Վիքիդարան hywikisource https://hy.wikisource.org/wiki/%D4%B3%D5%AC%D5%AD%D5%A1%D5%BE%D5%B8%D6%80_%D5%A7%D5%BB MediaWiki 1.47.0-wmf.20 first-letter Մեդիա Սպասարկող Քննարկում Մասնակից Մասնակցի քննարկում Վիքիդարան Վիքիդարանի քննարկում Պատկեր Պատկերի քննարկում MediaWiki MediaWiki քննարկում Կաղապար Կաղապարի քննարկում Օգնություն Օգնության քննարկում Կատեգորիա Կատեգորիայի քննարկում Հեղինակ Հեղինակի քննարկում Պորտալ Պորտալի քննարկում Էջ Էջի քննարկում Ինդեքս Ինդեքսի քննարկում TimedText TimedText talk Մոդուլ Մոդուլի քննարկում Event Event talk Հեղինակ:Խաչատուր Աբովյան 100 37 395854 395853 2026-09-16T13:12:34Z Emptyfear 547 /* Արձակ */ 395854 wikitext text/x-wiki {{Հեղինակ |լրիվ անուն = Խաչատուր Աբովյան |դասակարգում = Աբովյան, Խաչատուր |սկզբնատառ = Ա |պատկեր = Abovian.jpg |ծնվել է = 1809 |մահացել է = 1848 |նկարագրություն = Հայ ականավոր գրող և արևելահայ աշխարհաբար գրականության հիմնադիր։ }} {{ՀԻ|Տարի=1848}} == Երկերի լիակատար ժողովածու == * [[Ինդեքս:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 1 (Khachatur Abovyan, Collective works, volume 1).djvu|Հատոր 1]] * [[Ինդեքս:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 2 (Khachatur Abovyan, Collective works, volume 2).djvu|Հատոր 2]] * [[Ինդեքս:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 3 (Khachatur Abovyan, Collective works, volume 3).djvu|Հատոր 3]] * [[Ինդեքս:Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 4 (Khachatur Abovyan, Collective works, volume 4).djvu|Հատոր 4]] * [[Ինդեքս:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 5.djvu|Հատոր 5]] * [[Ինդեքս:Խաչատուր Աբովյան, Երկեր, հատոր 6.djvu|Հատոր 6]] * [[Ինդեքս:Khachatur Abovyan, Collected works, vol. 7 (Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 7-րդ).djvu|Հատոր 7]] * [[Ինդեքս:Khachatur Abovyan, Collected works, vol. 8 (Խաչատուր Աբովյան, Երկերի լիակատար ժողովածու, հատոր 8-րդ).djvu|Հատոր 8]] ==Արձակ== * [[Վերք Հայաստանի|Վերք Հայաստանի (վեպ)]] ** [[Վերք Հայաստանի ― Ընծայական|Ընծայական]] ** [[Վերք Հայաստանի ― Հառաջաբան|Հառաջաբան]] ** [[Վերք Հայաստանի ― Գլուխ առաջին|Գլուխ առաջին]] ** [[Վերք Հայաստանի ― Գլուխ երկրորդ|Գլուխ երկրորդ]] ** [[Վերք Հայաստանի ― Գլուխ երրորդ|Գլուխ երրորդ]] ** [[Վերք Հայաստանի ― Զանգի (հավելված)|Զանգի (հավելված)]] * [[Պարապ վախտի խաղալիք]] * [[Թուրքի աղջիկը]] * [[Ագնես]] * [[Ազնվամտություն և շնորհակալություն]] * [[Առաջին սերը]] * [[Աշխարհիկ բարբառ երևանցի հայոց]] * [[Բարեկամի մոտ]] * [[Թիֆլիզու հայոց հանգստարանը]] * [[Իշի հարսանիքը]] * [[Զվարճալի ու կարճ պատմությունք]] * [[Զրույցներ]] * [[Կարճառոտ պատմությունք]] * [[Պատմություն Տիգրանի կամ բարոյական խրատներ հայ մանուկների համար]] * [[Հունայնություն աշխարհի. այգին Ղորղանովի]] * [[Վերջին հրաժարական քաջազօր արքային Հերակլի]] * [[Մուտ գարնան]] * [[Ամարային առավoտն ի գիւղս]] * [[Գիշերը ամարային]] * [[Ֆեոդորա կամ որդիական սեր]] . * [[Օվսանա]] * [[Ժուլի կամ նոր Էլոիզա]] * [[Ադելայիդայ ֆոն Վուլֆինգեն կամ յիշատակարան բարարոսութեան երեքտասներորդ դարու]] == Պոեմներ == * [[Աղասու խաղը]] ==Բանաստեղծություններ== {{սյուն}} * [[Վաթան]] * [[Սէր առ հայրենիս]] * [[Կարօտութիւն նախնի վայելչութեանց հայրենեաց իմոց]] * [[Սրբաճեմ ոտից…]] * [[Խնդամիտ զգացմունք երախտագետ Հայկազին յազատութիւն հայրենեաց իւրոց]] * [[Ի պատիւ Ձերդ գերազանցութեան մատուցանեմ զայս հոգենուէր ընծայն]] * [[Անգրիական կենաց արձան կանգնեցար…]] * [[Դրուատ առ սուրբ Մայր Աթոռն մեր Էջմիածին]] * [[Առ գալուստ նորին բարձր սրբազանութեան տեառն Կարապետի արքեպիսկոպոս Վրաստանի և Հայոց]] * [[Յարգոյ տեսոյդ յինէն անջատ յայս միջոց…]] * [[Տաղ ուրախութեան ի գոյն Առաւօտեանին]] * [[Դարձեալ ի գոյն առաւօտեանին…]] * [[Տաղ ի վերալ սիրելւոյ ի գոյն Աստուտեանին]] * [[Տաղ ի գոյն Հրով սիրոյին]] * [[Տաղ ի մայրն ամէնօրհնեալ դարձեալ ի գոյն Հրով]] * [[Տաղ անոյշ ի վերայ սիրելւոյ՝ դարձեալ ի գոյն Հրով]] * [[Տաղ ուրախութեան ի գոյն Պայծառութեան]] * [[Տաղ ի գոյն Ի սէր քո նազելւոյն]] * [[Տաղ յորդորիչք անձին ի գոյն Ո՞վ սէր]] * [[Տաղ ի վերայ կրից ինչ հոգւոյ՝ ի գոյն Տես քոյ]] * [[Տաղ ի գոյն Ի քոց բարեացին]] * [[Նախասահմանութիւն]] * [[Երևակայութիւն ի վերայ ճանապարհորդութեան ի լեառն Արարատ]] * [[Յազատութիւն Հայաստանեայց]] * [[Ով լցուցիչ մերոց կարեաց…]] * [[Մուտ Հայկայ ի Հայաստան և արհաւիրք երևակայութեան նորա ի ժամ պատերազմին, որ ի 1826 ամին]] * [[Սուգ ի վերայ մահուան սիրելւոյն իմոյ և ուսուցչի Վալտէրի]] * [[Զգացմունք ցաւալից սրտիս ընդ տեսանելն իմ յօտարութեան զսիրելի աշխարհակիցն իմ Ֆահրադ Բադալով]] * [[Օրիօրդն ֆոն Շվէբս ի վերայ երգեհոնի (կլավիր)]] * [[Զի՞նչ այս դառն հարուած անգութ օրհասին…]] * [[Պոնկնոտեալ ամոթ արև մայիսի զաչս իւր ծիծաղկոտ…]] * [[Բաղձանք երիտասարդի Իդէալ]] * [[Ետո՞ւր զվերջին հայբոյր հրամարման…]] * [[Յերեկոյ]] * [[Ոտանաւոր յաշխարհաբառ լեզու մեր յօրինեալ]] * [[Ականջ արա, նազանի…]] * [[Ողբերգութիւն ի վերայ մահուան բազմերախտ ուսուցչին իմոյ Յարութիւն վարդապետի Ալամդարեանց…]] * [[Յետ փոքը ինչ մխիթարելոյ իմ… նկարագրումն մանկական աւուրց և խնամոց ծնօղաց]] * [[Մեկնութիւն երկնային մարմնոց ըստ հասկացողութեան հայոց]] * [[Ի հրատագնապ եռանդս սրտի մատչիմ անհամբեր]] * [[Իմ կյանքս ու արևս ես քեզ զոհ կուտամ…]] * [[Տաղ ի գոյն…]] * [[Տաղ հրաժարական]] * [[Առ Մ. Ա.]] * [[Առ Էմ. Կ.]] * [[Առ Էմ. Կ. (1835)]] * [[Առ Ն. Ն.]] * [[Գարուն (Խաչատուր Աբովյան)]] * [[Արահաւիրք պանդխտութեան և խրատք նորա]] * [[Նահատակաց մեր որ կայան…]] * [[Հանգիր հրեշտակ իմ լուսեղէն …]] * [[Լաուրա]] * [[Յաժխոյժ եռանդոյ պնդեալ պատանին…]] * [[Դու օրինակ անմեղութեան…]] * [[Սիրելի թռչուն…]] * [[Հանգստութիւն]] * [[Տեսք անկանիլ…]] * [[Տխուր տեսարան սքոյն և սքանչանաց Հայաստանի]] * [[Ծանրաշարժ քայլեն սայլք ի հեռուստէ…]] * [[Գրեցաւ ի վերայ դամբարանի բազմերախտ ուսուցչի իմոյ Յար. Վ. Ալամդարեան]] * [[Սուգ հարազատ և ծնողասէր որդւոց ի վերայ հանգուցեալ մօրն]] * [[Կարօտութիւն ծնօղաց առ հեռաւոր որդիս]] * [[Ուր ես գնում Նազլու ջան…]] * [[Աղասու սրտի տխրությունը]] * [[Աղասու սրտի փափագը]] * [[Գեղի տակով անց կենալիս երգե]] * [[Ղարիբն (պանդուխտ)]] * [[Ո՞ւմ ասեմ սրտիս դարդերն…]] * [[Բան հրաժարական առ բարեկամ մի՝ որ դիմէր ի Հայրենիս]] * [[Բաժանումն պատուելի պարոն Թովմայի Ղորզանեան յընտանեաց իւրոց]] * [[Ողբ ի վերայ Միրղաջանի քաջ գնդապետի]] * [[Ի 1833 յուլիսի 27 ելանեմ կանուխ…]] * [[Հազարփեշեն]] * [[Աչքի լույս ջան…]] * [[Հախվերմազի գովքը]] * [[Նամակ Հախվերմազին]] * [[Տեսանեմ քեզ Այր ալեվօր…]] * [[Ձայն աղաղակի որբոց և այրեաց]] * [[Բայաթիք]] * [[Ազգասեր մարդը իր մեռնելու վախտը]] * [[Իմ բարեկամ Աղաջան Վարդանյանի պատկերի առաջին]] * [[Բազմաղէտ ուսուցիչ]] * [[Խաղ բաժանվելու վրա]] * [[Ում սիրտը որ տխուր ըլի]] * [[Զարթնուք ի միտս իմ…]] * [[Աղերս առ Մուսայն]] * [[Մտածմունք ի տեսիլ հայրենեաց]] * [[Առ հանդէս ուխտի ի սուրբ լեառն Մթայ-Ծմինդայ]] * [[Կարօտութիւն առ սիրելին]] * [[Մենաստան սուրբ Գեղարդայ վանից]] * [[Յունայնութիւն աշխարհի]] * [[Ի 1842-ին տեսանեմ՝ Զսարքիս վարդապետ…]] * [[Առաջի պատկերի բազմերախտ իմ բարերարի՝ Ֆրիդրիխայ Պարրօտի]] * [[Առ պատուական իմ բարեկամ և աշակերտ… Յեգոր Ակիմեանց]] * [[Մուտ ի Հայրենիս]] * [[Սոնա, տարաբախտ աղջիկն…]] * [[Ուրախ՛ լեր, ցնծա՛]] * [[Տաղ ուրախութեան (Խաչատուր Աբովյան)]] * [[Սրբազնագոյն քահանայապետ…]] * [[Վկայք փառաց Հայաստանի]] * [[Յաւուր տօնախմբութեան բարեկամի միոյ]] * [[Առ այլ բարեկամ մի ընդ փոքր ընծայի իմիք]] * [[Զգացմունք և աղերս]] * [[Աղերս գոհութեան առ ամենաբարձրեալն]] * [[Ի վերայ արեգական]] * [[Յալիս ամեհի անդ Միսիսիփի…]] * [[Բարեպաշտ հայրենակիցը իմ]] * [[Ի ներկայանալ աշակերտաց նահանգական ուսումնարանին Երևանու…]] * [[Այլ աշակերտ նահանգական ուսումնարանի…]] * [[Աշակերտը աս հրաժարումն ընկերակցաց իւրեանց]] * [[Զիարդ սխրալի մեզ այս տեսարան…]] {{Սյուն ավարտ}} == Թարգմանություններ == {{սյուն}} * [[Ասպետ Տագենբուրգոյ (Շիլլեր)]] * [[Սուգ, արարեալ ի մեծանուն Ալբրեխտէ Հալլերէ]] * [[Դարձեալ ի վերայ նորին]] * [[Էրլքեօնիղ… (Գյոթե)]] * [[Ողբ օրիօրդի միոյ ի վերայ մահուան ընկերին իւրոյ (Հեօլտ)]] * [[Եղերերգութիւն ի վերայ շինական աղջկան միոյ (Հեօլտ)]] * [[Յովհաննէս և Անխին (Հեօլտ)]] * [[Ադելստան և Րոզխէն (Հեօլտ)]] * [[Առ արեգակնամուտս (Կարշ)]] * [[2 յուլիսի — 1701-ի ծագիլ արեգականն (Կարշ)]] * [[Եղերերգսւթիւն ի վերայ Դաֆնէի (Դուշ)]] * [[Կղզին Բորնհոլմ (Կարամզին)]] * [[Րաիսայ (Կարամզին)]] * [[Ի գրգռիլ պատերազմին Տրոյական (Հոմերոս)]] * [[Առ բռնաւորն Դիոնիս… (Շիլլեր)]] * [[Ազատութիւն]] {{սյուն ավարտ}} == Սևագիր կամ անավարտ բանաստեղծություններ == {{սյուն}} * [[Հանգերուք աստ ի քուն անոյշ…]] * [[Լուսինն դուս ա եկել…]] * [[Ոսկեղեն պսակ գլխոյ մերոյ թագ…]] * [[Լիզա յաւուր մի…]] * [[Ի ծածկիլ տեսոյդ..]] * [[Սուգ ի վերայ Հայաստանի]] * [[Ո՞վ է այս շամբուշ…]] * [[Այլ անսիրտ այս զաւակք…]] * [[Եւ երիտասարդը սիրեն զյատկութիւնս]] * [[Ի շրջիլ նոցա փոխի ժամանակն…]] * [[Նոր ի՞նչ են այս ցոյցք…]] * [[Ո՞ր հոգւոց այսօր տօնեն…]] * [[Հի՞մ թօթափեցան ծաղիկը գարնայնի…]] * [[Բազմիցս մինչ զայս բօթ տայի…]] * [[Տե՛ս զիա՜րդ ընթանա…]] * [[Ողջոյն ձեզ…]] * [[Մայիսի՛, մայիսի՛ ամիսն շնորհավոր…]] * [[Մահահրաւէր տարտամալից…]] * [[Երբ տեսից զքեզ բաղցր իմ Հայրենի…]] * [[Եւ ի ծոց անկեալ երկնարձակ…]] * [[Ձայնակցեալ եմ ձեզ…]] * [[Պատկեր պարծանաց սրբոյ կուսին…]] {{սյուն ավարտ}} sj35yk1dkdfio4gbqmq79rrjhmdex2p Հեղինակ:Զապել Եսայան 100 18273 395857 166376 2026-09-16T14:12:28Z Emptyfear 547 /* Վեպեր */ 395857 wikitext text/x-wiki {{Հեղինակ |լրիվ անուն = Զապել Եսայան |դասակարգում = Եսայան, Զապել |սկզբնատառ = Ե |պատկեր = Զապէլ Եսայեան.jpg |ծնվել է = 1878 |մահացել է = 1943 }} {{ՀԻ|Տարի=1943}} ==Վեպեր== *[[Բարպա Խաչիկ]] ([[Ինդեքս:Բարպա Խաչիկ.djvu|սրբագրել]]) *[[Մուրատի ճամփորդութիւնը]] *[[Երբ այլևս չեն սիրեր։ Քողը]] (1925) *[[Մելիհա Նուրի հանըմ]] (1928) *[[Արգելքը]] ==Երկեր== *[[Կրակե շապիկը]] *[[Սիլիհտարի պարտեզները]] (1935) *[[Ավերակներուն մեջ]] (1911) *[[Թուրքահայ ժամանակակից գրողներ]] (1916) *[[Հոգիս աքսորյալ]] (1922) *[[Անձկության ժամին]] (1924) *[[Նահանջող ուժերը]] (1926) *[[Երեք օր հավաքական տնտեսություններու մեջ]] (1934) *[[Կրակե շապիկը]] (1934) *Երկերի ժողովածու, 1937 *Երկեր, 1959 *[[Երբ այլևս չեն սիրեր։ Հոգիս աքսորյալ։ Մելիհա Նուրի հանըմ]] (1972) *[[Գրական ժառանգություն]] (1977) *[[Վերածնունդ]] (1977) ==Վիպակներ== *[[Սկյուտարի վերջալույսներ]] (1905) *[[Կեղծ հանճարներ]] (1905) *[[Հլուները և ըմբոստները]] (1906) *[[Շնորքով մարդիկ]] (1907) *[[Վերջին բաժակը]] (1916) *[[Հոգիս աքսորյալ]] (1919) ==Պատմվածքներ== *[[Անեծքը]] (1911) *[[Նոր հարսը]] (1911) *[[Երբ այլևս չեն սիրեր]] *[[Քողը]] *[[Վեպը]] *[[Բավական է]] ==Բանաստեղծություններ== *[[Երգ առ գիշեր]] (1895) ==Վկայագրություններ== *[[Աւերակներուն Մէջ]] (1911) *[[Պրոմեթեոս ազատագրված]] (1928) *[[Մուրատի ճամփորդությունը Սվազից Բաթում]] *[[Սվազէն Պաթոս]] ==Թարգմանություններ== *[[Մահը]] ([[Հեղինակ:Մորիս Մետերլինկ|Մորիս Մետերլինկ]]) *[[Իմաստություն ու ճակատագիր]] ([[Հեղինակ:Մորիս Մետերլինկ|Մորիս Մետերլինկ]]) == Նամակներ == * [[Նամակ Մելինե Գովանճյանին]] (1922) * [[Նամակներ Աննա Բուդաղյանին]] (1927) * [[Նամակ Ջուլիա Փուշմանին]] (1931) * [[Նամակներ Սոֆի Եսայանին]] (1931) f4y3be72fdf9l4nsxodopzeydufaliv 395858 395857 2026-09-16T14:18:28Z Emptyfear 547 /* Վեպեր */ 395858 wikitext text/x-wiki {{Հեղինակ |լրիվ անուն = Զապել Եսայան |դասակարգում = Եսայան, Զապել |սկզբնատառ = Ե |պատկեր = Զապէլ Եսայեան.jpg |ծնվել է = 1878 |մահացել է = 1943 }} {{ՀԻ|Տարի=1943}} ==Վեպեր== *[[Բարպա Խաչիկ]] ([[Ինդեքս:Բարպա Խաչիկ.djvu|սրբագրել]]) ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ առաջին|Վոսփորի գեղածիծաղ ափերուն վրա]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ երկրորդ|Ճիզվիտը և Դըրշանը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ երրորդ|Ճիզվիտը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ չորրորդ|Տագնապը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ հինգերորդ|Դրոշակը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ վեցերորդ|Արյան հորձանք]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ յոթերորդ|Մետեկ]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ ութերորդ|Սենայի ափին վրա]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ իններորդ|Անզգամը]] *[[Մուրատի ճամփորդութիւնը]] *[[Երբ այլևս չեն սիրեր։ Քողը]] (1925) *[[Մելիհա Նուրի հանըմ]] (1928) *[[Արգելքը]] ==Երկեր== *[[Կրակե շապիկը]] *[[Սիլիհտարի պարտեզները]] (1935) *[[Ավերակներուն մեջ]] (1911) *[[Թուրքահայ ժամանակակից գրողներ]] (1916) *[[Հոգիս աքսորյալ]] (1922) *[[Անձկության ժամին]] (1924) *[[Նահանջող ուժերը]] (1926) *[[Երեք օր հավաքական տնտեսություններու մեջ]] (1934) *[[Կրակե շապիկը]] (1934) *Երկերի ժողովածու, 1937 *Երկեր, 1959 *[[Երբ այլևս չեն սիրեր։ Հոգիս աքսորյալ։ Մելիհա Նուրի հանըմ]] (1972) *[[Գրական ժառանգություն]] (1977) *[[Վերածնունդ]] (1977) ==Վիպակներ== *[[Սկյուտարի վերջալույսներ]] (1905) *[[Կեղծ հանճարներ]] (1905) *[[Հլուները և ըմբոստները]] (1906) *[[Շնորքով մարդիկ]] (1907) *[[Վերջին բաժակը]] (1916) *[[Հոգիս աքսորյալ]] (1919) ==Պատմվածքներ== *[[Անեծքը]] (1911) *[[Նոր հարսը]] (1911) *[[Երբ այլևս չեն սիրեր]] *[[Քողը]] *[[Վեպը]] *[[Բավական է]] ==Բանաստեղծություններ== *[[Երգ առ գիշեր]] (1895) ==Վկայագրություններ== *[[Աւերակներուն Մէջ]] (1911) *[[Պրոմեթեոս ազատագրված]] (1928) *[[Մուրատի ճամփորդությունը Սվազից Բաթում]] *[[Սվազէն Պաթոս]] ==Թարգմանություններ== *[[Մահը]] ([[Հեղինակ:Մորիս Մետերլինկ|Մորիս Մետերլինկ]]) *[[Իմաստություն ու ճակատագիր]] ([[Հեղինակ:Մորիս Մետերլինկ|Մորիս Մետերլինկ]]) == Նամակներ == * [[Նամակ Մելինե Գովանճյանին]] (1922) * [[Նամակներ Աննա Բուդաղյանին]] (1927) * [[Նամակ Ջուլիա Փուշմանին]] (1931) * [[Նամակներ Սոֆի Եսայանին]] (1931) kb2o6cfxomotewrwfnrbwb06wvfjr8j 396441 395858 2026-09-16T16:17:40Z Emptyfear 547 /* Երկեր */ 396441 wikitext text/x-wiki {{Հեղինակ |լրիվ անուն = Զապել Եսայան |դասակարգում = Եսայան, Զապել |սկզբնատառ = Ե |պատկեր = Զապէլ Եսայեան.jpg |ծնվել է = 1878 |մահացել է = 1943 }} {{ՀԻ|Տարի=1943}} ==Վեպեր== *[[Բարպա Խաչիկ]] ([[Ինդեքս:Բարպա Խաչիկ.djvu|սրբագրել]]) ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ առաջին|Վոսփորի գեղածիծաղ ափերուն վրա]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ երկրորդ|Ճիզվիտը և Դըրշանը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ երրորդ|Ճիզվիտը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ չորրորդ|Տագնապը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ հինգերորդ|Դրոշակը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ վեցերորդ|Արյան հորձանք]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ յոթերորդ|Մետեկ]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ ութերորդ|Սենայի ափին վրա]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ իններորդ|Անզգամը]] *[[Մուրատի ճամփորդութիւնը]] *[[Երբ այլևս չեն սիրեր։ Քողը]] (1925) *[[Մելիհա Նուրի հանըմ]] (1928) *[[Արգելքը]] ==Երկեր== *[[Կրակէ շապիկ]] *[[Սիլիհտարի պարտեզները]] (1935) *[[Ավերակներուն մեջ]] (1911) *[[Թուրքահայ ժամանակակից գրողներ]] (1916) *[[Հոգիս աքսորյալ]] (1922) *[[Անձկության ժամին]] (1924) *[[Նահանջող ուժերը]] (1926) *[[Երեք օր հավաքական տնտեսություններու մեջ]] (1934) *[[Կրակե շապիկը]] (1934) *Երկերի ժողովածու, 1937 *Երկեր, 1959 *[[Երբ այլևս չեն սիրեր։ Հոգիս աքսորյալ։ Մելիհա Նուրի հանըմ]] (1972) *[[Գրական ժառանգություն]] (1977) *[[Վերածնունդ]] (1977) ==Վիպակներ== *[[Սկյուտարի վերջալույսներ]] (1905) *[[Կեղծ հանճարներ]] (1905) *[[Հլուները և ըմբոստները]] (1906) *[[Շնորքով մարդիկ]] (1907) *[[Վերջին բաժակը]] (1916) *[[Հոգիս աքսորյալ]] (1919) ==Պատմվածքներ== *[[Անեծքը]] (1911) *[[Նոր հարսը]] (1911) *[[Երբ այլևս չեն սիրեր]] *[[Քողը]] *[[Վեպը]] *[[Բավական է]] ==Բանաստեղծություններ== *[[Երգ առ գիշեր]] (1895) ==Վկայագրություններ== *[[Աւերակներուն Մէջ]] (1911) *[[Պրոմեթեոս ազատագրված]] (1928) *[[Մուրատի ճամփորդությունը Սվազից Բաթում]] *[[Սվազէն Պաթոս]] ==Թարգմանություններ== *[[Մահը]] ([[Հեղինակ:Մորիս Մետերլինկ|Մորիս Մետերլինկ]]) *[[Իմաստություն ու ճակատագիր]] ([[Հեղինակ:Մորիս Մետերլինկ|Մորիս Մետերլինկ]]) == Նամակներ == * [[Նամակ Մելինե Գովանճյանին]] (1922) * [[Նամակներ Աննա Բուդաղյանին]] (1927) * [[Նամակ Ջուլիա Փուշմանին]] (1931) * [[Նամակներ Սոֆի Եսայանին]] (1931) 9cavzqmsn3zjygsov0x8rf2jtat3bqs 396614 396441 2026-09-16T20:06:03Z Emptyfear 547 /* Պատմվածքներ */ 396614 wikitext text/x-wiki {{Հեղինակ |լրիվ անուն = Զապել Եսայան |դասակարգում = Եսայան, Զապել |սկզբնատառ = Ե |պատկեր = Զապէլ Եսայեան.jpg |ծնվել է = 1878 |մահացել է = 1943 }} {{ՀԻ|Տարի=1943}} ==Վեպեր== *[[Բարպա Խաչիկ]] ([[Ինդեքս:Բարպա Խաչիկ.djvu|սրբագրել]]) ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ առաջին|Վոսփորի գեղածիծաղ ափերուն վրա]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ երկրորդ|Ճիզվիտը և Դըրշանը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ երրորդ|Ճիզվիտը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ չորրորդ|Տագնապը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ հինգերորդ|Դրոշակը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ վեցերորդ|Արյան հորձանք]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ յոթերորդ|Մետեկ]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ ութերորդ|Սենայի ափին վրա]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ իններորդ|Անզգամը]] *[[Մուրատի ճամփորդութիւնը]] *[[Երբ այլևս չեն սիրեր։ Քողը]] (1925) *[[Մելիհա Նուրի հանըմ]] (1928) *[[Արգելքը]] ==Երկեր== *[[Կրակէ շապիկ]] *[[Սիլիհտարի պարտեզները]] (1935) *[[Ավերակներուն մեջ]] (1911) *[[Թուրքահայ ժամանակակից գրողներ]] (1916) *[[Հոգիս աքսորյալ]] (1922) *[[Անձկության ժամին]] (1924) *[[Նահանջող ուժերը]] (1926) *[[Երեք օր հավաքական տնտեսություններու մեջ]] (1934) *[[Կրակե շապիկը]] (1934) *Երկերի ժողովածու, 1937 *Երկեր, 1959 *[[Երբ այլևս չեն սիրեր։ Հոգիս աքսորյալ։ Մելիհա Նուրի հանըմ]] (1972) *[[Գրական ժառանգություն]] (1977) *[[Վերածնունդ]] (1977) ==Վիպակներ== *[[Սկյուտարի վերջալույսներ]] (1905) *[[Կեղծ հանճարներ]] (1905) *[[Հլուները և ըմբոստները]] (1906) *[[Շնորքով մարդիկ]] (1907) *[[Վերջին բաժակը]] (1916) *[[Հոգիս աքսորյալ]] (1919) ==Պատմվածքներ== *[[Անեծքը]] (1911) *[[Նոր հարսը]] (1911) *[[Երբ այլևս չեն սիրեր։ Քողը|Երբ այլևս չեն սիրեր]] *[[Քողը]] *[[Վեպը]] *[[Բավական է]] ==Բանաստեղծություններ== *[[Երգ առ գիշեր]] (1895) ==Վկայագրություններ== *[[Աւերակներուն Մէջ]] (1911) *[[Պրոմեթեոս ազատագրված]] (1928) *[[Մուրատի ճամփորդությունը Սվազից Բաթում]] *[[Սվազէն Պաթոս]] ==Թարգմանություններ== *[[Մահը]] ([[Հեղինակ:Մորիս Մետերլինկ|Մորիս Մետերլինկ]]) *[[Իմաստություն ու ճակատագիր]] ([[Հեղինակ:Մորիս Մետերլինկ|Մորիս Մետերլինկ]]) == Նամակներ == * [[Նամակ Մելինե Գովանճյանին]] (1922) * [[Նամակներ Աննա Բուդաղյանին]] (1927) * [[Նամակ Ջուլիա Փուշմանին]] (1931) * [[Նամակներ Սոֆի Եսայանին]] (1931) qg2l8dp2intz6njsawb0jmefgdmgpel 396621 396614 2026-09-16T20:10:14Z Emptyfear 547 /* Պատմվածքներ */ 396621 wikitext text/x-wiki {{Հեղինակ |լրիվ անուն = Զապել Եսայան |դասակարգում = Եսայան, Զապել |սկզբնատառ = Ե |պատկեր = Զապէլ Եսայեան.jpg |ծնվել է = 1878 |մահացել է = 1943 }} {{ՀԻ|Տարի=1943}} ==Վեպեր== *[[Բարպա Խաչիկ]] ([[Ինդեքս:Բարպա Խաչիկ.djvu|սրբագրել]]) ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ առաջին|Վոսփորի գեղածիծաղ ափերուն վրա]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ երկրորդ|Ճիզվիտը և Դըրշանը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ երրորդ|Ճիզվիտը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ չորրորդ|Տագնապը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ հինգերորդ|Դրոշակը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ վեցերորդ|Արյան հորձանք]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ յոթերորդ|Մետեկ]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ ութերորդ|Սենայի ափին վրա]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ իններորդ|Անզգամը]] *[[Մուրատի ճամփորդութիւնը]] *[[Երբ այլևս չեն սիրեր։ Քողը]] (1925) *[[Մելիհա Նուրի հանըմ]] (1928) *[[Արգելքը]] ==Երկեր== *[[Կրակէ շապիկ]] *[[Սիլիհտարի պարտեզները]] (1935) *[[Ավերակներուն մեջ]] (1911) *[[Թուրքահայ ժամանակակից գրողներ]] (1916) *[[Հոգիս աքսորյալ]] (1922) *[[Անձկության ժամին]] (1924) *[[Նահանջող ուժերը]] (1926) *[[Երեք օր հավաքական տնտեսություններու մեջ]] (1934) *[[Կրակե շապիկը]] (1934) *Երկերի ժողովածու, 1937 *Երկեր, 1959 *[[Երբ այլևս չեն սիրեր։ Հոգիս աքսորյալ։ Մելիհա Նուրի հանըմ]] (1972) *[[Գրական ժառանգություն]] (1977) *[[Վերածնունդ]] (1977) ==Վիպակներ== *[[Սկյուտարի վերջալույսներ]] (1905) *[[Կեղծ հանճարներ]] (1905) *[[Հլուները և ըմբոստները]] (1906) *[[Շնորքով մարդիկ]] (1907) *[[Վերջին բաժակը]] (1916) *[[Հոգիս աքսորյալ]] (1919) ==Պատմվածքներ== *[[Անեծքը]] (1911) *[[Նոր հարսը]] (1911) *[[Երբ այլևս չեն սիրեր։ Քողը|Երբ այլևս չեն սիրեր]] *[[Քողը]] *[[Վեպը]] *[[Բավական է]] *[[Չխաբող սերը]] ==Բանաստեղծություններ== *[[Երգ առ գիշեր]] (1895) ==Վկայագրություններ== *[[Աւերակներուն Մէջ]] (1911) *[[Պրոմեթեոս ազատագրված]] (1928) *[[Մուրատի ճամփորդությունը Սվազից Բաթում]] *[[Սվազէն Պաթոս]] ==Թարգմանություններ== *[[Մահը]] ([[Հեղինակ:Մորիս Մետերլինկ|Մորիս Մետերլինկ]]) *[[Իմաստություն ու ճակատագիր]] ([[Հեղինակ:Մորիս Մետերլինկ|Մորիս Մետերլինկ]]) == Նամակներ == * [[Նամակ Մելինե Գովանճյանին]] (1922) * [[Նամակներ Աննա Բուդաղյանին]] (1927) * [[Նամակ Ջուլիա Փուշմանին]] (1931) * [[Նամակներ Սոֆի Եսայանին]] (1931) 110up7eo0ouj0w9tjfsjreq7szafh5a 396624 396621 2026-09-16T20:14:23Z Emptyfear 547 /* Պատմվածքներ */ 396624 wikitext text/x-wiki {{Հեղինակ |լրիվ անուն = Զապել Եսայան |դասակարգում = Եսայան, Զապել |սկզբնատառ = Ե |պատկեր = Զապէլ Եսայեան.jpg |ծնվել է = 1878 |մահացել է = 1943 }} {{ՀԻ|Տարի=1943}} ==Վեպեր== *[[Բարպա Խաչիկ]] ([[Ինդեքս:Բարպա Խաչիկ.djvu|սրբագրել]]) ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ առաջին|Վոսփորի գեղածիծաղ ափերուն վրա]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ երկրորդ|Ճիզվիտը և Դըրշանը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ երրորդ|Ճիզվիտը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ չորրորդ|Տագնապը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ հինգերորդ|Դրոշակը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ վեցերորդ|Արյան հորձանք]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ յոթերորդ|Մետեկ]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ ութերորդ|Սենայի ափին վրա]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ իններորդ|Անզգամը]] *[[Մուրատի ճամփորդութիւնը]] *[[Երբ այլևս չեն սիրեր։ Քողը]] (1925) *[[Մելիհա Նուրի հանըմ]] (1928) *[[Արգելքը]] ==Երկեր== *[[Կրակէ շապիկ]] *[[Սիլիհտարի պարտեզները]] (1935) *[[Ավերակներուն մեջ]] (1911) *[[Թուրքահայ ժամանակակից գրողներ]] (1916) *[[Հոգիս աքսորյալ]] (1922) *[[Անձկության ժամին]] (1924) *[[Նահանջող ուժերը]] (1926) *[[Երեք օր հավաքական տնտեսություններու մեջ]] (1934) *[[Կրակե շապիկը]] (1934) *Երկերի ժողովածու, 1937 *Երկեր, 1959 *[[Երբ այլևս չեն սիրեր։ Հոգիս աքսորյալ։ Մելիհա Նուրի հանըմ]] (1972) *[[Գրական ժառանգություն]] (1977) *[[Վերածնունդ]] (1977) ==Վիպակներ== *[[Սկյուտարի վերջալույսներ]] (1905) *[[Կեղծ հանճարներ]] (1905) *[[Հլուները և ըմբոստները]] (1906) *[[Շնորքով մարդիկ]] (1907) *[[Վերջին բաժակը]] (1916) *[[Հոգիս աքսորյալ]] (1919) ==Պատմվածքներ== *[[Անեծքը]] (1911) *[[Նոր հարսը]] (1911) *[[Երբ այլևս չեն սիրեր։ Քողը|Երբ այլևս չեն սիրեր]] *[[Քողը]] *[[Վեպը]] *[[Բավական է]] *[[Չխաբող սերը]] * [[Կոյրը]] ==Բանաստեղծություններ== *[[Երգ առ գիշեր]] (1895) ==Վկայագրություններ== *[[Աւերակներուն Մէջ]] (1911) *[[Պրոմեթեոս ազատագրված]] (1928) *[[Մուրատի ճամփորդությունը Սվազից Բաթում]] *[[Սվազէն Պաթոս]] ==Թարգմանություններ== *[[Մահը]] ([[Հեղինակ:Մորիս Մետերլինկ|Մորիս Մետերլինկ]]) *[[Իմաստություն ու ճակատագիր]] ([[Հեղինակ:Մորիս Մետերլինկ|Մորիս Մետերլինկ]]) == Նամակներ == * [[Նամակ Մելինե Գովանճյանին]] (1922) * [[Նամակներ Աննա Բուդաղյանին]] (1927) * [[Նամակ Ջուլիա Փուշմանին]] (1931) * [[Նամակներ Սոֆի Եսայանին]] (1931) 294j0ediu18a8t7dhd92u4zcqrkuebd 396629 396624 2026-09-16T20:19:21Z Emptyfear 547 /* Երկեր */ 396629 wikitext text/x-wiki {{Հեղինակ |լրիվ անուն = Զապել Եսայան |դասակարգում = Եսայան, Զապել |սկզբնատառ = Ե |պատկեր = Զապէլ Եսայեան.jpg |ծնվել է = 1878 |մահացել է = 1943 }} {{ՀԻ|Տարի=1943}} ==Վեպեր== *[[Բարպա Խաչիկ]] ([[Ինդեքս:Բարպա Խաչիկ.djvu|սրբագրել]]) ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ առաջին|Վոսփորի գեղածիծաղ ափերուն վրա]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ երկրորդ|Ճիզվիտը և Դըրշանը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ երրորդ|Ճիզվիտը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ չորրորդ|Տագնապը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ հինգերորդ|Դրոշակը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ վեցերորդ|Արյան հորձանք]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ յոթերորդ|Մետեկ]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ ութերորդ|Սենայի ափին վրա]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ իններորդ|Անզգամը]] *[[Մուրատի ճամփորդութիւնը]] *[[Երբ այլևս չեն սիրեր։ Քողը]] (1925) *[[Մելիհա Նուրի հանըմ]] (1928) *[[Արգելքը]] ==Երկեր== *[[Կրակէ շապիկ]] *[[Սիլիհտարի պարտեզները]] (1935) *[[Ավերակներուն մեջ]] (1911) *[[Թուրքահայ ժամանակակից գրողներ]] (1916) *[[Հոգիս աքսորյալ]] (1922) *[[Անձկության ժամին]] (1924) *[[Նահանջող ուժերը]] (1926) *[[Երեք օր հավաքական տնտեսություններու մեջ]] (1934) *[[Կրակէ շապիկ]] (1934) *Երկերի ժողովածու, 1937 *Երկեր, 1959 *[[Երբ այլևս չեն սիրեր։ Հոգիս աքսորյալ։ Մելիհա Նուրի հանըմ]] (1972) *[[Գրական ժառանգություն]] (1977) *[[Վերածնունդ]] (1977) ==Վիպակներ== *[[Սկյուտարի վերջալույսներ]] (1905) *[[Կեղծ հանճարներ]] (1905) *[[Հլուները և ըմբոստները]] (1906) *[[Շնորքով մարդիկ]] (1907) *[[Վերջին բաժակը]] (1916) *[[Հոգիս աքսորյալ]] (1919) ==Պատմվածքներ== *[[Անեծքը]] (1911) *[[Նոր հարսը]] (1911) *[[Երբ այլևս չեն սիրեր։ Քողը|Երբ այլևս չեն սիրեր]] *[[Քողը]] *[[Վեպը]] *[[Բավական է]] *[[Չխաբող սերը]] * [[Կոյրը]] ==Բանաստեղծություններ== *[[Երգ առ գիշեր]] (1895) ==Վկայագրություններ== *[[Աւերակներուն Մէջ]] (1911) *[[Պրոմեթեոս ազատագրված]] (1928) *[[Մուրատի ճամփորդությունը Սվազից Բաթում]] *[[Սվազէն Պաթոս]] ==Թարգմանություններ== *[[Մահը]] ([[Հեղինակ:Մորիս Մետերլինկ|Մորիս Մետերլինկ]]) *[[Իմաստություն ու ճակատագիր]] ([[Հեղինակ:Մորիս Մետերլինկ|Մորիս Մետերլինկ]]) == Նամակներ == * [[Նամակ Մելինե Գովանճյանին]] (1922) * [[Նամակներ Աննա Բուդաղյանին]] (1927) * [[Նամակ Ջուլիա Փուշմանին]] (1931) * [[Նամակներ Սոֆի Եսայանին]] (1931) 4agrtx9zxcaiaxtafrm9os5stug17yf 396630 396629 2026-09-16T20:20:21Z Emptyfear 547 /* Երկեր */ 396630 wikitext text/x-wiki {{Հեղինակ |լրիվ անուն = Զապել Եսայան |դասակարգում = Եսայան, Զապել |սկզբնատառ = Ե |պատկեր = Զապէլ Եսայեան.jpg |ծնվել է = 1878 |մահացել է = 1943 }} {{ՀԻ|Տարի=1943}} ==Վեպեր== *[[Բարպա Խաչիկ]] ([[Ինդեքս:Բարպա Խաչիկ.djvu|սրբագրել]]) ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ առաջին|Վոսփորի գեղածիծաղ ափերուն վրա]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ երկրորդ|Ճիզվիտը և Դըրշանը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ երրորդ|Ճիզվիտը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ չորրորդ|Տագնապը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ հինգերորդ|Դրոշակը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ վեցերորդ|Արյան հորձանք]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ յոթերորդ|Մետեկ]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ ութերորդ|Սենայի ափին վրա]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ իններորդ|Անզգամը]] *[[Մուրատի ճամփորդութիւնը]] *[[Երբ այլևս չեն սիրեր։ Քողը]] (1925) *[[Մելիհա Նուրի հանըմ]] (1928) *[[Արգելքը]] ==Երկեր== *[[Կրակէ շապիկ]] *[[Սիլիհտարի պարտեզները]] (1935) *[[Ավերակներուն մեջ]] (1911) *[[Թուրքահայ ժամանակակից գրողներ]] (1916) *[[Հոգիս աքսորյալ]] (1922) *[[Անձկութեան ժամեր]] (1924) *[[Նահանջող ուժերը]] (1926) *[[Երեք օր հավաքական տնտեսություններու մեջ]] (1934) *[[Կրակէ շապիկ]] (1934) *Երկերի ժողովածու, 1937 *Երկեր, 1959 *[[Երբ այլևս չեն սիրեր։ Հոգիս աքսորյալ։ Մելիհա Նուրի հանըմ]] (1972) *[[Գրական ժառանգություն]] (1977) *[[Վերածնունդ]] (1977) ==Վիպակներ== *[[Սկյուտարի վերջալույսներ]] (1905) *[[Կեղծ հանճարներ]] (1905) *[[Հլուները և ըմբոստները]] (1906) *[[Շնորքով մարդիկ]] (1907) *[[Վերջին բաժակը]] (1916) *[[Հոգիս աքսորյալ]] (1919) ==Պատմվածքներ== *[[Անեծքը]] (1911) *[[Նոր հարսը]] (1911) *[[Երբ այլևս չեն սիրեր։ Քողը|Երբ այլևս չեն սիրեր]] *[[Քողը]] *[[Վեպը]] *[[Բավական է]] *[[Չխաբող սերը]] * [[Կոյրը]] ==Բանաստեղծություններ== *[[Երգ առ գիշեր]] (1895) ==Վկայագրություններ== *[[Աւերակներուն Մէջ]] (1911) *[[Պրոմեթեոս ազատագրված]] (1928) *[[Մուրատի ճամփորդությունը Սվազից Բաթում]] *[[Սվազէն Պաթոս]] ==Թարգմանություններ== *[[Մահը]] ([[Հեղինակ:Մորիս Մետերլինկ|Մորիս Մետերլինկ]]) *[[Իմաստություն ու ճակատագիր]] ([[Հեղինակ:Մորիս Մետերլինկ|Մորիս Մետերլինկ]]) == Նամակներ == * [[Նամակ Մելինե Գովանճյանին]] (1922) * [[Նամակներ Աննա Բուդաղյանին]] (1927) * [[Նամակ Ջուլիա Փուշմանին]] (1931) * [[Նամակներ Սոֆի Եսայանին]] (1931) evzza8mij6b96xifz2zf3weef64unkj 396632 396630 2026-09-16T20:24:37Z Emptyfear 547 /* Վեպեր */ 396632 wikitext text/x-wiki {{Հեղինակ |լրիվ անուն = Զապել Եսայան |դասակարգում = Եսայան, Զապել |սկզբնատառ = Ե |պատկեր = Զապէլ Եսայեան.jpg |ծնվել է = 1878 |մահացել է = 1943 }} {{ՀԻ|Տարի=1943}} ==Վեպեր== *[[Բարպա Խաչիկ]] ([[Ինդեքս:Բարպա Խաչիկ.djvu|սրբագրել]]) ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ առաջին|Վոսփորի գեղածիծաղ ափերուն վրա]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ երկրորդ|Ճիզվիտը և Դըրշանը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ երրորդ|Ճիզվիտը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ չորրորդ|Տագնապը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ հինգերորդ|Դրոշակը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ վեցերորդ|Արյան հորձանք]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ յոթերորդ|Մետեկ]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ ութերորդ|Սենայի ափին վրա]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ իններորդ|Անզգամը]] *[[Մուրատի ճամփորդութիւնը]] *[[Մելիհա Նուրի հանըմ]] (1928) *[[Արգելքը]] ==Երկեր== *[[Կրակէ շապիկ]] *[[Սիլիհտարի պարտեզները]] (1935) *[[Ավերակներուն մեջ]] (1911) *[[Թուրքահայ ժամանակակից գրողներ]] (1916) *[[Հոգիս աքսորյալ]] (1922) *[[Անձկութեան ժամեր]] (1924) *[[Նահանջող ուժերը]] (1926) *[[Երեք օր հավաքական տնտեսություններու մեջ]] (1934) *[[Կրակէ շապիկ]] (1934) *Երկերի ժողովածու, 1937 *Երկեր, 1959 *[[Երբ այլևս չեն սիրեր։ Հոգիս աքսորյալ։ Մելիհա Նուրի հանըմ]] (1972) *[[Գրական ժառանգություն]] (1977) *[[Վերածնունդ]] (1977) ==Վիպակներ== *[[Սկյուտարի վերջալույսներ]] (1905) *[[Կեղծ հանճարներ]] (1905) *[[Հլուները և ըմբոստները]] (1906) *[[Շնորքով մարդիկ]] (1907) *[[Վերջին բաժակը]] (1916) *[[Հոգիս աքսորյալ]] (1919) ==Պատմվածքներ== *[[Անեծքը]] (1911) *[[Նոր հարսը]] (1911) *[[Երբ այլևս չեն սիրեր։ Քողը|Երբ այլևս չեն սիրեր]] *[[Քողը]] *[[Վեպը]] *[[Բավական է]] *[[Չխաբող սերը]] * [[Կոյրը]] ==Բանաստեղծություններ== *[[Երգ առ գիշեր]] (1895) ==Վկայագրություններ== *[[Աւերակներուն Մէջ]] (1911) *[[Պրոմեթեոս ազատագրված]] (1928) *[[Մուրատի ճամփորդությունը Սվազից Բաթում]] *[[Սվազէն Պաթոս]] ==Թարգմանություններ== *[[Մահը]] ([[Հեղինակ:Մորիս Մետերլինկ|Մորիս Մետերլինկ]]) *[[Իմաստություն ու ճակատագիր]] ([[Հեղինակ:Մորիս Մետերլինկ|Մորիս Մետերլինկ]]) == Նամակներ == * [[Նամակ Մելինե Գովանճյանին]] (1922) * [[Նամակներ Աննա Բուդաղյանին]] (1927) * [[Նամակ Ջուլիա Փուշմանին]] (1931) * [[Նամակներ Սոֆի Եսայանին]] (1931) 0to9451bx96kjk0n7xexr32lg5gd7hy 396633 396632 2026-09-16T20:30:46Z Emptyfear 547 396633 wikitext text/x-wiki {{Հեղինակ |լրիվ անուն = Զապել Եսայան |դասակարգում = Եսայան, Զապել |սկզբնատառ = Ե |պատկեր = Զապէլ Եսայեան.jpg |ծնվել է = 1878 |մահացել է = 1943 }} {{ՀԻ|Տարի=1943}} ==Վեպեր== *[[Բարպա Խաչիկ]] ([[Ինդեքս:Բարպա Խաչիկ.djvu|սրբագրել]]) ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ առաջին|Վոսփորի գեղածիծաղ ափերուն վրա]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ երկրորդ|Ճիզվիտը և Դըրշանը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ երրորդ|Ճիզվիտը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ չորրորդ|Տագնապը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ հինգերորդ|Դրոշակը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ վեցերորդ|Արյան հորձանք]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ յոթերորդ|Մետեկ]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ ութերորդ|Սենայի ափին վրա]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ իններորդ|Անզգամը]] *[[Մուրատի ճամփորդութիւնը]] *[[Մելիհա Նուրի հանըմ]] (1928) *[[Արգելքը]] ==Երկեր== *[[Կրակէ շապիկ]] *[[Սիլիհտարի պարտեզները]] (1935) *[[Ավերակներուն մեջ]] (1911) *[[Թուրքահայ ժամանակակից գրողներ]] (1916) *[[Հոգիս աքսորյալ]] (1922) *[[Անձկութեան ժամեր]] (1924) *[[Նահանջող ուժերը]] (1926) *[[Երեք օր հավաքական տնտեսություններու մեջ]] (1934) *[[Կրակէ շապիկ]] (1934) *Երկերի ժողովածու, 1937 *Երկեր, 1959 *[[Երբ այլևս չեն սիրեր։ Հոգիս աքսորյալ։ Մելիհա Նուրի հանըմ]] (1972) *[[Գրական ժառանգություն]] (1977) *[[Վերածնունդ]] (1977) ==Վիպակներ== *[[Սկյուտարի վերջալույսներ]] (1905) *[[Կեղծ հանճարներ]] (1905) *[[Հլուները և ըմբոստները]] (1906) *[[Շնորքով մարդիկ]] (1907) *[[Վերջին բաժակը]] (1916) *[[Հոգիս աքսորյալ]] (1919) ==Այլ արձակ== *[[Անեծքը]] (1911) *[[Նոր հարսը]] (1911) *[[Երբ այլևս չեն սիրեր։ Քողը|Երբ այլևս չեն սիրեր]] *[[Քողը]] *[[Վեպը]] *[[Բավական է]] *[[Չխաբող սերը]] * [[Կոյրը]] * [[Աշուղը]] * [[Աղջկան հոգիներ]] * [[Գնչուհին]] * [[Յանցաւոր կինը]] * [[Մրցումը]] * [[Ցաւին հեշտանքը]] * [[Ուրուանկարներ]] * [[Սիրոյ վրէժը]] * [[Պզտիկ Լուիզը]] (Ուսանողի կեանքէ) * [[Ճերմակ վարդերը]] * [[Յասմիկները]] * [[Իտէալը]] (Տեղական կեանքէ) * [[Աստուածային ժպիտը]] * [[Գաղթականները (Զաբել Եսայան)|Գաղթականները]] * [[Ուխտը]] * [[Սեւ գդակը]] * [[Երկու կոյրերը]] * [[Դեղնած էջը]] * [[Փառքը]] * [[Շաքարի տուփը]] * [[Պառաւին յոյսը]] * [[Բանաստեղծը (Տիպարներ)|Բանաստեղծը (Տիպարներ)]] * [[Կարաւանը]] * [[Գիշերի երգ]] * [[Սխալմունք մը]] * [[Կմախքը]] * [[Ֆաքիրը]] * [[Վերյուշումներ]] * [[Դիմում մը]] * [[Գիրքի մը վաւերացումը]] * [[Վշտի երգեր]] * [[Մայրենի տուն]] ==Բանաստեղծություններ== *[[Երգ առ գիշեր]] (1895) ==Վկայագրություններ== *[[Աւերակներուն Մէջ]] (1911) *[[Պրոմեթեոս ազատագրված]] (1928) *[[Մուրատի ճամփորդությունը Սվազից Բաթում]] *[[Սվազէն Պաթոս]] ==Թարգմանություններ== *[[Մահը]] ([[Հեղինակ:Մորիս Մետերլինկ|Մորիս Մետերլինկ]]) *[[Իմաստություն ու ճակատագիր]] ([[Հեղինակ:Մորիս Մետերլինկ|Մորիս Մետերլինկ]]) == Նամակներ == * [[Նամակ Մելինե Գովանճյանին]] (1922) * [[Նամակներ Աննա Բուդաղյանին]] (1927) * [[Նամակ Ջուլիա Փուշմանին]] (1931) * [[Նամակներ Սոֆի Եսայանին]] (1931) o916t63ik9lhotiwtk2nka67pmv6fjv 396634 396633 2026-09-17T07:45:34Z Emptyfear 547 /* Երկեր */ 396634 wikitext text/x-wiki {{Հեղինակ |լրիվ անուն = Զապել Եսայան |դասակարգում = Եսայան, Զապել |սկզբնատառ = Ե |պատկեր = Զապէլ Եսայեան.jpg |ծնվել է = 1878 |մահացել է = 1943 }} {{ՀԻ|Տարի=1943}} ==Վեպեր== *[[Բարպա Խաչիկ]] ([[Ինդեքս:Բարպա Խաչիկ.djvu|սրբագրել]]) ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ առաջին|Վոսփորի գեղածիծաղ ափերուն վրա]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ երկրորդ|Ճիզվիտը և Դըրշանը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ երրորդ|Ճիզվիտը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ չորրորդ|Տագնապը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ հինգերորդ|Դրոշակը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ վեցերորդ|Արյան հորձանք]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ յոթերորդ|Մետեկ]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ ութերորդ|Սենայի ափին վրա]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ իններորդ|Անզգամը]] *[[Մուրատի ճամփորդութիւնը]] *[[Մելիհա Նուրի հանըմ]] (1928) *[[Արգելքը]] ==Երկեր== *[[Կրակէ շապիկ]] *[[Սիլիհտարի պարտեզները]] (1935) *[[Ավերակներուն մեջ]] (1911) *[[Թուրքահայ ժամանակակից գրողներ]] (1916) *[[Հոգիս աքսորյալ]] (1922) *[[Անձկութեան ժամեր]] (1924) *[[Նահանջող ուժերը]] (1926) *[[Երեք օր հավաքական տնտեսություններու մեջ]] (1934) *[[Կրակէ շապիկ]] (1934) *Երկերի ժողովածու, 1937 *Երկեր, 1959 *[[Գրական ժառանգություն]] (1977) *[[Վերածնունդ]] (1977) ==Վիպակներ== *[[Սկյուտարի վերջալույսներ]] (1905) *[[Կեղծ հանճարներ]] (1905) *[[Հլուները և ըմբոստները]] (1906) *[[Շնորքով մարդիկ]] (1907) *[[Վերջին բաժակը]] (1916) *[[Հոգիս աքսորյալ]] (1919) ==Այլ արձակ== *[[Անեծքը]] (1911) *[[Նոր հարսը]] (1911) *[[Երբ այլևս չեն սիրեր։ Քողը|Երբ այլևս չեն սիրեր]] *[[Քողը]] *[[Վեպը]] *[[Բավական է]] *[[Չխաբող սերը]] * [[Կոյրը]] * [[Աշուղը]] * [[Աղջկան հոգիներ]] * [[Գնչուհին]] * [[Յանցաւոր կինը]] * [[Մրցումը]] * [[Ցաւին հեշտանքը]] * [[Ուրուանկարներ]] * [[Սիրոյ վրէժը]] * [[Պզտիկ Լուիզը]] (Ուսանողի կեանքէ) * [[Ճերմակ վարդերը]] * [[Յասմիկները]] * [[Իտէալը]] (Տեղական կեանքէ) * [[Աստուածային ժպիտը]] * [[Գաղթականները (Զաբել Եսայան)|Գաղթականները]] * [[Ուխտը]] * [[Սեւ գդակը]] * [[Երկու կոյրերը]] * [[Դեղնած էջը]] * [[Փառքը]] * [[Շաքարի տուփը]] * [[Պառաւին յոյսը]] * [[Բանաստեղծը (Տիպարներ)|Բանաստեղծը (Տիպարներ)]] * [[Կարաւանը]] * [[Գիշերի երգ]] * [[Սխալմունք մը]] * [[Կմախքը]] * [[Ֆաքիրը]] * [[Վերյուշումներ]] * [[Դիմում մը]] * [[Գիրքի մը վաւերացումը]] * [[Վշտի երգեր]] * [[Մայրենի տուն]] ==Բանաստեղծություններ== *[[Երգ առ գիշեր]] (1895) ==Վկայագրություններ== *[[Աւերակներուն Մէջ]] (1911) *[[Պրոմեթեոս ազատագրված]] (1928) *[[Մուրատի ճամփորդությունը Սվազից Բաթում]] *[[Սվազէն Պաթոս]] ==Թարգմանություններ== *[[Մահը]] ([[Հեղինակ:Մորիս Մետերլինկ|Մորիս Մետերլինկ]]) *[[Իմաստություն ու ճակատագիր]] ([[Հեղինակ:Մորիս Մետերլինկ|Մորիս Մետերլինկ]]) == Նամակներ == * [[Նամակ Մելինե Գովանճյանին]] (1922) * [[Նամակներ Աննա Բուդաղյանին]] (1927) * [[Նամակ Ջուլիա Փուշմանին]] (1931) * [[Նամակներ Սոֆի Եսայանին]] (1931) 8m5kdwmzvfc4e80j70y8w1n5gwt99pt 396636 396634 2026-09-17T08:11:56Z Emptyfear 547 /* Վիպակներ */ 396636 wikitext text/x-wiki {{Հեղինակ |լրիվ անուն = Զապել Եսայան |դասակարգում = Եսայան, Զապել |սկզբնատառ = Ե |պատկեր = Զապէլ Եսայեան.jpg |ծնվել է = 1878 |մահացել է = 1943 }} {{ՀԻ|Տարի=1943}} ==Վեպեր== *[[Բարպա Խաչիկ]] ([[Ինդեքս:Բարպա Խաչիկ.djvu|սրբագրել]]) ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ առաջին|Վոսփորի գեղածիծաղ ափերուն վրա]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ երկրորդ|Ճիզվիտը և Դըրշանը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ երրորդ|Ճիզվիտը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ չորրորդ|Տագնապը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ հինգերորդ|Դրոշակը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ վեցերորդ|Արյան հորձանք]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ յոթերորդ|Մետեկ]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ ութերորդ|Սենայի ափին վրա]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ իններորդ|Անզգամը]] *[[Մուրատի ճամփորդութիւնը]] *[[Մելիհա Նուրի հանըմ]] (1928) *[[Արգելքը]] ==Երկեր== *[[Կրակէ շապիկ]] *[[Սիլիհտարի պարտեզները]] (1935) *[[Ավերակներուն մեջ]] (1911) *[[Թուրքահայ ժամանակակից գրողներ]] (1916) *[[Հոգիս աքսորյալ]] (1922) *[[Անձկութեան ժամեր]] (1924) *[[Նահանջող ուժերը]] (1926) *[[Երեք օր հավաքական տնտեսություններու մեջ]] (1934) *[[Կրակէ շապիկ]] (1934) *Երկերի ժողովածու, 1937 *Երկեր, 1959 *[[Գրական ժառանգություն]] (1977) *[[Վերածնունդ]] (1977) ==Վիպակներ== *[[Սկիւտարի վերջալոյսներ]] (1905) *[[Կեղծ հանճարներ]] (1905) *[[Հլուները և ըմբոստները]] (1906) *[[Շնորքով մարդիկ]] (1907) *[[Վերջին բաժակը]] (1916) *[[Հոգիս աքսորյալ]] (1919) ==Այլ արձակ== *[[Անեծքը]] (1911) *[[Նոր հարսը]] (1911) *[[Երբ այլևս չեն սիրեր։ Քողը|Երբ այլևս չեն սիրեր]] *[[Քողը]] *[[Վեպը]] *[[Բավական է]] *[[Չխաբող սերը]] * [[Կոյրը]] * [[Աշուղը]] * [[Աղջկան հոգիներ]] * [[Գնչուհին]] * [[Յանցաւոր կինը]] * [[Մրցումը]] * [[Ցաւին հեշտանքը]] * [[Ուրուանկարներ]] * [[Սիրոյ վրէժը]] * [[Պզտիկ Լուիզը]] (Ուսանողի կեանքէ) * [[Ճերմակ վարդերը]] * [[Յասմիկները]] * [[Իտէալը]] (Տեղական կեանքէ) * [[Աստուածային ժպիտը]] * [[Գաղթականները (Զաբել Եսայան)|Գաղթականները]] * [[Ուխտը]] * [[Սեւ գդակը]] * [[Երկու կոյրերը]] * [[Դեղնած էջը]] * [[Փառքը]] * [[Շաքարի տուփը]] * [[Պառաւին յոյսը]] * [[Բանաստեղծը (Տիպարներ)|Բանաստեղծը (Տիպարներ)]] * [[Կարաւանը]] * [[Գիշերի երգ]] * [[Սխալմունք մը]] * [[Կմախքը]] * [[Ֆաքիրը]] * [[Վերյուշումներ]] * [[Դիմում մը]] * [[Գիրքի մը վաւերացումը]] * [[Վշտի երգեր]] * [[Մայրենի տուն]] ==Բանաստեղծություններ== *[[Երգ առ գիշեր]] (1895) ==Վկայագրություններ== *[[Աւերակներուն Մէջ]] (1911) *[[Պրոմեթեոս ազատագրված]] (1928) *[[Մուրատի ճամփորդությունը Սվազից Բաթում]] *[[Սվազէն Պաթոս]] ==Թարգմանություններ== *[[Մահը]] ([[Հեղինակ:Մորիս Մետերլինկ|Մորիս Մետերլինկ]]) *[[Իմաստություն ու ճակատագիր]] ([[Հեղինակ:Մորիս Մետերլինկ|Մորիս Մետերլինկ]]) == Նամակներ == * [[Նամակ Մելինե Գովանճյանին]] (1922) * [[Նամակներ Աննա Բուդաղյանին]] (1927) * [[Նամակ Ջուլիա Փուշմանին]] (1931) * [[Նամակներ Սոֆի Եսայանին]] (1931) ibj8gwvyw4gf6le17xwae46myctoa5g 396641 396636 2026-09-17T08:20:04Z Emptyfear 547 396641 wikitext text/x-wiki {{Հեղինակ |լրիվ անուն = Զապել Եսայան |դասակարգում = Եսայան, Զապել |սկզբնատառ = Ե |պատկեր = Զապէլ Եսայեան.jpg |ծնվել է = 1878 |մահացել է = 1943 }} {{ՀԻ|Տարի=1943}} ==Վեպեր== *[[Բարպա Խաչիկ]] ([[Ինդեքս:Բարպա Խաչիկ.djvu|սրբագրել]]) ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ առաջին|Վոսփորի գեղածիծաղ ափերուն վրա]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ երկրորդ|Ճիզվիտը և Դըրշանը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ երրորդ|Ճիզվիտը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ չորրորդ|Տագնապը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ հինգերորդ|Դրոշակը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ վեցերորդ|Արյան հորձանք]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ յոթերորդ|Մետեկ]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ ութերորդ|Սենայի ափին վրա]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ իններորդ|Անզգամը]] *[[Մուրատի ճամփորդութիւնը]] *[[Մելիհա Նուրի հանըմ]] (1928) *[[Արգելքը]] ==Վիպակներ== *[[Կրակէ շապիկ]] *[[Սիլիհտարի պարտեզները]] (1935) *[[Ավերակներուն մեջ]] (1911) *[[Սկիւտարի վերջալոյսներ]] (1905) *[[Կեղծ հանճարներ]] (1905) *[[Հլուները և ըմբոստները]] (1906) *[[Շնորքով մարդիկ]] (1907) *[[Վերջին բաժակը]] (1916) *[[Հոգիս աքսորյալ]] (1919) ==Այլ արձակ== *[[Հոգիս աքսորյալ]] (1922) *[[Անձկութեան ժամեր]] (1924) *[[Անեծքը]] (1911) *[[Նոր հարսը]] (1911) *[[Երբ այլևս չեն սիրեր։ Քողը|Երբ այլևս չեն սիրեր]] *[[Քողը]] *[[Վեպը]] *[[Բավական է]] *[[Չխաբող սերը]] * [[Կոյրը]] * [[Աշուղը]] * [[Աղջկան հոգիներ]] * [[Գնչուհին]] * [[Յանցաւոր կինը]] * [[Մրցումը]] * [[Ցաւին հեշտանքը]] * [[Ուրուանկարներ]] * [[Սիրոյ վրէժը]] * [[Պզտիկ Լուիզը]] (Ուսանողի կեանքէ) * [[Ճերմակ վարդերը]] * [[Յասմիկները]] * [[Իտէալը]] (Տեղական կեանքէ) * [[Աստուածային ժպիտը]] * [[Գաղթականները (Զաբել Եսայան)|Գաղթականները]] * [[Ուխտը]] * [[Սեւ գդակը]] * [[Երկու կոյրերը]] * [[Դեղնած էջը]] * [[Փառքը]] * [[Շաքարի տուփը]] * [[Պառաւին յոյսը]] * [[Բանաստեղծը (Տիպարներ)|Բանաստեղծը (Տիպարներ)]] * [[Կարաւանը]] * [[Գիշերի երգ]] * [[Սխալմունք մը]] * [[Կմախքը]] * [[Ֆաքիրը]] * [[Վերյուշումներ]] * [[Դիմում մը]] * [[Գիրքի մը վաւերացումը]] * [[Վշտի երգեր]] * [[Մայրենի տուն]] ==Բանաստեղծություններ== *[[Երգ առ գիշեր]] (1895) ==Վկայագրություններ== *[[Աւերակներուն Մէջ]] (1911) *[[Պրոմեթեոս ազատագրված]] (1928) *[[Մուրատի ճամփորդությունը Սվազից Բաթում]] *[[Սվազէն Պաթոս]] ==Թարգմանություններ== *[[Մահը]] ([[Հեղինակ:Մորիս Մետերլինկ|Մորիս Մետերլինկ]]) *[[Իմաստություն ու ճակատագիր]] ([[Հեղինակ:Մորիս Մետերլինկ|Մորիս Մետերլինկ]]) == Նամակներ == * [[Նամակ Մելինե Գովանճյանին]] (1922) * [[Նամակներ Աննա Բուդաղյանին]] (1927) * [[Նամակ Ջուլիա Փուշմանին]] (1931) * [[Նամակներ Սոֆի Եսայանին]] (1931) ==Երկեր== *[[Թուրքահայ ժամանակակից գրողներ]] (1916) *[[Նահանջող ուժերը]] (1926) *[[Երեք օր հավաքական տնտեսություններու մեջ]] (1934) *[[Կրակէ շապիկ]] (1934) *Երկերի ժողովածու, 1937 *Երկեր, 1959 *[[Գրական ժառանգություն]] (1977) *[[Վերածնունդ]] (1977) amd8djrtifjhd0w23ik6eaytpnwkf8m 396642 396641 2026-09-17T08:28:52Z Emptyfear 547 /* Վիպակներ */ 396642 wikitext text/x-wiki {{Հեղինակ |լրիվ անուն = Զապել Եսայան |դասակարգում = Եսայան, Զապել |սկզբնատառ = Ե |պատկեր = Զապէլ Եսայեան.jpg |ծնվել է = 1878 |մահացել է = 1943 }} {{ՀԻ|Տարի=1943}} ==Վեպեր== *[[Բարպա Խաչիկ]] ([[Ինդեքս:Բարպա Խաչիկ.djvu|սրբագրել]]) ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ առաջին|Վոսփորի գեղածիծաղ ափերուն վրա]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ երկրորդ|Ճիզվիտը և Դըրշանը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ երրորդ|Ճիզվիտը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ չորրորդ|Տագնապը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ հինգերորդ|Դրոշակը]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ վեցերորդ|Արյան հորձանք]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ յոթերորդ|Մետեկ]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ ութերորդ|Սենայի ափին վրա]] ** [[Բարպա Խաչիկ/Գլուխ իններորդ|Անզգամը]] *[[Մուրատի ճամփորդութիւնը]] *[[Մելիհա Նուրի հանըմ]] (1928) *[[Արգելքը]] ==Վիպակներ== *[[Կրակէ շապիկ]] *[[Սիլիհտարի պարտեզները]] (1935) *[[Ավերակներուն մեջ]] (1911) ** Ա. [[Աւերակներուն Մէջ/Դեպի Կիլիկիա|Դեպի Կիլիկիա]] ** Բ. [[Աւերակներուն Մէջ/Ավերակներուն մեջ|Ավերակներուն մեջ]] ** Գ. [[Աւերակներուն Մէջ/Պատարագը|Պատարագը]] ** Դ. [[Աւերակներուն Մէջ/Որբերը հայ մայրերուն|Որբերը հայ մայրերուն]] ** [[Աւերակներուն Մէջ/Նպաստի օր մը|Նպաստի օր մը]] ** [[Աւերակներուն Մէջ/Բանտարկյալները|Բանտարկյալները]] ** [[Աւերակներուն Մէջ/Կախաղանները|Կախաղանները]] ** [[Աւերակներուն Մէջ/Ճամփուն վրա|Ճամփուն վրա]] *[[Սկիւտարի վերջալոյսներ]] (1905) *[[Կեղծ հանճարներ]] (1905) *[[Հլուները և ըմբոստները]] (1906) *[[Շնորքով մարդիկ]] (1907) *[[Վերջին բաժակը]] (1916) *[[Հոգիս աքսորյալ]] (1919) ==Այլ արձակ== *[[Հոգիս աքսորյալ]] (1922) *[[Անձկութեան ժամեր]] (1924) *[[Անեծքը]] (1911) *[[Նոր հարսը]] (1911) *[[Երբ այլևս չեն սիրեր։ Քողը|Երբ այլևս չեն սիրեր]] *[[Քողը]] *[[Վեպը]] *[[Բավական է]] *[[Չխաբող սերը]] * [[Կոյրը]] * [[Աշուղը]] * [[Աղջկան հոգիներ]] * [[Գնչուհին]] * [[Յանցաւոր կինը]] * [[Մրցումը]] * [[Ցաւին հեշտանքը]] * [[Ուրուանկարներ]] * [[Սիրոյ վրէժը]] * [[Պզտիկ Լուիզը]] (Ուսանողի կեանքէ) * [[Ճերմակ վարդերը]] * [[Յասմիկները]] * [[Իտէալը]] (Տեղական կեանքէ) * [[Աստուածային ժպիտը]] * [[Գաղթականները (Զաբել Եսայան)|Գաղթականները]] * [[Ուխտը]] * [[Սեւ գդակը]] * [[Երկու կոյրերը]] * [[Դեղնած էջը]] * [[Փառքը]] * [[Շաքարի տուփը]] * [[Պառաւին յոյսը]] * [[Բանաստեղծը (Տիպարներ)|Բանաստեղծը (Տիպարներ)]] * [[Կարաւանը]] * [[Գիշերի երգ]] * [[Սխալմունք մը]] * [[Կմախքը]] * [[Ֆաքիրը]] * [[Վերյուշումներ]] * [[Դիմում մը]] * [[Գիրքի մը վաւերացումը]] * [[Վշտի երգեր]] * [[Մայրենի տուն]] ==Բանաստեղծություններ== *[[Երգ առ գիշեր]] (1895) ==Վկայագրություններ== *[[Աւերակներուն Մէջ]] (1911) *[[Պրոմեթեոս ազատագրված]] (1928) *[[Մուրատի ճամփորդությունը Սվազից Բաթում]] *[[Սվազէն Պաթոս]] ==Թարգմանություններ== *[[Մահը]] ([[Հեղինակ:Մորիս Մետերլինկ|Մորիս Մետերլինկ]]) *[[Իմաստություն ու ճակատագիր]] ([[Հեղինակ:Մորիս Մետերլինկ|Մորիս Մետերլինկ]]) == Նամակներ == * [[Նամակ Մելինե Գովանճյանին]] (1922) * [[Նամակներ Աննա Բուդաղյանին]] (1927) * [[Նամակ Ջուլիա Փուշմանին]] (1931) * [[Նամակներ Սոֆի Եսայանին]] (1931) ==Երկեր== *[[Թուրքահայ ժամանակակից գրողներ]] (1916) *[[Նահանջող ուժերը]] (1926) *[[Երեք օր հավաքական տնտեսություններու մեջ]] (1934) *[[Կրակէ շապիկ]] (1934) *Երկերի ժողովածու, 1937 *Երկեր, 1959 *[[Գրական ժառանգություն]] (1977) *[[Վերածնունդ]] (1977) 10kh0pdjr12jtwxkma1nt0bokche2zz Ինդեքս:Zabel Yesayan, Traveling of Murad.djvu 106 42579 396635 342563 2026-09-17T08:06:59Z Emptyfear 547 396635 proofread-index text/x-wiki {{:MediaWiki:Proofreadpage_index_template |Type=գիրք |Title=[[Մուրատի ճամփորդութիւնը]] |Language=hy |Volume= |Author=Զաբել Եսայան |Author2= |Translator= |Editor= |Illustrator= |Publisher= |Address=Երևան |Year=1990 |School= |Key= |ISBN= |OCLC= |LCCN= |BNF_ARK= |ARC= |Source=djvu |Image=[[Պատկեր:Zabel Yesayan, Traveling of Murad.djvu|page=1|200px]] |Progress=T |Transclusion=yes |Pages=<pagelist /> |Volumes= |Remarks= |Width= |Css= |Header= |Footer= }} 3ammxiqejpog7ejmu9kkznaz992y49e Էջ:Բարպա Խաչիկ.djvu/5 104 42703 396207 200150 2026-09-16T16:10:02Z LetterBot 3069 (via JWB) 396207 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude><center><big>ԶԱՊԵԼ ԵՍԱՅԱՆ</big> <big>'''ԲԱՐՊԱ ԽԱՉԻԿ''' </big></center> ՎԵՊ <center>„Հայաստան“ հրատարակչություն Երևան 1966</center><noinclude></noinclude> n53dcd1htn0th80jvqac5i8j4e0demt Էջ:Բարպա Խաչիկ.djvu/6 104 42704 396213 200161 2026-09-16T16:10:19Z LetterBot 3069 (via JWB) 396213 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>Ар 2 — —— Ե 58 {{Կենտրոն|Բնագիրը պատրաստեց և խմբագրեց՝ ՍԵՐԳՈ ՊԱՅԱԶԱՏ}} {{Կենտրոն|ЗАПЕЛ ЕСАЯН БАРПА ХАЧИК (Роман) (На армянском языке) Издательство «Айастан» Ереван, 1966}} 7_3_3<noinclude></noinclude> j1wkorokt5m70tjtpuu9b5pcfd5qqmc Էջ:Բարպա Խաչիկ.djvu/11 104 42707 395884 200098 2026-09-16T15:58:08Z LetterBot 3069 (via JWB) 395884 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>Սահակը եկավ վերջապես՝ արյուն քրտինք մտած։ Անոր խորշոմած դեմքին վրա պեխերը ոչ թե խարտյաշ էին, այլ կարծես թե գունատած։ Թուշը տնկած, մունջ շուրթերով, ան կդառնար քրոջը, որ կհաղորդեր բժիշկին խոսքերը, հետո կդառնար տղուն՝ աղերսական նայվածքով։ Այդ միջոցին մեծ կսկիծով անիկա կլսեր, որ կինը օրվան մեջ առատությամբ արյուն փսխեր էր. բժիշկը հիվանդին վիճակը կհամարեր շատ ծանր և խորհուրդ տվեր էր տղան հեռացնել տունեն։ — Թող իմ տունս գա, ինչ ընենք,— կըսեր Իպրաքսե հորաքույրը, մինչ Սահակը, իր գլուխն եկած փորձանքներեն անզոր, երկու ձեռքերը կզարներ ծնկներուն։ Առավոտուն կանուխ, երբ իրեն քնած կկարծեին, Միհրանը լսեց, որ հայրը ու մայրը կխոսեին իր մասին։ — Ինձմե քեզի կտակ,— կըսեր մայրը տկար ձայնով,— չեմ ուզեր, որ չոճուխս Իպրաքսեին տունը երթա… Միհրանը գաղտագողի կդիտեր մայրը, որ բարձերուն կռթնած, գլուխը կճոճեր աջ ու ձախ։ Անոր դեմքը և բազուկները կմախքային նիհարության հասեր էին, դժգույն դեմքին վրա այտոսկրները ցցված էին, և սև առատ մազերը կարծես կծանրացնեին գլուխը, որ վերջապես անշարժացավ հակելով հորը կողմը։ Հայրը լուռ կլսեր։ —Միհրանիկս տար Խաչիկին,— ըսավ մայրը հետզհետե մարող ձայնով։ Վիկտորյան աղեկ կնիկ է, զավակ չունին, չոճուխին աղեկ կնային․․․ Մայրը պահ մը կանգ առավ և իր ցավագին ակնարկը սևեռելով իր որդույն վրա, ավելցուց. —Ետքն ալ տեր ու տիրական կըլլան չոճուխիս… {{Կենտրոն| }} Հաջորդ օրը հայրը տղան տարավ Բերա, Բանկալթի, ուր կգտնվեր Զարեհ էֆենդիին ընդարձակ դարբնոցը, և ուր կաշխատեր Միհրանին մորեղբայրը։ Ամեն անգամ, որ հորը կամ մորը հետ Միհրանը Բերա կերթար, մեծ ուրախություն էր իր համար։ Առաջուց՝ մտածելով<noinclude></noinclude> 45rivbodtgo091eqy0t1pg1keyrr4a6 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/16 104 42790 395913 200104 2026-09-16T15:59:56Z LetterBot 3069 (via JWB) 395913 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>Ոչ միայն ընկերները, որոնք մեծ մասամբ հույն էին, այլև կինը և առհասարակ իր ծանոթները Բարպա Խաչիկ կկոչեին Միհրանին մորեղբայրը։ —Ան մեր ամենուս բարպան է,— կըսեին երիտասարդ և ծեր բանվորները, ամեն անգամ որ խնդիր մը և հոգ մը ունենային և վստահությամբ կապավինեին Խաչիկին։ Բարպա Խաչիկը չուշացավ գալու և հասկնալով, որ բան մը կա, անմիջապես առաջնորդեց Սահակը և տղան արհեստանոցի ետևի գերեզմանատունը, ուր նստեցին տապանաքարի մը վրա։ Հայրը Բարպային հրամցուցած ծխախոտի տուփը առնելով, սիգարա մը կոլորեր և միևնույն ատեն հոգնած ձայնով կպատմեր կնոջը հիվանդության մասին։ Անոր ձայնը երբեմն կխզվեր, և արցունքի կաթիլներ կփայլեին թարթիչներուն վրա։ Բարպա Խաչիկը, անոնց դիմաց ոտքի կեցած, հետզհետե կմռայլեր. մեկ հոնքը վեր թառած, աչքերը խոնարհած, ան լուռ կլսեր և չտեսնել կձևցներ անոր արցունքները։ — Չոճուխին համար հոգ մ'ընեք,— ըսավ ան, վերջապես,— թող հիմակուհիմա մեզի հետ մնա։ Եվ քառասուն փարա տվավ Միհրանին, որ երթա մոտակա կրպակե մը շաքարեղեն գնե իրեն համար։ {{Կենտրոն| }} Բարպան գործը ավարտելե ետքը ձեռքերը և երեսը լվաց, շապիկին օձիքը և փողկապը դրավ, բաճկոնը հագավ, ֆեսը անցուց իր խնամքով սանտրած գլխին և Միհրանին ձայն տվավ, որ միասին դուրս ելլեն։ Արհեստանոցին մեջ մուրճերու հարվածները նվազած էին, բայց դեռ չէին դադրած։ Ատաղձագործներու սղոցները կկռնչեին կարծր փայտե տախտակներու վրա։ Դուրսը ժխոր էր, «կործանում», Միհրանի՝ արվարձաններու լռության սովոր ականջներուն համար։ Տրամվայները անվերջ կերթևեկեին, և մարդոց բազմությունը հետզհետե կխտանար մայթերու վրա։<noinclude></noinclude> mgxzaf66cf4d3hlg2tdcngh11jw9z25 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/15 104 42791 395907 200103 2026-09-16T15:59:37Z LetterBot 3069 (via JWB) 395907 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>ուր վաղուց այլևս մեռել չէին թաղեր, գաղտնիք չուներ անոր համար։ Այնտեղ Միհրանը կգտներ Յորկին, բանվոր Վասիլի որդին, և ուրիշ տարեկից տղաքներ, որոնց հետ մինչև իրիկուն անձնատուր կըլլային ամեն կարգի խաղերու։ Երբ արհեստանոցի հևքը և ժխորը կդադրեր, մորեղբայրը Միհրանը կտաներ տուն, որ Թաթավլայի հունական թաղի մեջ էր, և կհանձներ կնոջը, Վիկտորյային։ Վիկտորյան միշտ Միհրանը կընդուներ աղմկալի խանդավառությունով և քանի մը օր տղան կսնուցաներ այնքան առատ քաղցրեղեններով, որ վերջապես ան կհիվանդանար և կվերադառնար ծնողքին մոտ, քիթը կախ, բայց գրպանները լի չոր միրգերով, հագուստները նորոգված և միտքը խճողված հրաշալի դրվագներով։ Բայց այս անգամ Միհրանի ճամփորդությունը դեպի Բանկալթի զուրկ էր սովորական ոգևորութենեն։ Անիկա կհիշեր մորը զուսպ հուզումը, երբ անոր ձեռքը կհամբուրեր մեկնելու պահուն։ Պատանին չէր կարող մոռնալ անոր թախծալի նայվածքը, երբ դռան սեմին վրա անգամ մըն ալ նայեր էր մայրիկին։ Մնաց որ հորը թանձր տխրությունը բավական էր մթագնելու իր տրամադրությունը։ Ան տղուն հետ կխոսեր հեզությամբ, ինչպես եթե հանցավոր ըլլար, բայց ավելի շատ լուռ կմնար և հաճախակի կարմիր թաշկինակը կհաներ գրպանեն և իր կոշտացած ու այրուցքներե սպիացած մատներով ճակտի քրտինքը կսրբեր։ Երբեմն ալ խոր կհառաչեր և իր սև ու հուսահատ աչքերով կարծես շուրջ բոլորը եղող անծանոթ մարդոցմե օգնություն կփնտրեր։ Ծանր և անորոշ հոգ մը կքարանար Միհրանի սրտին վրա։ Անիկա գիտեր, որ աղետ մը կսպառնար իրենց ընտանիքին, բայց քանի կհեռանային տունեն, հակառակ իր կամքին, կարծես կթեթևնար և հետզհետե ուշադրությունը կսևեռեր արտաքին աշխարհին վրա։ Այն օրը, երբ հասան Բանկալթի և մտան աշխատանոցը, Միհանին այրը շվարած մնաց, մեկ քանի բանվորներ, որ կճանչնային զիրենք, թողուցին աշխատանքը, եկան իրենց մոտ և հայտնեցին, որ Բարպան նոր դուրս եկած էր, բայց շուտով կվերադառնար։<noinclude></noinclude> 2lcok3djok2m6ru3e05jetx123qwvce Էջ:Բարպա Խաչիկ.djvu/19 104 42794 395934 200107 2026-09-16T16:00:47Z LetterBot 3069 (via JWB) 395934 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>հիվանդության և անոր տանը նյութական վիճակի մասին։ Որոշեցին առայժմ երեք ոսկի ղրկել հորը — Բարպան այդ դրամը Վիկտորյային տվեր էր հագուստի կերպաս գնելու համար — և Միհրանը պահել իրենց մոտ, բայց դպրոցին հարցը կմտահոգեր Խաչիկը, վերջապես մրմնջեց. — Թող աս օրերը անցնին, ֆրենկներու դպրոցը կդնեմ։ Հետո Բարպան խոսեցավ արհեստանոցի մեջ եղած անախորժություններու մասին։ Զարեհ էֆենդին նորեն խաբեր էր բանվորները. փաշայի մը պատվերը կատարեր էին արտաժամյա աշխատանք կատարելով, բայց գործատերը չէր վճարեր խոստացած բացառիկ գումարը։ — Վճարելիք ալ չունի,— ըսավ Վիկտորյան մեղմ ձայնով,— ամեն ատեն ասանկ կըլլա։ Երբ բանվորներուն պետք ունենա, երկինք, երկիր կխոստանա․․․ բայց անգամ մը որ գործը տեղը երթա, ձեզի փողոցը հանդիպի՝ չի ճանչնար․․․ Վիկտորյան կխոսեր աղճատ հայերենով և իր արտասանությունը միշտ առաջին պահուն կթվեր տարօրինակ. անիկա ազգով հույն էր, Արշիպեղաքոսի կղզիներեն, և անոր խոսած հունարենն ալ մասամբ անծանոթ էր պոլսեցիներուն։ Բարպան լուռ Էր, կլսվեր միայն անոր ծանր շնչառությունը. հետո հանկարծ բացականչեց. — Է՛հ, ճիզվիտ մարդ է։ {{Կենտրոն| }} Հետևյալ օրը կիրակի էր. առավոտուն կանուխ Բարպա Խաչիկը գնաց շուկա և առատ մթերքներ ղրկեց տուն։ Վիկտորյան՝ ամեն մեկ ապրանքը քննելով, կըսեր անսահման գորովանքով. —Բարպան հազար բարիք Է ղրկեր, քեզի համար է, Միհրանիկ. դուն չգիտես Բարպան ինչ մարդ է, ոսկի է, ոսկի՛։ Վիկտորյան անսահման երախտապարտություն ուներ իր ամուսնույն համար. ան երբ կխոսեր Բարպայի լավ մարդ լինելու մասին, երբեմն այնքան կփղձկեր, որ արցունքը կժայթքեր աչքերեն։ Երբեմն ալ հուզմունքի գերագրգռության մեջ կըսեր պատանիին։<noinclude></noinclude> 4av85af9ynicloj5y4ifm0xxwwplkwz Էջ:Բարպա Խաչիկ.djvu/20 104 42796 395941 200109 2026-09-16T16:01:07Z LetterBot 3069 (via JWB) 395941 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>— Ուրիշ մարդ մը կա՞ Բարպային նման աս աշխարհիս երեսին․․․ անանկ ատեն մը, Միհրանի՛կ, որ Բտրպայի նման կտրիճի մը ձեռքը կպագնեին, անանկ աղջիկ կուտային, անիկա ինձ հավնեցավ, հավնելիք ալ բան մը չունեի, օժիտս ալ շինեց, ինձ առավ․․․ Հետզհետե ավելի գրգռվելով, Վիկտորյան հեծկլտալով կուլար և կավելցներ. — Ինձ փրկեց անարգութենե, ինձ կյանք տվավ, Միհրա՛ն։ Պատանին ակամա կհիշեր Իպրաքսե հորաքրոջը տհաճ ակնարկությունները և ակնապիշ կնայեր Վիկտորյային, որուն արցունքով ողողված դեմքին վրա ծիծաղը շուտով կերևար, և չէր կրնար որոշել, թե Վիկտորյային խոսքերը լո՞ւրջ էին, թե ծաղրանք։ Ան օրնիբուն կերգեր և միևնույն ատեն կզբաղեր տան գործերով։ Բարպայի բացակայության Վիկտորյան իր շնորհապարտ գորովանքը կարտահայտեր ամուսնին վերաբերյալ, իրերը դարսելով կամ անոր համար խորտիկներ պատրաստելով, և ամեն անգամ մեծ բավականություն կզգար՝ ըսելով. — Բարպային մուճակները բազմոցին տակ դնենք, իր ուզած տեղը։ Կամ՝ — Բարպային համար թերաթուր պատրաստենք, կսիրե։ Իսկ Բարպայի ներկայության անիկա իր ամուսինը կշրջապատեր, ամեն րոպե, մանր հոգածություններով, մինչև որ սրտնեղություն պատճառեր։ Զավակ չէին ունեցեր և այդ կհամարեին իրենց դժբախտությունը։ Բայց տարիներու ընթացքին համակերպեր էին, և այժմ այն հեռանկարը, որ Միհրանն իրենց տանը պիտի մնա, երկուքն ալ կուրախացներ, հակառակ որ դժբախտ պատճառով մըն էր, որ այդ կըլլար։ — Դուն ծնար թե չէ, Բարպան ուզեց քեզ առնել, մարըդ դեմ եղավ,— ըսավ Վիկտորյան Միհրանին։<noinclude></noinclude> da8e1vi6icibojw3q1e44njtzy4nfic Էջ:Բարպա Խաչիկ.djvu/21 104 42797 395948 200110 2026-09-16T16:01:24Z LetterBot 3069 (via JWB) 395948 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>{{Կենտրոն| }} Քանի մը օր ետքը Միհրանին մայրը մեռավ։ Ուղղակի չիմացուցին Միհրանին այդ տխուր լուրը, բայց անիկա անմիջապես հասկցավ։ Իրիկունը Բարպան գործատեղիեն վերադարձավ սովորականեն կանուխ և Վիկտորյայի հետ փսփսալով խոսակցեցան. Վիկտորյան երբեմն խուսափուկ նայվածք մը կնետեր Միհրանին վրա և հունարեն կմրմնջեր՝ թաց աչքերը սրբելով. — Վա՜խ քայմենի, վա՜խ քայմենի․․․ Հետո Բարպան Միհրանին առաջարկեց միասին դուրս ելլել. պատանին հագվեցուցին խնամքով, նոր գնած եվրոպական զգեստով. Վիկտորյան իր ձեռքով Միհրանին մազերը սանտրեց, օդըկոլոնով ողողելե հետո։ Երբ Բարպան և Միհրանը փողոց դուրս եկան, հակառակ որ պատանին արդեն տասնմեկ տարեկան էր, Բարպան հետը կվարվեր ինչպես եթե փոքր երեխա ըլլար։ Ան ձեռքեն կբռներ՝ մեկ մայթեն մյուսն անցնելու համար, և կարծես հանկարծ պատանին դյուրաբեկ դարձած ըլլար, մորեղբայրը կմտահոգվեր, երբ անցորդ մը անոր դիպեր կամ ոտքը թեթև մը սայթաքեր։ Կարծես աննշմարելի սպառնալիք մը կսավառներ քեռորդուն վրա, և երբ անոր աչքերը Բարպայի խաժ աչքերուն կհանդիպեին, Միհրանը կզգար, որ անոնց մեջ մի ինչ-որ զսպված անսահմանելի բան կար, որ Բարպան երկչոտ կդարձներ իրեն հանդեպ։ Կարծես թե մեծ անարդարություն մը գործված էր Միհրանին հանդեպ և կուզեր այդ դարմանել։ Ամեն անգամ, որ շրջուն վաճառողի մը կհանդիպեին, Բարպան տղուն ձեռքը բռնելով կանգ կառներ և կըսեր. — Կուզե՞ս, Միհրանի՛կ, քեզի սիմիթ առնեմ, կամ շաքար առնեմ։ Սկիզբները Միհրանը կմերժեր, բայց նշմարելով Բարպային տխրությունը, հետզհետե համաձայնեցավ՝ միմիայն անոր բավականություն տալու համար։ Միհրանին գրպանները լեցվեցան շաքարեղեններով և չոր միրգերով, և երկու ձեռքերը բեռնված էին սիմիթներով ու կարկանդակներով։<noinclude></noinclude> 6xf6rv08nvrewreca44xyjzb5tc27x2 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/24 104 42807 395974 200113 2026-09-16T16:02:14Z LetterBot 3069 (via JWB) 395974 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>համար հոգի կուտան, չեն կարող լուծել առեղծվածը, չեն կարող վերցնել իրենց մեջ եղած արգելքները․․․ Տարիներու ընթացքին բան մը մեկեն, բան մը մյուսեն լսելով և ավելի ուշ կողմնակի մարդիկ հարցաքննելով, Միհրանը տեղեկացած էր Սոֆյային և Վասիլին պատմություններուն և հասկցած էր, որ իրավամբ տեսակ-տեսակ ցավեր կան այս աշխարհիս վրա։ {{Կենտրոն| }} Ձկնորս Սեղբոսը կբնակեր Նարլը Գաբուի պարիսպներեն դուրս, մեծ մասամբ իր ձեռքով շինած փայտաշեն հյուղակին մեջ, իր կնոջը և չորս զավակներուն հետ, որոնցմե մեկը մանչ էր և երեքը աղջիկ։ Ամառվան տաքին և ձմեռվան ցուրտին ան իր նավակովը կհեռանար Մարմարայի ծովուն վրա և եղանակին համեմատ ձուկ որսալով՝ կհայթայթեր Սամաթիո, Գում Գաբուի, Ետի Գուլեի և Նարլը Գաբուի կապելաներուն և գինետուն-ճաշարաններուն , փոքր քանակով, բայց ընտիր ձուկեր։ Որդվոց որդի ձկնորս ըլալով, Սեղբոսը հիանալի կերպով գիտեր, թե ո՞ր եղանակին, ո՞ր տեսակը կանցներ այս կամ այն ուղղությամբ և ինչպես կարելի Էր ձեռք բերել, նույնիսկ եղանակեն դուրս, պարարտ և արծաթագույն թյունիկներ, ո՛չ շատ մեծ, ոչ ալ շատ մանր կարմրախայտեր, արմավի պես փոքր և ամուր ժայռաձուկեր, մսեղ և հյութեղ յուլիֆերներ և փայլփլուն սարդիններ։ Անիկա ծովը ավելի լավ կճանչնար, քան թե ցամաքը, և անիկա ծովի վրա միայն կդառնար քաջ, ճկուն, ճարպիկ և հնարամիտ։ Ան իր նավակը անվրեպ կտաներ Մարմարայի այս կամ այն կողմը, իրեն եղած պատվերի մը կամ ավելի շուտ իր ցանկության համեմատ, որոշ տեսակ մը ձեռք բերելու համար։ Ձկնորս Սեղբոսը գիտեր նաև երբ կարելի է բացվիլ, երբ վտանգավոր է. անոր կարծիքը, անթիվ անգամներ փորձված, վճռական էր մյուս ձկնորսներու համար։ Կպատահեր, որ երկինքը՝ ամպոտ և որոտուն, ծովը՝ մթագնած, Սեղբոսը նավակը քակեր և սլանար ծովուն վրա, այն ատեն վարանող ձկնորսները իրարու լուր կուտային.<noinclude></noinclude> m9jl42bitv63t6xlep4l98zh657czm4 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/25 104 42811 395983 200114 2026-09-16T16:02:31Z LetterBot 3069 (via JWB) 395983 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>— Սեղբոսը բացվեցավ, ըսել է բան չկա։ Անիկա փոքրահասակ, վտիտ անդամներով, որոնց հոդերը ուռած էին, աննշան երևույթով մարդ մըն էր։ Բաց ծովի քամին, ամառվան շոգը և ձմեռվան ցրտերը թխացուցեր էին դեմքը, այրեր էին մորթը և գունատեր էին մազերը։ Մացառուտ ալեխառն պեխերը կմտնեին բերանը, և երբ օղի կամ խահվե խմեր, նախ հաստ մատներով վերի շրթունքը կազատեր պեխի կարծր ստևներեն և մեկ ումպով օղին կլցներ բերանը։ Հոնքերը նույնպես թավ էին և կմտնեին աչքերուն մեջ. ան կնայեր կարծես խորամանկությամբ, թաքստոցի մը հանեն, բայց ամենքը գիտեին, որ անիկա անմեղ և պարզ մարդ էր և երեխայի պես միամիտ։ Երբ աղի ջրով միշտ թաց և լեցուն կողովը ձեռքը ան կմոտենար գինետուն մը, զինքը սիրով կընդունեին, և թե՛ խանութպանը, թե՛ հաճախորդները կհյուրասիրեին Սեղբոսը օղիով։ Անիկա կողովը կհանձներ տեղի տիրոջը և ո՛չ քանակի և ոչ ալ որակի մասին խոսք չէր ըներ և գոհ կըլլար, եթե ձեռքը դնեին քանի մը ղրուշ՝ իր և ընտանիքին համեստ օրապահիկը։ Ձկնորս Սեղբոսին ցամաքի վրա ունեցած շշմած երևույթը, իր շահերու համար ցույց տված անտարբերությունը, գրեթե հարատև արբեցությունը, համրության հասնող սակավախոսությունը ներշնչեր էին այն կարծիքը, որ ան գրեթե ապուշ մարդ է, այդ չէին ըսեր բացեիբաց, բայց խոսելով իր մասին՝ հեգնանքով կբնորոշեին, «Աղեկ մարդ է, ամա քիչ մը շատ անվնաս է․․․»։ Այս պայմաններուն մեջ ձկնորս Սեղբոսը չէր հասներ իր բազմանդամ ընտանիքին բոլոր պիտույքները հոգալու և կինը, Հեղինե, գիշեր—ցորեկ սյուզենի և դիվալ կբաներ և կերպով մը, մեծ դժվարություններով ծայրե-ծայր կհասցներ։ Դեկտեմբերի մը վերջին օրը, ցուրտ գիշերին, երբ Սեղբոսը ավանդական յոթ րախին և անշուշտ ավելին խմելե հետո տուն կվերադառնար՝ արբածի անտարբերությամբ դիմադրելով փուքին և ցուրտին, տեսավ, որ դեղին շունը կվազեր դեպի իրեն՝ խուլորեն կաղկանձելով։ Փողոցի հասարակ շուն էր ան, որ ձագ ունեցեր էր, և որուն համար Սեղբոսի երեխաները քարերով ապաստան մը շիներ էին, փսիաթի<noinclude></noinclude> k62ib1kgotw3cjkwqwbcouqmobrisca Էջ:Բարպա Խաչիկ.djvu/31 104 42813 396042 200121 2026-09-16T16:04:33Z LetterBot 3069 (via JWB) 396042 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>Հեղինեն՝ խոհանոցը կեցած, գրեթե ուրախ աշխուժով կպատրաստեր խորոված, կհսկեր փիլավին և կտապակեր ձուկ և գետնախնձոր։ Հյուղակի մթնոլորտը տոգորվեցավ խորտիկներու ախորժաբեր ծուխով և հոտով․ դրացիներ կերթային, կուգային, և կիրակնամուտի ճաշը, ողողված մաստիկայով և Բենտիկի գինիով, տևեց մինչև ուշ գիշեր։ Հետևյալ առավոտյան, մեկնելե առաջ, Պետրոսը հորդորեց մայրը, որ Սոֆիցային հետ փոխադրվի Բերա։ Կխոստանար, որ եթե մայրը իր աչքի տակ ըլլար, ամեն կերպով կհոգար։ Ավուճով դրամ կվաստակիմ,— կըսեր ան,— ավուճներով ալ կծախսեմ. իմ փշրանքներովս մեկ չէ, երկու տուն կրնամ պահեր։ ՀեղիՆե և Սոֆիցա փոխադրվեցան Բերա, ուր երկար ատեն բնակեցան Գալյոնճի Գալուղի մութ և խոնավ սենյակ մը, մոռացված ամենեն, բազմամարդ և խճողված տան մը մեջ, ուր շնչելու օդն իսկ կարծես հաշվված էր։ Սոֆիցա միշտ սուր տանջանքով կհիշեր այդ ծանր տարիները։ Մայրն ու որդեգիր աղջիկը վարձեր էին ամեն տեսակ գործեր, բայց վերջապես տղամարդու շապիկներ կարդուկեին գործատերի մը հաշվույն, որ քանի մը ղրուշի փոխարեն մեծ խստապահանջություն ցույց կուտար ըսելով, թե իր բոլոր հաճախորդները ֆրենկներ են։ Փոքրիկ սենյակը, ցած առաստաղով, կլցվեր շոգիով, և թթված ամիդոնի հոտը նողկանք կպատճառեր երկուքին։ Երբեմն, ճարահատ, Հեղինեն կերթար Բանկալթի, տղան կտեսներ՝ մեկ-երկու մեջիդիե վերցնելու համար, բայց հորը մահվանե ի վեր Պետրոսը շատ փոխվեր էր։ Անիկա դարձեր էր խոժոռ և անսիրտ մորը նկատմամբ։ Խնդիրը այն Էր, որ անիկա թողեր էր իր մանթոնիթան, ամուսնացեր էր առևտրականի մը աղջկան հետ և ստացած դրամօժիտով կուզեր կոշիկի վաճառատուն մը բանալ Շիտակին վրա, շնորհքով մարդոց կարգը անցնիր։ Իսկ թշվառ մայրը, խունացած հագուստներով, մշտնջենապես կարիքի մեջ, թառամած դեմքով, կներկայացներ իրենց խոնարհ ծագումը, Նարլը Գաբուի ձկնորսի աղքատ ընտանիքը, և Պետրոսը կխորշեր այդ բոլորեն։<noinclude></noinclude> daczxll3d0udxwijhz2ffppmt5y5wju Էջ:Բարպա Խաչիկ.djvu/32 104 42815 396052 200123 2026-09-16T16:04:50Z LetterBot 3069 (via JWB) 396052 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>Ամեն անգամ, որ Հեղինեն տղան տեսնելե հետո տուն կվերադառնար, դառնորեն կուլար և Սոֆյայի վիզը նետվելով՝ կըսեր․ — Ալ մեկ մըն ալ ոտս չեմ դներ Բանկալթի, ավելի աղեկ է վիզես տոպրակ մը կախեմ, դռնե-դուռ հացս մուրամ։ Սոֆիցան անտրտունջ կխնամեր մայրը, մեղմորեն կխրատեր, կխոստանար կար կարել, դրամ վաստակել, հանգիստ կյանք ստեղծել իրենց համար։ — Սեղբոսը իրավունք ուներ, լուսերու մեջ պառկի, աղջի՛կս,— կըսեր Հեղինեն փղձկող ձայնով,— աստված քեզ ղրկեց մեր տունը իբրև պահապան հրեշտակ։ Հեղինեի աղջիկներեն մեծը մեռեր էր տղաբերքե, Բրուսայի մեջ, մյուսները գացեր էին Ռոդոսթոյի կողմերը և «իրենց յուղով կտապկվեին»։ Անոնցմե խեր չի կար. չէին կրցած նույնիսկ այցելության գալ Պոլիս, և վաղուց մայրը և աղջիկները իրարու որոշ հասցե կորսնցուցած էին։ Սոֆիցան, վերջապես, իրականության ծանր հարվածներու տակ սթափվեցավ իր տարտամ երազանքներեն, ինքզինքը հավաքեց և սկսավ կարի գործ փնտրել և դիպվածի մը հետևանքով գտավ լավ գործ մը․ ֆրանսիացի ուսուցչուհի մը, մադամ Բլան, որ Շիշլիի կողմը կբնակեր և քսանի չափ գիշերօթիկ աղջիկներ ուներ, Սոֆիցան իր մոտ առավ իբրև կարուհի։ Անմիջապես Հեղինեն և Սոֆիցան թողուցին իրենց մութ ու խոնավ բնակարանը և գացին հաստատվեցան Թաթավլայի մեջ, որ արվարձանային թաղի մը կնմաներ իր փայտաշեն և առանձին տուներով, որոնցմե ոմանք նույնիսկ շրջապատված էին պարտեզով։ Հույն արհեստավոր ընտանիքի մը տանը մեջ անոնք վարձեցին մեծ սենյակ մը, և երկու կիները տեղավորվեցան։ Ամեն առավոտ կանուխ Սոֆիցան կերթար մադամ Բլանի պանսիոնը և օրնիբուն կաշխատեր․ այնտեղ կարկտուք կըներ, նոր ճերմակեղեն կձևեր ու կկարեր, հայտնաբերելով իր նուրբ ճաշակը։ Մադամ Բլանը նախկին դերասանուհի էր, որ զանազան արկածներե հետո եկեր խրվեր էր Պոլիս։ Սոֆյան կարծես<noinclude></noinclude> geicguijz29qfxp9hc4rb2tk4eti4jm Էջ:Բարպա Խաչիկ.djvu/36 104 42828 396081 200127 2026-09-16T16:06:09Z LetterBot 3069 (via JWB) 396081 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>— Դուն ի՞նչ գործ ունիս Պետրոսին հետ։ — Մայրը,— ըսավ Սոֆյան դողդոջուն շրթներով,— մայրը ծանր հիվանդ է, ուզեց տղան տեսնել, ուրիշ մարդ չունինք, մեկը չունինք․․․ Բանվորը պահ մը մտածեց և ըսավ․ — Ժամանակին Պետրոսը մեր ընկերն էր, հիմակ քիթը մեծցեր է, բայց հոգ չէ, քիչ մը կեցիր, հիմա կուգամ։— Մտավ արհեստանոց և դուրս եկավ ֆեսը դրած և բաճկոնին մեկ թևը հագած։ — Դուն առաջքես գնա,— ըսավ Սոֆյային,— ես քեզի կհետևիմ։ Սոֆյան առանց ետև դառնալու վերադարձավ տուն։ Երբ Հեղինեին սենյակը մտավ, բանվորը ետևեն մտավ ներս։ Բժիշկը եկեր էր և Հեղինեի վիճակը գտեր էր անհույս։ Պատվիրեր էր մանանեխ դնել ոտքերուն և դեղագիր մը թողեր էր խմելիք դեղի մը համար։ Բայց պառավը սկսեր էր խորդալ։ Այսուամենայնիվ ան աչքերը բացավ և, Սոֆյային նայելով ներուժ նայվածքով, ըսավ ալ ավելի թանձր ձայնով։ — Ինձի առանց դագաղի չթաղեք։ Եվ արցունքի երկու խոշոր կաթիլներ սահեցան անոր ուռած այտերուն վրա։ Վասիլը, այդպես էր բանվորին անունը, հանձն առավ զբաղվիլ բոլոր գործերով՝ մինչև որ Պետրոսը գար, որու ետևեն հատուկ մեկը ղրկեր էր։ Հեղինեն մեռավ երկու օր ետքը՝ առանց տղան տեսնելու, որ չէր ուզած վերին Վոսփորի ամառանոցեն իջնել, բայց ան մեծկակ գումար մը ղրկեր էր Վասիլին և պատվիրեր էր, որ մորը համար առաջին կարգի հուղարկավորություն ընեն, բայց, մանավանդ, ծանուցում դնեն մայրաքաղաքի բոլոր հայ թերթերուն մեջ, ուր պետք է տպված ըլլար իր և աներոջ անունը քով-քովի։ Ամիս մը հետո, որու միջոցին Սոֆյա գրեթե ամեն օր ճամփուն վրա կհանդիպեր բանվորին, իրիկուն մը, Վասիլը եկավ այցելության և ըսավ երիտասարդ աղջկան․<noinclude></noinclude> b1j8seh2gz428woueexdjllt73n7yqx Էջ:Բարպա Խաչիկ.djvu/41 104 42829 396131 200139 2026-09-16T16:07:38Z LetterBot 3069 (via JWB) 396131 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="GeoO" /></noinclude>երիտասարդներեն մեկը գլխե հաներ էր աղախինը։ Երբ Վիկտորյան հայտներ էր երիտասարդին, որ հղի է, զինքը տունեն վռնդեր էին գողության մեջ ամբաստանելով և հետո․․․ հետո վիժեր էր երեխան և դայակին իսկ առաջնորդությամբ ինկեր էր, Ղալաթիռ վատաՀամբավ տուներեն մեկը, դարձեր էր այնտեղի մնայուն բնակիչ։ Վասիլը իր ուժեղ խառնվածքին բոլոր թափովը զգացեր էր քրոջը վիճակին նախատինքը։ Որրշեր էր վրեժը լուծել այդ բոլորին սկզբնապատճառ եղող անարգ երիտասարդեն, բայց ան մեկներ էր Եվրոպա իբր բժշկության ուսանող։ Վասիլին չէր ուզած երթալ գտնել իր քույրը այդ Վայրին մեջ և միայն Բարպա Խաչիկին բացվեր էր իր գաղտնիքի մասին։ ― Դուն ինձ համար եղբորե և ավելի ես, Բարպա՛,― ըսեր էր ան հեկեկալով լացեր Էր Բարպայի ծնկներուն վրա․ հետո խնդրեր էր Բարպայեն, որ երթա, գտնե քույրը և դուրս հանե այդ տեղեն։ ― Գնա՛, ըսե փոստալին, թող հեռանա, տեղ մը քաշվի ապրի. ես իրեն ամսական մը կկապեմ, բայց երեսը տեսնել չեմ ուզեր։ Բարպա Խաչիկը գացեր գտեր Էր Վիկտորյան, որ այն ասեն թխագեղ, վառվռուն աղջիկ էր։ Վճարեր էր անոր պատտաբեր, դուրս բերեր էր այդ պոռնկանոցեն, սենյակ մը վարձնել էր և պահեր էր անտեղ։ Ամեն օր գացեր էր այցելության և վեց ամիս հետո ամուսնացեր էր Վիկտորյային հետ։ Այդպես մարդ էր Բարպա Խաչիկը։<noinclude></noinclude> a3p7wout5usfqbmmvsw0nveo1e92yeu Էջ:Բարպա Խաչիկ.djvu/42 104 42834 396141 200140 2026-09-16T16:07:56Z LetterBot 3069 (via JWB) 396141 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>{{Կենտրոն|ԳԼՈՒԽ ԵՐԿՐՈՐԴ}} {{Կենտրոն|<big>'''ՃԻԶՎԻՏԸ ԵՎ ԴԸՐՋԱՆԸ'''</big>}} <big>'''Մ'''</big>որը մահեն հետո այլևս Միհրանին հայրը շատ քիչ անգամ եկավ Բերա։ Պատանիին մտքին մեջ անոր պատկերը, ինչպես և մորը պատկերը, հետզհետե կսքողվեր մշուշով։ Բայց զարմանալին այն էր, որ հորը ցանցառ այցելությունները փոխանակ Միհրանին և հորը հարաբերությունները թարմացնելու, ընդհակառակը, աստիճան մը ավելի կխզեին անոնց մեջ եղած կապերը, ետ կմղեին հայրը տղուն մանկական հիշողություններու մեջ, որովհետև Միհրանը ամեն անգամուն որոշ կերպով կզգար, որ իրարմե աստիճանաբար կտարբերվեին և այլևս որևէ առնչություն չի կար իրենց մեջ։ Այդ օտարացման զգացումը դառնություն կպատճառեր Միհրանին, որը շուտով կցրվեր իր ամենօրյա կյանքին զբաղումներուն մեջ, և անիկա չէր կրնար անդրադառնալ, որ այդ նույն ղգացումը հորը համար կստեղծեր դաժան կացություն։ Երկաթագործ Սահակը երկարորեն և կարոտով կմտածեր իր տղուն վրա և վերջապես օր մը կորոշեր երթալ իր չոճուխը տեսնելք ոչ առանց տեսակ մը կանխահոգության: Անիկա կուգար Բերա շաբաթվան մեջ թաթիլ օր մը, ժամերով կդեգերեր Զարեհ էֆենդիի արՀեստանոցի մոտակա սրճարանները և եթե պատահմամբ չի հանդիպեր Բարպային, առանձին կերթար Թաթավլա, այն ժամուն, երբ տղան դպրոցեն կվերադառնար։<noinclude></noinclude> siqo6j846zoskx7vcz4jcdh820hx28x Էջ:Բարպա Խաչիկ.djvu/39 104 42836 396110 200134 2026-09-16T16:07:02Z LetterBot 3069 (via JWB) 396110 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="GeoO" /></noinclude>սպառած, մարդկային դեմքը աղավաղված։ Ան մինակը կխոսեր և շարժուձևեր կըներ։ Կամ թե անկենդան իրի նման կիյնար խշտյակին վրա և անմիջապես կքներ մեռելի պես։ Բայց երբեմն ալ գեշ երազ կտեսներ և ահավոր կերպով կգոռար։ Վասիլը և քույրը կցցվեին իրենց խշտիկներուն վրա և ահաբեկված, շունչերնին բռնած կսպասեին, որ հայրը ղադրի գոռալե։ Անիկա վերջապես կարթննար, կնստեր և կսկսեր հևալ։ Կարծես թե մեկը կհալածեր զինքը, և ձեռքերովը հավաքելով վերմակը, կարծես մեկը կխեղդեր։ Խանը լի Էր եվրոպացի, կղզեցի, անատոլցի հայ և հույն պանդուխտներով։ Անոնք հայրենակցական կապեր ունեին, երեկոները երբեմն կխմբվեին, կնվագեին սրինգի վրա, կերգեին, կպարեին։ Վասիլը և քույրը օրնիբուն կթափառեին փողոցները, ամառը սեխի և ձմերուկի կեղևներ կկրծեին, կորիզները կհավաքեին,իսկ ձմեռը կերթային կփնտրեին փտած նարինջներ մեծաքանակ վաճառողներու մթերանոցներու շուրջը։ Անոնք կխաղային փողոցի շուներու հետ, իրենց նման անտեր մոլորված ստահակներու հետ և անսահման, երբեք չգոհացված տենչանքով կդիտեին շրջուն վաճառողներու սիմիթները և շաքարով շինված աքաղաղները և թմբուկները։ Երբեմն ալ հայրը կվերադառնար ձեռնունայն, և անոթի կպառկեին իրենց խշտիկներուն վրա։ Վասիլի քունը կփախեր և կռնակի վրա պառկած, գալարվելով դատարկ ստամոքսի պանանջներե, դառնորեն կգիտակցեր կացության անարդարության մասին, բայց ի՞նչ ընել, ի՞նչպես ընել։ Գրիպի համաճարակի մը ընթացքին ղարիբներ մեռան խանին մեջ, Վասիլը կհետևեր անոնց դագաղին, և սիրտը կլեցվեր արհավիրքով։ Գունատ սքեմով, անխնամ մորուքր հովին, պանդուխտ քահանա մը կուգար, աղոթք մը կմռլտար մեռնողի վրա, կամ, եթե մեռնողը հունադավան Էր, բոբը կուգար, ճաղատ գլխուն երկու կողմերեն երկարող ցանցառ մազերը հավաքած ծոծրակին վրա, տափակ գագաթով գլանաձև սև գլխանոց քաշած մինչև հոնքերը, բոբը կուգար արտորանքով տեր ըլլալու իր մեռելին․ քահանային և բոբին կարծես գլխավոր հոգը այն էր, որ իրենց մեռելը ձեռքե<noinclude></noinclude> 0eifqg60g8m7xoo73odk1du49b9qwzm Էջ:Բարպա Խաչիկ.djvu/60 104 42839 396214 200162 2026-09-16T16:10:20Z LetterBot 3069 (via JWB) 396214 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>կանանչ սալատ, պղպեղի և բատլիճանի թթու և ռազիանով համեմված կանանչ ձիթապտուղ, որ Վիկտորյան կպատրաստեր հատուկ խնամքով և որը միշտ հրճվանք կպատճառեր Բարպայի հյուրերուն։ Սեղանին վրա դրին նաև Բարպային բերած մեզեները, և Վիկտորյան Միհրանը ղրկեց նպարավաճառին՝ խաշեր պանիր բերելու, մինչ ինքը պնակի մը մեջ կշարեր փոքր, քառակուսի պատառներու վերածված հացը։ Ամառվան տաք օր էր, բայց մայրամուտեն հետո քամին բարձրացել էր, և բաց պատուհաններու առաջ ճերմակ վարագույրները կշարժեին մեղմորեն։ Ռեհանի թաղարը, որ դրված էր մեկ պատուհանին առաջ, իր ամբողջ բուրմունքը կարտաշնչեր։ Մաքուր և զվարթ սենյակը, իր դեմառդեմ բազմոցներով, որոնք ծածկված էին կապույտ և գորշ շերտավոր կտավով, կներշնչեր հյուրընկալ քաղցրություն և բարօրություն։ Ինչքա՜ն անգամներ, հետագային, Վիկտորյան պիտի հիշեր այդ սենյակը դառն կարոտով և հուսահատ կսկիծով․․․ Այդ սենյակին մեջ եղող ամենադույզն մեկ իրն առողջ և ճարտար արհեստավորի՝ Բարպա Խաչիկի, արդար վաստակի արդյունքն էր։ Ինչքա՜ն անդամներ նաև Բարպան առիթ պիտի ունենար մտածելու, որ այնտեղ, ուր իրավունքներ ունեին, իրենց կզգային օտար, իրենց երկիրը, իրենց տունը, իրենց աշխատանքը կհամարեին առժամանակյա և իրենց բոլոր հույսը դրեր էին հեռավոր և անծանոթ բանի մը վրա, որուն կձգտեին բոլոր ուժերով։ Այդ նույն սենյակին մեջ կոմոդի մարմարին վրա սկսած էին դիզվիլ այն ֆրանսերեն գրքերը, որ Բարպան Դասկալոսի պատվերով կգներ, տուն կբերեր, որպեսզի Միհրանը կարդար և թարգմաներ իրեն համար։ Դասկալոսը հույն ծերունի վարժապետ մըն էր՝ ճաղատ գլխով, լայն ճակատով, ծայրը դեպի վեր ցցված քիթով, որ քառասուն տարի ծառայելե հետո Պոլսո և գավառներու հունական վարժարաններու մեջ, շնորհազուրկ եղեր էր աթե ըլլալուն համար և կորսնցուցեր էր իր պաշտոնը և հանգստյան թոշակի իրավունքը։ Հոբի պես աղքատ և ընտանեզուրկ այժմ անիկա քարշ կուգար սրճարանները և երկարորեն<noinclude></noinclude> 6l3p3fhx56nd32009c8hra65j2ckfmz Էջ:Բարպա Խաչիկ.djvu/61 104 42840 396215 200163 2026-09-16T16:10:22Z LetterBot 3069 (via JWB) 396215 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>կխոսեր իր շնորհազրկության պատճառին վրա, ոչ առանց հպարտության։ Հույն թե հայ, թաղին արհեստավորները կսիրեին և կհարգեին ծերունին, կհոգային անոր առօրյա պետքերը և կմիջնորդեին, որպեսզի սրճարանի տերերը գիշերը անկյուն մը հատկացնեին անոր։ Ընդհանրապես, ականջ չէին կախեր Դասկալոսի ճառերուն, բայց համբերությամբ կվարվեին իրեն հետ և անոր կարգ մը արտառոցությունները կվերագրեին այն բանին, որ «ֆիլոզոֆ» մարդ էր։ Ոմանք ալ կմտածեին, թե Դասկալոսը, շատ ուսմունք ստանալով, «խելքին զտրար տվեր էր»։ Դասկալոսը բացի հին և նոր հունարենը, գիտեր ֆրանսերեն և անգլիերեն և բոլորովին անուս արհեստավորներու կխոսեր անտիկ իմաստուններու մասին այնպիսի անմիջական շահագրգռությամբ, որ կարծես թե ընտանի մարդիկ ըլլային։ — Արիստոտելը ըսավ որ․․․ Երբեմն կատակի համար, երբեմն նույնիսկ լրջորեն, արհեստավոր մը սրտնեղած կգոչեր. — Ո՞վ է, տո՛, այդ հերիֆը․․․ — Հին և մեծ Հելլադայի իմաստուններեն մեկը․․․ Երբեմն ալ, սակայն, կպատահեր, որ ամբողջ սրճարանի հաճախորդները կդառնային ուշադիր, կլսեին ծերունին, որ կխոսեր որոշ պերճախոսությունով. ընդհանրապես, Դասկալոսը կխոսեր այն մասին, որ հին Հունաստանը եղեր էր մայրը և դաստիարակը քաղաքակիրթ ազգերուն և թե մինչև այսօր անոր իմաստունները, բանաստեղծները, արտիստները և հերոսներն օրինակ կծառայեին։ Բայց այդ նույն անտիկ Հունաստանի այսօրվան ապասերած զավակներն անտեղյակ էին այդ բոլորին և ի վիճակի չէին տեր դառնալու այդ փառավոր ժառանգության։ Դասկալոսի ունկնդիրները հետզհետե կդառնային երազուն, ոմանք կհառաչեին, մինչև որ նորեկ մը մտներ և խոսելով առօրյա խնդրի մը վրա, խզեր հմայքը։ Երբեմն ալ Դասկալոսը կանհետանար, կերթար հեռավոր թաղեր, որոնումներ կկատարեր։ Անիկա կվերադառնար Բանկալթիի սրճարանները, գրպանները լեցուն հին գրքերով, որոնք ձեռք կանցըներ չնչին գիներով։ Բանվորները կգնեին<noinclude></noinclude> 7ydyisdqlw3wxjoxim9a2n00gdimkuk Էջ:Բարպա Խաչիկ.djvu/62 104 42842 396216 200164 2026-09-16T16:10:23Z LetterBot 3069 (via JWB) 396216 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>այդ գրքերը Դասկալոսին օգնելու համար և տանը անկյուն մը կդնեին կամ իրենց երեխաներու ձեռքը կթողեին իբրև խաղալիք։ Դասկալոսը այդ գիտեր, բայց չէր վշտանար։ Անիկա համոզված էր, որ այդ գրքերեն մեկը օր մը պիտի դառնա այն կայծը, որ հրդեհ հառաջ պիտի բերե։ — Ես կնետեմ սերմը,— կըսեր ան,— հողի և ժայռի վրա. հողը խոպան է, բայց օր մը սերմը կծլի, ու դուք ինձ կհիշեք, դուք, մեծ և փառապանծ Հելլադայի անտեղյակ ժառանգորդներ։ — Դասկալոս, հինը թողունք, նորը նայինք,— կըսեին ոմանք, զինքը հանգստացնելու համար։ Բայց անիկա ուրախ և անփույթ մարդ էր և երբեք չէր վիրավորվեր։ Կարծես թե կխոսեր խոսելու հաճույքին համար և իր ձայնը լսելով ինքը անձնական հրճվանք կզգար։ Դասկալոսի մեծ հաճույքն էր նաև կնքահայր ըլլալ նորածիններու, հակառակ որ աթե էր, խզված էր հույն պատրիարքարանեն և նույնիսկ խնդրած էր, որ իր մահվան պարագային դիակը չհանձնվի հույն եկեղեցիին։ Երբ հույն բանվորներեն մեկը նոր երեխա ունենար, Դասկալոսը կխայտար ուրախութենեն։ Բալալան իր վրա կառներ բոլոր ծախքերը, ծնողները լայնորեն կգոհացներ և Դասկալոսին կհանձնարարեր իրեն փոխարինել մկրտության ավազանին առաջ։ Դասկալոսը անբավ հրճվանքով կկատարեր այդ դերը, պայմանով, որ իր ընտրած անունը դներ նորածնին, և այդ կըլլար միշտ հին Հելլադայի հերոսներու և իմաստուններու անունները։ Թաթավլայի հունական խիտ փողոցներու մեջ կվխտային փոքրիկ Աքիլլեսները, Զենոբները, Սոֆոկլեսները, Արիստոտելները, Սոկրատեսները և Պղատոնները։ Երբ պատուհանե մը կամ դռան մը սեմին վրա հույն մայրեր իրենց որդիները կկանչեին և կամ այդ փոքրերն իրենց խաղի ոգևորության մեջ իրարու անուն կգոռային զայրույթով, հայհոյանքով, Բարպան ուրախությամբ կլսեր այդ հնչեղ անունները և երբեմն, առանձին մանչուկի մը անունեն դատելով, կըսեր․ — Դասկալոսի սաներեն է։<noinclude></noinclude> csz5luvxszoq2wpnx5eyawn69ieafq8 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/63 104 42843 396217 200165 2026-09-16T16:10:25Z LetterBot 3069 (via JWB) 396217 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>{{Կենտրոն| }} Բարպան և դեմիրճի Հակոբը նստեր էին սեղանին առաջ և օղի խմելով կսպասեին ատաղձագործ Ղուկասին, որ կուշանար։ Վիկտորյան խոհանոցը ձուկ կտապակեր, իսկ Միհրանը իր սեղանին առաջ, որ դրված էր պատին դիմաց, կարդալ ձևացնելով կհետևեր խոսակցությանը։ Առաջին օրերին Բարպայի ընկերները մեծապես հետաքրքրեր էին Միհրանը։ Այլևս հմայք չուներ Միհրանին համար երթալ խաղալ իր տարեկից տղոց հետ, ինչ որ, սակայն, երբեմն կպատահեր տակավին։ Թերևս նաև Միհրանին հետաքրքրության մեջ կար հպարտության անկշռելի զգացումի մը բավականությունը, քանի որ Բարպան և իր ընկերները հորն արհեստեն մարդիկ էին, բայց բոլորովին ուրիշ էին։ Ինչքան հայրը հեզ էր, գլխին զարնված, այնքան այս մարդիկը ուժեղ էին, ինքնագիտակից և հպարտ իրենց արհեստով։ Երբ Սկյուտարի փողոցներու մեջ Միհրանը կհանդիպեր դպրոցական ընկերներու իրենց շուկայի հորը հետ, կկարծեր, որ աշխարհիս ամենաբարձր մարդիկն այդ մաքուր հագված մարդիկ էին, որոնք մարդու մեջ կրնային ելլել առանց ամչնալու։ Իսկ ի՞նքը․․․ ու հա՞յրը, մրոտած ձեռքերով, յուղոտած ֆեսով և անճրկած երևույթով․․․ իսկ այժմ Միհրանը կտեսներ, որ ոչ միայն Բարպան, այլև Վասիլը, դեմիրճի Հակոբը, ատաղձագործ Ղուկասը և դեռ այնքան ուրիշներ, հորը էսնաֆեն մարդիկ, կապրեին ոչ միայն բարեկեցիկ այլև հպարտ և պատրաստ պայքարի մտնելու իրենց գործատերերուն հետ։ Դեմիրճի Հակոբը ծնած էր Խասգյուղ։ Հայրը պայտար էր և մինչև խոր ծերություն անիկա աշխատած և ընտանիքը լավ պահած էր, բայց երբեք չէր հաջողած իր սեփական գործն ունենալ, «իր գլխուն տերը ըլլալ», ինչ որ իր երազն էր։ «Հարըս ձեռքը բաց մարդ էր», կըսեր Հակոբը, կես հիացումով, կես քննադատաբար և չէր անդրադառնար, որ ինքն ալ հորը նման էր։<noinclude></noinclude> 83nj6bt67wyjdm944hevnfyd97wql8u Էջ:Բարպա Խաչիկ.djvu/46 104 42844 396182 200145 2026-09-16T16:09:07Z LetterBot 3069 (via JWB) 396182 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>Միհրանը ոգևորությամբ ընդունեց, ուրեմն, Սկյուտար երթալու առաջարկը և ամբողջ շաբաթը որոճաց այն հաճույքը, որ պիտի վայելեր կրկին անցնելով այն ճամփաներեն, որոնցմե անցեր էր մանկության օրերուն, և վերստին տեսնելով այն վայրերը, տուները և անձերը, որոնք շրջանկարը կազմեր էին իր անցյալ ուրախություններուն և տխրություններուն: Բայց դեռ կամուրջին վրա տարօրինակ տհաճ զգացում մը սողոսկեցավ անոր հաճելի ակնկալություններուն մեջ։ Կարծես ամեն ինչ գունաթափ եղեր էր: Միհրանը չէր կարող հասկնալ, որ ինքը կորսնցուցեր էր իր մանկական աչքերը և ամեն ինչ կտեսներ ավելի փոքր, տմույն և անկարևոր։ Առարկայական իրականությունը՝ իր մանրամասնություններով, կոպտությամբ կցրվեր մտքին մեջ այն անորոշ և շողշողուն պատկերացումները, որ կազմեր էր իրեն համար, վաղուց տեսած և զգացած իրականութենեն։ Միհրանին հուսախաբությունը շեշտվեցավ, երբ քսան վայրկյանի չափ սպասելե հետո գարշահոտ սպասման սրահին մեջ, մտան շոգենավ։ Վիկտորյան անցավ կանանց կողմը, և Միհրանը կանգնած մնաց շոգենավի կամրջակին վրա, խումբ մը ստահակներու հետ, որոնք գռեհիկ կերպով ծիծաղելով՝ իրար հետ կգզվրտեին և ցոփական ակնարկություններ կընեին անցնող քողարկված կամ երեսը բաց կիներուն։ Երբ հասան Սկյուտարի նավամատույցը, Վիկտորյան չուզեց կառք վարձել. անիկա բացատրեց Միհրանին, որ կուզեր ճամփու ծախքի համար Բարպային տված դրամեն խնայել և ավելացնել այն գումարին, որ իր հետ բերած էր Իպրաքսե հորաքրոջը տալու համար։ Արվարձաններու մեջ արհեստավորները այնքան աղքատ էին և ծայրը֊ծայրին կապրեին, որ երկու֊երեք մեջիդիեն, կըսեր Վիկտորյան, «ծակ կգոցե, պակաս մը կլրացնե»։ Աշնանային ջերմ հետմիջօրե էր։ Արևը կճաճանչեր երկնակամարին վրա և լույսով ու շողշողումով կզարդարեր նույնիսկ ճամփու փոշին, որու մեջ խրվելով՝ Վիկտորյան և Միհրանը կբարձրանային զառիվերեն։ Երբ մտան թաղերը, փայտաշեն տուները իրենց շահնիշիրներով, որոնց պատուհաններու<noinclude></noinclude> hog13fnt4t9zq0ii5oiy61prbj5v3ex Էջ:Բարպա Խաչիկ.djvu/47 104 42845 396189 200146 2026-09-16T16:09:23Z LetterBot 3069 (via JWB) 396189 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>զույգ վարագույրներու մեջտեղեն հետաքրքրված դեմքեր կդիտին, Միհրանը վերադարձուցին իր մանկական օրերուն: Իպրաքսե հորաքույրը կբնակեր Դաղ Համամի, սեփական միահարկ տանը մեջ, որուն անմիջական հարևանները հրեաներ էին։ Այդ միջոցին հրեական տոն մը կար, և թաղին ծերունիները, որոնց ճերմակ և ալեծուփ մորուքը կտարածվեր իրենց կուրծքին վրա, հագած բաց գույնի կամ ճերմակ պարեգոտներ և մուշտակով եզերված երկար վերարկուներ, զույգ֊զույգ կամ խումբերով կքալեին փողոցներուն մեջ, իրենց շրթները թրթռուն՝ կիսաձայն արտասանված աղոթքներով։ Իպրաքսեի տանը դուռը բաց էր, բայց Վիկտորյան ջախջախը զարկավ և Միհրանին հետ մտավ բակը։ Անոնք անմիջապես լսեցին Իպրաքսեի զիլ ձայնը խոհանոցի խորքեն։ Անիկա՝ պարտեզին սեմին վրա կանգնած, գոռում֊գոչումով կպատասխաներ զայրացած հրեուհիներու, որոնք անեծք և նզովք կթափեին անոր գլխուն: Վիկտորյան աչքով նշան ըրավ Միհրանին, որ երթա հասկնա, թե ի՞նչ կա։ Երբ Միհրանը մտավ խոհանոց, տեսավ, որ Իպրաքսե հորաքույրը քղանցքը հանզրիճած և փեշերը կապած մեջքի գոտիին մեջ, երեսը դեպի պարտեզը, վտիտ և ոսկրոտ բազուկները շարժելով կշարունակեր գոռալ: Անոր ետևը ծածկված էր տալոջը տղան՝ Սեփոնը, գեր, կարմիր այտերով, անբան աչքերով պատանի մը, որ կծիծաղեր, ծամածռություններ կըներ և երբեմն լեզու կհաներ հրեուհիներուն հասցեին։ Սեփոնը Միհրանին պատմեց, որ ինքը գացեր թքեր էր հարևաններու կերակուրին մեջ, որ կաթսայով կպատրաստեին պարտեզին անկյունը, և այդ եղեր էր կռիվին պատճառը։ Իպրաքսեն կպաշտպաներ իր ագգականը, որովհետև, իր կարծիքով, ինչ որ ալ պատահած ըլլար, քրիստոնյա մը միշտ իրավունք ուներ հրեաներու դեմ, որովհետև Սեփոնը, որուն հայրը խանութ ուներ շուկային մեջ, շնորհքով մարդու տղա էր և, վերջապես, որևէ կռվի մեջ, ինչ որ ալ ըլլար դրդապատճառը, պետք չէր «տակը մնալ»։<noinclude></noinclude> k0i3rsfy77kshj74q7m9lzaoqveyt28 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/69 104 42847 396219 200171 2026-09-16T16:10:34Z LetterBot 3069 (via JWB) 396219 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>Տասներկու տարեկանին Ղուկասը աշկերտ մտեր էր ատաղձագործի մը քով, բայց ունենալով ուսմունքի սեր և ատելով իր խման հայրը, փախեր էր տունեն և միջոցը գտեր էր ուսմունքը շարունակելու, միևնույն ատեն աշխատելով ասդին֊անդին, պատահական գործերու մեջ։ Անիկա նույնիսկ դերասանություն ըրեր էր Վարդովյանի խումբին մեջ։ Երբ Ղուկասի բացակայության այդ մասին ակնարկություն կըլլար, Հակոբը կըսեր՝ լիաթոք խնդալով. — Անպատճառ հակառակորդի դեր կխաղար, ատոր համար ծնած մարդ է․․․ Ոչ ոք չէր գիտեր, սակայն, որ Ղուկասը չարաչար տառապած էր իր մանկության և պատանեկության տարիքներուն, բիրտ, խաղամոլ և արբեցող հորը պատճառով։ Այդ անգործ հայրը կերեր էր կնոջը օժիտը եղող սեփական տան գինը, ամեն ինչ տարեր ծախեր էր, մինչև անկողնի սավանները, մինչև անկողինները։ Ահռելի և անօգնական թշվառության մեջ մայրը մեռեր էր թոքախտե։ Ղուկասը միշտ քստմնելով կհիշեր հորն այլանդակված դեմքը մանավանդ այն պահուն, երբ օղիի դատարկ շիշը կուտար տղուն ձեռքը, որպեսզի երթա գինետունեն ապառիկ օղի բերե։ Փոքրիկ Ղուկասը, փողոցին անկյունը կեցած, ձյունին, ցուրտին, պատռտած հագուստներով, ծակած կոշիկներով, ատամները կկրճտեցներ և հեծեծագին կուլար. գիտեր, որ հակառակ իր կամքին թույն պիտի տաներ տուն, գիտեր, որ հայրը, արդեն գինով, այդ շիշ մը օղին ալ խմելով պիտի դառնար կատաղի և ամեն բրտություն կատարելու կարող. անիկա նույնիսկ հոգեվարքի մեջ եղող կինը ծեծեր և թևեն բռնելով դուրս էր քաշեր անկողնեն։ Ղուկասը տառապող երեխայի կանխահասությամբ կդատեր կացությունը և անդիմադրելի նողկանք կզգար այդ զզվելի գինետունը մտնելու, հորը պատկերով մարդիկ տեսնելու և, մանավանդ, ճարպակալած Պանայիթին ծաղրանքին ենթարկվելու, ուրկե ապառիկ օղի պետք էր խնդրեր։ Անիկա իր բոլոր հոգվովը կտառապեր և կմտադրեր այդ անիծյալ շիշը քարի մը զարնել, ջախջախել և փախչիլ, բայց չէր համարձակեր։ Անիկա կսոսկար տունեն, կսոսկար գինետունեն և կդողդղար փողոցին անկյունը կեցած, ամչնալով<noinclude></noinclude> gtgrz4ez4pdtz07lg5rtz87w8v8mz90 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/71 104 42849 396220 200174 2026-09-16T16:10:38Z LetterBot 3069 (via JWB) 396220 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>Զարեհ էֆենդիին աշխատանոցը իբրև վարպետ ատաղձագործ։ Մինչ այդ քույրը մեռեր էր թոքախտե, և Ղուկասը ամուսնացեր, նոր ընտանիք կազմեր էր։ {{Կենտրոն| }} Անմիջապես, որ Ղուկասը սենյակ մտավ, Բարպան և Հակոբը հարցական ակնարկներ ուղղեցին անոր։ — Ապոստոլը աղեկ չէ,— ըսավ ան խռպոտ ձայնով, որ կարծես թե պիտի ընդհատվեր հազի տագնապով։ Բայց այդ Ղուկասի բնական ձայնն էր։ Հետո նստեցավ, ումպ մը ջուր խմեց, կանանչ ձիթապտուղ մը առավ և պատառ մը հաց կուլ տալով` պատմեց: Բժիշկը փտախտի կասկածելի նշաններ տեսեր էր Ապոստոլի ոտքին վրա. պետք էր բժշկական խորհրդակցություն կատարել: Ապոստոլին այրի մայրը չէր ուզեր, որ տղան հիվանդանոց փոխադրվի, մանավանդ, երբ լսեր էր, որ թերևս հարկ ըլլա Ապոստոլին ոտքը կտրել։ Շատ Ժամանակ անցուցինք, ճանըմ,— ըսավ Հակոբը, ոտքի վրա վերքը ատանկ է, բան կհանե․․․ տեսա՞ր մի եղածը,— ավելցուցեց անիկա, ծանրորեն մտածելով պատահածին,— է՛հ, հիմա ի՜նչ պիտի ընենք։ — Մինչև հիմա հոգացինք,— ըսավ Բարպան,— ըսենք թե մինչև աղեկնալը դեռ հոգանք․․․ — Վասիլն ըսավ, որ,— հարեց Հակոբը,— Արիստաքիի բանվորներն այլ հանգանակություն պիտի ընեն, բայց եթե ոտքը կտրեն, Ապոստոլը անկարող ըլլա աշխատանքի, ատիկա ցմահ խնդիր է, մենք մեր վրա չենք կրնար առնել, կըսե կոր Վասիլը։ Պետք է, որ, կըսե կոր, խազաբելայի համար սնդուկ մը ունենանք։ — Ինչպե՞ս մենք մեր վրա պիտի առնենք,— ըսավ Ղուկասը ցասումով,— այսօր կանք, վաղը չի կանք․․․ Հեմ ալ հաշիվ պետք է ընել, մինակ Ապոստոլը չէ, գործ է, ամեն ատեն ատանկ վտանգ կրնա պատահիլ։ Ատ ըսած սնդուկդ ալ,— ավելցուց անիկա՝ Հակոբին դառնալով,— ինձի ալ խոսեցավ, ատիկա մալիխյուլյա է, ըլլալիք բան չէ։ Մեյ մը շուրջ բոլորդ նայե, մեր գործը չէ:<noinclude></noinclude> ewdff0r99ophtvp8afbu0ud3vsfrk53 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/72 104 42850 396221 200175 2026-09-16T16:10:40Z LetterBot 3069 (via JWB) 396221 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>Բարպան մեկ հոնքը բարձրացուցած, գլուխը հակած աջ ուսին, կմտածեր։ Ան ալ, անշուշտ, գիտեր Վասիլի ծրագիրը և ո՛չ կրնար մերժել, ո՛չ որդեգրել։ Ղուկասի վերջին խոսքերը, թե` «մեր գործը չէ» կարծես արձագանք գտան իր մեջ։ Անիկա բառ մը չըսավ, բայց, հանկարծ, գրպանեն հանեց շաբաթական երկու ոսկին և դրավ սեղանին վրա։ — Դուն քու ատ փարադ վերցուր,— ըսավ Հակոբը,— մենք քեզմե ուրիշ բան կսպասենք։ Հետո բացատրեց, որ Վասիլը Խաչիկին փնտրեր էր, բայց չէր գտեր, հետո խորհրդակցեր էր Հակոբին հետ և հանձնարարեր էր անոր, որ խոսի Խաչիկին։ Ինքը` Վասիլը ժամադրություն ուներ իր արհեստանոցի բանվորներու հետ Ապոստոլի խնդրի կապակցությամբ։ — Իմին ալ կարծիքով,— ըսավ Հակոբը,— պետք Է ճիզվիտին խոսիլ, հասկցնել, որ աս ասանկ չըլլար, արկածը պատահեր է արհեստանոցին մեջ, ոչ թե դուրսը, աշխատանքի միջոցին, ոչ թե հանգստի․․․ — Ծո՛, այդ աբուգադի խոսքերը քու՞ մեջեդ կհանես կոր,— ըսավ Ղուկասը հեգնանքով, բայց առանց ծիծաղելու: — Իմ մեջես կհանեմ կոր, թե ուրիշին մեջեն կելլա կոր,— հարեց Հակոբը սրտնեղած,— ես ձեզի բան կըսեմ կոր․․․ աս խնդիրը ճիզվիտը պիտի լուծե, վեսալա՛մ, մեր ուտելիք ապուրը չէ․․․ Ղուկասը քթին տակեն մրթմրթաց, վերջապես իր միտքը հայտնեց. — Ճիզվիտեն խեր չի կա․․․ կհասկնա՞ս կոր ինչ կըսեմ կոր նե․․․ կուզեք նե՝ գնացեք խոսեցեք․․․ լեզուն ոսկոր չունի, անիկա անանկ մը կդարձնե խնդիրը, կհամոզե, կլոլոզե, որ դահա մենք բան մըն ալ պարտական կելլենք․․․ — Քու խոսքիդ նայինք նե,— ըսավ Հակոբը,— հեչ բանե մը խեր չի կա. ատիկա քու բնությունդ է․․․ աստեղ խնդիր մը կա, Ապոստոլին խնդիրը. ըսենք քի ոտքը կտրեցին, ե՞տքը․․․ ատով չլմննար գործը. ինչո՞վ պիտի ապրի տղան, երբ չկրնար աշխատիլ․․․ աս չըլլար, ան չըլլար, աս մալիխուլյա է, ան խարախատա է․․․ աղվոր․․․ ե՞տքը․․․ ի՞նչ է․․․— ըսավ ան շնչասպառ և հետզհետե բորբոքելով,— ձեռքերնիս ծալենք,<noinclude></noinclude> 5h54rdbqlcrep9ek9paabh6a317rhpm Էջ:Բարպա Խաչիկ.djvu/73 104 42852 396222 200176 2026-09-16T16:10:42Z LetterBot 3069 (via JWB) 396222 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>նստի՞նք, չէ նե մի, վաղը մյուս օր փողոցը հանդպինք նե, ողորմություն տանք անցնինք․․․ աս ի՛նչ աշխարհ է բե՜,— գոռաց հանկարծ Հակոբը,— ի՞նչ գիտենք, որ վաղը մեր գլխուն ի՞նչ պիտի գա․․․ — Դուն ալ, Հակո՛բ, գիտես քի խոռոզլամիշ ըլլաս նե, գործերը տեղը կերթան. դուն ինձի ան ըսե, ի՞նչ կհուսաս կոր Ճիզվիտեն։ Մինչև հիմա հարցուց, փնտրե՞ց. տասը փարամը տվա՞վ․․․ երբ գլխունուս բան մը եկեր է նե, հարցուցեր, փնտրե՞ր է, հե՛չ մեկ անգամ։ — Ես ճիզվիտեն բան մը չեմ հուսար,— ըսավ Հակոբը, ամա անոր նեղը մնացած ատենը կոկորդը սեղմելու է, զոռով ձեռքեն տանելու է․․․ — Ան ալ կձգե՞ քի կոկորդը սեղմես, ձեռքեն առնես․․․ Քու ըսածներուդ մեջ մեկ շիտակ խոսք կա՝ Ապոստոլին պատահածը, մեզ ալ կրնա պատահիլ մեկ ծարբ մեր գլխուն դուն տա ըսե, համաձայն եմ, բայց նորեն կըսեմ, ատ խնդիրները էսնաֆությունը միայն կրնա լուծել։ — Էսնաֆություն․․․— ըսավ հեգնանքով Հակոբը,— անցած գացածը ետ դառնար նե, հարրս, պապս ետ կուգային: Էսնաֆություն կըսես` կառնես կնետես․․․ դուն ալ ասով կմխիթարվիս։ Ղուկասը կարմիր թաշկինակը հանեց գրպանեն և շռնդալից մաքրեց քիթը և հետո պատասխանեց Հակոբին. — Դուն ալ կարծե, որ թևերս ծալած նստեր եմ. այսօր գացի էսնաֆին քեխյան տեսա։ — Ո՞վ, ենո՞վքը,— ըսին Բարպան և Հակոբը միաբերան: — Հա՛, Ենովքը,— ըսավ Ղուկասը,— ժամանակով էսնաֆը էսնաֆ էր․․․ — Քեխյան ալ` քեխյա․․․— ընդմիջեց Հակոբը,— ասօր մեր քեխյանը Ենովքն է, իր շուքեն վախցող շունին մեկը, մեզմե մեկը քովը երթա նե, վախեն կթրջի․․․ կախ․․․ին մեկը․․․ հատե՛, ճանը՛մ,— բացականչեց Հակոբը,— դուն ինձի մարդու խոսք ըրե։ — Ճիշտ է,— համաձայնեցավ Ղուկասը,— ակռաները թափեր են, առջին չէ: 69<noinclude></noinclude> acdi63dnme0uec9rhyb04pia5mys2oa Էջ:Բարպա Խաչիկ.djvu/53 104 42854 396210 200154 2026-09-16T16:10:08Z LetterBot 3069 (via JWB) 396210 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>Երբ Բերա բարձրացան և կողք-կողքի կքալեին բազմամարդ և լուսավոր փողոցներու մայթերու վրայեն, Վիկտորյան Միհրանին խոսեցավ զանազան ծրագիրներու վրա, որոնք իրականացումով, առանց Բարպային վրա բեռ ըլլալու, կմտածեր, թե պիտի կրնար հայրը դուրս բերել իր թշվառ վիճակեն։ Բայց անոնք այդ գոհունակությունը չունեցան։ Ճիշտ է, որ Վիկտորյան երկու անգամ հաջողեցավ քիչ մը դրամ ղրկել Սկյուտար, բայց Միհրանն այլևս հայրը չի տեսավ։ Անիկա կաթված ունեցավ և իր թաղի աղքատախնամի միջնորդությամբ փոխադրվեցավ Եդի-Կուլեի ազգային հիվանդանոցն, ուր և մեռավ այնպիսի օրերու մեջ, երբ մայրաքաղաքի ամբողջ ազգաբնակչությունը, շունչը բռնած, ակռաները սեղմած, կսպասեր վերահաս և ահռելի դեպքերու։ Բարպան, իր մտադրության համեմատ, Միհրանը դրեր էր Սեն-Վենսան-դը-Պոլի միաբանության պատկանող ֆրանսիական դպրոցի նախակրթարանը, որը մեկ խոսքով կկոչեին ֆրերներու դպրոցը։ Բայց, հակառակ, որ Միհրանը փայլուն հաջողությամբ ավարտեր էր նախակրթարանի դասընթացը, ֆրերները դժվարություն կհանեին պատանին անցընելու վերի դպրոցը, բուն կոլեջը։ Նախ առարկեր էին, որ կոլեջի վարձքը շատ բարձր է, և արհեստավոր մը չի կրնար վճարել մինչև վերջը։ Բարպան հայտներ էր, թե պատրաստ է առաջուց ամբողջ տարեկանը վճարել, այն ատեն ֆրերները առարկեր էին, թե խնդիրը միայն այդ չէր, նկատի ունենալով, որ կոլեջը կհաճախեն բարձր դասու պատկանող պատանիներ, անհարմար կգտնեին, որ բանվորի կամ արհեստավորի տղան մտնե այդ շրջանակին մեջ, թե այդ մերժումով ֆրերները, մասնավորապես, նկատի ունեին թեկնածուին շահերը, քանի որ իր նիստուկացով, հագուստ-կապուստով կրնար իր ընկերներու կատակներուն և ծաղրանքին առարկա ըլլալ և թե, վերջապես, փորձով տեսած էին, որ արհեստավորներու տղաքը, մանավանդ երբ կաթոլիկ չէին, դժկամությամբ կենթարկվեին կոլեջի ռեժիմին ու չէին ուզեր պարտադիր բոլոր կրոնական պարտավորությունները կատարել, ինչ որ հառաջ կբերեր անախորժություններ և գայթակղություն կըլլար մյուս անմեղ<noinclude></noinclude> 2z2dj5d6vpqv93arvxlt4h3lil6a94u Էջ:Բարպա Խաչիկ.djvu/97 104 42856 396233 200202 2026-09-16T16:11:21Z LetterBot 3069 (via JWB) 396233 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>խահվեին՝ սուրճ, մսի ջուրին՝ արգանակ և այսպես ամեն բանի համար։ Ճիշտ է, որ առաջին օրերը քիչ մը դժվար կըլլար, բայց հետո կսորվեին։ Երբ առավոտուն, Զարեհ էֆենդին նոր և անտեղյակ խոհարարին կպատվիրեր, որ այդ օրը պատրաստե արգանակ, թյունի խորոված, ոչխարի տապակ և մրգանուշ, անիկա աչքերը մեծ֊մեծ բացած կնայեր և «այո էֆենդի», կըսեր, բայց հետո պառավ աղախինին կհարցներ, թե էֆենդին ի՞նչ պատվփիրեց, աղախինը, որ շատոնց սորված էր, համբերությամբ կբացատրեր, թե էֆենդիին ուզածը պարզապես խաշած մսի ջուր է, սկումրիի խորոված, խըզարթմա և կոմպոտ․ այն ատեն խոհարարը մեծ շունչ մը կքաշեր և կըսեր. — Մեյեր սանկ ըլլա․․․ բե՜— և կվազեր շուկա։ Զարեհ էֆենդին կպարծենար, որ այդպիսով շատ մարդ կրթած է, որովհետև սպասուհիները կերպով մը կհարմարեին, բայց խոհարարները, չդիմանալով այդ գրաբարյան ռեժիմին, շուտ֊շուտ կփոխվեին։ Անգամ մը Զարեհ էֆենդին փոքրիկ դաս մը տվավ Խաչիկին, երբ անիկա գարեջուրը ապսպրելե հետո ըսավ հույն ծառայողին. — Մեզե բեր։ Զարեհ էֆենդին մեղմ և խրատական ձայնով ըսավ. — Աղանդե՛ր, Խաչի՛կ, աղանդե՛ր։ Երբ Խաչիկը առարկեց, որ ծառայողը հույն է, Զարեհ էֆենդին պատասխանեց․ — Թող հույն ըլլա, անոնք մեզի հունարեն խոսեցնել կուտան, մենք ինչո՞ւ անոնց չպիտի ստիպենք, որ մաքուր հայերեն խոսին։ Այդ ժամանակներն էր, որ Զարեհ էֆենդին Լյուքսեմբուրգի սրճատան մեջ պատմեց Արիստաքի էֆենդիին ծագումը և գործին սկզբնավորությունը։ Զարեհ էֆենդին, որ սեղանավորի տղա էր, կըսեր, թե մեծ նշանակություն կուտա մարդոց ծագումին։ — Ընտանեկան կրթությունը,— ըսավ ան,— ամենեն հիմնական բանն է։ Ետքը ինչ որ ալ ընես, Խաչի՛կ, բան մը բաց կմնա, ինչքան ալ ուզես ծածկել, օր մը ծագումդ<noinclude></noinclude> ftw8gmwktyr27kph3dvd0po5qmxn8co Էջ:Բարպա Խաչիկ.djvu/74 104 42858 396223 200177 2026-09-16T16:10:43Z LetterBot 3069 (via JWB) 396223 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>— Հելպեթ առաջինը չէ,— ըսավ Հակոբը,— հիմակ սուլթան չի կա, Իբրահիմ փաշա ալ չի կա, որ երթա անոնց փեշին տակ մտնե, մեզի ալ մատնե, վախի, սարսափի մեջ պահե։ — Եվ կաշառք առնե,— ավելցուց Բարպան զզվանքով, որ մինչև այդ լուռ մնացեր էր։ — Ան չէ ամա, ինչո՞ւ ատ հին խաֆիյեն պահեր ենք էսնաֆի քեխյա։ — Որովհետև ոչ մեկ կարևորություն չունի,— ըսավ Բարպան․․․— ալ հիմակ քեխյային ձեռքը ի՞նչ է մնացեր։ — Ժամանակով,— ըսավ Ղուկասը,— էսնաֆը ուժով էր, իր կամքը կկատարեր։ Ֆըս մը անցունեին, Պոլսո բոլոր թաղերու էսնաֆները ոտքի կելլային, միություն կար, միաբանություն կար, անոր գյորե ալ քեխյաներ ունեին։ Այսօր ամեն մեկերնիս գլուխնիս քաշեր ենք մեր խրխային մեջ, ուրիշ բանի չենք խառնվիր։ Իմ առջի վարժապետս, ֆրենկը, ողջ է նե՝ ականջը խոսի, մեռած է նե՝ լուսերու մեջ պառկիր, շատ կհետաքրքրվեր էսնաֆությունով, մեծ կարևորություն կուտար, կըսեր, որ Փարիզի մեջ, անոր ըսածին նայելով, հոն ալ էսնաֆություն կար, մեյ մը ոտքի ելլային նե, թագավորները կդողային․․․ Հիմակ հոնտեղ ինչպես է չեմ գիտեր, բայց մենք շատ ջուրը քաշվեր ենք, մեջտեղը մարդ չի կա․․․ սո՞ւտ կըսեմ կոր․․․ Ղուկասը, տեսնելով, որ ո՛չ Բարպան և ոչ ալ Հակոբը չեն արձագանքեր իր խոսքերուն, շարունակեց. — Մենք ի՞նչ կուզենք հիմակ, իրիկվնե իրիկուն տուն երթանք, կնիկնիս, չոլուխ֊չոճուխնիս առնենք նստինք։ Քանի գործ ունինք, փառք աստծո, ինչերնի՞ս կպակսի. ուտել է նե՝ ուտել, խմել է նե՝ խմել․․․ Կուզե նե դուրսը կրակ թափի, մեր ինչո՞ւն է պետք․․․ Բայց, Բարպա, Հակոբ, կհասկնա՞ք կոր ինչ կըսեմ կոր նե, օր մըն ալ ատ կրակը մեր գլխին կիջնե․․․ Ես կյանքիս մեջ շատ բան տեսած եմ, սոն փուշմանլըք բարա էթմեզ<ref>Վերջին զղջումը օգուտ չունի (թուրք.)</ref>։<noinclude></noinclude> lrkbx3ukep1x0xuocya4ubzvm1t4up6 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/57 104 42861 396211 200158 2026-09-16T16:10:14Z LetterBot 3069 (via JWB) 396211 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>խոսակիցը՝ լարված ուշադրության արտահայտությամբ։ Բայց կային մարդիկ, որոնք չէին արժանանար Զարեհ էֆենդիի մերկ ձեռքին և նույնիսկ, երբ ձեռք կերկնցնեին, կսեղմեին միայն անոր ցուցամատը և միջնամատը՝ իրար միացած։ Արհեստավորները շատոնց գիտեին այս նրբությունները, և երբ մեկը կմոտենար գործատերին, անոնք զվարճացող աչքերով կհետևեին ձեռնոցներու արարողության։ Անոնց աչքեն չէր վրիպած նաև Զարեհ էֆենդիին նեղ շրթունքներուն վրա թառած պատրաստի ժպիտը, որ կդառնար բարեհաճ, երբ կխոսեր հաճախորդի մը կամ անոր փոխանորդին հետ. ձեռքերն իրար շփելով և սակարկության ընթացքին առնելով այնպիսի հեզ երևույթ, որ կարծես թե կամավոր զոհողություն կըներ, իբրև հատուկ քաղաքավարություն, միայն տվյալ անձի վերաբերմամբ։ Միհրանը դեռ այն ժամանակ, հակառակ իր արթուն հետաքրքրության, մեծ բան չէր գիտեր Զարեհ էֆենդիի վերաբերմամբ, թեև գրեթե ամեն օր կլսեր անոր կատարած խարդախություններու և մանվածապատ խորամանկություններու մասին։ Գիտեր, որ անիկա կաթոլիկ էր, եղել էր հասունական, բայց այդ կուսակցության պարտութենեն հետո «յուղի պես ջուրին երեսը ելեր էր», ինչպես կըսեին իր բանվորները, և այժմ անիկա իր համայնքի գերագույն խորհրդի անդամ էր, ազդեցիկ անձնավորություն և իր գործերը կղեկավարեր ինչպես վարպետ նավավարն իր նավակը անվտանգ կանցընե խութերու մեջերեն։ — Ծո՛, ինչ ճիզվիտ մարդ է,— կըսեին արհեստավորները, ակնարկելով Զարեհ էֆենդիին մեկ հաջողության հարևան և մրցակից Արիստաքի էֆենդիի դեմ, որ, իր կարգին, իր անսրտության և անխիղճ շահագործման համար, ստացեր էր Դըրջան մակդիրը։ <center> </center> Ամառը կհառաջանար,և դեռ Բարպան որևէ գործնական միջոցի չէր դիմեր Միհրանը կոլեջը մտցնելու համար։ Օր մը կոշկակար Սարգիսը, որ Խաչիկի սիրած ընկերներեն մեկն էր և ողջամիտ մարդու համբավ ուներ, ըսավ անոր․<noinclude></noinclude> 45yg0bbwgobhovv9szzprtbdtsww948 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/75 104 42862 396224 200178 2026-09-16T16:10:45Z LetterBot 3069 (via JWB) 396224 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>— Ատ ըսածներդ ճիշտ խոսքեր են, Վասիլին ըսածն ալ ուրիշ բան չէ,— ըսավ Հակոբը եռանդով,— մինակ թե՝ ան կըսե կոր քի էսնաֆությունը հին բան է․․․ — Մեղա՜, Տեառն, մեղա՜,— ըսավ Ղուկասը` խաչ հանել ձևացնելով,— ըսել է ատոր ալ մոտան կա․․․ մենք նոր իճատ պիտի հանենք․․․ — Վասիլը կըսե կոր քի իր ատ ըսածը կա ուրիշ երկրներու մեջ,— ըսավ Հակոբը անհամբեր։— Հունաստանեն եկած բանվորներ կըսեն կոր քի ամենքն ալ իրենց արհեստին մարդոցմե ընկերություններ ունին։ Վասիլի ըսածը աղեկ բան է, գիտեմ,— ըսավ Բարպան,— ինձի ալ խոսեր է, բայց ատիկա ետքի բան է։ Հիմակ Ապոստոլին խնդիրը պետք է կարգադրել, հետո կտեսնենք։ Իմ կարծիքով, նորեն մենք հավաքենք պիտի եղածը։ — Մենք տալը կուտանք,— ըսավ Հակոբը,— բայց ճիզվիտն ալ պետք է տա, այսինքն` ամսական մը կապե։ Վասիլը դեռ շատ բան կըսեր կոր, Վասիլը ըսավ, որ եթե Ճիզվիտը մերժե, դուք ալ գործը թողուցեք։ Անոր ականջին ձայն մը հասեր է, լեզվին տակ բան մը կար։ Կըսե կոր քի Ճիզվիտը աս միջոցիս մեկ օր մը անգամ չկրնար արհեստանոցը գոցել, հոգին կուտա, ատ չըներ, կըսե կոր Վասիլը։ — Ջուրը հավանը դրեր կծեծենք կոր,— ըսավ Ղուկասը։— Վասիլը բան մը գիտե, որ ատ լեզուն կգործածե կոր: Երթանք գտնենք։ Բարպան համաձայն եղավ Ղուկասին: Ղուկասը գրպանեն հանեց արծաթագույն խոշոր և տափակ ժամացույցը, բթամատի եղունգը հենեց կոճակին, կափարիչը բացավ և ժամը քննելե հետո ըսավ. — Աս սահաթին անիկա Կոբեռնիկին խահվեն ըլլալու է: Եվ երեքով դուրս եկան: <center> </center> Երբ դուռը փակվեցավ, և փողոցի սալահատակին ցից քարերուն վրա հետզհետե հեռացավ Բարպային` ծանր, Հակոբին` ոստոստուն և Ղուկասին՝ սայթաքող քայլերու<noinclude></noinclude> 1kkuo5ccnghuvd4ij1gtbc3715bjezo Էջ:Բարպա Խաչիկ.djvu/76 104 42863 396225 200179 2026-09-16T16:10:46Z LetterBot 3069 (via JWB) 396225 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>աղմուկը, Միհրանը վազեց Վիկտորյայի մոտ, որ գործը վերջացուցեր էր և, բարձր նալըններու վրա թառած, խոհանոցի սալաքարերը կմաքրեր առատ ջրով: Անիկա, պատանին տեսնելով, ընդհատեց աշխատանքը և թաց ձեռքերը չորցնելով իր գոգնոցով, եկավ անոր հետ բակին բազմոցին վրա և սկսավ հարցուփորձել։ Միհրանը պատմեց Ապոստոլին վիճակը, Վիկտորյան անկեղծ կարեկցությամբ ձեռքերը ծունկերուն զարկավ և աչքերը արցունքոտ բացականչեց. — Վա՜խ, քայմենի, վա՜խ, քայմենի․․․ Հետո Միհրանը ըսավ, որ մորեղբայրը և ընկերները գացին Կոբեռնիկին սրճարանը՝ Վասիլին հանդիպելու։ Վիկտորյան այդ լսելով ամոքվեցավ։ Անիկա անսահման հավատք ուներ եղբորը և Բարպային վրա և համոզված էր, որ անոնք միացյալ ուժերով կհաղթեն թե՛ Ճիզվիտին, թե՛ բժիշկներուն և թե՛, վերջապես, հնարքը կգտնեն Ապոստոլը փրկելու։ Վիկտորյային այդ անվերապահ հավատքը վարակեց Միհրանը. անիկա հանգիստ սրտով բարձրացավ սենյակը՝ ֆրանսերենի վարժություններ ընելու Ռոբինզոնի արկածները գրքին վրա, որ Դասկալոսը այդ նպատակով տվեր էր Բարպային։ Երբեմն ալ հույն վարժապետը կուգար և պատանիին կսորվեցներ հին հունարեն, բայց ան երբեք Բարպային բացակայության չէր բարձրանար վերի սենյակը։ Անոնք երկուքով կնստեին բակի բազմոցին վրա և աթոռ մը քաշելով իրենց առաջ, որ սեղանի տեղ կծառայեր, կաշխատեին։ Այդտեղ, այդ բակի բաղմոցին վրա էր, որ Դասկալոսը բացատրեց Միհրանին, թե այն բոլորը, որ Բարպան և ընկերները կցանկանային, որուն կձգտեին իրենց բոլոր հոգվով, դեմոկրատիան էր, հին հունական բառ, որուն բովանդակությունը և ստուգաբանությունը լուսաբանեց։ Դեմոկրատիան Միհրանին ներկայացավ որպես աստվածուհի։ Դասկալոսը հաճախ ցույց կուտար հին հունական արձաններու պատկերներ և անգամ մը, որ պատանին տեսավ Սամոթրակեի թևավոր հաղթանակի արձանի պատկերը, մտածեց, որ դեմոկրատիան այդ կերպարանքն ունի, և որուն<noinclude></noinclude> 9c3evaza2kmtu3j4y3i9izqt1w1e3tx Էջ:Բարպա Խաչիկ.djvu/100 104 42867 395881 200089 2026-09-16T15:57:53Z LetterBot 3069 (via JWB) 395881 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>մարդիկ անձնասպան եղեր էին․․․ վերջապես․․․ Իսկ այդ միջոցին թոթովախոս Սոկրատեսի տղան, քանի մը ոսկիի փոխարեն, տեր դարձեր էր հարստության։ Քանի մը ամիսեն այդ հողերը ոչ թե մեկի փոխարեն հարյուրով, այլ հազարով կծախվեին։ Հետո հողին գինը ինկեր էր, բայց առիթեն օգտվողը օգտվեր էր։ Ընկերություն մը կազմվեր էր և սկսեր էին շինություններ կառուցել: Շիտակը ըսելով,— կհարեր Զարեհ էֆենդին,— չեմ ուզեր իմ պատվական հորս հավիտենական քունը խանգարել իմ դժգոհություններովս, բայց երբեմն կմտածեմ, թե Արիստաքիի չափ ալ չի կար, որ այն ատեն պեխերը հազիվ բուսած էին, և ինչպե՞ս հայրս ալ չմտածեց օգտվիլ առիթեն, այսօր աղվոր հարստություն մը կունենայի ձեռքս․․․ Խաչի՛կ,— կըսեր Զարեհ էֆենդին՝ խորը հառաչելով,— անանկ ատեններ էին, որ աքաղաղը անգամ հավկիթ կածեր, քարը սեղմեիր՝ ոսկի կկաթեր․․․ Արիստաքին գիներու անկումեն առաջ ծախեր էր իր հողերր և ձեռք էր բերեր պատկառելի դրամագլուխ մը։ Անիկա կամաց-կամաց ընդարձակեր էր գործը. նախ՝ կողքի երկու խանութները գներ էր «պատաառ մը հացի գինով» և վարձեր էր բանվորներ։ Երբ Զարեհ էֆենդին իբրև գործակատար մտեր էր Արիստաքիի մոտ, որ գրել֊կարդալ անգամ չէր գիտեր և գրագիրի մը պետք ուներ, դեռ դրացի փոքր արհեստանոցներ կային, ուր գործատերը կաշխատեր իր աշակերտով։ Բայց շուտով անոնք մեկիկ-մեկիկ անհետացան, որովհետև գյուղացիներու ոտքը կտրվեցավ, մինչդեռ Արիստաքիի արհեստանոցը օր-օրի կուռճանար։ Անիկա իր ուշադրությունը կենտրոնացուցեր էր քաղաքի պատվերներու վրա։ Քաղաքը կփոխվեր, բանքաներ, առևտրական ընկերություններ կբացվեին։ Ոչ միայն կառքով երթևեկությունը սովորական կդառնար, այլև կշատնար թիվը անոնց, որ մասնավորի կառքերու պետք ունեին։ Արիստաքիի արհեստանոցին մեջ, բացի դարբնոցը, կար կահագործարան, ներկերու բաժին և այլն։ Մոտ վաթսուն ամեն արհեստի աշխատավորներ կգործեին, որովհետև այնտեղ ոչ միայն կառքեր կնորոգեին, այլև ամբողջ կառքեր կշինեին Եվրոպայեն եկած կառքերու մոդելներով։<noinclude></noinclude> arjca0k58hs1a2kp5e7czxoy6bur7bz Էջ:Բարպա Խաչիկ.djvu/48 104 42870 396197 200148 2026-09-16T16:09:40Z LetterBot 3069 (via JWB) 396197 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>Երբ Միհրանը պարտեզին դռանը հասավ, հրեուհիները ալեկոծվեցան և ուզեցին ցանկապատեն անցնիլ և խուժել իրենց վրա, բայց շուտով ընկրկեցան՝ տեսնելով, որ եկողը հյուր է և չէր կրնար դեր ունենալ կատարված գարշելի արարքին մեջ։ Բայց այդ միջոցին Միհրանի աչքերը հանդիպեցին պատկառելի ծերունիի մը, կորաքամակ և դժգույն, երկար ճերմակ մորուքով, որուն հանդիմանական և տխուր նայվածքը ծանրորեն, խստորեն և արհամարհանքով ինկավ իրեն վրա։ Միհրանին հայրը հիվանդացեր էր և հազիվ թե ապաքիներ։ Անիկա այլևս անկարող դարձեր էր աշխատանքի և կյանքը քարշ կուտար քրոջը խիստ քննադատական նայվածքին տակ։ — Բա,— կըսեր ան, գլուխը թափ տալով հաչան շան նման և շիլ աչքը սևեռելով առաստաղին, մինչ մյուսովը կնայեր Վիկտորյային,— էրիկ մարդ ըսածդ առտուն պիտի երթա, իրիկունը պիտի գա։ Աս մարդը կնիկ ապլա եղեր, պուճախս անցեր է։ Ամեն առտու կըսեմ՝ գնա, բան մը ըրե, քիչ մը շարժվե․․․ որո՞ւ կըսես։ Վիկտորյան մեղմ ձայնով հարցումներ կուղղեր և կջանար զինաթափ ընել Իպրաքսեն, որ նույնիսկ լռած ժամանակը չէր դադրեր հարձակողական ըլլալե։ Անոր վարի կզակին վրա առանձին մնացած դեղին և փտած ատամ մը կշեշտեր անոր խեռ արտահայտությունը։ Բայց վերջապես անիկա խոստովանեցավ, որ ուստա Հայրապետը, որ խոր ծերության մեջ էր, չէր մոռցեր իր վաղեմի աշխատավորը և երբեմն—երբեմն քանի մը ղրուշ կղրկեր Սահակին։ Ան հոգացեր էր նաև հիվանդության ժամանակ և միջնորդեր էր թաղի աղքատախնամին մոտ, որպեսզի հոգան անկար դարձած երկաթագործին պետքերը։ — Աղքատախնամը դժկամակեցավ,— ավելցուց Իպրաքսեն,— կըսեն կոր, անկե կարոտները կան, աղբարդ ունևոր ազգական ունի։ Իպրաքսեի շիլ նայվածքը իջավ առաստաղեն, սևեռեց Վիկտորյան։ — Քա՛, ունևոր ազգականը ի՞նչ խեր ունի թշվառին,—<noinclude></noinclude> gnlkcv9ydyyrxzadp8dswcrbshgfest Էջ:Բարպա Խաչիկ.djvu/66 104 42871 396218 200168 2026-09-16T16:10:30Z LetterBot 3069 (via JWB) 396218 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>Բայց դեմիրճի Հակոբը ոգևորվեր էր և ավելցուց. — Երբ ժամանակները գեշ են, մեզի համար ալ գեշ է, բայց երբ աղեկ ըլլան, այդ աղեկութենեն բաժին չունինք․․․ ասանկ է եղեր աշխարհը, բայց ասկե ետքը ասանկ չըլլար․․․ Բարպա, մեր ժամանակներուն մեջ աճայիպ բան մը կա․․․ դենեմիշ ըրե, հոտ մը կառնե կոր․․․ — Ասանկ է եղեր մեր երկրին մեջ,— ըսավ Բարպան բայց ուրիշ տեղ ուրիշ կերպ կըլլար: — Մի՛ հավատար, Բարպա, հեռվանց սուրբը զորավոր կըլլա,— ըսավ Հակոբն օդի մը նետելով,— հոնտեղերն ալ, ո՞վ գիտե, բիլինմեզ ինչեր կան․․․ Չէ՛, հեռուինը հեռու է, թող իրենք մտածեն, բայց անցյալ օր Վասիլը բան մը կըսեր կոր, խելքս պառկեցավ։ Բարպան ուշադիր դարձավ։ — Ապոստոլին վրայոք էր։ Վասիլի կարծիքը այն է, որ եթե բոլոր արհեստավորները միանան․․․ Բարպան ընդհատեց Հակոբի խոսքը։ — Ղուկասը ուշացավ,— ըսավ անիկա, կերևի բան կա․․․ — Դուն հիմակ ան նայե, Խաչի՛կ,— ըսավ Հակոբը, օղիի լեցուն բաժակը վերցնելով,— ինչ որ Ապոստոլին պատահեցավ, մեզ ամեն մեկուս կրնար պատահիլ․․․ Ապոստոլը, երիտասարդ բանվոր մը, շիկացած երկաթը սալին վրա փոխադրած ատեն սայթաքեր էր, և երկաթը իյնալով բոբիկ ոտքին վրա, ծանրապես վիրավորեր էր։ — Այդ ճիշտ է,— ըսավ Բարպան՝ հառաչելով։ — Դուն ան հաշիվ ըրե, Բարպա,— շարունակեց Հակոբը, պատառաքաղին ծայրով հյութեղ մեզե մը վերցնելով,— մենք շաբաթականով ապրող մարդիկ ենք, աղեկ կապրինք, խոսք չի կա, բայց եթե պատահի, որ մեկ, երկու, երեք շաբաթ չաշխատինք, ի՞նչ կըլլա մեր վիճակը։ Ասիկա մտածեմ լիք բան է։ — Մինակ վտանգը չէ,— ավելցուց Բարպան,— հիվանդությունը կա, ծերությունը կա․․․ — Ըսենք, ծերությունը հե՛չ․․․ ո՞վ կմտածե․ հիմակ մենք կապրեցնենք կոր մեր չոճուխները, վաղը-մեկալ օր<noinclude></noinclude> o0v3bhwer69k3nflc1fjwd88i27lrkc Էջ:Բարպա Խաչիկ.djvu/481 104 42872 396199 122305 2026-09-16T16:09:43Z LetterBot 3069 (via JWB) 396199 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>երկրի մեջ» ամենքն ալ այնքան քաղաքավար և սիրալիր էին, որ Հոդ որ րնելիք բան չի կար։ Երբ ոստիկանի մր կամ անցորդի մը փողոց մը կհարցնեին, անոնք նախ կբարևեին և հետո մանրամասն տեղեկություններ կուտային: Պատրաստ են գործերնին֊բաներնին ձգելու, հետդ գալու, որ ճամփան չի կորսնցնես,— կըսեր Բարպան։ Անիկա ամբողջ երկիրը կպատկերացներ ինչպես անսահման սալոն մը, որուն մեջ մարգոց գլխավոր հոգն Է իրար հետ լինել սիրալիր ու քաղաքավար, և անիկա երազելով կմտածեր Փարիզի մասին։ Եթե Մարսիլիան այդպես Էր, Փարիզը ինչ պիտի ըլլար… Իրիկուն մը Բարպան՝ իր տպավորությունները ամփոփելով, ըսավ Միհրանին։ —ճիշտը ըսելով, ասքանը չէի հուսար։ Կարծես հրաշքով, Բարպայի վերքերը զարմանվեր էին, հոգիի խոցերը ինկեր էին• օրվա ամեն ժամուն, ամեն առիթի իր տեսած և լսած բաները հարատև հրճվանք կպատճառեին իրեն. կարծես թե մշտատև տոնի մեջ էր և հետզհետե ավելի անհամ բեր էր հանդիսատեսի այդ դիրքեն դուրս ելլելու և ինքն ալ գործոն կերպով մասնակցելու այդ կյանքին։ Մարսիլիա հասնելուն երրորդ օրը, երբ առավոտյան պտույտեն հետո հյուրանոց վերադարձան՝ Վիկտորյան առնելու և միասին ճաշարան երթալու համար, Բարպան մտավ առաջին հարկի վրա գտնվող հյուրասենյակը՝ սպասելու համար։ Միհրանր վերելակով բարձրացեր էր արդեն։ Այնտեղ Բարպան կթղթատեր «Իլյուստրացիոնի» նոր թիվը, երբ ականջին հասան հայերեն խոսքեր։ Երկու տարեց մարդիկ, որ նույնպես մարդու մը կսպասեին, ոգևորությամբ կխոսեին զարմանալի նյութի մը մասին։ —Այո՛,— կըսեր անոնցմե մեկը,— քշեր են բոլոր դիրքերեն… —ՈՒրեմն ։ ֊ Հայաստանը դարձեր է խորհրդային… երկրի պրոլետարիատը հաղթական է… Նիհար երիտասարդ մը մտավ սրահ. երկու հայերը հարցանքով գացին դեպի ան։ —Բարև, բարև, ընկերնե՛ր,— կըսեր այդ երիտասար֊<noinclude></noinclude> cv957rk4d9so9rszxgea90xyshgthxj Էջ:Բարպա Խաչիկ.djvu/121 104 42873 395887 103260 2026-09-16T15:58:49Z LetterBot 3069 (via JWB) 395887 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>— Հովա՜զ, Հովա՜զ, Հովա՜զ․․․ Շունը՝ անուշադիր աղջկանը կանչերուն, կշարունակեր հաչել և լինդերը բանալով իր սուր ժանիքները ցույց կուտար. Տանը մյուս կողմեն երիտասարդ սպասուհի մը երևցավ, որ հանդարտ քայլերով հառաջացավ դեպի դուռը։ Շունը լռեց։ Միհրանը զարմացումով տեսավ, որ սպասուհին ձեռքը դրավ կատաղած կենդանիին գլխուն, որ, այլևս հանդարտած, կհևար և կհորանջեր, ոչ առանց երբեմն դեպի նորեկները ուղղելու խուլ մռլդյուն մը։ Սպասուհին, առանց դուռը բանալու, հարցուց, թե ի՞նչ կուզեին։ — Կուզեմ Զարեհ էֆենդին տեսնել,— ըսավ Բարպան՝ խոժոռած հոնքերով: Վարդագույն հագած աղջիկը իջավ սանդուղներեն և երբ սկսավ քալել գետնին վրա, Միհրանը տեսավ, որ անիկա կկաղար։ Միհրանը չար տղա չէր, բայց այդ պահուն այդ երջանիկ աղջկան ֆիզիկական թերությունը մեծ գոհունակություն պատճառեց իրեն։ Կարծես բնությունը ձևով մը Բարպային և իր կրած վիրավորանքին վրեժը կլուծեր։ Միհրանը դիտեց, սակայն, որ ան սիրուն աղջիկ էր, և հետո, օրվան մեջ, անոր դիմագծերու մանրամասնությունները դրոշմվեցան մտքին մեջ: Վարդագույն հագած աղջիկը չուներ անշուշտ շոգենավին մեջ տեսած աղջկան նրբությունը և պատկերի կատարելությունը, բայց անոր կլոր և վարդագույն դեմքը բացված վարդի մը տպավորությունը կըներ. բաց֊շագանակագույն զույգ և թույլ հյուսկեններ պսակ կկազմեին անոր ողորկ ճակտին վրա։ Նույն գույնի աչքերը, որոնց ծիածանին վրա ոսկեգույն կետեր կային, արտակարգ մեծ կերևեին, որովհետև հոնքերը հազիվ թե կուրվագծվեին թեթև աղվամազով մը։ Կարմիր շրթները հաճախ կիսաբաց կմնային մանրիկ և իրարմե քիչ մը հեռու ատամներուն վրա և անոր կուտային զարմացած և մանկական երևույթ, մանավանդ որ, երբ խոսեր քիչ մը ռնգային ձայնով, վանկերեն ոմանք անկատար կարտասաներ<noinclude></noinclude> hn47mcr9duowmr7azytlnkhh5urd99a Էջ:Բարպա Խաչիկ.djvu/145 104 42874 395902 104043 2026-09-16T15:59:29Z LetterBot 3069 (via JWB) 395902 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>դարու մարքիզուհիներու նման, բրնձափոշի թափած էր իր գանգուրներուն մեջ։ Անոնց երկուքին ալ ծնոտները քիչ մը տափակ էին, կարծես երկու մասի բաժնված փոսիկով մը, որ լրիվ չէր։ Արուսյակը՝ մոտ տասնութ տարեկան, հակապատկերն էր եղբորը, իր սև մազերովը, որոնք այտերը շրջանակելե հետո, ծոծրակին վրա ամփոփված էին։ Սև, երազուն մեծ աչքեր, երկայն թարթիչներով, հիվանդագին արտահայտություն ունեին անոր դժգույն և սուր ծնոտով վերջացած նրբագիծ դեմքին վրա, ռնգները զգայուն, քունքերը քիչ մը ներս քաշված։ Քույր և եղբայր, երկուքն ալ բարձրահասակ էին, նիհար և սպիտակ մորթով, բայց մինչդեռ Արտակի սպիտակությունը, մորը նման, խառնված էր հազիվ նշմարելի վարդագույնով, որ թեթև խտացում մը ուներ այտերան վրա և կապույտ երակներու ցանցը կհայտներ ճակատին երկու կողմերը, Արուսյակի հղկուն մորթը անթափանց էր և փղոսկրի երանգ մը ուներ, որը կշեշտվեր սև և բարակ հոնքերու կոր գիծովը։ Քույր և եղբայր հագված էին պարզորեն, ճերմակ կանեփե հագուստներ։ Ճաշի սկզբին միայն տիկին Զարուհին և Գալուստ աղան ինքզինքնին կզգային ազատ իրենց շարժումներուն և խոսքերուն մեջ։ Անոնք, դեմառդեմ նստած, կխոսեին բարձրաձայն, մինչդեռ տանտիրուհին նշանացի կամ շշուկով պատվերներ կուտար սպասուհիին։ Մինչև որ փուռր եփված կարմրախայտերը բերին, մյուս սեղանակիցները պահեցին տեսակ մը անհանգիստ լռություն, եթե չհաշվենք Մաննիկի ցած ձայնով Միհրանին տված պատվերները. այս վերջինը վերացումի մեջ էր և կհետևեր, կարծես երազի մեջ, սպասարկության։ — Երբեք դանակ չի դպցնես ձուկին, մովե֊տոն է, իսկ եթե դու իմ կավալիերն ես,— կըսեր Մաննիկը,— պետք է ինձի ծառայես․․․ քիչ մը խավիար տուր ինձի։ Միհրանը կկատարեր Մաննիկի ուզածը, վախնալով, որ անհարկի շարժում մը կընե, բան մը կտապալե, ջուրը կամ աղը կթափե սեղանին վրա։ Անոր ձեռքերը կդողային, երբ հեռուեն պնակ մը կվերցներ, բայց գոհ էր և երջանիկ,<noinclude></noinclude> jncphmyc2musk0afuemu5c11yidgg7q Էջ:Բարպա Խաչիկ.djvu/169 104 42875 395916 108484 2026-09-16T16:00:12Z LetterBot 3069 (via JWB) 395916 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>— Ես մինչև հիմա դեռ չեմ հասկցած,— կըսեր ան,— թե ինչ կուզե Մաքրինեն, ինչե՞ն դժգոհ է, ի՞նչ կփափագի։ Զարեհ էֆենդին այլևս կուգար գրեթե ամեն օր տիկին Զարուհիին, ոչ թե գործի համար, այլ մտերմությամբ։ Կհաներ կոշիկները, կհագներ հանգիստ մուճակներ և բազմոցին վրա նստած, որ իրեն կհիշեցներ մորենական տունը, կենթարկվեր տիկին Զարուհիի սիրալիր հոգածության։ Երբեմն մաննիկը կնստեր ծունկերուն վրա, և Զարեհ էֆենդին կհարցներ. — Այսօր մոբարը ի՞նչ է բերեր Մաննիկին․․․ Եվ գրպանեն կհաներ Հաջի Բեքիրի շաքարեղեն կամ որևէ ուրիշ նվեր։ — Դուն իմ կինս պետք էր ըլլայիր,— ըսավ իրիկուն մը Զարեհ էֆենդին, և երկուքն ալ մնացին երազուն։ Վերջապես, անոնց հարաբերությունները դարձան բոլորովին մտերմական։ Երբ Մաննիկը, որ արդեն իսկ կհասկնար, թե պետք չէ խանգարե մայրիկը, կերթար մյուս սենյակը պառկելու, Զարեհը և Զարուհին ջերմապես կհամբուրվեին և ինչպես իրենք կըսեին, կջանային «իրարմով մխիթարություն գտնել»։ Այդ մտերմական ժամերեն մեկուն մեջ Զարեհ էֆենդին ըսեր էր, թե իր նպատակն է Մաննիկը հարս առնել Արտակին համար։ Այս փայլուն հեռանկարը ավելորդ կդարձներ տիկին Զարուհիի կողմե հետաքրքրվել Բերայի տան մասին։ Սահմանադրության հռչակումեն անմիջապես հետո Զարեհ էֆենդին, օգտվելով իր բարձր դիրքեն և ամենօրյա հարաբերություններեն օրվան կառավարության անդամներուն հետ, հաջողեր էր, պարտամուրհակներու հիման վրա, Բերայի տունը դարձնել իր անվան։ Մյուս ժառանգորդներու գանգատները խեղդվեր էին փողոցեն անցնող աղմկալի թափորներու ժխորներուն մեջ, և Զարեհ էֆենդին, իրավունք ստանալեն ետքը, պատշաճ ճառ մը ըսեր էր նոր Թուրքիո դատավորներուն արդարամտության վրա, որով պայմանավորված է, ըսեր էր ան, երկրին բարգավաճումը և բարձրացումը: Զարեհ էֆենդին հայտներ էր տիկին Զարուհիին, որ տան խնդիրը վճռված է ի նպաստ իրենց, թե հիմակ կմնա այդ<noinclude></noinclude> frcaqxb2y4yqu2qwlnzvd2so3rdao7u Էջ:Բարպա Խաչիկ.djvu/59 104 42876 396212 200160 2026-09-16T16:10:17Z LetterBot 3069 (via JWB) 396212 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>այն անբարեխիղճ հաճախորդները, որոնք շքեղ կառքեր շինել կուտային և դրամը չէին վճարեր: Այդ բոլորը Միհրանը, Բարպային նման, կկարծեր, թե հատուկ էր իրենց երկրին և կուզեր թև առնել, խուսափիլ այդ բոլորեն: Եվ սրտին զեղումը հայտնելու համար կնետվեր Վիկտորյայի վիզը և լալու աստիճան հուզվելով՝ կըսեր. — Գիշեր—ցորեկ կաշխատիմ, բժիշկ կըլլամ, կհաստատվիմ Փարիզի կամ Մարսիլիայի մեջ, ձեզ ալ բերել կուտամ․․․ — Ա՜խ, երանի թե,— կըսեր Վիկտորյան իր կարգին հուզվելով և Միհրանին կպատմեր մանրամասն Բարպայի հանդիպած դժվարություններու մասին կոլեջի կողմե: Օր մը, երբ այսպես կխոսեին, Վիկտորյան ըսավ Միհրանին. — Այդ գործը Զարեհ էֆենդին կրնա հաջողցնել. անոր տղան ալ կերթա ֆրերներուն կոլեջը, բայց Բարպան չուզեր Ճիզվիտին մյուննեթին տակ մնալ։ Ու Վիկտորյան մնաց մտախոհ։ Միհրանը համոզված էր, որ անիկա իր կանացի նրբամտությամբ հնարքը պիտի գտնե այդ գաղափարը ընդունիլ տալու Բարպային։ <center> </center> Իրիկուն մը Բարպան սովորականեն կանուխ տուն եկավ և հայտնեց, որ դեմիրճի Հակոբը և ատաղձագործ Ղուկասը պիտի գան տուն, որովհետև խոսելիք ունեին։ Տանը մեջ ամեն բան կար, բայց Բարպան մեզեի համար իրեն հետ բերեր էր լայն շերտ մը լաքերտա, կարմիր սոխ և խավյար։ Բարպան քանի օրերե ի վեր մտատանջ էր. անիկա, ընդհանրապես սակավախոս, բոլորովին լուռ կմնար ճաշի ժամանակ, հետո, նույնպես լուռ, կխմեր խահվեն, դանդաղորեն կոլորեր սիգարեթը և կծխեր ինքնիրենը խորհրդածելով. «աչքով, ունքով խոսելով», ինչպես կըսեր Վիկտորյան։ Միհրանը և Վիկտորյյան սկսան սեղան դնել։ Սենյակի մեջտեղի կլոր սեղանը ծածկեցին ճերմակ սփռոցով և անոր վրա դրին փոքր պնակներով խաշված լուբիա, երեսը ծածկված մանր ջարդված սոխով և ազատքեղով, ճերմակ բողկ։<noinclude></noinclude> rd94e9mzb0dlqi8qkt7h9ov39yzoud8 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/50 104 42877 396208 200151 2026-09-16T16:10:03Z LetterBot 3069 (via JWB) 396208 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>Երբ հորաքույրը հրավիրեց վերի սենյակը բարձրանալ խահվե մը խմելու համար, Վիկտորյան, հակառակ լսած ծանր խոսքերուն, Միհրանին համար անհասկնալի խոնարհությամբ ընդունեց հրավերը։ Ան նույնիսկ կարծես թե շողոքորթված էր, որ Իպրաքսեի նման կին մը, ժամանակին կարգով, կանոնով պսակված, կհոժարեր իր նման կին մը հյուրասիրել, խահվե հրամցնել։ Եվ հակառակ, որ Միհրանը չէր ուզեր երբեք Վիկտորյայի ցակություններուն դեմ երթալ, այս անգամ բողոքեց և ըսավ, թե ինքը կուզե հայրը տեսնել և անմիջապես մեկնիլ: Հորաքույրը՝ չըմբռնելով եղբորորդուն զայրույթը, նախ զարմացական «քա՜» մը արձակեց և հետո գնաց դռանը սեմին վրա Սեփոնը գտնելու, որ փողոց սպրդեր էր՝ նոր շահատակություններ ընելու համար, իր նման ստահակներու հետ, տոնի մեջ եղող հրեաներուն։ Անիկա եկավ վերջապես և պատվեր ստացավ երթալ Միհրանին հայրը գտնելու Պաղտիկին սրճարանը և անոր ըսելու, որ տուն գա։ Միհրանը դժկամությամբ բարձրացավ սենյակը, ուր այնքան դառն ժամեր անցուցած էր, երբ իրենց տանը հիվանդ կամ մեռել ըլլալու պատճառով քանի մը օրեր մնացեր էր հորաքրոջը քով։ Նույն բազմոցն էր, որուն բարձերուն ետևեն բորբոսի հոտ կուգար, նույն ծածկոցը՝ կազմված մանր և գույնզգույն կտորներով, որոնք գունատեր էին, նույն միակ պատկերը պատին վրա, որուն շրջանակի ոսկին ա՛լ ավելի թափեր էր։ Այդ պատկերը գրավյուր մըն էր, որ կներկայացվեր կիներ և աղջիկներ, որոնք ծնծղաներով և պարելով կդիմավորեին Դավիթը։ Պատկերին ապակիին տակ, շրջանակին ստորին մասին և երկու կողերուն դրված էին լուսանկարներ, որոնցմե մեկը Միհրանի հայրն էր՝ փեսության հագուստներով, գլուխը բաց և արդեն քիչ մը ճաղատ։ Այդ պատկերին վրա ալ ան տխուր երևույթ ուներ հակառակ բռնազբոսիկ ժպիտին, անտարակույս հետևանք լուսանկարչին հրամայական պատվերին, որ կխեղաթյուրեր անոր դիմագծերը։ Իպրաքսեն պահարանե մը դուրս հանեց խահվեի ափսեն, սենյակին մեջտեղը քաշեց սաճե մանգալը, կրակը բացավ և ինքն ալ մինդերի մը վրա նստելով, սկսավ սուրճը<noinclude></noinclude> 5kvhs084kstccsbhkgu81oalnv1hk2l Էջ:Բարպա Խաչիկ.djvu/51 104 42878 396209 200152 2026-09-16T16:10:05Z LetterBot 3069 (via JWB) 396209 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>պատրաստել։ Անիկա միևնույն ատեն կխոսեր կրած և դեռ կրելիք նեղություններուն վրա, բայց ավելի հանդարտ ձայնով։ Ամուսինը վաղուց մեռած էր գործի մեջ արկածի մը զոհ էրթալով։ Ան ալ երկաթագործ էր և կաշխատեր Սկյուտար հույն վարպետի մը քով։ Անիկա կնոջը թողեր էր երկու տուն, որուն մեկի մեջ կապրեր այրին և մյուսը, որ ավելի մեծ էր, վարձու կուտար, և այդ էր իր ապրուստի միջոցը։ Բայց այս տարի վարձվորները փոխադրվեր էին Բերա։ —Ի՞նչ են տեսեր այդ Բերային մեջ,— կըսեր Իպրաքսե զայրույթով և անձնական վիրավորանք համարելով Սկյուտարեն հեռանալու փափագը։— Տունս երկու ամիս պարապ մնաց, վարձը իջեցուցի. դուն ան նայե որ նոր վարձվորները նեղն են․ ատ ալ չեն կրնար կոր ժամանակին վճարել։ Միհրանը անհամբերութենեն կերթևեկեր սենյակին մեջ։ Իպրաքսե հորաքույրը խոսքն ուղղակի անոր ուղղելով՝ շարունակեց. — Քանի հարըդ կաշխատեր, գեշ֊աղեկ կապրեինք, անոր հիվանդությունը, բայց, մանավանդ, անգործությունը, ինձի մոխիրի վրա նստեցուց։ Այդ միջոցին Միհրանին հայրը մտավ սենյակ։ Անիկա անճանաչելի ըլլալու չափ փոխվեր էր։ Չածիլված դեմքին վրա, ճերմակ և դեղին ցցուն ստևներուն տակ այտերը խոռոչացեր էին, աչքերը մարեր էին։ Կորաքամակ և տքալով, անիկա հառաջացավ սենյակին մեջ, լուռ բարևեց Վիկտորյային և գնաց նստեցավ բազմոցին վրա։ Միհրանը գնաց հորը մոտ և ձեռքն ուզեց՝ համբուրելու համար։ Հայրը նախ չհասկցավ, երկու քովերը նայեցավ, հետո դժվարավ ելավ տեղեն, կարծելով, թե տղան որևէ բան թողուցեր է այնտեղ։ Անիկա կնայեր տղուն, ոտքեն մինչև գլուխը գնալով, շրթները պրկած, նայվածքը շփոթ, և երբ վերջապես հասկցավ, որ տղան կուզե իր ձեռքը համբուրել, հուզմունքեն կարմրեցավ, աչքերը խոնավցան, և կոկորդեն դուրս եկան քանի մը անիմանալի վանկեր, որոնց խռպոտ աղմուկը կորավ հազի տագնապի մը մեջ։ Միհրանին շրթները հազիվ դիպած էին հորը պաղ և<noinclude></noinclude> t6zzbsn6mmssvqyp2hg1ocdqzge1lv0 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/77 104 42882 396226 200180 2026-09-16T16:10:48Z LetterBot 3069 (via JWB) 396226 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>թևերը տարածված են երջանիկ երկրներու վրա, գլխավորաբար՝ Ֆրանսիայի վբա, ուր մարդիկ կապրին աստվածուհու երեք գլխավոր ստորոգելիներու ազատության, եղբայրության և հավասարության դրոշակի տակ։ Երբ Միհրանը իր միտքը հայտնեց Դասկալոսին, անիկա դառն հեգնությամբ ծիծաղեցավ և խորհրդավոր երևույթ առնելով՝ ըսավ, թե մեր ժամանակներու դեմոկրատիային թևերը կարված են, թե անիկա այլևս սավառնող և հաղթական արծիվ չէ, այլ դարձեր է տունի հավ և ոսկի կածե։ Բայց անիկա չուզեց ավելի բան բացատրել, միայն պատվիրեց Միհրանին այդ բաներու մասին չի խոսիլ, երբ կոլեջ մտնար։ — Քեզ կվռնդեն,— ըսավ ան,— ինչպես բորոտ ոչխար։ Միհրանր չի հասկցավ, թե ինչո՞ւ եռագույն դրոշակը պարզող կոլեջիի մեջ վտանգավոր էր խոսիլ դեմոկրատիայի մասին։ Բայց անիկա չի հարցուփորձեց Դասկալոսը։ Այնքան բան կար անհասկնալի ծերունիին խոսքերուն մեջ, և իզուր չէր, որ անիկա կհամարվեր կիսախելագար, կամ պարզապես «ֆիլոլոգ»։ <center> </center> Ժամանակը բավական հառաջացած էր, և Բարպան դեռ չէր վերադարձած տուն։ Վիկտորյան և Միհրանը առանց ախորժակի ճաշեցին, հետո Վիկտորյան պատանիին անկողինը պատրաստեց բազմոցին վրա։ Վիկտորյան, զգուշանալով մժեղներու խուժումեն, լամպան չէր վառեր։ Միհրանը ծանր բանով քնացեր էր և երբ արթնցավ, հասկցավ, որ ուշ գիշեր էր։ Փողոցներու մեջ երեխաներու ժխորը դադրեր էր․ չէր լսվեր, նույնպես, տուներու սեմերուն վրա զովացող դրացիներու հունարեն լեզվով շատախոսությունները։ Երբեմն-երբեմն, ուշ մնացած թաղեցիի մը հեռավոր ոտնաձայնը կլսվեր ջինջ և լուռ գիշերվան մեջ, երբ քայլերը կմոտենային, Վիկտորյան, որ չէր պառկած, մինչև կես մեջքը կկախվեր պատուհանեն և ակնդետ կսպասեր, բայց երբ մերձավոր տան մը ջախջախի հարվածները կլսեր, հուսախաբ ներս<noinclude></noinclude> 5b4xsx1ptzxgy7itijxyx14bib7fjdn Էջ:Բարպա Խաչիկ.djvu/78 104 42884 396227 200181 2026-09-16T16:10:49Z LetterBot 3069 (via JWB) 396227 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>կքաշվեր և, արմունկը դրած պատուհանի եզրին, գլուխը կռթնցուցած ափին, կշարունակեր սպասել անտրտունջ։ Շաբաթ իրիկուն էր, և երբեմն հեռավոր սրճարաններե կուգային լաթերնայի հնչյունները, որոնք, կարծես թե, գույնզգույն ուլունքներու պես կգլորվեին։ Հեռավոր պարտեզներե, քամիի թևերով, կհասներ ամառային ծաղիկներով տարտամ բուրումը։ Առանձին շուն մը սկսավ հաչել բամբ ձայնով, նախ՝ հապճեպ, հետո՝ կարճ ընդհատումներով։ Անիկա, կարծես, կարևոր բան մը կհաղորդեր, բայց ո՛չ մարդիկն արձագանք տվին անոր և ո՛չ ալ շուները։ Հետո զգալի դարձավ վհատած անասունին խուսափուկ անցքը փողոցեն, մազոտ ոտներու թավ հպումներով։ Միհրանը դարձյալ քնացեր էր։ Երբ աչքերը բացավ, Բարպան բազմոցին վրա, Վիկտորյայի քովը նստած՝ կխոսեր ցած ձայնով։ Սենյակը մութ էր, և անոնք կկարծեին, որ Միհրանը քնացած է ու կզգուշանային արթնցնելու։ Բարպան կպնդեր, թե ուտելու ախորժակ չունի, մեղեով կշտացած է։ Հետո հայտնեց կնոջը, որ հետևյալ օրը Մեծ կղզի պիտի երթար, Զարեհ էֆենդիին այցելության։ Վիկտորյան ըսավ. — Չոճուխին ալ հետդ տար, օդ մը կառնե։ Ամբողջ ամառը Բեյօղլուեն<ref>Բերայի հին անունը։</ref> դուրս չեկավ։ — Լուրջ գործ ունիմ, Վիկտորյա,— առարկեց Բարպան թույլ կերպով։ — Քեզի ի՞նչ վնաս կուտա Միհրանը,— ըսավ Վիկտորյան,— գույնը նետեր է, ծովի վրա ճամփորդությունը աղեկ կուգա չոճուխին․․․ Պահ մը լռութենե հետո Վիկտորյան ավելցուց. — Քովդ ի վեր ալ ձայն մը կըլլա։ Բարպան այլևս չառարկեց։ <center> </center> Բարպան պառկեցավ դիմացի բազմոցին վրա, և Վիկտորյան, հոգնութենեն մուճակները գետնին քսելով, գնաց դուրսի սրահը, ուր դրեր էր իր մահճակալը։<noinclude></noinclude> mn8dh2newsl1zghao3wo0jzzwmfcnm4 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/83 104 42889 396228 200187 2026-09-16T16:10:58Z LetterBot 3069 (via JWB) 396228 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>Կհրամցներ ամենեն թանկ բաները և միշտ ինքը կվճարեր։ Եվ դեռ երախտապարտ կմնար, որ եվրոպացիները, իսկական ֆրենկներ, կբարեհաճին ընդունիլ իրեն հյուրասիրությունը։ — Գեոնյուլսիզ մարզիկներ են,— կմտածեր հիացումով։ Խաչիկի ընկերներն առավել կամ նվազ չափով կբաժնեին այս հիացումը, բայց մանավանդ, վարկ կընեին Խաչիկին և կխորհեին, որ չէր կրնար անիկա անիրավացի ըլլալ։ Եվ ինչպե՞ս վարկ չընեին Խաչիկին, որ այնչափ կարեկից էր իր ընկերներու հանդեպ։ Անիկա կտեղեկանար ամեն մեկուն ընտանեկան և անձնական դժվարություններուն և կհարթեր անոնք, երբեմն անձնական զոհողություններով։ Հիվանդության, Ժամանակավոր անգործության և այլ նման պարագաներու ,աստծո պես կհասներ», կըսեին ընկերները։ Նույնիսկ Արիստաքիի բանվորները, որոնք մեծ մասամբ հույն էին, կվայելեին իր աջակցությունը։ Անիկա իր վաստակածին մեծ մասը կծախսեր դուրսը, առատաձեռնությամբ, ընկերական քեֆերու։ Թույլ չէր տար, որ ուրիշները վճարեն, ըսելով, թե «դուք չոլուխ—չոճուխի տեր էք»։ Երբ մասնավոր գործ մը ըներ, ինչ որ երբեմն կպատահեր, և բացառիկ գումար մը ձեռք անցուներ, ընկերներն անմիջապես կհասկնային։ — Բարպային ձեռքը կքերվի կոր,— կըսեին,— կերևի գրպանը փարա մտեր է։ — Անոր վաստակածը հելալ ըլլա,— կըսեին ուրիշները,— թո՛ղ Բարպային քով փարա ըլլա, արևի պես կծաթի, շուրջ բոլորը եղողներն ալ կշքավորվին։ Բայց ինչ որ գլխավորաբար սիրելի կդարձներ Բարպան, այն էր, որ անիկա վերին աստիճանի պարզ մարդ էր։ Հակառակ որ Զարեհ էֆենդին Խաչիկը կհամարեր իր փոխանորդ և անոր կհանձներ, մեծ մասամբ, հաճախորդներու հետ սակարկությունը, դժվար գանձումներ կատարելը, կառաշինության նյութերու գնումները և այլն, Խաչիկը դուրս չէր գար բանվորի վիճակեն։ Անիկա, ամեն առավոտ կանուխ, մյուս աշխատավորներուն հետ կուգար գործատեղին, կհաներ բաճկոնը, շապիկին օձիքը և փողկապը, կկապեր կաշիե գոգնոցը և թևեըը մինչև արմունկը սոթտած, կսկսեր աշխատիլ։<noinclude></noinclude> 06xmpn4z6w9ssvzqnon9sczdbhz4kz8 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/95 104 42891 396232 200200 2026-09-16T16:11:18Z LetterBot 3069 (via JWB) 396232 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>Զարեհ էֆենդին կհայտներ, որ մտադիր է, «երբ որ քիչ մը դիրքը ամրանա», եվրոպական կարգ ու կանոն մտցնել իր արհեստանոցին մեջ։ — Գործի մը մեջ, Խաչի՛կ,— կըսեր անիկա շողոմ լեզվով,— այդ գործը ինչ կուզե ըլլա, գործատերին չափ աշխատավորն ալ շահ պետք է ունենա։ Այս մեկը աղեկ գիտցիր: Տե՛ս, ինչպե՞ս են եվրոպական ֆաբրիկատորները։ Ճիշտ է, մենք դեռ շատ հաց ու պանիր կուզենք անոնց ոտքին հասնելու համար, բայց հուսահատելու չէ, ամեն բան սկիզբ մը ունի։ Այնտեղ գործատերը, կապիտալիստը — այդպես կըսեն դրամագլուխ դնող և գործ բացող հարուստին — աշխատավորներուն հայրն է։ Անոնց ամեն բանին հոգ կտանի, անոնց նյութական և հոգեկան պետքերուն կսպասավորե, տուներ կշինե անոնց բնակության համար, խանութներ կբանա, որ աժան գինով առնեն, դպրոց կբանա, մի խոսքով, իր աշխատավորներուն նախախնամությունը կհանդիսանա։ Երիտասարդ Խաչիկը բերանաբաց և զմայլած կլսեր այդ խոսքերը, որոնք կկապվեին դպրոցը լսած և ընթերցումներե պատկերացուցած եվրոպական կյանքի մասին ունեցած գաղափարներուն։ Բայց Զարեհ էֆենդին ավելի հեռու չէր երթար. անիկա կխոսեր ինչպես ի միջի այլոց, կարծես անփութությամբ և այնպես համարելով, որ այդ բոլորը ամենուն ծանոթ, անառարկելի ճշմարտություններ են։ Այդ առաջին տարիներուն, երբ Զարեհ էֆենդիին աշխատանոցը կազմակերպության փուլին մեջ էր, նա մտերմաբար կվարվեր իր աշխատավորներուն, բայց, մանավանդ, Խաչիկին հետ։ Հաճախ անոր հետ կերթար Բոմոնթիի գարեջրատունը կամ Բերայի Շիտակին վրա Լյուքսեմբուրգ կաֆեն և երկար զրույցներ կունենար: Նրբամիտ և խորամանկ Զարեհը շուտով հասկցեր էր, թե ինչ օգուտ կարող էր քաղել Խաչիկի նման պարզասիրտ մեկե մը, որ իր վարպետությամբ կրնար արհեստանոցի որակը բարձրացնել, որ եզան պես աշխատելու ընդունակ էր և, ինչ որ կարևոր էր, կրնար աշխատավորները պահել որոշ հունի մեջ։ Զարեհ նշմարեր էր, որ առաջին օրերուն Խաչիկը հեղինակություն ունեցեր էր մյուս արհեստավորներուն վրա:<noinclude></noinclude> ady2vgt63vd9nhcgrf3oqtl654euvtu Էջ:Բարպա Խաչիկ.djvu/94 104 42892 396231 200199 2026-09-16T16:11:16Z LetterBot 3069 (via JWB) 396231 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>երկու ընկերներու համերաշխությունը կատարյալ էր։ Անոնք իրար կսիրեին ջերմ սիրով և պատրաստ էին մինչև իրենց արյունը թափել իրարու համար: <center> </center> Սկզբները Խաչիկը մեծ համարում ունեցեր էր Զարեհ էֆենդիին համար, որ կհամարեր լուսավորյալ մարդ, եվրոպական գաղափարներ կրող։ Այդ կարծիքը հառաջացեր էր Խաչիկին մեջ այն պատճառով, որ Զարեհ էֆենդին խստորեն կքննադատեր Արիստաքի էֆենդիին գործելու եղանակը և անոր վարմունքը թե՛ հաճախորդներուն և թե՛ բանվորներուն նկատմամբ։ — Հին գլուխ մարդ է, խավարամիտ,— կըսեր Զարեհ էֆենդին,— ոչինչեն հառաջ եկած չտեսին մեկն է․․․ Իր շահը կփնտրե խնայողության և խաբեբայության մեջ։ Տասնհինգ օր սակարկություն կընե հաճախորդեն քանի մը ղրուշ ավելի փրցնելու համար, տասնհինգ օր ալ կսակարկե առած նյութերուն վրա քանի մը ղրուշ ավելի վաստակելու համար․․․ Պիացային վրա եղող բոլոր երկաթի վաճառականները օձիք կթոթվեն, երբ անունը լսեն, ծակե-ծակ կփախնին։ Մեկ խոսքով, ոչինչ մարդ է․․․ Ատանկ գործ չըլլար, բայց ես քովը եղած ատենս բան մը չէի ըսեր, ինչո՞ւս պետք․․․ Բայց ես իմ գաղափարս ունեի, քեզմե չեմ ծածկեր, Խաչի՛կ, դուն աչքդ բաց տղա կերևաս կոր։ Եվ Զարեհ էֆենդին կպարզեր իր գաղափարը. — Ժամանակները փոխված են, մենք՝ մարդիկս ալ պիտի փոխվինք, ապա թե ոչ տակը կմնանք։ Աստեղ Եվրոպայի քիթին տակն ենք, դեռ եթե շիտակը կուզես, Եվրոպա ենք։ Եթե այս հարուստ երկիրը, այս վաճառաշահ քաղաքը աս հեթանոսներուն ձեռքը չըլլար, գիտե՞ս ի՛նչ կըլլար․․․ Բայց հիմակ թողանք ատիկա։ Ինչ որ պիտի ըլլա, կըլլա իր տեղին և ժամանակին․․․ մենք մեր գործին նայինք։ Հին, ասիական ձևերով մենք այլևս գլուխ չենք ելլեր, պետք է որ մենք հարմարինք ժամանակին, Խաչի՛կ, տղա՛ս, Եվրոպան մեր դուռը կծեծե կոր․․․<noinclude></noinclude> 11vslbnva3zjcn37q4mx373pwzetxst Էջ:Բարպա Խաչիկ.djvu/86 104 42894 396229 200190 2026-09-16T16:11:02Z LetterBot 3069 (via JWB) 396229 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>դիմեց անոր և կոչ ըրավ անոր, որ բարի օրինակ հանդիսանա։ Այն ժամանակ Բարպան պատասխանեց. — Ա՛յ օղուլ, չե՞ս տեսնար կոր, որ քեզի համար հաց չի կա աստեղ. մենք երկաթի, փայտի հետ գործ ունեցող մարդիկ ենք, մենք չենք հասկնար, չենք ալ ուզեր հասկնալ չբռնվելիք, չտեսնվելիք բաները։ Շաբաթապահը սահմռկած մրմնջեց. — Աստվա՛ծ, մեր տերը, կպատժե՛․․․ —Բե՜ հերի՛ֆ, աստվածը մենք ենք, աստվածը ես եմ,— գոչեց Բարպան սրտնեղած,— երբ սալին առաջ կոշտ երկաթի կտորով մը աղվոր բան մը կստեղծեմ․․․ —Կեցցե՛ս, Բարպա,— գոչեր էին արհեստավորները եռանդով,— բրոտին բերանը գոցեցիր։ Վասիլը, ուրեմն, հազար առիթներով հաստատապես գիտեր, որ Բարպան գործնական կյանքի մեջ, տանը, արհեստանոցի և սրճարաններու մեջ երբեք չէր խոտորեր առողջ դատողութենեն, բայց և այնպես կզգար, որ անառողջ կետ մը կար Խաչիկի մտածողության մեջ, որ արգելք կհանդիսանար երկու ընկերներու բացարձակ համախոհության, երբ անմիջական խնդիրներե դուրս կուգային, և երբ Վասիլը կցանկար ավելի հիմնական գործունեության մը մասին մտածելու։ Վասիլը երբեք չի պիտի սրդողեր, եթե Բարպան, որ միշտ սկզբունքով կընդուներ իր ծրագիրները, գործադրության եղանակներուն մեջ տարակարծիք ըլլար։ Ուրեմն, դեռ համիդյան ռեժիմի տակ Վասիլը «գլխե հաներ էր» մի քանի արհեստավորներ և ծրագրեր էին փոխադարձ օգնության դրամարկղ մը հաստատել։ Ընկերությունը պիտի ըլլար գաղտնի, քանի որ որևէ խմբակցություն կասկածելի էր բռնապետական ռեժիմի օրով։ Այն ժամանակ ալ Բարպան հաճությամբ լսեր էր Վասիլի ծրագրի մասին, բայց երբ տեղի էր ունեցեր Սկյուտարի յազմաճիներու մեկ կոոպերատիվ ձեռնարկի աղետալի վախճանը, որուն արձագանքները հասեր էին բոլոր թաղերու մեջ, Բարպան դիտել տվեր էր, որ իրենց ծրագիրն ալ նույն բախտին կարժանանար և իզուր կվտանգեին իրենց վստահող արհեստավորները։ Իսկ այդ ընկերակցությունը գաղտնի պահել, նախ՝ անկարելի էր, երկրորդ՝ այդպիսով իր բուն<noinclude></noinclude> esglj8h6o20p26lg5lfwy9c8pjw49pw Էջ:Բարպա Խաչիկ.djvu/87 104 42895 396230 200191 2026-09-16T16:11:04Z LetterBot 3069 (via JWB) 396230 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>նպատակեն կշեղեր։ Այդպիսի ընկերակցություն մը պետք էր, որ ազատորեն ծավալեր և ընդգրկեր որքան կարելի է մեծ թվով աշխատավորներ, որպեսզի հարկ եղած ժամանակ միանային ընդհանուրին նեղող խնդիրներու վրա և ուժ կազմեին։ Ինչ կվերաբերեր փոխադարձ նյութական օգնության, այդ փաստորեն տեղի կունենար արդեն, գոնե իրենց արհեստանոցներուն մեջ։ — Փա՜ռք աստծո,— ըսեր էր Բարպան,— դեռ մեզմե ոչ մեկը պետք ունեցած օրը անօգնական չէ մնացած։ Բայց Վասիլը կպնդեր, թե խնդիրը նյութական օգնությունը չէր միայն, այլ անհրաժեշտությունը՝ կազմակերպված կերպով պաշտպանվելու գործատերերու կամայականությանց դեմ։ — Այսօր Բարպա մը ունինք,— կըսեր ան,— որ կրնա իր խոսքը քալեցնել տալ, մերինն ալ չի համարձակիր դեմ երթալ մեր կամքին, որովհետև կվախնա, որ Ճիզվիտին աշխատանոցը կանցնինք, բայց ամեն ատեն և ամեն տեղ Բարպաներ չեն ըլլար։ Բարպան առարկեր էր, որ եթե գործատերերը տեսնեն, որ իրենց շահերը լուրջ կերպով կվտանգվին, դիտումնավոր կերպով քաղաքական բնույթ կուտան արհեստավորներու գործին և կմատնեն կառավարության։ Ատաղձագործ Ղուկասը, որ ներկա եղեր էր խոսակցության, ըսեր էր. — Հելբեթ դե կմատնեն․․․ գործատերերը և կառավարությունն իրարու լեզու կհասկնան, շունը շունին միսը չուտեր։ — Ծո՛, թող Ճիզվիտը կամ Դըրջանը համարձակի մեզ մատնել կառավարության,— ըսեր էր Վասիլը զայրույթով,— անոնց լեշը կփռեն, շան պես կսատկացնեն․․․ Բարպան այդ կարծիքին չէր. իհարկե, կային տեռորիստներ, որ հակառակ բռնապետության կազմակերպած ոստիկանական և լրտեսական խիտ ցանցին, երբեմն օր—ցերեկով կսատկացնեին մատնիչները, բայց անոնց հրամայողները մատ-մատի չէին զարներ արհեստավորներու համար։ Մանավանդ որ գործատերերը գաղտնի կապեր ունեին կոմիտաճիներու հետ, որոնց դրամ կուտային, կամ թե՝ երբ պետքը<noinclude></noinclude> qf17vm0ym7nsrpb9pr179vsd035qh5i Էջ:Բարպա Խաչիկ.djvu/337 104 42908 396064 122306 2026-09-16T16:05:30Z LetterBot 3069 (via JWB) 396064 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>վանս րոպեին ես կտեսնեմ այդ ծերունիին արցունքոտ աչքերը, ես չեմ կրնար այլևս ազատագրվիլ աչդ ցած մարդու արարքեն, երրե՛ք, երբե՛ք… Յորկին կուզեր ըսել, թե ոչ մեկ առնչություն չի կար Ռահմիին և այդ սինլքոր ոստիկանին մեջ, երբ ահագին դղրդոց մը ուշադրությունը գրավեց։ Բեռնատար ավտոմոբիլներ շարքով կանցնեին կամարջին վրայեն, որ անոնց ծանրության և շարժումին տակ կդղրդեր և կզնգար իր բոլոր մասերով։ Որոտումի նման աղմուկ մը իր առաջքեն կքշեր ահաբեկված անցորդները, որոնք կվազեին դեպի Ղալաթիա։ Ռահմին սթափվեցավ և Յորկիին թևեն բռնած, սկսան հառաջանալ արագությամբ։ Հետո տեսան, որ բեռնատարները կանգ կառնեին Հայդար փաշայի և Սկյուտարի նավամատույցներուն առաջ, և անմիջապես լսեցին մի ահավոր աղաղակ, որ կազմված էր հարյուրավոր մարդոց ցավի և տանջանքի ձայներեն։ Այդ բեռնատարներու մեջ լեցված էին ռումելիցի թուրք գաղթականները, որոնք կիջնեին այդ պահուն իրենց կառքերեն, տարօրինակ խառնիճաղանջի մեջ։ Յորկին և Ռահմին մոտեցան Սկյուտարի նավամատույցին և աոաջին ակնարկով տեսան դժոխային իրարանցում մը, որան մեջ բազուկներ կբարձրանային, այսահարի պես մարդոց դեմքեր կերևային, և այդ բոլորը կգալարվեր, կցնցվեր, կջղաձգվեր, կարծես կփրփրար իր տեղին վրա։ Հետզհետե, սակայն, Յորկիին և Ռահմիին ուշադրությունը սևեռեցավ որոշ մանրամասնություններու վրա և այն ատեն միայն անոնք կարողացան ըմբռնել ահավոր իրականությունը։ Գաղթականներր ստվար մեծամասնությամբ գյուղացիներ էին, որոնք, փախուստ տալով գրավված վայրերեն, անոթի, ծարավ ճամփորդեր Էին և հասեր Էին Կ. Պոլիս, ուրկե պետք Էր որ փոխադրվեին ասիական ափունքր։ Ժանդարմական խիստ գոտի մր շրջապատած Էր այդ գաղթականները, որոնցմե ոչ մեկը դուրս չէր կարող սպրդիր Անոնք անցեր էին հրդեհներե և կոտորածներե, կորսնցուցեր էին իրենց հարազատները, իրենց ետևը թողեր էին սերունդ-<noinclude></noinclude> 0e0y7kgibpvy2rvmen9c9hjlafhbhz0 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/108 104 42910 395882 200097 2026-09-16T15:58:05Z LetterBot 3069 (via JWB) 395882 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="GeoO" /></noinclude>հայերը կհասներ Բանկալթիի ծխոտ-մրոտ սրճարանները, ուր, սակայն կգտներ իր հավատարիմ և ընտանի ընկերները, իր դասակարգի մարդիկը, իր հարազատ եղբայրները: <center> </center> Արևը դեռ նոր բարձրացեր էր հորիզոնին վրա, երբ Վիկտորյան արթնցուց Միհրանը։ Անմիջապես որ աչքերը բացավ, պատանին երանությամբ հիշեց, որ Մեծ կղզի պիտի երթա։ Բարպան՝ խոժոռ և թիրյաքի, ճերմակ գիշերանոցովը նստեր էր բազմոցին եզերքը և սուրճը կխմեր, միևնույն ատեն ծխելով, այնպիսի ծանր լրջությամբ, որ կարծես թե տանը մեջ ամենուն բախտը կախում ուներ այդ արարողութենեն։ Վիկտորյան, չուզելով իր խոսակցության շշուկով խանգարել Բարպայի մտասևեռումը.— մթնոլորտը այնպես էր, որ կարծես թե դյուրաբեկ բան մը կրնար խորտակվիլ ամենաթեթև մրմունջով,— նշանացի հասկցուց Միհրանին, որ խոհանոց իջնե։ Այնտեղ, օջախին մեջ փայտ վառեր էր և կաթսայով ջուր տաքցուցեր էր, որ Միհրանը լվացվի և հետո հագնի նոր լաթերը։ Մինչև որ Վիկտորյան կպատրաստեր լականը և ուրիշ հարակից իրերը, Միհրանը՝ կեցած խոհանոցի սեմին վրա, կդիտեր պարտեզը, ուր կատուները իրար հետ կկռվեին: Պարտեզը փոքր էր և խոնավ, սեղմված ըլլալով խիտ տուներու ետևի պատերուն մեջ։ Քանի մը պտղատու վտիտ ծառեր, որոնց պտուղները երբեք չէին հասուննար, իրենց բեկ-բեկ ճյուղերը կտարածեին ածուներուն վրա, ուր դժվարավ կբարձրանային տունկերը և հազիվ կհաջողեին տալ գունաթափ շահոգրամներ, մեխակներ և հափրուկներ։ Բայց անոնց փոխարեն Վիկտորյան կռնկենիի թաղար մը դրեր էր խոհանոցի պատուհանին առաջ, տախտակե հենարանի մը վրա, որ անկյունի նպարավաճառին աշկերտը շիներ էր հին արկղներով։ Այդ բարձրության վրա կռնկենին, ընդունելով արևի առավոտյան ճառագայթները, ուռճացեր և<noinclude></noinclude> 1dbf1ej8indw9oozqhlba5h2d3nuu8f Էջ:Բարպա Խաչիկ.djvu/109 104 42912 395883 102887 2026-09-16T15:58:07Z LetterBot 3069 (via JWB) 395883 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="GeoO" /></noinclude>բազմացեր էր. անիկա հատուկ տեսակ մըն էր, պատատուկ ճյուղերով, որոնք մեկ կողմե կթափվեին թաղարի շուրջ բոլորեն և մյուս կողմե կմագլցեին ճկուն ոստերե կազմված կամարաձև նեցուկներու վրա։ Այդ բույսը ուրախ գերագրգռությունով, խելահեղորեն բազմապատկեր էր իր ճյուղերը, որոնք կկրեին, կարծես, մետաղյա, կարծր տերևներ և արյունի գույն, մութ-կարմիր անհամար ծաղիկներ։ Այդ կռնկենի Վիկտորյային խնամքին և հոգածության առարկան էր. կարծես անոր սրտին վառ ծաղիկներն էին, որ առատությամբ, շքեղությամբ և վեհանձնությամբ կծաղկեին համեստ թաղարի մը մեջ և մաքուր խոհանոցին կշնորհեին գեղեցկություն և պերճանք։ Պարտեզի մեջ ճնճղուկները կճռվողեին անընդհատ։ Անոնք կիջնային գետին, կոստոստեին ածուներուն մեջ և կարծես խաղ կընեին դարանակալ կատուներու հետ, որոնք կիսախուփ աչքերով քնանալ կձևացնեին և ապարդյուն կերպով իրենց ուշադրությունը կլարեին շատախոս թռչուններուն վրա, երբ անոնք, հանկարծ, կարծես անհայտ ազդարարություն մը ստանալով, երամով կթռչեին, կհեռանային։ Միհրանին հոգին լի էր ուրախությունով և լույսով, և ամեն ինչ շքեղություն կստանար իրեն համար։ Կարծես թե այդ օր առաջին անգամ կլսեր թռչունները և կդիտեր կռնկենիի թաղարը, խոհանոցի պատուհանները, որոնք կշողշողային արևի ճառագայթներով: Պղինձները, ջուրի խոշոր կուժը, ուրիշ զանազան տեսակի ամանները կժպտեին պատանիին՝ համեղ խորտիկներու խոստումներով։ Միհրանը որկրամոլ չէր, բայց կսիրեր ճոխ սեղանները, որոնց շուջը նստողները ուրախ կըլլան, հոգատար և սիրալիր՝ իրարու հանդեպ, և այդ պարագաներուն կյանքը կներկայանար իրեն այնպե՜ս քաղցր, այնպե՜ս բարի։ Վերջապես, Վիկտորյան, որ ամեն ինչ պատրաստեր էր, կանչեց Միհրանը։ Պատանին լվացվեցավ օճառով և հետո կրկին գիշերանոցը հագնելով, նստեցավ աթոռակի մը վրա, սեղանին առաջ։ Վիկտորյան Միհրանին համար պատրաստեր էր կաթով սուրճ և դեռ բաժակին երեսը ծածկեց ճերմակ և փրփրոտ սերով, որ առաջուց կաթի երեսեն հավաքեր<noinclude></noinclude> agr9rupc8d69mgpa974cbtxj50ucrd0 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/265 104 42914 395998 122307 2026-09-16T16:02:58Z LetterBot 3069 (via JWB) 395998 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ի՜նչ պիտի ըսեիր ինձի, եթե Ղուկասին, Հակորին, Վասիլին հոս եղած ատենը երեսս տայի, որ պագնեիր, պիտի ըսեիր, որ խենթեցած եմ… —Դուն ատ չէիր կրնար ընել, անոր համար ալ կրսեի, որ խենթեցած ես։ Ամեն բան գստո մը ունի,— ըսավ Բարպան ՝ ավելի մեղմացած։ —Ատ դո՞ւն ես ըսողը, Բարպա՛. քեզի պես ծանր գլուխ մարդը ինչպե՞ս ատանկ բաներ կըսե, խելքդ գլուխդ Հավաքե, Բարպա՛… -Բավական է,— գոռաց Խաչիկը։ Ատ կնիկր քեզ խաղք֊խայտառակ պիտի ըներնկերուդ քով,—— ըսոով Վիկտորյան, կարծես գլխապտույտի մեջ, — առչափ տարվա նամուսդ, բարի անունդ փարայի մը պիտի ընե… Բարպա՛, Բարպա՛ … Բավական Է, — կգոռար Բարպան՝ ինքզինքմեն դուրս ելած: Վիկտորյան դեռ կուզեր իր լեցուն սիրտը պարպել, բայց ձայնը խեդդվեցավ հեկեկանքներու մեջ։ Այդ միջոցին դուռը զարնվեցավ: Միհրանը, որ, դժգույն և անզոր՝ կհետևեր այս տաժանելի տեսանին , սենյակեն դուրս սողոսկեցավ և վազելով իջավ՝ դուռը բանալու համար։ Քիչ հետո Վասիլը մտավ սենյակ, երր Վիկտորյան Հեկեկալով կուլար, և Բարպան՝ մինչև ծոծրակը կարմրած, կատաղութենեն չորս կողմը կնայեր խելահեղ կերպով։ Կալիսպեար, ըսավ Վասիլը հանդարտ ձայնով։ Վիկտորյան իր եղբայրը տեսնելով՝ նետվեցավ անոր վիզր: —Վասի՛լիմու,— ըսավ ան ողբագին ձայնով, — Վասի՛-լիմու,— և սկսավ կրկին արտասվել: Բայց Վասիլը քնքշությամբ հեռացուց քույրը և Բարպային դառնալով՝ Հարցուց. —Ինչ Է պատահեր, Բարպա՛։ Բարպա Խաչիկր անմիջապես չի պատասխանեց։ Անիկա հանկարծ հանդարտեր Էր և ելք կփնտրեր այս հիմար դրութենեն դուրս գալու համար։ Արդեն Վիկտորյան մեղադրած<noinclude></noinclude> leg83gozcns2y6uzb86ukk37mowca0w Էջ:Բարպա Խաչիկ.djvu/217 104 42915 395956 110090 2026-09-16T16:01:35Z LetterBot 3069 (via JWB) 395956 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>Երաժշտախումբի առաջին ջութակահարը կնվագեր Դվորժակի «Հյումորեսկ»֊ը, և Բարպան կլսեր, թե ինչպես հնչյունները կարծես կաթիլ-կաթիլ կիյնային իր հոգվույն մեջ: «Թող Ճիզվիտը հոգ ընե, մեզի ինչ», կմտածեր անիկա, հաճախակի օղիի բաժակը պարպելով: Եվ անիկա նոր ապսպրանքներ կըներ և կես ոսկի ղրկեց, իբր շնորհակալություն, իտալացի ջութակահարին։ Խմելով և ուտելով, արհեստավորները որոշեցին Ապոստոլին թաղումը կատարել մեծ շուքով, դարձնել բողոքի և սուգի ցույց։ Որոշեցին նաև, որ երկու արհեստանոցներու բանվորները միանան և ստեղծեն փոխադարձ օգնության սնդուկը: Անոնք որոշեցին ամեն միջոցներով ստիպել թե՛ Ճիզվիտը և թև՛ Դըրջանը, որ իրենց հավաքած դրամին չափ անոնք ալ դրամ հատկացուցեն։ — Եվ թող տեսնեն, թե ինչ բաներու կարող են աշխատավորները՝ երբ միանան։ — Եվ թող Դըրջանին ալ, Ճիզվիտին ալ հոգին դուրս գա․․․ — Անոնք կատուի պես յոթ հոգի ունին, մեկը առնես, նորեն վեցը կմնա իրենց․․․ — Կենդանաթյո՛ւն,— գոչեց Բարպան՝ օղիին բաժակը բարձրացնելով։ — Քու կենացդ, Բարպա՛, դուն մերն ես, մեր ամենուս Բարպան ես։ Մութը իջեր էր արդեն, և լապտերները վառված էին ծառերուն մեջ։ Երբ արհեստավորները ոտքի ելան և սկսան հառաջանալ, արբեցութենե մշուշված իրենց աչքերուն հանկարծ երևցավ Վոսփորի ասիական ակունքը՝ իր ծովեզերյա ապարանքներով, որոնց շրջագիծերը կանջատվեին աստղազարղ և կանանչորակ հորիզոնեն։ Դարձյալ Բարպան տեսավ գորշագույն զրահավորը, որ այս անգամ կվերադառնար՝ իր խցիկները լուսավորած, անիկա, կարծես թե, իր բազմաթիվ աչքերը քթթելով, խորհրդավոր և սոսկալի բան մը կուզեր ըսել Բարպային:<noinclude></noinclude> dhwbl2kckxbytewwqc9fkctuziwq8j5 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/289 104 42916 396021 122308 2026-09-16T16:03:40Z LetterBot 3069 (via JWB) 396021 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>մտածեց, թե անկարելի էր, որ այդ այդպես տևեր. ան համոզմունքով մտածեց, թե անկարելի էր, և այդ անկարելիության գիտակցությունը զինքը ապահովեց։ Երբ տուն հասավ, մայրը գտավ մտահոգության մատնված։ —Ո՞ւր մնացիր,— Յորկի,— ըսավ ան կես֊հանդիմանական, կես֊ մտահոգ։ -Այցելության գացի հիվանդ ընկերոջ մը,— ըսավ ՅորԿին: Հուեն Է,— հարցուց մայրը։ — Ոչ մայրիկ, թուրք ընկեր մըն Է,— ըսավ Յորկինէ: —Ինչպե՜ս դացիր,— ըսավ մայրը սրտադողով։ —Թարք ընկերոջ մը հետ գացի,— պատասխանեց Ցորկին Հեադհեան անհամրերությամբ։ —Տղա ս,— ըսավ մայրը վրդովված,— ուլրիշ ատեն այդպես բան չրնես, վտանգավոր Է, շատ վտանգավոր։ Կհուսմ, որ բան մը չի կերար, չի խմեցիր… —Ի՞նչ կրսես կոր, մա՛յր,— ըսավ Յորկին սրտնեղած: —Ի՜նչ կըսեմ կոր… — ջղագրգռվեցավ մայրը,— հադար անգամ լսած եմ, անոնք թույն կդնեն խահվեի մեջ, հեսա կկորսնցեն… Մայր,— ըսավ Յորկին թախիծով իմ գացած տեղս ոչ սուլթանին պլալատն Էր, ոչ ալ վյուքելայի աւպարանք… մեղ Նման մարդիկ էին և մեղմև շատ ու շատ ավելի խոնարհ, անօդնական մարդիկ։ Եվ Յորկիին թվեցավ, որ աններելի անարդարություն էր այդ ողբալի մարդոց վերագրել ոճրագործակտն ղիտավորաթյուններ։ Նույն տարվա գարնանը Նահատը վերսկսավ հաճախել դեղարվեստից վարծարանր։ Անիկա անմիջապես Հարազատի պես վարվեցավ Յորկիին հետ։ անոնք ՌաՀմիի և Տիրան անուն հայ երիտասարդի մր հետ, որ նույնպես արձանագործության ուսանող Էր, համախոհ խումբ մը կազմած Էին։ Միասին մոդել կվարձեին, միասին կաշխատեին և միասին կերթային պտույտի, շուկան, թանգարանը կամ Ստամբուլի զանազան թաղերը։<noinclude></noinclude> 0f67yj7oddeklol7ehnfrstttgkn9nm Էջ:Բարպա Խաչիկ.djvu/313 104 42917 396046 127259 2026-09-16T16:04:39Z LetterBot 3069 (via JWB) 396046 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>—Այd բանին ալ վստա՞հ եք,— ըսավ պաշտոնյան թեթև Հեգնանքով։ —Ամենքն ալ մոտեն կճանչնամ , իմ ըսածներուս բոլոrովիn վստահ եմ,— ըսավ Բարպան։ —Մենք ալ ձեզ կճանչնանք և ձեր վրա մեծ վստաՀաթյուն ունինք,— ըսավ պաշտոն չան արտևանունքը թարթելով.— մենք գիտենք նույնիսկ, որ ձեր շրջանակին մեջ մարդիկ կան, որ գիշեր֊ցորեկ սատանություններ կմտածեն, բայց դուք միշտ արգելք կըլլաք, կկասեցնեք այգ խռովարարներու արարքները… և ահա թե ինչու մենք համոզված ենք, որ դուք մեզի պիտի օգնեք որոմը ցորեն են զատելու համար: Այս խոսքերը լսելով, Բարպան մատնվեցավ շփոթության։ Անիկա տարտամորեն զգաց ոստիկանական պաշտոնյային խոսքերուն իմաստը, որ կգնահատեր, կարծես թե, իր վարանումները Վասիլի ծրագիրներու գործադրման մասին։ Ցուրտ քրտինք մը պատեց զինքը, մինչ քունքերուն մեջ կզգար արյան արագ բաբախումը։ —Էֆենդինե՛ ր,— ըսավ պաշտոնյան խոժոռելով և Զաբեհին ու Բարպային ուղղվելով,՛— մեր հայրենիքը տագնապի մեջ Է… անարդ թշնամին հասեր Է մեր մայրաքաղաքի առաջ, ամի՜ն, սակայ, միայն դուրսը չէ, մեր մեջ ալ ունի իր Համախոհները… Հավատարիմ քաղաքացին այն Է, որ առանց խնայելու իր ընկերոջը, իր եղբորը, մեզ կաջակցի։ Զարեհ Էֆենդին՝ գունատած, կնայեր Բարպային. երբ պաշտոնյան իր խոսքը վերջացուց, անիկա ըսավ• —Անտարակույս, մենք կկատարենք մեր պարտականությունը։ Պաշտոնյան նոր թուղթեր հանեց գրպանեն, տետրակ մը թղթատեց և հարցուց Բարպային. —Դավաճան Արիստաքիի արհեստանոցը փակվելե հետո դուք ձեզ մոտ ընդունեցիք անոր հույն աշխատավորներեն շատերը, այնպես չէ՞։ —Ես միշտ դեմ էի հույները ընդունելու,— միշամտեց Զարեհ էֆենդին,— նույնիսկ մեր հույները կուզեի ճամփել։<noinclude></noinclude> d2q31fy24nowdr1mbxylgh1ditqb0k7 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/361 104 42935 396083 200129 2026-09-16T16:06:12Z LetterBot 3069 (via JWB) 396083 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>չությունները աճեր էին։ Անիկա իր մատղաշ հոգու բոլոր ձղտումնեըովը կսլանար դեպի այղ նպատակը։ Մեծ կղզիի դրախտային կյանքը կախարդեր Էր պատանին, և ան տենդագին հրայրքով կմտածեր, թե պետք Էր, որ ինքն ալ տիրանար այղ կյանքին։ «Մարդ չեմ, եթե օր մը ես ալ իմ ամառանոցը չունենամ Մեծ կղզիի մեշ», կմտածեր անիկա, և այդ մտածումը ոչ միայն զինքը կխարազաներ, այլև առաջուց իրեն կուտար հպարտություն և ինքնավստահություն։ Կղզին հիշելով, անխուսափելիորեն Միհրանը կհիշեր նաև ՄաՆնիկը: Միհրանը օրերով մնացեր Էր վարդագույն աղջկան հրապույրին ազդեցության տակ։ Երեկոները, երբ վերմակը կքաշեր մինչև գլուխը, աչքերը փակ, բայց անքուն, անիկա կտեսներ Մաննիկը, կհիշեր անոր ամեն մեկ շարժամը, կեցվածքը, ըսած խոսքերը, և սիրտը կլեցվեր հուզմունքով և անորոշ զգացումներով։ Բայց ամեն անգաուն կհիշեր նաև անոր անգութ ծիծաղը, երբ ինքը և Բարպան ընկրկեացան, հանկարծակիի եկած, ճերմակ շանը հաչոցներեն։ Այդ հիշողությունը կցնցեր Միհրանը, գլխին տաք հոոսանք մը կի-ջնար, վերմակին տակ այտերը կկարմրեին, կայրեին: Այդ հիշողությունը կաղարտեր Մաննիկի պատկերը, և Միհրանի քաղցր երազանքներուն թեթև ոստայնը կպատրասվեր: Եթե այն րոպեին, որ շունը հաչեց, դոնե Բարպան վախցած չըլյար, թերևս Միհրանը կուլ տար իր կրած անձնական վիրավորանքը, բայց այն իրողությունը, որ իսկապես Բարպանա ընկրկեցավ այղ տան տերերու պահապան շան հաչոցներուն առաջ, կթունավորեր Միհրանի սրտմտությունը։ Անիկա կզոգար խորապես որ ինքը պարտական Էր Բարպայի կրած նախատիքրին վրեժը լուծելու.« Եվ ինչպես Միհրանըր կրւար ույդ վրեժր լուծել. «Ավելի շքեղ ապարանք մը ունենալով Մեծ կղցիին մեջ», կմտածեր անիկա։ Միհրանը կերևակայեր վադագույն հպարտ աղջիկը իր դռանը առաջ, որ կդողար իր պահապան շանը՝ ավելի կատաղի գամփռի մը սպառնական ժանիքներեն։ Միհրանը ինքզինքր կտեսներ տանը մուտքի սանդուղներուն վրա։ Ինքը<noinclude></noinclude> 0e0bnutn3ebs8loewk92gx04dqs5ypx Էջ:Բարպա Խաչիկ.djvu/385 104 42938 396105 200133 2026-09-16T16:06:52Z LetterBot 3069 (via JWB) 396105 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նր քաշվելե առաջ դրոշակը կրկին հանձնեցին Բարպային, անոր Հոգեկան կնճիռները պարզվեցան։ —Մենք կվերադառնանք Կ. Պոլիս Հաղթական,— ըսավ էմիլը,— փաթաթված դրոշակը դնելով սեղանին վրա,— և մենք չենք մոոնար այն բարեկամությունը և ՀյուրասիրություՆը, որ ցույց ավիք օտարության մեջ եղող ֆրանսիացիներու։ —Այդ ճշմարիտ է,— ըսավ Ժոզեֆինը, Հազիվ զսպելով Հորանջելը։ Հետևյալ առտուն կանուխ Բեռնարները, մեկնելե առաջ, կնախաճաշեին Բարպայի տանը, երբ դուռը զարնվեցավ։ Միհրանը գնաց բանալու և եկավ դողալով իմացնելու Բարպային, որ ոստիկաններ կուզեն զինքը տեսնել։ Բարպան ծանր քայլերով իջավ սանդուղներեն և տեսավ երկու ոստիկան բաց ղռանը առաջ։ Անոնք տեղեկություն հարցուցին Բեռնարներու մասին։ Առաջին ոստիկանը բացատրեց, որ վիճակագրությունը կպատրաստեին քաղաքին մեջ բնակող օտարականներուն։ Իսկ երբ Բարպան հայտնեց, որ այդ ֆրանսիացիները քանի մը րոպե հետո կմեկնեին՝ իրենց երկիրը վերադառնալու համար, ոսաիկանր ըսավ. —Ուրեմն, մանրամասնությունները ավելորդ են, շնորհակալ եմ։ Բայց ճիշտ այդ միջոցին Էմիլը իջավ սանուղնրեն և հարձակեցավ ոստիկանին վրա ։ —Ինձ Հետ խոսե, եթե կհամարձակիս,— կըսեր ան կես-թրքերեն, կես֊հունարեն,— ինձ հետ խոսե, ոչ թե այս խեղճ մարդուն հետ, որ չի կրնար ինքզինքը պաշտպանել ձեզ նմաններու դեմ, ի՞նչ կուզես, ըսե տեսնեմ։ —Ոչինչ— ըսավ ոստիկանը, արհամարհական ակնարկ մը նետելով Էմիլին վրա։ Բարպան շվարած մնաց. անիկա միջոցը կորոներ՝ իր պախարակող վերաբերմունքը հայտնելու Էմիլի անհարկի անքաղաքավարության մասին։ -Ոչի նչ, ոչի՜նչ,— կրկնեց էմիլը ծաղրաբար նմանցնելով ոստիկանի ձայնը,— եթե ոչինչ, ինչո՞ւ առտվանցով եկեր մարդիկը անհանգիստ կընեք։ Հանցանքը ձերն է, — ըսավ<noinclude></noinclude> l10retaco0x3vf6o3ibgwue0vgudu5y Էջ:Բարպա Խաչիկ.djvu/409 104 42940 396130 200138 2026-09-16T16:07:37Z LetterBot 3069 (via JWB) 396130 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>մռայլ կանցնեին դիտելով այդ տեսարանները և իրարու հետ կփոխարիեին նշանակալից ակնարկներ։ Բարպա Խաչիկը ո՛չ իր կնոջը, ո՛չ Միհրանին և ոչ ալ իր ընկերներուն և ծանոթներուն որևէ մանրամասնություն չի պատմեց իր աքսորի կյանքեն։ Անոնք այնքանը միայն իմացան, որ Բարպան մահվընե ազատվեր էր շնորհիվ վարպետ երկաթագործ ըլլալուն։ Բայց եթե Բարպան չէր ուզեր կամ չէր կրնար խոսիլ այդ մղձավանջային օրերու մասին, անոր դեմքը կկրեր անջնջելի կնիքը կրած դաժան տպավորություններուն։ Պատերազմի սոսկալի տարիները դաժան եղեր էին նաև Կ. Պոլիս մնացողներուն համար։ Վիկտորյան ստիպված եղեր էր վաճառել չնչին գիներով տանը բոլոր կարասիները, հագուստները, նույնիսկ շապիկները. խոհանոցի բոլոր պղինձները անհետացեր էին, և այդպես էր բոլոր տուներուն մեջ: Մարդիկը ժամանակեն առաջ ծերացեր, կքեր էին։ Անոնց վրա հագուստները մաշեր և խունացեր էին, և անոնց ներքին բարոյական ամբողջությունը խորտակվեր էր ամենօրյա ճղճիմ հոգերու, զրկանքներու, անորոշ սարսափներու և մշտնջենական սպառՆալիքի տակ ։ Իսկ այժմ, Կ. Պււլիսը կտնքար դաշնակիցներու գրավման բանակի ճնշումին տակ։ Անիկա կներկայսւցներ նվաճված երկրի բոլոր քստմնելի երևույթները, և եթե քաղաքը, հաղթհարված պոռնիկի նման, երբեմն կպճնվեր ամեն ազգերու պատկանող դրոշակներով, այսուամենայնիվ ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ թաղերու, արվարձաններու և նույնիսկ Բերայի կողմնակի փողոցներու մեջ անհույս թշվառությունը միահեծան կտիրապետեր Գործերը դադրեր էին, նավահանգիստը թափուր էր, ուր խարիսխ կնետեին միայն զինվորական փոխադրանավեր։ Մեծ շուկան աղքատացեր ու նսեմացեր էր, մինչդեռ Բեզեստենը օր֊օրի կուռճանար։ Նոր հարուստները, անծանոթ անուններով, իրենց ան֊<noinclude></noinclude> o96tb8fhdr8vxp36ojx11dueif49qab Էջ:Բարպա Խաչիկ.djvu/457 104 42941 396179 122311 2026-09-16T16:09:02Z LetterBot 3069 (via JWB) 396179 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude> Որ,որ նստած թիկնաթոռին վրա՝ կածիլվեր, երեսը օճա— ռոա, ոտքի կանգներ և բռունցքը ցուցնելով ավստրիացիին, դուրս քշեր էր խանութեն։ Ավստրիացին հայհոյեր էր թուրք սպային, որ զայրույթի գերագրգռության հասած, ամբողջ մարմնովը կդողար։ Անիկա ջղային շարժումներով քսակը հանեց, ավստրիացի սպային պարտքը լայնորեն վճարեց ֆեսճի Մելքոնին, հակառակ այս վերջինին մերժումներուն, ,և չկրնալով ինքզինքը զսպել, գոռաց հեռացող ավստրիա— ցիին ետևեն. —Գողեր, ավազակներ, ես ձեր ամենեն աղեկին մայ՛¬ րը… դաշնակիցներ եք, թե մեր երկիրր գրավող թշնւսմի— ներ…մենք ձեզ ամենուդ ալ ցույց կուտանք, օրը կուգա, պոռնիկի սերունդներ… ապօրծիններ… Այդպիսի պարագաներուն ֆեսճի Մելքոնը, խոհեմ և մաքրասեր կատուի նման, կքաշվեր անհայտ անկյուն մը, կերպով մը կչքանար, բայց ոչ մեկ դույզն մանրամասնու¬ թյուն չէր վրիպեր անոր ուշադրութենեն։ Զինադադարեն հետո, երբ գերմանները և ավստրիացի— ները մեկնեցան «պոչերնուն վրա նայելով», ինչպես կըսեր ֆեսճի Մելքոնր, եկան դաշնակից բանակներու պատկանող սպաները և աստիճանավորները։ ֆեսճի Մելքոնի դիտող ակ— նարկներեն չէին վրիպեր անգլիացիներու մռայլ ամբարտա¬ վանությունը և շատախոս իտալացիներու մանր խաբեու— թյունները։ Երկար ատեն անիկա կառչեր էր այն գաղափա֊ րին, որ «ֆրանսացիները ուրիշ են, ավելի մարդամոտ են»։ Բայց օր մր հարբած ֆրանսիացի աստիճանավորներ եկեր էին իր խանութրը իրենց կռիվը շարունակելով. ֆեսճի Մել— քոնը հասկցեր Էր, որ կռիվը պոռնիկ կնոջ մը մասին Է, ո— ուն տունը թուղթ խաղացեր Էին։ Վերջիվերջո, հարբած աս֊ տիճանավորները ամեն ինչ ջարդուփշուր ըրեր Էին խանու¬ թին մեջ, իրարու գլուխ նետելով անուշահոտության սրվակ— ներ և արիշ իրեր։ Այդ դեպքր ֆեսճին հասցուց վերջնական հուսասախաբության։ Անիկա սակավախոս Էր և իր պաւոճառ— հերը չէր հայտներ, բայց ան հասեր Էր անխախտ համոզու— 453<noinclude></noinclude> l8lfldxrew1mpagbfgwf4fgpdm7svvl Էջ:Բարպա Խաչիկ.djvu/433 104 42942 396155 122312 2026-09-16T16:08:20Z LetterBot 3069 (via JWB) 396155 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ձեռքերը իրար զարնելով:— Բայց շոգենավին մեջ առաջին կարգի տոմսակ առնես,— ըսավ հանդիմանական շեշտով,— ես ամեն բան վրաս կառնեմ, ես կկարգադրեմ, դուն կկարգա֊ դրես կտեսնես, որ այնքան ալ հիմար չեմ, — վերջւսցուց անիկա, քեն ըրած երեխայի դեմք մը առնելով։ Միհրանը հանկարծակիի գալով Մաննիկի արտահայտած բուռն փափագեն, պարտական համարեց իրեն լրջորեն խոսիլ Մաննիկին հետ։ —Այդ անկարելի Է,— ըսավ ան եթե մեկնիմ, մինակո չպիատի ըլլամ, Բարպան հետս պիտի գա։ —Բարպա՞, ո՞վ Է Բարպան, այդ ի՞նչ տարօրինակ անուն Է,— ըսավ Մաննիկը ծաղրական։ ֊ Բարպան իմ մորեղբայրս Է,— ըսավ Միհրանը։ —Հասկցա…— ըսավ Մաննիկը, ան ֆեսով մա՞րդը, որ առաջին անգամ քեզ ծանոթացա… կհիշե՞ս, Միհրա՚ն,— ըսավ ան և վճիտ ձայնով սկսավ խնդալ։ Անիկա աչքերուն բիրերը կբարձրացներ ե նշանակալից ակնարկով կնայեր Միհրանին, սպասելով, որ միասին խըն— դան, հիշելով դեպք մը, որուն ականատես եղեր Էին երկուքը։ Միհրանը մռայլեր Էր և գլուխը խոնարհած՝ գետինը կնա֊ յեր — Կհիշե՞ս, Միհրա՚ն,— պնդեց Մաննիկը,և այտերուն վրա կրկին փոսիկներ կազմվեցան։ Բայց Միհրանը ուղղակի դիմեց ծառայողին և իրենց սե— ղանի հաշիվր ուզեց: Քանի մը ամիս հետո, առավոտ մը, երկաթագործ Խաչիկը մինակր նստած Էր թափուր սենյակի տախտակե բազմոցին վրա ե խահվեն կխմեր, երբ դուռը զարնվեցավ։ Վիկտորյան լույսը բացվելուն գացեր էր իտալական վարժարանը, ուր սև աշխատանք կկատարեր : Բարպան դժկամությամբ իջավ սանդուղներեն, դուռը բա֊ ցավ և գոհ եղավ տեսնելով Ղուկասը։ Երբ սենյակին մեջ դեմառդեմ նստեցան, Ղուկասը ըսավ• -Բարպա՛, գործ գտեր եմ քեզի և ինձի համար:<noinclude></noinclude> 638fv2iwusms23icuovmd21dqc1b3xs Էջ:Բարպա Խաչիկ.djvu/480 104 42943 396198 127260 2026-09-16T16:09:42Z LetterBot 3069 (via JWB) 396198 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կությամբ կդիտեր փողոցներու անցուդարձը, տրամվայներ րու և տաքսիներու անընդհատ երթևեկը , անցորդներու կար— գապահությունը, խանութներու մեջ եղող առատութ յունր և հարստությունը, մանավանդ գիշերները , երթ այդ թոլորը ողողված կըլլար էլեկտրական լույսերով, և մթնոլորտը տո— գորված հարավային ֆրանսիացիներու հատուկ աղմկալի ցնծություններով։ —Այս երկրին մարդիկը դերդ չունին, Միհրա՚ն,— կը֊ սեր ան։ Երբ Բարպան կանցներ ծաղկավաճառներու առաջքեն, որոնց ցուցադրությունը կներկայացներ ամեն եղանակներու ծաղիկներ, կամ երթ ան կանգ կառներ զանազան տեսակի ոստրեներ ծախող թացօդյա վաճառողներու առաջ, կդիտեր այնտեղ կանգ առնող գիրուկ այտերով մարդոց դեմքերը, ուրախ թացա կանչություններր, անձնական հրճվանք կզգար և սրտի խորքեն կխոսեր. —Երկնային դրախտը այստեղ է եղեր, մենք ալ կկար¬ ծեինք, որ «այնտեղ» կապրեինք։ Իր հին օրերու ամենափայլուն հիշողություններն անգամ կնսեմանային Բարպյայի կրած նոր տպավորություններու առաջ։ Անիկա ցավով կմտածեր իր այնտեղ թողած ընկեր— ներուն և մանավանդ, Ղուկասին վրա և կմտածեր քիչ մը դինջնալե ետքը նամակ գրել և ամենքը, ամենքը հրավիրել, որ գան վայելեն այս կյանքը։ Բարպան անմիջապես անդրադարձեր էր, որ ո՛ չ ինքր կհասկնար տեղացիներու խոսած ֆրանսերենը , ոչ ալ տեղա ֊ ցիները կհասկնային իր ըսած խոսքերը, թայց այդ բոլորը զվարճություն կպատճառեր իրեն և ոչ թե տհաճություն. բա֊ րեբախտաբար, Միհրանր միշտ իրեն հետ էր, թայց չա¬ րաճճի հեգնանքով կմտաբերեր Վիկտորյայի վիճակը, երբ տեղ մը տեղավորվելե հետո, անիկա հարկադրվեր երթալ գնումներ ընել, մարդոց հետ խոսիլ… —Այստեղ սակարկություն ըսված բանը չի կա,— ըսավ ան իրիկուն մը Վիկտորյային,— ապրանքները դրված են, գիներն ալ վրան. որը որ կհավնիս, կառնես… Իր մեջ հաստատվեր էր նաև այն գաղափարը, որ« աս<noinclude></noinclude> 308sifyxma6x68rvn6wjhs0ib9z513e Էջ:Բարպա Խաչիկ.djvu/456 104 42944 396178 200144 2026-09-16T16:09:00Z LetterBot 3069 (via JWB) 396178 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ռեր և ծանրացեր էին, ինչ որ երբեմն կիսախուփ կդարձներ անոր աչքերր։ Պատերազմի ծանր տարիներին կարծես թե. տեսածը չի տեսած ձևացնելու անհրաժեշտությունը ֆիզիկական ձևա¬ փոխություն հառաջ բերեր էր անոր աչքերուն վրա։ Անիկա ըստ իր առաջվան սովորության, կթողուր, որ տեղացի հա֊ ճախորդները իրենց վճարելիքը դնեն արկղին մեջ, բայց իր ծառայողներեն մեկը պաշտոն ստանձներ էր օտարական հաճախորդներեն ոչ միայն գանձել դրամր, այլև սափրելե և մազերր խուզելե առաջ հայտնել գինը։ Ֆեսճի Մելքոնի խա— նութեն անցեր էին անհամար սպաներ. նախ ավստրիացիներ և գերմանացիներ, իսկ զինադադարեն հետո ֆրանսիացի֊. ներ, անգլիացիներ, իտալացիներ և վերջին ամիսներուն՝ զանազան դասակարգերու պատկանող ռուս տարագիրներ։ Ֆեսճի Մելքոնր՝ մեկուսի կեցած իր լուսավոր և մաքուր խանութին մեջ, կդիտեր իր հաճախորդները, լուռ կհետևեր անոնց վարմունքին, շարժուձևերուն և իրեն հատուկ եզրա¬ կացություններու կհասներ։ Ան հոգեին ատեր էր գերմանւս— ցիներու ցուրտ գոռոզությունը, ավստրացիներու գրեթե կանացի պճնասիրաթյունը և արհամարհանքով անդրադար¬ ձեր էր, որ այդ կոկոզավիզ մարդիկը, օգուտ քաղելով իր՝ հին խանութպանի ինքնահատուկ քաղաքավարութենեն, ա— ռանց վճարելու դուրս սողոսկեր էին: Սկիզբները ֆեսճին, ինքն իսկ ամչնալով կատարված փցուն գողութենեն, աչք գոցեր էր, չտեսնելու եկեր էր, բայց տեսնելով, որ չվճարե¬ լու սովորությունը կընդհանրանա, իր ավագ պաշտոնյային հանձնարարեր էր պատշաճ կերսլ մր գտնել և այդ «ան՝— օրեններու» ձեոքեն սափրվելու և մազերը կտրելու փողը առնել։ Այն ժամանակ հառաջ եկեր էին կռիվներ, բուռն սա֊ կարկություններ, որոնց հետևանքով հաճախորդը կա՛մ իր կեղծ զայրույթի թափին մեջ դուրս կնետվեր առանց վճարե¬ լու և փոխարեն հայհոյանքներ և սպառնալիքներ կարձա֊ կեր և կամ մանրուք դրամ մը կնետեր գետին, ինչպես ան¬ հանգիստ ընող մ ուրացկանի մը երեսին։ Օր մը, որ կռիվը հասեր էր սուր աստիճանի՝ ավստրիա— ցի սպայի մը և ավագ ծառայողին մեջ, թուրք տարեց սպա 452<noinclude></noinclude> owhgpckddav52ep19ckk3obpj301a13 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/432 104 42951 396154 122314 2026-09-16T16:08:19Z LetterBot 3069 (via JWB) 396154 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>մար եմ… Ինչու՞ դուն բանվոր դարձար, չէի՞ր կրնար շնորհքով երիտասարդ մը ըլլալ և ինձ հետ ամուսնանալ• բայց ես հիմա ինչպե՞ս ամուսնանամ քեզ հետ։ Միհրա՚ն, ո՞ւր պիտի բնակինք, ինչպե՞ս պիտի հագվիմ… Ինչու՞ չեք մտածեր այդ բաներուն և ինձի կվշտացնեք… Ես ի՞նչ ընեմ, որ Ալբերը քեզմե ալ, մամայես ալ ավելի բարի է. անիկա ինձ չի լացներ երբեք… երբ դրամ ստանա, ինձ ճաշի կհրավիրե և հետո, ինձ կպաշտպանե ուրիշներու հարձակումներեն… Անիկա ինձի ըսավ, որ հետս կամուսնանար.— ես իր ճաշակին հարմար կին եմ,— եթե կարելի ըլլաը, բայց այդ անկարելի է եղեր… ըսավ, որ իրենց երկրի օրենքներով, սպայի մը առած աղջիկը պետք է որոշ գրամօժիտ ունենա… Հանցանքը ի՞մս է, որ ատանկ օրենքներ կան աշխարհիս վրա… Ես ի՞նչ ընեմ, ինչպե՞ս ընեմ. մամաս մեյ մը կըսե, որ ես հիմար եմ, հանցանքը իմս է, մեկ ալ կըսե, թե բախտի խնդիր է, ուրիշ շատ աղջիկներ ամուսնացան սպաներու հետ, բայց մամաս չի մտածեր, թե ի՞նչ եղան ատ ամուսինները, ո՞ւր կորսվեցան Գերմանները և ավստրիացիները դացին, այդ կիներր հոս թողացին. վաղը մյուս օր ասոնք ալ կերթան… Ատանկ ամուսնությո՞ւն կըլլա, ավելի աղեկ չէ՞ ո՛չ խաբել, ո՛չ խաբվիլ… Դեռ ալ, երբ կըսեմ, թե Ալբերը ժանտիյ տղա է, իմ վրաս կբարկանաս… Վերջապես, Մաննիկը հանդարտեցավ և սկսավ պայուսակի հայելիին մեջ դեմքի մասերը դիտելով, բրնձափոշիի օգնությամբ, արցունքներու գործած ավերները դարմանել։ Միհրանը չէր գիտեր ինչ բանի մասին խոսիլ և ցրվելու համար Մաննիկի տխուր տրամադրությունր, ըսավ. —Կրնա պատահիլ, որ ես շուտով մեկնիմ Պոլսեն։ —Դեպի ո՞ւր,— հարցուց Մաննիկը անտարբերությամբ և շրթունքին կարմիրը նորոգելով: —Ֆրանսա… …Մաննիկին ձեռքը անշարժացավ, և ան ակնապիշ նայեցավ Միհրանին, հետո աղերսական ձայնով ըսավ. —Ինձի ալ հետդ տար, Միհրա՛ն… հետդ տար ինձի… եթե նույնիսկ մամաս չուզե, ես կուգամ քեզ հետ, միասին կփախինք, չըլլա՞ր, Միհրա՚ն… Օ՜Հ, ինչ լավ կըլլա,—ըսավ ան՝<noinclude></noinclude> mt0r5tmt5v2f7qsg1p4if8gwcnar3y4 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/408 104 42952 396129 200137 2026-09-16T16:07:35Z LetterBot 3069 (via JWB) 396129 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>մակ ներկված մեծ շոգենավ մը, կկրեր իտալական փողփողուն դրոշակ, և բազմաթիվ մասնավորի կառքեր և ավտոներ կհառաջանային դեպի այդ շոգենավը։ Վերջապես Բարպան կքալեր քարավդին վրա, խիտ բազմության մեջ ճամփա բանալով։ Բեռ պարպող շոգենավերու կռունկներու աղմուկը, անցնող ավտոներու անընդհատ շչումը, անգլիացի, իտալացի և ֆրանսիացի զինվորներու տեսքը, զանազան ուտելիքներ ծախող մանրավաճառներու կանչերը, քարափի հատուկ եռուզեռը դլխու պտույտ կպատճառեին Բարպային։ Անոր ծունկերը կկթոթեին և կարծես թե երազի մեջ Էր։ Հանկարծ անիկա դեմ առդեմ եկավ խումբ մը իտալացի զինվորներու, որոնք հարբած Էին և կցկտուր երդ մը կերգեին։ Բարպան թեև զարմացավ, որ առավոտյան այդ ժամուն հարբած են անոնք, բայց ներողամտությամբ ժպտեցավ, և երբ անոնցմե մեկը իտալերեն խոսք մը նետեց իրեն, ձեռքը տարավ ֆեսին և բարևեց։ Այդ միջոցին Բարպան տեսավ, որ դիմացը, ճերմակ շոգենավին առաջ սիմիթճի մը կեցեր Է։ Անիկա իջավ մայթեն, անցավ մյուս կողմը և ուզեց սիմիթ մը առներ: Անիկա շշմած կնայեր չորս կողմր և կդիտեր, թե ինչպես անգլիացի ղինվորներու ջոկատ մը կհասներ հևիհև՝ շոգենավին առաջ կարգապահություն պահպանելու համար։ Բարպան քսակին մեջ մանրուք դրամ կփնտրեր, երբ տեսավ, որ սիմիթճիին ափսեն գետին տապալեցավ. նույն միջոցին մտրակի թեթև հարված մը իր ֆեսը թռցուց գլխեն։ Անգլիացիներն Էին, որ մտրակի հարվածներով կքշեին ճերմակ շոգենավին մոտերը կեցած վաճառողները և տեղացի անցորդները։ Բարպան, հանկարծակիի եկած, վերցուց ֆեսը և մյուսներուն հետ քաշվեցավ դիմացի մայթը և ապշելով տեսավ, որ պահակ կեցած իտալացի զինվորներ կկողոպտեին գետինը ինկած սիմիթները և ծիծաղով կպատասխանեին վաճառողին հուսահատ բողոքներուն։ Ծանր բան մը. կարծես խախտվեցավ Բարպային մեջ։ Անիկա. իր անձնական արժանապատվության մեջ վիրավորված կզգար եվրոպացի զինվորներու վարմունքին համար, մանավանդ, երբ նշմարեց, որ թուրքերու շարքեր, գլխիկոր և<noinclude></noinclude> d89w9zr4c9n9001jo90x17y4beb50ef Էջ:Բարպա Խաչիկ.djvu/384 104 42953 396104 200132 2026-09-16T16:06:51Z LetterBot 3069 (via JWB) 396104 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>վի մեջ պարուրեցին գորգերը, որոնց միացեր Էին ճիճիմ-վարագույրները՝ նվիրված Ժոզեֆինին այն իրիկունն իսկ, երբ Էմիլը Հայտնեց, որ ֆրանսիական Հյուպատոսարանը, իր պնդումին վյա, Հետևյալ օրն իսկ պիտի միջնորդեր Վասիլին համար: Բեռնարները կմեկնեին Կ. Պոլսեն ուրախ և լավ տրամադրված, որովհետև Կրեդի Լիոնեի մեջ իրենց ունեցած փողը հասեր Էր բավական պատկառելի գումարի, որով կարող Էին հաճելի հեռանկարներ ունենալ։ Բեռնարները դիտավորություն ունեին Փարիզի բանուկ մեկ թաղին մեջ սափրիչի և վարսահարդարի զեղեցիկ խանութ մը բանալ։ —Ես ճակատ պիտի մեկնիմ,— կըսեր Էմիլը,— Բայց ոչինչ, Ժոզեֆինը խանութը կպահե մինչև վերադարձս։ Էմիլը իր տկար կազմվածքի հետևանքով մերժվեր Էր զինվորական ծառայութենե։ Անիկա հաստատ Համոզված էր, որ Ֆրանսիա Հասնելով, երբ վերստուգման ենթարկվեր, կրկին զերծ կըլլար գործոն ծառայութենե, բայց անիկա Բարպայի առաջ կստանար մարտական երևույթ և, ոտքին, ձեռքին տալով, առատությամբ կխոսեր իր ապագա քաջա գործություններու մասին։ Անիկա բռունցք ցույց կուտար «բոշշ»֊երուն և կրսեր. —Մենք կջախջախենք զիրենք, այդ ես եմ ըսողը։ Այդ վերջին երեկոյին Բեռնարները թողուցին Բարպայի Հիշողության մեջ անախորժ զգացություն։ Բարպան զարմացավ նույնիսկ, որ ֆրանսիացիներուն անվերադարձ մեկնումը ոչ միայն տխրություն չէր պատճառեր իրեն, այլ տեսակ մը ամոքում։ Այդ բոլորեն դառն Համ մը մնացեր Էր Բարպայի բերնին մեջ, իսկ Էմիլի մեծխոսիկություններր կգտներ պարզապես անտանելի։ Բարպան քանի մը անգամներ Հավատացեր Էր Էմիլի սուտ խոստումներուն՝ Վասիլը գտնելու և ազատելու մասին: Դառն Հուսախաբությունները Հառաջ բերեր Էին Բարպայի մեջ Հիասթափություն, որու տպավորության տակ ան, որոշ ատենե մը ի վեր, սկսեր Էր ճիշտ գնահատել պոռոտախոս Էմիլի և շահասեր Ժոզեֆինի բուն արժեքը։ Բայց այդ վերջին իրիկունը, երբ Բեռնարները իրենց տու-<noinclude></noinclude> galcxdesr46drww1jh5b69i51kusj7u Էջ:Բարպա Խաչիկ.djvu/360 104 42954 396082 200128 2026-09-16T16:06:11Z LetterBot 3069 (via JWB) 396082 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ո՛չ Բարպային, ո՛չ իսկ Վիկտորյային, որոնք, իրենց միամտության մեջ, չէին կարող գուշակել, թե ինչո՞ւ երբեմն Միհրանրը կվերադառնար կոլեջեն հուսահատ և հոգնած և թե ինչո՞ւ անիկա իսպառ կորսնցուցեր էր իր պատանեկան զվարթությունը և եռանդը։ Բայց կային հանգամանքներ, որոնք նեցուկ եղան Միհրանին դպրոցական կյանքի առաջին տարիներուն մեջ։ Միհրանը համոզված էր, որ ուսմունքը այն գլխավոր զենքն է, որով միայն ան կրնա հաղթել թշվառության։ Անիկա սոսկումով կհիշեր իր մանկության շրջանը, հորենական տան թշվառությունը, հորը վերջին ժամանակները ստացած նսեմ երևույթը, երբ անկարող դարձեր էր աշխատելու, և, մանավանդ, Իպրաքսե հորաքույրը՝ բամբասող և չարակամ, որ իր բորբոս հոտող տան հետ, որուն մեջ ոչ թե Իպրաքսեն կապրեր, այլ, կարծես, այդ տունը անոր էութենեն բխող պատյանն էր, կպատկերացնեին Միհրանին այն անփառունակ կյանքը, որուն սահմանված էր և ուրկե ազատվեցավ մորը մահովը։ Միհրանը կաշխատեր ուրեմն փութաջանությամբ և լրջությամբ։ Անիկա լարված ուշադրությամբ կլսեր դասախոսները և բառ մը չէր կորսնցուներ անոնց ավանդած գիտելիքներեն։ Անիկա, մանավանդ, հետամուտ էր կատարելապես սորվելու ֆրանսերեն լեզուն, որ իրեն առաջ կբանար բոլոր հնարավորությունները։ Միհրանը անսահման երանությամբ կմտածեր, որ երբ կոլեջը ավարտեր հաջող կերպով, Բարպան իր մտադրությունը կկատարեր և զինքը կղրկեր Փարիզ համալսարանական ուսմունք ստանալու համար։ Իսկ երբ բժշկությունը ավարտեր— Միհրանը կուզեր բժիշկ ըլալ— և վերադառնար Կ. Պոլիս, ամեն միջոցները կունենար՝ տիրելու համար պոլսական ընկերային կյանքի բարձունքները։ Միհրանը, հորը տունեն փոխադրվելով Բարպայի բարեզ կեցիկ արհեստավորի բնակարանը, խորհեր էր, որ այդ է ալֆան և օմեգան լավ, պատշաճ և արժանավոր կյանքի: Բայց Մեծ կղզին երթալե և Զարեհ էֆենդիին տանը կարգուսարքին վերահասու լինելե հետո Միհրանին փառատեն-<noinclude></noinclude> 6v9qn330bpzlxr5lnc7jx6net6bpjc0 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/114 104 42956 395885 102977 2026-09-16T15:58:16Z LetterBot 3069 (via JWB) 395885 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>սկսան դառնալ անտարբեր, բայց Միհրանը այնքան լեցուն էր ուրախությունով, որ ժպտալով կնայեր անծանոթ անցորդներուն, անոնց հետ բաժնելու համար իր զգացումները։ Վերջապես հասան Մելքոն աղայի խանութը, ուր Բարպան սովորություն ուներ ածիլվելու։ Բարպան առավ «Բյուզանդիոն» մը և ֆեսը տվավ, որ իր ածիլվելու միջոցին դնեն կաղապարին վրա։ Ակնթարթի մը մեջ Միհրանին ֆեսն ալ թռավ գլխեն։ Դուրսը, խանութին ցուցափեղկին առաջ, գլանաձև պղնձյա տաքացած կաղապարներու վրա, հաճախորդներու ֆեսերը շարքով կարդուկվեին։ Երբ Բարպան ածիլվեցավ, և բերուքերը Միհրանին մազերը կտրելե հետո, աչքերը կսկծելու աստիճան ուժեղ անուշահոտություններով օծեց և սանտրի հարվածներով էլիֆներ շինեց ճակտին վրա, ուրիշ սպասյակ մը իրենց արդուկած ֆեսերը բերավ՝ ձեռքերուն վրա ճոճելով։ Բարպան լայնորեն վարձատրեց սպասարկողները, հետո վճարեց Մելքոն աղային, որ դրամը երբեք ձեռքե ձեռք չէր ստանար, հաճախորդները ուղղակի դրամը կդնեին արկղին մեջ, մինչ ինքը ցուցարար անուշադրությամբ կխոսեր օրվան քաղաքական անցուդարձերու մասին։ — Է՛հ, Միհրա՛ն, հիմա քիչ մը երերանք,— ըսավ Բարպան, երբ փողոց դուրս եկան։ <center> </center> Շոգենավին մեջ Միհրանը կրեց հեքիաթային տպավորություններ։ Կարծես անիկա կորսնցուցեր էր իր մարմնի ծանրությունը, իր ֆիզիկական էության թանձրությունը և կսավառներ երազային աշխարհի մը մեջ։ Բարպան առեր էր առաջին կարգի տոմսակներ, և նստեր էին շոգենավի վերի հարկի կամրջակին վրա, կտավե վարագույրներով պատսպարված անկյուն մը, առանձին թիկնաթոռներու մեջ։ Օդը հիանալի էր, ո՛չ տաք, ո՛չ ցուրտ։ Փիրուզի նման Մարմարան իր անծալ և ջինջ կապույտով կտարածվեր իրենց շուրջ բոլորը. կարծես անիկա կարտացոլեր անամպ և շողշողուն երկինքը, որ կկամարանար իրենց վրա։ Ծովու<noinclude></noinclude> rkp76nx49saea6a7mrtj7jnz6s4867r Էջ:Բարպա Խաչիկ.djvu/312 104 42957 396045 200122 2026-09-16T16:04:37Z LetterBot 3069 (via JWB) 396045 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— էֆենդինե՛ ր, ահա իմ գործակատարը, անիկա ոչ միայն ունի բոլոր աշխատավորներուն ցանկը, այլև գիտե ամեն մեկ ուն ճիշտ Հասցեն։ Երկու պաշտոնյաները նայեցան Խաչիկի խոժոռ և խիստ դեմքին: Զարեհ Էֆենդին թրքերեն բացատրեց Բարպային. —Խաչիկ, հայերու համար բան չի կա, այս Էֆենդիները միայն հույներու անունները կուզեն կոր: —Այստեղ հույն, հայ չի կա,— ըսավ Խաչիկը՝ ճիզվիտին պատասխանելով,— մեր բոլոր բանվորները օսմանցիներ են: —Այդ ձեր գործը չէ,— միջամտեց ցանկը պատրաստողը,— ձեր կարծիքր չէ որ պետք է, այլ հույներու անունները և ճիշտ հասցեները։ Բարպան հասավ զայրույթի գերագրգռության և մեծ ճիգ ըրավ ինքզինքը զսպելու համար։ Անիկա դժգունեց, բայց աչքերը փայլատակեցին։ Անիկա խորապես վիրավորվեր էր պաշտոնյային արհամարհական շեշտեն և որոշեց որևէ պատասխան չի տալ, մանավանդ որ Զարեհ էֆենդին, փոխանակ Խաչիկի ներկայացուցած փրկության գոտիին կառչելու, ընդհակառակը, կարծես թե դժգոհ էր Խաչիկի խուսափողական պատասխանեն։ Բայց մյուս պաշտոնյան անմիջապես ջանք թափեց սիրաշահելու Խաչիկը։ —էֆենդին իրավունք ունի,— ըսավ անիկա մեղմ ձայնով,— մեր երկրի զավակները, առանց ազգային խտրության, օսմանցիներ են, ունին քաղաքացիական հավասար իրավունքներ։ —Այստեղ ոչ մեկ յունանցի չի կա,— ըսավ Խաչիկը, թուքը դժվարավ կուլ տալով։ —Այդ բանին բացարձակ վստա՜հ եք,— հարցուց գլխավոր պաշտոնյան։ —Բացարձակ,— պատասխանեց Բարպան։— Այստեղ բոլորը,— ավելցուց անիկա հանդարտած,— հույն թե հայ, խաղաղ մարդիկ են, օրր կվաս տ ակին, օրը կուտեն* ամեն մեկը իր արհեստեն, իր ընտանիքի գործերեն դուրս որևէ բանով չզբաղիր:<noinclude></noinclude> dtlfbh56roto3bvjfompn8qrdvqtx4f Էջ:Բարպա Խաչիկ.djvu/288 104 42958 396020 122316 2026-09-16T16:03:38Z LetterBot 3069 (via JWB) 396020 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>թուրքերս, առտուծմե անիծված, մարդոցմե արհամարհված ժողովուրդ մըն ենք… Գիշերը սկսած Էր իջնել, և երբ անոնք հասան կամուրջի գլուխը, օդային գաղի ջահին տակ կանգ առին: Յորկին կդիտեր ընկերոջը վշտագին դեմքր և կուղեր սրտապնդող բան մը ըսել անոր, բայց չէր համարձակեր։ Ռահմին կբնակեր Ոսկեղջյուրի վրա, էյուբի թաղը և պետք էր բաժնվեր Յորկիեն, բայց, կարծես, դեռ ըսելիք բան ուներ։ —Մեզ շատ կբամբասեն,— ըսավ անիկա վերջապես,— մեզ կներկայացնեն ինչպես բորենիներ, գիշատիչներ… Կան, անշուշտ, ատոնք, որ մեր արյունն ալ կծծեն, մեր միսը կհոշոտեն, բայց թուրք թշվառ ժողովուրդը… Ռահմիին ձայնը դողդղաց, անիկա հակեցավ դեպի Յորկին և, կարծես գաղտնաբար, զսպված ձայնով ըսավ անոր. ֊ Եթե անգամ մր մեր համր բերաններր բացվեին… եթե մեր ցավը և վիշտը կարենաինք գոռալ, աշխարհս կսարսըռար…Է՛հ, ցտեսություն,եղբա՛յր, բարին տար հետդ,— ըսավ անիկա՝ ձեռքը ֆեսին տանելով-էվել-պակաս խոսքեր ըրի, ներողություն… ներե՛ ինձ, բայց այդ խոսքերը մի մոռնար… երբե՛ք… —Չեմ մոռնար… երբե՛ք,— ըսավ Յորկին և ձեռքը երկարելով ավելցուց. — երթաս բարով, եղբայր… Յորկին մինակը անցավ կամուրջեն, անիկա, կարծես թե, բեռնավորված Էր իր ուժեն վեր բեռով մր։ Ինքզինքը կըզ՜գար ճնշված և միևնույն ատեն՝ հպարտ. անիկա կհասկնար, թե ինչո՞ւ ճնշված Էր, բայց չէր կրնար գտնել իր հպարտության զգացումին աղբյուրը։ Կյանքի ճանաչողության տեսադաշտը կընդարձակվեր օրեօր, և միևնույն ատեն մարդկային թշվառության երեսները կբազմապատկվեին։ Դժոխային իրականությունր իր բիրտ հարվածներով կքանդեր այն սահմանափակ կյանքի պատկերացումր, որ ճանչցեր էր մինչև հիմա և որուն մեջ եղած անարդարությունները խորապես տառապեցուցեր էին զինքր։ Հանկարծ իր մտքին ներկայացավ թրքական թաղին վհատեցուցիչ թշվառությունը և<noinclude></noinclude> o89zdcpk1ap12hg56mlemo0d8h0dwwk Էջ:Բարպա Խաչիկ.djvu/264 104 42959 395868 122317 2026-09-16T14:33:10Z Emptyfear 547 395868 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>մր լռեց և հետո ավելցուց.— փոխանակ հակառակ իյնալուք լավ կընես, որ օրինակ վերցնես, տեսնես, թե կինը ինչպե՞ս կրլլա աս աշխարհիս վրա: Բարպայի այս անիմաստ անարդարությունը ըմբոստացուց Վիկտորյան, թերևս և Սոֆյային հետ ունեցած խոսակցությունը դիմադրական տրամադրություն ստեղծեր էր իր մեջ։ —Ես այդ կնիկեն որևէ օրինակ չունիմ վերընելիք, - ըսավ անիկա հուզված։— Անիկա ան է՝ ինչ որ է, ես ալ ան եմ՝ ինչ որ եմ։Այսինքն՝ փնթիին մեկը։ Վիկտորյան աչքերր խոշոր բացած, նայեցով Բարպանյին, անիկա ականջներուն չէր հավատար։ Բայց Բարպայի ցասումը արձակվեր էր և այլևս ինքղինքին տերր չէր։ —Ինչ կնիկներ եք, բե… — գոռաց Բարպան՝ զզված մարդու արտահայտությամբ,— մազերդ միշտ թափթփված, վրադ– գլուխդ անխնամ, ճենճոտ… Վիկտորյան բծախնդիր մաքրություն ուներ և խորապես վիրավորվեցավ։ —Ե՜րբ ճենճի հոտ առեր ես վրայես, Բարպա՛,— ըսավ անիկա սրդողած,— եթե դուն կսիրես Ժոզեֆինին վրայեն եկած հոտերը, իմ գլուխս կբոնեն։ Տաճկի կնկան պես թեֆարիկ կհոտի։ Ես բան չէի ըսեր կոր, բայց ես ալ տխմար չեմ։ Ո՞ր սիրականը առնեմ անկե, երեսներր ալյուրած է տապկվելիք ձուկի նման. կուզես, որ ե՞ս ալ ալյուրոտիմ։ Դուն չէ՞իր որ ատ կնիկը չեկած — ոտքը կոտրեր տունես ներս չմտներ — կմեղադրեիր ան կնիկներր, որ երեսնին կներկեն… Ատ երբե՞ն ի վեր միտքդ փոխեցիր։ Եթե օր մը օրանց ելլեի Ժոզեֆինին պես հագվեի, երեսս մալակոնեի ալյուրով, վրաս ալ շիշերով հոտ քսեի, մուչինա կրսեիր ինձի Ատ բոլորը ընողր Ժոզեֆինն Է, անոր համար Է, որ աղեկ կգտնես կոր։ —Լռե՛,— գոռաց Բարպան։ Բայց Վիկտորյան, եթե նույնիսկ ուզեր, չէր կրնար լռել։ —Օրինա՞կ առնեմ, հա՞, օրինա՞կ առնեմ, հազար հոգիի առաջ էրիկ՜կնիկ կհամբուրվին, կարծես թե սենյակ չունին,<noinclude></noinclude> kq4t8yrl6cjuwhlsndsi752obrg7ezu 395997 395868 2026-09-16T16:02:57Z LetterBot 3069 (via JWB) 395997 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>մր լռեց և հետո ավելցուց.— փոխանակ հակառակ իյնալուք լավ կընես, որ օրինակ վերցնես, տեսնես, թե կինը ինչպե՞ս կրլլա աս աշխարհիս վրա: Բարպայի այս անիմաստ անարդարությունը ըմբոստացուց Վիկտորյան, թերևս և Սոֆյային հետ ունեցած խոսակցությունը դիմադրական տրամադրություն ստեղծեր էր իր մեջ։ —Ես այդ կնիկեն որևէ օրինակ չունիմ վերընելիք, — ըսավ անիկա հուզված։— Անիկա ան է՝ ինչ որ է, ես ալ ան եմ՝ ինչ որ եմ։Այսինքն՝ փնթիին մեկը։ Վիկտորյան աչքերր խոշոր բացած, նայեցով Բարպանյին, անիկա ականջներուն չէր հավատար։ Բայց Բարպայի ցասումը արձակվեր էր և այլևս ինքղինքին տերր չէր։ —Ինչ կնիկներ եք, բե… — գոռաց Բարպան՝ զզված մարդու արտահայտությամբ,— մազերդ միշտ թափթփված, վրադ— գլուխդ անխնամ, ճենճոտ… Վիկտորյան բծախնդիր մաքրություն ուներ և խորապես վիրավորվեցավ։ —Ե՜րբ ճենճի հոտ առեր ես վրայես, Բարպա՛,— ըսավ անիկա սրդողած,— եթե դուն կսիրես Ժոզեֆինին վրայեն եկած հոտերը, իմ գլուխս կբոնեն։ Տաճկի կնկան պես թեֆարիկ կհոտի։ Ես բան չէի ըսեր կոր, բայց ես ալ տխմար չեմ։ Ո՞ր սիրականը առնեմ անկե, երեսներր ալյուրած է տապկվելիք ձուկի նման. կուզես, որ ե՞ս ալ ալյուրոտիմ։ Դուն չէ՞իր որ ատ կնիկը չեկած — ոտքը կոտրեր տունես ներս չմտներ — կմեղադրեիր ան կնիկներր, որ երեսնին կներկեն… Ատ երբե՞ն ի վեր միտքդ փոխեցիր։ Եթե օր մը օրանց ելլեի Ժոզեֆինին պես հագվեի, երեսս մալակոնեի ալյուրով, վրաս ալ շիշերով հոտ քսեի, մուչինա կրսեիր ինձի Ատ բոլորը ընողր Ժոզեֆինն Է, անոր համար Է, որ աղեկ կգտնես կոր։ —Լռե՛,— գոռաց Բարպան։ Բայց Վիկտորյան, եթե նույնիսկ ուզեր, չէր կրնար լռել։ —Օրինա՞կ առնեմ, հա՞, օրինա՞կ առնեմ, հազար հոգիի առաջ էրիկ՜կնիկ կհամբուրվին, կարծես թե սենյակ չունին,<noinclude></noinclude> 1thg3jno1e74ov0tkfywscia60kqnzz Էջ:Բարպա Խաչիկ.djvu/216 104 42961 395955 110089 2026-09-16T16:01:34Z LetterBot 3069 (via JWB) 395955 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>իրար շփելով,— ամեն ինչ կարգադրված է. վաղը առավոտ երկու ընկերներու հետ ես ինքս պիտի հսկեմ, որ արհեստանոցը բացվի: — Դուք ինչո՞ւ համար կգոցեք կոր,— հարցուց Բարպան՝ հարցական ակնարկը ուղղելով երիտասարդին։ — Ինչո՞ւ․․․— ըսավ անիկա,— նույն պատճառին համար. վաղը Ապոստոլին հուղարկավորությունն է, ամենքս ալ պիտի երթանք. չի մոռնամ ըսելու,— հարեց անիկա դառնալով իր ընկերներուն,— հանգանակություն պիտի ընենք ծաղկեպսակներու համար։ Հետո անիկա ավելի հանդարտ խոսելով պատմեց, որ ամեն ինչ պարզված է իրենց համար։ Վասիլը տեղեկացեր և հայտներ էր բանվորներուն, որ Միխայիլը Դըրջանին մարդն էր. այս վերջինը դրդեր էր Միխայիլը Զարեհի հույն արհեստավորները գլխե հանել և արհեստանոցը փակել տալ, որպեսզի Ճիզվիտին ստացած պատվերը իր արհեստանոցը մտնե։ — Ճիշտ չէ՛,— գոռաց Հերակլը,— մենք այսպես բան չենք գիտեր, մենք Միխայիլին խոսքով շարժող մարդիկ չենք։ Արհեստանոցը փակեցինք բողոքի համար, կուզեք հավատացեք, կուզեք մի հավատաք։ — Ես գիտեմ,— ըսավ երիտասարդը,— բայց այդ բոլորը այնքան խառնված են իրարու, որ արաբի մազ է, կատարյալ թնջուկ։ Բողոքի՞ համար էր, լա՛վ, մենք ալ կփակենք, և թող Ղըրջանը և Ճիզվիտը իրենց մեջ եղած հաշիվները մաքրեն։ Մեզի ի՞նչ։ Մեր հաշիվները ուրիշ են։ Այդ միջոցին երևցավ Վասիլը։ Բարպան իր քովը տեղ տվավ Վասիլին։ Կարծես թե հանկարծ սիրտը թեթևցած էր, որովհետև Վասիլի մասին իր մտածումները պարզվեր էին։ Անիկա, իր ոգևորությանը մեջ, կանչեց սպասյակը և պատվիրեց գարեջուր, օղի և տեսակ—տեսակ մեզեներ։ Անիկա ուղղակի ոչ մեկ խոսք չէր ըներ Վասիլին, իր գոհունակությունը հայտնելու համար, բայց ոչ միայն Վասիլը, այլև ամենքը կզգային, որ Բարպան ուրախության մեջ է, և բերկրանքով կպատասխանեին անոր ուրախության։<noinclude></noinclude> 2ondnm15nutr651vtpkpesrai0qf8gb Էջ:Բարպա Խաչիկ.djvu/240 104 42962 395975 110276 2026-09-16T16:02:16Z LetterBot 3069 (via JWB) 395975 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>Եվ կատաղության նոպայի մը մեջ անիկա հագավ կոշիկները, ֆեսը դրավ և իջավ սանդուղներեն։ Երբ Վիկտորյան լսեց, որ փողոցի դուռը կփակվեր թունոտ աղմուկով, թողուց ձեռքի գործը և բարձրացավ սենյակ։ — Ի՞նչ կա, Միհրան, ո՞ւր գնաց Բարպան,— հարցուց անիկա դողալով։ — Չեմ գիտեր,— պատասխանեց Միհրանը,— բարկացած կերևար կոր։ Վիկտորյան պահ մը մնաց խոհուն և հետո Միհրանը գրկելով, սկսավ լալ՝ անվերջ մրմնջելով. — Խե՜ղճ Բարպա․․․ խե՜ղճ Բարպա․․․ <center> </center> Օրը կիրակի էր, և ընդհանրապես կիրակի առավոտները Բարպան ուշ կելլեր անկողնեն, գիշերանոցով խոհանոց կիջներ, տաք ջրով կլվացվեր, հետո կբարձրանար սենյակ և սուրճը խմելե և նախաճաշը ընելե հետո կհագվեր և կերթար ածիլվելու։ Հետո հաճույքով, հանդարտությամբ և վստահությամբ, ինչպես մեկը, որ խորապես գիտե, թե իր ներկայությունը մեծապես ցանկալի է, կերթար այն սրճարանները, ուր կրնար ընկերներու հանդիպիլ: Այնտեղ, խոսակցություններու ընթացքին, կպատահեր, որ տարեց արհեսատվորներ վիճեին Բարպային հետ, բայց միշտ Խաչիկի խոսքը կշիռ կունենար։ Բարպան երբեք չէր գոռոզացած իր վայելած վստահությամբ, բայց այն օրեն ի վեր, որ զգաց իր ընկերներու վստահության մեջ աննշմարելի վարանում, խորապես վշտացավ և ինքն ալ իր կարգին դարձավ վերասլաց։ Անոր սիրտը կարծես փակվեր էր, և ճիշտ այն օրերուն, երբ ընկերները մատնվեր էին նյութական դժվարություններու — բարեկեցիկ արհեստավորներու լեցուն տուներն իսկ սկսեր էին պարպվիլ — և մտահոգ էին, մանավանդ, գալիք օրերու մասին, Բարպան կարծես թե բացակա էր, ամեն պարագային անիկա ցրված միտքով, գրեթե անուշադիր կլսեր ընկերներու գանգատները։<noinclude></noinclude> ma794l8dhk32lashgbcd6yj4mtrn2oj Էջ:Բարպա Խաչիկ.djvu/476 104 42977 396193 122322 2026-09-16T16:09:34Z LetterBot 3069 (via JWB) 396193 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>—Թող անցընեն,— ըսավ Բարպան՝ անմեղ մարդու hանհգստությամբ։ Վերահսկիչը պահ մը առանձին խոսելե հետո պաշտոն— յային հետ, մոտեցավ ՄիՀրանին։ —Վերջին անգամ երբ է, որ սահմանեն անցած եք Ֆրանսա։ —Առաջին անգամ է, որ կճամւիորդեմ,— ըսավ Միհ— բանը։ —Սուտ մի խոսիք, ավելորդ է,— ըսավ վերահսկիչը խստությամբ,— շատ լավ ֆրանսերեն կխոսիք գաղթականի համար։ —Ինչո՞ւ սուտ խոսիմ,— հարեց ՄիՀրանը հազիվ զըսպ— ված բարկութունով։ ֊ Այդ արևելքցիներու սովորությունն է• սկզբունքով սուտ կխոսին։ —Ինչո՞ւ, ինձ կվիրավորեք,— ըսավ ՄիՀրանը՝ ձայնը բարձրացնելով։ Վերահսկիչր տաքացավ և ձեոքովը նավահանգստի կող¬ մը ցույց տայլով՝ գոչեց. —Բավական է… եթե պարոնը դժգոհ է Ֆրանայեն, կխնդրեմ… վերագարձեք ուրտեղեն որ եկած եք։ Բայց այդ միջոցին երկրորդ պաշտոնյան, որ ուրիշ սըն֊ դուկ մը կքններ, տեսնելով կարմիր կտորի մը ծալքը, որը կարծեց արևելյան շալ կամ որևէ նման բան, բացականչեց. —Ա՛հ, ահ… ՎերաՀսկիչը գնաց պաշտոնյային մոտ։ Բարպան թեթև մը խոժոռած կհետևեր քննությանը, բայց երբ պաշտոնյան ձեոքը դրավ այդ կարմիր ծրարին վրա, վաղուց ի վեր անհետացած ժպիտը ճառագայթեց անոր դեմ— քին վրա։ Պաշտոնյան կտորը քաշեց և բանալով, ապշությամբ տե¬ սավ, որ ձեռք բերածը գունատված և իր ծալքերուն վրա ժանգով մաշված ֆրանսիական դրոշակ մըն էր։ Բայց անիկա, փոխանակ մեղմանալու, ջղագրգռվեցավ։ Թերևս այն պատճառով, որ պստիկ մնաց, կամ անոր հա֊ մար, որ համարեց, թե այդ դրոշակի ներկայությունը կծած¬ 472<noinclude></noinclude> 0ih3lw5o8qvg8y0kigyhuwub2z4malx Էջ:Բարպա Խաչիկ.djvu/477 104 42980 396194 200147 2026-09-16T16:09:36Z LetterBot 3069 (via JWB) 396194 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կեր իրավմաբ որևէ ապօրեն բան։ Այդ էր նաև, անշուշտ վերահսկիչին կարծիքը, որովհետև անիկա կտրուկ ձայնով հրամայեց. —Մանրամասն քննութենե անցունել գույքերը և զննել այդ մարդոց վրա, կինն ալ, որ իրենց կընկերանա։ Այլևս լուռ, Միհրանը, Բարպան և Վիկտորյան հետևեցան այդ մանրակրկիտ քննության։ Անոնք մեկ֊մեկ անցան խուղարկության խուցը և վերադարձան։ Բարպային դեմքին վրայեն անհետացեր Էր այլևս ժպիտը, և տեսակ մը անորոշ երկյուղ քրտինք թափել կուտար իրեն։ Անիկա կորսնցուցեր Էր իր ինքնավստահությունը և, կարծես թե, պատրաստ կըսպասեր ամեն տեսակ աղետի։ Երբ, վերջապես, այդ բացառիկ քննությունր վերջացավ, ոչ միայն մյուս ճամփորդները, այլև սըմսարները մեկնած Էին: Անոնք երեքով դուրս ելան մաքսատունեն և Անգլիացիներու քարափին վրա, ուր իրենց իրեղենները տեղափոխած Էին, մնացին շվարած։ Անոնք դառնորեն զգացին, որ օտար և անծանոթ երկրի մեջ են, անտերանտիրական, որոնց հանդեպ ոչ ոք պարտավորություն չունի։ Այդ հառաջացած ժամուն ճամփորդները սակավ Էին, երբեմն հարբած նավաստիներու խումբեր կանցնեին երգելով։ Նավահանգիստի ցուրտ օդը կպարուրեր անոնց հոգնած մարմինները սարսուռ պատճառելով։ Երկինքը դժգույն Էր քաղաքի Էլեկտրական լույսերու անսովոր շողովը, եհեռուեն անոնց կհասներ նավահանգստային մեծ քաղաքին եռուզեռի աղմուկը և սուրացող տաքսիներու ու տրամվայներու խուլ դղրդյունը։ Վերջապես, առանձին մարդ մը, որ կանցներ, ուշադրությամբ նայեցավ այդ մոլորված մարգոց և ինքնաբերաբար հետաքրքրվեցավ անոնց վիճակով։ Անոր ցուցմունքներով և առաջնորդությամբ Բարպան և Միհրանը փոխադրեցին իրերը և պահ գրին նավահանգստի պահեստի տունը, իրենց մոտ պահելով միայն ձեռքի կապոցները։ Երբ ամեն ինչ կարգադրվեցավ, Միհրանը ֆրանսերեն, իսկ Վիկտորյան հունարեն շնորհակալություն հայտնեցին անծանոթին, որ իր ճամփան շարունակեց, իրենց հանձնա—<noinclude></noinclude> gqriw55gf4abuoyu59ewk1ainiygi80 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/478 104 42981 396195 122318 2026-09-16T16:09:37Z LetterBot 3069 (via JWB) 396195 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>րարելե հետո, որ տաքսի մը վերցնեն և երթան «Հոտել դը լա փոստը»։ —Թանկ չէ, և այնտեղ հանգիստ կըլլաք,— ըսավ անցորդը։ Անոնք երեքը լուռ սպասեցին քարափին վրա։ Քիչ հետո, երբ անցնող տաքսի մը կեցուցին, Բարպան իր ծանր լռությունը խզեց և ըսավ Միհրանին. —Մեյ մը գրպանդ նայե. ան մեկն ալ դրամդ գողցած չըլլա… Միհրանը ձեռքովը շոշափեց գրպանը և մրմնջեց. — Ո՛չ, Բարպա, քովս Է… ⁂ Անոնք քանի մը օր մնացին Մարսիլիա, առանց որևէ անհրաժեշտության, և այդ օրերու ընթացքին, միջերկրական այդ Գեղեցիկ քաղաքին մեջ անոնք զմայլանքով և շլացումով վայելեցին եվրոպական մեծ քաղաքի մը գրավիչ կյանքը։ Ամեն ինչ հրապուրիչ և գեղեցիկ էր իրենց համար։ Շնորհիվ անծանոթ անցորդի տված տեղեկության, անոնք տեղավորված էին քաղաքին կեդրոնը, Կանըբիեռեն ոչ֊հեռու հանգստավետ և մաքուր հյուրանոց մը, ուր վերցուցեր էին երեք մեծ պատուհաններով լուսավորված սենյակ մը. այնտեղ զույգ մը մահճակալներ կային, իսկ Միհրանին համար գրեր էին ծալվող երրորդ մահճակալ մը։ Առավոտյան կանուխ, արևի լույսով ողողված, կելլեին անկողինեն։ Վիկտորյան կհարդարեր սենյակը և ներքին հրճվանք կզգար, երթ մուճակներովը կսահեր հղկուն պարկետին վրա, որը հյուրանոցի ծառան կփայլեցներ ամեն օր: —Մաքրության ըսելիք չկա,— կըսեր Վիկտորյան, որ ստացեր Էր իր հին օրերուն հանգիստ դեմքը, և որուն հոգին լեցվեր Էր լավատեսությամբ։ Բարպայի կարգադրությամբ, ամեն առավոտ նախաճաշիկր կխնդրեին հյուրանոցեն. անիկա Միհրանին հետ հաշիվ մը ըրեր Էր և գիտեր, որ իրենց մոտ եղած դրամը լայնորեն կբավեր Փարիզ հասնելու համար։ Անիկա չէր սիրեր<noinclude></noinclude> p4yjw29uhwgrdqgnxpq098tcnehjo9x Էջ:Բարպա Խաչիկ.djvu/117 104 42983 395886 103249 2026-09-16T15:58:41Z LetterBot 3069 (via JWB) 395886 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>վազեց գնաց մորեղբորը մոտ։ Անիկա կուզեր որևէ կերպով հայտնել իր զգացումները, երբ անսովոր տեսարան մը ուշադրությունը գրավեց։ Ժայռոտ երկրամաս մը, կարմրորակ հողերով, կարծես հանկարծ ցցվեր էր իրենց առաջ և կուգար դեպի շոգենավը։ Քանի այդ երկրամասը կմոտենար իրենց, կդառնար իր մեկ կողին վրա, հետզհետե Միհրանը կտեսներ տուներ, պարտեզներ, փողոցներ և, վերջապես, մարդիկ։ — Կընալը կղզին է,— ըսավ մորեղբայրը։ Շոգենավը հևալով և իր երկու կողերու անիվներով ճերմակ փրփուրներ բարձրացնելով կանգ առավ նավամատույցին աոաջ։ Վարի կամրջակեն շատեր դուրս եկան։ Միհրանը իր ամբողջ ուշտդրությունը սևեռեր էր՝ տեսնելու համար, որ այն հրաշալի աղջիկը դուրս պիտի գա՞ թե ոչ։ Եվ երբ շոգենավը ճամփա ելավ, մեծ շունչ մը քաշեց։ Հաջորդաբար ուրիշ կղզիներ՝ Բուրգազ, Հեյբելի, հայտնվեցան, եկան շոգենավին վրա, կարծես իրենց առանձքին վրա դառնալով։ Երբ Բարպան հայտնեց, որ շուտով մեծ կղզի կհասնին, Միհրանը ուզեց ստուգել։ Աղջիկը նույն տեղն էր իր հորը հետ։ Եվ միայն այն իրողությունը, թե իրենց հետ նույն կղզին պիտի իջնեն, լիուլի բավարարեց Միհրանը և այլևս հանդարտ մնաց մորեղբորը քով։ Երբ, վերջապես, հասան Մեծ կղզի, Բարպան և Միհրանը իջան շոգենավի սանդուղներեն, անցան նավամատույցը և ոտք դրին հաստատ հողի վրա։ Միհրանը տեսավ սպիտակազգեստ աղջիկը, հորը և ուրիշ բարձրահասակ բաց ֊մանիշակագույն զգեստ հագած կնոջ մը հետ, անոնք կհեռանային ճամփուն վրա՝ խոսակցելով։ Բարպան կանգ առավ և մեկու մը հարցուց Մերասյեդի Զարեհ էֆենդիին տունը։ Այդ միջոցին տեսիլքը անհետացավ: <center> </center> Բարպան և Միհրանը անցան մաքուր փողոցներե, որոնց երկու կողմերը գեղեցիկ վիլլաներ իրենց կանանչ փեղկերով կամ նարնջագույն, կապույտ և կարմիր շերտավոր կտավե արևարգելներով կպարզեին դրախտային կյանք մը։<noinclude></noinclude> dw3ilp2qe8z4xsspr9tnc28g5n6exen Էջ:Բարպա Խաչիկ.djvu/482 104 42987 396200 127261 2026-09-16T16:09:45Z LetterBot 3069 (via JWB) 396200 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>դը, և Բարպան անմիջապես հասկցավ, որ հակառակ տա — րիքի տարբերության, այդ երիտասարդը հեղինակություն ուներ մյուսներու վրա։ —Ե՞րբ եք հասեր, ընկեր Տրդատ, — հարցուց տարիքոտ հայերեն մեկը։ —Երեկ իրիկուն, կեսգիշերին… —Ուրեմն ճի՞շ տ Է… —Այո՛ ճիշտ Է,— ըսավ, ուրախ ձայնով, երիտասարդը, — ո՞ւր եք հավաքվել… Եվ այդպես խոսելով անոնք դուրս եկան։ Երբ Միհրանը և Վիկտորյան իջան հյուրասենյակ, Բար— պան, չի կրնալով համբերել, ըսավ անոնց. —Դարձյալ Հայաստանի մեջ բան մը պատահեր Է։ Միհրանը դարձավ ուշադիր։ —Աղեկ բան մը պատահեր…ուրախ֊ուրախ կխո— սեին… Միհրանը սեղանի վրայեն վերցուց օրվան թերթերր և նայեցավ, թե ի՞նչ նորություն կար օտար երկիրներու լուրե֊ րեն. բայց անիկա հեքը չէր գտներ որևէ լուրի, որ ուղղա֊ կի կամ անուղղակի վերաբերեր Հայաստանին։ Մյուս կող֊ մանե, Վիկտորյան կշտապեր. անիկա մտադիր էր կեսօրե ետքը, առանձնութենե օգտվելով—Բարպան և Միհրանը կեր֊ թային ամբողջ օրը պտույտներ կընեին քաղաքին մեջ և շըր— ջակայքր,— քանի մը կտոր բան լվալու համար։ Անիկա սքանչացած Էր այն թանով, որ իրենց իսկ սենյակին մեշ տաք և պաղ ջուրը կհոսեր առատությամբ, իսկ երեկոները, նոյեմթերյան զով գիշերներու պատճառով կեդրոնական ջե֊ ռուցման վառարաններր կտաքնային և որոնց վրա գաղ֊ տագողի, Բարպայի քնելեն հետո, կրնար լվացածը չորցը֊ նել։ Բարպան խստիվ պատվիրեր Էր Վիկտորյային՝ լվացքի համար չօգտվիլ հոսող տաք ջուրեն, համարելով այդ ան¬ պատշաճ բան, թայց Վիկտորյան, այս անգամ մտադիր Էր չհնազանդիլ Բարպա յին։ Վիկտորյան ամեն անգամ ապշությամբ կանդրադառնար, թե ինչպես մարդկային հնարամտությունը ստեղծեր Էր դյու֊ րություններ ամեն գործի համար։ Այս երկրին մեջ ապրիլը 478<noinclude></noinclude> je6nokaqjfi2qcvp9g3q9dhqe122cb2 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/479 104 42988 396196 122328 2026-09-16T16:09:39Z LetterBot 3069 (via JWB) 396196 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>՚փցուն խնայողություններ ընել, և հակառակ որ երկու նա֊՝ խաճաշիկը կբավեր երեքնուն համար, ինչ որ Վիկտորյային հաստատ կարծիքն էր, անիկա կպատվիրեր, երբ մատը էլեկտրական կոճակի վրա դնելե հետո սպասյակը կներկա¬ յանար. —Երեք նախաճաշ։ Անոնք կհիանային փոքրիկ, ոսկեզօծ ճերմակ հացիկնե— րուն վրա , կարագին վրա, ծառայողներու արագաշարժու¬ թյան և քաղաքավարության և առհասարակ հյուրանոցի մեծ թե փոքր պաշտոնեության բարյացակամության և սիրալի— րության վրա։ Եթե երբեմն Բարպայի հիշողության կներկայանար մաքսատան տհաճ տեսարանը։ անիկա կամ կվանր միտքեն այ հիշողությունը, կա՛մ այգդ կվերագրեր մյուս ճամփորդ֊ ներու գործած ապօրինություններուն և միջնորդներու խա— բեություններուն, որոնք «մարդոց» կասկած ներշնչեր էին։ Մարսիլիա ժամանելուն երկրորդ առավոտն իսկ Բարպան Միհրանին հետ գնաց գլխարկ մը գնելու, երբ փորձի համար կակուղ գլխարկ մը դնելով նայեցավ հայելիին մեջ, Բար¬ պան բացականչեց. —Չեմ ուզեր, Միհրա՚ն, սարդելաճի դարձա… Իսկ երբ կլոր գլխարկ մը դրավ, Բարպան ինքզինքը տե¬ սավ Ղալաթիո որոշ թաղերուն կասկածելի միշնորդներու կերպարանքով։ Վերջապես որոշեց առայժմ կասքեթ մը կրել։ Բարպան բարեմտությամբ կժպտեր՝ վերհիշելով «գլուխը փոխելու» այդ անհաջող փորձերը, կապավիներ իր մութ գույն կասքեթին,որուն ճկուն եզրերը կհարմարեին իր գըլ— խին, և որուն ճակատի վիզիերին տակ կապաստանեին իր ամչցող աչքերը։ Նախաճաշեն հետո Բարպան Միհրանին հետ դուրս կել¬ լեր։ Անիկա կառաջարկեր կնոջը իրենց ընկերանալ, բայց Վիկտորյան կմերժեր է ըսելով, թե հազար բան ունի ընելիք: Անոնք երկուքով կերթային Կանըբիեռ, հրճվանքով կդիտեին ծովախորշին մեջ ծփացող զբոսանավերը, որոնք կերթե֊ վեկեին Մոնտե Քրիստոյի կղզիի և զանազան ուրիշ զբոսա— վայրերու և Կանըբիեռի միջև։ Բարպան երեխայի հափշտա֊ 475<noinclude></noinclude> 40hsjtp78kjjb4s39kk233ii09dnc9g Էջ:Բարպա Խաչիկ.djvu/123 104 43004 395888 103864 2026-09-16T15:58:52Z LetterBot 3069 (via JWB) 395888 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>հյուրընկալ քաղաքավարությամբ։ Երբ հյուրերը նստեցան, անիկա կանչեց վարդագույն աղջիկը, որ քիչ հեռու կթափառեր։ — Մաննի՛կ,— կանչեց ան և Միհրանին դառնալով՝ հարցուց․— ներեցեք, ինչպե՞ս է ձեր անունը։ — Միհրան,— գոչեց ան հանկարծ, ինքն ալ զարմացած իր ձայնեն։ — Մաննի՛կ,— կրկնեց Արտակը, երբ աղջիկը մոտեցավ,— Միհրանին հետ գնա, ցույց տուր պարտեզը մինչև հայրս գա։ Հետո դարձավ Բարպային, սիրալիրություն մը ըսելու համար, բայց Բարպան գրպանեն հանեց թերթը և առանց խոսք մը ընելու, բայց ժպտուն, արձակեց երիտասարդը։ Ա՜հ, ինչպես Միհրանը կատեր իր ֆեսը և երկար տաբատը, երբ կաղացող աղջկան հետ կքալեր կողք-կողքի, պարտեզին արահետներուն մեջ։ Անոնք, նախ, քանի մը րոպե լուռ մնացին, հետո աղջիկը կանգ առավ, նայեցավ Միհրանին և ժպտելով հարցուց․ — Դուն լեզու չունի՞ս, կատուն կերե՞ր է․․․ Միհրանն ալ խնդաց, բայց հուզումով։ — Ի՞նչ է անունդ։ — Միհրան։ — Ա՜հ, վա՜յ,— գոչեց աղջիկը,— կարծես գյուտ մը ընելով,— իմ անունս ալ Մաննիկ է, մեր երկուքին անունները կսկին Մ—ով, ասիկա աղեկ նշան է։ — Օրիորդ Մաննի՛կ,— ըսավ Միհրանը։ Բայց վարդագույն աղջիկը խնդաց բարձրաձայն և գոչեց. — Օրիորդ Մաննի՜կ․․․ դեռ ի՜նչ․․․ Բացի սպասուհիները և խոհարարը, ամենքը ինձի Մաննիկ կըսեն։ — Մաննի՛կ,— ըսավ Միհրանը բռնազբոսիկ ձայնով, հիշելով Վիկտորյային՝ համարձակության համար տված խորհուրդները,— Մաննիկ, դուն Զարեհ էֆենդիին աղջի՞կն ես։ — Ոչ,— ըսավ անիկա՝ հանկարծ լրջանալով․— ես հայր չունիմ, մայրս Զարեհ էֆենդիին ազգական է։ — Ուրեմն, դուն տունեն չե՞ս․․․ — Ինչպես չէ․ ես մորս հետ կբնակիմ Զարեհ էֆենդիին տունը․ անոր ալ մոբար կըսեմ․ իսկ դո՞ւ։<noinclude></noinclude> 6zu6fotqlwjfu7fhp32pykv7ir5tmc7 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/124 104 43005 395889 103989 2026-09-16T15:58:54Z LetterBot 3069 (via JWB) 395889 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>— Բարպան իմ մորեղբայրս է։ — Ո՞վ է Բարպան, ան մա՞րդը, ինչո՞ւ մոբար չես ըսեր․ կտեսնես, երբ իմ մոբարը գա, համարձակե Բարպա ըսել, քեզի աղվոր դաս մը կուտա։ Մոբարը չի սիրեր, որ թրքերեն խոսքեր գործածենք։ Միհրանը չառարկեց, որ Բարպա բառը թրքերեն չէ, այլ հունարեն։ Վարդագույն աղջիկը այնքան շուտով մտերմացավ Միհրանին հետ, որ սկսավ հայտնապես ծաղրել անոր ֆեսը և տաբստը. — Մայրիկիդ ըսե, որ քեզի գլխարկ մը առնե և կարճ տաբատ մը, այդ օձիքդ ալ ավելորդ է, կարծես թե փայտ մը կլլեր ես․․․ — Ես մայրիկ չունիմ,— ըսավ Միհրանը՝ սրտնեղած։ — Ես ալ հայր չունիմ,— ըսավ Մաննիկը, կրկին լրջանալով։ —Շատոնց մեռած է, ես չեմ հիշեր հայրիկս, միայն կենդանագիրը տեսած եմ։ Միհրանը վատությամբ չի խոսեցավ իր հորը մասին։ Այդ միջոցին ճերմակ շունը հևալով եկավ իրենց ետևեն, բայց անիկա այլևս զինաթավ էր և հեզացած, բայց Միհրանը անոր արյունոտ աչքերուն մեջ տեսավ հերսոտ ակնարկ մը։ — Հովա՛զ, Հովա՛ զ,— ըսավ Մաննիկը և իր փափուկ և մանրիկ ձեռքը դրավ շանը մազոտ գլխին վրա։ Միհրանը ուզեց նույնը ընել, և շունը կատաղորեն, բայց զուսպ մռնչեց։ — Պետք չէ բարկանալ Հովազին դեմ,— ըսավ Մաննիկը աղերսական շեշտով, անիկա կարծես անհանգիստ էր, որ շունը անքաղաքավար վերաբերմունք ցույց կուտար հյուրերու,— անիկա չի սիրեր օտար մարդիկը, բայց երբ քանի մը անգամ քեզ տեսնե, կտեսնես․․․ Դուք այս կղզի՞ն կբնակիք,— հարցուց Մաննիկը քաղցր ձայնով։ — Ո՛չ,— պատասխանեց Միհրանը,— այսօր մորեղբայրս հատուկ եկեր է գործի համար։ — Այդ չեղավ,— ըսավ Մաննիկը՝ հուսախաբ,— ես ալ<noinclude></noinclude> nwuli2oziuhgdfgtn2x04vn9exmry7w Էջ:Բարպա Խաչիկ.djvu/125 104 43006 395890 103990 2026-09-16T15:58:55Z LetterBot 3069 (via JWB) 395890 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>մտածեցի, որ իմ կավալիերս կըլլաս․ ես շատ կուզեմ կավալիեր ունենալ, դու չե՞ս ուզեր․․․ — Կուզեմ,— ըսավ Միհրանը՝ առանց որոշ գիտնալու թե ի՞նչ էր կավալիեր ըլլալը։ Մաննիկը իր հյուրը տարավ ցանկապատին առաջ, և պահ մը հենված անոր՝ դիտեցին ծովը։ — Ես շատ շուտ կհոգնիմ,— ըսավ Մաննիկը,— ես կուզեմ, որ կավալիեր ունենամ, որպեսզի թևը մտնեմ, երբ հոգնիմ։ Մայրիկս ալ շուտ կհոգնի և մոբարին թևը կբռնե, երբ պտույտի կերթանք․ ես ալ կուզեմ Արտակին թևը մտնել, բայց անիկա չի սիրեր ինձի։ Մաննիկի աչքերը տխրեցան և դարձան դեպի Միհրանը ներուժ նայվածքով։ — Կկարծե՞ս, որ չի սիրեր ինձ․․․— ըսավ ան շշուկով։ Միհրանը կուզեր ըսել, թե այդպես բան անկարելի է, բայց շվարած մնաց․ և արդեն Մաննիկը միտքը փոխեց և սկսավ ծիծաղել։ — Ինչո՞ւ քեզ այդպես հագվեցուցեր են․․․ անպատճառ պետք է փոխես․․․ ա՜հ, մոբարս կուգա կոր մայրիկիս հետ․․․ Մաննիկը կաղալով վազեց դեպի դուռը։ Միհրանը քանի մը քայլ հեռուեն հետևեցավ Մաննիկին։ Զարեհ էֆենդին տանը մուտքի սանդուղներուն վրա թողուց ազգականուհին, գլխարկը և ձեռնոցները հանձնեց սպասուհիին և հապճեպով եկավ Բարպային մոտ։ — Բարև՛, բարև՛,— ըսավ անիկա և երկու ձեռքերով բռնեց Բարպային ձեռքը և ուժով թոթվելով ավելցուց, մինչ մորուքի ծայրը կցցվեր դեպի Խաչիկը․— աս ի՞նչ անուշ հով փչեր է, Խաչի՛կ, մեզի այցելության եկեր ես․․․ ի՜նչ աղեկ մտածեր ես, հապա՜․․․ անցյալ օր տիկինին կըսեի․ ամառը անցնելու վրա է, մեր Խաչիկը մեյ մը չերևաց։ Բարպան իր ամբողջ արժեքին մեջ հասկնալով Ճիզվիտին կեղծավորությունը, ակնհայտնի կերպով գոհ էր, որովհետև անիկա կմտածեր, թե Զարեհ էֆենդիի այդ վարմունքը կդյուրացներ իր այցելության նպատակի իրագործումը։ — Երբ սպասուհին ըսավ, թե մեկը եկեր է գործի համար,— հարեց Զարեհ էֆենդին,— անկեղծ ըսելով՝<noinclude></noinclude> 0m5mfvx0kwq3am1pttvwpgc7rrfoft7 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/126 104 43007 395891 103991 2026-09-16T15:58:57Z LetterBot 3069 (via JWB) 395891 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>դժգոհեցա։ Մեկ կիրակի մը ունինք, գործերե հեռու, հանգստանալու համար, բայց երբ քեզի տեսա, աչքերուս չհավատացի․ մեր Խաչի՜կը, ըսի, մեր բարեկամն է և բարի եկեր է, հազար բարով։ — Գործի մը համար եկեր եմ,— ըսավ Բարպան, մեկ հոնքը բարձրացնելով։ Զարեհ էֆենդին նստեցավ նստարանին վրա և հրավիրեց Բարպան, որ նստի․ հետո դառնալով Միհրանին, որ այդ պահուն եկավ մորեղբորը մոտ, հարցուց. — Ո՞վ է այս սիրուն երիտասարդը։ — Քրոջս տղան է,— ըսավ Բարպան և գրպանեն հանեց մետաղյա ծխախոտի տուփը։ — Քու պատվական անունդ ի՞նչ է, երիտասարդ,— ըսավ Ճիզվիտը՝ դեպի Միհրանը դառնալով և ցուցամատը և միջնամատը երկարեց անոր։ — Միհրան Դեմիրճյան,— ըսավ պատանին և, մինչև մազերուն արմատները կարմրելով, սեղմեց Զարեհ էֆենդիին մատները։ — Ի՜նչ գեղեցիկ անուն,— գոչեց Զարեհը,— Միհր, արևի աստվածն է, մեր պատմության հեթանոսական փառապանծ անուններեն մեկը․ տղաս, նայե որ արժանի ըլլաս այդ անունին։ Բայց նշմարելով, որ Բարպան սիգարեթ մը կոլորեր, ձեռքովը փակեց անոր տուփը և արգելք ըլլալով՝ գոչեց․ — Խաչի՛կ, ի՜նչ կընես, հիմակ մեզի սիգարեթներ կբերեն։ Եվ անիկա ձեռքերովը ծափ տվավ։ Սպասուհին երևցավ հեռուեն։ — Մեզի մեյ—մեկ սուրճ և Բաֆրայի սիգարեթներ բեր,— ըսավ Զարեհ էֆենդին անոր։ — Ես գործի համար եմ եկեր,— ըսավ կրկին Բարպան։ Բայց Զարեհ էֆենդին, որ, անշուշտ, իր միտքը ուներ, բացականչեց․ — Դեռ ժամանակ ունինք գործի վրա խոսելու. հիմակ քեզի պես պատվական բարեկամ մը եկեր է, և գո՜րծ, գո՜րծ։ Ամեն բան իր տեղը կերթա, Խաչի՜կ, քիչ մը շուրջ բոլորդ<noinclude></noinclude> 8ophc3aqszl8e0ig1af0y9xhqrwyvqs Էջ:Բարպա Խաչիկ.djvu/127 104 43008 395892 104012 2026-09-16T15:58:58Z LetterBot 3069 (via JWB) 395892 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>նայե, օդ մը առ, նստինք, խոսինք ասկե-անկե, հետո գործի համար ալ ժամանակ կգտնենք,— և ընդոստ Միհրանին դառնալով՝ ըսավ․ — Ո՞ր դպրոցը կերթա այս համակրելի երիտասարդը։ Միհրանին սիրտը բռնված թռչունի պես թպրտաց կուրծքին մեջ։ Բարպան, նախ, պահ մը լուռ մնաց, հետո, իբր անկարևոր խնդիր, կարծես ի միջի այլոց, ըսավ․ — Կուզեմ կոր ֆրերներուն կոլեջը դնել։ — Ա՜հ․․․ հա՜․․․— բացականչեց Զարեհ էֆենդին․ հետո տեսնելով, որ Բարպան ավելի բան չըսավ, ավելցուց․— Է՜հ, խոսե՞ր ես կոլեջի տեսուչին։ — Այո՛,— ըսավ Բարպան,— դժվարություններ կան։ — Կհասկնամ,— պատասխանեց Զարեհ էֆենդին, կարծես ինքն ալ օրինավոր գտնելով այդ․ անիկա պահ մը լուռ նայեցավ Միհրանին և Բարպային, հետո ավելցուց․— Լավ գաղափար ես ունեցեր, Խաչի՛կ, տղան ընդունակ կերևա կոր։ Մեր Արտակն ալ կոլեջ կերթա։ Հիմակ մեզի համար ամենեն կարևորը ֆրանսերենն է։ Այդ է բանալին ամեն բանի։ Է՛հ, ի՞նչ դժվարություններ կան։ Դպրոցի վարձքը ծա՞նր է քեզ համար։ — Այդ չէ,— ըսավ Բարպան,— Միհրանին կրթության համար բերնես կկտրեմ, կուտամ։ — Չէ՛, եթե այդ է, քեզի կօգնեմ,— ըսավ Ճիզվիտը աչքերը կկոցելով, ինչպես եթե երկուքին մեջ եղած գաղտնիքի մը մասին խոսեր։ Բայց Բարպան բողոքեց և հայտնեց, որ օգնության պետք չուներ։ — Հա՛,— ըսավ Զարեհ էֆենդին, կարծես նոր խելք ընելով,— դասակարգի խնդի՞ր կընեն կոր․ ճիշտ ըսելով, Խաչի՛կ, իրավունք ալ ունին․ մեզմե ոչ մեկը չուզեր, որ իր տղան ասդիեն—անդիեն հավաքված հերգելեներու հետ — ներողություն, ստահակներու հետ — քով—քովի նստի, անոնցմե գեշ խոսքեր և գեշ բաներ սորվի․․․ բայց այդ բոլորը ձեզի համար չէ, այդ ալ կհասկնամ․․․ Բայց, Խաչի՛կ,— ըսավ<noinclude></noinclude> t8pnzz5kvtafv1zv0sg4ftd6ivl4n1h Էջ:Բարպա Խաչիկ.djvu/128 104 43009 395893 104013 2026-09-16T15:59:00Z LetterBot 3069 (via JWB) 395893 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>Ճիզվիտը հետզհետե ավելի եռանդով,— շիտակը, քեզի դեմ վշտացած եմ։ Բարպան հարցական նայեցավ Զարեհ էֆենդիին։ — Դուն ատանկ խնդիր մը ունիս, ինչո՞ւ ինձի բան մը չես ըսեր, պատահա՞ծ է, որ ինձմե բան մը ուզես և ես ալ մերժեմ․ այդ չեղավ, Խաչի՛կ, շիտակը ըսելով, չեղավ․․․ Ավագ ֆրերը իմ մտերիմ բարեկամս է, մեկ խոսքս երկուք չըներ, վաղը առտու, գործի գալե առաջ, կերթամ, կտեսնեմ և ամեն ինչ կկարգադրեմ։ Եվ Միհրանին դառնալով՝ ավելցուց. — Իսկ դո՞ւն, գո՞հ ես, տղա՛ս։ — Այո՛,— ըսավ Միհրանը շառագունելով և մոտեցավ Ճիզվիտին ձեռքը համբուրելու համար։ Բայց ան մերժեց ձեռքը, որ դրավ պատանիին ուսին և հայրաբար խրատեց. — Քու շնորհակալությունդ ան կըլլա, որ դուն փութաջան և շնորհքով աշակերտ ըլլաս,— ըսավ ան և ավելցուց, կարծես Բարպայեն գաղտնի․— կըսես մոբարիդ, որ քեզ Շթայնի մագազինը տանի, վայելուչ զգեստ և գլխարկ առնե․․․ Ճիշտ է, որ,— ըսավ ան Բարպային դառնալով,— դպրոցի աշակերտները համազգեստ ունին, բայց կիրակի և տոն օրերուն համար և, վերջապես, ընդհանրապես․․․ Բարպան՝ քիչ մը նեղված, լուռ համաձայնեցավ։ Միհրանի ուրախության չափը չի կար․ թեև հագուստին և ֆեսին համար եղած դիտողությունը սիրտը նեղեց, բայց անիկա ներքնապես համաձայն էր Զարեհ էֆենդիին հետ և արդեն դեռ շոգենավին վրա զգացեր էր իր հագուստ-կապուստին ծիծաղելիությունը։ Այդ միջոցին սպասուհին եկավ, ափսեով բերելով սուրճերը և սիկարեթները, երբ անիկա սեղանին վրա կզետեղեր բերածը, Զարեհ էֆենդին հարցուց անոր. — Ինչպե՞ս է այս առավոտ տիկինը։ — Աղեկ է,— ըսավ սպասուհին քմծիծաղով։ — Ուրեմն կըսես իմ կողմես տիկինին, որ այսօր ճաշի հյուրեր ունինք։ Վահեվանյան էֆենդին պիտի, գա, հա՜, աղեկ միտքս ինկավ․ լուր ղրկեցեք Գալուստ աղային, թող ճաշի հրամե, մեր գործեն է,— ըսավ ան՝ Բարպային<noinclude></noinclude> 22ddssh3v30nrdj3gs4yfb4jj7h6wzz Էջ:Բարպա Խաչիկ.djvu/129 104 43010 395894 104014 2026-09-16T15:59:01Z LetterBot 3069 (via JWB) 395894 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>դառնալով, Ֆընդըգլը արհեստանոց ուներ․ հիմակ գործե քաշված է, ժամանակին շատ դրամ վաստակած է, շատ փորձառու մարդ է, շատ-շատ բան գիտե։ Բարպան ըսավ, թե ինքը ճաշի չի կրնար մնալ։ — Գալը ձեր ձեռքն էր,— ըսավ Զարեհ էֆենդին,— երթալը ձեր ձեռքը չէ․․․ Բարպան գլուխը շարժեց մերժողաբար։ Բայց Զարեհ էֆենդին, առանց ուշադրություն ընելու, կրկին դարձավ սպասուհիին։ — Նիկոլան կարմրախայտերը բերա՞վ,— հարցուց անիկա։ — Այո՛,— ըսավ սպասուհին և պարապ ափսեն վերցնելով գնաց։ Բարպան անգամ մըն ալ ըսավ, թե գործի համար եկած է, կուզե խոսիլ և մեկնիլ։ Զարեհ էֆենդին ժամացույցը հանեց և նայելով ըսավ. — Արդեն հիմակ շոգենավ չի կա քաղաք վերադարձող։ Դուք կղզիին մեջ գերի բռնված եք։ Առաջին շոգենավը կմեկնի կեսօրե ետքը, եվրոպական ժամը 4-ին։ Բարպան այդ չէր նախատեսած։ — Ես չոճուխին հետ լոգանթա կերթամ,— ըսավ ան սրտնեղած,— գործս վերջացնեմ, երթանք, ես չի մտածեցի շոգենավ ըլլալու մասին։ — Է՜հ, դուն ալ կկարծես, որ ինձ եկած հյուրին կթողում, որ ճաշարան երթա՞,— ըսավ Զարեհ էֆենդին՝ վշտացած երևույթ առնելով․․․— Ի՞նչ կա, Խաչի՛կ, կարծես թե ինձ դեմ բան մը ունիս․․․ տասը տարիեն ավելի է միասին կաշխատինք, օր մը օրանց պատիվ չես ըրեր ինձ սեղանակից ըլալու. այսօր աղեկ առիթ է․․․ Միասին ի՞նչ օրեր ենք անցուցեր. ես միշտ կըսեմ, որ եթե Խաչիկի նման օգնական մը չունենայի, թերևս ընկղմեի. ես քու հարգդ գիտեմ, Խաչի՛կ, նպատակ մը ունիմ, անոր ալ հասնիմ, ալ փրկություն է ինձ համար. այն ատեն ա՛լ դուն աչքս նայե։ Բարպան հանգիստ չէր․ անիկա կզգար, որ բռնված էր բարդ թակարդի մը մեջ, և ինչ որ կըներ դուրս գալու համար, ավելի կբռնվեր։<noinclude></noinclude> dj5z4l6allyr6b61jmmqdo4g4h1d22y Էջ:Բարպա Խաչիկ.djvu/130 104 43011 395895 104015 2026-09-16T15:59:05Z LetterBot 3069 (via JWB) 395895 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>Այդ միջոցին Միհրանը, բոլորովին անտեղյակ Բարպային և Զարեհ էֆենդիին թաքուն մտահոգություններուն, բոլոր հոգվովը կցանկար հասկնալ, թե ինչո՞ւ տանտիրոջ այդ ջերմ հյուրասիրության անիկա ցույց կուտար գրեթե կոպիտ դիմադրություն և անքաղաքավարի մերժում։ «Բարեբախտաբար,— կմտածեր անիկա,— շոգենավ չի կա»։ Միհրանը անչափ հետաքրքիր էր ավելի խորը մխրճվելու այդ հեքիաթային կյանքին մեջ, մտնելու տունը, տեսնելու տիկինը, որ կերևակայեր անմատչելի բարձրության վրա, և, մանավանդ, կրկին խոսելու Մաննիկին հետ, որուն փոսիկներով ժպիտը սիրտը գերեր էր, հակառակ որ դեռ քեն պահած էր անոր՝ սանդուղներու վրա արձակած քրքիջին համար, երբ իրենք դռան առաջքն էին։ Բարպան և Զարեհ էֆենդին իրենց սուրճ կխմեին և կծխեին, բայց Միհրանը զգաց, որ մորեղբայրը համակերպած չէր կացության։ Վերջապես, կրկին Զարեհ էֆենդին խզեց լռությունը և Միհրանին դառնալով՝ ըսավ․ — Այս երիտասարդը, անշուշտ, կձանձրանա կոր․ գնա՛, պտույտ մ'ըրե, տղա՛ս, պարտեզին մեջ։ Հիմակ Արտակը կուգա, մորը քովն է. քիչ մը անհանգիստ է տիկինը, իսկ Մաննիկը ո՞ւր է,— ըսավ ան՝ գլուխը դարձնելով պարտեզին խորություններուն և աչքերով որոնելով վարդագույն աղջիկը։ — Զարմանալի աղջիկ է Մաննիկը,— ավելցուց անիկա,— միշտ կգանգատի, որ իրեն տարեկից ընկեր չունի և երբ հիմակ մեկը կա, անհետացեր է։ Երբ Միհրանը հեռացավ, Բարպան ըսավ. — Իմ ըսելիքս Ապոստոլին համար է։ — Է՜, գուշակեցի, խեղճ տղան,— ըսավ Զարեհ էֆենդին, երկու ձեռքերը իրար միացնելով և բիբերը վեր բարձրացնելով։ — Մինչև հիմակ,— ըսավ Բարպան,— մեր տղաքը հոգացին. երկու անգամ մեր մեջը հանգանակություն ըրինք և դրամը հանձնեցինք մորը։ Բժիշկ, դեղ, բան մը պակաս չրինք։<noinclude></noinclude> r6w8ojuh1urnshp2ewkhdgpryh4e944 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/132 104 43013 395896 104017 2026-09-16T15:59:08Z LetterBot 3069 (via JWB) 395896 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>մեկ ծարն ալ մեզի կդպչի,— ըսավ Բարպան,— մենք ուզենք, չուզենք համերաշխ ենք։ Զարեհ էֆենդիին մատներու շարժումը արագացավ, բայց անիկա իր սրտնեղությունը զսպեց և ըսավ հաշտարար ձայնով․ — Խաչի՛կ, ես քեզի կճանչնամ, դուն ոսկի սիրտ ունիս, բայց, չի վշտանաս, քիչ մը միամիտ ես։ Քու պակասություններեդ մեկն ալ — ո՞վ պակասություն չունի, ամենքս ալ հողեղեն ենք — այն է, որ շատ ականջ կկախես Վասիլին։ Խաչի՛կ, տե՛ս, ես քեզի բարեկամաբար կխոսիմ։ Վասիլը վտանգավոր մարդ է, անոր միտքը բոլորովին ուրիշ է։ Քու միտքիդ անկյունեն անգամ չանցնիր, թե Վասիլը ի՞նչ որոմ կուզե ցանել արհեստավորներուն մեջ։ Դուն գիտես, թե ինչպես, հին բարի ժամանակները, գործատերը և աշխատավորները հոր և որդու պես կապրեին։ Ի՞նչ գեշություն կար։ Ճիշտ է, ժամանակները փոխված են, մենք ուստա Հայրապետ չենք, բայց նորեն հաշտ կրնանք ապրիլ։ Վտանգը ամեն տեղ կրնա պատահիլ,— ըսավ Ճիզվիտը, պահ մը լուռ մնալե հետո,— տանը մեջ ալ կրնա պատահիլ․․․ Օգներ եք խեղճ Ապոստոլին, աղեկ ըրեր եք, ես բրավո կըսեմ, կծափահարեմ․․․ Եթե պետք ըլլա, բանով մը ես ալ կմասնակցիմ, բայց Վասիլին ըրածը ուրիշ բան է, սա սկիզբն է երկանց․․․ Բարպան ուզեց խոսիլ, բայց Զարեհ էֆենդին միջամտեց․ — Այդ տեսակ բան մը եղած ատեն, դուն պետք էր, որ առաջուց խորհուրդ հարցնեիր․․․ ամեն օր իրար կտեսնեինք, դրամ պետք էր՝ կուտայի․ չէ՛, ատ չեղավ, Դըրջանին բանվորները խառնվելիք չունին մեր ներքին գործերուն մեջ։ Բարպան կրկին ուզեց խոսիլ, Զարեհ էֆենդին արգիլեց․ — Ապոստոլին խնդիրը պատրվակ է,— ըսավ ան,— ձեռքդ սրտիդ վրա դիր և անկեղծ ըսե․ Վասիլին ի՞նչ հոգն է խեղճ տղուն վիճակը։ — Պատրվակ չէ, առիթ է,— ըսավ Բարպան։ — Հա՛, աղեկ որ դուն կըսես կոր պատրվակ, առիթ նույն բանն է։ Վասիլի պես խառնակիչներու համար ամբողջ խնդիրը այն է, որ բան մը մատներնուն փաթաթեն, ամեն<noinclude></noinclude> 74iva61682sgj7454qtbr6ji02tb226 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/133 104 43014 395897 104018 2026-09-16T15:59:09Z LetterBot 3069 (via JWB) 395897 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>բան տակնուվրա ընեն․․․ ես հոտը կառնեմ կոր,— ըսավ Զարեհ էֆենդին լուրջ շեշտով,— ես գիտեմ, թե Դըրջանին փորի ցավը ինչն է․․․ — Դըրջանը այս գործին մեջ դեր չունի,— ըսավ Բարպան՝ ձայնը բարձրացնելով,— ուրիշ անգամ մերիններն ալ մասնակցած են անոնց հանգանակություններուն։ Ասիկա արհեստավորներուն մեջ փոխադարձ․․․ Զարեհ էֆենդին մատը բարձրացուց և կտրեց Բարպային խոսքը․ — Ճի՛շտ մատդ վերքին վրա դրիր, այդ փոխադարձը վտանգավոր բառ է. ինչ գեշություն, որ կա, այդ փոխադարձեն կելլա։ Այդքանը կբավե․․․ Ես հասկնալիքս հասկցա։ Կզարմանա՞ս կոր, Խաչի՛կ, զարմացիր, դեռ շատ կզարմանաս, երբ գիտնաս, որ կրակի հետ կխաղաս կոր․․․ անշուշտ, առանց գիտնալու։ Այդ բառը պայթուցիկ է, ատ ձեր հնարածը չէ, շատ հեռուներեն կուգա, օտար ապրանք է․․․ Բարպան՝ իրավամբ ապշած, կնայեր Զարեհ էֆենդիին, բայց վերջապես սթափվեցավ։ — Մենք իրարու խոսք չենք հասկնար կոր,— ըսավ ան,— իմ ըսածս պարզ բան է․ չեմ գիտեր ուրտեղեն կհանեք կոր, որ այդ վտանգավոր խոսք է, պայթուցիկ է, դեռ չեմ գիտեր ինչ։ Երբե՞ն ի վեր հանցանք է իրար օգնելը։ Բարպային խոսած ատեն Զարեհ էֆենդին գլուխը կշարժեր, ինչպես մեկը, որ խոսակցին ամեն մեկ խոսքին մեջ իր լսածին ոչ թե ժխտումը, այլ հաստատությունը կգտնե․ վերջապես, անիկա շողոմ լեզվով ըսավ․ — Է՜հ, տղաս, իմ աս միրուքս կյանքի փորձառության մեջ ճերմկած է․ մենք, եթե կուզես, երկու ժամանակներու մեջտեղ կեցած մարդիկ ենք, որովհետև մեր երկիրն ալ այդպես է։ Մենք թե՛ Ասիա ենք, թե՛ Եվրոպա, թե՛ Հին ժամանակ։ Բայց, եթե շիտակը կուզես, ո՛չ մեկն ենք, ո՛չ մյուսը։ Օրինակ, էսնաֆություն չի կա, ինչո՞ւ, ոչ թե մենք ատանկ ուզեր ենք, այլ որովհետև ժամանակի պահանջն է։ Իսկ եվրոպական երկիրներու մեջ, ուր նույնպես էսնաֆություն կար ժամանակին և հիմակ չի կա, ուրիշ արհեստակցական ընկերություններ կազմված են։ Ատոնք աղվոր բաներ են, ես ալ<noinclude></noinclude> t3rfvved15s55d5cl0oyvegtaq4yifr Էջ:Բարպա Խաչիկ.djvu/134 104 43015 395898 104020 2026-09-16T15:59:11Z LetterBot 3069 (via JWB) 395898 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>գիտեմ, բայց մեր մեջ չանցնիր։ Քու Վասիլիդ ականջին այլընդայլո բաներ մը հասեր են, բայց խելքը չի հասնիր կոր, որ աստեղ մեծ ֆապրիքաներ չի կան։ Մենք ալ օր մը մեր ֆապրիքաները կունենանք, հարյուրներով բանվոր կունենանք, ան ատեն ասպարեզը բաց է։ Ըրեք ինչ որ կրնաք, «սահման քաջաց, զենք յուրյանց»․․․ ան ատեն ձեր հասակը կտեսնենք, բայց այսօր այդ բաներուն խոսքը ընելը անգամ հանցանք է։ Ժամանակները հղի են, թողեք, որ ծնելիքը իր օրին ծնի։ — Իմ խելքս ատ բաներուն չի հասնիր կոր,— ըսավ Խաչիկը։ — Տղա՛ս,— հարեց Զարեհ էֆենդին ավելի եռանդով,— մենք աս երկրին մեջ բուռ մը մարզիկ ենք, որ ակռաներնիս սեղմած, մեր արյունեն արյուն քաշելով կդիմանանք կոր հույներու, ֆրենկներու մրցումին։ Իսկ ինչ որ ավելի կարևոր է, թուրքերու մրցումը կսկսի կոր․ հուրիյեթեն ի վեր թուրքերը փոխված են, հիմակ առևտրի ճամփան բռնած են, վաղը մյուս օր ֆաբրիքաներ կբանան։ Ճիշտ է, դեռ ատ գործերուն մեջ խակ են, բայց կհասուննան և հետո, կառավարությունը նեցուկ է իրենց։ Գիտե՞ս ինչ կպատահի, երբ թուրք աոևտրականները սկսին ճակատ֊ճակատի մրցիլ մեզ հետ․․․ Բարպային մտքին մեջ երկմտություն առաջ եկավ։ Անիկա խոր հառաչեց, թաշկինակովը ճակատը սրբեց և ըսավ անհաստատ ձայնով․ — Ես եկեր եմ Ապոստոլին համար, ուրիշ բան չեմ գիտեր։ Այդ միջոցին Զարեհ էֆենդին ցնցվեցավ, և ճերմակ շունը սկսավ վազել դեպի դուռը։ — Վահեվանյան էֆենդին է,— ըսավ ան,— օսմանյան խորհրդարանի անդամ,— և ընդառաջ գնաց հյուրին։ Բարպան կտագնապեր, որ դեռ ըսելիքը չէր ըսած, ինչպես որ համաձայներ էր ըսել՝ Վասիլի հետ խորհրդակցելե հետո։ Մյուս կողմանե, փուշերու վրա էր։ Իր ամբողջ ուզածը այն էր, որ ըսելիքը ըսեր, դուրս գար, ազատ շունչ քաշեր։ Բայց Զարեհ էֆենդին հյուրը կբերեր դեպի մայրիները։ Երբ անոնք սեղանին առաջ հասան, Բարպան ոտքի ելավ։<noinclude></noinclude> mm3zuxq49m4ftgznnpvr965efn46yku Էջ:Բարպա Խաչիկ.djvu/135 104 43016 395899 104021 2026-09-16T15:59:12Z LetterBot 3069 (via JWB) 395899 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>— Ձեզ ներկայացնեմ մեր առաջնակարգ արհեստավորներեն մեկը,— ըսավ անիկա Վահեվանյանին, ես պիտի ըսեի՝ իր գործին մեջ արտիստ մը և, ինչ֊որ թանկագին է, ազնիվ մարդ մը, որ պատիվը ունիմ․․․ և հաճույքը իմ բարեկամներուս — և դուք գիտեք, թե որքան դժվարահաճ եմ․․․— թվին մեջ հաշվելու։ Վահեվանյանը անմիջապես ըմբռնեց, որ Զարեհ էֆենդիին խոսքերը կեղծիք էին, բայց և միևնույն ատեն մտածեց, որ այդ կեղծիքը իր լուրջ պատճառներն ուներ և ըստ այնմ վարվեցավ։ Գարեգին Վահեվանյան բարձրահասակ և գեր մարդ մըն էր․ քիչ մը հևացող, և որ կարծես կսկսեր համակերպիլ տարեց մարդ ըլլալու վիճակին։ Անոր դեմքը, սակայն, պահած էր երիտասարդական արտահայտություն մը իր ոսկեշրջանակ ակնոցի ետև ծածկած երազուն աչքերով և ճակատին վրա ընկնող մազերու փունջով, որոնք կցրվեին անփութորեն, երբ ֆեսը հաներ։ Էրզրումի ջոջ ընտանիքի մը զավակը, անիկա սուլթանական ռեժիմի ժամանակ, նախ՝ հնչակյան, հետո՝ դաշնակցական, մասնակցեր էր տեռորիստական գործերու, բայց և հաջողեր էր փախուստ տալ Թուրքիայեն և ապաստանիր Զվիցերիա։ Օսմանյան սահմանադրության հռչակումեն հետո վերադարձեր էր Պոլիս և անգամ ընտրվեր էր Էրզրումի վիլայեթեն։ Անիկա այժմ ապշությամբ կմտածեր իր նախկին տեռորիստական գործունեության մասին և կհանդիսնար չափավոր մարդ, ուզելով շահիլ պետական մարդու համբավ։ Բայց ան միևնույն ատեն որոշած էր մեծագույն օգուտը քաղել այն առիթներեն, որ սահմանադրական Թուրքիան և իր մեբուսի դիրքը կընծայեին իրեն։ Այդ միջոցին Գարեգին Վահեվանյանը կբնակեր Մեծ կղզի, առաջին կարգի հյուրանոց մը, ուր իջած էին նաև ամերիկացի դրամատերերու գործակալներ՝ ուսումնասիրելու համար Անատոլուի մեջ երկաթուղագիծ շինելու ծրագիրը։ Ամերիկյան ձեռնարկաթյունը մրցակցության մեջ էր ոչ միայն գերմանական ընկերության հետ, որ շատոնց հաստատվեր էր Թուրքիո մեջ, այլև ֆրանսիական ընկերության մը հետ, որ բոլորովին տարբեր ծրագիր մը կուզեր իրագործել։ Այս երեք<noinclude></noinclude> luzi98sr3ff5gz5mpm6tdarq38qrv7j Էջ:Բարպա Խաչիկ.djvu/137 104 43031 395900 104030 2026-09-16T15:59:15Z LetterBot 3069 (via JWB) 395900 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>Զարեհ էֆենդին մանրամասն բացատրեց Ապոստոլին արկածը, և՛ հայ, և՛ հույն, երկու արհեստանոցներու աշխատավորներու ձեռնարկած հանգանակությունը։ Հետո հայտնեց, թե ինքը անհարմար կգտներ, որ Դըրջանը կամ անոր մարդիկը իրենց քիթը մտցնեին իր աշխատանոցին մեջ պատահած դեպքի մը առիթով։ Բարպան լուռ կլսեր, բայց իր ուշադրութենեն չի վրիպեցավ, որ Վահեվանյանը հետզհետե հետաքրքրվեցավ։ — Թույլ կուտա՞ք,— ըսավ Վահեվանյանը Զարեհին,— որ քանի մը հարցումներ ուղղեմ մեր բարեկամին։ — Կաղաչեմ, Գարեգին էֆենդի, կաղաչեմ,— մրմնջեց Զարեհը։ Վահեվանյանը մտերմական ձև մը առավ և իրանը դեպի առաջ հակելով հարցուց Բարպային. — Ուրեմն, երկաթագործ բանվորները հարկ եղած ատեն կմիանան որևէ նպատակի մը շուրջ։ — Միայն երկաթագործները չեն,— ըսավ Բարպան,— մեր գործի մեջ ատաղձագործներ ունինք, ներկող, կահավորող, լվացող․․․ ամենքն ալ կմիանան երբ պետք ըլավ: — Ուրեմն, ընկերություն կազմած ե՞ք։ —Ո՛չ,— ըսավ Բարպան,— կազմված և տևական ընկերություն դեռ չունինք։ — Բայց, թերևս,— առարկեց Վահեվանյանը,— ձեր արհեստավոր ընկերները անհատապես կպատկանին քաղաքական կազմակերպություններու։ — Ո՛չ, այդպես բան չի կա,— ըսավ Բարպան։ — Թերևս գաղտնի կպահեն։ — Մեր արհեստավորները գաղտնիք չունին իրարու համար,— ըսավ Բարպան։— Ատանկ բաներու ետևե չեն, ես ամենքն ալ կճանչնամ, ատանկ միտք մը եթե ունենային, ինձի կխոսեին։ — Այդ ճիշտ է,— միջամտեց Զարեհ էֆենդին, երկու ձեռքերը իրար շփելով,— Խաչիկը ամենուն վստահությունը կվայելե, այդ է պատճառը, որ Բարպա կկոչեն զինքը: — Բարպա՞, ինչո՞ւ Բարպա և ոչ թե քեռի,— հարցուց Վահեվանյանը։<noinclude></noinclude> f3ydtura36fmgjgduyfl5udtwju51o8 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/142 104 43505 395901 104038 2026-09-16T15:59:24Z LetterBot 3069 (via JWB) 395901 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>մարդիկ կանա․․․ Մեյ-մեկ բաժակ և՞ս,— հարցուց ան Խաչիկին և Վահեվանյանին և գնաց ցած սեղանին առաջ։ — Ձեր կենա'ցը,— ըսավ ան՝ Խաչիկին և Վահեվանյանին դիմելով փոխնիփոխ, և երբ բաժակները պարպվեցան, անիկա ըսավ.— անուշ հրամեցեք․ ձեզ նման պատվական հյուրերը անպակաս ըլլան, այդ է, շիտակը, իմ միակ բաղձանքս։ Այդ միջոցին երկրորդ զանգակը հնչեց, և Արտակը Միհրանը առաջնորդեց ճաշասրահ։ — Սկզբունքով հակառակ եմ,— ըսավ Զարեհ էֆենդին,— նույնիսկ բանվորներու աղեկության համար։ Պետք է հետևանքին մտածել, եթե ես կենսաթոշակներ բաշխեմ, ըսենք թե կրցա ընել, բանվորները անհոգ կըլլան, անխոհեմ կվարվին և փոխանակ աշխատած ատեն նեղ օրի համար բան մը խնայելու, ամբողջ վաստակածնին կծախսեն․ ատկե զատ ես չեմ ուզեր ծուլությունը քաջալերել, որ մայրն է բոլոր չարյաց․․․ Զարեհ էֆենդին Բարպայի մթագնած դեմքին վրա կորոներ իր ըսած «ակնհայտնի ճշմարտություններու» ազդեցությունը, երբ դռան մեջ երևցավ վարդագույն աղջիկը։ — Մաննի՛կ, կուգանք կոր,— ըսաՎ Զարեհ էֆենդին և ոտքի ելլելով, հյուրերը հրավիրեց դեպի ճաշասրահ: <center> </center> Բարպան մտնելով զով ճաշասրահը, զգաց այն հանգստավետությունը, այն անորոշելի հաճելիությունը, որ անոր պերճանքը կկազմեր։ Այնտեղ չի կար ոչ մեկ արտակարգ բան, ընդհակառակը, կահավորման և սարքավորման մեջ կտիրապետեր գիտակցական և ճաշակավոր պարզություն։ Սրահին ճակատի վրա կային ապակիով դռներ, որոնք կբացվեին ծովին նայող լայն պատշգամբի մը վրա, ուր ողորյա թիկնաթոռներ և հովանոցով պատսպարված սեղան մը կար։ Ճերմակ ստորներ կծածկեին երկու կողմերու պատուհանները, կաթնային լույս մը սփռելով սենյակին մեջ։ Ճաշի երկայն սեղանը ծածկված էր ճերմակ դամասե սփռոցով, որուն վրա դրված էին Լիմոժի հախճապակե<noinclude></noinclude> dglzfvnmr2ovkc308sw8zy7u33wspta Էջ:Բարպա Խաչիկ.djvu/146 104 43507 395903 104044 2026-09-16T15:59:30Z LetterBot 3069 (via JWB) 395903 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>որովհետև կմտածեր, թե Մաննիկը իր ընկերուհին էր և, կարծես, կյանքը այդպես պիտի շարունակվեր։ Երբեմն անիկա գաղտագողի կնայեր Արուսյակին, որուն գերանուրբ էությունը այնքան անմատչելի կթվեր Միհրանին, որ չէր զգար անոր գեղեցկությունը։ — Դուն հավնեցա՞ր Արուսյակին,— շշնջաց Մաննիկը։ — Ես քեզի հավնեցա,— ըսավ Միհրանը։ Մաննիկը խնդաց․ բոլոր նայվածքները սևեռեցան սեղանին այդ կողմը, և Միհրանը շառագունեցավ։ Մաննիկը իր կարգին լրջացավ և խոր ու երկար նայեցավ Միհրանին։ — Արուսյակը նշանված է,— ըսավ ան՝ թեթև մը հառաչելով։ — Ես ալ, երբ տասնութ տարեկան ըլլամ, պիտի նշանվիմ․․․ Բայց որո՞ւ հետ, որո՞ւ հետ։ Մամաս կուզե, որ Արտակին հետ նշանվիմ, բայց Արտակը ինձի կկախե․․․ Մամաս կըսե, թե հանցանքը իմս է․ ինչո՞ւ. ան է, որ կարևորություն չի տար ինձի, ատանկ նշանած կըլլա՞․․․ Մամային սաստող ակնարկը լռության դատապարտեց Մաննիկը, որ կսկսեր շշուկով խոսիլ, բայց հետզհետե ձայնը կբարձրացներ։ Մինչ այդ խոսակցությունը արծարծվեր էր սեղանին վերի կողմը։ Գալուստ աղան էր, որ կխոսեր, ուղղվելով երբեմն Բարպային, երբեմն Զարեհ էֆենդիին։ — Ֆրենկի հետ գործ ունենալը ուրիշ բան է,— կըսեր ան,— ուզած գինդ կուտան, ժամանակին ալ կվճարեն, վերեսիյե ըսված բանը չունին, ասոնց քով արդարություն կա։ — Արդարութենեն աղվոր բան կա՞ այս աշխարհիս մեջ,— ըսավ Զարեհ էֆենդին՝ համոզված երևույթով։ Գալուստ աղան ուրախ էր նոր խոսակից ունենալուն։ Անիկա շատ անգամներ պատմած էր, թե ինչպես ինքը հիչեն առաջ եկած մարդ էր։ Բայց այս անգամ նոր լսող մը կար. Բարպային հետաքրքրությունը զինքը պերճախոս կդարձներ։ — Դպրոց ալ գացած էի,— ըսավ Գալուստ աղան,— բայց շուները չերթան ատանկ դպրոց։ Ողորմած հոգի հայրս— լուսերու մեջ պառկի— խեղճ մարդ էր, հազիվ թե<noinclude></noinclude> hr15x3xvo0os8hxau6roxowjwfznnvh Էջ:Բարպա Խաչիկ.djvu/147 104 43508 395904 200102 2026-09-16T15:59:32Z LetterBot 3069 (via JWB) 395904 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>չոր հացի մը փարա կհաներ, ախտեր էր, ան ալ էյուպի մեջ։ Ես ոտքիս դնելիք ոտնաման մը չունեի, նալըններով դպրոց կերթայի մարս ալ թուրքերուն տունը լվացք կըներ․․․ հե՜յ գիտի ժամանակներ․․․ Վահեվանյանը, դառնալով դեպի Գալուստ աղան, քանի մը հարցումներ ուղղեց․ — Մորեղբայր մը ունեի, Դեմիրճի Թադոս կըսեին, սամաթիացի էր. մորս մահեն ետքը ինձի քովը առավ, գործի մտցուց․ «Ծո՛,— ըսավ անիկա,— ամենեն առաջ հացի մը փարան հանելու ճամփան գտնելու է։ Ուսմունքը ի՞նչ պիտի ընես, տիրացու պիտի ըլլա՞ս, մի վարժապետ»։ Շիտակը ըսելով, մորեղբայրս աղեկություն ըրավ ինձի։ Ետքը ուստա Հովսեփին քով մտա․ երբ ամուսնացա, չոլուխ—չոճուխի տեր եղա, խալֆա էի։ Ուստան ամեն գործերը ինձ կվստահեր։ Զարեհ էֆենդին բաժակները լեցուց և ոտքի կանգնելով ըսավ․ — Այս գավաթը պարպենք Գալուստ աղայի կենացը, որ աղքատության մեջ ծնելով, հաջողեր էր մեծատուն դառնալ շնորհիվ իր աշխատասիրության և խնայասեր ըլլալուն․․․ Բարեկամներ,— ըսավ ան, բաժակը կարկառելով,— Գալուստ աղան, որ այսօր մեր պատվական ազգայիններեն մեկն է, երասանակներով գացեր է դպրոց, այս ի՞նչ կցուցնե․ ասիկա կցուցնե, որ մեր բախտը մեր ձեռքն է։ Մինչդեռ,— ավելցուց անիկա, պահ մը լռութենե հետո,— այսօրվան մեր արհեստավորները իրենց խելքը, միտքը դրեր են ուրիշ բաներու վրա, իրենց հույսը կապեր են մտացածին բաներու, ընկերություն, կազմակերպություն կըսեն, դեռ ուրիշ բաներ ալ կըսեն և ուշադրություն չեն ըներ իրենց գործին, իրենց առաջդիմության․ այդպե՞ս է, Խաչի՛կ,— ըսավ անիկա, հանկարծ Բարպային դառնալով։— Է՛հ, ուրեմն, խմենք, Գալուստ աղա, քու պատվական կենացդ։ — Կենդանություն և շնորհակալություն,— ըսավ Գալուստ աղան՝ ամեն կողմերե երկարած բաժակներու իր բաժակը զարնելով։ — Է՛հ, հիմակ քու պատմությունդ շարունակե,— ըսավ Զարեհ էֆենդին ծերունիին։<noinclude></noinclude> apltv0gdaohz4v8p7dnl9qjq3tsl6nh Էջ:Բարպա Խաչիկ.djvu/148 104 43509 395905 104048 2026-09-16T15:59:34Z LetterBot 3069 (via JWB) 395905 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>— Ի՞նչ պատմեմ. դուք գիտեք, որ մեր գործը թուրք վյուքելային հետ էր։ Ինչե՜ր, ինչե՜ր քաշած ենք ատոնց ձեռքեն։ Հիմակվան ժամանակը գործ ունենալը հարսնիք է, բայց ատ խավար օրերուն․․․ Վյուքելան աղեկություն մը ունի, որ պազարլըխ չըներ․ դեռ մեր ուզածեն էվելէվելոք, երկինք, երկիր կխոստանայինք, բայց երբ վճարելու ժամը կուգար, մեջտեղը մարդ չի կար․․․ Օղլում,— ըսավ Գալուստ աղան՝ Բարպային ուդղվելով,— փաշա, փոշայի դռներուն առաջ եսիր մուրացկան դարձած եմ, ուստա Հովսեփը երբ նեղը մնար, ինձի կղրկեր առնելիքներեն բան մը փրցնելու համար․ «Դուն բոլիթիքա ունեցող մարդ ես, անոնց լեզվեն կհասկնաս», կըսեր ինձի։ Սուտ խոսողին աչքը քոռնա, ատեն եղած է, որ փարա առնելու տեղ աղվոր ծեծ մը կերած եմ․․․ աս մազերս պարապ տեղը չեն ճերմկած, ինձմե քեզի կտակ. օր մը եթե ուզես քու գլխուդ գործի տեր ըլլալ, նայեք որ ատ շուն ու շնվորին հետ գործ չունենաս․․․ Կառքը էսնաֆը չառներ, հայու հետ ալ գործ չես ունենար․ մեր հարուստները այդ գստոն չունին, որ անձնական կառք ունենան․ աս ալ ըսենք, որ շատ սալթանաթ ալ չեն կընար ընել, գլուխնուն կզարնեն․․․ Հույները ավելի կճտորեն կոր, բայց նորեն ան չէ․․․ — Հիմակ, սահմանադրության հռչակումեն ի վեր,— միջամտեց Վահեվանյանը,— ամեն օսմանցի, առանց ազգի խտրության, կառք ալ կրնա ունենալ, սալթանաթ ալ կընե․ ո՞վ կհամարձակի գլխուն զարնել։ Գալուստ աղան այդ կարծիքին չէր։ Այդ մասին անվերջ վեճ կունենար Վահեվանյանին հետ, որուն երբեք չէր միջամտեր Զարեհ էֆենդին, բայց առանձին եղած ատեն երկուքին ալ իրավունք կուտար։ Ճաշը իր վերջավորության կմոտենար, և այժմ կխոսեին թուրք վյուքելայի անկումի հետևանքով հառաջ եկած տագնապի մասին։ — Լսեցի,— ըսավ Գալուստ աղան,— որ Արիստաքին հանրային պարտուց վարչության հետ կոնտրատ կապեր է՝ անոնց կառքերը շինելու և նորոգելու համար։ Զարեհ էֆենդին անզգալի ցնցում մը ունեցավ։<noinclude></noinclude> hbv1uki2fde6vs9xu9sbve75n3xfkq4 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/149 104 43510 395906 104080 2026-09-16T15:59:35Z LetterBot 3069 (via JWB) 395906 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>— Հաստա՞տ է,— ըսավ անիկա։ — Այո՛, հաստատ, ներսեն եղող մարդե իմացա։ Արյան ալիք մը բարձրացավ Ճիզվիտին գլուխը և գունավորեց անոր դժգույն դեմքը։ — Չի կրնար այդ գործին մեջեն ելլել,— ըսավ անիկա, կարծես ինքզինքը մխիթարելով։ Սպասուհին սեղանին վրա բերավ մրգեղեններ և յուրաքանչյուրին առաջ դրավ դեղնորակ, անթափանց բյուրեղյա թասեր՝ ջուրով լի, որուն երեսին կծփային դեղին վարդի երկու֊երեք թերթեր։ Միհրանը կնայեր իր թասին մեջ և կմտածեր, թե խմելու համար է․ Մաննիկը կզվարճանար դիտելով Միհրանի սխալմունքը, բայց խղճալով անոր վրա և փրկելու համար իր կավալիերը խայտառակութենե, ականջին շշնջաց․ — Մատներդ լվալու համար է։ Հետո անոր սորվեցուց, թե ինչպես պետք է կեղևե տանձը։ — Վերեն բռնե դանակը, կոթը ափիդ մեջ պետք է կռթնի․․․ պատառաքաղը նույնպես․ մամաս կըսե, որ մեկու մը ինչ աստիճանի մարդ ըլլալը սեղանին առաջք եղած ատեն կհասկցվի։ Միհրանը՝ քրտինք թափելով, փորձեց այդ պայմաններով մեջ տանձը կեղևել, բայց այդ անիծյալ տանձը կսահեր, կփախեր իր դանակի տակեն, մինչդեռ մյուսները հանգիստ շարժումներով այդ նույն գործը կկատարեին։ Կարծես թե տանձերը առանձին հնազանդությամբ կվարվեին անոնց պնակներուն մեջ։ Միայն Գալուստ աղան, առանց այլևայլի, մեկ ձեռքով վերցուց տանձը և, պինդ բռնած, սկսավ կեղևել սովորական ձևով․ իսկ Բարպան բոլորովին մերժեց տանձ վերցնել և ողկույզ մը խաղող դրավ իր պնակին մեջ։ Դեռ սեղանեն չէին ելած, երբ շունը սկսավ հաչել դռանը առաջ, ոչ թե կատաղությամբ, այլ մեղմ և ընդհատ հաչոցներով։ Զարեհ էֆենդին գլուխը երկարեց և ջանք ըրավ դիմացի պատուհանեն դուրսը տեսնել, ըսելով. — Անպատճառ Կյուլենցն է։ Սեղանին ծայրը, ուր Արտակը և Արուսյակը նստած էին,<noinclude></noinclude> lcg3cm1m67mtaq2xlnpfibhnsm6upnz Էջ:Բարպա Խաչիկ.djvu/151 104 43512 395908 104083 2026-09-16T15:59:41Z LetterBot 3069 (via JWB) 395908 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>կեփեին, այլև կհուսար ջախջախիչ հարված հասցնել իր մրցակցին՝ Արիստաքի էֆենդիին, ձեռք բերելով եվրոպական ընկերություններու, բայց մանավանդ ֆրանսիական դեսպանատան կառքերը իր արհեստանոցին մեջ նորոգելու մենաշնորհը։ Զարեհ էֆենդիին երազները դեռ շատ հեռուները կերթային․ անիկա մտադիր էր իր տղան ղրկել Եվրոպա, դարձնել ինժեներ, մտադիր էր մեքենայացման ենթարկել իր արհեստանոցը, վերածել ֆապրիքայի և մրցիլ եվրոպական պատրաստ կառքերու գիներուն հետ։ Այդ հեռավոր նպատակներ ու նախապատրաստության համար Զարեհ էֆենդին իր մեբուս բարեկամներուն մոտ ամեն առիթի կպաշտապաներ մաքսային օրենքներու խստացումը, և երբ օտարերկրացի չըլլար իրենց մեջ, բուռն կերպով կխոսեր օտարականներու դեմ։ — Մեր վաթանը,— կըսեր ան, ճոխ խնջույքներով ընթացքին, որ կկազմակերպեր մեբուսներու պատվին,— պետք է բարձրացնենք բոլոր միջոցներով։ Մենք ինչո՞ւ ետ պիտի մնանք Եվրոպայեն։ Թող կառավարությունը մեզ պաշտպանե, և տեսեք ինչ հրաշքներ կգործենք։ Ինչո՞ւ մենք մեր ֆաբրիկաները չպիտի ունենանք. եթե մենք մեր կառավարության աջակցությունը ունենանք, մենք ի վիճակի կըլլանք մրցելու եվրոպական ապրանքներու դեմ ոչ միայն Թուրքիո շուկային մեջ, այլև մեր դրացի երկիրներու շուկաներուն մեջ։ Իսկ երբ միայն թուրք մեբուսներ ըլլային, Զարեհ էֆենդին շողոմ լեզվով կբացատրեր հայ և թուրք համերաշխության առավելությունները առևտուրի և ապագա ճարտարարվեստի մեջ։ Բայց Զարեհ էֆենդին, սնուցանելով և մշակելով հանդերձ այս հեռավոր նպատակները, չէր կարող աչքաթող ընել իր անմիջական գործերը։ Թուրք ազնվականության անկումով հառաջ եկած տագնապը կարելի էր միայն դարմանել եվրոպացի և անոնց հետ կապ ունեցող հաճախորդներով, որովհետև իշխանության գլուխ անցած նոր թուրքերը դեռ փարթամության զգացումը չունեին, դեռ չէին հարստացած, դեռ չէին ամրացուցած իրենց դիրքերը։ Ուրեմն, Զարեհ էֆենդիի հաստատ համոզումով, Գևորգ<noinclude></noinclude> 2mv4p04eem3v44g99q4rm47um84dgli Էջ:Բարպա Խաչիկ.djvu/152 104 43514 395909 104275 2026-09-16T15:59:42Z LetterBot 3069 (via JWB) 395909 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>Կյուլենցի ամուսնությունն իր աղջկան անժխտելի առավելություններ կընծայեր իր՝ Դըրջանին դեմ, և անիկա որոշեր էր խորտակել բոլոր դիմադրությունները, որոնց գոյությունը կզգար։ Կինը՝ տիկին Մաքրինեն, և տղան՝ Արտակը, բացարձակ դեմ արտահայտվեր էին այդ ամուսնության, իսկ Արուսյակը կմնար կրավորական։ Երիտասարդ աղջիկը կյանքի վրա կնայեր անտարբերությամբ։ Անիկա չէր հետաքրքրվեր իր հորը գործերու վիճակով — այդ մասին հայրը խոսեր էր աղջկանը,— նյութական հարցերը համարելով անկարևոր։ Միշտ ունեցեր էր՝ ինչ որ փափագեր էր, և իր կարգին, փափագը չքացեր էր իր մեջ։ Մյուս կողմանե, ո՛չ տրամադիր էր և ո՛չ ալ ուժ ուներ որդեգրելու մորը և եղբորը դիմադրությունը։ Ինքը անձնական կարծիք չուներ այդ խնդրին մեջ, քանի որ համոզված էր, որ իր կարծիքը որևէ արժեք չի կրնար ունենալ այդ տեսակ խնդիրներու մեջ։ Թող մայրը և եղբայրը պայքարին հորը կամքին դեմ, և ինքը առաջուց համակերպած էր այդ պայքարի մեկ կամ մյուս ելքին։ Եթե ուզեին իր անկեղծ կարծիքը իմանալ, ինքը կըսեր, թե ոչ ոքի հետ կուզե ամուսնանալ։ Անիկա կնախընտրեր ապրիլ այդպես, ուշ ելլել անկողնեն, պարզ հագվիլ հետևելով հանդերձ նորաձևության, իջնել պարտեզ, քիչ մը կարդալ, կարճ պտույտներ ընել, թենիս խաղալ, և այդ բոլորին համար բավական էր եղբորը ընկերակցությունը, որ իր քրոջը սպասարկելու համար մանրակրկիտ և անխոնջ ուշադրություն ուներ։ Կային աղջիկներ, որ մեկը կսիրեին, ընտրյալ մը ունեին, այդ մասին լսեր էր և, մանավանդ, կարդացեր էր ֆրանսիական վեպերու մեջ, և այդ պատճառով անոնք կդիմադրեին իրենց ծնողքին։ Բայց ինքը այդպիսի սեր չուներ և չէր ալ կարող մտածել, թե երբևիցե կունենար։ Ճիշտ է, որ տեսակ մը խորշանք կզգար Կյուլենցի ֆիզիկական անձեն և չէր կարող պատկերացնել, որ այդ չեչոտ և մեծափոր մարդը իր ամուսինը պիտի ըլլար, և Արուսյակը ակամա սարսուռով կմտածեր ամուսնական կյանքի պարտադրած մտերմական դրություններու մասին, բայց տիկին Զարուհին ըսեր էր, թե այդ բաները կարևորություն չունին ամուսնության մեջ։<noinclude></noinclude> bxmxuw8wz3rvjeq3aiy358c04ajbr3w Էջ:Բարպա Խաչիկ.djvu/153 104 43516 395910 104276 2026-09-16T15:59:45Z LetterBot 3069 (via JWB) 395910 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>Առաջին րոպեին տիկին Զարուհին ոչ միայն հավաներ էր Զարեհ էֆենդիին, այլև կհանդիսանար քաջալերող և եռանդուն աջակից այդ ամուսնական ծրագրի հաջողության։ Տանը մեջ ինքն էր, որ ոգևորությունով կընդուներ Ժորժը— Գևորգին Ժորժ կըսեին իր մտերիմները,— կհյուրասիրեր, ճաշի և ընթրիքի կհրավիրեր, կջանար պտույտներ կազմակերպել, որոնց միջոցին կջանար երկու նշանածները մինակ թողուլ։ Անիկա կապահովցներ Ժորժը՝ Արուսյակին իր նշանածին հանդեպ ունեցած «քաղցր» զզացումներու մասին։ Տիկին Զարուհին կվստահեցներ Ժորժը, որ Արուսյակի առերևույթ ցրտությունը պետք է վերագրել երիտասարդ աղջկան առած դաստիարակության՝ այդ հպարտ մոր ձեռքին տակ, բայց, մանավանդ, անոր անփորձության և անմեղության։ Եվ թեպետ ան գիտեր Արուսյակի կրավորականությունը, բայց, նախազգուշության համար, կհորդորեր Ժորժը իր կարգին վերապահ ըլլալու։ Կենսուրախ և ինքնավստահ Կյուլենցը առանց այդ խորհուրդներու ալ մտատանջության մեջ չէր Արուսյակի մասին։ Անիկա սորված էր ավելի ուշադիր ըլլալ իր սեփական տրամադրության, քան թե այն կիներուն, որոնց հետ ժամանցներ ունեցած էր։ Անիկա առատաձեռնությամբ կամ թանկագին նվերներով կվարձատրեր կիները և ավելի երկար չէր մտածեր անոնց մասին։ Ճիշտ է, Կյուլենցը կանդրադառնար, որ Արուսյակի համար ունեցած զգացումը ուրիշ բնույթ ուներ, անիկա երբեմն նույնիսկ կզարմանար ինքզինքին վրա, թե ինչպես հրապուրվեցավ այդ նիհար և դժգույն աղջիկեն, որա հետ ամուսնանալուն մեջ որևէ շահ չուներ, բայց, վերջապես, կնոջ հանդեպ վերաբերմունքի սովորություններ ուներ, որոնք զինքը զերծ կպահեին այն մտատանջություններեն, որ նման դրությունը պետք էր ներշնչեր նվազ ինքնագոհ մարդու մը։ Բայց Կյուլենցը, իր նշանածեն հեռու, երբ կխորհեր անոր սև և բարակ հոնքերուն, անոր ճերմակ ճակատին և երկայն թարթիչներու արագ բաբախումին, սիրտը կլեցվեր հուզմունքով և իրեն համար դեռ անծանոթ ցանկություններով։ Բայց Արուսյակի ներկայության այդ զգացումները կմեղմանային, և անիկա անձնատուր կըլլար իր զվարթության և կխոսեր ու<noinclude></noinclude> 1g85mgods21leeeg42mylvyvo3aexks Էջ:Բարպա Խաչիկ.djvu/461 104 43517 396184 122356 2026-09-16T16:09:10Z LetterBot 3069 (via JWB) 396184 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կգործածեն կոր,— ըսավ խարտիշահերը տեղեն ելլելով։— Կրսեն կոր, որ պլեբիսիտ պիտի ըլլա, մեր՝ հայերուս քվեներուն պետք ունին… —Մենք ալ մեր քվեները պետք Է ծանր ծախենք։ Ֆեսճի Մելքոնը անայլայլ դեմքով կանգնած Էր դռանը մոտ, սեղանին առաջ և, կարծես թե, բան մր չէր լսեր։ Երբ աափրիչներեն մեկը ազատվելով Միհրանր հրավիրեց, ֆեսճին մատի շարժումով մը կանչեց սափրիչը և ըսավ խուլ ձայնով. —Առաջ ատ փիճերուն գործը կատարե, դեֆ ըրե, մերւսքս ելավ։ Բարպան արդեն նստած էր Հալելիի մը առաջ և կսափրվեր։ Միհրանը ընդոստ դարձավ ֆեսճիին և նայեցավ անոր, բայց ան միշտ անայլայլ էր, բայց ի պատասխան Միհրանի հարցական նայվածքին՝ անիկա ծանր արտևաՆունքը թարթեց արագ և թեթև մը հառաչեց։ Կես ժամ հետո, երբ Բարպան և Միհրանը իրենց վարձքը կդնեին արկղին մեջ, Բարպան ուզեց, հին սովորության համեմատ, խոսակցիլ ֆեսճիին հետ օրվա քաղաքական դեպ֊քերու մասին։ —Մելքոն աղա, ի՞նչ կրսես, հելլեններր առաջ են գացեր: —Աշխարհ է, ամեն բան կպատահի,— ըսավ ֆեսճին, հետո ավելցուց,— երթալ կա, ետ դառնալ ալ կա։ —Իզմիրը գրավեցին, հիմակ ալ կըսեն կոր, որ Պոլիսն ալ անոնց պիտի տրվի։ —Չէ՛, դահա ի՜նչ… — ըսավ Մելքոն աղան սրտնեղած։ —Ինչո՞ւս Է պետք, յա՜,— ըսավ Բարպան, ազդվելով Մելքոն աղայի տհաճութենեն,— ես շուտով պիտի երթամ աստեղեն… Ֆրանսա պիտի երթամ։ —Բարի ճանապարհ,— ըսավ ֆեսճին, արտևանունքը անգամ մըն ալ թարթելով: —Էհ, մնաս բարով, Մելքոն աղա,— ըսավ Բարպան և քայլ մը առավ դեպի դուռը։ Այն ատեն ֆեսճի Մելքոնը կակղեցավ, երկարորեն և հուզմունքով նայեցավ Բարպա Խաչիկին և, զինաթափ ըլլա֊<noinclude></noinclude> 19efs29d7t3vhsytw4qrb7b2ptezn8u Էջ:Բարպա Խաչիկ.djvu/462 104 43518 396185 103978 2026-09-16T16:09:11Z LetterBot 3069 (via JWB) 396185 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>լով անոր միամիտ հույսերուն առաջ, որոնց արտահայտությունը զգաց անոր խաժ աչքերուն մեջ, սիրտը փղձկեցավ և ձեռքը ֆեսին տանելով բարևելու համար, ըսավ քաղցր ձայնով. —Աստված մուրադիդ հասցնե, Բարպա՛, հող բռնես, ոսկի դառնա, բարի երթաս, ինձի ալ էվել—պակաս հելալ ըրե.