցութիւնների կողմից դեռ համարւում է քաղաքական առաքինութիւն:
== VII ՊԱՇՏԱՄՈՒՆՔԸ ՄԵԾ ՄԵՌԵԼՆԵՐԻ ==
«Յիշէ զանոնք, որ գերեզմանին մէջ ննջելով սուրն իրենց գլխուն ներքեւը դրին: Քաջաց բարձն է սուրը»: Նահատակնե՜րը... Այդ մեծ մեռելները ամենէն քիչ իրենց եւ իրենց կուսակցութեանց կը պատկանին, ամբողջովին՝ իրենց ցեղին եւ պատմութեան: Իրենց ընտրած ճանապարհի բերմամբ նրանք կ՛աշխատեն ու կը զոհաբերեն այս կամ այն կուսակցութեան դրօշի տակ, նահատակւելով՝ նրանք կ՛ազգայնանան, կը դառնան սրբազան սեփականութիւնը ողջ ազգի: Չկան կուսակցական նահատակներ ու հերոսներ, կայ ու կը մնայ ազգային մարտիրոսագրութիւնը եւ հերոսականը:
Սակայն այդպէ՞ս է հասկացել մեր ժողովուրդը. ոչ, դժբախտաբար: Հետեւանքը: Մեր նկուն եւ ողբալի վիճակը: Պատճառը: Կոյր եւ բարբարոս կուսակցամոլութիւնը - մի զարհուրելի ախտ, որ պիտ թուլանայ, որ ուժեղանանք ազգովին: Այդ ուղղութեամբ պիտ աշխատեն դպրոցը, մամուլը եւ ինքը՝ ժողովուրդը: - Իր ընտիր մեռելների պաշտամունքը չունեցող ժողովուրդը՝ ապերախտ ու բարբարոս, անարժան է անկախ հայրենիքի, որը միշտ էլ նահատակների սրբազան աճիւնից կը բարձրանայ: - Մի ժողովուրդ բարոյապէս այնքան է ուժեղ, որքան ջերմ է նրա պաշտամունքը դէպի իր մեծ մեռելները: - Իր նահատակների, իր անմահների դէմ մեղանչող ժողովուրդը մեծապէս մեղանչում է իր ապագայի դէմ: - Կրօններն այլ բան չեն, բայց եթէ պաշտամունք մեծ մեռելների: Անկրօն է դէպ իր նահատակներն անտարբեր ժողովուրդը, ասել է՝ եւ անհոգի, դատապարտւած բարոյական փտութեան: - Մի ժողովրդի հզօրագոյն զինակիցները պատերազմի ժամանակ նախ եւ առաջ իր մեծ մեռելներն են: - Խեղճ է այն ժողովուրդն, որն իր պայքարի եւ խոյանքների ժամանակ չի զգում, թէ իրեն աներեւութաբար զօրավիգում են իր մեծ մեռելները: Չափւում են բանակները, ժողովուրդները, յաղթում՝ մեռելները: - Իր անմահներից չօգտւող, ասել է՝ սրանց պաշտամունքը չունեցող ժողովրդի բովանդակ ոյժը իր թւի, իր քանակի մէջ է միայն: Եօթնիցս վա՜յ նման ժողովուրդին՝ անփառունակ մահ ու մոռացում - ահա՛ նրա փայն ու բաժինը աշխարհից:
== VIII ԴԱՍՏԻԱՐԱԿԻՉ ՏՕՆԵՐ ==
«Ամենափառաւորը տեսարաններից - դա ժողովն է մի ժողովրդի»:
Իմ օտարազգի բարեկամներից մէկը մի օր հարցնում էր ինձ. «Մի՞թէ հայերդ ազգային որեւէ տօն չունէք: Հրեաների խանութները կարելի է յաճախ փակ տեսնել, իսկ հայերինը միշտ էլ բաց են»:
Նոյն զարմանքը կարող է յայտնել ե՛ւ յոյն ե՛ւ ռոման ե՛ւ եւրոպացի մտաւորականը: Մեր ազգային տօները շարունակում են մնալ մեր Եկեղեցու սեփականութիւնը: Հայ ժողովրդի նիւթականապէս ապահով եւ նիւթականացած մասը իրեն ազգայնօրէն եւ մարդկօրէն պարտական չի զգում յարգելու իր ազգային տօները: Այդ նւիրական օրերին հանդիսատեղիներում կարելի է տեսնել մեր ժողովրդի խոնարհ տարրերին միայն, իսկ նիւթականացած բարեկեցիկը, հարուստը - չնչին բացառութիւնով - չի երեւայ այդ օրերին: Նա միջոցներ ունի, օտար երկնքի տակ ապրելու լայն հնարաւորութիւն ունի նա: Նրան պէտք չէ հայրենասիրութիւնը: Կա՞յ հայրենիք - լա՛ւ, չկա՞յ - ոչի՛նչ, առանց նրան էլ կարելի է ապրել: Իսկ հայ կապիտալիստնե՞րը. արժէ խօսել սրանց մասին: Չէ՞ որ սրանք ազգ չունեն, հայրենիք չեն ճանաչում: Չէ՞ որ սրանց սրբազան հայրենիքը շահաշատ շուկան եւ մեծածախս հաճոյավայրերն են: Մրանք դուրս են ապրում ազգերից ու մարդկութիւնից: Պարտականութիւններ չունեն սրանք: Մարդ չեն սրանք: Ա՜հ, այդ «վատ սրտի ու լաւ ստամոքսի» տէրերը. իրենց նիւթական բաւականութիւնների համար միայն ապրող մարդատիպ անասուններ, որոնք օտարի համար աշխատող ազնիւ անասունի արժէքն իսկ չունեն: Տմա՛րդ արարածներ, որոնց մասին ասել է մի գրող. «Զա՛րկ կրծքին, դատարկ ձայն կը տայ»: «Կայ մի կարգադրութիւն,- ասում է հռչակաւոր Ռոբեսպիէրը - որը պէտք է համարել որպէս էական մասը ընդհանուր դաստիարակութեան»: Խօսքս ժողովրդական տօների մասին է: Հաւաքէ՛ք մարդկանց եւ դուք նրանց կը դարձնէք աւելի բարի: Հաւաքւած մարդիկ պիտ աշխատին հաճոյանալ իրար, իսկ հաճոյանալ կարող են միայն գործերով, որոնք նրանց դարձնում են յարգանքի արժանի: Տւէ՛ք նրանց միութեան մի ուժեղ մղում - բարոյական, քաղաքական - եւ սէրը դէպի ազնիւ գործերը, բաւականութեան հետ, կը թափանցեն նրանց սրտերի մեջ... Ամենափառաւորը տեսարաններից՝ դա ժողովն է մի մեծ ժողովրդի: Տօները անկասկած կը լինեն միաժամանակ եւ ամենահաճելի կապը եղբայրութեան եւ ամենաուժեղ միջոցը վերածնութեան: Ունեցէ՛ք ընդհանուր տօներ հանրապետութեան համար: Ունեցէ՛ք մասնաւոր տօներ ամէն տեղի համար, որոնք պիտի վերականգնեն այն, ինչ որ եղծել են, կործանել անցքերը:
Թող բոլորը ճգնեն արծարծել ազնիւ զգացումներ - հրապոյրն ու զարդը մարդկային կեանքի - ազատասիրական ոգեւորութիւն, հայրենասիրութիւն»...
== IX ԻՆՔՆԱՊԱՇՏՊԱՆՈՒԹԻՒՆ ==
Ինքնապաշտպանութիւն - դա միակն է արւեստներից, որի թերութիւնները գրչի, վրձինի, մուրճի փոխարէն սրբագրում է թշնամու արնոտ սուրը: Ինքն իրեն յարգող ժողովուրդը իր ինքնապաշտպանութեան յոյսը դնում է նախ իր բազուկի, իր զէնքի վրայ: Իր ոյժերից զատ ամէն ինչի ապաւինող ժողովուրդն արժանի չէ անկախ հայրենիք ունենալու, ազատ ապրելու: Ահա՛ թէ ինչու անկախութեան բարիքներից լիուլի օգտւելու իրաւունքը ձեռք բերելու համար, ժողովուրդները նախ հրամայողաբար ձեռք են բերում ինքնապաշտպանութեան բարդ արւեստը, որը պահանջում է լինել ուժեղ, էլի՛ ուժեղ եւ մի՛շտ ուժեղ: Եղի՛ր այնքան ուժեղ, խրատում է պատմութիւնը, որ թշնամիդ չյանդգնի յարձակւելու: Զգացնել տուր թշնամիիդ, որ ամէն վայրկեան պատրաստ ես պատերազմելու, եւ նա կը հրաժարւի զինու ոյժով քեզ անհանգստացնելու մտքից - ահա՛ սկիզբն ու վախճանը քաղաքական իմաստութեան: Ինքնապաշտպանութիւն - դա միակն է արւեստներից, որի թերութիւնները գրչի, վրձինի, մուրճի փոխարէն սրբագրում է թշնամու արնոտ սուրը: Ապահով չէ այն ժողովուրդը, որը կատարելապէս չի տիրապետում այդ արւեստին: «Մի զինւոր սպանում է Արքիմեդին»: Ոչինչ արժէ բազմարւեստ ժողովուրդը, եթէ նա անվարժ է, թոյլ է այդ արւեստի մէջ: Տխուր ապացոյց ասածներիս - արեւմտահայութեան մի մասի կրաւորական ոչնչացումը:
Մի ժողովրդի՝ անկախ կեանքի բարիքներից յարատեւօրէն օգտւելու համար անհրաժեշտ է երկու բան, առաջինը՝ ինքնայարգանք, երկրորդը՝ ռազմունակութիւն: Մեր պատմութեան մէջ մի բան միշտ էլ ինձ ցաւով եւ ամօթով է լցրել: Դա մեր ժողովրդի մի մասի կրաւորական նահատակութիւնն է: Հարիւր հազարաւորները հեզաբար առաջնորդւել են դէպի ձորերն ու ծովափերը՝ ոչնչացւելու: Արգահատելի է կրաւորաբար նահատակւող ժողովուրդը: Նա տուժում է եւ բարոյապէս: Նա իր նկատմամբ առաջացնում է արգահատանք եւ ոչ յարգանք: Նրա համար գուցէ եւ ցաւեն, բայց նրան չեն զինակցի: Թոյլերը զինակից չեն ունենում: Անբարեկամ են մնում այն ժողովուրդները, որոնց մէջ մեծ թիւ են կազմում անհայրենասէրները, անմարտունակները, անարիները - տարրեր, որոնց վտանգի ժամանակ միշտ էլ վիճակւում է աճեցնելու կրաւորական զոհերի թիւը: Մի ժողովրդի բարոյա՜քաղաքական արժէքը մատնում է նրա ինքնապաշտպանութիւնը: Նա այն է, ինչ որ են իր որդիները՝ կռւում, կռւադաշտում: Նրա մարտիկները գիտե՞ն հեգնել մահը - նա ուժեղ է եւ արժանի յարգանքի: Նա կարող է ժամանակաւորապէս պարտւել, տեղի տալ, բայց չի կորչի: Նրա բարեկամութիւնը կը փնտռեն բոլորը, նրան կը զինակցեն բոլորը: Անփառունա՞կ է նրա մարտիկների մահը - նա թոյլ է, յարգանք չներշնչող, անբարեկամ, անզինակից եւ յաճախ՝ ողբերգօրէն մենակ: Արիութիւնը, Կարլայլի անմահ արտայայտութեամբ, եղել եւ շարունակում է մնալ որպէս «յաւիտենական պարտականութիւն»: Այս բարձր յատկութիւնն է փրկում ազգերը ֆիզիքական եւ բարոյական անկումից: Արիութիւնը - դա այն արժէքն է, որով ժողովուրդները գնում են իրենց անկախութիւնը: Ազատ եւ անկախ հայրենիք ունենալու, ազատ եւ անկախ ապրելու իրաւունքն է արիութիւնը: Ամէն մի կռւից յետոյ պարզւում է հետեւեալը. սպանւած՝ այսքան, վիրաւոր՝ այսքան, անյայտ կորած՝ այսքան: Անյայտ կորածները - դա վատասիրտ դասալիքներն են, թշնամու բարեկամները: Տարբերութիւնը սրանց եւ կրաւորական զոհերի միջեւ այն է, որ սրանք մեռնում են միայն բարոյապէս:
Ողբալի է այն ժողովուրդը, որն իր ինքնապաշտպանութեան կռիւներում կրաւորաբար մեռածների - ֆիզիքապէս թէ բարոյապէս - մեծ թիւ է տալիս: Խղճալի՛ է նման ժողովուրդը, որի մէջ «անյայտ կորածները» վտանգի ժամանակ լեգէոն են կազմում: Նման ժողովրդի ամէն մի պարտութիւնը դառնում է նրա Վատերլօն, նրա վերջնական պարտութիւնը: Դա կարող է մի օր անյայտանալ, կորչել, տալով իր տեղը զօրաւորին, ռազմունակին, արիին: Եթէ քաջ ես, ժողովուրդ, քեզ հետ են անգամ քո երկրի դէմ պատերազմական գործողութիւներ սկսած թշնամիներդ, քեզ հետ է նրանց համակրանքը: Ահա՛ ոյժն ու արժէքը արիութեան, քաջութեան: Եթէ քաջանուն ես, ժողովուրդ, քեզ հետ են շատերը, քեզ հետ են բոլորը: «Մի օր մեզ պէտք կը գայ»,- մտածում են քաջ ժողովրդի հարեւանները եւ խախտելով իրենց չէզոքութիւնը, նետւում են կռւադաշտ նրա համար եւ նրա հետ կողք-կողքի կռւելու թշնամու դէմ: Չքանալու դատապարտւած անարի ժողովրդի հետ ոչ ոք է կապում իր ճակատագիրը: Ոչ ոք թոյլերի անխուսափելի պարտութիւնը բաժանելու յիմարութիւնը ունի: Ոչ ոք է իր զէնքի պատիւը վտանգի դնում մարդասիրաբար: ժողովուրդները եւ սրանց կառավարութիւները մարդասէր չեն եւ չեն լինում: Եւ ոչ ոք իրաւունք ունի պահանջելու սրանից՝ մեռնել մեռնողի հետ: Ահա՛ թէ ինչու ժողովուրդներն անկախ ապրելու համար պարտադրօրէն նախ ցոյց են տալիս, որ իրենց մէջ երկաթ կայ, որ իրենց որդիները արիաբար մեռնել գիտեն, որ կրաւորական զոհերը՝ գերեզմանում, իսկ դասալիքները՝ իրենց երկրում տեղ չունեն: Աշխարհը ճանապարհ է տալիս ուժեղներին, որոնց առաջ խոչերն ու խոչընդոտները վերածւում են մարմարիոնէ սանդուխների դէպ առաջ ու վերեւ, դէպ յուսալի ապագան: Լինենք ուժեղ:
== X ՂԵԿԱՎԱՐՈՒԹԻՒՆ ==
Ռազմավարի հանճարը բղխում է իր հոգու վեհութիւնից: Ասել ենք, թէ ժողովուրդները իրենք են դարբինը իրենց ճակատագրի: Աւելի ճիշտ պիտ լինէր, եթէ ասէինք - մի ժողովրդի ճակատագրի դարբինը նրա մտաւորականութիւնն է: Յանձին իրենց ժողովուրդների, իրապէս չափւում են - սկզբունքային թէ ռազմական բաղխումների ժամանակ - մտաւորականութիւնները, ժողովուրդների ղեկավար տարրերը: Միեւնոյն ժողովուրդը, բանակը՝ նայած իր ղեկավարներին, կարող է եւ հրաշագործութիւններ կատարել, եւ խայտառակօրէն ծունկի գալ հակառակորդի առաջ: Ուզում եմ ասել, թէ մի բանակ, մի ժողովուրդ հոգեբանօրէն այն է միայն, ինչ որ նրա հաւաքական հոգու մէջ դրել են նրա ղեկավարները - դա այն է, ինչ որ իր ղեկավարներն են: Ո՞վ է, սակայն, կատարեալ ղեկավարը: Ո՛չ անշուշտ բոլոր սպաները, բոլոր «մեծերը», որոնք բանակի հետ շարժւում են դէպի կռւադաշտ: Շատերը սպաներից այլ բան չեն, քան մի զոյգ ուսադիր, մի աստիճան, մի տիտղոս: Իսկական առաջնորդը շատ անգամ չի նշանակւում, նա երեւան է գալիս, երբ նրա կարիքն է զգացւում, նա յայտնւում է վտանգի ժամանակ: Մէկը կարող է աստիճանով զօրավար լինել, բայց ոչ՝ եւ առաջնորդ: Մի ուրիշը, կրելով պարզ հարիւրապետի ուսադիրները, կարող է կատարեալ առաջնորդ լինել: Եթէ չեն ծնւում, ապա՛ դառնո՛ւմ են առաջնորդներ: Նա յաճախ սրտի եւ գործողութեան մարդ է, քան մտքի: Դա՝ հակառակ նրանց, որոնք յաճախ լաւագոյն բանակները վերածում են հօտերի, գիտի հօտերը վերածել լաւ բանակների:
Նա՝ առիւծների խումբը ղեկավարելու նշանակւած ոչխարը չէ, այլ՝ ոչխարների հօտը կառավարող առիւծը: Նրա համար զինւորը, մարդը այն չէ, որ տեսնում ենք, մարմինը չէ մարդ նրա համար, այլ այն, որ կարող է լինել, այն, որ ընդունակ է լինելու մարդը, այն, ինչ որ ինքն է ուզում, որ լինի իր զինւորը, իր առաջնորդութեան յանձնւած մարդը: Նրա համար երեք բարձր ճշմարտութիւններ ունի ժողովրդական ինքնապաշտպանութիւնը - հոգեբանականը՝ պէտք է լինել արի, բարոյականը՝ պէտք լինել անձնազոհ, քաղաքականը՝ պէտք է լինել ինքնայարգ: Ահա՛ թէ ինչու կատարեալ առաջնորդը նախ հոգեբանօրէն վերստեղծում է իր բանակը, տալով նրան իր հոգին: Դա՝ ասել է միաժամանակ եւ դաստիարակ: Եւ հոգեբան է նա: Նա իր բանակի հոգիի մոգական բանալին ունի: Նա գիտի, որ հաւատ ներշնչել զինւորին, կը նշանակի տասնապատկել նրա ոյժերը: Քիչ անգամ է նա դիմում զինւորների բանականութեան, բայց միշտ էլ՝ սրտին: Նա սիրտ է դնում իր ամէն մի խօսքի մէջ, ահա՛ թէ ինչու եթէ կտրէք նրա խօսքերը՝ նրանցից արիւն կը կաթի: Նա գիտի, որ կռւի ժամանակ զինւորը աւելի բարոյական մենակութիւնից է վախենում, քան մահից, ահա՛ թէ ինչու նա երեւում է ամէն տեղ, հասնում ամէնին, որպէսզի ոչ ոք - զինւոր թէ ղեկավար - իրեն մենակ չզգայ, որ անխաթար պահի զօրքերի ներքին բարոյական կապը, որ ամէն մէկին զգացնել տայ, թէ իր հետ է ամբողջ բանակը, ազգը, ցեղը եւ ինքը՝ յաջողութեան Աստւածը: Նա գիտի եւ հետեւեալը. - Զինւորի համար կռւի ժամանակ դրօշակը, ազգը, հայրենի երկիրը եւ սրա սրբութիւնները խորհրդանշողը՝ դա իր առաջնորդն է. ահա՛ թէ ինչո՛ւ կատարեալ առաջնորդը միշտ էլ իր զօրքերի հետ է, նրանց կողքին եւ նրանցից առաջ: Թշնամիները - դեռ մարզադաշտում ու զօրանոցում նա ներշնչում է իր զօրքին - թշնամիները նման են շների, որքան որ վախեցար, այնքան կը յարձակւեն: Այսքան արհամարհոտ է նրա խօսքը: Ո՞վ ասաց, որ միայն մենք, որ միայն մեր ազգն իրաւունք չունի ապրելու. յառա՜ջ, ցոյց տանք, որ ապրելու իրաւունք եւ արժանիք ունենք, - այսպէ՛ս է նրա խօսքը կռւադաշտում:
Ամէն մի կռւի վրայ նա նայում է որպէս «դրօշամարտ»ի վրայ, որպէս դրօշի համար մղւող կռւի, եւ լարում իր եւ իր բանակի բովանդակ կարողութիւնները: Ամէն մի արնոտ բաղխում նրա համար մի նոր քննութիւն է, ուր իր ժողովուրդը մի աւելորդ անգամ եւս պիտ ապացուցի, թէ արեւի տակ տեղն իր ունենալու իրաւունքն ունի: Նա ասում է. - Իր հողի վրայ պարտւելը կրկնակի եւ աններելի պարտութիւն է: Իր երկրի սահմաններում պարտւող ժողովուրդն իրաւունք չունի խօսելու անկախ հայրենիքի մասին: Իր հողի վրայ կռւող, ինքնապաշտպանւող ժողովուրդի հետ են իր մեծ մեռելները - մի ոյժ, որի առաջ անզօր են բոլոր տեսակի ոյժերը: Նրա հետ է իր երկրի արեւը, որի առաջ թշնամին «ձիւնէ մեծութիւն է միայն»: Նրա սիրտը լցնում է իր դաշտերի շունչը, իր լեռների սէգութիւնը: Նրան օրհնում է հայրենի երկինքը: Յաղթութի՜ւն - աղօթում են կանայք ու կոյսերը նրա համար: Յաղթութի՜ւն - երգում են մանուկները: Յաղթութի՜ւն - ղօղանջում են զանգերը: Բոլորը եւ ամէն ինչ կանչում է, ասում՝ «Քեզ հետ ենք, յառա՜ջ»: Ամէն ինչ եւ բոլորը կանչում եւ հրամայում են նրան՝ «Յաղթի՜ր մեզ համար»: Եւ յաղթում է նա: Այսպէս, եւ գաղափարապաշտ է կատարեալ ղեկավարը: Նա իր առաջնորդն ունի, որը, սակայն, ոչ աստիճանով իրենից բարձր զինւորական է եւ ոչ էլ երկրի իշխանութիւնը: Աներեւոյթ է, բարոյական է նրան առաջնորդող ոյժը: Կառավարութիւն, բարձր հրամանատարութիւն, ձեւական օրէնք - այդ բոլորը շատ քիչ բան կարող են տալ նրան: Դիմադրութիւն - հնարաւորութեան սահմաններում յաղթութիւն - եթէ ձեզ տրւած են նիւթական գերադաս ոյժեր: Այսքան համեստ են ձեւական իշխանութեան եւ օրէնքի պահանջները: Կայ աւելին: Կառավարութիւնը, բարձր իշխանութիւնը, օրէնսդիրը կ՚արդարացնեն ձեր պարտութիւնը, եթէ կարողացաք ձեւականօրէն արդարացնել ձեր յանցաւոր քայլը:
Չէ՞ որ միշտ էլ «երկու բերանով» կարելի է «ապացուցել», որ պարտութեան օրը հացը ժամանակին չհասաւ, թշնամին թւական գերազանցութիւն ունէր, մեր նահանջի ճանապարհը վտանգւելու վրայ էր, եւլն.: Եւ հասկանալի է դա: Կառավարութիւն, բարձր հրամանատարութիւն, դատաւորներ - սովորական մարդիկ են սրանք, որոնք վաղը միեւնոյն դրութեան մէջ կարող են ընկնել եւ իրենք: Ահա՛ թէ ինչու սրանցով եւ սրանց հրահանգներով առաջնորդւող ռազմավարը, եթէ գերադաս ոյժեր չունի, կարող է երբեմն դիպւածով մասնակի յաջողութիւն ունենալ, սակայն երբեք բախտ չի ունենայ հաղորդագրելու ռազմադաշտերից՝ «Եկայ, տեսայ, յաղթեցի»: Ահա՛ եւ թէ ինչու կատարեալ ղեկավարը երկրի ձեւական իշխանութիւնից զատ միշտ էլ ունի նաեւ մի այլ իշխանութիւն - իր ժողովրդի մեծ մեռելների բարոյական իշխանութիւնը, որը հարիւրապատկելով նրա ոյժերը, հարիւրապատիկ պահանջկոտ է եւ աններող: Նրա համար միշտ էլ ճիշտ է հետեւեալը. մի բանակ, որն իր մէջ յաղթել է մահւան վախը՝ անպարտելի է եւ ամենակարող: Նա գիտի այդ ճշմարտութիւնը, ասել է՝ գիտի եւ յաղթելու գաղտնիքը: Թշնամուց աւելի վտանգաւոր է համարում իր բանակի շարքերում եղած վախկոտներին: Վախը - դա միայն «սրտի յիմարութիւն» կամ «ջղերի խաղ» չէ: Դա անինքնավստահութիւնն է, անվստահութիւն դէպ իր եւ իր բանակի կարողութիւնները, դա հակառակորդի գերազանցութեան սպանիչ գիտակցութիւնն է: Ահա՛ թէ ինչու վախկոտի համար միշտ էլ ուժեղ է թշնամին, անգամ այն ժամանակ, երբ իր դէմ կռւողը իրենից թոյլ է բոլոր տեսակէտներից: Վախկոտներն են արիացնում, ուժեղացնում թշնամուն: Սրանք են հեշտացնում թշնամու գործը: Սրանց երեսից են կորչում հայրենիքները: Սրանք են իրական թշնամին: Կռի՜ւ նախ սրա՛նց դէմ: Այսպէս է հասկանում նա բանակի հոգեբանութիւնը: Նա գիտի, որ չկայ զինւոր, անգամ ամենաանարին, որն ընդունակ չլինէր կարող առաջնորդի ազդեցութեան տակ հերոսին վայել գործեր կատարելու: Նա գիտի, որ չկայ մարդ, որ ընդունակ չլինէր հոգեկան խոր յուզումների, խանդավառութեան, ինքնամոռացութեան - հոգեկան վիճակներ, երբ մարդու մէջ մեռնելու աստիճան թուլանում է կենդանական բնազդն ու վախը: Եւ որովհետեւ համոզելու, ցնցելու, ներշնչելու արւեստն ունի, ահա, օրեր անց, նրա բանակը ծփում է վտանգն արհամարհող, մահն անգիտացող ռազմաշունչ տրամադրութեամբ: Նա յաղթել է այլեւս, յաղթել իր բանակի անինքնավստահութեանը, վախին: Այժմ կարող է երեւալ թշնամին՝ նա պատրաստ է: Նա ռազմարւեստագէտ է եւ ոչ զինւորական արհեստաւոր: Նրա համար կռիւը արւեստագիտական ստեղծագործութիւն է եւ ոչ արհեստ: Իր ռազմավարութիւնը նա մշակում է պատերազմի էութեան մասին իր ըմբռնումի եւ իր երկրի տեղագրական պայմանների համաձայն: Եւ ոչ մի «զմռսւած կանոն» ու ոչ մի մեռեալ շաբլոն: Վճռականութիւն եւ տարերայնութիւն - ահա՛ նրա վարած կռիւը: Գայլը խեղդել բնի մէջ - երբ յարձակւում է: Որեւէ յամառ կէտի վրայ ուժաթափել թշնամուն եւ ապա անցնել յարձակողականի - ահա՛ նրա պաշտպանողականը: Ոչինչ է անհանգստացնում նրան իր երկրում: Ցո՞ւրտ է, աւելի լաւ, թո՞յլ է թշնամին - յարձակւիր: Անձրեւո՞ւմ է, աւելի լաւ, թո՞յլ է թշնամին - յառաջացիր: Բո՞ւք է, մառախո՞ւղ - ուրախացի՛ր որպէս գայլը, եւ առա՜ջ: Իսկ երբ իջաւ եօթնիցս օրհնւած գիշերը - ցնծա՜, դու արդէն յաղթել ես: Դու չես կարող չյաղթել, որովհետեւ կռիւը տարւում է քո նւիրական հողի վրայ, քո երկրի սահմաններում, ուր ամէն ինչ քեզ հետ է, ուր ամէն ոք եւ ամէն ինչ կանչում են՝ «քեզ հե՛տ ենք, յառա՜ջ»: Վերջապէս, նա ընկերն է իր զինւորի: Զօրքը եթէ ոչ առաջին, ամենաուշը երկրորդ օրը բնազդաբար ճանաչում է իր առաջնորդներին: Նա շատ շուտ է տարբերում «մեծ»-ը «փքւած»-ից: Նա յարգում է գիտակցական կարգապահութիւնը, բայց չի սիրում պաղ եւ անհոգի պաշտօնականութիւնը: Նա ուզում է, որ իր առաջնորդը լինի աւելի սրտի մարդ, եւ, ամենագլխաւորը, նաեւ զինւոր: Եւ այդպիսին է կատարեալ առաջնորդը. նրան պաշտում են, բայց չեն վախենում նրանից եւ պիտի չվախենան: Անբարոյացուցիչ է վախը: Կեղծ է այն ամէնը, որ հիմնւած է վախի վրայ - կրօն, բարոյականութիւն, կարգապահութիւն, եւլն.:
Նա «ներքին պահակն է» իր բանակի, նրա կենդանի խիղճը՝ միշտ արթուն ու հսկող: Երեւաց նա եւ ահա բոլորը թափւեցին նրա շուրջը - եւ այլեւս ոչ ոք է յոգնած, սոված, դառնացած: Կառավարելու մի հատիկ միջոց ունի նա՝ խօսքը, խիստ, բայց ընկերական, խօսքը՝ երբեմն որպէս սանձ եւ միշտ էլ որպէս խթան: Նա կառավարում է անձամբ, արհամարհելով ճանապարհը մատով ցոյց տւող ղեկավարներին: Ներշնչւած պատմութիւնից, նա իր զինւորներին եւ ղեկավար տարրերին փոխանցում է իր ապրումներն ու գաղափարները: Խիստ է, բայց ոչ կոպիտ: Հպարտ է, բայց ոչ փառասէր: Պարզ է, չարքաշ, անշահասէր: Հաննիբալին յաղթող, Հռոմի կոնսուլներից յանիրաւի աքսորւած Սքիպիոնը չէ նա, որ մեռնելով աղքատութեան մէջ, կտակում է գրել իր գերեզմանաքարին վրայ՝ «Ապերա՜խտ հայրենիք, դու տէր պիտի չլինես իմ ոսկորներին»: Նա Հելլադայի մէծ ռազմավարներից Ֆոկիոնն է, որը յանիրաւի մահւան դատապարտւած, թոյնը խմելուց առաջ ասում է որդուն. «Յանձնարարում եմ քեզ ծառայել հայրենիքիդ սրտանց եւ հաւատարմօրէն, եւ, ամենագլխաւորը՝ մոռանալ, որ իմ ծառայութեան համար նա ինձ վարձատրեց մահւամբ»: Այսպէս է կատարեալ ղեկավարը: Նա միաժամանակ եւ դաստիարակն է, եւ ռազմարւեստագէտը, եւ կախարդը, եւ ընկերը - նա Աստւածն է իր բանակին:
== XI ԲԱՐՈՅԱՇՈՒՆՉ ՄԹՆՈԼՈՐՏ ==
Ազգերին, որպէս իրենց ստւերը, հետեւում է իրենց արժանի բախտը: Իր ճակատագրի դարբինն է ամէն մի ժողովուրդ: Վաղ թէ ուշ, նա դառնում է այն, ինչ որ ուզում է լինել այսօր: Այսօրուայ նրա իդէալը - դա միաժամանակ եւ մարգարէացումն է, եւ խոստումն այն բանի, ինչ որ վերջ ի վերջոյ պիտ դառնայ նա: Անհատ, խմբակցութիւն, ժողովուրդ - հոգեբանօրէն այլ բան չեն այդ բոլորը, քան իրենց իդէալի ստեղծագործութիւնը: Մարդկային բոլոր ցեղերը բոլոր ժամանակներում ունեցել են մի որոշ իդէալ - որպէս մի իւրատեսակ ոգի, որը իմաստ եւ վեհութիւն հաղորդելով նրանց կեանքին՝ փրկել է նրանց բարոյական փտութիւնից:
Չկա՛յ աւելի զարհուրելի բան, քան աննպատակ գոյութիւնը: Յանցանք է դա, մահացու յանցանք: Նպատակն է թելադրում գերագոյն պարտականութիւններ. նա պահանջում է ճիգեր ու զոհողութիւններ, որոնց մէջ կոփւում են անհատի եւ ժողովրդի լաւագոյն առաքինութիւնները, որոնց կատարումը, Աքիլլէսի նիզակի նման, բուժում է իր հասցրած վէրքերը: Նպատակն է բարոյապէս շարժում անհատներն ու ժողովուրդները: Նա փրկում է մահացու ճահճացումից եւ բարոյական անկումից: Անհատի եւ ազգի գոյութեան արեւն է նպատակը: Նա լուսաւորում է եւ ջերմացնում մեր անցնելիք ճանապարհը: Նա համախմբում է մեր ոյժերը, լարում մեր կամքերը, եւ անդիմադրելիօրէն քաշում մեզ դէպ իրեն՝ դէպ յաղթանակ: Դժւարին, բայց թագաւորական է իդէալի ճանապարհը: Նրա ծայրին՝ դէպ իդէալի հեւիհեւ առաջացող ժողովրդին թագն է սպասում: Նրա ճանապարհով անցնողը դառնում է թագաւոր-ժողովուրդ: Գերագոյն նպատակ ունի եւ մեր ժողովուրդը՝ միացեալ եւ անկախ հայրենիք: Բայց շնորհիւ տիրող հասկացութիւնների, տեսակէտների, ձգտումների քաոսի եւ սրա առաջացրած առօրէական աննպաստ հոգեբանութեան, նրա մի մասի մէջ սկսել է գունատւել այդ նպատակը: Նրա մէջ թուլանալ է սկսել ձգտումը դէպի նպատակը: Եւ նա, որ գոյութեան կռւում չկորչելու համար հրամայողաբար պիտ լինէր անխորտակելի ժայռ, իր աննպատակ գոյութեամբ պիտ դառնայ փոշէ բլուր: Խոզերն ու նիւթապաշտները չեն սիրում կտրել իրենց հայեացքը ցեխից: Մենք, որ նիւթակրօն խոզութեան մէջ անհատի եւ ժողովրդի բարոյական անձնասպանութիւն ենք տեսնում, աւելի յաճախ նայենք վերեւ եւ հեռուն: Մարքսից գերադասենք Կարլէյլը, Հեգէլից՝ էմերսընը: Լինե՛նք գաղափարապաշտ: Նիւթապաշտութեան առջեւից ընթանում է զզւելի ֆիլիստերականութիւնը (քաղքենիութիւնը - խմբ.), իսկ այդ վերջինը նախապատրաստում է բարոյական անկումը անհատի, ազգի:
Փրկարար դեր պիտ կատարէին մեր թերթերն ու գրողները, եթէ իրենց ընթերցողներին յաճախ հնարաւորութիւն ընձեռնէին, մոռացութեան տալու անփառունակ եւ տխուր ներկան եւ ապրելու անցեալի փառքերով ու ապագայի յոյսերով: Հոգեպէս մանրանում եւ ճահճանում են միայն ներկայով կլանւած հասարակութիւնները: Կէս կեանքով են ապրում այն ժողովուրդները, որոնք - հեռու անցեալի եւ ապագայի ազդեցութիւններից - իրենց կեանքին չեն խառնում իրենց անցեալի փառքերն ու ապագայի յոյսերը: Այդպիսիները վտանգում են իրենց ապագան, փորում իրենց սեփական գերեզմանը: Կայ բարոյական մթնոլորտը, ուր, ինչպէս եւ մեզ շրջապատող մթնոլորտում, տեղի են ունենում մակընթացութիւններ ու տեղատւութիւններ մտքերի, գաղափարների, զգացումների, որոնք շնչում է մարդս, իւրացնում եւ փոխանցում իր նմաններին: Վսեմ ու ազնիւ գաղափարներով լցնենք այդ մթնոլորտը - գաղափարներ, որոնք սրբէին, մաքրէին մեր կեանքը, արի եւ առաքինի դարձնէին մեզ, մեծ եւ փառահեղ գործերի մղէին մեզ: Գաղափարներ, որոնք հակաթոյն լինէին բոլոր տեսակի անբարոյացուցիչ եւ քայքայեցուցիչ ազդեցութիւնների դէմ: Գաղափարներ, որոնք փրկել ու փրկում են անհատներն ու ժողովուրդները բարոյական նեխութիւնից:
== XII ԴԱՍՏԻԱՐԱԿՈՒԹԻՒՆ ==
«Տւէք ինձ դաստիարակութիւնը եւ ես փոխեմ եւրոպացիի դէմքը»: ԼԱՅԲՆԻՑ
«Դաստիարակութիւնը կարող է մեզ տալ անհրաժեշտ յատկութիւններն այն ազգերի, որոնք չեն ուզում մեռնել»: Այո՛, դաստիարակութիւնը, բայց ոչ այն, որն այսօր տրւում է մեր մատաղ սերնդին:
Ամէն ինչից մի քիչ, առանց որեւէ գերիշխող գաղափարի: Մի՛ քիչ հայերէն, մի քիչ տեղական լեզու եւ սովորական առարկաներ - այդ է գաղութային դպրոցի տւածը: Կուսակցամիջեան անվերջ պայքար եւ ժխտական քննադատութիւն - ահա՛ մեր մամուլի դաստիարակչական գործը: Անհատապաշտական ճռւողիւններ - սրանից, կարծեմ, աւելի բան չէ մեր օրւայ գրականութիւնը: Չկայ, պակասում է բոլորին - դպրոցին, մամուլին, գրողին - այն աստւածաշունչ զգացումը, որն իր մէջ խտացնում է մարդկային բոլոր բարձր յատկութիւնները: Չկայ բարձր հայրենասիրութիւնը, հայրենապաշտութիւնը չկայ... Հայրենապաշտական դաստիարակութիւն - ահա՛ մեր փրկութեան խարիսխը: Ահա՛ թէ ինչու հայրենասիրութեան, չէ՛, հայրենապաշտութեան - մարդկային առաքինութիւնների այդ աստւածային մօր - համար պէտք է ջահ բարձրացնել մեր հոգիների մէջ, մեր դպրոցներում, մեր ընտանեկան յարկի տակ, մեր գաղթականական վրանների տակ, ամէն տեղ, ուր կ՛ապրի, կը շնչի հայ մարդը: Ահա՛ թէ ինչու պէտք է երես դարձնել այն բոլոր վարդապետութիւններից, որոնք հաշտ չեն հայրենասիրութեան հետ: Եւ ահա՛ թէ ինչու պէտք է կեղծ ու մոլար յայտարարել բոլոր կրօնները, բարոյականները, սկզբունքները, որոնք չեն դարբնում կուռ կամքեր, ուժեղ նկարագիրներ, արիներ, որոնց չգոյութիւնը ազգերին յաճախ է ստիպում դիմելու իրենց թշնամիների մեծահոգութեան: «Այն օրը,- մի տեղ ասում է պատմաբան Միշելէն,- երբ Ֆրանսան կը հաւաքի իր որդիներին իր շուրջը եւ նրանց կը դասաւանդի Ֆրանսան որպէս դաւանութիւն եւ կրօն, այն օրը նա վերստին իրեն կը զգայ կենսունակ եւ հաստատ, ինչպէս երկրագունդը»: Այո՛, հայրենիքը՝ ընդհանուր աստւածութիւն, հայրենասիրութիւնը՝ կրօն: Հայրենասիրութիւնը - միայն ոչ որպէս գեղեցիկ խօսք, այլ զգացում եւ գիտակցութիւն, ոչ որպէս շրթունքի սէր, կամ իդէազուրկ խուժանավարի բարոյական մերկութիւնը ծածկող գեղեցիկ պատմուճան, այլ՝ պաշտամունք, կրօն: Միայն այսպէս, միայն այսպիսով մեր ժողովուրդը կարող կը լինի հեգնել ժամանակն ու իր վտանգները:
Բարոյական մեծութիւններով եւ փառքի գործերով հարուստ է մեր պատմութիւնը: Նա ունի փառահեղ էջեր՝ մեր Ոսկեդարը: Եղիշէի եւ իր անմահ ժամանակակիցների դարը հերիք պիտ լինէր - եթէ գունատւած չլինէր մեր յիշողութեան մէջ - մեր ժողովրդի սրտի մէջ վառ պահելու հայրենասիրութեան բոցը: Աւարայրը կը մնայ մարդկային պատմութեան ամենավեհափառ գործերից մէկը: Իր յաղթական նահատակների աստւածային խիզախումներով ու դիւցազնական խոյանքներով նա ավելի վեհ է ու գեղեցիկ, քան մեր դարի ամենամեծ ճակատամարտերը: Անմահ էջեր ունի եւ մեր նորագոյն պատմութիւնը: Նոր եւ հերոսական Աւարայրներ շա՜տ եւ անմահ մեռելների մի ամբողջ պլէադա - նահատակներ, մեծ իրենց գործերով, հրահանգիչ իրենց բարձր նկարագրով. Կա՛յ, կա՛յ այդ բոլորը, կա՛յ այն, որն իրաւունք է տալիս մարդկային մի զանգւածի ազգ կոչւելու: Բայց, չկայ, աւա՜ղ, այդ բոլորի պաշտամունքը մեր հաւաքական հոգու մէջ: Եւ միայն հայրենապաշտական դաստիարակութիւնն է, որ ուժեղ եւ անմեռ պիտի դարձնի մեր ժողովուրդը: «Ցեղի հոգին միակ ոյժն է, որի առաջ անզօր են բոլոր ոյժերը»: Դաստիարակենք մեր սերունդները հայրենապաշտօրէն ու ցեղօրէն՝ արեւի տակ մեր տեղը չկորցնելու համար: Այն պիտի չլինի մեր դպրոցը, ինչ որ է այսօր: Շեշտւած նպատակը, ջերմութիւնը, հոգին է պակասում մեր արդի դպրոցին: Նա չէ, բայց պիտի լինի հայրենագիտութեան ամբիոն, տաճար: Դեռ այնտեղ հայ մանուկը պիտ ճանաչի եւ սովորի սիրել հայրենի ժողովուրդն ու երկիրը: Նա է, որ հայ մանուկի հոգու մէջ պիտ քամի մեր պատմութեան բովանդակ գեղեցկութիւնն ու վեհութիւնը:
Բաւական չեն մութ եւ շփոթ տեղեկութիւնները հայրենի երկրի եւ ժողովրդի մասին: Անպէտք են այն դասագրքերը, ցամաք եւ անհոգի, որոնց մէջ հայրենիքի մասին խօսւում է ճիշտ այնպէս, ինչպէս նկարագրւում է Սահարայի անապատը կամ մի հեռաւոր կղզի: Կրօնական երկիւղածութեամբ եւ անսահման քաղցրութեամբ պիտ դասաւանդւի հայրենագիտութիւնը: Սրտի եւ մտքի կրակով պիտ խօսւի հայրենի երկրի մասին՝ հրահրելով վերջինի պաշտամունքը մանկական հոգիների մէջ: Փաստերի հետ եւ խորհրդածութիւններ, որոնք հարստացնելով յիշողութիւնը, բեղմնաւորէին նաեւ միտքը, ջերմացնէին նաեւ սրտերը: «Կը գայ ժամանակ,- ասում է մեր դարի իմաստասէրներից մէկը,- որ ամէն բանից առաջ կը մտածեն դաստիարակութեան մասին»: Մի մեծ քայլ անենք դէպի այդ ժամանակը: Ընդունենք, որ նա եկել է - այո՛, նա եկել է արդէն մեզ համար - եւ ամէն բանից առաջ մտածենք հայրենապաշտական փրկարար դաստիարակութեան մասին: Նման դաստիարակութեամբ պատրաստենք մեր ապահով ապագան: Եւ չմոռանանք, որ դպրոցն ու մամուլը փաստերից աւելի բարձր գաղափարներ պիտի տան: Չմոռանանք, որ նիւթապաշտութիւնը թոյն է մեզ նման փոքր ժողովրդի համար: Ասենք եւ մի այլ ճշմարտութիւն - ով հայրենապաշտ ու գաղափարապաշտ Երիտասարդութիւն ունի, նա էլ ապագայ ունի: Փրկութիւնը սրա մէջ է կամ եւ ոչ մի բանի, չմոռանանք եւ այդ:
[[Կատեգորիա:Գարեգին Նժդեհի գրքեր]]
8qa01b1vtmdzvgzgjx35maov6uybh1a
Բաց նամակներ հայ մտաւորականութեան
0
151121
395569
2026-09-14T10:14:21Z
Emptyfear
547
Նոր էջ «{{Վերնագիր |title=ԲԱՑ ՆԱՄԱԿՆԵՐ ՀԱՅ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ|author = Գարեգին Նժդեհ |section =|notes = }} Քննադատել - հոգեպէս տառապել է նշանակում: ''Գրքույկով տպագրվել է Բեյրութում, 1929թ.'' Մեղքերն եմ ասում եւ ո՛չ մեղաւորը: Բուլղարական առած Ա Վերջին տասնամեակի դէպքերը - թրքահայոց կոտորած...»:
395569
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title=ԲԱՑ ՆԱՄԱԿՆԵՐ ՀԱՅ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ|author = Գարեգին Նժդեհ |section =|notes = }}
Քննադատել - հոգեպէս տառապել է նշանակում:
''Գրքույկով տպագրվել է Բեյրութում, 1929թ.''
Մեղքերն եմ ասում եւ ո՛չ մեղաւորը: Բուլղարական առած Ա Վերջին տասնամեակի դէպքերը - թրքահայոց կոտորածը, Հայաստանի ստեղծւիլը, նրա կորուստը, ռուս-տաճկական նոր սահմանագծումը, սրա հետեւանքով Մերձաւոր Արեւելքում մեզ համար առաջ եկած ծանր պայմանները, հայրենազուրկ հայութեան տագնապի վիճակն արեւմտեան գաղութներում եւ այլն - մեզ դրին նոր իրողութիւնների առաջ: Ցնցւեց մեր կեանքն իր էական բոլոր կողմերով: Հսկայական փոփոխութիւններ առաջ եկան, ուշագրաւ երեւոյթներ: Եւ հանրածանօթ իրողութիւն է, որ այս դէպքերը զարգացան բոլորովին հակառակ՝ մեր տրամադրութեանց՝ արտաքին իրողութիւնների թելադրութեամբ: Մենք անզօր եղանք ուղղութիւն տալ նրանց: Այս նշանակում է, թէ ներքուստ մենք պատրաստ չէինք դէպքերի իմաստը հասկանալու, զանոնք մեր քաղաքական ձգտումներին համընթաց դարձնելու: Մենք ունէինք հոգեբանական սարսափելի թերի եւ բնական է, որ հետեւանքը այլ բան չէր կարող լինել, քան այսօրուայ անմխիթար կացութիւնը: Մակայն կացութիւնը առանձնապէս ողբերգական բնոյթ է ստանում այն պատճառով, որ մինչ մի կողմից աղէտներից ու փորձութիւններից յետոյ պատմութեան բերումով մեր ժողովուրդը հասունանում է, նրա մէջ անկախութեան գաղափարը ժողովրդականանալով դառնում է հոգեբանութիւն, միւս կողմից նա տկարացել է, փոքրացել եւ Արեւելքի պայմաններում մի ինքնուրոյն պետութիւն ստեղծելու համար - թւական ուժի տեսակէտից - դարձել է խնդրական: Բնական է, որ հայոց պետութեան կորիզը պիտի կազմէ Խորհրդային Հայաստանը իր 28,000 քառ. քիլօմետր տարածութեամբ եւ մօտ մի միլիոն բնակչութեամբ: Չլինէին մահմեդական Արեւելքի իւրայատուկ պայմանները եւ իսլամ ժողովուրդի փոխյարաբերութիւնները դարերի արիւնոտ իրողութիւններով հոգեբանութիւն դարձած անհանդուրժողութիւնը, թուրք-թաթար ժողովուրդների քաղաքական ձգտումները, գուցէ անկարելի չլինէր Խորհրդային Հայաստանի աստիճանական զարգացումը եւ աւելորդ՝ մեր մտահոգութիւնը: Մակայն մի ակնարկ քարտէսի վրայ կը բաւի հասկանալու այն, թէ ինչ է սպասում մեզ:
Այդ փոքրիկ Հայաստանի ռազմագիտական բոլոր կարեւոր կէտերը խլւած են: Նա պաշարւած է մեր դարաւոր թշնամու կողմից: Այդ պաշարումը դրւած է այնպիսի հաշիւներու վրայ, որոնք մի ակնյայտնի իմաստ ունին՝ յարմար պարագային նւազագոյն զոհողութիւններով եւ ամենակարճ ժամանակամիջոցում բնաջնջել հայութիւնը: Հայաստանը խոցելի է մի շարք տարբեր կէտերից. ընդամէնը մի քանի ժամւայ ընթացքում այդ կէտերով Թուրքիան* կարող է կտրել, իրարից բաժանել հայկական գաւառակները եւ միանալ Ազրբէյջանին: Թշնամին ունի մեզ բնաջնջելու վճիռ, մենք չունինք ինքնապաշտպանութեան ծրագիր եւ ինքնապաշտպանունակ զէնք: Սակայն տարիներն անցնում են եւ ոչ մի փորձ այդ ուղղութեամբ: Մի չափազանց ուշագրաւ եւ ցաւալի պարագայ է սա: Այդ նշանակում է, թէ մեր ժողովուրդը ոչ միայն պատերազմի եւ խաղաղութեան մասին սխալ ըմբռնում ունի, այլեւ անուղղայ է իր անփութութեան մէջ՝ դէպ սեփական գոյութիւնը, զուրկ խրատւելու եւ հրահանգւելու ընդունակութիւնից, անկարող ըմբռնելու մի տարրական ճշմարտութիւն, թէ՝ խաղաղապաշտ եւ անարի ժողովուրդները պատերազմից անհամեմատօրէն աւելի են տուժում: Բարոյա-նիւթական առաջընթաց - ասել է՝ ներոյժ ինքնապաշտպանութիւն: Առաջընթացի հրամայականն է ինքնապաշտպանութիւնը: Այլեւս ոչ ոք է հաւատում-մեր ժողովրդից զատ - թէ կարելի է կանգնեցնել առաջընթացի յաղթական կառքը՝ գետինը փռւած պարտւածների եւ թոյլերի հառաչանքներով: Այլեւս ոչ ոքի համար է գաղտնիք, թէ պետութիւնները բնական հակառակորդներ են, որոնցից ամէն մէկը ձգտում է տարածւել, ուժեղանալ, շահել իր հարեւանների հաշւին: Յարձակւում է, ով իրեն ուժեղ եւ պատրաստ է զգում յարձակւելու՝ լաւագոյն պաշտպանողականը համարելով նախայարձակողականը: Յարձակւում է նա, ով որ իր դիմացը թուլութիւն է տեսնում: Ամէն մի ժողովուրդ, երկաթէ անհրաժեշտութիւնից մղւած, նախապատրաստւում է, անում այն, ինչ որ անում են բոլորը: Թոյլը սարսափում է՝ չլինի թէ կուլ գնայ ուժեղին, իսկ ուժեղը արթուն հսկում է, որ իր հակառակորդը չգերազանցէ իրեն: Պայմանագրերն ապրում են այնքան ժամանակ, որքան ապրում են նրանց ծնունդ տւող պայմանները: Թրքօ-բօլշէւիկեան պայմանագրին կարող են ապաւինել միայն նրանք, որոնց տգիտութիւնը ներելի չէ մեր դարում:
Եւ խաղաղապաշտ ու անարի ժողովուրդները տկարանում են եւ դառնում որսը նրանց, որոնց ոյժը աճում է եւ ծաւալւում անդիմադրելիօրէն: Հասկանանք եւ հետեւեալը. - Յանուն խաղաղութեան չեն կնքում պայմանագրերը, այլ յանուն պետութեանց օրւայ կենսական շահերի: Պետութիւնները հաշւի են առնում միջազգային իրաւունքը եւ յարգում իրենց ստորագրած պայմանագրերը քանի դեռ շահում են գոյութիւն ունեցող դրութիւնից. սակայն հենց որ մի այլ դրութիւն, հենց որ մի ուրիշի թղթէ բարեկամութիւնը իրենց աւելի շահաւէտ թւաց՝ նրանք թքում են պայմանագրերի վրայ, լքում իրենց նախկին զինակիցներին եւ սպառնում աշխարհի խաղաղութեան: Այս է իրերի առարկայական դրութիւնը, այս է իրական աշխարհը եւ ոչ այն, որի սխալ եւ խաբուսիկ պատկերացումով օրօրւել եւ օրօրւում է մեր զգացմունքային ազգը: Բ Մի աշխատասէր եւ նիւթական ապագայի համար այնքան ձիրքերով օժտւած ժողովուրդ, որ նիւթական բարիքներ կուտել եւ ամբարել գիտէ տարւայ բոլոր եղանակների համար, որ ծիծաղելի կը համարէ, եթէ մէկը ամրան միայն արեւի գեղեցկութեամբ հիանայ եւ չմտածէ ձմրան մասին - զարմանալիօրէն իդէալիստ է դէպի խաղաղութիւնը, աղօթում է նրա արեւին եւ բնաւ չի հաւատում, թէ պատերազմի ձմեռ կայ: Աակայն պատերազմը գալիս է հակառակ մեր ցանկութեան, որովհետեւ հակամարտութեան օրէնքն է կառավարում աշխարհը: Այս ճշմարտութիւնը չէ ուզում հասկանալ մեր ժողովուրդը - դրա համար էլ խաղաղ տարիների քրտնաջան աշխատանքով կուտակած բարիքները պատերազմի օրերին տալիս է թշնամուն, իսկ ինքն իբրեւ մուրացկան ծանրանում է օտարների վրայ: Մենք կ՚ուզէինք, որ մեր ժողովուրդը եւս վերջապէս ըմբռնէր, թէ խաղաղութիւնը ոչ թէ յաւերժական չէ, այլ ժամանակաւոր զինադադար միայն: Խաղաղութիւնը նոյնիսկ նորմալ վիճակ չէ, խաղաղութիւն չկայ մեր երկրագնդի վրայ, չի կարող լինել եւ մարդկային պատմութեան մէջ: Պատերազմը ժողովուրդների կեանքում անխուսափելի պահ է - դա չի մղւում սոսկ գիտակցական հաշիւների համար, դա մէկն է մարդկային բարեշրջման (էւոլիւցիա) ամենաբուռն արտայայտութիւններից: Պատերազմը բնազդ է, - այդ է պատճառը, որ մարդիկ պատերազմում են համարեայ ակամայից, դէմ գալով գիտակցութեան պահանջքներին, բարոյական օրէնքներին, եւ հետեւանքներին գիտակցաբար անդրադառնում հաշուեյարդարից, յաղթութիւնից կամ պարտութիւնից յետոյ: Խաղաղութիւնը օրւայ մարդկութեան համար ոչ այլ ինչ է, քան յոգնածութիւն: Պարտւած է այն ժողովուրդը, որը շուտ է յոգնում: Պատերազմի է ձգտում նա, որ կազդուրւած է: Պատերազմը կազդուրւածի, առողջի ցանկութիւնն է, ինչպէս որ խաղաղութիւնը թոյլի բաղձանքն է, յոգնածի՝ երազը: Անշուշտ, խաղաղութիւնը յոգնած ժողովուրդների համար բարիք կը լինէր, եթէ պատերազմից յաղթական դուրս եկածները խաղաղութիւնը չարաշահել չիմանային: Խաղաղութեան չարաշահումն աւելի՛ է աղիտաւոր պարտւած ժողովուրդի համար, քան նոյնիսկ պատերազմը: Պատմութեան մէջ քիչ են կոտորածային ոչնչացումների դէպքերը, մինչ հսկայական ժողովուրդներ աննպաստ խաղաղութեան մէջ, առանց արիւնոտ հարւածների, անհետացել են դանդաղօրէն: Դանդաղ ոչնչացումի մի խաղաղութիւն է մեզ համար, ինչ այսօր իշխում է Մերձաւոր Արեւելքում: Թշնամին հսկում է ոչ միայն գերեզմանացած Թրքահայաստանի, այլ Խորհրդային Հայաստանի խաղաղութեան վրայ: Ամէն րոպէ նա կարող է խանգարել այդ խաղաղութիւնը եւ եթէ մինչեւ այժմ չփորձեց խանգարել - դա նշանակում է, թէ այդպէս աւելի է նպաստաւոր իր քաղաքական նպատակների համար: Բացի այդ դժբախտ պարագան, կան հոգեբանական եւ այլ կարգի պատճառներ, որոնք մեզ աւելի յոռետես են դարձրել դէպի մեր ժողովուրդի ապագան: Նախ չափազանց նեղ եւ աղքատ է ներկայ Հայաստանը: Ինքնախաբէութիւն է յուսալ, թէ կովկասեան իւրայատուկ պայմաններում, օտար ազդեցութեան ներքոյ, շրջապատւած թշնամի ժողովուրդներով, հայութիւնը կուլտուրա-տնտեսապէս բարգաւաճի, քաղաքական ոյժ դառնայ՝ պետութիւն ստեղծէ: Ներկայ Հայաստանը կազմում է հազիւ 1/12ը մեր պատմական հայրենիքի: Դա հայրենիք չէ, այլ հայրենի անկիւն: Այժմու իր սահմաններում նա չի կարող տեղ տալ ի սփիւռս աշխարհի ցաք ու ցրիւ եղած հայրենազուրկ հայութեան՝ գաղութահայութեան, որի թափառիկ վիճակն աղիտաւոր է երկու տեսակէտից. նախ որ նա