<noinclude></noinclude> e3144t0nkyn6lfre48me8de9ciewihi Էջ:Բարպա Խաչիկ.djvu/463 104 43519 396186 103979 2026-09-16T16:09:13Z LetterBot 3069 (via JWB) 396186 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude> ԳԼՈԻԽ ՅՈԹԵՐՈՐԴ ՄեՏԵԿ «Սեն Նիկոլա» շոգենավը կանգնած էր Ղալաթիո քարափին մոտիկ և արդեն խարիսխ կբարձրացներ. շոգենավը կկրեր միջդաշնակից դրոշակը, բայց անոր նավապետը, օգնականները և բոլոր նավաստիները ռուսներ էին։ Ճամփորդներն ալ մեծ մասամբ ռուս տարագիրներ էին, բացի կամրջակին վրա գտնվող չորրորդ Կարգի ճամփորդները, որոնց մեջ, բացի ռուսները, կային հայ գաղթականներ։ Մեկնելու վրա եղող շոգենավի մը հատուկ իրարանցումին մեջ, երբ խարիսխը բարձրացնող անիվին շղթայի կռինչը՝ անկումներու համաչափ դղրդյունով, կխառնվեր բեռնաբարձ կռունկներու անվերջ և խլացուցիչ աղմուկին, Վիկտորյան կջանար իրենց հատկացված անկյունին մեջ տեղավորել իրերը և գիշերվան համար պառկելու տեղ պատրաստել։ Բարպան՝ շշմած, նստած էր արկղի մը վրա և անընդհատ ճակատի քրտինքը կսրբեր, հակառակ որ իրիկնային զով քամին կանցներ հոգնած և պարտասած ճամփորդներուն վրայեն, և անոնցմե ոմանք նույնիսկ կսարսռային անպատսպար կամրջակին վրա։ Միհրանը՝ մեկնումի տենդով կերթար֊կուգար, կանգ կառներ, պահ մը ուզելով օգնել Վիկտորյային, բայց զգալով իր անօգուտ ըլլալը, կրկին կհեռանար և անհամբեր կսպասեր, որ ուղեկիցները իջնեն, որոշվի, թե ով կա, ով չի կա իբր ճամփորդ և վերջապես ճամփա ելլեն։<noinclude></noinclude> kprjxx1pqmssrirmbtpt83p6kvaw4rb Էջ:Բարպա Խաչիկ.djvu/464 104 43520 396187 122357 2026-09-16T16:09:14Z LetterBot 3069 (via JWB) 396187 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Շքեղ վերջալույս մը կբոցավառեր Հորիզոնը։ Ամպերով կուտակումներու ետևեն անվերջ հրդեհներ կվառեին և կմարեին. Վոսփորի ալիքները իրենց գագաթներուն վրա, վառ վարդերու պես, կբարձրացնեին կարմրավուն ցոլքեր, որոնք ալիքներու անկումներուն հետ կվերածվեին ոսկե փոշիիա Ծովային հոտը՝ նոր կտրած ձմերուկի թարմաշունչ օդը, կբռներ մթնոլորտը, հաղթահարելով մեքենաներու յուղերու հոտին և նավաստներու խոհանոցի արտաբուրումներուն։ Հանկարծ խարիսխը բարձրացնող անիվին շղթաները անշարժացան, կռունկներն ալ լռեցին, կլսվեին միայն ողջերթի եկողներու և ճամփորդներու խաժամուժը, որոնք հետզհետե կնվազեինք քանի շոգենավին կողերուն ծփացող նավակները՝ մարդոցմով բեռնավորված, կհեռանային դեպի քարափ։ Բարպան դանդաղ շարժումներով գնաց շոգենավին եզերքր և Միհրանին քովը կանգնեցավ, երեսը դարձուցած քարափին։ Անսահմանելի և անտեղի տխրություն մը գրավեր Էր անոր հոգին։ Անհագ աչքերով կդիտեր ան քարափին վրա անցուդարձը, իրեն ընտանի պատկերներ և երևույթներ և հանկարծ անդիմադրելի փափագ ունեցավ, դուրս գալու, բարձրանալու Յուքսեք Կալդըրմեն, հասնելու տուն և երկարլու իր բազմոցին վրա, որան վրա, այնքան անգամներ, իր աշխատանքե հոգնած անգամները հանգստացեր, նոր ուժ և կորով ստացեր Էին… Այդ միջոցին Բարպան տեսավ, որ քարափը կհեռանար, դեռ շատ փոքր անջրպետ մը կբաժներ զինքը իր հայրենի քաղաքի ափեն, բայց արդեն անիկա անմատչելի Էր. այդ ափին վրա, որ մեղմորեն, բայց անվրեպ կերպով կհեռանար, ան թողուցեր Էր իր երիտասարդությունը, իր վարպետ արհեստավորի արժանավոր կյանքը, իր հին ու նոր ընկերները և նաև իր վշտերը և զայրույթները։ Թողելով այդ բոլորը, լավը և վատը, Բարպան, կարծես թե, պարպվեր Էր իր բովանդակութենեն, իր Էականութենեն։ Հանկարծ ան զգաց անսահման հոգնություն և վհատություն։ Կարծես թե այն գաղափարը, որ մղեր Էր զինքը հայրենի երկիրր թողուլ անվերադարձ, որը պետք Է լեցներ նոր բովանդակությամբ իր թափուր էությունը, կնսեմանար, անարժեք կդառնար կար-<noinclude></noinclude> cin40u8uq2y8lgg2d76eq3xhclpxy5x Էջ:Բարպա Խաչիկ.djvu/466 104 43522 396188 103982 2026-09-16T16:09:17Z LetterBot 3069 (via JWB) 396188 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ակնկալություններով և միտքը՝ անհանգիստ, բազմատեսակ հետաքրքրություններով։ Գրավման բանակներու գարշապարներուն տակ, ստրկացած քաղաքը կտարածվեր Վոսփորի երկու ափերուն վրա, կեղծ ադամանդներով զարդարված պչրուհիի մը նման։ Սլացիկ մինարեները՝ մզկիթներու գմբեթներով, միանալով նոճիի խումբերուն հետ, կարծես անջատ ծաղկեփունջեր կկազմեին և հետզհետե կմթագնեին։ Գիշերը կիջներ այդ բոլորին վբա սև պատանքի պես։ Բյուզանդական պարիսպներու մնացորդները, դեղին և փտած ատամներու նման, ինչպես զմռսված գազանի երախի մեջ, կցցեին իրենց ժանիքները, անսահմանորեն անզոր, բայց քարացած, հոշոտելու արտահայտության մեջ։ Շոգենավը անզգալիորեն դարձավ իր վրա. առանց իրենց տեղեն շարժվելու Բարպան և Միհրանը տեսան մթնշաղին մեջ յոթ բլուրներր, ծանրաբեռնված անհամար տուներով, ցավերով, ահով և վիշտերով։ Վերջին անդամ մըն ալ երկուքն ալ կրկին անցանք թեև տարբեր ճամփաներե, իրենց ընտանի փաղոցներեն, տեսան անկյուններ և սրճարաններ, ծանոթ և սիրելի դեմքեր, որոնք արագորեն կաղոտանային, կարծես ոչ թե իրենց հիշողության մեջ, այլ գույները և ձևերը կազմալուծող գիշերին մեջ, որ այլևս կտիրապետեր մթնոլորտին։ Շոգենավը, դուրս գալով Վոսփորեն, մտավ Մարմարային լայն ջուրերը. այն ժամանակ մեքենաներու ռիթմական աղմուկը դարձավ ավելի հևքոտ, և շոգենավին տատանումները՝ ավելի զգալի։ ⁂ Կամրջակին վրա Վիկտորյան իրենց հատկացված տեղը կարգավորեր Էր կարծես հրաշքով։ Անկողինները դրեր Էր իրար վրա և կազմեր Էր տեսակ մը բազմոց, որը ծածկեր Էր մաքուր սավանով. երկու կողմերը և ետևը բարձեր, որոնք կկռթնեին շուրջանակի շարված արկղներու, կուտային այդ անկյունին բացօթյա, բայց հանգստավետ խցիկի երևույթ։<noinclude></noinclude> go8g27qd4rnb6bg73hi9s3dtk1pggkv Էջ:Բարպա Խաչիկ.djvu/154 104 43524 395911 104277 2026-09-16T15:59:47Z LetterBot 3069 (via JWB) 395911 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>կկատակեր մեկին և մյուսին հետ, նույնիսկ թեթև ծաղրանքի առարկա դարձնելով տանը մեջ տիրող արարողական քաղաքավարությունը և իր տրամադրության միայն ընկեր գտնելով տիկին Զարուհին։ Իսկ տանը մեջ միակ անձը, որմե կակնածեր և որմե նույնիսկ տեսակ մը վախ կզգար, իր ապագա զոքանչը՝ տիկին Մաքրինեն էր։ <center> </center> Տիկին Մաքրինեն միակ աղջիկն էր Հովհաննես էֆենդի Երեմյանի, որ Կ․ Պոլսո ֆինանսական աշխարհին մեջ բարձր պաշտոններ վարած էր և որ հայտնի դեմք էր հասարակական կյանքի մեջ։ Անիկա իր ուսմունքը առած էր Վենետիկի Մխիթարյան միաբանության վարժարանին մեջ և Ալիշանի աշակերտած էր։ Տասնութ տարեկանին Մաքրինեն, որ Հովհաննես Երեմյանին միակ զավակն էր, իր ամուրի մորեղբորը՝ Քերովբե էֆենդիին տանը մեջ, որ պետական պաշտոնատար էր մաքսային տեսչության, ծանոթացավ երիտասարդի մը, և իրար սիրեցին բուռն սիրով։ Այդ երիտասարդը՝ Ժակ Ապայան, կպատկաներ թունդ կաթոլիկ ընտանիքի և որուն հայրը ժամանակով, իբր հասունական, պայքարեր էր Հովհաննես էֆենդիին դեմ։ Երբ այս վերջինը հավատափոխ դարձեր էր, Ապայանը համարեր էր ինքզինքը արժան մարդ և իր կարելի բոլոր միջոցներով ջանացեր էր, որ Հովհաննես էֆենդին խայտառակվի։ Երկու սիրատարփ պատանիները, սնած ռոմանտիկական վեպերով, անցան ռոմեո—ջուլիետական բոլոր խավերեն։ Ժակի հայրը հասեր էր կատաղության գերագրգռության, երբ լսեր էր, որ իր տղան կուզե ամուսնանալ իր անձնական և կրոնական թշնամիին՝ հավատափոխ Հովհաննեսի, աղջկանը հետ, որ, ի լրումն չարյաց, շնորհքով դրամօժիտ ալ չուներ։ Իրիկուն մը, երբ Հովհաննես էֆենդին թյունելի վագոնը մտեր էր՝ Բերա բարձրանալու համար, Ապայանը խուռն բազմության առաջ հարձակեր էր անտեղյակ Հովհաննես<noinclude></noinclude> s112esvvxa6f6bcdubj94k5360py7dh Էջ:Բարպա Խաչիկ.djvu/434 104 43546 396156 122342 2026-09-16T16:08:22Z LetterBot 3069 (via JWB) 396156 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Adgjl46" /></noinclude>Բարպան հարցական նայեցավ Ղուկասին։ —Բոմոնթիի ֆաբրիկայի գարեջուրը փոխադրող կառքերը նորոգելու համար առանձին աշխատանոց մը բացեր են. կըսեն կոր՝ բանվորներու պետք կա։ Ղուկասը պահ մը լռեց և հետո ավելցուց. — Ուզածնին պարզ բանվոր Է։ —Հոգ չէ,— ըսավ Բարպան։ —Ես ալ ընդունեցի,— կմկմաց Ղուկասը,— քիչ մը տըռտըռացին մեր տարիքներու համար, բայց ետքը համաձայնե— ցան, ըսին, որ կփորձեն։ Ղուկասը դառնորեն ժպտեցավ։ —Մեր օրը անցեր է, Բարպա՛, հիմակ ամեն բան մեքենայով կընեն կոր. կյանքը․ փոխվեր է մենք մնացեր ենք… երանի անոնց, որ իրենց օրին և ժամանակին գացեր տեղեր֊ նին տեղավորվեր են։ —Հոգ չէ,— ըսավ կրկին Բարպան և աշխուժով տեղեն ելավ Ղուկասին համար ալ խահվե մը եփելու։ Ղուկասր գրպանեն հանեց ձիթապտուղի կորիզներով շին— ված համրիչը և սկսավ հատ֊հատ խախտել կապին վրա, —Շաբաթական վաթսուն ղրոշ թղթադրամ կվճարեն կոր,— ավելցուց Ղուկասը վհատությամբ,— չոր հացի մը փարա է։ —հոգ չէ,— ըսավ երրորդ անգամ Բարպան՝ մեկ հոնքը բարձրացնելով։ Բարպան այդ պահուն չէր մտածեր ,որ հասուն տարիքի մեջ ինքը՝ վարպետ երկաթագործ, կվերածվեր հասարակ բանվորի, որովհետև անգործությունը ղինքը բարոյապես կկազմալուծեր և կարոտը ուներ սալին և մուրճին։ Անիկա հաճախ կդեգերեր այն թաղերը, ուր արհեստավորներ կային, և անսահման ափսոսանքով կդիտեր հնոցներու առաջ աշխա¬ տող երկաթագործները։ Արհեստանոցներու հատուկ մթնոլորտը, աշխատանքի թափին մեջ եղող բանվորին ճիգերը իրեն կներշնչեին տեսակ մը ֆիզիկական հուզմունք, որուն կհաջորդեր թանձր տխրություն։ Բարպան, ուրեմն, ուրախությամբ ընդունեց Ղուկասի առաջարկած գործը, անիկա կմտածեր նաև, որ վաթսուն,<noinclude></noinclude> aeqwwd9vcpq7sy3eg2dqbqnwkt69yui Էջ:Բարպա Խաչիկ.djvu/470 104 43547 396190 122343 2026-09-16T16:09:25Z LetterBot 3069 (via JWB) 396190 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>պառեին երկար բացակայութենե հետո իրար գտնելու, իրար կրկին հանդիպելու ուրախությունը, որը խառնված էր ան֊ համբերություններով, մտահոգություններով և հոգնած ու քնատ երեխաներու ճչող լացերով և պահանջներով։ Ոմանք բացեր էին իրենց կողովները և ծրարները և հաց, ձիթապտուղ կամ խնձոր կուտային ձեռքերը և երեսները կեղտոտած իրենց երեխաներունճ սրտնեղ խոսքերով և երբե֊ մըն հարվածներով։ Ավելի հասակավոր երեխաները, ձեռքերնին մեյ֊մեկ շիշ, կերթային ջուր փնտրելու։ Մաքսատան սակավաթիվ պահակներր, որ գրեթե ամեն օր կընդունեին իտալացի, իս֊ պանացի, սուրիացի, հայ և հույն գաղթականներ, չէին դադ֊ րած ապշելե այդ ժողովուրդն երու ջուր խմելու արտակարգ կարողության վրա։ Անոնք հազիվ զսպված արհամարհան֊ քով կդիտեին այդ «ջուր խմողները», որոնք կխուժեին իրենց երկիրը, Իրենց՝ տեղացիներու «բերնին հացը խլելու հա¬ մար»։ Անհամար միջնորդներ՝ հայ, հույն և սուրիացի, ամեն երևակայելի լեզուները խոսող լևանտեններ , սմսարներ և «թարգմաններ» կսողոսկեին ամեն խումբերու մեջ և կտեղե֊. կանային, թե արդյոք Ամերիկա գացող կա՞… Անոնք կը֊ սեին, թե պատրաստ են շոգենավի տոմսակ և, մանավանդ, մուտքի արտոնություն ձեռք բերելու, որ այդ միջոցին դար֊ ձեր էր վերին աստիճանի դժվար, եթե ոչ անհնարին՝ Թուր֊, քիայեն գաղթոդներու համար։ Այդ միջնորդներեն ոմանք բուռն մրցակցության մեջ էին իրարու հետ և ընդհանրապես, երբ կտեսնեին, որ խումբ մը համաձայնության գալու վրա է միջնորդի մը հետ, ետևեն կհասնեին և անոր պահ մը հե֊. ռանալեն օգտվելով կմրմնջեին. —Անոր խոսքին մի հավատար, գողին, խաբեբային մե֊ կըն է, շատ մարդու սիրտ այրած է, իմին ինչո՚ւս է պետք, քու աղեկությանդ համար կըսեմ կոր… Ուրիշներ կմոտենային այդ «բարի» միջնորդին ետևեն և կրսեին. —Ձեռքեն բան մԸ չի գար, անկարողին մեկն է, քանի֊, քանի հոգիներ մոխիրի վրա նստեցուց… 466<noinclude></noinclude> q97zx8l1ycaw9689fwtkwdjmo1wmvyd Էջ:Բարպա Խաչիկ.djvu/158 104 43550 395912 104281 2026-09-16T15:59:53Z LetterBot 3069 (via JWB) 395912 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>անոր ձեռքերը մասնավորաբար կդողային հուզմունքի մեջ,— որ ինքը բոլոր սրտով կսիրե Մաքրինեն և պատրաստ է ամուսնանալ անոր հետ, բայց Մաքրինեն անտարբեր է իր զգացումներուն։ — Ես կհարգեմ Մաքրինեի սրտին մեջ պահված զգացումը,— ըսավ Զարեհը, բայց, մյուս կողմանե, ես ալ փոխադարձ սիրո սպասելու իրավունք ունիմ․․․ Այս պայմաններու մեջ,— ըսավ անիկա,— ցավոք սրտի պետք է հրաժարիմ և ուրիշ կին փնտրեմ՝ ընտանիք կազմելու համար։ Արդեն առաջարկություններ ալ կան,— ավելցուց անիկա, գաղտագողի նայելով խոսակցին։ Հովհաննես էֆենդին, տեսնելով, որ իր փայփայած երազը կխորտակվի, Մաքրինեի կողմե խոստացավ ավելի, քան թե իրավունք ուներ։ Ան ըսավ Զարեհին, որ աղջիկը որևէ կապ չուներ Ժակին հետ, որուն խոսքը անգամ չէր ըներ, և թե նշմարած էր, որ աղջիկը անզգա չէր Զարեհին ցույց տված սիրալիրության։ — Անցածը անցած է,— ըսավ ան։— Մաքրինես մեղք է, կուզեմ, որ երջանիկ ըլլա։ Ես վստահ եմ,— ըսավ ան, ա՛լ ավելի դողդղալով,— որ Մաքրինես քեզի հետ երջանիկ կըլլա, ես իմ հայրական հավանությունս կուտամ, մնացածը ձեր գործն է։ Ես,— ըսավ, դարձյալ պահ մը լռութենե հետո,— կխոսիմ Մաքրինեիս հետ։ Երկու օր հետո մաքսային տեսուչը հրավիրեց Զարեհը իր տունը և ուզեց հետը խոսիլ գործնական հողի վրա։ — Ուրախությամբ լսեցի, Զարե՛հ,— ըսավ անիկա,— որ դուն հավներ ես մեր Մաքրինեին և կուզես կյանքդ կապել անոր հետ։ Մաքրինեն,— ավելցուց անիկա,— հիանալի աղջիկ է, վստահ եմ, որ ընտանիքի սքանչելի մայր կըլլա։ Զարեհը վարանման արտահայտություն մը ունեցավ, որ չվրիպեցավ խոսակցին ուշադրութենեն։ — Արդյոք կսխալի՞մ կոր քու ցանկությանդ մասին,— հարցուց ան։ — Ո՛չ, իմ սիրտը սիրեց Մաքրինեն,— կմկմաց Զարեհը,— ես կսիրեմ և կհարգեմ զինքը, բայց․․․ — Ի՞նչ բայց,— հարցուց մաքսային տեսուչը։<noinclude></noinclude> ootohyxqhhebc0cm8bx593kvk5357eh Էջ:Բարպա Խաչիկ.djvu/316 104 43592 396049 104145 2026-09-16T16:04:44Z LetterBot 3069 (via JWB) 396049 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>սիգարեթ մը ծամծմելով և կարծես թե անուր ծուխեն ան— հանգիստ՝ մեկ աչքը քթթելով։ Դռանը սեմին վրա ան դեմ— քը դարձուց և ըսավ. —Ուրեմն, Զարեհ էֆենդի, դուք պատրաստել կուտաք հույներու ցանկը և կպահեք մեր տրամադրության տակ։ Զարեհ էֆենդին, իբր հավանություն, կրկին մեծ սելամ մը ըրավ։ Պաշտոնյաներուն հետևեցան համազգեստով ոստիկան— ները։ Րոպե մը լսվեցան անոնց ոտնաձայները, որ հետզհե— տե հեռացան։ Այն ատեն ԶարեՀ Էֆենդին անցավ իր տեղը գրասեղանին առաջ և հառաչեց. հետո նայեցավ Բարպայիճն, որ, միշտ խոժոռ, կարծես կեցած տեղը քարացեր Էր: Զարեհ Էֆենդին բռունցքը երկարեց դեպի դուռը և գոչեց. —Աստված իմ, երբ պիտի մեզի ազատես այս անօրեն— ներեՆ: Հետո երկչոտությամբ նայեցավ Բարպային և ըսավ. —Խաչի՛կ, ես քանի մը օր վար չեմ իջներ, հա՞, մոռ— ցա քեզի ըսելու, որ մերինները կղզի գացին, ես ալ այս իրիկուն կերթամ։ Անտարակույս, վախնալու բան չի կա, բայց եկար կիներու այդպես բան հասկցուր։ Խաչիկր լուռ կլսեր։ -— Խաչիկ, քեզի եմ,— ըսավ ճիզվիտը։ Այն ատեն Խաչիկը մեղադրանքով և զայրույթով ծանր նայվածք մը ուղղեց Զարեհին և առանց բառ մը ըսելու դուրս ելավ։ Անիկա նախ մտադրեց երթալ անմիջապես Վասիլի մոտ և հայտնել ոստիկանական հետաքրքրության մասին, բայց հետո մտածեց, որ իրեն կրնան հետևիլ։ Բարպան մտավ արհեստանոցը, անցավ սալերու աոաջքեն, և ամենքը տե— սան անոր կնճռոտ դեմքին վրա, որ կացությունը ծանր Է: Սակայն , մուրճերը կիյնային շիկացած երկաթներու վրա, որ ձևափոխվելե հետո պաղ ջուրի մեջ կֆշշային՝ տաք շոգի ար¬ ձակելով, բայց ամենքն ալ անհամբեր Էին գործի ժամերը անցընելու և տուն դառնալու, գտնելու իրենց կիները և երե֊՝ խաները, որոնց գլխին վրա սպառնալիքը կախված Էր։ Քանի մը րոպե Հետո Բարպան և դեմիրճի Հակոբը սըր-՝ 312<noinclude></noinclude> gufjzo6uqkph85a9qd3cp5mba6zux3l Էջ:Բարպա Խաչիկ.djvu/343 104 43593 396069 104146 2026-09-16T16:05:41Z LetterBot 3069 (via JWB) 396069 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Այդ միջոցին ժոզեֆինը մտավ սենյակ, իր հետ բերելով դրոշակր։ —Ոն, բարեկամս,— ըսավ անիկա էմիլին,— ուշ կը— մնանք, երթանք։ Ժողեֆինը համ բուրվեցավ Վիկտորյային հետ, հետո այ֊ տը ներկայացուց Բարպային, բայց ան չի տեսավ կամ չի հասկցավ Ժոզեֆինի շարժումը և ձեռքը տանելով ֆեսին, ցուրտ բարև մը տվավ։ Միհրանը կեցած էր դռանը սեմին վրա, և անոր աչքերը կփայլեին գայլի աչքերու պես։ —Ի՞նչ է պատահեր այս տղուն,— ըսավ Ժոզեֆինը,— ձեռքով թափ մը տալով Միհրանին,— ինչո՞ւ ես այդպես հուզված,— ըսավ ան մեղադրական շեշտով,— ըսավ չէ, որ տղամարդը վախկոտ ըլլա, պետք է քաջ ըլալ կյանքի մեջ։ Միհրանը շառագունեցավ, բայց պատասխանեց. —Ես ոչ մեկե և ոչ մեկ բանե չեմ վախնար, դուք ձեր մասին մտածեցեք։ —Տի՚են, տի են, տիե ն,— բացականչեց Ժոզեֆինը երեք տարբեր շեշտերով։ Նույն միջոցին էմիլը մոտեցավ Բարպային և, հակառակ կնոջր անհամբերության, ըսավ ցած ձայնով. —Ես խոսեր եմ հյուպատոսի քարտուղարին հետ. ըսավ, որ կրնանք դրոշակը ձեզ հանձնել. անիկա ըսավ նաև, որ Ֆրանսայի ավանդական պարտականությունն է Արևելքի քրիստոնյաները պաշտպանելը. անշուշտ գիտեք արդեն, եվրոպական զրահավորները, որոնց ընդհանուր հրամանա¬ տարն Է մեր Ֆրանշե դ Էսբերեն, պիտի հսկեն և պաշտպա— նեն ձեր թաղերը։ Եվ էմիլը ծրարված դրոշակը բացավ, տարածեց սեղանին վրա և մեկնեցավ կնոջը հետ։ Կառքը թավալեցավ փողոցի անհարթ սալահատակին վրա, հարևաններու հետաքրքիր և անձկալի աչքերուն տակ, որոնք ֆրանսիացիներու մեկնումը գեշ նշան կհամարեին։ Երբ կառքը փողոցի անկյունը անցավ, Ժոզեֆինը ըսավ էմիլին• —Ինչ կովեր, նույնիսկ մեզ կարգին ճամփա չի դրին։ Վերջին հաշվով վիրավորական Է։ Ա՛յ թե ինչ Է մարգոց բա֊ րիք ընելը: 339<noinclude></noinclude> 0wq6ntm4pw9iqq7nfd0iu5fv7wvbyh3 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/370 104 43594 396091 104147 2026-09-16T16:06:28Z LetterBot 3069 (via JWB) 396091 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>լայնեզր թաղիքե գլխարկին տակեն կերևար թաթված վարդի մը նման: —Ինչո՞ւ,— ըսավ վերջապես Միհրահրը —Ասանկ բարեկամություն կըլլա,— հաբեց Մաննի¬ կը,— անգամ մը չեկար մեզի այցելության։ Բերա իջն՛ել— նուս հետո ամեն օր, ամեն օր կսպասեի քեզի,— ըսավ աղ֊ ջիկը՝ մեկ ոտքը գետին զարնելով։ Միհրանը ականջներուն չէր հավատար։ Անիկա կարմրե— ցավ և այնքան շվարեցավ, որ չի կրցավ բան մը ըսել։ Այգ միջոցին Արտակը, արմունկը սեղանին դրած, բայց աթոռը քիչ մը դուրս, գետինը կնայեր և, կարծես, անլուծե¬ լի հարցի մը մասին կմտածեր։ Բայց անիկա, անշուշտ, նըշ— մարեր Էր Միհրանի շփոթությունը և Մաննիկին շատախո¬ սությունն վերջ դնելու համար ըսավ• —Մաննիկ, քեզ տված գիրքս տուր Միհրանին՛։ —Զեմ տար,.— ըսավ Մաննիկը,— թող տուն գա, հոն առնե։ Բայց նույն միջոցին իսկ՛ Մաննիկը տվավ գիրքը, և ա— նոր այտերուն վրա փոսիկներ երևացին: —Կուգամ,— ըսավ Միհրանը,— կուգամ, եթե կփա— փագիս։ եվ, պատշաճ կեցվածք մը ունենալու համար, սկսավ գիրքը թղթատել և հետո կարդաց տիտղոսը. Ժան-Ժակ Ռու— սոյի «Մարդկանց մեջ անհավասարության մասին» երկն Էր: Երբ Միհրանը Արտակի հետ դուրս ելավ թեյատունեն, Արտակը ըսավ. —Եթե հաճույք կզգաս Մաննիկի հետ տեսակցելով, եկուր մեր տունը։ եվ ան Միհրանին հայտնեց հարմար Ժամերը: Միհրանին աչքերը կփայլեին. անիկա շնորհապարտու— թյամբ նայեցավ Արտակին։ —Գեշ աղջիկ չէ,—ըսավ Արտակը։—Բտյց քիչ մը հի¬ մարիկ է։ Միհրանը գիշեր լուսցնելով, լափեց Ժ. Ժ. Թուոոյի գիր¬ քը։ Քանի կհառաջանար ընթերցանությւան մեջ, այնքան իր միաքը ընդունակ կդառնար դատողություններ ընելու, տե— 866<noinclude></noinclude> jpxvv08hbb8cg5b03hyof02u85xk6m7 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/397 104 43595 396118 122347 2026-09-16T16:07:15Z LetterBot 3069 (via JWB) 396118 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>—Տուր, Բարպա՛ է ւոանիմ այրեմ,— ըսավ Վիկտորյան անհամբեր։ —Չեմ կրնար, չեմ կրնար,— ըսավ Բարպան,— ինձի պատիվ ըրին, ինձի հանձնեցին դրոշակը, չեմ կրնար ջնջել։ Վիկտորյան փորձեց ամուսինը համոզել, իսկ Միհրանը ավելցուց. —Եթե այս օրերուն թշնամիի դրոշակը գտնվի տան մեջ, մահ Է… —ճիշտ Է, մահ Է,— ըսավ Բարպան,— բայց, տղաս, գո— նե դուն հասկցիր, չեմ կրնար ջնջել։ Անոնք երեքով նստեցան սեղանին շուրջը,որուն վրա կտարածվեր դրոշակը, և վերջապես հասան միջին եզրակա— ցության մը: Դրոշակը դրին թիթեղե արկղի մը մեջ, և երբ սկսավ մութնալ, Բարպան Միհրանին հետ իջավ պարտեզ։ Անոնք հանեցին մեջտեղի ածուին ծաղիկները, հողը փորեցին, որտեղ դագաղի պես դրին փոսին մեջ, հողով ծածկեցին և հո— ղակույտին վրա կրկին տնկեցին ծաղիկները։ Ապրիլի տասնչորսի երեկոյան աշիւատանոցի գործը ա— վարտելե հետո , Բարպան Ղուկասի հետ մտավ սրճարան։ Բայց անոնք նստելու անմիջապես դուրս ելան: Այն— տեղ նսաած էր, Իբրահիմը, որուն մութ ակնարկը հանդիպեր էր Բարպայի նայվածքին։ Բոմոնթիի գարեջրատունը փակ— վեր էր երկու շարաթե ի վեր, բայց երկու ընկերները, չուզելով իրարամե բաժմվիլ, բարձրացան դեպի Այազ Կափու։ ճանա֊ պարհին անոնք կհանդիպեին գինով գերմանացի սպաներու, որոնք կտիրապետեին մայթերուն և արհամարհանքով կնա֊ յեին տեղացինեորուն վրա: Իշտե ասոնք ալ եվրոպացիներ են,— ըսավ Ղուկասը: Բարպան չի պատասխատնեց և պահ մը լուռ քալեցին։ —Ասոնց գեշը հեչ մեկ տեղի գեշին չի նմանիր,-ավել— ցուց Ղուկասը։ 893<noinclude></noinclude> 2vum9dgeqft0zg3vb2hs5ujh638fzy4 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/407 104 43597 396128 122349 2026-09-16T16:07:34Z LetterBot 3069 (via JWB) 396128 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>մեխվեցան թղթակցին այն խոսքերը, որով կհավաստեր, թե ֆրանսիացիները այլևս չէին հեռանար Կ. Պոլսեն, որ պիտի դառնար եվրոպական շքեղ քաղաք։ Թղթակիցը ակնարկեց, սակայն, անգլիացիներու ինտրիկներուն և իտալացիներու շահասիրության։ Բայց անիկա կսեր, թե կհաղթեին բոլոր դժվարություններուն, հենվելով քաղաքի քրիստոնյա, բայց մանավանդ հայ ազգաբնակչության վրա։ —Ուրեմն, մոն վիյե, բոլորը հայերը ֆրանսերեն կխոսի՞ն, ատ հրաշալի Է, իսկապես հրաշալի Է։ Թղթակիցը խոստացավ այդ հանգամանքը հիշել իր հոդվածին մեջ և ավելցուց. —Վստահ եղեք, որ ձեր ծանր զոհողությունները իզուր չեն անցնիր… Հետևյալ առավոտ կանուխ, շոգենավը կանգնեցավ Ղալաթիո քարափին առաջ։ Բարպան՝ կամրջակին եզերքը կանգնած, կդիտեր հաճությամբ քարափի անցուդարձը։ Սիմիթճիի մը երևումը՝ իր հավիտենական եռոտանիով և ափսեով, արցունք բերավ անոր աչքերուն մեջ։ Հրճվանքը և անձկությունը կմիախառնվեին անոր հոգվույն մեջ։ Վերագտնելով իր բնիկ քաղաքը, անոր զանազան կերպարանքները, անիկա սուր կերպով կմտածեր կնոջը և Միհրանին մասին: Արդյոք իր վերադարձի ուրախությունը սուգի պիտի փոխվեր։ Ժամերը կանցնեին։ Բոլոր ճամփորդները անհամբերությամբ կսպասեին, որ սանիտարական քննությունը կատարվի և արտոնություն ստանան դուրս գալու։ Բարպային կթվեր, որ ոտքը դնելով հայրենի հողին վրա, պիտի դառնար նախկին մարդը, իր ուժին և գիտակցության լրումին մեջ եղող Բարպա Խաչիկը։ Բայց, երբ արտոնությունը ստացվեցավ, Բարպան չշտապեց։ Թողուց, որ մյուս գաղթականները դուրս ելլան։ Անիկա անհագորեն կդիտեր անցորդները, այն հույսով, որ ծանոթի մը կհանդիպի, և ան չի նշմարեց, որ ուրիշ շոգենավեր կուգային կկանգնեին քարափին առաջ։ Անոնցմե մեկը, ճեր—<noinclude></noinclude> 5sutcqngmextl8j0gub9jz6u8jnpoau Էջ:Բարպա Խաչիկ.djvu/489 104 43598 396205 122350 2026-09-16T16:09:56Z LetterBot 3069 (via JWB) 396205 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>—Ինչքա՚ն կփոխվի, այնքան նույն բանը կմնա… Բայց ծերունին երբեք վերջնականապես չէր Համակերպեր դեմոկրատական խավերուն, «Ժողովուրդին», ինչպես Կկոչեր ան, վերջնական պարտության։ Ընդհակառակը, անիկա անսահման Հավատք ուներ ֆրանսիացի Կողովուրդին վրա, որ տոգորված էր դեմոկրատական սկզբունքներով և, իր կարծիքով, օր մը վերջապես ան ոտքի պիտի ելլեր, «տեր պիտի դառնար փողոցին»։ Այդ իր Հավատքը սնունդ կգտներ բանվորական սրճարաններուն մեջ, ուր Հաճախորդներուն սլայքարի տրամադրությունը, իր կարծիքով, իր այդ պաշտած դեմոկրատիայի զինված և կանոնավոր բանակն էր։ Իմպերիալիստական պատերազմի ամբողջ րնթացքին Գյումոնը քրթմնջեր և ՀայՀոյեր էր այդ պատերազմը պատրաստողներու դեմ, որոնք կկոչեր «մեծ ոճրագործները», և Հայտնի ու գաղտնի ոստիկաններու կշտամբող և կարծր նայվածքը դիմագրավելով, ան շարունակեր էր ըսել «ճշմարտությունը»։ Անիկա Հիացումով Հետևեր էր Ռոմեն Ռոլանի կեցվածքին, որուն «Ժան Քրիստոֆի» տասը Հատորները կարդացեր էր երեք անգամ և ըսեր էր. «Ահավասիկ ճշմարիտ Հայրենասերը»։ Գաբրիել Դյումոնը կըսեր նաև, որ Ռոմեն Ռոլանը փրկեց ֆրանսիական ժողովուրդի պատիվը, դառնալով անոր գիտակցության և բարձր առաքինություններուն արտահայտիչը։ Զինադադարի ընթացքին ան կարդացեր էր Բարբյուսի «Կրակը» և բաժանորդ գրվեր էր «Կլարտե» պարբերակաՆին։ Անիկա կհետաքրքրվեր նաև Ֆրանսիա գաղթող օտար բանվորական ուժերով, որոնք կհամարեր իմպերիալիստական պատերազմի զոհերը։ Օտարականներու մասին Հետպատերազմյան խտրողական օրենքները կՀամարեր դեմոկրատիայի ոգիի բռնաբարում և մեծ անարդարություն։ Այդ իսկ պատճառով անիկա երես դարձացեր էր այն բանվորական վերնաշերտեն, որ բնական կՀամարեր օտար և ֆրանսիացի բանվորներու մեջ եղած խտրությունները, և Հետզհետե Հակեր էր և որդեգրվեր էր յունիտեր սենդիկայի անդամակցող բանվորներու գաղափարներուն, որոնք, իր<noinclude></noinclude> 71399k8fbecvpybwwwtyevuxvj34kj3 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/435 104 43599 396157 104152 2026-09-16T16:08:23Z LetterBot 3069 (via JWB) 396157 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ղրուշ թղթադրամ աշխատավարձը չնչին բան էր, Հացին օխան վեց ղրուշ էր, բայց «հիչեն աղեկ էր», օգնություն մըն էր Միհրանին ե Վիկտորյային, որոնք իրենց կաշի են դուրս կուգային տունը պահելու համար։ Իսկ այդ բոլորեն դուրս Բարպան համոզված էր, որ գործերու կազմակերպիչը և հսկողը շուտով կանդրադառնար իր վարպետ և ճարտար երկաթագործի հատկություններուն և համապատասխան դիրք կստեղծեր իրեն։ Առավոտ կանուխ Բարպա Խաչիկը ելավ, հագվեցավ և գնաց գտավ Ղուկասը՝ միասին երթալու համար Շիշլիի գարեջրատան ֆաբրիկան։ ⁂ Կյանքը առժամապես վերակազմվեր էր Բարպա Խաչիկի համար։ Ամեն առավոտ կանուխ ան կելլեր անկողնեն, դպրոցականի փութկոտությամբ կհագվեր, սուրճը կխմեր հապճեպով և կնետվեր փողոց։ Անիկա քալելով կերթար Շիշլի, տրամվայի ծախքը խնայելու համար, և շատ անգամ, դեռ արհեստանոցը չի բացված, ինքը կեցած կըլլա դռանը առաջ։ Քիչ հետո կհասներ Ղուկասը։ Բարպան նշմարեր էր, որ Ղուկասի վրա ծանր կճնշեր պարզ բանվորի կյանքը։ Անիկա ծերացեր էր և խորշոմեր էր։ Մշտատև հարբուխներեն կարմրած քիթը կցցվեր անոր նիհարած դեմքին վյրա և ծաղրական նկարագիր մը կուտար անոր վհատ արտահայտության։ Առավոտ մը Ղուկասը ըսավ Բարպային. —Աս շուները մեզ կշահագործեն կոր։ Քանի մը օր առաջ թուրք բանվոր մը, Կադրին, հրավիրեր էր Բարպան և Ղուկասը ներկա ըլլալ ժողովի մը, հավաքվեր էին սրճարան մը, և այնտեղ թուրք, հայ և հույն բանվորներ խոսեր էին գործատերերու չարաչար շահագործության մասին: Կադրին բարեկամացեր Էր Բարպայի հետ խոսակցության մը ր ր ընթացքին, անիրավված բանվորի մը գործին առիթով: Գանգատիլը օգուտ չունի,— ըսեր Էր Բարպան,— պետք է կազմակերպվիլ և կազմակերպված ուժերով պայքարիլ չարագործման դեմ:<noinclude></noinclude> mznm5851fxer2p8n1ymc8nrubisyg98 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/491 104 43601 396206 122351 2026-09-16T16:10:00Z LetterBot 3069 (via JWB) 396206 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ձեոքերուն վրա, կհետևեր շաքարի ֆաբրիկի գործավորներու խոսակցության։ Բարպան, իր կարգին, մեկ հոնքը րարձրացացած կդիտեր մաքրադեմ ծերունին, որուն ճերմակ հոնքրերը երբեմն կխոժոռեին։ —Ինչո՞ւ կսպասեք, որ ձեր ֆրանսացի ընկերները միայն պայքարին ձեզ համար: Ուղղակի դիմեցեք ձեր սենդիկային , ձեր իրավունքն Է, որ… —Մենք որևէ իրավունք չունինք,— ըսավ մաղնիսացի Կարպիսը՝ իր կարգին խոժոռելով,— մենք օտարականներ ենք… —Հանգիստ թողացեք ինձ այդ դատարկաբանություՆով,— գոչեց ծերունին,— երբ երկրի մը օրենքները կդառնան անարդար և խտրական, մարդիկ կդիմեն իրենց բնական իրավունքներուն… —Բայց, պապա,— ըսավ նշանը համոզիչ ձայնով,— մեր սենդիկան նույնիսկ մեզ խորհուրդ տվավ, որ մեկուսի մնանք… —Սենդիկան սխալվեր է…և հետո ո՞վ ըսավ, որ իրավունք չունիք։ Դուք կպատկանիք օտարականներու այն կատեգորիային, որ կկոչվի «admis a domicile»* և այդ հանգամանքով դուք ունիք բոլոր ֆրանսացիներու իրավունքները… Դուք, ճիշտը ըսելով, օտարականներ չեք, քանի որ կորսնցուցեր եք ձեր երկիրը վերադառնալու իրավունքը, և ֆրանսական կառավարությունը ձեզ ավեր է իրավունք տեղավորվելու իր հողին վրա: Բարպան ներուժ նայվածքով նայեցավ ծերունի ֆրանսիացիին: Ահա այն մարդը, որ իր մտքին մեջ կազմած պատկերին Համապատասխան Էր: —Այո,— ըսավ Կարպիսը դառնությամբ,— մենք ոչ օտարականներ ենք, ինչպես ճամփորդ անգլիացիները, ամերիկացիները, թուրքերր և այլն, և ոչ ալ ֆրանսացի քաղաքացիներ, մենք մետեկներ ենք… —Ահա ձեզ գործ,— մրմնջեց ֆրանսիացին, զինաթափ ըլլալով այդ բառին առաջ,— Հիմակ ալ այդ Հնարերին։<noinclude></noinclude> gulnc7gwo1jjsyghjcgmw8y2iizbzna Էջ:Բարպա Խաչիկ.djvu/436 104 43602 396158 104161 2026-09-16T16:08:25Z LetterBot 3069 (via JWB) 396158 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Այդպիսի առիթներու, գրեթե ակամա, Վասիլի խոսքերն էին, որ կուգային Բարպայի շրթներուն վրա։ Կադրին, լսելով Բարպայի խոսքերը, խոր նայեցավ անոր աչքերուն մեջ և ժպտեցավ։ Այդ օրեն հետո, ոչ միայն Կադրին, այլև ուրիշ բանվորներ ուշադրություն դարձուցին Բարպային, որուն հետ կվարվեին ակնածանքով և հաճախ խորհուրդ կհարցնեին անոր արհեստի վերաբերյալ խնդիրներու մասին։ Ղուկասը նախ դժգոհեցավ, տեսնելով Բարպային լավ հարաբերությունները այդ «հերգելե»֊ներուն հետ։ Բայց իրիկուն մը, վերադարձին, Բարպան ըսավ Ղուկասին. —Աղեկ տղաքներ են, հեչ ալ հերգելե չեն։ Ղուկասը քրթմնջեց։ —Ապագան անոնցն է,— ըսավ Բարպան,— մեր ժամանակը անցեր է, մենք այսօր կանք, վաղը չի կանք, բայց այդ երիտասարդները ուրիշ բաներու համար կպատրաստվին կոր: —Չէ՛, ճանըմ,— ըսավ Ղուկասը հեգնական։ —Շահագործում կրսեն կոր, բանվոր դասակարգ կբռեն կոր,— ըսավ Բապան՝ խոր շունչ քաշելով,— և պատրաստ են կռվելու. ըսի, որ կազմակերպվին։ —Անոնք արդեն կազմակերպություն մը ունին,— ըսավ Ղուկասը,— ինձ հետ աշխատող Ներսեսը և Յուվանը ի նոցանե են. ինձի խոսեցան այդ մասին, ժողովի երթանք ըսին, ես ականջ չի կախեցի։ Երկու տարեց բանվորները շարունակեցին իրենց ճամփան։ Բարպան բավական կազդուրվեր էր. հակառակ ճերմակ մազերուն և դեմքի խոր ակոսներուն, անիկա ստացեր էր առույգ երևույթ։ Անոր խաժ աչքերուն մեջ սկսեր էր երևալ վարանող երազ մը։ —Ատանկ կազմակերպություններ կան Եվրոպայի մեջ,-ըսավ ան՝ խոր շունչ մը քաշելով,— Յորկին շատ բան գրեր է Միհրանին։ Ղուկասը ինկավ մտածումներու մեջ։ —Բայց այնտեղ Եվրոպա է ավելցուց Բարպան՝ հա-<noinclude></noinclude> ketglrgsj5jayv5ti072fg9qr1k0jp4 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/163 104 43609 395914 104287 2026-09-16T16:00:02Z LetterBot 3069 (via JWB) 395914 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>օր—օրի դարձեր էր ավելի վերապահ, գրեթե օտար՝ իր տան մեջ։ Անիկա կզբաղեր իր զավակներով առանց մտերմության մտնելու անոնց հետ, կառանձնանար իր սենյակը և ճաշի ժամերուն կնախագահեր սեղանին։ Անիկա մերժած էր հարաբերություններ մշակել Բերայի սալոններու հետ, և ընդհանրապես ամենքը կկարծեին, որ ան հպարտ կին է, ինքզինքով հիացած։ Ժակի հետ իր բարեկամական կապերը վերահաստատելե հետո տիկին Մաքրինեն շաբաթներ, երբեմն ամիսներ կանցրներ Ժակը կրկին տեսնելու հույսով, և այդ հույսը միայն կլեցներ իր կյանքի պարապը։ Երբ ամառվան ամիսներուն Զարեհ էֆենդիի ընտանիքը կփոխադրվեր Մեծ կղզի, Ժակը կուգար երբեմն անակնկալ կերպով և երկու—երեք օր կմնար հյուրանոցը։ Այդ օրերուն տիկին Մաքրինեն և Ժակը գրեթե միշտ միասին կանցունեին կամ ամառանոցի պարտեզը, կամ միասին կերթային պտույտի և մտերմորեն կխոսակցեին։ Մաքրինեն անվերապահ կերպով կխոսեր իր բարեկամին իր զավակներու ապագայի մասին, բայց կզգուշանար խոսելու ամուսնույն վրա։ Ժակը շատ լավ կհասկնար այն անհաշտելիությունը, որ գոյություն ուներ Մաքրինեի և իր ամուսնույն մեջ, և անկեղծորեն կկարեկցեր իր բարեկամուհիին։ Այդպես կարող էր շարունակվել, և տիկին Մաքրինեն կհասներ թերևս որոշ հավասարակշռության, եթե նոր կացություն մը չարծարծեր տիկին Մաքրինեի ատելությունը Զարեհ էֆենդիին դեմ։ <center> </center> Տիկին Զարուհի Ալեքսանյանը Զարեհ էֆենդիի մեկ հեռավոր ազգականուհին էր, որ ամուսնացեր էր Ռեժիի պաշտոնյայի մը հետ։ Ամուսինը քննիչի պաշտոնով հաճախ կերթար գավառները։ Տիկին Զարուհին կընկերանար իր ամուսնույն, և անոնք տարիներով կբացակայեին Կ․ Պոլսեն։ Զարուհիի ամուսինը՝ Սմբատ էֆենդին, իր մեծ հորը ժառանգութենեն բաժին ունեցեր էր չորս հարկանի քարաշեն տուն մը՝ Բերայի շիտակին վրա, որուն արժեքը տարվե-տարի<noinclude></noinclude> 68tqygiw57q8mlsf3zmac8smkly1d0i Էջ:Բարպա Խաչիկ.djvu/474 104 43627 396191 122401 2026-09-16T16:09:31Z LetterBot 3069 (via JWB) 396191 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>որպեսզի այդ ֆրանսիացի պաշտոնյաները վատ կարծիք չկազմեն իր մասին. անիկա վերարկուի գրպանեն հանեց չորս ծրար ծխախոտը, որ մնացեր էր իր ճամփորդության պաշարեն, և դրավ գույքերուն մոտ։ Իր բծախնդիր օրինապահության մեջ Բարպան պիտի ուզեր դեռ շատ բան ունենալ հայտարարելիք, բայց, դժբախտաբար, բացի անձնական գործածության իրերը, ոչինչ չուներ։ Վիկտորյան՝ հակի մը վրա նստած, հանգիստ կսպասեր, երբ միջնորդ մը մոտեցավ անոր և բան մը փսփսաց ականջին. ֊ Տե՛ս, Բարպա, ի՛նչ կըսե կոր,— ըսավ անիկա ամուսնույն։ Մաքսատան պաշտոնյան ավարտեր էր իր կողքի ճամփորդին գույքերու քննությունը և պիտի անցներ իրեն։ Միջնորդը ըսավ Բարպային խորհրդավոր եղանակով. —Սա տեղեն տասը ֆրանկնոց մը անցուր ինձի։ —Ինչո՞ւ,— հարցուց Բարպան։ —Հերիֆին ձեոքր դնեմ, ծրարնիդ հարևանցի կնայի։ Բարպան բուռն կերպով զայրացավ։ —Աստեղ ատանկ բան չկա,— ըսավ ան համոզված շեշտով։ —Քեզի համար կըսեմ կոր է…— պնդեց խուլ ձայնով միջնորդը,— չէ նե խերդ կանիծեն, թել֊թել կնային… —Կաշառք տվողը ստացողին չափ հանցավոր է, — ըսավ Բարպան,— աստեղ Թուրքիա չէ… —Ծո՛, ի՜նչ ախմախ մարդ ես եղեր, բե՜…— գոչեց միջնորդը զարմացած և հուսախաբ,— դհա քեզի պեսին չէի հանդիպած… Այդ միջոցին մաքսատան պաշտոնյան հարցուց. —Որևէ բան ունի՞ ք հայտարարելու… Միհրանը վրա հասավ։ —Ալկոհոլ, խմիչք, ծխախոտ, դանտել, գորգ, հնություն, մետաքսեղեն,— շարունակեց մարդը մեքենաբար։ —Ոչինչ չունինք,— ըսավ Միհրանը՝ առաջ անցնելով։ —Ունի՚նք,— պնդեց Բարպան, ծխախոտի ծրարները ցույց տալով։ Պաշտոնյան զսպված զայրույթի ծամածռություն մը<noinclude></noinclude> 7p37gc9r0yz61pl4c60sy6razcyv5ui Էջ:Բարպա Խաչիկ.djvu/475 104 43641 396192 122359 2026-09-16T16:09:33Z LetterBot 3069 (via JWB) 396192 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>րրավ. անիկա այնպիսի տպավորություն ուներ, որ իր քիթին կխնդան, և միևնույն ատեն խորհեցավ, որ Բարպայի ըրածը խորամանկություն մըն Է, ավելի կարևոր բաներ մաքսա— նենգոււթյամբ անցընելու համար։ —Դուք միասի՞ն եք,— հարցուց մաքսավորը Միհրա֊ նին։ —Այո ,— ըսավ անիկա։ Բարպան լուռ ժպիտով նայեցավ պաշտոնյային, ընդ— հատվելով ծրարները բանալու Գործին մեջ։ —Շուտ ըրեք, ժամանակ չի կա— ըսավ անհաբմերու֊ թյամբ մաքսավորը։ Անիկա կարճահասակ մարդ մըն Էր, աղյուսի գույն դեմքով, արյունակալած աչքերով, որ կասկա — ծանքով կնայեր մեյ մը Միհրանին և մեյ մը Բարպային։ Միհրանր արդեն բացեր Էր արկղները, երբ ուրիշ ազատված պաշտոնյա մը ինկավ արկղին պարունակությանը վրա։ Անի֊ կա ամեն ինչ դուրս թափեց և հետո սուր և երկայն հերյու֊ նով մը ծակռտելով արկղին հատակը, սկսավ հոտոտել հեր֊ յունը։ Բարպան և Վիկտորյան զարմացած կդիտեին այս տեսա֊ րանը, երբ մաքսատան վերահսկիչը մոտեցավ։ —Հակասական հայտարարություններ ըրին,— ըսավ պաշտոնյան վերահսկիչին,— և հետո այդ երիտասարդը…— ըսավ ան և կասկածի արտահայտություն մը ունեցավ։ Այդ միջոցին սըմսար մը կըսեր Բարպային և Վիկտոր֊ յային. —Կոկային, հաշիշ կամ ատանկ բան մը կփնտրեն կոր, շատ խիստ Է… —Հարկավ,— ըսավ Բարպան՝ դեռ անխախտ վստահու¬ թյամբ,— իրենց պարտքն Է, պիտի հսկեն։ Բայց արդեն ինքն իրեն կհարցներ, թե ինչու այդպիսի կասկած ունեցան իրենց մասին։ Նախորդ միջնորդը, որ կաշառք տալ առաջարկեր Էր, մո¬ տեցավ իր կարգին և ըսավ. —Հիմակ տեսա՞ր, կերա՞ր, ես քեզի մարդավարի խոսք րրի, տասը ֆրանկով կազատեիր, հիմակ ամեն ունեցածդ մազե կանցընեն։ 471<noinclude></noinclude> djs2cuj3vlutx50o17jrsx9usje1y25 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/451 104 43642 396173 122360 2026-09-16T16:08:52Z LetterBot 3069 (via JWB) 396173 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Իրիկունը, ճաշեն հետո, երբ Վիկտորյայի պատրաստած— խահվեն կխմեին, Բարպան ըսավ. —Վիկտորյա , ես գործս ձգեցի… —Ողջություն ըլլա, Բարպա՛,— ըսավ կինը, հակառակ, որ ցուրտ սարսուռ մը անցավ անոր ամբողջ մարմնեն։ —Աս երկրեն պիտի երթանք,— ըսավ Բարպան եռան֊ դով,— Ֆրանսա պիտի երթանք, ի՞նչ կըսես Միհրան։ Միհրանը ոգևորությամբ ընդառաջ գնաց մորեղբորը ցան֊ կության։ Անիկա Ռեմզիին հետ ունեցած տեսակցութենեն ի վեր շարունակ կմտածեր մեկնումի մասին, և թեև Սաֆիեն իրեն հայտներ էր, որ երկու հարյուր ոսկի թղթադրամ կը֊ հատկացնեին Միհրանի ճամփորդության, անիկա իր վաս— ֊ տակածեն ալ խնայողություններ ըրեր էր և հարյուր ոսկիի չափ մեկ կողմ դրեր էր։ Բայց անիկա չէր համարձակած մինչև այդ օրը Բարպային հայտնել իր մտադրությունը, որովհետև չէր ուզեր մորեղբայրը և Վիկտորյան զրկել իր բերած օգնութենեն և մյուս կողմանե կմտածեր, որ Բար՝— պան դյուրավ չի հոժարիր գաղթելու։ —Հիմակ պետք է ճամփու ծախքը գտնել,— ըսավ Բար— պան,— մեկ հոնքը բարձրացնելով։ —Ես հարյուր ոսկի թղթադրամ ունիմ,— ըսավ Միհրա֊ նը կարմրելով։ —Կբավե,— հայտարարեց Բարպան խոր շունչ քաշե֊ լով,— ես տեղեկացել եմ, հաշիվս ըրեր եմ։ —Ընկերներս ալ երկու հարյուր ոսկի կտրամադրեն ինձ,— ավելցուց Միհրանը։ Բարպան ակնապիշ նայեցավ Միհրանին և կմկմաց. —Ընկերնե՛րդ… ա հ… —Ուրեմն Բարպա՛, շուտով ճամփա կելլենք,— ըսավ Միհրանը ուրախ շեշտով։ Վա՞հ,— բացականչեց Վիկտորյան, բայց ոչ մեկ ա֊ ռարկություն չըրավ։ Մինչև ուշ Խաչիկը և Միհրանը խոսակցեցան իրենց ւսպագա ս կյանքի մասին և երազներ հյուսեցին, նույնիսկ վիճեցան: ՚—— Քանի մը տարի ակռաներնիս կսեղմենք,— ըսավ 447<noinclude></noinclude> jn9wrgvrfpuy0aap6trmn43aalzjzd4 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/424 104 43643 396146 122361 2026-09-16T16:08:04Z LetterBot 3069 (via JWB) 396146 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>դակ ջոկատներն զինվոր֊բանվորներ։ Բայց նույն տարվա վերջերուն դործը կազմալուծվեր էր, գործիքները փչացեր էին, աշխատավորները փոխադրվեր էին ճակատ, և անոնց։ փոխարինող չէր եղեր։ —Եղբա՛յր,— ըսավ Ղուկասը,— պատուհանները անգամ կոտրեր էին, գյուզելիմ արհեստանոցը ավերակ դարձուցեր էին… Անիկա պահ մը լուռ խմեց իր սուրճը։ —Ինչերնուս պետք յա…— ավելցուց Ղուկասը հիաս¬ թափ երևույթով,— ինչ կըլլա նե, մեզի պես մարդոց կըլլա… ճիզվիտը անցագիր ստացավ իրեն ու փեսին համար անանկ ատեն մը, որ թռչունը իր թևովը սահմանեն չէր կրնար անց֊ նիլ։ Ատ մարդոց գործին խելքդ չի հ ասնիր, աշխարհ կործա— նի, իրենք կատվի պես չորս ոտքի վրա կիյնան… —Կինը ո՞ւր է,— հարցուց Բարպան։ —Անիկա մնաց,— ըսավ Ղուկասը, — ոմանք ըսին տղուն համար, ուրիշներուն խոսքին նայիս նե կալվածներուն համար։ Արտակը 1917— ի աշնան մեռեր էր Անատոլուի ճամփա— ներուն վրա։Երբ Չոռլուի սպայակույտը և բժշկական կազմը փոխադրվեր էին Դարդանել, և Արտակը մնացեր էր անպաշտ— պան, իբր վտանգավոր խռովարար ուղարկվեր էր Անատոլու։ Ճանապարհին, հակառակ իր կրած նախատինքներուն, հա֊ կառակ մտրակի հարվածներուն, Արտակը շարունակեր էր Ավետարանը քարոզել իրեն ընկերացող երեք ժանդարմնե֊ րուն։ Վերջապես, իրիկուն մը, վերջալույսին, ուժասպառ ին֊ կեր էր ճամփաւն վրա և մեռեր էր անշշուկ։ Ոչ ոք չի գիտ֊ ցավ, թե ճիշտ ինչ էր պատահեր։ Բայց Արտակի մահվան ներկա եղող ժանդարմները մնացեր էին զարհուրած։ Անոնք կպատմեին, որ իյնալե առաջ Արտակը կանգ առեր էր, և անոր գլուխը «մխացեր էր» և այդ մուխը փոխվեր էր լուսապսակի: Առաջին կայանի զինվորական բժիշկը բացատրեր էր այդ երևույթ են խելագարված ժանդարմներուն, որ, հավանաբար, այդ մարդուն, որ հոգեվարքի մեջ, գերագույն ճիգով կամ բըռ֊ նադատված, ոտքի վրա մնացեր էր, մահվան քրտինքն էր, որ բարձրացեր էր գլխեն, որ շոգիացեր և տեսանելի դարձեր էր 420<noinclude></noinclude> 327gkjnckoyltvygpqivbc285mohftk Էջ:Բարպա Խաչիկ.djvu/484 104 43644 396201 122362 2026-09-16T16:09:48Z LetterBot 3069 (via JWB) 396201 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>փոխարեն միայն իրենց աշխատանքով կապրին… ինչպես բանվորները, հող չունեցող գյուղացիները… —Ինչպես մենք,— ըսավ Բարպան բռունցքը զարնելով կուրծքին է հանկարծակի ոգևորությունով։ —Այո՛, Բարպա՛, ինչպես մենք,— կրկնեց Միհրանը և անսահման գոհունակությամբ ժպտեցավ Բարպային, որ մե— կեն խորասուզվեր Էր մտածումներու մեջ։ Այս խոսակցությունը Միհրանի և Բարպայի մեջ եղեր Էր հայերեն լեզվով. հարևան սեղանեն ուշադրություն դարձու¬ ցին իրենց։ —Նոր եկեր եք Ֆրանսա… —Այո , երկու երեք օր առաջ։ —Մարսիլիա պիտի մնաք։ —Ոչ, Փարիզ պիտի երթանք, անտեղ մարդ ունինք: —Լավ կընեք, անտեղ պրոլետարիատը ավելի կազմա— կերպված Է, այստեղ օտարական բանվորներու պատճառով, որ կխախտեն, մանավանդ նոր հասած ատեննին, սենդիքա ֊ ներու օրենքներր, շարունակ խնդիրներ կան… Անոնք պատմեցին, որ իրենք չորսերնին ալ կաշխատեին շաքարի ֆաբրիկայի մը մեջ և մասնակցեր Էին տեղացի բանվորներու գործադուլին. հետո վերակացուն իրենց ճամ¬ փեր Էր՝ ըսելով, թե օտարականները իրավունք չունին տե֊ ղացիներուն գործին խառնվելու։ —Ատանկ անարդարություն կըլլա— ըսավ Բարպան վրդովված,— էհ, ձեր տեղացի ընկերները կուլ տվին այդ բանը։ ֊ ՉԷ՜… Է՛… ըսավ անոնցմե մեկը եռանդով,-մենք սենդիկե բանվորներ ենք, սենդիկան օտար և ֆրանսացի բանվորներու մեջ խտրություն չի դներ… —Շա՜տ ալ խտրություն չի դներ…— ըսավ Բարպան, որուն միտքը հանկարծ մտավ գործունեության մեջ: Ան կուզեր հարցնել տեղեկություններ սենդիկայի մասին, բայց իր այդ հետաքրքրության կմտածեր գոհացում տալ, երբ Միհրանին հետ մինակ մնային։ Եղբորորդուն բանիմաց ար֊ տահայտութենեն անիկա կզգար, որ Միհրանը կհասկնար ամեն ինչ: 480<noinclude></noinclude> f1dswljyww6pzwy986hky6jnniyt432 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/485 104 43645 396202 122363 2026-09-16T16:09:49Z LetterBot 3069 (via JWB) 396202 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude> —Ուրեմն անգո՞րծ մնացիք,— հարցուց Միհրանը։ —Գործ շատ կա,— ըսավ հայ բանվորներեն մեկը,— բայց ամբոշի չենք երթար կոր, որովհետև սենդիկան բա¬ նակցության մեջ է մեզ համար, պետք է, որ մեզի կրկին նույն տեղը ընդունին աշխատանքի։ —Հապա եթե չընդունի՞ն— հարցուց Բարպան, վերին աստիճանի հետաքրքրված… —Ֆրանսացի բանվորները կրկին գործադուլ կհայտա¬ րարեն,— ըսավ խոսակիցը բացարձակ վստահությամբ։ Այդ միջոցին ճաշարանը խճողվեցավ նոր հաճախորդնե¬ րով. Միհրանը վճարեց իրենց ճաշը, նույնը ըրին իրենց հա¬ րևան սեղանը գրավողները և միասին դուրս ելան։ —Տեղ մը երթանք, քիչ մը խոսինք,— ըսավ Բարպան։ Անցան «Հոտել դը լա փոստի» առաջքեն, ուր Վիկտորյան բաժնվեցավ իրենցմե. հետո գացին ծովեզերք՝ Կանըբիեռի վրա, իրենց ընկերացող հայ բանվորներու ծանոթ մեկ սըր՝— ճարանը։ Ապակեպատ պատշգամբը խճողված էր ամեն կարգի հա¬ ճախորդներով. Բարպաչի խումբը կանցներ աղմկալի սե— ղաններուն առաջքեն, և երբեմն ծանոթներ կկեցնեին հայ բանվորները և կխոսեին անոնց հետ։ Հայ, հույն և ֆրան— սիացի աշխատավորները, որ իրարու հետ նստած, կհետա֊ քրքրվեին հայ բանվորներու գործի ընթացքով. ոմանք ալ տեղեկություններ կուտային այդ ընթացքի մասին։ Վերջա֊ պես անոնք տեղավորվեցան սեղանի մը շուրջը, որը գրա¬ վողները խումբով մեկնեցան։ Մյուս հաճախորդներն ալ մեծ մասով մեկնեցան քանի մը րոպեներու տարբերութչամբ. մնացին ցանցառ թվով մարդիկ, և իրենց մոտ սեղանի մը առաջ սպիտակահեր, դեմքը ածիլված ծերունի մը, գլուխը ծածկած բասկյան բերետով, որ նստած էր կռնակը դարձու֊ ցած սեղանին և երկու սրունքներուն մեջ բռնած էր հաստ գավազան մը։ Բարպան նշմարեց, որ հայ բանվորները ժըպ— տալով և բարեկամաբար բարևեցին ծերունին։ —Այստեղ գարեջուր կա՞,— հարցուց Բարպան։ —Ինչքան որ ուզես,— ըսավ անգործ բանվորներեն մե— կը, որուն անունը Սեղբոս էր։ 31 Բարպա Խաչիկ<noinclude></noinclude> 5bvstmetd0wxqnodj8nu34ayd5y2pbv Էջ:Բարպա Խաչիկ.djvu/486 104 43646 396203 122364 2026-09-16T16:09:51Z LetterBot 3069 (via JWB) 396203 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Բարպան ամենուն համար գարեջուր պատվիրեց և ցավ հայտնեցք որ Ֆրանսիայի մեջ մեզեի սովորություն չի կա։ —Հիմակ ճաշած ենք, կուշտ ենք,— ըսավ ան,— բայց ճաշեն առաջ գարեջուրին հետ քիչ մը խոզի երշիկ, ժամբոն կամ պանիր աղեկ կըլլա… Եվ ան հիշեց Բոմոնթիի գարեջրատունը՝ պատերազմ են առաջ, և կարոտի զգացում մը թեթև մը սեղմեց սիրտը։ — Այստեղ ալ աղվոր տեղեր կան…— ըսավ ան ներքին մտածումի մը արձագանք տալով, կարծես թե մեկը իրեն հակառակը կըսեր։ —Ուր որ փորդ կշտացնես, այնտեղ ալ աղվոր է,—ըսավ Սեղբոսի ընկերը Նշանը։ Պահ մը լռություն տիրեց։ Չորս ընկերները կոստանդնուպոլսեցի չէինք. անոնք Անա— տոլուի զանազան կետերե ճամփա ելած և պատերազմի ըն— թացքին զանազան բովերե անցած, իրար գտեր էին գաղ֊ թականնե փոխադրող շոգենավի մը վրա և անկե հետո մնացեր էին անբաժան, կազմեր էին ղարիբ մարդկանց տե¬ սակ մը ընտանիք։ Իրենց պարագլուխն էր մաղնիսացի Կար֊ պիսը, բարձրահասակ, սևաչվի, թխադեմ, մոտ երեսունհինգ տարեկան, որ ամեն առիթի ցույց կուտար թե՛ հանդգնու¬ թյուն և թե՛ ճարպիկություն։ Այդ միջոցին մաղնիսացի Կար— պիսը ուշադրությամբ կդիտեր Բարպան և Միհրանը և եր¬ բեմն ակնարկովը կհաղորդակցեր իր դեմ նստած սվազցի Սերոբին հետ։ —Դո՞ւն ինչ գործի մարդ ես,— հարցուց անիկա Բար—, պային։ —Ես երկաթագործ եմ,— ըսավ Բարպան …իսկ քե— ռորդիս, Միհրանը ,— ավելցուց անիկա,— ուսմունք առած տղա է… Բարպան կջանար շատ պարզությամբ և համեստությամբ ըսել այդ, բայց, հակառակ իրեն, տեսակ մը հպարտություն կուռեցներ իր բառերը , երբ կխոսեր Միհրանի մասին։ —Մենք Փարիզ պիտի երթանք,— ըսավ ան,— այնտեղ մարդ ունինք, ես պիտի աշխատիմ, Միհրանը ուսմունքը պիտի շարունակեմ… ատ է մեր նպատակը, եթե հաջողի… 482<noinclude></noinclude> 28siliujheuxb3qe0uvoleqe96xd89p Էջ:Բարպա Խաչիկ.djvu/487 104 43647 396204 122365 2026-09-16T16:09:53Z LetterBot 3069 (via JWB) 396204 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Բարպան այս խոսքերը ըսելով, հարցական նայեցավ Կարպիսին։ Բայց անիկա, գլուխը հակած, կեդրոնացած ուշադրությամբ սիգարեթ մը կոլորեր և կարծես չէր լսեր Բարպայի խոսքերը։ Վերջապես, ան գուխը բարձրացուց և իր չամիչի պես սև բիբերը հառեով Բարպային՝ ըսավ. ֊ Ավելի աղեկ կըլլա, որ Սենտ ֊էտիեն երթաք, այնտեղ մետաղագործության կեդրոն է… —Ինչո՞ւ,— ըսավ նշանը,— Փարիզի մեջ ալ գործ կա… Ավտոյի ֆաբրիկաները երկաթագործներ կբանեցնենա… ասկե զատ, հյուսիսային դեպարտըմաններու մեջ… —Անոնք մեր տեղերու երկաթագործներուն պետք չու֊ նին,— ըսավ Կարպիսը…— տարիքի խնդիրն ալ կա,— ավել֊ ցուց անիկա… —Երկ՛աթագործ չի կա՞,— հարցուց Բարպան մտահոգ։ —Սիստեմը տարբեր է,— ըսավ Կարպիսը,— ամեն բան մեքենայացված է…Է՛հ, վերջապես, կերթաք, կտեսնեք,— ըսավ Կարպիսը, չուզելով վհատեցնել տարեց նորեկը։ Ինքն ալ վարպետ ատաղձագործ էր, բայց գլուխը ասդին— անգին զարնելե հետո ստիպվեր էր աշխատիլ շաքայի ֆաբ֊ րիկային մեջ իբրև սևագործ բանվոր։ —Արհեստը այստեղ չանցնիր,— ըսավ Նշանը,— մեր շոգենավով տեսակ֊տեսակ արհեստավորներ եկան …ամեն֊ քըն ալ հիմակ կաշխատին հանքերու մեջ։ —Այս երկրին մեջ,— ավելցուց Սեղբոսը,— օտարա֊ կանեն կսպասեն ֆիզիկական ուժ… մեր քրտինքը, մեր երի֊ տասարդությունը կուզեն, ուրիշ բանի պետք չունին … չու— նիս ուժ, պետք չես…հայդե… ձայնդ ալ հանելու իրա֊ վունք չունիս, այնպես չէ՞, պապա Դյումոն,— դարձավ ան ծերունիին, որ անհամբերութենեն դողալով իր նստած տե֊ ղեն կհետևր խոսւսկիցներուն դեմքերուն արտահայտու֊ թյան։ Գաբրիել Դյումոնը հղեր էր ժամանակին թաղապետու֊ թյան պաշտոնյա։ Անիկա վաղուց քաշվեր էր գործե, ուներ իր հանգստյան թոշակը և իր աղախինին հետ, որ իր մոտ ծերացեր էր, կապրեր համեստ ե նյութապես ապահով կյան֊ քով, Մտրսիլիո ծայրամասերեն մեկուն մեջ, ծովահայաց 483<noinclude></noinclude> 7tblqsobc81z7u5ldmrwmyym2d6ppx6 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/452 104 43648 396174 122366 2026-09-16T16:08:53Z LetterBot 3069 (via JWB) 396174 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Բարպան համոզիչ ձայնով,— ես կաշխատիմ, դուն կսորվիս. ետքն ալ դուն մեզի կպահես… —Մեկ հոգիի աշխատանքը բավական չէ,— առարկեց Միհրանը,— ես թե՛ կաշխատիմ, թե՛ կսորվիմ։ —Ատանկ բան չըլլար,— ըսավ Բարպան գլուխը շար— ժելով… ֊ Ես դեռ ուժ ունիմ, կաշխատիմ … թող գործ ըլ֊ լա, կտեսնեք… —Ի՛՛նչ չոճուխներոլ պես իրարու հետ կվիճիք,— ըսավ Վիկտորյան,— հոն երթանք կտեսնենք, էվտեքի պազար, չարշըյա ույմազ*… Բարպան և Միհրանը խնդացին։ Բարպան կլողաը երազներու մեջ, միևնույն ատեն վեր— հիշելով նավակայանը, ֆրանսիացի զինվորները, օրվան մեջ տեսածները. հանկարծ անոր մտքին մեջ փողփողեցավ նախ— կին զորանոցի շենքին վրա ծածանող եռագույն դրոշակը։ —Սա մեր դրոշակն ալ հողին մեջ թաղված մնաց,— ըսավ անիկա, մեյ մը Վիկտորյային և մեյ մը Միհրանին նայելով։ Անոնք երկուքն ալ լուռ մնացին և որևէ արձագանք չի տվին Բարպային խոսքերուն։ Բայց հանկարծ Վիկտորյան թափանցեց Բարպայի թաքուն ցանկության և ըսավ. —Վաղը, լույսին, թաղված տեղեն կհանենք։ Բարպան տեղեն ելավ, գնաց պատուհանին առաջ, վա¬ րագույրը մեկ կողմ քաշեց և ըսավ. —Լուսին գիշեր է, ցորեկվա պես լույս է։ Վիկտորյան աչք ըրավ Միհրանին ։ Քիչ հետո երեքով իջան պարտեզ, և Միհրանը սկսավ ածուին հողը փորել։ Բարպան անհամբերութենե կհևար։ Վերջապես, ջղային շար֊ ժումներով բահը առավ Միհրանի ձեռքեն և շուտով երևան հանեց թիթեղյա սնդուկը։ Բարպան պահ մը կանգ առավ և նայեցավ խոնավութենե ժանգոտած արկղին, հետո բահը նետեց, ծռեցավ փոսին վրա, հողոտ արկղը դուրս բերավ, գրկեց և դիմեց դեպի խոհանոց։ ----------— Բառացի՝ տան հաշիվը շուկային չի համապատասխանում. այսինքն հուսացածդ կարող է չիրականանալ (թուրք. ): 448<noinclude></noinclude> ll4i0tch5jaj6x6pks1ncy3uxpy4zas Էջ:Բարպա Խաչիկ.djvu/460 104 43649 396183 122367 2026-09-16T16:09:08Z LetterBot 3069 (via JWB) 396183 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>—Անցե՛ք, գացե՛ք,— գոռաց կրկին Միհրանը պատանիներու երեսին։ Անցորդները կդանդաղեին և դեռ չի հասկնալով, թե ի՞նչ պատահեր էր, ժպտուն դեմքերով կնայեին Միհրանին և պատանիներուն։ Այդ միջոցին թուրքերը մտան կողմնակի փողոց մը և անհետացան։ —Քեզ ի՞նչ պատահեց,— ըսավ համարձակ պատանի մը Միհրանին։ Շուտով մրմունջ մը լսելի եղավ Միհրանին շուրջը. —Թագավորական է, թագավորի կողմնակիցներեն է։ Ոչ ոք չի կասկածեցավ Միհրանին մղում տվող բուն պատճառին վրա, ինչպես նաև ոչ ոք չի մտածեց, որ անիկա հույն չէր։ Եվ որովհետև ամենուն տրամադրությունը տոնական էր, չուզեցին միջադեպ ստեղծել։ Միհրանը իր կարգին սողոսկեցավ բազմության մեջ և փորձեց Բարպան գըտնել, բայց անիկա՝ քշվելով բազմութենեն, հեռացեր էր անզգալաբար։ ⁂ Բարպան և Միհրանը իրար գտան Ֆեսճի Մելքոնին խանութը, ուր խումբ մը նորելուկ հայ հաճախորդներ, պատերազմի միջոցին հարստացած առևտրական տղերք, աղմուկով կխոսեին օրվա դեպքերուն վրա։ Անոնք կըսեին, թե շուտով հելլենները ջախջախիչ պարտության կմատնեն քեմալական ուժերը և թե Անատոլուն… —Ես լսեցի, որ Պոլիսը հույներուն պիտի տրվի,— ըսավ անոնցմե մեկը։ Այդ լուրը որոշ տհաճություն հառաջ բերավ։ —Հույները ի՞նչ են, որ պիտի տիրանան Պոլսո նման կարևոր քաղաքի մը,— ըսավ խարտիշահեր երիտասարդ մը, որուն գանգուրները գետին կիյնային սափրիչին երկայն մկրատով։ —Այսօր իսկ հունա-հայ միթինկ մը պիտի ըլլա,— ըսավ աոաջին խոսողը,— անպատճառ երթանք։ —Հիմակ դըրջանները մեզի պետք ունին, անուշ լեզու<noinclude></noinclude> phtnuz46cdoezee3s8vuhk3kr9rqckb Էջ:Բարպա Խաչիկ.djvu/317 104 43650 396050 122368 2026-09-16T16:04:45Z LetterBot 3069 (via JWB) 396050 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ճարանին անկյունը նստած կխոսակցեին։ Բարպան պատմեց ոստիկանին հարցաքննության մասին, և երկուքն ալ համաձայն գտնվեցան, որ Վասիլը, գլխավորաբար, վտանգի մեջ էր։ —Աղբա՛ր,— ըսավ Հակոբը,— մեր հանցանքը ո՞րն է, մենք աստեղ նստած տեղերնիս մեր յուղովը կտապկվինք. մեզմե հեչ մեկը մրջյունի վրա անգամ կոխել չուզեր. անգին գազանները իրար հետ կռվի բռնվեր են, աղեկ… մեզմե ի՞նչ կուզեն, ինչո՞ւ մեզ հանցավոր կբռնեն, ասանկ ալ անիրավություն կըլլա՞, ճանը՛մ… Մեզի ինչ, բե՜,— ըսավ ան ձայնը անզգալիորեն բարձրացնելով,— ով կուզե՝ թող հաղթե, ով կուզե՝ թող հաղթվի, մեր գրպանը ի՞նչ կմտնե, դուն ինձի ան ըսե։ Խաչիկի խնդրանքով Հակոբը հանձն առավ երթալ Վասիլը զգուշացնել, և միասին դուրս ելան սրճարանեն։ Բանկալթիի ճատտեեն անընդհատ կառքերը կանցնեին՝ բեռնավորված ընտանիքներով և վալիզներով։ Կարծես թե քաղաքը կպարպվեր։ Բոլոր անոնք, որ միջոցներ ունեին, կերթային կղզիները կամ Վոսփորի ասիական ափունքը։ Լրտեսներ ու գաղտնի ոստիկաններ, որոնք ճանաչելի Էին իրենց յուրահատուկ երևույթով, կարմկահարեին անցորդները և երբեմն մոտեն կհետեվեին անոնց, հետամուտ ըլլալով լսել անոնց խոսակցությունը։ Բարպան և Հակոբը քանի մը անգամներ զգացին իրենց ետևեն այդ զզվելի ներկայությունը և ընդհատեցին իրենց խոսակցությունը։ Վերջապես, անոնք լուռ կքալեին կողք֊կողքի, երբ հանկարծակի պանիկային հով մը բարձրացավ, ինչպես փոթորիկի քամի, որ կքշեր, կտաներ իր առաջքեն լեղապատառ մարդկանց բազմություններ։ Հակոբը բաժնվեցավ Բարպայեն, որ մտախոհ վերադարձավ դեպի արհեստանոցը։ Հայ և հույն բոլոր բանվորները թափվեր Էին փողոց և հետամուտ Էին իմանալու հառաջ եկած խուճապի պատճառներու մասին։ Ղալաթիայեն և Բերայեն բարձրացողները երբեմն կանգ կառնեին և շնչասպառ կխոսեին. կըսեին թե Չաթալճայի ամրությունները գրավված են, և բալկանյան զորքերը կարշավեն քաղաքին վրա.<noinclude></noinclude> hvqhgwdyywq7oo2q06celnjdmi4h5k5 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/318 104 43652 396051 104245 2026-09-16T16:04:47Z LetterBot 3069 (via JWB) 396051 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ոմանք ալ կըսեին, թե նահանջող զինվորները` միանալով քաղաքի տականքին, հարձակեր են ասիական ափունքի և Ստամբուլի զանազան թաղերու վրա։ Բանվորներեն շատերը ազգականներ ունեին այդ թաղերու մեջ և կողբային, բայց երբ կլսեին, որ խուժանային ամբոխ մը կքալե Բերայի վրա, կմոռնային իրենց ազգականները և կվազեին տուն։ Բերայի և Բանկալթիի մեծ փողոցներուն վրա խանութներու երկաթյա փեղկերը կիջնեին շառաչյունով և, մեկ կողմե, մարդոց խուճապային փախուստը, մյուս կողմե՝ իջնող փեղկերու աղմուկը ստեղծեր էին աղետալի մթնոլորտ մը, որու մեջ մարդիկ դյուրավ կհավատային այն սուտ զրույցներուն, որոնք դուրս եկեր էին անհայտ և պղտոր աղբյուրներե և որոնք սարսափով վարակեր էին զանազան պատճառներով գերագրգռված մայրաքաղաքացիները։ Այդ միջոցին թուրք խաղաղ ազգաբնակչությունը՝ իր կարգին ահի և գողի մատնված, մյուս կողմե խորապես վիրավորված, կքաշվեր իր խիտ թաղերը և իր ամրափակ տուները։ Իսկ Վոսփորի վրա եվրոպական պետություններու զրահավորները և հածանավերը կհառաջանային դանդաղորեն կամ իրենք իրենց վրա կդառնային, թնդանոթներուն փողերը ուղղած դեպի թրքական թաղերը։ ⁂ Նույն օրը առավոտյան Վասիլը լավ էր և նախաճաշը անկողնի մեջ ընելե հետո ելավ հագվեցավ, հակառակ կնոջը կշտամբանքներուն, և նստեցավ բազմոցին վրա։ Շաբաթներե ի վեր անգործության մատնված ըլլալով, սիրտը կընեղվեր և մեծ փափագ ուներ դուրս գալու, սրճարան երթալու, հանդիպելու իր ընկերներուն։ Անիկա մտահոգ էր նաև իր նյութական վիճակի մասին։ Մտադիր էր երբեք չմտնել Զարեհ էֆենդիի մոտ, որին արհեստանոցեն ժամանակով հեռացեր էր կռիվով և որուն իրեն հանդեպ ունեցած անհաշտ ատելությունը կզգար։ Բայց գործ գտնելու հեռանկարը չէր, որ մտահոգ կըներ<noinclude></noinclude> 1kloq574ak8jfrd1y9mx0jkb96nlq4e Էջ:Բարպա Խաչիկ.djvu/327 104 43660 396059 104310 2026-09-16T16:05:02Z LetterBot 3069 (via JWB) 396059 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude> ⁂ Այդ օրը գեղարվեստից վարժարանի մեջ ուսանողները չի կրցան աշխատիլ: Անոնք խառն խումբեր կազմած էին և կխոսեին օրվա ծանր լուրերու մասին։ Առանձին խումբ կկազմեին Նահատը, Ռահմին, Տիրանը և Յորկին, որոնք աշխատիլ ձևացնելով, կզգուշանային խառնվելու մյուս խումբերուն: Թրքական բանակը կազմալուծված Էր. զինվորները, առանձին կամ մեծ խումբերով, կանջատվեին իրենց գումարտակներեն և փախուստի կդիմեին: Մայրաքաղաքի շրջակաները, ձորերու և անտառներու մեջ, կվխտային անզեն զինվորները որոնք մոլորուն աչքերով, շվարուն և աննպատակ կթափառեին։ Գործող բանակի հրամանատարությունը, հակառակ ձեռք առած դաժան միջոցներուն, անկարող դարձեր Էր կասեցնելու բարոյալքված զինվորներու զանգվածային դասալքությունր, և այդ օրը, մայրաքաղաքի մեջ, ընդհանուր կարծիքը այն Էր, որ Կ.Պոլսո գրավումը բալկանյան դաշնակիցներու կողմե այլևս ժամերու խնդիր Էր։ Սակայն Տիրանը ուրիշ կարծիք ուներ. անիկա կբացատրեր իր ընկերներուն, որ մեծ պետությունները անպատճառ կմիջամտեին և կարգիլեին Կ. Պոլսո գրավումը։ Անիկա խորապես տեղյակ էր մեծ պետություններու մեջ եղած մրցակցության և խացերուն և լսեր Էր նաև, որ պառակտում կա նույն ինքն բալկանյան պետություններու մեջ։ Ընկերները մեծ հետաքրքրությամբ կլսեին Տիրանի տված տեղեկությունները, բայց շարունակ կընդհատվեին: Երբ պրոֆեսորները մեկնեցան ժամը երկուքի ատենները, ուսանողներն ալ ցրվեցան։ Ոմանք կշտապեին տուն վերադառնալու, իսկ ոմանք կդանդաղեին և իրենց ապահովության մեջ կզգային, պետական հիմնարկության մեջ, որովհետե դարիր Էին, գավառներե եկած պանդուխտներ, Ստամբուլի խաներու մեջ բնակող, և որոնք գիտեին, որ քաղաքին մեջ խռովություն եղած պարագային առաջին զոհերը իրենք կըլլային։ Ռահմին մոտեցավ անոնց և սկսավ սրտապնդիչ խոսքեր ընել: Տիգրանակերտցի հայ երիտասարդ մը, փոք֊<noinclude></noinclude> 4sl1on72k0g41nmfeutcp248r4i4k4u Էջ:Բարպա Խաչիկ.djvu/329 104 43662 396060 104312 2026-09-16T16:05:17Z LetterBot 3069 (via JWB) 396060 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>և փայտաշեն գունաթափ տուները, իրենց կույր պատուհաններով, իրարու վրա հակած, կարծես խորհրդավոր գաղտնիք մը կհաղորդեին իրարու: Ընկերները դուրս եկան լայն հրապարակ մը և անցան հոյակապ մզկիթի մը բակեն, ուր հասարակ ժողովուրդի խայտաբղետ բազմություն մը, լուռ և խոհուն, կարծես թե բանի մը կսպասեր։ Ռահմին պատվիրեց ընկերներուն, որ դուրս ելլեն բակի մյաս դռնեն և իրեն սպասեն, և ինքը մտավ մզկիթ, ուր մոլլա մը կխոսեր խռնված բազմության։ Քառորդ ժամ հետո, երբ Ռահմին եկավ միացավ իր րնկերներուն, սաստիկ այլայլված էր, և դժգույն շրթները կդողային։ Նահատը, Տիրանը և Յորկին անոր կնայեին հարցական ակնարկով, բայց անիկա վճռեր Էր ոչինչ չըսել. վերջապես, ան ֆեսը դեպի ետ մղեց ճակտին վրա, թաշկինակովը քրտինքը սրբեց և ըսավ. —Է՛հ, ընկերնե՛ր, կյանքի մեջ և մահվան առաջ մենք եզրայրներ ենք,— և սկսավ քալել։ Անոնք անցան դեռ ուրիշ փողոցներե և հրապարակներե մոտեցեր էին հունաբնակ թաղերու և երբ մտան այդ թաղերը, իրենց թվեցավ, որ կգտնվի արտաերկրային զոնայի մեջ։ Կիներ, կանգնած տան սեմերու վրա կամ կախված պատուհաններե դուրս, կշատախոսեին եռանդով։ Իսկ թաղին ջական կզգար փեթակի նման: Սրճարաններու և գինետուներու առաջ, աթոռակներու վրա նստած, մարդիկ սուրճ կը խմեին և զվարթորեն կխոսկցեին: Կասկածելի երևույթով մարդիկ կդեդերեին շուկային մեջ, բայց ոչ ոք ուշադրությունը չէր դարձներ անոնց վրա. միայն, երբ անոնցմե մեկը կմոտենար խումբի մը և կջանար խոսակցությունը լսել, խումբի մարդիկ կհայհոյեին կամ կծիծաղեին և կշարունակեին խոսիր: Լեզուկի գույն ներկված՝ թաղին հունական եկեղեցիին զանգակը սկսավ ղողանջել: Խուռն բազմություն մը կդիմեր դեպի եկեղեցին: Այս անգամ Յորկին ուզեց մտնել այնտեղ և տեկանալ, բայց Ռահմին արգիլեց։ Ո՛չ, Յորկի,— ըսավ ան,— պետք չէ։ Անոնք մտան եկեղեցիին դիմացի փողոցը, ուրկե լա֊<noinclude></noinclude> 2wcz34pzh66o1grf0ns47f014qgjrbw Էջ:Բարպա Խաչիկ.djvu/330 104 43663 396061 104313 2026-09-16T16:05:20Z LetterBot 3069 (via JWB) 396061 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>թերնայի ձայն կուգար և դեմառդեմ գտնվեցան գինով և ուրախ խումբի մը հետ։ Մարդ մը իր կռնակին վրա կկրեր նվագարանը, որ զարդարված Էր ցանկանուշ կնոջ մը պատկերով և որը շրջանակված Էր գույնզգույն կեղծ ծաղիկներով։ Ուրիշ մարդ մը նվագարանին կոթը կդարձներ, և լպրտուն եղանակներ կհոսեին փողոցի երկայնքին։ Նվագարանին հետևող գինովները, վարդեր դրած իրենց ականջներուն, կքալեին սայթաքելով և երգելով։ Փողոցի երկու շարք տուներու պատուհաններեն կիներ և աղջիկներ, տոնական զգեստներ հագած, գլուխներնին զարդարած գույնզգույն ժապավեններով, կծիծաղեին և կշաղակրատեին։ —Ի՜նչ անգիտակցություն կացության,— ըսավ Տիրանը։ Ռահմին խոր հառաչեց։ նահատը կքալեր ընկճված. առավոտուն մայրը կատաղորեն կռվեր Էր տղուն հետ, անիծեր Էր և սպառնացեր Էր իր տասնամյա գեղեցիկ աղջիկը նաժիշտ դնել փաշայի մը տունը։ Եվ հիմակ խեղճ տղան կմտածեր, որ ինչպե՞ս տեղե մը քիչ մը գրամ ձեռք բերեր՝ հանդարտեցնելու համար մայրը։ Այդ միջոցին Յորկին կհետևեր պճնազարդված հույն երիտասարդի մը, լամբակին դրած դեղին ծաղիկ մը, որ կսիրաբաներ, տան մը սեմին վրա, կապույտ զգեստ հագած աղջկան մը հետ։ Երբ խումբը տան առաջքը հասավ, Յորկին լսեց երիտասարդին խոսքերը. —Իրինա՛, սիրելի՛ս,— կըսեր անիկա,— մենք կպսակվինք Այա Սոֆյայի մեջ։ Վերջապես, անոնք հասան Տիրանի ըսած սրճարանը, որ կգտնվեր լայն փողոցի մը կողին բացվող պայտաձև փոքրիկ հրապարակի մը վրա և իսկապես հովանավորված Էր աքասիայի ծառերով։ Տիրանը հաճախ կթափառեր Ստամբուլի թաղերուն մեջ և ամեն անգամուն նոր գյուտեր կըներ։ Անիկա կճանչնար Ստամբուլը իր բոլոր ծակուծուկերով և երբեմն խնդալով կսեր, թե նեղը մնացած պարագային կրնար սիսերոն դառնալ օտար այցելուներու։ Անիկա կխոսեր ամեն ազգի և դասի պատկանող մարդոց հետ և պետք զգացած ժամանակ կձևա—<noinclude></noinclude> jwt4jd4qhakrvizmp7lsb8faaeudwub Էջ:Բարպա Խաչիկ.djvu/332 104 43680 396062 104355 2026-09-16T16:05:23Z LetterBot 3069 (via JWB) 396062 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ճարներու և եկեղեցիներու մնացորդները, խաչքարերը, որոնք երբեմն ծառայած էին նոր կառուցումներու, դարձեր էին տան սեմ կամ ուրիշ հասարակ գործածության նյութ: Օսմանյան թանգարանի տնօրինությունը քանի անգամներ փորձած էր այդ տարօրինակ երիտասարդը կապել հիմնարկությանը, պաշտոն տալ անոր՝ լավ ռոճիկով, բայց Տիրանը ոչ միայն անշահախնդիր մարդ էր, այլև կուզեր ամեն գնով պահպանել իր անկախությունը։ Գեղարվեստից վարժարանի ուսանողներուն մեջ ոչ ոք այնքան կյանքի փորձ չուներ և այնքան նյութ կուտակած չէր, որքան Տիրանը: Անոր այդ հատկությունը կգնահատեին թե՛ ընկերները և թե՛ պըոֆեսորները, որոնց հետ կխոսեր՝ անթերի կատարելությամբ, իտալերեն, ֆրանսերեն, հունարեն և թրքերեն։ Բայց այդ բոլոր հատկություններով, թերևս անոնց բազմության և բազմազանության պատճառով, անիկա դեռ չէր հաջողեր իր ինքնուրույն ձևը գտնել գեղարվեստական ստեղծագործության մեջ։ Ժամը հինգն էր, երբ Տիրանի առաջնորդությամբ ընկերները մտան աքասիաներու ստվերին տակ և նստեցան աթոռակներու վրա։ Բայց, հակառակ Տիրանի ակնկալության, այդ մեկուսացած սրճարանը այդ օրը խճողված էր, բոլոր տեղերը գրավված էին։ Տարեց և ծերունի թուրքեր, ոմանք կանանչ փաթթոցավոր, նստեր էին և լուռ կարծես թե կխոկային։ Կլսվեր միայն համրիչներու հատիկներու համաչափ և դանդաղ անկումը հատիկներու վրա. երբեմն ալ կլսվեր խուլ հառաչանքի մը կամ զսպված հորանջյունի մը խոր շնչառությունը։ Երբ երիտասարդները տեղ գրավեցին, այդ թմրած երևույթով ծերունիներեն ոմանք իրենց կիսախուփ արտևանունքներով տակեն գողունի և հետազոտող նայվածքներ ուղղեցին անոնց, և ոմանք ալ ակնարկներ փոխանակեցին իրար հետ։ Ռահմին, չի կրնալով հանդուրժել այդ մթնոլորտին, աոաջարկեց, որ հեռանան, երբ նոր խումբ մը մարդիկ եկան և բարձրաձայն խոսելով տեղավորվեցան աքասիայի մը թունին մոտ։ Երիտասարդ մոլլա մը կառաջնորդեր այդ խումբը։<noinclude></noinclude> k4ybl1bu654v3hzryz192bdakkh9qyf Էջ:Բարպա Խաչիկ.djvu/335 104 43690 396063 104386 2026-09-16T16:05:27Z LetterBot 3069 (via JWB) 396063 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>տեսան, որ բոլոր մեծ ու փոքր խանութները փակված էին արդեն, բայց կամուրջի մոտ փողոցները հետզհետե դարձան բազմամարդ։ Գլխարկավոր և ֆեսավոր հայեր, հույներ և հրևաներ՝ խուճապի բռնված, կշտապեին դեպի կամուրջը, ուրկե հակառակ ուղղությամբ կանցնեին ուշ մնացած թուրքեր։ Կամուրջի առաջ հանկարծ երկու ընկերները կանգ առին ցնցվելով. ոստիկան մը, իրենց բոլորովին անծանոթ պատճառով, շառաչուն ապտակ մը իջեցուց ճերմակ մորուքով ծերունիի մը, որուն հետ կխոսեր թշնամական կատաղությամբ: Ծերունին, որ թևին տակ գիրքեր ուներ, շշմեցավ, պահ մը դեդևեց և կամքի ճիգով կանգուն մնաց, բայց բազուկները թուլացան, և դիրքերը ինկան գետին։ Անիկա աչքերը կքթթեր և խարխափելով բան մը կփնտրեր կուրծքին վրա։ Ռահմին սլացավ դեպի ծերունին և ակնոցին կապը գտնելով, դրավ անոր ձեռքին մեջ։ Ծերունին կդողար ամբողջ մարմնովը, բայց երբ ակնոցը գտավ սև երիզին ծայրը և քթին անցուց, կարծես թե կազդուրվեցավ և զարմանքով ու շնորհապարտությամբ նայեցավ Ռահմիին: Արցունքի խոնավությունը մշուշեց անոր ակնոցի ապակիները, և նայվածքը ընկղմեցավ անզոր բողոքի արտահայտության մեջ: Այդ միջոցին Յորկին հավաքեր Էր դիրքերը, որոնք հին հունական դասականներու երկեր Էին, և կմոտենար ծերունիին, երբ ոստիկանը, ապշած այդ երիտասարդներու հանդգնութենեն, եկավ դեպի իրենց: Ռահմին, մոռանալով ամեն ըզգուշություն, ընդոստ դարձավ ոստիկանին և ն նայվւսծքը գամեց անոր աչքերուն մեջ: Այժմ ինձ հետ Է քու գործդ,— ըսավ ան հևացող ցասումով: Դեֆ եղի՛ր,— գոռաց ոստիկանը, հայտնապես զգուշանալով գործ ունենալա այդ բորբոքված երիտասարդին հետ, որուն թուրք ըլլալը հասկցավ։ Ռահմիի մեջ ցասումը հետզհետե կաճեր։ Դեֆ եղի՛ր,— կրկնեց ոստիկանը ավելի թույլ ձայնով, օրը չէ, մենք նորեն իրար կհանդիպինք։ Մենք անշուշտ իրար կհանդիպինք,— ըսավ Ռահմին՝ ատամները սեղմելով և զգաց Յորկիին ձեռքը թևին վրա:<noinclude></noinclude> t9o8y562gidqi23p5090g1tv4ilaqom Էջ:Բարպա Խաչիկ.djvu/320 104 43691 396053 122382 2026-09-16T16:04:51Z LetterBot 3069 (via JWB) 396053 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Եվ պահ մը լուռ մնալե հետո ավելցուց. —Այդպիսիները մեր աչքերու բիբերուն պես պետք է պահենք… Անոնք մեր ապագան են, անոնց մեջ է մեր երկրի գալիք փառքը… — և պահ մը խոհուն մնալե հետո ավեցուց,— մեր ոտնահարված երկրի վերականգնումը։ —Ես չէի գիտեր,— ըսավ Վասիլը ծիծաղելով,— որ իմ անառակ որդիս այդքան բան կպարունակե իր մեջ։ Եվ Վասիլը անսահմանորեն երջանիկ էր, որ իր տղու մասին այդպիսի գնահատական կլսեր ու իր երախտապարտությունը հայտնեց Ռեմզիին, սրտաբաց անկեղծությամբ խոսելով անոր իր ծրագիրներուն, իր մտատանջություններուն և իր ըրած դիտողություններուն մասին: Ռեմզին Վասիլի խոսքերուն հետևեցավ մեծ ուշադրու— թյամբ և ըսավ. -Ձեր զգացողությունը թուրք ժողովուրդի մասին ճիշտ է. մերոնք տգետ են և կորած հետամնացության մեջ։ Այն թշվառությունը, որ կա թրքական թաղերու մեջ— և դեռ խոսքը չեմ ըներ մեր գյուղացիության թշվառության մասին,— ոչ մեկ տեղ չեք գտներ։ Այդ թշվառությունը ահագին է, սահման չունի, բայց խմորումներ կան անոր մեջ։ Հետո, Ռեմզին խիստ ատելությամբ և զզվանքով խոսեցավ ազգամիջյան թշնամություններու մասին։ —Մեր երկրի տարբեր ազգություններու պատկանող ժողովուրդները,— ըսավ անիկա,— իրարմե բաժնված են չինական պարիսպներով։ Ո՜վ է շահագրգռված, որ այդ այդպես ըլլա։ Դասակարգային թշնամին։ Վասիլը առաջին անգամ կլսեր այդպիսի խոսք. այդ խոս— քր լուսաբանեց իր միտքրը. այն, ինչ որ խարխաբելով կփնտըեր, կարծես գտավ մեկ անգամեն։ Այդ օրեն հետո, մինչև Ռեմզիի Գելիպոլու մեկնիլը, հաճախ Վասիլը ունեցավ զրույցներ իր բժիշկին հետ։ Անգամ մը Բարպան ալ ներկա եղավ անոնց տեսակցության։ Ռեմզին անմիջապես մեծ համակրություն ունեցավ Բարպայի նկատմամբ, որու մասին Վասիլր արդեն խոսեր էր, և հաջորդ այցելության Ռեմզին ըսավ Վասիլին. —Բարպան սքանչելի ատաղձ է, բայց…<noinclude></noinclude> bjt36aq0c8umv9v9x9rz1pulfihlg9u Էջ:Բարպա Խաչիկ.djvu/338 104 43692 396065 104388 2026-09-16T16:05:32Z LetterBot 3069 (via JWB) 396065 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Ներո ընթացքին իրենց քրտինքով պարարտացուցած հողերը և այժմ մոլորուն և շվար, չէին հասկնար իրենց ուղղված անկապակից հրամանները և դյուրավ խուճապի և շփոթության կմատնվեին։ Ռահմին տեսավ հիվանդ կին մը՝ գետինը տապալված և ոստիկան մը, որ մտրակը շաչեցնելով, կհարկադեր ոտքի ելլել։ Այդ միջոցին երեխաներ կճչային և ծերունինեը՝ բեռնավորված ավելորդ իրերով, կույրերու պես կխարխափեին։ Գաղթականներեն մաս մը կմտներ արդեն շոգենավերը։ Շատերը՝ երբեք ծով տեսած չըլալով, կընկրկեին երերացող կամրջակեն և լաստերե կազմված ծփացող նավամատույցներեն, բայց անոնք մտրակի սպառնալիքի տակ պետք էր հաղթեին իրենց վարանումներուն: Լացի, ողբի, աղաղակներուն մեջ կորոշվեին ժանդարմներու հայհոյանքները, երբ նույն միջոցին այդ աղետյալ ժողսվուրդին վրա բեռնատար ավտոներեն խառնիխուռն կնետեին լքված բեռներ, ծրարներ, նույնիսկ կարասիներ։ Մութը սկսած էր իջնել, երբ բեռցված շոգենավերր ըսկսվան ճամփա ելլել։ Յորկին և Ռահմին հազիվ թե բարձրացեր Էին նավամատույցի քանի մը աստիճանները, երբ լսեցին, թե կամուրջը, պիտի բանան՝ երթևեկությունը խզելու համար Ղալա— թիո և Ստամբուլի մեջ։ Անոնք շտապեցին և այլևս մեկ շնչով հասան Ղալաթիա։ Այդտեղ լճացած բազմությունը կտարուբերվեր իր տեղին վրա, և զանազան ու հակասական զրույցներ շրջան կընեին։ Յորկին ստիպեց Ռահմին, որ վերադառնա տուն։ Ծնողներըը կարող Էին մտահոգվիլ իր մասին, մինչդեռ ինքը՝ Յորկին այլևս կգտնվեր իրեն ընտանի թաղերու մեջ։ Ինքն ալ անհամբեր Էր տուն հասնելու և մայրը ապահովցնելու, որը կերևակայեր մատնված մահացու մտատանջության։ —Մենք այսօր, Յորկի՛,— ըսավ Ռահմին,-միասի՛ն խորասուզվեցանք մարդկային թշվառության մինչև խորքը. մենք եղբայրներ Էինք, դարձանք լուսաղբարներ։ Անոնք իրարմե հրաժեշտ առին հուզմունքով, կարծես երկար ճամփորդության մը համար։ Երթ Ռահմին անհետացավ բազմության մեջ, Յորկին<noinclude></noinclude> 83pjpmlx1s26d19j4mcpa4pat2712ji Էջ:Բարպա Խաչիկ.djvu/339 104 43693 396066 104390 2026-09-16T16:05:34Z LetterBot 3069 (via JWB) 396066 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>պահ մը կեցավ ամփոփվելու համար և հանկարծ զգաց, որ իրեն համար անցեր էր պատանեկան շրջանը։ Կարծես թե իր կյանքի նավը, որ խարսխած Էր խաղաղ նավահանգիստի մեջ, դուրս էր եկեր բաց ծովը։ Հորիզոնը մթին էր, ամպերը կուտակվեր էին, և սպառնալի փոթորիկները կբարձրանային արդեն։ Թերևս պիտի ընկղմեր, բայց և, թերևս, իր կյանքի նավը պիտի հասներ իր նպատակակետին։ Անիկա իր մատղաշ կյանքի ամբողջ ուժովը զգաց վառ հավատք՝ հասնելու իր նպատակակետին, որը դեռ անծանոթ էր իրեն, և երբ կմտածեր այդ մասին, կներկայանար, մտքին անհասանելի բարձրության մը վրա, հաղթանակի արձանը, թևերը բացած, որ կպատրաստվեր սավառնիլ ամբողջ մարդկության վրա։ Անոր շուրջ բոլորը մարդիկ կանցնեին, ոմանք հապճեպով, ոմանք մտատանջ և մեծ մասամբ բեռնավորված ուտելիքներու պաշարով։ Յորկին, կրելով մեկին և մյուսին արմունկներու հարվածները, կմտածեր առնելիք ճամփո մասին։ Թյունելը մտնել անկարելի էր, բայց նախամեծար համարեց Թառլա Բաշիի ճամփան բռնել, քան թե Յուքսեք Կալղըրրմը առնել, որը կտեսներ խճողված, մինչև զառիվերր, մար՚դկային հոսանքով ։ Յուրկին անցավ Բանկ Օտտոմանի առաջքեն արագ քայլերով և անուշադիր, երբ մարդ մը, որ հարբած կերևար, զինքը կեցուց և հիմնարկություն մը մանանշելով՝ ըսավ. —Մենք ինչ ավանակեր ենք, խաչը վկա, ասանկ գիշատիչներու երես կուտանք, մեր գլխին վրա կնստեցնենք և ահա տես փոխարենը։ Յորկին տեսավ, որ անգլիական դրոշակ պարզած շենքի մը փակ դռան առաջ երկու կավազներ կեցած էին՝ ատրճակներով զինված և որոնք իրենց զենքի փողը ուղղած էին անցորդներուն։ —Իրենք են վառեր այս կրակը մեզ համար, տես, տե ս,— ըսավ մարդը խուճապահար քաղաքացիները ցույց տալով,— և հիմակ ատրճանակները ձեռքերնին կպաշապանեն իրենց կեղտոտ շենքերու մուտքերը, որպեսզի դեպքի մը պարագային ահաբեկված մարդիկ հոն չի խուժեն։ 335<noinclude></noinclude> kl31k0masoqlmnf1w5j9dtrkhxjptzx Էջ:Բարպա Խաչիկ.djvu/340 104 43695 396067 122383 2026-09-16T16:05:37Z LetterBot 3069 (via JWB) 396067 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Այն ժամանակ Յորկին տեսավ, որ ուրիշ եվրոպական շենքեր, իրենց դրոշակները պարզած, նույնպես պաշտպանված էին ոևոլվերով զինված կավազներով։ Գինովը կաղկղալով պահ մը ընկերացավ Յորկիին։ Անիկա փորձեր էր ուրիշներու հաղորդել իր մտածումը, բայց մարդիկ ականջ չէին կախեր իրեն։ Յորկիին քաղաքավարական ուշադրությունը զինքը կքաջալերեր. —Եվ ասոնք մարդկության անունով կխոսին, ազատություն կըսեն, քաղաքակրթություն կըսեն, մեզի կարհամարհեն… թո՛ւ, գարշելիներ։ Եվ մարդը թուքի ժայտք մը արձակեց քովնտի, իր խոր արհամարհանքը հայտնելու համար։ Ինչ որ ալ պատահեր, Յորկիի միտքեն չի պիտի անցներ երբեք ապաստանիլ եվրոպական հիմնարկի մը մեջ, բայց այդ վայրենի տեսարանը խորապես տպավորեց Յորկին։ Անիկա զզվանքով և իր հոգու ամբողջ թափովր արհամարհեց այդ «քաղաքակրթությունը» կեղծավոր և նենգ, որ իր քստմնելի դեմքը ցույց կուտար, առանց դիմակի, դեպի խուճապահար խաղաղ ազգաբնակչությունը ուղղած ատրճանակներու փողերով: ⁂ Դեմիրճի Հակոբեն բաժնվելե հետո Խաչիկը չուզեց այլևս մնալ աշխատանոցը։ Սաստիկ ծարավ կզգար, և ան կրկին մտավ սրճարան։ Խաչիկը մտատանջ էր հույն աշխատավորներուն համար և շատ լավ կհասկնար, որ ոստիկանության պահանջը ձևական էր և ով գիտե ի՛նչ ուրիշ խորամանկություն կքողարկեր։ Բայց Բարպան առանձնապես մտահոգ էր Վասիլի նկատմամբ։ Սիրտը թունդ կելլեր մտածելով, որ ընկերոջր չարիք մը կհասնի, և եթե ինքը անձամբ չէր գնացեր Վասիլի մոտ, պատճառը այն էր, որ իր այցելությունը կարող էր կասկածները խտացնել Վասիլի մասին, որուն վրա, անտարակույս, լրտեսները աչք ունեին։ Եվ ահա, Խաչիկը Վասիլի կապակցությամբ հիշեց Զարեհ էֆենդիին այլայլած գեմքը և ցնցվեցավ. «Մի՞թե…»: Բարպան<noinclude></noinclude> mb5mgakgpy5y484x5oxotu8ypvib5jk Էջ:Բարպա Խաչիկ.djvu/342 104 43702 396068 122384 2026-09-16T16:05:40Z LetterBot 3069 (via JWB) 396068 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>—Բայց ոչ, ես ձեղի ըսի, որ ճերմակեղենները այս վալիզին մեջ դնեք, բայը ո՛չ, ո՛չ… մի՞թե վալիզ մը սարքել չեք գիտեր: Վիկտորյան պահ մը նայվածքը բարձրացուց Բարպային և կղզեցու բարբառով ըսավ. —Այս ալ իրենց բարեկամությունը… —Դուն ալ բանի մը լծվե,— կըսեր Ժոզեֆինը Միհրանին,— շարժվե՛… այ ձեզ երկիր… ա՜յ ձեզ ժողովուրդ երբ ոտքի են՝ կուզեն նստիլ, երբ Նստած են՝ կուզեն պառկիլ: Միհրանը մոտեցավ Վիկտորյային, բարձրացուց գետնեն և ըսավ, թե ինքը կկատարեր անոր գործը. հետո դիմելով Խաչիկին ըսավ լուրջ շեշտով. —Մորեղբա՛յր, դուն Վիկտորյային հետ տուն գնա, այստեղ մի կենաք։ Բարպան և Վիկտորյան հետևեցան Միհրանի խորհուրդին և քաշվեցան իրենց տունը: Անոնք վշտացած Էին և լուռ, երբեմն իրարու երես կնայեինք Քիչ հետո Էմիլը եկավ։ Անիկա խորհեր Էր, որ այսպես բաժնվիլը լավ չէ. հավանական էր, որ քանի մը օրեն տուն դառնային, և Միհրանի ներկայության խստությամբ հանդիմաներ Էր կինը, որ գլուխը կորսնցուցեր Էր։ Կինր անվաներ Էր տխմար, լինոտի գլուխ, նույնիսկ Էշ, ավանակ։ —Է՛հ, ուրեմն, մոն վիյե,— ըսավ ան Բարպային,— մենք ուրիշ բան կմտածեինք, այսպես եղավ. հյուպատոսարանեն պատվիրեցին, որ կնոջս հետ երթամ նշանակված տեղը, բայց ճիշտը ըսելով՝ որևէ վտանգ չի կա։ Եթե տեղացիներուն վախկոտությունը չըլլար, ոչինչ ալ չէր պատահեր, բայց, վերջապես, հրամանը հրաման է։ Բարպան և Վիկտորյան լուռ էին։ էմիլը ինքզինքին կեցվածք մը տալու համար կպտուտքեր սենյակին մեջ… Բարպային ծանր նայվածքը ինկավ անոր վրա։ —Բայց մենք,— ըսավ էմիլը,— ձեզ անտեր չենք թողուր… Մենք կերթանք, բայց մեր դրոշակը կթողունք ձեզի։ Մեր դրոշակը ձեզ ավելի կպաշտպանե, քան թե գունդ մը զինվոր։<noinclude></noinclude> a3apwokz4cokiefsc45avvaackbizij Էջ:Բարպա Խաչիկ.djvu/321 104 43703 396054 104401 2026-09-16T16:04:53Z LetterBot 3069 (via JWB) 396054 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Վասիլը հարցական նայեցավ Ռեմզիին։ —Անիկա պետք է գլխավորաբար զգուշացնել ինքն իրմեն,— ըսավ Ռեմզին։ Բալկանյան պատերազմը և Թուրքիո պարտությունը դարձան Վասիլի և Ռեմզիի խոսակցության գլխավոր նյութը: Ռեմզին զզվանքով կխոսեր Թուրքիո ֆեոդալական մնացորդներու դեմ, բայց և նույնքան ատելություն ուներ իթտիհատականներու դեմ։ Անիկա համոզված էր, որ իթտիհատականները՝ իրենց արկածախնդրական քաղաքականությամբ և թթու ազգայնականությամբ, երկիրը պիտի հասցնեին կորստյան անդունդը։ —Ամեն ինչ պիտի ընկղմի,— ըսավ ան, — արյան ծովու մեջ։ Բայց ինչ որ Վասիլր կզարմացներ, այն էր որ Ռեմզին, հակառակ իր զգացած դառնության, որուն արտահայտությունը կկրեր իր թուխ և անտաշ դեմքին վրա, ուներ հավատք։ Անիկա կհավատար մարդկության ապագային և այդ լուսավոր հավատքով, կարծես թե, կսպասեր արտակարգ եղելության մը։ Իրենց վարջին տեսակցության Ռեմզին հավասար պժգանքով խոսեցավ բալկանյան և թուրք բանակներու կատարած ավերներու և խժդժություններու մասին գրավված վայրերու խաղաղ գյուղացիության վրա։ Անոր աչքերը լի էին ցասումով, և անիկա գրեթե ուրախությամբ հաղորդեց, որ թրքական բանակը չարաչար պարտության կենթարկվեր, համբավավոր հրամանատարներ կխայտառակվեին, որ, անտարակույս, իթտիհատը պիտի իյնար իր փորած հորին մեջ։ Վասիլը կլսեր և կխորասուզվեր մտածումներու մեջ. հանկարծ անիկա ըսավ. —Դուք ուսմունք առած, գիտուն մարդ եք ներեցեք համարձակությանս, բայց բան մը կա ձեր մեջ, որ մութ է ինձ համար։ —Մութ բան չի կա իմ խոսքերուս մեջ,— ըսավ Ռեմզին։<noinclude></noinclude> izdvlby6a5awkbedblekwv6b7f9wgju Էջ:Բարպա Խաչիկ.djvu/322 104 43704 396055 122385 2026-09-16T16:04:54Z LetterBot 3069 (via JWB) 396055 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>-Ինչպե՞ս կրլլա,— ըսավ Վասիլը,— որ դուք, թուրք ըլլալով, կցանկաք օսմանյան բանակին պարտությունը։ —Բայց այդ պատերազմը պատրաստողները իմ թշնամիներս են, այդ հրամանատարական կազմը իմ մահացու թշնամիս է,— գոչեց Ռեմզին՝ հանկարծ շառագունելով։ — Ա՜հ, եթե,— ավելցուց անիկա,— այն անատոլցի գյուղացիները, որ իրենց արյունր կթափեն իզուր, իմ ատելութենես մեկ կայծ մը ունենային… ա՜հ, եթե կարելի ըլլար, որ իրենց զենքերը դարձնեին այդ հրամանատարներու վրա… —Բայց չէ՞ որ,— ըսավ Վասիլը,— բալկանյան դաշնակիցները… —Թող անոնց դեմ կռվին իրենց ռեմզիները, իրենց զինվորները, որ նույնպես բեխաբեր գյուղացիներ են և ոչինչ չունին շահելիք իրենց պետության հաղթանակեն, ընդհակառակը… —է՛հ, այն ատեն ուրե՞մն,— ըսավ Վասիլը մտածկոտ: —է՛հ, այն ատեն,— կրկնեց Ռեմզին և մեծ քրքիջով խնդաց, հետո, գրեթե շնչասպառ՝ ավելցուց,— և կուգա այդ ժամանակը։ Ռեմզիի ճակատ մեկնելեն հետո հոր և որդու հարաբերությունները սերտացան։ Յորկին արդեն չափահաս երիտասարդի պես կխոսեր և երբեմն կվիճեր հորը հետ։ Այդ նույն առավոտը Յորկին, վախնալով, որ փողոցը անակնկալ դեպքեր կրնան պատահիլ, գրքույկ մը տվավ հորը, որ պահե։ —Հայրի՛կ,— ըսավ ան,— ոչ ոքի ցույց չի տաս, խիստ գաղտնի է։ Յորկին մեկնելեն հետո Վասիլը թղթատեց գրքույկը, բայց բան չի հասկցավ, որովհետև ֆրանսերեն էր։ Վասիլը մտածեց, որ տղան ալ ֆրանսերեն չէր գիտեր. ուրեմն ընկերներ ուներ, որոնք կկարդային և կբացատրեին։ Քանի Վասիլը կթերթատեր գրքույկը, այնքան անոր հետաքրքրությունը կարծարծվեր։ Մտածեց, որ Միհրանը կարող էր կարդալ, և խորհեցավ Յորկիին հավանությունը առնել, որպեսզի իրիկուն մը Բարպան և Միհրանը գային, Միհրանր կարդար գրքույկը թարգմանելով և ամենքն ալ հասկնային անոր<noinclude></noinclude> o7oyayusi3svu4uteiajr5jqy0tom62 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/453 104 43705 396175 122386 2026-09-16T16:08:55Z LetterBot 3069 (via JWB) 396175 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Թեթև անձրև կուգար, և Միհրանին ու Բարպային կոշիկները, ինչպես և ձեռքերը ցեխոտած էին։ —Ճանը մ, Բարպա՛, ոտնամաններդ հանե,— ըսավ Վիկտորյան,— տունը֊տեղը այսօր նոր մաքրեր եմ։ Բայց Բարպան ոչ մեկ բան չէր լսեր։ Կարծես այդ թիթեղյա արկղը իր մեջ կպարունակեր իր բոլոր տանջանքները. իր անկումը, Բարպա Խաչիկի մահը, բայց հրաշքով այդ բոլորը դարձեր էին հուսավետ ուրախություն, Բարպա Խաչիկի հրաշալի հարությունը… Անիկա կբարձրանար սանդուղներեն հանդարտ և ամուր քայլերով, ցեխոտ և ժանգոտած արկղը դրկած կուրծքին վրա, ինչպես թանկագին գանձ։ Բարպայի ետևեն կբարձրանային Վիկտորյան և Միհրանր, գուլպաներով և երբ սանդուղին գլուխը հասան, Վիկտորյան ըսավ փղձկած ձայնով. — Չոճուխի պես մարդ է… անոր սիրտը ե՛ս կճանչնամ միայն։ Եվ հորդառատ արցունքը թափեցավ Վիկաորյայի այտերուն վրայեն։ Սենյակին մեջ, խախուտ ոտքով սեղանին վրա, արկղը բացին, պարպեցին մգլոտած թուղթերը և, վերջապես, դուրս հանեցին թաղված եռագույն դրոշակը։ Անիկա գունատեր էր և կորսնցուցեր էր իր վառ գույները. ծալքերուն տեղը մաշվեր էր և մգլոտեր, բայց Բարպայի աչքեն կվրիպեին այդ մանրամասնությունները։ Անիկա հապճեպ շարժումներով վերցուց արկղը, սեղանը մաքրեց թդթի կատորներեն և դրոշակը տարածեց սեղանին վրա։ Հետո գնաց նստաեցավ բազմոցին վրա, ծխախոտին տուփը հանեց և սիգարեթ մը ոլորելով՝ ըսավ կնոջը• Վիկրորյա՛, բան մը չունի՞ս պահած, մեջտեղ հանե, թող չոճուխը ուտե,—և ժպտելով նայեցավ Միհրանին։ Բան մըն ալ չունիմ, Բարպա՛,— ըսավ Վիկտորյան հանցավորի պես։ 449<noinclude></noinclude> denyuygxgqde2dyzextvfk89cokyuwh Էջ:Բարպա Խաչիկ.djvu/454 104 43706 396176 122387 2026-09-16T16:08:57Z LetterBot 3069 (via JWB) 396176 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude> —է՛հ, անանկ է նե, մեզի խահվե մըն ալ եփե,— ըսավ Բարպան և այլևս անձնատուր եղավ իր երազանքին։ Անիկա երբեմն գաղտագողի ակնարկներ կնետեր գունաթափ դրոշակին վրա, և անոր մտքին կներկայանային անցյալ օրեր, որոշ պահեր։ Կարծես սենյակը շքեղություն ըսաացեր էր, և ան իր մտքի աչքերով կտեսներ Ժոզեֆինը, այլևս գոյություն չունեցող հայելիին առաջ, որ մատի ծայրով կհարթեր դեմքի շպարը, և կլսեր անոր երգող ձայնը, որ կըսեր իրեն. —Ինչ ազնիվ մարդ եք դուք, մոսյո Հաշիկ… Կիրակի առավոտ, ժամը տասնին ատենները, Բարպա Խաչիկը և Միհրանը դուրս ելան տունեն։ Վիկտորյան, կանգնած դռանը սեմին, նայեցավ անոնց ետևեն, մինչև որ անկյունը անցան, հետո պահ մը խոսակցեցավ մեկ կամ մյուս հարևանուհիին հետ, որոնք կամ պատուհանին, կամ դռանը աոաջ կեցած կհետևեի, փաղոցի անցուդարձերուն։ Վիկտորյա, տուն պիտի մաներ, երբ անկյունի հույն նպարավաճառի աշկերտը, տոնական հագուստները հագած և լամբակը զարդարած հորտանսիայի կապույտ ծաղիկով, մոտեցավ Վիկտորյային և շուրջանակի ակնարկներ նետելով պատուհաններու առաջ և սեմերու վրա երևցող կիներուն, ըսավ ուրախ ձայնով. Կալիմերա, տիկի՛ն, մեր աչքերը լույս…Հելլենները հաղթանակ տարեր են Սակարիայի վրա։ Վիկտորյան չի հասկցավ նպարավաճառի աշկերտին տված լուրին իմաստը, որովհետև ամբողջ օրերով կլանված ըլլալով ծանր հոգերով և սպառիչ ֆիզիկական աշխատան¬ քով, առիթ և ժամանակ չէր ունեցեր հետևելու Փոքր Ասիո մեջ տեղի ունեցող դեպքերուն։ Իսկ այդ պահուն ան բոլորովին զբաղած էր ճամփորդության պատրաստություններով: «Ինձի ի՞նչ», մտածեց անիկա, բայց տեսավ, որ հարևանուիները ալեկոծվեցան և պատուհանե֊պատուհան սկսան շաղակրատել։ նպարավաճառի աշկերտը անցավ և ուրիշ տու 160<noinclude></noinclude> 49iboj6jbyfzovocwenw2ofjukjif9m Էջ:Բարպա Խաչիկ.djvu/455 104 43708 396177 104406 2026-09-16T16:08:58Z LetterBot 3069 (via JWB) 396177 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ներու սեմին վրա կեցած կիներու սկսավ բացատրել Հելլեներու տարած հաղթանակի նշանակությունը։ Հանկարծ Վիկտորյան պաշարվեցավ տարտամ մտահոգություններով, շտապով մտավ տուն, դուռը փակեց և անձկությամբ հիշեց Վասիլը, Սոֆյան, Բարպայի աքսորը, և հոգին լեցվեցավ դողով։ Առանց կարենալ պատճառաբանելու, թե ինչո՞ւ ինքը համոզվեցավ, որ անհրաժեշտ էր մեկնիլ, հեռանալ այս երկրենք երբ խոհանոցի գործը վերջացուց է բարձրացավ սենյակ և սկսավ եռանդով պատրաստվիլ, ինչպես եթե հաջորդ օրը մեկնելու ըլային: Բարպան և Միհրանը դեռ Թաթավլայի փողոցներուն մեջ Էին, երբ զգացին, որ անսովոր բան մը կա։ Հունական թաղերը կբզզային պարս գալու պատրաստվող փեթակներու պես։ Բարպան հարցական ակնարկ մը ուղղեց Միհրանին, որ ժխտական շարժում մը ըրավ։ Ռեմզին մեկնած Էր Կ. Պոլսենք և Միհրանը քանի մը օրե ի վեր չէր կրցեր տեսնել ո՛չ Սաֆիեն և ոչ ալ մյուս ընկերները։ Մնաց որ հելլեններու տարած հաղթանակի լուրը հասեր էր հանկարծակի, նախորդ գիշերը, և առաջին անգամ հույն ազգաբնակչությունը տեղեկացեր էր այդ մասին հունական օրաթերթերու հրատարկած հավելվածներով, որոնք ցրվեր էին առավոտ կանուխ: Մինչև Բերայի շիտակ ճամփան, Բարպան և Միհրանը լուռ քալեցին, դիտելով փողոցի երևույթները և ջանալով որոտլ տեղեկություններ։ Անոնց դիտավորությունն Էր երթալ ֆեսճի Մելքոնին և հետո կատարել շարք մը այցելություներ: Տարագրութենե վերադարձեն ի վեր Բարպան հազվադեպ կերպով գացեր էր ֆեսճի Մելքոնի խանութը, որովհետև սովորաբար կերթար ավելի համեստ սափրիչի մը, որուն խանութբ կգտնվեր Շիշլի, գարեջուրի ֆաբրիկային մոտ։ Ֆեսճի Մելքոնը գրեթե չէր փոխվեր. միայն անոր մազերուն մեջ ճերմակները շատցեր և վերևի արտևանունքը ու 451<noinclude></noinclude> q9kbd6uxrbcl31kkho1xox4wflbo34h Էջ:Բարպա Խաչիկ.djvu/458 104 43709 396180 122388 2026-09-16T16:09:03Z LetterBot 3069 (via JWB) 396180 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>մի մը, և երբ առիթր ներկայանար, անիկա շատ բան տեսած և շատ բան լսած մարդու խոհունությամբ կըսեր. -Աս աշխարհիս վրա ամենեն գեշերը թուրքերը չեն… Աքսորե վերադարձեն հետո, երբ առաջին անգամ Բալպան մտավ խանութ, ֆեսճի Մելքոնը անմիջապես չի Ճանչցավ իր հին հաճախորդը։ Այն հանգամանքը, որ Բարպան անճանաչելի դարձեր էր, խոր արգահատանք ներշնչեց ֆեսհճիին։ «Մարդս այսքան ալ կփոխվի՞ եղեր», մտածեց անիկա։ Բարպան, կարծես թե, ամոթահար էր իր կրած տառապանքներեն, մինչդեռ ֆեսճին ինքը ամոթահար կզգար իր վաղեմի հաճախորդին աքսորի մեջ ապրած տարիներուն համար, ինչպես եթե ինքը պատասխանատու ըլլար։ Անիկա իր սրտին վրա ճնշող այս ծանր բեռը թեթևցնելու համար ուրիշ եղանակ չգտավ, բայց եթե ինքզինքը նույնացնել Բարպայի հետ և ըսավ. —Ծերացանք, Բարպա՛։ Բարպան, իբր պատասխան, վհատության տարտամ շարժում մը ըրավ։ Երբ Բարպան և Միհրանը հասան Բերայի Շիտակ ճամփան, տեսան, որ շարքով բոլոր շենքերը, երկու կողմերեն, դրոշազարդված էին դաշնակից պետություններու պատկա֊ նող դրոշակներով, որոնց մեջ կգերակշռեր հելլենականը։ Քանի հառաջացան, այնքան ցնծությունը դարձավ աղմկալի: Փողոցի երկու մայթերուն վրա խիտ անցորդները կճռվո զեին ուրախ ճիչերով։ Կիները զարդարուն զգեստներ հա֊ գած էին, և տղամարդիկ գլխարկ կկրեին։ Բարպան և Միհրանը շուտով տեղեկացան, որ Բերայի մայթերու տոնական ամբոը կցնծար հելլեններու տարած հաղթանակով Թուրքիո ազգային ազատագրության համար կռվող բանակներու դեմ։ Անոնք երկուքն ալ լուռ կքալեին, դժվարավ ճամփա բանալով և հաճախ իրարմե բաժնվելով։ Սրճարանները և գարեջրատուները լեցուն էին ուրախ 454<noinclude></noinclude> 82rvvuyvdb4awdrrpjtlzmobc8ohaei Էջ:Բարպա Խաչիկ.djvu/459 104 43711 396181 122389 2026-09-16T16:09:05Z LetterBot 3069 (via JWB) 396181 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>բազմություններով, որոնք ծխախոտի թանձր ծուխի մեջ բացականչություններ կարձակեին և բուռն շարժումներով բազուկներ կրարձրացնեին՝ գինիի կամ գարեջուրի բաժակը բռնած: Փողոցին մեջ կամ գարեջրատուներեն հաճախ կլսվեր. —Զիտո Վենիզելոսը… Զիտո՛ ավելի մեծ Հունաստանը… Խումբ֊խումբ ցուցարարներ, մեծ մասամբ կարճ բացպույտ տաբատ հագած և կապույտ ու ճերմակ շեր ոավոր շապիկ՝ Հելլենական գույները, ճամփա կբանային և աընլդհատ օդը կթնդացնեին գոլելով. —Զիտո … Զիտո ավելի մեծ Հունաստանը։ Վաճառողներ կծախեին Վենիզելոսի փոքբէկ պատկերը՝ բոլորած թիթեղյա շրջանակի մեջ, որը ետևի ասեղով կանցնեին մարդոց լամբակին։ Ոմանք ալ կծախեին նույն կերպ պատրաստված Հելլենական զինանշանը։ —Ո՛վ չունի իր Վենիզելոսը,— կգոչեին անոնք զիլ ձայնով: ՄիՀրանը դիտեց, որ ցանցառ թուրքեր, որոնք ճանաչելի Էին իրենց ֆեսերով և իրենց փակ և խոհուն դեմքերով, մոլորվածի պես կանցնեին հետզհետե ստվարացող տոնական բազմության մեջ։ Ոմանք կողմնակի փողոցներե դուրս կելլեին, բայց չի համարձակելով հառաջանալ, ետ կդառնային: Միհրանի ուշադրությունր գրավեց հանկարծ երեք հոգուց ֆեսավորներու խումբ մը, որոնցմե մեկը բոցավառ ակնարկ մը նետեց Բարպային, որ նույնպես ֆես կկրեր։ Այդ միջոցին Վենիզելոս և հելլենական զինանշան ծախող պա֊ տանիներ շրջապատեցին ֆեսավորները։ Անոնք, ծիծաղելով ուզեցին թուրքերու լամբակները զարդարել։ Թուրքերը կընկրկեին, կմերժեին, պատանիները կպնդեին և, կարծես, կզվարճանային ֆեսավորներու արտահայտած զզվանքեն։ Այն ատեն ՄիՀրանը թողուց Բարպան, մոտեցավ խումբրն և խիստ շեշտով ու հունարեն ըսավ պատանիներուն. —Անցե՜ք, գործերնուդ գացե՛ ք… Թե՛ թուրքերը և թե՚ հույն պատանիները ապշած նայեցան ՄիՀրանին։ 455<noinclude></noinclude> cihbmrajj9bk9rcvrm532uk9z1avcdf Էջ:Բարպա Խաչիկ.djvu/437 104 43713 396159 122391 2026-09-16T16:08:26Z LetterBot 3069 (via JWB) 396159 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ռաչելով,— մարդիկ ազատ են, օրենք կա, կանոն կա, իսկ այստեղ… —Այստեղ քու այդ եվրոպացիներդ են, որ մեր բերանը կզոցեն,— ըսավ Ղուկասը,— եթե շահագործում ըսենք, բանվոր դասակարգի խոսք ընենք, անոնց ինչ ըլլալը ես աղեկ մը հասկցած եմ, հորերնուն, մորերնուն գերեզմանին քֆրես, չլսելու կուտան, բայց մեյ մը ատյանը ելիր և շահագործման խոսք ըրե, կտեսնես…վազ անցիր, ճանը՚մ,—ըսավ ան՝ անհաստատ շեշտով,— մենք մեր հացին փարան վաստկիլը նայինք… Այդ խոսակցութենեն հետո, սակայն, Բարպան անդրադարձեր Էր, որ Ղուկասը երիտասարդ ընկերներուն հաճախ մեծաբարբառ կխոսեր այն երանելի ժամանակներու մասին, երբ Էսնաֆություն կար, և Էսնաֆը իր հավաքական ուժերով, եթե ուզեր, տեր ու տիրական կդառնար կացության։ Բանվորները հետաքրքրությամբ կլսեին Ղուկասի խոսքերը: Երբեմն նույնիսկ կընդհատեին զինքը և հարցումներ կուղղեին։ Ղուկասը սկսավ հաճախել բանվորներու սրճարանները, ուր թրքերեն կպատմեր, զինքը շրջապատող բանվորներուն, Էսնաֆության շրջանեն հերոսական արարքներ, թուրք, հայ և հույն արհեստավորներու կողմե համերաշխության դրվագներ, անձնազոհություններ, խիզախություններ։ —ՈՒստա,— կըսեին բանվորներԸ Ղուկասին,— հիմակ Էսնաֆաթյուն չի կա, բայց ուրիշ բան կա… —Ի՞նչ կա, ճանը՛մ, բան մըն ալ չի կա,— կըսեր Ղուկասը։ —Բանվորություն կա, ուստա,— կըսեին իր խոսակիցները Երրեմն Բարպան կընկերանար Ղուկասին և լուռ կլսեր խոսակցություները հակառակ որ անիկա երբեք բառ մը չէր ըսած պատերազմի միջոցին իր կրածներու մասին, բոլոր բանվորները գիտեին, որ անիկա վերադարձած էր աքսորե, և ամենքն ալ հագանքով կվերաբերվեին անոր կրած տառապանքներու հանդեպ: Իսկ Բարպայի բացակայության Ղուկասը կխոսեր իր հին ընկերոջը մասին, և ամենքը գիտեին, որ անիկա դիրք ունեցող արհեստավոր եղած Է, թե ինչու Բարպա 28 Բարպա Խաչիկ<noinclude></noinclude> 1yicipzwmiis117g8rtbt6ydqd8pnrd Էջ:Բարպա Խաչիկ.djvu/438 104 43715 396160 104425 2026-09-16T16:08:28Z LetterBot 3069 (via JWB) 396160 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կոչեր էին զինքը և թե անիկա միշտ պաշտպանած է աշխատավորները՝ առանց ազգի խտրության: — Տեսա՛՛ր մի մարդը,— կմրմնջեին բանվորները։ Արհեստանոցի գործավարը, Մինաս էֆենդին, քառասունն անց մարդ մըն էր, որ դաժանությունը կհամարեր իր գործին անհրաժեշտությունը։ Նիհար, միջահասակ, չեչոտ դեմքով, մանր աչքերով, որոնցմե մեկուն վրա գորշ արատ մը կար, անիկա միշտ խոժոռ էր, սրտնեղ և առիթ չէր փախցներ՚ անախորժ խոսք ընելով, սաստելով կամ իր գրպանի տետրակին մեջ տուգանքներ արձանագրելով, ծանրորեն զգացնելու իր իշխանությունը: Ծո՚, իր հորը ծառաները չենք,— կըսեին բանվորները, ըմբոստանալով գործավարի վարմունքեն։ —Ժանգոտ երեսը, որ տեսնես, գործդ օրերով թերս կերթա, — կըսեին ուրիշները։ Մինաս Էֆենդին դժկամությամբ ընդուներ Էր Բարպան, ըսելով, թե ծեր Է, և ամեն անգամ, որ կանցներ արհեստանոցեն, հեռուեն կլրտեսեր, որպեսզի որևէ պատճառ գտներ՝ հիմնավորելու համար իր աննպաստ կարծիքը։ Բայց Բարպան եռանդով և խղճմտությունով կաշխատեր: Անոր բազուկները ամուր էին և ճարտար։ Ընդարձակ արհեստտանոցին մեջ, որ լուսավորված էր էլեկտրական լամպերով, ուր հնոցներու փքոցները կշարժեին մոտորներով, Բարպան, հետզհետե ինքզինքրը տեր ու տիրական կզգար կացության և երբեմն կմիջամտեր վերակազմակերպելու աշխատանքը: Բանվորները կսիրեին այդ լռակյաց և խորշոմած մարդը, որ իրենք ալ սորվեր էին Բարպա կոչել և որուն բարությունը կզգային անոր խաժ աչքերուն մեջ։ Մինաս էֆենդին, որ արհեստեն բան չէր հասկնար.— սնանկացած նախկին առևտրական էր,— օր մր խստորեն հանդիմանեց Բարպան։ —Խաչի՛կ,— ըսավ ան,— քեզի ի՜նչ ուրիշին աշխատանք 434<noinclude></noinclude> rc4nkfh6bn2e6r7hzvgymbrddtl3qfw Էջ:Բարպա Խաչիկ.djvu/439 104 43717 396161 122393 2026-09-16T16:08:30Z LetterBot 3069 (via JWB) 396161 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>քը. դուն քու գործիդ նայե, քեզ հոստեղը վերակացու չեն դրիր։ Բանվորները խուլ մռնչեցին: Մինաս Էֆենդին ա՛լ ավելի կատղեցավ: —Թո՛ղ մեյ մըն ալ քեզի տեսնեմ,— ըսավ անիկա,— ուրիշի սալին առաջ: Այդ իրիկունն Էր, որ կազմակերպված բանվորները Բար֊ պան ու Ղուկասը հրավիրեցին իրենց ժողովին: —Կարդա՛շ, մենք ուրիշ տեղ գործ փնտրելու ենք,—ըսավ Ղըւկւսսը Բարպային, երր ժողովեն հետո տուն կվերադառնային, —-աս դելիխանլըներուն բերանը շատ խալաբալըխլը է, ապուր մը կուտեն, ետքը մենք ոտքի տակ կերթանք։ Բարպան լուռ կքալեր. հանկարծ կանգ առավ և ըսավ. —Վասիլը իրավունք ուներ։ — Իրավունքն ալ խո՛սք Է,— ըսավ Ղուկասը, քիթը աղմուկով մաքրելով կարմիր թաշկինակին մեջ։— Բայց ատ օրերը անցան, օ չամլար պարտախ օլդու**, հիմակ մենք ծերա¬ ցանք, պատառ մը հաց պիտի ուտենք նե, դինջ ականջ ու¬ տենք, ատ Է ըսածս… Հետո խոսեցան գործավարի մասին։ —Հայ Է, ամա,— ըսավ Ղուկասը,— տաճկե գեշ Է: —Ի՛նչ հայ, ի՛նչ տաճիկ,— ըսավ Բարպան,— գեշեն գեշ է, մարդ չէ, հայվանին մեկն է։ Եվ խոր սրտմտություն մը պաշարեց անոր հոգին։ Հհտևյալ օրը, կեսօրին մոտ, Բարպան, որ աշխատանքի առաջին պահեն ի վեր անդադար կաշխատեր, լրացուց իր օրական գործը և նոր աշխատանքի հետամուտ ըլլալե առաջ պահ մը կանգ առավ։ Անիկա գոհ էր և մինչ մտքովը կդասավորեր ստանձնելիք աշխատանքը, միևնույն ատեն, վաղեմի սովորսւթյան համեմատ, գրպանեն հանեց ծխախոտի տուփը -------— *Այս երիտասարդներր մեծ֊մեծ խոսում են (՛ժող, ասացվածք)։ ** Այդ մայրիները բաժակ դարձան. այսինքն՝ ժամանակները փոխվսւծ են (թարք, ):<noinclude></noinclude> 87rxhs715uo59sz5h3g103f667x337b Էջ:Բարպա Խաչիկ.djvu/440 104 43718 396162 122394 2026-09-16T16:08:33Z LetterBot 3069 (via JWB) 396162 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude> և սկսավ սիգարեթ մը ոլորել։ Այգ միջոցին հեռուեն երևցավ Մինաս էֆենդինհ Ընդարձակ հոլին մեջ բոլոր մուրճերը կիյնային սալերու վրա։ Հնոցներու մեջ հանքածուխի կրակը փքոցներու սուլող շունչով կարծարծվեր անընդհատ և երբեմն կարձակեր բուռ մը կայծեր։ Բարպան՝ սիգարեթը ոլորելով, կմտածեր, որ Միհրանի հետ ձեռք֊ձեռքի տված թերևս հաջողին Վիկտորյան ազատել իր ծանր աշխատանքեն։ Գործավարը դանդաղ, բայց անվրեպ քայլերով կհառաջանար և վերջապես եկավ կանգնեցավ Խաչիկին առաջ։ Բայց Բարպան շարունակեց սիգարեթը ոլորել և, գլուխը հակած մեկ ուսին, քաղցր նայվածքով նայեցավ գործավարին։ Բարպան ուրախությամբ կուզեր հայտնել Մինաս էֆենդիին, որ ամբողջ օրվան աշխատանքը կատարեր էր առավոտյան ժամերուն մեջ՝ շնորհիվ իրեն հատուկ դասավորման։ Բայց Մինաս էֆենդին խոժոռեր էր և, աշխատավոր մը հանցանքի մեջ բռնելու չարախնդությամբ, սաստող ձայնով հարցուց. —Ի՞նչ գործի ես, Խաչի՛կ։ Բարպան՝ սրտնեղած, ծխախոտի տուփը ցույց տվավ։ —Այստեղ արհեստանոց Է, Բոմոնթիի կազինոն չէ,— ըսավ Մինաս էֆենդին։ Բարպան լուռ, խստորեն նայեցավ գործավարին։ Մինաս էֆենդին զգաց իր անզորությունը Բարպայի լռության առաջ և ավելի կատղեցավ։ —Զեզի օրական կուտանք, որ աշխատիք,— ըսավ ան փրփրոտ շրթունքներով,— այստեղ ձեր պապային տունը չէ… Քեֆիդ նայե՛,— ավելցուց անիկա հեգնությամբ,— քաշվիր… —Հերի՛ք է,— գոչեց հանկարծ Բարպան,— հերի՛ք է… անցի՛ր… —Ես ինչ ըսեմ քեզի պես խռֆած մարդը հոս բերողինշարունակեց,— վերակացուն,— մեղի պինդ բազուկ պետք է— և իր վտիտ բազուկը ցույց տվավ,— այստեղ անկելանոց չէ…<noinclude></noinclude> j6pc7gpeg3qb0d0ax887moi1kbqb7yp Էջ:Բարպա Խաչիկ.djvu/323 104 43728 396056 122399 2026-09-16T16:04:56Z LetterBot 3069 (via JWB) 396056 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>բովանդակությունը։ Վասիլը կռահեց, որ այդ գրքույկը Ռեմզիհ տված պետք Է ըլլար Յորկիին և խորհեցավ. «Այս է ւսմեն խնդիրներու բանալին»։ Սոֆյան գացեր Էր գնումներ ընելու, անիկա վերադարձավ դժգույն և դողահար։ Ուշ Էր մնացեր, որովհետև բոլոր խանութները լեցուն Էին հաճախորդներով։ —Խանութները կթալլեն կոր, ամեն մարդ պաշար կվերցընե կոր,— ըսավ ան,— ամենքն ալ կըսեն կոր, որ դեպք պիտի ըլլա, կրնա ըլլալ, որ քանի մը օր տուներե դուրս չի կրնանք ելլալ։ Անիկա շնչասպառ Էր, բայց կշարունակեր խոսիլ. ֊ Յորկիս տուն հասներ անվտանգ, ուրիշ բան չեմ ուզեր, ա՜խ աստվա՛ծ, աստվա՛ծ… Վասիլը կփորձեր կինը հանգստացնել, երբ դուռը զարնվեցավ անսովոր ուժգնությամբ։ Սոֆյան պատուհանեն նայեցավ, թաղին քեհյան Էր դուռը զարնողը, անոր ետևը կանգնած Էին մութ—կարմիր ֆեսերով երեք ժանտատեսիլ զաբթիեներ։ ⁂ Անոնք նախ վարվեցան վերին աստիճանի քաղաքավարությամբ։ Կարծես թյուրիմացությամբ մտեր Էին այդ տունը և անհարմար դրության մեջ քաջալերության կսպասեին տնեցիներեն։ Հետո այդ քաղաքավարությունը դարձավ պատվիրված և իրենց թաքուն հեգնություն պատճառող ձևականություն մը, որը կղեկավարեր երեք ոստիկաններեն ավագը՝ Մուստաֆա անունով. անիկա շատ թուխ, չեչոտ դեմքով, ուլունքի նման սև, մանր աչքերով, ոսկրոտ և ահագին ձեռքերով մարդ մըն Էր, որուն կանանչ երիզներով համազգեստը, համեմատաբար մյուսներուն կրածին, նոր Էր և մաքուր։ Մուստաֆան թույլտվություն խնդրեց Վասիլեն՝ նստիլ աթոռի մը վրա, նստեցավ և իր աջ ձեռքով ֆեսը ճակատին վրայեն դեպի վեր մղելով՝ ըսավ. —Վասիլ Էֆենդի՛, շատ փոքր խնդրի մը համար եկած<noinclude></noinclude> ihtqrou451gbb41szxzw8zoncpu5tbg Էջ:Բարպա Խաչիկ.djvu/324 104 43731 396057 122458 2026-09-16T16:04:57Z LetterBot 3069 (via JWB) 396057 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ենք. ոստիկանատան մեջ ձեզմե տեղեկություն մը պիտի ուզեն, ձեզ չի վերաբերող խնդրի մը համար… Անիկա մեծ շունչ մը առավ և դեպի Սոֆյան դառնալով, որ սարսափեն քարացած էր, ավելցուց. —Քսան րոպե հազիվ թե կտևե։ Թե՛ Սոֆյան և թե՛ Վասիլը կմտածեին, որ այդ բոլորը Յորկիին համար է: Անոնք երկուքն ալ մղոններով հեռու Էին կասկածելե, թե ուղղակի խնդիրը Վասիլի մասին Է։ Այսուամենայնիվ, Սոֆյան ըսավ նվաղուն ձայնով. —Ամուսինս հիվանդ Էր, դեռ հիվանդ Է, որու որ կուզեք հարցուցեք, անիկա դուրս չի կրնար ելլել, բժիշկը արգիլած Է։ —Ա՜հ, իսկապե՞ս,— ըսավ ոստիկանապետը կարեկցական շեշտով։— Ատիկա գեշ եղավ… Բայց արդյոք չի՞ կարելի… օդը մեղմ Է, դուրսը արև Է, քսան րոպեի չափ բացակայություն… Սոֆյան կմտածեր, որ միայն երթալ֊գալը քսան րոպեեն ավելի կտևե, և պիտի առարկեր, երբ ոստիկանապետը ոտքի ելավ և ձեռքը դնելով Վասիլի ուսին՝ ըսավ։ —Երթա՛նք։ Այդ միջոցին քեհյան, վաթսուննոց հույն մը՝ ճերմակ մորուքով և խորշոմած այտերով, սենյակին դռանը քով կեցա, նշանացի կհասկցներ Սոֆյային և Վասիլին, որ չի դիմադրեն։ Անիկա առատ քրտինք կթափեր և տագնապի մեջ Էր: —Բան ունիք հարցնելու, այստեղ հարցուցեք,— ըսավ Վասիլը՝ առանց տեղեն շարժելու և մտազբաղ։ Անոր ամբողջ մտածումը կեդրոնացած էր Յորկիին հանձնած գրքույկին վրա, որ բաճկոնին գրպանն էր, և կմտածեր, թե ինչպե՞ս հանձներ Սոֆյային։ —Դժբախտաբար, այդ անկարելի է, ես չգիտեմ խնդիրը ի՛նչ է… Դե՛հ, երթա՛նք,— կրկնեց ոստիկանապետը ավելի վճռական շեշտով,— որքան շուտ երթանք, այնքան շուտ կվերադառնաք տուն։ Վասիլը ոտքի ելավ, անոր թավ հոնքերը պռստած էին կնճռոտ ճակատին վրա։ Սրունքները անհաստատ էին, և այդ հանգամանքը զայրույթ կպատճառեր Վասիլին, վախնալով,<noinclude></noinclude> h6pl19qiayihwuf2sxj0wqpkzfvan1c Էջ:Բարպա Խաչիկ.djvu/325 104 43734 396058 104507 2026-09-16T16:04:59Z LetterBot 3069 (via JWB) 396058 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>որ իր ֆիզիկական տկարությունը սխալ ենթադրության տեղի կուտա։ Անոր դեռ դժգույն դեմքին վրա ալքերը կվառեին զայրույթով։ Անիկա սովորական հունարներով ըսավ կնոջը, որ մյուս բաճկոնը տա, և այն, որ իրեն վրա Էր, հանեց և հանձնեց Սոֆյային։ —Այս ավելի հաստ է,— ըսավ Սոֆյան։ —Գրպանես հանե գրքույկը, պահե աչքիդ լույսի պես, տուր մեր տղուն,— ըսավ Վասիլը՝ ատամները սեղմած, արշիպեղաքոսյան բարբառով։ Այս պատվերը, որ Յորկիին կվերաբերեր, ուժ տվավ Սոֆյային։ Անիկա-աշխուժացավ, բաճկոնը կախեց դարանին մեջ և, մյուս բաճկոնը փնտրելու պատրվակին տակ, վերցուց գրքույկը և իր օձիքեն ներս խոթեց և պահեց կուրծքին վրա։ Վերջապես, անիկա մյուս բաճկոնը տվավ ամուսնույն, և երբ Վասիլը կոշիկները կհագներ, ծռեցավ օգնելու պատրվակին տակ և նույն բարբառով շշնջաց, որ պատվերը կատարված է։ Այդ միջոցին ոստիկանը կնայեր պատերուն վրա և նշմարելով Նահատի նկարը, ըսավ Վասիլին. —Կերևի նկարչությունը կսիրեք։ Վասիլը չի պատասխանեց և ոտքի կանգնեցավ պատրաստ։ Սոֆյան ուզեց դրամ տալ ամուսնույն։ —Պետք չի կա,— ըսավ ոստիկանապետը,— ձեր ամուսինը շուտով տուն կուգա: Մուստաֆան պատվիրեց մեկ ոստիկանին՝ քեհյային հետ մնալ տանը մինչև Վասիլի վերաղարձը։ —Խառնակ ժամանակներ են,— ըսավ անիկա Սոֆյային,— ի՞նչ հարկ ձեզ մինակ թողուլ։ Բայց ո՛չ Սոֆյան և ոչ ալ Վասիլը ուշադրություն չըրին այս տարօրինակ հոգածության, որովհետև անոնց միտքերը պաշարված Էին Յորկիի հոգովը, և հաստատ համոզված Էին, որ ոստիկանատանը հարցաքննություն պիտի ըլլար իրենց տղուն մասին։ Դռանը սեմին վրա այր ու կին, առանց խոսելու, իրենց մտածումը փոխանակեցին իրենց զավկի մասին, և Վասիլը հեռացավ երկու ոստիկաններու մեջտեղ։ Եվ անոնք չի գիտցան, որ այլևս իրար չպիտի տեսնեին երբեք։<noinclude></noinclude> dmsbxnakwdo96qk24jrrxl094hddzyz Էջ:Բարպա Խաչիկ.djvu/380 104 43738 396101 104533 2026-09-16T16:06:45Z LetterBot 3069 (via JWB) 396101 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Երբ ան կուզեր քաղցրությամբ մտածել Մաննիկի մասին, կրկին կհիշեր անոր քրքիջը կղզիի տան մուտքի սանդուղներուն վրա, և անոր վարդագույն և սիրուն դեմքը կազարտվեր իր Հիշողության մեջ։ ՀետզՀետե երկու Մաննիկ գոյություն ունեցավ Միհրանի Համար, և ամբողջ խնդիրը այն էր, թե ո՞ր Մաննիկը պիտի հաղթեր մյուսին։ Միհրանը մտավորական և Հոգեկան այս Հուզումներուն մեջ էր, երբ տեղի ունեցան բալկանյան պատերազմի վերջին աղետալի դրվագները և Վասիլի ձերբակալությունը։ Անոր հոգին և միտքը պատրաստ էին ընդունելու առողջ սերմը։ Յորկիին Հետ անցուցած գիշերեն Հետո անիկա հիմնովին վախվեցավ։ Անիկա հրաժարեցավ իր անհատական զգացումներեն և անձնատուր եղավ իր ճամփան գտած մարդու լրջության։ Անիկա հազիվ կզսպեր իր արհամարհանքը իր դասընկերներուն նկատմամբ։ Բայց կզգուշանար միջադեպ ունենալու ֆրերներու հետ, որոնց ազդեցության դեմ զրահավորված էր։ Անիկա երկար ատեն չի գնաց Մաննիկին այցելության, թեև կտառապեր այդ կամավոր զրկանքեն և երբ փողոցը կհանդի. պեր աղջկան մը, որ հեռուեն իրեն կհիշեցներ Մաննիկը, սիրտը կնվաղեր հուզմունքեն։ Տանը մեջ Միհրանը՝ մեծ քաղցրությամբ և հաճոյակատաարությամբ վարվելով Վիկտորյայի և Բարպայի հետ, որոնց հանդեպ իր սերը դարձեր Էր ավելի գիտակցական, կխուսափեր Բեռնարներեն և անհամբերություն ցույց կուտար, երբ անոնք գռեհիկ ակնարկություններ և կատակներ կընեին իր հաճախակի բացակայություններուն և ուշացումներուն համար։ Միհրանը օրեօր ինքզինքը կզգար ավելի ուժեղ։ Անիկա հաճախ կտեսներ Յորկին, որուն ընկերները դարձեր Էին իր ընկերները։ ⁂ 1914, օգոստոս։ Ընդհանուր զորաշարժ։ Դեռ Թուրքիան չեզոք պետություն Է, բայց փաստորեն պատերազմը գաղտնաբար, դավաճանորեն մտեր Է երկրին մեջ։ Օրերը կանցնին ծանր սպասումներով, հոգերով և ոմանց համար խոլ հույ֊<noinclude></noinclude> sw81kltfw7tpzy5kgheylbqa9jyc507 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/354 104 43739 396079 104534 2026-09-16T16:06:00Z LetterBot 3069 (via JWB) 396079 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>իրենց շրշանակին մեջ գտնվող լուրջ և ազնիվ երիտասարդները։ —Ով որ անկեղծությամբ կընդունի այս գրքույկին բովանդակությունը, մեր ազիզ ընկերն Է,— ըսեր Էր անիկա: Յորկիի պահ տված այս գրքույկն Էր, որ Վասիլը հանձնեը Էր կնոջը՝ ձերբակալման միջոցին, և Յորկին գտեր Էր այն մորը ջղաձգված մատներուն մեջ։ Երբ հարևանուհիները, Սոֆյայի քրտնաթաթախ շապիկը փոխելով, կրծքին վրայեն ուզեր Էին վերցնել այդ գրքույկը, Սոֆյան կատաղորեն մռնչեր Էր, ինչպես եթե կուրծքը բանային և սիրտը խլեին, և գրքույկը պահեր Էր ձեռքին մեջ, եղունգները խրած անոր թղթակազմ կողքին։ Բայց երբ Յուրկին ուզեր Էր առնել, մայրը խոր հառաչելով հանձնել Էր գրքույկը։ Դուրսը լուռ Էր և մութ։ Երկու պատանիները երբեմն֊երբեմն կլսեին ձիավոր ժանդարմներու անցքը, որոնց առաջքեն և ետևեն փողոցի շուները կկաղկանձեին երկարատև և եղերականորեն։<noinclude></noinclude> rp97ywaaqlkwy2bsspljy29yk3yo9za Էջ:Բարպա Խաչիկ.djvu/381 104 43740 396102 122462 2026-09-16T16:06:46Z LetterBot 3069 (via JWB) 396102 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>սերով։ Կ. Պոլիսը կծածկվի անորոշ սպառնալիքի գորշ շղարշով մը, որուն ներքև հայտնի չէ, թե ի՞նչ կդավադրվի, ի՞նչ կպատրաստվի։ Գործերը կդադրին, կենսամթերքներու գիները կտասնապատկվին։ Հարուստները զանազան միջոցներու կդիմեն իրենց պատրաստի դրամները փոխադրելու համար եվրոպական բանկերը։ Բայց ո՞ր երկրի բանկերը։ Ո՞վ է թշնամին, ո՞վ է բարեկամը։ «Ա՜հ,— կըսեն անոնք դեպի Վոսփոր բարձրացող կամ կղզիները գացող շոգենավերու վրա, հանգիստ թիկնաթոռներու մեջ բազմած,— երանի աղքատաց, որ այդպիսի հոգեր չունին»։ Հարուստները իրենց զավակներուն բեդելը կվճարեն և իրենց մոտ կպահեն կամ Եվրոպա կղրկեն։ «Ո՞վ գիտե, ինչ կըլլա, ինչ չըլլար»։ Միջակ կարողության տեր մարդիկը իրենց սնդուկները կպարպեն, ամեն ինչ դրամի կվերածեն՝ իրենց զավակներուն բեդելների վճարելու համար, իսկ չքավորները, ստիպված, իրենց ամուսինները և զավակները կղրկեն բանակ, որոնցմե աղեխարշ և անհասկնալի նամակներ կհասնին. «Վերցուցին վրայի հագուստներս, ըսելով, թե զինվորական զգեստ պիտի տան. մնացի շապիկով, վարտիքով և աս ցուրտին քար կկտրեմ սառած ճամփաներու վրա։ Անուշիկ մայրի՛կս, ճար—ճարակ ըրե, իձի ձեռք մը հագուստ ղրկեն»։ Անցեր են շաբաթներ և ամիսներ, և շատեր կան, որ որևէ լուր չեն ստացած բանակ գացող իրենց հարազատներեն։ Ամեն օր կանանց խուռն բազմություններ կխուժեն Կարմիր Մահիկի գրասենյակները, կխճողեն պատերազմական նախարարության նրբանցքները՝ որևէ լուր մուրալու համար իրենց որդիներու, ամուսիններու մասին։ Ամեն վիճակի, տարիքի և ազգի պատկանող կանայք, որ երբեք իրար չէին հանդիպած, իրարու հետ կմիախառնվին այդ անողորմ դռներու առաջ. մեկուն ստացած լավ լուրը կհուսադրե ամենքը, վատ լուրը կսգավորե այդ զանգվածը, որ կազմված է բաբախուն և ցավոտ սրտերով։ Երբեմն կլսվի սուր և աղեխարշ աղաղակ մը. «Օղլո՜ւմ… օղլո՜ւմ…», որուն արձագանք կուտան հայերեն և հունարեն եղերական բացականչություններ։<noinclude></noinclude> avzztcyzvacg4g0sr2v539zkw2aufaj Էջ:Բարպա Խաչիկ.djvu/355 104 43741 396080 104536 2026-09-16T16:06:02Z LetterBot 3069 (via JWB) 396080 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude> ԳԼՈԻԽ ՎԵՑԵՐՈՐԴ ԱՐՅԱՆ ՀՈՐԶԱՆՔ Քանի մը օր հետո Բեռնարները վերադարձան տուն և նույն երեկոյան իսկ եկան Բարպայի մոտ ճաշելու։ Վիկտորյան ջերմ ընդունելություն ըրավ անոնց, Վասիլին բախտը համարելով անոնց ձեռքը, իսկ Բարպան հանդիսավորապես դրոշակը վերադարձուց իր տերերուն՝ խորին շնորհակալություն հայտնելով: Այն գիշերը անցեր էր առանց միջադեպի, և հետևյալ օրվընե իսկ սովորական կյանքը սկսեր էր քաղաքին մեջ, բայց Բարպան ըսավ, թե դրոշակին շնորհիվ այդ ծանր գիշերը անցուցեր էին ապահով։ —A votre service*,— ըսավ էմիլը,— երբ և ինչ առիթով, որ կարենանք ձեզ ծառայություն մը ընել, ես ու կինս պատրաստ ենք։ Այդ երեք օրերու ընթացքին, որ Բեռնարները անցուցեր էին տունեն դուրս և ստիպվեր էին շատ ծախսել, ճաշելով ճաշարանները և գիշերը անցընելով իրենց ծախքով հյուրանոցի մը մեջ, ուր խռնվեր էին ուրիշ օտարերկրացիներ, բազմաթիվ անգամներ առիթ ունեցեր էին անդրադառնալու, որ Բարպայի միամիտ վստահությունը և բարեկամությունը իրենց նկատմամբ արհամարհելի բան չէր։ Անոնք երկուքն ալ իրար մեղադրեր էին անտակտ վարմունքի համար և քիչ մը վախ ունեին, որ իրենց վերադարձին Բարպան և Վիկտորյան նույնը չի պիտի գտնեն։ ____________ *Պատրաստ եմ ձեզ ծառայելու (ֆրանս.)։<noinclude></noinclude> sdwi7w0iijyvnjoqheyk5ep29lm11de Էջ:Բարպա Խաչիկ.djvu/383 104 43745 396103 122465 2026-09-16T16:06:49Z LetterBot 3069 (via JWB) 396103 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>—Այսօր տասնհինգ-քսան կրպակներ խուզարկեր եմ տուփ մը լուցկի ձեռք բերելու համար, հարյուրապատիկ գնով։ —Ինչու՞, ի՞նչ եղան ապրանքները, գետի՞նը անցան… Դեռ մարդիկ չեն հասկնար, որ քաղաքը պատող մութին և ապառնալիքին մեջ ճիվաղներ կան, գիշատիչ և աղետածին հրեշներ, սպեկուլյանտներ, որոնք արագությամբ կաճին և, իրենց շոշափուկները տարածելով ամեն կողմ, կծծեն արյունը անոնց, որոնք իրենց զավակները ղրկեր են ճակատ։ «Մեր երկիրը ամեն գնով պիտի պահե իր չեզոքությունը կըսեն թերթերը. բայց արդեն ամենուն շրթներուն վրա երկընտրանքը կա՝ դաշնակի՞ց պետությունները, թե կեդրոնական պետությունները… Հիացումը լորձունքի պես կհոսի պարարտ մարդոց շըրթներեն. —Օ՜հ, Գերմանիա՛, Գերմանիա՛, անպարտելի և անհավասարելի… Անոր ռազմական ուժը, պողպատյա կարգապահությունը, օ՜հ, Գերմանիա՛, Գերմանիա՛… Խուլ անկյուններու մեջ, կոտրտած ատամներով ծամծմելով օթեկ մտքեր, ինչպես բորբոսած հաց, անոթի շրթներ կմրմնջեին դողդղալով. —Գեղեցիկ Ֆրանսա… քու շնորհդ և ամենազոր հրապույրդ… երկիր աղատության և հավասարության… մենք քեզ հետ ենք հասահսոոորեն: եվ գերմանական բանակը Փարիզի դոներուն առաջ Է։ Աշխարհը լուսավորող վարոսը կաղոտանա, կարծես թե պիտի մարի։ —Մի՞թե կարելի բան Է այդ,— կըսեն բարեկամները և թշնամիները և շունչերնին բռնած, չի խոստովանված սրտադողով, ամենքն ալ անխտիր, հուզմունքով կսպասեն դեպքերուն։ ⁂ Ընդհանուր զորահավաքի օրերուն Բեռնարները մեկնեցան Կ. Պոլսեն, քաղաքի վերջին ֆրանսիացիներուն հետք: Անոնք ծրարեցին իրենց բոլոր ունեցածը, մասնավոր շինված արկղի մը մեջ դրին Բարպայի նվիրած մանգալը, ամուր կտա-<noinclude></noinclude> bh82xliw586wr2etf6unq72r2ihkn8z Էջ:Բարպա Խաչիկ.djvu/344 104 43751 396070 104547 2026-09-16T16:05:43Z LetterBot 3069 (via JWB) 396070 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>֊ Այդ մեզ կսորվեցնե ճանչնալ մեր իսկական բարեկամները,—՝ ըսավ Էմիլը: Եվ այլս անոնք ոչ խոսեցան և ոչ ալ մտածեցին Բարպայի և անոր ընտանիքի վրա։ Վիկտորյան լուռումունջ կարգի կդներ սենյակը։ Միհրանը կանգնած սեմին վրա, իր հրացայտ աչքերը կուղղեր մեկ մը Վիկտորյային և մեկ մը մորեղրորը, որ բազմոցին եզերքը նստած, գետինը կնայեր։ Բայց երբեմն, ակամա, անոր նայվածքը կբարձրանար դեպի սեղանը, որուն վրա կտարածվեր եռագույն դրոշակը։ Հետզհետե Բարպային նայվածքը ավելի երկար կանգ առավ դրոշակի գույներուն վրա, և, վերջապես, հիացական ժպիտ մը ուրվագծվեցավ անոր տխուր և կնճռոտ դեմքին վրա։ Պահ մը հետո Բարպան գլուխր դարձուց դեպի Միհրանը և ըսավ մեղմությամբ. —Միհրան, ի՞նչ կնշանակեն այս գույները։ Բարպան ՛շատ լավ գիտեր այդ գայներու նշանակությունը, բայց ուզեց անգամ մը ևս լսել, կենդանի ձայնով, այդ սրտապնդիչ բառերը։ Բայց Միհրանը, փոխանակ հնազանդելու, եկավ մորեղբորը մոտ, նետվեցավ անոր վիզը և ըսավ հուզված ձայնով• —Մորեղբայր, թո՛ ղ, այդ դրոշակը քեզի ավելի վնաս կհասցնե, քան թե օգուտ։ —Խե՞նթ ես,— Գոչեց Բարպան սրտնեղած, և ան կրկՆեց Էմիլի խոսքերը, ցույց տալով դրոշակը.— ասիկա մեզի ավելի ազդու կերպով կպաշտպանե, քան թե գունդ մը զինվոր: Միհրանը հեռացավ Բարպայեն և սրտաբեկ նստեցավ աթոռի մը վրա։ —Դուն ինձի ըսե,— պնդեց Բարպան,— ի՞նչ կնշանակեն այդ գույները։ —Ազատություն, եղբայրություն և հավասարություն,— ըսավ Միհրանը՝ առանց եռանդի։ —Դուն չես գիտեր, տղա՛ս,— ըսավ Բարպան հաշտա 340<noinclude></noinclude> bvelo7zvixjjvqlf7t8b3f6narcto4l Էջ:Բարպա Խաչիկ.djvu/345 104 43754 396071 104551 2026-09-16T16:05:44Z LetterBot 3069 (via JWB) 396071 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>րար ձայնով,— շատ լսված է, որ գավառներու մեջ հազարավոր մարդիկ պաշտպանված են շնորհիվ եվրոպական դրոշակի մը։ Քու խելքդ չի հասնիր կոր, — ավելցուց անիկա,— կտնկենք դրոշակը, կկանչենք մեր դրացիները, բարե֊ կամները, և ամենքն ալ կպատսպարվին «մեր դրոշակի» հովանիին տակ։ Բարպան, կարծես թե, ուժ կստանար իր սեփական խոս֊ քերեն։ Անիկա հետզհետե կկորսնցներ վտանգի զգացումը և, ընդհակառակը, ինքզինքը կզգար հարուստ, ուժեղ և ազատ։ Անիկա թեթևցեր էր օրվան մեջ կրած տաժանելի տպավորություններեն, որովհետև ինքնավստահությամբ կնայեր դրոշակին, որ իրեն տվեր էր ազատ մարդու հատկանիշը եղող զզացումներ։ —է՛հ, Վիկտորյա՛,— ըսավ անիկա կնոջը, ինչո՞ւ քիթդ կախեր ես։ Քիչ հետո անիկա համոզիչ ձայնով կըսեր Վիկտորյային. —Ես ալ գեշ եղա, տեսնելով, որ մեզի կձգեն կերթան կոր, բայց, տե ս, մեզի ինչ ձգեցին։ Եվ անիկա մեկնեցավ՝ երթալու իր ընկերները մասնակից ընելու համար իրեն եղած բարիքին։ Վիկտորյան դուռը նոր փակեր էր Բարպային ետևեն, երբ ջախջախը զարնվեցավ։ Սևազգեստ կին մըն էր, գլուխը ծածկած սև քողով։ Սոֆյայի դրացուհիները ղրկեր էին այդ կինը, որ լուր տար Վասիլի ձերբակալության, տանր խուզարկության և Սոֆյայի տագնապալի վիճակի մասին։ Բարպան փողոցը Հանդիպեցավ այդ անճանաչ կնոջը և նույնիսկ զարմացավ, որ իր տան առաջքը կանգ առավ. բայց մտածեց, որ թերևս մեկու մը Հասցեն կփնտրեր և որովՀետև անհամբեր էր իր ընկերները գտնելու և Հրավիրելու իր տունը, քայլեըր արագացուց և անցավ փողոցի անկյունը։ Արհեստանոցը փակվեր էր սովորական ժամեն աոաջ, և մոտակա սրճարանները մարդ չի կար։ Բանվորներեն շատերը տուն գացեր էին, բայց ոմանք իջեր էին Բերա՝ ուտեստե<noinclude></noinclude> 0m58jik4ee2i5dc2puobjh9gh6uwuan Էջ:Բարպա Խաչիկ.djvu/346 104 43757 395872 122402 2026-09-16T14:37:09Z Emptyfear 547 395872 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ղենի պաշար վերցնելու ֆրենկներու հաճախած սրճարաններու մեք որևէ ստույգ տեղեկություն քաղելու համար տիրող կացության վրա։ Բարպան, որևէ ծանոթ մարդու չի հանդիպելով, շտապեց իջնել Բերա, ուր Լյուքսենբուրգի սրճարանին մեջ ժամադրություն տվեր էր Ղուկասին։ Դեռ այդ ժամուն Բերայի շիտակ ճամփան խաղաղ էր, խանութները բաց էին, անցորդները, կարծես թե, կդիմեին իրենց առօրյա գործերուն, բայց ուշադիր դիտող մը կտեսներ, որ անորոշ ահ մը կար ամենուն դեմքին վրա։ Լյուքսենբուրգի սրճարանը լեցուն էր խիտ բաղմությամբ։ Ծխախոտի թանձր ծուխը բռներ էր մթնոլորտը, որ անտեսանելի կդարձներ հեռու նստած մարդիկը։ Բարպան դժվարով կանցներ աթոռներու արանքներեն , երբ, վերջապես, ձայն մը կանչեց զինքը։ Ատաղձագործ Ղուկասն էր, որ անկյուն մը նստեր էր, շրջապատված արհեստանոցի ընկերներով։ —Ինչ խաբար, Բարպա՛,— ըսավ Ղակասր։ - Սպասեցե՝ք , ձեզի կարևոր բան ունմ հայտնելու,— ըսավ Բարպան: եվ անիիկա ակամա կժպտեր, որովհետև իր աչքերուն առաջ կծածանեին ֆրանսիական դրոշակին ազատարար գույները։ —Հակոբը տեսա՞ր,— հարցուց Ղուկասը անհամբեր։ —Չէ՛,— ըսավ Բարպան և վերհիշեց Վասիլին սպառնացող վտանգը։ —Շատ կվախնամ, որ Վասիլին բան մը պատահած է,— ըսավ Ղուկասը մտատանջ,— Հակոբը ինչո՞վ պիտի ուշանար։ Բարպայի տրամադրությունը ամպոտեցավ։ Հետո Ղուկասը պատմեց իր լսածներու մասին։ Քանի մը ժամով զինադադար էր Չաթալճայի ճակատը։ եթե բանակցությունները ելքի մը չի հանգեին, պատերազմը կվերսկսեր և այս անգամ… Ղուկասը սեղանին վյրայեն գլուխը մոտեցուց Բարպային և ըսավ ցած ձայնով<noinclude></noinclude> day1zmlrog8y97x28ce38s550t949et 396072 395872 2026-09-16T16:05:46Z LetterBot 3069 (via JWB) 396072 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ղենի պաշար վերցնելու ֆրենկներու հաճախած սրճարաններու մեք որևէ ստույգ տեղեկություն քաղելու համար տիրող կացության վրա։ Բարպան, որևէ ծանոթ մարդու չի հանդիպելով, շտապեց իջնել Բերա, ուր Լյուքսենբուրգի սրճարանին մեջ ժամադրություն տվեր էր Ղուկասին։ Դեռ այդ ժամուն Բերայի շիտակ ճամփան խաղաղ էր, խանութները բաց էին, անցորդները, կարծես թե, կդիմեին իրենց առօրյա գործերուն, բայց ուշադիր դիտող մը կտեսներ, որ անորոշ ահ մը կար ամենուն դեմքին վրա։ Լյուքսենբուրգի սրճարանը լեցուն էր խիտ բաղմությամբ։ Ծխախոտի թանձր ծուխը բռներ էր մթնոլորտը, որ անտեսանելի կդարձներ հեռու նստած մարդիկը։ Բարպան դժվարով կանցներ աթոռներու արանքներեն , երբ, վերջապես, ձայն մը կանչեց զինքը։ Ատաղձագործ Ղուկասն էր, որ անկյուն մը նստեր էր, շրջապատված արհեստանոցի ընկերներով։ —Ինչ խաբար, Բարպա՛,— ըսավ Ղակասր։ — Սպասեցե՝ք , ձեզի կարևոր բան ունմ հայտնելու,— ըսավ Բարպան: եվ անիիկա ակամա կժպտեր, որովհետև իր աչքերուն առաջ կծածանեին ֆրանսիական դրոշակին ազատարար գույները։ —Հակոբը տեսա՞ր,— հարցուց Ղուկասը անհամբեր։ —Չէ՛,— ըսավ Բարպան և վերհիշեց Վասիլին սպառնացող վտանգը։ —Շատ կվախնամ, որ Վասիլին բան մը պատահած է,— ըսավ Ղուկասը մտատանջ,— Հակոբը ինչո՞վ պիտի ուշանար։ Բարպայի տրամադրությունը ամպոտեցավ։ Հետո Ղուկասը պատմեց իր լսածներու մասին։ Քանի մը ժամով զինադադար էր Չաթալճայի ճակատը։ եթե բանակցությունները ելքի մը չի հանգեին, պատերազմը կվերսկսեր և այս անգամ… Ղուկասը սեղանին վյրայեն գլուխը մոտեցուց Բարպային և ըսավ ցած ձայնով<noinclude></noinclude> 924wx60q7ppl8fmxktso29wnalj26m5 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/347 104 43758 396073 122403 2026-09-16T16:05:48Z LetterBot 3069 (via JWB) 396073 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>—Մերինները Հաղթված են… զորքերը զենքերնին կնեատեն, կփախին կոր… Ամբողջ բանակը խուճապի մատնված է… եթե բանակցությունները խզվին, բուլգարները կմտնեն , բայց անոնցմե առաջ նահանջող բանակը կիյնա քրաղաքին վրա… կըսեն կոր, որ քար֊քարի վրա պիտ չի մնա, կենդանի շունչ չի պիտի ձգեն… թող բուլղարները գան քանդված և ամայի քաղաքը գրավեն , կըսեն կոր։ Ասոնք բոլորը աղեկ տեղե իմացա, գիտցած ըլլաս,— վերջացուց Ղուկասը և թաշկինակը հանելով՝ քրտնաթոր դեմքը սրբեց։ Ժամը վեցն էր, և Պոլսո կողմեն եկողները սկսեր էին եվրոպական թաղերը վարակել սարսափով։ Այն ատեն Բար֊ պան խորհրդավորությամբ և հպարաությամբ պատմեց ընկերներուն Բեռնարներու մեկնումը և հյուպատոսարանի հրահանդով եռագույն դրոշակի հանձնումը իրեն։ —Ֆրանսան,— ըսավ անիկա,— ավանդաբար պաշտպանը եղած Է Արևելքի քրիսաոնյաներուն։ Եվ Բարպան հրավիրեց ամենքը, որպեսզի իրենց ընտանիքներով գան իր տունը և վտանգավոր գիշերը անցընեն իր մոտ: Անիկա պատվիրեց նաև այնտեղ ներկա ընկերներուն իր հրավերը հաղորդել նաև ուրիշ ընկերներու։ —Ամեն ինչ պատրաստած կըլլանք,— ըսավ ան,— և եթե հարկ ըլլա, դրոշակը կտնկենք։ Բարպայի սեղանակիցները, շնչերնին բռնած, կլսեին անոր խոսքերը, ինչպես պապակած ճամփորդը կխմե զով աղբյուրի ջուրը։ Միայն Ղուկասն Էր, որ չէր ուզեր բոլորովին անձնատուր ըլլալ Բարպայի լավատեսության: —Աման, ճանը՜մ,— ըսավ անիկա թերահավատությամբ։ Բարպան Ղուկասի այդ տրամադրությունը խորտակելու համար ավելցուց. —Այդ դրոշակը մեզ ավելի ազդու կերպով կպաշտպանե, քան թե գունդ մը զինվորը։ Եվ անիկա գլուխը բարձրացնելով՝ շուրջանակի նայեցավ իրեն կարկառած դեմքերուն, անոնց ամեն մեկին վրա տեսնելու համար իր խոսքերուն ազդեցությունը։ Բայց ճիշտ այդ միջոցին Բարպայի ընկերները նշմարե֊<noinclude></noinclude> jvd62dmft53doz9ztc9v00wurswlohd Էջ:Բարպա Խաչիկ.djvu/410 104 43759 396132 104565 2026-09-16T16:07:40Z LetterBot 3069 (via JWB) 396132 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>պատկառ փարթամությունը կցուցադրեին ամեն օրենքներն դուրս, սանձարձակ քշնլով իրենց ավտոները և ամեն օր բազմաթիվ զոհեր խլելով այս կիսասոված բնակիչներեն, որոնց կենսական հյութերը ծծեր ու քամեր էին։ Բանտերը լի էին «քաղաքական» թուրք բանտարկյալներով։ Պարզ ցուցումքի վրա կձերբակալվեին թուրքեր և կքըշվեին Անատոլուի խորքերը։ Միակ հասութաբեր գործը դարձեր էր մատնությունը և զրպարտությունը։ Ընտանիքները կազմալուծվեր էին։ Ճակատե վերադարձող հազվադեպ երիտասարդները քայքայված էին ֆիզիկապես և բարոյապես, իսկ տարիներով իբր փախստական ապրողները, որոնց թիվը տասնյակ հազարներու կհասներ, ապասերվեր էին ինքզինքնուն հարկադրած անգործ և նկուն կյանքեն: Անոնք ձեղնահարկերե և զանազան մթին թաքստոցներն դուրս եկեր էին գունաթափ և ուժասպառ, կորսնցուցած աշխտանքի ընդունակությունը։ Իսկ աղջիկները ուրիշ հեռանկար չունեին, բայց միայն պոռնկությունը, որը հսկայական ծավալ ստացեր էր, նախ՝ գերմանական բանակի և հետո՝ դաշնակից բանակներու առկայության շնորհիվ: Ջնջվեր էին նախկին բարոյական ըմբռնումները, և նորերը չէին ստեղծվեր։ Աշխատավորները գործ չունեին, իսկ միջին շերտերը, որոնք իրենց փոքր հասույթներով և եկամուտներով կապրեին, սնանկացեր էին։ Անշարժ կալվածներու առուծախը դադրեր էր, բայց բռնագրավումները տեղի կունենային առանց օրինական հիմքի։ Բայց եթե քրիստոնյա թաղերու մեջ թշվառությունը մեծ էր, թրքական թաղերու մեջ քստմնելի էր։ Սովամահության դեպքերը կբազմապատկվեին։ Մարդիկ իրարու համար դարձեր էին անգութ և անկարեկից։ Մայթերու եզրին կպած, արյունոտ փրփուրները շրթներնուն, որովայնները ուռած ծերունիներ և երիտասարդներ սովե կմեռնեին՝ «հա՜ց, հա՜ց» աղերսելով և անցորդներեն չէին ստանար նույնիսկ կարեկից նայվածք մը։ Գողությունները և ավազակությունները դարձեր էին սովորական։ Գիշերները, ամայի փողոցներու մեջ, հաճախ կլսվեին ատրճանակի և նույնիսկ հրացանի հարվածներ։ Ահաբեկված քաղաքացիները, մութը կոխելեն հետո, կքաշ—<noinclude></noinclude> a1scydn5219n4g3lts9fy3469xzo61i Էջ:Բարպա Խաչիկ.djvu/348 104 43760 396074 122404 2026-09-16T16:05:49Z LetterBot 3069 (via JWB) 396074 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ցին, որ անոր դեմքին վրա ժպիտը կսառեր և անոր նայվածքը ցասումով լի կսևեռեր կետ մը։ Ղուկասը և ընկերները զարմացած ետև դարձան և տեսան բոլորովին օտար մարդ մը, որ նստեր Էր իրենց շարքին մեջ և գլուխը հառաջացացած՝ լսեր Էր Բարպայի խոսքերը։ Մսւրդը անմիջապես ոտքի ելավ և անհետացավ սրճարանին խիտ բազմության մեջ։ —Հայտե՛, ճանը՝մ , ցրվինք, ամեն մեկս մեր տունը երթանք,— ըսավ Ղուկասը մտահոգ և հետո ավելցուց,— ատ քու դրոշակդ մեզ պաշտպանելե առաջ մեր գլխին փորձանք պիտի բերե… Բարպան ևս վրդովված Էր, բայց դժգոհ Էր նաև Ղուկասի խոսքերեն։ Անիկա պատվո խնդիր համարեց դրոշակի ուժը պաշտպանել և կմտադրեր ազդու խոսքեր ընել, երբ Հակոբը երևցավ։ —Եղբա՛յր,— ըսավ անիկա մոտենալով,— աշխարհքը կկործանի կոր, դուք բանե խաբար չունիք։ Եվ Հակոբը պատմեց Վասիլի ձերբակալությունը, տանը խադարկաթյանը և այդ բոլորի կատարման հանգամանքներր։ —Ես ուշ հասա,— ըսավ ան,— ոստիկանները արդեն Վասիլի տունն Էին. դրացի կին մը հասկնալով, որ Վասիլի ընկերն եմ, դուռը բացավ, ինձ ներս առավ և անոր վերի սենյակի պատուհանեն տեսա անցուդարձը։ Ուշանալուս պատճառը,— ըսավ ան,— Սոֆյային վիճակն Էր. մտածեցի, որ թերևս պետք կունենան ինձ, բայց երբ լսեցի, որ Սոֆյան ընկճված, մեռելի պես կքնանա, վազեցի եկա ձեզի լուր տալու համար։ —Վասիլի խնդիրը ծանր կերևա կոր,—ըսավ Ղոլկասը,— հիմակ խելքերնիս գլուխնիս ժողվենք, տեսնենք Ի՜նչ կրնանք ընել։ «Ա հ, եթե Բեռնարները գացած չըլլային,— մտածեց Բար֊ պան, — կդիմեինք ֆրանսական հյուպատոսարանը»։ Եվ անիկա՝ բոլորովին մթագնած լսած լուըերեն, ըսավ, սակսյն, իր ընկերներուն, որ ազդու միջոց մը կմտածեր, որուն չէր կարող դիմել այդ օրը, բայց թերևս վաղը, առա 344<noinclude></noinclude> 6g8da3sb8eq09e9csjnizk4q8u76rqu Էջ:Բարպա Խաչիկ.djvu/349 104 43761 395873 122405 2026-09-16T14:37:54Z Emptyfear 547 395873 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>վելն մյուս օրը Վասիլը տուն կվերադառնար, անպատճառ։ Այդ միջոցին խումբ մը մարդիկ մտան սրճարան և ժխորով ու սարսափով լեցուցին մթնոլորտը։ Անոնք կուգային Ստամբուլեն և զանազան արտառոց լուրեր կբերեին և կրոեին, որ կամուրջը բացված Է, թե Ստամբուլի թրքական թաղերը կվառեին, թե հուրե ազատողը կենթարկվեր սուրի, և ւսյլ այս կարգի սուտ լուրեր։ Ակնթարթի մը մեջ խուճապը վարակեց սրճարանի մարզիկը։ Ոմանք կշտապեին վճարելու, ոմանք առանց վճարելու դուրս կնետվեին։ Ղուկասը Բարպան և Հակոբը որդորեցին իրենց ընկերները հանդարտ մնալ, մինչև բազմությունը քակվեր, և անոնք խումբով դուրս եկան, երբ այլևս մարդ չէր մնացած սրճարանին մեջ։ —Չոլուխ֊ չոճուխի համար բան մը առնելու Է,— ըսավ Հակոբը ։ —Կարդա՛ շ,— մրմնջեց Ղուկասը ,— աս ինչ երկիր Է, բե … օր մը օրանց գլուխդ դինջ բարձի վրա չես կրնար դնել… հա կուգան կոր… հա եկան… Է՛հ, հայդե, ես զզվեր եմ աս բոլորեն. մենք աշխատող խաղաղ մարդիկ ենք, ի՞նչ գործ ունինք աս բաներուն հետ. շարունակ թոփի, թյուֆենգի բերնին առաջ ենք… ասանկ ալ բան կըլլա, ճանը՛մ… Ես վազ անցա այս երկրեն, նե Շսւմըն շեքերի, նե արաբըն յուզի… Տեղ մը ըլլար, խաղաղ անկյուն մը ըլլար, կինս, չոճուխս առնեի է քաշվեի, օ՜ ֆ… բե՜ … Բարպան կրկին կհորդորեր իր ընկերները, որ գան իր մոտ։ Վիկտորյան արդեն այդ նպատակով պաշար պիտի վերցներ, հիմակ ալ քանի մը բան կառնեին, կերթային: Բայց նպարավաճառներուն խանութները խճողված Էին, ներս մտնել անգամ անկարելի Էր։ —Խաչ որ,— ըսավ Հակոբը,— աս բոլորը, կարծես թե, խանութպաններուն հնարածն Է. բոլոր բայաթ ապրանքներնին քշեցին բարձր դիներով. օր մըն Է, իրենց համար բացվեր Է…<noinclude></noinclude> 2f9uqi4lotlweufzf633uye92lykuyh 396075 395873 2026-09-16T16:05:51Z LetterBot 3069 (via JWB) 396075 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>վելն մյուս օրը Վասիլը տուն կվերադառնար, անպատճառ։ Այդ միջոցին խումբ մը մարդիկ մտան սրճարան և ժխորով ու սարսափով լեցուցին մթնոլորտը։ Անոնք կուգային Ստամբուլեն և զանազան արտառոց լուրեր կբերեին և կրոեին, որ կամուրջը բացված Է, թե Ստամբուլի թրքական թաղերը կվառեին, թե հուրե ազատողը կենթարկվեր սուրի, և ւսյլ այս կարգի սուտ լուրեր։ Ակնթարթի մը մեջ խուճապը վարակեց սրճարանի մարզիկը։ Ոմանք կշտապեին վճարելու, ոմանք առանց վճարելու դուրս կնետվեին։ Ղուկասը Բարպան և Հակոբը որդորեցին իրենց ընկերները հանդարտ մնալ, մինչև բազմությունը քակվեր, և անոնք խումբով դուրս եկան, երբ այլևս մարդ չէր մնացած սրճարանին մեջ։ —Չոլուխ֊ չոճուխի համար բան մը առնելու Է,— ըսավ Հակոբը ։ —Կարդա՛ շ,— մրմնջեց Ղուկասը ,— աս ինչ երկիր Է, բե … օր մը օրանց գլուխդ դինջ բարձի վրա չես կրնար դնել… հա կուգան կոր… հա եկան… Է՛հ, հայդե, ես զզվեր եմ աս բոլորեն. մենք աշխատող խաղաղ մարդիկ ենք, ի՞նչ գործ ունինք աս բաներուն հետ. շարունակ թոփի, թյուֆենգի բերնին առաջ ենք… ասանկ ալ բան կըլլա, ճանը՛մ… Ես վազ անցա այս երկրեն, նե Շսւմըն շեքերի, նե արաբըն յուզի… Տեղ մը ըլլար, խաղաղ անկյուն մը ըլլար, կինս, չոճուխս առնեի է քաշվեի, օ՜ ֆ… բե՜ … Բարպան կրկին կհորդորեր իր ընկերները, որ գան իր մոտ։ Վիկտորյան արդեն այդ նպատակով պաշար պիտի վերցներ, հիմակ ալ քանի մը բան կառնեին, կերթային: Բայց նպարավաճառներուն խանութները խճողված Էին, ներս մտնել անգամ անկարելի Էր։ —Խաչ որ,— ըսավ Հակոբը,— աս բոլորը, կարծես թե, խանութպաններուն հնարածն Է. բոլոր բայաթ ապրանքներնին քշեցին բարձր դիներով. օր մըն Է, իրենց համար բացվեր Է…<noinclude></noinclude> ffe957jtu174qmrwtzji6r10tlnug2a Էջ:Բարպա Խաչիկ.djvu/411 104 43762 396133 122406 2026-09-16T16:07:41Z LetterBot 3069 (via JWB) 396133 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>վեին իրենց բնակարանները և, իրենց դռները և պատուհանները պատնեշելե հետո, տրտմորեն կառանձնանային իրենց թշվառության մեջ։ Սակայն, Բերայի Մեծ փողոցին վրա հյուրանոցները և սրճարանները կշողշողային լույսերով։ Բազմաթիվ ավտոներ շարք կկազմեին մայթերուն առաջ։ Ամեն ազգի նոր հարուստներ, անգլիացի, ֆրանսիացի և իտալացի սպաներու հետ, անձնատուր կըլլային կերուխումի։ Շքեղ հագված պոռնիկներ, ոմանք դեռ անվարժ իրենց արհեստի պահանջներուն, անհագորեն սեղանակից կըլլային տղամարդոց և երբեմն կգլորվեին, հիստերիկ քրքիջներով, սեղաններու տակ։ Ոմանք ալ՝ իրենց ուժեն վեր գինովցած, հեծկլտալով կուլային և կճչային. -Մայրի՜կ, մայրի՜կ… Երբեմն գինով սպաներ ոչ թե մեկ, այլ երկու, երեք կիներով կառանձնանային սենյակները։ Իրարու անծանոթ մարդիկ անմիջապես կմտերմանային և իրենց պոռնիկները կփոխանակեին, և կամ կերթային բախտախաղի սրահները, սկանդալներ կսարքեին, իրար կխաբեին, կխարդախեին և զվարճանալու համար կկատարեին ամենեն անարգ և ոճրագործ արարքներր։ Կ. Պոլիսը կտնքար գրավման բանակի ծանր ճնշումին տակ։ Վիկտորյան պատերազմի տարիներուն կորսնցուցեր Էր իր լավ պահված հասուն տարիքի կնոջ արտաքին փայաը և կարծես թե ուրիշ կին Էր, բայց ան չէր անդրադառնար իր անձին վրա կատարված այդ փոփոխության և խորապես տպա֊ վորվեցավ Բարպայի ֆիզիկական և բարոյական այլավախութենեն։ Առաջին օրերը, մանավանդ, Վիկտորյան հաճախ գաղտնապահես արցունք կթափեր և ձեռքերը ծունկերուն զար— նելով՝ կըսեր• — Ո՜ւր է Բարպան, չի կա այլևս մեր Բարպան։ 407<noinclude></noinclude> mce0vns8u6yzq1bzthirwvv3rz11go1 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/350 104 43763 396076 104569 2026-09-16T16:05:54Z LetterBot 3069 (via JWB) 396076 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Այդ միջոցին ոտաբոբիկ ցրիչներ կվազեին և դեռ թաց տպագրված թերթիկներ կցրվեին աջ ու ձախ։ Քաղաքի բոլոր լեզուներով թերթերը հավելվածներ հրատարակեր Էին կառավարական պատվերները հայտարարելու համար ազ¬ գաբնակչության։ Կառավարությունը կհայտարարեր պատերազմական վիճակ։ Ժամը ութ են հետո արգիլված Էր դուրսը մնալ։ Բարպան և ընկերները շտապեցին տուն հասնիլ։ Այդ միջոցին դեռ ոչ ոք չէր գիտեր, որ ճակատը բանակցությունները հանգեր էին զինադադարի, որու միջոցին պարտված Թուրքիան պիտի ենթարկվեր Ռումելիի նահանգներու անդամահատության։ Վիկտորյան, լսելով Վասիլի ձերբակալությունը և Սոֆյայի վիճակը, մատնվեր էր խելակորույս տագնապի։ Քանի մը անդամներ անիկա գացեր էր Վասիլի տունը և վերադարձեր էր, այդպիսի օրվան մեջ չի կրնալով տունը ձգել և մնալ Սոֆյայի քով, որ, ջղային սուր վիճակի մեջք, կամ գիտակցությունը կկորսնցներ և կզառանցեր և կամ գիտակցության վերադարձին հետ կգտներ իր գլխուն եկած ահագին դժբախտությունը։ Վիկտորյան կմտածեր Սոֆյան իր տունը փոխադրել, բայց թաղին հույն բժիշկը հաստատեր էր, որ հիվանդը շատ բարձր տենդ ունի, և պատվիրեր էր խիստ հսկողություն. ամեն պարագային, բժիշկը ըսեր էր, թե հիվանդը այդ վիճակին մեջ չէ կարելի փոխադրել։ Երբ Բարպան հայտնեց Վիկտորյային, որ պատերազմական վիճակի հետևանքով գիշերը չէր կարելի դուրս գալ, անիկա բոլորովին շփոթեցավ։ Սոֆյայի հարևանուհիները կհսկեին հիվանդին վրա, բայց Վիկտորյան չէր կրնար հաշտվիլ այն գաղափարին հետ, որ իր սիրական եղբոր կինը օտարի ձեռք պիտի թողուր, այդպիսի վիճակի մեջ։ —Հակառակի պես դեռ Յորկին ալ տուն չի դարձեր,— կըսեր Վիկտորյան, ձեռքերը զարնելով ծունկերուն: 346<noinclude></noinclude> 6m1fam5js1rcz615p17pyk3gq77z345 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/351 104 43764 396077 104571 2026-09-16T16:05:55Z LetterBot 3069 (via JWB) 396077 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Այն ժամանակ Միհրանը առաջարկեց, որ ինքը երթա, գիշերը անցընե Վասիլի տանը։ Բարպան դժկամեցավ Միհրանը հեռացնել տունեն, բայց պատանին վճռականորեն պնդեց իր ըսածին վրա։ —Լավ,— ըսավ Բարպան, չգտնելով որևէ ուրիշ ելք,— միայն ինձ խոսք տուր, Միհրա՚ն, որ եթե կասկածելի ձայն մը գա ականջիդ, Յորկիին հետ կուգաս այստեղ։ Սոֆյան ալ այդ պարագային թևերնուդ վրա կբերեք հետերնիդ։ Մայրամուտեն առաջ դրացիները սկսան գալ, և Բարպայի տունը լեցվեցավ կիներով և երեխաներով։ Մեկ քանի ընկերներ ևս իրենց կիներով և երեխաներով եկան, բայց Հակորը, Ղուկասը, Հերակլը և ուրիշներ մնացին իրենց տուները։ Երբ մութը իջավ քաղաքին վրա, փողոցները ամայացան, ձայները լռեցին։ Ամեն մեկը քաշվեր Էր իր պատյանին մեջ։ Վիկտորյան քիչ մը հանդարտեցավ, լսելով, որ Բարպան մտադիր Էր Էմիլի միջոցով դիմել ֆրանսիական հյուպատոսարանի միջնորդության՝ Վասիլը ազատելու համար, և հետո անիկա կլանվեցավ իր տանտիրուհիի պարտ ավորութչուններով։ Կեսգիշերին, վարագույրները փակ, լույսը ծածկած հաստ թուղթով, Բարպայի տանը ապաստանածները կխոսակցեին ցած ձայնով։ Երբեմն ձիավոր ժանդարմներու ջոկատ մը կանցներ փողաոցեն։ Երբ դեռ հեռու են կլսեին սմբակներու ձայնը, լույսը կմարեին և լուռ կսպասեին, որ ժանդարմները անցնեին։ Երբեմն ալ վարագույրի արանքեն կհետապնդեին դուրսի աշխարհը, որ մութ Էր և լուռ և լի անծանոթ սպառնալիքներով։ Երեխաները խառնիխուռն պառկած Էին բազմոցներուն վրա, ոմանք ալ գետինը գորգին վրա, ուր և մեծերը նստած Էին։ Անոնց խարտյաշ և թուխ գլուխները գորով և խանդաղատանք կներշնչեին, և մայրերը կպատմեին իրենց երեխաներու չարաճճիություններու մասին մայրական ժպիտով։ Վիկտորյան՝ սաճե մանգալին առաջ, անվերջ կոֆե՝ կեփեր, իսկ Բարպան՝ սեղանին առաջ նստած, լուրջ և խիստ նայվածքով կդիտեր դրոշակը, որ տարածված Էր սեղանին<noinclude></noinclude> f8l2texpooejt4wk1fae9ctr8kb4s3t Էջ:Բարպա Խաչիկ.djvu/352 104 43769 396078 104576 2026-09-16T16:05:57Z LetterBot 3069 (via JWB) 396078 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>վրա։ Անոր սրտի գոհունակությունը մթագներ էր Վասիլի ձերբակալությունով։ Բայց այն միտքը, թե հետևյալ օրն իսկ կգտներ էմիլը ուր որ է և անոր միջոցով կդիմեր ֆրանսիական հյուպատոսին, զինքը կամոքեր, և ան շնորհապարտությամբ կնայեր դրոշակին, որ իրեն տվեր էր ինքնավստահություն՝ պաշտպանելու համար իր և իրեններու իրավունքը։ ⁂ Նույն այդ գիլերը, Վասիլի ավերված տան մեջ, Սոֆյայի անկողնին շուրջ, Միհրանը և Յորկին մտերմացեր, դարձեր էին անբաժանելի ընկերներ։ Անոնք փոխադրեր էին Սոֆյայի անկողինը պարտեզի վրայի սենյակը և կհսկեին հիվանդին վրա, որ կզառանցեր և կփորձեր անկողնեն դուրս նետվիլ: Բայց հետզհետե հիվանդին տաքության աստիճանը բարձրանալով, անիկա ինկավ թմրության մեջ։ Երկու անփորձ պատանիները, կարծելով, որ հիվանդը հանգստացավ և չուզելով անոր քունը խանգարեի հեռացան անոր անկողնեն և, սեղանի մը առաջ նստած, սկսան ցած ձայնով խոսակցիլ։ Անոնք զգուշությամբ իրարու միտք շոշափեցին և հանկարծ զգացին, որ իրարու մոտ են, գաղափարակից՝ հիմնական խնդիրներու մեջ։ Յորկին մտատանջ էր հորը համար, և ան կմտածեր հետևյալ օրն իսկ գտնել Ռահմին և անոր հետ խորհրդակցիլ հայրը ազատելու միջոց մը գտնելու համար։ Այդ կապակցությամբ Յորկին խոսեցավ Միհրանին իր ընկերներու և մասնավորապես Ռահմիի և Ռեմզիի մասին, որ մեկներ էր ճակատ։ —Ա՜հ, եթե Ռեմզին Պոլիս ըլլար, հորս խնդիրը շուտով կկարգադրվեր,— ըսավ Յորկին։ Միհրանը մեծ հետաքրքրություն ցույց տվավ Յորկիի ընկերներու մասին և գանգատեցավ իր մինակութենեն։ —Ինձ կթվի,—ըսավ անիկա,— որ մարդս ամեն բանի կտոկա, եթե սրտակից ընկերներ ունի։<noinclude></noinclude> 27suvy0xk6lh7znj1ozntf0dgdna0cd Էջ:Բարպա Խաչիկ.djvu/371 104 43780 396092 122412 2026-09-16T16:06:29Z LetterBot 3069 (via JWB) 396092 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>սածները և լսածները վերլուծելու, եզրակացության հասնելու: Անիկա սկսավ հասկնա Բարպայի և ճիզվիտի փոխհարաբերությունները, ընդնշմարել Վւասիլի արժեքը, հասկնալ Բեռնարներու Էությունը։ Ռուսոյի պերճախոսությունը կթափանցեր Միհրանի հոգուն մեջ. անիկա դարձեր Էր ավելի ինքնավստահ, ավելի գիտակից: Երբ Միհրանը հիացումով խոսեցավ Արտակին այդ դիրքի մասին, Արտակը խոստացավ ուրիշ դիրքեր ալ տալ Միհրանին և օր մը անձամբ բերավ Միհրանին տունը Գյուստավ Լը Բոնի ընկերագիտական երկերը։ Արտակը Վիկտորյային հետ , որուն աոաջին անգամ կհանդիպեր, վարվեցավ փափկանկատ քաղաքավարությամբ և անմիջապես գրավեց անոր սիրտը: —Ա՛հ, սիրելի երիտասարդը,— կըսեր Վիկտորյան,— թե՛ գեղեցիկ, թե՛ վայելուշ և ինչքա՜ն ազնիվ և պարզ… Բա՜հ, բա՜՛հ, բա՜հ… ճիզվիտեն ալ ատանկ զավակ կծնի՞ եղեր։ Միհրանը իր ազատ ժամերը կտրամադրեր կամ ընթերցանություն ընելու, կա՛մ Մաննիկին այցելության երթաչու: Անիկա ա՛լ ավելի եռանդով կպատրաստեր դասերը, և հակառակ կոլեջի մեջ իր հանդեպ եղած տհաճության, անիկա դարձավ դասարանին առաջինը: Այդ օրեն ֆրերները սկսան ուշադրություն դարձնել Միհրանին վրա: Անիկա մեքենաբար կկատարեր կոլեջի բոլոր աշակերտներուն համար պարտադիր կրոնական պարտականությունները և, բացի Արտակեն, ոչ ոք չէր գիտեր, թե ան ինչ կմտածեր այդ կեղծիքներու մասին: Տարեց ֆրեր մը, հայր Սիմոնը, որ աոաքելական պաշտոնով ճամփորդած Էր Փոքր Ասիո մեջ և գացեր էր աֆրիկյան գաղութները, հաճախ կհրավիրեր Միհրանը իր խցիկը և անոր կխոսեր «հայ ժողովուրդի պատմական միսիայի» մասին՝ քրիստոնեությանը և, հետևաբար, քաղաքակրթությունը տարածելու համար խավար Արևելքի մեջ։ Անիկա կխոսեր նաև վանական լինելու առավելություններու մասին: Ազատ աշխարհային և նյութական հոգեբե,— կըսեր ան,— կարելի Է նվիրվիլ ուսմունքի կամ դաստիարակու֊<noinclude></noinclude> s0qeubh8qglllc86jfpurxatg6thpo0 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/398 104 43782 396119 104611 2026-09-16T16:07:16Z LetterBot 3069 (via JWB) 396119 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Մութը սկսավ իջնել։ Անհամար ագռավներ թառեր էին նոճիներու կատարներուն. ուրիշ սև երամներ կհածեին շիկագույն երկնքին վրա՝ արձակելով չարագուշակ կռինչներ։ —Աս տարվան ալ ագռավնե՜րը,— ըսավ Ղուկասը։ —Պատերազմի դաշտերեն կուգան,— ըսավ Բարպան։ Երբ հասան Այազ Կափու, ուր կբնակեր Ղուկասը, անիկա առաջարկեց Բարպային գիշերը անցընել իր մոտ։ Խոստացավ Վիկտորյային լուր ղրկել։ Բարպան լուռ համաձայնեցավ։ Ուշ գիշերին, երբ Ղուկասի կինը և տղան քնած Էին, երկու ընկերները նստեցան բաց պատուհանին առաջ և սկսան ծխեր Գիշերվան աղոտության մեջ անոնք կտեսնեին Վոսփորի ծփուն ժապավենը։ Քաղաքին լույսերը մարած Էին թըշնամի սավառնակներու պատճառով, բայց երկնքի աստղազարդ կամարեն կտեղային լույսի կաթիլներ։ Հեռավոր փողոցներեն ձայն մը կուգար, որ երբեմն հեծեծանքի կնմաներ, երբեմն՝ վայնասունի։ Բարպային սիրտը սկսավ բաբախեր: Վախ չէ, որ կզգար ան, այլ ուրիշ դեռ անծանոթ, բայց բռնավոր զգացում մը։ Կարծես չարիքի բոլոր սահանքները բացված էին, և ան կհորզեր ամեն կողմերե։ Բարպան շատ լավ գիտեր, որ այդ վայնասունը ուրիշ բան չէր: Բայց եթե պահ պահապաններու եղերական կանչերը, որով զինվորական հրավերները կմունետիկեին փակ, մռայլ և իրենք իրենց մեջ ամփոփված խիտ թաղերու մեջ, ուր անսաստող զինվորցուներ կային թաքնված։ —Դուն աղեկ կընես,— ըսավ Ղուկասը Բարպային,— քանի մը օր չերևաս. Իբրահիմի աչքերուն չի հավնեցա: —Ինչպե՜ս չերևամ,— ըսավ Բարպան հուսահատ։ — Տունը փարա չի կա, ծախելիք ալ չի մնաց։ Ղուկասը պիտի առարկեր, երբ ավելի մերձավոր փողոցե մը մունետիկի մը ձայնը մահվան սպառնալիքը արձակեց «անսաստողներուն» դեմ։ —Տուները արյուն կքրտնին կոր,— ըսավ Ղուկասը: Հանկարծ պահ մը լռություն տիրեց. կարծես քաղաքը ամայացավ։ Բայց այդ ծանր լռությունը լի Էր ներքին ձայներով: Անտեր շուն մը ողբագին կաղկանձեց, և այն ատեն եր—<noinclude></noinclude> 7u2iu0bt3hchqzke0x7c97fmf4xx4uj Էջ:Բարպա Խաչիկ.djvu/386 104 43789 396106 122415 2026-09-16T16:06:54Z LetterBot 3069 (via JWB) 396106 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ան Խաչիկին դառնալով և ֆրանսերեն, — փոխանակ ստրկամըտությամբ վարվելու, քիչ մը արիություն ցույց տայիք… —— Բավակա՛ն է,— ըսավ Բարպան խստորեն,֊— ես իմ տանս մեջ եմ, պետք չունիմ ուրիշներու խրատներուն… —Օ՜հ, երթանք, բարեկամս, ուշ պիտի մնանք,— ըսավ Ժոզեֆինը սանդուղի գլխին: Ոստիկանը, կարծես վերին աստիճանի հետաքրքրված, աչքերը կկոցելով կնայեր փոխնիփուխ էմիլին և Խաչիկին, որ, տագնապի մատնված, պաղ քրաինք կթափեր։ —Մենք կերթանք,— ըսավ էմիլը,— բայց մենք շուտով կուգանք, և եթե այս մարդուն,— ըսավ ան ձեռքը դնելով Խաչիկի ուսին,— բան մը պատահի, դուք անձամբ պատասխանատու կըլլաք։ Ոստիկանը թթու ժպիտով դարձավ Խաչիկին և մեկնեցավ իր ընկերոջը հետ, որ անայլայլ դեմքով կհետևեր այս տեսա֊ բանին։ —Մեր բանը բուրդ է,— ըսավ Բարպան Միհրանին, եբբ Բեռնարները մեկնեցան , և երկուքով բարձրացան սենյակ։ Միհրանը վերին աստիճանի մտահոգ էր, իսկ Վիկտորյան, որ մինչև այդ պահը չէր թափանցեր անցած֊դարձածին և սենյակը կարգի կդներ, հանկարծ կանգ առավ և անձկուտթյամբ հետևեցավ Բարպայի և Միհրանի խոսակցության։ —Մորեղբա՛յր,— ըսավ Միհրանը ինքնավստահ շեշաով, — շահասեր և խաբեբա մարդիկ էին… —Վասիլին համար երես կուտայի, — մրմնջեց Բարպան, — հույս մըն էր… Եվ ան մնաց մտախոհ։ —ես այսօր կերթսամ ոստիկանատուն,— ըսավ Բարպան պահ մը լռութենե հետո,— ներողություն կխնդրեմ, անուշ տեղը կկապեմ*: —Մի երթար, մորեղբա՛յր, օգուտ չունի,— ըսավ Միհրանը — ժամանակները փոխված են, ես անգամ մը խորհրդակցիմ իմ ընկերներուս հետ: -------— *Հաշտությամբ կվերջացնեմ:<noinclude></noinclude> i5fv0zap8nl5o6t32dhbpd7k2gqv189 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/387 104 43793 396107 122418 2026-09-16T16:06:56Z LetterBot 3069 (via JWB) 396107 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Հանկարծ Բարպան գլուխը բարձրացրեց, և անոր աչքերը կժ պտեին։ —Ծո՚,ո՞վ են քու ընկերներդ ,-ըսավ անիկա: Բարպան հաճելիորեն , կզարմանար, որ Միհրանը մարդ եղեր Է, իր ընկերները ունի։ —Ազնիվ երիտասարդներ են,— ըսավ Միհրանը կարմրելով, — անձնվեր և հավատարիմ ընկերներ։ Ես անոնց կպատմեմ պատահածը, և անոնք կհասկնան, թե ի՞նչ պետք Է ընել։ Կհուսամ, որ միջոցը կգտնեն չարիքին առաջքը առնելու։ —Ի՞նչ ազգե են քու ընկերներդ,— ըսավ Բարպան հետաքրքրված: —Հայեր կան, հույներ կան,— ըսավ Միհրանը,— բայց մեծ մասով թուրքեր են… —Թուրքե՞ր,— հարցուց Բարպան հարցական։ —Անոնք զբաղեցան,— ըսավ Միհրանը,— Վասիլի գործով, հետևեցան անցած ճամփաներուն։ Գիտենք, որ Վասիլը հասած Է մինչև Բոզանթի, բայց անկե հետո հետքը չգտանք: —Է՛հ, ի՜նչ շահ ունեին քու այդ թուրք ընկերներդ,— ըսավ Բարպան։ —Ոչ մեկ անձնական շահ,— ըսավ Միհրանը՝ նայելով Բարպային,— այնպես, ընկերարար… Բարպան խորասուզվեցավ մտածմունքի մեջ, հետո գլուխը բարձրացաց և, կարծես պատասխանելով ներքին տարակույսի մը, ըսավ վճռականորեն. —Ազգին գեշը չըլլար: Անցան շաբաթներ, հետո ամիսներ, ծանրորեն, դառնորեն: Աշնանը Թուրքիա մտավ պատերազմը: Ձմեռը անցավ անջնջելի հետքեր թողնելով քաղաքին ճնշված ազգաբնակչության վրա: Փողոցներու մեջ. քողարկված մուրացիկ կիներու թիվը աճեցավ։ Անցորդներ իրենց ամեն մեկ քայլին կհանդիպեին երկարող, երբեմն ճերմակ և նուրբ ձեռքերու, որոնք, անվարժ շարժումով և լուռ, ողորմության կաղերսեին:<noinclude></noinclude> 1eevwk38a2mafj4m3gde0nzjhk4l2mw Էջ:Բարպա Խաչիկ.djvu/413 104 43795 396134 104626 2026-09-16T16:07:45Z LetterBot 3069 (via JWB) 396134 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Այդ տարիներու ընթացքին Միհրանը, հակառակ իր կրած բազմատեսակ տառապաանքներուն, ֆիզիկապես և բարոյապես ամրացեր էր, դարձեր էր գիտակից ե կոփված երիտասարդ։ Բարպայի վերադարձի հետևյալ իրիկունը Միհրանը, տուն գալով, գտավ իր մորեղբայրը նստած բազմոցին վրա։ Անակնկալ ուրախությունը Բարպան վերստին գտնելուն, որը անհետ կորսված կհամարեր, անխառն չէր, որովհետև Միհրանն ալ խորապես տպավորվեցավ Բարպայի կրած փոփոխութենեն։ Անոր կերպարանքր կարծես թե ավրվեր էր մաշիչ նյութով մը, ինչպես արջասպը կսրբե դրամի վրայեն պատկերը։ Միհրանը, մանավանդ, չի կրցավ երկար տանիլ Բարպայի լռությունը, հակառակ որ անիկա ապշած նայվածքով կդիտեր իր քեռորդին և պատրվակ մը տալով Վիկտորյային, տունեն դուրս ելավ, գնաց Կանդիլլի, գտավ Ռեմզին, որ նույնպես նոր վերադարձեր էր Պոլիս և Վոսփորի ասիական ափունքի վրա փայտաշեն համեստ տան մը մեջ կբնակեր,պառավ ազգականուհիի մը հետ։ Միհրանր տխրությամբ և դառնությամբ կխոսեր իր կրած ծանր տպավորաթյան մասին, երբ եկավ Աաֆիեն։ Անիկա ուսուցչուհի էր, ավարտեր էր պետական վարժապետանոցի դասընթացքը և որոշեր էր երթալ Անատոլու և աշխատիլ թուրք գյուղացիներու մեջ։ Բայց Սաֆիեն դժվարություններու կհանդիպեր իրագործելու համար իր համեստ ցանկությունը։ Մեարիֆը առայժմ Սաֆիեին պաշտոն տվեր էր Անատոլու Հիսարի աղջկանց նախնական վարժարանի մեջ, որ կազմակերպված էր պատերազմի ընթացքին։ Պատերազմի ծանր տարիներուն Ռեմզին, ՛ճակատ մեկնելե առաջ, Միհրանը ծանոթացուցեր էր Սաֆիեին և հայ երիտասարդը հանձներ էր ուսուցչուհիին հոգածության։ Միհրանը առաջին հանդիպումեն տպավորվեր էր այդ լուրջ և քիչ մը տխուր երիտասարդուհիեն, որ անընդհատ հարազատի հոգածություն ցույց տված էր իր նկատմամբ։ Անոր շատ սև և կարճ հոնքերը, կաթնային սպիտակությամբ և երկարավուն<noinclude></noinclude> m48ix9actecncl1t104jrmy8gtrh8j3 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/414 104 43796 396135 122419 2026-09-16T16:07:46Z LetterBot 3069 (via JWB) 396135 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նիհար դեմքը, բարձր ճակատը հրապուրեր էին Միհրանը։ Ժամանակի ընթացքին Սաֆիեն ավելի սիրելի դարձեր էր Միհրանին, մանավանդ, երբ Ռեմզիի բացակայության անիկա պահպաներ էր կապը Միհրանին և համախոհ ընկերներու մեջ։ Միհրանը սուր խայթոց մը կզգար սրտին մեջ, երբ կհիշեր պատերազմի այդ մղձավանջային տարիները։ Բարպայի աքսորվելեն հետո ոչ մեկ լուր չէին ստացեր անկե։ Միհրանը և Վիկտորյան համոզված էին, որ այնքան ուրիշներու հետ Բարպան ևս կորսված էր արյան հորձանքի մեջ։ Բայց կացությունը այնպես էր, որ նույնիսկ հնարավորություն չի կար երկար մտածելու և սգալու իրենց ենթադրյալ կորուստը: Ռեմզին, նախատեսելով, որ մինչև տասնութ տարեկանները զենքի տակ պիտի կանչվին, Միհրանը տեղավորեր Էր Հայդար Փաշայի կայարանին հաշվապահական գրասենյակին մեջ։ Երկաթուղագծի վրա աշխատողները կհամարվեին բանակի օժանդակ ծառայության մեջ և զերծ Էին զենքի տակ կանչվելե։ Բայց օրերը դարձեր էին հետզհետե ավելի դժվար, և օր մըն ալ գերմանացի վերստուգող սպա մը Միհրանը հաներ Էր գրասենյակեն և ուղարկեր Էր կայարանի դարբնոցը։ Առաջին օրերը Միհրանը՝ իրեն համար անսովոր ֆիզիկական աշխատանքեն ընկճված, ամեն իրիկուն կիյնար հանրակացարանի խոտե մահիճին վրա հևալով։ Նույնիսկ ուտելու, կտոր մը սև հաց կրծելու ուժը չէր ունենար։ Հետո, հետզհետե, Միհրանին մկանները սորվեցան աշխատանքին դիմադրելու, հետո դործերու ղեկավարը փոխվեցավ։ Միհրանը կմտածեր, որ մինչև իր վերջին շունչը չի պիտի մոռնար այն անպատմելի պահը, երբ հանրակացարանի գարշահոտ խավարին մեջ, այն ժամուն, երբ ամենքը մեռելի պես կքնանային, ստվեր մը մոտեցավ իր մահիճին, և տաք ձեռք մը բռնելով իր ինկած ձեռքը՝ մրմնջեց. —Ընկե՜ր… ընկե՜ր… Այդ չավուշ Աբդյուլռահմանն էր, գործերու նոր վերակացուն։ Սաֆիեն, զանազան հնարքներու դիմելով և գաղտնապես միջնորդություններ շարժման մեջ դնելով, իրենց ընկերը՝<noinclude></noinclude> 4o4pqmnuzxyqgd6ur6x6hw5h877zs6q Էջ:Բարպա Խաչիկ.djvu/441 104 43797 396163 122420 2026-09-16T16:08:35Z LetterBot 3069 (via JWB) 396163 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Բaրպան ծխախոտի տուփը փակեց չավարտած սիգարեթին վրա, գրպանը dրավ, թևերը ավելի սոթտեց և պիտի հարձակեր գործավարին վրա, երբ իր զայրույթը սանձահարեց, ուսերը թոթվեց արհամարհանքով և հառաջացավ դեպի դուռր։ Հնոցին մոտ եղող բանվորները, որ հետևեր Էին միջադեպին, մուրճերը նետեցին և հետևեցան Բարպային՝ գոչելով. —Բարպա՛, Բարպա՛, ո՞ւր կերթաս… Շուտով ամբողջ հոլին մեջ տարածվեցավ միջադեպին լուրը։ Ամեն կողմ եթե թուրք, հայ և հույն բանվորներ թողուցին իրենց աշխատանքը և խռնվեցան Բարպայի շուրջը։ Գործավարը հեռուեն, մինակ մնացած, թևերր ծալած, խորապես այլայլած կհետևեր կատարվածին և կջանար իր դեմքին տալ հեգնական արտահայտություն։ Բարպան բուռն զայրույթեն կարմրեր Էր. անիկա ֆեսը հանեց և թաշկինակովը սրբեց ճակատը։ —Թո՞ւլ…— ըսավ ան Մինաս էֆենդիի հասցեին,— շան որդի, ես ալ մարդ էի ժամանակին, քեզի պես մայմունին վրա չէի թքներ անգամ… Անիկա փղձկեցավ, և ձայնը խեղդվեցավ բուռն հուզմունքի մեջ։ Բանվորները ավելի մոտեցան Բարպային։ Լուրը տարածվեր էր մյուս արհեստանոցները, և բանվորներու ուրիշ խումբեր վազելով կուգային կմիանային Բարպան շրջապատողներուն։ Ամեն կողմերե կլսվեին հայհոյանքներ գործավարի հասցեին. ոմանք ալ տիրապետելով ժխորին՝ բարձր ձայնով կգոռային. —Բարպա՛, դուն կըլլաս մեր գործավարը, դուն մեր վարպետն ես, դուն մեր գլխուն վրա տեղ ունիս… Բարպան վերջապես սթափվեցավ և տեսնելով, որ պատահած միջադեպը ուրիշ հանգամանք կստանա, ըսավ մեղմ ձայնով. —Թողեք երթամ … դուք ձեր գլուխները մի այրեք ինձ համար…հիմակվան ժամանակր ուրիշ է…Անիկա խաղաղ էր, զգալով ամեն ազգի պատկանող բանվորներու համերաշխությունը և իր հանդեպ բոլորին արտա<noinclude></noinclude> 9nqppz9ev2vnc4abliwdhn0vg7u6j9s Էջ:Բարպա Խաչիկ.djvu/442 104 43798 396164 122421 2026-09-16T16:08:36Z LetterBot 3069 (via JWB) 396164 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>հայտած ընկերական ջերմ զգացում ր։ Այդ միջոցին երևցավ նաև Ղուկասը։ —Բարպա՛ ,— ըսավ անիկա կես-հանդիմանական շեշտով, — ատե՞նը գտար բոյ քաշելու։ Բայց անմիջապես ան զգաց բոլոր բանվորներու ցասումը, գործավարին անզորությունը անոնց միացած ուժին դեմ և, ֆեսը ճակտին վրայեն ետ քշելով, գոչեց• —Կեցցե՛ք, յաշա՛… ես ձեզի ի՞նչ կըսեի կոր… կեցցե՜ կենաֆը… Ղուկասի վտիտ կոկորդին վրա ադամագունդը կբարձրանար և կիջներ , և ան երկար թևերը կոր շարժումով մը կթափահարեր, կարծես բազմություններ հավաքելու և ոտքի հանելու համար։ Ղուկասը գործի մեջ հագած Էր հին, գունաթափ ռեդենգոտ մը, որուն ետևի պոչերը անոր անսովոր և ընդոստ շարժումներու ընթացքին վեր֊վեր կբարձրանային և կիյնային,ընդգծելով անոր ծերացած հոգուն անուժ թևաբախումնները։ —Կեցցե՛ք,— գոչեց անիկա անգամ մըն ալ և բռունցքը ցույց տալով գործավարին, որ դանդաղորեն և զգուշությամբ կհառաջանար։ —Ամեն մարդ իր գործին գլուխը անցնի,— գոչեց հանկարծ Մինաս Էֆենդին։ Բանվորները՝ լուռ, խոժոռ և սպառնական, նայեցան անոր, և ոչ ոք տեղեն չի շարժեցավ։ —Ամեն մարդ իր գործին,— կրկնեց Մինաս Էֆենդին ապա թե ոչ ես իմ ընելիքս գիտեմ… —Ւ՞նչ, ի՞նչ կրնաս ընել,— ըսավ հույն երիտասարդ մը՝ դեմքը մոտեցնելով անոր դեմքին։ —Ի՞նչ կրնամ ընել… հը՛… հիմակ մոտի իտալական պահականոցը մարդ կղրկեմ, կիմացնեմ, որ ֆաբրիկային մեջ խռովություն կա. ձեր մորը կլացնեմ ես,— ըսավ ան հետրզհետե գրգռվելով,— դուք ինձի չեք ճանչնար դեռ… Խռնված բանվորներու շարքերեն բարձրացան բողոքի և զայրույթի աղաղակներ։ Ընդհանուր ժխորի մեջ, Բարպան կտեսներ, թե ինչպես թուրքերը կհամոզեին հայ և հույն բանվորները առաջ չնետվիլ։<noinclude></noinclude> bs3m943j1466uwa4gi79oi49pxsf6ud Էջ:Բարպա Խաչիկ.djvu/443 104 43799 396165 122422 2026-09-16T16:08:37Z LetterBot 3069 (via JWB) 396165 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>—Դուք հանդարտ կեցեք,— կըսեին անոնք։— Մենք պետք Է մաքրենք ձեր ալ, մեր ալ հաշիվը։ Այդ միջոցին թուրք բանվոր մը կպոռար Մինաս Էֆենդիին երեսին. —Իտալացիները կկանչե՞ս, հա՞, Ի՞նչ կկարծես, մենք ամենքս ալ սատկեցա՞նք, մարդ չի մնա՞ց, նամուս, պատիվ չի չնա՞ց աս անտեր երկրին մեջ… Մենք շուտով քու բերնիդ փայը կուտանք, քեզի պեսներուն խերը կանիծենք շուտով… Տեսնենք ինչպե՞ս քու իտալացիներդ օգնության կհասնին քեզի, երբ մեր ժամը հասնի… Քեզի պես շուներուն գերեզմաններն անգամ աղբանոց կդարձնենք, հերիֆ… Այս խոսքերը լսելով, Մինաս Էֆենդիին դեմքը սպառնականեն փոխվեցավ սարսափի արտահայտության։ Անիկա,հանկարծ, իր կրունկներուն վրա դարձավ և, արհեստանոցին մեջ բազմաթիվ անգամներ սայթաքելով, արագ հեռացավ։ Ծաղրական և արհամարհական ճիչեր բարձրացան, մինչ ոմանք անընդհատ կգոչեին. —Յուհա՜, յուհա՜, յուհա՜… Ոմանք ալ իրենց կամքը կարտահայտեին. —Մենք չենք ուզեր այդ հերիֆը, մեր գործավարը թող Բարպան ըլլա, մեր վարպետը Բարպա Խաչիկն Է։ —Կարդաշլար,— ըսավ Կադրին բամբ ձայնով,-մենք բանվորներ ենք, ստրուկներ չենք. մեր բազուկներու ուժով, մեր աշխատանքով մեր հացը կշահինք. ոչ ոքի առաջ գլուխ ծռելու պետք չունինք, մենք մեր իրավունքները և մեր պատիվը կպաշտպանենք ամեն գնով, նույնիսկ կռվով… Հայ և հույն տարեց բանվորներ՝ հետզհետե անջատվելով խռնված բանվորներեն, փսփսալով կխոսեին իրար հետ։ —Ասոնց լեզվին տակը բան մը կա,— կըսեր ատամազուրկ նախկին ատաղձագործ մը։ ՝ — Ես խռովության հոտ կառնեմ կոր, Գալուստ աղա,— սւրձականքեց ուրիշ մը,— արաբանիս քաշենք։ Մեկ֊մեկ տարեցները սկսան հեռանալ՝ բացի Ղուկասեն, որ զմայլած կնայեր Կադրիին։ Իսկ Բարպան՝ խոժոռած և մտամփոփ, միջոց մը կփնտրեր իր պատճառով հառաջ եկած հուզմունքին վերջ դնելու համար։<noinclude></noinclude> 2w775hjjds331kd2kmp6cvgoh7w99ln Էջ:Բարպա Խաչիկ.djvu/444 104 43800 396166 104640 2026-09-16T16:08:39Z LetterBot 3069 (via JWB) 396166 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Կադրին հանկարծ նշմարեց, որ իրարանցում կար հավաքված բանվորներուն մեջ։ Ոմանք որևէ առիթով դուրս կնետվեին, ոմանք ալ, թեև դեռ կանգնած, անորոշ նայվածքով կնայեին աջ ու ձախ։ Այն ժամանակ Կադրին իր խոսքը ընդհատեց և տեսնելով, որ խումբ մը բանվորներ իր ընդհատումեն օգուտ քաղելով կհեռանային, նշանակալից ակնարկով նայեցավ իր շուրջը մնացած ընկերներուն և հուսահատական շարժում մը ըրավ։ Դուրսը, զույգ֊զույգ կամ փոքրիկ խումբերով, հին ալհեստավորները կերթային խոսակցելով։ —Աղբա'ր,— կըսեր քառասունը անց երկաթագործ մը իր ընկերոջը,— ատ Ղուկասը խելառին մեկն Է. ասչափ տաք, պաղ անցավ մեր գլխեն, նորեն անոր խելքը գլուխը չեկավ։ —Իմ ինչո՞ւս Է պետք ատ բոլորը,— կըսեր անոր խոսակիցը, -չոլուխ֊չոճուխիս հացի փարա մը հանեմ, ուրիշ բան չեմ ուզեր։ —Ժամանակները փոխված են, Մարտիկ աղա,— գոչեց ուրիշ խումբե երիտասարդ մը,— հիմա հացդ ալ կռվով պիտի վաստակիս։ —Ես կռվի գլուխ չունիմ, աղբար,— ըսավ հույն նախկին արհեստավոր մը, որ առանձին կքալեր,— բայց արդար բան Էր ան շունն ալ իր տեղը նստեցնել։ —Բարպան յաման մարդ Է, հա՜,— կըսեին ուրիշները և Բարպայի անցյալեն կպատմեին տարօրինակ դրվագներ։ Բանվորներեն շատերը լեցվեցան սրճարանները և աղմուկով կխոսեին պատահած դեպքին վրա։ «Բոմոնթիի երկաթագործները գործադուլ ըրեր են»։ Այս լուրը անցավ գարեջուրի ֆաբրիկայի բանվորներու մեջ, արհեստանոցները, սրճարանները և ուրիշ ֆաբրիկա֊ ները։ Կարծես թե մայրաքաղաքի աշխատանքային բոլոր կեդրոններու մեջ թարմ շունչ մը մտավ• հին ու նոր բանվորներ, բանակե վերադարձած զինվորներ, որոնք լծվեր Էին աշխատանքի, սկսան մտածել իրենց իրավունքներուն վրա. և իրիկունները երկարորեն կխոսեին սրճարաններու՝ մեջ տեղի ունեցած և տեղի ունենալիք դեպքերու մասին։<noinclude></noinclude> nhos1lrtkayrqmy2h038nq157k9u048 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/445 104 43801 396167 104641 2026-09-16T16:08:41Z LetterBot 3069 (via JWB) 396167 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Գարեջուրի ֆաբրիկայի տերերը ճամփեցին Մինաս էֆենդին և անոր տեղ արհեստանոցի գործավար նշանակեցին հույն նախկին կապալառու մը։ Ֆաբրիկայի վարչությունը հայտարարեց, որ աշխատանքի վերադարձող բանվորները պիտի արժանանային ներողամտության, և շատերը գլխիկոր վերադարձան։ Դեպքին հետևյալ իրիկունն իսկ Բարպան հայտարարեց Ղուկասին, որ եկեր էր խորհրդակցելու իր հին ընկերոջը հետ։ —Ես այլևս ատտեղ չեմ երթար աշխատելու։ —է հ, ի՞նչ պիտի ընես, Բարպա , մեր տարիքը մարդոց համար գործ գտնելը դյուրին չէ։ —Չեմ երթար, ոտքս չեմ դներ,— ըսավ Բարպան և օղիին բաժակը վերցնելով, մեկ ումպով պարպեց։ Անոր մտքին մեջ դեռ տարտամորեն կուրվագծվեր ուրիշ ծրագիր մը, և հակառակ իրենց կյանքի գժվարություններուն, Բարպան կժպտեր այդ ծրագրին։ Օրը չորեքշաբթի էր, բայց Բարպա Խաչիկը որոշեց իր մտադրությունը հայտնել կնոջը շաբաթ իրիկուն, երբ Միհրանն ալ տունը կըլլար։ Բարպան նոր չէր, որ կորոճար այդ միտքը. տարագրութենե վերադարձեն հետո, երբ քիչ մը կազդուրվեցավ, անմիջապես մտածեց Վիկտորյային և Միհրանին հետ երթալ Ֆրանսիա։ Այդ միտքը ծագեր և հաստատվեր էր իր մեջ գլխավորապես այն պատճառով, որ ինքը դարձեր էր օտար և խորթ իր սեփական ծննդավայրին մեջ։ Բարպայի դիտավորության մեջ մեծ տեղ կբռներ նաև Միհրանի ապագայի խնդիրը։ «Չոճուխը մեղք է», կմտածեր ան և կխորհեր, որ Ֆրանսիայի մեջ ինքը կաշխատեր, Վիկտորյան տունը կպահեր, և Միհրանը կկարողանար համալսարանական ուսմունքի հետևիլ: Բայց ինչպե ս Բարպան իր այդ մտադրությունը գործա գրության պիտի դներ։ Տանը դրամ չի կար և նույնիսկ անհրաժեշտ ծախքերուն հաշիվ կհասնեին բավարարել։<noinclude></noinclude> k05hlu1wuproahlpwuyzpy7xbaxdz5l Էջ:Բարպա Խաչիկ.djvu/388 104 43806 396108 122423 2026-09-16T16:06:57Z LetterBot 3069 (via JWB) 396108 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Յորկին, իր ընկերներու ստիպողական պատվերով, վերջին մեկնող ռումանական շոգենավով անցեր էր Բալկանները։ Ռահմին մեկներ էր ճակատ, իսկ Ռեմզին գացեր էր Գելիպոլուի զինվորական հիվանդանոցը իբրև Կարմիր Մահիկիբժիշկ։ Զարեհ էֆենդիին արհեստանոցը բաց էր, հակառակ որ բոլոր երիտասարդ աշխատավորները մեկներ էին ճակատ կամ փախստական էին։ Անիկա աստիճանաբար իր վարմունքը փոխեր էր Բարպայի նկատմամբ։ Օգտվելով պատերազմական վիճակեն, ան իջեցուցեր Էր աշխատավարձերը և ավելցուցեր Էր աշխատանքի ժամերը։ Առաջին անգամ, որ Բարպան ուզեց առարկել, ճիզվիտը՝ իր սովորական քաղաքավարությունը մեկ կողմ թողած, գոչեց անոր երեսին. —Հիմա՞կ ալ ձեր խաթրին երթանք… հա՞… Ալ անցան այդ օրերը… Չե՞ք հավնիր իմ որոշումներուս, մի հավնիք… Հայդե՛, ձեզ նայիմ, բոյերնիդ տեսնեմ, գործադուլ ըրե՛ք, բողոքեցե՛ք, ցույց կազմակերպեցե՛ք։ Ո՞ւր են ձեր խաբադայիները… Ամեն մեկերնիղ կատու դարձեր եք։ Չի խոսի՞ս, լեզուդ մո՞ւկը կերեր Է… Ես բեյլիկի գործ կընեմ կոր, ասոր պատերազմ կըսեն, խենթի հարսնիք չէ։ Բարպան ուզեց հրաժարիլ իր գործեն, բայց ընկերները խնդրեցին, որ այդպիսի բան չընե։ —Դուն ալ, որ չըլլաս, ի՞նչ պիտի ըլլա մեր հալը,— ըսին անոնք։ Բայց անգամ մը ճիզվիտը մտերմորեն խոսեցավ Բար պային։ —Խաչի՛կ,— ըսավ անիկա,— ամեն մարդ իր ցավը ունի, իր հայտնի կամ գաղտնի խոցը ունի։ Իմ խոցս ալ իմ հարազատ տղաս, Արտակն Է: Արտակը մերժեր Էր, որ հայրը բեդել վճարե, և միևնույն ժամանակ հետևելով «մի՛ սպանաներ» պատվիրանին, չէր ներկայացեր զինվորական ծառայության։ Անիկա՝ անտարբեր իր վիճակին, կզբաղեր ավետարանական ուսմունքով։ Արտակը մտեր էր առաքելական հրայրքի մեջ և որու որ հանդիպեր, կխոսեր Ավետարանի մասին։ Ոմանք, հորը հանդեպ ունեցած ակնածանքի հետևանքով, համբերությամբ կլը֊<noinclude></noinclude> 7okl3ahwwjggoluzs4jg601karapm1b Էջ:Բարպա Խաչիկ.djvu/415 104 43807 396136 104649 2026-09-16T16:07:48Z LetterBot 3069 (via JWB) 396136 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Աբդյուլռահմանը կարգել տվեր էր վերակացու կայարանի դարբնոցի աշխատավորներուն։ Հետևյալ օրն իսկ Միհրանը իր թուրք ընկերոջ հետ խոսեցավ, և Սաֆիեի ուղարկած հրահանգներու համաձայն սկսան հող պատրաստել դարբնոցի մեջ բջիջ մը ստեղծելու համար: Անոնք հանդիպեցան զանազան արգելքներու, աշխատավորներու կասկածամտության, ենթարկվեցան ամեն կարգի վտանգներու, Բայց հաջողեցան ստեղծել բջիջ մը, որ իր գաղտնի և կարճ ժողովները կունենար կա՛մ գիշերը, հանրակացարանին ետևը, կա՛մ մոտիկ անտառակի մը մեջ, ճաշի դադարին։ Աբդյուլռահմանը առերևույթ դաժան մարդ էր. անիկա, մասնավորապես, խիստ կվարվեր իր ընկերներուն հետ, կհայհոյեր անոնց, և այդ բոլորը կնպաստեր ծածկելու իրենց մեջ եղած գաղտնի կապերը։ Միհրանին հոգին սկսավ պայծառանալ, անիկա սկսավ սիրել իր միջավայրը, կապվիլ մարդոց, հետապնդել իր նպատակները։ Բայց երբ անիկա շաբաթ իրիկունները կերթար տուն, կացության ծանրությունը կընկճեր զինքը։ Անիկա կգտներ Վիկտորյան մռայլ տխրության մեջ և ջախջախված ֆիզիկական հոգնութենե։ Անիկա լվացք կըներ ուրիշներու տանը և զանազան գործերով վարձու աշխատանք կկատարեր: Միհրանը մտադրեց Վիկտորյան ազատել այդ վիճակեն: Անիկա կբերեր կենսամթերքներ և իր աշխատավարձը, և Վիկտորյան կզարմանար ոչ միայն Միհրանի տոկունության, այլև անոր տրամադրության բարձրանալուն վրա։ Երբ տուն հասնելով՝ Միհրանը կլվացվեր, ճերմակեղեն և հագուստ կփոխեր, կճաշեր անմիջապես, հետո կանցներ իր սեղանին առաջ և կգրեր իր շաբաթական տպավորությունները։ Այդ աշխատանքը մեծապես կկազդուրեր Միհրանը, անիկա, կարծես, ուրիշ մարդ կդառնար և ինքնավստահություն կունենար, որ իր և բոլորին տառապանքը իմաստ մը և արդյունք մի պիտի ունենա։ Օրը մըն ալ, հանկարծ, դարբնոցի մեջ խուզարկություն եղավ, Աբդյուլռահմանը ձերբակալվեցավ: Միհրանը օրերով և շաբաթներով սպասեց, որ բջիջի անդամները պիտի ձերբա—<noinclude></noinclude> k5ztperbdy6nkt9gza2efogo1yh1r8r Էջ:Բարպա Խաչիկ.djvu/425 104 43808 396147 104650 2026-09-16T16:08:06Z LetterBot 3069 (via JWB) 396147 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>իրիկնային ցուրտին մեջ, և միևնույն ատեն այդ շոգին լուսավորվեր Էր վերջալուսային ցոլքերով։ Բժիշկը ըսեր Էր, որ նման երևույթ հաճախ կտեսնենք ձիերու վրա, երբ անոնց կողերեն և կռնակեն շոգիացող քրտինքը կբարձրանա, բայց ուշադրություն չենք դարձներ։ Բայց այդ բացատրությունները չէին հանգստացուցեր Արտակի մահվան ներկա եղողները։ Անոնք գիշերով գացեր գտեր էին դիակը, որ լուսնի լույսով իրենց երևացեր էր հրեշտակատիպ գեղեցկությամբ, թաղեր էին և նույնիսկ սեպաձև քար մը տնկեր էին անոր հողակույտին վրա, որպեսզի տեղը չի կորսվի։ Այդ լուրերը, բերնե-բերան անցնելով և հետզհետե ավելի գերբնական նկարագիր մը ստանալով, հասեր էին Պոլիս, բայց տիկին Մաքրինեն չէր հավատար իր տղուն մահվան և զինադադարեն ի վեր առանձին և մեկուսացած ապրելով Բերայի տան մեջ, անհամբերությամբ կսպասեր Արտակի վերադարձին։ Բայց Արուսյակը, որ երկու զավակներու տեր էր արդեն, գործնական պատճառներով հետաքրքրվեր էր եղբորը մահով և նույնիսկ ձեռք բերեր Էր պաշտոնական վավերաթուղթ։ Այդ անհրաժեշտ Էր իրեն, որովհետև հայրր, որ լյարդի ծանր հիվանդություն մը ստացեր Էր, հետամուտ Էր ձեռք բերելու միլիոններ, իբր վնասուց հատուցում։ Զարեհ Էֆենդին, Պոլսեն մեկնելե առաջ, տիկին Զարուհիի տունը, ուր կբնակեր Արուսյակը, փոխանցեր Էր աղջկանը անունին, Կյուլենզի ստիպումներուն զիջելով։ Տիկին Զարուհին տանը փոխանցման գործողություններու մասին որևէ, տեղեկություն չուներ։ Զարեհ Էֆենդիի մեկնումեն հետո անտանելի գտնելով տիկին Մաքրինեի հետ կենակցությունը, ուզեր էր իր աղջկան հետ երթալ բնակիլ իր սեփական տունը, ուր վերի հարկի բնակարաններեն մեկը պարպվեր էր. բայց Արայուսակը, իբր տանտիրուհին, կտրականապես մերժել էր նույնիսկ մեկ սենյակ հատկացնել տիկին Զարահիին: Անիկա պներ էր, որ այդպես կվարվեր Կյուլենցի հրահանգով և թե մինչև անոր վերադարձը որևէ փոփոխություն չէր, կրնար մտցնել տանը մեջ։ Տիկին Զարուհին վերջա—<noinclude></noinclude> hnzev0ss1dds2lo56y9zhwhzu60uyh4 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/389 104 43809 396109 104651 2026-09-16T16:07:00Z LetterBot 3069 (via JWB) 396109 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>սեին զինքը, բայց շատերը կհամարեին, որ ան իր հավասարակշռությունը կորսնցուցած է։ Անիկա սկսեր էր անփույթ ըլալ արդուզարդին, իր շրշապատին և օր մըն ալ, վերջապես, կամուրջին վրա բռնվեցավ։ Արտակը իր զինվորական վիճակը հաստատող որևէ թուղթ չուներ։ Տարին զինքը պահականոց և անկե ղրկեցին Չոռլուի կողմերը՝ բանակի օժանդակ ծառայության համար։ Արտակը չէր հայտներ, թե որու զավակն է, թե միջնակարգ կրթություն ունի, և իբր պարզ զինվոր զենք չէին կկոտրեր ճամփաներու վրա։ Անիկա գոհ մնացեր էր, որ զենք չէին տվեր իրեն, որովհետև այդ պարագային ստիպված պիտի ըլլար մերժել։ Արտակի ծնողքը քանի մը օր անտեղյակ մնացեր էին անոր պատահածեն, որովհետև ան հաճախ կբացակայեր, օրերով կանհետանար։ Չոռլուի մեջ Արտակը համակերպեցավ իր ծանր վիճակին և նույնիսկ համարեց, որ իր գլխուն եկածը աստուծո մեկ շնորհն է։ Ան գտեր էր հոգեկան սփոփանք իր ամենօրյա տաժանակիր աշխատանքին մեջ։ Առեր էին անոր հագուստները և փոխարեն տվեր էին ցնցոտիներ։ Գիշերները ան կպառկեր հասարակաց սրահին մեջ, խոտի վրա, որուն մեջ լուերը կվխտային, գարշահոտ և տնքացող գյուղացի զինվորներու հետ, որոնք եկեր էին Անատոլուի խորքերեն։ Նողկանքը կուլ տալով, անիկա իր փայտե գդալով քարավանային մեջեն կվերցներ և կուտեր պղտոր ապուրը, սրուն մեջ լոբիները, ոսպերը և նաև տառականները կլողային ։ Անիկա, կրելով ֆիզիկական տանջանքներ, կհամարեր, որ հոգին հետզհետե կանջատվեր և ավելի թեթևությամբ կսլանար դեպի աստված։ Ձյունին և բուքին, Ռումելիի բարձր լեռնադաշտերու մեջ չարաչար աշխատելով, Արտակր ա՛լ ավելի փարեցավ Ավետարանին, որ, իբր կրոնական գիրք, թողեր Էին իր մոտ։ Անոր պարզամիտ ընկերները նախ անտարբերությամբ վարվեցան այդ օտարոտի մարդուն հետ, հետո զարմացան այդ կրթված քաղաքացիին տարօրինակ պարզության և խոնարհության վրա: Քիչ ատեն հետո Արտակի դասակի զինվորները հարգանքով տոգորվեցան այդ երիտասարդին նկատմամբ<noinclude></noinclude> 8tl19e6eqxuz1gbe3byhdrwc24ptt70 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/450 104 43810 396172 122424 2026-09-16T16:08:50Z LetterBot 3069 (via JWB) 396172 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>րով։ Անիկա լվացքը ըրավ, տունը վերեն վար մաքրեց և ցավելով կմտածեր, որ կերակուր պատրաստելու համար տունը բան չուներ, երբ Բարպան վերադարձավ։ Քիչ Հետո եկավ Միհրանը։ Անոնք, երեքով, սենյակին մեջ նստած, պահ մը վայելեցին միասին ըլլալու հաճույքը, հետո Միհրանը մեկ ոսկի թղթադրամ տվավ Բարպային, որ գնումներ ընե իրիկվան ճաշին համար։ Հաճախ Վիկտորյան մեղմորեն կհանդիմաներ Միհրանը, որ գրպանը եղած դրամը կուտար մորեղրորը։ —Ճանը՛մ, Միհրա՛ն,— կըսեր Վիկտորյան,— դուն գիտես, որ Բարպային ձեռքը բաց է, դրամ խարճել չի գիտեր. ինձի տայիր, ես հազար բան կընեի մեկ ոսկիով։ Այդ իրիկունն ալ Վիկտորյան ուզեց հիշեցնել Միհրանին իր պատվերը, բայց իր այդ մտադրության համար զղջալով, ըսավ տխրությամբ. —Բարպան Հիմակ բոլոր տվածդ կծախսե, սորված է, Հե՜յ գիդի ժամանակներ… Բարպան ալ ատանկ պիտի ըլլա եղե՜ր… Վա՜խ, վա՜խ, վա՜խ… անիկա քու ձեռքեդ փարա պիտի առնե եղեր ուտելիքի համար… Գրված տեսնեի, չէի հավատար, Միհրա՛ն, ա՜խ քայմենի՜… ինչ Հավեսներ ուներ, ինչեր կմտածեր քեզի Համար, յոթը օտարներու համար… հիմակ ինքը պատառ մը հացին կարոտ մնաց, վա՜խ, վա՜խ, վա՜խ… Հետո Վիկտորյան զարմացավ, որ շաբաթ օրով Բարպայի քով բնավ դրամ չի կար։ Անիկա այդ օրը կառներ իր շաբաթականը։ —Բան մը կա, Միհրան,— ըսավ Վիկտորյան,-Բարպան բան մը ունի, բայց ուրախ է… Ամեն իրիկուն, Թաթավլայի շուկային մեջ, շրջիկ վաճառողներ, երկու շարքի վրա կանգնած, կծախեին զանազան ապրանքներ։ Բարպան մեկ օխա սկումրի առավ՝ կասկարայի վրա եփելու համար։ Հետո գնեց բողկ և ուրիշ կանանչներ, կարմիր սոխ և մեկ օխա խաղող։ Անիկա Հանդիպեցավ ծանոթներու, որոնց Հետ պահ մը խոսեցավ հին օրերու վստահությամբ։ Ամենքն ալ կզգային, որ Բարպա Խաչիկի ողնաշարը կշտկվեր, նոր մարդ կդառնար։<noinclude></noinclude> lsxv9r253bqvlab0yce4sd23ce6sl2w Էջ:Բարպա Խաչիկ.djvu/416 104 43814 396137 104666 2026-09-16T16:07:50Z LetterBot 3069 (via JWB) 396137 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կալվին։ Անիկա կկասկածեր, որ իրենցմե մեկը մատնություն գործեր էր։ Խնդիրը այն էր, որ Աբդյուլռահմանը մատնանշողը եղեր էր դրսեն մարդ, իսկ վերակացու չավուշը սոսկալի տանջանքներու տակ համր մնացեր էր և ոչինչ չէր հայտներ դարբնոցի կազմակերպության մասին։ Վերջապես,անիկա զգալով, որ իր ուժերը կոպառին, թիթեղյա ըբրըխի բերնով փորը բացեր էր՝ անձնասպան ըլլալու համար։ Աբդյուլռահմանը փոխադրեր էին հիվանդանոց, և ոստիկանապետը պատվիրեր էր բժիշկներուն՝ ամեն միջոց գործադրել չավուշը բուժելու համար, որպեսզի կարենան անկե խլել հարկ եղած տեղեկությունները։ Բայց, հակառակ բոլոր ջանքերուն,փոեքր բորբոքվեր և նեխվեր էր. այն ժամանակ մահամերձ կալանավորը տարեր կախեր էին էմին էոնյուի հրապարակը, կուրծքին տախտակ մը կախած, որուն վրա գրված էր՝ «Հայրենիքի դավաճան»։ Այդ ահռելի օրերուն Միհրանի բարոյական նեցուկը հանդիսացեր էր Սաֆիեն ։ Ամեն կիրակի անոնք իրարու կհանդիպեին կամ թուրք գերեզմանատան մը խորքերուն մեջ, կամ ընկերոջ մը տանը, նախապես արված ժամադրության մը համեմատ Սաֆիեի միջոցով Միհրանը ծանոթացավ ուրիշ ընկերներու, որոնցմե ամեն մեկը անհնարին դժվար պայմաններու մեջ կաշխատեր։ Հաճախ կըլլային ձերբակալություններ և ամեն հավաքույթի Միհրանը կլսեր, որ իրեն ծանոթ կամ անծանոթ ընկերներեն մեկը կամ երկուքը անհետ կորսված են։ Աբդյուլռահմանի մահեն հետո Միհրանը ստանձնեց դարբնոցի բջիջին ղեկավարությունը։ Բոլոր ընկերները բորբոքված Էին զայրույթով և պատրաստ Էին ծանր զոհողություններու գնով արտահայտվելու, բայց Միհրանը կհորդորեր ընկերները և կբացատրեր ուժերը իզուր չի վատնելու անհրաժեշտությունը։ Անոնք կկարդային գաղտնի տպարաններե դուրս եկած թերթիկներ, որոնք կլուսաբանեին իմպերիալիսաական պատերազմի Էությունը և կպատվիրեին ամեն երկկիրներու պրոլետարիատի միացումը՝ սանձահարելու համար պատերազմ կերտողները։ Անոնք լսեցին Ռոմեն Ռոլանի և<noinclude></noinclude> 77jqlx8pl9ug9ia4ln8j7tcpxvgs6b8 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/417 104 43815 396138 104667 2026-09-16T16:07:51Z LetterBot 3069 (via JWB) 396138 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>գերմանացի Լիբնեխտի մասին, և ամեն մեկը կմտածեր՝ ո՜ւր են մեր ռոլանները և լիբնեխտներր։ Պատերազմի վերջին տարին դարբնոցի բջիջը ներգրավեց գերի ինկած ռուս զինվոր մը, որ գերության մեջ սորվեր Էր թրքերեն։ Անիկա հաճախ կպատմեր գերի ինկած պարզ զինվորներու զարհուրելի վիճակը և հույս կհայտներ, որ հեղափոխությունը շուտով կպայթի։ Անոր կապույտ աչքերը՝ տանջված և հյուծված դեմքին վրա, լի ԷԻն լույսով և հույսով։ Ամեն անգամ, որ անիկա կնայեր Միհրանին, կթվեր անոր, որ խավարը կփարատի և արշալույսը կծագի մարդկության վրա։ Պատերազմի այդ վերջին տարվան մեջ Էր նաև, որ Միհրանը երկու անգամ տեսավ Մաննիկը Բերայի շիտակ ճամփուն վրա։ Հանկարծական և աղետալի դեպքերը բաժներ Էին Միհրանը և Մաննիկը իրարմե։ Անոնց պատանեկան զգացումները, կարծես թե, վառեր, չքացեր Էին զարհուրելի հրդեհի մը մեջ։ Միհրանին այնպես կթվեր, որ Մաննիկի հետ ունեցած մտերմական հարաբերությունները շատ հին հիշողություններ Էին, անհետ կորած անցյալի բեկորներ։ Բայց այն անգամ,որ Միհրանը հանդիպեցավ Մաննիկին, կարծես թե այդ հեռավորությունը հմայքով վերցավ, և խզված կապերր վերստին կապվեցան։ Աբդյուրոահմանի մահեն երկու շաբաթ հետո ժողող մը՛ ըրեր Էին ուսուցիչ ընկերոջ մը տանը Ֆընզրզրի կողմերը: Միհրանը ժողովեն դուրս եկավ Սաֆիեին հետ և քալելով հասան Բանկալթի։ Միհրանը բաժնվեցավ Սաֆիեեն և առանձին կիջնար Բերայի շիտակեն, երբ մյուս մայթին վրա տեսավ Մաննիկը։ Միհրանին հագուստները մաշած Էին, ֆեսը կաղապարված չէր։ Անիկա անցավ մայթին մյուս կողմը, Մաննիկին ետևը, որպեսզի ան զինքը չի տեսնե։ Երիտասարդ աղջիկը հագեր էր ծանրագին մուշտակե վերարկու և կքալեր թեթև մը կաղալով։ Անիկա իր կաղությունը վերածեր էր պչրող, թերևս անգիտակցաբար, ցանկահարույց ճոճումի։ Դեմքը ծածկված էր նուրբ ճերմակ ծակոտկեն քողով,և թուրք ու գերմանացի սպաները կանգ կառնեին ու կդիտեին անոր գեղեցիկ դեմքը։ Թեև Մաննիկը անտարբեր կերևար,<noinclude></noinclude> dabll7s5l1nwl3af65xfchbu4m2pzfb Էջ:Բարպա Խաչիկ.djvu/418 104 43817 396139 104669 2026-09-16T16:07:53Z LetterBot 3069 (via JWB) 396139 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>բայց Միհրանի կարծիքը այն էր, որ Մաննիկը դժգոհ չէր իր ըրած տպավորութենեն, և այդ հանգամանքը արհամարհանք և զայրույթ ներշնչեց Միհրանին։ Հակառակ միտքը պաշարող բազմատեսակ հոգերուն, Միհրանը քանի մը օր չի կրցավ միտքեն վանել Մաննիկի այդ պատկերը, որը ակամա տանջանք կպատճառեր իրեն: Վերջ դնելու համար իր այդ զգացումներուն, Միհրանը կուզեր հավատալ, որ շատոնց հրաժարած է Մաննիկեն և թե, ընդհակառակը, սիրով կապված է Սաֆիեին , որուն լրջությունը, զոհողության ոգին և ուրիշ շատ բարձր հատկություններ հիացում կպատճառեին իրեն։ Միհրանը մտադրեց հառաջիկա կիրակի օրը թրքուհիին խոսիլ իր զգացումներուն մասին, անոր առաջարկել ամուսնություն, որը կարող էին իրագործել պատերազմեն հետո, արտասահման երթալով միասին։ Բայց երբ Միհրանը Սաֆիեին հետ առանձին տեսակցության միջոցին կարծեց, թե շատ նուրբ կերպով իր զգացումները կհայտներ, թրքուհին ոչինչ չի հասկցավ անոր ակնարկություններեն։ Միհրանը զգաց, որ Սաֆիեն, բացի ընկերական ջերմ զգացումը, որևէ ուրիշ կարգի զգացում չէ ունեցած իրեն նկատմամբ և չհամարձակեցավ ուղղակի հայտնել իր դիտավորությունները։ Երկրորդ անգամ, կամուրջին վրա էր, որ Միհրանր դեմառդեմ եկավ Մաննիկին հետ։ Երիտասարդ աղջիկը ջերմությամբ ձեռք տվավ Միհրանին և սկսավ խոսիլ անոր հետ ոգեվորությամբ՝, առանց ուշադրություն ընելու Միհրանին հագուստ—կապուստին. անիկա նույնիսկ պնդեց, որ միասին երթան թեյարան մը, հանգիստ խոսակցելու համար։ Միհրանը տրամադիր Էր ընդունելու Մաննիկի հրավերը, երբ գերմանացի սպա մը բարևեց Մաննիկին և հարցական նայեցավ Միհրանին։ Այն ժամանակ Մաննիկը՝ մոռնալով իր հրավերը,ըսավ հապճեպով. —Ուրեմն, Միհրա՚ն, օր մը միասին տեղ մը կերթանք, երկար կխոսինք, ցտեսություն։ Եվ անիկա կաղալով հասավ սպային, որ դանդաղեցուցեր էր իր քայլերը։ Միհրանը այդ միջոցին ոչ միայն լուրջ զբաղումներ ուներ,<noinclude></noinclude> 2y94wejwnvnuxqpz5jz2193528at7f7 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/419 104 43819 396140 122428 2026-09-16T16:07:54Z LetterBot 3069 (via JWB) 396140 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>այլև ծանր հոգեր և առաջին պահուն կարծեց, թե Մաննիկի այդ վարմունքը, որ իր մտածումին մեջ «խայտառակ» կորակեր, անտարբեր թողուց զինքը, բայց, հակառակ իրեն, նա¬ խանձի թունավոր զգացումը մտեր էր իր մեջ և կտանջեր զինքը: Անիկա սուր ցավով կմտածեր ,որ եթե ինքն ալ մաքուր հագված ըլլար և կարենար Մաննիկը հրավիրել թանկ ճաշարան մը, ան չէր մերժեր և նույնիսկ, թերևս, նախասիրություն կունենար իրեն համար։ Բայց ինչքա՜ն հեռու էր Մաննիկի նման աղջկան մը հարմար կավալերը ըլլալեն: Նույնիսկ կմտածեր ան, որ եթե Մաննիկը մեկ անգամ տեսներ այն խշտյակը, որուն վրա կպառկեր գիշերները, պիտի սոսկար և զզվեր իրմեն։ Անիկա արյուն֊ քրտինք կմտներ՝ օրնիբուն մուրճը զարնելով սալին վրա, և քրտինքոտ շապիկը կչորնար կռնակին վրա։ Բայց չէ՞ որ Սաֆիեն գիտեր այդ բոլորը, բայց խորապես կհարգեր զինքը։ Սաֆիե… Մաննիկ… Միհրանը կզգար, որ կսիրեր երկուքն ալ, բայց տարբեր զգացումներով։ Սաֆիեն իրեն չէր ներշնչեր երբեք նախանձի այդ սուր և խայթող զգացումը։ Միհրանը հիշեց, որ կսիրեր Մաննիկը ատելով և կատեր սիրելով։ Բայց Միհրանը երբեմն կզգար, որ եթե Մաննիկը իրեն նշան մը ըներ, ամեն ինչ կթողուր և կերթար անոր ետևեն, կփրկեր Մաննիկը այդ զզվելի սպաներու քմահաճույքներեն, կստեղծեր անոր համար համեստ, բայց մաքուր և պարկեշտ կյանք, և ամեն ինչ կներեր,ամեն ինչ կմոռնար առհավետ և ինչքան ալ հետագային առիթ ունենար բարկանալու անոր դեմ, երբեք, ոչ մեկ օր չէր հիշեցներ Մաննիկին այդ սպաները, անոր երեսին չէր տար երբեք այդ ամոթը։ Զինադադարը հայտնվեցավ Միհրանին հանկարծակի: Եր¬ կու շաբաթի չափ անիկա չէր տեսեր Սաֆիեն, և այդ միջոցին կատարվեր էր այդ պատմական դեպքին նախապատրաստությունը։ Միհրանը չէր տեսեր Սաֆիեն, որովհետև նոր ձերակալություններ կատարվեր էին, և պետք էր շատ զգույշ ըլլալ: Յոթ թուրք ընկերներ կխվեցան էմին էոնյուի հրապարակին վրա տնկված կախաղաններե: Զինադադարը և դաշնակից զորքերու հաղթանակը ոչ միայն ամոքում հառաջ բերին Միհրանին մեջ, այլև տեսակ մը<noinclude></noinclude> h7mndy6n24zpywpz7xqbuxmin94h194 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/446 104 43821 396168 104673 2026-09-16T16:08:42Z LetterBot 3069 (via JWB) 396168 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Մյուս կողմանե, ծախելիք բան չունեին, իսկ որևէ մեկեն փոխ դրամ առնելու մասին չէր կարելի մտածել, որովհետև բոլոր հին և նոր ծանոթները, եթե ոչ ավելի, գոնե նույն տնտեսական ծանր վիճակին մատնված էին։ Բարպան վերհիշելով իր նախկին լայն օրերը, ավաղելով կմտածեր, թե իր վաստակած առատ դրամը անհոգությամբ շռայլած էր: —Տասը ոսկին հազար Է դարձեր,— կխորհեր անիկա դառնությամբ։ Հինգշաբթի առտու կանուխ Բարպան ելավ սովորական ժամուն, խահվեն խմեց և սկսավ հնարքներ մտածել ճամփու ծախքը ճարելու համար։ Իզուր անոր աչքերը կդանդաղեին սենյակին մերկ պատերուն վրա։ Բոլոր այն բաները, որ կրնային ծախել, նույնիսկ հնոտիներ գնող հրեաներու ծախեր Էին։ Բարպան և Վիկտորյան, թավ, մաքուր բուրդե անկողիններու փոխարեն, ունեին բամբակով լեցված տա֊ փակ և կարծր մինդերներ։ Իբր կարասի մնացեր Էր միայն խոհանոցի սեղանը, որ սենյակ բարձրացուցեր Էին և որուն մեկ ոաքը խախուտ էր :Սենյակին մեջտեղը, չուլի մը վրա, դրված էր սաճե մանդալը ,որուն մաշված հատակեն մոխիրը կմաղվեր։ Հակառակ, սակայն, այդ բոլորին, սենյակը, շնորհիվ Վիկտորյայի բծախնդիր մաքրության, հաճելի էր, և Բարպայի հոգին լեցվեցավ տարտամ ափսոսանքով, երբ, մանավանդ, առավոտյան արևի ճառագայթները մտան երկու պատուհաններեն։ Վերջապես, Բարպան սովորական ժամուն դուրս ելավ տունեն, անցավ Թաթավլայի փողոցներեն, բայց Շիտակը հասնելով, փոխանակ Շիշլի բարձրանալու, իջավ Ղալա֊ թիա։ Բարպան կուզեր շոգենավային գործակալություններեն տեղեկանալ ճանապարհածախսի մասին, գիտնալու համար որոշապես, թե ինչ գումարի պետք ունին ճամփա ելլելու և Մարսիլիա Հասնելու Համար։ Անիկա չէր իսկ մտածեր հասնելե հետո որոշ գումար ունենալու անհրաժեշտության վրա. նախ՝ որ այդ իր ուժերեն վեր էր և, մյուս կողմանե, համոզված էր, թե անգամ մը, որ իրենց ոտքը դնեին<noinclude></noinclude> rq5xzu8blox0lz8r21ethi5eevhpclf Էջ:Բարպա Խաչիկ.djvu/363 104 43827 396084 104680 2026-09-16T16:06:15Z LetterBot 3069 (via JWB) 396084 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Արտակն էր, որ առաջին անգամ վճռականապես հայտարարեց Միհրանին, որ աստված չի կա, որ ալդ բոլոր կրոնական «ճշմարտությունները» խաբեություններ են: Անիկա ըսավ Միհրանին, որ մարդոց մեկ մասը բացարձակ համոզված ըլլալով, որ ո՛չ աստված կա, ո՛չ սատանա, շահու համար կխաբեն մյուս մասը, որ միամտորեն կհավատա այդ խաբեբայություններուն։ —Ֆրերները, հայրս,— ըսավ Արտակը բուռն եռանդով, — խաբողներու կարգեն են։ Միհրանը երբեք լրջորեն չէր մտածած աստծոս գոյության կամ չգոյության մասին և կզարմանար, որ Արտակի նմա հանդարտ մեկը ինքզինքմ են դուրս կելլեր պայքարելու և ժխտելու համար աստված մը, որ գոյություն չուներ։ Բայց Արտակը կխոսեր նաև Միհրանին մարդոց մեջ եղած անհավասարաթյան մասին, դրամի ապականող դերի մասին, աշխատանքի իրավունքի և պարտավորության մասին։ Միհրանը՝ Արտակի շրթներեն կախված, կլսեր անոր խոսքերը, և մտածումը կմտներ բուռն հուզմունքի մեջ։ Բայց մինչդեռ Արտակը կբավականանար խորհրդածելով, Միհրանը անմիջապես կմտածեր, թե ի՞նչ միջոցներով այդ բոլորը կարելի կդարնար իրագործել կյանքի մեջ։ Օր մը, երբ Միհրանը այդ մասին խոսեցավ Արաակին, անիկա պահ մը փտածկոտ մնաց և ըսավ. Մարդ արարածը այնքան ապականված Է, որ չարժեր անոր մասին մտածերլ:Ես կնախընտրեմ մնալ գաղափարներու վճիտ մաքրության մեջ։ Եթե դու ուզես այդ գաղափարներեն մեկը գործադրել մարդոց վյրա, մարդիկը չեն ացնվանար, իսկ գաղափարդ կաղարտվի։ Բայց չէ՞ որ այդ գաղափարները մարդոց համար են, ըսավ Միհրանը: — Մտրդի՜կը, մարդու՜ կը,— մրմնջեց Արտակը, և դեմքը ասավ խոր զզվանքի արտահայտություն։ Ահոնք պահ մը լուռ քալեցին կողք-կողքի։ Միհրանը հաճախակի կնայեր Արտակին և իր ակնարկով կարծես կհարցափորձեր անիկա: —Միհրան,֊ ըսավ անիկա վերջապես,— քեզի զար 359<noinclude></noinclude> 7jzd2dusrjy3lcebfzflega6tftffqe Էջ:Բարպա Խաչիկ.djvu/390 104 43831 396111 122432 2026-09-16T16:07:04Z LetterBot 3069 (via JWB) 396111 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>և խորհրդավոր պատճառներոՒ վերագրեցին անոր իրենց մեջ ըլլալը։ Անոնք դիտեցին, որ Արտակը, ազատ պահերուն, փոխանակ հանգստանալու, գիրքը կհանե ծոցեն և կկարդա , և այդ անգիր մարդիկը երկյուղածությամբ լեցվեցան այդ քիտաբին համար, որուն մեջ կկարծեին, թե կարելի է կարդալ ապագան։ ճաշի պահերուն այդ արմատախիլ եղած գյուղացիները հարցումներ կուղղեին Արտակին. —Անդրանիկ տղաս հիվանդ պառկած էր, ի՞նչ եղավ արգյոք, խաբրիկ մը չունիմ, աստուծո սիրույն, պատասխան մը տուր։ Ուրիշներ հարցեր կուտային Արտակին իրենց եզներու և կովերու մասին։ Արտակը քաղաքավար ուշադրությամբ կլսեր և, չի կրնալով ուղղակի պատասխանել, խորհուրդ կուտար չարիքին հանդեպ համակերպություն ունենալ և աստուծո կամ կամքին հնազանդություն։ —Սուրբ մարդ է,— կըսեին անոր ընկերները։ Անոնք ջանք չէին խնայեր, հնարավոր միջոցներով, տանելի կյանք ստեղծել Արտակին համար։ Մաքուր խոտով խշտյակ պատրաստեցին և ճաշի ժամանակ կսպասեին, որ ան ուտեր, հետո իրենց գալները կմտցնեին քարավանային մեջ: Արտակր հազիվ թե կնշմարեր այդ մանրամասնությունները, միայն կզգար, որ այդ մարդիկը՝ իր շրթունքեն կախված, իր խոսքին կսպասեին, և անիկա սկսավ Ավետարանը քարոզել թուրք զինվորներուն։ Այդ պարզ մարդիկը կկախարդվեին Արտակի խոսքերեն, երբեմն կհառաչեին, գլուխ կշարժեին և երբեմն ալ փղձկալով կուլային։ Երբ օր մր Արտակը բացատրեց Ավետարանի պատվերը՝ «մի սպանանեք»֊ը, և լուսաբանեց այդ պատվերին իմաստը պատերազմի կապակցությամբ, միջին տարիքով գյուղացի մը բացականչեց. —Յա՜…— և նայեցավ շուրջանակի. հետո ըսավ հարցական.— հապա դյուշմա՞նը։ —Դյուշման չի կա,— ըսավ Արտակը,— աստուծո ստեղծած բոլոր արարածները եղբայրներ են։<noinclude></noinclude> 6reanmsv3u9pe5mie0bwbozlf6qxkru Էջ:Բարպա Խաչիկ.djvu/447 104 43832 396169 122433 2026-09-16T16:08:44Z LetterBot 3069 (via JWB) 396169 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Ֆրանսիայի ցանկալի հողին վրա, «բան մը կընեին»։ «Աշխատող մարդը անոթի չի մնար», կմտածեր Բարպան, և անոր մտքին կներկայանային արդար օրենքներով կարգավորված բարեկեցիկ կյանք մը, որ թռիչք կուտար իր երևակայության։ Երբ Բարպան հասավ Ղալաթիո քարափը և առաջին փորձը ըրավ գործակալության մը մոտենալու, հայ, հույն և հրեա սմսարներ խուժեցին անոր վրա։ Անոնք Բարպայի թեվերեն ու օձիքեն կքաշեին, իրարու կհայհոյեին, զանազան առաջարկություններ կընեին և հայտնած գիներու վրա անմիջապես զեղջեր կընեին և իրարու հետ կմրցեին՝ ավելի մեծ զեղջեր ընելով։ Բարպան՝ շփոթած, շվարած, իր օձիքը ազատեց գոռալով, որ ինքը ճամփորդ չէր և ճամփորդելու ոչ մի դիտավուրություն չուներ։ Բարպա Խաչիկը, քանի մը անգամ քարափին վրա սմսարներե պաշարվելով և անոնց ոռնացող առաջարկությունները լսելով, հասավ վերջապես նավակայանը, որ նախկին զորանոց մըն էր և ուր վերջնական վիզան կստանային այն ճամփորդները, որոնք Ֆրանսիա պիտի մեկնեին։ Նավակայանը առանձնապես հանձնված էր ֆրանսիացիներու, և շենքին վրա կծածաներ եռագույն դրոշակը։ Բարպան խոր հուզմունքով կդիտեր ֆրանսիական դրոշակը, որ իր մեջ կարթնցներ անցած և զարհուրելի դեպքերու ազդեցության տակ մարած զգացումներ։ Երթալ Ֆրանսիա, դեմոկրատիայի դասական երկիրը, ապրիլ օրենքով և կարգով, վայելել ազատ մարդու բոլոր իրավունքները, աշխատիլ պատվով, ապրիլ պատվով, վերստեղծել համեստ և բարեկեցիկ կյանք… Այդ բոլորը խառնիխուռն խուժեցին Բարպայի մտքին մեջ, և անոր այնպես կթվեր, որ այդ դեմոկրատական երկրին մեջ պիտի գտներ իր բոլոր տառապանքներուն ամոքումը և վերջնական հանգիստը: Այդ տրամադրությունով լուսավորված, Բարպայի ուշադրութեն վրիպեցան որոշ երևույթներ։ Երկար պոչ մը<noinclude></noinclude> ebzo33dk5dmmasr59icoto3yz0jykgh Էջ:Բարպա Խաչիկ.djvu/448 104 43848 396170 122445 2026-09-16T16:08:45Z LetterBot 3069 (via JWB) 396170 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կազմված էր նավակայանի առաջքը, պատի ամբողջ երկայնքին։ Սենեգալցի զինվորներ խսսէությամբ և բրտությամբ հսկողություն կընեին։ Բարպան չի տեսավ, թե ինչպես մուտքին կանգնած աստիճանավոր մը անքաղաքավար և հեգնական շեշտով խոսեցավ երիտասարդի մը հետ, որ թուղթեր բռնած կբարձրանար սանդուղներեն, և թե ինչպես նույն մարդը ստրկական քաղաքավարությամբ կվարվեր ուրիշներու հետ, որոնք, հավանաբար, եվրոպացիներ էին։ Այդ օրվա երեկոյին Վիկտորյան ուշ վերադարձավ տուն, որովհետև լվացք ըրեր էր գիշերօթիկ վարժարանին մեջ։ Անիկա սաստիկ հոգնած էր և սենյակը բարձրանալե առաջ պահը մը նստեցավ և տնքալով Հանգստացավ բակի բազմոցին վրա։ Բարպան տուն գալե առաջ պալամուտ գներ էր, որ այդ օրը վաճառքի Հաներ էին չնչին գինով, և այժմ խոհանոցը կեցած կտապկեր՝ շիշին խորքը մնացած երկու մատ պղտոր ձիթայուղը օգտագործելով։ Տապկվող ձուկի ախորժաբեր հոտը ծուխի քուլաներու հետ կխուժեր բակը, և Վիկտորյան տնքալով ըսավ. —Վա՜հ, Բարպա, սպասե քիչ մը, ես կհասնեի, քու ինչ գործդ է ձուկ տապկել… Քիչ հետո, երբ սեղանին առաջ նստած պիտի ճաշեին, Վիկտորյան պատի մեջ շինված դարանը պահած օղիի շիշ մը դուրս հանեց և դրավ Բարպային առաջ, որուն աչքերը ժպտեցան։ Վիկտորյան այնքան հոգնած էր, որ ախորժակ չուներ ուտելու և սենյակին մեջ կքալեր խեղանդամի նման։ Բայց անիկա նշմարեց Բարպայի գոհունակ դեմքը և մտածեց, որ թերևս ամուսինը լավ լուր մը ուներ հաղորդելիք։ Անտարակույս, կխորհեր անիկա, արհեստանոցին մեջ գնահատեր էին Բարպայի արժանիքները և ավելի շահավոր գործ մը հանձներ էին անոր։ Վիկտորյան իր այդ ենթադրության մեջ հաստատվեցավ, երբ Բարպան, քիչ մը ուտելե հետո, ըսավ քաղցր ձայնով. —Վիկտորյա՛, քանի մը օր ալ ակռադ սեղմե, վերջերնիս բարի է։ —Հիմակ ալ բարի է, Բարպա՛,— ըսավ Վիկտորյան<noinclude></noinclude> jrtv47bova5qglz5skt95ppn105um0q Էջ:Բարպա Խաչիկ.djvu/449 104 43850 396171 104721 2026-09-16T16:08:47Z LetterBot 3069 (via JWB) 396171 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>սրտագին,— դուն ողջ֊առողջ տուն դարձար, այդ է մեր բարիքը. ես ուրիշ բան ալ չէի ուզեր արդեն։ Հետևյալ և հաջորդ օրերուն Բարպան վերջապես հաջողեցավ տեղեկություններ ստանալ ճանապարհածախսի մասին։ Իրենց երեքին համար, շոգենավին կամրջակին վրա ճամփորդելու պայմանով, անհրաժեշտ էր քառասուներկու թրքական թղթադրամ ոսկի։ Ռուսական շոգենավ մը, «Սեն Նիկոլա» անուն, որ ռուս տարագիրներով տրամադրված էր, ճամփա պիտի ելլեր տասնհինգ օր հետո։ Պետք էր հասնիլ այդ շոգենավին։ Բարպան տեղեկություններ քաղեց նաև անցագիր ստանալու պայմաններու մասին։ Գրավման տակ եղող մայրաքաղաքին մեջ թուրք կառավարությունը չքացեր էր, բայց տեղացի հայերու և գաղթականներու համար կազմվեր էր ֆրանկո֊հայկական կոչված օրգան մը, ուրտեղ անցագիրներ կուտային Ֆրանսիա գաղթել փափագող հայերու, իբրև դաշնակից պետությանց պաշտպանյալներ։ Այդ անցագիրը ստացողները իսպառ կկորսնցնեին Թուրքիո քաղաքացիության իրավունքները։ Բարպան կխորհեր, որ ինքը կմեկներ անվերադարձ և ինչի՞ն էին պետք արդյոք այդ իրավունքները, երբ իր բնիկ երկիրր դարձեր էր խորթ մայր իր ամեն ազգի զավակներուն համար։ Մինչև շաբաթ օրը Բարպա Խաչիկը քանի մը անգամ գնաց Ղալաթիա, օր մըն ալ գնաց Սկյուտար, թափառեցավ այնտեղ մինչև իրիկուն, այցելեց գերեզմանատունը, հետո անցավ Գարաճա Ահմեդի արհեստանոցը, ուր աշկերտ եղեր էր և ուր այժմ կաշխատեին թուրքեր։ Վերադարձին ան երկար դեգերեց Ղալաթիո քարափին վրա, դիտելով մեկնող շոգենավերը։ Գաղթականներով բեռնավոր նավ մը անջատվեցավ քարափեն և երբ նավահանգստի խճողված ջուրերուն մեջ հեռանալով, վերջալույսի շողերու մեջ իր կռնակը ցույց տվավ, Բարպան բուռն ցանկությամբ մտածեց այն գալիք օրվահ վրա, երբ ինքն ալ Վիկտորյայի և Միհրանի հետ, այդպիսի շոգենավի մը մեջ պիտի ըլլար։ Շաբաթ օրր Վիկտորյան կեսօրե ետքը ազատ էր, բայց փոխանակ հանգստանալու, ան կզբաղեր տնային դործե֊<noinclude></noinclude> 7dgj8vhu18v2a3o83u447anjqormlko Էջ:Բարպա Խաչիկ.djvu/364 104 43851 396085 122447 2026-09-16T16:06:17Z LetterBot 3069 (via JWB) 396085 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>մահալի բան մը ըսեմ, մարդկությունը իր ամբողջության մեջ կարհամարհեմ, բայց առանձին մարդոց թշվառությունը ինձ կվիրավորե։ Ա՜հ,— ըսավ անիկա խոր Հուզումով,— այդ խնդիրը… մենք զինաթափ կըլլանք առանձին մարդոց թշվառության առաջ։ Միհրանը կհետաքրքրվեր, գլխավորաբար, մարդոց մեջ տիրող անհավասարության հարցով և կուզեր գիտնալ, թե ինչպե՞ս առաջ եկած էր անիկա։ —Եթե ճիշտ պատճառը գիտնանք,— ըսավ Միհրանը,— թերևս կարենանք գտնել, թե ինչպե՞ս կարելի է վերցնել անհավասարությունը։ —Զանազան կարծիքներ կան,— ըսավ Արտակը,— Բայց ես քեզ կուտամ գիրք մը, կարդա՛։ Միայն թե գիրքը կոլեջ չեմ կրնար բերել, արգիլված գիրք է: Մինչ այդ Արտակի միջոցով Միհրանը ծանոթացեր էր ուրիշ դպրոցներ հաճախող պատանիներու հետ, որոնց մեջ մեծ թիվ մը կկազմեին կեդրոնականցիները։ Անոնցմե երկարը, գավառացի տղաքներ, իրենց հախուռն խոսքերով և խորհրդավոր կյանքով — Միհրանր զգաց, որ գաղտնի գործ մը կկատարեին — հետաքրքրեցին զինքը, բայց անոնք մնացին վերապահ և քիչ մը արհամարհական, որովհետև Միհրանը բնիկ պոլսեցի էր։ Անոնք կխոսեին գավառները պատահած դեպքերու մասին և կըսեին, թե պետք է կազմակերպվիլ հայ ազգը փրկելու համար թրքական լուծեն։ —Ատոր համար զոհվիլ պետք է,— կըսեին անոնք,— երթալ հուրի և սուրի մեջ։ Այդ ձեր գործր չէ, — կըսեին նաև անոնք, — մահալլեբիով սնած պոլսեցիներու գործը չէ, այդ մենք պիտի ընենք։ Միհրանը կվիրավորվեր և կզգար, որ անարդար և անճիշտ բան է մեկ վայրի մը մեջ բնակող բոլոր մարդիկը նույն գնահատականին ենթարկել։ Ինքը իր անձնական փորձով գիտեր, որ հսկայական տարբերություն կար իր և դպրոցական ընկերներու մեջ։ Մյուս կողմե, Միհրանը իր հորենական տան մեջ տեսեր էր այնպիսի չարքաշություն, որուն քիչերը կրնային տոկալ։ Անիկա գիտեր նաև ուրիշ աղքատ<noinclude></noinclude> inynz8mpxiyypv8f2sg6x856uwruioc Էջ:Բարպա Խաչիկ.djvu/391 104 43853 396112 122449 2026-09-16T16:07:05Z LetterBot 3069 (via JWB) 396112 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Աշխատանքի փողը հնչեց, և դասակի զինվորները ցրվեցան շինվելիք ճամփուն վրա։ Անոնց հոգիները լեցվեր էին տեսակ մը մեղկությունով. իրարու հետ կխոսեին և կվիճեին, երբ դաժան գործապետին մտրակը զիրենք սթափեցուց և հարկադրեց աշխատանքի։ Գործապետը, չավուշ Ահմեդ, չեչոտ դեմքով, նիհար, թուխ մարդ մըն էր, որուն մեկ աչքը վարագուրված էր ճերմակ արատով։ Անիկա բանտապահ եղած էր ալբանաբնակ ավանի մը մեջ և գիտեր ոչ միայն «մարդոց հետ վարվիլ հարկ եղած ձևով», այլև լրտեսել։ Անիկա շուտով տեղեկացավ, թե Արտակը ինչ դեր կկատարեր և իրիկուն մը, ուշ ատեն, երբ ղովուշին մեջ զինվորները, փոխանակ քնելու, կլսեին Արտակի խոսքերը, անիկա մտավ, ինչպես գայլը՝ փարախին մեջ, և առանց այլևայլի մոտենալով Արտակին, երկաթյա ցցուն մեխերով ներբանված մույկով կից մը զարկով անոր վերացած դեմքին։ Արյունը ժայթքեց Արտակի քիթեն ու բերնեն: Զինվորները սահմռկած մնացին, մինչ չավուշը մտրակով կշարունակեր հարվածել նվաղած Արտակը։ Երբ չավաշը դուրս ելավ՝ հայհոյություններ և սպառնալիքներ արձակելով, Արտակի ընկերները մոտեցան անոր, մաքրեցին դեմքը, ջուր տվին և վերջապես սթափեցուցին: Արտակը՝ հազիվ ինքզինքին եկած, մրմնջեց. Հայր, ներե անոնց, որ չեն գիտեր ինչ կգործեն… Աֆ կրնե կոր, մրմնջեցին զինվորները։ Սուրբ մարդ է,— կըսեին ուրիշները։ Մարդ չէ, ուրիշ բան մըն Է,— ըսավ մեկը և իր այդ կարծիքին իբր հաստատություն՝ ցույց տվավ Արտակի ճերմակ և նուրբ մորթով կուրծքը և բազուկները, որ մերկացուցեր էին ջրով շփելու համար։ Քիչ հետո մարդիկ եկան տարին Արտակը: Անիկա բանտարկեր Էին անսանձ զինվորներու համար շտապով կազմակերպված բանտին մեջ, որ կգտնվեր սպայակույտի կայանին նկուղին մեջ։ Առավոտուն չավուշ Ահմեդը իր տեղեկագիրը տվավ գումարտակի հրամանատարին, որ սերեզցի երիտասարդ սպա մըն Էր, Ֆայիկ անունով։ Անիկա, լսելով չավուշին բացատրու—<noinclude></noinclude> mx6fn7ix5ugyj4dk0ruqkzc2x71lczi Էջ:Բարպա Խաչիկ.djvu/365 104 43860 396086 122455 2026-09-16T16:06:19Z LetterBot 3069 (via JWB) 396086 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>արհեստավորներու կյանքը, տոկունությունը, ըմբոստությունները, այնպես որ զայրույթով կլեցվեր, երբ իրեն կվրագրեին եսասիրություն և թուլամորթություն միմիայն այն պատճաոով, որ բնիկ պոլսեցի Էր։ Բայց ինչ որ, գլխավորաբար, պատճառ եղավ, որ Միհրանը հեռանա այդ տղոցմեն, այն Էր, որ անոնք խորհրդավոր կապեր ունեին իր դասընկերներեն հարուստ առևտրականներու տղոց հետ: Միհրանը խորապես համոզված էր, որ այդ սինլքորները որևէ անձնազոհության տրամադիր չէին, բայց անոնք իրենց մեջ կխոսեին գավառները պատահած դեպքերու մասին, և որքան այդ դեպքերը ծանր էին, անոնք այնքան կուրախանային. կարծես թե հաջողություն մը ձեռք կբերեին հեռավոր և խորհրդավոր գործի մը մեջ, որան համար անձնապես շահագրգռված էին։ Մյուս կողմանե, սակայն, Միհրանը չէր կարող անտարբեր մնալ գյուղացիական զանգվածներով կրած կեղեքումներու մասին։ Կըսեին, թե եվրոպական մամուլը կհետաքրքրվի այդ խնդրով, իրենք ինչպե՞ս կրնային անտարբեր մնալ Միհրանին մտքին մեջ հառաջ եկած Էր վիճաբանության մը, որ իր վախճանին չէր հասներ։ Անիկա կմտածեր, սակայն, որ եթե աշխարհիս վրայեն անհավասարությունը վերնա, այդ,խնդիրները ինքնին կլուծվին։ Բայց ե՞րբ անհավասարթյունը իսպառ պիտի վերանա շխարհիս վրայեն… Միհրանը որոշեց այդ խնդիրներու մասին խոսիլ Արտակին կամ Բարպայի, երբ իրենց տան մեջ իասակցություն եղավ այդ նյութին վրա։ ՚ Ղուկասը, որուն կնոջը եղբայրը գրաշար Էր հայ օրաթերթի մը ապարանին մեջ, հաճախ կհայթայթեր քաղաքական լուրեր:Ղուկասը , ցարական Ռուսաստանը կանվաներ հյուսիսային արջ, Անգլիան՝ պոչատ աղվես, իսկ Գերմանիան՝դեդին գումար: Հյասիսային արջը կուզեր թաթը դնել համեղ պատառին վրա,— կըսեր ան,— ատոր համար Է, որ դեղին զոմարը կմոլտա կոր, բայց օգուտ չունի, շղթայով կապված Է։ Ընդհանրապես, արհեստավորները առանձին կարևորություն չէին տար արտաքին քաղաքականության վերաբերող<noinclude></noinclude> 5x3kwwcf93v5snb50i2k89rebe45q3a Էջ:Բարպա Խաչիկ.djvu/420 104 43862 396142 104749 2026-09-16T16:07:58Z LetterBot 3069 (via JWB) 396142 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>հրճվանք, որը կջանար թաքուն պահել իր թուրք ընկերներեն: Անիկա ուրախությամբ կլսեր, թե ինչպես գերման սպաները շտապով կհեռանային Թուրքիայեն, գրեթե կփախչեին։ Ա՜հ, ուր մնացին Մաննիկի կավալերները, կմտածեր Միհրանը, ինչքան կուզեր աչքովը տեսնել անոնցմե մեկնումեկին անփառունակ փախուստը։ Միհրանը վերջապես չի կրցավ իր ուրախությունը ծածկել Սաֆիեեն, որուն աչքերր տխրեցան. —Մի՞թե քեզ համար նույն բանը չէ, Միհրա՚ն,— ըսավ անիկա,— գերմանները ըլլան մեր տերերը, թե դաշնակից պետությունները, մենք կդառնանք գերի ինկած ժողովուրդ։ Միհրանը ամչցավ և հասկցավ իր սխալը, բայց ան ներքնապես կմտածեր, թե իրեն և իր ընկերներուն համար նոր կացությունը նույն բանը չէր։ Կարծես թե ծանր մղձավանջ մը փարատեցավ։ Միհրանը կրկին անցավ երկաթուղային վարչության գրասենյակը։ Կյանքը վեր սկսավ իրեն համար։ Ան սկսավ մաքուր հագվիլ, ավելի լավ ուտել և ժամանակ գտավ ընթերցանություններ ընելու։ Անիկա իր կապերը չէր խզած աշխատանոցի բանվորներուն հետ, բայց արդեն իր գործունեության դաշտը վախադրեր էր մտավորական մարդոց շրջանակի մեջ։ Միհրանը կջանար իր ներքին գոհունակությունը ծածկել՝ չի վիրավորելու համար իր թուրք ընկերներու զգացումները, բայց Սաֆիեն կարծես բաց գրքի մեջ կկարդար Միհրանին հոգու գաղտնիքները։ —Ալ որու՞ հավատալ, եթե քեզ նման մեկը կարող է մոլորվիլ, — ըսավ. Սաֆիեն Միհրանին։ Եվ անոր աչքերուն մեջ ավելի խոր թախիծ կար, քան թե զայրույթ։ Ռուսական հեղափոխության լուրերը հասեր էին Միհրանի ընկերներուն։ Ամենքն ալ անհագ հետաքրքրությամբ օրե֊օր, ժամե֊ժամ կսպասեին նոր լուրերու։ Լենինի մեծ անունը կանցներ շրթունքե շրթունք։ Երբ Լենինի պատգամներեն մեկը կարտասանվեր փակ և թաքուն ժողովներու մեջ, ընկերներու բիբերը կընդլայնեին, մարդիկ կդառնային մտամփոփ և երազուն։ Ամենքն ալ կհասկնային, որ աշխարհս կսարսեր իր հիմքերեն, և նոր արշալույս մը ծագեր էր։<noinclude></noinclude> mv02l7tzyn4vpnz1a3pje8yw13vnshe Էջ:Բարպա Խաչիկ.djvu/392 104 43871 396113 104784 2026-09-16T16:07:07Z LetterBot 3069 (via JWB) 396113 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>թյունները, հետաքրքրվեցավ Արտակով։ Երբ անիկա չավուշը ճամփեց, անցավ իր առանձնասենյակը և իր նեֆերին միջոցով երկտող մը ղրկեց բանտի պահապանին, որով կխնդրեր Արտակը ղրկել իր մոտ։ Բայց Արտակը տեղեն շարժելու վիճակի մեջ չէր: Այն ատեն Ֆայիկը անձամբ իջավ նկուղը։ Տեսնելով Արտակի ողբագին վիճակը, Ֆայիկը զայրացավ։ —Մենք զինվորներ ենք,— ըսավ ան,— դահիճներ չենք: Ֆայիկի պատվերով, Արտակը փոխադրեցավ շրջանի սպայակույտին հատկացված հիվանդանոց֊ վրանը, որուն կազմակերպումը և վերին հսկողությունը հանձնված էր նորիկյան անուն պոլսեցի հայ բժշկի մը։ Քանի մը օր հետո բժիշկ նորիկյանը հայտնեց Ֆայիկին, որ Արտակը հայտնի մարդու զավակ է, միջնակարգ կրթություն ստացած է և թե անոր ներկայությունը անբացատրելի է ճանապարհաշինության դասակի մը մեջ՝ իբր պարզ զինվոր։ —Հայտնի թե անհայտ մարդու զավակ,— ըսավ Ֆայիկը, իր կաղինի գույն աչքերը բարձրացնելով բժշկին,— մարդ է, չէ՞,— և ավելցուց, — մենք զինվորներ ենք և ոչ թե դահիճներ: Երբ Արտակը բավական կազդուրվեցավ, Ֆայիկր առանձին և երկար խոսակցություն մը ունեցավ անոր հետ։ Ֆայիկը անկեղծորեն կուզեր Արտակը փրկել, բայց ինչպե՞ս։ Ան կատարեց հարկ եղած գործողությունները Արտակը անցնելու համար պահեստի սպաներու շարքը և հետո Նորիկյանին պատվիրեց նամակ մը գրել Արտակի հորը, այն հույսով, որ Զարեհ Էֆենդին անմիջապես միջոցներ ձեռք կառնե տղան տուն վերադարձնելու համար։ Իրիկուն մը Ֆայիկը իր մոտ ճաշի հրավիրեց Նորիկյանը և Արտակը և այս վերջինին հույս տվավ, որ գոնե վեց ամսըվան արձակուրդով կվերադառնար տուն։ —Ես չեմ ուզեր տուն վերադառնալ,— ըսավ Արտակը։ Ֆայիկը, չի կրնալով հաղթել Արտակի համառության և մյուս կողմանե վախնալով, որ իր գլխուն մնալով՝ կրնա դարձյալ նման արկածներու մեջ իյնալ, երիտասարդը դրավ իբրև հիվանդապահ Նորիկյանի քով։ —Պարզ Է,— ըսավ Ֆայիկը Նորիկյանին,— որ այս երիտասարդը գլխուն մեջ բան մը ունի, il a une araignee dans<noinclude></noinclude> 2ikl1aerk40nyu8jktz3x845w7j8x8j Էջ:Բարպա Խաչիկ.djvu/372 104 43872 396093 104785 2026-09-16T16:06:31Z LetterBot 3069 (via JWB) 396093 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>թյան գործին։ Իսկ միսիայով որևէ անծանոթ երկիր երթալը,— կըսեր ան,— այնպիսի հրապույրներ ունի, որոնց նմանը մենք չենք կրնար գտնել երբեք աշխարհային վայելքներու մեջ։ Մարդս դեռ այս երկրին վրա, կարծես թե, կհպի երկինքին։ Միհրանը նախ կարևորություն չի տվավ հայր Սիմոնի ըսած խոսքերուն. հակառակ որ անոր ցույց տված սիրալիրությունը անախորժ Էր իրեն, Միհրանը չէր կրնար կեղծել, բայց չէր կրնար նաև մերժել, երբ հայր Սիմոնը զինքը կհրավիրեր իր խուցը որևէ պատրվակով։ Անիկա կհետաքրքրվեր Միհրանի նյութական կացությունով, ընտանեկան պարագաներով։ Երբ լսեց, որ Միհրանը հայր և մայր չունի, հայր Սիմոնը ըսավ, թե այդպիսիներու վրա աստված իր ձեռքը դրած է։ Հայր Սիմոնը կհետաքրքրվեր նաև Միհրանի դասերով և մտերմաբար կխոսեր պատանիին հետ դասախոս ֆրերներու թերություններու վրա։ Անիկա, օր մը, արհամարհանքով խոսեցավ Միհրանի դասընկերներու մասին և ըսավ, թե անոնք անբան անասուններ են, որոնց մեջ վայրագներն ալ կրնան գտնվիր Միհրանը զարմացավ, երբ հայր Սիմոնը զայրույթով խոսեցավ հարուստներով դեմ և ըսավ, որ աշխարհիս ընչազուրկներն են աստուծո ընտրյալները։ —Եթե մենք,— ըսավ ան,— հետևինք Ավետարանի խոսքին և ոգիին, կտեսնենք, որ աղքատությունը շնորհաց վիճակ է։ Ճշմարիտ քրիստոնյան նույնիսկ կամավորապես կորդեգրե աղքատությունը։ Ավետարանը մեզ կավանդե հավասարություն և խոնարհություն։ Եվ այս խոսքերր ըսելով, հայր Սիմոնը սուր նայվածքով կհետազոտեր Միհրանին կրած տպավորությունը։ Անիկա նիհար մարդ մըն էր, և դեղնորակ դժգունություն մը, որ հետևանք էր գաղութներով մեջ ստացած լյարդի հիվանդաթյան, թխացած փղոսկրի անթափանցություն կուտար անոր մորթին։ Անոր գորշագույն աչքերը ընդհանրապես մեղմ նայվածք ունեին, բայց երբեմն կարձակեին անհանգստացնող շողյուններ։ Միհրանը չէր գիտեր ինչ եզրակացության հասնիլ հայր<noinclude></noinclude> 11jz0w4thrpn4u0smqch9b1d2hse3lu Էջ:Բարպա Խաչիկ.djvu/366 104 43873 396087 122522 2026-09-16T16:06:20Z LetterBot 3069 (via JWB) 396087 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>լուրերուն։ Բայց երբեմն կզվարճանային խոսելով մեծ պետությանց մրցակցության հետևանքով կատարված վարպետ խաղերու մասին։ Անոնք, կարծես թե, կակնալեին կրկեսի խաղերու, որոնց դերակատարները իսկական գազաններ ըլլային։ Ոմանք ալ անցողակի համակրանքներ կունենային մեկ կամ մյուս գազանին համար, ինչ որ տեղի կուտար անվերջ կատակներու։ —Քուկինիդ ոտքը ծուղակին մեջ բռնվեր է,— կըսեր պալաբըյըխ Հակոբը Ղուկասին, որ հազիվ զսպված հիացումով կպատմեր Անգլիո Նենգավոր խաղերու մասին։ —Քու արջդ ալ անոթի կպարե կոր,— կըսեր Ղուկասը։ Բարպան, առանց երբեք միջամտելու, բարեհաճ ժպիտով կլսեր այս խոսակցությունները, իսկ Վասիլը իզուր կփորձեր լրջությամբ անդրադառնալու այդ լուրերուն։ Իրիկուն մը, այսպես, Բարպայի սենյակին մեջ, ուր Ղուկասը և Հակոբը նստած էին օղիի սեղանին շուրջ, խոսեցան քաղաքական լուրերուն և անոնց կապակցությամբ հայ կոմիտաճիներու մասին։ Միհրանը, որ իր սեղանին առաջ նստած, դաս կպատրաստեր, ընդհատեց աշխատանքը և հետևեցավ խոսակցության։ Ղուկասը կգանգատեր, որ դաշնակցականներ կդեգերեին իրենց արհեստանոցի շուրջը՝ «մարդ որսալու» համար։ —Գիտե՜մ,— ըսավ Հակոբը,— նույնիսկ ինձ մոտ աշխատողներուն մեջ գրվողներ կան։ Մեր տղաքը հանցանք չունին,— ավելցուց անիկա,— ջահիլ են, կյանքի փորձ չունին, գլուխնին շուտով կդառնա։ —Ես մեր տղաքը կանչեցի, հետերնին խոսեցա,— ըսավ Ղուկասը,— կըսեն կոր, որ մենք ազատ չե՞նք մեր ազգին մասին մտածելու ազատություն կըսեն կոր, մեր ազգին անկախությունը կըսեն կոր։ Ես ըսի, որ էսնաֆը ատանկ բան չի ճանչնար, էսնաֆության մեջ հայ, թուրք, հույն չի կա, ամենքը մեկ են. օրինակ, մեր քով հույներ կան, ըսի, մեր եղբայրներն են, իսկ ատ կոմիտաճիները որոմ կուզեն կոր ցանել, ըսի, հելալ աշխատանքով ապրող մարդոց մեջ… Է՛հ, ի՞նչ կուզես որ պատասխանեն…<noinclude></noinclude> cjir5l778zwoviqvasrau35z3ttnmjy Էջ:Բարպա Խաչիկ.djvu/379 104 43874 396100 122523 2026-09-16T16:06:42Z LetterBot 3069 (via JWB) 396100 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>այդ մակաբույծներու դեմ՝ աճելու, բարձրանալու և հասնելու համար կատարներու հավասարության։ Անիկա լռեց և խորհրդավոր կերպով աչքերը քթթեց, հետո ըսավ. —Պետք է անողոք ըլլալ պաշտպանելու համար կյանքի իրավունք ունեցողները։ Հետո հազաց և նայեցավ Միհրանին, որ մտածկոտ մնացեր էր՝ Դասկալոսի խոսքերը լսելով։ —Պետք է մեռնիլ գիտնալ ապրելու իրավունք ձեռք բերելու համար,— ըսավ ան կատաղությամբ,— այս է օրենքներու օրենքը։ Եվ դուրս նետվեցավ բակի դռնեն։ ⁂ Միհրանը շատ կփափագեր Մաննիկը մասնակից ընել զինքը հուզող խնդիրներուն։ Բայց ո՞ր ծայրեն սկսիլ, ինչպե՜ս խոսիլ անոր հետ, որ միշտ զբաղած էր մանր խնդիրներով, որ իր քթին խնդացեր էր, երբ օր մը առաջարկեր էր անոր ժան֊ժակ Ռուսոյի անհավասարության մասին գրածը կարդար: Մամաս չուզեր, որ կարդամ,— ըսավ Մաննիկը,— կըսեր, որ աչքերուս փայլը կկորսնցնեմ։ Կերևա կայե՞ս, եթե ստիպվիմ ակնոց գործածել, պառաված վարժուհիի երևույթ առնել… Բայց ես նորեն կկարդամ… Վերջերս կարդացի Օնեի «Դարբնոցապետըշ» և գիտե՞ս ի՛նչ մտածեցի. ենթադրենք, որ դուն դարբնոցապետն ես, Կլերն ալ ես եմ… չէ՞ որ ես նշանված էի Արտակին, ան ալ ինձ չուզեց, ես ալ ճարահատ քեզի հետ ամուսնացա, որ, ենթադրենք թե, երկաթագործ ես… Վերջապես, այնքան, այնքա՜ն արցունք թափեցի, մտածելով խեղճ Կլերին վիճակին վրա… Բայց դուն ինձ հետ գեշ չես վարվիր, չէ՜, հարսանեկան գիշերը, եթե ըսեմ, որ չեմ ուզեր քեզի… Եվ Մաննիկր խնդաց իր երկու այտերու փոսիկներովը։ Տեսակ մը հուսախաբություն սպրդեցավ Միհրանի հոգիին մեջ Մաննիկի վերաբերյալ, որ հետզհետե աճեցավ։<noinclude></noinclude> o5eb0mpat70j2up7bg6xb5n9hct4czp Էջ:Բարպա Խաչիկ.djvu/393 104 43883 396114 104813 2026-09-16T16:07:08Z LetterBot 3069 (via JWB) 396114 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Տa lete՝ բայց ազնիվ և կրթված մարդ է. բախտը գրավ այդ երիտասարդը իմ ճամփուս վրա, ես անոր պարտական եմ պաշտպանություն։ Զարեհ էֆենդին, լսելով, որ իր տղան բանակին մեջ է և իր սպային հովանավորությունը կվայելե, ոչ մեկ փորձ չրավ տղան տուն բերել տալու, հակառակ կնոջը թախանձանքներուն, որուն ստապատիր խոստումներ կըներ ամեն օր։ ճիգվիտը ոչ միայն կզգար Արտակի ատելությունը իր նկատմամբ, այլև կզգար, որ անիկա իր վարմունքով և խոսքերով մեծ արգելք էր իր ճամփուն վրա։ Որքան ատեն, որ Արտակը լուռ և արհամարհական դիրք բռնած էր, Զարեհ էֆենդին կարևորություն չէր տար անոր, բայց երբ Արտակը սկսավ իր կարծիքները բարձրաձայն ըսել, ճիզվիտը փոխադարձ ատելությամբ լեցվեցավ իր որդուն նկատմամբ։ Զարեհ էֆենդին իր անկեղծ կարծիքը հայտնեց միայն տիկին Զարուհիին, մտերմության ժամու մը մեջ։ —Այսպես աղեկ Է,— ըսավ ճիզվիտը,— բանակին մեջ մարդ կըլլա, կհասկնա, որ բաղնիքր խենթ կա եղեր. թող քիչ մը ատեն մնա այնտեղ, հոգ չէ։ Մուս կողմանե, ան հրապարակով կպարծենար, որ իր տղան ճակատն Է։ Եթե, ազեի, բեդել չէի՞ կրնար վճարել,— կըսեր ան,— բայց մենք օսմանյան հայրենասիրության օրինակը պիտի տանք մեր անձնական զոհողությունով, ապա թե ոչ մեր խոսխը քարնի՞ փարոս կարժե։ Եվ իր հայազատ տղաղ հայրենիքի համար զոհած մարդու համարձակությամբ, ան կկարգադրեր իր գործերը սերասբերի մեջ, որուն պատվերները կկատարեր իր արհեստանոցին մեջ: Բայց Զարեհ Էֆենդին ուրիշ հոգ մըն ալ ուներ։ Դեռ Թուրքիա պատերազմի չի մտած Արուսյակը ամուսնացել էր Կյուլենցին հետ: Հարսանեկա ճամփորդութենե հետո նորապսակՆերր շտապով վերադարձել Էին, որովհտև ֆրանսիական նավաստի ընկերությունը իր գրասենյակ *tՖրանսիական ասացվածք՝ նա մի սարգ ունի գլխում այսինքն՝ խենթ է:<noinclude></noinclude> j7yho3t5xtswi6ub9h1fa7lvjaznb7d Էջ:Բարպա Խաչիկ.djvu/367 104 43885 396088 122466 2026-09-16T16:06:22Z LetterBot 3069 (via JWB) 396088 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Ամենքը ուշադիր դարձան Ղուկասի խոսքի ընյդհատունին. —Մենք սոցիալիստ ենք, ըսին, մենք ատ բաները ձեզմե աղեկ գիտենք, կըսեն կոր։ Հակոբը սկսավ քա՜ հ֊քա՜ հ խնդալ. —Ծո , մեյ մըն ալ մերիններուն հարցուր, անոնք ալ հայկական թագավորություն կըսեն կոր։ —Ես ատ մարդիկը չսիրեցի,— ըսավ Ղուկասը՝ գլուխը ցնցելով և ֆեսին ծոպը ճակատամասին վրա անցընելով,֊ շիտակ մարդիկ չեն, չես գիտեր ո՞ր տիրոջը կծառայեն. լեզուներնուն տակը ուրիշ բան մը կա, մեզի ուրիշ բան կսեն կոր: —Ասոնք անանկ մարդիկ են,— ըսավ Հակոբը,— որ աղջիկ ուզողին աղջիկ կերևան, տղա ուզողին տղա… սոցիալի՞զմ կուզես… առ քեզի սոցիալիզմ, թագավորությո՞ւն կուզես… Հակոբր հազալով և միևնույն ատեն խնդալով կխոսեր, վարակելով մյուսները իր ծիծաղովը: —Ծո , տուներնիդ չի քրքրի,— կըսեր ան,֊֊ մենք ինչ կըենք անոնք ինչ մանի կկանչեն… մենք կփափագինք, որ աշխարհիս բոլոր թագավորները վերնան, անոնք մեզի թաղե թագավոր կուզեն տալ… Ասոնք շեհիր ուշաղիներ չեն , ճանըմ,— ըսավ ան՝ հանկարձ լրջանալով,— քեոյդե շենլիկ գեորմեմիշ մադիկ են: Հայդե, ճանր՚մ,— արձագանք տվավ Ղուկասը,— մեզի թող էնայի չի կարծեն… դուրսեն եկեր՝ մեր դործերուն ինչո՞ւ կխառնվին կոր, մեզի նոր բան պիտի սորվեցնե՞ն։ —Գավաոներու մեջ հայ գյուղացին սոսկալի վիճակի մեջ է եղեր,— ըսավ Բարպան, որ մինչև այդ պահը լուռ ետևեր էր խոսակցությանը,— ատ ալ մտածելիք բան Է։ Բարպայի միջամտությանը լրջացուց խոսակիցները։ …Այդ միշտ է,— ըսավ Ղուկասը,— տեսակ֊ տեսակ լարեր կուգան կոր , մերինին աղբարն ալ կըսեր կոր, վիճակնին գեշ Է, գյուղացին կկեղեքվի, բայց ոչ միայն հայ ------— Բառցի՝ գյուղում ուրախություն չի տեսած, այսինքն՝ փորձ չունեցող (թուրք. ):<noinclude></noinclude> 65xzdqqh5czgos1lv2k9qx1flihv2nn Էջ:Բարպա Խաչիկ.djvu/406 104 43887 396127 122468 2026-09-16T16:07:32Z LetterBot 3069 (via JWB) 396127 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>իր մեջ։ Այդ հիշողություններու մեջ կային կետեր, որ սարսուռ կպատճառեին իրեն, կային, որ տանջանքով կգալարեին անոր էութչունը։ Անիկա կուզեր մոռնալ այդ բոլորը և հիշել ավելի հեռավոր անցյալի հաճելի և կազդուրիչ բաներ, բայց չէր հաջողեր։ Կարծես որոշ թվականե առաջ իր ապրած կյանքը անջատվեր և կորսվեր էր անհատակ անդունդի մը մեջ և այդ թվականը 1914-ն էր։ Այգը հազիվ թե նոսրացուցեր էր խավարը, և հորիզոնին գիծը անզգալիորեն կդժգուներ, երբ շոգենավը սկսավ խարիսխը քաշել։ Բարպան անքուն մնացեր էր կամրջակին եզերքը և այժմ լսելով խարիսխը բարձրացնող անիվին աղմուկը, լցվեցավ դողահար անհամբերությամբ։ Իտալացի նավաստիներ կանցնեին-կդառնային և բարեկամական նշաններ կընեին Բարպային, որուն տանջալի դեմքը, վերապահությունը, լռոթյունը իրենց աշադրությունը գրաեր էին։ Արշալույսին շոգենավը ճանփա ելավ, և այն սրտադողը, որով պաշարված Էր Բարպան, հետզհետե սաստկացավ։ Անոր մտածումը կմոլորեր զանազան ենթադրութչուններու մեջ։ Պիտի գտնե՞ր իր տունը, Վիկտորյան, Միհրանը, րնկերները… Ո՞վ ողջ մնացեր, ո՞վ մեռեր Էր այդ դաժան տարիներու ընթացքին։ Ամբողջ օրը ճամփորդեցին Մարմարայի մեջ, որ խաղաղ Էր լճակի մը նման։ Հակառակ ճամփորդներու աղմուկին և իրարանցումին, Խաչիկը ծանր քունով քնացավ կամրջակի տախտակամածին վրա։ Երբ անիկա աչքերը բացավ վերջալույի շքեղութչան մեջ, կարծես հանկարծ սրտապնդվեցավ և ընտանի ջուրերուն տեսքը դողահար ժպիտ մը հառաջ բերավ անոր շրթներուն վրա և աչքերուն մեջ։ —Է'հ, ուրեմն, բարեկա՛մ,— ըսավ ֆրանսիացի թղթակիցը, մոտենալով անոր,— գո՞հ եք։ Եվ անիկա լրջությամբ բացատրեց դաշնակլից բանակներու հաղթանակին նշանակությունը։ Բարպային միտքին մեջ<noinclude></noinclude> q4xvf01fl7pbddyvmvknguxfvklukx5 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/394 104 43888 396115 104819 2026-09-16T16:07:10Z LetterBot 3069 (via JWB) 396115 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ները կփակեր: Ընկերության կեդրոնը Կյուլենցին նշանակեր Էր որպես լիազոր՝ հաշվեհարդարի ենթարկելու համար Թուրքիո մեջ ունեցած գործերը, իսպանական հյուպատոսարանի հովանավորությամբ, որ ստանձներ Էր դաշնակից պետությանց պատկանող քաղաքացիներու պաշտպանությունը: Կյուլենցը վստահ Էր, որ դաշնակիցներու հաղթանակեն հետո իր գործերը շատ փայլուն կդառնան, բայց առայժմ անոր ներկայությունը Զարեհ Էֆենդիի տան մեջ կխանգարեր ճիզվիտի ցուցադրած օսմանյան հայրենասիրության անաղարտությունը։ Զարեհ Էֆենդին կցանկար Կյուլենցը տունեն հեռացնել՝ առանց, սակայն, սրդողեցնելու. «Է՛հ, ո՞վ գիտե,ինչ կրլլա, ինչ չըլլար», կմ տածեր ան։ Եվ ահա, Զարեհ Էֆենդին այդ ծրագրի գործադրման մեջ անսպասելիորեն աջակից ունեցավ իր աղջիկը։ Արուսյակը ամուսնութենեն հետո շատ Էր վոխված։ Անիկա սկսեր Էր գերնալ և իր ֆիզիկական փոփոխության հետ,կարծես թե, բնությունն ալ փոխեր Էր։ Անիկա գործնականապես կհետաքրքրվեր ամուսնույն գործերով և անհամբեր Էր առանձին տուն֊տեղ ըլլալու, որպեսզի իր տունը և իր ընտանիքին շահերը ղեկավարեր, ինչսյես որ ինքը կհասկնար։ Արուսյակը խստորեն քննադատեր Էր եղբորը վարմունքը, երբ դեռ Արտակը տանն Էր, և այդ պատճառով խորթացեր Էր իր մորմեն։ Ընդհակառակը, ան մոտեցեր և մտերմացեր Էր տիկին Զարուհիին, որուն հետ կանցըներ իր ժամերը՝ ընդհանրապես կար կարելով և հագուստներու ձևափոխություններ կատարելով, որովհետև կերպասներու գիները չափազանց բարձրացեր Էին, իսկ Արուսյակը դարձեր Էր հաշվող,նույնիսկ՝ ժլատ։ Սկիզբները թե՛ Կյուլենցը և թե ՚ տիկին Զարուհին կծիծաղեին, երբ Արուսյակը իր շահերը կպաշտպաներ եռանդով։ Ան կխոսեր արագությամբ, և ճակտին վրա ուղղաձիգ երակ մը կուռեր և կկապտանար. անոր նայվածքը կդառնար սևեռուն և զինաթափ չէր ըլլար, մինչև որ ամուսնու կամ հորը ձեռքեն չի խլեր ինչ որ կպահանջեր։ Ամենքն ալ կզվարճանային, տեսնելով Արուսյակի, այդ երբեմնի եթերային աղջկան, շահասիրությունը։ Թե՛ ամուս<noinclude></noinclude> 68rib1pixbc4fv5aqcirfrpoe9aiqam Էջ:Բարպա Խաչիկ.djvu/421 104 43889 396143 104820 2026-09-16T16:07:59Z LetterBot 3069 (via JWB) 396143 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Իրիկուն մը, երբ ուշ ատեն կվերադառնային գաղտնի ժողովե մը, Սաֆիեն ըսավ Միհրանին. —Ռեմզին եկեր է, քեղի շատ բարև ըրավ, բայց պատվիրեց, որ իր մոտ չերթանք, կհետևին իրեն։ Միհրանը չի հասկցավ։ Չէ՞ որ սարսափը վերցած էր, ազատ շունչ կքաշեին։ —Ո՞վ կհետևի իրեն,— հարցուց անիկա: —Գրավող բանակի լրտեսները,— ըսավ Սաֆիեն,—դաշնակից պետություններու ագենտները։ Միհրանը ցնցվեցավ և կարծես արթնցավ, բայց անիկա լուռ մնաց։ —Այժմ մեր և Ռուսաստանի հեղափոխության գլխավոր և անմիջա ան թշնամին,— ըսավ Սաֆիեն,— անգլիական իմպերիալիզմն Է։ Անոնք կերթային մութ փողոցներեն՝ խոսակցելով։ Սաֆիեն կվարվեր Միհրանի հետ ինչպես մեծ քույր, որ մեղմորեն կուզե անդրադարձնել իր կրտսեր եղբորը իր մեկսխալին։ Անիկա երբեմն հեգնանքով կխոսեր, բայց ավելի հաճախ քաղցրությամբ և համոզիչ շեշտով։ Հետևյալ օրը Միհրանը Ղալաթիո հրապարակեն կանցներ շտապով Հայդար Փաշա մեկնող շոգենավին հասնելու համար, երբ տեսավ, որ ֆրանսիացի զինվորներ բռներ Էին թուրք պատանի մը և կուզեին պահականոց տանիլ։ Տղան կթպրտար զինվորներու ձեռքին մեջ, կուլար, կգոռար և ճիգ կըներ ազատվելու։ Թուրք անցորդներ կկանգնեին և կհարցնեին իրարու. «Ի՞նչ Է պատահեր»։ Միհրանը այդպիսով լսեց բանին Էությունը. պատանիին հայրը վերադարձեր Էր աքսորավայրեն և շոգենավին վրա, որ քարափին առաջ կեցած Էր, երկու օրե ի վեր կսպասեր արտոնության՝ դուրս գալու համար։ Շոգենավը պիտի մեկներ նույն իրիկունն իսկ, և վերաբարձող աքսորականը հավանաբար ստիպված պիտի ըլլար երթալ մինչև Բաթում և վերադառնալ՝ կրկին խնդրելու համար դուրս գալու արտոնություն, որը շատ դժվարով գրավման բանակի իշխանությունները կուտային թուրք աքսորականներուն հակառակ որ անոնցմե շատերը աքսորի դատապարտ Բարպա Խաչիկ<noinclude></noinclude> ogjyu5a60im1ig010gtpau8ho63ds57 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/368 104 43891 396089 122470 2026-09-16T16:06:23Z LetterBot 3069 (via JWB) 396089 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>գյուղացին, ատտեղ Է, որ, Բարպա՛, քու կոմիտաճիներդ խալտ կուտեն կոր,— ըսավ Ղուկասը ձայնը բարձրացնելով և սրտնեղած,— քեզի օրինակ մը տամ. եթե ըսեն, որ աստեղ միայն հայ աշխատավորն Է, որ անարդարության կենթարկվի, կհավատա՞նք, չէ՛ ։ Ես իմ աչքովս տեսածին կհավատամ, վեսելա՜մ…Այդպես բան չի կա աս աշխարհիս վրա,— շարունակեց անիկա պահ մը լռութենե հետո,— ամեն բան իրարու կապված է. եթե հայ գյուղացիին վիճակը գեշ է, ըսել է մյուս ազգերու գյուղացիներուն վիճակն ալ գեշ է, դուն ատոր դարման մը ունի՞ ս ըսելիք, ատոր մասին խոսինք, համմե՞… —Ազդերու մեջ խտրություն կդնեն կոր,—ըսավ Հակոբը,— ատիկա աղվոր բան չէ. ամեն գեշություն ատկե կելլանորեն կըսեմ, նորեն կըսեմ, աս բաներուն վերջը աղեկ չեմ տեսներ կոր… հեմ ալ ատ մարդիկը աճայիպ մարդիկ են,խենթ են ըսես, խենթ չեն, ցած մարդիկ են ըսես, ցած չեն,իրենց անձն ալ վտանգի կդնեն կոր… խնդիրը որ կողմը դարձնես, խելքդ բանի մը չի պառկիր.. —Ատոնք դրդողներ կան,— ըսավ Ղուկասը,— աս գործերուն ծայրը ով գիտե որո՞ւն ձեռքն է, ամենեն աղեկը, նորեն, ձեռք քաշելն է։ —Ձեռք քաշելով լմննար նե, աղեկ,— ըսավ Հակոբը,— խնդիրը ան է, որ փուշի պես եկեր մտեր են մեր մարմնին մեջ. մարդիկր գլխե կհանեն կոր, կրակի առաջ կնետեն կոր։ Վաղը֊մյուս օր եթե բան մը պատահի, անոնց գլխավորները շոգենավ կնստին կերթան, մեր գլուխները կվառին… Ասոնք տասը անգամ եղած, փորձված բաներ են։ Այդ միջոցին Վասիլը եկավ։ Անիկա, լսելով խոսակցության նյութը, ըսավ. —Հայերու մեջ ալ կան կոմիտաճիներ. ես աղեկ մը հասկցած եմ բանին էությունը, կրակի հետ կխաղան կոր… Օր մը կխոսինք… Հիմակ եկա, որ ձեզ առնեմ, երթանք Կոպեռնիկին խահվեն. մերինները հոն հավաքվեր են։ ԴրջաՆԸ նոր ապուր մը ուտելու վրա է, պիտի խորհուրդ ընենք։ Միհրանր ուշադրությամբ կհետևեր Բարպայի դեմքի արտահայտության, անոր մեկ հոնքը թառեր էր ճակտին վրա,<noinclude></noinclude> gmsk9mqyvgr8iwgz57q52a3occ432ux Էջ:Բարպա Խաչիկ.djvu/395 104 43893 396116 104827 2026-09-16T16:07:12Z LetterBot 3069 (via JWB) 396116 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նույն, թե՚ հորը և թե տիկին Զարուհիին համար այդ բոլորը կթվեր երեխայական խաղ։ Բայց Արուսյակը բնավ երեխա չէր, անիկա իր ծրագիրը ուներ, որը կհետապնդեր բոլոր միջոցներով։ Արուսյակի դիտավորությունն էր իր ամուսնույն հետ երթալ տեղավորվիլ տիկին Զարուհիի տունը, և այդ պատճառով անիկա կզիջեր նույնիսկ անուշելու տիկին Զարուհին և Մաննիկը, որոնք՝ շողոքորթված հպարտ Արուսյակի ցույց տված մտերմութենեն, պատրաստ էին զիջող ըլլալու ամեն բանի մեջ։ Տիկին Զարուհին, վերջիվերջո, ինքը խոսեցավ Զարեհ էֆենդիին իր տան բնակարաններեն մեկը հատկացնել Կյուլենցին և կնոջը։ Գլխավոր վարձվորներեն մեկր արտասահ¬ ման գացեր էր, իսկ մյուս վարձվորները չէին վճարեր, օգտվելով մորաթորիոմեն։ —Ավելի աղեկ է, որ մերինները երթան նստին,— ըսավ տիկին Զարուհին,— այդպես ավելի վստահ կըլլանք, գոնե տանը պահպանությանը համար հավատարիմ աչք մը կունենանք։ —Թող այդպես ըլլա,— ըսավ ճիզվիտը, կարծես համակերպելով բուն տանտիրոջը,— կամքը ձերն է։ եվ Արուսակը Կյուլենցին հետ հեռացավ հորենական տունեն: /1915-ի մարտ ամսու վերջերն Էր: Բարպան իրիկուն մը տուն, եկավ վերին աստիճանի հուզված։ —Բան մը կա, գլուխս շուրջը բան մը կդառնա կոր,—— թռավ անիկա։ Վիկտորյան սեղանը դրեր Էր, և սենյակին մեջ սաճի մանդալին վրա խաջվղ լորիան կքթքթար։ Օրը զով Էր, և վառելիքի խնայողության համար հաճախ Վիկտորյան համեստ կերակուր կեփեր սենյակի մեջ: Այդ միջոցին Միհրանը տուն վերադարձավ։ —Մորեղբա'յր,— ըսավ ան,— մեր դպրոցը պիտի գոցեն։ Ֆրանսիացի ֆրերներու մեկնումեն հետո կոլեջը պիտի<noinclude></noinclude> 1wqeo0u0sxr8b9qcunimgdqicaguci7 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/422 104 43896 396144 104839 2026-09-16T16:08:01Z LetterBot 3069 (via JWB) 396144 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ված էին դաշնակիցն երու կողմնակից ըլլալու ամբաստանությամբ։ Աքսորականի տղան, ուրեմն, հակառակ արգելքին ուզեր էր մոտենալ շոգենավին, տեսնել հայրը, երկու խոսք փոխա֊ նակել անոր հետ: Միհրանը, այդ բոլորը լսելով, վստահությամբ մոտեցավ ֆրանսիացի զինվորներուն և ուզեց միջամտել։ Լսելով Միհրանի մաքուր ֆրանսերենը, զինվորները պահ մը թուլցան, և պատանին՝ օգուտ քաղելով այդ պահեն, խուսափեցավ և կորսվեցավ թուրք ամբոխին մեջ։ Բայց զինվորներեն մեկը բուռն կերպով զայրացավ Միհրանին դեմ։ — — Քու գործերուդ խառնվե՛, լևանտենի կտոր,— ըսավ ան և սպառնաց՝ պատանիին փոխարեն Միհրանը տանիլ պահականոց։ Միհրանը հարկադրվեցավ նույնպես սպրդիլ թուրք ամբոխին մեջ և հետքը կորսնցնել, որովհետև իր մոտ թռուցիկներ կային և բնավ ժամանակը չէր քաջագործություններ ընելու: Ձմեռվան պայծառ և արևոտ օր մըն էր։ նախորդ օրը ձյուներ էր, և տանիքներու վրա ու մայթերու եզերքին ձյունի հետքերը կպսպղային անհամար ցոլքերով։ Բարպա Խաչիկը և ատաղձագործ Ղուկասը լուռ կքալեին Բանկալթիի շիտակեն։ Անհամար անտեր երեխաներ, հյուծված և կեղտոտ դեմքերով, սրսփալով կդեգերեին մայթերուն վրա։ Ոմանք կդիմեին անցորդներուն և անհույս աղերսանքով ողորմություն կխնդրեին։ Ուրիշներ, պատին կռթնած, ուսերը հազիվ ծածկած ցնցոտիներով, կնայեին սուր և սրտմտած ակնարկով, կարծես որոճալով սարսափելի մ տածում մը: Անոնք երբեք չէին մոտենար համազգեստով եվրոպացիներու, որովհետև փորձով գիտեին, որ անոնցմե ավելի հարված կստանային, քան թե՝ ողորմություն։ Մանր վաճառողներ, ոչ նվաղ թշվառ երևույթով, փոքր կողովներու մեջ կծախեին բիստաշ, կակաուեթ, դդումի աղած.<noinclude></noinclude> 1k565rytie4uulzhv0qw6s7xrk12ayn Էջ:Բարպա Խաչիկ.djvu/369 104 43897 396090 122472 2026-09-16T16:06:25Z LetterBot 3069 (via JWB) 396090 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>և իր հաստ մատներով սիգարեթ մը կոլորեր և, կարծես թե, իր բոլոր լարված ուշադրությունը կեդրոնացուցեր էր այդ չնչին գործին վբա։ Անիկա երազե մը սթափվածի նման նայեցավ Վասիլին, տուփը գրպանը դրավ և ոտքի ելավ՝ մյուսներուն հետ երթալու համար։ ⁂ Երկու ամիսե ի վեր Զարեհ էֆենդիին ընտանիքը փոխադրված էր արդեն Բերայի բնակարանը, երբ Արտակը իրիկուն մը աոաջնորդեց Միհրանը թեյատուն մը, ուր ժամադրաթյան տված էր Մաննիկին և որուն առավոտուն հանձներ էր խոստացած գիրքը: Մաննիկը կրկին տեսնելու հնարավորությունը այնքան հանկարծակի և բուռն հուզմունք պատճառեց Միհրանին, որ չի կրցավ վայելել այդ լուրին առթած ուրախությունը։ Անիկա ինկավ տենդագին մտատանջության մեջ։ Մաննիկը ինչպե՞ս պիտի գտնար զինքը և ինքը ինչպե՞ս պիտի գտնար Մաննիկը։ Արդյոք իրենց առաջին տեսակցության օրեն ի վեր հիմնական փոփոխություններ չէի՞ն կրած երկուքն ալ։ Այս հոդերով մտատանջ, Միհրանը կքալեր Արտակի քովեն և չէր համարձակեր բան մը ըսել անոր։ Երբ թեյատունը մտան, Միհրանը գլխապտույտ ունեցավ. անոր աչքերը կարծես շլացան, և ինքզինքին եկավ, երբ լսեց Մաննիկի՝ շփացած երեխայի, քիչ մը ռնգային ձայնը. —Բարև, Միհրա՛ն… Մաննիկը, ձմեռային հագուստներով, վզին ազնիվ տեսակի մուշտակ դրած, ձեռքերը ծածկած բրդոտ ձեռնոցներով, նստած էր սեղանի մը առաջ՝ տարեց կնոջ մը հետ, տեսակ մը սպասուհի, առանց որուն մայրը թույլ չէր տա աղջկանը դուրս ելլելու, բայց որու հետ Մաննիկը կերթար ուր որ կուզեր։ —Ես քեզի դեմ վշտացած եմ, Միհրա՛ն— ըսավ Մաննիկը,— ես միտքս դրած էի քեզի հետ չի խոսիլ։ Միհրանը ակնապիշ կդիտեր Մաննիկը, որուն դեմքը<noinclude></noinclude> h4uramy91fj3znkr4wgms3xv4pynmzh Էջ:Բարպա Խաչիկ.djvu/396 104 43903 396117 104848 2026-09-16T16:07:13Z LetterBot 3069 (via JWB) 396117 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Հանձնվեր նույն միաբանության պատկանող իտալացի ֆրերներու։ —Ատոր տակը բան մը կա,— ըսավ Բարպան։ —Իտալացիներն ալ պատերազմի պիտի մտնեն, — ըսավ Միհրանը,— դսաշնակիցներու հետ են։ —Ատ Բոլորը աղեկ,— ըսավ Բարպան,— բայց մենք ի՞նչ պիտի ըլլանք։ Անիկա պահ մը լուռ մնաց և հետո ավելցուց. —Այսօր Իբրահիմը այս կ ալ մ ե ր ր տեսաէ Ի բրահիմ ր այն գաղտնի ոստիկանն Էր, որ բալկանյան պատերազմի ժամանակ, Լյուքսենբուգի սրճարանին մեջ, հանկարծ Բարպային երևցեր Էր, երբ իր ընկերներուն կխոսեր ֆրանսիական դրոշակի մասին։ Հետո Բարպան, այդ նույն Իբրահիմը, որուն անունը նոր իմացեր Էր, տեսեր Էր հաճախ ուրիշ կասկածելի մարդոց հետ։ Անիկա կդեգերեր արհեստանոցի շուրջը, հաճախ կհետևեր Բարպային։ Իսկ նույն այդ օրը Բարպան տեսեր Էր Իբրահիմը Թաթավլայի փաղոցներուն մեջ։ —Մորեղբայր,— ըսավ Միհրանը համոզիչ ձայնով,— պետք է դրոշակը ջնջել ։ Բարպան սկսած Էր ուշադրություն դարձնել Միհրանի խոսքերուն այն օրեն, որ ան հաջողեր Էր, Էմիլ Բեռնարի՝ ոստիկանին հետ ունեցած միջադեպի առիթով, սպառնացող վտանգը հեռացնել տալ իր թուրք րնկերներու միջոցով։ —ճիշտ է,— ըսավ Վիկտորյան,— այդ դրոշակը մեր գլուխը պիտի ուտե. տանիմ վառեմ կաթսային տակ։ —Մեյ մը սա դրոշակը բեր,— ըսավ Բարպան կնոջը։ Վիկտորյան սնդուկը բացավ և բարակ թուղթի մեջ ծրարված դրոշակը դուրս հանեց և տվավ Բարպային։ Բարպան հանեց թուղթը, բացավ դրոշակը և տարածեց սեղանին վրա։ Անիկա ակնապիշ կնայեր երեք գույներուն և հետզհետե կխորասուզվեր մտածումներու մեջ։ Անոր հիշողության մեջ կաղոտանային ոստիկաններու սպառնական և Իբրահիմի գարշելի դեմքերը։ Քանի Բարպան կնայեր այդ դրոշակին, այնքան, կարծես, կենթարկվեր տեսակ մը կախարդության։ Անիկա խոր հառաչեց։<noinclude></noinclude> jl753ibgjuyr21z43q3u5zsfv7ntseg Էջ:Բարպա Խաչիկ.djvu/423 104 43909 396145 122482 2026-09-16T16:08:02Z LetterBot 3069 (via JWB) 396145 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>և խորոված կորիզներ, սիսեռ և չամիչ։ Հանկարծ Բարպան խուլ մռնչյուն մը արձակեց։ Անցնող օտար զինվորները կծռեին և, արագ շարժումով, ափ մը բիստաշ կամ կորիզ հափշտակելով՝ կանցնեին կերթային։ —Թո՛ղ, ճանը՛ մ ,— ըսավ Ղուկասը ,— դեռ ալ կզարմանաս. ես ալ քու խելքիդ կզարմանամ… իշտե քու սիրած եվրոպացիներդ։ —Ասոնք իրենց երկիրներեն դուրս մարդ չեն,— ըսավ Բարպան։ Դուն ալ հույս դիր, որ իրենց երկիրներուն մեջ ուրիշ են, հարեց Ղուկասը։— Հայդե՛, ճանը՜ մ, — ավելցուց ան վհատությամբ։ Ղուկասը ծերացեր և կորաքամակ դարձեր Էր։ Կինը մեռեր Էր գրիպի համաճարակին, և ան տղուն հետ առանձին կապրեր Այազ Կափուի ամայացած և կարասիներեն դատարկված բնակարանին մեկ սենյակը, ինքը անձամբ զբաղելով տնային գործերով։ —Տեղ մը մտնենք,— ըսավ Ղուկասը՝ դեմքը ավելի թթվեցնելով, — գոնե աչքերնիս բան չի տեսներ։ Անոնք գացին իրենց ծանոթ սրճարանը, նախկին արհեստանոցին մոտ, որ այլևս գոյություն չուներ։ —Կըսեն կոր,— ըսավ Ղուկասը, երբ սեղանի մը առաջ նստեցան ,— որ հիմա ճիզվիտը և Դըրջանը մտերիմ բարեկամներ եղեր են. ես ձեզի կըսեի՝ շունը շունին միսը չուտեր։ Միասին գացեր են Փարիզ, հետո Լոնդոն և, իբրև պատերազմի վնասվողներ, միլիոններ կպահանջեն կոր փոխարինությունները վճռող հանձնաժողովեն։ Անիկա պահ մը լռեց, հոնքերը բարձրացուց կնճռոտ ճակաաին վրա՝ և ըսավ, դառնորեն անդրադառնալով իրենց Նման մարդոց վնասներուն. Էշ մերն Է, որ փալան չունի։ 1917-ի սկիզբները կառավարությունը գրավեր Էր Զարեհ Էֆենդիի արհեսաանոցը և հանձներ Էր թուրքերու, որոնք քանի մը օր պահելև հետո հայ և հույն արհեստավորները, ամենքն ալ ճամփեր Էին և անոնց տեղ վերցուցեր Էին օժան՝<noinclude></noinclude> 7s61xtormcgog5ocwvnxz376bdyhnnj Էջ:Բարպա Խաչիկ.djvu/373 104 43913 396094 104859 2026-09-16T16:06:33Z LetterBot 3069 (via JWB) 396094 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Սիմոնի վերաբերյալ։ Անիկա, վերջապես, անոր մասին խոսեցավ Արտակին: —Գիտե՛ մ , — ըսավ Արտակը,— ինձ ալ հաճախ կկանչեր իր մոտ։ Ազնիվ մարդ Է, կաթոլիկ֊սոցիալիստ Է։ Հայր Սիմոնի կարծիքը այն Է, որ եթե հետևինք Ավետարանին,պետք Է զրկվինք մեր բոլոր ունեցածներեն ու ապրինք համայնական պարզ կյանքով։ Միհրանը՝ Բարպայեն դրամ առնելով, գացեր Էր ֆրանսիական գրավաճառի մը խանութը և գներ Էր ժ. ժ. Ռուսոյի մյուս գործերը։ Գրավաճառը, որ տարագիր ֆրանսիացիի մը որդին Էր և տոգորված Էր ֆրանսիական հեղափոխության գաղափարներով, խորհուրդ տվավ Միհրանին՝ կարդալ Վոլտերի գործերը։ Բարպան միշտ ուրախությամբ դրամ կուտար Միհրանին, երբ ան ուզեր ֆրանսերեն գիրք գնել։ Միհրանը, ուրեմն, հաճախ կհանդիպեր գրավաճառին։ Անիկա անաստված Էր և հակակղերական։ Որոշ մտերմություն հառաջ եկավ Միհրանին և այդ մարդուն մեջ։ Վերջապես, Միհրանը գրավաճառին խոսեցավ հայր Սիմոնի մասին։ —Մի խաբվիր, երիտասարդ,— ըսավ գրավաճառը,— այդ բոլոր սևազգեստները մեկ նպատակ ունին, մատղաշ միտքերը խավարեցնել : Եթե դուն անոր ստապատիր խոսքերուն հետևիս, կդարնաս տեսակ մը խեղանդամ և այլևս անկարող կըլլաս քու ճամփան գտնելու։ Եվ որովհետև Միհանը ապշած կնայեր գրավաճառին, անիկա մտերմաբար ձեռքը դրավ Միհրանի ուսին և ըսավ. —Թերևս, այդ քու հայր Սիմոնդ անձնապես ազնիվ մարդ Է, այդ կարող Է պատահիլ, բայց, գիտակցաբար թե ոչ, Վատիկանի պատվերն Է, որ կկատարե։ Իսկ Վատիկանը, վստահ եղիր, որ ոչ ընչազուրկներուն կողմն Է և ոչ ալ քրիստոնյա կամ այլ սոցիալիստական որևէ բան ունի։ Եվ գրավաճառը, ուրախ, որ բարեհաճ լսողի հանդիպե ցավ, իր բոլոր մաղձը թափեց Վատիկանի և անոր գործակալներուն դեմ. —Այդ սևադզեստները տարօրինակ կերպով ճարպիկ են և սրամիտ։ Մարզված են հատկապես որոշ նպատակի համար։ Այդ քու հայր Սիմոնդ, անտարակույս, թափանցած է Բարպա Խաչիկ<noinclude></noinclude> 379fo8b267yv8zmt9gxioqvyek8t5ov Էջ:Բարպա Խաչիկ.djvu/374 104 43914 396095 122486 2026-09-16T16:06:34Z LetterBot 3069 (via JWB) 396095 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>քու միտքի տրամադրություններուն։ Քու սոցիալական ծագումդ ընկերներուդ և քու կացության տարբերությունը քու վարմունքդ առհասարակ թելադրած են իրեն այն գաղափարը, որ կարելի Է քեզ շահիլ այդ կողմեն։ Քանի որ դասարանին աոաջինը եղար, ուրեմն հետաքրքրական մարդ ես… այդ Ավետարանի պատվիրած համայնական կյանքը թակարդ մըն Էր, որով կրնար քեզ բռնել… Անոնք անհասկնալի սատանաներ են։ Միհրանը համոզվեցավ գրավաճառի խոսքերուն և մտադրեց այլևս զգույշ ըլլալ և զգուշացնել Արտակը։ Իրիկուն մը, երբ Միհրանը Մաննիկի հրավերով գացեր Էր Զարեհ Էֆենդիին տունը, Մաննիկը իր սենյակը տարավ Միհրանը և ըսավ. —Գիտե՞ս օրվան նորությունը… ես քեզի կըսեմ, բայց ոչ ոքի բերնեդ բան չի փախցունես: Մաննիկը Միհրանեն գազանապահության խոստում առնելե հետո, երկու ձեռքերով բռնեց երիտասարդին բաճկոնի լամբակներեն և իր պայծառ և վարդագույն դեմքը մոտեցնելով Միհրանի հակած դեմքին, ըսավ. —Արտակը կոզե կոր վարդապետ ըլլալ: Մաննիկը այս խոսքերը ըսելե հետո բարձրաձայն խնդաց, բայց ո՛չ Միհրանին չամբակներր թոզուց, ոչ ալ դեմքը հեռացուց։ Անիկա կնայեր Միհրանին ուժգին և քիշ մը մոլորուն նայվածքով և, կարծես թե, բան մը կսպասեր անկե, և ահա, հանկարծ, ոտքին մատներուն վրա կանգներով, Մաննիկը թևերով գրկեց Միհբանին վիզը, և պատանին իր շրթներուն վրա զգաք Մաննիկի զով և քիչ մը դողահար շրթները։ Միհրանը երբեք չի կրցավ հիշել, թե ինքը պատաասխանե՞ց, թե ոչ Մաննիկի ջերմ համբույրին, բայց անիկա, բոլոր Էությունով հուզված, քաղցրության, վայելքի, երջանկության խառն զգացումներու թափին տակ զգաց, որ աչքերեն ակամա արցունքներ կժայթքեին։ Մաննիկր գնաց նետվեցավ թիկնաթոռի մը մեջ: Միրանը, մտածելով, որ աղջիկն ալ իրեն չափ և թերես ավելի հուզված Է, չէր համարձակեր մոտենալ անոր, երբ լսեց Մաննիկի վճիտ ծիծաղը։<noinclude></noinclude> tqsr6r5n03veait65pnabxch7yxrk3e Էջ:Բարպա Խաչիկ.djvu/375 104 43915 396096 104875 2026-09-16T16:06:36Z LetterBot 3069 (via JWB) 396096 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>—Միհրա՛ն,—ըսավ անիկա,— դուն բնավ վարդապետ ըլլալու միտք չունի՞ս։ Հետո ոտքի ելավ, եկավ Միհրանին քով, ձեռքեն բռնեց և ըսավ. —Հիմակ ճաշասրահ երթանք, մյուս հյուրերը եկած ըլլաու են։ Միհրանը իր պատանեկան հոգու ամբողջ թափովը լեցվեցավ սիրով Մաննիկի նկատմամբ։ Իր կարծիքով, Մաննիկի համբույրը անխզելի դաշինք էր իրենց մեջ։ Անիկա ավելի ծանրորեն զգաց ուսմունք ստանալու և Մաննիկին արժանավայել կացության տիրանալու պահանջը։ Անիկա լի էր նեբքին հուզուամնալի կյանքով. անոր արարքները, խոսքերը, ամբողջ էությունը քաղցր նպատակ մը ունեին։ Մաննիկը դարձավ ամեն բանի կեդրոնը, իր զգացումներու և մտածողության առանցքը։ Միհրանը հաճախ կերթար Մաննիկին այցելության, բայց այլևս անոնք չէին առանձնանար։ Միշտ շրջապատված էին ուրիշներով։ Բայց այդ հանգամանքը տհաճություն չէր պատճառեր Միհրանին։ Անիկա ինքզինքը երանության մեջ կզգար Մաննիկի ներկայության և նույնիսկ բազմության մեջ կարծես առանձին էր անոր հետ: Միհրանի երջանկությունը անսահման Էր և թևեր կուտար իրեն։ Երբ Մաննիկը կմոտենար իրեն, և անոր քղանցքը կհպեր իր կողին, կամ բան մը առնել—տալու միջոցին իրենց ձեռքերը կհանդիպեին իրարու, Միհրանի սիրտը կնվաղեր հուզմունքե։ Անիկա նույնիսկ կզգուշանար մինակ մնալու Մաննիկին հետ, վախնալով, որ հարկ եղած շնորհով չԷր կրնար համբուրել անոր ճակատը: Միհրանը այն կարծիքը ուներ, որ այս անգամ կարգը իրն էր նախաձեռնարկ ըլլալու և ավելի պատշաճ և նուրբ կգտներ համբուրել Մաննիկի ճակատը, քան թե այտերը և շրթունքը։ Իրիկուն մը, երբ հուզմունք և գինովի Միհրանը դուրս կելլեր Մաննիկի տունեն, հանդիպեցավ Արտակին։ Միհրանը շվարեցավ և բան մը ըսելու համար ըսավ Արտակին. —Տված գիրքերդ կարդացեր եմ, վաղը կբերեմ։<noinclude></noinclude> d46kt3bztbgeiqa191hh3sjra6ekgul Էջ:Բարպա Խաչիկ.djvu/399 104 43922 396120 104887 2026-09-16T16:07:18Z LetterBot 3069 (via JWB) 396120 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կու ընկերները զգացին, որ այդ լռությունը ծանրաբեռնված էր օրվան մեջ ըսված խոսքերով, շշուկներով, դեպքերով։ Ղուկասը ըսավ, որ իրենց հարևան տան մեջ բնակող թուրք կիները, որոնք երբեմն սրտակցությամբ կխոսեին իր կնոջը հետ, տարօրինակ բաներ կպատմեին։ Անցյալ օր գնչու կիներ գաղտագողի եկեր և բերեր Էին կանացի զարդեղեններ, որոնք կուզեին ծախել շատ ցածր գինով։ Զադեղեններ, որոնց վրա արյան հետքեր կային և սև կամ խարտյաշ մազեր ու թելեր։ Մայրը, այդ թրքուհիներուն կեսուրը, մերժեր Էր նույնիսկ նայիլ այդ առարկաներուն վրա և հարսերուն, որոնց ամուսինները ճակատն Էին, սպառնացեր Էր տունեն վտարել, եթե ուրիշ ատեն դուռը բանային այդ հարամզադեներուն. իսկ գնչու կիները, ինչպես գող կատուներ, սողոսկեր Էին դրացի տուները։ Բարպան սկսավ դողալ ամբողջ մարմնովը։ Հեռուեն լսվեցավ խուլ որոտումը հրետանիին, և շունը, որ պատուհանին տակ կեցեր Էր, վերստին սկսավ կաղկանձել, ինչպես եթե բան մը ունենար ըսելիք, ցավագին, քստմնելի, ահավոր բան մը,որ մարդկային շրթները չեն կրնար արտաբերել: —Գետինը անցնիս, ուղուրսուզ հայվան,— գոչեց Ղուկասը և պատուհանը դոցեց։ Մինչև, առավոտ Բարպան չի կրցավ քնանալ։ Անոր հոգին լեցուն էր անձկությամբ և արհավիրքով։ Լույսը ծագելուն հագվեցավ և ուզեց դորս ելլել առանց տնեցիները արթնցընելու, երբ բնակարանին դուռը զարնվեցավ։ Բարպան հուշիկ քայլերով գնաց բանալու, բայց այդ միջոցին Ղուկասն ալ արթնցեր Էր և գիշերանոցով կվազեր դեպի դուռը։ —Դուն ետ քաշվեք, ներս գնա,— ըսավ ան Բարպային։ Դուռը զարնողը Միհրանն Էր. անիկա այլայլած Էր, դժգույն և խելակորույս երևույթ ուներ։ Միհրանը պատմեց,որ նախորդ իրիկունը, տեղի ունեցեր Էին զանգվածային ձերբակալություններ: Անոնք երեքը քաշվեր էին Բարպայի պառկած սենյակը և հազար ենթադրություններ կընեին։ Միհրանը ըսավ, որ ոստիկան մը եկեր, Բարպան հարցուցեր Էր։ —Ի՞նչ ըսավ,— հարցուց Ղուկասը։<noinclude></noinclude> 288ctvf4krjt4umza4msf254ywqb9us Էջ:Բարպա Խաչիկ.djvu/426 104 43925 396148 122490 2026-09-16T16:08:08Z LetterBot 3069 (via JWB) 396148 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>պես հասկցեր էր, որ ինքր և աղջիկր սեփականազուրկ դարձած են, և ուզեր էր դիմել դատարան։ Բայց ան ոչ միայն որևէ փաստաթուղթ չուներ, այլև այդ շրջանին երկրին դատարանները չէին զբաղեր սեփականությանց վերաբերյալ վեճերով։ Տիկին Զարուհին ուզեր էր խայտառակել Զարեհ էֆենդին, աղջիկր և փեսան, բայց ոչ մեկ տեղ արձագանք չէր գտեր։ Մարդիկ, ակռաները սեղմած, օրը֊օրին կհետևեին դեպքերուն և ուրիշներու գործերով չէին կարող զբաղիլ։ Տիկին Զարուհին և Մաննիկը, ճարահատ, համեստ սենյակ մը վարձեր էին Օրթագյուղի մեջ, ուր կապրեին՝ իրենց գոհարեղենները ծախելով և ուտելով։ Զինադադարեն հետո միայն,Մաննիկը պաշտոն մը գտեր էր Թոգաթլյանի հյուրանոցին մեջ՝ որպես թելեֆոնիստ։ Այս բոլորը Ղուկասը կպատմեր Բարպային, հազար անգամ ընդհատվելով, որովհետև հին ծանոթներ, հույն և հայ արհեստավորներ, կմտնեին սրճարան և լսելով, որ Ղուկասի հետ եղող անճանաչ մարդը երկաթադործ Խաչիկն Է, կուգային և կըսեին: —Բարպա, Բարպա՛… Ոմանք հեծկլտալով կուլային, հիշելով իրենց կորուստները և տառապանքը, որոնք կնորոգվեին դիտելով Բարպայի կրած այլափոխությունը։ —Հե՜յ գիդի ժամանակներ,— կըսեին անոնք իրարու,— Բարպան ալ ասանկ կըլլա՞ եղեր, մի՞տքդ Է, ան ինչ մարդ Էր, բե՞ … Երբ հին ընկերները ուղղակի Բարպային կհայտնեին իրենց ափսոսանքը, երկաթագործ Խաչիկը կմռայլեր և կրսեր. —Բարպան չի կա, Բարպան մեռած Է… Երբեմն ալ Բարպան կհիշեր երիտասարդ բանվորներ և կհարցներ. —Ի՞նչ եղավ Պետիկը։ —Մեռավ Ռումելիի մեջ։ —Արա՞ մը։ —Տուն եկավ հիվանդ, երկու ամիս առաջ թաղեցինք։ Ոմանք անհետ կորած Էին, ոմանք վերադարձեր Էին խղանդամ, իսկ ուրիշներ մեկներ Էին, զինադադարեն անմիջա<noinclude></noinclude> 0dscg7304iur7f19hek1q3dbj4c30pq Էջ:Բարպա Խաչիկ.djvu/400 104 43931 396121 104916 2026-09-16T16:07:23Z LetterBot 3069 (via JWB) 396121 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>—Ըսավ, թե բան մը ունի հարցնելիք,— պատասխանեց Միհրանը։— Ըսինք, ոը տանը չէ. «Հոգ չէ,— ըսավ,— ետքը կուգամ» և գնաց։ —Ատ ուրիշ բան ըլլալու է,— ըսավ Ղուկասը։— Եթե Բարպան բռնելու համար եկած ըլլային, պիտի հարցնեին, թե ո՞ւր է։ Հարցո՞ւց։ —Չէ՛, այդպես բան չի հարցուց,— ըսավ Միհրանր։— Երբ ըսինք, թե տանը չէ, ըսավ, թե կարևորություն չունի, ետքը կուգա, կամ վաղը։ Ինչքան որ մեծ փորձառություն ունեին մայրաքաղաքի ոստիկաններուն նուրբ խորամանկության մասին, Բարպան և Ղուկասը համոզվեցան, որ այդ առանձին եկող ոստիկանին այցելությունը լուրջ բան չէր։ Միհրանը կպնդեր, սակայն, որ մորեղբայրը պետք է պահվըտի։ —Տղա՛ս,— ըսավ Խաչիկը՝ իր բարի և տխուր աչքերը հառելով քեռորդուն,— ես ամենեն ավելի ճիզվիտեն կվախնամ։ Ան էր Վասիլր մատնողը,— ըսավ ան գրգռվելով։— Իմ գլխուս ի՞նչ պիտի դա, չեմ դիտեր, գիտցեք, որ ան էր մատնողը, իրեն ալ չի թողուք, թող աս ըլլա իմ կտակս։ Հետո ոտքի ելավ։ —Ո՞ւր ատանկ, բիզիմ քյոյլի,— ըսավ Ղուկասը։ —Ես հիմակ կերթամ ճիզվիտը կգտնեմ, քանի մը ոսկի առնելիք ունիմ, կառնեմ, կըսեմ հիվանդ եմ, բան մը կգտնեմ կըսեմ, ետքն ալ տեղ մը կքաշվիմ, կպահվըտիմ։ —Ասկից աղեկ տեղ կա՞,— ըսավ Ղուկասը,— մեր քով կմնաս։ Մեր երկու դրացիները թուրք են, մինակ կիները մնացեր են, անոնք ալ մեզի պես դերդլի մարդիկ են. պետք եղած ատենը նույնիսկ կօգնեն մեզի, ես կըսեմ կնոջս, որ քիչ մը բացվի անոնց, բանին էությունը հասկցնե։ Բարպան պնդեց, որ ավելի ապահով պիտի զգար, եթե մեյ մը երևար ճիզվիտին, հաշիվը մաքրեր, հետո պահվըտեր, իրեն այնպես կթվեր, որ այդ ավելի բնական է։ —Երեկ իրիկուն միասին էինք,— ըսավ ան,— մեզ տեսան, եթե անհետանամ, կկռահեն, որ քու տունդ եմ։ Օրը կիրակի էր։ Ղուկասը համոզեց Բարպան, որ գոնե կի-<noinclude></noinclude> m01df0lff8um6tnpwgb0setj9dgb274 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/378 104 43932 396099 122492 2026-09-16T16:06:40Z LetterBot 3069 (via JWB) 396099 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նպատակ մը կհետապնդեր՝ մարդոց մեջեն վերցնել անհավասարությունը, և թող ամենքն ալ երջանիկ ըլլային։ Անիկա իր մտերիմ մտածումին մեջ կընդուներ նաև, որ մինչև մահ պետք է պայքարիլ անոնց դեմ, որոնք արգելք կհանդիսանային այդ նպատակի ճամփուն վրա։ Բայց ի՞նչ միջոցով հասնիլ այդ նպատակին։ Այդ դեռ անհայտ էր իրեն համար։ Բայց անիկա մտադիր էր երբեք չի թուլացող հետապնդություններով որոնել այն ճանապարհները, որովկարելի էր հասնիլ այդ բարձր նպատակին։ Օր մը, որ այդ գաղափարներով շատ լեցուն էր և մտատանջ, Միհրանը խոսեցավ Դասկալոսին։ Ծերունի ուսուցիչը հասկցավ Միհրանին հոգեկան թռիչքները և մեղմությամբ ըսավ անոր. —Այդ ֆրանսացի ֆիլոզոֆը, Ժան Ժակը, ընտիր ֆիլոզոֆ է, թեև շատ ետ կմնա հին անտիկ Հունաստանի իմաստուններեն, որոնց խոսքին և գործին մեջ տարբերություն չի կար։ Գալով մարդոց հավասարության, ատիկա ներդաշնակության խնդիր մըն է, որուն կհասնին գագաթները։ Տեսե՞ր ես, տղա՛ս, անտառը… անոր բարձր ծառերու գագաթները իրարու հետ կներդաշնակվին և հավասարապես կընդունին արևին լույսը։ Երբ առավոտուն կանուխ բարձր տեղե մը դիտես անտառը, կտեսնես, թե ինչպես մեղմորեն օրորվելով, անոր սաղարթները կսոսափեն հրճվանքով։ Ամեն ինչ լույս Է, կայծկլտում, դաշն երաժշտություն։ Այդպես պիտի ըլլա նաև մարդկությունը. հին հույն իմաստուններր ծանուցեր են մարդկության պայծառ ապագան։ Ծառերը իրենց կատարներով կմիանան իրարու և կմրմնջեն քաղցր մեղեդի, կյանքի ուրախության տաղը, որովհետև անոնք հասած են հավասարության։ Բայց մտիր անգամ մը անտառին մեջ և կտեսնես, թե ինչ վայրագ պայքար կա այդ կենդանի, բայց անշարժ և անխոս Էություններու մեջ։ Անօգուտ ճճիներ, մակաբույծ բույսեր կուզեն խափանել ծառերու աճը, անոնք կսողան, բայց իրենց շոշափուկներով կձգտին կառչիլ բարձր ծառերու փափուկ մասերուն՝ ծծելու համար անոնց կենսական հյութը։ Մարդկությունը, տղաս, մեր օրերուն դեռ անտառին մութ խորքին մեջ Է։ Պետք Է անողոք պայքարիլ<noinclude></noinclude> nb7p53u2wascadlhx8nn5ilsfh8dbvl Էջ:Բարպա Խաչիկ.djvu/427 104 43933 396149 122493 2026-09-16T16:08:09Z LetterBot 3069 (via JWB) 396149 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>պես հետո, հունաստան, Բալկանները, բայց, մանավանդ, Ֆրանսիա. ասոնց շարքին էր նաև դեմիրճի Հակոբը, որ կնոջը և զավակներուն հետ գաղթեր էր Ֆրանսիա։ Բարպա Խաչիկը Ֆրանսիա բառը լսելով՝ խուլ կհառաչեր և ակամա հույսի ցոլք մը կերևար անոր ավերված դեմքին վրա։ —Ամա՜ն, ճանը՜մ,— ըսավ օր մը Ղուկասը, հասկնալով Խաչիկի արտահայտության իմաստը,— թող երթան Եվրոպայի ալ համը առնեն։ Եվրոպա՜, Եվրոպա՜,— ըսավ ան՝ հետզհետե գրգռվելով,— իշտե ատ Եվրոպան մեզի եկավ, հոս է, դեմքը տեսանք, աղվոր մը կշտացանք… Բարպայի մեկ հոնքը բարձրացավ ճակատին վրա, և ան՝ ատամներուն մեջ սիկարեթը սեղմելով, մրմնջեց. —Իրենց երկրին մեջ ուրիշ են։ ⁂ Քանի օրերը կանցնեին և Բարպան շոշափելի կերպով կզգար, որ տուն վերադարձած է, նախկին ձգտումները և երազները կրկին կուրվագծվեին իր մեջ։ Անիկա նախանձելով կմտածեր անոնց վրա, որոնք Ֆրանսիա գացեր էին, անոր դեռ չի ձևակերպված ձգտումին ուժ տվին Յորկիին նամակները, ուղղված Միհրանին։ Յորկին, որ Ֆրանսիա անցեր էր, կնկարագրեր իր՝ բանվորի կյանքը և փարիզյան շրջանի բանվորներու պայքարը իմպերիալիստական պատերազմին դեմ և բանվորական իրավունքներու նվաճման համար։ Միհրանը անմիջապես պատասխանեց Յորկիին և ի փոխարեն մանրամասն նկարագրեց իրենց սկսած կոմունիստական շարժումը Թուրքիո մեջ։ Այդ նամակեն մասեը հրատարակվեցան «Յումանիտե» թերթին մեջ Յորկին կքաջալերեր Միհրանը՝ գրել ուրիշ թղթակցություններ, բայց այդ միջոցին արդեն Միհրանը կծրագրեր մեկնիլ Կ. Պոլսեն, երթալ միանալ Յորկիին։ Ռուսական հեղափոխության լուրերը ուժեղորեն կարձագանքեին Թուրքիո հառաջապահ տարրերու մեջ։ Ռեմզիի վերադարձեն հետո Միհրանը հաճախ ժոզովներ կունենար թուրք<noinclude></noinclude> 0xpk9sswjq0a2issvz32sr3nwb5qvof Էջ:Բարպա Խաչիկ.djvu/401 104 43970 396122 104979 2026-09-16T16:07:24Z LetterBot 3069 (via JWB) 396122 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>րակի օրով հետամուտ չըլլա ճիզվիտին։ Միհրանը տուն գնաց, իսկ Ղուկասը և Բարպան ամբողջ օրը փակվեցան տան մեջ։ Երկուշաբթի առավոտ Բարպան և Ղուկասը առանձին— առանձին դուրս ելան տունեն և տարբեր ճամփաներ բռնեցին։ Երբ Բարպան հասավ արհեստանոց, դեռ Զարեհ էֆենդին չէր եկած։ Աշխատավորներեն միայն տարեցները մնացեր էին, որոնք շշուկով պատմեցին նախորդ գիշերր պատահած ձերբակալություններու մասին։ Կըսեին, որ մեծ դատավարություն մը պիտի ըլլա գավառական հեռավոր քաղաքի մը մեջ, և այլ այս կարգի զրույցներ կպատմեին։ Բարպան անհամբեր էր իր գործը վերջացնելու ճիզվիտին հետ, որպեսզի հեռանար։ Անիկա անհանգիստ կպտուտքեր արհեստանոցին մեջ և կկշռեր հավանականությունները։ «Ինձի համար բան չի կա,— կմտածեր ան,— քանի որ միայն ուսումնական մարդիկ տարեր են»։ Բարպան բավական ատեն անգործ դեգերելե հետո կաշիե գոգնոցը դրավ և վերցնելով բանվորի մը աշխատանքը, սկսավ աշխատիր Ֆիզիկական և ընտանի աշխատանքը հանգստացուց զինքը, և անոր մուրճը գրեթե սովորական ռիթմը ստացեր էր, երբ դեմիրճի Հակոբը իրեն օգնելու պատրվակին տակ մոտեցավ և ըսավ. — Բարպա՛, արագ քաշե, դուրսը քեզի կսպասեն կոր։ Բարպան ապշած նայելով Հակոբին։ Կարծես թե անոր ըսածը իրեն վերաբերյալ բան չէր: —Ականջովս լսեցի,— ըսավ Հակոբը,— քեզի կհարցնեին կոր: Բարպան մուրճը նետեց, գոգնոցը հանեց։ —Գերեզմանոցի կողմեն անցիր, ետևի ճամփաներեն գնա,— շշնջաց հակոբը. Այդ միջոցին Զարեհ Էֆենդին մտավ արհեստանոց։ —Վա՛յ, դուն դեռ հո՞ս ես,— ըսավ ան Բարպային կեղծ ժպիտով,— ինչպե՞ս կըլլա, Խաչի՛կ, որ քեզ մոռցեր են. կըսեն կոր՝ ազգին բոլոր խելացի մարդիկը բռներ են։ Խաչիկը լուռ և խոր նայեցավ ճիզվիտին, որ ինքզինքին եկավ և ըսավ.<noinclude></noinclude> gsz6sdafgo91ini284l4jlh0gxiokul Էջ:Բարպա Խաչիկ.djvu/405 104 43979 396126 104997 2026-09-16T16:07:31Z LetterBot 3069 (via JWB) 396126 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Նավին երկու ստորին կամրջակներուն վրա, որոնք կգտնվեին նավապետի դիտարանին առաջքը և ետևը, կպարզվեր խառնիխուռն պառկած գաղթականներու թշվառ տեսարանը, որոնց ստվար մեծամասնությունը կազմված էր պառավ կիներով և երեխաներով։ Վերևի կամրջակներեն մեկուն վյրա, որոնք հատկացված էին առաջին կարգի ցանցառ ճամփորդներուն , երկու պարոններ կերթևեկեին խոսակցելով. անոնցմե մեկը ֆրանսիացի էր, օրագրող, մյուսը՝ նավապետի տեղակալը, իտալացի։ Դիտարանի առջևը տարածված ստորին կամրջակի եզրին նստած էր ալեհեր մարդ մը, ոտքերը կախած գետին, արմունկները դրած ծունկերուն և գլուխը բռնած երկու ափերուն մեջ։ Անիկա անշարժ կեցած էր այդպես և հայտնի չէր, որ կմտածե՞ր, թե կքնանար։ Երբ կիսալուսինը բարձրացավ հորիզոնին վրա, թանձր թշվառությունը, որ տարածված էր կամրջակներուն վրա, տեսանելի դարձավ։ Իսկ առանձին նստած մարդը ուղղակի ընդունեց իր անշարժ անձին վրա լուսնի դժգույն շողերը։ —Ձեր թիփն է,— ըսավ տեղակալը ֆրանսիացիին։ —Իսկապես ան է,— ըսավ օրագրողը,— ճիշտ որ ինձ կհեաաքրքրե. բավական կխոսի ֆրանսերեն, բայց այնքան ժլատ է խոսելու մեջ, որ դժվար է բառ մը խլել բերնեն։ —Տարագրվածնրե՞ն է,— հարցուց տեղակալը։ —Այո՛, հակառակ որ բնիկ պոլսեցի է. անտարակույս բաղաքական հանցավոր Է, և հավանական Է, որ կյանքը փրկվել է այն պատճառով, որ երկաթագործ Է։ —Հպարտ մարդ Է,— ըսավ տեղակալը,— ուզեցի իրեն վարեոզ մը տալ, մերժեց։ Ֆրանսիացին մտածեց, որ իսկապես այդ տարեց մարդը հագված Էր կարկտված ցնցոտիներով: Անոր մազերը և պեխերը ճերմկեր Էին, արևահար դեմքը ծածկված Էր մանր և խիտ կնճիռներով, իսկ այտերու երկու խորշոմները խոր ակոսներ կկազմեին։ Այդ մարդը Բարպա Խաչիկն Էր։ Անիկա քնացած չէր, այլ կմտածեր։ Քանի կմոտենար Կ. Պոլսո, այնքան բուռն կերպով հիշոզությունները կխուժեին<noinclude></noinclude> fhqljsf90kgup9hmfhpit8hsiuh26yh Էջ:Բարպա Խաչիկ.djvu/428 104 43984 396150 122530 2026-09-16T16:08:11Z LetterBot 3069 (via JWB) 396150 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ընկերներու հետ։ Անոնք կհավաքվեին շաբաթը մեկ անգամ Ստամբուլի շուկային մոտ, խանի մը մեկ սենյակին մեջ. ներկաներուն մեջ կային ամեն ասպարեզի մարդիկ՝ բժիշկներ, ուսանողներ, արտիստներ , բեռնակիրներ, ուսուցիչներ։ Ռեմզին կխոսեր անոնց հոկտեմբերյան հեղափոխության զարգացման և ծավալման մասին։ Երբեմն ալ Միհրանը կուտար տեղեկություններ, որոնք կստանար հեղափոխության կողմնակից հայերե և կամ Յորկիի նամակներեն։ Բացի Ռեմզին, Միհրանի նախորդ ընկերներեն մնացեր Էր միայն Նահատը, որ դժվարավ քարշ կուտար թոքախտավոր իր կյանքը։ Ռահմին սպանվեր Էր Գարդանելի ճակատին վրա, իսկ Տիրանեն ոչ մեկ լուր չի կար։ Այդ միջոցին Յորկին իր նամակներով Միհրանի ուշադրությունը կկեդրոնացներ Անդրկովկասի կացության վրա, որ կհամարեր պրոլետարական հեղափոխության հանգուցային կետերեն մեկը։ Յորկին գրեր Էր նաև վրանդելյան ինտերվենցիոն բանակի մասին եթե ինչպես ֆրանսիական պրոլետարիատը իր բոլոր միջոցներով կպայքատեր՝ ջլատելու համար ֆրանսիական կապիտալիզմի զինյալի միջամտությունը ռուսական հեղափոխության դեմ։ «Շուտով դուք կընդունիք,— կգրեր Յուրկին,— վրանգելյան նահանջող բանակի թափթփուկները Կ. Պոլսո մեջ…»։ Միհրանը ավելի սերտ հարաբերության մեջ մտավ այն հայ ընկերներու հետ, որոնք կապեր ունեին Թիֆլիսի և Երևանի հետ։ Այդ երիտասարդները կիսավարտ ուսանողներ Էին կամ ուսուցիչներ, նաև զանազան կատեգորիաներու պատկանող աշխատավորներ։ Անոնք կխմբվեին Ֆընդըգլըի մեջ, իրավաբանական համալսարանի նախկին ուսանողի մը սենյակը և երկարորեն կխոսեին ստացված լուրերու վրա և կմեկնաբանեին։ Զինադադարեն հետո, երբ տարագիրներու բեկորները հասան Կ. Պոլիս, անոնց թիվը ստվարացավ և առանձին խմբակներ կազմվեցան Ղալաթիո, Ստամբուլի, Սկյուտարի և այլ թաղերու մեջ։ Միհրանը, ամեն անգամ, որ հնարավոր ըլլար , կմասնակցեր այդ հավաքույթներուն, իսկ Ռեմզին ուշադրությամբ ու համակրանքով կհետևեր հայ ազգաբնակչության մեջ հառաջ եկած այդ շարժումին:<noinclude></noinclude> jpf08rs6zd4aake72if96kttolyhkxw Էջ:Բարպա Խաչիկ.djvu/402 104 43987 396123 122521 2026-09-16T16:07:26Z LetterBot 3069 (via JWB) 396123 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Կատակ է ըսածս, Խաչի՛կ, բռնվածները խելացի են թե ոչ, չեմ գիտեր, բայց անտարակույս խռովարարներ են։ Խաչիկը կշարունակեր լուռ նայիլ ճիզվիտին, անիկա ավելցուց. —է՛հ, մեջերնին անմեղներ ալ կրնան գտնվիլ։ Հին ժամանակներեն մնացած խոսք է, որ թաց փայտն ալ չորին հետ կվառի։ —Դուն քու ինձ ունեցած պարտքդ տուր,— ըսավ Խաչիկը խուլ ձայնով։ —Երթանք գրասենյակ,— ըսավ Զարեհ էֆենդին և երեսը դարձուց դեպի դուռը։ Երբ գրասենյակ մտան, Զարեհ էֆենդին, ձեռքերը իրար շփելով, հարցուց. —Ինչ կա, Խաչի՛կ, արդյոք մեզի թողո՞ւլ կուզես կոր։ —Ո'չ,— ըսավ Խաչիկը, թուքը դժվարավ կուլ տալով,-՝ դրամի պետք ունիմ, ես ալ հիվանդ եմ, քանի մը օր Սկյուտար պիտի երթամ։ —Աղեկ մտածեր ես,— ըսավ Զարեհ էֆենդին։— Աս ապրիլ ամսուն Սկյուտարը շատ գեղեցիկ է։ Ողորմած հոգի հայրս անպատճառ ապրիլ ամսվան մեջ կերթար Սկյուտար՝Հայդար Փաշայի առաջքը վաված մարգագետինը դիտելու: Կըսեր, որ հազար ու մեկ ծաղիկներ կըլլան… Խաչիկը պաղ քրտինք կթափեր և կցնցվեր ամեն անգամ, որ դռանը առաջքը ոտնաձայն լսեր, երբ քայլերը կհեռանային , կարծես թե նոր կյանք կստանար։ Վերջապես, Զարեհ էֆենդին քանի մը թղթադրամներ գրավ Խաչիկին առաջ։ Բարպան դրամը վերցուց և առանց բարևելու դուրս նետվեցավ։ Անիկա նախ գնաց տուն, բայց Վիկտորյային թախանձանքներուն տեղի տալով, դուրս ելավ և ոււղղվեցավ դեպի Այազ Կափու, Ղուկասի բնակարանը։ Քանի մը քայլ հեռուեն Միհրանը կհետևեր մորեղբորը, որպեսզի որևէ դեպքի պարա¬ գային տեղյակ ըլլան։ Խաչիկը ընկերոջը տունը մնաց երեք շաբաթի չափ, որու միջոցին իրեն հարցնող չէր եղած ոչ տանը, ոչ ալ աշխատանոցին մեջ։ Անոր դրամը սպառեցավ, անգործ և փակված կյանքը ճնշեց Խաչիկին, և ան ուզեց հավատալ, որ իր մասին<noinclude></noinclude> 5gk8f9iahq58u3ycc4rtwgnz5gc4x5n Էջ:Բարպա Խաչիկ.djvu/429 104 43989 396151 105009 2026-09-16T16:08:12Z LetterBot 3069 (via JWB) 396151 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Այն նույն օրերուն, սակայն, երբ Հայաստանի ինկած դաշնակ կառավարության անդամները կհասնեին Կ. Պոլիս, Ռեմզնին իր ուշադրությունը դարձուցեր Էր Անատոլուի մեջ հառաջ եկած դեպքերուն և թուրք ազգային շարժումին վրա։ Անիկա օր մը ըսավ Միհրանին. —Նախ՝ պետք Է ազատագրվինք օտար լուծեն, իմպերիալիստական պետություններու, բայց, մանավանդ, Անգլիո նվաճողական քաղաքականութենեն: Միհրանը երիտասարդական ավյունով կցանկար, որ Թուրքիան ավելի առաջ նետվեր։ —Անգլիական իմպերիալիզմը,— ըսավ Ռեմզին խոհուն երևույթով,— Թուրքիո վրայեն կուզե իր թաթը երկարել դեպի հեղափոխական Ռուսաստանը։ Միհրանի անհամբերությունը հառաջ կուգար այն մեծ հավատքեն, որ իրեն կներշնչեին թուրք ընկերները։ Անիկա առիթ ունեցած Էր ճանչնալու ինչ որ կար թանձր խավարի մեջ ընկղմած թուրք ժողովուրդի մեջ։ Անիկա կհիանար Ռեմզիի և Սաֆիեի վրա և կմտածեր, թե ով գիտե ուրիշ ինչքա՜ ն թաքուն ուժեր կան, որոնք պատեհ առիթներով կարող են հայտնաբերվիլ։ Օր մը, վերջապես, Միհրանը հայտնեց իր կարծիքը Ռեմզիին և ըսավ. —Անհամբեր եմ տեսնելու թուրք ժողովուրդը մյուս առաջավոր ազգերու շարքին, ես վստահ եմ,— ըսավ ան շառագունելով, -որ թուրք հեղափոխական աշխատաւվորությունը իր տեղը կգրավի միջազգային պրոլետարական բանակին մեջ: Ռեմզին դեմքի վրա երևցավ իր դժվարին ժպիտը. անիկա գորովանքով նայեցավ Միհրանին, բայց մտածկոտ մնաց,հետ, կարծես սթափվելով խոհերե, ըսավ հանկարծ. Դուն կուզեիր Ֆրանսա երթալ այնպես չէ՞: Այո , կուզեմ երթալ , — ըսավ Միհրաը,— ըլլար Յորկիի մթնոլորտին մեջ, կոփվիլ ֆրանսական պրոլետարիատի պայքարին մեջ և իբրև մարզված զինվոր վերադառնալ այստեղ: —Հարկավոր չէր քու այստեղ վերադարձդ,— ըսավ Ռեմ<noinclude></noinclude> lhk49ktyu546jsvlf4xq91gpoowa3f2 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/430 104 43992 396152 122533 2026-09-16T16:08:15Z LetterBot 3069 (via JWB) 396152 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>զին։— Շուտով այստեղ դժվար կըլլա քեզ համար ապրիլ և աշխատիր…Գնա Ֆրանսա, ես հարկ եղածը կկարգադրեմ Ա աֆիեն քեզ կհանձնե որոշ գումար, երբ որոշես մեկնումդ։ Անիկա լուռ նայեցավ Միհրանին և ավելցուց* —tՀարկ ըլլա, թերևս, Միհրա՚ն, որ մենք իրարմե բաժ֊ նըվինքէ Բայց, ողջ թե մեռած, ազատագրված Արևելքի պատ֊ մության մեջ մենք իրար կգտնենք ուրիշ ժամանակներու և ուրիշ պլանի վրա⁂ և այժմ, ուղուր օլա⁂ Քեզ կմաղթեմ հասնիլ քու բոլոր նպատակներուդ, որոնց մ ե ամենաբարձրը մեր ալ նպատակներն են։ Պոլսո մեջ, երբ Հերջին անգամ Միհրանը հանդիպեցավ Մաննիկին, անմիջապես զգաց, որ անոր առագաստներր իջած են* անոնք իրարու ժամադրություն տվին մոտակա թե յարա֊ նի մը մեջ և իրարմե բաժն վե ցան բարեկամ արար է Այդ ժամադրության ընթացքին Էր, որ Մ իհրանը լսեց, թե ինչպես տիկին ՀԷաըուհին ե Մաննիկը ամեն ինչ կորսնցուցած են և այժմ երկուքն ալ էրսշխ ա տ ին իրենց ապրուստը հոգալու համ ար։ —tՄայրս ալ կար կկարե,— րսավ Մ աննիկր, ինչպես թե զվարճալի բան մը հաղորդեր, և խնդաց բռնազբոսիկ ծի ծաղով։ Միհրանը հուզվեցավ և կազդուրելու համար Մ աննիկը՝ ըսավ* —tԱշխատանքը լավ րան Է։ Մ աննիկը խնդաց ջղաձգորենէ —tԱտիկա շատ լավ խոսք Է դիրքի մը մեջ,— ըսավ ան< բայց կյանքը ուրիշ Է, դիրքեր ու մեջ ըսվածները ուրիշ են։ Եվ պահ մը լռութենե հետո ավելցուց* —t0 հ, իմ հոգս չէ, ես ամեն բանի կհարմարիմ։ Այս գործն ալ գեշ գործ չէ⁂։ շատ մարդ կտեսնեմ⁂ լավ պետք է Հագվիմ,** երբ գիշերվան սերվի սին եմ, ինձ ճաշի կհրավի* րեն⁂ երբեմն լավ կզվարճանանք։ Գիտե՞ս, ֆրանսացիները ժանտի յ են, իտալացիներն ալ գեշ չեն, բայց անգլիացիներեն 426<noinclude></noinclude> r5hxlobqn73xlv0326utg0dbqgiksv1 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/403 104 43993 396124 105025 2026-09-16T16:07:27Z LetterBot 3069 (via JWB) 396124 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ունեցած կասկածները՛ անհիմն էին կամ թե, ավելի ճիշտը, վտանգի ալիքը անցած էր այլես։ Իրիկուն մը, հակառակ Ղուկասի պնդումներուն, Բարպան դարձավ տուն։ Անիկա մեծ հաճույքով նստեցավ իր բազմոցին վրա, մինչ Վիկտորյան սեղանը կպատրաստեր և Բարպային վերադարձը տոնելու համար ճար֊ճարակ ընելով օղի և մեզե կհրամցներ անոր: Վիկտորյան իր սրտին գորովանքը հայտնելու համար ըսավ ամուսնույն. —Վաղը, Բարպա՛, կանանչ տերևով դոլմա մը կպատրաստեմ։ Բարպան հաճույքով և կարոտով կդիտեր սենյակին բոլոր առարկաները և երբեմն խոր կհառաչեր։ Երբեմն ալ կնայեր Միհրանին և կարծես կուզեր բան մը ըսել, բայց լուռ կմնար: Անոնք երեքով նստան և խոսակցեցան մինչև ուշ ատեն, և հետո Վիկտորյան, որ ջուր տաքցուցեր Էր, առաջարկեց Բարպային լվացվիլ։ Բարպան կատարեց կնոջը պատվերը, և հետո պառկեցան։ Առավոտուն կանուխ, երբ Խաչիկը սուրճը կխմեր, դուռը ղարնվեցավ։ Երկու ոստիկաններ հարցուցին Վիկտորյային, որ վազեց դուռր բանալու. —Դեմիրճի Խաչիկը տա՞նն Է։ Անոնը՝ չսպասելով Վիկտորյայի պատասխանին, ներս խուժեցին: Անոնց ետևեն մտավ Իբրահիմ: —Դուն աչքերնուն մերևար,— ըսավ Խաչիկը և անմիջապես կոշիկները հագավ։ Խաչիկը անայլայլ և հպարտ երևույթ մը առավ, երբ իր տունը կխուզարկեին։ Ոստիկանները երբեմն կուղղվեին Վիկտորյային, երբեմն Խաչիկին և կհարցնեին. —Ատ ցած ֆրանսացիները ի՞նչ թողուցին այստեղ, ըսե՛ք, ձեր խերը կանիծենք։ Երկու ժամ հետո Խաչիկը տարին թաղին պահականոցը, ուրկե ճամփա հանեցին ուղարկելու համար Ստամբուլ կեդրոնական ոստիկանատունը։ Անոր թուղթերը վաղուց պատրաստված Էին արդեն։ Երբ Խաչիկի դաստակներուն երկաթ օղակներ անցուցին և այդպես ան դուրս բերին պահականոցեն, երկաթագործը պահ մը ընկրկեցավ, բայց Իբրահիմը, որ<noinclude></noinclude> 49z95umgpu4iiypnjrnqhhoyzi3bboj Էջ:Բարպա Խաչիկ.djvu/376 104 43995 396097 122535 2026-09-16T16:06:37Z LetterBot 3069 (via JWB) 396097 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>-Ինձ չեն հետաքրքրեր,— ըսավ Արտակը,— կրնաս քեզ մոտ պահել, եթե կուզես։ Անիկա պահ մը լուռ կանգնեցավ և հետո ըսավ. —Վաղը իրիկուն հանդիպինք իրարու, քեզի ըսելիքներ ունիմ: Հետևյալ օրը, դպրոցեն արձակվելե հետո, Արտակը և Միհրանը բաժնվեցան կոլեջեն դուրս պոռթկացող պատանիներու բազմութենեն։ Արտակը ըսավ Միհրանին. Ինչո՞ւ հեռու կփախիս հայր Սիմոնեն։ Ազնիվ և բարի մարդ Է… մարդ չէ, հրեշտակ է,— ըսավ Արտակը ոգևորությամբ։ — Միայն այն հաջողեցավ իմ թափուր հոգիս լեցնել երկնային իմաստությունով։ Արտակը վերացեր էր անոր աչքերը կփայլեին տենդով։ Միհրանը կարծեց, որ ան խելագարվելու ճամփուն մեջ է։ —Արտա՛կ… — ըսավ սրտագին,— և կուզեր կրկնել իր ընկերոջ գրավաճառ Վենսանի խոսքերը սևազգեստներու լարած զանազան տեսակի որոգայթներու մասին. բայց Արտակը չի թողաց, որ Միհրանը խոսի։ —Պետք Է կրկին կարդալ Ավետարանը,— ըսավ Արտակը: — Կարդալ խորհելով և իմաստավորելով… Անարժան մարդիկ,— ավելցուց ան հուզումով,— խեղաթյուրել են այդ աստվածային գիրքը և մեզ մոլորեցուցեր են։ Հայր Սիմոնը իմ կույր աչքերը բացավ… Ես ի՞նչ Էի որ… մութին մեջ խարխափելով գլուխս կզարնեի մեկ պատին, մյուս պատին… Այն հոգեկան տանջանքը, որ ես ապրած եմ, Միհրան,— ըսավ անիկա հրայրքով,— ոչ ոք չի ապրած։ Ես կնմանեի կույրի մը, որ լույսի գաղափարը ունի՝ առանց լույս տեսած ըլլալու, և իմ ամբողջ Էությունովս կբաղձայի լույսը… Հիմակ իմ առաջ բացված Է լուսեղեն շավիղը, ես աներեր կերթամ այդ ճամփով, և թող պատահի ինչ որ կարող Է պատահիլ… —Արտա՛կ,— գոչեց կրկին Միհրանը։ Անոնք կերթային փողոցներեն, զարնվելով անցորդներուն. ոմանք կծաղրեին, ոմանք կհայհոյեին իրենց։ Թառլա Բաշի հասնելով, անոնք շեղեցան դեպի թրքական գերեզմա-<noinclude></noinclude> 5w034r9uknpip2l2yqmuvg7qykpsiog Էջ:Բարպա Խաչիկ.djvu/377 104 43997 396098 122567 2026-09-16T16:06:39Z LetterBot 3069 (via JWB) 396098 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նատունը, և այնտեղ Արտակը, նստելով շիրմաքարի մը վրա, ըսավ վերացական արտահայտությամբ. —Հիմակ ես իմ սրտիս վրա գրկած կպահեմ իմ ճշմարտությունը, ատիկա իմ գանձս է, իմ անսպառ հարստությունս… որքան այդ հարստութենեն բաշխեմ ուրիշներուն, այնքան իմ գանձս կաճի… և ոչ ոք կարող է ան խլել ինձմե… Միհրան, ես պիտի ուզեի քե՛զ հետ քալել այդ լուսեղեն շավիղեն… դուն արժանի ես այդ շնորհքին։ Միհրանը ձեռքը դրավ Արտակի տենդոտ ձեռքին վրա և ուզեց սփոփել իր ընկերը։ Միհրանը համոզված էր, որ Արտակը հիվանդ է և կզառանցե: Ուզեց անոր ընկերանալ մինչև տուն, և սկսավ խոսիլ Արտակի հետ քաղցրությամբ և համոզիչ կերպով, ինչպես կխոսին հիվանդ երեխայի հետ։ Բայց Արտակը չէր լսեր և չէր անդրադառնար Միհրանի ո՛չ խոսքերուն և ոչ ալ վարմունքին։ —Հայր Սիմոնը ըսավ,— ավելցուց Արտակը,— որ ուղիղ քալելու համար այդ լուսավոր շավիղեն, պետք է որ մեր աչքերուն երկու կողմերը ծածկենք, ինչպես կընեն ձիերուն, որպեսզի ո՛չ զբաղինք ուրիշ բանով և ոչ ալ սայթաքինք, այլ ուղիղ երթանք դեպի մեր գերագույն նպատակը, դեպի աստված… Աստված չի կա,— գոչեք Միհրանը՝ ինքզինքմեն դուրս ելած,— աստված չի կա, սո՛ւտ է, Արտա՛կ, սուտ է և խաբեություն: ԵՎ անիկա սկսավ հեկեկալով լալ։ Միհրանի ջիղերը լարված էին, և անիկա խորապես կգթար Արտակին։ Կզգար, որ անիկա խրված է ճահիճի մը մեջ և ինքր անզոր է դուրս բերելու իր ընկերը այդ աղետեն: Այդ դեպքեն հետո Միհրանը ավելի ամրացավ իր կարծիրներուն մեջ։ Ան հասկցավ նաև, որ ինքը առանձին պիտի գտներ իր ճամփան։ Բալկանյան պատերազմի սկղբին անիկա վճռեց, իր դատողությամբ, որ պատերազմը անիմաստ վայրագություն Է, որ միայն վնաս կբերե երկու կողմերուն ալ անխտիր։ Անիկա ամփոփվեցավ ինքն իր մեջ և ոչ ոքի չէր հայտներ իր մտածումները։ Անիկա գաղտնապես<noinclude></noinclude> md2wrr522avey53wgxfu2w6zd23c61l Էջ:Բարպա Խաչիկ.djvu/404 104 43999 396125 122568 2026-09-16T16:07:29Z LetterBot 3069 (via JWB) 396125 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ետևեն կուգար, կից մը տվավ անոր և բերանը ծամածռելով սևացած ատամներուն վրա, գոչեց. —Հայդե՛… Միհրանը, ոստիկաններուն վերին հարկը եղած միջոցին, սողոսկեր էր սանդուղներեն, մտեր էր պարտեզ և ցանկապատերե մագլցելով անցեր էր ետևի փողոցները։ Անոր նպատակն էր երթալ Նահատը գտնել և ճար մը որոնել փրկելու համար մորեղբայրը։ Մյուս ընկերները չի կային։ Ռահմին Ղարդանելի ճակատն էր, Ռեմզին՝ Գելիպոլու, իսկ Տիրանը՝ բուլգար ձևանալով, բուլգար ընտանիքի մը հետ անցեր էր սահմանը։ Նահատը կրկին հիվանգացեր էր և արյուն կփսխեր։ Երկու երիտասարդները իրարու վիզ նետվեցան և ուրիշ բան չի կրցան ընել, այլ միայն հեկեկալով լալ՝ իրենց ուժերը գերազանցող աղետին առաջ։ ⁂ Ինտերալին դրոշակը կրող շոգենավը կանգնած Էր Դարդանելի առաջ։ Գիշեր Էր, և վերջին քառորդին մեջ եղող լուսնի մահիկը նոր կբարձրանար հորիզոնին վրա։ Նեղուցին խաղաղ և կանանչորակ ջուրերը, որոնցմե դուրս կկարկառեին, բռունցքներու պես, ընկղմած զրահավորներու մասեր, հազիվ թե լույս կստանային աստղազարդ երկինքեն, բայց անոնց լույծ և հարաշարժ տարածության վրա կերևային տափակ և լեզվաձև թերակղզիներու մթին գիծերը, որոնք միևնույն ատեն անվրդով խաղաղություն և տեսակ մը հուսահատություն կներշնչեին։ Շոգենավը, որ ավստրիացիներեն գրավված պատերազմական ավար Էր, այն փոքր փոխադրանավերեն Էր, որոնց մեջ հազիվ թե երկու կամ երեք խցիկներ կըլլան։ Բայց այդ փոքր նավը խճողված Էր ճամփորդներով, որոնք Կիլիկիո և Սուրիո ափերեն Կ. Պոլիս եկող գաղթականներ Էին։ Անոնք բոլորն ալ բնիկ թուրքիացի Էին, բայց օտար դարձեր Էին իրենք երկրին մեջ։ Անոնք ամենքն ալ պատերազմի զոհեր Էին:<noinclude></noinclude> iau80ioy94h6h7ofgwmi0wzbd2k5017 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/431 104 44000 396153 122569 2026-09-16T16:08:17Z LetterBot 3069 (via JWB) 396153 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կվախնամ… այնքան վայրենի ու կոպիտ են, որ չես կրնար երեակայել. Ալբերը կըսե կոր, անգլիացիները այդպես չեն իրենց ընտանիքներու մեջ, իրենց կիներու հետ, բայց այստեղ գաղութ Է անոնց համար: —Ո՞վ Է Ալբերը,— ըսավ Միհրանը խոժոռելով։ —Օ՜հ, շատ ազնիվ երիտասարդ Է, բրըտոն Է, սև մազերով, կապույտ աչքերով, նավային սպա Է… իմ կավալերս է,— ըսավ Մաննիկը, գլուխը բարձրացնելով և չարաճճի ակնարկ մը ուղղելով Միհրանին։ Միհրանը ոտքի ելավ։ Մաննիկը զարմացավ։ —Ո՞ւր այդպես, Միհրա՛ն,— ըսավ ան։ —Գնա քու կավալերդ գտիր,— ըսավ Միհրանը հանկարծակի։ Մաննիկը ապշած մնաց և խորապես ազդվեցավ Միհրանի քինոտ վարմունքեն։ Հետո անոր շրթները ուռեցան դողդղալեն, և սկսավ հեկեկալով լալ։ Թեյարանի մյուս հաճախորդները կդիտեին այս տարօրինակ տեսարանը։ Մաննիկը, դեմքը ծածկած թաշկինակին մեջ, կուլար երեխայի նման, Միհրանը դեմը նստեցավ կրկին և ակնապիշ կնայեր հեռուն, չի գիտնալով ինչպես վերջ դնել Մաննիկի արցունքներուն։ Անիկա կուզեր Մաննիկի սիրտը առնել, քաղցր խոսքեր ընել, բայց եղանակը չէր գտներ։ Վերջապես, Մաննիկր՝ առանց դեմքր բանալու և առանց ուշադրություն ընելու, որ ուրիշները կլսեն իր խոսքերը, ըսավ հեծկլտալով. —Դուն ալ չար ես, մամաս ալ չար է, դուք ինձի բնավ չեք մեղքնար… Մամաս կըսե, թե հիմար եմ… եթե հիմար չըլլայի, սպայի մը հետ կամուսնանայի և կփրկվեինք… Բայց այդ սպաները չեն ուզեր ամուսնանալ դրամօժիտ չունեցող աղջկան հետ, հասկցեք վերջապես…— և Մաննիկը մեկ ոտքը զարկավ գետին, շարունակեց. —Հիմարը ե՞ս եմ, թե դուք… հանցանքը որո՞ւնն Է, որ մենք այս վիճակին մեջ ինկանք… մամաս չէ՞ր, որ կարծեց, թե Արտակը պիտի ամուսնանա ինձ հետ, և մեր վերջին ապավենը, մեր տունը, թողաց Զարեհ Էֆենդիին անունին… Ինչո՞ւ ինձի այս վիճակին մեջ դրիք, հիմակ ալ կըսեք, թե հի֊<noinclude></noinclude> egrs6t0tsft9op2w70jdoiiv0spekry Էջ:Բարպա Խաչիկ.djvu/166 104 44149 395915 105488 2026-09-16T16:00:06Z LetterBot 3069 (via JWB) 395915 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>համար իրենց աղջկան ֆիզիկական թերությունը։ Եվ ահա ճիշտ այդ տունն էր, որ խնդրո առարկա կդառնար։ Զարեհ էֆենդին մեծ սիրալիրությամբ ընդունեց Սմբատը։ Մեծ կղզիի տունը հրավիրեց Սմբատը կնոջը և «սիրասուն» աղջկանը հետ, ուր և մնացին մեկ շաբաթ։ Զարեհ էֆենդին, լսելով Սմբատի խնդրին հանգամանքները, խորհուրդ տվավ Սմբատին առայժմ ձգձգել գործը։ — Ո՛չ այո ըսե, ոչ ալ՝ ոչ, բայց այնպես մը ձևացուր, որ մտածելե հետո կրնաս համաձայնիլ։ Թող չի հուսահատին, այդ է կարևորը։ Հետո այնպես ըրե, որ կարծես թե լեզվիդ տակը բան մը կա, բայց չես ուզեր կոր ըսել։ Ես իմ միտքս ունիմ, քանի մը օրեն քեզի կըսեմ։ Առայժմ կարևորը այն է, որ հակառակ կողմը քնացնենք։ Քանի մը շաբաթ հետո, որու միջոցին Զարեհ էֆենդին ոչ միայն այցելեր էր խնդրո առարկա տունը, այլև տեղեկություններ ստացեր էր տանը արժեքին և բերած հասույթին վրա, ինչպես նաև զանազան հնարքներով անուղղակի հարաբերության մեջ մտեր էր մյուս ժառանգորդներուն հետ։ Սմբատին առաջարկեց հետևյալ հնարամտությունը. — Այնպես համարե, որ երեք—չորս տարիե ի վեր քեզի փոխ դրամ կուտամ կոր, իբր երաշխավորություն ընդունելով քու տունդ։ — Բայց ատիկա անհնար է,— ըսավ Սմբատը,— քանի որ ես օրինական իրավունք չունիմ որևէ պարտամուրհակ ստորագրելու իմ տանս վրա և արդեն ալ, մորեղբայրներուս մահեն հետո, զգուշացեր եմ ստորագրության առիթներե։ — Սպասե՛, սպասե՛,— ըսավ Զարեհ էֆենդին,— այդ բոլորը ոչ մեկ կարևորություն չունի։ Այստեղ Թուրքիա է, անհնարին բան չի կա։ Ես արդեն խոսեր եմ որու որ պետք է։ Մենք պարտամուրհակները կպատրաստենք և ոչ միայն չորս տարիե ի վեր զանազան թվականներու կվերագրենք, այլև վավերացնել կուտանք։ Ինձի Զարեհ կըսեն, ես ամեն բան մտածեր եմ։ — Բայց ատիկա խարդախություն կըլլա։ — Դուն ի՞նչ կըսես կոր, Սմբա՛տ,— ըսավ Զարեհ էֆենդին արհամարհանքով,— խարդախությունը ո՞րն է, երբ քու<noinclude></noinclude> rfdm9uy7mu7y6ir92hsms88i7czza93 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/170 104 45179 395917 108485 2026-09-16T16:00:15Z LetterBot 3069 (via JWB) 395917 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>տունը դարձնել Մաննիկին վրա, ձևականություն, որ, անշուշտ, շուտով կկատարեին։ Բայց քանի մը օր ետքը, երբ տիկին Զարուհին ակնարկեր էր իր ստացած փոխադրամներուն— դարձյալ դրամի պետք ուներ,— Ճիզվիտը պատասխաներ էր անփութությամբ. — Հոգյա՜կս, ի՜նչ դրամի հաշիվ կրնա ըլլալ մեր մեջ․․․ Եվ այս փակեր էր իրենց մեջ որևէ խոսակցություն հաշիվներու մասին։ Այլ սակայն, տիկին Զարուհիին անշահախնդրության գլխավոր պատճառը այն հեռանկարն էր, որ Մաննիկը կամուսնանա Արտակին հետ։ Այդ ծրագիրը իրագործելու համար պետք էր, որ երկու պատանիները իրարու մոտ ըլլային։ Երբ տիկին Զարուհին իր աղջկանը հետ կերթար Զարեհ էֆենդիին տունը, կհանդիպեր սառուցյալ քաղաքավարության։ Թե՛ տիկին Մաքրինեն և թե՛ զավակները վաղուց լսած էին Զարեհ էֆենդիի և տիկին Զարուհիի մեջ եղած մտերմական հարաբերություններու մասին։ Տիկին Մաքրինեն, իբրև կին, բոլորովին անտարբեր էր, թե իր ամուսինը որու հետ է, բայց չէր կրնար հանդուրժել այն տարբեր հովին, որ տիկին Զարուհին իրեն հետ կմտցներ տան մեջ, և, մանավանդ, այն համարձակություններուն, որ ամուսինը կստանար, երբ տիկին Զարուհին այնտեղ էր և որոնցմով կխախտեր տանը կարգուսարքը։ Բերայի մեջ տիկին Զարուհին կըներ կարճ այցելություններ, բայց ամառը շաբաթներով կմնար Մեծ կղզիի ամառանոցը, և «տունը կկենդանանար»։ Նոր մարդիկ կուգային այցելության։ Տիկին Զարուհին, ի պահանջել հարկին, կմտներ խոհանոց՝ իր կամ Զարեհ էֆենդիին փափագած մեկ կերակուրը կամ անուշեղենը եփելու. կվիճեր ծառայողներու հետ կկատակեր Արուսյակի և Արտակի հետ, կհրամայեր Զարեհ էֆենդիին և տիկին Մաքրինեին հետ կվերաբերվեր, ինչպես եթե գոյություն չունենար, որովհետև անոր կյանքին մեջ մտնելու որևէ ծերպ չէր գտներ։ Մաննիկը հազիվ տասնմեկ տարեկան էր, երբ մայրը հայտնեց իրեն Արտակի հետ ամուսնանալու հեռանկարը: Մաննիկը երեխայական ուրախությամբ, ծափ զարնելով<noinclude></noinclude> 56xo4aqzaqkm8qz5dig26ssis1akyjx Էջ:Բարպա Խաչիկ.djvu/171 104 45182 395918 108487 2026-09-16T16:00:17Z LetterBot 3069 (via JWB) 395918 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>ընդունեց այդ ծրագիրը, բայց մայրը իրեն պատվիրեց զգուշություն և սկսավ խիստ պատվերներով ուղղություն տալ անոր վարմունքին։ Զարեհ էֆենդին շատ լավ գիտեր, որ Արտակը չէր կարող քաղցր ըլլալ Մաննիկի հետ, բայց այդ չէր, որ զինքը կմտահոգեր։ Խնդիրն այն էր, որ տիկին Զարուհին իր կողմեն նշմարեր էր Արտակի անհաղթելի ցրտությունը և Զարեհ էֆենդիին հետ սրտաբաց խոսելով՝ որոշեր էր այլևս իր աղջկան մեջ չսնուցանել զգացում մը, որ փոխադարձ չըլլալուն, կրնար աղետաբեր ըլլալ աղջկանը համար։ Լուսնյակ գիշեր մը, երբ ամենքը քնած էին, Զարեհ էֆենդին և տիկին Զարուհին մինչև ուշ ատեն մնացին պարտեզի սեղանին շուրջ և խոսակցեցան։ Անգամ մը ևս Բերայի տան չարաբաստիկ խնդիրը եկավ հրապարակ։ Տիկին Զարուհին քաշվելով, բայց վճռականապես խոսեցավ այդ մասին։ Մաննիկի միակ հարստությունը, անոր ապագայի գրավականը այդ տունն էր և ինքը, իբր մայր, չէր կրնար անփույթ ըլլալ աղջկանը շահերուն։ Զարեհ էֆենդին ըսավ. — Ի՜նչ ըսել է, դուն Մաննիկին մայրն ես, ես ալ սեպե թե հայրն եմ. անոր շահերը մեր երկուքիս համար ալ նվիրական են. անշուշտ ձևականություն մը կա կատարելիք, այդ տունը պետք է փոխանցենք Մաննիկի անվան, այդ կընենք։ Բայց Զարեհ էֆենդին կավելցներ, թե ինքը դեռ չէ հրաժարած Մաննիկը ամուսնացնելու Արտակին հետ։ Դեռ շատ փոքր էին, և Արտակը ոչ միայն մորը ազդեցության տակ էր, այլև կապված էր Արուսյակին։ Եթե օր մը Արուսյակը ամուսնանար, Արտակը, բնականաբար, Մաննիկին պիտի ապավիներ, իբր քույր անշուշտ, բայց վերջապես քույրը չէր, երիտասարդական զգացումները մնացածը կընեին և, ինչ որ կարևոր էր, այլևս անբաժան կմնային։ — Առանց քեզի,— ըսավ Զարեհ էֆենդին,— կյանք չի կա ինձ համար։ Աս տանը մեջ ապրողը միևնույնն է, որ ողջ-ողջ գերեզման մտնա։ Հետևյալ առտուն Զարեհ էֆենդին, սուրճը խմելե հետո տիկին Զարուհիին հետ առանձնանալով, հայտնեց անոր. — Դուն այլևս Մաննիկին հետ մեր տունը կմնաս։<noinclude></noinclude> 6lbzwuway9epie9ugh0yswofxdqmo95 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/172 104 45187 395919 108488 2026-09-16T16:00:18Z LetterBot 3069 (via JWB) 395919 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>— Հապա Մաքրինե՞ն․․․— առարկեց տիկին Զարուհին։ — Կուզե համաձայնի, կուզե չհամաձայնի,— ըսավ Զարեհ էֆենդին,— ես եմ տանը տերը։ Այսօր իսկ կհայտնեմ իրեն։ Աղեկ կըլլա, Զարուհի՛, աղեկ կըլլա, Մաննիկը պետք է միշտ Արտակի աչքին տակ ըլլա։ Տիկին Զարուհին, քիչ մը թեթևամիտ, հրապուրված Զարեհ էֆենդիին տունը տեղավորվելու հեռանկարեն, ուր կմտածեր, թե իսկական տանտիրուհին ինքը պիտի ըլլար, չի խորհեցավ, որ այդ կարգադրությամբ անգամ մըն ալ կհետաձգվեր Բերայի տան մասին կատարվելիք ձևականությունը, առանց հաշվելու, որ Զարեհ էֆենդին այլևս վարձքերը չէր հանձներ տիկին Զարուհիին։ Տիկին Մաքրինեն բուռն կերպով դիմադրեց, բայց այս անգամ հանդիպեցավ նույնքան վճռական որոշման։ Այր ու կին նույնիսկ ծանր խոսքեր փոխանակեցին իրար հետ: — Կամ ես, կամ ան,— ըսավ տիկին Մաքրինեն,— պետք է ընտրես։ — Իմ ընտրությունս ըրած եմ,— պատասխանեց Զարեհ էֆենդին։ — Ուրեմն, ինձ կմնա տունեն հեռանալ։ — Ինչպես որ կուզես, ճամփան բաց է։ Տիկին Մաքրինեն չհեռացավ տանեն, երթալիք տեղ չուներ, հայրը և մորեղբայրը շատոնց մեռած էին, և հետո հազար արգելքներ կային. զավակները, անոնց ընկերական դիրքը, նյութական խնդիրներ և այլն։ Մաքրինեի բոլոր ունեցածը ամուսնույն գործին մեջ էր, անոր ձեռքն էր։ Այդ բոլորը շատ լավ հաշվեր էր Զարեհ էֆենդին, և տիկին Մաքրինեն մնաց՝ կուլ տալով իր արժանապատվության վիրավորանքը, ավելի առանձնանալով իր սենյակը, հեռանալով նույնիսկ իր զավակներեն, որոնք ոչ միայն ժամանակի ընթացքին հաշտվեր էին կացության հետ, այլև որոշ հատկություններ կգտնեին տիկին Զարուհիի մոտ, որոնք իրական էին, և վերջապես, իրենց բարոյական շահերը կանջատեին իրենց ծնողներու շահերեն։ Այն տարին, ամառանոցային եղանակեն հետո, տիկին Զարուհին իր աղջկանը հետ փոխադրվեցավ Զարեհ էֆենդիի<noinclude></noinclude> jpx2gttws74k1apugz713vsqgcoa1s4 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/173 104 45189 395920 108489 2026-09-16T16:00:20Z LetterBot 3069 (via JWB) 395920 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>Բերայի տունը և անմիջապես իր հետ ուրախ կյանքը սկսավ այնտեղ։ Բացի գործի հյուրերը, ամեն իրիկուն կհավաքվեին, թղթախաղի սեղանը իր հաճախորդները ուներ, երիտասարդներ և երիտասարդուհիներ կզբաղեին երաժշտությամբ, պարտիներ կկազմակերպեին, ջոջ տիկիններ կբերեին Բերայի բամբասանքները, իսկ տիկին Զարուհին կորոներ և կգտներ զանազան վայրերու մեջ հանդիպած և հյուրասիրած կառավարական և այլ պաշտոնյաները։ Տանը իսկական բնակիչները դարձեր էին Զարեհ էֆենդին և տիկին Զարուհին, որովհետև տիկին Մաքրինեի համար կըսեին, թե միշտ հիվանդ է, Արուսյակը դարձեր էր ա՛լ ավելի անտարբեր, իսկ Արտակը կձգտեր մոտենալ մորը՝ առանց հաջողելու, որովհետև տիկին Մաքրինեի արձանային անայլայլությամբ դեմքը հազիվ թե գույն և շարժում կստանար, երբ կընդուներ Ժակի այցելությունը, որը հետզհետե կդառնար հազվադեպ: <center> </center> Ահա այդ պայմաններու մեջ է, որ ներկայացեր էր Գևորգ Կյուլենցի թեկնածությունը։ Արտակը և մայրը անմիջապես դեմ եղեր էին, բայց անոնք իրենց կարգին զինաթափ կըլլային Արուսյակի կրավորականության առաջ։ Մինչդեռ տիկին Զարուհին և Զարեհ էֆենդին ամեն ջանք կընեին ի կատար ածելու այդ ամուսնությունը, որուն մեջ երկուքն ալ իրենց տարբեր շահերը ունեին: Արտակը կթուլացներ իր դիմադրությունը, որովհետև անիկա իր կարգին մտեր էր երիտասարդական տագնապի շրջանի մեջ, որը հաջորդաբար կարտահայտվեր տարբեր ձևերով։ Տասնվեց տարեկանին Արտակը, իր ինքնուրույնությունը, իր անհատական անկախությունը ավելի հաստատելու համար, կապեր ունեցավ ուրիշ աշխարհական դպրոցներ հաճախող պատանիներու հետ։ Այդ հարաբերություններու մեջ Արտակի ստացած դաստիարակությամբ բնություն դարձած սովորությունները կհանդիպեին անգիտակից կոպտություններու, հաճախ Արտակը արյունելու աստիճան կվիրավորվեր այդ ռամիկ տղոց խոսելու, վարվելու, բայց մանավանդ<noinclude></noinclude> 4fot09l4k915hsdpdqf60y7gfcf5558 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/174 104 45190 395921 108491 2026-09-16T16:00:21Z LetterBot 3069 (via JWB) 395921 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>ուտելու ձևեր են։ Անոր նրբացած ճաշակը կենթարկվեր բիրտ հարվածներու, բայց անիկա կամքի ուժով կհաղթահարեր իր կրած տհաճ զգացումները։ Անիկա չէր կարող, մանավանդ, հանդուրժել սեռական զգացումի պոռթկումներու, որ անցնող որևէ աղջիկ հառաջ կբերեր այդ պարզ և առողջ տղոց մեջ և որը կարտահայտեին երբեմն գռեհկորեն, իրարմե քաշվելու պատճառ մը չունենալով։ Անիկա մեղմորեն կմերժեր կարդալ ֆրանսերեն պոռնկագրական գիրքերը (գլխավորապես՝ Պոլ դը Կոկի գիրքերը) որ այդ տղաքը կկարդային իրարու ձեռքե խլելով։ Բայց Արտակը մեծ ախորժակով կարդացեր էր, գաղտնապես, Բյուխների «Ուժը և նյութը» գիրքը, որ կեդրոնականցիներու հավատո հանգանակն էր։ Արտակը կատեր իր հայրը և կատեր ու կարհամարհեր բոլոր այն մարդիկը, որ իր հորը համարումը կվայելեին, և, ընդհակառակը, կմեծարեր անոնք, որոնք կանտեսվեին իր հորը կողմե։ Արտակը, որ հաճախ անձնատուր եղեր էր կրոնական միստիկականության, այժմ դարձեր էր կատաղի անաստված։ Չէր ուզեր, չէր կրնար հավատալ այն բոլորին, որոնց հայրը և ֆրերները կհավատային կամ հավատալ կձևացնեին, բայց պարտադիր ձևականությունները կկատարեր, ոչ թե որովհետև չէր համարձակեր բացեիբաց արտահայտել իր համոզումները, այլ որովհետև շատ փոքր հասակե սորված էր ճկիլ պատշաճության օրենքներու, որոնց դեմ մեղանչելը ավելի անհաղթելի բան էր իր մեջ, քան թե «արտառոց» գաղափարներ հայտնելը, ինչպես կորակեր Զարեհ էֆենդին իր տղուն խոսքերը։ Անիկա կտանջվեր իր մտորումներով և որևէ ելք չէր գտներ։ Դեռ փոքր հասակեն այդ անհանգստությունը բույն դրեր էր իր մեջ, բայց անիկա այնքան անորոշ բան էր, որ ոչ ոքի չէր խոսած այդ մասին, կարծես թակարդը ինկած թռչուն մըն էր, որ թևերը կթափահարեր և զուր կճգներ դուրս գալ զինքը բանտարկող ոլորտեն։ Անիկա դեռ չէր ունեցեր այն պատանեկան զգացումները, որոնցմով, ընդհանրապես, նորահաս երիտասարդ մը կսպառե իր ներքին անորոշ խռովքները։ Արտակը դեռ ոչ մեկ աղջկան վրա ուշադրություն չէր դարձուցեր և կկարծեր, թե այդ այն պատճառով է, որ միտքը<noinclude></noinclude> ndwdn3r5uj8higoyewwiqa97ccizmno Էջ:Բարպա Խաչիկ.djvu/175 104 45191 395922 108492 2026-09-16T16:00:23Z LetterBot 3069 (via JWB) 395922 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>զբաղած է տանջող մտածումներով։ Անիկա կկարծեր, թե ինքը կոչված է դեր մը կատարելու, բայց ի՞նչ դեր, ի՞նչ նպատակի համար, չէր կարող բնորոշել։ Այդ անծանոթ և անորոշ դերին պատրաստ ըլլալու համար Արտակը կուզեր ինքզինքը կատարելագործել։ Անիկա իր մեջ կզսպեր բոլոր ախորժակները։ Երբեմն, առանց պատճառի, ինքզինքը կզրկեր սիրած մեկ կերակուրեն կամ անուշեղենեն։ Կորոշեր ամեն առտու լուսաբացին ելլել անկողնեն, ամառ, ձմեռ պաղ ջուրով լվացվիլ երկայն ճամփաներ քալելով երթալ, ինքզինքը ենթարկել ամեն կարգի արվեստական զրկանքներու, ձմեռվան ցուրտին բալթոն հանել, ամառը կիզիչ արևին տակ գլխաբաց մնալ, կատարել ֆիզիկական սև աշխատանք՝ փայտ կտրել, բեռ կրել, բայց այդ ճիգերուն կհաջորդեին մեղկության և ծուլության շրջաններ։ Միջոց մը մտադիր էր վերին աստիճանի պարզությամբ հագվիլ. տարված էր նվաստանալու ուրիշներու առաջ, ինքզինքը ամբաստանելու կարծեցյալ հանցանքներով և մոլություններով. սենյակը մերկացուցեր էր բոլոր ավելորդ համարած իրերեն, ընտանեկան սեղանին շուրջ կարծես փուշերու վրա էր և հազիվ կդիպչեր կերակուրներուն, և երբ հյուրեր կուգային, կքաշվեր իր սենյակը, ուր ընելիք չուներ և ամբողջ էությունովը կտառապեր՝ լսելով տանը մեջ ուրախ ձայներ և երաժշտություն: Անիկա իր կատարելագործման միջոցները փնտրելով, դարձեր էր բանջարակեր, կխորշեր միսեն և անգթություն կհամարեր կենդանիները սպանել լափելու համար։ Բայց այդ բոլոր միջոցները չէին հանգստացներ զինքը։ Անիկա ֆիզիկապես քաջառողջ էր, և ոչ ոք կանդրադառնար, որ այդ արևի պես պայծառ դեմքով խարտյաշ տղան անընդհատ կտառապեր ի խնդիր իդեալական կատարելության մը, որը, գոնե մասամբ, չէր կարողանար իրականացնել նույնիսկ իր անհատին մեջ։ Անիկա փորձեց մոտենալ խոնարհ և հասարակ մարդկանց, և այդպիսիները իր անմիջական շրջապատին մեջ խոհարարն էր և սպասուհիները։ Բայց հնարքը չի կար անոնց հետ լեզու գտնելու։ Արտակի մտերմության ձգտումը կասկած ներշնչեց խոհարարին, որուն<noinclude></noinclude> aden40x7k8dhx157jbz8t4o3sart56w Էջ:Բարպա Խաչիկ.djvu/176 104 45193 395923 108504 2026-09-16T16:00:24Z LetterBot 3069 (via JWB) 395923 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>խիղճը բեռնավորված էր մանր-մունր գողություններով, իսկ սպասուհիները բոլորովին տարբեր և սովորական նպատակներ վերագրեցին տանտիրոջ տղուն և նույնիսկ կոպիտ անհամբերություններ ցույց տվին, կարծելով, թե պատանիին վերապահումները հետևանք են անփորձության։ Անիկա կուզեր հիանալու, սքանչանալու առարկա կամ առիթ մը քտնել և իր շուրջը կգտներ միայն անասնական կիրքեր, տգեղություն, կեղծիք, գռեհկություն․․․ Ի՞նչ ընել, ինչպե՞ս ընել․․․ Իր դպրոցի անմիջական ընկերները չէին կարող զինքը հասկնալ, և անոնց նպատակները և ձգտումները ըլլալով որոշ և գործնական, կվիրավորեին Արտակի եթերային դյուրազգացությունները։ Իսկ ուրիշ դպրոցներու տղաքը, մասնավորապես կեդրոնականցիները, իրեն կխոսեին այնպիսի գործերու մասին, որոնք չէին հաջողած դեռ իր երիթացյալ միտքը բռնել իրենց աքցաններուն մեջ։ Ի՞նչ ընել, ինչպե՞ս ընել․․․ Անիկա կսիրեր իր մայրը, որովհետև կզգար, որ մայրը անկեղծորեն ազատված էր տանը պերճանքին ենթարկվելու հմայքեն և որովհետև կզգար անոր արդար արհամարհանքը իր ատելի հորը նկատմամբ։ Տիկին Զարուհիի համար սկիզբները բաժնելով մորը ատելությունը, հետզհետե ազատագրվեր էր այդ զգացումեն, որովհետև որոշեր էր, բացի իր հայրը, ոչ ոք չատել, նույնիսկ իր անձնական թշնամիները։ Իսկ Արուսյակի նկատմամբ ուներ պաշտպանի զգացումը, որ հետզհետե կթուլանար։ Քույր և եղբայր, ինչպես առաջ, սիրով և հաճույքով կհանդիպեին իրարու, միասին պտույտներ կընեին և կխոսեին անկարևոր նյութերու շուրջ և իրենց հոգիները փակ կպահեին իրարու առաջ։ <center> </center> Երբ սեղանեն ելան, հյուրերը, ինչպես և տնեցիները ցրվեցան տանը և պարտեզին մեջ, բայց Զարեհ էֆենդին առաջարկեց Բարպային երթալ առանձին սեղանին մոտ։<noinclude></noinclude> 6pa9q0oljpm16qlo5iy6eu9v0gsgldq Էջ:Բարպա Խաչիկ.djvu/177 104 45194 395924 108505 2026-09-16T16:00:26Z LetterBot 3069 (via JWB) 395924 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>Հետմիջօրեին ջերմությունը նվաղկոտ կդարձներ ծովը, որ կարծես թե հեշտանքով փռվեր էր՝ ընդունելու համար արևի ճառագայթները։ Հեռուն առագաստավոր նավակ մը, մեկ կողին հակած, կսուրար անծանոթ ուղղությամբ։ Բարպան հոգնած կզգար ինքզինքը և միտքը խառն՝ տեսած և լսած բաներեն։ Անիկա, կարծես, խզվեր էր իր ընտանի աշխարհեն և իր խարիսխեն անջատված նավու պես ենթակա էր տարուբերումներու։ Այսուամենայնիվ, անիկա ողորյա թիկնաթոռին վրա նստելե առաջ ջանք մը ըրավ ինքզինքը ամփոփելու և իր նպատակակետեն չի հեռանալու։ Զարեհ էֆենդին խորհրդավորությամբ հայտնեց Խաչիկին, թե կարևոր բան ուներ ըսելիք։ Բայց տեսնելով Մաննիկը և Միհրանը մայրիներու տակ, ուր անոնք, կզկտած, հասուն կոներեն ինկած պիստաշներ կորոնեին, երկու ձեռքերը միացնելով՝ բացականչեց. — Նայե մեկ մը, Խաչիկ, հիանալի պատկեր է։ Այդ երկու պատանիները ինչպես համակրեցան իրարու։ Է՜հ, անմեղությո՜ւն․․․ ավելի սրտապարար բան կա՞ այս աշխարհիս մեջ։ Խաչի՛կ, ո՞վ գիտե, ի՞նչ է սահմաներ մեզի ապագան։ Հետո, առանց շունչ առնելու, Զարեհ էֆենդին պատմեց իր գաղտնիքը։ Գևորգ Կյուլենցի միջնորդությամբ ֆրանսիական դեսպանատունը հոժարեր էր իր կառքերու նորոգությունը կատարել տալ ասկե ետքը «հայ» աշխատանոցի մեջ, փոխանակ Դրջանին հանձնելու։ — Վաղը առտու քեզի պիտի խոսեի այս մասին, աս աղեկ եղավ։ Ասիկա մեծ պատիվ է,— ըսավ Զարեհ էֆենդին հիացական երևույթով,— մանավանդ որ դեսպանը անձամբ ըսեր է Կյուլենցին — իրարու հետ մտերիմ են, եղբոր պես են,— ավելցուց ճիզվիտը, կարծես ի միջի այլոց,— որ ինքը իմացած է, թե այս քաղաքին հայ աշխատավորները առաջնակարգ են։ Խաչիկը լուռ և մտախոհ կլսեր, բայց այս վերջին խոսքերուն ժպիտ մը փայլեցավ անոր աչքերուն մեջ։ — Իրա՞վ ըսեր է,— հարցուց անիկա։ — Ըսելն ալ խո՜սք է,— բացականչեց Զարեհ էֆենդին՝ երկու բազուկները բարձրացնելով,— դեռ ուրիշ բաներ ալ<noinclude></noinclude> 9ooe9g5z8ewr7xpvc9tusalru852wi1 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/178 104 45195 395925 108624 2026-09-16T16:00:27Z LetterBot 3069 (via JWB) 395925 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>ըսեր է հայ ազգի մասին․․․ ըսեր է, որ եթե այդ տեսակ վարպետներ ըլլային Ֆրանսիայի մեջ․․․ Բարպան խոր հառաչեց և մետաղե տուփը հանելով գրպանեն, սկսավ սիգարեթ մը ոլորել։ Անիկա, կարծես անուշադիր, կդիտեր ծովը, կզգար իր տամուկ քունքերուն վրա զով օդի փայփայանքը և անօրինակ բարօրության զգացում մը կգրավեր իր հոգին: Զարեհ էֆենդիի նայվածքեն չէր վրիպեր Բարպայի դեմքի ամենադույզն արտահայտությունները, և անիկա իր խոսքերը կսեր զգուշությամբ, կարծես վախնալով խորտակել շատ դյուրաբեկ բան մը։ — Հիմակ տե՛ս՝ իմ միտքս ինչ է,— ավելցուց ճիզվիտը՝ մորուքը ցցելով,— թող դեսպանատան կառքը մեյ մը մտնա մեր արհեստանոցը։ Այդքանը բավական է ինձի․․․ Հա՛, իմ միտքս ան է, որ մեր արհեստանոցին մեջ շինենք ճիշտ ու ճիշտ այդ՝ Եվրոպայեն եկած կառքին պես և, եթե կարելի է, ավելի աղվոր կառք մը շինենք և նվիրենք ֆրանսիական դեսպանատան։ Ի՞նչ կըսես, Խաչի՛կ, մեջեն կրնա՞նք ելլել: — Կշինե՛նք,— ըսավ Խաչիկը ինքնավստահ,— կրնանք շինել։ — Ծախքերը ինձմե, աշխատանքը ձեզմե,— ըսավ Զարեհ էֆենդին շտապով և անհանգստությամբ դիտեց Խաչիկի դեմքը։ Ծանր լռություն մը տիրեց։ Փոխնիփոխ Խաչիկին դեմքը կպարզվեր և կկնճռոտեր։ Անոր երկու հոնքերը թառեցան ճակտին վրա և այդպես մնացին։ — Էհ, ի՞նչ կըսես, Խաչի՛կ,— ըսավ Զարեհ էֆենդին։ Խաչիկը լուռ մնաց։ — Ատանկ նվեր մը աղվոր ազդեցություն կգործե,— ըսավ Զարեհ էֆենդին շողոմ լեզվով։— Դեռ իմ ականջիս ուրիշ բաներ հասեր են։ Բարձր տեղե կհետաքրքրվին կոր մեզմով, մեր ազգով։ Երբ տեսնեն, թե մեր արհեստավորները ինչ տեսակ գործ ընելու կարող են, հարկավ թե մեր ազգին պատիվը կբարձրանա․․․ — Ամենեն առաջ Ապոստոլին խնդիրը կարգադրելու է,— ըսավ Խաչիկը հանկարծակի։<noinclude></noinclude> b9orfh35xgclgt4hiw985uqkom6jn2f Էջ:Բարպա Խաչիկ.djvu/179 104 45196 395926 108625 2026-09-16T16:00:29Z LetterBot 3069 (via JWB) 395926 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>— Է՜հ, ես ինչ կըսեմ, դուն ինչ կըսես,— պատասխանեց Զարեհը սրտնեղած։ — Մեր տղաքը,— պնդեց Խաչիկը քայլ մը անգամ չեն առներ, մինչև այդ խնդիրը չի կարգադրվի։ Ինձի բոշ տեղը չէ, որ հոս ղրկեր են, ես անոնց պատասխան պիտի տամ: — Ո՞վ հակառակ է,— ըսավ Զարեհ էֆենդին շեշտը փոխելով,— ես ամենեն առաջ ըսի, որ դուք հանգանակություն ըրեք, ես ալ իմովսանն կմասնակցիմ, սրտես բրդածը կուտամ։ — Սրտե բրդածով բան չըլլար,— ըսավ Խաչիկը,— մերիններուն ըսածը ուրիշ բան է։ — Աղե՛կ,— ըսավ Զարեհ էֆենդին, կարծես համակերպած,— դուք որոշեցեք, ես կուտամ, ասկից ավելին կրնա՞մ ըսել։ Բարպան երկու կրակի մեջ մնաց։ Ի՞նչչափ կարելի էր հավատալ Զարեհին, և մյուս կողմանե՝ ճիզվիտին այդ խոստումը, եթե նույնիսկ իրական ըլլար, կհամապատասխանե՞ր Վասիլի ծրագրին, որ այս անգամ ինքն ալ որդեգրեր էր։ Իսկ իր ընկերները չի՞ պիտի մեղադրեին զինքը, որ այդպիսի հազվադեպ առիթ մը փախցուցեր էր՝ ցույց տալու ֆրանսիացիներու իրենց ճարտարությունը, իրենց հյուները: — Աղե՛կ,— ըսավ Բարպան մտախոհ,— մեյ մը ընկերներուս հետ խոսիմ, հետո պատասխան կուտամ։ — Խոսիլը ո՞րն է,— հարեց Զարեհ էֆենդին՝ ընդոստ շարժում մը ընելով,— նախ որ ասիկա մեր մեջ եղած խոսակցություն մըն է, ասիկա մրցումի խնդիր է, Խաչի՛կ, իմ պատիվս, իմ գաղտնիքս քու ձեռքդ է։ Գործի մեջ բարեկամություն չի կա։ Ես իմ բոլոր քարտերս բացի քու առաջ, քեզի հետ վարվեցա, ինչպես սրտակից և շահակից մարդու հետ, ի՞նչ պիտի ըսես մյուսներուն։ Անոնք պետք չէ բան իմանան, չէ՛, չեղավ, Խաչի՛կ, դուն պետք է որ քու անձնական ազդեցությունովդ համոզես քու ընկերներդ։ Արդեն,— ըսավ ան, պահ մը լռութենե հետո,— համոզելիք բան մըն ալ չի կա, այդ անիծյալ Ապոստոլին համար կուզեին որ դրամ տամ, խոստացա, չափն ալ դուք կորոշեք, ըսի, ձեզի<noinclude></noinclude> gp8y9vzd6jcbpz77xfxbbshhdt4im3u Էջ:Բարպա Խաչիկ.djvu/181 104 45198 395927 108627 2026-09-16T16:00:34Z LetterBot 3069 (via JWB) 395927 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>ընկերուհիին անիկա ֆեսը հաներ էր գլխեն և կճմռթկեր մյուս ձեռքին մեջ։ Անոնք շատ մտերմացած կերևեին իրաբու հետ, որովհետև անվերջ Մաննիկը կշատախոսեր և կխնդար։ — Ճաշեն առաջ,— ըսավ Զարեհ էֆենդին Խաչիկին,— սիրտս նեղված էր, էվել֊պակաս խոսքեր ըսի։ Վասիլը քիչ մը տաք գլուխ է, գեշ տղա չէ, բայց վերջապես Դըրջանն ալ հույն է, ան ալ հույն է։ — Վասիլը հույն, հայ, այդպես բաներ չգիտեր,— ըսավ Բարպան համոզված։ — Չեմ ուզեր քեզ հակաճառել,— պատասխանեց Զարեհը,— բայց կհասկնա՞ս, որ եթե մեր արհեստավորները Վասիլին ականջ կախեն և գործը թողուն, մեյ մը լավ մտածե, ֆրանսական դեսպանատան կառքը ո՞ւր պիտի նորոգվի, Դըրջանին արհեստանոցը, այնպես չէ՞, ուրեմն հետևությո՞ւն․․․ Խաչիկը պահ մը դանդաղեցուց քայլերը և երկայն ու ցավագին նայվածք մը ուղղեց Զարեհին։ Անհարկի և սուր ցավ մը, կարծես ասեղի պես, մտավ Խաչիկի ուղեղին մեջ։ Զարեհ էֆենդին որսաց այդ նայվածքը և այլևս չուզեց խոսիլ։ Անիկա զգաց, որ ստացեր էր, ինչ որ կփափագեր, կասկած մտցնել Խաչիկի անվերապահ բարեկամության մեջ Վասիլի նկատմամբ․․․ Երբ նավամատույց հասան, այնտեղ կանգ առած շոգենավը սկսավ հևալ։ Ցանցառ ճամփորդներ, այդ ժամուն՝ մեծ մասամբ հայթայթիչներ և ծառաներ, կդեգերեին հրապարակի վրա և մեկ֊մեկ կանցնեին կամրջակը, շոգենավ կմտնեին՝ տեղ գրավելու համար։ Այն միջոցին, որ Խաչիկը տոմսակները գնելով, Միհրանի հետ կպատրաստվեր բարձրանալ կամուրջին վրա, Արտակը հեծանիվով վրա հասավ քամիի պես։ Անիկա իջավ և, մեկ ձեռքով հեծանիվը բռնած, մոտեցավ Խաչիկին և կատարյալ քաղաքավարությամբ ներողություն խնդրեց, որ հյուրերուն տանեն մեկնելու պահուն չէր տեսած և չէր կրցած իր հարգանքը հայտնել։ Ամենքն ալ զարմացած լսեին Արտակի այդ խոսքերը։ Բարպան ժպտուն նայվածքով կդիտեր պատանիին պայծառ դեմքը, մինչ Զարեհ էֆենդին, հանկարծ զգալով Արտակի վարմունքին<noinclude></noinclude> da52r0uzfrriq13oub6ddwehd3bqedy Էջ:Բարպա Խաչիկ.djvu/184 104 45228 395928 108630 2026-09-16T16:00:38Z LetterBot 3069 (via JWB) 395928 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>քաշեին», անզիջող մնային։ Եթե միայն մեկ օր Զարեհի արհեստանոցը փակվեր, դեսպանատան կառքը կմտներ Արիստաքիի արհեստանոցը։ Ոչ միայն Վասիլը և Բարպան, այլև բոլոր արհեստավորները ընդհանրապես անտարբեր էին իրենց գործատերերուն հաջողություններուն և անհաջողություններուն։ Անոնք անխտրաբար կզվարճանային Ճիզվիտի և Դըրջանի մրցակցությունով և իրարու կպատմեին ծիծաղելի դրվագներ։ Ոչ մեկ պատճառ չի կար, ուրեմն, որ հանկարծ Վասիլը որևիցե կերպով մտներ իր տիրոջը տեսակետներուն մեջ։ Բարպան քալելով բարձրացավ Բերայի շիտակ ճամփեն, հետո հանկարծ շեղեցավ և մտավ կողմնակի նեղ փողոց մը, ուր ավստրիական գարեջրատուն մը կար։ Երբեմն կերթար այնտեղ և կիսով չափ գետնափոր և ծխոտ սրահին մեջ կնստեր առանձին անկյուն մը, տակառաձև սեղանի մը առաջ և գարեջուր և խոզի երշիկ կպատվիրեր։ Բարպան կսիրեր դիտել այդ հաստ և կարմիր ծոծրակներով գերմանացիները և ավստրիացիները, որոնք անվերջ կխմեին, կուտեին կամ իրենց ծխամորճը շրթունքին մեկ անկյունը տեղավորած, կծխեին և կխորհրդակցեին։ Այդ նույն տան վերևի հարկերեն մեկուն անշուք մեկ սենյակին մեջ ապրեր և հետո ինզզինքը կախեր էր Եղիա Տեմիրճիպաշյանը։ Բարպան մեկ տող բան չէր կարդացած Տեմիրճիպաշյանի գրածներեն, բայց գիտեր անոր մասին ըսվածները և գիտեր, մանավանդ, որ օտարական կին մը գուրգուրանքով և հոգածությամբ վարվեր էր այդ ամենեն լքված, անհավասարակշիռ գրողին հետ։ Տունը կհամարվեր վատահամբավ, բայց գարեջրատան սրահին մեջ ոչ մեկ կասկածելի բան չի կար։ Երբ Բարպան նստեցավ սեղանի մը առաջ, զգաց, որ իր մտքի շփոթությունը ալ ավելի կշատնար։ Տարտամ հուզում մը կգրավեր իր հոգին և անկայուն կդարձներ իր տրամադրությունը։ Հանկարծ գիտակցեց, որ դժգոհ է ինքզինքմեն, բայց որքան մտածեց, որոշ պատճառը չգտավ այդ դժգոհության։ Անիկա ջանաց վերլուծել ամբողջ օրվան մեջ պատահածները, իր լսած խոսքերը, իր ըսածները, իր կրած<noinclude></noinclude> tah2qjx4nuxmy0pbruwvtqowp0vb29p Էջ:Բարպա Խաչիկ.djvu/185 104 45233 395929 108631 2026-09-16T16:00:40Z LetterBot 3069 (via JWB) 395929 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>տպավորությունները և անկեղծորեն չէր կրնար որևէ մանրամասնություն մը գտնել, որ կարենար հիմնավորել իր դժգոհությունը։ Բայց և իր անցուցած օրվան ամբողջական տպավորությունը տհաճելի էր։ «Ես այդ Ճիզվիտին ճաշը պետք չէր որ ուտեի», մտածեց անիկա։ Բարպան մնաց այդ գարեջրատունը բավական երկար ատեն, հետո դանդաղորեն դեգերեցավ հարևան փողոցներու մեջ և փոխանակ շիտակ ճամփեն ելլելու, անցավ Թարլա բաշիի փողոցը։ Այնտեղ քիչ մը բարձրանալե հետո մտավ երգեցիկ սրճարան մը, ուր մնաց մինչև ուշ ատեն, հետո գնաց գինետուն, լավ մը խմեց և ժամը առավոտյան երկուքը անցած էր, երբ հասավ տուն, հոգնած, միտքը ցրիվ, սրունքները անհաստատ և տրամադիր կռվի բռնվելու առաջին պատահած առիթով։ Վիկտորյան, իր սովորության համեմատ, անքուն նստած էր բազմոցին վրա, բաց պատուհանին առաջ և կսպասեր Բարպային։ Անիկա անմիջապես հասկցավ ամուսնույն վիճակը և առանց բառ մը ըսելու օգնեց անոր, որ հանվի և տեղը պառկի, հակառակ որ շատ բաներ ուներ ըսելիք և անհամբեր էր հայտնելու Բարպային օրվան մեջ պատահածները: Վիկտորյան կճանչնար Բարպային այդ մոլորուն նայվածքը և գիտեր, որ անիկա, ընդհանրապես հանդարտ և մեղմ, կդառնար դյուրագրգիռ, զայրացկոտ և կարող էր ծայրահեղություններ ընել, երբ հազվադեպ կերպով գինովության այդ աստիճանին հասած ըլլար: <center> </center> Երբ Միհրանը Բարպայեն բաժնվելե հետո տուն հասավ, Վիկտորյան անհամբերությամբ հարցուց անոր. — Ո՞ւր է Բարպան։ Վիկտորյան, լսելով, որ Միհրանը չէր գիտեր, թե ո՞ւր պիտի երթար մորեղբայրը և թե անիկա կրնար ուշանալ, հուսահատեցավ։ — Ամբողջ օրը Բարպան հարցուցին, քսան անգամ եկան, գացին,— ըսավ անիկա,— պետք է անպատճառ Բարպան<noinclude></noinclude> brwdtiwpiv72p0efbf6xjl0nyi1r8lo Էջ:Բարպա Խաչիկ.djvu/186 104 45234 395930 108632 2026-09-16T16:00:41Z LetterBot 3069 (via JWB) 395930 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>գտնել: Ատաղձագործ Ղուկասը եկավ և ըսավ, որ ամեն բան տակնուվրա է։ Բայց ոչ Վիկտորյան, ոչ Միհրանը որևէ միջոց չունեին Խաչիկին հետքը գտնելու։ Վերջապես երկուքն ալ մխիթարվեցան այն մտքով, որ, անտարակույս, Բարպան տուն գալե առաջ կհանդիպեր սրճարանները և կտեսներ իր ընկերները։ Հետո Վիկտորյան հայտնեց Միհրանին, աղի արցունք թափելով, որ Ապոստոլը մեռեր էր։ Բժիշկները խորհրդակցեր և եկեր էին այն եզրակացության, որ հիվանդին ամբողջ սրունքը վարակված է փտախտով և թե միայն անմիջապես հիվանդին ոտքը կտրելով կրնային կյանքը փրկել, բայց Ապոստոլին մայրը դեմ եղեր էր։ — Ինչպե՞ս ալ դեմ չըլլար,— կըսեր Վիկտորյան, անծանոթ մորը կարծիքը պաշտպանելով,— քի՞չ եղած է, որ բժիշկները կտրենք ըսած են, ետքն ալ հիվանդը աղեկցած է տունի դեղերով։ Վերջապես, Ապոստոլը հանձնվեր էր հույն բժշկի մը, որուն համար կըսեին, թե հրաշքներվ գործած է, բայց շաբաթ իրիկուն, առավոտյան դեմ, Ապոստոլը մեռեր էր։ — Խեղճը մեռնելու մեջ անգամ բախտ չուներ,— ըսավ Վիկտորյան։— Կիրակի առտվանցով էսնաֆը ցրված էր: Հոս եկան, երբ դուք արդեն գացած էիք։ Հայ և հույն բանվորները դպեր են իրար,— ավելցուց Վիկտորյան պահ մը լռությունե հետո,— օր մը չեղած բան, Միհրա՛ն, ես քանի Բարպան կճանչնամ, օր մը օրանց ատանկ բան չէր եղած: Եկան Բարպային վրա, ամա՜ն, ամա՜ն, արյուն պիտի թափի, կըսեն, մինակ Բարպան կրակը կմարե, կըսեն. բայց դուք, է՛հ, ո՞ւր էիք այդ միջոցին․․․ կղզի գացած են ըսի, շոգենավ չի կար, որ ետևնուդ մարդ ղրկեի։ Է՛հ, հիմա դուն պատմե նայիմ,— ըսավ Վիկտորյան աչքերը սրբելով և ժպտուն դեմքով։ Բայց Միհրանը, որ կորսված էր իր երազանքներուն մեջ և միևնույն ատեն շշմած լսածներեն, պահ մը լուռ մնաց։ — Կերածդ, խմածդ քեզի, մնացածը պատմե,— պնդեց Վիկտորյան։<noinclude></noinclude> b7bkpn4fvc410nxsiu1u094fvt2h2c7 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/187 104 45235 395931 108633 2026-09-16T16:00:43Z LetterBot 3069 (via JWB) 395931 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>Այն ժամանակ Միհրանը հայտնեց, որ կոլեջի խնդիրը կարգադրված էր, թե Արտակը՝ Զարեհ էֆենդիին տղան, հրեշտակի նման մեկն էր, թե այնտեղ Մաննիկ մը կար, որ կուզեր իր ընկերուհին ըլլալ։ Վիկտորյան հարցումներ ըրավ նաև Իշխանաց կղզիներու մասին, և ամեն մեկ մանրամասնության, որ Միհրանը կըսեր, Վիկտորյան կմրմնջեր. — Մեր կղզին ալ այդպես էր։ Եվ բաց ու կապույտ ծովի հայրենաբաղձությունը տխրեցուց Վիկտորյան։ — Երբ որ մեծնամ, ես ալ կղզին ամառանոց պիտի ունենամ,— ըսավ Միհրանը,— քեզ ու Բարպան պիտի տանիմ իմ տունս,— ըսավ ան եռանդով և այդ խոսքերը ըսած ատեն կհիշեր Մաննիկի դեմքը, կլսեր անոր քիչ մը ռնգային ձայնը և կզգար, որ իր թևերը կբուսնեին՝ բարձրանալու համար կյանքի միջակութենեն վեր, և պատանիին մեջ քնած թաքուն ուժերը կարծես կխլրտեին, իրեն ներշնչելով տեսակ մը բարկ և անծանոթ արբեցություն։ <center> </center> Առավոտուն կանուխ, սովորական ժամին, Բարպան ելավ անկողնեն, իջավ խոհանոց, առատ և պաղ ջրով լվացվեցավ և միշտ լուռ՝ բարձրացավ սենյակը հագվելու և սուրճը խմելու համար։ Վիկտորյան ամուսնույն շուրջը կդառնար, նույնպես լռություն պահելով. բայց դիտելով Բարպայի կնճռոտ դեմքը, երբեմն֊երբեմն նշանացի և գաղտագողի ակնարկներ կըներ Միհրանին, որ շատունց ելած էր անկողնեն և գիրք մը կարդալ կձևացներ։ Երբ Բարպան սուրճը խմեց, մերժելով հացը և պանիրը, և սկսավ ծխել, Վիկտորյան, կարծես ի միջի այլոց, ըսավ անոր. — Բարպա՛, երեկ ամբողջ օրը ետևեդ մարդ եկավ։ Բարպան գլուխը բարձրացուց, և անոր բիբերը ընդլայնեցան:<noinclude></noinclude> ngh8kuzm0gujbdijlsczixxomr1o6lv Էջ:Բարպա Խաչիկ.djvu/188 104 45237 395932 108634 2026-09-16T16:00:44Z LetterBot 3069 (via JWB) 395932 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>— Ղուկասը երկու անգամ եկավ, անպատճառ քեզի գտնալ կուզեին։ — Ի՞նչ է պատահեր կիրակի օրով,— ըսավ Բարպան։ Վիկտորյան նախքան խոսելը երկու խոշոր արցունքի կաթիլներ թափեց և մրմնջեց. — Ապոստոլը մեռեր է։ Բարպան՝ կարծես ավելի սրտնեղած, քան թե ցաված, խուլ հայհոյություն մը արձակեց, հետո սկսավ հոնքով, աչքով ինքնիրեն խոսիլ։ — Հայ և հույն բանվորները իրար դպեր են,— ըսավ Վիկտորյան հապճեպով և կարծես իր դերը կատարած համարելով, իջավ խոհանոց։ Բարպան ապշած մնաց. անիկա կնայեր Միհրանին հարցական ակնարկով և հետո աչքերը կխոնարհեր, կարծես տաժանելի զգացումի մը ազդեցության տակ։ Ասեղի սուր խայթռցը անգամ մըն ալ վիրավորեց անոր ուղեղը, և անիկա արտորալով կոշիկները հագավ, իջավ սանդուղներեն և դուրս եկավ տունեն՝ առանց Վիկտորյայի հետ բառ մը փոխանակելու, հակառակ որ կինը եկած էր բակը և մնաց դռանը սեմին վրա մինչև որ Բարպան անցավ փողոցի անկյունը։ Բարպան ծանր, բայց արագ քայլերով անցավ Թաթավլայի փողոցներեն և հասավ Բանկալթիի պողոտային վրա։ Դեռ վաղ առավոտ էր, և զով քամի մը մեղմորեն կանցներ արևի ճառագայթներով լուսահեռ մթնոլորտին մեջ։ Տրամվայ մը կբարձրանար գրեթե պարապ։ Ծաղկավաճառ աղջիկներ, նոր քաղած ծաղիկներով լի կողովը թևերնուն կախ, կերթային մեկ անցորդեն մյուսը, որոնք այդ ժամուն զանազան գործերով մտազբաղ, ուշադրության չէին ընել այդ առաջարկներուն։ Սիմիթ և այլ ուտելիքներ ծախողներ, իրենց ափսեն տեղավորած եռոտանիին վրա, սուր կամ թավ ձայնով իրենց ապրանքները կգովեին։ Բարպան ուզեց սիմիթ մը առնել, բայց միտքը փոխեց, անցավ պողոտան և դիմացի կարգի սրճարաններու առաջքեն հասավ արհեստանոցի անկյունի փողոցը։ Զարեհ էֆենդիին արհեստանոցը փակ էր։ Բարպան շշմած մնաց այդ ամրափակ փեղկերուն առաջ։ Խելքը բանի մը<noinclude></noinclude> 3ifosbbkrdjpg1glilfiybwettbmnx2 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/189 104 45238 395933 108635 2026-09-16T16:00:46Z LetterBot 3069 (via JWB) 395933 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>չէր պառկեր. հազար տեսակ ենթադրություններ կայծակի արագությամբ կանցնեին իր միտքին մեջ, իրար կխաչաձևեին, իրար կժխտեին։ Անոր ոտքերը հանկարծ կտրվեցան գետնեն։ Տասնյակ տարիներու ընթացքին իր ձեռք բերած հեղինակությունը մեկ անգամեն կչքանար այդ փակ արհեստանոցին առաջ։ Բարպան վերջապես նշմարեց երեք երիտասարդ հույն արհեստավորներ, որոնց երկուքը նորեկներ էին և որոնք, իրենց ձեռքերը տաբատներու գրպանները դրած, լուռ կդիտեին Բարպան՝ առանց անոր մոտենալու: — Անաստա՛ս,— կանչեց Բարպան,— ի՞նչ է պատահեր։ Այդ միջոցին շքեղ կառք մը անցնելով կանգ առավ քովի արհեստանոցին առաջ, որուն մեջ բոլոր մուրճերը և սղոցները կգործեին ա՛լ ավելի արագ տեմպով և, կարծես թե, սովորականեն ուժեղ ժխորով։ Արիստաքի էֆենդին իր գործակատարին հետ իջավ կառքեն, տեսավ Խաչիկը, ծաղրական ակնարկ մը նետեց անոր և ձեռքը գլխարկին եզրին տանելով՝ առանց բարձրացնելու, բարևեց և ուսը կորացուցած մտավ գործակատարին հետ իր արհեստանոցը։ — Անաստա՛ս,— գոչեց կրկին Բարպան,— պետք է անմիջապես բանալ արհեստանոցը։ Անաստասը նայեցավ իր ընկերներուն, որոնք իրար հետ այնպես ծաղրական ակնարկ մը փոխանակեցին, և տեղեն չի շարժեցավ։ Այն ատեն Բարպան, խորապես վիրավորված, երեսը դարձուց և գնաց դեպի այն սրճարանը, ուր արհեստավորները կհավաքվեին աշխատանքի ժամերեն դուրս։ Զարեհ էֆենդիի արհեստանոցի աշխատավորներեն շատերը այնտեղ էին, ուրիշներ ալ կհասնեին մեկիկ֊մեկիկ։ Բարպան անմիջապես նշմարեց, որ անոնք, ինչպես սովորաբար կըլլար, խառն չէին նստած, այլ խումբեր կկազմեին, հույները և հայերը առանձին, ինչպես և երիտասարդները և տարեցները առանձին։ Երբ Բարպան մտավ սրճարան, ամեն կողմերե ձայներ լսվեցան.<noinclude></noinclude> 2z5ulhwkucf63lg3x73mo1btnpwq5da Էջ:Բարպա Խաչիկ.djvu/191 104 45240 395935 108638 2026-09-16T16:00:51Z LetterBot 3069 (via JWB) 395935 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>Բարպան ոչ միայն համակերպեցավ, այլև սկսավ հետաքրքրվիլ Ղուկասի խոսքերով։ — Երեկ,— ըսավ վերջապես Ղուկասը,— ժամը տասնմեկը կա եղեր, ես տունն էի, այստեղ լուր եկեր է, որ Ապոստոլը մեռավ։ Հոս ըլլողները՝ հայ թե հույն, ամենքն ալ ցավեր են, բայց հույներեն մեկը ըսեր է, որ Ապոստոլը Ճիզվիտին զոհն է․․․ Ամենքս ալ համաձայն ենք․․․ մեր ըսածն ալ ուրիշ բան չէ․․․ Բայց քեզի կըսեմ կոր, Բարպա՛, ատ Միխայիլը ֆեսադ տղա է, ան է ամեն բան խառնողը։ Բարպան, մտախոհ, հոնքերը ճակատին թառած, սիգարեթ մը կոլորեր։ — Քեզի կըսեմ կոր քի Միխայիլը առտու իրիկուն բանի մը ետևե է, հատտա՜, ես անիկա բռնեցի ուրիշ սրճարանի մը մեջ, աճալ-աճայիպ մարդոց հետ, բայց քեզի անգամ բան մը չըսի․․․ ինչո՞ւս պետք, Դասկալոսն ալ անտեղ էր, կհակաճառեր կոր, բայց Դասկալոսը, գիտես, շիտկե֊շիտակ բան մը չըսեր որ, առաջով կլռե, ապուխ-սուպուխ կխոսի։ Ղուկասը շունչ առավ, թուքը կուլ տվավ, քիթը սրբեց և շարունակեց. — Մեր հույները մեզի հետ խմորված են, անոնք իրենց գործին, իրենց հացին ետևեն են, անոնցմե բան չելլար, բայց վերջապես մարդ են, շիտակը ըսելով, Մեծ Հունաստանն ալ պստիկ բան չէ․․․ — Կռիվը ինչի՞ վրա էր,— հարցուց Բարպան։ — Միխայիլը ըսեր է, որ հույները պետք է միանան, որպեսզի այդպես զոհ չերթան հայերու․․․ ան ատեն մեր տաք գլուխ Պողոսը պոռացեր է. «Աստեղ ի՞նչ հույնի, հայու խնդիր կա. կարծես թե Դըրջանին արհեստանոցին մեջ հեչ ատանկ բան չըլլար»։ Վա՜յ, դուն ես մի Դըրջան ըսողը․․․ Միխայիլը հարձակվեր է Պողոսին վրա, ըսելով, որ մեր ազգը կնախատես, Պողոսը հատ մը փակցուցեր է Միխայիլի քիթին֊բերնին, Միխայիլի ընկերները, ջահելները, հարձակեր են Պողոսին վրա. է՛հ, մերիններն ալ թեք չեն մնար, գիտես․․․ Հույները կերեր են, սրճարանը տակնուվրա եղեր է, մեծերը, շիտակը ըսելով՝ հույներն ալ միասին, միջամտեր են, բայց․․․<noinclude></noinclude> bcib28ddgyh9f5emm0p2kev8cw2os1t Էջ:Բարպա Խաչիկ.djvu/194 104 45241 395936 108641 2026-09-16T16:00:56Z LetterBot 3069 (via JWB) 395936 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>ոտքերնին կկոտրենք․․․ Վասիլը ըսավ, որ իրավունք ունինք։ Պաղ քրտինք մը իջավ Բարպայի գլուխն ի վար։ — Վասիլը կանչեցեք,— ըսավ ան խուլ ձայնով։ — Հիմա չըլլար, գործի ատեն է,— առարկեցին իրեն։ Արհեստավորներեն մեկը առաջարկեց, որ իրիկունը հավաքվին Բոմոնթիի գարեջրատունը։ Լուր կուտան Վասիլին և Արիստաքիի մյուս բանվորներուն, ով որ ուզե թող գա։ Ամեն կողմերե խոսքեր արձակվեցան. — Այսօր մեզ պատահածը, վաղը իրենց ալ կպատահի․․․ — Մեր գործը մեկ է, մեր խնդիրներն ալ նույնն են․․․ — Ճիզվիտն ալ, Դրջանն ալ մեկ շան ցեղե են,— ըսին մեկ քանին։ — Ըսել է արհեստանոցը չենք բանար կոր այսօր,— ըսավ Ղուկասը՝ շուրջանակի նայելով։ — Ո՛չ,— ըսին բանվորները միաբերան։ — Արյուն կթափի,— ըսավ հույն արհեստավոր մը Ղուկասի ականջին, և ամենքն ալ մտան լռության մեջ։ <center> </center> Նույն օրը, կեսօրին մոտ, այր ու կին, բոլորովին օտարոտի երևույթով մարդիկ, զարկին Բարպա Խաչիկի դռան ջախջախը։ Վիկտորյան դուռը բացավ։ Եկողները փորձեցին իրենց միտքը հասկցնել թրքերեն, հետո թրքերեն և հունարեն խառն լեզվով, բայց Վիկտորյան բան չհասկցավ։ Այսուամենայնիվ, անիկա այցելուները հրավիրեց, որ բակը մտնեն և նստին բազմոցին վրա, հետո Միհրանը օգնության կանչեց։ Այցելուները Զմյուռնիային եկած ֆրանսիացիներ էին, որ կփափագեին այցելել քովի տունը, ուր կահավորված վարձու սենյակներ կային և որուն բանալին տան տերը հանձներ էր Բարպային։ Ֆրանսիացին, պարոն էմիլ Բեռնար, սափրիչ էր. անիկա իր կնոջ հետ Փարիզեն եկեր էր Զմյուռնիա, հետո ուզեր էր տեղափոխվիլ Կ. Պոլիս։ Զմյուռնիայի հույն դրացի սափրիչը հանձնարարեր էր ֆրանսիացին Բանկալթի հաստատված<noinclude></noinclude> qtm2o1zwzwctg2by2n6s9o6gx2vutlq Էջ:Բարպա Խաչիկ.djvu/195 104 45242 395937 109249 2026-09-16T16:00:58Z LetterBot 3069 (via JWB) 395937 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>իր մեկ հայրենակցին, որուն խանութը կից էր կոշկակար Սարգիսի արհեստանոցին։ Սարգիսը Բարպայեն լսեր էր, որ իրենց դրացի տան մեջ վարձու կահավորված սենյակներ կան և նույնիսկ խնդրեր էր կոշկակարին, որ եթե հարմար հաճախորդներ ըլլան, իր մոտ ղրկե։ Վիկտորյան հիացումով տեսավ, որ Միհրանը սահուն լեզվով կխոսեր այդ ֆրանսիացիներուն հետ։ Անիկա կմտածեր, որ Բարպան ալ շատ գոհ պիտի ըլլար Միհրանին ստացած ուսմունքի արդյունքը տեսնելով, և ամեն ջանք ըրավ, որ ֆրանսիացիները գոհ մնան և սենյակները վարձեն։ Էմիլ Բեռնար հարավային ֆրանսիացիի թիփ ուներ. անիկա թուխ էր, մանրուկ, սև և շարժուն աչքերով, շատախոս, դյուրաշարժ և մեծախոսիկ։ Կինը, Ժոզեֆինը, ընդհակառակը, խարտյաշ էր, բարձրահասակ, նրբամարմին, ճերմակ մորթով և մանր աչքերով, որոնց դժգույն կապույտը կարծես երբեմն իր երանգը կկորսնցներ, և բիբերը կանջատվեին սև նուրբ ծիրով մը և մեջտեղի սև կետով։ Անիկա նորմանդացի աղքատ գյուղացիներու աղջիկ էր, որ եկեր էր Փարիզ փոքր հասակին, աշխատեր էր իբր նուրբ ճերմակեղեն կարող զանազան արհեստանոցներու մեջ, հետո տունը աշխատեր էր, ձեռնարկողե մը գործ վերցնելով։ Ժոզեֆինը կբնակեր Լատինական թաղի ետևի փողոցներուն մեջ, նոր շինված վեց հարկանի տան մը ձեղնահարկի տանը սպասուհիներուն հատկացված մեկ սենյակը։ Անիկա իր ամենօրյա երթևեկի միջոցին հանդիպեր էր Էմիլին, որ վարսահարդարի մը քով կծառայեր։ Անոնք կապվեր էին իրար հետ, և Էմիլը փոխադրվեր էր Ժոզեֆինի սենյակը։ Տանը դռնապանուհին, որ հոգածու էր վարձակալներու պատվավորությունը պահպանելու, նախ քիչ մը քրթմնջեր էր, տեսնելով, որ Ժոզեֆինին մոտ տղամարդ մը կա, բայց հետո համակերպեր էր — լավ վարձատրեր էին զինքը — և հավատալ ձևացուցեր էր, երբ անոնք ըսեր էին, որ ամուսնացած են Էմիլի բնակած թաղի քաղաքատան մեջ։ Էմիլը և Ժողեֆինը իրենց մատնեմատերուն անցուցեր էին ոսկի օղակներ, և դռնապանուհին համարեր էր, որ<noinclude></noinclude> p5ydlshoq9ocidj3nhejflpm3npehub Էջ:Բարպա Խաչիկ.djvu/196 104 45272 395938 109250 2026-09-16T16:00:59Z LetterBot 3069 (via JWB) 395938 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>այդքանը բավական է, քանի որ երևույթները փրկված են, իսկ մնացածը իր գործը չէր։ Ժոզեֆինը վեց հարկը իջած և բարձրացած ժամանակ հաճախ կմտներ դռնապանուհիին մոտ և քիչ մը զրույց կըներ անոր հետ։ Երբեմն ալ բանան մը կամ նարինջ մը կուտար անոր։ Ժոզեֆինը, զգալով, որ դռնապանուհին չէր կլլած իրենց ամուսնության սուտը, հաճախ անոր ուշադրությունը կդարձներ իր ոսկի օղակին վրա։ — Երևակայեցեք, տիկին Կոտեն,— կըսեր ան,— այս առավոտ լվացված ժամանակս ամուսնական մատանիս կորսնցուցի։ Չեք կրնար գիտնալ, թե ինչքան վատ զգացի․․․ կմտածեի, թե լավ նշան չէ։ — Անշուշտ լավ նշան չէ,— կըսեր տիկին Կոտենը և առիթեն կօգտվեր շարք մը, հազար անգամ պատմած, դեպքեր պատմելու, որոնք կապացուցանեին, թե իսկապես ամուսնական մատանին կորսնցնելը վատ նշան է։ Բայց անիկա իր խոսքը կվերջացներ հայտարարելով.— ամեն մարդ ազատ է իր բնակարանին մեջ, այնպես չէ՞․․․ ամեն մարդ ազատ է իր անհատական կյանքին մեջ, այնպես չէ՞․․․ բավական է, որ մեկը ուրիշին հանգիստը չի խանգարե։ Ես այդ միշտ ըսեր եմ․․․ Ժոզեֆինը, ինչքան որ անփույթ էր առաջին օրերը, այնքան ավելի հետզհետե սկսավ մտահոգ ըլլալ իր ընտանեկան վիճակին վրա։ Անիկա կմտածեր, որ Էմիլը լավ տղա էր, սիրով իրեն հետ, բայց ո՞վ գիտե ինչ կպատահի․․․ Ինքը՝ Ժոզեֆինը խնայող էր և աշխատասեր, սենյակը կպահեր կատարյալ մաքրության մեջ, ուր կարգուկանոն կտիրեր։ Շոգենավի խցիկի նման փոքր և կարասիներով խճողված այդ սենյակը հաճելի էր և բարեկեցության զգացումը կներշնչեր։ Ամեն ինչ իր տեղը ուներ, և փոքրիկ բուֆետը լի էր ամեն գույնի և տեսակի ըմպելիներով։ Ժոզեֆինը օժտված էր այն գործնական խելքով, որով կարելի է օգուտ քաղել ամեն բանե, և շատ քիչ ծախսելով, անիկա կհաջողեր ունենալ լավ սեղան։ Երկու տարիի չափ այսպես ապրելե հետո Ժոզեֆինը մանրակրկիտ հաշիվ մը ըրավ և եկավ այն եզրակացության,<noinclude></noinclude> 10p4u94sgod8xv31exsfsij92rscg92 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/198 104 45279 395939 109261 2026-09-16T16:01:02Z LetterBot 3069 (via JWB) 395939 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>Բայց, վերջապես, անիկա գտավ միջոցը առևտրական աշխարհին մեջ շահի աղբյուրներ գտնելու։ Համիդյան դաժան օրերուն, երբ երկրի առևտրականները կհանդիպեին հազար տեսակ կամայականություններու և անիմաստ դժվարություններու, մեծ աջակից մը համարեցին այդ իսկական ֆրանսիացին, որ իր անունով, հենված կապյուտյուլասիոններու օրենքներուն, կկատարեր շատ գործեր և միշտ կստանար առատ միջնորդչեք։ Էմիլի մորեղբայրը արդեն բավական պարարտացեր էր, երբ հույն վաճառականի մը գործերուն համար եկավ Մարսիլիա։ Անիկա գործը հաջող կերպով կատարելե և մեծկակ գումար մը գրպանելե հետո ուզեց Փարիզը այցելել, ուր չէր եկած երբեք։ Էմիլի մորը միջոցով ան ստացավ իր քեռորդուն հասցեն և գնացքը մտավ։ Իրիկուն մը Էմիլը տուն հասնելով, գտավ իր մորեղբայրը Ժոզեֆինին հետ գլուխ֊գլխի, սեղանը ծածկված գույնզգույն ըմպելիներու շիշերով, և մնաց ապշած։ Բայց մորեղբայրը՝ իր մերիդիոնալի անսեթևեթ անմիջականությամբ, նետվեցավ քեռորդուն վիզը, հնչուն և խոնավ համբույրներ դրոշմեց անոր այտերուն և առանց այլևայլի խոսեցավ Էմիլի և Ժոզեֆինի կապը օրինականացնելու մասին, ինչ որ կատարվեցավ պարտադիր ժամանակը և ձևականությունները լրանալե հետո։ Այդ միջոցին Էմիլը, Ժոզեֆինը և մորեղբայրը մշտատև տոն և խրախճանք է որ կապրեին։ Մորեղբայրը ցուցարար առատաձեռնությամբ կմսխեր իր դրամը և հրաշալիքներ կպատմեր այն Կոկանյի երկրի մասին, որ Թուրքիան էր։ Անիկա կըսեր, թե Թուրքիան խորթ մայր էր իր հարազատ ամեն ազգի զավակներուն համար, բայց, ընդհակառակը, ամեն բանի կհանդուրժեր օտարականներու, բայց, մանավանդ, եվրոպացիներու համար։ Անիկա բացատրեց շլացած Էմիլին և Ժոզեֆինին, թե կապյուտյուլասիոն օրենքները ինչ անսահման առանձնաշնորհումներ կընծայեին, և թե ինչպես եվրոպացիները տեր ու տիրական էին կացության, որոնց ամենեն հետինին առաջ կդողային նույնիսկ կառավարական բարձր պաշտոնյաները։ Մյուս կողմանե, մորեղբորը նեղ կուգար փարիզյան<noinclude></noinclude> iahskjzq0qxp8dygw66obaga0ddpe6x Էջ:Բարպա Խաչիկ.djvu/199 104 45280 395940 109262 2026-09-16T16:01:04Z LetterBot 3069 (via JWB) 395940 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>փոքր կյանքով ապրող մարդոց կյանքը. Ժոզեֆինի փոքր սենյակը, Էմիլի ստացած փոքր վարձքը, որ կհարկադրեր զիրենք մեկ սուի վրա դողալ, անվերջ և մանրակրկիտ հաշվով ապրիլ, զրկվիլ հաճույքներե և ժամանցներե, հագուստը կռնակը պահել մինչև անոր ծայրահեղ աստիճանի մաշիլը, ու հակադրության կդներ անիկա բազմաթիվ մեծ սենյակներով առանձին տուներու հետ՝ շրջապատված պարտեզներով, հասութաբեր գործերու, անակնկալ շահերու հետ, որ մարդուս կապահովեին ազատ և փարթամ կյանք։ Էմիլը բոլորովին հմայված էր, երբ մորեղբայրը մեկնեցավ Փարիզեն։ Վարսահարդարը, հանկարծ, անտանելի գտավ փարիզյան գորշ երկինքը, անվերջ անձրևները և նեղ ու անարև փողոցներու տխուր թշվառությունը։ Անիկա հիշեց, որ ինքը մերիտիոնալ էր և ոչ թե նորմանդացի, ինչպես իր Ժոզեֆինը, և մանկությունից սորված էր աչքերը բանալ կապույտ և շողշողուն երկնքի վրա։ Անիկա սկսավ կարոտնալ ձիթայուղով կերակուրները, սոխը և սխտորը, սեխը և ձմերուկը, բայց, մանավանդ, թարմ թուզը, որուն ամենեն ընտիր տեսակը կարելի էր, գրեթե ձրի, ունենալ Զմյուռնիո մեջ։ Բայց Ժոզեֆինը շատ համաձայն չէր ամուսնույն ծրագիրներուն։ Անիկա դժկամությամբ կմտածեր ոչ միայն Ֆրանսիայեն հեռանալու, ոչ միայն Փարիզեն մեկնելու, այլև իր թաղը փոխելու մասին: Անոր հայրենիքը Լատինական թաղի մայթն էր, և թեև կուզեր իր նեղ վիճակեն դուրս գալ և «գահ բարձրանալ», բայց այդ կտեսներ վարսահարդարի առանձին խանութ մը բանալուն և իր՝ խանութի գանձարկղին առաջ նստելուն մեջ, լավ հագված, մազերը լավ հարդարած, ինչպես այդ կպահանջեր արհեստը։ Ժոզեֆինը, որուն գործնական իմացականությունը զարգացեր էր առօրյայի մանրուքները կազմակերպելու և նյութերեն ու կացություններեն առավելագույն օգուտը քաղելու ուղղությամբ, իր թևատ երևակայությունով չէր կրնար ընդգրկել այն հրաշալիքները, որ տաք գլուխ մորեղբայրը, մասամբ պարծանքի համար, մասամբ ինքն իսկ հավատալով իր մտացածին կացություններուն, ընդնշմարել տվեր էր։ Բայց Էմիլի միջերկրականցիի դյուրաբորբոք երևակայության մեջ մեծ<noinclude></noinclude> hqmr1ac8nci8ife0ke2i3xqo4u7oe2m Էջ:Բարպա Խաչիկ.djvu/202 104 45290 395942 109279 2026-09-16T16:01:11Z LetterBot 3069 (via JWB) 395942 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>կպախարակեր և կնախատեր իր ամուսինը, մեղադրելով, որ սեղանին առաջ այս կամ այն անպատշաճ դիրքը բռնած էր, թե ստրկական քաղաքավարությամբ կվարվեր նույնիսկ ծառաներուն հետ, թե անարժեք և անօգուտ» մարդոց հետ ընտանության կմտներ և թե, վերջապես, ամենքը երկու մղոն հեռուեն կզգային, որ վարսահարդարի մոտ ծառայող մանչ էր: Երբ Զմյուռնիա հասան, Ժոզեֆինի բարեկամները, որոնց վրա մեծ հույսեր դրեր էր ֆրանսուհին, իբրև օգտակար ծանոթություններ, փոխվեցան և, կարելի է ըսել, ցնդեցան: Ոմանք իրենց դիմավորելու եկած ընտանիքի անդամներու հետ մեկնեցան՝ առանց նույնիսկ փարիզուհին բարևելու, ոմանք ալ դարձան ցուրտ և հեռավոր, արդեն իսկ ընկղմած իրենց սովորական գործերու հոգերուն մեջ, և, վերջապես, Էմիլը և Ժոզեֆինը ինքզինքնին գտան Զմյուռնիայի քարափին վրա, օտար երկրի մեջ, առանձին և անօգնական։ Էմիլի մորեղբայրը չէր եկեր իրենց դիմավորելու. հետո ան ըսեր էր, որ հեռագիրր չէ ստացած։ Երկու ֆրանսիացիները իրենց բեռները պահ դրին մաքսատան պահեստը և կառք մը վերցնելով՝ գացին մորեղբորը գործատեղին, որուն հասցեն միայն ունեին։ Եթե Էմիլին վրա վախ չազդեցին՝ Զմյուռնիայի առևտրական թաղերու ցեխոտ, անհարթ և մանվածապատ փողոցները, որոնց նմանները շատ տեսած էր հարավային Ֆրանսիայի քաղաքներուն մեջ, Ժոզեֆինը սոսկաց և սկսավ դառնորեն դժգոհիլ։ — Quel sal patelin, ի՜նչ կեղտոտ երկիր,— կմրմնջեր անիկա սեղմված ատամներու մեջեն։ Ժամանակը ուշ էր, և մորեղբորը գրասենյակը փակ էր. առևտրական թաղերը ամայի էին, խանութները և խաները՝ գոցված։ Անոնք կառքեն առանց իջնելու կդեգերեին այդ հուսահատական փողոցներուն մեջ։ — Օ՜հ, լա՛, լա՛․․․— կհառաչեր Ժոզեֆինը գրեթե ամեն րոպե։ Անիկա սուր ցավով կհիշեր փարիզյան առևտրական թաղերու և լուսաշող փողոցներու ոգևորությունը այդ ժամերուն, և սիրտը կսեղմվեր անսահման կսկիծով: Կարծես աքսորյալներ էին, անդարձ հեռացած իրենց հայրենիքեն։<noinclude></noinclude> 0f26ukl7y861im3kt9ji55s00up40d6 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/204 104 45293 395943 109772 2026-09-16T16:01:14Z LetterBot 3069 (via JWB) 395943 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>Խնդիրը այն էր, որ այր ու կին բազմաթիվ անգամներ կռվեր էին իրար հետ Էմիլի և Ժոզեֆինի հավանական ժամանումի առթիվ։ Մորեղբայրը, որ քաջ էր կնոջմեն հեռու եղած ատեն, անոր առաջ մուկ կդառնար, ճնշվելով նույնիսկ կնոջը ֆիզիկական ծավալեն։ Վերջապես, անիկա խոստացեր էր, որ երբ իր ազգականները հասնին Զմյուռնիա, երես չի տար անոնց։ Մորեղբայրը ընկերացավ Էմիլին ու Ժոզեֆինին։ Հասնելով քարափ, սենյակ մը վարձեցին ծովափնյա հյուրանոցներեն մեկուն մեջ: Մորեղբայրը խոստացավ հետևյալ օրն իսկ որոշ գումար մը հատկացնել Էմիլին մինչև որ գործ մը գտներ։ — Այսպես լավ է,— ըսավ ան, փափագելով այդ փշոտ խնդիրը կարգադրել հաշտությամբ,— ամեն մարդ իր տան մեջ, այդպես ազատ կըլլանք։ Բեռնարները անզգալաբար անձնատուր եղան տեսակ մը արձակուրդային կյանքի։ Անոնք ուշ կելլեին իրենց անկողիններեն, պատուհանեն ծովը կդիտեին, շոգենավերու երթևեկով կհետաքրքրվեին, կհորանջեին, անվերջ կաֆե կխմեին և մինչև ժամը մեկը քարշ կուգային տան մեջ, ուր ծանոթություններ հաստատեր էին ընդհանրապես ֆրանսախոս, անորոշ ազգությունով և կասկածելի բարքերով առանձին ապրող կանանց հետ։ Այդ կիները զանազան արկածալի դեպքերու հետևանքով եկեր խրվեր էին Արշիպեղաքոսի ափին վրա, գեղեցիկ Զմյուռնիո մեջ։ Երբ Էմիլը կերթար, ոչ որոշ ցանկությամբ և նպատակով, իբր թե գործ փնտրելու, Ժոզեֆինը և այդ կիները, տան հագուստներով, կհավաքվեին մեկնումեկին սենյակը, թուղթ կբանային, պասիանս կընեին և երկարորեն կպատմեին իրենց գլուխն եկածները։ Հետո, հյուրանոցին ճաշարանեն ճաշ բերել կուտային և անվերջ կբամբասեին տեղական բարքերը, բայց, մանավանդ, կերակուրները։ Երեկոյին Էմիլը և Ժոզեֆինը, հագված իրենց պարադի հագուստները, կերթային զբոսնելու քարափին վրա, կմտնեին երգեցիկ սրճարանները, կճաշակեին տեղական քաղցրեղենները և ուշ ատեն կվերադառնային իրենց սենյակը: Մութը<noinclude></noinclude> rantrlaqiyccj96sq58n1ev6ehqiv5w Էջ:Բարպա Խաչիկ.djvu/206 104 45295 395944 109774 2026-09-16T16:01:17Z LetterBot 3069 (via JWB) 395944 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>— Ինչո՞ւ ականջ կախեցիր իր բոբարներուն,— կգոռար Էմիլը,— բավական քի՞չ հայտնեցի իմ կասկածանքները։ — Ո՞վ, դո՞ւն, ա՛հ, օրինակի համար, գեշ չէ,— կգոչեր սուր ձայնով Ժոզեֆինը,— կարող ես ըսել․․․ Ես էի մինակ, որ գլուխս չի կորսնցուցի։ — Դուն կհամարձակի՞ս,— կբորբոքվեր Էմիլը,— դուն չէի՞ր, որ վաճառատունե վաճառատուն կերթայիր գնումներ ընելու․․․ Տիկինը կարծեց, որ Սաբա թագուհին պիտի ըլլա, առնվազն իշխանուհի․․․ կարող ես հաշվել, հիմակ առ բաժինդ և տեղդ նստե։ Այս վեճերը կվերջանային ժոզեֆինի խելահեղ լացով, որոնց միջոցին Էմիլը անընդհատ պտուտքելով սենյակին մեջ՝ կըսեր. — Դուն ինքդ ուզեցիր, մի գանգատվիր: Քանի կինը, զայրացած ամուսնույն անարդար խոսքերեն, հեկեկալով կարտասվեր, այնքան Էմիլը կատաղությամբ կկրկներ. — Դուն ինքդ ուզեցիր, մի գանգատվիր։ Վերջին ղրուշները ծախսած միջոցին, երբ քստմնելի թշվառությունը սկսեր էր արդեն իր դեմքը ցուցնել, վիճաբանությունները սկսան ուրիշ բնույթ ստանալ։ — Ինչ փալաս մարդ ես,— կըսեր Ժոզեֆինը զայրույթով, երբ Էմիլը ձեռնունայն կվերադառնար տուն,— քիչ մը շարժվե, բան մը ըրե․․․ — Ես ինձ կարելին ըրեր եմ և կընեմ,— կըսեր Էմիլը,— քիչ մը դուն ալ շարժիս՝ ինչպե՞ս կըլլա․․․ — Ե՞ս, ես ի՞նչ կրնամ ընել այս անիծյալ երկրին մեջ,— կպատասխաներ Ժոզեֆինը։— Այստեղի կանայք մեկ արհեստ մը ունին։ Էմիլը շնականորեն կմրմնջեր և կխնդար. — Կարծես թե այդ արհեստին նրբությունները քեզի ծանոթ չեն․․․ — Ի՜նչ, դուն, իմ օրինավոր ամուսինս, կհամարձակիս ըսել, որ փողոց իջնեմ․․․ մագըրոյի գտա՞ր, դու՞ն ալ, ա՜հ, ո՛չ ո՛չ ալ չեմ կրնար տանիլ: — Ես մագըրո չեմ,— կըսեր Էմիլը,— բայց դուն ալ<noinclude></noinclude> k2jvatukrupwmp3zoch7zrf2ctb6hyr Էջ:Բարպա Խաչիկ.djvu/207 104 45296 395945 109775 2026-09-16T16:01:19Z LetterBot 3069 (via JWB) 395945 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>այնքան դժվարահաճ մի երևար, մի ստիպեր, որ բերանս բանամ։ — Բաց բերանդ,— կոռնար ժոզեֆինը,— ի՞նչ ունիս ըսելու։ — Թերևս, քեզի մայթին վրայեն չի հավաքեցի․․․ հապա շոգենավին վրա՞․․․ լավ սլացար․․․ բայց բռնող չեղավ։ — Համարձակե՛, համարձակե՛ կըսեր Ժոզեֆինը կատաղութենեն խեղդվելով,— համարձակե քու օրինավոր կինդ պոռնիկ կոչել։ — Ես չէի ուզեր քեզ հետ ամուսնանալ,— կգոռար Էմիլը,— դուն ինձ խաբեբայությամբ ստիպեցիր․․․ — Չէ՛, անմիջապես ըսե, որ քեզ առևանգեցի։ Եվ ամեն ինչ կվերջանար հուսահատ լացով, երբեմն՝ հարվածներով, որ իրարու կուտային հավասարապես երկուքն ալ։ Մտածեցին երթալ ներկայանալ ֆրանսիական հյուպատոսարանը և խնդրել, որ հայրենիք վերադարձնեն զիրենք։ Ժոզեֆինին ժպտաց ոչ այնքան վերադարձի գաղափարը, որքան այն, որ այդ քայլը անախորժ պիտի ըլլա Էմիլի մորեղբորը։ — Քու ուղտ մորեղբայրդ լավ թակարդը կիյնա, երբ հյուպատոսարանեն իմանան, թե իր քեռորդին ես։ — Վայրկյան մը, հրեշտա՛կս,— ըսավ Էմիլը, խորասուզվելով մտածումի մը մեջ։ Հետո պատվիրեց իր կնոջը, որ դրացուհին մը փոխ դրամ առնե— երկու շաբաթե ի վեր պարտքով կապրեին արդեն,— լավ մը հագվին և երթան քեֆ մը ընեն։ — Ես դրամի հետքը գտա,— ըսավ Էմիլը,— բայց լռություն, այդ իմ գործս է։ Հետևյալ օրը Էմիլը գնաց մորեղբորը գրասենյակը և հայտնեց, որ կուզեն Ֆրանսիա վերադառնալ, բայց ըսավ, որ թող մորեղբայրը չի մտածե այդ մասին, իրենք իբրև անկարներ պիտի դիմեն հյուպատոսարան։ Մորեղբայրը վիրավորվեցավ։ Դիրք ունեցող մարդ էր, գործի կապեր ուներ հյուպատոսարանին հետ։ Վարկաբեկ կրնար ըլլալ։ Մյուս կողմանե, անօգուտ էր Էմիլեն<noinclude></noinclude> 9olzvk50jksippxz53eipqv6dg6vib2 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/208 104 45297 395946 109776 2026-09-16T16:01:20Z LetterBot 3069 (via JWB) 395946 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>գաղտնապահություն հուսալ, ընդհակառակը, անիկա ամեն պատճառ ուներ մորեղբայրը խայտառակելու։ Նախ ուզեց ինքը տալ ճամփու ծախքը, բայց հետո մտածեց, որ Բեռնարները այդ դրամը կուտեն և կմնան։ Առաջարկեց, ուրեմն, անգամ մըն ալ գումար մը տրամադրել և Էմիլին գործ մը բանալ։ — Դուն քու արհեստով սափրիչ ես,— ըսավ անիկա,— խանութ մը բանանք, առաջ կերթաս, ամեն մարդ կուզե ֆրանսիացի սափրիչի քով երթ ալ, տես Իզիզորը Պոլսո հարուստներեն մեկն է այսօր։ Խանութը բացին ծովափնյա սրճարաններու շարքին վրա, բանուկ տեղ։ Հազիվ թե գործերը պիտի բացվեին, սահմանադրության հռչակումը եղավ։ Վե՛րջ կապյուտյուլասիոններու։ Մորեղբորը գործերը դադրեցան։ Անիկա՝ զզված նոր Թուրքիո խանդավառութենեն, ունեցածը հավաքեց և կնոջը հետ գնաց Մարսիլիա, առկախ մնացած գործերը հանձնելով կնոջը եղբորը։ Բայց Բեռնարի խանութը կբարգավաճեր։ Այր ու կին սկսան ապրիլ և մտադիր էին արդեն հյուրանոցը թողուլ, տուն մը վարձել, երբ Տրիպոլիի պատերազմը ծագեց։ Նավահանգստի առևտրական կյանքի մեջ տագնապ առաջ եկավ։ Սնանկությունները կհաջորդեին իրարու, և խարդախ սնանկները անպատիժ կմնային։ Բեռնարները նույնպես սնանկություն հռչակեցին իրենց հարևան սրճարանապետին հետ և, կլորիկ գումար մը գրպանած, որոշեցին Պոլիս երթալ և բախտ փնտրել։ Բեռնարները արդեն սկսած էին քիչ մը թրքերեն, քիչ մը հունարեն խոսիլ և հասկնալ և լսեր էին, որ մայրաքաղաքին մեջ պատերազմը, ընդհակառակը, գործերը բացեր էր և, վերջապես, ֆրանսիական դեսպանատունը այնտեղ էր, զանազան պատեհություններ կային և, ինչ որ կարևոր էր, այն էր, որ թեև կապյուտյուլասիոնները օրենքով ջնջված էին, բայց, պատերազմի շնորհիվ, եվրոպացիները փաստորեն կվերստանային իրենց առանձնաշնորհյալ դիրքը: Ահա թե ինչպես Բեռնարները եկան Կ. Պոլիս և հույն կոշկակարի մը հանձնարարությամբ դիմեցին կոշկակար<noinclude></noinclude> 897xtv1g8wcogsee66fvhmpdsfq2uqo Էջ:Բարպա Խաչիկ.djvu/209 104 45298 395947 109777 2026-09-16T16:01:22Z LetterBot 3069 (via JWB) 395947 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>Սարգիսին, որ զիրենք ղրկեց Բարպա Խաչիկին՝ քովի տանը կահավորված սենյակները վարձելու համար: {{Կենտրոն| }} Ժամը երկուքին ժամանակները Բարպան տուն վերադարձավ։ Անոր համար տաժանելի էր գործի օրով պարապ դեգերել սրճարանները և մյուս կողմե կզգուշանար Զարեհ էֆենդիին հանդիպելու, որ անշուշտ, իրենց երեկվան խոսակցութենեն հետո, արհեստանոցի փակման դրդողը զինքը պիտի համարեր։ Բայց ամենեն շատ անտանելի էր Բարպային համար զգալ, որ արհեստավորներեն ոմանց մեջ իր նկատմամբ եղած վստահությունը աղոտացած էր։ Մինչև տուն հասնիլը, ճանապարհին մինակ քալելով, Բարպա Խաչիկը մտածեց պատահած դեպքերուն վրա։ Առաջին անգամը չէր, որ Դըրջանը կամ Ճիզվիտը որևէ պատրվակով կփորձեին որոմ ցանել երկու ազգություններու պատկանող արհեստավորներու մեջ։ Այս անգամ Դըրջանը հաջողեր էր Ապոստոլը դարձնել տալ հայերու զոհ, և այդ գաղափարին տարածողը հանդիսացեր էր Միխայիլը։ Ո՞վ էր Միխայիլը, ո՞ւրկից կուգար, ի՞նչ նպատակով մտեր էր իրենց արհեստանոցը։ Քանի մը շաբաթ առաջ արհեստանոցը մտեր էր Գալուստ անունով ատաղձագործ մը, որ նույնպես սկսեր էր առանձին խոսիլ հայերու հետ, իբրև թե «գաղտնի» խնդիրներու վրա, և հույները դուրս պահել արհեստավորներու հավաքույթներեն։ Բայց Ղուկասը, առաջին անգամ, որ Գալուստի կողմե նախատական խոսք լսեր էր հույն աշկերտի մը ազգության ուղղված, առանց այլևայլի ճամփեր էր։ «Նույնը պետք է ընել Միխայիլի վերաբերմամբ», մտածեց Բարպան։ Այդ բոլորը շատ պարզ էր, և Բարպան կզգար, որ ավագ ընկերներու հետ կհաջողեր ստեղծված պղտոր մթնոլորտը մաքրել, բայց Հերակլի խոսքերը արհեստանոցի փակման բոլորովին ուրիշ դրդապատճառ երևան կբերեին։ Բարպան խորապես համոզված էր, որ Հերակլը իրավացի էր։ Հերակլը հին վարպետ էր, փորձված, վստահելի. անիկա կապ չուներ Միխայիլի հետ, բայց ան ալ կողմնակից եղեր էր<noinclude></noinclude> dwwnvbiji99tgdtwk3onjv8g0f33ruo Էջ:Բարպա Խաչիկ.djvu/210 104 45299 395949 109969 2026-09-16T16:01:25Z LetterBot 3069 (via JWB) 395949 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>աշխատանոցը փակելու, որպես բողոքի ցույց։ Բարպան ինքն ալ դեմ չէր ըլլար այդ ցույցը ընելու, եթե ֆրանսիական դեսպանատան պատվերը չըլլար։ «Ժամանակը չէր», մտածեց անիկա և խորապես ցավեցավ, որ առիթը կփախցնեին իրենց արհեստավորներու հյուները ցույց տալու եվրոպացիներուն։ Երբ Վիկտորյան այդ ժամուն Բարպան տեսավ, նախ մտահոգ եղավ և հետո լսելով, որ արհեստանոցը փակ էր, մասամբ հանգստացավ։ Բարպան սենյակ բարձրացավ, և Վիկտորյան հուշիկ քայլերով հետևեցավ անոր և անմիջապես հայտնեց, որ քովի տունը վարձվորներ եկեր են և գրեթե համաձայներ էին։ Բարպան նախ խոժոռեցավ. մի՞թե չէր հայտներ Վիկտորյային, որ այդ սենյակները արդեն խոստացված էին ուրիշին. ալ ինչո՞ւ բանալին տալ։ — Բարպա՛,— ըսավ Վիկտորյան փաղաքշական ձայնով և գլուխը հակած ուսին,— Բարպա՛, եկողները ֆրենկ են,— և սկսավ չարաճճի ժպիտով նայել ամուսնույն։ — Ի՞նչ ֆրենկ,— ըսավ Խաչիկը, դեռ չուզելով զինաթափ ըլլալ,— թաթլը սու ֆրենկի․․․ պետք չէ։ — Ֆրենկ են,— պնդեց Վիկտորյան,— ֆրանսըզ են. կեսլեզու հունարեն մը կխոսին կոր․․․ մարդուն անունը մոռցա, բայց կնոջը անունը Ժոզեֆին է։ Բարպային դեմքը հանկարծ պարզվեցավ և հազիվ զսպված գոհունակությամբ հարցուց. — Տունին հավնեցա՞ն։ — Հավնած կերևան,— ըսավ Վիկտորյան,— բանալին ետ չտվին, ըսին, որ շուտով կուգան։ — Ե՞րբ պիտի գան,— հարցուց Բարպան՝ ավելի ուշադիր հետաքրքրությամբ։ — Ես ի՞նչ գիտնամ,— ըսավ Վիկտորյան,— վաղը, մյուս օր կուգան։ Բարպան նստեցավ բազմոցին անկյունը, և Վիկտորյան սկսավ սեղանը դնել։ Միհրանը կօգներ անոր։ Վիկտորյան կերթար խոհանոց, կուգար սենյակ և կշարունակեր խոսիլ:<noinclude></noinclude> gqtnyiaj9yz7cit5gsg8a698e885vmu Էջ:Բարպա Խաչիկ.djvu/211 104 45300 395950 109970 2026-09-16T16:01:27Z LetterBot 3069 (via JWB) 395950 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>— Միհրանիկը երես ճերմկցուց,— ըսավ անիկա ջուրի պես ֆրանսերեն կխոսեր կոր անոնց հետ։ Բարպան հիացական ակնարկ մը նետեց պատանիին վրա։ — Միհրա՛ն, մեջեն կելլա՞ս կոր,— հարցուց անիկա գոհունակ ժպիտով։ — Այո՛, Բարպա՛,— ըսավ Միհրանը և կարմրելով քաշվեցավ իր անկյունը։ — Է՛հ, ինձի մաստիքա մը տուր,— ըսավ Բարպան Վիկտորյային, որ սպասարկելե հետո, ոտքի կեցած, ըսավ. — Երեսս չի բռնեց, առհաշիվ դրամը չուզեցի։ — Աղեկ ըրեր ես,— ըսավ Խաչիկը,— ես տանտերին կուտամ ինչ որ պետք է, ետքը հաշիվը կտեսնենք։ Եվ անգամ մըն ալ ակամա ժպիտը երևաց Բարպայի մտատանջ և խոժոռ դեմքին վրա։ Եվ Վիկտորյան գոհ էր անսահմանորեն և կմտադրեր «մաղերը ավել ընել», ամեն կերպերով ծառայել նորեկ դրացիներուն, այդ ֆրենկներուն, որոնց դեռ չնշմարված գոյությունը անգամ կարող էր պարզել Բարպայի կնճռոտ դեմքը։ <center> </center> Բայց նույն օրը ուրիշ անսպասելի դեպք մը պիտի գար ալեկոծելու Վիկտորյայի ազնիվ հոգին։ Բարպան տունեն դուրս եկեր էր ժամը վեցին մոտերը, երբ դռան ջախջախը զարնվեցավ։ Վիկտորյան խոհանոցեն եկավ դուռը բանալու և մնաց ապշած։ Իր դեմ կեցած էր Վասիլը։ Անիկա ներս մտավ անայլայլ և, ինչպես եթե նախորդ օրը բաժնված ըլլար իր քրոջմեն, ըսավ հանդարտ ձայնով. — Կալիսպերա, Վիկտորյա։ Վասիլի հանդարտության պատճառը այն էր, որ անիկա շատոնց հաշվեհարդարի ենթարկեր էր Վիկտորյայի մասին ունեցած զգացումը։ Անիկա կգնահատեր իր քրոջը անսահման նվիրվածությունը իր ամենեն սիրելի ընկերոջ՝ Բարպային նկատմամբ։ Գիտնալով թե չգիտնալով Վիկտորյայի<noinclude></noinclude> so8ib02dwhw0expsejoxrv2r53rubqw Էջ:Բարպա Խաչիկ.djvu/212 104 45301 395951 109971 2026-09-16T16:01:28Z LetterBot 3069 (via JWB) 395951 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>անցյալը, իր ընկերները և կհարգեին Բարպային, և՛ կսիրեին իր քույրը։ Վասիլը շատոնց կմտածեր գալ իր քույրը տեսնել և կհուսար, որ Բարպան օր մը օրանց կառաջարկեր իրեն տուն գալ: Բայց այդ պարզ մարզիկը զարմանալի հոգեկան նրբություններ ունեին և Բարպան, հիշելով տարիներ առաջ Վասիլի արտահայտած ցավը և ցասումը, չէր ուզեր անոր մտերիմ զգացումներուն վրա որևէ, նույնիսկ թեթև, ճնշում ընել այդպիսի առաջարկություն ընելով։ Առաջին րոպեի ապշությունը անցնելե հետո Վիկտորյան նետվեցավ եղբորը վիզը և ուրախության սաստկության հետևանքով սկսավ հորդառատ արցունք թափել։ Այն ատեն Վասիլն ալ հուզվեցավ, և քույր ու եղբայր մնացին այդպես իրար գրկած, մինչև Վիկտորյան դողդողալով և հատկտյալ ձայնով կըսեր հունարեն անկապակից բառեր։ Եվ ահա, հանկարծ, անոնք խաղաղեցան և ինչպես եթե բաժանման երկար տարիները սեղմված ըլլային, սկսան խոսիլ սովորական շեշտով։ — Բարպան դեռ տուն չէ՞ եկեր,— հարցուց Վասիլը: — Եկավ կանուխ, քիչ առաջ դուրս ելավ,— պատասխանեց Վիկտորյան՝ կարմրած աչքերը սրբելով։ — Կերևի Բոմոնթի գնաց,— ըսավ Վասիլը,— կուզեի առաջ տեսնել, ուշ մնացեր եմ։ Վիկտորյան կպնդեր, որ եղբայրը բարձրանա սենյակը, օղի մը խմե: — Թեքիրի պուլաքի ունիմ,— կըսեր Վիկտորյան,— անմահական մեզե կըլլա։ Բայց Վասիլը կշտապեր, համաձայնեցավ միայն խոհանոցը մտնել և ոտքի վրա դյուզ մը խմել։ Երբ Վիկտորյան կպատրաստվեր պուլաքին հրամցնել, Վասիլը արգիլեց։ — Չէ՛, Վիկտորյա,— ըսավ անիկա մեղմ ձայնով,— ինձի կանանչ ձիթապտուղ մը տուր, բաղիանով համեմված, համբավը շատ լսեր եմ։ Եվ կանանչ, կարծր և դառն ձիթապտուղը ճաշակելով, ակնթարթի մը մեջ Վասիլը վերհիշեց իրենց բնիկ կղզին, Վիկտորյան՝ փոքր աղջիկ, հայրը՝ թշվառ և անօգնական,<noinclude></noinclude> 640wz2moofhznuezpoh3t3mb69dqme8 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/213 104 45302 395952 109972 2026-09-16T16:01:29Z LetterBot 3069 (via JWB) 395952 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>անգործ ձեռքերը ծալլած կուրծքին վրա, և ցասումի և ըմբոստության խառն զգացում մը հրահրվեցավ իր մեջ։ Վիկտորյան, անտեղյակ Վասիլի ներքին աշխարհի մեջ անցածին, հարցուց անոր. — Սոֆիցան ինչպե՞ս է. Վասիլը, գլուխը ցնցելով, սթափվեցավ և պատասխանեց. — Ինչպես որ գիտես, միշտ նույնը։ Պահ մը լռութենե հետո Վասիլը ավելցուց. — Ինչո՞ւ չես անցնիր մեր տունը։ Սոֆիցան գոհ կըլլա, Յորկին ալ շատ մեծցած պիտի գտնես։ Եվ բակեն անցնելով, Վասիլը դուրս եկավ։ <center> </center> Բարպան անցնելե հետո իր ընտանի փողոցներեն, քայլերը ուղղեց դեպի Բոմոնթիի բարձրահայաց գարեջրատունը։ Եվրոպական երաժշտախումբը կնվագեր։ Բարպան անցավ սեղաններու առաջքեն, որոնք մեծ մասամբ գրավված էին և դարատափի մը վրա, պահ մը կանգնած, ակնարկովը փնտրեց իրեն ծանոթները։ Իր դեմ կբացվեր Վոսփորի համայնապատկերը՝ իր բոլոր շքեղությամբ։ Դիմացը՝ ասիական ափունքը սկսեր էր մշուշվիլ վարդագույն քողի մը մեջ: Վոսփորի ջուրերը կնշուլեին վերջալույսին անհամար ցոլքերով։ Եվրոպական ափունքին վրա, Բոմոնթիի բարձրութենեն կտեսնվեին ծովափնյա ճերմակ ապարանքները և խիտ ու գալար ծառերու պարտեզները։ Բարպան՝ ամեն ինչ մոռցած, կարծես անձնատուր եղեր էր ընտանի երազանքի մը։ Անիկա կսիրեր և իր լրիվ արժեքին մեջ կգնահատեր իր բնիկ քաղաքի բազմատեսակ գեղեցկությունները, բայց և ճիշտ այդ շքեղ գեղեցկությունը իր մեջ հառաջ կբերեր ափսոսանք։ «Ա՜հ, եթե այս բոլորը եվրոպացիի ձեռք ըլլար,— կմտածեր անիկա,— Պոլիսը երկրային դրախտ կդառնար»։ Բարպան անգամ մըն ալ աչքերը սևեռեց Վոսփորի ջուրերուն, որուն վրա կերևային նավեր, շոգեմակույկներ:<noinclude></noinclude> diayuall0a9jbpfrdg4cdhrr2o4j49p Էջ:Բարպա Խաչիկ.djvu/214 104 45303 395953 109973 2026-09-16T16:01:31Z LetterBot 3069 (via JWB) 395953 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>Հանկարծ, կարծես իր մտածումին պատասխանելով, պողպատի գույն օտար զրահավոր մը հայտնվեցավ, որ դանդաղորեն կհառաջանար։ Այդ միջոցին Բարպան լսեց, որ զինքը կկանչեին։ Դարատափի մը ծայրին, ծառերու խիտ հովանիին տակ, սեղանի մը շուրջ նստեր էին հույն և հայ արհեստավորներ, որոնցմե Ղուկասը անջատվեր էր՝ իրեն ձայն տալու համար: Բարպան գնաց դեպի խումբը և ընդհանուր բարև մը տվավ: Անմիջապես իրեն տեղ տվին, և նստեցավ, դեմքը դարձնելով դեպի Վոսփորը։ Այլևս զրահավորը չէր տեսնվեր, որովհետև դարատափներեն մեկուն պուրակները կծածկեին տեսողության դաշտը։ Բայց Բարպան կտեսներ դիմացի ափունքը, Բեյլերբեյի սիրուն ապարանքը, որուն տեսքը կծփար երերուն կոհակներուն մեջ։ Հետո, դեպի վար, բացաստանի մը ընդմեջեն, Բարպան գտավ եվրոպական ափունքը՝ լայնանիստ մզկիթի մը գմբեթով և մինարեներով, որոնց ճերմակ սլացումին կընկերանային սև նոճիներ։ Բարպայի խոհուն դեմքը տեսնելով, բանվորները լուռ մնացին և ակնարկով իրար հրավիրեցին՝ խոսք բանալու: Վերջապես, Հերակլը ընկերներու կողմե սկսավ խոսիլ։ — Բարպա՛,— ըսավ անիկա լուրջ շեշտով,— այսօր շատ խառն օր էր. մենք ալ բան մը չհասկցանք անցած֊դարձածեն, դուն ալ չհասկցար։ Մեկ բան մը կա ու կմնա։ Բարպա՛, մենք ամենքս, մեծով-պստիկով, քեզ կհարգենք, քեզ կսիրենք, դուն մեր ամենուս Բարպան ես․․․ Բարպա Խաչիկը՝ խորապես հուզված, լուռ կլսեր. անիկա գրպանեն մետաղյա տուփը հանեց և սկսավ սիգարեթ մը ոլորել։ — Մենք այսօր,— շարունակեց Հերակլը,— քու երթալեդ հետո շատ խոսեցանք անցած֊դարձածի մասին. այդ կռիվը ըլլալու չէր, մնացած խնդիրները պարզ են։ Բայց ատ ջահել հայերը չափը անցուցին։ — Ի՜նչ,— միջամտեց Ղուկասը,— հայե՞րը չափը անցուցին, թե հույները։ Բարպան՝ սիգարեթը վառելով, նշան մը ըրավ Ղուկասին և ինքը դառնալով Հերակլին, ըսավ.<noinclude></noinclude> 0p88hst1270q5fypp4tbi47p69o1rc0 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/215 104 45304 395954 110088 2026-09-16T16:01:32Z LetterBot 3069 (via JWB) 395954 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>— Ո՛չ ձերինները հանցավոր են, ոչ ալ մերինները։ Գժտության պատճառը մենք մեր մեջ չենք գտներ, ուրիշ տեղ փնտրելու է․․․ — Մենք մեր գործին նայինք, ջանը՛մ,— ըսավ հույն երկաթագործ մը։— Ապոստոլը մեռավ, անիկա ազատվեցավ․․․ հիմակ ապրողներուն գործին նայինք։ Վաղը մեզի ալ կրնա բան մը պատահիլ, ո՞վ պիտի հոգա, Արիստաքի՞ն․․․— հարցուց անիկա ատաղձագործի մը, որ Արիստաքիի արհեստանոցը կաշխատեր։ — Արիստաքին ալ, Զարեհն ալ մեկ տեսակի շուներ են,— պատասխանեց արհեստավորը,— անոնք յուղի պես ջուրին երեսը կելլեն, մենք տակը կմնանք։ — Ատ ըսե, աղբար,— միջամտեց Ղուկասը,— մենք ան նայինք, թե վաղը ի՞նչ պիտի ընենք։ — Թող Բարպան խոսի,— ըսավ Հերակլը անիկա մեզմե աղեկ գիտե, թե ի՞նչ ընելու ենք: Այդ միջոցին սպասյակ մը եկավ պատվերները ստանալու։ Արևը մայր մտեր էր արդեն, և երեկոյան զով քամին հեռու և մոտ պարտեզներեն կբերեր կիպարիսներու բարկ հոտը։ Երաժշտախումբը մեծ աղմուկով կնվագեր «Կարմեն» օպերայեն կտոր մը։ Զանազան սեղաններե սպասյակները կկանչեին, որոնք իրենց ստացած պատվերները կպոռային բուֆետին. — Հինգ բիրա․․․ երկու խահվե․․․ երկու լոկում․․․ Դաշտելենի ջուր․․․ լիմոնատ․․․ լիմոնատ․․․ կազեոզ․․․ Այդ միջոցին վրա հասավ Վասիլի հույն ընկերներեն մեկը։ — Բարև ամենուդ,— ըսավ անիկա աշխուժությունով,— վաղը մեր արհեստանոցն ալ կփակենք։ Բարպան մտածումի մեջ էր, թե արդյոք պետք չէ՞ հայտնե իրեններուն, որ արհեստանոցը բանալ անհրաժեշտ է դեսպանատան պատվերին համար, երբ հանկարծակիի եկավ, լսելով, որ Դըրջանին արհեստանոցն ալ պիտի փակվի հետևյալ օրը։ — Վճռեր ենք,— ըսավ հույն երիտասարդը, ձեռքերը<noinclude></noinclude> 20up0cm31c764bpk179cdmbk403skqq Էջ:Բարպա Խաչիկ.djvu/218 104 45305 395957 110091 2026-09-16T16:01:37Z LetterBot 3069 (via JWB) 395957 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude><center> </center> Ամառը անցել էր, և պոլսական աշունը՝ իր հրաբորբոք գույներով, իր քաղցր արշալույսներով, շքեղ վերջալույսներով, կծավալեր իր լույսերու և երանգներու բազմատեսակ խաղերը։ Քաղաքը, հասուն գեղեցկուհիի նման, կարծես ընկողմաներ էր հեշտանքով և նվաղկոտ ու շնորհալի շարժումով կհորանջեր հուլորեն։ Երբեմն վարդագույն և երբեմն կապույտ, նոսր շղարշ մը թեթևությամբ և փափկությամբ կքողարկեր անոր դեմքը և մարմինը, բայց և երբեմն ան կնետեր քողը իր վրայեն և կհայտնվեր ոսկեգույն և վարդագույն, հերարձակ և տամուկ, կարծես նոր դուրս եկած Վոսփորի լոգանքեն։ Երբ քաղաքացիներ, երեկոյին, կբարձրանային դեպի Թագսիմի պարտեզը կամ Շիշլիի պողոտան, իրենց ամբողջ էությունով կդիմավորեին աշնանային այդ շողշողուն և բազմերես գեղեցկությունը և հաճույքով կվայելեին անցնող ժամերու դյուրաբեկ հմայքը։ Արվարձաններու, ամառանոցային վայրերու և բոլոր զբոսատեղիներու մեջ ծառերը գույն կփոխեին, և սպիտակ, դեղին, ժանգի գույն և բոսոր-կարմիր տերևները բաց ձեռքերու պես, հատ-հատ կիյնային, նախշուն գորգեր փռելով շրջագայողներու քայլերուն առաջ, մինչ անայլայլ և սլացիկ սոճիները կարծես իրենց մշտնջենական և մթին խոկումին մեջ կհսկեին բնության այլափոխման։ Եվ ամենուն աչքերուն մեջ երազ մը կվարաներ։ Երազային տարտամություն մը կար նաև Բարպայի աչքերուն մեջ, երբ ան մինակը կբարձրանար դեպի Շիշլի։ Բարպան վերջին ժամանակները կզգուշանար հաճախելե այն վայրերը, ուր մարդոց, մանավանդ ծանոթ մարդոց կրնար հանդիպիլ։ Անոր հոգին լեցուն էր հուզումով և անկայուն բերկրանքով։ Ինքն ալ դեռ չէր գիտեր, թե ինչո՞ւ այդպես փոխված էր։ Իր մեջ եղած հակասական զգացումներուն ամեն մեկը կվերագրեր որոշ պատճառի, բայց այդ տարտամ բերկրանքը, կարծես թե, ո՛չ պատճառ ուներ և ո՛չ նպատակ։ Բարպան միշտ զգայուն եղած էր բնության գեղեցիկ տեսարաններուն առաջ, բայց այժմ, կարծես թե,<noinclude></noinclude> gqsxe5rfuqv7piej5tk8ej13eg5xe9h Էջ:Բարպա Խաչիկ.djvu/219 104 45318 395958 110092 2026-09-16T16:01:38Z LetterBot 3069 (via JWB) 395958 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>ամեն ինչ կտեսներ ուրիշ աչքերով, և ամեն ինչ խոր իմաստ մը կստանար իրեն համար։ Հանգստանալու և ուրախանալու ոչ մեկ առարկայական պատճառ չի կար, ընդհակառակը։ Քաղաքին մեջ կշրջեին զանազան մտահոգիչ լուրեր, քաղաքական մթնոլորտը պղտոր էր, գործերը սակավցեր էին, և նույնիսկ գործազրկության սպառնալիքը կախված էր անխտիր իրենց գլուխներուն վրա։ Ապոստոլի հուղարկավորությունը կատարվեր էր ցուցարար շուքով։ Դըրջանը, իր լարած ծուղակին մեջ իյնալով, երբ այդ օրը իր արհեստանոցն ալ փակ գտեր էր, ինկեր էր կատաղության այնպիսի գերագրգռության մեջ, որ սկսեր էր կակազել։ Արյունը խուժեր էր գլուխը և կխեղդեր զինքը։ Շտապով կանչված բժիշկը հազիվ փրկեր էր Դըրջանին կյանքը, առատ արյուն առնելով: Հուղարկավորության օրը, թաղումեն անմիջապես հետո, ֆեսադ Միխայիլը, քանի մը պալիքարյաներու հետ, երևցեր էր Բալըգլըի հունաց գերեզմանատունը՝ հարբած վիճակի մեջ և փորձեր էր կռիվ փնտրել հայ արհեստավորներու հետ, բայց հայ թե հույն, փորձված և տարեց արհեստավորները միջամտեր էին և ցրել էին Միխայիլի խումբը։ Հուղարկավորներեն շատերը նույնիսկ չէին անդրադարձեր, թե բան մը պատահեցավ, որովհետև արհեստավորները դեմիրճի Հակոբի ղեկավարությամբ «մաքուր գործ տեսեր էին»։ Բայց Միխայիլի ազդեցությունը դեռ նկատելի էր երիտասարդ հույներու մեջ, ինչպես նաև անհետացած Գալուստի ազդեցությունը կարծես վերակենդանացեր էր։ Սրճարաններու և այլ հավաքատեղիներու մեջ հայ և հույն երիտասարդները միտում ունեին առանձին խումբեր կազմելու և բաներ մը կփսփսային իրարու ականջին։ Լրտեսներ և գաղտնի ոստիկաններ, դեռ անհամարձակ, բայց արդեն իսկ սկսեր էին սլքտալ այդ վայրերու շուրջը և վերջին ժամանակները նույնիսկ կմտնեին սրճարանները, առանձին կնստեին և թեև չէին հաջողեր հարաբերության մեջ մտնել հաճախորդներուն հետ, բայց հայտնի էր, որ անոնք կապեր ունեին սպասյակներուն հետ, թայց մանավանդ, սրճարանի տերերու հետ։<noinclude></noinclude> keg1ghjrf6wjvqmv05klgxenswfrau4 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/221 104 45343 395959 110094 2026-09-16T16:01:43Z LetterBot 3069 (via JWB) 395959 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>բայց Կյուլենցը ավելցուց, որ ուրիշ բաներ կային, որոնք շուտով վերջնական հաղթանակը կապահովեին Զարեհին։ Կյուլենցը խոսեցավ քաղաքական լուրերու մասին. անիկա վստահ էր, որ կառավարությունը չէր կրնար ընդունիլ Ռումելիի նահանգներու բարենորոգմանց ծրագիրը։ Հակասահմանադրական շարժումեն հետո իթտիհատը դեռ չէր հաջողեր իր դիրքերը ամրացնել և իթիլաֆը, որ հետզհետե կուռճանար, այնպիսի աղմուկ և շփոթ առաջ կբերեր, որ Իթտիհատի առանց այն ալ խախուտ դիրքերը կփլեին։ Մնաց որ, կըսեր Կյուլենցը, Ռումելիի բարենորոգումները՝ եվրոպական վերահսկողության տակ, միևնույնն էր, որ այդ նահանգները անջատվեին Թուրքիայեն։ Վերջապես, Կյուլենցը կհավաստեր, թե պատերազմը անխուսափելի էր։ Բալկանյան ազգերը կդաշնակցեին, և այդ դաշնակցության մեջ կմտներ Հունաստանը։ Զարեհ էֆենդին մնաց երազուն։ Կյուլենցը և Զարեհ էֆենդին նստած էին պարտեզին ծայրը, առանձին սեղանին առաջ։ Երեկո էր, և իրենց դեմը կպարզվեր Մարմարայի խաղաղ տարածությունը, որու փիրուզյա մակերեսը որևէ կնճիռ չուներ այդ միջոցին։ Արևը մայր մտեր էր, բայց երկինքը գույն կառներ և կուտար ծովուն, որուն մեջ կարտացոլային, ինչպես ջինջ հայելիի մեջ, շառագույն և հարափոփոխ ամպերու հետզհետե մարող գույները։ Մայրիներու տակ, մյուս սեղանին առաջ նստեր էին հյուրեր և տիկին Զարուհիի նախագահությամբ կշատախոսեին և կծիծաղեին, մինչ կողմնակի արահետե մը կանցներ Արուսյակի նուրբ սիլուետը՝ ամբողջովին ճերմակ հագած և անտարբեր, կարծես կտրված աշխարհե։ Ճայերու երամ մը ինկավ ծովի մակերեսին վրա, որու ջուրերը թեթև մը դողդղացին թռչուններու ճերմակ և ծփացող կուրծքերուն տակ։ Հետո, հանկարծ, երամը միահամայն թռիչք առավ, և ճայերը սուր ճիչեր արձակելով՝ սլացան հեռուն։ Հետամնաց նավակ մը կմոտենար այդ միջոցին՝ ճերմակ, սրանկյուն առագաստը բացած մերկ թևի պես, և հունական երգ մը լսելի եղավ երկու խոսակիցներուն։<noinclude></noinclude> 8jwjw4ysh4ovp1r1lf9i21txpru54rr Էջ:Բարպա Խաչիկ.djvu/222 104 45344 395960 110095 2026-09-16T16:01:44Z LetterBot 3069 (via JWB) 395960 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>Զարեհ էֆենդին մնաց երազուն, բայց անոր երազները չէին թափառեր այդ խաղաղ երեկոյան գեղեցիկ երևույթներուն վրա։ Անիկա արագությամբ կմտածեր շատ բաներու մասին, մտքին մեջ կարգագրություններ կըներ և ներքնապես կժպտեր իր ուրվագծած ծրագիրներուն։ — Ողորմած հոգի հայրս,— ըսավ անիկա վերջապես,— լուսերու մեջ պառկի, շատ բան լսած էր իր հորմեն հույներու անկախության պատերազմին ժամանակ անցած—դարձածեն: Ենիչերիները կախեր էին անոնց պատրիարքը, և ամեն տեղ հույները կհալածեին։ Նույնիսկ տունե-տուն կմտնեին և հայերու մոտ պահված աղախինները դուրս կհանեին։ Այդ երանելի ժամանակները ոչ միայն Պոլսո մեջ, այլև ծովամերձ բոլոր քաղաքներու մեջ առևտուրը և առհասարակ բոլոր գործերը անցան հայերու ձեռքը։ Հայերը սկսան փայլիլ, հարստանալ․․․ Այն ատեն է, որ հայերը կոչվեցան միլլեթ հաքիմի՝ հավատարիմ ժողովուրդ։ Բայց աս ալ պետք է ըսենք,— ավելցուց Զարեհ էֆենդին, խոր շունչ մը քաշելով,— որ այն ժամանակ ամիրաներ կային, սուլթանին և մեծամեծներուն քով ազդեցիկ հայեր, որոնք մեծ դեր մը կկատարեին։ Անոնք կրցան օգուտ քաղել առիթեն և իրենց ազգին հավիտենական երախտապարտության արժանացան․․․ Հետո Կյուլենցին դառնալով, Զարեհ էֆենդին բոլորովին տարբեր շեշտով հարցուց. — Ըսել է, քու կարծիքով, պատերազմը անխուսափելի՞ է: — Անխուսափելի,— պատասախանեց Կյուլենցը։ Զարեհ էֆենդին ձեռքերը իրար շփեց։ — Դըրջանը,— ըսավ անիկա,— յունանցի չէ, օսմանցի է, բայց վերջապես հույն է, կքշենք մեր ճամփու վրայեն։ Խոսակցությունը այդ կետին հասած էր, երբ Գարեգին Վահեվանյանը եկավ և ուղղակի դիմեց իրենց կողմը։ — Ժո՛րժ, տղա՛ս,— ըսավ Զարեհ էֆենդին Կյուլենցին,— Գարեգին էֆենդին մերն է, ազգասեր մարդ է, անոր քով ամեն բան կրնաս ըսել։ Վահեվանյանը արդեն տեղյակ էր քաղաքական անցուդարձեն։ — Լավ կըլլա, շատ լավ կըլլա,— ըսավ Վահեվանյանը,—<noinclude></noinclude> i9bequf6z4i0l3t1ihbngmtegqs1mta Էջ:Բարպա Խաչիկ.djvu/223 104 45345 395961 110096 2026-09-16T16:01:46Z LetterBot 3069 (via JWB) 395961 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>ասոնք,— թուրքերը ըսել կուզեր,— կհաղթվին, քիչ մը գոռոզություննին կիջնե։ Զարեհ էֆենդին երկմտության մեջ ինկավ։ Եթե թուրքերը հաղթվին, ուրեմն Հունաստանը հաղթող դուրս կուգա, ալ ո՞ւր պիտի սղմեցներ Դըրջանին ամբարտավանությունը։ Բայց Վահեվանյանը ուրիշ հեռանկարներ կբանար իր առաջ։ Թուրքերը կպարտվեին, և ով որ անցներ կառավարության գլուխը, ստիպված կըլլար զիջող ըլլալու։ Այն ժամանակ հայերն ալ հրապարակի վրա կարձակեին Անատոլուի հայաբնակ վիլայեթներու բարենորոգմանց հարցը։ Գաղտնիք գաղտնիքի փոխարեն՝ Վահեվանյանը բացավ շարք մը խնդիրներ. — Եվրոպացիները հաշտ աչքով չեն նայիր Թուրքիո վերածնունդին, իսկ սահմանադրական ռեժիմին բոլորովին հակառակ են, իհարկե, Թուրքիո համար։ Եվրոպական պետությունները հիվանդ մարդուն սնարին քով կսպասեին, որ մեռնի և ժառանգությունը խլեն, բայց, կարծես թե, հիվանդ մարդը կազդուրվեցավ, ամեն պարագային սահմանադրական ռեժիմը մահը ուշացուց, գոհ չեն, ոչ ոք գոհ չէ։ Կյուլենցը կխնդար երիտասարդ թուրքերու միամտությանը վրա։ — Թուրքիա ո՜ւր, հայրենասիրությունը ո՜ւր,— ըսավ անիկա,— բան մըն է կըսեն, իրենք ալ չեն հավատար, բայց այդ բառով գլուխ կբարձրացնեն։ Հին գլուխ թուրքերը այդպես բան չէին գիտեր, և անոնց հետ ամեն գործ կարելի էր կարգադրել․․․ երբեմն սպառնալիք, երբեմն կաշառք․․․ — Կկարծես, որ երիտասարդ թուրքերը կաշառքի համը չե՞ն առած,— ըսավ Վահեվանյանը,— բայց ասոնց ախորժակը ավելի մեծ է, այդ է տարբերությունը։ — Այդ անտանելի է,— վճռեց Զարեհ էֆենդին։ Կյուլենցը և Վահեվանյանը երկար խոսակցեցան, վերլուծման ենթարկելով եվրոպական մեծ պետությանց շահերը և անոնց բռնելիք հավանական դիրքը: Այդ միջոցին Զարեհ էֆենդին այլևս չկրցավ հետևել խոսակցությանը, որովհետև մտքին մեջ կարծես կշիռքի մը երկու նժարներուն մեջ կդներ, կհաներ<noinclude></noinclude> khm03jh7o8dls2ytl723xeg9zjn95zc Էջ:Բարպա Խաչիկ.djvu/315 104 45347 396048 108833 2026-09-16T16:04:42Z LetterBot 3069 (via JWB) 396048 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ները հազիվ բանալով, հարցուց Վասիլի մասին: Բարպային այնպես թվեցավ, որ այդ բոլոր տեսարանը, հարցումները պատրաստված Էին հասնելու համար այդ կետին։ Բարպան չի պատասխանեց և աչքերը համրորեն հեռացնելով պաշտոնյային սևեռյալ նայվածքեն, դարձավ Զարեհ Էֆենդիին։ Ճիզվիտը դիակնային դժգունություն մը ստացեր Էր և պատին Էր կռթներ, կարծես չիյնալու համար։ Աջ քունքին վրա կապույտ երակը ուռեր և ձգվեր Էր, կարծես թե պիտի պայթեր։ Անիկա ծուղակը ինկած մուկի աղիողորմ նայվածով կնայեր Խաչիկին, գլուխը քիչ մը հակած և մորուքը շեղակի ցցած, որը կշարժեր կզակի դողդղալեն։ Բարպան ժամանակ չունեցավ որևէ ենթադրություն ընելու՝ Զարեհ էֆենդիի անսովոր և անտեղի հուզմունքը բացատրելու համար, որովհետև ոստիկանական պաշտոնյան, որ թե՛ դեմքի արտահայտությունը և թե՛ ձայնը փոխեր էր, ըսավ հեգնական շեշտով. —Խաչիկ էֆենդի՛, թերևս նույնպես վստահ եք, որ Վասիլը Թուրքիա ծնած է։ —Վասիլը,— ըսավ Բարպան,— Արշիպեղաքոսի կղզիներեն է, բայց շատ փոքր հասակեն եկած է Պոլիս և օսմանցի դարձած է։ ֊ Հա՛, հա՛,— բացականչեց պաշտոնյան,— և ինչո՞ւ արդյոք օսմանցի եղած է։ —Մեզ նման մարդոց համար,— ըսավ Բարպան,— այդ բաները կարևորություն չունին. մենք աշխատող մարդիկ ենք, ուր որ ապրինք, ուր որ աշխատինք, այնտեղ ալ մեր հայրենիքն է։ —Խոսքը ձեր մասին չէ,— ըսավ պաշտոնյան և ոտքի ելավ։ Անիկա նույնիսկ կժպտեր Բարպային, որ խոժոռեր էր և մատնվեր էր մտատանջության։ Պաշտոնյան, անցնելով Զարեհ էֆենդիի առաջքեն, ձեռքը ֆեսին տարավ բարևելու համար, մինչ Ճիզվիտը ձեռքը գետնին խոնարհելով մեծ սելամ մը ըրավ. նույն սելամը կրկնեց երկրորդ պաշտոնյային, որ թուղթերու ծրարը բռնած թևին տակ, հեգնորեն կնայեր Զարեհ էֆենդիին և Բարպային, ատամնեուն մեջ<noinclude></noinclude> pilfrud1w452nutaxrxf4jvpehm5tev Էջ:Բարպա Խաչիկ.djvu/314 104 45348 396047 108838 2026-09-16T16:04:40Z LetterBot 3069 (via JWB) 396047 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>—Մենք առինք Արիստաքիի հույն և հայ բանվորները,— ըսավ Բարպան։ —Ի՞նչ կարծիք ունիք այդ հույներու մասին,— հարցուց պաշտոնյան։ —Ամենքն ալ հանգիստ և ազնիվ մարդիկ են,— ըսավ Բարպան՝ ձայնի շեշտը բարձրացնելով։— Բոլորին համար ալ ես անձամբ երաշխավոր կըլլամ։ —Անոնց մեջ չի կա՞ն յունանցիներ։ —Ո՛չ մեկը,— պատասխանեց Բարպան,— ամենքն ալ Թուրքիա ծնած են։ —Դեռ այդ բավական չէ,— ըսավ պաշտոնյան հեգնանքով։— Կան որ դիմած են հելլենական հյուպատոսարանը, քանի դեռ այդ խռովարարներով որջը կար, և հելլեն արձանագրված են։ —Մեր աշխատավորներե՞ն,— հարցուց Բարպան զարմացած։ Ոստիկանը չզիջեց պատասխանել և պահ մը լռութենե հետո հարցուց. —Դուք այստեղ ունեցա՞ծ եք— Միխայիլ անունով մեկը: —Այո՛,— ըսավ Բարպան,— հեռացած է մեզմե։ —Ինքը չի հեռացած, դուք ճամփած եք, ի՞նչ էր պատ֊ ճառը։ Բարպան տատամսեց պատասխանելու, հետո գլուխը բարձրացուց և ըսավ. —Կռվազան տղա էր։ —Անիկա արդեն մեր ձեռքն է,— ըսավ ոստիկանական պաշտոնյան,— և իր արժանի պատիժը կկրե։ Բայց այդ Միխայիլը հարցաքննության ատեն հայտնություններ ըրավ։ Բարպան հետաքրքրվեցավ այդ խոսքերը լսելով, բայց ճիշտ այդ միջոցին պաշտոնյան իր կանանչավուն աչքերը սևեռեց Բարպային։ Անիկա կզակը սեղմեր էր, և անոր վտիտ այտերուն վրա մկանունքը կխաղային ձգվելով, բայց Բարպան տպավորվեցավ, մանավանդ, անոր սևեռուն և անշարժ նայվածքեն, որուն մեջ, կարծես թե, ահարկու սպառնալիք մը կար և որը ատրճանակի փողի մը պես ուղղված էր Բարպային։ Այդ պահուն էր, որ պաշտոնյան՝ սեղմած ատամ-<noinclude></noinclude> 7kqicri9ow1g2drbunverxyykukixc8 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/226 104 45351 395962 110256 2026-09-16T16:01:51Z LetterBot 3069 (via JWB) 395962 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>էր, որ երկունքն ալ դարանակալ կսպասեին, որ առաջին քայլը անողը իր մրցակից հարևանը ըլլա: Առավոտ մը Զարեհ էֆենդին պարզեց Բարպային իր գործերու վիճակը և ըսավ, թե ստիպված է որոշ խնայողություն ընել։ Դըրջանը հարուստ է,— ըսավ անիկա,— կռնակը հաստ է, ձեռքը բերնին կհասնի, իմ վիճակս նույնը չէ, եթե ես այսպես շարունակեմ, երեք֊չորս ամիսեն մոխիրի վրա կնստիմ։ Իմ անձնական ծախքերես ալ շատ բան զեղչեցի,— ըսավ անիկա,— հիմակ նեղ կետի մը վրա ենք, վաղը, մյուս օր կլայնանք, նորեն առջի գիները կվերահաստատենք։ Զարեհ էֆենդիին աշխատավորները հարկադրվեցան ընդունիլ, որ փոխանակ որոշ շաբաթականի, վճարվին միայն իրենց աշխատած ժամերը։ Բարպան տխրությամբ համակերպեցավ կացության և այլևս իր բոլոր ջանքը այն եղավ, որ ներկայացած գործերը արդարությամբ բաժնվին աշխատավորներու վրա։ Ինքը՝ իբրև վարպետ և աշխատության հսկող, պիտի ստանար շաբաթական, բայց փոխանակ երկուքի, մեկ ոսկի։ Բարպան, ինչպես ընդհանրապես մյուս արհեստավորները, լավ վաստակած օրերուն ոչ մեկ խնայողություն չէր ըրած։ Անիկա իր վաստակածը կծախսեր ամբողջովին: Բնավ միտքեն չէր անցըներ, որ որևէ պատճառով կրնար առանց գործի մնալ, նեղը իյնալ։ Բայց երբ պատահեր, որ դրամի նեղություն ունենար, այդ վիճակը կկրեր առանց խոր դժգոհության, բայց այս անգամ հասույթներու կրճատումը կզուգադիպեր բացառիկ կացության մը։ <center> </center> Բեռնարները տեղավորվեր էին Բարպայի քովի տունը և իրենց տեղափոխված իրիկունն իսկ, ընդունելով Վիկտորյայի հրավերը, ճաշեր էին Բարպայի տանը։ Առաջին իսկ ակնարկով Բարպան տպավորություն կրեց Ժոզեֆինեն, ոչ այնքան Էմիլեն, որովհետև միջերկրականյան այդ թիփով մարդիկ շատ տեսած էր: Ժոզեֆինը՝ իր<noinclude></noinclude> ksplpjy1vqlm8m3jzsqeem12ev5ejnq Էջ:Բարպա Խաչիկ.djvu/227 104 45352 395963 110257 2026-09-16T16:01:53Z LetterBot 3069 (via JWB) 395963 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>խարտյաշ մազերով, կապույտ աչքերով, բարձր և ճկուն հասակով, Բարպայի համար իսկական ֆրանսուհին էր։ Բարպան շատ լավ կտեսներ, որ անոր դեմքը գեղեցիկ չէր — իր աչքերը վարժ էին տեսնելու, Պոլսո նույնիսկ խոնարհ խավերու մեջ, սքանչելի և նուրբ գեղեցկությամբ կիներ,— բայց Ժոզեֆինը առանձնահատուկ հրապույր մը ուներ, որը Բարպան չէր կրնար վերլուծել և որը Ժոզեֆինի ամբողջությունն էր. «հով մը ունի», ըսեր էր անիկա Վիկտորյային, որ զգացեր էր, թե ինչպես Բարպան հիացած և հպարտ էր ֆրանսուհիին ցույց տված ընտանութենեն։ Ժոզեֆինը կհագվեր շատ պարզ հագուստներ, բայց ամենեն հասարակ կտորն ալ կարծես շքեղություն կստանար իր վրա։ Գլխարկին գրվածքը, սև ծակոտկեն քողը, որ կսքողեր անոր դեմքը իր նուրբ ցանցին տակ, խարտյաշ մազերու թեթև խոպոպները և ճակատին վրա դրված կտրված մազերը, բայց մանավանդ, այն անորոշ և մշտական բուրմունքը, որ կծածաներ ֆրանսուհիին շուրջը, որ իրմե առաջ կմտներ սենյակ և հետք կթողուր, երբ կհեռանար, այդ բոլորը արտահայտություններն էին այն գերագույն էակին, որ Եվրոպայեն էր։ Բարպան հիացած էր նաև այն պարզության համար, որով Բեռնարները կընդունեին իրենց հրավերները, և Բարպան, որուն միտքը կտանջվեր հազար հոգերով, հանկարծ թեթևություն կզգար, երբ կմոտենար իր տանը, ուր կհուսար Էմիլը և Ժոզեֆինը գտնել։ Եվ ան հաճախ կգտներ Բեռնարները իր տանը։ Առաջին օրերը անոնք կխոսակցեին իրարու հետ Միհրանի միջոցով, որ թարգմանի դերը կկատարեր, բայց հետո Բարպան, որ գզրոցը քիչ մը, ֆրանսերեն սորված էր, սկսավ խոսիլ, և մյուս կողմանե հունարենը օգնության կանչելով, գտան ուղղակի հարաբերության մտնելու եղանակը։ Երբ խնդիրը բարդանար, դարձյալ Միհրանին կդիմեին։ Առաջին օրեն Բեռնարները հասկցան, թե ինչ կարելի է քաղել Բարպայեն։<noinclude></noinclude> j4cg2p6puxf02hndm7s3vdxkwutd9wn Էջ:Բարպա Խաչիկ.djvu/228 104 45353 395964 110258 2026-09-16T16:01:54Z LetterBot 3069 (via JWB) 395964 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>— II me parait bien poire<ref>Ինձ բավականին շատ տանձ (տխմար) է թվում (ֆրանս.):</ref>,— վճռեց Էմիլը՝ Բարպային ակնարկելով: Ժոզեֆինը համաձայն էր, բայց սաստեց ամուսինը։ — Շատ ազնիվ մարդիկ են,— ըսավ անիկա տարտամ շեշտով մը։ Այր ու կին զգաստացած էին։ Իրենց «արկածները», ինչպես կկոչեին իրենց գլխուն եկածները, ներշնչեր էին իրենց այն զգացումը, թե պետք էր հրաժարիլ հեքիաթային իրողություններեն և խելքով ու ճարպիկությամբ օգուտ քաղել ներկայացած առիթներեն՝ առանց արհամարհելու փոքրիկ շահերը։ Էմիլը ուզեր էր վարսավիրայի խանութ մը բանալ Գալաթա Սերայի դիմաց, կանանց բաժինով, բայց հետո նախամեծար համարեր էր համաձայնիլ Բերա-Պալասի տնօրինության հետ և այդ հյուրանոցի առաջին հարկին վրա սարքեր էր վարսահարդարի կաբինետ մը։ Ըստ համաձայնության, Էմիլը կստանար շատ փոքր վարձ, ամսական երեք ոսկի, բայց իրավունք ուներ գրպանելու հաճախորդներու նվերները: Անիկա հաճոյախոս էր և հաճոյակատար։ Պալասի հաճախորդները, որ մեծ մասամբ եվրոպացիներ էին, ընդհանրապես կխոսեին ֆրանսերեն, և փարիզյան վարսահարդարը սկսավ որոշ հռչակ ստանալ։ Ժոզեֆինը ամեն իրիկուն կպարպեր ամուսնույն գրպանը և շատ փոքր մաս մը հատկացնելե ետքը առօրյա ծախքերուն, մնացածը կպահեր արկղի մը մեջ։ Երբեմն հունձքը առատ կըլլար, և Բեռնարները կսկսեին հույս առնել. — Ա՜հ, վերջապե՜ս։ Անոնք որոշեցին իրենց ծախքերը վերածել նվազագույնի։ Կանոնավորապես կվճարեին տան վարձքը, օրը-օրին, ժամը-ժամին, ինչ որ հիացում կպատճառեր Բարպային, և կջանային որքան կարելի է հաճախ Վիկտորյային ճաշի հրավերը ընդունիլ: Երբ արկղի դրամը հասավ որոշ գումարի, Ժոզեֆինը գնաց Կրետի-Լիոնեի բանկի մասնաճյուղը և պահ դրավ այնտեղ։ Բեռնարներու ախորժակը բացվեցավ, անոնք<noinclude></noinclude> c6r9c082ftrdtx11xb5g9wv5ijyweod Էջ:Բարպա Խաչիկ.djvu/229 104 45354 395965 110260 2026-09-16T16:01:56Z LetterBot 3069 (via JWB) 395965 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>որոշեցին հաջողիլ—այդ էր իրենց նշանաբանը որը կկոչեին՝ իրենց ռևանշը ունենալ։ Վիկտորյան կշարունակեր անձնվիրությամբ վարվիլ Բեռնարներուն հետ։ Քանի որ ֆրանսիացի ամուսինները զորությունը ունեին Բարպային մտահոգությունները ցրելու, այդ բավական էր, որպեսզի Վիկտորյան հոգվով-մարմնով նվիրվեր անոնց: Անիկա նույնիսկ երախտապարտ էր Ժոզեֆինին. դիտեր էր, որ երբ ֆրանսուհիին բուրմունքը կմտներ սենյակեն ներս, և Ժոզեֆինը աշխույժ և ուրախ կըսեր, «Բոնժուր մոսյո Խաչիկ», երանության ժպիտ մը կերևար Բարպայի դեմքին վրա: Ժոզեֆինը, որոշած ըլլալով կարգուկանոն դնել իրենց կյանքին մեջ վերստին դարձեր էր ժրաջան տանտիրուհի։ Վիկտորյան կգնահատեր անոր մաքրասիրությունը և ոչնչով ինքզինքը և իր տունը զարդարելու հատկությունը։ Անիկա սիրով փոխ կուտար կամ պարզապես կուտար այն բոլոր իրերը, որոնց պետք ունեին բեռնարները, և տանը չունենալու պարագային կերթար կգներ և անոնց պակասը կլրացներ։ Նախ՝ հաճախակի, հետո՝ գրեթե ամեն իրիկուն սովորություն եղավ ճաշի հրավիրել ֆրանսիացիները։ Վիկտորյան Ժոզեֆինի հրահանգներով ֆրանսիական ճաշեր կպատրաստեր։ Սկիզբները Ժոզեֆինը Վիկտորյային հետ կիջներ խոհանոց և կօգներ անոր, բայց հետզհետե քաշվեցավ։ Վիկտորյան շատ արագ թափանցեց ֆրանսիական խոհանոցի գաղտնիքներուն։ Անիկա չարաչար կհոգներ, բայց իր վարձատրությունը լիուլի կգտներ, երբ սեղան նստելե և կերակուրը ճաշակելե հետո Էմիլը և Ժոզեֆինը կբացականչեին. — Զարմանալի՜ է, բոլորովին այն է, ինչ որ պետք է։ Բացի երեկոյան ճաշը, Վիկտորյան հաճախ կկանչեր Ժոզեֆինը, ֆրանսիական սուրճ կպատրաստեր մանրակրկիտ խնամքով — Ժոզեֆինը սրճամանը և աղորիքը թողեր էր Վիկտորյայի մոտ,— և նախաճաշիկը միասին կընեին, մանավանդ, երբ Սոֆիան այնտեղ ըլլար։ Մատամ Բլանի մոտ Սոֆիան սորվեր էր ֆրանսերեն, և երկու կիները կխոսակցեին իրար հետ՝ Վիկտորյայի զարմացական հիացում պատճառելով։ Վիկտորյան ալ սորվեր էր բառեր,<noinclude></noinclude> jnv57yr98raftmavqbjb4mjbh2qaisj Էջ:Բարպա Խաչիկ.djvu/299 104 45355 396031 123226 2026-09-16T16:04:12Z LetterBot 3069 (via JWB) 396031 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ես անոնց կհամոզեմ, որ գին չկոտրեն. աղվոր բան չէ էսնաֆին վնաս հասցնելը։ —Լավ,— ըսավ Զարեհը, զգալով, ոը դիմադրելը անօգուտ է,— ետքը կմտածենք, բան մը կընենք։ Հետո, երկու ձեռքերը իրար շփելով, հայտնեց. —Դըրջանին բանը բուրդ Է, ան ալ սերասքերին դիմեր Է, մարդ մեջ մտցուցեր Է, բայց օգուտ չէ ըրեր… Ես իմացա… դեռ ուրիշ բան ալ իմացա… Բարպան հետաքրքրվեցավ Վասիլի կապակցությամբ։ Զարեհը՝ խորհրդավոր երևույթ մը առնելով, ըսավ. -Բոյկոտ պիտի հայտարարեն հույներու դեմ… վաղը կամ մյուս օր թերթերը կգրեն։ Քանի մը օր ետքը, երբ Զարեհ էֆենդիին աշխատանոցը կհևար իր բոլոր հնոցներով, որոնց թվին վրա ավելցեր էին ուրիշներ, Արիստաքիի բանվորներեն շատերր անգործ կդեգերեին սրճարանները։ Անոնք երբեմն կուգային, կդիտեին իրենց հարևան ընկերներու աշխատանքը և երբեմն ալ նույնիսկ ընկերաբար կօգնեին նեղը մնացած արհեստավորներուն։ Բարպան կցավեր, տեսնելով այդ անգործները, բայց դեռ չէր կրնար բոլորին ալ գործ տալ։ Անիկա որոշ թիվով բանվորներ առեր էր Արիստաքիի արհեստանոցեն և այդ առթիվ ալ բուռն վեճ ունեցեր էր Զարեհին հետ։ Ճիզվիտի կարծիքը այն էր, որ ներկա պայմաններու մեջ հույն աշխատավորներու վարձքը կարելի է կրճատել։ —Գործի օրենբը այդ է, Խաչիկ,— ըսեր էր անիկա,— առիթեն պետք է օգտվիլ. այսօր հույներու վիճակը այնպես է, որ… բերաննին աղ դիր, մորթե… ձայն չեն կրնար հանել։ Բարպան բուռն կերպով զայրացավ և ծանր խոսքեր ըրավ Զարեհին, որ ինքզինքմեն դուրս ելած, ճչաց. —Դուն ալ քու ատ խելքովդ ատ հասակդ կմնաս… —Ես գործս կձգեմ, կերթամ, դուն ինչպես կուզես, անանկ ըրե, բայց ոչ իմ միջոցով,— ըսավ Բարպան։ Հույն բանվորները կզգային, թե ինչպես Բարպան զիրենք կպաշտպաներ. «Ասլանի պես մեր կուշտին կեցած Է», կըսեին անոնք և երբ «Բարպա» կըսեին, Խաչիկը այնտեղ<noinclude></noinclude> kyctwowko6t9er148zuas4aupk55txt Էջ:Բարպա Խաչիկ.djvu/230 104 45385 395966 110262 2026-09-16T16:01:59Z LetterBot 3069 (via JWB) 395966 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>նախադասություններ և Ժոզեֆինին մինչև արցունք խլող ծիծաղ կպատճառեր, երբ հունական շեշտով կկամենար ֆրանսերեն խոսիլ։ Բայց արդեն իսկ, առավոտները, Բարպան և Վիկտորյան մտահոգությամբ կխորհրդակցեին օրվան ծախքերը դիմավորելու համար։ Եթե ֆրանսիացիները չըլլային, Վիկտորյան շաբաթական մեկ ոսկիով, նույնիսկ կեսով կրնար տանը անհրաժեշտը ապահովել։ Անիկա շատ ճարտարությամբ գիտեր պատրաստել կերակուրներ, որոնք սուղի չէին նստեր և համով կուտվեին։ Ուրիշ անդամներ, Վիկտորյայի ճարպիկության և խնամոտության հետևանքով, Բարպան նույնիսկ չէր զգացեր նեղ օրը։ Բայց այժմ կացությունը տարբեր էր։ Այդ ֆրանսիացիները քիչով չէին գոհանար, մանավանդ որ սորվեր էին, անշուշտ պետք եղած քաղաքավարությամբ, պատվերներ տալ հետևյալ ճաշին համար։ Ճիշտ է, որ անգամ մը Բեռնարները տարտամորեն խոսեր էին ծախքերուն մասնակցելու մասին, բայց Բարպան բուռն կերպով բողոքեր էր, և Էմիլը ըսեր էր, որ ինքն ալ միջոց մը կգտնե օր մը փոխարինելու մոսյո Խաչիկի հյուրասիրությունը։ Անգամ մը Էմիլը վարազի միս բերեր էր և առաջին օրերը, քանի մը անգամ, ֆրանսիական կնքված գինի։ Այր ու կին, Բեռնարները, չէին կրնար ըմբռնել առանց գինիի սեղան նստիլ։ Իսկ տեղական գինիներուն չէին կրնար հանդուրժել։ Բարպան, ուրեմն, պատվիրեր էր Վիկտորյային՝ իր սեղանին վրա անպակաս ընել ֆրանսիական գինին, որուն հասարակ և աժան տեսակները չի կային, իհարկե, Կ. Պոլսո մեջ, և Վիկտորյան այդ պատվերները կկատարեր ճշտությամբ։ Բայց գործերը ոչ միայն չէին բացվեր, այլև հետզհետե կվատանային։ Բարպան և Վիկտորյան կմտածեին ձմեռնամուտի պատրաստություններ տեսնել, բայց այլևս ոչ միայն պատրաստի դրամ չունեին, այլև պարտքեր դիզվեր էին մսավաճառի, պտղավաճառի և նպարավաճառի մոտ։ Այդ բոլոր հայթայթողները անսահման վստահություն ունեին Բարպային վրա և ուրիշ անգամներ նույնիսկ կմերժեին իրենց առնելիքի վրա մաս մը ստանալ։<noinclude></noinclude> tsaur5dzej24vm0z7sia8gtddarj3df Էջ:Բարպա Խաչիկ.djvu/300 104 45387 396032 123231 2026-09-16T16:04:17Z LetterBot 3069 (via JWB) 396032 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ըլլար թե ոչ, այդ բառին լեցուն արտահայտություն մը կուտային։ Զարեհը առերևույթ տեղի կուտար Բարպային, բայց հազար հնարքի կդիմեր իր մտադրածը կատարելու համար։ Բարպան ստիպված էր աչքերը չորս բանալ, անվերջ հսկել և ի դերև հանել Զարեհին բեղմնավոր միտքին հնարքները։ Եվ ճիզվիտը անկեղծորեն երբեմն կզգար իր անզորությունը և կըմբոստանար Բարպային դեմ, բայց անմիջապես կմխիթարվեր մտածելով. —Քիչ մըն ալ համբերենք, օրը դեռ չի ծնած՝ ինչեր կծնին… ⁂ Վասիլը ծանրապես հիվանդ էր թոքերու բորբոքումով։ Հույն բժիշկը, որ կխնամեր Վասիլը, մեծ հույս ուներ անոր առողջ կազմին վրա, բայց չէր ծածկեր նաև իր մտահոգութչունը, ըսելով, թե այդ հիվանդության մեջ անակնկալներ կան։ Յորկին, լսելով, որ հայրը վտանգի մեջ է, խոսեցավ իր ընկերներուն և հրավիրեց Րեմզի բեյը, որ այնքան լավ խնամեր էր նահատը։ Րեմզին կարծր դեմքով մարդ մըն էր. բայց ներքնապես վերին աստիճանի զգայուն, անոր համար կըսեին, թե երբեք անիկա բժշկութչունը չէր համարած շահավետ գործի ասպարեզ։ Անիկա եկավ Վասիլին այցելության, քննեց և հանձն առավ անոր բժշկությունը։ Թե՛ Աոֆյան և թե՚ Վասիլը շատ զարմացան, երբ անիկա բացարձակապես մերժեց որևէ վարձք, ըսելով, որ իր ազիզ ընկերոջ հորմեն դրամ չէր ստանար երբեք։ Սոֆյան այդ մասին պատմեց Բարպային և ըսավ. —Ասոնց մեջ ալ աղեկ մարդիկներ կան։ —Ինչո՞ւ չպիտի ըլլա,— պատասխանեց Բարպան, — անոնք ալ մեզի նման մարդիկ են։ Այդ միջոցին Արիստաքին հուսահատական փորձեր կներ՝ ապացուցանելու համար իր հավատարմությունը օսմանյան պետության։ Անիկա մեծ գումար մը նվիրեր էր և հունական թերթի մեջ կոչ ըրեր էր բոլոր ունևոր հույներուն՝<noinclude></noinclude> 41w5rb03uw8ny2o8pe79rubtkvsskww Էջ:Բարպա Խաչիկ.djvu/231 104 45390 395967 110265 2026-09-16T16:02:00Z LetterBot 3069 (via JWB) 395967 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>— Թող մնա,— կըսեին անոնք,— թող Բարպայի պես մարդուն քով առնելիք ունենամ։ Բայց հիմակ, ընդհանուր տագնապին մեջ, անոնք ալ նեղն էին և նախ՝ անուշ լեզվով, բայց արդեն հետզհետե հազիվ զսպված սրտնեղությունով իրենը պահանջքը կընեին: Երբ Բարպան ըաված սրտով հայտներ Վիկտորյային այդ սրտնեղություններու մասին և ըսավ, թե կարգ մը փողոցներե չի կրնար անցնիլ պարտատերի չի հանդիպելու համար, Վիկտորյային սիրտը ճնշվեցավ։ Հետևյալ օրը ան հավաքեց իր ունեցած ոսկեղեն զարդերը՝ ժամացույց, շղթա, ապարանջան, և ցած գինով ծախեց ծանոթ ոսկերիչի մը։ Այդպիսով կրցան մասամբ վճարել պարտքերը, ոսկեզօծել, ինչպես կըսեին, և քանի մը օր ևս ապրիլ առատության մեջ։ Այդ օրերին իրիկուն մըն էր, որ Բարպան դեպի Շիշլի երկնցեր էր՝ առանձին մտածելու համար կացության վրա և ճար մը գտնելու, բայց անոր մտածումները, աշնանային այդ շքեղ երեկոյին, ընկղմեցան տարտամ երազանքներու մեջ։ Անիկա, հանկարծ, փխրուն սրտով մտածեց Ժոզեֆինին, տեսավ անոր չարաճճի դեմքը՝ միշտ զվարթ, բրնձափոշիով պատած, զգաց անոր բուրումը և լսեց անոր օտարականի ձայնը և հնչյունը․ «Բոնժուր, մոսյո Հաշիկ», և անմիջապես ետ դարձավ՝ տուն գնալու համար։ <center> </center> Երեկոները սկսեր էին զովանալ, և Բարպան մսկոտ էր, ինչպես ընդհանրապես հնոցի առաջ աշխատողները։ Այդ նույն օրը Վիկտորյան մաքրեր էր տունը վերեն վար, սենյակին գետինը ծածկեր էր մեծ քառակուսի գորգով, բազմոցներուն վրա դրեր էր կապերտներ և ճերմակ վարագույրներուն տեղ կախեր էր ճեճիմե հաստ վարագույրները։ Ուշ ատեն անիկա խոհանոցի սեմին վրա պատրաստեր էր փայտածուխի կրակը և Միհրանին պատվիրեր էր օղիի սեղանը դնել, որպեսզի ամեն ինչ պատրաստ ըլլա։ Շաբաթ իրիկուն էր, և Բարպայի ընկերները կարող էին գալ, թեև անոնց<noinclude></noinclude> q7omennabycxufejwn2u3q52lhz3zuw Էջ:Բարպա Խաչիկ.djvu/232 104 45391 395968 110267 2026-09-16T16:02:02Z LetterBot 3069 (via JWB) 395968 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>ոտքը հետզհետե քաշվեր էր ֆրանսիացիներուն Բարպայի տունը հաճախելեն ի վեր, բայց ո՛չ Բարպան և ոչ ալ Վիկտորյան դեռ չէին անդրադարձեր այդ բանին, ամբողջովին կլանված ըլլալով իրենց նոր դրացիներով։ Վիկտորյան օրվան մեջ մաքրեր էր և ոսկիի պես փայլեցուցեր էր պղինձե վառարանը, որ դրված էր կարմիր խորքով գորգին վրա, և երբ փայտածուխի կրակը պատրաստվեցավ, Վիկտորյան բարակ մոխրով ծածկեց կրակները և կրակարանի մեջի մասը բերավ զետեղեց իր տեղը։ Սենյակին մեջ ծավալեցավ մեղմ տաքություն և կնդրուկի հոտ։ Վաղեմի սովորությամբ, Վիկտորյան կուզեր խունկ ծխել, բայց Բարպան չէր կրնար հանդուրժել խունկի հոտին։ Ամեն ինչ պատրաստ էր, երբ եկավ Էմիլը։ Անիկա շատ փոխված էր. ամենօրյա հարաբերության մեջ ըլլալով Բերա-Պալասի հաճախորդներուն հետ, անիկա ոչ միայն տեղյակ էր քաղաքական անցուդարձերուն, այլ նաև շարք մը կուլիսային գործերու։ Երբեմն ինքն ալ իր խոսքը կարձակեր և միշտ ծիծաղ հառաջ կբերեր։ Իր մեջ վերակենդանացեր էին փարիզյան մայթերու վրա հոսող սրամտությունները, և իր շարժումներու արագության հետ անիկա վերստին ստացեր էր մտածողության արագությունը և տեսակ մը գոռոզություն։ Էմիլը իր հաճախած սրճարաններու և հավաքատեղիներու մեջ գործնական կերպով ըմբռներ էր եվրոպացի ըլլալու առավելությունները Թուրքիո մեջ։ Անիկա կարող էր հրամայել, և անմիջապես կհնազանդեին իրեն, կարող էր անարդար կերպով սաստել, նախատել, և, շնորհիվ իր արտասանության, որուն օտարությունը կշեշտեր դիտմամբ, միշտ իրավունք կուտային իրեն։ Անիկա սովորություն ստացեր էր արհամարհել տեղացիները՝ «բնիկները», և անոնց հետ վարվիլ ինչպես հաղթահարված մարդոց հետ։ Այդ մանրուկ, շարժուն բիբերով մերիդիոնալը երբեմն առյուծ կդառնար և իր շահատակություններուն մասին ոչ միայն կխոսեր Ժոզեֆինին հետ, այլև իր հաճախորդներուն հետ, որոնց մեջ կզգար ավելի զուսպ, բայց շատ ավելի խոր արհամարհանք տեղացիներուն համար։ — Ինչ կուզես ըսե,— կբացականչեր անիկա երբեմն՝<noinclude></noinclude> pmob0r6kn8nhxhvw25ttruvix9o1ps0 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/233 104 45392 395969 110268 2026-09-16T16:02:04Z LetterBot 3069 (via JWB) 395969 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>կնոջը հետ խոսելով,— ճշմարիտ է, որ սա կոկանյի երկիրն է․․․ Օրհնյալ մորեղբայր, գիտեր ինչ կըսեր․․․ — Ինձ մի խոսիր այդ ուղտի մասին,— կգոչեր Ժոզեֆինը սրտնեղած։ Բարպայի և Վիկտորյայի լայն հյուրասիրությունը նախ անհասկանալի երևցավ Բեռնարներուն։ Անոնք իզուր կորոնեին, թե այդ համեստ մարդիկը ի՞նչ անմիջական կամ հեռավոր շահ կրնային ունենալ իրենցմե, բայց հետզհետե այդ հյուրասիրությունը գտան բնական։ Անոնք արդեն թափանցեր էին այն կախարդական հմայքին, որ ֆրենկները կգործեին տեղացիներու վրա։ — Եվ հետո,— կըսեր Էմիլը,— քեզի կըսեմ, որ տանձ մըն է,— Բարպային ակնարկելով։ — Այնքա՜ն լավ մարդ է,— կպատասխաներ Ժոզեֆինը, ինչպես եթե երեխայի մը վրա խոսեր։ — Եվ ըսելու համար չէ, բայց քեզի աչք ունի։ Ժոզեֆինը կպաշտպանվեր այդ ենթադրության դեմ, բայց այդ ենթադրությունը ակամա զինքը կմղեր պչրանքով վարվելու Բարպային հետ։ «Երազս չէ,— կմտածեր ինքն իրեն,— բայց վերջապես բան մըն է»։ Բեռնարները շատ միտք կհոգնեցնեին նաև՝ գիտնալու համար, թե ի՞նչ նյութական միջոցներ ունեին Բարպան և Վիկտորյան, որոնք իրենց բոլոր ճարտարությունը կգործադրեին իրենց նյութական նեղությունը ծածկելու ֆրանսիացի դրացիներեն: Իրիկուն մը Էմիլը ըսավ Ժոզեֆինին. — Մարդուկը կըսե, որ ինքը կկատարե իր կապիկին նյութերու գնումները։ Կարող ես երևակայել, թե ինչքան անիկա թավալելու է այդ բաներու մեջ, նկատի ունենալով այս երկրի մարդկանց խորամանկությունը։ Բայց քանի մը շաբաթ հետո, Ժոզեֆինը իբր կարևոր տեղեկության հաղորդեց Էմիլին. — Երևակայե, որ ոչինչ, բայց ոչինչ չունին բանքայի մեջ։ — Այդ միշտ կարող են ըսել,— առարկեց Էմիլը թերահավատությամբ։— Ուրեմն իր դրամը վաշխով կուտա։<noinclude></noinclude> dernly1c2rcil47yoph5b6c8vt2r9wf Էջ:Բարպա Խաչիկ.djvu/234 104 45393 395970 110269 2026-09-16T16:02:05Z LetterBot 3069 (via JWB) 395970 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>Մերոնք կըսեն, թե բոլոր հայերը վաշխառու են։ Բարեբախտաբար, պետք չունինք իրենց։ Բայց հետզհետե Բեռնարներու հետաքրքրությունը մարեցավ։ Իրենց ի՞նչ, թե Բարպան դրամ ուներ թե ոչ։ Բարպան հյուրասեր էր, և իրենք կօգտվեին այդ հանգամանքեն։ Միջոցը չի կար հակառակը ընելու։ Եթե պատահեր, որ քիչ մը ուշանային ճաշին, Միհրանը կղրկեին իրենց ետևեն։ Երբ Էմիլը Վիկտորյային հետ բարձրացավ սենյակը, գորգերու և ճեճիմներու այդ հարդարանքը շլացում պատճառեց իրեն. անոր մանր աչքերը կհետախուզեին սենյակին բոլոր անկյունները և ինքնիրեն կմտածեր՝ «Ի՞նչ կըսեի ես․․․ Անտարակույս, Բարպան հարուստ մարդ է»։ Քիչ հետո եկավ Խաչիկը, և սկսան օղի խմել։ — էվիվա,— կըսեր Բարպան։ — Ա վոտրը սանտե,— կպատասխաներ Էմիլը։ Էմիլը Զմյուռնիո մեջ վարժվեր էր տեղական օղիին, որը բնավ վատ չէր գտներ և մեծապես կգնահատեր մեզեի սովորությունը։ Այդ միջոցին, Վիկտորյան, հաճույք պատճառելու պատրաստակամ մեկու մը ժպտուն արտահայտությամբ, կերթար, կուգար և կծառայեր աղախինի մը նման։ Անիկա, ճակատը բաց, խնամքով սանտրած մազերը պարզորեն հավաքեր էր գլխուն ետև, և մազի փունջեր հետզհետե կիյնային ծոծրակին և այտերուն վրա։ Անիկա կհավաքեր այդ ինկած փունջերը և կսեղմեր ականջներուն ետև։ Բարպան այդ տեսավ և սրտնեղեցավ։ — Վիկտորյա՛, մազերդ շտկե՛,— ըսավ անիկա խոժոռելով։ Վիկտորյան, որ այդ միջոցին դարանեն անձեռոցներ կհաներ, ժպտեցավ Բարպային, բայց չի կրցավ անմիջապես պատվերը կատարել։ — Քեզի եմ, Վիկտորյա՛,— ըսավ Բարպան անհամբեր,— մազերդ շտկե, ամո՛թ է։ Վիկտորյան պահ մը ապշած նայեցավ ամուսնույն. առաջին անգամն էր, որ Բարպան այդպիսի դիտողություն<noinclude></noinclude> a8zdql2m7ry11sw2fyyhjusucty0tti Էջ:Բարպա Խաչիկ.djvu/235 104 45394 395971 110271 2026-09-16T16:02:07Z LetterBot 3069 (via JWB) 395971 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>կըներ իրեն. հետո շիկնեցավ և սողոսկեցավ սենյակեն դուրս։ Բարպան և Էմիլը ջանք կընեին իրարու հետ խոսիլ. Միհրանը, որ դուրսի սրահը դաս կպատրաստեր, իրենց օգնության եկավ։ Բարպան հետաքրքիր էր պատերազմի լուրերու մասին: — Պատերազմը անխուսափելի է,— ըսավ Էմիլը՝ աչքերը քթթելով. անիկա ստացեր էր արտահայտությունը մեկու մը, որ շատ բան գիտե, բայց քիչ բան կըսե։ — Ո՞ւր է Ժոզեֆինը,— հարցուց անիկա Միհրանին: Միհրանը հայտնեց, որ Ժոզեֆինը գացեր էր գնումներ ընելու: Էմիլը դժգոհեցավ։ — Անպիտա՛ն կին,— ըսավ անիկա,— չի կրնար հրաժարիլ արդուզարդի ծախքերե. կին մը, սիրելիս,— դարձավ ան Բարպային,— անհրաժեշտություն է, բայց սուղի կնստի․․․ Բարպան կուզեր բան մը ըսել՝ չքմեղացնելու համար Ժոզեֆինը և մրմնջեց. — Ժոզեֆինը լավ կին է։ — Հակառակը չեմ ըսեր։ Էմիլը կուզեր և բուռն շարժումներ կըներ, կարծես կնոջը լավության մասին թաքուն բաներ հասկցնելով, բայց Բարպան հանկարծ լրջացավ. անիկա կխորհեր, թե արդյոք պատերազմը ինչպե՞ս պիտի անդրադառնար գործերու վրա։ Այդ միջոցին Ժոզեֆինը եկավ։ Անիկա Վիկտորյային հետ շատախոսելով բարձրացավ սանդուղներեն, և դեռ դրսեն լսելի եղավ անոր ընտանի բացականչությունը. — Օ՜Հ, լա՜, լա՜․․․ Հետո բուրմունքը սպրդեցավ ներս, և ահա ինքն ալ մտավ վերջին նորաձևության համեմատ, տպածո ֆուլարի մութ-կապույտ մետաքս հագուստով։ — Բոնժո՛ւր, մոսյո Հաշիկ․․․ Բարպան ոտքի կանգնեցավ և բարևեց և անիկա չէր կրնար աչքերուն հավատալ, որ այդ բարեկազմ, խարտյաշ և սիրուն ֆրանսուհին իր համեստ սենյակը կպատվեր իր ընտանությամբ:<noinclude></noinclude> e2s8eynnp2yggntgelzfao5oa1mznlz Էջ:Բարպա Խաչիկ.djvu/238 104 45397 395972 110274 2026-09-16T16:02:11Z LetterBot 3069 (via JWB) 395972 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>— Մոսյո Հաշիկը մեր ամենուս քեռին է,— ըսավ Ժոզեֆինը, մեր Բարպան է, այնպես չէ՞, մոսյո Հաշիկ։ Վիկտորյան, որ կեղտոտ պնակներով բեռնավորված էր, երեսը դարձուց դռանը։ Միհրանը դուռը բացավ, և Վիկտորյան դուրս եկավ, իջավ սանդուղներեն, պնակները դրավ սեղանին վրա և պահ մը խոհանոցին մեջ կեցավ, կարծես ինքզինքը փնտրելով, և արցունքի վճիտ կաթիլ մը փայլեցավ անոր աչքին մեջ։ Երբ ճաշը վերջացավ, Ժոզեֆինը և Էմիլը ոտքի ելան: Անոնք ըսին, թե կարևոր այցելություն մը ունին ընելիք։ Քանի մը օրերե ի վեր Բեռնարները ճաշեն անմիջապես հետո դուրս կելլեին։ Իրիկուն մը, պառկելե առաջ, անոնք ըսեր էին իրարու, — Այս բոլորը լավ, բայց կարելի է ըսել, որ ձանձրալի է մեռնելու աստիճան։ — Սիրտս կնեղացնե իր երանելի դեմքովը,— ըսեր էր Էմիլը, ակնարկելով Բարպային։ — Օ՜հ, լա՜, լա՜,— գոչեր էր Ժոզեֆինը,— կարելի է ըսել, որ ոտքերուն չափ տխմար է։ — Բայց, կատո՛ւս,— հարեր էր էմիլը,— հիմակ, որ քիչ մը դրամ կա տան մեջ, ինչո՞ւ զրկվինք հաճույքներե։ — Լա՛վ, տեղ մը երթանք վաղը իրիկուն։ — Կճաշենք սովորականին պես,— ըսեր էր Էմիլը,— հետո կըսենք, թե այցելության պիտի երթանք, և վերջապես, ոչ ոքի հաշիվ տալու պարտական չենք։ — Անտարակույս, հաշիվ չունինք տալու,— ըսեր էր Ժոզեֆինը։ Եվ այդ օրեն սկսյալ, Բեռնարները ճաշեն անմիջապես հետո դուրս կելլեին։ Անոնք կերթային Թոգաթլյանի հյուրանոցը և մեյ֊մեկ բենեդիկտին կամ կուանտրո կխմեին: Երբեմն ալ կերթային երգեցիկ սրճարանները, և Ժոզեֆինը խստորեն կքննադատեր երգչուհիները, որոնք չէին համապատասխաներ իր տեսած երգչուհիներուն, մանավանդ, իրենց մարմնի կազմով և արդուզարդով։ Երբ ֆրանսիական օպերետի խումբ մը եկավ Պոլիս, անոնք գացին, գրեթե ամեն իրիկուն, ներկայացումներուն։ Այնտեղ,<noinclude></noinclude> lq8lrs8ltwkfp7eueepqz55qqqtl36k Էջ:Բարպա Խաչիկ.djvu/239 104 45398 395973 110275 2026-09-16T16:02:13Z LetterBot 3069 (via JWB) 395973 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>միջնարարներուն կհանդիպեին ուրիշ ֆրանսիացիներու, իրենց նման կյանքի ալեկոծութենե մնացած բեկորներու, որոնք առավել կամ նվազ դժգոհ էին իրենց վիճակեն: Ներկայացումեն հետո միասին կերթային սրճարան մը և երկարորեն կխոսեին Ֆրանսիայի մասին խոր հայրենաբաղձությամբ, բայց ամենքն ալ հաստատ կեցած էին այն մտքին վրա, որ անգամ մը մայր երկրեն հեռանալե հետո տխմար բան էր այնտեղ վերադառնալ առանց հարստության։ Բայց այդ հարստությունը չէր գտած իրենց, և ամենքն ալ իրենց մաղձը կթափեին տեղացիներու վրա։ Կարծես թե տեղացիներն էին իրենց անհաջողության պատասխանատու։ Այն իրիկունը, երբ Ժոզեֆինը և Էմիլը մեկնեցան, Բարպան անոնց հետևեցավ մինչև սանդուղին գլուխը, հետո ձայն տվավ Վիկտորյային, որ լույս բերե բակը, և երբ լամպային լույսը պլպլաց, և բազրիքին ստվերը երկնցավ պատին վրա, Բարպան վերադարձավ թափուր սենյակը։ Միշտ տեսակ մը հուսախաբություն կգրավեր Բարպայի հոգին, երբ մինակը կվերադառնար սենյակ, բայց այդ իրիկուն խոր և անհաղթելի թախիծ մը տիրապետեց իրեն։ Անիկա հանկարծ մտատանջ վիճակի մեջ մտավ ու Միհրանը կանչեց, որ իրեն կարդա Էոժեն Սյուի «Փարիզի գաղտնիքները» գիրքը: Վաղուց սկսեր էին այդ ընթերցանությունը, բայց հաճախ կընդհատեին։ Միհրանը բացավ նշան դրած էջը և սկսավ կարդալ: Բայց այս անգամ ընթերցանությունը չէր փարատեր Բարպայի հոգեկան տագնապը։ Անիկա, հետևելով հանդերձ Ռիգոլետի պատմություններուն, հանկարծ մտածեց, որ իր ընկերները, բացի Վասիլեն, այլևս չէին գար իր տունը։ Դուրսը կտեսակցեին առաջվան պես, բայց նույնիսկ դուրսը, անսահմանելի բանով մը, իր ընկերները կարծես օտարացել էին։ Բարպան հանկարծ Միհրանին ընթերցումը ընդհատելով՝ հարցուց. — Ու՞ր է Վիկտորյան։ — Խոհանոցն է,— ըսավ Միհրանը զարմացած, որովհետև Բարպայի ձայնին մեջ զգաց հետզհետե աճող զայրույթ: Բարպային կթվեր, որ Վիկտորյան ալ դիտմամբ կդանդաղեր, զինքը մինակ թողնելու համար։<noinclude></noinclude> hwxn7ft7yxenmtn1x5dlg8zoevnownd Էջ:Բարպա Խաչիկ.djvu/291 104 45399 396023 108933 2026-09-16T16:03:44Z LetterBot 3069 (via JWB) 396023 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ճիներու հետ՝ հարստահարվող ժողովուրդի բողոքը խեղդելու համար։ Ռումելիի նահանգներու հարցը կբարդանար, մանավանդ, անով, որ ազգամիջյան արյունահեղ ընդհարումներ տեղի ունեցեր Էին, և եվրոպական պետությունները կշահագործեին այդ դրությունը. Ռահմին կըսեր, որ այդ դրությունը արդյունքն Էր իթտիհատի շովինիստ և միևնույն ատեն ապիկար կառավարության, առաջարկելով բարենորոգումներ՝ եվրոպական պետությանը կոնտրոլին տակ։ Ասիկա,— կըսեր Տիրանը,-մեր երկրի ներքին գործերուն միջամտելու ձև մըն Է, Թուրքիան անդամահատելու, գաղութային երկրի վերածելու փորձ։ Օր մը, կեսօրվան ճաշից հետո, երբ ավելի մեծ խումբով նստած կխոսակցեին, թուրք ուսանող մը ըսավ. Ամենեն գեշը այն է, որ դարձյալ ազգամիջյան ատելությունները պիտի հրահրվին մեր երկրին բոլոր մասերու մեջ։ —Ո՜վ կհամարձակի,— ըսավ Ռահմին։ —Դու հոգդ մըներ,— հարեց խոսակիցը,— այդ բոլորը այնպես կըլլա, որ դուն ինքդ կզարմանաս, թե ինչպես եղավ: —ՈՒրեմն, կկարծես,— ըսավ Ռահմին խոժոռելով,— որ առավոտ մըն ալ կարթննամ և թշնամի կհամարեմ իմ ազիզ ընկերները: -Մենք այդ ծուղակը չենք իյնար, գոնե կհուսամ, դեռ շատ ուրիշներ ալ չեն իյնար,— ըսավ թուրք ուսանողը,— մանավանդ մայրաքաղաքին մեջ, բայց մի մոռնար, որ մեր երկիրը՝ մեր հետամնաց գավառներով, տգիտության ծով մըն Է։ Բոլորն ալ բողոքեցին։ Ընդհանուր կարծիքը այն Էր, որ նույնիսկ խոզ վայրերու մեջ ազգեր ու համերաշխությունը հաստատված Էր։ — Այո՛, ավազի վրա,— հարեց ուսանողը։ —Ո՛չ մեկ կուսակցություն, ո՜չ մեկ կառավարություն այլևս չի կրնար մեր երկրի զանազան ազգությանց պատկանող հայրենակիցները իրար դեմ հանել,— գոռաց Ռահմին՝ մինչև ականջները կարմրելով։<noinclude></noinclude> b2chl9w91smhm6qumu1wco1gu6ml6k6 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/242 104 45401 395976 110342 2026-09-16T16:02:19Z LetterBot 3069 (via JWB) 395976 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>արհեստավորները. անիկա կմտածեր, որ վերահաս չքավորության ներշնչած ըմբոստությունը պետք էր դարձնել տևական տրամադրություն, ինչպես իր մեջ էր, որպեսզի ինչ որ ալ պատահեր հառաջիկային, աշխատավորները շարունակեին սկսված գործը և իրավունքներ ձեռք բերեին։ Ճիշտ այդ օրերուն մայրաքաղաքի թերթերը արձագանք կուտային Բրուսայի և շրջանի մետաքսագործ բանվորներու գործադուլներուն։ Ղուկասը կհաճախեր Յուքսեր Կալդըրըմի պանդոկները և Ղալաթիո սրճարանները, ուր կլսեր մանրամասնություններ շերամապահ և մետաքսագործ շրջաններու մեջ տիրող հուզումներու մասին։ Դաժան գործատերեր, որոնք մեծ մասամբ հարուստ գյուղացիներ էին, համիդյան ռեժիմի օրով հաստատեր էին արդյունագործական կենտրոններ և չարաչար կշահագործեին իրենց աշխատավորները, որոնք հողազուրկ գյուղացիներ էին։ Օր մը Ղուկասը ըսավ Վասիլին, երբ անիկա կպատմեր Հունաստանի և Ռումելիի ծխախոտագործական շրջաններու մեջ հառաջ եկած գործադուլները։ — Կարդաշ, դուն ի՜նչ կըսես կոր. աստեղ մեր քիթին տակ ինչեր, ինչեր կպատահին կոր, մենք խաբար չունինք: Մարդիկ արյուն-արցունք կուլան կոր։ Ըսածներնուն նայելով, գործատերերը կնիկներ կբանեցնեն, օրական տասներկու, տասնչորս ժամվան աշխատանքի համար երկուքեն-չորս ղրուշ կվճարեն. տե՛ս, ատով ալ ատ գազանները չեն կշտանար կոր, մատղաշ չոճուխներ կաշխատցնեն կոր, օրական քսան փարայով, ամենեն շատը մեկ ղրուշով։ Վասիլը պահ մը մտախոհ մնաց և աչքերը քթթելով կարծես թե հաշիվ մը կըներ։ Ղուկասը իր խոսքը շարունակեց. — Մետաքս մ'ըսեր, մ'անցնիր․․․— ըսավ անիկա խուլ ձայնով,— փիս արհեստ է. ատ բանվոր կիները և չոճուխները աստուծուն օրը շոգիի մեջ են, մատերնին ալ յաղըր կըլլա, որովհետև շարունակ եփուն ջուրի մեջեն թելը պիտի հանեն․․․ ան բոժոժ ըսածդ ալ կըսեն կոր քի լաղըմ կհոտի, քիթ չի դիմանար․․․ — Էրիկ մարդիկը ի՞նչ կընեն,— հարցուց Վասիլը։<noinclude></noinclude> 2d7omtrhgrwdmb0i5j7v47u5nsp0ldz Էջ:Բարպա Խաչիկ.djvu/243 104 45404 395977 110343 2026-09-16T16:02:20Z LetterBot 3069 (via JWB) 395977 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>— Ի՞նչ պիտի — բացականչեց Ղուկասը,— գերիի պես կաշխատին այդ գործատերերուն կալվածներուն վրա․․․ Մարդիկը իրենց գործը հաստատ բռներ են, կնիկները՝ ֆաբրիկան, էրիկմարդիկը՝ հողերուն վրա քրտինք կթափեն իրենց համար։ Հարցնող-փնտրողը ո՞վ է․․․ Ստամբուլի քթին տակ մարդիկ դերեբեյի կտրեր են․․․ ինչ ուզեն կընեն։ — Հապա գործադուլը ինչպե՞ս հառաջ եկեր է,— հարցուց Վասիլը։ — Է՛հ, ալ դանակը ոսկորին հասեր է․․․ Հիմա ալ քեզի բան մը ըսեմ,— ըսավ Ղուկասը, գլուխը մոտեցնելով Վասիլին,— ես գիտեր եմ, ան գործին մեջ, որ կիներն ալ կաշխատին, ուրիշ կերպ կըլլա. ավելի՞ սրտոտ են պիտի ըսենք, թե անոնց աչքը դառնա նե, ետև-առաջ չեն նայիր․․․ վեսելա՛մ, բան մը կա․․․— Մեր կնիկները տունի հանըմ են,— ըսավ Ղուկասը, խոր շունչ մը առնելով,— բան մըն ալ ընել ուզենք նե, մեր փեշերեն կքաշեն․․․ Մենք ալ արդեն ի՞նչ բանվորներ ենք որ,— ըսավ Ղուկասը հիասթափ մեկու մը արտահայտությունով,— հավնոցի թռչուններ ենք, թև չունինք, որ թռչինք։ Վասիլը ընդոստ դարձավ և նայեցավ Ղուկասին, բայց անիկա ինկեր էր կրկին հին ժամանակներու ափսոսանքին մեջ. — Ժամանակով էսնաֆը․․․ Բայց Վասիլը, որ հազար անգամ լսեր էր Ղուկասի ափսոսանքները, անոր խոսքը ընդհատեց և հարցուց. — Բարպան կտեսնե՞ս կոր, Ղուկաս։ — Բարպան,— ըսավ Ղուկասը՝ բառերը կշռելով,— աղվոր վիճակի մեջ չէ, վերջը գեշ է, ես կտեսնեմ կոր․․․ Ատ ֆրենկները քիթեն բռներ կխաղցնեն կոր․․․ Բարպան, խոսքը մեջերնիս, շատ ազնիվ մարդ է, բայց ատ կողմե պարապ է, ֆրենկ ըսե, հոգին առ, խելք հասնելիք բան չէ. ատչափ ալ միամտություն կըլլա՞, ճանը՛մ․․․ — Ես իրեն հետ պիտի խոսիմ,— ըսավ Վասիլը,— աչքը պիտի բանամ։ Ղուկասը թերահավատության շարժում մը ըրավ։ Վասիլը չի նկատեց այդ շարժումը, որովհետև անիկա շփոթ<noinclude></noinclude> n8mkc7hk9upav7c6usdyx3dbz04w8xm Էջ:Բարպա Խաչիկ.djvu/244 104 45405 395978 110344 2026-09-16T16:02:22Z LetterBot 3069 (via JWB) 395978 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>կերպով կմտածեր ծխախոտագործներու և մետաքսագործներու շարժումներուն մասին և տարտամորեն կզգար, որ այդ բոլորին և իրենց ընելիքներուն մեջ առնչություն մը կար։ Վասիլը կուզեր այդ բոլորի մասին խորհրդակցիլ Բարպային հետ, ունենալ անոր՝ հավատարիմ ընկերոջ աջակցությունը, բայց իր և Բարպային միջև պղտոր մշուշ մը կծածաներ, և այդ մշուշը Ժոզեֆինն էր։ — Ես կխոսիմ,— ըսավ Վասիլը վճռականորեն և սուրճի բաժակը ետ մղելով, ոտքի ելավ։ <center> </center> Այդ կիրակի, ուրեմն, առավոտյան, Բարպան սուրճը խմելե հետո հարցուց Վիկտորյային. — Ի՞նչքան դրամ կա քովերնիս։ Վիկտորյան պատասխանեց. — Դեռ երեք ոսկի ունինք, և քանի մը ղրուշ․․․ Քանի մը օր առաջ Բարպան բեռնարներուն խոստացեր էր տեղական ճաշ մը հրամցնել՝ ընտիր ձուկերով, բայց այդ ծրագիրը պետք էր իրագործել կիրակի օր մը, որովհետև ձկնավաճառներու շուկան կիրակի օրերը կունենային ամենեն ընտիր ձուկերը և հետո, ինքը այդ օրը ազատ կիլար և կրնար երթալ անձամբ ընտրել։ Բարպան ձգտում ուներ նախորդ իրիկվան իր ունեցած հուսախաբությունը ցրվելու․ անիկա կմտածեր, ուրեմն, այդ օրն իսկ ճաշը պատրաստել տալ, օրը անցընել ուրախ, Բեռնարներու հետ. ճաշեն հետո ալ միասին կերթային Բոմոնթի, այնտեղ գեղեցիկ բնության մեջ, երաժշտությունը լսելու․․․ Վերջապես, Բարպա Խաչիկը մտադրեր էր այդ խենթությունն ալ ընել և հետո լուրջ կերպով ինքզինքը հավաքել. անիկա կմտածեր տեղե մը վաշխով տասը-քսան ոսկի առնել, բացերը գոցել և, եթե հարկ ըլլար, բացառիկ գործեր փնտրել։ Բայց արդյո՞ք երեք ոսկին կբավեր այդ օրվան համար։ — Գինի մնացա՞ծ է, Վիկտորյա՛,— հարցուց ան հաշտ ձայնով։<noinclude></noinclude> 52kmuwqf3yabw5kl6memq2gslwapo44 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/246 104 45407 395979 110346 2026-09-16T16:02:25Z LetterBot 3069 (via JWB) 395979 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>— Եթե յուլյուֆեր գտնեմ, կղրկեմ, կխորովես, իսկ տապկելու համար կա՛մ խալխան կառնեմ կա՛մ թեքիր, պլաքի մըն ալ պատրաստես, գեշ չըլլար. ի՞նչ առնեմ։ — Կեֆալը աղվոր կըլլա,— ըսավ Վիկտորյան: — Այսօր ձուկի սեոհբեթ՞ պիտի ընենք, հյուներդ ցուցուր, քեզ նայիմ, Վիկտորյա՛,— ըսավ ան։ Վիկտորյան՝ բավականացած Բարպայի ժպտուն տրամադրությունով, ամեն բանի պատրաստ էր։ Անիկա ժպտեցավ և պատվիրեց, որ Բարպան անպատճառ կանանչ սալատա ղրկե։ Բարպան գլխով հավանություն տվավ և ըսավ դուրս ելլելով. — Նայե՛, Վիկտորյա՛, ականջ դիր, քովինները երբոր գան, իմացուր, շատոնց խոսքը եղեր է։ — Գլխուս վրա, Բարպա,— ըսավ Վիկտորյան և խոհանոց մտավ հուզմունքը ծածկելու համար: <center> </center> Բարպա Խաչիկը և Միհրանը նախ անցան ֆեսճի Մելքոնի խանութը, ուր Բարպան ածիլվեցավ։ Մեկնելու պահուն ֆեսճին ըսավ Բարպային. — Լուրերը գեշ են, այսօր, վաղը բան մը կպայթի։ — Պատերազմի համա՞ր ես,— հարցուց Բարպան։ — Ճեհեննեմը պատերազմը ըսավ ֆեսճի Մելքոնը՝ ուսերը թոթվելով,— խնդիրը ան է, որ ասոնք կատղած են․․․ — Հիմակ հուրիյեթ է, բան չի կա,— պատասխանեց Բարպան, կարծես ինքն ալ չի հավատալով իր խոսքին։ — Հուրիյե՞թ մի,— ըսավ ֆեսճի Մելքոնը հեգնական,— դուն կտեսնես, ատ գործին մեջ մենք առնելիք-տալիք մը չունինք, բայց ասդին կդառնա, անդին կդառնա, նորեն պոչը մեզի կդպչի։ Բարպան մտահոգ հեռացավ ֆեսճի Մելքոնի խանութեն և երբ քիչ մը հառաջացան, անիկա հարցուց Միհրանին. — Աս խնդիրներուն վրա կոլեջը բան մը կխոսի՞ն կոր։ Միհրանը պատմեց, թե թուրք և բուլգար<noinclude></noinclude> q0pove8ko355x560b2o228rgbkh5zng Էջ:Բարպա Խաչիկ.djvu/247 104 45409 395980 110347 2026-09-16T16:02:26Z LetterBot 3069 (via JWB) 395980 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>գիշերօթիկներու մեջ կռիվ եղեր էր, իրարու վրա հարձակեր էին. ֆրերները միջամտեր էին, բայց այդ դեպքերու արձագանքը կար ցորեկօթիկներու մեջ։ Այսօր ալ ըսեր էին, որ բուլգարները իրենց ծնողներու մոտ պիտի երթան։ — Իսկ հայ աշակերտնե՞րը,— հարցուց Բարպան։ — Հայ գիշերօթիկ չի կա,— պատասխանեց Միհրանը,— բայց ամենքն ալ գիտեն ատ խնդիրները ու կվիճին։ Հայերը,— ավելցուց Միհրանը,— բուլգարներուն կողմը կբռնեն կոր: Պահ մը Բարպան և Միհրանը լուռ քալեցին, հետո Բարպան ըսավ. — Միհրանի՛կ, դուն ատ գործերուն մի խառնվիր։ — Ես,— ըսավ Միհրանը վճռական շեշտով,— պատերազմի դեմ եմ: Բարպան կողմնակի նայվածք մը ուղղեց Միհրանին՝ զարմացումով, որովհետև չէր կրնար ըմբռնել, որ Միհրանը ինքնուրույն կարծիք մը կրնար ունենալ։ Ամեն օր իր աչքին տակ ունենալով, Բարպա Խաչիկը չէր նշմարած, թե ինչպես պատանին ուռճացեր և կազմավորվեր էր։ Անիկա կիրակի օրերը չէր հագներ դպրոցական համազգեստը, որը կրողները խիստ հսկողության կենթարկվեին, պահեր էր միայն կեպին, որ շատ կվայլեր անոր նուրբ և դեռ քիչ մը դժգույն դեմքին։ Միհրանը այժմ կկրեր կարճ տաբատ և բաճկոնին տակ՝ ճերմակ, տանթոն օղիկով շապիկ: Անոր դեմքը լուրջ էր, և թեև իր տարիքին հատուկ անորոշությունը իր կնիքը դրեր էր անոր դիմագծերուն վրա՝ պեխերու աղվամազը, այտերու նիհարությունը, քիթը ուղիղ, բայց մեծ, այսուամենայնիվ ուշադիր դիտող մը կգուշակեր, որ ան պիտի դառնար գեղեցիկ երիտասարդ, իր բարակ և կամարաձև սև հոնքերով, որոնք գրեթե իրար կմիանային, և խոշոր սև բիբերով, որոնք կլողային կապտորակ սպիտակով աչքերուն մեջ։ Իսկ երբ կեպին հաներ, սև և թեթև մը կոհակավոր առատ մազերը կամբողջացնեին անոր տեսքին պատանեկան հրապույրը։ «Դեմիրճի Սահակեն ալ ասանկ տղա կելլա՞ եղեր», մտածեց Բարպան, բայց անմիջապես խորհեցավ իր քրոջը<noinclude></noinclude> 1qxtjner7xbl5gtftsrdw1wjyj0frzm Էջ:Բարպա Խաչիկ.djvu/272 104 45410 396005 108951 2026-09-16T16:03:11Z LetterBot 3069 (via JWB) 396005 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude> ԳԼՈՒԽ ՀԻՆԳԵՐՈՐԴ ԴՐՈՇԱԿԸ Երբ Բարպան տուն հասավ, արդեն ուշ էր. էմիլը և Ժոզեֆինը ժամանակին եկեր և Վիկտորյայի ու Միհրանի հետ ճաշեր էին։ Անմիջապես, որ Բարպան սենյակ մտավ, հարցումները տեղացին. անիկա պատմեց, թե ինչպես տեսեր էին ցույցը և հետո Վասիլին հետ անցեր էին Թագսիմի ետևի փողոցները, հասեր էին Ֆընղըդլր, հետո Ղալաթիա, ուր գարեջրատան մը մեջ սպասեր էին, որ փողոցները հանդարտին և կարելի ըլլա կրկին բարձրանալ Բերա։ Այդ Ժամուն ցույցերը դադրեր էին, բայց քաղաքը հանդարտած չէր, և Բարպան չէր ծածկեր իր մտահոգությունը։ Թաթավլայի մեջ, սակայն, հանդարտություն կտիրեր. ուրիշ օրերու վրա տարբերությունը այն էր, որ փողոցները ավելի լուռ էին, և շրջուն վաճառողները, թել հելվա և սիմիթ ծախողները չէին հայտնվեր։ Հեռուեն լսվեցավ, կամ կարծեցին լսել, հրացանի հարվածներ, որոշ ժամանակ, բաց պատուհանին առաջ կեցած, ականջ դրին, բայց այլևս որևէ ձայն չէր լսվեր։ Ժոզեֆինը սարսափեն կդողար. անոր ատամները կկափկափեին։ —Ինձ լսե՛, մոն շու,— կըսեր էմիլր,— մենք ֆրանսացիներ ենք, ինչ սատանա, և ինչ որ ալ պատահի՝ մեզ համար որևէ վտանգ չի կա։ Բեռնարներն ալ տեսեր էին ցույցը. նույնիսկ էմիլի եվրոպական գլխարկը վրդովմունք հառաջ բերեր էր ցուցա֊<noinclude></noinclude> rwsqgaogprml871v9mz08ixhee1xwlv Էջ:Բարպա Խաչիկ.djvu/273 104 45413 396006 123235 2026-09-16T16:03:12Z LetterBot 3069 (via JWB) 396006 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>րարներու մեջ, բայց մեկը, անտարակույս գաղտնի ոստիկան մը, միջամտեր էր և իր պաշտպանության տակ առնելով էմիլը և Ժողեֆինը, կողմնակի փողոցներ էր առաջնորդեր անոնք։ Ոչ միայն այդ միջադեպը, այլև պարոն Ռոժեի տանը եղած խոսակցությունները աճեցուցեր էին էմիլի ինքնավստաահությունը։ Պարոն Ռոժեն սլատմեր էր, որ վերջին քսան տարվան ընթացքին շատ դեպքեր տեղի ունեցեր էին Կ. Պոլսո մեջ, բայց իրեն քիթը անգամ չէր արյունած։ Ինքը իր պաշտոնի բերումով ֆես կկրեր, բայց երբ խռովություն ըլլար քաղաքին մեջ, անպատճառ դուրս կելլեր և այդ պարագային՝ գլխարկով։ Այո՛, կատարելապե՛ս,— ըսեր էր ֆրանսիացի ուսուցիչը,— կբավե, որ մարդիկ գիտնան, թե եվրոպացի եք, և ոչ ոք չի համարձակիր ձեզ դպչիլ, իսկ այսպիսի օրերուն ո՞վ կհամարձակի գլխարկով դուրս գալ, եթե ոչ եվրոպացին, համենայն դեպս, ոչ տեղացի քրիստոնյան։ Եվ հիմակ, որ պատուհանը գոցած, սենյակին մեջ հավաքված կխոսեին, էմիլը ոչ միայն մեծ քաջասրտություն ցույց կուտար, այլև կվստահեցներ Բարպան։ —Ի՞նչ կարող է պատահիլ,— կըսեր ան, ներկաներեն ամեն մեկուն դառնալով,— ըսեք, կխնդրեմ… ի՞նչ կարող է պատահիլ… —Շատ բան,— ըսավ Բարպան մտախոհ։ —Ինչ որ ալ պատահի,— հարեց էմիլը,— մեր դրոշակը մեզ կփրկե։ Բարպան զլուխը բարձրացուց և ուշադիր նայեցավ էմիլին։ —Դրոշակ ունի՞ք տանը մեջ,— հարցուց անիկա, և իր ձայնին մեջ հուզմունք կար։ —Իհարկե ունինք,— ըսին էմիլը և Ժոզեֆինը միաձայն։ Բարպան դարձավ երազուն։ Հակառակ իր մտատանջություններուն, հակառակ կրած ծանր տպավորություններուն, անոր աչքերը ժպտեցան։ Հոգդ մ՝ըներ, մոն վիյե,— ըսավ էմիլը՝ ձեռքովը<noinclude></noinclude> 7pua4kkrtjaouj8any53nbvw0wvkr0n Էջ:Բարպա Խաչիկ.djvu/248 104 45414 395981 110401 2026-09-16T16:02:28Z LetterBot 3069 (via JWB) 395981 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>և կարծեց հիշել, որ անիկա, դեռատի աղջիկ եղած ատեն, նման էր իր տղուն։ — Միհրա՛ն,— ըսավ Բարպան,— կհիշե՞ս մարըդ։ — Կհիշեմ,— պատասխանեց պատանին, և անոր շրթունքները ստացան այնպիսի արտահայտություն, որ լռություն թելադրեց Բարպային։ Անոնք այլևս լուռ քալելով հասան երրորդության եկեղեցին, որուն ետևն էր ձկնավաճառներու շուկան։ Անմիջապես թարմ ձուկի, ծովի, ծովամամուռի թարմաշունչ հոտը դիմավորեց իրենց։ Փոքրիկ, լայնաբերան և խոնավ կողովներու մեջ դրված էին կապտավուն, արծաթագույն, վարդագույն, գորշ ընտիր տեսակի ձուկեր, յուրաքանչյուրը քիչ քանակությամբ և առանձին կողովներու մեջ, որոնք զետեղված էին բարձրադիր և երկար սեղանի մը վրա։ Այդ սեղանին ետևը, յուրաքանչյուր կրպակի առաջ, որոնք իրարմե բաժնված էին փայտորմով, ճերմակ մարմարիոնի վրա, դրված էին եղանակին համար հազվագյուտ ձուկեր, երեք-չորս հատ, կամ երբեմն մեկ հատ. երկարավուն տափակաձուկեր, որոնց կռնակի գորշագույնին վրա կային համաչափ մութ բիծեր, և որոնց փորի կողմը կաթի պես սպիտակ էր, լեզվաձուկեր՝ զարմանալի փոքր և տափակ գլխով, որոնց աչքերը, քով֊քովի, կարծես հոսեր էին, ջուրի մղումով, մեկ այտի վրա։ Պարարտ լևրեկներ՝ ճերմակ և մսեղ, թրաձուկեր՝ իրենց հասակեն ավելի երկար քիթերով, վահանաձուկեր՝ կոճակավոր կռնակներով, արծաթագույն յուլյուֆերներ՝ կարծես ձկնային ձև ստացած պաղպաջուն ջուրի խտացում, գրեթե թափանցիկ, թեթև մը կապտորած, հայսաձուկեր` սև և մանր, տեսակ—տեսակ կարմրախայտեր`ոմանք հազիվ վարդագույն, ոմանք բուստի գույն, ավելի մութ կամ ավելի բաց պիտակներով, ոմանք հրեշային խոշոր գլուխներով, որոնցմե դուրս կցցվեին պեխերու տրցակներ, և որոնց իրանը, հազիվ թե սկսած գլխու հաստությամբ, կվերջանար անմիջապես, սրածայր պոչի սատափյա հովահարը դեպի վեր ցցած. և վերջապես, ծիրանագույն արքայաձուկերու շարքը, մեծ ու պզտիկ, որոնց<noinclude></noinclude> kg4a68q9q9yitmtfbo8oe8p7aejhnkz Էջ:Բարպա Խաչիկ.djvu/249 104 45415 395982 110402 2026-09-16T16:02:30Z LetterBot 3069 (via JWB) 395982 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>մանիշակագույն և կապտորակ թևճակները, մարմարիոնի ճերմակ մակերեսին վրա, կպարզեին իրենց դեռ ցողաթուրմ և ընդհատված լողը: Կային լոստիներ, մեղմ-վարդագույն, որուն մեջ դեղին երանգ կա, սարտիններ, անցրուկներ՝ ասեղի պես նուրբ և ճշգրիտ, նվաղկոտ մեռլաններ՝ պղտոր աչքերով, կային դեռ ուրիշ այլանդակ երևույթներով ձուկեր՝ վիշապի և ձուկի խառն ձևերով, կարծես առասպելական կենդանիներ, դեղին սղոցաձև ատամնավոր շրթունքներով, սև ուլունքի պես դուրս նետված աչքերով, բազուկանման շոշափուկներով, գալարուն որդերով։ Ավելի հեռուն՝ շուկայի վերջավորությունը, ցուցադրված էին Թերսհանեի խոշոր ուլականջները՝ սև-կապտորակ, որոնց խեփորներուն վրա պինդ կպած ճերմկորակ ծովախիճերը և կանանչ ու աղյուսագույն մամուռները կարտաբուրեին ծովային բարկ, ֆոսֆորային հոտ, տափակ կամ խորդուբորդ ոստրեներ, սաղափի և բուստի երանգներով խեցիներ, բազմամատ ձեռքերու պես տարածված ծովի խխունջներ և, վերջապես, դարձյալ մարմարիոնի վրա զետեղված խեցգետիններ, աստակոսներ, որոնց մկրատներով վերջավորված և հանգուցավոր թաթերը կերկարեին անհամար ընչացքներու հետ, որոնց ուլունքի նման սև բիբերը դուրս կկարկառեին ցցված ջիղերու ծայրին և որոնց պոչը՝ մարմինը կազմող օղակներու հետզհետե ավելի փոքր վերջին օղակին հետ դարձած էր ներքև, և, վերջապես, ավելի նրբաճաշակներու համար երկու կարկինոսներ, որոնց մետաղյա կապույտ ցոլքերով և կարմրորակ բիծերով պատյանին տակ, ինչպես ամրափակ տուփի մեջ, կպարփակվեր լոստիի գույն և ախորժագրգիռ փափուկ մարմինը։ Ձկնավաճառներու այդ շուկային մեջ կային, ուրեմն, ինչ որ Վոսփորի ջուրերը և Մարմարան կարող էին հայթայթել ամենաընտիր և թանկագին։ Այդ շուկայի մեջ չէր կարելի գտնել այդ ձուկերը, ինչպես թյունիկ, թյունոս (բալամուտ) և խամսին, որ երբեմն Վոսփորը առատորեն կհայթայթեր, որոնց վտառները կխուժեին լայն նետված ուռկաններու մեջ և կպատռեին, քանդելով ուռկաններու վերտերը իրենց ծանրությամբ։ Ձկնորսները միացյալ ուժերով հազիվ կկարողանային ծովեն դուրս քաշել այդ հորդաբուխ որսը և հետո<noinclude></noinclude> mzblrkc1z9kc2n81k8ys12vbbnjlus8 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/250 104 45416 395984 110676 2026-09-16T16:02:33Z LetterBot 3069 (via JWB) 395984 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>չնչին գիներով կծախեին թաղերու և արվարձաններու մեջ, աղքատիկ բնակչության։ Այստեղ՝ Երրորդության շուկային մեջ, ձկնավաճառները իրենց ճերմակ կրծկալներով, գիրուկ և անայլայլ դեմքերով, կեցած էին իրենց կրպակներուն մեջ և կսպասեին նրբաճաշակ հաճախորդներուն։ Անոնք ոչ ոք չէին հրավիրեր և չէին զիջեր իրենց ապրանքին գովքը ընելու։ Անոնք թափանցեր էին սովորական գնողներու բնության և գիտեին ով պատրաստ է սակարկելու, հակառակ որ այդ շուկային մեջ սակարկություն չէր կրնար ըլլալ։ Եթե ուրիշ շուկաներու մեջ վաճառողը կհանդուրժեր, որ գնողը ստորագնահատե ապրանքը՝ ավելի աժան գնով ձեռք բերելու համար, այստեղ այդպիսի փորձ ընողը կենթարկվեր բոլոր ձկնավաճառներու ծաղրին ու ծանակին և հարկադրված կըլլար ձեռնունայն ետ դառնալու։ Այդ տարօրինակ վաճառողները չէին սիրեր իրենց ապրանքը ծախել մեկու մը, որ անոր հարգը չի գիտեր, նույնիսկ եթե գինը վճարեր։ Այդ ձկնավաճառները անողոք էին և լուտանքներու ռմբակոծության կենթարկեին այդպիսի համբակ հաճախորդները. — Ճամփադ գնա, իմ բալըխըս քու բերնիդ լայըխ չէ: Եվ կամ՝ — Դուն իմ բալըխըս չես կրնար ուտել, արաբադ քաշե․․․ Անոնք չէին հանդուրժեր, որ որևէ հաճախորդ ձեռք տա ձուկերուն։ Անգամ մը, որ մեծատուն հաճի աղա մը ձեռքը առեր էր յուլյուֆեր մը և ձեռնատելով դիտողություն ըրեր էր, որ փոքր է, այնպիսի մտրակող պատասխան մը ստացեր էր, որ այդ պատասխանը, բոլոր շուկաները շրջագայելե հետո, հասեր էր մինչև հեռավոր արվարձանները։ Այդ ձկնավաճառները ընդհանրապես իրենք կառաջարկեին ծանոթ գնողին այս կամ այն ապրանքը։ Անոնք գիտեին ամեն մեկուն գնողական կարողությունը, ճաշակը, անոր սեղանին պահանջները և նույնիսկ հաշվի կառնեին, որ պատրաստողը տանտիրուհի՞ն էր, թե խոհարար մը։ Իսկ պատահական հաճախորդի մը դեմքեն, քալվածքեն, ապրանքին մոտենալու և հարցուփորձի եղանակեն կհասկնային անմիջապես, թե ի՞նչ տեսակ մարդու հետ գործ ունին։ Անոնց<noinclude></noinclude> rt2pqvgicvr1eofgixrfh8pchserdl6 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/251 104 45417 395985 110679 2026-09-16T16:02:34Z LetterBot 3069 (via JWB) 395985 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>ակնարկը մարզված էր, և երբ իրենցմե մեկը եզրակացության մը կհասներ, անմիջապես նշանացի կհաղորդեր մյուսներուն իր դիտողությունը։ Անոնք ոչ միայն պայմանադրական բառեր ունեին, որուն իմաստը միայն իրենք կհասկնային, այլև դիմախաղերու և շարժումներու շատ բարդ և նուրբ ամբողջություն մը, որով իրարու հետ կհաղորդակցեին առանց բառ մը արտասանելու։ Այդպես է, որ, հանկարծ, հաճախորդ մը ամեն մեկ վաճառողի առաջ մերժում կստանար։ Այդ պարագային ձկնավաճառները ձեռքերնին կծալեին իրենց կուրծքին վրա և անշարժ կմնային։ Իզուր հաճախորդը կտապլտկեր, կերթար մեկեն մյուսին, հարցումներ կուղղեր։ — Ապրանքս ծախու չէ,— կպատասխանեին անոնք։ — Ինձի համար պահեր եմ,— կըսեին, երբ անհամբեր գնորդը մատնացույց ըներ կողովներու մեջ իր ուզած ձուկը։ Անոնք կսիրեին գործ ունենալ, մանավանդ, բարեկեցիկ արհեստավորներու հետ, որոնք թե՛ լավ կվճարեին և թե՛ ոչ միայն ապրանքին արժեքը գիտեին, այլև կհասկնային, թե այսինչ տեսակը ինչ դժվարություններով ձեռք բերված է։ Այդ կարգի հաճախորդներու հետ անոնք կբացվեին, զրույց կունենային։ Փաղաքշական խոսքերով կանվանեին իրենց ազնիվ տեսակի ձուկերը և անոնց որսի դժվարությունները կթվեին կարճ ակնարկներով, վստահ ըլլալով, որ խոսակիցը կհասկնա թե՛ տվյալ ձկնորսության տաժանքը և թե՛ ճարպկությունը։ Այդ փաղաքշական խոսքերը հաճախ անլուր հայհոյություններ էին, բայց իրենք ուրիշ բովանդակություն կդնեին անոնց մեջ. — Էսլյուսի բ․․․ը՝ խըրլանղըճը, անձրևը պիտի գա, որ իր պահվտած տեղեն դուրս գա։ Կամ թե՝ — Օրերով պիտի սպասես ծովուն վրա, որ ատ մեծությունով թեքեր անցնի, շան որդին զոքանչիս պես չոթախ է: Իսկ երբ այդ կարգի հաճախորդը գինը հարցուներ, ձկնավաճառները խորհրդավորությամբ և ցած ձայնով կըսեին<noinclude></noinclude> d9pvt4zhnt3cuk5pzkkhct9ov087opy Էջ:Բարպա Խաչիկ.djvu/252 104 45418 395986 110687 2026-09-16T16:02:36Z LetterBot 3069 (via JWB) 395986 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>գինը, կարծես իրենք ալ համաձայն ըլլային այդ ապրանքին թանկ ըլլալուն, բայց որ այդ իրենցմե կախյալ չէր։ Ձկնավաճառները իրարու հետ մրցում չունեին, և երբ հաճախորդ մը ձուկի տեսակ մը ուզեր և ձկնավաճառը գիտնար, որ ուրիշի մը քով այդ տեսակին ավելի լավը կա, առանց վարանելու կըսեր. — Միքեին քով ասոր ավելի աղվորը կա, անոր հարցուր: Կպատահեր, սակայն, որ անկեղծորեն նախանձեին, երբ իրենցմե մեկը ձեռք անցուներ հազվագյուտ տեսակ մը, բայց վերջիվերջո ամբողջ շուկան կհրճվեր այդ իրողության համար, և իրիկունը, սրճարաններու մեջ, ձկնավաճառները կպատմեին այդ մասին հիացական բացականչություններով: Ձկնորսական անակնկալները, հրաշալի որսերը, մունջ ձուկերու աներևակայելի խորամանկությունները անոնց մտքին հատուկ ուղղություն տվեր էին, և անոնք, կարծես թե, կհավատային հրաշքներու, բայց միմիայն իրենք էին, որ կպատմեին տարօրինակ և գոնե իրենց համար գերբնական երևույթներ։ Անոնց երևակայությունը կարող էր շատ հեռուները երթալ, և այլանդակ ձուկերու տեսքը դյուրությամբ իրենց կներշնչեր առասպելական էակներու գոյության մասին հավատք. անոնք կխոսեին ծովանույշներու մասին, որոնք մինչև մեջքը կին, իսկ մեջքեն վար ձուկ էին, թևավոր վիշապներու մասին, որոնք ուզած ատեն ձուկ կըլլան և ծովին տակ սուզվելով կլողան, և որոնց զոհ գացեր էին իրենցմե շատեր, անհետ կորսվեր էին՝ ծովանույշներու հրապույրեն գերված։ Երբ իրենցմե մեկը այդպիսի հին կամ նոր պատմություն մը պատմել, ներկա ձկնորսները հավանության ժպիտներով կլսեին, բայց եթե իրենցմե չեղող որևէ մեկ ուրիշը, սիրտ առնելով այդ առասպելներեն, ուզեր ցամաքի վրա անցած պատմություն մը պատմել և եթե մազաչափ հեռանար հնարավորեն, բոլոր ներկա ձկնորսները քահքահ կխնդային և միաձայն կգոչեին. — Ծո՛, մեզմե առածդ մեզի՞ կծախես կոր․․․ — Նեղություն մի քաշեր, ծո՛, ատ խըտար մեծ բալըխ մը մենք չենք կրնար կոր կլլել․․․<noinclude></noinclude> r0p39yg1c543w5vfcl21gomgljfehto Էջ:Բարպա Խաչիկ.djvu/253 104 45421 395987 110784 2026-09-16T16:02:37Z LetterBot 3069 (via JWB) 395987 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>Երրորդության եկեղեցիին ետևի շուկային ձկնվաճառները ամենքն ալ հայ էին՝ թանձրամարմին, խաժ, սրատես աչքերով, խոժոռ հոնքերով, կախ պեխերով։ Անոնք կժպտեին ո՛չ աչքերով և ոչ ալ շրթներով, այլ իրենց լեցուն այտերով։ Անոնք դուրս եկած էին ծովափնյա արվարձաններեն, ուր իրենց մանկությունը անցեր էր կես մը ջուրի մեջ, կես մը ցամաքի վրա։ Անոնք, մեծ մասամբ, որդվոց որդի ձկնորսներ եղած էին և քաջասրտության, վտանգի դեմ խիզախելու, համերաշխությամբ գործելու — ինչ որ զարգացեր էր իրենց հայրերու և պապերու բնության տարերքներու դեմ պաշտպանվելու հարկադրութենեն — ավանդական սովորություններ ունեին, որոնք բնություն, գրեթե բնազդ դարձեր էին իրենց մեջ։ Անոնք նաև ինքնահատուկ բարություն ունեին: Երբ չքավոր հիվանդի տեր մը ձկնավաճառներու շուկան իյնար՝ հիվանդի ցանկություն մը գոհացներու համար, և կամ հեքիմի մը պատվերով թանկարժեք և հազվագյուտ ձուկ մը փնտրեր, ուրկե կսպասվեր հրաշք, ինչքան ալ խոնարհ երևույթ ունենար այդ անձը կամ կինը, ինչքան ալ ուզեր աննկատելի անցնիլ, ձկնավաճառները կհասկնային և ընդառաջ կերթային անցորդի պահանջին. — Մարի՛կ, կարծեմ պատճառ ունեցող ունիս։ Կինը երբեմն գլխով այո կըսեր և վախվխելով կուտար ուզած թանկագին ձուկին անունը, երբեմն ալ աչքերը կլեցվեին և կբացականչեր. — Ա՜խ, էրնեկ պատճառ ունեցող ունենայի. ճահիլ-ճիվան տղաս ամիսներե ի վեր պառկած է, հոգին թեքեր ուզեց։ Ակնավաճառները սիրով կսպասարկեին և իրենց ապրանքին լավագույնը կուտային։ Եվ երբ կինը, դողդղացող մատներով, ուզեր թաշկինակին ծայրը կապած դրամը քակել, անոնք կմերժեին։ — Ժամանակ մի կորսնցուներ, մարի՛կ,— կըսեին,— հոգ չէ, թող տղադ աղեկնա, ինքը կանցնի կվճարե. հայդե՛, շո՛ւտ տուն գնա։ Անոնք կծաղրեին կղերականները, հակառակ որ իրենց լավագույն հաճախորդներն էին, բայց եթե հարկ ըլլար,<noinclude></noinclude> gp5negcz7z25gxi6vflvlqy3oq7fz0j Էջ:Բարպա Խաչիկ.djvu/254 104 45423 395988 110785 2026-09-16T16:02:39Z LetterBot 3069 (via JWB) 395988 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>եկեղեցիին և անոր կալվածներուն պաշտպան կկանգնեին: Հրդեհի կամ այլ աղետի ժամանակ, գիշեր ըլլար թե ցորեկ, կվազեին օգնության։ Իրենցմե շատերը արվարձաններու մեջ թուլումբաճի եղած էին և թեև այժմ Բերայի մեջ այդ ասպարեզեն քաշված էին, բայց հարկ եղած ատեն ցույց կուտային — հակառակ իրենց տարիքին և հանգիստ կյանքի հետևանքով ստացած գիրության արագություն, ճարպիկություն և զարմանալի դյուրաշարժություն, որ կապշեցներ տեսնողները։ Անոնք եկեղեցի կմտնեին ոչ թե աղոթելու, այլ իրենց սիրած դպիրներու կամ մեկ դպիրի երգեցողությունը լսելու համար։ Մեծ պահքի յոթ շաբաթներուն ամեն օր կերթային զանազան թաղեր՝ եկեղեցիներու հատուկ օրերուն արևագալը լսելու համար: Կրոնական պատվերները կպահեին՝ ինչքան որ այդ հաճելի էր իրենց. օրինակի համար, ծնունդի պահքը առիթ կուտար իրենց Այվալըքի ազնիվ տեսակի ձիթայուղով տեսակ-տեսակ կերակուրներ և պահքի անուշեղեններ պատրաստել տալու, մասնավորապես անուշապուր և թոփիկ: Ծնունդի և զատկի նավակատիկը կտոնեին գերազնիվ ձկնեղենով և աստվածածնա տոնին կսպասեին՝ խաղողի պահքը խզելու համար օրհնված հասուն չավուշ խաղողով։ Անոնք բծախնդիր էին ամեն տեսակ ուտելիքի, բայց, մանավանդ, մսի տեսակներու համար։ Անոնց տունը չէր մտներ ո՛չ տավարի միս, ո՛չ խոզի և ո՛չ ալ ղարաման ոչխարի միս։ Անոնք կուտեին խըվըրճըխ և որոշ եղանակի՝ Ռումելիի գարնապատի խորովածը՝ թյունով համեմված։ Անոնք հետամուտ չէին դրսեն եկած բանջարեղեն կամ մրգեղեն գնելու և «չտեսներու» պես նախախայրիքներու ետևե չէին։ Անոնք ամեն եղանակին հատուկ սննդեղենով կգոհանային և կսպասեին, որ տեղական բերքը, «երլին», որ գերազանց կհամարեին, իր ժամանակին հասներ և լիուլի վայելեին, ինչպես՝ Եդի Կուլեի կանկառը, Բենտիկի խաղողը, Վլանկայի վարունգը և Ստամբուլի բանջարանոցներու մեջ հասած հազարը։ Անոնք կապրեին՝ առատ և լավ ուտելով, օրը-օրին, իրենց վաստակածեն առատ նվերներ կուտային դպրոցներուն և<noinclude></noinclude> so68lxvhab7a0z70hhq78xg6gvwmxl5 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/255 104 45425 395989 111137 2026-09-16T16:02:41Z LetterBot 3069 (via JWB) 395989 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>աղքատախնամին, բանտարկյալներուն և որևէ բարենպատակ հանգանակության կմասնակցեին առատաձեռնությամբ, եթե, մանավանդ, իրենց դիմողը վստահելի մարդ ըլլար։ Մեծ հարգ տալով ուսմունքի, անոնք լայնորեն կհոգային իրենց զավակներուն դպրոցական ծախքերը, բայց երբ տեսնեին, որ իրենց տղաքը և աղջիկները ավելի բարձր դասակարգի մարդոց ձևերը կկապկեին, ցուլերու պես կկատղեին, և երբեմն հոր և որդվոց մեջ հոմերական կռիվներ տեղի կունենային։ Անոնք դեմ էին ալաֆրանկային, մոդային հետևելուն, բրնձափոշիին և եվրոպական պարերուն։ Անոնց սիրած հեղինակները երգիծաբաններն էին՝ Սվաճյանը, որ «Մեղու» կկոչեին, բայց, մանավանդ, Պարոնյանը, որուն համար կըսեին թե՝ «մեր սիրտեն կխոսի»։ Անոնք երբեք չէին ենթարկվիր ազգի ջոջերու, բարձրաստիճան եկեղեցականներու հեղինակության, որոնց ամեն մեկի մասին սպառիչ անեկդոտներ կպատմեին։ Կրոնքի, մանավանդ կղերի դեմ խոր արհամարհանք ունեցող այդ մարդիկը, որ հեթանոսական կենսուրախությամբ լիուլի կապրեին՝ ուտելով և խմելով, որոնք բնության գեղեցկություններուն վերին աստիճանի զգայուն էին, մանավանդ ծովի տեսարաններուն, ընտանիքով կերթային որևէ զվարճավայր՝ ծառերու հովանիին տակ, աղբյուրի մը գլուխ, բայց, մանավանդ, ծովի առաջ քեֆ ընելու, որ ո՛չ աստված կճանչնային, ո՛չ սատանա, մարդկային և աստվածային օրենքներու միայն մեկի առաջ կխոնարհեին՝ ընտանեկան լուծին։ Անոնք կամուսնանային երիտասարդ տարիքի մեջ և իրենց օրինավոր կինը կհամարեին իրենց լավ կամ չար բախտը։ Նույնիսկ այրի մնալու պարագային հազվադեպ էր, որ կրկին ամուսնանային, և այդ կպատահեր արդեն միայն նոր սերունդին մեջ։ Իսկ աշխարհիս բոլոր մյուս կիները, տարեցները մարիկ էին, իսկ երիտասարդները՝ քուրիկ։ Անոնք կսիրահարվեին, երբեմն բուռն կերպով, բայց ամուսնանալե առաջ։ Իսկ եթե ամուսնական լուծը ընդունելե հետո այդպես բան պատահեր, այդ կհամարեին ծանր դժբախտություն, տեսակ մը ամոթալի ախտ, որը թաքուն կպահեին իրենց սրտին խորը։<noinclude></noinclude> 0bym83x2awfap7j809bmeb8zjob0q5h Էջ:Բարպա Խաչիկ.djvu/256 104 45427 395990 111148 2026-09-16T16:02:42Z LetterBot 3069 (via JWB) 395990 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="4" user="Lilitik22" /></noinclude>Այս ըսել չէ, որ անոնք անտարբեր էին կանացի գեղեցկության, ընդհակառակը. երբ տեսնեին փետուրի նման աղջիկ մը, որ հովի պես կանցներ, անոնք կժպտեին իրենց լիքը այտերով և կվայելեին այդ տեսիլքը՝ պարկեշտ և մաքուր զգացումով. երբեմն ալ կբացականչեին հասուն և լիքը գեղեցկության մը ի տես. — Աստվածամա՜ր․․․ Իսկ այդ անկրոն մարդիկը մեկ անկեղծ պաշտամունք ունեին, խաչի պաշտամունքը։ Անոնք չէին խոնարհիր ո՛չ աստծու, ո՛չ Քրիստոսի և ոչ ալ որևէ սուրբի կամ սրբուհիի առաջ, այլ փայտե խաչի առաջ, որը կընդունեին որպես խորհրդանշանը մարդկային տառապանքի։ — Ամեն մարդ իր խաչը ունի, ամեն մարդ իր խաչը պիտի կրե․․․ — կըսեին անոնք, երբ, կես֊գինով, կխորհրդածեին այս անցավոր կյանքի իմաստին վրա։ Իսկ եթե մեկը իրենց հարցներ, թե ի՞նչ ազգի էին, անոնք չէին ըսեր, որ հայ են կամ լուսավորչական, այլ անվարան կպատասխանեին՝ խաչապաշտ։ <center> </center> Երբ Բարպան և Միհրանը մտան շուկա, ամեն կողմերեն իրենց դարձան ժպտուն դեմքեր։ Ձկնավաճառները կճանչնային Բարպան, և անոնցմե ոմանք թավ կամ խռպոտ ձայներով սկսան խոսիլ անոր հետ. — Խեր ըլլա, Բարպա՛, բերնիդ լայըխ խալխան ունիմ։ — Յուլյուֆերս այսօր աղվոր չէ, քեզ համար չէ,— կսեր ուրիշ մը,— մեյ մը Գալուստին հարցուր։ — Միսաֆի՞ր ունիս, Բարպա՛։ Բարպան գլխով դրական պատասխան տվավ։ — Էսնաֆե՞ն․․․ — Ո՛չ,— պատասխանեց Բարպան,— օտարական են, ֆրանսըզ․․․ — Անանկ է նե, քեզի մենշուր բան մը տամ,— ըսավ ձկնավաճառը և հետո ավելցուց,— ամա՜ն, անոնք ինչ գիտեն իրենց բերնին համը։<noinclude></noinclude> s4vy4zt2n3vawmo298skhcp03e4oy1c Էջ:Բարպա Խաչիկ.djvu/258 104 45430 395865 123238 2026-09-16T14:30:47Z Emptyfear 547 -նոր տողեր 395865 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>-Աղեկ ըրիր, դուն ալ չոճուխ չունեիր, քեզի զավակ կըլլա: Բայց Բարպան կարծես երազի մեջ Էր։ Ձկնավաճառը նշմարեց Բարպայի մտազբաղ վիճակը և կուզեր հարցունել «Ի՞նչ ունիս, Բարպա՛», բայց վերապահությամբ լռեց։ Երբ իր ուզած ընտիր ձուկերը բերին, Բարպան այնտեղ թափառող բեռնակիր մը կանչեց և պատվիրեց ձուկերը տուն տանիլ։ Միհրանը հետևեցավ բեռնակրին։ Բարպան՝ հետզհետե ավելի մտազբաղ, ոտքի ելավ և հարցուց. —Պարտքս ի՞նչ Է։ —Ամբո՞ղջը… —Այո՛, ամբողջը,— ըսավ Բարպան։ —Քեզի համար հարուր քսաներեք ղբուշ Է,– ըսավ ձկնավաճառը։ Անիկա մտածեց Բարպային ըսել. «Թող հիմակ մնա, ուրիշ ատեն կվճարես». ձկնավաճառը կխորհեր, որ Բարպայի մտազբաղ վիճակը թերևս հետևանք էր այն բանին, որ նեղն էր և հակառակի նման հյուր ունեցեր էր, բայց չի համարձակեցավ, որովհետև Բարպան չէր բացվեր իրեն։ Բարպան հանեց քսակը և մեկ ոսկի ու երկու մեջիդիե դրավ մարմարին վրա։ Անիկա քսանհինգ ղրուշ ավելի տվեր էր։ —Ո՞ւր ես, Բարպա՛, հո՞ս ես,— ըսավ ձկնավաճառը՝ ակամա ծիծաղելով և ետ տվավ ավելորդ դրամը։ Այն ժամանակ Բարպան անդրադարձավ իր ցրվածության և մրմնջեց. —Ճիշտ է, հարյուր քսաներեք ղրուշ ըսիր: —Մարդկություն է, կպատահի,— պատասխանեց ձկնավաճառը և միևնույն ատեն աննկատելի նշմարներով հասկցուց մյուս ձկնավաճառներուն, որ Բարպային խելքը գլուխը չէր։ Երբ Բարպան ծանր և դանդաղ քայլերով հեռացավ շուկայեն, ամեն կողմերե ձայներ լսվեցան: —Կերևի հիվանդ է։ —Դարդ մը ունի…<noinclude></noinclude> rsahf4fp31uprphiw7dmy985x143k18 395991 395865 2026-09-16T16:02:45Z LetterBot 3069 (via JWB) 395991 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>-Աղեկ ըրիր, դուն ալ չոճուխ չունեիր, քեզի զավակ կըլլա: Բայց Բարպան կարծես երազի մեջ Էր։ Ձկնավաճառը նշմարեց Բարպայի մտազբաղ վիճակը և կուզեր հարցունել «Ի՞նչ ունիս, Բարպա՛», բայց վերապահությամբ լռեց։ Երբ իր ուզած ընտիր ձուկերը բերին, Բարպան այնտեղ թափառող բեռնակիր մը կանչեց և պատվիրեց ձուկերը տուն տանիլ։ Միհրանը հետևեցավ բեռնակրին։ Բարպան՝ հետզհետե ավելի մտազբաղ, ոտքի ելավ և հարցուց. —Պարտքս ի՞նչ Է։ —Ամբո՞ղջը… —Այո՛, ամբողջը,— ըսավ Բարպան։ —Քեզի համար հարուր քսաներեք ղբուշ Է,— ըսավ ձկնավաճառը։ Անիկա մտածեց Բարպային ըսել. «Թող հիմակ մնա, ուրիշ ատեն կվճարես». ձկնավաճառը կխորհեր, որ Բարպայի մտազբաղ վիճակը թերևս հետևանք էր այն բանին, որ նեղն էր և հակառակի նման հյուր ունեցեր էր, բայց չի համարձակեցավ, որովհետև Բարպան չէր բացվեր իրեն։ Բարպան հանեց քսակը և մեկ ոսկի ու երկու մեջիդիե դրավ մարմարին վրա։ Անիկա քսանհինգ ղրուշ ավելի տվեր էր։ —Ո՞ւր ես, Բարպա՛, հո՞ս ես,— ըսավ ձկնավաճառը՝ ակամա ծիծաղելով և ետ տվավ ավելորդ դրամը։ Այն ժամանակ Բարպան անդրադարձավ իր ցրվածության և մրմնջեց. —Ճիշտ է, հարյուր քսաներեք ղրուշ ըսիր: —Մարդկություն է, կպատահի,— պատասխանեց ձկնավաճառը և միևնույն ատեն աննկատելի նշմարներով հասկցուց մյուս ձկնավաճառներուն, որ Բարպային խելքը գլուխը չէր։ Երբ Բարպան ծանր և դանդաղ քայլերով հեռացավ շուկայեն, ամեն կողմերե ձայներ լսվեցան: —Կերևի հիվանդ է։ —Դարդ մը ունի…<noinclude></noinclude> ryro6eo58vpy7tptss1dx3ilx8scts9 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/259 104 45431 395866 108997 2026-09-16T14:32:12Z Emptyfear 547 -նոր տողեր 395866 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>-Չէ՛, ճանըմ, սիրահարված Է, ըսեր եմ։ Բազմաթիվ կոկորդներե դուրս ելավ թնդացող քա՜հ-քա՜հ մը: Այն ատեն տարեց ձկնորսը շուրջ բոլորը նայեցավ խստությամբ և ամենուն ուղղվելով՝ ըսավ. Բարպան մերն Է։ ԵՎ բերանները փակվեցան մեկ անգամեն: ⁂ Բարպան և Միհրանը նոր դուրս ելեր Էին տանեն, երբ Սոֆյան եկավ Վիկտորյային այցելության։ Վիկտորյան խոհանոցն էր, և Սոֆյան աթոռակ մը առնելով նստեցավ պարտեզի դռան առաջ։ —Ինչպե՞ս կըլլա, որ ֆրենկները հոս չեն,— ըսավ Սոֆյան, զննող նայվածք մը ուղղելով տալոջը։ Վիկտորյան խոր հառաչեց և ըսավ առանց ձեռքի գործը ընդհատելու. -Տանը չեն, առտուն կանուխ դուրս ելեր են։ Սոֆյան պահ մը լուռ մնաց և հետո ըսավ. -Վիկտորյա՛, իրար չենք տեսներ կոր, ինչո՞ւ օր մը չես գար քանի մը ժամ մեզի հետ անցընես։ Յորկիս ամեն օր քեզի կհարցունե։ —Արևը սիրեմ,-ըսավ Վիկտորյան և կրկին խոր հառաչեց։ —Ես ալ չեմ ուզեր, որ ինքը գա,— ըսավ Սոֆյան, ատ ֆրենկները միշտ ձեր տունը տեղավորված են։ —Այո,— ըսավ Վիկտորյան,– տեղերնուն ալ շարժելու միտք չունին։ -Ինձի նայե, Վիկտորյա՛,— ըսավ Սոֆյան,— քիչ մը կանգ առ, երկու խոսք ընենք, վա՛հ, կարծես թե իրենց աղախինն ես, շունչ առնելու ժամանակ չունիս։ Վիկտորյային նալընները տխրությամբ հեծեծեցին սալաքարերու վրա: Հանկարծ անիկա կանգ առավ, ետև դարձավ, և երկու կիները իրար նայեցան խոր, թախծալի և սըր֊<noinclude></noinclude> q73ozuon76h85bzzh1p1pgmuf1wza3z 395867 395866 2026-09-16T14:32:22Z Emptyfear 547 395867 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>-Չէ՛, ճանըմ, սիրահարված Է, ըսեր եմ։ Բազմաթիվ կոկորդներե դուրս ելավ թնդացող քա՜հ-քա՜հ մը: Այն ատեն տարեց ձկնորսը շուրջ բոլորը նայեցավ խստությամբ և ամենուն ուղղվելով՝ ըսավ. Բարպան մերն Է։ ԵՎ բերանները փակվեցան մեկ անգամեն: ⁂ Բարպան և Միհրանը նոր դուրս ելեր Էին տանեն, երբ Սոֆյան եկավ Վիկտորյային այցելության։ Վիկտորյան խոհանոցն էր, և Սոֆյան աթոռակ մը առնելով նստեցավ պարտեզի դռան առաջ։ —Ինչպե՞ս կըլլա, որ ֆրենկները հոս չեն,— ըսավ Սոֆյան, զննող նայվածք մը ուղղելով տալոջը։ Վիկտորյան խոր հառաչեց և ըսավ առանց ձեռքի գործը ընդհատելու. -Տանը չեն, առտուն կանուխ դուրս ելեր են։ Սոֆյան պահ մը լուռ մնաց և հետո ըսավ. -Վիկտորյա՛, իրար չենք տեսներ կոր, ինչո՞ւ օր մը չես գար քանի մը ժամ մեզի հետ անցընես։ Յորկիս ամեն օր քեզի կհարցունե։ —Արևը սիրեմ,-ըսավ Վիկտորյան և կրկին խոր հառաչեց։ —Ես ալ չեմ ուզեր, որ ինքը գա,— ըսավ Սոֆյան, ատ ֆրենկները միշտ ձեր տունը տեղավորված են։ —Այո,— ըսավ Վիկտորյան,– տեղերնուն ալ շարժելու միտք չունին։ -Ինձի նայե, Վիկտորյա՛,— ըսավ Սոֆյան,— քիչ մը կանգ առ, երկու խոսք ընենք, վա՛հ, կարծես թե իրենց աղախինն ես, շունչ առնելու ժամանակ չունիս։ Վիկտորյային նալընները տխրությամբ հեծեծեցին սալաքարերու վրա: Հանկարծ անիկա կանգ առավ, ետև դարձավ, և երկու կիները իրար նայեցան խոր, թախծալի և սըր֊<noinclude></noinclude> fcntv1o65icjav3tuq9s23oznkccg1c 395992 395867 2026-09-16T16:02:47Z LetterBot 3069 (via JWB) 395992 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>-Չէ՛, ճանըմ, սիրահարված Է, ըսեր եմ։ Բազմաթիվ կոկորդներե դուրս ելավ թնդացող քա՜հ-քա՜հ մը: Այն ատեն տարեց ձկնորսը շուրջ բոլորը նայեցավ խստությամբ և ամենուն ուղղվելով՝ ըսավ. Բարպան մերն Է։ ԵՎ բերանները փակվեցան մեկ անգամեն: Բարպան և Միհրանը նոր դուրս ելեր Էին տանեն, երբ Սոֆյան եկավ Վիկտորյային այցելության։ Վիկտորյան խոհանոցն էր, և Սոֆյան աթոռակ մը առնելով նստեցավ պարտեզի դռան առաջ։ —Ինչպե՞ս կըլլա, որ ֆրենկները հոս չեն,— ըսավ Սոֆյան, զննող նայվածք մը ուղղելով տալոջը։ Վիկտորյան խոր հառաչեց և ըսավ առանց ձեռքի գործը ընդհատելու. —Տանը չեն, առտուն կանուխ դուրս ելեր են։ Սոֆյան պահ մը լուռ մնաց և հետո ըսավ. —Վիկտորյա՛, իրար չենք տեսներ կոր, ինչո՞ւ օր մը չես գար քանի մը ժամ մեզի հետ անցընես։ Յորկիս ամեն օր քեզի կհարցունե։ —Արևը սիրեմ,-ըսավ Վիկտորյան և կրկին խոր հառաչեց։ —Ես ալ չեմ ուզեր, որ ինքը գա,— ըսավ Սոֆյան, ատ ֆրենկները միշտ ձեր տունը տեղավորված են։ —Այո,— ըսավ Վիկտորյան,— տեղերնուն ալ շարժելու միտք չունին։ —Ինձի նայե, Վիկտորյա՛,— ըսավ Սոֆյան,— քիչ մը կանգ առ, երկու խոսք ընենք, վա՛հ, կարծես թե իրենց աղախինն ես, շունչ առնելու ժամանակ չունիս։ Վիկտորյային նալընները տխրությամբ հեծեծեցին սալաքարերու վրա: Հանկարծ անիկա կանգ առավ, ետև դարձավ, և երկու կիները իրար նայեցան խոր, թախծալի և սըր֊<noinclude></noinclude> ayw2vbckodo4r7n2u7xb2odnx65wq4v Էջ:Բարպա Խաչիկ.djvu/260 104 45436 395993 123239 2026-09-16T16:02:50Z LetterBot 3069 (via JWB) 395993 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>տակից նայվածքով մը։ Վիկտորյային աչքերը արցունքով լեցվեցան։ Այն ատեն Սոֆյան եկավ տալոջը մոտ, թևերուն մեջ առավ անոր գլուխը և սկսավ ողբագին ձայնով կրկնել. —Խե՜ղճ, խե՜ղճ Վիկտորյա, հոգի՛ս, խե՜ղճ հոգիս… Ինչպես եթե սահանքներ բացվեին, Վիկտորյային արցունքները թափվեցան հորդությամբ։ Անիկա հեծկլտալով կուլար և սրտին մեջ վաղուց ի վեր բույն դրած կասկածը, որ գաղտնիքի մը պես ծածկեր Էր ամենեն, բացավ սրտակից և հարազատ Սոֆյային առաջ։ Այո՛, այո՛, ֆրենկներուն գալեն քանի մը օր ետքը Վիկտորյան հասկցեր Էր, որ Բարպան տեսակ մըն Էր, խելքը գլուխը չէր, խելքը֊միտքը ատ կնկանը վրա էր։ Վիկտորյան չէր մեղադրեր Բարպան, օ՜հ, ո՛չ… և եթե հիմակ ալ խոսքը կըներ, պատճառը այն էր, որ Բարպային վերջը գեշ կտեսներ։ —Ա՜խ, ա՜խ,— հառաչեց անիկա՝ հորդառատ արցունք թափելով, ի՞նչ պիտի ըլլա մեր վերջը… Բարպան խելքը թռցուցեր է, ձեռքը չէ… մինչև երեկ իրիկուն սիրտս խոցոտ, դեմքս խնդում, մազերս ավել ընելով, ամեն բանի համբերեցի, բայց երեկ իրիկուն ալ չդիմացա… —Ի՞նչ եղավ երեկ իրիկուն,— հարցուց Սոֆյան։ Վիկտորյան պատմեց, թե ինչպես Ժոզեֆինին մեկ խոսքի վրա Բարպան մանգալը նվեր տվավ անոր, հետո ալ խոսք տվավ Բեզեստեն տանիլ՝ գորգեր տեսնելու համար… Այդ խոսքերը լսելով, Սոֆյան զարմացական բացականչություններ կարձակեր։ —Ես Բարպան գիտեմ ,— ըսավ Վիկտորյան,— մեյ մը հետը Բեզեստեն երթա, շապիկը կծախե, անոր ուզածը կառնե… իր հպարտության չի կերցներ մերժել։ —Պա՜հ, պա՜հ, պա՜հ,— կբացականչեր Սոֆյան։ —Աստված թող վկա ըլլա,— ըսավ Վիկտորյան՝ ջերմ արցունքներ թափելով և կուրծքին վրա հունական ձևով խաչակնքելով,— աստված թող վկա ըլլա, Սոֆյա՛, որ իմ ցավս ո՛չ դրամին համար է և ոչ ալ տված բաներուն համար. թող ամեն բան կորսվի, թող չուլի վրա նստիմ, հոգս չէ, բայց Խաչիկս ձեռքես կելլա կոր…<noinclude></noinclude> rhqquei27x9wrvoqtu2ncjsf2ehe267 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/261 104 45441 395994 123240 2026-09-16T16:02:52Z LetterBot 3069 (via JWB) 395994 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Սոֆյան մեղմորեն հանդիմանեց տալը, ըսելով թե՝ քիչ մըն ալ հանցանքը իրենն էր, ինչո՞ւ տանը մեջ օտար կնիկ մտցուց: —Էրիկմարդ ըսածդ զարմանալի Է,— ըսավ ան,— անոնց ամենեն ամուր սիրտ ունեցողին ալ չի վստահվիր… պետք էր, որ մտածեիր… -Որուն միտքեն կանցներ,— առարկեց Վիկտորյան՝ ձեռքերը ծնկներուն զարնելով,— որուն միտքեն կանցներ… ամուսնացած կին, ամուսինն ալ քովն ի վեր, ինչո՞ւ պոչ պիտի խաղցներ ուրիշի մարդուն։ Գալով Բարպային, օր մը օրանց ատանկ նշան մը ցուցուցա՞ծ Էր… անչափ գեղեցիկ կիներ, աղջիկներ տեսած Էր… ինչպե՞ս միտքես պիտի անցներ, որ այդ յոթ օտար կնիկը.. —Որ խոսքը մեջերնիս, մայմունի կնմանի,— ըսավ Սոֆյան։ —Մեյ մըն ալ Բարպային հարցո՞ւր,— ըսավ Վիկտորյան՝ խորը կսկըծով,— կա՛ ալ նե՝ ան Է, չի կա՛ ալ նե՝ ան Է… Պահ մը երկու կիները խորասուզվեցան մտածմունքի մեջ։ —Վասիլը հասկցե՞ր Է,— հարցուց Վիկտորյան։ —Այո՛, — ըսավ Սոֆյան։ —Է՛հ, ի՞նչ կըսե կոր։ —Մտատանջ Է, Վիկտորյա,— ըսավ Սոֆյան,— քեզի ալ կմեղքնա կոր, Բարպային ալ կմեղքնա կոր։ Հետո ավելցուց. —Աս ասանկ չըլլար, բան մը ընելու Է։ Ես Վասիլին կխոսիմ։ Տարտամ հույս մը դողաց Վիկտորյայի արցունքոտ աչքերուն մեջ: -Աս ալ միտքես չէր անցեր,— ըսավ Սոֆյան։ Գոնե գործերը ասանկ չըլլային,— պատասխանեց Վիկտորյան և պատմեց, թե ինչպես ծախեր Էր ոսկի ժամացրույցը, շղթան և ապարանջանը և ատ բոլորը կերցուցեր էր ֆրենկներուն։ —Մնացածովն ալ Բարպան այսօր գնաց աղեկ ձուկեր<noinclude></noinclude> 6o7di64tc4zywyv37yq63wcqnxi9lpk Էջ:Բարպա Խաչիկ.djvu/262 104 45442 395995 123241 2026-09-16T16:02:53Z LetterBot 3069 (via JWB) 395995 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>առնելու. ես ալ ականջ պետք է դնեմ, որ եթե ֆրենկները գան, կանչեմ, ձեռքովս առնեմ, իմ տեղս նստեցնեմ ատ կինը։ —Պա՜հ, պա՜հ, պա՜հ,— կբացականչեր Սոֆյան։ Հետո Սոֆյան պատմեց, որ աոաջին ակնարկով կասկածեր էր Ժոզեֆինեն, իսկ էմիլը ոչինչ մարդ էր, գռեհի՛կ… Երեսդ նայած ատեն, կարծես թե աչքիդ բեբեկները պիտի գողնա։ —Մեյ մըն ալ Բարպային հարցո՞ւր,— ըսավ Վիկտորյան, նորանոր արցունքներ թափելով։ — Բարպան ատ կողմեն շատ միամիտ է,— ըսավ Սոֆյան։— Վասիլը միշտ պատմեր է այդ մասին։ Թող ֆրենկ ըլլա, ինչ կուզե ըլլա… գլխուն վրա կնստեցնե։ Բարպան լուրջ, ծանր գլուխ մարդ է,— ըսավ Սոֆյան,— բայց այդ մեկ կետին վրա պակաս կմտծե… ամեն ազգի մեջ աղեկը կա, գեշր կա… Այդ միջոցին Միհրանը եկավ: Սոֆյան ոտքի ելավ մեկնելու համար։ Անիկա ապշած աչքերով դիտեց Բարպային ղրկած թանկարժեք ձուկերը և կարծես այդ բանին մեջ առարկայական ապացույց մը գտնելով, որ Խաչիկը խելքը կորսնցուցած Է, կրկին ու կրկին բացականչեց և հառաչեց։ Երկու կիները ջերմորեն իրար հետ համբուրվեցան և իրարու խոսք տվին ամեն ինչ ընել՝ Բարպան փրկելու համար։ Սոֆյայի մեկնելեն հետո Միհրանը բարձրացավ վերի հարկը, իսկ Վիկտորյան սկսավ ճաշը պատրաստել։ Ժամերը կանցնեին, և Բեռնարները չէին երևար։ Վիկտորյայի ազնիվ սիրտը սկսավ մտահոգ ըլլալ Բարպայի կրելիք հուսախաբության համար, եթե Բեռնարները չերևային։ Ժամը մեկին Բարպան եկավ և լսելով, որ Բեռնարներր չի կան, իր ծանր հուսախաբությունը ծածկեց առերևույթ անտարբերության տակ. հետո, կարծես թե հոգնութենե ջլատված, ծանր-ծանր բարձրացավ սանդուղներեն։ Քիչ հետո Վիկտորյան մտավ սենյակ. —Խալխանը տապկե՞մ,— հարցուց անիկա։<noinclude></noinclude> 3lx60v8ltaylz482s8aef0ix3gke2io Էջ:Բարպա Խաչիկ.djvu/263 104 45444 395996 109053 2026-09-16T16:02:55Z LetterBot 3069 (via JWB) 395996 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>—Ո՛չ,— ըսավ Բարպան,— թող իրիկվան մնա։ —Հապա յուլյուֆե՞ րը։ —Ան ալ իրիկվան պահե։ Ժամը երկուքուկեսին երեքով սեղան նստեցան և տխրությամբ ճաշեցին։ Բարպան, որ անհաշիվ օղի կխմեր, հանկարծ հարցուց Միհրանին. —Երեկ բան մը չըսի՞ն այսօրվան համար։ Միհրանը հասկցավ, որ Բարպայի հարցումը դրացիներուն մասին Է. -Ո՛չ,— ըսավ ան։ Բեռնարները, նախորդ իրիկունը, փողոցը հանդիպեր Էին սպերևտի առթիվ իրենց ծանոթացած մեկ ֆրանսիացի ուսուցիչին՝ պարոն Ռոժեին, որ քսան տարիե ի վեր ընտանիքով հաստատված Էր Կ. Պոլիս։ Անիկա ստիպողաբար Բեռնարները ճաշի հրավիրեր Էր, որովհետև հույս ուներ անոնց մանրամասն ցույց տալու տարիներն ի վեր կուտակած հնություններու հավաքածուն, ինչ որ իր կյանքի միակ հաճույքն Էր։ Հետզհետե զայրույթը կկուտակվեր Բարպայի մեջ, բայց առիթ չէր գտներ պայթելու։ Անիկա՝ խոժոռած, ինքնամփոփ, կարծես թե կլարեր իր սրտմտությունը։ —Պարապ տեղը ասքան ալ ծախք եղավ,— ըսավ Վիկտորյան և տեղեն ելավ խահվեն պատրաստելու։ Անիկա բացավ մանգալին կափարիչը, որուն գմբեթը կվերջանար թևատարած փոքրիկ թռչունով մը, և ունելիով մոխիրները խառնեց։ —Ինչո՞ւ մանգալը չես ղրկեր քովիններուն ըսավ Բարպան՝ հազիվ ինզինքը զսպելով։ —Սաճ մանգալ մը առնելու է,— մրմնշեց Վիկտորյան։ Անիկա գիտեր, որ իրենց նյութական ներկա պայմաններուն մեջ նույնիսկ պարզ պղնձե մանգալ չէին կրնար գնել։ —Դուն ատ ֆրանսըզին հակառակ ինկեր ես,— ըսավ Բարպան, կարծես թե նոր գտնալով իր զայրույթի բուն պատճառը։ —Ե՞ս,— հարցուց Վիկտորյան։ — Դո՛ւն, դո՛ւն,— գոռաց Բարպան հանկարծակի, պահ<noinclude></noinclude> 7un97x6ocuy17hm5tlrnzh6z4qufdzp Էջ:Բարպա Խաչիկ.djvu/266 104 45445 395999 123242 2026-09-16T16:03:00Z LetterBot 3069 (via JWB) 395999 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>միջոցին իսկ կզգար, որ անարդար էր իր կնոջը նկատմամբ, բայց այժմ Վասիլի ներկայության ամոթահար կզգար ինքզինքը, և այդ զգացումը դառնացուց իր տրամադրությունը: —Տուն Է, կպատահի,— ըսավ ան հարձակողական շեշտով։ Վիկտորյան դուրս ելավ սենյակեն, անոր հետևեցավ Միհրանը։ —Ի՞նչ կա,— կրկնեց Վասիլը՝ հոնքերը խոժոռելով։ —Բան չի կա,— պատասխանեց Բարպան՝ ուսերը թոթվելով։ —Ես գիտեմ, թե ինչ կա, Բարպա՛,— ըսավ Վասիլը խիստ լրջությամբ,— ժամանա՞կ գտար ճամփե դուրս ելլելու… մեյ մը ականջդ ետև ձգե, տես, թե մերոնք ի՛նչ հալի են… գործերը բոլորովին դադրեցան, հազար տեսակ խնդիրներ կան, հազար տեսակ հոգեր կան, հարցուցած, փնտրած անգամ չունիս, քեզի վայե՞լ Է, Բարպա՛, աս վիճակը։ —Ի՞նչ ըսել կուզես կոր,— հարցուց Բարպան՝ կրկին գրգռվելով։ —Ըսել կուզեմ կոր, որ ատ ֆրենկները քիթեդ բռներ են… անոնք քեզի արժանի ընկերներ չեն… —Դուն սխալ ես, Վասի՚լ,— ըսավ Բարպան՝ հազիվ զսպված կատաղությունով,— Էմիլը և Ժոզեֆինը ազնիվ մարդիկ են։ —Քեզի համար բոլոր ֆրենկները ազնիվ են, ատ շատոնց գիտեմ, ոտքով, ձեռքով հանձնվեր ես ատ մարդոց, խելքդ կորսնցուցեր ես… Բարպան խայթվեցավ իր ներքին խոր զգացումներուն մեջ, գլուխը բարձրացուց և ցասումի նոպայի մեջ գոչեց. —Քեզի՛ ինչ… Երկու վաղեմի րնկերները իրարու նայեցան ոխով և զայրույթով։ Վասիլի դյուրաբորբոք արյունը արագ շրջան մը ըրավ, բայց անիկա ինքզինքը զսպեց և աչքերը հեռացնելով Բարպայեն, կարծես ինքնիրեն սկսավ ըսել. —Աս ինչ աշխարհ Է, բե՜… ըսել Է տարիներու բարե֊ կամությունը՝ հե՛չ, միասին աշխատելը, միասին մտատանջ ըլլալը՝ հե՛չ, հերիք Է, որ ֆրենկ օռոսբի մը ալյուրոտ քիթը<noinclude></noinclude> kp39r0n42qeitxk6p61se0n0326aq1m Էջ:Բարպա Խաչիկ.djvu/267 104 45446 396000 123243 2026-09-16T16:03:01Z LetterBot 3069 (via JWB) 396000 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>մտցնե երկու եղբոր, երկու սրտակից ընկերներու մեջ… է՛հ, հայդե՜… — բացականչեց անիկա և դեպի դուռը պիտի երթար, երբ Վիկտորյան ներս մտավ ափսեն բռնած, որուն վրա երեք բաժակ խահվե կար։ Վասիլը քույրը տեսնելով՝ վարանեցավ. Վիկտորյային կարմրած աչքերուն մեջ երազկոտ ժպիտ մը կդողդղար։ Անիկա սկսեր էր մտահոգվիլ, մտածելով, որ իր հարուցած վեճի պատճառով. երկու ընկերները կրնան իրար ծանր խոսք ընել։ Բարպան, սթափված, գլուխը խոնարհած՝ լուռ կմնար։ -Ուր կշտապես, Վասի՛լ,— ըսավ Վիկտորյան, եկուր խահվե մը խմենք, ես ալ ձեզի հետ կխմեմ։ Վասիլը աթոռ մը առավ և նստեցավ սեղանին առաջ։ Մեկ րոպե լսվեցավ միայն երկու տղամարդոց ծանր շնչառութունը, հետո շրթներու ձայնը, որով խահվեն ներս կքաշեին: Բարպան բաժակը դրավ սեղանին վրա և թաշկինակը հանեց ճակատը և քունքերը սրբելու։ Անոր մեջ, կարծես թե, ամեն ինչ տակնուվրա եղեր էր, և ինչ որ տաժանելի էր՝ այն էր, որ անիկա կզգար, որ թե՛ Վիկտորյան և թե՛ Վասիլը իրավացի են, և իր ներքին էության մեջ կենսական բան մը կխախտվեր իր հիմունքեն։ Բարպան, վերջապես, իր տխուր աչքերը բարձրացուց Վասիլին վրա և, հաղթահարելով իր հուզմունքը, ըսավ սովորական ձայնով. —Այս առտու սրճարանը հանդիպեցա, դուն հոն չէիր Ղուկասը տեսա, բերանը չէր բացվեր կոր, ամենուն վիճակն ալ նեղ է… շատ գեշ եղավ։ Վասիլը խոր հառաչեց. կարծես ծանր բեռ ինկավ իր սրտին վրայեն, և անիկա անկեղծ և հաշտ տրամադրությամբ սկսավ խոսիլ Բարպային հետ։ Երկար խոսակցեցան երկու ընկերները, կարծես բաժանումե մը հետո անոնք վերստին իրար գտեր էին: Ժամը երեքին մոտ անոնք միասին վար իջան: Բարպան Վիկտորյային, որ խոհանոցի սեմին վրա կեցեր Էր, ըսավ մեղմ ձայնով.<noinclude></noinclude> q47bhxnexemcqhh345v7yjish7fu1h8 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/268 104 45450 395869 123244 2026-09-16T14:33:45Z Emptyfear 547 -նոր տողեր 395869 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>—Ես Վասիլին հետ Բոմոնթի պիտի երթամ, կրնա ըլլալ, որ ուշանանք, ինձի մի սպասեք ճաշի։ Վիկտորյան հիացած կնայեր մեկ մը եղբորը, մեկ մը Բարպային և կուզեր երկուքն ալ սեղմել իր տաք ու հուզված սրտին վրա։ Քիչ հետո, խոհանոցը, Վիկտորյան կըսեր Միհրանին. - Ամբողջ հանցանքը իմս էր, Միհրանի՛կ, Բարպան ազնիվ մարդ է։ Անոր սիրտը ոսկիի պես մաքուր է։ Միհրանը լուռ կլսեր։ —էրիկմարդ է, վերջապես,— ավելցուց Վիկտորյան ինչ կուզե, կրնե, ինչպես կուզե, այնպես ալ կկարգադրե… Արյունս դլխիս զարկավ, էվել֊պակաս խոսքեր ըրի… հանցանքը իմս էր։ ⁂ Բոմոնթիի գարեջրատան դարատափներեն մեկուն վրա, սեղանի մը շուրջ, հավաքված էին Բարպան, Վասիլը, Ղուկասը և ուրիշ արհեստավոր ընկերներ և կխոսակցեին օրվա կացության և գործերու վիճակի վրա, երբ գարեջրատան բոլոր հաճախորդները ալեկոծվեցան։ Երաժշտությունը հանկարծ լռեց, և լսելի եղավ հեռուեն եկող խաժամուժի մը աղմուկր և անջատ աղաղակներու խուլ արձագանքր։ Սպասյակներեն մեկը, որ գացեր էր տեղեկանալու, վազելով և շնչասպառ վերադարձավ։ Ակնթարթի մը մեջ լուրը տարածվեցավ. —Թուրքերը ցույց են կազմակերպեր, տասնյակ֊հաազարավոր մարդիկ՝ թափոր կազմած, կանցնին փողոցներեն… Գարեջրատան հաճախորդները սկսան շտապով վճարել և ցրվիլ։ —Խռովություն կրնա ըլլալ,— ըսավ ատաղձագործ Ղուկասը,ամեն մեկս մեր տունը քաշվինք։ Բարպան և Վասիլը վճարեցին իրենց սեղանի դրամը, և ամենքն ալ ճամփա ելան։ Դեռ գլխավոր փողոցը չի հասած, արհեստավորները ցրվեցան զանազան ուղղությամբ:<noinclude></noinclude> ezebye3bmb06zrjhp1v7vrntkcujzr4 396001 395869 2026-09-16T16:03:03Z LetterBot 3069 (via JWB) 396001 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>—Ես Վասիլին հետ Բոմոնթի պիտի երթամ, կրնա ըլլալ, որ ուշանանք, ինձի մի սպասեք ճաշի։ Վիկտորյան հիացած կնայեր մեկ մը եղբորը, մեկ մը Բարպային և կուզեր երկուքն ալ սեղմել իր տաք ու հուզված սրտին վրա։ Քիչ հետո, խոհանոցը, Վիկտորյան կըսեր Միհրանին. — Ամբողջ հանցանքը իմս էր, Միհրանի՛կ, Բարպան ազնիվ մարդ է։ Անոր սիրտը ոսկիի պես մաքուր է։ Միհրանը լուռ կլսեր։ —էրիկմարդ է, վերջապես,— ավելցուց Վիկտորյան ինչ կուզե, կրնե, ինչպես կուզե, այնպես ալ կկարգադրե… Արյունս դլխիս զարկավ, էվել֊պակաս խոսքեր ըրի… հանցանքը իմս էր։ Բոմոնթիի գարեջրատան դարատափներեն մեկուն վրա, սեղանի մը շուրջ, հավաքված էին Բարպան, Վասիլը, Ղուկասը և ուրիշ արհեստավոր ընկերներ և կխոսակցեին օրվա կացության և գործերու վիճակի վրա, երբ գարեջրատան բոլոր հաճախորդները ալեկոծվեցան։ Երաժշտությունը հանկարծ լռեց, և լսելի եղավ հեռուեն եկող խաժամուժի մը աղմուկր և անջատ աղաղակներու խուլ արձագանքր։ Սպասյակներեն մեկը, որ գացեր էր տեղեկանալու, վազելով և շնչասպառ վերադարձավ։ Ակնթարթի մը մեջ լուրը տարածվեցավ. —Թուրքերը ցույց են կազմակերպեր, տասնյակ֊հաազարավոր մարդիկ՝ թափոր կազմած, կանցնին փողոցներեն… Գարեջրատան հաճախորդները սկսան շտապով վճարել և ցրվիլ։ —Խռովություն կրնա ըլլալ,— ըսավ ատաղձագործ Ղուկասը,ամեն մեկս մեր տունը քաշվինք։ Բարպան և Վասիլը վճարեցին իրենց սեղանի դրամը, և ամենքն ալ ճամփա ելան։ Դեռ գլխավոր փողոցը չի հասած, արհեստավորները ցրվեցան զանազան ուղղությամբ:<noinclude></noinclude> 4cc4tt4bxxhyzdauihu2dvkhtzf6ym3 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/269 104 45451 396002 109079 2026-09-16T16:03:05Z LetterBot 3069 (via JWB) 396002 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Հետզհետե ավելի ամեհի աղմուկ մը կբարձրանար անվերջ անցնող բազմություններե։ —Քովի փողոցներեն պետք Է երթանք,— ըսավ Ղուկասը, որ Այազ Փաշա կբնակեր, և հեռացավ իր ընկերներեն։ Երբ Բարպան և Վասիլը մինակ մնացին, լռելյայն համաձայնելով, ուղղվեցան դեպի գլխավոր փողոցը։ Լայն պողոտայեն կանցնեին ստվար խումբերով մարդիկ՝ մոլեռանդի դեմքերով և անիմանալի բան մը գոռալով։ Յուրաքանչյուր խումբի հետ կային կանանչ և ճերմակ փաթթոցավոր մոլլաներ, որոնք կհրահրեին գոռգոռումները, երբ անոնց եռանդը քիչ մը կմեղմանար։ Երբեմն խումբերը իրարմե կանջատվեին, բայց անմիջապես վազելով և գետնի փոշին բարձրացնելով, կուգային կմիանային իրարու։ Վասիլը և Բարպան կքալեին մայթին վրայեն և լուռ կդիտեին ամբոխի վարմունքը։ Բանկալթի հասնելով տեսան, որ ամբողջ պողոտան բռնված Է ցուցարարներու բազմությունով։ Կարծես թե ամբողջ քաղաքր պարպվեր և թափվեր էր փողոց։ Մայթերու վրա անցորդները ցանցառ Էին և միայն ֆեսավոր մարդիկ Էին։ Այդ ժամուն, ընդհանրապես, Բանկալթիի շիտակին վրա գլխարկավորները մեծամասնություն կկազմեին, բայց այդ պահուն, կարծես թե, անոնք չքացեր Էին։ Անհետացեր Էին նաև մանր֊մունր բաներ և քաղցրեղեններ վաճառողները, իսկ տուները, կարծես թե, ամայի Էին, իրենց փակ վանդակներով և պատուհաններով։ Տրամվայները դադրեր Էին, և հորդ հոսանքի պես ցուցարարներու ամբոխը կհոսեր փողոցի ամբողջ լայնքով։ Աստղով և մահիկով կարմիր դրոշակներ կծածանեին ասդին-անգին։ Գրգռված բազմություններու հևքը և անընդհատ ոտնաձայները մթնոլորտը կլեցնեին ահարկու սպառնալիքով մը։ Առանձին քաղաքացիները, մայթերու վրա, սայթաքելով, կռնակնին կորացուցած, մոլորվածի երևույթ ունեին, հակառակ որ ցուցարարները անոնց նկատմամբ անտարբեր կթվեին։ Երբ Բարպան և Վասիլը իրենց արհեստանոցներու առաջ հասան, պահ մը կանգ առին և իրար հարցուփորձեցին ակ—<noinclude></noinclude> h1vzbmy8qzaapcztnaajqddqtnm9uvu Էջ:Բարպա Խաչիկ.djvu/270 104 45452 395870 123245 2026-09-16T14:34:35Z Emptyfear 547 395870 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նարկով: Այդ միջոցին խլացուցիչ աղմուկ մը միահամայն թափով բարձրացավ այդ մարդկային հոսանքեն։ —Հա՛րբ իստերիզ, հա՛րբ իստերիզ*— կգոռար ամբոխը: Ավելի ուշ Բարպան և Վասիլը հասկցան, որ հակասահմանադրական ցուցարարները կերթային դեպի Հարբիյե, որը կհամարեին իթտիհատականներու բույնը, այնտեղ գոռալու համար իրենց կամքը, որովհետև այն կարծիքը շրջեր Էր, որ իթտիհատականները միտում ունեն զիջելու բալկանյան պետությանց պահանջներուն։ Բայց Հարբիյեի ուսանողները իրենց կարգին փողոց իջեր Էին և ցուցարարները դիմավորեցին նույն խոսքով. —Հա՛րբ իստերիզ, հա՛րբ, հա՛րբ… Օսմանյան պառլամենտը, որ այդ միջոցին նիստի մեջ Էր, դեռ կվարաներ լուծումի մը հանգելու և կտրականապես որոշելու պատերազմը կամ պետության վարկին համար անընդունելի պայմաններով բարենորոգմանց ծրագիրը։ Իսկ վերջին պահուն իթտիհատը, իր դիրքերը չի կորսնցնելու համար, խելահեղած, չի կրնալով տիրապետել կացության, առանց այլևայլի միացեր Էր հետադիմական տարրերուն։ —Հարբ իստերիզ,— գոռաց անգամ մըն ալ գերագրգռված ամբոխը, և արձագանքի պես լսվեցավ ուսանող ցուցարարների գոռումը. —Հա՛րբ իստերիզ<ref>Պատերազմ ենք ուզում, պատերազմ ենք ուզում (թուրք.):</ref>, հա՛րբ իստերիզ… Բարպան և Վասիլը կուզեին մտնել իրենց ընտանի սրճարանները, բայց անոնք փակ Էին։ Մտադրեցին ետ դառնալ և ցուցարարներու ետևեն անցնիլ դիմացի մայթը, ուրկե, կողմնակի փողոցներե, կրնային ուղղվիլ դեպի Թաթավլա։ Բայց բավական եղավ դեպի ետ ակնարկ մը նետել, հասկնալու համար, որ այլևս այդ անկարելի էր, որովհետև երկու կողմերու մայթերն ալ ողողված էին ամբոխով, առանց հաշվելու, որ վտանգավոր էր ցուցարարներու հոսանքին հակառակ ուղղությամբ քայլելը։ Եթե որևէ դուռ զարնեին՝ ներս մտնելու և ապաստանելու համար, վստահ էին, որ այդ պահուն ոչ մեկ դուռ չէր բացվեր։ Վերջիվերջո մտա-<noinclude></noinclude> bjjxem4pmvotx2lnc62qz3mue2tuqns 395871 395870 2026-09-16T14:34:57Z Emptyfear 547 395871 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նարկով: Այդ միջոցին խլացուցիչ աղմուկ մը միահամայն թափով բարձրացավ այդ մարդկային հոսանքեն։ —Հա՛րբ իստերիզ, հա՛րբ իստերիզ<ref>Պատերազմ ենք ուզում, պատերազմ ենք ուզում (թուրք.):</ref>— կգոռար ամբոխը: Ավելի ուշ Բարպան և Վասիլը հասկցան, որ հակասահմանադրական ցուցարարները կերթային դեպի Հարբիյե, որը կհամարեին իթտիհատականներու բույնը, այնտեղ գոռալու համար իրենց կամքը, որովհետև այն կարծիքը շրջեր Էր, որ իթտիհատականները միտում ունեն զիջելու բալկանյան պետությանց պահանջներուն։ Բայց Հարբիյեի ուսանողները իրենց կարգին փողոց իջեր Էին և ցուցարարները դիմավորեցին նույն խոսքով. —Հա՛րբ իստերիզ, հա՛րբ, հա՛րբ… Օսմանյան պառլամենտը, որ այդ միջոցին նիստի մեջ Էր, դեռ կվարաներ լուծումի մը հանգելու և կտրականապես որոշելու պատերազմը կամ պետության վարկին համար անընդունելի պայմաններով բարենորոգմանց ծրագիրը։ Իսկ վերջին պահուն իթտիհատը, իր դիրքերը չի կորսնցնելու համար, խելահեղած, չի կրնալով տիրապետել կացության, առանց այլևայլի միացեր Էր հետադիմական տարրերուն։ —Հարբ իստերիզ,— գոռաց անգամ մըն ալ գերագրգռված ամբոխը, և արձագանքի պես լսվեցավ ուսանող ցուցարարների գոռումը. —Հա՛րբ իստերիզ, հա՛րբ իստերիզ… Բարպան և Վասիլը կուզեին մտնել իրենց ընտանի սրճարանները, բայց անոնք փակ Էին։ Մտադրեցին ետ դառնալ և ցուցարարներու ետևեն անցնիլ դիմացի մայթը, ուրկե, կողմնակի փողոցներե, կրնային ուղղվիլ դեպի Թաթավլա։ Բայց բավական եղավ դեպի ետ ակնարկ մը նետել, հասկնալու համար, որ այլևս այդ անկարելի էր, որովհետև երկու կողմերու մայթերն ալ ողողված էին ամբոխով, առանց հաշվելու, որ վտանգավոր էր ցուցարարներու հոսանքին հակառակ ուղղությամբ քայլելը։ Եթե որևէ դուռ զարնեին՝ ներս մտնելու և ապաստանելու համար, վստահ էին, որ այդ պահուն ոչ մեկ դուռ չէր բացվեր։ Վերջիվերջո մտա-<noinclude></noinclude> lqlzay7vvoaw5hml3nyn3qzbwjarnx9 396003 395871 2026-09-16T16:03:08Z LetterBot 3069 (via JWB) 396003 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նարկով: Այդ միջոցին խլացուցիչ աղմուկ մը միահամայն թափով բարձրացավ այդ մարդկային հոսանքեն։ —Հա՛րբ իստերիզ, հա՛րբ իստերիզ<ref>Պատերազմ ենք ուզում, պատերազմ ենք ուզում (թուրք.):</ref>— կգոռար ամբոխը: Ավելի ուշ Բարպան և Վասիլը հասկցան, որ հակասահմանադրական ցուցարարները կերթային դեպի Հարբիյե, որը կհամարեին իթտիհատականներու բույնը, այնտեղ գոռալու համար իրենց կամքը, որովհետև այն կարծիքը շրջեր Էր, որ իթտիհատականները միտում ունեն զիջելու բալկանյան պետությանց պահանջներուն։ Բայց Հարբիյեի ուսանողները իրենց կարգին փողոց իջեր Էին և ցուցարարները դիմավորեցին նույն խոսքով. —Հա՛րբ իստերիզ, հա՛րբ, հա՛րբ… Օսմանյան պառլամենտը, որ այդ միջոցին նիստի մեջ Էր, դեռ կվարաներ լուծումի մը հանգելու և կտրականապես որոշելու պատերազմը կամ պետության վարկին համար անընդունելի պայմաններով բարենորոգմանց ծրագիրը։ Իսկ վերջին պահուն իթտիհատը, իր դիրքերը չի կորսնցնելու համար, խելահեղած, չի կրնալով տիրապետել կացության, առանց այլևայլի միացեր Էր հետադիմական տարրերուն։ —Հարբ իստերիզ,— գոռաց անգամ մըն ալ գերագրգռված ամբոխը, և արձագանքի պես լսվեցավ ուսանող ցուցարարների գոռումը. —Հա՛րբ իստերիզ, հա՛րբ իստերիզ… Բարպան և Վասիլը կուզեին մտնել իրենց ընտանի սրճարանները, բայց անոնք փակ Էին։ Մտադրեցին ետ դառնալ և ցուցարարներու ետևեն անցնիլ դիմացի մայթը, ուրկե, կողմնակի փողոցներե, կրնային ուղղվիլ դեպի Թաթավլա։ Բայց բավական եղավ դեպի ետ ակնարկ մը նետել, հասկնալու համար, որ այլևս այդ անկարելի էր, որովհետև երկու կողմերու մայթերն ալ ողողված էին ամբոխով, առանց հաշվելու, որ վտանգավոր էր ցուցարարներու հոսանքին հակառակ ուղղությամբ քայլելը։ Եթե որևէ դուռ զարնեին՝ ներս մտնելու և ապաստանելու համար, վստահ էին, որ այդ պահուն ոչ մեկ դուռ չէր բացվեր։ Վերջիվերջո մտա-<noinclude></noinclude> t8p9firojwkeawtvn2q7mhdbofxckm0 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/271 104 45453 396004 123246 2026-09-16T16:03:09Z LetterBot 3069 (via JWB) 396004 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ձեզին կողմնակի փողոց մը մտնել և ուղղվիլ դեպի ներքին խաղաղ թաղերը, երբ փողոցի անկյունը դեմառդեմ եկան քողարկված թրքուհիներու խումբի մը, որոնք՝ դրոշակ մը բռնած, կգոռային և կձգտեին միանալ ցուցարարներուն։ Այս անսովոր երևույթին առաջ ապշած՝ Բարպան և Վասիլը կանգ առան։ Բարպան ֆեսը հանեց և թաշկինակովը ճակատը սրբեց, բայց այդ մատնեց իրեն տեղացի քրիստոնյա ըլլալու: Ոչ մեկ իսլամ փողոցը կամ որևէ հասարակական տեղ, ֆեսը չէր հաներ գլխեն։ Ակնթարթի մը մեջ տարեց թրքուհի մը անջատվեցավ և, մոլուցքի մեջ, բռնելով Բարպայի բաճկոնի կուրծքեն, ցնցեց և գոռաց. —Քեզի պեսները կտոր֊կտոր կընենք, հում-հում կուտենք… Վասիլը, տեսնելով վտանգը, հունարեն բոռաց. —Ձեռք մի՛ տուր, Խաչի՛կ։ Բայց արդեն թրքուհիներու խումբը կխուժեր գլխավոր փողոցը։ Անջատվող թրքուհին վազելով գնաց միացավ իր ընկերուհիներուն։ Երկու ընկերները պահ մը մնացին քարացած, անոնք իրարու դեմքի արտահայտության մեջ, ինչպես հայելիի մեջ, կտեսնեին իրենց Էությունը խռովող շփոթ և տաժանելի ըզգացումները:<noinclude></noinclude> 5jy2wpiwxwilzj622598ofmaoowl3ul Էջ:Բարպա Խաչիկ.djvu/303 104 45459 396035 109117 2026-09-16T16:04:21Z LetterBot 3069 (via JWB) 396035 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude> ⁂ Բալկանյան դաշնակից զորքերը պաշարեր էին Ադթիա— նապոլիսը: Թրքական բանակը կպաշտպաներ այդ կարևոր ամրոցր, որուն անկումը թշնամիին առաջ ճամփա կբանար մինչև Չաթալճայի ամրությունները, այսինքն՝ մայրաքաղաքի դոները, որոնք՝ իբրև վերջին պաշտպանության գիծ, կուժեղացվեին տագնապալի հապճեպով: Վհատության ծանր ամպ մը իջեր Էր մայրաքաղաքի թուրք ազգաբնակչության վրա: Մահացու կերպով վիրավորված իրենց ազգային արժանապատվության մեջ, անոնք օսմանյան բանակի անհաջողությունները կուզեին վերագրել կողմնակի պատճաոներու։ Ոմանք խստորեն կքննադատեին իթտիհատը, որ իշխանության գլուխը անցնելե հետո չէր վերակազմեր բանակը և չէր ապահովեր երկրին և սահմանադրական ռեժիմին պաշտպանությունը։ Բայց այդ պղտոր օրերուն ամենեն ավելի աշխուժացեր էին հետադիմական տարրերը, որոնք իրենց մոլլաներու և հոճաներու բերնով Թուրքիո պարտությունը պատճառ կհամարեին անհավատության տարածվիլը և թրքուհիներու համարձակությունը, և, մանավանդ, մզկիթներու մեջ և հրապարակներու վրա անոնք սանձարձակորեն կխոսեին «ներքին թշնամիներու» դավաճանության մասին: Մթնոլորտը հետզհետե կդառնար սպառնական, և թերթերը, գրեթե առանց բացառության, սպառնալիքներ կընեին երկրի ուրիշ ազգությանց պատկանողներու հասցեին։ Նորակոչները անընդհատ կուգային Կ. Պոլիս, կզինվեին, կզրկվեին ճակատ։ Անոնք կա՛մ ամբողջապես կանհետանային է և կամ անոնցմե ողորմելի բեկորներ կվերադառնային, վիրավոր, հաշմանդամ, արնաքամ։ Իսկ մյուս կողմանե, հետզհետե մայրաքաղաքը կթափվեին վտանգի ենթարկված վայրերու բնակիչները, տեղահան եղած ռումելիցի թուրք գյուղացիներ, ոմանք կիսամերկ, ընչազուրկ, ոմանք իրենց բեռցած սայլերով և տավարով։ Իշխանությունը այդ գաղթականները կանցըներ ասիական ափը, ուր անոնք կմնային կեղտոտ և վարակված կայաններու մեջ, շրջապատված ժանդարմական խիստ գոտիով՝<noinclude></noinclude> 8cfc5ihf185ycx6hocowq3n85vnn2h1 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/276 104 45460 396009 109118 2026-09-16T16:03:17Z LetterBot 3069 (via JWB) 396009 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>հողության , որպեսզի Յորկին նախակրթարանը ավարտելե հետո մտներ միջնակարգ վարժարան և հետո՝ համալսարան։ Այդ էր իրենց կյանքի միակ փառասիրությունը։ Բայց ո՛չ հորդորները, ո՛չ մորը արցունքները և ոչ ալ հորը սպառնալիքները չէին փոխեր Յորկին։ Իր բնությունով անհանգիստ երեխա, անիկա կկռվեր իր ընկերներուն հետ, վրան գլուխը կպատռեր, դպրոցական պայուսակը հաճախ կկորսնցներ և շատ անգամ տուն կվերադառնար արյունլվա, ջարդված։ Միայն մորը հուսահատությունը երբեմն կազդեր Յորկիին վրա։ Անիկ իր մայրը կսիրեր խոր և գորովագին սիրով, թեև երբեք չէր արտահայտեր իր զգացումները խոսքերով կամ վւայփայանքով։ Երբ մայրը՝ վհատելով իր տղուն տեսքեն, կսկսեր արցունք թափեի Յորկին կքաշվեր անկյունը և ինքն ալ, գաղտնի, ջերմ արցունքներ կթափեր։ Այդ պահերուն անիկա կվճռեր այլևս դժգոհության առիթ չի տալ իր մորը և, իրավամբ, կհաջողեր ինքզինքը զսպել քանի մը օր։ Բայց այդ պարագային պատանին կիյնար տխրության մեջ, ախորժակը կկտրեր, ան տարբեր կդառնար ամեն բանի. ծնողքը կմտահոգվեին և կկարծեին, թե հիվանդ է, մինչև որ, օր մը, պատանիին զսպված ուժերը պոռթկային որևէ բուռն արարքով մը։ Սակայն, եթե փոխանակ հանդիմանելու և նախատելու մեկը հետևեր Յորկիի վարմունքին, կտեսներ, թե որոշ տրամաբանություն կար անոր մեջ։ Յորկին խորապես կտառապեր որևէ անարդարության առաջ, եթե նույնիսկ իրեն հետ առնչություն չունենար։ Անոր ամբողջ էությունը ցավագնորեն կգալարվեր, երբ ներկա ըլլար անարդար հանդիմանության կամ պատիժի։ Յորկին ֆիզիկապես ուժով էր և մեծ թափով կնետվեր հաճախ անհավասար պայքարներու մեջ, առանց փույթը ընելու հետևանքները։ Անիկա դպրոցին մեջ սրտակից ընկեր չուներ և թեև կտառապեր այդ առանձնութենեն, սակայն ինքը չէր մոտենար ոչ ոքի, իսկ մյուսները կվախնային իրեն մոտենալու և բաժնելու այն դատապարտությունը և խիստ վերաբերմունքը, որոնց կենթարկվեր Յորկին մեծերու և իր ուսուցիչներու կողմե։ Նախակրթարանի վերջին երկու տարիներուն միայն Յոր-<noinclude></noinclude> rv3rq5ete2dykhbjot5v632ru3hf16z Էջ:Բարպա Խաչիկ.djvu/277 104 45461 396010 109119 2026-09-16T16:03:19Z LetterBot 3069 (via JWB) 396010 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կին սկսավ քիչ մը համ առնել պատմության և աշխարհագրության դասերեն, որոնք կավանդեր ծեր ուսուցիչ մը: Բայց սկիդրները ուսուցիչը չհասկցավ իր արտակարգ աշակերտին հետաքրքրությունը։ Յորկին որոշ պատկերացում կունենար ուսուցչի խոսքերեն և անընդհատ կարտադրեր այդ պատկերացումները թղթի վրա: Օր մը ծերունի ուսուցիչը կատղած գնաց Յորկիին մոտ՝ անոր ձեռքեն խլելու համար թուղթը և մատիտը և տեսավ, որ պատանին, իր դեռ անվարձ մատիտով, պատկերազարդեր Է իր ավանդած դասը։ Դադարի միջոցին ծերունին հայրաբար խոսեցավ Յորկիին հետ և խոստացավ հետևյալ օրն իսկ ցույց տալ անոր ալբոմ մը, որ կպարունակեր հին հունաստանի արձանային արվեստի նմուշներ: Պատանին թերթեց այդ ալբոմը, և անոր խիստ աչքերեն հիացման արցունքներ ժայթքեցին։ Այդ օրեն սկսյալ հիանալի երազ մը սկսավ թևածել պատանիին հոգվույն մեջ։ Իրեն կթվեր, որ աշխարհիս անարդարությունները և դեռ ամբողջ աշխարհը իրեն համար դպրոցն Էր, տունը, թաղին փողոցները, հորը արհեստանոցը, և իսպառ կվերանային, եթե մեկը հաջողեր կատարյալ ներդաշնակությունը իրագործել նյութով։ Անշուշտ, որոշակի չէր կարող վերլուծել իր մեջ ուրվագծվող այդ միտքը, բայց իր բոլոր էությունը կկարկառեր դեպի այդ երազը։ Կարծես իր կազմության շփոթի մեջ եղող ներքին քաոսին մեջ փրկության խարիսխ մը գտեր էր և կուզեր կառչիլ անոր։ Յորկին ավարտեր էր նախակրթարանը այսպես թե այնպես, և ամառվան արձակուրդի մեջ էին։ Ծնողքը կհամոզեին, որ մտներ միջնակարգ վարժարան։ Յորկիի տրամադրությունը կթուլանար և գրեթե համաձայներ էր, երբ դիպվածը մատնացույց ըրավ իր բուն ճանապարհը։ Իրիկուն մը Յորկին հորը հետ կբարձրանար Յուքսեք Կալդըրըմէն, զառիվերի վերջավորության հայրը կանգ առավ։ Նիհար և թուխ երիտասարդ մը, ամչկոտ երևույթով, կեցած էր այնտեղ և հակառակ օրվա տաքին կարծես թե կդողդղար. անիկա պատին առաջ շարեր էր քանի մը յուղաներկ պատկերներ՝ ծախելու համար։ Անոնցմե երեքը պոլսական բնանկարներ էին և մեկը միայն կներկայացներ<noinclude></noinclude> lvwctrj16jwg4d9o85pdn60678sypnu Էջ:Բարպա Խաչիկ.djvu/274 104 45463 396007 109121 2026-09-16T16:03:14Z LetterBot 3069 (via JWB) 396007 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>թափ մը տալով Բարպայի ուսին,— մեր դրոշակը կտնկենք տանը վրա, և թող համարձակին։ Այնտեղ, ուր եվրոպական դրոշակ մը կծածանի , այնտեղը Թուրքիա չէ։ Եթե կհամարձակին, թող գան, ինձ հետ գործ կունենան. ես միայն այդ կըսեմ ձեզի։ Միհրանը Վիկտորյային ականջին կթարգմաներ էմիլի խոսքերը. խեղճ կինը, մեկ կողմեն, խղճահարության մեջ էր այդքան թանկագին բարեկամներու մասին գեշ խոսած ըլլալուն համար և, մյուս կողմանե, հիացած էր, որ էմիլի խոսքերը կպարզեին Բարպային կնճռոտ դեմքը։ Ժոզեֆինն ալ իր կարգին սկսավ սիրտ առնել և ճռվողելով կխոսեր մեկ մը էմիլին և մեկ մը Բարպային հետ։ Քիչ հետո սեղանին շուրջ բոլորված խնձոր կկեղևեին, գինի կխմեին և հանդարտությամբ կխոսեին պատերազմի հավանական ելքի մասին։ էմիլի կարծիքը այն էր, որ Բալկանները հաղթող դուրս կուգան։ ⁂ Այդ նույն իրիկունը Վասիլը տուն հասավ չափազանց հոգնած և տենդոտ։ Սոֆյան հասկցավ, որ ամուսինը լավ չէ և ստիպեց, որ անկողինը մտնե։ Քրտներ և մսեր էր, և ամբողջ ոսկորները կցավեին։ Վասիլը կնոջը չի պատմեց իր տեսածներու մասին, որպեսզի անոր միտքը չի պղտորե: Տղան՝ Յորկին, սեղանին առաջ նստած կգծեր, և Վասիլը՝ սիրտը անձկությամբ լեցուն, կդիտեր անոր կանխահասորեն լուրջ և ինքնամփոփ դեմքը։ Վասիալը՝ մեկ արմունկին վրա կռթնած, կխմեր թմբիի ծաղիկներով պատրաստած տաք ըմպելիքը, որ Սոֆյան պատրաստեր Էր, երբ հարցուց տղուն. —Յորկի, վաղը ձեր դպրոցը բա՞ց Է։ —Իհարկե, հայրի՛կ,— ըսավ ան՝ առանց գլուխը բարձրացնելու։ Վասիլը կուզեր պատվիրել տղուն, որ հետևյալ օրը դպրոց չերթա, բայց վարանեցավ։ Յորկին կարող Էր դիմադրել իր պատվերին, ինչո՞ւ, ուրեմն, վախ ներշնչել անոր:<noinclude></noinclude> 91jblklatjrlnu87l008dulr8hcjh1d Էջ:Բարպա Խաչիկ.djvu/275 104 45464 396008 109122 2026-09-16T16:03:16Z LetterBot 3069 (via JWB) 396008 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Յորկին տասնհինգ տարեկան էր։ Անիկա մեծղի տղա էր, քաջառողջ, հորը նման թուխ և մրահոն։ Սև խիտ մազերը՝ ետևի կողմը կարճ կտրված, բայց ճակատին վրա երկայն թողված և դեպի ետ սանտրված, կրանային անոր բարձր ճակատը, որ մորմեն ժառանգեր էր։ Լավ գծված և լիքը շրթներուն վրա սև աղվամազը կուրվագծեր պեխերը. քիչ մը ուժեղ կզակը կշեշտեր պատանիին դիմագծեր և անոնց կուտար կորովի և ուժի արտահայտություն։ Մինչև տասներեք տարեկանը Յորկին գացեր էր հունաց թաղային վարժարանը, համառորեն դիմադրելով դպրոցական ռեժիմին։ Անիկա դասերը չէր սորվեր, կանսաստեր տրված պատվերներուն և երբ թե՛ դպրոցը, և թե՛ տունը կհանդիմանեին զինքը, անփոփոխ կերպով կպատասխաներ, թե չուզեր դպրոց երթալ։ Անգամ մը հայրը տղուն աչքը վախցնելու համար ըսավ, որ եթե այսպես շարունակեր, ստիպված պիտի ըլլար զինքը աշկերտ դնել երկաթագործի քով: —Կնախընտրեմ,— ըսավ Յորկին։ Դպրոցեն արձակվելն հետո անիկա հաճախ կերթար հորը արհեստանոցը և ետևի գերեզմանատան մեջ անձնատուր կըլլար բուռն խաղերու պատահական տղաքներու հետ: Բայց և հաճախ պատանին կհետաքրքրվեր արհեստանոցի կյանքով, կերթար հնոցներուն մոտ և մեծ ուշադրությամբ կդիտեր աշխատանքը։ Երկաթագործին բազուկներու շարժումը, երբ երկու ձեռքով ծանր մուրճը կբարձրացներ գլխեն վեր, շիկացած երկաթին ձևափոխությունը սալին վրա, մուրճերու արագ հարվածներու տակ, սրտատրոփ հրճվանք կպատճառեին պատանիին։ Անիկա կսիրեր նաև դիտել աշխատավորներու դեմքերը, անոնց սևեռյալ ուշադրությունը, մերկ բազուկներու ռիթմական շարժումը, որու միջոցին մկանները կուռեին կամ կձգտվեին։ Այդ բոլորը կդրոշմվեին Ցորկիի միտքին մեջ և երբ տուն կդառնար, փոխանակ դասերը պատրաստելու, մատիտով կփորձեր գծել ինչ որ կտես— ներ իր միտքին մեջ։ Վասիլը և կինը ջերմապես կփափագեին, որ իրենց տղան ուսմունք ստանար: Անոնք պատրաստ էին ամեն կարգի զո—<noinclude></noinclude> qzfbja43krcg6gok8d9yej1wvruuhtc Էջ:Բարպա Խաչիկ.djvu/278 104 45465 396011 123247 2026-09-16T16:03:20Z LetterBot 3069 (via JWB) 396011 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>բեռնակիր մը՝ կքած ծանր բեռան տակ։ Բեռնակիրի ֆիզիկական տագնապալի ջանքը կարտահայտվեր վզի մկաններու լարումեն, որոնք անոր քրտնաթոր ճակատին կնճիռներուն և բերնի ցավագին ծամածռության հետ կարտահայտեին, բացի ֆիզիկականր, հոգեկան ծանր տառապանք։ հայրը կդիտեր յուղանկարները, տղան կանգ առավ բեռնակրի պատկերին առաջ։ —Մաքուր գործ է,— մրմնջեց Վասիլը և դողդղացող երիտասարդին դառնալով հունարեն հարցուց.— Որո՞ւ գործերն են. —էֆենդի՞մ… — հարցական ըսավ երիտասարդը։ Վասիլը իր հարցումը կրկնեց թրքերեն լեզվով։ —Ի՛մ նկարածներն են,— պատասխանեց երիտասարդը։ Եվ Վասիլը արգահատանքով և ակնածանքով նայեցավ երիտասարդին։ —Քանիի՞ կծախես կոր,— հարցուց Վասիլը։ — Տեսարանները մեկ֊մեկ ոսկի, իսկ ասիկա,— ըսավ երիտասարդը՝ ձեոքը դնելով բեռնակրի պատկերին շրջանակին,— երկու ոսկի։ Յորկին կհուսար և բուռն կերպով կցանկար, որ հայրը գնե բեռնակրի պատկերը, բայց չէր համարձակեր իր փափագը հայտնել. իսկ Վասիլը կրկին կդիտեր բնանկարները՝ անոնցմե մեկը ընտրելու համար։ Նկարիչ երիտասարդը պատվիրեց Վասիլին քիչ մը հեռուեն դիտել և անձկությամբ կհետևեր Վասիլի կրած տպավորությանը։ Վասիլը հիացած էր։ Հեռուեն դիտելով, բնության տեսարանները կստանային խորություն և պայծառություն։ Անիկա ընտրեց տեսարաններեն մեկը, որուն առաջին պլանին վրա կային ծառի մը սաղարթագեղ ճյուղերը, որոնք պատկերի վերևեն կթափվեին դեպի վար։ Ծառին բունր չէր երևար, իսկ տերևներր կարծես թե կշարժեին։ —Մեծ մարիֆեթ կա,— ըսավ Վասիլը Յորկիին։ Վասիլը կմտածեր, թե ինչպես այդքան մեծ արվեստ ունեցող մեկը այդպիսի թշվառության մեջ էր, որովհետև հայտնի էր, որ այդ նկարիչ ամչկոտ երիտասարդը աղքատ էր։ Անոր հագուստները խունացած և մաշած էին և կոշիկ—<noinclude></noinclude> 4l6ghqzjyl77xr1vqah002dgeg71odo Էջ:Բարպա Խաչիկ.djvu/279 104 45468 396012 123249 2026-09-16T16:03:22Z LetterBot 3069 (via JWB) 396012 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ներու երեսները կներկայացնեին երկար ճեղքվածքներ։ Վասիլը ջերմ գնահատանքով խոսեցավ նկարչին իր գործերուն վրա, գնեց ընտրած պատկերը, տեսավ նկարչին աչքերան մեջ դաղված ուրախության մը ճաճանչը և քանի մը քայլ աոած էր արդեն, երբ ետ դարձավ. Վասիլը կմտածեր, որ իր ընկերներեն ոմանք նույնպես կարող էին նկարներ գնել: Նկարիչը աճապարանքով պատկերները կհավաքեր, Վասիլը հարցուց անոր. —Անունդ Ի՞նչ Է։ —Նահատ,— պատասխանեց նկարիչը։ —Որո՞ւ քով կաշխատիս։ —Գեղարվեստից վարժարանի ուսանող եմ,— ըսավ երիտասարդը։ Վասիլը մնաց մտածկոտ։ Գիտեր գեղարվեստից վարժարանի գոյությունը, բայց կկարծեր, որ այնտեղ գլխավորաբար ճարտարապետություն կսորվվին: —Այնտեղ, ուրեմն, ձեզի նկարչության դաս կուտա՞ն,— հարցուց անիկա: —Ես,— ըսավ Նահատը,— արձանագործության կհետևիմ… Բայց քիչ մը դրամ վաստակելու համար նկարչություն ալ կընեմ: Վասիլը պատվիրեց նկարչին գալ իրենց արհեստանոցը, որուն տեղը հայտնեց. անիկա խոստացավ նկարչին ուրիշ հաճախորդներ գտնել. «Բարպային ալ կխոսիմ», մտածեց Վասիլը։ Շաբաթներ անցան, բայց նկարիչը չերևցավ։ Իրիկուն մը Վասիլը հայտնեց Յորկիին, որ հետևյալ օրն իսկ պիտի արձանագրեր տղան հունական լիսեի մը համար: Յորկին վճռականապես հայտարարեց. —Ես կուզեմ գեղարվեստից վարժարանը երթալ: —Ծո՛, նկարի՞չ ըլլալ կուզես,— հարցուց հայրը՝ ակամա ժպտելով։ -Ո՛չ, արձանագործ։ —Քանի՞ փարա կշահիս,— ըսավ Վասիլը, — արձան շինելով. որու՞ն արձանը պիտի շինես:<noinclude></noinclude> 7zfizb0dpu4l7udjgf6x9m7l3fnh6e6 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/280 104 45469 396013 123250 2026-09-16T16:03:25Z LetterBot 3069 (via JWB) 396013 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>—Իմ մտքիս մեջ եղած արձանը պիտի շինեմ,-ըսավ Յորկին, և անիկա իր մտածողության մեջ կտեսներ արձանային ներդաշնակ ձևեր։ Սոֆյան տեղի տվավ իր տղուն կամքին, գլխավորաբար անոր փափագը կատարելու համար, իսկ Վասիլը զգաց, որ այն ճանապարհը, որ տղան կընտրեր, փշոտ ճանպարհ Էր, բայց կարող Էր փառքի հանգեցնել։ —Այդ նկարիչն ալ մեջտեղ չելավ,— ըսավ Վասիլը,— տեղեկություններ կհարցնեինք, որո՞ւ պետք Է դիմել, ես ի՞նչ գիտնամ… —Ես կփնտրեմ Նահատը,— ըսավ Յորկին: —Գնա, Նահատ գտի՛ր Ստամբուլի թաղերուն մեջ… սարը ճիզմելի Մեհմեդ աղա*… —Ես կգտնեմ,— ըսավ Յորկին ,— գեղարվեստից վարժարանը կերթամ, կհարցունեմ, շուտով կբացվի։ Յորկին արդեն քանի մը անգամ գացեր Էր Յուքսեք Կալդըրըմ՝ նկարիչը տեսնելու համար, բայց անիկա չիկար ու չիկար. հարևան խանութպաններն ալ բան չէին գիտեր անոր մասին. ոչ ոք անոր բնակարանին հասցեն չուներ. այնքանը միայն գիտեին, որ Ստամբուլ կբնակեր։ Իրիկունը Վասիլը ըսավ կնոջը. —Յորկիին դեմ երթալ աղեկ բան չէ, անոր բնավորությունը այդպես է։ Թող մեկ֊երկու տարի երթա գեղարվեստից վարժարանը, հավեսը առնե։ Եթե ատ ալ չեղավ, այն ատեն կտեսնենք։ Վասիլը այդ մասին խոսեր էր Բարպային, որ ոչ միայն հավանություն տվեր էր, այլև ոգևորվեր էր։ —Մեր երկրին մեջ է, որ արտիստները հարգ չունին ըսեր էր Բարպան,— և խեղճ ու կրակ վիճակի մեջ են։ Եվրոպայի մեջ, ընգհակառակը, անոնք թե շատ դրամ կվաստակին և թե՛ մեծ հարգ կվայելեն… չոճուխին կամքին դեմ մի երթաք։ Բարպան տեղեկացավ, որ գեղարվեստից վարժարանի արձանագործության բաժնի վարպետը Ոսկան անունով ար— ____________ * Անգտանելի մարդ, բառացի՝ դեղին մույկերով Մեհմեդ աղա (թուրք)։<noinclude></noinclude> 0dt3tzfz1vsd57l6hv9gf8q29xeua8q Էջ:Բարպա Խաչիկ.djvu/282 104 45471 396014 123253 2026-09-16T16:03:28Z LetterBot 3069 (via JWB) 396014 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ձեռք կբերեր, ինչ որ երկար մարզանքներու արդյունք կրնար ըլլալ ուրիշներու համար։ Յորկին իր բնավորության գիծերով նույնպես սիրելի դարձավ իր ընկերներուն։ Անիկա առատաձեռն էր և հորը տված շաբաթականը կծախսեր ընկերներու հետ։ Իսկ երբ ուսանողները փողոց կելլային որևէ չարաճճիություն ընելու, Յորկին հիացում կպատճառեր իր ճարպկությամբ և ֆիզիկական ուժով։ Քանի մը շաբաթվան ընթացքին անիկա գրավեր Էր իր տեղր ուսանողներու մեջ, և ամենքն ալ շուտով մոռցան, որ անիկա նորեկ Է և դեռատի։ Առաջին օրերեն Յորկին ուզեց հետաքրքրվիլ Նահատով և երբ օր մը կաշխատեր թուրք ուսանողի մը՝ Ռահմիին հետ, Յորկին հարցուց անոր. —Դուն Նահատը ո՞ւրկե կճանչնաս,—* ըսավ Ռահմին և աշխատանքը ընդհատեց։ —Կճանչնամ, այսինքն՝ մեկ անգամ տեսած եմ,— ըսավ Յորկին։ —Խեղճը շատ ծանր հիվանդ Էր,— ըսավ Ռահմին,— հիմակ ալ բոլորովին առողջ չէ։ Հետո ավելցուց. ֊ Կուզե՞ս, օր մը միասին երթանք այցելության: —Շատ կուզեմ,— ըսավ Յորկին։ Անոնք որոշեցին այդ այցելությունը ընել շաբաթվան սկիզբը, որպեսզի դրամ ունենան և միրգ ու քաղցրեղեններ տանին Նահատին։ —Անասելի թշվառ վիճակի մեջ է, — ըսավ Ռահմին,— Նահատը մեծ տաղանդ ունեցող տղա է, բայց ի՞նչ օգուտ, հազիվ թե դիմանա, կկորչի… Որոշված օրը Յորկին և Ռահմին միասին ճամփա ելան, երբ իրենց աշխատանքի ժամը լրացավ։ Անոնք նախ դեգերեցան Մեծ շուկային մեջ՝ գնումներ ընելու համար։ Յորկին առաջին անգամն էր, որ կմտներ Ստամբուլի Մեծ շուկան, որուն առասպելական համբավը լսած էր։ Կամարակապ անցքերը, որոնց երկու կողմերը շարված էին խանութները, բազմազան ապրանքներով լեցուն էին, կամարներու լուսամուտներեն մաղվող մեղմ լույսը, որ մարդիկը և<noinclude></noinclude> eqtk64vbxspi962wb5hfpqvqb5jadc2 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/283 104 45472 396015 109163 2026-09-16T16:03:30Z LetterBot 3069 (via JWB) 396015 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>իրերը կվերածեր, որոշ հեռավորության մեջ, անիրական տեսիլքներու, մինչև մայթերը տարածվող արևելյան գորգերը, որոնց ծաղկյալ բրդեղեն մարգին վրա ծալապատիկ նստած թուրք վաճառողները և հաճախորդները, հիասթափ արտահայտություններով, սուրճ կամ օշարակ խմելով, կարծես թե կխոսեին վերացական նյութերու մասին և ոչ թե առևտուրի, այդ բոլորի ամբողջությունը, գունագեղ, բայց անսահմանորեն երանգավոր, հմայեց Յորկին։ Ռահմին, տեսնելով իր ընկերոջ հիացական զարմացումը, առաջնորդեց երիտասարդը շուկային ուրիշ մասերը՝ ցույց տալով անոր պատերու և կամարներու վրա մոզաիկի հետքեր, որոնք տեղ-տեղ անեղծ մնացեր էին։ Յորկին կգանգատեր շուկային կամարակապ անցքերուն մեջ, դիտելով, մանավանդ, անկյունադարձները, ճառագայթի պես հետզհետե իրարմե հեռացող հեռանկարները։ Բոլոր անցքերու մեջ մարզիկ կվխտային, երբեմն նույնիսկ դժվարիհ դարձնելով անցուդարձը, և այդ՝ գործով, առուտուրով, գործնական և հապճեպ խնդիրներով զբաղած մարդոց խիտ բազմության մեջեն Յորկիին ուշադրությունը կգրավեին բազմազան թիփեր՝ հատկանշական դիմագծերով, որոնք կրպակներու մեջ կաշխատեին և իրենց շինած ապրանքը կծախեին։ Այդ մեծ շուկային մեջ անցքեր կային, ուր ժխորը, աղմուկը և կանչերը կխառնվեին կարի մեքենաներու, ճախարակագործներու, պղնձագործներու բարձրացուցած խլացուցիչ աղմուկին, բայց և կային անցքեր, ուր լռությունը կտիրեր և ուր կնդրուկի ծուխով և զանազան համեմներու սուր բուրումներով տոգորված օդին մեջ ճանճի մը բզզյունը լսելի կդառնար։ Յուրաքանչյուր փոքրիկ հրապարակին վրա, ուրկե կճառագայթեին նորանոր անցքեր, կար շատրվանով աղբյուր մը, որ զովություն կսփռեր իր շուրջը։ Այդ փոքրիկ հրապարակին շուրջ բոլորը կային՝ տեսակ֊տեսակ կաթնեղեն, քաղցրեղեն ծախող խանութներ, նաև փոքրիկ սրճարաններ, շրջիկ օշարակ ծախողներ, որոնք իրենց ապրանքը կգովեին երգելով: Հրապարակը ընդհանրապես ծածկված Էր գմբեթով<noinclude></noinclude> 68kpccw3ajqoxc2levwmynaj5dbp48b Էջ:Բարպա Խաչիկ.djvu/284 104 45473 396016 109167 2026-09-16T16:03:31Z LetterBot 3069 (via JWB) 396016 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>մը, որուն վրա շարքով բոլորած և խիտ լուսամուտներ կային, գոգավոր հաստ ապակիով, ինչպես բաղնիքի գմբեթներուն վրա, և ուրկե երբեմն կկաթկթեին շոգիացած, հետո կրկին պաղած բուրումնավետ ջուրի կաթիլներ։ Աղբյուրները բարձրադիր էին և աստիճանավոր պատվանդանի մը վրա, ուր պետք էր բարձրանալ շղթայով կապված բաժակներեն մեկը վերցնելու և ջուր խմելու համար: Բայց շուկացիները շատ քիչ անգամ կդիմեին այդ միջոցին իրենց ծարավը հագեցնելու համար, որովհետև աղբյուրի պատվանդանի աստիճաններու վրա ընկողմանած էին մուրացիկներ, դերվիշներ, որոնք՝ իրենց ցնցոտիներուն մեջ փաթտված, կարծես անջատված էին այս երկրես և մրափող աչքերով կընդունեին ինքնաբերաբար տրված ցանցառ ողորմությունները։ Շուկայեն դուրս գալով, Յորկին և Ռահմին անցան լայն պողոտայե մը, հետո մտան ավելի լայն ծառուղի մը, որուն վերջավորության կերևար լայնանիստ և շքեղ մզկիթ մը՝ իր չորս մինարեներով։ Երկու երիտասարդները մտան մզկիթին զով բակը, ուր սոսավուն սոսիներու հովանիին տակ, աղբյուրի մը բազմաթիվ ծորակներուն առաջ մանր վաճառողներ, բեռնակիրներ, մուրացկաններ իրենց արմունկները և բոբիկ ոտքերը կթրջեին պաղպաջուն ջրով, երեկոյան աղոթքին պատրաստվելու համար։ Ռահմին՝ անտարբեր, Յորկին՝ մեծապես հետաքրքրված, անցան այդ մարդոց առաջքեն և երբ դուրս եկան բակի մյուս դռնեն, լսեցին մինարեի մը բարձրութենեն սլացող աղոթողին քաղցրալուր և երկարաձգվող ձայնը, որ կտարածվեր մինչև հեռուները։ Անմիջապես հետո երկու երիտասարդները կողմնակի ճամփե մը անցան, մտան նեղ փողոցներու մեջ, ուր դեմառդեմ տուներու տանիքները գրեթե իրարու կհպեին։ Երբեք չի չորցող տիղմի, մգլոտած սունկի, բորակի հոտ մը, խառնվելով տուներե դուրս սողոսկող աղբաջուրերու գարշահոտության, կթունավորեր օդը և կարծես կթանձրացներ։ Ամրափակ տուները, գերեզմաններու պես տխուր, կարծես ամայի էին, բայց երբեմն կլսվեր տկար ձայն մը՝ երեխայի մը լացը կամ կնոջ մը ողբագին երգը։ Վերջապես, Ռահմին<noinclude></noinclude> h0qz5hrzzru8wf2xoure8t3qcd4ileg Էջ:Բարպա Խաչիկ.djvu/285 104 45474 396017 109168 2026-09-16T16:03:33Z LetterBot 3069 (via JWB) 396017 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կանգ առավ միհարկանի տան մը առաջ և ջախջախը զարկավ, որը հնչեց կարծես պարսպի վրա։ Ներսեն ոչ մեկ ձայն։ Յորկին մտածեց, որ տունը մարդ չի կա, բայց Ռահմին չի հուսահատեցավ։ Անիկա կրկին ջախջախը զարկավ արագ հարվածներով։ Այս անգամ կանացի ձայն մը ներսեն գոչեց. —Ո՞վ է այդ։ Ռահմին գոռաց. —Նահատի ընկերները, բան ենք բերել Նահատին։ Դուռը դժվարավ և կռինչով բացվեցավ, կարծես ան սովոր չէր բացվելու, և երկու ընկերները սպրդեցան ներս։ Ուրվականային սիլուետ մը, վտիտ և կորաքամակ, գլուխը ծածկած ճերմակ քողով, անհետացավ, կարծես հմայքով, հողե գետնով բակին մեկ անկյունեն, բայց նույն միջոցին իսկ, սանդուղներու վերի աստիճաններուն վրա, վերևեն եկող դժգույն լույսին մեջ երևցավ հրաշքի նման գեղեցիկ և փոքրիկ աղջկան մը նուրբ դեմքը, որ սուր ձայնով կգոչեր. —էֆենդիներ, վեր հրամեցե՛ք։ Երկու ընկերները բարձրացան սանդուղներեն, և Նահատը գտան գրեթե մերկ սենյակի մը մեջ, գետինը փռված և մինդերի պես բարակ և կարճ անկողնի մը մեջ։ Երբեք Յորկին այդպիսի թշվառություն չէր տեսեր. նույնիսկ գաղափարը չուներ այդպիսի քստմնելի վիճակի մը։ Անիկա գիտեր, որ մարդիկ կան, որ նեղը կապրին, աղքատ են։ Այդպիսի մարդիկ և տուներ տեսեր էր ոչ միայն արվարձաններու մեջ, այլե Բերայի աղքատիկ թաղերու մեջ, ուր իրարու վրա սեղմված՝ տարտամ մարդկություն մը կապրեր անորոշ գործերով։ Բայց այդ թշվառությունը բնավ նման չէր այս անհույս և տխուր թշվառության, որ ավերումներու արդյունք էր կարծես և որուն համակերպեր էին մարդիկ, ինչպես ճակատագրական աղետի մը։ Յորկին իր մատղաշ հոգու ամբողջ թափովը ըմբոստացավ այդ իրականության դեմ և տեսակ մը ամոթ զգաց, ինչպես եթե անձնապես ինքը և իրենները պատասխանատու ըլլային այդ կացության։ Երբ Նահատը ճանչցավ Յորկին, հիշեց, որ այն օրը իր պատկերը գնողին որդին էր, և ուզեց անոր հետ վարվիլ ինչ—<noinclude></noinclude> gldel8fctx7trk7qbdrbatuxjl7odlt Էջ:Բարպա Խաչիկ.djvu/286 104 45475 396018 109169 2026-09-16T16:03:35Z LetterBot 3069 (via JWB) 396018 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>պես բարերարի հետ։ Անիկա կանչեց իր քույրը՝ Սաֆիեն, որուն աչքերը փայլատակեցին՝ եղբորը ընկերներուն բերած մրգերը և քաղցրեղենները տեսնելով, և պատվիրեց անոր, Ցորկին ցույց տալով, որ Էֆենդիին ձեռքը համբուրե։ Բայց Յորկին՝ մինչև իր մազերուն արմատները կարմրելով, կատաղորեն մերժեց ձեռքը տալ։ Անոր սիրտր կբաբախեր, և վայրագ նայվածքներ կարձակեր իր շուրջը։ Բայց երբ Ռահմին ըսավ, թե Յորկին իրենց դպրոցը կուգար, իրենց ընկերն Էր, տեսակ մը մտերմություն հաստատվեցավ, և Յորկին խռովահույզ սրտով, բայց առերևույթ հանդարտությամբ հետևեցավ Ռահմիի և Նահատի խոսակցության։ Հետո Նահատը բացատրեց Յորկիին, թե ինչպես ամառվան այն տաք օրը, երբ ինքը կդողար տենդե, պատկերները տարեր Էր ծախելու առանց որևէ հույսի։ Ընդհանրապես, մարդ չէր ուզեր պատկեր գնել, և եթե պատահեր, որ գնող ըլլար, կնախընտրեին լիթոգրաֆիաները կամ լիթոգրաֆիաներու նմանող յուղանկարները, որ իտալացի կամ տեղացի նկարիչներ կցուցադրեին։ Կար նաև հայ մը, որ սերիաներով ծովանկարներ կշիներ և բավական կծախեր։ Իսկ իր պատկերները չէին կրնար հրապուրել անցորդները, որ մեծ մասով շուկացիներ էին։ Անոնք, եթե նույնիսկ մոտենային, քիթերնին կդպցնեին պատկերին, նույնիսկ ակնոց կդնեին, մանրամասն կզննեին և արհամարհանքով կհեռանային։ Իսկ այդ օրը, ահա, Յորկիին հայրը կանգ առեր էր, գնահատեր էր իր նկարը և գներ էր։ -Այդ մեկ ոսկին, եղբայր,— ըսավ նահատը՝ Յորկիին դառնալով,— ինձ մահվանե փրկեց։ Անիկա բացատրեց, որ թոքերու բորբոքում ունեցեր էր, իսկ հիմակ բժշկված էր, բայց դեռ շատ տկար էր։ -Նորեն արյուն կա՞ թուքիդ մեջ,— հարցուց Ռահմին։ -Քիչ,— պատասխանեց Նահատը և պահ մը լռութենե հետո ավելցուց,— մեյ մը ոտքի ելլեմ, ուրիշ բան չեմ ուզեր։ Երբ պիտի մեկնեին, Նահատը իր խոնավ և տաք ձեռքերուն մեջ բռնեց Յորկիին ձեռքը, ուժեղ սեղմեց և ըսավ. -Դուն իմ ազիզ ընկերս ես, իմ հարազատ եղբայրս.<noinclude></noinclude> qhx87dqgmnnofc5i79qqc51eoxjdfti Էջ:Բարպա Խաչիկ.djvu/287 104 45476 396019 123254 2026-09-16T16:03:36Z LetterBot 3069 (via JWB) 396019 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կյանքի մեջ և մահվան առաջ մենք կըլլանք անբաժան: Ռահմին և Յորկին դուրս եկած Էին այդ թշվառության փողոցներեն, երբ Ռահմին պատմեց, թե ինչպես Նահատի հայրը սպանվեր Էր արաբներու ապստամբությունը զսպող արշավախումբին մեջ։ Մայրը հազար անգամ սերասքերի դռները երթալով, տարվան մեջ հազիվ թե երեք կամ չորս անգամ կգանձեր իր աննշան թոշակը. անիկա աղուն դեմ բարկացած Էր, որ փոխանակ ամսականավոր պաշտոնի մը հետամուտ ըլլալու, սերսերի պուդպերես դարձել Էր։ Նահատը խորապես կտառապեր այդ բոլորեն, նույնիսկ երբեմն իրավացի կգտներ իր մորը գանգատները, բայց ուրիշ կերպ չէր կրնար ընել։ —Նահատը կուզե արձանագործ ըլլալ,— եզրակացուց ան,— մարդս ուզե թե չուզե՝ իր ճակտին գիրը չփ կրնար սրբել։ Յորկին, որ զայրույթեն կփրփրար՝ հիշելով Նահատի կացությունը, հարցուց խոժոռելով. —Ինչպե՞ս կթողուք, որ ձեր ընկերը այդ վիճակին մեջ ապրի։ —Միայն Նահատը չէ,— ըսավ Ռահմին,— անոր պես շատերը կան մեր ընկերներուն մեջ։ Հարուստի կամ բարեկեցիկ մարդու տղան չի գար մեր դպրոցը նկարչություն կամ արձանագործություն սորվելու։ Ճարտարապետության բաժինը ուրիշ, այնտեղ՝ նույնիսկ բեյզադեներ, իսկ մենք ալ,— շարունակեց Ռահմին,— աղքատ չենք Նահատի աստիճան, բայց ծայրը֊ծայրին հազիվ կրնանք հասցնել։ Երկու ընկերները պահ մը լուռ քալեցին։ —Շատ մեծ է ու տարածուն թշվառությունը թուրքերու մեջ,— ըսավ Ռահմին խոր թախիծով,— մենք տեր֊տիրական չունինք, մենք անոթի սատկինք, մեկը մեզի կարեկից չըլլար… —Աղքատախնամ կամ ատոր նման բաներ չունի՜ք,— հարցուց Յորկին քաշվելով։ —Բան մըն ալ չունինք, ոչ իսկ կարգին հիվանդանոց մը… մենք բանտեր ունինք, զորանոցներ ունինք… Մենք,— գոչեց Ռահմին՝ հետզհետե բորբոքվելով,— մենք, չքավոր<noinclude></noinclude> 125lftbja4f71xybzfacejs6cp5r8n3 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/290 104 45477 396022 109171 2026-09-16T16:03:43Z LetterBot 3069 (via JWB) 396022 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Տիրանը կառավարական պաշտոնյայի տղա էր, բարեկեցիկ, միշտ լավ հագվածք բարեկիրթ՝ իր ձևերու և խոսակցության մեջ. բայց անիկա կատեր իր ընտանիքը և շարունակական ըմբոստության մեջ Էր իր ընտանիքի անդամներուն, մանավանդ քրոջը դեմ։ Իսկ իրենց տունը եկող֊գացողների նկատմամբ խոր արհամարհանք ուներ։ Տիրանը ուսմունք առած տղա Էր, գիտեր եվրոպական լեզուներ, կհետաքրքրվեր ընկերային հարցերով և իր միակ երազն էր երթալ Եվրոպա՝ կատարելագործելու համար իր արվեստը, բայց մանավանդ, ապրելու համար իր գլխին, հեռու իր ընտանիքի խեղդիչ մթնոլորտեն: Անիկա կուսումնասիրեր նաև գեղարվեստական տեսական հարցեր և հաճախ իր ձեռքբերած արդյունքներուն մասնակից կըներ իր ընկերները: Գեղարվեստի վարժարանի զանազան ազգությանց պատկանող երիտասարդները ընդհանրապես ոգևորությամբ ընդուներ Էին սահմանադրության հռչակումը և բռնապետական ռեժիմի տապալումը։ Անոնցմե ոմանք նույնիսկ անձամբ կռվեր Էին ռեակցիայի օրերուն, հակասահմանադրական տարրերու դեմ, բայց այժմ հուսախաբ եղած Էին իթտիհատի ռեժիմեն։ Անոնք հավասարապես խիստ քննադատության կենթարկեին իթիլաֆը և իթտիհատը և, կարծես, դեռ խարխափելով նոր ճանապարհ կորոնեինք Յորկին, որ դեռ անտեղյակ Էր երկրի քաղաքական կացության, անհագ հետաքրքրությամբ կհետևեր այդ խոսակցություններուն, որոնց կմասնակցեին հաճախ բազմաթիվ ուսանողներ։ Ամառվա արձակուրդի ամիսներեն ետքը, գեղարվեստից վարժարանի վերաբացումին, ուսանողները հաճույքով իրար գտան, և Նահատի խումբը վերակազմվեցավ։ Այդ աշնանը արդեն խոսակցության որոշ նյութը Ռումելիի նահանգներու հարցն Էր։ Այդ երիտասարդներեն ոչ ոքի համար գաղտնիք չէր, որ ոչ միայն Ռումելիի նահանգներու, այլև ամբողջ երկրի գյուղացիները ենթարկված Էին զարհուրելի կեղեքման։ Ռահմին ամենեն ավելի կատաղի հարձակումներ կրներ իթտիհատի կառավարության դեմ, հայտարարելով, որ իթտիհատը փաստորեն միացեր Էր երկրի թշնամիներուն, շերիաթ-<noinclude></noinclude> tbf65fi6fh8wejzuaxfuf9pq47kzmj7 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/301 104 45478 396033 123255 2026-09-16T16:04:18Z LetterBot 3069 (via JWB) 396033 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>հետևիլ իր օրինակին: Թուրք ազգայնական թերթ մը կատաղորեն հարձակեր Էր Արիստաքիի վրա և հայտարարեր Էր. որ իրենց պատերազմին հաջողությանը համար, պատերազմ «վասն հայրենյաց և վասն իսլամի», պետք չունին հայտնի կամ թաքուն երկրի թշնամիներու կեղտոտ դրամին։ Արիսաաքիի նվերը զուգադիպեր էր թուրք բանակի մեկ ջախջախիչ պարտության, և թերթերը թեև այդ պարտությունը անվաներ էին ռազմագիտական նահանջ, բայց քստմնելի մանրամասնություններով նկարագրեր էին բուլգարներու և հույներու կատարած խժդժությունները այդ շրջանի իսլամ ազգաբնակչության վրա։ Կ. Պոլսո մեջ մթնոլորտը թունավորված էր, և արվարձաններու մեջ միջցեղային ատելությունը հառաջ կբերեր զանազան մասնակի միջադեպեր։ Բայց պետությունը հաստատեր էր պատերազմական հատուկ տուրք։ Գործադրող հանձնախումբը այդ տուրքը կվերցներ ոչ միայն բանկային, սեղանավորական և այլ հիմնարկություններե, այլև մասնավոր առևտրականներե։ Օրենքի անունով խանութները և մթերանոցները կթալլվեին և սնանկությունները կհաջորդեին իրարու՝ նոր սնանկություններ հառաջ բերելով։ Զարեհ էֆենդին այս դեպքերու և լուրերու մասին կխոսեր կեղծ արգահատանքով։ Բարպան կտագնապեր, զգալով ազգամիջյան լարված ատելություններով հետևանքները։ Անորոշ սպառնալիք մը կախված Էր ամեն ազգերու պատկանող խաղաղ ազգաբնակչության գլխին։ Բարպան շատ անգամ վհատած կհասներ տուն, բայց այնտեղ Բեռնարները կային՝ իրենց եռագույն դրոշակով, և երբ իր տան սեմեն ներս կմտներ, կարծես թե կմտներ անվրդով նավահանգիստ։ Որովհետև ամեն օր Էմիլը կհայտարարեր և կպնդեր, թե քանի իրենք կան, ինչ որ ալ պատահի քաղաքին մեջ, Բարպային և իրեններուն մազին դպչող չի կրնար ըլլլալ: —Կտնկենք ֆրանսական դրոշակը, և թող մոտենա մեր տունին ով որ կհամարձակի… ինձ հետ Է, որ գործ կունենա… —Այդ ճիշտ է,— կըսեր Ժոզեֆինը՝ տատրակի պես մրմնջելով։<noinclude></noinclude> hdbupl5shjbqa0ddhq6mch8fhav2d3e Էջ:Բարպա Խաչիկ.djvu/302 104 45484 396034 109185 2026-09-16T16:04:20Z LetterBot 3069 (via JWB) 396034 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Եվ Բարպան հիացումով կմտածեր, որ իրենց երկու տուներուն մեջ կպատսպարեր, հարկ եղած պարագային, Վասիլը և անոր ընտանիքը, արհեստանոցի ընկերները, հարևանները, և, թերևս, այդ հրաշագործ դրոշակը կպաշտպաներ ամբողջ թաղը։ Արիստաքին որոշ ժամանակ չեկավ իր աշխատանոցը, ուր երեք եվրոպացիներու պատկանող կառաքեր ուներ նորոգելիք: Անոր մոտ այդ միջոցին մնացեր Էին միայն տասնյակ մը աշխատավորներ։ Գործակատարը կուգար երբեմն գաղտագողի, կմնար մեկ կամ երկու ժամ և կմեկներ։ Արիստաքին, վերջապես, խոշոր գումար մը նվիրեց, առանց աղմուկի, Կարմիր մահիկին: Սերասքերին նվիրածը ետ չէին տվեր, ինչպես սպառնացեր էին թերթերը։ Այս անգամ Կարմիր մահիկի վարչությունը, երես առ երես, ոչ գրավոր և ոչ հրապարակավ, շնորհակալություն հայտնեց Արիստաքի էֆենդիին և ընդունեց չեկը։ Բայց այդ նվերն ալ որևէ գործնական օգուտ չունեցավ Դըրջանին համար։ Վերջապես, անիկա, վհատած և ահաբեկված, մեծ կաշառքներով հաջողեցավ ձեռք բերել արտասահմանյան անցագիր և ընտանիքով մեկնեցավ Զվիցերիա։ Խորամանկ հույնը ժամանակին իր դրամները փոխադրած էր արդեն եվրոպական բանկերը։ Երբ Արիստաքիի արհեստանոցը փակվեցավ, և անոր գործակատարը կիսատ մնացած գործերը հանձնեց Զարեհ էֆենդիին, այս վերջինը իր հաղթանակը վայելեց լռու— թյամբ: Գրասենյակին մեջ, երբ Զարեհը և Բարպան մինակ մնացին, Զարեհը նշանակալից ակնարկով նայեցավ Բարպային, ձեռքերը իրար շփեց և անկարևոր պատվեր մը տվավ, իր սիրտի անբավ գոհունակությունը ծածկելով. հետո, արբածի նման դեդևելով, դուրս ելավ և տուն վերադարձավ։ ճիզվիտը հաղթեր էր Դըրջանին:<noinclude></noinclude> dqpi1v0etoc7qjua9yowzmwe7sjvcdr Էջ:Բարպա Խաչիկ.djvu/292 104 45495 396024 123258 2026-09-16T16:03:46Z LetterBot 3069 (via JWB) 396024 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>—Ի՞նչ միամիտներ եք, հապա ի՞նչ է Ռումելիի մեջ պատահածները,— ըսավ ուսանողը և գնաց իր կավի կույտին առաջ աշխատելու… Նույն օրը Նահատը առանձին խոսեցավ Յորկիին։ —Պատերազմը անխուսափելի է,— ըսավ ան,— և բալկանյան ազգերու դաշնակցության մեջ կմտնե Հունաստանը։ Ճիշտ Է, մեր երկրի հույները որևէ կերպով պատասխանատու չեն Հունաստանի կառավարության արարքներուն, բայց, գիտե՞ս, այստեղ… ամեն ինչ կարող է պատահիր: Առհասարակ զգույշ եղիր. ես քեզի օրը֊օրին տեղյակ կպահեմ, և եթե հարկ ըլլա, մի մոռնար, որ ես քու մեծ եղբայրդ եմ։ Ցույցի նախորդ օրը Նահատը զգուշացուց թե՛ Յորկին և թե՚ Տիրանը և խնդրեց անոնցմե, որ մյուս հայ և հույն ուսանողներուն պատվիրեն, որ դուրս չգան իրենց տուներեն։ —Ի՞նչ կա, Նահա՛տ,— հարցուց Տիրանը։ —Ցույց պիտի ըլլա,— ըսավ ան։ —Հարցնելս ամոթ չըլլա,— ըսավ Տիրանը,— դուն ո՞ւրկե կիմանաս այդ լուրերը։ Նահատը շիկնեցավ, պահ մը վարանեցավ և հետո ըսավ. —Եղբայրներ, ես ձեզմե ծածկելիք բան չունիմ… Խումբ մը կազմած ենք, մեր ղեկավարը բժիշկ մըն Է… մեր խումբին մեջ կան ամեն ազգե աշխատավորներ, բեռնակիրներ, բժիշկներ, հիվանդապահներ, ուսուցիչներ…եթե կփափագիք, ձեզ ալ կտանիմ, բայց այս բոլորը գաղտնի Է, վերին աստիճանի գաղտնի… —Ես կուգամ,— ըսավ Տիրանը։ — Քու մասիդ խոսեր եմ արդեն մեր բժիշկին,— ըսավ Նահատը,— ըսեր եմ, թե ինչպես մեր խելքը բացիր շատ մը խնդիրներով, վրա. ան ալ հետաքրքիր Է քեզ տեսնելու։ — Նահատը հանկարծ ոգևորվեցավ.— ա՜հ, եղբայր,— ըսավ ան,— այդ մարդը լսելես ի վեր իմ թշվառությունս ուրիշ բանի փոխվեցավ, ես, կարծես, ուրիշ մարդ եղա… Այս ձմեռ Էր, անիկա Էր, որ ինձ կխնամեր. անգամ մը անկողնիս քով, գետինը նստած խոսեցավ ինձի, և իմ կույր աչքերս բացվեցան։ —Ես ալ կուգամ,— ըսավ Յորկին։<noinclude></noinclude> 822943byscfofy3k0fnxzjv2wdjhy4f Էջ:Բարպա Խաչիկ.djvu/293 104 45496 396025 123259 2026-09-16T16:03:48Z LetterBot 3069 (via JWB) 396025 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Նահատը ժպտելով նայեցավ Յորկիին և շարունակեց. —Անիկա կուգար իմ մարմինս բժշկելու, հոգիս բժշկեց. եղրայրներ,— ըսավ ան՝ հետզհետե ավելի հուզվելով,— ձեզի մեկ խոսք մը ըսեմ, հասկցեք. ծարավ կտոչորեի, պաղ աղբյուրին քով տարավ ինձ… Անիկա քիտաբ մը ունի,— ըսավ Նահատը պահ մը լռութենե ետքը,— անոր մեջն է բոլոր խնդիրներու բանալին։ —Չըլլա՞ թե աղանդավոր մըն է,— ըսավ Տիրանը: —Ոչ, եղբայր, անիկա ուսմունք առած, գիտուն մարդ է… վերջապես, թող այս խառնակ օրերը անցնին, դուն ինքդ կտեսնես։ Այդ խոսակցությունը մեծապես ազդեր էր Յորկիին վրա, և ան, ավելի հաճույք պատճառելու համար Նահատին, հետևեր էր անոր պատվերին։ Երբ ցույցին օրը անտեղյակ մայրը ըսեր էր որդվույն, որ քիչ մը դուրս ելլե, օդ առնե, անիկա մերժեր էր՝ ըսելով, թե աշխատանք ունի… Եվ հիմակ հայրը թմբին խմելով և դիտելով Յորկիին լուրջ դեմքը, երբ կվարաներ անոր ըսելու, թե որոշ վտանգ կար հետևյալ օրը Ստամբուլ երթալուն մեջ, միտքովը իսկ չէր անցներ որ իր տղան ավելի տեղյակ էր երկրին քաղա֊ քական վիճակին, քան թե ինքը՝ Վասիլը։ ⁂ Գիշերը Վասիլը տենդ ունեցավ և անդադար, կես֊քուն, կեսզարթուն, կտեսներ ցուցարարներով հորդ ամբոխը, ուրկե դեմքեր կանջատվեին կատաղի կամ ցավագին ծամածռություններով։ Այդ հիշողությունները երբեմն մղձավանջի կվերածվեին և կանցնեին իրականության սահմանը։ Վասիլը կկարծեր, որ այդ մարդկային հոսանքը վարարած գետ է՝ իր հունեն դուրս եկած, որ պիտի հեղեղե և ավերե ամեն ինչ։ Երբեմն ալ Վասիլին կթվեր, որ այդ կատաղած ամբոխը գերագույն ճիգի մը մեջ, անծանոթ ցավ մը կգոռար։ Բայց երբ Վասիլր կսթափեր, միտքը կստանար արտասովոր պայծառություն։ Անիկա կմտածեր, թե որքան ատեն որ երկրի ժողովրդական լայն զանգվածները անծանոթ աշխարհ<noinclude></noinclude> nxkyasktdgbnm17f8vpjalzh712fsd9 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/294 104 45497 396026 123260 2026-09-16T16:04:04Z LetterBot 3069 (via JWB) 396026 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>են իրենց համար, ինչ որ ընեն, արգասավոր չի կրնար ըլլալ։ Բայց ինչպե՞ս ընել… Այդ ամբոխը, այդ անվերջ բազմությունները, այդ Էր իրականությունը, իսկ իրենք, բուռ մը արհեստավորներ, այդ ալեկոծ ծովու մեջ չոր ափունքին կեցած, կուզեին իրենց համար հարմար կյանք ստեղծել, մինչև որ ալիք մը գար և իր տարերային թափովը քշեր, տաներ ամեն ինչ։ Պետք Էր այդ տարերքին մեջ մտնեի նավարկել այդ ծովուն մեջ, տիրապեպել անոր, այդ սանձարձակ ուժը դարձնելու համար բարերար ստեղծագործող ուժ: Վասիլը կդողար իր ամբողջ մարմնով, ինչպես եթե բոլորովին մերկ կանգնած ըլլար բաց և ալեկոծ ծովու ափին, խստաշունչ և մռնչացող քամիներու առաջ։ Անիկա ընդոստ կարթննար պաղ քրտինքի մեջ և կզգար, որ դարձյալ տենդը կբարձրանար, արյունը կսուրար երակներուն մեջ խրտնած և ապերասան ձիու նման։ ⁂ Քանի մը օրերե հետո, առավոտ մը Սոֆյան, որ Վասիլի հիվանդության պատճառով շատ ուշ պառկեր Էր, արթնցավ իր սովորական ժամուն, վարագույրի ծալքը բացավ, դուրս նայեցավ և տեսնելով, որ դեռ մութ Էր, կրկին պառկեցավ և անմիջապես կրկին քնեց։ Մեկուկես ժամ հետո ընդոստ արթննալով զարմացավ, նշմարեց, որ դեռ մութ Էր։ Ոտքի ելավ և ժամացույցին նայեցավ։ ժամը իննին մոտ Էր։ — Աս ինչպե՞ս կըլլա,— ըսավ ան շտապ հագվելով։ Հետո բացավ պատուհանը և իր առաջ տեսավ անթափանց պատ մը։ Խիտ մառախուղը պատեր Էր աշխարհը։ Հեռուեն կլսվեր ոսփորի շոգենավերու թավ սույլը, որոնք անընդհատ վտանգը կազդարարեին իրարու։ Սոֆյան պահ մը շփոթեցավ, մտածելով, որ տղան ուշ Էր մնացեր։ Անիկա շտապով գնաց տղուն մոտ և անոր խիտ մազերը շոյելով, ըսավ բարձրաձայն. —Յորկի՛, Յորկի՛, ել, տղաս, ուշ Է ժամանակը։<noinclude></noinclude> pahl9basvtgipvj62vcilmz9vk24s75 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/295 104 45511 396027 109217 2026-09-16T16:04:06Z LetterBot 3069 (via JWB) 396027 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Յորկին, մորը ձայնը լսելով, խլրտաց վերմակին տակ, նույնիսկ գլուխը մեյ մը բարձրացուց, բայց կրկին մխրճվեցավ անկողնի ջերմության մեջ։ Սոֆյան իր հոգնած դեմքը դարձուց մեկ մը Վասիլին, որ նույնպես արթնցեր Էր, և մեկ մը Յորկիին: Անոր սիրտը լեցուն էր անզգալի գորովով իր ամուսնույն և տղուն համար և իր նուրբ բնազդով կզգար, որ անոնք երկուքն ալ վտանգի մեջ են և ինքը անզոր Է իր սիրելիները պաշտպանելու իր տաք և ցավագնորեն գողտր սրտին վրա։ Անիկա կրկին գնաց պատուհանին առաջ, որու առջին նույն խտությամբ կախվեր Էր մառախուղը և, ինչպես եթե իր սրտին անձկությունը կապ մը ունենար այդ երևույթին հետ, որ աշնան մեջ սովորական Էր Կ. Պոլսո համար, անիկա զգաց, որ իր հոգերն ալ կխտանային, կընկճեին զինքը։ Անիկա կրակարանը բացավ և սկսավ նախաճաշը պատրաստել ու միևնույն ատեն որոճալ իր միտքերը։ Վասիլը թոքերու մեջ արյունախռնում ուներ. բժիշկը հայտներ Էր, որ անոր վիճակը կարող Էր ծանրանալ։ Մյուս կոլմանե, Յորկին վերջին օրերը չափազանց փոխվեր Էր: Անիկա ուշ կվերադառնար տուն և զարմանալի կերպով հոգնած: Սոֆյայի հողին կդողար, մտածելով, որ իր տղուն վտանգ մը կսպառնար: Ամեն առավոտ խոհեմության խորհուրդներ կուտար անոր, աղերսագին ձայնով կխնդրեր անկե, որ ինքզինքը պահպանե ամեն կարգի փորձանքներե։ Յորկին զարմացած կնայեր մորը, արյո՞ք անիկա գիտեր իր գաղտնիքը, և մայրը կհանգստացներ ավելի իր պաղարյունությամբ, քան թե իր ըսած ժլատ բառերով։ Սոֆյան քիչ մը կհանգստանար, բայց երբ տղան կմեկներ, և անոր հասակը կանհետանար մորը աչքերուն առաջքեն, դարձյալ բոլոր վատ հավանականությունները կսպառնային խուժել իրենց համեստ ու խաղաղ կյանքին վրա։ Մինչև որ Յորկին կրկին կվերադառնար տուն, Սոֆյային երևակայությունը կերթար մինչև ծայրահեղ ենթադրությունները, որոնք հետզհետե կարծես իրական կդառնային, և անիկա կտանջվեր անընդհատ, իր հոգերը ծածկելով նույնիսկ Վասիլեն, որ շատոնց սորված Էր կնոջը կասկածոտ բնավորության։<noinclude></noinclude> tokr826nibbjzynfglvcr2dx2d1rhcw Էջ:Բարպա Խաչիկ.djvu/296 104 45512 396028 123281 2026-09-16T16:04:07Z LetterBot 3069 (via JWB) 396028 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Յորկին հազիվ կզսպեր իր անհամբերությունը մորը ահհիմն և դողդղացող մտահոգություններուն հանդեպ։ Անիկա առույգ էր և առողջ և բնավ պետք չուներ այդ հիվանդագին հոգածության և կսրտնեղեր, որ մայրը իրեն հետ կվարվեր ինչպես փափուկ երեխայի հետ։ Բայց առավոտները, անձնատուր քունի հեշտանքին, Յորկին զինաթափ էր և կհանձնվեր մորը խնամքին։ Մայրը կպատրաստեր կաթով սուրճը, հացը կկարմրցներ ունելիին վրա և ուշադիր կհետևեր, որ անիկա ուտե կարագը և պանիրը։ —Յորկի՛, Յորկի՛,— կանչեց կրկին Սոֆյան և նախաճաշի սեղանը պատրաստեց։ Յորկին մեկ շարժումով ելավ նստեցավ անկողնին մեջ և բռունցքներով աչքերը շփեց։ Հետո ելավ ոտքի և խոհանոց գնաց՝ պաղ ջուրով լվացվելու։ Երբ քիչ հետո Յորկին իր սուրճը կխմեր, հայրը ըսավ որդուն. -Դուրսը մառախուղ է, աչք— աչքի չերևար կոր, սպասե քիչ մը օդը բացվի, հետո գնա։ —Չի կարելի, հայրիկ,— ըսավ Յորկին,— արդեն ուշ մնացեր եմ։ —Կամուրջը կբանան, չես կրնար անցնիր: —Հայրի՛կ,— ըսավ Յորկին,— ընկերներուս պիտի հանդիպիմ, Ղալաթիա։ Ի՜նչ ընկերներ են, պիտի հարցներ Վասիլը, բայց վարանեցավ. հայր ու որդի պահ մը իրարու նայեցան լուռ, բայց հանկարծ Վասիլը երեսը դարձուց պատին, խոր հառաչեց և աչքերը փակեց։ Երբ Յորկին դուռը բացավ, մառախուղը պատի պես գտավ իր առաջ։ Քանի մը քայլ անդին անտեսանելի մարդիկ կհազային խռպոտ և հևքոտ ձայներով։ Կրկին լսվեցավ Վոսփորի շոգենավերու երկարաձիգ և թավ սույլը, երբ Յորկին անհետացավ մառախուղին մեջ, ինչպես ամպի մը ետև։ Սոֆյան իր վտիտ ձեռքերը տարավ ականջներուն և մնաց քարացած։ Անոր շրթները կդողդոջեին։ Ա՜խ, ինչո՜ւ թողուց, որ իր զավակը անհետանար այդ մառախուղին մեջ…<noinclude></noinclude> nnn73ga2p4dsy0vohy96joziyoni1om Էջ:Բարպա Խաչիկ.djvu/297 104 45513 396029 123283 2026-09-16T16:04:09Z LetterBot 3069 (via JWB) 396029 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Ա՜հ, ինչպես պիտի ուղեր իր Յորկին սեղմել կուրծքին վրա, երեսը դնել երեսին և այդպես մնալ ժամերով, ինչպես կներ, երբ ան դեռ երեխա էր։ Ժամ մը հետո Բարպան եկավ Վասիլին այցելության և հայտնեց, որ պատերազմը հայտարարված է։ Առավոտյան թերթերը, որ մառախուղի պատճառով ուշ մնացեր էին, կուտային մանրամասնություններ։ Երկու ընկերները լավ և վատ գուշակություններ ըրին։ —Դուն ան նայե, որ հեղեղի պես արյուն պիտի թա֊ փի,— ըսավ Վասիլը։ Բարպան նախորդ օրը նորակոչներ տեսեր էր, որոնք եկեր էին Անատոլուեն։ —Գյուղացիներ էին,— ըսավ ան,— խեղճ ու կրակ մարդիկ. իրենց հողերեն խլեր բերեր են թնդանոթներու առաջ ղրկելու համար։ Վրանին նայեցա՝ մեղքցա… Պոլիտիկոսները բան մըն է կհնարեն, ատ խեղճ մարդոց գլուխը կայրի։ Անիկա պահ մը լուռ սիգարեթը ոլորեց և մեկ հոնքը բարձրացուցած՝ ավելցուց.