ենթակայ է ստոյգ կորստեան, օրինակ՝ Թուրքիայում կոտորածի, այլ վայրերում՝ խաղաղ բնաջնջումի, ձուլումի: Հայրենի անկիւն եւ թափառական ժողովուրդ: Մի ճակատագիր, որ երկմտութեան եւ տատանումի է մատնել մեր ժողովուրդը, այսինքն՝ ազգային յոռետեսութեան: Իսկ վայ այն ժողովուրդին, որ վարակւած է այս հիւանդութեամբ. այդպիսին կանգնած է գերեզմանի ափին: Չսարսափի՜նք, բայց եւ առանց սին պատրանքների եւ աւելորդ նախապաշարումների ընդունենք այդ դառնադառն ճշմարտութիւնը - մեր ապագան վտանգւած է: Գ Անիմաստ կը լինէր այս ճշմարտութինն ընդունիլ, եթէ դա մեզ միայն սարսափի պիտի մատնէ եւ ոչ ցնցէ: Ցնցումները ժողովուրդների կեանքում փրկութեան լծակներ են: Անբարոյական է եւ կորած մի ժողովուրդ, եթէ գոյութիւնն ապահովելու համար անընդունակ է խոր ցնցումների: Հոգեկան ցնցումների ընդունակ ժողովուրդները միայն կարող են վերանորոգւել: Աղիտաւոր չէ կորուստներ ունենալը, աղիտաւոր է զուր կորուստներ ունենալը, այսինքն՝ անցեալի դէպքերից խրատւիլ, փորձւիլ, սթափւիլ չիմանալը. պարզ՝ աղիտաւոր է վերագնահատումների անընդունակ լինելը: Առանց վերագնահատումի՝ անիմաստ է որոնումը, իսկ առանց որոնումների՝ ոչ թէ միայն ժողովուրդների միտքն է մեռնում, այլ եւ հենց իրենք՝ ժողովուրդները: Վերագնահատումի պիտի ենթարկենք ոչ միայն դէպքերի առարկայական բնոյթը, այլ մանաւանդ մեր հոգեւոր կեանքի ենթակայական տարրերը: Պիտի որոնենք, փնտռենք, գտնենք մեր դժբախտութեանց իրական պատճառները, ճանաչենք մեր իսկական վէրքերը, ախտորոշանքի պիտի ենթարկենք մեր ժողովուրդի հոգին, որից յետոյ միայն խօսք կարող է լինել բուժումի մասին: Իսկապէս, ինչո՞ւ պարտւեց եւ բարեկամներից լքւեց հայ ժողովուրդը: Ո՞վ է մեղաւոր, երկրի աշխարհագրական դի՞րքը, քրիստոնէական Եւրոպա՞ն. մահմեդական Ասիա՞ն, ճակատագի՞րը: - Բոլորը՝ բացի մեզնից,- այսպէս կը տրամաբանէ մեր անուղղայ քաղքենիամտութիւնը: Այս մտայնութի՜ւնը… գանգատւում, դժգոհում է նա, անիծում է ճակատագիրը եւ կրկնում անվերջ, թէ ընկած ենք աշխարհի մեծ ճամբաների վրայ, թէ աշխարհագրական ճամբաները վատ են: Այստեղ կայ մի խղճուկ ճշմարտութիւն, բայց դրա հանդէպ ի՜նչ հոյակապ առաւելութիւններ: Չէ՞ որ մեր բարձրաւանդակն անառիկ է, մեր լեռները՝ մէկ մէկ անխոցելի պատնէշներ: Անտեսել այս իրողութիւնը եւ ողբալ ճակատագիրը ոչ այլ ինչ է, քան թոյլի, անարիի ինքնարդարացում: Թոյլի ինքնարդարացում - տկարի հոգեբանութիւն: Այստեղ ոչ միայն նախապաշարում կայ, այլ եւ առաքինութեան թերի: Անարդար կը լինէր հաւատալ հիւանդներին, երբ սրանք գանգատւում են աշխարհից: Աշխարհը պատկերացում է, իսկ պատկերումի աղբիւրը հոգին է: Հոգու հիւանդութիւն ունին ժողովուրդները, երբ դժգոհում են իրենց հայրենիքից: Գուցէ իրօք աշխարհի ամենէն անառիկ բարձրաւանդակներից մէկի վրայ բազմած ժողովուրդը անարժան է իր ճակատագրին, բայց ճակատագիրը՝ երբեք ապերախտ: Լինէր հզօր՝ աշխարհի այդ հոյակապ կամուրջի վրայ հրաշքներ կը գործէր հայութիւնը: Տկար էր, տկարացաւ - դառաւ անարժան իր բնաշխարհին: Հիւա՜նդ, դժբախտ ժողովուրդ, որ մինչեւ այժմ երկու առաքինութիւն է ունեցել՝ իր դժբախտութիւները վերագրել արտաքին պատճառների եւ փրկութինը յուսալ արտաքին ոյժերից: Այստեղ է պատճառը մեր տարօրինակ հաւատի եւ խանդավառութեան, երբ օտարը խոստումներ է կատարում, եւ նոյնքան տարօրինակ հիասթափութեան եւ յուսալքումի, երբ նա դրժում է խոստումները: Աղիտալի ինքնաժխտում, որ մեզ հոգեբանօրէն այնքան անարժէք է դարձրել, որ անգամ մեր դժբախտութեանց մէջ մեղքի որոշ բաժին էլ մեզ տալը զլանում ենք: Մենք այնքան անարժէք ենք թւում մեզ, որ չենք կարծում, թէ քաղաքական աշխարհում ոեւէ բանի պատճառ - անգամ դժբախտութեան - մենք կարող ենք լինել: Ամէն ինչ լինում է, գուցէ մեզ համար, բայց մեզնից դուրս, անկախ մեզնից: Քաղաքական մի կոյր պատեհապաշտութիւն, որ մթագնել է մեր բանականութիւնը անգամ մի կոպիտ, մի աղաղակող ճշմարտութիւն տեսնելու - այն է, թէ մեր դժբախտութիւնների համար մեղաւոր են ոչ թէ բոլորը, բացի մեզնից, այլ նախ եւ առաջ մենք:
Դ Տարօրինակ է - տրամաբանում է մեր քաղքենիամտութիւնը - մեր հաւատքը դէպ Եւրոպան կոյր զգացում էր, մեր ներողամտութիւնը դէպ թշնամին՝ քրիստոսային, բայց եւ այնպէս մենք ջարդւեցինք ու լքւեցինք: Ոչինչ կայ տարօրինակ, ջարդւեցինք եւ լքւեցինք, որովհետեւ եւրոպացու հոգեբանութեան բոլորովին անծանօթ էինք: Դէպի Եւրոպան մենք ունէինք մի քրիստոնէական զգացում եւ շնորհիւ մեր տարօրինակ խորհրդապաշտութեան - մեր ազգային հիւանդութեան - մեր սեփական տրամադրութիւնները դրել էինք եւրոպացու հոգու մէջ եւ ամենախոր կերպով հաւատացել, թէ բոլոր քրիստոնեայ ժողովուրդները նոյն զգացումներն ունին մեր հանդէպ, թէ բոլոր պատերազմները մղւում են յանուն մեր փրկութեան: Այս ինքնախաբէութիւնը մղեց մեզ քաղաքական մուրացկանութեան, եւ քանի որ մենք նաեւ թոյլ էինք՝ անձնատուր եղանք լալկանութեան: Մուրացկանութիւն եւ լալկանութիւն - մի ամբողջ ժամանակի հոգեբանութիւն, քաղաքական մեր միակ զէնքը: Լալկանութիւնը, սակայն, ապացոյց է հոգեւոր տհասութեան կամ անարիութեան: Մուրացկանութիւնը զզուելի է ընդհանրապէս: Մուրացկանին օգնում են ոչ միայն կարեկցանքից դրդւած, այլ եւ յաճախ զզւանքից: Աւելի սարսափելի է քաղաքական մուրացկանութիւնը, քանի որ քաղաքականութեան մէջ կարեկցանք չկայ, իսկ զզւանք՝ շատ քիչ: Անորակելի է մուրացկանութիւնը քաղաքականութեան մէջ: Աներես մուրացկանի եսականութիւնը բոլորովին բնական է համարում, որ մարդիկ, թէկուզ ամենէն ինկածները, գթան իրեն: էլ ավելի աներես է մուրացկանը եւ պահանջկոտ, եթէ նա միաժամանակ եւ հաշմանդամ է: Ահա մուրացկանի այս եսականութիւնը եւ հաշմանդամի պահանջկոտութիւնը դարձել են հոգեբանութիւն: Հոգեբանական այս երկու կողմերն Աւետարանի ներշնչմամբ ստացել են քաղաքական իմաստութեան, դիւանագիտական զէնքի բնոյթ: Քրիստոնէական մի հօտի համար չքնաղ առաքինութիւն, սակայն միայն քրիստոնէական հօտի: Այսօր մենք անիծում ենք քաղաքական բարերարներին, սակայն մոռանում, թէ մուրացկանին եւ հաշմանդամին անկելանոց են տալիս եւ ոչ անկախ հայրենիք: Երէկ այսպէս էինք, երբ կրօնական հօտ էինք. այսօր յաւակնութիւն ունինք մեզ քաղաքական ոյժ համարելու, բայց չենք ազատագրւել հօտային հոգեբանութիւնից, որը թափանցել է քաղաքական հոսանքների մտայնութեան մէջ, որոնք դրա շնորհիւ անգիտակցաբար կառչել են կողմնորոշումների գաղափարին: ճիշտ է, նկատելի է մի քայլ առաջ - քրիստոնէական նախապաշարումից մինչեւ կողմնորոշում - սակայն այդ բոլորի մէջ կայ մի խոստովանութիւն, այն է՝ թէ մեր ժողովրդի որոշ տարրերը քաղաքական կեանքի համար թերեւս պատրաստ չեն, խակ, անոյժ, անարի եւ ապա՝ բոլորովին չազատագրւած նախկին մտայնութիւնից: Հայ քաղաքական մտքի դեգերումների մէջ սա մի երկրորդ շրջան է - մտքի կիսանկախ դառնալու շրջանը: Այս շրջանը կարճ ժամանակում այնքան աղիտաւոր հետեւանքներ ունեցաւ եւ թւում է թէ շարունակում է էլ աւելի մթագնել, արիւնոտել մեր ճակատագիրը՝ պառակտելով, ներքուստ թուլացնելով մեր ժողովուրդը: Այս հոսանքներն արդէն արտայայտութիւն են ստացել մեր կեանքում իբրեւ ռուսական կամ արեւմտեան կողմնորոշման - խօսք կայ անգամ Տաճկաստանի մասին - ձգտող քաղաքական խմբաւորումներ, որոնց խելակորոյս, ազգային տեսակէտից անիմաստ բաղխումների հետեւանքով մեծապէս դիւրացուց Հայաստանի անկումը եւ բաժանումը Ռուսիոյ եւ Թուրքիոյ միջեւ: Սակայն այս մտայնութեան հետեւանքը միայն քաղաքական կորուստը չէ: Ամենասարսափելին այն է, որ դա անվերջ պիտի ներշնչէ մեր ժողովուրդին այն համոզումը, թէ ինքը տկար է, կարօտ ուրիշների հովանաւորութեան եւ այսպիսով կամազրկի, թուլացնի նրան՝ անընդունակ դարձնի թէկուզ իր ինքնապաշտպանութիւնը սեփական ոյժերով կազմակերպելու: Անկախութեան հաւակնութիւն ունեցող ժողովուրդները նախ պէտք է այս մտայնութիւնից ազատւին: Ինքնուրոյնութիւնից զուրկ ժողովուրդները չեն կարող պետութիւն ստեղծել: Պետութիւնը նախատեսում է ինքնուրոյն քաղաքական միտք, պայքարելու ինքնավստահութիւն, կառավարելու նախաձեռնութիւն, իսկ յաղթանակն այլ բան չէ, քան ինքնավստահ նախաձեռնութեան պտուղը: Եղան դէպքեր, երբ մեր այս կամ այն գաւառը մենակ էր, բայց վճռական մենակի հոգեբանութեան շնորհիւ յաջող կերպով տարաւ իր ինքնապաշտպանութեան դժուարին պայքարը: Եւ ընդհակառակը, այն դէպքերում, երբ մեր քաղաքականութիւնը արտաքին ոյժերի վրայ հաշիւներ արեց - մենք պարտւեցինք չարաչար:
Պարտւեցինք, որովհետեւ այսպիսի հաշիւներով ղեկավարւողը զուրկ է վճռական մենակի հոգեբանութիւնից, այսինքն՝ յաղթելու ամէն հաւանականութիւնից: Քաղաքականութիւնն ընդհանրապէս սարսափում է մենակութիւնից, իսկ կողմնորոշումների քաղաքականութիւնը այլ բան չէ, եթէ ոչ մենակութեան սարսափը: Համակւե՞լ է մի ժողովուրդ այս սարսափով - պարտւած է, կորած: Այստեղ է մեր դժբախտութեան մի այլ պատճառը. ընդունինք այս ճշմարտութիւնը եւս: Մեր մի շարք հոսանքների օտարահակ տրամադրութեանց, մեր ինքնավստահութեան պակասի եւ մեր մենակութիւնից սարսափելու պատճառով, մեր ժողովուրդը, որ այլ դէպքում պիտի կարողանար իր ինքնապաշտպանութեան գործը կազմակերպել յաջողաբար - դարձաւ կամազուրկ մի ամբոխ ու պարտւեց: Մեր պարտութիւնները հոգեբանական էին, պարտւեցինք ոչ թէ նրա համար, որ թւապէս ու թեքնիքապէս թոյլ էինք, տկար, այլ որովհետեւ այդպիսին էինք հոգեպէս: Մի օտարի հովանու տակ հայը եզակի եւ ռազմաշունչ կռւող է, իր սեփական դրօշի տակ՝ յաճախ անարի, պարտւողական: Կարսում մենք ունէինք բնական ու արհեստական դիրքերի գերազանցութիւն, թւական առաւելութիւն, աւելի լաւ պարենաւորում, բայց եւ այնպէս պարտւեցինք, որովհետեւ չունէինք վճռական մենակի հոգեբանութիւն, ինքնուրոյն կերպով որեւէ բան անելու հաւատ: Պարտւեցինք, որովհետեւ մենք միայն որպէս ազգ, մասամբ գիտակցեցինք մեր պարտականութիւնը, մասամբ հասկացանք աշխարհի իրական պայմանները, փորձեցինք ոտքի կանգնիլ, բայց ոչ ամբողջովին եւ ոչ մեր ներքին ոյժերի դրդումով: Պարտւեցինք, որովհետեւ մեր ցեղի ոգու բովանդակ ոյժերն օգտագործելու փոխարէն հովանաւորներ փնտռեցինք: Վաղը կը կորչենք իսպառ - եթէ մնացինք այս մտայնութեամբ: Կը փրկւենք, եթէ ազատւեցինք նախապաշարումներից, եթէ փորձեցինք ոտքի կանգնել, սակայն ոչ արտաքին դրդումով, օտարների ցանկութեամբ, այլ մեր ներքին, բնական, անզուսպ մղումով: Այսպիսով միայն կ՚ազատագրւի եւ կ՚ազատւի որեւէ ժողովուրդ: Այդ ճանապարհին եթէ եղան օժանդակիչ ուժեր, պիտ օգտագործենք որպէս զինակից, բարեկամ: Օգտագործել, եւ ոչ աղերսել - ըմբռնե՞ց հայն այս տարբերութիւնը - կանգնած է փրկութեան ուղիղ ճամբին:
Մինչեւ հիմա բարեգործներ եւ հովանաւորներ ենք փնտռում - հիւանդ ենք, թոյլ եւ տհաս մտահոգեպէս: Սրանից յետոյ զինակիցների մասին պիտ խօսենք, որովհետեւ հոգով առողջանալ, արիանալ ենք ուզում: Զինակիցներ եւ ոչ բարերարներ - այդ նշանակում է, թէ հայն արի է եւ ինքնապաշտպանւելու, պատերազմելու ընկեր է փնտռում: Քաջի իրաւունքն է դա, նրա, որ վճռել է մենակ յաղթել եւ զինակցում է միայն աւելի հեշտ յաղթելու համար: Արի՛ ժողովուրդ - սրան են միայն զինակցում, ձեռք մեկնում պետութիւնները: Հասկանանք եւ այս ճշմարտութիւնը: Փրկւելու համար պէտք է նաեւ արիանալ, այսինքն՝ յաղթահարել սեփական սարսափը: Սարսափից ազատագրւած հոգին միայն ընդունակ է աշխարհն առարկայօրէն տեսնել, պատկերացնել: Երկիւղը միշտ էլ ճիւաղներ է ստեղծում՝ մտացածին հրէշներ: ժողովուրդները յաճախ մեռնում են հենց այս ճիւաղներից: Քաղաքական գիտակցութեան թերին, անինքնավստահութիւն, սարսափի հոգեբանութիւն - ահա մեր եռագլխեան թշնամին: Եւ մինչեւ որ չկարողանանք այս ներքին թշնամին սպանել, անկարելի է, որ արտաքին թշնամուց ազատւել կարողանանք: Ասւած է. «Սարդս մի բան է, որ պիտ յաղթահարւի»: Այսպէս. մինչեւ որ հայ մարդը չկարողանայ ինքզինքը յաղթահարել - սպանել սարսափի անասունն իր մէջ, ներշնչւել նոր մտայնութեամբ, հոգեփոխւել, կարճ՝ մինչեւ որ չդառնայ արի եւ արիանուն ժողովուրդ՝ անհնար է, որ նա կարողանայ ո՛չ միայն քաղաքականապէս ազատւել, այլ եւ ազգովին ոչնչանալու վտանգից խուսափել: Արեւելքում մեզ համար ստեղծւած պայմանների մէջ կարող է ապրել արի եւ արիապաշտ հայութիւնը, բայց ոչ այսօրւանը: Պատերազմների մէջ յաղթանակում է արին - այս նշանակում է՝ յաղթում է նա, ով սանձահարել է իր սեփական սարսափը, ով թշնամու հետ չափւելուց առաջ կառուցել է յաղթանակի շէնքն իր հոգում: Սեքենական կոպիտ ոյժերի բաղխումը չէ պատերազմը, այլ՝ ժողովուրդների հոգեկան կարողութեանց: Դեռ աւելին՝ պատերազմը ժողովուրդների աստւածների գօտեմարտն է: Թեքնիքան՝ զէնքն է, միջոցը, հոգին՝ պատերազմի դարբինը: Զէնքն անհրաժեշտ է - սակայն արի բազուկների մէջ: Պայքարի պատրաստւող ժողովուրդները նախ սպառազինւում են հոգեբանօրէն:
Անտեսւա՞ծ է այս պայմանը - անխուսափելի է պարտութիւնը եւ թեքնիք միջոցների յանձնումը թշնամուն: Յաղթելու համար պէտք է սեփական պարտութիւնը յաղթահարել: Յաղթահարել սեփական պարտութիւնը - նշանակում է ընդունակ լինել ինքնապաշտպանութեան, որը ուրիշ բան չէ, քան թշնամու պարտութիւնը: Ինքնապաշտպանութիւն՝ ահա թէ ինչ են թելադրում ժամանակն ու առաջընթացը: Ինքնապաշտպանութիւն - ահա՛ մեր նոր կրօնը: Ինքնապաշտպանութիւն - միակ միջոցը, որ թէ՛ ժողովուրդների եւ թէ՛ սրանց աստւածների գոյութիւնն է ապահովում: Եսականութիւն չէ՛ բնաւ, երբ մի ժողովուրդ իր ինքնապաշտպանութիւնը իր կրօնն է յայտարարում: Ընդհակառակը, մի արիւնոտ ողբերգութիւն է մղում ժողովուրդներին այս համոզման եւ ամենէն արդար ժողովուրդները իրաւունք ունին այսպէս վարւելու: Ինքնապաշտպանութիւնը ոչ թէ բնական իրաւունք է իւրաքանչիւր ժողովուրդի, այլ եւ պարտականութիւն դէպ մարդկութիւնը: ժողովուրդները ապրում են իրենց, ստեղծագործում մարդկութեան համար: Ապրելու արժանի չէ միայն իրեն համար ապրողը: ժողովուրդներն ստեղծագործելու պարտականութիւն ունեն - հետեւաբար եւ ապրելու իրաւունք: Մի ժողովուրդ, որ անընդունակ է ինքնապաշտպանութեան, նշանակում է զուրկ է այդ տարրական առաքինութիւններից - առաքինութիւններ, որոնց չափանիշը ինքնապաշտպանութեան համար ցուցահանւած ընդունակութիւնն է միայն: Զո՞ւրկ է մի ժողովուրդ ինքնապաշտպանութեան ընդունակութիւնից - նշանակում է նա զուրկ է ամէն առաքինութիւնից, զուրկ՝ գոյութեան բարոյական իրաւունքից: Երկար ժամանակ աղերսում էինք կեանքի, գոյքի, պատւի ապահովութիւն - այնժամ ոչ միայն տկար էինք, այլ եւ զուրկ առաքինութիւնից: ժողովուրդների կեանքը բռնաւորների շնորհը չէ, նրանք չեն կարող ողորմութեամբ ապրիլ եւ պէտք չէ ապրին: Մակաբոյծ է մի ժողովուրդ, եթէ իր ինքնապաշտպանութեան համար յենւում է միայն օտար ոյժի շնորհին: Կեանքում մակաբոյծն անբարոյական է, իսկ նմանը տեղ չունի պատմութեան մէջ:
Առանց զայրանալու ընդունինք եւ այս ճշմարտութիւնը: Ինքնապաշտպանութիւնը մի պարգեւ չէ ուրիշից իրեն, այլ մի բան իրենից - իրեն, մի ազդեցութիւն ենթակայից - ենթակային: Ինքնապաշտպանութիւնը մի ժողովուրդի գոյութեան ներքին ճիգն է: Մինչեւ հիմա այդ ճիգն արտայայտւեց որպէս աղօթք, աղերսանք, մուրացկանութիւն - հետեւանքը՝ հազար եւ հազար կրաւորական զոհեր: Հիմա ճիգը մեր ներքին ոյժի արտայայտութիւնը պիտ լինի: Փտած են մեր հին զէնքերը, եղծանւած է հին մագաղաթը: Նոր աւետարանի խօսքը պիտ լսենք հիմա - Աւետարանը Արիութեան: Վահագնի հետ պիտ խօսենք հիմա - Աստւածը հին արիական հայութեան: Մի նոր գիրք պիտ դրւի մեր ժողովուրդի ձեռքը - Աւետարանը Արիների: Արիութիւն - այս պիտ լինի մեր սերունդների կոչումը, քանզի այդ բարձր յատկութիւնն է փրկում ժողովուրդները ֆիզիքական եւ բարոյական անկումներից, քանզի աստւածային միակ արժէքն է արիութիւնը, որով ժողովուրդները կը գնեն իրենց անկախութիւնը եւ կ՛ապահովեն զայն: Արդ թէ ինչո՞ւ արիութեան պատգամախօսները պիտ դառնան հայ մտաւոր եւ հոգեւոր կեանքի բոլոր ղեկավարները: Ե՛ւ դպրոց, եւ եկեղեցի, եւ քաղաքական կուսակցութիւններ, եւ մամուլ, ե՛ւ ապակուսակցական կազմակերպութիւններ - բոլորը, բոլորը պիտ համակւին նոր մտայնութեամբ, պիտ կրկնեն նոր ճշմարտութիւններ, կրկնեն անվերջ, անդադրում, մինչեւ որ արիական ինքնապաշտպանութեան գաղափարը դառնայ ժողովրդական մտայնութիւն, ազնիւ կիրք, հոգեբանութիւն, մինչեւ որ հայութիւնը դառնայ ինքնապաշտպանունակ: Ե Եկեղեցին: Դա վերագնահատումի պիտի ենթարկէ քրիստոնէական սիրոյ իր սխալ ըմբռնումը, որպէսզի դադարի թուլութիւնը առաքինութիւն համարել եւ սպանել մեր ժողովուրդի կամքը: Ախալ է ըմբռնել դա քրիստոնէական սիրոյ խորհուրդը եւ դրա հետեւանքով ամբողջ դարեր պատճառ դարձել մեր ժողովուրդի անօրինակ ողբերգութեան: Աիրում է նա, ով ուժեղ է, ով հոգու առատութիւն ունի, ում ոյժի բաժակը լցւած է յորդելու, թափւելու աստիճան:
Արգասաւոր չէ՛ թոյլի սէրը: Քծնանքն է թոյլի ներումը: Քրիստոսը սիրում էր, որովհետեւ ուժեղ էր. նա սիրում էր, որովհետեւ սիրելու եւ ներելու չափ հզօր էր: Նրա անձնական կեանքը պիտ դառնայ Եկեղեցուն ուղեցոյց: Նրա մահւան խորհուրդը - հերոսական զոհաբերութիւն: Նա զոհաբերեց, որովհետեւ գաղափարի հերոս էր: Միայն արին, քաջը, միայն հերոսը կարող է զոհաբերել: Անընդունակ է թոյլը ինչպէս սիրոյ, նոյնպէս եւ զոհաբերութեան: Մի ժողովուրդ, որն ընդունակ չէ այս երկու առաքինութեան - դիպւածների կը պարտի իր գոյութիւնը: Քրիստոնեան նա՛ չէ, ով քրիստոնէական վարդապետութեան տարերքը սխալ է հասկացել, ընկել նախապաշարումների ցանցի մէջ եւ տկարացել կորչելու աստիճան, այլ նա, ում մէջ մի քիչ քրիստոսութիւն կայ - մի կայծ ամենահզօր աստւածամարդու հոգուց: Նա ամենակարողն էր, ամենահզօր - մենք առնւազն կարող եւ հզօր պիտի լինինք, որպէսզի կարողանանք սիրել եւ զոհաբերել: Ախալւել, չարաչար սխալւել է մեր Եկեղեցին՝ «տնանկ»ների եւ «սնանկ»ների բարոյականութիւն քարոզելով: Արանից յետոյ սիրոյ եւ զոհաբերութեան ընդունակ արի ժողովուրդի մասին պիտ խօսի, եթե ուզում է, որ քրիստոնէութեան հետքերը մնան Փոքր Ասիայում եւ Հայաստանում: Ուժեղ եւ արիական ժողովուրդ, այնպիսին, որ ընդունակ լինի արհամարհել մահը՝ յանուն իր սեփական գոյութեան: Այսպիսով կ՚ապրի ոչ միայն հայութիւնը, այլ եւ Հայոց եկեղեցին: Ինքնապաշտպանութիւնը հայ ժողովուրդի - ահա Հայ եկեղեցւոյ նոր հաւատամքը: Չընդունե՞ց այս ճշմարտութիւնը, չքարոզե՞ց, չտարածե՞ց ամէն օր այս փրկարար գաղափարը, իր բոլոր միջոցներով չնպաստե՞ց մեր ինքնապաշտպանութեան գործին - կործանւած է դա: Մամուլը: Նրա պարտականութիւնն է - խտացած ճշմարտութիւններ տալ ժողովուրդին: Նպատակը - այս ճշմարտութիւներով լուսաւորել ժողովուրդին դէպի ապագան:
Չունի՞ մամուլն այս կոչումը՝ աւելորդ մակաբոյծ է դա եւ զուր տեղը ժողովուրդները կերակրում են զայն իրենց հաշւին: Դժբախտաբար, որոշ բացառութեամբ, այսպիսին է՝ մերը, հայկականը: Լրագրութիւն եւ ո՛չ մամուլ - այս նշանակում է, թէ մենք դեռեւս տհաս ենք, թէ չենք կարողանում մեր կեանքի ներքին կնճիռները գտնել, լուսաբանել զանոնք եւ մեր միտքն զբաղեցնում ենք արտաքին եղելութիւններով, լուրերով: Մեզ համար դեռ այն է հետաքրքիրը, ինչ մեզնից դուրս է կատարւում կամ միայն արտաքուստ առնչութիւն ունի մեզ հետ: Այս մտայնութիւնը իշխել է մեր լրագրութեան մէջ համարեայ իր սկզբնաւորութեան օրից: Փրկութիւնը դրսից է - այս բաւական է, որ լրագրութիւնը խանդավառւի արտաքին բարենպաստ նշաններով, մի դիւանագէտի կարեկից ժպիտով, մի անւանի եւրոպացու հայասէր արտայայտութիւնով, մի միսիոնարական ընկերութեան հայանւէր ջանքերով, մի խաղաղասիրական վեհաժողովի հայանպաստ բանաձեւով, մի պարլամենտական գործիչի զգացւած ճառով որեւէ կոտորածից յետոյ եւ վերջապէս այնպիսի բաներով, որոնք ժողովուրդների ինքնապաշտպանութեան կամ փրկութեան համար ոչ մէկ իրական նշանակութիւն ունին: Եւ այսպէս ամբողջ տասնամեակնե՜ր… եւ ոչ ոք է զգացել, թէ այդպիսով մեղսակից է դառնում հայկական ողբերգութեան՝ վրիպեցնելով ժողովուրդի ուշադրութիւնը իր փրկութեան միակ զէնքից - ինքնապաշտպանութիւնից: Եղել են լրագրային արտայայտութիւններ, յաճախ նոյնիսկ ինքնապաշտպանութեան քարոզչութիւն, սակայն այդ բոլորը թերի, ոչ զերծ արտաքին ոյժերի հանդէպ ունեցած նախապաշարումներից, հետեւաբար ոչ ամբողջովին ճշգրիտ, ոչ օգտակար: Լրագրութիւն, որ տասնեակ տարիների ընթացքում չի կարողացել իր ժողովուրդի դժբախտութեան իսկական պատճառները մատնանշել, հազար եւ հազար զոհերից յետոյ մի ընդհանուր ճշմարտութիւն գտնել եւ ջանալ այդ ճշմարտութիւնը զանգւածների հոգեբանութիւնը դարձնել: Լրագրութիւն, որի որոշ օրգանները արտաքին ոյժերի հանդէպ ներող են, քծնող, խնկարկող, իսկ ներքուստ՝ պառակտիչ, անհանդուրժող եւ ամբարտաւան: Լրագրութիւն, որի որոշ օրգանները ղեկավարւում են փողոցի առաքինութիւններով կամ տարփողելով մեծ ժողովուրդների ոյժն ու հմայքը, վատաբար արհամարհում են սեփականը: Լրագրութիւն՝ որ բորբոքում է թայֆայական կրքերը եւ ընդունակ չէ
մի տարրական ճշմարտութիւն ըմբռնելու. այն է, թէ ժողովրդի ինքնապաշտպանութիւնը մի գործ է, որի մէջ ամէն հոսանքի եւ ուղղութեան մարդիկ միակամ պիտ լինեն: Լրագրութիւն, որ տարիների խանդավառութիւնից՝ դէպ օտար յոյսերը, այսօր հիասթափւած հայհոյում է աջ ու ձախ բոլոր ազգերին ու լեզուներին, եւ անընդունակ է ըմբռնելու, թէ մեղաւորը օտարները չէին, որ հայ ժողովուրդը չմղւեց, չդիմեց ինքնապաշտպանութեան եւ ջարդւեց: Լրագրութիւն, որ ամէն օր աղաղակում է, թէ հայութիւնը զոհ գնաց աշխարհակալ ժողովուրդների քաղաքականութեան, եւ անգիտակցաբար մխրճւել է դիւանագիտական կնճիռների մէջ, խօսում է կողմնորոշումների մասին՝ դիւանագիտական ծիծաղելի մակերեսայնութեամբ: Այսպիսի լրագրութիւնը աւելորդ է հայ ժողովուրդին: Ինչպէս Հայ եկեղեցին, նոյնպէս եւ մեր մամուլը պիտ հոգեփոխւի: Լրագիր մենք շատ ունենք, նոյնիսկ աւելորդ, հիմա պէտք է վերադաստիարակիչ հրապարակախօսութիւն: - Հրապարակախօսութիւն, որ անսխալ կերպով ախտանշէ մեր ցեղին հոգերը եւ արմատական միջոցներ առաջարկի, որ վերագնահատումի ենթարկէ մեր անցեալը եւ նոր ճշմարտութիւններ որոնէ, որ լուսաբանի մեր ժողովուրդի կնճիռները, որ կռահի իր ժողովուրդին սպառնացող վտանգը եւ դառնայ նրա հոգեւոր սպառազինումի ահազանգը: Մամուլ, վերջապէս, որ ազատւի օտարահակ մտայնութիւնից եւ արիութիւն քարոզի, որ խլեակների փոխարէն հերոսական ժողովուրդի մասին խօսի եւ այդ այդպէս , մինչեւ որ հայութիւնը՝ խրոխտաբար կանգնած իր բարձրաւանդակի վրայ ապացուցէ աշխարհին, թէ ինքը արի է - տէր իր հայրենիքին եւ ճակատագրին: Զ Կուսակցութիւնները: Հրամայողաբար պիտ հոգեփոխւեն նաեւ կուսակցութիւնները - սրանք՝ մասնաւորապէս: Մեր ներքին հակամարտութիւնները զինակցում են արտաքին թշնամուն՝ ընդդէմ մեր ժողովուրդին եւ երկրին: Դժւար է հաւատալ, թէ կուսակցամիջեան այլանդակ պայքարի կատաղութիւնը բղխում է միայն դէպ հարազատ ժողովուրդն ունեցած սիրուց. - ժողովուրդ, որի փրկութեան մասին տարբեր ըմբռնում ունեն պայքարող կողմերը:
Մեր կուսակցութեանց պայքարի միակ «մարտական միջոցը» պիտ լինէր բարոյական կշտամբումը եւ ոչ աւելին. ոչ սուտը, զրպարտութիւնը, իրողութեանց խեղաթիւրումը, եւ նման բարոյազուրկ ու դատապարտելի դէմքերը: Մանկօրէն միամիտ են այն կուսակցութիւնները, որոնք ժխտելով բարոյականութիւնը քաղաքական պայքարի մէջ՝ կարծում են, թէ կարող կը լինեն բարոյական մաքրութիւն պահել իրենց շարքերում: Բարոյականի աղքատութիւն - ասել է բարոյական ոյժերի աղքատութիւն: ժողովուրդի մի մասի անունից հայհոյել միւսին՝ հակառակորդին եւ տղայաբար ժխտել նրա գոյութեան իրաւունքը - դեռ չի նշանակում դաստիարակել իր շարքերը: Անիմաստ եւ զզւելի է քննադատութիւնը, եթէ ստեղծագործութիւն չէ դա: Ով օրն ի բուն զբաղւում է իր հակառակորդի թերութեանց քննադատութեամբ - նա առնւազն զիջումներ է կատարում իր սեփական յոռութիւնների հետ: Այդպիսին կարող է շահել, բայց շահած կը լինի ի հաշիւ իր բարոյական առողջութեան: Այդպիսին կարող է եւ վնասել իր հակառակորդին, բայց ինքը ոչինչ կը շահի: Ստորնութիւնը մնում է ստորնութիւն անգամ այն դէպքում, Երբ նա կատարւում է յանուն ամԵնանւիրական շահԵրի. դա նախ բարոյազրկում է Եւ տկարացնում իրԵնից օգտւողին: Անվերջ բարի խօսել իր կուսակցութեան եւ չար այլոց մասին - եւ ծիծաղելի է, եւ անարդար: Հոգեպէս անառողջ է նմանը: Խուժանավարել՝ չարաշահել զանգւածների մութ զգացումները եւ կոյր ատելութիւն ստեղծել հակառակորդների հանդէպ - չի նշանակում գաղափարական պայքար վարել: Այդպիսին ընկածութեան է մղում իր շարքերը. այդպիսին չարիք է եւ իրեն, եւ իր հակառակորդի, եւ իր ժողովուրդի համար: Կոյր ատելութեամբ հիւանդ՝ մեր կուսակցութիւններից ոմանք մոռացել են հայ ժողովուրդի ինքնապաշտպանութեան սրբազան գործը. յանուն որի - իբրեւ թէ - կեանքի են կոչւած: Նրանք շարունակում են նեղսիրտ եւ իրարամերժ կռիւը՝ տկարանալով եւ տկարացնելով մեր ժողովուրդը, խաթարում նրա հաւաքական հոգին՝ կատարում այն, ինչ որ պէտք է արտաքին թշնամուն:
Եւ այդ ամէնը միամտօրէն կոչում են ժողովրդասիրութիւն, երբ էապէս ժողովրդասպանութիւն է տեղի ունեցողը: Այո, ժողովրդասպանութիւն: Մտաւոր կարճատեսութիւն է չհասկանալ, թէ անվերջ ու անդադրում վերանորոգութիւն է կեանքը: Հոգեւոր անշարժութիւն - ասել է բարոյական մահ, մահացում: Անտարբերութիւն, յոռատեսութիւն, բարոյական մահացում - ժողովուրդների անձնասպանութեան դանդաղ ձեւեր են սրանք: Վերանորոգւելու անընդունակ ժողովուրդները մեռնում են ամէն ժամ, ամէն վայրկեան: Այո՛, հոգեվարում են այն ժողովուրդները, որոնք հոգեպէս ծոյլ են ապրում, որոնք ղեկավարւում են պատահականութեամբ, խճճւած քաղաքական մոլորութիւնների եւ հոգեբանական սխալանքների մէջ: Մեր կուսակցութիւնները կամ չեն հասկանում այդ, կամ ժամանակ չունեն հասկանալու: Նրանց պակասում են ճշմարտութիւններ, որ փրկել գիտեն: Չկայ, չի նկատւում մտքի ու ոգու լարում, իսկ ճշմարտութիւնները կարելի է հասկանալ միայն այդ լարումով: Չկայ ստեղծագործութիւն, չկայ բարոյական ոյժերի մթերում: Կայ ընդհակառակը, կայ հասկացողութիւնների քաոս եւ անիշխանութիւն, կայ հոգեկան լճացում, կայ բարոյական մակաբուծութիւն - հոգեբանական մի աղիտալի մթնոլորտ, որի մէջ չեն աճում, չեն փթթում բարոյական ոյժեր: Իսկ նման մթնոլորտում կը դաստիարակւեն անարի, փոքրոգի եւ պարտւողական սերունդներ միայն - անարի ժողովուրդ, որի ոյժերի մեծագոյն մասը սպառւում է վախի եւ անհանգստութեան մէջ: Կայ օտարահակ կողմնորոշումների գերագնահատումն եւ սրանց խելագար հակամարտութիւնը՝ ծնունդ թոյլերի հոգեբանութեան: Կայ անվճռականութիւն - ասել է թուլութիւն, որը ցոյց տւող ազգը մեծապէս արագացնում է եւ ուժեղացնում թշնամու հարւածը: Կայ այն ամէնը, ինչ որ անյոյս եւ վտանգւած է դարձնում մեր ժողովուրդի ապագան: Մեղմ ասած՝ ստեղծւել է մի դրութիւն, որ մահւամբ է սպառնում մեր ժողովուրդին:
է Նա - անհատ թէ հաւաքականութիւն - որը բարոյապէս կատարելագործւում է՝ ուղղակի թէ անուղղակի կերպով նպաստում է իր շրջապատի բարոյական զարգացման: Մեր կուսակցութիւնները՝ թողած բիւզանդական վէճերը եւ ամէն գնով իրար գետին զարկելու անմիտ ցանկութիւնը, թողած հակառակորդի թերութեանց ամենօրեայ ցուցադրութեամբ իր սեփական այլանդակութիւնները քօղարկելու սին ճիգերը, - թողած ամէնը, հրամայողաբար պիտ զբաղւեն ինքնադաստիարակութեամբ: Անհատ թէ ժողովուրդ - սրանք միշտ էլ աւելի ուժեղ են, քան կարիքը, քան վտանգը, քան թշնամին - սրանք միշտ էլ կարող են գերազանցել իրենց, բարձրանալ իրենցից, եթէ սրանց չի պակասում սեփական ոյժերով ոտքի կանգնելու կամքը: Բարձրանալով՝ հոգեպէս բարձրացնել մեր ժողովուրդը, ինքնուղղումով սրբագրել ժողովուրդի հոգին: Գիտակցելով, թէ ժողովուրդները չեն պարտւում, եթէ չեն ուզում պարտւել - գիտակցելով այդ ճշմարտութիւնը, մեր կուսակցութիւնները զայն իրենց շարքերի միջոցաւ պիտ ներշնչեն մեր ժողովուրդին՝ սրան հոգեպէս գօտեպնդելու համար: Մեր կուսակցութիւնները, սրանց միջոցաւ եւ ժողովուրդը խորապէս պիտ գիտակցեն. - Քանի դեռ տրտնջում է, աղերսում, լալիս մի ժողովուրդ՝ պէտք չէ օգնել նրան, քանզի այդպիսին կամովին հրաժարւում է իր գոյութեան իրաւունքից: - Չարժէ եւ չի կարելի օգնել ընկածին, եթէ նրան պակասում է ինքնօգնութեամբ ոտքի կանգնելու կամքը: - Ով չի աշխատում իր բովանդակ ոյժերով՝ իրաւունք չունի ուրիշներից օգնութիւն սպասելու: - Սեփական ոյժերով ինքնապաշտպանւելու անընդունակ ժողովուրդները պատժւում են մահւամբ: - Իրաւունքը ոյժի հասկացողութիւն է եւ ոչ տրամաբանական, ինչպէս եւ պայքարը յանուն իրաւունքի - բարոյական հիմքը ժողովուրդների գոյութեան - անէծք չէ, այլ օրհնութիւն: Դատապարտւած է մի ժողովուրդ, եթէ նա իրաւունքը զոհաբերում է իր յանցաւոր հանգստին եւ ոչ ընդհակառակը: - Թոյլը մեղաւոր է, որ թոյլ է: Անբարոյականութիւն է թուլութիւնը՝ ստեղծւած սնուցանելու ոյժը: ժողովուրդները իրենց թուլութեանց մեղքերը կը քաւեն որպէս պարտութիւն, ստրկութիւն, որպէս անփառունակ գոյութիւն: - Անպարտելի է այն ժողովուրդը, որ ղեկավարւում է ոգու ձեռքով: Այնտեղ, ուր կայ ոգու, ասել է՝ բարոյական ոյժերի ապացոյցը - այնտեղ թւական գերազանցութիւնը, քարը, մետաղը, գրեթէ կորցնում են իրենց նշանակութիւնը: Ոգու հետ զինակցողը բարոյական ոյժերի հետ է զինակցում, որի միջոցներն աճում են անհաւատալիութեան աստիճան, դառնում անսպառելի: - Գլխաւոր դերը ժողովուրդների պատմութեան մէջ խաղում են ո՛չ արտաքին պայմանները, ո՛չ քաղաքական կողմնորոշումը, ո՛չ էլ դիպւածները, այլ՝ իրենց հոգեբանական նկարագիրը: - Մի ժողովուրդի գոյութեան արտաքին պայմանները հարազատօրէն կապւած են նրա ներքին հոգեկան դրութեան հետ: Ասել է՝ ամէն ժողովուրդ այնտեղ է, ուր նա հասել է իր բարոյական ոյժերի մղումով: Գիտակցելով այդ ամէնը՝ մեր կուսակցութիւնները, մեր Եկեղեցին, մեր դպրոցը, մամուլը պիտ հոգեփոխեն մեր ժողովուրդը: Գիտակցելով, հարազատելով եւ գործադրելով այդ փրկարար ճշմարտութիւնները՝ մեր մտաւորականութիւնը պիտ յաջողի վերադաստիարակութեամբ հոգեբանօրէն բարձրացնել հայութիւնը, նրան պիտ յաջողի մեր ժողովուրդի ոգու անպարտելիութեամբ ապահովել նրա անպարտելիութիւնը - նրա ֆիզիքական եւ բարոյական գոյութիւնը: Պէտք է վերադաստիարակութիւն - իմաստուն դաստիարակութիւն է պէտք՝ վերջին խաղաթուղթը ապագան վտանգւած ժողովուրդների: Դաստիարակութի՛ւն, որ յեղաշրջէր մինչայժմեայ թոյլի մեր հասկացողութիւնը իրաւունքի եւ քաղաքական բարոյականի, քրիստոնէութեան, ոյժի եւ թուլութեան, պատերազմի եւ խաղաղութեան մասին: Դաստիարակութի՛ւն, որ ազգային հզօր զգացումով եւ արթուն գիտակցութեամբ զինէր հայութիւնը, որ արիացնէր եւ դառնար մայրը բարձր ժողովրդասիրութեան եւ գաղափարապաշտութեան, մղէր ընդհանուրի շահը միշտ էլ գերադասել անձնականից, թելադրէր անհատին ընդհանուրի երջանկութեան մէջ փնտռել իր անձնական երջանկութիւնը, մտատրամադրէր բոլորին, բոլորին՝ աւելի պարտականութեանց տէր զգալ իրենց, քան իրաւունքների, որ մղէր հայ մարդուն մեռնել ապրելու եւ ապրեցնելու եւ ոչ թէ ապրել՝ մեռնելու համար, որ իրականացնէր սոցիալական հնարաւոր արդարութիւնը մեր ժողովուրդի մէջ - միակ
պատճառը անարինԵրի, ընչազուրկնԵրի Եւ վատԵրի չգոյութԵան, ասԵլ է Եւ հայրԵնիքնԵրի անպարտԵլիութԵան: Փրկարար դաստիարակութիւն, որ տար մեզ անհրաժեշտ առաքինութիւններն այն ժողովուրդների, որոնք արի են եւ վստահութեամբ կը նային իրենց ապագային, որ բարձրացնէր մեզ մինչեւ գերագոյն ըմբռնումն ու զգայնութիւնը, - յատկութիւններ, որոնք կը հարիւրապատկեն ժողովուրդների բարոյական կորովը: Դաստիարակութիւն, որ հոգեփոխէր եւ փրկէր մեր ժողովուրդը: Ահա՛ այս նոր դաստիարակութեան ստեղծագործ եւ փրկարար գործին է, որ անվերապահօրէն եւ վճռաբար պիտի լծւեն մեր կեանքի եւ պատմութեան ընթացքը շարժող բոլոր հաւաքականութիւնները՝ ազգային մի բարձր մարմինի հսկողութԵան տակ, ընտրւած բոլոր հոսանքնԵրից: Հրապարակ հանելով մեր ժողովուրդի հոգեւոր վերանորոգման անհրաժեշտութեան խնդիրը - կ՚ուզէի հաւատալ, թէ մեր մտաւորականութիւնը հոգեպէս անհանգիստ է մեր ժողովուրդի ապագայի նկատմամբ, թէ նա - մեր ունեցած ահաւոր կորուստներից յետոյ - ժողովրդասպանութեան համազօր կը համարի հինի շարունակութիւնը եւ երկաթէ անհրաժեշտութիւնից մղւած՝ առաքինութիւն կ՚ունենայ անկուսակցականանալ գոնէ մեր ժողովուրդի ինքնապաշտպանութեան խնդրում: - Մեր պատմութիւնը յետ այսու աղիտալի սխալների կրկնութիւնը պէտք չէ լինի, այլ՝ սրբագրութիւնը: էլ ոչի՛նչ այն ամէնից, ինչ որ արւԵլ է Եւ արւում է արտաքին թշնամու գործը հԵշտացնԵլու համար - սա պիտ լինի ինքնազգաստացումի եւ փրկութեան հրաւիրող մեր օրւայ աղաղակը: Արւե՞ց այդ, վարւե՞ց այսպէս մեր մտաւորականութիւնը - վաղն ազգովին պիտ լինենք այն, ինչ որ ուզում ենք լինել: Մարդկային աչքը դեռ չի տեսել այն մեծութիւնը, որին կարող են հասնել անհատներն ու ազգերը՝ իրենց հոգեկան ոյժերի զարգացմամբ: Վաղն այն ժողովուրդներին է, որոնք գիտակցում եւ գործադրում են այս ճշմարտութիւնը: Վաղը յաղթԵլու է նա, որը մինչ այդ վաղը իր հոգու մէջ կը տանի յաղթանակը: Հասկանանք, հարազատենք այս ճշմարտութիւնը եւ աշխատենք վաղւայ համար - եթէ չենք ուզում կորչել որպէս ազգ:
[[Կատեգորիա:Գարեգին Նժդեհի գրքեր]]
ry7pj4rpkh2ckntpxamgaf94b4jser7
395570
395569
2026-09-14T10:44:48Z
Emptyfear
547
395570
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title=ԲԱՑ ՆԱՄԱԿՆԵՐ ՀԱՅ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ|author = Գարեգին Նժդեհ |section =|notes = }}
Քննադատել — հոգեպէս տառապել է նշանակում:
''Գրքույկով տպագրվել է Բեյրութում, 1929թ.''
Մեղքերն եմ ասում եւ ո՛չ մեղաւորը: Բուլղարական առած
== Ա ==
Վերջին տասնամեակի դէպքերը — թրքահայոց կոտորածը, Հայաստանի ստեղծւիլը, նրա կորուստը, ռուս-տաճկական նոր սահմանագծումը, սրա հետեւանքով Մերձաւոր Արեւելքում մեզ համար առաջ եկած ծանր պայմանները, հայրենազուրկ հայութեան տագնապի վիճակն արեւմտեան գաղութներում եւ այլն — մեզ դրին նոր իրողութիւնների առաջ: Ցնցւեց մեր կեանքն իր էական բոլոր կողմերով: Հսկայական փոփոխութիւններ առաջ եկան, ուշագրաւ երեւոյթներ: Եւ հանրածանօթ իրողութիւն է, որ այս դէպքերը զարգացան բոլորովին հակառակ՝ մեր տրամադրութեանց՝ արտաքին իրողութիւնների թելադրութեամբ: Մենք անզօր եղանք ուղղութիւն տալ նրանց: Այս նշանակում է, թէ ներքուստ մենք պատրաստ չէինք դէպքերի իմաստը հասկանալու, զանոնք մեր քաղաքական ձգտումներին համընթաց դարձնելու: Մենք ունէինք հոգեբանական սարսափելի թերի եւ բնական է, որ հետեւանքը այլ բան չէր կարող լինել, քան այսօրուայ անմխիթար կացութիւնը: Մակայն կացութիւնը առանձնապէս ողբերգական բնոյթ է ստանում այն պատճառով, որ մինչ մի կողմից աղէտներից ու փորձութիւններից յետոյ պատմութեան բերումով մեր ժողովուրդը հասունանում է, նրա մէջ անկախութեան գաղափարը ժողովրդականանալով դառնում է հոգեբանութիւն, միւս կողմից նա տկարացել է, փոքրացել եւ Արեւելքի պայմաններում մի ինքնուրոյն պետութիւն ստեղծելու համար — թւական ուժի տեսակէտից — դարձել է խնդրական: Բնական է, որ հայոց պետութեան կորիզը պիտի կազմէ Խորհրդային Հայաստանը իր 28,000 քառ. քիլօմետր տարածութեամբ եւ մօտ մի միլիոն բնակչութեամբ: Չլինէին մահմեդական Արեւելքի իւրայատուկ պայմանները եւ իսլամ ժողովուրդի փոխյարաբերութիւնները դարերի արիւնոտ իրողութիւններով հոգեբանութիւն դարձած անհանդուրժողութիւնը, թուրք-թաթար ժողովուրդների քաղաքական ձգտումները, գուցէ անկարելի չլինէր Խորհրդային Հայաստանի աստիճանական զարգացումը եւ աւելորդ՝ մեր մտահոգութիւնը: Մակայն մի ակնարկ քարտէսի վրայ կը բաւի հասկանալու այն, թէ ինչ է սպասում մեզ:
Այդ փոքրիկ Հայաստանի ռազմագիտական բոլոր կարեւոր կէտերը խլւած են: Նա պաշարւած է մեր դարաւոր թշնամու կողմից: Այդ պաշարումը դրւած է այնպիսի հաշիւներու վրայ, որոնք մի ակնյայտնի իմաստ ունին՝ յարմար պարագային նւազագոյն զոհողութիւններով եւ ամենակարճ ժամանակամիջոցում բնաջնջել հայութիւնը: Հայաստանը խոցելի է մի շարք տարբեր կէտերից. ընդամէնը մի քանի ժամւայ ընթացքում այդ կէտերով Թուրքիան* կարող է կտրել, իրարից բաժանել հայկական գաւառակները եւ միանալ Ազրբէյջանին: Թշնամին ունի մեզ բնաջնջելու վճիռ, մենք չունինք ինքնապաշտպանութեան ծրագիր եւ ինքնապաշտպանունակ զէնք: Սակայն տարիներն անցնում են եւ ոչ մի փորձ այդ ուղղութեամբ: Մի չափազանց ուշագրաւ եւ ցաւալի պարագայ է սա: Այդ նշանակում է, թէ մեր ժողովուրդը ոչ միայն պատերազմի եւ խաղաղութեան մասին սխալ ըմբռնում ունի, այլեւ անուղղայ է իր անփութութեան մէջ՝ դէպ սեփական գոյութիւնը, զուրկ խրատւելու եւ հրահանգւելու ընդունակութիւնից, անկարող ըմբռնելու մի տարրական ճշմարտութիւն, թէ՝ խաղաղապաշտ եւ անարի ժողովուրդները պատերազմից անհամեմատօրէն աւելի են տուժում: Բարոյա-նիւթական առաջընթաց — ասել է՝ ներոյժ ինքնապաշտպանութիւն: Առաջընթացի հրամայականն է ինքնապաշտպանութիւնը: Այլեւս ոչ ոք է հաւատում-մեր ժողովրդից զատ — թէ կարելի է կանգնեցնել առաջընթացի յաղթական կառքը՝ գետինը փռւած պարտւածների եւ թոյլերի հառաչանքներով: Այլեւս ոչ ոքի համար է գաղտնիք, թէ պետութիւնները բնական հակառակորդներ են, որոնցից ամէն մէկը ձգտում է տարածւել, ուժեղանալ, շահել իր հարեւանների հաշւին: Յարձակւում է, ով իրեն ուժեղ եւ պատրաստ է զգում յարձակւելու՝ լաւագոյն պաշտպանողականը համարելով նախայարձակողականը: Յարձակւում է նա, ով որ իր դիմացը թուլութիւն է տեսնում: Ամէն մի ժողովուրդ, երկաթէ անհրաժեշտութիւնից մղւած, նախապատրաստւում է, անում այն, ինչ որ անում են բոլորը: Թոյլը սարսափում է՝ չլինի թէ կուլ գնայ ուժեղին, իսկ ուժեղը արթուն հսկում է, որ իր հակառակորդը չգերազանցէ իրեն: Պայմանագրերն ապրում են այնքան ժամանակ, որքան ապրում են նրանց ծնունդ տւող պայմանները: Թրքօ-բօլշէւիկեան պայմանագրին կարող են ապաւինել միայն նրանք, որոնց տգիտութիւնը ներելի չէ մեր դարում:
Եւ խաղաղապաշտ ու անարի ժողովուրդները տկարանում են եւ դառնում որսը նրանց, որոնց ոյժը աճում է եւ ծաւալւում անդիմադրելիօրէն: Հասկանանք եւ հետեւեալը.