— անոնք ալ մորմե ծներ են։ Նույն օրը, կեսօրե ետքը, Զարեհ էֆենդին եկավ գործատեղին։ Անիկա սրճարանը մարդ ղրկեց Բարպան կանչելու համար, և երբ ան եկավ, անմիջապես ըսավ. —Խաչիկ, բոլոր բանվորներուն լուր տուր, վաղը առավոտ իրենց գործին գլուխը գտնվին։ Շատ, շա՜տ գործ պիտի ունենանք,— ըսավ ան, նիհար ձեռքերը իրար շփելով։ Գարեգին Վահեվանյանը միջնորդեր էր սերասքերի մոտ և հաջողեր էր Զարեհ էֆենդիին համար գործ ապահովել։ Թեև սերասքերը իր սովորական արհեստանոցները ուներ, բայց պատերազմական փոխադրությանց, համար այնքան պետք կար փոխադրական կառքերու և սայլերու, որ պատերազմական նախարարությունը պայմանավորվեր էր Ֆնտըգլրի, Ղալաթիո, Ոսկեղջյուրի և Ստամբուլի մասնավոր գործատերերու հետ։ —Խաչի՛կ,— ըսավ Զարեհ էֆենդին,— մենք որոշ ժամանակ կոշտ գործ պիտի ունենանք, բայց մենք պիտի վաստակինք քանակին վրա։ Ինչքան որ կուզես՝ գործ կա։ Ես նորեն կվերահաստատեմ շաբաթականները, բայց պակաս։<noinclude></noinclude> l6995ppnawkyo4co6mmytefujmj25yf Էջ:Բարպա Խաչիկ.djvu/298 104 45514 396030 109220 2026-09-16T16:04:10Z LetterBot 3069 (via JWB) 396030 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Բարպան մերժեց որևէ զեղջի համաձայնիլ արհեստավորներու աշխատավարձի վրա։ —է՛հ, ես ալ պակաս պիտի ստանամ,— ըսավ Զարեհ էֆենդին։— Կառավարությունը երբեք չի կրնար վճարել մասնավորի պես։ —Դուք գիտեք,— ըսավ Բարպան,— ես ուրիշ խոսք չունիմ. ոչ մեկ արհեստավորի ես չեմ կրնար ըսել, որ շաբաթականը պիտի զեղջվի, ան ալ ասչափ օր գրեթե պարապ մնալե ետքը։ —Ըսել է, կուզես, որ ե՜ս վնաս ընեմ։ Խաչի՛կ,— ըսավ Զարեհ էֆենդին սրտնեղելով։ —Դուք գիտեք, ձեռք չի տար նե, գործը մառնեք,— ըսավ կրկին Բարպան։— Հիմակ ամեն արհեստանոցներով մեջ աշխատող ձեռքերու պետք ունին, մեր արհեստավորները կցրվին, մեյ մըն ալ կտեսնես, որ մեջտեղը մարդ չի մնացեր։ —Արդյոք այդքան ապերախտ կըլլան իմ բանվորներս,— ըսավ Զարեհ էֆենդին՝ աչքերը երկինք դարձնելով։ Բարպան ապշած մնաց ճիզվիտի հանդգնության վրա: Գործերու սակավության ընթացքին Զարեհը չէր հետաքրքրվեր իր աշխատավորներու վիճակով, ոչ իսկ ձևի համար, պետք չէր տեսել, իսկ հիմա ան կհաշվեր այդ նեղ օրերու վրա, մտածելով, որ ինչ որ առաջարկվի, բանվորները հիմա կնդունին։ —Դուն անգամ մը խոսե, Բարպա,— ըսավ ճիզվիտը դուն պիտի տեսնես, որ անոնք պիտի համաձայնին։ —Անոնք համաձայնին ալ, ես չեմ համաձայնիր,— պատասխանեց Բարպան։ —Քու շաբաթականը չեմ իջեցներ,— ըսավ Զարեհ էֆենդին հապճեպով։ Բարպան անուշ մը նայեցավ ճիզվիտին։ Այդ նայվածքով ան կուզեր ըսեի թե հասկցեր էր Զարեհ էֆենդիին խորամանկությունը. հետո լրջացավ և ըսավ խոժոռելով. —Դեմ եմ գիները կոտրելուն, ալ խոսքը չընենք. իմ ըսածս ան է, որ եթե աշխատավորները ուզեն համաձայնիլ:<noinclude></noinclude> jads2dobo28zpcfmb5r8y0a8qpfjskr Էջ:Բարպա Խաչիկ.djvu/304 104 45515 396036 109221 2026-09-16T16:04:23Z LetterBot 3069 (via JWB) 396036 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>հիվանդությունները չի տարածելու համար քաղաքին մեջ, ուր գրեթե կտասանորդվեին, կրկին ճամփա ելլելե առաջ դեպի Անատոլուի խորքերը։ Այդ գաղթականներով շարքերը անընդհատ կերկարաձգվեին Սկյուտարի Փոստա֊յոլուի վրա, պարզելով ասիական ափի արվարձաններու ազգաբնակչության՝ պատերազմի արհավիրքը և անոր արդյունքը եղող թշվառության քստմնելի պատկերները։ Վերջապես, օր մըն ալ քաղաքի բոլոր երակներուն մեջ սպրդեցավ Ադրիանապոլսո անկման լուրը։ Երբ թերթերը, քանի մը օր ետքը միայն, պաշտոնապես հաղորդեցին, թշնամին արդեն հասեր Էր մայրաքաղաքի դուռը, Դեր-ուլ֊սաադեթ*. իսլամական աշխարհի թանկագին մարգարիտը, աննման գեղեցկուհին, ոմանք կըսեին, վտանգի մեջ Էր։ Ամբողջ քաղաքին վրա չոքեցավ անդոհական մղձավանջ մը։ Շոգենավերուն մեջ, հասարակաց վայրերու մեջ թուրքերը առանձին կխմբվեին և փսփսալով կխոսեին և երբեմն մեկնումեկը, չի կրնալով տիրապետել իր լարված ջիղերուն, կհեկեկար։ Այն թաղերուն մեջ, ուր խառն բնակիչներ կային, թարքերը չի տեսնել կամ չի ճանչնալ կձևացնեին իրենց հայ կամ հույն դրացիները։ Անոնք գլուխնին կախ կանցնեին և, կարծես, իրենց սեփական երկրին մեջ դարձեր Էին վտարանդի։ Գիշերվան լռության մեջ հեռուեն կլսվեր թրքական պաշտպանության ամենամոտ գծի՝ Չեքմեճեի դիրքերեն արձակված թնդանոթներու խուլ թնդյունր։ Երբեմն օդը կդառնար թրթռուն՝ իրարու ետևե արձակվող ռումբերեն։ Եվ մարդիկ, մութին մեջ, բաց պատուհաններու առաջ, ահով ու սարսափով կհետևեին այդ չարագուշակ թնդյուններուն։ ⁂ Օրնիբուն Բարպան չարաչար աշխատեր Էր թե՛ գործերը կարգավորելով և թե՛ սալին առաջ անձամբ մուրճ զարնելով։ Իսկ արհեստավորներուն մեկնելեն հետո գործ ունեցեր ___________ *Կ. Պոլիսլ կկոչվեր նաև Գեր֊ուլ֊սաադեթ, այսինքն՝ Երջանկության դուռ։<noinclude></noinclude> ayvmx6sitd5wxig7e69c83jzy3rm1zg Էջ:Բարպա Խաչիկ.djvu/305 104 45516 396037 123285 2026-09-16T16:04:25Z LetterBot 3069 (via JWB) 396037 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>էր գրասենյակին մեջ և ուշացեր էր։ Անիկա սաստիկ հոգնած էր և չուզեց նույնիսկ սրճարան հանդիպիլ, վախնալով, որ կթուլանա, և ուղղակի գնաց տուն։ Բանկալթիի վրա դեռ Բարպան չանդրադարձավ, որ տարօրինակ բան մը կա, բայց երբ անիկա մտավ կողմնակի փողոցները, մանավանդ, երբ անցավ Թաթավլա, անմիջապես զգաց, որ այնտեղ կտիրեր արտասովոր մթնոլորտ։ Թաղը իրեն թվեցավ տարբեր, կարծես անծանոթ։ Բոլոր տուներու դռները և պատուհանները փակ էին և վարագույրները՝ քաշված։ Ոչ մեկ լույս այդ փակ պատուհաններեն չէր սպրդեր փողոց. թաղեցիները քաշվեր էին տան ետևի սենյակները և միայն երբեմն պարտեզներու մեջ կիյնային լամպայի բեկ-բեկ լույսեր։ Փողոցներու մեջ մարդ չի կար, և Բարպան կլսեր իր քայլերու աղմուկը, որ կարծես կհետևեր իրեն և որը կհնչեր անօրինակ կերպով ուժեղ։ Երբ Բարպան հասավ իր փողոցը, տեսավ, որ իր տան հարևան տուներն ալ ընկղմած էին մութի մեջ, բայց իր տան գլխավոր սենյակը, որուն երկու պատուհանները փողոցի վրա կնայեին, լուսավորված էին։ Դեռ իր տան դռանը չէր հասեր, երբ տեսավ Վիկտորյային գլուխը և լսեց անոր ձայնը, որ կրսեր. —Եկա՜վ… եկա՜վ… Անմիջապես Միհրանը դուռը բացավ, իսկ սանդուղներուն վրա երևցավ Վիկտորյան, որ, մտահոգության մատնված, կշտամբանքով ըսավ Բարպային. —Ասանկ իրիկունով ինչո՞ւ ուշ մնացիր, մահվան դողերու մատնվեցանք։ —Ի՞նչ կա որ,— ըսավ Բարպան կոշիկները հանելով։ —Ի՜նչ կա մի, չե՞ս գիտեր։ Մինչև Բարպան կոշիկները հանեց և մուճակները հագավ, Վիկտորյան պատմեց ինչ որ լսեր Էր թաղին մեջ։ —Թրքական բանակը անկանոն նահանջի մեջ Է… Փախստական զինվորները մեծ խումբերով կհասնին Պոլիս… Վախ կա, որ խռովություն ըլլա քաղաքին մեջ… Նահանջող զինվորները իրենց պետերուն խոսքը չեն լսեր կոր, կըսեն կոր, որ պիտի հարձակին մեր թաղերուն վրա։<noinclude></noinclude> 5irn1to3pzbg3kb7w4ai65h40ued3al Էջ:Բարպա Խաչիկ.djvu/306 104 45517 396038 109228 2026-09-16T16:04:26Z LetterBot 3069 (via JWB) 396038 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Ակամա դող մը անցավ Բարպայի ամբողջ էության մեջ և ինքզինքը քաջալերելու համար ըսավ. —Բան չի կա, ճանըմ, պարապ խոսքեր են։ Երբ Բարպան սենյակ մտավ, ուրախությամբ տեսավ, որ Բեռնարները այնտեղ են։ էմիլը ոտքի վրա էր և մատները ծալած ափերուն վրա, կատաղորեն եղունգները կկրծեր։ Իրար բարևելե հետո, էմիլը և Ժոզեֆինը գրեթե միաձայն հարցուցին. —Ի՞նչ լուր, մոսյո Հաշիկ։ —Ես լուր չունիմ,— ըսավ Բարպան, ամչնալով իր անտեղյակության համար։ Մինչև արհեստանոցի փակումը որևէ լուր չէր հասեր Բերա, ապա թե ոչ անպատճառ բանվորները կիմանային, իսկ հետո, Բարպան առանձին աշխատեր էր գրասենյակին մեջ։ Այն Ժամանակ Բեռնարները պատմեցին, թե Ադրիանապոլիսը անձնատուր եղեր է։ Այդ լուրը ստանալուն պես, էմիլը գացեր էր ֆրանսիական հյուպատոսարանը՝ տեղեկություն ստանալու համար: Այնտեղ ձուկի պես համր Էին, ինչ կվերաբերեր քաղաքական և պատերազմական լուրերուն։ Բայց Պոլսո ֆրանսիացիները խուժեր Էին այնտեղ, անձկության մեջ Էին։ Իսկ հյուպատոսի քարտուղարը կապահովցներ ամենքը, թե ամեն միջոց ձեռք առնված Է քաղաքի եվրոպացիները պաշտպանելու համար վերահաս դեպքերու ընթացքին։ Էմիլը, որ Բերա-Պալասի մեջ մարզվեր Էր դիվանագիտական լեզվին, Բարպային հետ խոսած ժամանակ փոխանակ «քաղաքին եվրոպացիները» ըսելու, ըսավ «քաղաքին քրիստոնյաները»։ Վոսփորի ջուրերուն մեջ կուտակված եվրոպական պետությանց զրահավորները, որոնց վերին հրամանատարությունը ստանձներ Էր ադմիրալ դէսպերեն, իբրև ամենեն տարեցը, պիտի պաշտպանեին արվարձանները և թաղերը, եթե հարձակում ըլլար թուրքերու կողմե։ էմիլը, այս բոլորը պատմելով, սիրտ առավ և սկսավ նույնիսկ գոռոզանալ։ Անիկա ըսավ, թե ամեն օր հայ և<noinclude></noinclude> k2qm8egjbcb17w25eak3tviw970yahb Էջ:Բարպա Խաչիկ.djvu/307 104 45518 396039 123286 2026-09-16T16:04:28Z LetterBot 3069 (via JWB) 396039 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Հույն պատգամավորություննեը կներկայանային ֆրանսիական դեսպանատունը և խնդրագիրներ կներկայացնեին՝ ադմիրալ դէսպերեի ուշադրութունը հրավիրելու համար հեռավոր թաղերու վրա: Վերջիվերջո, Էմիլը բացեիբաց արհամարհանքով և ծաղրանքով արտահայտվեցավ տեղացի Հայ և Հույն ազգաբնակչութչան մասին։ —Կատարյալ նապաստակներ, վախկոտ, խեղճ ու կրակ մարդիկ,— ըսավ ան։— Խոսքը մեջերնիս, պաշտպանելիք մարդիկ չեն, գնդակ մը արձակվի, լեղիները կպատռի: Թող մեզ՝ եվրոպացիներուս հետ վտանգի խնդիր մը ըլլա, այն ատեն կտեսնեք… Անիկա երկու բթամատները գրեր Էր բաճկոնակի թևերուն և, վտիտ կուրծքը ցցած, կերթևեկեր սենյակին մեջք: Անոր մանր աչքերը՝ հարաշարժ բիբերով, կստորագծեին իր արհամարհական խոսքերը։ Իսկ ժոզեֆինը երբեմն֊երբեմն կմրմնջեր. -ճի՛շտ Է այդ, ճի՛շտ Է… Էմիլը եկավ կանգնեցավ Խաչիկի առաջ, որուն հադթանդամ մարմինը և ուժեղ բազուկները՝ մուրճի պես ամուր բռունցքներով, հակադրություն կկազմեին Էմիլի ճղճիմ իրանին հետ։ Արյանբ տաք ալիքներով կբարձրանար Խաչիկի ճակատը: Անիկա պահ մը անձկալի անհանգստություն զգաց, մտածելով, որ ապավիներ էր այդ մժեղի նման մարդու պաշտպանության։ Բարպան երկաթագործի իր առույգ մարմնի գրեթե ֆիզիկական մղումովը ըմբոստացավ էմիլի արտահայտած արհամարհանքին դեմ և, հիշելով իր ընկերները, ուզեց ըսել, թե անոնցմե ամեն մեկը, խաղաղ մարդիկ, եթե հարկ ըլլար, վագրի պես կկռվեին իրենց տունը և ընտանիքը պաշտպանելու համար։ Բայց վտանգը, որ կսավառներ այդ խաղաղ մարդոց վրա, այնքան ահագին էր, որքան անորոշ, և Բարպան երկու հոնքերը բարձրացնելով շառագունած ճակատին վրա, տարտամորեն կմտածեր, թե ինչո՞ւ իրենց նման մարդիկ կենթարկվեին այդպիսի աղետներու, երբ Ժոզեֆինը և էմիլը հասկցան, թե Բարպան վշտացած է։<noinclude></noinclude> k0ihqqgpw83sw89izzsh6w7ygt5t05k Էջ:Բարպա Խաչիկ.djvu/308 104 45519 396040 109230 2026-09-16T16:04:30Z LetterBot 3069 (via JWB) 396040 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>—Այս խոսքերս, իհարկե, քեզի համար չէ,— ըսավ էմիլը։— Դուն ուրիշ մարդ ես, քեզ նման մեկը շատ կգնահատվեր Ֆրանսայի մեջ։ ժոզեֆինը հաստատեց ամուսնույն կարծիքը։ —Անտարակույս,— ըսավ ան,— ձեզ կսիրեին և կհարգեին, ինչպես մենք ձեզ կսիրենք և կհարգենք։ Ճշմարիտ Է ավելցուց Ժոզեֆինը, փաղաքշանքով նայելով Բարպային,— դեռ երեկ իրիկուն Էմիլին կըսեի, որ ափսոս է ձեզ նման մարդուն ճանչնալ այս զզվելի երկրին մեջ։ Աստիճանաբար Բարպայի դեմքը կպարզվեր, երբ անսովոր աղմուկ մը ամենուն ուշադրությունը գրավեց։ Մերձակա փողոցներեն կուգային ձիավորներ։ Անմիջապես լույսերը մարեցին և վարագույրները ծածկեցին։ Քիչ հետո ձիեր ու դոփյունը մոտեցավ, անոնք մտան իրենց փո֊ ղոցը։ Ժանդարմական ջոկատ մըն էր, որ կանցներ թաղերեն՝ գիշերային հսկողության համար։ Աս արդեն ապացույց էր, որ կացությունը վտանգավոր էր։ Վիկտորյան գործը թողուց և խոհանոցեն բարձրացավ սենյակ, Միհրանն ալ քովի սրահեն եկավ, և ամենքը կզկրտված և լուռ մնացին բազմոցներու վրա։ Երբ ձիավոր ժանդարմները անցան և հեռացան փողոցեն, Բարպան պատուհան մը բացավ և ականջ դրավ. մյուսներն ալ մեկ-մեկ կուգային և Բարպայի քով կանգնած մտիկ կընեին։ Հարևան տուներու անլույս պատուհաններեն նույնպես կերևային մարԴոց գլուխներ, որոնք կհարցուփորձեին գիշերվան անդորր լռությունը։ Դեռ հեռավորության մեջ կլսվեր ձիերու պայտերուն ռիթմական դոփյունը փողոցներու անհարթ սալաքարերու վրա, և շատ ու շատ ավելի հեռուեն կհասներ թնդանոթաձգության խուլ որոտումը։ —Միևնույնն է,— մրմնջեց էմիլը,— ի՜նչ հիմար երկիր։ —Ես Վասիլի մասին կմտածեմ,— ըսավ Վիկտորյան հուզված ձայնով։ Վասիլը ապաքիներ էր, բայց դեռ շատ տկար էր։ Թուրք բժիշկը, որ ճակատ կանչվեր էր, մեկնելե առաջ պատվիրեր<noinclude></noinclude> mc5wp9elxyz95fsqqse505uc97bgdpj Էջ:Բարպա Խաչիկ.djvu/309 104 45520 396041 123262 2026-09-16T16:04:31Z LetterBot 3069 (via JWB) 396041 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>էր Վասիլիին՝ չենթարկվիլ ցրտառության և խորհուրդ տվեր Էր տունեն դուրս չի գալ, մինչև կատարյալ բժշկությունը: —Վագր, եթե օրը լավ ըլլա, այստեղ կբերենք,— ըսավ Բարպան։ Եվ անիկա ուժգնորեն մտածեց, որ ֆրանսիական դրոշակը և ֆրանսիացիներու ներկայությունը կպաշտպանեն իրենց տունը, և իր շնորհակալ զգացումը հայտնելու համար ըսավ Ժոզեֆինին. —Հրեա մը կճանչնամ, գորգի գործ կընե։ Պատվիրեր եմ, որ ճաշակով բան մը ընտրե ձեզ համար։ Այս օրերո կբերե… —Ա՜հ, մոսյո Հաշիկ գոչեց Ժոզեֆինը,— ի՜նչ ազնիվ մարդ եք դուք… Սենյակի մթության մեջ, Վիկտորյան հուզմունքեն կարտսավեր. անիկա կզղջար ֆրենկներուն համար ունեցած վատ զգացումներուն համար։ Անիկա անգամ մըն ալ մտադրեց «մազերը ավել ընել» և ամեն բանով ծառայել ֆրենկներուն, միայն թե գոհ ըլլային և իրենց հովանավորությունը չի պակսեր Բարպային և Վասիլին: ⁂ Հետևյալ առավոտուն կանուխ Բարպան գնաց գործատեղին։ Արհեստանոցը բաց էր, բոլոր հնոցները վառված էին, և բանվորները կաշխատեին։ Երբ Բարպան մտավ արհեստանոց, բազմաթիվ հարցական ակնարկներ ուղղվեցան իրեն: Բարպան զգաց, որ աշխատավորները անձկության մեջ են, բայց անիկա մնաց անայլայլ. անիկա կանցներ սալերու առաջքեն և զանազան պատվերներ կուտար։ Վերջապես, անիկա անցավ ատաղձագործարանը, ուր գտավ Ղուկասը։ —Ի՞նչ խաբար, Խաչի՛կ,— ըսավ ան։ —Բան մը ըլլա նե, կնիկդ, չոճուխդ առ մեզի եկուր ըսավ Բարպան և գոհունակության ժպիտ մը երևցավ անոր աչքերում մեջ։ Ղուկասը թերահավատությամբ ուսերը թոթվեց։ Բայց<noinclude></noinclude> pxlxgwlc8h7l4yet0fyihil6urmtnh5 Էջ:Բարպա Խաչիկ.djvu/310 104 45521 396043 123263 2026-09-16T16:04:34Z LetterBot 3069 (via JWB) 396043 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Բարպան չի տեսավ, որովհետև այդ խոսքերը ըսելով՝ անիկա կրկին մտեր էր հնոցներա խլացուցիչ սրահը։ Քիչ հետո եկավ Զարեհ էֆենդին և Բարպայի հետ առանձնացավ գրասենյակին մեջ։ —Խաչիկ,— ըսավ անիկա, գլխարկը դնելով դարանի մը վրա,— քաղաքին մեջ այլընդայլո լուրեր կշրջին. իմ կարծիքս այն է, որ գոնե մեզի համար վախնալիք բան չի կա… գործերը պետք է շարունակվին, իսկ եթե աշխատավորներեն մեկնումեկը, ականջ կախելով այդ լուրերուն, գործի չի գա, կճամփենք… առաջուց ազդարարե… Հետո Զարեհ էֆենդին և Բարպան խոսեցան իրարու հետ հանձնելիք և ստանալիք գործերու մասին։ Սերասքերը կը դժկամեր դրամ տալու և հանձնված գործերու փոխարեն ստացականներ կուտար։ —Կառավարության հետ գործ ունենալը աղեկ Է, բայց իր գեշ կողմերը ունի,— ըսավ Զարեհ Էֆենդին,— պետք Է դիմանալ, ըսենք թե դեռ քիչ մը ատեն ալ դիմացանք, հետո՞… Բարեբախտաբար, Կյուլենցը խոստացավ դեսպանատան կողմե ճնշում մը ընել սերասքերին վրա, բայց եթե հույսերս ի դերե ելլեն, դուք ալ ինձի հետ պիտի համբերեք… — Ատիկա անկարելի Է,— ըսավ Խաչիկը,— մերինները օրը֊օրին ապրող մարդիկ են։ —Խաչի՛կ,— ըսավ Զարեհ Էֆենդին սաստող ձայնով,— օրերը հղի են, ինչ կըլլա, ինչ չըլլար, քիչ մըն ալ ատոր մտածեցեք։ —Ինչ որ ալ ըլլա,— ըսավ Բարպան,— ողջ մնացողը իր հացը պիտի ուտե։ Մեզմե ոչ մեկը բանքան փարա չունի։ Զարեհ էֆենդին խստորեն պիտի առարկեր, երբ աշխատանոցեն Խաչիկը կանչեցին։ Անիկա գնաց սալի մը առաջ և հարկ եղած պատվերները տվավ։ Խաչիկը սրտնեղած էր և չէր ուզեր կրկին գրասենյակ մտնել. անիկա դանդաղորեն կանցներ սրահին մեջեն, երբեմն կանգ կառներ, դիտողություն մը կըներ խոսակցին ականջին, որովհետև մուրճերու հարվածներով առաջ եկած խլացուցիչ աղմուկին մեջ անկարելի էր իրարու խոսք լսել։ Աշխատանքային այդ ուժեղ ռիթ-<noinclude></noinclude> qmcqh7tr2bvjww6crdyhj2rs5pirf1h Էջ:Բարպա Խաչիկ.djvu/311 104 45522 396044 109233 2026-09-16T16:04:36Z LetterBot 3069 (via JWB) 396044 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>մը, հնոցներու ճարճատյունը, փքոցներու հևքը, որոնց հետ կներդաշնակվեին մկանուտ բազուկներով շարժումները, քրտնաթոր և շառագունած ճակատները՝ աշխատանքի լրիվ եռանդին մեջ եղող այդ մթնոլորտը ոչ միայն հաճելի էր Բարպային, այլև գերազանցապես ընտանի։ Եթե նույնիսկ հեռավոր սալի մը վրա աշխատողի մը բազուկը թուլանար, Խաչիկի վարժ ականջը կզգար, թե այնտեղ բան մը կա, և ծանր քայլերով կերթար դեպի այդ կետը։ Անիկա ոչ միայն իր ականջներով, այլև կարծես ամբողջ մարմնով կզգար ար֊ հեստանոցի բազկերակը։ Ահա թե ինչու անիկա հասկցավ, թե բան մը պատահեցավ, երբ մեկուսի կանգնած՝ սիգարեթը կոլորեր: Բոլոր մուրճերը կծեծեին երկաթը, փքոցները կհևային, բայց աշխատանքային ռիթմը խախտվեցավ։ Կարծես ցուրտ սարսուռ մը անցավ տաք արհեստանոցին վրայեն։ Բարպան իր ակնարկը դարձուց հույն բանվորի մը վրա, որ շինված կառքի մը ջնարակված մասերը կլվար, և անոր նայվածքին մեջ տեսավ անձկալի մտահոգություն։ Այդ պահուն Ղուկասը եկավ և Բարպայի ականջին հայտնեց, որ ոստիկաններ մտեր են գրասենյակը և կխոսին Զարեհ էֆենդիին հետ: Բարպան անայլայլ երևույթով ոլորեց սիգարեթը, վառեց լուցկիով և հանդարտ քայլերով ուղղվեցավ դեպի գրասենյակը: Անիկա իր անցած ժամանակը ընդունեց աշխատավորներու անձկալի ակնարկները և զգաց, որ անոնք կապավինին իրեն, և հոգին լեցվեցավ հորդ զգացումներով։ Գրասենյակին մեջ երկու համազգեստավոր ոստիկաններ ոտքի կանգնած Էին, բայց ուրիշ երկու սիվիլ պաշտոնյաներ նստած Էին գրասեղանին առաջ, դեմ առդեմ և, մեծ Էջերով թուղթեր դրած իրենց առաջքը, հարցումներ կուղղեին Զարեհ Էֆենդիին, որ նույնպես ոտքի կանգնած Էր և կռթնած միջնորմին։ Ճիզվիտը ստացեր Էր կեղծ զարմացական արտահայտություն և մի առ մի կանվաներ հույն աշխատավորները, որոնց ցանկը կպատրաստեր երկրորդ պաշտոնյան։ Երբ Բարպան ներս մտավ, Զարեհ Էֆենդին ձեռքերը իրար շփեց ու ըսավ.<noinclude></noinclude> s6z9cnk37nu1asjnkeqqdi7p8xubax3 Էջ:Barpa Khachik.djvu/1 104 45578 396234 123302 2026-09-16T16:12:03Z LetterBot 3069 (via JWB) 396234 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Այո՛, մետեկներ ենք,— կրկնեց Կարպիսը՝ գրգռվելով և կարծես դառն հաճույք մը զգալով այդ բառը կրկնելուն մեջ,— մենք մետեկներ ենք, կատարելապես, և ուրիշ ոչինչ։ — Ըսեք, կխնդրեմ,— ըսավ այդ միջոցին ծերունին,— Հայաստանը դարձեր է խորհրդային։ Հայ բանվորները մոռցան իրենց հոգերը և ոգևորությամբ տարածվեցան այդ լուրին մեջ, հազար ենթադրություններ ընելով. անոնց ողնաշարը աստիճանաբար կշտկվեր, և յուրահատուկ հպարտություն մը փայլ կուտար անոնց աչքերուն։ Միհրանը անհագ հետաքրքրությամբ կորսար բառերը այդ մարդոց շուրթերուն վրա, անիկա գիտեր, որ հեռավոր երկրի մը մեջ շատ կարևոր և բախտավոր բան մը կատարվեր էր, որ վճռական նշանակություն ուներ ոչ միայն իրենց, այլև ամենուն համար։ Այդ գիշեր Բարպան անքուն մնաց։ Հակասական տպավորությունները իրարու կբախեին իր մտքին մեջ։ Սենդիկայի պաշտպանությունը հայ բանվորներուն, ֆրանսիացի բանվորներու բռնած դիրքը իրենց օտարական ընկերներու հանդեպ, ծերունի ֆրանսիացին և անոր ճշմարիտ դեմոկրատի խոսքերը կարծես համապատասխան էին իր տեսլականին, բայց, մյուս կողմանե, այն բանը, որ հայ բանվորները իրավունքներե զրկված էին, թե իրեն նման արհեստավորներու համար գործ չի կար, իր տարիքի խնդիրը, որ քանի մը անգամ իբրև արգելք հիշեր էին այդ մարդիկը, այդ բոլորը խուլ մտահոգություններ կպատճառեին իրեն։ Ան երբեմն կմտածեր, թե իր արդար իրավունքին տեր դարձող պրոլետար էր, երբեմն ալ կմտածեր, թե ինքը ուրիշ բան չէր, բայց մետեկ… Ի՜նչ կնշանակեր այդ մետեկը… ո՛չ, անտարակույս, լավ բան մը… իսկ այս բոլորի վերև դրոշակի պես կծածանեին խորհրդայնացած Հայաստանեն եկած լուրերը։ Առավոտյան դեմ միայն ծանր քունով քնանալե հետո, Բարպան արթնցավ և զարմացումով տեսավ, որ Միհրանը արդեն դուրս ելեր և վերադարձեր էր և անհագ հետաքըր—<noinclude></noinclude> fjh8g0kvlw6t370n9j4dxtzw5yqikoi Էջ:Barpa Khachik.djvu/2 104 45579 396345 123303 2026-09-16T16:15:02Z LetterBot 3069 (via JWB) 396345 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>քըրությամբ լուր կփնտրեր առավոտյան թերթերուն մեջ՝ Հայաստանի վերաբերյալ։ Բարպան նշմարեց նաև, որ Միհրանը ուրախ էր և բարձր տրամադրության մեջ։ Իսկ Վիկտորյան, որ հաջողեր էր իր գաղտագողի լվացքը չորցնել, նույնպես ուրախ էր և փսփսալով կխոսեր Միհրանին հետ, որպեսզի Բարպային քունը չի խանգարե։ Քիչ հետո, երբ սեղանին առաջ նստած լուռ կնախաճաշեին, հանկարծ Բարպան գլուխը բարձրացուց և հարցուց Միհրանին. — Միհրա՛ն, ի՞նչ կնշանակե մետեկ։ — Հին ժամանակները,—ըսավ Միհրանը, — Աթենքի մեջ կային օտարականներ, որոնք արտոնություն ստացած էին բնակելու քաղաքին մեջ։ Անոնք գերի չէին, բայց զրկված էին քաղաքացիական բոլոր իրավունքներե, անոնք կկոչվեին մետեկ։ Բարպան պահ մը լուռ և մտախոհ մնաց։ — Ըսել է, մենք այս երկրին մետեկնե՞րն ենք,— ըսավ ան սրտմտած,— ես չէի գիտեր, որ ատանկ բան կա… — Բարպա՛,— ըսավ Միհրանը համոզված շեշտով,— մեզմե կախում ունի, թե ինչ կըլլանք մենք… կա՛մ կըլլանք մետեկ և կմնանք մետեկ, կա՛մ կդառնանք իսկական գիտակից պրոլետարներ… Բարպան շատ խորապես հետաքրքրված էր հասկնալու համար, թե իրական տեսակետով ի՞նչ առավելություն ուներ պրոլետար ըլլալը, և թե ի՞նչ պետք էր ընել դասվելու համար այդ մարդոց շարքին, բայց այլևս հարցում չուղղեց. մտաբերեց ծերունի դեմոկրատը և անոր խոսքերը և, կարծես թե, այդ ուղղությամբ պետք էր լուսաբանվեր, երբ Միհրանը ըսավ. — Եվ մաս կկազմենք պրոլետարներու միջազգային բանակին, որուն աջ բազուկը հաղթական է Ռուսաստանի մեջ. այդ բազուկը հասեր է մինչև Հայաստան, որուն աշխատավորները նույնպես հաղթական են…<noinclude></noinclude> j8isyedjyjgy053g9xvr20duoccjrhb Էջ:Barpa Khachik.djvu/3 104 45580 396458 109481 2026-09-16T16:18:07Z LetterBot 3069 (via JWB) 396458 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude> ⁂ Իրիկուն մը, երբ Բարպա Խաչիկը և Միհրանը գացին Կանըrիեռի ապակեպատ պատշգամբով սրճարանը, գտան Գաբրիել Դյումոնը, որ մինակ նստած էր։ Ծերունին հրավիրեց նորեկ օտարականները իր սեղանը, և անոնք խոսեցան Կ. Պոլսո, պատերազմի և Բարպայի տարագրության պատճառներու մասին։ Երբ ծերունի ֆրանսիացին լսեց, որ Բարպան չէր կարողացեր ջնջել եռագույն դրոշակը և հողին տակ պահված պահեր էր և այդ դրոշակի մասին Բարպայի ունեցած հարգանքը դարձեր էր անոր դժբախտություններուն սկզբնապատճառը, սաստիկ հուզվեցավ և դողդղալով ըսավ. — Քաղաքացի՛, դուք ավելին ըրեր եք, քան թե շատ մը ֆրանսացիներ կընեին նման պարագաներու մեջ։ Գաբրիել Դյումոնը այս խոսքերը ըսելով, կթոտելով ոտքի ելավ և ամուր սեղմեց Բարպա Խաչիկի ձեռքը։ Հետո գավազանը գետնին զարնելով, կանչեց գարսոնը, թուղթ, մելան և գրիչ ուզեց, անմիջապես հանձնարարական նամակ մը գրեց, հանձնեց Բարպային և ըսավ. — Փարիզի մեջ հին բարեկամ մը ունիմ, քսանհինգ տարիե ի վեր չեմ տեսած, բայց այդ տարբերություն չըներ։ Անիկա դարբնոց մը ունի, ուր կպատրաստեն երկաթյա նուրբ և գեղարվեստական առարկաներ։ Նամակիս վրա Բոնպարի տան հասցեն գրեր եմ, ներկայացի՛ր իրեն անձամբ. անիկա հին դեմոկրատ է և ազնիվ մարդ է: Ես իրեն ավելի մանրամասն կգրեմ։ Դուք միայն անոր քով գործ կրնաք գտնել: ⁂ Երկու օր հետո, երբ առավոտյան նախաճաշիկը կընեին, հյուրանոցին ծառան բերավ նամակ մը, որ հասեր Էր առավոտյան թղթաբերով. նամակը Յորկիեն Էր և գրված Էր ֆրանսերեն, և ան պատասխանն Էր իրենց հասած օրվան Միհրանի գրած նամակին։ Վիկտորյան ձեռքի գործը թողուց և եկավ սեղանին մոտ. անոր աչքերը կպսպղային արցունքի կայլակներու մեջեն:<noinclude></noinclude> jnksq0eb5rfm3vozeu29i5g5gvodnw1 Էջ:Barpa Khachik.djvu/4 104 45581 396542 123304 2026-09-16T16:20:24Z LetterBot 3069 (via JWB) 396542 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Միհրանը մեկ շունչով կարդաց և հետո ըսավ. — Փարիզ եկեք, կըսե կոր… ուրախ Է, որ մեզ երեքս ալ պիտի տեսնե, հեռագիր ղրկեցեք, կըսե կոր, որպեսզի մեզի համար սենյակ մը վարձե իր բնակած տան մեջ, ինքն ալ կայարան պիտի գա մեզ դիմավորելու։ — Վա՜խ Վասիլ, վա՜խ Սոֆյա,— բացականչեց Վիկտորյան, և արցունքը հոսեց այտերուն վրա։ Անիկա սրտին խորքին մեջ խղճահարություն ուներ, որ փոխանակ հորը և մորը, ինքը՝ Վիկտորյան պիտի վայելեր Յորկին կրկին տեսնելու ուրախությունը։ Եվ այդ կհամարեր ճակատագրի մեկ անարդարությունը։ — Աս իրիկուն ճամփա չե՜նք կրնար ելլալ,— հարցուց Բարպան Միհրանին։ — Ինչո՞ւ չէ,— ըսավ անիկա և դուրս ելլելն ու կարգադրություններ ընելե առաջ Յորկիի հասցեով հեռագիր մը խմբագրեց. «Այս իրիկուն կմեկնինք Մարսիլիայեն»։ ⁂ Բարպան ընդոստ արթնցավ իր անհանգիստ մրափեն, երբ գնացքը կանգ առավ։ Անմիջապես կայարանային ձայները դիմավորեցին զինքը։ Անիկա ծածկեց Վիկտորյային ուսը, որ դիմացի նստարանին վրա երկարած կքնանար, և գնաց նրբանցքը, որուն պատուհանները կբացվեին կայարանին վրա, և ուր վստահ էր Միհրանը գտնել։ Ամբողջ ճամփորդության ընթացքին Միհրանը ոչ միայն չէր կրցեր քնել, այլև չէր կարողացեր նստիր Անիկա ճամփորդության սկիզբը, իր սուր աչքերով մութը ծակելով, ջանացեր էր դիտել Ֆրանսիայի գյուղանկարները, քաղաքները, կայարանները, մարդիկ, շենքերը, ամեն ինչ։ Ամբողջ երկիրը իր առաջ կպարզվեր ինչպես խնամքով պահպանված պարտեզ մը, որուն մեջ գուղձ մը հողը, առվակներու եզրին ծաղկած վայրի ծաղիկներն անգամ կարծես հպատակեր էին գեղարվեստական ճաշակ ունեցող կամքի մը։ Բայց ինչ որ գերազանցապես կհրապուրեր Միհրանը, այն էր, որ մարդուս ներկայությունը, մարդուս ձեռքը զգալի էր ամեն մեկ տեղ՝ հողի<noinclude></noinclude> j9nt6vt4ci19ssg5xenoato4vzf4ai6 Էջ:Barpa Khachik.djvu/5 104 45583 396553 109484 2026-09-16T16:20:42Z LetterBot 3069 (via JWB) 396553 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>վրա, ամեն բանի վրա, նույնիսկ փոխված և ճամփուն վրա դրված հին հեռագրասյուներու վրա։ Եվրոպական կուլտուրայի այդ նյութական արտահայտությունները մտավորական և հոգեկան հուզում կպատճառեին երիտասարդին։ Անիկա գիտեր, որ նույնիսկ խճողված կայարաններուն մեջ իսպառ չի կային այն ցնցոտիներով կեղտոտ մարդիկը, որոնք նույնիսկ Պոլսո մեջ ազգաբնակչության մեկ մասը կկազմեին։ Մինչև Լիոն գնացքը հաճախակի կանգ առավ կայարանները: Անընդհատ իրենց ճամփորդության ընկերները կփոխվեին։ Առեր Էին երրորդ կարգի տոմսակ, և իրենց վագոնը կբարձրանային ամեն տեսակի մարդիկ, նույնիսկ գյուղացիներ՝ կողովներով բեռնավորված, բայց այդ բոլոր մարդիկը մաքուր Էին, կոկիկ հագված, նույնիսկ երբ կկրեին կապույտ կտավե բլուզ։ Մարդիկը քաղաքավարի Էին, ձև ունեին և իրենց փափագները և նույնիսկ պահանջները կկատարեին թույլտվություն խնդրելով և, կարծես թե, անընդհատ տեղի տալով ուրիշներու փափագներուն: Լիոնի կայարանեն հետո Միհրանը անմիջապես անդրադարձավ ազգաբնակչության տարբերության՝ բաղդատմամբ հարավի ֆրանսիացիներուն. մարդիկ ավելի զուսպ Էին, նվազ շատախոս, բայց և նվազ սիրալիր, զինված ցուրտ քաղաքավարությամբ: Լիոնեն հետո գնացքը սուրաց ժամերով և ժամերով, և ահա անիկա կանգներ Էր նոր կայարանի մը առաջ։ — Ո՞ւր հասանք, Միհրա՛ն,— ըսավ Բարպան, ծխախոտի տուփը հանելով գրպանեն։ — Դիժոն ենք,— պատասխանեց Միհրանը,— վեց ժամ մնաց Փարիզ հասնելու։ Երբ գնացքը կրկին ճամփա ելավ, դեռ մութ Էր, բայց Միհրանը և Բարպան մնացին նրբանցքին մեջ, անհամբեր սպասելով այգին, որ պիտի լուսավորեր շրջանկարը: Անոնց հետախուզող աչքերուն երբեմն կերևային խուսափող առվակներ, առանձին ծառեր կամ բարձրաբերձ ծառերու շարք մը, որոնք, կարծես թե, վազելով կհսկեին գնացքի ընթացքին։<noinclude></noinclude> nyyajslpxp79az80shfnds6pqnoh872 Էջ:Barpa Khachik.djvu/6 104 45584 396564 109485 2026-09-16T16:21:00Z LetterBot 3069 (via JWB) 396564 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Հետո հորիզոնը դժգունեցավ, և գիշերային խավարին խորությունը մեղմացավ, գորշագույն երկինքը կցնծար իրենց վրա, հետո Բարպան նշմարեց, որ կանձրևե։ Ցուրտի դեռ տարտամ զգայնություն մը սողոսկեց երկուքին ալ երակներուն մեջ և հետզհետե տեղավորվեցավ։ — Անձրև կուգա կոր,— ըսավ Բարպան։ Խոնավ մշուշ մը կաղոտացներ ապակիները և խցիկներու մեջ ճամփորդները, որ հետզհետե կարթննային, կհազային առավել կամ նվազ ուժգնությամբ։ Այգը արդեն բացվեր Էր, երբ գնացքը կանգ առավ Լառոշ կայարանը։ ճամփորդները իջան նախաճաշելու։ Բարպան և Միհրանն ալ իջան և բազմության ետևեն գացին դեպի շարժական բյուֆեն, ուր երկու դեռատի աղջիկներ, թարմ դեմքերով, իրենց հարդարված մազերը ծածկած ճերմակ գլխանոցներով և իրենց սև հագուստին վրա կրելով անբիծ մաքրությամբ ճերմակ կրծկալով գոգնոցներ, անվրեպ արագությամբ կծառայեին հաճախորդներուն, որոնք իրենց վարձքը կդնեին բյուֆեի սեղանին վրա՝ առանց մազաչափ օգտվելու ծառայողներու անուշադրութենեն։ Բարպան հիշեց ֆեսճի Մելքոնին խանութը և այնտեղ եվրոպացիներու կատարած խայտառակ գողությունները և մտածեց. — Ես չէի՞ ըսեր, որ իրենց երկրին մեջ ուրիշ են։ Այնտեղ, այգուն ցուրտ, բայց կազդուրիչ մթնոլորտին մեջ կանգնած, Բարպան և Միհրանը շտապով խմեցին մեյ— մեկ բաժակ տաք կաֆե կաթով և կերան այն համեղ և թարմ կարագի բույրը պահած բրիոշներեն, որուն նման «բան չեմ կերած» հայտարարեց Բարպան։ Հետո հետևելով ուրիշներու օրինակին, անթափանց խավաքարտե բաժակի մը մեջ վերցուցին կաթով կաֆե և բրիոշ մը՝ Վիկտորյային համար։ Անձրևը մեղմորեն կշարունակեր տեղալ և իր անընդհատ միօրինակությամբ խոնավ գորշության մթնոլորտ մը կկազմեր, որուն մեջ, կարծես թե, կհալեին ծառերու, շենքերու, ավաններու շրջագծերը։ Միջանկյալ համեստ կայարաններու առաջ գնացքը առանց կանգնելու կդանդաղեր, և Բար֊<noinclude></noinclude> 1j8rmt993sf2ige8k25b83srsfh1h41 Էջ:Barpa Khachik.djvu/7 104 45585 396575 109486 2026-09-16T16:21:19Z LetterBot 3069 (via JWB) 396575 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>պան ու Միհրանը անհոգ նայվածքով կդիտեին առօրյա կյանքի պատկերներ. պաշտոնյա մը, որ բեռներու դատարկ անիվավոր հենակը կքշեր դեպի բաց դուռ մը, լրագրավաճառի խցիկը, որուն խորշին մեջ կերևային վաճառողուհիի խարտյաշ և գանգուր մազերը և որուն առաջ երկու մարդ ծխելով կխոսակցեին։ Հետո կրկին տափարակ դաշտեր, որոնք մինչև բլուրներու կատարը կտարածվեին՝ քառանկյուն մասերու բաժնված, ոմանք հողագույն, ոմանք դեղին ռեզեդայի գույն, իսկ մնացյալը կանանչի բոլոր երանգներով։ Կրկին գյուղեր՝ ճերմակ, ցրված տուներով և կղմինդրե բարձր տանիքներով, առանձին ճերմակ բնակարաններ՝ կանանչ վանդակներով, որոնց չեչաքարով տանիքը կփայլեր մաղվող անձրևի խոնավութենեն, հետո անտառներ, անտառակներ, ջուրի հոսանքի մը եզրը տարածված գյուղաքաղաքներ, թեթև բարձրություններով կազմված գոգերու մեջ տուներու խումբ մը, և ամեն տեղ ասֆալատած ճանապարհներ նեղ կամ լայն, մաքուր, կարծես ավլված, և որոնք՝ խոնավութենե փայլուն, անվերջ ժապավեններու նման կերկարեին երբեմն երկաթգծին զուգընթաց, երբեմն խաչաձևելով գիծը և երկու կողմերեն գնալով ճյուղավորվելով, բայց ուղիղ կարծես անվերջ, մինչև տեսողության սահմանը: Երբեմն Բարպան կամ Միհրանը կուգային խցիկը, կնստեին Վիկտորյայի կողքին, որ նստարանին անկյունը տեղավորված, իր քովի պատուհանեն կդիտեր անցնող տեսարանները: — Այս անձրևը գեշ եղավ,— ըսավ Վիկտորյան Բարպային, բան մը ըսած ըլլալու համար։ — Զարմանալի Է,— հարեց Բարպան,— ամպ ալ չի կա երկնքին վրա։ Եվ անիկա աչքերը բարձրացուց դեպի երկինքը, որ միապաղաղ գորշությամբ կապարի պես կծանրանար երկրիս վրա։ Բարպայի և Միհրանի կարծիքը այն Էր, որ քանի մոտենային մեծ քաղաքին, Փարիզին, այնքան շրջանկարը պիտի շքեղանար, արտասովոր երևույթ պիտի ստանար, և անոնք զարմացան, երբ ստուգող պաշտոնյան եկավ, իրենց տոմ—<noinclude></noinclude> mkdeeirhzxyg6diptm8c1sd2okm7oha Էջ:Barpa Khachik.djvu/8 104 45586 396586 109487 2026-09-16T16:21:36Z LetterBot 3069 (via JWB) 396586 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>սակները վերցուց և հայտարարեց, որ առավելն կես ժամեն կհասնեին Փարիզ: Նախ անցան շրջակայքի բնակավայրերեն, նոր կառուցված կայարաններ ու առաջքեն, ուր մեծ բազմություններ կսպասեին Փարիզի և շրջակայքի մեջ երթևեկությանը սպասարկող գնացքներու: Հետո տեսան աշակերտներու խումբեր, որոնք պայուսակները իրենց կռնակը դրած կամ թևի տակ, իսկ ամենեն ստահակները ձեռքերնին բռնած, վազվզելով կերթային: Հետո տեսան ճանապարհի վրա աշխատող բանվորներ, որոնց եկավ միացավ խումբ մը, բահերը դրած ուսերու վրա, ինչպես հրացաններ։ Ողորկ, գորշ և խոնավ ճանապարհներու վրա ավտոներու թիվը աճեցավ. տեղ֊տեղ անոնք իրարու ետևե կերթային, կարծես համրիչի ուլունքներ, համաչափ հեռավորություններով: Եվ ահա, հանկարծ, Բարպա Խաչիկը և Միհրանը տեսան, որ գյուղանկարը փոխվեցավ, ինչպես թատրոնի դեկորացիա: Մայրաքաղաքամերձ շքեզություններու փոխարեն, անոնք տեսան քստմնելի թշվառության հայտարար տեսարաններ՝ կիսափուլ տուներ, կարծես դանակով մեջտեղեն կտրված, կներկայացնեին թշվառ ներքնամասեր, կեղտոտ և փեռեկտված պատի թուղթեր, աղտոտութենե սևցած տուներու շրջանակներ, վարագույրներու մնացորդներ՝ առասաններու վրա, հետո անվերջ հյուղակներ, մեծ մասամբ փայտաշեն, թիթեղյա մասերով, խիտ, հաճախ իրարու հենած, կիսափուլ կամ ավերակ տուներ, որոնց անկյունները բնակված Էին, և այդ բոլորին մեջ եռուն և քստմնելի մարդկություն մը, որ վատառողջ փրփուրի պես դուրս կզեղուր այդ որջերեն: Ո՛չ Բարպան և ո՛չ Միհրանը չէին կարող մտածել, որ սա մեծ կեդրոնական քաղաքի մը մեջ խմորվող թշվառության արտազեղումն էր. սա զոնա մըն էր, անտուն անտեր մարդիկներու, մեծ մասամբ օտարականներ ու բնակավայրերը, որոնք Փարիզը՝ լույս֊քաղաքը կշրջապատեին իրենց կեղտով և տգեղությունով, իրենց սպառնական թշվառությունով: Բարպան, Միհրանը և Վիկտորյան Մարսիլիո մեջ առիթ<noinclude></noinclude> nnwvv17avx1f10gsx05hd32buteb5jq Էջ:Barpa Khachik.djvu/9 104 45587 396597 123306 2026-09-16T16:21:55Z LetterBot 3069 (via JWB) 396597 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>չէին ունեցեր տեսնելու թշվառ թաղամասերը և հազիվ թե ընդնշմարեր էին նեղ փողոցներ, որոնց մեջ երբեք արևը չէր մտներ, որոնց երկու կողմերու տուներու տանիքները գրեթե իրար կհպեին, և դեմառդեմ, պատուհանե պատուհան ձգված առասաններու վրա, ինչպես թշվառության դրոշակներ, անվերշ կծածանեին հազիվ լվացված ճերմակեղեններ, ավելի շուտ՝ ցնցոտիներ։ Բարպան և Միհրանը մտան խցիկը և գտան Վիկտորյան նույնպես ապշած։ — Վու՜յ, կարծեցի, որ Պոլիս կմտնենք կոր,— ըսավ անիկա։ Անոնք դեռ իրենց ապշութենեն չէին սթափվեր, երբ գնացքը դուրս եկավ զոնայեն և կանգ առավ: Երեքն ալ դուրս նայեցան պատուհաններեն։ Գնացքը կանգներ էր ուռկանի պես գետնի վրա տարածված երկաթգիծերու ցանցի մը մեջ։ Քիչ հեռու կանգնած էր ուրիշ գնացք մը, առանձին լոկոմոտիվ մը՝ շչալով և շոգի արձակելով, լարախաղացի նման, կանցներ մեկ գիծեն մյուսը, կապույտ բլուզավոր մեքենավարի ղեկավարությամբ, որուն մուրոտ դեմքը պահ մը երևաց կողքի ձուաձև պատուհանեն։ Գնացքին մեջ ճամփորդները կպատրաստվեին, անոնք կհագնեին իրենց վերարկուները, գլուխնին կծածկեին և վերևը դրված ծրարները կիջեցնեին նստաբաններու վրա: Նույնը ըրին և Բարպան, Միհրանը և Վիկտորյան: Բուռն հուզմունքի ալիքներ կբարձրանային անոնց հոգիներու մեջ և կհամրացնեին անոնց շրթները: Անոնք թե՛ տենդագին անհամբերության մեջ էին և թե՛ կցավեին, որ ընդմիշտ պիտի թողուն այդ խցիկը, ուր մեկ գիշերվան մեջ ապրեր էին տարիներու արժողությամբ ժամեր: Դուրսը անծանոթն էր, երկյուղալի գալիքը և տարտամ հույսերը, որոնք կարծես պլպլացող կանթեղի լույսի պես պիտի մարեին իրականության ցուրտ շունչին տակ… Միայն Վիկտորյան էր, որ, թեև հուզված, ուրախությամբ կսպասեր ժամանման:<noinclude></noinclude> n1v2h1ovuo7q59iw1yab150p16ztzmy Էջ:Barpa Khachik.djvu/10 104 45588 396235 123308 2026-09-16T16:12:04Z LetterBot 3069 (via JWB) 396235 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude> ⁂ Քարափին վրա ոչ մեկ դիմավորող չի կար։ Մյուս ճամփորդներու հետևելով, Բարպան, Վիկտորյան և Միհրանը իջան վագոնեն և իրենց բեռներուն առաջ պահ մը սպասեցին։ Բեռնակիրները կանցնեին—կդառնային՝ առանց կանգ առնելու, որովհետև անոնք կշտապեին և չէին սպասեր, որ Միհրանը վերջացնե իր քաղաքավարական մանվածապատ ֆրազները, որով ան կհրավիրեր բեռնակիրները։ Բեռնատար ձեռնասայլերը կսուրային իրարու ետևե, և քշողները ջղագրգռված մարդոց ձայնով անդադար կգոռային՝ «զգո՜ւյշ, զգո՜ւյշ…»։ Վերջապես, երեքն ալ վերցուցին իրենց ունեցածը և հետևեցան ճամփորդներու հոսանքին, կայարանի անորոշ աղմուկը նորեկներուն մտածել տվավ, որ այնտեղ անսովոր բան մը պատահած է։ Իրարու քով զուգահեռաբար կանգնած գնացքները, ոմանք ժամանած, ոմանք մեկնումի վրա, իրենց բոլոր լոկոմոտիվներով կհևային և կխռխռային։ Անոնց ետեվը, երկաթգիծերու ցանցին վրա, առանձին լոկոմոտիվներ երբեմն կսուլեին շնջատ և հևքոտ սուլոցով, կարծես տարօրինակ բան մը ազդարարելով։ Կայարանի ընդարձակ հոլլը, ապակեպատ գմբեթով, ուրկե կմաղվեր գորշ և, կարծես, կեղտոտ լույս մը, լի էր խուռներամ բազմությամբ, և Բարպան սոսկումով կմտածեր, թե քիչ հետո պիտի նետվեին այդ մարդկային ծովի մեջ և, կարծես թե, իրենց հետքը պիտի կորսվեր… Սակայն, քարափի վերջավորության խումբ մը մարդիկ կանգնած էին՝ շարժական փայտորմով մը բաժնված ճամփորդներեն, և վիզերը ձգած կդիտեին անցնողները։ Այդ միջոցին, ահա, Բարպան լսեց Վիկտորյայի ձայնը, որ կճչար. — Յորկի՛, Յորկի՛, յավրո՜ւմ… Մաքուր հագնված երիտասարդ մը անջատվեցավ խումբեն, ընդառաջ եկավ իրենց։ Ան Վասիլն էր և Վասիլը չէր։ Բարպայի աչքերեն արցունք չէր ժայթքած իր մանկության օրերեն ի վեր, բայց<noinclude></noinclude> emcn69wupy0otowt8sx7152sxpp61qn Էջ:Barpa Khachik.djvu/11 104 45600 396245 123314 2026-09-16T16:12:22Z LetterBot 3069 (via JWB) 396245 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>այդ պահուն իր երկար և վերջի տարիներու տանջալի կյանքի ընթացքին կուտակված արցունքները հանկարծ հոսեցան: ՈՒ անցորդները իրենց հապճեպին մեջ տեսան այդ սպիտակահեր մարդը՝ այտերուն վրա երկու խոր ակոսներով, որ ուսերը ցնցելով, հեկեկալով կուլար և առատ արցունքը կթափեր մինչև գետին: Անիկա՝ իր հեծկլտանքներեն խեղդվելով, կըսեր գրեթե աղերսագին. — Յորկի՛, ես ողջ մնացի, վերադարձա, բայց հայրդ մնաց… կորսվեցավ։ Քիչ հետո անոնք նստած Էին Լիոնի կալարանի շենքին դիմացը, անկյունի սրճարանը և կխոսակցեին։ Դուրսը անձրև կտեղար մեղմորեն, և տարօրինակ աղմուկ մը, որը երբեք չէր դադրեր և որը իր հարատևության մեջ տեսակ մը ռիթմ ուներ, խուլ կորոտար: Հակառակ օրցորեկին, սրճարանը ողողված էր էլեկտրական լույսերով, և երբ անոր դռները կբացվեին, դուրսի խոնավությունը և աղմուկը կխուժեին ներս, գրեթե անլսելի դարձնելով իրենց խոսքերը: — Աս միշտ ասա՞նկ է հոստեղ,— հարցուց Բարպան Յորկիին… Յորկին ժպտեցավ և չի պատասխանեց։ — Հակառակի պես այսօր արև ալ չի կա,— մրմնջեց Բարպա Խաչիկը։ — Այս երկրին արևը Էլեկտրականությունն Է, — ըսավ Յորկին: Միհրանը և Վիկտորյան լուռ կհետևեին խոսակցության և առայժմ գոհ Էին, որ Բարպայի տագնապը անցավ, անիկա հանդարտ Էր, բայց շշմած Էր, երբեմն իրեն կթվեր, որ քաղաքին որոտացող աղմուկը իր մեջ ունի անորոշ սպառնալիքներ, և անիկա ուշադիր կդառնար, ինչպես վտանգի ենթարկված մարդը, այդ անհասկնալի և անսահմանելի աղմուկին մեջ որսալու համար որևէ իմաստ ունեցող ձայն, վանկ կամ շեշտ: Յորկին կրնակեր Բրոկա փողոցը, բանվորական տան մը մեջ, ուր սենյակ մը վարձած էր, անիկա հաջողեր էր իր ազ-<noinclude></noinclude> h9l6js9jxb9shzcrvh50wh16kdk11xm Էջ:Barpa Khachik.djvu/12 104 45602 396256 123316 2026-09-16T16:12:39Z LetterBot 3069 (via JWB) 396256 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>գականներուն համար վարձել կահավորված ընդարձակ սենյակ մը նույն տան մեջ, բայց վեցերորդ հարկը… — Հոգ չէ,— ըսին Բարպան, Վիկտորյան և Միհրանը միաձայն։ — Քեզի մոտ կըլլանք, ուրիշ բան չենք ուզեր,— ավելցուց Վիկտորյան։ Յորկին և Միհրանը պահ մը իրարու հետ խոսքի բռնվեցան, և Բարպան իր աչքերը կպտտցներ սրճարանի ընդարձակ սրահին մեջ, որուն հայելապատ որմերը ավելի մեծ ընդարձակության մը տպավորությունը կընեին, անիկա առանց ախորժակի կվերջացներ իր նախաճաշիկը և երբեմն կդիտեր Վիկտորյան, որ հուզմունքի բարձր աստիճանի մեջ, չէր գիտեր լալ, թե խնդալ և արցունքոտ աչքերով, բայց հիացած կդիտեր երկու երիտասարդները, որոնք ֆրանսերեն կխոսեին։ Անիկա կդիտեր նաև, որ Յորկին մարդ եղեր էր, դարձեր էր հասած երիտասարդ, ազատ իր շարժումներուն և խոսքերուն մեջ և որ համարձակությամբ գարսոնին տվեր էր իր պատվերները և այժմ կվճարեր, գրեթե առանց խոսակցությունը դադրեցնելու։ Թե՛ Բարպան և թե՛ Վիկտորյան կզգային, որ Յորկին թոթափեր էր բոլորովին օտարականի երևույթը և հոգեբանությունը, անիկա դարձեր էր մեծ ոստանին քաղաքացին, և այդ տպավորությունը վստահություն կներշնչեր երկուքին ալ։ Յորկին կդառնար իրենց պաշտպանը, և արդեն իրենց բոլոր էությունովը կապավինեին անոր: Երբ քիչ հետո տաքսին իրենց կտաներ Փարիզի փողոցներեն, երեքն ալ անհագ աչքերով կդիտեին քաղաքի զանազան երևույթները և կկրեին հակասական տպավորություններ։ Վեցհարկանի բարձրաբերձ տուները, մեծ հյուրանոցներու և զանազան հիմնարկներու մոնումենտալ կերպարանքը, մյուս կողմանե՝ Բուլվար դը լոպիտալի վրա բացօդյա շուկան, իրարու քով երկար սեղաններու վրա դիզված զանազան ապրանքները՝ բանջարեղեններ, մրգեր, միս, պանիր և այլն, որոնց ետև կանգնած էին կին վաճառողներ, կարճ բրդյա պելերիններով, կարմիր, այրած դեմքերով և մարմնեղ, բայց ամենքն ալ քորսեի մեջ սեղմված իրաններով… Հետո գնողներու բազմությունը՝ մեծ մասով կիներ, ոմանք<noinclude></noinclude> 37hcy25msb7f54nz7rburfxq7cqwvpl Էջ:Barpa Khachik.djvu/13 104 45605 396267 123317 2026-09-16T16:12:57Z LetterBot 3069 (via JWB) 396267 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>գլխարկով, ոմանք բաց-գլուխ, արդեն բեռնավորված ֆիլեներով և զամբյուղներով։ Տաքսին հաճախ կանգ կառներ, սպասելով քաղաքապահ ոստիկանի նշանին՝ կրկին ճամփա ելլելու համար։ Անցան կամուրջե մը և երկու կողմերեն դիտեցին Սենայի պղտոր ջուրերը, որոնք՝ մերկ քարափներու մեջ սեղմված, կերթային կորսվելու զիգզագներով։ Բուլվար Մարսելեն անցած ատեն Բարպան մտածեց, որ կանցնեին քաղաքի ամենեն շքեղ պողոտայեն։ Երկու կողմերու վեցհարկանի տուները, որոնք գորշացած էին անձրևեն, իրենց ներքնահարկերուն վրա ունեին անընդհատ խանութներ, որոնք կծախեին ամեն կարգի ապրանքներ… հետո վերջապես մտան Գոբըլենի ավընյուն, ուր նույնպես բացօդյա շուկա մը կար, և մտան Կլոտ Բեռնար փողոցը և, վերջապես, Բրոկա փողոցը։ Իրենց հատկացված սենյակի բանալին դռնապանուհիին մոտ էր, որ անհետացեր էր այդ միջոցին։ Յորկին առաջնորդեց իր ազգականները իր սենյակը, ուր դրին իրենց բեռները. պարապ սենյակ՝ հազիվ կահավորված անհրաժեշտ իրերով. սեղանը, շըմինեն և նույնիսկ անկողինը խճողված դիրքերով և թերթերով։ Անիկա տեղավորեց իրերը և միջոց մը կփնտրեր իր մեկ աթոռով գոնե Բարպան և Վիկտորյան նստեցնելու հարցը լուծելու, երբ մատի թեթև հարվածներ զարկին դռանը։ Յորկին, դուռը կիսաբաց, սկսավ խոսիլ կնոջ մը հետ։ — Հիվանդ չեմ, մադամ Լեն,— կըսեր ան,— ազգականներս եկեր են Պոլսեն, այսօրվան համար արձակուրդ վերցուցի… — Եկե՛ք ինձ մոտ,— ըսավ կինը։ — Ո՛չ, այսօր անհարմար է, նախ տեղավորեմ ճամփորդներս, դռնապանուհին իր լոժը չէր, բանալին իր մոտ է։ — Անհրաժեշտ է, ուրեմն, ինձ մոտ գալ, բերեք և ձեր ազգականները… — Լա՛վ, պահ մը հետո։ Յորկին, դուռը փակելե հետո, ըսավ Բարպային և Վիկտորյային ուղղվելով.<noinclude></noinclude> dvkik0jph6s72ark1ny403vlk8hh9yb Էջ:Barpa Khachik.djvu/14 104 45606 396278 123318 2026-09-16T16:13:14Z LetterBot 3069 (via JWB) 396278 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Իմ հարևանուհիս է, ձեզ կհրավիրե իր սենյակը… Բայց այդ միջոցին դռնապանուհին իր տասնամյա տղուն հետ, որ կեսօրի դպրոցական արձակուրդին համար տուն վերադարձեր էր, ղրկեց Բարպայի սենյակի բանալին։ Սենյակը կգտնվեր Յորկիի հարկին վրա, նրբանցքին անկյունը։ Անիկա իրավամբ բավական ընդարձակ էր և որուն լայն պատուհանը կբացվեր բակին վրա։ Բայց վեցերորդի այդ բարձրությանը, բակը, որ հորի պես կխորանար, եթե մեկը վար նայեր, կմթնացներ մինչև չորրորդ հարկի սեն¬ յակները, անզոր էր իր մգլոտ և մռայլ մթնոլորտը հասցնելու։ Բակեն անդին կտարածվեր հին Փարիզի մեկ անկյունը, որուն անհրապույր և տգեղ տուները չորս կամ առավելն հինգ հարկանի էին։ Բարպան և Վիկտորյան անմիջապես գացին այդ անվարագույր պատուհանին առաջ, բացին և անդրադարձան, որ երկաթյա կարճ վանդակին հենարանը ծածկված է մուրոտ փոշիով, և տեսան իրենց առաջք պարզված՝ չեչաքարով ծածկված գորշ տանիքներու հաջորդությունը, որոնցմե կբարձրանային աղյուսագույն ծխնելույզներ, ոմանք ուղիղ, ոմանք կեռ բերանով, ոմանք սրինգի նման բարակ և ոմանք լայնաբերան։ Ծխնելույզներեն ոմանք կարձակեին ծուխի վտիտ սյուներ, որոնք քիչ մը բարձրանալե հետո, կպաղեին անձրևոտ մթնոլորտին մեջ և ծածանվելով կխառնվեին իրարու։ Ավելի հեռուն ֆաբրիկայի մը աղյուսագույն ծխնելույզը կբարձրանար, ստորոտը լայն, հետզհետե ավելի նեղ, և որուն սև բերանը փիղի պատիճի նման դուրս թափված շրթունք ուներ։ Բարպան զարմացած կդիտեր այդ անօրինակ մինարեն, երբ անիկա իր սև ծուխը թքավ դեպի գորշ երկինքը, նախ՝ ընդհատումներով, հետո՝ աննդհատ ժայթքով։ Ածուխի պես սև ծուխի քուլաները կհետևեին իրարու, կարծես իրար հրելով և ծխնելույզի կատարին կազմելով սև ամպերու ծվեններ, որոնք կտարածվեին հետզհետե՝ առանց բարձրանալու։ Քիչ հետո անձրևին հետ, մթնոլորտին մեջ առկախ, ծանր֊ծանր կիջնային պարարտ մուրի փաթիլներ, ինչպես սև ձյուն, և իրենց իջած տեղերը կտարածվեին և կխառնվեին անդադար իջնող անձրևի խոնավության։<noinclude></noinclude> 7703j06fwiqvgracwmrko7iqcgmg1ib Էջ:Barpa Khachik.djvu/15 104 45610 396289 123320 2026-09-16T16:13:32Z LetterBot 3069 (via JWB) 396289 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Այդ միջոցին, որ Յորկին վերջին ծրարը կփոխադրեր, տեսնելով բաց պատուհանը՝ գոչեց. — Բարպա՛, պատուհանը գոցե, սենյակը մուրով կլեցվի: Բարպան ետ քաշվեցավ և փակեց պատուհանը, մինչ Վիկտորյան, որ բերված ծրարները կտեղավորեր, գոչեց տեսակ մը կշտամբանքով. — Ես ալ կըսեմ, թե այս մունդարությունը ուրտեղեն կուգա… Բայց Բարպան փակ պատուհանին ետևեն դեռ կդիտեր ծխնելույզը և տեսավ, որ անոր սև ծուխի գույնով քուլաներուն հաջորդեց, դեղնավուն և վատառողջ գույնով դեղին ծուխ մը, որ կարծես կթունավորեր խոնավ մթնոլորտը և հակառակ փակ պատուհանին, անիկա զգաց ծծմբային գարշահոտության խառնված դեռ ուրիշ քիմիական նյութերու հոտ մը։ Բարպան ետև դարձավ և հարցական նայեցավ Յորկիին: — Է՜, Բարպա,— ըսավ Յորկին ուրախ և աշխույժ շեշտով,— Գոբըլենի թաղը, իհարկե, Շան զէլիզեն չէ… ասոր՝ աս տեղին Փարիզ կըսեն… բանվորական թաղերու մեջ ենք… Օրը անցավ աննկատելի։ Տղամարդիկ գացին բեռները վերցնելու կայարանեն, հետո փոխադրեցին ձեռնասայլով. Յորկին վարձեր էր այդ փոխադրության սայլը կայարանի մոտ գտնվող ածխավաճառի մը կրպակեն, որ միևնույն ատեն մանր փոխադրությանը գործերով կզբաղեր։ Խնայողության համար, սայլը քշող չէին վերցուցեր, և անոնք կրկին անցան տաքսիով անցած իրենց ճամփաներեն, փոխնիփոխ քշելով ձեռնասայլը։ Յորկին վարժ էր այդ գործին մեջ, իսկ Միհրանը և Բարպան կսայթաքեին, մեծ ուժ գործադրության կդնեին և երբեմն անճարակ շարժումով սայլը կթեքեին մեկ կամ մյուս կողմը։ Գործը կդժվարանար, երբ հարկ կըլլար անցնիլ փողոցի լայնքով, այն ատեն Յորկին ձեռք կառներ սայլին ղեկավարությունը, տաքսիներու շոֆերները կհայհոյեին, սերժաններ կմիջամտեին, և մայթերու վրայեն անցորդները սուր հեգնանքներ կուղղեին իրենց։ Բարպան ակամա կխոժոռեր, Միհրանը արյուն-քրտինք կթափեր, իսկ<noinclude></noinclude> dhz3uidwmqnzmsv79o394e6im5cb5yn Էջ:Barpa Khachik.djvu/16 104 45612 396300 123321 2026-09-16T16:13:50Z LetterBot 3069 (via JWB) 396300 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Յորկին, կարծես թե երեխայական խաղի մեջ էր, կզվարճանար։ Երբ հասան Բրոկա փողոցը, Բարպան ներկայացավ դռնապանուհիին, որ պեխավոր, հասակը առած, գեր կին մըն Էր և որ կարծես կասկածով նայեցավ ալեհեր օտարականին վրա։ Եվ իրավամբ, Բարպան, իր դեռ առույգ երևույթով, բայց ծերության հայտարար նշաններով, դռնապանուհիին թվեցավ, իր կարդացած վեպերու հերոսներուն նման, տեսակ մը ծպտված ավազակ, անհասկնալի և խորհրդավոր մարդ։ — Գրավ կդնեմ, որ թիապարտութենե վերադարձած մարդ Է,— ըսավ անիկա բակին մեկ մութ որջին մեջ տեղավորված լվացարարուհիին, որ իր խորշեն դուրս Էր եկեր՝ դիտելու համար նորեկները։ Ավելի ուշ այդ բանվորական տան երկու պահապան կիները բոլորովին հաստատվեցան այն կարծիքին մեջ, որ «այդ մարդիկը» կասկածելի Էին։ Կասկածելի Էր անոնց քաղաքավարությունը, որ չէր համեմատեր անոնց նյութական վիճակին, կասկածելի էր տղամարդոց՝ Բարպայի և Միհրանի, երբեք հարբած չլինելը, կասկածելի էր Վիկտորյայի վայելուչ, քիչ մը հնամենի արդուզարդը, բայց, մանավանդ, վերապահությունը, և կասկածելի էր Միհրանի մաքուր գրական ֆրանսերենը… և, վերջապես, այն հանգամանքը, որ իրենց երկիրը թողեր և եկեր էին Ֆրանսիա… — Կարգին մարդը ինչո՞ւ իր երկիրը պիտի թողու, հայրենազուրկ դառնա…— կըսեր տիկին Մորենը, պեխավոր դռնապանուհին։ — Ես միշտ այդ ըսած եմ,— կպնդեր տիկին Լամբերը, լվացարարուհին, որուն կավի պես ճերմակ լայն դեմքը ծածկված էր խորշոմներով, ինչպես կաթնապուրի երես։— Կյանքի մեջ կա բարձրանալ և իյնալ, բայց լավ մարդը իր տեղը կմնա…— ըսավ ան,— ես նույնիսկ չուզեցի իմ թաղը փոխել, երբ դիրքս կորսնցուցի։ Այդ «դիրքը», որուն հաճախ կակնարկեր տիկին Լամբերը, այն էր, որ եղեր էր փողոցի աղիճ Սեն-Միշելի թաղին մեջ, հետո, քսան տարի եղեր էր ճարտարապետի մը սիրու—<noinclude></noinclude> exaeku5apffw7nu1h6wtw1ub4aj4lz0 Էջ:Barpa Khachik.djvu/17 104 45613 396311 109528 2026-09-16T16:14:08Z LetterBot 3069 (via JWB) 396311 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>հին և որուն մահեն հետո ճարտարապետի գավառացի ժառանգորդները եկեր և զինքը տունեն դուրս նետեր էին, ինչպես ծերացած կատու, «կռնակի շապիկովը»։ Երբ իր բանվոր հաճախորդներեն, որոնց կատեր և կարհամարհեր իր բոլոր հոգվովը, տիկին Լամբերը գանձում մը կըներ, կերթար Գեյ-Լյուսակ փողոցի նպարեղենի մեծ վաճառատունը, ան կգներ փոքրիկ սրվակներու մեջ զանազան գույնի խմիչքներ, որոնք նմույշ պիտակը կկրեին և, իբր թե, ավելի աժան կծախվեին, տիկին Լամբերը կմտներ դռնապանուհիի որջին կիսաստվերին մեջ, ուր մգլոտ իրերու հոտը կխառնվեր անորակելի ռագուներու ծթրած հոտին։ Տիկին Մորենը այդ կերակուրները կպատրաստեր ճարպի մեջ ալյուրը կարմրցնելով և մսավաճառներու միսի մնացորդներով, որոնք ընդհանրապես Գեյ—Լյուսակ փողոցի բուրժուա հաճախորդներու կատուներուն հատկացված էին։ Բայց այդ հոտերը կարծես կկազմեին կյանքի հոսանքեն դուրս նետված այդ կիներուն սնուցող մթնոլորտը, անոնց վատառողջ և փլչող գիրության պատճառը։ Այդ մթնոլորտին մեջ տիկին Մորենի մոմլաթով ծածկված սեղանին վրա, որուն սկզբնական ծաղիկները գույն և ձև կորսն ցուցած էին և որը՝ ճարպի խավով մը տոգորված, կարծես թե մատներու հպումին տակ կակուղ էր և լպրծուն, երկու կիները՝ աչքերնին կիսախուփ, կծծեին այդ խմիչքները և կբամբասեին տանը վարձակալները։ Անոնք հաճախ իրականը կխառնեին երևակայականին, որը կբորբոքեին իրենց կարդացած արկածային վեպերով և «Պըտի ժուռնալի» և «Պըտի փարիզիենի» մեջ մանրամասն նկարագրված ոճիրներու և ոճրագործներու նկարագրություններով։ Տիկին Մորենը կատեր բանվորները, որովհետև իր երիտասարդական օրերուն ծառայեր էր իբրև աղախին կալվածատեր բուրժուաներու և որդեգրեր էր անոնց արհամարհանքը այդ սեփականազուրկ մարդոց նկատմամբ. իսկ լվացարարուհին, թեև «այդ ծեր ստահակը» կըսեր, երբ կանդրադառնար իր ճարտարապետին և կատաղությամբ կբողոքեր, որ ան իր գեղեցկությունը վայելելե հետո ոչ մեկ բան չէր ապահոված իր ձեր օրերուն համար, որդեգրեր էր և անխախտ կպահեր այն<noinclude></noinclude> 8bwk7mjz2mup9gpf1a1yzhz8o9a5fhh Էջ:Barpa Khachik.djvu/18 104 45614 396322 109532 2026-09-16T16:14:26Z LetterBot 3069 (via JWB) 396322 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ատելությունը, որ ճարտարապետը միշտ ունեցեր էր շինարարության աշխատավորներուն նկատմամբ։ Տիկին Լամբերի նախկին սիրահարը «այդ կեղտոտ ցեղը» կկոչեր շինարարության բանվորությանը, որուն հեղափոխական տրամադրությունները միշտ անախորժություններ պատճառեր էին իրեն: Տիկին Մորենի այդ խուցին մեջ էր նաև, որ երկու կիները կընդունեին ոստիկանական գաղտնի ագենտները, որոնք կներկայանային ուրիշներու աչքին որպես նպարեղենի, ձեթի և օճառի, խահվեի միջնորդներ և այդ հանգամանքով, եթե հարկ ըլլար, կմտնեին բանվորներու սենյակները. որովհետև բանվորի կիները կամ բանվորուհիները շան պես չէին վռնդեր, ինչպես այդ կընեին բուրժուայի կիները, կամ դուռը երեսին չէին գոցեր այն մարդուն, որ կկարծեին, թե կուզե հաճախորդ գտնել միջնորդչեքով իր ապրուստը ճարելու համար։ Նույնիսկ եթե որևէ հարկեցուցիչ պատճառով մերժեին միջնորդին ներկայացուցած ապրանքը, սիրով կխոսակցեին և երբեմն նույնիսկ իրենք կհրավիրեին «միջնորդը» պահ մը մտնել ներս, հանգստանալ, որու միջոցին իրենց մերժումը մեղմացնելու համար կուտային ուրիշ հաճախորդներու հասցեներ և անուններ, որոնց գնողական կարողությունը բաղդատաբար բարձր կհամարեին։ Այդ գաղտնի ոստիկանները կաշխուժանային գործադուլներու և բանվորական զանազան ցույցերու առթիվ, ինչպես նաև երբ նորեկներ, մանավանդ օտարականներ, բնակություն հաստատեին այդ տուներուն մեջ։ — Չեմ հավնիր կոր այդ մարդոց,— ըսեր էր տիկին Մորենը գաղտնի ոստիկանին, երբ եկեր էր տեղեկություններ առնելու Բարպայի, բայց մանավանդ Միհրանի մասին։ — Իմ կարծիքով, ծերունին նվաղ կասկածելի թիվ չէ,— ըսեր էր դռնապանուհին՝ Բարպային ակնարկելով։ Բայց թե ինչի՞ վրա հիմնված էին այդ կասկածները, տիկին Մորենը չէր կարողացեր մանրամասնել։ — Ուրեմն՝ շուտով, ցտեսություն,— ըսեր էր ոստիկանը,— և լավ հսկեցե՛ք։ — Օ՜հ, այդ մասին վստահ եղեք,— պատասխաներ էր<noinclude></noinclude> 0jtfspicubmegw0rcs2xx4cu06qwocw Էջ:Barpa Khachik.djvu/19 104 45615 396333 123323 2026-09-16T16:14:45Z LetterBot 3069 (via JWB) 396333 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>տիկին Մորենը,— ինչ որ ալ ըլլա, ես մեջտեղ կհանեմ, ինչ որ թաքնված ունին իրենց մարմնին մեջ։ Երբ տունին մոտեցեր էին, Յորկին՝ սալլը քշելով, Բարպային բացատրեր էր իր դռնապանուհուն հետ Լավ հարաբերության մեջ ըլլալու անհրաժեշտությունը և ծիծաղելով պատվերներ էր տվեր անոր. — Այստեղ, Բարպա՛, դռնապանուհին կարևոր անձնավորություն է, նա տանտիրոջ ծառան չէ, այլ փոխանորդը, եթե ճիշտը կուզես, սեփականատերին պահապան շունը… Այս երկրին մեջ անոթի մնաս, մերկ պտտիս, հոգ չէ, բայց պետք է, որ սենյակիդ վարձքը վճարես օրին և ժամին։ Վա՜յ քեզի, եթե ստիպվիս դռնապանուհիին հայտնել, որ վարձքիդ փողը չունիս և քանի մը օր ետքը պիտի վճարես… այն ատեն կդառնաս անպարկեշտ մարդ, կասկածելի… Հետո,— ավելցուց Յորկին, զվարճանալով Բարպայի և Միհրանի զարմացումեն,— պետք է քաղաքավարությամբ վարվիս հետը, այսինքն՝ իր հասկցած քաղաքավարությամբ… օրվան մեջ տասը անգամ ալ, որ հանդիպիս, պետք է ըսես. «Բոնժուր մադամ Մորեն», սանկ ձայնիդ տալով մտերմության շեշտ մը, իսկ եթե օդին վրա խորհրդածություններ ընես, ինչպես՝ «այսօր օդը լավ չէ» կամ «ինչ վատ եղանակ է» կամ նման անմիտ խոսք, քեզմե աղեկ մարդ չի կա, այդ մարզիկը քու բնական վերապահությունդ կհամարեն գոռոզություն և այդ չեն ներեր քեզի, եթե հարուստ չես։ Կպատահի, որ եթե ինքը լավ տրամադրված է և ինքը խոսի օդին վրա՝ «այսօր գեղեցիկ է», և դուն նույնիսկ ցուրտեն փատնաս, խերդ անիծված ըլլա, պետք է ըսես՝ «օ՜հ, այո՛, այսօր օդը գեղեցիկ է», կամ եթե ըսե՝ «տաք չէ այսօր», և դուն ալ ըսենք թե քրտինքով ողողված ես, պետք է ըսես՝ «օ՜հ, այո՛, մադամ Մորեն, այսօր տաք չէ…: Ասոնք, Բարպա՛, «օդը ծանր է» մը ունին, երբեք չի հակառակիս… Հազիվ թե գարնան արևը, կարծես վախվխելով, քանի մը ճառագայթ կարձակե, սիրտդ կբացվի, կուրախանաս, դուրս նետվիլ կուզես, դռնապանուհին կըսե՝ «ինչպես ծանր է այսօր», «այո՛, ծանր է» պիտի ըսես, նույնիսկ նեղվելու ձև առնես, այն ատեն աղեկ մարդ կըլլաս:<noinclude></noinclude> m0ihg1yfj2caxpeaqs5q7zgwnplti1h Էջ:Barpa Khachik.djvu/20 104 45616 396346 109534 2026-09-16T16:15:04Z LetterBot 3069 (via JWB) 396346 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Այսպես խրատված, Բարպան ներկայացավ տիկին Մորենին, որ կեղծավորությամբ ժպտեցավ, սենյակի վարձքի միջնորդչեքը գրպանեց և իր խուցի սեմին վրա կանգնած մնաց՝ հետազոտելու համար օտարականներու գույքերը, այն միջոցին, որ Բարպան, Միհրանը և Յորկին կփոխադրեին ձեռնասայլին բեռները վեցերորդ հարկը: Բարպան անգամ մը բեռնավորված բարձրանալեն հետո վեցերորդ հարկը, երիտասարդներու պնդումով, մնաց սենյակը, որը Վիկտորյան կարծես հրաշքով այլափոխեր էր: Գետինը, որ ծածկված էր վեցանկյուն կարմիր աղյուսներով, լվացեր և փայլեցուցեր էր, պատուհաններուն դրեր էր ձյու նաթույր ճերմակ վարագույրներ, սեղանը բերեր էր սենյակին մեջտեղը, ծածկեր էր բաց֊կապույտ ծածկոցով և բաժակի մը մեջ դրեր էր կարմիր վարդի փունջ մը: — Այս ծաղիկները որտեղե՞ն գտար,— հարցուց Բարպան: — Մադամ Լենը բերավ,— ըսավ Վիկտորյան, կարծես խոսելով հին բարեկամուհիի մը մասին: Սենյակը մաքրելու համար, երբ Վիկտորյան ջուրի տեղը փնտրեր էր, նրբանցքին մեջ հանդիպեր էր մադամ Լենին և անկե հետո, ամեն անգամ, որ սենյակեն դուրս եկեր էր, հանդիպեր էր ֆրանսուհիին, որը մեծ սիրալիրությամբ և ջերմությամբ կուզեր աջակցիլ Վիկտորյային. անիկա սենյակեն բերեր էր առասան, մուրճ և գամ՝ վարագույրները գամելու համար և կարմիր ջնարակ՝ գետինը փայլեցնելու համար: Տասն անգամ իջնելով վեցերորդ հարկը, տիկին Լենը պատրաստեր Էր կաթով սուրճ, առեր Էր թարմ մահիկներ, և որովհետև Վիկտորյան մերժեր Էր գործը թողուլ և մադամ Լենի հրավերով անոր սենյակը երթալ, ֆրանսուհին այդ բոլորը բերեր Էր Վիկտորյային մոտ և ստիպեր Էր, որ պահ մը նստի և նախաճաշե: Հետո օգներ Էր Վիկտորյային՝ «կորսված ժամանակը վաստակելու համար», և Վիկտորյան ապշությամբ տեսեր Էր, որ այդ նիհար և դժգույն կինը երկաթյա բազուկներ ունի և մեծ ճարտարություն՝ արագ և մաքուր գործ տեսնելու: Երբ Յորկին և Միհրանը բեռները փոխադրեցին, միասին<noinclude></noinclude> 9rekbvklrko1za86ajma6vui4x13jn4 Էջ:Barpa Khachik.djvu/21 104 45617 396358 123324 2026-09-16T16:15:22Z LetterBot 3069 (via JWB) 396358 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կրկին իջան՝ սայլը տանելու տիրոջը։ Անոնք խոստացան մետրոյով շուտով վերադառնալ և միասին երթալ ճաշելու։ Այդ միջոցին Վիկտորյան՝ առանց շունչ առնելու, արկղները պարպեց, անոնցմով բազմոց մը շինեց սենյակին անկյունը, ծածկեց մաշած, բայց մաքուր շերտավոր կտավով, բարձերը դրավ և հրավիրեց Բարպան նստիլ անկյունը: — Է՛հ, Բարպա՛,— ըսավ ան,— տետերկին մի կենար, նստե անկյունը, հիմա քեզի մեր գիտցածին պես խահվե մըն ալ կեփեմ։ Վիկտորյան ալկոհոլի ամանին վրա դրավ ճեզվեով ջուրը և ազատ մնացած արկղով սեղանիկ մը կազմեց, որ դրավ բազմոցին քովը, Բարպային առաջ։ Բարպան վերարկուն, հետո կոշիկները հանեց և գուլպաներով ելավ նստեցավ բազմոցին անկյունը։ Անոր սիրտը լեցուն Էր շփոթությամբ և անձկությամբ: Իր երևակայած, իր պատկերացուցած Փարիզը չէր գտեր ան։ Կարծես թե սոսկալի արկածներու հետևանքով ինկեր էր անծանոթ և անհրապույր ափի մը վրա և շրջապատված էր խորհրդավոր սպառնալիքներով… Բայց անիկա գտեր էր իր Յորկին և Յորկիով գտեր էր նաև Վասիլը… ու այդ մտածումը հուզմունք և խանդաղատանք կպատճառեր իրեն: Յորկին ոչ միայն ֆիզիկապես կնմաներ հորը, ոչ միայն անոր ձայնին մեջ կգտներ Վասիլի ձայնին շեշտերը, այլև, կարծես, միջահասակ, թիկնեղ, սևաչվի այդ երիտասարդը մարմնացումն էր Վասիլի ամենաբարձր գաղափարներուն և ամենաազնիվ ձգտումներուն։ Վիկտորյան ափսեի մը վրա երկու սուրճի բաժակները դրած բերավ Բարպային։ — Ես խմած եմ, բայց քեզի հետ խահվե մը կխմեմ,— ըսավ ան։ Բարպան՝ լուռ և մտախոհ, վերցուց իր բաժակը։ — է՛հ, վերջապես քու մուրազիդ հասար, Բարպա, Ֆրանսայի հողին վրա ենք,— ըսավ Վիկտորյան բարյացակամությամբ։ Բարպայի մեկ հոնքը բարձրացավ ճակատին վրա. անիկա սուրճի բաժակը դրավ ափսեին մեջ, սեղանին վրա և<noinclude></noinclude> iesnqrrmc71624kcvq688mfc828szvl Էջ:Barpa Khachik.djvu/22 104 45618 396369 123325 2026-09-16T16:15:40Z LetterBot 3069 (via JWB) 396369 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>գրպանեն հանեց ծխախոտի տուփը` սիգարեթ մը ոլորելու համար։ Պատուհանի ծերպերեն ծծումբի հոտը, քիմիական ուրիշ թունավոր հոտերու հետ, կսպրդեր սենյակին մեջ, և հեռուեն կլսվեր քաղաքի խուլ աղմուկը, ինչպես ալեկոծված ծովու կշռավոր որոտումը։ Բարպան ավելի խոհուն դարձավ, խոր հառաչեք և սիգարեթը վառեց առանց պատասխանելու և կրկին ձեռք առավ կիսատ մնացած սուրճը: ⁂ Ժամը մոտ երկուքն Էր, երթ Յորկին և Միհրանը տուն վերադարձան։ Անոնք երկուքն ալ բարձր տրամադրության մեջ Էին. Միհրանը խոսեր և տեղեկություններ տվեր Էր Պոլսո ընկերներու, մասնավորաբար Ռեմզիի մասին։ Միհրանը բացատրեր Էր, թե ինչ ծանր զոհողություններու գնով թուրք ընկերները կաշխատեին այնտեղ։ Խոսեր Էր նաև թրքուհի֊ ներու մասնակցության և գլխավորաբար Սաֆիեի մասին, հազիվ թաքնված հուզումով, որու նկատմամբ Յորկին զգացեր Էր, որ Միհրանը անտարբեր չէ։ Հետո Յորկին խոսեր էր փարիզյան շրջանի կոմունիստական կուսակցության գործու¬ նեության մասին։ Ըսեր էր, թե ինքը երբեք չի հրաժարած արձանագործ դառնալու իր երազեն, թե ուսանող ընկերոջ մը աշխատանոցին մեջ կերթար և կաշխատեր, երբ հնարավոր կըլլար, բայց անհրաժեշտութենե մղված մտեր էր որպես սևագործ բանվոր Ռընոյի ֆաբրիկան և հետո մասնագիտացեր էր։ Այժմ կաշխատեր կաուչուկի բաժնին մեջ։ — Գործը շատ ծանր է, եթե դուն ինձ տեսնես աշխատանքն դուրս եկած պահուս, ինձ չես ճանչնար, բայց դժգոհ չեմ… Յորկին բացատրեր էր Միհրանին, որ բազուկի աշխատավորները բաժանված են մտքի աշխատավորներեն, նույնիսկ երբ նույն գաղափարները ունին, նույն նպատակներուն կձգտին։<noinclude></noinclude> 6eqcun1bh64o787nl7ylvc5efv33kz4 Էջ:Barpa Khachik.djvu/23 104 45619 396380 123326 2026-09-16T16:15:59Z LetterBot 3069 (via JWB) 396380 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Իրար չեն ճանչնար, բառին իսկական առումով, իրար հետ կողք-կողքի չեն պայքարիր և վտանգներու մեջ… սա լավ չէ… ես ունիմ արտիստ ընկերներ, նկարիչներ, արձանագործներ, որոնք տոգորված են հեղափոխական գաղափարներով, որոնք անհաշտելի ատելություն ունին կապիտալիստական հասարակարգի դեմ, որոնք շատ ճիշտ կըմբռնեն իմպերիալիստական պատերազմի բուն պատասխանատուները, բայց կապ չունին իրենց երկրի պրոլետարիատի հետ, որ գործնականապես կպայքարի այդ նույն ոճրագործներու և ամեն տեսակի շահագործողներու դեմ… Կապ չունին… հետապնդելով նույն նպատակները, չեն կարողանար միացնել իրենց ուժերը… Միհրանը ի փոխարեն հիշեցուց և նկարագրեց, թե ինչպես Թուրքիայի մեջ բժիշկներ, ուսուցիչներ, փաստաբաններ, արտիստներ, գրողներ կաշխատեին բեռնակիրներու, բանվորներու, գյուղացիներու հետ։ -Այդ ես գիտեմ և պատմեր եմ իմ ընկերներուս,— ըսավ Յորկին,— ատիկա թերևս հետևանք է այն բանին, որ կոմունիստական գործունեությունը վերին աստիճանի գաղտնի է այնտեղ… Բայց այստեղ ալ այդ միացումը սկսած է կատարվիլ։ Ահա թե ինչու,— ավելցուց Յորկին,— ես դժգոհ չեմ, որ իմ կյանքի հատուկ պայմանները ինձ կհարկադրեն աշխատիլ արդյունաբերական շատ կարևոր կեդրոնի մը մեջ, ուր ոչ միայն մոտեն կծանոթանամ բանվորական կյանքին, սերտ կերպով շաղախված եմ աշխատավորության հետ, այլև, իբրև արտիստ, ես այնտեղ կստանամ այնպիսի ներշնչումներ, կտոգորվիմ այնպիսի զգացողություններով, որոնք անհնարին էր ստանալ, երբ ես, լավագույն դեպքին, ուշադիր դիտողի և հանդիսատեսի դերի մեջ մնայի։ Այն ատեն Միհրանը ամչնալով և կարմրելով հայտնեց, թե ինքն ալ գրական փորձեր կատարած է և թե կուզե նվիրվիլ գրականության, բայց այդ մասին, բացի Ռեմզիեն, ոչ ոքի չէր խոսած, նույնիսկ Բարպային և Վիկտորյային։ Յորկին համակրանքով ժպտեցավ Միհրանին, հետո ըսավ.<noinclude></noinclude> c00pm0d6o8kf14gnq1vufaic108iyqp Էջ:Barpa Khachik.djvu/24 104 45620 396391 123327 2026-09-16T16:16:16Z LetterBot 3069 (via JWB) 396391 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Երևակայե, ես միշտ մտածեր եմ, որ դուն այդ ճամփով պիտի երթաս: Պահ մը լռութենեն հետո Յորկին ավելցուց. ֊ Այդ լավ Է, շատ լավ Է, բայց պետք Է դուն ալ ընես ինձ նման, մտնես գործի որևէ բնագավառի մեջ՝ մոտեն ծանոթանալու համար աշխատավորական մասսաներուն… — Այդպես ալ կընեմ,— ըսավ Միհրանը։ Եվ տարօրինակ խանդավառություն մը բոցավառվեցավ իր մեջ։ — Քեզի համար կգտնենք հարմար գործ մը,— ըսավ Յորկին,— քու ֆիզիկական կազմվածքդ թույլ չի տար ինձ նման աշխատելու: Միհրանը բողոքեց. — Ինչո՞ւ ո՛չ։ Մի՞թե բոլոր բանվորները ֆիզիկապես ամուր և առողջ են… — Միհրան,— ըսավ Յորկին լուրջ շեշտով,— այս դեմոկրատական երկրին մեջ, ուր միշտ հավասարության մասին կխոսին, շահագործողները նույնիսկ կճգնին առանձնահատուկ պայմաններ ստեղծել տեղացի և օտար բանվորներու մեջ։ Օտարականը այս պահուս օգտակար է… ֆրանսական արդյունաբերությունը մեծ թռիչք ստացեր է… աշխատող բազուկներու պահանջը անսպառ է, անսպառ էր, մանավանդ, իմ եկած ատենս, արդեն սկսեր են դժվարություններ հարուցել նորեկներու համար, բայց դեռ ոչինչ, պայմանով որ, սակայն, օտարականը իրենց տա իր կենսական ուժերը, իր քրտինքը և արյունը՝ առանց խնայելու… — Թող այդպես ըլլա,— ըսավ Միհրանը,— կտեսնենք… Անիկա մտադրեց լարել իր բոլոր ուժերը, տոկալ ֆիզիկապես և բարոյապես և իր մտավորական պրոլետարի տեղը շահիլ պայքարի ճակատի վրա։ Եվ անիկա կդիտեր իր շուրջ բոլորը եռացող կյանքը անսահման հրճվանքով և մեծ քաղաքի որոտուն աղմուկը կլսեր գերագրգռված զգացողություններով… Իրեն կթվեր, որ դեռ ալեկոծ, ծովու մը ափին կանգնած է, բայց շուտով պիտի նետվի անոր մեջ և հաղթանակով պիտի հասնի ցանկալի ափի մը։<noinclude></noinclude> t5il7qqictye7d0z46zsqx3e5sbl3eu Էջ:Barpa Khachik.djvu/25 104 45622 396402 123328 2026-09-16T16:16:34Z LetterBot 3069 (via JWB) 396402 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Ահա թե ինչու երկու երիտասարդները ուրախ էին և բարձր տրամադրության մեջ, երբ մտան Բրոկա փողոցի բանվորական տան վեցերորդ հարկի սենյակը։ Անոնք նախ շշմած մնացին, դիտելով սենյակի այլափոխությունը: Յորկին իր հիացումը հայտնելու համար նետվեցավ Վիկտորյայի վիզը և սկսավ համբուրել, մինչդեռ Միհրանը գնաց նստավ Բարպայի մոտ և սկսավ խոսիլ իր ծրագիրներու մասին… — Դուն ինձի ան ըսե,— մրմնջաց Բարպան,— ինչքա՞ն դրամ մնաց քովերնիս։ Միհրանը հանեց թղթապանակը և նախ հաշվեց թղթադրամները, հետո պորտմոնեն հանեց և հաշվեց նիկելե և պղնձե մանրուքը։ — Մենք ունինք,— ըսավ ան,— հարյուր վաթսունհինգ ֆրանկ։ Բարպան մնաց մտածկոտ։ Բայց այդ պահուն Յորկին թողուց Վիկտորյան և, իր կարմրած և խնդուն դեմքը դարձնելով Բարպային, գոչեց. — Հոգդ մընե՛ր, Բարպա՛… ես չորս հարյուր ֆրանկ ունիմ պահած, հետո աշխատանք ունիմ, միասին կծախսենք, շուտով Միհրանն ալ գործի կմտնե, երկուքով ձեզ կպահենք ծաղկի պես։ — Ատանկ բան չի կա,— ըսավ Բարպան խոժոռելով,— ինձի ալ գործ պիտի գտնաք, ես պարապ նստող ուտողը չեմ… — Բրավո՛, Բարպա՛, — գոչեց Յորկին,— քեզի ալ գործ կգտնենք… Է՜հ, տղաքնե՛ր,— ավելցուց անիկա աշխուժով,— ես անոթի կմեռնիմ կոր, երթանք ճաշենք… Վիկտորյան առարկեց. — Այստեղ, ձեռքի վրա բան մը չե՞նք կրնար ուտել,— ըսավ ան Յորկիին,— դեռ ձիթապտուղ ունինք, քիչ մըն ալ երշիկ կա… Յորկին ծիծաղեցավ. — Այս երկրին մեջ, ցացա՛, — ըսավ ան,— ամեն օր արյունոտ բիֆտեկ պիտի ուտես և գինի խմես, ուրիշ կերպ չես դիմանար. տե՛ս երկինքին գույնը…<noinclude></noinclude> bli6z0iznknymvfs56nnzji1fexm3o5 Էջ:Barpa Khachik.djvu/26 104 45623 396413 123330 2026-09-16T16:16:55Z LetterBot 3069 (via JWB) 396413 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Ամենքն ալ ճերմակ վարագույրներով ետևեն նայեցան դուրս։ Կարծես անթափանց վարագույր մը իջած էր դուրսը, պատուհանին առաջ, որուն միապաղաղ գորշությունը երբեմն կխտանար ծխնելույզներե դուրս պոռթկացող ծուխի ալիքներով… — Դե՛հ—, երթա՛նք,— ըսավ Յորկին։ Անոնք գացին անկյունի բանվորական ճաշարանը, ուր այդ ժամուն դատարկ էր գրեթե, իրարու մոտ դրված չորս շարք սեղաններու առաջ ցանցառ թվով և առանձին ճաշողներ արագությամբ կուտեին, անոնք շոֆերներ էին, միայն մեկ սեղանի առաջ նստած էին մարդ մը և կին մը և կխմեին: Մարդը վտիտ, դժգույն, վատառողջ երևույթով երիտասարդ մըն էր, իսկ կինը, ընդհակառակը, մարմնեղ, մինչև ծոծրակը կարմրած, առանց գլխարկի, մազերը ամփոփած գագաթին վրա, ուրկե ըմբոստ թելեր կիյնային այտերուն, կխոսեր խուլ ձայնով։ Մարդը չէր պատասխաներ և անընդհատ կխմեր։ Հանկարծ կինը զայրացամ և սկսավ հայհոյություններ գոռալ. մարդը մնաց անսասան, կարծես թե իրեն չէին պատկաներ կնոջը խոսքերը և հայհոյությունները։ Բարպան և իրենները տեղավորվեցան երկու սեղաններու շուրջը, որ գարսոնը միացուց իրարու։ Յորկին ճաշացուցակը կքններ և կհարցներ սեղանակիցներուն փափագները, երբ անսովոր աղմուկ մը բարձրացավ անկյունի սեղանեն։ Գլխաբաց կինն էր, որ շառաչուն ապտակ մը կիջներ մարդուն քիթին֊բերնին, սեղանին մարմարին վրա գինիի շիշը տապալեր էր, և կարմիր գինին մթագույն արյունի պես կհոսեր… Կինը՝ անլուր հայհոյություններ արձակելով, գնաց դեպի դուռը, բացավ և նետվեցավ փողոց։ Ճաշարանի տերը, գարսոնները, ճաշող շոֆերները՝ գլուխները տնկած, դիտեցին այս տեսարանը, բայց չի միջամտեցին. մարդը, որ տեղեն չէր շարժած, և որուն դժգույն դեմքին վրա ստացած ապտակը կարմիր լայն արատ մը կազմեր էր, կեղծ ժպիտով դարձավ մոտեցող գարսոնին և մեծ հանդարտությամբ ըսավ. — Մաքրե այս բոլորը և նոր շիշ մը բե՛ր։<noinclude></noinclude> no9v31kx2ixz8smo9piwmzt8kevt3rj Էջ:Barpa Khachik.djvu/27 104 45624 396424 123331 2026-09-16T16:17:13Z LetterBot 3069 (via JWB) 396424 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Բարպան, որ բերանը լեցուն, ծամելը ընդհատելով կդիտեր, պատառաքաղը նետեց սեղանին վրա և զայրացած գոչեց. — Աս ինչ տեղ է, բե՜, աս ինչ դժոխք է, բե՜… Վիկտորյան և Միհրանը խորապես հուզված էին, բայց Յորկին իր ակնարկով հանգստացուց ամենքը և Բարպային դառնալով ըսավ. — Ասոր՝ աս տեղին Փարիզ կըսեն, դեռ շատ բան կտեսնենք։ ճաշեն հետո Յորկիի պնդումով խմբով բարձրացան Կլոտ Բեռնար և Գեյ֊Լյուսակ փողոցները, անցան Բուլվար Սեն— Միշելի ամենադժվար անցանելի մեկ մասեն, հետո դիտեցին Օդեոնի թատրոնը, անցան անոր շուրջը եղող Գալըրիներեն, ուր շարքով գրքավաճառներ կան, և Յորկին Միհրանին հետ բավական դանդաղելե հետո նոր երևցան, գրքերը թղթատելով և մեկ կետեն մյուսը թռչկոտելով, մտան, վերջապես, Լյուքսենբուրգի պարտեզը։ Անձրևը դադրած էր, բայց մինչև օդին մեջ և գետնին վրա կար խոնավություն, բացի այդ, թրջված ծառերեն կիյնային անձրևաջուրի խոշոր կայլակներ։ Բարպան և Վիկտորյան կհետևեին երիտասարդներուն, որոնք խոսակցելով առաջ անցեր էին։ Երկուքն ալ թեև կգնահատեին պարտեզին գեղեցկությունը, խնամված ամաններու սքանչելի տեսքը, որոնք նախշուն գորգերու պես կտարածվեին ամեն կողմ, խուզված և կարծես սանտրված ծառերու շարքերը, որոնք ծառուղիներուն կուտային անսահման հեռանկարներ, բայց երկուքն ալ հոգնած էին և կցանկային տուն վերադառնալ և հանգստանալ և կզսպեին իրենց ցանկությունը՝ միմիայն չի խանգարելու համար Յորկին և Միհրանը, որոնք զբաղած կթվեին շատ գրավիչ խոսակցությամբ։ Բարպան հուսահատ նայվածքներ կուղղեր դեպի կանանչ ներկված նստարանները, որոնք թափուր էին և թրջված։ Հանկարծ իրիկնային ցուրտը զգալի եղավ, միևնույն ատեն մութը կիջներ դանդաղ, բայց հաստատ, կարծես ընդմիշտ տեղավորվելու համար աշխարհիս վրա։<noinclude></noinclude> 39obkybxtd5kxa1aa0fpdta0iengidc Էջ:Barpa Khachik.djvu/28 104 45625 396435 123332 2026-09-16T16:17:31Z LetterBot 3069 (via JWB) 396435 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Միհրանը սարսռաց իր ամբողջ մարմնով և կանգ աոավ. այն ատեն երիտասարդները տեսան, որ Բարպան և Վիկտորյան ալ կմսեին: — Սրճարան մը երթանք,— ըսավ Յորկին։ Բայց Բարպան դիմադրեց։ — Դուք գացեք,— ըսավ ան,— բայց մեզի տուն տարեք: — Բը՜րր… ցուրտ Է,— ըսավ նույնիսկ Յորկին, որ զգաց հանկարծ իրիկնային խոնավ ցուրտը։ Սեն֊Միշելի վրա բոլոր լույսերը վառված Էին, և խիտ բազմություններ կանցնեին երկու մայթերեն։ Քաղաքի ցնծուն թաղերը կպատրաստվեին իրենց ուրախ գիշերային կյանքին։ Ծաղկավաճառ աղջիկներ կվազեին մեկ անցորդեն մյուսը. տաքսիները, տրամվայները, օտոբյուսները անընդհատ կսուրային մեկ կամ մյուս ուղղությամբ, երբեմն ակամա դանդաղելով և անվերջ հնչեցնելով հնչակները և կլարսոնները։ Վերադարձի ճամփուն վրա, երբ հասան Կլոտ Բեռնար փողոցը, Բարպան գնահատեց այդ փողոցի գրեթե գավառային հանդարտությունը. — Այստեղ բաղդատմամբ մյուս փողոցներուն հանդարտ Է,— ըսավ Վիկտորյային։ — Սուս եղի՛, Բարպա՛,— ըսավ Վիկտորյան, վերջապես արտահայտելով իր անհանգստությունը,— գլուխս խազան Է, մեյ մը տուն հասնեինք, ականջներս դինջնային: — Գիտես քի Թաթավլայի տունդ կերթաս կոր,— ըսավ Բարպան հեգնությամբ,— այս դժոխքին մեջ գլուխդ ուր ալ որ կոխես, դինջնալիք չունի… Թաթավլայի տան հիշողությունը կարծես ջլատեց Վիկտորյայի ուժերը. անիկա հիշեց իր տունը, իր հանգիստ անկյունը ոչ թե պատերազմե հետո ստացած վիճակին մեջ, այլ առաջ, երբ տունը֊տեղը լիքն Էր ամեն տեսակ բարիքներով, երբ ուրախությամբ կսպասեր Բարպայի վերադարձին, որուն ճաշակին և փափագին համեմատ կերակուրներ պատրաստած կըլլար, ուր Բարպան և իր ընկերները կհավաքվեին օղիի սեղանին շուրջը և կգնահատեին իրեն ձեռքովը պատրաստած ռազիանով կանանչ ձիթապտուղը… Հայրենաբաղ—<noinclude></noinclude> jtcnq18l4m7hx2w2xdmgs8375b2x2o3 Էջ:Barpa Khachik.djvu/29 104 45626 396447 123333 2026-09-16T16:17:49Z LetterBot 3069 (via JWB) 396447 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ձության սուր զգացում մը խայթեց Վիկտորյային սիրտը, և անիկա իր կսկիծը արտահայտելու համար ըսավ. — Մարդս իշտե ասանկ է, ինչքա՞ն բոշ բաներ մեզի դերդ կշինեինք։ Բայց անակնկալ ուրախություն մը կսպասեր իրենց տանը մեջ, և այդ ուրախությունը իրենց պիտի հայթայթեր մադամ Լենը… Բարպան միշտ կհիշեր այդ իրիկունը և մադամ Լենի սենյակը, ինչպես փոթորկալի ճամփորդության մը ընթացքին հյուրընկալ և խաղաղ նավահանգիստ մը, ուր մարդս կմոռնա ամեն ինչ, և հոգին կթեթևնա անորոշ վախերով և կանխահոգություններու պատճառած ժանգոտ ցավերեն։ Անոնք սկսան վեց հարկը բարձրանալ, նախ՝ իրենց փարախը մտնող կենդանիներու աշխուժով, բայց երրորդ հարկին վրա Բարպան և Վիկտորյան, շնչասպառ կանգ առին: Հետո մնացյալ հարկերը բարձրացան՝ երեք-չորս աստիճանի վրա կանգ առնելով։ Այդ ժամուն տանը բնակիչները վերադարձեր Էին, և կիները կպատրաստեին ընթրիքը, դռները կիսաբաց թողած, որովհետև բնակարաններու մեջ ջուր չկար, և ստիպված Էին յուրաքանչյուր հարկի վրա, սանդուղին մոտ եղող հասարակաց աղբյուրեն վերցնել իրենց ջուրը: Երրորդ հարկին վրա նույնիսկ հերթի կսպասեին, և կիները՝ ջրամանները գրկած, կխոսակցեին իրար հետ։ Ամեն տարիքի երեխաներ կիջնեին, կելլեին, ոմանք կմագլցեին սանդուղին բազրիքեն և տունը կլեցնեին գոռում֊գոչումներով, ոտնաձայներով։ Բնակարաններու կիսաբաց դռներեն դուրս կսպրդեին երեխայի ճիչեր, լացեր և ջղագրգռված մայրերով ընդոստ հանդիմանություններ, աղաղակներ, ինչպես նաև այրվող ճարպի, սոխի, եփվող կաղամբի և բրասի բարկ հոտերը։ Հինգերորդ հարկի անկյունի բնակարանեն այդ բոլորի հետ դուրս կսպրդեր աժանագին գրամաֆոնի մը կռնչող ձայնը, որ խռխռալով կերգեր գիշերային երգեցիկ սրճարաններու մեջ երգվող անառակ երգ մը։ Երբ, վերջապես, Բարպան և Վիկտորյան հասան վեցերորդ հարկը, ուրախությամբ անդրադարձան, որ այնտեղ<noinclude></noinclude> 4vwxs8anywfygvkey3u6zyebre3egu7 Էջ:Barpa Khachik.djvu/30 104 45627 396459 123334 2026-09-16T16:18:09Z LetterBot 3069 (via JWB) 396459 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նրբանցքները ավելի հանգիստ են, սանդուղին գլուխը կեցած էր միայն նիհար, խարտյաշ կին մը, թոքախտավորի կարմրած և ցցուն այտերով, որ մարած ձայնով պատվերներ կուտար իր վեց տարեկան տղուն. — Մանավանդ, ուշադրություն ըրե փողոցը անցած ատենդ… սուերդ չի կորսնցնես, Գաստոն, նախ գնա հացը առնելու և մնացածով… Տղան սանդուղներեն իջնալով՝ անդադար կկրկներ. — Այո՛, մամա՛, այո՛, մամա … Երբ տղան հասավ Բարպային և Վիկտորյային, մեքենաբար ըսավ. — Մ… սիե… դա՜մ…— և կանգ առավ կարծես անցնելու թույլտվություն խնդրելով։ Ամչկոտ երևույթով այդ մանչուն ուշադիր քաղաքավարությունը սրտաճմլիկ բան մը ուներ, որը զգացին Բարպան և Վիկտորյան՝ առանց կարենալ մեկնաբանելու, երեխային նայվածքին մեջ վախ կար և կարծես թե ստիպված էր սիրաշահելու ամեն մեկը, որուն կհանդիպեր։ Նրբանցքին մեջ Բարպան և Վիկտորյան հանդիպեցան Յորկիին և Միհրանին, որոնք իրենցմե շուտ բարձրացեր էին և ծիծաղելով կխոսեին մադամ Լենին հետ։ — Բոնժուր մադա՛մ, բոնժուր մոսյո՛,— ըսավ մադամ Լենը՝ ուղղվելով Վիկտորյային և Բարպային,— ուրեմն արդեն քիչ մը ծանոթացաք մեր մեծ քաղաքին հետ… Կխնդրեմ, անցեք ինձ մոտ, պահ մը հանգստացեք… Բարպան ուզեց մերժել հրավերը, բայց մադամ Լենը պնդեց. — Մտե՛ք, կխնդրեմ…— և ան իր ետևեն դուռը բացավ։ Վիկտորյան նշմարեց, որ Յորկին կփափագեր, որ մադամ Լենին հրավերը ընդունին, և դառնալով եղբորորդուն՝ ըսավ. — Երթանք մեր սենյակը, վերարկուները հանենք, քիչ մը շտկվինք, կուգանք… Մադամ Լենի սենյակը կնայեր փողոցի վրա և քաղաքի խուլ աղմուկը այնտեղ կհասներ ավելի ուժեղ թափով, բայց նաև, կարծես թե, այդ աղմուկի ալիքները կխորտակվեին<noinclude></noinclude> q0bkvfodfry0bylamj3lkzcep0nnn8e Էջ:Barpa Khachik.djvu/31 104 45628 396470 109553 2026-09-16T16:18:27Z LetterBot 3069 (via JWB) 396470 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>անոր պատուհանին առաջ և անզոր կդառնային խանգարելու այդ համեստ սենյակի անդորրությունը։ Անմիջապես, որ Բարպան մտավ այնտեղ, գաղջ և հյուրընկալ մթնոլորտը պարուրեց զինքը։ Անորոշ հաճույք մը ընդարմացուց իր հոգնած և մսած մարմինը և չարչարված միտքը։ Մադամ Լենը ծղոտե թիկնաթոռը առաջ քաշեց և Բարպան նստեցուց, ո՛չ մոտ և ոչ ալ հեռու վառարանեն, որ վառված էր, և որուն սև, մաքուր և փայլուն մակերեսին վրա կապույտ էմալե մեծ և մաքուր ամանի մեջ կքթքթար պոտօֆեն, իր մեղմիկ շոգիին հետ արտաբուրելով խաշվող եզան մսի և զանազան բանջարեղեններու ախորժաբեր բուր¬ մունքը: Ուրիշ փայլուն ջրամանի մը մեջ, քիչ մը հեռու դըր—, ված, կտաքնար սուրճի ջուրը։ Սենյակին գետինը վեցանկյուն կարմիր աղյուսի կտորներով հատակված, կփայլեր իր անբիծ մաքրությամբ։ Պատուհանները կիսով ծածկված էին վարդագույն բրիզբիզներով, որոնք պղնձագույն օղակներով անցած էին նույնպես պղնձագույն ձողիկներու վրա և կվերջանային աժանագին դանտելով։ Վարդագույն թղթե լուսարգել մը կծածկեր պետրոլի լամպայի դեղին լույսը և կլուսավորեր միայն կլոր սեղանը, կիսաստվերի մեջ թողլով սենյակի անկյունները։ Շըմինեին դիմացը դրված էր նեղ մահճակալը, ճերմակ ժանյակ֊ծածկոցով քողարկված, իսկ անկյունը՝ լվացարանը, ուրկե կարտաբուրեր արդուզարդի լավագույն տեսակի նյութերու սապոն, բրնձափոշի, զանազան օծանելիքներ և բուրումներ, հաճելի և նուրբ հոտը: Շըմինեին վրա կար մեծադիր հայելի մը, որուն երկու կողմերը դրված էին լուսանկարներ, պատկերազարդ բացիկներ և պարբերականներե վերցված գունավոր պատկերներ։ Շմինեին աջ կողմը, այդ պատկերներու շարքի կողքին կախված էր նաև կիթառ մը, որուն կոթը զարդարված էր վարդագույն լայն ժապավենի հանգույցով մը։ Վիկտորյան և երկու երիտասարդները նստած էին սեղանին շուրջը, իսկ մադամ Լենը կերթար, կուգար և պատրաստություն կտեսներ ընթրիքի սեղանը պատրաստելու։ — Ճշմարիտ է,— կըսեր ան, ծռելով և բարձրանալով, պնակները և այլ իրերը իրենց թաքստոցներեն դուրս բերե—<noinclude></noinclude> 2fcot15cz0sbcipn3ociwy0pyzyldys Էջ:Barpa Khachik.djvu/32 104 45629 396481 123335 2026-09-16T16:18:44Z LetterBot 3069 (via JWB) 396481 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>լու համար…— Մտածեցի, որ ճամփորդութենեն եկած մարդիկը կազդուրվելու պետք ունին, պոտօֆե մը պատրաստեցի… հետո ձեզ սպասեցի… հարյուր անգամ գացի սանդուղին գլուխը, զարկի այս «կեղտոտ անասունին» դուռը,— կըսեր ան, չի մոռնալով թափ մը տալու Յորկիի ուսին և փաղաքշանքով ժպտելով անոր,— վերջապես ահա ձեռք անցուցի այս երիտասարդները։ Եվ մադամ Լենը անսահմանորեն երջանիկ էր, որ հաջողեր էր իր խորամանկության մեջ և, հանկարծակիի բերելով, հասեր էր իր նպատակին՝ հյուրասիրել Յորկիին նորեկ ազգականները։ — Ա՜հ, կարելի է ըսել, Ժորժը որքան անհանգիստ էր ձեզ համար… նախ որ, երբ ձեր հեռագիրը ստացավ Մարսիլիայեն, վազեց իմ վրաս… Նա ուրախութենեն կպարեր, հետո մտահոգ էր ձեր ճամփորդության համար, ձեր կրելիք տպավորոլթյուններուն համար, ձեր ապագա կյանքին համար… հետո դարձյալ ուրախ էր, որ միասին պիտի ըլլաք… — Բավակա՛ն է,— ըսավ Յորկին մեղմությամբ։ Մադամ Լենը հազիվ քսանհինգ տարեկան, նիհար և բարձրահասակ կին մըն էր, որուն դեմքը, առանց գեղեցիկ ըլլալու, հաճելի էր, մանավանդ, երբ անիկա մանրակրկիտ արդուզարդը ընելե հետո կներկայանար մարդոց։ Անիկա, պարտկելու համար իր նիհարությունը, երկու-երեք ներքնազգեստ կհագներ և կուրծքին վրա միշտ կկրեր ժանյակե կամ մուսըլինե զարդեր, որոնց հոծ ծալքերը կծածկեին անոր տափակ կուրծքը։ Քիչ մը լայն ճակատին վրա խարտյաշ մազերը՝ երկուքի բաժնված, կիջնային մինչև ականջները և ծոծրակին վրա կամփոփվեին կեղծ շինյոնի մը ներքև։ Անիկա՝ դյուրաշարժ և ճկուն, կնմաներ թրթռուն և վաղանցիկ թիթեռնիկի մը, որ ավելի կթռչկոտեր, քան թե կքալեր, և անվերջ կշատախոսեր, նույնիսկ մինակ եղած ատենը, կարծես անդադար հալածելով իր՝ առանձին ապրող կնոջ շրջապատող լռությունը։ Տանը մեջ կճանչնային մադամ Լենը, որովհետև անիկա միշտ պատրաստակամ էր ծառայություն ընելու մեկին և<noinclude></noinclude> 43z9x7w55exijzshfwwl7i3pakt0g5v Էջ:Barpa Khachik.djvu/33 104 45630 396492 123336 2026-09-16T16:19:02Z LetterBot 3069 (via JWB) 396492 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>մյուսին, որևէ բանով հաճելի ըլլալու, սիրալիրություն մը ընելու, և ի փոխարեն անիկա ոչինչ չէր սպասեր մարդոցմե: Երբ մադամ Լենը քամիի պես դուրս սպրդեցավ տունեն. Բարպան ըսավ Յորկիին. — Ինչո՞ւ թողուցիր, որ վեց հարկը իջնա… դուն Էրթայիր շաքար առնելու։ Յորկին ծիծաղելով պատասխանեց. — Անիկա դեռ քանի մը անգամ կիջնա կելլա, աղեկ կնիկ Է, բայց թռչունի չափ խելք չունի։ — Ինչո՞վ կզբաղի այս կինը,— հարցուց Բարպան։ — Քորսըթիեբ Է, այսինքն՝ քորսեի գործի մեջ բանվորուհի Է, այս միջոցին մորտ֊սեզոն Է, ամեն օր գործ չունին։ — Կերևի լավ կվճարեն,— ըսավ Բարպան,— բարեկեցիկ կերևա կոր… — Բարպա՛,— ըսավ Յորկին՝ հանկարծ լրջանալով,— Փարիզի մեջ տասնյակ-հազարավոր կիներ և աղջիկներ կան, որ չես գիտեր, թե ինչպես կապրին, անոնք տանիքներու վրա թառած ճնճղուկներուն կնմանին… Երեկոն անցավ ուրախ, ջերմ, լեցված մադամ Լենի ճռվողյուններով։ Հաճույքով ճաշակեցին բուրումնավետ արգանակը, որը դժվարահաճ Բարպան գնահատեց։ Վիկտորյան ուզեց սորվիլ, որպեսզի ինքն ալ պատրաստե, և մադամ Լենը եռանդով կբացատրեր. — Կառնես մսավաճառեն պոտօֆեի համար միս, նախընտրությամբ կողի վերի մասերեն, մեկ շերտ միս, մեկ շերտ ճարպ և կրճիկ, կուզես ողնածուծով ոսկորի կտոր մը, կվերցնես պրաս, կարոս, շաղգամ, ստեպղին, ազատքեղի արմատ, ամեն տեսակեն մեյ-մեկ քիչ, կմաքրես բանջարեղենը և կդնես մսի հետ ամանին մեջ, հետո երկու պճեղ սխտոր, ոչ ավելի, մեկ խոշոր սոխ, չորս մասի բաժնված, աղ և քիչ մը պղպեղ… Հետո այդ բոլորին վրա կդնես ջուրը, մինչև ամանին բերանը, երկու մատ ցած, հետո կդնես, նախ, ուժեղ կրակի վրա. երբ եռ գա և փրփուրը կազմվի, ծակ շերեփով կվերցնես մակերեսի փրփուրը և հետո ամանդ կփակես ամուր և այլևս մեղմ կրակի վրա կեփես գոնե երկու ժամ, եռ գալեն հետո հաշվելով և եփը երբեք չի դադրեց—<noinclude></noinclude> eie20r6nf5sarzyz4zur4u7ggtidvvb Էջ:Barpa Khachik.djvu/34 104 45631 396503 123337 2026-09-16T16:19:21Z LetterBot 3069 (via JWB) 396503 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նելով։ Պոտօֆեին մահը այն է, երբ պաղ ջուր ավելցնես, կտեսնեք, որ պարզ բան է… և աժան… և ունիք կատարյալ ընթրիք՝ արգանակ, միս և բանջարեղեն։ Բայց, դժբախտաբար,— ավելցուց անիկա, տխրած դեմք մը ստանալով,— այս աժան, համեղ և սննդարար ընթրիքը մատչելի չէ բանվորուհիներուն, որովհետև ժամանակ չունին, որ երկու ժամ սպասեն եփվելուն։ — Եվ այդ պատճառով,— ըսավ Յորկին,— մեր մադամ Լենը, մեծ ամանով պոտօֆե կպատրաստե և արգանակ կուտա հարևաններուն… — Լռե՛, անպիտան,— ըսավ մադամ Լենը և, կարծես չքմեղանալու համար, դառնալով Բարպային և Վիկտորյային՝ ավելցուց.— գիտեմ, որ հաճույք կպատճառե, և ես մինակս չեմ կարող սպառել արգանակը, որը՝ կրկին տաքացված՝ նույն բանը չէ, օ՜հ ոչ, բնավ այն համը չունի… ճի՞շտ է, թե ոչ,— ըսավ ան Յորկիին դառնալով… Ճաշեն առաջ մադամ Լենը իր հյուրերուն տվեր էր մադերա, ճաշի միջոցին՝ հասարակ կարմիր գինի, իսկ կաֆեին հետ հրամցուց բենեդիկտին… — է՛հ, ըսեք, կխնդրեմ,— առարկեց Յորկին,— ո՞րտեղից դուրս կբերե այդ բոլորը… — Այնքան մեծ հաճույք է հաճույք պատճառելը,— ըսավ մադամ Լենը։ Անիկա հազիվ թե կուտեր և քանի մը կաթիլ միայն խմեց ըմպելիներեն, բայց անիկա հիացած կդիտեր հյուրերը, որոնք կգնահատեին իր հրամցուցած բաները։ Անիկա միայն սուրճեն իր լայն բաժինը առավ և պնակով դրված բիսկվիտներեն մեկը վերցուց և թաթախեց սուրճին մեջ: — Այսպես է բնավորությունը, — ըսավ Յորկին հայերեն,— հիմարը ուրիշները հյուրասիրելու համար ինքը երբեմն անոթի կմնա։ Ընթրիքեն հետո մադամ Լենը վառարանին վրա, միևնույն ատեն անընդհատ շատախոսելով, արագ-արագ լվաց ամանները և իրենց թաքստոցները մտցուց և թույլ չի տվավ, որ Վիկտորյան իրեն օգնե, հետո կիթառը վերցուց և սկսավ նվագել. երբեմն ալ փոքրիկ, բայց հաճելի ձայնով կերգեր։ Ժամը տասնին կիթառը կախեց տեղը։<noinclude></noinclude> 8616vnk2tqp4hkslq8o8lwn8azxrrlo Էջ:Barpa Khachik.djvu/35 104 45632 396514 123339 2026-09-16T16:19:39Z LetterBot 3069 (via JWB) 396514 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Այլևս չէ կարելի, — ըսավ, — հարևանները պետք է հանգիստ քնեն, բոլորն ալ այր ու կին, աշխատավորներ են։ Բարպան՝ բոլորովին հանգստացած և գրեթե ընդարմացած, կհետևեր այս բոլորին, և անիկա հոգվույն խորքին մեջ կզգար անսահման երախտապարտություն այդ անծանոթ կնոջ համար, որ հարազատի պես ընդուներ էր զիրենք և հանպատրաստից տեսակ մը ընտանիք կազմեր էր իրենց շուրջը, և ան ակամա բաղդատության մեջ կդներ այս կինը Ժոզեֆինին հետ և այդ բաղդատությամբ առաջին անգամ անկեղծությամբ և խստությամբ կդատեր Ժոզեֆինը։ Երբ հրաժեշտ առին մադամ Լենեն և դուրս եկան անոր սենյակեն, Յորկին զգաց, որ Միհրանը դեռ քնելու փափադ չունի։ Անոր ջիղերը գրգռված էին անհագ հետաքրքրությամբ, և հազար բաներու մասին կուզեր հարցուփորձել իր ընկերը: Երբ Բարպան և Վիկտորյան իրենց սենյակը մտան, Միհրանը բանալին վերցուց և գնաց միացավ Յորկիին, որ սենյակին մեջ լամպը վառեր և դուռը կիսաբաց թողեր էր: Յորկին Միհրանին առաջ դրավ ծխամորճ մը և կապորալ սև ծխախոտի ծրար մը. բայց Միհրանը չէր ծխեր. Յորկին իր ծխամորճը լեցուց, սկսավ ծխել և պայքարելով խոնավ ծխախոտին հետ, որ դժվարավ կվառեր, աչքերը կկոցելով և երբեմն պտուտքելով սենյակին մեջ, սկսավ խոսիլ. — Ա՜հ, այո, Միհրա՛ն, մանավանդ դուն շատ բան ունիս կատարելիք… ես շատ հայ ընկերներ ունիմ և գիտեմ անոնց խնդիրները… Հեղափոխական պրոլետարիատի պայքարի ընդհանուր ճակատի վրա կարևոր դիրք մըն է հայ աշխատավորներուն պայքարի դիրքը. դուք պետք է պայքարիք, գլխավորաբար, ձեր դասակարգային թշնամիներուն դեմ դաշնակներու և ամեն տեսակ ազգայնականներու դեմ և միևնույն ատեն ներգրավեք տատանվողները, նույնիսկ այդ ազգայնական կուսակցություններու շարքայինները, որոնք աշխատավորներ են և ոչ մեկ շահ չունին իրենց դասակարգային թշնամիներուն հետ ըլլալու… Այստեղ կան փափուկ կետեր… ամենքն ալ անխտրաբար վնասված են իմպերիալիստական պատերազմեն, զոհեր տված են, դեռ արյունոտ<noinclude></noinclude> 6b3umb2unpenoyujhqeafb84dgptibi Էջ:Barpa Khachik.djvu/36 104 45633 396525 123340 2026-09-16T16:19:57Z LetterBot 3069 (via JWB) 396525 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>վերքեր ունին, զգույշ պետք է ըլլալ, բայց և հայտնել ճշմարտությունը… Ովքե՞ր են բուն պատասխանատուները այդ զարհուրելի դեպքերուն… այդ պետք է պարզվի արևի լույսի նման… և հետո, ռուսական հեղափոխության իմաստը… այդ հեղափոխության դերը Հայաստանի պրոլետարիատի ազատագրման մեջ… Դուք հիանալի հենարան ունիք՝ խորհրդայնացած Հայաստանը, ձեր ազգային արժանապատվության կռվանը այնտեղ է… դուք պետք է խլեք ձեր դասակարգային թշնամու, այդ արյունարբու գազաններու ձեռքեն հայրենասիրության օրինավոր և ազնիվ զգացումի շահագործման հնարավորությունը, հայ աշխատավոր մասսաներուն տալով խորհրդային մեծ երկրի, եղբայրացած ժողովուրդներու հաղթական երկրի, Խորհրդային Անդրկովկասի և Խորհրդային Հայաստանի հայրենասիրությունը… Ա՜խ, եթե մենք՝ հույներս,— ըսավ Յորկին, — ունենայինք այդպիսի հենարան մը, ինչպես դուք ունիք, իրականացած հեղափոխության փայլուն և անառարկելի օրինակը… Մտածե՛, որ դուք մաս կկազմեք հաղթական մեծ կարմիր բանակին, պատմականորեն ձեր աշխատավորությունը կմասնակցի մարդկությունը առաջնորդող անխորտակելի հզորության մը. իսկ մեր թշվառ երկրի մեջ պրոլետարիատը՝ օղակված ներքին և արտաքին թշնամիներով, օրհասական պայքար է, որ կտանի։ Բայց այլևս չկա ձեր և մեր հայրենիքը,— ըսավ Յորկին,— միջազգային պրոլետարիատի իսկական հայրենիքը, այն, որուն համար ամեն մեկս պատրաստ ենք մեր արյունը թափել, հեղափոխական Ռուսաստանն է, խորհուրդներու երկիրը… ա՜հ… Հետո երկու երիտասարդները խոսեցան անմիջական խնդիրներու մասին։ Յորկին կմտածեր Միհրանը տեղավորել իր ֆաբրիկային մեջ։ — Քեզ համար քիչ մը դժվար կըլլա առաջին օրերը, բայց կծանոթանաս ընկերներու հետ, հետո առիթ կունենաս մտնել սինդիքայի մեջ… հետո իբրև բանվոր քո փոխանցումը ֆրանսական կոմկուսին մեջ կըլլա շատ ավելի դյուրին: Միհրանը ոգևորությամբ կհետևեր Յորկիի խոսքերուն:<noinclude></noinclude> rznkih4d3det6u0hv91buzf7junyv1z Էջ:Barpa Khachik.djvu/37 104 45634 396536 123341 2026-09-16T16:20:15Z LetterBot 3069 (via JWB) 396536 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Անոր կանանչավուն աչքերը կփայլեին հրայրքով։ Սենյակի կիսաստվերի մեջ Միհրանին դժգույն և նիհար դեմքը կարտահայտեր մեծ բաներու պատրաստվող մարդու խոհուն ոգևորությունը։ — Հիմակ քիչ մըն ալ խոսինք, թե ինչպես պիտի կարգավորենք մեր կյանքը,— ըսավ Յորկին…— Եթե անպատեհություն չես գտներ, կբնակինք միասին. կվերցնենք չկահավորված երկու կամ երեք սենյակով բնակարան մը. դժվար է, բայց անկարելի չէ ծայրաթաղերու մեջ։ Մենք երկուքս կաշխատինք, ծերունիները կպահենք… — Բարպան երբեք չի համաձայնից այդ բանին,— ըսավ Միհրանը,— անիկա Ֆրանսա եկավ այն միտքով, որ ինքը կաշխատի և ես կերթամ համալսարան… Յորկին տեղեն վեր ցատկեց. ֊Մի՛շտ նույնը… Ի՞նչ անչափելի միամտություն… Նախ որ համալսարանները բուրժուայի տղոց համար են… ես քեզ ուրիշ ատեն կբացատրեմ, թե ինչպես։ — Ես ալ արդեն,— ըսավ Միհրանը,— որևէ դիտավորություն չունիմ ծանրանալու խեղճ Բարպային վրա, բայց Բարպան կտխրի և վհատության մեջ կիյնա, եթե անգործ մնա… Ո՛չ, նա չի կարող տանիլ այդպիսի կացություն, մահացու հարված կըլլա իրեն համար։ — Բայց, Միհրա՛ն, ո՞ւրտեղեն կուգաք կոր, կարծեք լուսինեն եկեր եք… Այդ տարիքը մարդուն գործ չեն տար, այն ալ նոր գործի մտնող մարդ, այն ալ օտարական… — Բայց աղվոր արհեստ ունի, վարպետ է,— առարկեց Միհրանը։ — Պետք չէ,— ըսավ Յորկին,— այսօրվան վարպետները մեքենաներն են… արհեստավորի համար տեղ չի կա… Մի՞թե չեք դիտեր, թե ի՞նչ կկատարվի… մեծ դպրոցներե ելած մասնագետներ, եթե դրամագլուխ չունին, ստիպված են աշխատիլ կա՛մ մանր֊մունր գործերու մեջ, կա՛մ իբր սևագործ բանվոր։ Մեր գործարանին մեջ օտարազգի փաստաբաններ, բժիշկներ, ճարտարապետներ, նույնիսկ նախկին դեպուտատներ կան, որքան որ կուզես, որ կաշխատին որպես բանվոր, իսկ քաղաքին շոֆերներուն մեկ ստվար մասը տարագիր<noinclude></noinclude> 7s2on7pb29bv4vmiopj4p6fv9yi9zn0 Էջ:Barpa Khachik.djvu/38 104 45637 396538 123342 2026-09-16T16:20:18Z LetterBot 3069 (via JWB) 396538 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կոմսեր և իշխաններ են, որոնք առաջնակարգ ուսմունք ստա¬ ցած են… Յորկին փորձեց իր կիսավառ ծխամորճը բորբոքել, պահ մը պտտեցավ սենյակին մեջ և կանգ առավ Միհրանին առաջ. — Բայց մի կարծեր, որ բնիկ ֆրանսացիներուն վիճակը ավելի լավ է… Իմ արձանագործ ընկերոջս մոտ հաճախ լուսանկարիչ մը կուգա, որ Բոնի լիսեն ավարտած է, բայց հարմար գործ չէ գտած, ուրիշ մը կճանչնամ, որ հաջողությամբ ավարտած է հանքային վարժարանը, առաջնակարգ մաթեմատիկոս է և կաշխատի սինեմայի մեջ՝ որպես մեքենավար, այն ալ երրորդական կարևորություն ունեցող թաղի մը մեջ… դեռ այդպես հազարներ ու հազարներ կարելի է թվել… Դեռ ես չեմ խոսիր քեզ աշխատելու ստիպված կանանց վիճակին վրա…անոնցմե ոմանց ողբագին, ողորմելի վիճակին վրա, օրինակի համար մադամ Լենը… Միհրանը հարցական նայեցավ Յորկիին… — Է՛հ, այո՛, դուն դեռ նոր ճանչցար զինքը, բայց արդեն հայտնի Է քեզ, որ ան ընտանիքի սքանչելի մայր կրնար ըլլալ. խանդաղատանքը, գուրգուրանքը կզեղուն անոր ամբողջ Էությունեն, և չի գիտեր, ուր թափե այդ բոլորը… — Ինչո՞ւ չամուսնանար, ընտանիք չի կազմեր, երեխաներ չունենար, — ըսավ Միհրանը… — Մի՞թե չի հասկցար, Միհրան, որ խնդիրը ինչ է։ Քորսեի գործի մեջ բանվորուհի մը իր տանը վարձքը և չոր հացին դրամը անգամ չի կրնար վաստակիլ, մանավանդ որ տարվան մեջ հազիվ երեք-չորս ամիս կաշխատին… Միհրանը ապշած կնայեր Յորկիին։ — Ամեն իրիկուն, երբ մութը իջնե,— շարունակեց Յորկին,— մադամ Լենը կհագնի քանի մը ներքնազգեստ, որպեսզի իր ողբագին նիհարությունը ծածկե, դեմքը կշինե օրվան պահանջքին համեմատ, դժգույն, դեղնորակ կամ վարդագույն, շրթները կներկե վառ֊կարմիրով, սիրտի ձև տալով վերի շրթունքին մեջտեղի մասին, քունքերը և այտոսկրները կծեփե աղյուսագույն օծանելիքով, աչքերուն կոպերը կսևցնե և գլխարկը ու վերարկուն հագնելե հետո կեր֊<noinclude></noinclude> fflt7ifcpszelkzipkhe05nw01g427z Էջ:Barpa Khachik.djvu/39 104 45639 396541 123343 2026-09-16T16:20:23Z LetterBot 3069 (via JWB) 396541 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>թա… իր ճամփուն վրա ձգելով բարկ անուշահոտություններու հետքը… Եթե իրեն հանդիպիս և միամտությունը ունենաս հարցնելու, թե ո՞ւր կերթա… կպատասխանե, շատ համոզիչ և պարզ ձևով, որ աշխատանոցին մեջ ստիպողական գործ ունին և թե գիշերը պիտի աշխատին։ — Մի՞թե այդպես կին Է,— ըսավ Միհրանը, և անոր աչքերուն բիբերը ընդլայնեցան զարմացումեն։ — Այո՛, սրտառուչ, ազնիվ, անվնաս կին Է, ահա թե ի՛նչ կին Է, դեռ ավելին…. պարկեշտ և բարի կին Է… և տասնյակ֊հազարավորներ կան իրեն պես… ⁂ Բարպա Խաչիկը, թեև դժվարավ, բայց վերջապես համակերպեցավ որ Միհրանն ալ գործ փնտրե և ավելի ուշի թողու ուսմունքը շարունակելու ծրագիրը։ Բայց անիկա վճռականապես հայտարարեց, որ ինքը չէր զիջեր երբեք Միհրանի և Յորկիի աշխատանքի արդյունքով անգործ ապրելու մտքին։ — Դուք իմին աղեկությո՞ւնս կուզեք կոր, թե մահս կուզեք կոր,— ըսավ ան Միհրանին և Յորկիին, մռայլելով։— Եթե մեյ մըն ալ ինձի խոսիք անգործ տանը մնալու մասին, ես ալ գլուխս կառնեմ կերթամ, հավիտյանս ձեր երեսը չեմ նայիր։ Յորկին հասկցավ, որ ճարը չի կար, և խոստացավ իր ընկերներու միջոցով գործ մը գտնելու։ Բայց Բարպան անհամբեր էր և հետևյալ օրն իսկ Միհրանին ընկերացավ, ինքն ալ գործ մը գտնելու համար։ Շաբաթներ և շաբաթներ տևեց այդ չարչարանքը։ Բարպա Խաչիկը այն տպավորությունը ուներ, որ նետվեր էր հորձանքի մը մեջ և գլխապտույտ արագությամբ ինքն իր վրա դառնալով, կերթար դեպի անորոշ վախճան մը։ Անիկա ժամանակ իսկ չուներ մտածելու, պահ մը անդրադառնալու իր վրա, ցավելու կամ ուրախանալու։ Ահագին աղմկալի մեքենա մը իրեն և իրենները առեր էր իր անիվներուն<noinclude></noinclude> izc9ksvv2qfmgaznf32wwdgmdz7dwd7 Էջ:Barpa Khachik.djvu/40 104 45642 396543 123344 2026-09-16T16:20:26Z LetterBot 3069 (via JWB) 396543 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>մեջ, անոր հևքը, կարծես, անվերջ կկրկներ՝ «այս է կյանքը, այս է կյանքը»։ Միհրանը և Բարպան առավոտուն կանուխ ընդոստ կարթննային զարթեցնող ժամացույցի զիլ ձայնով… կնետվեին անկողնե դուրս, կլվացվեին և կհագվեին՝ րոպեները հաշվելով, հետո վազեվազ կիջնային սանդուղներեն, եթե տանը պատրաստ չըլլար կաթով սուրճը, կմտնեին անկյունի սրճարանը և այնտեղ՝ զենկին առաջ, արմնկահարելով ուրիշ շտապող աշխատավորներ, լեզուներնին և շրթներնին այրելով, կխմեին եռուն սուրճը և դուրս կնետվեին՝ մտնելու համար մետրոյի կայարանը։ Բարպա Խաչիկը երբեմն մեծ փափագ կունենար ծուխով և մարդկանց աղմուկով լի այդ տաք սրճարանին մեջ անկյուն մը, սեղանի մը առաջ նստելու, հանգիստ խմելու սուրճը և կարդալու թերթը, որը անցած ատեն կվերցնեին լրագրավաճառի ցուցափեղկեն, առաջուց պատրաստած մանրուք փողը դնելով փոքրիկ պնակի մը մեջ։ Բայց ժամանակ չի կար… և, կարծես, երբեք այդ ժամանակը չի պիտի ըլլար՝ պահ մը կանգ առնելու, շունչ առնելու, մտածելու, հիշելու, բանի մը մասին մտածելու համար։ Առավոտյան աղոտ և խոնավ օդին մեջ, հաճախ մի օրինակ իջնող անձրևի տակ — այդ անձրևը, որ նույնպես, կարծես, երբեք չէր դադրեր և անընդհատ կհալածեր զիրենք,— գրեթե վազելով կերթային Պլաս դ'Իտալի և խոնավ վերարկուով կմտնեին մետրոյի կայարանը։ Անոնք կիջնեին սանդուղներն և ամեն հարկի վրա, հովի պես արագ անցնելով նրբանցքներու լաբիրինթոսն մը, կարծես իրար հալածելով, իրենց առաջքեն կին և տղամարդ կվազեին, և իրենց ետեվեն ալ կլսեին ներբաններու արագ և թեթև հպումները գետնին վրա, կմտնեին կամարներու տակ, վարը, գետնի տակերը, կարծես երախ մը կար, որ անվերջ կուլ կուտար մարդկային այդ բազմությունները, որովհետև արագ֊արագ, նույնիսկ սպասելու ժամանակ չունենալով, անոնք կանցնեին մեկ հերթեն մյուսը, մինչև կանգնեին մետրոյի քարափին վրա, ուր կընդունվեին, դարձող մեքենայի անցքով, միայն որոշ թիվով մարդիկ, ու դեռ շունչ չառած՝ մետրոյի գնաց—<noinclude></noinclude> ks8fmmvlxl0rnf5epxf1d0w980y1lev Էջ:Barpa Khachik.djvu/41 104 45644 396544 123345 2026-09-16T16:20:28Z LetterBot 3069 (via JWB) 396544 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>քը կհասներ, երկվայրկյան չի տևած ժամանակի մը մեջ ավտոմատիկ կերպով կբանար իր վագոններու երեքական դռները, կուլ կուտար այնտեղ սպասողները, որոնք ակնթարթի մը մեջ, առանց իրար հրելու, պետք էր մտնեին արդեն խճողված վագոններու մեջ, դարձյալ ավտոմատիկ կերպով դռները կփակվեին, և գնացքը ճամփա կելլեր… Միհրանը անդրադարձուցեր էր Բարպային, որ մեկ րոպեի մեջ մետրոն մեկ կայարանեն մյուսը կհասներ, մեջը հաշվելով ճամփորդները պարպելը և նորերը ընդունելը, եթե պատահեր, որ ավելի մեծ խճողումի հետևանքով երկվայրկյան մը ավելի անցներ, մտնելու կամ ելլելու միջոցին, կոնդյուկտորները խռպոտ ձայներով կգոչեին՝ «շտապեցե՛ք, շտապեցե՛ք»։ Մետրոյի մեջ ոչ թե նստելու, այլ կենալու տեղ չէր ըլլար, ուս—ուսի, կուրծք֊կուրծքի, տղամարդիկ և կիները՝ ուշ մնացողի անձկալի դեմքերով, կմնային քարացած, և ամեն կայարաններու մեջ այդ խիտ բազմությունը կալեկոծվեր իր տեղին վրա։ Ճիշտը ըսելով, այդ ալեկոծությունը երբեք չէր դադրեր, քանի որ հաջորդ կայարանը իջնողները կպատրաստվեին հառաջանալ և անընդհատ կլսվեր,-Դուք պիտի իջնա՞ք… դուք պիտի իջնա՞ք…— և խիտ բազմության մեջ պետք էր տեղ բանալ իջնողներուն։ Բարպան հազիվ թե քիչ մը նոսրանալու հույսը կսնուցաներ, և ահա մարդկային նոր ալիք մը կխուժեր ներս, երբեմն ավելի սեղմ խտացում հառաջ բերելով։ Երբ կմոտենային իրենց իջնալիք կայարանին, Միհրա— նը առաջուց ճամփա կբանար, և Բարպան երեխայի պես կհետևեր երիտասարդին։ Բարպան առաջին օրերը հետաքրքրվեցավ կայարաններու պատերուն վրա եղած պատկերազարդ աֆիշաներով, բայց անոնք հազիվ թե կերևային, անմիջապես կանհետանային այս դժոխային արագության մեջ, հետո անոնց անվերջ հաճախումը սրբեց Բարպայի միտքեն որևէ հետաքրքրություն՝ առանց հագեցում տալու անոր։ Ընդհանրապես Շատըլեի կամ Կոնկորդի կայարանը կիջնային՝ նոր գիծ վերցնելու համար։ Առանց խոսելու, Միհ—<noinclude></noinclude> 7pqi5yyite3gps74uy5wojn72j2x7l1 Էջ:Barpa Khachik.djvu/42 104 45645 396545 109604 2026-09-16T16:20:29Z LetterBot 3069 (via JWB) 396545 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>րանը իր երիտասարդ մարդու սրունքներու ճկունությամբ կանցներ նրբանցքներեն, կբարձրանար սանդուղներե, դարձյալ կմտներ նրբանցքներու մեջ, կիջնար և հետո կրկին կբարձրանար ուրիշ սանդուղներե և երբեմն եթե ակնարկ մը կնետեր ետև՝ տեսնելու համար, որ Բարպան արդյոք ետ չէ մնացած, կտեսներ մորեղբայրը՝ քրտնաթոր ճակատով, կզակը սեղմած իր ճիգին մեջ, որ կհետևեր իրեն։ Երբ վերջապես դուրս կուգային այդ ընդհատակյա բավիղներեն, դուրսի խոնավ և ծանր օդը, հաճախ անձրևը, ցուրտը կխուժեին իրենց վրա, ինչպես նաև մեծ քաղաքի երբեք չի դադրող որոտուն աղմուկը, որը կազմված էր տրամվայներու, ավտոբուսներու և տաքսիներու անընդհատ և հևիհև ընթացքեն։ Բարպան կապշեր Միհրանի հանդգնության և ճարպկության վրա, երբ անիկա՝ չկրնալով հաղթահարել Բարպային ընդդիմությունը, առանց խոսք ընելու մորեղբորը ձեռքեն կբռներ և, հետևելով լայն փողոցներուն մեջ երկու ուղղությամբ սահող տաքսինեու և մյուս փոխադրական միջոցներու ընթացքին, անվերջ զիգզագներ ընելով, կանցներ դիմացի մայթը։ Երբեմն ալ փողոցին կամ ծառուղիին մեջտեղը կազմված պատվանդանի մը վրա կանգ կառնեին և կսպասեին, որ հսկող սերժանը իր մականը բարձրացներ. այդ նշանին վրա տաքսիները պահ մը խռխռալով կանշարժանային իրենց տեղերուն վրա, և անցորդները, միշտ շտապելով, կանցնեին, կազմելով առանձին առվակ մը, որ կթափվեր մայթերուն վրա հոսող մարդկային խիտ հոսանքներուն: Դարձյալ արագ֊արագ Բարպան և Միհրանը կքալեին և ժամանակ չունեին կանգ առնելու ցուցափեղկերու առաջ, որոնք իրենց գեղեցկագույն ապրանքները կցուցադրեին անցորդներուն։ Երբեմն Բարպան տարակույսով կհարցներ ինքն իրեն, թե որո՞ւ համար են այդ ցուցադրությունները, քանի որ ոչ ոք ժամանակ չունի պահ մը կանգ առնելու, ակնարկ մը նետելու անոնց վրա։ Այսպես, Բարպան և Միհրանը կերթային զանազան հասցեներով գործ գտնելու համար և հաճախ, հակառակ իրենց շտապին, շնչասպառ ընթացքին, գործ տվողներու գիշենե—<noinclude></noinclude> jbmt7by8x8rlkr61fjmazd3gf8vf07h Էջ:Barpa Khachik.djvu/43 104 45646 396546 109607 2026-09-16T16:20:31Z LetterBot 3069 (via JWB) 396546 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>րը փակ կգտնեին, որովհետև արդեն նոր աշխատավորներ ընդունելու օրական հաշիվը փակված կըլլար իրենցմե ավելի արագ շարժվողներով։ Բայց այդ փակ գիշեները, իրենց առթած հուսախաբության հետ, որևէ հնարավորություն չէին ընծայեր պահ մը կանգ առնելու, ընդհակառակը, ավելի արագ պետք էր վազել ուրիշ տեղ, ուրիշ հասցեի, սպառել օրվան հնարավորությունները, անցնիլ դարձյալ խճողված փողոցներու մեկ մայթեն մյուսը, մխրճվիլ մետրոներու կայարաններու մեջ, անցնիլ նրբանցքներե, իջնել և ելլել սանդուղներե, ակնթարթի մը մեջ մտնել վագոններու բացված դռներեն, որոնք իրենց ետևեն կգոցվեին երկու դռներու հանդիպումի չոր աղմուկով. ու դարձյալ սուրացող աֆիշաներ, դարձյալ մարդկային հոսանքներ, որ կմտնեն և կելլեն՝ հետզհետե ավելի նոսր, քանի ժամը կհառաջանար: Ամեն օր Յորկին և ընկերները, ինչպես նաև թերթերը՝ իրենց ծանուցումներով և հաճախ ստապատիր առաջարկություններով, կուտային բազմաթիվ հասցեներ, որոնց շարքը պետք էր սպառել օրվան մեջ: Բարպան և Միհրանը հաճախ ժամանակ չէին ունենար տուն վերադառնալու և ճաշելու և եթե հոգնութենե և անոթութենե մղված կմտնեին բանվորական ճաշարան մը կամ սրճարան մը, այդ կըլլար իրենց հանգիստը։ Բայց այնտեղ ալ, աղմկալի մթնոլորտի մեջ, ուր երբեմն հերթի կսպասեին ազատ սեղան մը կամ պարզապես տեղեր գրավելու համար, երբեմն կնստեին տարբեր սեղաններու առաջ, և առանց մտածելու կընտրեին իրենց ճաշը, կուտեին շտապովի տեղ տալու համար նորեկ հաճախորդներու, որոնք կսպասեին իրենց ետևը կանգնած։ Առաջին շաբաթները անցան այդպես։ Բարպան և Միհրանը տուն կվերադառնային ֆիզիկապես և բարոյապես ջլատված իրենց ընդունայն դիմումներեն։ Վիկտորյան սենյակի սեմին վրա կդիմավորեր զիրենք հարցական և անձկալի նայվածքով և, հասկնալով, որ դեռ գործ չեն գտած, տխրությամբ կդներ սեղանին վրա իր խնամքով պատրաստած ճաշերը, որոնց համար ինքը իր կարգին գացեր էր հազար տեղ, թե՛ լավ և թե՛ ավելի աժան ապրանքներ գտնելու համար։ Այդ ժամանակ և կհասներ Յորկին։ Անոնք կճաշեին<noinclude></noinclude> 8xkdcjsxntqst6bvfsx3y8oytv8ouw0 Էջ:Barpa Khachik.djvu/44 104 45647 396547 123346 2026-09-16T16:20:33Z LetterBot 3069 (via JWB) 396547 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>արագ, հազիվ թե խոսակցելով իրար հետ, և Յորկին ու Միհրանը ճաշեն անմիջապես հետո դուրս կելլեին։ Անոնք կերթային ժողովներու, դասախոսություններու և կամ այնպիսի սրճարաններ, ուր անհրաժեշտ հանդիպումներ կունենային ընկերներու հետ։ Միհրանը նախ մտավ Ռընոյի ֆաբրիկան՝ որպես սևագործ բանվոր, հետո Ռընոյի հաշվապահներեն մեկը, որ յունիտեր սենդիքայի մեջ էր, Միհրանը ներկայացուց Թոմսըն արդյունաբերական ընկերության Փարիզի մասնաճյուղին՝ որպես հաշվապահ։ Այն ժամանակ Բարպան քանի մը օր հանգստացավ։ Անիկա այնքան հոգնած էր գործ փնտրելու այդ անօգուտ արշավներեն, որ անշշուկ վայելեց օրվան մեջ որոշ երթալիք տեղ չունենալու հանգիստը։ Դարձյալ Բարպան առավոտյան կանուխ կելլեր և իր ձեռքովը կպատրաստեր Միհրանի նախաճաշը, երբ Վիկտորյան մութնուլուսուն գացած կըլլար կեդրոնական հալերը՝ ավելի աժան գինով մթերքներ առնելու համար։ Միհրանը, որպես հաշվապահ, մեկ ժամ բանվորներեն ուշ կերթար գործի, և այդ ժամը Բարպայի ժամն էր, անոր ամենեն հաճելի ժամն էր։ Անոնք իրար հետ կխոսեին աշխատանքի պայմաններու, նոր կյանքի զանազան երևույթներու և ապագա ծրագիրներու մասին։ Բարպան հաճույքով և զարմացումով կանդրադառնար, որ Միհրանը լավատեսությամբ լեցուն էր, միշտ ոգևորված և ուրախ։ Կարծես թե անիկա գաղտնիք մը ուներ, տեսակ մը անսպառ վստահության աղբյուր, ուրկե կքաղեր իր ուժերը։ Բարպան Միհրանին հետ կիջներ վեց հարկը, «Յումանիտեն» կառներ և կբարձրանար կրկին։ Անիկա Վիկտորյայի վերադարձեն առաջ կջանար սենյակը կարգի բերել, ինչ որ միշտ բողոքի առիթ կուտար։ Վիկտորյան կվշտանար, երբ Բարպան տան գործերով կզբաղեր, բայց նախկին վարպետ արհեստավորը՝ վհատության շարժում մը ընելով, կըսեր. — Ի՞նչ ընեմ, Վիկտորյա՛, գոնե բանով մը ես ալ օգտակար ըլլամ։ — Դուն ժամանակին աշխատեր, քու պարտքդ էվել—էվելոք կատարեր ես,— կըսեր Վիկտորյան հուզված ձայնով, հիմակ ալ թող երիտասարդները աշխատին, քեզ պահեն…<noinclude></noinclude> 6fct0euf9rvln7amxaj45ye544la34v Էջ:Barpa Khachik.djvu/45 104 45648 396548 123347 2026-09-16T16:20:35Z LetterBot 3069 (via JWB) 396548 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Դուն քի՞չ էմեք ունեցեք ես թե՛ Յորկիին և թե՛ Միհրանին վրա: Հարցը այն չէր Բարպային համար, թե որքան իրավունք ուներ ուրիշներու աշխատանքի արդյունքովը ապրելու, այլ իր անօգտակարության զգացողությունը, որուն հետ չէր կրնար հաշտվիլ։ Բարպան կզգար, որ դեռ կարող է աշխատիլ, դեռ իր բազուկներուն մեջ ուժ կա, և այն պատրանքը ունեցեր էր, որ իր արհեստին մեջ ունեցած վարպետությունը պիտի գնահատվի Փարիզի մեջ։ Թերես և գնահատեին իր վարպետությունը, եթե առիթ ըլլար իր հունարը ցույց տալ, բայց բոլոր դոները փակ էին ալեհեր և օտարական արհեստավորին առաջ։ Բոլորովին դիպվածով, Բարպան ծանոթացավ այն փարիզյան սրճարաններեն մեկուն հետ, ուր ուրիշ գաղթական հայեր կհաճախեին: Վիկտորյան պատվիրեր էր Բարպային երթալ Կադե փողոցը և այնտեղ հաստատված հայ նպարավաճառե մը արևելյան համեմներ գնել։ Մետրոյին Կադե կայարանեն դուրս ելլելով, Բարպան մտեր էր անկյունի սրճարանը։ Այնտեղ կհաճախեին զանազան առևտրական միջնորդներ, սնանկացած վաճառականներ, նախկին փաստաբաններ, ուսուցիչներ, բժիշկներ, գլխավորապես պոլսեցի, իզմիրցի, տրապիզոնցի, որոնք մասնավորաբար կզբաղեին ադամանդի և գունավոր թանկագին քարերու առևտրով, որպես միջնորդներ: Առաջին անգամ, որ Բարպան մտավ այդ սրճարանը և ամեն կողմերե լսեց հայերեն և, մանավանդ, թրքերեն խոսքեր, տեսակ մը գրավիչ հաճույք զգաց, որուն ենթարկվեցավ գրեթե մեքենաբար: Անիկա ոչ մեկ ծանոթ չուներ այդ աշխարհին մեջ և գնաց առանձին նստեցավ կլոր սեղանի մը առջև և սուրճ մը պատվիրեց։ Բայց շուտով իր առանձնությունը խանգարեցին, ամեն կողմերե հետաքրքրվեցան նորեկով. — Նո՞ր ես եկեր… ինչպե՞ս կըլլա, որ մինչև հիմա քեզ չենք տեսեր… ո՞ր տեղեն… հա, Պոլսե՞ն… ի՞նչ կա չի կա… գործերը քիչ մը բացվեցա՞ն, թե դարձյալ անանկ է… աղբա՛ր, ինչո՜ւ եկեր ես, այստեղ երկաթագործի տեղ չէ…<noinclude></noinclude> slvcwvnh33vy52ue1o5vgck8y9sfhlf Էջ:Barpa Khachik.djvu/46 104 45649 396549 123348 2026-09-16T16:20:36Z LetterBot 3069 (via JWB) 396549 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>հելալ աշխատանքը ստակ մը չըներ… կրնա՞ս հնարք մը գտնել, դալավերա մը դարձնել, դուն ատոր մտածե։ Հակառակ կրած անախորժ տպավորության, Բարպան սովորություն ստացավ հաճախել այդ սրճարանը: Անիկա այդտեղ լսեց անլուր խաբեբայություններու, խարդախություններու պատմություններ, որոնց հերոսները իրենք իսկ պարծենալով կպատմեին իրենց շահատակությունները և նույնիսկ՝ պարծանք կզգային և երբեմն նույնիսկ, կարծել թե, կչափազանցեին, որովհետև թերահավատությունը կերեվար լսողներու դեմքին վրա, որոնք, միևնույն ատեն չուզելով խաբվիլ, կբացականչեին. — ՉԷ՛, ճանը՞մ, դուն ալ որու կկլլեցնես կոր… Բարպան երբեք սերտ հարաբերության մեջ չէր եղեր առևտրականներու հետ և հոգիի բոլոր թափովը նողկանք և զզվանք կզգար այդ մարդոց նկատմամբ, և ամեն անգամուն Բարպան կմտադրեր այլևս ոտքը չի դնել այդ «ավազակներու որջին» մեջ, բայց երբ իր Բրոկա փողոցի սենյակին պատուհանեն կդիտեր գորշ տանիքներու անվերջ հաջորդությունը և ծխնելույզներու թունավոր շունչը, որ կզգար նույնիսկ փակ պատուհաններու ետևե, կարծես հակառակ իրեն կմղվեր պատրվակ մը գտնելու և էրթալու այդ սրճարանը։ Անիկա այդ մասին չէր խոսած ո՛չ Վիկտորյային և ոչ ալ երիտասարդներուն, և այն հանգամանքը, որ որոշ անխոստովանելի հաճույքով կհաճախեր այդ սրճարանը, տեսակ մը ամոթ կպատճառեր իրեն, խնդիրը այն էր, որ հակառակ իր զգացած նողկանքին, անիկա այդ սրճարանին մեջ կվերագտներ բան մը պոլսական սրճարաններեն և այդպիսով հագուրդ կուտար իր հայրենաբաղձության։ Երբ Վիկտորյան՝ ծանրաբեռնված մթերքներով, կբարձրանար վեց հարկը, դեռ քողը չի հանած կնստեր աթոռի մը վրա, գետինը դնելով երկու ձեռքերուն ծանր բեռները, Բարպան կըսեր. — է՛հ, դուն եկար նե, ես քիչ մը դուրս ելլեմ։ Վիկտորյան շատ գոհ կըլլար, որ Բարպան որևէ ցանկություն կհայտներ, և իր մոտ եղած փողեն երբեմն երկու<noinclude></noinclude> 7pr7q1segyuk02ieyxg0hqileyzbhvf Էջ:Barpa Khachik.djvu/47 104 45650 396550 123350 2026-09-16T16:20:38Z LetterBot 3069 (via JWB) 396550 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ֆրանկնոց մը կուտար, երբեմն ալ հինգ ֆրանկնոց թղթադրամ մը։ — Դեռ երեկվան տվածեդ մանրուք մնաց քովս,— կսեր Բարպան։ — Հոգ չէ, էրիկ մարդ ես, թող քովդ դրամ գտնվի,— կսեր Վիկտորյան։ Յորկին և Միհրանը իրենց աշխատավարձը կհանձնեին Վիկտորյային, որ շատ ուշադիր էր այդ դրամը խնայողությամբ ծախսելու։ Բայց անիկա կփղձկեր՝ անդրադառնալով, որ Բարպայի նման մարդը, ուրիշներուն ձեռքին կնայի գրպանի դրամ ունենալու համար։ Բարպան շատ բան չէր ծախսեր այդ սրճարանին մեջ. անիկա սև սուրճ մը կխմեր, որ կարժեր 45 սանտիմ, և 10 սանտիմ կթողուր գարսոնին. իսկ մետրոյի երթևեկը իրեն կնստեր 60 սանտիմ։ Բայց անիկա երբեմն կստիպվեր անկոչ հյուրի մըն ալ կաֆեն վճարելու, կուգային կնստեին իր սեղանը և սուրճը խմելե հետո հանկարծ կանհետանային. երբեմն ալ բիսդաշ կամ կակաուետ կգներ և կբերեր Վիկտորյային։ Բարպայի մեծ ծախքերեն մեկն ալ մեկ ֆրանկի խորոված շագանակ գնելն էր, որ տաք-տաք կպահեր գրպանը և տուն հասնելով կդներ սեղանին վրա, Վիկտորյային համար։ Անիկա երբեք այդ սրճարանեն հեռու չէր երթար և Լաֆայետ փողոցի եռուզեռը ու խճողումը կդիտեր սրճարանի պատշգամբեն, ինչպես մեկը ծովի ափը կեցած կդիտե ալեկոծությունը։ Բայց ավելի կսիրեր տեղավորվիլ սրճարանին ներսը, մեկուսի անկյուն մը և ականջ դնել պոլսական մթնոլորտին հատուկ հնչյուններու, վանկերու։ Այդ մարդիկը կխոսեին ուրիշ սրճարանի մը մասին, որ կգտնվեր Լաֆայետ փողոցին վրա, և երբեմն պոլսական ճաշարաններու և այնտեղ պատրաստվող կերակուրներու մասին. — Երեկ Լիլային քով բաթլիճան դոլմասի մը կար… ընտիր բան Էր… երկու անգամ ուզեցի… մեջը դալմիշ մը եղա<noinclude></noinclude> 6ak72pd7l790600354hexwhmupdc0e8 Էջ:Barpa Khachik.djvu/48 104 45651 396551 123351 2026-09-16T16:20:39Z LetterBot 3069 (via JWB) 396551 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Անոնք կարհամարհեին ֆրանսիացիներու ճաշակը և շատ անգամ հեգնությամբ կխոսեին տեղացիներու մասին։ — Ասոնք, ճանըմ, էնայի մարդիկ են, — կըսեին անոնք,— ո՛չ ուտելու համը գիտեն, ոչ ալ… խոսքը մեջերնիս… կնիկ սիրելու… Երբեմն ալ բուռն վիճաբանություններ կըլլային Թուրքիո տարբեր քաղաքներն եկած մարդոց մեջ, որոնք իրարու հետ կմրցեին իրենց բնիկ քաղաքներու առավելություններու մասին, կերակուրի, կանանց գեղեցկության, տանտիրուհիներու բարեմասնության և այլ այդ կարգի խնդիրներու մասին։ Տրապիզոնցիները մեծխոսիկ էին, պոլսեցիները՝ զևզեկ, իզմիրցիները՝ հավակնոտ, և այդ վիճաբանությունները երբեմն կհանգեին կռիվննրու։ Ֆրանսիացի գարսոնները անայլայլ կդիտեին այս տեսարանները, հույները և հրեաները կծիծաղեին, բայց մյուս հայ հաճախորդները վերջիվերջո կմիջամտեին, կռվող կողմերը կբաժնեին իրարմե։ — Ամո՛թ է,— կըսեին անոնք,— հայ անունը մի խայտառակեք… հիմակ ոստիկան կբերեն… Բարպան դիտեր էր, որ հայ անունը կամ հայությունը չի խայտառակելու հոգը կգերակշռեր այդ մարդոց մեջ։ Բայց անոնց բոլորովին հոգը չէր, որ իրենք անձամբ կամ ուրիշները խայտառակ արարք մը կատարեին, միայն թե չի հայտնվեր այդ հայ անունով, թերթերու մեջ չի գրվեր, որ այդ կատարողը հայ է։ Անոնք իրենց մոտ ունեին զանազան ազգությանց պատկանող անցագիրներ, և շատերը ներկայացած էին ոստիկանության օտարականներու բաժինը՝ թրքական, պարսկական, բուլղարական, ամերիկյան անցագիրներով, նույնիսկ մեկը կար, իզմիրցի նախկին վաճառական մը, որ ուներ նորվեգիացիի անցագիր, որը հայտնի չէր, թե ինչպես ձեռք անցուցեր էր։ Այնպես որ, եթե իրենցմե մեկնումեկը ոստիկանության ձեռք անցներ, և պատահած դեպքը թերթի մեջ երևար, օրինակի համար՝ «Սարգիս Մանուկյան, ազգությամբ հույն կամ պարսիկ և այլն», այդ սրճարանի հայերը գաղտագողի այդ թերթը ձեռքե-ձեռք կանցնեին, կժպտեին բավականությամբ և մեկ աչքերնին<noinclude></noinclude> 2g243llkxly793w6dlxszoc81flq508 Էջ:Barpa Khachik.djvu/49 104 45652 396552 123352 2026-09-16T16:20:41Z LetterBot 3069 (via JWB) 396552 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>խփելով — ինչ որ հաջողությամբ խոսելու նշան էր,— մեծ համերաշխությամբ կընդունեին այդ սխալը, որպես իրենց ազգային արժանապատվությունը փրկող ազդեցիկ միջոց մը։ Օր մը Բարպային մոտեցավ պատկառելի երևույթով, մոտ քառասուն տարեկան մարդ մը և նստեցավ սեղանին առաջ: Անիկա ձեռքը ուներ «Հառաջ» թերթը և առանց այլևայլի Բարպային մատնանշեց հոդված մը խորհրդայնացած Հայաստանի մասին՝ «սեփական թղթակիցե»։ — Այս բոլշևիկներն ալ համը փախցուցին,— ըսավ ան: — Ի՞նչ են ըրեր բոլշևիկները,— հարցուց Օարպան մեղմությամբ։ — Ճանըմ, ի՛նչ կըսես,— ըսավ մարդը,— հա֊ի մը, չէ-ի մը համար մարդիկը ծակը կնետեն կոր, գյուղացիներուն պահած ցորենին վերջին հատիկը կխլեն կոր, հատտ ունին նե՝ չի տան… Չէ՜, ես չեմ հավնիր կոր այս եղածներուն,— ըսավ մարդը՝ քիթը֊բերանը ծամածռելով։ — Այդ բոլորը սուտ է,— ըսավ Բարպան դարձյալ մեղմ, բայց հաստատ ձայնով։ — Ինչպե՜ս թե սուտ է,— գոչեց մարդը՝ ընդոստ դառնալով Բարպային,— «Հառաջը» գրեր է… Անիկա նստեր էր սեղանին առաջ այնպես, որ կիսադեմքը կդարձներ Բարպային և մեկ արմունկը դրեր էր սեղանին եզրին։ Բարպան դիտեց, որ անիկա հագված է մեծագին վերարկու մը և քիթին վրա կկրե ոսկի շրջանակով ակնոց։ — Հրամանքդ պոլսեցի՞ ես,— հարցուց մարդը Բարպա֊ յին: Բարպային հաստատական պատասխանին վրա մարդը ինքզինքը ներկայացուց. — Սարգիս էֆենդի, բնիկ երզնկացի։— Բայց անիկա փոքր հասակեն եկեր էր Պոլիս, այնտեղ գորգի վաճառական էր, գործը լավ էր, բայց վերջերս տագնապը սաստկացեր էր։ — Ես ալ ըսի, որ երթամ բախտս ուրիշ տեղ փորձեմ…— ըսավ ան։ Բարպան պարզ քաղաքավարության համար հարցուց, թե Փարիզի մեջ լավ գործ կընե՞ր հիմա:<noinclude></noinclude> l3azu2ar7uq8vnxyrys97j6euj72dv2 Էջ:Barpa Khachik.djvu/50 104 45653 396554 123353 2026-09-16T16:20:44Z LetterBot 3069 (via JWB) 396554 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Ձգե, ճանըմ,— ըսավ Սարգիս էֆենդին,— այստեղ ամենքն ալ հրեա են, ամեն մեկ գործդ մազե կանցընեն, հավկիթին մեջ մազ կփնտրեն, ո՞ւր է մեր երանելի Թուրքիան, ինչ ուզեինք, կընեինք… մանավանդ, հին գլուխ թուրքերուն ատենը… է՜հ, այդ օրերը անցան գացին, ալ ետ չեն դառնար։ Ասոնք կուզեն, որ առաջվընե գիներդ որոշես, հայտարարես. մեր գործը սըր գործ է, հիշ ատանկ բան կըլլա՞, ճանըմ, առևտուրի մեջ, ո՞ւր տեսնված է… հարյուր արժող բանը հազարի կծախեմ, որի՞ ինչ, ատիկա իմ հելալ շահս է… ասոնք առևտուրի այբուբենը անգամ չեն հասկնար կոր… Հետո գանգատեցավ, որ եթե գիները բարձր նշանակե առաջուց, ըստ այնմ տուրք պիտի վճարե։ — Վերջապես, անել վիճակ,— ըսավ ան։ Հետո ուզեց կոնյակ մը հրամցնել Բարպային, բայց Բարպան վճռականապես մերժեց։ Սարգիս էֆենդին զարմացավ. — Ի՞նչ է, գործերը գեշ է ըսի նե, կարծեցիր, որ փարա չունի՞մ,— ըսավ անիկա… Եվ երեսը դարձնելով Բարպային, սկսավ պատմել, որ հնարք մը գտեր և ճամփորդության առիթով վեց հազար ֆրանկ վաստակեր էր։ Սարգիս էֆենդին ծիծաղեցավ, վերհիշելով իր հնարքը և չի դիմանալով իր խոսակիցը զարմացնելու փափագին, պատմեց, թե ինչպես իր երկու սնդուկները ապահովագրեր էր, հետո հնարքով մը Հռոմի մեջ առեր էր, բայց հաջողեր էր կոնեսըմանները քովը պահել, «այստեղ՝ ծոցիս մեջ», ըսավ անիկա՝ սրտին կողմը ցույց տալով։ Բարպան ապշած կնայեր խոսակցին։ — Հապա՞,— ըսավ անիկա…— թե՛ վագոն-լիով ճամփորդեցի և թե՛ վեց հազար ֆրանկ շահեցա. գործ ըսածդ այդպես կըլլա… թող ուզածնուն չափ այս հերիֆները տետրակներս քրքրեն, ինձի հետ գլուխ չեն կրնար ելլալ: Հետո բացատրեց, թե ինչպես ուրիշ հնարք մը գտեր Էր գորգեր ծախելու՝ նվազագույն տուրքը վճարելով։ — Մեկու մը կհանձնեմ գորգերս, որուն վրա առնելիք կունենամ… Աստեղ թրքերեն լեզվով կեղծ մուրհակներ<noinclude></noinclude> fb8koyz70kmt8agttayxq4sb4omyfst Էջ:Barpa Khachik.djvu/51 104 45654 396555 123354 2026-09-16T16:20:46Z LetterBot 3069 (via JWB) 396555 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>պատրաստող շա՜տ… կհետևի՞ս կոր… մարդս պարտքը չի կրնար վճարել… գորգերը կգրավեմ, օրենքով, երկուստեք համաձայնությամբ… հետո աճուրդի կգնեմ… հասկցա՞ր… — Հասկցա՛,— ըսավ Բարպան, ինքզինքմեն դուրս ելած,— թո՛ւ քեզի… Անիկա ամբողջ մարմնովը կդողար, և աչքերը կփայլատակեին ցասումով։ Մարդը նախ զարմացավ, հետո վրդովվեցավ. անոր ինքնավստահ մարդու ժպիտը սառեցավ հետզհետե դժգունող դեմքին վրա… — Հայդե՛, ճանըմ, կատակ կընե՞ս կոր,— ըսավ ան։ — Ո՛չ, կատակ չեմ ըներ կոր,— ըսավ Բարպան բռունցքը զարնելով սեղանին,— քեզի պես մարդը… Սարգիս էֆենդին դարձավ վիրավորական և դեպի իրենց կողմը նայող հայ հաճախորդներուն ուղղվելով ըսավ. — Ես ալ մարդ կարծեցի, երկու խոսք ընեմ ըսի, դուն ան նայե, որ վարժապետ գլխով տիրացուին մեկն է եղեր… — Ես ո՛չ վարժապետ եմ, ոչ ալ տիրացու,— գոչեց Բարպան ոտքի ելլելով, անիկա ջղագրգիռ մատներով գրպանը կհետազոտեր՝ պորտմոնեն գտնելու և իր կաֆեին դրամը դնելու համար սեղանին վրա և միևնույն ատեն կըսեր.— ես երկաթագործ եմ, արհեստի տեր մարդ եմ, ես ամբողջ կյանքիս մեջ թևերս շարժելով, քրտինք թափելով հացս վաստակած եմ։ — Անոր համար ալ այդ բոյը մնացեր ես,— ըսավ Սարգիս էֆենդին, ոտքեն գլուխը չափելով Բարպան, որ վերջապես դրամը դրավ սեղանին վրա և սրճարանեն դուրս նետվեցավ. բայց դռան սեմին վրա, իր ետևեն լսեց ընդհանուր ծիծաղ և Սարգիս էֆենդիին ձայնը, որ քաջալերված կվերսկսեր ըսել. — Ես ալ քյամիլ մարդ կարծեցի, բե՜… երկու խոսք ընեմ ըսի… Այդ օրեն հետ այլևս Բարպան ոտքը չի դրավ Կադեի սրճարանը։ Անիկա՝ մռայլ և տխուր, կմնար տունը, երբեմն օգնելով Վիկտորյային տնային գործերու մեջ, երբեմն ալ<noinclude></noinclude> 78yuwj39jjaj8j4ve28etykpw8efefc Էջ:Barpa Khachik.djvu/52 104 45656 396556 123355 2026-09-16T16:20:47Z LetterBot 3069 (via JWB) 396556 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>դառնորեն բողոքելով Միհրանին և Յորկիին դեմ, որ անհոգ կգտնվեին և իրեն գործ մը չէին գտներ։ Շաբաթ իրիկուն մը ընթրիքեն հետո, երբ Բարպային սրտնեղությունը ծայր աստիճանին հասած էր, Միհրանը առաջարկեց մորեղբորը միասին կինո կամ թատրոն երթալ… — Ինձմե աղվոր թեադրո՞,— ըսավ Բարպան դառնությամբ,— թեադրոն իմ կյանքս է, ալ բան մնա՞ց, որ գլխուս գար, վեպի մեջ կարդաս՝ չես հավատար. ի՞նչ էի, ի՞նչ եղա, բե՛…— ըսավ ան և կատաղությամբ սկսավ սիգարեթ մը ոլորել։ Երկու երիտասարդները վճռականապես խոստացան գալիք շաբաթվան մեջ հոգալ Բարպային գործ մը գտնելու մասին։ Բարպան հանգստացավ և հոժարեցավ միասին դուրս ելլել։ Ձմեռվան ցուրտ իրիկուն էր, օդը չոր էր, բայց գետինը սառած էր, և մայթերը դարձեր էին սահուն։ Բարպան հաճախ կսայթաքեր, բայց կմերժեր Միհրանին կամ Յորկիին թևը բռնել, ինչպես կառաջարկեին անոնք: Վերջապես հասան Բուլվար Սեն-Միշել և գացին «Սուրսը»։ Սրճարանը այդ միջոցին լի էր ամեն ազգերուն պատկանող ուսանողներով։ Ծխախոտի ծուխով թանձրացած մթնոլորտին մեջ գարսոնները՝ բեռնավոր ափսեները ձեոքերնուն վրա բռնած, անվերջ անցուդարձ կընեին և կսպասարկեին պահանջկոտ հաճախորդներուն։ Միհրանը և Յորկին, բազմաթիվ երիտասարդներու բարևելե հետո, գացին տեղավորվեցան Բարպային հետ առանձին սեղանի մը շուրջը։ — Այսօր դրամ ստացեր ենք, —ըսավ Յորկին,— քևֆ մը ընենք,— և մեյ֊մեկ բաժակ կոնյակ պատվիրեց։ Քիչ հետո եկան երկու ուսանողներ, Արամը և Վահրամը, որոնք անդամ էին Միջազգային ուսանողներու ընկերության և առանց այլևայլի նստեցան Բարպայի սեղանին շուրջը։ Միհրանը ներկայացուց մորեղբայրը այդ երիտասարդներուն, ըսելով, թե Բարպան երկաթագործ արհեստավոր էր և Յորկիի հոր՝ Վասիլի հետ փորձած էր արհեստակցական միություն հաստատելու։<noinclude></noinclude> go82abhwkc9fjzyljcrkjs96mwnmrne Էջ:Barpa Khachik.djvu/53 104 45657 396557 123356 2026-09-16T16:20:49Z LetterBot 3069 (via JWB) 396557 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Երկու երիտասարդները բուռն կերպով հետաքրքրվեցան և սկսան հարցումներ ուղղել Բարպային։ Բարպան, որ Միհրանի բաժակն ալ պարպեր էր, այս վերջինի հրավերով, հետզհետե կոգևորվեր։ Բարպան զգացված կդիտեր Վահրամի նիհար դեմքը, որ լրջությամբ կլսեր իր խոսքերը և երբեմն կնոթագրեր։ Այդ ուշադիր հետաքրքրության տակ Բարպան առաջին անգամ իր կյանքին մեջ անդրադարձավ, որ տարիներ առաջ, Պոլսո մեջ, Վասիլի և ընկերներու հետ կազմած ծրագիրները և կատարած փորձերը կարևորություն մը և արժեք մը ունեին։ Երիտասարդները,նախ, իրեն հետ կխոսեին ընկեր Խաչիկ ըսելով, բայց երբ լսեցին, որ Միհրանը և Յորկին իրենց քեռին Բարպա կկոչեին և լսեցին այդ անվան նշանակությունը, ըսին անոր. — Ընկեր Խաչիկ, դուն մեր ալ Բարպան ես, մեր սիրելի քեռին… այն գործը, որուն համար մենք պատրաստ ենք ամեն կարգի զոհողության, դուք արդեն այնտեղ սկսեր եք, ձեր այնտեղի և ժամանակի հնարավորության չափով… — Մենք չի հաջողեցանք,— ըսավ Բարպան, բայց ոչ տխրությամբ, և ուշադրությամբ սպասեց այդ երիտասարդներու պատասխանին։ — Դուք չի հաջողեցաք,— ըսավ Վահրամը,— որովհետև ուրիշ կերպ չէր կրնար ըլլալ, բայց մենք կհաջողինք։ Մեր պայքարը, Բարպա, կվերջանա հաղթանակով, և այն ատեն ձեր կատարած գործը չի կորչիր, իր արժեքը կստանա, անիկա կդառնա մեր աշխատավորության ազատագրման պայքարի առաջին հանգրվաններեն մեկը… Բարպան մատնվեր էր հուզմունքի և խորապես զարմացած էր, որ այդ ուսումնական տղաքը—անոնք ուսանողներ էին—իրենց վրա վերցուցեր էին աշխատավոր մարգոց հոգերը. անիկա հանկարծ հիշեց Վասիլը և խոր հառաչելով՝ ըսավ. — Վասիլը ողջ ըլլա՜ր, տեսնա՜ր… Հետո այդ երիտասարդները Միհրանին հետ խոսեցան գաղութահայ կյանքի վերաբերյալ զանազան գործերու մասին։ Բարպան բուռն հետաքրքրությամբ կլսեր անոնց խոսքերը, անիկա շատ բան չէր հասկնար և կմտագրեր հետո<noinclude></noinclude> syugi7hvuozoi2xzgwl83oukp7vkl0o Էջ:Barpa Khachik.djvu/54 104 45658 396558 123357 2026-09-16T16:20:51Z LetterBot 3069 (via JWB) 396558 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>լուսաբանություններ ուզել Միհրանեն, բայց անիկա խորապես հասկցավ, երբ Արամը ըսավ. — Մեր գործին մեջ ռիսկ կա, թուլամորթ երիտասարդության աչքը կվախցնեն այդ ռիսկով… Հիմակ ամբողջ խնդիրը այն է, որ մենք մեր աշխատավորներուն հասկցնենք,որ չեզոքությունը անկարելի է… — Ո՞վ կհավատա չեզոքության,— ըսավ անհամբերությամբ Յորկին,— ինչպե՞ս պիտի պահեն այդ չեզոքությունը, օրինակի համար, գործադուլի պարագային… — Ոմանց սիրած պատճառաբանությունը այն է, որ մենք այս երկրին մեջ հյուր ենք, Ֆրանսան մեզ ընծայած է հյուրասիրություն, մենք պետք չէ խառնվինք անոր ներքին գործերուն… — Ներողությո՜ւն,— միջամտեց Միհրանը,— սա ի՞նչ ներքին և զուտ ֆրանսական գործ է, եթե ես ալ կաշխատիմ ֆրանսացի բանվորի կողքին… — Եվ հետո,— ըսավ Յորկին՝ ծխամորճը լեցնելով,— պարզ հաշիվ թող ընեն, ուրիշ բան չեմ խնդրեր այդ պարոններեն… տասնյակ֊հազարավոր հայ բանվորներ կան,որոնք կաշխատին ֆրանսացի բանվորներուն հետ… լա՛վ… եթե այդ հայ բանվորները դավաճանեն իրենց տեղացի ընկերներու շահերուն, գին կոտրելով, գործադուլ խզելով… բարի եկաք, կըսե՞ն անոնց… և որո՞ւ համար պիտի ընեն այդ ստորնությունը, որպեսզի Կադե փողոցի բուռ մը ադամանդավաճառները չվրդովե՞ն իրենց հանգստի մեջ, իրենց գողի և ավազակի խայտառակ գործերուն մեջ։ Կադե փողոցին անունը լսելով, Բարպան ցնցվեցավ և ականջը սրած՝ հետևեցավ խոսակցության. անիկա երբեք չէր խոստովանած Միհրանին և Յորկիին, որ սովորություն ստացեր էր հաճախելու Կադե փողոցի անկյունին սրճարանը, և հիմակ գոհ էր, որ համամիտ էր այդ երիտասարդներու հետ, մեկ սիրտ, մեկ հոգի… Բացի իր արհեստավորի բնազդական և գիտակցական զզվանքը դեպի առևտրականները, կար նաև այն հանգամանքը, որ Բարպան ավելի ընդունակ էր հասկնալու և զգալու աշխատանքային հարցերը, քան թե այդ առևտրականներու ցուցադրած «հայրենասիրությունը»:<noinclude></noinclude> 1r3hv5jfxr89gm54g5tazaeqednw1z5 Էջ:Barpa Khachik.djvu/55 104 45659 396559 123358 2026-09-16T16:20:52Z LetterBot 3069 (via JWB) 396559 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Անիկա իր դեռ պատանեկան տարիներեն ազգ ըսելով կհասկնար ժողովուրդը և, գլխավորաբար, իրենց սեփական աշխատանքի արդյունքով ապրող արհեստավորները։ — Ականջը խոսի Վուկասին,— միջամտեց Բարպան,— անիկա շատ անգամ ըսած է աոևտրականներուն և գործատերերուն համար, որ այդ ցեղը ազգ չունի, ազգը էսնաֆն է… Բարպայի մտքին մեջ տարտամորեն կուրվագծվեին մտածողության գիծեր. անիկա հիշեց Վասիլը և անոր խոսքերը Հունաստանի ըմբոստացող բանվորներու մասին, որոնք հազարներով, տասնյակ-հազարներով կրնային ոտքի ելլել։ Այստեղ՝ Ֆրանսիայի մեջ ալ կային այդ տասնյակ֊հազարները, և Միհրանը ու Յորկին այդ բանակի մեջ էին: Հանկարծ Բարպան խորապես ցավեցավ, որ ինքն ալ երիտասարդ չէր, որ մտներ այդ բանակին մեջ, հետո մտածեց, որ արգելքը տարիքը չէր, այլ անգործությունը։ Այդ միջոցին Բարպա յին մտածումները խանգարվեցան. տարեց և հաստ մարդ մը՝ ժպտուն դեմքով, կմոտենար իրենց. անիկա շատ հետաքրքրված էր Բարպայով, որ առաջին անգամ կտեսներ։ Աստուր աղան պատերազմեն առաջ գաղթած հայ էր. անիկա գրաշար եղեր էր Պոյսո մեջ, հետո գաղթեր էր Բուլգարիա և իբր գրաշար՝ ընտանիքով եկեր էր Փարիզ հնչակյան թերթի մը հրատարակության առիթով։ Անիկա կբնակեր Փարիզի մոտ Կաշան ըսված վայրը, ուր ժամանակի ընթացքին այդ տանը մեջ կապրեր, ինչպես պիտի ապրեր Պոլսո արվարձաններու մեջ, պատրաստելով իր օղին, պաստրման և եզան միսով երշիկը, իսկ ընտանիքի կերակուրներուն հիմքը կկազմեր ձիթայուղը, որ Մարսիլիայեն բերել կուտար մեծաքանակ։ Պոլսեն հունդերը բերել տալով, ան իր պարտեզին մեջ կհասցներ կարգ մը բուրումնավետ կանաչեղեններ, որոնց մեջ առաջնակարգ տեղ կգրավեին ռահանը և սամիթը։ Աստուր աղային դեմքը գիրուկ էր, թուշը կարճ: Անոր սև աչքերը կրնային գեղեցիկ ըլլալ, բայց իրենց արժեքը կկորսնցնեին այդ դեմքին վրա։ Պեխերը թավ էին և երկու կողմեն կկախվեին, մերկ թողչով վերի շրթունքը, որ ավելի<noinclude></noinclude> 4ml5y3p1ham40n2ehlc7ygmtbasevge Էջ:Barpa Khachik.djvu/56 104 45660 396560 123359 2026-09-16T16:20:54Z LetterBot 3069 (via JWB) 396560 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>թանձր էր, քան ստորինը, և դուրս կցցվեր։ Քիթը՝ ոսկրուտ և քիչ մը ծուռ, Աստուր աղայի պարծանքն էր, որովհետև ան համողված էր, որ հայկական քիթ ունի։ Անիկա կկրեր անորոշ գույնով հագուստներ և կլոր գլխարկ, որ ճակատեն վեր կհրեր, ըսելով, թե գլուխը կտաքցնե։ Ժամանակով, եթե Աստուր աղան ուզեր մեկը սիրաշահիլ, փնջիկ մը ռահան կամ սամիթ կնվիրեր և ավելի կարեվոր պարագաներու տվյալ մարդը իր տունը կհրավիրեր, ուր կհյուրասիրեր օղիով և մեզեներով։ Աստուր աղայի ստացած վարձքը չէր բավեր իրեն, և այդ պատճառով, ան մածուն կպատրաստեր, երբեմն ալ պոլսական սեր և խմորեղեններ և, լուսավորչական եկեղեցիի տոներու նախօրյակին, պատրաստած քաղցրեղենները ափսեներով կտաներ հայտնի հայ ադամանդավաճառներու կամ գորգավաճառներու տունը և կթողուր «իբր նվեր»։ Բայց տոնին օրը անպատճառ ներկա կըլլար հայ մատուռի մեջ կատարված պատարագին և գլուխը բաց, երկու ձեռքերը մուրացկանի պես կարկառած՝ կհետևեր ժամասացություններուն։ Որոշ երգեցողության ժամանակ անիկա իր ռնգային ձայնով բարձրաձայն կմասնակցեր։ Ժամվորները ետև կդաոնային և ոմանք դժգոհ—եթե հատուկ քաղցրաձայն դպիր մը հրավիրված էր այդ օրը, — ոմանք ծաղրական ժպիտով կդիտեին այդ մոխրագույն մազերով տարեց մարդը,որ՝ իր ձայնին հավնած, կշարունակեր բարձրաձայն երգել։ Պատարագեն հետո Աստուր աղան, խոնարհ երևույթով, կերթար կկանգներ մատուռի ելքին և կսպասեր… երբ իր «հաճախորդը» երևար, թրքական սելամ մը կուտար անոր և կմրմնջեր. — Շնորհավոր Զատիկ իմ աղայիս… — Հա՛, Աստուր աղա, — կպատասխաներ մեծափոր ադամանդավաճառը , — նորեն զահմեթ ըրեր ես, տունը պախլավա ձգեր ես… — Անուշ ըլլա՜ , աղա՛ս,— կպատասխաներ Աստուր աղան, — քու քեֆդ իմ վարձատրությունս է։ Բայց միևնույն ատեն անհանգիստ աչքերով գրաշարը կհետևեր աղային շարժումներուն, առաշին հարցը իրեն հա<noinclude></noinclude> 5501ailz8jhte7tdkz19aemp9q08byi Էջ:Barpa Khachik.djvu/57 104 45661 396561 123360 2026-09-16T16:20:55Z LetterBot 3069 (via JWB) 396561 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>մար այն էր, թե աղան բան մը պիտի ոա՞ր, թե չէ, երկրորդ հարցը՝ թե ի՞նչ պիտի տար։ Երբ ադամանդավաճառը վարձատրությունը կուտար, Աստուր աղան առանց դրամին վրա նայելու կգրպաներ և միայն տուն հասնելե հետո կհաշվեր։ Անիկա մանրամասն գիտեր գաղութի երևելիներու գործերը, անոնց ունեցածը, գնողական կարողությունը, «ազգասիրության» աստիճանը, որը կչափեր զանազան ազգային գործերու մեջ անոնց տված նվերի քանակով, նույնիսկ անիկա գիտեր ամեն մեկին ընտանեկան գաղտնիքը, իսկ իր գնահատությունը այդ մարդոց նկատմամբ փոփոխության ենթակա էր. որովհետև Աստուր աղայի կարծիքը կլավանար կամ կվատանար՝ նայելով, թե ստացած վարձատրությունը որքան կհամապատասխաներ իր ակնկալություններուն։ — Աղա մարդ է, մեծ մարդ է, իրեն պեսները անպակաս ըլլան մեր ազգին մեջ,— կըսեր ան երևելիի մը համար, եթե իր հուսացածեն ավելի գումար մը տված էր իրեն։ Աստուր աղան նաև թունդ ազգասեր էր, և անիկա հավասար եռանդով կբորբոքվեր, կտվայտեր կամ կհուսադրվեր մեծ և փոքր դեպքերու առթիվ։ Սասունի կոտորածներեն հետո ներկա եղեր էր հայրենասերներու բոլոր միտինգներուն և իր երախտապարտությունը հայտնելու, «իմովսանն ազգիս օգուտ բերելու»համար սեր, պախլավա, պաստրմա և այլ ուրիշ այդպիսի նվերներ տարեր էր հայտնի հայասեր ֆրանսիացիներուն, բայց անոնք հարկ եղած ճաշակով չէին գնահատեր իր նվերները, և այդ հանգամանքը քիչ չէր ազդեր՝ կազմելու համար Աստուր աղայի այն կարծիքը, թե ֆրանսիացիներեն հույս չկար և թե հայ ազգի փրկությունը կախում ուներ Անգլիայեն կամ ցարական Ռուստստանեն։ Այդ պատմական օրերուն, Աստուր աղան երբեմն անկեղծորեն կհամոզվեր, որ իր ազգականներն ալ կոտորված էին՚ Սասունի գեպքերուն, թե իր ինչքերը գրավված, թալանված էին… Այդպիսի օրվան մը մեջ էր, որ Աստուր աղան դիմեր էր հայր Շարմըթանին և մեծկակ գումարը մը ստացեր էր։ Աստուր աղայի պարագան էր, որ անշուշտ ներշնջեր էր հայր Շարմըթանի մեջ այն կարծիքը, և որը արտահայ<noinclude></noinclude> mag702yhfp495ytr035yfwnzoq7xga8 Էջ:Barpa Khachik.djvu/77 104 45662 396583 123361 2026-09-16T16:21:32Z LetterBot 3069 (via JWB) 396583 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Բարպան չէր համարձակեր որևէ խոսքով միջամտել։ Իր այ ցելության առաջին պահուն, երբ Պոլը և տիկինը բարևելե հետո երեխային կհանձներ փոքրիկ քսակի մեջ շոկոլատներ կամ բոնբոններ, անմիջապես մայրը կմիջամտեր. — Ի՞նչ կըսեն, Մարսե՛լ… գլուխդ ո՞ւր կորեր է։ — Մերսի,— կըսեր տղեկը զիլ ձայնով։ — Մերսի Ի՞նչ,— կըսեր մայրը հանդիմանական շեշտով։ — Մերսի մ… սյո… Բարպային կթվեր, որ այդ բոլորը տանջանք կպատճառե տղեկին, բայց մյուս կողմանե կտեսներ, որ Մարսելը առանց շոկոլադի քսակը բանալու, առանց հետաքրքրվելու անոր պարունակությամբ, կհանձներ մորը. անոր վտիտ և փոքր բազուկները համառորեն մորը կկարկառեին որևէ երեխայի համար թանկագին այդ քսակը, երբ նույնիսկ մայրը զբաղած կըլլար քաղաքավարական ձևականություններով։ — Մտե՛ք, կխնդրեմ, սիրելի պարոն, մեզ մեծ հաճույք պատճառեցիք ընդունելով Պոլի հրավերը… այսօր օդը գեղեցիկ է, չէ՞… դժբախտաբար մեր բնակարանը արև չստանար, բայց ի փոխարեն ամառը զով է… — Այո՛, զով է նկուղի նման,— կըսեր Պոլը։ Անիկա շարունակ կքրթմնջեր և մշտնջենական դժգոհության մեջ էր. անիկա դժգոհ էր կառավարութենեն, թաղապետութենեն, փոստային պաշտոնյաներեն, հացեն, որը կիրակի օրերը ինքը անձամբ կերթար կգներ, այն գավազանի պես երկար և բարակ հացերեն, որոնք միջուկ չունին գրեթե և որոնց ոսկեգույն կեղևը փխրուն է և բնավ կարծրություն չունի։ Կինը, կարծես թե, ուշադրություն չէր դարձներ ամուսնույն դժգոհություններուն և՝ միշտ Ժպտուն, միշտ լավ տրամադրված, սեղանին վրա կբերեր կերակուրները, որոնք ինքը կպատրաստեր, որովհետև աղախին չունեին, և տանը բոլոր գործերը բեռնավորված Էին այդ մաքուր և նուրբ ձեռքերով կնոջ վրա։ Միայն թե, երբ Պոլը կերակուրի մը հավներ, որը կարտահայտեր կրկին ուզելով, կինը իր կապույտ աչքերով կժպտեր և կբացականչեր. — Ա՜հ…վերջապե՛ս…<noinclude></noinclude> p8w5ogzon5tfm8e8bso2al5c5obey8g Էջ:Barpa Khachik.djvu/58 104 45663 396562 123362 2026-09-16T16:20:57Z LetterBot 3069 (via JWB) 396562 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>տեր էր իր տեղեկագրին մեջ, թե Անատոլուի հայերը մեծ մասամբ ֆրանսերեն կխոսին և առավել ևս արժանի են կաթոլիկ ֆրանսիացիներու գթասրտության։ Հետո Աստուր աղան նպաստ ստացեր էր նաև պաստոր Կոֆրեսեն և Փրկության բանակի ֆոնդերեն. այդ բոլորը արգելք չէին հանդիսանար Աստուր աղային զայրույթի դերագրգռության հասնելու և բուռն կերպով բողոքելու այն խաբեբաներու դեմ,«որոնց մեջ մեկ սասունցի չի կա», կըսեր ան, և որոնք գոտիներնուն մեջ ունենալով դեղին ոսկիներ, նպաստ կստանային թե՛ կաթոլիկներեն և թե՛ բողոքականնւերեն։ Սակայն Աստուր աղայի հայրենասիրությունը միայն մեծ դեպքերու առթիվ չէ, որ կհայտնվեր. անիկա սաստիկ կզայրանար և ազգի դեմ դավաճանություն կհամարեր, երբ հայ երիտասարդ մը ամուսնանար ֆրանսուհիի մը հետ, կամ եթե մեկը խոսած ատեն ֆրանսերեն բառեր գործածեր։ — Ծո՛, դուն հայությունդ մոռցա՞ ր,— կըսեր ան… Աստուր աղան գրաքննիչի ուշադրությամբ կհետևեր թերթերու մեջ երևցող զանազան դեպքերուն և եթե հայու անունի հանդիպեր, նայելով դեպքին՝ կամ կհրճվեր, կամ կտխրեր։ Այդպիսի առիթներուն անիկա՝ իրար անցած, կթողուր Կաշանի տունը և ընտանեկան հաճույքները և կերթար այն սրճարանները, ուր հայերու կրնար հանդիպիլ և լուսապայծառ կամ տխրած դեմքով կհաղորդեր լուրը և մեկնաբանություններ կուտար։ Աստուր աղային համար ազգային արժանապատվության խնդիր Էր, երբ ձիարշավի մը մեջ հայ դրամատերի մը ձին առաջնություն ունենար, մանավանդ, եթե ձիուն ալ հայկական անուն տված Էին. օրինակ՝ Արարատ կամ Վասպուրական։ Աստուր աղան իր ազգային արժանապատվությունը փայփայված կզգար նաև, եթե միլիոնատեր հայ մը մեծ գումարներ կորսնցներ կամ շահեր Մոնտե Կառլոյի, Նիսի կամ Բիարիցի մեջ, կամ մեծահարուստ հայու մը ամուսնության կամ մահվան առթիվ երկտող մը ըլլար թերթի՝ «աշխարհիկ արձագանքներու» շարքին։ Իսկ այդ դյուրազգաց արժանապատվությունը կվիրավորվեր, եթե հայ մը հասարակ գողության մեջ բռնվեր կամ նման բան ըլլար։ 35 »սւույսւ (սաչիկ<noinclude></noinclude> 7w31yo5dmlwau5x0rkkarfsjdse1npw Էջ:Barpa Khachik.djvu/59 104 45664 396563 123364 2026-09-16T16:20:59Z LetterBot 3069 (via JWB) 396563 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Այդ իրիկունը, երբ Աստուր աղան մոտեցավ Բարպայի սեղանին, մեծ բեռ մը ուներ սրտին վրա, որը փորձեր էր թեթևցնել ուրիշ սեղաններու շուրջը։ Պետք է ըսել, որ Աստուր աղան, բացի ազգային արժանապատվությունը, ուներ ուրիշ անհատական հպարտություն մը ևս, անիկա կհավակներ ճանչնալ փարիզահայ գաղութի բոլոր անդամները. գաղթականական նոր հոսանքը, որ այդ ժամանակ սկսած էր արդեն, ոչ միայն հարված մը տվեր էր իր պախլավայի, պաստրմայի, երշիկի գործին, որովհետև նպարեղենի բազմաթիվ հայ խանութներ բացվեր էին, այլև կսպառնար Առտուր աղայի՝ ամեն մարդ ճանչնալու հավակնությունը չքացնել, և պետք է ըսել, որ գերմարդկային ճիգեր կըներ իր պատիվը պահպանելու համար, անիկա, կարծես թե, ստիպված էր այդ ամեն օր ուժեղացող գաղթականական հոսանքը կուչ տալու: Յորկին, Արամը և Վահրամը կճանչնային Աստուր աղան և տրամադիր չէին անոր երես տալու, բայց գրաշարը ուղղվեցավ ուղղակի Բարպային և ըսավ. — Բա՛րև, բա՛րև, բարի եք եկեր, կարծես թե քեզի պիտի ճանչնամ… — Նստեցեք,— ըսավ Բարպան, անկեղծորեն ճիգ ընելով հիշելու իր խոսակիցը։ — Հրամանքդ պոլսեցի՞ ես,— հարցուց ան։ — Այո՛,— ըսավ Բարպան։ — Ես արդեն հասկցա,— ըսավ Աստուր աղան,— հազար հոգիին մեջ ես բնիկ պոլսեցին կճանչնամ… հիմակ նոր գաղթականներուն որ հարցնես, ամենքն ալ պոլսեցի են, բայց ականջ մի կախեր… բուն պոլսեցին մատով կհամրվի: Աստուր աղան շուրջանակի նայեցավ բոլոր սեղանակիցներուն, և անոր աչքերը սևեռեցան Միհրանին վրա։ — Քրոջս տղան Է, — ըսավ Բարպան քաղաքավարությամբ։ — Շատ գոհ եմ, շատ գոհ եմ…— կրկնեց Աստուր աղան և առանց այլևայլի իր սրտին վրա ծանրացող հոգի մասին խոսեցավ։ Հայտնի հայ հարուստ մը, պարոն Եկավյանը, որ գլխա—<noinclude></noinclude> 9c7pwg6mzq1bek2u1204rnxgnboz1la Էջ:Barpa Khachik.djvu/60 104 45665 396565 123365 2026-09-16T16:21:02Z LetterBot 3069 (via JWB) 396565 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>վորաբար կզբաղեր գունավոր թանկագին քարերու առևտուրով, որուն երկու երիտասարդ տղաքը կամավոր գացեր էին ֆրանսիական ճակատը, բանտարկվեր էր։ — Կադե և Լաֆայեթ փողոցներուն սրճարանները կելլեն, կելլեն, կնստին կոր,— ըսավ Աստուր աղան՝ վշտահար երևույթ մը առնելով,— ասանկ ալ անարդարություն, ասանկ ալ անպատվություն կըլլա՞, ճանը՞… հայ անունը փարայի մը կըլլա կոր… — Ինչո՞ւ բանտարկվեր է,— հարցուց Բարպան։ — Զմրուխտի մը գողության մեջ մեղսակցության համար,— ըսավ Արամը։ — Ի՞նչ գողություն, ճանը՜մ,— ըսավ Աստուր աղան բորբոքվելով,— ես մարդս կճանչնամ, պատվավոր և ազգասեր մարդ է… իսկ դուն, երիտասարդ,— ըսավ ան դառնալով Արամին,— փոխանակ վրդովվելու, հանգիստ կըսես կոր… — Ինչո՞ւ մենք պիտի վրդովվինք,— ըսավ Վահրամը շեշտակի նայելով գրաշարին։ — Ինչո՞ւ, ատոր ինչուն կա՞… Եկավյանի պես մարդուն բանտ նստիլը կարատավորե ամբողջ հայությունը… — Ինչո՞ւ, ինչո՞ւ,— կրկնեց Վահրամը,— ինչո՞ւ ես պիտի արատավորվիմ, որովհետև Եկավյանը գողությո՞ւն ըրեր է, ինձի ի՞նչ… Աստուր աղան պահ մը մնաց շնջասպառ, հետո դարձավ Բարպային և բացատրեց. — Ես այդ գործը գիտեմ… ադամանդավաճառներու էսնաֆին մեջ կխոսվի կոր, ռուս վտարանդի նախկին սպա մը գողցեր է իր սիրուհիին զմրուխտը, մեծ արժեքով, մաքուր ջուրով քար մը… նայինք ան ալ գողցե՞ր է, թե օռոսբին ինքը տվեր է… ատ ալ չենք գիտեր։ Սպան քարը կտանի կցուցնե Եկավյանին… ան ալ կառնե, աս ալ եղավ մեղսակցությո՞ւն… Չէ, ճանը՜մ, չի գիտցած բանիդ մեջ ինչո՞ւ խոսքի կխառնվիս… առևտուրը առևտուր է, աժան գներ է եղե՞ր… ատ գինով ծախված բանը գողոն կըլլա եղե՜ր… Բոշ խո՛սք, ճանը՜մ… մարդը մա՞տը հոտվըտար, որ ատ զմրուխտը գողցված էր… չէ, ճանը՜մ, դուն ամենուն խոսքին ականջ մի<noinclude></noinclude> ib1cae5rlu09ddk1940yhky0adrcy03 Էջ:Barpa Khachik.djvu/61 104 45666 396566 123366 2026-09-16T16:21:04Z LetterBot 3069 (via JWB) 396566 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կախեր… մատնողը հրեա մըն է… ես աղեկ տեղե գիտեմ… գացեր լուր ավեր է ոստիկանության, որ զմրուխտը Գարեգինին մոտ է… Գարեգինն ալ Եկավյանին մարդն է… թող հրեա մը առած ըլլար զմրուխտը, տեսնենք ատ մյուս հրեան լուր կուտա՞ր ոստիկանության… երբե՛ք։ Աստուր աղան այս բոլորը ըսած ատեն հետզհետե կբորբոքեր, թևերովը ուժգին շարժումներ կըներ և կզայրանար, երբ երիտասարդները հեգնությամբ կամ անհոգությամբ իրենց կարծիքը կհայտնեին։ Անիկա պահ մը լուռ և խոհուն մնալե ետքը կրկին դարձավ Բարպային և ըսավ. Դուն աս ջահելներուն խոսքին ականջ մի կախեր, դուն պապա մարդ ես, նայե ես քեզի բան կըսեմ կոր… «Հռաջը» գրեր Է պետք եղածը… առ կարդա՛ … «Հառաջ» թերթի ակնարկությունը հիշեցուց Բարպային Սարգիս Էֆենդին, Կադեի սրճարանի մթնոլորտը, և ամենուն համար անսպասելիորեն, Բարպան իր կարգին բորբոքեցավ։ — Գողերու, ավազակներու թե՜րթը,— գոռաց անիկա…— ատ մարդիկը հարերնին-մարերնին կծախեն փարայի համար, թո՛ւ, լամչցածներ… — Կեցցե՛ ս, Բարպա՛,— ըսավ Յորկին։ — Դուն ի՜նչ հայերու գործին կխառնվիս կոր,— ըսավ Աստուր աղան՝ ուղղակի դիմելով Յորկիին,— քեզի ի՞նչ, դուն ձեր դըրջաններու գործերով զբաղե։ Միհրանը, Արամը և Վահրամը զայրացան և գրեթե միաբերան գոչեցին. — Ձայնդ կտրե՛,— Յորկին մեր եղբայրն Է, մեր ընկերն Է, չի համարձակի՛ս… Յորկին կծիծաղեր և ձեռքովը նշան կըներ ընկերներուն, որ հանդարտին, վերջապես, Աստուր աղան հեռացավ սեղանեն և գնաց ապաստանելու ուրիշ սեղանի մը շոււրջը նստողներու մոտ, որոնք հեռուեն կհետևեին Բարպայի սեղանին խոսակցության. Բարպան լսեց, որ Աստուր աղան կըսեր. — Հայություն չի մնաց, բե՜… պատիվ, նամուս չի մնաց…<noinclude></noinclude> 26z7zd6kht05mjeqy217o6qfuqbxjpg Էջ:Barpa Khachik.djvu/62 104 45667 396567 109637 2026-09-16T16:21:05Z LetterBot 3069 (via JWB) 396567 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Դաշնակներ են,— ըսավ Վահրամը Միհրանին, և ամենքը մեկ ոտքի ելան, Երբ այդ սեղանին առաջքեն կանցնեին, Բարպան տեսավ անոնց ատելավառ նայվածքները, որոնք ուղղվեցան երիտասարդներուն։ Բայց Բարպան անցավ հպարտ՝ իրեն ուղեկցող երիտասարդներուն հետ։ — Էշեն իջեր են, դեռ չուշ֊չուշը չեն մոռցեր ,—ըսավ ան։ Եվ անիկա խնդաց՝ հին լավ օրերու ծիծաղով, աչքերը կկոցելով, և թուշին վրա մորթը պրկվեցավ այտերու մկանունքներու ուժեղ կծկում են։ Գեյ֊Լյուսակ փողոցի անկյունը Բարպան, Միհրանը ն Յորկին բաժնվեցան Արամեն և Վահրամեն, որ դեպի Մոնպառնաս պիտի էրթային, Բարպայի ձեռքը սեղմելով, Արամը և Վահրամը խոստացան. — Բարպա՛, դուն սիրտդ հանգիստ պահե, մենք մեր ֆրանսացի ընկերներուն կխոսինք, քեղի անպատճառ գործ մը կգտնենք։ Բարպան այդ իրիկուն վերադարձավ տուն բարձր տրամադրության մեջ։ Վիկտորյան դեռ նստած էր և լամպայի լույսով գուլպաներ կկարկտեր. Միհրանը անցեր էր Յորկիի սենյակը։ Վիկտորյան նշմարեց Բարպայի այլափոխությունը, բայց զգուշացավ այդ մասին որևէ հարցում ուղղելե, որպեսզի չի խանգարե անոր ուրախությունը։ — Պատառ մը բան կուզե՞ս ուտել,— հարցուց Վիկտորյան, Բարպայի մուճակները դուրս բերելով բազմոցի տակեն։ — Չէ՛, Վիկտորյա՛, կուշտ եմ,— ըսավ ան մեղմ ձայնով և սկսավ պատմել, թե ուր գացեր էին, որու հանդիպեր էին, բայց չխոսեցավ Աստուր աղայի և անոր հառաջ բերած միջադեպի մասին։ — Աղեկ տղաքներ են,— ըսավ Բարպան, ակնարկելով Յորկիի և Միհրանի ընկերներուն։ -------------— Ակնարկություն դաշնակցություն կուսակցության, որը իշխանությունը կորցրած լինելով հանդերձ շարունակում է հոխորտալ։<noinclude></noinclude> jffhe6vnxvuxeacci35dpdh9ad39b70 Էջ:Barpa Khachik.djvu/63 104 45668 396568 123367 2026-09-16T16:21:07Z LetterBot 3069 (via JWB) 396568 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Վիկտորյան, որ կարկտուքը նորեն ձեռք առեր էր, աչքերը հառեց Բարպային և ժպտեցավ։ — Ես ալ աղեկ անցուցի իրիկունը,— ըսավ Վիկտորյան,— մադամ Լենը եկավ, շիշ մը Անժուի գինի և բիսկուիներ բերեր էր հետը… — Խոստացան, որ ինձի գործ պիտի գտնեն,— ըսավ Բարպան և հանվեցավ ու պառկեցավ։ Վիկտորյան ելավ տեղեն, վերմակի ծայրովը Բարպայի ուսը և կռնակը ծածկեց և պահ մը մնաց այդպես, ժպտուն, դիտելով այդ մեծ մարդը, ինչպես խանդակաթ մայրը կդիտե իր երեխան: Եվ գորովանքի տաք արցունքներ գլորվեցան Վիկտորյայի այտերուն վրա… ⁂ Փետրվարի ցուրտ առավոտ մըն էր։ Բարպա Խաչիկը մինակը նստած էր պատուհանին առաջ ու թերթը կկարդար: Երբեմն անոր աչքերը կպղտորեին, ակնոցը կհաներ, որը նոր սկսած Էր գործածել, և կնայեր պատուհանեն դուրս, հուսահատորեն դիտելով միշտ նույն անհամար ծխնելույզներով գորշ տանիքները։ Երկինքը նույնպես գորշ Էր ու կապարի պես ծանրացեր Էր աշխարհիս վրա։ Հեռուեն կերևեր Պանթեոնի գմբեթը, որը կներկայացներ ավելի խտացած գորշություն՝ համայնատարած գորշության մեջ։ — Աս ինչ լալկան երկինք Է,— գոչեց ինքն իրեն Բարպա Խաչիկը, ավելի խոր հուսահատությամբ նայելով երկնակամարին։ Անիկա կրկին ակնոցը դրավ և փորձեց կարդալ, բայց չէր կարող միտքը սևեռել, ելավ տեղեն, նայեցավ կերակուրին, որ կեփեր շըմինեին մեջ դրված փայտածուխի վառարանի մը վրա, փայտե դգալով մը խառնեց և քիչ մը ջուր ավելցուց։ Բայց տնային այդ փոքր աշխատանքները, որ սիրով կկատարեր, չէին ցրվեր երբեք իր գլխավոր մտմտուքը։ Ոչ միայն Յորկին և Միհրանը, այլև անոնց ընկերները<noinclude></noinclude> ma5cyd6cjou3vqfm5y3ql3z0e0pvicu Էջ:Barpa Khachik.djvu/64 104 45669 396569 123368 2026-09-16T16:21:09Z LetterBot 3069 (via JWB) 396569 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ջանք էին թափեր իրեն գործ մը գտնելու համար: Արամը և Վահրամը անոր ընկերացեր էին, երբ որևէ տեղե ձայն մը լսեր էին։ Բայց ամեն անգամ երկաթագործ Խաչիկը կհանդիպեր նույն առարկության՝ քառասունեն վեր տարիքով մարդ չեն վերցներ։ Հուսահատած այս շարունակ կրկնվող առարկութենեն, Բարպան, որ այնքան հպարտ էր որոշ արհեստ մը ունենալուն, երկաթագործ վարպետ ըլլալուն, հոժարեր էր որևէ գործ ընել, բայց իր այդ հոժարամտությունն ալ ապարդյուն անցեր էր։ Նույն՝ տարիքի խնդիրը կգտներ ամեն տեղ։ Բարպան միայն Վիկտորյայի առաջ իր զգացումը կհայտներ. անիկա հաճախ կըսեր. — ճանը՛ մ, այս մեմլեքեթին մեջ տարիքը առած մարդիկը հաց չե՞ն ուտեր… Երբեմն ալ իր հուսախաբությունը կարտահայտեր ըսելով. — Վիկտորյա՛, ես ի՛նչ կմտածեի, ի՜նչ եղավ։ Վիկտորյան կջանար սիրտ տալ Բարպային։ Երկու երիտասարդները ուրախ-զվարթ կաշխատեին և իրենց աշխատավարձը կհանձնեին Վիկտորյային, որ շուտով ընտանեցեր էր փարիզյան բանվորական կյանքի պահանջներուն և իր ամբողջ ջանքը և ճարպկությունը կգործադրեր՝ այդքան դժվարությամբ վաստակված դրամը տնտեսելու։ Անիկա լավ ճաշ մը կպատրաստեր երեկոյան համար։ Յորկին և Միհրանը ցորեկին կնախաճաշեին բանվորական ճաշարանի մը մեջ, ուր իրար կգտնեին։ Վիկտորյան նույնպես կջանար իրենց և Յորկիին սենյակները պահելու ոչ միայն մանրակրկիտ մաքրության մեջ, այլև հանգստավետ դարձնելու և զարդարելու իր կարելի բոլոր միջոցներով։ Բարպան գրեթե նախանձով կխորհեր, որ Վիկտորյան կյանքի նպատակ մը գտեր էր. երբեմն ալ կչարանար, անարդար հանդիմանություններ կըներ անոր։ Վիկտորյան, ընդհանրապես, մեծ համբերությամբ կվարվեր, բայց երբեմն ալ կվշտանար և Միհրանին կըսեր. — Աս մարդը բնությունը կփոխե կոր։ Այդ միջոցին Վիկտորյան գացեր էր Մուֆթար փողոցի շուկան, ուր ամեն ինչ ավելի աժան էր, քան ուրիշ տեղք:<noinclude></noinclude> oa3if6uwjm6ib3y8pwz4mlogqy055wy Էջ:Barpa Khachik.djvu/65 104 45670 396570 123349 2026-09-16T16:21:11Z LetterBot 3069 (via JWB) 396570 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Բարպան կերակուրին ջուրը ավելցնելե հետո նայեցավ ժամացույցին և սրտնեղած մրմնջեց. — Աս կնիկն ալ ո՞ւր մնաց, դուրսը կտնտնա, հա՞ կտնտնա… Անիկա անհամբեր Էր Վիկտորյայի վերադարձին, որովհետև ձանձրույթը ցեցի պես կկրծեր հոգին, և որովհետև սին խոսքեր ընելով՝ կուզեր ազատվիլ մաշող հոգերեն։ Երբեմն ան կափսոսար, որ եկեր Էր Փարիզ, այդ գորշ երկնքին տակ, որուն վրա կա՛ մ արևի ոչ մեկ ճաճանչ չէր երևար և կա ՛մ թե, ամառվան ամիսներուն, հրաշեկ կդառնար։ Բարպան դիտեր էր, որ Փարիզի մեջ ամառվան հանգիստ օրեր չի կան: Նախորդ ամառը անցուցեր էին իրենց վեցերորդ հարկի սենյակին մեջ, չեչս՚քարե տանիքի տակ և անընդհատ շնչահեղձ եղեր էին տոթեն: Գիշերները, մանավանդ, անտանելի էին: Եբկու֊երեք օր օդը կանշարժանար, տերև անգամ չէր շարժեր։ Ֆաբրիկաներու ծծմբային ծուխը, կաշիի գործարանի գարշահոտությունները, կեղտոտ բակերու վատառողջ շունչը կթանձրացնեին օդը, հետզհետե այդ բոլորը կխտանար, մթնոլորտը կտոգորվեր էլեկտրականությամբ և զարհուրելի որոտումներ կպայթեին և փայլակները կզիգզագեին անվերջ: — Երկինքը կբացվի, կգոցվի կոր,— կըսեր Վիկտորյան: Եվ ամենքը՝ հևալեն, անհամբեր կսպասեին անձրևին: Բայց ծանր կաթիլներով գաղջ տեղատարափը հազիվ թե զովության հույս կներշնչեր, հանկարծ կդադրեր, և տոթը կտիրապետեր ավելի ծանրությամբ: Դարձյալ որոտում, դարձյալ տոթ և այսպես անվերջ: Իսկ փողոցներու մեջ մայթեր ու կուպրը կարագի պես կակուղ կդառնար, և մարդոց կրունկները կարծես կխրվեին անոր մեջ: Երբ Բարպան այս բոլորին կմտածեր և կհիշեր նաև ձմեռվան ցուրտը ու սառնամանիքը, վտանգավոր և պաղ խոնավությունները, որ կտևեին մինչև գարնան վերջերը, խոր կսկիծով կհիշեր Մարսիլիո կապույտ երկինքը, արևոտ փողոցները, Կոռնիշի վրա ըրած պտույտները, և ծովի կարոտը կտանջեր զինքը: Իրեն կթվեր, որ եթե Մարսիլիա մնային, Հոտել տը լա փոստի հանգստավետ կյանքը պիտի շարունակվեր:<noinclude></noinclude> 6omyovayh62794e0nyt8fkb3jte4xwt Էջ:Barpa Khachik.djvu/66 104 45671 396571 123369 2026-09-16T16:21:12Z LetterBot 3069 (via JWB) 396571 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Բարպան հաճախ կխորհեր նաև Գաբրիել Դյումոնին վրա, որ իրեն համար կանձնավորեր ազնիվ ֆրանսիացիի տիպը: Վերջին հույս մը դեռ պահած Էր անոր տված հանձնարարական նամակի վրա և երբեմն կհիշեցներ Միհրանին, որ տեղեկանա, արդյոք նամակին տերը չէ՞ր վերադարձած Փարիզ: Փարիզ ժամանելուն երկրորդ օրն իսկ Բարպան Միհրանի հետ գացեր էր Գրընել փողոց՝ Գաբրիել Դյումոնին նամակը ներկայացնելու։ Բայց պարոն Բոնպառի աղախինը հայտներ էր, որ իր տերը հոդացավի պատճառով գացեր էր հանքային ջրերը և թե հետո պիտի երթար հարավային Ֆրանսիա։ Երբեմն, սակայն, ան կուգար Փարիզ, քանի մը օր կմնար և կմեկներ։ Աղախինը հայտներ էր նաև Բարպային և Միհրանին, որ պարոն Բոնպառը վաղուց գործե քաշվեր էր և անոր հաջորդեր էր տղան, պարոն Ռաուլը, որը ամեն օր կարելի էր գտնել Տոլբիակ փողոցի արհեստանոցը։ Բայց Բարպան չէր ուզած Դյումոնի նամակը հանձնել Բոնպառի որդվույն և հանձնարարեր էր Միհրանին երբեմն—երբեմն տեղեկանալ նամակի տիրոջը Փարիզ վերադարձի մասին։ Երբ այդ նյութին վրա խոսք կըլլար, Վիկտորյան կափսոսար, որ ժամանակին չէին հետևած աղախինի խորհուրդին, չէին ներկայացած պարոն Բոնպառի տղուն։ Բոշ գտնվեցանք,— կըսեր Բարպան…— Բայց որո՞ միտքեն կանցներ, որ ուրիշ գործ մը գտնելը այսքան դժվար պիտի ըլլար։ Եվ հետո, արդարացնելու համար իր և Միհրանին սխալը, կավելցներ. — Մենք ալ մտածեցինք, որ եթե անգամ մը հանձնարարական նամակը տանք տղուն, ան ալ բան մը չընե, ամեն հույս կկորսվի։ Օրերը կանցնեին Բարպայի համար անգործության սրտամաշ տրամադրության մեջ։ Անիկա չէր գիտեր ինչպես հասնիլ մինչև ժամը չորսը, ուրկե հետո կերթար Սեն-Միշե<noinclude></noinclude> 80zmburxx6frdhiq1tp41xvova0h3cp Էջ:Barpa Khachik.djvu/67 104 45672 396572 123371 2026-09-16T16:21:14Z LetterBot 3069 (via JWB) 396572 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>լի այն սրճարանները, ուր կրնար հայերու հանդիպիլ: Անիկա ծանոթացավ ամեն տեսակ մարդոց ուսանողներու, ապադասակարգայնացած մանր բուրժուաներու, նախկին արհեստավորներու և որևէ համալսարանի չի կապված «ուսանողներու»: Կաֆեներու ետևի սրահներուն մեջ այդ անգործ մարդիկը ժամերով թուղթ և նարդի կխաղային և միջանկյալ կխոսեին ազգի ցավերու մասին։ Բարպան ինքը երբեք չէր մասնակցեր քարտի կամ նարդիի խաղին, բայց երբեմն կերթար կնստեր խաղացողներու մոտ և կհետևեր ուրիշներու խաղին։ Երբեմն, խաղը կորսնցնողները իրենց մաղձը կթափեին՝ իրար դեմ ընելով ծանր ամբաստանություններ, որու հետևանքով բուռն վեճեր հառաջ կուգային։ Ընդհանրապես վեճը տեղի կունենար հնչակյանի և դաշնակցականի մեջ, և վերջիվերջո ռամկավար մը վերջ կդներ աղմուկին և կռվողները կհաշտեցներ՝ ըսելով. — Ամո՞թ է, հայ անունը կխայտառակեք կոր, ձայներնիդ աշխարհ բռներ է։ Երկար ատեն Բարպան այն կարծիքը կազմեր էր, որ ռամկավարները շրջահայաց և լուրջ մարդիկ են։ Անիկա սրճարանին մեջ կապվեր էր իր տարիքով մարդոց, որոնք ռամկավարներ էին. անոնցմե մեկը՝ դոկտոր Դերձակյան, երկարորեն կխոսեր Բարպային ազգի ցավերու մասին։ Բարպան առավել ևս վստահություն ունեցավ դոկտոր Դերձակյանին վրա, երբ լսեց, որ անիկա համակրանքով կվերաբերվեր Խորհրդային Հայաստանի նկատմամբ, բայց վերջիվերջո Բարպան կտրվեցավ անկե։ — Վերջապես,— ըսավ օր մը դոկտորը,— տեղ մը ունինք, Հայաստանն է, այսօր բոլշևիկները տեր են եղեր այդ Հայաստանին… Ի՞նչ կըլլա, թող ժողովուրդը քիչ մը հանգստանա, անոթիները կշտանան, մերկերը հագվին, ավերակները վերաշինվին… Երբեմն ուրիշ ռամկավար մըն ալ, որ կիլիկեցի էր, կուգար սեղանակից կըլլար իրենց։ Անիկա եղեր էր մեծ կալվածատեր, անսահման հարստության տեր, իսկ այժմ ամեն ինչ կորսնցուցեր էր և իր տանը մեջ մածուն կպատրաստեր<noinclude></noinclude> ix4cdlli9tbjmsgjd9ls95esu7l8tx9 Էջ:Barpa Khachik.djvu/68 104 45673 396573 123372 2026-09-16T16:21:15Z LetterBot 3069 (via JWB) 396573 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>և կծախեր ընտանիքին ապրուստը հոգալու համար: Բժիշկ Դերձակյանը մեծ հարգանքով կվարվեր Բանիկյան էֆենդիին հետ, որ դեռ մասամբ իր հարաբերությունները կպահպաներ գաղութի ջոջերուն հետ։ Օր մը Բանիկյան էֆենդին զայրացած ըսավ. — Աս մեր ջահիլները շատ սանձարձակ դարձեր են… Գիտե՞ս, որ Սենտ-էտիենի մեջ հայ բանվորները մասնակցեր են գործադուլին։ Բարպան այդ մասին լսեր էր Յորկիի և Միհրանի խոսակցություն են ։ է՚հ, ի՞նչ կըլլա,— ըսավ Բարպան,—շատ աղեկ ըրեր, մասնակցեր են։ Բանիկյանը ապշած նայեցավ Բարպային և աթոռը քիչ մը ետ մղելով՝ հարցուց. — Չըլլա թե դուն ալ «ի նոցանե» ես… Բարպան ուզեց բացատրել, թե հայ բանվորները շահագրգրռված են համերաշխ ըլլալու տեղացի բանվորներուն հետ, բայց իր միտքերը չի կրցավ պարզորոշ կերպով արտահայտել։ Անիկա հանկարծ տագնապի մեջ ինկավ, գիտեր, որ իրավունքը իր կողմն էր, բայց չէր կրնար արժեցնել, քրտինքը ողողեց զինքը, և հանկարծ լռեց, քեն ընող մեկու մը արտահայտությունը առնելով։ Երբ Բարպան ժամը յոթին ժամանակները դուրս ելավ սրճարանեն՝ տուն վերադառնալու համար, ճամփան ինքն իրեն կխոսեր դառնությամբ. — Խոսելու կարողությունս անգամ կորսնցուցեր եմ… Եվ հիշեց, թե ինչպես ժամանակով արիությամբ և պարզությամբ կպաշտպաներ ինչ որ կկարծեր, թե արդար է։ — Մարդկությունս կորսնցուցեր եմ,— մտածեց անիկա և հանկարծ փղձկեցավ ինքը իրեն վրա. «Ինչո՞ւ, ինչո՞ւ…— կմտածեր ան,— ինչո՞ ւ եղավ այսպես…»: Հասեր էր Կլոդ Բեռնար փողոցը, ուր միշտ ավելի հանդարտ էր, անիկա մեքենայաբար կքալեր մայթին վրայեն և միտքովը կկրկներ.«Ինչո՞ւ, ինչո՞ւ …»: Հանկարծ կայծակի արագությամբ իր ամբողջ կյանքը անցավ իր աչքին առաջքեն. իր մանկությունը, հետո Գարա<noinclude></noinclude> 8xu1eac1elgs0jd70xeqpthp70xszuj Էջ:Barpa Khachik.djvu/69 104 45674 396574 123373 2026-09-16T16:21:17Z LetterBot 3069 (via JWB) 396574 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>՚ճա Ահմեդի արհեստանոցը, լայնատարած սոսին, որու տակ կհանգստանային տաք օրերուն, հետո Բերան, Զարեհ էֆենդին, Վասիլը, Ղուկասը, Հակոբը , հետո Բեռնարները և ֆրանսիական դրոշակի պատմությունը… Հանկարծ բուռն անախորժություն զգաց և դեմքը ծամածռեց, ինչպես եթե դառնահամ բան մը դրած ըլլար բերանը, բայց նույն միջոցին իսկ լսեց ընտանի ձայն մը. — Բարպա՛, Բարպա՛… Միհրանն էր, որ գործեն կվերադառնար ուրախ և լավ տրամադրված, անիկա անմիջապես հայտնեց. — Մարդդ վերադարձեր է Փարիզ… Բարպան հանկարծ շառագունեցավ. — Հեռախոսով խոսեցա հետը… ըսր, որ նամակ մը ունիս Դյումոնեն… ըսավ, որ ուրախ կըլլա քեզ հետ ծանոթանալով. Դյումոնը երկար նամակ մը գրեր է արդեն անոր: Բարպան երիտասարդի առույգ քայլերով բարձրացավ վեց հարկը։ Յորկին արդեն եկեր Էր, և Վիկտորյան սեղանը դրեր Էր. ճաշեցին ախորժակով և խոսակցեցան հաճույքով։ ճաշեն հետո, երբ Բարպան բազմոցի վրա նստած խահվեն կխմեր, պատմեց սրճարանին մեջ տեղի ունեցած վեճը և եռանդով, նույնիսկ պերճախոսությամբ պաշտպանեց իր տեսակետը: Հետևյալ օրը Բարպան տունը անցուց, միայն փոքրիկ պտույտ մը ըրավ Լյուքսեմբուրգի պարտեզը, որուն գեղեցկությունը իր լիության մեջ նոր ըմբռնեց. արևի դողդղացող ճաճանչները ցրված ամպերու մեջերեն, կարծես վախվխելով, կլուսազարդեին պարտեզը, որուն ածուներու մշտադալար և ցողաթուրմ մարգերը կժպտեին իրենց անհամար կայլակներով։ Դեռ ծառերը մերկ Էին և իրենց ճյուղերուն ցանցով, հեռավորության մեջ, կապտորակ ժանյակներ կկազմեին՝ արծաթագույն հորիզոնին վրա։ Բարպան բնազդական զգացումով ըմբռնեց փարիզյան հորիզոնի այդ ինքնահատուկ գեղեցկությունը, որը կազմված Էր նրբերանգներով և իրարու մեջ հալվող գիծերով։ Անոր հոգին լի էր հույ<noinclude></noinclude> 2zxqc0rbbqcot291gpk6778pissuo9l Էջ:Barpa Khachik.djvu/70 104 45675 396576 123374 2026-09-16T16:21:20Z LetterBot 3069 (via JWB) 396576 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>սով, և իրեն կթվեր, որ եթե աշխատեր, ամեն ինչ տեղը պիտի երթար, իր ներքին ներդաշնակությունը պիտի վերահաստատվեր։ Անիկա անվերջ ծրագիրներ կկազմեր, որոնք իրենց վախճանին չէին հասներ, ուրիշ ծրագիրներու ծնունդ տալով։ Գործի հույսի հետ կյանքը կբացվեր իրեն առաջ անծայրածիր հեռանկարներով, և հոգին կշողար ուրախության մեջ,ինչպես լույսի մեջ… Վերջապես, Միհրանը ստացավ որոշ ժամադրություն և ընկերացավ Բարպային Գրընել փողոցի տունը։ Պարոն Բոնբառը, որ Նիմ քաղաքի բողոքական ընտանիքե մը սերած Էր, խոր ծերության հասած մարդ Էր։ Երբ Բարպան և Միհրանը ներկայացան, անիկա նստած Էր կաշվե թիկնաթոռի մը մեջ և ծունկերը ծածկած Էր բրդյա շալով մը, որը հաճախ դեպի կուրծքը կբարձրացներ իր նիհար և թեփոտած մատներով, հակառակ որ սենյակը տաք Էր, և շըմինեն վառված։ Անիկա քաթանի պես ճերմակ և ողորկ մազեր ուներ, ճերմակ ցցված հոնքեր և կարճ կտրված սպիտակ պեխեր։ Ծերունին լավ ընդունելություն ըրավ Բարպային և ակնարկելով Դյոլբոնին՝ ըսավ. — Մ՝իշտ նույնը, իմ հին բարեկամս… Ան չի ծերանար… ձեր մասին ինձ գրեր Է բոցավառ նամակ մը։ Ժամանակին կողք-կողքի Դյումոնին հետ կռվեր ենք բարիկադներու վրա՝ մեր դեմոկրատիայի պաշտպանության համար, որ մեր երիտասարդական օրերուն տիրուհին Էր… Երկուքս ալ վիրավորվեր ենք, և մեր արյունները խառնվեր են իրարու։ Մենք ավելի հարազատ ենք, քան նույն հորմե և մորմե ծնած եղբայրներ… Ծերունին պահ մը երազուն մնաց և հետո սիրալիր ժպիտով դարձավ Բարպային. անիկա խոսած ատեն լեզվի ծայրով դեպի դուրս կհրեր կեղծ ատամներու վերևի շարքը, ինչ որ թե՛ ծիծաղելի և թե՛ երկյուղալի արտահայտություն մը կուտար անոր դեմքին։ — Իմ բարեկամս ձեր մասին կպատմե շատ սրտառուչ պատմություն մը… եռագույն դրոշակը դուք պահեր եք ձեր կյանքի գնով… այնտեղ… ըսեք, կխնդրեմ, ո՛ր երկրի և քաղաքի մեջ… հիշողությունս հաճախ կդավաճանե ինձ…<noinclude></noinclude> inkjiv1pfigqxkcrqkuab3vrbtjubbr Էջ:Barpa Khachik.djvu/71 104 45676 396577 123375 2026-09-16T16:21:22Z LetterBot 3069 (via JWB) 396577 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Թուրքիայի մեջ, Կ. Պոլիս,— ըսավ Միհրանը,— ակամա ծիծաղով, որովհետև այդ միջոցին պարոն Բոնբառը վերևի ատամնաշարը դուրս կցցեր: — Արդեն այդ նշանակություն չունի,— ըսավ ծերունին, սպիտակ հոնքերը խոժոռելով,— այդ լավ գիտցե՚ք, երիտասա՛րդ,— ըսավ ան հանկարծ դառնալով Միհրանին,— երբ մարդիկ նույն բարձր գաղափարը ունին և պատրաստ են իրենց կյանքը զոհել այդ նպատակին համար, ինչպես այդ պատահեր Է ձեր հարգելի մորեղբորը, այդ մարդիկ որ երկրեն ալ, որ ըլլան, ինչ գույն և ցեղ ունենան, եղբայրներ են… և իբր այդ՝ ես իմ ձեռքս կուտամ ձեզ,— ըսավ ան իր նիհար և թեփոտած մորթով մատները երկարելով Բարպային։ Բարպան ղողահար վիճակի մեջ Էր, հուզմունքի ալիքներ կբարձրանային անոր մեջ, իրեն կթվեր, որ ոչ թե իրական կացության մեջ Էր, այլ երազի մեջ։ Անիկա մոռցեր Էր իր այցելության գործնական նպատակը և կվայելեր լիուլի այդ րոպեի ընծայած ուրախությունը, որովհետև այդտեղ, այդ օրհասական ծերունիին մոտ, ան կգտներ այն Ֆրանսիան, որ երազեր Էր։ Այդ միջոցին Միհրանը ակամա կդիտեր սենյակին մանրամասնությունները, անիկա շատ պարզ, բայց պերճորեն կահավորված Էր: Ճակատի երկու պատուհաններուն մեջտեղ, որոնք կկրեին մութ֊կանանչ ասվե վարագույրներ, պատին դիմաց, դրված Էր մթացած կաղնեգույն գրասեղանը, որուն վրա, բացի երկաթ թանաքամանը և պարագաները, մեկ կողմը կային դեղին կողքով գիրքեր և մյուս կողմը՝ օրվան թերթերը: Սենյակին մեջտեղը կար կլոր սեղան մը, նույնպես մութ֊կանանչ ծածկոցով, որուն առաջքին աթոռներուն վրա նստած Էին Բարպան և Միհրանը: Ծերունիին կաշեպատ թիկնաթոռը դրված Էր շըմինեին անկյունը: Գրասեղանին դիմացի պատը ամբողջովին վերածվեր Էր գրադարանի, որ գետնեն կբարձրանար մինչև պատի երեք քառորդը, և որուն վրա, բացի Սողոնի կիսանդրին, համաչափ հեռավորությամբ դրված Էին պղնձե անոթներ, որոնք կկրեին տարաշխարհիկ բույսերու թաղարներ, և որոնց դեպի վեր<noinclude></noinclude> n5ixttbpfz7d8l8xm4od63mizj3kbao Էջ:Barpa Khachik.djvu/72 104 45677 396578 123376 2026-09-16T16:21:23Z LetterBot 3069 (via JWB) 396578 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կարկառած լայն և փայլուն տերևները մետաղային կարծրության տպավորությունը կընեին, պարկետը փայլուն և ողորկ էր, բայց սեղանին տակ կար մութ֊կանանչ խորքով թավ գորգ մը, իսկ ծերունիին ոտքերուն տակ փռված էր վագրի մորթի մը: Պատերուն վրա, որոնք ծածկված Էին կանանչ— գորշագույն գիծերով պաստառով, կային փորագրված պատկերներ՝ պարզ շրջանակներով, որոնք կներկայացնեին ֆրանսիական հեղափոխությունեն դրվագներ, որոնցմե գլխավորը Սեն-Ժյուստը կներկայացներ՝ իր հռչակավոր խոսքերը արտասանելու միջոցին։ Վերջապես, ծերունին խոսեցավ գործի մասին։ — Իսկ այժմ,— ըսավ անիկա,— տեսնենք, թե ինչով կարող եմ ձեզ օգտակար ըլլալ։ — Ես վարպետ երկաթագործ եմ,— ըսավ Բարպան: Ծերունին պահ մը իր կզակին ափը քերեց և հետո ըսավ. — Ճիշտ Է, որ ես դարբնոց մը ունիմ, ուր կպատրաստենք միմիայն գեղարվեստական իրեր… ես այլևս գործե քաշված եմ, իմ տղաս՝ Ռաուլը կղեկավարե գործը։ Մեր գործին ինքնահատկությունը այն Է,— ավելցուց պարոն Բոնբառը պահ մը մտածկոտ լռութենե հետո,— որ մեր բանվորները արհեստավոր արտիստներ են… իրենք կհնարեն իրենց դարբնածին օրինակը, թե ձևը և թե՛ զարդերը… — Մորեղբայրս ընդունակ Է այդպիսի գործի,— ըսավ Միհրանը,— ան ղեկավարեր Է այդպիսի գործ, սուլթանական պալատներու համար… — Ա՛հ, հա՛,— ըսավ ծերունին,— թերևս այո… դուք կունենաք արևելյան ինքնուրույն մոտիվներու պատկերացումներ… — Կունենա՛մ, գաղափարներ ունիմ,— ըսավ Բարպան։ — Լա՛վ, ուրեմն,— ըսավ ծերունին և Բարպայի ու Միհրանի համար անակնկալ աշխուժությունով ծունկերը ծածկող շորը մեկ կողմ դրավ և ոտքի ելլելով, եկավ գրասեղանին առաջ։ Անիկա բարձրահասակ Էր և ուղիղ իրան ուներ, հագված Էր անթերի ձևով մթագույն կոստյում, որ կընդգծեր անոր շարժումներու վայելչությունը։ Ծերունին երկտող հանձնարարական մը գրեց իր տղուն<noinclude></noinclude> 36tx4c0ir1kntalvfam8ve1moibaw4q Էջ:Barpa Khachik.djvu/73 104 45678 396579 123378 2026-09-16T16:21:25Z LetterBot 3069 (via JWB) 396579 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>և պատվիրեց, որ Բարպան ուղղակի դիմե դարբնոցը, Տոլպիակ փողոցի մեջ, ժամը տասնեն-տասներկու։ — Միայն թե,— ըսավ անիկա՝ աթոռին վրա դառնալով,— մեր վճարումները չափավոր են և գործի վրա… — Հոգ չէ՛,— ըսավ Բարպան,— եթե կուզեք, բնավ մի վճարեք, միայն թե աշխատիմ։ Ծերունին ծիծաղեցավ։ — Պետք է ապրիլ,— ըսավ ան,— և ամեն աշխատանք պետք է վճարվի։ Հետո ոտքի ելավ և, ինչպես հավասարն առ հավասար, մեծ քաղաքավարությամբ խոնարհեցավ և ձեռք տվավ Բարպային. բայց երբ ծերունին իր ձեռքը երկարեց Միհրանին, ավելի մտերմական երևույթ ստացավ, երիտասարդին ձեռքը պահ մը պահեց իր չոր ձեռքին մեջ և մյուս ձեռքով ցույց տալով Սեն-ժյուստի պատկերը՝ ըսավ. — Ահա, երիտասարդ, այս հեղափոխականներու աճյունն է, որ ցրվեցավ ամբողջ աշխարհիս վրա և հրդեհներ վառեց ամենաազնիվ սրտերու մեջ, այդ աճյունեն փոշի մը ինկեր է մորեղբորդ բեղմնավոր հոգիին մեջ… կմաղթեմ, որ քու հոգիդ ալ ամուլ չի մնա… Ֆրանսիան միայն այստեղ չէ,— ըսավ ան՝ ձայնին շեշտը բարձրացնելով,— այլ նաև ամեն երկիրներու պատկանող այն մարդոց սրտերուն մեջ, ուր ծիլ արձակեր են իր ամենաբարձր գաղափարները… Անիկա թողուց, վերջապես, Միհրանին ձեռքը և ըսավ, երբ անոնք դուրս կուգային. — Քաղաքացինե՛ր, ողջույն և եղբայրություն։ ⁂ Տարիե մը ի վեր Բարպան կաշխատեր պարոն Բոնպառի դարբնոցը և վերին աստիճանի գոհ էր իր վիճակեն. պարոն Ռաուլը քառասունը անց մարդ մըն էր, մռայլ և տխուր երեվույթով, բարձրահասակ և թուխ, սակավախոս և մտածկոտ. անիկա քաղաքավարությամբ կվարվեր իր աշխատավորներուն հետ և մասնավոր հոգածություն ուներ Բարպային համար, որուն արհեստի մեջ ունեցած ճարտարությունը կգնա-<noinclude></noinclude> jizn8e0f4o125vezre4gdtg561i47yt Էջ:Barpa Khachik.djvu/74 104 45679 396580 109653 2026-09-16T16:21:27Z LetterBot 3069 (via JWB) 396580 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>հատեր իր արժեքով։ Հաճախ անիկա կշնորհավորեր Բարպան, երբ անոր թանձր մատները, էլեկտրական փոքրիկ հնոցին առաջ, երկաթը կձևակերպեին՝ առանց թուղթի վրա մոդելը ունենալու, իր մտքի հղացումին համեմատ և մասամբ հետևելով րոպեական ներշնչումներուն։ Բարպան շուտով իրազեկ դարձեր Էր փարիզյան ճաշակի պահանջներուն, հասկցեր էր զարդարանքներու մեջ ժուժկալության արժեքը, ըմբռներ էր մանրամասնությունները առարկային ընդհանուր ձևին մեջ մտցնելու անհրաժեշտությունը և հաջողեր էր առաջին շաբաթներեն իսկ իր պատվավոր տեղը գրավելու դարբնոց—արվեստանոցին ընտրյալ աշխատավորներու շարքին մեջ։ Բացի Բարպան, կային այնտեղ ութ բանվորներ, որոնք բնավ նմանություն չունեին Միհրանի և Յորկիի ընկերներուն հետ, ինչպես նաև բանվորական սրճարաններու մեջ հանդիպած աշխատավորներուն հետ։ Անոնք ամենքն ալ մաքուր կհագվեին և երբ առավոտուն կհասնեին աշխատանոց, կհանեին իրենց բաճկոնները և կհագվեին գորշագույն երկար վերնաշապիկներ, որոնց վերի կոճակը բաց մնալով, կերևեին օսլայած օձիքը և փողկապը, ոմանք ակնոց կկրեին և բարձրադիր և շեղակի սեղանի մը վրա կգծագրեին իրենց դարբնելիք առարկայի օրինակները: Անոնք մաքուր գրական լեզվով կխոսեին և կզգուշանային արգո գործածելե։ Առաջին անգամ, որ նորեկ աշկերտ մը «մեր կապիկը» ըսավ պարոն Ռաուլին համար, բոլորը մեկանց բողոքեցին։ — Չի համարձակի՛ս,— ըսին անոնք,— այստեղ մտցնել քու փողոցային բառապաշարը։ — Ուրեմն, այստեղ արհեստանոց չէ, բողոքականներու ժողովարան է,— ըսավ պատանին և հետևյալ օրը չերևցավ այլևս։ Երբ Բարպան, Յորկիի և Միհրանի խորհրդով, արձանագրվեցավ յունիտեր սենդիկայի մեջ և քարտը ստացավ, անիկա գոհունակությամբ հայտնեց այդ բանը Հանրի անունով իր մեկ ընկերոջը, որուն հետ ավելի մտերմացեր էր, և ուզեց գիտնալ, թե ուրիշ ո՞վ կար դարբնոցին մեջ նույն սենդիկայի անդամ։ — Մենք այստեղ,— ըսավ Հանրին,— ոչ մեկ սենդիկե<noinclude></noinclude> 4kcfqmlzg8tmr42gg7rgqb2fp0do3q9 Էջ:Barpa Khachik.djvu/75 104 45680 396581 123379 2026-09-16T16:21:28Z LetterBot 3069 (via JWB) 396581 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>չունինք, պետք ալ չի կա… մեր պատրոնը ազնիվ մարդ է, եթե խնդիր մը ունենանք, բարեկամաբար կկարգադրենք… բայց, ի դեպ…— ըսավ ան,— ո՞վ է ձեզ առաջնորդեր յունիտերներու մոտ, գիտե՞ս, որ անոնք կոմունիստներ են և կապեր ունին Ռուսաստանի կարմիրներու հետ, բոլշևիկներու հետ… — Ի՞նչ կըլլա, որ կապեր ունին,— ըսավ Բարպան միամտությամբ։ — Ինչ կըլլա՞… մի՞թե չես գիտեր, որ անոնք մեր թշնամիներն են, քաղաքակրթության թշնամիները, անոնք մյուզեները կքանդեն, գրադարանները կայրեն և բոլոր թանկագին բաները կջնջեն, բոլոր կրթություն ստացած մարդիկը կսպանեն, մեկ խոսքով՝ սարսափելի բաներ կպատմեն այդ կարմիրներու մասին։ — Այդ բոլորը սուտ Է,— ըսավ Բարպան մեղմությամբ: Հանրին պահ մը խոհուն մնաց և հետո հարցուց. — Դուն ինչպե՞ս գիտես, որ սուտ Է… — Սո՛ւտ Է,— պնդեց Բարպան,— թերթերու հնարածն Է… գիտեմ, որ սուտ Է, որովհետև…— ան քիչ մը վարանեցավ և հետո ըսավ…— մեր երկիրն ալ խորհրդայնացած է… — Ա՜հ, այո՛, Հայաստանը, ճի՞շտ Է, որ միշտ այնտեղ կոտորած կա… — Այժմ այդպես բան չի կա,— ըսավ Բարպան,— ընդհակառակը, ավերված երկիրը կշինեն կոր։ — Վերջին հաշվով…— հարեց Հանրին,— կարող Է պատահիլ, որ իրականությունը ավելի քու ըսածներուդ համապատասխան Ըլլա, քան թերթերու գրածներուն… ժուռնալիստներու արհեստն Է զգայացունց սուտեր հնարել ամեն օր… Անոնք կխոսեին և միևնույն ատեն խարտոցով կհղկեին իրենց ձեռքը եղած առարկաներու վրա մասեր։ — Գալով այստեղի կոմունիստներուն,— ըսավ Բարպան,— ես շատերը կճանչնամ, ազնիվ և նվիրված մարդիկ են։ — Օ՜հ, այդ,— ըսավ Հանրին,— կարող Է պատահիլ… դեմոկրատական երկրի մեջ ենք, կարծիքներու ազատություն<noinclude></noinclude> bz3wb1e1rl7m9y80ecu29bj7rmsr7qy Էջ:Barpa Khachik.djvu/76 104 45681 396582 123380 2026-09-16T16:21:30Z LetterBot 3069 (via JWB) 396582 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ունինք… ամեն մարդ ազատ Է կարծիքներ ունենալ, չէ՞… մարդս ինչո՞վ կտարբերի անասունեն, անով, որ ամեն բանի մասին կարծիքներ ունի… իսկ եթե ընդուներ ենք, որ մարդս ազատ Է կարծիքներ ունենալու, ուրեմն և տարբերություններ պիտի ըլլան այդ կարծիքներու մեջ, բնական Է, չէ՞… Երբեմն Հանրին կամ մյուսները կիրակի օրը միասին անցընելու՝ համար Բարպան տուն կհրավիրեին։ Անոնցմե մեկը՝ Պոլը, կբնակեր Սենտ֊Անտուանի թաղամասին մեջ երկու սենյակե բաղկացած բնակարան մը, կնոջը և չորս տարեկան տղուն հետ։ Տանը մեջ կտիրեր բծախնդիր մաքրություն, և ամեն ինչ տեղավորված էր իր անկյունին կամ ծակին մեջ, ինչպես արդուզարդի տուփի մը մեջ տեղավորված կըլլան զանազան առարկաներ: Պոլի կինը՝ Անտուանեթը, մաքուր հագված, սև մետաքսե հագուստով, մազերը լավ հարդարած, դեմքը առանց շպարի, պատկառելի տիկնոջ երեվույթ ուներ։ Անիկա սիրալիր էր և հյուրասեր, բայց իր խոսքերու և շարժումներու մեջ կպահեր որոշ չափավորություն և իր ամուսնույն հետ կվարվեր հարգանքով, ինչպես եթե ան ալ հյուր ըլլար։ Եթե խոսքը անոր ուղղեր, երբեք անունը չէր տար, այլ կըսեր «մոն ամի»։ Անոնց երեխան՝ Մարսելը, բարեկիրթ էր և հնազանդ, հայրը և մայրը մատի շարժումով կամ ակնարկով կղեկավարեին այդ փոքրիկը, որ սեղանին առաջ կնստեր հանգիստ, սպասելով, որ ծնողքը իրեն տան սեղանի վրա դրված ուտելեղեններեն այն՝ ինչ որ իրենք հարմար կհամարեին երեխային համար, և այն քանակով, որ իրենք կորոշեին։ Բարպան կզարմանար, որ երեխան չէր բողոքեր երբեք, նույնիսկ փափագ չէր հայտներ։ Անիկա իրեն կհիշեցներ որոշ մարզանքի ենթարկված անասունները, որ իրենց տիրոջ մեկ նշանին վրա կպարեն, կպառկին, կկանգնին և մեքենաբար կկատարեն բոլոր պատվերները։ Բարպան իր սրտի խորքեն կմեղքնար երեխան և մեծ փափագ կզգար գլխե հանելու այդ փոքրիկը, զանազան քաղցրեղեններ դնելու անոր պնակին մեջ կամ թե խաղեր սորվեցնելու, աթոռները տապալելով և անոնցմով կառք կամ տուն շինելով։ Բայց<noinclude></noinclude> jtmyxtajn02esz0wbd0o7aakuzrj8b9 Էջ:Barpa Khachik.djvu/78 104 45682 396584 123381 2026-09-16T16:21:33Z LetterBot 3069 (via JWB) 396584 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ճաշեն հետո, երբ սեղանը կազատվեր, փոքրիկը կերթար ննջասենյակը՝ լռիկ-մնջիկ մինակը խաղալու, իր փոքրիկ սեղանին առաջ նստած, փոքրիկ աթոռակի վրա, և կինը՝ ճերմակ գոգնոց մը կապած, խոհանոցը կառանձնանար պնակները լվալու։ Պոլը՝ գույնզգույն խմիչքներ առաջարկելով Բարպային և ինքն ալ խմելով, կոգևորվեր և իր գծագրությունները տարածելով սեղանին վրա, կխորհրդակցեր իր հյուրին հետ։ Բարպան կգնահատեր գծագրությունները և երբեմն ալ դիտողություններ կըներ և, վերջապես, ինքը ազնվությամբ և առատությամբ գաղափարներ կուտար։ Պոլը անհագությամբ կլսեր Բարպայի խոսքերը և երբեմն իր թաքուն գոհունակությունը կարտահայտեր մտերմու¬ թյամբ։ — Մոն վիյե, կհասկնա՞ս, քառասուն տարիե ի վեր ստիպված եմ միշտ նոր մոդելներ ստեղծելու, միշտ նո՛ր, միշտ նո՛ր… մեկ շինածնիս չենք կրնար կրկնել… Մեր հաճախորդներուն պահանջը այն է, որ իրենց ունեցած օրինակին նման ոչ մեկ տեղ չի գտնվի, նույնիսկ Չինաստանի մեջ… Ալ, վերջապես, իմ բոլոր աղբյուրներս ցամքած են… պարպված եմ… Երբեմն ժամերով կմնամ ճերմակ թուղթին առաջ, ապուշ կտրած… հավատա՛ ինձի, երբեմն գլուխըս այնքան զուրկ Է որևէ գաղափարե, ինչպես ոտքերս… Բարպան չէր ըմբռներ այդ ցամքածությունը, որովհետև, ընդհակառակը, գաղափարները կխուժեին իր մտքին մեջ,և ձեռքերը չէին հասներ իրագործել ինչ որ մտքովը կհղանար: Ինքը, ճիշտ է, որ երբեք չէր գծագրեր, չէր ալ գիտեր գծագրել, և հնոցին առաջ, կոպիտ նյութը ձեռքին մեջ, աստիճանաբար կստեղծագործեր։ — Իսկ դուն,— կըսեր Պոլը նախանձով, — այնքան առատ գաղափարներ ունիս, որ քեզ պետք եղածեն ավելին կրնաս ծախսել. ա՜հ, եթե գծագրեիր…. շատ փող կվաստակեիր… Բայց Բարպան կզգար, որ եթե թուղթին վրա արտագրեր իր գաղափարը, հղացումը կվիժեր… այդպես կկարծեր ան, բայց այդ մասին չէր խոսեր։ — Շիկ թիփ մըն է այդ օտարականը,— կըսեր Պոլը իր կնոջը, երբ Բարպան կմեկներ։<noinclude></noinclude> l8dfmdmwqrhjw92ny0os0vxrw9yqcfa Էջ:Barpa Khachik.djvu/79 104 45683 396585 109658 2026-09-16T16:21:35Z LetterBot 3069 (via JWB) 396585 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Հանրին կբնակեր Փարիզի շրջակայքը, Մըդոն-ՎալՖլերի (Ծաղկյալ հովիտ) կոչված գեղեցիկ վայրին մեջ, ուր ուներ հորենական ժառանգությամբ երկհարկանի քարաշեն տուն մը՝ շրջապատված պարտեզներով: Հանրին նույնպես ֆրանսիացի բողոքական ընտանիքն էր, պարոն Բոնբառի բնիկ երկրեն, Նիմի շրջանեն: Անիկա կապրեր իր կնոջը և քրոջը հետ, որ այրի էր, ընտանեկան համերաշխ մթնոլորտի մեջ։ Քրոջը տղաքը տեղավորված էին գիշերօթիկ լիսեներու մեջ, իսկ իր երկու աղջիկները ամեն օր կերթային Փարիզ, կհետևեին կուրսերու բակալորեայի պատրաստվելու համար: Հորենական փոքրիկ ժառանգություն մը, քրոջը թոշակը— կառավարական պաշտոնյայի այրի էր ան — և իր՝ Հանրիի ստացած աշխատավարձը ընտանիքին կապահովեին բարեկեցիկ կյանք: Հանրիի տունն ալ աղախին չի կար, և քույրը ու մասամբ աղջիկները ուրախությամբ և ժրաջանությամբ կաշխատեին տունը պահելու համար վայելուչ մակարդակի վրա: Հանրին իր ազատ ժամերը կհատկացներ տունը շրջապատող պարտեզը մշակելու, անիկա տանը առաջքի մասը վերածեր Էր ծաղկանոցի, իսկ ետևի մասը բանջարանոցի, որուն մեջ կային նաև պտղատու ծառեր։ Հանրին շատ վաղուց լսեր Էր հայերու մասին, անիկա շատ բան կարդացեր Էր հայասերներու հրատարակություններեն և հաճախ տանը խոսեր Էր այդ արմենիենի մասին, վերջապես, կինը օր մը ըսավ. — Կիրակի մը հրավիրե այդ արմենիենը ճաշի, մենք ալ ծանոթանանք: Առաջին անգամ, որ Բարպան այցելեց Հանրիի տունը, աչքերուն չի հավատաց: Գարնանային արևոտ և գաղջ օր մըն Էր, Հանրին կայարանը կսպասեր ընկերոջը: Միասին անցան Մըդոնի փողոցներեն: Ամեն կողմ՝ պարտեզներ և վիլլաներ: Երկաթյա ցանկապատերեն կերևային լավ պահպանված ածուներ և ծաղկյալ ծառեր, մեծ մասամբ լիլաներ, որոնք իրենց քաղցր բույրով կտոգորեին մթնոլորտը: Հանրին իր հյուրը անցրնելով իր պարտեզի ցանկապատեն, նշմարեց անոր հաճույքը ի տես լավ խնամված պարտեզին և տունը մտցնելե առաջ առաջնորդեց պարտեզի ետե—<noinclude></noinclude> c9uhufjc28ztdty1gejp58dt7dlfxeu Էջ:Barpa Khachik.djvu/80 104 45684 396587 109659 2026-09-16T16:21:38Z LetterBot 3069 (via JWB) 396587 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>վի մասը, ուր բոլոր կեռասենիները ծաղկեր էին։ Բարպան այդ սպիտակափառ ծառերու առաջ մնաց շնչասպառ, և անիկա անմիջապես որոշեց ինքն ալ տուն մը վարձել Մըդոնի մեջ և ընտանիքով հաստատվիլ այնտեղ։ Բարպան իր դիտավորությունը հայտնեց Հանրիին, որ ոչ միայն քաջալերեց Բարպան, այլև խոստացավ հարմար բնակարան մը գտնել իրեն համար։ Ամեն ինչ կհրապուրեր Բարպան, ծաղիկներու հոտը, անտառի մերձավորությունը, որուն մացառուտները կհայտնվեին ամեն փողոցի անկյունե, և Բարպան հրճվանքով կերևակայեր ամառնային օրերը, երբ այդ բոլորը կդալարնար, երբ այդ մացառուտի նման չոր ճյուղերը կհագվեին կանանչով. անիկա հոգեկան զմայլանքով կլսեր թռչուններու ճիչերը և նույնիսկ հաճույքով կհիշեր ճամփուն վրա հանդիպած խոտերը, որոնք իրենց վտիտ քիստերը կցցեին։ Մաքուր և զով օդը, որուն մեջ արևի ճաճանչները ավելի ազատորեն կիջնեին, հանդիպած սակավաթիվ մարդկանց հանգիստ երևույթը, որոնք կիրակիի այդ արևագեղ առավոտին մեջ դանդաղորեն կքալեին և կբարևեին իրենց, այդ բոլորը, բայց, մանավանդ, լռությունը, հրապուրեց Բարպան։ Դեռ կարծես անոր ականջներուն մեջ մնացեր էր քաղաքի ամեհի աղմուկը, բայց և միևնույն ատեն բնության ծոցին մեջ կզգար բզզացող լռությունը։ Հանրիին կինը, տիկին Սյուզանը, բարձրահասակ և արդեն տարեց կին էր, որուն ալեխառն մազերը՝ գագաթին վրա երկուքի բաժնված, զույգ վարագույրներու պես կիջնային քունքերուն վրա և կեսբոլորակ գիծեր կազմելով՝ կերթային կմիանային ծոծրակին վրա։ Անիկա հագված էր երկար թևերով կապույտ բրդեղեն հագուստ, որուն վրա կկրեր ճերմակի վրա ճերմակով ասեղնագործված օձիքը և թևնոցները։ Անիկա կխոսեր արագ— արագ, իրանը քիչ մը առաջ հակած, և նույնիսկ ամենապարզ բաները ըսած ատեն կարծես կճառեր։ Հանրիի քույրը, չափազանց թուխ, մազոտ, գիրուկ դեմքով, իր մանր աչքերով անդադար, բայց համակրանքով կհետազոտեր Բարպային։ Ճաշի միջոցին Հանրիի աղջիկները սպասարկեցին սեղա-<noinclude></noinclude> 3dz9qr6r3k09vez7xlf6axsvmduns3m Էջ:Barpa Khachik.djvu/81 104 45685 396588 123383 2026-09-16T16:21:40Z LetterBot 3069 (via JWB) 396588 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նը: Ճաշը պարզ էր և առատ, բայց, բացի գարեջուրը, ուրիշ խմիչք չի կար։ Արդեն կիները միայն ջուր կխմեին, թայց փոխնիփոխ հոգ կտանեին, որ Բարպայի բաժակը միշտ լեցուն ըլլար գարեջուրով: Հանրին, նախ, խոսեցավ իր բանջարանոցի մասին, որուն արդյունքը կվայելեին սեղանին վրա, և հետո պտղատու ծառերու, բայց մանավանդ, կեռասենիներու մասին, որ Հանրիի հպարտությունը կկազմեին: — Երբ պտուղները հասուննան, անպատճառ կուգաք,— ըսավ Հանրին,— միասին կքաղենք… — Բայց, Հանրի, քանի որ պարոնը Մըդոն պիտի բնակի, մինչև կեռասներու հասուննալը հաճախ կուգա մեզ մոտ… Ամենքն ալ կարծես զարմացած էին, որ արմենիենը— այդ թառը իրենց մտքին մեջ կհամապատասխաներ տարօրինակ և թշվառ բանի մը—սովորական մարդ էր, ճիշտ է, տարիքեն առաջ ծերացած, բայց վերջապես կուտեր, կխոսեր իրենց նման։ Բարպայի խաժ աչքերը քաղցրությամբ լեցուն էին, և անիկա շնորհակալությամբ կնայեր ամենուն, ինչպես մեկը, որ առանձնապես իր սեղանակիցներուն պարտական է այդ օրվա կրած կազդուրիչ տպավորությունները: Ճաշի վերջավորության տիկին Սյուզանը փորձեց հարցուփորձել Բարպան տարագրության միջոցին տեսած և լսած բաներու մասին։ Բայց Բարպան հանկարծ ապաստանեցավ գրեթե համրության մեջ, հազիվ թե իր շրթունքներեն դուրս կելլեին միավանկեր։ Անիկա չէր ուզեր հիշել և վերապրիլ իմպերիալիստական պատերազմի այդ օրերը, որոնք առանձնապես դաժան եղեր էին իր երկրին մեջ։ Բայց Հանրիի կինը համառորեն կուղղեր հարցումներ և հետո ինքը խոսեցավ վերածնունդի շրջանին Ֆրանսիայի բողոքականներու կրած հալածանքներու մասին և հայտնեց, որ Բարթողումեոսյան գիշերին էր, որ իր ընտանիքի այն ժամանակվա անդամները մեծ թիվով զոհեր տվեր էին։ — Խնդիրը այն է,— ըսավ Հանրին,— որ ամեն երկրի մեջ և ամեն ժամանակներուն եղեր են մարդ-գազաններ:<noinclude></noinclude> dzz6y3sb97v6b8222dn154c6jbty0cz Էջ:Barpa Khachik.djvu/82 104 45686 396589 123363 2026-09-16T16:21:41Z LetterBot 3069 (via JWB) 396589 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>այսօր աշ կան, նույնիսկ մեր մոտերքը, ամեն օր Փարիզի մայթերուն վրա կհանդիպինք անոնց։ — Ոչ թե մայթերուն վրա, այլ ավտոներու մեջ,— ըսավ տիկին Սյուզանը,— այսօրվան մարդ-գազանները, ոտով չեն երթար… Եվ ինչո՞ւ ոտով երթան, անոնք կծծեն միլիոնավոր աշխատավորներու արյունը և քրտինքը։ Բարպան զարմացած նայեցավ տիկին Սյուզանին։ Այն ատեն ամուսինը ոչ առանց պարծենալու պատմեց, որ իր կինը կզբաղեր հասարակական և ընկերային հարցերով։ Տիկին Սյուզանը կտրեց ամուսնույն խոսքը և ինքը տվավ բացատրություն։ Ինքը անդամ Էր կիներու այն ընկերակցության, որ պայքար կմղեր պատերազմի դեմ։ — Ըսե՛ք, կխնդրեմ,— ըսավ ան ոգևորվելով,—ինչո՞ւ ես՝ մայր, իմ զավակներս պիտի ղրկեմ թնդանոթներու առաջ… Եվ անիկա խանդաղատանքով նայեցավ իր երկու խարտյաշ աղջիկներուն, որոնք՝ բացարձակապես անտարբեր այս խոսակցության, սեղանը կհավաքեին, որպեսզի շուտով իրենց գործը ավարտեն և երթան թենիս խաղալու, թենիսի համար պատրաստված այն վայրին վրա, որը ձեռնարկեր և գլուխ բերեր Էին Սեն և Ուազի կաթոլիկ դեպուտատի աղջիկները և որդիները և որոնք միևնույն ատեն կզբաղեին Մըդոնի եկեղեցական թեմի կողքին կազմակերպված քրիստոնեական ուսմունքը տարածող ընկերության մեջ։ Այս տեղեկությունները միջանկյալ տվավ պարոն Հանրին Բարպային, որուն զարմացական արտահայտությունը տեսնելով, ըսավ փիլիսոփայաբար. — Կյանքը, կյանքն Է… Տիկին Սյուզանը մայրությունը պաշտպանող ընկերության մըն ալ անդամ Էր, բայց իր գլխավոր գործն Էր ընկերություն մը, որուն հիմնադիրներեն մեկն Էր և որուն անունն Էր «Իդեալ սոցիալ»… Երբ խոսակցությունը այս կետին հասավ, տիկին Սյուզանը զեղուն դարձավ։ Անիկա՝ իրանը առաջ հակած, կխոսեր առատությամբ և կպատկերացներ, թե կյանքը ինչ պիտի ըլլար «ապագա ոստանին» մեջ։ Բոլոր հարցերը այնտեղ լուծ֊<noinclude></noinclude> 197c34dpgfpumg58w1jlvbpsjess91w Էջ:Barpa Khachik.djvu/83 104 45687 396590 123384 2026-09-16T16:21:43Z LetterBot 3069 (via JWB) 396590 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ված պիտի ըլլային, որովհետև ո՛չ շահագործող պիտի ըլլար այնտեղ՝ և ոչ ալ շահագործվող. ամենքը պիտի չծվեին աշխատանքի, և արդյունքը բացարձակ հավասարությամբ պիտի բաշխվեր ամենուն։ Արդեն, ըստ տիկին Սյուզանի, այդ ապագա ոստանին մեջ կյանքի պահանջները պիտի վերածվեին իրենց ամենեն պարզ ձևերուն։ — Քաղաքականությունը,— կըսեր ան,— ինչպես այսօր կհասկնան, այն պարարտ և ապականված հողն է, որուն վրա կբուսնին, ինչպես թունավոր սունկեր, ամեն տեսակ քստըմնելի մոլություններ և վայրագություն ու գազանություն և, մանավանդ, բոլոր մոլություններու մայրը՝ եսասիրությունը։ Պարոն Հանրին և քույրը մեծ հիացումով կլսեին տիկին Սյուզանի խոսքերը. թերևս անոնք չէին հավատար ոգևորված կնոջ միսիային, գոնե այդ վտանգը, ապագա ոստանի հաստատվիլը, բավական հեռավոր կհամարեին, բայց շատ շողոքորթված էին, որ իրենց հարսը և կինը կոգևորվեր և կզբաղեր այդքան բարձր խնդիրներով։ Բայց տիկին Սյուզանի խոսքերը հետզհետե կդառնային հարձակողական, անիկա, կարծես թե, առարկություններ կլսեր իր ըսածներուն դեմ, և թեև Բարպան քիչ մը շփոթած, բայց որոշ հաճույքով և մեծ հլությամբ կլսեր այդ կնոջ զեղուն խոսքերը, տիկին Սյուզանը խոսքը ուղղակի անոր ուղղելով՝ ըսավ. — Հիմար առարկություն է այն, որ մարդիկ, եթե ստիպված չըլլան աշխատելու, չեն աշխատիր. երեխան ինչո՞ւ կխաղա, ըսեք, կխնդրեմ, ո՞վ կստիպե իրեն երբեմն անձնատուր ըլլալ նույնիսկ հոգնեցուցիչ խաղերու… Մեծերու համար ալ նույնն է, աշխատանքը մարդկային բնության տիրական պահանջներեն մեկն է… Բարպան գլխով հաստատական պատասխան տվավ, նույնիսկ ուզեց ըսել, թե անգործությունը մարդուս ամենամեծ տանջանքն է, այդ ինքը փորձով գիտեր, բայց տիկին Սյուզանը թույլ չի տվավ, որ անիկա բառ մը տեղավորե։ — Կըսեն նաև,— ըսավ տիկին Սյուզանը,— որ հասարակական աշխատանքի արդյունքը կյուրացնեն ամենեն<noinclude></noinclude> bqp5xsl4gdm8unej6lk08c4fqqwh5tb Էջ:Barpa Khachik.djvu/84 104 45688 396591 123385 2026-09-16T16:21:45Z LetterBot 3069 (via JWB) 396591 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ուժեղները, քանի որ ապագա ոստանին մեջ ոչ մեկ զինյալ ուժ չի պիտի ըլլա, որ հափշտակիչները զսպե. ես այս առարկության այսպես կպատասխանեմ, եթե լավ մը ճաշած ըլլաս, ուրիշին ճաշին վրա աչք կտնկե՞ս… կամ թե, երբ կարող ես հասարակաց պարտեզին մեջ նստարանի մը վրա նստիլ, հանգստանալ, միտքեդ կանցնի՞ մյուս պարապ տեղերը գրավել, կամ թե… Տիկին Սյուզանի ձայնը խեղդվեցավ հազի բուռն տագնապի մը մեջ. Հանրին և քույրը վազեցին բաժակ մը ջուր բերելու։ Տիկինը ջուրը ումպ-ումպ խմեց և հանգստացավ, բայց և իր ոգևորությունը անցավ։ — Միշա այսպես է,— ըսավ Հանրին՝ Բարպային դառնալով, և անոր նուրբ հոնքերը անբացատրելի արտահայտությամբ մը խաղացին ճակատին վրա։ Բարպան չի հասկցավ, թե այդ՝ ամուսնույն կողմեն գանգատի արտահայտությո՞ւն էր, թե հիացմունքի։ Տիկին Սյուզանը խզված ձայնով դեռ խոսեցավ, թե ինչ միջոցներ պետք էր ձեռք առնել մարդկանց մեջ անասնական բնազդները չքացնելու և առհասարակ բարքերը մեղմացնելու համար։ «Որովհետև,— կըսեր ան,— այդպիսի մարդիկներով միայն կարելի էր ապագա ոստանը հաստատել»։ Տիկին Սյուզանը շատ մեծ հույս դրած էր երաժշտության վրա, նաև մարդկանց սննդական ռեժիմին վրա։ — Միսի գործածությունն է, որ մարդս գիշատիչ կդարձնե,— ըսավ անիկա։ Այդ նկատառումով «Իդեալ սոցիալը» հաստատեր էր վեգետարիական ճաշարաններ, մասնավորապես, ընկերությունը կուզեր մեծ գործարաններով մոտ հաստատել վեգետարիական ճաշարաններու ցանց, ուտելիքը պիտի տային առատ և աժան, այդ խնդրին մեջ պիտի օգնեին նաև գործատերերը։ — Շահագրգռված են,— ըսավ տիկին Սյուզանը,— դիտված է, որ միս չուտող, գինի չի խմող բանվորները մեղմ կըլլան, բուռն արարքներու չեն դիմեր… — Այսինքն՝ ոչխար կդառնան,— ըսավ Հանրին և հանկարծ ծիծաղեցավ։ — Ի՞նչ լավ բան կսպասես, Հանրի՛, բուռն արարքնե—<noinclude></noinclude> kcgh6h97bc3delzb78nbneu1qr6a30i Էջ:Barpa Khachik.djvu/85 104 45689 396592 123386 2026-09-16T16:21:47Z LetterBot 3069 (via JWB) 396592 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>րե,— ըսավ տիկին Սյուզանը մեղադրական շեշտով,— այդ ահռելի գործադուլները… Այդ միջոցին դռան զանգակը հնչեց պարտեզին մեջ, «Իդեալ սոցիալի» վարչության անդամուհիներ էին, որ այցելության կուգային։ «Այդ տիկիններն են», ըսավ Հանրին հպարտությամբ։ Բարպան առիթեն օգուտ քաղեց նահանջելու համար։ Գլուխը լեցվեր էր, կարծես պայթելու աստիճան, տիկին Սյուզանի խոսքերով։ Հանրին ուզեց Բարպային ընկերանալ, որպեսզի կայարանի ճամփան չի կորսնցնե, բայց Բարպան մերժեց, ամենուն ձեռքերը սեղմեց, նույնիսկ նորեկներուն, շնորհակալություն հայտնեց տնեցիներուն և մեկնեցավ։ Անիկա մինչև ուշ ատեն թափառեցավ Մըդոնի, Սևրի և մերձակա տեղերու մեջ, մեծ հաճույքով դիտելով տուները և անոնց շրջապատող պարտեզները։ Առանձին տուներու մեջ էլեկտրական լույսերը վառվեցան, երբեմն պատուհաններու ետևեն կտեսներ խարտյաշ կամ թուխ աղջկան գլուխներ, երբեմն ալ դաշնամուրի ձայնը դուրս կուգար, և նոտերը կարծես ոստոստելով կսուրային փոցոցներու մեջ։ Ամեն անգամ, որ Բարպան փոքրիկ կոկիկ տուն մը կտեսներ, կմտածեր, որ այդպիսի տուն մը պիտի վարձեր: Անիկա մտքովը հաշիվներ կըներ, բացի Միհրանի և Յորկիի աշխատավարձը, Բարպան կվաստակեր իր հուսացածեն ավելի, միջին հաշվով օրական հիսուն ֆրանկ… Արդեն Վիկտորյան երեք հազար ֆրանկ մեկ կողմ դրած Էր՝ կարասիներ գնելու համար։ Կյանքը կարծես թե կժպտեր Բարպային, և այդ դավաճան ժպիտեն հմայված, հաճույքի զգացումեն հոգին ընդլայնեցավ, կարծես ներքին հորանջում մը ունեցավ։ Գիշերը իջեր Էր արդեն, և գարնանային երեկոյան ցուրտը և խոնավությունը զգալի Էին։ Բարպան տեսավ, որ մոտ Էր տրամվայի գիծին և փոխանակ կայարանի ճամփան հարցնելու, գնաց դեպի կայան մը, ուր արդեն մարդիկ խռնված Էին: Տրամվայը կուգար Վերսալեն և կերթար Լուվր։ — Անկեց ալ մետրո կառնեմ,— մտածեց Բարպան և հերթի մտավ տրամվայի համար։<noinclude></noinclude> hq1y2wltm2liwzc34gr5bd4syx4fxsx Էջ:Barpa Khachik.djvu/86 104 45690 396593 109665 2026-09-16T16:21:48Z LetterBot 3069 (via JWB) 396593 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude> ⁂ Բարպա Խաչիկը Մըդոն-Վալ-Ֆլերի կրցավ տեղավորվիլ միայն օգոստոսի վերջերուն։ Անիկա վարձեր էր ընդարձակ վիլլայի մը առաջին հարկը, որ բաղկացած էր երկու սենյակներն և խոհանոցե մը, որը՝ բավականին մեծ ըլլալով, կծառայեր և՛ որպես ճաշասրահ։ Վիլլան շրջապատված էր պարտեզով և գեղեցիկ տեսք ուներ, տանը երեսը ամբողջովին ծածկված էր վարդենիներով, որոնք անվերջ նոր֊նոր կոկոններ կուտային և կծաղկեին։ Ամեն առավոտ կանուխ Բարպան էլեկտրական գնացքով կերթար Փարիզ դարբնոց—արհեստանոցը և օրնիբուն կաշխատեր, ընկերները Բարպան կկոչեին Շառլ, որովհետև դժվար արտասանելի էր ֆրանսիացիներու համար Խաչիկ անունը։ Անիկա արդեն սահուն կերպով կխոսեր ֆրանսերեն, կկարդար իր «Յումանիտեն» և աչք կնետեր մյուս ընկերներով թերթերուն վրա։ Առավոտները՝ «Ժուռնալը» և երեկոները «Ինֆորմասիոնը»։ Ցորեկին դարբնոցի աշխատավորներուն հետ անիկա կերթար ճաշարան, որուն սրահը ընտանեկան ճաշարանի երևույթ ունենալու հավակնությունը ուներ, և ուր կհաճախեին, բացի դարբնոցի բանվորները, նաև ուրիշ առևտրական տուներու պաշտոնյաներ։ Անոնք կճաշեին հանդարտ խոսակցելով, ընտանեբար կվարվեին ծառայող աղջկան հետ, որ Մադլոն կկոչեին, և քաղաքավարական ձևակերպություններ կընեին ճաշարանի տիրուհուն, որ միշտ մաքուր հագված, կնստեր բյուֆեին ետևը, որ բեռնավորված էր կոմպոտի և զանազան քաղցրեղեններու և առաջուց բաժնված չոր և թարմ մրգերու փոքրիկ պնակներով և գույնզգույն խմիչքներու սրվակներով։ Բարպան, մոսյո Շառլը, արտաքին երևույթով չէր կարելի ջոկել իր ընկերներեն. անիկա թոթափեր էր իր օտարականի երևույթը, կկրեր լավ կարված կոստյում մը, որ պատվիրեր էր մյուսներուն սովորական դերձակին, միշտ անբիծ մաքրությամբ շապիկ հագած, միշտ թարմ ածիլված, անիկա ավելի տպավորությունը կըներ փոքրիկ եկամուտով գործե քաշված հանգիստ մարդու, քան թե բանվորի։ Դարբնո—<noinclude></noinclude> ddd85d0pl363oav3syr717vgtlr9unm Էջ:Barpa Khachik.djvu/87 104 45691 396594 123387 2026-09-16T16:21:50Z LetterBot 3069 (via JWB) 396594 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ցին գործերը վճարված ըլլալով կտորի վրա, բանվորները հարկադրված չէին ճիշդ ժամին հասնելու, ավագ բանվորը, որ Գաստոն անունով տարեց մարդ մըն էր՝ նիհար դեմքով, սպիտակ մազերով, երկայն ոլորած պեխերով և սուր փոքրիկ մորուքով, ընկերաբար կվարվեր ամենուն հետ: Դարբնոց— արհեստանոցը կարծես չէր մասնակցեր փարիզյան ընդհանուր աշխատանքային կյանքին, որուն փոթորիկներ չէին հասնիր մինչև իր դռները. բայց վերջին ժամանակները խուլ անհանգստություն մը սկսեր էր ծայր տալ. պատվերները կպակսեին… և այդ մասին մտահոգիչ խոսակցություններ տեղի կունենային ճաշարանին մեջ… Պարոն Ռաուլը երկու անգամ հարկադրվեր էր անձամբ հսկել, որ եղած պատվերները հավասարապես բաժնվին բոլոր աշխատավորներուն վրա, որպեսզի անգործ մնացող չըլլա, և վճռականապես մերժեր էր ընդունիլ որպես աշխատավոր արվեստից վարժարանի ուսանող մը, որ դիմեր էր իրեն՝ հիանալի մոդելներով, «որոնք,— կըսեր պարոն Ռաուլը,— կարող էին նոր ժամանակաշրջան բանալ դարբնված երկաթի արվեստին մեջ»։ Բարպան կլսեր այս բոլորը, բայց խորապես չէր ազդվեր: Ամեն իրիկուն ժամը չորսին կվերադառնար տուն և կզբաղեր պարտեզի մշակությամբ։ Պատրաստեր Էր ածուներ, ուր տնկեր Էր կաղամբ, պրաս, շաղգամ, կարոս, սալատներ և ձմեռային այլ բանջարեղեններ։ Առաջին անգամ, որ երկու, մատղաշ սալատներ բերավ Վիկտորյային, զգաց այնպիսի բերկրանք, որ հոգին լեցվեցավ լավատեսությամբ։ Վիլլայի վերի հարկը վարձած Էր հայ ընտանիք մը, որ գաղթած Էր Կ. Պոլսեն. ընտանիքին հայրը՝ ռումանական ապահովագրական ընկերության նախկին պաշտոնյա, անգործ մնացած Էր, կինը և քույրը կար կկարեին հանդերձեղենի մեծ մագազինի մը համար, և երբ գործը սակավ ըլլար, հյուսվածք կընեին. երեխաները, մեկը՝ տասը տարեկան մանչ և մյուսը՝ ութ տարեկան աղջիկ, կերթային թաղին կոմունալ դպրոցը, իսկ պառավ մայրը կզբաղեր տանը գործերով: Վիկտորյան ընտանեցեր Էր տանը հարևանուհիներուն հետ և երբ իր տանը գործերը կվերջացներ, կերթար անոնց մոտ<noinclude></noinclude> prq0f9w3bel9wxwdenjim71wk247lla Էջ:Barpa Khachik.djvu/88 104 45692 396595 109667 2026-09-16T16:21:52Z LetterBot 3069 (via JWB) 396595 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>և ինքն ալ բրդի թելով հյուսվածք կըներ։ Վիկտորյան այդ գործով հրապուրվեցավ, որովհետև գույնզգույն թելերով պետք էր գործել և հետևիլ տրված օրինակին, հետո, ինքը բուրդ գնեց և Միհրանին ու Յորկիին համար շանտայլներ գործեց: Անիկա կհրճվեր մտածելով, որ երիտասարդներուն համար գործեր էր այնպիսի շանտայլներ, որոնց նմուշները Շան զ՛էլիզեի թաղին մեջ մինչև չորս հարյուր ֆրանկի կծախվեին։ Եվ վերջապես, օր մը, երբ իր հարևանուհիները շատ ստիպողական կարի գործ ունեին և իրենց ձեռքը եղած հյուսվածքը ետ պիտի տային, Վիկտորյան առաջարկեց, որ ինքը գործե։ Անիկա Բարպայեն ծածկեց փողով աշխատանք վերցնելը և երբ շաբաթ մը հետո գործը ավարտեց և ստացավ քառասուն ֆրանկ, Վիկտորյան պահեց այդ փողը և վերցուց ուրիշ գործ։ Ինքը անձամբ հարաբերության մեջ չէր ձեռնարկողին հետ, հարևանուհիները, ավելի շուտ նախկին ապահովագրական պաշտոնյան՝ Սերոբ էֆենդին, կհանձներ գործվածքը և կբերեր բուրդը և օրինակը՝ նոր աշխատանքի համար։ Եթե Վիկտորյան ստիպված ըլլար, հապճեպ պատվերի պարագային, գիշերը աշխատիլ կամ պարտեզը աթոռակի մը վրա նստած հյուսել, մինչ Բարպան՝ սիգարեթը շրթունքին կպցուցած, կհերկեր կամ ածուներու մոլախոտերը կմաքրեր, Վիկտորյան կըսեր, թե հարևանուհիներուն օգնելու համար էր։ Կյանքը Բարպային և Վիկտորյային համար մտեր էր որոշ հունի մեջ. իրենց կթվեր, որ այդ այդպես ալ պիտի շարունակվեր։ Աշնանային իրիկունները, երբ գիշերը հանկարծ կիջներ, և պարտեզներու խոնավ ցուրտը կխուժեր ներս, անոնք կապաստանեին խոհանոցին մեջ, ուր վառարանը խորդալով կվառեր և ուր կատարյալ մաքրության շնորհիվ հաճելի և հանգիստ մթնոլորտ կտիրեր. էլեկտրական լամպի լույսի տակ, որուն կանանչորակ լուսարգելը կամփոփեր լույսը, ճերմակ մոմլաթով ծածկված սեղանին վրա Վիկտորյան և Բարպան կճաշեին, և հանգստյան կոչված ծերունիներու ընդարմացում մը թեթև արբեցողություն կպատճառեր իրենց։<noinclude></noinclude> bexwiayiqt0c7jh1an57ay47zsupqsl Էջ:Barpa Khachik.djvu/89 104 45693 396596 123389 2026-09-16T16:21:53Z LetterBot 3069 (via JWB) 396596 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Յորկին պահեր էր իր Բրոկա փողոցի սենյակը, և Միհրանն ալ տեղափոխվեր էր անոր քով։ Երկու երիտասարդները ամեն կիրակի կուգային Մըդոն և օրը կանցընեին Բարպայի և Վիկաորյայի հետ։ Ամբողջ շաբաթվան ընթացքին թե՛ Վիկտորյան և թե՛ Բարպան կսպասեին և կպատրաստվեին կիրակի օրվան և հաճախ կխոսեին այդ մասին։ Աս կիրակի աղվոր ժիգո մը պիտի պատրաստեմ, — կըսեր Վիկտորյան։ — ճագարի սիվե մը ընես, ի՞նչպես կըլլա, Միհրանը շատ կսիրե կոր։ Վիկտորյան չարաճճիորեն կժպտեր։ Հաճախ Բարպան իր փափագը կատարել տալու համար կդիմեր այդ անուղղակի միջոցին։ Երբեմն ալ Միհրանը անակնկալ կերպով կուգար շաբաթվան մեջ իրիկուն մը, և այդ կըլլար մեծ ուրախություն Բարպայի և կնոջը համար։ Վիկտորյան կարտորար, չէր գիտեր ինչ հնարել հաճույք պատճաոելու համար։ Անիկա գիրցեր էր և զգալի կերպով պառավեր, բայց մազերուն մեջ դեռ սպիտակ թելերը չէին գերակշռեր։ Անոր գիրուկ դեմքը հասուն պտուղի տպավորություն կըներ, որուն վրա գեղեցիկ և փայլուն կմնային անոր սև աչքերը, և նայվածքը սրտառուչ էր։ Թեթև շնչասպառություն մը կզգար, երբ կշտապեր իր շարժումներուն մեջ, բայց կարևորություն չէր տար և կմերժեր այլևս բժշկի դիմել։ Երբ առաջին անգամ բրոնխիտի մը առիթով բժիշկը այցելության եկեր էր, ըսեր էր, թե պետք չէ, որ Վիկտորյան բնակի անտառի մերձավորության մեջ, որուն խոնավությունը վնաս էր անոր։ Վիկտորյան այդ կարծիքը ծածկեր էր Բարպայեն, քանի որ այդպիսով Մըդոն-Վալ-Ֆլերի բնակությունը, որ անսահման հաճույք կպաճառեր Բարպային, պիտի թունավորվեր, եթե նույնիսկ չհեռանային այդ տեղեն։ Վիկտորյան երջանիկ էր, թեև դողահար երջանկությամբ մը. անիկա սրտին խորքին մեջ վախ ուներ, որ իրենց հանգիստ կյանքը որևէ բանով կրնար խանգարվիլ… Բայց ի՜նչ բանով, անիկա չէր կրնար նախատեսել։ Երբեմն անհիմն<noinclude></noinclude> h0zgy4jr2l7pxs8p97evu1vdem25w76 Էջ:Barpa Khachik.djvu/90 104 45694 396598 123370 2026-09-16T16:21:56Z LetterBot 3069 (via JWB) 396598 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կերպով կմտահոգվեր «չոճուխներուն» համար, երևակայական արկածներու մասին կմտածեր՝ «չըլլա թե ավտոյի տակ իյնան, գործարանին մեջ արկած մը պատահի, հիվանդ ըլլան» և այլ ուրիշ բաներ։ Բայց իր այդ անհիմն կասկածներու մասին չէր խոսեր Բարպային. միայն թե, երբ Միհրանը անակնկալորեն կուգար շաբաթվան մեջ իրիկուն մը, երբ Վիկտորյան կտեսներ երիտասարդին նիհար դեմքը՝ կամարաձև նուրբ հոնքերով, խոշոր սև աչքերով, նրբաձև շրթներով և, մանավանդ, երբ կլսեր անոր եռանդուն խոսակցությունը Բարպային հետ, անոր կասկածները կչքանային, և իրեն կթվեր, որ այլևս այդ կարգի անհանգստություններ չի կարող ունենալ։ Բայց կբավեր, որ կիրակի օրը երիտասարդները քիչ մը ուշանային, կամ Միհրանը չերևար շաբաթվան ընթացքին, կրկին Վիկտորյայի երևակայությունը թռիչք կառներ վատ հավանականություններու ուղղությամբ։ Առաջին կիրակին, որ երիտասարդները չերևցան, Վիկտորյան չի կարողացավ իր խոր մտահոգությունները ծածկել։ Անիկա ընկճված էր արդեն իր շարունակաբար ստեղծած չարիքներու բեռին տակ։ Բարպան ալ մտահոգ էր և ուշ ատեն գնաց Փարիզ, տեղեկանալու։ Անիկա ուղղակի դիմեց Բրոկա փողոցը, բարձրացավ վեց հարկերը և նրբանցքին մեջ հանդիպեցավ մադամ Լենին, որ նույնպես անհամբեր կսպասեր «երիտասարդներու» վերադարձին։ — Այսօր մեծ ցույց մը կար,— ըսավ ան… — Ի՞նչ պատճառով,— հարցուց Բարպան… — Մի՞թե թերթ չեք կարդար. Ռընոյի ֆաբրիկայի մեջ արկածի զոհ գացող բանվորներուն համար։ Ինչպե՞ս թե չէր կարդացեր. Բարպան այդ գիտեր, բայց իր հանգիստ կյանքի ընդարմացումին մեջ անիկա անզգալաբար հեռացեր էր այդ խնդիրներեն. նույնիսկ անիկա չէր գացեր սենդիկայի արտակարգ ժողովին, որը գումարեր էին այդ առիթով։ — Շատ ձերբակալություններ եղեր են,— ըսավ մադամ Լենը,— կվախնամ, որ մեր տաք գլուխները ուռկանին մեջ ինկած ըլլան… ֆրանսացիներու համար դեռ ոչինչ…— ավել<noinclude></noinclude> 9dmfw3elsv5lva0dn018f3f7anqs4f5 Էջ:Barpa Khachik.djvu/91 104 45695 396599 123390 2026-09-16T16:21:58Z LetterBot 3069 (via JWB) 396599 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ցուց մադամ Լենը,— բայց օտարականներու համար վատ Կըլլա… Հետո մադամ Լենը հրավիրեց Բարպան իր սենյակը։ — Տաք արգանակ ունիմ կրակի վրա,— ըսավ ան։— Պատրաստ պահեցի, որ եթե ուշ ատեն երիտասարդները գան, կազդուրվին… Բայց Բարպան մերժեց, անիկա ամբողջ հոգվով հուզված էր: Ակամա կմեղադրեր Միհրանը և Յորկին, որ իրենց վարմունքով այդպիսի մտահոգություններ կպատճառեին, բայց, մյուս կողմե, անկեղծորեն նաև ինքզինքը կմեղադրեր, որ անմասն մնացեր էր այդ ցույցերեն։ Բարպան կտատամսեր որոշում մը առնելու։ Վերջապես, Միհրանին երկտող մը ձգելե հետո հրաժեշտ առավ մադամ Լենեն և իջավ սանդուղներեն։ Կլոդ Բեռնար և Գեյ֊Լյուսակ փողոցները հանդարտ էին, բայց երբ Բարպան հասավ Սեն-Միշելի վրա, հասկցավ, թե լուրջ դեպքեր տեղի ունեցեր էին։ Հեղափոխական ուսանողները մասնակցեր էին բանվորական ցույցերուն, և դեռ մինչև այդ ժամուն առանձին խումբեր հարձակում կկրեին հակահեղափոխական ուսանողներու, մասնավորապես կամըլո դյու ռուաներու կողմե և կպաշտպանվեին բոլոր միջոցներով. ոստիկանական ջոկատներ քառանկյուն շարքերով գրեթե անընդհատ կիջնեին Սեն-Միշելի պողոտայեն, մինչ հեծանիվով ոստիկաններ ստվերներու պես արագ կսահեին եզերքեն։ Անցորդները, մեծ մասամբ երիտասարդներ, էլեկտրականացած վիճակի մեջ էին։ Առանձին ոստիկանական խմբեր կցրվեին հավաքումները, մինչդեռ արքայականներու շարան մը, թավշյա բերետներով, ճերմակ շապիկով, կարճ տաբատով, ձեռքերնին բռնած ճոկաններ, ազատորեն կանցնեին փողոցի մեջտեղեն՝ երգելով, Cest le rol Jean quil nous faut…faut… Բարպան աստիճանաբար կտոգորվեր մթնոլորտի շունչով, և ան այլևս մոռցավ Վիկտորյան, Մըդոնի իր հանգիստ տունը, իր չարչարանքով և տանջանքով ձեռք բերած —----------------— * Մենք թագավոր ժանին ենք ուզում… ուզում… ուզում… (ֆրանս.)։<noinclude></noinclude> s3ujlj61okjgs433eau0nlzuu7mv9ss Էջ:Barpa Khachik.djvu/92 104 45696 396600 123391 2026-09-16T16:22:00Z LetterBot 3069 (via JWB) 396600 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>անդորրությունը։ Իր մեջ տիրապետողը Միհրանի և Յորկիի մասին մտահոգությունն էր, բտյց նաև հետաքրքրությունը, ի՞նչ էր պատահեր, դեռ ի՞նչ կարող էր պատահիլ… Անիկա իր քայլերը ուղղեց դեպի Սուրսը, բայց դեռ այնտեղ չի հասած լսեց սուլոցներ և տեսավ, որ ոստիկանական խումբեր ամեն կողմերե կդիմեին դեպի Օդեոն։ Ոստիկանական ջոկատ մը դուրս պիտի գար Դպրոցներու փողոցեն, երբ հանկարծ Սեն֊Միշելի պողոտային վրա հուզմունքի հոսանք մը անցավ, լուր հասեր էր, որ արքայական ուսանողներու ստվար խումբ մը՝ ճոկաններով զինված,հարձակեր էր անզեն ուսանողներու և առհասարակ երիտասարդներու վրա, և ոստիկանությունը մնացեր էր հանդիսատեսի դերին մեջ. շատեր վիրավորվեր էին գլուխնեն, և նույնիսկ կըսեին, թե արյունլվա ուսանողներ ձերբակալվեր էին, մինչ հարձակողները անպատիժ կմնային. առառավելն ոստիկանները կջանային մեղմությամբ ցրվել արքայականները, որոնք հարուստ բուրժուաներու զավակներ էին, և անոնք քանի մը քայլ հեռու կրկին կհավաքվեին և կվերսկսեին իրենց շահատակությունները։ Այս լուրերու ազդեցության տակ ահա Սեն-Միշելի երկու մայթերուն վրա անցորդները անշարժացան. ուրիշներ դուրս թափվեցան սրճարաններեն և փորձեցին ոստիկանական ջոկատին ճանապարհը կտրել։ Ջոկատը ընկրկեցավ և ետ֊ետ երթալով՝ կրկին մտավ Դպրոցներու փողոցը։ Այն ժամանակ «Ինտերնացիոնալը» թընդաց։ Հազարավոր բերաններ կորոտային հեղափոխական երգի հանգերը. Այս Է պայքարը վերջին… Ինտերնացիոնա՜՝լը … Բարպայի ամբողջ Էութենեն սարսուռ մը անցավ։ Անոր հոգին ընդլայնեցավ, կարծես, ամեհի երկունքի մը համար։. Հոնքերը բարձրացուցած ճակատին վրա, անիկա պիշ նայվածքով կդիտեր իր շուրջը վխտացող երիտասարդները,որոնք հրաբորբոք ջահերու նման կվառեին կարծես։ Բարպան զգաց, որ իր անհատականությունը կընկղմեր հավաքական փոթորկված կյանքին մեջ, և այդ զգացումը իրեն պատճառեց տեսակ մը խոր տխրություն և միևնույն<noinclude></noinclude> fu78kijh39k5fbkyfz8ltz0j180zpxq Էջ:Barpa Khachik.djvu/93 104 45697 396601 123392 2026-09-16T16:22:01Z LetterBot 3069 (via JWB) 396601 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ատեն՝ բարձրագույն բերկրանք։ Եվ Բարպան ալ մասնակցեցավ հեղափոխական երգի հանկերգին, հրայրքով և հուզմունքով։ — Զգո՛ւյշ, ընկե՛ր… Հանկարծ երգը դադրեցավ, և Շաթըլեի կողմեն լսելի, դարձան համաչափ դոփյուններ» հանրապետական ձիավոր պահակազորքն էր, որ կհառաջանար… Բարպան կրկին լսեց առնական հանդարտ ձայնը. — Զգո՛ւյշ, ընկե՛ր… Երիտասարդ մըն էր, որ Բարպայի թևեն բռնած կբարձրացներ դեպի մայթը. ո՞վ էր այդ երիտասարդը։ Անոր դեմքը կարտահայտեր զսպված ուժի հանդարտությունը. ինչո՞ հոգածու էր իրեն համար… միասին մտան սրճարան, և երիտասարդը Բարպայի թևը թողուց, ինչպես մեկը, որ անծանոթ երեխան դժվար տեղե անցընելե հետո, հանգիստ կհեռանա… Սուրսի սրճարանին մեջ բոլոր սեղանները գրավված էին, և դեռ շատեր ոտքի վրա կմնային՝ ծուխով տոգորված և ժխորոտ մթնոլորտին մեջ։ Փողոցը պահ մը լռության մատնվելե հետո կրկին կալեկոծվեր, պատանիներու և երիտասարդներու շարքերը կանցնեին երգելով «La jeune garde», որը հաճախ կպատառոտվեր ոստիկանական միջամտություններով։ Բարպան, անցնելով սեղաններու առաջքեն, ծանոթներու կողմեն հրավերներ կստանար, բայց անիկա փափագ չուներ սեղանակից ըլլալու ո՛չ դոկտոր Դերձակյանին, ո՛չ Աստուր աղային և ոչ ալ որևէ նման մարդու. անիկա իր աչքերը չէր հեռացներ գլխաբաց երիտասարդ ֆրանսիացիեն և իր բոլոր էությամբ կձգտեր դեպի ան, դեպի ընկերը… և երբ անիկա դուրս ելավ սրճարանեն ուրիշ երիտասարդի մը հետ,քիչ մը հապճեպով, որովհետև կրկին «Ինտերնացիոնալը»թնդաց պողոտայի վերևի Օբսերվատուարի կողմեն, Բարպան ինքն ալ դուրս ելավ սրճարանեն և ուղղվեցավ Մոնպառնասի կայարանը։ ------------— «Երիտասարդ պահակախումբը» (հեղափոխական երիտասարդա¬ կան երգ ) ։<noinclude></noinclude> ktdvubdol6532dvpa3txvhv7jm7c2nl Էջ:Barpa Khachik.djvu/94 104 45698 396602 109673 2026-09-16T16:22:03Z LetterBot 3069 (via JWB) 396602 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Երբ Մըդոն իր տունը հասավ, այնտեղ խոհանոցի սեղանին շուրջը գտավ Միհրանը և Յորկին: Անոնք առանձին-առանձին եկեր էին, և երկուքն ալ կարծես թե պատերազմեն դուրս եկեր էին, փոշոտված, հագուստները ճմրթված, Յորկիկիին բաճկոնին կոճակները և գրպանները խզված։ Այդ բոլորը կպատմեր Վիկտորյան Բարպային, մինչ երիտասարդները կնետվեին անոր վիզը և մանավանդ Յորկին, հազար կատակ կըներ մոռցնել տալու համար Բարպային իրենց պատճառած մտահոգությունները։ Հետո Միհրանը և Յորկին պատմեցին ցույցերուն պատճառ եղող դեպքերը։ Չորս բանվորներ զոհ գացեր էին մեքենայի մը խանգարմունքով, որոնցից երկուքը մեռեր և երկուքը ծանր վիրավորվեր էին։ Այդ արկածը նախատեսված էր, քանի մը անգամներ բանվորները մատնանշեր էին վտանգը։ Բանվորներու մահը առաջ բերեր էր մեծ հուզում, և նույն իրիկունը իսկ արտակարգ ժողովի մը մեջ գործարանի բանվորները որոշեր էին թաղումը կատարել մեծ շուքով և վերածել բողոքի ցույցի։ Բայց այն դրամատիրական ընկերությունը, որ կշահագործեր այդ գործարանը, կանխելու համար բանվորական ցույցը, համաձայնության եկեր էր մեռնողներու ընտանիքներուն հետ և ինքը ստանձներ էր կատարել հուղարկավորությունը։ Առավոտ կանուխ դագաղները փոխադրեր էին եկեղեցին։ Այսուամենայնիվ, բանվորները համախմբվեր էին եկեղեցու հրապարակի վրա, բայց ահա ոստիկանությունը միջամտեր էր և ուզեր էր ցրվել համախմբված բանվորները։ Այն ժամանակ դիմադրություն եղեր էր բանվորներու կողմե։ Լուրը տարածվեր էր մյուս գործարանները և ֆաբրիկաները։ եվ ամեն կողմե բանվորները գունդ֊գունդ եկեր էին համերաշխության ցույց ընելու և միանալու մեռնող բանվորներու ընկերներուն։ Փարիզի ամբողջ ոստիկանությունը զորաշարժի ենթարկվեր էր՝ համախմբումները արգիլելու և ամեն կողմե եկող բանվորական խումբերը կասեցնելու համար.՝ Վերջապես հուղարկավորությունը կատարեր էին բանվորները, ծովածավալ բազմություն մը երկու զոհերը առաջնորդեր էր գերեզման բռունցքները ցցած, կարմիր դրոշակները<noinclude></noinclude> k11ynwtysct3j1nyt3lrachs6kc87qm Էջ:Barpa Khachik.djvu/95 104 45699 396603 123393 2026-09-16T16:22:05Z LetterBot 3069 (via JWB) 396603 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>պարզած և «Ինտերնացիոնալ» երգելով։ Յորկին՝ բռունցքներով կռվելով և ճամփա բանալով իրեն համար, հասեր էր թափորին և մասնակցեր էր հուղարկավորության. նույնիսկ գերեզմանատունը ճառ մը խոսեր էր։ Յորկին կպատմեր, թե ինչպես իրենք կազմակերպեր էին կարմիր պահակախումբ, որուն դերն էր արգիլել ոստիկանության մտնել գերեզմանատուն, և անոնք զգուշացեր էին արդեն մոտենալ այդ բանվորական ալեկոծ ծովին, բայց ի փոխարեն իրենց վրեժը ուզեր էին առնել առանձին խումբերու դեմ և առհասարակ բոլոր թաղերու մեջ, նույնիսկ անտեղյակ անցորդներու վրա։ —Այն ժամանակ Բարպան պատմեց ինչ որ տեսեր էր ուսանողական թաղերու մեջ։ Յորկին ուրախությամբ ձեռքերը կշփեր իրարու։ -Այդ լավ է, այդ շա՛ տ լավ է, որ ուսանողությունը անկենդան չի մնար… մտավորական ուժերու գործակցությունը բանվորական ուժերուն հետ անհրաժեշտություն է… Օ՛հ, մենք արդեն կարող ենք գոհ ըլլալ, ամեն ինչ լավ է… մերն է վերջնական հաղթանակը։ Եվ անիկա Վիկտորյան գրկեց մեջքեն և ուզեց պարել, բայց Վիկտորյան մեղմորեն կդիմադրեր և չէր հասկնար, թե ինչու Յորկին այդքան ուրախ էր. Բարպան, թեև լուռ, բայց պայծառացած էր ներքին բավականությամբ, իսկ Միհրանը երազուն էր։ Անիկա՝ հիշելով և հետևելով օրվան մեջ պատահած դեպքերու թոհուբոհին, միտքը սևեռած, կարծես կաշկանդված բարակ թելով մը, կմնար Մոնժ փողոցի աջ կողմի մայթին վրա։ Նախորդ իրիկունը այնտեղ բոլորովին պատահմամբ հանդիպեր է Մաննիկին։ Անիկա մորը հետ եկեր էր Փարիզ։ Միհրանը այդ մասին դեռ չէր խոսեր նույնիսկ Յորկիի հետ։ Անիկա խոստացեք էր հետևյալ օրը,ցույցին օրը, անպատճառ տեսակցիլ Մաննիկի հետ, ժամադրություն էր տվեր, բայց որոշված ժամուն չէր կարողացեր հասնիլ Մոնժ փողոցը։ Բոլոր ճամփաները փակված գտերէր։ Դեռ երկար Բարպան և Յորկին խոսակցեցան, իրարու պատմելով դրվագներ։ Հաճախ Յորկին կընդհատեր Բարպայի խոսքը և կգոչեր. — Բրավո՜, Բարպա՛, բրավո՜… ՚<noinclude></noinclude> tcepehyvyxqlu2vz1f0hfwpsjolahgo Էջ:Barpa Khachik.djvu/96 104 45700 396604 123394 2026-09-16T16:22:06Z LetterBot 3069 (via JWB) 396604 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>՚ Հանկարծ Բարպան լռեց և ինկավ խոր մտածմունքի մեջ. հետո գլուխը բարձրացուց և ըսավ. — Ես արժանի չէի այս օրին հասնելու… Վասի՚լը պետք էր ողջ ըլլար և տեսնար… Ժամը մեկը անց էր, երբ Միհրանը և Յորկին պառկեցան երկրորդ սենյակին մեջ, դեմառդեմ դրված դիվաններու վրա, փափուկ բուրդե անկողիններու մեջ։ Յորկին անմիջապես քնեց, բայց Միհրանը մնաց անքուն։ Անիկա կռնակի վրա երկարած էր, աչքերը հառած առաստաղին, որուն վրա անվերջ կշարժեին լուսեղեն ձողեր։ Փողոցը, տան ճիշտ առաջքը, բարձր սյունի մը ծայրին կար էլեկտրական լույսի ուժեղ լամպ մը, որուն լույսը՝ մաղվելով երկաթե վանդակներու արանքներեն, կարտացոլար, երերուն գիծերով, մասամբ պատին և մասամբ առաստաղին վրա։ Միհրանին մտքին կներկայանար իր ամբողջ կյանքը, այն ոլորապտույտ ճամփաները, որոնցմե անցնելով անիկա եկեր հասեր էր ներկա կետին։ Ուզեց հիշել մայրը, բայց զգաց, որ անոր հիշատակը աղոտացեր, հեոացեր էր իր միտքեն, և ընդհակառակը, թշվառ հորը պատկերը արտակարգ հստակությամբ կներկայանար իրեն։ Հանկարծ խորապես ցավեցավ, որ փոխանակ ամոքելու հորը թշվառությունը, փախուստ տվեր էր անկե։ Միհրանը խորապես կցավեր, ինքզինքը կայպաներ, որ իր պատանեկան տարիներուն այդքան անսիրտ վերաբերմունք ունեցեր էր դեպի աշխատավոր հայրը, դեպի իր անճար և անօգնական հայրը… Միհրանը՝ ինքզինքը խիստ քննադատելով, անգիտակցաբար տրամադրություն կստեղծեր ներողամիտ ըլլալ ուրիշներու հանցանքներուն և արատներուն, և այդ «ուրիշները» մասնավորապես Մաննիկն էր։ Հազիվ տեսեր էր ան Մաննիկը, նպարեղենի խանութին առաջ, ձեռքերը բեռնավորված ծրարներով, բայց անիկա իրեն ներկայացեր էր կարծես պարուրված տխրության քողով մը։ Անոր աչքերը, որոնց ոսկեգույն կետերը թխացեր էին փարիզյան երկին<noinclude></noinclude> hlocr9234fdmlmcq0hlfukhr8qcgprz Էջ:Barpa Khachik.djvu/97 104 45701 396605 123377 2026-09-16T16:22:08Z LetterBot 3069 (via JWB) 396605 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>քին տակ, լի էին արհավրալի աղերսանքով մը. անիկա հազիվ թե կհամարձակեր ժպտիլ և Միհրանին հետ հանդիպումը—այդ շատ որոշ զգացեր էր Միհրանը — անիկա համարեր էր բացառիկ բախտավորություն: — Անպատճառ եկո՚ւ, վա՛ղը,— ըսեր էր Մաննիկը,— մամաս ալ շատ գոհ կըլլա… հոգ չէ… ո՛ր ժամուն, որ քեզ հարմարի… մենք աոավոտեն մինչև իրիկուն տունն ենք, կսպասենք քեզի… անպատճա՛ռ, Միհրան, այնքան շատ բան ունինք քեզի ըսելու… Եվ անոր ձայնն ալ աղերսական էր, կարծես լալու պատրաստվող մեկու մը ձայնը, հարվածներ կրած և խոնարհած,կյանքեն հաղթահարված մեկու մը ձայնը: Միհրանը հիշեց Մաննիկը, երբ առաջին անգամ տեսավ Մեծ կղզիի վիլլայի դռան առաջ, սանդուղներուն վրա։ Միհրանը հստակ կերպով տեսավ ինքզինքը և Բարպան երկաթյա ձողերով դռան ետև և ճերմակ շունը, որ հանկարծ հարձակեցավ իրենց վյրա, և Մաննիկի ծիծաղը, որ ժամանակի և տարածության մեջեն կհասներ իր ականջին նույնքան անգութ, նույնքան անողոք… Միհրանը մտածեց, որ ամեն ինչ կարող Էր ներել Մաննիկին, բայց այդ մեկը՝ ոչ։ Անիկա տեսավ այդ օրվա Բարպայի ընկրկումի շարժումը և անոր անարդար կերպով կրած վիրավորանքը: «Լավ Է, որ ձիուց իջեր են, և այժմ մայր ու աղջիկ թող հասկնան, թե ինչ Է կյանքը», մտածեց Միհրանը:Անոր սրտմտությունը հետզհետե կաճեր. «Ի՜նչ Էին և ի՜նչ են այդ մարդիկը,— մտածեց անիկա,— ոսկի շապիկ հագած պուպրիկներ… շապիկը խլեր հաներ են իրենցմե, և մնացեր Է ոչնչություն…»: Բայց չէ՞ որ Մաննիկը եղեր էր իր պատանեկան տարիներու սերը. Միհրանը օրերով, գիշերներով մտածեր էր անոր մասին, երազեր էր այդ վարդագույն աղջիկը և մտածելով ու երազելով հուզվեր էր, ստեղծեր էր իրեն համար հոգեկան կյանք… և այդ զգացումի թափին տակ է, որ Միհրանը՚ չի կրնալով և չուզելով հաղորդել ուրիշներուն իր զգացածը, գրեր էր իր առաջին բանաստեղծությունները:<noinclude></noinclude> 1afuutk321n9mcd75edlsiw7wp3uxpy Էջ:Barpa Khachik.djvu/98 104 45702 396606 123395 2026-09-16T16:22:09Z LetterBot 3069 (via JWB) 396606 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Առաստաղին վրա լուսեղեն ձողիկները կօրորվեին մեղմորեն: Քաղցր և գաղջ զգայնություն մը դավաճանորեն սպրդեցավ Միհրանի երակներուն մեջ։ Հիշեց այն ժամանակվա Մաննիկը՝ իր վարդագույն, փետուրի նման փափլիկ հագուստով և կղզին՝ իր հանգստավետ վիլլաներով, պարտեզներով, ուրախ և երջանիկ բնակիչներով։ Անկից ի վեր Միհրանը շատ բան տեսած Էր, ավելի շքեղ վիլլաներ, ապարանքներ, պալատներ, ավելի հմտորեն մշակված պարտեզներ, բայց Մեծ կղզին կմնար իր մտքին մեջ որպես մարդկային երջանկության դեռ չի գերազանցված պատկերը։ Այն ատեն Միհրանը մտադրեր Էր հասնիլ, փողի տիրանալ և ինքն ալ ունենալ իր վիլլան, իր պարտեզը, ապրիլ երջանիկ մարդոց կյանքով։ Իսկ այժմ փոքր ամսականով հաշվապահ Էր օտար ֆիրմայի մը Փարիզի մասնաճյուղին մեջ, և այդ փոքր ամսականն ալ կարող Էր կորսնցնել մեկ օրեն մյուսը, քանի որ բազմաթիվ պաշտոնյաներ ճամփեր Էին արդեն՝ գործերը սահմանափակելու հետևանքով։ Բայց ինչո՞ւ ինքը այդ նսեմ կյանքին մեջ զինաթափ չէր զգար ինքզինքը, ինչո՞ւ չէր հաղթահարված, չէր հրաժարած իր գեղեցիկ վիլլան ունենալու երազեն. որովհետև Միհրանը այդ բոլորը կերազեր այլևս ոչ թե միայն իրեն համար, այլ բոլոր աշխատավորներուն համար։ Անիկա համոզված էր, որ նոր բարձրացող դասակարգը՝ պրոլետարիատը, պիտի իրագործեր ամենուն, ամենուն համար շատ ավելին, քան ինչ որ բուրժուազիան իրագործեր էր մի չնչին փոքրամասնության համար։ Ամեն անգամ, որ Միհրանը կմտածեր գալիք օրերու մասին, ոգևորությունը կաճեր իր մեջ. հոգին զեղուն էր ձգտումներով, հույսերով, անհաշիվ հնարավորություններով։ Եվ քանի կուզեր հաշվել իր պատկերացուցած հնարավորությունները, այնքան անոնք կդառնային անհաշվելի… Շքեղ և շողշողուն օր մը կար գալիք օրերու շարքին մեջ, երբ ամբողջ մարդկության վրա նոր արև մը պիտի ծագեր… Ինքը այդ գիտեր, իր ընկերները այդ գիտեին և անսայթաք քայլերով կերթային դեպի այդ օրը։ Եվ ահա հանկարծ Միհրանը մտածումին թելը կորսնցուց։ Անիկա կարճ քունե մը հետո արթնցավ և ուզեց կրկին<noinclude></noinclude> 0qpaanddtkd0dv5czdgle6rvw03fcmx Էջ:Barpa Khachik.djvu/99 104 45703 396607 123396 2026-09-16T16:22:11Z LetterBot 3069 (via JWB) 396607 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>մտածել Մաննիկի մասին, բայց այլևս հմայքը խզվեր էր: Այժմ անոր միտքին մեջ կխուժեին իր առօրյա կյանքի խնդիրները, իր կուսակցական մարդու գործնական պարտավորությունները։ Պետք էր, որ հաջողեր բջիջ մը կազմելու իր գրասենյակին մեջ, ուր տասնհինգ պաշտոնյաներ կաշխատեին: Միհրանը հաջողեր Էր անոնցմե երկուքը դարձնել յունիտեր սենդիկայի անդամ և այն ալ՝ մեկը իտալացի Էր, մյուսը՝ իսպանացի: Մնացյալները, որ ֆրանսիացիներ Էին, կապրեին իրենց փոքր կյանքով և հիանալիորեն կհարմարվեին իրենց կյանքի փցուն պայմաններուև, թեև անվերջ կգանգատվեին։ Անոնք ծաղրանքով կպատասխանեին Միհրանի ներկայացուցած հեռանկարներուն և, կարծես, ամոթ կզգային որևէ բանի հավատալու, որևէ բանի վրա հույս դնելու։ Փարիզի պրոլետարիատի կազմակերպած տոներուն կամ ցույցերուն անոնք կմնային անհաղորդ և կասկածով ու բծախնդիր քննադատությունով կցրվեին այն հուզմունքի սկզբնավորությունը, որ ակամա կարող էր հառաջ գալ իրենց մեջ: Բացի այդ ամուլ սկեպտիցիզմը, ամեն մեկը ուներ իր նախասիրությունը, որ կկլաներ բոլոր ազատ ժամերը և փոքր խնայողությունները: Մեկը սրնգահար էր, մյուսը՝ երաժշտության սիրահար: Մեկը ձկնորսությամբ կզբաղեր և ավելի կընտրեր իր հանգստի օրը անցընել Ժուանվիլի կամուրջին վրա կամ թե Մառնի որևէ ափը, ժամերով անշարժ մնալով կարթը ձեռքին մեջ, սպասելով այն պահին, երբ մատներուն մեջ, որոնց վրա ոլորված էր կարթին լարը, պիտի զգար այն թեթև թրթռացումը, որ բռնված ձուկի փախուստի անզոր փորձերը կհաղորդեին, և սա էր երանությունը իրեն համար, երջանկության գագաթնակետը։ Ուրիշ մեկը նվիրված էր լուսանկարչության. դեռ կային կոլեկցիոներները, չնչին բաներու հավաքածո ունեցողները՝ լուցկիի տուփերու, բանալիներու և, մանավանդ, դրոշմանիշներու… Այդ բոլոր նախասիրությունները երբեմն կհասնեին մենամոլության աստիճանին և կցամքեցնեին այդ արդեն իսկ ցամքած մարդոց վերջին ուժերը: Ինչպե՞ս սերմ նետել այդ ամուլ հոգիներու մեջ, ինչպե՞ս շարժման մեջ դնել որևէ շարժումե սոսկացող այդ մարզիկը, որոնք կյանքը վերա-<noinclude></noinclude> eq37q971z2tr9bdhbmezway0rbghn77 Էջ:Barpa Khachik.djvu/100 104 45704 396236 123397 2026-09-16T16:12:06Z LetterBot 3069 (via JWB) 396236 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ծեր էին մեքենական բանի մը՝ կանխապես և ընդմիշտ որոշված շարժումներով։ Կոմկուսի հրահանգիչը կպատվիրեր Միհրանին՝ ուշադրությամբ հետևիլ բոլոր մանր֊մունր դեպքերուն և օգուտ քաղել գրասենյակի մեջ հառաջ եկած անախորժություններեն՝ այդ մարդոց գիտակցությունը արթնցնելու համար։ Բայց անոնք, ինչ որ ալ պատահեր՝ արժանապատվության վիրավորանք, աշխատավարձի կրճատում որևէ պատճառով, արտաժամյա անվարձ աշխատանք և այլն, կքրթմնջեին, բայց կհարմարվեին և կհպատակվեին, և երբ Միհրանը շատ պնդեր, կսրտնեղեին։ — Ֆրանսայի մեջ,— կըսեին անոնք,— այս այսպես է… Ուրիշներ կըսեին. — Մեր երկիրը շատ հեղափոխություն տեսած է, բայց փորձը ցույց տված է՝ որքան փոխվի, այնքան նույն բանն է: Միջոց մը Միհրանը փորձեց իր ընկերներուն խոսիլ ռուսական հեղափոխության վրա, բայց անոնք ծաղրական տրամադրությամբ պատասխանեցին. — Ա՜հ, այո՛, թող փորձե՛ն, դեռ նոր են այդ կարիերայի մեջ, թող քիչ մը ուրիշներն ալ համը առնեն հեղափոխություն ընելու փափագին… մենք մերը ըրեր պրծեր ենք… — Բայց նույն բանը չէ,— կըսեր Միհրանը, հակառակ կամքին գրգռվելով,— սա պրոլետարիատի հեղափոխությունն է, բանվորներու, գյուղացիներու… — Ա՜հ, այո՛, պրոլետարիատը… այդ մենք գիտենք, կճանչնանք այդ ցեղը, մենք ունինք մերը, չէ՞, գիտենք ի՛նչ է. այդ պարոնները կուզեն առանց աշխատելու փող ստանալ… ծիծեռնակները իյնան իրենց բերանները արդեն խորոված, այդ է, չէ՞… Կարող ես խոսիլ այդ ի ծնե ծույլերու մասին։ Երբ պրոլետարիատի խոսք կըլլար, գրասենյակը պահ մը կալեկոծվեր, այդ պարոնները կատեին բանվորները. մարդիկ իրենց ակնոցները կբարձրացնեին ճակատներնուն վրա և կխոսեին խառնիխուռն, անոնք փարիզյան պրոլետարիատի շարժումներուն կվերագրեին տնտեսական և ֆինանսական տագնապները, անգործության մղձավանջը, որ<noinclude></noinclude> 47vlwn3qm6h7ppcjtrfpkc0vbrpjdf4 Էջ:Barpa Khachik.djvu/101 104 45705 396237 123398 2026-09-16T16:12:07Z LetterBot 3069 (via JWB) 396237 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>իրական էր արդեն Անգլիո և Գերմանիո համար և որ կսպառնար նաև Ֆրանսիային, բայց, մանավանդ, կենսամթերքներով թանկությունը։ — Տեսե՛ք, պարո՛ն,— կըսեր տարեց հաշվապահ մը,— մեր դիմացի տան տանիքը կնորոգեն այս միջոցին, և կտեսնեմ այդ պրոլետարները գործի մեջ. առավոտյան կվազեն գինետուն, կեսօրին, որ տուն կերթամ ճաշելու, մեր մարդիկը կվազեն ճաշարան, ժամը 6֊ին, ես դեռ տուն չի հասած, անոնք նստած են գինետան սեղանի շուրջը. այդ մարդիկը ե՞րբ կաշխատին, ըսեք, կխնդրեմ, և այդ մարդիկ մեզ նման չեն, կուզեն ուտել, իրենց ամենօրյա բիֆտեկը ունենալ և գինին… և ահա այդ մարդոց հարյուրներ և հարյուրներ են պետք… Սրա համար է, որ մենք ավելի սուղ կվճարենք ամեն ինչ։ Անոնք են, որ կծծեն մեր ֆինանսներու լավագույնը, դուք հաշիվ ըրեք… տարեկան քանի միլիարդ կծախսվի այդ ձեր պրոլետարներու աշխատավարձին… Միակ գործնական արդյունքը, որ Միհրանը ունեցավ՝ խոսելով Հոկտեմբերյան հեղափոխության մասին, այն եղավ, որ դրոշմանիշի հավաքածու ունեցող հաշվապահ մը, իրիկունը, գրասենյակը փակվելե հետո, զինքը հրավիրեց խմիչք մը առնելու և սրճարանին մեջ պաղատագին խնդրեց Միհրանեն՝ իրեն հայթայթել նմուշներ այն նոր դրոշմանիշներեն, որ հեղափոխական Ռուսաստանը դրած պետք էր ըլլար հրապարակ։ — Լսե՛, այդ հաճույքն ինձ պատճառե,— ըսավ ան պաղատագին,— քեզ երախտապարտ կմնամ… Միհրանը ավելի պիտի ընտրեր, անձնատուր ըլլալ իր երազներուն, քան թե զբաղեր այդ բթամիտներուն հետ, անիկա անգամ մը ըսեր էր հրահանգիչին. — Այդ մարդոցմե որևէ հույս չի կա… — Գիտցի՛ր, ընկե՛ր,— պատասխաներ էր հրահանգիչը,— որ անհույս աշխատավոր չկա. հողը աննպաստ է, կհասկնամ այդ, բայց պետք է ծերպ մը գտնել՝ լծակը դնելու և խախտելու համար այդ անշարժությունը։ Միհրանը կնախանձեր Յորկիի վրա, որ կաշխատեր գործարանի մը բանվորական բեղուն հողին վրա։ Այնտեղ ալ<noinclude></noinclude> 8mptr7uha1euv7ctafhn5r8bnvqk1nd Էջ:Barpa Khachik.djvu/102 104 45706 396238 123399 2026-09-16T16:12:09Z LetterBot 3069 (via JWB) 396238 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կային մեծ դժվարություններ. օտարազգի բանվորներուն հարցը լուրջ խնդիր էր։ Կառավարությունը անողոք էր այն օտարազգի աշխատավորներու նկատմամբ, որոնք կբռնվեին ցույցի մը կամ բանվորական որևէ շարժումի մասնակցության մեջ։ Եվ այդ օտարականները, մեծ մասամբ իտալացիներ և իսպանացիներ, երբ վտարման թուղթ կստանային, երթալիք տեղ չունեին. անոնք երանի կուտային Հայերու, որոնք սոցիալիստական հայրենիք ունեին և գիտեին, թե ուր պիտի ուղղեն իրենց քայլերը, եթե վտարվին Ֆրանսիայեն։ Անգամ մը Միհրանը, լսելով այդ խոսքերը, գոչեց. — Մեր հեղափոխական հայրենիքը ձերն ալ Է… — Անտարակույս,— գոչեցին բանվորները,— բայց լեզվի հարց կա… կան և ուրիշ խնդիրներ, վերջապես, մեր երկրի հեղափոխությունը պետք Է կատարվի, և մենք մեր ճակատի զինվորներն ենք։ Եթե Միհրանը ուզեր իր գործունեությունը սահմանափակել միայն գաղութահայ կյանքի մեջ, դարձյալ անսահման գործ կար ընելիք, և խնդիրը այն Էր, որ հակառակ գաղութահայերու թվի համեմատական փոքրության, այնտեղ դրված հարցերը մեծ դժվարություն ունեցող հարցեր Էին։ Միհրանը կպատկերացներ գաղութահայ աշխատավորության անցած տաժանելի ճանապարհը։ Մահացու վերքեր ստացած արևմտահայ ժողովուրդի այդ բեկորները ցրվեր Էին աշխարհիս ամեն կողմերը։ Ամենուրեք անկոչ հյուր, ամենուրեք իրավազուրկ, անոնք, այդ սկզբնական շրջանին, հուսահատորեն և երկրե-երկիր անցնելով, որոներ Էին անկյուն մը, ուր կարենային չարաչար աշխատելով իրենց կյանքի ամենաանհրաժեշտ պահանջները հայթայթել… Իրենց ետևը թողեր Էին ալեծածան արյան ծով, որուն մեջ ընկղմեր Էին իրենց հարազատները, հարյուր֊հազարավոր մարդկային կյանքեր… Անոնք, այդ բեկորները, ենթարկվեր Էին շահագործումի, անցեր Էին ձեռքե-ձեռք։ Անգլիացիներ, ֆրանսիացիներ, կաթոլիկներ, ամերիկացի միսիոներներ խլեր Էին այդ բազմություններեն մասեր, տարեր Էին օտար աշխարհներ, վաճառեր, ծախեր, փոխանցեր Էին այդ մարդկանց խումբերը գերիներ ու նման, առանց իրենց կամքը<noinclude></noinclude> bipjuvwytvw3yziju9ksulexenbkw6q Էջ:Barpa Khachik.djvu/103 104 45707 396239 123400 2026-09-16T16:12:11Z LetterBot 3069 (via JWB) 396239 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>հարցնելու, առանց իրենց տարրական փափագները նկատի ունենալու։ Նույնիսկ Ֆրանսիայի գավառներու մեջ կային պատանիներ և երիտասարդներ, որոնց ինքնության թուղթերը հավաքված կմնային կեդրոնական վայրերու մեջ, որովհետև այդ մարդիկը անհատապես իրավունք չունեին իրենց տեղերեն շարժելու, իրենց հողային աշխատանքը լքելու՝ մինչև երեք, չորս, հինգ տարի, ըստ այն պայմանագրության, որ կնքված էր միսիոներական կամ կաթոլիկ ճիզվիտական կազմակերպության մը և անհատ հողատերերու մեջ։ Աղիողորմ նամակներ և բողոքներ կհասնեին այդ գերի աշխատավորներեն, որոնք կպահանջեին մարդկային ամենատարրական իրավունքներ։ Բայց այդ բոլորի մեջ ամենասոսկալին այն էր, որ այդ ժողովուրդը, որ իր հավաքականության զգացողությունը, իր լեզուն և գրականությունը, իր ազգային արժանապատվությունը ուներ, կկորսնցուներ այդ բոլորը։ Խզվում էր այն թելը, որ անհատները կկապե իրարու։ Եվ ամեն մեկը՝ ուղեկորույս և մոլորուն, նոր հայրենիք կորոներ, տեղ մը, ուր իր ներկայության հանդուրժեին, ուր կարենար պատվաստել իր զավակներու կյանքը…խզվելով հազարամյա անցյալեն, և զրկվելով որևէ հեռանկարե, այդ բեկորները կկորսնցունեին իրենց կյանքի իմաստը և դառն ժպիտով կլսեին, երբ իրենց թխորակ և սևաչվի երեխաները ամեն իրիկուն, դպրոցներե վերադարձին, կսերտեին. — Մեր նախահայրերը՝ կալլերը… կապուտաչվի էին, շեկ մազերով… Եվ ահա, նախ տարտամ, հետզհետե համառ լուրը տարածվեր էր… «Այնտեղ, Արարատի ստորոտը, մեր հայրենի երկրի մեջ, հաստատվեր է խորհրդային հանրապետություն…»։ Մի՞թե կարելի է… Սա արդյոք տեսակ մը միրաժ, կրկներևույթ չէ՞, որ կերևա անապատին մեջ հուսահատ ճամփորդներու աչքին… Եվ հետո, հետզհետե, ամսե֊ամիս, շաբաթե-շաբաթ, այդ հրաշալի լուրը, այդ միրաժը ստացեր էր որոշ շրջագիծ, դարձեր էր՝ թեև հեռավոր, թեև երազային, բայց իրական իրականություն։<noinclude></noinclude> p1g7ws4tnjahfppw3s7p48hdwd6slrt Էջ:Barpa Khachik.djvu/104 104 45708 396240 123382 2026-09-16T16:12:12Z LetterBot 3069 (via JWB) 396240 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Խորհրդային Հայաստանի կադրերու պատրաստություն, ջրանցքներ, ճահիճներու չորացում, համալսարան, գիտություն և գրականություն… Եվ ամենուրեք ցրված այդ դժբախտ և իրավազուրկ ժողովուրդի բեկորները Ամերիկայեն, Սուրիայեն, Հունաստանեն, Բալկանյան երկիրներեն, Միջագետքեն և Ֆրանսիայեն իրենց բազուկները կերկարեին դեպի այդ նորածին Հայաստանը, դեպի նոր խորհրդային հայրենիքը։ Միհրանը իր ամբողջ էությամբ կզգար այս արտակարգ և պաթետիկ կացությունը և կուզեր արտահայտել գրական երկի մը մեջ, բայց դեռ իր անզոր բազուկները չէին կրնար ընդգրկել անոր ամբողջությունը։ Անիկա կտառապեր, զգալով իր հղացումներուն և կատարման միջոցներու մեջ եղող անհավասարությունը։ Միհրանին կթվեր, որ հազիվ լողալ գիտնալով, պետք էր նետվեր փոթորկալի ծովու մը մեջ և հասներ մյուս ափը։ Թո՛ղ կորչեր ալիքներու մեջ, բայց պիտի կատարեր փորձը… Նույնիսկ իր անհաջողությունը կրնար բեղմնավոր ըլլալ։ Ավելի ուժեղ լուղորդներ կարող էին հետևիլ իր գծած շավիղին։ Քունը իսպառ փախեր էր Միհրանի աչքերեն, որոնք՝ խոշոր բացված, կսևեռեին առաստաղը. լուսավոր ձողերը, որոնք դողդղալով կերկարեին մասամբ պատին և մասամբ առաստաղին վրա, սկսան դժգունիլ այգուն տմույն լույսին մեջ: — Ա՛հ, ինչքա՛ն գործ կա կատարելիք,— մտածեց Միհրանը հորանջելով և ձգվելով տաք անկողնին մեջ։ Եվ ճիշտ այդ պահուն իր մտքին ներկայացավ կրկին Մաննիկի սիլուետը, և անոր աչքերը կարծես իրեն կնայեին տխուր հանդիմանությամբ։ Հանկարծ Միհրանը մտածեց, որ ամբողջ օրը մայր ու աղջիկ սպասած էին իրեն… թերևս և պատրաստություն տեսած էին զինքը հյուրասիրելու համար. մտաբերելով անոնց ժամե-ժամ աճող հուսախաբությունը, Միհրանը զգաց անախորժ կնճիռ մը իր սրտին մեջ և ընդոստ դուրս նետվեցավ անկողնեն։ Կողքի սենյակին մեջ լսելի դարձան Վիկտորյայի մուճակներուն թեթև շփումը հատակին վրա, քիչ հետո Վիկտոր<noinclude></noinclude> cfuktnvkmlkjj40vz0kwuxh5xufafsf Էջ:Barpa Khachik.djvu/105 104 45709 395880 123401 2026-09-16T15:50:51Z Emptyfear 547 (via JWB) 395880 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>յան անցավ խոհանոց և սկսավ վառարանը վառել, ծուխի հոտը սպրդեցավ մինչև Միհրանի սենյակը, և անիկա զգուշությամբ, որպեսզի աղմուկ չընե, բացավ պատուհանը և հետո փեղկերը։ Դուրսի խոնավությունը այգու դեռ դժգույն լույսի հետ խուժեց ներս: Միհրանը սարսռաց և ապաստանեցավ խոհանոցը։ — Ինչո՞ւ այսչափ շուտ ելեր ես,— ըսավ Վիկտորյան հոգածությամբ,— տե՛ս, երեսդ գույն չի մնացած…նստե վառարանին մոտ, հիմակ սուրճդ կուտամ։ Յորկին միշտ ներողամիտ հեգնանքով կխոսեր իր ընկերոջը՝ Միհրանին, սիրային արկածներու մասին: Անոր կարծիքով, Միհրանը հանդիպած աղջկան կսիրահարվեր, և նույնիսկ կպատահեր, որ միևնույն ժամանակ անիկա երկու աղջկան համար՝ թեև տարբեր, բայց գողտր զգացումներ կունենար: Միհրանը լուռ կլսեր Յորկիին ընկերական ծաղրանքները, որովհետև ինքը միշտ կհիանար և կզարմանար Յորկիի առողջ պարզության վյրա այդպիսի խնդիրներու մեջ: Յորկին բուռն կսիրահարվեր, կկապվեր մեկու մը հետ և եթե հարկ ըլլար, իր կապը կխզեր առանց խոր ցնցումի, երբեմն պահպանելով նույնիսկ ընկերական հարաբերություններ նախկին սիրուհիին հետ, որովհետև միշտ Յորկին հարգանքով և փափկությամբ կվերաբերվեր ամեն տեսակի կիներու հետ: Անիկա երբեք իր «բարեկամուհիները» տուն չէր բերեր, զգուշանալով վշտացնելե մադամ Լենը, որուն բարեկամական զգացումները զերծ չէին որոշ սիրային հակումե դեպի Յորկին: Մեկ անգամ, սակայն, Յորկին իր կարգին ենթարկվեցավ տագնապի, երբ սիրած աղջիկը խզվեց իր հետ. Միհրանը այդ հասկցավ Յորկիի խոր հառաչանքներեն և քրթմնջումներեն, որոնք չէին համապատասխաներ ոչ մեկ անմիջական պատճառի։ Անիկա ջուրը ինկած գամփռի պես կփռշտար երբեմն և անհիմն հայհոյություններ կարձակեր աջ և ձախ: Այդ օրերուն Յորկիին ախորժակը կտրած էր, դարձեր էր<noinclude></noinclude> tn8s3nlg1zw76kp37z81mmhm9s1glk7 Էջ:Barpa Khachik.djvu/106 104 45710 396241 109692 2026-09-16T16:12:15Z LetterBot 3069 (via JWB) 396241 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>սրտնեղ և կռիվ կփնտրեր ամենուն հետ։ Անիկա՝ սրդողելով Միհրանի հետ որևէ պատրվակով, կապաստաներ մադամ Լենի սենյակը և այնտեղ վառարանի մոտ կնստեր անշարժ, վայելելով մադամ Լենի հոգածությունը, որ Յորկիին հետ կվարվեր՝ ինչպես քմահաճ դարձած հիվանդ երեխայի հետ։ Բայց այդ տագնապն ալ երկար չտևեց, և Յորկին, անտարակույս, մխիթարություն գտավ բարեհաճ փարիզուհիի մը մոտ։ Միհրանի հոգեբանությունը շատ ավելի բարդ էր և նուրբ: ճիշտ է, որ անիկա շուտով կգրավվեր, և կանացի հրապույրը մեծ նախճիրներ կգործեր իր մեջ, բայց անիկա կտատանվեր անվերջ և չէր կրնար որոշումի մը հանգիլ։ Անիկա լուռ կտառապեր, երբեմն առանց պատճառի, որովհետև կանացի պչրանքի արդյունք եղող մեղմ մերժումները, հետաձգումները կընդուներ լուրջ և շատ անգամ կհամարեր վերջնական։ Այն միջոցին, որ Միհրանը Մոնժ փողոցի մայթի վրա հանդիպեր էր Մաննիկին, արդեն անոր սիրտը բռնված էր, ավելի շուտ սիրտը կտատանվեր երկու բոլորովին տարբեր կիներու միջև։ Միհրանը հանդիպեր էր Մարիա Սոլին պատերազմի դեմ պայքարող կանանց ընկերության մեկ կոնֆերանսին, որուն համար մուտքի տոմսեր տվեր էր Հանրիի կինը Բարպային։ Մարիա Սոլը ցորենի պես խարտյաշ մազերով, կապույտ վճիտ աչքերով, կլոր դեմքով և եղեգնի պես բարակ և ճկուն մարմնով աղջիկ մըն էր։ Լինելով կարգադրիչ հանձնախումբին անդամ, անիկա դռան մոտ կանգնած էր սեղանի մը առաջ և զանազան բրոշյուրներ և պատկերներ կներկայացներ մտնողներուն։ Միհրանը դանդաղեր էր այդ սեղանին շուրջը և երբ օրվան ճառախոսը սկսեր էր խոսիլ, Մարիա Սոլը և Միհրանը միասին մտեր էին սրահ և տեղավորվեր էին կողք-կողքի։ Մարիա Սոլը դասախոսության ամբողջ ընթացքին իր միտքերը հայտներ էր Միհրանին, այնպես որ կոնֆերանսի վերջին անոնք գրեթե մտերմացեր էին իրարու։ Մարիա Սոլը հրավիրեր էր Միհրանը այցելության գալ իր տունը։ Ամեն չորեքշաբթի իրիկուն կհավաքվեին բուլվար<noinclude></noinclude> tu68grmq3qeujcgtxyc8ujmkl1w9div Էջ:Barpa Khachik.djvu/107 104 45711 396242 109695 2026-09-16T16:12:17Z LetterBot 3069 (via JWB) 396242 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Արագո, վեցերորդ հարկի սենյակ մը, ուր կմնար Մարիա Սոլը շաբաթվան ընթացքին։ Անոր ծնողքը կբնակեին Փարիզեն կես ժամ հեռու, էթամպի մոտ առանձին տուն մը, Մոն—Պոր անունով, շրջապատված պարտեզներով, ուր հաստատեր էին իրենց առանձին տնտեսությունը։ Մարիա Սոլը նույնիսկ ժամանակ ունեցավ հայտնելու Միհրանին, որ հայրը հին սոցիալիստ էր, որ անոր ամբողջ կյանքին երազը եղած էր կոմունա մը կազմել՝ ազատ կամքով իրար միացած համախոհ մարգոց հետ, ուր ամեն մարդ պետք էր աշխատեր և արդյունքը տրամադրեր կոմունայի պետքերուն։ Մարիա Սոլի հայրը, որ եղեր էր հանրային խնամատարության պաշտոնյա, չէր կարողացեր իր այդ երազը իրականացնել։ Բայց երբ հանգստյան կոչվեր էր, անիկա իր կնոջը և երկու աղջիկներուն՝ Մարթայի և Մարիայի հետ, որ այն ատեն դեռ երեխա էին, քաշվեր էր էթամպի մոտ այդ փոքր գյուղը, ուր գներ էր հողամաս մը հորենական ժառանգությամբ և կառուցեր էր իր տունը։ Մարիայի հայրը՝ Ռընե Սոլը, ջանացեր էր իր սկզբունքներով համեմատ կազմակերպել իր կյանքը։ Տարիներու չարաչար աշխատանքի հետևանքով անիկա հասեր էր որոշ արդյունքի, և կկարծվեր, որ ան համոզում գոյացուցեր էր, որ եթե ամեն ոք իրեն պես վարվի, ընկերային բոլոր հարցերը ինքնին կլուծվին։ Անիկա իր կնոջը հետ, առանց որևէ ծառայի — Ռընե Սոլի սկզբունքներով հակառակ էր ուրիշի աշխատանքը վարձքով գնել,— կմշակեր իր հողերը և կպահեր իր անասունները։ Ռընե Սոլը, ուրեմն, իր բանջարանոցեն կհայթայթեր ընտանիքի բոլոր պետքերը, ուներ գետնախնձորի արտեր, որոնք կուտային իր տարեկան պաշարը. կպահեր հավեր, հնդկահավեր, սագեր, ճագարներ, որոնց կերը կստանար իր արտերեն. ուներ նաև խոզեր և այծեր։ Այծերու կաթը կվերածեր պանիրի և կարագի։ Իր կալվածի վրա եղող անտառակը կհայթայթեր վառելիքը, իսկ մեղվանոցները կուտային առատորեն մեղր, որով կպատրաստեին մեղրահաց, նույնիսկ շաքարահատներ։ Մրգաստանի պտղատու ծառերը կհայթայթեին ընտանիքին ոչ միայն թարմ և չոր մրգերը,այլև Ռընե Սոլը խնձորով և տանձով կպատրաստեր սիտր<noinclude></noinclude> cu6w1efzqd4p43f7079dsg7g2ojuc86 Էջ:Barpa Khachik.djvu/108 104 45712 396243 109699 2026-09-16T16:12:18Z LetterBot 3069 (via JWB) 396243 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>և ուներ փոքր այգի, որուն խաղողը կուտար իրենց, նախնական միջոցներով պատրաստված, քիչ մը թթվաշ գինի։ Ռընե Սոլը արտաքին շուկայեն կգներ միայն հաց և հագուստեղեն, որոնց ծախքերը, ինչպես և հարկերու վճարումները կծածկեր իր հանգստյան թոշակով, որովհետև անոր սկզբունքներեն մեկն Էր՝ ո՛չ դրամով, ո՛չ ուրիշ կերպ չի փոխարինել իր աշխատանքի արդյունքը, որուն արտադրությունը կսահմանափակեր իր պահանջին համեմատ. կինը՝ Էլիզան, փարիզյան մայթերու վրա մեծացած կարուհի, նախ ոգևորությամբ ընդուներ էր ամուսնույն հովվերգական ծրագիրները, մտածելով, որ շուտով ան կձանձրանար այդ մեկուսացած կյանքեն և թե անխուսափելի դժվարությունները կսթափեցնեին իր ամուսինը այդ ուտոպիական ծրագիրներեն։ Նույն կարծիքին էին նաև ընտանիքի բարեկամները:Բայց, հակառակ բոլոր ենթադրություններուն, Ռընե Սոլը համառեր Էր։ Անիկա թերևս արժանապատվության հարց ըրեր Էր ապացուցանելու, որ իր գաղափարները իրագործելու թե՛ ուժը ուներ և թե՛ համոզումը։ Կինը մտածեր Էր, որ երբ երեխաները մեծնան, դպրոցի հարցը պիտի լուծեր այդ խնդիրը։ Բայց Ռընե Սոլը ինքը ստանձներ Էր անոնց կրթությունը և ոչ միայն նախնական, այլև երկրորդական կրթության ամբողջ ծրագիրը իրագործեր Էր, իր երկու աղջիկներուն ավանդելով նույնիսկ հին հունարեն և լատիներեն։ Անիկա համալսարանական կրթություն ստացած մարդ Էր և միևնույն ատեն ընկերաբանական ուսումնասիրություններ կատարած Էր։ Անոր հպարտություններեն մեկն Էր նաև իր աղջիկները կրթել ռուսոյական սկզբունքներով։ Ռընե Սոլը շատ ջանք թափեր Էր նաև իր կնոջը ուսումնական մակարդակը բարձրացնելու, բայց արդյունքը համապատասխան չէր եղեր իր ջանքերուն։ Ոչ թե էլիզան անընդունակ էր, այլ բոլորովին տարբեր ուղղությամբ մը կգործեր անոր իմացականությունը։ էլիզան նրբամիտ էր և թափանցող, բայց երբեք իր միտքը չէր կարող սևեռել վերացական խնդրի մը վրա։ Անոր իմացականության լույսի տակ կիյնային միայն գործնական խնդիրները, առօրյա կյանքը։<noinclude></noinclude> pdkggmv327c83ek25m6oiefwspz3wj4 Էջ:Barpa Khachik.djvu/109 104 45713 396244 109700 2026-09-16T16:12:20Z LetterBot 3069 (via JWB) 396244 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Ասկե զատ, անիկա ուրախ բնավորություն ուներ և իր ամուսնույն ուտոպիական գաղափարներուն հետ կվերաբերվեր շատ նուրբ հեգնությամբ, ինչպես իր ամուսնույն հոգեկան մեկ հիվանդությունը, որուն հետևանքները կկրեր անտրտունջ։ Ամեն առավոտ կանուխ այր ու կին կիջնային իրենց տանը գետնահարկը, ուր ամուսինը փայտի ոստերով կրակը կվառեր վառարանին մեջ, և կինը նախաճաշիկը կպատրաստեր։ Հետո կերթային իրենց գործերուն, ամուսինը կզբաղեր մշակության գործերով, իսկ կինը՝ անասուններով: Ժամը տասնեն֊տասներկու կինը կզբաղեր տան գործերով, ցորեկվա ճաշը կպատրաստեր, մինչ ամուսինը աղջիկներուն հետ կպարապեր հատուկ սենյակի մը մեջ, որուն ստուդիո անունը տվեր էին։ Կեսօրեն մինչև ժամը երկու, ցորեկվան ճաշեն հետո, ամեն ոք ազատ էր իր ուզածին պես տրամադրելու իր ժամանակը, ժամը երկուքեն մինչև վեցը աղջիկները կպատրաստեին իրենց դասերը, իսկ այր ու կին կզբաղեին իրենց տնտեսության գործերով։ Ընթրիքեն առաջ տանը բոլոր անդամները կհագվեին, կզարդարվեին յուրաքանչյուրը իր ճաշակին համեմատ, և իրար կգտնեին, այլափոխված, առաջին հարկի մեծ ճաշասրահին մեջ, որ կահավորված էր ճաշակով և որուն պատերուն վրա կային արժեքավոր յուղաներկ պատկերներ, մեծ մասամբ նվեր Ռընեի նախկին ընկերներե, որոնցմե ոմանք ժամանակի ընթացքին դարձեր էին հռչակավոր նկարիչներ: Այդ պատկերներու շարքին մեջ պատվո տեղը կգրավեր Ռընուարի վրձինով նկարված Ռընեի մեծադիր պորտրետը, մինչդեռ ժուժկալ ճաշակով կահավորված սալոնին գլխավոր զարդը կկազմեր Վլամինկի մեկ շքեղ գյուղանկարը։ Ընթրիքեն հետո Ռընե Սոլը կանցներ սալոն, ուր դաշնակի վրա կնվագեր, նախընտրությամբ՝ Շոպենի և Շոլմանի գործերեն։ Անիկա իր պատանեկան տարիներեն սիրած էր երաժշտությունը և պահ մը կարծած էր նույնիսկ, որ այդ է իր կոչումը։ Սինը, վարդագույն լուսարգելով լամպայի մեղմ լույսին տակ, թիկնաթոռի մը մեջ նստած կասեղնագործեր կամ կկարեր, մինչ աղջիկները կփորձեին կարդալ և հազիվ<noinclude></noinclude> fmoik6d80ockwbz370lqwq12hhcd7hl Էջ:Barpa Khachik.djvu/110 104 45714 396246 109708 2026-09-16T16:12:23Z LetterBot 3069 (via JWB) 396246 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>թե կծածկեին իրենց ձանձրույթը։ ժամը տասնին Մարթան և Մարիան կերթային քնելու իրենց ցուրտ սենյակին մեջ, մինչ Ռընեն կնոջը հետ կբարձրանար իրենց ննջասենյակը, ուր փայտի կրակը վառված կըլլար, և մինչև ուշ ատեն կկարդար նոր հրատարակված երկերը և պարբերականները։ Ռընե Սոլը կկարծեր, որ ոչ միայն ինքը երջանիկ էր, այլև իր շուրջը ապրողները երջանիկ են։ Տարիներու ընթացքին անիկա՝ կլանված տնտեսությունը կատարելագործելու հոգերով, չէր նշմարած բնավ, նախ, կնոջը ձանձրույթը, հետո՝ իր աղջիկներով դժգոհությունը, երբ անոնք՝ հասնելով երիտասարդական տարիքներնուն, կձգտեին դուրս գալ այդ առանձնութենեն։ Ռընե Սոլի բնակարանը՝ Մոն֊Պորը, հեռու էր բնակություններն, շրջապատված արտերով և անտառակներով, անիկա կմնար առանձին, նույնիսկ մարդոց տեսողութենեն հեռու, որոնց սկզբնական հետաքրքրությունը վաղուց սպառած էր։ Ձմեռվան գիշերներուն մեջ Ռընե Սոլը, իր հանգստավետ սենյակին տաք մթնոլորտին մեջ, երբ օրվան ֆիզիկական հոգնություններեն կհանգստանար՝ հաճելի ընթերցանություններ ընելով, և երբ պատահմամբ իր պատուհաններով փեղկերեն մեկը բանար և ակնարկ մը նետեր գուրսի խավարին վրա, իրեն կթվեր, որ ալեծուփ և մթին ծովի մը մեջ՝ շոգենավի մը շքեղ խուցին մեջ էր, որով չէին կարող սպառնալ արտաքին աշխարհին ալիքները: Անիկա մտքովը իսկ չէր անցըներ, որ կինը աչքերը կփակեր երազելոլ համար փարիզյան լուսաշող մայթերու եռուզեռը, ուրկե ամուսինին քմահաճույքը խլեր էր զինքը և ուր պիտի վերադառնար, եթե երբեք վերադառնար անդարձ կորսնցուցած իր երիտասարդությունը, իր բարկ գինիի նման եռուն արյան հույզերը։ Իսկ ուրիշ սենյակի մը մեջ Ռընե Սոլի աղջիկները իրարու գիրկ կնետվեին և, իրենց մերկ և մատղաշ բազուկներով իրար գրկելով, հորդառատ արցունք կթափեին։ Առաջին անգամ Մարթան ըմբոստացավ հորը պարտագրած կյանքին դեմ։ — Պապա՛,— ըսավ անիկա իրիկուն մը, ընթրիքի ժամանակ,— ինչպե՞ս կդատեիր այն մարդը, որ առանց տե-<noinclude></noinclude> cgjhmy7erqap1ttp27q464icfz2n4dd Էջ:Barpa Khachik.djvu/111 104 45715 396247 109709 2026-09-16T16:12:25Z LetterBot 3069 (via JWB) 396247 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ղեկանալու իր աղջիկներու փափագներուն և ձգտումներուն, անոնց հարկադրեր ապրելու որոշ եղանակ մը: — Կըսեի, Մարթա՛,— ըսավ Ռընե Սոլը,— որ այդ մարդը բռնավոր մըն է։ — Դուն հաճախ ըսած ես մեզի, պապա, որ մարդու խոսքը պետք է համաձայն ըլլա իր գործին, ճի՞շտ է։ — ճիշտ է,— ըսավ Ռընե Սոլը։ Անիկա մղոններով հեռու էր թափանցելե աղջկանը խոսքերուն տակ թաքնված դիտավորությանը։ Այդ միջոցին Մարթան, որ երկու տարով մեծ էր Մարիայեն, մտեր էր իր տասնևութերորդ տարին, անիկա հանկարծ ֆիզիկապես զարգացեր էր և դարձեր էր շքեղ խարտյաշուհի մը՝ կաթնային սպիտակությամբ մորթով և շեկ գանգուր մազերով. անոր խիտ ոսկեգույն գանգուրները, առաստաղեն կախված լամպայի լույսի տակ փալփլելով, ոսկիի փուլեր կցանեին գլխի ամեն մեկ շարժումին։ Ռընե Սոլը այլևս բոլորովին սպիտակեր էր, և թեև անոր անխորշոմ դեմքը պահեր էր որոշ թարմություն, անիկա ուներ անայլայլ կեցվածքը հին նահապետի մը, որ կնախագահեր ընտանեկան սեղանին։ Անոր փայլուն և գորշագույն աչքերը, որոնք դեռ ակնոց չէին կրած, կսևեռեին իր անդրանիկ աղջիկը, և բարեմիտ ժպիտը կթափառեր անոր շրթներուն վրա։ — է՜հ, ուրեմն,— ըսավ Մարթան,— ես չեմ կարող այլևս ապրիլ այս կյանքին մեջ, ես պիտի երթամ Փարիզ,— և Մարթան սկսավ հեկեկալով լալ։ — Մարթա՛,— գոչեց մայրը՝ սաստելով աղջիկը։ Մարթան դժգունեցավ և նայեցավ հորը։ Ռընե Սոլի բարեմիտ ժպիտը սառեր էր շրթներուն վրա, և դեմքը ստացեր էր մահատիպ դժգունություն, բայց անիկա զսպեց իր հուզմունքը և առերևույթ հանդարտ ձայնով հարցուց աղջկանը. — Եվ ի՞նչ պիտի ընես Փարիզի մեջ, Մարթա՛։ — Ես ի՛նչ գիտնամ,— գոչեց աղջիկը, անձեռոցը նետելով սեղանին վրա և աթոռը դեպի ետ քաշելով,— ես ի՛նչ գիտնամ, թե ի՜նչ պիտի ընեմ. կաշխատիմ, որևէ գործ<noinclude></noinclude> nn82l1zs28z2a9ysah4cfwg7vju0wvs Էջ:Barpa Khachik.djvu/112 104 45716 396248 123388 2026-09-16T16:12:26Z LetterBot 3069 (via JWB) 396248 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կգտնեմ, փողոցները կավլեմ, բայց չեմ ապրիր այս կյանքին մեջ,— ըսավ ան՝ իր մեջ կուտակված զայրույթը թափելով։ Անիկա դիտավորություն չուներ այդպիսի բաներ ըսելու, բայց հանկարծ, ներքին անդիմադրելի մղումով, կխոսեր առանց խնայելու հորը։ Մարիան նախապես համաձայն էր քրոջը հետ միասին մեկնիլ տունեն, անոնք նույնիսկ որոշեր էին, իհարկին, եթե հայրը դիմագրեր, պարզապես գիշերով փախչիլ, հասնիլ Փարիզ և թաքնվիլ որևէ տեղ։ Բայց տեսնելով հորը հուսախաբությունը, զգալով անոր ներքին տրագեդիան — նրա կառուցած արվեստական կյանքը կքանդվեր իր հիմունքներեն, քանի որ իր հարազատ զավակը, իր ձեռքով և իր սկզբունքներով մեծացած աղջիկը, անտանելի և անհանդուրժելի կգտներ այդ կյանքը,— Մարիան զգաց խորին գթություն և, անսալով իր որդիական զգացումին, թռավ տեղեն, գնաց իր թարմ և մերկ բազուկներով պարուրեց հորը վիզը և, հուզմունքի սաստկութենեն ջերմ արցունք թափելով, ըսավ. — Ես, պապա՛, քեզ հետ կմնամ, երբեք չեմ բաժնվիր քեզմե… — Եվ դուն կկարծես, թե թույլ կուտա՞նք, որ Մարթան մեկնի…— ըսավ մայրը՝ զայրույթի գերագրգռության մեջ։ — էլիզա՛,— ըսավ Ռընե Սոլը,— կուզե մեկնիլ, լա՛վ, թո՛ղ մեկնի, միայն թե հանդարտությամբ խոսեցեք։ — Պապա՛,—ըսավ Մարթան՝ փղձկելով հորը մեղմ վարմունքեն,— ներե ինձ, բայց հասկցիր, որ չեմ կրնար ապրիլ այստեղ։ — Լավ, Մարթա , վաղն իսկ կկարգադրենք ամեն ինչ, որպեսզի կարենաս ապրիլ Փարիզի մեջ քոլ ցանկությանդ համաձայն։ Մարթան երկար ատեն Փարիզի մեջ վայելեր էր ծնողական հոգածությունը։ Անոնք հնչուն դրամ չէին կրնար տրամադրել բավարար կերպով, բայց կուղարկեին կենսամթերքներ, և երբեմն ալ Լիզան ու Ռընեն այցելության կուգային իրենց աղջկան, որ կբնակեր Սերթոլե փողոցը, կահավորված սենյակի մը մեջ։ Մարթան միևնույն ատեն կպատրաստվեր<noinclude></noinclude> a92zpn77r3wykejw2p7bfuwvs50twg8 Էջ:Barpa Khachik.djvu/113 104 45717 396249 109713 2026-09-16T16:12:28Z LetterBot 3069 (via JWB) 396249 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>բակալորեայի քննության և կաշխատեր իբրև մեքենագրուհի: Անիկա երկու անգամ կտրվեր էր բակալորեայի քննություններեն, և այդ հանգամանքը իր մեջ հառաջ էր բերեր դառնություն և ըմբոստություն: Քննություններու մեջ անհաջողության մատնված ուրիշ ուսանողներու հետ անիկա ինկեր էր անիշխանականներու ազդեցության տակ և իր անգործ մնացած երիտասարդ ուժերու բոլոր թափովը նետվեր էր անհարիր գործունեության մեջ։ Վերջապես, Մարթան ձերբա¬ կալվեր էր պատերու վրա անիշխանականներու աֆիշաները փակցուցած ժամանակ: Ոստիկանատան մեջ անիկա մերժեր էր ըսել իր ծնողքին անունը, բայց որովհետև անչափահաս էր, և ոստիկանապետը անոր արտաքին ձևերեն, խոսակցական լեզվեն, այլ մանրամասնություններե հասկցեր էր, որ բուրժուական դասակարգին կպատկանի, հրահանգեր էր իր մեկ ագենտին՝ գտնել աղջկան ծնողքին հասցեն, հետո ոստիկանապետը Ռընե Սոլը հրավիրեր էր իր մոտ։ Հայր ու աղջիկ անակնկալ կերպով իրար հանդիպելով ոստիկանապետի ներկայության, միացեր էին պաշտպանելու համար անհատական ազատության սկզբունքը և ձեռք-ձեռքի. մեկներ էին այնտեղեն, ի մեծ զարմացում ոստիկանապետին։ — Ո՞ւր կերթան կոր այսպես,— ըսեր էր ոստիկանապետը իր մոտ գտնվող քարտուղարին, չի կրնալով բացատրել Ռընե Սոլին, այդ պատկառելի երևույթով մարդուն, վարմունքը։ Մարթան վերջիվերջո տեղավորվեր էր, որպես մեքենա¬ գրուհի և անձնական քարտուղար, փաստաբանի մը մոտ և որուն հետ ամուսնացեք էր: Այժմ Մարթան դարձեր էր կատարյալ բուրժուազուհի և կողմնակից էր իր ամուսնույն հետ՝ «կարգերը պահպանելու» ամեն գնով։ Մարթայի փաստաբան ամուսինը օրեօր կհառաջանար իր ասպարեզին մեջ: Անիկա երբ կվիճեր լիբերալներու հետ, առաջ կքշեր այն կարծիքը, թե պառլամենտական ռեժիմը սնանկացած էր, այլևս չէր կարող լուծել զանազան կարգի տագնապները, որ կգալարեին երկիրը, և, հետևաբար, «ուժեղ կառավարություն» պետք էր։ Մարթայի բուն նշանաբանը այդ էր. «ուժ գոր-<noinclude></noinclude> r0aplwjhhb63p50mvmhm7er1mu0qxzf Էջ:Barpa Khachik.djvu/114 104 45718 396250 123402 2026-09-16T16:12:30Z LetterBot 3069 (via JWB) 396250 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ծաղրել», ուժեղ ձևով վարվիլ, և այր ու կին բոլոր խնդիրներու լուծումը կգտնեին այդ «ուժի» մեջ, բայց թե ի՞նչ բանի մեջ կկայանար այդ «ուժեղ ձևը», դեռ որոշակի չէին ձևակերպեր… Միհրանի առաջին այցելության իսկ Մարիա Սոլը այդ բոլորը պատմեր էր մանրամասնորեն Միհրանին և հայտարարեր էր, որ ինքը բոլորովին տարբեր գաղափարներ ունի իր քրոջմեն։ Արդեն երկու քույր գրեթե գժտված էին իրարու հետ, որովհետև ամեն առիթի Մարթան կդառնար հարձակողական և սուր ծաղրով կհեգներ Մարիայի կարծիքները։ Մարիան երկու տարի դեռ մնացեր էր իր ծնողքին հետ և հետո ինքն ալ եկեր Փարիզ։ Անիկա պատրաստվեր էր բակալորեայի քննության մասնավոր հիմնարկի մը մեջ, ուր և ուսուցչուհու պաշտոն վարեր էր։ Թե ինչքան տաժանելի եղեր էր Մարիային համար այդ ժամանակաշրջանը, Միհրանը կհասկնար այդ իր դպրոցական կյանքի հիշողություններով։ Մարիան ամոթով կպատմեր, որ կաշառքը մեծ դեր կկատարեր ժյուրիի անդամներու գնահատականներու մեջ, որոնք թեթևությամբ կանցընեին իրենց պաշտպանյալներու քննությունները կամ գաղտնապես կհաղորդեին անոնց քննության համար որոշված նյութերը։ Բակալորեայի երկրորդ մասի քննությունը հաջող կերպով անցընելե հետո, Մարիան, շատ դժվարություններու տոկալե հետո, վերջապես գործ մը գտեր էր բանքայի մը մեջ՝ որպես մեքենագրուհի։ — Այսպես է մեր կյանքը,— կըսեր ան,— երբ բակալորեայի աստիճանը չունիս, ոչինչ ես, իսկ եթե ունիս, ոչ մեկ բանի չի ծառայեր ան… այն պաշտոնը, որ ես կկատարեմ բանքայի մեջ, աոաջին գրել—կարդալ գիտցող հիմարը կարող է կատարել, բայց պետք է աստիճան ունենալ, կոնկուրսի մասնակցիլ, միջնորդություններ հարուցանել, ատամներով և ճիրաններով կռվիլ տեղ մը գրավելու համար։ Մարիան երբեմն այցելության կերթար իր ծնողքին, որ կշարունակեին իրենց կյանքը։ — Մայրս շատ հոգնած է,— կըսեր ան,— շատ կվախնամ, որ ծերության սեմին վրա անիկա ըմբոստանա հորս<noinclude></noinclude> j4ue4tvz3yghgskayj0qf3dzl3cmtjy Էջ:Barpa Khachik.djvu/115 104 45719 396251 109717 2026-09-16T16:12:31Z LetterBot 3069 (via JWB) 396251 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>պարտագրած կյանքին դեմ. արդեն այժմ բացահայտ կերպով կգանգատի և կափսոսա իր անցյալ տարիները, որ անցուց ինչպես խլուրդը իր գետնափոր որջին մեջ։ Մարիա Սոլի կյանքին միակ մխիթարությունը այն հասարակական գործունեությունն էր, որուն մեջ խրված էր մինչև գլուխը։ Անիկա միշտ կշտապեր, միշտ ետ մնացած գործ մը ուներ կատարելիք։ Հետպատերազմի ֆրանսիացի մտավորականներու հուզումնալի կյանքը իրեն հետաքրքրեր էր և մասամբ մասնակցեր էր անոր։ Հորը նախկին ընկերներեն շատերը մտեր էին «Կլարտեի» խմբակցության* մեջ, և ոմանք ուզեր էին Մարիան առաջ քաշել, բայց ինքը առանձին շնորհ չուներ՝ գործոն մասնակցություն բերելու համար գրական և գեղարվեստական խմբի մը մեջ։ Այսուամենայնիվ, ան սատարեր էր տարածելու «Կլարտեն» և ուրիշ նման հրատարակություններ։ Անիկա պաշտամունք ուներ Ռոմեն Ռոլանի և, մասամբ, Հանրի Ռարբյուսի նկատմամբ։ Կհետաքրքրվեր հնդկական խնդիրներով և Գանդին կհամարեր մեր ժաման ակներ ու ամենամեծ հերոսը։ Մարիան կհաճախեր Մոնպառնասի սրճարանները, ավելի շուտ ապացուցելու համար իր անկախությունը, քան թե իր ճաշակին անսալով։ Ան կատաղորեն ֆեմինիստ էր և միևնույն ատեն այնքան մեծ, բայց չի խոստովանած ձգտում ուներ որևէ առնական ուժի ապավինելու, ինչպես ճկուն բաղեղ փաթթվելու որևէ կաղնիի։ Միհրանը առաջին օրեն համակրեցավ այդ կապույտ աչքերով և ցորենի հասկի գույն մազերով աղջկանը, որուն հանդուգն արտահայտություններով տակ կզգար քնքուշ և սիրազեղ հոգիի մը բոլոր ամոթխածությունները և միամտությունները։ Մարիան կտեսակցեր ամեն տեսակի մարդոց հետ, զանազան ապականությանց և մոլորություններու անձնատուր երիտասարդներու հետ, չի հաջողած օրիորդներու հետ, մեծ գաղափարներ ունեցող, բայց ոչինչ չարտադրող գրողներու հետ, բայց այդ բոլորի մեջ ան մաքուր էր մնացեր: ___________ * Հանրի Բարբյուսի հիմնած «Կլարաե» («Կրակ») թերթի շուրջ բոլորված անձինք:<noinclude></noinclude> qfl54jwd0w32d3iw4emv05wwici57lu Էջ:Barpa Khachik.djvu/116 104 45724 396252 109726 2026-09-16T16:12:33Z LetterBot 3069 (via JWB) 396252 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Մարիա Սոլի սենյակը կուգային այդ ծանոթներեն շատերը և չորեքշաբթի իրիկունները կհավաքվեին մասնավորապես խոսելու համար օրվա հրատապ խնդիրներու վրա: Այդ բոլոր երիտասարդները և երիտասարդուհիները, կատաղորեն պայքարելով որևէ տեղ գրավելու համար իրենց ընտրած ասպարեզներուն մեջ, դեմ կարտահայտվեին, մեկ կողմե, իմպերիալիստական պատերազմին և մյուս կողմե առհասարակ որևէ «բիրտ միջոցի կիրառման», ինչպես կսեին իրենք՝ ակնարկելով Ռուսաստանի հեղափոխության: Բայց երբ Մարիան կհայտարարեր, և այդ կըներ որպես անասելի հանդգնություն, թե ինքը հիացում ուներ Լենինի մասին, ոչ ոք չէր առարկեր իրեն։ Այդ ընկերության մեջ հիմնական սկզբունք էր ոչ մեկ բանի մասին չզարմանալ, ոչինչ չմերժել, բայց և ոչինչ չընդունիլ։ Երբ առաջին անգամ Միհրանը հայտարարեց, չորեքշաբթի իրիկվան հավաքույթի մը մեջ, որ եթե անկեղծորեն դեմ էին իմպերիալիստական պատերազմին, ուրեմն և պիտի որդեգրեին, որպես պատերազմի դեմ ազդու միջոց, դասակարգային պայքարը, քաղաքացիական կռիվը, մեծ շփոթություն հառաջ եկավ։ Այդ բոլոր երիտասարդները հաճույքով և դիլետանտիզմով կսիրեին խոսիլ, քանդել գոյություն ունեցող արժեքները, մանավանդ գրականության և գեղարվեստի մեջ, բայց կզգուշանային իրենց մտածումը հասցնելու մինչև ծայրը և կընկրկեին որևէ որոշ եզրակացության առաջ։ — Ինչ պատճառով ալ ըլլա, արյուն թափելը վայրագություն է,— ըսավ մեկը։ — Քաղաքացիական պատերազմը դարձյալ պատերազմ է, մենք դեմ ենք ամեն տեսակի պատերազմներուն,— ըսավ ուրիշ մը։ Միհրանը կվիճեր, կտագնապեր, կջանար տիրապետել ամեն կողմերե բարձրացող ձայներուն, երբեմն կհասներ մասնակի հաջողության, բայց վերջիվերջո կանդրադառնար, որ ոչ մեկ արդյունքի չի հասած։ Անիկա այդ հավաքույթներուն մեջ կհիշեր հիվանդ եղած մեկ օրվան իր տենդագին երազը, երբ կփորձեր ավազով լեցված պարկեր կանգնեցնել<noinclude></noinclude> dvro4hccpl5t2ckd378y4oxpi3n1m35 Էջ:Barpa Khachik.djvu/117 104 45727 396253 123404 2026-09-16T16:12:35Z LetterBot 3069 (via JWB) 396253 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>երբ պարկերու ծայրին կհասներ, կտեսներ, որ առաջինները փլած էին, և այսպես անվերջ: Երբ Միհրանը Յորկիին կգանգատեր իր այդ ապարդյուն ջանքերու վրա, Յորկին անոր քթին կխնդար անկեղծությամբ և անհասկնալի կգտներ Միհրանի համառությունը այդպիսի ապաշնորհ գործի մը մեջ։ — Ատոնք բոլորը ինկած տերևներ են,— կըսեր ան,— իսկ դուն կուզես դարձյալ առողջ ծառին ճյուղերուն փակցնել անոնք, վազ անցի՛ր… ուրիշ կարևոր գործեր կան կատարելիք: Բայց Միհրանը չէր կրնար անջատվիլ այդ միջավայրեն, և ան շուտով անդրադարձավ, որ Մարիայի երկնային գույնով աչքերը հմայեր էին զինքը։ Եվ անիկա վճռեց երիտասարդ աղջիկը փրկել այդ միջավայրեն և դնել ուղիղ ճանապարհի վրա: Այդ նպատակով Միհրանը ամեն ջանք կըներ առանձին հանդիպելու Մարիային հետ։ Իր առաջին փորձերը՝ Մարիան ուղիղ ճանապարհի վրա բերելու, բավականին դիմադրության հանդիպեցան։ Մարիան կհետաքրքրվեր խորհրդայնացած երկիրներու կյանքով, մանրամասնություններ կհարցներ, որոնց Միհրանը կպատասխաներ ինչքան որ կարող էր, հետևելով իր ստացած ստույգ տեղեկություններուն։ Մարիան կոգևորվեր և իր ձայնը կմիացներ Միհրանի գովեստներուն, բայց հանկարծ կընկրկեր, կարծես զգուշանալով որոգայթե մը, և կգոչեր. — Օ՜հ, ես չեմ ուզեր զորանոցային կյանք…չեմ սիրեր, որ իմ բոլոր շարժումներս և խոսքերս չափված—ձևված ըլլան, օ՜հ, ո՛չ, ո՛չ… Միհրանը կբողոքեր, կպնդեր, որ այնտեղ ոչ մեկ զորանոցային բան չի կա, ընդհակառակը, բայց Մարիան չէր հետևեր Միհրանի խոսքերուն և, իր մտքին մեջ եղած պատկերացում են խրտչելով, ոտքի կելլեր, քղանցքները կթափահարեր և երկու ձեռքերը օդին մեջ կշարժեր մերժողաբար։ Անզգալաբար Միհրանը Մարիան հրապուրելու համար կներկայացներ այն կյանքը, որ պիտի լիներ ապագային,<noinclude></noinclude> 6wh42uwbu4qp8ns4jy2yprtapn6g2h9 Էջ:Barpa Khachik.djvu/118 104 45730 396254 123406 2026-09-16T16:12:36Z LetterBot 3069 (via JWB) 396254 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կոմունիստական անդասակարգ հասարակության մեջ, քան թե այն պայքարի և մաքառումի կյանքը, որը կապրեին այդ շրջանին մարտական պրոլետարները, ընդարձակածավալ հեղափոխական երկրին մեջ։ Այն ատեն Մարիան այդ բոլորը շատ լավ կգտներ ռուսներու համար, բայց ոչ ֆրանսիացիներու համար։ — Մենք, կտեսնե՞ս, Միհրա՛ն,— կըսեր ան,— լատինական կազմություն ունեցող ժողովուրդ ենք. մեր միտքը կնդունի ամեն ինչ, կըմբռնե բոլոր ժամանակներու և վայրերու մեջ կատարվածները, նույնիսկ սիստեմներու կվերածե, ամեն մեկը կդնե իր արկղիկին մեջ և առարկայական անդորրությամբ կդիտե հավասար հետաքրքրությամբ, կամ եթե կուզես՝ անտարբերությամբ, այդ արկղիկներու բովանդակությունը, որքան ալ արտառոց ձևեր և երևույթներ ունենան անոնք։ Բայց մեր լատինական մտքի դեմ մեղանչել է՝ այդ արկղներեն մեկուն բովանդակածը վերցնել, ֆեթիշ դարձնել, մոլեռանդվիլ, հուր և կրակ թափել անոնց վրա, որ ուրիշ արկղիկի մը բովանդակության կողմն են։ Միհրանը կսրտմտեր, կզայրանար և նույնիսկ անեծք կթափեր այն դաստիարակության վրա, որ Մարիան ստա— ցեր էր։ — Մարքսիզմը քարացած վարդապետություն չէ,— կըսեր ան հրայրքով,— մարքսիզմը հոսուն կյանքի օրենքներու գիտական ճանաչողությունն է և այդ ճանաչողութենեն բխող փիլիսոփայությունը… Մարիա՛, Մարիա՛, այն օրը, որ ըմբռնես, թե քոլ արկղիկներու թեորիայով որքան ետ մնացած ես… որքա՜ն ծեր ես… հետամնաց… այն ատեն միայն կհասկնաս իմ զայրույթիս իմաստը, որովհետև ես քեզ կսիրեմ,— ըսավ ան հանկարծակի, — և կուզեմ քեզ դուրս բերել այդ քարացած վիճակեն, կուզեմ, որ դուն քալես ինձ հետ նույն ճանապարհին վրա, իմ քայլերուս համընթաց… Մարիան՝ կապույտ աչքերը խոշոր բացած, կնայեր Միհրանին. անիկա դողահար զարմացում մը ուներ, այդ կապույտ աչքերը աստիճանաբար մշուշվեցան խոնավությամբ, հետո արցունքի երկու խոշոր կաթիլներ ինկան անոր այտերուն վրա։<noinclude></noinclude> kp43te7ibfqwsg453u7zokc953nvepj Էջ:Barpa Khachik.djvu/119 104 45731 396255 123408 2026-09-16T16:12:38Z LetterBot 3069 (via JWB) 396255 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Ինչո՞ւ կուլաս, Մարիա,— ըսավ Միհրանը մեղմանալով,— դուն ի՜նչ զարմանալի աղջիկ ես… — Որովհետև… որովհետև…— ըսավ խարտյաշ աղջիկը հեկեկալով,— դեռ ոչ ոք ինձ հետ այդպես չէր խոսեր: Այդ օրեն հետո Մարիան ոչ միայն հլու դարձավ, այլև խոնարհաբար տեղեկություններ կհարցներ Միհրանին. նույնիսկ կխորհրդակցեր անոր հետ կենցաղային մանրամասնություններու վերաբերյալ։ Անիկա իր արդուզարդը պարզացուց և սովորություն առավ կարմիր փողկապ մը դնել, ցանեց իր հին ծանոթները և վազնիվազ կերթար կոմունիստներու և համակրողներու կազմակերպած ցույցերուն և երեկույթներուն։ Ձմեռը անիկա գնեց, զոհողություններու ի՜նչ գնով, կաշյա վերարկու և գերմարդկային ճիգեր ըրավ առնական երևույթ մը տալու իր շատ կանացի սիլուետին։ Այդ բոլորով անիկա կկարծեր մոտենալ Միհրանի կանացի իդեալին, դառնալ անոր արժանի ընկերուհին: Բայց Միհրանը հանկարծ ցրտացեր էր Մարիայեն, անոր կապույտ աչքերու հմայքը աղոտացեր էր, որովհետև Միհրանը սիրահարվեր էր իսկական ընկերուհիի մը։ Անիկա բանվորական ընտանիքն դուրս եկած աղջիկ էր և առաջին ակնարկով ոչինչ չուներ արտակարգ։ Երկար ատեն Միհրանը հանդիպեր էր Ժանեթին իր բջիջի ժողովներուն՝ առանց մասնավոր ուշադրություն դարձնելու անոր, և ահա օր մը, երբ տպարանի մը առաջ կսպասեին թռուցիկներ վերցնելու և ցրվելու համար բանվորներու՝ գործարաններերե ելքին, հյուսիսային գավառներով մեջ թելի բանվորներու գործադուլը լուսաբանելու և բանվորական համերաշխության կոչ ընելու համար, Միհրանը զգաց բուռն հուզմունքով, որ ժանեթի ներկայությունը սիրելի էր իրեն։ Երբ թռուցիկները վերցուցին, անոնք համարյա վազելով գացին Բիյանկուրի կողմերը։ ժանեթը պահ մը շնչասպառ եղավ և կռթնեցավ Միհրանին։ Անոնք երկուքով կանգ առին, և փարիզյան գորշ երկնքին տակ Ժանեթի կանանչորակ աչքերը հանդիպեցին Միհրանի նայվածքին։ Անիկա ամբողջ մարմնովը սարսռաց և պատասխանեց Ժանեթի հարցական ժպիտին անձկալի նայվածքով։ Ժանեթը կբնակեր Սենթ֊Ուենի կողմերը և կաշխա—<noinclude></noinclude> gk6dgbfnl6vc3qzolqtjkqo0jiz3mm2 Էջ:Barpa Khachik.djvu/120 104 45732 396257 109739 2026-09-16T16:12:41Z LetterBot 3069 (via JWB) 396257 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>տեր Բիյանկուրի ռազմական գործարաններեն մեկուն, մեջ: Ուղիղ կանգնած դասակարգային հողին վրա, անիկա չուներ և չէր ունեցեր ոչ մեկ մտավորական որոնումներ և պարզորեն ու հստակորեն կըմբռներ պրոլետարիատի իրավունքները և պարտականությունները: Անոր միտքը խճողված չէր միջանկյալ խնդիրներով. իր մեկնակետեն դեպի նպատակակետը ճանապարհը կերկարեր ուղիղ և վճիտ։ Միհրանը անմիջապես մտածեց, որ Ժանեթն էր իր իսկական կյանքի ընկերուհին։ Մտադրեց առանց այլևայլի ամուսնություն առաջարկել անոր, բայց Ժանեթը այնքան հեռու էր այդ միջոցին այդպիսի մտահոգություններն, որ Միհրանը վարանեցավ խոսք բանալու։ ժանեթին ամբողջ ուշադրությունը լարված էր, որովհետև ֆլիկներ կարող էին խուժել հանկարծ իրենց վրա և արգելք հանդիսանալ իրենց գործին: Քիչ անդին, բաց հրապարակին վրա, ուրիշ ընկերներ, թռուցիկներու ծրարներ թևերնուն տակ, կդեգերեին, և անոնք իրար հետ հեռվե֊հեռու նշանացի միտքեր կփոխանակեին։ Հանկարծ գործարանի շչակը լսելի եղավ։ Միևնույն ատեն և ոստիկաններ երևցան, որոնք թեև դեռ փոքր թիվով, բայց ուղղակի կդիմեին դեպի գործարանի ելքի դռները և կհամախմբվեին։ — Ինչի՞ կմտածես, Միհրա՛ն,— ըսավ Ժանեթը իր ընկերոջ, երբ տեսավ, որ անիկա թողուց, որ խումբ մը բանվորներ անցնին և չի տվավ թռուցիկներ։ Բայց այդ րոպեեն հետո Միհրանը աշխուժացավ, կարծես բազմապատկվեցավ. անիկա կդիմեր մեկ խումբեն մյուսը, կցրվեր թռուցիկները, կերթար ստանալու ուրիշներ և, ոստիկաններու քթին տակ շարունակական զիգզագներ գործելով, կկատարեր իր դերը։ Ոստիկաններ կհալածեին առանձին ցրվողները, բայց Միհրանը և Ժանեթը միշտ շրջապատված էին բանվորներու խումբերով։ Վերջին խումբը ազդարարեց Միհրանին, որ մարդ չէր մնացած գործարանը և թե լավ էր, խոհեմության համար, որ իրենց հետ մտներ մետրո, բայց Միհրանը՝ իր ոգևորության թափին մեջ, չի լսեց բանվորներուն. դեռ փոքրիկ տրցակ մը թռուցիկներ ուներ, և դեռ կային ցիրուցան բանվորներ, բայց անմիջապես, որ բանվոր—<noinclude></noinclude> ecbbte8adn08ps570jyqvhdsneejfgb Էջ:Barpa Khachik.djvu/121 104 45733 396258 123409 2026-09-16T16:12:42Z LetterBot 3069 (via JWB) 396258 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ներու խումբը հեռացավ, և Միհրանը հառաջացավ հակառակ ուղղությամբ, չորս ոստիկաններ խուժեցին իր վրա և կանգնեցուցին։ Ժանեթը տեսավ այդ, բայց, ըստ հրահանգի, չի տեսնել ձևացուց և արագ֊արագ իր ձեռքը եղած վերջին թռուցիկները բաշխեց ու հեռացավ։ Ոստիկանները խլեցին թռուցիկները Միհրանի ձեռքեն և ինքնության թուղթը հարցուցին և տեսնելով, որ օտարական է, անմիջապես առաջնորդեցին զինքը թաղին ոստիկանատունը։ ժանեթը մինչև կեսգիշեր զանազան միջոցներու դիմեց և վերջապես, Պերմանանսի* ընկերներու աջակցությամբ, հաջողեցավ արձակել տալ Միհրանը, որ առավոտյան ժամը երկուսին դուրս եկավ ոստիկանատան նկուղեն և տուն երթալե առաջ հանդիպեցավ Պերմանանսը։ Այնտեղ էին բջիջի ընկերներեն երկուքը, որ կսպասեին իրեն. քիչ հետո եկավ նաև Ժանեթը և երեքը մեկ առաջնորդեցին Միհրանը իր բնակարանը։ Անոնք անցան գրեթե ամբողջ Փարիզը, քալելով գիշերային այդ հառաջացած ժամուն, երբ բոլոր «պարկեշտ մարդիկը» քնած կըլլան։ ժամը երեքը անց էր, երբ հասան Կոնկորդի հրապարակը և պահ մը մտադրեցին անցնիլ հալերը, ուր այդ ժամուն բաց սրճարաններ կային։ Ժանեթը մտեր էր Միհրանի թևը և մտերմաբար կխոսեր անոր հետ։ — Եղածը չնչին բան է,— կըսեր ան,— բայց որովհետև օտարական ես, կարող են քեզ վտարել, նույնիսկ ստույգ է, որ այդպես կընեն, պետք է բոլոր հավանականությունները նախատեսել։ Իսկ ես կդիմեմ Կարմիր օգնության, կնախազգուշացնեմ… Միհրանը սարսափեցավ այդպես հանկարծ Փարիզեն մեկնելու հեռանկարեն։ — Ես չեմ ուզեր, չեմ կրնար հեռանալ Փարիզեն,— ըսավ ան։ — Եվ դուն կկարծես, որ պրեֆեկտուրայի այդ պարոնները քու կարծիքդ ու ցանկությունդ կհարցնե՞ն,— ըսավ Ժանեթը հեգնանքով։ ___________ *Արհեստակցական միության կենտրոնատեղը։<noinclude></noinclude> 5bnblojd5plxwi78f1uaghzfi5ch32j Էջ:Barpa Khachik.djvu/122 104 45734 396259 123411 2026-09-16T16:12:44Z LetterBot 3069 (via JWB) 396259 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Փարիզեն հեռանալու գաղափարը բուռն շփոթություն կպաաճառեր Միհրանին: Անիկա այդ միջոցին կզգար, թե ինչքա՜ն սերտ կապերով կապված Էր մեծ ոստանին հետ և այդ պահուն, մասնավորապես, ժանեթի թևը սեղմելով իր կողին վրա, իրեն կթվեր, որ որևէ գնով պետք էր մնալ, չի բաժնվիլ այդ արի և անխոնջ աղջիկեն, որուն համար կզգար հիացում և սեր։ Անիկա կպատկերացներ Ժանեթը գալիք հեղափոխական պայքարի օրերուն մեջ, պատմական հերոսուհիի մը կերպարանքին տակ, և իրեն կթվեր, որ անոր բոցավառ հոգվույն շունչը զգալով, նայելով անոր խոր և կանանչավուն աչքերուն, ինքն ալ հերոսաբար կկռվեր և հեշտանքով կմեռներ… — Կամ կանցնիս Բելգիա,— կըսեր ժանեթը,— ուր մեր ընկերները քեզ կպահեն և քոլ հետքդ կկորցնեն, որովհետև Բելգիայի ոստիկանությունը ավելի քաղցր չըլլար Ֆրանսիայեն վտարված օտարականին համար, և հետո սահմանը կանցնիս գաղտնաբար և կրկին կուգաս Ֆրանսա — սահմանին մերձ վայրերուն մեջ ալ ընկերներ ունինք,— կամ քեզ կմնա այստեղ անմիջապես թաքնվիլ և ապրիլ ապօրեն կերպով… — Ես այդ վերջինը կընեմ,— ըսավ Միհրանը և ավելի պինդ սեղմեց Ժանեթի թևը։ Միհրանը տարակույս չուներ, որ Ժանեթը՝ մղված փոխադարձ սիրո զգացումով, նախորդ օրը չարաչար հոգնելե հետո, ամբողջ երեկոյին պահ մը իսկ չէր հանգստացեր, մինչև որ իր արձակումը ապահովեր էր։ Անոնք հասեր էին Մոպրի հրապարակը, ուր մյուս ընկերները՝ իրարու հետ վեճի բռնված, կքալեին առաջքեն որոշ հեռավորության վրա: Փողոցները ամայի էին, դադրեր էին նույնիսկ գիշերային զվարճավայրերն տուն դարձող մարդոց հատուկենտ տաքսիները։ Ամբողջ քաղաքը, կարծես, քարացեր էր առավոտյան սպասումին մեջ, որուն լռությունը կխանգարվեր միայն հալերը գացող բեռնատար ավտոներու խուլ որոտումովը։ Երբեմն ալ հերթափոխ բանվորներու խումբեր կանցնեին մայթերու վրայեն՝ հոգնած քայլերով։ Միհրանը՝ իր կրած զանազան տպավորություններեն արբած, կորսնցուց իրականության զգացումը, անիկա ֆիզիկա֊<noinclude></noinclude> 09c1ddbiftevwk0cvmrbr17fcvkr39t Էջ:Barpa Khachik.djvu/123 104 45735 396260 123412 2026-09-16T16:12:46Z LetterBot 3069 (via JWB) 396260 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>պես չարաչար հոգնած էր, բայց միտքը ոչ միայն արթուն էր, այլև գերագրգռության մեջ էր: Անիկա պատկերացուց իրեն գաղտնապես Փարիզ մնալու ռոմանտիկական հետևանքները՝ Ժանեթի հոգածու թևարկության տակ, և կանխելով իր ունենալիք շնորհապարտության զգացումը, անիկա կանգ առավ Ժանեթի թևը թողուց և հանդիսավոր շեշտով ըսավ. —Ժանե՛թ, պատրաստ եմ կյանքս զոհել քեզ համար… Ժանեթը անհամբեր էր ընկերը տուն հասցնելու, կրկին թևը առավ և ըսավ. —Միհրա՛ն, այդքան մեծ բանի պատրաստվելու հարկ չի կա…խնդիրը շատ պարզ է, ամեն որ գրեթե նման բան կպատահի մեր օտարական ընկերներու հետ, կդիմենք մեր պատգամավորներուն,եթե պետք ըլլա… —Ես քեզ կսիրեմ բոլոր հոգվովս,-ըսավ Միհրանը հանկարծ, կարծես շտապելով իր ըսելիքը ըսելու և մասամբ նաև խզելու համար Ժանեթի գործնական միտքի արտահայտությունները, որ կվիրավորեին իր զգացումները: Ժանեթը Միհրանին այդ խոսքերը լսելով, այս անգամ ինքը կանգ առավ և շատ պարզությամբ ըսավ. —Ընկեր՛ր,ես ին՜չ կմտածեմ, դուն ի՜նչ կըսես… Ի՜նչ տարօրինակ երեխա ես դուն… մի՞թե լուջ է ըսածդ… Ժանեթը, տեսնելով, որ Միհրանը բուռն հուզումի մատնված կգոռար, կրկին անոր թևը մտավ և քաղցրությամբ ու մտերմությամբ ըսավ անոր. —Ընկե՛ր, զգացված եմ քու հայտնած զգացումներուդ համար, բայց ես իմ կյանքի ընկերը ունիմ և նաև կպատրաստվիմ մայր ըլլալու… ԵՎ անիկա ցույց տվավ պարզությամբ իր լայնացած կողերը: ⁂ Շաբաթ մը ետքը Միհրանը պրեֆեկտուրայեն, օտարներու բաժինեն ստացավ հրավիրագիր՝ անմիջապես ներկայանալու: Այդ միջոցին Յորկին, Ժանեթը և Միհրանը ուրիշ ընկերները զանազան միջոցներու դիմեր էին մեղմացնելու հա-<noinclude></noinclude> lcd3xsisemcwlc13q8ek3yj9bhtqai1 Էջ:Barpa Khachik.djvu/124 104 45736 396261 123413 2026-09-16T16:12:47Z LetterBot 3069 (via JWB) 396261 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>մար ոստիկանության որոշումը, անուղղակի եղանակներով դիմելով ազդեցիկ, միջնորդություններու: Օտարներու բաժնեն տնօրենը նախ խստորեն հանդիմանեց Միհրանը, խոսեցավ հյուրընկալ և ասպետական Ֆրանսիայի մասին, ըսավ, թե ինչպես, մասնավորապես, հայերը, որ ամեն տեղերե մերժված էին, գուրգուրոտ վերաբերմունք կգտնեին ֆրանսիական հողին վրա և թե ամեն մեկ հայու պարտականությունն է, առանց մազաչափ խառնվելու Ֆրանսիայի ներքին գործերուն, զբաղիլ իր անհատական գործերով, կյանքը շահիի խնայողություններ ունենալ, ամուսնանալ, ընսաանիք կազմել, զավակներու տեր ըլլալ… — Այդ պայմաններու մեջ դուք կվայելեք լիուլի ազատություն,— ըսավ ան՝ ձայնը բարձրացնելով,— ես ինձ հարց կուտամ, ո՞ր սատանան ձեզ կդրդե զբաղիլ Ռուբեի գործադուլով, ի՞նչ գործ ունիք Հյուսիսային նահանգներու մեջ եղող բանվորական անիմաստ շարժումներուն հետ… Դուք հաշվապահ եք, ուրեմն՝ ուսմունք ստացած մարդ, ձեգի ի՞նչ չարք մր կատաղի մարդոց արարմունքները, մի՞թե մենք, կարգին ֆրանսացիներս, կզբաղինք այդ խնդիրներով… Օտարականներու բաժնի տնօրենը դեռ այդպես շատ երկար խոսեցավ Միհրանին հետ, որ լուռ կլսեր, ինչպես պատվիրված էր իրեն, և վերջապես ան վերադարձուց երիաասարդին ինքնության թուղթը՝ ըսելով. — Այս անգամ կներենք ձեզի, բայց լավ իմացե՛ք, մեր աչքը ձեր վրա կըլլա, և եթե կրկին բռնվիք նման գործի մեջ, ոչ մեկ ներողամտություն… Միհրանը դուրս եկավ պրեֆեկտոլրայեն, զզված ինքզինքեն, զզված ամեն բանե. անիկա զայրացած էր իր ընկերներու դեմ, որ իրեն խստիվ պատվիրեր էին ավելորդ խոսքեր չընել… այնպե՜ս բերանը կգոցեր այդ կապիկին, եթե ազատ ըլլար, և թող պատահեր ինչ որ պիտի պատահեր: Ամեն ինչ գունաթափ եղեր էր իրեն համար և ամեն բան իր արժեքը կորսնցուցեր: Անիկա քենոտ Էր, կարծես, իր բոլոր ընկերներուն հետ, նույնիսկ, և մանավանդ, մանեթին հետ, որուն ներկայությունը սկսավ անհանդուրժելի դառնալ իրեն:<noinclude></noinclude> hgvmss4luyaavb1rcc9572ymtcjwr51 Էջ:Barpa Khachik.djvu/125 104 45737 396263 109749 2026-09-16T16:12:51Z LetterBot 3069 (via JWB) 396263 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Միհրանը նույնիսկ վիրավորեց մադամ Լենը, երբ անիկա՝ զգալով երիտասարդին անձկությունը, փորձ կըներ իր շատախոսություններով մխիթարել և կպնդեր, որ գա Յորկիին հետ կաֆե մը առնե իր սենյակը։ — Ինձ հանգիստ թո՛ղ, վերջապես,— գոչեց Միհրանը հանկարծակի, հրացայտ և կատաղի նայվածք մը արձակեով մադամ Լենի վրա։ — Ի՜նչ է պատահեր քեզ հետ, դո՛ ,— ըսավ Յորկին խոժոռելով։ Մադամ Լենը վիրավորված թռչունի պես փախավ իր սենյակը։ Յորկին գնաց ետևեն և տեսավ, որ անիկա կուլար, փոքրիկ թաշկինակով ցամքեցնելով աչքերը, որպեսզի դեռ նոր դրած ծիրը չավրվի արցունքներու խոնավութենեն: Այդ օրերու ընթացքին Միհրանը ոչ մեկ անգամ չէր գացեր Մարիա Սոլին մոտ, առաջուց ձանձրույթով մտածելով անոր լայն բացված կապույտ աչքերուն միամիտ արտահայտության և, մանավանդ, իզուր շռայլած անմեղ պչրանքներուն վրա։ Բայց օր մը Օբսերվատուարի պարտեզներուն մեջ հանդիպեցավ անոր։ Անիկա կկրեր իր խաքի գույնի պարզ կոստյում-տայորը և ճերմակ շապիկին դարձած օձիքին տակ՝ պիոներական կարմիր փողկապը։ Մարիա Աոլը վախվխելով մոտեցավ Միհրանին, և անիկա այնքան խոնարհ էր, այնքան հլու երևույթ ուներ, որ Միհրանին սիրտը շարժեցավ գթությամբ։ Միասին գացին Մարիայի տունը, և նախքան սենյակ բարձրանալը Մարիան տվավ բանալին։ Միհրանը տեսավ, որ անոր մատները կդողային և, հակառակ երիտասարդի մերժումներուն, գնաց կողքի խանութեն թեյի համար քաղցրեղեններ առնելու։ Միհրանը մինչև ուշ ատեն մնաց Մարիայի սենյակը։ Աղջիկը եռանդով կխոսեր, Միհրանի մտատանջ լռութենեն խարազանված, և կարծես ջանք կթափեր ընդառաջ էրթալու այն առարկություններուն և գաղափարներուն, որոնք կենթադրեր, թե կարող Էին արգելք ըլլալ Միհրանի հետ միանալուն։ Անիկա վերջիվերջո խոսեցավ, թե ինքը ինչպես կըմբռնեք ամուսնությունը։<noinclude></noinclude> pz2vqk306zgmhqspplfe15rjkenker9 Էջ:Barpa Khachik.djvu/126 104 45738 396262 123414 2026-09-16T16:12:50Z LetterBot 3069 (via JWB) 396262 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Իմ կարծիքով,— ըսավ ան,— երբ երկու հոգիներ կձգտին իրար միանալու, բոլոր պաշտոնական ձևակերպությունները ավելորդ են։ Մարիան, ընտանեկան մաքուր մթնոլորտի մեջ մեծցած, անտեղյակ էր բոլորովին մարդկային որոշ կիրքերու կատարած ավերներուն. անիկա՝ ամեն կարգի զոհողություններու պատրաստ, գերագրգռված կույս աղջկան հապճեպով ինքզինքը ամբողջովին կնվիրեր Միհրանին և որևէ արձագանք չի գտնելով անոր կողմե, ցավագինորեն և զսպված հոգեկան գալարումներով իր անկեղծ մտածումին բոլոր սահմանները կգլեր կանցներ։ — ճիշ տ չէ՞, Միհրան,— ըսավ ան,— բոլոր պաշտոնական ձևակերպությունները ավելորդ են… Միհրանը վերջապես խզեց իր համրությունը և ըսավ. — Ներկա ընկերային պայմաններու մեջ տղամարդու կողմե ստորություն է կինը ենթարկել ապօրեն վիճակի հետևանքներուն։ — Ինչո՞ ւ,— ըսավ Մարիան, հետզհետե ավելի գերագըր—գըռվելով, — եթե ազատ միությունը խաբեբայության վրա չէ հիմնված, եթե կինը նույնպես իր ազատ կամքով և իր կացության բոլոր հետևանքները կշռելով կմիանա տղամարդուն։ Միհրանը եղբայրաբար փորձեց մեղմացնել Մարիայի գերագրգռությունը։ — Ի՜նչ կընես,— ըսավ ան,— երեխաներու խնդիրը։ Բայց Մարիայի միտքը նետի պես կսլանար. — Օ՚հ, եթե ես երեխա ունենայի իմ սիրած մարդես, կպահեի և կպաշտպանեի իմ զավակս ամեն բանի և ամենուն դեմ… Հպարտությամբ կպահեի իմ զավակս ինձ մոտ, հպարտությամբ և բարձր զգացումներով կտոգորեի իմ զավակս, և այլևս ի՞նչ կարևորություն կունենար ինձ համար, թե հասարակությունը, իր ծթռած նախապաշարումներով, ինչպես կնայեր իմ վրաս… Ի՞նչ կուտա ինձ այդ հասարակությունը,— ըսավ ան,— որպեսզի հաշվի առնեմ անոր կարծիքը… Ո՞վ է այդ հասարակությունը. իմ անտարբեր հարևաննե՜րս, իմ զզվելի դռնապանոլհի՞ս, իմ անտարբեր<noinclude></noinclude> ri4d6q5rhcwikpo1hb7xzrwmv5zwu1i Էջ:Barpa Khachik.djvu/127 104 45739 396264 123415 2026-09-16T16:12:52Z LetterBot 3069 (via JWB) 396264 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ծանոթներս, իմ բուրժուացած քո՞ւյրս, որ կթքե իր հարազատ զգացումներուն վրա, որդեգրելու համար իր փոքրոգի ամուսնույն, այդ գարշելի կարիերիստին, որ իր կնոջը կրունկը չի արժեր, ամենատափակ գաղափարները։ Ի՜նչ բարոյական կամ այլ օգնություն կբերեն ինձ այդ բոլորը, որպեսզի ի փոխարեն ես իրենց զոհեմ իմ անհատական երջանկությունս, իմ շքեղ երազս… Միհրանը վերջիվերջո սթափվեցավ իր թմրութենեն և սկսավ ուշադրություն դարձնել Մարիային։ Անիկա իր ճերմակ բլուզով, որուն կուրծքին վրա կարմիր փողկապը վառ երանգ մը կկազմեր, կնմաներ արյունոտած շապիկով մարտիրոսուհիի: Անոր լայն բացված կապույտ աչքերը կվառեին տենդով, և հասկի գույն մազերու կոհակները ճակատին և քունքերուն վրա տամկացած Էին աննշմարելի քրտինքեն։ Բայց անոր հոգեկան տագնապը կարտահայտեին, մանավանդ, անոր նուրբ և երկար մատներով ձեռքերը, որոնք կգալարվեին ծունկերուն վրա։ — Միակ հաշվի առնելիք բանը,— ըսավ Մարիան, պահ մը լռութենե հետո, ինչպես եթե այդ խնդիրը, որու մասին կխոսեր, որոշակի ներկայանար իրեն,— հորս և մորս կրելիք վիշտն Է, բայց ըսեք, կխնդրե՛մ, ինչո՞ւ պետք Է վշտանան, քանի որ այդպիսի վարմունք մը համապատասխան Է իրենց սկզբունքներուն. անոնք պետք Է, որ վշտանային Մարթայի վարմունքով, բայց փորձը ցույց տվավ, որ կհարմարվին, չէ որ կայցելեն քրոջս, կենսամթերքներ կուղարկեն և երջանիկ կհամարեն իրենց, երբ Մարթան, հազար անգամ մերժելե հետո մորս աղերսագին հրավերները, օր մը իր ահռելի ամուսնույն հետ կերթա իր ծնողքին այցելության… և այն ալ, վստահ եղիր, Միհրա՛ն, մի որևէ բան պահանջելու համար։ Կկարծե՞ս, որ հայրս՝ իր նրբամտությամբ, չի հասկնար իր աղջկան շահագրգռված զգացումներուն երանգները… Իհարկե կհասկնա, բայց կուլ կուտա… է՜հ, ուրեմն, ենթադրենք, թե հայրս չի հավանի իմ վարմունքիս, թող այդ ալ կուլ տա և, վերջապես, թող մխիթարվի Մարթայով, իր բուրժուացած աղջիկով… — Լա՛վ, Մարիա՛,— ըսավ Միհրանը, աղջկան ձեռքը բըռ-<noinclude></noinclude> bk90hw8zbw1sql81m1ms6ylvek95aq5 Էջ:Barpa Khachik.djvu/128 104 45740 396265 123403 2026-09-16T16:12:53Z LetterBot 3069 (via JWB) 396265 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նելով,— ինչո՞ւ միտքդ կտանջես զուր տեղը։ Ոչ ոք, որքան որ գիտեմ, քեզմե չի խնդրած այդպիսի զոհողություն. երբ առիթը ներկայանա, այն ատեն միայն… Մարիան նախ անձկությամբ, հետո աղերսանքով նայեցավ Միհրանին, և դեռ անիկա իր խոսքը չէր վերջացուցած, երբ անոր աչքերը լեցվեցան արցունքներով։ Միհրանը հասկցավ Մարիայի վհատությունը, և գութի անսահման զգացում մը գալարեց իր սիրտը, այդ զգացումին հետ և զարթնեց իր աղոտացած համակրությունը։ Անիկա բռնեց Մարիայի ուսեն և անոր իրանը մոտեցուց իրեն. Մարիան հլությամբ կճկեր երիտասարդին կամքին, երբ Միհրանը համբուրեց անոր թաց աչքերը, աղջկան խոնավ թարթիչները խտղտացուցին Միհրանի շրթունքները, և ամբողջ մարմինեն սարսուռ մը անցավ։ Քիչ հետո Մարիան զվարթությամբ կրկին թեյ կպատրաստեր և ավելի հանդարտությամբ, բայց վեհանձնության տենդով բռնված՝ կվիճեր Միհրանին հետ. — Ո՛չ, ես չեմ ուզեր պաշտոնական ամուսնություն, դուն բոլորովին ազատ զգա քեզ. պետք չէ, որ ես շղթա մը ըլլամ քեզ համար… և նույնիսկ, երբ այլևս ինձ չսիրես, կամ թե ուրիշ մեկը սիրես, պետք է կարենաս ինձ թողուլ և երթալ քու ցանկությանդ ուղիով։ Ո՛չ մեկ կաշկանդում մեր մեջ, ոչ մեկ հարկադրություն, այսպիսով միայն մենք կպահենք մեր անկեղծությունը իրարու հանդեպ։ Միհրանը՝ երախտապարտությամբ լեցված Մարիայի նկատմամբ, ըսավ հուզմունքով. — Սիրելի Մարիա՛, ես չեմ լիներ երբեք առաջինը մեր կապը խզող։ — Ուրեմն մենք միշտ միասին կմնանք,— ըսավ Մարիան անսահման երջանկության արտահայտությամբ և նետվեցավ Միհրանի վիզը։ Անոնք իրար համբուրեցին ջերմ սիրով։ Յորկին շուտով անդրադարձավ, որ Միհրանի կյանքին մեջ անսովոր բան մը կա, և զարմացած էր, որ այս անգամ Միհրանը իր սովորության համեմատ խոստովանություններ չէր ըներ իրեն։ Անիկա Մարիային հանդիպեցավ ալեկոծ երե—<noinclude></noinclude> on0wc5ct3lqbz474lzjfvu06uqo2iy5 Էջ:Barpa Khachik.djvu/129 104 45741 396266 123416 2026-09-16T16:12:55Z LetterBot 3069 (via JWB) 396266 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կույթի մը ընթացքին և հասկցավ: Գիշերը, երբ տուն վերադարձան, ինքը խոսեցավ Միհրանին. — Գեղեցիկ է և լավ աղջիկ կերևա կոր, ամուսնացիր հետը։ — Պաշտոնական ամուսնություն չուզեր,— ըսավ Միհրանը։ — Հիմա՛ր, կարելի՞ բան է, որ չուզե… Դուն ինքդ նախաձեռնությունը առ, խոսե իրեն այդ ուղղությամբ։ Թե՞ Բարպան և թե՛ Վիկտորյան գոհ կըլլան, վստահ եղիր։ Միհրանը Յորկիին տեղեկացուց Մարիայի ծնողքին բունքներուն մասին։ Յորկին՝ վերին աստիճանի զվարճացած, կլսեր Ռընե Մոլի մասին։ — Զարմանալի երկիր է,— ըսավ ան,— ինչ ըսես չի կա այստեղ…— Եվ հետո լրջությամբ ավելցուց. — Մարիան նվիրված ընկերուհի կըլլա քեզ համար, նա հիանալի մայր կըլլա… պաշտոնապես ամուսնացիր, կանոնավորն խեղճ աղջկան կացությունը։ Հանկարծ Յորկին գտավ նաև գործնական արդյունք մը այդ ամուսնության մեջ. — Ֆրանսուհիի հետ ամուսնանալով, դուն ալ կրնաս դյուրությամբ նատյուրալիզե ըլլալ և այլևս որոշ չափով ազատ կըլլաս քու շարժումներուդ մեջ… — Ճի՛շտ է,— ըսավ Միհրանը և Յորկիին խոստացավ այդ մասին խոսիլ Մարիային հետ։ Միհրանը հարկադրված եղավ այդ խոսակցությունը հետաձգել, որովհետև անակնկալ դեպքեր զինքը զբաղեցուցին գիշեր-ցորեկ և նույնիսկ օրերով Մարիային այցելության չի գնաց։ Անոնք իրարու կհանդիպեին դուրսը, շատ անգամ մետրոյին գլուխը, հազիվ քանի մը բառ կփոխանակեին և կբաժնվեին: Միհրանը զբաղած էր հայ գաղթական աշխատավորներու աշխատանքային խմբակներու կազմակերպման գործով: Այդ խմբակներուն մեջ կրնային մտնել բոլոր հայ բանվորները և կազմակերպվիլ դասակարգային շահերու պաշտպանության հիման վրա, կոմկուսի հայախոս հատվա¬ ծի ղեկավարությամբ. Միհրանը ստանձներ էր քարտուղարի պաշտոնը, նախկին քարտուղարը հանկարծակի վտարված<noinclude></noinclude> egktp9yhd8g3oltazt6z6rsbmbreq0c Էջ:Barpa Khachik.djvu/130 104 45742 396268 123417 2026-09-16T16:12:58Z LetterBot 3069 (via JWB) 396268 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ըլլալով երկրեն։ Այդ խմբակներու մեջ պետք էր կատարվեր նախապատրաստական աշխատանք բանվորներու դասակարգային գիտակցությունը հրահրելու և ամրացնելու և անոնցմե լավագույնները ներգրավելու համար կոմկուսի մեջ։ Միհրանը ստիպված էր գիշեր֊ցորեկ աշխատիլ, հաղթահարել անթիվ անակնկալ դժվարություններ, որոնք կբխեին, մեկ կողմե, այդ խմբակներու մեջ մտնող անդամներու գաղափարախոսական անպատրաստութենեն, և մյուս կողմե հայ ազգայնական կուսակցություններու կողմե լարված դավերեն։ Իր բոլոր ժամանակը հատկացնելով կազմակերպչական գործերու, Միհրանը թեև եռուն աշխատանքի մեջ կգտնար անհամար նյութեր, կտոգորվեր կյանքի փորձով, բայց միշտ կցավեր, որ ժամանակ չէր գտներ գրելու։ Այժմ անիկա շատ լավ կպատկերացներ այդ աշխատանքային խմբակներու բազմապատկվիլը. անոնք պետք է ընդգրկեին բոլոր գաղութահայ աշխատավորները, պետք է խլեին ազգայնական կուսակցություններեն այն շարքայինները, որոնք տատանման մեջ էին և որոնց դասակարգային շահերը հակամարտության մեջ էին դավաճան շեֆերու ավանտյուրիստական նպատակներուն հետ։ Կազմակերպչական ցանցը իր լայն գործունեությունը կնետեր ամբողջ Ֆրանսիայի հայ աշխատավորության վրա, և ուրիշ երկիրներու հայ գաղթականները կհետևեին ֆրանսիացի աշխատավորներու օրինակին… Գործունեության այս թափին մեջ, երբ Լինելիքը հաճախ կշփոթեր ներկային հետ, Միհրանը կապրեր տենդագին կյանքով։ Մարիայի հետ ունեցած կապը փոխանակ ջլատելու իր ուժերը, ընդհակառակը, կկազդուրեր զինքը։ Անիկա սկսավ քաղցրությամբ վարվիլ նաև Ժանեթին հետ, որուն հետ հաճախ կհանդիպեր և որուն նկատմամբ պահեր էր իր սրտին խորքին մեջ չի գոհացված զգացումի մը ափսոսանքը։ ժանեթը նույնպես լսեր էր Միհրանի և Մարիայի մեջ եղած կապի մասին և ընկերաբար հետաքրքըվեցավ։ Ժանեթը հաճախ Մարիային կհանդիպեր իրենց կազմակերպած երեկույթներուն և համակրություն ուներ անոր նկատմամբ, բայց առայժմ մեծ բան չէր սպասեր անկե։<noinclude></noinclude> b0ymzrkjtho2g4zrls8w2ampnmh726x Էջ:Barpa Khachik.djvu/131 104 45743 396269 123418 2026-09-16T16:13:00Z LetterBot 3069 (via JWB) 396269 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Թող քանի մը ամիս անցնի, տեսնենք ի՞նչ կմնա այդ ոգևորութենեն,— ըսավ ան Միհրանին։ Օժտված գործնական իմացականությամբ, ժրաջան և մեթոդիկ, Ժանեթը ժպտուն ներողամտությամբ կդիտեր միշտ հանկարծական բռնկումները։ Բայց իր նույն այդ գործնական իմացականությունը կթելադրեր իրեն օգուտ քաղել ամեն, նույնիսկ անցողական, ոգևորութենե, միշտ պահելով սանձերը իր ձեռքին մեջ՝ պրոլետարական ճակատին ի նպաստ։ Այդ օրերուն մեջ էր, որ տեղի ունեցեր էր Բիյանկուրի զենքի գործարանի արկածը, և Փարիզի բոլոր պրոլետարական ուժերը միացեր էին բողոքի ցույց կազմակերպելու անխնա շահագործողներուդեմ։ Այդ ցույցը կարող էր ունենալ հետևանքներ, տեղի տալ ուրիշ ցույցերու։ Միհրանը կզգար, թե րոպե չուներ կորսնցնելիք։ Պետք էր նաև շուտով կարգադրել իր ամուսնության խնդիրը ֆրանսուհիին հետ, որպեսզի ավելի ազատ զգար իրեն իր շարժումներուն մեջ և ահա այդ բոլորին հետ… Մաննիկը։ ⁂ Վիկտորյան կերթար կուգար խոհանոցին մեջ, կզբաղեր առտնին գործերով, երբեմն պղնձե ամանի մը մետաղը մեղմորեն կհնչեր որևէ բախումի հետևանքով։ Պարտեզի դուռը բացեր էին՝ հակառակ առավոտյան ցուրտին, և մշուշապատ մթնոլորտին մեջեն Միհրանին կհասնեին ուրիշ տուներու մեջ վառված վառարաններեն ծուխի և խանձի հոտեր։ Տանիքներու վրա արդեն ծխնելույզները դուրս կբերեին, Ճերմակ և գորշ փետուրներու պես, ընտանեկան վառարաններ ու մեղմ ծուխը։ Յորկին և Բարպան ալ արթնցան, հապճեպով խմեցին իրենց կաթով սուրճը և երեքով դուրս ելան՝ կայարան էրթալու համար։ Արծաթագույն հորիզոնին վրա դժգույն—վարդագույն ամպեր կծածկեին արևին ճաճանչները։ Բոլոր պարտեզներեն կարտաշնջվեր խոնավության, մամուռի և ապականության ենթարկված աշնանային տերևներու հոտը։<noinclude></noinclude> 81nzn2on7iuyxj9tw1bc4wlkglb01w0 Էջ:Barpa Khachik.djvu/132 104 45744 396270 123419 2026-09-16T16:13:01Z LetterBot 3069 (via JWB) 396270 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Այս տարի մեծ շուքով պիտի առնվի, Հայաստանի խորհրդայնացման տարեդարձը, կըսեն կոր,— ըսավ Բարպան Միհրանին։ — Այո՛, Բարպա՛,— ըսավ Միհրանը շուտ-շուտ քալելով,— պիաի վարձենք Վագրամի մեծ սրահը։ Երբ հասան կայարան, Էլեկտրական գնացքը կհասներ. հազիվ անիկա կանգ առավ, երեքն ալ մտան վագոն, դռները փակվեցան և ճամփա ելան: Այդ նույն իրիկունը, ժամը 8֊ին ատենները միայն, Միհրանը այցելեց Մաննիկին։ Մոնժ փողոցի սկզբնավորության, Ռյոլ դե դ'էկոլի մոտ վեցհարկանի, պատշաճ երևույթով տան մը չորրորդ հարկը, բակի վրա, կահավորված առանձին սենյակի մը մեջ բույն դրեր էին Մաննիկը և իր մայրը տիկին Զարուհին: Երբ Միհրանը սենյակին դռունը զարկավ, պահ մը պատասխան չստացավ։ Հետո դուռը բացվեցավ, և մուտքի կիսաստվերին մեջ Միհրանը տեսավ Մաննիկի զարմացած դեմքը։ Հայտնի էր, որ այդ կիները որևէ այցելության չէին սպասեր: — Մամա՛, մամա՛,— գոչեց Մաննիկը և խենթի պես վազեց սենյակին մեջ։ Միհրանը լսեց, որ տիկին Զարուհին և Մաննիկը պահ մը հապճեպ և շվարուն խոսակցեցան— վերջապես տիկին Զարուհին գոչեց. — Մտե՛ք, պարոն Միհրա՛ն, մտե՛ք… Տիկին Զարուհին սենեկազգեստով երկնցած էր անկողնին վրա. անիկա ճակատին վրա կկրեր թաց թաշկինակ մը: — Ներողությո՛ւն,— ըսավ ան,— գլուխս սաստիկ կցավի կոր, աչքերս չեն բացվիր կոր… Եվ իրավամբ, անիկա կռնակի վրա պառկած էր և ճակատը ծածկած էր թաց թաշկինակով. աչքերը, որոնք շրջանակված էին մութ ծիրով, կիսախուփ էին: — է՜հ, ես մինակս ինչպե՞ս ընեմ,—ըսավ Մաննիկը դժգոհ ձայնով մը: Միհրանը չի հասկցավ, թե իր այցելությունը ցանկալի՞ էր, թե ոչ: Անիկա՝ կանգնած սենյակին մեջտեղը, կլոր սեղա—<noinclude></noinclude> ppzaki5j9nbk71rc5zh2gau4t9fder4 Էջ:Barpa Khachik.djvu/133 104 45745 396271 109758 2026-09-16T16:13:03Z LetterBot 3069 (via JWB) 396271 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նին առաջ, որուն մաշած թավիշե ծածկոցը, որը շքեղության հավակնություններ պետք էր ունեցած ըլլար ժամանակին, խճողված էր ամեն տեսակ անհարիր իրերով, կմտածեր ելք մը գտնել այս տարօրինակ կացության։ — Աթոռ մը չի տա՞ս, Մաննիկ,— ըսավ վերջապես տիկին Զարուհին հոգնած ձայնով։ — Աթոռը հոն է, ինչո՜ւ չի նստիր կոր,— լսելի եղավ Մաննիկին ձայնը. անիկա ծածկված էր պատուհանին կըրկնակի վարագույրներուն ծանր և փոշոտ ծալքերուն մեջ։ Միհրանը չէր կրնար գուշակել, ինչքան ալ որ այդ մասին մտատանջվեր, այն ավերը, որ գործեր էր նախորդ օրվան իր ժամադրության չի կրնալ գալը։ Երբ Մաննիկը հաղորդեր էր մորը, որ հանդիպեր էր Միհրանին, մայր ու աղջիկ իրարու վիզ նետվեր էին և լացեր էին ուրախութենե։ Անոնք ամեն ինչ կորսնցուցեր էին, անոնց բոլոր հույսերը թառամեր էին, անոնք այլևս որևէ մեկե սպասելիք չունեին։ Զարեհ էֆենդիի մահեն հետո, որ տեղի ունեցեր Էր Ժնևի մեջ, տիկին Զարուհին հասկցեր Էր, որ Բերայի տունը իսպառ կորսնցուցած Է։ Բայց անիկա սպասեր Էր Կյուլենցի Պոլիս դարձին, վերջին անգամ մըն ալ այդ հարցը գնելու համար սեղանին վրա և գոնե հատուցում մը ստանալու հույսով: Արուսյակը, տիրանալով այդ տանը, որպես հորենական ժառանգություն, դիտմամբ հարձակողական դիրք բռներ Էր տիկին Զարուհիի հանդեպ։ Կյուլենցի ներկայության երկու կիները կռվեր Էին գնչուհիներու նման, որու միջոցին իրարու երեսին նետեր Էին այնպիսի նախատական խոսքեր, որոնք անհնարին կդարձնեին որևէ կապ պահպանել իրենց մեջ։ Եվ այդ խայտառակ դավին մեջ Արուսյակը ամենեն գործոն դերը կատարած էր։ Տիկին կարուհին միշտ սոսկումով կհիշեր վերջին տեսարանը, բայց մանավանդ Արուսյակը՝ ժամանակով այնքան երազային այդ աղջիկը, որ կարծես, այս երկրի հողին վրա չէ որ կքալեր, որ դարձեր էր վատ գիրությամբ ուռած մի արարած, կանխահասորեն թառամած, որուն ճերմակկաթնագույն մորթը բորբոսներ էր արձակեր — իր գեշ զգա-<noinclude></noinclude> qouhmrtdpfbc5r0djlyir0362123xfj Էջ:Barpa Khachik.djvu/134 104 45746 396272 109759 2026-09-16T16:13:05Z LetterBot 3069 (via JWB) 396272 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ցումներն էին, որ դուրս էին պոռթկացեր, ըստ տիկին Զաուհիին,— կոպերը կարմրեր, և թարթիչները թափեր էին արտևանունքներու հիվանդության մը հետևանքով, որ, նույնպես տիկին Զարուհիի կարծիքով, հառաջ եկած էր Արուսյակի ժլատութենեն։ Պատերազմի սուղ տարիներուն, երբ կենսամթերքները հասեր էին հարյուրապատիկ գիներու, անիկա ապրեր էր չքավորի պես դրամ չի ծախսելու համար, և վերջապես, ճակատին վրա երակը, որ դեռ երիտասարդական տարիներուն թեթև մը կկապտանար, երբ հուզմունք մը ունենար, այժմ կցցվեր ծգտված պարանի պես ճակատը երկու մասի բաժնելով, ուռած սև արյունով, որ կարծես թե պիտի պայթեր։ Ի՞նչ կարող էր ընել տիկին Զարուհին իր ստացվածքը խլելու համար այդ մարդոց սուր ճանկերեն։ Դաշնակիցներու գրավման աոաջին օրերուն Կյուլենցը վերադարձեր էր Պոլիս՝ հաղթական։ Անիկա վերստին կազմակերպեր և գլուխը անցեր էր ֆրանկո-հայ նավային ընկերության, որ ապրանքային փոխադրություններ պետք էր կատարեր Միջերկրականի ավազանին մեջ։ Նավային փոխադրությանը այդ ընկերությունը կգտնվեր ուղղակի ֆրանսիական կառավարության հովանավորության տակ։ Նյուլենցը, որ կներկայանար իբր պատերազմի զոհ, հնչուն կաշառքով շահագրգռեր էր վնասներու հատուցման հանձնաժողովի ազդեցիկ անդամներեն ոմանք և միլիոններու հասնող անձնական վնասի հաշիվ մը ներկայացուցեր էր և մասամբ գանձեր էր։ Պետք է ըսել, որ Նյուլենցը՝ իր հետապնդած հսկայական գումարներու հեռանկարներով և արդեն ձեռք անցուցած պատկառելի հարստությունով հագեցած—անիկա Ժնևի մեջ զենքի գաղտնի առուտուրի միջնորդ եղեր էր Թուրքիո և ֆրանսիացի շարք մը անհատ զինագործներու մեջ,— ավելի տրամադիր եղեր էր զիջող ըլլաԼ տիկին Զարուհիին և տանը վրա անոր ունեցած իրավունքին փոխարեն գումար մը տալ անոր, բայց Արուսյակի ճակատին վրա երակը սևցեր և ուռեր էր, և անիկա վճռականապես մերժեր էր այդպիսի համաձայնության գալ, հերայի տունը, Արտակի մահով, համարելով իր անձնական ժառանգությունը։<noinclude></noinclude> tg5zge7obw4nihxmc0w37w5kdostc9o Էջ:Barpa Khachik.djvu/135 104 45747 396273 109760 2026-09-16T16:13:06Z LetterBot 3069 (via JWB) 396273 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Տարիներով մեր տունը ապրած է իր կաղ աղջկան հետ,— ըսեր էր Արուսյակը,— տարիներով մեր և, մանավանդ, խեղճ մորս կյանքը թունավորված է, անվերջ դրամ ստացած է հորմես, և վերջապես, հարկավ իրավունք մը ունեցեր է հայրս, որ տանը սենեթը, իր վրա դարձուցեր է։ Կյուլենցը՝ կես-ժպտուն, կես֊զարմացած, ներքնապես գնահատելով իր կնոջը ընչաքաղցությանը, որուն Արուսյակություն անունը կուտար, ըսեր էր. — Լա՛վ, լա՛վ, թող Արուսյակությունը գոհ մնա, տունը կպահենք առանց որևէ փոխարինության, օրենքով անիկա մերն է արդեն։ Քանի տիկին Զարուհին կհիշեր իրեն ունեցած վերջին տեսակցությունը Կյուլենցին և Արուսյակին հետ, արյունը կխուժեր գլուխը և սիրտը կճնշվեր, մտածելով իր աղջկան կործանված ապագային։ Տիկին Զարուհին պատերազմի ամբողջ շրջանին հուսահատորեն կառչեր էր այն հույսին, որ Մաննիկի դեմքի գեղեցկությունը, հակառակ անոր կաղությանը, պիտի հրապուրեր որևէ վեհանձն եվրոպացի, և անիկա պիտի ամուսնանար։ Տիկին Զարուհիին համար աղջկան մը ապագան միմիայն ամուսնության մեջ էր, իսկ չամուսնացած աղջկան մայր ըլլալը կհամարեր ամենածանր նվաստությունը, որուն կին մը կարող է ենթարկվիր հետզհետե, տարվետարի, իր հաճախած բազմաթիվ ընտանիքներու աղջիկները ամուսնացեր էին, նույնիսկ կարգը եկեր էր անոնց, որ Մաննիկեն տարիքով փոքր էին և այժմ ամուսնացեր, ընտանիք կազմեր, զավկի տեր եղեր էին։ Ամեն անգամ, որ իրենց ծանոթներե մեկու մը ամուսնության լուրը լռեին, մայր ու աղջիկ կմտնեին ջղագրգռության մեջ և վերջապես կկռվեին իրարու հետ, իրարու երեսին կնետեին իրենց դժբախտության պատճառը։ Սկիզբները Մաննիկը բավական անտարբեր եղեր Էր և չէր հասկցեր մորը վհատությունը, ջղագրգռությունը և սրամտությունը, որոնք սուր տագնապի կփոխվեին այդպիսի առիթներու: Հետո աստիճանաբար ինքն ալ վարակվեր էր մորը զգացումներով, և մայր ալ աղջիկ տեսակ մը խուճապի մատնվեր էին:<noinclude></noinclude> bv49g3noepo8o6cbtrhacjdy0njo6q2 Էջ:Barpa Khachik.djvu/136 104 45748 396274 123420 2026-09-16T16:13:08Z LetterBot 3069 (via JWB) 396274 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Ասանկ, որ երթա, տունը պիտի մնաս,— կըսեր տիկին Զարուհին կատաղած։ Տունը մնացած աղջիկ ըլլա՜լ… ահա ամոթը և խայտառակությունը։ Մայր ու աղջկան մեջ վերցեր էր վերապահության, ամոթխածության որևէ զգացում, Անոնք իրարու կհաղորդեին որևէ թիփի մասին իրենց սնուցած հույսերը, կվելուծեին այդ թիփին ըսած խոսքերը, վարմունքը, հուսատու ակնարկություններ կգտնեին անոր բերնեն եղած ամենասովորական քաղաքավարության մեջ: Տիկին Զաթուհիի կյանքի նպատակը եղեր էր աղջիկը ամուսնացնել. «Թշնամիներուն աչքը հանել», իսկ Մաննիկի նպատակը դարձեր էր այդ բանին մեջ գոհացում պատճառել մորը: Եվ խեղճ աղջիկը իր կարելին և անկարելին կըներ այդ ուղղությամբ: Անոնք իրենց բոլոր ունեցած դրամը կհատկացնեին երեկույթներ սարքելու: Մաննիկը տուն կբերեր գերմանացի, ավստրիացի սպաներ, և մորը սիրալիր հսկողության տակ, մորը, որ միջնորդ կնոջ խրախուսող խոսքեր կնետեր հրապտրակավ, պոկեր կխաղային, կուտեին, կխմեին և, վերջապես, օր մըն ալ կանհետանային առանց այդ սպասված առաջարկությունը ընելու։ Երբեմն ալ այդ սպաները իրենք կբերեին խմիչքներ և թանկագին մեզեներ, որովհետև սխալ մեկնած կըլլային մորը և աղջկան դիտավորությունները: Տիկին Զարուհին անսահման համբերությամբ առաջքը կառներ որևէ անկարգության ձգտումի, չուզելով հուսախաբ ընել իր հյուրերը, բայց միևնույն ատեն պաշտպտնելով աղջկանը «պատիվը», որուն կորուստը կհամարեր որևէ ամուսնության հույսի կորուստ։ Եվ թշվառ կինը չէր գիտեր, որ այդ «պատիվը» վաղուց կորած էր արդեն: Մաննիկը առանց սիրո և առանց հակումի անձնատուր եղեր էր ոչ թե իրենց տունը հաճախող հյուրերուն, այլ մորը պատվերով փողոցը կամ թեյատուննրուն մեջ ձեռք բերած ծանոթներու… Հակառակ իր մանկական միամտությանը, Մաննիկը այդ կետը ծածկեր էը իր մորմեն և հաջորդաբար հուսալով արդեն պատրաստի ամուսին մը ներկայացնել իր մորը և միշտ հուսախաբ ըլլալով, անիկա վերջիվերջո սատցեր էը սիրահարվեր կնոջ ծեքծե-<noinclude></noinclude> efu9h5a345b8ku0fvkw0d4qv20vzv19 Էջ:Barpa Khachik.djvu/137 104 45749 396275 109762 2026-09-16T16:13:09Z LetterBot 3069 (via JWB) 396275 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>քումներ, որոշ տեսակի արդուզարդի պահանջ, որը կգոհացննեին իր պատահական սիրահարները։ Անիկա քանի մը ամիս տանը ծախքերը հոգացեր էր տարեց ավստրիացի բարձրաստիճան սպայի մը առատաձեռնություններով, մորը հավատացնելով, որ թարգմանի պաշտոն մը գտած էր։ Երբ գերմանացիները և ավստրիացիները մեկներ էին, անոնց հաջորդեր էին անգլիացի, ֆրանսիացի և իտալացի սպաներ։ Բայց, վերջապես, թե՛ աղջկան հասույթները նվազեր էին և թե՛ մորը պահեստի միջոցները։ Անոնք ծախեր էին իրենց ադամանդները և քարեղենները, ոսկեղեն զարդերը, տանը արծաթեղենը, նույնիսկ կարասիները, պղինձներ և ուրիշ անհրաժեշտ առարկաներ։ Եվ վերջապես, զրկված ամեն միջոցներն, թողեր էին Բերայի բնակարանը և գացեր էին բնակելու Օրթագյուղ, ուր տիկին Զարուհին կար կկարեր ապրելու համար։ Իսկ Մաննիկը իբր հեռախոսավարուհի, շնորհիվ ֆրանսիացի «բարեկամի» մը միջնորդության, մտեր էր Թոգաթլյանի պանդոկը։ Իր հանդիպած ամեն ազգե մարդոց մեջ Մաննիկը իսկապես կարեկից բարեկամ գտեր էր բրըտոն Ալբերը, ծովային սպան, որ զինքը լուսաբաներ էր իր կացության վրա։ Անիկա իսկապես սիրեր էր Մաննիկը, և այդ սերը արգելք եղեր էր Մաննիկին հետ ունենալու անցողակի հարաբերություն։ Անիկա դեռ շատ երիտասարդ էր, հազիվ քսաներեք տարեկան, բայց կթվեր ունենալ կյանքի մեծ վարձություն։ Անիկա կընկերանար Մաննիկին պտույտի էրթալու համար և անոր կխոսեր պարկեշտ և աշխատանքով մաքրագործված կյանքի մասին։ Երբ իր թոշակը կստանար, Մաննիկը կհրավիրեր ճաշի։ Թոգաթլյանի հաճախորդները, այդ կապուտաչվի, սև մազերով երիտասարդը միշտ տեսնելով Մաննիկին հետ, կկարծեին, թե անոր սիրահարն է, և հանգիստ կթողեին երիտասարդուհին, որ «կաղ գեղեցկուհի» կկոչեին իրենց մեջ։ Տիկին Զարուհին, Օրթագյուղ անցուցած այդ անփառունակ օրերուն իջնելով իր կյանքի անդունդի մինչև հատակը, հաճախ կար կաբելով, առիթ կունենար վերաքննության ենթարկելու իր ամբողջ կյանքը։ Անիկա առանձին խորհրդածելով եկեր էր այն եզրակացության, որ ինքը եղեր էր աղջկան ան-<noinclude></noinclude> cwru245o5f16ania7t66drfohc2psgg Էջ:Barpa Khachik.djvu/138 104 45750 396276 123421 2026-09-16T16:13:11Z LetterBot 3069 (via JWB) 396276 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>բախտության պատճառը։ Անիկա աստիճանաբար հրաժարեր էր իր բոլոր հավակնություններեն և այլևս կմտածեր, թե աղջիկը ամուսնանար որևէ մարդու հետ, բայց վերջապես ամուսնանար: Թող երկուքով աշխատեին և իրենց կյանքը կառուցեին: Տիկին Զարուհին՝ իր Օրթագյուղի տան մեջ փակված, շրջապատված պառավ հարևանուհիներով, տարտամորեն կզգար, որ նոր ժամանակաշրջան կսկսեր նույնիսկ Կ. Պոլսո մեջ։ Պատերազմը հիմեն փոխեր էր կյանքը։ Հին բարեկեցիկ և նույնիսկ հարուստ համարված ընտանիքներ աղքատացեր էին, և անոնց փոխարեն հառաջ եկեր էին նոր հարուստներ, որոնք դեռ երեկ անծանոթ անուններ էին և որոնք, սակայն, հետզհետե «ջուրին երեսը կելլեին» առատաբուխ նվիրատվություններով, շառաչուն գործերով։ Իրեն ծանոթ հին ընտանիքներով աղջիկներ ամեն առավոտ կերթային աշխատանքի: Անոնք իրենց ստացած «խնամյալ կրթությունը», որ իրենց օժիտի մաս պետք Էր կազմեր, կփոխանցեին վարձու աշխատանքի, և ոմանք նույնիսկ կամուսնանային իրենց աշխատանքի ընկերներու հետ, մեծ մասով գավառացի երիտասարդներու հետ։ Այս խորհրդածությունները հետզհետե սկսան մխիթարել տիկին Զարուհին և նոր տարտամ հույսեր արծարծել իր մեջ: Անոր վերջին պատրանքը եղեր Էր Ալբերը, որու մասին գովեստով խոսեր Էր Մաննիկը, բայց և իրիկուն մը անիկա հաղորդեր Էր, որ Ալբերը չէր կրնար ամուսնանալ իրեն հետ։ — Սրիկա՜ն,— գոչեր էր տիկին Զարուհին,— ուրեմն ինչո՞ւ քեզի հետ պտույտի կերթա, քեզի ճաշի կհրավիրե, քու պատիվդ փարայի մը կընե… Այդ վերջին հուսախաբությունը կորոճար տիկին Զարուհին, երբ օր մը Մաննիկը խոսեցավ Միհրանի հետ ունեցած հանդիպումի մասին և անոր հետ ունեցած տեսարանը Ալբերի առիթով։ — Հիմար ծներ, հիմար ալ մնացեր ես,— ըսավ տիկին Զարուհին զայրույթով,— ի՞նչ պետք կար Ալբերի մասին խոսիլ Միհրանին։ Հետո, մայր ու աղջիկ օրերով խոսեր Էին Միհրանի վրա,<noinclude></noinclude> 7k820akhe5i93z380msv35oi8n3nr75 Էջ:Barpa Khachik.djvu/139 104 45751 396277 123422 2026-09-16T16:13:13Z LetterBot 3069 (via JWB) 396277 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կշռելով ամուսնության առաջարկության մը հավանականությունը: — Անիկա քեզ տեսած Է աոաջին անգամ, երբ ինքը խեղճ տղա մըն Էր և դուն ալ անմատչելի օրիորդ մը. այդ բաները տպավորություն կընեն Էրիկմարդոց վրա։ Բայց, մամա՛, Միհրանը երկաթագործ եղեր Է… մորեղբայրն ալ երկաթագործ է, հիմակ խեղճ վիճակի մեջ են, Միհրանի խոսքն է ատ, ես ինչպե՞ս հարս էրթամ ատանկ տունի մը մեջ: — Ինչո՜ւ հարս պիտի երթաս…— ըսավ տիկին Զարուհին,— տղան կառնենք, ընտանիքին հետ կապ չենք ունենար… Մաննիկը կծիծաղեր Միհրանին հետ լրջորեն ամուսնանալու հավանականության վրա։ — Շնորհքով ուտել անգամ չի գիտեր… դանակը, պատառաքաղը բռնել ես սորվեցուցի,— կառարկեր Մաննիկը: — Հոգ չէ, կսորվեցնենք,— կըսեր տիկին Զարուհին: Հետզհետե այդ գաղափարը արմատ կապեց թե՛ մորը և թե՛ աղջկան մեջ։ Մաննիկը համոզված Էր, որ Միհրանը անկեղծորեն կսիրե զինքը: Անիկա օր մը մորը պատմեց իրենց փոխանակած համբույրը: Զարեհ Էֆենդիին Բերայի տան մեջ։ Մաննիկը կսպասեր, որ մայրը զինքը հանդիմանե, բայց տիկին Զարուհին այդ անցյալ դեպքին վրա նետվեցավ, ինչպես կատուն իր որսին վրա։ — Աղջի՛կ, ատանկ բան կա, ինչո՞ւ ինձի չես ըսեր կոր…— Եվ վերջապես, մայր ալ աղջիկ դեռ երկար օրերով վիճելե հետո եկան այն եզրակացության, որ «Միհրանը պետք չԷ փախցնել»: — Ի՞նչ ընենք,— ըսավ տիկին Զարուհին համակերպած,— ընտրություն չունինք ընելու… Աղջիկ մը ամեն բանե առաջ բախտ պիտի ունենա… Դուն բախտ չանիս, ասչափ մարդ տեսած ենք, ասչափ մարդու հետ շփում ունեցած ենք, ատ երկաթագործի կտորը միայն լուրջ կերպով քու վրադ մտածած է… Ան ալ, տեսնենք, նույն մտքին վրա մնացա՞ծ է,—ավերցուց տիկին Զարուհին, ամեն կարգի, նույնիսկ ամե-<noinclude></noinclude> rdi2ldyr6h67bojq2vwkkamlzurr9rf Էջ:Barpa Khachik.djvu/140 104 45752 396279 123407 2026-09-16T16:13:16Z LetterBot 3069 (via JWB) 396279 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նեն անսպասելի անհաջողություններուն վարժված մարդու վհատությամբ… — Օ՜հ, անիկա միտքը չէ փոխած,— ըսավ Մաննիկը վստահությամբ,— եթե տեսնեիր, թե ինչպես նախանձեցավ. երթ Աչքերին խոսքը ըրի… կհասկնայիր, որ Միհրանը ինձի կսիրե խոր սիրով։ Այդ օրեն հետո մայր ու աղջիկ մշակեցին իրենց ծրագիրը: Միհրանեն պիտի ծածկեին իրենց նյութական վիճակը, նույնիսկ Բերայի տունին համար պիտի ըսեինք թե դեռ հույս ունին… — Ամեն բան չեն ըսեր էրիկմարդոց,— ըսավ տիկին Զարուհին,— թող անանկ գիտնա, որ հույսեր կան, լավ կազդե չունևոր մարդոց վրա: Վերջապես, Միհրանր տուն պիտի հրավիրեին ևս քանի մը անգամ տեսակցելն հետո , ենթադրելով, որ Միհրանը երբեք չէր համարձակեր ամուսնության առաջարկություն ընել Մաննիկի դասակարգն աղջկան մը, տիկին Զարուհին ինքը խոսք պիտի բանար և ըսեր. «Միհրա՛ն, ես կգնահատեմ քու աշխատասիրությունդ և պարկեշտությունդ ես աղջիկս քեզի կուտամ, ուրիշ մարդու, չեմ տար»։ Բայց Մաննիկը չէր հանդիպած այլևս Միհրանին, որպեսզի երկու, կիները կարենային գործադրության դնել իրենց ամուսնական ծրագիրը: Շաբաթները և ամիսները կանցնեինք և Մաննիկը միշտ տուն վերադարձին կհայտներ. — Մամա՛, Միհրանը իր հետքովը կորսվեր է: — Օր մը օրանց մեջտեղ կելլա,— կըսեր մայրը: Մինչ այդ տիկին Զարուհին ձեռնարկեր էր ուրիշ բաներու։ Անիկա կմաածեր, որ Միհրանը կա ու կա, հիմակ որ իրենց միտքը կերպով մը հանգստացեր էր այդ ծրագրին վրա, որուն իրագործումը թե՛ մայրը և թե՛ աղջիկը հաստատ համոզված էին, որ կախվւսծ էր միայն իրենցմե, տիկին Զարուհին օգտակար կհամարեր ուրիշ փորձեր կատարել։ Աղջիկը ամուսնացնելու հոգը դարձեր էր սևեռյալ գաղափար, տեսակ մը թարախոտ պալար, որ կթունավորեր իր կյանքը: Այլապես մայր ու աղջիկ կարող էին համեմատաբար հանգիատ կյանք<noinclude></noinclude> 7keu6nhja8qxezlpmf1qlvgs46nu3fp Էջ:Barpa Khachik.djvu/141 104 45753 396280 123423 2026-09-16T16:13:18Z LetterBot 3069 (via JWB) 396280 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>վարել։ Աղջկան ստացած թոշակը և մորը աշխատանքը — անիկա շուտով սովորեր էր կարի արհեստին նրբությունները — բավական էին ծածկելու համար իրենց բոլոր ծախքերը։ Անոնք իրենց աշխատանքով անկախ դիրք ստացած էին, բայց տիկին Զարուհին հաճախ գործը կթողուր և կերթար Պոլսո զանազան թաղերը՝ որևէ փեսացուի հետքերու վրա և, մյուս կողմանե, անիկա ավելորդ ծախքեր, նվերներ, հրավերներ կըներ ենթադրյալ փեսացուի մը մոր կամ հեռավոր ազգականներուն, կամ գործի ընկերներուն։ Անիկա կապված էր միջնորդ կանանց հետ, որոնց հետ երբեմն սակարկության կմտներ, ինչպես եթե աղջիկը ապրանք մը ըլլար։ — Ո՞ւր պիտի գտնեն այդպիսի աղջիկ,— կըսեր ան,— թե՛ գեղեցիկ, թե՛ ուսյալ և թե՛, մանավանդ, պարկեշտ։ Մորը թևին տակ մեծցած աղջիկ է… հիմիկվան լկրտածներուն պես չէ… — Բայց, արևդ սիրեմ, Զարուհի հանըմս,— կըսեր միջնորդ կինը,— ատ ըսածներդ ճիշտ են, բայց աղջիկդ անանկ պակասություն մը ունի, որ… տեղավորելը շատ դժվար է: Դուն ալ զոհողություն մը պիտի ընես։ Միջնորդ կիներեն շատերը կկարծեին, որ տիկին Զարուհին ոչ թե չի կրնար, այլ չուզեր դրամօժիտ տալ, անոնք գիտեին անոր անցյալ դիրքը, Զարեհ էֆենդիին հետ ունեցած սերտ կապերը և տունին գոյությունը։ — Ալյուրին պարկը ինչքան պարպված ըլլա, նորեն թոթվես ալյուր կմաղվի,— կըսեին անոնք։ Զինադադարեն հետո Եվրոպայի ամեն կողմերեն և, մանավանդ, Ամերիկայեն մարդիկ կուգային Կ. Պոլիս՝ ամուսնանալու և իրենց կնոջը հետ վերադառնալու համար։ Տիկին Զարուհին մրցումի մտավ ամուսնացու աղջիկ ունեցողներուն հետ և այդ ուղղությամբ ջանաց մեկը ձեռք անցընել, «մեկը ճանկել», ինչպես կըսեին հարսնացու ունեցող այդ մայրերը։ Անիկա՝ իր աղջիկը հագվեցուցած ինչպես որ հարկն էր, երբեմն պարզությամբ, երբեմն շքեղ, կերթար անոր հետ եկեղեցիները, երեկույթներու, պարահանդեսներու և, վերջապես, բոլոր այն վայրերը, ուր ընդհանրապես, տարեց և պատերազ—<noinclude></noinclude> 8i54ghwyki16fj5ihx32ut8i9e9c68h Էջ:Barpa Khachik.djvu/150 104 45754 396290 123424 2026-09-16T16:13:34Z LetterBot 3069 (via JWB) 396290 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կանն էր և այդ հիման վրա փոքր վարձքի մը փոխարեն խնդրեց փոխադրվիլ երկրորդ կարգը։ Բարեբախտաբար, կոմիսարը Կյուլենցի ծանոթն էր և երկու կիները տեղավորեց պատշաճ կերպով։ Շոգենավը լիքն էր Կ. Պոլսեն գաղթող հայ ընտանիքներով. տիկին Զարուհին և Մաննիկը միացան այդ գաղթողներուն, կապեր հաստատեցին և անոնց հետ, առանց Մարսիլիա կանգ առնելու, հասան Փարիզ։ Գաղթող ընտանիքներեն շատերը ազգականներ ունեին Փարիզի մեջ, ոմանք եկեր էին կայարան։ Անոնցմե մեկը, աշխույժ երիտասարդ մը, հանձն առավ տեղավորել տիկին Զարուհին և աղջիկը Մոնժ փողոցը, պարկեշտ տան մը մեջ, ուր իր մայրը և քույրը ապրեր էին ժամանակով։ Քանի մը օր մայր ու աղջիկ մոռցան իրենց սովորական հոգերը և զբաղեցան տեղավորվելու և քիչ մը գոնե ծանոթանալու մեծ քաղաքի կյանքին։ Հետո պետք էր, որ առանց ժամանակ կորսնցնելու գործ գտնեին։ Փարիզ ժամանման երկրորդ օրն իսկ Մաննիկը ուրիշ գաղթական հայուհիի մը հետ սկսավ գործ որոնելու արշավը, մինչ մայրը, հասցեներու ցանկի մը համեմատ, այցելություններ կըներ հին գաղութին պատկանող հարուստ ընտանիքներու, որոնց հետ ժամանակով կապեր ունեցած էր։ Տիկին Զարուհին ամեն տեղ կգտներ սառուցիկ մթնոլորտ և անտարբեր դեմքեր, կարծես, իր տեսած հին ծանոթները կվախնային վարակվելու տիկին Զարուհիին չքավորութենեն։ — Ինչքա՜ն ճիշտ խոսք է եղեր,— ըսավ ան,— որ աղքատին երեսը պաղ կըլլա… Անոնք երկուքն ալ երբեք այդքան բիրտ կերպով չէին զգացեր, որ աստիճանաբար սահեր էին աղքատ մարդոց շարքը, որքան Փարիզի մեջ։ Արմատախիլ լինելով իրենց միջավայրեն, անոնք կորսնցուցեր էին ամեն ինչ և կմնային, մայր ու աղջիկ, անպաշտպան և իրավազուրկ, իրենց քսակին մեջ ունենալով քիչ մը դրամ, որը հազիվ կրնար բավել մեկ ամիս՝ խիստ խնայողությամբ ապրելու համար այդ տգեղ սենյակին մեջ, որուն հասարակ կարասիները, տևական խոնավության հետևանքով, բորբոսի հոտ և թշվառություն կարտաշնչեին։<noinclude></noinclude> 1tlea940o7lxw06v3myxdlotjytjpqd Էջ:Barpa Khachik.djvu/142 104 45755 396281 109768 2026-09-16T16:13:19Z LetterBot 3069 (via JWB) 396281 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>մի միջոցին հարստացած այդ ամուրիները կարող էին գտնվիլ։ Բայց մրցումը սոսկալի էր։ Մաննիկի վարած կյանքը պատերազմի միջոցին, կաղությունը, բայց մանավանդ, որևէ օժիտե զուրկ ըլլալը մահացու հարված կուտային տիկին Զարուհիի հույսերուն։ Մաննիկը՝ զզված և հոգնած այդ բոլոր ապարդյուն փորձերեն և, մյուս կողմանե, զարհուրած այդպիսի բծախնդիր մեկու մը հետ, ինչպիսիք էին այդ ամեն տեսակի առևտուրի մեջ կոփված տարեց ամուրիները, ամուսնանալու հետևանքներեն, հետզհետե ավելի հաճույքով կմտածեր Միհրանին վրա։ Վերջին փորձը տիկին Զարուհին կատարեց Բելգիայեն եկած քառասունի մոտ ամուրիի մը վրա։ Միջնորդ կին մը այդ մարդուն հետքին վրա դրեր էր տիկին Զարուհին, որ նախ մինակը հանդիպում ունեցավ այդ մարդուն հետ։ Անիկա գորգի վաճառական էր և կըսեին, թե բավական մեծկակ հարստության տեր է և բարձր դիրք ունի Բելգիայի մեջ։ Միջնորդ կինը ըսավ տիկին Զարուհիին, որ այս փեսացուն աղվոր պատառ մըն է, բայց դժվար է «ճանկել»։ Անիկա ամեն օր հրավերներ կընդուներ և ամեն օր աղջիկներ կտեսներ, «մեկը քան զմյուսը» գեղեցիկ, շնորհալի, ուսյալ։ Գորգի վաճառականը տիկին Զարուհիին հանդիպեցավ իր մեկ ազգականուհիին տունը, նախապես երկու կիներու մեջ եղած համաձայնության մը համեմատ։ Ամուրին շատ սիրեց տիկին Զարուհին և այն իրիկունը քանի մը անգամ բացականչեց. — Այսօր հանգիստ օր մըն է, փառք աստծու, հարսնցու չի կա հրապարակի վրա։ Տիկին Զարուհին հանդես բերավ իր հին և նոր բոլոր միջոցները՝ մարդը հրապուրելու համար։ Քանի մը փարթի թուղթ խաղաց և կորսնցուց, ուշ ատեն հելվա պատրաստեց այնքան արագ, կարծես մոգական գավազանի հարվածով, և սեղանին վրա բերավ, հետո խոսեցավ՝ բնորոշելով Բերայի մեծաշուք տիկինները, նրբամտությամբ երևան բերելով ամեն մեկուն ծիծաղելիությունը, անհատական և ընտանեկան արատները։ Բուռն կերպով ձաղկեց այդ տիկիններուն իրենց<noinclude></noinclude> 5x3u8t9dxy1minq2ykq9r4z6v1ifr1k Էջ:Barpa Khachik.djvu/143 104 45756 396282 123410 2026-09-16T16:13:21Z LetterBot 3069 (via JWB) 396282 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>աղջիկները ամուսնացնելու համար ձեռք առած անարժան միջոցները։ — Բերանդ պա նեմ, տիկին Զարուհի՛,— ըսավ գարգի վաճառականը,— շիտակը ըսելով, ես այդ պուպրիկներեն ոչ մեկուն հետ չեմ ուզեր ամուսնանալ, ինձի լուրջ տանտիկին մը պետք Է, չոճուխ խաղցնելու ժամանակս անցեր Է… Անիկա ավելի տարեց կերևար, քան իր խոստովանած տարիքը, Բայց միևնույն ատեն երիտասարդական հավակնություններ ուներ։ — Դանսինդ մը ըլլաբ՝ պար մը դառնայինք,— ըսավ ան կեսգիշերին մոտ: — Կուզե՞ս երթանք,— ըսավ տիկին Զարուհին,— ես շատ սելեկտ անկյուններ գիտեմ… Բայց գորգի վաճառականը զղջաց իր հայտնած փափագին համար։ Ըսավ, թե այդքան հաճելի ընկերությունը, ինչպես տիկին Զարուհիինն Էր, նախամեծար կհամարեր։ Կեսգիշերը անց, պառկելու մոտ, ազգականուհին ծիրանով պատրաստված չևիրմե անուշ և բաժակներով ջուր բերավ և դրավ սեղանին վրա։ Տիկին Զարուհին ծեքծեքալով և նազանքով անուշը հրամցուց գորգի վաճառականին: — Երանուհի ,— ըսավ ան իր ազգականուհիին,— քսան տարի մը կա, որ չևիրմե չեմ կերած։ Անիկա արծաթ դգալով վերցուց քաղցր խյուսեն և բերանը դնելե հետո, դժվարավ դարձնելով կեղծ ատամներով բերնին մեջ մածուցիկ քաղցրեղենը, վերջապես կուլ տվավ և ըսավ. — Մատներդ պագնեմ, Երանուհի՛, ինչ պատվական անուշ մը եփեր ես։ — Ես չեմ եփեր,— ըսավ ազգականուհին,— տիկին Զարուհին մասնավոր քեզ համար եփեր ու բերեր Է: Այն ատեն գորգի վաճառականը ոտքի ելավ, մոտեցավ տիկին Զարուհիին, ձեռքը ուզեց և համբուրեց: Այդ քաղցրեղենի ազդեցության տակ գորգի վաճառականը խոստովանեցավ, որ իրեն իդեալն ալ այնպիսի կին Էր, որ տունը շեն պահեր, ձեռքեն բան գար, տունին և տնտեսության կապված ըլլար։<noinclude></noinclude> owj96y32u3nwzj8tqzw45lqjd4wopem Էջ:Barpa Khachik.djvu/152 104 45757 396292 123425 2026-09-16T16:13:37Z LetterBot 3069 (via JWB) 396292 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ծելի պաշտոններու հրավիրեր էին զինքը։ Ի՜նչ սանդուղներե բարձրացեք և ի՜նչ տուներե ներս մտեր էր: Անիկա տեսեր էր, որ չարաչար շահագործման ենթարկված աղջիկներ գիշերները անձնատուր կըլլային պոռնկության, իսկ անոնք, որ կմերժեին իջնալ փարիզյան սահուն մայթին վրա, հազիվ կապրեին իրենց թոքախտավոր տենդագին կյանքը, սնանելով ավեյի իրենց դժգույն արյունով, քան թե հացով: Մաննիկը սոսկումով անդրադարձավ, որ պատերազմի այն դժնդակ տարիները, որ Պոլսո մեջ այնքան աղջիկներ և կիներ դուրս էին նետեր իրենց կյանքի շավիղեն, այստեղ բաղմտպատիկ տարածության վրա և ավերի խտացած, մշտնջենական վիճակ էր, և այդ էր Փարիզը՛։ Անիկա դեռ չէր ճանչնար ո՛չ զվարճացող Փարիզը, որուն ծնծղաները կհնչեին գիշեքային ժամերյուն, և ոչ ալ պայքարի Փարիզը, երր հարյուրհազարավորներ կխախտեին անոր հիմքերը և երբեմն ալ լույս աշխարհ գալով իրենց զայրույթը և կամքը կգոռային ամեն տեսակի շահագործողներու դեմ։ Կեցած խոնավ մայթին վրա, փողոցին գեհենական ժխորին և իրարանցումին մեջ։ Մաննիկը՝ հովանոցին տակ ապաստանած, ավտոբուսին կսպասեր և կմտածեր դառնությամբ։ Դեռ չէր սպառած հասցեներու ցանկը, բայց քաջություն չուներ շարունակելու։ Նողկանքով կհիշեր վերջին դիմումը, և իրեն կթվեր, որ ամբողջ քաղաքը դարձեր էր թշնամական: — Օրիորդը տխո՞ւր է… Մե՞ղք գեղեցիկ աչքերուն: Մաննիկը ավելի իջեցուց հովանոցը գլխուն վրա և հանկարձակի կռնակը դարձուց։ Բայց իրեն խոսող պարոնը հետևեցավ իրեն շարժումին։ — Չե՞ք ուզեր, որ ձեզ ընկերանամ: Ա՜հ, ժպտեցաք, կհամարեմ հավանություն։ Մաննիկը սոսկումով զգաց օտար մատներու հպումը արմունկին վրա: Անիկա ցնցվեցավ, հովանոցը հեռացուց գլխեն և հրացայտ աչքերով նայեցավ զինքը անհանգիստ ընող պարոնին: Վերարկուին օձիքը բարձրացուցած, ածիլված դեմքով, միջին տարիքով մարդ մըն էր անիկա, որ Մաննիկի շարժումին պատասխանեց իր հովանոցը փակելով և ձգտելով մտնել<noinclude></noinclude> 1q1pt5js51imcqj90fz8k20kgakxl5s Էջ:Barpa Khachik.djvu/144 104 45774 396283 123436 2026-09-16T16:13:23Z LetterBot 3069 (via JWB) 396283 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Եթե ուզեի, աղջի՞կ կպակսեր ինձի,— ըսավ ան,— ֆլաման, վալոն, ֆրանսուհի, ինչքա՜ն որ կուզես, ձեռքդ կպագնեն անանկ կառնեն, մատի նշան մը ընեմ, բավական է… բայց ես սպասեցի, որ պատերազմը վերջանա, Պոլիս գամ, համով֊հոտով հալ աղջիկ մը առնեմ։ Երկու կիները ձայնակցեցան գորգի վաճառականին, օտարուհիի հետ ամուսնությունը լավ հետևանք չէր ունենար, անոք ի՞նչ կհասկնային մեր իղձերը, փափագները, ճաշակները, հայը հայու հետ պիտի ամուսնանա։ — Եկու նայե, որ ուզածիս պես աղջիկ մը չի գտա,— ըսավ գորգի վաճառականը,— ա՜յ,— ըսավ անիկա,— տիկին Զարուհիին պես մեկը գտնայի, ետև— առաջք չէի նայեր, կկարգվեի։ Ազգականուհին նշանակալից ակնարկ մը նետեց տիկին Զարուհիին և հետո անկե հարկ եղած նշանը ստանալով, արձակեց իր առաջարկութլունը. — Մեր տիկին Զարուհին ալ իշտե ճիշտ իրեն նմանակ աղջիկ մը ունի։ — Ահ,— մրմնջեց գորգի վաճառականը և սկսավ ղգույշ դառնալ։ Կարծես ծուղակը պիտի իյնար և խուսափեց վտանգեն։ Անոր աչքերը դարձան աղոտ, զվարթությունը ցնդեցավ և կասկածոտ ակնարկներ ուղղեց տիկին Զարուհիին, ինչպես առևտուրի մեջ ապրանք ներկայացնող մարդու վրա։ Սակայն անիկա հնազանդեցավ իր ազգականուհիին, երբ միասին գացին տիկին Զարուհիին այցելության։ Անիկա Մաննիկի հետ վարվեցավ հարգանքով, բայց ցրտությամբ։ Վերջին առանձին տեսակցության տիկին Զարուհիին հետ, որ տեղի ունեցավ Թոգաթլյանի ճաշարանը, քանի մը շիշ գինի պարպելն հետո, մինչ տիկին Զարուհին անհամբեր կսպասեր փեսացուին հայտարարության, անիկա ըսավ. — Արևդ սիրեմ, տիկին Զարուհի՛ս, քեզի զոքանչ ունենալը շատ անուշ բան է, բայց աղջիկդ իմ ճաշակովս չէ, ի՞նչ մեղքս պահեմ, ես անկեղծ մարդ եմ, նորեն կըսեմ, նորեն կըսեմ, պետք ըլլա, քեզի հետ կկարգվիմ, օրիորդ Մաննիկը շատ ազնիվ և սիրուն օրիորդ է, ըսելիք չունիմ, բայց իմ իդեալս չէ։<noinclude></noinclude> 8ru1n44ek81qa6nudz1pzs4pxw0xtmz Էջ:Barpa Khachik.djvu/145 104 45775 396284 123437 2026-09-16T16:13:24Z LetterBot 3069 (via JWB) 396284 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Տիկին Զարուհին շաբաթներով չի կրցավ մեղմացնել իր զայրույթը։ Անիկա առողջությունը կորսնցուց, հոդացավը կտանջեր զինքը, իսկ զայրույթը գլխու սաստիկ ցավեր կպատճառեր, որ կտևեր երբեմն երկու օր և որու միջոցին ո՛չ լույսի կրնար հանդուրժել, ո՛լ ձայնի։ Իսկ եթե վարձեր ոտքի ելլելու, գլխապտույտ կունենար։ Մաննիկը ստիպվեցավ մորը մոտ մնալ խնամելու համար։ Տիկին Զարուհին երբեմն կհասներ զայրույթի գերագրգռության և կկշտամբեր աղջիկը, կանիծեր իր բախտը, աշխարհիս բոլոր փեսացուները և կարգահատեր ինքը իր վրա։ — Ես ի՞նչ ըրեր Էի,— կգոռար ան,— որ աստված ինձի այսպես պատժեց… Ես այս տարիքիս, փոխանակ այլևս հանգստանալու, ինչո՞ւ պիտի ենթարկվեի ասանկ չարչարանքի. վա՜խ քեզի, Զարուհի՛, մե՛ղք քեզի… ճակատդ աս գրված Է եղեր… երանի թե ժամանակին մեռնեի, այս օրին չի հասնեի։ Երբեմն ալ մեղմորեն կգանգատեր. — Ա՜խ, Մաննի՛կ, պիտի գա՞ արդյոք այն օրը, որ գլուխս հանգիստ բարձին դնեմ, ըսեմ՝ օ՜խ… աղջիկս կարգվեցավ, տեղավորվեցավ, ես ալ կուշտուկուռ հանգիստ քուն մը քնանամ… — Մամա՛, մամա՛,— կըսեր Մաննիկը,— ինչո՞ւ ինձի համար այդքան հոգ կընես, եթե չամուսնանամ ի՞նչ կըլլա… — Ատ մեկը մըսեր,— կգոչեր տիկին Զարուհին ինքզինքմեն ելած,— ատկե մեծ դժբախտություն չի կա մոր մը համար։ Գորգի վաճառականը մեկնեցավ Պոլսեն առանց ամուսնանալու, և որովհետև տիկին Զարուհին անոր ազգականուհիին, որ հին բարեկամուհի մըն Էր, ըսեր Էր նախատական խոսքեր, ան ալ ըսեր Էր, որ կաղ աղջիկը չի կրնար քշելուն համար ամոթ Էր ուրիշին վրա հանցանք բեռցնել։ — Մաննի՛կ,— կըսեր տիկին Զարուհին՝ զայրույթեն խեղդվելով,— աս ինչպես կըլլա, որ բարձր ընտանիքներս եվրոպացի ամեն ազգերե սպաները քեզի կհավնեին, խենթ կըլլային վրադ, ատ հայու կտորը պակասություն կգտնե կոր։ — Հանցանքը ի՞մս Է, որ կաղ եմ. Ալբերը կըսեր, որ կանացի հատուկ շնորհ մը կուտա ինձի կաղալը…<noinclude></noinclude> 3rt5zmc65we3yctiukyc3wnwkkugrab Էջ:Barpa Khachik.djvu/146 104 45776 396285 123438 2026-09-16T16:13:26Z LetterBot 3069 (via JWB) 396285 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Անոնք եվրոպացի են, ճաշակ ունին,-կըսեր տիկին Զարուհին։ — Միհրանն ալ օր մը օրանց չէ ըսած, որ կաղեմ, մամա՛, եթե շիտակը կուզես, մինակ Ալբերը և Միհրանը սրտով վարված են ինձ հետ։ Միհրանը ինծի կուզե, վստահ եմ։ — Ո՞ւր մնաց, ո՞ւր է այդ շան զավակը,— կըսեր տիկին Զարուհին ինքզինքմեն դուրս ելած և դարծյալ ինքզինքին վրա խղճալով՝ կավելցներ.— դուն ան նայե, որ ինծի պես մեկը հոժարեցավ իր մեկ հատիկ, հազար նազով մեծցած, վարդի պես աղջիկը տալու սկյուտարցի բանվորի տղուն, որուն բերանը անոթութենեն կհոտի, ան ալ նազ կընե կոր, վա՜յ քեզի, Զարուհի, վա՛յ քեզի… Եվ անիկա ատելությամբ կլեցվեր Միհրանին դեմ։ Երբ բոլոր միջանկլալ հույսերն ալ չքացան, և տիկին Զարուհին կրկին առանձնապես իր հույսը կեդրոնացուց Միհրանին վրա, նույն համեմատութլամբ և իր անհամբերությունը սաստկացավ։ Ամեն իրիկուն, որ Մաննիկը հոգնած կհասներ տուն, մայրը հետզհետե անձկալի հետաքրքրությամբ կնայեր աղջկանը, որ անմիջապես կըսեր. — Մամա՛, չի հանդիպեցա, կորսվեր է… չի կա։ Եվ անոնք տխրութլամբ կընթրեին, ու տիկին Զարուհին պատրվակ կորոներ զայրուլթը թափելու համար։ Իրիկուն մը տիկին Զարուհին իր վատ տրամադրությունը արտահայտեց ըսելով. — Պարկեշտ աղջիկ ունենալն ալ բան մը չէ եղեր… երանի այն մայրերուն, որոնց աղջիկները ինքնիրեննին իրենց գլխուն ճարը կտեսնեն։ Մաննիկի համբերությունը հատավ, անիկա սուր ձայնով և սաստելով գոչեց. — Մամա՛… Մաննիկը պատրաստ էր ամեն ինչ խոստովանելու մորը, ըսելու, թե բոլոր եղանակներով փորձեր էր իր գլխու ճարը տեսնելու, համակերպեր էր տղամարդոց բոլոր պահանջներուն, բայց վախնալով նոր տեսակի փոթորկե մը, լռեց։ Անիկա երբեմն կըմբոստանար մորը դեմ, երբեմն ալ խորապես կմեղքնար մայրը։ Կարծես թե Մաննիկի ամուսնության խըն—<noinclude></noinclude> nr5xfqb0dsz780ops064wdulqa7odqu Էջ:Barpa Khachik.djvu/147 104 45777 396286 123439 2026-09-16T16:13:27Z LetterBot 3069 (via JWB) 396286 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>գիրը տիկին Զարուհիի անհատական խնդիրն էր, և աղջիկը ցավելով կմտածեր, թե իր պատճառով մայրը դժբախտ էր: Ի՞նչ ընել, ինչպե՞ս դուրս գալ այդ անելեն, Մաննիկը մտադրեց հետևյալ օրն իսկ տեղեկանալ Միհրանի մասին և իհարկին պատրվակ մը գտնելով, երթալ անոնց տունը այցելության։ Անիկա այդ նպատակով գնաց Շիշլի, ուր գիտեր, թե Բարպան կաշխատեր և այնտեղ լսեց, որ Բարպան իր ընտանիքով գացեր է Փարիզ: Երբ Մաննիկը այդ ջախջախիչ լուրը հաղորդեց մորը, երկու կիները իրարու վիզ նետվեցան և սկսան լալ: Մայրը՝ հեկեկալով, անվերջ կըսեր. — Խե՜ղճ Մաննիկս, խե՜ղճ Մաննիկս: — Մամա՛, մամա՛,— կհեծեծեր Մաննիկը։ Հարևանուհիները եկան վերջապես իմանալու համար, թե ի՞նչ դժբախտություն պատահեր Էր արդյոք երկու կիներուն: Անոնք պատրվակ մը գտան, բայց և հանդարտեցան: Մինչև կեսգիշերը անց մայր ու աղջիկ խոսեցան և զանազան ծրագիրներ կազմեցին։ Վերջիվերջո տիկին Զարուհին ըսավ. — Մենք ալ կերթանք Փարիզ… Բայց անոնք չի կրցան անմիջապես մեկնիլ։ Անոնք ծախեցին իրենց կարասիները, երկու գորգեր, որ պահած Էին, նույնիսկ հագուստներ ու ճերմակեղեններ։ Այդ միջոցին Մաննիկը կորսնցուցեր Էր զվարթությունը և միամտությունը: Անիկա իր վրա ամփոփվեր Էր, կարծես անոր հոգին փակվեր Էր։ Կյանքի անգութ հարվածներու տակ անիկա կորսնցուցեր Էր իր պատրանքները և սկսեր Էր ամեն ինչ կշռադատել, ամենուն և ամեն ինչի արժեքը ճիշտ որոշել։ Հակառակ իր դեռ պահած արտաքին ձևերուն, խոսելու որոշ եղանակին, անիկա տխրեր և լրջացեր Էր։ Մաննիկը որոշակի մտադրեր Էր դուրս գալ պոլսական բուրժուական կյանքի ցանկապատերեն, ավելի լուրջ գործ մը գտնել և ապրիլ պարկեշտորեն և անկախ, հույսը դնելով միայն իր սեփական ուժերուն վրա։ Այդ նպատակով, առանց մորը հետ խորհրդակցելու, որու դատողության առողջության մասին սկսեր Էր կասկածիլ, դիմում ըրավ, հետապնդեց և<noinclude></noinclude> ejgo5sfmdwt8eq79oe7c4aoe7ktj3yi Էջ:Barpa Khachik.djvu/148 104 45781 396287 109816 2026-09-16T16:13:29Z LetterBot 3069 (via JWB) 396287 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>վերջապես հաջողեցավ մտնել քաղաքին էլեկտրական ցանցի կեդրոնական վարչության մեջ՝ որպես քարտուղարուհի։ Անիկա այլևս համբերությամբ կկրեր հակասական տրամադրությունները, անտարբերությամբ կթողուր, որ մայրը հուսադրվի կամ հուսահատի իր ամուսնության հարցերով, առանց այլևս մազաչափ շահագրգռվելու այդպիսի խնդրով։ Պատերազմի և զինադադարի տարիներուն իր վարած արկածալից կյանքը, բայց մանավանդ, ամուսին մը ձեռք բերելու համար իր մորը կատարած որսորդությունը, որուն երբեմն կամա, երբեմն ակամա մասնակցեր էր, այդ անփառունակ օրերու հիշողությունը զինքը կլեցներ ամոթով և զզվանքով։ Անիկա կուզեր իր կորսնցուցած անհատական արժանապատվությունը կրկին ձեռք բերել և ապրիլ հաշտ՝ ինքզինքին հետ։ Այս տրամադրությունը, որ հետզհետե կհաստատվեր իր մեջ, փոխեր էր Մաննիկի արտահայտությունը և կարծե՝ նույնիսկ դիմագծերը։ Անոր դեմքը կորսնցուցեր էր իր կոր գծերը, այտերը թեթև մը խոռոչացեր էին, իսկ գեղեցիկ աչքերը, որոնց ծիածանին վրա կփալփլային ոսկեգույն արատները, կարծես թե վարագուրվեր էին տխրությունով։ Այսուամենայնիվ, անիկա իր հոծ և գանգուր շագանակագույն մազերով, որոնք կարճ կտրած էր պատերազմի միջոցին և որոնց խոպոպները կիյնային ծոծրակին վրա, սրտառուչ գեղեցկություն մը ստացեր էր, որ ուշադրությունը կգրավեր նրբաճաշակ տղամարդկանց։ Բայց Մաննիկը այնպիսի ծանր և տաժանելի հիշատակ պահած էր տղամարդկանց մտերմություններեն, որ կզգուշանար նույնիսկ պարզ բարեկամական կապ պահպանել իր գրասենյակին մեջ աշխատող գործի ընկերներու հետ։ Բոլոր այն մարդիկը, որոնց հետ կապ ունեցեր էր, միայն զզվանքի և ամոթի զգացողություններ կարթնցննին իր մեջ։ Անիկա հաճույքով կհիշեր միայն Ալբերը, բայց մանավանդ Միհրանը, որուն դեմքը կպայծառանար և կգեղեցկանար իր հիշողության մեջ։ Անիկա կհիշեր Միհրանը այն առաջին օրեն, ֆեսով և երկար տաբատով, որ տեսել էր պարտեզին երկաթյա ցանկապատի ետև իր մորեղբորը հետ, որմե կհիշեր միայն հաղթ<noinclude></noinclude> fxdcypc9o0kbf88yvhjmev41r6clzve Էջ:Barpa Khachik.djvu/149 104 45782 396288 109817 2026-09-16T16:13:31Z LetterBot 3069 (via JWB) 396288 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>հասակը և այտերուն խոր ակոսները։ Կտեսներ նաև ինքզինքը, փետուրի պես աղջիկ, թեթև և շնորհալի, որ թիթեռնիկի պես անհոգ կապրեր՝ առանց մտքեն իսկ անցընելու, թե կյանքը ի՞նչ էր վերապահած իրեն համար։ Եվ մտածելով այն ժամանակվա վարդագույն հագուստով զվարթ և անհոգ երեխային, որուն մեջ կպարունակվեր իր դառն ճակատագիրը, կգթար ինքն իր վրա և ավելի խորը կմխրճվեր տխրության մեջ։ Հետզհետե Մաննիկը կտեսներ Միհրանը ինչպես որ էր: Եթե ինքը չըլլար այն հիմարը, որ եղեր Էր, անտարակույս անիկա կդառնար իր կյանքի ընկերը, և միասին կապրեին, սիրով և գուրգուրանքով, աշխատանքի թերևս չարքաշ, բայց պարկեշտ կյանք մը։ Մաննիկը երբեմն Միհրանին վրա կմտածեր ինչպես անհետ կորած մեկու մը մասին, որուն կորուստին ցավը կզգար սուր կերպով, երբեմն ալ անիկա իրեն կթվեր մերձավոր, ինչպես մեկը, որուն հանդիպիլը հնարավոր Է։ Իսկ եթե այս անգամ անիկա հանդիպեր Միհրանին, իրենց հարաբերությունները բոլորովին ուրիշ կըլլային։ Մաննիկին մեջ աստիճանաբար խարսխեցավ այդպիսի հանդիպումը իրագործելու մտադրությունը, ինչ որ նպատակ մը դարձավ իր աննպատակ կյանքին մեջ։ Անիկա ունենալով այդ թաքուն ձգտումը, այս անգամ բոլորովին փոխված հոգիով, սկսավ եռանդով աշխատիլ և հաճախակի ստանձնել արտաժամյա աշխատանքներ։ Մաննիկը մորմեն գաղտնի կպահեր խնայողությունները և ամեն անգամ, որ գումար մը կավելցներ, կարծես կմոտենար իր նպատակին։ Բայց անոնք այդ ճամփորդությունը կատարեցին, երբ դեռ բավականին դրամ չունեին, որովհետև քաղաքական դեպքերը կրկին արհավիրքով կլեցնեին Կ. Պոլսո ամեն ազգերու պատկանող ազգաբնակչությունը: Տիկին Զարուհին մինակը զբաղեցավ ճամփորդության պատրաստություններով, անիկա առեր Էր երրորդ կարգի տոմսակներ ֆրանսիական շոգենավի մը համար, բայց անգամ մը շոգենավ մտնելե հետո տիկին Զարուհին գտավ շոգենավի կոմիսարը և անոր հայտնեց, թե Կյոզենցին ազգա-<noinclude></noinclude> jz4yho8iwqrd35xqmb54ri2ug56snmr Էջ:Barpa Khachik.djvu/151 104 45783 396291 109819 2026-09-16T16:13:35Z LetterBot 3069 (via JWB) 396291 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude> ⁂ Աշնանային վաղաժամ գիշերը հաջորդեր էր օրվան տմույն և վատուժ լույսին, բայց Մաննիկը չէր անդրադարձեր նույնիսկ այդ փոփոխության։ Գորշ, ցրտին և տխուր ժամեր առավոտեն ի վեր հաջորդեր էին իրարու նույն տևական անձկության և մտահոգության մեջ։ Օրնիբուն բարակ անձրևը թանձրացյալ մշուշի պես կախվեր էր ոգին մեջ և հալածող ուրվականի պես ընկերացեր էր Մաննիկին, երբ անիկա կթափառեր մեկ հասցեեն մյուսը, Փարիզի կեդրոնի առևարական թագերու մեջ։ Այդ համառ, և թափանցող խոնավությունը ծանրացուցեր էր Մաննիկի քայլերը, դժնդակ դարձուցեր էր իր հուսախաբությունները, ջլատեր էր անոր արիությունը և տխրության թանձր քողի մը պես մռայլացութեր էր իր արտմագրությունը։ Ժամը վեցին ատենները, Բորսային մոտիկ, կեցած լպրծուն սալահատակի եզրին, անիկա կսպասեր ավտոբուսին, որ զինքը պիտի տաներ Լատինական թաղը։ Անիկա հագված էր պարզ և վայելուչ կերպով։ Վերարկուին ընտիր մուշտակե օձիքս և թևնոցները կմատնեին անցյալ ճոխ կյանքի մը հետքերը։ Պարզ թաղիքե գլխարկին եզերքը օտվեր կձգեր անոր մելամաղձոտ դեմքին վերի մասի վրա, բայց կարմիր և լիքը շրթունքները, որոնք հազիվ նշմարելի Փոսիկներ կկազմեին բերնին անկյուններուն, հակառակ իրեն ժպտուն և սիրահրավեր արտահայտություն կուտային անոր: Այդ մասնահատկությունը, բայց մանավանդ, Մաննիկի օտարոտի երևույթը ուշադրություն կհրավիրեին իր վրա և համարձակություններ կուտային անցորդներեն ոմանց։ Ամեն առավոտ և ամեն իրիկուն Մաննիկը կհետևեր օրաթերթերու մեջ երևցող ծանուցումներուն, հասցեներ ու ցանկ մը կպատրաստեր և կվազեր իր աշխատանքը առաջարկելու։ երեք շաբաթե ի վեր անխոնջ կհետապնդեր բոլոր կարելի և անկարելի գործերը, բայց դեռ որևէ արդյունքի չէր հասեր։ Ինչե՜ր չէր տեսներ ան այդ երեք շաբաթվան ընթացքին: Մաննիկը, իր անփորձության հետևանքով, գացեր էր այնպիսի տեղեր, որոնց հիշատակը անգամ նողկանքով և ամոթով կլեցներ զինքը։ Տեսեր էր քստմնելի մարդիկ, որոնք կասկա-<noinclude></noinclude> 0in31b4mjmlo8vpcjzs2090ws5bgo2u Էջ:Barpa Khachik.djvu/153 104 45784 396293 123426 2026-09-16T16:13:38Z LetterBot 3069 (via JWB) 396293 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Մաննիկի հովանոցին տակ։ Անոր ձեռքին վրա կպսպղար ամուսնական մատանին: — Չե՞ր ամչնար,— մրմնջեց Մաննիկը սեղմված ատամներով: — Մի՞թե ամոթ Է մեծարանք ընել գեղեցիկ օրիորդի մը,֊ ըսավ անծանոթը։ Անիկա հառաչեց և ցանկությամբ վառված աչքերով դիտեց Մաննիկի հակած դեմքը։ — Օրիորդը օտարական Է,— ըսավ անիկա կարծես աճող հետաքրքրությամբ։— Ռո՞ւս… այո՞… ո՞չ… Ավտոբուսը եկավ լիքը։ Ոչ ոք չիջավ։ Երրորդ անգամն Էր։ Մաննիկը ճարահատ ճամփա ելավ։ Անծանոթը կհետևեր իրեն և կշարունակեր մրթմրթալ: Երբեմն կհաջողեր Մաննիկի քովեն քալել, բայց երբեմն ալ կարծես դիտմամբ ետ կմնար, այդ պահերուն Մաննիկը կմտածեր, թե ազատված Է, քայլերը կամրացներ, գլուխը կբարձրացներ, ակամա կհետաքրքրվեր ցուցափեղկերու մեջ, լույսերու շողշողումի տակ տարածված պերճանքի առարկաներով: Ճիշտ այդ պահերուն, իրեն հետևող մարդը կհայտնվեր կրկին։ Վերջապես, Մաննիկը դիմեց իր սովորական միջոցին, փողոց մը հարցնելու պատրվակով անիկա մոտեցավ սերժանի մը, և մինչ պելերինով ոստիկանը մանրամասն տեղեկություններ կուտար, անծանոթը անհետացավ։ Մաննիկը հոգնած Էր ֆիզիկապես և բարոյապես, բայց իր երիտասարդական ավյունը կմտրակվեր այն հազարումեկ երևույթներեն, որ Փարիզի այդ եռուզեռ փողոցները կնծայեին։ Հոծ բազմություններ կանցնեին երկու մայթերուն վրայեն, լուսաշող ցուցափեղկերու անընդհատ հաջորդության առաջքեն։ Փողոցին մեջտեղեն կանցնեին, գրեթե իրար կպած, ավտոբուսները, տրամվայները և տաքսիները, և անոնց ընթացքին խլացուցիչ որոտումը կբռներ մթնոլորտը։ Անցորդներեն շատերը կշտապեին, ոմանք ժպտուն, ոմանք անտարբեր և ոմանք ալ անձկալի դեմքերով։ Մաննիկը հիմնարկության մը վրա տեսավ ժամացույցը, մեծ սլաքը թրթռալով կմոտենար տասներկուքին, մինչ փոքրը կարծես կանգներ Էր յոթին վրա։ Անիկա մտածեց, որ այժմ մայրը իրեն կսպա-<noinclude></noinclude> ki71f79g4l377vz3z0rl5cfo69dcubs Էջ:Barpa Khachik.djvu/154 104 45786 396294 109826 2026-09-16T16:13:40Z LetterBot 3069 (via JWB) 396294 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>սեր, բայց միևնույն ատեն զգաց, թե ինչքա՜ն փափագ չուներ մտնելու իրենց տխուր և մռայլ սենյակը և, մանավանդ, տեսնելու մորը հուսահատ դեմքը, որուն հարցական և անձկալի նայվածքին որևէ հուսադրիչ պատասխան չուներ տալիք: Տիկին Զարուհին բավական երկար ժամանակ ամեն հույս կորսնցուցած , և ընկճված մնալե հետո, իրենց ճամփորդության առթիվ, կրկին աշխուժացեր էր, և միևնույն ժամանակ իր թաղված հույսերը արծարծվեր էին: — Կարելի Է բախտ մըն ալ կբացվի քեզի համար,— ըսեր Էր անիկա աղջկանը։ Տեսնելով, որ այս անգամ աղջիկը անտարբեր կմնար իր հայտնած հույսին առաջ, անիկա փակվեր Էր իր մեջ, և քենով ու սրտմտությամբ լեցվեր Էր անոր սիրտը։ Անիկա կզգար, որ աղջիկը կանջատվեր իրմե, և իրենց մեջ եղած համերաշխությունը կխզվեր։ Տիկին Զարուհին գիրցեր Էր և այլևս կորսնցուցեր Էր իր աշխույժը, հոդացավը ցավագին հանգույցներ կկազմեր, մանավանդ, մատներու հոդերուն վրա, որոնք այլանդակ ձևափոխումներու կենթարկվեին։ Դեռ անիկա կհագվեր խնամքով և իր հին «բարեկամուհիներուն» այցելության երթալու համար կգտներ հարկ եղած կորովը և շարժունությունը։ Բայց ամեն անգամուն անիկա կվերադառնար գլխի սաստիկ ցավերով և երբեմն կհարկադրվեր երկու— երեք օր պառկած մնալ մռայլ սենյակին մեջ, անկողնին վրա, որուն սավանները կարծես միշտ խոնավ Էին։ ⁂ Մաննիկը, վերջապես, մտավ մետրո և քանի մը րոպեեն դուրս ելավ Մոբերի հրապարակը։ Անիկա տխրորեն բարձրացավ տանը չորս հարկերը և մայրը գտավ ընկճված և տագնապի պատրաստվող մեկու մը անձկության մեջ։ — Բան մը չի կա ուտելիք,— ըսավ ան զայրույթով իր աղջկանը, ինչպես եթե Մաննիկը պատասխանատու ըլլար այդ բանին։ Անոնք, խնայելու համար իրենց դրամը, այլևս չէին երթար ճաշարան։ Թեյը կպատրաստեին ալկոհոլի լամ֊<noinclude></noinclude> 1wtt6dpz7qiffopeeonc8v5ki4nge81 Էջ:Barpa Khachik.djvu/155 104 45787 396295 123427 2026-09-16T16:13:42Z LetterBot 3069 (via JWB) 396295 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>պին վրա և կուտեին չոր բաներ, որ կգնեին մոտակա նպարավաճառեն։ — Լա՛վ, մամա՛, ես կերթամ գնումները կընեմ,—ըսավ Մաննիկը։ Եվ ահա այդ գնումները ընելե հետո, Մոնժ փողոցի մայթի վրա, Մաննիկը հանդիպեր էր Միհրանին։ Փարիզ հասնելու առաջին օրեն Մաննիկը հուսաբեր էր Միհրանը գտնել։ Անիկա կմտածեր, որ երիտասարդը, իր մտադրության համեմատ, դարձած էր ուսանող և դժվար չէր անոր հետքը գտնել հարցուփորձելով ուրիշ հայ ուսանողներ, որոնք կվխտային Սեն֊Միշելի սրճարաններուն մեջ։ Բայց Մաննիկը որոշեր էր այդ որոնումը կատարել, երբ գործ մը գտներ, անկախ և ապահով վիճակի մեջ ըլլար։ Անիկա մտադրեր էր նաև ամեն ինչ խոստովանիլ Միհրանին, պատմել անոր իր անցուցած կյանքը, հրաժարելով որևէ ամուսնական նպատակե Միհրանին հետ և անոր հետ կապվիլ եղբայրական և ընկերական կապերով։ Մաննիկին համար քաղցր էր մտածել, որ հանձին Միհրանի պիտի գտներ պարկեշտ և ազնիվ երիտասարդ մը, որ կարող էր իրեն բարոյական նեցուկ ըլլալ և որուն հետ ամեն պարագային ծանոթ էր մանկության շրջանեն։ Որքան ատեն, որ Մաննիկը հեռուեն մտածեր էր Միհրանի մասին, անկեղծ էր իր այդ մտածումներուն մեջ, բայց երբ ան հանկարծակի դեմառդեմ գտնվեցավ անոր հետ, հուզմունքի բուռն ալիք մը բարձրացավ իր մեջ։ Առաջին անգամ Միհրանը ճանչցեր էր Մաննիկը և ետևեն մրմնջեր էր. — Մաննի՛կ, Մաննի՛կ… Ընդոստ դառնալով դեպի ձայնը, Մաննիկը տեսեր էր բարձրահասակ և նիհար երիտասարդ մը, որուն նուրբ դեմքին վրա կվառեին երկու խոշոր սև աչքեր։ Բարակ կամարաձև հոնքերը բարձր ճակատին վրա կդպեին բասկյան բերետի եզրին։ Միհրանը ձեռքը երկարեց և ջերմությամբ սեղմեց Մաննիկի ազատ ձեռքը, որ կիսատ երկարած էր՝ թևին վրա եղած ծրարներուն պատճառով։ Միհրանը անկեղծորեն գոհ էր այս հանդիպումեն. այդ կերևար անոր ժպտուն նայվածքեն, մտերմական անսեթևեթ ձևերեն և այն անկաշկանդ խոսքերեն, որ ըսեր էր։ Բայց Մաննիկը զգացեր էր, որ իրենց դերերը<noinclude></noinclude> 7du630atjuvoruv2r2r9uchxayv67tc Էջ:Barpa Khachik.djvu/156 104 45788 396296 123428 2026-09-16T16:13:43Z LetterBot 3069 (via JWB) 396296 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>փոխված են։ Այժմ ինքն էր, որ դողահար, տեսակ մը հուզումնալի երկյուղով կլսեր երիտասարդին խոսքերը և շնորհապարտ էր անոր բարեկամական վարմունքին և արտահայտություններուն համար։ Մաննիկը իր ստացած ուրախության թափին մեջ վազելով բարձրացավ չորս հարկերը և դեռ շնչասպառ՝ հաղորդեց մորը. — Երևակայե որո՞ւ հանդիպեցա… Միհրանի՞ն… Մայրը, որ երկարած էր անկողնին վրա, ընդոստ բարձրացավ, մեկ կողմ նետեց իրանը ծածկող շալը և ըսավ բուռն կերպով հետաքրքրված. — է՜, հետո՞։ — Շատ ժանթիյ էր… այնպես փոխվեր էր, որ եթե փողոցը հանդիպիս, չես ճանչնար, դարձեր է բարեձև և վայելուչ երիտասարդ։ — Է՜հ, լա՛վ Մաննիկ,— ըսավ մայրը անհամբեր,—չսի՞ր, որ գա…. — Ինքը հարցուց մեր հասցեն,— ըսավ Մաննիկը եռանդուն,— վաղը մեզի այցելոլթյան պիտի գա։ — Ո՞ր ժամուն,— հարցուց մայրը հետզհետե հետաքրքրվելով։ — Ա՜հ, մոռցա հարցնելու, կամ թե թերևս ըսավ և մոռցա… միայն կհիշեմ, որ ըսի, թե ամբողջ օրը տունն ենք։ Հետևյալ առավոտ կանուխ մայր ու աղջիկ արթնցան, մեյ-մեկ սուրճ խմեցին և սկսան խոսակցիլ օրվան մեջ ընելիք կարգագրություններու մասին։ Շատ վաղուց ի վեր մայր ու աղջիկ այդքան հաշտ չէին եղեր իրար հետ և համախոհ իրենց ներքին և խորը թաղված ակնկալություններու մեջ։ Կարծես, իրենց շարունակաբար անհաջողություններե հալածված կյանքին մեջ զինադադար մըն էր։ Մաննիկը երախտապարտությամբ կմտածեր Միհրանին վրա, որ իրենց ընծայեր էր այդ օրը, իսկ մայրը կրկին ու ավելի մեծ թափով կարծարծեր իր հույսերը։ «Ա՜հ, վերջապե՛ս,— կխորհեր անիկա մքովը,— աղջիկս կամուսնացնեմ, ես ալ կդինջանամ»։ Անոր մտքեն բնավ չէր անցներ, որ թերևս Միհրանը չու—<noinclude></noinclude> 8xptsc3dmajlywfks9yjp8p82zgo7io Էջ:Barpa Khachik.djvu/157 104 45790 396297 123429 2026-09-16T16:13:45Z LetterBot 3069 (via JWB) 396297 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>զեր ընդունիլ այդ ամուսնության ծրագիրը, և տիկին Զարուհին միայն կխորհեր «այդպիսի մարդոց» հետ խնամություն հաստատելու անպատեհություններու մասին. բայց տիկին Զարուհին այդ կնճիռն ալ պարզեց իր միտքին մեջ՝ մտածելով, որ պատերազմը և անոր հետևանքները շատ բան փոխեր էին կյանքի և կենցաղի մեջ և թե, վերջապես, Կ. Պոլսեն հեռու, Փարիզի մեջ, այդպիսի անհարմար խնամությունը անպատեհություններ չէր ներկայացներ։ — Մորեղբորը խոսքը ըրա՞վ,— հարցուց տիկին Զարուհին Մաննիկին, մինչ այս վերջինը կծուլանար իր աթոռին վրա: — Այո՛, այո՛, ինչպես չէ, — ըսավ Մաննիկը հապճեպով,— մորեղբայրը և կինը կբնակին եղեր շրջակայքը. հարցուցի, ըսավ, որ վիճակնին շատ լավ է։ — է՜հ, Մաննի՛կ,—ըսավ տիկին Զարուհին, հազիվ զսպված սրտմտությունով,— այդ տեսակ մարդոց համար օր մը բացված է, մեզ նման մարդոց համար տեղ չի կա… Հետո պահ մը մտածմունքի մեջ խորասուզվեցավ և ավելցուց. — Ըսել է, մորեղբայրը քաղաքեն դուրս է, այսօր ալ կիրակի է, չե՞ս կարծեր, որ հոն երթա։ — Ատանկ բան մը չըսավ,— հարեց Մաննիկը՝ ակամա հուզվելով,— ըսավ, որ անպատճառ կուգա: Մայր ու աղջիկ մտածեցին, որ Միհրանը կարող էր առավոտյան ժամերուն այցելության գալ, և շտապեցին սենյակը կարգի դնելու։ Տիկին Զարուհին աշխուժով կաշխատեր, կարծես իր հոդերուն մեջ յուղ կաթեցուցած էին, իսկ Մաննիկը մորը օգնելե հետո գնաց քրիզանթեմներ գնելու։ Երբ էրկին բարձրացավ չորս հարկը, խորհեցավ, որ թերևս Միհրանը սենյակը կգտներ, և ծաղիկները գրկած՝ որոշ կեցվածք ստացավ ներս մտնելե առաջ։ — Դուն ամենեն առաջ սա կոշիկներդ հագիր,— ըսավ մայրը։ Փարիզ հասնելե հետո անոնք, ծանոթի մը խորհուրդով, դիմեր էին օրթոպեդի մը, որ հատուկ կոշիկներ պատրաստեր էր Մաննիկին համար: Այդ կոշիկները իրավամբ աննշմարելի<noinclude></noinclude> niv4f1wn6wwfqtfd02grmjse3u1mhre Էջ:Barpa Khachik.djvu/158 104 45791 396298 109849 2026-09-16T16:13:47Z LetterBot 3069 (via JWB) 396298 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կդարձնեին Մաննիկի կաղությունը, բայց սաստիկ կհոգնեցնեին զինքը։ Այսուամենայնիվ, Մաննիկը հլությամբ կատարեց մորը պատվերը և հետո սկսավ բերած ծաղիկները տեղավորել ծաղկամաններու մեջ։ Սենյակը ստացեր էր հաճելի երևույթ, և երկու կիները ժամը տասնեն մինչև տասներկու սրտատրոփ սպասեցին։ Տիկին Զարուհին մեջտեղ հաներ էր փոքրիկ ամանով չևիրմե, ատիկա իր գլուխ֊գործոցն էր, շաքարի խյուսը գունավորելու և անոր համ տալու համար կգործածեր չոր նուշի կճեպները, որոնք երկու-երեք ժամ կխաշեր. այդ խտացած հյութը շաքարի խյուսին կուտար բաց լիլայի գույն և վանիլի ու հելիոտրոպի տարտամ բուրումը։ Ոչ ոք կարող էր գուշակել, որ այդ երանգը և համը ձեռք կբերեր տիկին Զարուհին նուշի ծակոտկեն կճեպներով, և անիկա ժպտելով կմտածեր, թե այս անուշեղենը հանելուկ մը պիտի ըլլար Միհրանին համար։ — Գուշակե՛, տեսնեմ,— պիտի հարցներ,— իչո՞վ է պատրաստված։ Կեսօրին անոնք ոտքի վրա բան մը կերան, որովհետև չուզեցին խանգարել սենյակին սարքավորումը։ Բայց արդեն դեռ չի խոստովանված մտահոգություն մը կսպրդեր տիկին Զարուհիին սրտին մեջ. այդ մտահոգությունը, կարծես, թեթև մը կդպեր սրտին լարերուն և կհեռանար։ — Առավոտուն չեկավ նե, ժամը չորսին ատենները կուգա,— ըսավ տիկին Զարուհին, իրենց սպասումին ավելի դադար մը տալու համար, քան թե անկեղծ կարծիքով։ — Ըսել է, թեյի համար պատրաստություն պետք է տեսնենք,— ըսավ Մաննիկը։ Անիկա մորը թղթապանակեն, որ հորմեն մնացած հիշատակ մըն էր, դուրս հանեց բոլոր թղթադրամները և սկսավ հաշվել։ Բայց տիկին Զարուհին հիսուն ֆրանկնոց մը դրավ աղջկանը առաջ և ըսավ. — Ասիկա առանձին պահեր էի նեղ օրի համար, ավելի աղեկ է, որ ուրախ օրի գործածենք։ Մաննիկը կրկին իջավ, անցավ փողոցը և հանդիպեցավ երեք խանութ, իր գնումները ամբողջացնելու համար։ Անի֊<noinclude></noinclude> 73v71yfk3xm7tsmtlbwf6mmsuesxjhl Էջ:Barpa Khachik.djvu/159 104 45793 396299 109856 2026-09-16T16:13:49Z LetterBot 3069 (via JWB) 396299 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կա գներ էր տորտ մը, փոքրիկ կարկանդակներ, բիսկվիտներ, պըտի֊ֆուրեր և խնձոր, նարինջ և տանձ։ Անոր հոգին լեցուն էր քաղցր սպասումի հուզմունքով, և միևնույն ատեն դառն համ մը կզգար բերնին մեջ: Կարծես իր ներկան և ապագան կախում ուներ այդ այցելութենեն. և միևնույն ատեն ինքզինքը կպաշտպաներ ստապատիր հույսերու դեմ։ Խնդիրը այն էր, որ մորը արծարծված ակնկալությունները թեքել տվեր էին Միհրանի համար ունեցած իր անշահախնդիր զգացումները դեպի ճշգրիտ նպատակներ: Բայց այդ նպատակներուն մերձավորությունն ալ Մաննիկին կներշնչեր ավելի ջերմ զգացումներ, քան թե իր կացության կարգավորման շահագրգռությունը։ Ժամը չորսին Միհրանը չերևցավ, ոչ ալ վեցին և ոչ ալ ութին։ Այդ բոլոր ժամանակը, երկու կիները կհուսադրվեին: երբ սանդուղներու վրա ոտնաձայն կլսեին, ականջ կդնեին։ ակնդետ կսպասեին և ահա կհուսախաբվեին։ Երբեմն Մաննիկը հուշիկ կերթար, դուռը կբանար և սեմին վրա կսպասեր: Վարի կամ վերի հաբկերուն վրա դռներ կբացվեին, և կիրակնօրյա տրամադրությամբ մարդիկ կմտնեին, կելլեին ուրախ բացականչություններ արձակելով, ծիծաղելով, խոսելով բարձրաձայն։ Այդ բոլորը ավելի սուր կերպով կհիշեցնեին Մաննիկին, որ ինքը մինակ էր և միլիոնավոր բնակիչներ ունեցող քաղաքի մը մեջ մեկը չի կար, որ հետաքրքրվեր իրմով: «Ոչ ոքի համար թանկագին չեմ», կմտածեր անիկա դառնությամբ։ Ժամը տասնին տիկին Զարուհին՝ քենոտած և խոժոռ, հանվեցավ և պառկեցավ։ Անիկա ատելությամբ կնայեր իր աղջկանը, որպես իր անլուր դժբախտության պատճառը։ Անիկա մտադրեր էր չի զիջել նույնիսկ գանգատի խոսք մը ընելու, բայց անշարժ պառկած անկողնին մեջ զայրույթը հետզհետե կաճեր իր մեջ։ Անիկա սկսավ հեծեծել, և երբ Մաննիկը վախվխելով մոտեցավ անկողնին, մայրը հայտնեց, որ գլխուն ցավը բռնած էր և թե լավ կըներ, եթե իրեն հանգիստ թողուր: Մաննիկը իր կարգին պառկեցավ ցուրտ անկողնին մեջ և<noinclude></noinclude> feardfdfjyjpyankojzd59visot8ost Էջ:Barpa Khachik.djvu/160 104 45795 396301 109859 2026-09-16T16:13:51Z LetterBot 3069 (via JWB) 396301 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>սկսավ դառնորեն մտածել։ Անիկա մտքովը խիստ կշտամբանքներ կուղղեր Միհրանին, կմեղադրեր երիտասարդը իր տգիտության համար, կխղճար իր վրա, մորը վրա, և այրող արցունքներ կթրջեին իր թարթիչները, հետո կմտածեր նաև հավանական արկածներու մասին, կերևակայեր Միհրանը վիրավորված, թերևս մեռած, և ցուրտ սարսուռ մը կանցներ ամբողջ մարմնեն: Առավոտյան կանուխ Մաննիկը դուրս նետվեցավ անկողնեն, անիկա գրեթե չէր քնած. արտևանունքը կարմրած էին, աչքերուն տակ սև ծիրը կտարածվեր մինչև այտերուն վրա։ Տիկին Զարուհին անվերջ կտքար և կգանգատեր գլխի ցավեն։ Մաննիկը մորը կաֆեն եփեց, հրամցուց և քնքուշ խոսքերով ջանաց անոթ սիրտը առնել և ստիպել, որ մայրը նախաճաշե: Բայց ան հազիվ թե աղջկանը ստիպումներով սուրճը խմեց, մեծ գալարումներով փսխեց ոչ միայն խմած կաֆեն, այլև ստամոքսին մեջ լճացած մաղձը։ — Ինձմե քեզի կտակ,— ըսավ ան կերկեր ձայնով,— ես կմեռնիմ կազատիմ, դուն ատ թուլումբաճիին երեսը չի նայիս, կյանքիդ մինչև վերջը։ — Մամա՛,— ըսավ Մաննիկը մեղմ ձայնով,— կարելի է հիվանդացավ, բան մը եղավ։ — Թո՛ղ սատկի,— գոռաց տիկին Զարուհին,— ոտքը կկոտրեմ, եթե աչքիս երևա։ Երբ Մաննիկը առավոտյան թերթը բացավ, որ կաթնավաճառը ամեն առավոտ կաթին հետ կգներ սեմին վրա, տեսավ, որ ցույց է եղեր նախորդ օրը, և մտածեց, որ թերևս այդ էր պատճառը Միհրանին չի կրնալ գալուն, բայց չի համարձակվեցավ մորը խոսիլ այդ մասին։ Մայրը միշտ կտքար, և շրթները անվերջ անեծքներ կմրմնջեին։ Ահա թե ինչո՞ւ, երբ հետևյալ իրիկունը Մաննիկը իրենց դռանը սեմին վրա տեսավ Միհրանը, փոխանակ ներս հրավիրելու, սարսափած գնաց մոր մոտ՝ «մամա, մամա» գոչելով։ Տիկին Զարուհին, սակայն, բոլորովին տարբեր վարվեցավ Միհրանին հետ, քան թե Մաննիկը կկարծեր՝ մորը առավոտյան ըսած խոսքերեն դատելով:<noinclude></noinclude> 37xqacie8d66jac35lc0hhaopc4fs63 Էջ:Barpa Khachik.djvu/161 104 45796 396302 123430 2026-09-16T16:13:53Z LetterBot 3069 (via JWB) 396302 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Ներողությո՛ւն, մոսյո Միհրան,— ըսավ ան,— ատենե մը ի վեր գլխու սաստիկ ցավեր ունիմ, երբ որ բռնե, աչքերս չեմ կրնար բանալ։ — Ես ձեզմե ներողություն կխնդրեմ, տիկի՛ն,— ըսավ Միհրանը,— ըսեր էի Մաննիկին երեկվան համար, բայց բանվորական ցույցի պատճառով ոստիկանական շղթաներ արգելք կըլլային Սենի ձախ ափը անցնիլ. երբ երթևեկությունը հաստատվեցավ, ուշ էր արդեն։ — Ներյալ է, մոսյո Միհրան,—ըսավ տիկին Զարուհին,— մենք ալ արդեն մտածեցինք, որ անակնկալ արգելք մը ունեցած եք… Խոսակցությունը այս շեշտի վրա սկսելով, շարունակվեցավ հաշտությամբ։ Վերջիվերջո տիկին Զարուհին խնդրեց Միհրանեն, որ պահ մը դուրս գա, և ելավ անկողնեն, հագվեցավ, և երբ Միհրանը կրկին մտավ սենյակը, տիկին Զարուհին սիգարեթ մը ծխեց, ինչ ոչ կըներ բացառիկ առիթներու. հետո չևիրմե և խահվե հրամցուց Միհրանին, և Մաննիկը, որ լուռ կմնար, սկսավ թեյը պատրաստել։ — Ես ստիպված եմ շուտ երթալ,— ըսավ Միհրանը,— ժողով մը ունինք։ — է՜հ, այս իրիկուն ալ ժողովդ զոհե մեզի,— ըսավ տիկին Զարուհին,— այսչափ ատեն իրար չենք տեսեր։ Շիտակը քեզի կարոտցեր էի,— ավելցուց տիկին Զարուհին գորովանքի շեշտ մը տալով իր ձայնին,— Մաննիկին հետ հաճախ կխոսեինք քու վրադ։ Ի՜նչ եղավ, ո՞ւր է, ինչո՞վ կզբաղի, կըսեինք իրարու։ Մաննիկը, լսելով մորը կեղծ սիրալիրությունները, խորապես կամչնար, կարծես գլխեն վար տաք ջուր կթափեին. անոր այտերը կարմրեր էին, և քունքերուն վրա անձկության քրտինքը կբողբոջեր։ Միհրանը նայեցավ Մաննիկին և անկեղծ բարեկամական զգացումով լուռ ժպտեցավ անոր։ — Ես ինքս կցավիմ, որ չեմ կրնար երկար մնալ,—ըսավ Միհրանը,— բայց կրկին և շուտով կուգամ։ Այս իրիկուն Հայաստանի խորհրդայնացման տարեդարձի պատրաստության համար ժողով մը ունինք, իմ ներկայությունս անհրաժեշտ է:<noinclude></noinclude> 8kjngb8wt4nennumvy7tlu79csb2gmh Էջ:Barpa Khachik.djvu/162 104 45797 396303 123431 2026-09-16T16:13:55Z LetterBot 3069 (via JWB) 396303 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Ըսել է Հայաստանը կա՞ և կմնա՞,— ըսավ տիկին Զարուհին։ — Անշուշտ, և շաբաթե-շաբաթ, օրե-օր անիկա կվերակառուցվի,— ըսավ Միհրանը և հետո կարգ մը տեղեկություններ տվավ։ — Օ՜խ, օ՜խ, շատ ուրախ եմ,— կըսեր տիկին Զարուհին,— մենք ալ հայ ենք վերջապես, մեզի ալ պատիվ է… ե՞րբ է այդ տոնախմբությունը,— հարցուց անիկա։ Միհրանը թվականը ըսավ։ — Անպատճառ Մաննիկին հետ կուգամ,— ըսավ տիկին Զարուհին,— շիտակը ատ խոսքերովդ ինձի շատ ուրախացուցիր,— ըսավ անիկա։ Հետո խոսեցավ ուրիշ խնդիրներու վրա։ Հետաքրքրվեցավ Միհրանի գործով, ստացած ռոճիկով և հարցուց Բարպայի մասին. — Օր մը կուզեմ այցելության երթալ ձեր մորեղբորը և կնոջը. կարծեմ հույն է… այնպես չէ՞… է՛հ, ի՞նչ կըլլա, հիմակ ատ բաները վերցած են… ամեն ազգի մեջ աղեկը աղեկ է, գեշը գեշ է. ճիշտ է, որ Պոլիս եղած ատեննիս երթալ֊գալ չունեինք քու պատվական մորեղբորդ ընտանիքին հետ, բայց ես միշտ փափագած եմ… իշտե չէ հարմարած. հոգ չէ՛, այստեղ իմ պարտականությունս է առաջին այցելությունը ընել։ Եվրոպական սովորությամբ, դուրսեն եկողը առաջին անգամ կայցելե, այդ կնշանակե, որ դրսեն եկողը կփափագի հարաբերություններ հաստատել։ Միհրանը հետաքրքրվեցավ Զարեհ էֆենդիով։ — Շատոնց մեռավ, անիկա,— ըսավ տիկին Զարուհին հազիվ զսպված գոհունակությամբ,— երկու տարի մը կա… վերջապես գետնին տակը անցավ, գող-ավազակը,— ըսավ անիկա հրայրքով,— ի՞նչ տարավ հետը, ինչի օգուտ ունեցան իր ըրած խարդախությունները, գողությունները,— ըսավ ան հետզհետե բորբոքվելով։— Գնաց կորավ, երթա բարով, քար մըն ալ ետևեն… Տիկին Զարուհին պատմեց իր տան հափշտակության խնդիրը։ Անիկա չէր խնայեր նաև Կյուլենցին, բայց, մանավանդ,<noinclude></noinclude> qko04n8xkekvwhfaprhccew1e369um9 Էջ:Barpa Khachik.djvu/163 104 45798 396304 109862 2026-09-16T16:13:56Z LetterBot 3069 (via JWB) 396304 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>արհամարհական և խիստ որակումներ կըներ Արուսյակի հասցեին։ — Անանկ հորն ալ ատանկ զավակ,— ըսավ տիկին Զարուհին և հանկարծ հիշեց Արտակը և անոր տարօրինակ մահը: — Արտակն ալ մորմեն շոշորդ մը ուներ,— ըսավ անիկա,— գիտե՞ս, Մաքրինեն խենթեցավ. Զարեհին մահեն հետո աղջիկը մայրը չի պահեց, Փրկիչը դրավ։ Ան Արուսյակը անհասկնալի ճիվաղ է,— ըսավ անիկա,— անոր ինչ ըլլալը միայն ես գիտեմ։ Վերջապես, Միհրանը ոտքի ելավ, տիկին Զարուհիին ձեռքը սեղմեց և Մաննիկին դարձավ ժպտելով, երբ տիկին Զարուհին ըսավ. — Մաննի՛կ, այսօր դուրս չես ելեր, քիչ մը ընկերացիր Միհրանին։ — Մինչն որոշ տեղ քալելով կերթանք, եթե կփափագիս, — ըսավ Միհրանը Մաննիկին։ Մաննիկը հագավ վերարկուն, դրավ գլխարկը և Միհրանին հետ դուրս ելավ։ Մինչև Պլաս դ'Իտալի քալելով գացին անոնք և ջանացին մտերմությամբ խոսիլ, բայց երկուքն ալ, կարծես, իրենց մեջ կզգային արգելք մը։ Վերջապես, Միհրանը Մաննիկը առաջնորդեց Պլաս դ'Իտալիի մետրոն և այնտեղ տոմսակի գիշեին առաջ ժամադրություն առին իրար հանդիպելու համար դուրսը, սրճարանի մը մեջ։ Վերջին պահուն տկար ուրախություն մը, ինչպես աշնանային արևի ճաճանչ, երևցավ Մաննիկի դեմքին վրա։ Անիկա ժպտեցավ տխրությամբ: — Երեկվա պես ինձի չսպասցունես կաֆեին մեջ,— ըսավ անիկա։ — Ո՛չ, Մաննի՛կ, — պատասխաննց Միհրանը։—Ճիշտ ժամին, նույնիսկ քեզմե առաջ հոն կըլլամ։<noinclude></noinclude> fehek6po7ulnp6ejjrf8qz1vqmiz1ns Էջ:Barpa Khachik.djvu/164 104 45799 396305 109863 2026-09-16T16:13:58Z LetterBot 3069 (via JWB) 396305 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude> ԳԼՈԻԽ ՈԻԹԵՐՈՐԴ ՍԵՆԱՅԻ ԱՓԻՆ ՎՐԱ Ցույցի կիրակիեն հետո Միհրանը և Յորկին հաճախ բացակայեցան Մըդոնի իրենց կիրակնօրյա այցելություններեն։ Թեև անոնք նախազգուշացուցեր էին, բայց Բարպան և Վիկտորյան կհուսադրվեին և հետո հուսախաբ կըլլային ու կիրակին կանցընեին տխրությամբ։ Վիկտորյան զգալի կերպով նիհարեր էր և հաճախ կհազար գիշերները, մանավանդ, անիկա կունենար շնչարգելություն և կհարկադրվեր, նույնիսկ ցուրտին, կամացուկ անցնիլ մյուս սենյակը և պատուհանը բանալով քիչ մը շունչ առնել։ Բարպան թեև կանդրադառնար, որ Վիկտորյան բան մը ուներ, բայց այնքան վարժված էր տեսնել իր արի կինը ամեն կարգի դժվարություններու տոկացող, որ խորապես չէր մտահոգվեր։ Անիկա խորասուզվեր էր ընթերցումներու մեջ։ Ցույցի օրեն ետքը Բարպան լրջորեն հետաքրքրվեր էր բանվորական շարժումով և Յորկիեն և Միհրանեն խնդրեր էր տեղեկություններ։ Երիտասարդները ոչ միայն սիրով կպատասխանեին և մանրամասն կլուսաբանեին Բարպան, այլև համապատասխան գրականություն կհայթայթեին անոր։ Ամեն իրիկուն, գործատեղիեն դուրս գալե հետո, մինչև ընթրիքի ժամը, և երբեմն ալ կիրակի օրերը, ժամը երկուքեն հետո, Բարպան կերթար Սեն֊Միշելի սրճարանները։ Այնտեղ, հաճախ, Բարպան բուռն վեճի կբռնվեր։ Բարպան կհանդիպեր մարդոց, որոնք երբեմն համաձայն կգտնվեին իրեն հետ ինչ<noinclude></noinclude> fvwjmvps4avg8gpkr9iqksvt3yg4i64 Էջ:Barpa Khachik.djvu/165 104 45800 396306 123432 2026-09-16T16:14:00Z LetterBot 3069 (via JWB) 396306 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կվերաբերեր Խորհրդային Հայաստանին, բայց այդ նույն սկզբունքները, որոնց վրա հիմնված էր Հայաստանի ռեժիմը, անընդունելի կգտնեին նախկին Ռուսաստանե դուրս գտնվող երկիրներու համար։ Բարպան կզայրանար, կջանար վեր հանել այդպիսի մտածելակերպի մը անտրամաբանական ըլլալը։ — Ճշմարտությունը մեկ է,— կըսեր ան,— սուտն է, որ շատ տեսակ է… ինչ որ ճշմարիտ է Հայաստանի համար, ճշմարիտ է բոլոր երկիրներու համար։ Շուտով լուր տարածվեցավ, որ Բարպան բոլշևիկ է։ Երբ իրեն այդ մասին ակնարկ ընեին, անիկա կպատասխաներ. — Պատիվը չունիմ բոլշևիկ ըլլալու։ Անիկա իր մտքին մեջ կպատկերացներ կոմունիստական կուսակցությունը ինչպես հզոր միջազգային բանակ մը, որուն բոլոր անդամները, անխտիր, կընդունին անթերի քաղաքական դաստիարակություն, ենթարկված են խիստ կարգապահության և ընտրված են մարդկության ամենաազնիվ, մաքուր և անձնազոհ անձերեն։ Եվ անիկա հպարտ էր, որ իր երկու սիրելիները, Յորկին և Միհրանը, կպատկանեին այդ բանակին։ Բարպային մոտեցեր էին ամեն տարիքի և ամեն կարգի պատկանող հայեր։ Ոմանք կփորձեին գաղտնիքներ կորզել իրմեն, ոմանք անկեղծորեն մխիթարություն կգտնեին անոր քով։ Անիկա միջոց մը սերտ կերպով կապվեցավ տարեց նկարիչի մը հետ, որուն իրական տաղանդը ծյուրեր էր անգործության մատնվելով։ Ռուբեն Բաբելյանը որմնանկարիչ էր, բայց անվերջ անիմաստ պատվերներ կկատարեր չոր հացի մը գնով. լուսանկարներու վրայեն մեծադիր պորտրետներ կշիներ կամ իր հարևան առևտրականներու ցուցանակները կնկարեր փոխան կենսամթերքի։ Անիկա Բարպային կխոսեր իր տրագեդիայի մասին և միևնույն ատեն կպատկերացներ Հայաստանի արտիստներու վիճակը, որ երազային Կթվեր անոր։ — Բարպա՛, — ըսավ անիկա օր մը,— ես ալ մարդ էի, գեղարվեստական գաղափարներ ունեի այստեղ,— և ձեռքովը բուռն կերպով զարկավ ճակատին։<noinclude></noinclude> j4vxfa1o9ym4yfoe99tr9p50c9fyrj8 Էջ:Barpa Khachik.djvu/166 104 45801 396307 109865 2026-09-16T16:14:01Z LetterBot 3069 (via JWB) 396307 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Ինչո՞ւ Հայաստան չես երթար,— հարցուց անոր Բարպան: — Ինչպե՞ս երթամ,— ըսավ նկարիչը վհատությամբ,— կըսեն կոր, որ վիզա ստանալը շատ դժվար բան է: Բարպան սրտաբուխ բարությամբ և անխոհեմությամբ ըսավ. — Մեյ մը խոսիմ Միհրանին հետ, տեսնենք ի՞նչ կըսե։ — Անիկա բան մը կրնա՞ ընել,— հարցուց նկարիչը։ — Անշուշտ, եթե ուզե, կընե,— ըսավ Բարպան, և անիկա զգաց թաքուն բավականություն, որ իր քեռորդին ի վիճակի Էր այդպիսի բարիք մը բաշխելու։ Նույն օրն իսկ նկարիչը ստիպեց, որ Բարպան ընկերանա իրեն մինչև տուն և անոր ցույց տա իր պատկերները և որմնանկարչական օրագրերը: Բուրեն Բաբելյանը կբնակեր Սեն-Սերեն եկեղեցիին մոտերը, շատ խոնավ փողոցի մը մեջ, ուր վարձած Էր, քստմնելի հյուրանոցի մը մեջ, մութ սենյակ մը։ Բարպան ապշեցավ մտածելով, որ նման թաղ կարող Էր գոյություն ունենալ Սեն-Միշելեն երկու քայլ անդին։ Աղբաջուրը, խառնվելով կոյուղիին մութ և գարշահոտ շուրերուն, մշտնջենական առվակներ կկազմեր փողոցներուն երկու կողմերը, որոնք գրեթե մայթ չունեին։ Ոտաբոբիկ և անվարտի երեխաներ կմտնեին վատառողջ առվակին մեջ և կելլեին, կեղտոտ ջուրի ցայտեր արձակելով անցորդներու վրա։ Փողոցները կարճ Էին և անվերջ անկյունադարձեր ունեին. վաճառողները իրենց փչացած մրգերը և բանջարեղենները կցուցադրեին փոքրիկ կրպակներու ցուցասեղաններուն վրա, որոնք ծածկված Էին երբեք չմաքրված և իրարու վրա կուտակված խորդուբորդ կեղտով։ Այնտեղ կարոսները ուռենիի պես գլխահակ Էին, ստեպղինները և գետնախնձորները կակուղ Էին լխկած տանձերու պես, կաղամբները թթու և բորբոս կհոտեին, և պրասները իրար կփակեին մածուցիկ հյութով։ Ուրիշ կրպակներ կցուցադրեին եզան սիրտեր, որոնց կապտացած արյունը կլերդանար ցուցասեղանին վրա, ձիու լյարդեր, որոնց մորթը խոցերու պես ուռուցքներ ուներ, և իշու միս՝ դեղին սաթի գույն ճարպով, որուն վրա ճանճերը անարգել ցեցեր կտեղավորեին.<noinclude></noinclude> 5z1uvnujlwx0pr9imc7ultjy4qhhnf9 Էջ:Barpa Khachik.djvu/167 104 45802 396308 123433 2026-09-16T16:14:03Z LetterBot 3069 (via JWB) 396308 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>այդ զզվելի փողոցներուն մեջ, որոնց նմանը չէր տեսած Բարպան նույնիսկ Ղալաթիո մեջ, թե՛ ծախողները և թե՛ գնողները տարօրինակ գույն մը ունեին, մոխրագույն և ախտավոր դժգունություն մը, կապտորակ մարմարացումներով։ Անոնք իրենց ապասերած դեմքերուն վրա կկրեին մշտատև թունավորման ենթարկվող մարդոց դիմակը և ստացեր էին գիշակերներու ձևեր՝ իրենց շարժումներու և արտահայտություններու մեջ։ Երբեք արևը չէր թափանցեր այդ փողոցներուն մեջ, որոնց տուներու տանիքները իրար կկպեին գրեթե և որոնց դռները կարծես կբացվեին երկյուղալի որջերու վրա: Սեն֊Սևրեն եկեղեցին, որուն բարձրաբերձ պատերուն կռթնած Էին այդ բնակարանները, իր մռայլ ստվերը ցնցոտիի պես կտարածեր այդ թաղամասին վրա և իր հովանիին տակ կպահեր այդ թշվառության բորոտները։ Գիշերը այդ փողոցները հազիվ լուսավորված Էին հատուկենտ և հնաձև լապտերներով, որոնց քթթացող լույսերը ավելի կշեշտեին այդ փողոցներու գարշահոտ թշվառությունը և ուր խլուրդային քստմնելի կյանք մը կզեռար, որուն մեջ կզգուշանային միջամուխ ըլլալու նույնիսկ հատուկ մարզված ոստիկանները: Նկարիչը, Բարպան առաջնորդելով այդ փողոցներեն, կըսեր. — Շատոնց Է, որ թաղապետությունը այս փողոցները քանդելու հարցը դրեր Է, բայց աջակողմյան թերթերը և անոնց թաղապետական ներկայացուցիչները արգելք կըլլան: — Ինչո՞ւ,— ըսավ Բարպան,— ո՞վ շահ ունի այս փիսությունը պահպանելու մեջ։ — Անոնք կըսեն, որ հին միջնադարյան Փարիզի պիթորեսկ անկյուններեն մեկն Է, պետք չէ քանդել… — Թո՛ղ այդ պարոնները գան հոս նստին,— ըսավ Բարպան զայրույթով։ — է՜հ, որոշ չափով իրավունք ալ ունին,— ըսավ նկարիչը, առանց ուշադրություն դարձնելու Բարպայի զայրույթին, հին անկյուն մը իր գեղարվեստական արժեքը ունի… — Է՜հ, դուն ալ, այդ կարծիքներով կուզես Հայաստան Էրթա՞լ,— ըսավ Բարպան՝ կես-սրտնեղած, կես-հեգնական, բայց նկարիչը չէր լսեր Բարպան:<noinclude></noinclude> 6fpoxrvbeny03fzahuhfpnfldxx43qn Էջ:Barpa Khachik.djvu/168 104 45819 396309 109886 2026-09-16T16:14:04Z LetterBot 3069 (via JWB) 396309 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Բուալոն ըսեր է, որ չի կա քստմնելի ճիվաղ, որ գեղարվեստական վերարտադրության ենթարկվելով՝ աչքի հաճելի չըլլա, — ըսավ ան։ Նկարիչը՝ իր Հայաստան էրթալու եռանդուն փափագին մեջ, ամենուն իմացուցեր էր, որ կպատրաստվի մեկնելու և թե այդ գործը հաջողցուցեր է Բարպայի քեռորդին։ Շուտով ամեն տեսակ մարդիկ շրջապատեցին Բարպան: Սենի ափերուն վրա եկեր տեղավորվեր էին մեկ մասը տարագրված ժողովուրդի բեկորներեն, որոնք կկազմեին տարօրինակ խառնուրդ մը ամեն կարգի պատկանող մարդիկներու։ Անոնց մեջ կային Թուրքիո բոլոր վիլայեթներեն մարզիկներ, Անատոլուի գյուղացիներ ու լևանտեն հայեր, իզմիթցիներ, պոլսեցիներ և թրքախոս յոզգատցիներ, կոնյացիներ, անգարացիներ և Ռումելիի նահանգները բնակողներ։ Անոնք բոլորն ալ, իմպերիալիստական պատերազմի ընթացքին անցնելով զարհուրելի բովերե, կորսնցուցած էին իրենց սկզբնական պատկերը և ինքնահատուկ նկարագիրը, բայց ամեն մեկը աղճատման ենթարկված էր տարբեր պատճառներով և տարբեր եղանակներով։ Միայն անոնք, որ լծված էին, մեծ կեդրոններու մեջ, արդյունաբերական աշխատանքներու, նոր կերպարանք կստանային տեղացի աշխատավորներու օրինակովը։ Բայց Սենայի վրա ինկած այս մարզիկը, որ օրնիբուն կդեգերեին սրճարանները, կա՛մ կիսատ մնացած ուսմունքով մարդիկ էին, կա՛մ անհաջող մտավորականներ, որոնց անհաջողության պատճառները մասամբ կբխեին անհատական անկարողութենե, մասամբ՝ կացություններու աննպաստ պայմաններն։ Ամեն տարիքներու պատկանող, անհանգիստ, մշտնջենապես դժգոհ այդ մարգոց մեջ կհայտնվեին երբեմն անսպասելի երևույթներ։ Անոնց մեջ կային պոլսեցի երիտասարդներ, նախկին առևտրական տուներու մեջ ծառայողներ, որոնք Ֆրանսիա գալով, աշխատել էին հոֆուռնոներու առաջ և այժմ լիրիկական բանաստեզծություններ կգրեին, նյութը վերցնելով Աստվածաշունչեն։ Կային, որ իրենց պոլսական մշակույթը պահպանելու հոգով կմերժեին հետևիլ ֆրանսիական նոր գրականության, որը բարբարոս կհամարեին, և հին գաղութի օրիորդներու ալբոմ-<noinclude></noinclude> 1ehjsw6lznd1k2omvi05j9ova4b8dou Էջ:Barpa Khachik.djvu/169 104 45827 396310 123442 2026-09-16T16:14:06Z LetterBot 3069 (via JWB) 396310 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>այդ զզվելի փողոցներուն մեջ, որոնց նմանը չէր տեսած Բարպան նույնիսկ Ղալաթիո մեջ, թե՛ ծախողները և թե՛ գնողները տարօրինակ գույն մը ունեին, մոխրագույն և ախտավոր դժգունություն մը, կապտորակ մարմարացումներով։ Անոնք իրենց ապասերած դեմքերուն վրա կկրեին մշտատև թունավորման ենթարկվող մարդոց դիմակը և ստացեր էին գիշակերներու ձևեր՝ իրենց շարժումներին և արտահայտություններով մեջ։ Երբեք արևը չէր թափանցեր այդ փողոցներուն մեջ, որոնց տուներ ու տանիքները իրար կկպեին գրեթե և որոնց դռները կարծես կբացվեին երկյուղալի որջերու վրա: Սեն֊Սևրեն եկեղեցին, որուն բարձրաբերձ պատերուն կռթնած Էին այդ բնակարանները, իր մռայլ ստվերը ցնցոտիի պես կտարածեր այդ թաղամասին վրա և իր հովանիին տակ կպահեր այդ թշվառության բորոտները։ Գիշերը այդ փողոցները հազիվ լուսավորված Էին հատուկենտ և հնաձև լապտերներով, որոնց քթթացող լույսերը ավելի կշեշտեին այդ փողոցներու գարշահոտ թշվառությունը և ուր խլուրդային քստմնելի կյանք մը կզեռար, որուն մեջ կզգուշանային միջամուխ ըլլալու նույնիսկ հատուկ մարզված ոստիկանները: Նկարիչը, Բարպան առաջնորդելով այդ փողոցներեն, կըսեր. — Շատոնց Է, որ թաղապետությունը այս փողոցները քանդելու հարցը դրեր Է, բայց աջակողմյան թերթերը և անոնց թաղապետական ներկայացուցիչները արգելք կըլլան։ — Ինչո՛ւ,— ըսավ Բարպան,— ո՞վ շահ ունի այս փիսությունը պահպանելու մեջ։ — Անոնք կըսեն, որ հին միջնադարյան Փարիզի պիթորեսկ անկյուններեն մեկն Է, պետք չէ քանդել… — Թո՛ղ այդ պարոնները գան հոս նստին,— ըսավ Բարպան զայրույթով։ — է՜հ, որոշ չափով իրավունք ալ ունին,— ըսավ նկարիչը, առանց ուշադրություն դարձնելու Բարպայի զայրույթին, -հին անկյուն մը իր գեղարվեստական արժեքը ունի… — է՜հ, դուն ալ, այդ կարծիքներով կուզես Հայաստան երթա՞լ,— ըսավ Բարպան՝ կես֊սրտնեղած, կես-հեգնական, բայց նկարիչը չէր լսեր Բարպան:<noinclude></noinclude> bloqqcjl4p2avsv7kot3ciew7haq15x Էջ:Barpa Khachik.djvu/170 104 45828 396312 109903 2026-09-16T16:14:09Z LetterBot 3069 (via JWB) 396312 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Բուալոն ըսեր է, որ չի կա քստմնելի ճիվաղ, որ գեղարվեստական վերարտադրության ենթարկվելով աչքի հաճելի չըլլա, — ըսավ ան։ Նկարիչը՝ իր Հայաստան երթալու եռանդուն փափագին մեջ, ամենուն իմացուցեր Էր, որ կպատրաստվի մեկնելու և թե այդ գործը հաջողցուցեր Է Բարպայի քեռորդին։ Շուտով ամեն տեսակ մարդիկ շրջապատեցին Բարպան։ Սենի ափերուն վրա եկեր տեղավորվեր Էին մեկ մասը տարագրված ժողովուրդի բեկորներեն, որոնք կկազմեին տարօրինակ խառնուրդ մը ամեն կարգի պատկանող մարդիկներու։ Անոնց մեջ կային Թուրքիո բոլոր վիլայեթներեն մարզիկներ, Անատոլուի գյուղացիներ ու լևանտեն հայեր, իզմիրցիներ, պոլսեցիներ և թրքախոս յոզգատցիներ, կոնյացիներ, անգարացիներ և Ռումելիի նահանգները բնակողներ, Անոնք բոլորն ալ, իմպերիալիստական պատերազմի ընթարքին անցնելով զարհուրելի բովերե, կորսնցուցած Էին իրենց սկզբնական պատկերը և ինքնահատուկ նկարագիրը. բայց ամեն մեկը աղճատման ենթարկված Էր տարբեր պատճառներով և տարբեր եղանակներով։ Միայն անոնք, որ լծված Էին, մեծ կեդրոններու մեջ, արդյունաբերական աշխատանքներու, նոր կերպարանք կստանային տեղացի աշխատավորներու օրինակովը: Բայց Սենայի վրա ինկած այս մարզիկը, որ օրնիբուն կդեգերեին սրճարանները, կա՛մ կիսատ մնացած ուսմունքով մարդիկ Էին, կա՛մ անհաջող մտավորականներ, որոնց անհաջողության պատճառները մասամբ կբխեին անհատական անկարողութենե, մասամբ՝ կացություններու աննպաստ պայմաններե։ Ամեն տարիքներու պատկանող, անհանգիստ, մշտնջենապես դժգոհ այդ մարդոց մեջ կհայտնվեին երբեմն անսպասելի երևույթներ։ Անոնց մեջ կային պոլսեցի երիտասարդներ, նախկին առևտրական տուներու մեջ ծառայողներ, որոնք Ֆրանսիա գալով, աշխատել Էին հոֆուռնոներու առաջ և այժմ լիրիկական բանաստեղծություններ կգրեին, նյութը վերցնելով Աստվածաշունչեն։ Կալին, որ իրենց պոլսական մշակույթը պահպանելու հոգով, կմերժեին հետևիլ ֆրանսիական նոր գրականության, որը բարբարոս կհամարեին, և հին գաղութի-օրիորդներու ալբոմ¬<noinclude></noinclude> h2mwuwpogzzhxodwm1dp686iueq1y2u Էջ:Barpa Khachik.djvu/171 104 45829 396313 109910 2026-09-16T16:14:11Z LetterBot 3069 (via JWB) 396313 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ները զարդարելու արժանի սոնետներ կգրեին։ Ոմանք իրենց ունեցած վերջին սանտիմները կհատկացնեին իրենց ստեղծագործությունները տպելու համար և խորապես կդառնանային իրենց մանսարդները խճողված տեսնելով այդ գիրքերու կույս ծրարներով։ Ոմանք ալ ճարահատ, թևերնուն տակ գնելով տասնյակ մը հատորներ, սրճարանները կերթային ծախելու համար իրենց գիրքը բարեհաճ և անգործ մարդոց։ Մեծ թիվ մը կկազմեին, անշուշտ, իրենց ուսմունքը երբեք չսկսած կամ կիսատ թողած ուսանողներ, որոնք պարարտ թոշակներ կերազեին կամ կձգտեին «ազգային գործիչ» դառնալու և, բան մը ընելու երևույթ ունենալով, օրնիբուն անցընելու նարդիի կամ թղթախաղի սեղաններու առաջ: Կային այնպիսիները, որոնք բոլշևիկներ կփնտրեին՝ իրենց թանկագին ծառայությունները առաջարկելու համար, և սպասելով այդ բախտին, որը կպատկերացնեին «կարմիր ոսկիներու» տեղատարափով, խնդրագիրներ կգրեին Փարիզի հին գաղութին պատկանող ջոջերուն՝ օգնություն աղերսելով: Կային, որ իրենց խոսակիցի ականջին կփսփսային՝ «Ես շատ հայտնություններ ունիմ ընելիք», ուրիշներ, որ ծառայեր էին և դեռ կծառայեին ազգայնական կուսակցություններու, բայց կհամարեին, որ իրենց ստացած վարձքը չնչին բան է, լուտանքներ կթափեին նույն կուսակցություններու շեֆերու հասցեին, նախանձով և մաղձով լեցված անոնց նկատմամբ, որոնք «չաղ ամսականներ ունեին», կըսեին և կզարմանային, որ այդ ազգայնական կուսակցություններու դեմ պայքարողները երախտապարտ չէին իրենց: Այդ թափառական մարդոց մեջ կային նույնիսկ անբավարար վճարված տեռորիստներ, որոնք կըմբոստանային իրենց գործածողներուն դեմ, հաշիվ կպահանջեին գաղտնապես եղած հանգանակություններուն համար, որոնք կատարվեր էին ի նպաստ իրենց գործած արարքին, և իրենց ծառայությունը կառաջարկեին ավելի վճարողներուն։ Սենի ձախ ափի սրճարանները հաճախողներուն մեջ հազվադեպ էին առևտրականները, որոնք կորջանային գլխավորապես Լաֆայետ և Կադե փողոցներու սրճարաններու մեջ, հազվադեպ էին նաև ռուսահայ տարագիրները, որոնց շահա-<noinclude></noinclude> eh8n7ab8vm2bh0vjgcald2b17wx8wtf Էջ:Barpa Khachik.djvu/172 104 45830 396314 123444 2026-09-16T16:14:12Z LetterBot 3069 (via JWB) 396314 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>տակության դաշտերը կհանդիսանային Թերնի, էտուալի և Մեծ բուլվարներու սրճարանները , և որոնք վերեն կնայեին այս մանրբուրժուական անզոր և անհանգիստ տարրերու վրա, որոնք իրենց մաշած բաճկոններու արմունկները կծակեին սրճարաններու սեղաններու մարմարիոնին վրա, ամբողջ օրեր վիճելով և խոսելով վերացական հարցերու շուրջ կամ որոճալով ամենեն անսպասելի փրկարար միջոցները՝ մարդկությունը փրկելու համար տանջող խնդիրներեն։ Հետպատերազմյան շրջանի եվրոպական երկիրներու մեջ առաջ եկած ըմբոստական ձգտումները, հառաջապահ մտավորականներու փորձերը, միջազգային բանվորական շարժումը, Ռուսաստանի պրոլետարական հեղափոխությունը, մյուս կողմե՝ տնտեսական տագնապը, կյանքի դժվար պայմանները, այդ բոլորը միախառնված իրարու, տարօրինակ պատկերացումներ ներշնչեր էին այդ արմատախիլ մարդոց, որոնց մեջ հաստատուն բան չէր մնացած այլևս։ Բայց այդ բոլորի մեջ, մանավանդ, Հայաստանի խորհրդայնացումը կհարուցաներ անոնց մեջ հակասական և բուռն զգացումներ: — Ախպա՜ր, դուն ինձի Հայաստան ըսե՛, ուրիշ բան մըսեր, թո՛ղ խորհրդային ըլլա,— կըսեր տարեց մարդ մը իր սեղանակիցին, որ գլուխը կշարժեր տարակույսով։ — Ճանըմ, Մաղաք աղա՛,— կըսեր գլուխը շարժողը,— տեսակ֊տեսակ բաներ կըսեն կոր ատ… խորհրդավոր կըսե՞ս կոր, ի՞նչ կըսես կոր… Հայաստանին համար։ Թրքախոս հայեր կափսոսային, որ «հայ մանկտին», ֆրանսիական դպրոցներու մեջ պիտի կորսնցունե մայրենի լեզուն, և մեծաբարբառ կխոսեին հայ դպրոցներ հաստատելու մասին, ուր «հայեցի» կրթություն պետք էր ստանային հայ երեխաները։ Ոմանք իրենց գավառներեն բերած էին զանազան կերակուրներու վարժություն և ամեն ինչ վատ կգտնեին։ «Այս երկրին մեջ ալ ուտելիք բան չի կա», կըսեին անոնք և կերազեին իրենց հայրենի սոխը և սխտորը։ Բայց ամենեն մոլեռանդներն էին զանազան քաղաքական աղանդավորները, որոնք կդավանեին, թե իրենք դեռ չի ծնած կոմունիստ էին, իսկ ուրիշներ՝ մտավորականներ, մանավանդ, փաստաբան—<noinclude></noinclude> ictlst5pn62je0df6gzhwjsqueim0rj Էջ:Barpa Khachik.djvu/173 104 45831 396315 109917 2026-09-16T16:14:14Z LetterBot 3069 (via JWB) 396315 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ներ, որոնցմե ոմանք հիանալի հարաբերություններ ունեին գաղտնի ոստիկանության հետ, համեստորեն կհայտարարեին, որ քիչ մը իրենք ալ կոմունիստ են։ Ոմանք այլանդակ պատկերացում ունեին կոմունիզմի մասին, կկարծեին, որ կոմունիզմը դեմ է մաքուր հագվելուն, և իրենք ալ թափթփած երևույթներ կառնեին. «Ես բուրժուա չեմ», կըսեին նախկին բուրժուայի տղաքներ և առանց փողկապի կամ շապիկի կպտտեին։ Ոմանք ալ կպնդեին, որ կոմունիզմի մեջ բոլոր մարդիկը մեկ օր ոսպ կուտեն, մյուս որը՝ գետնախնձոր, և այսպես հաջորդաբար։ Ճշմարիտ կոմունիստը պետք չէ ունենա անձնական ճաշակ, կըսեին անոնք և ցույց տալու համար, որ իրենք պատրաստ են մտնելու այդ շավղին մեջ, պատրաստ կհայտարարեին իրենց ամեն բան ուտելու՝ առանց տատանվելու, նույնիսկ միջատներ։ Ոմանք ալ կկարծեին, որ երկաթուղիի արկածները, զգայացունց ոճիրները կոմունիստներու գործ է. անոնք կպնդեին նաև, որ բոլշևիկյան երկիրներու մեջ ընտանիք չկա, կիները համայնացած են, և զարմանալին այն էր, որ իրենք իրենց կողմնակից կհամարեին այդ այլանդակություններուն։ ֊ Թո՛ղ աշխարհս կործանի, թող քար քարի վրա չի մնա, բուրժուաները կըսեն, որ կարմիրները քաղաքակրթության թշնամի են, աղեկ որ ատանկ են, մենք ի՞նչ խեր տեսեր ենք այդ քաղաքակրթութենեն։ Օր մը, մինչդեռ Բարպան կխոսեր հաճընցի բժիշկի մը հետ, ջանալով անոր հասկցնել, թե այդ բոլոր ըսվածները այլանդակ սուտեր են, բժիշկը բողոքեց բուռն կերպով. — Ես կուզեմ, որ ճիշտ ըլլան, ըսել է՝ ես ալ կարմիրներեն ավելի կարմիր եմ,— ըսավ ան և դժգոհ հեռացավ Բարպայեն: Այդ արմատախիլ, կիսակիրթ և ուղեկորույս մարդոց մեջ կային գյուտարարներ, որոնք կա՛մ արդեն վաղուց գտնված բաներ կգտնեին, կամ թե կպնդեին, որ այնպիսի գյուտեր ըրած են, որոնց հայտնությունը աշխարհս պիտի ցնցե, բայց կըսեին, թե չեն ուզեր, նույնիսկ միլիոններու փոխարեն, իրենց գյուտը ծախել կապիտալիստական երկիրներու, այլ<noinclude></noinclude> 4swogi403jiu486mfonhw94zrbdttck Էջ:Barpa Khachik.djvu/174 104 45832 396316 109919 2026-09-16T16:14:16Z LetterBot 3069 (via JWB) 396316 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կուզեն այդ գյուտը տանիլ Հայաստան, նվիրել հայրենիքին, բայց և կսպասեին, որ իրենց հայտարարած այդ անշահախնդրությունը վարձատրվի անմիջապես։ Ասոնց շարքին էր հերաթափ և կանխահաս ծերության մատնված մարդ մը, որ խորհրդավոր կերպով կըսեր, թե գտած է մշտնջենական երիտասարդությունը ապահովող գեղ մը։ Անիկա կուզեր երթալ Հայաստան և իր գյուտը հայտնել միայն այնտեղ, որպեսզի հայ ցեղը ձեռք բերե անվիճելի գերակշռություն։ Ոմանք կորոճային սիստեմներ և հատորներ կգրեին համաշխարհային խաղաղության և բարօրության վրա։ Այս տեսակի գաղութահայ մըն էր այն բիթլիսցի «փիլիսոփան», որ անխոնջ ջանքերե հետո հաջողեր էր, վերջապես, ժամադրություն մը ստանալ ֆրանսիացի ծերունի գիտունե մը։ Խոսակցության ընթացքին. ֆրանսիացի գիտունը ճշգրիտ հարցումներ ուղղեր էր, և հայ «փիլիսոփան» կարծելով, թե ան կուզե գողնալ իր գաղափարները, գավազանը իջեցուցեր էր ֆրանսիացի գիտունին գլխին և արյունլվա վիճակի մեջ թողնելով իր զոհը, փորձեր էր փախիր հարցաքննության միջոցին դատավորները «փիլիսոփային» կես-խելոք, կես—անկապակից խոսքերեն ոչինչ չհասկնալով, զինքը խելագար էին համարեր և ուղարկեր էին Սենտ-Աննի հիմարանոցը, բայց «փիլիսոփան» անդուլ֊ անդադար Սենտ-Աննեն նամակներ կուղղեր գաղութահայ ջոջերուն, բողոքելով իր գաղավորներու անարդարության դեմ, որը կհամարեր արդեն հայության ուղղված նախատինք մը։ Այն միջոցին, որ գործարաններու և ֆաբրիկաներու մեջ աշխատանքի լծված հայ բանվորները, որոնք գաղութահայերու ստվար մեծամասնությունը կկազմեին, աստիճանաբար կվերակառուցվեին ֆրանսիացի կամ ուրիշ ազգերու պատկանող կազմակերպված բանվորներու անմիջական ազդեցության տակ, հաստատուն հող կգտնեին միջազգային հեղափոխական բանվորության դիրքերու մեջ, Սեն֊Միշելի ներկա և անցյալ մտավորականները, որոնք իրենց կյանքի նույնիսկ անհատական նպատակները կորսնցուցած էին, կխոսեին Խորհրդային Հայաստանի մասին այնպես, ինչպես անարժան ժառանգորդներ պիտի խոսեին ուրիշներու աշխատանքով<noinclude></noinclude> bqv9ed995g06upilzlq9jho0ftm4vxy Էջ:Barpa Khachik.djvu/175 104 45833 396317 123445 2026-09-16T16:14:17Z LetterBot 3069 (via JWB) 396317 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ձեռք բերված հարստության մասին։ Անոնք կքարոզեին գաղութահայ աշխատավորներուն՝ հրաժարիլ իրենց նույնիսկ բնական իրավունքներեն, բայց իրենք կմտածեին, որ անժխտելի իրավունքներ ունին այդ հեռավոր խորհրդային երկրին մեջ, որը իրենց «հայրենիքը» կկոչեին։ Ամենքն ալ կհայտարարեին, որ կուզեն այնտեղ երթալ մեռնիլ ու թաղվիլ հայրենի հողին մեջ, բայց ոմանք կսպասեին, որ «այնտեղ» վիճակը քիչ մը լավանա, կյանքի պայմանները դյուրանան, վերակառուցման համար կատարվող պայքարը հասնի իր հաղթական վախճանին, որպեսզի իրենք ալ բարեհաճին երթալ այդ երկիրը։ Ուրիշներ՝ փաթթվելով իրենց անհիմն գոռոզության մեջ ինչպես պատառատուն ցնցոտիի մեջ, կգռռային՝. «Եթե կուզեն, որ երթամ, թող ինձ հրավիրեն…»։ Բայց կային նաև այնպիսիները, որ տեսակ մը խուճապե բռնված՝ կըսեին իրարու. — Ծ ո՜, ինձի նայե, ասկե անդինը չի կա, հոստեղ ալ ըլլալիքը ատ է. կոմունիստները իշխանությունը օր մը չէ օր մը ձեռք պիտի առնեն, ամենեն աղեկը ան է, որ հիմիկվընե մենք ալ կոմունիստ ըլլանք,— և կերթային իրենց թեկնածությունը դնելու։ Բանվոր կոմունիստները ընդհանրապես կասկածանքով կվերաբերվեին այդ « մտավորականներու» հանդեպ, բայց կպատահեր, որ այդպիսի մարդիկ սպրդեին շարքերու մեջ։ Այն ատեն անոնք կդառնային «ձախ» և հուր ու շանթ կթափեին իրենց այն ընկերներու դեմ, որ որոշ պարագաներու խոհեմություն և շրջահայացություն կպատվիրեին: Այդ «ձա— խերեն» մեկն էր, որ Պուանկարեի մեծադիր պատկերը դրած էր իր սենյակին պատին վրա, ամեն հավանականության պատրաստ ըլլալու համար, հաստատեր էր փաստաբանական գործակալություն և կզբաղեր, անլուր շահագործման ենթարկելով իր հաճախորդները, ինքնության թուղթերու կարգավորման և այլ նման գործերով, և որուն կդիմեին գլխավորաբար ֆրանսերեն չի գիտցող այն բանվորները, որոնք կուրորեն կվստահեին իրեն, որովհետև իր գրպանին մեջ ուներ կոմունիստական քարտը։ Այդ «ձախերը», մեկ կողմե, անվերջ պառակտումներ հառաջ կբերեին իրենց շարքերուն մեջ, լինե՝»<noinclude></noinclude> ln7g5vlu5l419e2s4sspmva1kpjaggp Էջ:Barpa Khachik.djvu/176 104 45834 396318 109927 2026-09-16T16:14:19Z LetterBot 3069 (via JWB) 396318 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>լով նախապես դաշնակ և այլ կուսակցություններու անդամ, հուր ու բոց կժայթքեին իրենց թողած կուսակցություններու դեմ: Այդ քայքայման ենթարկվող կուսակցություններու ներքին բարքերը՝ ինտրիգի, բամբասանքի, զզվելի կեղծավորության սովորույթները կփոխադրեին բանվորական վճիտ մթնոլորտին մեջ։ Այդ «ձախերեն» ոմանք ալ տեսակ մը հոգեկան հայրենաբաղձությամբ կհաճախեին իրենց նախկին ընկերներուն մոտ, իրենց նոր ընկերներուն ըսելով, թե քայքայիչ դեր կկատարեն այնտեղ։ Կային նաև այնպիսիները, որ կուզեին միջնորդ հանդիսանալ կիսախելագար հայ հարուստներու և Խորհրդային Հայաստանի մեջ։ Այդ, կարգի հայ հարուստները, կարծես թե, աշխարհիս վրա տեղ կփնտրեին իրենց բարերարությունը հոսեցնելու համար և կընտրեին Խորհրդային Հայաստանը, բայց փոխանակ նյութական աջակցության, բարոյական աջակցություն կընծայեին, այս վերջինը համարելով ավելի թանկագին։ Անոնք գիրքեր կգրեին կամ գրել կուտային հավաբուծության, շերամապահության, բամբակի մշակության և այլ նման նյութերու մասին՝ այնպիսի տարրական գիտելիքներով,որոնք անպետք պիտի ըլլային նույնիսկ աշխարհում ամենահետամնաց երկիրներ ու բնակիչներու համար։ Երբեմն ալ այդ «սրտացավ» հարուստները որևէ միջոց մը կգտնեին «փրկելու» համար Հայաստանի ազգաբնակչությունը, կամ շաղգամի մշակումը, կամ նման մի բան և այլևս ոչ մեկ բանով չէին հետքրքրվեր և անվերջ խորհոււրդներ և հրահանգներ կուղարկեին Հայաստանի հողժողկոմատին, ուրկե պատասխան չստանալով, նստած իրենց փակ գանձարկղներուն վրա, կըսեին. — Ես շատ ուզեցի օգտակար ըլլալ Հայաստանին, բայց ինձի բանի տեղ չդրին, պատասխան մը անգամ չի տվին։ Այդ կարգի հարուստներեն մեկն էր նախկին գյուղատրնտես մը, որ անվերջ նամակներ փոխանակելե հետո Հայաստանի հողժողկոմին հետ— այդ մեկը իր նամակներու պատասխանները ստացեր էր — և ծրագիրե-ծրագիր գլտորելե հետո, առաջարկեր էր, որ որոշ ֆոնդ հատկացնե, որպեսզի Հայաստանի ազգաբնակչությունը, անխտրաբար, քաղաքա<noinclude></noinclude> m11ksbm4jids8empnys16ybiyt9i3de Էջ:Barpa Khachik.djvu/177 104 45835 396319 109930 2026-09-16T16:14:21Z LetterBot 3069 (via JWB) 396319 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>բնակներն ալ հաշվելով, մեյ֊մեկ այծ ունենան, ուրկե այդ բարեբարը կսպասեր Հայաստաանի ոչ միայն տնտեսական, այլև մշակութային մակարդակի բարձրացումը, նկատի ունենալով այծի կաթի ազդու հատկությունները, բայց վերչիվերջո, փոխանակ այդ ֆոնդին, նա Հայաստան ուղարկեր էր սեխի և ձմերուկի հունդեր։ Այդ բոլոր մտային բորբոքումները, ջղային անհանգստությունները, հիվանդ հոգեբանությունները կուգային ուղղակի կամ անուղղակի կերպով իրենց արտահայտությունը կգտնեին Սեն֊Միշելի սրճարաններու մեջ, որ ժամադրավայրը դարձեր էին այդ կարգի այլատարր գաղթահայերու։ Այնտեղ, ճիշտ է, երբեմն կերևային նաև հայ բանվորներ, բայց շատ հազվադեպ կերպով և որոշ գործի համար։ Բարպան, իհարկե, ամենուն հետ հաղորդակցության մեջ չէր, բայց կլսեր բերնե֊բերան անցած խոսքերը և կզգար, մանավանդ, այդ վայրերու հատուկ մթնոլորտը։ Իրիկուն մը Բարպան խոսեցավ Միհրանին այս բոլորի մասին, որ ծիծաղելով կլսեր մորեղբորը խոսքերը։ Երիտասարդը հայտնեց Բարպային, որ ինքն ալ շատ զարմանալի թիփերա հանդիպեր էր։ Անիկա ըսավ նաև, որ մտադիր էր բան մը գրել «Սենայի ափերուն վրա» տիտղոսով, որուն մեջ կուզեր պատկերել արևմտահայ ժողովուրդի բեկորներուն մեջ արտացոլող զանազան գաղափարները, որոնք կբեկվեին, ուրիշ նկարագիր կստանային։ — Մենք հաղթված ժողովուրդ ենք,— ըսավ Միհրանը,— և կկրենք մեր պարտության կնիքը։ Բայց կան առողջ տարրեր այդ բեկորներուն մեջ, որ պետք Է փրկել, անոնք իրենց Էության մեջ չեն հաղթված։ Բարպան ծխախոտի տուփը հանեց և սիգարեթ մը ոլորելով՝ սկսավ խորը մտածել։ — Անոնք կարելի Է փրկել,— ըսավ Միհրանը,— դասակարգային հողի վրա, որ միակ հաստատ հողն Է մեր ոտքերուն տակ։ Հայ բանվորները և ֆրանսացի բանվորները նույն իրավունքները ունին, նույն պայքարը, նույն թշնամի ճակատը։ Մենք կուղղենք մեր աշխատավորներուն ողնաշարը, անոնց տալով գիտակցությունը իրենց իրավունքներուն:<noinclude></noinclude> fgldmkj1378ttrz6zkdkuwkutqtzipx Էջ:Barpa Khachik.djvu/251 104 45836 396404 109933 2026-09-16T16:16:40Z LetterBot 3069 (via JWB) 396404 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>միշտ իրավունք ունիս։ Դուն զարմանալի աչալուրջ և հեռատես կին ես, ճիշտ չէ՞ ,— ըսավ ան՝ կատաղությունը զսպելով և բռնազբոսիկ սիրալիրությամբ: — Ինչքա՛ն լրջութենե զուրկ ես, իմ խեղճ մարդս,— ըսավ կինը, բայց վերջապես լռեց։ Ահա թե ինչ բազմատեսակ պատճառներով Հանրին չէր կարող քաղցր ըլլալ Բարպայի նկատմամբ, երբ անոր հանդիպեցավ կայարանի ելքի դռան առաջ: Բարպան վազնիվազ հասնելով Ազգային ճանապարհը, դեռ հեռուեն տեսավ, որ մեծ բազմություն խռնվեր էր տրամվայի կայանի մոտ։ Ընդհանրապես, այդտեղ շատ մարդ չէր ըլլար, և հերթի կանգնողները թիվեր չունեին, բայց անոնք կանգնած էին շարքով և տրամադիր չէին թույլ տալու, որ հերթը խախտվի: Բարպան գնաց կանգնեցավ վերջին կանգնողի ետևը։ Անիկա իր ամբողջ մարմնին մեջ կզգար անհամբերության ցնցումներ։ Սիրտը երբեմն արագ կբաբախեր և հետո, ընդհակառակը, կդանդաղեր. իսկ քանի կմտածեր, որ պարոն Ռաուլը և անոր հրավիրած գծագրիչները իրեն կսպասեինք կամ պիտի սպասեին, գլխեն վար տաք֊տաք ջուր կիջներ։ Տրամվայը, Վերսալ — Լուվրը, եկավ սովորականեն արագ ընթացքով։ Անիկա բաղկացած էր երկու մեծ վագոններե: Կոնդուկտորը կանգնեց մուտքին առաջ և ուշադիր հսկեց, որ սպասողները շարքով ներս մտնեն։ Հերթի սյունը, կարծես թե, աննկատելի կսահեր տրամվայի մեջ, երբ կոնդուկտորը, որ լուրջ կհաշվեր, գոչեց՝ կոմպլե և զանգը տվավ։ Տրամվայը ճամփիա ելավ։ Սպասողներու սյունը աստիճանաբար կերկարեր, և Խաչիկը նկատեց, որ ինքը բավականին առաջքն էր: Մեծապես կհուսար, որ գալիք տրամվային մեջ անպատճառ տեղ կգտներ: Հաջորդ տրամվայը եկավ ավելի շուտ: Սպասողներու սյունը սկսավ սահիլ վագոններու մեջ, դարձյալ կոնդուկտոր մը<noinclude></noinclude> a2rznzrwmc18unrf0izcbm0awn8ffd2 Էջ:Barpa Khachik.djvu/250 104 45837 396403 123448 2026-09-16T16:16:39Z LetterBot 3069 (via JWB) 396403 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>գերական գթություն, ամենքս ալ ազնիվ և տառապած մարդիկ ենք, հետո՞… Պոլը՝ այսքանը բավ համարելով, գնաց սեղանին առաջքը գծագրությունը ավարտելու։ Երեկոյին Հանրին իր կնոջը, որը կհամարեր ուժեղ գլուխ, խոսեր էր պատահած դեպքի մասին։ Տիկին Սյուզանը ինքզինքմեն դուրս ելեր էր և պատվիրեր էր ամուսնույն ամեն եղանակներով անհնարին դարձնել պարոն Ռաուլին առած քայլին իրականացումը։ Տիկին Սյուզանը այդ դեպքին մեջ տեսեր էր ժամանակի վատ նշաններեն մեկը: — Ես այդ օտարականին մեջ կտեսնեմ ընկերային հեղափոխության ջատագովներեն մեկը… Այդ օտարականները բացարձակ անտարբեր են Ֆրանսիայի ճակատագրին: Անոնք կուզեն քաղաքացիական պատերազմի հրդեհը վառել… Պիտի ըսես, թե այդ ողորմելի մարդը ի՞նչ կներկայացնե ինքնիրմով… Ձեր այդպես մտածելը ոճիր Է հայրենիքի հանդեպ: Անիկա միայն կայծ մըն Է, ոչ ավելի, համաձայն եմ, բայց այդ կայծը պետք Է մարել… Դեռ երկար տիկին Սյուզանը խոսեցավ, ճառեց, վիճաբանեց, ինչպես եթե հակաճառող ըլլար, և Հանրին տեսավ իր աղջիկներու նախ հեգնական, հետո հանդիմանական և, վերջապես, աղերսական նայվածքները, որով կթելադրեին իրենց հորը՝ վերջ մը դնել տիկին Սյուզանի խոսքերու հեղեղին: Բայց խեղճ ամուսինը ի՜նչ կրնար ըներ Անիկա լուռ կլսեր և հետզհետե կընկճվեր խոսքերոլ այդ տարափին տակ: Անոր գլուխը սաստիկ կցավեր, և այնքան մեծ փափագ ուներ առանձնանալու, թերթը կարդալու և քնելու, բայց ճարը չի կար։ Նախ քույրը, հետո աղջիկները հեռացան սենյակեն, և Հանրին մինակը մնաց կնոջը հետ։ Կեսգիշերին անիկա սպառած հոգնութենե, կուզեր շնորհ խնդրել, գոռալ, բան մը ընել վերջ գնելու համար այդ ճառերուն և մտքովը կատաղորեն կզայրանար Բարպային դեմ, որ առիթը եղեր Էր այդ ընտանեկան աղետին։ Ժամը մեկին քառորդ պակաս Հանրին հանկարձ ձայնը բարձրացնելով, ըսավ, գրեթե բռնի ընդհատելով իր կինը. — Այո՛, իմ սիրելի կոկոտ, դուն իրավունք ունիս, դուն<noinclude></noinclude> 0vm4q91q4l27s6uey05jkvn8xketmlu Էջ:Barpa Khachik.djvu/178 104 45838 396320 109938 2026-09-16T16:14:23Z LetterBot 3069 (via JWB) 396320 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Ատիկա ճիշտ ըսիր,— հարեց Բարպան,— իրավունքը զենք է մարդուս ձեռքին մեջ։ Բայց խնդիրը այն է, որ մարդիկը կըսեն կոր, օր մենք հյուր ենք այս երկրին մեջ, մենք ոչ մեկ իրավունք չունինք։ — Մինակ ստրուկներն են, որ ամեն իրավունքներն զուրկ են,— ըսավ Միհրանը,— կտեսնե՞ս, Բարպա՛, կապիտալիստական ռեժիմը կստեղծե՝ հանձինս օտարական իրավազուրկ աշխատավորներուն՝ իր ստրուկները։ — Կուզե կոր ստեղծել,— ըսավ Բարպան և մեկ հոնքը բարձրացուց ճակտին վրա։ Կիրակի իրիկուն մը, երբ Բարպան՝ զզված այդ սրճարաններու մթնոլորտեն, կպատրաստվեր մեկնիլ, որոշելով, որ այլևս ոտքը չի դնե այնտեղ, երիտասարդ մը մոտեցավ իր սեղանին։ — Ներեցե՛ք, պարո՛ն,— ըսավ ան գլխարկը հանելով, դուք ընկեր Միհրանին մորեղբա՞յրն եք։ — Այո, տղաս,— ըսավ Բարպան և հաճույքով նայեցավ երիտասարդին: Անիկա մաքուր և բաց դեմքով, պայծառ աչքերով երիտասարդ մըն էր, խնամքով, բայց պարզությամբ հազված և իր վրա կկրեր գորովագութ մոր մը խնամքները վայելած մեկու մը անսահմանելի դրոշմը։ — Նստե, տղաս,— ըսավ Բարպան՝ ձեռքովը ցույց տալով դիմացի աթոռը։ Երիտասարդը նախ վարանեցավ, հետո նստեցավ։ — Դու ո՞րտեղացի ես,— հարցուց Բարպան։ — Ես բնիկ պոլսեցի եմ,— ըսավ ան, կարծես ինքզինքին վրա ջանք դնելով համարձակ պատասխաններ տալու։ Անիկա երբեմն իր աջ ձեռքը կտաներ ճակտին, սև և փայլուն մազերը կնետեր ետև և գլուխը կցնցեր։ — Ես ինձ չի ներկայացուցի,— ըսավ երիտասարդը պահ մը լռութենե հետո,— իմ անունս է Բարունակ Սարյան, բայց որոշեր եմ պսեղոնիմ մը վերցնել, կխնդրեմ, ինձ կոչեցեք ասկե ետքը «Սակավախոս», ես զզված եմ նույնիսկ իմ իսկական անունես։<noinclude></noinclude> tr348goxrav7eebc5fhru81y4j4ma5j Էջ:Barpa Khachik.djvu/179 104 45839 396321 109942 2026-09-16T16:14:24Z LetterBot 3069 (via JWB) 396321 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Բարպան մեկ աչքի ծայրով ժպտեցավ գողունի և սկսավ հարցումներ ուղղել անոր։ Բայց երիտասարդը, կարծես արդարացնելու համար իր ստացած նոր անունը, ժլատությամբ կպատասխաներ։ Հանկարծ անիկա ոտքի ելավ և ըսավ. — Ես չէի ուզեր ձեզ անհանգիստ ընել, բայց խնդիրք մը ունիմ։ — Ըսե՛, տղաս, մի՛ քաշվիր,— ըսավ Բարպան։ Երիտասարդը բաճկոնի ներսի գրպանեն հանեց մեծ պահարանի մեջ դրված և կնքված նամակ մը և երկարելով Բարպային՝ ըսավ. — Կխնդրեմ ձեզմե, որ այս նամակս հասցնեք ընկեր Միհրանին, շատ կարևոր է։ — Շատ լավ,— ըսավ Բարպան՝ նամակը վերցնելով։ — Բայց կաղաչեմ ձեզի, այս իրիկուն իսկ իր ձեռքը հասնի, ինձ համար կենսական նշանակություն ունի, մահու-կենաց խնդիր է,— ըսավ ան խուլ ձայնով և մինչև իր մազերուն արմատները կարմրեցավ։ — Անպատճառ կհասցնեմ,— ըսավ Բարպան և ինքն ալ ոտքի ելավ, դրավ նամակը գրպանը, ետևեն գլխարկը վերցուց և երբ գլուխը դարձուց, երիտասարդը անհետացեր էր սրճարանի ծուխերու ամպին մեջ։ «Աս չոճուխը բան մը ուներ», մտածեց Բարպան և, փոխանակ կայարան երթալու, բարձրացավ Սեն-Միշելը, մտավ Գեյ֊Լյուսակ փողոցը, անցավ անկյունը, ուրկե հետո կսկսեր Կլոդ Բեռնար փողոցը։ Դռնապանուհին խուցի սեմին վրա էր և Բարպային բարևը առնելե հետո ըսավ. — Այդ պարոնները իրենց տունը չեն: — Գիտեմ,— ըսավ Բարպան,— բայց մադամ Լենը այս պահուն իր սենյակը կըլլա։ Երբ Բարպան առաջին հարկը բարձրացավ, դռնապանուհին վազեց գնաց լվացարարուհիին մոտ։ — Կերևակայե՞ս,— ըսավ ան, երկու բռունցքները դնելով ազդրերուն վրա,— այդ ծերուկ ստահակը, ա՜հ, ո՛չ, ո՛չ, բարձրացավ այդ պոռնիկին մոտ, և դեռ ալ չի ծածկեր ընե—<noinclude></noinclude> 8lravpjbohx0z38jvb5thhqy5efmuav Էջ:Barpa Khachik.djvu/180 104 45840 396323 123449 2026-09-16T16:14:28Z LetterBot 3069 (via JWB) 396323 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>լիքը… Երիտասարդներեն հետո ծերուկ մորեղբայրը, այդ կինը զզվանք չունի… — Ո՞վ գիտե, ինչ կեղտոտություններ տեղի կունենան այդ փողոցային կնոջը սենյակին մեջ,— ըսավ լվացարարուհին՝ հենվելով արդուկին վրա և անշարժանալով։ — Կտեսնես, որ լավ ըրինք ամբաստանելով այդ խայտառակ կինը տան տիրոջը,— ըսավ դռնապանուհին գլուխը շարժելով.— այսպես ուրեմն, ես ըսի տանտիրոջը՝ «Աղքատ եմ, այդ պարզ է, բայց պարկեշտ կին եմ ես և չեմ ուզեր միջնորդ կնոջ դերը կատարել…»։ Դռնապանուհին հազար անգամ պատմած էր, բայց անգամ մըն ալ պատմեց, թե ինչպես գործի մը համար գացած ըլլալով Մոնմարտը, վերադարձին, ուշ ատեն, Պիգալի հրապարակին վրա հանդիպեր էր մադամ Լենին, որ պոռնիկի մը պես սարքված էր և որ մարդ կորսար։ «Արյունս մեկ շրջան մը ըրավ,— կըսեր ան,— և մտածեցի այդ փողոցայինին գործը կարգադրել, որ ամեն բանի վրա մեզ նման պարկեշտ կիներու հանդեպ գոռոզ է»։ — Օհ, այո՛, գոռոզ է,— կըսեր լվացարարուհին։ — Ուրեմն, տանտերը ըսավ. «Լավ, ի՞նչ կհուզվիս, դուրս ըրե տունեն», և երկու օր առաջ տան տիրոջ ստորագրությամբ հրաժարագիրը ներկայացուցի իրեն, և գիտես ի՞նչ պատասխանեց ինձի։ «Բայց, տիկին դռնապանուհի, գիտեք, թե ինչքան դժվար է առանց կարասիի սենյակ գտնել, ինձ փաստորեն փողոցը կնետեք կոր»։ Ես ալ աչքերուն մեջ նայեցա և ըսի. «Սկանդալի պետք չկա, թռչեի՛կս, մանավանդ, եթե կուզես՝ դատարան դիմե»։— Եվ թող դիմե,— կըսեր քա՜հ-քա՜հ խնդալով դռնապանուհին,— իր արհեստը ընող մարդիկը քարտ պետք է ունենան, ոչ ավելի, ոչ պակաս, և բժշկական քննութենե պետք է անցնին ամեն շաբաթ և հարկ պետք է վճարեն կառավարության, թո՛ղ դիմե դատարան, եթե կհամարձակի։ Այդ միջոցին երկրորդ հարկի բնակարանի մը թաց պատուհանեն դուրս խուժեցին գրամաֆոնի մը ձայները, լսվեցավ երիտասարդ կոմունիստներու մարշը։<noinclude></noinclude> 7q220xfnwwwgrym4xc8jftg7imcpr93 Էջ:Barpa Khachik.djvu/383 104 45841 396540 110901 2026-09-16T16:20:21Z LetterBot 3069 (via JWB) 396540 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude> Զապել Եսայան Բարպա Խաչիկ Նկարիչ՝ Ան. Վ. Գասպարյան Տեխ. խմբագիր՝ Օն. Ս. Փանիկյան Վերստուգող սրբագրիչ՝ Զ. Կ. Աղասյան Պատվեր՝ 1075 Տիրաժ՝ 10000 ______________________________________________________________ Հանձնված է արտադրության՝ 3/VI 1966 թ.։ Ստորագրված է տպագրության՝ 17/X 1966 թ.։ Թուղթ՝ տպագրական N 1, 84x1081/32 Հրատ. 40,1 մամ., տպագր. 54,25 մամ.=44,48 պայմ. մամ.։ Դինը՝ 1 ռ. 59 կ.։ «Հայաստան» հրատարակչություն, Երևան, Տերյան 91: ______________________________________________________________ ՀՍՍՀ Մինիսարների սովետին առընթեր մամուլի կոմիտեի պոլիգրաֆարդյունաբերության գլխավոր վարչության պոլիգրաֆկոմբինատ, Երևան, Տերյան 91:<noinclude></noinclude> cx1zygh1dgitjc0090rhkr01b4tn3yq Էջ:Barpa Khachik.djvu/181 104 45842 396324 123450 2026-09-16T16:14:29Z LetterBot 3069 (via JWB) 396324 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Անհավատալի չէ,— ըսավ դռնապանուհին՝ տխրությամբ նայելով իր խոսակցին։ — Ինչո՞ւ չես հայտներ պարոն Գաստոնին,— ըսավ լվացարարուհին խուլ ձայնով։ — Հայտներ եմ,— ըսավ դռնապանուհին լալագին ձայնով,— ան ալ կըսե, որ ժամանակը չէ այդ մարդիկը գրգռելու, գիտցեք միայն և թողեք, որ ընեն, կուգա ժամանակը, և այն ատեն ամենուն ցանկը մեր ձեռքն է, այդ բոլորը կմաքրենք, կըսե։ Այդ միջոցին երիտասարդ կոմունիստներու մարշը ավարտեցավ. երրորդ և չորրորդ հարկերեն նույնպես լսվեցան գրամաֆոնի ձայներ, որոնք կինոյի եղանակներ կերգեին՝ իրար ժխտելով։ Բայց ահա երկրորդ հարկի գրամաֆոնը կրկին կռնչաց և սկսավ «Ինտերնասիոնալը» խմբերգի մը կողմե. բազմաթիվ տղամարդկանց ձայներ կերգեին։ Դռնապանուհին ցնցվեցավ ամբողջ մարմնովը և բռունցքը ցույց տվավ այդ բնակարանի պատուհանին, ուր երկու մանչեր նստած, իրենց կարագով հացը կուտեին, և կարծես տեղատարափե փախելով, անցավ բակը և ապաստանեցավ իր խցիկը: — Աշխարհիս վերջն Է… աշխարհիս վերջն Է…—կկրկներ ան անվերջ, և իր գեր մարմինը կդողար զայրույթեն։ ⁂ Մադամ Լենը, ընդունելով տատնիրոջը կողմե ստորագրված հրաժարագիրը, մատնվեցավ անզոր սարսափի։ Անիկա շատ լավ գիտեր, որ օրենքը, մանավանդ պատերազմեն հետո, կարգիլեր բնակարաններե վտարումը, նույնիսկ վարձքը չի վճարելու պարագային, առանց որոշ և նախատեսված կարգ մը պատճառներու։ Եվ այդ պարագային ալ դեռ, ըստ օրենքի, տանտերը պարտական Էր ուրիշ բնակարան մը հատկացնել վարձվորին և նույնիսկ փոխադրության ծախքերը ընել։ Բայց մադամ Լենը գիտեր, որ ինքը դը ֆակտս իրավազուրկ մեկն Է և չի կրնար դատարան դիմել և օրենքի պաշտպանությունը պահանջել։ Ճիշտ Է, որ անիկա առանց քարտի պոռնիկ Էր։<noinclude></noinclude> l74ok7e2e9ktvikzmusyq24l7oimvst Էջ:Barpa Khachik.djvu/382 104 45843 396539 109952 2026-09-16T16:20:19Z LetterBot 3069 (via JWB) 396539 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude> ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆ Երկու խոսք—Ս. Պ. . . . . . . . . 3 Վոսփորի գեղածիծաղ ափերուն վրա . . . . 5 ճիզվիտը և Դըրշանը . . . . . . . . 38 ճիզվիտը . . . . . . . . . . . 10 Տագնապը . . . . . . . . . . . 179 Դրոշակը . . . . . . . . . . . 268 Արյան հորձանք . . . . . . . . . . 351 Մետեկ . . . . . . . . . . . . 459 Սենայի ափին վրա . . . . . . . . . 651 Անզգամը . . . . . . . . . . . . 726 Բառարան—կազմեց՝ Զ. Աղասյան . . . . . 852<noinclude></noinclude> brq9nhrk4jufo9sr2xrqlb1qef1f62w Էջ:Barpa Khachik.djvu/182 104 45845 396325 109956 2026-09-16T16:14:31Z LetterBot 3069 (via JWB) 396325 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Մադամ Լենը ատելով կատեր այդ արհեստը և ամեն իրիկուն կմտածեր հնարք մը գտնել և քաշվիլ այդ զզվելի գործեն, բայց այդ հնարքը չէր գտներ։ Ճիշտ էր նաև, որ ան քորսեի գործի մեջ բանվորուհի էր, բայց ոչ միայն աշխատավարձը անբավական էր, այլ նաև հաճախ գործը կպակսեր, և շաբաթներ տևող անգործությունը բոլոր այդ կարգի բանվորուհիները կմղեր որևէ կողմնակի միջոցով իրենց ապրուստը ճարելու։ Բախտավոր էին անոնք, որ «ծերունի» մը ունեին և որուն շնորհիվ զերծ էին մութը չափելու անհրաժեշտությունեն: Մնաց, որ բանվորուհիներու անձնական տրամադրությունը մեծ դեր կխաղար անոնց կյանքի դասավորման մեջ։ Ոմանք կսիրեին Փարիզի թեթև զվարճությունները, որոշ երգեցիկ կաֆեներու հաճախումը, արդուզարդի մանր-մունր առարկաներու գնումի դյուրությունը՝ ըստ պատեհության և քմահաճույքի, այդ էր իրենց համար կյանքի հաճույքը: Ուրիշներ կսիրեին տուն-տեղ ըլլալ, ընտանիք ունենալու պատրանքը ունենալ, ասոնք, ընդհանրապես, այն աղջիկներն էին, որ երբեք ընտանիք չէին ունեցած, չէին գիտեր ո՞ւր են ծնած, ի՞նչ կարգի ծնողներն և, կարծես, բուսած էին փարիզյան մայթին վրա, որ իրենց հայրենիքը և ընտանիքն էր միևնույն ատեն։ Այդ կարգի բանվորուհիները կընդունեին զանազան մոլություններով փտած ծերունիներու և երբեմն ալ այլանդակ մարդոց ընկերակցությունը և նույնիսկ կենակցությունը, ստեղծելու համար ընտանիքի նման բան մը, որուն տենչանքը և փառասիրությունը ունեցած էին. անոնք կհանդուրժեին ամենեն արտառոց պահանջներու, կդառնային հլու և երկչոտ և աշխատանքի ժամերե հետո կսպառեին իրենց բոլոր ուժերը իրենց տունը—տեղը մաքուր պահելու, իրենց խղճուկ կարասիները նորի պես փայլեցնելու համար։ Եվ, ի փոխարեն իրենց հլության և կամավոր լուծին, երբեմն կստանային հարվածներ, մեղսակցության ստիպումներ՝ ապօրեն գործերու մեջ։ Մադամ Լենը նույնպես կսիրեր ընտանիքը, բայց միևնույն ատեն՝ իր անկախությունը։ Անիկա երբեք չէր կենակցած ոչ ոքի հետ և իր ամբողջ փառասիրությունը այն էր, որ իր շրջապատին մեջ զինքը համարեին պարկեշտ բանվորուհի:<noinclude></noinclude> 3m4zyme657kn5lgmpi0upx5w8ao8d8g Էջ:Barpa Khachik.djvu/183 104 45847 396326 109959 2026-09-16T16:14:32Z LetterBot 3069 (via JWB) 396326 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Անիկա պոռնկությունը կհամարեր իր անձնական ամոթալի գաղտնիքը և մարդոցմե ուրիշ բան չէր ուզեր, բայց միայն այն, որ չի փորձեին հայտնաբերել այդ գաղտնիքը։ Այդ պատճառով անիկա երբեք իր թաղամասին մեջ ականջ չէր կախեր տղամարդոց, նույնիսկ անիկա վիրավորված պարկեշտ կնոջ երևույթներ կառներ, երբ մեկը կհետապնդեր զինքը, և զարմանալին այն էր, որ անկեղծ էր իր այդ կեցվածքին մեջ։ Անիկա կերթար ուրեմն Մոնմարտը և այնտեղ կգործադրեր իր արհեստը։ Անիկա կբավականանար օրական մեկ-երկու հաճախորդով և ավելիին հետամուտ չէր ըլլար, եթե նույնիսկ առիթը ինքնին ներկայանար։ Անոր գիները չափավոր էին և հակառակ այդ բանին, երբեմն դեռ զեղջ կըներ, հաճախ ինքնաբերաբար, եթե տեսնար, որ իրավամբ հաճախորդին համար դժվար է գինը վճարել։ Անիկա խղճմտորեն կկատարեր իր վրա ինկած պարտականությունը և ընդհանրապես գոհ կթողուր իրեն ընկերացող մարդը և այս բոլորը կհամարեր իր ամոթալի արհեստին հատուկ խղճահարությունը։ Մադամ Լենը երբեք չէր կապված նման արհեստի կիներու հետ, որոնց գռեհիկ զվարճությանը սովորությունները պժգանք կազդեին իրեն, բայց կարեկցությամբ կխոսակցեր ուրիշ իրեն նման թշվառուհիի մը հետ, մայթին եզերքը, և երբեմն նույնիսկ փոքրիկ ծառայություններ կըներ. հանկարծական անձրևի ժամանակ կպատսպարեր իր դիպվածական ընկերուհին իր հովանոցին տակ, շրթներու կարմիր ձողիկը կուտար, երբ անհրաժեշտ էր, կամ բրնձափոշիին տուփիկը և նույնիսկ երբեմն իրեն դիմող հաճախորդը կլքեր ընկերուհիին, եթե նախապես խոսակցության միջոցին լսեր էր, որ իր բախտակից թշվառուհին որևէ հաճախորդ ձեռք բերելու անհրաժեշտության մեջ էր։ Մադամ Լենը զարհուրելի պատմություններ կլսեր երբեմն այդ փողոցի պոռնիկներեն, բայց այդ բոլորը չէին թափանցեր իր խորքը։ Շատերու կարծիքը, այն էր, որ մադամ Լենը բարի կին է, բայց գլխուն մեջ խելք չունի։ Թերևս այս վճիռը ճիշտ էր, թերևս ոչ։ Ո՞վ կարող էր թափանցել մադամ Լենի ներքին մտածումներուն և արժեք մը դնել անոնց վրա։ Ինչ որ ճիշտ էր, այն էր, որ մադամ Լենը, սահմանափակելով իր գաղտնի արհես—<noinclude></noinclude> 5ier99am728oachgouo8clssos8xh3d Էջ:Barpa Khachik.djvu/184 104 45848 396327 109960 2026-09-16T16:14:35Z LetterBot 3069 (via JWB) 396327 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>տին համար հատկացուցած ժամերը և տարածությունը, չափավորելով իր պահանջները, կփորձեր սահմանափակել և չափավորել այդ գործին անխուսափելի հետևանքը եղող զանազան տեսակի աղետները։ Տարիներու ընթացքին որևէ նշանակալի անպատեհության չենթարկվելով, մադամ Լենը հասած էր այն համոզումին, որ իր վարվելակերպը լավագույնն էր, և անիկա կկարծեր, թե այդ այդպես կարող էր շարունակվիլ անվերջ։ Այդ կարգի կանանց գլխավոր սարսափը ոստիկանն է, որովհետև այդ կիները մարդկային մարմնի վաճառքին մաքսանենգներն են, և պատիժը ու տուգանքը շատ ծանր են։ Արդ, երբեք որևէ ոստիկան դեռ իր ձեռքը չէր դրած մադամ Լենի ուսին։ Անիկա ամեն իրիկուն, ուշ ատեն կվերադառնար տուն, հոգնած և ֆիզիկապես սպառած։ Բայց երբ կմտներ իր սենյակը, որ պարկեշտություն կբուրեր, ոչ միայն բարոյապես, այլև ֆիզիկապես կկազդուրվեր։ Այդ սենյակը իր ապաստանը և միևնույն ատեն, կարծես, քավարանն էր։ Կատուի պես մաքուր, անիկա կհաներ իր վրայեն դուրսը գործածած հագուստները, մինչև շապիկը և գուլպաները, և կհագվեր ուրիշ հագուստներ և, կարծես, այդպիսով ինքն ալ ներքին էությունով կփոխվեր: Տանը մադամ Լենը ոչ մեկ առնչություն չուներ մայթերը չափող Կարոլինային հետ. այդ էր անոր կեղծ անունը։ Անիկա ժամանակին, պատերազմեն առաջ, վարձեր էր այդ սենյակը, մաքրեր և կահավորեր էր իր ծախքով, «լինել իր կարասիներու մեջ»՝ վարձակալական օրենքներով ոչ միայն սենյակին տերը ըլլալու նման բան էր, այլև առանձին ապրող կնոջ մը համար պարկեշտության գրավական։ Որովհետև բոլոր այդ փողոցի պոռնիկները, քարտով թե առանց քարտի, կա՛մ որևէ տեղ չունեին և գիշերները կանցընեին պատահական հաճախորդներու տունը, կա՛մ մինչև լույս բաց մնացող սրճարանի մը մեջ, կամ առ առավելն կբնակեին հատուկ հյուրանոցներու մեջ, որոնք կկոչվեին ժամադրության տուներ։ Բրոկա փողոցի այդ տան մեջ, ուր բոլոր բնակարանները վարձված էին՝ մասամբ կահավորված, մասամբ դատարկ,<noinclude></noinclude> ogs13pd9d1uo90qb8383f8vz49c2a47 Էջ:Barpa Khachik.djvu/249 104 45849 396401 123452 2026-09-16T16:16:33Z LetterBot 3069 (via JWB) 396401 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Ի՜նչ հեռուները կփնտրեք,— ըսեր էր ընկերներեն մեկը , — անիկա բոլշևիկ է, ֆրանսիացիներու թշնամին։ Ուրիշ մը հայտներ էր այն գաղափարը, որ այղ բոլորը հետևանք էր ստրկական քծնանքներու։ Այս ամբաստանության հիմք էր ծառայեր Բարպայի քաղաքավարությունը և ամենուն հետ մեղմ ու սիրալիր վարվելու ձգտումը։ — Քեզ ալ ուզեց իր ցանցին մեջ առնել,— կըսեին Հան րիին: — Օ՜հ,—=— բացականչեց Հանրին,— ես այդպիսի ծուղակի մեջ ինկողը չեմ։ Օրերու և ամիսներու ընթացքին ույդ բարեկեցիկ արհեստավորներու մեջ տեղ էին գրավեր այն հակաօտարական տրամադրությունները, որոնք՝ դուրս գալով պղտոր ակունքներե,տարածվեր էին լայն հասարակության մեջ։ Բուրժուական մամուլը, երբեմն հայտնապես, երբեմն քողարկված կերպով,օտարականներով կվերագրեր թե՛ տնտեսական տագնապը, թե՛ մթերքներ ու թանկությունը և թե՛, մանավանդ, պրոլետարական շարժումները, որոնք կկոչեին «ներքին խռովություններ »:Եվ այժմ պարոն Ռաուլի աշխատավորները անտանելի կգտնեին, որ այդ օտարականներեն մեկը, որուն հետ միշտ լավ վարված էին, այդպիսի խաղ մը խաղար իրենց։ — Մենք ալ պետք է խոստովանինք, թե շատ հիմար ենք,— ըսավ մեկը՝ ծխամորճը քաշելով,— մենք երես տվինք այդ օտարականին, որ գծել անգամ չի գիտեր։ — Պա՛հ,— ըսավ Հանրին,— ֆրանսիական հյուրասիրությունը, ֆրանսիական քաղաքավարությունը դատարկ խոսքեր չեն… Մի այն Պոլը, որ մինչ այդ լուռ էր, միջամտեց ի նպաստ Բարպային։ — Ի՞նչ եք չարացեր խեղճ մարդուն դեմ,— ըսավ ան,— ես ձեզ հետ համաձայն եմ, որ պատրոնը սխալ քայլ է առեր մեզ ամենքս անտեսելով և դիմելով օտարական աշխատավորի, բայց այստեղ ի՞նչ հանցանք ունի ինքը… Շառլը ազնիվ և տառապած մարդ է… — Այո՛, այո՛,— գոչեցին մյուսները հեգնանքով,— տիե<noinclude></noinclude> 3r7ry3a4mzpsd0t1honcwunfflslicv Էջ:Barpa Khachik.djvu/248 104 45850 396400 109962 2026-09-16T16:16:31Z LetterBot 3069 (via JWB) 396400 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>թե ակամա պիտի ուշանար պարոն Ռաուլի ժամադրության, արյան տաք ալիք մը կխուժեր գլուխը։ Անիկա կճեղքեր բազմությունը, կերթար քարափին վրա և հուսահատորեն կնայեր Վերսալի ուղղությամբ. զույգ երկաթգիծերը, որոնք հեռավորության մեջ միանալով՝ կկորսվեին տեսողության դաշտեն, պարապ էին։ Ոմանք կերթային շոգեշարժ գնացքի կայարանը։ Բայց Բարպան մտածեց, որ ոչ միայն այդ գնացքները դանդաղ էին, այլև քիչ։ Բարպան ճարահատ մտադրեց երթալ Ազգային ճանապարհի վրա և տրամվայը առնել։ Կայարանեն դուրս գալով, անիկա դեմառդեմ ելավ Հան¬ րիի հետ. Բարպան բարևեց գլխարկը հանելով, բայց Հանրին միայն ցուցամատը բարձրացուց գլխարկի եզրին և իր գորշ աչքերու հատու և պաղ հայացքով նայեցավ Բարպային: Խզելու համար այդ ցրտությունը, Բարպան ըսավ. — Արկած է պատահեր գծին վրա. մեկ ժամ հապաղում է նշանակված: — Օ՜ հ,— ըսավ Հանրին: — Երթանք տրամվայի կայանը, ավելի շուտ կհասնինք,— ըսավ Բարպան։ — Ես առանձնապես շտապելու բան չունիմ,— հարեց Հանրին,— պատրոնը ինձ ժամադրություն չէ նշանակեր,— ավելցուց անիկա հեգնությամբ,— ես կսպասեմ, ինչպես մյուսները, որ երթևեկությունը վերահաստատվի: Բարպան այնքան պաշարված էր ժամ առաջ Փարիզ հասնելու հոգով, որ ժամանակ չունեցավ անդրադառնալու իր ընկերոջ անվայել վարմունքին: Անիկա չէր գիտեր նան, որ նախորդ իրիկունը, իր մեկնելեն հետո, արհեստանոցին մեջ խոսեր էին իր մասին և անհանդուրժելի գտեր էին, որ գործատերը այդպիսի կարևոր գործի մը ղեկավարությունը հանձնե օտարականի մը: Այդ աո թիվ անոնք հիշեր էին, որ Բարպան յունիտեր սենդիքայի անդամ է:<noinclude></noinclude> d7znm74ku4ve3flma1tbsnr1dhmzj7z Էջ:Barpa Khachik.djvu/252 104 45851 396405 109963 2026-09-16T16:16:42Z LetterBot 3069 (via JWB) 396405 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կանգնած էր մուտքին առաջ։ Բարպան խոր հրճվանքով կտեսներ, որ իրմե առաջ անցնողներու թիվերը կպակսեին, մնացեր էին երեք հոգի, հետո երկու, հետո մեկ. Բարպան շտապեց ոտքը դնել սանդուղին, երբ կոնդուկտորը գոչեց՝ կոմպլե։ Բարպան ուզեց բարձրանալ, բայց կոնդուկտորը մեղմորեն ետ մղեց զինքը և կրկնեց՝ կոմպլե. հետո զանգը տվավ, և տրամվայը շարժվեց։ Բարպան հուսախաբված, շփոթած, վազեց դեպի ետևի վագոնը և մեկ ոստումով բարձրացավ ոտնաստիճանին վրա։ Անիկա ամուր բռնեց երկաթ ձողեն և մտադրեց տեղեն չի շարժիլ: Բայց կոնդուկտորը տեսեր էր զինքը և հառաջանալով դեպի Բարպան, գոչեց զայրույթով. — Իջե՛ք, պարոն: Բարպան չլսել ձևացուց: — Իջե ք, պարոն,— գոչեց կոնդուկտորը հրամայաբար և բանալով դուռը: — Թողեք, կխնդրեմ,— ըսավ Բարպան աղերսագին,— կարևոր գործ ունիմ։ — Ձեզ երրորդ անգամ կըսեմ, որ իջնեք,—ըսավ կոնդուկտորը։ Բարպան փորձեց դարձյալ ողոքել պաշտոնյան և փոխանակ իջնալու, բարձրացավ վագոնը։ Այս բոլորը անցեր Էր շատ կարճ ժամանակի մեջ, բայց տրամվայը արդեն ստացեր Էր իր արագությունը և իր ուրախ հնչակներով կանցներ Ազգային ճանապարհի վյրայով։ Կոնդուկտորը՝ կատաղած այս անհնազանդության առաջ, զանգակը խփեց, և տրամվայը կանգ առավ։ — Իջե ք, պարոն,— ըսավ անիկա անգամ մըն ալ, դեմքը մոտեցնելով Բարպային։ Բարպա Խաչիկը՝ մասամբ զայրացած, մասամբ դողահար, ըսավ. Ես ձեզ ըսի, որ ստիպողական գործ ունիմ, թողե՛ք, կխնդրեմ։ Մյուս ճամփորդները, որ նախ անտարբեր կդիտեին այս տեսարանը, սկսան սրտնեղիլ: Շատերը նույնպես ստիպողական գործեր ունեին, միջադեպը կարող Էր երկարիլ, և թեև<noinclude></noinclude> ivb8fyj6scj6loudw06aq0xr1b2z0bn Էջ:Barpa Khachik.djvu/253 104 45852 396406 123453 2026-09-16T16:16:43Z LetterBot 3069 (via JWB) 396406 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>զարմացած կնայեին Բարպային, որ մաքուր հագված մարդ էր, և որուն լուրջ դեմքը, ճերմակ մազերը տպավորություն կընեին, սկսան միջամտել։ — Վերջ դրեք այդ պատմության,— կըսեին շատերը,— կուշանանք կոր,— և ժամացույցները կհանեին՝ տեսնելու համար ժամը։ — Պարո՛ն, պատասխանատվության կենթարկվիրք,—ըսավ կոնդուկտորը ջղագրգռված,— իջե՛ք։ Բարպան հասեր էր հուսահատ կատաղության: — Չեմ իջներ,— ըսավ ան։ Այն ատեն կոնդուկտորը, որ երիտասարդ և ուժեղ տղա էր, փորձեց բռնի իջեցնել Բարպան։ Բայց ան անմիջապես զգաց այդ զարմանալի և համառ ծերունիին երկաթե ձողի նման ամուր բազուկը։ Հաջորդ տրամվայը երևցավ գծին վրա։ ճամփորդներեն ոմանք ուզեցին աջակցիլ կոնդուկտորին, բայց ան ձեռքով նշան ըրավ, որ հանգիստ նստին։ Անիկա, կարծես, հրաժարեր էր Բարպան իջեցնելու փորձեն։ Կրկին զանգը տվավ, որպեսզի տրամվայը շարունակե իր ճամփան, բայց երբ պահակատան մը առաջ հասան, կոնդուկտորը կանգնեցնել տվավ տրամվայը և իջավ։ Այդ միջոցին Բարպան գրեթե ինքնակորույս վիճակի մեջ էր։ Անիկա այլևս մոռցեր էր գործը, պարոն Ռաուլի ժամադրությունը, ամեն ինչ և լուռ կփրփրար խրտջած ձիու նման: Զայրույթը, բարկ գինիի նման, զարկեր էր անոր գլխին։ Բարպան սթափեցավ հանկարծ, երբ տեսավ երկու սերժանտ վագոնի մուտքին. անոնք, առանց իրեն մոտենալու, ըսին խստությամբ. — Իջե ՛ք, պարոն։ — Բայց ես…— սկսավ Բարպան։ Սերժանտները ընդհատեցին զինքը. — Այդ բոլորը կբացատրեք ոստիկանատանը։ — Ոստիկանատա՞նը, ինչո՞ւ… Անոր հուզումնալի ձայնին մեջ սերժանտները նկատեցին տարականի շեշտը և նայվածք մը փոխանակեցին իրար հետ:<noinclude></noinclude> h06vu93uxuf98bxnjazoihvm7q1i516 Էջ:Barpa Khachik.djvu/247 104 45853 396399 109965 2026-09-16T16:16:29Z LetterBot 3069 (via JWB) 396399 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Տուն հասնելով, անիկա ինքզինքը գտավ ավելի հանդարտ և ճաշի միջոցին հայտնեց Վիկտորյային իրեն առաջարկված կարևոր գործի մասին։ Վիկտորյան, որ անմիջապես նշմարեր էր Բարպայի հոգեկան կնճիռները, չէր կարող հասկնալ, թե ինչո՜ւ ամուսինը իրեն կհայտներ այդքան ուրախ բան մը՝ կոտրված ձևով։ — Ի՜նչ աղեկ կըլլար, որ Միհրանը երևար աս իրիկուն,— ըսավ ան։ — Բնավ մի՛ հուսար,— պատասխանեց Վիկտորյան,— շաբաթվա մեջ այսպես օրով, և արդեն ուշ է։ Բայց մտածելով, որ Բարպան ցրվելու պետք ունի, առաջարկեց. — Կուզե՞ս վերիններուն երթանք, քիչ մը նստինք։ — Չէ՛, Վիկտորյա,—ըսավ Բարպան,—բնավ գլուխ չունիմ պարապ խոսք լսելու, օրը չէ։ Հետևյալ առտուն կանուխ Բարպան սուրճը խմեց և ճամ¬ փա ելավ՝ էլեկտրական գնացքի կայարանը երթալու համար։ Կայարանը լի էր բանվորներով: Բարպան ժամացույցին նայեցավ. ժամը յոթևկեսն էր. բանվորները մեկնած պետք է ըլլային, ան զարմացավ, բայց անմիջապես տեղեկացավ, որ Վերսալի գծին վրա արկած մը պատահեր էր, և երթևեկությունը պետք էր դադարեր մեկ ժամու չափ։ Տեսնելով Բարպայի հուզմունքը, պատահական աշխատավորներ խորհուրդ տվին անոր դիմել կայարան և վկայագիր մը առնել, որ ուշացումը հետևանք էր իրմե անկախ պատճառի։ Ամենքն ալ այդպես ըրեր էին։ — Ասիկա ֆորս֊մաժոր է,— կըսեին իրեն,— ոչ մեկ կապիկ և գործավար չի կրնար մեզ մեղադրել. հանցանքը մերը չէ, որ փոխադրության գործերու գլուխը կանգնած են ապիկար մարդիկ։ Բայց Բարպայի համար այդ չէր խնդիրը։ Երբ կմտածեր, —------------------— * Ակնարկություն գործատիրոջ:<noinclude></noinclude> 5mjg8how35kbezbuz1c5d8uh7vi1bxf Էջ:Barpa Khachik.djvu/185 104 45854 396328 123443 2026-09-16T16:14:36Z LetterBot 3069 (via JWB) 396328 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>բանվորական ընտանիքներու, մադամ Լենը սիրված էր և հարգված։ — Ահավասիկ կին մը,— կըսեին բանվորուհիները կամ բանվորի կիները,— որուն միակ հաճույքն է ուրիշներուն հաճույք պատճառել։ Բայց այդ կիները չէին գիտեր, որ մադամ Լենը, առատաձեռնությամբ հաճույք պատճառելով երեխաներուն և ծերերուն, ի փոխարեն կստանար իր մեծ վարձատրությունը, որը աշխարհիս ամենեն թանկագին բանն էր այդ կնոջ համար օրինավոր կերպով ամուսնացած կիներու բարեհաճ ընկերությունը։ Եվ ահա այդ բոլորը կքանդվեր մեկ անգամեն։ Անիկա հունվարի եռամսյակին պետք էր սենյակը պարպեր… Ո՞ւր երթալ, ինչպե՞ս գտնել ուրիշ նման բնակարան, ինչպե՞ս բաժնվիլ հարևաններեն, որոնց հետ ընտանեցած էր և որոնք իրենց ամբողջությամբ տեսակ մը ընտանիք կկազմեին իրեն համար։ Քայց ինչ որ սարսափելի էր մադամ Լենին համար, այն էր, որ իր տունեն հեռանալեն հետո պիտի հայտնվեր իր վտարման պատճառը, և տնեցիները ոչ միայն վատ պիտի մտածեին իր մասին, այլև պիտի զայրանային, որ այդպիսի կին մը համարձակեր էր մտնել իրենց՝ պարկեշտ մարդոց բնակարանները, նստեր էր իրենց անբիծ աղջիկներուն կողքին, նույն կլոր սեղանին շուրջը, և այդ բոլոր մարդիկը, որ իր տաք սրտով կսիրեր, պիտի ատեին և արհամարհեին զինքը ոչ միայն ներկային, այլև անցյալին մեջ։ Այս մտորումները ջերմ արցունքներ կխլեին մադամ Լենի աչքերեն, և գիշերները ան կանցըներ անքուն, գալարվելով իր մեկ հոգինոց նեղ և երկաթյա անկողնին մեջ։ Անիկա չէր կարող մտածել, որ այդ բանվորական ընտանիքները, ամենօրյա բուռն պայքարի մեջ ըլլալով կյանքի բազմատեսակ դմվարություններու հետ, առանձին կարևորություն չէին տար անհատներու ներքին գործերուն և թե, առնվազն, մարդկային զգացումով պիտի խորհեին իր մասին և ավելի շուտ մեղքնային, զինքը համարելով տիրող հասարակության զոհը, եթե իր գաղտնիքը գիտնային։ Եվ եթե մադամ Լենը իր գլխուն եկած փորձանքի մասին բացվեր իր հարևաններուն,<noinclude></noinclude> ho4hi7jdsv0vkx94qysu7nztycliueh Էջ:Barpa Khachik.djvu/186 104 45855 396329 109967 2026-09-16T16:14:38Z LetterBot 3069 (via JWB) 396329 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ամենայն հավանականությամբ, ամենքը միանային և՛ ետ վերցնել տային տանտիրոջ անարդար հրաժարագիրը, այն տանտիրոջ, որը ատելու ամեն մեկը հազար օրինավոր պատճառներ ուներ: Բայց, մադամ Լենի մտքեն իսկ չէր անցներ իր կյանքի ամոթալի գաղտնիքը բանալ տնեցիներին որևէ մեկին, նույնիսկ Յորկիին և Միհրանին կամ վեցերորդի ամուրի վարձակալներին որևէ մեկին, որոնց շատերուն համար, հաջորդաբար, ան ունեցեր էր գողտր զգացումներ, ինչ որ թաքուն պահեր էր, ինչպես ամոթխած աղջիկ մը իր զգացումները պիտի ծածկեր նախասիրած երիտասարդին։ Մադամ Լենի հոգվույն մեջ կային նրբություններ, որոնք աննշմարելի կմնային այդ բազմազբաղ մարդոց աչքին, և անիկա գոհ էր, որ այդպես էր, քանի որ այդ հանգամանքը հնարավոր կդարձներ, որ մադամ Լենը իր հոգու խորքին մեջ պահպաներ այդ քաղցր զգացումները և օրերու ընթացքին դողահար հուզումով երազեր լավագույն կյանքի մը, որը առաջուց կհամարեր անհնարին իրեն համար։ Դռնապանուհիին ծանր և սպառնական խոսքերեն հետո մադամ Լենը այլևս չի գնաց իր գաղտնի գործին։ Եվ այդ զուգադիպեցավ քորսեի աշխատանոցին անգործության մեկ շրջանին։ Անոր նյութական միջոցները մեծ չէին, և սարսափով կմտածեր, թե իր խղճուկ խնայողությունները շուտով պիտի սպառին։ Անիկա՝ այդ հեռանկարին առաջ սարսափահար, մատնվեցավ տեսակ մը ինքնալքումի։ Այլևս անիկա չէր զբաղեր իր սենյակով և ոչ ալ իր արդուզարդով։ Հարևանները կարծեցին, որ մադամ Լենը հիվանդ է և ուզեցին բժիշկ բերել, բայց անիկա մերժեց վճռականորեն։ Անիկա օրնիբուն կնստեր աթոռի մը վրա և երբեմն լռիկ կարտասվեր, այժմ մադամ Լենի հարևանուհիներն էին, որ կբերեին իրեն կաթով սուրճ, արգանակ և այլ ուտելիքներ։ Մադամ Լենը կընդուներ այդ պարզ ծառայությունները իբրև բարիքներ և երախտապարտությունը արցունք կժայթքեցներ անոր աչքերեն, անգամ մը անիկա ըսավ Յորկիին. — Ես այդ բոլորին արժանի չեմ։ Յորկին համոզված էր, որ մադամ Լենը ենթարկվեր է<noinclude></noinclude> jgkxr8o9sylpkxyed06o7gszi09aw4j Էջ:Barpa Khachik.djvu/254 104 45857 396407 109974 2026-09-16T16:16:45Z LetterBot 3069 (via JWB) 396407 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>֊է՜հ, վերջացուցեք,— գռռացին մյուս ճամփորդները՝ սրտնեղած և անհամբեր։ Սերժանտներեն մեկը քայլ մը ևս առավ և ձեռքը դրավ Բարպայի ուսին։ -— Իջե՛ք,— ըսավ անհամբերությամբ։ Բարպան իր ամբողջ էությամբ զգաց, որ կորսված է: Անիկա զգալով ոստիկանին ձեռքը ուսին վրա, ունեցավ ճիշտ այն տպավորությունը, որ ունեցեր էր Պոլիս, պատերազմի միջոցին, երբ տեսեր էր իր տան սեմին վրա Իբրահիմը։ «Ամեն ինչ կորսնցուցի», մտածեց անիկա և այլևս հլությամբ իջավ վագոնեն։ Հազիվ թե ոտքը դրեր էր գետին, տրամվայը մեկնեցավ ուրախ հնչյուններով. ետևեն կհասներ հաջորդը։ Մայթին վրա պահ մը Բարպան և սերժանտները կանգ առին։ Սերժանտներեն մեկը իր բլոկնոտին վրա կգրեր, ձևակերպելով միջադեպին բնույթը։ — Ըմբոստություն,— կմրմնջեր ան,— հանրային պաշտոնյայի դեմ, պաշտոնը կիրառած միջոցին։ Բայց այլևս ամեն ինչ անտարբեր էր Բարպային համար։ Անոր աչքերը ակամա կընդունեին սովորական պատկերներ, կին մը՝ զամբյուղ մը թևեն կախ, մտավ հացագործի խանութը. դպրոցական երեխաներ խումբով կքալեին դիմացի մայթին վրա՝ իրար հարվածելով իրենց պայուսակներով. մարդ մը մայթին եզերքեն կերթար՝ բեռցած ձեռնասայլ մը քշելով, աղջնակ մը անցավ իրենց առաջքեն՝ վազելով և խելահեղորեն լալով.ետևեն երևցավ գլխաբաց, շիկահեր կին մը, որ սպառնալիքներ կըներ աղջնակի հասցեին։ — Երթա՚նք,— ըսավ սերժանտներեն մեկը։ Բարպան չի հարցուց նույնիսկ, թե ո՞ւր պիտի երթան: Անիկա կքալեր երկու սերժանտներու մեջտեղ, ինչպես հանցավոր. բայց սերժանտները, խնայելով Բարպայի արտաքին երևույթին և զգալով անոր համակերպության անկեղծությունը, քիչ մը հեռուեն կհետևեին անոր, որպեսզի անցորդները չի նկատեն, որ կառաջնորդեն այդ պարոնը ոստիկանատուն: Անոնք կանգ առին Ազգային ճանապարհի վրա երկհարկանի, կեղտոտ ֆասադով շենքի մը առաջ, որուն դռան վերևը կախված Էր գունաթափ եռագույն դրոշակ մը, կարծես՝ առանց<noinclude></noinclude> hifkqgl1qtk41idsyiqrwnagsxwzlrj Էջ:Barpa Khachik.djvu/255 104 45858 396408 109975 2026-09-16T16:16:47Z LetterBot 3069 (via JWB) 396408 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>համոզման։ Անիկա` քամիներեն ծեծվելով և ցնցվելով, ծալվեր, փաթաթվեր էր ձողին և ընդուներ էր փողոցի փոշին։ Բարպան շենքեն ներս մտավ, երբ սերժանտներեն մեկը առաջ անցնելով նշան ըրավ իրեն, մյուս սերժանտը մնաց դռան առաջ։ Բարպան բարձրացավ ցեխոտ և ցից սանդուղներեն, հետո մտավ նախասենյակը, որուն դռան առաջ պահակ մը կար և ուր առանց հենարանի նստարւսններու վրա նստած էին մարդիկ։ Սերժանտը բացավ գրասենյակի մը դուռը և ներս մտավ, ըսելով Բարպային, որ սպասե, բայց, անտարակույս, ան միտքը փոխեց և դուռը կիսով բանալով, նշան ըրավ Բարպային, որ մտնե։ Գրասենյակի պատուհանը կբացվեր պատի մը վրւա, որ գրեթե երկու մետր հեռավորությամբ կբարձրանար, մշտնջենական կիսամութի մեջ թողլով սենյակը: Պաշտոնյան այնտեղ չէր, և գրասեղանին վրա, որ ծանրաբեռնված էր թղթածրարներով, կվառեր կանանչ խավաքարտե լուսարգելով էլեկտրական լամպը: Անհրապույր գրասենյակը, ուր, բացի պաշտոնյայի աթոռը, մեկ աթոռ մը կար և կահավորված էր իրար քով շարված կլասեորներով,կարտաբուրեր թուղթերու, փոշիի և բորբոսի տարտամ հոտ մը: — Կարող եք նստիլ,— ըսավ սերժանտը Բարպային, ցույց տալով աթոռը։ Բայց Բարպան առանց պատասխանելու հրաժարեցավ: Գրասենյակը մտնելով, անիկա հաներ էր գլխարկը և ձեռքը բռնած էր, իսկ մյուս ձեռքը դրեր էր վերարկուին գրպանը: Անոր դեմքը կարտահայտեր ճակատագրին հարվածը անակնկալորեն ստացող մարդու շվարուն համակերպությունը։ Կարծես թե դժվար պիտի ըլլար այդ նույն մարդուն համար ձևակերպել ըմբոստության մեղադրանք։ Բայց օրենքը օրենք էր, կանոնները կանոններ էին, և ոչ ոք տրամադրություն կամ ժամանակ չուներ մտնելու հոգեբանական նրբություններու մեջ: Առաջին անգամն էր, որ Բարպան Ֆրանսիայի մեջ իր վրա կզգար ոստիկանության թաթը, և անոր համակերպության մեջ, թերևս անգիտակից, թերևս ակամա, հետաքրքրության երանգ մը կար։<noinclude></noinclude> fqpdl9i3sfp9jqxvrjvc41dsfetqkg4 Էջ:Barpa Khachik.djvu/256 104 45859 396409 123455 2026-09-16T16:16:48Z LetterBot 3069 (via JWB) 396409 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Վերջապես պաշտոնյան եկավ քովի սենյակեն, ձեռքերը բեռնավորված պաշտոնաթղթերով։ Անիկա ծիծաղելիորեն նիհար և երկար մարդ էր, ուրկե բազուկները կարծես կանջատվեին, ինչպես խրտվիլակի մը բազուկները։ Լայն ճակատով դեմքը կվերջանար գրեթե անգո ծնոտով, այնքան խուսափուկ գիծ մը կկազմեր ան։ Օսլայած և ցից օձիքի մեջեն կբարձրանար, հնդկահավի վզի նման, բարակ և խորդուբորդ երկար վիզը, որուն վրա կցցվեր ադամագունդը և որը անվերջ կշարժվեր սահելով դեպի վեր կամ վար, երբ ան կխոսեր։ Պաշտոնյան ճակատին վրա բարձրացուցեր էր ակնոցը, որու մետաղյա թելերը անցուցեր էր ցցուն ականջներուն։ Անոր անձը իր ամբողջության մեջ կարտահայտեր գոռոզ ինքնավստահություն և արհամարհանք դեպի այն մարդիկը, որ կիյնային իր ոսկրուտ և խոշոր ձեռքերուն տակ։ — Ի՞նչ կա, Մա՛րսել,— ըսավ ան՝ տեղը նստելով և իր կարճատեսի կկոցած աչքերով դիտելով Բարպան։ — Այս պարոնը,— սկսավ սերժանտը և պատմեց մանրամասնորեն տրամվայի մեջ պատահածը։ Սերժանտի պատմած ժամանակը պաշտոնյան, որ կշարունակեր իր առաջ դրված թուղթերը քննել, կընդհատեր, «հը՛մ, հըմ» կմրթմրթար և զարմացած կնայեր Բարպային, որուն տարիքը և արտաքին երևույթը չէին համապատասխաներ այս միջադեպին։ Երբ սերժանտը ավարտեց, պաշտոնյան եզրակացուց: — Անհնազանդություն՝ հանրային պաշտոնյային հանդեպ, իր պաշտոնի կիրառման միջոցին… Կան անշուշտ,— ըսավ ան,— մեղմացուցիչ պարագաներ, բայց, այսուամենայնիվ, տուգանքի խնդիր է։ Եվ դառնալով Խաչիկին՝ ավելցուց. — Տվեք ձեր անունը և հասցեն և գացեք ձեր գործին, մենք ձեզ կհայտնենք հարկ եղածը։ Բայց երբ Խաչիկը իր անունը ըսավ, պաշտոնյան գլուխը ցցեց օձի նման։ — Դուք Ֆրանսիացի չե՞ք…— հարցուց ան խոժոռելով։ ֊ Ո՛չ,— ըսավ Բարպան,— ես օտարական եմ։ — Ա՚հ-հա՛,— բացականչեց պաշտոնյան, — դուք օտա<noinclude></noinclude> i6ad2xy61y87bp7fxntyyofjmds70nf Էջ:Barpa Khachik.djvu/257 104 45860 396410 123457 2026-09-16T16:16:50Z LetterBot 3069 (via JWB) 396410 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>րական եք, այսինքն՝ հյուր եք մեր երկրին մեջ և ձեզ թույլ կուտաք կարգը խանգարելո՜ ւ… Ա՚հ֊հա՛ …— կրկնեց ան չարախինդ ծիծաղով,— սա ուրիշ խնդիր է, տվեք ձեր ինքնության թուղթը։ Բարպան բաճկոնի ներքին գրպանեն հանեց ինքնության թուղթը, որ փոքրիկ տետրակ մըն էր, և հանձնեց պաշտոնյային։ Անիկա ակնոցը քաշեց աչքերուն, մի առ մի քննեց բոլոր էջերը և ըսավ երեք տարբեր շեշտերով. — Լա՛վ, լա՛վ, լա՛վ… Հետո դառնալով Մարսելին՝ ըսավ. — Դուք կարող եք երթալ, այս մարդը,— Բարպան նշմարեց, որ ինքը այլևս պարոն չէր,— կմնա մինչև ոստիկանապետը գա։ Ան գացեր է քաղաքատուն, կարող է ուշանալ։ Սերժանտը պատվի առավ և դուրս ելավ: Այն ատեն պաշտոնյան, առանց դեմքը բարձրացնելու, ըսավ Բարպային. — Գացեք նախասենյակ, սպասեցեք մինչև որ ձեզ կանչենք։ Նախասենյակին մեջ Բարպան երկար ատեն մնաց կանգնած, հակառակ որ տեղ կար նստարաններուն վրա։ Բայց այնտեղ նստած էին մարդկային կերպարանքները կորսնցուցած գարշահոտ, ցնցոտիավոր թափառաշրջիկներ, մուրացկաններ, որոնք առանց քաշվելու կքերվըտեին՝ կեղտեն սևացած իրենց ձեռքերը մխրճելով կիսամերկ կուրծքերնուն մեջ և սենյակի տաքութենեն թմրած, կմրափեին, հաճախ իյնալով իրենց հարևանին վրա։ Դիմացի նստարանին վրա նստած էին ալժիրցիներ՝ իրենց տարաշխարհիկ տարազներով. նստարանի պարապ տեղերուն վրա անոնք դրեր էին գույնզգույն մետաքսե կտորներու կապոցներ, որովհետև գետինը այնքան կեղտոտ էր, որ շունը անգամ չէր կենար։ Ալժիրցիները կխո— սակցեին իրար հետ զսպված զայրույթով և կոկորդային հնչյուններով։ Բարպան մոտ զգաց իրեն այդ մարգոց հետ,բայց անոնց լեզուն չէր գիտեր և հետո, ոչ ոքի հետ խոսելու տրամադրություն չուներ։ Անիկա հուսահատած էր: Կարծես ինկեր էր ան գունդի մը մեջ և ելք չէր գտներ։ Ան չէր խորհիր իսկ իր գլխուն եկած փորձանքը դարմանելու մասին, որով<noinclude></noinclude> f52j8p1trp2j75peot32kzcxxe7925y Էջ:Barpa Khachik.djvu/258 104 45861 396411 109978 2026-09-16T16:16:52Z LetterBot 3069 (via JWB) 396411 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>հետև այդ փորձանքին չափը չէր կրնար հասկնալ։ Այն պահեն, որ ան հասկցեր էր, որ իր ժամադրության գոնե ուշ հասնելու բոլոր հավանականությունները սպառած են, այդ պահեն ան տխրորեն համակերպեր էր կացության։ Մնացածը ըստինքյան նշանակություն չուներ։ Բարպան կմտածեր, որ տուգանք մը պիտի վճարեր, և, հավանորեն, օտարական ըլլալուն համար վճարել պիտի տային իրեն օրենքի սահմանած տուգանքի բարձրագույն չափը։ Միայն թե այդ բոլորը շուտ վերջանար, դուրս գար այդ զզվելի որջեն, որուն մթնոլորտը տոգորված էր ամեն կարգի գարշահոտություններով և որը, կարծես, կկպչեր իր հ ագուստներուն, իր անձին, անջնջելի հետքեր ձգելով։ Ժամ մը անցեր էր, երբ իրեն նման մաքուր հագված մարդ մը եկավ՝ սերժանտի մը ընկերացած։ Բայց անիկա կգոռար, կբողոքեր և սպառնալիքներ կըներ իրեն ընկերացող և անայլայլ սերժանտին։ Անոնք երկուքով խուժեցին գրասենյակը, ուր պահ մը պարոնին ձայնը լռեց։ Սերժանտը իր զեկուցումը կըներ, բայց ահա կրկին պարոնը սկսավ գոռալ, և շուտով լսվեցավ ծիծաղի ձայն։ Պաշտոնյային խոսքերը կնդհատվեին քբքիջներով, և պարոնը սերժանտին հետ դուրս ելավ ժպտուն դեմքով։ Ան նախասենյակին դռան առաջ կեցած պահակին ձեռքը փող դրավ և իջավ սանդուղներեն։ «Անտարակույս, այս մեկը ֆրանսացի բուրժուա մըն էր», մտածեց Բարպան։ Բարպային կթվեր, որ ոչ թե ժամերե ի վեր, այլ օրերե ի վեր կսպասեր այդ կիսամութ և գարշահոտ գրասենյակին մեջ, երբ ոստիկանապետը եկավ։ Բարպան տեսքով կճանչնար այդ գիրուկ, կարմիր այտերով, անվնաս երևույթով մարդը, որուն ով ըլլալը իմացեր էր հրշեջ զինվորնեու պարահանդեսին։ Հրշեջները ստիպողաբար հրավիրեր էին Բարպան, քանի որ ամբողջ թաղամասին մեջ անիկա վճարեր էր ամենաբարձր գինը զոհված հրշեջներու այրիներուն և երեխաներուն օգտին եղած հանգանակության։ Քիչ հետո կանչեցին ալժիրցիները։ Այն ատեն Բարպան սարսռաց հոգնութենե, նստեցավ անոնց պարապ թողած նըս<noinclude></noinclude> 2zlq9vcvxtns9dx1tsgcd9r09nrgy0c Էջ:Barpa Khachik.djvu/259 104 45862 396412 123458 2026-09-16T16:16:53Z LetterBot 3069 (via JWB) 396412 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>տարանին վրա։ Անիկա գլուխը առեր էր երկու ձեռքերուն մեջ, արմունկները կռթնցուցեր էր ծնկներուն, իրանը երկուքի ծալեր էր և կփորձեր մտածել, բայց մտածումը կխուսափեր իր ուղեղեն բազմաթիվ կետերե, ինչպես ջուրը ծակ շերեփի մը մեջեն։ Ալժիրցիները դուրս ելան և մեկնեցան լուռ և հանդիսավոր, սրտմտած արտահայտություններով։ Հետո մեկիկ-մեկիկ կանչվեցան թափառաշրջիկները, մուրացկանները։ Ժամերը կանցնեին ծանր և ճնշող։ Բարպան ուզեց ծխել, բայց այնպիսի դառնություն զգաց բերնին մեջ, որ նոր վառած սիգարեթը նետեց գետին և ոտքովը ճզմեց անոր վառ գլուխը: Վերջապես, Բարպան ալ կանչեցին։ Անիկա անցավ առաջին գրասենյակը, բայց խրտվիլակ պաշտոնյան նրան առաջնորդեց ոստիկանապետի կաբինետը: Գիրուկ ոստիկանապետը նստած էր գրասեղանին առաջ և ձանձրացած երևույթ ուներ։ Անիկա թեթև մը բարևեց Բարպայի բարևին փոխարեն և, կարծես թե, զարմացավ Բարպան տեսնելով։ Հետո ձեռքովը ցույց տվավ միակ աթոռը, որ գրասեղանին մյուս կողմն էր։ Բարպան նստեցավ։ Պաշտոնյան խիստ շեշտերով տեղեկացուց ոստիկանապետին տեղի ունեցած միջադեպի մասին և վերջացուց՝ ուղղվելով Բարպային. — Մեր երկրին մեջ օրենքներ կան, կանոններ կան, պա¬ րո՛ն։ — Ինչպե՞ս կըլլա, որ ձեզ հետ այդպիսի բան պատահեցավ, — ըսավ ոստիկանապետը մեղմ ձայնով, կարծես ուզելով դարմանել պաշտոնյային խստությունը։ — Որովհետև,— պատասխանեց պաշտոնյան Բարպային տեղ,— այդ օտարականները ամեն ինչ ներելի կհամարեն: Եթե չեք հավնիր մեր երկրին, եթե կուզեք անկարգություններ ընել, գացեք ձեր երկիրը,— ըսավ ան ձայնը բարձրացնելով, ձեզ այստեղ բռնի չեն պահած… — Դուք, կարծեմ, Մըդոն կբնակի՞ք,— ըսավ ոստիկանապետը՝ ուղղվելով Բարպային։ Բարպան որոշակի զգաց, որ ոստիկանապետը հակված է ներողամիտ ըլլալու, բայց միևնույն ատեն զգաց, որ անիկա<noinclude></noinclude> 99ai9xupzh8fj9b26xuz3yh57pigbrw Էջ:Barpa Khachik.djvu/260 104 45863 396414 123459 2026-09-16T16:16:56Z LetterBot 3069 (via JWB) 396414 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ազատ չէր, ենթարկված էր իր ստորադասյալին։ Բարպան ոստիկանապետի վերաբերմունքեն զգացվեցավ։ Պատահած անիմաստ դեպքը, որուն համար խստորեն ինքզինքը կմեղադրեր, սպասման երկար և ճնշող ժամերը, ֆիզիկական հոգնությունը, մաքուր օդի պակասը, այղդ բոլորը միացած, ընկճեր էին Բարպան։ Անիկա դարձավ ոստիկանապետին և փխրուն ձայնով ըսավ. — Ես կընդունիմ, որ իմ վարմունքը անվայել էր… — Ա՜ հ, կընդունի՜ք…—ըսավ պաշտոնյան հեգնությամբ։ — Լա՛վ, թողե՛ք, որ խոսի, — միջամտեց ոստիկանապետը: Բարպան խոր արհամարհանքով նայեցավ պաշտոնյային և դառնալով ոստիկանապետին՝ շարունակեց. — Բայց կխնդրեմ, որ մտնեք իմ դրությանս մեջ. ստի¬ պողական գործ ունեի… Պաշտոնյան, կարծես, օդին մեջեն որսաց Բարպային խոսքերը։ — Ի՛նչ գործ ունեիք,— հարցուց ան և երկար ու նիհար բազուկները ծալելով կուրծքին վրա, սպասեց պատասխանին։ — Իմ աշխատած տեղս,— ըսավ Բարպան, միշտ դառնալով դեպի ոստիկանապետը։ — Ուրեմն վճարված աշխատանք կկատարե՞ք,— հարցուց պաշտոնյան՝ աչքերը քթթելով։ — է՜հ, լա՛վ, մի՛ ընդհատեք,— դարձյալ միջամտեց ոստիկանապետը։ — Բայց, բայց…— ըսավ պաշտոնյան, զայրույթեն գրեթե կակազելով։ Անիկա սեղանին վրայեն վերցուց Բարպային ինքնության թուղթը, բացավ էջ մը և ցույց տվավ երկու էջերուն վրա տարածված և կարմիր մելանով դրոշմված բառերը՝ «Այս քարտը կրողը վարձքով աշխատանք ընելու իրավունք չունի»։ Բարպան այդ գիտեր, բայց որովհետև ո՛ չ պարոն Ռաուլը և ոչ ալ հայրը իր ժամանակին չէին հետաքրքրված այդ խնդրով, նույնիսկ անգամ մը պարոն Ռաուլը ըսեր էր, որ այդ օրենքը անարդար և անիմաստ կհամարեր, Բարպան այլևս չէր մտահոգվեր։ Իսկ այդ պահուն, տեսնելով պաշտոնյային չարախնդությունը, ըմբոստացավ և հոնքերը խոժոռելով ըսավ.<noinclude></noinclude> s9prdjecxuh1xp0mqr638gz22fq1odt Էջ:Barpa Khachik.djvu/261 104 45864 396415 123446 2026-09-16T16:16:58Z LetterBot 3069 (via JWB) 396415 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Իհարկե պիտի աշխատիմ, հապա ի՞նչ պիտի ընեմ. ես ո՛չ առևտրական եմ, ո՛չ գող-ավազակ… Ինչո՞վ պիտի ապրիմ, եթե չաշխատիմ։ Աշխատանքը մարդուս բնական իրավունքն է։ Այս խոսքերուն վրա ոստիկանապետը զինաթափ եղավ, իսկ պաշտոնյան ջղագրգռված վերցուց Բարպային ինքնության թուղթը և ետևի էջերուն վրա տպված օտարականներու վերաբերյալ օրենքները ցույց տալով՝ ըսավ. — Դուք կարդալ գիտե՞ք։ — Այո՛: — Կհասկնա՞ք ձեր կարդացածը։ -Այո՛: — Որո՞ւ համար տպված են այս օրենքները, շուներո՞ ւ համար։ — Դուք կարող եք,— ըսավ Բարպան զուսպ զայրույթով, — ինձ համար նշանակել տուգանքի բարձրագույն չափը, բայց իրավունք չունիք ինձ վիրավորական խոսք ընելու, պարո՛ն,— ըսավ ան սաստելով,— դուք ձեր պաշտոնի սահմանեն դուրս կուգաք… Պաշտոնյան կատաղության գերագրգռության հասավ. անիկա ուզեց խոսիլ, բայց փրփրոտ շրթները հազիվ թե կակազեցին. — Դո՚ւք, դո՛ւք… օտարականնե՞րդ եք որ մեզ… մեզ… ֆրանսիացիներուս…պիտի սորվեցնեք կարգ ու կանոնը… օրենքը… — Արդարությո՛ւնը, կատարելապե՛ս,— ըսավ Բարպան։ — Մե՜զ… մե՜զ… ֆրանսիացիներս՞ւս…— կճչար պաշտոնյան… — Այն արդարությունը, որ մենք սորված ենք մեծ ֆրանսիացիներեն, որուն զգացումը մենք պահեր ենք, իսկ դուք մոռցեր եք կատարելապես, — պնդեց Բարպան և գլուխը շարժեց սրտմտությունով։ Անիկա դժգուներ էր մինչև շրթունքները և ասեղի հար¬ վածներ կզգար իր ամբողջ մարմնին վրա. տարտամորեն սիրտն ալ կխառնվեր, և աչքերը երբեմն կմթնային, բայց անիկա այլևս սլացեր էր, և ոչ ոք կարող էր արգելք ըլլալ իրեն։<noinclude></noinclude> et03qz0hf6bd2gv75and1ceev6npo8l Էջ:Barpa Khachik.djvu/262 104 45866 396416 109983 2026-09-16T16:17:00Z LetterBot 3069 (via JWB) 396416 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Պաշտոնյան նույնպես դժգուներ էր և պաղ աչքերով կնայեր մեյ մը Բարպային, մեյ մը ոստիկանապետին, որ հայտնապես զգացվեր էր Բարպայի խոոսքերեն: — Որո՞ւ մոտ կաշխատիք,— հարցուց պաշտոնյան՝ ինքզինքը զսպելով։ Բարպան լուռ մնաց։ Ոստիկանապետը՝ ուզելով վերջ մը դնել այս տեսաբանին, միջամտեց։ — Որովհետև ձեզ աշխատանք տվողը նույնքան հանցավոր Է, թերևս ավելի,— ըսավ ան։ — Առավել ևս չեմ ըսեր իր անունը,-ըսավ Բարպան հաստատապես։ — Ֆրանսիացի՞ Է,— հարցուց ոստիկանապետը: — Այո՛,— ըսավ Բարպան։ — Ուրեմն, կմերժե՞ք ձեզ ապօրեն կերպով աշխատանք տվողին անունը տալ։ — Այո՛, կմերժեմ, և վերջնականապես,— ըսավ Բարպան։ — Ուրեմն, խնդիրը պարզ Է,— ըսավ պաշտոնյան ոստիկանապետին,— ըմբոստություն հանրային պաշտոնյայի դեմ,պաշտոնը կիրառած միջոցին, ըմբոստություն օտարականներու մասին եղած օրենքներու դեմ, ապօրեն աշխատանքի միջոցով և մերժում՝ հայտնելու իր մեղսակցին անունը։ — Պարո՛ն,— ըսավ ոստիկանապետը,— դուք կտեսնեք, որ օրենքը ձեզ դեմ Է, և ոչ ոք չի կարող առարկել, որ օրենքը չի գիտեր, ուրեմն մենք կպահենք ձեր ինքնության քարտը և ձեր խնդիրը հարակից տեղեկություններով կփոխադրենք համապատասխան մարմիններուն։ Մենք ձեզ կհաղորդենք կամ ուղղակի կստանաք այդ մարմիններու առած որոշումը ձեր մասին։ Եվ ոստիկանապետը ոտքի ելավ՝ հարցնելով պաշտոնյային. — Ուրիշ մարդ կա՞։ — Ո՛չ,— ըսավ պաշտոնյան։ Ոստիկանապետը հորանջեց, բազուկները ձգեց և տեսնելով, որ Բարպան տեղեն չէր շարժեր, կրկին ըսավ. — Ձեզ կհաղորդվի՝, այժմ կարող եք երթալ։<noinclude></noinclude> bxj0h680al92508oyhqm411w04kfpym Էջ:Barpa Khachik.djvu/263 104 45868 396417 123462 2026-09-16T16:17:01Z LetterBot 3069 (via JWB) 396417 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Բարպան չէր կարող հավատալ իր ականջներուն: Ի՜նչ, ուրեմն աշխատանքը այս երկրին մեջ հանցանք Է… ինչպես գողությունը, խարդախությունը, հասարակ ոճիրները… «Աշխատանքը օրենքով արգիլվա՜ծ, որուն համար պատիժ սահմանվա՜ծ է»,կկներ ինքն իրեն կատաղությամբ։ Ինչքա՜ն չարաչար սխալված Էր, ամեն բանի համար սխալված Էր… Անիկա փողոցը կանգ առավ և գոչեց. — Ծո՛, ի՛նչ էշ մարդ եմ եղեր ես… Բարպան չուզեց տուն վերադառնալ, խնայելով Վիկտորյային, և համարեց, որ այլևս վտանգավոր էր աշխատանոցը երթալ, որովհետև, կմտածեր անիկա, «ատ հերիֆները կրնան ետևես լրտես դնել և աշխատանքի վայրս իմանալ»։ Բարպան այնպիսի հոգեկան վիճակի մեջ էր, որ ո՛չ կրնար մինակ մնալ և ոչ ալ փափագ ուներ մարդ տեսնելու։ Այսուամենայնիվ, անիկա գնաց կայարան, էլեկտրական գնացքը նստավ, հասավ էնվալիդի կայարանը, ուրկե Սեն— Միշել գացող տրամվայը վերցնելով՝ ուղղվեցավ Լատինական թաղը։ Անիկա կուզեր Միհրանը տեսնել, բայց ժամը երկուքն էր և մինչև ժամը վեցը պետք էր կերպով մը ժամանակը անցներ։ Երբ Բարպան մտավ «Սուրս» սրճարանը, շատ մը սեղաններե վաղեմի ծանոթներ բացականչեցին. — Խեր ըլլա՛, Բարպա՛, գործի օրով ինչպե՞ս կըլլա, որ պարապ ես։ Բարպան դեռ գրգռված վիճակի մեջ էր և դարձեր էր վերին աստիճանի զեղուն, կպատմեր իր գլխուն եկածները և կեզրակացներ. — Կառավարություն մը, որ աշխատանքը հանցանք կհամարե, ատ կառավարութենեն խեր չի կա։ Ժամը վեցին մոտ ան գնաց կանգնեցավ Միհրանի աշխատանոցի ելքի դռան մոտ։ Երբ Միհրանը տեսավ Բարպան,հասկցավ, որ բան մը կա։ -Ի՞նչ պատահեցավ,Բարպա՛,-ըսավ ան անձկությամբ:<noinclude></noinclude> njjcfs0fbolxwljh4c8zbgnkseax8ao Էջ:Barpa Khachik.djvu/264 104 45869 396418 123463 2026-09-16T16:17:03Z LetterBot 3069 (via JWB) 396418 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Տեղ մը երթանք, խոսինք,— ըսավ Բարպան։ Անոնք միասին մտան սրճարան մը և անցան ետևի մասը: Բարպան պատմեց Միհրանին իր գլխուն եկածները։ — Գիտես ինչ, Բարպա՛,— ըսավ Միհրանը մտահոգ,— այդ բոլորը կարող է շատ ծանր հետևանքներ ունենալ։ — Դեռ ի՜նչ կարող է ըլլալ,— ըսավ Բարպան տխրությամբ, — ինձի իմ գյուզելիմ գործես զրկեցին։ — Կարող են արտաքսման թուղթ տալ քեզի, — ըսավ Միհրանը։ — Թո՛ղ ընեն, թո՛ղ ատ ալ ընեն,— ըսավ Բարպան զայրույթով։ — Ինձի պես մարդը թո՛ղ երկրեն արտաքսեն իբրև անցանկալի և թող իրենց տաք ծոցին մեջ պահեն Կադե և Լաֆայետ փողոցի գողերը ու խաբեբաները։ Թո՛ղ ատ ալ ընեն,— կրկնեց ան, հետզհետե զայրանալով,—բոյերնին տեսնե՜մ… Բայց Միհրանը մտատանջ էր և կշռում էր հավանականությունները։ — Անմիջապես պետք է տեսնել Յորկին,— ըսավ Միհրանը: — Յորկին ծանոթներ ունի, որոնք կապեր ունին Վերսալի թաղապետության մեջ։ Պետք է գործին առաջքը առնել։ — Ես այս մարդոցմե ամեն բան կհուսամ,— ըսավ Բարպան վհատությամբ։ Միհրանը և Բարպան ճամփա ելան, գացին Կրընել և Յորկին գտան սրճարանի մը մեջ, դեռ անկազմակերպ բանվորներու խումբի մը հետ։ Անոնք՝ լսելով Բարպայի պատմությունը, ըմբոստացան։ Խորհուրդ տվին դիմել սենտիքային, խոսք տվին, որ եթե ցույց մը, բան մը կազմակերպվի, իրենք իրենց ընկերներով կմասնակցին։ — Սատանան տանի՛ ,— գոչեց բանվոլւներեն մեկը,— մե՞նք ենք տերը այս երկրին, թե այդ սրիկաները։ Հետո կարմիր գինի խմեցին Բարպայի կենացը, անոր ուսերուն թափեր տվին՝ քաջալերելու համար և թռչուններու երամի մը պես ամենքը մեկ մեկնեցան՝ գոչելով Բարպային. — Քաջությո՛ւն և տոկունությո՛ւն, ընկե՛ր։ —--------— * Փոխաբ.՝ իմանանք, թե ինչպիսին են:<noinclude></noinclude> mdjcn3uov00p67i7ysvf40o8va1u53v Էջ:Barpa Khachik.djvu/265 104 45870 396419 109987 2026-09-16T16:17:05Z LetterBot 3069 (via JWB) 396419 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Երբ Բարպան, Միհրանը և Յորկին մինակ մնացին, անգամ մը ևս քննության առարկա ըրին պատահած խնդիրը: — Կարգադրությունները ընենք կարգով,— ըսավ Յորկին, — նախ դու ինձ այն ըսե, Վիկտորյան իմացա՞վ: — Ո՛չ,— ըսավ Բարպան։ — Խե՜ղճ ցացա,— մրմնջեց Յորկին: Որոշեցին երեքով երթալ Մըդոն և Վիկաորյային հաղորդել, որ Բարպան գործեն ելած Է: Թե՛ Միհրանը և թե՛ Յորկին համաձայն Էին, որ տվյալ պայմաններոՒ մեջ Բարպան այլևս նույն տեղը չէր կրնար աշխատիլ։ Յորկին բացատրեց Բարպային, որ աշխատանքային այդ անարդար և անիմաստ օրենքը որոշված է կիրառել խստությամբ։ — Կառավարությունը, պատերազմեն անմիջապես հետո, — ըսավ ան,— ձեռնարկեց իր արդյունաբերության զարգացման և հսկայական աճում ունեցավ: Այդ միջոցին կառավարությունը աշխատող բազուկներով պետք ուներ, ոչ միայն դյուրությամբ կընդուներ օտարականները, այլև նույնիսկ բանվորներու բանակներ բերել կուտար։ Հարյուր֊հազարավոր լեհեր բերված են հյուսիսային ավերված նահանգներու վերաշինության համար: Իսկ մեզ նման անհատ եկվորներուն, մինչև որոշ ժամանակ, աշխատանքի նախարարությունը դյուրությամբ կուտար աշխատանքի արտոնություն։ Ես անմիջապես առի, Միհրանին ալ առնել տվի, բայց քու մասիդ դժվար էր, եթե ոչ անկարելի։ Քեզի պես շատերը կան, Բարպա,— ըսավ Յորկին,— նույնիսկ երիտասարդներու մեջ: Որքան ատեն, որ աշխատող բազուկներու պետք ունեին, աչք կգոցեին, և շատերը անհոգ գտնվեցան։ Հիմակ, սակայն,— ավելցուց Յորկին, — կացությունը փոխված է, տրամադրելի շուկաները հագեցած են, մթերանոցները լիքն են պատրաստի ապրանքներով, գերարտադրություն կա, հետևապես, անգործությունը, որ աղետ է ուրիշ երկիրներու համար, դամոկլյան սուրի պես կախված է նաև Ֆրանսայի վրա։ Գործերը արդեն սակավցած են, մարդիկը կուզեն ազատվիլ օտարականներե, որոնց այլևս պետք չունին, ուրեմն,— ըսավ ան Բարպային,— ամեն պա<noinclude></noinclude> 44nkj5zapmgowhh0b4k4pj1r6upbqz8 Էջ:Barpa Khachik.djvu/266 104 45871 396420 123451 2026-09-16T16:17:06Z LetterBot 3069 (via JWB) 396420 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>տըրվակ լավ է արտաքսման հրաման արձակելոլ համար: Բարպան կզգար, որ միսով և արյունով պետք էր պայքարեին պողպատյա արգելքներու դեմ։ — Ես ի՛նչ խալտ կերա, ժամանակին աշխատանքի արտոնություն չառի,— ըսավ ան։ ֊ Մի՛ ցավիր ատոր համար, Բարպա՛ ,— ըսավ Յորկին։— Բուրժուական երկիրներու մեջ քառասունը անց մարդը հաշվի չառնվիր. նա այլևս աշխատավոր չէ, մանավանդ նոր եկած մարդը, այսինքն՝ մեկը, որ այս երկրին մեջ աշխատանքի ստաժ չունի։ — Թո՛ղ որ,— ավելցուց Յորկին՝ ծխամորճը վառելով,— ամեն օր հասակավոր ֆրանսացի բանվորներ դուրս կնետվին ֆաբրիկաներեն, թեթև պատրվակներով, նույնիսկ առանց պատրվակի… Ատանկ բան կըլլա՝, ճանը՜մ,— ըսավ Բարպան,— ատ մարդիկը ի՞նչ պիտի ուտեն։ Յորկին դառնորեն ծիծաղեցավ։ ֊ Ինչ կուզեն՝ ուտեն, որո՞ւ հոգն է։ Շահագործող դասակարգին համար այդ բոլորը հե՛չ, լիմոնի պես կքամեն մարգը և հետո՝ հայդե՛ փողոց… ա՛յ, ահա այս է քու դեմոկրատիան,— ըսավ ան՝ նայելով Բարպայի աչքերուն մեջ։ — Անզգա՜մը,— գոչեց Բարպան, հուսախաբ մարդու դառն ատելությամբ,— ես խերն եմ անիծեր ատ հոտած բոզին, — ըսավ ան բուռն զայրույթով և բռունցքը զարկավ սեղանին։ Փարիզի պրոլետարիատը որոշեր էր մեծ ցույց մը կազմակերպել Մայիսի մեկին, և Միհրանը շունչ առնելու ժամանակ չուներ։ Կազմակերպված հայ բանվորները որոշեր էին մասնակցիլ ընդհանուր և միօրյա գործադուլին, և Միհրանը ամբողջ օրը բանակցեր էր զանազան սենդիքաներու կեդրոնական օրգաններու հետ, որպեսզի գործադուլին և ցույցին մասնակցողները պաշտպանվին, եթե այդ արարքին համար հալածանքի ենթարկվին, ինչ որ անխուսափելի էր:<noinclude></noinclude> 9svbg8r2k1o779wd6s0tg16yahf2sti Էջ:Barpa Khachik.djvu/267 104 45872 396421 109989 2026-09-16T16:17:08Z LetterBot 3069 (via JWB) 396421 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Միհրանը վազելով հասեր էր յունիտեր սենդիքայի Պերմանանսը, Դրանժ-օ֊Բել փողոցը, ուր և հանդիպեցավ Բարպային։ — Բարպա՛,— ըսավ ան մորեղբորը,— դուն վաղը Մըդոն մնացի, տեղեդ մի շարժիր, քոլ կացությունդ փափուկ է, եթե ցույցի միջոցին ձեռք անցնիս, այս անգամ բան մը չենք կրնար ընել։ Յորկին հաջողեր էր, զանազան ազդեցություններ շարժման մեջ դնելով, ետ վերադարձնել տալ Բարպայի ինքնության թուղթը։ Այսուամենայնիվ, Բարպայի խնդիրը ոստիկանատան կողմե հաղորդվեր էր պրեֆեկտուրային։ Օտարականներու բաժնի պետը, որուն կնոջը նախապես նվեր մը ուղարկեր էր Բարպան՝ ռադիկալ պատգամավորի մը տված խորհրդին համաձայն, հրավիրեր էր Բարպան իր գրասենյակը և այնտեղ խիստ հանդիմանելե հետո երկաթագործը, ըսեր էր, որ ինքը հայերը կսիրե, անիկա շատ հայ գոհարավաճառներ կճանչնար, և ներողամիտ կըլլա Խաչիկի նկատմամբ, պայմանով, որ նոր ապօրինություններ չի գործե։ Բարպան, կետ առ կետ հետևելով Յորկիի և Միհրանի պատվիրաններուն, այդ տեսակցության միջոցին ջանացեր էր իր պաղարյունությունը պահել։ Բարպան՝ գործեն զրկվելով, արդեն ենթարկվեր էր տեսակ մը մռայլ համակերպության։ Միջադեպին երեկոյին իսկ, ուշ ատեն, մութին, գացեր էր Հանրիի տունը, հայտներ իրեն պատահածը և խնդրեր էր Հանրիեն, որ հաղորդեր պարոն Ռաուլին, թե այդ հանգամանքներու մեջ չէր կարող այլևս գործատեղին երթալ։ Հանրին և կինը կարեկցական խոսքեր ըրեր էին Բարպային, որոնց կեղծիքը շատ լավ զդացեր էր։ Բայց Բարպան ներքնապես կհուսար, որ պարոն Ռաուլը միջոց մը կգտներ իրեն համար աշխատանքի իրավունք ձեռք բերելու։ Բայց օրերը և շաբաթները անցեր էին, և որևէ լուր չէր ստացեր այղ կողմեն։ Մարտ ամսվան վերջին պարոն Ռաուլը ուղարկեր էր Բարպայի առնելիքը և մեկ ամսվան ավելի աշխատավարձ, հիմնվելով Բարպայի վերջին ամիսներուն ստա<noinclude></noinclude> 3930dux7ai6kkdvvrn4sizcou5ij4mj Էջ:Barpa Khachik.djvu/268 104 45873 396422 109990 2026-09-16T16:17:10Z LetterBot 3069 (via JWB) 396422 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ցած միջին աշխատավարձի վրա, և այլևս Բարպայի կապերը խզվեր էին արհեստանոցեն։ Հանրին, որ այդ գումարը հանձներ էր Բարպային փոխան ստացականի, ըսեր էր, որ իրենց գործատերը, պետը է խոստովանիլ, բացառիկ ազնվությամբ մարդ էր, քանի որ օրենքով, ներկա հանգամանքներու մեջ, որևէ բան պարտական չէր Խաչիկին։ Բայց Բարպան վերին աստիճանի վիրավորվեր էր պարոն Ռաուլի այդ «կոռեկտ» վարմունքեն։ Ամեն անգամ, որ Բարպան կհիշեր տրամվայի միջադեպի մանրամասնությունները, կարծես կխարազանվեր, և այդ միջադեպի հարակից խնդիրներոա մեջ ամենից շատ զայրույթ և դառնություն պատճառողը պարոն Ռաուլի ցուրտ կոռեկտության հիշողությունն էր։ Բարպան հաճախ կհիշեր նաև միջադեպի երեկոյին մանրամասնությունները: Այդ նույն երեկոյին Միհրանև և Յորկիի հետ վերադարձեր էր տուն։ Վիկտորյան նախ ուրախացեր էր, տեսնելով իր բոլոր սիրելիները միացած։ — Աս ի՜նչ աղվոր հով փչեց աս իրիկուն,— ըսավ ան և անցավ վառարանին առաջ՝ կրեպներ պատրաստելու համար, որ Յորկիին սիրած խմորեղենն էր։ — Թո՛ղ, ցացա՛, պետք չէ՛,— ըսավ Յորկին։ — Ինչո՞ւ յավրում,— բողոքեց Վիկտորյան,— խմորը արդեն պատրաստ է, հույս ունեի, որ վաղը իրիկուն ձեղմե մեկնումեկը կուգա, ինձի տույ եղավ։ Երիտասարդները նշան ըրին Բարպային և անցան սենյակ՝ կացության վրա խորհրդակցելոլ համար։ Իրենց այնպես կթվեր, որ իրենց առնելիք քայլերուն մեջ ամենատաժանելին Վիկտորյան լուսաբանելն էր։ Խեղճ կինը այնքա՜ն ուրախ էր, և անոր լալընները այնքա՜ն ցնծուն կհնչեին խոհանոցին հախճապակյա գետնին վրա, որ ամեն մեկը խղճահարություն կունենար անոր ուրախությունը պղտորեր՝։ Բայց երբ սեղանը պատրաստվեցավ, և ամենքն ալ անցան իրենց տեղերը, Վիկտորյան հասկցավ, որ բան մը կա, և դող ելավ։ Այն ատեն Միհրանը պատմեց պատահածը։ — Եղածը թող ատ ըլլա՜,— ըսավ Վիկտորյան՝ թաց աչ<noinclude></noinclude> 3y6ox7lz3qxyoi35iip3xbxn6a4zdex Էջ:Barpa Khachik.djvu/246 104 45874 396398 109991 2026-09-16T16:16:28Z LetterBot 3069 (via JWB) 396398 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Բարպան հագավ վերարկուն, գլխարկը գրավ և սիգարեթ մը ոլորելե հետո դուրս ելավ։ Անիկա կքալեր բուլվարի վրայեն, և հոգին լի էր հակառական զգացումներով։ Դեռ ժամը չորսն էր, բայց գորշ մշուշ մը քողարկեր էր մթնոլորտը։ Ընդհանրապես, Բարպան հաճույքով կդիտեր երանգավոր գորշությանը մեջ մարդոց ազատ սիլուետները և տերեաթափ ծառերու բարակ ճյուղերու կապտորակ ցանցը, որ ժամանակին նրբությունն ուներ։ Բարպան նախ ընտելացեր և հետո սկսեր էր գնահաաել փարիզյան բնապատկերներու առանձնահատուկ գեղեցկությունը: Աշնան և գարնան, երբ գորշ մթնոլորտին վրա իրերը կստանային մշուշային անկայունություն՝ հարաշարժ և հարափոփոխ ձևերու և ամենանուրբ երանգներու հետևանքով, Բարպան կհամակվեր տեսակ մը թախիծով, բայց անոր վրա միշտ տպավորություն կընեին լայն պողոտաներու պեբսպեկտիվները, երբ վեցհարկանի տուներու ամբարտակները կբարձրանային իրենց ժուժկալ ճարտարապետությամբ, մանավանդ, փողոցներու անկյուններեն դիտելով, և Բարպան կըմբռներ, որ այստեղ ավելի լուրջ, ավելի հիմնավոր գեղեցկություններ կային, քան ինքը կարծեր էր աոաջին օրերը, երբ տոգորված էր արևելյան երկիրներու վառ գույներով։ Ան հասկցեր էր նաև, որ իր արհեստին մեջ արևելյան էկզոտիկան չպեաք էր տիրապետեր, այլ շատ մեծ չափավորությամբ պետք էր իրագործվեր, տալու համար ձևերու որոշ ինքնուրույնություն, անակնկալ, որուն աղբյուրը նույնիոկ պետք չէր զգալի դառնար։Պետք էր մնալ հիմնականին մեջ տեղական ոճերու ճաշակին մեջ և գլխավորաբար ներշնչվեր արդիական պահանջներն։ Ուրիշ անգամներ ալ, երբ մինակ կըլլար, Բարպան անմիջապես չէր մտներ մետրո, անիկա կքաղեր մինչև երկու, երեք կայան և, փարիզյան մթնոլորտի ազդեցությունը կրելով, կմտածեր իր աշխատանքներու ձևավորման մասին։ Բայց այդ իրիկունը անիկա այնքան խռովված էր, որ չէր կրնար ամփոփվիլ։ Անիկա կջանար վերագտնել իր ուրախությունը, հիշելով պարոն Դաուլի խոսքերը, բայց կզգար, որ արհեստանոցին մեջ կրած տհաճ տպավորությունները կգերազանցեին:<noinclude></noinclude> 63qbr8h3bkzods6xht37daqke3eh3ax Էջ:Barpa Khachik.djvu/187 104 45875 396330 109992 2026-09-16T16:14:39Z LetterBot 3069 (via JWB) 396330 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ջղային տագնապի. անիկա կմտածեր, որ այդ կյանքով ապրող կիներու համար — Յորկին շատ վաղուց կռահեր էր մադամ Լենի գիշերային աշխատանքներու բնույթը — սովորական երևույթ է ատիկա, և կջանար իր զվարթությունով վարակել խեղճ կինը։ Բայց Յորկին շուտով անդրադարձավ, որ իր փորձերը հակառակ արդյունք հառաջ կբերեին։ Մադամ Լենը չէր ուզեր դուրս գալ իր ընկճող տխրութենեն, որուն մեջ, կարծես, դառն սնունդ մը կգտներ։ Իրիկուն մը, ուշ ատեն, Յորկին ըսավ Միհրանին. — Մադամ Լենը լավ չէ, կրնա ապուր մը ուտել, այդ աղջիկները այդպես են. տե՛ս թերթերը, օրական գոնե քսան հոգի անձնասպան կըլլան Փարիզի մեջ։ Բայց այդ օրերը թե՛ Յորկին և թե՛ Միհրանը չափազանց զբաղած էին. անոնք տուն կվերադառնային գիշերվան ժամը մեկին և երբեմն՝ երկուքին և առավոտյան կանուխ կերթային գործի։ Անոնք իրարու հետ հարաբերություն կպահեին, մանավանդ, սրճարաններու մեջ, որ իրենց և ընկերներու ժամադրավայրերն էին։ Միհրանը մտածեց Վիկտորյային հաղորդել մադամ Լենի վիճակը և խնդրել անկե, որ զբաղի, ի հարկին քանի մը օր Մըդոն տանի մադամ Լենը՝ խնամելու համար։ — Այդ լավ մտածեցիր,— ըսավ Յորկին։ Բայց երկու երիտասարդները օրերե ի վեր Մըդոն չէին գացեը և ազատ իրիկուն դեռ չէին կարող նախատեսել։ — Բարպան հաճախ կուդա Սեն-Միշել, — ըսավ Յորկին,— ես անոր կհանդիպիմ և կըսեմ։ Բայց, նախքան Յորկիին Բարպայի հանդիպելը, այդ կիրակի իրիկունը Բարպան բարձրացավ Բրոկա փողոցի տան վեց հարկը։ Բարպան չի ճանչցավ մադամ Լենը, որ բոլորովին այլափոխված էր. անոր աչքերը կարծես մանրացեր էին, շրթները կապուտցեր էին, և քիթը սուր և ցցուն կերևար անոր նիհարած դեմքին վրա: Միշտ թանձր շպարով ծածկված մորթը դեղնորակ էր և արատներ ուներ։ Անոր ձեռքերը ավելի մեծ կերևային, և մատները հանգույցներ ունեին, սենեկազգեստի կիսաբաց կուրծքը ցույց կուտաը անոր ողորմելի և վտիտ<noinclude></noinclude> rmtw06ehkz0zkk4vy7lnnm4w9gz1rdd Էջ:Barpa Khachik.djvu/188 104 45876 396331 109993 2026-09-16T16:14:41Z LetterBot 3069 (via JWB) 396331 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>մերկությունը և անխնամ մնացած մազերը՝ անփայլ և ողորկ, կիյնային ճակատին և քունքերուն վրա։ Մադամ Լենը ջղային շարժումներով ծածկեց կուրծքը և առանց աչքերը բարձրացնելու ներողություն խնդրեց Բարպայեն, ինքն ալ չէր գիտեր ինչ բանի համար։ — Աս ի՞նչ է, մադամ Լեն,— հարցուց Բարպան հուզմունքով։ Մադամ Լենը չի պատասխանեց, անոր կթվեր, որ որևէ պատասխան հառաջ պիտի բերեր ուրիշ հարցումներ և վերջիվերջո իր գաղտնիքը պիտի խլեին իրմե։ Բարպան աթոռ մը առավ և նստեցավ մադամ Լենի դիմացը։ Անիկա պահ մը լուռ դիտեց թշվառ կինը և հետո ըսավ. — Ի՞նչ ունիս մադամ Լեն. լավ չէ քու անկեղծ բարեկամներեդ ծածկել քուէ հոգերդ։ Մադամ Լենը արցունքով լեցուն աչքերը բարձրացուց Բարպայի վրա։ Բարպայի պարկեշտ դեմքը, այտերու երկու խոր ակոսներով, որոնք անցյալ տառապանքները կպատմեին, անոր ալեհեր բաց գլուխը, որուն գագաթին վրա մազերը ցանցառեր էին, բայց մանավանդ, խաժ աչքերու սրտագին և կարեկից նայվածքը պահ մը ներշնչեցին մադամ Լենին սիրտը բանալ Բարպային և անոր հայտնել իր գաղտնիքը։ Բայց անմիջապես անիկա երևակայեց, որ Բարպայի կարեկցությունը բուռն զայրույթի պիտի փոխվեր, եթե իմանար, թե ինչ տեսակ կնոջ հետ Վիկտորյան հարաբերության մեջ եղեր էր և այդ օրինավոր կինը ընդուներ էր ճաշի հրավերը մի թշվառական կնոջ, որ իր հասույթները կքաղեր անարգ զբաղումե։ Մադամ Լենը այդ միջոցին խորհեցավ, որ նենգությամբ խաբեր էր Բարպան և կինը և ընկճվելով իր մեղքերու ծանրության տակ, անիկա խորը հառաչեց և սկսավ հեկեկալով լալ: — Լա՛վ,— ըսավ Բարպան հուզվելով,— ես կըսեմ Վիկտորյային, վաղն իսկ կուգա, քեզ կտեսնե։ — Ո՛չ, ո՛չ, երբե՛ք,— պատասխանեց մադամ Լենը հատկտյալ ձայնով։ Բարպան չէր գիտեր ինչպես ընել, ինչ ըսել։ Անիկա պահ մը մնաց լուռ, աչքին ծայրով հետևելով մադամ Լենի<noinclude></noinclude> dedg5p9cyrmgldqpg3xslyl5kk6fgfv Էջ:Barpa Khachik.djvu/245 104 45877 396397 123465 2026-09-16T16:16:26Z LetterBot 3069 (via JWB) 396397 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Երբ Բարպան մտավ արհեստանոց , այլափոխված էր իր ոգևորությունով; — Ընկերնե՛ր, լավ և առատ գործերու հեռանկարները կբացվին մեր առաջ,— ըսավ ան, պատասխանելով հետաքրքրված աշխատավորներու հարցումներուն։ եվ ան հայտնեց պարոն Ռաուլի հետ ունեցած տեսակցությունը։ Բայց ընկերները դժգոհ էին և ցուրտ, որովհետև գործատերը նախապատվություն տվեր էր այդ օտարականին՝ գործի մասին խորհրդակցելու համար։ Բարպան ավելի զգաց, քան թե հասկցավ այդ տրամադրությունը և անմիջապես կոտրվեցավ։ Անիկա մեկուսացավ և սկսավ աշխատիլ իր հնոցին առաջ՝ անվերջ ծխելով։ Ի՞նչ էր իր հանցանքը… Ինքը երբեք չէր քծնած տիրոջը, ինչպես այդ կընեին ոմանք — և նա երբեք խիստ չէր մեղադրեր այպիսիները,— երբեք չէր ճգնած մյուսներեն առաջ անցնելու։ Կատարեր էր իր գործի և ընկերական պարտականությունները՝ ուղղամտությամբ և խղճմտությամբ։ Ի՞նչ էր իր հանցանքը… միմիայն այն, որ օտարական էր։ Եվ Բարպան կզգար, որ այդ արուտ մըն Էր, որ չէր կրնար վերցնել։ Սովորական կյանքի մեջ մարդիկ երբեմն կմոռնային այդ հանգամանքը, բայց երբ իրենց անհատական շահուն մեջ կկարծեին վտանգվիլ, այն ատեն կտեսնեին այդ արատը։ Բարպան մտադրեց, սակայն, կուլ տալ այդ բոլորը և այս նոր գործի առիթով սիրտ շահիլ իր ընկերները, ցույց տալ անոնց, որ ինքը ագահ չէ շահու տեսակետով և թե, վերջապես, իր ամբողջ ուզածը այն է, որ հաշտ ու խաղաղ աշխատի իր րնկերներուն հետ: Երբ գործը ավարտեց, տեսավ, որ Հանրին նույնպես ավարտեր Էր և մեկուսացած կխոսեր ընկերոջ մը հետ։ Բարպան գնաց անոր մոտ և ըսավ. — Երթա՛նք։ Ընդհանրապես միասին կմեկնեին, քանի որ երկուքն ալ կբնակեին Մըդոն։ Բայց Հանրին պաղ նայվածք մը ուղղեց Բարպային և ըսավ. — Ես դեռ կմնամ։<noinclude></noinclude> sgnmagpo5accgv826ffib0we41z47lg Էջ:Barpa Khachik.djvu/244 104 45878 396396 123466 2026-09-16T16:16:24Z LetterBot 3069 (via JWB) 396396 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>քարին վրա… մենք մեծ հեռանկարներ ունինք։ Ուրեմն՝ վաղը առավոտ, աշխատանքի առաջին ժամին, չուշանա՛ք։ — Օ՚հ, ոչ,— ըսավ Բարպան, չեմ ուշանար։ Բարպան դուրս ելած էր արդեն, երբ պարոն Ռաուլը կրկին դուռը բացավ և ըսավ. — Մասնավորապես կխնդրեմ, որ չուշանաք,— ըսավ ան,— ժամը տասնմեկին ժամադրություն ունիմ ճարտարապետին հետ. լավ կըլլա, որ արդեն եզրակացության մը հասած ըլլանք։ — Չեմ ուշանար, հոգ մի՛ ընեք, պարո՛ն,— ըսավ Բարպան: Բարպա Խաչիկը երազի մեջ էր։ Ուրեմն, Փարիզի նման դժվարահաճ վայրի մը մեջ առիթ պիտի ունենար ցույց տալու իր արհեստը, ցույց տալու, թե ինչի՛ կարող էր պոլսեցի վարպետը։ Անոր մտքին մեջ խուժեցին հիշողություններ, տեսավ նենգավոր Զարեհ էֆենդին և բաղդատության գրավ պարոն Ռաուլի հետ. «Մարդը ի՞նչ պետք ունի իր արհեստավորները ստորագնահատելու», մտածեց անիկա։ «Վերջին հաշվով,— կմտածեր ան,— ես իրավունք ունեի, երբ կըսեի, թե ֆրանսացիները ուրիշ են, մարդու արժեքը կհասկնան…»։ Այս մտածումը հակակշռի մեջ մտավ Միհրանի և Յորկիի խոսքերուն հետ, որոնք կըսեին, թե չէ կարելի ընդհանրացումներ ընել Ռաուլի կամ անոր հորը վարմոլնքեն։ Հին բուրժուազիայի ավանդություններով տոգորված, անոնք ապաստաներ էին իրենց յուրահատուկ գործին մեջ։ Յորկին կըսեր, որ պարոն Ռաուլն ալ օր մը կա՛մ գործը պիտի փակեր և կամ պիտի բռներ մյուս չարաչար շահագործողներու ճամփան, ուրիշ ելք չի կար։ Բարպան կուզեր անմիջապես մտածել իր շինելիք ցանկապատի մասին, բայց չէր կարող միտքը սևեռել։ «Գիշերը կմտածեմ», խորհեցավ անիկա և մտադրեց հետևյալ օրն իսկ երթալ Արհեստից և արվեստից թանգարանը, ինչպես այդ ըրեր էր ուրիշ անգամներ, գիտելու և յուրացնելու համար Տուրի՝ այդ շրջանի և ժամանակի դղյակներու և անոնց հարակից զարդարանքներու ոճը, որպեսզի իր հղացումներուն հետ հիմք ծառայեցներ։<noinclude></noinclude> jrun0568o7z13f2n7uynjz3slnae1tq Էջ:Barpa Khachik.djvu/189 104 45879 396332 109996 2026-09-16T16:14:43Z LetterBot 3069 (via JWB) 396332 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>շարժումներուն: Անիկա չէր գիտեր ինչ ենթադրություն ընել խեղճ կնոջը ընկճող վշտին պատճառներու մասին։ Մտածելով, որ ուրիշ բանի մասին խոսելը կարող է հանգստացնել մադամ Լենը, անիկա հայտնեց իր այցելության պատճառը։ — Կարևոր, անհետաձգելի նամակ մը ունեի հանձնելիք Միհրանին,— ըսավ ան,— գիտեի որ այս ժամուն տանը չլլար, բայց եկա՝ մտածելով, որ ձեզ կրնամ հանձնել, դուք գիշերը կուտաք: — Տվե՛ք նամակը,— ըսավ մադամ Լենը նվաղուն ձայնով: Բարպան հանեց նամակը գրպանեն և երկարեց մադամ Լենին։ Անիկա երկու ձեռքերով բռնած էր սենեկազգեստին օձիքը կուրծքին վրա, և կարծես մեծ բան կախված էր կուրծքը փակ պահելեն, անիկա ձեռքը չարձակեց և ըսավ. — Դրեք սեղանին վրա, պարո՛ն, ես այս գիշեր անպատճառ կհանձնեմ Միհրանին։ — Եթե Յորկին ավելի շուտ գա, անոր ալ կրնաս հանձնել,— ըսավ Բարպան։ — Լա՛վ, այդպես կընեմ,—ըսավ մադամ Լենը հլությամբ: Բարպան ոտքի ելավ։ Նույնը ըրավ մադամ Լենը։ — Գոհ եմ, որ այս նամակը պատճառ եղավ, ձեզի մոտ բարձրացա,— ըսավ ան,— տղաքն ալ քանի ատեն Մըդոն չեն եկած, չէի գիտեր, որ անհանգիստ եք։ Վաղը Վիկտորյան կուգա, անպատճառ,— և նախատեսելով որևէ մերժում մադամ Լենի կողմե, Բարպան ավելցուց.— հիվանդին կամքը չեն հարցներ խնամելու համար, բարեկամությունը ո՞ր օրին համար է, եթե իրարու չի հասնինք նեղ օրին,— ըսավ ան։ Բայց մադամ Լենը ո՛չ կմերժեր և ոչ ալ կընդուներ Բարպայի առաջարկը, ինչպես եթե իրեն չի վերաբերող խնդրի մը մասին ըլլային անոր խոսքերը։ է՛հ, ցտեսություն,— ըսավ Բարպան։ — Ցտեսություն,— մրմնջեց մադամ Լենը, և անիկա նայեցավ խոր և աղեկտուր նայվածքով Բարպայի խաժ և բարի աչքերուն։ Բարպան այդ նայվածքին հիշողությունը տարավ իր հետ,<noinclude></noinclude> 3vgvfmx50tps4ays2ikkp3ro33d16it Էջ:Barpa Khachik.djvu/190 104 45880 396334 123454 2026-09-16T16:14:46Z LetterBot 3069 (via JWB) 396334 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>և անիկա տանջվելով կորոներ այդ զարմանալի, այդ խորաթափանց նայվածքին չարագուշակ իմաստը։ Կեսգիշերեն հետո Յորկին տուն վերադառնալով, գտավ մադամ Լենը միջանցքին մեջ. անիկա հագվեր-սքվեր էր իր լավ օրերու ճաշակովը, մազերը հարդարեր էր խնամքով, որոնց խոպոպները կիյնային անոր շպարված այտերուն վրա։ Մինչև քունքերը տարածված աղյուսագույն կարմիրը, աչքերուն արվեստական ծիրը անօրինակ արտահայտություն մը կուտային անոր դեմքին։ Անուշահոտությանը բարկ հոտը կընկերանար անոր քայլերուն, որոնք ներքնազգեստներու մետաքսյա ծալքերը կշարժեին ֆրու-ֆրուով։ — Այդ լավ է…— գոչեց Յորկին,— ուրեմն կմտնենք մեր սովորական կյանքին մեջ։ — է՛հ, ի՜նչ արած,—ըսավ մադամ Լենը և փորձեց ժպտիլ: Յորկին հարցական և երկար նայեցավ կնոջը։ Հետո բանալին մտցուց իր փականքին մեջ, դուռը բացավ և ըսավ. — Իմ սենյակս ձերինին նման հաճելի չէ, բայց կխնդրեմ մտեք։ — Ո՛չ, շնորհակալ եմ,— ըսավ մադամ Լենը,— գիշերային աշխատանք ունիմ, պիտի երթամ… Ձեզի կսպաեի, Յորկի՛, Բարպան եկավ, նամակ մը թողուց Միհրանին համար: Յորկին դռանը սեմին վրա վերցուց ծրարը, ափին մեջ թարթեց, դարձուց մյուս կողմը և, կարծես, ուզեց այդ փակ ծրարին գաղտնիքը իմանալ։ — Բարի գիշեր,— ըսավ մադամ Լենը և հառաջացավ միջանցքին մեջ։ — Բարի գիշեր և բարի հաջողություն,— ըսավ Յորկին մեքենաբար։ Մադամ Լենը, այդ վերջին մաղթանքը լսելով, ընդոստ ետ դարձավ և խստորեն ու կշտամբանքով նայեցավ Յորկիին, որ կջանար ժպտիլ անոր: Բայց մադամ Լենը ստվերի պես անցավ միջանցքներին, և քիչ հետո Յորկին չսեց անոր քայլերու թեթև աղմուկը, որ հետզհետե դարձավ անլսելի լուռ տանը մեջ և անհետացավ: Եվ այլևս ոչ ոք չի տեսավ մադամ Լենը, ո՛չ իր սենյակին մեջ, ո՛չ փողոցը, ոչ Պիգալի հրապարակի վրա, ուր ոստիկան—<noinclude></noinclude> h8cpzy4ubh8i633bjiokh5e7py8r3l0 Էջ:Barpa Khachik.djvu/191 104 45881 396335 109998 2026-09-16T16:14:48Z LetterBot 3069 (via JWB) 396335 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ները որոներ էին զինքը դռնապանուհիին ցուցմունքով, և ոչ իսկ քստմնելի Մորգի* մարմարյա սեղաններուն վրա։ ⁂ Նոյեմբերի վերջերուն, անձրևոտ իրիկուն մը, ժամը յոթեն սկսյալ, էտուալի թաղի փողոցներուն համար անսովոր մարդկանց խումբեր ու շարքեր կբարձրանային զանազան ուղղություններով: Այդ շարքերեն ոմանք կբարձրանային Շան զ'էլիզեի ծառուղիներեն, ոմանք կուգային Թերնի ճամփով, ոմանք կբարձրանային Վագրամի ծառուղիեն: էտուալի մետրոն գրեթե ամեն րոպե իր լուսավոր անձավեն դուրս կհաներ հոծ խմբեր, որոնք ֆրանսիացի անցորդներու ուշադրությունը կգրավեին իրենց ուրախ և եռանդուն դեմքերով և իրենց խոսած բոլորովին օտար լեզվով, որ նման չէր ծանոթ ուրիշ օտար լեզուներու: Հաճախակի, նաև մարդկանցով լեցուն տաքսիներ կհասնեին էտուալի հրապարակը և կդառնային Վագրամի ծառուղիին անկյունը և վերջիվերջո կանգ կառնեին Վագրամի մեծ սրահին առաջ։ Սրահի մուտքը՝ բաղդատմամբ լուսաշող ավընյուի ուրիշ լուսազարդված շենքերուն, ավելի շողշողուն, ավելի տարածուն կերպով լուսավորված էր և կբացվեր լայն անցքի մը վրա, որ նույնպես լուսավորված էր երկու կողմերեն. մարդկային հոսանք մը անոր ամբողջ լայնքովը կդիմեր դեպի ներքին սրահները։ Սրահին գլխավոր մուտքին, ինչպես և կողմնակի մուտքերուն առաջ, որոնք կգտնվեին Սալ Վագրամի մեծ շենքին ձախակողմյան գռիհին վրա, պահակ կեցած էին բավական մեծ թվով ոստիկաններ, բարձրահասակ և հաղթանդամ, որոնք անձրևին տակ, համակերպած կդիտեին օտարականներով խուժումը, որոնք հանգիստ և խաղաղ էին և տոնական երևույթ ունեին, մինչդեռ ընդհանրապես մեծ միտինգներու համար վարձվող այդ սրահը հաճախողները, ուր փոթորկալի երեկույթներ տեղի կունենային, ջղային և իրար անցած երևույթներ կունենային։ Մեծ մուտքի առաջ, ոչ _________ *Այն շենքը, ուր կբերեին ու կցուցադրեին ինքնությունը չի հաստատված մեռելները:<noinclude></noinclude> 8q44v3izd6hoz8epwq4gng5nlq24qom Էջ:Barpa Khachik.djvu/192 104 45882 396336 109999 2026-09-16T16:14:50Z LetterBot 3069 (via JWB) 396336 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>միայն մայթին վրա, այլև փողոցին մեջ լճացեր էր մեծ բազմություն մը, որ իր հերթին կսպասեր՝ սրահը մտնելու համար: Ոստիկանները երբեմն կմիջամտեին փողոցի խճողումը վերացնելու համար, որովհետև այդ ուղղությամբ եկող տաքսիները ստիպված էին իրենց ընթացքը դանդաղեցնել և երբեմն շարքով կանգ կառնեին, անընդհատ հնչեցնելով իրենց կլաքսոնները։ Բայց ուրիշ խումբեր և ուրիշ շարքեր անընդհատ կհասնեին, և հազիվ թե կուտակված մարդիկը կմտնեին գլխավոր անցքի կամարներուն տակ, դարձյալ նոր բազմություններ կլճանային մայթին վրա և փողոցին մեջ։ Այդ խումբերու և շարքերու մեջ կային նաև ամեն տարիքի կիներ և պառավներ, որոնք՝ գլուխնին ծածկած սև մետաքս քողով, շրթները պրկած տևական ժպիտի մեջ, իրենց եռանդուն և սև աչքերով, որոնք իրենց փայլը և գեղեցկությունը չէին կորսնցուցած, անհամբերությամբ կսպասեին, որ իրենց կարգը գա և մտնեն այդ անցքին մեջ, որուն ծայրը պիտի գտնեին, կարծես, մարդկային ծանոթ ուրախություններեն գերիվեր երջանկություն մը։ Այդ բազմության մեջ կային նաև երեխաներ թուխ դեմքերով, սև խոշոր աչքերով, սև մազերով, ամենքն ալ մաքուր հագված, նույնիսկ որոշ պերճանքով, և որոնք անընդհատ կշարժեին և կճռվողեին՝ նույնպես ջղագրգռված հետաքրքրութենե։ Բայց, ընդհանրապես, ընտանիքները կհասնեին տաքսիներով, որոնք անընդհատ կանգ կառնեին կամ մուտքին առաջ, կա՛մ քիչ մը վերը, եթե փողոցը բռնված էր բազմությունով։ Այդ տաքսիներեն կիջնեին կիներ՝ գիրուկ և գեղեցկադեմ մանկիկներ գրկած և իրենց շուրջը ունենալով զանազան տարիքի երեխաներ։ Ոստիկանական ջոկատի պետը, տեսնելով այդ հավաքույթին տոնական և ընտանեկան բնույթը, տասնյակ մը ոստիկաններ անջատեց և ուղարկեց Բերնի թաղին մեջ ուրիշ հավաքույթի մը, ուրկե օգնական ուժ ուզեր էին։ Այդ միջոցին ֆրանսիական օրաթերթերու թղթակիցներ մոտեցան մուտքին և սկսան խոսակցիլ իրար հետ. — Ի դեպ, ի՞նչ երեկույթ է սա։ Այստեղ իմ թաղամասս չէ, բայց այնպես հետաքրքրվեցա։<noinclude></noinclude> 0s3qnb94rexcc1qkjcytrksm8npoumr Էջ:Barpa Khachik.djvu/193 104 45883 396337 123467 2026-09-16T16:14:51Z LetterBot 3069 (via JWB) 396337 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Լրագրողներեն առաջինը, որ շարք մը տեղեկություններ քաղեր էր, ըսավ ետքեն եկողին. — Հայերն են, որ կտոնեն իրենց անկախության տարեդարձը։ Երկրորդ լրագրողը հառաչեց, մտածելով, թե պատերազմեն ի վեր ինչքան նոր բան կար իմանալիք։ — Ուրեմն անկախություն ունին հայերը… հապա ինչո՞ւ որոշված է հայ գաղթականներու համար հատուկ կարգադրություններ ընել, ես այլևս ոչինչ չեմ հասկնար։ — Ես ալ մեծ բան չգիտեմ,— ըսավ առաջին լրագրողը,— միայն կտեսնեմ, որ չար մարդիկ չեն։ Եվ երկուքն ալ զվարճացած աչքերով և քիչ մը զարմացած դիտեցին անցնող չարքերը։ — Մեծ մասամբ բանվորներ են,— ըսավ առաջինը,— տեղեկացա։ — Բանվորներու համար խիստ լավ հագված են,— ըսավ երկրորդը, մատնացույց ընելով ծերունի մը, որ բռներ էր իր երկու թոռներու ձեռքերեն և ոգևորված դեմքով կջանար ճամփա բանալ բազմության մեջ. անոր ետևեն կուգար ակնոցավոր երիտասարդ մը, բասկյան բերետ դրած գլխին, որ գրկած էր մոտ երկու տարեկան, գանգուր ու փայլուն մազերով, դժգոհ երևույթով տղեկ մը, որուն հետ կխոսեր գողտր ձայնով: Անոր քովեն կքալեր բարձրահասակ կին մը, վերարկուին մուշտակ օձիքը բարձրացուցած մինչև այտերը, և որուն փոքրիկ թաղիքե գլխարկին տակեն կերևային անոր պսպղուն աչքերը և նուրբ ու ողորկ մորթին փղոսկրյա դժգունությունը։ Վագրամի մեծ սրահը ծայրեծայր լեցուն Էր, նույնիսկ վերնատան մեջ այլևս տեղ չէր մնացեր վերջին եկողները տեղավորելու համար։ Կարգադրիչ հանձնաժողովը , ոգևորված այս մեծ հաջողութենեն, որը կգերազանցեր իր ակնկալությունները, կբազմապատկեր իր ջանքերը, որպեսզի ամեն մեկը գոհ ըլլա և որևէ թյուրիմացություն հառաջ չի գա։ Բայց այնտեղ տեղավորված և կամ հետզհետե հասնող գաղութահայերը հանդիսատեսի դերին մեջ չէին, այլ ամենքը նույն զգացումի մեջ շաղախված, կարծես միակտուր զանգված մը կկազմեին։ Կարգապահության հսկող ջոկատները, որոնք մեծ<noinclude></noinclude> hz3uokkbobditezvi1f14y04goz3j2a Էջ:Barpa Khachik.djvu/194 104 45884 396338 110001 2026-09-16T16:14:53Z LetterBot 3069 (via JWB) 396338 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>մասամբ վերցված էին մարզական կազմակերպություններու պատկանող երիտասարդներն, իրենց դերերը կկատարեին ուշադրությամբ։ Տոնախմբության սրահին անմիջական մուտքի առաջ, քանի մը սեղաններու վրա դիզած էին կարմիր կոկարդներ, և այդ գործին հատկացված երիտասարդ բանվորները կջանային ամենուն գոհացում տալ, որովհետև ամենքն ալ, առանց խտրության, կուզեին կրել իրենց կուրծքին վրա կարմիր Հայաստանը խորհրդանշող կարմիր կոկարդը։ Միհրանը և Յորկին վաղուց այնտեղ էին խումբ մը ֆրանսիացի ընկերներու հետ, որոնք կամովին ուզեր էին մասնակցիլ այդ երեկույթին։ Անոնք լրջությամբ կդիտեին այդ բազմահազար հանդիսականները, որոնք, դեռ նիստը չսկսած, իրենց հրացայտ ակնարկները կսևեռեին, կարծես հմայված, կարմիր մետաքս դրոշակին վրա, որ բեմին համարյա խորքը կծածկեր և որուն անկյունը ոսկեթել և արծաթաթել ասեղնագործությամբ նկարված էր Հայաստանի զինանշանը։ Իսկ բեմի վերևի ճակատին վրա, մուրճ ու մանգաղի վերև, կկամարանար, հայերեն տառերով, միջազգային աշխատավորության նշանաբանը, «Պրոլետարներ բոլոր երկրների, միացե՛ք»։ Յորկին, որուն հանձնարարված Էր զբաղիլ ֆրանսիացի և այլ ազգությանց պատկանող ընկերներու հետ, կբացատրեր անոնց, որ կարմիր դրոշակը նվիրեր Էին Բելվիլի ընկերուհիները, որոնք այդ միջոցին խմբով կմտնեին սրահ։ Յորկին մեկ կողմե իրեն եղած հարցումներուն պատասխանելով, կբացատրեր, որ ներկաները ստվար մեծամասնությամբ բանվորներ Էին, բայց սրահին մեջ կային նաև արհեստավորներ և մտավորականներ, գրողներ, նկարիչներ, բժիշկներ, ինժեներներ, ճարտարապետներ և այլն։ Բոլորն ալ մաս կկազմեին զանազան հայրենակցական, աշխատավորական կամ ուրիշ՝ Հայաստանի բարեկամ կազմակերպություններու, որոնց մեջ կոմունիստներու թիվը համեմատաբար քիչ էր: Յորկին մեկ րոպե տեսավ Միհրանը, որ Ժանեթը և Մարիան կառաջնորդեր առաջին կարգերու վրա վերապահված տեղերը։ Միհրանը անցած ատեն ժպտեցավ ֆրանսիացի ընկերներուն և երկու ձեռքերով ցույց տալով հանդիսականները,<noinclude></noinclude> f0l2l9dz18jpbpkz4cj17v8rcaxyxo8 Էջ:Barpa Khachik.djvu/195 104 45885 396339 123456 2026-09-16T16:14:54Z LetterBot 3069 (via JWB) 396339 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ուզեց նշանակալից բան մը ըսել: Այդ ժողովուրդը այլևս թափառական գաղթականներու հավաքույթ մը չէր: Այդ ժողովուրդը հաստատ հող գտեր էր իր դասակարգային գիտակցության մեջ, իրավունքներու տիրացեր էր միջազգային հեղափոխական պրոլետարիատի շարքերուն մեջ, այդ ժողովուրդը այժմ իր իդեան ուներ, իր պրոլետարական հաղթական հայրենիքը: Սրահը էլեկտրականացած էր անհամբերությամբ, և ահա ծափահարությունները թնդացին. մարդիկ ոքի կանգնեցան. ձայն մը վերնատունեն գոչեց, տիրապետելով բուռն ծափահարություններու հետզհետե բարձրացող որոտումին. — Կեցցե՛ Ռուսաստանի հաղթական պրոլետարիատը… Խորհրդային Միության դեսպանն էր, որ մտեր էր սրահ, Միհրանը առաջնորդեց դեսպանը, որուն կհետևեին երկու հոգի: Պահակները արթուն կհսկեին, անոնք պատասխանատու էին ամենադույզն անկարգության, բայց այդ ալեկոծվող հոծ բազմության մեջ չի կար ընդհանուր ներդաշնակությունը խանգարող որևէ բան։ Ֆրանսիացի և օտարազգի ընկերները նույնքան ոգևորությամբ կծափահարեին, և անոնցմե ոմանց դեմքին վրա կար խոր զարմացումը այս անօրինակ կացության համար: Եվ կարծես արձագանք տալու համար անոնց տրամադրության, բազմաթիվ ձայներ գոչեցին. — Կեցցե՛ միջազգային մարտական պրոլետարիատը: — Կեցցե՛ ֆրանսական հեղափոխական պրոլետարիատը: Ծափահարություններու նոր որոտում մը խափանեց առանձին ձայները։ Գաղտնի ոստիկաններ, որ գլխավորաբար թառած էին վերի գալըրիներու մեջ, խլրտեցան իրենց տեղերու վրա, մինչ համազգեստով ոստիկանները կխմբվեին դեպի ելքի դուռը: Բեմին վրա կհառաջանային կարգադրիչ հանձնախումբին անդամները։ Օրվան նախագահ ընտրված էր առույգ երևույթով ծերունի մը, պրոֆեսոր, որ Խորհրդային Հայաստանեն նոր եկեր էր: Աջակողմյան աթոռներու շարքերեն մեկուն վրա նստած էր Բարպան: Անիկա լարված ուշադրությունով կդիտեր մար-<noinclude></noinclude> 2aba0scqkayb8acm4zy9azedvzi0wxt Էջ:Barpa Khachik.djvu/282 104 45886 396438 123468 2026-09-16T16:17:36Z LetterBot 3069 (via JWB) 396438 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ղափոխական ամբոխը, երբ «Ինտերնացիոնալը» թնդաց։ Հազարավորներ և հազարավորներ կգոռային հանկերգը ինչպես պատգամ, ինչպես գերագույն և հուսավետ հայտարություն… Սա Է վերջին կռիվը և պայքարը մեր մեծ, Ինտերնացիոնալը •• Եվ ինչպես բարկ գինիով, ամբոխները հարբած Էին իրենց պայքարի և հաղթանակի կամքով։ «եվ թո՛ղ պատահի, ինչ որ պիտի պատահի», մտածեց Բարպան և կարծես նետվեցավ հորձանքի մը մեջ։ Հրապարակի բազմությունը արագորեն կխտանար մեկ կողմի վրա, կարծես կմտներ հսկայական ձագարի մը կոկորդը։ Բարպան չէր կրնար գիտնալ, թե ի՞նչ կպատահեր այնտեղ, հակառակ որ շատեր կգոչեին. — Հանրապետական ձիավորները… գրո՜հ… և այլ այնպիսի բառեր, երբ դեպի ետ մղվող ալիք մը հանդիպեցավ դեպի առաջ սուրացող ալիքի մը։ Անմիջապես ճիչեր բարձրացան, բայց և անմիջապես երիտասարդներ դուրս եկան շարքերեն, որոնք կհորդորեին. — Հանդա՛ րտ, հանդա՛րտ, մտե՛ք շարքերու մեջ, մի՛ տարածվիք… Հանկարծ Բարպան իր ամբողջ էության մեջ զգաց բուռն ցնցում մը և քշվեցավ առաջ, հետո ետ, կրկին առաջ։ Անիկա ակամա կկոխոտեր ինկածներ, կլսեր աղաղակ, հայհոյություն, սպառնալիք, կմտներ ոստիկանի մը պատռտած պելերինին տակ, դուրս կսողար հրաշքով, կկրեր իր գլխին վրա բարձրացած մահակներու հարվածները և երբեմն կտեսներ, թե ինչպես հարվածը կվրիպեր խաչաձևող հարվա¬ ծով, որ ընկերոջ մը ձեռքը՝ գավազանով, երկաթ ձողով կամ ուրիշ որևէ բանով, կիջեցներ մահակին, ինչպես սուսերամարտի մեջ։ Բարպան ուրիշներու հետ մտեր էր պողոտան, բայց անիկա չէր գիտեր, թե ո՛ւր կգտնվեր։ Ինչպես մղձավանջի մեջ,<noinclude></noinclude> bh5vjbd8f7eu27opp2umzd0j7nbkthi Էջ:Barpa Khachik.djvu/283 104 45887 396439 123469 2026-09-16T16:17:38Z LetterBot 3069 (via JWB) 396439 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>անիկա տեսավ, որ ցուցարարները պողոտայի ծառերու բունին շուրջը եղող երկաթե վանդակները կքանդեին՝ անոնցմով պաշտպանվելու համար, տեսավ, որ սրճարաններու աթոռները պողոտայի երկու կողմերեն կթռեին օդին մեջ, և հանարծ ան լսեց շառաչուն աղմուկ մը, որը չկրցավ որոշել, թե ինչ Էր. մեծ խանութի մը հսկա ապակեփեղկն Էր, որ խորտակվեր Էր։ Բայց այդ նույն միջոցին լսվեցավ ահեղ աղաղակ մը՝ «Ա՜հ… ա՜հ…», և ցուցարարները խուժեցին դեպի առաջ։ Հանրապետական ձիավոր պահակազորքը ընկրկեր Էր, և ցուցարարները՝ խորտակելով այդ ամբարտակը, կհոսեին պողոտային մեջ, կրկին ցցելով իրենց կարմիր դրոշակները և արհեստակցական միություններու դրոշները և նշանաբանները՝ ճերմակ գիրերով՝ կարմիր պաստառներու վրա, որոնք կկամարանային մարդկային հոսանքի վերև։ Երիտասարդ կոմունիստներու սյուն մը կողմնակի լայն փողոցե մը եկավ խառնվեցավ բանվոր ցուցարարներուն: Բարպան նշմարեց անոնց հագուստ-կապուստեն, որ նույնպես նոր դուրս եկեր Էին պայքարե։ Շատերուն բաճկոնները պատռտած Էին, շատերը կորսնցուցեր Էին իրենց բերետները, բայց անոնք բարձր տրամադրությամբ կերգեին « Երիտասարդ պահակախումբը»* և կստորագծեին հանկերգը. Զգուշացե՛ք, զգուշացե՛ք Դուք, բուրժուաներ , հագեցածներ, Զգուշացե՛ք, զգուշացե՛ք, Երիտասարդ պահակախումբն Է, Որ ահա կիջնե փողոց… Ցուցարարները գրեթե անարգել մոտեցեր էին Մեծ բուլվարներուն և պիտի մտնեին բուլվար Սեն֊Մարտեն, երբ հանկարծական հարձակումի մը ենթարկվեցան։ Բարպան անզգալաբար հասեր էր առաջին շարքերուն։ Անիկա հաճախ ___________ * «Լa յeune garde» (հեղափոխական երգ)։<noinclude></noinclude> nvefn3bvshk40g643ksrxytd9dslgyo Էջ:Barpa Khachik.djvu/284 104 45888 396440 123470 2026-09-16T16:17:39Z LetterBot 3069 (via JWB) 396440 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կբարձրանար մայթը, արագությամբ կհառաջանար և կրկին կմտներ շարքերուն մեջ: Պողոտայի երկուկողմերեն անցորդները երբեմն զվարճանալով, երբեմն հետաքրքրված, երբեմն ալ ահաբեկած, կգիտեին ցուցարարները և ապշած կնայեին Բարպային, երբ մայթը բարձրանալով կմտներ անցորդներուն շարքերուն մեջ։ Անոր վերարկուին և բաճկոնին կոճակները փրթեր Էին և մեկ գրպանը կախվեր Էր. փողկապը դարձեր Էր դեպի ծոծրակը և գլխարկը խորդուբորդ դարձեր Էր։ Բայց անիկա անփույթ կքալեր՝ երբեմն կուրծքը բաց, երբեմն վերարկուին առաջամասերը ձեռքերովը հավաքած կուրծքին և փորին վրա և չի մտածելով երբեք իր վարմունքի հետևանքներուն վրա։ Բարպան, ուրեմն, կրկին բարձրացեր Էր մայթը և արագորեն կհառաջանար, երբ ցուցարարներու երթը կանգ առավ։ Բարպան ալ կանգ առավ և ականջ դրավ։ Այնպես թվեցավ իրեն, որ անմիջապես պիտի լսե հրազենի ձայն, մանավանդ որ այդ միջոցին քանի մը երիտասարդներ, հակառակ ուղղությամբ վազելով, կհրահանգեին… — Ոչ մեկ անխոհեմություն, պահեցե՛ք ձեր հանդարտությունը, կարող են կրակել… — Կարող են կրակել… կարող են կրակել…— կմրմնջեին ամեն կողմերե,— կարող են կրակել… Բայց Բարպան դեո հեռուեն կլսեր «Ինտերնացիոնալը», որ, անշուշտ, ուրիշ ցուցարարներու սյուներ կերգեին, և հետո, քաղաքի մյուս կողմեն, հեռավոր փողոցներեն դարձյալ «Ինտերնացիոնալի» արձագանքները, որոնք կընդհատվեին, բայց և անմիջապես կվերսկսեին: Քանի մը վայրկյան տևող այս դադարեն հետո ցուցարարները կրկին որոտացին «Ինտերնացիոնալը» և առաջացան, բայց ճիշտ այդ միջոցին տարօրինակ բան մը պատահեցավ։ Բարպան ո՛չ ժամանակ ունեցավ, ո՛չ հնարավորություն հասկնալու, թե ինչ եղավ, անիկա գլխին ստացավ մահակի ուժեղ հարված մը, և աչքերը մթնեցան։ Երբ ինքզինքին եկավ, անիկա գետինն Էր, և ոստիկանի մը մույկին ներբանը կսպառնար դեմքին: Բարպան մեկ աչքը միայն կրնար բանալ, որովհետև մյուսը ծածկված Էր մածուցիկ նյութով մը, և ճա Բարպա Խւաչիկ<noinclude></noinclude> 5nqg6ruyz4pupuv79191xhbvo0m9c62 Էջ:Barpa Khachik.djvu/206 104 45889 396353 123471 2026-09-16T16:15:16Z LetterBot 3069 (via JWB) 396353 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նով,— բախտը լալըն հագավ, իր ոտքովը եկավ քեզի, դուն ալ երես դարձուցիր, դե՜հ, հիմակ ալ գնա քաշե՛ս», և գլուխը կշարժեր հանդիմանական արտահայտությամբ։ Մաննիկը կզգար մորը զայրույթը, բայց ան պաշարված էր ուրիշ զգացումներով։ Ան ալ ափսոսալով կմտածեր իր անցյալի մասին, որուն դատարկությունը գլխու պտույտ կպատճառեը իրեն։ Ինչո՞ւ, ինչո՞ւ, կկրկներ մտքովը անիկա, ինչո՞ւ իր կյանքը այդքան հիմար ուղղություն էր ստացեր։ Երբեմն Մաննիկը կմտածեր, թե ինքն ալ ընչազուրկ էր, ինքն ալ ստիպված էր իր աշխատանքովը ապրիլ և նույնիսկ ինքը ուղղակի կերպով զոհն էր Զարեհ էֆենդիի նման զզվելի բուրժուայի մը։ Ինչպե՞ս կըլլար, որ ինքը Միհրանի բանակեն չէր։ Խոր վիհ մը զինքը կբաժներ Միհրանեն, և Մաննիկը զգաց, որ ինքը արժանի ընկերուհի չէր կրնար ըլլալ անոր։ Սակայն ինչքան երջանիկ պիտի ըլլար, եթե նման ըլլար այն հասարակ բանվորուհիներուն, որոնք ընտանեբար կմոտենային Միհրանին, կխոսեին և կգործակցեին անոր հետ։ Մաննիկը դառնությամբ կմտածեր, որ Միհրանի այդ նոր ծանոթները ավելի մոտ էին անոր, քան թե ինքը, որ մանկական տարիներեն ճանչցեր էր այդ տղան։ «Ինչո՞ւ, ինչո՞ւ», կհարցներ ան ինքզինքին։ Իրենք ալ հարուստ չէին,երբեք հարուստ չէին եղած. հայրը պաշտոնյա էր, ուրիշ ոչինչ. հանկարծ Մաննիկը որոշակի զգաց, որ Բերայի անիծյալ տունն էր եղեր պատճառը, որ իր կյանքը դուրս էր եկեր բնական ընթացքեն։ Տունը գրգռեր էր ճիզվիտին ընչաքաղցությունը և անոր տիրանալու համար մայրը քաշեր տարեր էր իր աղվեսի որջին մեջ։ Եվ այդ մեկնակետեն կբխեր բոլոր մնացածը։ Մաննիկը զզվանքով հիշեց՝ առանց հարուստ ըլլալու հարուստի պես ապրելու ծանր և դժնդակ կյանքը: Անոր նողկանք կպատճառեին իր և մորը կրած նախատինքները և հետո Արտակը, Արուսյակը, որուն ճակատի երակը կցցվեր իր աչքին առաջ՝ թունավոր իժի պես… և հետո իր դեռ մատղաշ հասակին մորը պատվերով ըրած պչրանքները՝ սիրաշահելու համար Արտակը, որուն ցուրտ ակնարկը հիշեց ինչպես մահացու մեղադրանք։ Եվ հետո պատերազմը, վատ տարիներ, նախ գերմանացիները, ավստրիացիները և հետո<noinclude></noinclude> jzm55fuzc38ktmypcxqaineregnbr7e Էջ:Barpa Khachik.djvu/207 104 45890 396354 123472 2026-09-16T16:15:18Z LetterBot 3069 (via JWB) 396354 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>դաշնակիցները։ Մաննիկին կթվեր, որ այդ բոլոր բանակները անցեր էին իր վյրայեն, ոտնակոխ ըրեր էին զինքը և թողեր էին իր հոգվույն մեջ անջնջելի կեղտ և ամոթ։ Եվ դեռ այսօր մայրը կփորձեր, իր խաբեական միջոցներով, այդ մաքուր և վճիտ տղու աշխատանքի և պայքարի կյանքը կապել իր նման ապականված աղջկան մը ողորմելի և սնամեջ կյանքին հետ: Օ՜հ, ո՛չ, ո՛չ… եթե նույնիսկ Միհրանը ուզեր, ինքը կմերժեր վճռականապես, անոր հայտնելով անկեղծորեն իր բոլոր պատճառները։ Մտրակված էլեկտրականացած մթնոլորտեն, Մաննիկը հետզհետե անձնատուր դարձեր էր ինքնամբաստանության անդիմադրելի հրայրքին։ Ա՜հ, ըսել այդ հազարավոր բազմության առաջ իր թաքուն մեղքերը, իր ողորմելի կյանքի բոլոր կեղտերը… ըսել ամենուն, ամենուն՝ ահա՛ թե ինչ եմ ես իսկականին մեջ, մերկանալ և ցույց տալ իր էության բոլոր թարախոտ վերքերը, և թո՛ղ ամենքը թքնեին իր երեսին,թող ամենքը ոտնակոխ ընեին զինքը, բայց հաներ վերջապես իր դեմքեն այն դիմակը, որ շնչահեղձ կըներ զինքը։ Եվ անիկա լռիկ կուլար՝ թաշկինակը կրծոտելով, և արցունքը կհոսեր այտերեն ծունկերուն վրա, արատավորելով մետաքս հագուստը և նույնիսկ կաթկթելով մինչև գետին։ Բարպան պահ մը նշմարեց Մաննիկի արցունքները, որ վերագրեց Միհրանի խոսքերուն հառաջ բերած վարակիչ հուզմունքին։ Անիկա ուրիշ կիներու աչքերուն մեջ ալ արցունք կտեսներ, մանավանդ, պառավ կիներուն, որոնցմե մեկը հաճախակի իր ակնոցը կհաներ՝ անոր վրա կազմված մշուշը սրբելու համար։ Միհրանի ճառեն հետո, նախագահը հայտարարեց, որ կես ժամու չափ դադար պիտի ըլլար, ուրկե հետո պիտի սկսեր երեկույթին գեղարվեստական բաժինը։ Մեղմորեն, առանց իրարանցումի հանդիսականները դուրս կուգային իրենց շարքերեն, ծանոթներ և բարեկամներ կանգ կառնեին անցքերուն մեջ՝ իրար հետ խոսելով։ Տիկին Զարուհին աչքովը կփնտրեր Միհրանը, աղջկանը հետ դեպի անոր կողմը երթալու համար, և ան տեսավ Միհրանը խարտյաշ և բարձրահասակ աղջկան մը հետ, որուն խոշոր կապույտ<noinclude></noinclude> azks7zcpsp3aac1mp1lumys89xr4v63 Էջ:Barpa Khachik.djvu/208 104 45891 396356 123461 2026-09-16T16:15:19Z LetterBot 3069 (via JWB) 396356 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>աչքերը դարձան իր կողմը։ Տիկին կարուհին բոլոր հոգվովը վրդովվեցավ, կարծես թե ձեոքեն բան մը կխլեին, և այդ միջոցին ահա անիկա տեսավ Մաննիկը՝ ընկճված իր դառն հուզմունքին մեջ, դեմքը ավերված, կոպերը կարմրած ու նայվածքը ընկղմած դեռ անդիմադրելիորեն հոսող աղի արցունքի մեջ։ — Խե՞նթ ես, ինչ ես, Մաննի՚կ,— ըսավ ան ջղագրգռված և իր ձեռքի պայուսակի մեջեն կատաղությամբ հանեց բրնձափոշիի տուփը և փոքրիկ հայելի մը և աղջկանը տալով՝ ըսավ սեղմված ակռաներուն մեջեն,— ա՛ռ, դեմքդ կարգի բեր, հիմա՛ր, ժամանակ գտա՞ր… Մաննիկը աղիողորմ նայվածք մը ուղղեց մորը, բայց անմիջապես զգաց, որ որևէ հույս չկար անկե։ Երբեք տիկին Զարուհին այդքան արհամարհական չէր եղեր իր աղջկան նկատմամբ։ Մայր ու աղջիկ իրենց ամենավատ օրերուն իսկ դեռ որոշ քաղաքավարական վերաբերմունք պահած էին իրարու նկատմամբ։ — Ես տուն կուզեմ երթալ,— ըսավ Մաննիկը, — տուր բա¬ նալին։ — Գնա՛,— ըսավ տիկին Զարուհին, զայրույթեն դողալով և սենյակի բանալին տվավ։ Տիկին Զարուհին այնպիսի տպավորություն ուներ, որ Մաննիկը դիտմամբ կըներ այդ բոլորը՝ զինքը կատղեցնելու համար, անիկա դիտմամբ կխանգարեր իր ծրագիրը և թե, վերջապես. իր միակ դժբախտությունը իր աղջկան գոյությունն էր։ Տիկին Զարուհին քիչ հետո Բարպայի և ուրիշներու հետ կշատախոսեր և կծիծաղեր։ Անիկա կջանար իր խոսակիցներու բարձր տրամադրության մակարդակին բարձրանալ, բայց ներքնապես անիկա լեցուն էր զայրույթով և մտահոգություններով։ Երբեմն գաղտնապես կհառաչեր և կմտածեր, «Աս ի՜նչ խաչ է, որ աստված գրեր է իմ վրաս»։ Եվ այդ խաչը իր թշվառ աղջիկն էր, որուն դժբախտ կացությունը փոխանակ իրեն կարեկցություն ներշնչելու, կվիրավորեր իր քաղքենիի հպարտությունը։<noinclude></noinclude> my3ysvfooih24shml13pkvpz7dyza07 Էջ:Barpa Khachik.djvu/209 104 45892 396357 110009 2026-09-16T16:15:21Z LetterBot 3069 (via JWB) 396357 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Ո՞ւր է Մաննիկը,— հարցուց Բարպան տիկին Զարուհիին։ — Քիչ մը գլուխը կցավեր,— ըսավ ան ծեքծեքալսվ,— ըսի, որ երթա պառկի։ Իսկ այդ միջոցին Մաննիկը կիջներ Շան զ՛էլիզեի պողոտայեն, իր սեփական դժբախտության մեջ ամրափակված։ Անիկա վարաներ էր մետրոն մտնելու, որովհետև զգուշացեր էր էլեկտրական լույսերու տակ մարդոց հանդիպելու։ Գլխարկին եզրը քաշած աչքերուն վրա, վերարկուին օձիքը բարձրացուցած, անիկա կքալեր խուճապային արագությամբ, ինչպես եթե փախեր հալածողներեն։ Մաննիկը նվաստացած կզգար ինքզինքը, նույնիսկ անծանոթ անցորդներու առաջ: Կոնկորդի հրապարակը հասնելով, անիկա պահ մը կանգ առավ մայթին եզերքը՝ դիմացի կողմը անցնելե առաջ, և անիկա ապշությամբ կնայեր ողորկ գետնին վրա իրարու ետևե ստվերի պես սահող ավտոներուն, ինքզինքին հարց տալով, թե մարդիկ ի՞նչ շահ ու ի՞նչ գործ կարող են ունենալ և ո՞ւր կարող են երթալ, երբ ինք երթալիք տեղ չուներ և ահռելիորեն մինակ կզգար ինքզինքը փարիզյան այդ բազմամարդ հրապարակին վրա, ինչպես եթե անապատի մեջ ըլլար։ Վագրամի սրահին մեջ դադարը չէր ավարտեր դեռ, երբ Բարպան թողուց տիկին Զտրուհին։ Ամրակազմ և գեղեցկադեմ երիտասարդ մը, որ թևին վրա կկրեր կարմիր ժապավեն, մոտեցավ Բարպային և ժպտելով հարցուց. — Դուք Բարպա Խաշի՞կն եք։ — Այո՛, տղաս,— ըսավ Բարպան,— հրամանքդ ո՞վ եք։ — Ես դեմիրճի Հակոբին տղան եմ,— ըսավ ան։ Բարպան՝ մեծապես հետաքրքրված, մտավ երիտասարդին թևը և մեկուսացավ։ — Ուր է հայրդ,— ըսավ ան։ — Փարիզի շրջակայքը կբնակինք,— պատասխանեց երիտասարդը։<noinclude></noinclude> bqkdflnfjulebdzirkgq8qqjmj0jfm7 Էջ:Barpa Khachik.djvu/285 104 45893 396442 123473 2026-09-16T16:17:41Z LetterBot 3069 (via JWB) 396442 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կատին վրայեն դեպի այդ կողմի քունքը կհոսեին տաք և թանձր արյան կաթիլներ։ Բարպան հազիվ նշմարեց դիվահարի շարժումներ իր գլխուն վերև, ոռնացող բերաններ, սպառնական կզակներ և սրունքներ, սրունքներ, սրոնքներ: Բարպան անգամ մըն ալ բացավ ողջ աչքը և տեսավ կապույտ երկինքը, որուն վրա ճերմակ ամպի ծվեն մը կսահեր, կարծես բազկատարած: Բայց թե՛ երկինքը, թե՛ ամպի ծվենը հանկարծ դարձան գլխապտույտ արագությամբ, և ամեն ինչ ընկղմեցավ անէության մեջ… Երբ Բարպան սթափվեցավ, չի հասկցավ, թե ուր է։ Կարծեց, որ ձերբակալված է և թշնամիներով շրշապատված։ Ան ամբողջ մարմնին մեջ ցավեր կզգար և կտնքար։ Այդ միջոցին անծանոթ երիտասարդ մը մոտեցավ անոր և դեմքը մոտեցուց Բարպայի դեմքին։ Երիտասարդը կժպտեր և նայվածքովը կհարցուփորձեր։ Բարպան, որուն մեկ աչքը կապված էր վիրակապով, ողջ աչքը բացավ և նայեցավ, ու այդ պայծառ դեմքը երևցավ իրեն գերմարդկային գեղեցկությունով: Բարպան ուզեց խոսիլ, բայց բառերու տեղ անորոշ աղմուկ մը դուրս եկավ շրթներեն։ Անիկա, կարծես, համակերպեցավ և լռեց, և երբ երիտասարդին դեմքը բարձրացավ և հեռացավ, Բարպան աչքը փակեց։ Քիչ հետո քաղցր ձայն մը կմրմնջեր ականջին՝ «Ընկե՛ր, ընկե՛ր»: Բարպան կրկին աչքը բացավ և տեսավ նույն երիտասարդը՝ ձեռքը բաժակ մը բռնած, ուրկե շոգի կբարձրանար։ Բարպային կթվեր, որ իր վտանգված կյանքը դյուրաբեկ թելով մը կապված էր այդ երիտասարդին հետ, և նայվածքովր կկառչեր անոր։ Երիտասարդը ազատ ձեռքը դրավ Բարպայի գլխին տակ և թեթև մը բարձրացուց։ — խմեցե՛ք,— ըսավ ան և բաժակը մոտեցուց Բարպայի շրթունքին։ Բայց Բարպայի կզակն ալ կապված էր, և շրթները ծածկված էին բամբակով և վիրակապով։ — Լիզե՚թ, Լիզե՚թ,— կանչեց երիտասարդը։ Բարպան աչքը ակամա հեռացուց երիտասարդեն և տեսավ, որ շիկահեր և մեծղի աղջիկ մը կուգար իր կողմը։<noinclude></noinclude> jek33bar1inh0ki9e1f49menzl3wk48 Էջ:Barpa Khachik.djvu/286 104 45894 396443 110011 2026-09-16T16:17:43Z LetterBot 3069 (via JWB) 396443 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Լիզե՛թ, ըսավ երիտասարդը անոր,— բաց շրթունքը։ Բարպան նախ ումպ-ումպ և հետո անհագությամբ խմեց տաք գրոգը։ Անիկա գրեթե անմիջապես կազդուրվեցավ, և երբ գլուխը կրկին դրին բարձին, արցունքի տաք կաթիլ մը ժայթքեց Բարպայի բաց աչքեն։ — ինչպե՞ս կզգաք ձեզ, հայրի՛կ,— ըսավ շիկահեր աղջիկը և ուզեց բազուկը քննել, բայց Բարպան ցավի մռնչյուն մը արձակեց։ Կարծես արձագանք տալու համար, ուրիշ խուլ մռնչյուն մը լավեցավ հարևան սեղանե մը։ Երիտասարդը և աղջիկը վազեցին այն կողմ։ Բարպային այնպես կթվեր, որ անդիմադրելի փափագ ունի քնելու, բայց միևնույն ատեն կուզեր գիտնալ, թե ո՞ւր Է, ո՞վ են այդ մարդիկը։ Անոր գիտակցությունը մերթ կպայծառանար, մերթ կշիջեր։ Կարծես թե կմրափեր և երազի մեջ Էր, բայց հիշողության բեկորներու, մղձավանջային տեսիլքներու հետ զուգահեռաբար ան կտեսներ, թե ինչ կկատարվի իր շուրջը։ Բարպան կգտնվեր Մոնմարտր փողոցի սրճարաններեն մեկուն ետևի սրահը, ուր փոխադրեր Էին նաև ուրիշ վիրավորվածներ և խոշտանգվածներ։ Ցույցին մասնակցող սենգիքաները, ֆրանսիական կոմկուսը, երիտասարդ կոմունիստներու կազմակերպությունը, նախատեսելով բախումներ, առաջուց բոլոր թաղերու մեջ կազմակերպեր Էին կետեր, ուր պետք Է առաջին օգնությունը ընեին վնասված ընկերներուն։ Հեղափոխական ուսանողներին կազմակերպությունը կաջակցեր այդ գործին, և այն երիտասարդը, Ռոժե Գամբերը, որ գրոգը ավեր Էր Բարպային , բժշկական համալսարանի ուսանող Էր։ Կազմակերպիչները այդ սրճարանի ետևի սրահը կուտակեր Էին առաջուց անմիջական խնամքի համար հարկ եղածը։ Այս նույն սրճարանին մեջ Էր, որ թաղին բջիջները իրենց ժողովները կընեին, և վայրը բոլորովին ապահով Էր։ Բարպան աստիճանաբար կվերագտներ իր ամբողջական գիտակցությունը։ Կողքի սրահեն կլսվեր շփոթ ժխոր մը, բայց ամեն անգամ, որ միջնորմի դուռը կբացվեր, այդ ժխորին մեջ ան կորոշեր ձայներ, աղմուկներ, գարսոնի կան<noinclude></noinclude> 3c2d9rxran1eyxhk0yv89zza9tzlpgq Էջ:Barpa Khachik.djvu/210 104 45895 396359 110012 2026-09-16T16:15:24Z LetterBot 3069 (via JWB) 396359 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Հետո ան բացատրեց, որ հայրը իրեն պաավիրեր էր անպատճառ գտնել Բարպան և անկե խնդրել, որ այցելության երթա իրեն։ — Որովհետև,— ըսավ երիտասարդը,— հայրս կաթված ունեցավ և տեղեն չի կրնար շարժիլ։ Մենք կբնակինք Պորտ դ'Իտալիեն քիչ դուրս, զոնայի մեջ։ Բարպան և երիտասարդը հետևյալ օրվան համար ժամ մը որոշեցին, անոնք իրար պիտի գտնեին Պորտ դ'Իտալիի մետրոյի ելքին։ Երեկույթին գեղարվեստական բաժինը ավարտեցավ կեսգիշերը անց, ուրկե հետո հանդիսականները հանդարտությամբ դուրս եկան սրահեն, բայց մարդիկ, կարծես թե, չէին ուզեր իրարմե բաժնվիլ: Շատերը կբնակեին Փարիզի շրջակայքը, և մեծ մասամբ անոնք էին, որ եկեր էին ամբողջ ընտանիքով, տատերով և ծծկեր երեխաներով։ Բայց փարիզաբնակ հայերը այդ ընտանիքները կհրավիրեին իրենց բնակարանները՝ գիշերը կերպով մը անցընելու համար։ Դեռ նահապետական կյանքի սովորությունները պահած այդ բանվորներու համար հյուրասիրությունը քաղցր և հաճե/ի պարտականություն էր։ Մնաց որ անոնց տուները ընդհանրապես լիքն էին ամեն կարգի պաշարներով։ Դեռ այդ թվականին անգործությունը, որը կծանուցվեր կառավարության կողմե ձեռք առնված արտակարգ օրենքներով՝ օտարական բանվորներու նկատմամբ, համատարած չարիք չէր դարձեր։ Ընտանիքի մեջ ընդհանրապես բոլոր երիտասարդ անդամները կաշխատեին, և տարեցները տանը երեխաները կպահեին, կտնտեսեին աշխատողներու ստացած աշխատավարձը։ Մյուս կողմանե, հայ բանվորները սովորություն չունեին գինետուները և ուրիշ ստորին աստիճանի զվարճության վայրերը հաճախելու և, լինելով տոկուն և արի աշխատանքի մեջ, հասեր էին որոշ բարեկեցիկ վիճակի։ Սրահեն դուրս եկողներեն ոմանք, ուրեմն, խմբված, դեռ կխոսեին իրարու հետ։ Այդ միջոցին Միհրանը և Յորկին,<noinclude></noinclude> 8frsb1lbuq1r1r4b668gonedh3ykqws Էջ:Barpa Khachik.djvu/211 104 45896 396360 123464 2026-09-16T16:15:26Z LetterBot 3069 (via JWB) 396360 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>շրջապատված ֆրանսիացի և հայ ընկերներով, դուրս եկան սրահեն։ Խումբը ուղղվեցավ մոտակա մեծ սրահարան մը, շատեր հետևեցան անոնց։ Միհրանը, դեռ սրճարան չի մտած, քիչ մը անջատվեցավ քումբեն, անիկա կխոսեր Ժանեթի և Մարիայի հետ, որոնց երկուքին ալ թևերը մտած Էր։ Ժանեթը ոգևորությամբ կշնորհավորեր Միհրանը և առհասարակ հիացումով կխոսեր երեկույթի մասին։ — Այդպիսի սքանչելի տարրերով,-կըսեր ան,— դուք շատ բան կրնաք ընել։ Երբ, վերջապես, բոլորվեցան երկար սեղանի մը շուրջը, և պատվիրված գարեջուրը եկավ, ֆրանսիացի ընկերներեն մեկը բաժակը բարձրացուց և խմեց «գաղութահայ արի պրոլետարիատի կենացը»: — Օրհնյալ մետեկնե՛ր,—բացականչեց ներկաներեն մեկը։ Բաժակը առաջարկողը սաստեց իր ընկերը։ — Մենք այսօր մետեկներու չի հանդիպեցանք,— ըսավ ան,— այլ գիտակից պրոլետարներու։ Միհրանը շեշտեց, որ մետեկի այլափոխումը կատարվեր Էր ֆրանսիական պրոլետարիատի շնորհիվ։ — Այս սքանչելի երկրին մեջ,— ըսավ ան,— հեղափոխական Փարիզի մեջ, ուր մայթերու ամեն մեկ սալաքարը մեզ կպատմե ֆրանսացի քաջ ժողովուրդի հեղափոխական պայքարները, բայց մանավանդ այժմու ֆրանսացի հեղափոխական բանվորներու կողքին, գաղութահայ աշխատավորրությունը դուրս եկավ իր անփառունակ վփճակեն և կերպարանք ստացավ։ Գաղութահայ աշխատավորները Ֆրանսայի մեջ անցան հեղափոխական դպրոցե… — Է՜հ, ուրեմն,— ըսավ ֆրանսիացի ընկեր մը,— գոնե ընդունեցեք, որ հայ աշխատավորները մեծապես ընդունակ աշակերտներ են, արդյունքը ապշեցուցիչ Է։ Միհրնը բացատրեց, որ Ռուսաստանի հեղափոխությունը, բայց մանավանդ Հայաստանի խորհրդայնացումը մեծ ազդակ եղեր Էին այդ թեքումը հառաջ բերելու ոչ միայն գաղութահայ բանվորության, այլև լայն զանգվածներու մեջ։ — Անտարակույս,— ըսավ Միհրանը,— արդյունաբերա<noinclude></noinclude> nvu62fas4tp037qmost5hflsjy5syn6 Էջ:Barpa Khachik.djvu/212 104 45897 396361 123475 2026-09-16T16:15:27Z LetterBot 3069 (via JWB) 396361 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կան մեծ կեդրոններու մեջ աշխատող հայ բանվորները, որոնք կազմակերպված են աշխատանքային խմբակցություններու մեջ, կոմկուսի ղեկավարությամբ, գիտակցաբար կանգնած են դասակարգային հողի վրա, բայց մենք ունինք լայն զանգվածներ, արհեստավորներ, տանը աշխատողներ, կիսամտավորականներ և մտավորականներ, նաև պետք չէ մոռնալ ապադասակարգայնացած մանր բուրժուազիայի երիտասարդ սերունդը, որ կուգա առաջապահ բանվորության ետևեն, թեև տատանվելով: Ամենքն ալ լուռ կլսեին Միհրանի խոսքերը, անիկա ավելցուց. — Կա և ուրիշ բան… բարձրագույն դպրոցներն ելլող երիտասար՝դությունը, որ այստեղ չի կարող գործադրության դնել իր ուսմունքը. ու՞ր պետք Է երթա… ըսե՛ք, կխնդրեմ… ան հիմակուց իր ուշադրությունը կդարձնե դեպի այն հայրենի երկիրը, ուր մասնագետներու պետք ունին… ուր մտավորական աշխատավորներու պահանջը անսպառ Է… — ճիշտ չէ՛,— գոչեց ակնոցավոր երիտասարդ մը, որ սեղանին մյուս ծայրը նստած էր սեղանակիցներու ետևը, առանց մասնակցելու սեղանին։ — ճիշտ չէ ,— ըսավ ան ոտքի ելլելով, և անիկա շառագունեցավ։ Անոր ձայնը քիչ մը ռնգային էր և դեռ, կարծես, կպահեր քեն ընող շփացած մանուկի շեշտը։ Բաճկոնին տակեն կկրեր մութ գույնի շանտայլ մը, որ կբարձրանար մինչև առանց փողկապի ճերմակ և ճկուն օձիքը, որը կդառնար շանտայլին վրա։ Բարպան, որ սեղանին մյուս ծայրը նստած էր, ճանչցավ այդ երիտասարդը, անիկա Բարունակ Սարյանն էր։ Ամենուն ուշադրությունը դարձեր էր արդեն դեպի ան։ — ճիշտ չէ՛,— ըսավ ան նորեն,— ես այդ իմ անձնական փորձովս գիտեմ. ես բուրժուայի տղա եմ, իմ ծնողքիս միակ զավակը, բայց այլևս չեմ կրնար հանդուրժել այդ կյանքին… չեմ կրնար,— կրկնեց ան, ոտքը գետին զարնելով,— ես քիմիական ինստիտուտի ուսանող եմ և կուզեմ ավարտել ու երթալ Հայաստան, ուրեմն, ես շահագրգռվա՞ծ եմ և անոր<noinclude></noinclude> lytj6i83crbcdo65rb6wu1vruzpget7 Էջ:Barpa Khachik.djvu/213 104 45898 396362 123476 2026-09-16T16:15:29Z LetterBot 3069 (via JWB) 396362 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>համար է, որ կուզեմ երթալ Հայաստան։ Ո՛չ, ընկերնե՛ր, եթե ես հանդուրժեմ իմ բուրժուական ընտանիքի մթնոլորտին, ոչ մեկ բանի պետք չեմ ունենար, հանգիստ և բարեկեցիկ կյանք կունենամ, ապագաս ապահովված կըլլա, բայց ես չեմ ուզեր, չեմ կրնար տանիլ այդ կյանքը,— ըսավ ան հետզհետե գերագրգռվելով, — չե՛մ կրնար և կթքեմ ու թքեր եմ արդեն այդ կյանքին վրա… Անիկա հանկարծ նստեցավ և կջանար իր դեմքը ծածկել իր առաջ նստողներու ետև։ Անիկա դողդողացող մատներով հաներ էր ակնոցը և ճերմակ ու նուրբ թաշկինակով կսրբեր անոր ապակիները։ Երիտասարդին այդ ելույթը զանազան տեսակի զգացումներ ներշնչեց ներկաներուն։ Ժանեթը ժպտելով կնայեր իր ընկերներուն, և անոր ժպիտին մեջ որոշ ծաղր կար։ Անոնք իրենց հասարակական և կուսակցական գործունեության ընթացքին հաճախ կպատահեին իրենց դասակարգին դեմ ըմբոստացած պատանիներու և երիտասարդներու, որոնք կնետվեին անվերջ մեկ ծայրահեղութենեն դեպի մյուսը:Անոնք անհամբեր կըլլային, անհանդուրժող և հավակնություններով փքված, որովհետև անվերջ կուզեին արժեցնել այն «հերոսական» քայլը, որ առած են, խզվելով իրենց դասակարգեն և չի մոռնալով երբեք այն, հաճախ իրական, զոհողությունները, որ ըրած են այդ քայլը առնելով։ Բայց Ժանեթը փորձով գիտեր,որ այդ երիտասարդները, որոնք շատ անգամ տարիքի տագնապի մեջ էին և իրենց անկախությունը հաստատելու համար կիյնային կա՛մ ծայրահեղ աջ, կա՛մ ծայրահեղ ձախ կուսակցություններու մեջ, անկեղծ ըլլալով հանդերձ իրենց ըմբոստության մեջ, անպետք կդառնային, երբ հարկ ըլլար համեստ և առօրյա աշխատանք կատարել։ Անոնք պատրաստակամ էին մեծ արարքներու, հերոսական կեցվածքներու, բայց անընդունակ էին պրոլետարիատի պայքարի ճակատին, հանդուրժելու գործնական կյանքի մանրամասնությունը։ Լսելով հայ երիտասարդին խոսքերը, Ժանեթը անմիջապես մտածեց, որ անիկա այն տեսակ թիփերից էր, և իր կարծիքը պիտի հաղորդեր Միհրանին, երբ տեսավ, որ անիկա,Մարիայի խորհուրդով, երիտասարդը կկանչեր իր մոտ։<noinclude></noinclude> rbc6cf5efauxd3wv76vrguu88qwbvug Էջ:Barpa Khachik.djvu/214 104 45900 396363 123478 2026-09-16T16:15:30Z LetterBot 3069 (via JWB) 396363 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Մարիան, ընդհակառակը, հմայված էր այդ երիտասարդեն։ Անոր ամեն մեկ խոսքը հուզեր էր զինքը, և անիկա իր կապույտ աչքերով հիացումով կնայեր անոր համակրելի դեմքին։ Մարիան, այդ երիտասարդին առած քայլը՝խզվել իր ընտանիքեն, կհամարեր հերոսություն։ Միևնույն ատեն Մարիան կզգար մայրական խանդաղատանք այդ երիտասարդին համար, որուն շուրթները դեռ պահեր էին շփացած պատանիի դժգոհ արտահայտությունը։ Երբ Բարունակը Միհրանին սեղանին մոտեցավ, Մարիան անմիջապես սեղմվեցավ և իր ու Միհրանի աթոոներուն քով տեղ բացավ անոր։ — Դուք Բարունակ Սարյա՞նն եք,— հարցուց Միհրանը,և երիտասարդին հաստատական պատասխանին վրա, ավելցուց, — կարդացի ձեր նամակը, ներեցեք, որ ավելի շուտ չի կրցա ձեզ ժամադրություն տալ, երեկույթի գործերը և ուրիշ ստիպողական գործեր իմ ժամանակս գրավեցին գիշեր-ցերեկ։ Գոհ եմ, սակայն, որ ձեզ հանդիպեցա, վաղը իրիկուն, ժամը ութին կհանդիպինք Կլյունի սրճարանը։ Կհարմարի,— ձեզ այդ ժամը և տեղը։ — Ես ամբողջովին ձեր տրամադրության տակ եմ,— ըսավ Բարունակը, և անիկա անհանգիստ Էր կարծես զինքը տանջող մտածումով մը. վերջապես, ճիգ ընելով իր վրա, արտահայտվեցավ։— Կհուսամ, որ ինձ դեմ չեք նեղացած,— ըսավ ան։ — Ո՛չ, իեչո՞ւ,— ըսավ Միհրանը զարմացած։ -— Որովհետև ձեզ դեմ խոսեցա։ — Չէ՞… Է՞,—բացականչեց Միհրանը և խրախուսելու համար երիտասարդը, ձեռքը դրավ անոր ուսին և դեմքը դարձնելով, ժպտեցավ բարեկամաբար: Բարունակ Սարյանը, սակայն, առանձնապես երախտապարտ Էր Մարիային, որ Միհրանի կողքին տեղ տվեր Էր իրեն, անիկա դարձավ դեպի Մարիա Սոլը և անունը հարցուց. և այլևս մինչև վերջ անոնք խոսակցեցան իրարու հետ և նույնիսկ մտերմացան։ Մարիան իր հասցեն տվավ երիտասարդին և հրավիրեց իր մոտ հետևյալ օրն իսկ, առավոտյան ժամը տասնեն — տասնմեկ։<noinclude></noinclude> pn85ce2lzmwlzsdnoyvb9hzrelo3vzv Էջ:Barpa Khachik.djvu/215 104 45901 396364 110019 2026-09-16T16:15:32Z LetterBot 3069 (via JWB) 396364 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Ես վստահ եմ,— ըսավ ան,— մենք շատ հետաքրքրական խոսակցություններ կունենանք միասին։ Այդ միջոցին Յորկին սկսավ խոսիլ բաժակ առաջարկելով ֆրանսիական պրոլետարիատի ի պատիվ։ Անիկա ոտքի չի կանգնեցավ և ոչ մեկ հանդիսավորություն չի տվավ իր բաժակաճառին։ Անիկա կխոսեր հանդարտությամբ և լրջությամբ։ «Արևմտյան Եվրոպայի մեջ,— ըսավ ան,— առաջնակարգ դեր վերապահված Է ֆրանսական հեղափոխական պրոլետարիատին»։ Սեղանին շուրջը նստողները, առանց բացառության, վարակվեցան Յորկիի ծանր լրջութենեն։ Անոր թավ և սև հոնքերը, նեղ ճակտին վերևեն ցցված խիտ և սև մազերը, ուժեղ կզակը և մսուտ, բայց անթերի գիծով շրթունքը, լայն ուսերը, այդ բոլորի ամբողջությունը, որ Յորկիին նստած դիրքին մեջ — սեղանին եզրը կկտրեր անոր կուրծքը երկուքի — կուտային անոր հռովմեական լավագույն շրջանի կիսանդրիի մը տպավորությունը, խոր վստահություն կներշնչեին, և երբ անիկա իր խոսքը վերջացնելով ըսավ, թե ինքը կլսեր գալիք ժամանակներու մեջ ֆրանսիական պրոլետարիատի հաղթական քայլերը, ամենքն ալ ուշադիր եղան՝ կարծես լսելու համար այդ ամուր քայլերու դոփյունները ժամանակի և տարածության մեջ։ Բարպան խորաթափանց աչքերով կդիտեր ամենքը։ Բարպայի ներուժ նայվածքը իրեն քաշեց ընկերներեն մեկուն ուշադրությունը։ Անիկա խարտյաշ երիտասարդ մըն Էր, բացգորշագույն աչքերով, նուրբ դիմագծերով։ — Յորկի՛,— ըսավ ան,— մենք չենք մոռնար մեր օտար ընկերներու մեզ բերած թանկագին աջակցությունը ոչ միայն իրենց երկիրներու մեջ, այլևս մեր կողքին, Ֆրանսայի հողին վրա։ Ընկերնե՛ր,— ըսավ անիկա շուրջանակի ակնարկ մը նետելով,— խմենք՝ հանձին Յորկիի՝ մեր հույն, իտալացի, իսպանացի, չեխ, լեհ, բուլգար և այլ ազգություններու պատկանող ընկերներու կենացը։ — Եվ թուրք ընկերներու,— ըսավ կապուտաչվի և սևահեր ֆրանսիացի մը։ — Եվ մեր թուրք ընկերներու կենացը, որոնք, ինչպես կպատմե Յորկին, առաջնորդեր են իր առաջին քայլերը:<noinclude></noinclude> bxlp5ipt4wl5t79zwvkz7eot1jq7uy4 Էջ:Barpa Khachik.djvu/216 104 45902 396365 110024 2026-09-16T16:15:34Z LetterBot 3069 (via JWB) 396365 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Բոլորն ալ ոտքի ելան։ Յորկին հուզմունքի ազդեցության տակ խոժոռեր էր. անիկա հիշեց Թաթավյայի իր հայրենի տունը և հայրն ու մայրը և իր աչքերը դարձուց Բարպային. հետո ձեռքը դրավ անոր ուսին և ըսավ. — Քեզ հետ, Բարպա՛, կխմեմ մեր այնտեղ թողած ընկերներու կենացը և զոհերու հիշատակին։ Միհրանը նույնպես հիշեր էր Վասիլը և կուզեր խոսիլ անոր մասին։ Բայց իր ֆրանսիացի ընկերները կըսեին. — Միհրա՚ն, մեզ պատմե թուրք ընկերներու պայքարի և կյանքի մասին։ — Տարօրինակ, զարմանալի բաներ կպատմե Միհրանը, — կըսեր ֆրանսիացի մը իր կողքի ընկերոջ,— արտակարգ հերոսություններ՝ Թուրքիո կոմունիստներու ընդհատակյա աշխատանքի ընթացքին։ — Ես ձեզ կպատմեմ, թերևս և գրեմ,—ըսավ Միհրանը,— մեր Թուրքիո ընկերներու հերոսական պայքարի մասին, բայց այժմ ժամանակը ուշ է և վերջացնելե առաջ կուզեի, որ այստեղ՝ Փարիզի մեջ, այս ընկերական սեղանի շուրջը մենք հիշեինք մարդ մը, որ վարպետ արհեստավոր էր, որուն մանկությունը անցեր էր անասելի չքավորության մեջ, որ սուզվեր էր մարդկային թշվառության մինչև խորքը և կուզեր քիչ մը հանգիստ, քիչ մը լույս սփռել այդ խավարի մեջ։ Այդ մարդը, ընկերնե՛ր, իհարկե, կոմունիստ չէր, բայց ուներ աշխատավորական շահերով և իրավունքներու հստակ գիտակցություն։ Անիկա գիշեր ու ցորեկ կմտատանջվեր և կորոներ այն ճանպարհը, որ նեղ անելեն դուրս պետք էր բերեր աշխատավորությանը։ Անիկա պատրաստ էր զոհել իր անձը, ընտանիքը, ամեն ինչ։ Եվ ան զոհաբերեց այդ բոլորը, ընկերնե՛ր,և անիկա ընկավ դեռ իր ճանապարհը չի գտած։ Ես վստահ եմ, ընկերնե՛ր, որ եթե ողջ ըլլար, այսօր մեզ հետ կըլլար,այս սեղանին շուրջը։ Անոր անունը Վասիլ էր, ընկերնե՛ր, և ան հայրն էր մեր սիրելի, մեր արի ընկերոջ, մեր Յորկիին։ Ամեն կողմերե բացականչություններ, ուռաներ գոչեցին. բոլոր բաժակները բարձրացան։ Սրճարանին մեջ ուրիշ հաճախորդներ սկսան ուշադրություն դարձնել։<noinclude></noinclude> 083t608dea7o1xn5ffsdn5nsg7lxnao Էջ:Barpa Khachik.djvu/287 104 45903 396444 110028 2026-09-16T16:17:44Z LetterBot 3069 (via JWB) 396444 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>չեր, որոնք իրեն թույլ կուտային գուշակելու, որ սրճարանի մը ետևի մասին մեջ էր։ Բարպային մեկ ուսը խախտեր էր, գլուխը և կզակը վիրավորվեր էին, իսկ ամբողջ մարմինը չարաչար խոշտանգվեր էր։ Գլխին վերքերը մաքրեր և հարկ եղած խնամքով կապեր էին, իսկ ուսը չէին կարողացած խնամել հարկ եղած ձևով։ Ռոժեն կմտածեր, որ այդ և ուրիշ մեկ վիրավորյալ պետք է փոխադրեին Կոշեն հիվանդանոցը, ուր ինքը էքստերն էր և ուր հիվանդապահներու և հասարակ ծառայողներու մեջ նվիրված ընկերներ ուներ։ Բայց այդ փոխադրությունը պետք է որ գիշերը կատարեին, երբ քաղաքը հանդարտած կըլլար։ Մեծ բուլվարներով վրա արդեն ցուցարարները ցրված էին: Եթե այդ միջոցին Բարպան հնարավորություն ունենար դուրս գալու, աչքերուն չէր հավատար։ Բոլոր երգեցիկ սրճարանները, գարեջրատուները կշողշողային իրենց լույսերով։ Լյուքսի իրեղեններ վաճառող խանութները լեցուն էին հաճախորդներով։ Բուլվարներու վրա անցորդները՝ իրենց կանանց կամ սիրահարներու հետ թևանցուկ, կզբոսնեին և սրճարաններու տեռասները նստելու տեղ չէին գտներ։ Հեղափոխական ալիքը անցեր էր այդ բոլորի վրայեն՝ որպես ազդարարություն։ Միայն պողոտայի ծառերեն ոմանք զրկվեր էին իրենց երկաթաձող վանդակներեն, և տեղ֊տեղ մայթը քանդված էր։ Բայց Մոնմարտր փողոցի այդ սրճարանին ետևի սրահը եկող ընկերներ լուր կբերեին, որ քաղաքի ծայրամասերուն մեջ դեռ պայքարը ցուցարարներու և ոստիկանության մեջ կշարունակեր։ Բարպան՝ այդ լսելով, մտաբերեց Միհրանը և Յորկին և մատնվեցավ սուր մտատանջության։ Ան կուզեր ելել, հագվիլ և դուրս գալ որոնելու համար իրենները, առանց հաշիվ տալու իրեն այդ բանին անհնարությունը։ — Ուրեմն այժմ լավ եք, հայրի՛կ,— կըսեր Լիզեթը՝ Բարայի առողջ բազուկը վերցնելով և քննելով բազկերակը։ — Թողե՛ք երթամ,— թոթովեց Բարպան։ Քիչ հետո անոր շուրջը հավաքվեցան Ռոժեն, Լիզեթը և երկու ուրիշ նորեկ երիտասարդներ։ — Դուք իտալացի՞ եք,— հարցուց անոնցմե մեկը։<noinclude></noinclude> m0p41v37nofq1hy1sz7z1gmxmtb0ou4 Էջ:Barpa Khachik.djvu/288 104 45905 396445 110049 2026-09-16T16:17:46Z LetterBot 3069 (via JWB) 396445 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Ո՛չ,— ըսավ Բարպան։ — Թերևս իսպանացի՞,— հարցուց Ռոժեն։ — Ո՛չ,— ըսավ կրկին Բարպան և ավելցուց,— ես հայ եմ։ — Ա՜հ, դուք հա՞յ եք, ընկե՛ր,— ըսավ երիտասարդներեն մեկը,— մեր Բելվիլի և Իսսի-լե-Մուլինոյի հայ ընկերները հիանալի վարմունք ունեցան։ — Այո, ես հայ եմ,— ըսավ Բարպան և պահ մը լռութենե հետո ավելցուց.