— Յանուն խաղաղութեան չեն կնքում պայմանագրերը, այլ յանուն պետութեանց օրւայ կենսական շահերի: Պետութիւնները հաշւի են առնում միջազգային իրաւունքը եւ յարգում իրենց ստորագրած պայմանագրերը քանի դեռ շահում են գոյութիւն ունեցող դրութիւնից. սակայն հենց որ մի այլ դրութիւն, հենց որ մի ուրիշի թղթէ բարեկամութիւնը իրենց աւելի շահաւէտ թւաց՝ նրանք թքում են պայմանագրերի վրայ, լքում իրենց նախկին զինակիցներին եւ սպառնում աշխարհի խաղաղութեան: Այս է իրերի առարկայական դրութիւնը, այս է իրական աշխարհը եւ ոչ այն, որի սխալ եւ խաբուսիկ պատկերացումով օրօրւել եւ օրօրւում է մեր զգացմունքային ազգը:
== Բ ==
Մի աշխատասէր եւ նիւթական ապագայի համար այնքան ձիրքերով օժտւած ժողովուրդ, որ նիւթական բարիքներ կուտել եւ ամբարել գիտէ տարւայ բոլոր եղանակների համար, որ ծիծաղելի կը համարէ, եթէ մէկը ամրան միայն արեւի գեղեցկութեամբ հիանայ եւ չմտածէ ձմրան մասին — զարմանալիօրէն իդէալիստ է դէպի խաղաղութիւնը, աղօթում է նրա արեւին եւ բնաւ չի հաւատում, թէ պատերազմի ձմեռ կայ: Աակայն պատերազմը գալիս է հակառակ մեր ցանկութեան, որովհետեւ հակամարտութեան օրէնքն է կառավարում աշխարհը: Այս ճշմարտութիւնը չէ ուզում հասկանալ մեր ժողովուրդը — դրա համար էլ խաղաղ տարիների քրտնաջան աշխատանքով կուտակած բարիքները պատերազմի օրերին տալիս է թշնամուն, իսկ ինքն իբրեւ մուրացկան ծանրանում է օտարների վրայ: Մենք կ՚ուզէինք, որ մեր ժողովուրդը եւս վերջապէս ըմբռնէր, թէ խաղաղութիւնը ոչ թէ յաւերժական չէ, այլ ժամանակաւոր զինադադար միայն: Խաղաղութիւնը նոյնիսկ նորմալ վիճակ չէ, խաղաղութիւն չկայ մեր երկրագնդի վրայ, չի կարող լինել եւ մարդկային պատմութեան մէջ: Պատերազմը ժողովուրդների կեանքում անխուսափելի պահ է — դա չի մղւում սոսկ գիտակցական հաշիւների համար, դա մէկն է մարդկային բարեշրջման (էւոլիւցիա) ամենաբուռն արտայայտութիւններից: Պատերազմը բնազդ է, — այդ է պատճառը, որ մարդիկ պատերազմում են համարեայ ակամայից, դէմ գալով գիտակցութեան պահանջքներին, բարոյական օրէնքներին, եւ հետեւանքներին գիտակցաբար անդրադառնում հաշուեյարդարից, յաղթութիւնից կամ պարտութիւնից յետոյ: Խաղաղութիւնը օրւայ մարդկութեան համար ոչ այլ ինչ է, քան յոգնածութիւն: Պարտւած է այն ժողովուրդը, որը շուտ է յոգնում: Պատերազմի է ձգտում նա, որ կազդուրւած է: Պատերազմը կազդուրւածի, առողջի ցանկութիւնն է, ինչպէս որ խաղաղութիւնը թոյլի բաղձանքն է, յոգնածի՝ երազը: Անշուշտ, խաղաղութիւնը յոգնած ժողովուրդների համար բարիք կը լինէր, եթէ պատերազմից յաղթական դուրս եկածները խաղաղութիւնը չարաշահել չիմանային: Խաղաղութեան չարաշահումն աւելի՛ է աղիտաւոր պարտւած ժողովուրդի համար, քան նոյնիսկ պատերազմը: Պատմութեան մէջ քիչ են կոտորածային ոչնչացումների դէպքերը, մինչ հսկայական ժողովուրդներ աննպաստ խաղաղութեան մէջ, առանց արիւնոտ հարւածների, անհետացել են դանդաղօրէն: Դանդաղ ոչնչացումի մի խաղաղութիւն է մեզ համար, ինչ այսօր իշխում է Մերձաւոր Արեւելքում: Թշնամին հսկում է ոչ միայն գերեզմանացած Թրքահայաստանի, այլ Խորհրդային Հայաստանի խաղաղութեան վրայ: Ամէն րոպէ նա կարող է խանգարել այդ խաղաղութիւնը եւ եթէ մինչեւ այժմ չփորձեց խանգարել — դա նշանակում է, թէ այդպէս աւելի է նպաստաւոր իր քաղաքական նպատակների համար: Բացի այդ դժբախտ պարագան, կան հոգեբանական եւ այլ կարգի պատճառներ, որոնք մեզ աւելի յոռետես են դարձրել դէպի մեր ժողովուրդի ապագան: Նախ չափազանց նեղ եւ աղքատ է ներկայ Հայաստանը: Ինքնախաբէութիւն է յուսալ, թէ կովկասեան իւրայատուկ պայմաններում, օտար ազդեցութեան ներքոյ, շրջապատւած թշնամի ժողովուրդներով, հայութիւնը կուլտուրա-տնտեսապէս բարգաւաճի, քաղաքական ոյժ դառնայ՝ պետութիւն ստեղծէ: Ներկայ Հայաստանը կազմում է հազիւ 1/12ը մեր պատմական հայրենիքի: Դա հայրենիք չէ, այլ հայրենի անկիւն: Այժմու իր սահմաններում նա չի կարող տեղ տալ ի սփիւռս աշխարհի ցաք ու ցրիւ եղած հայրենազուրկ հայութեան՝ գաղութահայութեան, որի թափառիկ վիճակն աղիտաւոր է երկու տեսակէտից. նախ որ նա ենթակայ է ստոյգ կորստեան, օրինակ՝ Թուրքիայում կոտորածի, այլ վայրերում՝ խաղաղ բնաջնջումի, ձուլումի: Հայրենի անկիւն եւ թափառական ժողովուրդ: Մի ճակատագիր, որ երկմտութեան եւ տատանումի է մատնել մեր ժողովուրդը, այսինքն՝ ազգային յոռետեսութեան: Իսկ վայ այն ժողովուրդին, որ վարակւած է այս հիւանդութեամբ. այդպիսին կանգնած է գերեզմանի ափին: Չսարսափի՜նք, բայց եւ առանց սին պատրանքների եւ աւելորդ նախապաշարումների ընդունենք այդ դառնադառն ճշմարտութիւնը — մեր ապագան վտանգւած է:
== Գ ==
Անիմաստ կը լինէր այս ճշմարտութինն ընդունիլ, եթէ դա մեզ միայն սարսափի պիտի մատնէ եւ ոչ ցնցէ: Ցնցումները ժողովուրդների կեանքում փրկութեան լծակներ են: Անբարոյական է եւ կորած մի ժողովուրդ, եթէ գոյութիւնն ապահովելու համար անընդունակ է խոր ցնցումների: Հոգեկան ցնցումների ընդունակ ժողովուրդները միայն կարող են վերանորոգւել: Աղիտաւոր չէ կորուստներ ունենալը, աղիտաւոր է զուր կորուստներ ունենալը, այսինքն՝ անցեալի դէպքերից խրատւիլ, փորձւիլ, սթափւիլ չիմանալը. պարզ՝ աղիտաւոր է վերագնահատումների անընդունակ լինելը: Առանց վերագնահատումի՝ անիմաստ է որոնումը, իսկ առանց որոնումների՝ ոչ թէ միայն ժողովուրդների միտքն է մեռնում, այլ եւ հենց իրենք՝ ժողովուրդները: Վերագնահատումի պիտի ենթարկենք ոչ միայն դէպքերի առարկայական բնոյթը, այլ մանաւանդ մեր հոգեւոր կեանքի ենթակայական տարրերը: Պիտի որոնենք, փնտռենք, գտնենք մեր դժբախտութեանց իրական պատճառները, ճանաչենք մեր իսկական վէրքերը, ախտորոշանքի պիտի ենթարկենք մեր ժողովուրդի հոգին, որից յետոյ միայն խօսք կարող է լինել բուժումի մասին: Իսկապէս, ինչո՞ւ պարտւեց եւ բարեկամներից լքւեց հայ ժողովուրդը: Ո՞վ է մեղաւոր, երկրի աշխարհագրական դի՞րքը, քրիստոնէական Եւրոպա՞ն. մահմեդական Ասիա՞ն, ճակատագի՞րը:
— Բոլորը՝ բացի մեզնից,- այսպէս կը տրամաբանէ մեր անուղղայ քաղքենիամտութիւնը: Այս մտայնութի՜ւնը… գանգատւում, դժգոհում է նա, անիծում է ճակատագիրը եւ կրկնում անվերջ, թէ ընկած ենք աշխարհի մեծ ճամբաների վրայ, թէ աշխարհագրական ճամբաները վատ են: Այստեղ կայ մի խղճուկ ճշմարտութիւն, բայց դրա հանդէպ ի՜նչ հոյակապ առաւելութիւններ: Չէ՞ որ մեր բարձրաւանդակն անառիկ է, մեր լեռները՝ մէկ մէկ անխոցելի պատնէշներ: Անտեսել այս իրողութիւնը եւ ողբալ ճակատագիրը ոչ այլ ինչ է, քան թոյլի, անարիի ինքնարդարացում: Թոյլի ինքնարդարացում — տկարի հոգեբանութիւն: Այստեղ ոչ միայն նախապաշարում կայ, այլ եւ առաքինութեան թերի: Անարդար կը լինէր հաւատալ հիւանդներին, երբ սրանք գանգատւում են աշխարհից: Աշխարհը պատկերացում է, իսկ պատկերումի աղբիւրը հոգին է: Հոգու հիւանդութիւն ունին ժողովուրդները, երբ դժգոհում են իրենց հայրենիքից: Գուցէ իրօք աշխարհի ամենէն անառիկ բարձրաւանդակներից մէկի վրայ բազմած ժողովուրդը անարժան է իր ճակատագրին, բայց ճակատագիրը՝ երբեք ապերախտ: Լինէր հզօր՝ աշխարհի այդ հոյակապ կամուրջի վրայ հրաշքներ կը գործէր հայութիւնը: Տկար էր, տկարացաւ — դառաւ անարժան իր բնաշխարհին: Հիւա՜նդ, դժբախտ ժողովուրդ, որ մինչեւ այժմ երկու առաքինութիւն է ունեցել՝ իր դժբախտութիւները վերագրել արտաքին պատճառների եւ փրկութինը յուսալ արտաքին ոյժերից: Այստեղ է պատճառը մեր տարօրինակ հաւատի եւ խանդավառութեան, երբ օտարը խոստումներ է կատարում, եւ նոյնքան տարօրինակ հիասթափութեան եւ յուսալքումի, երբ նա դրժում է խոստումները: Աղիտալի ինքնաժխտում, որ մեզ հոգեբանօրէն այնքան անարժէք է դարձրել, որ անգամ մեր դժբախտութեանց մէջ մեղքի որոշ բաժին էլ մեզ տալը զլանում ենք: Մենք այնքան անարժէք ենք թւում մեզ, որ չենք կարծում, թէ քաղաքական աշխարհում ոեւէ բանի պատճառ — անգամ դժբախտութեան — մենք կարող ենք լինել: Ամէն ինչ լինում է, գուցէ մեզ համար, բայց մեզնից դուրս, անկախ մեզնից: Քաղաքական մի կոյր պատեհապաշտութիւն, որ մթագնել է մեր բանականութիւնը անգամ մի կոպիտ, մի աղաղակող ճշմարտութիւն տեսնելու — այն է, թէ մեր դժբախտութիւնների համար մեղաւոր են ոչ թէ բոլորը, բացի մեզնից, այլ նախ եւ առաջ մենք:
== Դ ==
Տարօրինակ է — տրամաբանում է մեր քաղքենիամտութիւնը — մեր հաւատքը դէպ Եւրոպան կոյր զգացում էր, մեր ներողամտութիւնը դէպ թշնամին՝ քրիստոսային, բայց եւ այնպէս մենք ջարդւեցինք ու լքւեցինք: Ոչինչ կայ տարօրինակ, ջարդւեցինք եւ լքւեցինք, որովհետեւ եւրոպացու հոգեբանութեան բոլորովին անծանօթ էինք: Դէպի Եւրոպան մենք ունէինք մի քրիստոնէական զգացում եւ շնորհիւ մեր տարօրինակ խորհրդապաշտութեան — մեր ազգային հիւանդութեան — մեր սեփական տրամադրութիւնները դրել էինք եւրոպացու հոգու մէջ եւ ամենախոր կերպով հաւատացել, թէ բոլոր քրիստոնեայ ժողովուրդները նոյն զգացումներն ունին մեր հանդէպ, թէ բոլոր պատերազմները մղւում են յանուն մեր փրկութեան: Այս ինքնախաբէութիւնը մղեց մեզ քաղաքական մուրացկանութեան, եւ քանի որ մենք նաեւ թոյլ էինք՝ անձնատուր եղանք լալկանութեան: Մուրացկանութիւն եւ լալկանութիւն — մի ամբողջ ժամանակի հոգեբանութիւն, քաղաքական մեր միակ զէնքը: Լալկանութիւնը, սակայն, ապացոյց է հոգեւոր տհասութեան կամ անարիութեան: Մուրացկանութիւնը զզուելի է ընդհանրապէս: Մուրացկանին օգնում են ոչ միայն կարեկցանքից դրդւած, այլ եւ յաճախ զզւանքից: Աւելի սարսափելի է քաղաքական մուրացկանութիւնը, քանի որ քաղաքականութեան մէջ կարեկցանք չկայ, իսկ զզւանք՝ շատ քիչ: Անորակելի է մուրացկանութիւնը քաղաքականութեան մէջ: Աներես մուրացկանի եսականութիւնը բոլորովին բնական է համարում, որ մարդիկ, թէկուզ ամենէն ինկածները, գթան իրեն: էլ ավելի աներես է մուրացկանը եւ պահանջկոտ, եթէ նա միաժամանակ եւ հաշմանդամ է: Ահա մուրացկանի այս եսականութիւնը եւ հաշմանդամի պահանջկոտութիւնը դարձել են հոգեբանութիւն: Հոգեբանական այս երկու կողմերն Աւետարանի ներշնչմամբ ստացել են քաղաքական իմաստութեան, դիւանագիտական զէնքի բնոյթ: Քրիստոնէական մի հօտի համար չքնաղ առաքինութիւն, սակայն միայն քրիստոնէական հօտի: Այսօր մենք անիծում ենք քաղաքական բարերարներին, սակայն մոռանում, թէ մուրացկանին եւ հաշմանդամին անկելանոց են տալիս եւ ոչ անկախ հայրենիք: Երէկ այսպէս էինք, երբ կրօնական հօտ էինք. այսօր յաւակնութիւն ունինք մեզ քաղաքական ոյժ համարելու, բայց չենք ազատագրւել հօտային հոգեբանութիւնից, որը թափանցել է քաղաքական հոսանքների մտայնութեան մէջ, որոնք դրա շնորհիւ անգիտակցաբար կառչել են կողմնորոշումների գաղափարին: ճիշտ է, նկատելի է մի քայլ առաջ — քրիստոնէական նախապաշարումից մինչեւ կողմնորոշում — սակայն այդ բոլորի մէջ կայ մի խոստովանութիւն, այն է՝ թէ մեր ժողովրդի որոշ տարրերը քաղաքական կեանքի համար թերեւս պատրաստ չեն, խակ, անոյժ, անարի եւ ապա՝ բոլորովին չազատագրւած նախկին մտայնութիւնից: Հայ քաղաքական մտքի դեգերումների մէջ սա մի երկրորդ շրջան է — մտքի կիսանկախ դառնալու շրջանը: Այս շրջանը կարճ ժամանակում այնքան աղիտաւոր հետեւանքներ ունեցաւ եւ թւում է թէ շարունակում է էլ աւելի մթագնել, արիւնոտել մեր ճակատագիրը՝ պառակտելով, ներքուստ թուլացնելով մեր ժողովուրդը: Այս հոսանքներն արդէն արտայայտութիւն են ստացել մեր կեանքում իբրեւ ռուսական կամ արեւմտեան կողմնորոշման — խօսք կայ անգամ Տաճկաստանի մասին — ձգտող քաղաքական խմբաւորումներ, որոնց խելակորոյս, ազգային տեսակէտից անիմաստ բաղխումների հետեւանքով մեծապէս դիւրացուց Հայաստանի անկումը եւ բաժանումը Ռուսիոյ եւ Թուրքիոյ միջեւ: Սակայն այս մտայնութեան հետեւանքը միայն քաղաքական կորուստը չէ: Ամենասարսափելին այն է, որ դա անվերջ պիտի ներշնչէ մեր ժողովուրդին այն համոզումը, թէ ինքը տկար է, կարօտ ուրիշների հովանաւորութեան եւ այսպիսով կամազրկի, թուլացնի նրան՝ անընդունակ դարձնի թէկուզ իր ինքնապաշտպանութիւնը սեփական ոյժերով կազմակերպելու: Անկախութեան հաւակնութիւն ունեցող ժողովուրդները նախ պէտք է այս մտայնութիւնից ազատւին: Ինքնուրոյնութիւնից զուրկ ժողովուրդները չեն կարող պետութիւն ստեղծել: Պետութիւնը նախատեսում է ինքնուրոյն քաղաքական միտք, պայքարելու ինքնավստահութիւն, կառավարելու նախաձեռնութիւն, իսկ յաղթանակն այլ բան չէ, քան ինքնավստահ նախաձեռնութեան պտուղը: Եղան դէպքեր, երբ մեր այս կամ այն գաւառը մենակ էր, բայց վճռական մենակի հոգեբանութեան շնորհիւ յաջող կերպով տարաւ իր ինքնապաշտպանութեան դժուարին պայքարը: Եւ ընդհակառակը, այն դէպքերում, երբ մեր քաղաքականութիւնը արտաքին ոյժերի վրայ հաշիւներ արեց — մենք պարտւեցինք չարաչար:
Պարտւեցինք, որովհետեւ այսպիսի հաշիւներով ղեկավարւողը զուրկ է վճռական մենակի հոգեբանութիւնից, այսինքն՝ յաղթելու ամէն հաւանականութիւնից: Քաղաքականութիւնն ընդհանրապէս սարսափում է մենակութիւնից, իսկ կողմնորոշումների քաղաքականութիւնը այլ բան չէ, եթէ ոչ մենակութեան սարսափը: Համակւե՞լ է մի ժողովուրդ այս սարսափով — պարտւած է, կորած: Այստեղ է մեր դժբախտութեան մի այլ պատճառը. ընդունինք այս ճշմարտութիւնը եւս: Մեր մի շարք հոսանքների օտարահակ տրամադրութեանց, մեր ինքնավստահութեան պակասի եւ մեր մենակութիւնից սարսափելու պատճառով, մեր ժողովուրդը, որ այլ դէպքում պիտի կարողանար իր ինքնապաշտպանութեան գործը կազմակերպել յաջողաբար — դարձաւ կամազուրկ մի ամբոխ ու պարտւեց: Մեր պարտութիւնները հոգեբանական էին, պարտւեցինք ոչ թէ նրա համար, որ թւապէս ու թեքնիքապէս թոյլ էինք, տկար, այլ որովհետեւ այդպիսին էինք հոգեպէս: Մի օտարի հովանու տակ հայը եզակի եւ ռազմաշունչ կռւող է, իր սեփական դրօշի տակ՝ յաճախ անարի, պարտւողական: Կարսում մենք ունէինք բնական ու արհեստական դիրքերի գերազանցութիւն, թւական առաւելութիւն, աւելի լաւ պարենաւորում, բայց եւ այնպէս պարտւեցինք, որովհետեւ չունէինք վճռական մենակի հոգեբանութիւն, ինքնուրոյն կերպով որեւէ բան անելու հաւատ: Պարտւեցինք, որովհետեւ մենք միայն որպէս ազգ, մասամբ գիտակցեցինք մեր պարտականութիւնը, մասամբ հասկացանք աշխարհի իրական պայմանները, փորձեցինք ոտքի կանգնիլ, բայց ոչ ամբողջովին եւ ոչ մեր ներքին ոյժերի դրդումով: Պարտւեցինք, որովհետեւ մեր ցեղի ոգու բովանդակ ոյժերն օգտագործելու փոխարէն հովանաւորներ փնտռեցինք: Վաղը կը կորչենք իսպառ — եթէ մնացինք այս մտայնութեամբ: Կը փրկւենք, եթէ ազատւեցինք նախապաշարումներից, եթէ փորձեցինք ոտքի կանգնել, սակայն ոչ արտաքին դրդումով, օտարների ցանկութեամբ, այլ մեր ներքին, բնական, անզուսպ մղումով: Այսպիսով միայն կ՚ազատագրւի եւ կ՚ազատւի որեւէ ժողովուրդ: Այդ ճանապարհին եթէ եղան օժանդակիչ ուժեր, պիտ օգտագործենք որպէս զինակից, բարեկամ: Օգտագործել, եւ ոչ աղերսել — ըմբռնե՞ց հայն այս տարբերութիւնը — կանգնած է փրկութեան ուղիղ ճամբին:
Մինչեւ հիմա բարեգործներ եւ հովանաւորներ ենք փնտռում — հիւանդ ենք, թոյլ եւ տհաս մտահոգեպէս: Սրանից յետոյ զինակիցների մասին պիտ խօսենք, որովհետեւ հոգով առողջանալ, արիանալ ենք ուզում: Զինակիցներ եւ ոչ բարերարներ — այդ նշանակում է, թէ հայն արի է եւ ինքնապաշտպանւելու, պատերազմելու ընկեր է փնտռում: Քաջի իրաւունքն է դա, նրա, որ վճռել է մենակ յաղթել եւ զինակցում է միայն աւելի հեշտ յաղթելու համար: Արի՛ ժողովուրդ — սրան են միայն զինակցում, ձեռք մեկնում պետութիւնները: Հասկանանք եւ այս ճշմարտութիւնը: Փրկւելու համար պէտք է նաեւ արիանալ, այսինքն՝ յաղթահարել սեփական սարսափը: Սարսափից ազատագրւած հոգին միայն ընդունակ է աշխարհն առարկայօրէն տեսնել, պատկերացնել: Երկիւղը միշտ էլ ճիւաղներ է ստեղծում՝ մտացածին հրէշներ: ժողովուրդները յաճախ մեռնում են հենց այս ճիւաղներից: Քաղաքական գիտակցութեան թերին, անինքնավստահութիւն, սարսափի հոգեբանութիւն — ահա մեր եռագլխեան թշնամին: Եւ մինչեւ որ չկարողանանք այս ներքին թշնամին սպանել, անկարելի է, որ արտաքին թշնամուց ազատւել կարողանանք: Ասւած է. «Սարդս մի բան է, որ պիտ յաղթահարւի»: Այսպէս. մինչեւ որ հայ մարդը չկարողանայ ինքզինքը յաղթահարել — սպանել սարսափի անասունն իր մէջ, ներշնչւել նոր մտայնութեամբ, հոգեփոխւել, կարճ՝ մինչեւ որ չդառնայ արի եւ արիանուն ժողովուրդ՝ անհնար է, որ նա կարողանայ ո՛չ միայն քաղաքականապէս ազատւել, այլ եւ ազգովին ոչնչանալու վտանգից խուսափել: Արեւելքում մեզ համար ստեղծւած պայմանների մէջ կարող է ապրել արի եւ արիապաշտ հայութիւնը, բայց ոչ այսօրւանը: Պատերազմների մէջ յաղթանակում է արին — այս նշանակում է՝ յաղթում է նա, ով սանձահարել է իր սեփական սարսափը, ով թշնամու հետ չափւելուց առաջ կառուցել է յաղթանակի շէնքն իր հոգում: Սեքենական կոպիտ ոյժերի բաղխումը չէ պատերազմը, այլ՝ ժողովուրդների հոգեկան կարողութեանց: Դեռ աւելին՝ պատերազմը ժողովուրդների աստւածների գօտեմարտն է: Թեքնիքան՝ զէնքն է, միջոցը, հոգին՝ պատերազմի դարբինը: Զէնքն անհրաժեշտ է — սակայն արի բազուկների մէջ: Պայքարի պատրաստւող ժողովուրդները նախ սպառազինւում են հոգեբանօրէն:
Անտեսւա՞ծ է այս պայմանը — անխուսափելի է պարտութիւնը եւ թեքնիք միջոցների յանձնումը թշնամուն: Յաղթելու համար պէտք է սեփական պարտութիւնը յաղթահարել: Յաղթահարել սեփական պարտութիւնը — նշանակում է ընդունակ լինել ինքնապաշտպանութեան, որը ուրիշ բան չէ, քան թշնամու պարտութիւնը: Ինքնապաշտպանութիւն՝ ահա թէ ինչ են թելադրում ժամանակն ու առաջընթացը: Ինքնապաշտպանութիւն — ահա՛ մեր նոր կրօնը: Ինքնապաշտպանութիւն — միակ միջոցը, որ թէ՛ ժողովուրդների եւ թէ՛ սրանց աստւածների գոյութիւնն է ապահովում: Եսականութիւն չէ՛ բնաւ, երբ մի ժողովուրդ իր ինքնապաշտպանութիւնը իր կրօնն է յայտարարում: Ընդհակառակը, մի արիւնոտ ողբերգութիւն է մղում ժողովուրդներին այս համոզման եւ ամենէն արդար ժողովուրդները իրաւունք ունին այսպէս վարւելու: Ինքնապաշտպանութիւնը ոչ թէ բնական իրաւունք է իւրաքանչիւր ժողովուրդի, այլ եւ պարտականութիւն դէպ մարդկութիւնը: ժողովուրդները ապրում են իրենց, ստեղծագործում մարդկութեան համար: Ապրելու արժանի չէ միայն իրեն համար ապրողը: ժողովուրդներն ստեղծագործելու պարտականութիւն ունեն — հետեւաբար եւ ապրելու իրաւունք: Մի ժողովուրդ, որ անընդունակ է ինքնապաշտպանութեան, նշանակում է զուրկ է այդ տարրական առաքինութիւններից — առաքինութիւններ, որոնց չափանիշը ինքնապաշտպանութեան համար ցուցահանւած ընդունակութիւնն է միայն: Զո՞ւրկ է մի ժողովուրդ ինքնապաշտպանութեան ընդունակութիւնից — նշանակում է նա զուրկ է ամէն առաքինութիւնից, զուրկ՝ գոյութեան բարոյական իրաւունքից: Երկար ժամանակ աղերսում էինք կեանքի, գոյքի, պատւի ապահովութիւն — այնժամ ոչ միայն տկար էինք, այլ եւ զուրկ առաքինութիւնից: ժողովուրդների կեանքը բռնաւորների շնորհը չէ, նրանք չեն կարող ողորմութեամբ ապրիլ եւ պէտք չէ ապրին: Մակաբոյծ է մի ժողովուրդ, եթէ իր ինքնապաշտպանութեան համար յենւում է միայն օտար ոյժի շնորհին: Կեանքում մակաբոյծն անբարոյական է, իսկ նմանը տեղ չունի պատմութեան մէջ:
Առանց զայրանալու ընդունինք եւ այս ճշմարտութիւնը: Ինքնապաշտպանութիւնը մի պարգեւ չէ ուրիշից իրեն, այլ մի բան իրենից — իրեն, մի ազդեցութիւն ենթակայից — ենթակային: Ինքնապաշտպանութիւնը մի ժողովուրդի գոյութեան ներքին ճիգն է: Մինչեւ հիմա այդ ճիգն արտայայտւեց որպէս աղօթք, աղերսանք, մուրացկանութիւն — հետեւանքը՝ հազար եւ հազար կրաւորական զոհեր: Հիմա ճիգը մեր ներքին ոյժի արտայայտութիւնը պիտ լինի: Փտած են մեր հին զէնքերը, եղծանւած է հին մագաղաթը: Նոր աւետարանի խօսքը պիտ լսենք հիմա — Աւետարանը Արիութեան: Վահագնի հետ պիտ խօսենք հիմա — Աստւածը հին արիական հայութեան: Մի նոր գիրք պիտ դրւի մեր ժողովուրդի ձեռքը — Աւետարանը Արիների: Արիութիւն — այս պիտ լինի մեր սերունդների կոչումը, քանզի այդ բարձր յատկութիւնն է փրկում ժողովուրդները ֆիզիքական եւ բարոյական անկումներից, քանզի աստւածային միակ արժէքն է արիութիւնը, որով ժողովուրդները կը գնեն իրենց անկախութիւնը եւ կ՛ապահովեն զայն: Արդ թէ ինչո՞ւ արիութեան պատգամախօսները պիտ դառնան հայ մտաւոր եւ հոգեւոր կեանքի բոլոր ղեկավարները: Ե՛ւ դպրոց, եւ եկեղեցի, եւ քաղաքական կուսակցութիւններ, եւ մամուլ, ե՛ւ ապակուսակցական կազմակերպութիւններ — բոլորը, բոլորը պիտ համակւին նոր մտայնութեամբ, պիտ կրկնեն նոր ճշմարտութիւններ, կրկնեն անվերջ, անդադրում, մինչեւ որ արիական ինքնապաշտպանութեան գաղափարը դառնայ ժողովրդական մտայնութիւն, ազնիւ կիրք, հոգեբանութիւն, մինչեւ որ հայութիւնը դառնայ ինքնապաշտպանունակ:
== Ե ==
Եկեղեցին: Դա վերագնահատումի պիտի ենթարկէ քրիստոնէական սիրոյ իր սխալ ըմբռնումը, որպէսզի դադարի թուլութիւնը առաքինութիւն համարել եւ սպանել մեր ժողովուրդի կամքը: Ախալ է ըմբռնել դա քրիստոնէական սիրոյ խորհուրդը եւ դրա հետեւանքով ամբողջ դարեր պատճառ դարձել մեր ժողովուրդի անօրինակ ողբերգութեան: Աիրում է նա, ով ուժեղ է, ով հոգու առատութիւն ունի, ում ոյժի բաժակը լցւած է յորդելու, թափւելու աստիճան:
Արգասաւոր չէ՛ թոյլի սէրը: Քծնանքն է թոյլի ներումը: Քրիստոսը սիրում էր, որովհետեւ ուժեղ էր. նա սիրում էր, որովհետեւ սիրելու եւ ներելու չափ հզօր էր: Նրա անձնական կեանքը պիտ դառնայ Եկեղեցուն ուղեցոյց: Նրա մահւան խորհուրդը — հերոսական զոհաբերութիւն: Նա զոհաբերեց, որովհետեւ գաղափարի հերոս էր: Միայն արին, քաջը, միայն հերոսը կարող է զոհաբերել: Անընդունակ է թոյլը ինչպէս սիրոյ, նոյնպէս եւ զոհաբերութեան: Մի ժողովուրդ, որն ընդունակ չէ այս երկու առաքինութեան — դիպւածների կը պարտի իր գոյութիւնը: Քրիստոնեան նա՛ չէ, ով քրիստոնէական վարդապետութեան տարերքը սխալ է հասկացել, ընկել նախապաշարումների ցանցի մէջ եւ տկարացել կորչելու աստիճան, այլ նա, ում մէջ մի քիչ քրիստոսութիւն կայ — մի կայծ ամենահզօր աստւածամարդու հոգուց: Նա ամենակարողն էր, ամենահզօր — մենք առնւազն կարող եւ հզօր պիտի լինինք, որպէսզի կարողանանք սիրել եւ զոհաբերել: Ախալւել, չարաչար սխալւել է մեր Եկեղեցին՝ «տնանկ»ների եւ «սնանկ»ների բարոյականութիւն քարոզելով: Արանից յետոյ սիրոյ եւ զոհաբերութեան ընդունակ արի ժողովուրդի մասին պիտ խօսի, եթե ուզում է, որ քրիստոնէութեան հետքերը մնան Փոքր Ասիայում եւ Հայաստանում: Ուժեղ եւ արիական ժողովուրդ, այնպիսին, որ ընդունակ լինի արհամարհել մահը՝ յանուն իր սեփական գոյութեան: Այսպիսով կ՚ապրի ոչ միայն հայութիւնը, այլ եւ Հայոց եկեղեցին: Ինքնապաշտպանութիւնը հայ ժողովուրդի — ահա Հայ եկեղեցւոյ նոր հաւատամքը: Չընդունե՞ց այս ճշմարտութիւնը, չքարոզե՞ց, չտարածե՞ց ամէն օր այս փրկարար գաղափարը, իր բոլոր միջոցներով չնպաստե՞ց մեր ինքնապաշտպանութեան գործին — կործանւած է դա: Մամուլը: Նրա պարտականութիւնն է — խտացած ճշմարտութիւններ տալ ժողովուրդին: Նպատակը — այս ճշմարտութիւներով լուսաւորել ժողովուրդին դէպի ապագան:
Չունի՞ մամուլն այս կոչումը՝ աւելորդ մակաբոյծ է դա եւ զուր տեղը ժողովուրդները կերակրում են զայն իրենց հաշւին: Դժբախտաբար, որոշ բացառութեամբ, այսպիսին է՝ մերը, հայկականը: Լրագրութիւն եւ ո՛չ մամուլ — այս նշանակում է, թէ մենք դեռեւս տհաս ենք, թէ չենք կարողանում մեր կեանքի ներքին կնճիռները գտնել, լուսաբանել զանոնք եւ մեր միտքն զբաղեցնում ենք արտաքին եղելութիւններով, լուրերով: Մեզ համար դեռ այն է հետաքրքիրը, ինչ մեզնից դուրս է կատարւում կամ միայն արտաքուստ առնչութիւն ունի մեզ հետ: Այս մտայնութիւնը իշխել է մեր լրագրութեան մէջ համարեայ իր սկզբնաւորութեան օրից: Փրկութիւնը դրսից է — այս բաւական է, որ լրագրութիւնը խանդավառւի արտաքին բարենպաստ նշաններով, մի դիւանագէտի կարեկից ժպիտով, մի անւանի եւրոպացու հայասէր արտայայտութիւնով, մի միսիոնարական ընկերութեան հայանւէր ջանքերով, մի խաղաղասիրական վեհաժողովի հայանպաստ բանաձեւով, մի պարլամենտական գործիչի զգացւած ճառով որեւէ կոտորածից յետոյ եւ վերջապէս այնպիսի բաներով, որոնք ժողովուրդների ինքնապաշտպանութեան կամ փրկութեան համար ոչ մէկ իրական նշանակութիւն ունին: Եւ այսպէս ամբողջ տասնամեակնե՜ր… եւ ոչ ոք է զգացել, թէ այդպիսով մեղսակից է դառնում հայկական ողբերգութեան՝ վրիպեցնելով ժողովուրդի ուշադրութիւնը իր փրկութեան միակ զէնքից — ինքնապաշտպանութիւնից: Եղել են լրագրային արտայայտութիւններ, յաճախ նոյնիսկ ինքնապաշտպանութեան քարոզչութիւն, սակայն այդ բոլորը թերի, ոչ զերծ արտաքին ոյժերի հանդէպ ունեցած նախապաշարումներից, հետեւաբար ոչ ամբողջովին ճշգրիտ, ոչ օգտակար: Լրագրութիւն, որ տասնեակ տարիների ընթացքում չի կարողացել իր ժողովուրդի դժբախտութեան իսկական պատճառները մատնանշել, հազար եւ հազար զոհերից յետոյ մի ընդհանուր ճշմարտութիւն գտնել եւ ջանալ այդ ճշմարտութիւնը զանգւածների հոգեբանութիւնը դարձնել: Լրագրութիւն, որի որոշ օրգանները արտաքին ոյժերի հանդէպ ներող են, քծնող, խնկարկող, իսկ ներքուստ՝ պառակտիչ, անհանդուրժող եւ ամբարտաւան: Լրագրութիւն, որի որոշ օրգանները ղեկավարւում են փողոցի առաքինութիւններով կամ տարփողելով մեծ ժողովուրդների ոյժն ու հմայքը, վատաբար արհամարհում են սեփականը: Լրագրութիւն՝ որ բորբոքում է թայֆայական կրքերը եւ ընդունակ չէ
մի տարրական ճշմարտութիւն ըմբռնելու. այն է, թէ ժողովրդի ինքնապաշտպանութիւնը մի գործ է, որի մէջ ամէն հոսանքի եւ ուղղութեան մարդիկ միակամ պիտ լինեն: Լրագրութիւն, որ տարիների խանդավառութիւնից՝ դէպ օտար յոյսերը, այսօր հիասթափւած հայհոյում է աջ ու ձախ բոլոր ազգերին ու լեզուներին, եւ անընդունակ է ըմբռնելու, թէ մեղաւորը օտարները չէին, որ հայ ժողովուրդը չմղւեց, չդիմեց ինքնապաշտպանութեան եւ ջարդւեց: Լրագրութիւն, որ ամէն օր աղաղակում է, թէ հայութիւնը զոհ գնաց աշխարհակալ ժողովուրդների քաղաքականութեան, եւ անգիտակցաբար մխրճւել է դիւանագիտական կնճիռների մէջ, խօսում է կողմնորոշումների մասին՝ դիւանագիտական ծիծաղելի մակերեսայնութեամբ: Այսպիսի լրագրութիւնը աւելորդ է հայ ժողովուրդին: Ինչպէս Հայ եկեղեցին, նոյնպէս եւ մեր մամուլը պիտ հոգեփոխւի: Լրագիր մենք շատ ունենք, նոյնիսկ աւելորդ, հիմա պէտք է վերադաստիարակիչ հրապարակախօսութիւն:
— Հրապարակախօսութիւն, որ անսխալ կերպով ախտանշէ մեր ցեղին հոգերը եւ արմատական միջոցներ առաջարկի, որ վերագնահատումի ենթարկէ մեր անցեալը եւ նոր ճշմարտութիւններ որոնէ, որ լուսաբանի մեր ժողովուրդի կնճիռները, որ կռահի իր ժողովուրդին սպառնացող վտանգը եւ դառնայ նրա հոգեւոր սպառազինումի ահազանգը: Մամուլ, վերջապէս, որ ազատւի օտարահակ մտայնութիւնից եւ արիութիւն քարոզի, որ խլեակների փոխարէն հերոսական ժողովուրդի մասին խօսի եւ այդ այդպէս , մինչեւ որ հայութիւնը՝ խրոխտաբար կանգնած իր բարձրաւանդակի վրայ ապացուցէ աշխարհին, թէ ինքը արի է — տէր իր հայրենիքին եւ ճակատագրին:
== Զ ==
Կուսակցութիւնները: Հրամայողաբար պիտ հոգեփոխւեն նաեւ կուսակցութիւնները — սրանք՝ մասնաւորապէս: Մեր ներքին հակամարտութիւնները զինակցում են արտաքին թշնամուն՝ ընդդէմ մեր ժողովուրդին եւ երկրին: Դժւար է հաւատալ, թէ կուսակցամիջեան այլանդակ պայքարի կատաղութիւնը բղխում է միայն դէպ հարազատ ժողովուրդն ունեցած սիրուց. — ժողովուրդ, որի փրկութեան մասին տարբեր ըմբռնում ունեն պայքարող կողմերը:
Մեր կուսակցութեանց պայքարի միակ «մարտական միջոցը» պիտ լինէր բարոյական կշտամբումը եւ ոչ աւելին. ոչ սուտը, զրպարտութիւնը, իրողութեանց խեղաթիւրումը, եւ նման բարոյազուրկ ու դատապարտելի դէմքերը: Մանկօրէն միամիտ են այն կուսակցութիւնները, որոնք ժխտելով բարոյականութիւնը քաղաքական պայքարի մէջ՝ կարծում են, թէ կարող կը լինեն բարոյական մաքրութիւն պահել իրենց շարքերում: Բարոյականի աղքատութիւն — ասել է բարոյական ոյժերի աղքատութիւն: ժողովուրդի մի մասի անունից հայհոյել միւսին՝ հակառակորդին եւ տղայաբար ժխտել նրա գոյութեան իրաւունքը — դեռ չի նշանակում դաստիարակել իր շարքերը: Անիմաստ եւ զզւելի է քննադատութիւնը, եթէ ստեղծագործութիւն չէ դա: Ով օրն ի բուն զբաղւում է իր հակառակորդի թերութեանց քննադատութեամբ — նա առնւազն զիջումներ է կատարում իր սեփական յոռութիւնների հետ: Այդպիսին կարող է շահել, բայց շահած կը լինի ի հաշիւ իր բարոյական առողջութեան: Այդպիսին կարող է եւ վնասել իր հակառակորդին, բայց ինքը ոչինչ կը շահի: Ստորնութիւնը մնում է ստորնութիւն անգամ այն դէպքում, Երբ նա կատարւում է յանուն ամԵնանւիրական շահԵրի. դա նախ բարոյազրկում է Եւ տկարացնում իրԵնից օգտւողին: Անվերջ բարի խօսել իր կուսակցութեան եւ չար այլոց մասին — եւ ծիծաղելի է, եւ անարդար: Հոգեպէս անառողջ է նմանը: Խուժանավարել՝ չարաշահել զանգւածների մութ զգացումները եւ կոյր ատելութիւն ստեղծել հակառակորդների հանդէպ — չի նշանակում գաղափարական պայքար վարել: Այդպիսին ընկածութեան է մղում իր շարքերը. այդպիսին չարիք է եւ իրեն, եւ իր հակառակորդի, եւ իր ժողովուրդի համար: Կոյր ատելութեամբ հիւանդ՝ մեր կուսակցութիւններից ոմանք մոռացել են հայ ժողովուրդի ինքնապաշտպանութեան սրբազան գործը. յանուն որի — իբրեւ թէ — կեանքի են կոչւած: Նրանք շարունակում են նեղսիրտ եւ իրարամերժ կռիւը՝ տկարանալով եւ տկարացնելով մեր ժողովուրդը, խաթարում նրա հաւաքական հոգին՝ կատարում այն, ինչ որ պէտք է արտաքին թշնամուն:
Եւ այդ ամէնը միամտօրէն կոչում են ժողովրդասիրութիւն, երբ էապէս ժողովրդասպանութիւն է տեղի ունեցողը: Այո, ժողովրդասպանութիւն: Մտաւոր կարճատեսութիւն է չհասկանալ, թէ անվերջ ու անդադրում վերանորոգութիւն է կեանքը: Հոգեւոր անշարժութիւն — ասել է բարոյական մահ, մահացում: Անտարբերութիւն, յոռատեսութիւն, բարոյական մահացում — ժողովուրդների անձնասպանութեան դանդաղ ձեւեր են սրանք: Վերանորոգւելու անընդունակ ժողովուրդները մեռնում են ամէն ժամ, ամէն վայրկեան: Այո՛, հոգեվարում են այն ժողովուրդները, որոնք հոգեպէս ծոյլ են ապրում, որոնք ղեկավարւում են պատահականութեամբ, խճճւած քաղաքական մոլորութիւնների եւ հոգեբանական սխալանքների մէջ: Մեր կուսակցութիւնները կամ չեն հասկանում այդ, կամ ժամանակ չունեն հասկանալու: Նրանց պակասում են ճշմարտութիւններ, որ փրկել գիտեն: Չկայ, չի նկատւում մտքի ու ոգու լարում, իսկ ճշմարտութիւնները կարելի է հասկանալ միայն այդ լարումով: Չկայ ստեղծագործութիւն, չկայ բարոյական ոյժերի մթերում: Կայ ընդհակառակը, կայ հասկացողութիւնների քաոս եւ անիշխանութիւն, կայ հոգեկան լճացում, կայ բարոյական մակաբուծութիւն — հոգեբանական մի աղիտալի մթնոլորտ, որի մէջ չեն աճում, չեն փթթում բարոյական ոյժեր: Իսկ նման մթնոլորտում կը դաստիարակւեն անարի, փոքրոգի եւ պարտւողական սերունդներ միայն — անարի ժողովուրդ, որի ոյժերի մեծագոյն մասը սպառւում է վախի եւ անհանգստութեան մէջ: Կայ օտարահակ կողմնորոշումների գերագնահատումն եւ սրանց խելագար հակամարտութիւնը՝ ծնունդ թոյլերի հոգեբանութեան: Կայ անվճռականութիւն — ասել է թուլութիւն, որը ցոյց տւող ազգը մեծապէս արագացնում է եւ ուժեղացնում թշնամու հարւածը: Կայ այն ամէնը, ինչ որ անյոյս եւ վտանգւած է դարձնում մեր ժողովուրդի ապագան: Մեղմ ասած՝ ստեղծւել է մի դրութիւն, որ մահւամբ է սպառնում մեր ժողովուրդին:
== Է ==
Նա — անհատ թէ հաւաքականութիւն — որը բարոյապէս կատարելագործւում է՝ ուղղակի թէ անուղղակի կերպով նպաստում է իր շրջապատի բարոյական զարգացման: Մեր կուսակցութիւնները՝ թողած բիւզանդական վէճերը եւ ամէն գնով իրար գետին զարկելու անմիտ ցանկութիւնը, թողած հակառակորդի թերութեանց ամենօրեայ ցուցադրութեամբ իր սեփական այլանդակութիւնները քօղարկելու սին ճիգերը, — թողած ամէնը, հրամայողաբար պիտ զբաղւեն ինքնադաստիարակութեամբ: Անհատ թէ ժողովուրդ — սրանք միշտ էլ աւելի ուժեղ են, քան կարիքը, քան վտանգը, քան թշնամին — սրանք միշտ էլ կարող են գերազանցել իրենց, բարձրանալ իրենցից, եթէ սրանց չի պակասում սեփական ոյժերով ոտքի կանգնելու կամքը: Բարձրանալով՝ հոգեպէս բարձրացնել մեր ժողովուրդը, ինքնուղղումով սրբագրել ժողովուրդի հոգին: Գիտակցելով, թէ ժողովուրդները չեն պարտւում, եթէ չեն ուզում պարտւել — գիտակցելով այդ ճշմարտութիւնը, մեր կուսակցութիւնները զայն իրենց շարքերի միջոցաւ պիտ ներշնչեն մեր ժողովուրդին՝ սրան հոգեպէս գօտեպնդելու համար: Մեր կուսակցութիւնները, սրանց միջոցաւ եւ ժողովուրդը խորապէս պիտ գիտակցեն.
— Քանի դեռ տրտնջում է, աղերսում, լալիս մի ժողովուրդ՝ պէտք չէ օգնել նրան, քանզի այդպիսին կամովին հրաժարւում է իր գոյութեան իրաւունքից:
— Չարժէ եւ չի կարելի օգնել ընկածին, եթէ նրան պակասում է ինքնօգնութեամբ ոտքի կանգնելու կամքը:
— Ով չի աշխատում իր բովանդակ ոյժերով՝ իրաւունք չունի ուրիշներից օգնութիւն սպասելու:
— Սեփական ոյժերով ինքնապաշտպանւելու անընդունակ ժողովուրդները պատժւում են մահւամբ:
— Իրաւունքը ոյժի հասկացողութիւն է եւ ոչ տրամաբանական, ինչպէս եւ պայքարը յանուն իրաւունքի — բարոյական հիմքը ժողովուրդների գոյութեան — անէծք չէ, այլ օրհնութիւն: Դատապարտւած է մի ժողովուրդ, եթէ նա իրաւունքը զոհաբերում է իր յանցաւոր հանգստին եւ ոչ ընդհակառակը:
— Թոյլը մեղաւոր է, որ թոյլ է: Անբարոյականութիւն է թուլութիւնը՝ ստեղծւած սնուցանելու ոյժը: ժողովուրդները իրենց թուլութեանց մեղքերը կը քաւեն որպէս պարտութիւն, ստրկութիւն, որպէս անփառունակ գոյութիւն:
— Անպարտելի է այն ժողովուրդը, որ ղեկավարւում է ոգու ձեռքով: Այնտեղ, ուր կայ ոգու, ասել է՝ բարոյական ոյժերի ապացոյցը — այնտեղ թւական գերազանցութիւնը, քարը, մետաղը, գրեթէ կորցնում են իրենց նշանակութիւնը: Ոգու հետ զինակցողը բարոյական ոյժերի հետ է զինակցում, որի միջոցներն աճում են անհաւատալիութեան աստիճան, դառնում անսպառելի:
— Գլխաւոր դերը ժողովուրդների պատմութեան մէջ խաղում են ո՛չ արտաքին պայմանները, ո՛չ քաղաքական կողմնորոշումը, ո՛չ էլ դիպւածները, այլ՝ իրենց հոգեբանական նկարագիրը:
— Մի ժողովուրդի գոյութեան արտաքին պայմանները հարազատօրէն կապւած են նրա ներքին հոգեկան դրութեան հետ: Ասել է՝ ամէն ժողովուրդ այնտեղ է, ուր նա հասել է իր բարոյական ոյժերի մղումով: Գիտակցելով այդ ամէնը՝ մեր կուսակցութիւնները, մեր Եկեղեցին, մեր դպրոցը, մամուլը պիտ հոգեփոխեն մեր ժողովուրդը: Գիտակցելով, հարազատելով եւ գործադրելով այդ փրկարար ճշմարտութիւնները՝ մեր մտաւորականութիւնը պիտ յաջողի վերադաստիարակութեամբ հոգեբանօրէն բարձրացնել հայութիւնը, նրան պիտ յաջողի մեր ժողովուրդի ոգու անպարտելիութեամբ ապահովել նրա անպարտելիութիւնը — նրա ֆիզիքական եւ բարոյական գոյութիւնը: Պէտք է վերադաստիարակութիւն — իմաստուն դաստիարակութիւն է պէտք՝ վերջին խաղաթուղթը ապագան վտանգւած ժողովուրդների: Դաստիարակութի՛ւն, որ յեղաշրջէր մինչայժմեայ թոյլի մեր հասկացողութիւնը իրաւունքի եւ քաղաքական բարոյականի, քրիստոնէութեան, ոյժի եւ թուլութեան, պատերազմի եւ խաղաղութեան մասին: Դաստիարակութի՛ւն, որ ազգային հզօր զգացումով եւ արթուն գիտակցութեամբ զինէր հայութիւնը, որ արիացնէր եւ դառնար մայրը բարձր ժողովրդասիրութեան եւ գաղափարապաշտութեան, մղէր ընդհանուրի շահը միշտ էլ գերադասել անձնականից, թելադրէր անհատին ընդհանուրի երջանկութեան մէջ փնտռել իր անձնական երջանկութիւնը, մտատրամադրէր բոլորին, բոլորին՝ աւելի պարտականութեանց տէր զգալ իրենց, քան իրաւունքների, որ մղէր հայ մարդուն մեռնել ապրելու եւ ապրեցնելու եւ ոչ թէ ապրել՝ մեռնելու համար, որ իրականացնէր սոցիալական հնարաւոր արդարութիւնը մեր ժողովուրդի մէջ — միակ
պատճառը անարինԵրի, ընչազուրկնԵրի Եւ վատԵրի չգոյութԵան, ասԵլ է Եւ հայրԵնիքնԵրի անպարտԵլիութԵան: Փրկարար դաստիարակութիւն, որ տար մեզ անհրաժեշտ առաքինութիւններն այն ժողովուրդների, որոնք արի են եւ վստահութեամբ կը նային իրենց ապագային, որ բարձրացնէր մեզ մինչեւ գերագոյն ըմբռնումն ու զգայնութիւնը, — յատկութիւններ, որոնք կը հարիւրապատկեն ժողովուրդների բարոյական կորովը: Դաստիարակութիւն, որ հոգեփոխէր եւ փրկէր մեր ժողովուրդը: Ահա՛ այս նոր դաստիարակութեան ստեղծագործ եւ փրկարար գործին է, որ անվերապահօրէն եւ վճռաբար պիտի լծւեն մեր կեանքի եւ պատմութեան ընթացքը շարժող բոլոր հաւաքականութիւնները՝ ազգային մի բարձր մարմինի հսկողութԵան տակ, ընտրւած բոլոր հոսանքնԵրից: Հրապարակ հանելով մեր ժողովուրդի հոգեւոր վերանորոգման անհրաժեշտութեան խնդիրը — կ՚ուզէի հաւատալ, թէ մեր մտաւորականութիւնը հոգեպէս անհանգիստ է մեր ժողովուրդի ապագայի նկատմամբ, թէ նա — մեր ունեցած ահաւոր կորուստներից յետոյ — ժողովրդասպանութեան համազօր կը համարի հինի շարունակութիւնը եւ երկաթէ անհրաժեշտութիւնից մղւած՝ առաքինութիւն կ՚ունենայ անկուսակցականանալ գոնէ մեր ժողովուրդի ինքնապաշտպանութեան խնդրում:
— Մեր պատմութիւնը յետ այսու աղիտալի սխալների կրկնութիւնը պէտք չէ լինի, այլ՝ սրբագրութիւնը: էլ ոչի՛նչ այն ամէնից, ինչ որ արւԵլ է Եւ արւում է արտաքին թշնամու գործը հԵշտացնԵլու համար — սա պիտ լինի ինքնազգաստացումի եւ փրկութեան հրաւիրող մեր օրւայ աղաղակը: Արւե՞ց այդ, վարւե՞ց այսպէս մեր մտաւորականութիւնը — վաղն ազգովին պիտ լինենք այն, ինչ որ ուզում ենք լինել: Մարդկային աչքը դեռ չի տեսել այն մեծութիւնը, որին կարող են հասնել անհատներն ու ազգերը՝ իրենց հոգեկան ոյժերի զարգացմամբ: Վաղն այն ժողովուրդներին է, որոնք գիտակցում եւ գործադրում են այս ճշմարտութիւնը: Վաղը յաղթԵլու է նա, որը մինչ այդ վաղը իր հոգու մէջ կը տանի յաղթանակը: Հասկանանք, հարազատենք այս ճշմարտութիւնը եւ աշխատենք վաղւայ համար — եթէ չենք ուզում կորչել որպէս ազգ:
[[Կատեգորիա:Գարեգին Նժդեհի գրքեր]]
077r7680n828t4jwze3nia930cpcp0p
395571
395570
2026-09-14T10:46:05Z
Emptyfear
547
395571
wikitext
text/x-wiki
{{Վերնագիր |title=ԲԱՑ ՆԱՄԱԿՆԵՐ ՀԱՅ ՄՏԱՒՈՐԱԿԱՆՈՒԹԵԱՆ|author = Գարեգին Նժդեհ |section =|notes = }}
Քննադատել — հոգեպէս տառապել է նշանակում:
''Գրքույկով տպագրվել է Բեյրութում, 1929թ.''
Մեղքերն եմ ասում եւ ո՛չ մեղաւորը: Բուլղարական առած
== Ա ==
Վերջին տասնամեակի դէպքերը — թրքահայոց կոտորածը, Հայաստանի ստեղծւիլը, նրա կորուստը, ռուս-տաճկական նոր սահմանագծումը, սրա հետեւանքով Մերձաւոր Արեւելքում մեզ համար առաջ եկած ծանր պայմանները, հայրենազուրկ հայութեան տագնապի վիճակն արեւմտեան գաղութներում եւ այլն — մեզ դրին նոր իրողութիւնների առաջ: Ցնցւեց մեր կեանքն իր էական բոլոր կողմերով: Հսկայական փոփոխութիւններ առաջ եկան, ուշագրաւ երեւոյթներ: Եւ հանրածանօթ իրողութիւն է, որ այս դէպքերը զարգացան բոլորովին հակառակ՝ մեր տրամադրութեանց՝ արտաքին իրողութիւնների թելադրութեամբ: Մենք անզօր եղանք ուղղութիւն տալ նրանց: Այս նշանակում է, թէ ներքուստ մենք պատրաստ չէինք դէպքերի իմաստը հասկանալու, զանոնք մեր քաղաքական ձգտումներին համընթաց դարձնելու: Մենք ունէինք հոգեբանական սարսափելի թերի եւ բնական է, որ հետեւանքը այլ բան չէր կարող լինել, քան այսօրուայ անմխիթար կացութիւնը: Մակայն կացութիւնը առանձնապէս ողբերգական բնոյթ է ստանում այն պատճառով, որ մինչ մի կողմից աղէտներից ու փորձութիւններից յետոյ պատմութեան բերումով մեր ժողովուրդը հասունանում է, նրա մէջ անկախութեան գաղափարը ժողովրդականանալով դառնում է հոգեբանութիւն, միւս կողմից նա տկարացել է, փոքրացել եւ Արեւելքի պայմաններում մի ինքնուրոյն պետութիւն ստեղծելու համար — թւական ուժի տեսակէտից — դարձել է խնդրական: Բնական է, որ հայոց պետութեան կորիզը պիտի կազմէ Խորհրդային Հայաստանը իր 28,000 քառ. քիլօմետր տարածութեամբ եւ մօտ մի միլիոն բնակչութեամբ: Չլինէին մահմեդական Արեւելքի իւրայատուկ պայմանները եւ իսլամ ժողովուրդի փոխյարաբերութիւնները դարերի արիւնոտ իրողութիւններով հոգեբանութիւն դարձած անհանդուրժողութիւնը, թուրք-թաթար ժողովուրդների քաղաքական ձգտումները, գուցէ անկարելի չլինէր Խորհրդային Հայաստանի աստիճանական զարգացումը եւ աւելորդ՝ մեր մտահոգութիւնը: Մակայն մի ակնարկ քարտէսի վրայ կը բաւի հասկանալու այն, թէ ինչ է սպասում մեզ:
Այդ փոքրիկ Հայաստանի ռազմագիտական բոլոր կարեւոր կէտերը խլւած են: Նա պաշարւած է մեր դարաւոր թշնամու կողմից: Այդ պաշարումը դրւած է այնպիսի հաշիւներու վրայ, որոնք մի ակնյայտնի իմաստ ունին՝ յարմար պարագային նւազագոյն զոհողութիւններով եւ ամենակարճ ժամանակամիջոցում բնաջնջել հայութիւնը: Հայաստանը խոցելի է մի շարք տարբեր կէտերից. ընդամէնը մի քանի ժամւայ ընթացքում այդ կէտերով Թուրքիան* կարող է կտրել, իրարից բաժանել հայկական գաւառակները եւ միանալ Ազրբէյջանին: Թշնամին ունի մեզ բնաջնջելու վճիռ, մենք չունինք ինքնապաշտպանութեան ծրագիր եւ ինքնապաշտպանունակ զէնք: Սակայն տարիներն անցնում են եւ ոչ մի փորձ այդ ուղղութեամբ: Մի չափազանց ուշագրաւ եւ ցաւալի պարագայ է սա: Այդ նշանակում է, թէ մեր ժողովուրդը ոչ միայն պատերազմի եւ խաղաղութեան մասին սխալ ըմբռնում ունի, այլեւ անուղղայ է իր անփութութեան մէջ՝ դէպ սեփական գոյութիւնը, զուրկ խրատւելու եւ հրահանգւելու ընդունակութիւնից, անկարող ըմբռնելու մի տարրական ճշմարտութիւն, թէ՝ խաղաղապաշտ եւ անարի ժողովուրդները պատերազմից անհամեմատօրէն աւելի են տուժում: Բարոյա-նիւթական առաջընթաց — ասել է՝ ներոյժ ինքնապաշտպանութիւն: Առաջընթացի հրամայականն է ինքնապաշտպանութիւնը: Այլեւս ոչ ոք է հաւատում-մեր ժողովրդից զատ — թէ կարելի է կանգնեցնել առաջընթացի յաղթական կառքը՝ գետինը փռւած պարտւածների եւ թոյլերի հառաչանքներով: Այլեւս ոչ ոքի համար է գաղտնիք, թէ պետութիւնները բնական հակառակորդներ են, որոնցից ամէն մէկը ձգտում է տարածւել, ուժեղանալ, շահել իր հարեւանների հաշւին: Յարձակւում է, ով իրեն ուժեղ եւ պատրաստ է զգում յարձակւելու՝ լաւագոյն պաշտպանողականը համարելով նախայարձակողականը: Յարձակւում է նա, ով որ իր դիմացը թուլութիւն է տեսնում: Ամէն մի ժողովուրդ, երկաթէ անհրաժեշտութիւնից մղւած, նախապատրաստւում է, անում այն, ինչ որ անում են բոլորը: Թոյլը սարսափում է՝ չլինի թէ կուլ գնայ ուժեղին, իսկ ուժեղը արթուն հսկում է, որ իր հակառակորդը չգերազանցէ իրեն: Պայմանագրերն ապրում են այնքան ժամանակ, որքան ապրում են նրանց ծնունդ տւող պայմանները: Թրքօ-բօլշէւիկեան պայմանագրին կարող են ապաւինել միայն նրանք, որոնց տգիտութիւնը ներելի չէ մեր դարում:
Եւ խաղաղապաշտ ու անարի ժողովուրդները տկարանում են եւ դառնում որսը նրանց, որոնց ոյժը աճում է եւ ծաւալւում անդիմադրելիօրէն: Հասկանանք եւ հետեւեալը.