-ի՞նչ կարևորություն ունի հիմա, թե ի՞նչ ազգե եմ։ — Ճի՛շտ Է, ճի՛շտ Է,— ըսին շրշապատողները,— բրավո՛, ընկե՛ր, այդ Է ճիշտը։ Բարպան դեռ ուզեց ըսել, որ ինքը միջազգային հեղափոխական պրոլետարիատի «ազդեն» Է, բայց չի համարձակեցավ ըսել։ Անիկա, հակառակ իր ցավերուն, կժպտեր իր մեկ աչքովը։ — Մենք,— ըսավ երիտասարդներեն մեկը,— եթե ձեր ազգությունը կհարցնենք, պատճառը միայն այն Է, որ գիտնանք, թե որո՞ւ պետք Է դիմենք ձեզ համար։ — Ես կուզեմ երթալ,—ըսավ Բարպան։ — Լա՛վ, լա՛վ,— ըսավ Ռոժեն,— քիչ հետո կտեսնենք։ Այդ միջոցին դուռը բացվեցավ, և երկու նոր մարդիկ մտան ներս։ — Լատինական թաղին մեջ գործը կտաքնա կոր,— ըսին անոնք։ Բարպան ականջ դրավ և հիշեց, որ Բյուլյեի մեջ միտինգ պիտի ըլլար։ Երկու նորեկները կպատմեին Բյուլյեին առաջքը պատահած դեպքերու մասին։ Հանկարծ Բարպան գրեթե որոշակի տեսավ Միհրանը այդ թոհուբոհին մեջ, և սիրտը նվաղեցավ։ Անիկա իր ծանր գլուխը դրավ իր վերարկուով կազմված բարձին վրա և աչքը գոցեց։ Բարպան իր վերջին ուժերը կամփոփեր՝ դիմավորելու համար տաժանելի հավանականություններ։<noinclude></noinclude> oa85y3yxwqjc6qc1eak5ay7fma91qux Էջ:Barpa Khachik.djvu/196 104 45906 396340 123479 2026-09-16T16:14:56Z LetterBot 3069 (via JWB) 396340 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>դիկը, բեմը և հաճախ իր ակնարկը կնետեր ամբողջ սրահին վրա և կխորասուզվեր մտածումներու մեջ։ Անիկա թե՛ ուրախ էր և թե մտախոհ։ Երբեմն հուզմունքը կբարձրանար անոր մեջ և տեսակ մը արբեցություն կպատճառեր։ Երբեմն մտածումի ալիքներ կանցնեին անոր գլխուն մեջ: «Ո՞վ են այս մարդիկը, ո՞ւրկե— դուրս ելան, ի՞նչպես կըլլա, որ այս հայերուն ես չէի հանդիպած»։ «Խորհրդային Հայաստան… Խորհրդային Հայաստան…»— բեմին վրա հաջորդաբար խոսողները կարտասանեին այդ բառերը, և ամեն անդամուն սրահը իր ամբողջությամբ կթնդար ծափահարություններով։ Այս հասարակությունր ոչ մեկ առնչություն չուներ այն հայերուն հետ, որոնց հետ շփում ունեցեր էր Բարպան Փարիզ գալեն հետո։ Այստեղ չի կային Լաֆայետ և Կադե փողոցի չարչիները և միջնորդները և ոչ ալ Սենի ձախ ափին դեգերող թափթփուկները, այդ ժողովուրդը, որ, մեկ սիրտ, մեկ հոգի, իր բազուկները կերկարեր դեպի մանուկ Հայաստանը, Բարպայի կարծիքով, «ուրիշ ցեղ էր, ուրիշ ազգ էր»։ Անիկա որոշակի զգաց, որ սրահի հայերը ավելի օտար էին իրեն ճանչցած հայերեն, քան թե այստեղ, նույն հրճվանքին մեջ եղբայրացած օտարականները, «յոթ օտարները», կմտածեր Բարպան, որոնք իրենց ջլուտ բազուկներու բոլոր ուժերը կպրկեին հայ ընկերներու հետ, վեր պահելու, անաղարտ և անձեռնմխելի պահելու համար այդ դառն տառապանքներու բովեն անցած ժողովուրդի բարձր իդեան։ — Խորհրդային Հայաստան… մանուկ Հայաստան, — կսեր այդ պահու ճառախոսը, միջազգային հեղափոխական ուսանողներու պատգամավորը՝ իր խոսքը վերջացնելով,— մենք մեր կյանքով ու արյունով կպաշտպանենք քու փառահեղ ծնունդդ, մենք մեր ամենաազնիվ զգացումներով մեր ամենաբարձր գաղափարներով պատվար կկանգնինք, որպեսզի դասակարգային թշնամին, ամեն ազգերու և կարգի պատկանող գիշատիչներ չի համարձակին իրենց արյունոտ և պժգալի ձեռքերը երկարել դեպի քու հրաշալի օրորոցդ, դեպի քու… Ճառախոսին վերջին բառերը կորսվեցան որոտընդոստ<noinclude></noinclude> kfeq3vv4i3yqmqvvlixcaj0p8vesz0a Էջ:Barpa Khachik.djvu/197 104 45907 396341 110053 2026-09-16T16:14:58Z LetterBot 3069 (via JWB) 396341 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ծափահարություններու, աղաղակներու, կեցցեներու և անկցիեերու մեջ։ Ամեն կողմերե նշանաբաններ կգռռային։ Այդ մարդիկը, որ լողալով անցեր Էին արյան ալեկոծ ծովեր, աղի արցունքով սնուցեր Էին իրենց աղաղուն կյանքը, որ բեռ Էր դարձեր իրենց, չէին հաղթահարված։ Այդ կորսված ժողովուրդի բեկորները, որ քշվելով ասդին— անդին, նետվեր էին, վերջապես, ափի մը վրա և դարձեր էին արմատախիլ և իրավազուրկ թշվառներ, չէին հաղթահարվեր։ Անոնք կերեր էին գերության դառն հացը, շահագործվեր, տրորվեր էին ամեն կարգի բորենիներե, բայց դարձյալ չէին հաղթահարվեր և այժմ, անցած կյանքի ամենադաժան բովերե, կոփված պողպատի նման, Վագրամի սրահին մեջ հավաքված այդ ժողովուրդը իր բազուկները կերկարեր դեպի այդ հեռավոր և մանուկ Հայաստանը, որ իմաստ մը կուտար իր տոկունության, որ նպատակ կընծայեր իր կուտակած ուժերուն։ — Անկցի՛ դասակարգային թշնամու կուսակցությունը, հակահեղափոխական դաշնակցությունը,— գոռաց վերջինը ստենգորյան ձայնով բանվոր մը, որ բաճկոնին կոհակները քակած, կուրծքը բաց, երկու ձեռքերը պարզած, կարծես պատրաստ էր մահը ընդունելու։ — Անկցի՛ն դիմակավոր և անդիմակ թշնամիները, անկցին բոլոր հակահեղափոխականները։ Հանդիսականները իրենց հազարավոր եռանդուն դեմքերով, գերագրգռված արտահայտություններով, կայծկլտող աչքերով, անօրինակ ամբողջություն մը կկազմեին, ոմանք խոժոռ Էին, հոնքերը պռստած, պատրաստ ամեն բանի, ոմանք իրենց բոցավառ հոգու շողքը կկրեին իրենց շառագունած դեմքին վրա, շատերու շրթները, լայն և մսոտ շրրթներ, կդողային զայրույթով կամ խանդաղատանքով, շատերը բռունցք ցույց կուտային թշնամիին, բայց և կային այնպիսիները, որ դեռ կանգ Էին առեր մանուկ Հայաստանի օրորոցի պատկերին վրա և հետզհետե աճող հուզումով, երանությամբ կժպտեին այդ պատկերին։ Կարծես այնտեղ՝ հեռու-հեռավոր երկրի մեջ, հրաշալի մանուկը իր աստղ աչքերը կդարձներ իրենց, ու ամենքը պատրաստ Էին զոհվելու անոր, իրենց անցնելու վրա եղող կյանքերը հոսեցնելու անոր հա-<noinclude></noinclude> rumcdj6cddptgc92kx3c3qd6bw74vkb Էջ:Barpa Khachik.djvu/231 104 45908 396382 110059 2026-09-16T16:16:02Z LetterBot 3069 (via JWB) 396382 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>մուսնացած, «տանը մնացած» աղջկան մայր ըլլալու հանգամանքը։ Միհրանը անճրկած մնաց։ Անոր համար անհասկնալի Էին այս կարգի դժբախտությունները։ Փոքր հասակեն ան տեսեր Էր միայն այնպիսի կիներ, որոնց համար գոյություն չունեին այդ տեսակի վիրավորանքներ։ — Մի ջղագրգռվիր մորդ դեմ, բայց մի ենթարկվիր անոր,— ըսավ ան։— Դու քու կյանքդ փաստորեն անջատե անոր կյանքեն. դու երեխա չես, մայրդ կհասկնա վերջապես, որ քեզ պետք Է հանգիստ թողու: — Հայտնի Է, որ դու չես, որ ամեն իրիկուն կհանդիպիս անոր հարցական ակնարկին։ Ան իր նայվածքով ինձ կհարցնե՝ «Որևէ նորություն չի կա՞», այսինքն՝ արդյոք իմ ճամփաս վրա չե՞մ հանդիպած որևէ պատահական փեսացուի։ Մաննիկը ակամա ժպտեցավ հեգնությամբ, և անոր նիհարած այտերուն վրա կազմվեցան անփույթ օրերու փոսիկները։ Անոր դեմքը թեթև մը գունավորվեր էր, և աչքերը փայլ էին ստացեր։ Միհրանը հետզհետե կվերագտներ նախկին Մաննիկը, և այդ իրեն կպատճառեր թե՛ հաճույք և թե՛ տեսակ մը ամոքում։ Կեսգիշերին մոտ Միհրանը ընկերացավ Մաննիկին մինչև Մոնժ փողոցը։ Տանը դռան առաջ անոնք կրկին իրարու խոստացան հաճախակի հանդիպիլ և ժամադրություն առին ուրիշ մոտավոր օրվան մը համար։ ⁂ Բարպա Խաչիկը, իր Ժամադրության համեմատ, որոշված ժամուն բարձրացավ Պորտ դ'Իդալիի մետրոյի սանդուղներեն և այնտեղ գտավ Վահրամը՝ Հակոբի տղան, որ մեկ թևը բեռնավորված «Յումանիտեով» և «Ավանգարդով»*, թերթ կծախեր դուրս ելլող բանվորներուն։ Ելքի մյուս անկյունը կեցած էր մաքուր հագված, խարտյաշ, գռուզ մազերով ուրիշ պատանի մը, որ իր կարգին կծախեր «Աքսիոն ֆրանսեզ»**։ __________ * Ֆրանսիական կոմերիտմիության օրգանը։ ** Ֆրանսիական ռեակցիոներների օրգանը՝ ֆաշիստական թեքումով:<noinclude></noinclude> td1spchfs9kn7nw05gy31vgrdvr569a Էջ:Barpa Khachik.djvu/198 104 45909 396342 123481 2026-09-16T16:14:59Z LetterBot 3069 (via JWB) 396342 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>վերժության մեջ, իրենց էություններով հրահրելու այն քուրան, ուր կկոփվեր անոր ապագան։ Եվ այդ արտակարգ ոգևորութենեն անմասն չէին պառավները և ծերունիները։ Դժգունած և խորշոմած կիներ՝ իրենց ճերմակ, բայց առատ մազերով պսակված, դեպի առաջ կկարկառեին իրենց դեմքերը։ Անոնցմե ոմանց աչքերուն մեջ արցունք կար, ուրախության և խանդաղատանքի արցունք, և երբեմն ալ դառն ափսոսանքի արտահայտությամբ անոնք կհառաչեին, հիշելով անհետացած սիրելիներ, որոնք բախտ չունեցան հասնելու այս օրին։ Բայց բերկրանքը վերջիվերջո կտիրապետեր, և ծեր ու երիտասարդ, կին եերեխա կհաղորդվեին նույն զեղուն զգացումին մեջ, ինչպես մարդիկ, ոը երկար ատեն խավար և արհավրալի գիշերին մեջ տագնապելն հետո, միասին կտեսնեն խաղաղ և շողշողուն արշալույսի մը ծագումը։ Բարպան իր բոլոր էությունովը հուզված էր: Կարծես իր մեջ ժամանակի ընթացքին հեղաշրջման ենթարկված զգացումներ կբարձրանային մինչև իր գիտակցության մակերեսը։ Անիկա կձգտեր առանձնանալու և քաղցրորեն մտածելու այդ բոլորին վրա, որովհետև այդտեղ այդ բազմության մեջ կարծես իր անհատականությունը կցրվեր հազարավորներու մեջ: Անիկա չէր կրնար կեդրոնանալ նաև այն պատճառով, որ իր քովը նստած էր տիկին Զարուհին, որ շարունակ հարցումներ կուղղեր իրեն։ Բարպան շատ շուտ մտեր էր սրահ և մուտքի դռան առաջ գտնվող սեղաններեն մեկուն քով կանգնած, կխոսակցեր Միհրանին նոր ծանոթացուցած հայ ընկերներուն հետ, երբ տիկին Զարուհին և աղջիկը մտեր էին։ Տիկին Զարուհին Բարպան տեսնելով, անմիջապես կառչեցավ անոր։ — Աս ի՜նչ մեծ բախտավորություն է մեզ համար,— ըսավ ան՝ պինդ սեղմելով Բարպայի ձեռքը, որը չէր թողուր։ — Ես ալ շատ կուզեի ձեզ տեսնել, ա՛հ, ո՞ւր է Միհրանը… ա՜յ քեզ անպիտան տղա,—ըսավ անիկա, մատը շարժելով Միհրանին ուղղությամբ, տիկին Զարուհին մեծ ճիգ կըներ Միհրանի հետ իրենց ունեցած հարաբերությունները վերին աստիճանի մտերմական ցույց տալու համար,-այնքան ըսի,<noinclude></noinclude> 2ipb61wyjw6ty9izemsicopnzmadw12 Էջ:Barpa Khachik.djvu/199 104 45911 396343 123482 2026-09-16T16:15:01Z LetterBot 3069 (via JWB) 396343 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>որ օր մը մեզի ընկերանա, կուզեի ձեր ազնիվ կնոջը պստիկ այցելություն մը ընել: —Հրամմեցե՛ք, կխնդրեմ,-ըսավ Բարպան սիրալիրությամբ,— Վիկտորյան շատ գոհ կըլլա: Միհրանը կշտապեր տիկին Զարուհին և Մաննիկը առաջնորդելու առաջին կարգերը, բայց տիկին Զարուհին մերժեց: -Պարոն Խաչիկը ուր որ նստի , ես ալ քովը կնստիմ,— ըսավ ան:— Ինչքան ժամանակ է ձեզ չենք տեսած, պարո՛ն Խաչիկ, կարծեմ պատերազմեն առաջ էր… Հե՜յ գիդի ժամանակները, Հե՜յ… անցա՜ք, գնացի՜ք, ալ ետ չեք դառնար,— ըսավ ան անկեղծ կսկիծով, և դեմքը մռայլեցավ, բայց անմիջապես կրկին առավ շենշող երևույթ և սկսավ շատախոսել: Այդ միջոցին Մաննիկն կխոսեր Միհրանին հետ: -Մամաս ուզեց անպատճառ գալ այս երեկույթին,— կըսեր ան, և անոր աչքերը դժգույն և նիհարցած դեմքին վրա վարագուրված էին տխրությունով: -Շատ լավ ըրիր,որ եկար,-ըսավ Միհրանը և բարեկամաբար ժպտեցավ Մաննիկին և հետո հարցուց.-վերջին անգամ, որ քեզ տեսա, ըսիր որ գործի մը մասին հույս ունի, Ի՜նչ եղավ: -Մտա գործի ,— ըսավ Մաննիկը, գլուխը հակելով: -Կարծեմ բանակի մը մեջ էր, այնպես չէ՞: -Ո՛չ,— ըսավ Մաննիկը գլուխը բարձրացնելով,-այդ գործը չեղավ, ուրիշ բան գտա: Հիմակ ես վաճառող եմ կոշիկներու վաճառատան մը մեջ, որ Սեն-Ժերմենի ավընյուի վրա կգտնվի: Անիկա ավելի մանրամասն բացատրեց իր գործատեղին: -Առավոտյան կանուխ կերթամ և ժամը վեցին դուրս կուգամ,— ըսավ ան,— թեև կեսօրին մեկ ժամ հանգիստ ունինք,բայց հազիվ թե ժամանակ ունիմ տուն վազելու,բան մը ուտելու: Միհրանը գիտեր վաճառատուներու մեջ գործողներու հոգնեցուցիչ և անհաճո աշխատանքը, մանավանդ, կոլիկի վաճառատուներու մեջ: Անիկա ուզեց կազդուրել Մաննիկը և որոշ տեղեկություններ ու նաև խորհուրդ տալ, որ Մաննիկը արձանագրվի սենդիքայի մեջ: Վաճառողներու սենդիքան<noinclude></noinclude> n90nzm679g63ehcbicwiwtxi5nf7ft1 Էջ:Barpa Khachik.djvu/200 104 45912 396347 123483 2026-09-16T16:15:06Z LetterBot 3069 (via JWB) 396347 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ուժեղ էր և մարտական, լավ չէր, որ Մաննիկը դուրս մնար շարժումեն, այդպիսով անիկա կմնար անպաշտպան, բայց այդ միջոցին Միհրանը կանչեցին սրահեն, և անիկա ըսավ Մաննիկին. — Ես վաղը ժամը վեցին կըլլամ քու ճամփուդ վրա, սրճարան մը կերթանք ու կխոսինք։ Մաննիկի դեմքին վրա հոգնած ժպիտ մը երևցավ։ Անիկա գոհ էր Միհրանի փութկոտութենեն, բայց կզգար, որ էական բան մը խորտակված է իրենց հարաբերություններուն մեջ: Միհրանը ազատագրվեր Էր այն հուզումնալի զգացումեն, որ ակամա կգրավեր զինքը Մաննիկի ներկայության: Մաննիկը այդ զգացեր Էր Փարիզի մեջ իրենց ունեցած առաջին հանդիպումին, և այդ հանգամանքը ավելի խոր վիշտ Էր պատճառեր իրեն, քան թե կարող Էր կարծել։ Միհրանը հեռացավ՝ ըսելով Բարպային. — Ուրեմն, Ոարպա՛, քեզ կհանձնեմ տիկինը և օրիորդը։ Բարպան հրավիրեց երկու կիները մտնել սրահ և տեղ մը նստիլ: Դեռ այդ միջոցին սրահը կիսով չափ դատարկ Էր. անոնք, ուրեմն, աջակողմի շարքերուն վրա տեղ մը ընտրեցին և տեղավորվեցան, որպեսզի կարենան ազատ խոսակցիլ: Տիկին Զարուհին վարպետությամբ կհետազոտեր Բարպայի կարծիքները օրվա տոնին առթիվ, ըստ այնմ արտահայտվելու համար։ Անիկա հասկցեր Էր, որ «այդ մարդոց» համարումը շահելու միակ միջոցը քաղաքական խնդիրներու մեջ համախոհ երևալն Է։ — Մենք ալ պրոլետար դարձանք, պարոն Խաչի՛կ,— ըսավ անիկա կեղծ ծիծաղով,— արդյոք սխալ բան մը կսեմ կոր,— հարցուց անիկա Բարպային…— Փառք աստծո՛, այլևս բան մը չունինք, մայր ու աղջիկ պետք Է աշխատինք, որ ապրինք։ — Օրիորդը գործ գտա՞վ,— հարցուց Բարպան Մաննիկին դառնալով, բայց անոր փոխարեն մայրը պատասխանեց։ — Օ՜հ, շատ գործի առաջարկություններ եղան,— ըսավ տիկին Զարուհին, բայց աղջիկս առայժմ ընտրեց մեծ վաճառատան մը մեջ աշխատիլ, ասոր ի՞նչ կըսեք, պարոն Խաչի՛կ,— ըսավ անիկա,— դեռ վեց-յոթ տարեկանին անոր սի—<noinclude></noinclude> ids5naygy7o7qpmpf4gygis3vlrvrr3 Էջ:Barpa Khachik.djvu/201 104 45913 396348 123484 2026-09-16T16:15:07Z LetterBot 3069 (via JWB) 396348 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>րած խաղը այդ էր, սենյակին մեջ ունեցածը կսարքեր և վանդեոզ կըլլար, է՛հ, հիմակ ալ իր փափագին հասավ: Մաննիկը ծանր և կշտամբող ակնարկներ կուղղեր մորը։ Անիկա տխուր էր և չէր հաջողեր նույնիսկ արտաքին հետաքրքրություն մը ունենալ իր շուրջը անցած դարձածին. երբ կտեսնար եռանդուն մարդոց անվերջ շարանը իրենց մոտի անցքեն և անոնց ընկերացող կիներուն հանդարտ ուրախությունը, սիրտը կսեղմվեր անբացատրելի պատճառներով։ Իսկ մորը անիմաստ շատախոսությունը, որուն Նպատակը շատ լավ կհասկնար, ամոթ և ձանձրույթ կպատճառեր իրեն: Բայց երբ երեկույթը սկսավ, և սրահին մեջ տիրող ոգևորությունը իր բարձրագույն կետին հասավ, ակամա Մաննիկն ալ վարակվեցավ: Անիկա նախանձեցավ այն կիներուն, որոնք կա՛մ կարգադրիչ հանձնախումբին մաս կկազմեին, կա՛մ որևէ պարտականություն ստանձնած ըլլալով, կերթային-կուգային և կաշխատեին իրենց ընկերներուն հետ. պարզությամբ և ընտանությամբ: Հետո Մաննիկը բուռն փափագ զգաց մոտենալու այդ կիներեն մեկուն, հանձնվելու անոր, խոնարհաբար խնդրելու, որ իրեն սորվեցնեն ապրիլ և օգտակար ըլլալ որևէ բանի: Անիկա այդ եռանդուն միջավայրին մեջ հանկարծ զգաց իր անօգուտ կյանքին ամբողջ ծանրությունը, որուն տակ կկքեր, որուն տակ թերևս վերջնականապես ջախջախված էր։ Բայց Մաննիկի հետաքրքրությունը իր բարձրագույն աստիճանին հասավ, երբ գաղութահայ բանվորուհիներու պատգամավորը, մեկ երիտասարդ կին, սկսավ խոսիլ համարձակությամբ և համոզումով։ — Հոկտեմբերյան հեղափոխությունը ազատագրեց կինը իր դարավոր կաշկանդումներեն,— կըսեր ան,— տվավ անոր հավասարազոր իրավունքներ, և այսօր մենք՝ բանվորուհիներս, կանգնած դասակարգային պայքարի հառաջապահ դիրքերու մեջ… Տիկին Զարուհին կըսեր Բարպային, որ ինքը շատ անգամ լսեր էր ճառախոս տիկիններ Կ. Պոլսո մեջ և թե այդ տիկինները ավելի գեղեցիկ ոճով կխոսեին: — Ասոնք դեռ կրթություն չունին,— ըսավ ան։ Բայց ներքնապես կնախանձեր այդ բանվորուհիեն և կզայրանար<noinclude></noinclude> fl5tu6jrgdk8r79mmr9tnndpeq3hoti Էջ:Barpa Khachik.djvu/217 104 45914 396366 123485 2026-09-16T16:15:35Z LetterBot 3069 (via JWB) 396366 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Ժամանակն է, որ արաբան քաշենք,— ըսավ Բարպան Միհրանին: Այդ միջոցին Յորկին ոտքի ելավ և ձեոքովը նշան ընելով, որ ձայները լռեն, ըսավ. — Իմ սիրելի հայրիկին, երկաթագործ Վասիլին հիշատակին խմած Ժամանակ մենք չենք կարող մոռնալ անոր հարազատ ընկերը, հավատարիմ ընկերը, մեր սիրելի Բարպան։ Խմենք Բարպայի ազնիվ կենացը։ Բարպան հանկարծակիի եկավ. անիկա նախ շառագունեցավ, հետո դժգունեցավ։ Սեղանակիցներեն շատերը կճանչնային Բարպան և գիտեին անոր պատմությունը, ոմանք ալ իրենց կողքի ընկերներուն կհարցնեին, կտեղեկանային և կժպտեին։ — Բարպա՛, քու թանկագին կենացդ,— ըսին ընկերները՝ բաժակները կարկառելով Բարպային։ — A votre՛ sante՛,— գոչեց Ժանեթը,— camarade Barpa. — Ան սիրելին էր մեր բոլոր բանվորներուն,— ավելցուց Յորկին,— ան ամենուն Բարպան էր: — Ան մեր ալ Բարպան է,— ըսավ ֆրանսիացի ընկեր մը և անոր ուղղվելով՝ ավելցուց.— դուն մերն ես, Բարպա՛ , մեր սիրելի քեռին, քու կենացդ: — Քու կենացդ,— ըսին բոլոր սեղանակիցները՝ ոմանք հայերեն, ոմանք ֆրանսերեն։ Բարպան ոտքի ելավ, անիկա կդեդևեր իր սրունքներուն վրա, և ձեռքը, որով բռնած էր բաժակը, կդողար։ — Ես սիրեր եմ Ֆրանսան,— ըսավ անիկա,— իմ մանկության տարիներեն։ Բայց ան Ֆրանսան, որ սիրեր եմ, չի կար, չգտա այդ Ֆրանսան, բայց ես ուրիշ Ֆրանսա մը գտա, և ես ձեզ հետ կկռվիմ այդ նոր Ֆրանսան պաշտպանելու հա մար… Ես իմ կյանքս կուտամ, ընկերնե՛ր, ձեր Ֆրանսային, մեր ամենուս Ֆրանսային հաղթանակին համար: եվ անիկա հանկարծ նստեցավ և թաշկինակը հանելով՝ սկսավ սրբել ճակատը և քունքերը: —-----------— Ձեր կենացը, ընկե՛ր Բարպա (ֆրանս.)։<noinclude></noinclude> 44l0bgyo94ruhbglbpvf3063i522u8z Էջ:Barpa Khachik.djvu/218 104 45915 396367 123486 2026-09-16T16:15:37Z LetterBot 3069 (via JWB) 396367 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Բրավո՛, Բարպա՛,— կըսեին դեռ շատերը,— կենա՛ցդ, Բարպա … Ժամը առավոտյան երեքն էր: Անոնք կերթային Փարիզի փողոցներեն, փոքրիկ խմբեր կազմած, և փողոցներու գիշերային պահակ սերժանտները զարմացումով կնայեին այդ մարդոց, որոնք զանազան լեզուներով կխոսեին և որոնք, սակայն, սերտ կերպով կապված կթվեին իրարու: Յորկին Բարունակ Սարյանի նամակը տվեր Էր Միհրանին նույն գիշերն իսկ, և, հակառակ ուշ ըլլալուն, Միհրանը խզեր Էր կնիքը և կարդացեր Էր: նամակագիրը կհայտներ, որ բուրժուա ընտանիքի զավակ Է և նյութապես ապահովված Է ոչ միայն ներկային, այլև ապագային համար։ Միջնակարգ կրթությունը ավարտելն հետո անիկա մտեր Էր քիմիական ինստիաուտ հորը կարգադրությամբ, որովհետև իրենց ազգականներեն մեկը շաքարի ֆաբրիկա կուզեր հաստատել Եգիպտոսի մեջ, և ինքն ավարտելե հետո պետք Էր դառնար այդ ֆաբրիկայի տնօրենը։ «Մինչև այդ,— կգրեր Բարունակը,— ոչ մեկ բան չի կա անսովոր իմ կյանքիս մեջ։ Մայրս, որուն միակ զավակն եմ, կպաշտեր ինձ. հայրս, որուն գործնական գաղափարները քիչ մը ինձ անհանգիստ կընեին — ես կփափագեի բանաստեղծ ըլլալ կամ նկարիչ, կամ երաժիշտ, վերջապես այդպիսի բան մը,— հայրս ինձ համոզեց, որ մարդս նախ իր ապագան պիտի ապահովե, հետո պիտի մտածե այդպիսի «ավելորդ» բաներու։ Առանց համոզվելու համակերպեցա հորս կարծիքին և ինստիտուտի մուտքի քննությունս պատրաստեցի և հաջողությամբ անցուցի: Անցյալ տարի Էր այդ,— կգրեր Բարունակը,— և ամբողջ ուսումնական տարին անցավ ինձ համար նորմալ կերպով: Ամառը մայրիկիս հետ գացինք նորմանդիա, ծովեզերք: Եվ ահա այնտեղ, իրիկուն մը, որ մինակս նստած Էի ֆալեզին<noinclude></noinclude> cy9aqnorwq60fwpvov1f2pc84yahdvd Էջ:Barpa Khachik.djvu/219 104 45916 396368 110067 2026-09-16T16:15:38Z LetterBot 3069 (via JWB) 396368 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կրա և կդիտեի ծովուն շառաչուն երթևեկը խճաքարերուն վրա, որոնք անվերջ կմրմնջեին, կարծես բողոքելով, ձայն մը ինձ ըսավ՝ «Փնտրե՚ և գտիր ճշմարտությունը»»։ Բարունակը այստեղ մանրամասնորեն կնկարագրեր այն հոգեկան ապրումները, որ ունեցավ այդ օրերուն. «Մայրս կարծեց, որ հիվանդ եմ և կամ թե սիրահարված եմ, և այս վերջին կարծիքը ուրախություն պատճառեց անոր»։ Բարունակը իր նամակին սկիզբը հայտարարեր էր, որ բացարձակ անկեղծությամբ պիտի գրե, և անշուշտ այդ հայտարարած անկեղծության հետևելով է, որ Բարունակը կհայտներ, թե ոչ մեկ աղջկան հետ չէր մտերմացած մինչև այդ, ինչ որ մտա¬ հոգություն կպատճառեր մորը. ահա ինչո՞ւ անիկա ուրախացեր էր, կարծելով, թե տղան սիրահարված է: «Վերջապես,— կգրեր Բարունակը,— գիշեր֊ցորեկ մտածե լով գտա, որ ճշմարտությունը այն է, որ անհանդուրժելի է այն կյանքը, որուն մեջ ես կապրիմ։ Հայրս վաճառական է և թեև կհամարվի պարկեշտ մարդ, բայց ես գիտեմ, որ պարկեշտ վաճառական չի կա։ Մանուկ հասակես շատ անգամ ներկա եղած եմ հորս խոսակցություննե բուն գործի մարգոց հետ և գիտեմ, թե ինչ կոմբինացիաներուն արդյունք է այն մեղկ բարեկեցությունը, որուն մեջ կապրինք։ Ես վճռեցի, որ այլևս մասնակից չըլլամ, արդյունքը չվայելեմ այդ՝ օրենքով արտոնված գողության, որ վաճառականությունն է»։ Բարունակը կհայտներ, որ հավատարիմ մնալով իր սկզբունքին, քանի մը օր ընտանեկան սեղանին չի մասնակցեցավ՝ «Այդ հացը կխեղդեր ինձ, եթե ուտեի», կըսեր ան, մայրը ոչինչ չէր հասկնար տդուն համառութենեն. հետո Բարունակը ձանձրացած մորը խնամքներեն և աղերսանքներեն, վերջապես տունեն փախեր, գացեր սենյակ մը վարձեր էր քսաներորդ թաղամասին մեջ: «Ես հետևեցա ուղիիս,— կվերջացներ նամակը Բարունակը, — խզելով բոլոր կապերս անցյալին հետ, լքելով ամեն ինչ, որ հարստություն կբուրեր, գոցելով աչքերս հանգիստ կյանքի, ճոխ ու երջանիկ ապագայի ամեն հեռանկարի առջև»։ Երեք երկար հետգրություններ շարված էին նամակին վերջը։<noinclude></noinclude> hzjogcyr5inwhfny4aeiry0ydar9o9e Էջ:Barpa Khachik.djvu/220 104 45917 396370 110068 2026-09-16T16:15:42Z LetterBot 3069 (via JWB) 396370 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Առաջինը կպատկաներ հարուստ եգիպտահայի տղուն, «որ X պիտի կոչենք», կհայտարարեր ան։ «Այս նամակը գրողը ընկերե մը ավելի է ինձ համար, իմ անձս է,— կզգուշացներ Բարունակը։— Լռությունը սիրող մըն է ան, կամ ես, ու այդ հանդարտության մեջ կազմվիլ, կատարելագործվիլ փափագող մը։ X—ը կհավատա, թե մարդ չի կրնար քարոզել բան մը, զոր մինչ այդ իր անձին վրա չի փորձած և յուրացուցած։ Հոնկե՝ այն տառապալից կյանքը, որ կպարտադրվի այդ հետադիմական և քաղքենի երկրին մեջ (Բարունակը կակնարկեր Եգիպտոսին) բոլոր գիտակից ու թիվով շատ նվազ երիտասարդներուն։ Հոնկե նաև՝ զոհողությանց այն շարքը, որով անոնք մեյ֊մեկ խենթեր կըլլան գիրենք շրջապատողներուն համար։ Գիտակից է X֊ը, կամ ես, թե ճշմարիտ ընկերվարական կյանքը ծննդական կամ բնախոսական հատկություններուն հետ կպահանջե նաև կատարյալ անհաշտ ու ներհակ ապրելակերպ մը՝ շուրջը ողողող քաղքենիական բարքերու գարշելի ալիքներու դեմ»։ Բ հետգրությունը կպատկաներ հորը մոտ ծառայող երիտասարդին՝ Աբել Միսաքյանին։ «Ահա եղբայր մը ևս,—կգրեր Բարունակը, — որ կհետևի մեր ճամփուն և գրեթե ավելի ծանր պայմաններու մեջ ու ան խորհուրդ կհարցնե ինձ.տալե առաջ ձեր պատասխանին կսպասեմ։ Ընկերային բարևներով՝ Բարունակ Սարյան (այս վայրկյանես՝ Սակավախոս )»։ Միհրանը այս տարօրինակ նամակը կարդալե հետո պահ մը մնաց մտածկոտ. ժամանակը ուշ էր, ժամացույցին սլաքը ժամը երկուքին վրա էր, Յորկին վաղուց քնացեր էր, բռունցքները դրած քիթին և բերնին վրա։ Տանը լռությունը կխանգարվեր միմիայն հերթով աշխատող բանվորներու վերադարձով կամ մեկնումով։ Միհրանը սաստիկ հոգնած էր օրվան մեջ և մեձ փափագ ուներ երկարելու իր երկաթե նեղ անկողնին մեջ, բայց հետաքրքրությունը ավելի զորեղ եղավ և շարունակեց ընթերցումը։ «Տեսնենք,— մտածեց անիկա,—— ի՞նչ կգրե եգիպտահայ հարուստի տղան»։ Բարպա Խաչիկ<noinclude></noinclude> 2hfr69sr4o34o7egh3v5idbkfydb8ek Էջ:Barpa Khachik.djvu/221 104 45918 396371 123474 2026-09-16T16:15:43Z LetterBot 3069 (via JWB) 396371 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Եվ թուղթերու դեզին մեջ անիկա վերցուց X-ին նամակը ու կարդաց հետևյալը. «Սիրելի ընկեր, դեռ հուզվում եմ քեզ հետ ունեցած վճռական խոսակցութենեն։ Այս իրիկուն իսկ կմեկնիմ Փարիզեն, հորմես ստացած հեռագիրս ինձ կստիպե օր մը չի կորսնցնել և վախնալով, որ քեզ առանձին չեմ կրնար տեսնել, ավելի կընտրեմ գրել։ Անհասկնալի բան կթվի ինձ քու դիրքդ։ Ինչո՞ւ: Բացատրել չեմ կրնար. ինչո՞ւ չեմ կրնար բացատրել, այդ ալ չեմ գիտեր: Կճառես մեծ բառերով՝ «վերք», «դաշույնը միյված», «սիրտս կոտտալ սկսավ», «քունս անկանոն» և այլն, և այլն։ Ասոնք անտեղի բաներ են, ընկեր ջա՛ն։ Կըսես, որ քու ներկայի սիրուհին եղեր Է ուսմունքը, լա՛վ։ Քու ապագայի սիրուհին ալ պիտի ըլլա դպրոց մը (թեև չեմ կարծեր), այդ ալ բարի: Քու հեառավոր սիրուհին կկարծեմ թե կըլլա այն, որ ամեն նորա— գույն երիտասարդի այսօրվան երազն Է, այսինքն կարմիր սիրուհի։ Ես քեզ կճանչնամ, ընկեր… մտսւծե… լքվիլ, խաբվիլ ամենքեն. ասիկա շատ բնական բան Է, բնական այս պայմաններու մեջ։ Մարդիկ կարող են, իրավունք ունին քեզ հալածել, ճնշել, շահագործել ու փոխարեն աշխարհ մը լեցուն գործ պահանջել՝ պատառ մը չոր հացի փոխարեն: Եթե բողոքես, պատրաստ Է սովորական սպառնալիքը, քեզի այդ պատառ մը հացեն զրկելու սպառնալիքը։ Սակայն միևնույնն Է, որովհետև ուշ չէ փրկության օրը»։ Հետո Միհրանը երկու էջ կարդաց առանց բան մը հասկանալու. բարեբախտաբար, նամակագիրը վերջ դրեր էր իր զեղումներուն՝ գրելով. «Սիրելի ընկե՛ր, չեմ ուզեր քու գլուխը ծանրացնել ավելորդ ու հիմար տողերով, բայց կհիշեմ քու խոսքերը, որ ինձ ըսիր գրեթե երեխայի պես լալով, որովհետև կկարծեիր, որ քու հայտնությունդ պիտի խզե մեր կապերը. քու ձայնդ դեռ ականջիս մեջ է. դուն ինձի ըսիր՝ «Տղամը կար… կսփոփվեր իր միակ ընկերոջ տաք ու անկեղծ նամակներով. իդեալի տղա, հույս ուներ անոր վրա, անոր ազնիվ բարեկամության<noinclude></noinclude> 8p2ku30merp7ffmv4ijz5i2pastlnv4 Էջ:Barpa Khachik.djvu/222 104 45919 396372 123487 2026-09-16T16:15:45Z LetterBot 3069 (via JWB) 396372 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>վրա, և անոր նամակները գերագույն հույս ու կորով բեին իրեն։ Ընկե՛ր, ընկե՛ր, իմ նամակները այսուհետև կըլլան ավելի տաք ու ավելի սանկեղծ։ Ես կըլլամ ավելի լավ իդեալի տղա։ Հույս ունեցիր վրաս, ուրեմն ավելի հույս ունեցիր: Իմ նամակներս ավելի, գերագույնեն գերագույն հույս, սփոփանք, հանդարտություն և կորով պիտի բերեն քեզ, որովհետև (այստեղ պահ մը կանգ առ), իմ խոր համոզմունքս է, և շատունց ի վեր զրո են այն բոլորը, որոնք պաշտոնապես կամ անպաշտոն կերպով կարմիր չեն։ Այս տողերը քեզ գրած ատեն հուզված եմ, քանզի կհիշեմ քու հուզումդ։ Քու հուզմունքը, քու տառապանքը, քու արտասուքը պարտավոր ես պահել ավելի հանդիսավոր պահերու։ Քեզի մեկ խոսք ալ ըսեմ և վերջացնեմ։ Մեծ շենքի մը շինության առաջ ուրախանալու, խայտալու, ցնծալու տեղ, ինչո՞ւ կուլաս, տղա՛ … Օ՜ հ, տվեք մեզ կարմիր արթնություն… Վերջին խոսք, մենք երկուքս ձեռք -ձեռք ի կմտնենք նոր կյանքի մեջ։ Պետք է բոլոր հիվանդները կա՛մ առողջացնել և կամ մահացնել։ Վստահ եմ, որ դուն կընտրես առողջությունը, քանի որ հիվանդ չես։ Քույդ X»* «Հ. Գ. Կառք մը կանգ առավ վաճառատան առաջ։ Աղտոտ,յուղոտ հագուստով կառապանը ապրանքները կազատե կապանքներեն։ Ֆաքթյուր մը դրին առաջքս, և հիմակ պետք է սկսիմ հոս֊հոն հրամաններ ուղարկել, որպես քաղքենի մը, պատրոն մը։ Մտածե իմ այս վիճակիս վրա և մխիթարվե քո ներքին տառապանքներեդ։ Նույն»։ Այս նամակներու ընթերցում են ետքը Միհրանին քունը փախավ. անիկա՝ կռնակի վրա պառկած, երկար ատեն մտածեց, բայց չի կրցավ եզրակացության մը հասնիլ. ի՞նչ մարդիկ էին այդ երիտասարդները, ո՞րքան կարելի էր վստահիլ անոնց վրա, մանավանդ այդ եգիպտահայ հարուստի տղուն վրա, որուն մեծաշռինդ խոսքերը կասկած կներշնչեին իրեն։ Մյուս կողմե կխորհեր, որ լավ չէր ետ մղել այդպիսի տրա<noinclude></noinclude> g9dmxt2okw1szlgtatqbf93dzpn7jwt Էջ:Barpa Khachik.djvu/223 104 45920 396373 110071 2026-09-16T16:15:47Z LetterBot 3069 (via JWB) 396373 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>■ մադրությունները կամ անտարբեր մնալ, վերջապես ան մտածեց խորհրդակցիլ Յորկիի և Ժանեթի հետ և ըստ այնմ որոշել իր վարմունքը, բայց մինչև Հայաստանի խորհրդայնացման երեկույթի գիշերը անիկա ո՛չ ժամանակ և ոչ ալ պատեհություն ունեցեր Էր խոսելու Բարունակի մասին իր ընկերներուն հետ։ Երեկույթին հաջորդ օրը, երբ կեսօրին Միհրանը հանդիպեցավ Յորկիին, անկից ՛ լսեց, որ ժամը վեցուկեսին արտակարգ ժողով մը պիտի ունենային, որուն անհրաժեշտաբար պետք Էր մասնակցեր Միհրանը։ Անիկա անմիջապես մտածեց Մաննիկի հուսախաբությանը մասին, եթե ժամը վեցին կոշիկի վաճառատուն են դուրս գալով, չգտներ զինքը։ Միհրանը նախորդ իրիկունը, հակառակ շատ զբաղած ըլլալուն, զգացեր Էր Մաննիկի անձկությունը, և այդ հանգամանքը որոշ կնճիռ կպատճառեր իրեն։ Անիկա որոշեց, ուրեմն, ժամը հինգին ժամանակները մտնել Սեն֊ժերմենի և Սեն-Միշելի անկյունի կոշիկի վաճառատունը իբրև հաճախորդ և Մաննիկին հայտնել, որ իրենց ժամադրությունը հետաձգեն հաջորդ օրվան։ Ժամը հինգը քիչ անց, ուրեմն, Միհրանը մտավ կոշիկի վաճառատունը։ Դուրսը արդեն մութ Էր, բայց վաճառատունը, Էլեկտրական լույսերով ողողված, կներկայացներ ընդարձակ սալոն մը, ուր քանի մը շարքերով դրված կարմիր թավիշե բազկաթոռներու վրա նստած Էին երկսեռ հաճախորդներ։ Վա¬ ճառող կիները՝ սև մետաքս պարզ հագուստ հագած — այդ Էր վաճառատան պարտադրած համազգեստը, որ վաճառողուհիները պետք Է հայթայթեին իրենց ծախքով,— կերթային, կուգային, իրենց թևերը բեռնավորված խավաքարտե տուփերով։ Աշխատանքի այդ վերջին ժամին այդ երիտասարդ կիները, որոնց սև կամ խարտյաշ մազերը հարդարված Էին խնամքով, չափազանց հոգնած կթվեին, բայց անոնք պետք Էր ծածկեին իրենց հոգնությունը, և բարձր կրունկներով կոշիկներով անվերջ կերթային, կուգային սահուն գետնին վրա. այդ հոգնած<noinclude></noinclude> 1wxxeda88pgxhbk2pm9o7hg5uz68r39 Էջ:Barpa Khachik.djvu/224 104 45921 396374 110072 2026-09-16T16:15:48Z LetterBot 3069 (via JWB) 396374 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>աղջիկները, որոնց դեմքերուն վրա պարտադիր ժպիտը կարծես սառեր էր, և որոնց ձայնը երբեմն կլսվեր քաղցր և մեղմ, հարկադրված էին որևէ դժկամություն չարտահայտել հաճախորդներուն՝ նույնիսկ անիմաստ դժվարահաճության փոխարեն։ Անոնք ծունկի կուգային հաճախորդի առաջ, կքակեին հագած կոշիկին կապերը կամ կոճակները և կարմիր թավիշով աթոռակին վրա կհագցնեին իրենց բերած կոշիկները։ Միհրանը հազար անգամ տեսած էր այդ բանը, բայց այս անգամ ան նշմարեց իր բոլոր մանրամասնություններով այդ գործին հատուկ տհաճությունները։ Անիկա մեկուսի կեցավ և երբեմն դիտել կձևացներ ապակեպատ դարանի մը մեջ դրված նմուշները և միևնույն ատեն կհետևեր վաճառողուհիներուն այն հույսով, որ պիտի տեսներ Մաննիկը։ Վերջապես, անիկա գտավ Մաննիկը գեր կնոջ մը առաջ, որուն համար կոշիկ կփորձեր: Միհրանը պահ մը հեռուեն դիտեց գնողը և վաճառողուհին: Գեր կինը շատ պահանջկոտ կթվեր և իր գանգատները կհաղորդեր կողքին նստած ուրիշ կնոջ մը, գլուխը շարժելով սրտմտությամբ։ Մաննիկը՝ կուչ եկած, կփորձեր մտցնել կիսակոշիկ մը գեր կնոջ մսոտ ոտքին։ Անիկա կարմրեր էր և երբ պահ մը դեմքը դարձուց Միհրանին կողմը, երիտասարդը տեսավ, որ Մաննիկը անձկալի արտահայտություն մը ուներ։ Անիկա, կարծես թե, աղետի մը առաջ կգտնվեր։ — Բայց ո՛չ, ո՛չ,— ճչաց գեր կինը Մաննիկի մեղմ ձայնով ըսած խոսքերուն ի պատասխան և մյուս ոտքը զարկավ գետնին։ Այն ատեն Մաննիկը ճիգ մը ընելով ելավ ոտքի և գնաց մի ջանքին խորքերը։ Անիկա կԵրթար տաժանելիորեն կաղաԼով, և Միհրանը կգիտեր երիտասարդ աղջկան նուրբ սիլուետը, որ կարծես պիտի խզվեր, երկուքի բաժնվեր։ Երբ Մաննիկը տուփերով բեռնավորված կրկին եկավ, տեսավ Միհրանը և աչքին ծայրովը նայեցավ. հետո գոհունակության դժգույն ժպիտ մը երևցավ անոր տխրած դեմքին վրա։ Բայց գեր կինը կրկին դժգոհ էր. վերջապես, լսելով հաճախորդին ճիչերը, վերակացուն վրա հասավ, ստրկական քաղաքավարությամբ լսեց գեր կնոջ գանգատները, հանդի<noinclude></noinclude> c4m3szj7aniu43hht9ccr35vyh8o0g0 Էջ:Barpa Khachik.djvu/225 104 45922 396375 110073 2026-09-16T16:15:50Z LetterBot 3069 (via JWB) 396375 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>մանեց Մաննիկը և ուրիշ ազատ վաճառողուհի մը կանչեց դժվարահաճ հաճախորդին ծառայելու համար։ Մաննիկի շրթները ուռեցան զսպված լացեն. այգ դեպքը կարող Էր ծանր կշռել իր բախտին վրա։ Երբ Միհրանը մեկնող հաճախորդի մը թիկնաթոռը գրավեց, Մաննիկը եկավ անոր առաջ և վախվխելով ըսավ. — Ինչո՞ ւ այստեղ եկար, եթե գիտնան, ինձ կճամփեն: — Այս երեկո չեմ կարող,— ըսավ Միհրանը, և անոր կոկորդը կսեղմվեր հուզմունքեն, տեսնելով Մաննիկի դեմքին վրա վհատության արտահայտությունը։ Անիկա՝ չոքած իր առաջ, նուրբ մատներով Միհրանի կոշիկի թելերը կքակեր և երբեմն հուսահատորեն կնայեր երիտասարդին ։ Անոր կոպերը կարմրած Էին և քիչ մը ուռած, նախորդ գիշեր մինչև լույս արցունք թափեր Էր անիկա, վերմակը քաշած գլխին, խուսափելով մորը հետ խոսքի բոնվելե, որ, անտարակույս, վեճի պիտի փոխվեր։ Միհրանը դիտեց, ոը անոր աչքերը մարեր Էին, և ոսկեգույն փուլերը, որ անոր նայվածքին ինքնահատուկ հրապույր մը կուտային, վերածվեր Էին արատներու: — Վեւղը երեկո, ժամը վեցին, անպատճառ,—ըսավ Միհրանը և ինքը ծռեցավ՝ կոշիկին կապը կապելու համար։ Հետևյալ օրը ժամը վեցին Միհրանը կսպասեր կոշիկի վաճառատան դիմացի մայթին վրա։ Մաննիկը դուրս եկավ ուրիշ վաճառողուհիներու հետ, որոնցմե ոմանք նույնպես սպասողներ ունեին։ Միհրանը ընդառաջ եկավ Մաննիկին: Միհրանը տեսնելով, Մաննիկը ժպտեցավ մեղմ և տխուր ժպիտով մը։ — Երթա՛նք դեպի Մոնբառնաս, այնտեղ ավելի հանգիստ կըլլանք,— ըսավ Միհրանը։ — Երթանք,— ըսավ Մաննիկը զինաթափ մարդու հլությամբ։ Միհրանը չուզեց բարձրանալ Սեն֊Միշելի պողոտա որպեսզի ծանոթներու չի հանդիպին։ Անոնք երկուքով անցան Սեն֊Միշելի դիմացի մայթը և մտան Վոժիրտր փողոցը։ Ինքնաբերարաբ Միհրանը բռնեց Մաննիկի թևեն, անիկա սովորականեն ավելի կկաղար և, կարծես թե, դժվարավ կքալեր,<noinclude></noinclude> tohvga8z1v8pue3s445ucfw3gidfeux Էջ:Barpa Khachik.djvu/226 104 45923 396376 110074 2026-09-16T16:15:52Z LetterBot 3069 (via JWB) 396376 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>բայց այսուսւմենայնիվ գոհ էր. անոնք կարծես երկու սիրահարներ էին, և երբեմն անցորդներ բարյացակամ ակնարկով կնայեին իրենց։ Միհրանը ժամանակի ընթացքին փոխվեր էր։ Անիկա փարիզյան կյանքին մեջ ստացեր էր ճկունություն և շարժուձևի վայելչություն, կհագվեր միշտ ճաշակով և պարզությամբ. անոր բարեձև հասակը, բայց մանավանդ նուրբ դիմագծերը երբեք չէին կարող մաածել տալ իր պլեբեյան ծագումին։ Միշատ թարմ ածիլված, անոր մորթը կանացի փափկություն ուներ, և վերին շրթունքը՝ քիչ մը ուռած, դեռ պահած էր մանկական անորոշ արտահայտություն մը, որը երբեմն մտածել կուտար քաղցրեղեններու համար ունեցած հակումին և երբեմն ալ տեսակ մը տարտամ տխրության, որուն ակունքը, սակայն, իր մեջ չէր:Անիկա հաճույք և վստահություն կներշնչեր։ Կանխահասորեն բեռնավորված պատասխանատու գործերով, անիկա լուրջ Էր, երբեմն մտածկոտ, բայց միշտ պատրաստակամ՝ ուրիշին ծառոյելու, հաճույք պատճառելու: Ընդհակառակը, Մաննիկը Փարիզ գալեն հետո օրերու և շաբաթներու ընթացքին կորսնցուցեր Էր իր փայլը, ոսկեթափ եղեր Էր։ Անիկա համակերպեր Էր իր նոր վիճակին հլությամբ, ինչպես ճակատագրական դժբախտություն, և անիկա իր դեմքին, ինչպես և ամբողջ անձին վրա կկրեր այդ հլության կնիքը։ Մաննիկի համար ջախջախիչ տպավորություն ըրեր Էր նաև այն հանգամանքը, որ անիկա այլևս տղամարդոց չէր ներշնչեր այն հրապույրը, որուն սովոր էր և որը դեռ տանելի դարձուցեր էր իր Փարիզի կյանքին առաջին շաբաթները։ Անիկա, թեև անկեղծ զզվանքով, կխորհեր Պսլսո մեջ, մանավանդ պատերազմի շրջանին, անցուցած կյանքի, մասին, բայց չէր կարող չի զարմանալ և երբեմն չափսոսալ այն վարդագույն և սիրուն աղջկան վրա, որ կհրապուրեր նույնիսկ անցորդները և որը, կարծես, ամբողջովին չքացեր էր:Իր մանկության հասակեն սովորած ըլլալով համարվելու գեղեցիկ աղջիկ, այժմ հարկադրված էր հիասթափ ըլլալու այդ մասին և համակերպելու այն իրողության, որ գեղեցիկ չէր: Եվ այդ գիտակցությունը կորսնցնել տվեր էր իր ինքնավստահությունը, շփացած աղջկան պչրոտ զվարթությունը։<noinclude></noinclude> fhzj6gv191z53hb4dj94awvtjvvgecv Էջ:Barpa Khachik.djvu/227 104 45924 396377 110075 2026-09-16T16:15:54Z LetterBot 3069 (via JWB) 396377 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Երբ անոնք հասան Մոնբառնասի վրա, Միհրանը Մաննիկը առաջնորդեց Ռոտոնդի սրճարանը, որ այդ միջոցին դեռ լիքը չէր։ Անոնք կրցան առանձնանալ անկյուն մը, մարմարյա սեղանի մը առաջ։ Աոաջին րոպեներուն Մաննիկը վայելեց ֆիզիկապես հանգստանալու հաճույքը, անիկա նույնիսկ մեղմորեն ժպտեցավ Միհրանին, բայց անոր նայվածքը կմնար տխրությունով քողարկված։ Միհրանը արդեն զգացեր էր Մաննիկի այլափոխությունը, բայց այդ օրը ավելի որոշակի զգաց, թե ան փոխված էր ֆիզիկապես և հոգեպես, և այդ հանգամանքը խոր արգահատանք ներշնչեց իրեն։ Մաննիկի տխուր աչքերը, որոնց ծիածանին վրա եղող ոսկեգույն փուլերը աղոտացեր և, կարծես թե, արատներու վերածվեր էին, կարծես թե զինքը կմեղադրեին։ Եթե անոնք կրկին կայծկլտային չարաճճիությամբ, եթե անոր այտերուն վրա կրկին երևային անփույթ զվարթության փոսիկները, այն ատեն ինքն ալ կհանգստանար և կարող կըլլային բնականորեն խոսիլ, նույնիսկ վիճիլ իրարու հետ: Եվ Միհրանը, վերջ դնելու համար այդ տաժանելի կացության, սկսավ խոսիլ։ — Մաննի՛կ,— ըսավ անիկա,— մենք իրար ճանչցած ենք տարօրինակ հանգամանքներու մեջ, բայց վերջապես մեր պատանեկան տարիներուն, իրարու հանդիպած ենք հաճախ, և ես պետք է խոստովանիմ,-ըսավ ան բռնազբոսիկ ժպիտով, — որ իմ պատանեկան հոգուս բոլոր թափովը սիրած եմ քեզի։ Մաննիկը ակնապիշ սկսավ նայիլ Միհրանին։ Անիկա, կարծես թե, այդ պահուն կլսեր արտակարգ հայտնություն մը։ Միհրանը ուզեց հարցնել՝ «Մի՞թե դու այդ չես զգացեր», բայց մտածեց, որ իր հարցումը կըլլար կեղծ և անհարկի։ Անիկա կուզեր անմիջապես հայտնել Մաննիկին, որ իր կյանքը կապեր էր Մարիայի հետ, որպեսզի Մաննիկին մեջ չարծարծվեին զուր հույսեր, որոնց գոյությունը որոշակի զգացեր էր, մանավանդ, տիկին Զարուհիի վարմունքին մեջ, և որպեսզի, նաև ծնողական այդ հեռանկարներն դուրս, կարենային իրենց մեջ ստեղծել եղբայրական և նույնիսկ ընկերական կապեր։ Միհրանը պատրաստ էր Մաննիկին օգնելու, որպես<noinclude></noinclude> dezlljsh3r70aik36dsoyl7509cccx8 Էջ:Barpa Khachik.djvu/228 104 45925 396378 123490 2026-09-16T16:15:55Z LetterBot 3069 (via JWB) 396378 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>զի անիկա դուրս գա իր այդ ընկճված վիճակեն, և այդ դիտավորությամբ ամրացած, անիկա ըսավ. — Այն ժամանակ մենք իրարմե բաժնված էինք անանցանելի դասակարգային պատնեշներով, բայց այժմ մենք լավ ընկերներ կրնանք ըլլալ։ Մաննիկը արտևանունքը թարթեց արագությամբ և նայվածքը հառեց գետին։ — Ուրիշ բան մը չե՞՛ս ուզեր առնել,— ըսավ Միհրանը, երբ իրենց կաֆեները խմեցին։ Մաննիկը գլխով ժխտական շարժում մը ըրավ, հետո կրկին նայեցավ Միհրանին աղերսական և ողբագին նայվածքով. անոր շրթները դողացին, և արցունքի երկու կաթիլներ սահեցան անոր նիհարած և դժգույն այտերուն վրա։ Միհրանը նախ շփոթեցավ և հետո ինքն իրեն հավաքեց և անմիջապես սկսավ խոսիլ առատությամբ։ — Լսե ինձ, Մաննի՛կ,— ըսավ ան եղբայրական գորովանքով,— դու քեզ դժբախտ կզգաս, որովհետև կյանքի ուրիշ հեռանկար մը ունեիր, որը կորսվեցավ։ Եթե դուն ավելի խորը մտածես, կրնաս հասնիլ այն կարծիքին, թե ավելի լավ է, որ այդ հեռանկարը կորսվեցավ։ Դուն այժմ աշխատավոր կին ես, հաստատ և ամուր կանգնե այդ դիրքիդ մեջ. դուն իրավունքներ ունիս որպես աշխատավորուհի, ջանա ձեռք բերելու այդ իրավունքներդ… — Ի՞նչ իրավունք, ես ոչ մեկ իրավունք չունիմ,— ըսավ Մաննիկը դողդողացող ձայնով։ Այն ատեն Միհրանը իրեն խոսեցավ սենդիքայի մասին, հետո խոսեցավ առհասարակ աշխատավորներու իրավունքներու մասին. Մաննիկը հետզհետե հետաքրքրված կլսեր, բայց Միհրանը նշմարեց, որ անիկա ավելի ուշադիր էր կետ առ կետ հետևելու, ավելի ճիշտը՝ հնազանդելու Միհրանի խոսքերուն, քան թե կհետաքրքրվեր բուն իսկ իրեն ներկայացված խնդրով։ Մաննիկը վերջիվերջո վերցուց սենդիքայի Պերմանանսի հասցեն և գործնական խնդիրներու մասին խոսելով, քիչ մը ոգևորվեցավ. անոր դժգույն այտերը սկսան գունավորվիլ, և վերջապես անիկա ժպտեցավ Միհրանին անկեղծ բարեկամությամբ։<noinclude></noinclude> ofnqpsdxy5d35l7mxv1d3uovpf7fw27 Էջ:Barpa Khachik.djvu/202 104 45926 396349 110077 2026-09-16T16:15:09Z LetterBot 3069 (via JWB) 396349 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Միհրանին դեմ, որ Մաննիկին ալ դեր մը չէր տված երեկույթին. անիկա կմտածեր, որ եթե Մաննիկը ճառ մը ըսեր, պիտի փայլեր այդ մեծ հասարակության առաջ, և ո՞վ գիտե, թերևս բախտ մը ներկայանար։ Եվ ամեն անգամ, որ հաճելի երևույթով, բայց մանա¬ վանդ լավ հագված երիտասարդ մը տեսներ, տիկին Զարուհին կհարցներ Բարպային, թե ո՞վ էր, ի՞նչ գործ կըներ, ամուրի՛ էր, թե ամուսնացած։ Կրկին բուռն ծափահարություններ ուշադրությունները կեդրոնացուցին բեմին վրա։ Տիկին Զարուհին մեծ զարմանքով տեսավ, որ Միհրանն էր բեմին վրա հառաջացողը: Սրահին հասարակությունը, բայց մանավանդ բանվորները կճանչնային զինքը։ Անոնք նշանը տվին բացառիկ օվացիա ընելու Միհրանին, որ իր աննկուն աշխատանքով ամենուն սիրելի դարձեր էր։ Անիկա հազարավոր բանվորներու աչքին կներկայանար որպես տիպար։ Անիկա ուսմունք ուներ, բայց միևնույն ատեն հարազատ աշխատավոր էր։ Անոնք, որ Միհրանը մոտեն կճանչնային, և բազմաթիվ էին այդպիսիները, հարազատի նման կսիրեին այդ. երիտասարդը, որ իսկական ընկեր էր ոչ միայն իր տարեկիցներուն, այլև ծերունիներուն և, մանավանդ, երեխաներուն և պատանիներուն համար։ Ծափահարություններուն կմասնակցեին նաև այն երիտասարդները, որոնք իրենց թևերուն վրա կկրեին կարմիր լայն ժապավեններ և որոնց վրա պարտականություն դրված էր հսկել սրահի կարգապահության։ Այդ պահուն կարծես մոռցած ամեն ինչ, անոնք կծափահարեին՝ սրահի երկու անցքերեն հառաջանալով դեպի բեմը, և իրենց ետևեն կհառաջանային նաև ուրիշ հանդիսականներ, որոնք, տեղ չի գտնելու պատճառով, ոտքի վրա մնացեր էին։ Միհրանը իր հանդեպ արտահայտված այդ ոգևորությունը նախ ընդունեց պարզությամբ, անիկա իր շնորհակալությունը հայտնելու համար կժպտեր սրահին և ամեն րոպե կսպասեր, որ ծափահարությունները վերջ գտնան և սկսի իր ճառը։ Բայց ծափերը նորանոր թափեր կստանային, և երիտասարդը՝ բեմին առաջ կանգնած, կտեսներ այդ հազարավոր մարդկանց ժպտուն դեմքերը և հազարավոր փայլուն աչքերը, որոնց լույսը հան-<noinclude></noinclude> hkrsft4e2v66ghvzbijckf4u9idrqej Էջ:Barpa Khachik.djvu/203 104 45927 396350 123491 2026-09-16T16:15:11Z LetterBot 3069 (via JWB) 396350 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կարծ բոցավառեց զինքը։ Անիկա՝ հուզմունքի բարձրագույն աստիճանին հասած, դժգունեցավ, և անոր սև, բարակ ու կամարաձև հոնքերը ողորկ ճակատին վրա բարձրացան ու արտակարգ գեղեցկություն մը տվին անոր նրբագիծ դեմքին։ — Ո՞վ է այս երիտասարդը,— կհարցներ դեսպանը իր կողքին նստած հայ բժիշկի մը և անկե ստանալով հապճեպ տեղեկություններ, համակրանքով ժպտեցավ Միհրանին, կրկին ու առանձնապես ծափահարելով: Երբ, վերջապես, Միհրանը սկսավ խոսիլ, անիկա գրեթե այլափոխված էր: Հրաշունչ բառերը կթռեին իր շրթներեն կարծես իրենք իրենց: Անիկա մոռցեր էր իր մտքին մեջ պատրաստած համեստ ճառը, որ շատ դժգույն էր այդ հուզումնալի սրահին համար։ Անիկա կարճ խոսքեր կնետեր այդ էլեկտրականացած սրահին մեջ, որոնցմե ոչ մեկր չէր վրիպեր։ Միհրանը, կարծես, կխլեր այդ հազարավոր բանվորներու հոգուն մեջ եղող միտքերը և անոնց կուտար սեղմ ձևակերպություն, անոր մտածումը սնունդ կստանար այդ հազարավոր մարդկանց մտածումներեն, գաղափարներեն, ձգտումներեն և հետզհետե կպայծառանար։ Անիկա նախ պատկերեց, թե ինչպես մարդկությունը բաժնված է երկու հակամարտ բանակներու, և թե ամեն մեկը կա՛մ մեկ կողմն է, կա՛մ մյուս: Ու այդ պայքարը «անհաշտ ու վերջնական պայքար Է»: Հետո անիկա մեկ քանի սեղմ գիծերով պատկերեց Հայաստանի օրհասական կացությունը խորհրդայնացումեն առաջ և առհասարակ հայ ժողովուրղի եղերական վիճակը ցարերու և սուլթաններու բռնապետության տակ և ազգայնական կուսակցություններու խելագար և ոճրագործ արկածախնդրություններու հետևանքով: «Դարերու ընթացքին,— ըսավ ան,— այդ սեփական և օտար բորենիները ներշնչեր էին այն հաստատ համոզումը հայ աշխատավոր խաղաղ և տոկուն ժողովուրդին, որ տադ է իր դժխեմ ճակատագիրը կոտորվիլ, թալանվիլ, հոշոտվիլ, շահագործվիլ ամենավայրագ կերպով… և այդ ժողովուրդի ինքնակոչ անարժան հովիվները աշխարհահռչակ դարձուցին հայ ժողովուրդը իր անսահման թշվառությունով, իր եղերական ճակատագրով»:<noinclude></noinclude> 9du0xu46eprdzdbik313qqimha9e4wb Էջ:Barpa Khachik.djvu/204 104 45929 396351 123492 2026-09-16T16:15:13Z LetterBot 3069 (via JWB) 396351 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>«Բայց մենք այդ ճակատագիրը փոխեցինք,— գոչեց Միհրանը, երկու բազուկները երկարելով դեպի հանդիսականները,— մենք՝ աշխատավորնե՛րս, մենք տեր դարձանք այդ ճակատագրին, և թո՛ղ այլևս համարձակին մեր ձեոքեն խլելու մեր բախտը տնօրինելու կամքը»։ Սրահին մեջ խուլ մռնչյուն մը պատասխանեց Միհրանի մարտահրավերին։ «Արյան հորձանքի մեջ, մեր կյանքի և արյան գնով կոփեցինք այդ կամքը և մեր վճռական որոշումը, մենք ենք այլևս տերը մեր ճակատագրին։ «Այնտեղ, մեր հայրենի երկրին մեջ,— ըսավ անիկա,— հայ բանվորը և գյուղացին ահեղ պայքարներով ձեռք բերին իրենց բախտը տնօրինելու իրավունքը»։ Անիկա բացատրեց, որ հայ աշխատավորը կրցավ այդ ընել շնորհիվ հեղափոխական Ռուսաստանի և անդրկովկասյան պրոլետարիատի եղբայրական օգնության։ «Մենք՝ բուռ մը ժողովուրդ,— ըսավ ան,— դուրս եկած զարհուրելի կացություններե, այսօր մաս կկազմենք այն կարմիր և պրոլետարական բանակին, որ անսահման զոհողություններով, պայքարով և հերոսական աշխատանքով կկոփե մարդկության ապագան, ճամփա կհարթե, ուղեցույց կհանդիսանա։ Այս է փառքը, մեր ազգային հպարտությունը…»։ Միհրանի այս խոսքերուն հազարավոր գլուխներ բարձրացան, և ամենքը ներուժ նայվածքով կնայեին անոր բարձր հասակին, որ կարծես կսլանար դեպի վեր, և կսևեռեին անոր նիհար և դժգույն դեմքը, որ կարտահայտեր ծայրահեղորեն լարված կամք։ «Եվ թող համարձակին,— ըսավ ան,— հայ և օտարազգի հակահեղափոխականները իրենց արյունոտ ձեռքերը երկարել մեր հաղթական խորհրդային Հայրենիքին։ Թող համարձակի՛ն և այն ատեն կտեսնեն, որ մե՛նք՝ արևմտահայ ժողովուրդի վերջին բեկորներս, գաղութահայ գիտակից և կազմակերպված աշխատավորությունը պողպատե կամքով, հզոր բազուկով առաջին գիծերուն վրա կկանգնինք պաշտպանելու<noinclude></noinclude> r4q3hgvylcktwp7w2u78z3rl5y57ebx Էջ:Barpa Khachik.djvu/205 104 45930 396352 123480 2026-09-16T16:15:14Z LetterBot 3069 (via JWB) 396352 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Համար մեր խորհրդային հայրենեքը, մարդկության փառապանծ ապագան…»։ Միհրանի վերջին խոսքերուն աստիճանաբար սրահի բանվորները և ֆրանսիացի և օտարազգի ընկերները ոտքի կանգներ էին։ Հանդիսականներեն շատերը հետևեցան անոնց օրինակին, և բռունցքներու անտառ մը բարձրացավ օդին մեջ։ Սպառնական լռություն մը կտիրեր սրահին մեջ, ուր Միհրանին բառերը հնչեցին՝ ավելի լայն և խոր իմաստ ստանալով։ Երբ Միհրանը իր խոսքը վերջացուց, փոխանակ ծափահարություններու՝ թնդաց «Ինտերնացիոնալը»։ Հազարավոր ձայներ կերգեին միջազգային մարտական երգը՝ վեհաշուք հանդարտությամբ։ Ծանրակշիռ և անդրդվելի բան մը կար այդ գոռ հանդարտության մեջ, որ հետևանք էր ոչ միայն Հայաստանի պրոլետարիատի հաղթական պայքարի ոգեկոչման, այլև իրենց՝ ֆրանսիացի պրոլետարիատի գալիք հաղթական օրերու հաստատ համոզումին։ Եվ հազարաձայն երգը կբարձրանար միահամուռ կամքով, ինչպես մեկ երգ, մեկ հսկա սրտի թրթիռ։ Միհրանի խոսած ժամանակ Բարպան նախ հաճելիորեն զարմացեր էր Միհրանի գտած ընդունելության վրա և հետըզհետե տոգորվեր էր օրինավոր հպարտությունով։ Բայց շուտով մոռցեր էր, որ Միհրանը իրեն ընտանի մարդ է, գրեթե իր զավակը, և իյնալով անոր խոսքերու հմայքին տակ, հաղորդակից եղեր էր սրահի խանդավառության։ Անիկա առաջինը ոտքի կանգներ էր, չի կրնալով հանդարտ մնալ իր տեղին վրա, և ալեհեր գլուխը տնկած, դեմքը դարձուցած դեպի Միհրանը՝ անիկա կժպտեր երանությամբ։ Անոր կնճռոտ ճակատը պարզվեր էր, աչքերը լեցվեր էին լույսով։ Անիկա լուռ կժպտեր և մորթը թուշին վրա պրկված՝ գրեթե ջնջեր էր այտերու խորշոմները։ Տիկին Զարուհին, տեսնելով Միհրանի հաղթանակը, ինքզինքին դառն մեղադրանքներ կըներ, մտածելով, որ ժամանակին իր բուն արժեքով չի գնահատեց այդ տղան։ Անիկա աստիճանաբար ափսոսալով իրենց անգիտակցությունը, մտքովը մեղադրանքները կփոխադրեր իր աղջկան վրա։ «Անխե՛լք աղջիկ,— կխորհեր անիկա սրտմտությու—<noinclude></noinclude> 6i1tcaf4ro7uwtzbh9cw64fmibonjdv Էջ:Barpa Khachik.djvu/229 104 45934 396379 123493 2026-09-16T16:15:57Z LetterBot 3069 (via JWB) 396379 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Ինչքա՜ն հիմար եղեր է մեր կյանքը,— ըսավ Մաննիկը խորը հառաչելով,— հիմակ երբ հետադարձ ակնարկ մը կնետեմ իմ ամբողջ կյանքիս վրա, կտեսնեմ, որ անիկա միշտ, սկիզբեն մինչև վերջը կազմված է եղեր կեղծիքով և ստությունով, իսկ հիմակ, Միհրան,— ըսավ անիկա եռանդով,— կարծես տոգորված եմ իմ անցյալ կյանքի թույնով և այնքան կուզեմ, որ ամեն բան հիմեն փոխվի… կուզեմ ապրիլ ուրիշ կյանքով, սկսիլ նոր կյանք մը, բայց… — Ո՞վ քեզ կարգիլե… սկսե՛,— ըսավ Միհրանը կես-կատակով, կես-խրատական։ — Ո՞վ կարգիլե… մա՛յրս,— ըսավ Մաննիկը խոր դառնությամբ,— մայրս է, որ իմ կյանքս ուղղեր է դեպի այդ կեղծիքներու և ստության շառավիղը, և այսօր ալ ան չէ հրաժարած իր երազներեն… բայց ես այլևս չեմ ուզեր ենթարկվիլ անոր սարքած դավերուն. բայց միևնույն ատեն, Միհրան, ես չափազանց շատ կմեղքնամ մայրս… Այո՛, վերջին ժամանակները ես պարզապես այնպես ձեացուցի, որ դեռ կենթարկվիմ իր պատվերներուն, բայց ես որոշեր էի, որ եթե դուն ինձ ամուսնության ուզեիր, ինչպես մայրս կհուսար և դեռ կհուսա, ես ամեն ինչ պիտի հայտնեի քեզ, ես քեզ պիտի ոջատմեի իմ խայտառակ, զզվելի կյանքս… Միհրանը ձեռքովը փակեց Մաննիկի բերանը և մըմնջեց. — Մաննի՛կ, Մաննի՛կ, այդ բոլորը մոռցիր, այնպես համարե, որ չի կա, չի եղեր և վերանորոգված հոգվով այժմ… — Դուն այդ բոլորը գիտեի՞ր արդեն,— ըսավ Մաննիկը մտահոգված։ — Այո՛,— ըսավ Միհրանը լուրջ դեմքով։ — Եվ այդ բոլորը գիտնալով, դեռ այն ատեն, Պոլիս, կուզեի՞ր ինձ հետ ամուսնանալ։ — Այո՛, — ըսավ կըկին Միհրանը։ Երկուքն ալ լուռ մնացին. Մաննիկը Միհրանին նայեցավ հարցական։ — Իսկ այժմ ես իմ կյանքս կապեր եմ ուրիշ կնոջ հետ,— ըսավ Միհրանը՝ ակամա խոժոռելով։ Մաննիկը՝ այդ լսելով, նախ մեռելի նման դժդունեցավ, հետո հանկարծ կարմրեցավ, և շրթնեըը կրկին դողդողացին,<noinclude></noinclude> sc6pxezptt0bnjl8ipfw20upqiz4o2i Էջ:Barpa Khachik.djvu/230 104 45935 396381 123494 2026-09-16T16:16:00Z LetterBot 3069 (via JWB) 396381 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>բայց անիկա հաջողեցավ ինքզինքը զսպել և աղոտ աչքերով՝ նայելով Միհրանին՝ ըսավ. — Ավելի լավ, որ այդպես է, Միհրա՛ն: Մեր մեջ այլևս որևէ ուրիշ զգացում չի կրնար սպրդիլ, բացի եղբայրական զգացումը։ Ասկե հետո ես ավելի համարձակ և ավելի անկեղծ կերպով կմոտենամ քեզի… Ես այնքան կուզեի քեզ հետ աոանձին խոսիլ… Ես ուրիշ մտերիմ չունիմ այս քաղաքին մեջ, բայց կքաշվեի քու ետևեդ գալու, վախնալով, որ կկարծես, թե…— Անիկա գլուխը թոթվեց և հարցուց,— գեղեցի՞կ է… անունը ի՞նչ է։ — Մարիա,— ըսավ Միհրանը։ Մաննիկը տխրությամբ ժպտեցավ Միհրանին։ — Երեկույթին եկա՞ծ էր,— հարցուց անիկա։ — Այո՛,— ըսավ Միհրանը, և հանկարծ Մաննիկը զգաց, որ տհաճություն և անհամբերություն կար Միհրանի կտրուկ պատասխաններու մեջ։ Հետո անոնք կրկին խոսեցան Մաննիկի սենդիքայի մեջ մտնելու մանրամասնություններու մասին։ Միհրանը խոստացավ ինքը անձամբ ներկայացնել Մաննիկը։ — Մենք Պոլսո մեջ ինչքան անտեղյակ մարդիկ էինք,— ըսավ Մաննիկը՝ խորը հառաչելով,— ես չեմ գիտեր, Միհրա՛ն, թե երբևիցե ես կդառնա՞մ լուրջ մարդ, աշխատավորուհի՝ բառին իսկական իմաստով, բայց իրականություն է, որ զզվելով կմտածեմ իմ անցյալ կյանքի մասին… Իսկ իմ կյանքիս դժվար կողմը այն է, որ մայրս անդադար ինձ կհիշեցնե այդ ատելի անցյալը… մայրս շղթա մըն է իմ ոտքիս կապված,— ըսավ ան զայրույթսվ։— Խնդիրը այն է,— ավելցուց Մաննիկը պահ մը լռությունե հետո,— որ ես ալ իր դժբախտությունն եմ… Մայրս չի տեսնար և չի գնահատեր իմ որդիական պարտականություններու գիտակցությունը։ Ես ընդունեցի առաջին գործը, որ ներկայացավ, առանց տատանվելու, որովհետև մենք օրվա հացին կարոտ մարդիկ դարձեր էինք, Միհրա՛ն։ Բայց մորս համար այդ բոլորը ոչինչ։ Անիկա ինձ շնորհակալ կըլլար միայն այն ժամանակ, եթե ես ամուսնանայի որևէ մարդու հետ… մորս համար ծանր է չա—<noinclude></noinclude> 64krpmxe52e1luerfxtpm198dsmllfw Էջ:Barpa Khachik.djvu/232 104 45936 396383 123495 2026-09-16T16:16:03Z LetterBot 3069 (via JWB) 396383 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Վահրամը աչքով նշան ըրավ Բարպային, որ քիչ մը սպասե, և սկսավ գոչել. — Գնեցե՛ք պրոլետարիատի հարազատ օրգանը, «Յումանիտեն», որ կպաշտպանե աշխատավորներու շահերը։ Խարտյաշ և գռուզ պատանին իր կարգին կգոչեր. — Մի՛ խաբվիք բոլշևիկներու ծախվածներեն, հայրենիքի և քաղաքակրթության թշնամիներեն, գնեցեք «Աքսիոն ֆրանսեզը», հայրենասեր ֆրանսացիներու օրգանը, որ կարտահայտե հարազատորեն… Բայց մետրոյեն դուրս ելլողները մեծ մասամբ բանվորներ Էին, և Վահրամը հազիվ թե կհասներ թերթ ուզողներուն գոհացում տալու։ Բարպան՝ մեկ կողմ կանգնած, սիգարեթ մը ոլորեց և զվարճացող ակնարկով կդիտեր այս տեսարանը։ Մութը սկսած Էր իջնել, և ցուրտ մթնշաղին մեջ Էլեկտրական լամպերու լույսը կպղտորվեր և երբեմն կաղոտանար։ Փոքրիկ կողովներով ծաղկավաճառները, իրենց կարգին, կհարձակեին մետրոյեն դուրս ելլողներու վրա։ Դիմացի մայթին վրա իրարու հաջորդող սրճարանները լի Էին հաճախորդներով, և անկյունի բացօդյա շագանակավաճառի վառարանեն կհասներ խորոված շագանակի ախորժաբեր հոտը։ Ամեն անգամ, որ մետրոյի Ժամանումներու մեջ կարճ ընդհատում մը կըլլար, թերթ ծախող երկու երիտասարդները իրարու կուղղեին հայհոյություններ, սպառնալիքներ, բայց երբեմն ալ, անակնկալորեն, կփոխանակեին քաղաքավարություններ։ Խարտյաշ պատանին գրպանեն հանեց սիգարեթ մը և լուցկին որոնեց ու չգտնելով, դիմեց Վահրամին. — Արդյոք լուցկի չունի՞ք, պարո՛ն,— հարցուց ան։ Վահրամը գրպանեն հանեց լուցկիի տուփ մը և խարտյաշ պատանիին կարկառելով՝ սկսավ գոչել, դիմավորելով մետրոյի խորշեն դուրս եկող հոսանք մը. — Գնեցե՛ք «Յումանիտեն», ֆրանսական կոմկուսի օրգանը, աշխատավորներու հարազատ արտահայտիչը, միակ անկաշառ թերթը… — Գնեցե՛ք «Աքսիոն ֆրանսեգը», — ըսավ խարտյաշ պա-<noinclude></noinclude> p4c2pd91menx2ccwts9huabpzgz7rt4 Էջ:Barpa Khachik.djvu/320 104 45937 396482 123496 2026-09-16T16:18:46Z LetterBot 3069 (via JWB) 396482 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>քիս ժխտումն է, սա շահագործում է, և ես երբեք այդ չեմ ըներ: Եվ ո՞վ է ըսեր, թե անոթի չենք մնար այդ ամեն կարգի շահագործման կրկես հանդիսացող Փարիզի մեջ, բայց դեո անոթի մնալը ոչինչ, խնդիրը այն է, որ այնտեղ չենք կարող պահպանել մեր անկախությունը, մեր ֆիզիկական և հոգեկան ազատությունը: Մենք պիտի ստիպվինք գլուխ ծռել, համակերպիլ ամեն կարգի հոշոտիչներու, արյունարբու գազաններու՝ պատառ մը հացի իրավունք ձեռք բերելու համար: Ո՛չ, ո՛չ, ես իմ ալևոր գլուխս չեմ անպատվեր, ես իմ անկախությունը չեմ կորսնցուներ…Եվ ահա թե ինչու դուն ինձ կհամարես անսիրտ, որովհետև ես իմ սկզբունքներեն չի զիջեցա ոչ իսկ իմ աղջիկներուս համար… Բայց ո՞վ կըսե, թե ես չի տառապեցա: Ո՞վ կարող է գիտնալ, թե ինչքա՜ն կարոտը ունիմ իմ աղջիկներուս, որոնք չեն զիջիր նույնիսկ տարին մեկ անգամ այցելության գալու մեզի: Ես չէ, որ անսիրտ եմ, անոնք են, որ սիրտ չունին, որ չի մտածեցին նույնիսկ, թե ինչպես անտարբերությամբ ոտնակոխ ըրին իմ կյանքիս իմաստը կազմող իմ սկզբունքները… Ա՜հ, Լի՛զա, Լի՛զա, ուրեմն դուն ոչինչ չես հասկցեր, երեսուն տարի ապրեր ես ինձ հետ, լծակից եղեր ես և այնպես ձևացուցեր ես, որ համամիտ ես ինձ։ Մեր երկուքեն ո՞վ է կեղծը, ո՞վ է թաթախված սուտի մեջ: Դուն գիշատիչ մագիլներով կպատռտես այն վերքը, որ աղջիկներդ բացեր են կուրծքիս տակ և որը երբեք չի գոցվիր… Եթե դուն ինձ հասկցած ըլլայիր, դուն կգիտնայիր, որ ոչ մեկ րոպե ես չեմ բռնացած քու վրադ և չեմ բռնանար, նույնիսկ խոսքով… Կուզե՞ս երթալ, գնա՛, բայց դո՛ւ ալ մի բռնանար իմ վրաս, հաշվի առ, որ ես չեմ ուզեր ոչ շահագործել և ոչ ալ շահագործվիլ… Սա է կյանքը ինձ համար, իսկ դու այդ մահ կհամարես և տարիներով այդ համոզումը ունենալով, դու կեղծեր ես… Եվ ինչո՞ւ այս կյանքը անասուններու կյանքին է նման և ոչ թե այն, որ կցանկաս, ուր ուժեղը կլափե թույլը, ուր թույլը, քարշ տալու համար իր նվաստ գրաստի կյանքը, դեռ ուժեղի գարշապարները կլզե… Այո՛, դուն ճիշտ ես միայն, երբ կըսես, թե իմ դաստիարակությունը չի զորեց փրկելու մեր զավակները իրենց վատ բնազդներեն…<noinclude></noinclude> ewav9rvybls4lgyw2pk64gvnjbg3o7z Էջ:Barpa Khachik.djvu/289 104 45938 396446 110101 2026-09-16T16:17:48Z LetterBot 3069 (via JWB) 396446 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude> ⁂ Նախորգ գիշերը Յորկին գրեթե մինչև առավոտ զբաղած էր։ Անիկա ոչ միայն Իսսի-լե-Մուլինոյի ավտոյի և զինագործական յուզիններու օտարական բանվորներդու կազմակերպչական գործերով բեռնավորված Էր, այլև հսկեր Էր նշանաբաններու խմբագրության և գործադրության վրա՝ կեսփախստական միջոցներու դիմելով, որովհետև գիտեր, որ ոստիկանության աչքը իր վրա Էր, և որևէ պատրվակ բավական էր ձերբակալության համար: Յորկին իր այս կասկածի մասին հայտներ էր Միհրանին, բայց այս վերջին օրերը երկուքն ալ այնքան զբաղած էին, որ մտադրեր էին լուրջ կերպով մտածել և որոշ զգուշական միջոցներ ձեռք առնել Մայիսի մեի ցույցերեն հետո։ Առավոտյան ժամը յոթին, սպառած հոգնութենե, բայց գոհ, որ հիմնականին մեջ իր վրա դրված պարտականությունները լավ կատարած էր, Յորկին ուզզվեցավ Ժան Ժորեսի ավընյուն, որու վրա բացվող կողմնակի փողոցի մը խորքը՝ կոմունիստ իտալացիներու պատկանող տպարանի մը մեջ, կտպագրվեին Մայիսի մեկին նվիրված թռուցիկներ: Տպարանը կիսով չափ նկուղ Էր։ Անիկա իր լույսը կստանար բակի վրա նայող և ձեղունին մոտ բացվող պատուհաններե։ Այդ խոնավ և մթին սրահին մեջ, ուր աշխատանքի ժամանակ միշտ Էլեկտրական լույսերը կվառեին, կգտնվեին երկու տպագրական հին ձևի մեքենաներ և գրաշարեերու արկղները, որոնք շարված Էին բակի կողմի պատի երկայնքին: Խմբագրության համար առանձին տեղ չի կար, և այդ պատճառով սրահին մեկ անկյունը ապակեպատ խցիկ մը կազմեր Էին, ուր փոքրիկ սեղան մը կար և ուր երկու հոգիե ավելի մարդ չէր կարող մնալ։ Այդ տպարանին մեջ կտպվեր իտալացի աշխատավարներու հակաֆաշիստական օրգանը, և այդ կիսանկուղը դարձեր էր ոչ միայն իտալացի, այլև իսպանացի և այլ օտարական կոմունիստներու և համակրողներու ժամադրավայրը: Երբ Յորկին մտավ տպարան, գրաշարները դեռ կաշխատեին, և մեքենաները անընդհատ, իրենց երթևեկող ռիթմով<noinclude></noinclude> 1q9nllpp241cv59mwxyxs5ro751ulei Էջ:Barpa Khachik.djvu/233 104 45939 396384 123497 2026-09-16T16:16:05Z LetterBot 3069 (via JWB) 396384 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>տանին, բայց ձայնը խափանվեցավ հազի տագնապի մը մեջ: Երբ մարդկանց հոսանքը անցավ, խարտյաշ պատանին վերադարձուրց լուցկիի տուփը Վահրամին և ըսավ. — Շնորհակալություն, մոն վիյե, ա՜հ, դուք ձեր գործը վերջացուցիք։ Վահրամը ծախեր Էր իր բոլոր թերթերը։ Անիկա ուրախ դեմքով մոտեցավ Բարպային: — Ներողություն,— ըսավ ան,— ձեզ սպասցուցի , բայց այս ժամուն այսպես Է։ Երեք անգամ գացի Պերմանանս, թերթերու նոր ծրարներ առի։ Անոնք երկուքով կհառաջանային դեպի Փարիզի դուռը։ — Ես երիտասարդ կոմունիստներու շտրքերեն եմ, — ըսավ Վահրամը եռանդով։— Դպրոցե վերադարձիս կերթամ Պերմանանս և մինչև իմ օրական պլանս չի գերակատարեմ, տուն չեմ դառնար։ Անիկա բացատրեց Բարպային, որ այդ ձևով կսատարեին կոմկուսի օրգաններու տարածման փարիզյան աշխատավոր¬ ներու մեջ։ — Անգամ մը որ կարդան,— ըսավ Վահրամը,— կհասկնան, որ այդ օրգանները իրենց հարազատ բարեկամներն են, այսպիսով կհետաքրքրվին, հետևյալ օրը ինքնաբերաբար կառնեն թերթը և, վերջապես… — Իսկ այն մյուսը հակառակ ճակատե՞ն Է,— հարցուց Բարպան: — Գեշ տղա չէ,— ըսավ Վահրամը,— երբեմն իրարու հետ կխոսինք, ուսանող է…Cest unfils a papa ,— ըսավ ան հեգնությամբ, հետո լրջությամբ ավելցուց.—դասակարգային պայքար է. մեր հաջողությունը իրենց մահն է, այդ մեկը շատ լավ գիտեն… և նույնիսկ գիտեն, որ մահը անխուսափելի … «Սա է պայքարը վերջին»,— ըսավ ան եռանդով։ Երբ Պորտ դ'Իդալիեն դուրս եկան, անմիջապես մխրճվցան մթության մեջ։ Անոնք կքալեին մասամբ քանդված ճամփու մը վյրայեն և հաճախ կստիպվեին մեկ կողմ կենալ, բեռնատար և մարդատար ավտոներեն զգուշանալով: Դեռ քաղա -------— Բառացի՝ հոր որդի է. այսինքն՝ բարեկեցիկ ընտանիքից է (ֆրանս.)<noinclude></noinclude> 4rhg3b1u823nnv046k19fr9whfonu3h Էջ:Barpa Khachik.djvu/345 104 45940 396509 123498 2026-09-16T16:19:31Z LetterBot 3069 (via JWB) 396509 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Աս մերինները մեջտեղ չելան,— ըսա՜վ Վիկտորյան դողացող ձայնով։ Հարևանուհին, որ մինչև ուշ գիշեր տրիկոտաժով կաշխատեր, թողուց գործը, եկավ դռան մոտ և ներս հրավիրեց Վիկտորյան : Բայց Վիկտորյան կմերժեր, չէր ուզեր բացակայիլ իր բնակարանեն : — Մինչև հիմա չեն եկեր նե, ալ չեն՝ գար,— ըսավ հարեվանը, — այսօր անա֊բաբա գյունի եղեր Է, քաղաքը ելեր, ելեր, նստեր Է, ո՞վ գիտե ինչ պատահած Է, ձերիններն ալ,— ըսավ ան քննադատաբար,— քիչ մը շատ տաք գլուխ են, նետվող են… թերևս ձերբակալված են։ — Երանի թե ձերբակալված ըլլան,— ըսավ Վիկտորյան: — Է՜հ, քի՞չ բան Է,— պատասխանեց հարևանը,— հապա ի՞նչ կուզես, որ ըլլա: Վիկտորյան չի հայտնեց, թե ի՞նչ Էր իր երկյուղը, կարծես թե վախնալով իրականություն տալ անոր: Անիկա գլխիկոր իջավ սանդուղներեն, մինչ իր ետևեն այր ու կին կըսեին. — Սիրտդ հանգիստ պահե, տիկին Վիկտորյա՛, քեզի ալ մեղք Է… Վիկտորյան գիշերը անցուց տագնապներու մեջ և մտադրեց առավոտ կանուխ Փարիզ երթալ, բայց ու՞ր դիմեր, որո՞ւ դիմեր: Անիկա որոշակի չէր գիտեր, ո ՛չ Միհրանի և ոչ այ Յորկիի գործատեղիներուն հասցեները, իսկ Բարպան ոչ մեկ պատճառ չուներ, որքան ալ ուշացած ըլլար, տուն չի վերադառնալու: Լույսը ծագելեն հետո. Վիկտորյան՝ այլևս համոզված, որ աղետ մը պատահած է, պատրաստվեցավ դուրս գալու տունեն։ Բայց անիկա կշփոթեր, հագուստները կկորսնցուներ, մեկ կոշիկը կառներ ձեռքը և ինքզինքին կհարցներ, թե ինչ պիտի ըներ, հետո կառներ մյուս կոշիկը, և արցունքը առատությամբ կթափվեր աչքերեն: Այդ միջոցին հարևանը եկավ և հարցուց. — Բարի լո՛ւյս, տիկին Վիկտորյա՛, ի՞նչ խաբար…»<noinclude></noinclude> 3m0z2kd7hky7du0pxnr34k5uxqrwuck Էջ:Barpa Khachik.djvu/234 104 45941 396385 110108 2026-09-16T16:16:07Z LetterBot 3069 (via JWB) 396385 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>քի լույսերը մասամբ կլուսավորեին իրենց ճամփան, բայց հետզհետե մութը, գետնի ցեխը դանդաղեցուցին իրենց քայլերը։ Ուրիշ սակավաթիվ անցորդներ հայհոյություններ կմրմնջեին։ — Այստեղ ապրողները թաղապետության այդ պարոններուն համար շուներ են, մարդիկ չեն ,-ըսավ տարեց մարդ մը՝ ուղղվելով Բարպային։ Վահրամը բռնեց Բարպայի թևեն և սկսավ զգուշացնել անիկա լճացած ցեխերեն։ — Հայրս շատ գոհ պիտի ըլլա ձեզ տեսնելով,— ըսավ Վահրամը։ Բարպան անհամ բեր էր զանազան տեղեկություններ ունենալ իր վաղեմի ընկերոջ մասին, բայց փափկանկատությամբ կզգուշանար ուղղակի խոսք բանալու։ Վերջապես, անիկա հացուց. — Դուն քեզմե մեծ եղբայր մը ունեիր, ի՞նչ եղավ։ — Այստեղ է,— ըսավ Վահրամը՝ ոստյուն մը ընելով,— մեզ հետ է, էլեկտրական տեխնիկ է. ան է, որ կպահե մեր տունը։ Հայրս, արդեն ձեզի ըսեր եմ, կաթված ունեցավ, շատ կձանձրանա անգործութենե. մայրս ալ հյուսվածք կընեք, բայց ես երբ դպրոցս ավարտեմ,— ավելցուց Վահրամը՛,— այլևս մայրս աշխատելու չստիպվիր։ — Դուն ի՞նչ կսորվիս կոր, տղա՛ս,— հարցուց Բարպան: — Ես կերթամ արհեստից և արվեստից վարժարանը, կառուցող ինժեներ պիտի ըլլամ,— ըսավ Վահրամը։ — Բայց օտարականներուն համար ատանկ գործ գտնելը դժվար է,— ըսավ Բարպան։ — Այդ է խնդիրը,— գոցեց Վահրամը, բայց անոր ձայնին մեջ ո ՛չ վհատություն կար, ո՛չ տխրություն, անիկա ավելցուց անսահման լավատեսությամբ.— կա՛մ այն է, որ մինչև իմ ավարտելս հեղափոխությունը կըլլա, և այն ատեն օտար և տեղացի աշխատավորներու մեջ խտրություն չլլար, կա՛մ այն է, որ ավարտելես հետո կաշխատիմ որպես բանվոր։ Մթության մեջ Բարպան ժպտեցավ երիտասարդին։ Անոր ուրախ և տաք ձայնը մեծ հաճույք կպատճառեր իրեն, և անոր<noinclude></noinclude> 2e378qubn4fzfp8uhhznl8qv1rxsk6e Էջ:Barpa Khachik.djvu/235 104 45942 396386 123488 2026-09-16T16:16:08Z LetterBot 3069 (via JWB) 396386 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>առույգ կազմը կարծես երաշխիք էր երիտասարդին լավատեսության։ — Բարպա՛ ,— ըսավ Վահրամը մտերմական շեշտով,— մենք՝ հեղափոխական երիտասարդներս, պետք է որ մասնագիտություն ձեռք բերենք: Երբ դասակարգային զինյալ կռիվը սկսի, մենք շատ զինվորներ կունենանք, բայց կադրերը կպակսին, մենք պետք է պատրաստվինք այդ օրին համար:Մեր թշնամին կադրեր ունի, մենք ալ պետք է ունենանք,այդ է խնդիրը։ Անոնք հասեր էին զոնան։ Բարպան նախ տեսավ առանձին փայտաշեն հյուղակներ, որոնցմե ոմանց պատերը ամրացած էին ժանգոտած թիթեղներով։ Դողդոջուն և տմույն լույս մը դուրս կսողար պատուհաններեն, առասանով կապված աժանագին դանտելե վարարգույրներու մեջեն մաղվելով։ Երբեմն վտիտ ծուխ մը կբարձրանար պատուհանեն կամ պատեն դուրս ցցված թիթեղե խողովակեն, խոնավ մուրի հոտ մը տարածելով։ Կին մը, որուն մազերը կցրվեին քամիի հարվածներեն, շնչասպառ կպոռար, անտարակույս իր տղան կանչելով. — էտիե՜ն, կտխե՜ն, օ՜հ, կեղտոտ կենդանի՜… Շիկագույն կատու մը ուզեց սպրդիլ այդ հյուղակի բաց դռնեն, բայց կինը կատաղությամբ կից մը փորձեց տալ կենդանիին, որ խուսափեցավ և քանի մը քայլ անդին նստած՝սկսավ թաթերը լզել, կարծես հեգնանքով։ Այդ միջոցին կինը կրկին գոչեց զայրույթով. — էտիե՜ն, կեղտոտ կենդանի՜, ա՜հ, մեկ մը ձեռքս անցնխս, տե՛ս թե ի՜նչ կստանաս… Մոտ անկյունե մը շուն մը սկսավ հաչել երկարորեն, հուսահատորեն։ Բարպան և Վահրամը անոր հաչոցներու ընդհատումի միջոցին կլսեին պրկվող և թուլացող շղթայի մը կռինչը։ — Ներոնն է, կատաղի շուն է, բայց կապված է,— ըսավ Վահրամը։ Անմիջապես գրեթե հյուղակները խտացան և ավելի թշվառ տեսք պարզեցին։ Անոնք նման էին հնավաճառներու հյուղակներուն և իրարու կռթնած էին, կարծես փոխադար<noinclude></noinclude> gn8u1ue7tut5zime6d0okota9owvwb5 Էջ:Barpa Khachik.djvu/236 104 45943 396387 123499 2026-09-16T16:16:10Z LetterBot 3069 (via JWB) 396387 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ձաբար նեցուկ ըլլալու համար իրարու, Հնոտիներու, աղբանոցի, այրող վատ տեսակի ճարպի, կեղտաջուրերու խառն և նողկալի գարշահոտությունը բռներ էր մթնոլորտը, որուն կուգար կմիանար թաց մուրի հոտը։ Այդ ժամուն ցեխոտ և անձուկ փողոցները գրեթե ամայի էին. մեկ-մեկ հազիվ կտեսնվեին անցորդներ, որոնց նկուն ստվերները կկորսվեին կողմնակի անցքերու մթության մեջ։ Հյուղակներեն դուրս կսպրդեին նաև տղամարդոց խռպոտ ձայներ, ջղագրգռված կանանց ճիչեր և երեխաներու լաց ու աղաղակ։ — Ասիկա մեր զոնան է,— ըսավ Վահրամը՝ առանց իր լավ տրամադրությունը կորսնցնելու։ Երբ Լիոնեն հոս եկանք, հայրիկս քիչ մը դրամ ուներ. «Հավաբուն մը շինենք, գլուխնիս մեջը խոթենք», ըսավ. հորս ընկերներեն մեկը հոս տնակ մը ուներ, միասին դիմեցին թաղապետության, որ աժան գնով հող մը հատկացուց մեզի։ Բարպան և Վահրամը անցան ցեխոտ անցքե մը, որ զոնայի գլխավոր փողոցն էր, հետո անկյուն մը դարձան և մտան ավելի նեղ անցքի մը մեջ։ Բարպան ապշությունով կմտածեր այդտեղ ապրելու հարկադրված մարդոց թշվառության վրա և կմտածեր, որ եթե ժամանակին, Պոլիս եղած ատենը, իրեն պատմեին այդ մասին, չէր հավատար։ «Հավատալիք բա՞ն է, որ պիտի հավատայինք», ըսավ ինքն իրեն։ — Ասոնք բոլորը օտարականնե՞ր են,— հարցուց ան Վահրամին։ — Չէ՜… է՜,— ըսավ Վահրամը,— ֆրանսացի բանվորներ են, օտարականներ քիչ կան, քանի մը իտալացիներ, իսպանացիներ և հայեր, այսինքն՝ գաղթականներ… Հասա՞նք,— ըսավ ան, դիմելով դեպի հյուղակի մը դուռը, որուն պատուհանին առաջքը կոնկենիի թաղարներ կային։ Դուռը բացավ դեմիրճի Հակոբին կինը, որ պառավցեր, անճանաչելի դարձեր էր, անիկա անմիջապես փարեցավ Բարպային և սկսավ լալ։ — Ա՜խ, Բարպա՛, Բարպա՛,— կըսեր ան հեկեկալով,— մենք ալ ասանկ պիտի ըլլանք եղեր… Դեմիրճի Հակոբը իր հյուղակը շիներ էր հնարավոր չափով նման Պոլսո փայտաշեն տուներուն։ Դռնեն ներս մըտ—<noinclude></noinclude> acl3kcx4tjxrqkhp6tfflblg5gll1ld Էջ:Barpa Khachik.djvu/237 104 45944 396388 110114 2026-09-16T16:16:11Z LetterBot 3069 (via JWB) 396388 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նելով, փոքրիկ բակ մը կար, որուն մեկ կողմը խոհանոցն էր և մյուս կողմը միակ սենյակը, որուն գետինը տախտակամած էր։ Բակին գետինը հող էր, և այնտեղ դրեր էին թախտ մը, որու վրա Վահրամի մեծ եղբայրը՝ էդվարդը կպառկեր։ Մանրակրկիտ մաքրությունը և վայելչության զգացումը, որ ներշնչեր էր տնեցիներուն՝ պատերուն վրա դնել պատկերներ և բակի սեղանին վրա՝ մշտադալար կանանչ բույս մը, մոռցնել կուտար Բարպային դուրսը կրած անախորժ տպավորությունները։ Անիկա չուզեց իր ցեխոտ կոշիկներով սենյակ մտնել, հակառակ որ անընդհատ կլսեր դեմիրճի Հակոբին անհամբեր ձայնը։ — Գոհարի՛կ, ո՞վ է,— կըսեր ան,— Բարպա՞ն է, շուտով ներս եկեք։ — Հա՛, հա՛, Հակոբ ջան, հիմա կուգանք,— կպատասխաներ կինը և էդվարդին մուճակները կփնտրեր թախտին տակ, Բարպային տալու համար։ Սենյակը մտնելով, Բարպան տեսավ ծղոտե թիկնաթոռի մը վրա նստած, կանխահասորեն ծերացած մարդ մը, որուն ցից և կարճ մազերը՝ քաթանի պես ճերմկած, կտարածվեին մինչև ծոծրակին վրա։ Անոր հոնքերը, որ նույնպես ճերմկեր էին, կարծես աճեր էին և կցցվեին ճակատի ոսկրի եզրերուն, գրեթե ծածկելով աչքերը, որոնք այդ մացառուտին մեջեն կփայլեին տենդագին և քիչ մըն ալ խելագար մարդու աչքերով նման։ Բարպան, որ միշտ դեմիրճի Հակոբը տեսեր էր աղյուսագույն կարմիր դեմքով, նշմարեց, որ ան դժգուներ էր, բայց մանր և կապույտ երակներու ցանց մը կծածկեր անոր ամբողջ դեմքը։ Հակոբի աջ կողմը անդամալույծ դարձեր էր, և անիկա իր կենդանի մնացած ձախ ձեռքով կբռներ անկենդան թևը կամ ոտքը և կտեղափոխեր իր ցանկության համեմատ։ Տեսնելով Բարպան սենյակի դռան շրջանակին մեջ, անիկա նախ անորոշ բառեր թոթովեց և հետո ըսավ բռնազբոսիկ ժպիտով. — Բարի եկա՛ր, Բարպա՛, փառք մեր տեսության։ — Բարև, Հակո՛բ,— ըսավ Բարպան, նույնքան բռնազբոսիկ զվարթությամբ.— բարի տեսանք։ Բարպան խորապես հուզված էր: Դեմիրճի Հակոբը, այդ<noinclude></noinclude> hjl5djclniemiv82oatercc62njcl0r Էջ:Barpa Khachik.djvu/238 104 45945 396389 123489 2026-09-16T16:16:13Z LetterBot 3069 (via JWB) 396389 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նախկին հուժկու մարդը, անդամալույծ, կենդանի դիակ, կարծես կխորհրդանշեր իրենց անցյալը, որուն լավ օրերեն տարտամ հիշատակ մը մնացած էր իրենց մեջ, և որուն խեղաթյուրված պատկերը կներկայանար այդ խորտակված մարդու երևույթով։ Այս տպավորության տակ, Բարպան խոժոռեցավ և Գոհարիկ հանըմին տված աթոռը առնելով, նստեցավ Հակոբին դեմ, սեղանին առաջ։ Հակոբը՝ գլուխը ցցած, կդիտեր իր հին ընկերը։ — Հե՜յ գիդի ժամանակներ, հե՜յ…— ըսավ ան վերջապես։ Հետո ճիգ մը ըրավ, ցրվեց ճնշող տխրությունը և ուզեց խոսիլ առողջ մարդու նման։ — Մենք ալ իշտե քեզմե առաջ Ֆրանսա եկանք, Խաչի՛կ,— ըսավ ան։— Ճիշը ըսելով, էդվարդս գլուխս տարավ՝ «Հայրի՛կ, մենք ալ երթանք, մենք ալ երթանք…», կըսեր գիշեր— ցորեկ։ է՜հ, ճիշտը կուզե՞ս, Խաչի՛կ, կենալու ալ բան մը չի կար… ամենեն ավելի՝ գործ չի կար… ետքեն ալ լսեցի, որ գործերը բոլորովին դադրեր են։ — Ղուկասեն լուր ունի՞ս,— հարցուց Բարպան, գլուխը բարձրացնելով։ — Չէ՜… շատ բան չեմ գիտեր,— պատասխաննց Հակոբը։— Անցյալ օրը Հերակլը եկավ, ան ըսավ, որ քու երթալեդ ետքը շատ խեղճացեր է, հարբուխն ալ անպակաս, գիտե՞ս յա,—ըսավ ան ծիծաղելով.— ո՞վ գիտե, ո՞ղջ է, մեռա՞ծ է…— է՜հ, վերջապես, թառումառ եղանք,— շարունակեց Հակոբը տխրությամբ,— բայց նորեն գոհություն աստծո, տղաս հասավ, մեզ կպահե կոր։ Դուն ի՞նչ ըրիր,— ըսավ ան Բարպային։ Բարպան համառոտ պատմեց իր անցած փուլերը, անգործությունը և հետո Ռաուլի մոտ գտած աշխատանքը։ — Ըսել է՝ աղեկ ես,— ըսավ Հակոբը և հառաչեց, հետո ավելցուց սրտագին,— Բարպա՛, ամեն բան աղեկ, բայց աս անգործ մնալը անտանելի բան է, չես կրնար երևակայել, թե ինչպես կձանձրանամ…օրս ինչպես անցընեմ, չեմ գիտեր։ Քիչ մը կքնանամ, քիչ մը կկարդամ, բայց նորեն օրը տարի կըլլա… առողջությունս աղեկ է,— ըսավ ան համոզիչ ձայ—<noinclude></noinclude> jubry16ym6ggj8rl68ttdf57si9s312 Էջ:Barpa Khachik.djvu/239 104 45946 396390 123500 2026-09-16T16:16:15Z LetterBot 3069 (via JWB) 396390 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նով,— աս ոտքս, ձեռքս չբռնելը չըլլա նե, բան մը չունիմ, բժիշկին խոսքին նային նե, աս ալ կանցնի… Է՜հ, ես ալ ատկե ուրիշ ի՞նչ կուզեմ… Քիչ մը աշխատեի՜, տղուս թեթևցնեի աս լակոտն ալ,— ըսավ ան ձախ ձեռքովը ցույց տալով Վահրամը,-բոլշևիկ եղեր Է, Հայաստան երթանք, կըսե կոր. մեծն ալ նույն խելքին կծառայե։ Թո՛ղ աղեկնամ, տունըս պահե՛մ, տղոցս ոտքին փուշը ելլա, ուր կուզեն թո՛ղ երթան,— ըսավ ան՝ խիտ հոնքերուն տակեն նայելով աղուն պայծառ դեմքին։ — Հայրի՛կ, դուն կաղեկնաս, մեկտեղ կերթանք,— ըսավ Վահրամը: — Է՜հ, Գոհարի՛կ, շարժվե, ինչ պիտի ընես նե, ըրե,— ըսավ Հակոբը կնոջը, որ խոհանոցեն եկավ պնակ մը խաշված ճերմակ լուբիա բերելով։ Կինը և Վահրամը սեղանը քշեցին անդամալույծին քով և փոքրիկ բաժակներ դրին։ Քիչ հետո Հակոբը և Խաչիկը օղի կխմեին, մեզեներեն կճաշակեին և, մոռնալով ամեն ինչ, կխոսեին անցյալ օրերու և խնդիրներու մասին։ — Հազար անգամ ըսեր եմ տղաքներուս,— կըսեր Հակոբը հպարտությամբ նայելով Վահրամին,— ատ գաղափարները մենք շատոնց ունեինք, բայց չէինք գիտեր ո՞ր ծարեն բռնել։ Հիմակ ծարը գտեր են, աղվո՛ր, ես ալ կըսեմ, որ ամուր բռնեցեք ատ ծարը, ամբողջ կծիկը կքակվի, դուք ալ կլուսավորվիք։ Մենք մեր օրը ապրեր ենք, մեր ժամանակը անցուցեր ենք, հիմակ օրը երիտասարդներունն է։ Կհիշե՞ս Վասիլը,— ըսավ ան հանկարծ՝ օղի մը նետելով։ — Հեչ մեկ օր չեմ մոռնար,— ըսավ Բարպան և խորը հառաչեց։ — Ան ալ անանկ գնաց կորսվեցավ,— ըսավ Հակոբը և, սրտին մորմոքը մեղմացնելու համար, ձախ ձեռքով վերցուց օղիի շիշը և լեցուց բաժակին մեջ։ — Ամա՛ն, ճանը՛մ, Հակոբ ջան,— ըսավ Գոհարիկ հանըմը միջամտելով,— Բժիշկը պատվիրեր է, որ օրական երկու բաժակեն ավելի չի խմես։ — Ես խերն եմ անիծեր ատ բժիշկին,— ըսավ Հակոբը՝ հանկարծ կատղելով,— աս մուտե՛ր, ան մի՛ խմեր, ավելի<noinclude></noinclude> s194yl9asn5tym3g7isyx5h2qe6d220 Էջ:Barpa Khachik.djvu/240 104 45947 396392 123501 2026-09-16T16:16:18Z LetterBot 3069 (via JWB) 396392 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>աղեկ է ողջ6ողջ գերեզման մտնենք… Ականջ մի կախեր, բե՜,— ըսավ ան հետզհետե գրգռվելով,— հազար տարին մեջ մը իմ հին ընկերս, իմ ազիզ աղբարս եկեր է, պիտի սատկիմ նե, թո՛ղ, սատկիմ… Եվ անիկա գողացող ձեռքով բաժակը տարավ շրթներուն և մեկ ումպով պարպեց։ Հետո ըսավ. — Իշտե ասկե անդինը չի կա… Գոհարիկ հանըմը շատ պնդեց, որ Բարպան ճաշի մնալ: — Հիմա մեծ տղաս ալ կուգա,— ըսավ ան: Բայց Բարպան հայտնեց, որ Վիկտորյան չէր գիտեր, որ ուշ պիտի մնար, կմտահոգվեր։ Անիկա խոստացավ շուտ— շուտ այցելել ընկերոջը և հրաժեշտ առնելով, դուրս ելավ այդ սենյակեն, որ հանգստավետ մաքրություն կբուրեր, ուր ընկերոջը կինը և զավակները գուրգուրանքով կպահեին հիվանդը, կատարելով անոր բոլոր քմահաճույքները։ «Երանի իրեն,— մտածեց ան, երբ Վահրամին հետ դուրս ելավ դռնեն,— տեսնենք մեր վերջը ի՞նչ պիտի ըլլա»։ Երբ զոնային սահմանին հասան, Բարպան պնդեց, որ Վահրամը ետ դառնա։ Հեռուեն կտեսնվեր լուսաշող քաղաքին փայլը, որ մասամբ կլուսավորեր իր ճամփան։ — Կիրակի օր մը եղբորդ հետ մեզի հրամեցեք,— ըսավ Բարպան Վահրամին։— Միհրանին և Յորկիին ալ կըսեմ, աղվոր օր մը կանցընենք։ — Ամենայն սիրով,—ըսավ Վահրամը, և Բարպան չի տեսավ, որ մութին մեջ երիտասարդը շառագունեցավ հաճույքեն։ Միհրանը հեղինակություն էր այդ երիտասարդներուն համար։ Բարպան մեծ շունչ մը քաշեց, երբ մտավ քաղաք, անիկա քալեց մինչև մետրոյի հաջորդ կայանը, փարիզյան լուսավոր մայթին վրա թոթափելու համար զոնային դժոխային տպավորությունը։ Անիկա անդադար կմտածեր. «Եթե աչքովը չի տեսնողին պատմեն, որ Փարիզի դռներեն քանի մը քայլ անդին այդպես բան կա, չեն հավատար, չեն կրնար հավատալ»։<noinclude></noinclude> iwuaxy6xzgikuy5f240a0wthhgmr7pp Էջ:Barpa Khachik.djvu/241 104 45948 396393 123502 2026-09-16T16:16:19Z LetterBot 3069 (via JWB) 396393 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude> ԳԼՈՒԽ ԻՆՆԵՐՈՐԴ ԱՆԶԳԱՄԸ Պարոն Ռաուլի դարբնոցին մեջ աշխատանքը զգալի կերպով սակավցեր էր, և աշխատավորները, որոնք կտորի վրա կվճարվեին, բավականին ազատ կհամարեին իրենց։ Դեռ անձկությունը չէր գրավեր բանվոր—արհեստավորները, և անոնցմե ամեն մեկը ազատ ժամերը կտրամադրեր իր ճաշակին համեմատ։ Բարպան ևս հանդարտությամբ կկրեր գործերու սակավության հետևանքները, թեև տասնհինգօրյա վճարումներու գումարը զգալի կերպով իջած Էր։ Հաճախ արհեստավորները կխոսակցեին տնտեսական տագնապի մասին։ Բարպան, որ ոչ միայն ծանոթացած Էր հեղափոխական բանվորներու, այլև որոշ գրականություն կկարդար, կպաշտպաներ այն թեզը, որ տնտեսական և այլ տագնապները պիտի հանգեին ընկերային հեղափոխության: — Դուն բոլշևիկ ես,— կըսեին ընկերներեն ոմանք։ — Օրհնյալ մետե՛կ,— կըսեր Հանրին, ուժեղ թափ մը տալով Բարպայի ուսին։ Բայց, ընդհանրապես, Բարպայի ընկերները կբողոքեին հեղափոխությամբ խնդիրները լուծելու թեզին դեմ։ — Ո՛չ, ո՛չ,— կըսեին անոնք,— ո՛չ արտաքին և ոչ ալ ներքին պատերազմ…Մենք՝ ֆրանսացիներս բավական արյուն թափեցինք, հերի՛ք Է, թող քիչ մըն ալ ուրիշները թափեն։ — Կարծես աշխարհիս ոստիկաններն ենք,— ըսավ օր մը տարեց աշխատավոր մը,— ուր որ բան մը ըլլա, մենք պետք<noinclude></noinclude> 7haovkufdpo95ymgdawonegedazyqfk Էջ:Barpa Khachik.djvu/242 104 45949 396394 110125 2026-09-16T16:16:21Z LetterBot 3069 (via JWB) 396394 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>է միջամտենք։ Ասոնք օտարականներու մեր վրա դրած բարոյական բեռն են։ Հանրին և ուրիշները վախցան, որ Բարպան կվշտանա, այդ խսսքեrուն մեջ ակնարկություն գտնելով իր՝ օտարականի հանգամանքին։ Բայց անիկա ձեռքովը նշան մը ըրավ թե՝ ո՛չ, և ըսավ. — Ես իբր օտարական չեմ դատեր և խոսիր: — Բրավո՜, պարոն Շա՛ռլ,— ըսին շատերը։ ⁂ Հունվար ամսի ցուրտ, բայց արևոտ օր մը Բարպան Հանրիի հետ ճաշարանին մոտակա մեկ սրճարանին մեջ նարդի կխաղային, երբ արհեստանոցեն աշկերտ մը եկավ և ըսավ, թե պարոն Ռաուլը կուզեր Բարպան տեսնել։ Բարպան կիսատ թողուց խաղը և ուղղվեցավ դեպի արհեստանոց: Պարոն Ռաուլը՝ իր գրասեղանին առաջ նստած, կքններ զանազան ծրագիրներ։ Հայրը նոր մեռեր Էր, և որդին, որ դեռ մեծ սուգի մեջ Էր, կկրեր սև փողկապ, որ կծածկեր կուրծքը, երևան բերելով միայն ճերմակ շապիկին օսլայած և ուղիղ օձիքը։ — Պարոն Շա՛ռլ,— ըսավ ան, Բարպայի բարևը փոխանակելն և անոր աթոռ մը ցույց տալե հետո,— մեզի կներկայանա շատ հետաքրքրական գործ մը։ Միլիոնատեր վաճառական մը գներ Է կիսով ավերակ դղյակ մը Տուրի շրջանին մեջ և կուզե դղյակը վերականգնել իր հին շքեղության մեջ, մասամբ նորություններ մտցնելով։ Սեփականատերը կուզե դղյակին առաջամասի պարտեզը շրջապատել երկաթաձող ցանկապատով, որ պիտի ունենա մեծ երկաթյա դուռ, այդ բոլորը դարբնված գեղարվեստական կերպով։ Ճիշտը ըսելով, պարոն Շա՛ռլ,— շարունակեց ան,— ես այդ գործը չէի ստանձներ և դեռ վերջնական պատասխան չեմ տվեր։ Բայց ես հիշեցի, որ դուք իմ հանգուցյալ հորս հետ տեսակցած միջոցին ըսեր էիք, թե Կոստանդնուպոլսո մեջ, պալատներու համար, կատարած եք այդպիսի աշխատանքներ:<noinclude></noinclude> djn9u9j6htatjbe5finy2ybs2dc7965 Էջ:Barpa Khachik.djvu/366 104 45950 396532 363117 2026-09-16T16:20:08Z LetterBot 3069 (via JWB) 396532 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Պետք չէ,— ըսավ Բարպան և սկսավ ծխել, կարծես չընկղմած մտածումներու մեջ: Վիկտորյան նստավ գետին և սկսավ մեկ֊մեկ պարպել սնդուկները: Անիկա գործածական հագուստները և իրերը կդներ հատուկ սնդուկի մը մեջ, իսկ մնացյալը կբաժներ երկու տեղի։ Կիսամաշ հագուստները կպահեր մեկ կողմ, հետևյալ առավոտուն հնավաճառը պիտի գար վերցնելու, իսկ բոլորովին անպետք բաները ուրիշ կողմ՝ աղբանոցը նետելու համար։ Այնտեղ կային հին հագուստներ, պատռած կոշիկներ, անգործածելի իրեղեններ։ — Ինչքա՜ն ալ ավելորդ բաներ տարիներով պահեր ենք,— մրմնջեց անիկա։ Վիկտորյան, սենյակի սնդուկներու բովանդակությունը ջոկելե հետո, գնաց մյուս սենյակեն բերելու մեկ-մնկ վալիզներ։ Ան աղբանոցը նետվելիքներու վրա կավելցներ անվերջ, երբ հանկարծ վալիզի մը խորքին մեջ գտավ Բեռնարներու տված դրոշակը։ Ցեցը կերեր էր, ծակ֊ծակ ըրեր էր կերպասը, և անոր գույները խունացեր, անորոշ դարձեր էին։ Վիկտորյան պահ մը վարանեցավ և հետո հարցուց. — է՜հ, Բարպա՛, աս դրոշակը ի՞նչ ընենք,— ո՞ւր դնեմ։ Բարպան ցնցվելով սթափվեցավ իր մտածմունքներեն, պահ մը ակնապիշ նայեցավ ցեցակեր և խունացած դրոշակին, որ Վիկտորյան բացեր և բռներ էր, և ուժգին շարժումով մը ձեռքովը ցույց տվավ այն ավելորդ իրերու տեղը, որ Վիկտորյան պիտի նետեր աղբանոցը։ 22. 12. 1936 Երևան<noinclude></noinclude> adoatbaiwifswf8pl5d5wp56152p2ow Էջ:Barpa Khachik.djvu/243 104 45964 396395 110144 2026-09-16T16:16:23Z LetterBot 3069 (via JWB) 396395 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Այո՛, կատարած եմ,— ըսավ Բարպան: — Ի՞նչ է, ուրեմն, ձեր կարծիքը,— ըսավ պարոն Ռաուլը,— մեր ունեցած դարբնոցներով և մեր ձեռքի տակ եղող աշխատակիցներով կրնանք ստանձնել այդ պատվերը։ — Կրնա՛նք,— ըսավ Բարպան,— մենք սքանչելի արտիստ— արհեստավորներ ունինք, բայց թերևս հարկ ըլլա նոր հնոցներ սարքել։ — Այդ ոչն՜նչ,— ըսավ պարոն Ռաուլը,— մենք կստանանք բավական մեծ կանխավճար, բայց խնդիր է, դուք հանձն կառնե՞ք այդ գործի ղեկավարությունը։ Բարպային սիրտը թրթռաց հրճվանքով։ Կարծես ավելի տաք արյուն մը շրջան ըրավ անոր երակներուն մեջ: — Ձեզ ժամանակ կուտամ մտածելու,— ըսավ պարոն Ռաուլը։— Արդեն, քանի որ դուք ձեր ծրագիրը թուղթի վրա չեք գծեր, պետք է, որ ձեզ հաղորդակցության դնեմ գծագրիչի մը հետ, որուն կհայտնեք ձեր գաղափարները։ Ան կգծե ամբողջությունը, մասերը և մանրամասները ձեր անմիջական թելադրության։ Այդ գործին համար ես շինել կուտամ առանձին խուց մը մեր արհեստանոցին կից։ Բարպան հետզհետե կոգևորվեր և որպեսզի պարոն Ռաուլը չի կարծե, թե ինքը կտատանվի ստանձնելու այդ գործը, անիկա ըսավ շառագունելով. — Ես հանձն կառնեմ այդ գործը։ — է՜, ուրեմն, ավելի լավ,— ըսավ գործատերը։— Ես այսօր իսկ կհեռախոսեմ մեկ քանի գծագրիչներու, որոնց հետ կխորհրդակցիք և կընտրեք այն, որ ամենեն ավելի կթափանցե ձեր իդեաներուն։ — Շատ լավ,— ըսավ Բարպան։ Պարոն Ռաուլը ոտքի ելավ և Բարպային ձեռքը սեղմեց՝ ըսելով. — Մեծ հույս ունիմ, որ այս գործը նորանոր գործերու դուռ մը բանա։ Նոր հարուստները,— ըսավ ան հեգնական քմծիծաղով,— կատաղորեն կգնեն հին ազնվականներու ավերակները։ Ընտիրը պիտի ուզեն ունենալ իրենց դարբնված գեղարվեստական դռները և ցանկապատելը։ Արդեն պատերազմեն ի վեր երկաթը գերակշռություն կստանա քանդակված<noinclude></noinclude> l6hszi9phch1vl7dcxoizozgx46ib74 Էջ:Barpa Khachik.djvu/269 104 45965 396423 123507 2026-09-16T16:17:12Z LetterBot 3069 (via JWB) 396423 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>քերը սրբելով,— հեչ հոգդ չընես, Բարպա՛, ուրիշ գործ մը կգտնես։ — Ուրիշ գործ մը կգտնեմ մի՜…— ըսավ Բարպան խոր հուսահատությամբ: — Ատ ալ հոգդ մ'ըներ, ճանըմ, Բարպա՛,— ըսավ Վիկտորյան գերագրգռվելով,— հոգիդ ողջ ըլլա, մենք շատ բան տեսեր, շատ նեղություն քաշեր ենք, ասիկա ի՞նչ Է, որ… Հիմակ, աս. իրիկուն, ամենքս թոփ եղեր ենք, ուրախ ճաշ մը ընենք,— ըսավ ան՝ թե՛ ժպտելով և թե՛ արցունքը սրբելով։ Ճաշեն հետո Յորկին և Միհրանը խոսեցան Բարպայի նյութական վիճակի մասին։ Բարպան հայտնեց, թե որոշ ժամանակ կրնար դիմանար Խնայողական դրամարկղը վեց հազար ֆրանկ ուներ: — Ես ալ հազար մը ունիմ,— ըսավ Վիկտորյան հաղթական և հայտնեց, որ ատենե մը ի վեր հյուսվածք կգործեր: — Ես այդ գործը գաղտնի կընեի,— ըսավ ան, — որովհետև կվախնայի, որ Բարպան կարգիլե։ Տեսա՞ր, հիմա դեմ եկավ,— գոչեց ան,— եթե պետք ըլլա, ես կաշխատիմ, տունը կպահեմ, այնչա՛փ ընտանիքներ կան, որ ատով կապրին։ Բարպան՝ ընկղմած խոր տխրության մեջ, կլսեր այդ բոլորը: Անիկա կհիշեր անցյալ կյանքի դրվագներ, կցկտուր պատկերներ, և իր դառնությունը կաճեր։ «Միհրանը և Յորկին իրավունք ունին,— կմտածեր անիկա, — աս հին փտած աշխարհեն խեր չի կա… պետք Է ասիկա փլի, որ նորը շինվի…»: Բարպան կմտածեր, որ նորը պիտի կառուցվեր իր նման խաղաղ և խղճամիտ աշխատավորներու ձեռքով, նորը պիտի կառուցվեր իրենց արդարության սկզբունքներով։ Եվ անոր դառնությունը կփոխվեր սպառնալի ոգևորության, որովհետև ան պատրաստ կզգար ինքզինքը այդ պայքարի թոհուբոհին մեջ նետվելու։ «Քառասունը անցած մարդը աշխատանքի անընդունակ Է, կըսեն կոր,— կմտածեր ան հեգնությամբ,— թո՛ղ տեսնեն, կռիվին մեջ ինչքան ընդունակ կըլլան մեզի պես սիրտը այրած ալեհերները»։ Անիկա ավելի եռանդով սկսավ հետաքրքրվիլ Ֆրանսիայի բանվորական պայքարով։ Ան կհետաքրքրվեր նաև Անդրկով—<noinclude></noinclude> 0mbe967ik2e8qsfx0ch2s9qztkteago Էջ:Barpa Khachik.djvu/307 104 45966 396467 123508 2026-09-16T16:18:22Z LetterBot 3069 (via JWB) 396467 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>սուր ձայներ կլեցնեին մթնոլորտը։ Միհրանը թաշկինակը փնտրեց՝ քիթին բռնելու համար, ուրկե արյունը կհոսեր, և չգտնալով՝ ձեռքը տարավ քթին, անմիջապես ափը լեցվեցավ տաք արյունով։ — Բայց, երիտասա՚րդ …— կըսեր բանվորը անհամբեր։ — Թողե՛ք ինձ,— շշնջաց Միհրանը,— մինչև իմ ընկերուհիս չի գտնեմ… Բանվորը, ճարահատ, թողուց Միհրանը՝— ըսելով: — Գացեք աջ կողմի երրորդ փողոցի անկյունի սրճարանը, այնտեղ շտապ օգնություն կա։ Եվ հաղթանդամ մարդը վերադարձավ խառնարանին մեջ՝ ուրիշ ինկածներ վերցնելու: Այդ միջոցին ավտոբուս մը կուգար Ֆոբուրգ Սեն֊ժակի վերևեն։ Ոստիկանները անմիջապես խուժեցին, ավտոբուսը կանգնեցուցին և ուզեցին ձերբակալել անկե իջնողները։ Անոնք սկսան դիմադրել և ակնթարթի մը մեջ ավտոբուսը տապալեցին և պատնեշ կազմեցին։ Միհրանը անմիջապես լծվեր Էր աշխատանքի, բայց հետզհետե կզգար, որ ուժաթափ կըլլար։ Բուռն շարժումները, ֆիզիկական ճիգը առատացուցեր Էին քթի արյունահոսությունը։ Անոր դեմքը, ճակատը, ձեռքերը արյունով շաղախված Էին և տեսնողին վրա այնպիսի տպավորություն կըներ, որ ծանրապես վիրավորված Է։ Միհրանը սաստիկ ջղագրգռված Էր այդ պատճառով և չէր ուզեր զինաթափ ըլլալ այդքան հիմար բանի համար։ Բայց վերջապես անիկա գնաց նշանակված սրճարանը, ուր անմիջապես անծանոթ ընկերներ շրջապատեցին զինքը: — Ուրկե՞ վիրավորված ես,— հարցուց երիտասարդ մը: — Վիրավորված չեմ,— ըսավ Միհրանը,֊ քիթես արյուն կհոսի։ Այդ միջոցին սրճարան մտցուցին ծանր վիրավոր մը, անիկա կողեն դանակի հարված մը ստացեր էր։ Երկու հոգի գլխեն և ոտքերեն բռնած փոխադրեր էին: — Ա՜հ, ոճրագործները, ա՜հ, սրիկա ոճրագործները,— կըսեին ամենքը։ Վիրավորը տարին սրճարանի ետևի սրահը, և պահ մը Միհրանը մնաց մինակ: Անոր միտքը ստացեր էր անսովոր 792<noinclude></noinclude> e8po3ill77i0b61m8sdfwzd7raj39u2 Էջ:Barpa Khachik.djvu/270 104 45967 396425 110161 2026-09-16T16:17:15Z LetterBot 3069 (via JWB) 396425 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կասի և առհասարակ Խորհրդային Միության վիճակով և անոր սպառնացող վտանգներով։ Անոր մռայլ դեմքին վրա հավատավոր ժպիտը կերևար, երբ կլսեր մանրամասնություններ պրոլետարական դիկտատուրայի կատարած մեծ գործերու մասին։ Ուշադրությամբ, ջանասեր աշակերտի պես կկարդար Միհրանի տված դիրքերը և հաճախ կերթար կմասնակցեր բանվորական միտինգներու և ցույցերու։ Ապրիլի երեսունի իրիկունը, ուրեմն, երբ Միհրանը Բար¬ պային խորհուրդ տվավ մնալ Մըդոն, ան ոչինչ չըսավ, բայց արդեն վաղուց մտադրած էր մասնակցիլ Մայիսի մեկի ցույցերուն։ ⁂ Մայիսի մեկի նախորդ իրիկվանից ոստիկանությունը մեծ պատրաստություններ էր տեսեր բանվորական ցույցերը խափանելու համար։ Օբսերվատուարի պարտեզներեն անցնելով Բսւլվար Մոնպառնաս, Բարպա Խաչիկը տեսավ, որ զինվորներ խումբ-խումր կեցած էին, իրենց սվինավոր հրացաններով խուրձեր կազմած։ Անցած ամբողջ ճանապարհին՛ վրա Բարպան տպավորությունը ունեցավ հետևյալ օրվան համար պատրաստվող կռիվներուն։ «Եթե կառավարությունը բանակը ոտքի հաներ է,— մտածեց անիկա,— ուրեմն կացությունը շատ լուրջ է»։ Անցորդներեն ոմանք կդիտեին այդ երևույթները զարմացումով և հետաքրքրությամբ, բայց մեծ մասով մարդիկ անտարբեր էին և արագորեն կդիմեին սրճարանները և զանազան զվարճության վայրերը, ինչպես եթե այդ բոլորը որևէ առնչություն չունենար իրենց հետ։ Հետևյալ առավոտուն այգը դեռ նոր բացված էր, երբ Բարպան նետվեցավ իր անկողնեն դուրս։ Անիկա ծորակին առաջ պաղ, առատ ջուրով կլվացվեր, երբ Վիկտորյան հասավ։ — Գործ չունիս, բան չունիս,— ըսավ անիկա,— ասանկ օրով տունեդ դուրս մ՚ելլար։ նախորդ իրիկունը վերի հարկի դրացին տարօրինակ լու<noinclude></noinclude> sxr5vdkfn7898hz1k9j7a31kpqfes8w Էջ:Barpa Khachik.djvu/271 104 45969 396426 110170 2026-09-16T16:17:17Z LetterBot 3069 (via JWB) 396426 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>բեր բերեր էր քաղաքեն. «Խռովություն պիտի ըլլա եղեր», ըսեր էր ան կնոջը, որը այդ լուրը հաղորդեր էր Վիկտորյային։ ֊ Ո՞վ ըսավ, թե գործ չունիմ,— առարկեց Բարպան։ Անիկա չուզեց նույնիսկ կաֆեն խմել, վախնալով, որ ուշ կմնա։ Պերմանանսի մեջ լսեր էր, որ երկաթգծի աշխատավորները պիտի աշխատեին առավոտուն կանուխ մեկ-երկու ժամ, որպեսզի շրջակայքի աշխատավորները կարենան փոխադրվիլ Փարիզ, իրենց հավաքման վայրերը։ Օրը պայծառ էր և քաղցր։ Դեռ արևը չէր բարձրացեր հորիզոնին վրա, և անոր ճաճանչները՝ մաղվելով տուներու և ծառերու մեջերեն, հառաջ կբերեին մեղմ ջերմություն մը, որուն մեջ դեռ զգալի էր գիշերվան հաղթահարված զովությունը։ Պարտեզներեն, պատշգամներեն և հեռավոր այգիներեն կուգային շահպրակի և վարդի թարմ բուրումներ։ Երբ Բարպան հասավ երկաթուղիի կայարանի ճամփան, որ եզերված էր այծտերևիկներու կենդանի ցանկապատով, ուզեց պահ մը կանգ առնել, բայց անմիջապես տեսավ էլեկտրական գնացքը, որ կմոտենար կայարանին։ Անիկա թայլերը արագացուց, բարձրացավ կայարանի սանդուղներեն, դուրս եկավ սպասման սրահեն և նետվեցավ դիմացի վագոնին մեջ, որուն դռները անմիջապես փակվեցան, և գնացքը ճամփա ելավ։ Բարպան իջավ Ալմայի կայարանը և դուրս գալով, մայիսմեկյան առավոտը տեսավ խաղաղ, անդորր, տոգորված ոսկեգույն լույսով։ Մյուգե* ծախող աղջիկներ իրենց փոքրիկ կողովներով խուժեցին կայարանեն դուրս եկող անցորդներուն վրա։ Բարպան երեք ֆրանկի փոխարեն ստացավ հազիվ թե տասը մյուգե պարունակող և առատ տերևներով շրջապատված փնջիկ մը և հառաջացավ դիմացի պողոտային վրա։ Անիկա կքալեր դանդաղությամբ, վայելելով առավոտյան մեղմությունը։ Հանկարծ նա զգաց, որ անսովոր կերպով փողոցները լուռ էին։ Պողոտայի ասֆալտած գետինը, մեջտեղը մի քիչ բարձր, կտարածվեր մինչև ուրիշ պողոտայի մը խա— __________ *ճերմակ, բուրումնավետ փոքր ծաղիկ, որ համարվում է բախտ բերող:<noinclude></noinclude> esktfpvnd73pt0dda6pbab0dl76pcui Էջ:Barpa Khachik.djvu/272 104 45970 396427 110171 2026-09-16T16:17:18Z LetterBot 3069 (via JWB) 396427 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>չաձևող գիծը։ Այն ատեն Բարպան անդրադարձավ, որ ո՛չ տաքսի կար, ո՛չ տրամվայ, ո՛չ ավտոբուս, «Ուրեմն,— մտածեց անիկա,— փարիզյան ռեժիոնի փոխադրության աշխատավորները իրենց խոսքը բռնեցին, ընդհանուր գործադուլը հաջողեցավ»։ Այս գաղափարը թե՛ հրճվանք պատճառեց Բարպային և թե տարտամ մտահոգություն։ Անիկա ուզեց գիտնալ, թե մետրոները կաշխատեին թե ոչ, և արագ քայլերով ուղղվեցավ դեպի Սոլֆերինո փողոցը, ուր կայան մը կար։ Ոչ միայն փոխադրության միջոցները կպակսեին, այլև անցորդները սակավ էին։ Ազնվապետական պողոտային երկու կողմերեն վեցհարկանի տուները կբարձրանային իրենց փակ փեղկերով ինչպես անառիկ ամրոցներ։ Հասնելով Շան դը Մարսի քառուղին։ Բարպան տեսավ, որ քաղաքի երևույթը կփոխվեր։ Բոլոր սրճարանները լեցուն էին։ Անիկա մտավ անկյունի սրճարան մը և ազատ սեղան մը որոնեց՝ նստելու համար։ Սեղաններու առաջքեն անցած ատեն լսեց, որ մարդիկ կխոսեին, թեև զուսպ զայրույթով, բանվորական գործադուլի մասին։ Բարպան կաթով սուրճ մը պատվիրեց և ականջ դրավ հարևան սեղաններու խոսակցության։ Այդ պարոնները խստորեն կքննադատեին ոստիկանությունը, որ չէր կրցեր առաջքը առնել գործադուլին, բայց ինչ որ կատաղություն կպատճառեր իրենց այն էր, որ Իսսի-լե-Մուլինոյի գործադուլավոր բանվորները «բռնի ումով» արգելք եղեր էին դեղիններուն՝ գործադուլը բեկանելու։ Մյուս կողքի սեղանին շուրջը խուլորեն կխոսեին կոմունիստներու մասին։ — Պետք է այդ մարզիկը գլխատել, եթե կուզենք պահպանել մեր ներքին անդորրությունը,— կըսեր նիհար մարդ մը։ Բարպան անդրադարձավ, որ երկու սեղաններու վրա խոսակցությունը կեդրոնացավ օտարականներու վրա։ Անոնք սեղանին վրայեն գլուխները կմոտեցնեին և կարծես խորհրդավոր բաներ կըսեին։ Բարպան լսեց սովետ բառը։ Այդ միջոցին այդ պարոններեն մեկը, սպառնական խոսքեր ըսելե հետո, ակռաները սեղմեց, պեխերը ոզնիի ստևներու նման ցցվեցան և խուլ մռնչյուն մը արձակեց։<noinclude></noinclude> 2yzu0hfbhkj93x3fywk3kurz6opi87o Էջ:Barpa Khachik.djvu/273 104 45971 396428 123503 2026-09-16T16:17:20Z LetterBot 3069 (via JWB) 396428 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Մեզ կփրկե միայն ուժեղ բռունցքը,— կըսեր մյուս սեղանին շուրջը, լամբակին կարմիր կոճակ ունեցող մարդ մը,— ուժեղ բռո՛ւնցք… ուրիշ ճար չի կա: Բարպան վճարեց, դուրս ելավ սրճարանեն և ուղղվեցավ մերձակա մետրոյի կայանը։ — Մետրոն կգործե՞,— հարցուց Բարպան քաղաքացու հագուստով մարդու մը, որ կսլտքար այդ կողմերը։ — Հարկավ թե կգործե, հապա ի՞նչ…-ըսավ ան կշտամբող շեշտով։— Մետրոն թող գործադուլ հայտարարե,— շարունակեց՝ խուսափուկ նայվածքը արագորեն ուղղելով դեպի մեկ և մյուս կողմերը,— կառավարությունը իր սպաները և զինվորները ունի, և հետո, ամբողջ հայրենասեր երիտասարդությունը… Բարպան մտածեց, որ այդ մարդը թերևս գաղտնի ոստիկան էր։ Ան չիջավ մետրոյի սանդուղներեն, ինչպես նախապես մտադրեր էր և իր քայլերը ուղղեց դեպի Լատինական թաղը։ Քանի կհառաջանար, այնքան փողոցները եռուն կդառնային։ Սերպանտ փողոցին անկյունը, Դանտոնի արձանին առաջ բազմություն մը խռնված էր, ուրկե կբարձրանար շըփոթ աղմուկ մը։ Կողմնակի փողոցներեն ոստիկանական խմբեր, որոնք իրենց մթագուն պելերիններով չարագուշակ թոչուններու կնմանեին, զինվորական քայլերով կուգային դեպի այդ համախմբությունը։ — Շրջեցե՛ք, շրջեցե՛ք,— կգոչեին բազմաթիվ ոստիկաններ անոնց, որ կուզեին կանգ առնել։ Բարպան նկատեց, որ այդ ոստիկանները բնավ նման չէին անոնց, որոնք խաղաղ օրերու մեջ կհսկեն քաղաքի փողոցներու խիտ երթևեկության և առհասարակ կարգ ու կանոնին։ Ասոնք ավելի հաղթանդամ էին, դաժան երևույթով, մեծ մասամբ թուխ, և իրենց վարմունքին մեջ քաղաքավարության հետք չի կար դեպի քաղաքացիները։ Ասոնք ոստիկանական կազմի պահեստի ուժերն էին, խնամքով ընտրված, ընդհանրապես կորսիկացի, որոնք պրեֆեկտուրան հրապարակ կհաներ շփոթ սրերը, ցույցերու և գործադուլներու առթիվ։ Բարպան նկատեց նաև, որ փողոցը բանակած զինվոր-<noinclude></noinclude> 5b62m16luzlg7ctvipkwzpth64h6o7u Էջ:Barpa Khachik.djvu/274 104 45972 396429 123504 2026-09-16T16:17:21Z LetterBot 3069 (via JWB) 396429 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ներու խումբերը, որոնցմե չի կային Ալմայի թաղամասին մեջ, Լատինական թաղին մուտքի փողոցներուն մայթերուն եզերքը կանգնած էին անայլայլ, գլխարկները վեր նետած իրենց ճակատներու վրա և դիտելով քաղաքացիներու անցուդարձը։ Բարպան դեռ չէր հասեր խռնված բազմության մոտ, երթ ոստիկանական շղթա մը, որ հանկարծ կազմվեցավ ամբողջ փողոցի լայնքին, արգիլեց իր և ուրիշ անցորդներու ճամփան։ Բարպան սպրդեցավ Մեդըսինի փողոցը, անցավ Ռասին փողոցը և դուրս եկավ Սեն-Միշելի վրա՝ «Սուրս» սրճարանին դիմաց։ Սրճարանին մեջ բոլոր սեղանները բռնված էին, և ոմանք ալ դեռ կանգնած մնացեր էին։ Բարպան տեսավ Աստիկ աղան, որ նշանացի զինքը կհրավիրեր։ Նա տեղ բացավ Բարպային իր նստարանին վրա։ — Ամա՛ն, ճանը՛մ,— ըսավ ան, դեռ Բարպային բարևը չառած,— շունի պես կատղեր են, ամեն օր բան մը իճատ կընեն։ — Ինչպե՞ս թե շունի պես կատղեր են, որի համար ես,— ըսավ Բարպան շառագունելով։ — Հա՛, ճանը՜մ, մոռցա, որ դուն բոլշևիկ ես,— ըսավ Աստիկ աղան՝ թափ մը տալով Բարպայի ուսին, և հետո ավելցուց.— մենք աս բոլորին մեջ առնելիք— տալիք մը չունինք, մենք մեր օրվա հացին ետևեն վազող մարդիկ ենք… Է՜հ, ի՞նչ լուր կա մեր պատվական Հայաստանեն։ Ատենե մը ի վեր լուր կշրջեր, որ Հայաստանը պիտի ընդուներ ֆրանսահայ ներգաղթողներու խումբ մը։ Աստիկ աղան կմտածեր այդ ներգաղթներուն հետ երթալ Հայաստան։ Անիկա անկեղծորեն համոզված Էր, որ ներգաղթողներու ցանկին մեջ անցնելու համար իրմե արժանավորը չի կար։ — Ո՞ւր պիտի գտնեն ինձի պես հայրենասեր մարդ։ Ես մինչև մազերուս ծայրը հարազատ հայ եմ,— կըսեր անիկա։ Բայց Աստիկ աղային Հայաստան երթալ ուզելուն իսկական պատճառը իր «հայրենասիրությունը» չէր։ Հնչակյան թերթը առայժմ դադրեր էր հրատարակվելն, թեև հայ տպագրական գործը աճեր էր գաղութին մեջ՝ նոր<noinclude></noinclude> 7w4sbvyxlg3b36xnvvl5u4tkq1wf0j2 Էջ:Barpa Khachik.djvu/275 104 46001 396430 123528 2026-09-16T16:17:23Z LetterBot 3069 (via JWB) 396430 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>գաղթականներու խուժումին հետևանքով, բայց եկվորներուն հետ աճեր էր նաև գրաշարներու թիվը: Իսկ Աստիկ աղայի մանր-մունր առևտրական գործերը բոլորովին սնանկացեք էին։ Հայ նոր նպարավաճառները և ճաշարանները կհագեցնեին հին և նոր գաղութի բոլոր պահանջները։ Աստիկ աղային հագուստները մաշեր էին, տանը մեջ կտիրեր թշվառություն։ Հաճախ անիկա ստիպված կըլլար հինգ ֆրանկ «բրցնել» մեկեն և մյուսեն, ինչ որ կիրականացներ բազմաթիվ մերժումներն հետո։ — Ես աշխատավոր մարդ եմ,-կըսեր Աստիկ աղան,— Խորհրդային Հայաստանն ալ ինձի պես մարդոց երկիրն է: Կինս, չոճուխներս կառնեմ կերթամ: Բայց անիկա կմտածեր, որ անգամ մը ոտք դնելե ետքը «այդ երկրին մեջ», չի պիտի աշխատեր որպես գրաշար, այլ պիտի զբաղեր մանր առևտուրով։ Այդ մտադրությունը ոչ ոքի չէր հայտներ, նույնիսկ, երբ խոսք կըլլար, որ անհատական առևտուրը վերցած է խորհրդային կարգերու մեջ, Աստիկ աղան ամենեն ավելի բարձր կգոչեր. — Իշտե ատիկա ամենեն աղվոր բանն է, առևտուրը գողություն ըսել է… հարկավ թե պիտի արգիլեն։ Բայց իր մտերիմ զգացումին մեջ ան կըսեր ինքզինքին. «Բոշ խոսքեր, հեչ առանց առևտուրի երկիր կըլլա՞… կըսեն իշտե՛ …»։ Բարպան կխորշեր այդ մարդեն և արդեն զղջացեր Էր անոր քովը նստելուն, երբ մարդիկ՝ կարծես հալածվելով, խոժեցին սրճարանը։ Բարպան ոտքի ելավ և գնաց անոնց մոտ որևէ տեղեկություն ստանալու համար։ Անոնք ամենքը մեկ կխոսեին և թռուցիկներ կբաժնեին ոտքի կանգնած երիտասարդներուն։ Բարպան լսեց, որ հսկայական ցույց մը եղեր է Հյուսիսային և Արևելյան կայարաններու մեջտեղ։ Հակահեղափոխական ստվար խումբեր ուզեր են ջարդուփշուր ընել «Յումանիտեի» խմբագրությունը, բայց ոչ միայն կոմունիստները, որոնք աչալուրջ կհսկեին, այլև թաղեցիները, անցորդնրը, նույնիսկ մանր առևտրականները միացեր և ջախջախիչ պարտության մատներ էին պրովոկատորները: Խմբագրա-<noinclude></noinclude> 9zmzm2yo2thaw5wgw72dq5zhj60hpzv Էջ:Barpa Khachik.djvu/276 104 46002 396431 123529 2026-09-16T16:17:25Z LetterBot 3069 (via JWB) 396431 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>տան առաջ խռնված բանվորները պահանջեր Էին Մարսել կաշենը, որը երևցեր և բոցաշունչ ճառ մը խոսեր Էր։ Բայց ոստիկանական ջոկատներ ուզեր Էին ցրվել բազմությունը, և բախում հառաջ եկեր Էր։ Հանրապետական ձիավոր պահակազորքը միջամտեր Էր, բայց ցուցարարները, որոնց թիվը կստվարանար ամեն րոպե, դիմագրեր Էին։ Իսկ ինչ որ քաջալերական Էր, այն Էր, որ զինվորները մերժեր Էին հնազանդիլ իրենց սպաներուն, նույնիսկ օդին մեջ կրակելու համար։ — Մերոնք մայթին տերն են,— կըսեր երիտասարդ մը, որուն թևնոցները պատռվեր Էին, և փողկապը ու գլխարկը անհետացեր Էին։— Պայքարը, մեր իսկ կամքով, շարունակեցավ, տեղափոխեցինք խմբագրութենեն հեռու, դեպի կայարանները, ուր անմիջապես օգնական ուժեր կստանանք շրջանակներեն նոր հասնող բանվորներով։ Բարպան՝ ամբողջ Էությունով սարսռալով, կլսեր այս լուրերը։ Անիկա լսեց նաև, որ Մոնրուժի, Օբերվիլիեի, Բելվիլի և այլ կետերու վրա նույնպիսի բախումներ տեղի ունեցեր Էին, իսկ Մեծ բուլվարներու վրա՝ մասնակի դեպքեր։ Այժմ փոքրիկ խումբեր անջատվեր Էին ցուցարարներեն և, հակառակ ոստիկանական ցանցին, կհետազոտեին քաղաքի մասերը՝ տեղյակ ըլլալու համար։ — Ընկերնե՛ր, մենք ենք մայթին տերը,— ըսավ դարձյալ ուրիշ մը, և սրճարանին մեջ, քիչ բացառությամբ, ամենքը ծափահարեցին և սկսան գոչել. — Ուռա՜… Կեցցե՛ Փարիզի պրոլետարիատը, կեցցե Փարիզի հեղափոխական ազգաբնակչությունը։ Աղմուկի, թոհուբոհի մեջ Բարպան լսեց, որ Լատինական թաղի աշխատավորությունը և հեղափոխական ուսանողները պիտի հավաքվին ժամը հինգին Պյուլյե՝ միտինգի մը համար։ — Պիտի խոսին Կաշենը, Բարբյուսը, Վայան— Կուտյոլրիեն,— գոռաց մեկը։ — Ամենքս՛ Պյուլյե, ժամը հինգին,— պատասխանեցին ամեն կողմերե։ Սրճարանին տերը անխոս կանգնած Էր գանձարկղին քով,<noinclude></noinclude> o8lhouak5z6o3g5jdc8uenj6ofrilnj Էջ:Barpa Khachik.djvu/277 104 46003 396432 123530 2026-09-16T16:17:26Z LetterBot 3069 (via JWB) 396432 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>իսկ գանձարկղին ապակեպատ խցիկին մեջ նստած էր տիրոջը կինը, խնամքով հարդարված մազերով և անայլայլ դեմքով: Այր ու կին իրենց սրճարանին մեջ պատահածներուն նկատմամբ, որոնք կհամարեին արհեստին հատուկ անախորժությունները, կճգնեին չեզոքություն պահել։ Գանձարկղի խցիկի ետևեն Բարպայի աչքերը մխրճվեցան սրճարանի ետևի մասը, որ ապակեպատ ձեղունեն լուսավորված էր և ուր տեսավ դաշնակցական երիտասարդներեն մեկ քանին, որոնք նարդի կամ քարտ կխաղային: — Ասոնք ալ մարդ են, բե՜…— մտածեց Բարպան արհամարհանքով։ Երբ խումբը սրճարանեն դուրս ելավ, Բարպան՝ մղված անդիմադրելի ձդտումե մը, ինքն ալ նետվեցավ փողոց։ Կարճ ժամանակի մեջ փողոցը անճանաչելի դարձեր էր։ Մայթերը դատարկ էին: Վերևը, Օբսերվատուարի պարտեզներում վերջավորության, ոստիկանական պատվար մը կազմված էր, որ կարգիլեր վերևի թաղերեն եկողներուն անցքը: Նման պատվար մը կազմված էր վարը, նախ՝ Շաթըլեի հրապարակին և հետո՝ Արդարադատության պալատեն անց, Սեն֊Միշելի հրապարակին մոտ, կամուրջին վրա։ Երկու կողմերն ալ ոստիկանական շղթայի ետև պատրաստ կանգնած էին հանրապետական ձիավոր պահակազորքի շարքերը, որոնց աոաջին գիծերու ձիավորները կերևային արձանային անշարժությամբ։ Բիսիկլիստ ոստիկաններ շարունակ կիջնեին կամ կբարձրանային մայթերու եզերքեն, իսկ մայթերու վրա փոքրիկ խումբերով ոստիկաններ ուշադրությամբ կհետևեին սրճարաններե, հյուրանոցներե, տուներե կամ կողմնակի փողոցներն դուրս ելած մարդոց և կջանային մղել իրենց տեղերը։ Հանկարծ Բարպան անդրադարձավ, որ զինվորները անհետացեր են։ Անիկա դեռ այդ միջոցին չէր իմացեր, որ Փարիզի զորանոցը ետ էր կանչեր իր զինվորները, և անոնք փակված էին զորանոցներու մեջ, որովհետև բանակայինները մերժեր էին ծառայել իբրև զսպիչ ուժ բանվորներու դեմ, մերժեր էին կրակել նույնիսկ օդին մեջ և տեղ—տեղ ցուցարարներու հետ երգեր էին «Ինտերնացիոնալը»։<noinclude></noinclude> c3laj3lsur8rmuhuk0d8j4l1eka0fun Էջ:Barpa Khachik.djvu/278 104 46004 396433 110218 2026-09-16T16:17:28Z LetterBot 3069 (via JWB) 396433 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Ապահովությունը, սակայն, կացության առաջ մտահոգ, պահանջեր էր կառավարութենեն օգնական ուժ, և ուրիշ քաղաքներու զորանոցներեն ջոկատներ ճամփա ելած էին, որպեսզի սպասեն Փարիզի առաջ, պատրաստ ամեն հավանականության: ⁂ Բարպան կհուսար հետախուզող խումբին հետ երթալ, բայց անոնք հազիվ թե երևցեր Էին մայթին վրա, ոստիկանները ուզեցին ետ մղել դեպի սրճարանը։ Խումբի մարդիկը դիմադրեցին, բայց փոխանակ բարձրանալու, մղվեցան Դպրոցներու փողոցը, ուր նույնպես ոստիկաններ դիմավորեցին զիրենք։ Ակնթարթի մը մեջ խումբը ցրվեցավ Սորբոնի, Շամպոլիոնի և հարակից ուրիշ փողոցներու բավիղին մեջ, և Բարպան զգաց, որ մինակ մնաց ինքը։ — Ո՞ւր կուզեք երթալ,— հարցուց ոստիկան մը Բարպային,— ցույց տվեք ձեր ինքնության քարտը։ Բայց, կերևի, Բարպայի ճերմակ մազերը, անոր լուրջ երևույթը վստահություն ներշնչեցին ոստիկանին, որ լսելով, թե Բարպան կուզե Մոնժ փողոցը երթալ, այլևս չի պնդեց ինքնության քարտին վրա և ըսավ. — Անցե՛ք, շուտո՛վ։ Մոնժ փողոցը մտնելով, Բարպան սկսավ մտածել, թե ո՞ր կողմնակի փողոցներեն կրնար հասնիլ Մեծ բուլվարները և, վերջապես, Հյուսիսային և Արևելյան կայարաններու մոտերը, ուր վստահ Էր, թե կգտնվեին Միհրանը և Յորկին, և միամիտ հույսը ուներ անոնց հանդիպելու։ Մոնժ փողոցը և անոր հարակից փողոցները խաղաղ Էին: Բարպան քիչ մը թափառեցավ։ Մտածումներ և հոգեր խառնիխուռն կխուժեին անոր ուղեղին մեջ։ Նախորդ օրը, սենդիքայի Պերմանանսի մեջ խորհուրդ տվեր էին իրեն՝ չի մասնակցիլ ցույցերուն։ Ընկերները, անշուշտ, նկատի առեր էին Բարպայի տարիքը և օտարական ըլլալը։ Քարտուղարներեն մեկը, խարտյաշ երիտասարդ մը, պահ մը ընդհատեր էր գոր—<noinclude></noinclude> ta1yfds5c2iud76ejg74crd8sbx345l Էջ:Barpa Khachik.djvu/279 104 46005 396434 123531 2026-09-16T16:17:29Z LetterBot 3069 (via JWB) 396434 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ծը և մեկուսանալով Բարպային հետ, անոր բացատրեր էր իրենց տված խորհուրդին իմաստը։ — Պետք է հասկնաք, ընկե՛ր,— ըսեր էր ան,— որ դասակարգային թշնամու պահապան շուները մեզ կխփեն մեր ամենեն թույլ կողմեն։ Եթե դուք ցույցի միջոցին ձեռք անցնիք, ձեզ կվտարեն երկրեն, առանց որևէ պատճառաբանության։ Բարպայի դեմքին վրա երևցավ հուսախաբություն։ Երիտասարդը այդ հասկցավ և ավելցուց. — Դուք, օտարական ընկերներդ, մեր պահեստի ուժն եք։ Երբ գա այն օրը, երբ պետք է մտնենք վերջնական պայքարի, երբ այլևս խնայելու բան չի մնա, երբ զենքը ձեռքին իջնենք փողոց… այն ատեն… Երիտասարդը իր կապույտ աչքերով ժպտեցավ Բարպային։ — Այդպիսի օրվան մեջ ես գոհ կըլլայի ձեզ նման ընկեր մը ունենալ իմ կողքիս,— ըսավ ան Բարպային։ Այսպես մտածելով և հիշելով, Բարպան շարունակեց իր ճամփան նեղ փողոցներե և հասավ Բաստիլի թաղը։ Անոր նպատակն էր առնել Բոմարշեի բուլվարը և բարձրանալ դեպի Մեծ բուլվարները։ Բայց տասներկուերորդ թաղամասը կփրփրար եռացող կաթսայի նման։ Բարպան դեռ հեռուեն լսեց կուտակված բազմություններու ժխորը և «Ինտերնացիոնալը», որ կսկսեր և կընդհատվեր անվերջ։ Հեղափոխական երգը, կարծես թե, բիրտ հարվածներով կենթարկվեր դադարներու, բայց տարբեր խումբեր կշարունակեին անոր հանկերգը։ Կողմնակի և գարշահոտ փողոցի մը մեջ, մայթին վրայեն դանդաղորեն հառաջանալով, Բարպան կջանար դա¬ տել կացությունը, երբ հալածված մարդկանց խումբ մը խուժեց այնտեղ: Ասոնք իտալացի բանվորներ էին, որոնք մեծ թիվ մը կկազմեին այդ թաղին մեջ։ Ցուցարարները իրար հետ կխոսեին հապճեպով և հնչուն բառեր արձակելով։ Նիհար և թուխ երիտասարդ մը, որ կարմիր դրոշակը կկրեր, կարծես հանկարծ սայթաքեցավ և ինկավ։ Անիկա ոտքեն վիրավորված էր։ Այդ միջոցին իսկ ոստիկանները՝ մահակները բարձր բռնած, խուժեցին իտալացիներու վրա։ Բարպան ծռեցավ.<noinclude></noinclude> 0ehp2aff2jklky0gkeiuf4f07md16a3 Էջ:Barpa Khachik.djvu/280 104 46006 396436 110220 2026-09-16T16:17:33Z LetterBot 3069 (via JWB) 396436 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>վերցուց կարմիր դրոշակը և միացավ այդ խումբին, որ վերակազմվեր էր, և ստանալով օժանդակություն փողոցի տուներու բնակիչներեն, անցեր էր հարձակողականի։ Անոնք հաջողեցան ետ մղել մահակավոր ոստիկանները, որոնք տուներու պատուհաններեն, հայհոյություններու հետ, իրենց գլուիւներուն վրա կստանային զանազան կարծր առարկաներ՝շիշեր, պնակներ։ Բայց այդ թոհուբոհին մեջ, երբ Բարպան կկարծեր, թե պինդ և բարձր բռնած է դրոշակը, ինքն ալ չի գիտցավ ինչպես, բիրտ հպում մը զգաց ուսին վրա, և աչքերը տեսան, որ դրոշակը կօրորվեր, բայց անմիջապես ուրիշ երիտասարդ մը բռնեց անոր ձողը։ Բարպան ուժգին հարված մը ստացեր էր և կգալարվեր, բայց դեռ չէր կարող որոշել ցավի կեդրոնը։ Բայց այլևս ո՛չ մտածելու ժամանակ կար, ոչ նահանջելու։ Ան կքշվեր կամ ետ կմղվեր ակամա, բայց իր բոլոր հոգվով կհրճվեր, երբ կզգար այդ հսկայական բազմությունը՝ անծանոթ մարդիկներով կազմված, շաղախված իրարու, ինչպես մեկ սիրտ, մեկ մարմին։ Ամեն անգամ, որ ան կլսեր «ընկեր» բառը, հուզմունքի սարսուռ մը կանցներ անոր էութենեն։ Բարպայի մեջ բավարարություն գտեր էին ոչ միայն արդարության, եղբայրության զգացումները, որոնց համար պայքարեր էր իր ամբողջ կյանքին մեջ, այլ նաև այնպիսի թաքուն զգացումներ, որոնց ամբողջ շրջագիծը ծանոթ չէր իրեն և որոնք այժմ կզարթնեին,միևնույն ատեն հագեցում ստանալով։ Տուցարարներու բազմությունները և սյուները, որ կխուժեին բոլոր կողմնակի փողոցներե դեպի Բաստիլի հրապարակը, ստացեր էին տարերային ուժի անպարտելիությունը։ Եթե դեռ կողմնակի փողոցներու մեջ ոստիկանությունը կարող էր վայրագորեն հալածել առանձին խումբերը, անիկա անզոր դարձեր էր հրապարակին վրա։ Ինչպես վարարած գետ, այդ բազմությունները կարող էին ոտնատակ ընել բոլոր արգելքները, քաղաքը ողողել, իրենց կամքը հարկադրել: Սեղմված խիտ բազմության մեջ, Բարպան մղվեցավ ուրեմն դեպի հրապարակը։ Ան այլևս հյուլե մըն էր ծովածավալ բազմության մեջ, որուն մակարդակեն վեր կբարձրա<noinclude></noinclude> ddjx1gpm8nyedbhb6ux272r4fd3y8u1 Էջ:Barpa Khachik.djvu/281 104 46007 396437 123532 2026-09-16T16:17:34Z LetterBot 3069 (via JWB) 396437 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Նային բազմաթիվ արհեստակցական դրոշներ և կարմիր դրոշակներ։ Հրապարակի կեդրոնը, սյունի պատվանդանին վրա, մարգ մը կեցած կխոսեր. Վայան-Կուտյուրիեն էր։ Անոր խոսքերը չէին հասներ մինչև Բարպային, միայն թե, երբ ճառախոսին մերձավորները կստորագծեին անոր խոսքերը՝ համապատասխան լոզունգներ արձակելով, Բարպան կհասկնար, թե ինչ գծով կընթանար ճառը։ Եվ ան սրտանց գոչեց ծովածավալ բազմության հետ. — Կեցցե՛. միջազգային հեղափոխական պրոլետարիատը։ Հետո հաջորդեցին ուրիշ նշանաբաններ, և Բարպան անձնական հրճվանքով արձագանք տվավ, երբ բազմությունը որոտաց. — Կեցցե՛ Ռուսաստանի Հոկտեմբերյան մեծ հեղափո¬ խությունը: «Մենք ալ մեջն ենք», կմտածեր Բարպան, և հպարտությունը կալեկոծեր զինքը։ «Ես մարդ չէի ըլլար, եթե այսօր չի մասնակցեի ցույցին», խորհեցավ ան, երբ իբր արձագանք վերջին կեցցեին՝ ամեն կողմերե և որոշ ռիթմով կպահանջեին. — Սովետները ամենուրեք, սովետները Փարիզի մեջ, սովետները Փարիզի մեջ… Կարծես հազարավոր մուրճեր կզարնվեին սալերու վրա՝ նույն տիրական մտածումը կոփելու, անոր տալու համար շոշափելի իրականություն։ Վայան֊Կուտյուրիեին հաջորդեցին ուրիշ ճառախոսներ, և, վերջապես, այդ ծովածավալ ամբոխը խլրտեցավ, հետզհետե ալեկոծվեցավ և կարծես ուզեց հոսիլ քաղաքին մեծ երակներուն մեջ։ Բարպան դեռ որոշ ժամանակ ինքզինքը հանգիստ զգաց, թեև մեջքին և ուսին վրա կզգար ավելի ճշգրիտ ցավեր: Անոր անմիջական շուրջ բոլորը գտնվող մարդիկը, ամենքն ալ իրարու անծանոթ, իրարու կժպտեին, իրարու կօգնեին և իրարու կհաջորդեին, ընկերաբար, բարեկամաբար, ճառախոսի ըսածներեն բեկորներ։ Բարպան բարձր տրամադրությամբ կվայելեր այդ պահը և այն տպավորությունը ուներ, որ այդ բազմության մեջ ամեն ոք ապահով էր և որևէ ուժ չէր կրնար հաղթահարել հե<noinclude></noinclude> s2wwf6ma70wzpj04r49t1e0l3c5yscu Էջ:Barpa Khachik.djvu/290 104 46008 396448 110222 2026-09-16T16:17:51Z LetterBot 3069 (via JWB) 396448 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կտպեին թռուցիկներ։ Բայց վերքին թռուցիկներու փորձերը դեռ պատրաստ չէին, և Յորկին գնաց խցիկը, նսաեցավ մեկ աթոռին վրա, մյուսի ձողիկներուն կսթնցուց ոտքերը և անմիջապես քնացավ։ Քիչ հետո Յորկին ընդոստ, բայց դժվարավ արթնցավ, գրաշար մը թևեն բռնած կցնցեր զինքը։ Յորկին շտկվեցավ իր տեղին վրա և բռունցքներով աչքերը շփելով ըսավ. — Հա՛, այս րոպեիս, փորձերը պատրա՞ստ են։ — Ի՜նչ փորձ,— ըսավ գրաշարը,— ոստիկանության կողմե մարդիկ եկեր են։ Յորկիին առաջին մտածումը եղավ դուրս սլանալ, ճողոպրիլ ոստիկանության ձեռքեն։ Այդպիսի օրով իր ներկայությունը անհրաժեշտ էր ցուցարարներու մոտ։ Բայց, երբ անիկա ուզեց խուցեն դուրս ելլել, քաղաքային հագուստով ոստիկաններ, որոնք իրենց քարտերը ցուցուցին, անկարելի դարձուցին Յորկիի փախուստը։ Անոնք երեք հոգի էին և պատվիրեր էին նկուղը գտնվող բոլոր աշխատավորներուն՝ իրենց տեղերեն չի շարժիր Մեքենաներուն երթևեկող ռիթմը դադրեր էր։ — Դո՞ւք եք,— ըսավ ոստիկաններու գլխավորը,— «Մեր ճակատը» իտալերեն թերթի խմբագիրը։ Յորկին կայծակի արագությամբ մտածեց, որ եթե այդ վերագրումը մերժեր, բուն խմբագիրը կփնտրեին և կգտնեին, իսկ ինքը արդեն ոստիկանության ճանկերու մեջ էր: — Այո,— ըսավ անիկա։ — Ի՞նչ Է ձեր նպատակը։ — Թերթ հրատարակել,— պատասխանեց Յորկին ծիծաղելով։ — Պարո՛ն, կատակի և ծիծաղելու ժամանակ չէ,— ըսավ ոստիկանը,— գոնե ես ոչ մեկ փափագ ունիմ ծիծաղելու։ — Ուրեմն , ես ձեր հարցումը չի հասկցա,— պատասխանեց Յորկին։ — Ի՜նչ է մեր հրատարակած թերթին ձգտումը,— հարցուց ոստիկանը։ — Մեր գլխավոր նպատակն է,—ըսավ Յորկին,—խռովա-<noinclude></noinclude> 0emfdw0eyhbeqc8fb2l1x6orri755i7 Էջ:Barpa Khachik.djvu/291 104 46014 396449 123509 2026-09-16T16:17:52Z LetterBot 3069 (via JWB) 396449 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>րարներու դիտավորությունը վիժեցնել, ավանտյուրիստներու խաղերը ի դերև հանել, հրձիգներու դրած դյուրավառ նյութերու վրա ջուր լեցնել, տեռորիստներով բազուկը բռնել, անոնց ձեռքեն խլել ոճրագործի դաշույնը… — Ես ձեզ լուրջ բան կհարցնեմ,— ըսավ ոստիկանը անհամբերությամբ։ — Ես ալ ձեզ լուրջ պատասխան կուտամ,— ըսավ Յորկին։— Կհիշե՞ք «Նասիոնի» դեպքը։ Զինված ֆաշիստներու հարձակումը խաղաղ և անզեն քաղաքացիներու վրա, որոնք հավաքված էին սրահի մը մեջ դասախոսություն լսելու։ Ուրեմն, մենք այդ բանդիտներու թշնամիներն ենք։ «Մեր ճակատը» այդ ավազակներու և ոճրագործներու հակադրվող ճակատն է, հանուն դեմոկրատիայի, որը, ինչքան որ կհիշեմ, այս երկրի, Ֆրանսայի, սահմանադրության հիմնական սկզբունքն էր։ — Դուք հիմարություններ կըսեք, պարո՛ն,— ըսավ ոս¬ տիկանը ջղագրգռված,— և կխուսափիք ուղղակի ինձ պատասխանելու։ — Ուրեմն, «հիմարություններ» ըսել է՛ հանուն դեմոկրատիայի խոսիլը, — հարեց Յորկին։— Մի մոռնաք, որ այդ ըսողը ես չեմ, այլ դուք։ Յորկին այդ խոսքերը ըսած ատեն իր խցիկի ապակիեն կդիտեր, որ մյուս ոստիկանները կհարցաքննեին գրաշարները, մեքենավարները և անոնց ինքնության թուղթերը կվերցնեին։ — ի՞նչ է ձեր անունը և ազգանունը,— հարցուց ոստի¬ կանը։ Երբ Յորկին գոհացում տվավ ոստիկանի հարցումին, անիկա ուզեց Յորկիին ինքնության թուղթը, քննեց և բացականչեց. — Ա՜հ, դուք ազգությամբ հույն եք… և ի՞նչ գործ ունիք իտալացիներու հետ, ըսեք, կխնդրեմ։ Յորկին մտազբաղ էր, դիտելով գրաշարները: Ամենքն ալ ընտանիքի տեր էին, բազմաթիվ երեխաներ ունեին։ — Ինչո՞ւ այդ մարդիկը անհանգիստ կընեք,— ըսավ ան խոժոռելով,— անոնք վարձու աշխատավորներ են. տպարա<noinclude></noinclude> eu44t53e8crdoeqjyewxuporbvk4brz Էջ:Barpa Khachik.djvu/292 104 46015 396450 123510 2026-09-16T16:17:54Z LetterBot 3069 (via JWB) 396450 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նը իր տերը ունի, թերթը իր ժերանը, ամեն բանի պատասխանատուն ես եմ,— ըսավ ան եռանդով։ Եվ Յորկին, կարծես, կուզեր իր ուսերուն բեռցնել մյուսներուն պատահած փորձանքները։ — Երթա՛նք,— ըսավ ոստիկանը։ — Ո՜ւր։ — Ոստիկանատուն։ — Ո՞ւր է ձեր ձերբակալման հրամանագիրը: — Պարտական չեմ ձեզ բացատրություններ տալու,— գոռաց ոստիկանը։— Ես ձեզ բռնեցի հանցանքը գործած միջոցին… կհասկնա՞ք… Ահա ձեր հանցանքը,— ըսավ ան՝ գրպանեն հանելով ֆրանսերեն, իտալերեն և իսպաներեն թռուցիկներ, որոնք վերցուցեր էր նախքան Յորկին հարցաքննելը։ Քիչ հետո Յորկին, երեք ոստիկաններուն հետ, որոնք հավաքեր էին նկուղին մեջ գտնվող օտարականներու, նույնիսկ անչափահաս ցրիչին ինքնության քարտերը, գացին թաղին ոստիկանատունը։ Այնտեղ Յորկին մղվեցավ սպասման սրահի մը մեջ, ուր մոտ քսան հոգի հավաքված էին արդեն։Ասոնք զանազան ազգություններու պատկանող «խռովարարներ» էին՝ ըստ ոստիկանության։ Յորկին մամանակ չունեցավ անդրադառնալու իրեն պատահածին և ոչ ալ ծանոթանալու իրեն բախտակիցներուն հետ, որոնք ամենքն ալ մռայլ լռություն կպահեին հսկիչներու խիստ և հետախուզող ակնարկներու տակ։ Քիչ հետո ամենքն ալ շարքով իջեցուցին սանդուղներեն և մտցուցին երկայն և փակ ավտոյի մը մեջ, որուն ներսը լույս կստանար վերևի ճեղքերեն։ Խռովարարները ուղղվեցան դեպոն։ Երբ Յորկին մյուսներու հետ իջավ դեպոյի բակը, տեսավ, որ գլխավոր մուտքին առաջ պահակ կեցած էին սվինավոր և սաղավարտավոր զինվորներ։ Տեսավ նաև, որ ուրիշ նման ավտոներ, իրենց բեռները արդեն պարպած, բակին մեջ կդառնային՝ երթալու և շարունակելու համար իրենց գործը, իսկ նորերը: մարդկանցով բեռնավորված, կհասնեին իրարու ետևե։<noinclude></noinclude> 5otuipy67oa86z46ucqwir88jw38kj7 Էջ:Barpa Khachik.djvu/293 104 46016 396451 110246 2026-09-16T16:17:56Z LetterBot 3069 (via JWB) 396451 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Արևը կշողշողար երկնակամարին վրա, և մուտքի դռան վերևը, կամարաձև տանիքին վրա, եռագույն դրոշակը կծփծփար մեղմ քամիեն, թեթև մը շառաչելով, և որուն գույները կփողփողային մայիսյան ուրախ և լուսահեռ առավոտին մեջ։ «Խռովարարները» որոնց թիվը, ըստ Յորկիի որսացած տեղեկություններու, չորս հարյուրը կանցներ, զանազան ազգությանց պատկանող օտարականներ էին, բերված Փարիզի բոլոր թաղերեն։ Անոնք մնացին երկու օր դեպոյի մեջ՝ առանց հարցաքննվելու։ Հետո ամենքն ալ ստացան երկրեն հեռանալու հրաման՝ քսանչորս ժամեն մինչև մեկ ամիս պայմանաժամով, ըստ վտանգավորության աստիճանին։ Իսկ ամենեն վտանգավոր համարվածները, ոստիկանական խիստ հսկողության տակ, տարվեցան բելգիական սահմանագլուխը: Այդ խիստ վտանգավորներու մեջ Էր Յորկին և երկու հայ կոմունիստներ, այր ու կին։ Միհրանը մինչև կեսգիշեր զանազան թաղամասերու մեջ իր գործերը ավարտելե հետո Մոնմարտրեն անցավ Բելվիլ, ուր հայ աշխատավորներ կսպասեին իրեն, և անոնց հաղորդեց ոչ միայն կոմկուսի հրահանգները, այլև խորհուրդ տվավ զգուշոււթյսւմր վարվիչ և իզուր տեղը չի վտանգվիլ կամ վտանգել ընկերոջը։ Բարունակը, որ Բելվիլի ընկերներու հետ էր, Միհրանի խոսած ատեն նախ քրթմնջյուններ արձակեց ե հետո վերջապես ըսավ. — Դուն մեզ կուտաս այն խորհուրդները, ինչ որ կգրեն դաշնակ թերթերը։ Բելվիլի աշխատավորներու կոմունիստական կորիզը բողոքեց Բարունակի վիրավորական ակնարկության դեմ, բայց Միհրանը ինքը անմիջապես պատասխանեց. — Ընկերնե՛ր,— ըսավ ան,— զգույշ ըլլալ չի նշանակեր վախկոտ ըլլալ, ընդհակառակը, փորձված է, որ վախկոտներն են, որ կկորսնցնեն իրենց պաղարյունությունը և<noinclude></noinclude> pbohcwqkibreqvjzlv9i7zbyjfv9itg Էջ:Barpa Khachik.djvu/294 104 46017 396452 110247 2026-09-16T16:17:57Z LetterBot 3069 (via JWB) 396452 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>անզգուշաբար կմերկացնեն թշնամիի առաջ մեր տակտիկան, երբեմն ալ՝ մեր կողերը։ Ինչ կվերաբերի Բարունակի պրովոկացիոն ակնարկին, այդ հարցը վեճի առարկա իսկ չի կթնար ըլլաը կոմունիստ ընկերներու հետ։ Բարունա՛կ,— ըսավ Միհրանը իւոժոռելով,— գուն կարդացե՜ր ես դաշնակցականներու թերթերը: — Իհարկե կարդացեր եմ,— մրթմրթաց Բարունակը։ — եթե կարդացեր ես, ուրեմն պիտի հասկնայիր, որ մեր դասակարգային թշնամիները ոչ թե խոհեմություն կքարոզեն մեր բանվորներուն, այլ ստրկական հպատակություն, իմպերիալիսաական բուրժուազիայի կառավարության և ոստիկանության։ Մենք հայ ըլլալու հանգամանքով բացառություն չենք կարող կազմել, ինչպես կթելադրեին այդ պարոնները: Մենք ալ բաժնված ենք դասակարգերու, և հայազգի բանվոր դասակարգը մտնում Է՝ լիուլի իրավունքներով և ամբողջական պարտավորություններով, միջազգային բանվոր դասակարգին մեջ։ Իմ տված զգուշության խորհուրդները կբխեին ֆրանսական կոմկուսի աչալրջութենեն և իր շարքերը իզուր վտանգի չենթարկելու մտահոգութենեն ։ Բուռն ծափահարություններ պատասխանեցին Միհրանի վերջին խոսքերուն։ Շատեր բոլորվեցան անոր շուրջը և այդպես խումբով դուրս ելան։ Ժամանակը անցած Էր, այլևս ո՛չ մետրո կար, ո՛չ տրամվայ։ Միհրանը սաստիկ հոգնած Էր և կմտադրեր երթալ Մարիայի սենյակը, հետևելով Յորկիի խորհուրդին, որովհետև շարաթե մը ի վեր կանխակալ ձերբակալություններ տեղի կունենային։ Ընկերները ուզեցին տաքսի մը կանգնեցնել Միհրանին համար, բայց ան մերժեց։ Հասնելով Պիկալի հրապարակը, հրաժեշտ առավ իր ընկերներեն, որոնց թիվը նոսրացեր Էր արդեն, և ուժերը ամփոփելով, սկսավ քալել արագությամբ։ Այդ միջոցին Բարունակը, որ մեկուսի կհետևեր խումբին, Միհրանը մինակ տեսնելով, մոտեցավ անոր։ — Այդ դարձյալ գո՞ւն ես, Բարունա՛կ,— ըսավ Միհրանը։ — Ընկ՛ր Միհրան, դուք ինձ սխալ հասկցաք,— ըսավ Բարունակը և սկսավ մանվածապատ խոսքերով չքմեղաց<noinclude></noinclude> 7rin3m4nb6hulq387ni7gaesfh8uvq8 Էջ:Barpa Khachik.djvu/295 104 46018 396453 123511 2026-09-16T16:17:59Z LetterBot 3069 (via JWB) 396453 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նել ինքզինքը։ Միհրանը համբերությամբ կլսեր երիտասարդին խոսքերը, բայց ինչքա՞ն ավելի կընտրեր մինակը քալել և մտածել իր վաղվա ընելիքներու մասին։ Ճարը չի կար, գիտեր, որ Բարունակը իր թաղը կբնակեր և պետք էր անոր շատախոսությունը կրել։ Վերջիվերջո, սակայն, անոնք մտան վիճաբանության մեջ: Բարունակը կլսեր Միհրանին խոսքերը առերևույթ համակերպությամբ և հետո կառարկեր։ Այսպես հասան Սեն— Ժերմեն և պահ մը լուռ քալեցին։ Անոնք բարձրացան Սեն— Միշելը, որը լի էր ոստիկաններով և մայթերուն եզերքները բանակած զինվորներով։ Վիճաբանությունը վերսկսեր էր իրենց մեջ և տևեց մինչև Կամբայն պրեմիեր փողոցը, ուր կբնակեր այդ միշոցին Մարիան, առանձին սենյակի մը մեջ։ Երկուքն ալ կանգ առին տանը փակ դռան առաջ։ — է՛հ, ցտեսություն,— ըսավ Միհրանը և ուզեց դռանը զանգը տալ: Բարունակը անտարբեր երևույթ մը առավ և ըսավ. — Ես ալ այստեղ կբնակիմ երկու օրե ի վեր: — Ա՜հ, չէի գիտեր,— ըսավ Միհրանը,— շաբաթ մը կա, որ տուն չեմ եկեր։ — Մարիան ինձ հյուրընկալեց, իհարկե, ընկերաբար ըսավ Բարունակը։ — Ինչպե՞ս թե քեզ հյուրընկալեց,— հարցուց Միհրանը խոժոռելով։ — Ինձ իմ սենյակես դուրս ըրին, վարձքս չէի վճարեր,— ըսավ Բարունակը, հայտնապես զվարճանալով, որ փող չուներ։— Մարիան ինձ ըսավ, որ գիշերը անցընեմ դիվանին վրա… ես ալ չմերմեցի… մերժելը կնշանակեր տուրք տալ բուրժուական նախապաշարումներու։ — Լա՛վ,— ըսավ Միհրանը կտրուկ շեշտով,— գացե՛ք, ես կերթամ որևէ սրճարան։ Մոնբառնասի սրճարանները մինչև լույս թաց կմնան։ — Բայց ինչո՞ւ,— կըսեր Բարունակը՝ կառչելով Միհրանին,— արդյոք ձեզ տհաճությո՞ւն կպատճառե այդ բանը… եթե գիտնայի, չէի ընդուներ, չէ՞ որ մենք կոմունիստներս…<noinclude></noinclude> hymzwi478y4hyoc2f5xyzn25oiz6agi Էջ:Barpa Khachik.djvu/296 104 46021 396454 123512 2026-09-16T16:18:01Z LetterBot 3069 (via JWB) 396454 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Միհրանը թևը ազատեց Բարունակի ձեռքեն և առանց որևէ բառ ըսելու հեռացավ։ Անոր սիրտը լեցվեր էր հանկարծ, և շրթները կդողային։ «Կուպոլի» առաջ անիկա պահ մը վարանեցավ, արդյոք ավելի լավ չէ՞ր ըներ, եթե երթաք Բրոկա փողոցի սենյակը, որուն մեկ բանալին գրպանն էր: Բայց Միհրանը այնքան հոգնած Էր և, մյուս կողմանե, այնքան կվախնար իր առանձնութենեն— գիտեր, որ Յորկին հոն չպիտի ըլլար,— որ մտավ «Կուպոլ» և այնտեղ, գիշերային զվարճություններու անձնատուր կոսմոպոլիտ հասարակության մեջ, առանձին անկյուն մը գտավ և նստեցավ: ⁂ Մայիս մեկի առավոտուն, ժամը տասնի ժամանակները, Միհրանը Պերմանանսի մեջ հապճեպով կխոսեր մեկու մը հետ, երբ անիկա տեսավ Մաննիկը։ Սրահը խճողված Էր, ամեն կողմերե մարդիկ կա՛մ լուրեր կբերեին, կա՛մ հրահանգներ կստանային: Ամենուն տրամադրությունը բարձր Էր, որովհետև ըստինքյան գիտեին, որ Մայիսի մեկի բանվորական ցույցին համար Փարիզի պրոլետարիատը մեծ մասամբ իրականացուցեր Էր ընդհանուր և միօրյա գործադուլը։ Մաննիկը, բազմությունը ճեղքելով, դժվարավ կհառաջանար։ Միհրանը այդ տեսավ և իր խոսակիցը թողլով, գնաց օգնելու Մաննիկին։ Անիկա ներքին ջերմ ուրախություն ըզգացեր Էր Մաննիկը տեսնելով։ Այդ զգացումը անակնկալ Էր Միհրանին համար, որ հաճույքով անձնատուր եղավ անոր. անիկա սիրալիրությամբ բռնեց Մաննիկի ձեռքեն և հառաջացուց՝ հարցնելով. — Բարև՛, Մաննի՛կ, ի՞նչ կա… — Ա՜հ, Միհրա՛ն, հոգիս դուրս եկավ,— ըսավ Մաննիկը,— կեցի՛ր, քիչ մը շունչ առնեմ, կխոսիմ։ Անոնք գացին գրասեղանին մոտ, պատուհանին առաջ և ոտքի կանգնած խոսեցան։ Միհրանը ուզեց աթոռ մը ճարել Մաննիկին համար, բայց ան մերժեց։ Այն վաճառատունը, ուր Մաննիկը կաշխատեր, երեք<noinclude></noinclude> 4si1u4810polhy9bnsetlu4w2pbfz8b Էջ:Barpa Khachik.djvu/297 104 46022 396455 110259 2026-09-16T16:18:02Z LetterBot 3069 (via JWB) 396455 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>յունիտերներ կային միայն, այնպես որ, սենդիքայի պատվերին համեմատ, որոշած էին սովորականին պես աշխատիլ։ Բայց ժամը իննին ժամանակները էտիեն Դըվո, երիտասարդ վաճառող մը, որ երեք յունիտերներից մեկն էր, համոզեց վաճառատան մյուս աշխատավորները խոսելով օրվա նշանակության և աշխատավորներու համերաշխության մասին, և բոլորը, բացի հաշվապահը և գանձարկղը պահողը, որոշեցին գործադուլ հայտարարել։ Հաշվապահը անմիշապես լուրը հասցուցեր էր գործատերին, որ նույն տան երրորդ հարկը կբնակեր։ Անիկա իջավ, նեղացած և ձեռքերը ծալած կուրծքին վրա, նայեցավ չորս կողմը։ — Այսօր բանվորական տոնի օր է, աշխատանքը կթողունք,— ըսավ էտիենը։ — Դուք բանվորնե՞ր եք, թե վաճառողներ,— ըսավ գործատերը՝ հանկարծ շառագունելով։ Անիկա գիրուկ մարգ մըն էր, լիքը այտերով։ Ճիշտ այդ օրը կնոջը և աղջկանը հետ պիտի երթար Սեն—Կլու, ծեր մորաքրոջ մը տունը, որուն ժառանգորդը կհամարվեր իր աղջիկը: Անիկա ուզեց կարճ կապել, երբ էտիենը ըսավ. — Միևնույնը չէ՞, ամենքս ալ վարձքով աշխատողներ ենք։ — Ձեր գործն է,— ըսավ գործատերը,— հետևանքներուն պատասխանատու չեմ։ — Հետևանքներուն պատասխանատվությունը մենք կստանձնենք,— ըսավ էտիենը։ Գործատերը կանհետանար դռան մեջ, երբ բոլոր ներկա աշխատավորները գոչեցին. — Բրավո՜, պարո՛ն էտիեն, բրավո՜, լավ պատասխանեցիր կապիկին։ Եվ անոնք շարքով դուրս եկան վաճառատունեն, մինչ գարսոնը հաշվապահի հսկողության տակ փեղկերը կիջեցներ։ Մաննիկը այսպիսով ազատ էր, բայց չուզեց տուն վերադառնալ։ Մայրը այլևս չէր հանդիմաներ զինքը, ոչ ալ կստիպեր աղջիկը այս կամ այն քայլը առնելու:<noinclude></noinclude> 5dgzy2onz6lvovced0ayuxgl2qqduag Էջ:Barpa Khachik.djvu/298 104 46023 396456 110261 2026-09-16T16:18:04Z LetterBot 3069 (via JWB) 396456 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Ալ քու գործերուդ չեմ խառնվիր,— ըսեր Էր ան օր մը, տեսնելով աղջկան համառ դիմադրությունը՝ հանդիպելու ենթադրյալ փեսացուի մը։ Բայց այդ օրեն ի վեր տիկին Զարուհին ինկեր Էր մելամաղձոտ տխրության մեջ։ Անիկա հաճախ կուլար, օրերով տունեն դուրս չէր գար, և երբ աղջիկը կջանար մայրը դուրս բերել այդ վիճակեն, առաջարկելով երթալ թատրոն կամ կինո, մայրը կպատասխաներ. — Ես այլևս մարդ տեսնելու երես չունիմ։ Մորը այս մռայլ տխրությունը, որ դժբախտության մթնոլորտ մը ստեղծեր էր տանը մեջ, անտանելի էր Մաննիկին։ Անիկա կմեղքնար իր մայրը, բայց և հաճախ կզայրանար անոր դեմ։ Ամեն պարագային Մաննիկը կջանար որքան կարելի է քիչ ժամանակ մնալ մորը հետ։ Մաննիկը զգալի փոփոխություն կրեր էր. անիկա ինքնամփոփվեր էր և լրջությամբ կկատարեր իր վրա դրված պարտավորությունները։ Անիկա հաճախ կխոսեր էտիենի և մյուս յունիտերների անդամուհի Իվոնի հետ՝ թե՛ արհեստակցական և թե՛ քաղաքական խնդիրներու մասին։ Երբեմն, ժողովե մը կամ հավաքույթն մը հետո, երեքով կերթային սրճարան մը և, առանձնանալով անկյուն մը, կխոսեին։ Իվոնը մեծ հոգածությամբ կվերաբերվեր իր օտարական ընկերուհիին հետ։ Մայիսի մեկի առավոտյան, երբ կոշիկի վաճառատունեն դուրս եկան, երեք ընկերները ուղղվեցան դեպի Պերմանանա Լայն փողոցները և պողոտաները բռնված էին ոստիկաններով, և ոակավաթիվ անցորդները երթևեկությունը կկատարեին ետևի փողոցներեն։ Անոնք բավական թափառեցան և էտիենի առաջնորդությամբ հասան Լա Գրանժ-օ— Բել փողոցը, ուր ահագին բազմություն խռնված էր։ Մաննիկը իր այդտեղ գտնվելու հանգամանքները պատմեց զվարթ շեշտով։ Անիկա ուրախ էր և իր ուրախության արձագանքը կհուսար գտնել Միհրանի մեջ։ Բայց ահա անիկա տեսավ, որ Միհրանը դժգույն էր, և անոր շրթները պահեր էին վշտացած երեխայի արտահայտությունը։ — Ի՞նչ ունիս, Միհրա՛ն,— ըսավ անիկա։<noinclude></noinclude> fmlr0du6lajgw70x1xoymfq8qdxt2a9 Էջ:Barpa Khachik.djvu/299 104 46024 396457 110263 2026-09-16T16:18:05Z LetterBot 3069 (via JWB) 396457 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Միհրանը ցնցվեցավ և պատասխանեց. — Բան չունիմ, քնատ եմ, մինչև առավոտ թափառեր եմ,— և բռնազբոսիկ ժպիտ մը երևցավ անոր դեմքին վրա։ Այդ միջոցին Միհրանը կանչեցին ստիպողաբար։ — Ժամը վեցին Բյուլյեի մեջ միտինգ կա,— ըսավ Միհրանը, — եթե կուզես..՝ Բայց չէ՛,— ըսավ ան,— կարող է պատահիլ, որ բախում ունենանք ոստիկանության հետ, ոտքի տակ կերթաս։ — Միհրա՛ն, ինչո՞ւ ոտքի տակ երթամ, չոճուխ չեմ,— ըսավ Մաննիկը,— անպատճառ կուգամ։ Միհրանը դժգոհ չէր, որ Մաննիկը կուզեր գալ. պայքարի օր էր, և անիկա պետք ուներ իր բոլոր կորովին։ Անիկա լարեր էր իր ուժերը՝ հաղթահարելու համար այն ներքին տարտամ և անախորժ զգացումները, որոնք սկիզբ առեր էին նախորդ իրիկունը Մարիայի տան դռան առաջ։ Միհրանը կզգար, որ անոնք վերջնականապես տեղի չէին տված և պատրաստ էին խուժելու իր վրա առաջին առիթին։ Մաննիկի տեսքը միայն, կարծես թե, Միհրանին հոգին մաքրեր էր. անիկա պայծառացեք և տեսակ մը հանգիստ զգացեր էր Մաննիկի ներկայության։ — Լա՛վ, ուրեմն, Մաննի՛կ,— ըսավ ան,— մենք իրարու կհանդիպինք Կլոզըրի-դե-Լիլայի մեջ, սրճարանին ներսը կամ դուրսը, և միասին կերթանք։ Ես կողմնակի մուտքեն մտնելու համար քարտ կունենամ։ Մաննիկը դուրս ելավ Պերմանանսեն գոհունակ դեմքով։ Անիկա չի գտավ ո՛չ էտիենը և ոչ ալ Իվոնը, բայց մտադրեց տուն չերթալ։ Նախ բավական երկար դեգերեցավ Օբսերվատուարի պարտեզներուն մեջ, Լուքսեմբուրգի պարտեզը փակ էր, և հետո որոշեց թերթեր և պարբերականներ առնել և օրը անցընել Կլոզըրիի մեջ։ «Այսպիսով, վստահ եմ, որ ժամադրությանս կգտնվիմտ», մտածեց անիկա։ Մաննիկը Միհրանի հետ հանդիպում են պահեր էր տեսակ մը գողտր զգացում, որովհետև նշմարեր էր անոր վե<noinclude></noinclude> d214zb24x3yotyblvespzeoqodiuzqi Էջ:Barpa Khachik.djvu/300 104 46025 396460 110266 2026-09-16T16:18:10Z LetterBot 3069 (via JWB) 396460 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>րաբերմունքի ջերմությունը։ Անիկա մտահոգ էր նաև Միհրանի համար։ «Անպատճառ, բան մը ուներ, բանի մը համար վշտացեր էր», մտածեց անիկա։ ⁂ Ժամը հինգուկեսին Միհրանը մտավ Կլոզըրի֊ղե֊Լիլա սրճարանը։ Անիկա ներկա եղեր էր «Յումանիտեի» խմբագրատան առաջ տեղի ունեցած ցույցին և հետո նաև Հյուսիսային կայարանի հսկայական ցույցին մասնակցեր էր, մտնելով բանվորական ջոկատներու մեջ։ Որքան ոստիկանները կատաղությամբ կհարձակեին քաղաքացի ցուցարարներու, նույնիսկ անտեղյակ անցորդներու վրա, այնքան վախով և զգույշ կվերաբերվեին բանվորական, մանավանդ մեծ, խումբերու հետ, որոնց հակահարվածը կրնար մեծ դեպքերու տեղիք տալ։ Միհրանը՝ մեկ խումբեն մյուսը անցնելով, հաջողեր էր սպրդիլ կողմնակի փողոց մը, ուրկե անցեր էր Սեն-Լազարի կայարանը և այլևս երբեմն մինակ, երբեմն պատահական ընկերներով անցեր էր ճարտարությամբ զանազան թաղամասերն և եկեր էր Մոնպառնաս, ուր այդ միջոցին հսկողությունը քիչ մը թուլացեր էր։ Մայիսի մեկի բանվորական օրը այդ ժամուն կարելի էր անցած համարել։ Տուներու մեջ քաշված զգույշ քաղաքացիները սկսեր էին դուրս գալ։ Մոնպառնասի բուլվարի վրա, դիտելով արտիստներու, պերճաղիճներու, սովորական քաղաքացիներու, կիներու և նույնիսկ երեխաներու անցուդարձը, կարելի էր մտածել, որ քաղաքը մտեր էր արդեն իր բնականոն կյանքին մեջ։ Սակայն Կլոզըրին, որ, ընդհանրապես, դեռ այդ ժամուն սակավաթիվ հաճախորդներ կունենար, ծայրե-ծայր լեցուն էր: Այնտեղ համախմբված էին ամեն տեսակի մտա¬ վորականներ, ուսանողներ, նույնիսկ արհեստավորներ և բանվորներ։ Ժխորը և ծուխը կտիրեին մթնոլորտին: Միհրանը դժվարավ գտավ Մաննիկը, որուն սեղանին շուրջը նստեր էին անծանոթներ։ Բարպա Խաչիկ<noinclude></noinclude> bpse4s71a3sznnve9464n6lzapk4p4s Էջ:Barpa Khachik.djvu/301 104 46026 396461 123513 2026-09-16T16:18:12Z LetterBot 3069 (via JWB) 396461 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Մաննիկը հեռուեն ժպտեցավ Միհրանին, և անոր նիհարած այտերուն վրա փոսիկները ուրվագծվեցան։ Ան ուզեց տեղ բանալ Միհրանին, որ մոտենալով ըսավ. — Երթա՚նք, Մաննի՛կ, քանի դեո. կարելի Է։ Սրճարանի դռան առաջ Միհրանը Մաննիկին թևը մտավ։. — Չես կրնար երևակայել, թե ի՜նչ աստիճանի հոգնած եմ,— ըսավ ան։ Սրճարանի ոչ միայն պատշգամբը, այլև անոր առաջ գտնվող ազատ տարածությունը ծածկված Էր սեղաններով, որոնց շուրջը նստած Էին ամեն տեսակի մարդիկ։ Օդը պայծառ Էր և գազջ։ Տրամվայները սկսեր Էին երթևեկել, բայց տաքսիները դեո չէին երևար։ Մաննիկը և Միհրանը թևանցուկ անցան խճողված սեղաններու քովերեն։ Ամեն կողմերե անոնք կլսեին խոսակցություններ՝ օրվան դեպքերու մասին։ Գաղտնի ոստիկաններ, օգտվելով խճողումեն, սեղանակից եղեր էին քաղաքացիներու և հետաքրքրությամբ կլսեին զրույցները, իսկ ուրիշներ կթափառեին, կարծես նստելու տեղ փնտրելով։ Միհրանը տեսքով կճանչնար անոնցմե մեկ քանին, իսկ մյուսները կգուշակեր այն անսահմանելի տպավորութենեն, որ այդ ասպարեզի մարդիկը, այդ «հերիֆները» կներշնչեին իրեն… Բյուլյեի մեծ սրահը արդեն լեցուն էր հազարավորներով, իսկ անոնք, որ դեռ սրահ չէին մտած, կսպասեին հերթի, որովհետև մտնողները ստուգման կենթարկվեին։ Սպասողներու սյունը Ֆոբուրգ Սեն-Ժակի փողոցեն կուգար Պոր֊Ռոյալի բուլվարը և, անկյուն մը կազմելով, կբռներ բուլվարի վրա Սոյի կայարանի ամբողջ ճակատը և հետո, կրկին անկյուն մը կազմելով, կայարանի վերևի երկաթե ցանկապատի առաջքեն կերկարեր Սեն-Միշելի վրա։ Միհրանը Մաննիկին հետ անցավ հրապարակը, կտրեց հերթը, անցավդ մյուս մայթը և Բյուլյեի գլխավոր և փակ դռան մոտիկ դիմեց դռնակի մը, ուրկե կմտնեին ժուռնալիստները և մասնավոր քարտ ունեցողները։ Մաննիկը՝ մեկուսի կեցած, կլսեր Միհրանի խոսակցությունը հերթապահ ընկերոջ հետ։ Անիկա կուզեր Միհրանին թույլ տալ անց<noinclude></noinclude> 6431a32tuiboyepds6rj3al9q34pwj0 Էջ:Barpa Khachik.djvu/302 104 46027 396462 110277 2026-09-16T16:18:14Z LetterBot 3069 (via JWB) 396462 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նելու, բայց կմերժեր նույն իրավունքը տալ Մաննիկին : Միհրանը զգաց, որ պնդելը ավելորդ Էր, մանավանդ որ Պրագայի ժուռնալիստները ներկայացան, որոնց հետ սկսավ զղաղվիլ հերթապահը։ — Անկարելի Է քեզ մտնել այս դռնեն,— ըսավ Միհրանը Մաննիկին,— և հասկնալի Է, այդ որոշումը մենք հաղորդեր ենք մեր պահակներուն. այսպիսի օրերու մեջ խիստ կարգապահությունը անհրաժեշտ Է, պետք Է հպատակիլ: — Դուն մտի՛ր, Միհրա՛ն,— ըսավ Մաննիկը՝ աչքերովը ժպտելով,— ես կերթամ հերթի կմնամ։ — Ո՛չ,— ըսավ Միհրանը,— այդ չըլլար, ես քեզ մինակ չեմ թողուր։ — Բայց քանի որ կըսես, թե իմ մուտքս այդ դռնեն անկարելի Է, — ըսավ Մաննիկը, և անոր ձայնը հուզմունքեն կդողար, ինչպես շնչասպառ եղած մեկու մը ձայնը։ — Ես ալ քեզի հետ հերթի կկենամ,— ըսավ Միհրանը։ Անիկա խոսած ատենը գլուխը հակեր Էր, բայց երբ այս վերջին խոսքերը ըսավ, գլուխը բարձրացուց և նայեցավ Մաննիկին։ Անոնց ակնարկները իրարու հանդիպեցան, անոնք կարծես իրար կգտնեին կարոտով, երկար բաժանումե մը ետքը։ Մաննիկի աչքերուն մեջ դեղին արատները պայծառացան, և անոնք կփայլփլեին, ինչպես ժամանակին Մեծ կղզիի մայրիներուն տակ։ Այս այն Մաննիկն Էր և նաև ուրիշ Մաննիկ Էր։ Միհրանին համար այդ կինը կյանքի դառն փորձերն և բովերե անցնելով ամբողջովին այլափոխված Մաննիկն Էր։ — Երթա՛նք,— ըսավ Միհրանը,— տեղ բռնենք։ Մաննիկը այլևս չառարկեց։ Միհրանը բռնեց Մաննիկի ձեռքը, որ տենդ ունեցողի ձեռքի նման տաք Էր, և այդպես անցան մեկ մայթեն մյուսը և կանգնեցան հերթի ծայրը։ Ոստիկանական շղթա մը կերկարեր ամբողջ մայթի երկայնքեն։ Միհրանը նշմարեց, որ սպասողները ստվար մեծամասնությամբ մտավորականներ Էին. անոնց մեջ կային<noinclude></noinclude> jd9216huzohq32zzxexyawqiab6vej4 Էջ:Barpa Khachik.djvu/303 104 46028 396463 123514 2026-09-16T16:18:15Z LetterBot 3069 (via JWB) 396463 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>բժիշկներ, փաստաբաններ, պրոֆեսորներ, շատերը իրենց կանանց հետ։ Կային նաև մեծ թվով ուսանողներ։ Միտինգի հայտագիրը, որ ցրվեր էին նախօրոք և հրատարակվեր էր «Յումանիտեի» մեջ, կծանուցաներ, որ Հանրի Բարբյուսը պիտի խոսեր։ Եվ շատերը եկեր էին լսելու համար ականավոր գրողի խոսքը։ Սյունը քիչ մը հառաջացավ, բայց հերթը կրկին երկարեցավ, որովհետև անվերջ նոր մարդիկ կուգային կմիանային սպասողներուն։ Միհրանը և Մաննիկը իրարու ձեռք չէին թողած, և մարդկային սյունի թեթև օրորումներուն և դեպի առաջ մղումներուն կհետևեին՝ առանց իրարմե բաժնվելու։ Հանկարծ ամբողջ հերթի երկայնքեն սարսուռ մը անցավ. մարդիկ կշշնջային. — Հանրապետական ձիավոր պահակազորքը… — Ինչո՞ւ, ինչո՞ւ,— կըսեին ոմանք,֊ մենք խաղաղ մարդիկ ենք, եկեր ենք ճառ լսելու։ Միևնույն ժամանակ ոստիկանական շղթան խտացավ։ Նոր ջոկատներ կհասնեին։ Միհրան՝ ականջ դնելով, լսեց, քաղաքի իրիկնային սովորական աղմուկի մեջ, ձիեր ու հեռավոր և համաչափ դոփյունը, որ հետզհետե կմոտենար։ — Մեզ պիտի ցրվեն,— ըսավ մեկը։ — Իրավունք չունին,— ըսավ խոժոռելով տարեց մարդ մը,— ազատ քաղաքացինե՞ր ենք, թե ստրուկներ։ — Ազատ քաղաքացինե՜ր…֊ հեգնեց նիհար երիտասարդ մը,— դուք երևակայություն ունի՞ք։ — Կատարելապես,— ըսավ տարեց մարդը սրտնեղած,֊ ես ազատ քաղաքացի եմ և կկիրառեմ իմ մարդու և քաղաքացու իրավունքը, ուզելով լսել, փակ սրահի մեջ, իմ ազատ կամքով նախընտրած ճառախոսները… և թո՛ղ ինձ արգելք հանդիսանան, կտեսնենք, թե ինչպես… Ձիերու համաչափ դոփյունը հետզհետե կմոտենար, անոնք հասան վերջապես և շարք կազմեցին՝ քառակուսի մը կազմելով հրապարակին վրա, հերթի սյունեն քիջ հեռու։ Քանի մը րոպե հետո ամենքն ալ վարժվեցան անոնց լուռ և անշարժ ներկայության։ Միհրանը կդիտեր մաթ<noinclude></noinclude> ra0tv3etu0pd47t9wf2dxwi8vphskrh Էջ:Barpa Khachik.djvu/304 104 46029 396464 123515 2026-09-16T16:18:17Z LetterBot 3069 (via JWB) 396464 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>շագանակագույն ձիեր ու բարձր կուրծքերը, գոռոզ գլուխները՝ կարճ կտրված բաշերով։ Մարդ մը կըսեր Միհրանին, թե չէր հասկնար, ինչո՞ւ կառավարությունը այսպիսի միջոցներ ձեռք կառներ խաղաղ ազգաբնակչության դեմ, երբ իրենց ետևեն սուր ձայն մը ճչաց. — Քաղաքացինե՛ր, զգո՛ւյշ, պիտի կրակեն։ — Ինչպե՞ս թե պիտի կրակեն,— ըսավ Միհրանը՝ ընդոստ ետև դառնալով,— ո՞վ պիտի կրակե։ — Ձիավորները… պիտի կրակեն… կպատրաստվին։ Միհրանը անգամ մըն ալ դարձավ դեպի ձիավորները. անոնք միշտ անշարժ և անայլայլ կեցած էին իրենց տեղին վյրա, ինչպես արույրե արձաններ։ Պրովոկատորը սողոսկեր էր առաջ։ Միհրանը ուզեց այդ մարդու օձիքեն բռնել և մերկացնել անոր չար դիտավորությունը, բայց անհնարին եղավ առաջ անցնիլ: Միհրանը կսեր իր շուրջը եղողներուն. — Ուշադրություն մի՛ ընեք, այդպիսի թիփերը դիտմամբ այդ կարգի խոսքեր կնետեն, որ խուճապ առաջ բերեն, կամ անխոհեմ ու ջղային մեկը հավատալով՝ ինքն ալ կրակե…Է՜հ, այն ատեն… պարզ է, որ… Այս միջադեպը անհանգիստ ըրավ Միհրանը, անիկա կզգար, որ մթնոլորտը կէլեկտրականանար։ — Կուզե՞ս, Մ աննի՛կ,— ըսավ ան,— դուն դուրս եկուր շարքեն, կամաց մը գնա, քանի դեռ կարելի է։ Հերթի վերի ծայրեն սկսան «Երիտասարդ պահակագունդը» երգել։ Ուսանողներ էին, որոնք՝ սպասելեն ձանձրանալով, կերգեին, հետզհետե ձայները բարձրացնելով։ Մայթի եզերքը կանգնած ոստիկանները անայլայլ մը֊ նացին։ Երբ երգը վերջացավ, Միհրանը լսեց, որ շատերը կգանգատեին։ — Ինչո՞ւ, չենք հասկնար… եթե այլևս սրահին մեջ տեղ չի կա, մեզ իմացնեն, կցրվինք։ — Սրահը կարող է տասնյակ-հազարավոր մարդիկ ընդունիչ, միայն թե մուտքը կկատարվի դանդաղությամբ։<noinclude></noinclude> 6ws75nbyaoqnhvd8gf58qqwox69i43t Էջ:Barpa Khachik.djvu/305 104 46030 396465 123516 2026-09-16T16:18:19Z LetterBot 3069 (via JWB) 396465 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Միայն հերթի գլուխը գտնվողները գիտեին, որ չհ առաջանալու պատճառը այն էր, որ Բյուլյեի սրահի մուտքի դռներեն քանի մը քայլ անգին, Սեն-Ժակ փողոցին մեջ, ոսիկանական ուժեղ շղթա մը կազմված էր, որ արգելք կհանդիսանար հառաջանալուն ։ Առաջին կարգերու վրա եղողները կբողոքեին, կկռվեին ոստիկաններու հետ, բայց անոնք անայլայլ կմնային։ Կրկին ուսանողներու ձայները բարձրացան֊ այս անգամ կերգեին «Ինտերնացիոնալը»։ Առաջին հանկերգին— իսկ երգը ծավալեցավ ամբողջ հերթին վրա։ Տարեց և երիտասարդ, այր թե կին, մտավորական և բանվոր կերգեին հեղափոխական երգը։ Միհրանը ապշությամբ դիտեց, որ ոստիկաններեն ոմանք ալ կմասնակցեին հանկերգին։ «Թերևս ծաղրանքի համար», մտածեց ան: Կամ անշարժ կենալեն հոգնած՝ կխոսեին, կծիծաղեին, կերգեին… Իսկ քիչ անգին ձիավորներու արույրե արձանները կարծես քարացած Էին իրեց գոռոզ ինքնավստահության մեջ։ Հանկարծ Միհրանը տեսավ, որ իրենց առաջքը խիտ բազմությունը կնոսրանար, տարածվելով դեպի փողոցը: Կարծես թե մարդիկ հերթեն դուրս գալով կցրվեին։ Միհրանը և Մաննիկը ձեռք֊ ձեռքի հառաջացան քանի մը քայլ, որովհետև իրենց դիմացը բացված Էր: Անոնք ուրիշներու հետ վազելով անցան այդ պարապ մասը, միանալու համար հերթի վերի մասին։ — Շարքերը պահեցե՛ք, շարքերը պահեցի՝ք,— կըսեին կոմունիստները, անցնելով հերթի մեջեն,— ընկերնե՛ր, մի՛ ցրվիք, ամփոփ մնացե՛ք, շարքերը սեղմեցե՛ք։ Հանկարծ վայնասուն— մը բարձրացավ։ Հազարավոր մարդիկ կգոչեին, իրար կհրեին, իրարմե առաջ կանցնեին ոմանք կջանային փախչիլ, խզելով ոստիկանական շղթան, ոմանք ետ կդառնային՝ իրենց կորսնցուցած կինը կամ ընկերը որոնելու։ Միհրանը և Մաննիկն ալ անջատվեր և քշվեր Էին տարբեր ուղղություններով։ Երբ Միհրանը՝ փորձելով Մաննիկը գանել, անկյունը անցավ, տեսավ, որ ոստիկանները մահակները բարձրացուցած կհարձակեին շփոթ-<noinclude></noinclude> rvyjkgln1qnr1j40a2o5rhn81tincb1 Էջ:Barpa Khachik.djvu/306 104 46031 396466 110283 2026-09-16T16:18:20Z LetterBot 3069 (via JWB) 396466 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ված մարդոց վրա։ Անձկությամբ լեցված Միհրանը սկսավ աջ ու ձախ նայիլ՝ Մաննիկը որոնելով և կարծեց տեսնել անոր կիսադեմքը խուճապի մատնված և առաջ քշվող մարդոց մեջ։ Միհրանը ուզեց հասնիլ անոր, բայց մայթին եզերքը քշվելով մադոցմե, սահեցավ և ինկավ։ Նույն միջոցին խանութներու պատուհանները կխորտակվեին ահագին շառաչյունով, և միևնույն ատեն կբարձրանային ցավի ճիչեր,աղաղակներ։ Միհրանը հազիվ ինկած էր, ջանաց բարձրանալ. անիկա՝ տարածված գետնին, կտեսներ ձիավորննրու դեռ անշարժ ամբարտակը։ Անիկա պիտի կանգներ ոտքի, երբ ուժեղ հարված մը ստացավ և կրկին երևանիվար ինկավ։ Արյունը ժայթքեց քիթեն, ն աչքերը մթնեցան։ Բայց, կարծես թե զսպանակե մը մղված, ոտքի ելավ, մեկը մտավ թևը, տարեց և հաղթանղամ մեկն էր՝ բանվորական հագուստով։ — Եկեք,— ըսավ Միհրանին,— դիմացը անցնինք։ — Բ՛այ՛ց ես ընկերուհի մը ունեի, ՛ի՜նչ եղավ,— ըսավ Միհրանը։ Բանվորը ուշադրություն չըրավ Միհրանի խոսքերուն և զգուշությամբ անցուց դիմացի մայթը։ Այնտեղ Պոր—Ռոյալի և Ֆոպուրգ Սեն-ժակի անկյունը պահ մը կանգ առին: Բանվորը անհամբեր էր և շարունակ կըսեր. — Երթա՛նք, երիտասա՛րդ, արյուն կկորսնցնեք: Միհրանը մեկ ակնարկով տեսավ իր առաջ պարզված տեսարանը։ Բուլվար Պոր-Ռոյալի ամբողջ լայնքին և բավական երկարության վրա տղամարդիկ և կիներ ինկեր էին գետին և կստանային անխնա հարվածներ։ Ինկածներու մեջ ոստիկաններ ալ կային, որոնք օրհասական գազաններու պես կիցեր կուտային ինչքան կրնային։ Կատաղած ոստիկանները ոչ միայն մահակներով, այլև իրենց մեջքի կաշի գոտիներով, որոնք հաներ և օղակի նման բռներ էին, կզակնեին աջ ու ձախ՝ առանց գիտնալու, թե որու։ Մարդիկ իրենց կպաշտպանեին բռունցքներով, գավազաններով, կոշիկներով, երկաթե ձողերով, որ խլեր էին նորատունկ ծառերու շուրջը եղող վանդածներեն, սալահատակի քարերով, ամեն գտած բաներով։ Կանանց աղիողորմ ճիչեր, պատանեկան<noinclude></noinclude> h1o5bmbz0vg2swqvtpkuk7wl2iut4ng Էջ:Barpa Khachik.djvu/308 104 46032 396468 123517 2026-09-16T16:18:23Z LetterBot 3069 (via JWB) 396468 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>պայծառություն, և մտքովը կտեսներ դեպքի վայրին ամբողջ պատկերը և կմտատանջվեր խորհելով, թե ինչպես չէին կարողացեր առաջքը առնել այդ խառնակության, որ, անշուշտ, պրովոկացիայի արդյունք էր։ «Ուզեցին այդ մտավորականները վախցնել, որպեսզի ուրիշ ատեն չի համարձակին միջամուխ ըլլալ բանվորական ցույցերու… այդ է այս դեպքի իմաստը», համառորեն կմտածեր Միհրանը։ — Այսուամենայնիվ, արյան հոսումը պետք է դադրեցնել,— ըսավ այն առաջին երիտասարդը և թևե բռնելով, Միհրանը առաջնորդեց մյուս սրահը։ Նախ բամբակ դրին Միհրանի քթին մեջ և հետո լվացին երեսը և ձեռքերը։ — Անտիպիրին տվե՛ք,— գոչեց իրեն խնամող երիտասարդը։ Սիրուն աղջիկ մը բերավ պահանջված դեղը: Երիտասարդը բամբակով կծիկ մը շինեց և, անտիպիրինի փոշիի մեջ թաթխելով, մտցուց քիթին մինչև խորքը։ Հետո դիտելով Միհրանի դժգույն դեմքը, ըսավ։ — Ուժասպառ եղեր եք… սպասեցե՛ք։ Քիչ հետո երկու սրսկում ըրավ Միհրանին, անիկա միևնույն ատեն կխոսեր. — Դեպքը հառաջ եկեր է զարմանալի կերպով մը. ոստիկանները հայտարարեր են, թե սրահին մեջ այլևս տեղ չի կա, ցրվեցե՛ք։ Բայց շատերը ըսեր են, որ սուտ է, ոստիկանությունը մեզ կխաբե։ Բայց խնդիրը այն է, որ ոստիկանները առաջին անգամ հարձակեր են անոնց վրա, որ հնազանդելով պատվերին, դուրս են եկեր հերթեն։ — Պրովոկացիա է,— ըսավ Միհրանը։ — Անտարակո՜ւյս,— պատասխանեց երիտասարդը։ Եվ Միհրանը պարզեց իր միտքը այդ պրովոկացիայի պատճառի մասին։ — ճիշտ է,— ըսավ երիտասարդը,— ճիշտ եք գնահատեր։ — Հետո ավելցուց.— հիմակ անցեք մյուս սրահը և պաղ սուրճ մը ուզեցեք, բայց պաղ,— կրկնեց ան։ — Դուք կոմունի՞ստ եք,— հարցուց հանկարծ Միհրանը, անմիջապես զգալով իր այդ հարցումին անպատեհությունը։<noinclude></noinclude> 2v7rw61v2nbhyqh2nuxmdblfw3mxwc1 Էջ:Barpa Khachik.djvu/309 104 46033 396469 123518 2026-09-16T16:18:25Z LetterBot 3069 (via JWB) 396469 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Այո , ընկեր,— ըսավ երիտասարդը և իր խաժ աչքերով ժպտեցավ Միհրանին։ — Ես ալ,— ըսավ Միհրանը։ Եվ ան եղբայրական ջերմ զգացումով կնայեր այդ խածակն անծանոթին, որու հետ սերտ կապերով կապված էր։ Կուզեր երկար խոսիլ անոր հետ, բայց երիտասարդը զբաղած էր, ամեն կողմերե զինքը կկանչեին։ Մյուս կողմանե, Միհրանն ալ անհամբեր էր դուրս գալու, Մաննիկը որոնելու: «Ի՞նչ եղավ, ի՞նչ պատահեցավ արդյոք», կմտածեր ան, և սիրտը կսեղմվեր անձկությամբ։ Միհրանը երբեք այնքան որոշակի չէր զգացեր, նույնիսկ իր պատանեկան սիրո առաջին գարունին, թե ինչքա՜ն սիրելի էր իրեն Մաննիկը։ Միհրանի նորաբորբոք սիրո մեջ կար առաջին տպավորություններու հիացումը, հիասթափություններ, արգահատանք, հարգանք այն վերափոխման համար, որը կարողացավ Մաննիկը կատարել՝ անցնելով զանազան կարգի տառապանքներե։ Մաննիկը իրեն պատճառեր էր մեծ ուրախություններ և մեծ վիշտեր։ Ան եղեր էր ճշմարտապես կինը իրեն համար ,և անզգալիորեն սպրդեր ու տեղավորվեր էր իր հոգվույն մեջ։ Միհրանը Մաննիկը կզգար իր մեջ՝ անվերլուծելի կերպով խառնված իր ներքին էության հետ, և անոր տառապանքը կբխեր այն բանեն, որ Մաննիկը կորսվեր էր, չէր գիտեր, թե ի՞նչ էր պատահած անոր հետ, թերևս, հազիվ գտած՝ կորսնցուցեր էր անվերադարձ։ Սրճարանին մեջ ժխոր կտիրեր։ Շատերը եկեր ապաստաներ էին այդ և ուրիշ սրճարաններ և աղմուկով կխոսեին պատահած դեպքերուն վրա։ Ոմանք ալ բռունցք ցույց կուտային թշնամիին։ — Կիներուն անգամ չի խնայեցին,— կըսեր միջին տարիքով մարդ մը, որուն ակնոցը, կոտրած ապակիներով, կօրորվեր լարին ծայրը։ Անիկա՝ իր կարճատեսի աչքերը կկո— ցելով, կըսեր.— սրիկանե ր, գազաններ՜… — Մեռածներ կա՞ն,— հարցուց Միհրանը երիտասարդի մը, որ սկսավ երգել. Et ca ira… ca ira… Tous les bourgeois a la lanternel<noinclude></noinclude> bgw3wiwsmm9a1cmpwaxsjrp0nlfp9hn Էջ:Barpa Khachik.djvu/310 104 46034 396471 123519 2026-09-16T16:18:28Z LetterBot 3069 (via JWB) 396471 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Ո՛չ, չեմ կարծեր, բայց վիրավորներուն… Et ca ira… ca ira. և խոշտանգվածներուն թիվը շատ մեծ Է… Հանկարծ սրճարանի մեջ ներկա եղողները սկսան կատաղորեն երգել «Կարմանյոլը», Dansons la catmagnole, Vive le son, vive le son, — Շատերը տեղափոխել են Կոշեն հիվանդանոցը… Dansons la catmagnole, Vive le son du canont ոստիկանությանը հիմակ ուռկաններ կնետեք… Et ca ira, ca ira, ca ira, Tous les bourgeois on les pendra — Ընկերնե՛ր, կխնդրեմ, մենք այստեղ ունինք ծանր վիրավորվածներ… եթե ոստիկանությունը խուժե այստեղ, ո՞վ կըլլա վնասվողը,— ըսավ Միհրանը խնամող ուսանողը, երևալով խորքի սրահի սեմին վրա: — Իրավունք ունիս, ճիշտ Է, կլսենք,— ըսիե զանազան կետերե։ _________ * Հատվածներ Ֆրանսիական մեծ հեղափոխության օրերին Փարիզի սանկյուլոտների (անվարտիների) կողմից երդված «Կարմանյոլ» երգից, որոնց թարգմանությունը հետևյալն Է. Ու կլինի… կլինի… Կախե՛լ բոլոր բուրժուաները լապտերներից։ Ու կլինի,կլինի։ Պարենք— կարմանյոլը Կեցցե՛ որոտը, կեցցե՛ որոտր, Պարենք կարմանյոլը. Կեցցե՛ որոտը թնդանոթի։ Ու կլինի, կլինի, կլինի, Բուրժուաներին բոլոր, կկախե՛ն։<noinclude></noinclude> 7pfe9z5z7qkx9ncz9n82hzs8510fvhu Էջ:Barpa Khachik.djvu/311 104 46035 396472 110288 2026-09-16T16:18:30Z LetterBot 3069 (via JWB) 396472 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Ոմանք, սակայն, դեռ իրենց բռունցքները բարձր բռնած էին, ոմանք կշարունակեին դեռ ճոճվիլ «Կարմանյոլի» ռիթմով, իսկ ոմանք երգի բառերը կկրկնեին՝ ատամները սեղմած, պատկերացնելով այն հերոսական օրերը, երբ Փարիզի ժողովուրդը տեր էր դարձեր քաղաքին և իր մարտական հզոր շունչով քանդեր էր ամրոցները, տեղահան ըրեր, քշեր էր բոլոր բռնավորները և անոնց ծառաները և իրենց իսկ արյան մեջ խեղդեր էր այն արյունարբու գազանները, որոնք հեղեղներով արյուն—արցունք և քրտինք թափել տվեր էին։ Քիշ հետո Միհրանը դուրս ելավ, անիկա հանկարծ մտածեր էր, որ Մաննիկը թերևս վերադարձեր էր Կլոզըրի-դե-Լիլա և իրեն կսպասեր։ Անիկա կերթար Մոնպառնասի ետևի փողոցներեն, որոնք հանդարտ Էին։ Հակառակ իր կամքին, անոր միտքը և հոգին խռովահույզ վիճակի մեջ Էին։ Ան կմտածեր նաև Յորկիին, իսկ Բարպայի մասին միամիտ Էր: — Անիկա Վիկտորյային հետ Մըդոն Է, բարեբախտաբար,— կխորհեր ան,— և թերևս գաղափար իսկ չունին, թե ի՞նչ պատահեցավ քաղաքին մեջ։ Միհրանը անցավ վերջապես Մոնպառնասի բուլվարին վրա. անիկա քիչ մի կարգի բերեր Էր վրան-գլուխը, թեև գլխարկը անհետ կորսնցուցեր Էր, փոշիները թոթվեր, ձեռքերը, երեսը լվացեր Էր, բայց դարձյալ հայտնի Էր, որ ան դուրս եկած Էր դեպքի վայրեն։ Անցորդներեն ոմանք հետաքրքիր և զվարճացող աչքերով կդիտեին զինքը, ոմանք` համակրանքո՞վ, ոմանք՝ հեգնությամբ և ոմանք՝ խուլ ատելությամբ։ — Մեյ մը Մաննիկը տեսնեմ և հետո երթամ Պերմանանս, — մտածեց անիկա։ Քանի կհառաջանար բուլվարի վրա, այնքան կհասկնար, որ իր այդ երևույթովը վտանգավոր Էր փողոցը մնալ։ Եթե անգամ մը տուն հանդիպեր, լավ կըլլար, բայց Բրոկա փողոցը շատ հեռու Էր, իսկ Մարիայի մոտ երթալը իրեն թվեցավ անկարելի, կարծես տարիներե ի վեր բաժնված Էին իրարմե։ Այդ միջոցին մեկը զարկավ ուսին։ — Ա՜ հ, մոն վիյե,— ըսավ ան,— ուրկե՞դուրս կուգաս։<noinclude></noinclude> rogoulfpwn063jm30w4wpkk54uf2i3b Էջ:Barpa Khachik.djvu/346 104 46037 396510 110290 2026-09-16T16:19:32Z LetterBot 3069 (via JWB) 396510 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Վիկտորյան, առանց պատասխանելու, սկսավ հեկեկալով արտասվել։ — ճանը՜մ, տիկին Վիկտորյա՛ , հոգդ մ՝ընե՛ր, չար խաբարը շուտով կուգա,— ըսավ ան և մեկնեցավ։ Վիկտորյան՝ անճրկած, չէր գիտեր ի՞նչ ընել։ Չարիքի բոլոր սահանքները բացվեր էին իր առաջ, և ինքը անզոր և անպաշտպան էր անոր առաջ։ Տունը կարծես օտարացեր էր իրեն, և անիկա կդողար և ցուրտ կզգար, ինչպես եթե դռները և բոլոր պատուհանները բացված ըլլային։ Վիկտորյան իր աղի արցունքներե այրող աչքերը դարձուց ժամացույցին և մտադրեց մինչև ժամը տասը սպասել և հետո երթալ քաղաք։ Անիկա կմտադրեր Մաննիկը գտնել և միասին որոշել իր ընելիքը։ Ժամը իննին քաղաքային տաքսի մը կանգ առավ դռանը առաջ։ Վիկտորյան վազեց դուռը բացավ՝ նախքան շոֆերի ազդանշան տալը։ Բարպան էր, որ անծանոթ երիտասարդի մը հետ փոխադրվեր էր տուն։ Անիկա նախորդ իրիկունը, կեսգիշերին, տարեր էին Կոշեն հիվանդանոցը և առավոտուն, իր պնդումներուն վրա, տաքսիով փոխադրեր էին Մըդոն։ Վիկտորյան տեսավ անոր գլխի և կզակի վիրակապերը, բայց չազդվեցավ, Բարպան ողջ էր, այդ էր էականը։ Անիկա օգնեց անծանոթ երիտասարդին՝ վիրավորը փոխադրելու տուն, իր անկողնին վրա։ Գիշերը հիվանդանոցին մեջ խնամեր էին գլխին եղած վերքերը։ Հիվանդանոցի ներքին բժիշկի կարծիքը այն էր, որ աչքը և կզակը որևէ բարդություն չէին ներկայացներ, վերքերը շուտով կբուժվեին, բայց Բարպան ստացեր էր ուժեղ հարված մը կողին վրա, և բժիշկը վախ ուներ, որ արյան խռնում եղած է երիկամունքին մեջ: Բարպան խուլորեն կմռնչեր անկողինը փոխադրված ժամանակը, իսկ Վիկտորյան, մեռելի պես դժգույն, կջանար օգնել անծանոթ երիտասարդին։ Երբ հիվանդը տեղավորեցին անկողնին մեջ, երիտասարդը ըսավ. — Իսկ այժմ, ընկե՛ր, պետք է շատ զգույշ ըլլալ, երիկամունքը պետք է խնամել առանց օր կորսնցնելու, կարող է վատ հետևանքներ ունենալ։<noinclude></noinclude> rm9ywf2saajgzx0d3h6fab2ljvqh5lt Էջ:Barpa Khachik.djvu/312 104 46038 396473 123520 2026-09-16T16:18:31Z LetterBot 3069 (via JWB) 396473 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Ֆրանսիացի ընկեր մըն էր, ժակ անունով, Յորկիի գործարանեն։ Միասին սկսան քալել, և Միհրանը համառոտ պատմեց իր տեսածները և վերջացուց ըսելով, թե կուզեր ընկերուհին գտնել։ — Տուն դարձած կըլլա,— ըսավ Ժակը,— և հետո, ընկեուհի փնտրելու ո՛չ օրն Է, ո՛չ ժամը։ Անոնք նշմարեցին, որ երկու «հերիֆներ» կհետևեին իրենց։ Հասեր Էին Օբսերվատուարի հրապարակը։ Քեզի համար հետևանքները ծանր կըլլան, եթե ձեոք իյնաս,— ըսավ Ժակը,— լավագույնը ան Է, որ կծիկը դնես, ավելորդ զոհեր տալը հաշիվ չէ։ Միհրանը՝ առանց խոսք ընելու, մոտեցավ Կլոզըրի֊դե֊Լիլա սրճարանին, բացավ դուռը և դեմառդեմ գտնվեցավ Մարիայի և Բարունակի հետ։ — Ա՜հ, վերջապես, սիրելի՛ս,— ըսավ Մարիան և Բարունակը թողնելով, ուզեց մտնել Միհրանի թևը, բայց երիտասարդը ընկրկեցավ։ Մարիայի կապույտ աչքերը լեցվեցան արցունքով, և ան շշնջաց, գրեթե բռնի մտնելով Միհրանի թևը և հեռացնելով սրճարանեն. — Լսե՛ ինձ, ժամանակը չէ սրդողելու, ձերբակալություններ կկատարեն, լսե՛… Ժակը անհետացեր էր, Միհրանը ակամա հնազանդեցավ Մարիային։ Ան կայծակի արագությամբ մտածեց, որ անսալով անձնական տրամադրություններու, իրավունք չուներ իր կացությունը վտանգելու: — Ա՜հ, սիրելի՛ս,— ըսավ կրկին Մարիան,— քեզ ամեն տեղ փնտրեցինք, ձեռք անցած օտարականները կբռնեն։ Բարունակը իրենց քովեն կքալեր անխոս։ Բյուլյեի առաջ, ուր ընդհարումը տեղի ունեցեր էր, դատարկված էր։ Տրամվայներու երթևեկությունը հաստատվեր էր, իսկ Բյուլյեի մեջ միտինգը կշարունակվեր։ Բուլվար Սեն-Միշելի վրա այնպիսի տպավորություն ունեցան, որ սովորական կյանքը վերսկսած է: Որոշ կասկածներ կային, ոք ոստիկանությունը կրկին կկատարեր իր շա<noinclude></noinclude> 15pdtdqvaratpmyj8ur30esi21k0m17 Էջ:Barpa Khachik.djvu/313 104 46039 396474 123521 2026-09-16T16:18:33Z LetterBot 3069 (via JWB) 396474 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>հաաակությունները, երբ միտինգեն դուրս գային, բայց առայժմ հանգիստ էր: Մարիան առաջարկեց Միհրանին, փոխանակ Սեն-Միշելի վրա հառաջանալու, երթալ իր սենյակը, բայց Միհրանը վճռականորեն մերժեց։ Միհրանին համար անտանելի էր նաև Բարունակի լուռ ներկայությունը, բայց չէր զիջեր այդ մասին խոսք ընելու: Միհրանը հետաքրքրված կլսեր Մարիայի պատմածները և զուգահեռաբար կխորհեր Մաննիկի մասին: Անիկա խանդաղատանքով կմտածեր Մաննիկի կաղության, այդ ֆիզիկական թերության մասին, որ տկար երեխայի նման սիրելի և քնքուշ կդարձներ Մաննիկը, և Միհրանը կմտածեր, որ պարտական էր անոր ընծայել օգնություն և պաշտպանություն: Մարիան կպատմեր, որ ինքն ալ Բարունակի հետ եկեր էր միտինգին և հերթի կսպասեին, բայց իրենք մուտքի դռան մոտ էին, երբ խառնակությունը սկսեր էր, անոնք թև֊թևի անջատվեր էին ամբոխեն, և նույնիսկ Բարունակը նրբամտություն ունեցեր էր դիմելու ոստիկանի մը: — Մենք պարզ անցորդներ ենք, ըսավ Բարունակը,— շարունակեց Մարիան,— կուզենք տուն երթալ: Ոստիկանը կարծես հոտ առավ, որ Բարունակը բուրժուայի տղա է, մեզ ընկերացավ, անցուց բազմաթիվ ոստիկանական շղթաներե և մեզ թողուց Արբուսի փողոցին վրա: «Այժմ ուղիղ տուն գանցեք, — ըսավ ան,— փողոցը ապահով չէ»: Բայց մենք, փոխանակ տուն երթալու, Կլոզըրի եկանք և ի՜նչ տեսանք… Պատշգամբին բոլոր աթոռները օղին մեջ էին, մարդիկ՝ կատաղած, իրարու գլխի կնետեին ինչ որ գտնային ձեռքի տակ, իսկ սրճարանի դռները փակ էին: Վերջապես, Բարունակը բանալ տվավ ետևի դռներեն մեկը, և ներս սպրդեցանք: Սրճարանին մեջ ասեղ ձգելու տեղ չի կար, և ամենքը ոտքի կանգնած, կսպասեին ահեղ դեպքերու: Դուրսը… գիտես արդեն, քանի որ հոն էիր… Բայց սա ի՞նչ է,— ըսավ հանկարծ Մարիան ետև դառնալով և շուրջ բոլորը նայելով: Ոստիկանները, թեև բավական հեռուեն, կարծես շուրջպար էին կազմեր։ — Ուռկան նետեր են,— ըսավ Բարունակը ռնգային ձայնով:<noinclude></noinclude> lq2djhpzrse1s4rxhpcjoktwb7somnx Էջ:Barpa Khachik.djvu/314 104 46040 396475 123522 2026-09-16T16:18:35Z LetterBot 3069 (via JWB) 396475 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Շուրջպարը հետզհետե կսեղմվեր, և իսկապես, կարծես ուռկանի մեջ բռնված, այդ տարածության վրա եղող անցորդները կոպային դեպի կեդրոն մը, կարծես կհամախմբվեին։ Սկսավ քննությունը։ Երկու ոստիկաններ և մեկ քաղաքային հագուստով մարդ մեկ-մեկ կհարցնեին անցորդներուն իրենց ինքնության թղթերը։ Անոնք, որ ֆրանսիացի էին, ազատ կանցնեին շուրջկալեն դուրս, իսկ օտարականները կկուտակվեին։ Երբ հինգ-վեց հոգի կըլլային, ոստիկան մը կառաջնորդեր այդ մարդիկը մոտակա ոստիկանատունը։ Ոմանց ալ միայն քարտերը կառնեին և կճամփեին։ Երկու անգամ Մարիան փորձեց Միհրանին և Բարունակին հետ անցնիլ ուռկանի ցանցեն դուրս, բայց անկարելի եղավ։ Վերջապես, ոստիկաններեն մեկը թաթը դրավ Բարունակի վրա և ըսավ. — Ձեր ինքնության թուղթը, պարո՛ն։ Բարունակը իր քարտը ցույց տվավ. ոստիկանը վարանեցավ. — Դուք քիմիական ինստիտուտի ուսանո՞ղ եք։ — Այո՛ ,— ըսավ Բարունակը։ — Եվ կբնակիք Շոսե դ՝Անտեն փողո՞ցը… — Այո՛ , պարոն։ — Ցույց տվեք ձեր ուսանողի քարտը։ Բարունակը քարտը ցույց տվավ։ Հակառակ տագնապալի կացության, Միհրանը ոչ առանց հեգնության կդիտեր, թե ինչպես Բարունակը հեզությամբ կվարվեր ոստիկանին հետ, և ան չի վարանեցավ իր բուրժուա հորը, որու տունեն հեռացեր էր, հասցեն ընդունիլ իբր իր բնակարանի հասցեն։ — Տուն վերաղարձե՛ ք, երիտասա՚րդ,— ըսավ ոստիկանը խստությամբ, ինչպես եթե անառակ երեխայի մը հետ խոսեր, և Բարունակին վերադարձուց ինքնության քարտը։ Անիկա առանց այլևայլի դուրս եկավ ոստիկանական շղթայեն։ Անմիջապես ուրիշ ոստիկան մը դիմեց Միհրանին, և ան ացքովը կչափեր Միհրանը՝ գլխեն մինչև ոտքը։<noinclude></noinclude> 4imqe3efbr840nqeordzvfm4kh4tvs1 Էջ:Barpa Khachik.djvu/315 104 46041 396476 123523 2026-09-16T16:18:36Z LetterBot 3069 (via JWB) 396476 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude> — Ձեր ինքնության թուղթը,— ըսավ ան խոժոոելով: Միհրանը ցույց տվավ քարտը։ — Ա՜հ, մենք օտարական ենք և կխառնվինք ներքին գործերու՜ … մե՜նք… Մնացե՛ք այստեղ,— ըսավ ոստիկանը Միհրանին և հարցական նայեցավ Մարիային։ — Ես ֆրանսիացի եմ, և այս պարոնը իմ կյանքի ընկերն Է,— ըսավ Մարիան խրոխտությամբ։ — Ավելի վատ ձեզ համարա…— ըսավ ոստիկանը,— լավագույն ընտրություն մը կարող Էիք ընել։ — Բայց, պարո՛ն — Բավական Է, դուք ազատ եք,— հարեց ոստիկանը,— կարող եք երթալ… — Ես չեմ բաժնվիր իմ կյանքի ընկերեն,— պատասխանեց Մարիան։ Բայց այդ միջոցին միջադեպ մը պատահեցավ, մեկը կգոռար և հայհոյություններ կարձակեր, անիկա միևնույն ատեն կոչ կըներ շուրջ բոլորը դտնվողներուն. — Ընկերնե՛ր, մեզ բռներ են ոստիկանական ուռկանի մեջ կամայական կերպով։ — Ռե՛խդ, ռեխդ փակե՛,— զոլեցին ոստիկանները և խուժեցին այն կողմը։ — Համարձակեցե՛ք ինձ մոտենալ,— գոչեց երիտասադը՝ երկու բռունցքները սեղմելով, ըմբշամարտի պատրաստվող մեկու մը պես։ Անմիջապես ուրիշ երիտասարդներ խմբվեցան անոր շուրջը և դիրք բռնեցին։ — Ի՞նչ Է, դուք մեզ ոչխա՞ր կարծեցիք, կտեսնեք՝ որ ո՛չ,— ըսավ անծանոթ երիտասարդը։ — Բրավո՜, բրավո՜ ,— կգոչեին շատեր. շուրջկալի մեջ բռնված անցորդները սկսան ծաղրել ոստիկանները։ — Բուլղար ուսանողներ են,— կշշնջային մարդիկ,— նշանավոր տզաքներ են… Ոստիկանները սկսան սուլել, պահ մը իրարանցում հառաջ եկավ։ Մարիան դարձյալ մտնելով Միհրանի թևը հեռացուց այդ կետեն, և ահա, իրենք ալ չի գիտցան ինչպես, դուրս<noinclude></noinclude> kso9efzs6faj3yvifehec97pb2zeouh Էջ:Barpa Khachik.djvu/316 104 46042 396477 123524 2026-09-16T16:18:38Z LetterBot 3069 (via JWB) 396477 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ելան շուրջկալեն։ Արագ-արագ քալելով, անոնք հասան Մոնպառնաս և վերցուցին առաջին անցնող տրամվայը, որ կերթար Լիոնի կայարանը։ Մարիան և Միհրանը իջան Օռլեանի կայարանի առաջ, մտան այնտեղ և գացին նստեցան բյուֆետի մեկ խաղաղ անկյունը։ — Օ՜, լա՛, լա՛, լավ ազատվեցանք,— ըսավ Մարիան։ — Ինքնության քարտս իրենց մոտ մնաց,— ըսավ Միհբանը։ — Այդ ճիշտ է, ինչպե՞ս ընենք։ — Ինձ կվտարեն այս երկրեն,— ըսավ Միհրանը,— իսկ այսօրվա փախուստս աժան չի նստիր ինձ։ Անիկա իր աչքի առաջք կբերեր իր ստանձնած գործերու ցանցը և խոր ափսոսանքով կմտածեր, որ անոնցմե շատերը կիսատ պիտի մնան։ Անշուշտ, ուրիշները կփոխարինեին իրեն, բայց ավելորդ ժամանակ կկորսվեր մինչև մտնեին գործերու ընթացքին մեջ։ Ամենեն լավը այն կըլլար, որ որոշ ժամանակ թաքնված մնար և անլեգալ ապրելով, իր ընկերներուն տեղեկացներ գործերը և հետո թո՛ղ պատահեր ինչ որ պիտի պատահեր… Բայց ո՞ւր թաքնվեր։ Անշուշտ, իր ընկերները կհոգային այդ մասին. անլեգալ ապրող շատերը կային թե՛ ֆրանսիացիներու և թե՛, մանավանդ, օտարականներու մեջ, բայց այժմ անմիջապես պետք էր վճռել, թե գիշերը ո՞ւր պիտի անցըներ։ Միհրանը ո՛չ կարող էր Մըդոն երթալ և ոչ ալ Մարիայի սենյակը։ Իսկ իր ընկերները այդ ժամուն ո՞վ գիտե ուր էին և ինչ վիճակի մեջ։ Իսկ անոնք գտնալու համար պետք էր, որ երթևեկեր քաղաքին մեջ, որը խիստ վտանգավոր էր, կարելի էր մեկ նոր ուռկանի մեջ իյնալ և այս անգամ առանց ինքնության թուղթի։ Միհրանը՝ խահվեն խմելով, իր մտածումները հայտնեց Մարիային։ Անիկա լսելե հետո ուշադրությամբ, ըսավ հանկարծ. — էտամպ երթանք, հորս մոտ։ Մարիան բացատրեց, որ անմիջապես ինքը խորհեր էր էտամպի մասին, բայց չէր համարձակեր առաջարկել։ Բարպա Խաչիկ<noinclude></noinclude> klbo4cfq6kia0d65yshbvk56q56pjhq Էջ:Barpa Khachik.djvu/347 104 46043 396511 110314 2026-09-16T16:19:34Z LetterBot 3069 (via JWB) 396511 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Բարպան ըրած ջանքերեն քրտինք կթափեր, բայց անոր բաց մնացած աչքը, կարծես թե, ուրախության ցոլք մը ունեցավ, երբ ինքզինքը գտավ իր սենյակին ընտանի շրջանակին մեջ, և երբ այդ աչքը հանդիպեցավ Վիկտորյայի դեմքին։ Անիկա իր ձեռքը երկարեց երիտասարդին և մռլտաց վիրակապի տակեն. — Շնորհակալությո՛ւն, ընկե՛ր։ — Մեզմե մեկնումեկը վաղը անպատճառ կանցնի ձեզ մոտ,— ըսավ երիտասարդը և մեկնեցավ։ Տանը սեմին վրա երիտասարդը մտերմաբար խոսեցավ Վիկտորյային հետ. — Մայրի՛կ, այսօր իսկ բժիշկ կանչեցեք, պետք է լավ խնամել հիվանդը, մինչև բժիշկի գալը միայն կաթ կամ կաթնեղեն տվեք և ջուր՝ որքան որ ուզե։ Վիկտորյան հնազանդ երեխայի պես կլսեր երիտասարդին խոսքերը, անոր ամեն մեկ բառին հավանության նշաններ ընելով, բայց անոր միտքը պաշարված էր հարցումով մը։ — Ո՞ւր են Միհրանը, Յորկին,— ըսավ ան։ — Այդ ես չեմ գիտեր,— պատասխանեց երիտասարդը, հրաժեշտ տվեց և մտավ տաքսին։ Բարպան գտնելով, Վիկտորյայի անձկությունը չի մեղմացավ, ընդհակառակը, անոր ջարդուկտոր եղած վիճակը իրեն մտածել կուտար, որ ավելի ծանր բաներ պատահած են Միհրանին և Յորկիին։ Անիկա դարձյալ կերթար խոհանոց, ձեռքերը ծնկներուն կզարներ և կողբար, բայց երբ կուգար Բարպային մոտ, կջանար իր հուզմունքը ծածկել։ Բայց Բարպայի աչքն ալ դարձեր էր հարցական։ Երբ բժիշկը եկավ և հիվանդը քննելե ու դարմաններ պատվիրելե հետո հեռացավ, Բարպան հարցուց Վիկտորյային. — Ո՜ւր են տղաքը։ Վիկտորյան, որ աթոռով նստած էր մահճակալին քով, ինկավ Բարպային ծունկերուն վրա և սկսավ հեկեկալով լալ։ Բարպան ցցվեցավ անկողնին մեջ. անիկա շփոթ ձայնով կգոռար.<noinclude></noinclude> t0c08ak66e1ux2o7wib0jo38nknbn06 Էջ:Barpa Khachik.djvu/317 104 46044 396478 123525 2026-09-16T16:18:40Z LetterBot 3069 (via JWB) 396478 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Հետքս կգտնեն, եթե դուն ալ անհետանաս,— ըսավ Միհրանը։ — Ես կեսգիշերվա գնացքով կվերադառնամ,— ըսավ Մարիան։ Միհրանը խորը հառաչեց և ըսավ. — Լա՛վ, Մարիա, եթե վստահ ես, որ հայրդ ինձ կհյուրընկալե։ — Օ՜հ, հայրիկը շատ գոհ կըլլա, մայրիկն ալ,— ըսավ Մարիան։— Այնքա՜ն կձանձրանան իրենց գյուղական կյանքին մեջ, որ ըսել չէ կարելի, ինչպես դաշտային մուկեր։ ⁂ Ռընե Սոլը և կինը, ժամը տասը անց, դեռ իրենց ճաշասրահն էին, հակառակ իրենց սովորության։ Այր ու կին կվիճեին, ավելի ճիշտ՝ կինը առանձին կխոսեր և դուրս կըթափեր իր կուտակած գանգատները։ — Ապրեցանք և ծերացանք առանձնության մեջ, ա՛լ բավական է,— կըսեր ան:— Այս ամառն ալ այստեղ կանցնենք և ձմեռը կերթանք Փարիզ։ Թո՛ղ նեղը ապրինք, ես կար կգտնեմ, բան մը կընեմ, այստեղեն պաշար կտանինք հետերնիս… Վերշապես, անոթի չենք մնար և եթե նույնիսկ կեսանոթի մնանք, հոգս չէ, գոնե զավակներուս մոտ կըլլամ: Մարթան երկրորդ երեխան պիտի ունենա, ես ինչպե՞ս իր մոտ չըլլամ, իմ թոռներես զրկվիմ… ինչո՞ւ ամեն մեկ մարդու իրավունքը եղող բնական զգացումներեն ինձ կզրկես, ի՞նչ իրավունքով…Դուն անսիրտ ես, դուն անտարբեր ես քու աղշիկներուդ նկատմամբ, քու թոոներուդ համար, իսկ ես քեզ նման չեմ, ես սկզբունք մը չեմ, միսով-ոսկորով շինված էակ եմ ես, սիրտ ունիմ, հոգի ունիմ, ջիդ ունիմ, օ՜, լա՛, լա՛… Եվ Լիզա Սոլը հորդառատ արցունք կթափեր և դեռ հեծկլտալով կշարունակեր.<noinclude></noinclude> 13ho4upphey83rc98hoplrp8ekh2tg4 Էջ:Barpa Khachik.djvu/318 104 46045 396479 123526 2026-09-16T16:18:41Z LetterBot 3069 (via JWB) 396479 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Այս կյանք չէ, մահ է, ավելի աղեկ է, մեր գերեզմանները փորենք, ողջ-ողջ թաղվինք…Մեր կյանքը տարբերություն չունի անասուններու կյանքեն, կուտենք, կխմենք, կպառկինք… Շաբաթներն, ամիսներե ի վեր մեր դուռը զարնող չէ եղեր, դարձեր ենք զույգ մը մենավոր բուեր, դռանը սռնակը ժանգոտեր է, այո՛, կատարելապես, մեր դուռը չի բացվիր ամիսներն ի վեր… իսկ մեր աղջիկները… օ՜հ, օ՜հ, քու հարազատ զավակներդ են, քու պատկերիդ արտատպումները… Անոնք ալ սիրտ չունին, եսասեր կենդանիներ են, իրենց շահուն ետևեն, իրենց հաճույքներու ետևեն, ա՜հ, շիտակը կուզե՜ս, Մարիան դարձեր է… Ի՞նչ է դարձեր, դուն ըսե, ամեն օր նոր երիտասարդ… աս քու տված դաստիարակությանդ արդյունքն է: Մարթա՞ն, եսասեր բուրժուա՛, այդ ալ քու դաստիարակության սնանկությունն Է… Ամուսինը իտալացի ֆաշիստներու շահերը կպաշտպանե, մարդասպաններու, ավազակներոլ փաստաբանն Է, մեր ապագա ֆաշիստներու թեկնածուն Է պառլամենտի համար… և Մարթան անոր նվիրված Է իր բոլոր հոգվով. ան մոռցեր Է հայր, մայր, հորենական սկզբունքներ, որովհետև կատվի պես սիրահարված Է իր ֆաշիստ ամուսինին, աս ալ մեր աղջիկն Է, քու կրթած աղջիկն Է. ամեն ինչ սնանկություն, ամեն ինչ պարապ, և ինչո՞ւ համար, ըսե՛, կխնդրեմ, մենք մեր երիտասարդությունը անցուցինք այս առանձնության մեջ, աշխատեցանք նեգրերու նման, ինչո՞ւ, որպեսզի հասնինք այս անփառունակ վիճակին… Դուն կարող ես խոսիլ մեր մտավորական կյանքին վրա,— շարունակեց Լիզա Սոլը, պահ մը շնչասպառ լռութենե հետո,— Է՜հ, եթե կոլզե՞ս, այդ բոլոր դիրքերը մահու չափ ձանձրույթ կպատճառեն ինձ։ Եթե դուն անոնցմով կզվարճանաս, այդ քու գործդ Է, բայց ե՛ս, ես մի՞թե մարդ չեմ, այդ բոլորը մեռյալ տառ Է ինձ համար, քանի որ չի համապատասխաներ ոչ մեկ չափով և ոչ մեկ կերպով մեր անցուցած կյանքին… Դեռ երբ աղջիկներս փոքր Էին, կզբաղեի անոնցմով, օրս կլեցվեր անոնցմով, գիտեի, թե ինչո՞ւ կզբաղեի հավնոցով, այդ անիծյալ հավերով, այդ անմիտ ճագարներով, եղունգներովս կքերեի անոնց աղբը, որովհե—<noinclude></noinclude> ey7brsavqmrfl3ckdgiz4y64002ved4 Էջ:Barpa Khachik.djvu/367 104 46046 396533 110927 2026-09-16T16:20:10Z LetterBot 3069 (via JWB) 396533 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude> <center> ԲԱՌԱՐԱՆ</center> <center> '''Ա.'''</center> {| class="sortable" style="min-width:720px" |— | '''Աբուդատ''' — (թրք. ժող.) փաս— |||| '''Ամիդոն''' — (ֆր.) օսլա |— | տաբան, իրավաբան |||| '''Այգուն (այգ—ուն)''' — լուսաբացին |— | '''Ագազուն''' — թույլ, վատուժ, նիհար |||| '''Այլընդայլո''' — աղավաղված, խառնակ |— | '''Ազատքեղ''' — մաղադանոս |||| '''Այսահար''' — դիվահար |— | '''Աթե''' — (ֆր.) անաստված |||| '''Անա''' — բաբա գյունի— (թրք.) |— | '''Ալբակա''' — լատ. Ամերիկայում |||| մոր-հոր օրը. փխբ՝. խառնակություն, |— | ապրող բրդատու կենդանի, |||| տակնուվիայություն |— | նույն կենդանու բրդից գործ |||| '''Անգոնական''' — սարսափազդու, |— | ված կերպաս |||| վրդովեցուցիչ |— | '''Ալգասյան''' — Էլզասյան |||| '''Անկար''' — չքավոր, խեղճ |— | '''Ալլանալեմ''' — (թրք. ժող.) կարծեմ, |||| '''Անճրկիլ''' — շվարել, շփոթվել |— | ինձ թվում Է |||| '''Անուշապուր''' — Նոր տարվա քաղցր |— | '''Ալշակ''' — (թրք.) ստոր |||| շիլա ցորենով պատրաստված, |— | '''Ախտեր''' — (թրք.) դեղաբույսեր և |||| որի մեջ խառնում են |— | համեմունքներ վաճառող |||| զանազան չոր մրգեր ու |— | '''Ակաժու''' — (ֆր.) մահոկենի, ծառ |||| համեմունքներ |— | որի փայտից բարձրորակ կահույք |||| '''Անուշել''' — շոյել, շողոքորթել |— | են պատրաստում |||| '''Անսալ''' — լսել, հնազանդել |— | '''Ականջը ետև ձգել''' — Հետևել, ականջ |||| '''Անցրուկ''' — ձկան տեսակ |— | դնել |||| '''Ապուխ-սուպուխ—''' (թրք. ժող.) |— | '''Աղին''' — խառնակյաց, ապօրինի |||| խենթուխելառ, անկապ |— | կապերով ուրիշի հետ |||| '''Ապօրծին''' — ոչ֊օրինական |— | ապրող կին |||| ամուսնությունից ծնված |— | '''Անայիպ, աճալ-անայիպ-'''(թրք.) |||| '''Առագաստները իջեցնել''' — փխբ. |— | զարմանալի, տարօրինակ, արտառոց |||| տեղի տալ, զիջել, համաձայնվել |— | '''Աճառ''' — օճառ |||| '''Առասան''' — թոկ, չվան (բարակ) |— | '''Ամբոշի երթալ -''' (ֆր.) աշխատանքի |||| '''Առթել''' — պատճառել |— | վարձվել |||| |}<noinclude></noinclude> 1ho94zq08q32oddy24z6alzlrw9oypv Էջ:Barpa Khachik.djvu/319 104 46053 396480 123538 2026-09-16T16:18:43Z LetterBot 3069 (via JWB) 396480 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>տև կմտածեի, որ երեխաներս կզվարճանան ճազարներու ձագերով, անոնց ճերմակ մորթը կօգտագործեմ իմ հրեշտակներուս համար, փափուկ և տաք վերարկուներ կկւսրեմ, կունենան թարմ ձուեր իրենց նախաճաշին համար… Բայց հիմա՞.. ի՞նչ հետաքրքրություն ունի մեր կյանքը ինձ համար… ո՜չ մեկ, ո՜չ մեկ… Գոնե ձմեռները երթանք Փարիզ, աղջիկներուս մոտ, հետո, վերջապես, փարիզյան մայթեն հայրենաբաղձությունը ունիմ, հոն ծնած, հոն մեծցած եմ, ի՞նչ Է, չափազանցությու՜ն Է իմ ուզածը, և դեռ կխոսին անհատի ազատության մասին. այդ բոլորը սո՛ւտ Է, կեղծի՛ք, ինչպես քու հնարած ամբողջ սիստեմդ… Ռընե Սոլը ավելի ծերացեր Էր այս վերջի ամիսներուն։ Անոր ոչ միայն մազերը և մորուքը ամբողջովին սպիտակեր Էին, այլև ճերմակ թելեր ինկեր Էին հոնքերուն մեջ։ Անիկա աջ ձեռքը, որուն մկանունքները և երակները ձգտված պարաններու պես կցցվեին, դրեր Էր սեղանին վրա, և այդ ձեռքը, որ աշխատեր Էր անդադար, հողային կոպիտ գործերով, կարծես կարտահայտեր այդ ժամանակավրեպ նահապետին զգացումները և նաև իր մտածումի վարանումները։ Առաջին անգամ չէր, որ տիկին Սոլը Փարիզ երթալու և համեստ, բայց քաղաքի կյանքով ապրելու հարցը կդներ: Բայց աոաջին անգամն Էր, որ ան կպոռթկար այսպես, ամուսինին առաջ թափելով իր մեջ կուտակված զայրույթը, թեբահավատությունը, ըմբոստությունը։ Ռընե Սոլը թախիծով կմտածեր. «Աղջիկներես հետո կինս, իմ կյանքի արի և նվիրված ընկերը»։ Եվ ան ինքզինքը կզգար թշվառ և դժբախտ՝ որբի պես։ Բայց Ռընե Սոլը չէր ընկճված։ Անիկա իր մտքին մեջ կառարկեր կնոջը ամեն մեկ խոսքին. «Եթե մենք թողունք մեր տնտեսությունը ու ձմեռը քանի մը ամսով երթանք Փարիզ, ամեն ինչ կփչանա։ Եթե չի մտածենք նույնիսկ գողության վրա, ինչ որ հավանական է, ո՞վ պիտի խնամե անասունները, ո՞վ կեր պիտի տա և չէ՞ որ կան նաև ձմեռային աշխատանքներ։ Իսկ, Լի՛զա, եթե մտքովդ իսկ կանցընես, որ կարող ենք վարձքով մեկը բռնել, ո՛չ, հազար անգամ ո՛չ։ Սա իմ հիմնական սկզբուն<noinclude></noinclude> inr4mwao0uc9xblqvfbwsrb4gnteeal Էջ:Barpa Khachik.djvu/321 104 46054 396483 123539 2026-09-16T16:18:48Z LetterBot 3069 (via JWB) 396483 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Իմ Մարթան… իմ Մարիան… իմ հարազատ աղջիկները… Բայց արդյո՞ք անոնք անդարձ կորած են, չի պիտի գա՞ օր մը, որ անոնք վերադառնան իրենց հորը մոտ, ինչպես փոթորկալի ճամփորդութենե հետո նավահանգիստ վերադարձող վնասված, բայց չի խորտակված նավեր… Ա՜հ, այդ դո՞ւ ես ըսողր, Լի՛զա, ուրեմն դուն կկեզծեի՞ր, երբ միասին կկարդայինք, և դուն կըսեիր. »Օ՜հ, շատ հետաքրքրական Է…»: Ես քեզ սնուցի մարդկային մտքի ամենաբարձր արտահայտություններով, ես քեզ իբր ընկերություն տվի Դանտե, Շեքոպիր, Սերվանտես, Ռուսո, Գյոթե, Բալզակ… ես քեզ տեղյակ պահեցի մեր օրերու մեծ մարդկանց կյանքին և գործին, և դուն, ուրեմն, կձանձրանայի՞ր… Ուրեմն, ես քեզ երբեք չի ճանաչեցի, դուն անծանոթ և խորթ կին ես ինձ համար… Գնա՛, գնա՛… ես մինակս կսպասեմ իմ շինած խաղաղ անկյունին մեջ, որպեսզի, երբ իմ աղջիկներս գան, երբ որևէ ազնիվ մարդ գա, իմ դուռը զարնե… ես կարենամ ըսել համեցե՛ք…»: — Եթե Փարիզ երթալ կուզես, գնա՛,— ըսավ Ռընե Սոլը կնոջը, զսպվա՛ծ հուզումով,— ո՞վ քեզ կարգիլե, դուն այստեղ շղթայված չես: — Շղթայված չե՜մ… և ինչպե՞ս… որու՞ թողում քեզ մինակդ։ — Դուն իմ մասին մի՛ մտածեր,— ըոավ Ռընե Սոլը՝ հոնքերը թեթև մը խոժոռելով: Ռայը տիկին Սոլը, որ պիտի պատասխաներ, և անկարծ ուշադիր դարձավ և գլուխը հակած դեպի պատուհանը, ականջ դրավ։ Հեռավոր պարտեզներու շուները կհաչեին կատաղությամբ։ — Մարդ կուգա,— ըսավ տիկին Սոլը բոլորովին փոխված ձայնով։ — Կերեի՝ որևէ թափառաշրջիկ,— ըսավ Ռընե Սոլը։ Բայց անսր մեջ վառվեր էր տարօրինակ հույս մը, և ձեռքերը կդողային բուռն հուզումեն։ — Ո՛չ,— ըսավ տիկին Սոլը,— թափառաշրջիկ չէ, մեր շունը չի հուզվեցավ։<noinclude></noinclude> 5nvi29ft79e5qinptf0djfkquyulhwt Էջ:Barpa Khachik.djvu/322 104 46084 396484 123548 2026-09-16T16:18:49Z LetterBot 3069 (via JWB) 396484 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Ռընե Սոլը, իր տարիքին համար արտասովոր ճկունությամբ, ոտքի ելավ, անցավ նախասենյակը և գլուխը բերելով ծածկելե և ուսերուն վրա պելերինը նետելե հետո անցավ խոհանոց, լապտերը վառեց և գնաց պարտեզ, պահապան շան խցիկին մոտ։ Շունը արթուն էր և պրկված կանգներ էր իր չորս թաթերուն վրա։ Անիկա՝ իր տերը տեսնելով, ուրախությամբ մոլտաց, բայց չի հաչեց։ Ռընե մոլը զգաց, երբ ձեռքը դրավ անոր գլխին և հետո մեջքին, անասունին ամբողջ մարմինը սարսռուն էր արտակարգ հագումով։ — Ի՞նչ կա, Լուվրտո՛, ի՞նչ ունիս, խեղճ կենդանի,— ըսավ Սոլը և լապտերը մոտեցուց անոր դեմքին։ Շան աչքերը ֆոսֆորային փայլ ունեին։ — Մարդիկ կուգան մեզ մատ,— ըսավ Լիզա Սոլը, երևալով խոհանոցի դռան սեմին։ Օ՜հ, այո՛, մարդիկ կուգային։ Այր ու կին կլսեին շոսեի վրա ոտնաձայներ և եռանդուն խոսակցության աղմուկ։ Բայց ծերունին այնքան կվախնար հուսախաբ ըլլալու և կինը հուսախաբ ընելու, որ ըսավ. — Կարող է պատահիլ, որ Լիլաները կերթան կոր։ — Այս ժամի՞ն,— ըսավ կինը… և հետո, անոնք ավտո ունին, և ինչու մեր շունը չի պիտի հաչեր անոնց վրա։ Լիլաներր Սոլի տնտեսութենեն յոթ կիլոմետր հեռու գտնվող կալված մըն էր, որ կպատկաներ առևտրական ընտանիքի մը։ Ճամփուն վրա ձայները հետզհետե կմոտենային։ Գարնանային մեղմ հովը կսարսեր ծառերու վերին ճյուղերը, որոնց մեղմ սոսափյունը կներդաշնակվեր մոտակա առվակի մը խոխոջին։ Ձայները մոտեցան, կանգ առին դռանը առաջ։ Սոլը չսպասեց, որ զանգը տան, գնաց դեպի դուսը և հարցուց. — Ո՞վ է այդտեղ։ — Հա՛յր, ես եմ,— լսելի եղավ Մարիայի եռանդուն ձայնը: Հայրը դուսը բացավ և անմիջապես տեսավ, որ իր աղջ-<noinclude></noinclude> 4caycm567aetpcfonjm6740xh9mraam Էջ:Barpa Khachik.djvu/323 104 46085 396485 123549 2026-09-16T16:18:51Z LetterBot 3069 (via JWB) 396485 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կանը հետ նիհար երիտասարդ մը կար, որ կվարաներ սեմեն անցնելու: — Մտե՛ք, մտե՛ք,— ըսավ ծերունին։ ⁂ Քիչ հետո, ճաշասրահին մեջ, Մարիան Միհրանը կներկայացներ իր հորը. — Հա՛յր, քեզ կներկայացնեմ իմ կյանքի ընկերը։ Հայրը խորազնին դիտեց Միհրանը և ըսավ. — Բարի եկաք, երիտասարդ, Մարիայի կյանքի ընկերը իմ որդիս է: Ծերունին կդողդղար իր հուզմունքեն և միևնույն ատեն կամչնար իր հուզմունքեն։ Անիկա, ծածկելու համար իր վիճակը, բռնազբոսիկ ծիծաղով ըսավ. — Պը՜րր… Մայիսի մեկն է, բայց դեռ գիշերները զով են… — Հա՛յր,— ըսավ Մարիան թատերական ժեստով,— իմ կյանքի ընկերը հալածական է, կուզե՞ս իրեն ապաստան տալ քու հարկին տակ։ — Բոլոր հալածականները,— ըսավ ծերունին,— ոչ միայն իմ հարկի տակ, այլև իմ սրտիս մեջ տեղ ունին,— և ձեռքովը հրավիրեց Միհրանը նստիլ սեղանին առաջք։ Մարիան, որ արդեն ողջագուրվեր էր մորը հետ, վազեց գնաց խոհանոց, ուր մայրը ընթրիք կպատրաստեր շտապով: Ռընե Սոլը խոհանոցեն կլսեր Մարիայի եռանդուն խոսակցությունը, պնակներու և ամաններու աղմուկը և կնոջը արձակած բացականչությունները, որոնք երբեմն զարմացում կարտահայտեին, երբեմն՝ տհաճություն: Սոլը կդիտեր Միհրանի դեմքը և հետզհետե համակրություն կզգար այդ օտարականի համար, որ այդքան անակնկալորեն մտեր էր ոչ միայն իր տան, այլև ընտանիքին մեջ: — Որդի՛ս,— ըսավ ան քաղցր ձայնով,— ի՞նչ պատահեցավ, ինչո՞ւ կհալածվիք։ Միհրանը բացատրեց, թե Մայիսի մեկի բանվորական տոնի առթիվ միտինգ կազմակերպվեր էր և հերթի կսպասեին<noinclude></noinclude> 7a1lmubspnimv88idp7mmv5jxxokopn Էջ:Barpa Khachik.djvu/344 104 46086 396508 123536 2026-09-16T16:19:29Z LetterBot 3069 (via JWB) 396508 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ամեն մեկի պատահած հավանական դժբախտության համար։ Վիկտորյան կուգար խոհանոց, կնստեր աթոռի մը վրա և ձեռքերը ծունկերուն զարնելով՝ կմղկտար, ինչպես եթե ֆիզիկական ցավ մը ունենար։ Երբեմն ալ կմտածեր, թե անկարելի է, որ երեքով փորձանքի հանդիպեին, կույր դիպվածը, այդքան մեծ բազմության մեջ, չէր կարող իր հարվածները իջեցնել ճիշտ իր երեք սիրելիներուն… «Հավանական է,— կմտածեր անիկա,— երեքով տեղ մըն են և շուտով միասին կուգան»։ Եվ կմտադրեր լավ մը հանդիմանել երեքն ալ՝ զինքը այդպիսի դողերու մատնած ըլլալնուն համար։ Բայց ան անմիջապես կմեղադրեր ինքզինքը, այդպիսի միտք հղանալուն և ինքնիրեն կմրմնջեր. — Ա՜խ, մեյ մը գան, երեսնին տեսնեմ, ալ ուրիշ բան չեմ ուզեր։ Անիկա ականջ կդներ փողոցի սակավաթիվ անցորդներով ոտնաձայնին, հույս կառներ, երբ կմոտենային իր դռանը, և ավելի խոր հուսահատության մեջ կիյնար, երբ անցորդները կանցնեին կերթային մյուս ուղղությամբ։ Երբեմն ալ, ոտնաձայն լսելով փողոցին մեջ, փոխանակ հույս առնելով, կտագնապեր, իրեն կթվեր, որ մարդիկ կուգան վատ լուր բերելու իրեն, և շունչը բռնած, ինքն իրեն կտեսներ այդ վատ լուրը լսելե հետո՝ դժբախտ կնոջ իր պատկերովը։ Ժամը տասնմեկի ժամանակները, այլևս չի կրնալով դիմանալ, Վիկտորյան ելավ պարտեզ և տեսավ, որ վերի հարկի դրացիները դեռ լույս ունեին։ Անիկա մտադրեց խնդրել իր հարևանեն, որ երթար կայարանները, տեղեկություն ստանար, թերևս արկած մը պատահած էր երկաթուղագծի վրա։ Վիկտորյան հոժարակամ ինքը կերթար, բայց կվախնար, որ այդ միջոցին Բարպան և տղաքը կուգային, դուռը կմնային և մտահոգ կըլլային իրեն՝ Վիկտորյային համար։ Մայիսյան զով գիշերին մեջ անիկա բոլոր մարմնովը կդողար, երբ բարձրացավ սանդուղներեն։ Հարևանը, Վիկտորյան տեսնելով այդ անսովոր ժամուն և այդքան այլայլած վիճակի մեջ, հարցուց անմիջապես. — Խեր ըլլա՛, տիկին Վիկտորյա՛, ի՞նչ պատահեցավ:<noinclude></noinclude> 8kox2ugg0z3rmja18a13qoaz3bhnqmv Էջ:Barpa Khachik.djvu/343 104 46088 396507 110404 2026-09-16T16:19:28Z LetterBot 3069 (via JWB) 396507 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Ռընե Սոլը անմիջապես զգացեր էր Միհրանին ջղագրգիռ վիճակը, բայց անիկա այդ վերագրեր էր Մարիան տեսնելու անհամ թերության և գողտր զգացումով երբեմն կժպտեր երիտասարդին։ Անոնք երկուքն ալ գետնախնձորի արտերուն մեջ էին և հողը կկակղեցնեին բույսերու բուներու շուրջը, երբ հեռուեն լսեցին Մարիայի գերագրգռված ձայնը և տիկին Սոլի ուրախ բացականչությունները։ — Թ՛ող աշխատանքդ և գնա, — ըսավ Ռընե Սոլը ոտքի կանգնելով,— ես դեռ կշարունակեմ: Միհրանը վազելով գնաց դեպի տունը և խոհանոցի դռան առաջ գտավ Մարիան, դեռ հացը բազուկին վրա։ Մայրը վերջապես վերցուց հացը աղջկան ձեռքեն, և Մարիան ու Միհրանը քաշվեցան ճաշասրահը։ — Ի՞նչ լուր,— ըսավ Միհրանը անհամբեր։ — Շա՜տ, շա՜տ բան ունիմ քեզ հաղորդելիք,— պատասխանեց Մարիան, գլխարկը հանելով և դնելով աթոռի մը վրա։ Արդարև, Մարիայի բերած լուրերը շշմեցուցիչ էին։ Անոնք Միհրանի առաջ կգնեին նոր հարկադրություններ, նոր ստիպողական պարտավորություններ։ ⁂ Մայիսի մեկի գիշերը, ժամը տասնին մոտ, Վիկտորյան, որ ընթրիք պատրաստեր էր ոչ միայն Բարպային, այլև Միհրանին և Յորկիին համար — Բարպան հայտներ էր, որ երկուքն ալ անպատճառ պիտի գային Մըդոն,— տեսնելով, որ ոչ մեկը չէր դարձեր տուն, սկսավ մատնվիլ անձկալի մտահոգության։ Անիկա նախ հուսաց, որ իր ժամացույցը առաջ է և թե փաստորեն այդքան ուշ չի կրնար ըլլալ, բայց հարևան տան աղախինը, որուն ժամը հարցուց, հաստատեց, որ ճիշտ ժամը տասն էր: Վիկտորյան կերթար մեկ սենյակեն մյուսը, կարծես իր սիրելիները որոնելով: Ամեն մեկ առարկա, որ աչքին տակ կիյնար, իրեն կհիշեցներ Բարպան, Միհրանը կամ Յորկին, և փոխնիփոխ կլեցվեր արհավիրքով<noinclude></noinclude> g53sp5hgofjwlvv38snbcev2vplnspu Էջ:Barpa Khachik.djvu/342 104 46089 396506 123550 2026-09-16T16:19:26Z LetterBot 3069 (via JWB) 396506 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>այժմ ամբողջ նոր սերունդ մը կանգներ Է ոտքի… ան իր մեջ կկրե ինչ որ մեր սերունդը ուներ ամենաազնիվ և ամենաբարձր, և ան կզտե և դեն կշպրտե ինչ որ կար խառն և պղտոր մեր մեջ… և թո՛ղ աշխարհիս վրայեն վերնան բոլոր արյունարբու գազանները, ամեն տեսակի շահագործողները… և այժմ, որդի՛ս, աշխատի՛նք, օրը տարաժամեր Է, և մենք դեռ չենք կատարեր մեր օրական աշխատանքը։ Միհրանը, ոչ առանց հուզմունքի, դիտեց ծերունին, որ կվերցներ սղոցը։ Արևը հակեր Էր հորիզոնին վրա, և անոր ոսկի ճաճանչները շեղակի կթափանցեին անտառակի խտությունը և երկար սուրերու պես կուգային վերջանալու բացատի գետնին վրա, իրենց ոտքերուն առաջ։ Երբ ծերունին գետնեն գերան մը վերցնելով դրավ կոճղին վրա, պահ մը կանգ առավ և ժպտուն աչքերով նայեցավ Միհրանին։ Այդ պահուն բեկբեկ ճառագայթ մը ինկավ անոր ճերմակ մազերուն վրա, որ փայլփլացին և, կարծես, արծաթագույն պսակ մը կազմեցին անոբ բարձր ճակատին շուրջը։ ⁂ Որոշված որը, ժամը հինգին ժամանակները, Մարիան եկավ Մոն-Պոր, հորենական տունը։ Օրը տաք Էր, և նույնիսկ քաղաքի մեջ եղեր Էր տոթ։ Մարիան հագած Էր բաց-դեղին կտավե ամառային թեթև հագուոտ և գլխուն դրեր Էր հարգե լայնեզր գլխարկ՝ ոև թավշյա ժապավենով մը զարդարված։ Անիկա ավանին մեջեն անցած ժամանակ առեր Էր երկու կիլոնոց երկարավուն հաց մը, որ կկրեր բազուկին վրա։ Այդպես թարմագեղ և աշխույժ, Մարիան կարծես կներկայացներ կենդանի պատկեր մը՝ պարզության և համեստության, որ կյանքի սնունդը կկարկառեր իր հարազատներուն: Առավոտեն ի վեր Միհրանը անհանգիստ անհամբերությամբ կսպասեր Մարիային՝ քաղաքեն լուրեր ստանալու համար։ Անիկա, հակառակ իր կամքին, թուլությամբ կաշխատեր Ռընե Սոլին հետ և նույնիսկ երկար պահեր անգործ կմնար, անձնատուր իր մտածումներուն:<noinclude></noinclude> q83dw59i1vrk4td4489s7hj1ycn4kp8 Էջ:Barpa Khachik.djvu/324 104 46091 396486 123551 2026-09-16T16:18:53Z LetterBot 3069 (via JWB) 396486 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>սրահ մտնելու համար, երբ ոստիկանությունը առանց պատճառի հարձակեցավ։ — Սրիկանե՜րը, խայտառակ սրիկանե՜րը,— շշնջաց ծերունին։ — Ինձ ուզեցին ձերբակալել, ինկա ուռկանին մեջ, ինքնության թուղթս վերցուցին… ներողամտություն չէ կարելի հուսալ օտարականներու համար… — Եվ սա է մեր դեմոկրատիան,— ըսավ ծերունին՝ երկու ձեռքերը բարձրացնելով։— Որդի՛ս,— ըսավ ան համոզիչ ձայնով,— այն նվաճումները, որ մեր արի ժողովուրդը կատարեր է՝ պայքարի միջոցով և արյուն թափելով, ջախջախելու բռնապետությունը, միայն Ֆրանսայի համար չէ. մեր նախորդները կռվեր և արյուն թափեր են թե՛ փողոցներու մեջ և թե՛ սահմաններու վրա՝ ազատագրելու համար բոլոր ժողովուրդները բռնապետության հիտրայեն։ Բոլոր ազգերը, ցեղերը և ժողովուրդները իրավահավասար են, բայց ահա մենք կապրինք երրորդ հանրապետության մեջ, այսինքըն՝ բուրժուազիայի նեխման շրջանին։ Գարշահոտություն կարտաշնչվի այդ նպարավաճառներու, սրածողներու, այդ շահագործողներու երրորդ հանրապետութենեն… Ահա թե ինչու, որդի՛ս, ես քաշվեր եմ այդ բոլորեն, ինձ համար ստեղծեր իմ անկախ կյանքը… Այդ միջոցին Մարիան մտավ ճաշասրահ։ — Հա՛յր,— ըսավ ան,— այս ընտանեկան ջերմ մթնոլորտը, որուն կարոտը ունեի շատ երկար ատենե ի վեր, պետք է թողում, որովհետև պարտավորություններ ունիմ կատարելիք։ — Գնա՛ դեպի քու պարտավորոլթյուններդ, աղջիկս,— ըսավ ծերունին, առանց բան հարցնելու։ Բայց Լիզա Սոլը, երևալով սենյակի սեմին վրա, ըսավ կնճռոտ դեմքով. — Գոնե բան մը կեր, հետո գնա։ — Մայր,— ըսավ Մարիան,— ես քեզ բացատրեցի, որ գիշերը պետք է Փարիզ ըլլամ, ապա թե ոչ ինձմով Միհրանի __________ *Հունական դիցաբանության յոթ գլխանի օձ-հրեշ, որին սպանել է Հերկուլեսը։<noinclude></noinclude> 7dqkglarhce78pki31ko49d1q12c1jy Էջ:Barpa Khachik.djvu/325 104 46110 396487 123555 2026-09-16T16:18:54Z LetterBot 3069 (via JWB) 396487 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>հետքը կգտնեն, ուրեմն, վերջին գնացքին պետք է հասնիմ։ Ծերունին նայեցավ պատի վրայի ժամացույցին և ըսավ. — Ճիշտ է, պետք է մեկնիս։ Միհրանը ուզեց մինչև կայարան ընկերանալ Մարիային, բայց նախ Մարիան և հետո ծերունին բողոքեցին: Մարիան կըսեր, թե կարող է մինակը երթալ կայարան։ Անիկա մեծ բաներու պատրաստված էր և ծիծաղելի կգտներ, որ չի կարենար մինակը անցնիլ մութ և ամայի փողոցներն, ուր արդեն կատուի մը անգամ չէր կարող հանդիպիլ: Բայց հայրը առարկեց աղջկանը, որ ճիշտա այդ մեծ պարտավորությունները կատարելու համար պետք չէր, որ իր կորովը մսխեր փոքրիկ բաներու վրա, իսկ պարզ Էր, որ Միհրանը պետք չէր երևար ոչ ոքի: Մարիան հրաժեշտ առավ Միհրանեն, ըսելով, որ կետ առ կետ կկատարեր տված պատվերները և երկու օր հետո կուգար արդյունքի մասին տեղեկացնելու։ Հայր ու աղջիկ դուրս պիտի ելլեին, երբ տիկին Սոլը եկավ միացավ անոնց։ — Այսպեսով քանի մը րոպե ավելի կըլլամ աղջկանս հետ,— ըսավ ան։ Կայարանը տիկին Սոլը ծրար մը հանձնեց աղջկանը։ Մարիայի ընթրիքի բաժինն էր, որ մայրը հետը բերեր էր։ — Մա՛յր,— ըսավ Մարիան սրտնեղելով,— ես անոթի չեմ, ծիծաղելի է… — Երբ անոթենաս, ծիծաղելի չես գտներ ծրարի պարունակությունը,— ըսավ մայրը և հեգնությամբ նայեցավ հոր և աղջկան գերագրգռված դեմքերուն։ ⁂ Գիշերը Միհրանը անցուց ջղային վիճակի մեջ։ Հանգիստ և փափուկ անկողնին մեջ անիկա անքուն մնաց և մինչև առավոտ տանջվեցավ, գտնելու համար պատշաճ ելք մը, իր տարօրինակ կացության։ Այր ու կին Սոլերը իրեն հետ վարվեր էին ծնողական գուրգուրանքով։ Ոչ միայն Ռընե Սոլը, որ ուրախ էր մեկը գտնե-<noinclude></noinclude> ph37kxp22x2jry0wz5hfuj3muggdvai Էջ:Barpa Khachik.djvu/326 104 46111 396488 110471 2026-09-16T16:18:56Z LetterBot 3069 (via JWB) 396488 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>լուն, որուն հետ կարող էր խոսիլ, մեկը որուն հետ կարծեր էր գաղափարակից ըլլալ, այլև տիկին Սոլը սիրեր էր այդ նիհար և համակրելի դեմքով երիտասարդը, որ, կարծես թե, մայրական խնամքի պետք ուներ։ Բացի այդ, տիկին Սոլը կմտածեր, որ երիտասարդը, քանի որ փախստական էր, երկար ատեն պիտի մնար իրենց հետ և ոչ միայն, ուրեմն, իրենց անտանելի առանձնությանը պիտի խզվեր, այլև առիթ պիտի ըլլար, որ Մարիան հաճախ գար իրենց մոտ։ Կայարանն վերադարձին, տիկին Սոլը նեղացավ Միհրանին վրա, ըսելով, թե շատ քիչ բան կերեր էր իր սարքած ընթրիքեն, և վերջապես, պնդումներե ու մերժումներե հետո, երեքով բարձրացան սալոնը «ավելի խոր ծանոթանալու համար իրար հետ»։ Բայց տիկին Սոլը, կես ժամու չափ խոսակցության մասնակցելե հետո, գնաց Միհրանին սենյակը սարքելու, անիկա քիչ հետո կրկին եկավ՝ ըսելու իր ամուսնույն, որ փայտ պետք է, որովհետև անբնակ մնացած հյուրի սենյակը ցուրտ էր։ Հակառակ որ Միհրանը կըսեր, թե ավելորդ է կրակ վառել, այր ու կին կպնդեին այդ անհրաժեշտության վրա։ — Այստեղ քաղաքի նման չէ,— կըսեր տիկին Սոլը,— երեկոները ցուրտ և խոնավ կըլլան՝ մինչև հունիս ամիսը։ Երբ, վերջապես, Միհրանը իր սենյակը քաշվեցավ, խորապես հուզվեցավ՝ անդրադառնալով այդ զարմանալի և անմեղ մարդկանց իր հանդեպ ցույց տված հոգածության։ Մասնավոր ճաշակով և խնամքով սարքավորված էր այդ «Հյուրի սենյակը», ուր, թերևս, երբեք իրմե առաջ հյուր չէր մտած։ Այր ու կին մարդկանց մասին իրենց ունեցած կարոտը արտահայտեր էին այդ սենյակը դարձնելով հյուրընկալ։ Հարդի գույն, տպածո պաստառով պատերը ծածկված այդ սենյակը միջին մեծություն ուներ։ Մահճակալը դրված էր խորշի մը մեջ, որուն մուտքը փակված էր ճերմակ ժանյակե վարագույրներով։ Սենյակին մեջտեղը դրված էր ակաժուից բոլորակ սեղան մը՝ հղկուն մակերեսով, որուն մեջտեղը, ասեղնագործված փոքրիկ սփռոցի մը վրա, դրված էր կապույտ հախճապակյա ծաղկանոթ մը՝ եղանակին հա¬<noinclude></noinclude> by6c5kvwsyuc3nxik8jx0dd4l8ntq8k Էջ:Barpa Khachik.djvu/327 104 46112 396489 110472 2026-09-16T16:18:58Z LetterBot 3069 (via JWB) 396489 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>տուկ գույնզգույն վայրի ծաղիկներով։ Երկու պատուհաններուն մեջտեղ դրված էր գրասեղան մը։ Վարդագույն մետաքսե լուսարգել մը կամփոփեր էլեկտրական լամպի լույսը վարդագույն և թանձր ծծուն թուղթի վրա, որ դրված էր սեղանին առաջքը։ Փոքրիկ բյուրեղյա ծաղկամանի մը մեջ կային անտառի հոտավետ մյուգեներ։ Շմինեին դիմացը կտարածվեր բաց գրադարակ մը, ուր զետեղված էին, բացի ֆրանսիացիները, ամեն ազգերու և ժամանակներու պատկանող գրական մեծ հանճարներու գործերը՝ ֆրանսերենի թարգմանված: Շըմինեին մեջ փայտերու կրակը կհուրհրար, և մեջտեղի սեղանին վրա կախված դարբնված երկաթե լամպակալը իր չորս թևերով լույս կարձակեր: Գետինը մերկ էր, բայց հղկուն, և փայլուն, ճերմակ և գռուզ ոչխարի մորթի մը կտարածվեր մահճակալին առաջ, ժանյակե վարագույրներուն փրփուրի պես թեթև ինկած ծալքերուն ներքև: Երկու պատուհանները նույնպես կկրեին ժանյակե բրիզբիզներ և հարդի գույն, թանձր կրկին-վարագույրներ, որոնց վրա կկրկնվեին պատի պաստառին կարմիր ծաղիկները։ Միհրանը նստեցավ շըմինեին մեկ անկյունը դրված հանգըստավետ թիկնաթոռին վրա և սկսավ մտածել: Ան խառնիխուռն կմտածեր անցած օրվան, Մաննիկի, Յորկիի, Բարպայի և ուրիշ ընկերներու մասին, որոնք գիտեր, թե բավական վտանգավոր դիրքերու մեջ պետք էր ըլլային: Անիկա կմտածեր նաև իր կացության վրա և ընելիքին վրա։ Պարզ էր, որ այլևս չէր կարող երթալ իր գործատեղին։ Ուրեմն, ինչպե՞ս պիտի ապրեր: Իրեն խորշանք կպատճառեր սեփական աշխատանքն դուրս որևէ ուրիշ կարգադրություն ընդունիլը։ Իսկ ամենեն անմիջական և զարմանալի խնդիրը իր կացությունն էր այդ տան մեջ: ⁂ Միհրանը հանդարտությամբ կխորհեր Մարիայի մասին, բայց Բարունակի հիշողությունը զայրույթ և սրտնեղություն կպատճառեր իրեն։<noinclude></noinclude> 2jfcwa6yvu0hzn823rroxu7kbkennpf Էջ:Barpa Khachik.djvu/328 104 46113 396490 110473 2026-09-16T16:18:59Z LetterBot 3069 (via JWB) 396490 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Առաջին հանդիպման օրեն Բարունակը մտերմացեր էր Մարիա Սոլին հետ։ Անիկա իր միտքը տանջող բոլոր խընդիրներու մասին ավելի համախոհ գտնվեր էր Մարիայի հետ, քան թե Միհրանին հետ։ Մարիան կկարծեր, որ իր խորհուրդներով կկազմակերպեր Բարունակը, մինչդեռ անզգալաբար ինքը ինկեր էր Բարունակի ազդեցության տակ։ Մարիա Սոլի գերագրգռված տրամադրություններուն կհամապատասխանեին Բարունակի ցուցարար ցասումները, նզովքները տիրող կարգերու դեմ։ Շուտով Մարիան կարծեց, որ Բարունակը ավելի ուժեղ խառնվածք ունեցող մարդ էր, քան թե Միհրանը։ Երբ Մարիան Միհրանի հետ դուրս կելլեր, ինչ որ հազվադեպ էր, ոչ մեկ տարօրինակ բան չէր պատահեր։ Միասին կքալեին հասարակաց պարտեզներու մեջ կամ բուլվարին վրա ինչպես սովորական զույգ մը և երբ սրճարան մը կմտնեին, Միհրանը կզգուշանար միջադեպեր ունենալ գարսոններու կամ ուրիշ հաճախորդներու հետ, նույնիսկ երբ առիթը ներկայանար։ Բոլորովին ուրիշ բան Էր, երբ Մարիան Բարունակի հետ դուրս կելլեր, ինչ որ հաճախ կըպատահեր։ Երիտասարդը կմիջամտեր ամեն բանի, կջանար խրատել անցորդները կամ ուղղել որևէ անարդարություն։ Երբեմն անտարբերությամբ կլսեին Բարունակին, երբեմն ալ կհայհոյեին անոր կամ կռիվի կբռնվեին։ Սրճարաններու մեջ Բարունակը դժվարահաճություն ցույց կուտար, ըսելով, թե կոմունիստական հասարակարգի մեջ. այդպիսի կաթով սուրճ տվողը պիտի համարվեր ժողովուրղի թշնամի։ Անիկա կմերժեր որևէ նվեր տալ գարսոնին, ըսելով, թե նվաստացուցիչ է նվեր ստանալը և, վերջապես, անիկա հաճախ կկռվեր սրճարանի վերակացուին հետ, թե իրավունք չուներ այս կամ այն կերպ վարվելու իր ձեռքին տակ եղող աշխատավորներուն հետ։ Մարիան չէր հասկնար, որ այդ անվերջ բորբոքված վիճակը մեծ մասամբ արհեստական էր, նույնիսկ, թերևս, ակամա և հառաջ կբերեր շարունակաբար, առավել կամ նվազ անախորժ, միջադեպեր։ Մարիան Բարունակի հետ միշտ հուզմունքի մեջ էր, կարծես դասակարգային սուր պայքարի մեջ էր, մինչդեռ Միհ—<noinclude></noinclude> c30l2b34p86pxk6lzococorfe9y81lm Էջ:Barpa Khachik.djvu/329 104 46114 396491 110474 2026-09-16T16:19:01Z LetterBot 3069 (via JWB) 396491 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>րանի հետ այդպիսի զգացողություն երբեք չէր ունեցած։ Բարունակի ազդեցությունը Մարիայի վրա կշեշտվեր հետզհետե։ Անիկա կքննադատեր Մարիան նույնիսկ արդուզարդի մանրամասնություններու մեջ։ Բարունակը անհանդուրժելի կգտներ, որ որոշ սկզբունքներ ունեցող մեկը ավելորդ զարդեր կրեր իր վրա և կամ թե բուրժուական վայելչության ձևեր պահպաներ, ինչպես, օրինակ, փողկապի գործածությունը տղամարդոց համար։ Երբ այս կարգի խոսակցություն կըլլար Միհրանի ներկայության, Միհրանը կծիծաղեր և կըսեր, թե հարցը առայժմ այդպիսի մանրուքների մասին չէ։ Բայց Բարունակը կբորբոքեր և կհասներ նույնիսկ հանդուգն եզրակացություններու։ Օր մը անիկա ըսավ Մարիային, Միհրանին մեկնելեն հետո. — Միհրանը օպորտյունիստական գիծեր ունի։ Մարիան ըմբոստացավ Բարունակի այդ կարծիքին դեմ և նույնիսկ հաղորդեց Միհրանին, որ քիչ մը զարմացավ, բայց ըսավ. — Կարևորություն մի՛ տար, Մարիա՛, այդ բոլորը նորընծայի բորբոքումներ են։ Բայց օրերու ընթացքին ոչ միայն Մարիան սկսավ իր արդուզարդը պատշաճեցնել Բարունակի ճաշակին, այլև ինքն ալ սկսավ քննադատել Միհրանը։ Թե՛ Մարիան և թե՛ Բարունակը անվերջ դժգոհություններ ունեին։ Անոնք դժգոհ էին, որ հեղափոխական զինյալ կռիվը կուշանար, և իրենց կարծիքով, այդ օպորտյունիստներն էին պատճառը, որ ամենախիստ վերաբերմունք ցույց չէր տրվեր կոմունիստների կենցաղային և այլ մանրամասնություններու վերաբերմամբ, թե ամեն րոպե և ամեն առիթի «այդ մարդիկ» բարձրաբարբառ չէին արտահայտեր իրենց հավատամքը, չէին նզովեր և հայհոյեր, երբ կգտնվեին սեփականատերի մը կամ գործատերի մը ներկայության։ Որքան ատեն, որ Բարունակը իր «հեղափոխական ավյունը» գործածության կդներ Մարիայի հետ խոսակցության մեջ, Միհրանը ներողամտությամբ կվարվեր, բայց Բարունակը սկսեր էր ծավալիլ հայ ուսանողական և բանվորական շրջանակներու մեջ, ուր կջանար համախոհներ գտնել և ար—<noinclude></noinclude> epjr4ozeme1exopawcslq53iebk40y3 Էջ:Barpa Khachik.djvu/330 104 46115 396493 123556 2026-09-16T16:19:04Z LetterBot 3069 (via JWB) 396493 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>դեն ճարեր էր մարդիկ, որոնք իր հետ կամ իր թելադրությամբ կճգնեին աղոտացնել անմիջական ղեկավարներու հեղինակությունը։ Միհրանը քանի մը անգամ փորձեր էր զգաստացնել Բարունակը, բայց անիկա արդեն վերեն կնայեր Միհրանին վրա: Բարունակը այն համոզումը ուներ, որ ինքը ավելի ձեռնահաս Է, հեղափոխական գործը ավելի հասկցող և, մանավանդ, ավելի նվիրված մարդ Է, քան Միհրանը։ Հաճախ կվիճեր անոր հետ և որևէ պատրվակով վիրավորական խոսքեր կներ անոր։ Միհրանը սկսավ լրջորեն մտահոգվիլ Բարունակի մասին և օր մը այդ խնդիրներու վրա խոսեցավ Յորկիի հետ։ Յորկին բացականչեց. — Վա՛զ անցեք այդ լակոտեն, դուրս նետեցեք ձեր շըրջանակեն, թո՛ղ երթա կախվի ուր որ կուզե, այդ տեսակ մարդոցմե խեր չի կա… Bon chien chasse de race*։ Բայց արդեն Մարիան իր հովանավորության ներքև առեր էր Բարունակը, և երբ Միհրանը խոսեցավ Մարիային Յորկիի կարծիքի մասին, Մարիան բողոքեց։ — Դեռ անփորձ երիտասարդ է,— ըսավ ան,— փոխանակ սխալները ուղղելու, կուզեք ե՞տ մղել մեկը, որ հրաժարեր է ամեն բաներե և մեր ճակատը անցեր է։ Մի՞թե ճիշտ վարմունք է այդ։ — Թերևս իրավացի ես, Մարիա՛,— ըսավ Միհրանը և մտադրեց ավելի մոտեն զբաղիլ Բարունակով։ Բայց Բարունակը արդեն ուներ իր համախոհները, որոնք զանազան անձնական պատճառներով կուզեին երկպառակություն առաջ բերել գաղութահայ կուսակցական աշխատավորության մեջ։ Դեռ քանի մը օր առաջ Միհրանը լսեր էր, որ Բարունակը կջանար զինքը վարկաբեկել ընկերներու մոտ, իսկ Մայիսի 1-ի նախորդ գիշերը Բարունակի խոսքերը Բելվիլի ժողովին մեջ այդ նույն նպատակին կձգտեին անշուշտ։ «Ես կոպիտ կերպով սխալեցա այդ լակոտը մտցնելով մեր շրջանակներուն մեջ», մտածեց Միհրանը և սուր կեր— ___________ *Երեխաները առհասարակ ժառանգում են իրենց ծնողների առավելություններն ու թերությունները (ֆրանս. առած)։<noinclude></noinclude> jcaty3gam6a70akgiulrlxp7ry5gmnf Էջ:Barpa Khachik.djvu/331 104 46116 396494 123557 2026-09-16T16:19:06Z LetterBot 3069 (via JWB) 396494 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>պով խայթվեցավ, հիշելով իր կրած վիրավորանքը, նախորդ գիշերը, Մարիայի տան դռան առաջ։ Բայց ինչո՞ւ վիրավորվեր և վշտացեր էր։ Մի՞թե անոր համար, որ բուռն սեր ուներ Մարիայի համար։ Ո՛չ։ Միհրանը վաղուց անդրադարձեր էր, որ Մարիան իրեն հարմար կյանքի ընկերուհի չէր և իրենց կապը եղեր էր րոպեի տրամադրության արդյունք։ Միհրանը իրենց ազատ ամուսնության առաջին օրերեն հասկցեր և զգացեր էր այդ, բայց փափկանկատությամբ վարվեր էր Մարիայի հետ, այն հույսով, որ Մարիան ինքը կբաժնվեր։ — Ուրեմն ի՞նչ բանի մասին կգանգատվիս,— կըսեր ան ինքզինքին,— քանի որ կատարվեցավ ինչ որ կփափագեիր։ Բայց Միհրանը գերազանցապես վրդովվեր էր Բարունակի վարմունքեն այն պատճառով, որ կզգար, թե այլանդակ բան մը կար անոր արարքին մեջ և այդ այլանդակությունը կշեշտվեր Բարունակի կեղծ պարզությունով, որ ցինիկ կգտներ։ — Այո՛, կեղծիք, սուտ, ցինիկություն,— կըսեր Միհրանը, և զզվանքի զգացումը կարծարծվեր իր մեջ։ Նույն այդ գիշերը, երբ Միհրանը՝ «Կուպոլի» կոսմոպոլիտ և գիշերային հասարակության մեջ մինակ նստած, Իր սրտմտությունը կորոճար, վճռականորեն որոշեր էր իր կապերը խզել Մարիայեն, և այդ որոշումը հանգստացուցեր էր զինքը: Բայց այժմ, դեպքերու գահավեժ հաջորդության մեջ, Միհրանը ենթարկվեր էր Մարիայի պաշտպանության։ «Այգ դեռ ոչի՜նչ,— կմտածեր ան,— բայց Մարիայի հայրը և մայրը, որ զինքը ընդուներ էին ինչպես իրենց որդին, Մարիայի կյանքի ընկե՜րը…»։ Այն գաղափարը, թե Մարիայեն բաժնվելով խոր հիասթափություն պիտի պատճառեր այդ մեկուսացած ծերունիներուն, Միհրանի սիրտը կգալարեր խոր արգահատանքով։ Այդ զգացումը տարտամություն կմտցներ իր տրամադրության մեջ, կխզեր իր առած որոշումին ուժը։ Ընդհանրապես, երբ Միհրանը ինքզինքը կզգար երկու կրակի մեջ, ինչպես այս պարագան Էր, կթողուր, որ գեպքե—<noinclude></noinclude> euz9ktk0fp55ocxp7r30zdiayafallx Էջ:Barpa Khachik.djvu/332 104 46117 396495 110482 2026-09-16T16:19:07Z LetterBot 3069 (via JWB) 396495 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>րը այս կամ այն կերպ լուծեն խնդիրը։ Յորկին խստորեն կքննադատեր Միհրանի նկարագրի այդ գիծը, կծաղրեր Միհրանի անվճռականությունը։ Միհրանը կընդուներ, որ Յորկիի ծաղրանքը արդարացի է, կհիանար անոր վճռականության վրա, որ կհայտնվեր մեծ և փոքր գործերու մեջ, բայց երբ առիթը ներկայանար, և այդ արգահատանքի զգացումը գրավեր զինքը, անզոր կդառնար անոր դիմադրելու։ — է՛հ, հիմակ ջանանք քնանալ,— ըսավ Միհրանը ինքն իրեն,— վաղը առավոտ թարմ մտքով կմտածեմ, թե ինչպես դուրս պիտի գամ այս խճճված վիճակեն։ ⁂ Մարիան երբեք այնքան անկեղծորեն իր ներքին զգացումներու քննությունր չէր կատարած, որքան այդ օրը էտամպեն Փարիզ գացած միջոցին, գնացքին մեջ։ Ճիշտ էր, որ ինքը այն առաջին իրիկունն իսկ, երբ ծա— նոթացեր էր Բարունակին, խոր համակրություն զգացեր էր անոր համար և քանի մը օր հետո անդրադարձեր էր, որ բուռն սիրով կսիրեր Բարունակը։ Երբեք իր էության ամբողջությամբ այդպիսի ձգտում չէր զգացեր Միհրանին համար։ Քանի մը անգամներ Մարիան ուզեր էր անկեղծությամբ և ազնվությամբ խոսիլ Միհրանին իր այդ զգացումի մասին, բայց միշտ ընկրկեր էր այդ խոստովանությունը ընելու: «Ինչո՞ւ, ինչո՞ւ», կմտածեր Մարիան. ան միշտ դավաներ էր, որ անկեղծությունը և ճշմարտությունը գերիվեր են բոլոր նկատողություններեն։ Խնդիրը այն էր, որ Բարունակը, հաճախակի, գրեթե ամեն օր ըլլալով Մարիայի մոտ, մտերմանալով անոր հետ, այսուամենայնիվ ցուրտ և անզգա մնացեր էր Մարիայի զգացումներուն հանդեպ։ Մարիայի ռոմանտիկական մտայնությունը հազար արդարացուցիչ պատճառներ կգտներ Բարունակի այդ վերապահության, կմտածեր, որ անիկա կզսպեր իր զգացումները, որովհետև Մարիան կապված էր անոր ընկերոջ հետ, հետո, նյութական միջոցներ չուներ կացության պատասխանատվությունը ստանձնելու և այլ այս կարգի ենթադրություններ։<noinclude></noinclude> aj9xp5go8t57ikxuunnr3bhws0m174h Էջ:Barpa Khachik.djvu/333 104 46118 396496 123558 2026-09-16T16:19:09Z LetterBot 3069 (via JWB) 396496 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Սակայն մերկ իրականությունը այն էր, որ Մարիան, հակառակ իր ռոմանտիկական մտայնության, հակառակ իր դրոշակի պես պարզած անկեղծության և պարզության, չէր ուզած վերջնականապես հրաժարիլ Միհրանեն, առանց ապահով ըլլալու Բարունակի մասին։ Բարունակին առաջարկելով, ընկերաբար, գիշերը իր մոտ անցընել, դիվանին վրա, Մարիան մտածեր էր, առանց որոշակի մտածելու, որ Բարունակը՝ առանձին մնալով երիտասարդ կնոջ մը հետ, դուրս պիտի գար իր վերապահութենեն։ Մարիան մտադրեր էր դիմադրել անոր ցանկության, հիշեցնել Բարունակին, որ վայել չէր ընկերական հրավերը վերածել ուրիշ բանի։ Բայց Մարիան պետք չէր ունեցեր այդ ենթադրյալ կացություններեն ոչ մեկը դիմավորելու։ Բարունակը, առաջուց որոշված ծրագիր մը գործադրողի անայլայլ հանգստությամբ, հանվեր էր պատուհանի վարագույրին ետև և պառկեր էր դիվանին վրա, մինչև գլուխը ծածկելով և բնավ չի հետաքրքրվելով Մարիայով, որուն անկողնին մեջ, կարծես թե, շիկացած ածուխներ կային։ Գիշերնիբուն Մարիան խուլ ձայնով հառաչեր էր, հետո լացեր էր, ելեր էր անկողնեն, կրկին պառկեր էր և միշտ գտեր էր Բարունակը հանգիստ պառկած: Անիկա մինչև առավոտ խաղաղ քնով քնացեր Էր և ի դերև հաներ Էր սենտիմենտալ Մարիայի բոլոո ենթադրությունները։ Եվ այժմ Միհրանը անտարակույս կկարծեր, թե… Բայց և ինչպե՞ս ան կարող Էր գուշակել անիմաստ իրականությունը։ «Ես պետք Է խոսիմ Միհրանի հետ անկեղծորեն,— մտադրեց Մարիան,— և պետք Է կրեմ հետևանքները»։ Եվ Մարիային պատկերացավ մինակ ապրող երիտասարդ կնոջ անփառունակ կյանքը։ Մարիան կմտաբերեր իր ընկերուհիներեն շատերը, առանձին ապրող աղջիկներ, որոնք, կարծես, շարունակ գլխավոր հոգ մը ունեին, և որևէ տղամարդու ներկայությունը զիրենք կմղեր կա՛մ խուսափողական, կա՛մ հարձակողական անհարկի հազումներու։ Այդ կյանքը եղեր էր և իր կյանքը՝ Միհրանի հետ կապվելե առաջ։ Այդ կիներու համար, կարծես թե, էական բան մը չի<noinclude></noinclude> 9i5imw43c7slogx076f58oj0m6xsg94 Էջ:Barpa Khachik.djvu/334 104 46119 396497 123559 2026-09-16T16:19:11Z LetterBot 3069 (via JWB) 396497 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>լուծված մնալով, բոլոր մյուս ուրախությունները և տխրությունները կստանային հարաբերական արժեք։ Երբեք չէր պատահած, որ Մարիան լիուլի վայելեր որևէ հաճելի պահ՝ իր ընկերուհիներու հետ, որովհետև իր մտքին մեջ գամված էր այն գաղափարը, թե դեռ ոչ ոք չէ զիջած իրեն ընտրել որպես ընկերուհի։ Մինչդեռ Միհրանի հետ կապվելե հետո Մարիան իրեն զգացեր էր ազատ, ազատվեր էր տանջող դյուրազգացություններեն և խուճապային մտատանջություններեն։ Եվ այժմ կարող էր կրկին իյնալ մինակ մնացած կնոջ դրության մեջ։ «Օ՜հ, ո՛չ, ո՛չ,— կմտածեր Մարիան,— պետք է Միհրանը համոզվի, որ իր և Բարունակի մեջ ոչինչ չէր պատահած, իրենց հարաբերությունները մնացեր էին զուտ ընկերական»։ Իսկ եթե Միհրանը համարեր, որ նեղը մնացած ընկեր մը իր սենյակին մեջ հյուրընկալելը անպատշաճ բան էր, ուրեմն ան՝ Միհրանն էր, որ կիյնար հակասության մեջ։ Բուրժուական բարոյականով այդ ճիշտ էր, բայց մի՞թե իրենք ազատագրված չեն այդ բարոյականեն, մի՞թե իրենք հետևեցան այդ բարոյականին, երբ իրարու միացան ազատ սիրով «մարդոց և բնության առաջ»։ Բայց Մարիան, միտքովը փաստաբանելով իր դատը, կըմբռներ շատ լավ, որ այսպես թե այնպես իր և Միհրանի մեջ բոլոր կապերը խզված էին։ Անիկա գիտեր, որ Միհրանը ընդունակ չէր զինքը մեղադրելու, տեսարաններ սարքելու։ Անիկա մեղմ էր, բայց ճկուն, և անոր դիմադրությունը խորտակել դժվար էր, որովհետև ճիշտ այդ ճկունության հետեվանքով շոշափելի անկյուն չէր ներկայացներ։ Մարիան ինկավ մտատանջության մեջ և քանի մը րոպե մտածումը տարտամեցավ անորոշության մեջ։ Հետո սթափվեցավ և խորհեցավ. «Նախ խղճմտորեն կկատարեմ իր տված պատվերները, երկու օր հետո կերթամ էտամպ, հետո կտեսնենք։ Առայժմ Միհրանը իմ հորս տանն է, իմ ծնողքիս խնամքին հանձընված… Ան չի կարող հորս հյուրընկալությունը ընդունիլ և հետևյալ օրը հայտնել, որ կբաժնվի աղջիկեն։ Օ՜հ, ո՛չ, Միհրանը անկարող է այդպիսի բիրտ վարմունք ունենալու»։<noinclude></noinclude> alfq0vqglyf7bci1e21ci5l3hbz78rm Էջ:Barpa Khachik.djvu/335 104 46120 396498 110505 2026-09-16T16:19:12Z LetterBot 3069 (via JWB) 396498 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Եվ սուրացող գնացքի պատուհանին ետև կախված անթափանց մթության մեջ Մարիան որոշակի տեսավ Միհրանի լուրջ և դժգույն դեմքը խոշոր աչքերով, կամարաձև բարակ հոնքերով, քեն ըրած երեխայի ուռած շրթունքներով, և սիրտը լեցվեցավ հուզմունքով ու զղջումով։ Կարծես թե Մարիան լրջորեն կսկսեր գնահատել Միհրանը, երբ կորսընցնելու վրա էր, և Բարունակի հիշողությունը աստիճանաբար ետ մղվեցավ անոր մտածողության հետին պլաններու վրա։ ⁂ Միհրանը ամբողջ գիշերը անքուն տանջվելե հետո, առավոտյան դեմ քնացավ ծանր քունով և երբ հանկարծ աչքերը բացավ, ոսկեղեն լույս մը կմաղվեր պատուհաններեն։ Գետինը, առաստաղին և պատերուն վրա անհամար լույսի կաթիլներ դողդղալով կփայլփլային։ Միհրանը կարծեց, թե շատ ուշ Է և անմիջապես դուրս նետվեցավ ան կողնեն. անիկա շտապով լվացվեցավ արդուզարդի սեղանին առաջ, հագվեցավ և իջավ սանդուղներեն։ Քիչ մը տատամ սելե հետո միջանցքին մեջ, անիկա գտավ խոհանոցի ճամփան, ուր տիկին Սոլը վառարանին առաջ կաշխատեր։ — Բարև ձեզ, բարև, Միկրան,— ըսավ ան՝ երիտասարդին անունը դժվարավ արտասանելով,— անցեք ճաշասրահը, այնտեղ ձեր նախաճաշը պատրաստ կգտնեք, կաֆեն ալ տաք Է, կբերեմ շուտով։ — Դուք նեղություն մի՛ կրեք, մա՛յր,— ըսավ Միհրանը, պահ մը վարանելով «մայր» կոչականի վրա,— ես ինքս, ինձ կծառայեմ։ — Ի՞նչ կըսեք, հաճույք Է ինձ համար բան մը ունենալ ընելիք,— ըսավ տիկին Սոլը և սկսավ կաֆեն լեցնել տաք կաթին մեջ: Միհրանը դեռ նախաճաշը չէր վերջացուցեր, երբ Ռընե Սոլը նախ մտավ խոհանոց, հետո անցավ ճաշասրահ։ Անիկա կատարեր էր արդեն իր առավոտյան աշխատանքի մեկ մասը և հայտարարեց, որ գոնե ժամ մը ազատ ուներ, որը<noinclude></noinclude> iv2gw33j1jivi3tdp5vdo9kd0yhc1yx Էջ:Barpa Khachik.djvu/336 104 46127 396499 110519 2026-09-16T16:19:14Z LetterBot 3069 (via JWB) 396499 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>սիրով կհատկացներ Միհրանին, իր տնտեսության հետ ծանոթացնելու համար։ Միհրանը հոժարակամ ընդունեց ծերունիի առաջարկությունը, և միասին դուրս եկան։ Անոնք անցան, նախ, տանը մերձավոր ածուներու քովերեն, ուր զանազան տեսակի ծաղիկներ տնկված էին, և որոնց մեջ կտիրապետեր վարդենին։ Հետո անցան ճագարանոցը, և Միհրանը ապշած մնաց ծերունիին ձեռք բերած արդյունքին վրա, մանավանդ, երբ այցելեց կաստոր և անգորա տեսակի ճագարները։ — Իմ նպատակս էր,— ըսավ ծերունին,— հագուստեղենի մեկ մասն ալ հայթայթել։ Եթե աղջիկներս ինձ հետ մնաին, այդ կարելի էր։ Կաստոր ճագարները կուտան հիանալի մորթ, որը կարելի է օգտագործել վերարկուներու համար, իսկ անգորայի մազը անզուգական է, ան կուտա մետաքսի նման փայլուն, բայց ամենաազնիվ հատկությունները ունեցող թել։ Տրիկոտաժի համար անմրցելի բուրդ է, թեթև, տաք, փափուկ և թավ։ Միհրանը ուշադրությամբ կհետևեր ծերունիին խոսքերուն և երբ իր կողմե հարցում մը կուղղեր, ինչ որ կապացուցաներ իր հետաքրքրությունը, ծերունիին աչքերը կլեցվեին լույսով։ Անիկա իրապես երախտապարտ կմնար Միհրանին ցույց տված ուշադրությանը համար։ Հետզհետե Ռընե Աոլը սկսավ ոգևորվիլ։ Անիկա Միհրանը տարավ հավնոցը, ուր ամեն տեսակի հավեր կային, հարդերու ներքևեն հավաքեց ձուերը և ցույց տալով անոնցմե ոմանց մեծությունը, սկսավ բացատրել հավաբուծության գաղտնիքները։ Ծերունին ոչ միայն կհետևեր գիտական մեթոդներու, այլև ինքը կուսումնասիրեր, փորձեր կկատարեր և իր ձեռք բերած արդյունքները, ինչպես նաև դիտողությունները կհաղորգեր մասնագիտական թերթերու բոլորովին անշահախնդիր կերպով։ Նույնը և ըրեր էր զանազան բանջարեղեններու մշակության համար, և ծերունին Միհրանը քշեց տարավ ծնեբեկի ածուները, ուր գտեր էր միջոցը ամեն տարի առաջնակարգ բերք ունենալու, ինչ որ ուրիշները կստանային չորս տարին մեկ անգամ։<noinclude></noinclude> 2cpfz2o4ppqmw94mqdclb5z6dqfpjjw Էջ:Barpa Khachik.djvu/337 104 46128 396500 110520 2026-09-16T16:19:16Z LetterBot 3069 (via JWB) 396500 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Առհասարակ, որդի՛ս,— ըսավ ան, Միհրանը տանելով դեպի տնտեսության ուրիշ մասերը,— կկարծեն, թե հողային աշխատանքի համար ֆիզիկական ուժը և որոշ փորձառությունները, ավելի ճիշտը սովորությունները, բավական են: Բայց դուք չեք կարող երևակայել, թե մտքի աշխատանքը ինչպես ամեն րոպե կընկերանա բազուկի աշխատանքին, մանավանդ, երբ մարդ ոչ թե ուրիշին, այլ իրեն, իր սեղանին համար կաշխատի։ Ես քեզ կարող եմ վստահեցնել,— ըսավ անիկա,— որ ոչ մեկ մեծահարուստ այնպիսի սեխեր, ձնեբեկ, տանձ և ուրիշ այսպես թանագին մթերքներ չունենար, ինչքան ալ վճարե, որքան մենք երբեմն կունենանք մեր սեղանին վրա։ Այս խոսքերը ըսելով, ծերունին, Միհրանին ցույց տվավ սերմնաբաններ, ուր մասամբ ապակյա ծածկոցներու տակ, մասամբ բաց օդին, քառանկյունի, պարարտ հողով լեցված արկղներու մեջ, կծլեին գունազան բանջարեղեններու սերմերը։ Երբ հանգստի ժամը լրացավ, ծերունին գնաց իր աշխատանքներուն, բայց Միհրանը չի հեռացավ անկե։ Նույնիսկ առանձին հաճույք կզգար օգնելով Սոլին։ Ծնած և մեծցած ըլլալով մայրաքաղաքի մեջ, ուրկե փոխադրվեր Էր մեկ ուրիշ մայրաքաղաք, Միհրանը ոչ մեկ գաղափար չուներ հողային աշխատանքներու մասին, և անիկա երեխայի պես կզվարճանար և կհետաքրքքվեր այն բոլոր մանրամասնություններով, որ ծերունին կհայտներ և կբացատրեր իրեն։ Մայիսյան շողշողուն առավոտը, բաց և մաքուր օդը, պատկառելի ծերունու ներկայությունը, որուն միամտությունը և դիտավորություններու մաքրությունը խանդաղատանք կներշնչեին իրեն, այդ բոլորը միացած՝ տեսակ մը հայեցողական տրամադրություն կստեղծեին Միհրանին մեջ։ Կարծես անիկա մտեր Էր անիրական աշխարհ մը։ Անիկա կհասկնար, որ Ռընե Սոլը, երես դարձնելով բուրժուական կյանքեն, կազմեր Էր երազ մը, բանտարկվեր Էր այդ երագին մեջ և չէր ուզեր խորտակել այն։ Ծերունիին տոկունությունը և իր սկզբունքներուն վրա անխախտ մնալու, անգըրվելի կամքը, հիացում կներշնչեին Միհրանին, բայց ան միև—<noinclude></noinclude> f0bxq9x839tsslc1k7sb0vg0joidp38 Էջ:Barpa Khachik.djvu/338 104 46129 396501 110521 2026-09-16T16:19:17Z LetterBot 3069 (via JWB) 396501 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նույն ատեն շատ որոշակի կհասկնար, որ Ռընե Սոլը մտեր էր անելի մը մեջ։ Միհրանը մեկ կորոշեր այդ մասին խոսիլ ծերունու հետ և համոզել, որ անհնարին էր անհատապես լուծել շահագործելու և շահագործվելու խնդիրները և մեկ ալ խղճահարություն կունենար պղտորելու անոր հավատքը իր կյանքի երազի մասին։ Անոնք գարեր էին մոտակա անտառակը և այնտեղ միասին փայտ կսղոցեին տանը պետքերուն համար, երբ լսեցին ճաշի զանգակը։ Սոլը ընդհատեց աշխատանքը և ըսավ ոչ առանց հանդիսավորության. — Որդի՛ս, լավ աշխատեցանք, այժմ երթանք բոլորվիլ ընտանեկան սեղանին շուրջը։ Տիկին Սոլը, ի պատիվ իր հյուրին, մորթեր Էր և փուռի մեջ եփեր Էր մատղաշ աքաղաղ մը: Սպիտակ սփռոցը ծածկված Էր ամեն տեսակ բարիքներով, որոնք բոլորը արդյունք Էին Ռընե Սոլի և կնոջը աշխատանքին, նույնիսկ քաղցրեղենները, որոնք պատրաստված Էին շաքարի տեղ մեղր գորձաձելով: — Մենք դեռ մեր փեթակները չի տեսանք,— ըսավ Ռընե Սոլը Միհրանին։ Երիտասարդը անկեղծորեն խոստովանեցավ, որ դեռ իր կյանքին մեջ այդքան ընտիր մեղր չէր ճաշակած։ Տիկին Սոլը բացատրեց, որ սա այն մեղրն էր, որ սեփականությունը եղերող թմբինիներու ծաղիկները կուատյին։ Այդ մեղրը ոչ միայն առանձնահատուկ համ ու հոտ ուներ, այլև շատ օգտակար էր առողջության համար։ — Ջիղերը կհանդարտեցնե,— ըսավ տիկին Սոլը,— և ինչքան մարդիկ պետք ունին իրենց լարվաձ ջիղերը հանգըստացնելու։ Երկու օր հետո Միհրանը՝ առավոտուն կանուխ արթնանալով աքաղաղնեըու զիլ ձայննեն, անմիջապես հիշեց, որ այդ նույն օրը Մարիան պիտի գար քաղաքեն և լուրեր բերեր իրեն։ Հուզմունքի ալիքը, որ այդ երկու անգորը օրերու ընթացքին հաճախ անցեր էր իր հոգվու մեջեն, անգամ մը ևս խռովեց զինքը: Անիկա ելավ անկողնեն, պատուհանին փեղ—<noinclude></noinclude> 08czpmobbxlpavn98lufl3jj8scajty Էջ:Barpa Khachik.djvu/339 104 46132 396502 110525 2026-09-16T16:19:19Z LetterBot 3069 (via JWB) 396502 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կերը բացավ և պահ մը սքանչացած մնաց իր առաջ պարզված տեսարանին վրա։ Դալար դաշտերու հարթությունը թեթև կոհակներով կտարածվեր մինչև հորիզոնին գիծը։ Ջինչ երկնքին վրա ճերմակ ամպի ծվեն մը շուք կձգեր այդ կանանչ տարածության վրա։ Հեռուն հորիզոնը կփակվեր լայն և տարածուն կողերով բլուրներով։ Ասդին-անդին խիտ և կանանչ սաղարթներով ծառերու խումբը կխզեր դաշտերու միօրինակությունը, և անոնց բուներու մեջերեն կտեսնվեին կարմիր կղմինդրներով տանիքներ՝ գոմեր, տուներ և շտեմարաններ։ Արևի լույսը և ջերմությունը կանձրևեին այդ բեղմնավոր դաշտերուն վրա, որոնց կուրծքը կարծես հըրճվանքով կուռեր արեգակի ճաճանչներու գգվանքով։ Միհրանը շտապեց իջնելու ճաշասրահ, ուր ծերունին կընախաճաշեր։ Այդ երկու օրվան ընթացքին Միհրանը հաճախ ունեցեր էր խոսակցություններ անոր հետ, որոնց երբեմն կմասնակցեր նաև տիկին Սոլը։ Միհրանը զարմացումով անդրադարձեր էր, որ Ռընե Սոլը շատ ավելի հանգամանորեն տեղյակ էր միջազգային բանվորական շարժումին, անոր հանգրվաններուն և նպատակներուն, քան թե կարելի էր երեվակայել կյանքե կտրված մեկու մը կողմե։ Սոլը ջերմ համակրանքով հետևեր էր նաև ռուսական մեծ հեղափոխության և անոր ընթացքին։ — Ես ոչ մեկ րոպե չի կասկածեցա,— ըսավ ան նախորդ իրիկունը,— որ արտաքին միջամտությունը, այդ կոլչակներու, դենիկիններու, վրանգելներու և դեռ ուրիշ ազգի բորենիներու գործը պիտի ենթարկվի չարաչար և խայտառակ պարտության։ Լսեցե՛ք, որդիս,— ըսավ ան՝ ներշնչված երևույթով,— երբ մեր ծախված պոռնիկ մամուլը թմբուկ կզարներ, որ Դենիկինը մոտեցեր Էր Մոսկվային, որ Մոսկվայի գրավումը հակահեղափոխականներով կողմե այլևս ժամերու խնդիր Է, և մեր քաջերը կպատրաստեին արդեն իրենց դանակները՝ համեղ պատառները կորզելու համար, ես իմ անկյունիս մեջ ուրիշ եզրակացության եկա, ես ըսի Լիզային՝ «Այդ ավազակները մոտեցե՞ր են Մոսկվային, այդ լավ Է, ուրեմն, այլևս կհանդիպին բանվորական զինված ուժերու, և այդտեղ ալ վերջ կգտնե իրենց արկածախնդրությունը»:<noinclude></noinclude> icaah0w0gyl5jt4cwtojfdwtwbhncv1 Էջ:Barpa Khachik.djvu/340 104 46151 396504 123566 2026-09-16T16:19:23Z LetterBot 3069 (via JWB) 396504 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Իրենց ծանոթության հետևյալ օրն իսկ Ռընե Սոլը իմացեր էր, որ Միհրանը կոմունիստ է: Միհրանը զարմացեր էր, որ ծերունին այդ իրողությունը կընդուներ իբր շատ պարզ բան մը, և ան հետաքրքրվեր էր Միհրանի գործունեության մանրամասնություններով, երբեմն գնահատելով և երբեմն ալ դիտողություններ ընելով։ Նույն օրը, երբ Միհրանը և Ռընե Սոլը անտառակին մեջ կաշխատեին, Միհրանը դադարի մը միջոցին, օգուտ քաղելով ծերունիին լավ տրամադրութենեն, հարցուց անոր. — Հա՛յր, այդպիսի գաղափարներ ունենալով և այդքան ճիշտ ըմբռնում՝ մեր ժամանակի խնդիրներու մասին, ինչպե՞ս կըլլա, որ մեկուսացեր եք ձեր անհատական կյանքին մեջ։ Ծերունին կնճռոտեցավ, ծխամորճը հանեց գրպանեն, լեցուց ընտիր ծխախոտով, որ իր պարտեզին մեջ կմշակեր գաղտնապես, և ըսավ ծանրորեն շնչելով. — Այն միջոցին, որ ես այդ որոշումը առի, ասկե մոտ քսանհինգ տարի առաջ, ուրիշ բան մը չէի կրնար ընել։ Գարշահոտ երրորդ հանրապետությունը ինձ նողկանք կպատճառեր։ Ես,— ըսավ անիկա, ծխամորճը քանի մը անգամ քաշելե հետո,— իմ երիտասարդական տարիներուս եղեր եմ զանազան առաջապահ կոչված կազմակերպություններու մեջ և առանց հավակնության կարող եմ ըսել, և այդ, թերևս, իմ դժբախտությանս համար, գտնվեր եմ ղեկավար շրջանակներու մեջ… է՜հ, ուրեմն, երիտասարդ,— ըսավ ան սըրտմըտության արտահայտությամբ,— կեղծիքը ու խաբեբայությունը ինձ խղդեր են… հաճախ իմ զգացած ամոթես լացեր եմ հեկեկալով… Ժողովրդի այդ չար հովիվները ամեն ինչ կվերածեին պատվանդանի՝ իրենց համար։ Այդ յուրօրինակ արկածախնդիրները. աշխատավոր ժողովուրդի ամեն մեկ զոհողությունը՝ գործադուլներ, բողոքի ցույցեր և այլն, կդարձնեին սանդուղի աստիճաններ, որպեսզի անոնց թափած արյան գնով մագլցին իշխանության գլուխը։ Իսկ անգամ մը, որ հասնեին իրենց նպատակին, բարի երեկո՛, կոմեդիան վերջացավ, այլևս ոչ միայն չէին ճանչնար այն շարքերը, որոնք իրենց ուսերուն վրա բարձրացուցեր էին այդ մարզիկը, այլև անզգամորեն, անամոթորեն կդառնային արյու֊<noinclude></noinclude> fwju3k8bkiyz0dsjr41u1drwvibfh2b Էջ:Barpa Khachik.djvu/341 104 46163 396505 123569 2026-09-16T16:19:25Z LetterBot 3069 (via JWB) 396505 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>նարբու կապիտալիզմի կամակատարները: Այս բոլորը քեզ կթվի հեքիաթ… Քայց բավական է, որ մտածես, թե իմպերիալիստական հրեշային պատերազմր պատրաստողներուն մեջ քեչ չէ թիվը այդ դավաճաններուն, այդ ռենեգատներուն։ Բավական Է քեզ տալ անուն մը, անգութ գազան Կլեմանսոն, որ այնքան իրավամբ ստացավ Վագր մակդիրը, և ան առանձին պարագա մը չէ, հավատացեք ինձ… Վերջապես, որդի՛ս,— ըսավ ծերունին, պահ մը խոժոռ լռութենե հետո,— ամոթի, զղջումին վհատության օրերու մեջ առի իմ որոշումս, ես ինձ այս պարզ հարցը տվի. »Ես մինակս կարո՞ղ եմ փոխել աշխարհը, ո՛չ: Ուրեմն՝ միանա՝լ ուրիշներու հետ, որո՞ւ հետ…»: — Դուք վարվեր եք մտավորականի անհատապաշտությամբ,— ըսավ Միհրանը,— եթե դուք մոտենայիք շարքերուն, թերես ուրիշ ներշնչում ստանայիք: — Կկարծե՞ք, որ ես իմ առաջ չեմ դրեր այդ հարցը,— ըսավ ծերունին հուզմունքով, և Միհրանը տեսավ, որ անոր ձեռքերը կդողային,— կկարծե՞ք, որ ես իմ կամավոր առանձնության մեջ չեմ տառապեր, մտածելով, որ տեսակ մը դասալիք ալ ես եմ: Այս խոսքերը ընելով, ծերունին կարծես շփոթեցավ և աղերսական նայվաձքով նայեցավ Միհրանի աչքերուն, որոնց կանանչորակ երանգը կշեշտվեր բացատի պայծառ բույսին մեշ: Հետո անիկա կարծես որոշում մը առավ և ըսավ. — Որդի՛ս, ով կարող Է ըսել, թե ի՞նչ կանցնի իմ մեջս… թերևս այստեղ անողոք դատաստան մը կա և դժնատեսիլ դատավորներ,— գոչեց ան, բռունցքը զարնելով կուրծքին։— Ո՞վ կարող Է գուշակել, թե ի՞նչ վճիռ տված եմ ես կյանքիս և վարմունքիս համար, բայց այդ գաղտնիք մըն Է, որ ինձ հետ պիտի իջնե գերեզման… Ռընե Սոլը թաշկինակը հանեց և սրբեց քրտնաթոր ճակատը: Անիկա ակներև տագնապի մեջ Էր, բայց վերջապես հաջողեցավ ինքզինքը զսպել և ըսավ մեղմացած ձայնով. — Այսպես թե այնպես, իմ կյանքս հասեր Է իր վերջալույսիե, այն, ինչ որ ես չի կարողացա կատարել, կհուսայի, որ իմ զավակներս կկատարեն… բայց… անցնինք.<noinclude></noinclude> 8agz0j74vwek4q7yfpc6vnfy24lhe90 Էջ:Barpa Khachik.djvu/348 104 46164 396512 123570 2026-09-16T16:19:36Z LetterBot 3069 (via JWB) 396512 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Ին՞չ կա, ին՞չ պատահեցավ տղաքներուն: Հետո ուժասպառ ինկավ բարձին վրա և սկսավ հեծեծել, — Բան չի կա, Բարպա՛,— կըսեր Վիկտորյան, սարսափած ամուսնույն մեռելատիպ դժգունութենեն։ Հիվանդը աչքը փակեր Էր և պաղ քրտինք կթափեր։ — Բան չի կա, չեմ գիտեր,— ըսավ Վիկտորյան,— մեջտեղ չելան, չեմ գիտեր… Նույն օրը, ժամը չորսին ժամանակները, Մարիան եկավ Մըդոն։ — Միհրանը առողջ Է և ազատ, հորս տունն Է,— ըսավ ան, սենյակեն ներս մտնելով։ Վիկտորյային այնպես թվեցավ, որ այդ խարտյաշ աղջիկը, կապույտ աչքերով, երքնառաք հրեշտակ Է։ Մարիան հայտնեց մանրամասն բոլոր պատահածը, բայց այդ բոլորը շատ թեթև բաներ թվեցան թե՛ Բարպային և թե՛ Վիկտորյային՝ իրենց ունեցած թաքուն և հայտնի մտահոգություններուն քով։ — Թ՛ող ողջ ըլլա, մնացածը հոգ չէ,— կըսեր Վիկտորյան և իր բոլոր անձկությունը կկեդրոնացներ Յորկիին վրա։— Ո՞ւր է Յորկին,— կմրմնջեր անիկա խոհանոցը և նույն հարցը կգտներ Բարպային նայվածքի մեջ՝ «Ո՞ւր է Յորկին»։ Մարիան, կարծես պատասխանելով այս անձկության, հայտնեց, որ Միհրանի պատվերով գացեր էր տեղեկանալու Յորկիի մասին։ Անիկա ժամերով սպասեր էր ֆաբրիկայի առաջ և կեսօրվա դադարին հարցուփորձեր էր Յորկիի ընկերները։ Բայց անոնք լուռ մնացեր էին կամ տարտամ պատասխաններ տվեր էին։ Ինչ որ ստույգ էր, ան էր, որ ո՛չ Մայիսի մեկի օրը և ոչ ալ այդ օրը, երբ աշխատանքը լրիվ վերսկսեր էր, Յորկին չէր երևցեր։ — Ուր որ է մեջտեղ կելլա,— ըսավ Վիկտորյւսն՝ հուզմունքը կուլ տալով։ Վիկտորյան ուզեց Մարիան պահել և հյուրասիրել, բայց երիտասարդ աղջիկը մերժեց։ — Դեռ շա՜տ, շա՜տ բան ունիմ ընելիք,— ըսավ ան,— և վաղը չէ մյուս օրը պետք է լուր տանիմ Միհրանին։<noinclude></noinclude> 04nx1kj34mu86bvq5dsl8wggstv0mlp Էջ:Barpa Khachik.djvu/349 104 46165 396513 123571 2026-09-16T16:19:37Z LetterBot 3069 (via JWB) 396513 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Անիկա դուրս ելլելու կպատրաստվեր, երբ դուռը զարնվեցավ։ Վիկտորյան արտորաց դուռը բանալու, և սենյակի սեմին վրա երևցավ Մաննիկը։ Անիկա՝ Մարիան տեսնելով, նախ ընկրկեցավ և հետո հառաջացավ վախվխելով։ — Ա՜հ, դո՞ւն ես, Մաննի՛կ,— ըսավ Մարիան բուռն եռանդով, և անոնք իրարու վիզ ինկան և հուզմունքով համբուրվեցան։ — Ո՞ւր է Միհրանը,— ըսավ Մաննիկը, և ան չի հեկեկալու համար թաշկինակին ծայրը կծամծմեր և փոխնիփոխ, անձկալի նայվածքով, կնայեր Բարպային, Մարիային և Վիկտորյային։ — Միհրանը ապահով վիճակի մեջ է, իմ ծնողքիս մոտ է,— ըսավ Մարիան, երկու բազուկները բանալով և հետո ավելցուց.— Միհրանը ինքը չափազանց մտահոգ էր քեզ համար, ես անոր բացարձակ խոսք տվեր էի գալ քեզ գտնել և քեզմե լուր տանիլ իրեն… Լավ որ եկար, Մաննիկ,— ըսավ ան,— հազար բան ունիմ ընելիք, և այսպիսով մեկ կարևոր գործս կատարվեցավ։ Վիկտորյան կրկին առաջարկեց Մարիային նստիլ, իսկ Մաննիկին նոր աթոռ մը բերավ դրսեն։ — Դո՞ւն ալ միտինգին եկեր էիր,— հարցուց Մաննիկը Բարպային։ Բարպան Մաննիկին հարցումը չի հասկցավ, և Մարիան անոր տեղ պատմեց, թե ինչ էր պատահեր Բարպային հետ, որքան որ հասկցեր էր երկաթագործի կցկտուր խոսքերեն։ — Իսկ դուն ինչպե՞ս դուրս եկար այդ կռվադաշտեն,— հարցուց Մարիան:— Միհրանը, անշուշտ, հետաքրքիր կըլլա իմանալու։ Մաննիկը պատմեց, որ ակնթարթի մը մեջ կորսնցուց Միհրանը և հանկարծ այդ խառնակության մեջ ինքզինքը զգաց մինակ, բարեբախտաբար, ծերունի մը, որ հետո գիտցավ, թե պրոֆեսոր էր, թևը մտավ և ըսավ. — Փոքրի՛կս, մի՛ շարժիր, մի՛ բողոքեր, այսպես մեզ կկարծեն հայր ու աղջիկ և հանգիստ կթողուն։ Եվ իրավամբ, անոնք անվտանգ անցեր էին Սեն֊Միշել։<noinclude></noinclude> fwop79hyh7cb5iwyh6xxnqhri7ixvef Էջ:Barpa Khachik.djvu/350 104 46166 396515 123572 2026-09-16T16:19:41Z LetterBot 3069 (via JWB) 396515 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Ծերունին Պատվո լեգեոնի կարմիր կոճակ ուներ չամբակին, երբ ոստիկանները ուզեր են արգիլել անոր անցքը, պրոֆեսորը իր կոճակը ցույց տվեր է և անցեր են։ — Երբ հասանք դպրոցներու փողոցը,— ըսավ Մաննիկը,— պրոֆեսորը ուզեց, որ երթանք Պանթեոնի գինետունը և բան մը խմենք կազդուրվելու համար, ես մերժեցի, և իրարմե բաժնվեցանք, իրարու ձեռք սեղմելն հետո։ Ես,— ավելցուց Մաննիկը,— մինչև կեսգիշեր, քանի մը անգամ փորձեցի վերադառնալ նույն տեղը, ուր Միհրանը կորսընցուցեր էի, հետո ուզեցի անցնիլ Ելոզըրի-դե-Լիլա, այն հույսով, որ Միհրանը հոն կվերադառնա, բայց անկարելի եղավ։ — Միհրանը եկավ Կլոզրրի,— ըսավ Մարիան,— ես ու Բարունակը այնտեղ էինք, իրար գտանք։ — Մե՜ղք, որ չի կրցա անցնիլ,— ըսավ Մաննիկը,— ամբողջ գիշերը մտատանջ էի։ Իսկ այս առավոտ պետք էր գործիս երթայի, կմտածեի , եթե Միհրանը ազատ է, անպատճառ կուգա ինձ կերևա… Այն միջոցին, որ Մաննիկը ըսավ, թե «ամբողջ գիշերը մտատանջ էի», Վիկտորյան արցունքոտ աչքերով նայեցավ Մաննիկին, և անոնց սրտագին նայվածքները խառնվեցան իրարու։ Վիկտորյան կհիանար Մարիայի վրա և կնկատեր միշտ այդ աղջիկը «երկնառաք հրեշտակ», բայց ինքզինքը շատ ավելի մոտ և ընտանի կզգար Մաննիկին։ Անոնց երկուքին զգացողության մեջ տեսակ մը խնամություն կար։ Վիկտորյան մտածեց, որ լավ կըլլար, եթե Միհրանը ամուսնանար Մաննիկին հետ, և անիկա անմիջապես տեսավ Մաննիկը իր տան մեջ, ընտանի և հարազատ, և երևակայեց, թե ինչպես, խոհանոցին մեջ, իրեն հետ պիտի սպասեր Միհրանին, ինչպես իրենց երկարին սրտերը ողողված պիտի ըլլային նույն մտերմական ջերմ զգացումով։ Եվ Վիկտորյան հառաչելով ափսոսաց, որ այդ բոլորը իրականություն չէր։ ⁂ — Ես չուզեցի գալ Մոն-Պոր, առանց տեղեկություն ունենալու Յորկիեն,— ըսավ Մարիան Միհրանին։— Այս առա—<noinclude></noinclude> tgk5lt0jigrvna92j1sbyopsmlyb5gl Էջ:Barpa Khachik.djvu/351 104 46167 396516 123573 2026-09-16T16:19:42Z LetterBot 3069 (via JWB) 396516 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>վոտ կրկին գացի Մըդոն։ Մորեղբայրդ բավական լավ էր, իսկ կբավեր տեսնել Վիկտորյան՝ հասկնալու համար, որ լուր ստարեր էին Յորկիեն։ Միհրանը գլուխը բարձրացուց։ — Հեռագիր ստարեր էին Բելգիայեն,— ըսավ Մարիան։ — Ինչո՞ւ Բելգիային,— հարցուց Միհրանը։ — Որովհետև Յորկին Բելգիա անցեր է։ — Ինչպե՞ս թե Բելգիա անցեր է… — Տարեր են,— ըսավ Մարիան,— Մայիսի մեկի առավոտուն կանուխ ձերբակալեր և տարեր են սահմանագլուխ։ — է՛հ, հետո՞… — Հետոն դեռ չենք գիտեր։ Հեռագրի մեջ կա միայն այդքանը,— ըսավ Մարիան,— և նաև երկու բառ. «Առողջություն կատարյալ»։ Միհրանը ինկավ մտատանշության մեջ։ Յորկին՝ վտարված, ինքը՝ փախստական, իսկ Բարպան՝ անգործ։ Եվ ոչ մեկ հնարք այդ պայմաններու մեջ նոր գործ գտնելու, կերպով մը ապրելու… ⁂ Հոկտեմբեր ամսի առաջին օրերուն, առավոտ մը կանուխ, Բարպան, որ ամբողշ գիշերը անքուն էր անցուցեր, կամաց ելավ անկողնեն և, Վիկտորյան չզարթնեցնելու համար, հուշիկ քայլերով անցավ խոհանոց. այնտեղ նախորդ իրիկվընե պատրաստած փոքրիկ փայտերով վառարանը վառեց, կաթը և սուրճը դրավ վառարանին վրա և գնաց խոհանոցին դուռը բանալու։ Անիկա երկար ատեն հիվանդ մնացեր էր, և դեռ աջ երիկամունքը բոլորովին առողշացած չէր։ Ստիպված խիստ ռեժիմի հետևելու, զրկված, մանավանդ, իր օղիեն, որ իր կյանքի ամենավատ օրերուն, գոնե քանի մը րոպե, կկազդուրեր զինքը, անիկա տխրած աչքերով կդիտեր աշնանային բնանկարը։ Ծառերու տերևները դեղներ, կարմրեր, սպիտակեր էին և կթափվեին։ Թե՛ իր և թե՛ շրջակա պարտեզներու մեջ գե-<noinclude></noinclude> j0u2fgck427c25r5vnnxi4ikt58g43v Էջ:Barpa Khachik.djvu/352 104 46168 396517 110620 2026-09-16T16:19:44Z LetterBot 3069 (via JWB) 396517 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>տինը ծածկված էր ինկած տերևներով, որոնք աշնանային նրբերանգ գույներով, նախշուն գորգի պես կծածկեին սև և պարարտ հողը: Բարպայի դեմքը ավելի խորշոմեր և կարծես ճերմկեր Էր։ Անոր աչքերը լի Էին հանդարտ տխրությունով։ Անոր սպիտակած և թավ պեխերը կկախվեին բերնի երկու կողմերեն, և որոնց տակ ծածկված դժգույն շրթունքը կկրեին հիասթափ մարդու լուռ արտահայտությունը։ Բայց Բարպա Խաչիկի տխրությունը կբխեր ո՛չ իր հիվանդութենեն և ոչ ալ աշնանային մելամաղձոտ գյուղանկարեն։ Ան շատ լուրջ պատճառներ ուներ մտահոգ ըլլալու թե ներկային և թե՛ ապագային համար։ Անիկա իր մտահոգությունները կծածկեր Վիկտորյայեն, ինչպես նաև Միհրանեն, որ շաբաթե մը ի վեր Մըդոն ապաստանած Էր, բայց երկուքն ալ Բարպա Խաչիկի երկար և մտատանջ լռութենեն կգուշակեին անոր ներքին տանջանքը։ Անգործության ամիսներու ընթացքին Բարպան սպառեր Էր իր փոքրիկ խնայողությունը և օգոստոսի 15֊ին հրաժարագիր տվեր Էր Մըդոնի տան տիրոջը։ Ուրեմն ան հոկտեմբերի 15-ին պետք Է փոխադրվեր Փարիզ, Երբ Բարպան որևէ գործ գտնելու հույսը կորսնցուցեր էր, չուզելով բեռ ըլլալ Յորկիին և Միհրանին վրա, որոշեր էր ծախքերը սահմանափակել։ Իսկ հետո արդեն կացությունը այնպես էր դասավորվեր, որ իր հարազատները, Յորկին և Միհրանը, նույնպես դարձեր էին անկարող իրեն օգնելու։ Առավոտյան այդ վաղ ժամուն, խոհանոցի սեմին վրա կանգնած, Բարպան կմտածեր իր ամբողջ կյանքին վրա և կդատեր, որ աշխարհս դաժանորեն անարդար է։ Տասներկու տարեկանեն սկսյալ անդուլ—անդադար աշխատեր էր, Բարպան իր աշխատանքը կատարեր էր ոչ թե իբրև հարկադրություն, այլ սիրով և հպարտությամբ, կարելի է ըսել անշահախնդրությամբ։ Կյանքը տրորեր էր զինքը, անցուցեր էր տառապանքի զանազան բովերե, բայց, այսուամենայնիվ, իր կյանքի ամենադաժան օրերուն, երբ կարողացեր էր աշխատիլ, մխիթարություն գտեր էր։ Բարպան, թողելով մուրճը և հեռանալով սալեն, կորսնցուցեր էր իր կյանքի իմաստը,<noinclude></noinclude> ettav0w7rui5dn5w0gxvc9fb0t9lmfg Էջ:Barpa Khachik.djvu/353 104 46169 396518 110621 2026-09-16T16:19:45Z LetterBot 3069 (via JWB) 396518 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>իր իմացականությունը, իր բոլոր արժանիքները։ Ան կզգար, որ անգործության մեջ, երբ իրեն համար հնարավոր չէր գոնե երթալ ուրիշներու աշխատանքը դիտել, իր բազմամյա փորձառությունը օգտագործել խորհուրդներ տալով, ապա ուրեմն կկորսնցներ նաև իր խելքը, կդառնար տեսակ մը անմիտ մարդ, որ այլևս ապրելու իրավունք չունի։ Բարպա Խաչիկը ըմբոստությամբ կմտածեր, որ իր նման աշխատավորը արժանի չէր այդ վախճանին, և ան չէր կըրնար համակերպիլ իր վիճակի անարդարության։ Խոհանոցի քարերուն վրա Վիկտորյայի մուճակներու քսքսվող աղմուկը սթափեցուց Բարպան։ Անիկա ետև դարձավ և երկար ու խոր նայվածքով մը նայեցավ Վիկտորյային։ Ամեն անգամ, որ Բարպան այդ նայվածքը կուղղեր կնոջը, Վիկտորյային սիրտը թունդ կելլեր։ Բարպայի այդ նայվածքը կարտահայտեր խոր ակնածանք դեպի Վիկտորյան և անսահման երախտապարտություն։ Բարպան իր կյանքի ամբողջ ընթացքին առիթ ունեցեր էր գնահատելու իր կնոջը թանկագին հատկությունները, բայց այս վերջին ամիսներուն Բարպան հասկցեր էր, թե ինչքան դեռ թաքուն արժանիքներ կային ծածկված Վիկտորյայի անսահման գորովանքին մեջ։ Վիկտորյան դիմավորեր էր իրենց տնտեսական վիճակի փոփոխությունը հանդարտությամբ, նույնիսկ, կարծես, տեսակ մը ուրախությամբ։ Վիկտորյան անտարբեր դարձեր էր հարակից բոլոր անպատեհություններուն այն օրեն, երբ, թեև ջարդված, Բարպան ողջ վերադարձեր էր տուն, և Միհրանեն ու Յորկիեն լուր ստացեր էր։ Վիկտորյայի անսահման գորովանքը վհատություն չէր ճանչնար։ Թո՛ղ իր սիրելիները ողջ ըլլային, բոլոր մնացած խնդիրները այսպես թե այնպես կլուծվեին։ Անիկա, գիշեր-ցորեկ հսկելով, բժիշկի խորհուրդներուն կետ առ կետ հետևելով, խնամեր էր Բարպան հիվանդության ամբողջ շրջանին։ Երբ առաջին անգամ Բարպան կրցեր էր կանգնիլ իր դեռ վատուժ սրունքներուն վրա, Վիկտորյան ունեցեր էր գրեթե մայրական զգացում կյանքի վերադարձող իր ծերունի ամուսնույն համար։<noinclude></noinclude> 2bjgqkuhfhqvhbawuykbg0r7vc2s6rg Էջ:Barpa Khachik.djvu/354 104 46170 396519 110623 2026-09-16T16:19:47Z LetterBot 3069 (via JWB) 396519 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>Այդ օրն էր նաև, որ ստացվեր էր Յորկիեն երկար նամակ։ Անիկա կգրեր Բեռլինեն և կհայտներ, թե անցագիր ստացած է Մոսկվայեն և շուտով ճամփա կելլե դեպի Խորհրդային Միություն, բայց ոչ մինակ։ Գերման ընկերուհի մը՝ էռնա անունով, խարտյաշ և գեղեցիկ աղջիկ մը, կթողուր հայրենիք, ծնողք, շրջանակ, ամեն ինչ, ընկերանալու համար Յորկիին դեպի նոր աշխարհը՝ «ուրկե,— կըսեր Յորկին,— ես ու կինս կվերադառնանք կամ կայցելենք խորհըրդայնացած Եվրոպա, ոչ իբրև օտարականներ, այլ իբրև խորհրդային ազատ և հպարտ քաղաքացիներ»։ Յորկին առանձին և երկար նամակ գրեր էր Միհրանին, որու մեջ կհաջորդեր այն պայքարի և ստույգ հաղթանակներու կյանքը, որու մեջ ինքը կուզեր աշխատիլ իբր պարզ զինվոր։ Իր կինը, էռնան, ոչ միայն համաձայն էր իրեն հետ, այլև եղեր էր իր ներշնչման գլխավոր աղբյուրը։ Ան իրեն բացեր էր նորատեսակ պայքարի այն հեռանկարները, որ Խորհրդային Միությունը ուներ իր առաջ, հասնելու համար իր բարձր նպատակներուն։ «Մենք, կհիշե՞ս, Միհրան,— գըրեր էր Յորկին,—ձգտելով հանդերձ դեպի հաղթական պրոլետարիատի երկիրը, կհամարեինք, որ սխալ կըլլար թողուլ մեր դիրքերը և երթալ այնտեղ, ուր հեղափոխությունը արդեն կատարված էր։ Մենք, անշուշտ, ճիշտ կմտածեինք, բայց այն վիճակին մեջ, որուն մատնվեցանք—մենք պատվով ինկանք մեր պատնեշներուն վրա,—, այլևս չենք կարող շարունակել այն դերը, որ կկատարեինք։ Բացի այդ, ճիշտ է, որ ռազմական հեղափոխությունը հաղթանակով լրացած է խորհուրդներու երկրին մեջ, բայց հեղափոխական գործունեությունը կշարունակվի շինարարության, մշակութային, կենցաղային և այլ ճակատներու վրա։ Եվ վերջապես, խորհրդային երկիրներու արտաքին և ներքին թշնամիները բոլորովին զինաթափ չեն եղած, և մենք դեռ շատ գործ ունինք կատարելիք։ Դուն, թերևս, կծիծաղիս, երբ կըսեմ մենք, բայց դուն չես կարող երևակայել, թե ինչքան արդեն ամբողջովին ես ինձ նույնացած կհամարեմ այդ մեծ գրոհներու համար զորաշարժի կանչված զինվորներու հետ»։ Հետո Յորկին խորհուրդ կուտար Միհրանին՝ ընել իրեն<noinclude></noinclude> p7i1534jrdtvwwxjsxe31vnknal6hac Էջ:Barpa Khachik.djvu/355 104 46172 396520 123574 2026-09-16T16:19:49Z LetterBot 3069 (via JWB) 396520 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>պես։ «Ես չեմ գիտեր, թե քեզ հետ ի՞նչ պատահեցավ, բայց եթե այս անգամ խալսեցար, ուրիշ անգամ կիյնաս ոստիկանության թաթին տակ»։ Անիկա խորհուրդ կուտար Միհրանին, վտանգի պարագային դիմել Կարմիր օգնության, որ հարթեր էր իր բոլոր դժվարությունները, և գալ Խորհրդային Միություն: «Քեզ համար այդ ավելի հասկնալի է,— կգրեր Յորկին,— դուն կարող ես երթալ Անդրկովկաս, որ կհանդիսանա Խորհրդային Միության կարևորագույն դիրքերեն մեկը, դու գիտես հայերեն, մինչդեռ, ես պետք է հաղթեմ նոր լեզու սորվելու դժվարության: Գալով ծերունիներուն,— կգրեր Յորկին,— կբերենք մեզ մոտ, անմիշապես որ հնարավոր ըլլա։ Ես կտեսնեմ արդեն Բարպան կարմիր գիծեն ներս, այնտեղ ան կհասկնա, թե ի՞նչ կնշանակե աշխատավորներու իշխանությունը և անոնց, այսինքն՝ մեր, իսկական դեմոկրատիան»: Վիկտորյան խանդաղատանքի արցունքներ թափեց, երբ Միհրանը Յորկիի նամակը կարդաց բարձրաձայն: — Ան իր հորը կենդանի պատկերն է,— կըսեր Վիկտորյան։— Վասիլը դեռ փոքր եղած ատեն այդպես էր, ինքնիրեն չէր կրնար վայելել նույնիսկ փոքրիկ հաճույք մը։ Երբ այնտեղ, Արշիպեղաքոսի կղզիին մեջ, ծառեն ինկած մեկ հատիկ պիստակ գտներ, երկուքի կբաժներ ինձ հետ… Բարպան՝ մեկ հոնքը բարձրացուցած, զուսպ ժպիտով հետևեր էր նամակի ընթերցանության, բայց անոր ժպիտը հանկարծ մարեցավ և ըսավ խոր ափսոսանքով. — Ի՞նչ մնաց Բարպայեն… աս մեջքիս ցավը ինձ բոլորովին խորտակեց։ Ես այլևս կես մարդ եմ… Ես մարդ ալ չեմ, քանի որ չեմ կրնար աշխատիր: Հետո, վերին աստիճանի մռայլած, անիկա ավելցուց. — Ես ոչ մեկին վրա բեռ ըլլալ չեմ ուզեր: — Դուն բեռ չես ըլլար,— ըսավ Միհրանը,— քնզի նման վարձառու վարպետը մեծ օգտակարություն կունենա, Բարպա, դուն այնտեղ,— ըսավ Միհրանը, տեսնելով, որ Բարպայի հոնքը կբարձրանար իր խոսքերու ազդեցության տակ,— սալին վրա մուրճ զարնելու պետք չունիս, աշխատանքի ղեկավար կըլլաս, աշկերտներ կհասցնես, դուն այն-<noinclude></noinclude> 1pm84x1kc2snpapf9h40lifuk0n36cj Էջ:Barpa Khachik.djvu/356 104 46173 396521 123576 2026-09-16T16:19:50Z LetterBot 3069 (via JWB) 396521 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>տեղ, մեր խորհրդային հայրենիքի մեջ, մեր երկրի աշխատավորներուն հարազատ Բարպան կըլլաս։ Բարպա Խաչիկը հանկարծ բռնկեցավ ոգևորությամբ և ըսավ. — Թո՛ղ սիրտս հանգիստ ըլլա, թո՛ղ արդարություն ըլլա շուրջ բոլորս, թո՛ղ մարդիկ ուրախ ըլլան, և Բարպան դեռ մուրճ ալ կզարնե սալին վրա։ Եվ անիկա ծանր բռունցքը զարկավ սեղանին։ ⁂ Բայց առօրյա կյանքի անախորժությունները և տխրությունները թույլ չէին տար, որ Բարպայի մեջ ծաղկեր նոր երազը և մշտական տրամադրություն դառնար։ Բարպան երկու շաբաթեն պիտի թողուր Մըդոնի բնակարանը և պիտի երթար Վիկտորյային հետ բնակելու Բրոկա փողոցը, Յորկիի սենյակը։ Հուլիսի յոթնեն, սենյակի վարձքի եռամսյա վճարման օրը, Բարպան գացեր վճարեր էր վարձքը և, դռնապանուհիին կաշառք տալով, հաջողեր էր Յորկիի վարձակալության պայմանագիրը փոխադրել իր անվան։ Ուրեմն, հոկտեմբերի կեսերուն Բարպան և Վիկտորյան պիտի փոխադրվեին այնտեղ։ Անոնք արդեն շատ աժան գինով ծախեր էին իրենց կարասիները, պահելով միմիայն անհրաժեշտը մեկ սենյակի համար։ Իսկ այդ նույն օրը Բարպան պիտի երթար քաղաք՝ խնայողական դրամարկղեն վերցնելու իր վերջին փողը, հազար ֆրանկ։ Բարպան հաշվեր էր, որ եթե կարասիներուն փոխարժեքը բավականանա իրենց փոխադրության և այլ ծախքերուն, այդ հազար ֆրանկը պետք է իրենց բավեր գոնե երկու ամիս, իսկ հետո՞… Բայց Վիկտորյան մեծ հավատք ուներ իր սեփական աշխատության վրա։ Անիկա մեծ ճաշակ ուներ և հաջողությամբ կկատարեր տրիկոտաժի պատվերները, որ ձեռնարկող մը կուտար իրեն։ Այդ ձեռագործ պուլովերները, շանտայլները կուղարկվեին Անգլիա և Ամերիկա, իսկ անոնց նմուշները բարձր գիներով կծախվեին մասնավոր խանութ-<noinclude></noinclude> arlsxymux38fzgv29qf8bkqnt7jpppi Էջ:Barpa Khachik.djvu/357 104 46174 396522 123577 2026-09-16T16:19:52Z LetterBot 3069 (via JWB) 396522 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ներու մեջ, որոնք բացված էին օտարազգի հարուստ հաճախորդներ ունեցող պալատ-հյուրանոցներու մոտ։ Եվ Վիկտորյան, գիշեր—ցորեկ աշխատելով, հազիվ թե շաբաթական հարյուր ֆրանկ կշահեր։ — Դուն հոգդ մ՝ընե՛ր,— կըսեր ան Բարպային,— երբ Փարիզ էրթանք, այնտեղ ավելի ժամանակ կունենամ և ավելի կվաստակիմ։ Նախ որ՝ մեկ սենյակի մը գործը քիչ կըլլա, հետո՝ մթերքները ավելի աժան կգնենք և վերջապես՝ Փարիզ է, ավելի շահավոր գործերու ետևե կըլլամ։ Բայց հոկտեմբերի այդ առավոտուն կյանքը բացառապես դժվար կթվեր Բարպային։ Անիկա խոժոռած ճակատով եկավ խոհանոցի սեղանին առաջ կաթով սուրճը խմելու, մինչ Վիկտորյան, ըստ սովորության, կջանար հավատք ներշնչել Բարպային։ Բարպա՛,— ըսավ ան,— Բրոկա փողոցին վարձքը այս տունին վարձքին մեկ քառորդը անգամ չէ։ Երկար ատեն հագուստի ծախք ընելու պետք չունինք, իսկ մեր երկուքին կերածը ի՞նչ պիտի ըլլա… կաշխատինք, կապրինք, մինչև որ չոճուխներեն աղվոր լուր մը գա մեզի… Վիկտորյան, այդ բոլորը ըսելով Բարպային, կծածկեր, սակայն, որ տրիկոտաժը վատառողջ աշխատանք էր, մանավանդ իրեն համար։ Բուրգի թելի փոշին կգրգռեր կոկորդը և շնչառության գործարանները։ Վիկտորյան օրեօր դժվար կշնչեր։ Գիշերները հարկադրված էր ան այնքան բարձ դիզել,— որ իրեն հնարավոր ըլլար անկողնին մեջ գրեթե նստած քնելու։ Երբ Բարպան կանդրադառնար այդ բանին, Վիկտորյան կըսեր, կարծես զվարճանալով. — Զարմանալի է, քանի տարիքս կառնեմ կոր, այնքան կուզեմ կոր բարձր դնել գլուխս։ Իսկ երբ Բարպան մտահոգ կըլլար Վիկտորյային հազին համարի անիկա կըսեր. — Հարբուխ ունեի, հազս վրաս մնաց, այս իրիկուն տաք բան մը կխմեմ։ Բայց Միհրանը որոշակի կտեսներ թե՛ Վիկտորյայի առողջական մտահոգիչ վիճակը և թե՛ կնոջ աշխատանքով ապրելու անհնարությունը, և սիրտը կճնշվեր, մտածելով, որ<noinclude></noinclude> hbvbtol7ecpdq46svi20v6thrj0a6xo Էջ:Barpa Khachik.djvu/358 104 46186 396523 123580 2026-09-16T16:19:54Z LetterBot 3069 (via JWB) 396523 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>դեռ որոշ ժամանակ չէր կրնար օգնության հասնիլ Բարպային և Վիկտորյային։ Անիկա անհամբերությամբ կսպասեր իր անցագրին, որպեսզի ճամփա ելլեր և Խորհրդային Հայաստան հասնելե հետո միջոցներ ստեղծեր Բարպան և Վիկտորյան փոխադրելու այնտեղ։ ⁂ Միհրանը Մարիայեն իր կապերը խզեր էր ավելի դյուրությամբ, քան թե ինքը կկարծեր։ Մարիա Սոլը հասկցեր էր, որ որևէ հույս չի կա Միհրանի մեջ վերազարթնեցնելու այն զգացումները, որոնք, Մարիայի կարծիքով, խզվեր էին Բարունակին ապաստան տալուն համար։ Այդ օրերուն, բարեբախտաբար, Մարիայի հորիզոնին վրա կուրվագծվեր նորվեգիացի երիտասարդ մը, որ կպաշտեր Ռոմեն Ռոլանը և Մարիայի մեջ կկարծեր տեսնել ֆրանսիացի մեծ հեղինակին արժանի մեկ հերոսուհին։ Վերջին անգամը, որ Մարիան Մոն֊Պոր եկեր էր Միհրանին լուր բերելու, անոնք առանձին մնացեր էին պարտեզին մեջ և, կողք֊կողքի քալելով արահետներեն, խոսեր էին հանդարտությամբ։ — Միհրա՛ն,— ըսավ Մարիան,— ես կզգամ, որ դուն այլևս չես սիրեր ինձ։ — Ես կսիրեմ և կհարգեմ քեզ որպես ընկերուհի, — ըսավ Միհրանը։ Մարիան կացության անհամապատասխան չափով ուրախացավ։ Անիկա կանգ առավ և, երկու ձեռքերը դնելով Միհրանի ուսին, ըսավ եռանդով. — Ուրեմն, մենք կմնանք ընկերներ, մտերիմ բարեկամներ… — Իհարկե ,— ըսավ Միհրանը։ Հետո Մարիան ազատորեն և պարզությամբ խոսեցավ Բարունակի մասին։ — Ես քեզ կխոստովանիմ,— ըսավ ան,— որ առաջին հանդիպումին շատ մեծ կարծիք ունեցա այդ երիտասարդին վրա, հետո, իմ այդ առաջին տպավորությամբ, որոշ չափով<noinclude></noinclude> co4z07pfiec070i2fw9rb0ez6ljntws Էջ:Barpa Khachik.djvu/359 104 46187 396524 110644 2026-09-16T16:19:55Z LetterBot 3069 (via JWB) 396524 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>ենթարկվեցա անոր ազդեցության, բայց այժմ որոշակի կհասկնամ, որ Բարունակը արժանի չէ որևէ կարգի հետաքրքրության։ Միհրանը ձեռքով տարտամ շարժում մը ըրավ։ — Չէ՛, ես կուզեմ ընկերաբար քեզ տեղեկացնել,— պնդեց Մարիան,— որ անիկա մտեր էր որոշ խմբավորման մեջ, որ անջատվեր է հեղափոխական ուսանողներեն, և այժմ չես կարող երևակայել, թե ինչ զրպարտություններ կընե իր նախկին ընկերներու հասցեին։ — Այդպես ալ պիտի ըլլար,— ըսավ Միհրանը,— Յորկին իրավունք ուներ։ Յորկին և Ժանեթը առաջին ակնարկով հասկցան Բարունակի բուն էությունը։ Դեռ երկար Մարիան և Միհրանը իրարու հետ խոսեցան ընկերաբար։ Հետո Մարիան որոշեց այդ նույն գիշերը մնալ Մոն-Պոր, որպեսզի ծնողքը շատ չի տխրին Միհրանի մեկնումով։ Սոլերը, այր ու կին, հարազատ որդու նման կսիրեին Միհրանը, որ վերշնականապես որոշեր էր վերադառնալ Փարիզ։ Երկու երիտասարդները հաճույքով բոլորվեցան ընտանեկան սեղանին շուրջը: Չի վշտացնելու համար ծերունի ծնողները, անոնք համաձայնեցան ոչինչ չի հայտնել իրենց խզումի մասին։ Ընթրիքի սեղանը ճոխ էր, և տիկին Սոլը Միհրանի համար, որպեսզի հետը տանի, պատրաստեր էր բավական մեծկակ ծրար մը, որու մեջ կային իրեն ձեռքով պատրաստած կարկանդակներ և մեղրահացեր։ Թե՛ Միհրանը և թե՛ Մարիան ուրախ էին և բարձր տրամադրության մեջ։ Անոնք մտերմաբար կխոսակցեին իրար հետ և, կարծես, թեթևցեր էին մեծ բեռե մը։ ⁂ Ամսեն ավելի Մոն-Պոր մնալե հետո Միհրանը գիշերով վերադարձեր էր Փարիզ և անմիշապես լծվեր էր կուսակցական աշխատանքի։ Բայց այդ անլեգալ կյանքը և, մյուս կողմանե, նյութական միջոցներե զրկված ըլլալե կհարկադրեին զինքը ընդունիլ ֆրանսիացի ընկերներու հյուրա-<noinclude></noinclude> mp9wibl0ghbo5jgw7p92rc228282mqo Էջ:Barpa Khachik.djvu/360 104 46188 396526 110645 2026-09-16T16:19:59Z LetterBot 3069 (via JWB) 396526 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>սիրությունը, որոնք արդեն ծանրաբեռնված էին բազմանդամ ընտանիքներով։ Միհրանը ծանրորեն կզգար, որ բեռ է դարձեր անհատ ընկերներու վրա, որոնց կիները երբեմն համախոհ չէին իրենց ամուսիններու հետ։ Մայիսի մեկի օրվան դեպքեն մոտ երկու ամիս հետո Միհրանը Բրոկա փողոցի հասցեով ստացեր էր ծանուցագիր՝ անհապաղ ներկայանալու պրեֆեկտուրայի օտարականներու բաժինը։ Թե՛ Միհրանը և թե՛ ընկերները գիտեին, թե ինչ կնշանակեր այդ հրավերը, անտարակույս զինքը պիտի վտարեին երկրեն։ Իսկ այդ հրավերին չի պատասխանելը ծանր օրինազանցություն էր, որ առիթ կուտար բանտարկության։ Այս պայմաններու մեջ Միհրանի ընկերները մղեր էին զինքը դիմել Կարմիր օգնության, որի միջնորդությամբ դիմում ըրեր էր ստանալու համար խորհրդային անձնագիր։ Բայց մինչև անձնագիր ստանալը պետք էր թաքնվել։ Իրիկուն մը, ժողովե մը հետո, զինագործ բանվոր մը, Պոլ Մարեն, առաջարկեց իր բնակարանը տանիլ Միհրանը։ Պոլ Մարենը իր կնոջը և երեք երեխաներուն հետ կբնակեր Պասկալ փողոցի մեջ, երկու փոքր սենյակե բաղկացած բնակարան մը, ուր առանց Միհրանին ներկայության ալ խճողումը անտանելի էր։ Մարենները մեկ սենյակը հատկացուցին Միհրանին, քանի մը օրվան համար։ Այդ սենյակը լույս և օդ կառներ բակի վրա բացվող պատուհանե մը, որուն արտաքին երեսը միշտ պղտորված էր պարարտ մուրով: Այդ սենյակը տեսակ մը բանտ դարձավ Միհրանին համար, երբ, որոշ ազդարարության համեմատ, հարկադրված եղավ դուրս չի գալ սենյակեն։ Միհրանը ցորեկը փակ կպահեր պատուհանը, որպեսզի դռնապանուհին իրեն չի նշմարե, իսկ գիշերները ստիպված էր մութը մնալ։ Երեխաներեն երկուքը, որ կպառկեին այդտեղ, փոխադրվեր էին իրենց ծնողքի սենյակը, և ամեն օր, դպրոցե վերադարձին, կքսվեր անոնց աղմուկը և մորը ջղագրգիռ ճիչերը, որոնք կվերջանային ծեծերով և երեխաներու լացերով։ Ամեն իրիկուն Պոլ Մարենը գործե վերադարձին կանցներ Միհրանին մոտ և զրույց կընեին, մինչև որ կինը ընթրիքի սեղանը պատրաստեր։ Միհրանը, որ գրպանը մեկ սու<noinclude></noinclude> 1igsqmljwswgzcj58hftj4dw0i1vtqx Էջ:Barpa Khachik.djvu/361 104 46189 396527 110646 2026-09-16T16:20:00Z LetterBot 3069 (via JWB) 396527 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>չուներ, ստիպված էր ոչ միայն այդ նեղը ապրող մարդոց մեկ սենյակը գրավել, այլև ուտել անոնց հացը և բանջարեղենի ապուրը, անփոփոխ կերպով պատրաստված պրասով և գետնախնձորով, և որուն երեսը կծփային խնայողությամբ գործածված մարգարինի բոլորակներ: Ընկերները կմտածեին Միհրանին փոխադրել ավելի հանգիստ տեղ, բայց կա՛մ այն էր, որ շատ զբաղած ըլլալով, անմիջապես չէին կարգադրեր այդ գործը և կամ այդ դժվար կարգադրվելիք գործ էր։ Երբ Պոլ Մարենը կվերադառնար գործե, Միհրանը հետաքրքրությամբ կնայեր անոր հոգնած դեմքին և կհարցներ. Մեր ընկերները որևէ լուր չի ղրկեցի՞ն ինձ։ — Ո՛չ,— կըսեր անիկա վհատությամբ։ Օգոստոս ամիսը իր վերջավորության կհասներ, բայց տոթը դեռ կտևեր, և օդը անշնչելի կդառնար, մանավանդ գիշերը, բանվորական խիտ թաղերուն մեջ։ Ամառային եղանակին հատուկ փարիզյան այդ փողոցներու գարշահոտությունը, որ իր մեջ կբովանդակեր նեղ մայթերու եզերքեն բաց օգին հոսող աղբաջրերու, խոնավ և տաք բակերու մեջ զետեղված աղբարկղներու, փողոցներեն բարձրացող տաքացած կուպրի հոտերը և, վերջապես, կեղտոտ ճերմակեղենի, քրտնած և չի փոխված մարդկանց խճողումեն հառաջ եկած նողկալի և տարտամ հոտերը Միհրանը կմղեին մտածելու այն հսկայական գործերու մասին, որ դրված էին աշխատավորական զանգվածներու առաջ: Անիկա՝ իր փախստական կյանքի հետևանքով մոտեն ծանոթանալով փարիզյան շրջանի բանվորներու ներքին և ընտանեկան առօրյային հետ, կհասկնար, որ դեռ շատ բան անծանոթ մնացած էր իրեն։ Այդ թաղերը բնակող խիտ ազգաբնակչությունը հնարավորություն չուներ տեղեն շարժելու և գոնե քաղաքի շրջակայքի մաքուր օդը շնչելու: Գոբըլենի թաղին մեջ այդ բոլոր հոտերուն կուգար կմիանար նաև մոտակա կաշիի գործարանի թանձր գարշահոտությունը։ Միհրանը, քրտինքով ողողված, բակի վրայի պատուհանին առաջ անքուն կանգներ էր, երբ գարշահոտության ավելի թանձր ալիք մը խուժեց սենյակեն ներս։ Անի—<noinclude></noinclude> eoehl42ihixum7vs2sdi55b4zvomoc3 Էջ:Barpa Khachik.djvu/362 104 46190 396528 110647 2026-09-16T16:20:02Z LetterBot 3069 (via JWB) 396528 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>կա պատուհանը փակեց և նետվեցավ խոտե տափակցած անկողնուն վրա, որու խորքերեն երեխայի մեզի հոտ կուգար և ուր անխուսափելիորեն կենթարկվեր լվերու խուժումին։ Երբ այգուն լույսը երևցավ դիմացի տանիքներուն վրա, Միհրանը իր որոշումը առեր էր. կերթար Մըդոն, և թո՛ղ պատահեր, ինչ որ պիտի պատահեր։ Պոլ Մարենը առավոտուն գործի երթալե առաջ տեսավ Միհրանը և հարցուց, թե արդյոք հանձնարարություն մը ուներ։ Միհրանը ըսավ անոր. — է՜հ, ուրեմն, մոն վիյե, այս իրիկուն ժամը տասեն հետո ձեր սենյակը կպարպեմ։ Ես կերթամ Մըդոն, մորեղբորս տունը, այս հանգամանքը պետք է հայտնել ընկերներուն, անոնք Մըդոնի հասցեն գիտեն։ ⁂ Հոկտեմբերի տասնչորսի երեկոյին, ժամը յոթին, Մաննիկը եկավ Մըդոն։ Անիկա Բարպայի հիվանդության ծանր օրերուն մեծ անձնվիրությամբ օգներ էր Վիկտորյային, հաճախակի եկեր էր այցելության։ Թե՛ Վիկտորյան և թե՛ Բարպան Մաննիկը կհամարեին հարազատ և ամեն անգամուն սիրով և ուրախությամբ կընդունեին անոր այցելությունը։ Մաննիկը այլևս բոլորովին դարձեր էր գիտակից աշխատավորուհի։ Անիկա դուրս էր եկեր ընկճված վիճակեն, ստացեր էր ինքնավստահություն և եռանդով կաշխատեր թե՛ իր սենդիքայի գծով և թե՛ հայ աշխատավորական կազմակերպություններու մեջ։ Անոր միտքը զարգացեր էր և շատ լավ կըմբռներ ներկայացած խնդիրներու նրբությունները։ Բայց ինչ որ հետաքրքրական էր, այն էր, որ Մաննիկը՝ լրջանալով և դառնալով ինքնավստահ, վերստին գտեր էր իր զվարթությունը, որը թեև կարտահայտվեր ուրիշ կերպ, բայց, ինչպես կըսեր Վիկտորյան, «տունը կլեցներ արևով»։ Անիկա վստահությամբ կնայեր ներկայի և ապագայի վրա, և այտերուն փոսիկները հաճախ կկազմվեին, մեծ բերկրանք պատճառելով Վիկտորյային և Բարպային։ Բայց այդ հոկտեմբերի տասնչորսի իրիկունը Բարպայի<noinclude></noinclude> bs9s6lxqkdltg95w65u2t9drjk6o8ec Էջ:Barpa Khachik.djvu/363 104 46191 396529 110648 2026-09-16T16:20:04Z LetterBot 3069 (via JWB) 396529 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>տունը բացառապես տխուր էր։ Ծախված կարասիները տարեր էին, և մեկուսացած տունը կարծես կդողար ցուրտ քամիներեն: Խոհանոցին վառարանը չէր վառված, վարագույրները վերցված էին, և Վիկտորյան Միհրանի հետ կմաքրեր պարպված սենյակները։ Իսկ Բարպան՝ լուռ և խոհուն, կանցներ մեկ սրահեն մյուսը, և անոր դեմքին վրա դրոշմված էր զայրույթ և թախիծ։ Մաննիկը հանեց գլխարկը և վերարկուն և անմիջապես ուզեց օգնել Վիկտորյային։ — Չէ՛, աղջի՛կս,— ըսավ Վիկտորյան,— հագուստդ կաղտոտես, եթե կուզես բան մը ընել, Միհրանին հետ գացեք խոհանոց, կրակը վառեցեք։ Միհրանը և Մաննիկը՝ ուրախ այս առիթեն, վազեցին խոհանոց։ Անոնք նախ փորձեցին վառել վառարանը, որ կարծես սրդողած տանը մեջ տիրող անկարգութենեն, կմխար։ Վերջապես, երկուքով անոնք հաջողեցան հաղթել վառարանի դիմադրության և վառված փայտերու վրա դրին հանքածուխ, որ Վիկտորյան հավաքեր էր դույլի մը մեջ։ Երբ վառարանը սկսավ խորդալ, և մթնոլորտը սկսավ հյուրընկալ դառնալ, Միհրանը հրավիրեց Մաննիկը նստիլ սեղանին առաջ։ Ինքը մնաց ոտքի վրա և կդիտեր Մաննիկի աչքերուն ծիածանին վրա ոսկեգույն բիծերը, որոնք կփայլեին խոհանոցի մթնշաղին մեջ։ — Մաննի՛կ,— ըսավ Միհրանը,— երեկ ստացա անձնագիրս, շուտով կմեկնիմ։ Մաննիկի նայվածքը պահ մը մթագնեցավ, բայց անիկա անմիջապես ժպտեցավ իր այտերու փոսիկներով և ըսավ. — Քեզ համար լավ կըլլա, Միհրան, ուրախ եմ, որ նպատակիդ հասար։ Եվ անիկա կնայեր Միհրանին, կարծես ակնկալելով հուսատու խոսք մը։ — Մտահոգ եմ,— ըսավ Միհրանը,— Բարպայի և Վիկտորյայի համար, մինակ և անպաշտպան պիտի մնան։ Մաննիկը հանդիմանական շեշտով պատասխանեց. — Քանի ես կամ, ո՛չ մինակ կմնան, ո՛չ անպաշտպան։ — Դու այդ կընե՞ս, Մաննի՛կ, կհոգա՞ս իրենց մասին։<noinclude></noinclude> hhmokzo5cnyi9337x2rteze7mfppjnd Էջ:Barpa Khachik.djvu/364 104 46192 396530 123581 2026-09-16T16:20:05Z LetterBot 3069 (via JWB) 396530 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Ամեն պարագային, Միհրա՛ն, այդ մասին վստահ եղիր։ — Բայց չէ՝ որ դուն ալ բեռնված ես,— ըսավ Միհրանը։ — Օ՜հ, մայրիկս,— ըսավ Մաննիկը,— այժմ լավ է, գտեր է բարեկամուհիներ, ամեն օր կերթա, ես համարյա մինակ եմ, Միհրա՛ն,— ըսավ Մաննիկը թեթև մը հառաչելով,— բայց մյուս կողմանե գոհ եմ, որ մայրիկս իրեն համար զբաղելու և զբոսնելու միջոց մը գտավ։ Այդ տան մեջ կիները տրիկո կընեն, մայրս ալ կաշխատի և, պետք է ըսել, գոհ է։ Երկու երիտասարդները պահ մը լուռ մնացին, հետո Միհրանը ըսավ. — Ես կերթամ Մոսկվայի ճամփով և քանի մը օր Մոսկվա կմնամ Յորկիի հետ, որ կաշխատի այնտեղ։ Վերջին նամակով հայտներ Է, թե շուտով կստանա լավ բնակարան։ Երբ հասնիմ Մոսկվա, Յորկիի հետ կխորհրդակցինք և ամեն ջանք կընենք Բարպան և Վիկտորյան փոխադրելու այնտեղ, մենք անշուշտ կերթանք Հայաստան. գոհ և երջանիկ կըլլան: — Ա՜հ, այո,— ըսավ Մաննիկը ,— միայն այնտեղ քեզ մոտ կամ Յորկիի հետ կարող են հանգիստ և ուրախ ըլլալ։ — Իսկ դուն,— ըսավ Միհրանը,— դուն չե՞ս ուզեր գալ Հայաստան,— և հանկարծ շառագունեցավ։ — Օ՜հ, ես… — ըսավ Մաննիկը և տարտամ շարժում մը ըրավ, և անոր աչքերը լեցվեցան արցունքով։ Միհրանը հուզմունքեն սարսռաց. անիկա հիշեց Զարեհ էֆենդիին տանը Մաննիկի համբույրը շրթներուն վրա։ — Կհիշե՞ս, Մաննի՛կ,— ըսավ Միհրանը բռնազբոսիկ ժպիտով, Զարեհ էֆենդիին տանը, երբ դուն… երբ մենք համբուրվեցանք։ — Երեխա էինք այն ժամանակ,— ըսավ Մաննիկը, և նայվածքը դարձավ երազուն։ Այն ժամանակ,— շարունակեց Միհրանը հապճեպով,— ես հաստատ համոզված էի, որ այդ համբույրը ինձ կհարկադրեր ամուսնանալ քեզ հետ։ Մաննիկը դեռ արցունքոտ աչքերով ժպտեցավ Միհրանին, և անոր ժպիտին մեջ անսահման քաղցրություն կար և գորովանք:<noinclude></noinclude> 2vg4q8fz3l75b2pt10tgegpkjtvo9pv Էջ:Barpa Khachik.djvu/365 104 46193 396531 110650 2026-09-16T16:20:07Z LetterBot 3069 (via JWB) 396531 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Hayk-grigoryan-1999" /></noinclude>— Կուզե՞ս,— ըսավ Միրըանը,— Բարպային և Վիկտորյային հետ գալ, անոնք արդեն քեզ կհամարեն իրենց հարազատ աղջիկը։ — Միհրա՛ն,— գոչեց Մաննիկը սրտագին ձայնով։ Եվ անոնք, առանց այլևայլի, սկսան երազներ հյուսել իրենց ապագա միացած կյանքի մասին։ Քիչ հետո ընդհատվեցան իրենց քաղցր խոսակցութենեն. Վիկտորյան եկավ խոհանոց և ապուրը դրավ կրակին վրա, հետո ուզեց սեղանը դնել, բայց Մաննիկը թույլ չի տվավ։ — Ցացա՛, դուն նստե՛, հանգստացի՛ր,— ըսավ ան։ Վիկտորյան նստավ աթոռակի մը վրա և հիացումով սկսավ նայիլ Միհրանին և Մաննիկին, որ միասին սեղանին վրա կդնեին սպասները։ — Վա՜յ, ի՜նչ աղվոր բան Է եղեր աղջիկ մը ունենալը,— ըսավ Վիկտորյան և ելլելով տեղեն, բան մը փնտրելու պատրվակով մոտեցավ Մաննիկին և բազուկները բացավ՝ գրկելու համար աղջիկը: Երկու կիները նետվեցան իրարու վիզ, և անոնք ջերմությամբ իրար կհամբուրեին և ուրախության արցունք կթափեին: ⁂ Ընթրիքեն հետո Մաննիկը և Միհրանը մեկնեցան Փարիզ, և Վիկտորյան ու Բարպան մինակ մնացին։ Անոնք անցան իրենց ննջասենյակը, որուն կարասիները պահեր Էին, և Բարպան նստեցավ թիկնաթոռի մը վրա և սկսավ անվերջ ծխել: Վիկտորյան սնդուկները կդարսեր։ Անոնք երկուքն ալ որոշեր Էին որքան կարելի Է իրենց բեռները թեթևցնել, նախ՝ տեղ չունեին այդքան սնդուկ տեղավորելու համար Բրոկայի սենյակին մեջ և հետո՝ Վիկտորյան իր միտքովը կպատրաստվեր նաև հեռավոր ճամփորդության։ Աշնանային երեկոն ցուրտ Էր, և Բարպան, որ մսկոտ Էր, երբեմն կսարսռար։ — Կուզե՞ս, Բարպա՛, շըմինեն վառեմ,— ըսավ Վիկտորյան։<noinclude></noinclude> kjg905tsmbh9a1zcb7t7l28mcb5p1ay Էջ:Barpa Khachik.djvu/368 104 60843 396534 161930 2026-09-16T16:20:12Z LetterBot 3069 (via JWB) 396534 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="3" user="Vardges Voskanyan" /></noinclude>Առտնին— ահա յին, տան վերա— թեր յալ Ասկեր— (թրք*) ասկյար, զին֊ Վ"Ր Ասվի— բրդյա կտոր Աստակոս— ի/ողոր տեսակի խեց¬ գետին Ավընյու— (ար՝*) պողոտա Ա վուորր սսւնտե— (ֆր*) ձեր կենաց Աւ|ուՏ— (թրք*) բուռ, ափ Ավր վիլ— սրֆվեչ, նա1ւ փչանալ Ատ իւըտսւր— այդչափ, այդ չա¬ փի, ա յդ մեծության Արաբադ քաշե— սայլդ քաշիր* փիւբ •1 հեռացիր, ռադ եղիր Արաբի մազ— փիւբ.՝ խճճված գործ, թնյուկ Արգանակ— մ սա յուր բ Բսւլըիւ— (՝թրք*) ձուկ Բակալորեսւ— (ֆր*) պսակակիր (գրականության, արվեստների կամ գիտության ) Բսւյսւթ— (թրք*) հնացած, քար¬ թու, օթեկ Թանը բոանել— փիւբ.՝ վիճակը վատանալ, բարդանալ Բանքսւ — բանկ Բապուո— ( թրՔ*) կոշիկ, հոդա¬ թափ Բասկյան բերետ— բասկերի գոր¬ ծածած բերետ քնարբի — (ֆր*) պարտիա, կուսակ¬ ցություն* նաև երեկույթ կամ ցերեկույթ Բարպա—Լ հուն.) քեռի Բաֆրսւ— իաղաք Թուրքիա յի սևծովյաւն ափին, որի անունով Է կոչվում այդտեղ արտագըր— վող բարձրորակ ծխախոտը Արգո— ( ֆր՝) ժողովրդսւկաՆ հատուկ լեզու, որն առհաս՚ա ֊ րա>կ գործ են ածում քրեա¬ կան հանցա՝գ ործներր Արհավրալի— սարսափելի, զար¬ հուրելի Արմենիեն— (ֆր*) Հայ Արշիպեւլաքոս— Արշիպելագ, Էգե յան ծո ուս անունը Արտորալ— շտապել, ա ճապա— րել Արևագալ— մեծ պահքի չոյւեք— շաբթի և ՛ուրբաթ օրերի առա¬ վոտյան ժամերգություն Արևարգել— հովանոց Ափին մեշ թարթել— ծանր ու թեթև անել Աք ասիա— ակացիա Աֆ րնել— (թրք*) ներել Բեքեկ— (թրք.) աչքի բիբ Բեգեէ— (թրք.) փոխարժեք , զին¬ վորական ծառայության գնման գինը Բեզեստեն— (թրք՛) առևտրական փակ շուկա Բեիւսւբեր— (թրք*) անգիտակ քԱյզսւդԼ— (թրք՛) թեյի որդի Բեյլիկի գործ— (թրք*) պետական գործ Բերանը իւալաթալրիւլը— բերանը լեցուն. փիւբ.՝ մեծախոսիկ, շա¬ տախոս Բերնի փայը տալ— փիւբ.՝ ար¬ ժան՛ի պատասխան տալ Բերուքեր— (թրք*) սափրիչ, վար¬ սավիր Բիյփմ քյոյլի— (թրք.) մեր դյու— ղացի. փիւբ.՝ ա՛յ մարգ 853<noinclude></noinclude> j3gbvrfv3av4c6aozvtmgzrqe7j17ev Էջ:Barpa Khachik.djvu/369 104 60844 396535 161933 2026-09-16T16:20:13Z LetterBot 3069 (via JWB) 396535 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="2" user="Vardges Voskanyan" /></noinclude>քփլինմեգ— (թրք.) չիմացված, սյնծ անոթ Թիսի1|լ|ւստ— (ֆր*) Հեծանվորդ Թիրա— (հուն,) գարեջուր Թքւֆաե1յ— (անգ,) խորոված կամ տապակած մսի շերտ « Թյոսլսւնդիոն»— պոլս ահ այ օրա֊ թերթ. Լույս Հր տեսնում մինչև համաշխարհային առաջին պա¬ տերազմը Թոր, սյոպ— քահանա Թորար— ( ֆր, ) ստաբանություն Թոյ քաշել— մեծանալ տվյալ դեպքումճ ընդվզեչ, ըմբոս տա֊ նալ Թոնրոն— (ֆր*) քաղցրավենիք ք կոնֆետ Թոշ— (&ՐՔ*) պարապ ք դատարկ Թոշ— ֆրանսիացին՛երի կողմից գերմանացիներին տրված ան¬ վանարկիչ մակդիր Օրդիլ— պոկվել, բխել Թրրւոոն— (ֆր՝) բրետանցի Թրիղրիօ— (ֆր*) կիսավարտ֊ դույր Թրիոշ— (ֆր*) թխվածքի տե¬ սակ յ գաթա Թրնձափոշի— պուդրի Թրոտ— բողոքական Թրցնել— պոկ ել Դազեոզ— (ֆր•) գազային քաղ֊ ցըր ջուր Գսւլրւփ— (ֆր.) թ ատրոնի վերնա֊ հա րկը, յարո ւս 0~Պ.) ա ռագաս տ ա ֊ նավ է որով իսպանացիները ի֊ բեն ց երկիրն Էին փոխադրում գաղութների հարստություն¬ ները Դսւրնապատ՛— 2 (հեղինակի ձե— ոագրում անըն թեէմնեչի, ան¬ ծանոթ բառ ) Գարսոն— (ֆր+) տղա, մատու¬ ցող, ցրիչ» խանութի կրտսեր աշխատող Դեորե— (թրք*) համեմատ յ հա¬ մապատասխան Գեոնյուլսիզ— (&ՐՔ՝) խոնարհ, պարզ Դրսաո— (հուն*) ճաշակ Դիշե— (ֆր՝) դրամարկղ Գյուգհլիմ— (թրք.) գեղեցիկ, հիանալի Դոֆմւ— գռեհ Տարվողներ— տ՛վյալ դե՛պքում՝ որևէ կուսակցության անդա— մւ ա՚գ րվո ղնե ր Դրոգ— (անգ,) տաք քաղցր ջրով, օղի ով և լիմոն ով պատ¬ րաստված խմիչք Դ, Դալա վերա— (հուն,) խաբեբա— յ՚ո ւթյոմև Գսւլմիշ ըլլալ— (թրք.) խորա— սուզվել, մտացրիվ լինել 854 Դամաս — (ֆր*) ծաղկավոր մե¬ տաքսյա գործվածք Դսւնսինզ—(անգ,) պարասրահ Դանաել—— (ֆր*) ժանյակ<noinclude></noinclude> lgv7jeksdw4xpj4a0b220xdm0vg8vih Էջ:Barpa Khachik.djvu/370 104 60846 396537 161936 2026-09-16T16:20:16Z LetterBot 3069 (via JWB) 396537 proofread-page text/x-wiki <noinclude><pagequality level="2" user="Vardges Voskanyan" /></noinclude>Դարան— դարակ, պահարան, նաև՝ ծուղակ, որոգայթ Դե դե— (թրք*) մե ծ հա յր, պա֊ պիկ. դե դէ դեն— պապերից Դեդեիլ— օրորվել, տատանվել Դելիիւսւնլը— (թրք*) խենթ ար¬ յուն ունե ցողփ փիերիտ՝ս— սարդ Դեղիններ— տվյալ դեպքում գործադուլարեկներ Դենեմիշ ընել— (թրՔ՝) Դէ*տԽ* Հե— տևել Դե պարտը ման— ( ֆ ր.) վարչա¬ կան բաժան մ ունք, դե պարտ ա ֊ մ ենտ Դեպո— (ֆր.) պահեստ, տվյալ դեպքումՀ բանտ Դեո. — նեով— (ֆր.) ընտիր բեղի շուն Դերդլի— (թրք *) վշտոտ, դար¬ դոտ Դերեըեյի— (թրք*) բռնակալ, իշ՜¬ խանավոր Դեֆ ընել— (թրք.) վռնդել, վը— տարել Դրրջան— նախատական անուն՚, դրուժանի ա՛ղ ավաղվա ծ ձևը Դիեցնի— սնուցել, կեխա(կրե՝լ Գիվալ— (թրք.) ոսկեթելսվ բան֊ ւվածք՝ թա՝վիշի կամ սնդուսի վրա Դհա— (թրՔ—) դեո, տակավին. գյու<ւ— (թրք—) օղու տեսակ, նաև^ ճիշտ, շիտակ Դույզն— քիչ, նվազ, չնչին Գպիլ— դիպչել, կպչել Ըալիլք (թրք—) դաժան է ան գութ Տէաըթիե— (թրք*) ժանդարմ է ոս տիկան Զա ն մե թ— (թրք •) նեղություն Զե ղուլ — հորդել Զենկ— (ֆր*) Ցինկ, տվյալ դեպ քումճ գինետան վաճառասեղա նը։ որն առհասարակ ցինկով Է պատած լինում Զեոալ— սաստիկ եռալ, վխտալ Զիտո— (հուն*) կեցցե Տյուըըե— (թրք*) թեթևսոլիկ Զոմար, կամ ղռմսւր— > (հե¬ ղինակի ձ եռ ագրո ւմ անընթեռ¬ նելի , անծանոթ բառ) էդիյետ տալ— (թրք*) նեղություն տալ, անհանգստացնել էլըաշի— (թրք*) պարագլուխ, պետ, ղեկավար էլիֆ— թուրբերեն ա տառը, մա¬ զի հատուկ հարդարանք1 նույն տառի ձևով էմեք— (թրք*) շանք, աշխատանք էնայի— (թրՔ*) միամիտ, ա֊ պուշ էվելէվելոք— (Ժող.) ավելիով էվիվա— (իտալ, )կենաց 855<noinclude></noinclude> okbzwr1t7oirq58spriigr55ip2qmzy Երբ այլեւս չեն սիրեր 0 62148 396613 240671 2026-09-16T20:05:49Z Emptyfear 547 396613 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Երբ այլևս չեն սիրեր |section = |previous = |next = |notes = |author=Զապել Եսայան}} <center>{{Հավասարեցնել|լայնք=40em| <center><b>ԵՐԲ ԱՅԼԵՒՍ ՉԵՆ ՍԻՐԵՐ</b></center> <center><b>Ա</b></center> Երեք-չորս օրէ ի վեր կը ձիւնէր անընդհատ։ Կապարագոյն երկինքը կը ցանծար ու պիտի փլէր կարծես փայտաշէն ու հինցած տուներուն վրայ՝ որոնք արդէն ծածկուան էին համայնատարած սպիտակութիւնով. սանիքները կը կքէին հանդարտօրէն եւ համառ կերպով իջնող ձիւնի ծանրութենէն նեղ փողոցները գրեթէ ամայի էին, ուր հազիւ մէկ քանի անտէր շուներ սրսփալով ցուրտէն կը քաշքշուէին եւ գիշերն ի բուն կ՚ոռնային անողորմ երկինքին։ Առաւօտ եւ երեկոյ ձիւնի այդ թանձր դէգերը հիւսիսային հովէն սառելով կը քարանային, ու պատուհաններուն վրայ միայն տուներու ներքին տաքութենէն մասնակիօրէն հալելով, քմահաճ ձեւեր, ձիւնեղէն ժանեակներ կը յօրինէին։ Երբեմն տժգոյն ու վտիտ դէմք մը կ՚երեւար մէկ կամ միւս պատուհանին շրջանակին մէջ ու երբեմն ալ մանկան մը թուխ կամ խարտեաշ գանգուրները, բայց ընդհանրապէս մարդիկ հաւաքուած էին գետինը դրուած կրակարաններու շուրջ եւ ամէն տեղ գրեթէ առանց բացառութեան կը մտմտային մէկ կողմէ անգործութեան եւ միւս կողմէ կեանքի սգութեան վրայ։ Թաղին ամէնէն խիտ փողոցներէն մէկուն մէջ հինուկ եւ միայրկանի տան մը փողոցին վրայի սենեակին մէջ, Երանիկ հանըմ եւ աղջիկ Եւփիւմէ, դէմ առ դէմ կրակարանին առջեւը նստած դանդաղօրէն կը խօսակցէին իրենց երկայն ու անգործ ժամերը զբաղեցնելով։ Չքաւորութի՞ւն…։ Ատ չէր որ կը պակսէր, բայց այդ պահուն մօր ու աղջկան մտմտուքը ուրիշ նիւթի մասին էր. անոնք երբեմն նոյն իսկ կը վիճէին. իրարու հետ կը քէնոտէին եւ լռութեան մէջ նոր առարկութիւններ փնտռելով յանկարծ կը պոռթկային ու կը ջանային ջրել անպատասխանի մնացած առարկութիւն մը։ — Ինծի ա՛լ ո՞վ պիտի առնէ… տարիքս լեցաւ, իմ ատենի աղջիկները կարգուեցան, զաւակներու տէր եղան. վաղը միւս օր ի՞նչ պիտի ընեմ, հայրս մեռաւ, դուն ալ ինծի հետ չպիտի ապրիս եա…մօրեղբօրս վիճակը մէջտեղն է, անպտուղ չոր ծա՞ռ մը պիտի մնամ, չէ՛ մայրիկ, ես փատնալու, տունը մնալու միտք չունիմ։ — Քա՛, կը գոչէր փրփրալով մայրը, մարդս պատառ մը հացին կուշտն է, կարգուելուդ ո՞վ դէմ է, բայց մէյ մը քեզի, մէյ մը անոր նայէ… կեցար, կեցա՛ր, աս սանկ է, աս նանկ է ըսիր, հիմակ այդ գինով շունին արժան տեսար ինքզինքդ… ատանկ կարգուելուն մարդ աղջիկ մնայ, աւելի աղէկ է։ — Չէ՛, ո՞վ ըսաւ… ատ միտքէդ հանէ… պիտի կարգուիմ… Խաչիկը ըսաւ արդէն ինծի. «Դուն չէ՛ մ՚ըսեր, ես ինչ կ՚ուզես կ՚ընեմ. դուն իմ խմելուս մի նայիր, սիրտիս ցաւէն ի՛նչ ընելս չգիտցայ, մէյ մը տուն ըլլանք, դուն պիտի տեսնաս. խուշին կաթը անպակաս պիտի ըլլայ տունէն. ես գերիդ ըլլամ, խմե՛մ մի. ի՞նչ ուզես ան պիտի ընեմ…»։ — Վա՜յ գլուխդ, ընդմիջեց մայրը կէս հեգնութեամբ, կէս զայրոյթով. տահա դուն տղայ ես, քեզի խաբելը դժուար չէ. ամէն էրիկ մարդ գլուխ գլխի չեկած, շա՜տ բան կ՚ըսէ, շատ բան կը խոստանայ, երկինք ու երկիր քեզի կուտայ. բայց մէյ մը որ տիրանա՜յ… Գլուխը օրրեց այս վերջին բառերուն վրայ, կարծես տաժանելիօրէն արթնցած հին յիշատակներ դիմաւորելու համար փորձառու եւ դառնացած կնոջ բարկութիւն մը, տենդագին կարմրութիւն մը կուտար իր չոր այտերուն. անիկայ շատ թուխ, շա նիհար կին մըն էր եւ իր սուր աչքերով դէմքը կորովի եւ տառապանքի խառնուրդ մը կը ներկայացնէր. մազերը թափած ու այնքան ցանցառ էին որ մանիշակորակ տժգնութիւն մը կը ցայտէր գանկէն, դէմքը, մոխիրի մէջ եփուած խնձորի կեղեւին պէս տեղ տեղ փոթտուած ու տեղ տեղ ալ ուռած էր. կոտրտած եւ սեւցած ակռաներով բերանը անսովոր խստութիւն մը կուտար իր բառերուն, մանաւանդ որ սրտմտած դէմքը կը յայտնէր այն խոր յուսահատութիւնը որ կը զգար աղջկանը անհնազանդութեանը հետեւանքով։ Աղջիկը, Եւփիմէ դեռ հազիւ քսանեօթը տարեկան էր եւ շէկերու յատուկ գիրուկ ու կաթնային գեղեցկութիւն մը ունէր. իր ճերմակ դէմքին վրայ սեւ եւ ժպտուն աչքերը շէկ թարթիչներուն մէջ գորովագին քաղցրութիւն մը ունէին. հառակառ մօրը, անիկա իր ամբողջ անձին վրայ կը կրէր լեցուն ու կոր գիծերու գիրգ հրապոյրը. իր մութ կապոյտ բրդեղէն հագուստին մէջէն վիզը կը բարձրանար ճրդմակ ու փափուկ, զարդարուած դեղին սաթէ մանեակով մը ամառները ցանը քիչ մը կը պղտորէր իր մորթին գեղեցկութիւնը եւ իր շէկ ու գռուզ մազերը շատ կարմիր կ՚երեւէին արեւին շողշողուն լոյսին մէջ, բայց այս մթին ու ստուերոտ եղանակէն մէջ անոր գեղեցկութիւնը իր կատարելութեան կը հասնէր։ Շատեր ուզեր էին զինքը, բայց վերէն կը նայէր իր թեկնածուներուն վրայ՝ գիտակից իր հրապոյրներուն. բայց այլեւս երկու տարիէ ուզող չկար, երբ ահա Խաչիկ որ իրենց վարպետին խալֆան էր ու ամէն օր կ՚երթար կուգար եազմա ու ներկ բերել, տանելու համար, զարնուեր էր իրեն։ Սկիզբները Եւփիմէ ականջ չէր կախեր, բայց հետզհետէ տարուեր էր անոր յամառ ու հետապնդող սէրէն. բարձրահասակ ու թիկնեղ կտրիճ մըն էր վերջապէս, որ ինքզինքը սեպել կուտար թաղին մէջ. ամէն կարգի թաղային շարժումներու գլուխը կը գտնուէր. ընկերներուն հետ բարի, աղէկ ու գէշ օրերուն հասնող, շիտակ ու զօրաւոր, անիկա չէր կրնար անտարբեր ձգել սիրտ ունեցող աղջիկ մը. բայց երբ անգամ մը խմէր, ինքզինքը կը կորսնցնէր, քանի՜, քանի՜ գինետունի կռիւներու հերոսը եղած էր անիկա. անգամ մը որ իր դեդեւուն սրունքներուն վրայ կենար, կարմիր ու լայն գօտին պնդացնէր մէջքին վրայ ու աչքերը սպառնային… ամա՜ն…ո՞վ իր ոտքին կը հասնէր։ Իբր խոհեմ եւ զգուշաւոր կին Երանիկ հանըմ չէր ուզեր Խաչիկը որ գինովի գէշ համբաւ ունէր. պարբերաբար գինովցող մարդու յատուկ խոժոռութիւն մը. անոր սթափած ժամերուն մէջ զայն անհաղորդ կը դարձնէր ու հակակրելի. նոյն իսկ երբ պարզ դիտողութիւն մը ունենար ընելիք բանած բաներուն վրայ, ան ի՞նչ կերպ էր, այն ի՞նչ ձայն էր, ան ի՞նչ նայուածք էր… — Չխմած ժամուն ալ շիքեա՞ր մըն է, ըսաւ վերջապէս իր աղջկան, իբր գերագոյն առարկութիւն. երեսը ժանգոտ թէնէքէի կը նմանի, հազար օրը մէյմը խնդայ նէ չէօփլիւկը արեւ կը ծագի… Վիրաւորուած այս վերջին դիտողութիւններէն, Եւփիմէ ոտքի ելաւ, դուրս ելլել ուզեց, կրկին վերադարձաւ ու կարծես վրէժը լուծելու համար ըսաւ մօրը. — Ատա՞նկ է… թող ատանկ ըլլայ, դուն չպիտի առնես եա, իմ ուզածս է… ես որի վրայ յոյս դնեմ, ո՞վ ինծի տէր պիտի ըլլայ. ամէնուն բերնին ծամոց պիտի մնամ… դուռ դրացի հասկցեր են որ բան մը կայ, վրանիս կը խօսին բայց եթէ բանի մը կապուի գործը, նշանուինք, լմննայ, ան ատեն որի՞ ինչ… Վո՜ւյ… դուռ դրացին ի՞նչ կրնայ խօսիլ մեր վրայ. ոսկին փաս չի վերցնե՛ր, Եւփիմէ՛, ակռանին կը հասնի նէ թող խածնեն, ամէն պտուղի ձեռք չհասնիր, ամէն թռչունի միս չուտուիր… Այս խօսքերը ընդհատուեցան դուռի բաղխումով. Եւփիմէ մասամբ գոհ այս խօսակցութեան վերջ տրուելուն եւ մասամբ ալ հոգին յոյսով վառուած, ճապուկ շարժումներով մը խուսափեցաւ սենեակէն եւ գնաց դուռը բանալու։ Անմիջապէս էրիկ մարդու խռպոտ ձայներ հասան մինչեւ վեր եւ մինչ նորեկները սանդուղներէն կը բարձրանային, Երանիկ հանըմ ինքնիրեն տրտռալով կը յարդարէր բազմոցին ծածկոցը։ — Երանի՛կ, պոռաց տարէց մարդ մը սենեակէն ներս մտնելով, Խաչիկը սա օդին ծով գացերէ, կարմիրները լուացեր է, վաղը գործ կայ… առի հետս բերի, նայէ՛ ինչ կ՚ըսէ կոր… Երանիկ հանըմ ընդոստ ետեւ դարձաւ. յուզումէն եւ զարմացումէն մինչեւ ճակատը կամրած էր. դրանը մէջ կեցած՝ եղբայրը կը տատամսէր Խաչիկին սպասելով. ոտնամանները հաներ էր եւ ֆէսը ու հագուստները վարը բակին մէջ թօթուեր էր. բայց դեռ ձիւնի ծուէններ կը ճերմկոտէին երկայն բալթոյին թիկունքը ու քղանցքները։ — Ներ չմտնա՞ս, սենեակը պիտի պաղի։ Մարտիկ տայի անգամ մըն ալ ետեւ նայեցաւ ու դարձեալ Խաչիկ չտեսնելով ինքնիրեն խնդաց, ներս եկաւ եւ կամաց ու հեգնական ձայնով մը ըսաւ քրոջը։ — Ասոնք վարը ի՞նչ կը տնտնան սա ցուրտերուն։ Մարտիկ տայի Խաչիկին գիներտունի ընկեր, այս վերջնոյն կողմը կը բռնէր. մազազուրկ եւ տարէց մարդ մըն էր ինքն իր վրայ կզկտուած. ժամանակաւ եազմաճի եղած էր բայց ատենէ մը ի վեր անգործութեան դատապարտուեր էր յօդացաւի պատճառաւ որ երբեմն զինքը կ՚անդամալուծէր ամենափոքր շարժումին սոսկալի ցաւեր պատճառելով։ — Ի՞նչ օդ եղաւ, Երանիկ, կ՚ըսէր թաց ու թաւ յօնքերուն մէջէն դէպի պատուհանը նայելով եւ կրակարանին վրայ ձեռքերը տաքցնելով, որոնց աղուամազերը ցուրտէն ցցուեր էին… — Վա՜յ, հրամմէ նայի՜նք, Խաչի՛կ, ըսաւ յանկարծ դրանը մէջ տեսնելով իր ընկերոջ արքենի հասակը, որ կարծես դռներէն ներս չէր մտներ։ Դանդաղ ու հաստատ քայլերով Խաչիկ մտաւ ներս, իր ետեւէն կատուային ճապուկ շարժումներով կը մտնար Եւփիմէ աթոռ մը բռնած ձեռքը։ Առանց բառ մը ըսելու Խաչիկ առաւ աթոռը ու պատին առաջքը նստեցաւ, նոյնպէս ոտնամանները հաներ էր ու թաց գուլպաներով ոտքերը մէկզմէկու կը շփէր տաքցնելու համար. ցուրտէն եւ բուքէն դէմքը կապտագոյն էր եւ շրթները տժգունած էին. յամր շարժումներով քակեց ֆէսին վրայի եազման, ֆէսը հանեց, թաշկինակովը հոծ եւ սեւ մազերը չորցուց եւ այն ատեն միայն աչքերը դարձնելով Երանիկ հանմին, ըսաւ քաղցր ձայնով մը… — Ի՜նչպէս ես, մայրի՛կ… Շատ լաւ գիտէր որ Երանիկ հանըմ դէմ էր իրեն, բայց զգուշանալով հանդերձ ո եւ է կերպով քծնելէ, ինչ ըլլար չեր գիտեր անոր սիրտն ալ շահելու համար. մէկ յարկի տակ պիտի ապրէին, մէկ ամանէ պիտի ուտէին, ինչո՞ւ պաղութիւն մնար մէջերնին։ Երանիկ հանըմ առանց իր դժկամակութիւնը ծածկելու, կը ձգնէր իր տանտիկնոջ պարտականութիւնը լաւ կատարել։ Եւփիմէ, կարծես չքացած՝ գացեր անխօսուկ նստեր էր բազմոցին անկիւնը, թեւերը ծալլած՝ ցուրտը չզգալու համար եւ մեքենաբար կը նայէր պատուհանէն դուրս։ Ձիւնը անընդհատ կը տեղար. հեռաւոր նոճիներն անգամ ճերմկեր ու անշարժացեր էին, ու կարծես կը մխրճուէին կապարագոյն երկինքին մէջ որ հետզհետէ կը ցածնար։ Հակառակ կէս օրի մօտ ըլլալուն, մթնոլորտը չեր պայծառանար եւ մռայլ յուսահատութիւն մը կը տիրէր ամենուրեք։ Բայց իր հոգիին խորը յոյսի ճառագայթ մը ինկեր էր. վաղը պիտի բանէին. իրեն համար, վստահ էր, Խաչիկ աս ձիւնին, ցուրտին ծով գացեր էր. իրեն համար, ի՞նչ տարակոյս, խօսեր էր վարպետին հետ. եւ հիմակ թերեւս կարելի ըլլար յուսացած պզտիկ փոխառութիւնը ընել։ Խանդաղատանքի տաք հոսանք մը անցաւ հոգիին մէջէն, իր սիրով ու գորովանքով խոնաւ աչքերը դարձուց Խաչիկին, խոհեցաւ ապագային վրայ, ինչե՜ր, պիտի ընէր մոռցնել տալու համար էրկանը տաժանելի աշխատանքը. տունը միշտ տաքուկ, մաքուր ու հաճելի պիտի գտնար անիկա երբ ծովէն գար թրջած ու պարտասած։ — «Եազմաճի» է եղեր, ի՞նչ կ՚ըլլայ, մտածեց, աչքերը պղտորած երազանքով, արհեստին գէշը կ՚ըլլա՞յ, մարդս մարդ ըլլալու է, մենք ալ ո՞վ ենք, որի՞ զաւակ եմ, մարս ու «տայիս» մէջտեղն են… Խորհեցաւ թէ ինքն ալ պիտի աշխատէր, ուժ ու օգնական պիտի ըլլար էրկանը, անիկա տունը տեղը կը նայէր, ինքն ալ վրայ գլուխ կը շինէր, տղոցը պակասները կը հոգար. մարդուս սի՛րտը հանգիստ ըլլար, սիրտին սիրածովը ապրէր. մնացածը ի՞նչ կարեւորութիւն ունէր։ Բոլորանուէր զգացում մը ներքնապէս զինքը Խաչիկին կը կապէր. վստահ էր թէ պիտի յաղթանակէր ամէն արգելքի եւ երջանիկ կը զգար ինքզինքը, իր գորվագին նայուածքը հանգչեցուցած էր Խաչիկին հսկայ հասակին վրայ, սպասելով որ անոր նայուածքը պատասխանէր իրենին։ Բայց Խաչիկ կարծես քէնով ըլլար. յօնքերը պռստած՝ աչքերը հակած յամարօրէն, իր ցուրտէն կարմրած ոիւ ուռած մատներով սիկառէր մը կ՚ոլորէր։ Սենեակին տաքութենէն իր վրայի թաց հագուստները բարակ գոլորշի մը կ՚արտաշնչէին որ բօդասի «քըրմըզ»ի տարտամ հոտ մը ունէր իր մէջ. հետզհետէ իրենց շնչառութեանը հետ օղիի տարտամ հոտ մըն ալ կը ծածանէր սենեակին մէջ։ — Նայէ՛, Երանի՛կ, Խաչիկը խօսեր է վարպետին հետ, ըսաւ վերջապէս Մարտիկ տային, տեւող լռութիւն խզելու անհամբեր։ Երանիկ հանըմ նստած տեղէն գլուխը ետեւ դարձուց եւ հարցական ձեւով նայեցաւ Խաչիկին։ Քանի շաբաթէ որ երկու ոսկի կ՚ուզէին փոխ առնել վաշխառուէ մը, բայց այս վերջինը պնդեր էր որ վարպետին երաշխաւոր ըլլայ ու բանածներնուն մէջէն ինքն անձամբ վճարէ իրեն մաս առ մաս, տոկոսին հետ. բայց ահա վարպետ, առարկելով թէ գործ չի կայ, աս օդերուհ չկրնար գործ պատրաստել. մերժեր էր երաշխաւոր ըլլալ։ Խաչիկ վերջապէս բարձրացնելով իր աչքերը Երանիկ հանըմին վրայ, ըսաւ առանց ուղղակի պատասխանելու. — Ասչափ ատենուան բանուոր էր, ինքը տայ նէ ի՞նչ կ՚ըլլայ, պարապ տեղը անչափ տոկոս ալ չէր տար։ — Վայ գլխո՛ւն, ըսաւ արհամարհանքով Երանիկ հանըմ, նեղը մնացեր, բերան ծռեր եմ… Ի՞նչը կը պակսի…արիւննիս քամելով փորը կը կշտացնէ, երկու ոսկին ի՞նչ է իրեն համար, նեղը մնար նէ ի՞նչ կ՚ըլլայ, խէնչարին քա՞րը կ՚իյնար… աչք ունի, աչքը լոյս չունի մեզի համար։ — Ամա՞ն, դուն ալ, Երանի՛կ, ըսաւ եղբայրը գլուխը ցնցելով, մէյ մը բերանդ չբանաս. ո՞ր մէկին պիտի հասնի, գիտե՞ս ինչ օրերու հասանք. ամէն տուն մեր վիճակին մէջ է, հիւանդութիւ՞ն կ՚ուզես, չքաւորութիւ՞ն կ՚ուզես… Ամէնքը Խաչիկ չէին որ աս օդին երթային ծով եազմաները լուային. որո՞ւն ոտքը ձեռքը կը բռնէր. ներկերը իրենց ամաններուն մէջ կը սառէին, նախապէս լուացուած եւ խոնաւ եազմայի դէզեր կա՛մ կը փտտէին ցուրտ բակերու մէջ կամ դանդաղօրէն կը չորնային սենեակներու անկիւնները, գոլորշիի ամպեր արտաշնչելով, մինչ մէկ սենեակի մէջ թխմուած տղաքը մեծ մասով հիւանդկախ, խոյլոտ կամ րաշէդիք, անդադար կը հազային ու ծերերը յօդացաւերէ կզկրտուած, օղիէն հիւծած կամ տիկի պէս ուռած, կը համառէին ապրիլ ու բանողներուն ուսին բեռ ըլլալ։ Թո՛ղ բանէին ու ապրէին գէշ աղէկ. բայց ահա շաբաթներէ ի վեր անգործութիւնը կը տիրէր, թէզկեահները մէկ կողմ դրեր էին, էրիկ մարդիկ գինետունները, կիները սենեակներու մէջ թեւերնին ծալլած կը սպասէին. երբեմն պառաւները իրենց մուշտակներուն մէջ ապաստանած գլուխնին կը շարժէին ու երկնքին նայելով կը գոչէին։ — Է՜յ Սուրբ Աստուածամար, քու կամքիդ դժուարը չկայ, ե՞րբ անուշիկ երեսդ պիտի բանաս։ — Առնելիք ունի՞ք, Երանիկ հանըմ, ըսաւ վերջապէս Խաչիկ ուղղակի խնդրին գալով։ Ծնունդը մօտ էր բայց դէռ բանած չէին ու իրենց հաշիւին վրայ յոյս դնէին։ — Չէ՜, ըսաւ Երանիկ հանըմ աչքերով հետապնդելով պատասխանին տպաւորութիւնը Խաչիկին երեսներուն վրայ, որոնք այլեւս կորսնցուցեր էին իրենց խոժոռ եւ դժկամակող արտայայտութիւնը եւ կը ջանային ընդհակառակը վստահութիւն ներշնչել Խաչիկին. կարօտութիւնը ծովի պէս մեծ էր, փոխ առնելիք երկու ոսկին կարկտան անգամ չէր ըլլար, բայց ինչ ընէին… Խաչիկ մտմտալով գետին կը նայէր եւ իր դէմքը այնքան զուրկ էր արտայատութիւնէ որ կարելի չեր աղէկ կամ գէշ գուշակութիւն մը ընել, լռութիւնը երկար տեւելուն, Երանիկ հանըմ յուսահատեցաւ, նորէն դէպի կրակարանը դարձուց դէմքը եւ ձեռքի ունելիով կրակարանին տաք մոխիրները խառնելով կ՚աւաղէր ու կ՚ըսէր. — Երնէ՜կ ան օրերուն, տաղաւարէ տաղաւար ձեռքերնիս փարա կ՚անցնէր, պակասնիս կ՚ընէինք, հիմակ աժեմին չաժեմին բերան պիտի ծռես, նազերնին պիտի վերցնես… հախըդ անգամ աղաչելով պիտի ուզես, ինչերնո՞ւս կ՚ապրինք կոր… — Առ սա երկու ոսկին, ըսաւ Խաչիկ, մէկէն ի մէկ ոտքի ելլելով ու դրամը դնելով Երանիկ հանըմին ձեռքին մէջ, մինչ անիկա ապշած ու միանգամայն հիացած փոխն ի փոխ աղջկանը ու Խաչիկին կը նայէր։ Արագ շարժումներով, իր պինդ քալուածքին ներքեւ տախտակամածը ցնցելով Խաչիկ հասաւ դուռը, ինքն ալ յուզումէն կարմրած էր, իր շրթները կը թոթովէին եւ աչքերուն մէջ սիրոյ եւ գորովանքի գինովութիւն կը կար՝ երբ ետեւ դառնալով ըսաւ։ — Մարիկս, տոկոսի խօսք մ՚ըներ, ամօթ է, ես ֆաիզճի չեմ, ինծի Խաչիկ կ՚ըսեն, թէք գլուխ մարդ եմ, փարան ի՞նչ պիտի ընեմ, ան ալ պահած էի նէ… նորէն ձեզի համար էր, Եւփիմէին համար էր… Ու կարծես շատ բան ըսած ըլլալուն համար խղճահար, շտապով իջաւ սանդուղներէն, չսպասեց որ Եւփիմէ երջանիկ ու փքացած հասնէր ետեւէն, ոտնամանները ոտքը անցուց ու դոռը բանալով փախստականի պէս անհետացաւ, ետեւէն դուռը գոցելով այնպիսի աղմուկով մը որ ամբողջ տանը մէջ թնդաց։ Դուրսը համայնատարած սպիտակութիւն անդադար եւ յամրօրէն կը շարունակէր ձիւնել եւ պարտէզներու մէջ այլ եւս ծառերուն ճիւղերը մինչեւ գետին կը հասնէին, կքած իրենց սպիտակ եւ սառուցիկ բեռին տակ։ <center><b>Բ.<br> Երազը</b></center> Իրիկուն էր եւ ձմեռնային մթնշաղը այս մռայլ եղանակին մէջ գրեթէ անմիջապէս տիրոց սենեակին։ Երանիկ հանըմ տէզկեահէն ելաւ, կազը վառեց, վարագոյրները գոցեց. կրակը հրահրեց ու նստեցաւ բազմոցին եզերքը։ Եւփիմէ դեռ կը շարունակէր բանիլ հակառակ մօրը հրաւէրներուն, որովհետեւ զբաղումը կը պարտրկեր աստիճան մը իր խռովուած զգացումները. դէմը, բազմոցին անկիւնը, մօրեղբայրը եւ Խաչիկ դէմ առ դէմ նստած օղի կը խմէին. իրենց միջեւ դրուած էր պզտիկ ափսէ մը՝ որուն մէջ փոքրիկ պնակներով զետեղուած էին խաշուած լուբիա, ձիթապտուղ եւ բողկ։ Երբեմն մօրեղբայր գաւաթ մը օղի կը հրամցնէր քրոջը, հակառակ այս վերջինին յամառ մերժումներուն եւ երբ անոնց վիճաբանութիւնը կ՚աւարտէր, դարձեալ լռութիւն կը տիրէր սրահին մէջ։ Եւփիմէ լամբարին դեղնորակ լոյսին տակ տենդագին արագութեամբ կ՚աշխատէր իր քով դիզուած եազմաները կ՚առնէր մէկիկ մէկիկ, որոնց վրայ կանանչը եւ կապոյտը բանուած ըլլալուն, ներկին պարունակած խէժէն կարծրացած էին, կը տարածէր զանոնք տէզկեահին վրայ, ճկոյթովը կը շտկէր իր ներկելիք մասերը ու թեւը սռքտած, բազուկը բարձր, վրձինը շնորհալի շարժումով կը խաղցունելով կ՚ամբողջացնէր գոյները։ Խոշոր կարմիր վարդեր, կամ դեղին անօրինակ ծաղիկներուն ողկոյզներ կը կենդանանային իր վրձինին հարուածներով. թէեւ գործը մեքենական աշխատութիւն մըն էր, այլ սակայն իւրաքանչիւր գործաւորուհի կրնար մասնաւոր շնորհ մը դնել իր գործին մէջ։ Եւփիմէի ձեռքէն ելած եազմաները վառ գոյներ կ՚ունենային ու վարպետը իր լաւ տրամադրուած օրերուն քանիցս ըսախ էր իրեն։ — Քեզի պէս պայծառ կը բանիս, Եւփիմէ՛… Քանի օղիին գաւառները կը պարպուէին, այնքան Մարտիկ տայի շատախօս կը դառնար, մինչ Խաչիկ լուռ ու մունջ կը խմէր, բայց իր աչքերը կը վառէին ու նայուածքը հետզհետէ աւելի համարձակութեամբ կը դառնար Եւփիմէին կողմը եւ երկարօրէն կը նայէր. հակառակ ցուրտին, անոր այտերը այնքան կարմրած էին որ կարծես կ՚այրէին, շրթները կը չորնային եւ երբեմն լեզուին ձայրովը կը թրջէր զանոնք. իր ճերմակ եւ գիրուկ վիզին վրայ սաթի հատիկները շուք կը ձգէին՝ աւելի շեշտելով անոր սպիտակութիւնը։ Ու Խաչիկ կը նայէր, այնքան սիրտը թունդ կ՚ելլէր, տենդագին ջերմութիւն մը մինչեւ ճակատը կը բարձրանար ու իր յուզմունքը ծածկելու համար՝ ծխախոտին տուփը կը բանար եւ դանդաղօրէն սիկառէթ մը կ՚ոլորէր։ Տաժանելի օր մը անցուցեր էր, ժամեր ու ժամեր մինչեւ ծունկերը ջուրին մէջ՝ աշխատէր էր ծովին եզերքը ու վերադարձին թաց եազմաներու բեռը կռնակին վրայ՝ բարձրացեր էր զառիվերէն. աշխատութիւնը այնքան ծանր էր որ հակառակ խայթող ցուրտին՝ քրտինք թափած էր ու երբ անգիտակից քայլերով դէպի գինետուն կ՚երթար կազդուրուելու համար, յիշեր էր Եւփիմէի տուած խոստումը։ — Մարդուս խօսքը բերնէն կ՚ելլայ։ Մարտիկ տայի Խաչիկը տեսնելուն՝ առաջարկեր էր տունը երկու հետ խմել. ինքն ալ անկարող էր գինետուն երթալու, քանի օրերէ ի վեր յօդացաւը զինքը կը տանջէր. ինքն իր վրայ կզկտուած՝ դժուարաւ մինչեւ անկիւնի նպարավաճառը կ՚երթար բան մը գնելու համար։ Հիւսիսային հովը փարատեր ու ցրուեր էր ամպերը եւ այլեւս չէր ձիւներ. երկնքին վրայ գորշորակ ու սեւ ծուէններ, հալածական եւ պատառատուն, արագ ընթացքով կ՚անցնէին ու կ՚անհետանային։ Բայց օրն ի բուն ու մանաւանդ գիշերը մինչեւ լոյս հովը արձակուած գազանի պէս կը սուրար մռնչելով. երբեմն հազար բերնով կը գոռար, երբեմն ալ միայնակ եւ քինախնդիր ոգիի մը պէս գետնին վրայ սողալով յանկարծ կը խոյանար գալարուելով եւ կը սուլէր կամ պատուհաններուն ետեւէն լալագին մրմունջով մը կը հետեծէր։ Ու տուները կը ցնցուէին, դիզուած ձիւները մէկ տանիքէն միւսը կը քշուէին, իսկ պարտէզներուն մէջ չոր ծառերը այսահարներու պէս կը թոթուէին, մինչ ճիւղերն ի վար կախուած սառոյցները բիւրեղանալով՝ առանց հալելու կը փոշիանային եւ կը ցրուէին յարատեւօրէն փչող քամիին ուղղութեամբ։ — Ասեղին ծակէն ցուրտ կը մտնայ կոր ըսաւ Երանիկ հանըմ սարսռալով։ Խաչիկ նայեցաւ անոր՝ անսահման գորովանքով, ամէն ինչ եւ ամէն բան որ կապ ունէր Եւփիմէին հետ՝ իրեն պաշտելի դարձեր էր։ — Կրակին քովը չգա՞ս, ըսաւ դողացող ձայնով մը։ Երանիկ հանըմ թէեւ դեռ ցրտութեան երեւոյթ մը կը պահէր Խաչիկին նկատմամբ, բայց ներքնապէս սիրտը կակուղցեր էր. գէշ չէր Եւփիմէին ուզածն էր դեռ ի՞նչ ըլլար. ասանկ ժամանակներու մէջ ո՞վ տէր պիտի ըլլար անօժիտ աղջկան մը։ Ամբողջ օրը տէզկեահին առաջք երկու կիները դէմ դէմի նստած՝ եռանդով կ՚աշխատէին ու կը խօսէին, մայրը կ՚ուզէր իր բուն զգացումները յայտնել, բայց շուտով տեղի տուած չըլլալու մտահոգութեամբ կողմնակի կ՚ընէր միայն։ — Կ՚ուզեմ քի ատ փարաին մէջէն բան մը առնես, Եւփիմէ՛, ըսեր էր աղջկանը՝ Խաչիկին փոխ տուած դրամին ակնարկելով՞ Եւփիմէ կը զգար մօրը լաւ տրամադրութիւնը եւ գոհ էր ինքն ալ իր կարգին խօսքը Խաչիկին վրայ կը բերէր. վերջապէս մայրը ըսեր էր. — Գինովութիւնը չըլլայ նէ, ի՞նչ ունի ես ալ բան մը ըսած չունիմ. էրիկմարդուն աղուորը ի՞նչ ընեմ, կտրիճութիւնը պէտք է… Եւփիմէ յիշելով մօրը խօսքերը, ներկին ամանը եազմաին վրայ տեղաւորցուցած պահուն՝ կը նայէր Խաչիկին ու կը մտածէր ոգեւորութեամբ։ — Կտրի՞ճ… ո՞վ կը տարակուսէր ատոր վրայ անոր պէս երիտասարդ մըն ալ կար թաղին մէջ. լերան պէս մարդ էր… է՛հ, իրաւ է, վրայ գլուխ չիկար, վախտին երիտասարդը չէր, գիր, ուսում չունէր, բայց կոգին՝ ժամը վառուած ճրագի պէս պայծառ էր. — հիմակուան ճահիլներուն պէս արեւէն անճրկած չէր. նեղ օրի, գէշ բրի, տէր տիրական կը կանգնէր ընտանիքին. աս չըլլար՝ ան կ՚ընէր, կինը, զաւակները հալխուն կարօտ չէր դարձներ… մինակ ուժը լուսը հերիք էր, պէտք ըլլար, կը գրկէր տունը տանը վրայ կը դնէր… Գաղջ եւ գորովագին զգացում մը համակեց Եւփիմէի հոգին. աչքերը խտղտացին, թուլութիւն մը զգար, վրձինը ձգեց ներկի ամանին մէջ եւ պահ մը անգործ ու անշարժ՝ զգաց, որ հոգին կը վերանար սիրաբաղձ երազի մը մէջ։ Մայրն ու Խաչիկ իրարու հետ կը խօսակցէին գործի վրայ ու Մարտիկ տայի ալ բոլորովին գինովցած՝ թէեւ դժուրաւ կը հետեւէր անոնց, բայց զանոնք կ՚ընդհատէր ամէն րոպէ աննշան հարցումներով. երբեմն ալ իր միտքը կ՚անջատուէր ու ինքնիրեն կը հետեւէր իր մտմտուքներուն. երբեմն կը փղձկէր իր վիճակին վրայ, կը սրտմտէր ու գլուխը կը շարժէր այնպիսի ուժգնութեամբ որ ֆէսին ծոպը ետեւէն դէպի առաջ կ՚ոստնուր եւ կը տարածուէր ճակատին վերեւ։ — Օ՜ֆ… օ՜ֆ… Խաչի՛կ, օղլո՛ւմ, ես ալ ասանկ ըլլալու մա՜րդ էի. տունէն դուրս ելած չունինք, կնիկ ապլա եղանք։ Զինքը մխիթարելու համար՝ Երանիկ հանըմ ամէն իրիկուն օղիին ափսէն կը շիտկէր, ճար ճարակ կ՚ընէր, չիկայէն կը ստեղծէր, բան մը պակաս չէր ըներ, բայց տայիին գերագոյն երազն էր գինետունի սրահը. օրը քանի մը անգամ աչքին առաջքը կուգային ծխախոտով եւ զանազան արտաշնչումներով անթափանց մթնոլորտին մէջ պզտիկ եւ ցած սեղանները՝ որոնց մակերեսը ողորկ դարձացծ էր իւղոտ կեղտէն։ Իրիկուան դէմ այդ տեսիլքները արտակարգ ուժգնութիւն մը կը ստանային. ինքզինքը կը տեսնար հոն կարկամած սրունքներով դանդաղօրէն յառաջանալը դէպի նստարանը, կը տեսնէր հետզհետէ. դիմացը դրուած օղիի շիշը՝ որուն դեղնորակ հեղուկը կը պսպղար մէջտեղէն կախուած լամպային լոյսէն, մինչ ռնգունքը հեշտալիօրէն կը գրգռուէին կրպակին խորը տապակուող ո եւ է ձկնեղէնի հոտերէն. ինքը կը գոհանար յաճախ խաշուած լուբիայի եւ ձիթապտուղի մէզէով, բայց անոնք ալ անանկ համ մը ունէին որ տունը չէր գտներ երբեք։ Երբեմն այնքան կը զայրացնէր Երանիկ հանըմ իր դժգոհութիւններով, որ անիկա ինքզինքէն ելած՝ կը պօռար երեսն ի վէր։ — Էրիկ մարդ չէ՞ք մի՛, կրողը տեսնայ երեսնիդ… ամենէն աղէկը տեղը մնայ, տասը մատդ մոմ ընես, օգուտ չընէր։ — Երանի՛կ, գոչեց վերջապէս Մարտիկ տայի, քրոջը եւ Խաչիկին խօսակցութիւնը կտրելով, մեզի մէյմէկ խահուէ չեփե՞ս։ — Թող Եւփիմէն ելլայ եփէ, ըսաւ Խաչիկ երկչոտութեամբ, ու անոր կողմը դարձուց իր քաղցր եւ թափանցող նայուածքը։ Խաչիկին իրեն ուղղած խօսքերը լսելով, Եւփիմէն ձգեց գործը, ոտքի ելաւ, պահ մը կեցաւ թէ՛ թմրած ոտքերուն համար եւ թէ՛ որովհետեւ սրտին զարկը կը լսէր ու չէր համարձակեր վեր բարձրացնել աչքերը։ — Պօ՜յդ սիրեմ, հոգի՛ս ըսաւ մտքէն Խաչիկ եւ խոր հառաչանք մը թռաւ կուրծքէն։ Հիմակ որ իրենց սրտին գաղտնիքը մէջտեղ ելած էր, այլեւս չէին համարձակեր իրարու հետ առանձին խօսիլ. բայց աւելի սրտագին զգացումով մը կապուած էին իրարու. իրենց կուրծքին ներքեւ սիրտերը մէկ չափով կը թնդային եւ իրենց գաղտագողի եւ արագ նայուածքները լեցուն էին սիրով եւ տարփանքով։ Հուժկու եւ կենսաւէր խոյանք մը կը միացնէր զիրենք ու տեսակ մը արբեցութիւն մշուշի պէս կը ծածանէր իրենց եւ իրականութեան միջեւ. կը մոռնային բոլոր կարելի դժբաղդութիւնները, կը մոռնային հրէշային չքաւորութիւնը չէին մտաբերեր իսկ թէ օր մը իրենք ալ ուրիշներու պէս պիտի ըլլային, այլ ջերմեռանդօրէն կը հաւառատային թէ արեւը աւելի տաք եւ աւելի պայծառ պիտի ըլլար իրեն համար, թէ լոյսի պէս պիտի ծագէին, ծաղիկներու պէս պիտի ծաղկէին, ու իրենց խոնարհ հոգիները թեւեր առած կը սաւառնէին երջանկութեան նոյն երազին մէջ։ <center><b>Գ.<br> Փորձութիւնը</b></center> Խթման օրն էր եւ քանի մը շաբաթներէ ի վեր տիրող ձիւնին ու բուքին յաջորդեր էր արեւոտ երկինք մը որ կանխահաս գարնան տպաւորութիւնը կ՚ընէր. ամենուրեք ձիւնը կը հալէր արագութեամբ եւ տեղ տեղ միայն, բարձր պատերու շուքին ներքե կամ հիւսիսի կողմ գտնուող տուներուն առաջքը ցեխի հետ դեռ սառոյց կար խառնուած։ Զինջ եւ վտիտ առուակներ անկանոն սալայատակներու ցից քարերուն վրայէն սորսորելով կ՚անցնէին եւ անոնց մեղմ խոխոջ հաճելիօրէն կը մրմնջէր։ Փողոցները կենդանացած էին արձակուրդի մէջ եղող ամէն տարիքէ մանուկներու զուարթ խումբերով, երբեմն ալ շրջուն փերեզակի մը բոժոժը երկարօրէն կը հնչէր թաղերուն մէջ որուն թրթռացումէն կարծես սթափելով, պարտէզներուն մէջ ապաստանած ճնճղուկներու երամները կը թռչկոտէին եւ կը ճռուողէին։ Երանիկ հանըմ եւ աղջիկը կը զբաղէին տնական գործերով. վերէն վար տունը աւելցնին ու սրբեցին, տէզկեահը վերցուցին, ներկին ամանները ու ապաները ջուրը ձգեցին, որպէս զի անոնց վրայ կուտակուած խէժը հալի ու ահա զբաղեցան ընթրիքի պատրաստութիւնով, մինչ միւս կողմէ ջուր կը տաքցնէին՝ լուացուելու համար։ Խոհանոցը հարաւի վրայ ըլլալուն՝ արեւով ողողուած էր եւ երկու կիները, վարժ՝ այս կարգի գործերու, ճապուկ շարժումներով կ՚աշխատէին։ Երանիկ հանըմին սրտմտած դէմքը առեր էր իր ամէնէն խոժոռ արտայայտութիւնը եւ երբեմն իր «նալըն»ները այնքան խստօրէն կը հնչէին խոհանոցի գետնի քարերուն վրայ որ կարծես կը կռուէր անոնց հետ։ Ուժգին շարժումներով միւս տախտակին վրայ դրաւ զանազան մասերու բաժնելու համար զայն, եւ սկսաւ, ջարդել, անմիջապէս որ աւելորդ պատառ մը կը նետեր դէպի պարտէզ՝ սեմին վրայ շարուած շէկ եւ գորշորակ կատուներ որոնք ակնդէտ կը սպասէին, կը յարձակէին անոր վրայ զիրար ճանկռտելով ու մռլտալով. այն ատեն Երանիկ հանըմին զայրոյթը կը պոռթկար, — Գետնին տակերը անցնի՜ք… ճըղիկ ճըղիկ կոտրտիք… փիսթ… Կը ծռէր նալընը ոտքէն հանելու եւ անոնց գլխուն նետելու համար բայց մուճակը միասին կ՚Ելլէր ոտքէն, մինչ կատուները իր շարժումէն սարսափած կը խուսափէին եւ հեգնական կեցուածքներով կը շարուէին պարտէզին ցանկապատին վերեւ, այն ատեն սայթաքելով իր մերկ ոտքին վրայ, անէծքը իր գլխուն կը թախէր. — Նանլէթ ըլլա՜յ… թերմաշ մնայ վրայէս… Եւփիմէ տխուր էր եւ մօրը այս ջղագրգռուած զայրոյթը, որ կաղանդի օրէն ի վէր անդադար գերագրռուեր էր առանց րոպէ մը հանդարտելու, զինք կը ջլատէր. երբեմն սիրտը այնքան կը թուլնար որ արցունքը կուլ կուտար եւ մանաւանդ ժամանակ չէր գտներ իր հոգեկան վիճակին անդրադառնալու եւ կացութեան վրայ որոշ գաղափար մը կազմելու։ Մայր ու աղջիկ ջերմապէս յուսացեր էին թէ Խաչիկ կաղանդին օրը գոհարեղէն մը կը բերէ նշանածին, օրերով փայփայեր էին այդ գաղափարը։ — Կոխած հողերնուդ ղուրպան կ՚ըլլայ կոր, ինչչափ ալ քի գործերը նարին են, մէջտեղը փարա չկայ, անիկա ճար ճարակ կ՚ընէ, մատնի մը կը բերէ։ — Ես կ՚ըսեմ քի օղ պիտի բերէ, կ՚ըսէր աղջիկը, գիտնալով թէ իր ճերմակ այտերուն վրայ ի՜նչքան պիտի վայլէր ոսկիին ցոլքը։ — Բայց ահա Խաչիկ թերեւս չուզելով փոխ դրամ առնել զարդարանքի համար, թերեւս չգիտնալով թէ օրէնք է ատիկա նշանածներու մէջ ու թերեւս պարզապէս համարձակած չըլլալուն՝ պարապ ձեռքով եկեր էր կաղանդը շնորհաւորելու։ Իրաւ է թէ այդ իրարու յաջորդ տօնական օրերու բոլոր ծախքերը ճոխութեամբ հոգացեր էր, ինքզինքը այլ եւս տունէն համարելով տասը կտոր եղեր, տունը տեղը հազար բարիով լեցուցեր էր եւ նոյնն իսկ հաւակատիկին համար մեծ նեղութեամբ հազուագիւտ կամրախայտներ ղրկեր էր. բայց այս բոլորը Երանիկ հանըմին աչքին չէին երեւար։ Հպարտ կին էր, եւ կը փափաքէր որ դրացիներու, բարեկամներու ցուցնէր աղջկանը կաղանդի նուէրը, ու պարծենար, քիթը կախ էր արդէն Խաչիկին պէս փեսացու մը ունենալուն, գոնէ անանկ բան մը ընէր որ ամէնքը առաջքնին նայէին, լեզունին իրենց քաշէին։ Իր յուսախաբութիւնը անյաղթելի արհամարհանք ներշնչեր էր իրեն Խաչիկին նկատմամբ, կը յիշէր որ ինք շնորհքով մարդու զաւակ էր, հայրը սիահճի էր եւ ոչ միայն երկու խալֆա ունէր ձեռքին տակ, որոնք անընդհատ եազմաներուն սեւ գծագրութիւնը կը կոխէին, այլ նաեւ ինքը կը գծագրէր նոր կաղապարներու օրինակներ ու կը փորէր փայտի վրայ. իր գործին բերումով ուղղակի յարաբերութեան մէջ ըլլալով եազմայի վաճառականներու հետ, աւելի նրբացած քարեր ունէր։ — Տուներնիս տեղերնիս կարգ կանոն ունէր. մարս ժամ երթար նէ քիպարի կնիկ կը գիտնային. թօփ շալը կռնակը, ըռզակները տեղը… բաղդերնիս վար անցնի՜. մեր օրին եկաւ նէ ամէն բան փճացաւ, հօրս սիրական աղջիկն էի կարգուեցաւ, փայս առի, օր մը օրանց ունեցածներուս վրահ չխնդացի . հարդ մէկիկ մէկիկ տարաւ կերաւ… Մարտիկ տայի որ արեւոտ օրէն օգտուելով դուրս ելած էր, այդ պահուն պարտէզին կիսաբաց դռնէն եկաւ խոհանոց մտաւ եւ ձեռքի օղիի շիշը Եւփիմէին յանձնելով ըսաւ քրոջը։ — Հերի՜ք է… Երանի՛կ, հերի՛ք է, Աստուած պիտի սրդողցունես։ Շաբաթէ մը ի վեր նոյն գանգատները եւ նոյն խոժոռ դեմքերը տեսնելով տունին մէջ՝ ալ ձանձրացեր էր, չէր հասկնար թէ քարի կտորի մը համար կարելի՞ էր այդքան իրար անցնիլ եւ երբեմն ինքն իրեն կը մրմնջէր. — Կնիկ ըսածդ ի՜նչ աճայիպ է… Բայց այդ պահուն, ա՛լ համբերութիւնը հատաւ եւ Եւփիմէն ցուցնելով աւելցուց. — Ջօճուխին ալ մեղք է, կերած պատառ մը հացը հարամ կ՚ընես, արցունքը կը թաթխես կոր։ — Ե՞ս արցունք թափել կուտամ կոր. ինծի պէս բաղդսըզ եղաւ. հալխուն աղջիկներու, կնիկներուն կը նայիմ կը զարմանամ. Աստուած մինակ մերինը շատ կը տեսնայ։ Կանպայենց աղջկանը նայէ՛. ոտքէ ինկած չարըխ կըլմանի, խարղան կտցէ նէ միս չհասնիր բերանը, ամա նշանածը թէք քարէով մատնի մը բերերէ։ Մարտիկ տայի կրկին բերանը բացաւ պատասխանելու. խօսակցութիւնը ճշմարիտ կռիւի մը պիտի փոխուէր եւ արդէն Եւփիմէ յուսահատ նայուածքներ կ՚ուղղէր մօրը եւ մօրեղբօրը, երբ յանկարծ ամէնքը մէկ մնացին։ — Վարպետն է, ըսաւ տային զարմացած։ — Վեր հրամմէ, Յակոբճան աղա, շտապեց Երանիկ հանըմ գոգնոցին սրբելով թաց ձեռքերը։ Դրանը մօտ, հորին առաջքը, Եւփիմէ ապաները կը լուար. երիտասարդ աղջիկը իր ուժեղ բազուկներով կը հանէր թրջած եւ խէժով ու ներկով թանձրացած ապաները ջուրին մէջէն եւ կը գալարէր զանոնք քամելու համար. իր ճերմակ թեւերը հակառակ աղտոտուած ըլլալուն՝ արեւին տակ կը ստանային այն ջերմին երանգը որ իրենց յատուկ էր. նորէն նոր քաշուած ջուրը գաղջ ըլլալուն՝ գոլորշիի նրբին մշուշ մը թաց թեւերուն եւ քամած ապաներուն վրայէն բարձրանալով ցուրտ օդին մէջ, զինքը կը պարուրէր վրայէն բարձրանալով ցուրտ օդին մէջ, զինքը կը պարուրէր շղարշի պէս. իսկ շէկ աղուամազերը թեւերու եւ ծոծրակին վրայ կը փալփլէին ոսկի փոշիի նման։ Սիրտը կոտրած ըլլալով անիկա կ՚ուզէր իր տխրութիւնդ ծածկել վարպետէն եւ դէմքը դէպի պարտէզ դարձուցէր էր բայց կատարած գործին պահանջումներուն համեմատ կը ծռէր ու կը կանգնէր եւ զօրեղ մէջքը անգամ մը կորանալով ու անգամ մը ձգտելով իր հանգրիճած կիսազգեստին ծալքերուն ընդմէջէն կ՚ուրուագծէր կողերը ու սրունքները։ Յակոբճան աղա, իբր թէ առաջին անգամ տեսած ըլլար Եւփիմէն՝ հիացիկ զարմացումով մը կը նայէր անոր ասիկա միջահասակ ու նիհարակազմ մարդ մըն էր, լայն ճակատով եւ վտիտ դիմագծերով, որուն մանր աչքերը այնքա՛ն զուրկ կը թուէին իմացականութենէ որ իր ամբողջ անձին վրայ անասնական դրոշմ մը կը դնէին. իր բանուորները չէին սիրեր զինքը, բայց անկէ կ՚ակնածէին, որովհետեւ իրենց համար կը ներկայանար իբր այն անձը որուն ձեռքը կը նայէին ապրելու համար. անիկա ցուրտ եւ անճըկելի կը մնար նեղ օրերու մէջ մերժելով ո եւ է ծառայութիւն մատուցանել. առիթը չէր փախցներ գին կոտրելու եւ ոմանք նոյն իսկ կը կասկածէին թէ սխալ հաշիւ կ՚ընէր տգէտ ու գրել կարդալ չգիտցող բանւորուհիներուն, գոնէ աւրուած կան օտար դրամ կը քշէր իր ամէն վճարումներուն. բայց երբ ինքը պէտք ունենար անոնց կը շողոքորթէր, կը քծնէր, չէր վարաներ նոյն իսկ սուտ խոստումներ ընելու։ Երանիկ հանըմ տեսնելով որ Յակոբճան աղա լուռ կը մնայ, կրկնեց իր հրաւէրը, այն ատեն ան սթափելով ըսաւ յանկարծ. — Չէ՛, Երանիկ հանըմ, աթոռ մը տուր, սանկ կը նստիմ։ Թեւին տակ եազմայի ծրար մը ունէր եւ խօսքի սկսելէ առաջ կը մտածէր կերպով մը Երանիկ հանըմին սիրտը առնել, բայց աչքը Եւփիմէին վրայ մնաց։ — Ի՞նչ աղուոր մեծցաւ աղջիկդ. — Ա՜խ, վարպե՛տ, պզտիկը՝ պզտիկցաւ, մեծը՝ մեծցաւ։ Ու յանկարծ մտաբերելով վարպետին հիւանդ կինը, — Կնիկդ նորէն անա՞նկ է… — Ինտոր գիտես անանկ է… օր օրի կը հալի կոր. հէքիմները յոյս չունին… Աստուծոյ մնաց յոյսս։ — Ամեննուս տէրտը մէյ մէկ տեսակ է… քեզի ալ մեղք է. առած օրէդ ատանկ էր, օր մը չխնդացիր։ — Քուրի՛կ, ի՞նչ կ՚ըսես, ըսաւ Յակոբճան աղա պոռթկալով նէ փարա դիմացաւ, նէ սիրտ դիմացաւ. չիւրիւկ աղջիկնին աղէկ քշեցին, նալըս մըխըս թափեցաւ, օ՜ֆ… օ՜ֆ… Հիմակ որ իր կինը աչքին առաջքը կը բերէր, իր կինը՝ դիակնային եւ քստմնելի երեւոյթով, որուն հազին ձայնէն գիշերն ի բուն չէր քնանար, ակամայ բաղդատութեան կը դնէր զայն Եւփիմէի գիրուկ եւ ճկուն անձին հետ ինքը ամուսնացած ըլլալով հանդերձ՝ միշտ կնոջ մը փայփայանքէն զուրկ մնացած էր եւ իր մէջ կը կրէր ցանկութիւններու տարտամ ախորժակ մը. աւա՜ղ… արեւը այնքա՛ն գաղջ էր այս ձմեռնային եղանակին մէջ ու կեանքը այնքան հաճելի՝ առողջ եւ գեղեցիկ կնոջ մը ներկայութեան. ծառերն անգամ պիտի խաբուէին ու բողբոջէին. պարտէզները զարդարող դափնիներու, բաղեղներու մշտադալար կանանչը կը փալփլէր ամէն տեղ ու մօտակայ նոճիները յաղթական սլացքներ ունէին դէպի կապոյտ եւ գաղջ երկնակամարը։ Գարնանային խռովք մը կը ծածանէր միջոցին մէջ եւ Յակոբճան աղա դողդոջուն քաղցրութեամբ մըն էր որ ըսաւ իր բանուորուհիներուն։ — Շաբաթ մը չպիտի բանէիք ամա, արե՛ւդ սիրեմ Երանիկ հանըմս, Հալէպի գործ եկաւ, անոր սուսը մինակ դուք կրնաք բանիլ, շատ բան մը չէ՛, աս է եղածը. ութօրէնքին պէտք է, նազս ձեզի անցաւ, ձեզի եկայ։ Նայուածքը աղաչական յառած էր Երանիկ հանըմին որ իր առաջին խօսքերուն ըմբոստութեան շարժումը մը ըրեր էր։ — Ատէթը այս շաբթու չբանիլ էր առարկեղ թոյլ ձայնով մը — Ես ալ տակը չեմ մնար։ Եւ որովհետեւ այդ պահուն Եւփիմէ ներս կը մտնար, վարպետն ալ ոտքի ելաւ, ընդ առաջ գնաց ու անոր գաղջ շունչը զգալով իր տխեղծ դէմքին վրայ, ըսաւ եռանդով. — Մատներդ սիրե՜մ, աղուոր, օյայի պէս բան է, ապսպրանք է, դուն երեսս ճերմկցուր, գործը տեղը երթայ, դուն ալ աչքս նայէ։ Պարտէզին մէջէն հապճեպ մնաք բարով մը ըսելով՝ Յակոբճան աղա անհետացաւ։ Մինչեւ իրիկուն անիկա գինովի պէս էր. կարծես ոտքերը գետնէն կտրեր էին. դեդեւելով կը քալէր եւ հոգին զեղուն կը զգար անսահմանելի զգացումով մը. կնոջը հազը չլսելու հոգով փոխանակ տուն երթալու, մտաւ գինետուն եւ լաթէրնան կեցուցած դրանը առաջքը, անոր լպրտուն եղանակներովը ոգեւորուած, Մարտիկ տայիին հետ խմեց մինչեւ ուշ ատեն իր այս անօրինակ հովարտայութիւնով զարմացենլով ամէնքը։ <center><b>Դ.<br> Խըսմէթ</b></center> Ծննդեան առաւօտն էր, եւ դեռ այգը չծագած եկեղեցիին զանգակները կը ղօղաչէին տօնական օրերու յատուկ ծեքծեքումներով. հայ, մանաւանդ ժողովրդական թաղերու մէջ սկսած էր ոգեւորութիւնը եւ ամէն հասակէ մարդիկ, նոյն իսկ ոմանք հարբուխոտ, ցրտին եւ խոնաւ մթնոլորտին մէջ ձգելով իրենց խռպոտ հազերուն երկարատեւ արձագանգը. կը դիմէին եկեղեցի։ Երանիկ հանըմ եւ աղջիկը աւելի, կանուխ, գացեր տեղաւորուեր էին վերնատան առաջին շարքին վրայ եւ հակառակ ցուրտէն տանջուելնուն համբերութեամբ կը սպասէին։ Փոխն ի փոխ մրափելով եւ սթափելով հետեւեցան ժամերգութեանց. «Առաւօտ լուսոյ»ի ժամանակ՝ շարականին պարզ եւ լայն եղանակներէն ու ծնծղաներու զուարթ թափերէն ոգեւորուած ճշմարտապէս զգացին թէ աւետիս մը կը ծածանէր միջոցին մէջ ու իրեն հոգին խառնուեցաւ ընդհանուր փառաբանութեան, բայց հետզհետէ կրկին մտան երկարաձգուող եւ ողբական եղանակներու ազդեցութեան ներքեւ մինչեւ պատարագը։ Եկեղեցին այդ պահուն լեցուած էր արդէն. վերնատան մէջ իրենց ետեւ, նստարաններ գրաւուեր էին մինչեւ յետին շարքերը. պաղ եւ տմոյն լոյս մը, մշուշանման ճերմակութեան պէս կը մաղուէր պատուհաններէն եւ պլպլացող մոմերուն ճանանչերը կը տժգունէին հետզհետէ։ Եւփիմէ վերջնականապէս սթափած, ոտքի ելաւ, խաչակնքեց եւ աչքերը յառեց խորանի մեծ ջերմեռանդութեամբ։ Պատարագին ամբողջ տեւողութեանը անոր հոգին խռոված մնաց սրբազան երժշտութենէն եւ այդ հոգեկան դիւրազգածութեամբը խորհեցաւ իր վիճակին եւ նշանածին վրայ երբեմն պատրաստակամ էր ներելու Խաչիկին եւ վերջնականապէ սկրթնելու անոր զօրեղ բազուկին. երիտասարդ էր, կանանճ-կտրին, աւելի աղեկ չէ՞ր աչք գոցել պզտիկ պակասներու. ծլէին, ծաղկէին, զաւակներու տէր ըլլային… խեղճը ի՞նչ ըրած էր վերջապէս. ամէն օր ծովին եզերքը արիւն քրտինք կը թափէր. ամօթ չէ՞ր կաղանդին նուէր մը բերած չըլլալուն համար երես դարձնել, քէն ընել։ Քանի օր է որ Խաչիկ հասկնալով որ սեւ կատու անցած է մէջերնուն, աչքը երեսնին մնացեր էր. ինչ ընելը չէր գիտեր. սիրտը մեծ, հոգին հպարտ էր, անոր համար բերանը չէր բանար, խօսք չէր ըներ, հետեւաբար չէր գիտեր թէ ինչո՞ւ սրդողած էին իրեն, բայց Եւփիմէ հասկցեր էր որ անոր սրտէն արիւն կերթար կոր։ Իր ժողովրդական խաւերու յատուկ ողջմտութեամբ եւ բարութեամբ յանկարծ մտադրեց նշանածին սիրտը առնել. երեսին խնդալ. յիշեց Խաչիկին առատաձեռնութիւնները, յիշեց նաեւ իրենց քաշած չքաւորութիւնը. պզտիկուց հայրը կորսնցուցեր էր, տային խեր մը չունէր իրենց, վաստակած քանի մը փարան հազիւ օղիին կը բաւէր, էրիկ մարդու հաց կերած չէին գիշեր, ցորեկ տատելով, խալէմին ծայրովը կը հոգային ամէն բան. իրենց կը վայլէ՞ր որ քիպարի կնիկներու պէս գոհարեղէնի համար խըռ ընէին, իրարու սիրտ կոտրէին. — Մատնին ի՞նչ պիտի ընեմ — խորհեցաւ հպարտութեամբ ձեռքերուն նայելով որոնք հակառակ շարունակ աշխատած ըլլալուն նուրբ եւ փափուկ էին։ — Պատարագւորին երկարաձիգ ձայնը պահ մը իր ուշադրութիւնը գրաւեց բոլորովին. «Առէք, կերէք»ի խորհրդովը վերացած քանի մը անգամ խաչակնքեց եւ մինչ տիրացուներու ռնգային ձայները կը փառաբանէին, աչքին ծայրովը տեսաւ մօրը սեւ եւ չոր սիլուէթը որ հակած դեպի ուրիշ կին կը խօսակցեր եռանդով. յանկարծ մտաբերեց անոր զայրոյթները եւ նոր յոյսերը, աչքին ներկայացաւ վարպետին նիհար ու տժգոյն դէմքը եւ անոր աչքերուն անասնական արտայայտութիւնը, իրեն թուեցաւ որ հակառակ իր ամբողջ կորովին իր սիրտը կը գողնային, հեշտագին ու միանգամայն ցաւագին սարսուռ մը անցաւ հոգիին մէջէն՝ մանաւանդ երբ լսեց թէ վարպետին կնոջը մասին կը խօսակցէին։ — Շատ ծանր, այսօրուան վաղուան է եղեր, կ՚ըսէր մայրը մասնաւոր եռանդով մը։ — Զաւակ ալ չունեցան, մրմնջեց անարիւն կին մը գլուխը ցնցելով։ — Աստուած լերան նայեր ձիւնը անոր կէօրէ տուեր է, ըսաւ սգաւոր պառաւ մը, միջամտելով եւ շարք մը անէծքներ թափեց Յակոբճան աղային գլխուն. աղջիկս փորը բերնին յղի էր, ափ մը ջուր ճայիլ՝ որբեւայրի մնաց, փեսան իր քով կ՚աշխատէր, ծովերուն եզերքը փտտեցաւ, կէնճ ու կանանչ հողեր առաւ պառկեցաւ. գացի ոտքը ձեռքը ինկայ… սա օրերը անցնին, մէյ մի փուշը ոտքէն ելնայ, աղջիկս նորէն կ՚աշխատի, կը վճարէ ըսի. մուտառը. քարի պէս խուլ մնաց… օխ ասրտելու համար չէ, ամա Աստուած ալ իրեն չձգեց. — Է՜յ, ողորմած Աստուած, կը մրմնջէր ուրիշ կին մը բազկատարած, արձականգ ըլլալով սգաւոր պառաւին խօսքերուն։ Ամէնքն ալ պահ մը լուռ մնացին։ Սէգ եւ տժգոյն, Երանիկ հանըմ գլուխը ցցած կը կենար կարծես իր դառն եւ խոժոռ երևոյթով դէմ դնելով գերագոյն զօրութիւններու։ Պատարագը լրանալէն առաջ աղջկանը նշան ըրաւ եւ մեկնեցաւ. սանդուխներուն վրայ երկու կիները անսահման ցանկութիւններով կը նայէին հարուստ կիներու արդուզարդներուն եւ գոհարեղէններուն. ամէն անգամ որ փետրազարդ գլխարկի մը շուքին ներքեւէն բաղդաւոր կնոջ արհամարհական նայուածքները կը խաչաձեւէին Եւփիմէի սուր նայուածքները, բան մը անոր լաւ տրամադրութիւններէն կը փլէր ու կ՚անհետանար։ Խաչիկին կոշտ եւ աղքատիկ երեւոյթը կը ցցուէր իր դէմ, կարծես իր երջանկութեան ճամբան խափանելով եւ ահա կը խորհէր մօրը յոյսերուն վրայ. եթէ վարպետին կինը մեռնի՜… — Ան ինտո՜ր նայեցաւ քեզի, աչքերովը պիտի ուտէր կարծես, Եւփիմէ՛, խենդ մի ըլլար, խօսքդ ետ առ, մէջերնիս կոտրած, թափած բան մը չկայ տահա, եազմաճի կտորին խելք դնելուդ, աչքերդ վեր բարձրացու… տունի հանըմ կ՚ըլլաս, Խաչիկի պէս մարդիկը խզմէթկեար կ՚ունենաս… մինակ առջի կնկան ըռզակները թեզի տայ նէ կ՚օգտէ, ոսկիէ պէպէկ կ՚ընէ թեզի… իմ վրաս նայէ օրինակ առ, նազլը մեծցած էի ամա, էրիկս տէզկէհին առաջքը դրաւ ինծի, ինքն ալ պուճախը անցաւ նստեցաւ, մազս աւել ըրի, քեզի մեծցուցի, օր մը օրանց սըռըս մարդ չիմացաւ, ամա քաշածս ես ու միայն տէրը գիտէ… սօն փուշմանլըք փարա էթմէզ… Փողոցը ցուրտ էր, բայց արեւը կը ծագէր ահա՝ սառուցիկ եղեամին բիւրեղային փոշին փայլեցնելով ամէն կողմ, խումբ խումբ, մեծ մասով կիներ դէպի իրենց տուները կը շտապէին կիրակնօրեայ հագուստներով զարդարուած։ Երանիկ հանըմ, աղջիկը առաջքը ձգած, գլուխը բարձր, աչքերը խոժոռ կը քալէր անշշուկ. խնամքով հագուած էին երկուքն ալ եւ թէեւ մօրը սեգ կեցուածքը ակնածանք կը ներշնչէր, դարձեա՛լ մարդոց աչքերը հաճոյքով կը դանդաղէին Եւփիմէի գեղեցկութեան վրայ. շուկայէն անցած ատեննին մօրը նայուածքը աւելի խոժոռեցաւ. կրպակներու առաջ աթոռակներու վրայ նստած մարդիկ, մեծ մասով եազմաճի, ցած ձայնով կը խօսակցէին. երբեմն վանառողի մը անակնկալ ձայնը կը բարձրանար երկդիմի գովասանքներով ծախած ապրանքին վրայ ու թէեւ ամէնքն ալ կը հասկնային որ այդ գովքերէն մաս մը բաժին կ՚իյնար անցնող գեղեցիկ աղջկան, բայց ոչ ոք կը համարձակէր խնդալ կամ կատարել, որովհետեւ թաղեցի էին անոնք։ Հանդիպեցան Մարտիկ տայիին եւ երկու դրացիներու, բայց իրարու երես անգամ չնայեցան, որովհետեւ անպատշաճ էր այդ վայրին մէջ զիրար բարեւել, նոյն իսկ ճանչնալ ձեւացնել։ Անցան գինետուններուն փողոցէն ուր Եւփիմէ չկրցաւ ինքզինքը զսպել ու քովընտի նայուածներ ուղղեց կրպակներու խորը եւ վերջապէս մտան իրենց դրացի փողոցները։ Մինչեւ որ տուն հասան՝ Եւփիմէի դէմքին վրայէն մարեր անցեր էր քաղցրութեան եւ բարութեան հետքերն իսկ. վայելքի անզուպ ծարաւ մը կը տոչորէր զինքը. տեսած հարուստ կիներուն մուշտակները եւ փետուրները կը պարէին իր աչքերուն առաջքը, բայց մանաւանդ խարագանուած կը զգար ինքզինքը անոնց նայուածներէն, որոնց անտարբերութիւնը նախատելի կը թուէր իրեն, հագուիլ՝ սըքուիլ ու երեւալ անոնց՝ իր գեղեցկութեան բոլոր փառքին մէջ, անխախտ նպատակ մը թուեցաւ իրեն։ Այս մտածումենրով հագուստը փոխելու զբաղած էր երբ դուռը զարնուեցան. կրկին չիփակին կոնակները կոճկեց եւ փութաց դուռը բանալու եւ վարպետը կանգնած գտաւ իր դէմը։ Յակոբճան աղան նոր ածիլուած, փեսութեան սեւ հագուստները հագած, դանդաղ շարժումներով վեր ելաւ. զգալի կերպով շուարած էր ու նոյն իսկ բարեւելու կը վարանէր. բայց երբ Երանիկ հանըմ իր փոթոտուած եւ ուռած դէմքը ժպիտով մը ծամածռած յառաջացաւ դէպի անոր, ոտքի ելաւ եւ մեքենական ձայնով մը մրմնջեց։ — Շնորհաւոր ծնունդ եւ աստուածայայտութիւն… Երկու կողմէն գաղտնի դիտաւորութիւններ ունելով կեղծ ու բռնազբօսիկ ձեւ մը ունէին. մէկէն ի մէկ անհետացեր էր վարպետին արհամարհական ընտանութիւնը որ ունէր իր բոլոր բանւորուհիներուն հանդէպ. աննշան խօսքեր կը փոխանակէին իրարու հետ ընդհատուած լռութիւններով եւ գաղտնագողի զիրար դիտելով՝ երբ Եւփիմէ սրահ մտաւ անուշի ափսէն ձեռքը։ Թեւերը բացած, մատները անցուցած ափսէին բռնօղակներուն, մինչ մէկ եզերք կուրծքին վրայ կը սեղմուէր, անիկա յառաջացաւ եւ այնքա՛ն հոգին փոթորկուած էր հակասական զգացումներով որ կը դողար եւ գաւաթներն ու անուշի ամանը կը ցնցուէին թեթեւօրէն։ — Անուշ հրամեցիք, ըսաւ Երանիկ հանըմ խոնարհութիւն մը ընելով։ — Շնորհակալ եմ, պատասխանեց Յակոբճան աղա նուրբ կտաւէ թաշկինակով բերանը սրբելով։ Ակնթարթի մը մէջ Եւփիմէ դիտեց անոր ձիւնափայլ եւ օսլայած շապիկը, փայլուն կոճակները եը մետաքսաւէտ փողկապը. մէկ կողմը սանտրած անփայլ մազերէն անուշահոտութիւն մը կ՚արտաշընչուէր ու կը ծփծփար. Եւփիմէ պահ մը մոռցաւ անոր տգեղութիւնը, ճղճիմութիւնը. իրեն թուեցաւ որ ճշմարիտ սէրը, օսլայած եւ սպիտակ շապիկի կը ներքեւ կը դնէ միայն իր բոյնը, իրեն թուեցան որ այսօրուընէ արդէն իր չքաւոր աղջկան մռայլ ու տրտում ճակատագիրը կը մտնէր նոր փուլի մը մէջ։ Երբ անուշին ափսէն մառանը տեղաւորելէ ետքը եկաւ նստեցաւ մօրը քով, Յակոբճան աղա իր նայուածքը յառեց իրեն. բայց ահա ոտքի ելաւ, մնաք բարովը ըսաւ եւ մեկնեցաւ. մայր ու աղջիկ պահ մը մնացին բակը։ — Աղայի պէս շնորհքով մարդ է, ըսաւ Երանիկ հանըմ։ Եւփիմէ խոր հառաչանք մը արձակեց ու վեր ելաւ, բնազդաբար պատուհանին մօտեցաւ եւ տեսաւ որ դրացի տուներէն կանացի գլուխներ դեռ զարմացումով կը նայէին վարպետին ետեւէն։ Յանկարծ հոգիի խորէն հզօր ըմբոստութիւն մը ժայթքեցաւ իր կացութեան, դրացիներուն չարամտութեան, Խաչիկին իրեն ընծայած չքաւոր կեանքին դէմ։ Աչքն դիմացը մինչեւ հեռուները պզտիկ եւ խարխուլ փայտաշէն տուներ կը շարուէին քով քովի, կռնակ կռնակի. ձկնորսի, ձկնավաճառի կամ եազմաճիի տնակներ էին ամէնքն ալ, ձմեռնային այս ցուրտ եւ արեւոտ օրուան մէջ անոնք կարծես կը յայտնէին իրենց բոլոր քստմնելի թշուառութիւնը. տուներ չէին ատոնք, այլ մէկ մէկ դժոխքներ, էրիկ մարդիկ, ծովին եզերքը աշխատող մարդիկ, տաժանելիօրէն պարտասած ամէն իրիկուն գինետուն կը վազէին կազդուրուելու յոյսով. կնիկներնին դժգոհ եւ պատրաստ տրտռալու. զաւակներնին լալկան, գունատ, պահանջող. ո՞վ ծայրը ծայրին կրնար բերել. էրիկ մարդիկ ալ յանցանք չունէին. անոնք ճակատագիր մը կը ծանրանար ամէնուն վրայ. երբ տանը պէտք եղած բաները մտքերնին բերէին կը շարուէին. ո՞րը առնէին, ո՞րը վաղուան ձգէին. ամէնէն կարճը բնաւ չմտածելն էր ու մոռնալու, երբեք չսթափելու համար՝ մինչ առաւօտէն մինչեւ իրիկուն կ՚աշխատէին չարաչար, իրիկունները կ՚երթային թաղուիլ գինետունին մթնոլորտին մէջ. տուներնուն մէջ կնիկները կ՚աշխատէին ինչքան որ կրնային, տղաքը, կը մեծցնէին գէշ աղէկ, օր մը կուշտ, օր մը անօթի, վրանին կոկուկ, տակը հինուկ, կը բաւէր որ ձայներնին մարդ չիմանար, սըռերնին դուրս չելլար։ Կիները ընդհանրապէս չքաւորութիւնը ամօթ կը համարէին ու կը ջանային զայն պարտկել, միւս կողմէ կը թշնամանային իրենց էրիկ մարդոց դէմ. որոնք գրեթէ չէին օժանդակեր իրենց. շաբթէ շաբաթ, գինով պիտի ըլլային որ ձեռքերնուն քանի մը փարա փրցուէր, մնացածը կ՚երթար գինետուն եւ կեանքը կը քաշքշուէր քէներով, սրտմտութիւններով դառնացած, մէկ կողմէ արժանապատուութեան հոգերով բարդացած, իսկ միւս կողմէ ակամայ կոպտութիւններով բրտացած։ Ու ամէնքն ալ կ՚ապրէին կարծես մութի մէջ խարխափելով, ամէն մէկը անձկագին ցանկալով քիչ մը հանգիստ, քիչ մը մարդավայել կեանք, ամենադոյզն սփոփանք ու քաղցրութիւն։ Եւփիմէ կարծես որ պայծառատեսութեան մը րոպէին կը տեսնար այն կեանքը որ պիտի ապրէր Խաչիկին հետ. աչքերը գոցեց այդ մղձաւանջը չտեսնելու համար եւ իրեն թուեցաւ որ Յակոբճան աղա մեղմօրէն զինքը կը հեռացնէ այդ դժոխային ոլորտէն. ետեւ դարձաւ, զգալով մօրը ներկայութիւնը եւ երբ մայր ու աղջիկ իրարու նայեցան — Աղայի պէս մարդ է, կրկնեց Երանիկ հանըմ խոհուն դէմքով։ — Խըսմէթս որն է նէ ան կ՚ըլլայ, պատասխանեց Եւփիմէ, խռոված՝ բայց գրեթէ համակերպած։ <center><b>Ե.<br> Սրտի ցաւ</b></center> Առաւօտուն կանուխ մինչ Երանիկ հանըմ խահուէն կը խմէր, երբեմն հացի մանր պատառներ թաթխելով մէջը, դուռը ուժգին զարնուեցաւ։ Մարտիկ տայի որ անկիւնը նստած անդադար կը ծխէր եւ երկու կիները՝ ընդոստ կանգնեցան սպառնական բան մը կար այդ հարուածին մէջ։ — Ոտքդ պագնեմ, Մարտի՛կ, դուն գնա՛ բաց, Խաչիկը ըլլալու է։ Մարտիկ տայի քովնտի ու յանդիմանական նայուածք մը ուղղեց քրոջը, բայց տեղէն չշարժեցաւ. երկու կիները տժգոյն էին եւ անշարժ իրարու կը նայէին. երկրորդ հարուած մը թնդացուց տունը. այն ատեն Եւփիմէն գտնելով իր խառնուածքին ամբողջ կորովը, ոտքի ելաւ եւ գրեթէ աճապարելով գնաց բացաւ։ Բակին մէջ իր դէմ կեցած էր Խաչիկ՝ մեծ զայրոյթով մը տժգունած. անոր սեւ եւ գողտր աչքերը այդ պահուն դաժան խստութիւն մը առած էին պռստած յօնքերուն ներքեւէն. թուխ եւ տժգոյն ճակատը ու քունքերը բարակ քրտինքով մը ողողած էին ու շրթները կը դողդոջէին ակամայ ծամածռութիւններ ուրուագծելով, ուժեղ եւ լայն կուրծքը, գործաւորի մրոտած հագուստներուն ներքեւ կ՚ելեւէջեր ու կարծես մէկ րոպէէն միւսը պիտի պոռթկար. անիկա շեշտակի կը նայէր Եւփիմէին ուզելով խօսիլ՝ բայց չկարենալով վանկ մը արտասանել, ու իր ներկոտ բռունցքները սեղմուած կը գալարուէին կողերուն վրայ։ Եւփիմէ նախ դժկամակութեամբ, հետզհետէ ատելութեամբ կը նայէր անոր եւ իրւ աչքերը կը դիմագրաւէին Խաչիկին զայրացած նայուածքին. եթէ անիկա գլուխը կախ եւ աղաչական ձեւով մը ներկայնար. թերեւս սիրտը թուլնար, յիշէր անոր համար զգացած սէրերը, բայց ահա Խաչիկ կը ներկայանար տիրոջ պէս, սպառնական եւ ցասմնալից. ազատ չէ՞ր արդեօք իր բաղդը ասոր կամ անոր հետ կապելու, ու գաղափարը թէ Խաչիկ փորձանք մը եղած էր իրենց գլխուն, թէ կարող էր արգելք հանդիսանալ լաւագոյն կարգադրութիւններու, այնպիսի չար ցրտութիւն մը կուտար Եւփիմէի դէմքին, որ անոր դիմագրաւող նայուածքը լրբութիւն մը թուեցաւ Խաչիկին. անիկա յանկարծ հոգիի խորէն բարձրացող արհամարհանքին մէջ խեղդելով իր ցաւն ու զայրոյթը, ձեռքը երկնցուց, մէկ կողմ հրեց Եւփիմէն կոպտութեամբ ու բարձրացաւ սանդուխներէն։ Այդ միջոցին Երանիկ հանըմ ինքզինքը գտած էր ու ընդ առաջ գալով Խաչիկին, յանդիմանեց զայն։ — Առտուանցով ի՞նչ խաղքութիւն է աս, դուռ դրացի ի՜նչ կ՚ըսեն, ամօթ չէ՞, մեղա՜յ տէր, տահա կայնէ նայի՜նք, կանուխ չէ՞, երէկ ցանեցինք, այսօր բուսաւ… ամա ես աղջկանս ըսի, անանկ մարդոց խօսքին մտիկ չըլլուիր, ետքէն փիւշման կ՚ըլլա՜ս… վա՜խ մեզի, հազար վա՜խ… — Քա մարի՛կ, ես ի՞նչ յանցանք ըրի քի ինձմէ ասանկ երես դարձուցիք։ Խաչիկ այս խօսքերը արտասանելով ջլատւած եւ հեւալէն ինկաւ բազմոցին վրայ. ամբողջ մարմնովը կը դողար ու հակառակ իր մեռելական տժգունութեան քրտինքի կաթիլներ շիթ առ շիթ կ՚իյնային քունքերէն իր խոշոր, աշխատութենէ կոշտացած եւ ներկոտ ձեռքերը ծունկերուն վրայ դրած այնպիսի վշտագին երեւոյթ մը ունէր որ կարծես ամբողջ աշխարհ սեւցած էր իրեն համար. պահ մը առաջ հոգիին մէջ մրրիկի մը պէս որոտացող զայրոյթը տեսակ մը պատրական կորով տուեր էր իրեն, բայց հիմակ ինքզինքը թոյլ եւ ջլատուած կը զգար եւ կարող՝ մանկան մը պէս հեծեծելով արտասուելու. մարդկային մեծ ցաւը, սիրոյ ցաւը կը դղդրէր այդ խոնարհ՝ բայց հզօր սիրտը իր բոլոր թափովը եւ իր անարուեստ հոգին ո եւ է բալասան չէր գտնար զայն ամոքելու համար։ Քանի օրերէ ի վեր կասկածը օձի պէս սպրդեր էր իր էութեան մէջ քանի՛ օրերէ ի վեր գաղտնապէս կը տառապէր, փոխն ի փոխ յուսալով եւ յուսահատելով, ճաշակելով անստուգութեան մը բոլոր դառնութիւնները, երբ ահա նոյն առաւօտն իսկ վարպետը ճամբեր էր զինքը, առարկելով թէ բանուորուհիներու հետ անպատկառօրէն կը վարուէր։ Իր ուժգին բողոքներուն դիմաց վարպետը սրտնեղելով ըսեր էր վերջապէս. — Է՜հ, ի՞նչ երկայն կ՚ընես… Երանիկ հանըմին աղջկան պալթա կախեր ես, խեղճրեը ի՞նչ ընելնին չեն գիտեր գլուխնուն տէֆ ընելու համար քեզի… — Ե՞ս… ես ինծի չուզող մարդուն փողոցէն ա՛լ չեմ անցնիր. շուքս ալ չեմ ցուցներ, ինծի Խաչիկ կ՚ըսեն… ո՜վ է ատ ապուրը ուտողը նէ թող մէյտան ելլա՜յ… Ու մէկ շունչով եկեր էր Եւփիմէին եկեր էր զայրոյթով եւ գրեթէ կատաղութեամբ, եկեր էր այն յոյսով թէ մայր ու աղջիկ գլուխնին պիտի ծռէին, ներողութիւն պիտի խնդրէին եւ ահա՛ այս պահուս ինքը պատրաստ էր անոնց ոտքերուն հետքերը համբուրելու, անոնց գերին ըլլալու. միակ մտածում մը գրաւեց իր միտքը, ամբողջ հոգին, ղուրպան ըլլալ Եւփիմէին՝ բայց դարձեալ վայելել անոր գուրգուրալի եւ սիրաւէտ նայուածքին ջերմութիւնը։ Դեռ երեկ էր, բայց արդէն ինչքա՜ն հեռու կը թուէին այդ երջանիկ օրերը, երբ Եւփիմէին ներկին ամանները, դեղին կապոյտ կանանչ ներկերով լեցուցած ատեն կը զգար անոր մատներուն խուսափուկ հպումը իր ձեռքին վրայ, որոնք կը դողդոջէին յուզումէն. այն օրերը երբ մայր ու աղջիկ սիրալիր ու հաճոյակատար՝ ի՛նչ ընելնին չէին գիտեր ու ձեռքէն կը խլէին համեմատաբար դիւրին եւ շահաւէտ գործերը, մինչ ինքը իր բնական արդարամտութեամբ կ՚ուզէր աղէկ գործերը բաժնել բոլոր գործաւորուհիներուն։ Կը յիշէր մանաւանդ այս վերջի մէկ քանի յուսաւէտ օրերը, երբ կը կարծէր թէ իր մուրատին պիտի հասնէր երբ իր աչքին առաջք փայլեցուցեր էին երջանկութեան հեռապատկեր մը ի՞նչ նպատակաւ, ո՞վ գիտէ… Իր պարզ եւ ուժեղ հոգին անկարող էր նոյն իսկ կասկածելու կանացի հոգիներու անկայուն եւ տարուբերուող տրամադրութիւններու մասին. չէր կրնար իսկ մտաբերել պճնասիրութեան, պարծանքի ու ցուցամոլութեան այդ նոպաները, որոնք կը պղտորեն ամէն աստիճանի վրայ գնուող կիները ու հիմակ որ իր պաղարիւութիւնը գտած էր, անկեղծօրէն կը հաւատար թէ թիւրիմացութիւն մը կար զոր կարելի էր փարատել երկուստեք բարի կամքով։ Այս էր պատճառը որ Խաչիկ, հակառակ իր բնական հպարտութեան, աչքերը բարձրացնելով Երանիկ հանըմին վրայ, ըսաւ մեղմ եւ յուզուած ձայնով։ — Մայրի՜կս, ես ըրի, դուն մ՚ըներ, գլուխս դարձաւ. գործսըզ մնալս հոգս չէ. անկէ եկած խերը Աստուծմէ թող գայ… թեւերս շարժեմ նէ քարէն փարա կ՚ելլայ… ինչ կ՚ընեմ չեմ ըներ ընտանիքս կ՚ապրեցնեմ, էվէլ, պակաս, աֆ ըրէ՜… — Ամենեւի՜ն… գոչեց Երանիկ հանըմ ակռաները սեղմած, ումետդ կտրէ մեզմէ. ինչ ըլլալդ հասկըցուցիր. քանի՝ տահա ճամբան կարճ է, ետ դառնալը դիւրին է։ Փիլիճի պէս աղջկանս մեղք չէ՞, կրակներու մէջ պիտի էրէր, Աստուած իր անմեղութեանը ողորմեցաւ… վարդի պէս աղջի՜կս, աչքը երեսը փառ փառ կը վառի, մէյ մը քեզի, մէյ մըն ալ անոր նայէ՜… — Եւփիմէ՜, գոչեց Խաչիկ շուրջը նայելով եւ գերագոյն ձայնով մը, Եւփիմէ՜… Ու աւելի չկրցաւ ըսել։ Եւփիմէ սրտնեղած դէմքը կը ծամածռէր եւ կարծես ժամ մը առաջ կ՚ուզէր ազատիլ Խաչիկին ներկայութենէն. անոր ցաւագին եւ յուսահատական երեւոյթը փոխանակ զինքը յուզելու, կը ջղագրռէր. կարծես թէ բարութեան եւ քաղցրութեան բոլոր աղբիւրները ցամքեր էին իր մէջ եւ հոգիին թելերը որոնք երբեմն քնարի մը պէս կը հնչէին՝ երբ Խաչիկ իր անունը կուտար, այս յուսահատական կոչին չպատասխանեցին. զգաց որ ոչ միայն այլ եւս չէր սիրեր զայն, այլ իր աչքերուն առջեւէն պատրանքի մշուշը փարատած էր եւ կը տեսնէր այդ մարդը՝ ինչպէս որ էր, իր կոպիտ եւ անհրապոյր արտաքինով իր բուռն զայրոյթներով եւ հոգեկան թուլութիւնով. կը տեսնէր զայն իր ցաւէն ծամածռած դէմքով, քրտնաթոր ճակատով, դողդոջուն շրթներով, կը տեսնէր մինչեւ արմուկը ներկի մէջ թաթխուած ձեռքերուն կոշտութիւնը՝ աղքատիկ եւ մաշած հագուստներուն վրայ, որոնցմէ փօթասի եւ խման մարդու քրտինքի խառն հոտ մը կ՚արտաշնչուէր։ Ու իր բոլոր ցանկութիւնները եւ բարի դիտաւորութիւնները ցնդեցան այս նիւթական եւ հոգեկան թշուառութեան առաջ. անգամ մըն ալ իր հոգին տենչաց ամէն գնով բարձրանալու այս կարգի մարդիկներու մակարդակէն ու մտաբերելով թէ երբեմն խօլ պատրաստակամութիւն մը ունեցած էր Խաչիկին հետ ամուսնանալու, կարծես թէ մեծ վտանգէ մը փրկուած էր ու այդ վտանգը իր մէջ կ՚անձնաւորէր Խաչիկ, ուրկէ ազատուելու համար պատրաստ էր Յակոբճան աղային հետ կարգուելու անմիջապէս որ որբեւայրի ըլլար անիկա։ Խաչիկ փոխն ի փոխ եւ խելայեղօրէն նայեցաւ մօրը եւ աղջկանը դէմքերուն եւ անոնք այնքան փակուած ու ցուրտ զգաց որ ակամայ սասռաց. այն ատեն իր ողբագին նայուածքը դարձնելով դէպի տային՝ որ լուռ հանդիսատես եղած էր այս տեսարանին, նայուածքովը աղերսեց։ Մարտիկ տայի հասկցաւ. ոտքի ելաւ եւ հրաւիրեց Խաչիկը որ իրեն ընկերանայ։ Առանց մնաք բարովի, փախստականի պէս, Խաչիկ իջաւ սանդուղներէն եւ երբ դուրսը բաց օդին եւ լոյսին մէջ գտաւ ինքզինքը, շլացում մը ունեցաւ. սրունքները քուրջի պէս թուլցեր էին եւ ամբողջ մարմինը պիտի փլէր՝ եթէ տայիին չկրթնէր. բաւական յառաջանալէ ետքը, սկսաւ հառաչել ու կոպերը այրեցան աղի արցունքներով, որոնք չիջան սակայն այտերուն վրայ։ Կուրծքին ներքեւ դժոխային ջերմութիւն մը կը զգար ու նոյն իսկ շրթները չորցեր ու ճաթռտեր էին. կ՚ուզէր ըմբռնել եղածը, հասկնալ դժբաղդութեանը պատճառը, բայց անկարող էր նոյն իսկ մտածումի մի վրայ կանգ առնելու, հակառակ անոր որ Մարտիկ տայի կը ջանար զայն լուսաբանել։ — Առաջ ուզեցին, հիմակ ալ չեն ուզեր կոր. ինչո՞ւ պիտի ըսես. ինչուն նայինք իրենք գիտե՞ն. անցնող ամպերուն հարցնես նէ պէլքի պատասխան կ՚առնես, անոնցմէ չես առներ… վազ անցի՛ր, թէք գլուխ մնացի՛ր, տահա աղէկ է… ամէն գործի մէջ խեր մը կայ. նայէ՛ ես կարգուե՞ր եմ. ողջ գլուխդ Աւետարանի տակ մի՛ դներ. կնկան տէրտը կը քաշուի՞… Մարտի հավա կ՚ըլմանին, մէյ մը անձրեւ, մէյ մը արեւ… անոնց խնդալուն ալ մի՛ հաւտար, արցունքին ա՛լ… Անզգալաբար մտած էին գինետուններուն փողոցը . դեռ կանուխ էր եւ քնատ գինեպաններ նախորդ գիշերուընէ մնացած աղտոտութիւնները կ՚աւլէին իրենց կրպակներուն մէջ։ Խաչիկ ու Մարտիկ տայի մտան իրենց ընտանի խանութը, ինկան նստարանի մը վրայ եւ երբ գինեպանը եկաւ հարցունելու թէ ի՞նչ կ՚ուզեն. — Ջո՜ւր, ըսաւ Խաչիկ սուր ձայնով մը։ Մարդը փութաց փարջ մը եւ գաւաթ մը զետեղելու սեղանին վրայ. Խաչիկ իր ապակիի պէս փայլող աչքերը սեւեռեց փարջին, խարխափող թեւերը երկնցուց անոր եւ զայն շրթներուն դնելով, աչքերը մթնալէն պարպեց զայն դանդաղօրէն եւ շնչասպառ խմելով մինչեւ յետին կաթիլը։ <center><b>Զ.<br> Պատուանդանը</b></center> Շաբաթներ անցեր էին եւ կեանքը կը սահէր աղքատիկ թաղերու մէջ իր տափակ միօրինակութեամբ, գործերը քիչ մը բացուեր էին մեղմ օդերուն շնորհիւ եւ չարչրկուած դէմքերու վրայ քիչ մը յոյս եւ ոգեւորութիւն կ՚երեւար։ Միւս կողմէ սակայն հիւանդութիւնները պակաս չէին ու մանաւանդ երկար ատենէ ի վեր պառկողները, կարծես չդիմանալով այս հիւանդագին եւ խաբուսիկ օդերուն փոփոխականութեան, մէկիկ մէկիկ կը մեռնէին։ — Հասունները կ՚իյնան կոր, կ՚ըսէին կիները պատուհանէ պատուհան, երբ արեւէն հրապուրուած պահ մը ձեռքերնուն գործը կը ձգէին եւ կուգային երկայն շունչ մը առնելու։ Թաղին եկեղեցիին զանգակը, ամէն օր եւ երբեմն օրը մէկ-երկու անգամ, կը դօղանջէր յուղարկաւորութիւններու յատուկ տխրագին եւ դանդաղ հնչիւններով։ Զօրաւոր հարբուխի մը հետեւանքով Եւփիմէ ալ հիւանդացեր էր եւ մայրը զինքը հանգիստ թողեր էր այդ օրերը, բնաւ չխօսելով ամուսնութեան ծրագիրներու վրայ, ու ինքը ժամանակ ունեցեր էր անդրադառնալու իր հոգեկան վիճակին՝ ինչպէս որ եռանդով եւ սրտագին սիրեր էր Խաչիկը, այնպէս ալ հիմակ ինքզինքը անտարբեր կը զգար անոր նկատմամբ եւ իր հոգեկան այս երկու հակասական վիճակներուն մէջ անկեղծութիւնը ա՛յնքան բացարձակ էր որ չէր հասկնար թէ ինչո՞ւ յանցաւոր պիտի նկատուէր Խաչիկին հանդէպ. իր հոգիին խորերէն անհետացեր էին յուզումի եւ խռովքի այն սարսուռները որ երբեմնի սիրահարին ներկայութիւնը, անունին արտասանուիլն իսկ առաջ կը բերէին։ Երբ կը պատմէին Խաչիկին կատարած խաղքութիւնները, Եւփիմէին արիւնը հադարտ կը մնար, մինչ զարմանալով կը յիշէր թէ ի՞նչպէս, երբ անոր վրայ աննպաստ բան մը կը լսէր ժամանակաւ, ականջներովը կը կարմրէր ու պատրաստ կը զգար ոգի ի բռին զայն պաշտպանելու. հիմակ ոչ միայն չէր ամչնար անոր ըրածներէն, այլ նաեւ իր այսօրուան անտարբերութեանը արդարացումը կը գտնար անոր այդ խայտառակ վիճակին մէջ։ Միակ փափաք մը ունէր, զայն չտեսնալ, անոր չհանդիպիլ։ Ներքնապէս գիտէր որ Խաչիկ կը տառապէր իրեն համար. երբեմն կայծակը արագութեամբ կ՚անդրադառնար այդ մտածումին, բայց առանց ժամանակ ձգելու որ սիրտը խանդաղատէր, կը խորհէր ուրիշ բանի վրայ։ Ու եթէ Խաչիկին իրեն համար կրած տառապանքը զինքը անտարբեր կը թողուր, միւս կողմէ անիկա զերծ էր արուեստակեալ աղջկան մը հոգեկան սնապարծութիւններէն. միայն նիւթական եւ առօրեայ հանգիստի առաւելութեանց տենչանքները եւ յոյսեր կը տիրապետէին իրեն եւ ո՛րքան կ՚անդրադառնար թէ իր մանկութեէն ի վեր զրկուած էր անոնցմէ, ա՛յնքան բուռն կերպով կը ցանկար անոնց իր առողջ եւ անարուեստ աղջկան բոլոր ախորժակները տրուած էին եւ ի՞նչ արագ ու ճապուկ քայլերով պիտի կոխոտէր Խաչիկին սիրտը ու անցնէր, անմիջապէս որ հնարաւոր ըլլար։ Որովհետեւ կը զգար թէ իրենց ծրագիրներուն յաջողութեան միակ արգելքը Խաչիկը կրնար ըլլալ եւ այա զայրոյթը կ՚անցնէր իր հոգիին մէջէն չորցնելով ոեւէ բարեացակամ զգացումի սկզբնաւորութիւն։ Ու հիմակ որ այլ եւս չէր սիրեր զայն, ի՞նչպէս կը չափազանցէր անոր տգեղութիւնները, ծիծաղելիութիւնները, ձայնին ու շարժումներուն միամտութիւնը, կոպտութիւնը, աւելի եւս ամրապնդուելու համար իր ցրտութեան մէջ։ Բոլոր այն աննշան մանրամասնութիւնները, որոնք իր սիրող սրտին բաբախումները արագացուցեր էին, որոնք խանդաղատանքով եւ տեսակ մը գինովութեամբ պարուրեր էին զինքը, — ձեռքը ձեռքին հպել, շունչը զգալ ծոծրակին վրայ, գաղտագողի մէկ նայուածքը որսալ եւ կայծակի մը տեւողութեամբ հաղորդակցութեան մտնալ սիրականին տարփաւէտ էութեան հետ, զգալ խօսքերու քօղարկուած իմաստը, փառաւորուիլ ու երջանկանալ անոնցմով, պճնուիլ, շողոքորթի ակնարկութենէ մը եւ սիրականին մէկ գովասանքը ամենաթանկագին զարդարանքէ վեր արժեցնել. — բոլոր ասոնք, բոլոր ճշմարիտ սիրոյ խուսափուկ, անկայուն, դիւրաբեկ հրապոյրները, պատրանքները, զգայնութիւնները իրենց բեհեզներէն մերկացած, իրենց լոյսէն զրկուած ոչ միայն չէին օգներ Եւփիմէի մեռած սէրը արթնցնելու, այլ նաեւ իբր ծիծաղելի խրտուիլակներ կը ներկայանային անոր. ուրեմն, բոլոր այն անմբռնելի պատճառներով իսկ, որոնցմով Խաչիկը սիրած էր, այսօր այլեւս զայն չէր սիրեր ու իր կնոջական հոգին փոխանակ գիտակցելու իր փոփոխականութեան, իր բնածին եւ ճակատագրական թերութեան, կ՚ապաստանէր իր զայրոյթներուն եւ ապագայի մտահոգութիւններուն մէջ. Առաւօտ մը կանուխ, եբր Եւփիմէ քունէն նոր արթնցած, տարտամօրէն կը խորհէր այս բաներուն վրայ, մայրը հագուած, եւ մեկնելու պատրաստ եկաւ քովը. — Եւփիմէ՛, ըսաւ գործերնիս սխլէթ է ամա, ես այս առտու ժամ պիտի երթամ, ետքէն ալ տեղ մը պիտի հանդիպիմ… ելլաս նէ առաջ ճերմակ զէմինները ձեռք առ։ Եւփիմէ հասկցաւ մայրը վարպետին կնոջ հիւանդտես կ՚երթար, կամ աւելի ճիշտը կ՚երթար հասկնալու թէ «ո՛ւր տեղուանքն է»։ Այդ հրէշային անհամբերութիւնը որ ամբողջովին գրաւած էր երկու կիները՝ ոեւէ խղճի խայթ չէր պատճառեր անոնց պահ մը իսկ չէին անդրադառնար թէ ի՞նչ քստմնելի սպասում էր իրենցը. ընդհակառակը, կարծես մահամերձն էր որ յանցաւոր էր, յուսահատօրէն կը կառչէր կեանքին, պահ մը առաջ չէր մեկներ այս աշխարհէս իր տեղը ուրիշին տալու համար։ Ու առաւօտէն մինչեւ իրիկուն, երկու կիները կը սպասէին գոյժին որ աւետիս մը պիտի ըլլար իրենց համար ու իրենց անհամբերութիւնը խաբելու նպատակաւ, անդադար կը խօսէին հիւանդին վրայ, երբեմ կեղծ կարեկցութեամբ, երբեմն նոյնիսկ զայրոյթով. — Աստուած իր ըրածը գիտէ ամա, ատանկ ապրիլը ապրի՜լ է… մեռնի նէ լոյս կ՚ըլլայ, իրեն ալ մեղք է քովիններուն ալ։ — Նեմզուր հանըմը գացեր տեսեր է, կ՚ըսէր Եւփիմէ մօրը պատասխանելով՝ մէկ քովէն միւսը չկրնար կոր դառնալ եղեր։ Թէզկեահին առաջ դէմ դէմի նստած, անոնց վրձինները մէկ կողմէն արագօրէն կը ներկէին, երեւան բերելով գունագեղ եւ ֆանթասթիկ ծաղիկներ գծուած եազմաներուն վրայ։ — Մէյ մը երթամ, աչքովս տեսնեմ, ըսեր էր Երանիկ հանըմ նախորդ օրը եւ ահա ինչո՞ւ Եւփիմէ գիտէր թէ մայրը ուր պիտի հանդպէր։ Ժամէն ելլալուն — ուր թերեւս աղօթած էր իր ծրագիրներուն յաջողութեան համար — Երանիկ հանըմ ուղղուեցաւ վարպետին տունը։ Նոր խալֆան դուռը բացաւ եւ հարցուց թէ ի՛նչ կ՚ուզէ. բայց անիկա առանց պատասխանելու սանդուխներէն բարձրացաւ եւ շիտակ մտաւ հիւանդին սենեակը։ Բազմոցին անկիւնը, իրարու վրայ զետեղուած անկողիններու վրայ բարձրացած, հիւանդ, կմախքի պէս վտիտ, պառկեր էր. անոր սեւ, սուր եւ տենդոտ աչքերը ուղղուեցան դէպի դուռը երբ անիկա ճռնչեց. հիւանդը ճանչցաւ իրենց վաղեմի բանուորուհին, ուզեց ժպտիլ, բայց ահա ցնցուեցաւ երկարատեւ ու տաժանելի հազի տագնապով մը։ Երանիկ հանըմ ինքնիրեն աթոռ մը առաւ, նստեցաւ, գլխովը բարեւ մը տալով հիւանդին մօրը որ բազմոցին միւս անկիւնը կզկտած էր. անիկա ուրիշ զաւկի մը մահով արդէն սգաւոր, սեւ պօյամայի տակէն երեւան կը բերէր մասունքի պէս ճերմակած, նիհար ու գրեթէ թափանցիկ դէմքը. երկու ձեռքերը ծոցը, վիզը ծուռ, արցունքոտ աչքերով կը հետեւէր աղջկանը արչարանքին։ Սրահին մէջ, ամէն կարգի դեղերու, ապականուած օդի, հիւանդի հօտերու անհանդուրժելի նողկալի խառնուրդ մը ոչ թէ կը ծփար, այլ կարծես թէ կը թանձրանար։ Երանիկ հանըմ այս սոսկալի սենեակին մէջ բոլոր հոգւովը սարսափած, շուարած մնաց պահ մը։ Երբ հազի տագնապը անցաւ, գլուխը դարձուց դէպի հիւանդը եւ հարցուց մեղմ ձայնով մը։ — Զարուկ հանմս, ինտո՞ր ես… — Ա՜խ… ախ… Երանիկ հանըմ, հառաչեց դժբաղդ կինը ու երկու այտոսկրներուն սուր մասերը կարծէս ներքին կրակէ մը կարմրեցան, անոր գլուխը զոր կարելի էր այլեւս գանկը կոչել, գրեթէ կորսնցուցած էր մազերը, այնքա՜ն երկար օրեր եւ այնքա՜ն տաժանելիօրէն շփուեր էին բարձերուն։ — Ա՜խ… ա՜խ… կրկնեց սրտագին հառաչանքով, աս ի՞նչ ցաւ էր որ դարմանը չգտանք, անցնող թռչունէն ճար սպասեցի, անցնող ամպերէն դարման յուսացի՜… Ա՜խ… ա՜խ ինծի կը սիրէք նէ, աղօթք ըրէք որ ալ չքաշեմ… ալ օր մը առաջ տեղս տեղաւորուի՜մ… Բազմոցին միւս անկիւնը աւելի տժգոյն, աւելի կզկտուած, պառաւին դէմքը կարծես պիտի հալէր ու անհետանար սեւերուն մէջ, ա՛յնքան անիկա ողողուած էր արցունքներով, թէեւ ոչ իսկ պզտիկ հեծեծանք մը կը թռէր անոր խորը ինկած շրթներէն, որովհետեւ խեղճ կինը շատոնց է որ վարժուեր էր անշշուկ արտասուելու, աղջկանը ուշադրութիւնը չգրաւելու համար։ Երանիկ հանըմ խռովեցաւ այս հոգեկան եւ ֆիզիքական սոսկալի տառապանքներուն ի տես. շփոթ կերպով մը զգաց թէ չքաւորութեան բռնաւոր լուծէն դուրս կան նաեւ ուրիշ ցաւեր, անդարմանելի վիշտեր. ու կարծես անոր մտածումներուն պատասխանելու համար հիւանդը կ՚ըսէր մահամերձի ծանր, պղտոր եւ խռովիչ ձայնով. — Ճիտէս տոպրակ կախէի, դուռնէ դուռ մուրայի, աս տէրտին տիւշկիւն չըլլայի՜, ա՜խ… ա՜խ… Կրկին անգամ հազի տագնապը խափանեց ձայնը ու անիկա այնքան ուժգնօրէն կը ցնցուէր որ կմախացած անդամները կը ցաւէին եւ շնչասպառ եղած, ձայնը հազէն խռպոտած, ճիչէր կ՚արձակէր «ա՜յ… ա՜յ…», մինչ մայրը կը նայէր գլուխը ձգտած, կարծելով թէ աղջկան վերջին գալարումն էր, ու անկարող ոեւէ օգնութիւն ընելու անոր, շատոնց ի վեր սպառած ըլլալով բոլոր ամոքիչ միջոցները։ — Աստուած առողջութիւն տայ, Զարուկ հանըմս՚ կ՚աղէկնաս, մէկ օրուան մէջ քաշածներդ կը մոռնաս… մնաք բարով։ Աստուած քեզի ալ ուժ ու զօրութիւն տայ, տո՛ւտու… Հիւանդը հազի տագնապէն ետքը, տեսակ մը ապուշ թմրութեան մէջ ինկած, ընդլայնած աչքերով կը նայէր հիւրին առանց բան մը հասկնալու. ականջները կը բզզային եւ խոռոչացած կոպերուն վրայ կանգ առած երկու արցունքի կաթիլներ, որոնք ժայթքեր էին իր հազալու համար ըրած ճիգէն, արեւներու պէս կը փայլէին իր զառանցող աչքերուն, երբ կ՚ուզէր նայուածքը անդին դարձնել, միջոցին մէջէն արագօրէն կ՚անցնէին լուսեղէն պղպջակներ, ու այլեւս չէր գիտէր թէ ականջներու բզզի՜ւնն էր, թէ աչքերուն առաջքը պարող լուսեղէն պղպջակներն էին որ կը զգար. մտի՞կ կ՚ընէր. թէ կը նայէր. որովհետեւ իր տեսողութեան եւ լսողութեան մէջ տարօրինակ շփոթութիւն մը առաջ եկած էր եւ ասիկա անանկ դաժան էրեւոյթ մը կուտար հիւանդին որ Երանիկ հանըմ խորհեցաւ. — Հոգէառները կը տեսնայ կո՜ր… վա՜յ գլխուն։ Ճշմարտապէս փղձկած էր, բայց աճապարեց մէկնելու ինքն ալ տժգուներ էր եւ գլխու պտոյտ մը զգար եւ զղջաց եկած ու այդ ահռելի պատկերը տեսած ըլլալուն, բայց քանի՛ քալեց ձմեռնային գաղջ արեւին ներքեւ, ա՛յնքան հետզհետէ իր գործնական կնոջ բնազդները յաղթահարեցին եւ կազդուրուեցաւ, որոշեց որ Եւփիմէին չհաղորդէ մանրամասնութիւններ, որպէս զի անոր հոգին ալ չպղտորի եւ հետզհետէ նոյն իսկ ուրախացաւ մտածելով թէ վարպետին կնիկը իրաւամբ շատ երկար չէր կրնար քաշել։ Երբ տուն մտաւ, դեռ չհանուած, նոյն իսկ գլխուն քօղը չհանած, նստեցաւ բազմոցին վրայ ու աղջկանը հարցական նայուածքին պատասխանեց. — Լմնցած բան է, ալ հող կը հոտի կոր, այս գիշեր կ՚անցնէ չանցնէր բան մը։ Շրթները չորցած էին եւ ձեռքերը թեթեւ մը կը դողային, բայց հետզհետէ սիրտը լեցուեցաւ յոյսերով եւ ուրախութեամբ. աղջիկն ալ գոհ էր եւ անոր ամէն մէկ շարժումներուն մէջ կը զգացուէր տեսակ մը տենդագին ոգեւորութիւն։ Պահ մը ետքը երբ դէմ դիմաց կը բանէին, ալ եւս իրենց մտքին մէջ առատութեան եւ հանգստաւէր կեանքի հեռանկար մը ունենալով, գործը ծանր կուգար իրենց, կ՚անիծէին ու կը հայոյէին. — Կրողը տեսնայ երեսնիդ, աս ի՛նչ րէսիմներ են։ — Չարի պէս, ամէն ատեն ճերմակ զէմին կը ղրկեն։ — Ճերմակն ալ թերմաշ մնայ, կարմիրն ալ։ Բայց անոնց ձեռքեըր արագ արագ կը շարժէին, կարծես թէ ո՛րքան աճապարէին, ա՛յնքան շուտով պիտի ելլէին չքաւորութեան դժոխքէն եւ այն թշուառութիւնը, որուն մէջ ապրած էին ցարդ, այնքան մռայլ, այնքա՛ն ցրտին եղած էր որ անկէ ազատելու իրենց անհամբերութեան մէջ չէին անդրադառնար թէ գերեզմանաքար մըն էր այն պատուանդանը որուն վրայ կոխելով պիտի բարձրանային, կեանքի արեւը եւ լոյսը վայելելու։ <center><b>Է.<br> Տագնապը</b></center> Խաչիկ անձնատուր եղեր էր իր յուսահատութեան եւ քանի՛ օրերը կ՚անցնէին, ա՜յնքան այդ յուսահատութիւնը դառն ու դաժան կը դառնար. անոր խոժոռ դէմքին վրայ այլ եւս երբեք ժպիտը չէր երեւար ու անիկա կ՚անցնէր փողոցներէն հետզհետէ աւելի խորասուզուելով իր մռայլ տրամադրութիւններուն մէջ։ Ո՞ւր կ՚երթար, ի՞նչ կ՚ընէր… ոչ ոք գիտէր, ինքն ալ չէր գիտէր. կ՚երթար մօտակայ դաշտերը եւ բլուրները, կարծես փախչելով իր սեփական ցաւէն. կարծես կը փափաքէր որ օր մը, վերջապէս մոլորելով իր ամենօրեայ ճամբաներէն՝ ուրիշ ճամբաներու մէջ իյնար, հեռանար իր դժբաղդութեան սեւեռակէտէն ու այլեւս չգտնար իր ծանօթ թաղերը, ուր ամէն մէկ փողոցի անկիւն, ամէն մէկ պատուհան, ամէն մէկ քար, կա՛մ իր ցաւը կը հեգնէր եւ կամ զայն կ՚աղաղակէր բարձրագոչ։ Եկան օրեր երբ եղերական ձայներ, ոճիրի հրաւէրներ պաշարեցին զինքը. զառանցական գիշերներու մէջ ելաւ կանգնեցաւ, խարխափելով գնաց մինչեւ դուռը եւ փնտռեց ինքնիրեն թէ ի՞նչ անդիմադրելի բնազդ զինքը կը մղէր դէպի հոն դէպի իր սիրականը որ այլեւս չէր սիրեր զինքը։ Երբեմն ալ վատթարացած, տժգոյն եւ դաժան, յօնքերը պռստած իր սեւ եւ խիստ աչքերուն վրայ, հոգեկան թուլութիւններու անձնատուր եղաւ. անիկա ճաշակեց գաղտնաբար արտասուելու, հեծեծանքները խեղդելով արտասուելու խորունկ եւ տխուր քաղցրութիւնը եւ երբ զգաց թէ իր սիրտը ճնշուած էր ահագին եւ ճմլող բեռի մը տակ, գիտակցեցաւ որ շա՜տ, շա՜տ տառապելու այդ կարողութիւնը կը յայտնաբերէր իր խառնուածքին հզօր ազնուականութիւնը։ Այս պատճառաւ էր թերեւս որ անիկա անմիջապէս չմղուեցաւ ո եւ է գաղթակղութիւն ընելու, ինչպէս կը սպասուէր իրմէն. անիկա ինքզինքին անարժան համարեց երթալ նոյն իսկ իր նախկին նշանածին ցուցադրել իր մեծ վիշտը ու գոռ եւ բռնաւոր հպարտութիւն մը բարձրանալով իր խորտակուած երազներուն մէջէն զօրավիգ եղաւ իրեն, զինք կազդուրեց ու պահպանեց ծայրայեղ վարմունքներէ։ Բայց երբեմն իր հոգին ու մարմինը կը տկարանային. կարծես ուրիշ անձ մը կը ցցուէր յանկարծ իր տառապանքով մաքրագործուած էութեան մէջէն ու անիկա էր կարծես բուն իսկ ինքը. ընտանի էր ասոր կերպերուն, բառերուն, հայոյութիւններուն. գէշ օրեր էին ատոնք։ Առաւօտէն մինչեւ իրիկուն Խաչիկ, որ այլ եւս հրաժարած էր որ եւ է աշխատութենէ, քէօռ գինով, կը հայհոյէր ու կը խմէր մինչեւ որ գինեպանները զինքը վտարէին իրենց կրպակներէն. վա՜յ անոր, որ համարձակէր հեռաւոր ակնարկութիւն մը ընել իր վիշտին, իր սիրած աղջկան, առանց ասոր ալ կռիւ կը փնտռէր արդէն, ակռաները կը կճրտացնէր ու այնպիսի կատաղութիւնով մը լեցուն կ՚ըլլար որ ամէնէն խապատայիները հեռու կը կենային. յաճախ սակայն, ինքը կ՚ըլլար նախայարձակը ու այս շան կռիւներէն հագուստները պատռտած, աչքերը մոլորուն, շրթները սպառնալիքներով դողդողջուն, ձեռները պատրաստ հարուածելու, կ՚անցնէր փողոցներէն՝ արձակելով իր եղերական, դժնդակ ու երկարաձիգ նաղարան, չարագուշակ վայիւն մը պէս։ Շատերը մանաւանդ իր արհեստակիցները կը մեղքանային զինքը եւ մեծ համբերութեամբ կը կրէին իր էրած սրտով մարդու կռուազանութիւնները, հայհոյութիւնները եւ նոյն իսկ հարուածները. սրտառուչ համերաշխութեամբ մը զինքը կը պարուրէին խնամքով եւ գորովանքով, իսկ տարէցները կը փորձէին զայն մխիթարել. — Խաչի՛կ, օղլում, ամենուն գլխէն տաք ու պաղ անցեր է. սիրտդ կէնիշ բռնէ, քեզի պէս կտրիճին թող ձեռքերը պագնեն՝ անանկ աղջկան տան… ան չէ եղեր ուրիշ մը. անուշ աչքը մէկ դէմքի վրայ չվառիր եա՜… պուճախ, պուճախ ինչեր կան տահա… խըսմէթ չէ եղեր ըսէ, վէսսէլա՜մ։ Անիկա կոյրի, հոգեվարքի, գինովի տարտամ եւ չտեսնող նայուածքով մը կը նայէր խօսակցին, գլուխը կը շարժէր եւ եթէ ո եւ է զգացում թափանցէր իր հոգիին, հակազդեցութիւնը այնքան ուժգին կ՚ըլլար որ ամբողջ մարմնովը կը դողար ու ակռաները իրար կը զարնուէին։ Այս խորունկ եւ անմխիթարելի վիշտին հանդէպ ամենքը ալ շուարեր մնացեր էին եւ նոյն իսկ օտարները, ոմանք զինքը մեղքնալով, ոմանք ալ իր զայրոյթներէն սոսկալով, բան մը ըրած չէին անցած դարձածի մասին։ Յակոբճան աղայի կինը երեք շաբաթէ ի վեր մեռած էր արդէն ու կիրամուտքին իսկ Տիկին Երանիկ ու աղջիկը գացեր էին վարպետին տունը, անոր զոգանչին օգնելու պատրուակաւ։ Սկիզբները ոչ ոք անբնական գտաւ ասիկա, նոյն իսկ մեռնողի մայրը հանդուրժեց իրենց ներկայութեան. անոր անյատակ ու խորապէս վշտագին հոգին արդէն այլեւս չէր հետաքրքրուեր աշխարհային իրերով եւ անցուդարձերով ամէն ատենէ աւելի ինքն իր վրայ կզկտուած, անիկա իր կսկիծով մորմոքուն, նոյն իսկ այլ եւս արցունք չունէր թափելիք։ Մխիթարութեան բոլոր աղբիւրները չորցեր էին իրեն համար ու նոյն իսկ Աստուած կը բացակայէր իր հոգիէն, որովհետեւ հակառակ իր հինաւուրց ջերմեռանդութեան, հաւատքը կը խախտէր ու անիկա կը հեծեծէր երբեմն ոխերիմ շեշտով մը։ — Աստուա՜ծ, դուն ի՞նչ ուզեցիր ինծի պէս խեղճ կնիկէ մը, ես ի՞նչ էի ըրեր քեզի որ ինծի ասանկ կրակներու մէջ էրէցի՜ր… ինչի՞ս կ՚ապրիմ կոր, ինտո՞ր կ՚ապրիմ կոր… ա՜խ, ա՜խ… չոր գլուխս մոռցար, կէնճ ու կանաչ զաւակներս առիր ձեռքէս… ինչո՞ւ տուիր, ինչո՞ւ առիր, ա՜խ… ա՜խ… Երբ սգաւոր մօրը ձայնը բարձնանար, Երանիկ հանըմ կը փութար քովը, կը ջանար զայն մխիթարել։ — Ո՞վ քեզի բան կ՚ըսէ, տուտո՛ւ, ցաւդ ծովի պէս մեծ է… ահա, անիկա պարտք մը ունէր, կատարեց, լուսերուն մէջ պառկի, մենք անոնց պիտի երթանք, ամէնքս ալ այդ ճամբուն ճամբորդն ենք. քանի մը տարի առա՜ջ, քանի մը տարի ե՜տք, ի՞նչ ֆարղ ունի… աշխարհս թագաւորներուն չէ մնացէր, ժամ մը առաջ տեղաւորուողը, ազատեր է։ Բայց տուտուն կը մերժէք այս մխիթարանքը. չէ՛, չէ՛, ինքը ինչո՞ւ ամէնէն առաջ ադ ճամբան չէր բռներ։ — Աչքերս քէօռնա՜ն. եավրո՛ւմ… արցունք թափելով հալեցայ, լմնցայ… սիրական աղբարդ առիր պառկեցար, ինծի ինչո՞ւ մինակ ձգեցիք հոս… Այն ատեն Երանիկ հանըմ գերագոյն ջանքեր կ՚ընէր աւելի մեծ դժբաղդութիւններ գտնելու կը ճգնէր, որպէս զի անոնց բաղդատական սաստկութեամբը ամոքէ անմխիթար պառաւը, ու ակնարկելով աքսորի մէջ մեռած երիտասարդի մը, փորձառու եւ գիտակ կնոջ լրջութեամբ, կ՚ըսէր եռանդով։ — Նորէն, դուք առիք հիւանդնիդ նստեցաք, հոգով մարմնով նայեցաք, բաղաղ բարձի վրայ աչքերը գոցեց, ձեռքովնիդ սուրբ հողը դրիք, ամէն կարգ ու կանոնը պակաս չըրիք։ Միհրդատին մայրը հոգի չունի՞ որ ամէն տաղաւարի գերեզմանատուն կ՚երթայ, ուրիշներուն մեռելները կ՚առնէ կը նստի… գէշէն գէշը կայ, տուտո՛ւ, տահա ինչէ՜ր, ինչէ՜ր կան աս աշխարհիս վրայ… ամէն բան մեզի համար է…։ Յակոբճան աղա մեռելին երկրորդ օրն իսկ իր սովորական խաղաղութիւնը գտեր ու զբաղեր էր գործէրով. երկար ատեն գործերը սակաւ ըլլալէ ետքը, յանկարծ բացուեր էին ո՞վ պիտի մեղադրէր զինքը… լացող ողբով փոր չկշտանար։ Իրիկուընէ իրիկուն, ա՛լ տաղտկացած զոգանչին տխրութենէն եւ հեծեծանքներէն մինակ կը ձգէր զայն եւ Երանիկ հանըմին ու աղջկանը հետ կը քաշուէին պարտէզին վրայի սենեակը, օղիին ափսէն շտկուած կ՚ըլլար. կը խմէին ու հետըզհետէ կը զուարթանային…։ Առաջին օրերը Յակոբճան աղա զօրով խմեր էր օղին, պնդեր էին բարեկամները, որպէս զի անոր վիշտը փարատի, ու անիկա խմեր էր լռին ու աչքերը խոնարհած. բայց եւս իր մանր աչքերը կը բարձրանային ու կը ժպտէին։ Եւփիմէին ներկայութիւնը տանը սուգը տեւական տօնի մը կը փոխէր. ան ի՜նչ աչքեր էին… օ՜ֆ, օ՜ֆ… ու խօսքով կատակներուն յաջորդեցին ձեռքի կատակնէր, ամիսներէ, տարիներէ ի վեր Յակոբճան աղա ցաւի ցեցի մէջ էր մնացեր ու հիմակ, հակառակ իր աւշային խառնուածքին ծուլութեանը, տարթանքի անզուսպ խոյանքներ կ՚արթնցնէին զինքը։ Նոր արիւն մը շրջան կ՚ընէր կարծես իր երակներուն մէջ. իր պաղ եւ աննշան աչքերը կը քաղցրանային ու սովորաբար դանդաղ միտքը այնքան սուրցած էր ո եւ է առիթ չէր փախցներ ակնարկութիւն մը ընելու, խօսք մը նետելու։ Շաբաթ մը մայր ու աղջիկ, Յակոբճան աղան պարուրելէ ետքը այնպիսի հրապուրանքի ցանցի մը մէջ, ուրկէ աւելի կորովի մարդիկ իսկ դժուարաւ իրենց հոգին կ՚ազատեն ելան տուն դարձան։ Ձեւի համար, նորէն բանելու, գործ ուզեցին եւ առանց ուշադրութիւն ընելու տայիին դիտողութիւններուն, սպասեցին։ Յակոբճան աղա չէր կրնար այլ եւս իրեցմէ բաժնուիլ։ Առաւօտէն մինչեւ իրիկուն սապէս նապէս կ՚անցնէր բայց հազիւ թէ մութը կը կոխէր անոր ոտքերը կ՚էրթային դէպի Եւփիմէին տունը. այլ եւս հոգ չէր ընէր ո եւ է պատրուակ փնտռելու իր այցելութեանց. մայր ու աղջիկ առաջուց օղիին ափսէն կը շտկէին, կը դնէին մէջտեղ ու երբ վարպետը կուգար, կը խմէին եւ կը զուարճանային. առաջին օրերը իրենց քրքիչները զսպեցին, բայց հետզհետէ անոնց շեշտը բարձրացաւ, դուռ դրացի իրար անցան։ Տային թէեւ նախապէս դժկամակեցաւ, սակայն հետզհետէ տեղի տուաւ ու դուրսը, իր ընկերներուն աչքին դիրք մը բռնելու համար չէր դադրէր գանգատելէ եւ պախարակելէ, քոյրն ալ վարպետն ալ։ — Կնիկ ըսածդ աճայիպ է՜… ի՞նչ խելքի կը ծառայէն, ո՞վ գիտէ… — Վարպետը քրոջդ աղջիկը պիտի առնէ եղե՜ր… անանկ կ՚ըսեն կոր. Տային իբր արհամարհանքի գերագոյն արտայայտութիւն մէկ կողմ կը դառնար. կը թուքնէր եւ ոտքը վրան կը քսէր. — Թո՜ւ… շէքէրը շան բերան ինկեր է. աղջկանը մեղք չէ՞… վարդի ֆիտան կ՚ըլմանի…։ Բայց ամենէն աւելի զայրացեր ու փրփրեր էին թաղին կիները, կարծես հասարակաց վնաս մը կար այդ ամուսնութեան մէջ, անոնք ալ մեղադրէին թէ՛ մէկ եւ թէ՛ միւս կողմը։ — Հայտէ՛, կը գոչէին արհամարհանքով, ամօթ չէ՞… տահա կնկանը պատանքը չէ պատռած… Կրկին ամուսնութիւնը թէեւ օրէնքով արտօնուած, միշտ անարժան եւ անվայել բան մը համարուած է ժողովուրդին մէջ ու ասիկա անանկ խորունկ զգացում մըն է որ Եւփիմէ ու մայրը թէեւ կը զայրանային իրենց դէմ ըսուածներուն համար, բայց արդարացի կը գտնէին, խորհելով թէ իրենք ալ իրենց կարգին այսպէս պիտի վարուէին, արդէն սկսած էին ընկրկումի շարժում մը ուրուագծել, բայց ա՛լ ուշ էր. ասչափ խօսուելէն ետքը Եւփիմէն ո՞վ կ՚առնէր, ու քանի՛ կը զգային թէ աս ու ան իրաւունք ունին, այնքան աւելի անպատկառօրէն կը մխրճուէին զայթակղութեան մէջ։ Իրիկուն մը, Խաչիկ որ իր գէշ օրերէն մէկուն, գէշ մէկ ժամուն մէջ կը գտնուէր, անսպասելի կերպով իմացաւ պատահածը. հովարտային մէկը գինետուն մտնելով եւ Խաչիկը գտնալով հոն գրեթէ նստարանին վրայ գլտորած, գնաց մօտը, դրդեց զայն ու անոր քնատ աչքերուն մէջ նայելէն, որոնք օղիէն թէ վիշտէն մարած էին, ըսաւ յանկարծ… — Ծօ՛, Խաչի՛կ, քուկինիդ տունին առաջքէն անցայ, հարսնի՞ք ունին ի՞նչ ունին, վերէն վար տունը լուսերու մէջ կը վառէր կոր։ Գինետան մէջ պահ մը խոր լռութիւն տիրեց ու ամենուն աչքերը ուղղուեցան դէպի Խաչիկը՝ սոսկալի պոռթկումի մը սպասելով. բայց անիկա իր ծանր ու ընդարմացած գլուխը կրկին դրաւ սեղանին վրայ. ոչ իսկ հառաչանք մը արձակեց. իր խռպոտ եւ հեւացող շնչառութիւնը կարծել կուտար թէ կը քնանայ. պահ մը ետքը զայն մոռցան ու ամէն մէկը զբաղեցաւ իր տէրտը մարեցնէլ օղիի մէջ. ժամ մը անցաւ, էերեւս աւելի. շատերը արդէն մէկնած էին, կը մնային գինետան մէկ քանի հաւատարիմները. ոմանց դէմքերը մռայլ ու խոժոռ էին, բայց մէկ երկուքին զուարթութիւնը աղմուկով եւ եռանդով կը լեցնէր սրահը. երբեմն մոռցուած անկիւնէ մը խորունկ եւ սրտագին հառաչանք մը կ՚արձակուէր, «օ՜ֆ… օ՜ֆ…» երբեմն ալ թրքական երգի ծուէն մը դողդողալով կ՚երկարաձգուէր ծուխով եւ անախորժ հոտերով տոգորուած սրահին մէջ։ Յանկարծ, Խաչիկ, զսպանակէ մը մղուածի պէս ելաւ, կանգնեցաւ, ուզեց քալել, բայց իր թուլիկ սրունքներուն վրայ դեդեւեց ու մէկ կողմին ծռած՝ լորձունքոտ բերանը անհասկնալի վանկեր թոթովեց. բայց անիկա իր առաջին տկարութեան յաղթահարելով, իրանը օրերելէն կանգնեցաւ, մէջքին գօտին սեղմեց, աչքերը շրջեց զառանցող մարդու պէս ու նետուեցաւ փողոց… անիկա կը քալէր, ինչպէս կը քալէն երազի մէջ. կզակը սեղմած, բռունցքները պնդացուցած ու ամբողջ էութիւնը պրկած գերագոյն ճիգի մը մէջ. ու անիկա կ՚երթար առանց գիտնալու թէ ո՞ւր, առանց գիտնալու թէ ի՞նչ բանի, բայց անիկա կ՚երթար. համոզուած որ այլեւս աշխարհիս վրայ ոչ մէկ տեսակ ուժ չէր կրնար զինքը կեցնել… <center><b>Ը.<br> Վերջին ակնարկը</b></center> Յակոբճան աղա իմանալով որ այդ օրը Եւփիմէին տարեդարձին օրն է, մոռնալով իր սուգը եւ մոռնալով ամէն պատշաճութիւն, ընդուներ էր Երանիկ հանըմին հրաւէրը ու որոշեր էին իրենք իրենց զուարճանալ։ Քանի օրերէ ի վեր երկու գործաւորուհիները չէին աշխատէր ու պարտք պարտքի վրայ կը դիզուէին, որովհետեւ Յակոբճան աղա չունէր Խաչիկի սիրաբուխ առատաձեռնութիւնները եւ երկու կիները, նոյն իսկ առօրեայ ծախքերու համար մէծ դժուարութիւններու կը հանդիպէին։ Բայց զանազան կարգի նրբահամ մէզէներէ՝ Յակոբճան աղա հետը բան մը չէր բերեր եւ Երանիկ հանըմ որ այնքան ծակաչք եղեր էր Խաչիկին նկատմամբ, որ արհամարհեր էր մասնաւորապէս անոր չքաւորութիւնը, ընդհակառակը մեծ լայնսիրտութիւն մը կը յայտնէր վարպետին նկատմամբ։ — Կը վախնայ որ մեզ կը վշտացնէ, կ՚ըսէր Եւփիմէին երբ վայրկեան մը կ՚անդրադառնային նոր կացութեան վրայ։ Յետոյ, վերջապէս որոշեցին քաջութեամբ փարիլ աշխատութեան եւ սպասել. ապագան յոյսերով լեցուն էր, ի՜նչ փոյթ այսօրուան քաշած նեղութիւններնին։ Բայց ի՛նչքան դժուարութիւններու յաղթել հարկ եղած էր այդ երեկոյթին պէտք եղածը ճարելու, ծայրը ծայրին բերելու համար։ Անհրաժեշտ էր նաեւ նոր հագուստ մը շինել Եւփիմէին՝ անոր գեղեցկութիւնը իր լրումին մէջ յայտնելու համար ու Երանիկ հանըմ ջանք չխնայեց. նոյն իրիկունն իսկ երբ լամբաները կը վառէին՝ դեռ ճարելիք բան կար, դեռ պակաս կար լրացնելիք, բայց վերջապէս երբ Եւփիմէ օղիին սեղանը կը շտկէր, մայրը անոր հասակն ի վեր նայելով ըսաւ գոյունակութեամբ։ — Եւփիմէ՛, Աստուած տուն շինողին, աղջիկ կարգողին հետ է… թուքով մուրով ճարեցինք ամա ամէն բան կարգին է… Մութը իջնալէն քիչ ետքը Յակոբջան աղա եկաւ երկու երգեցիկ տղոցմով, որոնք տօն օրերը շարական եւ գիշերները թրքական երգեր կ՚երգէին։ Ուրիշ հրաւիրեալ չունէին, բայց իրենց երեկոյթին շքեղութիւն տալու համար բոլոր լոյսերը վառեր էին եւ տունը իր բոլոր պատուհաններով լուսազարդուած էր։ Քանի ժամերը կը սահէին, կ՚անցնէին, այնքան երեկոյթը կ՚ոգեւորուէր. երգողներուն ռնգային եւ ծեքծեքուն ձայնը երկարաձգուելով յուզումը կը բարձրացնէր սրտերու մէջ։ Եւփիմէ իր նոր շինած վարդագոյն շրջազգեստի մէջ թագուհիի մը պէս փքացած, նստեր էր մէկ կողմ ձեռքը ձեռքին, ու իր կայծկլտուն աչքերը կը պտտցնէր Յակոբճան աղաին ու երգող տղոց վրայ։ Մարտիկ տային մուշտակը հագած բազմեր էր անկիւնը եւ վերջնականապէս համակերպած կ՚երեւէր իրաց նոր վիճակին եւ եթէ երբեմն կը խորհէր որ եղածը անհամ բան մըն էր, անմիջապէս իրեն հրամցուած նրբահամ մէզէ մը իր հայեցակէտը կը տեղափոխէր։ — Ատա՜մ, ինչո՜ւս պէտք, ինչ կ՚ուզեն՝ ան ընեն… Երանիկ հանըմ անհանգիստ ու տենդագին կը պտուտքէր ամէն կողմ, հաճոյակատար եւ սիրալիր, բայց ջղագրգռուած, որովհետւե մտադիր էր այն իրիկունն իսկ խօսք բանալ վարպետին՝ աղջկանը հետ ամուսնութեան մասին եւ գործը բանի մը կապել. որքան որ վստահած էր թէ Յակոբճան աղա խորապէս հրապուրուած էր եւ, իբր գիտակ կին, ապահով էր թէ այդ վատուժ եւ անկարող մարդը չէր կրնար դիւրաւ ազատիլ այդպիսի հրապուրանքէ։ Սակայն եւ այնպէս կ՚ուզէր անոր բերնէն խօսք առնել եւ գործը վերջացնել. մինչեւ այն ատեն իրենց մասին խօսող չէր եղած, պարկեշտ մարդիկ համարուած էին ու ամէնքն ալ ներքնապէս կը տանջուէին այն բոլոր բանբասանքներուն համար որոնց ծանրութեան ներքեւ կը զգային ինքզինքնին. ամէնքն ալ տարբեր տարբեր տեսակէտներով կը զգային թէ իրենց ճամբաներէն շեղած են, թէ մոլորումի մը մէջ են, բայց կը զգային միանգամայն որ այլ եւս կարելի չէր ետ դառնալ։ Այս զգացումը, հանրային կարծիքին եւ ինքզինքին հանդէպ անարժան դարձածի զգացումը թէեւ կը պղտորէր ամէն մէկի հաճոյքը, բայց այդ բանէն իսկ խուսափելու համար կարծես հետզհետէ աւելի սանձարձակ կերպով մը առաջ կը մղուէին։ Իսկ Խաչի՜կը… այնքա՛ն կատարելապէս մոռցած էին զայն, ինչպէս եթէ բնաւ գոյութիւն ունեցած չըլլար եւ հետեւաբար ո եւ է խղճահարութիւն չունէին այն չարիքին համար զոր անոր կը պատճառէին։ Կէս գիշերը մօտեցած էր. երբեմն, տային զոյգ վարագոյրներուն մէջտեղէն կը նայէր դուրսը՝ անսալով իր հին սովորութեան, որովհետեւ եազմաճիներու համար օդին պայծառ կամ պղտոր ըլլալը մեծ նշանակութիւն ունի։ Դուրսը կ՚անձրեւէր մեղմօրէն, բայց ամպի սեւ վէտվէումներու ընդմէջէն ցանցառ աստղեր կը պլպլային ու կը մարէին. դրացի տուներուն լոյսերը մարեր էին եւ միայն իրենցը կը պսպղար մութ փողոցին մէջ լուսեղէն հետք մը ձգելով. երգող երիտասարդները հետզհետէ աւելի եռանդով կը ձգէին իրենց ձայները ու Յակոբճան աղա, շրթները խոնաւ, թուշը իւղոտ, աչքերը կծկումէն մանրացած, կը նայէր Եւփիմէին գինովի անգիտակից եւ անպատկառ նայուածքոմ։ Յանկարծ, սոսկալի շառաչիւն մը ընդոստ ոտքի հանեց ամէնքը։ — Աստուածամա՜ր… գոչեց Երանիկ հանըմ ու ոտքերուն առջեւ ընդունեց հովը ներս խուժելով մարեց լամբերէն մէկը եւ ահա խուճապէ բռնուած ամէնքն ալ փախան սենեակէն. երկրորդ շառաչիւն մը, երրորդ մը… քարկոծուած տունը կը թնդար իր ամէն կողմերէն… դրացիներ արթնցած կը գոչէին, չհասկնալով եղածը. Եւփիմէ մոմի պէս ճերմկցած, երկու ձեռքով սիրտը բռնած, ապշահար աչքերով կը նայէր մօրը որ ա՛լ աւելի սարսափած, կ՚աղաղակէր էրիկ մարդոց. — Ոտքերնիդ պագնեմ, հասէ՛ք, բան մը ըրէ՛ք… տունս պիտի կործանէ։ Ամէնքն ալ հասկցեր էին թէ որո՛ւն գործն էր ասիկա եւ այդ իսկ պատճառով թերեւս, սարսափէ պապանձած ու քարացած կը մնային. փողոցին մէջ սակայն, ժխորը կը շատնար, մարդիկ հասեր էին եւ ահա մեծադղորդ աղմուկով զարկին դրանը։ — Աս ի՜նչ տուն է պէ՜… կը գոչէր Յակոբճան աղա՝ ինքզինքը զայրացած ցոյց տալով, կեցի՛ր նայիմ… Ու մէկ կողմ հրելով Եւփիմէն՝ կը ջանար խոհանոցին ճամբէն ու պարտէզի դռնէն փախուստ տալ։ Եւփիմէ հասկցաւ բոլոր վտանգը ու ծառացաւ Յակոբճան աղաին դէմ։ Անիկա այս սոսկալի կացութեան մէջ վերջապէս գտեր էր իր պաղարիւնութիւնը եւ իր բնածին կորովը ու թէեւ նողկանքով կը նայէր վարպետին երկչութեանը վրայ, բայց չէր ուզեր զայն ձեռքէ հանել. զգալով անոր բոլոր ցածութիւնը ու հոգեկան ստորնութիւնը, արագ հակակշիռ մը ըրաւ եւ գիտակցեցաւ իր գերազանցութեան ու այդ վայրկեանէն իսկ տէրը դարձաւ անոր։ Իր գերագրգռուած աչքերը սեւեռած անոր խուսափուկ նայուածքին, Եւփիմէ իր վարդագոյն հագուստը մէկ ձեռքով հանգրիճած կողին վրայ, միւսով կ՚արգիլէր Յակոբճան աղաին փախուստը. անիկա այլեւս չէր զիջեր կատուազգիի ճկունութիւններով վարպետը համոզելու. այլ բռնի կը զսպէր ու կը կեցնէր զայն իր ամուր դաստակին ջլապնդուած կորովովը։ — Հէլպէթ բան մը կայ մէջերնիդ քի եկեր է խաղքութիւն հանելու, ըսաւ վերջապէս Յակոբճան աղա, յանդիմանական շեշտով… — ՉԷ՛, վարպե՛տ սո՞ւտ պիտի ըսեմ։ Յանկարծ իր կանացի աչքերը փայլատակեցան, ծռեցաւ Յակոբճան աղային ականջին ու յուզումնալի ձայնով՝ — Շիտակը կ՚ուզես նէ երկու ոսկի առնելիք ունի, ատ է եղածը… Յակոբճան աղա կեղծ նայուածքով մը նայեցաւ Եւփիմէին, պահ մը վարանեցաւ որոշումի մը վրայ եւ յետոյ ուսերը ցնցեց անփութութեամբ… Տային վերջապէս թաղին գօմիսէրին ձայնը առնելով փութաց դուռը բանալու եւ տեսնելով որ Խաչիկ ոստիկաններէ բռնուած էր, դռանը առջեւ կեցաւ եւ կը նայէր անոր յուսահատական ոգորումներուն. ամէն պատուհաններու եւ ամէն դռներու առջեւ լոյս բերուած ըլլալով՝ փողոցին մէջ ցորեկի պէս կը տեսնուէր եւ թաղեցիները իրենց տուները քաշուած ականատես կ՚ըլային այս հրեշային եւ անհաւասար պայքարին։ Չորս հինգ ոստիկաններ կը ջանային զսպել Խաչիկը եւ ուրիշներ անխնայ կը ծեծէին զայն. արիւնը կը վազէր անոր ճակատէն, վիզէն, ձեռքէն, հագուստները պատռեր էին եւ կապուտցած միսերը կը ցցուէին դուրս, վէրքոտած եւ արիւնոտ՝ անիկա խելայեղօրէն կը պայքարէր եւ անմիջապէս որ մէկ ձեռքը ազատ էր՝ իր վիրաւորած բռունցքով կը հարուածէր իր կարգին ու ոստիկանները կը սուլէին, պահապանները այսահարներու պէս կը կանչէին ու ամբողջ թաղը լեցուած էր չարագուշակ ու քստմնելի ժխորով մը։ Եւփիմէ եւ Յակոբճան աղա, իրենց կարգին ապահովուելով, երբ դրանը առջեւ եկաւ, Խաչիկ այլեւս շնչասպառ, գլտորած էր գետին, ու ցեխերուն մէջ ոստիկաններուն ներբաններուն ներքեւ կը տապլտկէր՝ անգամ մըն ալ նայելու համար Եւփիմէին, որուն ներկայութիւնը ընդնշմարած էր։ Հիմակ այլեւս սթափեր էր եւ կը զղջար ըրածին՝ ո՛չ թէ հարուածներ ընդունելուն, այլ Եւփիմէն վախցուցած, անոր սիրտը կոտրած ըլալլուն համար. ու կ՚ուզէր իր վերջին նայուածքին մէջ դնել իր բոլոր խղճահարութիւնը եւ ինքզինքը անոր հանգիստին զոհելու իղձը… այն պահուն որ վերջապէս յաջողեցաւ իրանին վրայ գլուխը բարձրացնելով նայիլ Եւփիմէին, Յակոբճան աղա անոր ականջէն բան մը կը փսփսար ու Եւփիմէ անպատկառօրէն եւ պչրանքով կը ժպտէր անոր… — Վա՜յ… վա՜յ… վա՜յ… Սոսկալի, եղերական աղաղակ մը վայեց Խաչիկին հոգիին մէջ ու իրեն թուեցաւ որ աշխարհ լեցուած է այդ վայիւնով. ակնթարթի մը մէջ զարմանալի հակազդեցութիւն մը առաջ եկաւ Խաչիկին խոշտանգուած էութեան մէջ. անոր հոգւոյն մէջ թափանցեցին շատ մը բաներ միանգամայն, որոնց արգելք եղած էր մինչեւ հիմա իր թանձր մարմինը. անոր հոգին կարծես թեւեր ստացաւ, վերացականացաւ ու նոր ոլորտի մը մէջ մտաւ. անպատմելի եւ խռովիչ դղրդիւնով մը անիկա գիտցաւ անիրաւ տեղը չարչարուելու ըմբոստութեան հետ, այդ չարչարանքը կամովին կրելու ամենաքաղցր եւ գրեթէ հեշտագին յուզումը գիտցաւ մարդոց անպատմելի վատութիւնը ու այդ գիտակցութեան առթած ազնուական դառնութիւնը բայց մանաւանդ, աչքերը սեւեռած Եւփիմէի ճերմակ եւ սուր ակռաներուն, որոնք ժպիտով մը բացուած լեցուն եւ կարմիր շրթներուն մէջտեղէն անտարբերութեամբ կը խնդային, յանկարծ գիտցաւ թէ ի՜նչ անսպասելի, ի՜նչ դաւաճան, ի՜նչ անգիտակից վայրագութեան կարող է կին մը երբ այլեւս չի սիրեր։ <center>ՎԵՐՋ</center> <center><b>ՔՕՂԸ.<br> ՀԱՐԷՄԱԿԱՆ ԿԵԱՆՔԷ</b></center> Ամառուան առաջին գեղեցիկ օրերն էին. գարնան յամեցող գովութենէն կարծես ձանձրացած բնութիւնը մէկ քանի օրուան մէջ աճապարեր էր իր բոլոր շքեղութիւնը ստանալու։ Ջերմ եւ պայծառ արեւ մը կը շողշողար կապոյտ երկնակամարին վրայ եւ անոր ճառագայթներուն փայփայանքին ներքեւ Մարմարայի կուրծքը խտղըտալով կը փալփլեր։ Ոսկեղէն անձրեւ մը կը տեղար ամէն կողմ եւ մօտակայ սեւ նոճիներու գագաթներն իսկ արագ եւ բեկբեկ կայծկլտումներ կը փոխանակէին իրարու լուսաւոր եւ ակնախտիղ մշուշի մը մէջ Սթամպօլի սիլուէդը անօսրանալով եւ տեսիլքի մը պէս խուսափելով կ՚անէանար հեռաւորութեան մէջ։ Շոգենաւը ճերմակ փրփուրներու ակօսի մը մէջէն յառաջանալով կը մօտիկանար ասիական ափունքին եւ Սալաճաքի արուարձանը ամբողջովին կը պարզուէր արդէն աչքի առաջք՝ իր մանուածապատ եւ անձուկ շաւիղներով եւ փտած փայտի գոյն ու կարմիր կղմինտրներով ծածկուած տուներով, որոնք աստիճանաբար կը դիզուէին բլրակի մը կողին վրայ։ Ալի Հասան պէյ, գեղեցիկ եւ բարեկազմ զինուորական սպայ մը, ոտքի ելաւ եւ կանգնած սպասեց որ շոգենաւը հանդպի նաւամատոյցին։ Իր թխորակ եւ խրոխտ դէմքը բարութեան եւ քաղցրութեան հակամէտ կը թուէր՝ այն շեշտուող գերութեան պատճառաւ, որ կարծես լեցնելով դէմքին գիծերը, կորսնցնել կուտար անոնց խստութիւնը. իր աչքերը թեթեւ մը կարմրած կոպերու մէջտեղէն երազուն անստուգութիւն մը ունէին։ Լաւ սնած, լաւ հագուած եւ ամէն կարգի անմիջական հոգերէ զերծ մարդու անփութութիւն եւ ինքնավստահութիւն մը՝ իրեն հպարտ կեցուացք մը կուտար։ Հագեր էր ձիաւոր զօրաց յատուկ համազգեստը եւ մինչեւ ծունկերը կը կրէր դեղին կաշեայ մոյկեր։ — Աս ի՜նչ զուգադիպութիւն, պէ՛յս, ձայնեց մէկը որ վարի խուցերէն դէպ ի շոգենաւին կամրջակը կը բարձրանար։ Ի՞նչ բարեպատեհ առիթի կը պարտինք ձեր մեծութեան մեր խոնարհ թաղերը գալու դիտաւորութիւնը։ Խօսողը աստիճանակից սպայ մըն էր, նիհար, ջղուտ եւ արաբացիի մը նման թուխ. իր պղնձագոյն դէմքին վրայ պեխերը ձիւնի պէս ճերմկեր էին. բայց աչքերը պահած էին արծիւի սրատեսութիւն մը եւ հուրք մը։ Ալի Հասան իր ընկեարկցին ձայնը լսելով՝ ետեւ դարձաւ, մեծ սելամ մը տուաւ եւ փոխարինելով անոր քաղաքավարական չափազանցեալ բացատրութիւնները, խօսքերու եւ ձեւակերպութիւններու ապշեցուցիչ արագութեան եւ դիւրութեան մը մէջ, յայտնեց թէ Սալաճաք եկած էր՝ երթալ տեսնելու համար իրենց վաղեմի եւ ծերուկ աշխատաւորներէն մէկը որ անդամալուծուած էր եւ անկողնի կը ծառայէր։ — Ո՞րն է, պէ՛յս… թերեւս ես ալ յիշեմ։ — Իպրահի՛մը. ձեր մեծութիւնը գիտէ թէ անոր քոյրը իմ դայեակս եղած է եւ ինքն իսկ իմ հօրս հետ պատերազմի դաշտին վրայ գտնուելով լուսաղբար եղած են. այս այն Իպրահիմն է որուն շահաբեր գործ մը առաջարկուելով Րումէլի սահմանագլխին վրայ, մերժեց… — Մերժե՞ց… — Այո՛, իր ճերմակ մազերով գլուխը գետին խոնարհեցնելով նախարարին ոտքերուն փարեցաւ եւ արտասուագին աչքերով ըսաւ. «ես քու ստրուկդ եմ, եւ քու հրամաններուդ ենթակայ, բայց Րումէլիի սահմանագլխին վրայ, ո՜վ իմ տէրս, միայն բանակի մէջ եւ իբր զինուոր երթալու երդում ըրած եմ»։ Խորհրդաւոր եւ անխօս դառնութիւն մը երեւցաւ երկու սպաներու դիմագծերուն վրայ. ծերունի եւ ստորադաս Իպրահիմի հայրենասիրութիւնը զիրենք դղրդեց խոր, բայց շփոթ զգացումով մը. երկուքն ալ թերեւս ներքնապէս կը զգային որ իրենք ծերունի զինուորին — որ պարզ պայտար մը մնացեր էր զօրանոցին մէջ — փափկանկատութիւնը չպիտի ունենային եթէ պաշտօնի կամ աստիճանի բարձրացումով զիրենք ղրկէին Րումէլիի սահմանագլխին վրայ։ Տեսականօրէն երկուքն ալ ունէին դառն կսկիծ, երբ անդրադառնային այդ մտածումին, բայց կեանքը իր բարդ եւ տիրական պահանջները ունի եւ իրենց հայրենասիրական եռանդը կը կորսուէր տարտամ եւ բազմատեսակ ախորժակներու զգայնութեան մէջ։ Երկու պէյզատէները արագութեամբ մտածեցին այս բաներուն վրայ՝ երբ շոգենաւը արդէն հանդպած էր նաւամատոյց. ցանցառ ճամբորդներուն մէջէն լայն տեղ բանալով եւ մէջքերնէն վար կախուած սուրերը շխշխացնելով գետնին վրայ, յառաջացան եւ մտան փոշոտ ու նեղ փողոցներու մէջ։ Ալի Հասան իր ձեռքը բռնած ծրարը ցուցնելով՝ ընկերոջը ըսաւ. — Նարինջ պիտի տանիմ հիւանդին։ — Ընկերանամ ձեզի, եթէ կ՚ուզէք, բայց ես ալ բան մը տանիմ Իպրահիմին։ — Անուշեղէնը կը սիրէ ծերուկը, ըսաւ Ալի Հասան, եկո՛ւր բակլավա ալ առնենք իրեն համար։ Սպաները շեղեցան իրենց ճամբեն եւ մտան շուկային մէջ. խիտ եւ մթին կրպակներ իրարու քով տարուած էին բայց անոնք պարապ էին, որովհետեւ խանութպանները իրենց բոլոր ապրանքները դուրս հանած եւ զետեղած էին կրպակներուն դրանը առաջք։ Նոր հասած ձուկերու դէզէ մը ծովային բարկ հոտ մը կը բարձրանար, անդին՝ կարմիր եւ դեղին գիծերով շերտաւորուած ղենջակը մէջքերնուն, հուժկու եւ ըմբիշի երեւոյթով խոհարարաներ, բացօթեայ վառարաններու վրայ տեսակ տեսակ խմորեղէններ կը պատրաստէին։ Անանուն եւ գարշահոտ արտաշնչում մը կը տարածուէր ամէն կողմ. հողէն նոր ելած բանջարեղէններու աղբային խոնաւ հոտը, օրեր է ի վեր մնացած եւ շարունակ ջրուած կանանչեղէններու վերահաս փտութեան հետ՝ կը խառնուէր ձուկի եւ տապկուած խմորեղէնի հոտերուն։ Բայց այս ամէնուն վրայ շլացուցիչ արեւը կը ծագէր, կը լուսաւորէր եւ իր ճառագայթներու ոսկեղէն խաղովը կ՚այլափոխէր ամէն ինչ. կարմիր եւ դեղին շերտերով ղենջակները իրենց երանգներուն ամէնէն ուժգին արտացոլումը ունէին եւ շուկային մէջտեղը մորացած ցեխի ճահիճը դանդաղօրէն շոգիանալով, կապտորակ եւ գետնին վրայ ծածանող մշուշի մը կը փոխուէր՝ ուրկէ, նոյնիսկ երբեմն կը սլանային ոսկեզօծ ճաճանչներ։ Ալի Հասան եւ Ատիլ պէյերը բեռնաւորուած պտուղներով եւ անուշեղէններով՝ մտան թաղերուն մէջ։ Երկար ատեն քալեցին անձայն եւ ամայի ուղիներէ, որոնց երկու կողմը փլատակի վիճակին վերածուած հին տուներ իրարու կը կրթնէին եւ կարծես զօրաւոր հովէ մը տարուիլ, քշուելու վտանքին ենթարկուած էին։ Վանդակապատ պատուհաններու ետեւէն ո՛չ մէկ ձայն, ուրախութեան թէ տխրութեան, չէր լսուէր։ Ո՛չ մէկ մանկական աղաղակ չէր բարձրանար այդ պահուն՝ հնամենի այդ տուներէն. որոնց ամբողջութիւնը աւերակի, քանդումներու եւ անասելի աղէտի մը մխրեցնող զգացումը կը ներշնչէր։ Փողոցի փոշիէն գորշացած տերեւներով ծառեր, վտիտ եւ չոր ոստերով կը ցցուէին երբեմն տուներու ետեւէն եւ կ՚աւելցնէին այս աւերածութեան տպաւորութիւնը։ Հակառակ շողշողուն արեւին, անոր ճառագայթները չէին սպրդեր այս խոնաւ եւ տղմուտ փողոցներուն մէջ ուր երբեմն երեւցող պարտէզներու փլփլած քարաշէն պատերուն վրայ, ստուար մամուռ մը թաւշային եւ հում կանանչով կը սողար ամէնուրեք։ Բայց երբ երկու զինուորականները ելան ցից եւ կարճ զառիվերէ մը, տուները հետզհետէ ցանցառցան, ընդարձակ եւ արեւոտ պարտէզներ յայտնուեցաւ իրենց նայուածքին եւ նոյն իսկ ասդին անդին վաղահաս կլիսիններու մանիշակագոյն եւ քաղցր ողկոյզներ, որոնք մագլցելով տուներն ի վեր՝ զանոնք կը հագուեցնէին իրենց փարթամ եւ գարնանային պատմուճանով։ Բարձունքին վրայ երկուքն ալ կեցան եւ իրենց առնական կուրծքերը ցցելով՝ լայն մը շնչեցին, իրենց աչքերը պտտցնելով Մարմարայի ընդարձակ եւ փալփլուն տարածութենէն մինչեւ Վոսփորի մշուշոտ եւ ոլորապտոյտ գիծը։ Մինչեւ այդ միջոցին, երկու ընկերները կը խօսակցէին սովորական եւ ընթացիկ բաներու վրայ, իրարու կը հաղորդէին իրենց զօրանոցի յատուկ բամբասանքներ, յառաջացումներ, տեղափոխութիւններ եւայլն։ Կը խօսէին նաեւ քաղաքական խնդիրներու մասին, զգուշանալաով վճռական կարծիք մը յայտնելէ եւ իրարմէ սպասելով որոշ ուղղութիւն մը դէպքերու եւ դէմքերու վրայ, ինչ որ առանց եզրակացութեան կը յանգեցնելու՝ կ՚երկարաձգէր իրենց խօսակցութիւնը եւ կը թուլցնէր անոր շահեկանութիւնը։ Բայց երբ բարձունքին վրայ եկան, Ալի Հասան ընդհատեց իր խօսքը, շուրջը նայեցաւ եւ գոչեց խանդաղատանքով. — Ամա՜ն Ալլա՜հ, ինչպէս գեղեցիկ է։ Լայն եւ ամառնային շունչ մը կը մտնար իր էութեան մէջ կը բարձրացնէր իր տրամադրութիւնները. յուզուած զգայնութիւն մը թռիչք կուտար իր հոգւոյն։ Դողդոջուն եւ արեգնաւէտ բանաստեղծականութիւն մը թրթռաց իր մէջ երկարատեւ եւ հեծեծագին երգի մը պէս, ու քաղցր տխրութիւն մը պատեց զինքը։ Մահուան եւ սիրոյ տարտամ եւ աննպատակ իղձեր զիրար խաչաձեւեցին իր տպաւորութեանց մէջ եւ ինքզինքը տրամադիր զգաց ղուրպան ըլլալու ո եւ է ջախջախիչ գեղեցկութեան եւ մեծութեան համար… Ատիլ պէյ իր սրատես արծիւի աչքերը սեւեռած Սթամպօլի պարիսպներուն կը մտածէր բոլորովին ուրիշ բաներու վրայ եւ երկուքն ալ լանկարծ սթափեցան եւ շարունակեցին ճամբանին։ Թաղերէն հեռու, պարտէզներու մէջ կորսուած էր Իպրահիմ աղային տնակը։ Բարակ ձողիկներէ կազմուած ցանկապատ մը կը յայտնէր իր համեստ կալուածին սահմանը. ոչ ոք չէր երեւնար այդ միջոցին, բայց հեռուէն Գուրան կարդացող պառաւ կնոջ մը խռպոտ եւ ծեքծեքուն ձայնը կուգար, ձայն մը որ պահած էր սակայն իր երբեմնի սրտառուչ գեղեցկութեան հետքերը։ Երկու սպաները բացին ցանկապատին դռնակը, մտան հերկուած եւ պարարտ արտերու մէջ եւ ուղղուեցան դէպի տնակը։ Յանկարծ վարդագոյն էնթարի մը երեւցաւ իրենց աչքին. երիտասարդ աղջկան մը ճկուն եւ դիւրաթեք հասակը կը ծածկէր անիկա, որ ոստոստող քայլերով, չհերկուած դաշտի մը դալարիւններուն մէջէն բանջար կը հաւաքէր։ Չէին տեսնար անոր դէմքը եւ իրարու հետ չէին խօսէր, իրենց ձայնովը զայն չխրտչեցնելու համար։ Մթնոլորտը լեցուն էր բուրումնաւէտ բոյսերու գլխիչ հոտով եւ պառաւին ձայնը մաշած նուագարանի մը բեկբեկ թրթռացումով կը շարունակէր երգել։ Հեշտագին սարսուռ մը կը դողար ամէն կողմ եւ զինուորականները զգուշութեամբ կը յառաջանային, բայց իրենց սուրերուն աղմուկը հասաւ աղջկան ու անիկա ետեւ դարձաւ երբ շատ մօտիկցած էին արդէն իրեն։ Խպնելով՝ գլուխը բաց երեւնալուն համար անծանօթ երիտասարդներու, անիկա հապճեպ շարժումով իր քօղը վեցրուց ուսերուն վրայէն, գլուխը ծածկեց եւ եղնիկի մը պէս խուսափելով իրենցմէ, հեռացաւ գնաց։ Բայց երկու ընկերները տեսեր էին անոր ժպտուն եւ ճառագայթող, դէմքը ականջներէն կախուած արծաթէ խոշոր օղակներով շրջանակուած, տեսեր էին անոր պատանեկան բոցավառ եւ հեգնոտ նայուածքը եւ իրարու նայեցան բարեցակամութեամբ ժպտելով։ <center>— — — —</center> Քանի մը վայրկեանէ ի վեր երկու զինուորականները նստեր էին Իպրահիմին քով պզտիկ աթոռակներուն վրայ եւ կը խօսակցէին բարեկամաբար։ Վանդակապատ պատուհաններէն լոյս մաղուեով կը ծածանէր եւ կէտկիտուելով կը խաղար ճերմակ տախտակամածին վրայ. ծայրայեղ մաքրութիւն եւ պարզութիւն կը տիրէր սենեակին մէջ. գետինը փռուած անկողնին մէջ. Իպրահիմ կը հանգչէր կզկտելով իր յօդացաւէ կարկամած սրունքները՝ որոնք ոչ միայն զինքը կանդամալուծէին այլ եւ ցաւագին ցնցումներ կը պատճառէին իր ամէնափոքր շարժումներուն իսկ։ Բայց անոր արեւազուրկ եւ կնճռոտած դէմքը շուտով կը ստանար իր սովորական անդորրութիւնը եւ ստոյիկեան համբերատարութեամբ կը մը տոկար բաղդին իրեն վերապահած ցաւերուն։ Անոր քթանի պէս ճերմկած մազերուն եւ մօրուքին մէջէն չափազանցօրէն թուխ դէմքը համակրելի էր եւ բարձր զգացումներու դրոշմը կը կրէր. յայտնի էր որ ո եւ է իտէալ յարատեւ կերպով ընդլայնած էր իր հոգին ու զինքը ընդունակ դարձուցած էր վերացումներու։ Իր սեւ եւ ծերութենէ նուաղած աչքերը հանդարտ եւ մեղմ լոյս մը ունէին, որոնց մէջ կ՚արտավցոլար իր անխարդախ եւ ջինջ մտածումը, շրթունքը միայն, մթնցած եւ գալարուն, իր ֆիզիքական տանջանքներուն հետքը կը կրէր եւ ձեռքերը ջղուտ, ուռած յօդուածներով կը յայտնէին իր երկարատեւ եւ չարքաշ կեանքը։ Անիկա կը խօսէր կամ կը պատասխանէր երկու սպաներուն՝ խաղաղ հանդիսաւորութեամբ մը։ Յուզուեր էր անոնց իր վիճակին համար ցոյց տուած շահագրգռութենէն, բայց իր զգացումը կը յայտնէր արժանաւոր պարզութեամբ մը, հակառակ որ իր այցելուները իր գերադասեալները ըլլային. ո՛չ մէկ կողմէն ամբարտաւան խրոխտութիւն եւ ո՛չ ալ միւս կողմէն ծառայական խոնարհութիւն կ՚արտայայտուէր եւ ասիկա կը դիւրացնէր իրենց տեսակցութիւնը։ Միջոց մը Ատիլ պէյ ծերունի պայտարին հետաքրքրութիւնը կը գոհացնէր՝ զօրանոցի պատմութիւններ ընելով, երբ Ալի Հասան հակառակ իր ջանքերուն, ուշադրութիւնը չէր կրնար կեդրոնացնել խօսակցութեան վրայ, իր մտածումը սուրալով հեռուները՝ կը ցրուէր զանազան ուղիներով։ Անսահման յոգնութիւն մը կը ջլատէր զինքը եւ ներքին վայելք մը կը զգար սենեակին զովութեանը մէջ հանգչելով եւ ծերունիին համաչափ եւ պատկառելի ձայնը լսելով. կարծես թէ գինով էր ու չէր գիտեր որ զգացածը ուրախութիւն էր թէ տխրութիւն։ Ամէն անգամ որ ջանք կ՚ընէր սթափելու, իր վրդովուած յիշողութեան մէջ կը կանգնէր վարդագոյն էնթարիով աղջիկը, արծաթեայ օղակներով զարդարուած եւ որուն հեգնոտ եւ բոցեղ աչքերը կարծես թէ հոգին կը դղրդէին ցաւագին եւ հեշտաւէտ զգացումով մը։ Մայրամուտէն առաջ մեկնեցան, որովհետեւ Ալի Հասան կը բնակէր Ոսկեղջիւրի հեռաւոր թաղերէն մէկուն մէջ եւ կը շտապէր։ Իպրահիմի սենեակին սեմէն հեռանալէ առաջ՝ կը լսէին նալններու համաչափ աղմուկը պարտէզին մէջ եւ պառաւ կնոջ թաւ եւ սրտագրաւ ձայնը որ ատենը մէյ մը կը գոչէր. — Ատիլէ՜… հո՜ւ… Ոսկի ձայն մը հեռաւորութեան մէջ նուաղած, ձայն մը՝ որ դեռ մանկական էր բայց արդէն ստացեր էր երիտասարդուհիի շեշտի ջերմութիւն մը՝ կը պատասխանէր մօրը, ու ասիկա անբացատրելի եւ արբեցուցիչ երաժշտութեան մը պէս քաղցր թուեցաւ երիտասարդ սպային։ Անցան պարտէզներէն, առանց մէկու մը հանդիպելու, բայց Ալի Հասանի գրգռուած երեւակայութեանը կ՚երեւար ամէն թաւուտներու, ամէն կիսաստուերներու մէջ ճերմակ քօղի մը ծածանումը. անթիւ անգամներ խուսափուկ եւ սպիտակ հեւք մը անցաւ իր հմայուած աչքերուն առաջքէն, ինչպէս եթէ աղաւնիներուն աննիւթական թռիչք մը ըլլար, ու իր խռովուած էութեան մէջ այդ տեսիլքը մաքուր եւ անբիծ զգայնութիւն մը ներշնչեց ու իրեն թուեցաւ նաեւ որ մատղաշ աղջկան հոգին պչրանքով եւ հեգնանքով կը խաղար իր զգացումներուն հետ՝ առանց այդ բանին կարեւորութիւնը զգալու։ Նաւամատոյցը բաժնուեցաւ իր ընկերոջմէն եւ նետուեցաւ վերջին շոգենաւին մէջ. մարդ չկար գրեթէ, եւ մութը կը բարձրանար երկրէն ստուերներու թանձր ծուէններով։ Երկինքը թեթեւ ամպերով ծածկուած էր եւ հեռաւոր փարոսներ իրենց լուսեղէն նայուածքը կը քթթէին, երբեմն նուազելով լուսարձակներու արազ եւ ճերմակ ճառագայթներուն մէջ։ Անսահմանելի խաղաղութիւն մը կ՚իջնէր բնութեան վրայ. հեռաւոր գիւղանկարներ շուքով պարփակուած, հանդիսաւոր բան մը ունէին։ Քաղաքը լուռ էր եւ հանդարտ, ու միայն ուժգնօրէն ակօսուող ջուրերուն շաչիւնը, շոգենաւին մեքենաներուն համաչափ հեւքին խառնուելով՝ կը լեցնէր միջոցը։ Ալի Հասան մտազբաղ եւ շփոթ տրամադրութիւններով կը պտտէր կամրջակին վրայ. այդ միջոցին իր միտքը պարապ զգաց. կարծես ո եւ է մտածում, ո եւ է զգայնութիւն չկար իր հոգիին խորը, բայց ահա այդ ներքին լռութեան եւ դադարի մէջէն լսեց խրոխտ եւ անուշ ձայն մը, լսեց ինչ որ անգիտակցութեան մը րոպէին իր հոգին արտասանած էր թերեւս եւ որուն արձագանգը կը վերադառնար իր զօրեղ եւ եռանդուն էութեան մէջ։ — Իմ աղաւնի՛ս, իմ վա՛րդս, իմ սիրակա՜նս… փաղաքշիչ բառեր կը խուժէին իր մտքին մէջ։ Անգամ մըն ալ իր հոգին լեցուեցաւ մահուան եւ սիրոյ խորհուրդով։ — Ղուրպա՜ն ըլլամ քու հասակիդ որ վարդի թուփի մը կը նմանի, ղուրպա՜ն ըլլամ քու աչքերուդ որոնց լոյսը սիրտս փայփայեց, ղուրպա՜ն այտերուդ որոնց վրայ արծաթէ օղերուն ցոլքը լուսնի լոյսին կը նմանի՜… Ալի Հասան այն գիշերը անցուց խռովուած վիճակի մէջ. քանի՛ անգամներ արթնցաւ քաղցր եւ մոլորեցնող անրջանքներէ որոնք զինքը կը ցնցէին ու իրեն համար անդիմադրելի բան մը դարձաւ այդ հազիւ թէ ընդնշմարուած աղջկան ցանկութիւնը։ Հետեւեալ առաւօտ Ալի Հասան նախաճաշիկի միջոցին իր մօրը յայտնեց. — Աննէ՜, ես պիտի ամուսնանամ է՜հ… կեանքը անհամ է առանց ընկերուհիի, ես պիտի ամուսնանամ եւ շուտով։ Մայրը իր դէմքը խոժոռցուց. ամուսնաթող կին էր եւ մինակը մեծցուցեր էր տղան, դժկամակելով կրկին ամուսնանալու։ Ալի Հասան իր մխիթարութիւնը, իր փառքը, իր հարստութիւնը եղած էր։ Զէհէր հանըմ գեղեցիկ եղած էր ու տարիներ ետքը իր դէմքը պահած սարայլըի նրբութիւնն ու ազնուապետական վէսութիւնը. իր բարձր ու ճկուն հասակը, իր կամարաձեւ յօնքերուն ներքեւէն փայլող սեւ ու գեղեցիկ աչքերը, իր նուրբ քիթը, ու վաղեմի սովորութեամբ մը քառմէնով կարմրած շրթունքը՝ մոռցնել կուտային թառամած մորթը եւ քունքերուն խորշոմները։ Նախկին պալատական, հեռաւոր եւ անծանօթ երկիրներէն բերուած Չէրքէզուհի, անիկա մէկ օր միայն փառքի գագաթնակէտին վրայ ըլլալէ ետք, անկողինէ անկողին հասեր էր շատ անփառունակ եւ համեստ ամուսնութեան մը։ Բայց Զէհէր հանըմ համակրեր էր Ալի Հասանի հօրը ու առաջին անգամ զգացեր էր սիրոյ սարսուռը. առաջին անգամն ըլլալով նաեւ իր կնոջական կողերը բացուեր էին մայրութեան համար։ Իրեն համար, իր կնոջ արժանաւորութեան եւ զգացումներու կեանքը կը սկսէր այդ օրէն. բաղդաւոր եւ երջանիկ եղած էր. բայց կարճատեւ ժամանակի մէջ։ Իր ամուսինը հարճի մը հետ կրկին ամուսնացած ըլլալով, յանկարծ նախկին պալատական գերուհին զգացեր էր որ այդ կացութիւնը անհանդուրժելի է իրեն եւ խնդրեր էր իր սիրած ամուսինէն ու արձակէ զինքը։ Այդպէս ալ եղեր էր ու Զէհէր հանըմ առանձնացեր էր այլեւս իր տղուն հետ — որ աստիճան մը անտարբերութեամբ, քիչ մըն ալ իբր փոխարինութիւն, ամուսինը իր քով թողեր էր ետ առնելու պայմանով այն օրը որ կրկին ամուսնանար. ու Ալի Հասանի մայրը չէր ամուսնացած։ Շատ բան տեսած ու շատ բան կրած կնոջ փորձառութեամբ ու նաեւ բնական խելքով՝ ազատ թողեր էր տղան եւ միջոցներ գտեր էր զայն իրեն պահելու եւ ուրիշ կնոջ մը մուտքը արգիլելու համար տան մէջ։ Բայց իր այդ դիտաւորութիւնները գաղտնի մնացած էին. — ընդհակառակը իր տղուն կը խօսէր երբեմն ամուսնութեան վրայ։ Կէօրիւճի կիներ յաճախ կ՚այցելէին իրենց եւ հարէմներու խորհուրդին մէջ ծածկուած գեղեցկուհիներու նկարագրութիւնը կ՚ընէին մօրը եւ զաւկին, անիրական հէքեաթի մը պէս կը լսէր Ալի Հասան ասոնք նկարագրուած կիներուն մէջ ամէն ճաշակի ու ամէն ախորժակներու համար կային։ — Հաւկիթէն նոր ելած վառեակի պէս միամիտ եւ փափուկ է. աչքերը որ ըսե՛ս, հեշտութեան ծով մըն է, կարծես մթին գիշեր մըն է որուն մէջ կայծակ մը կը փայլատակէ, կարծես երկնքի հրաշալիքներուն վրայ բացուած պատուհան մըն է, ո՜վ պէյս, իր ճկուն իրանը հովերէ տարուբեր բաղեղի ոստի մը կը նմանի եւ անիկա վայել է քու նոճիի հասակիդ… Ու նկարագրութիւնը կը շարունակուէր ուրիշի մը վրայ։ Անոր խօսուածքը, վերջալոյսի պահուն յոգնած եւ պապակած ճամբորդի մը ականջին հեռուէն հասած աղբիւրի մը կարկաչիւնին կը նմանի անոր մշքահոտ եւ մատղաշ մարմինը, ձիւնափառ լանջքը, ծառերուն շուքին մէջ աճած ծաղիկի մը թերթերուն փափկութիւնը ունին. իսկ բերանը որ ըսե՛ս, նոր բացուած նռան ծաղկի կը նմանի, ցօղազարդ վարդի կոկոնի մը պէս է որ համբոյրի կը սպասէ բացուելու համար. անոր ծովի պէս մազերը անաստղ գիշերի մը նման սեւ են, նայուածքը երազ մըն է. ու անունը շրթներու վրայ քաղցր է մեղրի պէս… Ալի Հասան ու մայրը վանդակապատ պատուհաններուն ետեւ, կապերտներով ծածկուած ցած բազմոցներու վրայ ծալլապատիկ նստած մտիկ կ՚ընէին ու բարեացակամութեամբ կը ժպտէին, երկուքն ալ մղուած տարբեր տարբեր զգացումներէ, մինչ իրենց բուրումնաւէտ ծխախոտէ մշուշապատ միջոցին մէջէն գեղեցկութիւններու պատկերներ իրարու կը յաջորդէին եւ կ՚անհետանային իսկոյն։ Այլ սակայն այս իտէալ կիներու տեսիլքը ոչ մէկ խորունկ ազդեցութիւն կ՚ընէր Ալի Հասանի վրայ, որուն երեւակայութիւնը խաղաղ էր եւ որուն ճաշակները դրական էին։ Միւս կողմէ, իր ազատ կեանքը զինքը զէրծ կը պահէր այդ կարգի հրապուրանքներէ եւ ամուսնութեան անհրաժեշտութիւնը չէր ներկայացներ։ Երբեմն ալ ճարպիկ միջնորդ կիներ ուզելով գգուել իր զինուորականի ախորժակները՝ տարբեր պատկեր կը ներկայացնէին։ — Ցորենի հասակի մը պէս խարտեաշ է ու աչքերը կապոյտ են մայիսի երկնքի պէս, նորածագ արշալոյսի նման լոյս եւ շնորհ կը ճառագայթէ իր անձէն։ Անիկա բուրումնաւէտ է շուշանի բաժակի մը պէս… ՊԷ՜յս… քեզի որուն այնքա՛ն կը վայլէ սուրը եւ հրացանը, կը վայլէ նաեւ այս աղջիկը որ կարծես անհաւատներէն յափշտակուած գանձ մըն է։ Ալի Հասան բոլոր այս խոստումներուն փոխարէն կը ժպտէր, կը կատակէր եւ ի վերջոյ քաղաքավարութեամբ կը ճամբէր յուսախաբ միջնորդները։ Բայց այս անգամ խնդիրը տարբեր էր։ Ծերուկ Իպրահիմի նորահաս աղջիկը ոչ մէկ կերպով համապատասխան չէր այդ հուրիներուն, բայց անիկա իր զգացումները վրդովեր էր ուժգնօրէն եւ ուզածը անմիջապէս ունեցող մարդու քմահաճոյքով՝ կը դժգոհէր որ ինքը չկրցաւ անմիջապէս մօտենալ վարդագոյն էնթարիով աղջկան. ինչպէս պիտի մօտիկնար եւ քաղէր ճամբուն վրայ ծաղկած ծաղիկ մը։ Մտքէն իսկ չանցուց նաեւ մտածել թէ անիկա զինք հաճելի կը գտնա՞ր թէ ոչ, ինքը զայն ընտրած էր իբր կին, սիրած էր անոր ճկուն մարմինը, սիրած էր անոր ճերմակ քօղին տակ ծածկուած ճակատը, հեգնող ու կայծկլտուն աչքերը, արծաթէ օղերը թխորակ եւ տժգոյն այտերուն վրայ՝ որոնք վայրկենապէս գունաւորուեր էին վարդագոյն ալիքով մը, իրենց ներկայութեան, ու անոր փախուստն անգամ պարտէզին ածուներուն մէջէն, իր փափաքը կը գրգռէր ու կ՚ուզէր զայն ձեռք անցունել երկչոտ եւ սիրուն թռչունի մը պէս։ Ալի Հասան նախաճաշիկը վերջացնելով մօրը անհանգիստ նայուածքին ներքեւ, կը մտածէր արագօրէն բոլոր այս բաներուն։ Ու անգամ մըն ալ եզրակացուց։ — Աննէ՜, ես որոշած եմ ամուսնանալ։ <center>— — — —</center> Զէհէր հանըմ իր բոլոր հնարամտութիւնը ի զուր գործածելէ ետքը հաւաներ էր Իպրահիմի աղջիկը կնութեան ուզելու իր տղուն համար, թէ՛ գոհ, թէ՛ դժգոհ էր այս ընտրութենէն. արդեօք իր կտրիճ տղուն, իր գեղեցիկ եւ արժանաւոր տղուն կարելի չէ՞ր բարձր աղջիկը առնել որ կարենար փեսան մղել դէպ առաջ. անցնելով զայն արագօրէն բոլոր աստիճաններէն մինչեւ փաշայութիւն։ Իր տղան արժանի չէր արդեօք այդպէսի բաղդի մը. անիկա կաղնիի պէս շուք կուտար ուրիշներու վրայ, անիկա իր ձիուն վրայ յաղթանակի երեւոյթ ունէր եւ երբ սրարշաւ կ՚անցնէր մեծամեծներու ճերմակ պալատներուն առաջէն՝ գետինը կը թնդար իր ձիուն սմբակներուն ներքեւ եւ կարծես կը բաբախէր սիրտի մը պէս։ Քանի՞, քանի՞ բարձր տեղերէ, աղջիկներ երազած ըլլալու էին այդպիսի սպայի մը վրայ, ու քանիներ վանդակներու շուքին ետեւ՝ շուշանի պէս ճերմակ, բարձր եւ ճկուն, կ՚սպասէին այդ երազուած ձիաւորին։ Զէհէր հանըմ իր միտքը կը պտտցունէր վաղեմի ծանօթներու վրայ ու յանկարծ իր մտածումները կ՚ամպոտէին, կը սեւնային…։ Իրաւ է որ այդ բարձր տեղերէ առնուած աղջիկները պատուհաս կը դառնային յաճախ. ինքը եւ տղան անոր գերին պիտի դառնային. անոր շփացած պուպրիկի սին փառատենջ քմահաճոյքներուն պիտի զոհուէին. իր տղուն իր առիւծին կը վայլէ՞ր կնոջ ոտքերուն առաջ մնալ ու անկէ հրամանի սպասել փոխանակ զայն իր հրամաններու ներքեւ պահելու, սէ՞ր էր այդ պայմաններուն մէջ սէրը, տղուն ուրախութիւնները հարամ պիտի ըլլային. կը տեսնէր տղան խաղալիք բարձր ազդեցութիւններու, իր յառաջացումին ամէն մէկ աստիճանը ձեռք բերուած դառնութեամբ, ստորնացումներով, եւ ահա յանկարծ իր Չէրքէզուհիի վեհ հոգին կ՚արթննար ու կ՚ըմբոստանար։ — Չէ, չէ՛, ինչ որ ինք կրեր էր, բաւական էր, ու հիմակ որ այդ տղմուտ եւ լպրծուն միջավայրէն հեռացեր էր ինքը, ի՞նչ սրտով իր զաւակը պիտի մղէր այդ դժոխքին մէջ։ Չէ՛, լաւ է որ իր տղուն կէօնիւլը խոնարհ էր. անիկա իր աչքերը իր հասակէն վեր չէր հաներ. անիկա այդ աղջիկը կ՚ուզէր ինչպէս տղայ մը խաղալիք մը կ՚ուզէ ու պէտք էր գոհացնել զայն։ Զէհէր հանըմ պահ մը կը մտածէր Ատիլէի վրայ տարտամ արհամարհանքով մը որուն մէջ բարեացակամութեան երանգ մը կար. անիկա կը մտածէր Իպրահիմի աղջկան վրայ ինչպէս գողտր եւ ընտանի անասունի մը վրայ։ Ատիլէ կարեւորութիւն չունէր իր աչքին եւ հազիւ թէ նշանակութիւն կը ստանար իրեն համար Ալի Հասանի ուշադրութիւնը գրաւած ըլլալուն համար։ Զէհէր հանըմ… մտածեց նաեւ գերբնական միջոցներու դիմել իր զաւկին խելքը խզելու համար այդ անշուք աղջիկէն. նոյնիսկ օր մը սեւ էրթիւ առաւ վրան, սեւ բէչէով ծածկեց երեսը՝ երթալ խորհրդակցելու համար պառաւ պիւիճիի մը հետ որ հարկ եղած թըլըսըմներու կուտար մէկու սէրը կապելու կամ քակելու համար, բայց վերջ ի վերջոյ ետ կեցաւ այդ այցելութենէն. ինչ որ գրուած էր, թո՛ղ ըլլար. Ալլահին տրամադրութիւններուն դէմ երթալ մեղք էր, եւ յետոյ այդ խոնարհ պայտարի աղջիկը, ինչքան ալ ամուսնութեամբ իբր իր տղուն օրինաւոր կինը բարձրացած պիտի ըլլար. չէ՞ մի որ իրականութեան մէջ պիտի մնար հնազանդ աղախին մը, զոր նաեւ հարկ եղած օրը արձակելու կարելիութիւնը կար։ Սալաճաքի բարձունքին վրայ, իր առանձնացած տնակին մէջ ծերունի Իպրահիմ կը շարունակէր ապրիլ՝ իրր տաժանելի կեանքը խաղաղութեան մէջ։ Իր հաւատարիմ կինը որ իր երիտասարդութեան առաջին սէրը եւ առաջին բարիքը եղած էր եւ որուն հետ քով քովի քալած էր կեանքի դերբուկներէն, կը խնամէր զինքը մեծ անձնուիրութեամբ։ Համեստ սենեակը միշտ ժպտուն եւ հաճելի էր կատարեալ մաքրութեան պատճառաւ որուն միակ զարդը կը կազմէին պատուհանին վանդակներուն ծակերէն ներս սպրդող արեւին ճառագայթները որոնք քմայքով կը խաղային գետնին վրայ։ Երկար ժամեր, Իպրահիմ իր նուաղած աչքերը սեւեռելով այդ խուսափուկ եւ ոստոստուն կէտկիտումներուն, կը մնար առանց մտածումի. երբեմն աշխարհիս մէկ ծայրէն սուրացող հովի ալիք մը յանկարծակի օրօրելով պարտէզի ծառերը, տերեւազարդ ճիւղերու շուքեր արագօրէն կ՚անցնէին այդ արեւի արատներուն վրայէն երազի մը պէս։ Օրը քանի մը անգամ մուէզզինին քաղցրալուր եւ կրօնաշունչ հրաւէրէն մղուած, կինը տնական գործերը ընդհատելով կը մտնար սենեակ եւ իր նամազը կը կատարէր, որուն ամուսինը միայն իր աչքերով կրնար հետեւիլ. սրբազան խօսքի ծուէնները կը թափառէին ծերունի հիւանդին գալարուած շրթներուն վրայ, իր հոգին կը վերանար, երկնային ոգի մը կը թեւածէր կարծես միջոցին մէջ, եւ մահուան համակերպութիւնը օրէ օր աւելի կատարելապէս կը գրաւէր իր կարկամած մարմինը։ Իր հոգին ջինջ ու պարզ էր ակէն նոր բղխող առուակի մը պէս ու ինքզինքին մեղադրելիք բան չունէր. իր յիշատակները նոյնքան վճիտ էին. մեծ եւ սասանեցնող փոթորիկներ անցեր էին իր երկրին վրայէն բայց ինքը մի՛շտ, ճշմարիտ Իսլամի պայծառատեսութեամբ որոշեր էր չարիքը բարիքէն եւ իր հոգին երբեք չէր պղտորուեր այնքան ուրիշներու նման։ Ամենակարող Ալլահը որ մարդիկը կը դատէր ոչ միայն իրենց արարքներէն այլ նաեւ իրենց թագուն դիտաւորութիւններէն, վստահ էր որ գոհ պիտի ըլլար իրմէն։ Տեսակ մը փառասիրութիւն մը գգուէր զինքը մտածելով իր ամբողջ կեանքի միջոցին ունեցած արդարադատութեան, ողջմտութեան եւ իմաստութեան։ Իբր պարզ պայտար սկսած էր իր կեանքը եւ այնպէս ալ կը վերջացնէր, պատերազմի օրերու մէջ առիւծի պէս կռուած էր, բայց խաղաղութեան միջոցին գառնուկի նման հեզ եւ բարեհամբոյր դարձեր էր։ Միակ նուիրական զայրոյթ մը կը գոռար իր հոգւոյն մէջ, այն ալ իր հայրենիքին պատառ, պատառ կորսուելուն ցաւն էր։ Իր մէջ կար երբեմնի Իսալմներու հերոսական եւ վեհանձն ոգին եւ ինք միշտ ապրած ըլլալով խոնարհ խաւերու մէջ եւ գրեթէ առանձնացած, այդ ոգին անեղծ մնացած էր եւ պայծառ ճաճանչով մը կը բոցավառէր հարկ եղած րոպէին։ Գեղեցիկ ձայն ունէր իր կինը ու նամազէն ետըք իր ծերունի ամուսինը մխիթարելու համար Գուրան կը կարդար, ինչպէս ժամանակաւ օրօրած էր իրենց երջանկութիւնը տարփաւէտ եւ գորովագին երգերով։ Մթնշաղի տարտամ եւ ստուերոտ պահերուն երբ գիշերին մերձաւորութիւնը խորհուրդով կը պատէր իրենց միամիտ հոգիները, այդ ձայնը յստակ եւ եղանակաւոր կ՚արտասանէր ամէնասուրբ բառերը։ Այս պարզ, կրօնական, մաքուր մթնոլորտին մէջ խօլ ծաղիկ մըն էր Ատիլէ եւ իր հօրը ամենամեծ ուրախութիւնը։ Երբեմն ինքնամփոփման լռին րոպէներուն, գարնան սիւքի մը պէս կը մտնէր սենեակ եւ իր թարմ ու հնչուն ծիծաղներով կը վանէր տխրութիւնը։ — Պապաճիիմ… ահաւասաիկ քեզի ծաղիկներ, վայրի ու գունաւէտ ծաղիկներ… Ատիլէ կը նստէր հօրը անկողնին եզերքը, քօղը կը ձգէր ուսերուն վրայ եւ կը նայէր ծերունիին խորունկ գուրգուրանքով։ Ու Իպրահիմ իր աղջկան համար կը գտնար վաղեմի խօսքերը որով անոր խանձաւորուրը կապած էր, որով զայն օրօրած էր։ — Իմ մինի մինիս, իմ աղաւնիս, աչքիս լո՜յսը… բայց ահա Ատիլէ անհանգիստ եղնիկի մը պէս կ՚ոստնուր, իր ճռուողիւնով կը լեցնէր սենեակը եւ պարտէզ մեկնած պահուն մօրը յանդիմանութիւններուն կը պատասխանէր չարաճճիօրէն երգելով երբ արդէն բաւական հեռացած էր։ «Աննէս ալ ինծի քեզի չի տար կոր. «Պարապ տեղը կէօրիւճի ալ մի՛ ղրկեր, «Ամա՜ն, ամա՜, ամա՜ն։ Մայրը կը զայրանար ու գլուխը կը շարժէր դժգոհութեամբ։ — Ա՜խ, աս աղջիկը, ի՞նչ պիտի ըլլայ այսպէս։ Անմիջապէս Իպրահիմ Ատիլէի կողմը կը բռնէր։ — Դեռ ափ մը ջուր ճայիլ է, դեռ մանկութիւն կայ հոգիին մէջ։ Անիկա կ՚ուզէր որ իր ժպտուն ներողամտութիւնը աղջկանը մասին, փոխանցեր նաեւ մօրը որ կը յամառէր դժգոհ մնալ իր վայրէնի, իր անզուսպ աղջիկէն։ <center>— — — —</center> Երբ օր մը տարէց եւ յարգելի երեւոյթով կին մը իրենց եկաւ յայտնելու համար որ Ալի Հասան իրենց աղջիկը կնութեան կ՚ուզէր, այր ու կին տատամսոտ մնացին։ Ո եւ է մեծամտութիւն չէր կուրցներ զիրենք, ծնած ու ապրած ըլլալով խոնարհ խաւի մէջ բայց միանգամայն վայելած ըլլալով իրենց առաքինութեան եւ տարիքին ընծայուած յարգանքը, ո եւ է սին եւ ունայնամիտ ձգտում չունէին իրենց աղջկան միջոցաւ ոստնելու իրենցմէ բարձր գտնուած շրջանակի մը մէջ։ Ընդհակառակը այդ խնամիութեան գաղափարն իսկ զիրենք անհանգիստ կ՚ընէր ու երկար ատենէ ի վեր խաղաղ եւ անվրդով ապրած մարդոց նման մը զգուշանային իրենց կեանքին մէջ ո եւ է փոփոխութիւն մտցնել։ Բայց խըսմէթի դէմ ալ երթալ չէր ըլլար ու այր եւ կին մտատանջ էին չկրնալով որոշումի մը յանգիլ։ Քանի մը օրէն պատկառելի կէօրիւճին իր սեւ մետաքսեայ պիւրիւմով պիտի երեւար ճամբուն ծայրէն. ի՞նչ պատասխան պիտի տային։ Յաճախ մայրը, իրենց կեանքին մէջ այս նոր մտած մտահոգութեան պատճառներէն գանգատելով բոլոր յանցանքը կը բեռցնէր աղջկանը վրայ։ — Ա՜խ ան անզուսպը, անպիտան աղջիկը, եթէ եկող գացողին աչքին չերեւար, եթէ ինքզինքը աղէկ պահէր. ուրկէ ուր զինքը նշմարած պիտի ըլլային։ Ծերուկ Իպրահիմ իր խաղաղ դէմքը կարկառած, աչքերը տենդոտ, մտիկ կ՚ընէր, բայց միեւնոյն ատեն տարտամ ժպիտ մը կը լուսաւորէր իր թուխ դէմքը։ Այս անակնկալ դէպքը պատճառ եղած էր որ ամենախիստ հսկողութեան ներքեւ մտնար Ատիլէ։ Իրեն արգիլուեցաւ պարզ գեղջկուհիի մը պէս այլեւս թափառիլ իրենց եւ դրացի պարտեզներու մէջ. այլ եւս մայրամուտին չէր կրնար երթալ հորէն ջուր կրել տուն. իր մօրը հետ միայն դուրս պիտի ելլէր տնակէն եւ այն ալ քօղարկուած՝ աւելի պատշաճ խստութեամբ։ Իր պարմանուհիի արդուզարդը փոփոխութիւն կրեց, վարդագոյն, դեղնորակ էնթարիները պիտի կրէր միայն տանը եւ պարտէզին մէջ իսկ դուրս ելլելու համար մայրը իր սեւ պիւրիւմներէն մէկը յարմարցուց անոր բարակ հասակին այլեւս անիկա չէր կրնար երեւալ ո եւ է մարդկային արարածի իր թեթեւ, ծածանող եւ թափանցիկ ճերմակ քօղով որ հազիւ թէ գլուխը կը ծածկէր միայն։ <center>— — — —</center> Արշալոյսը նոր ծագեր էր եւ տնակին երկրորդ սենեակը, գետինը փռուած անկողիններու մէջ մայր ու աղջիկ կը քնանային տակաւին։ Սուր եւ ջինջ երգը աքաղաղի մը թրթռաց երկարօրէն ու կաթնային սպիտակութեամբ լոյսը կարծես սարսռաց մեղմութեամբ, շահպրակի եւ վարդի պարատ բուրմունք մը արեւին առաջին ջերմութենէն արտաշնչուած, անցաւ օդին մէջէն. բայց պատուհանին վանդակին ծակտիքներէն լոյս եւ բուրմունք սպրդեցան ներս. մեղմօրէն եւ երկարօրէն ծառերու սօսաւիւնը կը փսփսար հեռուներէն Ատիլէ աչքերը բացաւ եւ արեգակին առաջին ճառագայթները լոյս տուին անոր նայուածքին. իր գրեթէ մանկական եւ ճկուն մարմինը հեշտօրէն ձգտուեցաւ թեթեւ վերմակին ներքեւէն. յանկարծ հաճելի եւ վրդովեցուցիչ մտածումներ խուժեցին գլխուն մէջ. աչքերը կրկին գոցեց զանոնք լաւ ըմբռնելու, անոնցմով տոգորուելու համար եւ խռովքի տենդագին սարսուռ մը անցաւ իր հոգիին մէջէն։ Գիտէր որ իր անձին շուրջ ամուսնութեան խնդիր մը կար. գիտէր նաեւ որ մէկը զինքը տեսեր ու հաւներ էր եւ զինքը կնութեան կ՚ուզէր. աստիճան մըն ալ կը գուշակէր թէ ով էր նշանածը բայց ո եւ է ստուգութիւն չկար. դեռ ոչ մէկը իրեն խօսեր էր այդ մասին եւ գիտէր նաեւ թէ, այդպէս լռութիւն պիտի պահէին իր ապագայ ամուսնի անուան, վիճակին, տարիքին վրայ մինչեւ վերջին այն օրը՝ երբ նիքեահէն վերջ անիկա պիտի գար իր քօղը բանալու։ Այս անստգութիւնը ոչ կ՚ահաբեկէր զինքը ոչ ալ բուռն հետաքրքրութիւն կ՚արթնցնէր, այլ տեսակ մը հաճելի շփոթութիւն, անկայուն եւ գողտր զգայականութիւն մը. իր բոլոր զգացումները արթնցեր էին ամուսնութեան այս հաւանականութեան առաջ եւ կինը ծնած էր արդէն իր մէջ. իր կիրքերով, յուզումներով եւ պչրանքներով։ Իր շրթներուն կուգային յաճախ աշուղի մը բառերը որ ճամբուն վրայ երգեր էր օր մը. «Եթէ ծաղիկ ես, ծաղկած ես, եթէ պտուղ ես, հասունցած ես»։ Եւ հիմա բնական էր որ բարի եւ սիրագեղ անցորդ մը գտնուէր որ իր կեանքի ճամբուն վրայ հանդիպելով իրեն՝ քաղէր զինքը ծաղիկի մը նման։ Նորատեսակ գեղեցկութիւն մը փափկացուցեր ու ազնուացուցեր էր իր դիմագիծերը. ցանկալի դառնալու փափաքը յղկեր ու լրացուցեր էր կազմութեան մէջ եղող աղջկան իր թերութիւնները։ Ատիլէի նայուածքը պահելով հանդերձ նախկին ջերմութիւնը, տոգորուեր էր տեսակ մը քաղցր տխրութեամբ։ Թեթեւ հինայով շիկացած շագանակագոյն մազերուն խոպոպիքները աւելի ոլոր, աւելի փայլուն էին ու անոնց մէջ, կարծես, վերջալոյսը ճաճանչ մը մոռցեր էր, իր սովորաբար թխորակ եւ գունոտ այտերը նոր թափանցկութիւն մը ստացեր էին, որուն ներքեւէն կը զգացուէր վեհանձն եւ եռանդուն արիւնի արագ շրջանը։ Տարփաւէտ եւ տարտամ յուզում մը մեղկօրէն շնորհալի կը դարձնէր անոր շարժումները եւ իրեն կուտար անմատչելի հուրիի երեւոյթը։ Երբ անիկա դուրս կ՚ելլէր իր մօր հետ իր նուրբ ու մատղաշ իրանը պարփակած սեւ հագուստին մէջ, որ գլխուն գիծը կաղապարելով եւ վիզին պարապին վրայ ծփալով հաճելի կորութեամբ մը կը յանգէր ուսերուն եւ կ՚իջնար մինչեւ քղանցքները, մէջքին նրբութիւնը ուրուագծելէ ետքը, անիկա խուսափող եւ գգուանուշ թռչունի մը սեւ ու հեռաւոր թռչունի մը զգայնութիւնը կը ներշնչէր եւ անիկա ունէր միայնգամայն բարերար եւ ցանկալի ոգիի մը աննիւթականութիւնը որ իր սիլուէթին խուսափող երազի մը խռովքը կուտար։ Ատիլէ այդ առաւօտուն, քունէն նոր արթնցած, միտքը կը պտտցնէր հին եւ նոր բաներու վրայ. փոքր հասակէն վարժուած էր խորհելու ամուսնութեան վրայ ոչ թէ կրօնական շփոթ խորհրդաւորութեամբ, այլ շատ բնական պարզութեամբ. իր միտքը ընտանի էր այդ գաղափարին եւ անոր կը սպասէր իբր անխուսափելիօրէն կատարուելիք իրողութեան մը. անիկա իր կեանքին մէկ հանգրուանը պիտի ըլլար, ինչպէս հետզհետէ մայրութիւնը ուրիշ հանգրուաններ պիտի հասցնէր զինքը։ Այն օրէն որ սիրոյ զգացումին կարելիութիւնը փթթէր էր հոգւոյն մէջ, իր սէրը եւ գորովանքը թափառեր էին անորոշ եւ հեռաւոր իտէալնիրու շուրջ ու նիքեահին օրուան կը սպասէին կանգ առնելու համար մարդկային էակի մը վրայ։ Այլ սակայն, ամուսնութեան գաղափարը, ինքն ալ չէր գիտեր ինչո՞ւ կը կապուէր անմիջապէս թիկնեղ եւ հուժկու երիտասարդի մը պատկերին հետ. անիկա իր հօրը բարեկամներէն մէկուն որդին էր, դրացի ձիադարման մը, որ երբեմն կուգար խօսելու իր հօրը հետ։ Իրենց գեղջկական կեանքի պարզութիւնը, թոյլատու եղած էր որ փոքրիկ հասակի մէջ իրարու հետ խաղալէ ետքը, չափահասութենէ ետքն ալ շարունակէին իրենց բարեկամութիւնը։ Ամառուան հեղցուցիչ եւ հեշտաւէտ իրիկուն մը, Ճէմիլ աճապարանքով եկաւ զօրանոցէն հրաման մը բերելու Իպրահիմին. յետոյ սեմին վրայ նստաւ յոգնութիւն առնելու համար, իր լայն կուրծքը հեւալով կ՚ելեւեջեր ու դէմքը ողողուած էր քրտինքով։ Ատիլէ գնաց գաւաթ մը բերելու եւ վերադարձին, իր աչքերուն վրայ հակած քօղին բանուածքներուն ընդմէջէն տեսաւ երիտասարդին ճակատը, սեւ մազերու փունջ մը, անոր յոգնութենէ նուաղած աչքերը եւ տեսաւ նաեւ Ճէմիլի ջղուտ եւ առնական բազուկը որ դէպի իրեն կ՚երկարէր գաւաթը առնելու համար. վայրենի եւ բարկ հոտ մը, անոր արագօրէն շոգիացող քրտինքին մէջէն տարածուելով կը պարուրէր իսլամուհին։ Ատիլէ անբացատրելի վախ մը զգաց. իր նեարդերը թրթռացին սարսռալով իրեն թուեցաւ որ այդ բազուկը երկնցած էր ոչ թէ գաւաթը առնելու այլ զինքը յափշտակելու համար։ Ճէմիլի ներկայացուցած ուժի եւ յոգնութեան խառն արտայայտութիւնը, անոր աչքերը, որոնք ոչ թէ տաքէն այլ իր տեսքէն կարծես մոլորուած էին զինքը խռովեցին. ուզեց փախչիլ, բայց Ճէմիլ անհամբերութեամբ գաւաթ առաւ եւ այդ պահուն անոր տենդագին եւ կոշտացած ձեռքերուն հպումը իր փափուկ մարմինը դողացուց։ Ատիլէ գնաց հեռուն, բայց հազիւ թէ քանի մը քայլ առած էր, երբ ետ դարձաւ եւ աչքերը յառեց իր վաղեմի ընկերոջը որ շրթունքը գաւաթին եզերքին դպցուցած, թէ՛ ջուրը կը խմէր եւ թէ՛ իրեն կը նայէր։ Ատիլէ նալըններուն ծիծաղուն աղմուկը անգամ մըն ալ ոստոստեց չոր հողին վրայ, բայց կրկին կեցան, կրկին ետեւ դարձաւ եւ ինքզինքը զգալով բաւական հեռու, պչրանքով եւ հեգնութեամբ ժպտեցաւ Ճէմիլին… ձիադարմանը ոտքի ելաւ, դեդեւցաւ իր սրունքներուն, աչքերը շլացան վերջալոյսի ցոլքրէն եւ ձեռքովը տարտամ սպառնալիք մը ըրաւ պչրող եւ խուսափող աղջկան։ Անկէց ետքը եւս տեսակ մը անհանգստութիւն, անբացատրելի խպնոտութիւն մը պատճառ եղան որ Ատիլէ զգուշանայ Ճէմիլի հանդպելէ. մանկութեան պարզութիւնը անհետացեր էր այլ եւս. անիկա իր մէջ կինը կը տեսնէր եւ ինքն ալ անոր մէջ այրը։ Ատիլէ չէր խորշեր անկէ, բայց բնական զգացումով մը, կանացի ինքնապաշտպանութեան բնազդով կը զգուշանար անոր նայուածքին ներքեւ ըլլալէ. բայց եւ այնպէս, ամէն անգամ որ ամուսինի մը մասին կը խորհէր Ճէմիլի ուժեղ եւ պարտասած պատկերը. անոր տարփանքէ խոժոռացած նայուածքը ու երկարած բազուկը կը ներկայանար իր մտքին։ Այսպէս էին, ու այսպէս ամուսնացեր էին իրեն բոլոր ծանօթ աղջիկները, այսպէս ամուսնացեր էր նաեւ մայրը, ներքին եւ անսասան համակերպութիւն մը այսպիսի ամուսնութիւն մը գաղափարին հետ կը հաշտեցնէր զինքը ու նաեւ տեսակ մը վայրագ ու խռովիչ բանաստեղծականութիւն կուտար կեանքի այս հանգամանքներուն։ Բայց քանի օրէ ի վեր Ճէմիլի պատկերը աւրուեր էր Ատիլէի մտքին մէջէն, որովհետեւ քաջ եւ գեղեցիկ ձիաւոր մը, որ ա՛յնքան կը նմանէր հօրը այցելութեան եկող սպաներէն մէկուն, երեւցեր էր պարտեզին ցանկապատէն անդին, դիմացի մարգագետիններուն վրայ. քաջ եւ գեղեցիկ սպայ մը, որուն ասպանդակները ձիուն կողերը կը ծեծէին եւ ձեռքը կը զսպէր արաբականի մը սանձը, կենդանիին խօլ եւ ոստոստուն վազքի միջոցին։ Մօրը հետ պարտէզն էին. երեկոյեան զով հովէն իր դեղնագոյն էնթարիին քղանցքը կ՚ելեւեջէր եւ քօղին ծայրերը կը թռչկըտէին ճերմակ թռչուններու պէս. օրուան սաստիկ տաքուն յաջորդեր էր յանկարծական զովութիւն մը եւ հողը, ծառերը, մարգագետինը թանձր շոգի մը կ՚արտաշնչէր որ մշուշի մը պէս կը ծածանէր եւ յամրօրէն կը բարձրանար անօսրանալով. վերջալուսային ցոլքեր մաղուելով այդ մառախուղին մէջ վարդագոյն երանգ մը կուտային անոր։ Ձիաւորը կը յառաջանար այդ լուսեղէն ամպին մէջէն, անիկա հեքեաթներու մէջ նկարագրուած հերոսի մը կը նմանէր. համազգեստին ոսկեղէն եւ արծաթեան երիզները կը պսպղային, սուրը կը շողար ու անիկա կուգար ոստոստելէն իր եռանդուն ձիուն վրայ, կարծես ընդառաջ թանկագին ու անօրինակ որսի մը… ու Ատիլէ զգաց, ներքին անբացատրելի գիտակցութիւնով մը, որ այդ որսը ինքն էր. սիրտը ուժգին կը բաբախէր եւ այնպիսի հեւք մը կը զգար կուրծքին մէջ որ կը նմանէր բռնուած թռչունի մը թեւաբախումներուն։ Եթէ ձիաւորը իրեն մօտենար, անշուշտ թէ՛ խելայեղօրէն պիտի փախչէր, բայց թէ՛ նաեւ որքա՜ն պիտի ցանկար բռնուիլ եւ անոր զօրեղ ձեռքին մէջ խաղալիք մը դառնալ… ու ձիաւորը կը մօտիկնար, անիկա ձիէն իջաւ ցանկապատին առաջ, սանձին մէջ կազմուած հանգոյց մը քակելու համար. երիվարին տաքցած մարմինէն բարձրացող շոգին, երեկոյեան զով օդին մէջ նշմարելի, նոյնպէս կը լուսաւորուէր արեւին ճաճանչներէն. ձիուն թրթռուացող ռունգերը աւելի ճերմակ եւ աւելի թանձր շոգի մը կ՚արձակէին որ կը բարձրանար վարդագոյն մշուշին մէջ առանց անոր խառնուելու։ Անսահմանելի եւ անկայուն բան մը ամբողջ բնութիւնը եւ արարծները կը ներդաշնակեցնէր իրարու հետ, երկրէս բարձրացած էին կարծես ու լուսեղէն ամպերու մէջ կը սաւառնէին։ Ատիլէի դեղնագոյն էնթարին կը ծփծփար եւ երբեմն ալ փաթթուելով սրունքներուն, իր նուրբ իրանը կը կաղապարէր. սպան մոռցեր էր ձին ու անոր սանձին հանգոյցը. անոր բոցեղ աչքերուն լոյսը ծակելով մառախլապատ միջոցը՝ կը հասնէր Ատիլէի, զայն կը հմայէր, զայն կ՚անշարժացնէր եւ անոր բոլոր կամքը ու կորովը կը խզէր։ — Շո՛ւտ, շուտ… Ատիլէ՛, ներս եկուր։ Մայրը տեսեր էր վերջապէս ձիաւորը ու աղջիկը կը հեռացնէր անկէ ինչպէս աղէտէ մը։ Անկեց ետքը շատ անգամներ Ատիլէ տեսեր էր քաջ եւ գեղեցիկ ձիաւորը ցանկապատէն անդին, դիմացի մարգերուն վրայ ուր ճերմակ, շէկ եւ թուխ կովեր կ՚արածէին. վերջալոյսներուն անոնց երկար եւ յուզուած բառաջիւնը կը դղդէր իր հոգին, երգ մը, նոր երգ մը կ՚երգէր իր հոգիին մէջ իր աչքերուն եռանդը ու շրթներուն կարմիրը նուաղեր էին ու տխուր անստուգութիւն մը զինքը կը տանջէր. հապա եթէ նիքեահին օրը իր քօղը բացողը այդ ձիաւորը չըլլա՜ր… ու Ատիլէ խանգարուած երեւակայութեան մէջ Ճէմիլի սեւ բազուկը կ՚երկննար դէպի ինքը. զինքը կորզելու համար սէգ ու քաջ սպային գորովանքէն։ Այլ սակայն երբեմն ալ իր երազանքները կ՚երթային իր ցանկութեան ուղղութեամբ. իր աչքերը կը ժպէին սիրազեղ եւ տարփաւէտ նայուածքներու. կը տեսնէր իր ամուսնական սենեակի վանդակապատ պատուհանը ուրկէ յասմիկի եւ ճերմակ վարդի բուրմունք մը կը սպրդէր ներս եւ ուր կը սպասէր իր սիրելիին. սրնթաց ձիու մը պայտերուն ձայնը գետնին վրայ եւ ահա հեւքը շնչասպառ կենդանիին ու իր սիրականը կուգար, սպայի համազգեստին մէջ շքեղ, սուրը կախած քովն ի վար եւ սիրտը տենջացող իր համբոյրին։ Ինչպէ՜ս կը սիրէր արդէն իր ձիաւորը։ Մէկ ոստումով Ատիլէ ելաւ անկողնէն ու այնքան աղմուկ հանեց որ մայրը արթնցաւ, շուտով պզտիկ կրակարանը փոխադրեցին քովի սենեակը ուր հայրը արդէն արթնցած իրենց կը սպասէր ու մինչ այր ու կին առաւօտեան խահուէ կը խմէին, ինքը տխուր, վիզը ծռած նստեր էր հօրը անկողնին եզերքը ու խորասուզուած էր մտատանջութեան մէջ։ Իպրահիմ եւ կինը սկսան վերջապէս մտահոգ ըլլալ Ատիլէի մասին, որովհետեւ հասկցան որ անիկա սիրոյ ցաւէն բռնուած է։ Ու երբ կէօրիւճին անգամ մըն ալ եկաւ Ալի Հասանի կողմէ, առանց ետեւ առաջ նայելու, իրենց աղջկան ամուսնութեան հաւանութիւնը տուին։ <center>— — —</center> Ամիսներ անցեր էին. Ատիլէ՝ քաղքենիի իր նոր դիրքին բոլորովին ընտանեցած էր Ոսկեղջիւրի թաղերէն մէկուն մէջ, եռայարկ, կարմիր ներկուած, փայտաշէն տան մը մէջ, ճերմակ վանդակներուն ետեւ, կիսաստուերի մէջ շղարշուած, անիկա կը սպասէր իր սպային, ինչպէս երազած էր երբեմն. իր բոլոր իղձերը կատարուեր էին ու նիքեահին օրը իր քօղը առաջին անգամ բացողը իր սիրական ձիաւորը եղած էր։ Ինչպէ՜ս գեղեցիկ էր Ալի Հասան այն օրը… յարատեւ կերպով այդ պատկերը կը ներկայանար Ատիլէի, երբ ամուսնոյն բացակայութեանը՝ անոր վրայ կը խորհէր. կը մտաբերէր անոր պաշտօնական համազգեստը, լայն կուրծքը որուն վրայ պատուանշաններու ոսկին եւ արծաթը զինքը շլացուցին, երբ առաջին անգամ, Ատիլէ երեսը ու գլուխը բաց դէմ առ դէմ գտնուեցաւ այր մարդու մը հետ, խպնոտութեան անդիմադրելի զգացում մը հարսնուկի մը պէս զինքը կարմրցուց. երկուքն ալ լուռ էին։ Ինքը կը զգար գլխուն վրայ ոսկեթելերով զարդարուած տիատէմը որ կը դողդղար ու իրեն կը թուէր որ պիտի իյնար. փեսան այնքան մօտ կեցած էր իրեն որ կ՚զգար անոր գաղջ շունչին փայփայանքը այտին վրայ. ճշմարիտ ծաղիկներու բուրումը, խնկամաններու մէջերէն սլացող կնդրուկի ցից ծուխերուն հետ զինքը կարծես կը շղարշէին. դուրսէն կը լսէր արեւելեան նուագածուներու երկարաձգուող ու մելամաղձոտ երգերը ու հեռուներէն իրեն ականջին կուգար թմբկահարութեան մը բաբախուն աղմուկը… հարսնեւորներու ժխորը, հարէմին մէջ փակուած կիներու ճռուողիւնը, օշարակներու եւ քաղցրեղէններու չափազանցութենէն յառաջ եկած իր թեթեւ սիրտ խառնուուքը, տեսակ մը անկարողութեան կը մատնէին զինքը։ Այդ միջոցին Ատիլէ կը փափաքէր անհետանալ չքանալ… ու իրեն կը թուէր որ երբեք իր աչքերը չպիտի կարենար բարձրացնել դէպ ի իր տէրը, իր ամուսինը… բայց ահա խօլ եւ սանձարձակ զուարթութիւն մը մտրակեց զինքը. կարծես հոգին կ՚արձակուէր իր կապանքներէն. իր վայրենի բնութիւնը կը խնդար իր մէջ. Ատիլէ գլուխը բարձրացուց մէկէն ու աչքերը կայծկլտուն երջանկութիւնով սեւեռեց իր փեսին վրայ. կը տեսնէ՞ր զայն ամբողջովին այդ պահուն. ի՜նչ փոյթ. տարտամ ու գորովագին զգացում մը վերացուց զինքը ու անհունօրէն երջանիկ էր, ինքզինքը ստրուկի մը պէս նսեմ, խոնարհ, եւ սին զգալով, իր փառաւոր, իր շքեղ սպային քով։ Ալի Հասան փափկութեամբ ու վեհանձնութեամբ վարուեցաւ իր հետ ամուսնութեան առաջին օրերուն եւ բոլորովին գրաւեց կնոջը սէրը որ մեծապէս տոգորուած էր հնազանդութեան եւ բացարձակ համակերպութեան զգացումով, գոհ էր որ կեսուրը խիստ էր իրեն նկատմամբ ու զինքը կը պահէր գոց վանդակներու ետեւ։ Ամբողջովին նուիրուած ըլլալը իր տիրոջը, առանց որ իր զգացումներուն եւ մտածումներուն մէջ օտար ո եւ է երանգ մտնէր, վայելք մըն էր իրեն համար։ Անուս աղջիկ էր ու իր քաղքենիի դաստիարակութիւնը անխնամ. անիկա բան մը չէր սորված նոյն իսկ ընթացիկ ձեւակերպութիւններէն, սովորութիւններէն. հնազանդելու եւ խոնարհելու իր ձգտումին մէջ. յաճախ պարզ աղախինի երեւոյթներ կ՚ստանար մանաւանդ իր կեսրոջը հանդէպ՝ որուն գիտակ, արհամարհոտ եւ ատելափառ կնոջ ազդեցութիւնը կ՚ահաբեկէր զինքը։ Ատիլէ չկրնալով ըմբռնել Զէհէր հանըմի բո՛ւն զգացումները, անստուգութեան մէջ կ՚իյնար իր անհատական արժէքին նկատմամբ ու կարծես կը համաձայնէր որ ինքը արժանի չէր Ալի Հասանի. երբ մանաւանդ բարեկամուհիներ այցելութեան կուգային, նոր հարսին անճարակութիւնը տառապանք մը կը դառնար. որքա՜ն պիտի ուզէր որ Զէհէր հանըմը չամըչնար իրմէն, որքա՜ն պիտի ուզէր որ իր շարժուձեւերը ստանային այն սեթեւեթները որոնք իրեն թէ հիացում եւ թէ նախանձ կ՚ազդէին ուրիշ դեռատի աղջիկներու վրայ։ Ու ինքը կը տանջուէր այդ բոլորին իր անձին համար յայտնած արհամարհանքէն ո՛չ թէ ինքզինքին համար, այլ Ալի Հասանի համար. կարծես ամէնքը ըսել կ՚ուզէին. «Ա՞ս է այդ աղջիկը»։ Ու կեսուրը չէր քաշուեր բնաւ ու իր տհաճութիւնը կը յայտնէր ու իր բարեկամուհիներուն հետ կը համաձայնէր որ իր տղան կախարդուած էր անշուշտ. աչքերը կապուած էին։ Բայց իր ամուսնոյն ներկայութեան Ատիլէ վերստին կը գտնէր իր բոլոր զուարթութիւնը եւ երիտասարդական աւիւնը. իր աչքերը լոյս կը ստանային, իր այտերը կը գունաւորուէին. կարծես ներքին հուր մը կը վառէր իր հոգիին մէջ ու կը լուսաւորէր իր էութիւնը պայծառ լոյսով մը։ Իր սիրականին սէրը կը կրէր յուզուած շփոթութեամբ մը ու իր անսահման գորովանքին մէջէն հեշտագին խոնարհութեամբ մը կը զգար անոր տիրական հրայրքը։ Ալի Հասան, յոգնած պատահական եւ անստոյգ հանդիպումներէ, մեծ երջանկութիւն մը զգացեր էր իր ամուսնական կեանքին մէջ, անիկա կը սիրէր իր կինը, թէեւ իր գերազանց մարդու ինքնագիտակցութեամբ բայց կատարեալ համարումով. գիտէր որ այդ պարզ եւ անուս աղջիկը որ այնքան յօժարակամ կը ճկէր իր եւ մանաւանդ մօրը քմահաճոյքներուն, Իպրահիմի աղջիկն էր, ու աներոջը համար ունեցած յարգանքը բացառիկ շուք մը կուտար իր կնոջը. որովհետեւ բնազդով կը զգար որ անիկա իր հօրը պէս կարող էր օր մը բարձրանալու վեր, շատ վեր, ու արտասանելու այնպիսի խօսքեր, որոնց նմանները անկարող էին իրենք արտասանել։ Բայց երբ իր ցանկութիւնը մարեցաւ հետզհետէ, երբ սկսաւ նուազ անհամբերութեամբ տուն դիմել, աստիճանաբար մոռցաւ նաեւ իր կնոջ մասին զգացած յարգանքը։ Ազատամիտ մարդ էր ինքը ու նոր միտքեր դղրդեր էին իր Իսլամի խստութիւնները կնոջ նկատմամբ. իր ընկերներէն ոմանք Եւրոպացի կիներու հետ ամուսնացեր էին ու ճանչցեր էր անոնց ազատ եւ համերաշխ կենցաղը. ինքն ալ միջոց մը մտադիր էր Քրիստոնեայ կին մը առնել, իր տան մէջ մտցնելու համար այն նոր եւ թարմ օդը որուն կը տենչար իր երիտասարդի ձգտումներով։ Իր նեղսրտութեան րոպէներուն դժգոհութեամբ կը մտածէր թէ՝ ճակատագիրը տարբեր կերպով տնօրիներ էր իրեն համար։ Ատիլէի խոնարհութիւնը ու քաղցրութիւնը ծաղրելի ու անտանելի կը թուէին իրեն, մինչ սիրոյ առաջին օրերուն այդ օտար ամուսնութիւններուն անպատեհութիւնները կը տեսնէր միայն եւ խորապէս կը զգար որ այդ երեսը բաց, ու ամէն տեղ մտնող ելլող կիներուն հետ երբե՛ք չպիտի ունենար այն նուրբ եւ անսահմանելի զգացումը որ իր քօղարկուած եւ ընկերներուն աչքերէն հեռու պահուած կինը կը ներշնչէր իրեն։ Նոյն իսկ սիրոյ առաջին թափին մէջ, վագրի պէս նախանձոտ դարձեր էր ու դժգոհութեամբ կը յիշէր որ առաջին անգամ Ատիլ պէյ ալ տեսեր էր իր կինը։ Բայց վերջապէս իր բոլոր զգացումները կը մեղմանային. տակաւ առ տակաւ Ալի Հասան սկսաւ յիշել ամուրիի կեանքին զուարճութիւնները. օր մը անդիմադրելի կերպով փափաք զգաց երթալ տեսնելու Եւրոպացի կին մը որ զինքը այնքա՛ն խնդացուցած էր ժամանակին. երգեցիկ սրճարանները սկսան իր վարժ քայլերը հրաւիրել. սակայն եւ այնպէս չէր դադրած իր կինը սիրելէ ու անոր քով անցուցած միջոցը կը նկատէր իր կեանքին երջանկագոյն ժամերը։ <center>— — —</center> Զէհէր հանըմ նախ տհաճութեամբ դիտելէ ետքը իր տղուն կնոջը նկատմամբ ունեցած բոլորանուէր սէրը, հաճոյքով անդրադարձաւ որ անոր հրայրքը տկարացաւ։ Հարէմի փակ եւ դատարկ սենեակներուն մէջ ձանձրոյթը իր գորշ մշուշը կը դնէր, ամէն բան սկսեր էր գունատիլ. բազմոցներուն կարմիր թաւիշը, ոսկեդրուագ կարասիներուն ջնարակը, արհեստական ծաղիկներուն երանգները կը կորսնցնէին հետզհետէ իրենց փայլն ու հրապոյրը, ու այդ հետզհետէ թառամող եւ փոշիացող շրջանակին մէջ՝ Ալի Հասանի աչքերը նոյն խանդավառութեամբ չէին տեսներ իր կինը։ Հետզհետէ մօրը նենգաւոր եւ յամառ գանգատները իրենց պտուղը տուին, Ալի Հասան բարեացակամութեամբ խորհուրդներ տալէ ետքը Ատիլէի, սկսաւ սրտնեղութեամբ զայն յանդիմանել։ — Ինչո՞ւ այդպէս ձեռքերդ ծալլած կը մնաս, կարծես թէ աղախին ես։ Ատիլէի մանկունակ աչքերուն մէջ ցաւի եւ անկարողութեան արցունքները կը փայլէին. ինքն ալ չէր գիտէր թէ ի՞նչպէս վարուէր, ի՞նչպէս շարժէր. զգաց որ ամւսինը արհամարհոտ կը դառնայ օրէ օր. այլեւս իրենց մտերմական խօսակցութիւնները շատ կարճ էին. Ալի Հասան իրեն չէր հաղորդեր իր հոգերը եւ յոյսերը, այլ միայն մօրը՝ որուն հետ երկար, առանձին խօսակցութիւններ կ՚ունենար ու ինքը դուրսը կը մնար, իբր թէ օտար ըլլար։ Եւ ահա յանկարծ Ատիլէ զգաց դառնօրէն իր դասակարգին յատուկ թշուառութիւնը. հակառակ իր խոնարհութեան եւ համակերպութեան արտասովոր ձայն մը լսեց իր հոգիին մէջէն. Ալի Հասանի արհամարհոտ յանդիմանութիւններէն աւելի զինքը խարազանեցին կեսրոջը ատելավառ եւ կծու ակնարկութիւնները. մէկէն ի մէկ ըմբռնեց որ անիրաւ են իրեն նկատմամբ ու իր սէրը եւ իր անսահման գորովանքը ոչնչի տեղ կը դնէն, չեն ուզեր հաշուի առնել զայն երբ ինքը այդ սանձարձակ սէրէն մղուած պատրաստ էր մեռնելու անոնց համար։ Ներքին խոր դրդում մը զինքը սթափեցուց իր լռին համակերպութենէն. ինք ալ չէր գիտեր թէ ի՞նչ է այդ դրդումը, չէր զգար որ ատիկա մարդկային արժանապատուութեան սրբազան զգացումն էր, կ՚ուզէր նոյն իսկ զայն մեղմացնել, զայն ճնշել ու լռեցնել, բայց եւ կը զգար որ իր ջանքերը ապարդիւն էին. իր աչքերը հետզհետէ բացուեցան իրական կացութեան. ուզեց ելնել իր որսացուած անասունի դերէն. ուզեց որ իր կամքը եւ իղձերը իրենց դերերը կատարեն ամուսնական կեանքին մէջ. յիշեց իր հօրը եւ մօրը ներդաշնակ կենցաղը ու անով ամրապնդուած կազմեց հետզհետէ իր կնոջական արժանապատուութիւնը. բայց ինչ որ շատ դիւրին պիտի ըլլար առաջին օրերուն, այլեւս դժուար էր. իր խակութեան հետեւանքով կորսնցուցեր էր բոլոր պատեհութիւնները. հիմակ այլեւս կը զգար որ ամուսնոյն եւ կեսրոջը տիրապետութիւնը անխզելի է, թէ ինքը ո եւ է կերպով չի կրնար ներգործել անոնց վրայ, թէ ինքը կապկպուած է շղթաներով եւ բանտարկուած է ընդունուած սովորութիւններու ցանցի մը մէջ։ Երբ իր ծնողքին այցելութեան կ՚երթար, ինչ որ կը պատահէր շատ ցանցառօրէն. իրեն կ՚ընկերանար պառաւ աղախին մը որ հանըմի ձեւեր կ՚առնէր Սալաճաքի համեստ տնակին մէջ։ Իսլամական սքանչելի պարզութեամբ, առանց գայթակղելու, Իպրահիմի կինը կը մեծարէր զայն եւ ամէն անգամ, վերադարձին, Ատիլէ կը զգար որ իր տան ծառան անգամ արհամարհոտ էր իրեն նկատմամբ. անիկա Զէհէր հանըմին կը հաղորդէր համեստ տնակին սովորութիւններէն մանրամասնութիւններ, ցաւելով կը յիշեցնէր որ Ալի Հասանին արժանի աղջիկ չէր այդ պայդարին աղջիկը ու հակակրութեան ցանցը ալ աւելի սեղմ կը զգար Ատիլէ իր շուրջը։ Ոչ մէկ օր, անիկա իր ներքին ցաւերուն ու իր հոգերուն վրայ խօսած էր ծնողքին. բայց Իպրահիմ զգացեր էր որ իր աղջկան երջանկութիւնը հետզհետէ կը մարէր մտահոգութեանց մէջ եւ իր խաղաղ դէմքին վրայ տխրութեան ստուերը երեւցեր էր այն օրէն ի վեր։ Իրիկուն մը Ատիլէ, ամուսնոյն երկար ժամեր սպասելէ ետքը, բազմոցին վրայ պառկեցաւ. հազիւ թէ կը մրափէր երբ ընդոստ արթննալով սանդուղներուն վրայ լսեց Ալի Հասանի սուրին աղմուկը. ոտքի ելաւ, մազերը շտկեց եւ սրտատրոփ սպասեց։ Զոյգ մը մոմերու պլպլացող լոյսին մէջ տեսաւ անոր հասակը ու քարացած մնաց։ Անոր դէմքը մոլորուն արտայայտութիւն ունէր, աչքերը տենդահար մարդերու աչքերուն կը նմանէին. գօտին թուլցեր էր ու սուրը կը քաշքշուէր գետնին վրայ խլեակի մը պէս։ — Սիրակա՜նս, հոգիս, ինծի՞ սպասեցիր։ Զինուորականին ուժեղ կուրծքը ճնշեց Ատիլէի ուսերը որ դէպ ի ետ ընկրկեցան, բայց երկու վայրագ բազուկներ սեղմեցին դեռատի կինը ու անիկա նողկանքի եւ սոսկումի խառն զգացումով մը զգաց ամուսնոյն գինովութիւնը։ — Ո՛չ, ո՛չ, հեռու գնա… Ատիլէ բռնուած թռչունի մը պէս յուսահատ ջանքեր կ՚ընէր, իր անզօր ձեռքով ետ կը մղէր զայն ու զզուանքով դէմքը անդին կը դարձնէր։ Յանկարծ կոյր եւ վայրագ զայրոյթ մը բռնկեցաւ Ալի Հասանի երակներուն մէջ. մէկ ճիգով բարձրացուց կինը ու գետին նետեց զայն. ու սենեակին մէջ խելայեղօրէն պտուտկելով սկսաւ հայհոյութիւններ ընել։ — Սա լիրբին նայեցէ՛ք, սա՛ անհարազատին նայեցէ՜ք… ափ մը ցե՛խ, որ ուզած ատենս կրնամ ճզմել ներբանիս տակ արհամարհելի ու չքոտի արարա՛ծ, ինքզինքդ բա՞ն մը կարծեցիր, որովհետեւ քէֆիս եկաւ քեզի մինչեւ ինծի բարձրացնել։ Անոր մոլորած աչքերուն առջեւ կարմիր ու դեղին բոցեր կը պարէին ու զայրոյթը կը հրահրուէր կնոջը լռութենէն, պիտի ուզէր որ անիկա աղաղակէր, ճչար, բայց անոր անշարժութիւնը ու լռութիւնը զինքը կը մտրակէին նախատինքի մը պէս։ Աւելի սաստիկ, հետզհետէ աւելի խելայեղ, բարկութիւնը կը գոռար անոր օղիէ գերագրգռուած ուղեղին մէջ. աչքերը դարձան, այլեւս իր շարժումներուն տէրը չէր, մղձաւանջային տարտամութիւն մը զինքը կը պարուրէր. ուժգին հարուածներու աղմուկը իր ականջին կը հասնէր առանց զինքը սթափեցնելու, կարծես իր բազուկները չըլլային այդ հարուածները տուողը։ Փոթորիկէ մը աւերուած շուշանի պէս, Ատիլէ ֆիզիքական եւ բարոյական ցաւէն ինքնակորոյս, իր պատռտած հագուստներուն մէջ կ՚զգար բիրտ հարուածներէն վիրաւորուած մարմինը ու անսահման զգացում մը անէութեան՝ կը գրաւէր իր հոգին. ո՛չ լաց, ո՛չ աղաղակ, իր հպարտութեան զգացումը լռած էր այլեւս ու ցաւագին զարմացումով կ՚ադրադառնար որ մահուան եւ սիրոյ զգացումները հեշտագին սարսուռի մը պէս կ՚անցնէին իր երակներէն։ Երբ Ատիլէ բոլորովին սթափեցաւ, խոր լռութիւն մը տիրէր տան մէջ. արշալոյսը դեռ չէր ծագած, բայց քաֆէսներուն ետեւէն գիշերը կ՚անօսրանար եւ կը տժգունէր. այդ պահուն իր կացութեան սոսկումը զինքը պատեց ու ցրտօրէն կրցաւ մտածել պատահածին վրայ. թէեւ դեռ ներողամտութեան վարանք մը կար իր մտածումին մէջ Ալի Հասանի նկատմամբ, բայց հետզհետէ զգաց որ կարծր եւ անդիմադրելի զգացում մը կը տիրանար իրեն ու կը մերժէր հաշտութեան ոեւէ եզր։ Խռպոտ եւ շնչաց հեւք մը իր մտածումը ընդհատեց եւ խորհեցաւ որ անիկա Ալի Հասանը ըլլալու էր որ գինովներու յատուկ խռովուած քունով կը քնանար անկողնին վրայ նետուած, առանց հանուելու։ Հետեւեալ օրը իր կեսրոջ խոժոռ եւ յանդիմանական դէմքէն խուսափելով, Ատիլէ իր սենեակին մէջ առանձնացաւ. կեանքը կը սկսէր տխուր եւ լեղի դառնալ իրեն համար. խոշտանգուած մարմինը անտանելի ցաւեր կը պատճառէր իրեն, տենդը կը չորցնէր շրթունքը ու լալու փափաք մը կը կարծրացնէր իր կուրծքը եւ կոկորդը. անիկա արցունքներ կուլ տալով եւ ցաւագին մարմինը քաշքշելով կը պտուտկէր սենեակին մէջ երբ կեսուրը երեւցաւ։ — Ո՞ւր ես, ի՞նչ ես եղեր. նազըդ որի՞ է։ — Հիւանդ եմ, Աննէ՛, հեծկլտաց Ատիլէ ու մէկ անգամէն յորդառատ արցունքներ ժայթքեցին իր աչքերէն։ Անիկա կուլար բոլոր մարմնովը ցնցուելով, մանկան պէս բարձրաձայն ու այնպիսի սրտառուչ անկեղծութեամբ մը որ ձայնը կը թրթռար երկարօրէն ողբական եւ յուսահատ։ Միջոց մը կեսուրը լուռ մնաց. հանդիսաւոր կեցուածքով կը մրթնած էր պատին ու չէր գիտեր ինչպէ՞ս պատասխանել ցաւի այս արտայայտութեան. յուզմունքի ալիք մը կը բարձրանար իր հոգւոյն մէջ ու զինքը կը մղէր գթասիրտ խօսքի մը, գորովագին շարժումի մը որ պիտի ամոքէր ու մոռցնել տար Ատիլէի՝ իր ցաւը, բայց այս ինքնաբուխ զգացումը վիժեցաւ ու նախկին պալատականի հոգիին մէջ հպարտութեան եւ փառասիրութեան չար դեւը գոռաց։ Նախ ինքն ալ չէր հաւատար իր շրթներէն ելած խօսքերուն ճշդութեան, բայց հետզհետէ տարուեցաւ անոնց կիրքէն ու իր սեւ աչքերը վառեցան անհաշտ ատելութեամբ։ — Ալչաք արարա՜ծ, ամբարտաւան, ուղուրսըզ աղջիկ, ուրկէ՞ ուր իմ սեմէս ներս մտար ու դժբախտութիւն բերիր մեզի… այս յարկին տակ, մինչեւ այսօր լաց ու հառաչանք չէր լսուած ու հիմա քու պատճառաւդ սգաւոր տուն է դարձեր, նազըդ որի՞ է… փոխանակ ինքզինքդ փառաւորուած զգալու՝ դուն տղուս քէֆը հարամ կ՚ընե՜ս… դուն իրեն պարտական ըլլալով բացարձակ հնազանդութիւն, գլուխ կը բարձրացնե՛ս… բայց դուն չես գիտեր թէ ի՛նչպէս պիտի ջախջախուի այդ գլուխդ… Աւելի ուժեղ, աւելի հեծեծագին Ատիլէի լացը կը պատասխանէր Զէհէն հանըմի ձայնին։ — Վա՜խ, վա՜խ, վա՜խ… մեղք իմ կտրիճ զաւակիս. մեղք իմ առիւծիս… դուն չե՞ս մտածեր որ ինչպէս եկար, այնպէս ալ կ՚երթաս. թէ բաղդը քեզիպէսներուն համար հեղեղի մը կը նմանի՜… անմիտ ու անշո՛ւք արարած, դուն չէ՞ս խորհիր որ տղուս ոտքին փոշին չե՛ս, ուրկէ՞ ուր սորվեցար գլուխ բարձրացնել, շատ սերո՛ւնդ… Ատիլէի լացը լռեց… կեսրոջ հրացայտ աչքերուն սեւեռեցան ուրիշ աչքերը մատղաշ եւ վայրենի կենդանիի աչքեր… — Ես պայդար Իպրահիմի աղջիկն ե՛մ… Ինչո՞ւ կ՚արտասանէր այդ խօսքերը եւ ինչո՞ւ կը փառաւորուէր իր հօրմով, ինքն ալ չէր գիտեր, բայց իր ձայնին մէջ կար այնպիսի շեշտ մը ուրկէ Զէհէր հանըմ ազդուեցաւ ու անոր սրտին կարծրութիւնը թուլցաւ. մինչ Ատիլէ կը կրկնէր հեկեկալով, — Ես պայդար Իպրահիմի աղջիկն եմ։ Բայց անիկա այդ պահուն զգաց որ շրթները կը պաղէին, մեքենաբար ու թոթովելով կը ճգնէր կրկնել այդ բառերը, բայց այլեւս լեզուն չհնազանդեցաւ իր ջանքին, արագ սարսուռ մը անցաւ կռնակն ի վար, գլուխը դարձաւ, սրունքները դեդեւեցին ու երբ կը պատրաստուէր դէպի բազմոցը երթալ, կռնակն ի վար ինկաւ, արմատէն կտրուած ծառի մը պէս։ — Օ՛ֆ, օ՜ֆ… այս ինչ ձիւն էր եկաւ գլուխս, այդ անիծուած աղջկան պատճառած հոգը, պատճառած ծախսը վերջ չունի՜… տղուս հանգիստ խոռվուած է… անիկա գիշերը քուն չունի, ցորեկը խաղաղութիւն չունի… ասոր վերջը ո՞ւր պիտի երթայ։ Ատիլէ հիւանդ պառկած էր ու Ալի Հասան՝ խղճահար իր վարմունքին համար. մեծ գուրգուրանքով կը խնամէր զայն եւ այլեւս ականջ չէր կախեր մօրը յարատեւ տրտունջներուն։ Բժիշկը լրջութեամբ խօսած էր ամուսնոյն հետ եւ այս վերջինը չէր գիտեր ի՞նչպէս դարմանել իր ըրածը։ Հետզհետէ Զէհէր հանըմ տեսնելով որ իր անտարբերութիւնը խորթ կը թուէր տղուն, մտահոգ երեւցաւ, նաեւ անկեղծօրէն փափաքեցաւ որ Ատիլէ առողջանայ, մտածելով որ հիւանդութիւնը զայն աւելի շահեկան կը դարձնէր Ալի Հասանի աչքին։ Հակառակ որ հիմակ տղան շատ կը շփացնէր կինը, իր փորձառու կնոջ հոտառութեամբ կը զգար որ բան մը կար որ անդարմանելի կերպով խզուած էր անոնց մէջ եւ թէ այդ կարգի կռիւներ, եթէ ոչ նոյն ուժգնութեամբ բայց յաճախակի՝ տեղի պիտի ունենային անոնց մէջ. եւ այդ անհամաձայնութեանց վերջնական արդիւնքը գուշակել դիւրին էր։ Երբ Ալի Հասան անհամբեր ու շնչասպառ, զօրանոցէն տուն կուգար, մայրը կը գտնէր յաճախ Ատիլէի քով եւ երախտապարտութեամբ աչքերը կը լեցուէին, խորապէս կը սիրէր անիկա իր կինը ու անգիտակցութեան մը րոպէին անոր հետ ունեցած բիրտ վարմունքը պատճառ մը չէր համարեր ցրտութեան. ընդհակառակը, զայն շատ աւելի կը սիրէր, զայն ցաւցուցած ու վիրաւորած ըլլալով, կարծես աւելի տիրացած էր անոր եւ այս զգացումը այնպիսի սրտազեղում մը կը պատճառէր իրեն որ նոյն իսկ երբ հեռու եղած ատեն կը յիշէր, հոգին կը թուլնար ու սիրոյ տենդը նորոգ խոյանքով մը կ՚անցնէր իր էութեան մէջէն։ Երբ Ատիլէ առողջացաւ, Զէհէր հանըմ միջոց մը լաւ վարուեցաւ հետը. ուրիշ կարգի ծրագիրներ կ՚ուրուագծուէին իր հնարամիտ կնոջ մտքին մէջ, շատ լաւ կը ճանչնար մարդկային տկարութիւնները եւ վարժ էր զանոնք վարուելու այս կամ այն ուղղութեան. հասկցաւ թէ ինչպէ՞ս պիտի յաջողէր իր տղան Ատիլէէն բաժնելու եւ այլեւս պատեհ չհամարեց իր հարսին հետ գէշ վարուիլը, քաղցրօրէն կը յանդիմանէր զայն այդպիսի դէպքեր տեղի տուած ըլլալուն համար եւ երբ Ատիլէ ինքզինքը արդարացնելու համար կ՚ըսէր թէ այն օրը Ալի Հասանի գինովութենէն էր որ խորշած էր, Զէհէր հանըմ լրջօրէն եւ հանդիսաւորապէս կը պատասխանէր։ — Ի՜նչ կ՚ուզէ ըլլա՜յ… ի՜նչ կ՚ուզէ ընէ, էրիկ մարդ է անիկա։ Ատիլէ երկար օրեր մնաց շատ տժգոյն եւ տխուր. մասնաւոր մտասեւեռում մը զինքը փոխն ի փոխ կ՚անցնէր յոյսի եւ տարակոյսի տագնապներէն. իր նոր ապաքինած հիւանդի աչքերուն մէջ տենդագին կենսունակութիւն մը կար եւ միեւնոյն ատեն սրտառուչ խոնաւութիւն մը. իր ձայնը առեր էր հեծկլտանքի բեկբեկ եւ մելամաղձոտ շեշտը. իր գեղջուկի ձեռքերը նիհարցեր ու ճերմկեր էին ու մատները կը բարակնային հիւծախտաւորներու մատներուն պէս։ Յաճախ հոգիին խորէն հառաչանք մը մինչեւ շրթները կը բարձրանար եւ մտահոգ կը մնար՝ քանի մը րոպէ սրտին ցաւը մտիկ ընելով։ Իրեն օգնելու համար հեռաւոր թաղի մէջ բնակող կեսրոջը մէկ բարեկամուհին դեռատի աղախին մը ղրկած էր իրենց. երկու երիտասարդ կիները առաջին չէին սիրած զիրար, որովհետեւ Ատիլէ անտանելի գտեր էր նորեկին համարձակութիւնը, հեգնող ակնարկները եւ ճարպիկ աղջկան բանիմաց նենգութիւնները։ Մագպուլէ ունէր նաեւ դիւային շնորհ մը որ առանց գեղեցկացնելու հրապուրիչ կը դարձնէր զինքը. անոր ճկուն շարժուձեւերը, դիտմամբ փախուստները եւ կիսաբաց դռներէ արձակած ճիչերը ու քրքիջները կը խնդացնէին Ալի Հասանը որ Մագպուլէի հետ կը կատակէր եւ անով կը հետաքրքրուէր։ Երբեմն ալ չափը կ՚անցնէր մանաւանդ երբ Ալի Հասան խմած ըլլար եւ Ատիլէ ժամեր ու ժամեր կը հանդուրժէր այդ կնոջ ներկայութեան իր սենեակին մէջ։ Առաւօտ էր, եւ Ալի Հասան նոր մեկներ էր տունէն երբ Մագպուլէ Ատիլէի սենեակը մտաւ ծառայելու համար։ Յանկարծ Ատիլէ կեցաւ աղախինին դիմաց ու խստութեամբ ըսաւ անոր։ — Ես այլեւս չեմ ուզեր որ երբ պէյը այս սեմէն ներս մտնա՛յ, դուն որ եւ է պատճառաւ երեւաս իրեն։ — Գլխուս վրայ, հանըմս… Մագպուլէ կը շարունակէր սենեակը կարգի բերել եւ միւս կողմէ կը լսէր հազիւ զսպուած լկտութեամբ։ — Ո՛չ, ես այլեւս երբէ՛ք, երբէ՛ք այդպիսի բան չեմ ուզեր… Ատիլէ շուարեցաւ ու քանի մը անգամ կրկնեց արգելքը յանդիմանական շեշտով մը, արիւնը կ՚եռար երակներուն մէջ եւ տաք ալիք մը բարձրացաւ մինչեւ այտերը, մինչեւ ճակատը ու քունքերուն մէջ զգաց արագ եւ զօրաւոր թնդիւններ. միեւնոյն ատեն մտածեց. «Իրաւ է որ գեղեցիկ չէ՛, բայց իրաւ է նաեւ որ շէյթանի հրապոյր մը ունի» ու ցաւագին մտածում մը գալարեց զինքը հոգեկան խոր ցաւով։ — Ո՞ւր է Մագպուլէն։ — Պէ՜յս պատասխանեց Ատիլէ հեկեկագին ձայնով մը, պէտք չունինք իր ծառայութեան, ես քու աղախինդ չե՞մ, ինչ որ ուզես ինծի ըսէ։ — Կանչէ՛ Մագպուլէն։ — Պէ՜յս… արցունքներ խէղդեցին Ատիլէի ձայնը ու սկսաւ հեծկլտալ։ — Օ՜ֆ… օ՜ֆ… կեանքը դառնահամ սկսաւ դառնալ, Ատիլէ՛… զուարթութիւնդ երկչոտ թռչունի մը պէս թռաւ գնաց, ու դուն ճզղած տղու մը պէս անտանելի դարձար… դուն չեն ուզեր կանչել Մագպուլէն, ես իրեն կ՚երթամ։ Երբե՜ք, երբե՜ք այլեւս ոտքը չպիտի դնէր այդ անիծեալ սեմին վրայ… Ատիլէ աճապարանքով կը հագուէր ու իր ցաւատանջ մտածումով ամբողջ գիշերը թափառելէ ետքը կսկծալի հաւանականութեանց շուրջը, հիմայ կը խուսափէր կարծես իր ցաւէն, կը խուսափէր իր դժոխային չարչարանքէն։ Առաւօտը նոր ծագեր էր, աշնանային զովութիւն մը սարսուռով կը համակէր իր անձը, քամին կը փչէր տանիքին վրայ ու նեղ փողոցներէն սուրալով կ՚անցնէր բուի պէս վայելով։ Ատիլէ կ՚ուզէր մեկնիլ ո եւ է մէկը չտեսած, ո եւ է մէ՛կը, այդ անիծեալ էակներէն որոնց իւրաքանչիւրին կեանքի նպատակն էր կարծես իր երջանկութիւնը փշրել. իր աչքերը լալէն կուրցեր էին, ու շրթները ողբալէն տժգուներ. բայց որո՞ւ հոգն էր՝ ու կարծես լրացնելու համար իր տառապանքը ու իր կրած նախատինքները նոյն յարկին ներքեւ, իր քովի սենեակին մէջ Ալի Հասան հարճ առեր էր այդ նորեկ աղախինը…։ Գիտէր, շատ լաւ գիտէր թէ ինչպէս պիտի պախարակէին իր փախուստը, որքան անմիտ ու բան չգիտցող պիտի նկատէին զինքը… բայց ինքը, Ատիլէ, պայտար Իպրահիմի աղջիկը, այդպիսի բանի մը չէր կրնար հանուրժել, ե՜րբեք, ե՜րբեք… Ոչ իսկ կը մտաբերէր թէ պատահածը սովորական եւ առօրեայ դէպք մըն էր, ոչ իսկ կը խորհէր թէ առանց այդ համեմատութիւնները տալու այդ դէպքին՝ կարելի էր լռութեան եւ համակերպութեան մէջ խղդել իր ցաւը. այլ ընդհակառակը իրեն կը թուէր որ այդպիսի չարչարանք ոչ մէկ կին չէր կրած, ու այդպիսի գիշեր ոչ մէկ Իսլամուհի չէր անցուցած։ Ուրուականի մը պէս անշշուկ սահեցաւ սանդուխներէն ու խելակորոյս փախստականի պէս անցաւ փողոցներէն. հազիւ թէ ինքնամփոփումի րոպէ մը կրցաւ ունենցալ շոգենաւին մէջ որ զինքը դէպի Սալաճաք կը տանէր։ Անիկա հագեր էր սեւ պիւրիւմ մը եւ երեսը ծածկեր էր անթափանց եւ նոյնպէս սեւ փէչէով. անիկա ոչ մէկ րոպէ իր երեսը բացաւ մինչ քանի մը ցանցառ թրքուհիներ հետաքրքրուած իր լռութենէն, հարցումներ կ՚ուղղէին իրեն… — Ճահիլ է, բայց սիրտը ցաւած է, բարունակի մը կը նմանի որ կարկտահար եղած ըլլայ կ՚ըսէր կին մը իր քովինին։ — Ա՜խ… ա՜խ… որուն որ սիրտը կը վառի անիկա կը հասկնայ, կ՚ըսէր պառաւ մը, փորձառու շեշտով մը։ — Ի՞նչ ցաւով սիրտդ կը ցաւի, կը հարցնէր երիտասարդ կին մը սրտառուչ մտերմութեամբ մը… Ու բէչէին ներքեւէն անընդհատ Ատիլէի աչքերը կ՚արտասուէին։ Ցուրտ էր եւ առաւօտեան քամին կը մտրակէր զինքը։ Փոթորկալի եւ մոլեգին ամպեր կը կուտակուէին երկնքին վրայ. շոգենաւին կտաւները կը ծեծուէին ու կը շառաչէին կարծես մօտալուտ եւ աղետալի ժամեր ազդարարելով։ Թանձր եւ դառնագին տխրութիւն մը կը ծածանէր քաղաքին վրայ ու Ատիլէի կը թուէր որ ամբողջ աշխարհ իր սուգը կը բռնէր։ Սալաճաքի բարձունքին վրայ Իպրահիմի տնակին մէջ, կեանքը միջոց մը ալեկոծուելէ ետք ստացեր էր իր խաղաղ եւ կայուն հանդարտութիւնը, բայց այդ խաղաղութիւնը առերեւոյթ էր եւ բոլոր հոգիները վրդովուած մնացեր էին Ատիլէի կրած նախատինքով ու ցաւով։ Այր ու կին երկու ծերունիները ինքզինքնին արտայայտելէ ետքը իսլամի վայել սակաւապետութեամբ այլեւս կը լռէին ու թէեւ յարատեւ կերպով կը խորհէին իրենց աղջկանը դժբաղդութեանը վրայ, բայց այլ եւս պատշաճ չէին համարեր այդ մասին խօսիլ ու իրենց հոգեկան տրամադրութիւնները ի յայտ բերել։ Մռայլ, խոժոռ եւ անփոփոխելի տխրութիւն մը յաջորդեր էր երբեմնի ժպտուն պարզութեան ու այդ լռին մելամաղձութեան մը բոլորին հոգիները հաղորդակից էին անսահմանելի նրբութեամբ մը… Ատիլէ շատ փոխուած էր. հիւանդագին նիհարութիւն մը այլափոխեր էր անոր դէմքը որուն վրայ աչքերուն լոյսը կը նուաղէր. վիշտի եւ յուսախաբութեան ծալք մը վաղահասօրէն կը թառամեցնէր իր այտերուն փափկութիւնը ու իր թխորակ մորթին տակէն արիւնը վառեր, վառեր ու հատեր էր կարծես, այնքա՛ն գունատեր էր, դիակնային տժգունութիւնով մը։ Երբեմն, ծայրայեղ խնամքով քօղարկուած, կը պտտկէր պարտէզին մէջ, ուր ծառերը տերեւաթափ կ՚ըլլային եւ իրենց մերկացած ճիւղերը կը ցցէին հիւսիսային հովերէն դողդոջելով. յամր եւ անխուսափելի քայքայումը զինքը շրջապատող բնութեան՝ կ՚արծարծէր իր տխրութիւնը եւ աչքերը տաժանքով կը պտտցնէր իր շուրջը։ Երբե՜ք, այլեւս չէր դառնար այն կողմը ուր առաջին անգամ իր սիրականը երեւցեր էր… մարգագետինը թառամեր էր եւ այլեւս չկային անոր թաւշեայ դալարին ծանրագին գորգի մը պէս պիտակող ճերմակ եւ գունագեղ ծաղիկները. այլեւս դեղնած եւ չոր ձողերը երբեմնի դալարագեղ բոյսերուն՝ ստեւներու պէս կը ցցուէին ցանցառօրէն կարծրացած հողին մէջէն, ուր դեգերող արօտականները հայրենաբաղձ բառաչիւններով գալիք գարունները կ՚երազէին։ Ու արեւը երբ երեւնար, մթին եւ հոծ ամպերու մէջերէն կը լուսաւորէր իր ճերմակ եւ ջերմութենէ զուրկ ճառագայթներովը այս ոգեւորող բնութիւնը։ Երբեմն ալ Ատիլէ կը նստէր դրանը սեմին վրայ ու կզակը ափին կրթնցոււցած՝ կը խորէր երկարօրէն, ո՛չ մէկ թշնամական զգացում, ո՛չ մէկ դառնութիւն չէր մնացած իր մէջ։ Օրերու ընթացքին Ալի Հասանի նկատմամբ իր ունեցած քէնը եւ իր կրած նախատինքին յիշատակը մեղմացեր էին, բայց կ՚զգար որ, հակառակ ամէն բանի, իրարմէ բաժնուած էին. քանի որ շատ մը օրեր անցեր էին ու անիկա ոչ մէկ ջանք ըրեր էր իրեն մօտիկանալու, հաշտութիւն առաջարկելու. ինչպէ՛ս, հլու եւ հնազանդ, թէեւ գլխիկոր, պիտի մտնէր վերստին ամուսնոյն հովանիին ներքեւ, փարախի մէջ մտնող ոչխարի մը նման, ինչպէ՜ս, խռովքի եւ տարփանքի ժամերու մէջ կարօտով կը յիշէր զայն, անոր բրտութիւնները, անոր հարուածներն իսկ եւ իր հոգին ծարաւի էր անոր սիրոյն։ Երբ այսպէս, վիզը ծուռ, նայուածքը մոլորուն, կ՚երազէր, յաճախ իր մօտ կ՚զգար Ճէմիլին ներկայութիւնը, անոր հեւքոտ շնչառութիւնը եւ բոցավառ աչքերը կը հետապնդէին զինքը, խանգարելով իր հոգիին ցաւագին ներդաշնակութիւնը։ Ատիլէի նոր կացութիւնը արծարծեր էր Ճէմիլի յոյսերը եւ յաւականութիւնները, եւ երիտասարդ ձիադարմանը իր յամառ սիրով կը տանջէր զինքը։ — Ո՛չ, ո՛չ… ըսեր էր Ատիլէ կտրուկ եւ վճռական շեշտով՝ անգամ մը երբ Ճէմիլ խօսք բացեր էր իրեն իր զգացումներուն մասին ու հիմակ ամէն անգամ որ զայն կը զգար իր շուրջը, գլուխը կը բատձրացնէր ցանկապատէն անդին, կը տեսնար անոր արեւակէզ դէմքը, մոլար աչքերը, մազերու սեւ փունջը ճակտին վրայ ու ահաբեկած, անոր համր աղերսանքին կը պատասխանէր գլուխը շարժելով մերժողաբար։ Այդ պատճառաւ էր որ Ճէմիլ սեւ յուսահատութենէ բռնուած՝ կը թափառէր երեկոները գինետունէ գինետուն. ու վերադարձին՝ Ատիլէ քունէն արթննալով կը լսէր անոր գոռ եւ վայրենի ձայնը որ տարերային ուժգնութեամբ մը կը բարձրանար ու կը հասնէր մինչեւ իր ականջին։ «Անօրինակ ցաւի մը մէջ ինկած եմ. «Որ ոչ կը քնացնէ զիս եւ ոչ կ՚սթափեցնէ «Ու օրէ օր իմ վիշտ կ՚աճեցնէ՜… Հակառակ իրեն Ճէմիլի հրայրքը զինքը կը խռովէր, մինչ իր սիրոյ եւ հեշտանքի գիշերներու բոլոր յիշատակները, այդ տարփաւէտ եւ տրտում երգերով կենդանացած, նոր իրականութեամբ մը կ՚անցնէին տեսիլքի պէս իր չարչարուած մտածումին մէջէն։ Իպրահիմ, թէ՛ հոգեկան, թէ՛ ֆիզիքական մեծ ցնցում կրեց Ատիլէի պատահած դժբախտութեան վերահասու ըլլալով ու իր հպարտ եւ արժանաւոր հոգին ըմբոստացաւ իր աղջկան միջոցաւ եւ իրեն եղած նախատինքին դէմ. սրտմտութեամբ եւ հետզհետէ արհամարհանքով մը խորհէր այդ երիտասարդ սպային վրայ, որ չէր գիտցած գնահատել Ատիլէի պէս քնքուշ եւ սիրագեղ կին մը։ Զայրոյթով կը մտաբերէր որ իր աղջկան միամիտ եւ անսեթեւեթ պարզութիւնը. պայծառ զուարթութիւնը հրապուրելէ ետքը այդ պղտոր զուարճութիւններէ յափրացած զինւորականը՝ վերջապէս զայն ձանձրացուցեր էր… ուրեմն, իբր հա՞րճ ընդուներ էր իր աղջիկը, իր, Իպրահիմի աղջիկը… Եթէ կարենար իր կարկամած սրունքներուն վրայ կանգնելու ու երթալ այդ ապականուած երիտասարդութեան երեսին նետել իր բոլոր զգացած նողկանքը… եթէ կարենար երթալ ու յայտնել անոնր որ իրենց հայրերը ու հաւերը աւելի զօրաւոր եւ յաղթական եղած էին միշտ, որովհետեւ պողպատի պէս կարծր եւ անընկճելի էր իրենց վեհանձնութիւնը եւ առաքինութիւնը… բայց ինք անկողնին գամուած թշուառ մըն էր ինք, որ թշնամիին աչքերուն մէջ նայած էր առանց իր արտեւանունքը քթթելու, ինք որ իր զայրոյթի րոպէներուն առիւծ դարձած էր, հիմակ շղթայուած ու անզօր կը մնար՝ ինչպէս մեռելը իր գերեզմանին մէջ ու չէր կրնար երթալ հաշիւ պահանջել իր մէկ հատիկ աղջկանը եղած նախատինքին։ Իպրահիմ այլեւս հաշտութիւն չէր ուզեր. ան ո՜չ, այլ վերջնական խզում. ինչո՞ւ աղջիկը կապուած կը պահէին, ինչո՞ւ այդ վատ զինուորականը չէր արձակէր զայն. առաջին օրէն իսկ Ճէմիլի միջոցաւ «փուսուլա» մը ղրկելով՝ այդ պահանջքը դրեր էր իր փեսին։ «Ես, Իպրահիմ, կ՚ուզեմ որ իմ աղջիկս արձակես» Ու ո՛չ մէկ պատասխան։ Իպրահիմ, իր հիւանդութեան տաժանելի շրջանին մէջ, առաջին անգամը ըլլալով՝ դառնացաւ իր վիճակին վրայ։ Իր անդամները աւելի ծանր թուեցան իրեն, մահը կամայական ու հեռաւոր. անիկա դառնօրէն զգաց որ անհետացող սերունդի մը յետամնաց մէկ անդամն էր. ինչո՞ւ իր աչքերը բաց կը մնային, ինչո՞ւ իր շրթները չէին պաղեր մահուան սառնային համբոյրով։ Իր դիակնացած անդամներուն վրայ որոնք շարժում եւ ուժ կորսնցուցեր էին, գլուխը կ՚՚ապրէր միայն եւ իր իմացականութիւնը կը մնար յստակ ու կորովի տառապելու ու զայրանալու համար։ Իր շատ թուխ եւ ճերմակ մօրուքով շրջանակուած դէմքին վրայ աչքերը ցաւագինօրէն կը տառապէին՝ ամէն անգամ որ իր նուաղած նայուածքը հանդիպէր Ատիլէի։ — Օ՜ֆ, օ՜ֆ… ամենակարող Ալլա՜հ, ինչո՜ւ կեանքը դառնահամ պտուղի մը նման է։ Դարձեալ «մուէզզին»ի բարեպաշտիկ կոչին՝ իր կինը կուգար «նամազ»ը ընելու, որուն կ՚ընկերանար ծերունին իր նայուածքով. բայց իր դողդոջուն շրթներուն վրայ սրբասուն բառերը կը կորսնցնէին կարծես իրենց իմաստը ու իր հոգիին խաղաղութեան հետ մարեր էր նաեւ այն աստուածային ոգին որ իր տաժանելի կեանքը կը թեթեւցնէր։ Վերջին երկրպագութիւնները ընելէ ետքը, պառաւը պահ մը ծալլապատիկ կը նստէր փսիաթին վրայ ու ամէնքն ալ լուռ կը մնային, խորասուզուած առանձին մտածումներու մէջ։ — Օ՜ֆ… օ՜ֆ… ճակատագիրը սեւ է… կ՚ըսէր վերջապէս պառաւը, պատասխանելով իր սիրելիներու վրդովմունքին։ Դարձեա՛լ, մայրամուտին, երբ Ատիլէ սեմին վրայ նստած, երեսը ափին մէջ կը խոկար, Իպրահիմին կինը Գուրան կը կարդար ու երկար ատեն անոր երգող եւ տխուր ձայնը կը հնչէր երկարաձգուելով հեծեծագին ելեւէջի մը մէջ։ Իրիկնամուտի թերաստուերը կը քողարկէր գիւղանկարը ցանկապատէն անդին, Ճէմիլի մթին դէմքին վրայ աչքերը կը վառէին ցանկութենէ եւ յուսահատութենէ եւ երբ Ատիլէ գլուխը վեր բարձրացնելով, իր աչքերը կուրցնող արցունքներուն մէջէն տեսնէր անոր նայուածքը, գլուխը կը շարունակէր ցնցել մերժումով. անողոք ճակատագրականութիւն մը սիրողը սիրածէն կը բաժնէր եւ մինչ մորթին մէջ հալող երանգները ու աշնանային երեկոներու զովութիւնը, ինչպէս նաեւ բուի պէս վայող քամիին հեծեծանքը կը հրաւիրէին մարդիկը խաղաղ եւ երանաւէտ գորովանքի, ամէն մէկը աւելի ուժգին կ՚զգար իր սեւ բաղդը. ու այս պատճառաւ էր թերեւս որ ուշ ատեն, ճամբուն վրայ երկարաձգուող ողբական եւ լալագին սիրոյ երգերը ցաւի երգեր էին միանգամայն եւ կը յարմարէին իւրաքանչիւրին հոգեկան տրամադրութեան։ Գիշերը յառաջացած էր, բայց Ոսկեղջիւրի իրենց բնակարանին մէջ՝ Ալի Հասան եւ մայրը չէին քնանար ու կը խօսէին։ Ձմեռը սկսած էր եւ ձիւնը կը տեղար անդադար ալ աւելի լռութեան մէջ մխրճելով հանդարտ քաղաքը։ Կապերտներով ծածկուած սենեակին մէջ կրակարանին պղինձը կը պլպլար եւ կրակներու դէզ մը ճերմակ մոխիրի խաւին ներեւէն կարմիր սուտակի ցոլքեր կ՚արձակէր, մայր ու տղայ պահ մը դադրեցան խօսակցելէ եւ Ալի Հասան յոգնած եւ մտազբաղ ցած բազմոցին վրայ երկնցաւ ու սկսաւ ծխել. մայրը նստած էր դէմը ուրիշ բազմոցի մը վրայ եւ ո եւ է նպատակ հետապնդող անձի աթնութեամբ կը դիտէր իր տղուն շարժուձեւերը եւ արտայայտութիւնը, անոնցմէ գուշակելու համար իր սերմենած զգացումներուն եւ գաղափարներուն արդիւնքը. բայց իր տղան որ այնքան դիւրաւ հասկնալի էր իրեն համար, ահա կը դառնար անթափանցելի ու Զէհէր հանըմ ծայրայեղ կերպով մտահոգ էր։ Երկրորդ «փուսուլա» մը եկեր էր Իպրահիմէն. «Ես, Իպրահիմ, անգամ մըն ալ կ՚ըսեմ քեզի որ արձակես իմ աղջիկս»։ — Այդպէս ալ պէտք է ընել. մարդը իրաւունք ունի. Իսլամի վայել չէ խեղճ աղջկան մը կեանքը կաշկանդել աննպատակ։ Լսեցի որ կրկին պիտի ամուսնանա՜յ, «խըսմէթ»ը մի՛ կապեր, արձակէ զայն…։ Զայրոյթի տագնապէ մը տժգունեցաւ զինուորականը՝ անիկա մէկ ոստումով ոտքի ելաւ. — Պիտի ամուսնանա՜յ… Աչքին առաջքէն կ՚անցնէին կայծակի արագութեամբ գողտր եւ յանկուցիչ տեսիլներ։ Ատիլէի պատկերը երբեմն որոշ կը ներկայանար իրեն եւ երբեմն ալ կ՚անհետանար տարտամութեան մէջ. կցկտուր մանրամասնութիւններ կը յամառէին. վզին վրայ ինկած մազի խոպոպիկ մը, ծոծրակին գիծը, քունքերուն վրայ՝ լաւ գծուած յօնքերուն վերջաւորութիւնը ու Ատիլէի երջանիկ օրերուն ժպիտը ու զուարթութիւնը, Ալի Հասան յիշեց, համբոյրը անոր խնդացող բերնին վրայ երբ փափուկ եւ ծաղկի թերթերու պէս զով շրթներուն ետեւէն կ՚զգար կարծրութիւնը անոր մանրիկ եւ սուր ակռաներուն։ — Աննէ՜… Աննէ՜… — Ինչո՞ւ չարձակես զինքը. ինչո՞ւ «խըսմէթ»ին դէմ երթաս. աղջկանը պակա՞սը կայ քեզի համար եւ ի՞նչ տեղերէ։ — Աննէ՜, ըսաւ Հասան կտրուկ ձայնով մը, ճի՞շդ է որ պիտի ամուսնանայ։ — Այո՛, հաստատ տեղէ լսեցի։ — Որո՞ւ հետ։ — Չեմ գիտեր, կրնայ Ատիլ պէյը ըլլալ, կրնայ Ճէմիլը, կրնայ ուրիշ մէկը… Գոռ եւ վայրագ աղաղակ մը խաբանեց մօրը ձայնը. Ալի Հասան սենեակէն դուրս ելաւ քանի մը րոպէ ետքը մայրը լսեց որ տանը դուռը կը փակուէր դղրդիւնով։ Ալի Հասան խուսափելով իր տունէն միջոց մը խելակորոյս թափառեցաւ թաղերուն մէջ. ձիւնը միշտ կը տեղար բայց ինքը չէր զգար ո՛չ ցուրտը, ո՛չ յոգնութիւնը. արտակարգ ուժգնութեամբ փոթորիկ մը կը գոռար իր հոգիին մէջ ու զինքը կը խարազանէր հակասական զգացումներով. իր վրդովուած էութեան մէջ Ատիլէ կը ներկայանար փոխն ի փոխ իր լաւ ու գէշ օրերուն մէջ. զայն կը տեսնէր առաջին օրուան պատկերով Սալաճագի պարտէզին մէջ. վարդագոյն «էնթարի»ն հագած ու անոր չարաճիճի ժպիտը, արծաթեայ օղերուն լուսնային ցոլքը անոր թուխ այտերուն վրայ։ Ու ա՛յն աչքերը որոնց վրայէն քօղը ինքը վերցուցեր էր առաջին անգամ, պիտի նայէին յուզուած հետաքրքրութեամբ մը ուրիշ մարդու մը աչքերո՜ւն… երբե՛ք, երբե՛ք… Կը յիշէր հիմակ Ատիլ պէյ քօղարկուած շահագրգռութիւնը Ատիլէի մասին, կը յիշէր այն անբացատրելի արտայայտութիւնը զոր տեսեր էր անոր դէմքին վրայ երբ իմացեր էր կնոջը փախուստը… նոր փեսացուն Ատիլ պէյն է՜ր… այո՛, այո՛… եւ այդպէս բան չպիտի ըլլար։ Ամէն մէկ մտածում, ամէն մէկ յիշատակ զինքը կը ցնցէր ցաւագին ուժգնութեամբ մը. ինչո՞ւ այդ սիրուն եւ շնորհալի աղջկան սիրտը կոտրեր էր, ինչո՞ւ արհամարհեր էր անոր խոնարհութիւնը եւ բոլորանուէր սէրը. ու անդիմադրելի ցանկութիւն մը զայն տեսնելու, անոր սիրտը շահելու եւ կրկին զայն իր թեւին ներքեւ առնելու, զինքը խանդավառեց։ Ուշ ատեն գնաց զարկաւ իր մէկ ընկերոջը դուռը եւ հոն անցուց գիշերը, չուզելով տուն դառնալ ուր կ՚զգար թէ պիտի գտնէր իր մայրը արթուն եւ զինքը հետապնդելու պատրաստ. կ՚զգար որ չարիքին աղբիւրը մայրը եղած էր եւ առաջին անգամը ըլլալով իր զգացումները թշնամական կը դառնային անոր նկատմամբ, կը տեսնէր մօրը վտիտ «սիլուէդ»ը, անոր բարձր եւ տիրական հասակը, աչքերուն մթին եւ խորհրդաւոր լոյսը եւ Ալի Հասան կը խուսափէր իր տունէն։ Առաւօտուն կանուխ մեկնեցաւ դէպի Սալաճագ. շոգենաւ չգտնելով անցաւ Սկիւտար, ուրկէ վարձու ձիով մը բարձրացաւ դէպի այն բարձունքը ուր երջանկութիւնը ընդնշմարեր էր առաջին անգամ. մռայլ դառնութիւն մը զինքը խոժոռ կը դարձնէր եւ ան ո եւ է դիմադրութեան պարագային կը պատրաստուէր պայքարելու, չէ՞ որ իր «նիքեահլը»ն էր Ատիլէ եւ իրաւունք ունէր զան բռնի ուժով իր տունը տանելու, այո՛, բռնի ուժով. ու կ՚զգար Ատիլէի բաբախուն ու սարսափած էութիւնը իր կուրծքին վրայ, կը զգար անոր նուաղած աչքերուն քաղցրութիւնը, դիմադրող եւ դողդոջուն շրթները, բազուկներուն անզօր պրկումը, կ՚զգար բոլոր ասոնք ու իր հոգիին խորերէն անծանօթ ու կարծես դարաւոր ձայն մը, առեւանգումի եւ վայրագութեան ախորժակներով արթնցած, յաղթանակի ուրախութիւնը կ՚երգէր։ Բայց երբ Ալի Հասան Իպրահիմի տնակին մօտեցաւ եւ զայն տեսաւ ձիւնապատ դաշտերէն անդին, ճերմակ բեռին տակ ճնշուած կմախային ծառերու ճիւղերուն ցանցին ետեւէն, ամբողջ եռանդը մարեցաւ ու ինքզինքը երկչոտ զգաց տղու մը պէս, ձին կապեց ցանկապատին ու մտիկ ըրաւ, ինչպէս այն առաջին օրը՝ պառաւին կերկերաձայն եւ սրբազան երգը կը հասնէր իրեն, բայց ո՞ւր է շքեղ արեւը, ո՞ւր էին պերճ եւ երանգաւոր բուսականութիւնը եւ ո՞ւր էր մանաւանդ ճերմակ եւ ծփացող քօղը իր սիրականին։ Իր յուզուած հոգիին մէջ երկարօրէն թրթռաց տխուր բանաստեղծականութիւնը անցած բաներուն, սարսուռ մը համակեց զինքը ու զգաց որ այդ պահուն ամէն անձնուիրութեան եւ ամէն զոհողութեան պատրաստ էր։ Ինչպէ՞ս անցաւ ցանկապատէն, ինչպէ՞ս անցաւ տնակին սեմէն… ինքն ալ չէր գիտեր. կարծես երազի մը մէջ կը քալեր. իր յուզումի պղտորուած աչքերուն առջեւ կը յամառէր տեսիլքը խուսափող կիներուն. Ատիլէ ուրուականի մը պէս ճերմկած ու քօղը ծածկած մինչեւ աչքերը, շուարուն, եղերական, կը վարանէր ասդին անդին ու չէր գիտեր ո՞ր ուղղութեամբ ընթանալ եւ Ալի Հասանի նայուածքէն փախչի. վերջապէս արագ եւ անշշուկ կ՚անհետանար անիկա դուռնէն անդին, խտացող ստուերին մէջ՝ մինչ իրեն կը հետեւէր մօրը յամր եւ ծանր քայլերուն թաւ աղմուկը։ Փոխանակ երջանակացնելու, ուրեմն դժբախտացուցե՞ր էր այդ խոնարհ եւ մեկուսացախ ընտանիքը։ Ալի Հասանի խղճմտանքը կը յանդիմանէր զինքը. ուրեմն իր առաջին հանդիպումը Ատիլէի հետ չարի՞ք մը եղած էր։ Հիմակ մնացած Իպրահիմի հետ կը տեսնէր որ անոր շրթները կը դողդոջէին եւ ինքը չէր գիտեր որ կ՚աղօրէ՞ր թէ կ՚անիծէր անիկա, այլ սակայն ինքն ալ դժբախտ էր, խորապէս դժբախտ եւ եկած էր ներողութիւն եւ հաշտութիւն խնդրելու այդ պատկառելի ծերունիէն։ Իպրահիմ լուռ եւ խոժոռ նստեր էր անկողինին մէջ եւ յուզմունքին սաստկութենէն գլուխը կը շարժէր անշարժ իրանին վրայ կարկամած մատները ջղաձգօրէն կը գալաուէին վերմակին վրայ ու անիկա ցաւատանջ ու միանգամայն ահաբեկող երեւոյթ մը ունէր, ատելութիւնը ու զայրոյթը կը գոռային անոր գլխուն մէջ։ Ալի Հասան ոտքի վրայ կեցած, տաժանելիօրէն քրտինքը կը սրբէր ճակտին վրայէն ու աչքերը գետինը յառած կը մնար չհամարձակելով ոչ շարժում մընել, ոչ խօսք մը արտասանել. վերջապէս սակայն մօտիկցաւ ծերունիին, գետին հակեցաւ եւ ուզելով անոր ձեռքը համբուրել ծնրադրեց անկողնին քով։ — Պապաճիիմ… ներէ՛ ինծի… ներէ՛ ինծի։ Ծերունիին աչքերը դարձան։ — Ո՛չ, ո՛չ, ատելութիւնը քիչ անգամ եկած բոյն դրած է իմ հոգիիս մէջ, բայց երբ անգամ մը հոն է՜… Ծերունին դանդաղօրէն բռունցքը վերցուց եւ որովհետեւ բազուկին շարժումներուն տէրը չէր, անիկա միջոցին մէջ պահ մը դեդեւելէ ետքը ինկաւ կուրծքին վրայ խոր հեւք մը արձակել տալով իրեն։ Սոսկալի լռութիւն մը յաջորդեց։ Իր զգացած ճնշումին մէջ Ալի Հասան մոռցեր էր իր սիրոյ երազները, իր ցանկութեան նոպաները ու հիմա միակ մտածում մը ունէր. հեռանալ Իպրահիմի հրաշէկ գամի պէս իր սիրտին մէջ մխուող նայուածքէն, բայց այդ նայուածքը հետզհետէ թուլցաւ, ծերունիին շրթները կրկին սկսան դողդոջել յամառօրէն շարժելով մօրուքը կուրծքին վրայ, անոր պղնձագոյն ճակատը խորշոմեցաւ ու դառնութեան եւ յուսահատութեան ստուեր մը անցաւ դէմքին վրայէն։ — Ո՜վ Աստուածս, ամենակարող եւ հզօր, ո՞ր անծանօթ յանցանքիս պատիժն էր աս, մեղանչեր եմ ուրեմն անգիտակցութեամբ. քանի որ ո՛չ վատ, ո՛չ անարդար եւ ո՛չ ալ փցուն եղեր եմ կեանքիս մէջ… ո՜վ Աստուածս, ամենակարող, եւ հզօր, ինչո՞ւ ինծի մոռցար այս աշխարհիս վրայ, ուրեմն իմ ճակատս գրուած էր դառնութեամբ եւ սրտմտութիւնո՞վ մեռնիլ խաղաղութեամբ ապրելէ ետքը… — Պապաճիի՜մ… կը թօթովէր Ալի Հասան խորապէս զգացուած ծերունիին ցաւէն, ներէ ինծի, միայն ներէ՛ եւ ուրիշ բան չեմ ուզեր ես։ Ուրուականային նայուածք մը, կարծես աննշմարելի մշուշի մը ետեւէն աղօտացած կը նայէր զինուորականին. կը տեսնէ՞ր զինքը ծերունին. գիտէ՞ր թէ ո՛վ էր ինքը, զառանցանքներ չէի՞ն անոր բերնէն ելած խօսքերը. Ալլահ, Ալլա՜հ… ողորմէ՛ մեզի, Իպրահիմ այդ անցեալ եւ արդէն մեռած ոգիի նայուածքով կը խօսէր իրեն հետզհետէ մեղմ եւ ողբական շեշտով մը։ — Ես խոնարհ էի եւ մեծութեան չէի ցանկար, համակերպելով բաղդին ընծայած բոլոր դժուարութիւններուն, չէի նետուած կեանքի փոթորկալի ալիքներուն մէջ եւ ափունքը կեցած հեռուէն կը դիտէի ուրիշներուն սոսկալի եւ արիւնոտ պայքարը, Աստուծոյ ամվիճելի կամքովը արեւին լոյսը ընծայուեր էր աչքերուս եւ ապրելու ուրախութիւնը իբր Աստուածային շնորհ վայելեցի… իմ կեանքս շուք չէ ձգած ո եւ է մարդկային արարածի վրայ եւ կերած հացս իմ արդար իրաւունքս եղած է։ Ոչ մէկ օր եւ ոչ մէկ ժամ չեմ խափաներ ուրիշին երջանկութիւնը ու վայրի ծառի պէս ապրեր եմ առանձնութեան եւ խաղաղութեան մէջ…։ Երկար ատեն անզաւակ մնացած ըլլալով, համակերպած էի արդէն իմ բաղդիս երբ Աստուծոյ շնորհը մեր վրայ ճառագայթեց ու Ատիլէս աշխարհ եկաւ. երբ առաջին անգամ աչքերուն լոյսը տեսայ, երբ առաջին անգամ շրթներուն ժպիտը տեսայ, կարծես նոր արեւ մը ծագեցաւ ինծի համար. ան իմ միակ ինչքս, իմ միակ երջանկութիւնս դարձաւ, իրմով ուրախացայ եւ իրմով մանկացայ… անիկա իմ ճերմակ աղաւնիս էր, իմ աչքիս լոյսը, իմ սրտիս ջերմութիւնը… ու ահա օր մը ուրուրը մտաւ իմ տանս մէջ… օ՜ֆ… — Ես վատ ու անարժան մարդ եմ, խղճա՛ իմ վրաս ու ներէ՛ ինծի… — Աստուծոյ դիմէ, քու յանցանքիդ քաւութեանը համար, միայն Ան է մեծ, ամենաբարի եւ անյիշաչար… Ես, Իպրահի՛մ անհաշտ ատելութեամբ կ՚ատեմ քեզի, դում իմ «տիւշմանս» ես, դուն իմ աղջկանս դահիճը… Հեծեծագին լաց մը խափանեց ծերունիին խօսքերը. Ալի Հասան լալու անվարժ մարդու ուժգնութեամբ կ՚արտասուէր, իր լայն եւ հուժկու ուսերը ծռած էին դէպ առաջ եւ ամէն մէկ հեծմունքին կուրծքը տաժանքով կը թնդար. բայց երբ միջոց մը շնչասպառ՝ լռեց. իրեն թուեցաւ որ հեռուէն ուրիշ հեծեծանք մը, աւելի մեղ, աւելի ներդաշնակ, կը պատասխանէր իր լացին։ Յուսահատած մեկնեցաւ Ալի Հասան, առանց հաշտութեան բարեւ մը կարենալ առնելու ծերունիէն. որ իր բոլոր աղերսանքներուն անողոք յամառութեամբ պատասխանեց. — Ոչ, ո՛չ… Այլեւս մէկ պարտաւորութիւն ունիս մեզի հանդէպ, պիտք է արձակես աղջիկս… Ալի Հասան չհամարձակեցաւ խօսիլ իր օրինական իրաւունքներուն վրայ, չմտաբերեց անսաստել այդ տարօրինակ ծերունիին ատելութեան եւ երբ տանը սեմէն դուրս ելաւ, անսահման դժբախտութեան մը զգացումը ունեցաւ եւ ի զուր աչքերը յառեց պարտէզին հեռաւորութիւններուն։ Ամէն կողմ ցուրտ ձիւն, ամայութիւն, եւ Ատիլէի սենեակին վանդակներուն ետեւէն ի զուր ձգտեցաւ կնոջը ցաւագին սիլուէդը տեսնել եւ գոնէ հաճելի յիշատակ մը պահել այդ տխուր այցելութենէն։ Քանի մը օրեր անցեր էին եւ Ատիլէի արձակման թուղթը դեռ չէր եկած, ծերունին կ՚սպասէր զայրացած անհամբերութեամբ եւ կինը համակերպելով իր ամուսնոյն ցանկութեան, ինքն ալ անտաբեր կը դառնար. բայց օրեր եւ օրեր կը սահէին եւ շուք մը իսկ չէր անցներ այդ ամայի բարձունքին վրայէն, գերեզմանային լռութիւն կը տիրէր ամէն կողմ եւ կեանքը կ՚անցնէր այդ լքուած եւ դժբաղդ յարկին ներքեւ այն մռայլ տխութեամբ որ յուսահատական ցաւերը յառաջ կը բերեն։ Ալի Հասան այցելութենէն ի վեր, միայն Ատիլէ փոփոխութիւն կրեր էր. այդ խոնարհ եւ միամիտ կնոջ հոգիին մէջ ուժգին փոթորիկ մը յառաջ եկած էր, որովհետեւ իր անել կացութիւնը եւ իր զգացումները դէմ առ դէմ կուգային։ Ինքը խուսափելով հանդերձ իր ամուսինէն, անսահման երջանկութիւնով մը տեղեկացեր էր որ Ալի Հասան իրեն կարօտը ունէր. թէ զղջացած էր իրեն ըրած նախատինքին եւ թէ զինքը կը սիրէր ուժգնօրէն . լսեր էր անոր հեծկլտալը հօրը անկողնին քով եւ սիրտը վառեր էր անօրինակ կրակով մը. որքա՜ն պիտի ուզէր երթալ իր սիրականին քով, զայն ամոքել, անոր արցունքները սրբել եւ իմացնել մանաւանդ որ տրամադիր էր մոռնալու իր կրած ցաւը, խեղդելու իր բուռն սիրոյն մէջ նախանձի զգացումը եւ ամուսնոյն հետեւելու ուր որ կ՚ուզէր, ի՜նչ պայմաններու մէջ որ կ՚ուզէր. այդ պահուն Ատիլէ ինքզինքը պատրաստ կ՚զգար ամէն կարգի խոնարհութեան, առանց իր սպային ի՞նչ էր ինքը. անոր կաղնիի հասակին շուքին մէջ ապրիլ. ոտքին փոշին ըլլալ, եւ «ղուրպան» ըլլալ անոր. ի՞նչ հաճոյքով պիտի մեռնէր անոր աչքերուն ներքեւ… Մահը գերագոյն հեշտանքն էր անոր մօտ, անոր տիրական եւ հուժկու սիրոյն մէջ. իր սիրականին ձեռքով տառապիլը միթէ երջանկութիւն չէ՞ր, ինչո՞ւ խուսափեր էր այդ դառն հաճոյքէն. ի՞նչ «շէյթան» ցցուեր էր հոգիին մէջ այն առտուն եւ զինքը հեռու քշեր տարեր էր իր երջանկութեան սեմէն. իր սիրականը զինքը փայփայած ատեն վիրաւորած էր. բայց հիմա, ցաւի եւ տխրութեան օրերէ վերջն է որ կ՚զգար այդ հարուածին քաղցրութիւնը. ակամայ նոյնութիւն մը կ՚զգար իր տիրոջ ձեռքով զէնուած գառնուկին հետ, երբ մատաղի տօնին օրը, սուր դաշոյնը մխած ատեն ոչխարին վզին մէջ, զոհին գեղեցկութիւնը կը գովէր գողտր եւ փաղաքշիչ բառերով… Այլ սակայն Ատիլէ գիտէր որ իր հոգեկան տրամադրութիւնները, իր ալեկոծուող սէրը անզօր ալիքի մը պէս պիտի փշրուէր հօրը ապառաժեայ կամքին դէմ, գիտէր որ իր հայրը ո՛չ ըսելէ ետքը, այո՛ չէր ըսեր, գիտէր ասիկա, նոյն իսկ երբ ինքը տառապէր այդ ոչէն եւ տառապեցնէր իր սիրելիները, հայրը, Իպրահիմ, իր շրթներով արտասանած կամքը չէր ուրանար, անոր հոգին պողպատի պէս կարծր էր. անիկա կը չարչարուէր բայց տեղի չէր տար եւ անիկա իր ո՛չը արտասաներ էր աղջկանը հաշտութեան դէմ։ Այն իրիկունն իսկ, երբ Ալի Հասան մեկնեցաւ յուսահատած, Իպրահիմ առաջին անգամը ըլլալով երես առ երես խօսեցաւ աղջկանը հետ։ — Ատիլէ՛, ըսաւ հանդիսաւոր շեշտով մը, ուղիղ նայելով աղջկանը աչքերուն մէջ եւ ատիկա հօր նայուածք չէր, այլ գերադաս մէկու մը հրամայական ակնարկը. — Ատիլէ՛, քու միջոցաւդ զիս նախատելէ ետքը, այդ անարժան իսլամը որ չկրցաւ յարգել ծերունիի մը ճերմակ մօրուքը ու Աստուծոյ իրեն շնորհած բաղդը, եկաւ ու ներումն խնդրեց ինձմէ, ու ես մերժեցի… Պահ մը լռեց. Ատիլէ, ոտքի վրայ կեցած եւ խորապէս յուզուած կ՚արտասուէր լռին ու անոր աչքերէն արցունքը կը հոսէր առանց ճիգի. բայց անոր տժգունած դէմքին վրայ այնքա՛ն սովորական դարձեր էր արտասուքի խոնաւութիւնը որ Իպրահիմ չհասկցաւ այդ օրուան վիշտին յատուկ նշանակութիւնը։ — Իմ անոր մէջ ո՛չ մէկ կապ կայ այլեւս, աւելցուց ծերունին, իր մեղքին քաւութիւնը թո՛ղ Աստուծմէ խնդրէ, Աստուած ամենազօր է եւ ողորմած… ու իր տրամադրութիւններն անքննելի են։ Դարձեալ կանգ առաւ, իր պղնձագոյն դէմքին վրայ կապտացած շրթները կը դողդողջէին առանց բառ մը արտաբերելու, բայց յանկարծ գոռ եւ տիրական ձայնով գոչեց անիկա — Ատիլէ՛, հրամայեցի իրեն որ արձակէ քեզ… — Այո՛, հա՛յր… թոթովեց աղջիկը։ — Բայց անիկա վատ ու նենգաւոր է ու իմ մահուանս պիտի սպասէ… — Հա՛յր… — Ու դուն պէտք է խոստանաս ինծի Ատիլէ… որ այլ եւս երբե՛ք, բայց երբե՛ք չպիտի հաւանիս իր կինը դառնալու։ Աւելի առատ, արցունքները կը հոսէին աղջկան դէմքին վրայէն ու Իպրահիմ վիզը ձգտած. աչքերը տենդոտ՝ պատասխանին կ՚սպասէր։ Նոյն միջոցին կինը ներս մտաւ ու ահաբեկած հօր ու աղջկան դիրքէն, բազմոցին անկիւնը կզկտեցաւ անիկա կը դիտէր զանոնք ու կարծես աղէտի մը կը սպասէր. — Այո՛, հայր, ըսաւ վերջապէս Ատիլէ հեծեհագին ու իրեն թուեցաւ որ իր եւ կեանքին միջեւ սեւ վարագոյր մը կ՚իջնէր այդ րոպէին։ Ալի Հասան ան օրուընէ ի վեր ինկած էր մռայլ տխրութեան մը մէջ եւ չէր կրնար իր Իպրահիմի տուած խոստումը կատարել. երբեմն կ՚ըմբոստանար ծերունիին յամառութեան դէմ, երբեմն կը մտածէր գործադրել իր օրինական իրաւունքները, բայց կարծես երկաթէ ձեռք մը արգելք կ՚ըլլար իրեն, ու քանի՛ դժուարութիւններ կը շատնային, քանի իր կինը տեսնալը անկարելի կը դառնար, այնքա՛ն աւելի բուռն տենջանքով կը ցանկար անոր. իր քունը խռովուած էր եւ ցորեկները կ՚անցունէր շուարուն անստուգութեան մը մէջ. ամէն պարագային օրէ օր կը յետաձգէր իր կինը արձակելը. ատով անանցանելի անջրպետ մը չդնելու համար իր եւ կնոջը միջեւ եւ արգիլելու համար Ատիլէի կրկին ամուսնութիւնը որ մղձաւանջի մը պէս կը հալածէր զինքը։ Երբ Ատիլէ հաշտութեան ո եւ է յոյս կորսնցուց, սեւ տխրութիւնով մը համակուեցաւ, հոգեկան տառապանքներէն տկարացած իր մարմինը մէկէն ենթարկուեցաւ քայքայման։ Անիկա հետզհետէ դարձաւ տմոյն ուրուական մը որ իր ծնողքին աչքին իսկ այլեւս օտար կը թուէր։ Քանի Ատիլէ կը տկարանար, այնքան աւելի Իպրահիմ կ՚ամրապնդուէր Ալի Հասանի դէմ ունեցած ատելութեանը մէջ. անոր գաղափարն իսկ պժգալի սողունի մը պէս քստմնելի կը դառնար իրեն։ Այլեւս ո՛չ մէկ բառ չէին արտասաներ անցեալին վրայ ու այդ տնակին երեք դժբաղդ արարածներն ալ կը սպասէին անօրինակ եւ անխուսափելի աղէտի մը։ Իպրահիմ շատ աւելի հիւանդ կը զգար ինքզինքը, բայց այլեւս ոչ մէկ ցաւի ծամածռութիւն կը տեսնուէր իր դէմքին վրայ. անիկա իր հզօր կամքովը կը յամառէր ապրելու, սպասելով որ իր աղջիկը արձակուէր՝ երբ դեռ իր աչքերը բաց էին։ Այսպէս անցաւ ձմեռուան մնացեալ օրերը եւ երբ վաղահաս գարունը ժպտեցաւ բնութեան, Ատիլէ պարզ ցրտառութեան մը հետեւանքով անկողին ինկաւ։ Երկու շաբաթի չափ բուժարար բոյսերով, աղօթքներով ու կախարդներու հմայեկներով ջանացին զայն ոտքի հանել։ Իպրահիմ խնդրեց որ աղջկան անկողինը իր քով փոխադրեն ու ժամեր, ժամեր, լռին եւ ակնապիշ կը դիտէր անոր աստիճանական հիւծումը։ Իբրեւ վերջին ապաւէն երբ մայրը աղջկանը ճերմակեղէնը եւ հագուստը ծրարած՝ Ճեմիլի միջոցաւ կը ղրկէր որպէս զի տէրվիշները կարդան անոր վրայ, Իպրահիմ անգամ մըն ալ իր մոլորած աչքերը ուղղելով Ճէմիլի, գոռաց դառնութեամբ։ — Գնա՛, ըսէ՛, այդ վատ արարածին որ արձակէ աղջիկս։ Օրհնուած ծրարը չէր վերադարձեր երբ Ատիլէ յուզմունքի արտասովոր տագնապի մը մէջ առանց գանգատ մը արտայայտելու մեռաւ ու իր հոգին խուսափեցաւ իր տառապած մարմինէն արագ եւ թեթեւ ոստումով մը։ Արշալոյսը նոր ծագէր էր եւ գարնանային առաւօտներուն յատուկ զովութիւն մը կը ցրտացնէր օդը. սենեակին «քաֆէս»ներուն ետեւէն ճերմակ լոյսը կը մաղուէր դողդղալով, Իպրահիմի անկողնին մօտիկ. գետինը՝ փսիաթին վրայ՝ դրած էին Ատիլէի պատանքուած մարմինը ու մայրը գլխուն վերեւ ծալլապատիկ նստած. ձեռքերը ծունկերուն զարնելով. կուլար ու կ՚ըսէր… — Վա՜յ, վայ, ինծի… ո՜վ իմ աչքիս լոյսը, իմ հոգիիս ճառագայթը, ինչո՞ւ մարեցաւ, ինչո՞ւ հոգէառ հրեշտակը չտեսաւ իմ սնարս եւ եկաւ քու սնարիդ վրայ թառեցաւ։ «Ով իմ աղաւնիս, եթէ աչքերդ չպիտի բացուին ու շրթներդ չպիտի խնդան, ինչո՞ւ արեւը կը ծագի… ինչո՞ւ ծառերը կը ծաղկին։ «Ո՞ւր գացին այտերուդ վարդագոյնը ու աչքերուդ լոյսը, ո՞ւր կը ժպտի քու շրթներուդ ժպիտը։ «Ո՜վ իմ աչքիս լոյսը, իմ հոգիիս ճառագայթը, դուն որ մարեցար, ես ինչո՞վ ապրիմ հիմա… վա՜յ, վայ… ինծի»։ Մայրը իր անսահման համակերպութիւնը եւ լռութիւնը կը խզէր աղջկանը մահուան րոպէին, իր զաւկին բաղդը որոշեր ու տնօրիներ էին անոր հայրն ու ամուսինը ու ինք ձայն չէր ունեցեր. իր կարծիքն իսկ չէին հարցուցեր, ու հիմակ որ իր մէկ հատիկը մահուան պատանքներուն մէջ էր. հիմա՛կ էր միայն որ ին կարգը կուգար խօսելու։ Իպրահիմ լուռ եւ եղերական, չոր եւ տենդոտ աչքերը ուղղած դիմացը, երբեմն միայն խոր հառաչանք մը կ՚արձակէր։ — Ալլահ… Ալլա՜հ… Պարտէզին խոնաւ հողերուն վրայ օտար ներբաններ կը դեգերէին խուլ աղմուկ մը հանելով։ Իպրահիմ իր կարկամած ու անդամալոյծ անդամներուն վրայ իրանը ցցած, անշարժ բռունցքները գալարուն վերմակին եզերքին, հետզհետէ աւելի վայրագ, կը գոչէր։ — Ալլա՜հ… Ալլա՜հ… Յանկարծ հեռուէն սրարշաւ ձիու մը սմբակները քառատրոփ թնդացին, պառաւը ականջ դնելով հասկցաւ ու ահաբեկած անհետացաւ մեռելի սենեակէն. մղձաւանձային տագնապի մը մէջ սգաւոր հայրը իր կարգին մտիկ կ՚ընէր ու ժամանակ չունեցաւ մտածումի մը յանգելու, երբ Ալի Հասան երեւցաւ սեմին վրայ։ Անիկա այնքան գունատ էր, այնքան ուրուականային որ զարմացուց ծերունին. դէմ առ դէմ զիրար կը սեւեռէին եւ իրենց մէջ դրուած էր գետինը Ատիլէի նրբին մարմինը որ պատանքին մէջ պարուրուած մանկական մարմին մը կը թուէր, երկու այրերը կը շարունակէին իրարու նայիլ կռիւի պատրաստուող անհաշտ թշնամիներու պէս։ Երկուքն ալ գալարուած անսահման ցաւով չէին արտասուեր ու իրենց վիշտը ատելութեան կը փոխուէր։ Վերջապէս Ալի Հասան հաստատ եւ կորովի քայլերով մօտիկցաւ դիակին եւ առանց ուշադրութիւն ընելու Իպրահիմի աղաղակին՝ հակեցաւ անոր վրայ։ — Մի՛, վատ եւ անօրէն մարդ, մի՛ դպչիր աղջկանս։ Իպրահիմ իր անշարժ սրունքներուն վրայ կը գալարուէր գերմարդային ջանքեր ընելով կանգնելու եւ բռնի ուժող արգիլելու համար Ալի Հասանը, իր ձայնը հետզհետէ աւելի, գոռ խռպոտ եւ ահարկու, կուրծքը պատռելով կը բարձրանար։ — Մի՛, մի՜ դպչիր աղջկանս… Ալի Հասան աւելի ազդուած այդ ձայնէն քան թէ Իպրահիմի արգելքէն, կեցաւ. յուզմունքի սաստկութենէն ձեռքերը կը դողային եւ ծունկերը կը կթոտէին։ — Իմ կինս, իմ կինս… կը թոթեվէր անիկա, կուզեմ վերջին անգամ մը տեսնել զայն։ Բայց երբ անգամ մըն ալ ինքզինքը գտնալով Ալի Հասան ձեռքը երկնցուց Ատիլէի երեսը քօղարկող պատանքի ծալքին, սարսափած ետ ընկրկեցաւ։ Նոյն րոպէին Իպրահիմ անկողնէն դուրս պոռթկացեր էր սողալով եւ իր ատելութեամբ ու գերմարդկային վիշտով զօրեղացած՝ ծունկերուն վրայ կեցաւ ու իր դեդեւուն բազուկը որ երբէք չէր հնազանդեր իր կամքին, այս անգամ հնազանդեցաւ եւ լախտի մը պէս ինկաւ ծնրադրած Ալի Հասնաի գլխուն վրայ. անոր կարկամած մատները գինովի եւ ոգեւարի ջղաձգումներով կառչեցան սպային մազերուն եւ անգամ մըն ալ գոչեց։ — Ո՜վ անօրէն, ստրուկի զաւա՜կ, մարդկային կեղտի փրփո՜ւր, դուն ալ այլեւս չես կրնար իմ աղջականս երեսը տեսնել… դուն չուզեցիր զայն արձակել, մահը խլեց զայն քեզմէ… — Իմ կի՜նս, իմ կի՜նս, կը կրկնէր Ալի Հասան խելակորոյս։ Բայց ծերունին արհամարհելով անոր վիշտը շարունակեց։ — Այլ եւս կինդ չէ ան, «նիքահը պօշ» է ու քու եւ իր մէջ «նամէհրամ» կայ… Ու Իպրահիմ իր ազատ մնացած ձեռքովը խլեց Ալի Հասանի ձեռքէն պատանքին ծալքը ու անով ամբողջապէս քօղարկեց իր աղջկանը դէմքը։ }}</center> [[Կատեգորիա:Հեղինակներ-Ե|Եսայան, Զապել]] pvnihmyu4nrvk89jd01d4z3j03xbw6g 396615 396613 2026-09-16T20:07:30Z Emptyfear 547 396615 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Երբ այլևս չեն սիրեր |section = |previous = |next = |notes = |author=Զապել Եսայան}} <center>{{Հավասարեցնել|լայնք=40em| <center><b>ԵՐԲ ԱՅԼԵՒՍ ՉԵՆ ՍԻՐԵՐ</b></center> <center><b>Ա</b></center> Երեք-չորս օրէ ի վեր կը ձիւնէր անընդհատ։ Կապարագոյն երկինքը կը ցանծար ու պիտի փլէր կարծես փայտաշէն ու հինցած տուներուն վրայ՝ որոնք արդէն ծածկուան էին համայնատարած սպիտակութիւնով. սանիքները կը կքէին հանդարտօրէն եւ համառ կերպով իջնող ձիւնի ծանրութենէն նեղ փողոցները գրեթէ ամայի էին, ուր հազիւ մէկ քանի անտէր շուներ սրսփալով ցուրտէն կը քաշքշուէին եւ գիշերն ի բուն կ՚ոռնային անողորմ երկինքին։ Առաւօտ եւ երեկոյ ձիւնի այդ թանձր դէգերը հիւսիսային հովէն սառելով կը քարանային, ու պատուհաններուն վրայ միայն տուներու ներքին տաքութենէն մասնակիօրէն հալելով, քմահաճ ձեւեր, ձիւնեղէն ժանեակներ կը յօրինէին։ Երբեմն տժգոյն ու վտիտ դէմք մը կ՚երեւար մէկ կամ միւս պատուհանին շրջանակին մէջ ու երբեմն ալ մանկան մը թուխ կամ խարտեաշ գանգուրները, բայց ընդհանրապէս մարդիկ հաւաքուած էին գետինը դրուած կրակարաններու շուրջ եւ ամէն տեղ գրեթէ առանց բացառութեան կը մտմտային մէկ կողմէ անգործութեան եւ միւս կողմէ կեանքի սգութեան վրայ։ Թաղին ամէնէն խիտ փողոցներէն մէկուն մէջ հինուկ եւ միայրկանի տան մը փողոցին վրայի սենեակին մէջ, Երանիկ հանըմ եւ աղջիկ Եւփիւմէ, դէմ առ դէմ կրակարանին առջեւը նստած դանդաղօրէն կը խօսակցէին իրենց երկայն ու անգործ ժամերը զբաղեցնելով։ Չքաւորութի՞ւն…։ Ատ չէր որ կը պակսէր, բայց այդ պահուն մօր ու աղջկան մտմտուքը ուրիշ նիւթի մասին էր. անոնք երբեմն նոյն իսկ կը վիճէին. իրարու հետ կը քէնոտէին եւ լռութեան մէջ նոր առարկութիւններ փնտռելով յանկարծ կը պոռթկային ու կը ջանային ջրել անպատասխանի մնացած առարկութիւն մը։ — Ինծի ա՛լ ո՞վ պիտի առնէ… տարիքս լեցաւ, իմ ատենի աղջիկները կարգուեցան, զաւակներու տէր եղան. վաղը միւս օր ի՞նչ պիտի ընեմ, հայրս մեռաւ, դուն ալ ինծի հետ չպիտի ապրիս եա…մօրեղբօրս վիճակը մէջտեղն է, անպտուղ չոր ծա՞ռ մը պիտի մնամ, չէ՛ մայրիկ, ես փատնալու, տունը մնալու միտք չունիմ։ — Քա՛, կը գոչէր փրփրալով մայրը, մարդս պատառ մը հացին կուշտն է, կարգուելուդ ո՞վ դէմ է, բայց մէյ մը քեզի, մէյ մը անոր նայէ… կեցար, կեցա՛ր, աս սանկ է, աս նանկ է ըսիր, հիմակ այդ գինով շունին արժան տեսար ինքզինքդ… ատանկ կարգուելուն մարդ աղջիկ մնայ, աւելի աղէկ է։ — Չէ՛, ո՞վ ըսաւ… ատ միտքէդ հանէ… պիտի կարգուիմ… Խաչիկը ըսաւ արդէն ինծի. «Դուն չէ՛ մ՚ըսեր, ես ինչ կ՚ուզես կ՚ընեմ. դուն իմ խմելուս մի նայիր, սիրտիս ցաւէն ի՛նչ ընելս չգիտցայ, մէյ մը տուն ըլլանք, դուն պիտի տեսնաս. խուշին կաթը անպակաս պիտի ըլլայ տունէն. ես գերիդ ըլլամ, խմե՛մ մի. ի՞նչ ուզես ան պիտի ընեմ…»։ — Վա՜յ գլուխդ, ընդմիջեց մայրը կէս հեգնութեամբ, կէս զայրոյթով. տահա դուն տղայ ես, քեզի խաբելը դժուար չէ. ամէն էրիկ մարդ գլուխ գլխի չեկած, շա՜տ բան կ՚ըսէ, շատ բան կը խոստանայ, երկինք ու երկիր քեզի կուտայ. բայց մէյ մը որ տիրանա՜յ… Գլուխը օրրեց այս վերջին բառերուն վրայ, կարծես տաժանելիօրէն արթնցած հին յիշատակներ դիմաւորելու համար փորձառու եւ դառնացած կնոջ բարկութիւն մը, տենդագին կարմրութիւն մը կուտար իր չոր այտերուն. անիկայ շատ թուխ, շա նիհար կին մըն էր եւ իր սուր աչքերով դէմքը կորովի եւ տառապանքի խառնուրդ մը կը ներկայացնէր. մազերը թափած ու այնքան ցանցառ էին որ մանիշակորակ տժգնութիւն մը կը ցայտէր գանկէն, դէմքը, մոխիրի մէջ եփուած խնձորի կեղեւին պէս տեղ տեղ փոթտուած ու տեղ տեղ ալ ուռած էր. կոտրտած եւ սեւցած ակռաներով բերանը անսովոր խստութիւն մը կուտար իր բառերուն, մանաւանդ որ սրտմտած դէմքը կը յայտնէր այն խոր յուսահատութիւնը որ կը զգար աղջկանը անհնազանդութեանը հետեւանքով։ Աղջիկը, Եւփիմէ դեռ հազիւ քսանեօթը տարեկան էր եւ շէկերու յատուկ գիրուկ ու կաթնային գեղեցկութիւն մը ունէր. իր ճերմակ դէմքին վրայ սեւ եւ ժպտուն աչքերը շէկ թարթիչներուն մէջ գորովագին քաղցրութիւն մը ունէին. հառակառ մօրը, անիկա իր ամբողջ անձին վրայ կը կրէր լեցուն ու կոր գիծերու գիրգ հրապոյրը. իր մութ կապոյտ բրդեղէն հագուստին մէջէն վիզը կը բարձրանար ճրդմակ ու փափուկ, զարդարուած դեղին սաթէ մանեակով մը ամառները ցանը քիչ մը կը պղտորէր իր մորթին գեղեցկութիւնը եւ իր շէկ ու գռուզ մազերը շատ կարմիր կ՚երեւէին արեւին շողշողուն լոյսին մէջ, բայց այս մթին ու ստուերոտ եղանակէն մէջ անոր գեղեցկութիւնը իր կատարելութեան կը հասնէր։ Շատեր ուզեր էին զինքը, բայց վերէն կը նայէր իր թեկնածուներուն վրայ՝ գիտակից իր հրապոյրներուն. բայց այլեւս երկու տարիէ ուզող չկար, երբ ահա Խաչիկ որ իրենց վարպետին խալֆան էր ու ամէն օր կ՚երթար կուգար եազմա ու ներկ բերել, տանելու համար, զարնուեր էր իրեն։ Սկիզբները Եւփիմէ ականջ չէր կախեր, բայց հետզհետէ տարուեր էր անոր յամառ ու հետապնդող սէրէն. բարձրահասակ ու թիկնեղ կտրիճ մըն էր վերջապէս, որ ինքզինքը սեպել կուտար թաղին մէջ. ամէն կարգի թաղային շարժումներու գլուխը կը գտնուէր. ընկերներուն հետ բարի, աղէկ ու գէշ օրերուն հասնող, շիտակ ու զօրաւոր, անիկա չէր կրնար անտարբեր ձգել սիրտ ունեցող աղջիկ մը. բայց երբ անգամ մը խմէր, ինքզինքը կը կորսնցնէր, քանի՜, քանի՜ գինետունի կռիւներու հերոսը եղած էր անիկա. անգամ մը որ իր դեդեւուն սրունքներուն վրայ կենար, կարմիր ու լայն գօտին պնդացնէր մէջքին վրայ ու աչքերը սպառնային… ամա՜ն…ո՞վ իր ոտքին կը հասնէր։ Իբր խոհեմ եւ զգուշաւոր կին Երանիկ հանըմ չէր ուզեր Խաչիկը որ գինովի գէշ համբաւ ունէր. պարբերաբար գինովցող մարդու յատուկ խոժոռութիւն մը. անոր սթափած ժամերուն մէջ զայն անհաղորդ կը դարձնէր ու հակակրելի. նոյն իսկ երբ պարզ դիտողութիւն մը ունենար ընելիք բանած բաներուն վրայ, ան ի՞նչ կերպ էր, այն ի՞նչ ձայն էր, ան ի՞նչ նայուածք էր… — Չխմած ժամուն ալ շիքեա՞ր մըն է, ըսաւ վերջապէս իր աղջկան, իբր գերագոյն առարկութիւն. երեսը ժանգոտ թէնէքէի կը նմանի, հազար օրը մէյմը խնդայ նէ չէօփլիւկը արեւ կը ծագի… Վիրաւորուած այս վերջին դիտողութիւններէն, Եւփիմէ ոտքի ելաւ, դուրս ելլել ուզեց, կրկին վերադարձաւ ու կարծես վրէժը լուծելու համար ըսաւ մօրը. — Ատա՞նկ է… թող ատանկ ըլլայ, դուն չպիտի առնես եա, իմ ուզածս է… ես որի վրայ յոյս դնեմ, ո՞վ ինծի տէր պիտի ըլլայ. ամէնուն բերնին ծամոց պիտի մնամ… դուռ դրացի հասկցեր են որ բան մը կայ, վրանիս կը խօսին բայց եթէ բանի մը կապուի գործը, նշանուինք, լմննայ, ան ատեն որի՞ ինչ… Վո՜ւյ… դուռ դրացին ի՞նչ կրնայ խօսիլ մեր վրայ. ոսկին փաս չի վերցնե՛ր, Եւփիմէ՛, ակռանին կը հասնի նէ թող խածնեն, ամէն պտուղի ձեռք չհասնիր, ամէն թռչունի միս չուտուիր… Այս խօսքերը ընդհատուեցան դուռի բաղխումով. Եւփիմէ մասամբ գոհ այս խօսակցութեան վերջ տրուելուն եւ մասամբ ալ հոգին յոյսով վառուած, ճապուկ շարժումներով մը խուսափեցաւ սենեակէն եւ գնաց դուռը բանալու։ Անմիջապէս էրիկ մարդու խռպոտ ձայներ հասան մինչեւ վեր եւ մինչ նորեկները սանդուղներէն կը բարձրանային, Երանիկ հանըմ ինքնիրեն տրտռալով կը յարդարէր բազմոցին ծածկոցը։ — Երանի՛կ, պոռաց տարէց մարդ մը սենեակէն ներս մտնելով, Խաչիկը սա օդին ծով գացերէ, կարմիրները լուացեր է, վաղը գործ կայ… առի հետս բերի, նայէ՛ ինչ կ՚ըսէ կոր… Երանիկ հանըմ ընդոստ ետեւ դարձաւ. յուզումէն եւ զարմացումէն մինչեւ ճակատը կամրած էր. դրանը մէջ կեցած՝ եղբայրը կը տատամսէր Խաչիկին սպասելով. ոտնամանները հաներ էր եւ ֆէսը ու հագուստները վարը բակին մէջ թօթուեր էր. բայց դեռ ձիւնի ծուէններ կը ճերմկոտէին երկայն բալթոյին թիկունքը ու քղանցքները։ — Ներ չմտնա՞ս, սենեակը պիտի պաղի։ Մարտիկ տայի անգամ մըն ալ ետեւ նայեցաւ ու դարձեալ Խաչիկ չտեսնելով ինքնիրեն խնդաց, ներս եկաւ եւ կամաց ու հեգնական ձայնով մը ըսաւ քրոջը։ — Ասոնք վարը ի՞նչ կը տնտնան սա ցուրտերուն։ Մարտիկ տայի Խաչիկին գիներտունի ընկեր, այս վերջնոյն կողմը կը բռնէր. մազազուրկ եւ տարէց մարդ մըն էր ինքն իր վրայ կզկտուած. ժամանակաւ եազմաճի եղած էր բայց ատենէ մը ի վեր անգործութեան դատապարտուեր էր յօդացաւի պատճառաւ որ երբեմն զինքը կ՚անդամալուծէր ամենափոքր շարժումին սոսկալի ցաւեր պատճառելով։ — Ի՞նչ օդ եղաւ, Երանիկ, կ՚ըսէր թաց ու թաւ յօնքերուն մէջէն դէպի պատուհանը նայելով եւ կրակարանին վրայ ձեռքերը տաքցնելով, որոնց աղուամազերը ցուրտէն ցցուեր էին… — Վա՜յ, հրամմէ նայի՜նք, Խաչի՛կ, ըսաւ յանկարծ դրանը մէջ տեսնելով իր ընկերոջ արքենի հասակը, որ կարծես դռներէն ներս չէր մտներ։ Դանդաղ ու հաստատ քայլերով Խաչիկ մտաւ ներս, իր ետեւէն կատուային ճապուկ շարժումներով կը մտնար Եւփիմէ աթոռ մը բռնած ձեռքը։ Առանց բառ մը ըսելու Խաչիկ առաւ աթոռը ու պատին առաջքը նստեցաւ, նոյնպէս ոտնամանները հաներ էր ու թաց գուլպաներով ոտքերը մէկզմէկու կը շփէր տաքցնելու համար. ցուրտէն եւ բուքէն դէմքը կապտագոյն էր եւ շրթները տժգունած էին. յամր շարժումներով քակեց ֆէսին վրայի եազման, ֆէսը հանեց, թաշկինակովը հոծ եւ սեւ մազերը չորցուց եւ այն ատեն միայն աչքերը դարձնելով Երանիկ հանմին, ըսաւ քաղցր ձայնով մը… — Ի՜նչպէս ես, մայրի՛կ… Շատ լաւ գիտէր որ Երանիկ հանըմ դէմ էր իրեն, բայց զգուշանալով հանդերձ ո եւ է կերպով քծնելէ, ինչ ըլլար չեր գիտեր անոր սիրտն ալ շահելու համար. մէկ յարկի տակ պիտի ապրէին, մէկ ամանէ պիտի ուտէին, ինչո՞ւ պաղութիւն մնար մէջերնին։ Երանիկ հանըմ առանց իր դժկամակութիւնը ծածկելու, կը ձգնէր իր տանտիկնոջ պարտականութիւնը լաւ կատարել։ Եւփիմէ, կարծես չքացած՝ գացեր անխօսուկ նստեր էր բազմոցին անկիւնը, թեւերը ծալլած՝ ցուրտը չզգալու համար եւ մեքենաբար կը նայէր պատուհանէն դուրս։ Ձիւնը անընդհատ կը տեղար. հեռաւոր նոճիներն անգամ ճերմկեր ու անշարժացեր էին, ու կարծես կը մխրճուէին կապարագոյն երկինքին մէջ որ հետզհետէ կը ցածնար։ Հակառակ կէս օրի մօտ ըլլալուն, մթնոլորտը չեր պայծառանար եւ մռայլ յուսահատութիւն մը կը տիրէր ամենուրեք։ Բայց իր հոգիին խորը յոյսի ճառագայթ մը ինկեր էր. վաղը պիտի բանէին. իրեն համար, վստահ էր, Խաչիկ աս ձիւնին, ցուրտին ծով գացեր էր. իրեն համար, ի՞նչ տարակոյս, խօսեր էր վարպետին հետ. եւ հիմակ թերեւս կարելի ըլլար յուսացած պզտիկ փոխառութիւնը ընել։ Խանդաղատանքի տաք հոսանք մը անցաւ հոգիին մէջէն, իր սիրով ու գորովանքով խոնաւ աչքերը դարձուց Խաչիկին, խոհեցաւ ապագային վրայ, ինչե՜ր, պիտի ընէր մոռցնել տալու համար էրկանը տաժանելի աշխատանքը. տունը միշտ տաքուկ, մաքուր ու հաճելի պիտի գտնար անիկա երբ ծովէն գար թրջած ու պարտասած։ — «Եազմաճի» է եղեր, ի՞նչ կ՚ըլլայ, մտածեց, աչքերը պղտորած երազանքով, արհեստին գէշը կ՚ըլլա՞յ, մարդս մարդ ըլլալու է, մենք ալ ո՞վ ենք, որի՞ զաւակ եմ, մարս ու «տայիս» մէջտեղն են… Խորհեցաւ թէ ինքն ալ պիտի աշխատէր, ուժ ու օգնական պիտի ըլլար էրկանը, անիկա տունը տեղը կը նայէր, ինքն ալ վրայ գլուխ կը շինէր, տղոցը պակասները կը հոգար. մարդուս սի՛րտը հանգիստ ըլլար, սիրտին սիրածովը ապրէր. մնացածը ի՞նչ կարեւորութիւն ունէր։ Բոլորանուէր զգացում մը ներքնապէս զինքը Խաչիկին կը կապէր. վստահ էր թէ պիտի յաղթանակէր ամէն արգելքի եւ երջանիկ կը զգար ինքզինքը, իր գորվագին նայուածքը հանգչեցուցած էր Խաչիկին հսկայ հասակին վրայ, սպասելով որ անոր նայուածքը պատասխանէր իրենին։ Բայց Խաչիկ կարծես քէնով ըլլար. յօնքերը պռստած՝ աչքերը հակած յամարօրէն, իր ցուրտէն կարմրած ոիւ ուռած մատներով սիկառէր մը կ՚ոլորէր։ Սենեակին տաքութենէն իր վրայի թաց հագուստները բարակ գոլորշի մը կ՚արտաշնչէին որ բօդասի «քըրմըզ»ի տարտամ հոտ մը ունէր իր մէջ. հետզհետէ իրենց շնչառութեանը հետ օղիի տարտամ հոտ մըն ալ կը ծածանէր սենեակին մէջ։ — Նայէ՛, Երանի՛կ, Խաչիկը խօսեր է վարպետին հետ, ըսաւ վերջապէս Մարտիկ տային, տեւող լռութիւն խզելու անհամբեր։ Երանիկ հանըմ նստած տեղէն գլուխը ետեւ դարձուց եւ հարցական ձեւով նայեցաւ Խաչիկին։ Քանի շաբաթէ որ երկու ոսկի կ՚ուզէին փոխ առնել վաշխառուէ մը, բայց այս վերջինը պնդեր էր որ վարպետին երաշխաւոր ըլլայ ու բանածներնուն մէջէն ինքն անձամբ վճարէ իրեն մաս առ մաս, տոկոսին հետ. բայց ահա վարպետ, առարկելով թէ գործ չի կայ, աս օդերուհ չկրնար գործ պատրաստել. մերժեր էր երաշխաւոր ըլլալ։ Խաչիկ վերջապէս բարձրացնելով իր աչքերը Երանիկ հանըմին վրայ, ըսաւ առանց ուղղակի պատասխանելու. — Ասչափ ատենուան բանուոր էր, ինքը տայ նէ ի՞նչ կ՚ըլլայ, պարապ տեղը անչափ տոկոս ալ չէր տար։ — Վայ գլխո՛ւն, ըսաւ արհամարհանքով Երանիկ հանըմ, նեղը մնացեր, բերան ծռեր եմ… Ի՞նչը կը պակսի…արիւննիս քամելով փորը կը կշտացնէ, երկու ոսկին ի՞նչ է իրեն համար, նեղը մնար նէ ի՞նչ կ՚ըլլայ, խէնչարին քա՞րը կ՚իյնար… աչք ունի, աչքը լոյս չունի մեզի համար։ — Ամա՞ն, դուն ալ, Երանի՛կ, ըսաւ եղբայրը գլուխը ցնցելով, մէյ մը բերանդ չբանաս. ո՞ր մէկին պիտի հասնի, գիտե՞ս ինչ օրերու հասանք. ամէն տուն մեր վիճակին մէջ է, հիւանդութիւ՞ն կ՚ուզես, չքաւորութիւ՞ն կ՚ուզես… Ամէնքը Խաչիկ չէին որ աս օդին երթային ծով եազմաները լուային. որո՞ւն ոտքը ձեռքը կը բռնէր. ներկերը իրենց ամաններուն մէջ կը սառէին, նախապէս լուացուած եւ խոնաւ եազմայի դէզեր կա՛մ կը փտտէին ցուրտ բակերու մէջ կամ դանդաղօրէն կը չորնային սենեակներու անկիւնները, գոլորշիի ամպեր արտաշնչելով, մինչ մէկ սենեակի մէջ թխմուած տղաքը մեծ մասով հիւանդկախ, խոյլոտ կամ րաշէդիք, անդադար կը հազային ու ծերերը յօդացաւերէ կզկրտուած, օղիէն հիւծած կամ տիկի պէս ուռած, կը համառէին ապրիլ ու բանողներուն ուսին բեռ ըլլալ։ Թո՛ղ բանէին ու ապրէին գէշ աղէկ. բայց ահա շաբաթներէ ի վեր անգործութիւնը կը տիրէր, թէզկեահները մէկ կողմ դրեր էին, էրիկ մարդիկ գինետունները, կիները սենեակներու մէջ թեւերնին ծալլած կը սպասէին. երբեմն պառաւները իրենց մուշտակներուն մէջ ապաստանած գլուխնին կը շարժէին ու երկնքին նայելով կը գոչէին։ — Է՜յ Սուրբ Աստուածամար, քու կամքիդ դժուարը չկայ, ե՞րբ անուշիկ երեսդ պիտի բանաս։ — Առնելիք ունի՞ք, Երանիկ հանըմ, ըսաւ վերջապէս Խաչիկ ուղղակի խնդրին գալով։ Ծնունդը մօտ էր բայց դէռ բանած չէին ու իրենց հաշիւին վրայ յոյս դնէին։ — Չէ՜, ըսաւ Երանիկ հանըմ աչքերով հետապնդելով պատասխանին տպաւորութիւնը Խաչիկին երեսներուն վրայ, որոնք այլեւս կորսնցուցեր էին իրենց խոժոռ եւ դժկամակող արտայայտութիւնը եւ կը ջանային ընդհակառակը վստահութիւն ներշնչել Խաչիկին. կարօտութիւնը ծովի պէս մեծ էր, փոխ առնելիք երկու ոսկին կարկտան անգամ չէր ըլլար, բայց ինչ ընէին… Խաչիկ մտմտալով գետին կը նայէր եւ իր դէմքը այնքան զուրկ էր արտայատութիւնէ որ կարելի չեր աղէկ կամ գէշ գուշակութիւն մը ընել, լռութիւնը երկար տեւելուն, Երանիկ հանըմ յուսահատեցաւ, նորէն դէպի կրակարանը դարձուց դէմքը եւ ձեռքի ունելիով կրակարանին տաք մոխիրները խառնելով կ՚աւաղէր ու կ՚ըսէր. — Երնէ՜կ ան օրերուն, տաղաւարէ տաղաւար ձեռքերնիս փարա կ՚անցնէր, պակասնիս կ՚ընէինք, հիմակ աժեմին չաժեմին բերան պիտի ծռես, նազերնին պիտի վերցնես… հախըդ անգամ աղաչելով պիտի ուզես, ինչերնո՞ւս կ՚ապրինք կոր… — Առ սա երկու ոսկին, ըսաւ Խաչիկ, մէկէն ի մէկ ոտքի ելլելով ու դրամը դնելով Երանիկ հանըմին ձեռքին մէջ, մինչ անիկա ապշած ու միանգամայն հիացած փոխն ի փոխ աղջկանը ու Խաչիկին կը նայէր։ Արագ շարժումներով, իր պինդ քալուածքին ներքեւ տախտակամածը ցնցելով Խաչիկ հասաւ դուռը, ինքն ալ յուզումէն կարմրած էր, իր շրթները կը թոթովէին եւ աչքերուն մէջ սիրոյ եւ գորովանքի գինովութիւն կը կար՝ երբ ետեւ դառնալով ըսաւ։ — Մարիկս, տոկոսի խօսք մ՚ըներ, ամօթ է, ես ֆաիզճի չեմ, ինծի Խաչիկ կ՚ըսեն, թէք գլուխ մարդ եմ, փարան ի՞նչ պիտի ընեմ, ան ալ պահած էի նէ… նորէն ձեզի համար էր, Եւփիմէին համար էր… Ու կարծես շատ բան ըսած ըլլալուն համար խղճահար, շտապով իջաւ սանդուղներէն, չսպասեց որ Եւփիմէ երջանիկ ու փքացած հասնէր ետեւէն, ոտնամանները ոտքը անցուց ու դոռը բանալով փախստականի պէս անհետացաւ, ետեւէն դուռը գոցելով այնպիսի աղմուկով մը որ ամբողջ տանը մէջ թնդաց։ Դուրսը համայնատարած սպիտակութիւն անդադար եւ յամրօրէն կը շարունակէր ձիւնել եւ պարտէզներու մէջ այլ եւս ծառերուն ճիւղերը մինչեւ գետին կը հասնէին, կքած իրենց սպիտակ եւ սառուցիկ բեռին տակ։ <center><b>Բ.<br> Երազը</b></center> Իրիկուն էր եւ ձմեռնային մթնշաղը այս մռայլ եղանակին մէջ գրեթէ անմիջապէս տիրոց սենեակին։ Երանիկ հանըմ տէզկեահէն ելաւ, կազը վառեց, վարագոյրները գոցեց. կրակը հրահրեց ու նստեցաւ բազմոցին եզերքը։ Եւփիմէ դեռ կը շարունակէր բանիլ հակառակ մօրը հրաւէրներուն, որովհետեւ զբաղումը կը պարտրկեր աստիճան մը իր խռովուած զգացումները. դէմը, բազմոցին անկիւնը, մօրեղբայրը եւ Խաչիկ դէմ առ դէմ նստած օղի կը խմէին. իրենց միջեւ դրուած էր պզտիկ ափսէ մը՝ որուն մէջ փոքրիկ պնակներով զետեղուած էին խաշուած լուբիա, ձիթապտուղ եւ բողկ։ Երբեմն մօրեղբայր գաւաթ մը օղի կը հրամցնէր քրոջը, հակառակ այս վերջինին յամառ մերժումներուն եւ երբ անոնց վիճաբանութիւնը կ՚աւարտէր, դարձեալ լռութիւն կը տիրէր սրահին մէջ։ Եւփիմէ լամբարին դեղնորակ լոյսին տակ տենդագին արագութեամբ կ՚աշխատէր իր քով դիզուած եազմաները կ՚առնէր մէկիկ մէկիկ, որոնց վրայ կանանչը եւ կապոյտը բանուած ըլլալուն, ներկին պարունակած խէժէն կարծրացած էին, կը տարածէր զանոնք տէզկեահին վրայ, ճկոյթովը կը շտկէր իր ներկելիք մասերը ու թեւը սռքտած, բազուկը բարձր, վրձինը շնորհալի շարժումով կը խաղցունելով կ՚ամբողջացնէր գոյները։ Խոշոր կարմիր վարդեր, կամ դեղին անօրինակ ծաղիկներուն ողկոյզներ կը կենդանանային իր վրձինին հարուածներով. թէեւ գործը մեքենական աշխատութիւն մըն էր, այլ սակայն իւրաքանչիւր գործաւորուհի կրնար մասնաւոր շնորհ մը դնել իր գործին մէջ։ Եւփիմէի ձեռքէն ելած եազմաները վառ գոյներ կ՚ունենային ու վարպետը իր լաւ տրամադրուած օրերուն քանիցս ըսախ էր իրեն։ — Քեզի պէս պայծառ կը բանիս, Եւփիմէ՛… Քանի օղիին գաւառները կը պարպուէին, այնքան Մարտիկ տայի շատախօս կը դառնար, մինչ Խաչիկ լուռ ու մունջ կը խմէր, բայց իր աչքերը կը վառէին ու նայուածքը հետզհետէ աւելի համարձակութեամբ կը դառնար Եւփիմէին կողմը եւ երկարօրէն կը նայէր. հակառակ ցուրտին, անոր այտերը այնքան կարմրած էին որ կարծես կ՚այրէին, շրթները կը չորնային եւ երբեմն լեզուին ձայրովը կը թրջէր զանոնք. իր ճերմակ եւ գիրուկ վիզին վրայ սաթի հատիկները շուք կը ձգէին՝ աւելի շեշտելով անոր սպիտակութիւնը։ Ու Խաչիկ կը նայէր, այնքան սիրտը թունդ կ՚ելլէր, տենդագին ջերմութիւն մը մինչեւ ճակատը կը բարձրանար ու իր յուզմունքը ծածկելու համար՝ ծխախոտին տուփը կը բանար եւ դանդաղօրէն սիկառէթ մը կ՚ոլորէր։ Տաժանելի օր մը անցուցեր էր, ժամեր ու ժամեր մինչեւ ծունկերը ջուրին մէջ՝ աշխատէր էր ծովին եզերքը ու վերադարձին թաց եազմաներու բեռը կռնակին վրայ՝ բարձրացեր էր զառիվերէն. աշխատութիւնը այնքան ծանր էր որ հակառակ խայթող ցուրտին՝ քրտինք թափած էր ու երբ անգիտակից քայլերով դէպի գինետուն կ՚երթար կազդուրուելու համար, յիշեր էր Եւփիմէի տուած խոստումը։ — Մարդուս խօսքը բերնէն կ՚ելլայ։ Մարտիկ տայի Խաչիկը տեսնելուն՝ առաջարկեր էր տունը երկու հետ խմել. ինքն ալ անկարող էր գինետուն երթալու, քանի օրերէ ի վեր յօդացաւը զինքը կը տանջէր. ինքն իր վրայ կզկտուած՝ դժուարաւ մինչեւ անկիւնի նպարավաճառը կ՚երթար բան մը գնելու համար։ Հիւսիսային հովը փարատեր ու ցրուեր էր ամպերը եւ այլեւս չէր ձիւներ. երկնքին վրայ գորշորակ ու սեւ ծուէններ, հալածական եւ պատառատուն, արագ ընթացքով կ՚անցնէին ու կ՚անհետանային։ Բայց օրն ի բուն ու մանաւանդ գիշերը մինչեւ լոյս հովը արձակուած գազանի պէս կը սուրար մռնչելով. երբեմն հազար բերնով կը գոռար, երբեմն ալ միայնակ եւ քինախնդիր ոգիի մը պէս գետնին վրայ սողալով յանկարծ կը խոյանար գալարուելով եւ կը սուլէր կամ պատուհաններուն ետեւէն լալագին մրմունջով մը կը հետեծէր։ Ու տուները կը ցնցուէին, դիզուած ձիւները մէկ տանիքէն միւսը կը քշուէին, իսկ պարտէզներուն մէջ չոր ծառերը այսահարներու պէս կը թոթուէին, մինչ ճիւղերն ի վար կախուած սառոյցները բիւրեղանալով՝ առանց հալելու կը փոշիանային եւ կը ցրուէին յարատեւօրէն փչող քամիին ուղղութեամբ։ — Ասեղին ծակէն ցուրտ կը մտնայ կոր ըսաւ Երանիկ հանըմ սարսռալով։ Խաչիկ նայեցաւ անոր՝ անսահման գորովանքով, ամէն ինչ եւ ամէն բան որ կապ ունէր Եւփիմէին հետ՝ իրեն պաշտելի դարձեր էր։ — Կրակին քովը չգա՞ս, ըսաւ դողացող ձայնով մը։ Երանիկ հանըմ թէեւ դեռ ցրտութեան երեւոյթ մը կը պահէր Խաչիկին նկատմամբ, բայց ներքնապէս սիրտը կակուղցեր էր. գէշ չէր Եւփիմէին ուզածն էր դեռ ի՞նչ ըլլար. ասանկ ժամանակներու մէջ ո՞վ տէր պիտի ըլլար անօժիտ աղջկան մը։ Ամբողջ օրը տէզկեահին առաջք երկու կիները դէմ դէմի նստած՝ եռանդով կ՚աշխատէին ու կը խօսէին, մայրը կ՚ուզէր իր բուն զգացումները յայտնել, բայց շուտով տեղի տուած չըլլալու մտահոգութեամբ կողմնակի կ՚ընէր միայն։ — Կ՚ուզեմ քի ատ փարաին մէջէն բան մը առնես, Եւփիմէ՛, ըսեր էր աղջկանը՝ Խաչիկին փոխ տուած դրամին ակնարկելով՞ Եւփիմէ կը զգար մօրը լաւ տրամադրութիւնը եւ գոհ էր ինքն ալ իր կարգին խօսքը Խաչիկին վրայ կը բերէր. վերջապէս մայրը ըսեր էր. — Գինովութիւնը չըլլայ նէ, ի՞նչ ունի ես ալ բան մը ըսած չունիմ. էրիկմարդուն աղուորը ի՞նչ ընեմ, կտրիճութիւնը պէտք է… Եւփիմէ յիշելով մօրը խօսքերը, ներկին ամանը եազմաին վրայ տեղաւորցուցած պահուն՝ կը նայէր Խաչիկին ու կը մտածէր ոգեւորութեամբ։ — Կտրի՞ճ… ո՞վ կը տարակուսէր ատոր վրայ անոր պէս երիտասարդ մըն ալ կար թաղին մէջ. լերան պէս մարդ էր… է՛հ, իրաւ է, վրայ գլուխ չիկար, վախտին երիտասարդը չէր, գիր, ուսում չունէր, բայց կոգին՝ ժամը վառուած ճրագի պէս պայծառ էր. — հիմակուան ճահիլներուն պէս արեւէն անճրկած չէր. նեղ օրի, գէշ բրի, տէր տիրական կը կանգնէր ընտանիքին. աս չըլլար՝ ան կ՚ընէր, կինը, զաւակները հալխուն կարօտ չէր դարձներ… մինակ ուժը լուսը հերիք էր, պէտք ըլլար, կը գրկէր տունը տանը վրայ կը դնէր… Գաղջ եւ գորովագին զգացում մը համակեց Եւփիմէի հոգին. աչքերը խտղտացին, թուլութիւն մը զգար, վրձինը ձգեց ներկի ամանին մէջ եւ պահ մը անգործ ու անշարժ՝ զգաց, որ հոգին կը վերանար սիրաբաղձ երազի մը մէջ։ Մայրն ու Խաչիկ իրարու հետ կը խօսակցէին գործի վրայ ու Մարտիկ տայի ալ բոլորովին գինովցած՝ թէեւ դժուրաւ կը հետեւէր անոնց, բայց զանոնք կ՚ընդհատէր ամէն րոպէ աննշան հարցումներով. երբեմն ալ իր միտքը կ՚անջատուէր ու ինքնիրեն կը հետեւէր իր մտմտուքներուն. երբեմն կը փղձկէր իր վիճակին վրայ, կը սրտմտէր ու գլուխը կը շարժէր այնպիսի ուժգնութեամբ որ ֆէսին ծոպը ետեւէն դէպի առաջ կ՚ոստնուր եւ կը տարածուէր ճակատին վերեւ։ — Օ՜ֆ… օ՜ֆ… Խաչի՛կ, օղլո՛ւմ, ես ալ ասանկ ըլլալու մա՜րդ էի. տունէն դուրս ելած չունինք, կնիկ ապլա եղանք։ Զինքը մխիթարելու համար՝ Երանիկ հանըմ ամէն իրիկուն օղիին ափսէն կը շիտկէր, ճար ճարակ կ՚ընէր, չիկայէն կը ստեղծէր, բան մը պակաս չէր ըներ, բայց տայիին գերագոյն երազն էր գինետունի սրահը. օրը քանի մը անգամ աչքին առաջքը կուգային ծխախոտով եւ զանազան արտաշնչումներով անթափանց մթնոլորտին մէջ պզտիկ եւ ցած սեղանները՝ որոնց մակերեսը ողորկ դարձացծ էր իւղոտ կեղտէն։ Իրիկուան դէմ այդ տեսիլքները արտակարգ ուժգնութիւն մը կը ստանային. ինքզինքը կը տեսնար հոն կարկամած սրունքներով դանդաղօրէն յառաջանալը դէպի նստարանը, կը տեսնէր հետզհետէ. դիմացը դրուած օղիի շիշը՝ որուն դեղնորակ հեղուկը կը պսպղար մէջտեղէն կախուած լամպային լոյսէն, մինչ ռնգունքը հեշտալիօրէն կը գրգռուէին կրպակին խորը տապակուող ո եւ է ձկնեղէնի հոտերէն. ինքը կը գոհանար յաճախ խաշուած լուբիայի եւ ձիթապտուղի մէզէով, բայց անոնք ալ անանկ համ մը ունէին որ տունը չէր գտներ երբեք։ Երբեմն այնքան կը զայրացնէր Երանիկ հանըմ իր դժգոհութիւններով, որ անիկա ինքզինքէն ելած՝ կը պօռար երեսն ի վէր։ — Էրիկ մարդ չէ՞ք մի՛, կրողը տեսնայ երեսնիդ… ամենէն աղէկը տեղը մնայ, տասը մատդ մոմ ընես, օգուտ չընէր։ — Երանի՛կ, գոչեց վերջապէս Մարտիկ տայի, քրոջը եւ Խաչիկին խօսակցութիւնը կտրելով, մեզի մէյմէկ խահուէ չեփե՞ս։ — Թող Եւփիմէն ելլայ եփէ, ըսաւ Խաչիկ երկչոտութեամբ, ու անոր կողմը դարձուց իր քաղցր եւ թափանցող նայուածքը։ Խաչիկին իրեն ուղղած խօսքերը լսելով, Եւփիմէն ձգեց գործը, ոտքի ելաւ, պահ մը կեցաւ թէ՛ թմրած ոտքերուն համար եւ թէ՛ որովհետեւ սրտին զարկը կը լսէր ու չէր համարձակեր վեր բարձրացնել աչքերը։ — Պօ՜յդ սիրեմ, հոգի՛ս ըսաւ մտքէն Խաչիկ եւ խոր հառաչանք մը թռաւ կուրծքէն։ Հիմակ որ իրենց սրտին գաղտնիքը մէջտեղ ելած էր, այլեւս չէին համարձակեր իրարու հետ առանձին խօսիլ. բայց աւելի սրտագին զգացումով մը կապուած էին իրարու. իրենց կուրծքին ներքեւ սիրտերը մէկ չափով կը թնդային եւ իրենց գաղտագողի եւ արագ նայուածքները լեցուն էին սիրով եւ տարփանքով։ Հուժկու եւ կենսաւէր խոյանք մը կը միացնէր զիրենք ու տեսակ մը արբեցութիւն մշուշի պէս կը ծածանէր իրենց եւ իրականութեան միջեւ. կը մոռնային բոլոր կարելի դժբաղդութիւնները, կը մոռնային հրէշային չքաւորութիւնը չէին մտաբերեր իսկ թէ օր մը իրենք ալ ուրիշներու պէս պիտի ըլլային, այլ ջերմեռանդօրէն կը հաւառատային թէ արեւը աւելի տաք եւ աւելի պայծառ պիտի ըլլար իրեն համար, թէ լոյսի պէս պիտի ծագէին, ծաղիկներու պէս պիտի ծաղկէին, ու իրենց խոնարհ հոգիները թեւեր առած կը սաւառնէին երջանկութեան նոյն երազին մէջ։ <center><b>Գ.<br> Փորձութիւնը</b></center> Խթման օրն էր եւ քանի մը շաբաթներէ ի վեր տիրող ձիւնին ու բուքին յաջորդեր էր արեւոտ երկինք մը որ կանխահաս գարնան տպաւորութիւնը կ՚ընէր. ամենուրեք ձիւնը կը հալէր արագութեամբ եւ տեղ տեղ միայն, բարձր պատերու շուքին ներքե կամ հիւսիսի կողմ գտնուող տուներուն առաջքը ցեխի հետ դեռ սառոյց կար խառնուած։ Զինջ եւ վտիտ առուակներ անկանոն սալայատակներու ցից քարերուն վրայէն սորսորելով կ՚անցնէին եւ անոնց մեղմ խոխոջ հաճելիօրէն կը մրմնջէր։ Փողոցները կենդանացած էին արձակուրդի մէջ եղող ամէն տարիքէ մանուկներու զուարթ խումբերով, երբեմն ալ շրջուն փերեզակի մը բոժոժը երկարօրէն կը հնչէր թաղերուն մէջ որուն թրթռացումէն կարծես սթափելով, պարտէզներուն մէջ ապաստանած ճնճղուկներու երամները կը թռչկոտէին եւ կը ճռուողէին։ Երանիկ հանըմ եւ աղջիկը կը զբաղէին տնական գործերով. վերէն վար տունը աւելցնին ու սրբեցին, տէզկեահը վերցուցին, ներկին ամանները ու ապաները ջուրը ձգեցին, որպէս զի անոնց վրայ կուտակուած խէժը հալի ու ահա զբաղեցան ընթրիքի պատրաստութիւնով, մինչ միւս կողմէ ջուր կը տաքցնէին՝ լուացուելու համար։ Խոհանոցը հարաւի վրայ ըլլալուն՝ արեւով ողողուած էր եւ երկու կիները, վարժ՝ այս կարգի գործերու, ճապուկ շարժումներով կ՚աշխատէին։ Երանիկ հանըմին սրտմտած դէմքը առեր էր իր ամէնէն խոժոռ արտայայտութիւնը եւ երբեմն իր «նալըն»ները այնքան խստօրէն կը հնչէին խոհանոցի գետնի քարերուն վրայ որ կարծես կը կռուէր անոնց հետ։ Ուժգին շարժումներով միւս տախտակին վրայ դրաւ զանազան մասերու բաժնելու համար զայն, եւ սկսաւ, ջարդել, անմիջապէս որ աւելորդ պատառ մը կը նետեր դէպի պարտէզ՝ սեմին վրայ շարուած շէկ եւ գորշորակ կատուներ որոնք ակնդէտ կը սպասէին, կը յարձակէին անոր վրայ զիրար ճանկռտելով ու մռլտալով. այն ատեն Երանիկ հանըմին զայրոյթը կը պոռթկար, — Գետնին տակերը անցնի՜ք… ճըղիկ ճըղիկ կոտրտիք… փիսթ… Կը ծռէր նալընը ոտքէն հանելու եւ անոնց գլխուն նետելու համար բայց մուճակը միասին կ՚Ելլէր ոտքէն, մինչ կատուները իր շարժումէն սարսափած կը խուսափէին եւ հեգնական կեցուածքներով կը շարուէին պարտէզին ցանկապատին վերեւ, այն ատեն սայթաքելով իր մերկ ոտքին վրայ, անէծքը իր գլխուն կը թախէր. — Նանլէթ ըլլա՜յ… թերմաշ մնայ վրայէս… Եւփիմէ տխուր էր եւ մօրը այս ջղագրգռուած զայրոյթը, որ կաղանդի օրէն ի վէր անդադար գերագրռուեր էր առանց րոպէ մը հանդարտելու, զինք կը ջլատէր. երբեմն սիրտը այնքան կը թուլնար որ արցունքը կուլ կուտար եւ մանաւանդ ժամանակ չէր գտներ իր հոգեկան վիճակին անդրադառնալու եւ կացութեան վրայ որոշ գաղափար մը կազմելու։ Մայր ու աղջիկ ջերմապէս յուսացեր էին թէ Խաչիկ կաղանդին օրը գոհարեղէն մը կը բերէ նշանածին, օրերով փայփայեր էին այդ գաղափարը։ — Կոխած հողերնուդ ղուրպան կ՚ըլլայ կոր, ինչչափ ալ քի գործերը նարին են, մէջտեղը փարա չկայ, անիկա ճար ճարակ կ՚ընէ, մատնի մը կը բերէ։ — Ես կ՚ըսեմ քի օղ պիտի բերէ, կ՚ըսէր աղջիկը, գիտնալով թէ իր ճերմակ այտերուն վրայ ի՜նչքան պիտի վայլէր ոսկիին ցոլքը։ — Բայց ահա Խաչիկ թերեւս չուզելով փոխ դրամ առնել զարդարանքի համար, թերեւս չգիտնալով թէ օրէնք է ատիկա նշանածներու մէջ ու թերեւս պարզապէս համարձակած չըլլալուն՝ պարապ ձեռքով եկեր էր կաղանդը շնորհաւորելու։ Իրաւ է թէ այդ իրարու յաջորդ տօնական օրերու բոլոր ծախքերը ճոխութեամբ հոգացեր էր, ինքզինքը այլ եւս տունէն համարելով տասը կտոր եղեր, տունը տեղը հազար բարիով լեցուցեր էր եւ նոյնն իսկ հաւակատիկին համար մեծ նեղութեամբ հազուագիւտ կամրախայտներ ղրկեր էր. բայց այս բոլորը Երանիկ հանըմին աչքին չէին երեւար։ Հպարտ կին էր, եւ կը փափաքէր որ դրացիներու, բարեկամներու ցուցնէր աղջկանը կաղանդի նուէրը, ու պարծենար, քիթը կախ էր արդէն Խաչիկին պէս փեսացու մը ունենալուն, գոնէ անանկ բան մը ընէր որ ամէնքը առաջքնին նայէին, լեզունին իրենց քաշէին։ Իր յուսախաբութիւնը անյաղթելի արհամարհանք ներշնչեր էր իրեն Խաչիկին նկատմամբ, կը յիշէր որ ինք շնորհքով մարդու զաւակ էր, հայրը սիահճի էր եւ ոչ միայն երկու խալֆա ունէր ձեռքին տակ, որոնք անընդհատ եազմաներուն սեւ գծագրութիւնը կը կոխէին, այլ նաեւ ինքը կը գծագրէր նոր կաղապարներու օրինակներ ու կը փորէր փայտի վրայ. իր գործին բերումով ուղղակի յարաբերութեան մէջ ըլլալով եազմայի վաճառականներու հետ, աւելի նրբացած քարեր ունէր։ — Տուներնիս տեղերնիս կարգ կանոն ունէր. մարս ժամ երթար նէ քիպարի կնիկ կը գիտնային. թօփ շալը կռնակը, ըռզակները տեղը… բաղդերնիս վար անցնի՜. մեր օրին եկաւ նէ ամէն բան փճացաւ, հօրս սիրական աղջիկն էի կարգուեցաւ, փայս առի, օր մը օրանց ունեցածներուս վրահ չխնդացի . հարդ մէկիկ մէկիկ տարաւ կերաւ… Մարտիկ տայի որ արեւոտ օրէն օգտուելով դուրս ելած էր, այդ պահուն պարտէզին կիսաբաց դռնէն եկաւ խոհանոց մտաւ եւ ձեռքի օղիի շիշը Եւփիմէին յանձնելով ըսաւ քրոջը։ — Հերի՜ք է… Երանի՛կ, հերի՛ք է, Աստուած պիտի սրդողցունես։ Շաբաթէ մը ի վեր նոյն գանգատները եւ նոյն խոժոռ դեմքերը տեսնելով տունին մէջ՝ ալ ձանձրացեր էր, չէր հասկնար թէ քարի կտորի մը համար կարելի՞ էր այդքան իրար անցնիլ եւ երբեմն ինքն իրեն կը մրմնջէր. — Կնիկ ըսածդ ի՜նչ աճայիպ է… Բայց այդ պահուն, ա՛լ համբերութիւնը հատաւ եւ Եւփիմէն ցուցնելով աւելցուց. — Ջօճուխին ալ մեղք է, կերած պատառ մը հացը հարամ կ՚ընես, արցունքը կը թաթխես կոր։ — Ե՞ս արցունք թափել կուտամ կոր. ինծի պէս բաղդսըզ եղաւ. հալխուն աղջիկներու, կնիկներուն կը նայիմ կը զարմանամ. Աստուած մինակ մերինը շատ կը տեսնայ։ Կանպայենց աղջկանը նայէ՛. ոտքէ ինկած չարըխ կըլմանի, խարղան կտցէ նէ միս չհասնիր բերանը, ամա նշանածը թէք քարէով մատնի մը բերերէ։ Մարտիկ տայի կրկին բերանը բացաւ պատասխանելու. խօսակցութիւնը ճշմարիտ կռիւի մը պիտի փոխուէր եւ արդէն Եւփիմէ յուսահատ նայուածքներ կ՚ուղղէր մօրը եւ մօրեղբօրը, երբ յանկարծ ամէնքը մէկ մնացին։ — Վարպետն է, ըսաւ տային զարմացած։ — Վեր հրամմէ, Յակոբճան աղա, շտապեց Երանիկ հանըմ գոգնոցին սրբելով թաց ձեռքերը։ Դրանը մօտ, հորին առաջքը, Եւփիմէ ապաները կը լուար. երիտասարդ աղջիկը իր ուժեղ բազուկներով կը հանէր թրջած եւ խէժով ու ներկով թանձրացած ապաները ջուրին մէջէն եւ կը գալարէր զանոնք քամելու համար. իր ճերմակ թեւերը հակառակ աղտոտուած ըլլալուն՝ արեւին տակ կը ստանային այն ջերմին երանգը որ իրենց յատուկ էր. նորէն նոր քաշուած ջուրը գաղջ ըլլալուն՝ գոլորշիի նրբին մշուշ մը թաց թեւերուն եւ քամած ապաներուն վրայէն բարձրանալով ցուրտ օդին մէջ, զինքը կը պարուրէր վրայէն բարձրանալով ցուրտ օդին մէջ, զինքը կը պարուրէր շղարշի պէս. իսկ շէկ աղուամազերը թեւերու եւ ծոծրակին վրայ կը փալփլէին ոսկի փոշիի նման։ Սիրտը կոտրած ըլլալով անիկա կ՚ուզէր իր տխրութիւնդ ծածկել վարպետէն եւ դէմքը դէպի պարտէզ դարձուցէր էր բայց կատարած գործին պահանջումներուն համեմատ կը ծռէր ու կը կանգնէր եւ զօրեղ մէջքը անգամ մը կորանալով ու անգամ մը ձգտելով իր հանգրիճած կիսազգեստին ծալքերուն ընդմէջէն կ՚ուրուագծէր կողերը ու սրունքները։ Յակոբճան աղա, իբր թէ առաջին անգամ տեսած ըլլար Եւփիմէն՝ հիացիկ զարմացումով մը կը նայէր անոր ասիկա միջահասակ ու նիհարակազմ մարդ մըն էր, լայն ճակատով եւ վտիտ դիմագծերով, որուն մանր աչքերը այնքա՛ն զուրկ կը թուէին իմացականութենէ որ իր ամբողջ անձին վրայ անասնական դրոշմ մը կը դնէին. իր բանուորները չէին սիրեր զինքը, բայց անկէ կ՚ակնածէին, որովհետեւ իրենց համար կը ներկայանար իբր այն անձը որուն ձեռքը կը նայէին ապրելու համար. անիկա ցուրտ եւ անճըկելի կը մնար նեղ օրերու մէջ մերժելով ո եւ է ծառայութիւն մատուցանել. առիթը չէր փախցներ գին կոտրելու եւ ոմանք նոյն իսկ կը կասկածէին թէ սխալ հաշիւ կ՚ընէր տգէտ ու գրել կարդալ չգիտցող բանւորուհիներուն, գոնէ աւրուած կան օտար դրամ կը քշէր իր ամէն վճարումներուն. բայց երբ ինքը պէտք ունենար անոնց կը շողոքորթէր, կը քծնէր, չէր վարաներ նոյն իսկ սուտ խոստումներ ընելու։ Երանիկ հանըմ տեսնելով որ Յակոբճան աղա լուռ կը մնայ, կրկնեց իր հրաւէրը, այն ատեն ան սթափելով ըսաւ յանկարծ. — Չէ՛, Երանիկ հանըմ, աթոռ մը տուր, սանկ կը նստիմ։ Թեւին տակ եազմայի ծրար մը ունէր եւ խօսքի սկսելէ առաջ կը մտածէր կերպով մը Երանիկ հանըմին սիրտը առնել, բայց աչքը Եւփիմէին վրայ մնաց։ — Ի՞նչ աղուոր մեծցաւ աղջիկդ. — Ա՜խ, վարպե՛տ, պզտիկը՝ պզտիկցաւ, մեծը՝ մեծցաւ։ Ու յանկարծ մտաբերելով վարպետին հիւանդ կինը, — Կնիկդ նորէն անա՞նկ է… — Ինտոր գիտես անանկ է… օր օրի կը հալի կոր. հէքիմները յոյս չունին… Աստուծոյ մնաց յոյսս։ — Ամեննուս տէրտը մէյ մէկ տեսակ է… քեզի ալ մեղք է. առած օրէդ ատանկ էր, օր մը չխնդացիր։ — Քուրի՛կ, ի՞նչ կ՚ըսես, ըսաւ Յակոբճան աղա պոռթկալով նէ փարա դիմացաւ, նէ սիրտ դիմացաւ. չիւրիւկ աղջիկնին աղէկ քշեցին, նալըս մըխըս թափեցաւ, օ՜ֆ… օ՜ֆ… Հիմակ որ իր կինը աչքին առաջքը կը բերէր, իր կինը՝ դիակնային եւ քստմնելի երեւոյթով, որուն հազին ձայնէն գիշերն ի բուն չէր քնանար, ակամայ բաղդատութեան կը դնէր զայն Եւփիմէի գիրուկ եւ ճկուն անձին հետ ինքը ամուսնացած ըլլալով հանդերձ՝ միշտ կնոջ մը փայփայանքէն զուրկ մնացած էր եւ իր մէջ կը կրէր ցանկութիւններու տարտամ ախորժակ մը. աւա՜ղ… արեւը այնքա՛ն գաղջ էր այս ձմեռնային եղանակին մէջ ու կեանքը այնքան հաճելի՝ առողջ եւ գեղեցիկ կնոջ մը ներկայութեան. ծառերն անգամ պիտի խաբուէին ու բողբոջէին. պարտէզները զարդարող դափնիներու, բաղեղներու մշտադալար կանանչը կը փալփլէր ամէն տեղ ու մօտակայ նոճիները յաղթական սլացքներ ունէին դէպի կապոյտ եւ գաղջ երկնակամարը։ Գարնանային խռովք մը կը ծածանէր միջոցին մէջ եւ Յակոբճան աղա դողդոջուն քաղցրութեամբ մըն էր որ ըսաւ իր բանուորուհիներուն։ — Շաբաթ մը չպիտի բանէիք ամա, արե՛ւդ սիրեմ Երանիկ հանըմս, Հալէպի գործ եկաւ, անոր սուսը մինակ դուք կրնաք բանիլ, շատ բան մը չէ՛, աս է եղածը. ութօրէնքին պէտք է, նազս ձեզի անցաւ, ձեզի եկայ։ Նայուածքը աղաչական յառած էր Երանիկ հանըմին որ իր առաջին խօսքերուն ըմբոստութեան շարժումը մը ըրեր էր։ — Ատէթը այս շաբթու չբանիլ էր առարկեղ թոյլ ձայնով մը — Ես ալ տակը չեմ մնար։ Եւ որովհետեւ այդ պահուն Եւփիմէ ներս կը մտնար, վարպետն ալ ոտքի ելաւ, ընդ առաջ գնաց ու անոր գաղջ շունչը զգալով իր տխեղծ դէմքին վրայ, ըսաւ եռանդով. — Մատներդ սիրե՜մ, աղուոր, օյայի պէս բան է, ապսպրանք է, դուն երեսս ճերմկցուր, գործը տեղը երթայ, դուն ալ աչքս նայէ։ Պարտէզին մէջէն հապճեպ մնաք բարով մը ըսելով՝ Յակոբճան աղա անհետացաւ։ Մինչեւ իրիկուն անիկա գինովի պէս էր. կարծես ոտքերը գետնէն կտրեր էին. դեդեւելով կը քալէր եւ հոգին զեղուն կը զգար անսահմանելի զգացումով մը. կնոջը հազը չլսելու հոգով փոխանակ տուն երթալու, մտաւ գինետուն եւ լաթէրնան կեցուցած դրանը առաջքը, անոր լպրտուն եղանակներովը ոգեւորուած, Մարտիկ տայիին հետ խմեց մինչեւ ուշ ատեն իր այս անօրինակ հովարտայութիւնով զարմացենլով ամէնքը։ <center><b>Դ.<br> Խըսմէթ</b></center> Ծննդեան առաւօտն էր, եւ դեռ այգը չծագած եկեղեցիին զանգակները կը ղօղաչէին տօնական օրերու յատուկ ծեքծեքումներով. հայ, մանաւանդ ժողովրդական թաղերու մէջ սկսած էր ոգեւորութիւնը եւ ամէն հասակէ մարդիկ, նոյն իսկ ոմանք հարբուխոտ, ցրտին եւ խոնաւ մթնոլորտին մէջ ձգելով իրենց խռպոտ հազերուն երկարատեւ արձագանգը. կը դիմէին եկեղեցի։ Երանիկ հանըմ եւ աղջիկը աւելի, կանուխ, գացեր տեղաւորուեր էին վերնատան առաջին շարքին վրայ եւ հակառակ ցուրտէն տանջուելնուն համբերութեամբ կը սպասէին։ Փոխն ի փոխ մրափելով եւ սթափելով հետեւեցան ժամերգութեանց. «Առաւօտ լուսոյ»ի ժամանակ՝ շարականին պարզ եւ լայն եղանակներէն ու ծնծղաներու զուարթ թափերէն ոգեւորուած ճշմարտապէս զգացին թէ աւետիս մը կը ծածանէր միջոցին մէջ ու իրեն հոգին խառնուեցաւ ընդհանուր փառաբանութեան, բայց հետզհետէ կրկին մտան երկարաձգուող եւ ողբական եղանակներու ազդեցութեան ներքեւ մինչեւ պատարագը։ Եկեղեցին այդ պահուն լեցուած էր արդէն. վերնատան մէջ իրենց ետեւ, նստարաններ գրաւուեր էին մինչեւ յետին շարքերը. պաղ եւ տմոյն լոյս մը, մշուշանման ճերմակութեան պէս կը մաղուէր պատուհաններէն եւ պլպլացող մոմերուն ճանանչերը կը տժգունէին հետզհետէ։ Եւփիմէ վերջնականապէս սթափած, ոտքի ելաւ, խաչակնքեց եւ աչքերը յառեց խորանի մեծ ջերմեռանդութեամբ։ Պատարագին ամբողջ տեւողութեանը անոր հոգին խռոված մնաց սրբազան երժշտութենէն եւ այդ հոգեկան դիւրազգածութեամբը խորհեցաւ իր վիճակին եւ նշանածին վրայ երբեմն պատրաստակամ էր ներելու Խաչիկին եւ վերջնականապէ սկրթնելու անոր զօրեղ բազուկին. երիտասարդ էր, կանանճ-կտրին, աւելի աղեկ չէ՞ր աչք գոցել պզտիկ պակասներու. ծլէին, ծաղկէին, զաւակներու տէր ըլլային… խեղճը ի՞նչ ըրած էր վերջապէս. ամէն օր ծովին եզերքը արիւն քրտինք կը թափէր. ամօթ չէ՞ր կաղանդին նուէր մը բերած չըլլալուն համար երես դարձնել, քէն ընել։ Քանի օր է որ Խաչիկ հասկնալով որ սեւ կատու անցած է մէջերնուն, աչքը երեսնին մնացեր էր. ինչ ընելը չէր գիտեր. սիրտը մեծ, հոգին հպարտ էր, անոր համար բերանը չէր բանար, խօսք չէր ըներ, հետեւաբար չէր գիտեր թէ ինչո՞ւ սրդողած էին իրեն, բայց Եւփիմէ հասկցեր էր որ անոր սրտէն արիւն կերթար կոր։ Իր ժողովրդական խաւերու յատուկ ողջմտութեամբ եւ բարութեամբ յանկարծ մտադրեց նշանածին սիրտը առնել. երեսին խնդալ. յիշեց Խաչիկին առատաձեռնութիւնները, յիշեց նաեւ իրենց քաշած չքաւորութիւնը. պզտիկուց հայրը կորսնցուցեր էր, տային խեր մը չունէր իրենց, վաստակած քանի մը փարան հազիւ օղիին կը բաւէր, էրիկ մարդու հաց կերած չէին գիշեր, ցորեկ տատելով, խալէմին ծայրովը կը հոգային ամէն բան. իրենց կը վայլէ՞ր որ քիպարի կնիկներու պէս գոհարեղէնի համար խըռ ընէին, իրարու սիրտ կոտրէին. — Մատնին ի՞նչ պիտի ընեմ — խորհեցաւ հպարտութեամբ ձեռքերուն նայելով որոնք հակառակ շարունակ աշխատած ըլլալուն նուրբ եւ փափուկ էին։ — Պատարագւորին երկարաձիգ ձայնը պահ մը իր ուշադրութիւնը գրաւեց բոլորովին. «Առէք, կերէք»ի խորհրդովը վերացած քանի մը անգամ խաչակնքեց եւ մինչ տիրացուներու ռնգային ձայները կը փառաբանէին, աչքին ծայրովը տեսաւ մօրը սեւ եւ չոր սիլուէթը որ հակած դեպի ուրիշ կին կը խօսակցեր եռանդով. յանկարծ մտաբերեց անոր զայրոյթները եւ նոր յոյսերը, աչքին ներկայացաւ վարպետին նիհար ու տժգոյն դէմքը եւ անոր աչքերուն անասնական արտայայտութիւնը, իրեն թուեցաւ որ հակառակ իր ամբողջ կորովին իր սիրտը կը գողնային, հեշտագին ու միանգամայն ցաւագին սարսուռ մը անցաւ հոգիին մէջէն՝ մանաւանդ երբ լսեց թէ վարպետին կնոջը մասին կը խօսակցէին։ — Շատ ծանր, այսօրուան վաղուան է եղեր, կ՚ըսէր մայրը մասնաւոր եռանդով մը։ — Զաւակ ալ չունեցան, մրմնջեց անարիւն կին մը գլուխը ցնցելով։ — Աստուած լերան նայեր ձիւնը անոր կէօրէ տուեր է, ըսաւ սգաւոր պառաւ մը, միջամտելով եւ շարք մը անէծքներ թափեց Յակոբճան աղային գլխուն. աղջիկս փորը բերնին յղի էր, ափ մը ջուր ճայիլ՝ որբեւայրի մնաց, փեսան իր քով կ՚աշխատէր, ծովերուն եզերքը փտտեցաւ, կէնճ ու կանանչ հողեր առաւ պառկեցաւ. գացի ոտքը ձեռքը ինկայ… սա օրերը անցնին, մէյ մի փուշը ոտքէն ելնայ, աղջիկս նորէն կ՚աշխատի, կը վճարէ ըսի. մուտառը. քարի պէս խուլ մնաց… օխ ասրտելու համար չէ, ամա Աստուած ալ իրեն չձգեց. — Է՜յ, ողորմած Աստուած, կը մրմնջէր ուրիշ կին մը բազկատարած, արձականգ ըլլալով սգաւոր պառաւին խօսքերուն։ Ամէնքն ալ պահ մը լուռ մնացին։ Սէգ եւ տժգոյն, Երանիկ հանըմ գլուխը ցցած կը կենար կարծես իր դառն եւ խոժոռ երևոյթով դէմ դնելով գերագոյն զօրութիւններու։ Պատարագը լրանալէն առաջ աղջկանը նշան ըրաւ եւ մեկնեցաւ. սանդուխներուն վրայ երկու կիները անսահման ցանկութիւններով կը նայէին հարուստ կիներու արդուզարդներուն եւ գոհարեղէններուն. ամէն անգամ որ փետրազարդ գլխարկի մը շուքին ներքեւէն բաղդաւոր կնոջ արհամարհական նայուածքները կը խաչաձեւէին Եւփիմէի սուր նայուածքները, բան մը անոր լաւ տրամադրութիւններէն կը փլէր ու կ՚անհետանար։ Խաչիկին կոշտ եւ աղքատիկ երեւոյթը կը ցցուէր իր դէմ, կարծես իր երջանկութեան ճամբան խափանելով եւ ահա կը խորհէր մօրը յոյսերուն վրայ. եթէ վարպետին կինը մեռնի՜… — Ան ինտո՜ր նայեցաւ քեզի, աչքերովը պիտի ուտէր կարծես, Եւփիմէ՛, խենդ մի ըլլար, խօսքդ ետ առ, մէջերնիս կոտրած, թափած բան մը չկայ տահա, եազմաճի կտորին խելք դնելուդ, աչքերդ վեր բարձրացու… տունի հանըմ կ՚ըլլաս, Խաչիկի պէս մարդիկը խզմէթկեար կ՚ունենաս… մինակ առջի կնկան ըռզակները թեզի տայ նէ կ՚օգտէ, ոսկիէ պէպէկ կ՚ընէ թեզի… իմ վրաս նայէ օրինակ առ, նազլը մեծցած էի ամա, էրիկս տէզկէհին առաջքը դրաւ ինծի, ինքն ալ պուճախը անցաւ նստեցաւ, մազս աւել ըրի, քեզի մեծցուցի, օր մը օրանց սըռըս մարդ չիմացաւ, ամա քաշածս ես ու միայն տէրը գիտէ… սօն փուշմանլըք փարա էթմէզ… Փողոցը ցուրտ էր, բայց արեւը կը ծագէր ահա՝ սառուցիկ եղեամին բիւրեղային փոշին փայլեցնելով ամէն կողմ, խումբ խումբ, մեծ մասով կիներ դէպի իրենց տուները կը շտապէին կիրակնօրեայ հագուստներով զարդարուած։ Երանիկ հանըմ, աղջիկը առաջքը ձգած, գլուխը բարձր, աչքերը խոժոռ կը քալէր անշշուկ. խնամքով հագուած էին երկուքն ալ եւ թէեւ մօրը սեգ կեցուածքը ակնածանք կը ներշնչէր, դարձեա՛լ մարդոց աչքերը հաճոյքով կը դանդաղէին Եւփիմէի գեղեցկութեան վրայ. շուկայէն անցած ատեննին մօրը նայուածքը աւելի խոժոռեցաւ. կրպակներու առաջ աթոռակներու վրայ նստած մարդիկ, մեծ մասով եազմաճի, ցած ձայնով կը խօսակցէին. երբեմն վանառողի մը անակնկալ ձայնը կը բարձրանար երկդիմի գովասանքներով ծախած ապրանքին վրայ ու թէեւ ամէնքն ալ կը հասկնային որ այդ գովքերէն մաս մը բաժին կ՚իյնար անցնող գեղեցիկ աղջկան, բայց ոչ ոք կը համարձակէր խնդալ կամ կատարել, որովհետեւ թաղեցի էին անոնք։ Հանդիպեցան Մարտիկ տայիին եւ երկու դրացիներու, բայց իրարու երես անգամ չնայեցան, որովհետեւ անպատշաճ էր այդ վայրին մէջ զիրար բարեւել, նոյն իսկ ճանչնալ ձեւացնել։ Անցան գինետուններուն փողոցէն ուր Եւփիմէ չկրցաւ ինքզինքը զսպել ու քովընտի նայուածներ ուղղեց կրպակներու խորը եւ վերջապէս մտան իրենց դրացի փողոցները։ Մինչեւ որ տուն հասան՝ Եւփիմէի դէմքին վրայէն մարեր անցեր էր քաղցրութեան եւ բարութեան հետքերն իսկ. վայելքի անզուպ ծարաւ մը կը տոչորէր զինքը. տեսած հարուստ կիներուն մուշտակները եւ փետուրները կը պարէին իր աչքերուն առաջքը, բայց մանաւանդ խարագանուած կը զգար ինքզինքը անոնց նայուածներէն, որոնց անտարբերութիւնը նախատելի կը թուէր իրեն, հագուիլ՝ սըքուիլ ու երեւալ անոնց՝ իր գեղեցկութեան բոլոր փառքին մէջ, անխախտ նպատակ մը թուեցաւ իրեն։ Այս մտածումենրով հագուստը փոխելու զբաղած էր երբ դուռը զարնուեցան. կրկին չիփակին կոնակները կոճկեց եւ փութաց դուռը բանալու եւ վարպետը կանգնած գտաւ իր դէմը։ Յակոբճան աղան նոր ածիլուած, փեսութեան սեւ հագուստները հագած, դանդաղ շարժումներով վեր ելաւ. զգալի կերպով շուարած էր ու նոյն իսկ բարեւելու կը վարանէր. բայց երբ Երանիկ հանըմ իր փոթոտուած եւ ուռած դէմքը ժպիտով մը ծամածռած յառաջացաւ դէպի անոր, ոտքի ելաւ եւ մեքենական ձայնով մը մրմնջեց։ — Շնորհաւոր ծնունդ եւ աստուածայայտութիւն… Երկու կողմէն գաղտնի դիտաւորութիւններ ունելով կեղծ ու բռնազբօսիկ ձեւ մը ունէին. մէկէն ի մէկ անհետացեր էր վարպետին արհամարհական ընտանութիւնը որ ունէր իր բոլոր բանւորուհիներուն հանդէպ. աննշան խօսքեր կը փոխանակէին իրարու հետ ընդհատուած լռութիւններով եւ գաղտնագողի զիրար դիտելով՝ երբ Եւփիմէ սրահ մտաւ անուշի ափսէն ձեռքը։ Թեւերը բացած, մատները անցուցած ափսէին բռնօղակներուն, մինչ մէկ եզերք կուրծքին վրայ կը սեղմուէր, անիկա յառաջացաւ եւ այնքա՛ն հոգին փոթորկուած էր հակասական զգացումներով որ կը դողար եւ գաւաթներն ու անուշի ամանը կը ցնցուէին թեթեւօրէն։ — Անուշ հրամեցիք, ըսաւ Երանիկ հանըմ խոնարհութիւն մը ընելով։ — Շնորհակալ եմ, պատասխանեց Յակոբճան աղա նուրբ կտաւէ թաշկինակով բերանը սրբելով։ Ակնթարթի մը մէջ Եւփիմէ դիտեց անոր ձիւնափայլ եւ օսլայած շապիկը, փայլուն կոճակները եը մետաքսաւէտ փողկապը. մէկ կողմը սանտրած անփայլ մազերէն անուշահոտութիւն մը կ՚արտաշընչուէր ու կը ծփծփար. Եւփիմէ պահ մը մոռցաւ անոր տգեղութիւնը, ճղճիմութիւնը. իրեն թուեցաւ որ ճշմարիտ սէրը, օսլայած եւ սպիտակ շապիկի կը ներքեւ կը դնէ միայն իր բոյնը, իրեն թուեցան որ այսօրուընէ արդէն իր չքաւոր աղջկան մռայլ ու տրտում ճակատագիրը կը մտնէր նոր փուլի մը մէջ։ Երբ անուշին ափսէն մառանը տեղաւորելէ ետքը եկաւ նստեցաւ մօրը քով, Յակոբճան աղա իր նայուածքը յառեց իրեն. բայց ահա ոտքի ելաւ, մնաք բարովը ըսաւ եւ մեկնեցաւ. մայր ու աղջիկ պահ մը մնացին բակը։ — Աղայի պէս շնորհքով մարդ է, ըսաւ Երանիկ հանըմ։ Եւփիմէ խոր հառաչանք մը արձակեց ու վեր ելաւ, բնազդաբար պատուհանին մօտեցաւ եւ տեսաւ որ դրացի տուներէն կանացի գլուխներ դեռ զարմացումով կը նայէին վարպետին ետեւէն։ Յանկարծ հոգիի խորէն հզօր ըմբոստութիւն մը ժայթքեցաւ իր կացութեան, դրացիներուն չարամտութեան, Խաչիկին իրեն ընծայած չքաւոր կեանքին դէմ։ Աչքն դիմացը մինչեւ հեռուները պզտիկ եւ խարխուլ փայտաշէն տուներ կը շարուէին քով քովի, կռնակ կռնակի. ձկնորսի, ձկնավաճառի կամ եազմաճիի տնակներ էին ամէնքն ալ, ձմեռնային այս ցուրտ եւ արեւոտ օրուան մէջ անոնք կարծես կը յայտնէին իրենց բոլոր քստմնելի թշուառութիւնը. տուներ չէին ատոնք, այլ մէկ մէկ դժոխքներ, էրիկ մարդիկ, ծովին եզերքը աշխատող մարդիկ, տաժանելիօրէն պարտասած ամէն իրիկուն գինետուն կը վազէին կազդուրուելու յոյսով. կնիկներնին դժգոհ եւ պատրաստ տրտռալու. զաւակներնին լալկան, գունատ, պահանջող. ո՞վ ծայրը ծայրին կրնար բերել. էրիկ մարդիկ ալ յանցանք չունէին. անոնք ճակատագիր մը կը ծանրանար ամէնուն վրայ. երբ տանը պէտք եղած բաները մտքերնին բերէին կը շարուէին. ո՞րը առնէին, ո՞րը վաղուան ձգէին. ամէնէն կարճը բնաւ չմտածելն էր ու մոռնալու, երբեք չսթափելու համար՝ մինչ առաւօտէն մինչեւ իրիկուն կ՚աշխատէին չարաչար, իրիկունները կ՚երթային թաղուիլ գինետունին մթնոլորտին մէջ. տուներնուն մէջ կնիկները կ՚աշխատէին ինչքան որ կրնային, տղաքը, կը մեծցնէին գէշ աղէկ, օր մը կուշտ, օր մը անօթի, վրանին կոկուկ, տակը հինուկ, կը բաւէր որ ձայներնին մարդ չիմանար, սըռերնին դուրս չելլար։ Կիները ընդհանրապէս չքաւորութիւնը ամօթ կը համարէին ու կը ջանային զայն պարտկել, միւս կողմէ կը թշնամանային իրենց էրիկ մարդոց դէմ. որոնք գրեթէ չէին օժանդակեր իրենց. շաբթէ շաբաթ, գինով պիտի ըլլային որ ձեռքերնուն քանի մը փարա փրցուէր, մնացածը կ՚երթար գինետուն եւ կեանքը կը քաշքշուէր քէներով, սրտմտութիւններով դառնացած, մէկ կողմէ արժանապատուութեան հոգերով բարդացած, իսկ միւս կողմէ ակամայ կոպտութիւններով բրտացած։ Ու ամէնքն ալ կ՚ապրէին կարծես մութի մէջ խարխափելով, ամէն մէկը անձկագին ցանկալով քիչ մը հանգիստ, քիչ մը մարդավայել կեանք, ամենադոյզն սփոփանք ու քաղցրութիւն։ Եւփիմէ կարծես որ պայծառատեսութեան մը րոպէին կը տեսնար այն կեանքը որ պիտի ապրէր Խաչիկին հետ. աչքերը գոցեց այդ մղձաւանջը չտեսնելու համար եւ իրեն թուեցաւ որ Յակոբճան աղա մեղմօրէն զինքը կը հեռացնէ այդ դժոխային ոլորտէն. ետեւ դարձաւ, զգալով մօրը ներկայութիւնը եւ երբ մայր ու աղջիկ իրարու նայեցան — Աղայի պէս մարդ է, կրկնեց Երանիկ հանըմ խոհուն դէմքով։ — Խըսմէթս որն է նէ ան կ՚ըլլայ, պատասխանեց Եւփիմէ, խռոված՝ բայց գրեթէ համակերպած։ <center><b>Ե.<br> Սրտի ցաւ</b></center> Առաւօտուն կանուխ մինչ Երանիկ հանըմ խահուէն կը խմէր, երբեմն հացի մանր պատառներ թաթխելով մէջը, դուռը ուժգին զարնուեցաւ։ Մարտիկ տայի որ անկիւնը նստած անդադար կը ծխէր եւ երկու կիները՝ ընդոստ կանգնեցան սպառնական բան մը կար այդ հարուածին մէջ։ — Ոտքդ պագնեմ, Մարտի՛կ, դուն գնա՛ բաց, Խաչիկը ըլլալու է։ Մարտիկ տայի քովնտի ու յանդիմանական նայուածք մը ուղղեց քրոջը, բայց տեղէն չշարժեցաւ. երկու կիները տժգոյն էին եւ անշարժ իրարու կը նայէին. երկրորդ հարուած մը թնդացուց տունը. այն ատեն Եւփիմէն գտնելով իր խառնուածքին ամբողջ կորովը, ոտքի ելաւ եւ գրեթէ աճապարելով գնաց բացաւ։ Բակին մէջ իր դէմ կեցած էր Խաչիկ՝ մեծ զայրոյթով մը տժգունած. անոր սեւ եւ գողտր աչքերը այդ պահուն դաժան խստութիւն մը առած էին պռստած յօնքերուն ներքեւէն. թուխ եւ տժգոյն ճակատը ու քունքերը բարակ քրտինքով մը ողողած էին ու շրթները կը դողդոջէին ակամայ ծամածռութիւններ ուրուագծելով, ուժեղ եւ լայն կուրծքը, գործաւորի մրոտած հագուստներուն ներքեւ կ՚ելեւէջեր ու կարծես մէկ րոպէէն միւսը պիտի պոռթկար. անիկա շեշտակի կը նայէր Եւփիմէին ուզելով խօսիլ՝ բայց չկարենալով վանկ մը արտասանել, ու իր ներկոտ բռունցքները սեղմուած կը գալարուէին կողերուն վրայ։ Եւփիմէ նախ դժկամակութեամբ, հետզհետէ ատելութեամբ կը նայէր անոր եւ իրւ աչքերը կը դիմագրաւէին Խաչիկին զայրացած նայուածքին. եթէ անիկա գլուխը կախ եւ աղաչական ձեւով մը ներկայնար. թերեւս սիրտը թուլնար, յիշէր անոր համար զգացած սէրերը, բայց ահա Խաչիկ կը ներկայանար տիրոջ պէս, սպառնական եւ ցասմնալից. ազատ չէ՞ր արդեօք իր բաղդը ասոր կամ անոր հետ կապելու, ու գաղափարը թէ Խաչիկ փորձանք մը եղած էր իրենց գլխուն, թէ կարող էր արգելք հանդիսանալ լաւագոյն կարգադրութիւններու, այնպիսի չար ցրտութիւն մը կուտար Եւփիմէի դէմքին, որ անոր դիմագրաւող նայուածքը լրբութիւն մը թուեցաւ Խաչիկին. անիկա յանկարծ հոգիի խորէն բարձրացող արհամարհանքին մէջ խեղդելով իր ցաւն ու զայրոյթը, ձեռքը երկնցուց, մէկ կողմ հրեց Եւփիմէն կոպտութեամբ ու բարձրացաւ սանդուխներէն։ Այդ միջոցին Երանիկ հանըմ ինքզինքը գտած էր ու ընդ առաջ գալով Խաչիկին, յանդիմանեց զայն։ — Առտուանցով ի՞նչ խաղքութիւն է աս, դուռ դրացի ի՜նչ կ՚ըսեն, ամօթ չէ՞, մեղա՜յ տէր, տահա կայնէ նայի՜նք, կանուխ չէ՞, երէկ ցանեցինք, այսօր բուսաւ… ամա ես աղջկանս ըսի, անանկ մարդոց խօսքին մտիկ չըլլուիր, ետքէն փիւշման կ՚ըլլա՜ս… վա՜խ մեզի, հազար վա՜խ… — Քա մարի՛կ, ես ի՞նչ յանցանք ըրի քի ինձմէ ասանկ երես դարձուցիք։ Խաչիկ այս խօսքերը արտասանելով ջլատւած եւ հեւալէն ինկաւ բազմոցին վրայ. ամբողջ մարմնովը կը դողար ու հակառակ իր մեռելական տժգունութեան քրտինքի կաթիլներ շիթ առ շիթ կ՚իյնային քունքերէն իր խոշոր, աշխատութենէ կոշտացած եւ ներկոտ ձեռքերը ծունկերուն վրայ դրած այնպիսի վշտագին երեւոյթ մը ունէր որ կարծես ամբողջ աշխարհ սեւցած էր իրեն համար. պահ մը առաջ հոգիին մէջ մրրիկի մը պէս որոտացող զայրոյթը տեսակ մը պատրական կորով տուեր էր իրեն, բայց հիմակ ինքզինքը թոյլ եւ ջլատուած կը զգար եւ կարող՝ մանկան մը պէս հեծեծելով արտասուելու. մարդկային մեծ ցաւը, սիրոյ ցաւը կը դղդրէր այդ խոնարհ՝ բայց հզօր սիրտը իր բոլոր թափովը եւ իր անարուեստ հոգին ո եւ է բալասան չէր գտնար զայն ամոքելու համար։ Քանի օրերէ ի վեր կասկածը օձի պէս սպրդեր էր իր էութեան մէջ քանի՛ օրերէ ի վեր գաղտնապէս կը տառապէր, փոխն ի փոխ յուսալով եւ յուսահատելով, ճաշակելով անստուգութեան մը բոլոր դառնութիւնները, երբ ահա նոյն առաւօտն իսկ վարպետը ճամբեր էր զինքը, առարկելով թէ բանուորուհիներու հետ անպատկառօրէն կը վարուէր։ Իր ուժգին բողոքներուն դիմաց վարպետը սրտնեղելով ըսեր էր վերջապէս. — Է՜հ, ի՞նչ երկայն կ՚ընես… Երանիկ հանըմին աղջկան պալթա կախեր ես, խեղճրեը ի՞նչ ընելնին չեն գիտեր գլուխնուն տէֆ ընելու համար քեզի… — Ե՞ս… ես ինծի չուզող մարդուն փողոցէն ա՛լ չեմ անցնիր. շուքս ալ չեմ ցուցներ, ինծի Խաչիկ կ՚ըսեն… ո՜վ է ատ ապուրը ուտողը նէ թող մէյտան ելլա՜յ… Ու մէկ շունչով եկեր էր Եւփիմէին եկեր էր զայրոյթով եւ գրեթէ կատաղութեամբ, եկեր էր այն յոյսով թէ մայր ու աղջիկ գլուխնին պիտի ծռէին, ներողութիւն պիտի խնդրէին եւ ահա՛ այս պահուս ինքը պատրաստ էր անոնց ոտքերուն հետքերը համբուրելու, անոնց գերին ըլլալու. միակ մտածում մը գրաւեց իր միտքը, ամբողջ հոգին, ղուրպան ըլլալ Եւփիմէին՝ բայց դարձեալ վայելել անոր գուրգուրալի եւ սիրաւէտ նայուածքին ջերմութիւնը։ Դեռ երեկ էր, բայց արդէն ինչքա՜ն հեռու կը թուէին այդ երջանիկ օրերը, երբ Եւփիմէին ներկին ամանները, դեղին կապոյտ կանանչ ներկերով լեցուցած ատեն կը զգար անոր մատներուն խուսափուկ հպումը իր ձեռքին վրայ, որոնք կը դողդոջէին յուզումէն. այն օրերը երբ մայր ու աղջիկ սիրալիր ու հաճոյակատար՝ ի՛նչ ընելնին չէին գիտեր ու ձեռքէն կը խլէին համեմատաբար դիւրին եւ շահաւէտ գործերը, մինչ ինքը իր բնական արդարամտութեամբ կ՚ուզէր աղէկ գործերը բաժնել բոլոր գործաւորուհիներուն։ Կը յիշէր մանաւանդ այս վերջի մէկ քանի յուսաւէտ օրերը, երբ կը կարծէր թէ իր մուրատին պիտի հասնէր երբ իր աչքին առաջք փայլեցուցեր էին երջանկութեան հեռապատկեր մը ի՞նչ նպատակաւ, ո՞վ գիտէ… Իր պարզ եւ ուժեղ հոգին անկարող էր նոյն իսկ կասկածելու կանացի հոգիներու անկայուն եւ տարուբերուող տրամադրութիւններու մասին. չէր կրնար իսկ մտաբերել պճնասիրութեան, պարծանքի ու ցուցամոլութեան այդ նոպաները, որոնք կը պղտորեն ամէն աստիճանի վրայ գնուող կիները ու հիմակ որ իր պաղարիւութիւնը գտած էր, անկեղծօրէն կը հաւատար թէ թիւրիմացութիւն մը կար զոր կարելի էր փարատել երկուստեք բարի կամքով։ Այս էր պատճառը որ Խաչիկ, հակառակ իր բնական հպարտութեան, աչքերը բարձրացնելով Երանիկ հանըմին վրայ, ըսաւ մեղմ եւ յուզուած ձայնով։ — Մայրի՜կս, ես ըրի, դուն մ՚ըներ, գլուխս դարձաւ. գործսըզ մնալս հոգս չէ. անկէ եկած խերը Աստուծմէ թող գայ… թեւերս շարժեմ նէ քարէն փարա կ՚ելլայ… ինչ կ՚ընեմ չեմ ըներ ընտանիքս կ՚ապրեցնեմ, էվէլ, պակաս, աֆ ըրէ՜… — Ամենեւի՜ն… գոչեց Երանիկ հանըմ ակռաները սեղմած, ումետդ կտրէ մեզմէ. ինչ ըլլալդ հասկըցուցիր. քանի՝ տահա ճամբան կարճ է, ետ դառնալը դիւրին է։ Փիլիճի պէս աղջկանս մեղք չէ՞, կրակներու մէջ պիտի էրէր, Աստուած իր անմեղութեանը ողորմեցաւ… վարդի պէս աղջի՜կս, աչքը երեսը փառ փառ կը վառի, մէյ մը քեզի, մէյ մըն ալ անոր նայէ՜… — Եւփիմէ՜, գոչեց Խաչիկ շուրջը նայելով եւ գերագոյն ձայնով մը, Եւփիմէ՜… Ու աւելի չկրցաւ ըսել։ Եւփիմէ սրտնեղած դէմքը կը ծամածռէր եւ կարծես ժամ մը առաջ կ՚ուզէր ազատիլ Խաչիկին ներկայութենէն. անոր ցաւագին եւ յուսահատական երեւոյթը փոխանակ զինքը յուզելու, կը ջղագրռէր. կարծես թէ բարութեան եւ քաղցրութեան բոլոր աղբիւրները ցամքեր էին իր մէջ եւ հոգիին թելերը որոնք երբեմն քնարի մը պէս կը հնչէին՝ երբ Խաչիկ իր անունը կուտար, այս յուսահատական կոչին չպատասխանեցին. զգաց որ ոչ միայն այլ եւս չէր սիրեր զայն, այլ իր աչքերուն առջեւէն պատրանքի մշուշը փարատած էր եւ կը տեսնէր այդ մարդը՝ ինչպէս որ էր, իր կոպիտ եւ անհրապոյր արտաքինով իր բուռն զայրոյթներով եւ հոգեկան թուլութիւնով. կը տեսնէր զայն իր ցաւէն ծամածռած դէմքով, քրտնաթոր ճակատով, դողդոջուն շրթներով, կը տեսնէր մինչեւ արմուկը ներկի մէջ թաթխուած ձեռքերուն կոշտութիւնը՝ աղքատիկ եւ մաշած հագուստներուն վրայ, որոնցմէ փօթասի եւ խման մարդու քրտինքի խառն հոտ մը կ՚արտաշնչուէր։ Ու իր բոլոր ցանկութիւնները եւ բարի դիտաւորութիւնները ցնդեցան այս նիւթական եւ հոգեկան թշուառութեան առաջ. անգամ մըն ալ իր հոգին տենչաց ամէն գնով բարձրանալու այս կարգի մարդիկներու մակարդակէն ու մտաբերելով թէ երբեմն խօլ պատրաստակամութիւն մը ունեցած էր Խաչիկին հետ ամուսնանալու, կարծես թէ մեծ վտանգէ մը փրկուած էր ու այդ վտանգը իր մէջ կ՚անձնաւորէր Խաչիկ, ուրկէ ազատուելու համար պատրաստ էր Յակոբճան աղային հետ կարգուելու անմիջապէս որ որբեւայրի ըլլար անիկա։ Խաչիկ փոխն ի փոխ եւ խելայեղօրէն նայեցաւ մօրը եւ աղջկանը դէմքերուն եւ անոնք այնքան փակուած ու ցուրտ զգաց որ ակամայ սասռաց. այն ատեն իր ողբագին նայուածքը դարձնելով դէպի տային՝ որ լուռ հանդիսատես եղած էր այս տեսարանին, նայուածքովը աղերսեց։ Մարտիկ տայի հասկցաւ. ոտքի ելաւ եւ հրաւիրեց Խաչիկը որ իրեն ընկերանայ։ Առանց մնաք բարովի, փախստականի պէս, Խաչիկ իջաւ սանդուղներէն եւ երբ դուրսը բաց օդին եւ լոյսին մէջ գտաւ ինքզինքը, շլացում մը ունեցաւ. սրունքները քուրջի պէս թուլցեր էին եւ ամբողջ մարմինը պիտի փլէր՝ եթէ տայիին չկրթնէր. բաւական յառաջանալէ ետքը, սկսաւ հառաչել ու կոպերը այրեցան աղի արցունքներով, որոնք չիջան սակայն այտերուն վրայ։ Կուրծքին ներքեւ դժոխային ջերմութիւն մը կը զգար ու նոյն իսկ շրթները չորցեր ու ճաթռտեր էին. կ՚ուզէր ըմբռնել եղածը, հասկնալ դժբաղդութեանը պատճառը, բայց անկարող էր նոյն իսկ մտածումի մի վրայ կանգ առնելու, հակառակ անոր որ Մարտիկ տայի կը ջանար զայն լուսաբանել։ — Առաջ ուզեցին, հիմակ ալ չեն ուզեր կոր. ինչո՞ւ պիտի ըսես. ինչուն նայինք իրենք գիտե՞ն. անցնող ամպերուն հարցնես նէ պէլքի պատասխան կ՚առնես, անոնցմէ չես առներ… վազ անցի՛ր, թէք գլուխ մնացի՛ր, տահա աղէկ է… ամէն գործի մէջ խեր մը կայ. նայէ՛ ես կարգուե՞ր եմ. ողջ գլուխդ Աւետարանի տակ մի՛ դներ. կնկան տէրտը կը քաշուի՞… Մարտի հավա կ՚ըլմանին, մէյ մը անձրեւ, մէյ մը արեւ… անոնց խնդալուն ալ մի՛ հաւտար, արցունքին ա՛լ… Անզգալաբար մտած էին գինետուններուն փողոցը . դեռ կանուխ էր եւ քնատ գինեպաններ նախորդ գիշերուընէ մնացած աղտոտութիւնները կ՚աւլէին իրենց կրպակներուն մէջ։ Խաչիկ ու Մարտիկ տայի մտան իրենց ընտանի խանութը, ինկան նստարանի մը վրայ եւ երբ գինեպանը եկաւ հարցունելու թէ ի՞նչ կ՚ուզեն. — Ջո՜ւր, ըսաւ Խաչիկ սուր ձայնով մը։ Մարդը փութաց փարջ մը եւ գաւաթ մը զետեղելու սեղանին վրայ. Խաչիկ իր ապակիի պէս փայլող աչքերը սեւեռեց փարջին, խարխափող թեւերը երկնցուց անոր եւ զայն շրթներուն դնելով, աչքերը մթնալէն պարպեց զայն դանդաղօրէն եւ շնչասպառ խմելով մինչեւ յետին կաթիլը։ <center><b>Զ.