— Յանուն խաղաղութեան չեն կնքում պայմանագրերը, այլ յանուն պետութեանց օրւայ կենսական շահերի: Պետութիւնները հաշւի են առնում միջազգային իրաւունքը եւ յարգում իրենց ստորագրած պայմանագրերը քանի դեռ շահում են գոյութիւն ունեցող դրութիւնից. սակայն հենց որ մի այլ դրութիւն, հենց որ մի ուրիշի թղթէ բարեկամութիւնը իրենց աւելի շահաւէտ թւաց՝ նրանք թքում են պայմանագրերի վրայ, լքում իրենց նախկին զինակիցներին եւ սպառնում աշխարհի խաղաղութեան: Այս է իրերի առարկայական դրութիւնը, այս է իրական աշխարհը եւ ոչ այն, որի սխալ եւ խաբուսիկ պատկերացումով օրօրւել եւ օրօրւում է մեր զգացմունքային ազգը:
== Բ ==
Մի աշխատասէր եւ նիւթական ապագայի համար այնքան ձիրքերով օժտւած ժողովուրդ, որ նիւթական բարիքներ կուտել եւ ամբարել գիտէ տարւայ բոլոր եղանակների համար, որ ծիծաղելի կը համարէ, եթէ մէկը ամրան միայն արեւի գեղեցկութեամբ հիանայ եւ չմտածէ ձմրան մասին — զարմանալիօրէն իդէալիստ է դէպի խաղաղութիւնը, աղօթում է նրա արեւին եւ բնաւ չի հաւատում, թէ պատերազմի ձմեռ կայ: Աակայն պատերազմը գալիս է հակառակ մեր ցանկութեան, որովհետեւ հակամարտութեան օրէնքն է կառավարում աշխարհը: Այս ճշմարտութիւնը չէ ուզում հասկանալ մեր ժողովուրդը — դրա համար էլ խաղաղ տարիների քրտնաջան աշխատանքով կուտակած բարիքները պատերազմի օրերին տալիս է թշնամուն, իսկ ինքն իբրեւ մուրացկան ծանրանում է օտարների վրայ: Մենք կ՚ուզէինք, որ մեր ժողովուրդը եւս վերջապէս ըմբռնէր, թէ խաղաղութիւնը ոչ թէ յաւերժական չէ, այլ ժամանակաւոր զինադադար միայն: Խաղաղութիւնը նոյնիսկ նորմալ վիճակ չէ, խաղաղութիւն չկայ մեր երկրագնդի վրայ, չի կարող լինել եւ մարդկային պատմութեան մէջ: Պատերազմը ժողովուրդների կեանքում անխուսափելի պահ է — դա չի մղւում սոսկ գիտակցական հաշիւների համար, դա մէկն է մարդկային բարեշրջման (էւոլիւցիա) ամենաբուռն արտայայտութիւններից: Պատերազմը բնազդ է, — այդ է պատճառը, որ մարդիկ պատերազմում են համարեայ ակամայից, դէմ գալով գիտակցութեան պահանջքներին, բարոյական օրէնքներին, եւ հետեւանքներին գիտակցաբար անդրադառնում հաշուեյարդարից, յաղթութիւնից կամ պարտութիւնից յետոյ: Խաղաղութիւնը օրւայ մարդկութեան համար ոչ այլ ինչ է, քան յոգնածութիւն: Պարտւած է այն ժողովուրդը, որը շուտ է յոգնում: Պատերազմի է ձգտում նա, որ կազդուրւած է: Պատերազմը կազդուրւածի, առողջի ցանկութիւնն է, ինչպէս որ խաղաղութիւնը թոյլի բաղձանքն է, յոգնածի՝ երազը: Անշուշտ, խաղաղութիւնը յոգնած ժողովուրդների համար բարիք կը լինէր, եթէ պատերազմից յաղթական դուրս եկածները խաղաղութիւնը չարաշահել չիմանային: Խաղաղութեան չարաշահումն աւելի՛ է աղիտաւոր պարտւած ժողովուրդի համար, քան նոյնիսկ պատերազմը: Պատմութեան մէջ քիչ են կոտորածային ոչնչացումների դէպքերը, մինչ հսկայական ժողովուրդներ աննպաստ խաղաղութեան մէջ, առանց արիւնոտ հարւածների, անհետացել են դանդաղօրէն: Դանդաղ ոչնչացումի մի խաղաղութիւն է մեզ համար, ինչ այսօր իշխում է Մերձաւոր Արեւելքում: Թշնամին հսկում է ոչ միայն գերեզմանացած Թրքահայաստանի, այլ Խորհրդային Հայաստանի խաղաղութեան վրայ: Ամէն րոպէ նա կարող է խանգարել այդ խաղաղութիւնը եւ եթէ մինչեւ այժմ չփորձեց խանգարել — դա նշանակում է, թէ այդպէս աւելի է նպաստաւոր իր քաղաքական նպատակների համար: Բացի այդ դժբախտ պարագան, կան հոգեբանական եւ այլ կարգի պատճառներ, որոնք մեզ աւելի յոռետես են դարձրել դէպի մեր ժողովուրդի ապագան: Նախ չափազանց նեղ եւ աղքատ է ներկայ Հայաստանը: Ինքնախաբէութիւն է յուսալ, թէ կովկասեան իւրայատուկ պայմաններում, օտար ազդեցութեան ներքոյ, շրջապատւած թշնամի ժողովուրդներով, հայութիւնը կուլտուրա-տնտեսապէս բարգաւաճի, քաղաքական ոյժ դառնայ՝ պետութիւն ստեղծէ: Ներկայ Հայաստանը կազմում է հազիւ 1/12ը մեր պատմական հայրենիքի: Դա հայրենիք չէ, այլ հայրենի անկիւն: Այժմու իր սահմաններում նա չի կարող տեղ տալ ի սփիւռս աշխարհի ցաք ու ցրիւ եղած հայրենազուրկ հայութեան՝ գաղութահայութեան, որի թափառիկ վիճակն աղիտաւոր է երկու տեսակէտից. նախ որ նա ենթակայ է ստոյգ կորստեան, օրինակ՝ Թուրքիայում կոտորածի, այլ վայրերում՝ խաղաղ բնաջնջումի, ձուլումի: Հայրենի անկիւն եւ թափառական ժողովուրդ: Մի ճակատագիր, որ երկմտութեան եւ տատանումի է մատնել մեր ժողովուրդը, այսինքն՝ ազգային յոռետեսութեան: Իսկ վայ այն ժողովուրդին, որ վարակւած է այս հիւանդութեամբ. այդպիսին կանգնած է գերեզմանի ափին: Չսարսափի՜նք, բայց եւ առանց սին պատրանքների եւ աւելորդ նախապաշարումների ընդունենք այդ դառնադառն ճշմարտութիւնը — մեր ապագան վտանգւած է:
== Գ ==
Անիմաստ կը լինէր այս ճշմարտութինն ընդունիլ, եթէ դա մեզ միայն սարսափի պիտի մատնէ եւ ոչ ցնցէ: Ցնցումները ժողովուրդների կեանքում փրկութեան լծակներ են: Անբարոյական է եւ կորած մի ժողովուրդ, եթէ գոյութիւնն ապահովելու համար անընդունակ է խոր ցնցումների: Հոգեկան ցնցումների ընդունակ ժողովուրդները միայն կարող են վերանորոգւել: Աղիտաւոր չէ կորուստներ ունենալը, աղիտաւոր է զուր կորուստներ ունենալը, այսինքն՝ անցեալի դէպքերից խրատւիլ, փորձւիլ, սթափւիլ չիմանալը. պարզ՝ աղիտաւոր է վերագնահատումների անընդունակ լինելը: Առանց վերագնահատումի՝ անիմաստ է որոնումը, իսկ առանց որոնումների՝ ոչ թէ միայն ժողովուրդների միտքն է մեռնում, այլ եւ հենց իրենք՝ ժողովուրդները: Վերագնահատումի պիտի ենթարկենք ոչ միայն դէպքերի առարկայական բնոյթը, այլ մանաւանդ մեր հոգեւոր կեանքի ենթակայական տարրերը: Պիտի որոնենք, փնտռենք, գտնենք մեր դժբախտութեանց իրական պատճառները, ճանաչենք մեր իսկական վէրքերը, ախտորոշանքի պիտի ենթարկենք մեր ժողովուրդի հոգին, որից յետոյ միայն խօսք կարող է լինել բուժումի մասին: Իսկապէս, ինչո՞ւ պարտւեց եւ բարեկամներից լքւեց հայ ժողովուրդը: Ո՞վ է մեղաւոր, երկրի աշխարհագրական դի՞րքը, քրիստոնէական Եւրոպա՞ն. մահմեդական Ասիա՞ն, ճակատագի՞րը:
— Բոլորը՝ բացի մեզնից,- այսպէս կը տրամաբանէ մեր անուղղայ քաղքենիամտութիւնը: Այս մտայնութի՜ւնը… գանգատւում, դժգոհում է նա, անիծում է ճակատագիրը եւ կրկնում անվերջ, թէ ընկած ենք աշխարհի մեծ ճամբաների վրայ, թէ աշխարհագրական ճամբաները վատ են: Այստեղ կայ մի խղճուկ ճշմարտութիւն, բայց դրա հանդէպ ի՜նչ հոյակապ առաւելութիւններ: Չէ՞ որ մեր բարձրաւանդակն անառիկ է, մեր լեռները՝ մէկ մէկ անխոցելի պատնէշներ: Անտեսել այս իրողութիւնը եւ ողբալ ճակատագիրը ոչ այլ ինչ է, քան թոյլի, անարիի ինքնարդարացում: Թոյլի ինքնարդարացում — տկարի հոգեբանութիւն: Այստեղ ոչ միայն նախապաշարում կայ, այլ եւ առաքինութեան թերի: Անարդար կը լինէր հաւատալ հիւանդներին, երբ սրանք գանգատւում են աշխարհից: Աշխարհը պատկերացում է, իսկ պատկերումի աղբիւրը հոգին է: Հոգու հիւանդութիւն ունին ժողովուրդները, երբ դժգոհում են իրենց հայրենիքից: Գուցէ իրօք աշխարհի ամենէն անառիկ բարձրաւանդակներից մէկի վրայ բազմած ժողովուրդը անարժան է իր ճակատագրին, բայց ճակատագիրը՝ երբեք ապերախտ: Լինէր հզօր՝ աշխարհի այդ հոյակապ կամուրջի վրայ հրաշքներ կը գործէր հայութիւնը: Տկար էր, տկարացաւ — դառաւ անարժան իր բնաշխարհին: Հիւա՜նդ, դժբախտ ժողովուրդ, որ մինչեւ այժմ երկու առաքինութիւն է ունեցել՝ իր դժբախտութիւները վերագրել արտաքին պատճառների եւ փրկութինը յուսալ արտաքին ոյժերից: Այստեղ է պատճառը մեր տարօրինակ հաւատի եւ խանդավառութեան, երբ օտարը խոստումներ է կատարում, եւ նոյնքան տարօրինակ հիասթափութեան եւ յուսալքումի, երբ նա դրժում է խոստումները: Աղիտալի ինքնաժխտում, որ մեզ հոգեբանօրէն այնքան անարժէք է դարձրել, որ անգամ մեր դժբախտութեանց մէջ մեղքի որոշ բաժին էլ մեզ տալը զլանում ենք: Մենք այնքան անարժէք ենք թւում մեզ, որ չենք կարծում, թէ քաղաքական աշխարհում ոեւէ բանի պատճառ — անգամ դժբախտութեան — մենք կարող ենք լինել: Ամէն ինչ լինում է, գուցէ մեզ համար, բայց մեզնից դուրս, անկախ մեզնից: Քաղաքական մի կոյր պատեհապաշտութիւն, որ մթագնել է մեր բանականութիւնը անգամ մի կոպիտ, մի աղաղակող ճշմարտութիւն տեսնելու — այն է, թէ մեր դժբախտութիւնների համար մեղաւոր են ոչ թէ բոլորը, բացի մեզնից, այլ նախ եւ առաջ մենք:
== Դ ==
Տարօրինակ է — տրամաբանում է մեր քաղքենիամտութիւնը — մեր հաւատքը դէպ Եւրոպան կոյր զգացում էր, մեր ներողամտութիւնը դէպ թշնամին՝ քրիստոսային, բայց եւ այնպէս մենք ջարդւեցինք ու լքւեցինք: Ոչինչ կայ տարօրինակ, ջարդւեցինք եւ լքւեցինք, որովհետեւ եւրոպացու հոգեբանութեան բոլորովին անծանօթ էինք: Դէպի Եւրոպան մենք ունէինք մի քրիստոնէական զգացում եւ շնորհիւ մեր տարօրինակ խորհրդապաշտութեան — մեր ազգային հիւանդութեան — մեր սեփական տրամադրութիւնները դրել էինք եւրոպացու հոգու մէջ եւ ամենախոր կերպով հաւատացել, թէ բոլոր քրիստոնեայ ժողովուրդները նոյն զգացումներն ունին մեր հանդէպ, թէ բոլոր պատերազմները մղւում են յանուն մեր փրկութեան: Այս ինքնախաբէութիւնը մղեց մեզ քաղաքական մուրացկանութեան, եւ քանի որ մենք նաեւ թոյլ էինք՝ անձնատուր եղանք լալկանութեան: Մուրացկանութիւն եւ լալկանութիւն — մի ամբողջ ժամանակի հոգեբանութիւն, քաղաքական մեր միակ զէնքը: Լալկանութիւնը, սակայն, ապացոյց է հոգեւոր տհասութեան կամ անարիութեան: Մուրացկանութիւնը զզուելի է ընդհանրապէս: Մուրացկանին օգնում են ոչ միայն կարեկցանքից դրդւած, այլ եւ յաճախ զզւանքից: Աւելի սարսափելի է քաղաքական մուրացկանութիւնը, քանի որ քաղաքականութեան մէջ կարեկցանք չկայ, իսկ զզւանք՝ շատ քիչ: Անորակելի է մուրացկանութիւնը քաղաքականութեան մէջ: Աներես մուրացկանի եսականութիւնը բոլորովին բնական է համարում, որ մարդիկ, թէկուզ ամենէն ինկածները, գթան իրեն: էլ ավելի աներես է մուրացկանը եւ պահանջկոտ, եթէ նա միաժամանակ եւ հաշմանդամ է: Ահա մուրացկանի այս եսականութիւնը եւ հաշմանդամի պահանջկոտութիւնը դարձել են հոգեբանութիւն: Հոգեբանական այս երկու կողմերն Աւետարանի ներշնչմամբ ստացել են քաղաքական իմաստութեան, դիւանագիտական զէնքի բնոյթ: Քրիստոնէական մի հօտի համար չքնաղ առաքինութիւն, սակայն միայն քրիստոնէական հօտի: Այսօր մենք անիծում ենք քաղաքական բարերարներին, սակայն մոռանում, թէ մուրացկանին եւ հաշմանդամին անկելանոց են տալիս եւ ոչ անկախ հայրենիք: Երէկ այսպէս էինք, երբ կրօնական հօտ էինք. այսօր յաւակնութիւն ունինք մեզ քաղաքական ոյժ համարելու, բայց չենք ազատագրւել հօտային հոգեբանութիւնից, որը թափանցել է քաղաքական հոսանքների մտայնութեան մէջ, որոնք դրա շնորհիւ անգիտակցաբար կառչել են կողմնորոշումների գաղափարին: ճիշտ է, նկատելի է մի քայլ առաջ — քրիստոնէական նախապաշարումից մինչեւ կողմնորոշում — սակայն այդ բոլորի մէջ կայ մի խոստովանութիւն, այն է՝ թէ մեր ժողովրդի որոշ տարրերը քաղաքական կեանքի համար թերեւս պատրաստ չեն, խակ, անոյժ, անարի եւ ապա՝ բոլորովին չազատագրւած նախկին մտայնութիւնից: Հայ քաղաքական մտքի դեգերումների մէջ սա մի երկրորդ շրջան է — մտքի կիսանկախ դառնալու շրջանը: Այս շրջանը կարճ ժամանակում այնքան աղիտաւոր հետեւանքներ ունեցաւ եւ թւում է թէ շարունակում է էլ աւելի մթագնել, արիւնոտել մեր ճակատագիրը՝ պառակտելով, ներքուստ թուլացնելով մեր ժողովուրդը: Այս հոսանքներն արդէն արտայայտութիւն են ստացել մեր կեանքում իբրեւ ռուսական կամ արեւմտեան կողմնորոշման — խօսք կայ անգամ Տաճկաստանի մասին — ձգտող քաղաքական խմբաւորումներ, որոնց խելակորոյս, ազգային տեսակէտից անիմաստ բաղխումների հետեւանքով մեծապէս դիւրացուց Հայաստանի անկումը եւ բաժանումը Ռուսիոյ եւ Թուրքիոյ միջեւ: Սակայն այս մտայնութեան հետեւանքը միայն քաղաքական կորուստը չէ: Ամենասարսափելին այն է, որ դա անվերջ պիտի ներշնչէ մեր ժողովուրդին այն համոզումը, թէ ինքը տկար է, կարօտ ուրիշների հովանաւորութեան եւ այսպիսով կամազրկի, թուլացնի նրան՝ անընդունակ դարձնի թէկուզ իր ինքնապաշտպանութիւնը սեփական ոյժերով կազմակերպելու: Անկախութեան հաւակնութիւն ունեցող ժողովուրդները նախ պէտք է այս մտայնութիւնից ազատւին: Ինքնուրոյնութիւնից զուրկ ժողովուրդները չեն կարող պետութիւն ստեղծել: Պետութիւնը նախատեսում է ինքնուրոյն քաղաքական միտք, պայքարելու ինքնավստահութիւն, կառավարելու նախաձեռնութիւն, իսկ յաղթանակն այլ բան չէ, քան ինքնավստահ նախաձեռնութեան պտուղը: Եղան դէպքեր, երբ մեր այս կամ այն գաւառը մենակ էր, բայց վճռական մենակի հոգեբանութեան շնորհիւ յաջող կերպով տարաւ իր ինքնապաշտպանութեան դժուարին պայքարը: Եւ ընդհակառակը, այն դէպքերում, երբ մեր քաղաքականութիւնը արտաքին ոյժերի վրայ հաշիւներ արեց — մենք պարտւեցինք չարաչար:
Պարտւեցինք, որովհետեւ այսպիսի հաշիւներով ղեկավարւողը զուրկ է վճռական մենակի հոգեբանութիւնից, այսինքն՝ յաղթելու ամէն հաւանականութիւնից: Քաղաքականութիւնն ընդհանրապէս սարսափում է մենակութիւնից, իսկ կողմնորոշումների քաղաքականութիւնը այլ բան չէ, եթէ ոչ մենակութեան սարսափը: Համակւե՞լ է մի ժողովուրդ այս սարսափով — պարտւած է, կորած: Այստեղ է մեր դժբախտութեան մի այլ պատճառը. ընդունինք այս ճշմարտութիւնը եւս: Մեր մի շարք հոսանքների օտարահակ տրամադրութեանց, մեր ինքնավստահութեան պակասի եւ մեր մենակութիւնից սարսափելու պատճառով, մեր ժողովուրդը, որ այլ դէպքում պիտի կարողանար իր ինքնապաշտպանութեան գործը կազմակերպել յաջողաբար — դարձաւ կամազուրկ մի ամբոխ ու պարտւեց: Մեր պարտութիւնները հոգեբանական էին, պարտւեցինք ոչ թէ նրա համար, որ թւապէս ու թեքնիքապէս թոյլ էինք, տկար, այլ որովհետեւ այդպիսին էինք հոգեպէս: Մի օտարի հովանու տակ հայը եզակի եւ ռազմաշունչ կռւող է, իր սեփական դրօշի տակ՝ յաճախ անարի, պարտւողական: Կարսում մենք ունէինք բնական ու արհեստական դիրքերի գերազանցութիւն, թւական առաւելութիւն, աւելի լաւ պարենաւորում, բայց եւ այնպէս պարտւեցինք, որովհետեւ չունէինք վճռական մենակի հոգեբանութիւն, ինքնուրոյն կերպով որեւէ բան անելու հաւատ: Պարտւեցինք, որովհետեւ մենք միայն որպէս ազգ, մասամբ գիտակցեցինք մեր պարտականութիւնը, մասամբ հասկացանք աշխարհի իրական պայմանները, փորձեցինք ոտքի կանգնիլ, բայց ոչ ամբողջովին եւ ոչ մեր ներքին ոյժերի դրդումով: Պարտւեցինք, որովհետեւ մեր ցեղի ոգու բովանդակ ոյժերն օգտագործելու փոխարէն հովանաւորներ փնտռեցինք: Վաղը կը կորչենք իսպառ — եթէ մնացինք այս մտայնութեամբ: Կը փրկւենք, եթէ ազատւեցինք նախապաշարումներից, եթէ փորձեցինք ոտքի կանգնել, սակայն ոչ արտաքին դրդումով, օտարների ցանկութեամբ, այլ մեր ներքին, բնական, անզուսպ մղումով: Այսպիսով միայն կ՚ազատագրւի եւ կ՚ազատւի որեւէ ժողովուրդ: Այդ ճանապարհին եթէ եղան օժանդակիչ ուժեր, պիտ օգտագործենք որպէս զինակից, բարեկամ: Օգտագործել, եւ ոչ աղերսել — ըմբռնե՞ց հայն այս տարբերութիւնը — կանգնած է փրկութեան ուղիղ ճամբին:
Մինչեւ հիմա բարեգործներ եւ հովանաւորներ ենք փնտռում — հիւանդ ենք, թոյլ եւ տհաս մտահոգեպէս: Սրանից յետոյ զինակիցների մասին պիտ խօսենք, որովհետեւ հոգով առողջանալ, արիանալ ենք ուզում: Զինակիցներ եւ ոչ բարերարներ — այդ նշանակում է, թէ հայն արի է եւ ինքնապաշտպանւելու, պատերազմելու ընկեր է փնտռում: Քաջի իրաւունքն է դա, նրա, որ վճռել է մենակ յաղթել եւ զինակցում է միայն աւելի հեշտ յաղթելու համար: Արի՛ ժողովուրդ — սրան են միայն զինակցում, ձեռք մեկնում պետութիւնները: Հասկանանք եւ այս ճշմարտութիւնը: Փրկւելու համար պէտք է նաեւ արիանալ, այսինքն՝ յաղթահարել սեփական սարսափը: Սարսափից ազատագրւած հոգին միայն ընդունակ է աշխարհն առարկայօրէն տեսնել, պատկերացնել: Երկիւղը միշտ էլ ճիւաղներ է ստեղծում՝ մտացածին հրէշներ: ժողովուրդները յաճախ մեռնում են հենց այս ճիւաղներից: Քաղաքական գիտակցութեան թերին, անինքնավստահութիւն, սարսափի հոգեբանութիւն — ահա մեր եռագլխեան թշնամին: Եւ մինչեւ որ չկարողանանք այս ներքին թշնամին սպանել, անկարելի է, որ արտաքին թշնամուց ազատւել կարողանանք: Ասւած է. «Սարդս մի բան է, որ պիտ յաղթահարւի»: Այսպէս. մինչեւ որ հայ մարդը չկարողանայ ինքզինքը յաղթահարել — սպանել սարսափի անասունն իր մէջ, ներշնչւել նոր մտայնութեամբ, հոգեփոխւել, կարճ՝ մինչեւ որ չդառնայ արի եւ արիանուն ժողովուրդ՝ անհնար է, որ նա կարողանայ ո՛չ միայն քաղաքականապէս ազատւել, այլ եւ ազգովին ոչնչանալու վտանգից խուսափել: Արեւելքում մեզ համար ստեղծւած պայմանների մէջ կարող է ապրել արի եւ արիապաշտ հայութիւնը, բայց ոչ այսօրւանը: Պատերազմների մէջ յաղթանակում է արին — այս նշանակում է՝ յաղթում է նա, ով սանձահարել է իր սեփական սարսափը, ով թշնամու հետ չափւելուց առաջ կառուցել է յաղթանակի շէնքն իր հոգում: Սեքենական կոպիտ ոյժերի բաղխումը չէ պատերազմը, այլ՝ ժողովուրդների հոգեկան կարողութեանց: Դեռ աւելին՝ պատերազմը ժողովուրդների աստւածների գօտեմարտն է: Թեքնիքան՝ զէնքն է, միջոցը, հոգին՝ պատերազմի դարբինը: Զէնքն անհրաժեշտ է — սակայն արի բազուկների մէջ: Պայքարի պատրաստւող ժողովուրդները նախ սպառազինւում են հոգեբանօրէն:
Անտեսւա՞ծ է այս պայմանը — անխուսափելի է պարտութիւնը եւ թեքնիք միջոցների յանձնումը թշնամուն: Յաղթելու համար պէտք է սեփական պարտութիւնը յաղթահարել: Յաղթահարել սեփական պարտութիւնը — նշանակում է ընդունակ լինել ինքնապաշտպանութեան, որը ուրիշ բան չէ, քան թշնամու պարտութիւնը: Ինքնապաշտպանութիւն՝ ահա թէ ինչ են թելադրում ժամանակն ու առաջընթացը: Ինքնապաշտպանութիւն — ահա՛ մեր նոր կրօնը: Ինքնապաշտպանութիւն — միակ միջոցը, որ թէ՛ ժողովուրդների եւ թէ՛ սրանց աստւածների գոյութիւնն է ապահովում: Եսականութիւն չէ՛ բնաւ, երբ մի ժողովուրդ իր ինքնապաշտպանութիւնը իր կրօնն է յայտարարում: Ընդհակառակը, մի արիւնոտ ողբերգութիւն է մղում ժողովուրդներին այս համոզման եւ ամենէն արդար ժողովուրդները իրաւունք ունին այսպէս վարւելու: Ինքնապաշտպանութիւնը ոչ թէ բնական իրաւունք է իւրաքանչիւր ժողովուրդի, այլ եւ պարտականութիւն դէպ մարդկութիւնը: ժողովուրդները ապրում են իրենց, ստեղծագործում մարդկութեան համար: Ապրելու արժանի չէ միայն իրեն համար ապրողը: ժողովուրդներն ստեղծագործելու պարտականութիւն ունեն — հետեւաբար եւ ապրելու իրաւունք: Մի ժողովուրդ, որ անընդունակ է ինքնապաշտպանութեան, նշանակում է զուրկ է այդ տարրական առաքինութիւններից — առաքինութիւններ, որոնց չափանիշը ինքնապաշտպանութեան համար ցուցահանւած ընդունակութիւնն է միայն: Զո՞ւրկ է մի ժողովուրդ ինքնապաշտպանութեան ընդունակութիւնից — նշանակում է նա զուրկ է ամէն առաքինութիւնից, զուրկ՝ գոյութեան բարոյական իրաւունքից: Երկար ժամանակ աղերսում էինք կեանքի, գոյքի, պատւի ապահովութիւն — այնժամ ոչ միայն տկար էինք, այլ եւ զուրկ առաքինութիւնից: ժողովուրդների կեանքը բռնաւորների շնորհը չէ, նրանք չեն կարող ողորմութեամբ ապրիլ եւ պէտք չէ ապրին: Մակաբոյծ է մի ժողովուրդ, եթէ իր ինքնապաշտպանութեան համար յենւում է միայն օտար ոյժի շնորհին: Կեանքում մակաբոյծն անբարոյական է, իսկ նմանը տեղ չունի պատմութեան մէջ:
Առանց զայրանալու ընդունինք եւ այս ճշմարտութիւնը: Ինքնապաշտպանութիւնը մի պարգեւ չէ ուրիշից իրեն, այլ մի բան իրենից — իրեն, մի ազդեցութիւն ենթակայից — ենթակային: Ինքնապաշտպանութիւնը մի ժողովուրդի գոյութեան ներքին ճիգն է: Մինչեւ հիմա այդ ճիգն արտայայտւեց որպէս աղօթք, աղերսանք, մուրացկանութիւն — հետեւանքը՝ հազար եւ հազար կրաւորական զոհեր: Հիմա ճիգը մեր ներքին ոյժի արտայայտութիւնը պիտ լինի: Փտած են մեր հին զէնքերը, եղծանւած է հին մագաղաթը: Նոր աւետարանի խօսքը պիտ լսենք հիմա — Աւետարանը Արիութեան: Վահագնի հետ պիտ խօսենք հիմա — Աստւածը հին արիական հայութեան: Մի նոր գիրք պիտ դրւի մեր ժողովուրդի ձեռքը — Աւետարանը Արիների: Արիութիւն — այս պիտ լինի մեր սերունդների կոչումը, քանզի այդ բարձր յատկութիւնն է փրկում ժողովուրդները ֆիզիքական եւ բարոյական անկումներից, քանզի աստւածային միակ արժէքն է արիութիւնը, որով ժողովուրդները կը գնեն իրենց անկախութիւնը եւ կ՛ապահովեն զայն: Արդ թէ ինչո՞ւ արիութեան պատգամախօսները պիտ դառնան հայ մտաւոր եւ հոգեւոր կեանքի բոլոր ղեկավարները: Ե՛ւ դպրոց, եւ եկեղեցի, եւ քաղաքական կուսակցութիւններ, եւ մամուլ, ե՛ւ ապակուսակցական կազմակերպութիւններ — բոլորը, բոլորը պիտ համակւին նոր մտայնութեամբ, պիտ կրկնեն նոր ճշմարտութիւններ, կրկնեն անվերջ, անդադրում, մինչեւ որ արիական ինքնապաշտպանութեան գաղափարը դառնայ ժողովրդական մտայնութիւն, ազնիւ կիրք, հոգեբանութիւն, մինչեւ որ հայութիւնը դառնայ ինքնապաշտպանունակ:
== Ե ==
Եկեղեցին: Դա վերագնահատումի պիտի ենթարկէ քրիստոնէական սիրոյ իր սխալ ըմբռնումը, որպէսզի դադարի թուլութիւնը առաքինութիւն համարել եւ սպանել մեր ժողովուրդի կամքը: Ախալ է ըմբռնել դա քրիստոնէական սիրոյ խորհուրդը եւ դրա հետեւանքով ամբողջ դարեր պատճառ դարձել մեր ժողովուրդի անօրինակ ողբերգութեան: Աիրում է նա, ով ուժեղ է, ով հոգու առատութիւն ունի, ում ոյժի բաժակը լցւած է յորդելու, թափւելու աստիճան:
Արգասաւոր չէ՛ թոյլի սէրը: Քծնանքն է թոյլի ներումը: Քրիստոսը սիրում էր, որովհետեւ ուժեղ էր. նա սիրում էր, որովհետեւ սիրելու եւ ներելու չափ հզօր էր: Նրա անձնական կեանքը պիտ դառնայ Եկեղեցուն ուղեցոյց: Նրա մահւան խորհուրդը — հերոսական զոհաբերութիւն: Նա զոհաբերեց, որովհետեւ գաղափարի հերոս էր: Միայն արին, քաջը, միայն հերոսը կարող է զոհաբերել: Անընդունակ է թոյլը ինչպէս սիրոյ, նոյնպէս եւ զոհաբերութեան: Մի ժողովուրդ, որն ընդունակ չէ այս երկու առաքինութեան — դիպւածների կը պարտի իր գոյութիւնը: Քրիստոնեան նա՛ չէ, ով քրիստոնէական վարդապետութեան տարերքը սխալ է հասկացել, ընկել նախապաշարումների ցանցի մէջ եւ տկարացել կորչելու աստիճան, այլ նա, ում մէջ մի քիչ քրիստոսութիւն կայ — մի կայծ ամենահզօր աստւածամարդու հոգուց: Նա ամենակարողն էր, ամենահզօր — մենք առնւազն կարող եւ հզօր պիտի լինինք, որպէսզի կարողանանք սիրել եւ զոհաբերել: Ախալւել, չարաչար սխալւել է մեր Եկեղեցին՝ «տնանկ»ների եւ «սնանկ»ների բարոյականութիւն քարոզելով: Արանից յետոյ սիրոյ եւ զոհաբերութեան ընդունակ արի ժողովուրդի մասին պիտ խօսի, եթե ուզում է, որ քրիստոնէութեան հետքերը մնան Փոքր Ասիայում եւ Հայաստանում: Ուժեղ եւ արիական ժողովուրդ, այնպիսին, որ ընդունակ լինի արհամարհել մահը՝ յանուն իր սեփական գոյութեան: Այսպիսով կ՚ապրի ոչ միայն հայութիւնը, այլ եւ Հայոց եկեղեցին: Ինքնապաշտպանութիւնը հայ ժողովուրդի — ահա Հայ եկեղեցւոյ նոր հաւատամքը: Չընդունե՞ց այս ճշմարտութիւնը, չքարոզե՞ց, չտարածե՞ց ամէն օր այս փրկարար գաղափարը, իր բոլոր միջոցներով չնպաստե՞ց մեր ինքնապաշտպանութեան գործին — կործանւած է դա: Մամուլը: Նրա պարտականութիւնն է — խտացած ճշմարտութիւններ տալ ժողովուրդին: Նպատակը — այս ճշմարտութիւներով լուսաւորել ժողովուրդին դէպի ապագան:
Չունի՞ մամուլն այս կոչումը՝ աւելորդ մակաբոյծ է դա եւ զուր տեղը ժողովուրդները կերակրում են զայն իրենց հաշւին: Դժբախտաբար, որոշ բացառութեամբ, այսպիսին է՝ մերը, հայկականը: Լրագրութիւն եւ ո՛չ մամուլ — այս նշանակում է, թէ մենք դեռեւս տհաս ենք, թէ չենք կարողանում մեր կեանքի ներքին կնճիռները գտնել, լուսաբանել զանոնք եւ մեր միտքն զբաղեցնում ենք արտաքին եղելութիւններով, լուրերով: Մեզ համար դեռ այն է հետաքրքիրը, ինչ մեզնից դուրս է կատարւում կամ միայն արտաքուստ առնչութիւն ունի մեզ հետ: Այս մտայնութիւնը իշխել է մեր լրագրութեան մէջ համարեայ իր սկզբնաւորութեան օրից: Փրկութիւնը դրսից է — այս բաւական է, որ լրագրութիւնը խանդավառւի արտաքին բարենպաստ նշաններով, մի դիւանագէտի կարեկից ժպիտով, մի անւանի եւրոպացու հայասէր արտայայտութիւնով, մի միսիոնարական ընկերութեան հայանւէր ջանքերով, մի խաղաղասիրական վեհաժողովի հայանպաստ բանաձեւով, մի պարլամենտական գործիչի զգացւած ճառով որեւէ կոտորածից յետոյ եւ վերջապէս այնպիսի բաներով, որոնք ժողովուրդների ինքնապաշտպանութեան կամ փրկութեան համար ոչ մէկ իրական նշանակութիւն ունին: Եւ այսպէս ամբողջ տասնամեակնե՜ր… եւ ոչ ոք է զգացել, թէ այդպիսով մեղսակից է դառնում հայկական ողբերգութեան՝ վրիպեցնելով ժողովուրդի ուշադրութիւնը իր փրկութեան միակ զէնքից — ինքնապաշտպանութիւնից: Եղել են լրագրային արտայայտութիւններ, յաճախ նոյնիսկ ինքնապաշտպանութեան քարոզչութիւն, սակայն այդ բոլորը թերի, ոչ զերծ արտաքին ոյժերի հանդէպ ունեցած նախապաշարումներից, հետեւաբար ոչ ամբողջովին ճշգրիտ, ոչ օգտակար: Լրագրութիւն, որ տասնեակ տարիների ընթացքում չի կարողացել իր ժողովուրդի դժբախտութեան իսկական պատճառները մատնանշել, հազար եւ հազար զոհերից յետոյ մի ընդհանուր ճշմարտութիւն գտնել եւ ջանալ այդ ճշմարտութիւնը զանգւածների հոգեբանութիւնը դարձնել: Լրագրութիւն, որի որոշ օրգանները արտաքին ոյժերի հանդէպ ներող են, քծնող, խնկարկող, իսկ ներքուստ՝ պառակտիչ, անհանդուրժող եւ ամբարտաւան: Լրագրութիւն, որի որոշ օրգանները ղեկավարւում են փողոցի առաքինութիւններով կամ տարփողելով մեծ ժողովուրդների ոյժն ու հմայքը, վատաբար արհամարհում են սեփականը: Լրագրութիւն՝ որ բորբոքում է թայֆայական կրքերը եւ ընդունակ չէ
մի տարրական ճշմարտութիւն ըմբռնելու. այն է, թէ ժողովրդի ինքնապաշտպանութիւնը մի գործ է, որի մէջ ամէն հոսանքի եւ ուղղութեան մարդիկ միակամ պիտ լինեն: Լրագրութիւն, որ տարիների խանդավառութիւնից՝ դէպ օտար յոյսերը, այսօր հիասթափւած հայհոյում է աջ ու ձախ բոլոր ազգերին ու լեզուներին, եւ անընդունակ է ըմբռնելու, թէ մեղաւորը օտարները չէին, որ հայ ժողովուրդը չմղւեց, չդիմեց ինքնապաշտպանութեան եւ ջարդւեց: Լրագրութիւն, որ ամէն օր աղաղակում է, թէ հայութիւնը զոհ գնաց աշխարհակալ ժողովուրդների քաղաքականութեան, եւ անգիտակցաբար մխրճւել է դիւանագիտական կնճիռների մէջ, խօսում է կողմնորոշումների մասին՝ դիւանագիտական ծիծաղելի մակերեսայնութեամբ: Այսպիսի լրագրութիւնը աւելորդ է հայ ժողովուրդին: Ինչպէս Հայ եկեղեցին, նոյնպէս եւ մեր մամուլը պիտ հոգեփոխւի: Լրագիր մենք շատ ունենք, նոյնիսկ աւելորդ, հիմա պէտք է վերադաստիարակիչ հրապարակախօսութիւն:
— Հրապարակախօսութիւն, որ անսխալ կերպով ախտանշէ մեր ցեղին հոգերը եւ արմատական միջոցներ առաջարկի, որ վերագնահատումի ենթարկէ մեր անցեալը եւ նոր ճշմարտութիւններ որոնէ, որ լուսաբանի մեր ժողովուրդի կնճիռները, որ կռահի իր ժողովուրդին սպառնացող վտանգը եւ դառնայ նրա հոգեւոր սպառազինումի ահազանգը: Մամուլ, վերջապէս, որ ազատւի օտարահակ մտայնութիւնից եւ արիութիւն քարոզի, որ խլեակների փոխարէն հերոսական ժողովուրդի մասին խօսի եւ այդ այդպէս , մինչեւ որ հայութիւնը՝ խրոխտաբար կանգնած իր բարձրաւանդակի վրայ ապացուցէ աշխարհին, թէ ինքը արի է — տէր իր հայրենիքին եւ ճակատագրին:
== Զ ==
Կուսակցութիւնները: Հրամայողաբար պիտ հոգեփոխւեն նաեւ կուսակցութիւնները — սրանք՝ մասնաւորապէս: Մեր ներքին հակամարտութիւնները զինակցում են արտաքին թշնամուն՝ ընդդէմ մեր ժողովուրդին եւ երկրին: Դժւար է հաւատալ, թէ կուսակցամիջեան այլանդակ պայքարի կատաղութիւնը բղխում է միայն դէպ հարազատ ժողովուրդն ունեցած սիրուց. — ժողովուրդ, որի փրկութեան մասին տարբեր ըմբռնում ունեն պայքարող կողմերը:
Մեր կուսակցութեանց պայքարի միակ «մարտական միջոցը» պիտ լինէր բարոյական կշտամբումը եւ ոչ աւելին. ոչ սուտը, զրպարտութիւնը, իրողութեանց խեղաթիւրումը, եւ նման բարոյազուրկ ու դատապարտելի դէմքերը: Մանկօրէն միամիտ են այն կուսակցութիւնները, որոնք ժխտելով բարոյականութիւնը քաղաքական պայքարի մէջ՝ կարծում են, թէ կարող կը լինեն բարոյական մաքրութիւն պահել իրենց շարքերում: Բարոյականի աղքատութիւն — ասել է բարոյական ոյժերի աղքատութիւն: ժողովուրդի մի մասի անունից հայհոյել միւսին՝ հակառակորդին եւ տղայաբար ժխտել նրա գոյութեան իրաւունքը — դեռ չի նշանակում դաստիարակել իր շարքերը: Անիմաստ եւ զզւելի է քննադատութիւնը, եթէ ստեղծագործութիւն չէ դա: Ով օրն ի բուն զբաղւում է իր հակառակորդի թերութեանց քննադատութեամբ — նա առնւազն զիջումներ է կատարում իր սեփական յոռութիւնների հետ: Այդպիսին կարող է շահել, բայց շահած կը լինի ի հաշիւ իր բարոյական առողջութեան: Այդպիսին կարող է եւ վնասել իր հակառակորդին, բայց ինքը ոչինչ կը շահի: Ստորնութիւնը մնում է ստորնութիւն անգամ այն դէպքում, Երբ նա կատարւում է յանուն ամենանւիրական շահերի. դա նախ բարոյազրկում է Եւ տկարացնում իրենից օգտւողին: Անվերջ բարի խօսել իր կուսակցութեան եւ չար այլոց մասին — եւ ծիծաղելի է, եւ անարդար: Հոգեպէս անառողջ է նմանը: Խուժանավարել՝ չարաշահել զանգւածների մութ զգացումները եւ կոյր ատելութիւն ստեղծել հակառակորդների հանդէպ — չի նշանակում գաղափարական պայքար վարել: Այդպիսին ընկածութեան է մղում իր շարքերը. այդպիսին չարիք է եւ իրեն, եւ իր հակառակորդի, եւ իր ժողովուրդի համար: Կոյր ատելութեամբ հիւանդ՝ մեր կուսակցութիւններից ոմանք մոռացել են հայ ժողովուրդի ինքնապաշտպանութեան սրբազան գործը. յանուն որի — իբրեւ թէ — կեանքի են կոչւած: Նրանք շարունակում են նեղսիրտ եւ իրարամերժ կռիւը՝ տկարանալով եւ տկարացնելով մեր ժողովուրդը, խաթարում նրա հաւաքական հոգին՝ կատարում այն, ինչ որ պէտք է արտաքին թշնամուն:
Եւ այդ ամէնը միամտօրէն կոչում են ժողովրդասիրութիւն, երբ էապէս ժողովրդասպանութիւն է տեղի ունեցողը: Այո, ժողովրդասպանութիւն: Մտաւոր կարճատեսութիւն է չհասկանալ, թէ անվերջ ու անդադրում վերանորոգութիւն է կեանքը: Հոգեւոր անշարժութիւն — ասել է բարոյական մահ, մահացում: Անտարբերութիւն, յոռատեսութիւն, բարոյական մահացում — ժողովուրդների անձնասպանութեան դանդաղ ձեւեր են սրանք: Վերանորոգւելու անընդունակ ժողովուրդները մեռնում են ամէն ժամ, ամէն վայրկեան: Այո՛, հոգեվարում են այն ժողովուրդները, որոնք հոգեպէս ծոյլ են ապրում, որոնք ղեկավարւում են պատահականութեամբ, խճճւած քաղաքական մոլորութիւնների եւ հոգեբանական սխալանքների մէջ: Մեր կուսակցութիւնները կամ չեն հասկանում այդ, կամ ժամանակ չունեն հասկանալու: Նրանց պակասում են ճշմարտութիւններ, որ փրկել գիտեն: Չկայ, չի նկատւում մտքի ու ոգու լարում, իսկ ճշմարտութիւնները կարելի է հասկանալ միայն այդ լարումով: Չկայ ստեղծագործութիւն, չկայ բարոյական ոյժերի մթերում: Կայ ընդհակառակը, կայ հասկացողութիւնների քաոս եւ անիշխանութիւն, կայ հոգեկան լճացում, կայ բարոյական մակաբուծութիւն — հոգեբանական մի աղիտալի մթնոլորտ, որի մէջ չեն աճում, չեն փթթում բարոյական ոյժեր: Իսկ նման մթնոլորտում կը դաստիարակւեն անարի, փոքրոգի եւ պարտւողական սերունդներ միայն — անարի ժողովուրդ, որի ոյժերի մեծագոյն մասը սպառւում է վախի եւ անհանգստութեան մէջ: Կայ օտարահակ կողմնորոշումների գերագնահատումն եւ սրանց խելագար հակամարտութիւնը՝ ծնունդ թոյլերի հոգեբանութեան: Կայ անվճռականութիւն — ասել է թուլութիւն, որը ցոյց տւող ազգը մեծապէս արագացնում է եւ ուժեղացնում թշնամու հարւածը: Կայ այն ամէնը, ինչ որ անյոյս եւ վտանգւած է դարձնում մեր ժողովուրդի ապագան: Մեղմ ասած՝ ստեղծւել է մի դրութիւն, որ մահւամբ է սպառնում մեր ժողովուրդին:
== Է ==
Նա — անհատ թէ հաւաքականութիւն — որը բարոյապէս կատարելագործւում է՝ ուղղակի թէ անուղղակի կերպով նպաստում է իր շրջապատի բարոյական զարգացման: Մեր կուսակցութիւնները՝ թողած բիւզանդական վէճերը եւ ամէն գնով իրար գետին զարկելու անմիտ ցանկութիւնը, թողած հակառակորդի թերութեանց ամենօրեայ ցուցադրութեամբ իր սեփական այլանդակութիւնները քօղարկելու սին ճիգերը, — թողած ամէնը, հրամայողաբար պիտ զբաղւեն ինքնադաստիարակութեամբ: Անհատ թէ ժողովուրդ — սրանք միշտ էլ աւելի ուժեղ են, քան կարիքը, քան վտանգը, քան թշնամին — սրանք միշտ էլ կարող են գերազանցել իրենց, բարձրանալ իրենցից, եթէ սրանց չի պակասում սեփական ոյժերով ոտքի կանգնելու կամքը: Բարձրանալով՝ հոգեպէս բարձրացնել մեր ժողովուրդը, ինքնուղղումով սրբագրել ժողովուրդի հոգին: Գիտակցելով, թէ ժողովուրդները չեն պարտւում, եթէ չեն ուզում պարտւել — գիտակցելով այդ ճշմարտութիւնը, մեր կուսակցութիւնները զայն իրենց շարքերի միջոցաւ պիտ ներշնչեն մեր ժողովուրդին՝ սրան հոգեպէս գօտեպնդելու համար: Մեր կուսակցութիւնները, սրանց միջոցաւ եւ ժողովուրդը խորապէս պիտ գիտակցեն.
— Քանի դեռ տրտնջում է, աղերսում, լալիս մի ժողովուրդ՝ պէտք չէ օգնել նրան, քանզի այդպիսին կամովին հրաժարւում է իր գոյութեան իրաւունքից:
— Չարժէ եւ չի կարելի օգնել ընկածին, եթէ նրան պակասում է ինքնօգնութեամբ ոտքի կանգնելու կամքը:
— Ով չի աշխատում իր բովանդակ ոյժերով՝ իրաւունք չունի ուրիշներից օգնութիւն սպասելու:
— Սեփական ոյժերով ինքնապաշտպանւելու անընդունակ ժողովուրդները պատժւում են մահւամբ:
— Իրաւունքը ոյժի հասկացողութիւն է եւ ոչ տրամաբանական, ինչպէս եւ պայքարը յանուն իրաւունքի — բարոյական հիմքը ժողովուրդների գոյութեան — անէծք չէ, այլ օրհնութիւն: Դատապարտւած է մի ժողովուրդ, եթէ նա իրաւունքը զոհաբերում է իր յանցաւոր հանգստին եւ ոչ ընդհակառակը:
— Թոյլը մեղաւոր է, որ թոյլ է: Անբարոյականութիւն է թուլութիւնը՝ ստեղծւած սնուցանելու ոյժը: ժողովուրդները իրենց թուլութեանց մեղքերը կը քաւեն որպէս պարտութիւն, ստրկութիւն, որպէս անփառունակ գոյութիւն:
— Անպարտելի է այն ժողովուրդը, որ ղեկավարւում է ոգու ձեռքով: Այնտեղ, ուր կայ ոգու, ասել է՝ բարոյական ոյժերի ապացոյցը — այնտեղ թւական գերազանցութիւնը, քարը, մետաղը, գրեթէ կորցնում են իրենց նշանակութիւնը: Ոգու հետ զինակցողը բարոյական ոյժերի հետ է զինակցում, որի միջոցներն աճում են անհաւատալիութեան աստիճան, դառնում անսպառելի:
— Գլխաւոր դերը ժողովուրդների պատմութեան մէջ խաղում են ո՛չ արտաքին պայմանները, ո՛չ քաղաքական կողմնորոշումը, ո՛չ էլ դիպւածները, այլ՝ իրենց հոգեբանական նկարագիրը:
— Մի ժողովուրդի գոյութեան արտաքին պայմանները հարազատօրէն կապւած են նրա ներքին հոգեկան դրութեան հետ: Ասել է՝ ամէն ժողովուրդ այնտեղ է, ուր նա հասել է իր բարոյական ոյժերի մղումով: Գիտակցելով այդ ամէնը՝ մեր կուսակցութիւնները, մեր Եկեղեցին, մեր դպրոցը, մամուլը պիտ հոգեփոխեն մեր ժողովուրդը: Գիտակցելով, հարազատելով եւ գործադրելով այդ փրկարար ճշմարտութիւնները՝ մեր մտաւորականութիւնը պիտ յաջողի վերադաստիարակութեամբ հոգեբանօրէն բարձրացնել հայութիւնը, նրան պիտ յաջողի մեր ժողովուրդի ոգու անպարտելիութեամբ ապահովել նրա անպարտելիութիւնը — նրա ֆիզիքական եւ բարոյական գոյութիւնը: Պէտք է վերադաստիարակութիւն — իմաստուն դաստիարակութիւն է պէտք՝ վերջին խաղաթուղթը ապագան վտանգւած ժողովուրդների: Դաստիարակութի՛ւն, որ յեղաշրջէր մինչայժմեայ թոյլի մեր հասկացողութիւնը իրաւունքի եւ քաղաքական բարոյականի, քրիստոնէութեան, ոյժի եւ թուլութեան, պատերազմի եւ խաղաղութեան մասին: Դաստիարակութի՛ւն, որ ազգային հզօր զգացումով եւ արթուն գիտակցութեամբ զինէր հայութիւնը, որ արիացնէր եւ դառնար մայրը բարձր ժողովրդասիրութեան եւ գաղափարապաշտութեան, մղէր ընդհանուրի շահը միշտ էլ գերադասել անձնականից, թելադրէր անհատին ընդհանուրի երջանկութեան մէջ փնտռել իր անձնական երջանկութիւնը, մտատրամադրէր բոլորին, բոլորին՝ աւելի պարտականութեանց տէր զգալ իրենց, քան իրաւունքների, որ մղէր հայ մարդուն մեռնել ապրելու եւ ապրեցնելու եւ ոչ թէ ապրել՝ մեռնելու համար, որ իրականացնէր սոցիալական հնարաւոր արդարութիւնը մեր ժողովուրդի մէջ — միակ
պատճառը անարիների, ընչազուրկների Եւ վատերի չգոյութեան, ասել է Եւ հայրենիքների անպարտելիութեան: Փրկարար դաստիարակութիւն, որ տար մեզ անհրաժեշտ առաքինութիւններն այն ժողովուրդների, որոնք արի են եւ վստահութեամբ կը նային իրենց ապագային, որ բարձրացնէր մեզ մինչեւ գերագոյն ըմբռնումն ու զգայնութիւնը, — յատկութիւններ, որոնք կը հարիւրապատկեն ժողովուրդների բարոյական կորովը: Դաստիարակութիւն, որ հոգեփոխէր եւ փրկէր մեր ժողովուրդը: Ահա՛ այս նոր դաստիարակութեան ստեղծագործ եւ փրկարար գործին է, որ անվերապահօրէն եւ վճռաբար պիտի լծւեն մեր կեանքի եւ պատմութեան ընթացքը շարժող բոլոր հաւաքականութիւնները՝ ազգային մի բարձր մարմինի հսկողութեան տակ, ընտրւած բոլոր հոսանքներից: Հրապարակ հանելով մեր ժողովուրդի հոգեւոր վերանորոգման անհրաժեշտութեան խնդիրը — կ՚ուզէի հաւատալ, թէ մեր մտաւորականութիւնը հոգեպէս անհանգիստ է մեր ժողովուրդի ապագայի նկատմամբ, թէ նա — մեր ունեցած ահաւոր կորուստներից յետոյ — ժողովրդասպանութեան համազօր կը համարի հինի շարունակութիւնը եւ երկաթէ անհրաժեշտութիւնից մղւած՝ առաքինութիւն կ՚ունենայ անկուսակցականանալ գոնէ մեր ժողովուրդի ինքնապաշտպանութեան խնդրում:
— Մեր պատմութիւնը յետ այսու աղիտալի սխալների կրկնութիւնը պէտք չէ լինի, այլ՝ սրբագրութիւնը: էլ ոչի՛նչ այն ամէնից, ինչ որ արւել է Եւ արւում է արտաքին թշնամու գործը հեշտացնելու համար — սա պիտ լինի ինքնազգաստացումի եւ փրկութեան հրաւիրող մեր օրւայ աղաղակը: Արւե՞ց այդ, վարւե՞ց այսպէս մեր մտաւորականութիւնը — վաղն ազգովին պիտ լինենք այն, ինչ որ ուզում ենք լինել: Մարդկային աչքը դեռ չի տեսել այն մեծութիւնը, որին կարող են հասնել անհատներն ու ազգերը՝ իրենց հոգեկան ոյժերի զարգացմամբ: Վաղն այն ժողովուրդներին է, որոնք գիտակցում եւ գործադրում են այս ճշմարտութիւնը: Վաղը յաղթելու է նա, որը մինչ այդ վաղը իր հոգու մէջ կը տանի յաղթանակը: Հասկանանք, հարազատենք այս ճշմարտութիւնը եւ աշխատենք վաղւայ համար — եթէ չենք ուզում կորչել որպէս ազգ:
[[Կատեգորիա:Գարեգին Նժդեհի գրքեր]]
h80hn9ov8ea5nq9s0hl7xuo9xr0xg5r