<br> Պատուանդանը</b></center> Շաբաթներ անցեր էին եւ կեանքը կը սահէր աղքատիկ թաղերու մէջ իր տափակ միօրինակութեամբ, գործերը քիչ մը բացուեր էին մեղմ օդերուն շնորհիւ եւ չարչրկուած դէմքերու վրայ քիչ մը յոյս եւ ոգեւորութիւն կ՚երեւար։ Միւս կողմէ սակայն հիւանդութիւնները պակաս չէին ու մանաւանդ երկար ատենէ ի վեր պառկողները, կարծես չդիմանալով այս հիւանդագին եւ խաբուսիկ օդերուն փոփոխականութեան, մէկիկ մէկիկ կը մեռնէին։ — Հասունները կ՚իյնան կոր, կ՚ըսէին կիները պատուհանէ պատուհան, երբ արեւէն հրապուրուած պահ մը ձեռքերնուն գործը կը ձգէին եւ կուգային երկայն շունչ մը առնելու։ Թաղին եկեղեցիին զանգակը, ամէն օր եւ երբեմն օրը մէկ-երկու անգամ, կը դօղանջէր յուղարկաւորութիւններու յատուկ տխրագին եւ դանդաղ հնչիւններով։ Զօրաւոր հարբուխի մը հետեւանքով Եւփիմէ ալ հիւանդացեր էր եւ մայրը զինքը հանգիստ թողեր էր այդ օրերը, բնաւ չխօսելով ամուսնութեան ծրագիրներու վրայ, ու ինքը ժամանակ ունեցեր էր անդրադառնալու իր հոգեկան վիճակին՝ ինչպէս որ եռանդով եւ սրտագին սիրեր էր Խաչիկը, այնպէս ալ հիմակ ինքզինքը անտարբեր կը զգար անոր նկատմամբ եւ իր հոգեկան այս երկու հակասական վիճակներուն մէջ անկեղծութիւնը ա՛յնքան բացարձակ էր որ չէր հասկնար թէ ինչո՞ւ յանցաւոր պիտի նկատուէր Խաչիկին հանդէպ. իր հոգիին խորերէն անհետացեր էին յուզումի եւ խռովքի այն սարսուռները որ երբեմնի սիրահարին ներկայութիւնը, անունին արտասանուիլն իսկ առաջ կը բերէին։ Երբ կը պատմէին Խաչիկին կատարած խաղքութիւնները, Եւփիմէին արիւնը հադարտ կը մնար, մինչ զարմանալով կը յիշէր թէ ի՞նչպէս, երբ անոր վրայ աննպաստ բան մը կը լսէր ժամանակաւ, ականջներովը կը կարմրէր ու պատրաստ կը զգար ոգի ի բռին զայն պաշտպանելու. հիմակ ոչ միայն չէր ամչնար անոր ըրածներէն, այլ նաեւ իր այսօրուան անտարբերութեանը արդարացումը կը գտնար անոր այդ խայտառակ վիճակին մէջ։ Միակ փափաք մը ունէր, զայն չտեսնալ, անոր չհանդիպիլ։ Ներքնապէս գիտէր որ Խաչիկ կը տառապէր իրեն համար. երբեմն կայծակը արագութեամբ կ՚անդրադառնար այդ մտածումին, բայց առանց ժամանակ ձգելու որ սիրտը խանդաղատէր, կը խորհէր ուրիշ բանի վրայ։ Ու եթէ Խաչիկին իրեն համար կրած տառապանքը զինքը անտարբեր կը թողուր, միւս կողմէ անիկա զերծ էր արուեստակեալ աղջկան մը հոգեկան սնապարծութիւններէն. միայն նիւթական եւ առօրեայ հանգիստի առաւելութեանց տենչանքները եւ յոյսեր կը տիրապետէին իրեն եւ ո՛րքան կ՚անդրադառնար թէ իր մանկութեէն ի վեր զրկուած էր անոնցմէ, ա՛յնքան բուռն կերպով կը ցանկար անոնց իր առողջ եւ անարուեստ աղջկան բոլոր ախորժակները տրուած էին եւ ի՞նչ արագ ու ճապուկ քայլերով պիտի կոխոտէր Խաչիկին սիրտը ու անցնէր, անմիջապէս որ հնարաւոր ըլլար։ Որովհետեւ կը զգար թէ իրենց ծրագիրներուն յաջողութեան միակ արգելքը Խաչիկը կրնար ըլլալ եւ այա զայրոյթը կ՚անցնէր իր հոգիին մէջէն չորցնելով ոեւէ բարեացակամ զգացումի սկզբնաւորութիւն։ Ու հիմակ որ այլ եւս չէր սիրեր զայն, ի՞նչպէս կը չափազանցէր անոր տգեղութիւնները, ծիծաղելիութիւնները, ձայնին ու շարժումներուն միամտութիւնը, կոպտութիւնը, աւելի եւս ամրապնդուելու համար իր ցրտութեան մէջ։ Բոլոր այն աննշան մանրամասնութիւնները, որոնք իր սիրող սրտին բաբախումները արագացուցեր էին, որոնք խանդաղատանքով եւ տեսակ մը գինովութեամբ պարուրեր էին զինքը, — ձեռքը ձեռքին հպել, շունչը զգալ ծոծրակին վրայ, գաղտագողի մէկ նայուածքը որսալ եւ կայծակի մը տեւողութեամբ հաղորդակցութեան մտնալ սիրականին տարփաւէտ էութեան հետ, զգալ խօսքերու քօղարկուած իմաստը, փառաւորուիլ ու երջանկանալ անոնցմով, պճնուիլ, շողոքորթի ակնարկութենէ մը եւ սիրականին մէկ գովասանքը ամենաթանկագին զարդարանքէ վեր արժեցնել. — բոլոր ասոնք, բոլոր ճշմարիտ սիրոյ խուսափուկ, անկայուն, դիւրաբեկ հրապոյրները, պատրանքները, զգայնութիւնները իրենց բեհեզներէն մերկացած, իրենց լոյսէն զրկուած ոչ միայն չէին օգներ Եւփիմէի մեռած սէրը արթնցնելու, այլ նաեւ իբր ծիծաղելի խրտուիլակներ կը ներկայանային անոր. ուրեմն, բոլոր այն անմբռնելի պատճառներով իսկ, որոնցմով Խաչիկը սիրած էր, այսօր այլեւս զայն չէր սիրեր ու իր կնոջական հոգին փոխանակ գիտակցելու իր փոփոխականութեան, իր բնածին եւ ճակատագրական թերութեան, կ՚ապաստանէր իր զայրոյթներուն եւ ապագայի մտահոգութիւններուն մէջ. Առաւօտ մը կանուխ, եբր Եւփիմէ քունէն նոր արթնցած, տարտամօրէն կը խորհէր այս բաներուն վրայ, մայրը հագուած, եւ մեկնելու պատրաստ եկաւ քովը. — Եւփիմէ՛, ըսաւ գործերնիս սխլէթ է ամա, ես այս առտու ժամ պիտի երթամ, ետքէն ալ տեղ մը պիտի հանդիպիմ… ելլաս նէ առաջ ճերմակ զէմինները ձեռք առ։ Եւփիմէ հասկցաւ մայրը վարպետին կնոջ հիւանդտես կ՚երթար, կամ աւելի ճիշտը կ՚երթար հասկնալու թէ «ո՛ւր տեղուանքն է»։ Այդ հրէշային անհամբերութիւնը որ ամբողջովին գրաւած էր երկու կիները՝ ոեւէ խղճի խայթ չէր պատճառեր անոնց պահ մը իսկ չէին անդրադառնար թէ ի՞նչ քստմնելի սպասում էր իրենցը. ընդհակառակը, կարծես մահամերձն էր որ յանցաւոր էր, յուսահատօրէն կը կառչէր կեանքին, պահ մը առաջ չէր մեկներ այս աշխարհէս իր տեղը ուրիշին տալու համար։ Ու առաւօտէն մինչեւ իրիկուն, երկու կիները կը սպասէին գոյժին որ աւետիս մը պիտի ըլլար իրենց համար ու իրենց անհամբերութիւնը խաբելու նպատակաւ, անդադար կը խօսէին հիւանդին վրայ, երբեմ կեղծ կարեկցութեամբ, երբեմն նոյնիսկ զայրոյթով. — Աստուած իր ըրածը գիտէ ամա, ատանկ ապրիլը ապրի՜լ է… մեռնի նէ լոյս կ՚ըլլայ, իրեն ալ մեղք է քովիններուն ալ։ — Նեմզուր հանըմը գացեր տեսեր է, կ՚ըսէր Եւփիմէ մօրը պատասխանելով՝ մէկ քովէն միւսը չկրնար կոր դառնալ եղեր։ Թէզկեահին առաջ դէմ դէմի նստած, անոնց վրձինները մէկ կողմէն արագօրէն կը ներկէին, երեւան բերելով գունագեղ եւ ֆանթասթիկ ծաղիկներ գծուած եազմաներուն վրայ։ — Մէյ մը երթամ, աչքովս տեսնեմ, ըսեր էր Երանիկ հանըմ նախորդ օրը եւ ահա ինչո՞ւ Եւփիմէ գիտէր թէ մայրը ուր պիտի հանդպէր։ Ժամէն ելլալուն — ուր թերեւս աղօթած էր իր ծրագիրներուն յաջողութեան համար — Երանիկ հանըմ ուղղուեցաւ վարպետին տունը։ Նոր խալֆան դուռը բացաւ եւ հարցուց թէ ի՛նչ կ՚ուզէ. բայց անիկա առանց պատասխանելու սանդուխներէն բարձրացաւ եւ շիտակ մտաւ հիւանդին սենեակը։ Բազմոցին անկիւնը, իրարու վրայ զետեղուած անկողիններու վրայ բարձրացած, հիւանդ, կմախքի պէս վտիտ, պառկեր էր. անոր սեւ, սուր եւ տենդոտ աչքերը ուղղուեցան դէպի դուռը երբ անիկա ճռնչեց. հիւանդը ճանչցաւ իրենց վաղեմի բանուորուհին, ուզեց ժպտիլ, բայց ահա ցնցուեցաւ երկարատեւ ու տաժանելի հազի տագնապով մը։ Երանիկ հանըմ ինքնիրեն աթոռ մը առաւ, նստեցաւ, գլխովը բարեւ մը տալով հիւանդին մօրը որ բազմոցին միւս անկիւնը կզկտած էր. անիկա ուրիշ զաւկի մը մահով արդէն սգաւոր, սեւ պօյամայի տակէն երեւան կը բերէր մասունքի պէս ճերմակած, նիհար ու գրեթէ թափանցիկ դէմքը. երկու ձեռքերը ծոցը, վիզը ծուռ, արցունքոտ աչքերով կը հետեւէր աղջկանը արչարանքին։ Սրահին մէջ, ամէն կարգի դեղերու, ապականուած օդի, հիւանդի հօտերու անհանդուրժելի նողկալի խառնուրդ մը ոչ թէ կը ծփար, այլ կարծես թէ կը թանձրանար։ Երանիկ հանըմ այս սոսկալի սենեակին մէջ բոլոր հոգւովը սարսափած, շուարած մնաց պահ մը։ Երբ հազի տագնապը անցաւ, գլուխը դարձուց դէպի հիւանդը եւ հարցուց մեղմ ձայնով մը։ — Զարուկ հանմս, ինտո՞ր ես… — Ա՜խ… ախ… Երանիկ հանըմ, հառաչեց դժբաղդ կինը ու երկու այտոսկրներուն սուր մասերը կարծէս ներքին կրակէ մը կարմրեցան, անոր գլուխը զոր կարելի էր այլեւս գանկը կոչել, գրեթէ կորսնցուցած էր մազերը, այնքա՜ն երկար օրեր եւ այնքա՜ն տաժանելիօրէն շփուեր էին բարձերուն։ — Ա՜խ… ա՜խ… կրկնեց սրտագին հառաչանքով, աս ի՞նչ ցաւ էր որ դարմանը չգտանք, անցնող թռչունէն ճար սպասեցի, անցնող ամպերէն դարման յուսացի՜… Ա՜խ… ա՜խ ինծի կը սիրէք նէ, աղօթք ըրէք որ ալ չքաշեմ… ալ օր մը առաջ տեղս տեղաւորուի՜մ… Բազմոցին միւս անկիւնը աւելի տժգոյն, աւելի կզկտուած, պառաւին դէմքը կարծես պիտի հալէր ու անհետանար սեւերուն մէջ, ա՛յնքան անիկա ողողուած էր արցունքներով, թէեւ ոչ իսկ պզտիկ հեծեծանք մը կը թռէր անոր խորը ինկած շրթներէն, որովհետեւ խեղճ կինը շատոնց է որ վարժուեր էր անշշուկ արտասուելու, աղջկանը ուշադրութիւնը չգրաւելու համար։ Երանիկ հանըմ խռովեցաւ այս հոգեկան եւ ֆիզիքական սոսկալի տառապանքներուն ի տես. շփոթ կերպով մը զգաց թէ չքաւորութեան բռնաւոր լուծէն դուրս կան նաեւ ուրիշ ցաւեր, անդարմանելի վիշտեր. ու կարծես անոր մտածումներուն պատասխանելու համար հիւանդը կ՚ըսէր մահամերձի ծանր, պղտոր եւ խռովիչ ձայնով. — Ճիտէս տոպրակ կախէի, դուռնէ դուռ մուրայի, աս տէրտին տիւշկիւն չըլլայի՜, ա՜խ… ա՜խ… Կրկին անգամ հազի տագնապը խափանեց ձայնը ու անիկա այնքան ուժգնօրէն կը ցնցուէր որ կմախացած անդամները կը ցաւէին եւ շնչասպառ եղած, ձայնը հազէն խռպոտած, ճիչէր կ՚արձակէր «ա՜յ… ա՜յ…», մինչ մայրը կը նայէր գլուխը ձգտած, կարծելով թէ աղջկան վերջին գալարումն էր, ու անկարող ոեւէ օգնութիւն ընելու անոր, շատոնց ի վեր սպառած ըլլալով բոլոր ամոքիչ միջոցները։ — Աստուած առողջութիւն տայ, Զարուկ հանըմս՚ կ՚աղէկնաս, մէկ օրուան մէջ քաշածներդ կը մոռնաս… մնաք բարով։ Աստուած քեզի ալ ուժ ու զօրութիւն տայ, տո՛ւտու… Հիւանդը հազի տագնապէն ետքը, տեսակ մը ապուշ թմրութեան մէջ ինկած, ընդլայնած աչքերով կը նայէր հիւրին առանց բան մը հասկնալու. ականջները կը բզզային եւ խոռոչացած կոպերուն վրայ կանգ առած երկու արցունքի կաթիլներ, որոնք ժայթքեր էին իր հազալու համար ըրած ճիգէն, արեւներու պէս կը փայլէին իր զառանցող աչքերուն, երբ կ՚ուզէր նայուածքը անդին դարձնել, միջոցին մէջէն արագօրէն կ՚անցնէին լուսեղէն պղպջակներ, ու այլեւս չէր գիտէր թէ ականջներու բզզի՜ւնն էր, թէ աչքերուն առաջքը պարող լուսեղէն պղպջակներն էին որ կը զգար. մտի՞կ կ՚ընէր. թէ կը նայէր. որովհետեւ իր տեսողութեան եւ լսողութեան մէջ տարօրինակ շփոթութիւն մը առաջ եկած էր եւ ասիկա անանկ դաժան էրեւոյթ մը կուտար հիւանդին որ Երանիկ հանըմ խորհեցաւ. — Հոգէառները կը տեսնայ կո՜ր… վա՜յ գլխուն։ Ճշմարտապէս փղձկած էր, բայց աճապարեց մէկնելու ինքն ալ տժգուներ էր եւ գլխու պտոյտ մը զգար եւ զղջաց եկած ու այդ ահռելի պատկերը տեսած ըլլալուն, բայց քանի՛ քալեց ձմեռնային գաղջ արեւին ներքեւ, ա՛յնքան հետզհետէ իր գործնական կնոջ բնազդները յաղթահարեցին եւ կազդուրուեցաւ, որոշեց որ Եւփիմէին չհաղորդէ մանրամասնութիւններ, որպէս զի անոր հոգին ալ չպղտորի եւ հետզհետէ նոյն իսկ ուրախացաւ մտածելով թէ վարպետին կնիկը իրաւամբ շատ երկար չէր կրնար քաշել։ Երբ տուն մտաւ, դեռ չհանուած, նոյն իսկ գլխուն քօղը չհանած, նստեցաւ բազմոցին վրայ ու աղջկանը հարցական նայուածքին պատասխանեց. — Լմնցած բան է, ալ հող կը հոտի կոր, այս գիշեր կ՚անցնէ չանցնէր բան մը։ Շրթները չորցած էին եւ ձեռքերը թեթեւ մը կը դողային, բայց հետզհետէ սիրտը լեցուեցաւ յոյսերով եւ ուրախութեամբ. աղջիկն ալ գոհ էր եւ անոր ամէն մէկ շարժումներուն մէջ կը զգացուէր տեսակ մը տենդագին ոգեւորութիւն։ Պահ մը ետքը երբ դէմ դիմաց կը բանէին, ալ եւս իրենց մտքին մէջ առատութեան եւ հանգստաւէր կեանքի հեռանկար մը ունենալով, գործը ծանր կուգար իրենց, կ՚անիծէին ու կը հայոյէին. — Կրողը տեսնայ երեսնիդ, աս ի՛նչ րէսիմներ են։ — Չարի պէս, ամէն ատեն ճերմակ զէմին կը ղրկեն։ — Ճերմակն ալ թերմաշ մնայ, կարմիրն ալ։ Բայց անոնց ձեռքեըր արագ արագ կը շարժէին, կարծես թէ ո՛րքան աճապարէին, ա՛յնքան շուտով պիտի ելլէին չքաւորութեան դժոխքէն եւ այն թշուառութիւնը, որուն մէջ ապրած էին ցարդ, այնքան մռայլ, այնքա՛ն ցրտին եղած էր որ անկէ ազատելու իրենց անհամբերութեան մէջ չէին անդրադառնար թէ գերեզմանաքար մըն էր այն պատուանդանը որուն վրայ կոխելով պիտի բարձրանային, կեանքի արեւը եւ լոյսը վայելելու։ <center><b>Է.<br> Տագնապը</b></center> Խաչիկ անձնատուր եղեր էր իր յուսահատութեան եւ քանի՛ օրերը կ՚անցնէին, ա՜յնքան այդ յուսահատութիւնը դառն ու դաժան կը դառնար. անոր խոժոռ դէմքին վրայ այլ եւս երբեք ժպիտը չէր երեւար ու անիկա կ՚անցնէր փողոցներէն հետզհետէ աւելի խորասուզուելով իր մռայլ տրամադրութիւններուն մէջ։ Ո՞ւր կ՚երթար, ի՞նչ կ՚ընէր… ոչ ոք գիտէր, ինքն ալ չէր գիտէր. կ՚երթար մօտակայ դաշտերը եւ բլուրները, կարծես փախչելով իր սեփական ցաւէն. կարծես կը փափաքէր որ օր մը, վերջապէս մոլորելով իր ամենօրեայ ճամբաներէն՝ ուրիշ ճամբաներու մէջ իյնար, հեռանար իր դժբաղդութեան սեւեռակէտէն ու այլեւս չգտնար իր ծանօթ թաղերը, ուր ամէն մէկ փողոցի անկիւն, ամէն մէկ պատուհան, ամէն մէկ քար, կա՛մ իր ցաւը կը հեգնէր եւ կամ զայն կ՚աղաղակէր բարձրագոչ։ Եկան օրեր երբ եղերական ձայներ, ոճիրի հրաւէրներ պաշարեցին զինքը. զառանցական գիշերներու մէջ ելաւ կանգնեցաւ, խարխափելով գնաց մինչեւ դուռը եւ փնտռեց ինքնիրեն թէ ի՞նչ անդիմադրելի բնազդ զինքը կը մղէր դէպի հոն դէպի իր սիրականը որ այլեւս չէր սիրեր զինքը։ Երբեմն ալ վատթարացած, տժգոյն եւ դաժան, յօնքերը պռստած իր սեւ եւ խիստ աչքերուն վրայ, հոգեկան թուլութիւններու անձնատուր եղաւ. անիկա ճաշակեց գաղտնաբար արտասուելու, հեծեծանքները խեղդելով արտասուելու խորունկ եւ տխուր քաղցրութիւնը եւ երբ զգաց թէ իր սիրտը ճնշուած էր ահագին եւ ճմլող բեռի մը տակ, գիտակցեցաւ որ շա՜տ, շա՜տ տառապելու այդ կարողութիւնը կը յայտնաբերէր իր խառնուածքին հզօր ազնուականութիւնը։ Այս պատճառաւ էր թերեւս որ անիկա անմիջապէս չմղուեցաւ ո եւ է գաղթակղութիւն ընելու, ինչպէս կը սպասուէր իրմէն. անիկա ինքզինքին անարժան համարեց երթալ նոյն իսկ իր նախկին նշանածին ցուցադրել իր մեծ վիշտը ու գոռ եւ բռնաւոր հպարտութիւն մը բարձրանալով իր խորտակուած երազներուն մէջէն զօրավիգ եղաւ իրեն, զինք կազդուրեց ու պահպանեց ծայրայեղ վարմունքներէ։ Բայց երբեմն իր հոգին ու մարմինը կը տկարանային. կարծես ուրիշ անձ մը կը ցցուէր յանկարծ իր տառապանքով մաքրագործուած էութեան մէջէն ու անիկա էր կարծես բուն իսկ ինքը. ընտանի էր ասոր կերպերուն, բառերուն, հայոյութիւններուն. գէշ օրեր էին ատոնք։ Առաւօտէն մինչեւ իրիկուն Խաչիկ, որ այլ եւս հրաժարած էր որ եւ է աշխատութենէ, քէօռ գինով, կը հայհոյէր ու կը խմէր մինչեւ որ գինեպանները զինքը վտարէին իրենց կրպակներէն. վա՜յ անոր, որ համարձակէր հեռաւոր ակնարկութիւն մը ընել իր վիշտին, իր սիրած աղջկան, առանց ասոր ալ կռիւ կը փնտռէր արդէն, ակռաները կը կճրտացնէր ու այնպիսի կատաղութիւնով մը լեցուն կ՚ըլլար որ ամէնէն խապատայիները հեռու կը կենային. յաճախ սակայն, ինքը կ՚ըլլար նախայարձակը ու այս շան կռիւներէն հագուստները պատռտած, աչքերը մոլորուն, շրթները սպառնալիքներով դողդողջուն, ձեռները պատրաստ հարուածելու, կ՚անցնէր փողոցներէն՝ արձակելով իր եղերական, դժնդակ ու երկարաձիգ նաղարան, չարագուշակ վայիւն մը պէս։ Շատերը մանաւանդ իր արհեստակիցները կը մեղքանային զինքը եւ մեծ համբերութեամբ կը կրէին իր էրած սրտով մարդու կռուազանութիւնները, հայհոյութիւնները եւ նոյն իսկ հարուածները. սրտառուչ համերաշխութեամբ մը զինքը կը պարուրէին խնամքով եւ գորովանքով, իսկ տարէցները կը փորձէին զայն մխիթարել. — Խաչի՛կ, օղլում, ամենուն գլխէն տաք ու պաղ անցեր է. սիրտդ կէնիշ բռնէ, քեզի պէս կտրիճին թող ձեռքերը պագնեն՝ անանկ աղջկան տան… ան չէ եղեր ուրիշ մը. անուշ աչքը մէկ դէմքի վրայ չվառիր եա՜… պուճախ, պուճախ ինչեր կան տահա… խըսմէթ չէ եղեր ըսէ, վէսսէլա՜մ։ Անիկա կոյրի, հոգեվարքի, գինովի տարտամ եւ չտեսնող նայուածքով մը կը նայէր խօսակցին, գլուխը կը շարժէր եւ եթէ ո եւ է զգացում թափանցէր իր հոգիին, հակազդեցութիւնը այնքան ուժգին կ՚ըլլար որ ամբողջ մարմնովը կը դողար ու ակռաները իրար կը զարնուէին։ Այս խորունկ եւ անմխիթարելի վիշտին հանդէպ ամենքը ալ շուարեր մնացեր էին եւ նոյն իսկ օտարները, ոմանք զինքը մեղքնալով, ոմանք ալ իր զայրոյթներէն սոսկալով, բան մը ըրած չէին անցած դարձածի մասին։ Յակոբճան աղայի կինը երեք շաբաթէ ի վեր մեռած էր արդէն ու կիրամուտքին իսկ Տիկին Երանիկ ու աղջիկը գացեր էին վարպետին տունը, անոր զոգանչին օգնելու պատրուակաւ։ Սկիզբները ոչ ոք անբնական գտաւ ասիկա, նոյն իսկ մեռնողի մայրը հանդուրժեց իրենց ներկայութեան. անոր անյատակ ու խորապէս վշտագին հոգին արդէն այլեւս չէր հետաքրքրուեր աշխարհային իրերով եւ անցուդարձերով ամէն ատենէ աւելի ինքն իր վրայ կզկտուած, անիկա իր կսկիծով մորմոքուն, նոյն իսկ այլ եւս արցունք չունէր թափելիք։ Մխիթարութեան բոլոր աղբիւրները չորցեր էին իրեն համար ու նոյն իսկ Աստուած կը բացակայէր իր հոգիէն, որովհետեւ հակառակ իր հինաւուրց ջերմեռանդութեան, հաւատքը կը խախտէր ու անիկա կը հեծեծէր երբեմն ոխերիմ շեշտով մը։ — Աստուա՜ծ, դուն ի՞նչ ուզեցիր ինծի պէս խեղճ կնիկէ մը, ես ի՞նչ էի ըրեր քեզի որ ինծի ասանկ կրակներու մէջ էրէցի՜ր… ինչի՞ս կ՚ապրիմ կոր, ինտո՞ր կ՚ապրիմ կոր… ա՜խ, ա՜խ… չոր գլուխս մոռցար, կէնճ ու կանաչ զաւակներս առիր ձեռքէս… ինչո՞ւ տուիր, ինչո՞ւ առիր, ա՜խ… ա՜խ… Երբ սգաւոր մօրը ձայնը բարձնանար, Երանիկ հանըմ կը փութար քովը, կը ջանար զայն մխիթարել։ — Ո՞վ քեզի բան կ՚ըսէ, տուտո՛ւ, ցաւդ ծովի պէս մեծ է… ահա, անիկա պարտք մը ունէր, կատարեց, լուսերուն մէջ պառկի, մենք անոնց պիտի երթանք, ամէնքս ալ այդ ճամբուն ճամբորդն ենք. քանի մը տարի առա՜ջ, քանի մը տարի ե՜տք, ի՞նչ ֆարղ ունի… աշխարհս թագաւորներուն չէ մնացէր, ժամ մը առաջ տեղաւորուողը, ազատեր է։ Բայց տուտուն կը մերժէք այս մխիթարանքը. չէ՛, չէ՛, ինքը ինչո՞ւ ամէնէն առաջ ադ ճամբան չէր բռներ։ — Աչքերս քէօռնա՜ն. եավրո՛ւմ… արցունք թափելով հալեցայ, լմնցայ… սիրական աղբարդ առիր պառկեցար, ինծի ինչո՞ւ մինակ ձգեցիք հոս… Այն ատեն Երանիկ հանըմ գերագոյն ջանքեր կ՚ընէր աւելի մեծ դժբաղդութիւններ գտնելու կը ճգնէր, որպէս զի անոնց բաղդատական սաստկութեամբը ամոքէ անմխիթար պառաւը, ու ակնարկելով աքսորի մէջ մեռած երիտասարդի մը, փորձառու եւ գիտակ կնոջ լրջութեամբ, կ՚ըսէր եռանդով։ — Նորէն, դուք առիք հիւանդնիդ նստեցաք, հոգով մարմնով նայեցաք, բաղաղ բարձի վրայ աչքերը գոցեց, ձեռքովնիդ սուրբ հողը դրիք, ամէն կարգ ու կանոնը պակաս չըրիք։ Միհրդատին մայրը հոգի չունի՞ որ ամէն տաղաւարի գերեզմանատուն կ՚երթայ, ուրիշներուն մեռելները կ՚առնէ կը նստի… գէշէն գէշը կայ, տուտո՛ւ, տահա ինչէ՜ր, ինչէ՜ր կան աս աշխարհիս վրայ… ամէն բան մեզի համար է…։ Յակոբճան աղա մեռելին երկրորդ օրն իսկ իր սովորական խաղաղութիւնը գտեր ու զբաղեր էր գործէրով. երկար ատեն գործերը սակաւ ըլլալէ ետքը, յանկարծ բացուեր էին ո՞վ պիտի մեղադրէր զինքը… լացող ողբով փոր չկշտանար։ Իրիկուընէ իրիկուն, ա՛լ տաղտկացած զոգանչին տխրութենէն եւ հեծեծանքներէն մինակ կը ձգէր զայն եւ Երանիկ հանըմին ու աղջկանը հետ կը քաշուէին պարտէզին վրայի սենեակը, օղիին ափսէն շտկուած կ՚ըլլար. կը խմէին ու հետըզհետէ կը զուարթանային…։ Առաջին օրերը Յակոբճան աղա զօրով խմեր էր օղին, պնդեր էին բարեկամները, որպէս զի անոր վիշտը փարատի, ու անիկա խմեր էր լռին ու աչքերը խոնարհած. բայց եւս իր մանր աչքերը կը բարձրանային ու կը ժպտէին։ Եւփիմէին ներկայութիւնը տանը սուգը տեւական տօնի մը կը փոխէր. ան ի՜նչ աչքեր էին… օ՜ֆ, օ՜ֆ… ու խօսքով կատակներուն յաջորդեցին ձեռքի կատակնէր, ամիսներէ, տարիներէ ի վեր Յակոբճան աղա ցաւի ցեցի մէջ էր մնացեր ու հիմակ, հակառակ իր աւշային խառնուածքին ծուլութեանը, տարթանքի անզուսպ խոյանքներ կ՚արթնցնէին զինքը։ Նոր արիւն մը շրջան կ՚ընէր կարծես իր երակներուն մէջ. իր պաղ եւ աննշան աչքերը կը քաղցրանային ու սովորաբար դանդաղ միտքը այնքան սուրցած էր ո եւ է առիթ չէր փախցներ ակնարկութիւն մը ընելու, խօսք մը նետելու։ Շաբաթ մը մայր ու աղջիկ, Յակոբճան աղան պարուրելէ ետքը այնպիսի հրապուրանքի ցանցի մը մէջ, ուրկէ աւելի կորովի մարդիկ իսկ դժուարաւ իրենց հոգին կ՚ազատեն ելան տուն դարձան։ Ձեւի համար, նորէն բանելու, գործ ուզեցին եւ առանց ուշադրութիւն ընելու տայիին դիտողութիւններուն, սպասեցին։ Յակոբճան աղա չէր կրնար այլ եւս իրեցմէ բաժնուիլ։ Առաւօտէն մինչեւ իրիկուն սապէս նապէս կ՚անցնէր բայց հազիւ թէ մութը կը կոխէր անոր ոտքերը կ՚էրթային դէպի Եւփիմէին տունը. այլ եւս հոգ չէր ընէր ո եւ է պատրուակ փնտռելու իր այցելութեանց. մայր ու աղջիկ առաջուց օղիին ափսէն կը շտկէին, կը դնէին մէջտեղ ու երբ վարպետը կուգար, կը խմէին եւ կը զուարճանային. առաջին օրերը իրենց քրքիչները զսպեցին, բայց հետզհետէ անոնց շեշտը բարձրացաւ, դուռ դրացի իրար անցան։ Տային թէեւ նախապէս դժկամակեցաւ, սակայն հետզհետէ տեղի տուաւ ու դուրսը, իր ընկերներուն աչքին դիրք մը բռնելու համար չէր դադրէր գանգատելէ եւ պախարակելէ, քոյրն ալ վարպետն ալ։ — Կնիկ ըսածդ աճայիպ է՜… ի՞նչ խելքի կը ծառայէն, ո՞վ գիտէ… — Վարպետը քրոջդ աղջիկը պիտի առնէ եղե՜ր… անանկ կ՚ըսեն կոր. Տային իբր արհամարհանքի գերագոյն արտայայտութիւն մէկ կողմ կը դառնար. կը թուքնէր եւ ոտքը վրան կը քսէր. — Թո՜ւ… շէքէրը շան բերան ինկեր է. աղջկանը մեղք չէ՞… վարդի ֆիտան կ՚ըլմանի…։ Բայց ամենէն աւելի զայրացեր ու փրփրեր էին թաղին կիները, կարծես հասարակաց վնաս մը կար այդ ամուսնութեան մէջ, անոնք ալ մեղադրէին թէ՛ մէկ եւ թէ՛ միւս կողմը։ — Հայտէ՛, կը գոչէին արհամարհանքով, ամօթ չէ՞… տահա կնկանը պատանքը չէ պատռած… Կրկին ամուսնութիւնը թէեւ օրէնքով արտօնուած, միշտ անարժան եւ անվայել բան մը համարուած է ժողովուրդին մէջ ու ասիկա անանկ խորունկ զգացում մըն է որ Եւփիմէ ու մայրը թէեւ կը զայրանային իրենց դէմ ըսուածներուն համար, բայց արդարացի կը գտնէին, խորհելով թէ իրենք ալ իրենց կարգին այսպէս պիտի վարուէին, արդէն սկսած էին ընկրկումի շարժում մը ուրուագծել, բայց ա՛լ ուշ էր. ասչափ խօսուելէն ետքը Եւփիմէն ո՞վ կ՚առնէր, ու քանի՛ կը զգային թէ աս ու ան իրաւունք ունին, այնքան աւելի անպատկառօրէն կը մխրճուէին զայթակղութեան մէջ։ Իրիկուն մը, Խաչիկ որ իր գէշ օրերէն մէկուն, գէշ մէկ ժամուն մէջ կը գտնուէր, անսպասելի կերպով իմացաւ պատահածը. հովարտային մէկը գինետուն մտնելով եւ Խաչիկը գտնալով հոն գրեթէ նստարանին վրայ գլտորած, գնաց մօտը, դրդեց զայն ու անոր քնատ աչքերուն մէջ նայելէն, որոնք օղիէն թէ վիշտէն մարած էին, ըսաւ յանկարծ… — Ծօ՛, Խաչի՛կ, քուկինիդ տունին առաջքէն անցայ, հարսնի՞ք ունին ի՞նչ ունին, վերէն վար տունը լուսերու մէջ կը վառէր կոր։ Գինետան մէջ պահ մը խոր լռութիւն տիրեց ու ամենուն աչքերը ուղղուեցան դէպի Խաչիկը՝ սոսկալի պոռթկումի մը սպասելով. բայց անիկա իր ծանր ու ընդարմացած գլուխը կրկին դրաւ սեղանին վրայ. ոչ իսկ հառաչանք մը արձակեց. իր խռպոտ եւ հեւացող շնչառութիւնը կարծել կուտար թէ կը քնանայ. պահ մը ետքը զայն մոռցան ու ամէն մէկը զբաղեցաւ իր տէրտը մարեցնէլ օղիի մէջ. ժամ մը անցաւ, էերեւս աւելի. շատերը արդէն մէկնած էին, կը մնային գինետան մէկ քանի հաւատարիմները. ոմանց դէմքերը մռայլ ու խոժոռ էին, բայց մէկ երկուքին զուարթութիւնը աղմուկով եւ եռանդով կը լեցնէր սրահը. երբեմն մոռցուած անկիւնէ մը խորունկ եւ սրտագին հառաչանք մը կ՚արձակուէր, «օ՜ֆ… օ՜ֆ…» երբեմն ալ թրքական երգի ծուէն մը դողդողալով կ՚երկարաձգուէր ծուխով եւ անախորժ հոտերով տոգորուած սրահին մէջ։ Յանկարծ, Խաչիկ, զսպանակէ մը մղուածի պէս ելաւ, կանգնեցաւ, ուզեց քալել, բայց իր թուլիկ սրունքներուն վրայ դեդեւեց ու մէկ կողմին ծռած՝ լորձունքոտ բերանը անհասկնալի վանկեր թոթովեց. բայց անիկա իր առաջին տկարութեան յաղթահարելով, իրանը օրերելէն կանգնեցաւ, մէջքին գօտին սեղմեց, աչքերը շրջեց զառանցող մարդու պէս ու նետուեցաւ փողոց… անիկա կը քալէր, ինչպէս կը քալէն երազի մէջ. կզակը սեղմած, բռունցքները պնդացուցած ու ամբողջ էութիւնը պրկած գերագոյն ճիգի մը մէջ. ու անիկա կ՚երթար առանց գիտնալու թէ ո՞ւր, առանց գիտնալու թէ ի՞նչ բանի, բայց անիկա կ՚երթար. համոզուած որ այլեւս աշխարհիս վրայ ոչ մէկ տեսակ ուժ չէր կրնար զինքը կեցնել… <center><b>Ը.<br> Վերջին ակնարկը</b></center> Յակոբճան աղա իմանալով որ այդ օրը Եւփիմէին տարեդարձին օրն է, մոռնալով իր սուգը եւ մոռնալով ամէն պատշաճութիւն, ընդուներ էր Երանիկ հանըմին հրաւէրը ու որոշեր էին իրենք իրենց զուարճանալ։ Քանի օրերէ ի վեր երկու գործաւորուհիները չէին աշխատէր ու պարտք պարտքի վրայ կը դիզուէին, որովհետեւ Յակոբճան աղա չունէր Խաչիկի սիրաբուխ առատաձեռնութիւնները եւ երկու կիները, նոյն իսկ առօրեայ ծախքերու համար մէծ դժուարութիւններու կը հանդիպէին։ Բայց զանազան կարգի նրբահամ մէզէներէ՝ Յակոբճան աղա հետը բան մը չէր բերեր եւ Երանիկ հանըմ որ այնքան ծակաչք եղեր էր Խաչիկին նկատմամբ, որ արհամարհեր էր մասնաւորապէս անոր չքաւորութիւնը, ընդհակառակը մեծ լայնսիրտութիւն մը կը յայտնէր վարպետին նկատմամբ։ — Կը վախնայ որ մեզ կը վշտացնէ, կ՚ըսէր Եւփիմէին երբ վայրկեան մը կ՚անդրադառնային նոր կացութեան վրայ։ Յետոյ, վերջապէս որոշեցին քաջութեամբ փարիլ աշխատութեան եւ սպասել. ապագան յոյսերով լեցուն էր, ի՜նչ փոյթ այսօրուան քաշած նեղութիւններնին։ Բայց ի՛նչքան դժուարութիւններու յաղթել հարկ եղած էր այդ երեկոյթին պէտք եղածը ճարելու, ծայրը ծայրին բերելու համար։ Անհրաժեշտ էր նաեւ նոր հագուստ մը շինել Եւփիմէին՝ անոր գեղեցկութիւնը իր լրումին մէջ յայտնելու համար ու Երանիկ հանըմ ջանք չխնայեց. նոյն իրիկունն իսկ երբ լամբաները կը վառէին՝ դեռ ճարելիք բան կար, դեռ պակաս կար լրացնելիք, բայց վերջապէս երբ Եւփիմէ օղիին սեղանը կը շտկէր, մայրը անոր հասակն ի վեր նայելով ըսաւ գոյունակութեամբ։ — Եւփիմէ՛, Աստուած տուն շինողին, աղջիկ կարգողին հետ է… թուքով մուրով ճարեցինք ամա ամէն բան կարգին է… Մութը իջնալէն քիչ ետքը Յակոբջան աղա եկաւ երկու երգեցիկ տղոցմով, որոնք տօն օրերը շարական եւ գիշերները թրքական երգեր կ՚երգէին։ Ուրիշ հրաւիրեալ չունէին, բայց իրենց երեկոյթին շքեղութիւն տալու համար բոլոր լոյսերը վառեր էին եւ տունը իր բոլոր պատուհաններով լուսազարդուած էր։ Քանի ժամերը կը սահէին, կ՚անցնէին, այնքան երեկոյթը կ՚ոգեւորուէր. երգողներուն ռնգային եւ ծեքծեքուն ձայնը երկարաձգուելով յուզումը կը բարձրացնէր սրտերու մէջ։ Եւփիմէ իր նոր շինած վարդագոյն շրջազգեստի մէջ թագուհիի մը պէս փքացած, նստեր էր մէկ կողմ ձեռքը ձեռքին, ու իր կայծկլտուն աչքերը կը պտտցնէր Յակոբճան աղաին ու երգող տղոց վրայ։ Մարտիկ տային մուշտակը հագած բազմեր էր անկիւնը եւ վերջնականապէս համակերպած կ՚երեւէր իրաց նոր վիճակին եւ եթէ երբեմն կը խորհէր որ եղածը անհամ բան մըն էր, անմիջապէս իրեն հրամցուած նրբահամ մէզէ մը իր հայեցակէտը կը տեղափոխէր։ — Ատա՜մ, ինչո՜ւս պէտք, ինչ կ՚ուզեն՝ ան ընեն… Երանիկ հանըմ անհանգիստ ու տենդագին կը պտուտքէր ամէն կողմ, հաճոյակատար եւ սիրալիր, բայց ջղագրգռուած, որովհետւե մտադիր էր այն իրիկունն իսկ խօսք բանալ վարպետին՝ աղջկանը հետ ամուսնութեան մասին եւ գործը բանի մը կապել. որքան որ վստահած էր թէ Յակոբճան աղա խորապէս հրապուրուած էր եւ, իբր գիտակ կին, ապահով էր թէ այդ վատուժ եւ անկարող մարդը չէր կրնար դիւրաւ ազատիլ այդպիսի հրապուրանքէ։ Սակայն եւ այնպէս կ՚ուզէր անոր բերնէն խօսք առնել եւ գործը վերջացնել. մինչեւ այն ատեն իրենց մասին խօսող չէր եղած, պարկեշտ մարդիկ համարուած էին ու ամէնքն ալ ներքնապէս կը տանջուէին այն բոլոր բանբասանքներուն համար որոնց ծանրութեան ներքեւ կը զգային ինքզինքնին. ամէնքն ալ տարբեր տարբեր տեսակէտներով կը զգային թէ իրենց ճամբաներէն շեղած են, թէ մոլորումի մը մէջ են, բայց կը զգային միանգամայն որ այլ եւս կարելի չէր ետ դառնալ։ Այս զգացումը, հանրային կարծիքին եւ ինքզինքին հանդէպ անարժան դարձածի զգացումը թէեւ կը պղտորէր ամէն մէկի հաճոյքը, բայց այդ բանէն իսկ խուսափելու համար կարծես հետզհետէ աւելի սանձարձակ կերպով մը առաջ կը մղուէին։ Իսկ Խաչի՜կը… այնքա՛ն կատարելապէս մոռցած էին զայն, ինչպէս եթէ բնաւ գոյութիւն ունեցած չըլլար եւ հետեւաբար ո եւ է խղճահարութիւն չունէին այն չարիքին համար զոր անոր կը պատճառէին։ Կէս գիշերը մօտեցած էր. երբեմն, տային զոյգ վարագոյրներուն մէջտեղէն կը նայէր դուրսը՝ անսալով իր հին սովորութեան, որովհետեւ եազմաճիներու համար օդին պայծառ կամ պղտոր ըլլալը մեծ նշանակութիւն ունի։ Դուրսը կ՚անձրեւէր մեղմօրէն, բայց ամպի սեւ վէտվէումներու ընդմէջէն ցանցառ աստղեր կը պլպլային ու կը մարէին. դրացի տուներուն լոյսերը մարեր էին եւ միայն իրենցը կը պսպղար մութ փողոցին մէջ լուսեղէն հետք մը ձգելով. երգող երիտասարդները հետզհետէ աւելի եռանդով կը ձգէին իրենց ձայները ու Յակոբճան աղա, շրթները խոնաւ, թուշը իւղոտ, աչքերը կծկումէն մանրացած, կը նայէր Եւփիմէին գինովի անգիտակից եւ անպատկառ նայուածքոմ։ Յանկարծ, սոսկալի շառաչիւն մը ընդոստ ոտքի հանեց ամէնքը։ — Աստուածամա՜ր… գոչեց Երանիկ հանըմ ու ոտքերուն առջեւ ընդունեց հովը ներս խուժելով մարեց լամբերէն մէկը եւ ահա խուճապէ բռնուած ամէնքն ալ փախան սենեակէն. երկրորդ շառաչիւն մը, երրորդ մը… քարկոծուած տունը կը թնդար իր ամէն կողմերէն… դրացիներ արթնցած կը գոչէին, չհասկնալով եղածը. Եւփիմէ մոմի պէս ճերմկցած, երկու ձեռքով սիրտը բռնած, ապշահար աչքերով կը նայէր մօրը որ ա՛լ աւելի սարսափած, կ՚աղաղակէր էրիկ մարդոց. — Ոտքերնիդ պագնեմ, հասէ՛ք, բան մը ըրէ՛ք… տունս պիտի կործանէ։ Ամէնքն ալ հասկցեր էին թէ որո՛ւն գործն էր ասիկա եւ այդ իսկ պատճառով թերեւս, սարսափէ պապանձած ու քարացած կը մնային. փողոցին մէջ սակայն, ժխորը կը շատնար, մարդիկ հասեր էին եւ ահա մեծադղորդ աղմուկով զարկին դրանը։ — Աս ի՜նչ տուն է պէ՜… կը գոչէր Յակոբճան աղա՝ ինքզինքը զայրացած ցոյց տալով, կեցի՛ր նայիմ… Ու մէկ կողմ հրելով Եւփիմէն՝ կը ջանար խոհանոցին ճամբէն ու պարտէզի դռնէն փախուստ տալ։ Եւփիմէ հասկցաւ բոլոր վտանգը ու ծառացաւ Յակոբճան աղաին դէմ։ Անիկա այս սոսկալի կացութեան մէջ վերջապէս գտեր էր իր պաղարիւնութիւնը եւ իր բնածին կորովը ու թէեւ նողկանքով կը նայէր վարպետին երկչութեանը վրայ, բայց չէր ուզեր զայն ձեռքէ հանել. զգալով անոր բոլոր ցածութիւնը ու հոգեկան ստորնութիւնը, արագ հակակշիռ մը ըրաւ եւ գիտակցեցաւ իր գերազանցութեան ու այդ վայրկեանէն իսկ տէրը դարձաւ անոր։ Իր գերագրգռուած աչքերը սեւեռած անոր խուսափուկ նայուածքին, Եւփիմէ իր վարդագոյն հագուստը մէկ ձեռքով հանգրիճած կողին վրայ, միւսով կ՚արգիլէր Յակոբճան աղաին փախուստը. անիկա այլեւս չէր զիջեր կատուազգիի ճկունութիւններով վարպետը համոզելու. այլ բռնի կը զսպէր ու կը կեցնէր զայն իր ամուր դաստակին ջլապնդուած կորովովը։ — Հէլպէթ բան մը կայ մէջերնիդ քի եկեր է խաղքութիւն հանելու, ըսաւ վերջապէս Յակոբճան աղա, յանդիմանական շեշտով… — ՉԷ՛, վարպե՛տ սո՞ւտ պիտի ըսեմ։ Յանկարծ իր կանացի աչքերը փայլատակեցան, ծռեցաւ Յակոբճան աղային ականջին ու յուզումնալի ձայնով՝ — Շիտակը կ՚ուզես նէ երկու ոսկի առնելիք ունի, ատ է եղածը… Յակոբճան աղա կեղծ նայուածքով մը նայեցաւ Եւփիմէին, պահ մը վարանեցաւ որոշումի մը վրայ եւ յետոյ ուսերը ցնցեց անփութութեամբ… Տային վերջապէս թաղին գօմիսէրին ձայնը առնելով փութաց դուռը բանալու եւ տեսնելով որ Խաչիկ ոստիկաններէ բռնուած էր, դռանը առջեւ կեցաւ եւ կը նայէր անոր յուսահատական ոգորումներուն. ամէն պատուհաններու եւ ամէն դռներու առջեւ լոյս բերուած ըլլալով՝ փողոցին մէջ ցորեկի պէս կը տեսնուէր եւ թաղեցիները իրենց տուները քաշուած ականատես կ՚ըլային այս հրեշային եւ անհաւասար պայքարին։ Չորս հինգ ոստիկաններ կը ջանային զսպել Խաչիկը եւ ուրիշներ անխնայ կը ծեծէին զայն. արիւնը կը վազէր անոր ճակատէն, վիզէն, ձեռքէն, հագուստները պատռեր էին եւ կապուտցած միսերը կը ցցուէին դուրս, վէրքոտած եւ արիւնոտ՝ անիկա խելայեղօրէն կը պայքարէր եւ անմիջապէս որ մէկ ձեռքը ազատ էր՝ իր վիրաւորած բռունցքով կը հարուածէր իր կարգին ու ոստիկանները կը սուլէին, պահապանները այսահարներու պէս կը կանչէին ու ամբողջ թաղը լեցուած էր չարագուշակ ու քստմնելի ժխորով մը։ Եւփիմէ եւ Յակոբճան աղա, իրենց կարգին ապահովուելով, երբ դրանը առջեւ եկաւ, Խաչիկ այլեւս շնչասպառ, գլտորած էր գետին, ու ցեխերուն մէջ ոստիկաններուն ներբաններուն ներքեւ կը տապլտկէր՝ անգամ մըն ալ նայելու համար Եւփիմէին, որուն ներկայութիւնը ընդնշմարած էր։ Հիմակ այլեւս սթափեր էր եւ կը զղջար ըրածին՝ ո՛չ թէ հարուածներ ընդունելուն, այլ Եւփիմէն վախցուցած, անոր սիրտը կոտրած ըլալլուն համար. ու կ՚ուզէր իր վերջին նայուածքին մէջ դնել իր բոլոր խղճահարութիւնը եւ ինքզինքը անոր հանգիստին զոհելու իղձը… այն պահուն որ վերջապէս յաջողեցաւ իրանին վրայ գլուխը բարձրացնելով նայիլ Եւփիմէին, Յակոբճան աղա անոր ականջէն բան մը կը փսփսար ու Եւփիմէ անպատկառօրէն եւ պչրանքով կը ժպտէր անոր… — Վա՜յ… վա՜յ… վա՜յ… Սոսկալի, եղերական աղաղակ մը վայեց Խաչիկին հոգիին մէջ ու իրեն թուեցաւ որ աշխարհ լեցուած է այդ վայիւնով. ակնթարթի մը մէջ զարմանալի հակազդեցութիւն մը առաջ եկաւ Խաչիկին խոշտանգուած էութեան մէջ. անոր հոգւոյն մէջ թափանցեցին շատ մը բաներ միանգամայն, որոնց արգելք եղած էր մինչեւ հիմա իր թանձր մարմինը. անոր հոգին կարծես թեւեր ստացաւ, վերացականացաւ ու նոր ոլորտի մը մէջ մտաւ. անպատմելի եւ խռովիչ դղրդիւնով մը անիկա գիտցաւ անիրաւ տեղը չարչարուելու ըմբոստութեան հետ, այդ չարչարանքը կամովին կրելու ամենաքաղցր եւ գրեթէ հեշտագին յուզումը գիտցաւ մարդոց անպատմելի վատութիւնը ու այդ գիտակցութեան առթած ազնուական դառնութիւնը բայց մանաւանդ, աչքերը սեւեռած Եւփիմէի ճերմակ եւ սուր ակռաներուն, որոնք ժպիտով մը բացուած լեցուն եւ կարմիր շրթներուն մէջտեղէն անտարբերութեամբ կը խնդային, յանկարծ գիտցաւ թէ ի՜նչ անսպասելի, ի՜նչ դաւաճան, ի՜նչ անգիտակից վայրագութեան կարող է կին մը երբ այլեւս չի սիրեր։ <center>ՎԵՐՋ</center> [[Կատեգորիա:Հեղինակներ-Ե|Եսայան, Զապել]] chm9vrcojywt96i6404xg33oa46nw63 396616 396615 2026-09-16T20:07:40Z Emptyfear 547 396616 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Երբ այլևս չեն սիրեր |section = |previous = |next = |notes = |author=Զապել Եսայան}} <center><b>ԵՐԲ ԱՅԼԵՒՍ ՉԵՆ ՍԻՐԵՐ</b></center> <center><b>Ա</b></center> Երեք-չորս օրէ ի վեր կը ձիւնէր անընդհատ։ Կապարագոյն երկինքը կը ցանծար ու պիտի փլէր կարծես փայտաշէն ու հինցած տուներուն վրայ՝ որոնք արդէն ծածկուան էին համայնատարած սպիտակութիւնով. սանիքները կը կքէին հանդարտօրէն եւ համառ կերպով իջնող ձիւնի ծանրութենէն նեղ փողոցները գրեթէ ամայի էին, ուր հազիւ մէկ քանի անտէր շուներ սրսփալով ցուրտէն կը քաշքշուէին եւ գիշերն ի բուն կ՚ոռնային անողորմ երկինքին։ Առաւօտ եւ երեկոյ ձիւնի այդ թանձր դէգերը հիւսիսային հովէն սառելով կը քարանային, ու պատուհաններուն վրայ միայն տուներու ներքին տաքութենէն մասնակիօրէն հալելով, քմահաճ ձեւեր, ձիւնեղէն ժանեակներ կը յօրինէին։ Երբեմն տժգոյն ու վտիտ դէմք մը կ՚երեւար մէկ կամ միւս պատուհանին շրջանակին մէջ ու երբեմն ալ մանկան մը թուխ կամ խարտեաշ գանգուրները, բայց ընդհանրապէս մարդիկ հաւաքուած էին գետինը դրուած կրակարաններու շուրջ եւ ամէն տեղ գրեթէ առանց բացառութեան կը մտմտային մէկ կողմէ անգործութեան եւ միւս կողմէ կեանքի սգութեան վրայ։ Թաղին ամէնէն խիտ փողոցներէն մէկուն մէջ հինուկ եւ միայրկանի տան մը փողոցին վրայի սենեակին մէջ, Երանիկ հանըմ եւ աղջիկ Եւփիւմէ, դէմ առ դէմ կրակարանին առջեւը նստած դանդաղօրէն կը խօսակցէին իրենց երկայն ու անգործ ժամերը զբաղեցնելով։ Չքաւորութի՞ւն…։ Ատ չէր որ կը պակսէր, բայց այդ պահուն մօր ու աղջկան մտմտուքը ուրիշ նիւթի մասին էր. անոնք երբեմն նոյն իսկ կը վիճէին. իրարու հետ կը քէնոտէին եւ լռութեան մէջ նոր առարկութիւններ փնտռելով յանկարծ կը պոռթկային ու կը ջանային ջրել անպատասխանի մնացած առարկութիւն մը։ — Ինծի ա՛լ ո՞վ պիտի առնէ… տարիքս լեցաւ, իմ ատենի աղջիկները կարգուեցան, զաւակներու տէր եղան. վաղը միւս օր ի՞նչ պիտի ընեմ, հայրս մեռաւ, դուն ալ ինծի հետ չպիտի ապրիս եա…մօրեղբօրս վիճակը մէջտեղն է, անպտուղ չոր ծա՞ռ մը պիտի մնամ, չէ՛ մայրիկ, ես փատնալու, տունը մնալու միտք չունիմ։ — Քա՛, կը գոչէր փրփրալով մայրը, մարդս պատառ մը հացին կուշտն է, կարգուելուդ ո՞վ դէմ է, բայց մէյ մը քեզի, մէյ մը անոր նայէ… կեցար, կեցա՛ր, աս սանկ է, աս նանկ է ըսիր, հիմակ այդ գինով շունին արժան տեսար ինքզինքդ… ատանկ կարգուելուն մարդ աղջիկ մնայ, աւելի աղէկ է։ — Չէ՛, ո՞վ ըսաւ… ատ միտքէդ հանէ… պիտի կարգուիմ… Խաչիկը ըսաւ արդէն ինծի. «Դուն չէ՛ մ՚ըսեր, ես ինչ կ՚ուզես կ՚ընեմ. դուն իմ խմելուս մի նայիր, սիրտիս ցաւէն ի՛նչ ընելս չգիտցայ, մէյ մը տուն ըլլանք, դուն պիտի տեսնաս. խուշին կաթը անպակաս պիտի ըլլայ տունէն. ես գերիդ ըլլամ, խմե՛մ մի. ի՞նչ ուզես ան պիտի ընեմ…»։ — Վա՜յ գլուխդ, ընդմիջեց մայրը կէս հեգնութեամբ, կէս զայրոյթով. տահա դուն տղայ ես, քեզի խաբելը դժուար չէ. ամէն էրիկ մարդ գլուխ գլխի չեկած, շա՜տ բան կ՚ըսէ, շատ բան կը խոստանայ, երկինք ու երկիր քեզի կուտայ. բայց մէյ մը որ տիրանա՜յ… Գլուխը օրրեց այս վերջին բառերուն վրայ, կարծես տաժանելիօրէն արթնցած հին յիշատակներ դիմաւորելու համար փորձառու եւ դառնացած կնոջ բարկութիւն մը, տենդագին կարմրութիւն մը կուտար իր չոր այտերուն. անիկայ շատ թուխ, շա նիհար կին մըն էր եւ իր սուր աչքերով դէմքը կորովի եւ տառապանքի խառնուրդ մը կը ներկայացնէր. մազերը թափած ու այնքան ցանցառ էին որ մանիշակորակ տժգնութիւն մը կը ցայտէր գանկէն, դէմքը, մոխիրի մէջ եփուած խնձորի կեղեւին պէս տեղ տեղ փոթտուած ու տեղ տեղ ալ ուռած էր. կոտրտած եւ սեւցած ակռաներով բերանը անսովոր խստութիւն մը կուտար իր բառերուն, մանաւանդ որ սրտմտած դէմքը կը յայտնէր այն խոր յուսահատութիւնը որ կը զգար աղջկանը անհնազանդութեանը հետեւանքով։ Աղջիկը, Եւփիմէ դեռ հազիւ քսանեօթը տարեկան էր եւ շէկերու յատուկ գիրուկ ու կաթնային գեղեցկութիւն մը ունէր. իր ճերմակ դէմքին վրայ սեւ եւ ժպտուն աչքերը շէկ թարթիչներուն մէջ գորովագին քաղցրութիւն մը ունէին. հառակառ մօրը, անիկա իր ամբողջ անձին վրայ կը կրէր լեցուն ու կոր գիծերու գիրգ հրապոյրը. իր մութ կապոյտ բրդեղէն հագուստին մէջէն վիզը կը բարձրանար ճրդմակ ու փափուկ, զարդարուած դեղին սաթէ մանեակով մը ամառները ցանը քիչ մը կը պղտորէր իր մորթին գեղեցկութիւնը եւ իր շէկ ու գռուզ մազերը շատ կարմիր կ՚երեւէին արեւին շողշողուն լոյսին մէջ, բայց այս մթին ու ստուերոտ եղանակէն մէջ անոր գեղեցկութիւնը իր կատարելութեան կը հասնէր։ Շատեր ուզեր էին զինքը, բայց վերէն կը նայէր իր թեկնածուներուն վրայ՝ գիտակից իր հրապոյրներուն. բայց այլեւս երկու տարիէ ուզող չկար, երբ ահա Խաչիկ որ իրենց վարպետին խալֆան էր ու ամէն օր կ՚երթար կուգար եազմա ու ներկ բերել, տանելու համար, զարնուեր էր իրեն։ Սկիզբները Եւփիմէ ականջ չէր կախեր, բայց հետզհետէ տարուեր էր անոր յամառ ու հետապնդող սէրէն. բարձրահասակ ու թիկնեղ կտրիճ մըն էր վերջապէս, որ ինքզինքը սեպել կուտար թաղին մէջ. ամէն կարգի թաղային շարժումներու գլուխը կը գտնուէր. ընկերներուն հետ բարի, աղէկ ու գէշ օրերուն հասնող, շիտակ ու զօրաւոր, անիկա չէր կրնար անտարբեր ձգել սիրտ ունեցող աղջիկ մը. բայց երբ անգամ մը խմէր, ինքզինքը կը կորսնցնէր, քանի՜, քանի՜ գինետունի կռիւներու հերոսը եղած էր անիկա. անգամ մը որ իր դեդեւուն սրունքներուն վրայ կենար, կարմիր ու լայն գօտին պնդացնէր մէջքին վրայ ու աչքերը սպառնային… ամա՜ն…ո՞վ իր ոտքին կը հասնէր։ Իբր խոհեմ եւ զգուշաւոր կին Երանիկ հանըմ չէր ուզեր Խաչիկը որ գինովի գէշ համբաւ ունէր. պարբերաբար գինովցող մարդու յատուկ խոժոռութիւն մը. անոր սթափած ժամերուն մէջ զայն անհաղորդ կը դարձնէր ու հակակրելի. նոյն իսկ երբ պարզ դիտողութիւն մը ունենար ընելիք բանած բաներուն վրայ, ան ի՞նչ կերպ էր, այն ի՞նչ ձայն էր, ան ի՞նչ նայուածք էր… — Չխմած ժամուն ալ շիքեա՞ր մըն է, ըսաւ վերջապէս իր աղջկան, իբր գերագոյն առարկութիւն. երեսը ժանգոտ թէնէքէի կը նմանի, հազար օրը մէյմը խնդայ նէ չէօփլիւկը արեւ կը ծագի… Վիրաւորուած այս վերջին դիտողութիւններէն, Եւփիմէ ոտքի ելաւ, դուրս ելլել ուզեց, կրկին վերադարձաւ ու կարծես վրէժը լուծելու համար ըսաւ մօրը. — Ատա՞նկ է… թող ատանկ ըլլայ, դուն չպիտի առնես եա, իմ ուզածս է… ես որի վրայ յոյս դնեմ, ո՞վ ինծի տէր պիտի ըլլայ. ամէնուն բերնին ծամոց պիտի մնամ… դուռ դրացի հասկցեր են որ բան մը կայ, վրանիս կը խօսին բայց եթէ բանի մը կապուի գործը, նշանուինք, լմննայ, ան ատեն որի՞ ինչ… Վո՜ւյ… դուռ դրացին ի՞նչ կրնայ խօսիլ մեր վրայ. ոսկին փաս չի վերցնե՛ր, Եւփիմէ՛, ակռանին կը հասնի նէ թող խածնեն, ամէն պտուղի ձեռք չհասնիր, ամէն թռչունի միս չուտուիր… Այս խօսքերը ընդհատուեցան դուռի բաղխումով. Եւփիմէ մասամբ գոհ այս խօսակցութեան վերջ տրուելուն եւ մասամբ ալ հոգին յոյսով վառուած, ճապուկ շարժումներով մը խուսափեցաւ սենեակէն եւ գնաց դուռը բանալու։ Անմիջապէս էրիկ մարդու խռպոտ ձայներ հասան մինչեւ վեր եւ մինչ նորեկները սանդուղներէն կը բարձրանային, Երանիկ հանըմ ինքնիրեն տրտռալով կը յարդարէր բազմոցին ծածկոցը։ — Երանի՛կ, պոռաց տարէց մարդ մը սենեակէն ներս մտնելով, Խաչիկը սա օդին ծով գացերէ, կարմիրները լուացեր է, վաղը գործ կայ… առի հետս բերի, նայէ՛ ինչ կ՚ըսէ կոր… Երանիկ հանըմ ընդոստ ետեւ դարձաւ. յուզումէն եւ զարմացումէն մինչեւ ճակատը կամրած էր. դրանը մէջ կեցած՝ եղբայրը կը տատամսէր Խաչիկին սպասելով. ոտնամանները հաներ էր եւ ֆէսը ու հագուստները վարը բակին մէջ թօթուեր էր. բայց դեռ ձիւնի ծուէններ կը ճերմկոտէին երկայն բալթոյին թիկունքը ու քղանցքները։ — Ներ չմտնա՞ս, սենեակը պիտի պաղի։ Մարտիկ տայի անգամ մըն ալ ետեւ նայեցաւ ու դարձեալ Խաչիկ չտեսնելով ինքնիրեն խնդաց, ներս եկաւ եւ կամաց ու հեգնական ձայնով մը ըսաւ քրոջը։ — Ասոնք վարը ի՞նչ կը տնտնան սա ցուրտերուն։ Մարտիկ տայի Խաչիկին գիներտունի ընկեր, այս վերջնոյն կողմը կը բռնէր. մազազուրկ եւ տարէց մարդ մըն էր ինքն իր վրայ կզկտուած. ժամանակաւ եազմաճի եղած էր բայց ատենէ մը ի վեր անգործութեան դատապարտուեր էր յօդացաւի պատճառաւ որ երբեմն զինքը կ՚անդամալուծէր ամենափոքր շարժումին սոսկալի ցաւեր պատճառելով։ — Ի՞նչ օդ եղաւ, Երանիկ, կ՚ըսէր թաց ու թաւ յօնքերուն մէջէն դէպի պատուհանը նայելով եւ կրակարանին վրայ ձեռքերը տաքցնելով, որոնց աղուամազերը ցուրտէն ցցուեր էին… — Վա՜յ, հրամմէ նայի՜նք, Խաչի՛կ, ըսաւ յանկարծ դրանը մէջ տեսնելով իր ընկերոջ արքենի հասակը, որ կարծես դռներէն ներս չէր մտներ։ Դանդաղ ու հաստատ քայլերով Խաչիկ մտաւ ներս, իր ետեւէն կատուային ճապուկ շարժումներով կը մտնար Եւփիմէ աթոռ մը բռնած ձեռքը։ Առանց բառ մը ըսելու Խաչիկ առաւ աթոռը ու պատին առաջքը նստեցաւ, նոյնպէս ոտնամանները հաներ էր ու թաց գուլպաներով ոտքերը մէկզմէկու կը շփէր տաքցնելու համար. ցուրտէն եւ բուքէն դէմքը կապտագոյն էր եւ շրթները տժգունած էին. յամր շարժումներով քակեց ֆէսին վրայի եազման, ֆէսը հանեց, թաշկինակովը հոծ եւ սեւ մազերը չորցուց եւ այն ատեն միայն աչքերը դարձնելով Երանիկ հանմին, ըսաւ քաղցր ձայնով մը… — Ի՜նչպէս ես, մայրի՛կ… Շատ լաւ գիտէր որ Երանիկ հանըմ դէմ էր իրեն, բայց զգուշանալով հանդերձ ո եւ է կերպով քծնելէ, ինչ ըլլար չեր գիտեր անոր սիրտն ալ շահելու համար. մէկ յարկի տակ պիտի ապրէին, մէկ ամանէ պիտի ուտէին, ինչո՞ւ պաղութիւն մնար մէջերնին։ Երանիկ հանըմ առանց իր դժկամակութիւնը ծածկելու, կը ձգնէր իր տանտիկնոջ պարտականութիւնը լաւ կատարել։ Եւփիմէ, կարծես չքացած՝ գացեր անխօսուկ նստեր էր բազմոցին անկիւնը, թեւերը ծալլած՝ ցուրտը չզգալու համար եւ մեքենաբար կը նայէր պատուհանէն դուրս։ Ձիւնը անընդհատ կը տեղար. հեռաւոր նոճիներն անգամ ճերմկեր ու անշարժացեր էին, ու կարծես կը մխրճուէին կապարագոյն երկինքին մէջ որ հետզհետէ կը ցածնար։ Հակառակ կէս օրի մօտ ըլլալուն, մթնոլորտը չեր պայծառանար եւ մռայլ յուսահատութիւն մը կը տիրէր ամենուրեք։ Բայց իր հոգիին խորը յոյսի ճառագայթ մը ինկեր էր. վաղը պիտի բանէին. իրեն համար, վստահ էր, Խաչիկ աս ձիւնին, ցուրտին ծով գացեր էր. իրեն համար, ի՞նչ տարակոյս, խօսեր էր վարպետին հետ. եւ հիմակ թերեւս կարելի ըլլար յուսացած պզտիկ փոխառութիւնը ընել։ Խանդաղատանքի տաք հոսանք մը անցաւ հոգիին մէջէն, իր սիրով ու գորովանքով խոնաւ աչքերը դարձուց Խաչիկին, խոհեցաւ ապագային վրայ, ինչե՜ր, պիտի ընէր մոռցնել տալու համար էրկանը տաժանելի աշխատանքը. տունը միշտ տաքուկ, մաքուր ու հաճելի պիտի գտնար անիկա երբ ծովէն գար թրջած ու պարտասած։ — «Եազմաճի» է եղեր, ի՞նչ կ՚ըլլայ, մտածեց, աչքերը պղտորած երազանքով, արհեստին գէշը կ՚ըլլա՞յ, մարդս մարդ ըլլալու է, մենք ալ ո՞վ ենք, որի՞ զաւակ եմ, մարս ու «տայիս» մէջտեղն են… Խորհեցաւ թէ ինքն ալ պիտի աշխատէր, ուժ ու օգնական պիտի ըլլար էրկանը, անիկա տունը տեղը կը նայէր, ինքն ալ վրայ գլուխ կը շինէր, տղոցը պակասները կը հոգար. մարդուս սի՛րտը հանգիստ ըլլար, սիրտին սիրածովը ապրէր. մնացածը ի՞նչ կարեւորութիւն ունէր։ Բոլորանուէր զգացում մը ներքնապէս զինքը Խաչիկին կը կապէր. վստահ էր թէ պիտի յաղթանակէր ամէն արգելքի եւ երջանիկ կը զգար ինքզինքը, իր գորվագին նայուածքը հանգչեցուցած էր Խաչիկին հսկայ հասակին վրայ, սպասելով որ անոր նայուածքը պատասխանէր իրենին։ Բայց Խաչիկ կարծես քէնով ըլլար. յօնքերը պռստած՝ աչքերը հակած յամարօրէն, իր ցուրտէն կարմրած ոիւ ուռած մատներով սիկառէր մը կ՚ոլորէր։ Սենեակին տաքութենէն իր վրայի թաց հագուստները բարակ գոլորշի մը կ՚արտաշնչէին որ բօդասի «քըրմըզ»ի տարտամ հոտ մը ունէր իր մէջ. հետզհետէ իրենց շնչառութեանը հետ օղիի տարտամ հոտ մըն ալ կը ծածանէր սենեակին մէջ։ — Նայէ՛, Երանի՛կ, Խաչիկը խօսեր է վարպետին հետ, ըսաւ վերջապէս Մարտիկ տային, տեւող լռութիւն խզելու անհամբեր։ Երանիկ հանըմ նստած տեղէն գլուխը ետեւ դարձուց եւ հարցական ձեւով նայեցաւ Խաչիկին։ Քանի շաբաթէ որ երկու ոսկի կ՚ուզէին փոխ առնել վաշխառուէ մը, բայց այս վերջինը պնդեր էր որ վարպետին երաշխաւոր ըլլայ ու բանածներնուն մէջէն ինքն անձամբ վճարէ իրեն մաս առ մաս, տոկոսին հետ. բայց ահա վարպետ, առարկելով թէ գործ չի կայ, աս օդերուհ չկրնար գործ պատրաստել. մերժեր էր երաշխաւոր ըլլալ։ Խաչիկ վերջապէս բարձրացնելով իր աչքերը Երանիկ հանըմին վրայ, ըսաւ առանց ուղղակի պատասխանելու. — Ասչափ ատենուան բանուոր էր, ինքը տայ նէ ի՞նչ կ՚ըլլայ, պարապ տեղը անչափ տոկոս ալ չէր տար։ — Վայ գլխո՛ւն, ըսաւ արհամարհանքով Երանիկ հանըմ, նեղը մնացեր, բերան ծռեր եմ… Ի՞նչը կը պակսի…արիւննիս քամելով փորը կը կշտացնէ, երկու ոսկին ի՞նչ է իրեն համար, նեղը մնար նէ ի՞նչ կ՚ըլլայ, խէնչարին քա՞րը կ՚իյնար… աչք ունի, աչքը լոյս չունի մեզի համար։ — Ամա՞ն, դուն ալ, Երանի՛կ, ըսաւ եղբայրը գլուխը ցնցելով, մէյ մը բերանդ չբանաս. ո՞ր մէկին պիտի հասնի, գիտե՞ս ինչ օրերու հասանք. ամէն տուն մեր վիճակին մէջ է, հիւանդութիւ՞ն կ՚ուզես, չքաւորութիւ՞ն կ՚ուզես… Ամէնքը Խաչիկ չէին որ աս օդին երթային ծով եազմաները լուային. որո՞ւն ոտքը ձեռքը կը բռնէր. ներկերը իրենց ամաններուն մէջ կը սառէին, նախապէս լուացուած եւ խոնաւ եազմայի դէզեր կա՛մ կը փտտէին ցուրտ բակերու մէջ կամ դանդաղօրէն կը չորնային սենեակներու անկիւնները, գոլորշիի ամպեր արտաշնչելով, մինչ մէկ սենեակի մէջ թխմուած տղաքը մեծ մասով հիւանդկախ, խոյլոտ կամ րաշէդիք, անդադար կը հազային ու ծերերը յօդացաւերէ կզկրտուած, օղիէն հիւծած կամ տիկի պէս ուռած, կը համառէին ապրիլ ու բանողներուն ուսին բեռ ըլլալ։ Թո՛ղ բանէին ու ապրէին գէշ աղէկ. բայց ահա շաբաթներէ ի վեր անգործութիւնը կը տիրէր, թէզկեահները մէկ կողմ դրեր էին, էրիկ մարդիկ գինետունները, կիները սենեակներու մէջ թեւերնին ծալլած կը սպասէին. երբեմն պառաւները իրենց մուշտակներուն մէջ ապաստանած գլուխնին կը շարժէին ու երկնքին նայելով կը գոչէին։ — Է՜յ Սուրբ Աստուածամար, քու կամքիդ դժուարը չկայ, ե՞րբ անուշիկ երեսդ պիտի բանաս։ — Առնելիք ունի՞ք, Երանիկ հանըմ, ըսաւ վերջապէս Խաչիկ ուղղակի խնդրին գալով։ Ծնունդը մօտ էր բայց դէռ բանած չէին ու իրենց հաշիւին վրայ յոյս դնէին։ — Չէ՜, ըսաւ Երանիկ հանըմ աչքերով հետապնդելով պատասխանին տպաւորութիւնը Խաչիկին երեսներուն վրայ, որոնք այլեւս կորսնցուցեր էին իրենց խոժոռ եւ դժկամակող արտայայտութիւնը եւ կը ջանային ընդհակառակը վստահութիւն ներշնչել Խաչիկին. կարօտութիւնը ծովի պէս մեծ էր, փոխ առնելիք երկու ոսկին կարկտան անգամ չէր ըլլար, բայց ինչ ընէին… Խաչիկ մտմտալով գետին կը նայէր եւ իր դէմքը այնքան զուրկ էր արտայատութիւնէ որ կարելի չեր աղէկ կամ գէշ գուշակութիւն մը ընել, լռութիւնը երկար տեւելուն, Երանիկ հանըմ յուսահատեցաւ, նորէն դէպի կրակարանը դարձուց դէմքը եւ ձեռքի ունելիով կրակարանին տաք մոխիրները խառնելով կ՚աւաղէր ու կ՚ըսէր. — Երնէ՜կ ան օրերուն, տաղաւարէ տաղաւար ձեռքերնիս փարա կ՚անցնէր, պակասնիս կ՚ընէինք, հիմակ աժեմին չաժեմին բերան պիտի ծռես, նազերնին պիտի վերցնես… հախըդ անգամ աղաչելով պիտի ուզես, ինչերնո՞ւս կ՚ապրինք կոր… — Առ սա երկու ոսկին, ըսաւ Խաչիկ, մէկէն ի մէկ ոտքի ելլելով ու դրամը դնելով Երանիկ հանըմին ձեռքին մէջ, մինչ անիկա ապշած ու միանգամայն հիացած փոխն ի փոխ աղջկանը ու Խաչիկին կը նայէր։ Արագ շարժումներով, իր պինդ քալուածքին ներքեւ տախտակամածը ցնցելով Խաչիկ հասաւ դուռը, ինքն ալ յուզումէն կարմրած էր, իր շրթները կը թոթովէին եւ աչքերուն մէջ սիրոյ եւ գորովանքի գինովութիւն կը կար՝ երբ ետեւ դառնալով ըսաւ։ — Մարիկս, տոկոսի խօսք մ՚ըներ, ամօթ է, ես ֆաիզճի չեմ, ինծի Խաչիկ կ՚ըսեն, թէք գլուխ մարդ եմ, փարան ի՞նչ պիտի ընեմ, ան ալ պահած էի նէ… նորէն ձեզի համար էր, Եւփիմէին համար էր… Ու կարծես շատ բան ըսած ըլլալուն համար խղճահար, շտապով իջաւ սանդուղներէն, չսպասեց որ Եւփիմէ երջանիկ ու փքացած հասնէր ետեւէն, ոտնամանները ոտքը անցուց ու դոռը բանալով փախստականի պէս անհետացաւ, ետեւէն դուռը գոցելով այնպիսի աղմուկով մը որ ամբողջ տանը մէջ թնդաց։ Դուրսը համայնատարած սպիտակութիւն անդադար եւ յամրօրէն կը շարունակէր ձիւնել եւ պարտէզներու մէջ այլ եւս ծառերուն ճիւղերը մինչեւ գետին կը հասնէին, կքած իրենց սպիտակ եւ սառուցիկ բեռին տակ։ <center><b>Բ.<br> Երազը</b></center> Իրիկուն էր եւ ձմեռնային մթնշաղը այս մռայլ եղանակին մէջ գրեթէ անմիջապէս տիրոց սենեակին։ Երանիկ հանըմ տէզկեահէն ելաւ, կազը վառեց, վարագոյրները գոցեց. կրակը հրահրեց ու նստեցաւ բազմոցին եզերքը։ Եւփիմէ դեռ կը շարունակէր բանիլ հակառակ մօրը հրաւէրներուն, որովհետեւ զբաղումը կը պարտրկեր աստիճան մը իր խռովուած զգացումները. դէմը, բազմոցին անկիւնը, մօրեղբայրը եւ Խաչիկ դէմ առ դէմ նստած օղի կը խմէին. իրենց միջեւ դրուած էր պզտիկ ափսէ մը՝ որուն մէջ փոքրիկ պնակներով զետեղուած էին խաշուած լուբիա, ձիթապտուղ եւ բողկ։ Երբեմն մօրեղբայր գաւաթ մը օղի կը հրամցնէր քրոջը, հակառակ այս վերջինին յամառ մերժումներուն եւ երբ անոնց վիճաբանութիւնը կ՚աւարտէր, դարձեալ լռութիւն կը տիրէր սրահին մէջ։ Եւփիմէ լամբարին դեղնորակ լոյսին տակ տենդագին արագութեամբ կ՚աշխատէր իր քով դիզուած եազմաները կ՚առնէր մէկիկ մէկիկ, որոնց վրայ կանանչը եւ կապոյտը բանուած ըլլալուն, ներկին պարունակած խէժէն կարծրացած էին, կը տարածէր զանոնք տէզկեահին վրայ, ճկոյթովը կը շտկէր իր ներկելիք մասերը ու թեւը սռքտած, բազուկը բարձր, վրձինը շնորհալի շարժումով կը խաղցունելով կ՚ամբողջացնէր գոյները։ Խոշոր կարմիր վարդեր, կամ դեղին անօրինակ ծաղիկներուն ողկոյզներ կը կենդանանային իր վրձինին հարուածներով. թէեւ գործը մեքենական աշխատութիւն մըն էր, այլ սակայն իւրաքանչիւր գործաւորուհի կրնար մասնաւոր շնորհ մը դնել իր գործին մէջ։ Եւփիմէի ձեռքէն ելած եազմաները վառ գոյներ կ՚ունենային ու վարպետը իր լաւ տրամադրուած օրերուն քանիցս ըսախ էր իրեն։ — Քեզի պէս պայծառ կը բանիս, Եւփիմէ՛… Քանի օղիին գաւառները կը պարպուէին, այնքան Մարտիկ տայի շատախօս կը դառնար, մինչ Խաչիկ լուռ ու մունջ կը խմէր, բայց իր աչքերը կը վառէին ու նայուածքը հետզհետէ աւելի համարձակութեամբ կը դառնար Եւփիմէին կողմը եւ երկարօրէն կը նայէր. հակառակ ցուրտին, անոր այտերը այնքան կարմրած էին որ կարծես կ՚այրէին, շրթները կը չորնային եւ երբեմն լեզուին ձայրովը կը թրջէր զանոնք. իր ճերմակ եւ գիրուկ վիզին վրայ սաթի հատիկները շուք կը ձգէին՝ աւելի շեշտելով անոր սպիտակութիւնը։ Ու Խաչիկ կը նայէր, այնքան սիրտը թունդ կ՚ելլէր, տենդագին ջերմութիւն մը մինչեւ ճակատը կը բարձրանար ու իր յուզմունքը ծածկելու համար՝ ծխախոտին տուփը կը բանար եւ դանդաղօրէն սիկառէթ մը կ՚ոլորէր։ Տաժանելի օր մը անցուցեր էր, ժամեր ու ժամեր մինչեւ ծունկերը ջուրին մէջ՝ աշխատէր էր ծովին եզերքը ու վերադարձին թաց եազմաներու բեռը կռնակին վրայ՝ բարձրացեր էր զառիվերէն. աշխատութիւնը այնքան ծանր էր որ հակառակ խայթող ցուրտին՝ քրտինք թափած էր ու երբ անգիտակից քայլերով դէպի գինետուն կ՚երթար կազդուրուելու համար, յիշեր էր Եւփիմէի տուած խոստումը։ — Մարդուս խօսքը բերնէն կ՚ելլայ։ Մարտիկ տայի Խաչիկը տեսնելուն՝ առաջարկեր էր տունը երկու հետ խմել. ինքն ալ անկարող էր գինետուն երթալու, քանի օրերէ ի վեր յօդացաւը զինքը կը տանջէր. ինքն իր վրայ կզկտուած՝ դժուարաւ մինչեւ անկիւնի նպարավաճառը կ՚երթար բան մը գնելու համար։ Հիւսիսային հովը փարատեր ու ցրուեր էր ամպերը եւ այլեւս չէր ձիւներ. երկնքին վրայ գորշորակ ու սեւ ծուէններ, հալածական եւ պատառատուն, արագ ընթացքով կ՚անցնէին ու կ՚անհետանային։ Բայց օրն ի բուն ու մանաւանդ գիշերը մինչեւ լոյս հովը արձակուած գազանի պէս կը սուրար մռնչելով. երբեմն հազար բերնով կը գոռար, երբեմն ալ միայնակ եւ քինախնդիր ոգիի մը պէս գետնին վրայ սողալով յանկարծ կը խոյանար գալարուելով եւ կը սուլէր կամ պատուհաններուն ետեւէն լալագին մրմունջով մը կը հետեծէր։ Ու տուները կը ցնցուէին, դիզուած ձիւները մէկ տանիքէն միւսը կը քշուէին, իսկ պարտէզներուն մէջ չոր ծառերը այսահարներու պէս կը թոթուէին, մինչ ճիւղերն ի վար կախուած սառոյցները բիւրեղանալով՝ առանց հալելու կը փոշիանային եւ կը ցրուէին յարատեւօրէն փչող քամիին ուղղութեամբ։ — Ասեղին ծակէն ցուրտ կը մտնայ կոր ըսաւ Երանիկ հանըմ սարսռալով։ Խաչիկ նայեցաւ անոր՝ անսահման գորովանքով, ամէն ինչ եւ ամէն բան որ կապ ունէր Եւփիմէին հետ՝ իրեն պաշտելի դարձեր էր։ — Կրակին քովը չգա՞ս, ըսաւ դողացող ձայնով մը։ Երանիկ հանըմ թէեւ դեռ ցրտութեան երեւոյթ մը կը պահէր Խաչիկին նկատմամբ, բայց ներքնապէս սիրտը կակուղցեր էր. գէշ չէր Եւփիմէին ուզածն էր դեռ ի՞նչ ըլլար. ասանկ ժամանակներու մէջ ո՞վ տէր պիտի ըլլար անօժիտ աղջկան մը։ Ամբողջ օրը տէզկեահին առաջք երկու կիները դէմ դէմի նստած՝ եռանդով կ՚աշխատէին ու կը խօսէին, մայրը կ՚ուզէր իր բուն զգացումները յայտնել, բայց շուտով տեղի տուած չըլլալու մտահոգութեամբ կողմնակի կ՚ընէր միայն։ — Կ՚ուզեմ քի ատ փարաին մէջէն բան մը առնես, Եւփիմէ՛, ըսեր էր աղջկանը՝ Խաչիկին փոխ տուած դրամին ակնարկելով՞ Եւփիմէ կը զգար մօրը լաւ տրամադրութիւնը եւ գոհ էր ինքն ալ իր կարգին խօսքը Խաչիկին վրայ կը բերէր. վերջապէս մայրը ըսեր էր. — Գինովութիւնը չըլլայ նէ, ի՞նչ ունի ես ալ բան մը ըսած չունիմ. էրիկմարդուն աղուորը ի՞նչ ընեմ, կտրիճութիւնը պէտք է… Եւփիմէ յիշելով մօրը խօսքերը, ներկին ամանը եազմաին վրայ տեղաւորցուցած պահուն՝ կը նայէր Խաչիկին ու կը մտածէր ոգեւորութեամբ։ — Կտրի՞ճ… ո՞վ կը տարակուսէր ատոր վրայ անոր պէս երիտասարդ մըն ալ կար թաղին մէջ. լերան պէս մարդ էր… է՛հ, իրաւ է, վրայ գլուխ չիկար, վախտին երիտասարդը չէր, գիր, ուսում չունէր, բայց կոգին՝ ժամը վառուած ճրագի պէս պայծառ էր. — հիմակուան ճահիլներուն պէս արեւէն անճրկած չէր. նեղ օրի, գէշ բրի, տէր տիրական կը կանգնէր ընտանիքին. աս չըլլար՝ ան կ՚ընէր, կինը, զաւակները հալխուն կարօտ չէր դարձներ… մինակ ուժը լուսը հերիք էր, պէտք ըլլար, կը գրկէր տունը տանը վրայ կը դնէր… Գաղջ եւ գորովագին զգացում մը համակեց Եւփիմէի հոգին. աչքերը խտղտացին, թուլութիւն մը զգար, վրձինը ձգեց ներկի ամանին մէջ եւ պահ մը անգործ ու անշարժ՝ զգաց, որ հոգին կը վերանար սիրաբաղձ երազի մը մէջ։ Մայրն ու Խաչիկ իրարու հետ կը խօսակցէին գործի վրայ ու Մարտիկ տայի ալ բոլորովին գինովցած՝ թէեւ դժուրաւ կը հետեւէր անոնց, բայց զանոնք կ՚ընդհատէր ամէն րոպէ աննշան հարցումներով. երբեմն ալ իր միտքը կ՚անջատուէր ու ինքնիրեն կը հետեւէր իր մտմտուքներուն. երբեմն կը փղձկէր իր վիճակին վրայ, կը սրտմտէր ու գլուխը կը շարժէր այնպիսի ուժգնութեամբ որ ֆէսին ծոպը ետեւէն դէպի առաջ կ՚ոստնուր եւ կը տարածուէր ճակատին վերեւ։ — Օ՜ֆ… օ՜ֆ… Խաչի՛կ, օղլո՛ւմ, ես ալ ասանկ ըլլալու մա՜րդ էի. տունէն դուրս ելած չունինք, կնիկ ապլա եղանք։ Զինքը մխիթարելու համար՝ Երանիկ հանըմ ամէն իրիկուն օղիին ափսէն կը շիտկէր, ճար ճարակ կ՚ընէր, չիկայէն կը ստեղծէր, բան մը պակաս չէր ըներ, բայց տայիին գերագոյն երազն էր գինետունի սրահը. օրը քանի մը անգամ աչքին առաջքը կուգային ծխախոտով եւ զանազան արտաշնչումներով անթափանց մթնոլորտին մէջ պզտիկ եւ ցած սեղանները՝ որոնց մակերեսը ողորկ դարձացծ էր իւղոտ կեղտէն։ Իրիկուան դէմ այդ տեսիլքները արտակարգ ուժգնութիւն մը կը ստանային. ինքզինքը կը տեսնար հոն կարկամած սրունքներով դանդաղօրէն յառաջանալը դէպի նստարանը, կը տեսնէր հետզհետէ. դիմացը դրուած օղիի շիշը՝ որուն դեղնորակ հեղուկը կը պսպղար մէջտեղէն կախուած լամպային լոյսէն, մինչ ռնգունքը հեշտալիօրէն կը գրգռուէին կրպակին խորը տապակուող ո եւ է ձկնեղէնի հոտերէն. ինքը կը գոհանար յաճախ խաշուած լուբիայի եւ ձիթապտուղի մէզէով, բայց անոնք ալ անանկ համ մը ունէին որ տունը չէր գտներ երբեք։ Երբեմն այնքան կը զայրացնէր Երանիկ հանըմ իր դժգոհութիւններով, որ անիկա ինքզինքէն ելած՝ կը պօռար երեսն ի վէր։ — Էրիկ մարդ չէ՞ք մի՛, կրողը տեսնայ երեսնիդ… ամենէն աղէկը տեղը մնայ, տասը մատդ մոմ ընես, օգուտ չընէր։ — Երանի՛կ, գոչեց վերջապէս Մարտիկ տայի, քրոջը եւ Խաչիկին խօսակցութիւնը կտրելով, մեզի մէյմէկ խահուէ չեփե՞ս։ — Թող Եւփիմէն ելլայ եփէ, ըսաւ Խաչիկ երկչոտութեամբ, ու անոր կողմը դարձուց իր քաղցր եւ թափանցող նայուածքը։ Խաչիկին իրեն ուղղած խօսքերը լսելով, Եւփիմէն ձգեց գործը, ոտքի ելաւ, պահ մը կեցաւ թէ՛ թմրած ոտքերուն համար եւ թէ՛ որովհետեւ սրտին զարկը կը լսէր ու չէր համարձակեր վեր բարձրացնել աչքերը։ — Պօ՜յդ սիրեմ, հոգի՛ս ըսաւ մտքէն Խաչիկ եւ խոր հառաչանք մը թռաւ կուրծքէն։ Հիմակ որ իրենց սրտին գաղտնիքը մէջտեղ ելած էր, այլեւս չէին համարձակեր իրարու հետ առանձին խօսիլ. բայց աւելի սրտագին զգացումով մը կապուած էին իրարու. իրենց կուրծքին ներքեւ սիրտերը մէկ չափով կը թնդային եւ իրենց գաղտագողի եւ արագ նայուածքները լեցուն էին սիրով եւ տարփանքով։ Հուժկու եւ կենսաւէր խոյանք մը կը միացնէր զիրենք ու տեսակ մը արբեցութիւն մշուշի պէս կը ծածանէր իրենց եւ իրականութեան միջեւ. կը մոռնային բոլոր կարելի դժբաղդութիւնները, կը մոռնային հրէշային չքաւորութիւնը չէին մտաբերեր իսկ թէ օր մը իրենք ալ ուրիշներու պէս պիտի ըլլային, այլ ջերմեռանդօրէն կը հաւառատային թէ արեւը աւելի տաք եւ աւելի պայծառ պիտի ըլլար իրեն համար, թէ լոյսի պէս պիտի ծագէին, ծաղիկներու պէս պիտի ծաղկէին, ու իրենց խոնարհ հոգիները թեւեր առած կը սաւառնէին երջանկութեան նոյն երազին մէջ։ <center><b>Գ.<br> Փորձութիւնը</b></center> Խթման օրն էր եւ քանի մը շաբաթներէ ի վեր տիրող ձիւնին ու բուքին յաջորդեր էր արեւոտ երկինք մը որ կանխահաս գարնան տպաւորութիւնը կ՚ընէր. ամենուրեք ձիւնը կը հալէր արագութեամբ եւ տեղ տեղ միայն, բարձր պատերու շուքին ներքե կամ հիւսիսի կողմ գտնուող տուներուն առաջքը ցեխի հետ դեռ սառոյց կար խառնուած։ Զինջ եւ վտիտ առուակներ անկանոն սալայատակներու ցից քարերուն վրայէն սորսորելով կ՚անցնէին եւ անոնց մեղմ խոխոջ հաճելիօրէն կը մրմնջէր։ Փողոցները կենդանացած էին արձակուրդի մէջ եղող ամէն տարիքէ մանուկներու զուարթ խումբերով, երբեմն ալ շրջուն փերեզակի մը բոժոժը երկարօրէն կը հնչէր թաղերուն մէջ որուն թրթռացումէն կարծես սթափելով, պարտէզներուն մէջ ապաստանած ճնճղուկներու երամները կը թռչկոտէին եւ կը ճռուողէին։ Երանիկ հանըմ եւ աղջիկը կը զբաղէին տնական գործերով. վերէն վար տունը աւելցնին ու սրբեցին, տէզկեահը վերցուցին, ներկին ամանները ու ապաները ջուրը ձգեցին, որպէս զի անոնց վրայ կուտակուած խէժը հալի ու ահա զբաղեցան ընթրիքի պատրաստութիւնով, մինչ միւս կողմէ ջուր կը տաքցնէին՝ լուացուելու համար։ Խոհանոցը հարաւի վրայ ըլլալուն՝ արեւով ողողուած էր եւ երկու կիները, վարժ՝ այս կարգի գործերու, ճապուկ շարժումներով կ՚աշխատէին։ Երանիկ հանըմին սրտմտած դէմքը առեր էր իր ամէնէն խոժոռ արտայայտութիւնը եւ երբեմն իր «նալըն»ները այնքան խստօրէն կը հնչէին խոհանոցի գետնի քարերուն վրայ որ կարծես կը կռուէր անոնց հետ։ Ուժգին շարժումներով միւս տախտակին վրայ դրաւ զանազան մասերու բաժնելու համար զայն, եւ սկսաւ, ջարդել, անմիջապէս որ աւելորդ պատառ մը կը նետեր դէպի պարտէզ՝ սեմին վրայ շարուած շէկ եւ գորշորակ կատուներ որոնք ակնդէտ կը սպասէին, կը յարձակէին անոր վրայ զիրար ճանկռտելով ու մռլտալով. այն ատեն Երանիկ հանըմին զայրոյթը կը պոռթկար, — Գետնին տակերը անցնի՜ք… ճըղիկ ճըղիկ կոտրտիք… փիսթ… Կը ծռէր նալընը ոտքէն հանելու եւ անոնց գլխուն նետելու համար բայց մուճակը միասին կ՚Ելլէր ոտքէն, մինչ կատուները իր շարժումէն սարսափած կը խուսափէին եւ հեգնական կեցուածքներով կը շարուէին պարտէզին ցանկապատին վերեւ, այն ատեն սայթաքելով իր մերկ ոտքին վրայ, անէծքը իր գլխուն կը թախէր. — Նանլէթ ըլլա՜յ… թերմաշ մնայ վրայէս… Եւփիմէ տխուր էր եւ մօրը այս ջղագրգռուած զայրոյթը, որ կաղանդի օրէն ի վէր անդադար գերագրռուեր էր առանց րոպէ մը հանդարտելու, զինք կը ջլատէր. երբեմն սիրտը այնքան կը թուլնար որ արցունքը կուլ կուտար եւ մանաւանդ ժամանակ չէր գտներ իր հոգեկան վիճակին անդրադառնալու եւ կացութեան վրայ որոշ գաղափար մը կազմելու։ Մայր ու աղջիկ ջերմապէս յուսացեր էին թէ Խաչիկ կաղանդին օրը գոհարեղէն մը կը բերէ նշանածին, օրերով փայփայեր էին այդ գաղափարը։ — Կոխած հողերնուդ ղուրպան կ՚ըլլայ կոր, ինչչափ ալ քի գործերը նարին են, մէջտեղը փարա չկայ, անիկա ճար ճարակ կ՚ընէ, մատնի մը կը բերէ։ — Ես կ՚ըսեմ քի օղ պիտի բերէ, կ՚ըսէր աղջիկը, գիտնալով թէ իր ճերմակ այտերուն վրայ ի՜նչքան պիտի վայլէր ոսկիին ցոլքը։ — Բայց ահա Խաչիկ թերեւս չուզելով փոխ դրամ առնել զարդարանքի համար, թերեւս չգիտնալով թէ օրէնք է ատիկա նշանածներու մէջ ու թերեւս պարզապէս համարձակած չըլլալուն՝ պարապ ձեռքով եկեր էր կաղանդը շնորհաւորելու։ Իրաւ է թէ այդ իրարու յաջորդ տօնական օրերու բոլոր ծախքերը ճոխութեամբ հոգացեր էր, ինքզինքը այլ եւս տունէն համարելով տասը կտոր եղեր, տունը տեղը հազար բարիով լեցուցեր էր եւ նոյնն իսկ հաւակատիկին համար մեծ նեղութեամբ հազուագիւտ կամրախայտներ ղրկեր էր. բայց այս բոլորը Երանիկ հանըմին աչքին չէին երեւար։ Հպարտ կին էր, եւ կը փափաքէր որ դրացիներու, բարեկամներու ցուցնէր աղջկանը կաղանդի նուէրը, ու պարծենար, քիթը կախ էր արդէն Խաչիկին պէս փեսացու մը ունենալուն, գոնէ անանկ բան մը ընէր որ ամէնքը առաջքնին նայէին, լեզունին իրենց քաշէին։ Իր յուսախաբութիւնը անյաղթելի արհամարհանք ներշնչեր էր իրեն Խաչիկին նկատմամբ, կը յիշէր որ ինք շնորհքով մարդու զաւակ էր, հայրը սիահճի էր եւ ոչ միայն երկու խալֆա ունէր ձեռքին տակ, որոնք անընդհատ եազմաներուն սեւ գծագրութիւնը կը կոխէին, այլ նաեւ ինքը կը գծագրէր նոր կաղապարներու օրինակներ ու կը փորէր փայտի վրայ. իր գործին բերումով ուղղակի յարաբերութեան մէջ ըլլալով եազմայի վաճառականներու հետ, աւելի նրբացած քարեր ունէր։ — Տուներնիս տեղերնիս կարգ կանոն ունէր. մարս ժամ երթար նէ քիպարի կնիկ կը գիտնային. թօփ շալը կռնակը, ըռզակները տեղը… բաղդերնիս վար անցնի՜. մեր օրին եկաւ նէ ամէն բան փճացաւ, հօրս սիրական աղջիկն էի կարգուեցաւ, փայս առի, օր մը օրանց ունեցածներուս վրահ չխնդացի . հարդ մէկիկ մէկիկ տարաւ կերաւ… Մարտիկ տայի որ արեւոտ օրէն օգտուելով դուրս ելած էր, այդ պահուն պարտէզին կիսաբաց դռնէն եկաւ խոհանոց մտաւ եւ ձեռքի օղիի շիշը Եւփիմէին յանձնելով ըսաւ քրոջը։ — Հերի՜ք է… Երանի՛կ, հերի՛ք է, Աստուած պիտի սրդողցունես։ Շաբաթէ մը ի վեր նոյն գանգատները եւ նոյն խոժոռ դեմքերը տեսնելով տունին մէջ՝ ալ ձանձրացեր էր, չէր հասկնար թէ քարի կտորի մը համար կարելի՞ էր այդքան իրար անցնիլ եւ երբեմն ինքն իրեն կը մրմնջէր. — Կնիկ ըսածդ ի՜նչ աճայիպ է… Բայց այդ պահուն, ա՛լ համբերութիւնը հատաւ եւ Եւփիմէն ցուցնելով աւելցուց. — Ջօճուխին ալ մեղք է, կերած պատառ մը հացը հարամ կ՚ընես, արցունքը կը թաթխես կոր։ — Ե՞ս արցունք թափել կուտամ կոր. ինծի պէս բաղդսըզ եղաւ. հալխուն աղջիկներու, կնիկներուն կը նայիմ կը զարմանամ. Աստուած մինակ մերինը շատ կը տեսնայ։ Կանպայենց աղջկանը նայէ՛. ոտքէ ինկած չարըխ կըլմանի, խարղան կտցէ նէ միս չհասնիր բերանը, ամա նշանածը թէք քարէով մատնի մը բերերէ։ Մարտիկ տայի կրկին բերանը բացաւ պատասխանելու. խօսակցութիւնը ճշմարիտ կռիւի մը պիտի փոխուէր եւ արդէն Եւփիմէ յուսահատ նայուածքներ կ՚ուղղէր մօրը եւ մօրեղբօրը, երբ յանկարծ ամէնքը մէկ մնացին։ — Վարպետն է, ըսաւ տային զարմացած։ — Վեր հրամմէ, Յակոբճան աղա, շտապեց Երանիկ հանըմ գոգնոցին սրբելով թաց ձեռքերը։ Դրանը մօտ, հորին առաջքը, Եւփիմէ ապաները կը լուար. երիտասարդ աղջիկը իր ուժեղ բազուկներով կը հանէր թրջած եւ խէժով ու ներկով թանձրացած ապաները ջուրին մէջէն եւ կը գալարէր զանոնք քամելու համար. իր ճերմակ թեւերը հակառակ աղտոտուած ըլլալուն՝ արեւին տակ կը ստանային այն ջերմին երանգը որ իրենց յատուկ էր. նորէն նոր քաշուած ջուրը գաղջ ըլլալուն՝ գոլորշիի նրբին մշուշ մը թաց թեւերուն եւ քամած ապաներուն վրայէն բարձրանալով ցուրտ օդին մէջ, զինքը կը պարուրէր վրայէն բարձրանալով ցուրտ օդին մէջ, զինքը կը պարուրէր շղարշի պէս. իսկ շէկ աղուամազերը թեւերու եւ ծոծրակին վրայ կը փալփլէին ոսկի փոշիի նման։ Սիրտը կոտրած ըլլալով անիկա կ՚ուզէր իր տխրութիւնդ ծածկել վարպետէն եւ դէմքը դէպի պարտէզ դարձուցէր էր բայց կատարած գործին պահանջումներուն համեմատ կը ծռէր ու կը կանգնէր եւ զօրեղ մէջքը անգամ մը կորանալով ու անգամ մը ձգտելով իր հանգրիճած կիսազգեստին ծալքերուն ընդմէջէն կ՚ուրուագծէր կողերը ու սրունքները։ Յակոբճան աղա, իբր թէ առաջին անգամ տեսած ըլլար Եւփիմէն՝ հիացիկ զարմացումով մը կը նայէր անոր ասիկա միջահասակ ու նիհարակազմ մարդ մըն էր, լայն ճակատով եւ վտիտ դիմագծերով, որուն մանր աչքերը այնքա՛ն զուրկ կը թուէին իմացականութենէ որ իր ամբողջ անձին վրայ անասնական դրոշմ մը կը դնէին. իր բանուորները չէին սիրեր զինքը, բայց անկէ կ՚ակնածէին, որովհետեւ իրենց համար կը ներկայանար իբր այն անձը որուն ձեռքը կը նայէին ապրելու համար. անիկա ցուրտ եւ անճըկելի կը մնար նեղ օրերու մէջ մերժելով ո եւ է ծառայութիւն մատուցանել. առիթը չէր փախցներ գին կոտրելու եւ ոմանք նոյն իսկ կը կասկածէին թէ սխալ հաշիւ կ՚ընէր տգէտ ու գրել կարդալ չգիտցող բանւորուհիներուն, գոնէ աւրուած կան օտար դրամ կը քշէր իր ամէն վճարումներուն. բայց երբ ինքը պէտք ունենար անոնց կը շողոքորթէր, կը քծնէր, չէր վարաներ նոյն իսկ սուտ խոստումներ ընելու։ Երանիկ հանըմ տեսնելով որ Յակոբճան աղա լուռ կը մնայ, կրկնեց իր հրաւէրը, այն ատեն ան սթափելով ըսաւ յանկարծ. — Չէ՛, Երանիկ հանըմ, աթոռ մը տուր, սանկ կը նստիմ։ Թեւին տակ եազմայի ծրար մը ունէր եւ խօսքի սկսելէ առաջ կը մտածէր կերպով մը Երանիկ հանըմին սիրտը առնել, բայց աչքը Եւփիմէին վրայ մնաց։ — Ի՞նչ աղուոր մեծցաւ աղջիկդ. — Ա՜խ, վարպե՛տ, պզտիկը՝ պզտիկցաւ, մեծը՝ մեծցաւ։ Ու յանկարծ մտաբերելով վարպետին հիւանդ կինը, — Կնիկդ նորէն անա՞նկ է… — Ինտոր գիտես անանկ է… օր օրի կը հալի կոր. հէքիմները յոյս չունին… Աստուծոյ մնաց յոյսս։ — Ամեննուս տէրտը մէյ մէկ տեսակ է… քեզի ալ մեղք է. առած օրէդ ատանկ էր, օր մը չխնդացիր։ — Քուրի՛կ, ի՞նչ կ՚ըսես, ըսաւ Յակոբճան աղա պոռթկալով նէ փարա դիմացաւ, նէ սիրտ դիմացաւ. չիւրիւկ աղջիկնին աղէկ քշեցին, նալըս մըխըս թափեցաւ, օ՜ֆ… օ՜ֆ… Հիմակ որ իր կինը աչքին առաջքը կը բերէր, իր կինը՝ դիակնային եւ քստմնելի երեւոյթով, որուն հազին ձայնէն գիշերն ի բուն չէր քնանար, ակամայ բաղդատութեան կը դնէր զայն Եւփիմէի գիրուկ եւ ճկուն անձին հետ ինքը ամուսնացած ըլլալով հանդերձ՝ միշտ կնոջ մը փայփայանքէն զուրկ մնացած էր եւ իր մէջ կը կրէր ցանկութիւններու տարտամ ախորժակ մը. աւա՜ղ… արեւը այնքա՛ն գաղջ էր այս ձմեռնային եղանակին մէջ ու կեանքը այնքան հաճելի՝ առողջ եւ գեղեցիկ կնոջ մը ներկայութեան. ծառերն անգամ պիտի խաբուէին ու բողբոջէին. պարտէզները զարդարող դափնիներու, բաղեղներու մշտադալար կանանչը կը փալփլէր ամէն տեղ ու մօտակայ նոճիները յաղթական սլացքներ ունէին դէպի կապոյտ եւ գաղջ երկնակամարը։ Գարնանային խռովք մը կը ծածանէր միջոցին մէջ եւ Յակոբճան աղա դողդոջուն քաղցրութեամբ մըն էր որ ըսաւ իր բանուորուհիներուն։ — Շաբաթ մը չպիտի բանէիք ամա, արե՛ւդ սիրեմ Երանիկ հանըմս, Հալէպի գործ եկաւ, անոր սուսը մինակ դուք կրնաք բանիլ, շատ բան մը չէ՛, աս է եղածը. ութօրէնքին պէտք է, նազս ձեզի անցաւ, ձեզի եկայ։ Նայուածքը աղաչական յառած էր Երանիկ հանըմին որ իր առաջին խօսքերուն ըմբոստութեան շարժումը մը ըրեր էր։ — Ատէթը այս շաբթու չբանիլ էր առարկեղ թոյլ ձայնով մը — Ես ալ տակը չեմ մնար։ Եւ որովհետեւ այդ պահուն Եւփիմէ ներս կը մտնար, վարպետն ալ ոտքի ելաւ, ընդ առաջ գնաց ու անոր գաղջ շունչը զգալով իր տխեղծ դէմքին վրայ, ըսաւ եռանդով. — Մատներդ սիրե՜մ, աղուոր, օյայի պէս բան է, ապսպրանք է, դուն երեսս ճերմկցուր, գործը տեղը երթայ, դուն ալ աչքս նայէ։ Պարտէզին մէջէն հապճեպ մնաք բարով մը ըսելով՝ Յակոբճան աղա անհետացաւ։ Մինչեւ իրիկուն անիկա գինովի պէս էր. կարծես ոտքերը գետնէն կտրեր էին. դեդեւելով կը քալէր եւ հոգին զեղուն կը զգար անսահմանելի զգացումով մը. կնոջը հազը չլսելու հոգով փոխանակ տուն երթալու, մտաւ գինետուն եւ լաթէրնան կեցուցած դրանը առաջքը, անոր լպրտուն եղանակներովը ոգեւորուած, Մարտիկ տայիին հետ խմեց մինչեւ ուշ ատեն իր այս անօրինակ հովարտայութիւնով զարմացենլով ամէնքը։ <center><b>Դ.<br> Խըսմէթ</b></center> Ծննդեան առաւօտն էր, եւ դեռ այգը չծագած եկեղեցիին զանգակները կը ղօղաչէին տօնական օրերու յատուկ ծեքծեքումներով. հայ, մանաւանդ ժողովրդական թաղերու մէջ սկսած էր ոգեւորութիւնը եւ ամէն հասակէ մարդիկ, նոյն իսկ ոմանք հարբուխոտ, ցրտին եւ խոնաւ մթնոլորտին մէջ ձգելով իրենց խռպոտ հազերուն երկարատեւ արձագանգը. կը դիմէին եկեղեցի։ Երանիկ հանըմ եւ աղջիկը աւելի, կանուխ, գացեր տեղաւորուեր էին վերնատան առաջին շարքին վրայ եւ հակառակ ցուրտէն տանջուելնուն համբերութեամբ կը սպասէին։ Փոխն ի փոխ մրափելով եւ սթափելով հետեւեցան ժամերգութեանց. «Առաւօտ լուսոյ»ի ժամանակ՝ շարականին պարզ եւ լայն եղանակներէն ու ծնծղաներու զուարթ թափերէն ոգեւորուած ճշմարտապէս զգացին թէ աւետիս մը կը ծածանէր միջոցին մէջ ու իրեն հոգին խառնուեցաւ ընդհանուր փառաբանութեան, բայց հետզհետէ կրկին մտան երկարաձգուող եւ ողբական եղանակներու ազդեցութեան ներքեւ մինչեւ պատարագը։ Եկեղեցին այդ պահուն լեցուած էր արդէն. վերնատան մէջ իրենց ետեւ, նստարաններ գրաւուեր էին մինչեւ յետին շարքերը. պաղ եւ տմոյն լոյս մը, մշուշանման ճերմակութեան պէս կը մաղուէր պատուհաններէն եւ պլպլացող մոմերուն ճանանչերը կը տժգունէին հետզհետէ։ Եւփիմէ վերջնականապէս սթափած, ոտքի ելաւ, խաչակնքեց եւ աչքերը յառեց խորանի մեծ ջերմեռանդութեամբ։ Պատարագին ամբողջ տեւողութեանը անոր հոգին խռոված մնաց սրբազան երժշտութենէն եւ այդ հոգեկան դիւրազգածութեամբը խորհեցաւ իր վիճակին եւ նշանածին վրայ երբեմն պատրաստակամ էր ներելու Խաչիկին եւ վերջնականապէ սկրթնելու անոր զօրեղ բազուկին. երիտասարդ էր, կանանճ-կտրին, աւելի աղեկ չէ՞ր աչք գոցել պզտիկ պակասներու. ծլէին, ծաղկէին, զաւակներու տէր ըլլային… խեղճը ի՞նչ ըրած էր վերջապէս. ամէն օր ծովին եզերքը արիւն քրտինք կը թափէր. ամօթ չէ՞ր կաղանդին նուէր մը բերած չըլլալուն համար երես դարձնել, քէն ընել։ Քանի օր է որ Խաչիկ հասկնալով որ սեւ կատու անցած է մէջերնուն, աչքը երեսնին մնացեր էր. ինչ ընելը չէր գիտեր. սիրտը մեծ, հոգին հպարտ էր, անոր համար բերանը չէր բանար, խօսք չէր ըներ, հետեւաբար չէր գիտեր թէ ինչո՞ւ սրդողած էին իրեն, բայց Եւփիմէ հասկցեր էր որ անոր սրտէն արիւն կերթար կոր։ Իր ժողովրդական խաւերու յատուկ ողջմտութեամբ եւ բարութեամբ յանկարծ մտադրեց նշանածին սիրտը առնել. երեսին խնդալ. յիշեց Խաչիկին առատաձեռնութիւնները, յիշեց նաեւ իրենց քաշած չքաւորութիւնը. պզտիկուց հայրը կորսնցուցեր էր, տային խեր մը չունէր իրենց, վաստակած քանի մը փարան հազիւ օղիին կը բաւէր, էրիկ մարդու հաց կերած չէին գիշեր, ցորեկ տատելով, խալէմին ծայրովը կը հոգային ամէն բան. իրենց կը վայլէ՞ր որ քիպարի կնիկներու պէս գոհարեղէնի համար խըռ ընէին, իրարու սիրտ կոտրէին. — Մատնին ի՞նչ պիտի ընեմ — խորհեցաւ հպարտութեամբ ձեռքերուն նայելով որոնք հակառակ շարունակ աշխատած ըլլալուն նուրբ եւ փափուկ էին։ — Պատարագւորին երկարաձիգ ձայնը պահ մը իր ուշադրութիւնը գրաւեց բոլորովին. «Առէք, կերէք»ի խորհրդովը վերացած քանի մը անգամ խաչակնքեց եւ մինչ տիրացուներու ռնգային ձայները կը փառաբանէին, աչքին ծայրովը տեսաւ մօրը սեւ եւ չոր սիլուէթը որ հակած դեպի ուրիշ կին կը խօսակցեր եռանդով. յանկարծ մտաբերեց անոր զայրոյթները եւ նոր յոյսերը, աչքին ներկայացաւ վարպետին նիհար ու տժգոյն դէմքը եւ անոր աչքերուն անասնական արտայայտութիւնը, իրեն թուեցաւ որ հակառակ իր ամբողջ կորովին իր սիրտը կը գողնային, հեշտագին ու միանգամայն ցաւագին սարսուռ մը անցաւ հոգիին մէջէն՝ մանաւանդ երբ լսեց թէ վարպետին կնոջը մասին կը խօսակցէին։ — Շատ ծանր, այսօրուան վաղուան է եղեր, կ՚ըսէր մայրը մասնաւոր եռանդով մը։ — Զաւակ ալ չունեցան, մրմնջեց անարիւն կին մը գլուխը ցնցելով։ — Աստուած լերան նայեր ձիւնը անոր կէօրէ տուեր է, ըսաւ սգաւոր պառաւ մը, միջամտելով եւ շարք մը անէծքներ թափեց Յակոբճան աղային գլխուն. աղջիկս փորը բերնին յղի էր, ափ մը ջուր ճայիլ՝ որբեւայրի մնաց, փեսան իր քով կ՚աշխատէր, ծովերուն եզերքը փտտեցաւ, կէնճ ու կանանչ հողեր առաւ պառկեցաւ. գացի ոտքը ձեռքը ինկայ… սա օրերը անցնին, մէյ մի փուշը ոտքէն ելնայ, աղջիկս նորէն կ՚աշխատի, կը վճարէ ըսի. մուտառը. քարի պէս խուլ մնաց… օխ ասրտելու համար չէ, ամա Աստուած ալ իրեն չձգեց. — Է՜յ, ողորմած Աստուած, կը մրմնջէր ուրիշ կին մը բազկատարած, արձականգ ըլլալով սգաւոր պառաւին խօսքերուն։ Ամէնքն ալ պահ մը լուռ մնացին։ Սէգ եւ տժգոյն, Երանիկ հանըմ գլուխը ցցած կը կենար կարծես իր դառն եւ խոժոռ երևոյթով դէմ դնելով գերագոյն զօրութիւններու։ Պատարագը լրանալէն առաջ աղջկանը նշան ըրաւ եւ մեկնեցաւ. սանդուխներուն վրայ երկու կիները անսահման ցանկութիւններով կը նայէին հարուստ կիներու արդուզարդներուն եւ գոհարեղէններուն. ամէն անգամ որ փետրազարդ գլխարկի մը շուքին ներքեւէն բաղդաւոր կնոջ արհամարհական նայուածքները կը խաչաձեւէին Եւփիմէի սուր նայուածքները, բան մը անոր լաւ տրամադրութիւններէն կը փլէր ու կ՚անհետանար։ Խաչիկին կոշտ եւ աղքատիկ երեւոյթը կը ցցուէր իր դէմ, կարծես իր երջանկութեան ճամբան խափանելով եւ ահա կը խորհէր մօրը յոյսերուն վրայ. եթէ վարպետին կինը մեռնի՜… — Ան ինտո՜ր նայեցաւ քեզի, աչքերովը պիտի ուտէր կարծես, Եւփիմէ՛, խենդ մի ըլլար, խօսքդ ետ առ, մէջերնիս կոտրած, թափած բան մը չկայ տահա, եազմաճի կտորին խելք դնելուդ, աչքերդ վեր բարձրացու… տունի հանըմ կ՚ըլլաս, Խաչիկի պէս մարդիկը խզմէթկեար կ՚ունենաս… մինակ առջի կնկան ըռզակները թեզի տայ նէ կ՚օգտէ, ոսկիէ պէպէկ կ՚ընէ թեզի… իմ վրաս նայէ օրինակ առ, նազլը մեծցած էի ամա, էրիկս տէզկէհին առաջքը դրաւ ինծի, ինքն ալ պուճախը անցաւ նստեցաւ, մազս աւել ըրի, քեզի մեծցուցի, օր մը օրանց սըռըս մարդ չիմացաւ, ամա քաշածս ես ու միայն տէրը գիտէ… սօն փուշմանլըք փարա էթմէզ… Փողոցը ցուրտ էր, բայց արեւը կը ծագէր ահա՝ սառուցիկ եղեամին բիւրեղային փոշին փայլեցնելով ամէն կողմ, խումբ խումբ, մեծ մասով կիներ դէպի իրենց տուները կը շտապէին կիրակնօրեայ հագուստներով զարդարուած։ Երանիկ հանըմ, աղջիկը առաջքը ձգած, գլուխը բարձր, աչքերը խոժոռ կը քալէր անշշուկ. խնամքով հագուած էին երկուքն ալ եւ թէեւ մօրը սեգ կեցուածքը ակնածանք կը ներշնչէր, դարձեա՛լ մարդոց աչքերը հաճոյքով կը դանդաղէին Եւփիմէի գեղեցկութեան վրայ. շուկայէն անցած ատեննին մօրը նայուածքը աւելի խոժոռեցաւ. կրպակներու առաջ աթոռակներու վրայ նստած մարդիկ, մեծ մասով եազմաճի, ցած ձայնով կը խօսակցէին. երբեմն վանառողի մը անակնկալ ձայնը կը բարձրանար երկդիմի գովասանքներով ծախած ապրանքին վրայ ու թէեւ ամէնքն ալ կը հասկնային որ այդ գովքերէն մաս մը բաժին կ՚իյնար անցնող գեղեցիկ աղջկան, բայց ոչ ոք կը համարձակէր խնդալ կամ կատարել, որովհետեւ թաղեցի էին անոնք։ Հանդիպեցան Մարտիկ տայիին եւ երկու դրացիներու, բայց իրարու երես անգամ չնայեցան, որովհետեւ անպատշաճ էր այդ վայրին մէջ զիրար բարեւել, նոյն իսկ ճանչնալ ձեւացնել։ Անցան գինետուններուն փողոցէն ուր Եւփիմէ չկրցաւ ինքզինքը զսպել ու քովընտի նայուածներ ուղղեց կրպակներու խորը եւ վերջապէս մտան իրենց դրացի փողոցները։ Մինչեւ որ տուն հասան՝ Եւփիմէի դէմքին վրայէն մարեր անցեր էր քաղցրութեան եւ բարութեան հետքերն իսկ. վայելքի անզուպ ծարաւ մը կը տոչորէր զինքը. տեսած հարուստ կիներուն մուշտակները եւ փետուրները կը պարէին իր աչքերուն առաջքը, բայց մանաւանդ խարագանուած կը զգար ինքզինքը անոնց նայուածներէն, որոնց անտարբերութիւնը նախատելի կը թուէր իրեն, հագուիլ՝ սըքուիլ ու երեւալ անոնց՝ իր գեղեցկութեան բոլոր փառքին մէջ, անխախտ նպատակ մը թուեցաւ իրեն։ Այս մտածումենրով հագուստը փոխելու զբաղած էր երբ դուռը զարնուեցան. կրկին չիփակին կոնակները կոճկեց եւ փութաց դուռը բանալու եւ վարպետը կանգնած գտաւ իր դէմը։ Յակոբճան աղան նոր ածիլուած, փեսութեան սեւ հագուստները հագած, դանդաղ շարժումներով վեր ելաւ. զգալի կերպով շուարած էր ու նոյն իսկ բարեւելու կը վարանէր. բայց երբ Երանիկ հանըմ իր փոթոտուած եւ ուռած դէմքը ժպիտով մը ծամածռած յառաջացաւ դէպի անոր, ոտքի ելաւ եւ մեքենական ձայնով մը մրմնջեց։ — Շնորհաւոր ծնունդ եւ աստուածայայտութիւն… Երկու կողմէն գաղտնի դիտաւորութիւններ ունելով կեղծ ու բռնազբօսիկ ձեւ մը ունէին. մէկէն ի մէկ անհետացեր էր վարպետին արհամարհական ընտանութիւնը որ ունէր իր բոլոր բանւորուհիներուն հանդէպ. աննշան խօսքեր կը փոխանակէին իրարու հետ ընդհատուած լռութիւններով եւ գաղտնագողի զիրար դիտելով՝ երբ Եւփիմէ սրահ մտաւ անուշի ափսէն ձեռքը։ Թեւերը բացած, մատները անցուցած ափսէին բռնօղակներուն, մինչ մէկ եզերք կուրծքին վրայ կը սեղմուէր, անիկա յառաջացաւ եւ այնքա՛ն հոգին փոթորկուած էր հակասական զգացումներով որ կը դողար եւ գաւաթներն ու անուշի ամանը կը ցնցուէին թեթեւօրէն։ — Անուշ հրամեցիք, ըսաւ Երանիկ հանըմ խոնարհութիւն մը ընելով։ — Շնորհակալ եմ, պատասխանեց Յակոբճան աղա նուրբ կտաւէ թաշկինակով բերանը սրբելով։ Ակնթարթի մը մէջ Եւփիմէ դիտեց անոր ձիւնափայլ եւ օսլայած շապիկը, փայլուն կոճակները եը մետաքսաւէտ փողկապը. մէկ կողմը սանտրած անփայլ մազերէն անուշահոտութիւն մը կ՚արտաշընչուէր ու կը ծփծփար. Եւփիմէ պահ մը մոռցաւ անոր տգեղութիւնը, ճղճիմութիւնը. իրեն թուեցաւ որ ճշմարիտ սէրը, օսլայած եւ սպիտակ շապիկի կը ներքեւ կը դնէ միայն իր բոյնը, իրեն թուեցան որ այսօրուընէ արդէն իր չքաւոր աղջկան մռայլ ու տրտում ճակատագիրը կը մտնէր նոր փուլի մը մէջ։ Երբ անուշին ափսէն մառանը տեղաւորելէ ետքը եկաւ նստեցաւ մօրը քով, Յակոբճան աղա իր նայուածքը յառեց իրեն. բայց ահա ոտքի ելաւ, մնաք բարովը ըսաւ եւ մեկնեցաւ. մայր ու աղջիկ պահ մը մնացին բակը։ — Աղայի պէս շնորհքով մարդ է, ըսաւ Երանիկ հանըմ։ Եւփիմէ խոր հառաչանք մը արձակեց ու վեր ելաւ, բնազդաբար պատուհանին մօտեցաւ եւ տեսաւ որ դրացի տուներէն կանացի գլուխներ դեռ զարմացումով կը նայէին վարպետին ետեւէն։ Յանկարծ հոգիի խորէն հզօր ըմբոստութիւն մը ժայթքեցաւ իր կացութեան, դրացիներուն չարամտութեան, Խաչիկին իրեն ընծայած չքաւոր կեանքին դէմ։ Աչքն դիմացը մինչեւ հեռուները պզտիկ եւ խարխուլ փայտաշէն տուներ կը շարուէին քով քովի, կռնակ կռնակի. ձկնորսի, ձկնավաճառի կամ եազմաճիի տնակներ էին ամէնքն ալ, ձմեռնային այս ցուրտ եւ արեւոտ օրուան մէջ անոնք կարծես կը յայտնէին իրենց բոլոր քստմնելի թշուառութիւնը. տուներ չէին ատոնք, այլ մէկ մէկ դժոխքներ, էրիկ մարդիկ, ծովին եզերքը աշխատող մարդիկ, տաժանելիօրէն պարտասած ամէն իրիկուն գինետուն կը վազէին կազդուրուելու յոյսով. կնիկներնին դժգոհ եւ պատրաստ տրտռալու. զաւակներնին լալկան, գունատ, պահանջող. ո՞վ ծայրը ծայրին կրնար բերել. էրիկ մարդիկ ալ յանցանք չունէին. անոնք ճակատագիր մը կը ծանրանար ամէնուն վրայ. երբ տանը պէտք եղած բաները մտքերնին բերէին կը շարուէին. ո՞րը առնէին, ո՞րը վաղուան ձգէին. ամէնէն կարճը բնաւ չմտածելն էր ու մոռնալու, երբեք չսթափելու համար՝ մինչ առաւօտէն մինչեւ իրիկուն կ՚աշխատէին չարաչար, իրիկունները կ՚երթային թաղուիլ գինետունին մթնոլորտին մէջ. տուներնուն մէջ կնիկները կ՚աշխատէին ինչքան որ կրնային, տղաքը, կը մեծցնէին գէշ աղէկ, օր մը կուշտ, օր մը անօթի, վրանին կոկուկ, տակը հինուկ, կը բաւէր որ ձայներնին մարդ չիմանար, սըռերնին դուրս չելլար։ Կիները ընդհանրապէս չքաւորութիւնը ամօթ կը համարէին ու կը ջանային զայն պարտկել, միւս կողմէ կը թշնամանային իրենց էրիկ մարդոց դէմ. որոնք գրեթէ չէին օժանդակեր իրենց. շաբթէ շաբաթ, գինով պիտի ըլլային որ ձեռքերնուն քանի մը փարա փրցուէր, մնացածը կ՚երթար գինետուն եւ կեանքը կը քաշքշուէր քէներով, սրտմտութիւններով դառնացած, մէկ կողմէ արժանապատուութեան հոգերով բարդացած, իսկ միւս կողմէ ակամայ կոպտութիւններով բրտացած։ Ու ամէնքն ալ կ՚ապրէին կարծես մութի մէջ խարխափելով, ամէն մէկը անձկագին ցանկալով քիչ մը հանգիստ, քիչ մը մարդավայել կեանք, ամենադոյզն սփոփանք ու քաղցրութիւն։ Եւփիմէ կարծես որ պայծառատեսութեան մը րոպէին կը տեսնար այն կեանքը որ պիտի ապրէր Խաչիկին հետ. աչքերը գոցեց այդ մղձաւանջը չտեսնելու համար եւ իրեն թուեցաւ որ Յակոբճան աղա մեղմօրէն զինքը կը հեռացնէ այդ դժոխային ոլորտէն. ետեւ դարձաւ, զգալով մօրը ներկայութիւնը եւ երբ մայր ու աղջիկ իրարու նայեցան — Աղայի պէս մարդ է, կրկնեց Երանիկ հանըմ խոհուն դէմքով։ — Խըսմէթս որն է նէ ան կ՚ըլլայ, պատասխանեց Եւփիմէ, խռոված՝ բայց գրեթէ համակերպած։ <center><b>Ե.<br> Սրտի ցաւ</b></center> Առաւօտուն կանուխ մինչ Երանիկ հանըմ խահուէն կը խմէր, երբեմն հացի մանր պատառներ թաթխելով մէջը, դուռը ուժգին զարնուեցաւ։ Մարտիկ տայի որ անկիւնը նստած անդադար կը ծխէր եւ երկու կիները՝ ընդոստ կանգնեցան սպառնական բան մը կար այդ հարուածին մէջ։ — Ոտքդ պագնեմ, Մարտի՛կ, դուն գնա՛ բաց, Խաչիկը ըլլալու է։ Մարտիկ տայի քովնտի ու յանդիմանական նայուածք մը ուղղեց քրոջը, բայց տեղէն չշարժեցաւ. երկու կիները տժգոյն էին եւ անշարժ իրարու կը նայէին. երկրորդ հարուած մը թնդացուց տունը. այն ատեն Եւփիմէն գտնելով իր խառնուածքին ամբողջ կորովը, ոտքի ելաւ եւ գրեթէ աճապարելով գնաց բացաւ։ Բակին մէջ իր դէմ կեցած էր Խաչիկ՝ մեծ զայրոյթով մը տժգունած. անոր սեւ եւ գողտր աչքերը այդ պահուն դաժան խստութիւն մը առած էին պռստած յօնքերուն ներքեւէն. թուխ եւ տժգոյն ճակատը ու քունքերը բարակ քրտինքով մը ողողած էին ու շրթները կը դողդոջէին ակամայ ծամածռութիւններ ուրուագծելով, ուժեղ եւ լայն կուրծքը, գործաւորի մրոտած հագուստներուն ներքեւ կ՚ելեւէջեր ու կարծես մէկ րոպէէն միւսը պիտի պոռթկար. անիկա շեշտակի կը նայէր Եւփիմէին ուզելով խօսիլ՝ բայց չկարենալով վանկ մը արտասանել, ու իր ներկոտ բռունցքները սեղմուած կը գալարուէին կողերուն վրայ։ Եւփիմէ նախ դժկամակութեամբ, հետզհետէ ատելութեամբ կը նայէր անոր եւ իրւ աչքերը կը դիմագրաւէին Խաչիկին զայրացած նայուածքին. եթէ անիկա գլուխը կախ եւ աղաչական ձեւով մը ներկայնար. թերեւս սիրտը թուլնար, յիշէր անոր համար զգացած սէրերը, բայց ահա Խաչիկ կը ներկայանար տիրոջ պէս, սպառնական եւ ցասմնալից. ազատ չէ՞ր արդեօք իր բաղդը ասոր կամ անոր հետ կապելու, ու գաղափարը թէ Խաչիկ փորձանք մը եղած էր իրենց գլխուն, թէ կարող էր արգելք հանդիսանալ լաւագոյն կարգադրութիւններու, այնպիսի չար ցրտութիւն մը կուտար Եւփիմէի դէմքին, որ անոր դիմագրաւող նայուածքը լրբութիւն մը թուեցաւ Խաչիկին. անիկա յանկարծ հոգիի խորէն բարձրացող արհամարհանքին մէջ խեղդելով իր ցաւն ու զայրոյթը, ձեռքը երկնցուց, մէկ կողմ հրեց Եւփիմէն կոպտութեամբ ու բարձրացաւ սանդուխներէն։ Այդ միջոցին Երանիկ հանըմ ինքզինքը գտած էր ու ընդ առաջ գալով Խաչիկին, յանդիմանեց զայն։ — Առտուանցով ի՞նչ խաղքութիւն է աս, դուռ դրացի ի՜նչ կ՚ըսեն, ամօթ չէ՞, մեղա՜յ տէր, տահա կայնէ նայի՜նք, կանուխ չէ՞, երէկ ցանեցինք, այսօր բուսաւ… ամա ես աղջկանս ըսի, անանկ մարդոց խօսքին մտիկ չըլլուիր, ետքէն փիւշման կ՚ըլլա՜ս… վա՜խ մեզի, հազար վա՜խ… — Քա մարի՛կ, ես ի՞նչ յանցանք ըրի քի ինձմէ ասանկ երես դարձուցիք։ Խաչիկ այս խօսքերը արտասանելով ջլատւած եւ հեւալէն ինկաւ բազմոցին վրայ. ամբողջ մարմնովը կը դողար ու հակառակ իր մեռելական տժգունութեան քրտինքի կաթիլներ շիթ առ շիթ կ՚իյնային քունքերէն իր խոշոր, աշխատութենէ կոշտացած եւ ներկոտ ձեռքերը ծունկերուն վրայ դրած այնպիսի վշտագին երեւոյթ մը ունէր որ կարծես ամբողջ աշխարհ սեւցած էր իրեն համար. պահ մը առաջ հոգիին մէջ մրրիկի մը պէս որոտացող զայրոյթը տեսակ մը պատրական կորով տուեր էր իրեն, բայց հիմակ ինքզինքը թոյլ եւ ջլատուած կը զգար եւ կարող՝ մանկան մը պէս հեծեծելով արտասուելու. մարդկային մեծ ցաւը, սիրոյ ցաւը կը դղդրէր այդ խոնարհ՝ բայց հզօր սիրտը իր բոլոր թափովը եւ իր անարուեստ հոգին ո եւ է բալասան չէր գտնար զայն ամոքելու համար։ Քանի օրերէ ի վեր կասկածը օձի պէս սպրդեր էր իր էութեան մէջ քանի՛ օրերէ ի վեր գաղտնապէս կը տառապէր, փոխն ի փոխ յուսալով եւ յուսահատելով, ճաշակելով անստուգութեան մը բոլոր դառնութիւնները, երբ ահա նոյն առաւօտն իսկ վարպետը ճամբեր էր զինքը, առարկելով թէ բանուորուհիներու հետ անպատկառօրէն կը վարուէր։ Իր ուժգին բողոքներուն դիմաց վարպետը սրտնեղելով ըսեր էր վերջապէս. — Է՜հ, ի՞նչ երկայն կ՚ընես… Երանիկ հանըմին աղջկան պալթա կախեր ես, խեղճրեը ի՞նչ ընելնին չեն գիտեր գլուխնուն տէֆ ընելու համար քեզի… — Ե՞ս… ես ինծի չուզող մարդուն փողոցէն ա՛լ չեմ անցնիր. շուքս ալ չեմ ցուցներ, ինծի Խաչիկ կ՚ըսեն… ո՜վ է ատ ապուրը ուտողը նէ թող մէյտան ելլա՜յ… Ու մէկ շունչով եկեր էր Եւփիմէին եկեր էր զայրոյթով եւ գրեթէ կատաղութեամբ, եկեր էր այն յոյսով թէ մայր ու աղջիկ գլուխնին պիտի ծռէին, ներողութիւն պիտի խնդրէին եւ ահա՛ այս պահուս ինքը պատրաստ էր անոնց ոտքերուն հետքերը համբուրելու, անոնց գերին ըլլալու. միակ մտածում մը գրաւեց իր միտքը, ամբողջ հոգին, ղուրպան ըլլալ Եւփիմէին՝ բայց դարձեալ վայելել անոր գուրգուրալի եւ սիրաւէտ նայուածքին ջերմութիւնը։ Դեռ երեկ էր, բայց արդէն ինչքա՜ն հեռու կը թուէին այդ երջանիկ օրերը, երբ Եւփիմէին ներկին ամանները, դեղին կապոյտ կանանչ ներկերով լեցուցած ատեն կը զգար անոր մատներուն խուսափուկ հպումը իր ձեռքին վրայ, որոնք կը դողդոջէին յուզումէն. այն օրերը երբ մայր ու աղջիկ սիրալիր ու հաճոյակատար՝ ի՛նչ ընելնին չէին գիտեր ու ձեռքէն կը խլէին համեմատաբար դիւրին եւ շահաւէտ գործերը, մինչ ինքը իր բնական արդարամտութեամբ կ՚ուզէր աղէկ գործերը բաժնել բոլոր գործաւորուհիներուն։ Կը յիշէր մանաւանդ այս վերջի մէկ քանի յուսաւէտ օրերը, երբ կը կարծէր թէ իր մուրատին պիտի հասնէր երբ իր աչքին առաջք փայլեցուցեր էին երջանկութեան հեռապատկեր մը ի՞նչ նպատակաւ, ո՞վ գիտէ… Իր պարզ եւ ուժեղ հոգին անկարող էր նոյն իսկ կասկածելու կանացի հոգիներու անկայուն եւ տարուբերուող տրամադրութիւններու մասին. չէր կրնար իսկ մտաբերել պճնասիրութեան, պարծանքի ու ցուցամոլութեան այդ նոպաները, որոնք կը պղտորեն ամէն աստիճանի վրայ գնուող կիները ու հիմակ որ իր պաղարիւութիւնը գտած էր, անկեղծօրէն կը հաւատար թէ թիւրիմացութիւն մը կար զոր կարելի էր փարատել երկուստեք բարի կամքով։ Այս էր պատճառը որ Խաչիկ, հակառակ իր բնական հպարտութեան, աչքերը բարձրացնելով Երանիկ հանըմին վրայ, ըսաւ մեղմ եւ յուզուած ձայնով։ — Մայրի՜կս, ես ըրի, դուն մ՚ըներ, գլուխս դարձաւ. գործսըզ մնալս հոգս չէ. անկէ եկած խերը Աստուծմէ թող գայ… թեւերս շարժեմ նէ քարէն փարա կ՚ելլայ… ինչ կ՚ընեմ չեմ ըներ ընտանիքս կ՚ապրեցնեմ, էվէլ, պակաս, աֆ ըրէ՜… — Ամենեւի՜ն… գոչեց Երանիկ հանըմ ակռաները սեղմած, ումետդ կտրէ մեզմէ. ինչ ըլլալդ հասկըցուցիր. քանի՝ տահա ճամբան կարճ է, ետ դառնալը դիւրին է։ Փիլիճի պէս աղջկանս մեղք չէ՞, կրակներու մէջ պիտի էրէր, Աստուած իր անմեղութեանը ողորմեցաւ… վարդի պէս աղջի՜կս, աչքը երեսը փառ փառ կը վառի, մէյ մը քեզի, մէյ մըն ալ անոր նայէ՜… — Եւփիմէ՜, գոչեց Խաչիկ շուրջը նայելով եւ գերագոյն ձայնով մը, Եւփիմէ՜… Ու աւելի չկրցաւ ըսել։ Եւփիմէ սրտնեղած դէմքը կը ծամածռէր եւ կարծես ժամ մը առաջ կ՚ուզէր ազատիլ Խաչիկին ներկայութենէն. անոր ցաւագին եւ յուսահատական երեւոյթը փոխանակ զինքը յուզելու, կը ջղագրռէր. կարծես թէ բարութեան եւ քաղցրութեան բոլոր աղբիւրները ցամքեր էին իր մէջ եւ հոգիին թելերը որոնք երբեմն քնարի մը պէս կը հնչէին՝ երբ Խաչիկ իր անունը կուտար, այս յուսահատական կոչին չպատասխանեցին. զգաց որ ոչ միայն այլ եւս չէր սիրեր զայն, այլ իր աչքերուն առջեւէն պատրանքի մշուշը փարատած էր եւ կը տեսնէր այդ մարդը՝ ինչպէս որ էր, իր կոպիտ եւ անհրապոյր արտաքինով իր բուռն զայրոյթներով եւ հոգեկան թուլութիւնով. կը տեսնէր զայն իր ցաւէն ծամածռած դէմքով, քրտնաթոր ճակատով, դողդոջուն շրթներով, կը տեսնէր մինչեւ արմուկը ներկի մէջ թաթխուած ձեռքերուն կոշտութիւնը՝ աղքատիկ եւ մաշած հագուստներուն վրայ, որոնցմէ փօթասի եւ խման մարդու քրտինքի խառն հոտ մը կ՚արտաշնչուէր։ Ու իր բոլոր ցանկութիւնները եւ բարի դիտաւորութիւնները ցնդեցան այս նիւթական եւ հոգեկան թշուառութեան առաջ. անգամ մըն ալ իր հոգին տենչաց ամէն գնով բարձրանալու այս կարգի մարդիկներու մակարդակէն ու մտաբերելով թէ երբեմն խօլ պատրաստակամութիւն մը ունեցած էր Խաչիկին հետ ամուսնանալու, կարծես թէ մեծ վտանգէ մը փրկուած էր ու այդ վտանգը իր մէջ կ՚անձնաւորէր Խաչիկ, ուրկէ ազատուելու համար պատրաստ էր Յակոբճան աղային հետ կարգուելու անմիջապէս որ որբեւայրի ըլլար անիկա։ Խաչիկ փոխն ի փոխ եւ խելայեղօրէն նայեցաւ մօրը եւ աղջկանը դէմքերուն եւ անոնք այնքան փակուած ու ցուրտ զգաց որ ակամայ սասռաց. այն ատեն իր ողբագին նայուածքը դարձնելով դէպի տային՝ որ լուռ հանդիսատես եղած էր այս տեսարանին, նայուածքովը աղերսեց։ Մարտիկ տայի հասկցաւ. ոտքի ելաւ եւ հրաւիրեց Խաչիկը որ իրեն ընկերանայ։ Առանց մնաք բարովի, փախստականի պէս, Խաչիկ իջաւ սանդուղներէն եւ երբ դուրսը բաց օդին եւ լոյսին մէջ գտաւ ինքզինքը, շլացում մը ունեցաւ. սրունքները քուրջի պէս թուլցեր էին եւ ամբողջ մարմինը պիտի փլէր՝ եթէ տայիին չկրթնէր. բաւական յառաջանալէ ետքը, սկսաւ հառաչել ու կոպերը այրեցան աղի արցունքներով, որոնք չիջան սակայն այտերուն վրայ։ Կուրծքին ներքեւ դժոխային ջերմութիւն մը կը զգար ու նոյն իսկ շրթները չորցեր ու ճաթռտեր էին. կ՚ուզէր ըմբռնել եղածը, հասկնալ դժբաղդութեանը պատճառը, բայց անկարող էր նոյն իսկ մտածումի մի վրայ կանգ առնելու, հակառակ անոր որ Մարտիկ տայի կը ջանար զայն լուսաբանել։ — Առաջ ուզեցին, հիմակ ալ չեն ուզեր կոր. ինչո՞ւ պիտի ըսես. ինչուն նայինք իրենք գիտե՞ն. անցնող ամպերուն հարցնես նէ պէլքի պատասխան կ՚առնես, անոնցմէ չես առներ… վազ անցի՛ր, թէք գլուխ մնացի՛ր, տահա աղէկ է… ամէն գործի մէջ խեր մը կայ. նայէ՛ ես կարգուե՞ր եմ. ողջ գլուխդ Աւետարանի տակ մի՛ դներ. կնկան տէրտը կը քաշուի՞… Մարտի հավա կ՚ըլմանին, մէյ մը անձրեւ, մէյ մը արեւ… անոնց խնդալուն ալ մի՛ հաւտար, արցունքին ա՛լ… Անզգալաբար մտած էին գինետուններուն փողոցը . դեռ կանուխ էր եւ քնատ գինեպաններ նախորդ գիշերուընէ մնացած աղտոտութիւնները կ՚աւլէին իրենց կրպակներուն մէջ։ Խաչիկ ու Մարտիկ տայի մտան իրենց ընտանի խանութը, ինկան նստարանի մը վրայ եւ երբ գինեպանը եկաւ հարցունելու թէ ի՞նչ կ՚ուզեն. — Ջո՜ւր, ըսաւ Խաչիկ սուր ձայնով մը։ Մարդը փութաց փարջ մը եւ գաւաթ մը զետեղելու սեղանին վրայ. Խաչիկ իր ապակիի պէս փայլող աչքերը սեւեռեց փարջին, խարխափող թեւերը երկնցուց անոր եւ զայն շրթներուն դնելով, աչքերը մթնալէն պարպեց զայն դանդաղօրէն եւ շնչասպառ խմելով մինչեւ յետին կաթիլը։ <center><b>Զ.<br> Պատուանդանը</b></center> Շաբաթներ անցեր էին եւ կեանքը կը սահէր աղքատիկ թաղերու մէջ իր տափակ միօրինակութեամբ, գործերը քիչ մը բացուեր էին մեղմ օդերուն շնորհիւ եւ չարչրկուած դէմքերու վրայ քիչ մը յոյս եւ ոգեւորութիւն կ՚երեւար։ Միւս կողմէ սակայն հիւանդութիւնները պակաս չէին ու մանաւանդ երկար ատենէ ի վեր պառկողները, կարծես չդիմանալով այս հիւանդագին եւ խաբուսիկ օդերուն փոփոխականութեան, մէկիկ մէկիկ կը մեռնէին։ — Հասունները կ՚իյնան կոր, կ՚ըսէին կիները պատուհանէ պատուհան, երբ արեւէն հրապուրուած պահ մը ձեռքերնուն գործը կը ձգէին եւ կուգային երկայն շունչ մը առնելու։ Թաղին եկեղեցիին զանգակը, ամէն օր եւ երբեմն օրը մէկ-երկու անգամ, կը դօղանջէր յուղարկաւորութիւններու յատուկ տխրագին եւ դանդաղ հնչիւններով։ Զօրաւոր հարբուխի մը հետեւանքով Եւփիմէ ալ հիւանդացեր էր եւ մայրը զինքը հանգիստ թողեր էր այդ օրերը, բնաւ չխօսելով ամուսնութեան ծրագիրներու վրայ, ու ինքը ժամանակ ունեցեր էր անդրադառնալու իր հոգեկան վիճակին՝ ինչպէս որ եռանդով եւ սրտագին սիրեր էր Խաչիկը, այնպէս ալ հիմակ ինքզինքը անտարբեր կը զգար անոր նկատմամբ եւ իր հոգեկան այս երկու հակասական վիճակներուն մէջ անկեղծութիւնը ա՛յնքան բացարձակ էր որ չէր հասկնար թէ ինչո՞ւ յանցաւոր պիտի նկատուէր Խաչիկին հանդէպ. իր հոգիին խորերէն անհետացեր էին յուզումի եւ խռովքի այն սարսուռները որ երբեմնի սիրահարին ներկայութիւնը, անունին արտասանուիլն իսկ առաջ կը բերէին։ Երբ կը պատմէին Խաչիկին կատարած խաղքութիւնները, Եւփիմէին արիւնը հադարտ կը մնար, մինչ զարմանալով կը յիշէր թէ ի՞նչպէս, երբ անոր վրայ աննպաստ բան մը կը լսէր ժամանակաւ, ականջներովը կը կարմրէր ու պատրաստ կը զգար ոգի ի բռին զայն պաշտպանելու. հիմակ ոչ միայն չէր ամչնար անոր ըրածներէն, այլ նաեւ իր այսօրուան անտարբերութեանը արդարացումը կը գտնար անոր այդ խայտառակ վիճակին մէջ։ Միակ փափաք մը ունէր, զայն չտեսնալ, անոր չհանդիպիլ։ Ներքնապէս գիտէր որ Խաչիկ կը տառապէր իրեն համար. երբեմն կայծակը արագութեամբ կ՚անդրադառնար այդ մտածումին, բայց առանց ժամանակ ձգելու որ սիրտը խանդաղատէր, կը խորհէր ուրիշ բանի վրայ։ Ու եթէ Խաչիկին իրեն համար կրած տառապանքը զինքը անտարբեր կը թողուր, միւս կողմէ անիկա զերծ էր արուեստակեալ աղջկան մը հոգեկան սնապարծութիւններէն. միայն նիւթական եւ առօրեայ հանգիստի առաւելութեանց տենչանքները եւ յոյսեր կը տիրապետէին իրեն եւ ո՛րքան կ՚անդրադառնար թէ իր մանկութեէն ի վեր զրկուած էր անոնցմէ, ա՛յնքան բուռն կերպով կը ցանկար անոնց իր առողջ եւ անարուեստ աղջկան բոլոր ախորժակները տրուած էին եւ ի՞նչ արագ ու ճապուկ քայլերով պիտի կոխոտէր Խաչիկին սիրտը ու անցնէր, անմիջապէս որ հնարաւոր ըլլար։ Որովհետեւ կը զգար թէ իրենց ծրագիրներուն յաջողութեան միակ արգելքը Խաչիկը կրնար ըլլալ եւ այա զայրոյթը կ՚անցնէր իր հոգիին մէջէն չորցնելով ոեւէ բարեացակամ զգացումի սկզբնաւորութիւն։ Ու հիմակ որ այլ եւս չէր սիրեր զայն, ի՞նչպէս կը չափազանցէր անոր տգեղութիւնները, ծիծաղելիութիւնները, ձայնին ու շարժումներուն միամտութիւնը, կոպտութիւնը, աւելի եւս ամրապնդուելու համար իր ցրտութեան մէջ։ Բոլոր այն աննշան մանրամասնութիւնները, որոնք իր սիրող սրտին բաբախումները արագացուցեր էին, որոնք խանդաղատանքով եւ տեսակ մը գինովութեամբ պարուրեր էին զինքը, — ձեռքը ձեռքին հպել, շունչը զգալ ծոծրակին վրայ, գաղտագողի մէկ նայուածքը որսալ եւ կայծակի մը տեւողութեամբ հաղորդակցութեան մտնալ սիրականին տարփաւէտ էութեան հետ, զգալ խօսքերու քօղարկուած իմաստը, փառաւորուիլ ու երջանկանալ անոնցմով, պճնուիլ, շողոքորթի ակնարկութենէ մը եւ սիրականին մէկ գովասանքը ամենաթանկագին զարդարանքէ վեր արժեցնել. — բոլոր ասոնք, բոլոր ճշմարիտ սիրոյ խուսափուկ, անկայուն, դիւրաբեկ հրապոյրները, պատրանքները, զգայնութիւնները իրենց բեհեզներէն մերկացած, իրենց լոյսէն զրկուած ոչ միայն չէին օգներ Եւփիմէի մեռած սէրը արթնցնելու, այլ նաեւ իբր ծիծաղելի խրտուիլակներ կը ներկայանային անոր. ուրեմն, բոլոր այն անմբռնելի պատճառներով իսկ, որոնցմով Խաչիկը սիրած էր, այսօր այլեւս զայն չէր սիրեր ու իր կնոջական հոգին փոխանակ գիտակցելու իր փոփոխականութեան, իր բնածին եւ ճակատագրական թերութեան, կ՚ապաստանէր իր զայրոյթներուն եւ ապագայի մտահոգութիւններուն մէջ. Առաւօտ մը կանուխ, եբր Եւփիմէ քունէն նոր արթնցած, տարտամօրէն կը խորհէր այս բաներուն վրայ, մայրը հագուած, եւ մեկնելու պատրաստ եկաւ քովը. — Եւփիմէ՛, ըսաւ գործերնիս սխլէթ է ամա, ես այս առտու ժամ պիտի երթամ, ետքէն ալ տեղ մը պիտի հանդիպիմ… ելլաս նէ առաջ ճերմակ զէմինները ձեռք առ։ Եւփիմէ հասկցաւ մայրը վարպետին կնոջ հիւանդտես կ՚երթար, կամ աւելի ճիշտը կ՚երթար հասկնալու թէ «ո՛ւր տեղուանքն է»։ Այդ հրէշային անհամբերութիւնը որ ամբողջովին գրաւած էր երկու կիները՝ ոեւէ խղճի խայթ չէր պատճառեր անոնց պահ մը իսկ չէին անդրադառնար թէ ի՞նչ քստմնելի սպասում էր իրենցը. ընդհակառակը, կարծես մահամերձն էր որ յանցաւոր էր, յուսահատօրէն կը կառչէր կեանքին, պահ մը առաջ չէր մեկներ այս աշխարհէս իր տեղը ուրիշին տալու համար։ Ու առաւօտէն մինչեւ իրիկուն, երկու կիները կը սպասէին գոյժին որ աւետիս մը պիտի ըլլար իրենց համար ու իրենց անհամբերութիւնը խաբելու նպատակաւ, անդադար կը խօսէին հիւանդին վրայ, երբեմ կեղծ կարեկցութեամբ, երբեմն նոյնիսկ զայրոյթով. — Աստուած իր ըրածը գիտէ ամա, ատանկ ապրիլը ապրի՜լ է… մեռնի նէ լոյս կ՚ըլլայ, իրեն ալ մեղք է քովիններուն ալ։ — Նեմզուր հանըմը գացեր տեսեր է, կ՚ըսէր Եւփիմէ մօրը պատասխանելով՝ մէկ քովէն միւսը չկրնար կոր դառնալ եղեր։ Թէզկեահին առաջ դէմ դէմի նստած, անոնց վրձինները մէկ կողմէն արագօրէն կը ներկէին, երեւան բերելով գունագեղ եւ ֆանթասթիկ ծաղիկներ գծուած եազմաներուն վրայ։ — Մէյ մը երթամ, աչքովս տեսնեմ, ըսեր էր Երանիկ հանըմ նախորդ օրը եւ ահա ինչո՞ւ Եւփիմէ գիտէր թէ մայրը ուր պիտի հանդպէր։ Ժամէն ելլալուն — ուր թերեւս աղօթած էր իր ծրագիրներուն յաջողութեան համար — Երանիկ հանըմ ուղղուեցաւ վարպետին տունը։ Նոր խալֆան դուռը բացաւ եւ հարցուց թէ ի՛նչ կ՚ուզէ. բայց անիկա առանց պատասխանելու սանդուխներէն բարձրացաւ եւ շիտակ մտաւ հիւանդին սենեակը։ Բազմոցին անկիւնը, իրարու վրայ զետեղուած անկողիններու վրայ բարձրացած, հիւանդ, կմախքի պէս վտիտ, պառկեր էր. անոր սեւ, սուր եւ տենդոտ աչքերը ուղղուեցան դէպի դուռը երբ անիկա ճռնչեց. հիւանդը ճանչցաւ իրենց վաղեմի բանուորուհին, ուզեց ժպտիլ, բայց ահա ցնցուեցաւ երկարատեւ ու տաժանելի հազի տագնապով մը։ Երանիկ հանըմ ինքնիրեն աթոռ մը առաւ, նստեցաւ, գլխովը բարեւ մը տալով հիւանդին մօրը որ բազմոցին միւս անկիւնը կզկտած էր. անիկա ուրիշ զաւկի մը մահով արդէն սգաւոր, սեւ պօյամայի տակէն երեւան կը բերէր մասունքի պէս ճերմակած, նիհար ու գրեթէ թափանցիկ դէմքը. երկու ձեռքերը ծոցը, վիզը ծուռ, արցունքոտ աչքերով կը հետեւէր աղջկանը արչարանքին։ Սրահին մէջ, ամէն կարգի դեղերու, ապականուած օդի, հիւանդի հօտերու անհանդուրժելի նողկալի խառնուրդ մը ոչ թէ կը ծփար, այլ կարծես թէ կը թանձրանար։ Երանիկ հանըմ այս սոսկալի սենեակին մէջ բոլոր հոգւովը սարսափած, շուարած մնաց պահ մը։ Երբ հազի տագնապը անցաւ, գլուխը դարձուց դէպի հիւանդը եւ հարցուց մեղմ ձայնով մը։ — Զարուկ հանմս, ինտո՞ր ես… — Ա՜խ… ախ… Երանիկ հանըմ, հառաչեց դժբաղդ կինը ու երկու այտոսկրներուն սուր մասերը կարծէս ներքին կրակէ մը կարմրեցան, անոր գլուխը զոր կարելի էր այլեւս գանկը կոչել, գրեթէ կորսնցուցած էր մազերը, այնքա՜ն երկար օրեր եւ այնքա՜ն տաժանելիօրէն շփուեր էին բարձերուն։ — Ա՜խ… ա՜խ… կրկնեց սրտագին հառաչանքով, աս ի՞նչ ցաւ էր որ դարմանը չգտանք, անցնող թռչունէն ճար սպասեցի, անցնող ամպերէն դարման յուսացի՜… Ա՜խ… ա՜խ ինծի կը սիրէք նէ, աղօթք ըրէք որ ալ չքաշեմ… ալ օր մը առաջ տեղս տեղաւորուի՜մ… Բազմոցին միւս անկիւնը աւելի տժգոյն, աւելի կզկտուած, պառաւին դէմքը կարծես պիտի հալէր ու անհետանար սեւերուն մէջ, ա՛յնքան անիկա ողողուած էր արցունքներով, թէեւ ոչ իսկ պզտիկ հեծեծանք մը կը թռէր անոր խորը ինկած շրթներէն, որովհետեւ խեղճ կինը շատոնց է որ վարժուեր էր անշշուկ արտասուելու, աղջկանը ուշադրութիւնը չգրաւելու համար։ Երանիկ հանըմ խռովեցաւ այս հոգեկան եւ ֆիզիքական սոսկալի տառապանքներուն ի տես. շփոթ կերպով մը զգաց թէ չքաւորութեան բռնաւոր լուծէն դուրս կան նաեւ ուրիշ ցաւեր, անդարմանելի վիշտեր. ու կարծես անոր մտածումներուն պատասխանելու համար հիւանդը կ՚ըսէր մահամերձի ծանր, պղտոր եւ խռովիչ ձայնով. — Ճիտէս տոպրակ կախէի, դուռնէ դուռ մուրայի, աս տէրտին տիւշկիւն չըլլայի՜, ա՜խ… ա՜խ… Կրկին անգամ հազի տագնապը խափանեց ձայնը ու անիկա այնքան ուժգնօրէն կը ցնցուէր որ կմախացած անդամները կը ցաւէին եւ շնչասպառ եղած, ձայնը հազէն խռպոտած, ճիչէր կ՚արձակէր «ա՜յ… ա՜յ…», մինչ մայրը կը նայէր գլուխը ձգտած, կարծելով թէ աղջկան վերջին գալարումն էր, ու անկարող ոեւէ օգնութիւն ընելու անոր, շատոնց ի վեր սպառած ըլլալով բոլոր ամոքիչ միջոցները։ — Աստուած առողջութիւն տայ, Զարուկ հանըմս՚ կ՚աղէկնաս, մէկ օրուան մէջ քաշածներդ կը մոռնաս… մնաք բարով։ Աստուած քեզի ալ ուժ ու զօրութիւն տայ, տո՛ւտու… Հիւանդը հազի տագնապէն ետքը, տեսակ մը ապուշ թմրութեան մէջ ինկած, ընդլայնած աչքերով կը նայէր հիւրին առանց բան մը հասկնալու. ականջները կը բզզային եւ խոռոչացած կոպերուն վրայ կանգ առած երկու արցունքի կաթիլներ, որոնք ժայթքեր էին իր հազալու համար ըրած ճիգէն, արեւներու պէս կը փայլէին իր զառանցող աչքերուն, երբ կ՚ուզէր նայուածքը անդին դարձնել, միջոցին մէջէն արագօրէն կ՚անցնէին լուսեղէն պղպջակներ, ու այլեւս չէր գիտէր թէ ականջներու բզզի՜ւնն էր, թէ աչքերուն առաջքը պարող լուսեղէն պղպջակներն էին որ կը զգար. մտի՞կ կ՚ընէր. թէ կը նայէր. որովհետեւ իր տեսողութեան եւ լսողութեան մէջ տարօրինակ շփոթութիւն մը առաջ եկած էր եւ ասիկա անանկ դաժան էրեւոյթ մը կուտար հիւանդին որ Երանիկ հանըմ խորհեցաւ. — Հոգէառները կը տեսնայ կո՜ր… վա՜յ գլխուն։ Ճշմարտապէս փղձկած էր, բայց աճապարեց մէկնելու ինքն ալ տժգուներ էր եւ գլխու պտոյտ մը զգար եւ զղջաց եկած ու այդ ահռելի պատկերը տեսած ըլլալուն, բայց քանի՛ քալեց ձմեռնային գաղջ արեւին ներքեւ, ա՛յնքան հետզհետէ իր գործնական կնոջ բնազդները յաղթահարեցին եւ կազդուրուեցաւ, որոշեց որ Եւփիմէին չհաղորդէ մանրամասնութիւններ, որպէս զի անոր հոգին ալ չպղտորի եւ հետզհետէ նոյն իսկ ուրախացաւ մտածելով թէ վարպետին կնիկը իրաւամբ շատ երկար չէր կրնար քաշել։ Երբ տուն մտաւ, դեռ չհանուած, նոյն իսկ գլխուն քօղը չհանած, նստեցաւ բազմոցին վրայ ու աղջկանը հարցական նայուածքին պատասխանեց. — Լմնցած բան է, ալ հող կը հոտի կոր, այս գիշեր կ՚անցնէ չանցնէր բան մը։ Շրթները չորցած էին եւ ձեռքերը թեթեւ մը կը դողային, բայց հետզհետէ սիրտը լեցուեցաւ յոյսերով եւ ուրախութեամբ. աղջիկն ալ գոհ էր եւ անոր ամէն մէկ շարժումներուն մէջ կը զգացուէր տեսակ մը տենդագին ոգեւորութիւն։ Պահ մը ետքը երբ դէմ դիմաց կը բանէին, ալ եւս իրենց մտքին մէջ առատութեան եւ հանգստաւէր կեանքի հեռանկար մը ունենալով, գործը ծանր կուգար իրենց, կ՚անիծէին ու կը հայոյէին. — Կրողը տեսնայ երեսնիդ, աս ի՛նչ րէսիմներ են։ — Չարի պէս, ամէն ատեն ճերմակ զէմին կը ղրկեն։ — Ճերմակն ալ թերմաշ մնայ, կարմիրն ալ։ Բայց անոնց ձեռքեըր արագ արագ կը շարժէին, կարծես թէ ո՛րքան աճապարէին, ա՛յնքան շուտով պիտի ելլէին չքաւորութեան դժոխքէն եւ այն թշուառութիւնը, որուն մէջ ապրած էին ցարդ, այնքան մռայլ, այնքա՛ն ցրտին եղած էր որ անկէ ազատելու իրենց անհամբերութեան մէջ չէին անդրադառնար թէ գերեզմանաքար մըն էր այն պատուանդանը որուն վրայ կոխելով պիտի բարձրանային, կեանքի արեւը եւ լոյսը վայելելու։ <center><b>Է.<br> Տագնապը</b></center> Խաչիկ անձնատուր եղեր էր իր յուսահատութեան եւ քանի՛ օրերը կ՚անցնէին, ա՜յնքան այդ յուսահատութիւնը դառն ու դաժան կը դառնար. անոր խոժոռ դէմքին վրայ այլ եւս երբեք ժպիտը չէր երեւար ու անիկա կ՚անցնէր փողոցներէն հետզհետէ աւելի խորասուզուելով իր մռայլ տրամադրութիւններուն մէջ։ Ո՞ւր կ՚երթար, ի՞նչ կ՚ընէր… ոչ ոք գիտէր, ինքն ալ չէր գիտէր. կ՚երթար մօտակայ դաշտերը եւ բլուրները, կարծես փախչելով իր սեփական ցաւէն. կարծես կը փափաքէր որ օր մը, վերջապէս մոլորելով իր ամենօրեայ ճամբաներէն՝ ուրիշ ճամբաներու մէջ իյնար, հեռանար իր դժբաղդութեան սեւեռակէտէն ու այլեւս չգտնար իր ծանօթ թաղերը, ուր ամէն մէկ փողոցի անկիւն, ամէն մէկ պատուհան, ամէն մէկ քար, կա՛մ իր ցաւը կը հեգնէր եւ կամ զայն կ՚աղաղակէր բարձրագոչ։ Եկան օրեր երբ եղերական ձայներ, ոճիրի հրաւէրներ պաշարեցին զինքը. զառանցական գիշերներու մէջ ելաւ կանգնեցաւ, խարխափելով գնաց մինչեւ դուռը եւ փնտռեց ինքնիրեն թէ ի՞նչ անդիմադրելի բնազդ զինքը կը մղէր դէպի հոն դէպի իր սիրականը որ այլեւս չէր սիրեր զինքը։ Երբեմն ալ վատթարացած, տժգոյն եւ դաժան, յօնքերը պռստած իր սեւ եւ խիստ աչքերուն վրայ, հոգեկան թուլութիւններու անձնատուր եղաւ. անիկա ճաշակեց գաղտնաբար արտասուելու, հեծեծանքները խեղդելով արտասուելու խորունկ եւ տխուր քաղցրութիւնը եւ երբ զգաց թէ իր սիրտը ճնշուած էր ահագին եւ ճմլող բեռի մը տակ, գիտակցեցաւ որ շա՜տ, շա՜տ տառապելու այդ կարողութիւնը կը յայտնաբերէր իր խառնուածքին հզօր ազնուականութիւնը։ Այս պատճառաւ էր թերեւս որ անիկա անմիջապէս չմղուեցաւ ո եւ է գաղթակղութիւն ընելու, ինչպէս կը սպասուէր իրմէն. անիկա ինքզինքին անարժան համարեց երթալ նոյն իսկ իր նախկին նշանածին ցուցադրել իր մեծ վիշտը ու գոռ եւ բռնաւոր հպարտութիւն մը բարձրանալով իր խորտակուած երազներուն մէջէն զօրավիգ եղաւ իրեն, զինք կազդուրեց ու պահպանեց ծայրայեղ վարմունքներէ։ Բայց երբեմն իր հոգին ու մարմինը կը տկարանային. կարծես ուրիշ անձ մը կը ցցուէր յանկարծ իր տառապանքով մաքրագործուած էութեան մէջէն ու անիկա էր կարծես բուն իսկ ինքը. ընտանի էր ասոր կերպերուն, բառերուն, հայոյութիւններուն. գէշ օրեր էին ատոնք։ Առաւօտէն մինչեւ իրիկուն Խաչիկ, որ այլ եւս հրաժարած էր որ եւ է աշխատութենէ, քէօռ գինով, կը հայհոյէր ու կը խմէր մինչեւ որ գինեպանները զինքը վտարէին իրենց կրպակներէն. վա՜յ անոր, որ համարձակէր հեռաւոր ակնարկութիւն մը ընել իր վիշտին, իր սիրած աղջկան, առանց ասոր ալ կռիւ կը փնտռէր արդէն, ակռաները կը կճրտացնէր ու այնպիսի կատաղութիւնով մը լեցուն կ՚ըլլար որ ամէնէն խապատայիները հեռու կը կենային. յաճախ սակայն, ինքը կ՚ըլլար նախայարձակը ու այս շան կռիւներէն հագուստները պատռտած, աչքերը մոլորուն, շրթները սպառնալիքներով դողդողջուն, ձեռները պատրաստ հարուածելու, կ՚անցնէր փողոցներէն՝ արձակելով իր եղերական, դժնդակ ու երկարաձիգ նաղարան, չարագուշակ վայիւն մը պէս։ Շատերը մանաւանդ իր արհեստակիցները կը մեղքանային զինքը եւ մեծ համբերութեամբ կը կրէին իր էրած սրտով մարդու կռուազանութիւնները, հայհոյութիւնները եւ նոյն իսկ հարուածները. սրտառուչ համերաշխութեամբ մը զինքը կը պարուրէին խնամքով եւ գորովանքով, իսկ տարէցները կը փորձէին զայն մխիթարել. — Խաչի՛կ, օղլում, ամենուն գլխէն տաք ու պաղ անցեր է. սիրտդ կէնիշ բռնէ, քեզի պէս կտրիճին թող ձեռքերը պագնեն՝ անանկ աղջկան տան… ան չէ եղեր ուրիշ մը. անուշ աչքը մէկ դէմքի վրայ չվառիր եա՜… պուճախ, պուճախ ինչեր կան տահա… խըսմէթ չէ եղեր ըսէ, վէսսէլա՜մ։ Անիկա կոյրի, հոգեվարքի, գինովի տարտամ եւ չտեսնող նայուածքով մը կը նայէր խօսակցին, գլուխը կը շարժէր եւ եթէ ո եւ է զգացում թափանցէր իր հոգիին, հակազդեցութիւնը այնքան ուժգին կ՚ըլլար որ ամբողջ մարմնովը կը դողար ու ակռաները իրար կը զարնուէին։ Այս խորունկ եւ անմխիթարելի վիշտին հանդէպ ամենքը ալ շուարեր մնացեր էին եւ նոյն իսկ օտարները, ոմանք զինքը մեղքնալով, ոմանք ալ իր զայրոյթներէն սոսկալով, բան մը ըրած չէին անցած դարձածի մասին։ Յակոբճան աղայի կինը երեք շաբաթէ ի վեր մեռած էր արդէն ու կիրամուտքին իսկ Տիկին Երանիկ ու աղջիկը գացեր էին վարպետին տունը, անոր զոգանչին օգնելու պատրուակաւ։ Սկիզբները ոչ ոք անբնական գտաւ ասիկա, նոյն իսկ մեռնողի մայրը հանդուրժեց իրենց ներկայութեան. անոր անյատակ ու խորապէս վշտագին հոգին արդէն այլեւս չէր հետաքրքրուեր աշխարհային իրերով եւ անցուդարձերով ամէն ատենէ աւելի ինքն իր վրայ կզկտուած, անիկա իր կսկիծով մորմոքուն, նոյն իսկ այլ եւս արցունք չունէր թափելիք։ Մխիթարութեան բոլոր աղբիւրները չորցեր էին իրեն համար ու նոյն իսկ Աստուած կը բացակայէր իր հոգիէն, որովհետեւ հակառակ իր հինաւուրց ջերմեռանդութեան, հաւատքը կը խախտէր ու անիկա կը հեծեծէր երբեմն ոխերիմ շեշտով մը։ — Աստուա՜ծ, դուն ի՞նչ ուզեցիր ինծի պէս խեղճ կնիկէ մը, ես ի՞նչ էի ըրեր քեզի որ ինծի ասանկ կրակներու մէջ էրէցի՜ր… ինչի՞ս կ՚ապրիմ կոր, ինտո՞ր կ՚ապրիմ կոր… ա՜խ, ա՜խ… չոր գլուխս մոռցար, կէնճ ու կանաչ զաւակներս առիր ձեռքէս… ինչո՞ւ տուիր, ինչո՞ւ առիր, ա՜խ… ա՜խ… Երբ սգաւոր մօրը ձայնը բարձնանար, Երանիկ հանըմ կը փութար քովը, կը ջանար զայն մխիթարել։ — Ո՞վ քեզի բան կ՚ըսէ, տուտո՛ւ, ցաւդ ծովի պէս մեծ է… ահա, անիկա պարտք մը ունէր, կատարեց, լուսերուն մէջ պառկի, մենք անոնց պիտի երթանք, ամէնքս ալ այդ ճամբուն ճամբորդն ենք. քանի մը տարի առա՜ջ, քանի մը տարի ե՜տք, ի՞նչ ֆարղ ունի… աշխարհս թագաւորներուն չէ մնացէր, ժամ մը առաջ տեղաւորուողը, ազատեր է։ Բայց տուտուն կը մերժէք այս մխիթարանքը. չէ՛, չէ՛, ինքը ինչո՞ւ ամէնէն առաջ ադ ճամբան չէր բռներ։ — Աչքերս քէօռնա՜ն. եավրո՛ւմ… արցունք թափելով հալեցայ, լմնցայ… սիրական աղբարդ առիր պառկեցար, ինծի ինչո՞ւ մինակ ձգեցիք հոս… Այն ատեն Երանիկ հանըմ գերագոյն ջանքեր կ՚ընէր աւելի մեծ դժբաղդութիւններ գտնելու կը ճգնէր, որպէս զի անոնց բաղդատական սաստկութեամբը ամոքէ անմխիթար պառաւը, ու ակնարկելով աքսորի մէջ մեռած երիտասարդի մը, փորձառու եւ գիտակ կնոջ լրջութեամբ, կ՚ըսէր եռանդով։ — Նորէն, դուք առիք հիւանդնիդ նստեցաք, հոգով մարմնով նայեցաք, բաղաղ բարձի վրայ աչքերը գոցեց, ձեռքովնիդ սուրբ հողը դրիք, ամէն կարգ ու կանոնը պակաս չըրիք։ Միհրդատին մայրը հոգի չունի՞ որ ամէն տաղաւարի գերեզմանատուն կ՚երթայ, ուրիշներուն մեռելները կ՚առնէ կը նստի… գէշէն գէշը կայ, տուտո՛ւ, տահա ինչէ՜ր, ինչէ՜ր կան աս աշխարհիս վրայ… ամէն բան մեզի համար է…։ Յակոբճան աղա մեռելին երկրորդ օրն իսկ իր սովորական խաղաղութիւնը գտեր ու զբաղեր էր գործէրով. երկար ատեն գործերը սակաւ ըլլալէ ետքը, յանկարծ բացուեր էին ո՞վ պիտի մեղադրէր զինքը… լացող ողբով փոր չկշտանար։ Իրիկուընէ իրիկուն, ա՛լ տաղտկացած զոգանչին տխրութենէն եւ հեծեծանքներէն մինակ կը ձգէր զայն եւ Երանիկ հանըմին ու աղջկանը հետ կը քաշուէին պարտէզին վրայի սենեակը, օղիին ափսէն շտկուած կ՚ըլլար. կը խմէին ու հետըզհետէ կը զուարթանային…։ Առաջին օրերը Յակոբճան աղա զօրով խմեր էր օղին, պնդեր էին բարեկամները, որպէս զի անոր վիշտը փարատի, ու անիկա խմեր էր լռին ու աչքերը խոնարհած. բայց եւս իր մանր աչքերը կը բարձրանային ու կը ժպտէին։ Եւփիմէին ներկայութիւնը տանը սուգը տեւական տօնի մը կը փոխէր. ան ի՜նչ աչքեր էին… օ՜ֆ, օ՜ֆ… ու խօսքով կատակներուն յաջորդեցին ձեռքի կատակնէր, ամիսներէ, տարիներէ ի վեր Յակոբճան աղա ցաւի ցեցի մէջ էր մնացեր ու հիմակ, հակառակ իր աւշային խառնուածքին ծուլութեանը, տարթանքի անզուսպ խոյանքներ կ՚արթնցնէին զինքը։ Նոր արիւն մը շրջան կ՚ընէր կարծես իր երակներուն մէջ. իր պաղ եւ աննշան աչքերը կը քաղցրանային ու սովորաբար դանդաղ միտքը այնքան սուրցած էր ո եւ է առիթ չէր փախցներ ակնարկութիւն մը ընելու, խօսք մը նետելու։ Շաբաթ մը մայր ու աղջիկ, Յակոբճան աղան պարուրելէ ետքը այնպիսի հրապուրանքի ցանցի մը մէջ, ուրկէ աւելի կորովի մարդիկ իսկ դժուարաւ իրենց հոգին կ՚ազատեն ելան տուն դարձան։ Ձեւի համար, նորէն բանելու, գործ ուզեցին եւ առանց ուշադրութիւն ընելու տայիին դիտողութիւններուն, սպասեցին։ Յակոբճան աղա չէր կրնար այլ եւս իրեցմէ բաժնուիլ։ Առաւօտէն մինչեւ իրիկուն սապէս նապէս կ՚անցնէր բայց հազիւ թէ մութը կը կոխէր անոր ոտքերը կ՚էրթային դէպի Եւփիմէին տունը. այլ եւս հոգ չէր ընէր ո եւ է պատրուակ փնտռելու իր այցելութեանց. մայր ու աղջիկ առաջուց օղիին ափսէն կը շտկէին, կը դնէին մէջտեղ ու երբ վարպետը կուգար, կը խմէին եւ կը զուարճանային. առաջին օրերը իրենց քրքիչները զսպեցին, բայց հետզհետէ անոնց շեշտը բարձրացաւ, դուռ դրացի իրար անցան։ Տային թէեւ նախապէս դժկամակեցաւ, սակայն հետզհետէ տեղի տուաւ ու դուրսը, իր ընկերներուն աչքին դիրք մը բռնելու համար չէր դադրէր գանգատելէ եւ պախարակելէ, քոյրն ալ վարպետն ալ։ — Կնիկ ըսածդ աճայիպ է՜… ի՞նչ խելքի կը ծառայէն, ո՞վ գիտէ… — Վարպետը քրոջդ աղջիկը պիտի առնէ եղե՜ր… անանկ կ՚ըսեն կոր. Տային իբր արհամարհանքի գերագոյն արտայայտութիւն մէկ կողմ կը դառնար. կը թուքնէր եւ ոտքը վրան կը քսէր. — Թո՜ւ… շէքէրը շան բերան ինկեր է. աղջկանը մեղք չէ՞… վարդի ֆիտան կ՚ըլմանի…։ Բայց ամենէն աւելի զայրացեր ու փրփրեր էին թաղին կիները, կարծես հասարակաց վնաս մը կար այդ ամուսնութեան մէջ, անոնք ալ մեղադրէին թէ՛ մէկ եւ թէ՛ միւս կողմը։ — Հայտէ՛, կը գոչէին արհամարհանքով, ամօթ չէ՞… տահա կնկանը պատանքը չէ պատռած… Կրկին ամուսնութիւնը թէեւ օրէնքով արտօնուած, միշտ անարժան եւ անվայել բան մը համարուած է ժողովուրդին մէջ ու ասիկա անանկ խորունկ զգացում մըն է որ Եւփիմէ ու մայրը թէեւ կը զայրանային իրենց դէմ ըսուածներուն համար, բայց արդարացի կը գտնէին, խորհելով թէ իրենք ալ իրենց կարգին այսպէս պիտի վարուէին, արդէն սկսած էին ընկրկումի շարժում մը ուրուագծել, բայց ա՛լ ուշ էր. ասչափ խօսուելէն ետքը Եւփիմէն ո՞վ կ՚առնէր, ու քանի՛ կը զգային թէ աս ու ան իրաւունք ունին, այնքան աւելի անպատկառօրէն կը մխրճուէին զայթակղութեան մէջ։ Իրիկուն մը, Խաչիկ որ իր գէշ օրերէն մէկուն, գէշ մէկ ժամուն մէջ կը գտնուէր, անսպասելի կերպով իմացաւ պատահածը. հովարտային մէկը գինետուն մտնելով եւ Խաչիկը գտնալով հոն գրեթէ նստարանին վրայ գլտորած, գնաց մօտը, դրդեց զայն ու անոր քնատ աչքերուն մէջ նայելէն, որոնք օղիէն թէ վիշտէն մարած էին, ըսաւ յանկարծ… — Ծօ՛, Խաչի՛կ, քուկինիդ տունին առաջքէն անցայ, հարսնի՞ք ունին ի՞նչ ունին, վերէն վար տունը լուսերու մէջ կը վառէր կոր։ Գինետան մէջ պահ մը խոր լռութիւն տիրեց ու ամենուն աչքերը ուղղուեցան դէպի Խաչիկը՝ սոսկալի պոռթկումի մը սպասելով. բայց անիկա իր ծանր ու ընդարմացած գլուխը կրկին դրաւ սեղանին վրայ. ոչ իսկ հառաչանք մը արձակեց. իր խռպոտ եւ հեւացող շնչառութիւնը կարծել կուտար թէ կը քնանայ. պահ մը ետքը զայն մոռցան ու ամէն մէկը զբաղեցաւ իր տէրտը մարեցնէլ օղիի մէջ. ժամ մը անցաւ, էերեւս աւելի. շատերը արդէն մէկնած էին, կը մնային գինետան մէկ քանի հաւատարիմները. ոմանց դէմքերը մռայլ ու խոժոռ էին, բայց մէկ երկուքին զուարթութիւնը աղմուկով եւ եռանդով կը լեցնէր սրահը. երբեմն մոռցուած անկիւնէ մը խորունկ եւ սրտագին հառաչանք մը կ՚արձակուէր, «օ՜ֆ… օ՜ֆ…» երբեմն ալ թրքական երգի ծուէն մը դողդողալով կ՚երկարաձգուէր ծուխով եւ անախորժ հոտերով տոգորուած սրահին մէջ։ Յանկարծ, Խաչիկ, զսպանակէ մը մղուածի պէս ելաւ, կանգնեցաւ, ուզեց քալել, բայց իր թուլիկ սրունքներուն վրայ դեդեւեց ու մէկ կողմին ծռած՝ լորձունքոտ բերանը անհասկնալի վանկեր թոթովեց. բայց անիկա իր առաջին տկարութեան յաղթահարելով, իրանը օրերելէն կանգնեցաւ, մէջքին գօտին սեղմեց, աչքերը շրջեց զառանցող մարդու պէս ու նետուեցաւ փողոց… անիկա կը քալէր, ինչպէս կը քալէն երազի մէջ. կզակը սեղմած, բռունցքները պնդացուցած ու ամբողջ էութիւնը պրկած գերագոյն ճիգի մը մէջ. ու անիկա կ՚երթար առանց գիտնալու թէ ո՞ւր, առանց գիտնալու թէ ի՞նչ բանի, բայց անիկա կ՚երթար. համոզուած որ այլեւս աշխարհիս վրայ ոչ մէկ տեսակ ուժ չէր կրնար զինքը կեցնել… <center><b>Ը.<br> Վերջին ակնարկը</b></center> Յակոբճան աղա իմանալով որ այդ օրը Եւփիմէին տարեդարձին օրն է, մոռնալով իր սուգը եւ մոռնալով ամէն պատշաճութիւն, ընդուներ էր Երանիկ հանըմին հրաւէրը ու որոշեր էին իրենք իրենց զուարճանալ։ Քանի օրերէ ի վեր երկու գործաւորուհիները չէին աշխատէր ու պարտք պարտքի վրայ կը դիզուէին, որովհետեւ Յակոբճան աղա չունէր Խաչիկի սիրաբուխ առատաձեռնութիւնները եւ երկու կիները, նոյն իսկ առօրեայ ծախքերու համար մէծ դժուարութիւններու կը հանդիպէին։ Բայց զանազան կարգի նրբահամ մէզէներէ՝ Յակոբճան աղա հետը բան մը չէր բերեր եւ Երանիկ հանըմ որ այնքան ծակաչք եղեր էր Խաչիկին նկատմամբ, որ արհամարհեր էր մասնաւորապէս անոր չքաւորութիւնը, ընդհակառակը մեծ լայնսիրտութիւն մը կը յայտնէր վարպետին նկատմամբ։ — Կը վախնայ որ մեզ կը վշտացնէ, կ՚ըսէր Եւփիմէին երբ վայրկեան մը կ՚անդրադառնային նոր կացութեան վրայ։ Յետոյ, վերջապէս որոշեցին քաջութեամբ փարիլ աշխատութեան եւ սպասել. ապագան յոյսերով լեցուն էր, ի՜նչ փոյթ այսօրուան քաշած նեղութիւններնին։ Բայց ի՛նչքան դժուարութիւններու յաղթել հարկ եղած էր այդ երեկոյթին պէտք եղածը ճարելու, ծայրը ծայրին բերելու համար։ Անհրաժեշտ էր նաեւ նոր հագուստ մը շինել Եւփիմէին՝ անոր գեղեցկութիւնը իր լրումին մէջ յայտնելու համար ու Երանիկ հանըմ ջանք չխնայեց. նոյն իրիկունն իսկ երբ լամբաները կը վառէին՝ դեռ ճարելիք բան կար, դեռ պակաս կար լրացնելիք, բայց վերջապէս երբ Եւփիմէ օղիին սեղանը կը շտկէր, մայրը անոր հասակն ի վեր նայելով ըսաւ գոյունակութեամբ։ — Եւփիմէ՛, Աստուած տուն շինողին, աղջիկ կարգողին հետ է… թուքով մուրով ճարեցինք ամա ամէն բան կարգին է… Մութը իջնալէն քիչ ետքը Յակոբջան աղա եկաւ երկու երգեցիկ տղոցմով, որոնք տօն օրերը շարական եւ գիշերները թրքական երգեր կ՚երգէին։ Ուրիշ հրաւիրեալ չունէին, բայց իրենց երեկոյթին շքեղութիւն տալու համար բոլոր լոյսերը վառեր էին եւ տունը իր բոլոր պատուհաններով լուսազարդուած էր։ Քանի ժամերը կը սահէին, կ՚անցնէին, այնքան երեկոյթը կ՚ոգեւորուէր. երգողներուն ռնգային եւ ծեքծեքուն ձայնը երկարաձգուելով յուզումը կը բարձրացնէր սրտերու մէջ։ Եւփիմէ իր նոր շինած վարդագոյն շրջազգեստի մէջ թագուհիի մը պէս փքացած, նստեր էր մէկ կողմ ձեռքը ձեռքին, ու իր կայծկլտուն աչքերը կը պտտցնէր Յակոբճան աղաին ու երգող տղոց վրայ։ Մարտիկ տային մուշտակը հագած բազմեր էր անկիւնը եւ վերջնականապէս համակերպած կ՚երեւէր իրաց նոր վիճակին եւ եթէ երբեմն կը խորհէր որ եղածը անհամ բան մըն էր, անմիջապէս իրեն հրամցուած նրբահամ մէզէ մը իր հայեցակէտը կը տեղափոխէր։ — Ատա՜մ, ինչո՜ւս պէտք, ինչ կ՚ուզեն՝ ան ընեն… Երանիկ հանըմ անհանգիստ ու տենդագին կը պտուտքէր ամէն կողմ, հաճոյակատար եւ սիրալիր, բայց ջղագրգռուած, որովհետւե մտադիր էր այն իրիկունն իսկ խօսք բանալ վարպետին՝ աղջկանը հետ ամուսնութեան մասին եւ գործը բանի մը կապել. որքան որ վստահած էր թէ Յակոբճան աղա խորապէս հրապուրուած էր եւ, իբր գիտակ կին, ապահով էր թէ այդ վատուժ եւ անկարող մարդը չէր կրնար դիւրաւ ազատիլ այդպիսի հրապուրանքէ։ Սակայն եւ այնպէս կ՚ուզէր անոր բերնէն խօսք առնել եւ գործը վերջացնել. մինչեւ այն ատեն իրենց մասին խօսող չէր եղած, պարկեշտ մարդիկ համարուած էին ու ամէնքն ալ ներքնապէս կը տանջուէին այն բոլոր բանբասանքներուն համար որոնց ծանրութեան ներքեւ կը զգային ինքզինքնին. ամէնքն ալ տարբեր տարբեր տեսակէտներով կը զգային թէ իրենց ճամբաներէն շեղած են, թէ մոլորումի մը մէջ են, բայց կը զգային միանգամայն որ այլ եւս կարելի չէր ետ դառնալ։ Այս զգացումը, հանրային կարծիքին եւ ինքզինքին հանդէպ անարժան դարձածի զգացումը թէեւ կը պղտորէր ամէն մէկի հաճոյքը, բայց այդ բանէն իսկ խուսափելու համար կարծես հետզհետէ աւելի սանձարձակ կերպով մը առաջ կը մղուէին։ Իսկ Խաչի՜կը… այնքա՛ն կատարելապէս մոռցած էին զայն, ինչպէս եթէ բնաւ գոյութիւն ունեցած չըլլար եւ հետեւաբար ո եւ է խղճահարութիւն չունէին այն չարիքին համար զոր անոր կը պատճառէին։ Կէս գիշերը մօտեցած էր. երբեմն, տային զոյգ վարագոյրներուն մէջտեղէն կը նայէր դուրսը՝ անսալով իր հին սովորութեան, որովհետեւ եազմաճիներու համար օդին պայծառ կամ պղտոր ըլլալը մեծ նշանակութիւն ունի։ Դուրսը կ՚անձրեւէր մեղմօրէն, բայց ամպի սեւ վէտվէումներու ընդմէջէն ցանցառ աստղեր կը պլպլային ու կը մարէին. դրացի տուներուն լոյսերը մարեր էին եւ միայն իրենցը կը պսպղար մութ փողոցին մէջ լուսեղէն հետք մը ձգելով. երգող երիտասարդները հետզհետէ աւելի եռանդով կը ձգէին իրենց ձայները ու Յակոբճան աղա, շրթները խոնաւ, թուշը իւղոտ, աչքերը կծկումէն մանրացած, կը նայէր Եւփիմէին գինովի անգիտակից եւ անպատկառ նայուածքոմ։ Յանկարծ, սոսկալի շառաչիւն մը ընդոստ ոտքի հանեց ամէնքը։ — Աստուածամա՜ր… գոչեց Երանիկ հանըմ ու ոտքերուն առջեւ ընդունեց հովը ներս խուժելով մարեց լամբերէն մէկը եւ ահա խուճապէ բռնուած ամէնքն ալ փախան սենեակէն. երկրորդ շառաչիւն մը, երրորդ մը… քարկոծուած տունը կը թնդար իր ամէն կողմերէն… դրացիներ արթնցած կը գոչէին, չհասկնալով եղածը. Եւփիմէ մոմի պէս ճերմկցած, երկու ձեռքով սիրտը բռնած, ապշահար աչքերով կը նայէր մօրը որ ա՛լ աւելի սարսափած, կ՚աղաղակէր էրիկ մարդոց. — Ոտքերնիդ պագնեմ, հասէ՛ք, բան մը ըրէ՛ք… տունս պիտի կործանէ։ Ամէնքն ալ հասկցեր էին թէ որո՛ւն գործն էր ասիկա եւ այդ իսկ պատճառով թերեւս, սարսափէ պապանձած ու քարացած կը մնային. փողոցին մէջ սակայն, ժխորը կը շատնար, մարդիկ հասեր էին եւ ահա մեծադղորդ աղմուկով զարկին դրանը։ — Աս ի՜նչ տուն է պէ՜… կը գոչէր Յակոբճան աղա՝ ինքզինքը զայրացած ցոյց տալով, կեցի՛ր նայիմ… Ու մէկ կողմ հրելով Եւփիմէն՝ կը ջանար խոհանոցին ճամբէն ու պարտէզի դռնէն փախուստ տալ։ Եւփիմէ հասկցաւ բոլոր վտանգը ու ծառացաւ Յակոբճան աղաին դէմ։ Անիկա այս սոսկալի կացութեան մէջ վերջապէս գտեր էր իր պաղարիւնութիւնը եւ իր բնածին կորովը ու թէեւ նողկանքով կը նայէր վարպետին երկչութեանը վրայ, բայց չէր ուզեր զայն ձեռքէ հանել. զգալով անոր բոլոր ցածութիւնը ու հոգեկան ստորնութիւնը, արագ հակակշիռ մը ըրաւ եւ գիտակցեցաւ իր գերազանցութեան ու այդ վայրկեանէն իսկ տէրը դարձաւ անոր։ Իր գերագրգռուած աչքերը սեւեռած անոր խուսափուկ նայուածքին, Եւփիմէ իր վարդագոյն հագուստը մէկ ձեռքով հանգրիճած կողին վրայ, միւսով կ՚արգիլէր Յակոբճան աղաին փախուստը. անիկա այլեւս չէր զիջեր կատուազգիի ճկունութիւններով վարպետը համոզելու. այլ բռնի կը զսպէր ու կը կեցնէր զայն իր ամուր դաստակին ջլապնդուած կորովովը։ — Հէլպէթ բան մը կայ մէջերնիդ քի եկեր է խաղքութիւն հանելու, ըսաւ վերջապէս Յակոբճան աղա, յանդիմանական շեշտով… — ՉԷ՛, վարպե՛տ սո՞ւտ պիտի ըսեմ։ Յանկարծ իր կանացի աչքերը փայլատակեցան, ծռեցաւ Յակոբճան աղային ականջին ու յուզումնալի ձայնով՝ — Շիտակը կ՚ուզես նէ երկու ոսկի առնելիք ունի, ատ է եղածը… Յակոբճան աղա կեղծ նայուածքով մը նայեցաւ Եւփիմէին, պահ մը վարանեցաւ որոշումի մը վրայ եւ յետոյ ուսերը ցնցեց անփութութեամբ… Տային վերջապէս թաղին գօմիսէրին ձայնը առնելով փութաց դուռը բանալու եւ տեսնելով որ Խաչիկ ոստիկաններէ բռնուած էր, դռանը առջեւ կեցաւ եւ կը նայէր անոր յուսահատական ոգորումներուն. ամէն պատուհաններու եւ ամէն դռներու առջեւ լոյս բերուած ըլլալով՝ փողոցին մէջ ցորեկի պէս կը տեսնուէր եւ թաղեցիները իրենց տուները քաշուած ականատես կ՚ըլային այս հրեշային եւ անհաւասար պայքարին։ Չորս հինգ ոստիկաններ կը ջանային զսպել Խաչիկը եւ ուրիշներ անխնայ կը ծեծէին զայն. արիւնը կը վազէր անոր ճակատէն, վիզէն, ձեռքէն, հագուստները պատռեր էին եւ կապուտցած միսերը կը ցցուէին դուրս, վէրքոտած եւ արիւնոտ՝ անիկա խելայեղօրէն կը պայքարէր եւ անմիջապէս որ մէկ ձեռքը ազատ էր՝ իր վիրաւորած բռունցքով կը հարուածէր իր կարգին ու ոստիկանները կը սուլէին, պահապանները այսահարներու պէս կը կանչէին ու ամբողջ թաղը լեցուած էր չարագուշակ ու քստմնելի ժխորով մը։ Եւփիմէ եւ Յակոբճան աղա, իրենց կարգին ապահովուելով, երբ դրանը առջեւ եկաւ, Խաչիկ այլեւս շնչասպառ, գլտորած էր գետին, ու ցեխերուն մէջ ոստիկաններուն ներբաններուն ներքեւ կը տապլտկէր՝ անգամ մըն ալ նայելու համար Եւփիմէին, որուն ներկայութիւնը ընդնշմարած էր։ Հիմակ այլեւս սթափեր էր եւ կը զղջար ըրածին՝ ո՛չ թէ հարուածներ ընդունելուն, այլ Եւփիմէն վախցուցած, անոր սիրտը կոտրած ըլալլուն համար. ու կ՚ուզէր իր վերջին նայուածքին մէջ դնել իր բոլոր խղճահարութիւնը եւ ինքզինքը անոր հանգիստին զոհելու իղձը… այն պահուն որ վերջապէս յաջողեցաւ իրանին վրայ գլուխը բարձրացնելով նայիլ Եւփիմէին, Յակոբճան աղա անոր ականջէն բան մը կը փսփսար ու Եւփիմէ անպատկառօրէն եւ պչրանքով կը ժպտէր անոր… — Վա՜յ… վա՜յ… վա՜յ… Սոսկալի, եղերական աղաղակ մը վայեց Խաչիկին հոգիին մէջ ու իրեն թուեցաւ որ աշխարհ լեցուած է այդ վայիւնով. ակնթարթի մը մէջ զարմանալի հակազդեցութիւն մը առաջ եկաւ Խաչիկին խոշտանգուած էութեան մէջ. անոր հոգւոյն մէջ թափանցեցին շատ մը բաներ միանգամայն, որոնց արգելք եղած էր մինչեւ հիմա իր թանձր մարմինը. անոր հոգին կարծես թեւեր ստացաւ, վերացականացաւ ու նոր ոլորտի մը մէջ մտաւ. անպատմելի եւ խռովիչ դղրդիւնով մը անիկա գիտցաւ անիրաւ տեղը չարչարուելու ըմբոստութեան հետ, այդ չարչարանքը կամովին կրելու ամենաքաղցր եւ գրեթէ հեշտագին յուզումը գիտցաւ մարդոց անպատմելի վատութիւնը ու այդ գիտակցութեան առթած ազնուական դառնութիւնը բայց մանաւանդ, աչքերը սեւեռած Եւփիմէի ճերմակ եւ սուր ակռաներուն, որոնք ժպիտով մը բացուած լեցուն եւ կարմիր շրթներուն մէջտեղէն անտարբերութեամբ կը խնդային, յանկարծ գիտցաւ թէ ի՜նչ անսպասելի, ի՜նչ դաւաճան, ի՜նչ անգիտակից վայրագութեան կարող է կին մը երբ այլեւս չի սիրեր։ <center>ՎԵՐՋ</center> [[Կատեգորիա:Հեղինակներ-Ե|Եսայան, Զապել]] 9g2hd6pdrfkhcdfc3bbfnfllrscmpik 396617 396616 2026-09-16T20:08:04Z Emptyfear 547 Emptyfear տեղափոխեց էջը «[[Երբ այլևս չեն սիրեր։ Քողը]]»-ից «[[Երբ այլեւս չեն սիրեր]]» 396616 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Երբ այլևս չեն սիրեր |section = |previous = |next = |notes = |author=Զապել Եսայան}} <center><b>ԵՐԲ ԱՅԼԵՒՍ ՉԵՆ ՍԻՐԵՐ</b></center> <center><b>Ա</b></center> Երեք-չորս օրէ ի վեր կը ձիւնէր անընդհատ։ Կապարագոյն երկինքը կը ցանծար ու պիտի փլէր կարծես փայտաշէն ու հինցած տուներուն վրայ՝ որոնք արդէն ծածկուան էին համայնատարած սպիտակութիւնով. սանիքները կը կքէին հանդարտօրէն եւ համառ կերպով իջնող ձիւնի ծանրութենէն նեղ փողոցները գրեթէ ամայի էին, ուր հազիւ մէկ քանի անտէր շուներ սրսփալով ցուրտէն կը քաշքշուէին եւ գիշերն ի բուն կ՚ոռնային անողորմ երկինքին։ Առաւօտ եւ երեկոյ ձիւնի այդ թանձր դէգերը հիւսիսային հովէն սառելով կը քարանային, ու պատուհաններուն վրայ միայն տուներու ներքին տաքութենէն մասնակիօրէն հալելով, քմահաճ ձեւեր, ձիւնեղէն ժանեակներ կը յօրինէին։ Երբեմն տժգոյն ու վտիտ դէմք մը կ՚երեւար մէկ կամ միւս պատուհանին շրջանակին մէջ ու երբեմն ալ մանկան մը թուխ կամ խարտեաշ գանգուրները, բայց ընդհանրապէս մարդիկ հաւաքուած էին գետինը դրուած կրակարաններու շուրջ եւ ամէն տեղ գրեթէ առանց բացառութեան կը մտմտային մէկ կողմէ անգործութեան եւ միւս կողմէ կեանքի սգութեան վրայ։ Թաղին ամէնէն խիտ փողոցներէն մէկուն մէջ հինուկ եւ միայրկանի տան մը փողոցին վրայի սենեակին մէջ, Երանիկ հանըմ եւ աղջիկ Եւփիւմէ, դէմ առ դէմ կրակարանին առջեւը նստած դանդաղօրէն կը խօսակցէին իրենց երկայն ու անգործ ժամերը զբաղեցնելով։ Չքաւորութի՞ւն…։ Ատ չէր որ կը պակսէր, բայց այդ պահուն մօր ու աղջկան մտմտուքը ուրիշ նիւթի մասին էր. անոնք երբեմն նոյն իսկ կը վիճէին. իրարու հետ կը քէնոտէին եւ լռութեան մէջ նոր առարկութիւններ փնտռելով յանկարծ կը պոռթկային ու կը ջանային ջրել անպատասխանի մնացած առարկութիւն մը։ — Ինծի ա՛լ ո՞վ պիտի առնէ… տարիքս լեցաւ, իմ ատենի աղջիկները կարգուեցան, զաւակներու տէր եղան. վաղը միւս օր ի՞նչ պիտի ընեմ, հայրս մեռաւ, դուն ալ ինծի հետ չպիտի ապրիս եա…մօրեղբօրս վիճակը մէջտեղն է, անպտուղ չոր ծա՞ռ մը պիտի մնամ, չէ՛ մայրիկ, ես փատնալու, տունը մնալու միտք չունիմ։ — Քա՛, կը գոչէր փրփրալով մայրը, մարդս պատառ մը հացին կուշտն է, կարգուելուդ ո՞վ դէմ է, բայց մէյ մը քեզի, մէյ մը անոր նայէ… կեցար, կեցա՛ր, աս սանկ է, աս նանկ է ըսիր, հիմակ այդ գինով շունին արժան տեսար ինքզինքդ… ատանկ կարգուելուն մարդ աղջիկ մնայ, աւելի աղէկ է։ — Չէ՛, ո՞վ ըսաւ… ատ միտքէդ հանէ… պիտի կարգուիմ… Խաչիկը ըսաւ արդէն ինծի. «Դուն չէ՛ մ՚ըսեր, ես ինչ կ՚ուզես կ՚ընեմ. դուն իմ խմելուս մի նայիր, սիրտիս ցաւէն ի՛նչ ընելս չգիտցայ, մէյ մը տուն ըլլանք, դուն պիտի տեսնաս. խուշին կաթը անպակաս պիտի ըլլայ տունէն. ես գերիդ ըլլամ, խմե՛մ մի. ի՞նչ ուզես ան պիտի ընեմ…»։ — Վա՜յ գլուխդ, ընդմիջեց մայրը կէս հեգնութեամբ, կէս զայրոյթով. տահա դուն տղայ ես, քեզի խաբելը դժուար չէ. ամէն էրիկ մարդ գլուխ գլխի չեկած, շա՜տ բան կ՚ըսէ, շատ բան կը խոստանայ, երկինք ու երկիր քեզի կուտայ. բայց մէյ մը որ տիրանա՜յ… Գլուխը օրրեց այս վերջին բառերուն վրայ, կարծես տաժանելիօրէն արթնցած հին յիշատակներ դիմաւորելու համար փորձառու եւ դառնացած կնոջ բարկութիւն մը, տենդագին կարմրութիւն մը կուտար իր չոր այտերուն. անիկայ շատ թուխ, շա նիհար կին մըն էր եւ իր սուր աչքերով դէմքը կորովի եւ տառապանքի խառնուրդ մը կը ներկայացնէր. մազերը թափած ու այնքան ցանցառ էին որ մանիշակորակ տժգնութիւն մը կը ցայտէր գանկէն, դէմքը, մոխիրի մէջ եփուած խնձորի կեղեւին պէս տեղ տեղ փոթտուած ու տեղ տեղ ալ ուռած էր. կոտրտած եւ սեւցած ակռաներով բերանը անսովոր խստութիւն մը կուտար իր բառերուն, մանաւանդ որ սրտմտած դէմքը կը յայտնէր այն խոր յուսահատութիւնը որ կը զգար աղջկանը անհնազանդութեանը հետեւանքով։ Աղջիկը, Եւփիմէ դեռ հազիւ քսանեօթը տարեկան էր եւ շէկերու յատուկ գիրուկ ու կաթնային գեղեցկութիւն մը ունէր. իր ճերմակ դէմքին վրայ սեւ եւ ժպտուն աչքերը շէկ թարթիչներուն մէջ գորովագին քաղցրութիւն մը ունէին. հառակառ մօրը, անիկա իր ամբողջ անձին վրայ կը կրէր լեցուն ու կոր գիծերու գիրգ հրապոյրը. իր մութ կապոյտ բրդեղէն հագուստին մէջէն վիզը կը բարձրանար ճրդմակ ու փափուկ, զարդարուած դեղին սաթէ մանեակով մը ամառները ցանը քիչ մը կը պղտորէր իր մորթին գեղեցկութիւնը եւ իր շէկ ու գռուզ մազերը շատ կարմիր կ՚երեւէին արեւին շողշողուն լոյսին մէջ, բայց այս մթին ու ստուերոտ եղանակէն մէջ անոր գեղեցկութիւնը իր կատարելութեան կը հասնէր։ Շատեր ուզեր էին զինքը, բայց վերէն կը նայէր իր թեկնածուներուն վրայ՝ գիտակից իր հրապոյրներուն. բայց այլեւս երկու տարիէ ուզող չկար, երբ ահա Խաչիկ որ իրենց վարպետին խալֆան էր ու ամէն օր կ՚երթար կուգար եազմա ու ներկ բերել, տանելու համար, զարնուեր էր իրեն։ Սկիզբները Եւփիմէ ականջ չէր կախեր, բայց հետզհետէ տարուեր էր անոր յամառ ու հետապնդող սէրէն. բարձրահասակ ու թիկնեղ կտրիճ մըն էր վերջապէս, որ ինքզինքը սեպել կուտար թաղին մէջ. ամէն կարգի թաղային շարժումներու գլուխը կը գտնուէր. ընկերներուն հետ բարի, աղէկ ու գէշ օրերուն հասնող, շիտակ ու զօրաւոր, անիկա չէր կրնար անտարբեր ձգել սիրտ ունեցող աղջիկ մը. բայց երբ անգամ մը խմէր, ինքզինքը կը կորսնցնէր, քանի՜, քանի՜ գինետունի կռիւներու հերոսը եղած էր անիկա. անգամ մը որ իր դեդեւուն սրունքներուն վրայ կենար, կարմիր ու լայն գօտին պնդացնէր մէջքին վրայ ու աչքերը սպառնային… ամա՜ն…ո՞վ իր ոտքին կը հասնէր։ Իբր խոհեմ եւ զգուշաւոր կին Երանիկ հանըմ չէր ուզեր Խաչիկը որ գինովի գէշ համբաւ ունէր. պարբերաբար գինովցող մարդու յատուկ խոժոռութիւն մը. անոր սթափած ժամերուն մէջ զայն անհաղորդ կը դարձնէր ու հակակրելի. նոյն իսկ երբ պարզ դիտողութիւն մը ունենար ընելիք բանած բաներուն վրայ, ան ի՞նչ կերպ էր, այն ի՞նչ ձայն էր, ան ի՞նչ նայուածք էր… — Չխմած ժամուն ալ շիքեա՞ր մըն է, ըսաւ վերջապէս իր աղջկան, իբր գերագոյն առարկութիւն. երեսը ժանգոտ թէնէքէի կը նմանի, հազար օրը մէյմը խնդայ նէ չէօփլիւկը արեւ կը ծագի… Վիրաւորուած այս վերջին դիտողութիւններէն, Եւփիմէ ոտքի ելաւ, դուրս ելլել ուզեց, կրկին վերադարձաւ ու կարծես վրէժը լուծելու համար ըսաւ մօրը. — Ատա՞նկ է… թող ատանկ ըլլայ, դուն չպիտի առնես եա, իմ ուզածս է… ես որի վրայ յոյս դնեմ, ո՞վ ինծի տէր պիտի ըլլայ. ամէնուն բերնին ծամոց պիտի մնամ… դուռ դրացի հասկցեր են որ բան մը կայ, վրանիս կը խօսին բայց եթէ բանի մը կապուի գործը, նշանուինք, լմննայ, ան ատեն որի՞ ինչ… Վո՜ւյ… դուռ դրացին ի՞նչ կրնայ խօսիլ մեր վրայ. ոսկին փաս չի վերցնե՛ր, Եւփիմէ՛, ակռանին կը հասնի նէ թող խածնեն, ամէն պտուղի ձեռք չհասնիր, ամէն թռչունի միս չուտուիր… Այս խօսքերը ընդհատուեցան դուռի բաղխումով. Եւփիմէ մասամբ գոհ այս խօսակցութեան վերջ տրուելուն եւ մասամբ ալ հոգին յոյսով վառուած, ճապուկ շարժումներով մը խուսափեցաւ սենեակէն եւ գնաց դուռը բանալու։ Անմիջապէս էրիկ մարդու խռպոտ ձայներ հասան մինչեւ վեր եւ մինչ նորեկները սանդուղներէն կը բարձրանային, Երանիկ հանըմ ինքնիրեն տրտռալով կը յարդարէր բազմոցին ծածկոցը։ — Երանի՛կ, պոռաց տարէց մարդ մը սենեակէն ներս մտնելով, Խաչիկը սա օդին ծով գացերէ, կարմիրները լուացեր է, վաղը գործ կայ… առի հետս բերի, նայէ՛ ինչ կ՚ըսէ կոր… Երանիկ հանըմ ընդոստ ետեւ դարձաւ. յուզումէն եւ զարմացումէն մինչեւ ճակատը կամրած էր. դրանը մէջ կեցած՝ եղբայրը կը տատամսէր Խաչիկին սպասելով. ոտնամանները հաներ էր եւ ֆէսը ու հագուստները վարը բակին մէջ թօթուեր էր. բայց դեռ ձիւնի ծուէններ կը ճերմկոտէին երկայն բալթոյին թիկունքը ու քղանցքները։ — Ներ չմտնա՞ս, սենեակը պիտի պաղի։ Մարտիկ տայի անգամ մըն ալ ետեւ նայեցաւ ու դարձեալ Խաչիկ չտեսնելով ինքնիրեն խնդաց, ներս եկաւ եւ կամաց ու հեգնական ձայնով մը ըսաւ քրոջը։ — Ասոնք վարը ի՞նչ կը տնտնան սա ցուրտերուն։ Մարտիկ տայի Խաչիկին գիներտունի ընկեր, այս վերջնոյն կողմը կը բռնէր. մազազուրկ եւ տարէց մարդ մըն էր ինքն իր վրայ կզկտուած. ժամանակաւ եազմաճի եղած էր բայց ատենէ մը ի վեր անգործութեան դատապարտուեր էր յօդացաւի պատճառաւ որ երբեմն զինքը կ՚անդամալուծէր ամենափոքր շարժումին սոսկալի ցաւեր պատճառելով։ — Ի՞նչ օդ եղաւ, Երանիկ, կ՚ըսէր թաց ու թաւ յօնքերուն մէջէն դէպի պատուհանը նայելով եւ կրակարանին վրայ ձեռքերը տաքցնելով, որոնց աղուամազերը ցուրտէն ցցուեր էին… — Վա՜յ, հրամմէ նայի՜նք, Խաչի՛կ, ըսաւ յանկարծ դրանը մէջ տեսնելով իր ընկերոջ արքենի հասակը, որ կարծես դռներէն ներս չէր մտներ։ Դանդաղ ու հաստատ քայլերով Խաչիկ մտաւ ներս, իր ետեւէն կատուային ճապուկ շարժումներով կը մտնար Եւփիմէ աթոռ մը բռնած ձեռքը։ Առանց բառ մը ըսելու Խաչիկ առաւ աթոռը ու պատին առաջքը նստեցաւ, նոյնպէս ոտնամանները հաներ էր ու թաց գուլպաներով ոտքերը մէկզմէկու կը շփէր տաքցնելու համար. ցուրտէն եւ բուքէն դէմքը կապտագոյն էր եւ շրթները տժգունած էին. յամր շարժումներով քակեց ֆէսին վրայի եազման, ֆէսը հանեց, թաշկինակովը հոծ եւ սեւ մազերը չորցուց եւ այն ատեն միայն աչքերը դարձնելով Երանիկ հանմին, ըսաւ քաղցր ձայնով մը… — Ի՜նչպէս ես, մայրի՛կ… Շատ լաւ գիտէր որ Երանիկ հանըմ դէմ էր իրեն, բայց զգուշանալով հանդերձ ո եւ է կերպով քծնելէ, ինչ ըլլար չեր գիտեր անոր սիրտն ալ շահելու համար. մէկ յարկի տակ պիտի ապրէին, մէկ ամանէ պիտի ուտէին, ինչո՞ւ պաղութիւն մնար մէջերնին։ Երանիկ հանըմ առանց իր դժկամակութիւնը ծածկելու, կը ձգնէր իր տանտիկնոջ պարտականութիւնը լաւ կատարել։ Եւփիմէ, կարծես չքացած՝ գացեր անխօսուկ նստեր էր բազմոցին անկիւնը, թեւերը ծալլած՝ ցուրտը չզգալու համար եւ մեքենաբար կը նայէր պատուհանէն դուրս։ Ձիւնը անընդհատ կը տեղար. հեռաւոր նոճիներն անգամ ճերմկեր ու անշարժացեր էին, ու կարծես կը մխրճուէին կապարագոյն երկինքին մէջ որ հետզհետէ կը ցածնար։ Հակառակ կէս օրի մօտ ըլլալուն, մթնոլորտը չեր պայծառանար եւ մռայլ յուսահատութիւն մը կը տիրէր ամենուրեք։ Բայց իր հոգիին խորը յոյսի ճառագայթ մը ինկեր էր. վաղը պիտի բանէին. իրեն համար, վստահ էր, Խաչիկ աս ձիւնին, ցուրտին ծով գացեր էր. իրեն համար, ի՞նչ տարակոյս, խօսեր էր վարպետին հետ. եւ հիմակ թերեւս կարելի ըլլար յուսացած պզտիկ փոխառութիւնը ընել։ Խանդաղատանքի տաք հոսանք մը անցաւ հոգիին մէջէն, իր սիրով ու գորովանքով խոնաւ աչքերը դարձուց Խաչիկին, խոհեցաւ ապագային վրայ, ինչե՜ր, պիտի ընէր մոռցնել տալու համար էրկանը տաժանելի աշխատանքը. տունը միշտ տաքուկ, մաքուր ու հաճելի պիտի գտնար անիկա երբ ծովէն գար թրջած ու պարտասած։ — «Եազմաճի» է եղեր, ի՞նչ կ՚ըլլայ, մտածեց, աչքերը պղտորած երազանքով, արհեստին գէշը կ՚ըլլա՞յ, մարդս մարդ ըլլալու է, մենք ալ ո՞վ ենք, որի՞ զաւակ եմ, մարս ու «տայիս» մէջտեղն են… Խորհեցաւ թէ ինքն ալ պիտի աշխատէր, ուժ ու օգնական պիտի ըլլար էրկանը, անիկա տունը տեղը կը նայէր, ինքն ալ վրայ գլուխ կը շինէր, տղոցը պակասները կը հոգար. մարդուս սի՛րտը հանգիստ ըլլար, սիրտին սիրածովը ապրէր. մնացածը ի՞նչ կարեւորութիւն ունէր։ Բոլորանուէր զգացում մը ներքնապէս զինքը Խաչիկին կը կապէր. վստահ էր թէ պիտի յաղթանակէր ամէն արգելքի եւ երջանիկ կը զգար ինքզինքը, իր գորվագին նայուածքը հանգչեցուցած էր Խաչիկին հսկայ հասակին վրայ, սպասելով որ անոր նայուածքը պատասխանէր իրենին։ Բայց Խաչիկ կարծես քէնով ըլլար. յօնքերը պռստած՝ աչքերը հակած յամարօրէն, իր ցուրտէն կարմրած ոիւ ուռած մատներով սիկառէր մը կ՚ոլորէր։ Սենեակին տաքութենէն իր վրայի թաց հագուստները բարակ գոլորշի մը կ՚արտաշնչէին որ բօդասի «քըրմըզ»ի տարտամ հոտ մը ունէր իր մէջ. հետզհետէ իրենց շնչառութեանը հետ օղիի տարտամ հոտ մըն ալ կը ծածանէր սենեակին մէջ։ — Նայէ՛, Երանի՛կ, Խաչիկը խօսեր է վարպետին հետ, ըսաւ վերջապէս Մարտիկ տային, տեւող լռութիւն խզելու անհամբեր։ Երանիկ հանըմ նստած տեղէն գլուխը ետեւ դարձուց եւ հարցական ձեւով նայեցաւ Խաչիկին։ Քանի շաբաթէ որ երկու ոսկի կ՚ուզէին փոխ առնել վաշխառուէ մը, բայց այս վերջինը պնդեր էր որ վարպետին երաշխաւոր ըլլայ ու բանածներնուն մէջէն ինքն անձամբ վճարէ իրեն մաս առ մաս, տոկոսին հետ. բայց ահա վարպետ, առարկելով թէ գործ չի կայ, աս օդերուհ չկրնար գործ պատրաստել. մերժեր էր երաշխաւոր ըլլալ։ Խաչիկ վերջապէս բարձրացնելով իր աչքերը Երանիկ հանըմին վրայ, ըսաւ առանց ուղղակի պատասխանելու. — Ասչափ ատենուան բանուոր էր, ինքը տայ նէ ի՞նչ կ՚ըլլայ, պարապ տեղը անչափ տոկոս ալ չէր տար։ — Վայ գլխո՛ւն, ըսաւ արհամարհանքով Երանիկ հանըմ, նեղը մնացեր, բերան ծռեր եմ… Ի՞նչը կը պակսի…արիւննիս քամելով փորը կը կշտացնէ, երկու ոսկին ի՞նչ է իրեն համար, նեղը մնար նէ ի՞նչ կ՚ըլլայ, խէնչարին քա՞րը կ՚իյնար… աչք ունի, աչքը լոյս չունի մեզի համար։ — Ամա՞ն, դուն ալ, Երանի՛կ, ըսաւ եղբայրը գլուխը ցնցելով, մէյ մը բերանդ չբանաս. ո՞ր մէկին պիտի հասնի, գիտե՞ս ինչ օրերու հասանք. ամէն տուն մեր վիճակին մէջ է, հիւանդութիւ՞ն կ՚ուզես, չքաւորութիւ՞ն կ՚ուզես… Ամէնքը Խաչիկ չէին որ աս օդին երթային ծով եազմաները լուային. որո՞ւն ոտքը ձեռքը կը բռնէր. ներկերը իրենց ամաններուն մէջ կը սառէին, նախապէս լուացուած եւ խոնաւ եազմայի դէզեր կա՛մ կը փտտէին ցուրտ բակերու մէջ կամ դանդաղօրէն կը չորնային սենեակներու անկիւնները, գոլորշիի ամպեր արտաշնչելով, մինչ մէկ սենեակի մէջ թխմուած տղաքը մեծ մասով հիւանդկախ, խոյլոտ կամ րաշէդիք, անդադար կը հազային ու ծերերը յօդացաւերէ կզկրտուած, օղիէն հիւծած կամ տիկի պէս ուռած, կը համառէին ապրիլ ու բանողներուն ուսին բեռ ըլլալ։ Թո՛ղ բանէին ու ապրէին գէշ աղէկ. բայց ահա շաբաթներէ ի վեր անգործութիւնը կը տիրէր, թէզկեահները մէկ կողմ դրեր էին, էրիկ մարդիկ գինետունները, կիները սենեակներու մէջ թեւերնին ծալլած կը սպասէին. երբեմն պառաւները իրենց մուշտակներուն մէջ ապաստանած գլուխնին կը շարժէին ու երկնքին նայելով կը գոչէին։ — Է՜յ Սուրբ Աստուածամար, քու կամքիդ դժուարը չկայ, ե՞րբ անուշիկ երեսդ պիտի բանաս։ — Առնելիք ունի՞ք, Երանիկ հանըմ, ըսաւ վերջապէս Խաչիկ ուղղակի խնդրին գալով։ Ծնունդը մօտ էր բայց դէռ բանած չէին ու իրենց հաշիւին վրայ յոյս դնէին։ — Չէ՜, ըսաւ Երանիկ հանըմ աչքերով հետապնդելով պատասխանին տպաւորութիւնը Խաչիկին երեսներուն վրայ, որոնք այլեւս կորսնցուցեր էին իրենց խոժոռ եւ դժկամակող արտայայտութիւնը եւ կը ջանային ընդհակառակը վստահութիւն ներշնչել Խաչիկին. կարօտութիւնը ծովի պէս մեծ էր, փոխ առնելիք երկու ոսկին կարկտան անգամ չէր ըլլար, բայց ինչ ընէին… Խաչիկ մտմտալով գետին կը նայէր եւ իր դէմքը այնքան զուրկ էր արտայատութիւնէ որ կարելի չեր աղէկ կամ գէշ գուշակութիւն մը ընել, լռութիւնը երկար տեւելուն, Երանիկ հանըմ յուսահատեցաւ, նորէն դէպի կրակարանը դարձուց դէմքը եւ ձեռքի ունելիով կրակարանին տաք մոխիրները խառնելով կ՚աւաղէր ու կ՚ըսէր. — Երնէ՜կ ան օրերուն, տաղաւարէ տաղաւար ձեռքերնիս փարա կ՚անցնէր, պակասնիս կ՚ընէինք, հիմակ աժեմին չաժեմին բերան պիտի ծռես, նազերնին պիտի վերցնես… հախըդ անգամ աղաչելով պիտի ուզես, ինչերնո՞ւս կ՚ապրինք կոր… — Առ սա երկու ոսկին, ըսաւ Խաչիկ, մէկէն ի մէկ ոտքի ելլելով ու դրամը դնելով Երանիկ հանըմին ձեռքին մէջ, մինչ անիկա ապշած ու միանգամայն հիացած փոխն ի փոխ աղջկանը ու Խաչիկին կը նայէր։ Արագ շարժումներով, իր պինդ քալուածքին ներքեւ տախտակամածը ցնցելով Խաչիկ հասաւ դուռը, ինքն ալ յուզումէն կարմրած էր, իր շրթները կը թոթովէին եւ աչքերուն մէջ սիրոյ եւ գորովանքի գինովութիւն կը կար՝ երբ ետեւ դառնալով ըսաւ։ — Մարիկս, տոկոսի խօսք մ՚ըներ, ամօթ է, ես ֆաիզճի չեմ, ինծի Խաչիկ կ՚ըսեն, թէք գլուխ մարդ եմ, փարան ի՞նչ պիտի ընեմ, ան ալ պահած էի նէ… նորէն ձեզի համար էր, Եւփիմէին համար էր… Ու կարծես շատ բան ըսած ըլլալուն համար խղճահար, շտապով իջաւ սանդուղներէն, չսպասեց որ Եւփիմէ երջանիկ ու փքացած հասնէր ետեւէն, ոտնամանները ոտքը անցուց ու դոռը բանալով փախստականի պէս անհետացաւ, ետեւէն դուռը գոցելով այնպիսի աղմուկով մը որ ամբողջ տանը մէջ թնդաց։ Դուրսը համայնատարած սպիտակութիւն անդադար եւ յամրօրէն կը շարունակէր ձիւնել եւ պարտէզներու մէջ այլ եւս ծառերուն ճիւղերը մինչեւ գետին կը հասնէին, կքած իրենց սպիտակ եւ սառուցիկ բեռին տակ։ <center><b>Բ.<br> Երազը</b></center> Իրիկուն էր եւ ձմեռնային մթնշաղը այս մռայլ եղանակին մէջ գրեթէ անմիջապէս տիրոց սենեակին։ Երանիկ հանըմ տէզկեահէն ելաւ, կազը վառեց, վարագոյրները գոցեց. կրակը հրահրեց ու նստեցաւ բազմոցին եզերքը։ Եւփիմէ դեռ կը շարունակէր բանիլ հակառակ մօրը հրաւէրներուն, որովհետեւ զբաղումը կը պարտրկեր աստիճան մը իր խռովուած զգացումները. դէմը, բազմոցին անկիւնը, մօրեղբայրը եւ Խաչիկ դէմ առ դէմ նստած օղի կը խմէին. իրենց միջեւ դրուած էր պզտիկ ափսէ մը՝ որուն մէջ փոքրիկ պնակներով զետեղուած էին խաշուած լուբիա, ձիթապտուղ եւ բողկ։ Երբեմն մօրեղբայր գաւաթ մը օղի կը հրամցնէր քրոջը, հակառակ այս վերջինին յամառ մերժումներուն եւ երբ անոնց վիճաբանութիւնը կ՚աւարտէր, դարձեալ լռութիւն կը տիրէր սրահին մէջ։ Եւփիմէ լամբարին դեղնորակ լոյսին տակ տենդագին արագութեամբ կ՚աշխատէր իր քով դիզուած եազմաները կ՚առնէր մէկիկ մէկիկ, որոնց վրայ կանանչը եւ կապոյտը բանուած ըլլալուն, ներկին պարունակած խէժէն կարծրացած էին, կը տարածէր զանոնք տէզկեահին վրայ, ճկոյթովը կը շտկէր իր ներկելիք մասերը ու թեւը սռքտած, բազուկը բարձր, վրձինը շնորհալի շարժումով կը խաղցունելով կ՚ամբողջացնէր գոյները։ Խոշոր կարմիր վարդեր, կամ դեղին անօրինակ ծաղիկներուն ողկոյզներ կը կենդանանային իր վրձինին հարուածներով. թէեւ գործը մեքենական աշխատութիւն մըն էր, այլ սակայն իւրաքանչիւր գործաւորուհի կրնար մասնաւոր շնորհ մը դնել իր գործին մէջ։ Եւփիմէի ձեռքէն ելած եազմաները վառ գոյներ կ՚ունենային ու վարպետը իր լաւ տրամադրուած օրերուն քանիցս ըսախ էր իրեն։ — Քեզի պէս պայծառ կը բանիս, Եւփիմէ՛… Քանի օղիին գաւառները կը պարպուէին, այնքան Մարտիկ տայի շատախօս կը դառնար, մինչ Խաչիկ լուռ ու մունջ կը խմէր, բայց իր աչքերը կը վառէին ու նայուածքը հետզհետէ աւելի համարձակութեամբ կը դառնար Եւփիմէին կողմը եւ երկարօրէն կը նայէր. հակառակ ցուրտին, անոր այտերը այնքան կարմրած էին որ կարծես կ՚այրէին, շրթները կը չորնային եւ երբեմն լեզուին ձայրովը կը թրջէր զանոնք. իր ճերմակ եւ գիրուկ վիզին վրայ սաթի հատիկները շուք կը ձգէին՝ աւելի շեշտելով անոր սպիտակութիւնը։ Ու Խաչիկ կը նայէր, այնքան սիրտը թունդ կ՚ելլէր, տենդագին ջերմութիւն մը մինչեւ ճակատը կը բարձրանար ու իր յուզմունքը ծածկելու համար՝ ծխախոտին տուփը կը բանար եւ դանդաղօրէն սիկառէթ մը կ՚ոլորէր։ Տաժանելի օր մը անցուցեր էր, ժամեր ու ժամեր մինչեւ ծունկերը ջուրին մէջ՝ աշխատէր էր ծովին եզերքը ու վերադարձին թաց եազմաներու բեռը կռնակին վրայ՝ բարձրացեր էր զառիվերէն. աշխատութիւնը այնքան ծանր էր որ հակառակ խայթող ցուրտին՝ քրտինք թափած էր ու երբ անգիտակից քայլերով դէպի գինետուն կ՚երթար կազդուրուելու համար, յիշեր էր Եւփիմէի տուած խոստումը։ — Մարդուս խօսքը բերնէն կ՚ելլայ։ Մարտիկ տայի Խաչիկը տեսնելուն՝ առաջարկեր էր տունը երկու հետ խմել. ինքն ալ անկարող էր գինետուն երթալու, քանի օրերէ ի վեր յօդացաւը զինքը կը տանջէր. ինքն իր վրայ կզկտուած՝ դժուարաւ մինչեւ անկիւնի նպարավաճառը կ՚երթար բան մը գնելու համար։ Հիւսիսային հովը փարատեր ու ցրուեր էր ամպերը եւ այլեւս չէր ձիւներ. երկնքին վրայ գորշորակ ու սեւ ծուէններ, հալածական եւ պատառատուն, արագ ընթացքով կ՚անցնէին ու կ՚անհետանային։ Բայց օրն ի բուն ու մանաւանդ գիշերը մինչեւ լոյս հովը արձակուած գազանի պէս կը սուրար մռնչելով. երբեմն հազար բերնով կը գոռար, երբեմն ալ միայնակ եւ քինախնդիր ոգիի մը պէս գետնին վրայ սողալով յանկարծ կը խոյանար գալարուելով եւ կը սուլէր կամ պատուհաններուն ետեւէն լալագին մրմունջով մը կը հետեծէր։ Ու տուները կը ցնցուէին, դիզուած ձիւները մէկ տանիքէն միւսը կը քշուէին, իսկ պարտէզներուն մէջ չոր ծառերը այսահարներու պէս կը թոթուէին, մինչ ճիւղերն ի վար կախուած սառոյցները բիւրեղանալով՝ առանց հալելու կը փոշիանային եւ կը ցրուէին յարատեւօրէն փչող քամիին ուղղութեամբ։ — Ասեղին ծակէն ցուրտ կը մտնայ կոր ըսաւ Երանիկ հանըմ սարսռալով։ Խաչիկ նայեցաւ անոր՝ անսահման գորովանքով, ամէն ինչ եւ ամէն բան որ կապ ունէր Եւփիմէին հետ՝ իրեն պաշտելի դարձեր էր։ — Կրակին քովը չգա՞ս, ըսաւ դողացող ձայնով մը։ Երանիկ հանըմ թէեւ դեռ ցրտութեան երեւոյթ մը կը պահէր Խաչիկին նկատմամբ, բայց ներքնապէս սիրտը կակուղցեր էր. գէշ չէր Եւփիմէին ուզածն էր դեռ ի՞նչ ըլլար. ասանկ ժամանակներու մէջ ո՞վ տէր պիտի ըլլար անօժիտ աղջկան մը։ Ամբողջ օրը տէզկեահին առաջք երկու կիները դէմ դէմի նստած՝ եռանդով կ՚աշխատէին ու կը խօսէին, մայրը կ՚ուզէր իր բուն զգացումները յայտնել, բայց շուտով տեղի տուած չըլլալու մտահոգութեամբ կողմնակի կ՚ընէր միայն։ — Կ՚ուզեմ քի ատ փարաին մէջէն բան մը առնես, Եւփիմէ՛, ըսեր էր աղջկանը՝ Խաչիկին փոխ տուած դրամին ակնարկելով՞ Եւփիմէ կը զգար մօրը լաւ տրամադրութիւնը եւ գոհ էր ինքն ալ իր կարգին խօսքը Խաչիկին վրայ կը բերէր. վերջապէս մայրը ըսեր էր. — Գինովութիւնը չըլլայ նէ, ի՞նչ ունի ես ալ բան մը ըսած չունիմ. էրիկմարդուն աղուորը ի՞նչ ընեմ, կտրիճութիւնը պէտք է… Եւփիմէ յիշելով մօրը խօսքերը, ներկին ամանը եազմաին վրայ տեղաւորցուցած պահուն՝ կը նայէր Խաչիկին ու կը մտածէր ոգեւորութեամբ։ — Կտրի՞ճ… ո՞վ կը տարակուսէր ատոր վրայ անոր պէս երիտասարդ մըն ալ կար թաղին մէջ. լերան պէս մարդ էր… է՛հ, իրաւ է, վրայ գլուխ չիկար, վախտին երիտասարդը չէր, գիր, ուսում չունէր, բայց կոգին՝ ժամը վառուած ճրագի պէս պայծառ էր. — հիմակուան ճահիլներուն պէս արեւէն անճրկած չէր. նեղ օրի, գէշ բրի, տէր տիրական կը կանգնէր ընտանիքին. աս չըլլար՝ ան կ՚ընէր, կինը, զաւակները հալխուն կարօտ չէր դարձներ… մինակ ուժը լուսը հերիք էր, պէտք ըլլար, կը գրկէր տունը տանը վրայ կը դնէր… Գաղջ եւ գորովագին զգացում մը համակեց Եւփիմէի հոգին. աչքերը խտղտացին, թուլութիւն մը զգար, վրձինը ձգեց ներկի ամանին մէջ եւ պահ մը անգործ ու անշարժ՝ զգաց, որ հոգին կը վերանար սիրաբաղձ երազի մը մէջ։ Մայրն ու Խաչիկ իրարու հետ կը խօսակցէին գործի վրայ ու Մարտիկ տայի ալ բոլորովին գինովցած՝ թէեւ դժուրաւ կը հետեւէր անոնց, բայց զանոնք կ՚ընդհատէր ամէն րոպէ աննշան հարցումներով. երբեմն ալ իր միտքը կ՚անջատուէր ու ինքնիրեն կը հետեւէր իր մտմտուքներուն. երբեմն կը փղձկէր իր վիճակին վրայ, կը սրտմտէր ու գլուխը կը շարժէր այնպիսի ուժգնութեամբ որ ֆէսին ծոպը ետեւէն դէպի առաջ կ՚ոստնուր եւ կը տարածուէր ճակատին վերեւ։ — Օ՜ֆ… օ՜ֆ… Խաչի՛կ, օղլո՛ւմ, ես ալ ասանկ ըլլալու մա՜րդ էի. տունէն դուրս ելած չունինք, կնիկ ապլա եղանք։ Զինքը մխիթարելու համար՝ Երանիկ հանըմ ամէն իրիկուն օղիին ափսէն կը շիտկէր, ճար ճարակ կ՚ընէր, չիկայէն կը ստեղծէր, բան մը պակաս չէր ըներ, բայց տայիին գերագոյն երազն էր գինետունի սրահը. օրը քանի մը անգամ աչքին առաջքը կուգային ծխախոտով եւ զանազան արտաշնչումներով անթափանց մթնոլորտին մէջ պզտիկ եւ ցած սեղանները՝ որոնց մակերեսը ողորկ դարձացծ էր իւղոտ կեղտէն։ Իրիկուան դէմ այդ տեսիլքները արտակարգ ուժգնութիւն մը կը ստանային. ինքզինքը կը տեսնար հոն կարկամած սրունքներով դանդաղօրէն յառաջանալը դէպի նստարանը, կը տեսնէր հետզհետէ. դիմացը դրուած օղիի շիշը՝ որուն դեղնորակ հեղուկը կը պսպղար մէջտեղէն կախուած լամպային լոյսէն, մինչ ռնգունքը հեշտալիօրէն կը գրգռուէին կրպակին խորը տապակուող ո եւ է ձկնեղէնի հոտերէն. ինքը կը գոհանար յաճախ խաշուած լուբիայի եւ ձիթապտուղի մէզէով, բայց անոնք ալ անանկ համ մը ունէին որ տունը չէր գտներ երբեք։ Երբեմն այնքան կը զայրացնէր Երանիկ հանըմ իր դժգոհութիւններով, որ անիկա ինքզինքէն ելած՝ կը պօռար երեսն ի վէր։ — Էրիկ մարդ չէ՞ք մի՛, կրողը տեսնայ երեսնիդ… ամենէն աղէկը տեղը մնայ, տասը մատդ մոմ ընես, օգուտ չընէր։ — Երանի՛կ, գոչեց վերջապէս Մարտիկ տայի, քրոջը եւ Խաչիկին խօսակցութիւնը կտրելով, մեզի մէյմէկ խահուէ չեփե՞ս։ — Թող Եւփիմէն ելլայ եփէ, ըսաւ Խաչիկ երկչոտութեամբ, ու անոր կողմը դարձուց իր քաղցր եւ թափանցող նայուածքը։ Խաչիկին իրեն ուղղած խօսքերը լսելով, Եւփիմէն ձգեց գործը, ոտքի ելաւ, պահ մը կեցաւ թէ՛ թմրած ոտքերուն համար եւ թէ՛ որովհետեւ սրտին զարկը կը լսէր ու չէր համարձակեր վեր բարձրացնել աչքերը։ — Պօ՜յդ սիրեմ, հոգի՛ս ըսաւ մտքէն Խաչիկ եւ խոր հառաչանք մը թռաւ կուրծքէն։ Հիմակ որ իրենց սրտին գաղտնիքը մէջտեղ ելած էր, այլեւս չէին համարձակեր իրարու հետ առանձին խօսիլ. բայց աւելի սրտագին զգացումով մը կապուած էին իրարու. իրենց կուրծքին ներքեւ սիրտերը մէկ չափով կը թնդային եւ իրենց գաղտագողի եւ արագ նայուածքները լեցուն էին սիրով եւ տարփանքով։ Հուժկու եւ կենսաւէր խոյանք մը կը միացնէր զիրենք ու տեսակ մը արբեցութիւն մշուշի պէս կը ծածանէր իրենց եւ իրականութեան միջեւ. կը մոռնային բոլոր կարելի դժբաղդութիւնները, կը մոռնային հրէշային չքաւորութիւնը չէին մտաբերեր իսկ թէ օր մը իրենք ալ ուրիշներու պէս պիտի ըլլային, այլ ջերմեռանդօրէն կը հաւառատային թէ արեւը աւելի տաք եւ աւելի պայծառ պիտի ըլլար իրեն համար, թէ լոյսի պէս պիտի ծագէին, ծաղիկներու պէս պիտի ծաղկէին, ու իրենց խոնարհ հոգիները թեւեր առած կը սաւառնէին երջանկութեան նոյն երազին մէջ։ <center><b>Գ.<br> Փորձութիւնը</b></center> Խթման օրն էր եւ քանի մը շաբաթներէ ի վեր տիրող ձիւնին ու բուքին յաջորդեր էր արեւոտ երկինք մը որ կանխահաս գարնան տպաւորութիւնը կ՚ընէր. ամենուրեք ձիւնը կը հալէր արագութեամբ եւ տեղ տեղ միայն, բարձր պատերու շուքին ներքե կամ հիւսիսի կողմ գտնուող տուներուն առաջքը ցեխի հետ դեռ սառոյց կար խառնուած։ Զինջ եւ վտիտ առուակներ անկանոն սալայատակներու ցից քարերուն վրայէն սորսորելով կ՚անցնէին եւ անոնց մեղմ խոխոջ հաճելիօրէն կը մրմնջէր։ Փողոցները կենդանացած էին արձակուրդի մէջ եղող ամէն տարիքէ մանուկներու զուարթ խումբերով, երբեմն ալ շրջուն փերեզակի մը բոժոժը երկարօրէն կը հնչէր թաղերուն մէջ որուն թրթռացումէն կարծես սթափելով, պարտէզներուն մէջ ապաստանած ճնճղուկներու երամները կը թռչկոտէին եւ կը ճռուողէին։ Երանիկ հանըմ եւ աղջիկը կը զբաղէին տնական գործերով. վերէն վար տունը աւելցնին ու սրբեցին, տէզկեահը վերցուցին, ներկին ամանները ու ապաները ջուրը ձգեցին, որպէս զի անոնց վրայ կուտակուած խէժը հալի ու ահա զբաղեցան ընթրիքի պատրաստութիւնով, մինչ միւս կողմէ ջուր կը տաքցնէին՝ լուացուելու համար։ Խոհանոցը հարաւի վրայ ըլլալուն՝ արեւով ողողուած էր եւ երկու կիները, վարժ՝ այս կարգի գործերու, ճապուկ շարժումներով կ՚աշխատէին։ Երանիկ հանըմին սրտմտած դէմքը առեր էր իր ամէնէն խոժոռ արտայայտութիւնը եւ երբեմն իր «նալըն»ները այնքան խստօրէն կը հնչէին խոհանոցի գետնի քարերուն վրայ որ կարծես կը կռուէր անոնց հետ։ Ուժգին շարժումներով միւս տախտակին վրայ դրաւ զանազան մասերու բաժնելու համար զայն, եւ սկսաւ, ջարդել, անմիջապէս որ աւելորդ պատառ մը կը նետեր դէպի պարտէզ՝ սեմին վրայ շարուած շէկ եւ գորշորակ կատուներ որոնք ակնդէտ կը սպասէին, կը յարձակէին անոր վրայ զիրար ճանկռտելով ու մռլտալով. այն ատեն Երանիկ հանըմին զայրոյթը կը պոռթկար, — Գետնին տակերը անցնի՜ք… ճըղիկ ճըղիկ կոտրտիք… փիսթ… Կը ծռէր նալընը ոտքէն հանելու եւ անոնց գլխուն նետելու համար բայց մուճակը միասին կ՚Ելլէր ոտքէն, մինչ կատուները իր շարժումէն սարսափած կը խուսափէին եւ հեգնական կեցուածքներով կը շարուէին պարտէզին ցանկապատին վերեւ, այն ատեն սայթաքելով իր մերկ ոտքին վրայ, անէծքը իր գլխուն կը թախէր. — Նանլէթ ըլլա՜յ… թերմաշ մնայ վրայէս… Եւփիմէ տխուր էր եւ մօրը այս ջղագրգռուած զայրոյթը, որ կաղանդի օրէն ի վէր անդադար գերագրռուեր էր առանց րոպէ մը հանդարտելու, զինք կը ջլատէր. երբեմն սիրտը այնքան կը թուլնար որ արցունքը կուլ կուտար եւ մանաւանդ ժամանակ չէր գտներ իր հոգեկան վիճակին անդրադառնալու եւ կացութեան վրայ որոշ գաղափար մը կազմելու։ Մայր ու աղջիկ ջերմապէս յուսացեր էին թէ Խաչիկ կաղանդին օրը գոհարեղէն մը կը բերէ նշանածին, օրերով փայփայեր էին այդ գաղափարը։ — Կոխած հողերնուդ ղուրպան կ՚ըլլայ կոր, ինչչափ ալ քի գործերը նարին են, մէջտեղը փարա չկայ, անիկա ճար ճարակ կ՚ընէ, մատնի մը կը բերէ։ — Ես կ՚ըսեմ քի օղ պիտի բերէ, կ՚ըսէր աղջիկը, գիտնալով թէ իր ճերմակ այտերուն վրայ ի՜նչքան պիտի վայլէր ոսկիին ցոլքը։ — Բայց ահա Խաչիկ թերեւս չուզելով փոխ դրամ առնել զարդարանքի համար, թերեւս չգիտնալով թէ օրէնք է ատիկա նշանածներու մէջ ու թերեւս պարզապէս համարձակած չըլլալուն՝ պարապ ձեռքով եկեր էր կաղանդը շնորհաւորելու։ Իրաւ է թէ այդ իրարու յաջորդ տօնական օրերու բոլոր ծախքերը ճոխութեամբ հոգացեր էր, ինքզինքը այլ եւս տունէն համարելով տասը կտոր եղեր, տունը տեղը հազար բարիով լեցուցեր էր եւ նոյնն իսկ հաւակատիկին համար մեծ նեղութեամբ հազուագիւտ կամրախայտներ ղրկեր էր. բայց այս բոլորը Երանիկ հանըմին աչքին չէին երեւար։ Հպարտ կին էր, եւ կը փափաքէր որ դրացիներու, բարեկամներու ցուցնէր աղջկանը կաղանդի նուէրը, ու պարծենար, քիթը կախ էր արդէն Խաչիկին պէս փեսացու մը ունենալուն, գոնէ անանկ բան մը ընէր որ ամէնքը առաջքնին նայէին, լեզունին իրենց քաշէին։ Իր յուսախաբութիւնը անյաղթելի արհամարհանք ներշնչեր էր իրեն Խաչիկին նկատմամբ, կը յիշէր որ ինք շնորհքով մարդու զաւակ էր, հայրը սիահճի էր եւ ոչ միայն երկու խալֆա ունէր ձեռքին տակ, որոնք անընդհատ եազմաներուն սեւ գծագրութիւնը կը կոխէին, այլ նաեւ ինքը կը գծագրէր նոր կաղապարներու օրինակներ ու կը փորէր փայտի վրայ. իր գործին բերումով ուղղակի յարաբերութեան մէջ ըլլալով եազմայի վաճառականներու հետ, աւելի նրբացած քարեր ունէր։ — Տուներնիս տեղերնիս կարգ կանոն ունէր. մարս ժամ երթար նէ քիպարի կնիկ կը գիտնային. թօփ շալը կռնակը, ըռզակները տեղը… բաղդերնիս վար անցնի՜. մեր օրին եկաւ նէ ամէն բան փճացաւ, հօրս սիրական աղջիկն էի կարգուեցաւ, փայս առի, օր մը օրանց ունեցածներուս վրահ չխնդացի . հարդ մէկիկ մէկիկ տարաւ կերաւ… Մարտիկ տայի որ արեւոտ օրէն օգտուելով դուրս ելած էր, այդ պահուն պարտէզին կիսաբաց դռնէն եկաւ խոհանոց մտաւ եւ ձեռքի օղիի շիշը Եւփիմէին յանձնելով ըսաւ քրոջը։ — Հերի՜ք է… Երանի՛կ, հերի՛ք է, Աստուած պիտի սրդողցունես։ Շաբաթէ մը ի վեր նոյն գանգատները եւ նոյն խոժոռ դեմքերը տեսնելով տունին մէջ՝ ալ ձանձրացեր էր, չէր հասկնար թէ քարի կտորի մը համար կարելի՞ էր այդքան իրար անցնիլ եւ երբեմն ինքն իրեն կը մրմնջէր. — Կնիկ ըսածդ ի՜նչ աճայիպ է… Բայց այդ պահուն, ա՛լ համբերութիւնը հատաւ եւ Եւփիմէն ցուցնելով աւելցուց. — Ջօճուխին ալ մեղք է, կերած պատառ մը հացը հարամ կ՚ընես, արցունքը կը թաթխես կոր։ — Ե՞ս արցունք թափել կուտամ կոր. ինծի պէս բաղդսըզ եղաւ. հալխուն աղջիկներու, կնիկներուն կը նայիմ կը զարմանամ. Աստուած մինակ մերինը շատ կը տեսնայ։ Կանպայենց աղջկանը նայէ՛. ոտքէ ինկած չարըխ կըլմանի, խարղան կտցէ նէ միս չհասնիր բերանը, ամա նշանածը թէք քարէով մատնի մը բերերէ։ Մարտիկ տայի կրկին բերանը բացաւ պատասխանելու. խօսակցութիւնը ճշմարիտ կռիւի մը պիտի փոխուէր եւ արդէն Եւփիմէ յուսահատ նայուածքներ կ՚ուղղէր մօրը եւ մօրեղբօրը, երբ յանկարծ ամէնքը մէկ մնացին։ — Վարպետն է, ըսաւ տային զարմացած։ — Վեր հրամմէ, Յակոբճան աղա, շտապեց Երանիկ հանըմ գոգնոցին սրբելով թաց ձեռքերը։ Դրանը մօտ, հորին առաջքը, Եւփիմէ ապաները կը լուար. երիտասարդ աղջիկը իր ուժեղ բազուկներով կը հանէր թրջած եւ խէժով ու ներկով թանձրացած ապաները ջուրին մէջէն եւ կը գալարէր զանոնք քամելու համար. իր ճերմակ թեւերը հակառակ աղտոտուած ըլլալուն՝ արեւին տակ կը ստանային այն ջերմին երանգը որ իրենց յատուկ էր. նորէն նոր քաշուած ջուրը գաղջ ըլլալուն՝ գոլորշիի նրբին մշուշ մը թաց թեւերուն եւ քամած ապաներուն վրայէն բարձրանալով ցուրտ օդին մէջ, զինքը կը պարուրէր վրայէն բարձրանալով ցուրտ օդին մէջ, զինքը կը պարուրէր շղարշի պէս. իսկ շէկ աղուամազերը թեւերու եւ ծոծրակին վրայ կը փալփլէին ոսկի փոշիի նման։ Սիրտը կոտրած ըլլալով անիկա կ՚ուզէր իր տխրութիւնդ ծածկել վարպետէն եւ դէմքը դէպի պարտէզ դարձուցէր էր բայց կատարած գործին պահանջումներուն համեմատ կը ծռէր ու կը կանգնէր եւ զօրեղ մէջքը անգամ մը կորանալով ու անգամ մը ձգտելով իր հանգրիճած կիսազգեստին ծալքերուն ընդմէջէն կ՚ուրուագծէր կողերը ու սրունքները։ Յակոբճան աղա, իբր թէ առաջին անգամ տեսած ըլլար Եւփիմէն՝ հիացիկ զարմացումով մը կը նայէր անոր ասիկա միջահասակ ու նիհարակազմ մարդ մըն էր, լայն ճակատով եւ վտիտ դիմագծերով, որուն մանր աչքերը այնքա՛ն զուրկ կը թուէին իմացականութենէ որ իր ամբողջ անձին վրայ անասնական դրոշմ մը կը դնէին. իր բանուորները չէին սիրեր զինքը, բայց անկէ կ՚ակնածէին, որովհետեւ իրենց համար կը ներկայանար իբր այն անձը որուն ձեռքը կը նայէին ապրելու համար. անիկա ցուրտ եւ անճըկելի կը մնար նեղ օրերու մէջ մերժելով ո եւ է ծառայութիւն մատուցանել. առիթը չէր փախցներ գին կոտրելու եւ ոմանք նոյն իսկ կը կասկածէին թէ սխալ հաշիւ կ՚ընէր տգէտ ու գրել կարդալ չգիտցող բանւորուհիներուն, գոնէ աւրուած կան օտար դրամ կը քշէր իր ամէն վճարումներուն. բայց երբ ինքը պէտք ունենար անոնց կը շողոքորթէր, կը քծնէր, չէր վարաներ նոյն իսկ սուտ խոստումներ ընելու։ Երանիկ հանըմ տեսնելով որ Յակոբճան աղա լուռ կը մնայ, կրկնեց իր հրաւէրը, այն ատեն ան սթափելով ըսաւ յանկարծ. — Չէ՛, Երանիկ հանըմ, աթոռ մը տուր, սանկ կը նստիմ։ Թեւին տակ եազմայի ծրար մը ունէր եւ խօսքի սկսելէ առաջ կը մտածէր կերպով մը Երանիկ հանըմին սիրտը առնել, բայց աչքը Եւփիմէին վրայ մնաց։ — Ի՞նչ աղուոր մեծցաւ աղջիկդ. — Ա՜խ, վարպե՛տ, պզտիկը՝ պզտիկցաւ, մեծը՝ մեծցաւ։ Ու յանկարծ մտաբերելով վարպետին հիւանդ կինը, — Կնիկդ նորէն անա՞նկ է… — Ինտոր գիտես անանկ է… օր օրի կը հալի կոր. հէքիմները յոյս չունին… Աստուծոյ մնաց յոյսս։ — Ամեննուս տէրտը մէյ մէկ տեսակ է… քեզի ալ մեղք է. առած օրէդ ատանկ էր, օր մը չխնդացիր։ — Քուրի՛կ, ի՞նչ կ՚ըսես, ըսաւ Յակոբճան աղա պոռթկալով նէ փարա դիմացաւ, նէ սիրտ դիմացաւ. չիւրիւկ աղջիկնին աղէկ քշեցին, նալըս մըխըս թափեցաւ, օ՜ֆ… օ՜ֆ… Հիմակ որ իր կինը աչքին առաջքը կը բերէր, իր կինը՝ դիակնային եւ քստմնելի երեւոյթով, որուն հազին ձայնէն գիշերն ի բուն չէր քնանար, ակամայ բաղդատութեան կը դնէր զայն Եւփիմէի գիրուկ եւ ճկուն անձին հետ ինքը ամուսնացած ըլլալով հանդերձ՝ միշտ կնոջ մը փայփայանքէն զուրկ մնացած էր եւ իր մէջ կը կրէր ցանկութիւններու տարտամ ախորժակ մը. աւա՜ղ… արեւը այնքա՛ն գաղջ էր այս ձմեռնային եղանակին մէջ ու կեանքը այնքան հաճելի՝ առողջ եւ գեղեցիկ կնոջ մը ներկայութեան. ծառերն անգամ պիտի խաբուէին ու բողբոջէին. պարտէզները զարդարող դափնիներու, բաղեղներու մշտադալար կանանչը կը փալփլէր ամէն տեղ ու մօտակայ նոճիները յաղթական սլացքներ ունէին դէպի կապոյտ եւ գաղջ երկնակամարը։ Գարնանային խռովք մը կը ծածանէր միջոցին մէջ եւ Յակոբճան աղա դողդոջուն քաղցրութեամբ մըն էր որ ըսաւ իր բանուորուհիներուն։ — Շաբաթ մը չպիտի բանէիք ամա, արե՛ւդ սիրեմ Երանիկ հանըմս, Հալէպի գործ եկաւ, անոր սուսը մինակ դուք կրնաք բանիլ, շատ բան մը չէ՛, աս է եղածը. ութօրէնքին պէտք է, նազս ձեզի անցաւ, ձեզի եկայ։ Նայուածքը աղաչական յառած էր Երանիկ հանըմին որ իր առաջին խօսքերուն ըմբոստութեան շարժումը մը ըրեր էր։ — Ատէթը այս շաբթու չբանիլ էր առարկեղ թոյլ ձայնով մը — Ես ալ տակը չեմ մնար։ Եւ որովհետեւ այդ պահուն Եւփիմէ ներս կը մտնար, վարպետն ալ ոտքի ելաւ, ընդ առաջ գնաց ու անոր գաղջ շունչը զգալով իր տխեղծ դէմքին վրայ, ըսաւ եռանդով. — Մատներդ սիրե՜մ, աղուոր, օյայի պէս բան է, ապսպրանք է, դուն երեսս ճերմկցուր, գործը տեղը երթայ, դուն ալ աչքս նայէ։ Պարտէզին մէջէն հապճեպ մնաք բարով մը ըսելով՝ Յակոբճան աղա անհետացաւ։ Մինչեւ իրիկուն անիկա գինովի պէս էր. կարծես ոտքերը գետնէն կտրեր էին. դեդեւելով կը քալէր եւ հոգին զեղուն կը զգար անսահմանելի զգացումով մը. կնոջը հազը չլսելու հոգով փոխանակ տուն երթալու, մտաւ գինետուն եւ լաթէրնան կեցուցած դրանը առաջքը, անոր լպրտուն եղանակներովը ոգեւորուած, Մարտիկ տայիին հետ խմեց մինչեւ ուշ ատեն իր այս անօրինակ հովարտայութիւնով զարմացենլով ամէնքը։ <center><b>Դ.<br> Խըսմէթ</b></center> Ծննդեան առաւօտն էր, եւ դեռ այգը չծագած եկեղեցիին զանգակները կը ղօղաչէին տօնական օրերու յատուկ ծեքծեքումներով. հայ, մանաւանդ ժողովրդական թաղերու մէջ սկսած էր ոգեւորութիւնը եւ ամէն հասակէ մարդիկ, նոյն իսկ ոմանք հարբուխոտ, ցրտին եւ խոնաւ մթնոլորտին մէջ ձգելով իրենց խռպոտ հազերուն երկարատեւ արձագանգը. կը դիմէին եկեղեցի։ Երանիկ հանըմ եւ աղջիկը աւելի, կանուխ, գացեր տեղաւորուեր էին վերնատան առաջին շարքին վրայ եւ հակառակ ցուրտէն տանջուելնուն համբերութեամբ կը սպասէին։ Փոխն ի փոխ մրափելով եւ սթափելով հետեւեցան ժամերգութեանց. «Առաւօտ լուսոյ»ի ժամանակ՝ շարականին պարզ եւ լայն եղանակներէն ու ծնծղաներու զուարթ թափերէն ոգեւորուած ճշմարտապէս զգացին թէ աւետիս մը կը ծածանէր միջոցին մէջ ու իրեն հոգին խառնուեցաւ ընդհանուր փառաբանութեան, բայց հետզհետէ կրկին մտան երկարաձգուող եւ ողբական եղանակներու ազդեցութեան ներքեւ մինչեւ պատարագը։ Եկեղեցին այդ պահուն լեցուած էր արդէն. վերնատան մէջ իրենց ետեւ, նստարաններ գրաւուեր էին մինչեւ յետին շարքերը. պաղ եւ տմոյն լոյս մը, մշուշանման ճերմակութեան պէս կը մաղուէր պատուհաններէն եւ պլպլացող մոմերուն ճանանչերը կը տժգունէին հետզհետէ։ Եւփիմէ վերջնականապէս սթափած, ոտքի ելաւ, խաչակնքեց եւ աչքերը յառեց խորանի մեծ ջերմեռանդութեամբ։ Պատարագին ամբողջ տեւողութեանը անոր հոգին խռոված մնաց սրբազան երժշտութենէն եւ այդ հոգեկան դիւրազգածութեամբը խորհեցաւ իր վիճակին եւ նշանածին վրայ երբեմն պատրաստակամ էր ներելու Խաչիկին եւ վերջնականապէ սկրթնելու անոր զօրեղ բազուկին. երիտասարդ էր, կանանճ-կտրին, աւելի աղեկ չէ՞ր աչք գոցել պզտիկ պակասներու. ծլէին, ծաղկէին, զաւակներու տէր ըլլային… խեղճը ի՞նչ ըրած էր վերջապէս. ամէն օր ծովին եզերքը արիւն քրտինք կը թափէր. ամօթ չէ՞ր կաղանդին նուէր մը բերած չըլլալուն համար երես դարձնել, քէն ընել։ Քանի օր է որ Խաչիկ հասկնալով որ սեւ կատու անցած է մէջերնուն, աչքը երեսնին մնացեր էր. ինչ ընելը չէր գիտեր. սիրտը մեծ, հոգին հպարտ էր, անոր համար բերանը չէր բանար, խօսք չէր ըներ, հետեւաբար չէր գիտեր թէ ինչո՞ւ սրդողած էին իրեն, բայց Եւփիմէ հասկցեր էր որ անոր սրտէն արիւն կերթար կոր։ Իր ժողովրդական խաւերու յատուկ ողջմտութեամբ եւ բարութեամբ յանկարծ մտադրեց նշանածին սիրտը առնել. երեսին խնդալ. յիշեց Խաչիկին առատաձեռնութիւնները, յիշեց նաեւ իրենց քաշած չքաւորութիւնը. պզտիկուց հայրը կորսնցուցեր էր, տային խեր մը չունէր իրենց, վաստակած քանի մը փարան հազիւ օղիին կը բաւէր, էրիկ մարդու հաց կերած չէին գիշեր, ցորեկ տատելով, խալէմին ծայրովը կը հոգային ամէն բան. իրենց կը վայլէ՞ր որ քիպարի կնիկներու պէս գոհարեղէնի համար խըռ ընէին, իրարու սիրտ կոտրէին. — Մատնին ի՞նչ պիտի ընեմ — խորհեցաւ հպարտութեամբ ձեռքերուն նայելով որոնք հակառակ շարունակ աշխատած ըլլալուն նուրբ եւ փափուկ էին։ — Պատարագւորին երկարաձիգ ձայնը պահ մը իր ուշադրութիւնը գրաւեց բոլորովին. «Առէք, կերէք»ի խորհրդովը վերացած քանի մը անգամ խաչակնքեց եւ մինչ տիրացուներու ռնգային ձայները կը փառաբանէին, աչքին ծայրովը տեսաւ մօրը սեւ եւ չոր սիլուէթը որ հակած դեպի ուրիշ կին կը խօսակցեր եռանդով. յանկարծ մտաբերեց անոր զայրոյթները եւ նոր յոյսերը, աչքին ներկայացաւ վարպետին նիհար ու տժգոյն դէմքը եւ անոր աչքերուն անասնական արտայայտութիւնը, իրեն թուեցաւ որ հակառակ իր ամբողջ կորովին իր սիրտը կը գողնային, հեշտագին ու միանգամայն ցաւագին սարսուռ մը անցաւ հոգիին մէջէն՝ մանաւանդ երբ լսեց թէ վարպետին կնոջը մասին կը խօսակցէին։ — Շատ ծանր, այսօրուան վաղուան է եղեր, կ՚ըսէր մայրը մասնաւոր եռանդով մը։ — Զաւակ ալ չունեցան, մրմնջեց անարիւն կին մը գլուխը ցնցելով։ — Աստուած լերան նայեր ձիւնը անոր կէօրէ տուեր է, ըսաւ սգաւոր պառաւ մը, միջամտելով եւ շարք մը անէծքներ թափեց Յակոբճան աղային գլխուն. աղջիկս փորը բերնին յղի էր, ափ մը ջուր ճայիլ՝ որբեւայրի մնաց, փեսան իր քով կ՚աշխատէր, ծովերուն եզերքը փտտեցաւ, կէնճ ու կանանչ հողեր առաւ պառկեցաւ. գացի ոտքը ձեռքը ինկայ… սա օրերը անցնին, մէյ մի փուշը ոտքէն ելնայ, աղջիկս նորէն կ՚աշխատի, կը վճարէ ըսի. մուտառը. քարի պէս խուլ մնաց… օխ ասրտելու համար չէ, ամա Աստուած ալ իրեն չձգեց. — Է՜յ, ողորմած Աստուած, կը մրմնջէր ուրիշ կին մը բազկատարած, արձականգ ըլլալով սգաւոր պառաւին խօսքերուն։ Ամէնքն ալ պահ մը լուռ մնացին։ Սէգ եւ տժգոյն, Երանիկ հանըմ գլուխը ցցած կը կենար կարծես իր դառն եւ խոժոռ երևոյթով դէմ դնելով գերագոյն զօրութիւններու։ Պատարագը լրանալէն առաջ աղջկանը նշան ըրաւ եւ մեկնեցաւ. սանդուխներուն վրայ երկու կիները անսահման ցանկութիւններով կը նայէին հարուստ կիներու արդուզարդներուն եւ գոհարեղէններուն. ամէն անգամ որ փետրազարդ գլխարկի մը շուքին ներքեւէն բաղդաւոր կնոջ արհամարհական նայուածքները կը խաչաձեւէին Եւփիմէի սուր նայուածքները, բան մը անոր լաւ տրամադրութիւններէն կը փլէր ու կ՚անհետանար։ Խաչիկին կոշտ եւ աղքատիկ երեւոյթը կը ցցուէր իր դէմ, կարծես իր երջանկութեան ճամբան խափանելով եւ ահա կը խորհէր մօրը յոյսերուն վրայ. եթէ վարպետին կինը մեռնի՜… — Ան ինտո՜ր նայեցաւ քեզի, աչքերովը պիտի ուտէր կարծես, Եւփիմէ՛, խենդ մի ըլլար, խօսքդ ետ առ, մէջերնիս կոտրած, թափած բան մը չկայ տահա, եազմաճի կտորին խելք դնելուդ, աչքերդ վեր բարձրացու… տունի հանըմ կ՚ըլլաս, Խաչիկի պէս մարդիկը խզմէթկեար կ՚ունենաս… մինակ առջի կնկան ըռզակները թեզի տայ նէ կ՚օգտէ, ոսկիէ պէպէկ կ՚ընէ թեզի… իմ վրաս նայէ օրինակ առ, նազլը մեծցած էի ամա, էրիկս տէզկէհին առաջքը դրաւ ինծի, ինքն ալ պուճախը անցաւ նստեցաւ, մազս աւել ըրի, քեզի մեծցուցի, օր մը օրանց սըռըս մարդ չիմացաւ, ամա քաշածս ես ու միայն տէրը գիտէ… սօն փուշմանլըք փարա էթմէզ… Փողոցը ցուրտ էր, բայց արեւը կը ծագէր ահա՝ սառուցիկ եղեամին բիւրեղային փոշին փայլեցնելով ամէն կողմ, խումբ խումբ, մեծ մասով կիներ դէպի իրենց տուները կը շտապէին կիրակնօրեայ հագուստներով զարդարուած։ Երանիկ հանըմ, աղջիկը առաջքը ձգած, գլուխը բարձր, աչքերը խոժոռ կը քալէր անշշուկ. խնամքով հագուած էին երկուքն ալ եւ թէեւ մօրը սեգ կեցուածքը ակնածանք կը ներշնչէր, դարձեա՛լ մարդոց աչքերը հաճոյքով կը դանդաղէին Եւփիմէի գեղեցկութեան վրայ. շուկայէն անցած ատեննին մօրը նայուածքը աւելի խոժոռեցաւ. կրպակներու առաջ աթոռակներու վրայ նստած մարդիկ, մեծ մասով եազմաճի, ցած ձայնով կը խօսակցէին. երբեմն վանառողի մը անակնկալ ձայնը կը բարձրանար երկդիմի գովասանքներով ծախած ապրանքին վրայ ու թէեւ ամէնքն ալ կը հասկնային որ այդ գովքերէն մաս մը բաժին կ՚իյնար անցնող գեղեցիկ աղջկան, բայց ոչ ոք կը համարձակէր խնդալ կամ կատարել, որովհետեւ թաղեցի էին անոնք։ Հանդիպեցան Մարտիկ տայիին եւ երկու դրացիներու, բայց իրարու երես անգամ չնայեցան, որովհետեւ անպատշաճ էր այդ վայրին մէջ զիրար բարեւել, նոյն իսկ ճանչնալ ձեւացնել։ Անցան գինետուններուն փողոցէն ուր Եւփիմէ չկրցաւ ինքզինքը զսպել ու քովընտի նայուածներ ուղղեց կրպակներու խորը եւ վերջապէս մտան իրենց դրացի փողոցները։ Մինչեւ որ տուն հասան՝ Եւփիմէի դէմքին վրայէն մարեր անցեր էր քաղցրութեան եւ բարութեան հետքերն իսկ. վայելքի անզուպ ծարաւ մը կը տոչորէր զինքը. տեսած հարուստ կիներուն մուշտակները եւ փետուրները կը պարէին իր աչքերուն առաջքը, բայց մանաւանդ խարագանուած կը զգար ինքզինքը անոնց նայուածներէն, որոնց անտարբերութիւնը նախատելի կը թուէր իրեն, հագուիլ՝ սըքուիլ ու երեւալ անոնց՝ իր գեղեցկութեան բոլոր փառքին մէջ, անխախտ նպատակ մը թուեցաւ իրեն։ Այս մտածումենրով հագուստը փոխելու զբաղած էր երբ դուռը զարնուեցան. կրկին չիփակին կոնակները կոճկեց եւ փութաց դուռը բանալու եւ վարպետը կանգնած գտաւ իր դէմը։ Յակոբճան աղան նոր ածիլուած, փեսութեան սեւ հագուստները հագած, դանդաղ շարժումներով վեր ելաւ. զգալի կերպով շուարած էր ու նոյն իսկ բարեւելու կը վարանէր. բայց երբ Երանիկ հանըմ իր փոթոտուած եւ ուռած դէմքը ժպիտով մը ծամածռած յառաջացաւ դէպի անոր, ոտքի ելաւ եւ մեքենական ձայնով մը մրմնջեց։ — Շնորհաւոր ծնունդ եւ աստուածայայտութիւն… Երկու կողմէն գաղտնի դիտաւորութիւններ ունելով կեղծ ու բռնազբօսիկ ձեւ մը ունէին. մէկէն ի մէկ անհետացեր էր վարպետին արհամարհական ընտանութիւնը որ ունէր իր բոլոր բանւորուհիներուն հանդէպ. աննշան խօսքեր կը փոխանակէին իրարու հետ ընդհատուած լռութիւններով եւ գաղտնագողի զիրար դիտելով՝ երբ Եւփիմէ սրահ մտաւ անուշի ափսէն ձեռքը։ Թեւերը բացած, մատները անցուցած ափսէին բռնօղակներուն, մինչ մէկ եզերք կուրծքին վրայ կը սեղմուէր, անիկա յառաջացաւ եւ այնքա՛ն հոգին փոթորկուած էր հակասական զգացումներով որ կը դողար եւ գաւաթներն ու անուշի ամանը կը ցնցուէին թեթեւօրէն։ — Անուշ հրամեցիք, ըսաւ Երանիկ հանըմ խոնարհութիւն մը ընելով։ — Շնորհակալ եմ, պատասխանեց Յակոբճան աղա նուրբ կտաւէ թաշկինակով բերանը սրբելով։ Ակնթարթի մը մէջ Եւփիմէ դիտեց անոր ձիւնափայլ եւ օսլայած շապիկը, փայլուն կոճակները եը մետաքսաւէտ փողկապը. մէկ կողմը սանտրած անփայլ մազերէն անուշահոտութիւն մը կ՚արտաշընչուէր ու կը ծփծփար. Եւփիմէ պահ մը մոռցաւ անոր տգեղութիւնը, ճղճիմութիւնը. իրեն թուեցաւ որ ճշմարիտ սէրը, օսլայած եւ սպիտակ շապիկի կը ներքեւ կը դնէ միայն իր բոյնը, իրեն թուեցան որ այսօրուընէ արդէն իր չքաւոր աղջկան մռայլ ու տրտում ճակատագիրը կը մտնէր նոր փուլի մը մէջ։ Երբ անուշին ափսէն մառանը տեղաւորելէ ետքը եկաւ նստեցաւ մօրը քով, Յակոբճան աղա իր նայուածքը յառեց իրեն. բայց ահա ոտքի ելաւ, մնաք բարովը ըսաւ եւ մեկնեցաւ. մայր ու աղջիկ պահ մը մնացին բակը։ — Աղայի պէս շնորհքով մարդ է, ըսաւ Երանիկ հանըմ։ Եւփիմէ խոր հառաչանք մը արձակեց ու վեր ելաւ, բնազդաբար պատուհանին մօտեցաւ եւ տեսաւ որ դրացի տուներէն կանացի գլուխներ դեռ զարմացումով կը նայէին վարպետին ետեւէն։ Յանկարծ հոգիի խորէն հզօր ըմբոստութիւն մը ժայթքեցաւ իր կացութեան, դրացիներուն չարամտութեան, Խաչիկին իրեն ընծայած չքաւոր կեանքին դէմ։ Աչքն դիմացը մինչեւ հեռուները պզտիկ եւ խարխուլ փայտաշէն տուներ կը շարուէին քով քովի, կռնակ կռնակի. ձկնորսի, ձկնավաճառի կամ եազմաճիի տնակներ էին ամէնքն ալ, ձմեռնային այս ցուրտ եւ արեւոտ օրուան մէջ անոնք կարծես կը յայտնէին իրենց բոլոր քստմնելի թշուառութիւնը. տուներ չէին ատոնք, այլ մէկ մէկ դժոխքներ, էրիկ մարդիկ, ծովին եզերքը աշխատող մարդիկ, տաժանելիօրէն պարտասած ամէն իրիկուն գինետուն կը վազէին կազդուրուելու յոյսով. կնիկներնին դժգոհ եւ պատրաստ տրտռալու. զաւակներնին լալկան, գունատ, պահանջող. ո՞վ ծայրը ծայրին կրնար բերել. էրիկ մարդիկ ալ յանցանք չունէին. անոնք ճակատագիր մը կը ծանրանար ամէնուն վրայ. երբ տանը պէտք եղած բաները մտքերնին բերէին կը շարուէին. ո՞րը առնէին, ո՞րը վաղուան ձգէին. ամէնէն կարճը բնաւ չմտածելն էր ու մոռնալու, երբեք չսթափելու համար՝ մինչ առաւօտէն մինչեւ իրիկուն կ՚աշխատէին չարաչար, իրիկունները կ՚երթային թաղուիլ գինետունին մթնոլորտին մէջ. տուներնուն մէջ կնիկները կ՚աշխատէին ինչքան որ կրնային, տղաքը, կը մեծցնէին գէշ աղէկ, օր մը կուշտ, օր մը անօթի, վրանին կոկուկ, տակը հինուկ, կը բաւէր որ ձայներնին մարդ չիմանար, սըռերնին դուրս չելլար։ Կիները ընդհանրապէս չքաւորութիւնը ամօթ կը համարէին ու կը ջանային զայն պարտկել, միւս կողմէ կը թշնամանային իրենց էրիկ մարդոց դէմ. որոնք գրեթէ չէին օժանդակեր իրենց. շաբթէ շաբաթ, գինով պիտի ըլլային որ ձեռքերնուն քանի մը փարա փրցուէր, մնացածը կ՚երթար գինետուն եւ կեանքը կը քաշքշուէր քէներով, սրտմտութիւններով դառնացած, մէկ կողմէ արժանապատուութեան հոգերով բարդացած, իսկ միւս կողմէ ակամայ կոպտութիւններով բրտացած։ Ու ամէնքն ալ կ՚ապրէին կարծես մութի մէջ խարխափելով, ամէն մէկը անձկագին ցանկալով քիչ մը հանգիստ, քիչ մը մարդավայել կեանք, ամենադոյզն սփոփանք ու քաղցրութիւն։ Եւփիմէ կարծես որ պայծառատեսութեան մը րոպէին կը տեսնար այն կեանքը որ պիտի ապրէր Խաչիկին հետ. աչքերը գոցեց այդ մղձաւանջը չտեսնելու համար եւ իրեն թուեցաւ որ Յակոբճան աղա մեղմօրէն զինքը կը հեռացնէ այդ դժոխային ոլորտէն. ետեւ դարձաւ, զգալով մօրը ներկայութիւնը եւ երբ մայր ու աղջիկ իրարու նայեցան — Աղայի պէս մարդ է, կրկնեց Երանիկ հանըմ խոհուն դէմքով։ — Խըսմէթս որն է նէ ան կ՚ըլլայ, պատասխանեց Եւփիմէ, խռոված՝ բայց գրեթէ համակերպած։ <center><b>Ե.<br> Սրտի ցաւ</b></center> Առաւօտուն կանուխ մինչ Երանիկ հանըմ խահուէն կը խմէր, երբեմն հացի մանր պատառներ թաթխելով մէջը, դուռը ուժգին զարնուեցաւ։ Մարտիկ տայի որ անկիւնը նստած անդադար կը ծխէր եւ երկու կիները՝ ընդոստ կանգնեցան սպառնական բան մը կար այդ հարուածին մէջ։ — Ոտքդ պագնեմ, Մարտի՛կ, դուն գնա՛ բաց, Խաչիկը ըլլալու է։ Մարտիկ տայի քովնտի ու յանդիմանական նայուածք մը ուղղեց քրոջը, բայց տեղէն չշարժեցաւ. երկու կիները տժգոյն էին եւ անշարժ իրարու կը նայէին. երկրորդ հարուած մը թնդացուց տունը. այն ատեն Եւփիմէն գտնելով իր խառնուածքին ամբողջ կորովը, ոտքի ելաւ եւ գրեթէ աճապարելով գնաց բացաւ։ Բակին մէջ իր դէմ կեցած էր Խաչիկ՝ մեծ զայրոյթով մը տժգունած. անոր սեւ եւ գողտր աչքերը այդ պահուն դաժան խստութիւն մը առած էին պռստած յօնքերուն ներքեւէն. թուխ եւ տժգոյն ճակատը ու քունքերը բարակ քրտինքով մը ողողած էին ու շրթները կը դողդոջէին ակամայ ծամածռութիւններ ուրուագծելով, ուժեղ եւ լայն կուրծքը, գործաւորի մրոտած հագուստներուն ներքեւ կ՚ելեւէջեր ու կարծես մէկ րոպէէն միւսը պիտի պոռթկար. անիկա շեշտակի կը նայէր Եւփիմէին ուզելով խօսիլ՝ բայց չկարենալով վանկ մը արտասանել, ու իր ներկոտ բռունցքները սեղմուած կը գալարուէին կողերուն վրայ։ Եւփիմէ նախ դժկամակութեամբ, հետզհետէ ատելութեամբ կը նայէր անոր եւ իրւ աչքերը կը դիմագրաւէին Խաչիկին զայրացած նայուածքին. եթէ անիկա գլուխը կախ եւ աղաչական ձեւով մը ներկայնար. թերեւս սիրտը թուլնար, յիշէր անոր համար զգացած սէրերը, բայց ահա Խաչիկ կը ներկայանար տիրոջ պէս, սպառնական եւ ցասմնալից. ազատ չէ՞ր արդեօք իր բաղդը ասոր կամ անոր հետ կապելու, ու գաղափարը թէ Խաչիկ փորձանք մը եղած էր իրենց գլխուն, թէ կարող էր արգելք հանդիսանալ լաւագոյն կարգադրութիւններու, այնպիսի չար ցրտութիւն մը կուտար Եւփիմէի դէմքին, որ անոր դիմագրաւող նայուածքը լրբութիւն մը թուեցաւ Խաչիկին. անիկա յանկարծ հոգիի խորէն բարձրացող արհամարհանքին մէջ խեղդելով իր ցաւն ու զայրոյթը, ձեռքը երկնցուց, մէկ կողմ հրեց Եւփիմէն կոպտութեամբ ու բարձրացաւ սանդուխներէն։ Այդ միջոցին Երանիկ հանըմ ինքզինքը գտած էր ու ընդ առաջ գալով Խաչիկին, յանդիմանեց զայն։ — Առտուանցով ի՞նչ խաղքութիւն է աս, դուռ դրացի ի՜նչ կ՚ըսեն, ամօթ չէ՞, մեղա՜յ տէր, տահա կայնէ նայի՜նք, կանուխ չէ՞, երէկ ցանեցինք, այսօր բուսաւ… ամա ես աղջկանս ըսի, անանկ մարդոց խօսքին մտիկ չըլլուիր, ետքէն փիւշման կ՚ըլլա՜ս… վա՜խ մեզի, հազար վա՜խ… — Քա մարի՛կ, ես ի՞նչ յանցանք ըրի քի ինձմէ ասանկ երես դարձուցիք։ Խաչիկ այս խօսքերը արտասանելով ջլատւած եւ հեւալէն ինկաւ բազմոցին վրայ. ամբողջ մարմնովը կը դողար ու հակառակ իր մեռելական տժգունութեան քրտինքի կաթիլներ շիթ առ շիթ կ՚իյնային քունքերէն իր խոշոր, աշխատութենէ կոշտացած եւ ներկոտ ձեռքերը ծունկերուն վրայ դրած այնպիսի վշտագին երեւոյթ մը ունէր որ կարծես ամբողջ աշխարհ սեւցած էր իրեն համար. պահ մը առաջ հոգիին մէջ մրրիկի մը պէս որոտացող զայրոյթը տեսակ մը պատրական կորով տուեր էր իրեն, բայց հիմակ ինքզինքը թոյլ եւ ջլատուած կը զգար եւ կարող՝ մանկան մը պէս հեծեծելով արտասուելու. մարդկային մեծ ցաւը, սիրոյ ցաւը կը դղդրէր այդ խոնարհ՝ բայց հզօր սիրտը իր բոլոր թափովը եւ իր անարուեստ հոգին ո եւ է բալասան չէր գտնար զայն ամոքելու համար։ Քանի օրերէ ի վեր կասկածը օձի պէս սպրդեր էր իր էութեան մէջ քանի՛ օրերէ ի վեր գաղտնապէս կը տառապէր, փոխն ի փոխ յուսալով եւ յուսահատելով, ճաշակելով անստուգութեան մը բոլոր դառնութիւնները, երբ ահա նոյն առաւօտն իսկ վարպետը ճամբեր էր զինքը, առարկելով թէ բանուորուհիներու հետ անպատկառօրէն կը վարուէր։ Իր ուժգին բողոքներուն դիմաց վարպետը սրտնեղելով ըսեր էր վերջապէս. — Է՜հ, ի՞նչ երկայն կ՚ընես… Երանիկ հանըմին աղջկան պալթա կախեր ես, խեղճրեը ի՞նչ ընելնին չեն գիտեր գլուխնուն տէֆ ընելու համար քեզի… — Ե՞ս… ես ինծի չուզող մարդուն փողոցէն ա՛լ չեմ անցնիր. շուքս ալ չեմ ցուցներ, ինծի Խաչիկ կ՚ըսեն… ո՜վ է ատ ապուրը ուտողը նէ թող մէյտան ելլա՜յ… Ու մէկ շունչով եկեր էր Եւփիմէին եկեր էր զայրոյթով եւ գրեթէ կատաղութեամբ, եկեր էր այն յոյսով թէ մայր ու աղջիկ գլուխնին պիտի ծռէին, ներողութիւն պիտի խնդրէին եւ ահա՛ այս պահուս ինքը պատրաստ էր անոնց ոտքերուն հետքերը համբուրելու, անոնց գերին ըլլալու. միակ մտածում մը գրաւեց իր միտքը, ամբողջ հոգին, ղուրպան ըլլալ Եւփիմէին՝ բայց դարձեալ վայելել անոր գուրգուրալի եւ սիրաւէտ նայուածքին ջերմութիւնը։ Դեռ երեկ էր, բայց արդէն ինչքա՜ն հեռու կը թուէին այդ երջանիկ օրերը, երբ Եւփիմէին ներկին ամանները, դեղին կապոյտ կանանչ ներկերով լեցուցած ատեն կը զգար անոր մատներուն խուսափուկ հպումը իր ձեռքին վրայ, որոնք կը դողդոջէին յուզումէն. այն օրերը երբ մայր ու աղջիկ սիրալիր ու հաճոյակատար՝ ի՛նչ ընելնին չէին գիտեր ու ձեռքէն կը խլէին համեմատաբար դիւրին եւ շահաւէտ գործերը, մինչ ինքը իր բնական արդարամտութեամբ կ՚ուզէր աղէկ գործերը բաժնել բոլոր գործաւորուհիներուն։ Կը յիշէր մանաւանդ այս վերջի մէկ քանի յուսաւէտ օրերը, երբ կը կարծէր թէ իր մուրատին պիտի հասնէր երբ իր աչքին առաջք փայլեցուցեր էին երջանկութեան հեռապատկեր մը ի՞նչ նպատակաւ, ո՞վ գիտէ… Իր պարզ եւ ուժեղ հոգին անկարող էր նոյն իսկ կասկածելու կանացի հոգիներու անկայուն եւ տարուբերուող տրամադրութիւններու մասին. չէր կրնար իսկ մտաբերել պճնասիրութեան, պարծանքի ու ցուցամոլութեան այդ նոպաները, որոնք կը պղտորեն ամէն աստիճանի վրայ գնուող կիները ու հիմակ որ իր պաղարիւութիւնը գտած էր, անկեղծօրէն կը հաւատար թէ թիւրիմացութիւն մը կար զոր կարելի էր փարատել երկուստեք բարի կամքով։ Այս էր պատճառը որ Խաչիկ, հակառակ իր բնական հպարտութեան, աչքերը բարձրացնելով Երանիկ հանըմին վրայ, ըսաւ մեղմ եւ յուզուած ձայնով։ — Մայրի՜կս, ես ըրի, դուն մ՚ըներ, գլուխս դարձաւ. գործսըզ մնալս հոգս չէ. անկէ եկած խերը Աստուծմէ թող գայ… թեւերս շարժեմ նէ քարէն փարա կ՚ելլայ… ինչ կ՚ընեմ չեմ ըներ ընտանիքս կ՚ապրեցնեմ, էվէլ, պակաս, աֆ ըրէ՜… — Ամենեւի՜ն… գոչեց Երանիկ հանըմ ակռաները սեղմած, ումետդ կտրէ մեզմէ. ինչ ըլլալդ հասկըցուցիր. քանի՝ տահա ճամբան կարճ է, ետ դառնալը դիւրին է։ Փիլիճի պէս աղջկանս մեղք չէ՞, կրակներու մէջ պիտի էրէր, Աստուած իր անմեղութեանը ողորմեցաւ… վարդի պէս աղջի՜կս, աչքը երեսը փառ փառ կը վառի, մէյ մը քեզի, մէյ մըն ալ անոր նայէ՜… — Եւփիմէ՜, գոչեց Խաչիկ շուրջը նայելով եւ գերագոյն ձայնով մը, Եւփիմէ՜… Ու աւելի չկրցաւ ըսել։ Եւփիմէ սրտնեղած դէմքը կը ծամածռէր եւ կարծես ժամ մը առաջ կ՚ուզէր ազատիլ Խաչիկին ներկայութենէն. անոր ցաւագին եւ յուսահատական երեւոյթը փոխանակ զինքը յուզելու, կը ջղագրռէր. կարծես թէ բարութեան եւ քաղցրութեան բոլոր աղբիւրները ցամքեր էին իր մէջ եւ հոգիին թելերը որոնք երբեմն քնարի մը պէս կը հնչէին՝ երբ Խաչիկ իր անունը կուտար, այս յուսահատական կոչին չպատասխանեցին. զգաց որ ոչ միայն այլ եւս չէր սիրեր զայն, այլ իր աչքերուն առջեւէն պատրանքի մշուշը փարատած էր եւ կը տեսնէր այդ մարդը՝ ինչպէս որ էր, իր կոպիտ եւ անհրապոյր արտաքինով իր բուռն զայրոյթներով եւ հոգեկան թուլութիւնով. կը տեսնէր զայն իր ցաւէն ծամածռած դէմքով, քրտնաթոր ճակատով, դողդոջուն շրթներով, կը տեսնէր մինչեւ արմուկը ներկի մէջ թաթխուած ձեռքերուն կոշտութիւնը՝ աղքատիկ եւ մաշած հագուստներուն վրայ, որոնցմէ փօթասի եւ խման մարդու քրտինքի խառն հոտ մը կ՚արտաշնչուէր։ Ու իր բոլոր ցանկութիւնները եւ բարի դիտաւորութիւնները ցնդեցան այս նիւթական եւ հոգեկան թշուառութեան առաջ. անգամ մըն ալ իր հոգին տենչաց ամէն գնով բարձրանալու այս կարգի մարդիկներու մակարդակէն ու մտաբերելով թէ երբեմն խօլ պատրաստակամութիւն մը ունեցած էր Խաչիկին հետ ամուսնանալու, կարծես թէ մեծ վտանգէ մը փրկուած էր ու այդ վտանգը իր մէջ կ՚անձնաւորէր Խաչիկ, ուրկէ ազատուելու համար պատրաստ էր Յակոբճան աղային հետ կարգուելու անմիջապէս որ որբեւայրի ըլլար անիկա։ Խաչիկ փոխն ի փոխ եւ խելայեղօրէն նայեցաւ մօրը եւ աղջկանը դէմքերուն եւ անոնք այնքան փակուած ու ցուրտ զգաց որ ակամայ սասռաց. այն ատեն իր ողբագին նայուածքը դարձնելով դէպի տային՝ որ լուռ հանդիսատես եղած էր այս տեսարանին, նայուածքովը աղերսեց։ Մարտիկ տայի հասկցաւ. ոտքի ելաւ եւ հրաւիրեց Խաչիկը որ իրեն ընկերանայ։ Առանց մնաք բարովի, փախստականի պէս, Խաչիկ իջաւ սանդուղներէն եւ երբ դուրսը բաց օդին եւ լոյսին մէջ գտաւ ինքզինքը, շլացում մը ունեցաւ. սրունքները քուրջի պէս թուլցեր էին եւ ամբողջ մարմինը պիտի փլէր՝ եթէ տայիին չկրթնէր. բաւական յառաջանալէ ետքը, սկսաւ հառաչել ու կոպերը այրեցան աղի արցունքներով, որոնք չիջան սակայն այտերուն վրայ։ Կուրծքին ներքեւ դժոխային ջերմութիւն մը կը զգար ու նոյն իսկ շրթները չորցեր ու ճաթռտեր էին. կ՚ուզէր ըմբռնել եղածը, հասկնալ դժբաղդութեանը պատճառը, բայց անկարող էր նոյն իսկ մտածումի մի վրայ կանգ առնելու, հակառակ անոր որ Մարտիկ տայի կը ջանար զայն լուսաբանել։ — Առաջ ուզեցին, հիմակ ալ չեն ուզեր կոր. ինչո՞ւ պիտի ըսես. ինչուն նայինք իրենք գիտե՞ն. անցնող ամպերուն հարցնես նէ պէլքի պատասխան կ՚առնես, անոնցմէ չես առներ… վազ անցի՛ր, թէք գլուխ մնացի՛ր, տահա աղէկ է… ամէն գործի մէջ խեր մը կայ. նայէ՛ ես կարգուե՞ր եմ. ողջ գլուխդ Աւետարանի տակ մի՛ դներ. կնկան տէրտը կը քաշուի՞… Մարտի հավա կ՚ըլմանին, մէյ մը անձրեւ, մէյ մը արեւ… անոնց խնդալուն ալ մի՛ հաւտար, արցունքին ա՛լ… Անզգալաբար մտած էին գինետուններուն փողոցը . դեռ կանուխ էր եւ քնատ գինեպաններ նախորդ գիշերուընէ մնացած աղտոտութիւնները կ՚աւլէին իրենց կրպակներուն մէջ։ Խաչիկ ու Մարտիկ տայի մտան իրենց ընտանի խանութը, ինկան նստարանի մը վրայ եւ երբ գինեպանը եկաւ հարցունելու թէ ի՞նչ կ՚ուզեն. — Ջո՜ւր, ըսաւ Խաչիկ սուր ձայնով մը։ Մարդը փութաց փարջ մը եւ գաւաթ մը զետեղելու սեղանին վրայ. Խաչիկ իր ապակիի պէս փայլող աչքերը սեւեռեց փարջին, խարխափող թեւերը երկնցուց անոր եւ զայն շրթներուն դնելով, աչքերը մթնալէն պարպեց զայն դանդաղօրէն եւ շնչասպառ խմելով մինչեւ յետին կաթիլը։ <center><b>Զ.<br> Պատուանդանը</b></center> Շաբաթներ անցեր էին եւ կեանքը կը սահէր աղքատիկ թաղերու մէջ իր տափակ միօրինակութեամբ, գործերը քիչ մը բացուեր էին մեղմ օդերուն շնորհիւ եւ չարչրկուած դէմքերու վրայ քիչ մը յոյս եւ ոգեւորութիւն կ՚երեւար։ Միւս կողմէ սակայն հիւանդութիւնները պակաս չէին ու մանաւանդ երկար ատենէ ի վեր պառկողները, կարծես չդիմանալով այս հիւանդագին եւ խաբուսիկ օդերուն փոփոխականութեան, մէկիկ մէկիկ կը մեռնէին։ — Հասունները կ՚իյնան կոր, կ՚ըսէին կիները պատուհանէ պատուհան, երբ արեւէն հրապուրուած պահ մը ձեռքերնուն գործը կը ձգէին եւ կուգային երկայն շունչ մը առնելու։ Թաղին եկեղեցիին զանգակը, ամէն օր եւ երբեմն օրը մէկ-երկու անգամ, կը դօղանջէր յուղարկաւորութիւններու յատուկ տխրագին եւ դանդաղ հնչիւններով։ Զօրաւոր հարբուխի մը հետեւանքով Եւփիմէ ալ հիւանդացեր էր եւ մայրը զինքը հանգիստ թողեր էր այդ օրերը, բնաւ չխօսելով ամուսնութեան ծրագիրներու վրայ, ու ինքը ժամանակ ունեցեր էր անդրադառնալու իր հոգեկան վիճակին՝ ինչպէս որ եռանդով եւ սրտագին սիրեր էր Խաչիկը, այնպէս ալ հիմակ ինքզինքը անտարբեր կը զգար անոր նկատմամբ եւ իր հոգեկան այս երկու հակասական վիճակներուն մէջ անկեղծութիւնը ա՛յնքան բացարձակ էր որ չէր հասկնար թէ ինչո՞ւ յանցաւոր պիտի նկատուէր Խաչիկին հանդէպ. իր հոգիին խորերէն անհետացեր էին յուզումի եւ խռովքի այն սարսուռները որ երբեմնի սիրահարին ներկայութիւնը, անունին արտասանուիլն իսկ առաջ կը բերէին։ Երբ կը պատմէին Խաչիկին կատարած խաղքութիւնները, Եւփիմէին արիւնը հադարտ կը մնար, մինչ զարմանալով կը յիշէր թէ ի՞նչպէս, երբ անոր վրայ աննպաստ բան մը կը լսէր ժամանակաւ, ականջներովը կը կարմրէր ու պատրաստ կը զգար ոգի ի բռին զայն պաշտպանելու. հիմակ ոչ միայն չէր ամչնար անոր ըրածներէն, այլ նաեւ իր այսօրուան անտարբերութեանը արդարացումը կը գտնար անոր այդ խայտառակ վիճակին մէջ։ Միակ փափաք մը ունէր, զայն չտեսնալ, անոր չհանդիպիլ։ Ներքնապէս գիտէր որ Խաչիկ կը տառապէր իրեն համար. երբեմն կայծակը արագութեամբ կ՚անդրադառնար այդ մտածումին, բայց առանց ժամանակ ձգելու որ սիրտը խանդաղատէր, կը խորհէր ուրիշ բանի վրայ։ Ու եթէ Խաչիկին իրեն համար կրած տառապանքը զինքը անտարբեր կը թողուր, միւս կողմէ անիկա զերծ էր արուեստակեալ աղջկան մը հոգեկան սնապարծութիւններէն. միայն նիւթական եւ առօրեայ հանգիստի առաւելութեանց տենչանքները եւ յոյսեր կը տիրապետէին իրեն եւ ո՛րքան կ՚անդրադառնար թէ իր մանկութեէն ի վեր զրկուած էր անոնցմէ, ա՛յնքան բուռն կերպով կը ցանկար անոնց իր առողջ եւ անարուեստ աղջկան բոլոր ախորժակները տրուած էին եւ ի՞նչ արագ ու ճապուկ քայլերով պիտի կոխոտէր Խաչիկին սիրտը ու անցնէր, անմիջապէս որ հնարաւոր ըլլար։ Որովհետեւ կը զգար թէ իրենց ծրագիրներուն յաջողութեան միակ արգելքը Խաչիկը կրնար ըլլալ եւ այա զայրոյթը կ՚անցնէր իր հոգիին մէջէն չորցնելով ոեւէ բարեացակամ զգացումի սկզբնաւորութիւն։ Ու հիմակ որ այլ եւս չէր սիրեր զայն, ի՞նչպէս կը չափազանցէր անոր տգեղութիւնները, ծիծաղելիութիւնները, ձայնին ու շարժումներուն միամտութիւնը, կոպտութիւնը, աւելի եւս ամրապնդուելու համար իր ցրտութեան մէջ։ Բոլոր այն աննշան մանրամասնութիւնները, որոնք իր սիրող սրտին բաբախումները արագացուցեր էին, որոնք խանդաղատանքով եւ տեսակ մը գինովութեամբ պարուրեր էին զինքը, — ձեռքը ձեռքին հպել, շունչը զգալ ծոծրակին վրայ, գաղտագողի մէկ նայուածքը որսալ եւ կայծակի մը տեւողութեամբ հաղորդակցութեան մտնալ սիրականին տարփաւէտ էութեան հետ, զգալ խօսքերու քօղարկուած իմաստը, փառաւորուիլ ու երջանկանալ անոնցմով, պճնուիլ, շողոքորթի ակնարկութենէ մը եւ սիրականին մէկ գովասանքը ամենաթանկագին զարդարանքէ վեր արժեցնել. — բոլոր ասոնք, բոլոր ճշմարիտ սիրոյ խուսափուկ, անկայուն, դիւրաբեկ հրապոյրները, պատրանքները, զգայնութիւնները իրենց բեհեզներէն մերկացած, իրենց լոյսէն զրկուած ոչ միայն չէին օգներ Եւփիմէի մեռած սէրը արթնցնելու, այլ նաեւ իբր ծիծաղելի խրտուիլակներ կը ներկայանային անոր. ուրեմն, բոլոր այն անմբռնելի պատճառներով իսկ, որոնցմով Խաչիկը սիրած էր, այսօր այլեւս զայն չէր սիրեր ու իր կնոջական հոգին փոխանակ գիտակցելու իր փոփոխականութեան, իր բնածին եւ ճակատագրական թերութեան, կ՚ապաստանէր իր զայրոյթներուն եւ ապագայի մտահոգութիւններուն մէջ. Առաւօտ մը կանուխ, եբր Եւփիմէ քունէն նոր արթնցած, տարտամօրէն կը խորհէր այս բաներուն վրայ, մայրը հագուած, եւ մեկնելու պատրաստ եկաւ քովը. — Եւփիմէ՛, ըսաւ գործերնիս սխլէթ է ամա, ես այս առտու ժամ պիտի երթամ, ետքէն ալ տեղ մը պիտի հանդիպիմ… ելլաս նէ առաջ ճերմակ զէմինները ձեռք առ։ Եւփիմէ հասկցաւ մայրը վարպետին կնոջ հիւանդտես կ՚երթար, կամ աւելի ճիշտը կ՚երթար հասկնալու թէ «ո՛ւր տեղուանքն է»։ Այդ հրէշային անհամբերութիւնը որ ամբողջովին գրաւած էր երկու կիները՝ ոեւէ խղճի խայթ չէր պատճառեր անոնց պահ մը իսկ չէին անդրադառնար թէ ի՞նչ քստմնելի սպասում էր իրենցը. ընդհակառակը, կարծես մահամերձն էր որ յանցաւոր էր, յուսահատօրէն կը կառչէր կեանքին, պահ մը առաջ չէր մեկներ այս աշխարհէս իր տեղը ուրիշին տալու համար։ Ու առաւօտէն մինչեւ իրիկուն, երկու կիները կը սպասէին գոյժին որ աւետիս մը պիտի ըլլար իրենց համար ու իրենց անհամբերութիւնը խաբելու նպատակաւ, անդադար կը խօսէին հիւանդին վրայ, երբեմ կեղծ կարեկցութեամբ, երբեմն նոյնիսկ զայրոյթով. — Աստուած իր ըրածը գիտէ ամա, ատանկ ապրիլը ապրի՜լ է… մեռնի նէ լոյս կ՚ըլլայ, իրեն ալ մեղք է քովիններուն ալ։ — Նեմզուր հանըմը գացեր տեսեր է, կ՚ըսէր Եւփիմէ մօրը պատասխանելով՝ մէկ քովէն միւսը չկրնար կոր դառնալ եղեր։ Թէզկեահին առաջ դէմ դէմի նստած, անոնց վրձինները մէկ կողմէն արագօրէն կը ներկէին, երեւան բերելով գունագեղ եւ ֆանթասթիկ ծաղիկներ գծուած եազմաներուն վրայ։ — Մէյ մը երթամ, աչքովս տեսնեմ, ըսեր էր Երանիկ հանըմ նախորդ օրը եւ ահա ինչո՞ւ Եւփիմէ գիտէր թէ մայրը ուր պիտի հանդպէր։ Ժամէն ելլալուն — ուր թերեւս աղօթած էր իր ծրագիրներուն յաջողութեան համար — Երանիկ հանըմ ուղղուեցաւ վարպետին տունը։ Նոր խալֆան դուռը բացաւ եւ հարցուց թէ ի՛նչ կ՚ուզէ. բայց անիկա առանց պատասխանելու սանդուխներէն բարձրացաւ եւ շիտակ մտաւ հիւանդին սենեակը։ Բազմոցին անկիւնը, իրարու վրայ զետեղուած անկողիններու վրայ բարձրացած, հիւանդ, կմախքի պէս վտիտ, պառկեր էր. անոր սեւ, սուր եւ տենդոտ աչքերը ուղղուեցան դէպի դուռը երբ անիկա ճռնչեց. հիւանդը ճանչցաւ իրենց վաղեմի բանուորուհին, ուզեց ժպտիլ, բայց ահա ցնցուեցաւ երկարատեւ ու տաժանելի հազի տագնապով մը։ Երանիկ հանըմ ինքնիրեն աթոռ մը առաւ, նստեցաւ, գլխովը բարեւ մը տալով հիւանդին մօրը որ բազմոցին միւս անկիւնը կզկտած էր. անիկա ուրիշ զաւկի մը մահով արդէն սգաւոր, սեւ պօյամայի տակէն երեւան կը բերէր մասունքի պէս ճերմակած, նիհար ու գրեթէ թափանցիկ դէմքը. երկու ձեռքերը ծոցը, վիզը ծուռ, արցունքոտ աչքերով կը հետեւէր աղջկանը արչարանքին։ Սրահին մէջ, ամէն կարգի դեղերու, ապականուած օդի, հիւանդի հօտերու անհանդուրժելի նողկալի խառնուրդ մը ոչ թէ կը ծփար, այլ կարծես թէ կը թանձրանար։ Երանիկ հանըմ այս սոսկալի սենեակին մէջ բոլոր հոգւովը սարսափած, շուարած մնաց պահ մը։ Երբ հազի տագնապը անցաւ, գլուխը դարձուց դէպի հիւանդը եւ հարցուց մեղմ ձայնով մը։ — Զարուկ հանմս, ինտո՞ր ես… — Ա՜խ… ախ… Երանիկ հանըմ, հառաչեց դժբաղդ կինը ու երկու այտոսկրներուն սուր մասերը կարծէս ներքին կրակէ մը կարմրեցան, անոր գլուխը զոր կարելի էր այլեւս գանկը կոչել, գրեթէ կորսնցուցած էր մազերը, այնքա՜ն երկար օրեր եւ այնքա՜ն տաժանելիօրէն շփուեր էին բարձերուն։ — Ա՜խ… ա՜խ… կրկնեց սրտագին հառաչանքով, աս ի՞նչ ցաւ էր որ դարմանը չգտանք, անցնող թռչունէն ճար սպասեցի, անցնող ամպերէն դարման յուսացի՜… Ա՜խ… ա՜խ ինծի կը սիրէք նէ, աղօթք ըրէք որ ալ չքաշեմ… ալ օր մը առաջ տեղս տեղաւորուի՜մ… Բազմոցին միւս անկիւնը աւելի տժգոյն, աւելի կզկտուած, պառաւին դէմքը կարծես պիտի հալէր ու անհետանար սեւերուն մէջ, ա՛յնքան անիկա ողողուած էր արցունքներով, թէեւ ոչ իսկ պզտիկ հեծեծանք մը կը թռէր անոր խորը ինկած շրթներէն, որովհետեւ խեղճ կինը շատոնց է որ վարժուեր էր անշշուկ արտասուելու, աղջկանը ուշադրութիւնը չգրաւելու համար։ Երանիկ հանըմ խռովեցաւ այս հոգեկան եւ ֆիզիքական սոսկալի տառապանքներուն ի տես. շփոթ կերպով մը զգաց թէ չքաւորութեան բռնաւոր լուծէն դուրս կան նաեւ ուրիշ ցաւեր, անդարմանելի վիշտեր. ու կարծես անոր մտածումներուն պատասխանելու համար հիւանդը կ՚ըսէր մահամերձի ծանր, պղտոր եւ խռովիչ ձայնով. — Ճիտէս տոպրակ կախէի, դուռնէ դուռ մուրայի, աս տէրտին տիւշկիւն չըլլայի՜, ա՜խ… ա՜խ… Կրկին անգամ հազի տագնապը խափանեց ձայնը ու անիկա այնքան ուժգնօրէն կը ցնցուէր որ կմախացած անդամները կը ցաւէին եւ շնչասպառ եղած, ձայնը հազէն խռպոտած, ճիչէր կ՚արձակէր «ա՜յ… ա՜յ…», մինչ մայրը կը նայէր գլուխը ձգտած, կարծելով թէ աղջկան վերջին գալարումն էր, ու անկարող ոեւէ օգնութիւն ընելու անոր, շատոնց ի վեր սպառած ըլլալով բոլոր ամոքիչ միջոցները։ — Աստուած առողջութիւն տայ, Զարուկ հանըմս՚ կ՚աղէկնաս, մէկ օրուան մէջ քաշածներդ կը մոռնաս… մնաք բարով։ Աստուած քեզի ալ ուժ ու զօրութիւն տայ, տո՛ւտու… Հիւանդը հազի տագնապէն ետքը, տեսակ մը ապուշ թմրութեան մէջ ինկած, ընդլայնած աչքերով կը նայէր հիւրին առանց բան մը հասկնալու. ականջները կը բզզային եւ խոռոչացած կոպերուն վրայ կանգ առած երկու արցունքի կաթիլներ, որոնք ժայթքեր էին իր հազալու համար ըրած ճիգէն, արեւներու պէս կը փայլէին իր զառանցող աչքերուն, երբ կ՚ուզէր նայուածքը անդին դարձնել, միջոցին մէջէն արագօրէն կ՚անցնէին լուսեղէն պղպջակներ, ու այլեւս չէր գիտէր թէ ականջներու բզզի՜ւնն էր, թէ աչքերուն առաջքը պարող լուսեղէն պղպջակներն էին որ կը զգար. մտի՞կ կ՚ընէր. թէ կը նայէր. որովհետեւ իր տեսողութեան եւ լսողութեան մէջ տարօրինակ շփոթութիւն մը առաջ եկած էր եւ ասիկա անանկ դաժան էրեւոյթ մը կուտար հիւանդին որ Երանիկ հանըմ խորհեցաւ. — Հոգէառները կը տեսնայ կո՜ր… վա՜յ գլխուն։ Ճշմարտապէս փղձկած էր, բայց աճապարեց մէկնելու ինքն ալ տժգուներ էր եւ գլխու պտոյտ մը զգար եւ զղջաց եկած ու այդ ահռելի պատկերը տեսած ըլլալուն, բայց քանի՛ քալեց ձմեռնային գաղջ արեւին ներքեւ, ա՛յնքան հետզհետէ իր գործնական կնոջ բնազդները յաղթահարեցին եւ կազդուրուեցաւ, որոշեց որ Եւփիմէին չհաղորդէ մանրամասնութիւններ, որպէս զի անոր հոգին ալ չպղտորի եւ հետզհետէ նոյն իսկ ուրախացաւ մտածելով թէ վարպետին կնիկը իրաւամբ շատ երկար չէր կրնար քաշել։ Երբ տուն մտաւ, դեռ չհանուած, նոյն իսկ գլխուն քօղը չհանած, նստեցաւ բազմոցին վրայ ու աղջկանը հարցական նայուածքին պատասխանեց. — Լմնցած բան է, ալ հող կը հոտի կոր, այս գիշեր կ՚անցնէ չանցնէր բան մը։ Շրթները չորցած էին եւ ձեռքերը թեթեւ մը կը դողային, բայց հետզհետէ սիրտը լեցուեցաւ յոյսերով եւ ուրախութեամբ. աղջիկն ալ գոհ էր եւ անոր ամէն մէկ շարժումներուն մէջ կը զգացուէր տեսակ մը տենդագին ոգեւորութիւն։ Պահ մը ետքը երբ դէմ դիմաց կը բանէին, ալ եւս իրենց մտքին մէջ առատութեան եւ հանգստաւէր կեանքի հեռանկար մը ունենալով, գործը ծանր կուգար իրենց, կ՚անիծէին ու կը հայոյէին. — Կրողը տեսնայ երեսնիդ, աս ի՛նչ րէսիմներ են։ — Չարի պէս, ամէն ատեն ճերմակ զէմին կը ղրկեն։ — Ճերմակն ալ թերմաշ մնայ, կարմիրն ալ։ Բայց անոնց ձեռքեըր արագ արագ կը շարժէին, կարծես թէ ո՛րքան աճապարէին, ա՛յնքան շուտով պիտի ելլէին չքաւորութեան դժոխքէն եւ այն թշուառութիւնը, որուն մէջ ապրած էին ցարդ, այնքան մռայլ, այնքա՛ն ցրտին եղած էր որ անկէ ազատելու իրենց անհամբերութեան մէջ չէին անդրադառնար թէ գերեզմանաքար մըն էր այն պատուանդանը որուն վրայ կոխելով պիտի բարձրանային, կեանքի արեւը եւ լոյսը վայելելու։ <center><b>Է.<br> Տագնապը</b></center> Խաչիկ անձնատուր եղեր էր իր յուսահատութեան եւ քանի՛ օրերը կ՚անցնէին, ա՜յնքան այդ յուսահատութիւնը դառն ու դաժան կը դառնար. անոր խոժոռ դէմքին վրայ այլ եւս երբեք ժպիտը չէր երեւար ու անիկա կ՚անցնէր փողոցներէն հետզհետէ աւելի խորասուզուելով իր մռայլ տրամադրութիւններուն մէջ։ Ո՞ւր կ՚երթար, ի՞նչ կ՚ընէր… ոչ ոք գիտէր, ինքն ալ չէր գիտէր. կ՚երթար մօտակայ դաշտերը եւ բլուրները, կարծես փախչելով իր սեփական ցաւէն. կարծես կը փափաքէր որ օր մը, վերջապէս մոլորելով իր ամենօրեայ ճամբաներէն՝ ուրիշ ճամբաներու մէջ իյնար, հեռանար իր դժբաղդութեան սեւեռակէտէն ու այլեւս չգտնար իր ծանօթ թաղերը, ուր ամէն մէկ փողոցի անկիւն, ամէն մէկ պատուհան, ամէն մէկ քար, կա՛մ իր ցաւը կը հեգնէր եւ կամ զայն կ՚աղաղակէր բարձրագոչ։ Եկան օրեր երբ եղերական ձայներ, ոճիրի հրաւէրներ պաշարեցին զինքը. զառանցական գիշերներու մէջ ելաւ կանգնեցաւ, խարխափելով գնաց մինչեւ դուռը եւ փնտռեց ինքնիրեն թէ ի՞նչ անդիմադրելի բնազդ զինքը կը մղէր դէպի հոն դէպի իր սիրականը որ այլեւս չէր սիրեր զինքը։ Երբեմն ալ վատթարացած, տժգոյն եւ դաժան, յօնքերը պռստած իր սեւ եւ խիստ աչքերուն վրայ, հոգեկան թուլութիւններու անձնատուր եղաւ. անիկա ճաշակեց գաղտնաբար արտասուելու, հեծեծանքները խեղդելով արտասուելու խորունկ եւ տխուր քաղցրութիւնը եւ երբ զգաց թէ իր սիրտը ճնշուած էր ահագին եւ ճմլող բեռի մը տակ, գիտակցեցաւ որ շա՜տ, շա՜տ տառապելու այդ կարողութիւնը կը յայտնաբերէր իր խառնուածքին հզօր ազնուականութիւնը։ Այս պատճառաւ էր թերեւս որ անիկա անմիջապէս չմղուեցաւ ո եւ է գաղթակղութիւն ընելու, ինչպէս կը սպասուէր իրմէն. անիկա ինքզինքին անարժան համարեց երթալ նոյն իսկ իր նախկին նշանածին ցուցադրել իր մեծ վիշտը ու գոռ եւ բռնաւոր հպարտութիւն մը բարձրանալով իր խորտակուած երազներուն մէջէն զօրավիգ եղաւ իրեն, զինք կազդուրեց ու պահպանեց ծայրայեղ վարմունքներէ։ Բայց երբեմն իր հոգին ու մարմինը կը տկարանային. կարծես ուրիշ անձ մը կը ցցուէր յանկարծ իր տառապանքով մաքրագործուած էութեան մէջէն ու անիկա էր կարծես բուն իսկ ինքը. ընտանի էր ասոր կերպերուն, բառերուն, հայոյութիւններուն. գէշ օրեր էին ատոնք։ Առաւօտէն մինչեւ իրիկուն Խաչիկ, որ այլ եւս հրաժարած էր որ եւ է աշխատութենէ, քէօռ գինով, կը հայհոյէր ու կը խմէր մինչեւ որ գինեպանները զինքը վտարէին իրենց կրպակներէն. վա՜յ անոր, որ համարձակէր հեռաւոր ակնարկութիւն մը ընել իր վիշտին, իր սիրած աղջկան, առանց ասոր ալ կռիւ կը փնտռէր արդէն, ակռաները կը կճրտացնէր ու այնպիսի կատաղութիւնով մը լեցուն կ՚ըլլար որ ամէնէն խապատայիները հեռու կը կենային. յաճախ սակայն, ինքը կ՚ըլլար նախայարձակը ու այս շան կռիւներէն հագուստները պատռտած, աչքերը մոլորուն, շրթները սպառնալիքներով դողդողջուն, ձեռները պատրաստ հարուածելու, կ՚անցնէր փողոցներէն՝ արձակելով իր եղերական, դժնդակ ու երկարաձիգ նաղարան, չարագուշակ վայիւն մը պէս։ Շատերը մանաւանդ իր արհեստակիցները կը մեղքանային զինքը եւ մեծ համբերութեամբ կը կրէին իր էրած սրտով մարդու կռուազանութիւնները, հայհոյութիւնները եւ նոյն իսկ հարուածները. սրտառուչ համերաշխութեամբ մը զինքը կը պարուրէին խնամքով եւ գորովանքով, իսկ տարէցները կը փորձէին զայն մխիթարել. — Խաչի՛կ, օղլում, ամենուն գլխէն տաք ու պաղ անցեր է. սիրտդ կէնիշ բռնէ, քեզի պէս կտրիճին թող ձեռքերը պագնեն՝ անանկ աղջկան տան… ան չէ եղեր ուրիշ մը. անուշ աչքը մէկ դէմքի վրայ չվառիր եա՜… պուճախ, պուճախ ինչեր կան տահա… խըսմէթ չէ եղեր ըսէ, վէսսէլա՜մ։ Անիկա կոյրի, հոգեվարքի, գինովի տարտամ եւ չտեսնող նայուածքով մը կը նայէր խօսակցին, գլուխը կը շարժէր եւ եթէ ո եւ է զգացում թափանցէր իր հոգիին, հակազդեցութիւնը այնքան ուժգին կ՚ըլլար որ ամբողջ մարմնովը կը դողար ու ակռաները իրար կը զարնուէին։ Այս խորունկ եւ անմխիթարելի վիշտին հանդէպ ամենքը ալ շուարեր մնացեր էին եւ նոյն իսկ օտարները, ոմանք զինքը մեղքնալով, ոմանք ալ իր զայրոյթներէն սոսկալով, բան մը ըրած չէին անցած դարձածի մասին։ Յակոբճան աղայի կինը երեք շաբաթէ ի վեր մեռած էր արդէն ու կիրամուտքին իսկ Տիկին Երանիկ ու աղջիկը գացեր էին վարպետին տունը, անոր զոգանչին օգնելու պատրուակաւ։ Սկիզբները ոչ ոք անբնական գտաւ ասիկա, նոյն իսկ մեռնողի մայրը հանդուրժեց իրենց ներկայութեան. անոր անյատակ ու խորապէս վշտագին հոգին արդէն այլեւս չէր հետաքրքրուեր աշխարհային իրերով եւ անցուդարձերով ամէն ատենէ աւելի ինքն իր վրայ կզկտուած, անիկա իր կսկիծով մորմոքուն, նոյն իսկ այլ եւս արցունք չունէր թափելիք։ Մխիթարութեան բոլոր աղբիւրները չորցեր էին իրեն համար ու նոյն իսկ Աստուած կը բացակայէր իր հոգիէն, որովհետեւ հակառակ իր հինաւուրց ջերմեռանդութեան, հաւատքը կը խախտէր ու անիկա կը հեծեծէր երբեմն ոխերիմ շեշտով մը։ — Աստուա՜ծ, դուն ի՞նչ ուզեցիր ինծի պէս խեղճ կնիկէ մը, ես ի՞նչ էի ըրեր քեզի որ ինծի ասանկ կրակներու մէջ էրէցի՜ր… ինչի՞ս կ՚ապրիմ կոր, ինտո՞ր կ՚ապրիմ կոր… ա՜խ, ա՜խ… չոր գլուխս մոռցար, կէնճ ու կանաչ զաւակներս առիր ձեռքէս… ինչո՞ւ տուիր, ինչո՞ւ առիր, ա՜խ… ա՜խ… Երբ սգաւոր մօրը ձայնը բարձնանար, Երանիկ հանըմ կը փութար քովը, կը ջանար զայն մխիթարել։ — Ո՞վ քեզի բան կ՚ըսէ, տուտո՛ւ, ցաւդ ծովի պէս մեծ է… ահա, անիկա պարտք մը ունէր, կատարեց, լուսերուն մէջ պառկի, մենք անոնց պիտի երթանք, ամէնքս ալ այդ ճամբուն ճամբորդն ենք. քանի մը տարի առա՜ջ, քանի մը տարի ե՜տք, ի՞նչ ֆարղ ունի… աշխարհս թագաւորներուն չէ մնացէր, ժամ մը առաջ տեղաւորուողը, ազատեր է։ Բայց տուտուն կը մերժէք այս մխիթարանքը. չէ՛, չէ՛, ինքը ինչո՞ւ ամէնէն առաջ ադ ճամբան չէր բռներ։ — Աչքերս քէօռնա՜ն. եավրո՛ւմ… արցունք թափելով հալեցայ, լմնցայ… սիրական աղբարդ առիր պառկեցար, ինծի ինչո՞ւ մինակ ձգեցիք հոս… Այն ատեն Երանիկ հանըմ գերագոյն ջանքեր կ՚ընէր աւելի մեծ դժբաղդութիւններ գտնելու կը ճգնէր, որպէս զի անոնց բաղդատական սաստկութեամբը ամոքէ անմխիթար պառաւը, ու ակնարկելով աքսորի մէջ մեռած երիտասարդի մը, փորձառու եւ գիտակ կնոջ լրջութեամբ, կ՚ըսէր եռանդով։ — Նորէն, դուք առիք հիւանդնիդ նստեցաք, հոգով մարմնով նայեցաք, բաղաղ բարձի վրայ աչքերը գոցեց, ձեռքովնիդ սուրբ հողը դրիք, ամէն կարգ ու կանոնը պակաս չըրիք։ Միհրդատին մայրը հոգի չունի՞ որ ամէն տաղաւարի գերեզմանատուն կ՚երթայ, ուրիշներուն մեռելները կ՚առնէ կը նստի… գէշէն գէշը կայ, տուտո՛ւ, տահա ինչէ՜ր, ինչէ՜ր կան աս աշխարհիս վրայ… ամէն բան մեզի համար է…։ Յակոբճան աղա մեռելին երկրորդ օրն իսկ իր սովորական խաղաղութիւնը գտեր ու զբաղեր էր գործէրով. երկար ատեն գործերը սակաւ ըլլալէ ետքը, յանկարծ բացուեր էին ո՞վ պիտի մեղադրէր զինքը… լացող ողբով փոր չկշտանար։ Իրիկուընէ իրիկուն, ա՛լ տաղտկացած զոգանչին տխրութենէն եւ հեծեծանքներէն մինակ կը ձգէր զայն եւ Երանիկ հանըմին ու աղջկանը հետ կը քաշուէին պարտէզին վրայի սենեակը, օղիին ափսէն շտկուած կ՚ըլլար. կը խմէին ու հետըզհետէ կը զուարթանային…։ Առաջին օրերը Յակոբճան աղա զօրով խմեր էր օղին, պնդեր էին բարեկամները, որպէս զի անոր վիշտը փարատի, ու անիկա խմեր էր լռին ու աչքերը խոնարհած. բայց եւս իր մանր աչքերը կը բարձրանային ու կը ժպտէին։ Եւփիմէին ներկայութիւնը տանը սուգը տեւական տօնի մը կը փոխէր. ան ի՜նչ աչքեր էին… օ՜ֆ, օ՜ֆ… ու խօսքով կատակներուն յաջորդեցին ձեռքի կատակնէր, ամիսներէ, տարիներէ ի վեր Յակոբճան աղա ցաւի ցեցի մէջ էր մնացեր ու հիմակ, հակառակ իր աւշային խառնուածքին ծուլութեանը, տարթանքի անզուսպ խոյանքներ կ՚արթնցնէին զինքը։ Նոր արիւն մը շրջան կ՚ընէր կարծես իր երակներուն մէջ. իր պաղ եւ աննշան աչքերը կը քաղցրանային ու սովորաբար դանդաղ միտքը այնքան սուրցած էր ո եւ է առիթ չէր փախցներ ակնարկութիւն մը ընելու, խօսք մը նետելու։ Շաբաթ մը մայր ու աղջիկ, Յակոբճան աղան պարուրելէ ետքը այնպիսի հրապուրանքի ցանցի մը մէջ, ուրկէ աւելի կորովի մարդիկ իսկ դժուարաւ իրենց հոգին կ՚ազատեն ելան տուն դարձան։ Ձեւի համար, նորէն բանելու, գործ ուզեցին եւ առանց ուշադրութիւն ընելու տայիին դիտողութիւններուն, սպասեցին։ Յակոբճան աղա չէր կրնար այլ եւս իրեցմէ բաժնուիլ։ Առաւօտէն մինչեւ իրիկուն սապէս նապէս կ՚անցնէր բայց հազիւ թէ մութը կը կոխէր անոր ոտքերը կ՚էրթային դէպի Եւփիմէին տունը. այլ եւս հոգ չէր ընէր ո եւ է պատրուակ փնտռելու իր այցելութեանց. մայր ու աղջիկ առաջուց օղիին ափսէն կը շտկէին, կը դնէին մէջտեղ ու երբ վարպետը կուգար, կը խմէին եւ կը զուարճանային. առաջին օրերը իրենց քրքիչները զսպեցին, բայց հետզհետէ անոնց շեշտը բարձրացաւ, դուռ դրացի իրար անցան։ Տային թէեւ նախապէս դժկամակեցաւ, սակայն հետզհետէ տեղի տուաւ ու դուրսը, իր ընկերներուն աչքին դիրք մը բռնելու համար չէր դադրէր գանգատելէ եւ պախարակելէ, քոյրն ալ վարպետն ալ։ — Կնիկ ըսածդ աճայիպ է՜… ի՞նչ խելքի կը ծառայէն, ո՞վ գիտէ… — Վարպետը քրոջդ աղջիկը պիտի առնէ եղե՜ր… անանկ կ՚ըսեն կոր. Տային իբր արհամարհանքի գերագոյն արտայայտութիւն մէկ կողմ կը դառնար. կը թուքնէր եւ ոտքը վրան կը քսէր. — Թո՜ւ… շէքէրը շան բերան ինկեր է. աղջկանը մեղք չէ՞… վարդի ֆիտան կ՚ըլմանի…։ Բայց ամենէն աւելի զայրացեր ու փրփրեր էին թաղին կիները, կարծես հասարակաց վնաս մը կար այդ ամուսնութեան մէջ, անոնք ալ մեղադրէին թէ՛ մէկ եւ թէ՛ միւս կողմը։ — Հայտէ՛, կը գոչէին արհամարհանքով, ամօթ չէ՞… տահա կնկանը պատանքը չէ պատռած… Կրկին ամուսնութիւնը թէեւ օրէնքով արտօնուած, միշտ անարժան եւ անվայել բան մը համարուած է ժողովուրդին մէջ ու ասիկա անանկ խորունկ զգացում մըն է որ Եւփիմէ ու մայրը թէեւ կը զայրանային իրենց դէմ ըսուածներուն համար, բայց արդարացի կը գտնէին, խորհելով թէ իրենք ալ իրենց կարգին այսպէս պիտի վարուէին, արդէն սկսած էին ընկրկումի շարժում մը ուրուագծել, բայց ա՛լ ուշ էր. ասչափ խօսուելէն ետքը Եւփիմէն ո՞վ կ՚առնէր, ու քանի՛ կը զգային թէ աս ու ան իրաւունք ունին, այնքան աւելի անպատկառօրէն կը մխրճուէին զայթակղութեան մէջ։ Իրիկուն մը, Խաչիկ որ իր գէշ օրերէն մէկուն, գէշ մէկ ժամուն մէջ կը գտնուէր, անսպասելի կերպով իմացաւ պատահածը. հովարտային մէկը գինետուն մտնելով եւ Խաչիկը գտնալով հոն գրեթէ նստարանին վրայ գլտորած, գնաց մօտը, դրդեց զայն ու անոր քնատ աչքերուն մէջ նայելէն, որոնք օղիէն թէ վիշտէն մարած էին, ըսաւ յանկարծ… — Ծօ՛, Խաչի՛կ, քուկինիդ տունին առաջքէն անցայ, հարսնի՞ք ունին ի՞նչ ունին, վերէն վար տունը լուսերու մէջ կը վառէր կոր։ Գինետան մէջ պահ մը խոր լռութիւն տիրեց ու ամենուն աչքերը ուղղուեցան դէպի Խաչիկը՝ սոսկալի պոռթկումի մը սպասելով. բայց անիկա իր ծանր ու ընդարմացած գլուխը կրկին դրաւ սեղանին վրայ. ոչ իսկ հառաչանք մը արձակեց. իր խռպոտ եւ հեւացող շնչառութիւնը կարծել կուտար թէ կը քնանայ. պահ մը ետքը զայն մոռցան ու ամէն մէկը զբաղեցաւ իր տէրտը մարեցնէլ օղիի մէջ. ժամ մը անցաւ, էերեւս աւելի. շատերը արդէն մէկնած էին, կը մնային գինետան մէկ քանի հաւատարիմները. ոմանց դէմքերը մռայլ ու խոժոռ էին, բայց մէկ երկուքին զուարթութիւնը աղմուկով եւ եռանդով կը լեցնէր սրահը. երբեմն մոռցուած անկիւնէ մը խորունկ եւ սրտագին հառաչանք մը կ՚արձակուէր, «օ՜ֆ… օ՜ֆ…» երբեմն ալ թրքական երգի ծուէն մը դողդողալով կ՚երկարաձգուէր ծուխով եւ անախորժ հոտերով տոգորուած սրահին մէջ։ Յանկարծ, Խաչիկ, զսպանակէ մը մղուածի պէս ելաւ, կանգնեցաւ, ուզեց քալել, բայց իր թուլիկ սրունքներուն վրայ դեդեւեց ու մէկ կողմին ծռած՝ լորձունքոտ բերանը անհասկնալի վանկեր թոթովեց. բայց անիկա իր առաջին տկարութեան յաղթահարելով, իրանը օրերելէն կանգնեցաւ, մէջքին գօտին սեղմեց, աչքերը շրջեց զառանցող մարդու պէս ու նետուեցաւ փողոց… անիկա կը քալէր, ինչպէս կը քալէն երազի մէջ. կզակը սեղմած, բռունցքները պնդացուցած ու ամբողջ էութիւնը պրկած գերագոյն ճիգի մը մէջ. ու անիկա կ՚երթար առանց գիտնալու թէ ո՞ւր, առանց գիտնալու թէ ի՞նչ բանի, բայց անիկա կ՚երթար. համոզուած որ այլեւս աշխարհիս վրայ ոչ մէկ տեսակ ուժ չէր կրնար զինքը կեցնել… <center><b>Ը.<br> Վերջին ակնարկը</b></center> Յակոբճան աղա իմանալով որ այդ օրը Եւփիմէին տարեդարձին օրն է, մոռնալով իր սուգը եւ մոռնալով ամէն պատշաճութիւն, ընդուներ էր Երանիկ հանըմին հրաւէրը ու որոշեր էին իրենք իրենց զուարճանալ։ Քանի օրերէ ի վեր երկու գործաւորուհիները չէին աշխատէր ու պարտք պարտքի վրայ կը դիզուէին, որովհետեւ Յակոբճան աղա չունէր Խաչիկի սիրաբուխ առատաձեռնութիւնները եւ երկու կիները, նոյն իսկ առօրեայ ծախքերու համար մէծ դժուարութիւններու կը հանդիպէին։ Բայց զանազան կարգի նրբահամ մէզէներէ՝ Յակոբճան աղա հետը բան մը չէր բերեր եւ Երանիկ հանըմ որ այնքան ծակաչք եղեր էր Խաչիկին նկատմամբ, որ արհամարհեր էր մասնաւորապէս անոր չքաւորութիւնը, ընդհակառակը մեծ լայնսիրտութիւն մը կը յայտնէր վարպետին նկատմամբ։ — Կը վախնայ որ մեզ կը վշտացնէ, կ՚ըսէր Եւփիմէին երբ վայրկեան մը կ՚անդրադառնային նոր կացութեան վրայ։ Յետոյ, վերջապէս որոշեցին քաջութեամբ փարիլ աշխատութեան եւ սպասել. ապագան յոյսերով լեցուն էր, ի՜նչ փոյթ այսօրուան քաշած նեղութիւններնին։ Բայց ի՛նչքան դժուարութիւններու յաղթել հարկ եղած էր այդ երեկոյթին պէտք եղածը ճարելու, ծայրը ծայրին բերելու համար։ Անհրաժեշտ էր նաեւ նոր հագուստ մը շինել Եւփիմէին՝ անոր գեղեցկութիւնը իր լրումին մէջ յայտնելու համար ու Երանիկ հանըմ ջանք չխնայեց. նոյն իրիկունն իսկ երբ լամբաները կը վառէին՝ դեռ ճարելիք բան կար, դեռ պակաս կար լրացնելիք, բայց վերջապէս երբ Եւփիմէ օղիին սեղանը կը շտկէր, մայրը անոր հասակն ի վեր նայելով ըսաւ գոյունակութեամբ։ — Եւփիմէ՛, Աստուած տուն շինողին, աղջիկ կարգողին հետ է… թուքով մուրով ճարեցինք ամա ամէն բան կարգին է… Մութը իջնալէն քիչ ետքը Յակոբջան աղա եկաւ երկու երգեցիկ տղոցմով, որոնք տօն օրերը շարական եւ գիշերները թրքական երգեր կ՚երգէին։ Ուրիշ հրաւիրեալ չունէին, բայց իրենց երեկոյթին շքեղութիւն տալու համար բոլոր լոյսերը վառեր էին եւ տունը իր բոլոր պատուհաններով լուսազարդուած էր։ Քանի ժամերը կը սահէին, կ՚անցնէին, այնքան երեկոյթը կ՚ոգեւորուէր. երգողներուն ռնգային եւ ծեքծեքուն ձայնը երկարաձգուելով յուզումը կը բարձրացնէր սրտերու մէջ։ Եւփիմէ իր նոր շինած վարդագոյն շրջազգեստի մէջ թագուհիի մը պէս փքացած, նստեր էր մէկ կողմ ձեռքը ձեռքին, ու իր կայծկլտուն աչքերը կը պտտցնէր Յակոբճան աղաին ու երգող տղոց վրայ։ Մարտիկ տային մուշտակը հագած բազմեր էր անկիւնը եւ վերջնականապէս համակերպած կ՚երեւէր իրաց նոր վիճակին եւ եթէ երբեմն կը խորհէր որ եղածը անհամ բան մըն էր, անմիջապէս իրեն հրամցուած նրբահամ մէզէ մը իր հայեցակէտը կը տեղափոխէր։ — Ատա՜մ, ինչո՜ւս պէտք, ինչ կ՚ուզեն՝ ան ընեն… Երանիկ հանըմ անհանգիստ ու տենդագին կը պտուտքէր ամէն կողմ, հաճոյակատար եւ սիրալիր, բայց ջղագրգռուած, որովհետւե մտադիր էր այն իրիկունն իսկ խօսք բանալ վարպետին՝ աղջկանը հետ ամուսնութեան մասին եւ գործը բանի մը կապել. որքան որ վստահած էր թէ Յակոբճան աղա խորապէս հրապուրուած էր եւ, իբր գիտակ կին, ապահով էր թէ այդ վատուժ եւ անկարող մարդը չէր կրնար դիւրաւ ազատիլ այդպիսի հրապուրանքէ։ Սակայն եւ այնպէս կ՚ուզէր անոր բերնէն խօսք առնել եւ գործը վերջացնել. մինչեւ այն ատեն իրենց մասին խօսող չէր եղած, պարկեշտ մարդիկ համարուած էին ու ամէնքն ալ ներքնապէս կը տանջուէին այն բոլոր բանբասանքներուն համար որոնց ծանրութեան ներքեւ կը զգային ինքզինքնին. ամէնքն ալ տարբեր տարբեր տեսակէտներով կը զգային թէ իրենց ճամբաներէն շեղած են, թէ մոլորումի մը մէջ են, բայց կը զգային միանգամայն որ այլ եւս կարելի չէր ետ դառնալ։ Այս զգացումը, հանրային կարծիքին եւ ինքզինքին հանդէպ անարժան դարձածի զգացումը թէեւ կը պղտորէր ամէն մէկի հաճոյքը, բայց այդ բանէն իսկ խուսափելու համար կարծես հետզհետէ աւելի սանձարձակ կերպով մը առաջ կը մղուէին։ Իսկ Խաչի՜կը… այնքա՛ն կատարելապէս մոռցած էին զայն, ինչպէս եթէ բնաւ գոյութիւն ունեցած չըլլար եւ հետեւաբար ո եւ է խղճահարութիւն չունէին այն չարիքին համար զոր անոր կը պատճառէին։ Կէս գիշերը մօտեցած էր. երբեմն, տային զոյգ վարագոյրներուն մէջտեղէն կը նայէր դուրսը՝ անսալով իր հին սովորութեան, որովհետեւ եազմաճիներու համար օդին պայծառ կամ պղտոր ըլլալը մեծ նշանակութիւն ունի։ Դուրսը կ՚անձրեւէր մեղմօրէն, բայց ամպի սեւ վէտվէումներու ընդմէջէն ցանցառ աստղեր կը պլպլային ու կը մարէին. դրացի տուներուն լոյսերը մարեր էին եւ միայն իրենցը կը պսպղար մութ փողոցին մէջ լուսեղէն հետք մը ձգելով. երգող երիտասարդները հետզհետէ աւելի եռանդով կը ձգէին իրենց ձայները ու Յակոբճան աղա, շրթները խոնաւ, թուշը իւղոտ, աչքերը կծկումէն մանրացած, կը նայէր Եւփիմէին գինովի անգիտակից եւ անպատկառ նայուածքոմ։ Յանկարծ, սոսկալի շառաչիւն մը ընդոստ ոտքի հանեց ամէնքը։ — Աստուածամա՜ր… գոչեց Երանիկ հանըմ ու ոտքերուն առջեւ ընդունեց հովը ներս խուժելով մարեց լամբերէն մէկը եւ ահա խուճապէ բռնուած ամէնքն ալ փախան սենեակէն. երկրորդ շառաչիւն մը, երրորդ մը… քարկոծուած տունը կը թնդար իր ամէն կողմերէն… դրացիներ արթնցած կը գոչէին, չհասկնալով եղածը. Եւփիմէ մոմի պէս ճերմկցած, երկու ձեռքով սիրտը բռնած, ապշահար աչքերով կը նայէր մօրը որ ա՛լ աւելի սարսափած, կ՚աղաղակէր էրիկ մարդոց. — Ոտքերնիդ պագնեմ, հասէ՛ք, բան մը ըրէ՛ք… տունս պիտի կործանէ։ Ամէնքն ալ հասկցեր էին թէ որո՛ւն գործն էր ասիկա եւ այդ իսկ պատճառով թերեւս, սարսափէ պապանձած ու քարացած կը մնային. փողոցին մէջ սակայն, ժխորը կը շատնար, մարդիկ հասեր էին եւ ահա մեծադղորդ աղմուկով զարկին դրանը։ — Աս ի՜նչ տուն է պէ՜… կը գոչէր Յակոբճան աղա՝ ինքզինքը զայրացած ցոյց տալով, կեցի՛ր նայիմ… Ու մէկ կողմ հրելով Եւփիմէն՝ կը ջանար խոհանոցին ճամբէն ու պարտէզի դռնէն փախուստ տալ։ Եւփիմէ հասկցաւ բոլոր վտանգը ու ծառացաւ Յակոբճան աղաին դէմ։ Անիկա այս սոսկալի կացութեան մէջ վերջապէս գտեր էր իր պաղարիւնութիւնը եւ իր բնածին կորովը ու թէեւ նողկանքով կը նայէր վարպետին երկչութեանը վրայ, բայց չէր ուզեր զայն ձեռքէ հանել. զգալով անոր բոլոր ցածութիւնը ու հոգեկան ստորնութիւնը, արագ հակակշիռ մը ըրաւ եւ գիտակցեցաւ իր գերազանցութեան ու այդ վայրկեանէն իսկ տէրը դարձաւ անոր։ Իր գերագրգռուած աչքերը սեւեռած անոր խուսափուկ նայուածքին, Եւփիմէ իր վարդագոյն հագուստը մէկ ձեռքով հանգրիճած կողին վրայ, միւսով կ՚արգիլէր Յակոբճան աղաին փախուստը. անիկա այլեւս չէր զիջեր կատուազգիի ճկունութիւններով վարպետը համոզելու. այլ բռնի կը զսպէր ու կը կեցնէր զայն իր ամուր դաստակին ջլապնդուած կորովովը։ — Հէլպէթ բան մը կայ մէջերնիդ քի եկեր է խաղքութիւն հանելու, ըսաւ վերջապէս Յակոբճան աղա, յանդիմանական շեշտով… — ՉԷ՛, վարպե՛տ սո՞ւտ պիտի ըսեմ։ Յանկարծ իր կանացի աչքերը փայլատակեցան, ծռեցաւ Յակոբճան աղային ականջին ու յուզումնալի ձայնով՝ — Շիտակը կ՚ուզես նէ երկու ոսկի առնելիք ունի, ատ է եղածը… Յակոբճան աղա կեղծ նայուածքով մը նայեցաւ Եւփիմէին, պահ մը վարանեցաւ որոշումի մը վրայ եւ յետոյ ուսերը ցնցեց անփութութեամբ… Տային վերջապէս թաղին գօմիսէրին ձայնը առնելով փութաց դուռը բանալու եւ տեսնելով որ Խաչիկ ոստիկաններէ բռնուած էր, դռանը առջեւ կեցաւ եւ կը նայէր անոր յուսահատական ոգորումներուն. ամէն պատուհաններու եւ ամէն դռներու առջեւ լոյս բերուած ըլլալով՝ փողոցին մէջ ցորեկի պէս կը տեսնուէր եւ թաղեցիները իրենց տուները քաշուած ականատես կ՚ըլային այս հրեշային եւ անհաւասար պայքարին։ Չորս հինգ ոստիկաններ կը ջանային զսպել Խաչիկը եւ ուրիշներ անխնայ կը ծեծէին զայն. արիւնը կը վազէր անոր ճակատէն, վիզէն, ձեռքէն, հագուստները պատռեր էին եւ կապուտցած միսերը կը ցցուէին դուրս, վէրքոտած եւ արիւնոտ՝ անիկա խելայեղօրէն կը պայքարէր եւ անմիջապէս որ մէկ ձեռքը ազատ էր՝ իր վիրաւորած բռունցքով կը հարուածէր իր կարգին ու ոստիկանները կը սուլէին, պահապանները այսահարներու պէս կը կանչէին ու ամբողջ թաղը լեցուած էր չարագուշակ ու քստմնելի ժխորով մը։ Եւփիմէ եւ Յակոբճան աղա, իրենց կարգին ապահովուելով, երբ դրանը առջեւ եկաւ, Խաչիկ այլեւս շնչասպառ, գլտորած էր գետին, ու ցեխերուն մէջ ոստիկաններուն ներբաններուն ներքեւ կը տապլտկէր՝ անգամ մըն ալ նայելու համար Եւփիմէին, որուն ներկայութիւնը ընդնշմարած էր։ Հիմակ այլեւս սթափեր էր եւ կը զղջար ըրածին՝ ո՛չ թէ հարուածներ ընդունելուն, այլ Եւփիմէն վախցուցած, անոր սիրտը կոտրած ըլալլուն համար. ու կ՚ուզէր իր վերջին նայուածքին մէջ դնել իր բոլոր խղճահարութիւնը եւ ինքզինքը անոր հանգիստին զոհելու իղձը… այն պահուն որ վերջապէս յաջողեցաւ իրանին վրայ գլուխը բարձրացնելով նայիլ Եւփիմէին, Յակոբճան աղա անոր ականջէն բան մը կը փսփսար ու Եւփիմէ անպատկառօրէն եւ պչրանքով կը ժպտէր անոր… — Վա՜յ… վա՜յ… վա՜յ… Սոսկալի, եղերական աղաղակ մը վայեց Խաչիկին հոգիին մէջ ու իրեն թուեցաւ որ աշխարհ լեցուած է այդ վայիւնով. ակնթարթի մը մէջ զարմանալի հակազդեցութիւն մը առաջ եկաւ Խաչիկին խոշտանգուած էութեան մէջ. անոր հոգւոյն մէջ թափանցեցին շատ մը բաներ միանգամայն, որոնց արգելք եղած էր մինչեւ հիմա իր թանձր մարմինը. անոր հոգին կարծես թեւեր ստացաւ, վերացականացաւ ու նոր ոլորտի մը մէջ մտաւ. անպատմելի եւ խռովիչ դղրդիւնով մը անիկա գիտցաւ անիրաւ տեղը չարչարուելու ըմբոստութեան հետ, այդ չարչարանքը կամովին կրելու ամենաքաղցր եւ գրեթէ հեշտագին յուզումը գիտցաւ մարդոց անպատմելի վատութիւնը ու այդ գիտակցութեան առթած ազնուական դառնութիւնը բայց մանաւանդ, աչքերը սեւեռած Եւփիմէի ճերմակ եւ սուր ակռաներուն, որոնք ժպիտով մը բացուած լեցուն եւ կարմիր շրթներուն մէջտեղէն անտարբերութեամբ կը խնդային, յանկարծ գիտցաւ թէ ի՜նչ անսպասելի, ի՜նչ դաւաճան, ի՜նչ անգիտակից վայրագութեան կարող է կին մը երբ այլեւս չի սիրեր։ <center>ՎԵՐՋ</center> [[Կատեգորիա:Հեղինակներ-Ե|Եսայան, Զապել]] 9g2hd6pdrfkhcdfc3bbfnfllrscmpik Մելիհա Նուրի հանըմ 0 151345 395855 2026-09-16T14:11:45Z Emptyfear 547 Նոր էջ «{{Վերնագիր |title= Սիլիհտարի պարտեզները |section = |previous = |next = |year = 1928 |author= Զապել Եսայան}} — Մինչեւ առաւօտ չի կրցայ քնանալ. հազիւ թէ աչքերս կը փակէի, կիսատ մտածումներ թունդ կ’ելլէին ուղեղիս մէջ, իրար դէմ կը պայքարէին կամ աննպատակ կը թափառէին, ինչպէս մկնիկներ՝ անբնակ տա...»: 395855 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Սիլիհտարի պարտեզները |section = |previous = |next = |year = 1928 |author= Զապել Եսայան}} — Մինչեւ առաւօտ չի կրցայ քնանալ. հազիւ թէ աչքերս կը փակէի, կիսատ մտածումներ թունդ կ’ելլէին ուղեղիս մէջ, իրար դէմ կը պայքարէին կամ աննպատակ կը թափառէին, ինչպէս մկնիկներ՝ անբնակ տան մը ձեղնայարկին մէջ։ Քանի մը անգամներ ուզեցի բռնել անոնցմէ մէկը, որոշապէս հասկնել թէ ի՞նչ բան է որ ինձ մասնաւորապէս մտատանջ կ’ընէ, բայց հազիւ թէ միտքս կը սեւեռէի գաղափարի մը վրայ, անհամար ուրիշ գաղափարներ կը խուժէին անծանօթ անկիւններէ եւ կը խուսափէին ամէն ուղղութիւններով։ — Թերթերը երէկ կը ծանուցանէին որ ներքին գործոց նախարարը եւ Ճէլալէտտին պէյ մեկնեցան Տարտանէլի ճակատը, քննութեան համար։ Իրենց վերադարձին պիտի այցելեն նաեւ Կէլիպոլուի հիւանդանոցը։ ---- Մինչեւ առաւօտ անդադար տանջուեցայ։ Քանի ամիսներէ ի վեր այստեղ եմ եւ առաջին անգամն է որ ոտքի չեմ կանգնիր, երբ զարթեցնող ժամացոյցս կը հնչէ։ Մեր յարկաբաժնի աղախինը եկաւ ինձ մօտ, թէյ բերաւ եւ քիչ մը կազդուրուեցայ։ Ուզեց անմիջապէս բժիշկը կանչել, բայց մերժեցի։ Ըստ ինքեան հիւանդ չեմ, բայց գլուխս ծանր է ինչպէս եթէ բեռնաւոր ըլլար ճնշիչ հոգով մը։ — Ճէլալէտտին գիտէ՞ արդեօք որ Կէլիպոլուի հիւանդանոցն եմ։ Գիտէ կամ չի գիտեր... Այն ժամանակ հանդիպեր էր հօրս Կարմիր Մահիկի կեդրոնական բիւրօն եւ իմ մասիս խօսեր էին։ Հայրս յայտներ էր որ պիտի մտնեմ զինուորական հիւանդանոցի մը մէջ։ Ճէլլալէտտին ըսեր էր հօրս. — Մելիհա Նուրի հանըմ ամէն տեսակ արիութեան կարող կին է. ինձ չէք զարմացներ։ Բայց այն ատեն ես ինքս չէի գիտեր դեռ թէ ո՞ր ճակատը պիտի ղրկեն ինձ. այնպէս որ... Սատանան իրեն հե՜տ... ահա՛ դարձեալ փոքրիկ մկները սկսան վազվզել ուղեղիս մէջ... ---- Նախաճաշի միջոցին անշուշտ լսեցին որ հիւանդ եմ եւ զարմանալի է որ բժշկապետը չշպրտեց ինձ մօտ. ի փոխարէն այցելութեան եկաւ հանդերձարանի վերակացուն, Սաֆիյէ հանըմ։ Կը զարմանամ որ վութը<ref>Լարային նուագարան մը։</ref> հետ չի բերաւ։ Տարօրինակ կին է Սաֆիյէ հանըմ եւ ինձ մեծապէս կը հետաքրքրէ։ Թէեւ վարձկան աշխատող, իրեն յանձնուած գործը կը կատարէ խնամքով եւ անձնուիրութեամբ։ Նախկին պալատական կին, կ’ապրի ամբողջովին հին յիշողութիւններով եւ փառքերով, բայց աննկատելի ճարպիկութեամբ այդ բոլորը կը կապէ ներկային։ Տարիները իր վրայէն սահեր են առանց փոխելու իր հոգեկան տրամադրութիւնը։ Թէեւ այլեւ ծերացած է եւ իր շպարով յոգնած դէմքը աւերակի մը կը նմանի, բայց պահած է իր կեցուածքին խրոխտութիւնը եւ իր շարժումները զուրկ չեն այն շնորհէն որ նազենի կիներուն յատուկ է։ Սաֆիյէ հանըմ կը հաւատայ որ պատերազմը պիտի վերջանայ մեր զէնքերու յաղթութիւնով։ Անիկա դեռ կը լսէ մեր հեծելազօրքի յաղթական տրոփը Րումէլիի տափաստաններուն մէջ, իր թառամած շրթները ընտանեբար կ’արտասանեն գահրիմաններու եւ ղազիներու<ref>Դիւցազն եւ յաղթական։</ref> անուններ, ինչպէս եթէ դեռ ապրէին, ինչպէս եթէ ներկայ ըլլային սենեակին մէջ։ Երբ անոնց նուիրուած հին տեսթան ներ կ’երգէ, բուռն յուզումը արցունք կը ժայթքեցնէ աչքերէն։ Անմիջապէս որ պահ մը ազատ ունենայ, կը վազէ իր սենեակը եւ վութը կը նուագէ։ Այս միջոցին վերին աստիճանի ոգեւորուած է բարձրաստիճան հիւրեր պիտի այցելեն մեր հիւանդանոցը։ Երկարօրէն ինձ խօսեցաւ այդ մասին։ Կը սիրէ բոլոր հանդիսութիւնները եւ օրուան տիրողները միշտ քաջեր եւ յաղթականներ են իրեն համար։ Ինձ խոստացաւ լաւ քէֆ մը սարքել, երբ պատերազմը վերջանայ եւ վերջանայ յաղթանակով։ Սիրտս նեղուած էր եւ գոչեցի զայրոյթով. — Թո՛ղ միայն վերջանայ. ինչ փոյթ թէ ի՞նչպէս պիտի վերջանայ։ Որի՞ պիտի ծառայէ այդ յաղթութիւնը. քանի մը պէյերու եւ էֆէնտիներու համար տօն եւ խրախճա՜նք... ուրիշ ինչ։ Սաֆիյէ դեռ սենեակս էր, երբ բժշկապետը, Րէմզի պէյ, եկաւ ինձ մօտ։ Բազկերակս նայեցաւ, սիրտս քննեց եւ պահ մը մտածկոտ մնած եւ պահ մը մտածկոտ մնաց։ Աչքերս յառած իր թուխ դէմքին կը նայէի ուշադրութեամբ։ Մեր նայուածքները շեշտակի իրարու հանդիպեցան եւ անիկա յօնքերը պռստեց։ — Քանի օրերէ ի վեր չարաչար յոգնած է խեղճը, ըսաւ Սաֆիյէ հանըմ, կարծես ընդհատելու համար մեր ծանր լռութիւնը։ Րէմզի պէյ սթափեցաւ, յայտնապէս ինքզինքը զսպեց — ինչո՞ւ էր այդպէս խռովուեր — եւ աթոռ մը առնելով նստեցաւ մահճակալիս քով. զուսպ բայց մեղմ ձայնով հարցուց. — Վաղո՞ւց է որ յոգնութիւն կը զգաք։ — Րէմզի պէյ, այս սոսկալի օրերուն ո՞վ յոգնած չէ, յոգնութեան խօսքն իսկ ընել ամօթ է։ Երէկ յանկարծ սարսուռներ զգացի, կարեւորութիւն չտուի։ Գիշերը պառկեցայ ուշ, զբաղած էի, ոտքի վրայ... ա՜յ ձեզ հետ էի գործողութեան սրահին մէջ. խնդիրը այն է որ գիշերը, չեմ գիտեր ինչո՞ւ անհանգիստ անցուցի, բնաւ չի քնացայ։ Առաւօտուն ուզեցի ելլել սովորական ժամուս, բայց անկարելի եղաւ. գլխու պտոյտ ունէի եւ անյաղթելի տկարութիւն... Վերջին խօսքերս չէի աւարտած երբ Րէմզի պէյ թղթապանակը հանեց եւ սկսաւ դեղագիր մը գրել. յետոյ, աւելի հանդարտ գլուխը բարձրացուց եւ նայուածքը անորոշ կէտի մը յառած, ըսաւ մեղմութեամբ. — Անհրաժեշտ է որ հանգստանաք, գոնէ երկու շաբաթ... — Ի´նչ կ’ըսէք, պէյ էֆէնտի, անկարելի է այս օրերուն, ընդմիջեց Սաֆիյէ հանըմ։ Րէմզի դէպի պառաւը դարձաւ բայց առանց ո եւ է ուշադրութիւն դարձնելու շարունակեց. — Լաւագոյն է նոյն իսկ որ քանի մը շաբաթով հեռանաք հիւանդանոցէն։ — Պէյ էֆէնտի՜, աղերսեց Սաֆիյէ հանըմ, դող ելած։ Զգացի որ բան մը պիտի պայթէր եւ բուռն յուզմունք մը ինձ գրաւեց։ Շրթներս կը դողային երբ ըսի. — Կը նախընտրեմ մնալ այստեղ։ Սաֆիյէ հանըմ գլխով հաստատական նշաններ կ’ընէր ինձ եւ կ’ուզէր խօսիլ։ — Քու ի՞նչ բանն է, քավթար պառա՛ւ, գոռաց յանկարծ Րէմզի պէյ բուռն զայրոյթով։ Տեսայ որ ձեռքերը կը դողային յանկարծական բարկութենէն։ Սաֆիյէ հանըմ բան չէր հասկնար եւ հակառակ բժշկապետի խիստ, գրեթէ դաժան դէմքին, պնդեց. — Մելիհա Նուրի հանըմ մեր փառքն ու պատիւն է, մեր հիւանդանոցին զարդը... Ի՞նչպէս կրնայ հեռանալ ճիշտ այն օրերուն, երբ մեծաշուք հիւրեր պիտի այցելեն մեր հիւանդանոցը։ Րէմզի պէյ ընդոստ դարձաւ եւ մեր նայուածքները կրկին իրարու հանդիպեցան. մեղմօրէն, գլխով ժխտական շարժում մը ըրի։ — Րէմզի պէյ, ըսի հազիւ զսպելով յուզմունքս, կը մնամ հիւանդանոց, բայց կը հանգստանամ։ Որքան օր որ հրամայէք, չեմ անցնիր սենեակիս սեմէն։ — Իրիկունը կրկին կ’անցնիմ, մըրմըրթաց բժշկապետը եւ մեկնեցաւ հազիւ ուրուագծելով զինուորական բարեւ մը։ ---- Երբ կը մտածե՜մ… ի՜նչ անօրինակ անակնկալներ կը վերապահէ մեզ կեանքը։ Արդարութեան անողոք սկզբունք մը կայ, որ գործադրութեան մը մտայ մեր կամքէն անկախ եւ նոյն իսկ հակառակ մեզի եւ երբեմն մեր իսկ ձեռքովը։ Րէմզի մեր պարտիզպանին որդին է եւ այսօր ինձ կը հրամայէ… Հայրս պաշտպանեց զինքը, դպրոց դրաւ. անգամ մը որ ուսմունքի համը ունեցաւ, այլեւս կանգ չառաւ, մտաւ բժշկական համալսարան եւ ինքնիրեն հասաւ ուր որ ուզեց։ Այսօր Րէմզի մեր հիւանդանոցին բժշկապետն է. իր ընկերները կ’ակնածին իրմէ, իր ստորադասեալները կը դողան իրմէ. երբ ձայնը կը լսուի, շարժումները կը դադրին, ամէն մէկը ուշադիր կը դառնայ, երբ սրահներէն կ’անցնի… Օ՜հ, ճշմարտապէս, իրա՞ւ է թէ երազ. եւ այդ բժշկապետը, այդ շուքը ծանր, գլխաւորը, մեր Րէմզին է՞, մեր սեւուլիկ եւ անտաշ Րէմզին… եւ ոչ ուրիշը… ---- Որոշուեցաւ որ գոնէ երկու շաբաթի չափ հանգստանամ։ Ուշ ատեն — երբ այլեւս յոյս չունէի — Րէմզի եկաւ ինձ մօտ եւ քաղցր մտերմութեամբ խօսեցաւ ինձ հետ։ Ո՞ւր մնացեր էր իր առաւօտեան խիստ ու զայրացկոտ երեւոյթը։ Խօսեցանք անցած օրերու մասին։ Մեր Գանտիլլիի բնակարանը, պարտէզը, յետոյ Գատըգիւղ՝ մօտա, երբ արդէն ուսանող էր, հայրս, ժամանակին ըսուած խօսքեր, ուրախութեան եւ տխրութեան պահեր, միասին վերյիշեցինք եւ կարծես թէ երկուքով կը տեսնէինք շարժապատկերներու յաջորդութիւն մը։ Բայց այդ բոլոր խօսակցութեան միջոցին մէկ անգամ Ճէլալէտտինի խօսքը չեղաւ։ Թէեւ երկուքս ալ կը մտածէինք իր վրայ։ Եւ ի՞նչպէս կրնայինք չի մտածել, քանի որ մեր ոեւէ յիշողութեան մէջ անիկա կար եւ, աւա՜ղ, երբեմն անիկա առաջնակարգ դեր մը կատարած էր։ Կը կարծէի որ Րէմզի պիտի դժգոհէր երբ վերջնականապէս յայտնէի որ չեմ փափաքիր տուն վերադառնալ հանգստանալու համար։ Ընդհակառակը Րէմզի գոհ մնաց եւ իր ընտանի շունի խելացի ու բարի նայուածքը քաղցրութեամբ դարձաւ վրաս։ — Լա՛ւ ուրեմն, Մելիհա հանըմ, ըսաւ մեկնած միջոցին, կը մնաք այստեղ, ձեր սենեակին մէջ եւ կը հանգստանաք։ Օրուան զով ժամերուն պատշգամը կ’ելլէք, բայց ոչ աւելին։ Ձեզ կը ղրկեմ գիրքեր, կարդացէ՛ք եւ ուսումնասիրէ՛ք. քիչ մը մտաւոր աշխատութիւն ձեզ չի վնասէր, ընդհակառակը, կը զբաղիք։ ---- Զզուելի գիշեր մը անցուցի կրկին։ Չեմ գիտեր՝ ի՞նչ է պատահեր ինձ։ Այնքան ջլատուած եմ որ երբ առանձին կը մնամ, կ’ուզեմ անմիջապէս պառկել։ Ինձ կը թուի որ ծանր քունով մը պիտի քնանամ։ Կարծես գինով եմ կամ թունաւորուած։ Բայց հազիւ թէ լոյսը կը մարեմ եւ գլուխս կը դնեմ բարձին, անիմաստ եւ կցկտուր պատկերներ կը ներկայանան մտքիս. ասոնք պատկերներ ալ չեն այլ վիճակներ։ Գիշերն ի բուն կը տանջուիմ կէս քուն, կէս արթուն, ինչպէս եթէ իմ ուժէս վեր ֆիզիքական աշխատութիւն մը կատարէի։ Անքնութէս տանջւոելով ելայ անկողնէս եւ միտքս զբաղեցնելու համար ձեռք առի Րէմզի պէյին ղրկած գիրքերը։ Զարմանալի է. այս մարդը իր պատանեկան տարիներէն որոշ գաղափարի ծառայած է եւ մինչեւ հիմա վազ չէ անցած։ Րէմզին առեղծուած մըն է բայց արդեօք անոր բանալին այս գիրքերուն մէջ չէ՞։ Կ’ուզեմ հասկնալ թէ քու վեհանձն ու բարի սիրտդ ի՞նչ կ’ուզէ, ի՞նչ բանի կը ձգտի։ Ինչո՞ւ կ’ատես եւ կ’արհամարհես բաներ, որ մենք յաջողութիւն, լուսաւորեալ եւ ազատական գաղափարներ կը համարենք… Ինչո՞ւ քու բուռն եւ անհաշտ ատելութիւն Ճէլալէտտինի եւ անոր ընկերներուն դէմ… Կ’ուզեմ գիտնալ եւ բաժնել քու զգացումներդ եւ նպատակներդ, բայց արդեօք արդէն ուշ չէ՞։ Այսօր կը հասկնամ որ ճշմարիտ երջանկութիւնը ինձ մօտ էր, ինձ կ’երկարէր իր բազուկները, բայց ես չի տեսայ եւ չի ճանչցայ ու հիմակ արդէն ուշ է, ուշ է… ---- Վերցուցի այդ խոժոռ գիրքերէն մէկը եւ ջանացի կարդալ. միտքս ցրուած է եւ չեմ կարող ամփոփուիլ։ Յետոյ, այդ բոլորը ինձ կը թուին անհիմն, անժամանակ։ Մեզ, զարգացած թրքուհիներուս, վէպ պէտք է, Րէմզի պէ՛յ. մեր ապականած միտքը կը փնտռէ զառամած Եւրոպայի մոլութիւններեը ներկայացնող պատկերներ… Մենք իսկական «հիասթափուած»ներ ենք եւ ինչքա՜ն կը փառաւորուինք որ մեզ նման կը գտնեն բարիզեան աշխարիկ կամ կիսաշխարհիկ ցոփուհիներուն։ Մենք վայրենիներ էինք եւ մեզ շլացուցին կեղծ գոհարներով… Մեզ դարձուցին նման իրենց փափաքած պատկերներին եւ կը կարծենք որ քաղաքակրթութեան ճամբուն մէջ մտանք, որովհետեւ մենք ալ սկսանք հագնիլ նեղ կիսազգեստներ եւ մեր սնարի գիրքերը դարձուցինք Բարիզի պոռնկագիրնե՜րը. մե՜ղք մեզի… Ահա թէ ինչո՞ւ չեմ կրնար կարդալ, Րէմզի, քու ղրկած ծանր եւ իմաստալից գիրքերը։ Չեմ կրնար կարդալ, ոչ թէ միայն այդ պատճառով. ի՞նչպէս կարդալ այս դժոխքին մէջ։ Օրն ի բուն կը լսենք թնդանօթնձգութեան խուլ որոտումը, երբեմն հեռաւոր, երբեմն աւելի մերձաւոր։ Ամիսներէ ի վեր ականջներս վարժուեցան այդ անվերջ դղրդիւնին եւ թնդիւնին։ Երբեմն երբ քունէս կ’արթննամ, կը մոռնամ որ անիկա թնդանօթաձգութիւն է եւ ինձ կը թուի լսել Մարմարայի ալիքները Մօտայի ժայռերուն վրայ, հարաւային քամիի օրերուն։ Ահա թէ ի՞նչ կը ղրկեն մեզ «մեր բարեկամները» իրենց թունաւոր եւ քայքայիչ գրականութենէ յետոյ… աւե՜ր, աւերածութիւն… Անատօլուն կը պարպուն եւ կուգայ այս ճակատին վրայ, բնաջինջ ըլլալու համար եւ դեռ կը խորհինք վերջնական յաղթութեան մասի՜ն… Ինչի՞ պիտի ծառայէ այդ յաղթութիւնը ամայացած երկրին համար. անիկա ո եւ է արժէք ունի՞ այն թշուառ այն հարիւրաւորներուն, հազարաւորներուն համար, որոնց սրունքը կամ բազուկը կը կտրենք տանջանքի սենեակ ին մէջ… — Ճէլալէտտին գիտի՞ արդեօք, որ Կէլիպօլուի հիւանդանոցն եմ… հաւանական է։ Կրնայ ըլլալ, որ կրկին հանդիպեցաւ հօրս Կարմիր Մահիկի կեդրոնական բիւրօյի մէջ եւ տեղեկութիւն ստացաւ իմ մասիս։ ---- Պէ՛տք է սպաննեմ Ճէլալէտտինը… իմ ուղեղիս մէջ։ Պէտք է ազատիմ իր յիշատակէն, այդ անարգ գերութենէն։ Որքան ատեն որ անիկա կայ իմ մտքիս մէջ, շղթայակապ ստրուկ մըն եմ, անկենդան դիակ մըն եմ ե՛ս… Անիկա դարձեր է իմ մտածումներուս խորքը, անիկա բռնաբարեր է իմ խղճմտանքս ու բանականութիւնս, անիկա իմ տէրս դարձեր է հակառակ ինձ։ Անցեալ օր, գործողութեան սրահին մէջ, նոյնիսկ հայ բժիշկը համարձակեցաւ ինձ դիտողութիւն ընել իմ մէկ անուշադրութեանս համար… Մահիճին վրայ պառկեր էր վիրաւոր զինուոր մը, որուն փեռեկտուած զիստին մէջէն ռումբի բեկորները պիտի հանէին. անիկա եզան պէս կը բառաչէր ցաւէն. քլօրօֆօրմ չի չի կայ, ոչ ալ ո եւ է թմրեցուցիչ։ Ուրիշ հիւանդանոցներու մէջ ղեած քիչ մը քլօրօֆօրմը կը պահեն գերմանացի վիրաւորներու համար։ Մեր քով այդքանն ալ չի կար։ Երբ մեր բաժինը կը ստանանք, երեք չորս շաբաթը անգամ մը, Րէմզի պէյ կը գործածէ առաջին պատահած ծանր վիրաւորներուն։ Վերէն եկած հրամանները ո եւ է կարեւորութիւն չունին իրեն համար։ Աչքերէն շանթեր ժայթքեցին երբ շրջուն քննիչը այդ մասին դիտողութիւն ըրաւ իրեն։ Այդ օրը ուրեմն, դրսէն ռմբակոծութեան խուլ որոտումը, ներսէն խեղճ զինուորին աղաղակները... գետնին լերդացած արիւն… Ներբաններս երբեմն կարմիր են երբ դուրս կուգամ այդ սրահէն. անդին խումբ մը վիրաւորներ, ոմանք մահամերձ, որ իրարու կրթնած կը հեծեծեն։ Հերթապահ բժիշկը, մինչեւ արմունկները սոթտած, արիւնաթաթախ, մսագործի պէս կ’աշխատի կենդանի մարմնին վրայ, քրտինք թափելով. յանկարծ ունելիներ կ’ուզէ ինձմէ. դարակին մէջ են, գիտե՛մ… «Շո՛ւտ, շո՛ւտ, հանըմ էֆէնտի, աստուծոյ սիրոյն…»։ Բայց ես դարակին առաջ կեցած կը տատամսէի եւ չէի ըմբռներ թէ խնդիրը ի՞նչ բանի վրայ է. կը հետապնդէի մտածումս, վերյիշելով Ճէլալէտտինի մէկ խօսքը։ Բժիշկը եկաւ, ինձ անդին հրեց, դարակը բացաւ եւ գործիքները առաւ։ Ամէն բան կեղտոտեցաւ. պէտք է կրկին մաքրել դարանը եւ մնացեալ գործիքները։ — Կոշտ ու կոպիտ արարած, ըսի ակռաներս սեղմելով. բայց անիկա ինձ նայեցաւ խոր արհամարհանքով եւ գործը շարունակեց անշշուկ։ Իրիկունը Րէմզի պէյ ինձ հարցուց։ — Ի՞նչ է պատահեր ձեր եւ հերթապահ բժիշկին միջեւ։ Պատմեցի մանրամասն, առանց ըսելու սակայն, որ մտացիր էի դարանին առաջ։ — Գործի տենդոտ աճապարանքի մէջ, ըսաւ Րէմզի համոզիչ ձայնով, բնական է երբ բժիշկը կը ջղագրգռուի. պէտք է համբերող ըլլալ։ — Թո՛ղ շատ լեզուն չերկնցնէ այդ դաւաճանը, ըսի Րէմզիին։ Յանցանքը որո՞ւնն է որ սրահները լիքն են վիրաւորներով, իրեն նմանները չե՞ն, որ թշնամին կ’առաջնորդեն մեր երկրին մէջ։ Րէմզի չի պատասխանեց, բայց ինձ նայեցաւ երկար եւ հետաքրքրուած նայուածքով, — Կ’ատեմ Պետութեան այդ թշնամիները։ — Ա՜հ, ըսաւ Րէմզի հեգնութեամբ։ — Միթէ դուք ալ չէ՞ք ատեր Հայերը։ — Ո՛չ, ըսաւ Րէմզի կտրուկ կերպով։ — Սրտի խորքէ՞, անկեղծութեա՞մբ։ — Այո՛, խոր անկեղծութեամբ։ — Հապա ի՞նչպէս կը հանդուրժէք որ միանան մեր թշնամիներուն հետ։ — այդ հարցերուն լուծումը ատելութեան մէջ չէ՛, ըսաւ Րէմզի համոզւոած շեշտով, բայց ժամանակը չէ երկար խօսելու այդ մասին։ — Երկու կարծիք չի կրնար ըլլալ, բողոքեցի եռանդով։ Րէմզի խոժոռեցաւ եւ այլեւս խօսեցաւ առօրեայ ծառայութեան վերաբերեալ խնդիրներու վրայ։ ---- Մէկ մէկ կը թղթատեմ Ճէլալէտտինի արտասահմանէն ինձ ղրկած նամակները եւ ինձ կը թուի որ խզեր եմ մանեակի մը թելը եւ մարգարիտները մէկիկ մէկիկ կ’իյնան գետին եւ կը կորսուին։ «Այս անգամ, սիրելի՛ս Մելիհա՛, Ստամպօլը իրապէս երջանկութեան դուռն է ինձ համար։ Ոչ մէկ յաղթական զօրավար, ոչ մէկ կայսր, այնքան խրոխտ հպարտութեամբ չէ անցած այդ քաղաքի սեմէն, որքան ես, երբ պիտի անցնիմ երկու օրէն, քանի որ ոչ թէ փառքի կամ գահի տիրանալու համար պիտի գամ, այլ աւելի թանկագին բանի մը, քեզի՛, սիրելիս, սուլթանուհի՛ս…»։ «Պիտի աշխատինք միասին, Մելիհա՛, եւ պիտի ջախջախենք բռնապետութեան հազար գլխանի հրէշը։ Ինձ հարճ պէտք չէ, այլ կեանքի ընկերուհի։ Դուն ես իմ ընտրեալս եւ քեզի հետ անբաժան պիտի պայքերինք ու վայելենք կեանքը… Մենք ձեռք ձեռքի պիտի ըլլանք փառքի առաջ եւ եթէ հարկ ըլլայ՝ մահուան առաջ…»։ Կեղծ էր ուրեմն այն մանեակը որ քու խօսքերով կազմեցի եւ կապեցի վզիս եւ որը կը համարէի իմ ամենէն փարթամ զարդեղէնս։ Բոլորը, բոլորը պէտք է ջնջել, որպէսզի հոգիս ազատագրուի։ Պէտք է նաեւ սիրտս թեթեւցնել այն ատելութենէն, որը չի շիջեցաւ երբեք։ այդ ատելութիւնը տակաւին շղթայ մըն է։ Ես հարճ մը չեմ, Ճէլալէտտի՛ն, որը կարելի է առնել ու արձակել ըստ կամս… Ես կը զարմանամ միայն թէ ի՞նչպէս կարող են դեռ ոեւէ տեսակի զգացում ունենալ մէկու մը համար, որ վարուեցաւ ինչպէս աւազակ, գրեթէ բռնի կնութեան առնելով իր եւ իր ընկերներու վճիռով աքսորի դատապարտուած պալատականի մը օրինաւոր կինը։ Հանգստի օրեր չեն այս օրերը ինձ համար, այլ տանջանքի օրեր։ Այս իրիկուն իսկ պիտի խնդրեմ Րէմզիէն որ թոյլ տայ ինձ ծառայութիւնս վերսկսիլ հիւանդանոցին մէջ։ ---- Րէմզին հիանալի է իր անխոնջ եռանդին եւ անձնուիրութեան մէջ։ Տեսայ զինքը հապճեպով անցած միջոցին եւ սիրտս դղրդեցաւ անբացատրելի զգացումով մը։ Անիկա անխնամ եւ ինքզինքին լքուած, որուն թարմ ուժը եւ մեծ արժանիքները չի կարողացանք գուշակել։ Դէմքը կնճռոտ է եւ խորշոմած, բայց սեւ աչքերը կը վառին հրայրքով։ Կարծես մեզ անծանօթ յոյս մը եւ համոզում մը կը փայլատակեն անոր հոգւոյն մէջ։ Իր տխրութիւնը մակերեսային է, անմիջական տպաւորութիւններու հետեւանք։ Բայց իր խորքին մէջ ուրախութեան վառարան մը կայ։ Րէմզին կը նայի յաղթութեան մը. բայց անիկա, վստահ եմ, մեր ամենուս ակնկալած յաղթութիւնը չէ։ Հետզհետէ ինձ հաճելի կը դառնայ նոյն իսկ իր թերութիւններով. իր դիմագիծերը, որ առանց չափազանցութեան կարելի է տգեղ համարել, իմաստ մը կը ստանան… Ի՞նչ հարկ բարակը փնտռել։ Երբ կ’երեւայ դառն պահու մը, սիրտդ կ’ամրանայ եւ պատրաստ կը զգաս ամէն բանի։ Իր պարզ ներկայութիւնը ապահովութիւն մըն է. իր ձեռքը բռնած կարելի է մեռնիլ անշշուկ։ ---- Եւ այս մեր Րէմզին է՜… Երբ կը յիշե՜մ այն առաջին օրը, երբ տեսայ զինքը իր հօրը քով գեղջուկ Անատօլցիի տարազով… Այդ նոյն օրը Ճէլալէտտին… Կար ժամանակ որ երբ նայուածքս դարձնէի Րէմզիի վրայ, երբ ուզէի ժպտիլ իր նորահաս երիտասարդի դիւրաւ շառագունող դէմքին, բուռն յուզումը տեսանելի սարսուռի պէս կ’անցնէր իր անձին վրայէն։ Ամէն ինչ էի իրեն համար եւ իր կեանքը պլպլացող լոյսի մը պէս կը դողդողար իմ քայլերուս հետքերուն վրայ։ Եւ հիմակ այլեւս ուրիշ բան է։ Երբ ինձ հետ կը խօսի, երբ ինձ մօտ կը նստի լռին, երբ իր աչքերը խուսափուկ ակնարկով կը հանդիպին իմ նայուածքիս, կարծես երբեք մինակ չէ եւ իր մօտ ունի բռնաւոր եւ աններող կրկին մը որ արգելք կ’ըլլայ իրեն անկեղծութեամբ եւ բարութեամբ մօտենալու ինձ։ Եւ այդ անբաժան ու անտեսանելի ընկերը իր վիրաւորուած հպարտութիւնն է։ ---- Ճէլալէտտին մեզ բաժնեց, թերեւս եւ անիկա մեզ պիտի միացնէ։ Կ’ուզեմ իր այցելութեան օրը ոտքի վրայ ըլլալ, իմ պաշտօնիս գլուխը, եւ թո՛ղ Րէմզին տեսնէ թէ որքան խոր արհամարհանք եւ ատելութիւն կայ իմ մէջս Ճէլալէտտինի համար։ ---- Ինչո՞ւ, չեմ գիտեր, հասայ զայրոյթի այդ գերագրգռութեան։ Գրեթէ ֆիզիքական խայթող ցաւ կը զգամ, երբ Րէմզիի ակնարէն մէկը կ’որսամ, որոնք այնքան արհամարհական հեգնութիւն ունին ինձ համար։ Ան չի հասկցաւ թէ ինչո՞ւ ուզեցի վերսկսիլ ծառայութիւնս. արդե՞օք կը խորհի թէ ամէն գնով կ’ուզեմ հանդիպիլ Ճէլալէտտինի։ Ես կ’ատեմ զինքը եւ այդ իսկ պատճառով կ’ուզեմ դիմագրաւել իր ներկայութիւնը։ Մեր խզումէն եւ իր անարգ ամուսնութենէն ի վեր առաջին անգամն է որ պիտի հանդիպինք իրարու եւ կ’ուզեմ որ Րէմզին իր աչքերով տեսնէ եւ ըմբռնէ իմ վարմունքիս իմաստը։ Ճաշի միջոցին Րէմզի ըսաւ Սուրիացի բժիշկին որ կը խօսէր Դամասկոսի գեղեցկուհիներուն վրայ։ — Երբ կին մը փորձէ արուեստական ոեւէ միջոցաւ սիրուն երեւալ, ատով իսկ կ’ապացուցանէ որ գերուհի մըն է։ Թեւիս վրայի ոսկի ապարանջանը դողաց… ու այդ պարզ զարդը ինձ թուեցաւ անարգութեան շղթայ մը. հանեցի եւ նետեցի սեղանին վրայ։ — Կարմիր Մահիկի՞ն համար… ճչաց Սուրիացի բժիշկը, պռավօ՜… Րէմզի շեղակի ինձ նայեցաւ։ Ինչպէս դանակի հարուած ընդունեցայ այ ակնարկը. շառագունեցայ եւ շրթներս դողացին։ Սեղանէն ելանք երկուքս ալ, առանց բառ մը ըսելու, միւսներուն զարմացական նայուածքին տակ։ Կէս գիշերը անց է. կ’երթայի հիւանդանոցներու սրահը մահամերձի ներարկում ընելու։ Կ’անցնէի բժիշկներու ննջասենեակներու առաջքէն, երբ լսեցի ցած խօսակցութեան շշուկ։ Կանգ առի. լռեցին։ Պահ մը յետոյ լսեցի առնական ձայն մը որ կը հեծեծէր, որ կը խօսէր արցունքներէն խեղդուելով։ Սա ի՞նչ մղձաւանջ է… ո՞վ է լացողը. ի՞նչ կրնայ ըլլալ այս ժամուն։ Րէմզի՜ն… անոր դուռը կիսաբաց է եւ լամբը կը վառի, դողացող քայլերով մօտեցայ եւ դուռն հրեցի. սենեակը պարապ էր։ Բայց քայլ մը անդին, հարեւան սենեակին մէջ, ահա իր ձայնն է որ կը լսեմ անսպասելի քաղցրութեան եւ բարութեան շեշտով մը։ Երբեք Րէմզի այդպէս չէ խօսած ոչ ոքի։ Կարծես խանդակաթ հայր մըն է իր հիւանդ երեխային սնարին մօտ։ Րէմզի՜… դուն կարող ե՞ս ուրեմն… — Հանդարտէ եւ եղբայր, եղբայր… Ակամայ աչքերս կը լեցուին. կարծես մատներ կը դպին բաբախուն սրտիս եւ ինձ անծանօթ զգացումներ կը խլեն անկէ։ Ինչպէս արբեցութենէ բռնուած, աչքերս մթագնելով, կը լսեմ կրկին Րէմզիի քաղցր ու սրտագին ձայնը. — Եղբա՜յր, եղբայր... Բայց որո՞ւ հետ է. դռները փակ են եւ այլեւս լռութիւն կը տիրէ ամէն կողմ. իմ քայլերս կը լսուին հակառակ զգուշութեանս եւ ահա հարեւան դուռը կը բացուի եւ Րէմզի կ’երեւայ, լամբը ձեռքը բռնած։ Անիկա տժգոյն է մեռելի պէս եւ դէմքը աւերուած է ինչպէս եթէ անձնական վիշտմը զինքը գալարէր տանջանքով. ինձ տեսնելուն մոլորուած նայուածքը յառեց վրաս եւ ըսաւ մեղս ու յոգնած ձայնով։ — Դուք է՞ք, Մելիհա հանը՛մ, ի՞նչ կայ։ — Այսօրուան վիրաւորներէն մէկը վատ է, մահամերձ է, պէտք էր քափուրի իւղ ներարկել. դեղատունը չի կայ... եկան ինձ մօտ... դեռ տուփ մը ունէի. ուզեցի ես ինքս ներարկել։ — Լա՛ւ, կ’ընկերանամ ձեզ։ Րէմզի կրկին մտաւ սենեակ, լամբը դրաւ սեղանին վրայ. մտած եւ ելած միջոցին կիսաբաց դռնէն լսեցի ծանր եւ տաժանելի շնչառութեան մը հեւքը, ուրիշ ոչինչ։ Պատրուակ մը տալու համար իմ բուռն յուզումիս, ըսի Րէմզիին հատկտեալ ձայնով. — Մարդիկ իրար յօշոտող արիւնարբու գազան են դարձեր, անյագ ծարաւի են դարձեր իրարու արիւնի... Ալլա՜հ, ե՞րբ վերջ պիտի գտնէ այս թշուառութիւնը։ Րէմզի լուռ կը քալէր. նրբանցքին աղօտ լոյսին մէջ իր տժգոյն դէմքը, սեւ թուացող մօրուքով, անօրինակ արտայայտութիւն ունէր։ — Մահամերձը կեսարացի է, ըսի, լռութիւնը խզելու համար։ Րէմզի ցնցուեցաւ եւ ինձ նայեցաւ, շրթները բացխփեց կարծես բան մը ըսելու համար, բայց լռեց։ — Գործողութեան միջոցին հասկցանք որ չպիտի ազատի. վէրքը նեխած էր... ափսո՜ս, դուք այնտեղ չէիք, թերեւսկը փրկէինք... Րէմզի տարակոյսի շարժում մը ըրաւ։ — Հայ բժիշկը կատարեց գործողութիւնը. ո՞վ գիտէ, թերեւս անուշադիր եղաւ։ Րէմզի քայլերը արագացուց, բայց կանգ առաւ։ — Առաւօտեան ժամը հինգէն մինչեւ կէսգիշեր անընդհատ աշխատեցաւ, ըսաւ ինձ յանդիմանական եւ դառն ձայնով մը, եւ այսպէս՝ երեք ամիսէ ի վեր՝ որ այստեղ է։ Այլ սակայն, երկու օրէ ի վեր գիտէ որ իր երիտասարդ կինը֊ ծերունի հայրը ու մայրը անհետ կորած են աքսորի ճամբուն վրայ... Հիւանդներու կիսախաւար սրահին մէջ կ’անցնէինք անշշուկ։ Շարքով մահճակալները դագաղներ են կարծես եւ վիրաւորները՝ ճերմակ սաւաններու մէջ պատանքուած մեռելներ։ Մեռելներ, որ կը տառապին եւ կը ճչեն եւ քունի մէջ թէ արթուն յարատեւ կը պայքարին անծանօթ եւ թշնամական զօրութեան մը դէմ։ Կանթեղները կը պլպլան եւ մեր զոյգ շուքերը կ’երկարին բեկբեկ, մահիճներու շարքերուն վրայ։ Մեր անցքին, անքուն հիւանդներ աւելի բարձր կը հեծեծեն անակնկալ օգնութեան մը յոյսը կ’արծարծուի իրենց կարկամած դէմքերուն վրայ։ Ուրիշներ ընդոստ կ’արթննան ու գաղտագողի կը դիտեն կամ կը ցցուին իրենց անկողիններուն մէջ՝ թեւերնին կապուած, ձեռատ կամ գլուխնին բեռնաւոր վիրակապերով։ Խուլ մռնչիւններ վերմակներու ծալքերուն տակ թաղուած վէրքերու համար, հատկտեալ բառեր, անորոշ վանկեր, ու ահա անուն մը. — Էմինէ՜, Էմինէ՜, Էմինէ՜... Կը հետեւիմ զառանցող հիւանդի մոլորուն նայուածքին, մինչ շրթները կը կրկնեն. — Էմինէ՜, Էմինէ՜... Այս ժամուն բժշկապետին այցելութիւնը անսովոր է եւ հիւանդները կը հասկնան որ իրենցմէ մէկը Ազրայէլի այցելութիւնը ընդունած է։ Սուր եւ հետազօտող աչքեր մեզ կը հետեւին. ո՞ւր կանգ պիտի առնենք, արդեօք... ։ Այդ բոլոր թուխ եւ վտիտի դէմքերը, նման իրարու, նման՝ ցաւի եւ մտավախութեան կծկումներով, այսահարի երեւոյթ ունին եւ կարծես իրենց դէմքերուն վրայ կը կրեն անջնջելի կերպով այն սոսկումը, որ պատերազմի տեսիլքներ յառաջ բերած են իրենց մէջ։ ---- Մեր հիւանդը առաջին ակնարկով ոչինչ ունի արտասովոր, հանդարտ պառկած է եւ կիսախուփ աչքերէն մէկուն մէջ բիբը կ’երեւայ, ինկած ստորին արտեւանունքին վրայ, ինչպէս անկենդան սեւ ուլուն մը, անլոյս, անփայլ։ Րէմզի վերմակը բարձրացուց եւ բազուկը փնտռեց. հազիւ թէ բժիշկին մատները կպած էին բազկերակին, հիւանդը ունեցաւ կարճ եւ կտրուկ ցուցում մը։ Րէմզի կրկին ծածկեց վերմակը եւ իր թաշկինակը հանելով գրպանէն, մեղմութեամբ սրբեց հիւանդին քրտնաթոր ճակատը. յետոյ նշանացի ինձ պատուիրեց որ լոյսը մօտեցնեմ հիւանդի դէմքին։ Շրթունքի անկիւնէն արիւնախառն դեղնորակ լորձունքը յամրօրէն կը հոսէր սեւ մօրուքին մէջ. բժիշկը արտեւանունքը բարձրացուց բիբը մնաց կախուած, կարծես գետին պիտի իյնար։ Ցոյցտուն ներարկու գործիքը Րէմզիին, բայց անիկա ձեռքով մերժողական շարժում մը ըրաւ։ Մահիճին քով, սեղանին վրայ ստկուած նարինջ մը կար, ուրկէ քանի մը շերտ կը պակսէր. հասկցայ որ մնացեալկ այլեւս իրեն համար չէր։ Մեկնեցանք վիրաւորին քովէն ինչպէս յանցաւորներ։ Գիշերապահը մօտեցաւ բժշկապետին եւ փորձեց բան մը հասկցնել, բայց Րէմզի շրթունքին դրաւ մատը լռութիւն հրամայելով։ Երբ դուրս եկանք, նրբանցքին մէջ երկուքս մէկ կանգ առինք։ Պաղ քրտինք մը կ’ողողէր ճակատս եւ ծունկերս կը կթոտէին։ Րէմզի այդ պահուն ինձ նայեցաւ ներուժ նայուածքով մը։ Կարծես թէ ինքն էր աւելի տկարը եւ նեցուկ մը կը փնտռէր։ Հասկցայ որ զինաթափ կը զգար ինքզինքը եւ տեսակ մը դառն գոհունակութիւն զգացի։ Կարծես թափ տալու համար մեր խռովայոյզ զգացումներուն, աւելի ուժեղ կերպով լսելի եղաւ հրետանիին թնդիւնը եւ ապակիները ցնցուեցան ճարճատելով։ Րէմզի դէպի ինձ հակեցաւ եւ դէմքը ստացաւ խորհրդապահ երեւոյթ մը. կարծես ծանր եւ անխոստովանելի գաղտնիք մը ունէր հաղորդելիք. բնազդական շարժումով մը աջ եւ ձախ նայեցաւ, բայց ահա անմիջապէս սթափեցաւ եւ արագ քայլերով հեռացաւ նրբանցքին մէջ։ ---- Ցերեկուան ճաշին Րէմզի իր սովորական երեւոյթը ունէր. քիչ մը աւելի տժգոյն թերեւս եւ աչքերը աւելի յոգնած, Սուրիացի բժիշկը կարդաց պատերազմական հաղորդագրութիւնները եւ յաղթանակի ստուգութիւնը պարզեց բոլոր դէմքերը։ Մեր դաշնակից Գերմանացիները յաղթական են բոլոր ճակատներուն վրայ։ Կը բաւէ որ գրաւեն Վարշաւիան եւ ահա վերջացա՜ւ... Պատերազմը կը վերջանայ կեդրոնական պետութեանց յաղթանակով։ Սա անտարակուսելի ճշմարտութիւն մըն է եւ այլեւս մնացեալը մանրամասնութիւններ են։ Ամէնքս ալ երջանիկ էինք եւ հպարտ բացի Րէմզիէն, որ անուշադիր մնաց ընթերցման պահուն եւ չի հասկցաւ կարծեմ թէ խնդիրը ի՞նչ բանի վրայ է։ Խօսքը չեմ ըներ հայ բժիշկին, որ իր տգեղ եւ խոշոր քիթը չի բարձրացուց պնակին վրայէն։ Երկուքին ալ վարմունքը ջիղերուս դպաւ, թերեւս ուզեցի պարզապէս Րէմզիին ուշադրութիւնը գրաւել։ Դէմ է պատերազմին, գիտեմ, այդքանը գուշակած եմ. ես ալ դէմ եմ, բայց այդ ինձ չարգիլէր որ սիրտս ուռի հպարտութեամբ, երբ լսեմ մեր թշնամիներուն ջախջախիչ պարտութիւնը։ Թո՛ղ անգամ մը յաղթենք, յետոյ կը խօսինք... Իմ զգացումներս մէկ անգամէն արտայատելու համար գոչեցի եռանդով։ — Վա՜յ յաղթողին... Սուրիացի բժիշկը ծափահարեց, յետոյ աչքերը արագ թարթելով ինձ նայեցաւ եւ ըսաւ. — Պէտք է գթով ըլլալ պարտուողներուն համար։ Թուրքը ասպետական է եւ վստահ եմ որ... — Ի՞նչ է գութը, ընդհատեցի խօսքը, ես այդպէս բան չեմ ճանչնար։ Դուք բժիշկներ էք, եւ ամէնքդ ալ գիտութեան հետեւած էք։ Մի՞թէ գութ կայ բնութեան մէջ։ Թէ՛ բուսական եւ թէ՛ կենդանական աշխարհներու մէջ իրար կը լափեն, իրար կ’ոչնչացնեն ապրելու, տեւելու եւ զօրանալու համար... Ո՞ւր կը գտնէք գութ որ ես իմ մէջս ունենամ։ Այդ ձեր գութ ըսածը ջղային հիւանդութիւն մըն է եւ փառք աստուծո՜յ, իմ ջիղերս հիւանդ չեն։ — Ինչքա՜ն պաշտելիօրէն սոսկալի էք, մրմնջեց սուրիացի բժիշկը։ Րէմզի նայուածքը ինձ սեւեռեցեւ մնաց այդպէս։ Այդ թափանցող ակնարկին տակ արիւնս մտրակուեցաւ եւ աւելի եռանդով ըսի. — Ես չեմ որ հաստատեր եմ աշխարհիս օրէնքները. պատասխանատու չեմ եթէ բնութիւնը մեզ հրամայաբար կը պատուիրէ լափել ապրելու համար։ Կա՛մ պիտի յօշոտես, կա՛մ պիտի յօշոտուիս։ Մարդոց մէջ ալ գառնուկներ կան եւ գայլեր։ Ես գառնուկ չե՛մ, վստահ եղէ՛ք, ես գայլ եմ եւ ինչ որ աւելի բան մըն է, էգ գայլ մըն եմ ե՛ս։ — Պռավօ՜, պռավօ՜... գոչեցին սեղանին զանազան անկիւններէն։ Յետոյ յանկարծ լռեցի։ Նշմարեցի որ Րէմզի հայ բժիշկին նայեցաւ արագ եւ խուսափուկ ակնարկով մը եւ իր վարի շրթունքը ստացաւ ծաղրական արտայայտութիւն մը։ ---- Ճէլալէտտի՜ն... սիրելի՛ս... թ՛ղ այդպէս ըլլայ... ես քու գերիդ եմ, քու արձակած հարճդ... Ճէլալէտտի՛ն... Միայն այնքանին վստահ ըլլայի որ գիտես թէ այստեղ եմ եւ Կէլիպօլուի հիւանդանոցը պիտի այցելես ինձ տեսնելու յոյսով, որպէսզի իմ սեւ օրս ուրախութեան փոխուէր եւ այդ դժոխքը ինձ համար դառնար երջանկութեան պարտէզ մը... Ճէլալէտտի՜ն... միայն գիտնայի որ գիտես թէ այստեղ եմ։ ---- Երեկոյթը անցուցի Սաֆիյէ հանըմին սենեակը։ Սիրտս անձկութեամբ լեցուն էր։ Երբ վութին ողբական հնչիւնները կը պայթէին անոր ճարտար մատներուն հպումով, ինձ կը թուէր որ տարածութեան մէջէն ճակատագիրս էր որ ինձ վանկ առ վանկ կը յայտնէր կեանքի գաղտնիքը։ Ես հասկցայ թէ ինչո՞ւ առաջին օրէն թագուն համակրութիւն մը ունեցայ այդ նախկին պալատականին համար։ Ամէն հաշիւ ընելով եւ զեղջելով արտաքին տարբերութիւնները, մենք իրարու նման ենք հոգիով։ Ան արդէն պառաւեր է, բայց դեռ կը սպասէ... Կը սպասէ որ մի ինչ որ անծանօթ ձիաւոր իրեն բերէ լիաբուռն երջանկութիւն եւ բարիք։ Ան համոզուած է նոյնիսկ որ այդ ձիաւորը ճամբայ ելած է եւ օր մը պիտի հասնի ու իր դրանը զարնէ... ։ ---- Որպէսզի իրապէս կարենայինք ինքզինքնիս համարել ազատ, պէտք է որ փնտռէինք մեր երջանկութիւնը մեր սեփական ուժերով եւ մեզմէ բղխող միջոցներով։ Մենք ի՞նչ ենք մենք մեզմով։ Կինե՜ր որոնց կը ցանկան կամ կ’արձակեն... եւ երկու պարագային ալ կրաւորական ստրուկներ։ ---- Երբ մեր գլխուն վերեւ մարդ մը կայ, անտէր շան նման ողորմելի եւ շուարած կը մնանք եւ ասոր անոր կը քսուինք, որպէսզի վերջապէս տէր մը գտնենք։ ---- Րէմզին կարող էր ինձ փրկել, բայց կը զգամ որ հետզհետէ կը հեռանայ ինձմէ։ Անջրպետը որ կայ մեր երկուքին միջեւ, հատզհատէ կը լայննայ։ Վերագտնելու համար մեր միացման կէտը, պէտք է վերադառնանք անդարձ անցեալին։ Անոր կեանքը կը բացուի իր առաջ Մայիսեան լուսաշող օրուան մը պէմ։ Իր աստղը փայլուն է եւ իր աչքերը կը ժպտին անծանօթ, բայց ստոյգ երջանկութեան մը։ Զինքը կը տեսնեմ գալիք օրերուն մէջ ամուր եւ յաղթական, բայց ես բացակայ եմ այդ օրերէն։ ---- ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐ «Ներքին գործոց նախարարը պիտի մնայ դեռ քանի մը օր ճակատ, իսկ Ճէլալէտտին պէյ կը վերադառնայ մայրաքաղաք։ Մէկ օր կանգ պիտի առնէ միայն Կէլիպէլու, հիւանդանոցը այցելելու համար»։ ---- Օրն ի բուն պատրաստութիւններ կ’ըլլան ականաւոր հիւրը ընդունելու համար։ Յոյս կայ որ Ճէլալէտտինի այցելութիւնը զուգադիպի ջախջախիչ յաղթանակի մը, ինչպէս Վարշաւիայի գրաւումը, որի համար կ’ըսեն թէ ժամերու խնդիր է։ Նոյնիսկ լուսազարդութեան պատրաստութիւններ կ’ըլլան։ Ողորմելի բան է տեսնել այդ գոյնզգոյն թուղթէ լապտերները նրբանցքներուն մէջ, ուր նոր հասած վիրաւորներ կը հեւան եւ կը հեծեծեն ու իրենց քալած տեղերը արիւնի հետքեր կը թողուն։ Րէմզին ալ աւելի լռակեաց է եւ խոժոռ. կ’ուզէի իրեն հետ խօսիլ մտերմութեամբ, բայց ինձ կը թուի որ այս օրերուս իմ պարզ ներկայութիւնս անհանդուրժելի է իրեն։ Այլ սակայն եթէ գիտնա՜ր թէ որքան յուսացի իր վրան... Երկուքս ալ ցաւագինօրէն կ’ուզենք իրարու մերձենալ, բայց անողոք բան մը մեզ կը բաժնէ։ ---- Ճէլալէտտի՛ն, դուն իմ կեանքիս դահիճը եղար եւ սրտիս խորքէն կ’ատեմ քեզ։ Կ’ատեմ հրայրքով եւ սիրելով եւ կը տանջուիմ սիրելով եւ ատելով։ Կ’ուզեմ ազատագրուիլ քու լուծէդ, բայց սիրտս տերեւի մը պէս կը դողայ քեզ տեսնելու յոյսով եւ ուշադիր ականջ կը դնեմ հետզհետէ դէպ ինձ յառաջացող քայլերուդ աղմուկին, որը կը թնդայ սպասման ժամերուս լռին անհամբերութեան մէջ։ Սաֆիյէ հանըմ հնարամիտ եւ ճարտար կին է եւ քանի մը օրերէ ի վեր ինձ կ’օգնէ իմ արդուզարդիս մէջ։ Վաղուց մոռցեր էի այն հրճուանքը եւ վստահութիւնը որ հայելիին մէջ պատկերս կը ներշնչէր ինձ։ Սաֆիյէ հանըմ սքանչացման մրմունջով կը խօսի իմ սամոյր եւ թաւ յօնքերուս, աչքերուս փայլին եւ շրթներուս թարմութեան վրայ։ Կարծես անձնական շահ մը ունի իմ գեղեցկութեանս մէջ։ Ինքը ինձ սորվեցուց դնել հիւանդապահուհիի ճերմակ քօղս մասնաւոր ծալքով մը, որ ըստ իրեն աւելի պատշաճ է իմ դէմքիս։ — Դուն սիրուն եւ գողտր կին մը չես, ըսաւ ինձ, այլ հրամայական գեղեցկուհի մը։ Պէտք է արժեցնել այդ թանկագին յատկութիւնը։ Ցեղ ունեցող մարդիկ զգայուն են քեզ պէս կիներուն. պայքարի կը մտնեն քեզ հետ, բայց կը մեռնին քեզ համար։ ---- Մինչեւ առաւօտ հիւանդանոցը հեւքոտ գործունէութեան մէջ էր։ Վիրաւորներու սայլերը անվերջ շարաններով կանգ կ’առնէին մեր դրան առաջ եւ կը պարպէին իրենց բեռը։ Այլեւս չէինք հասներ նոյնիսկ նախնական խնամքներ տալու ամէն մէկին։ Բոլոր ծառայողները ոտքի վրայ էին եւ իրարու կ’օգնէինք հապճեպով։ Միջոց մը աշխատեցայ հայ բժիշկին հետ եւ մինչ անիկա ցնցոտիի կտորներ կը հանէր, որոնք թանձրացած արիւնով կպած էին ցաւագին միսերու, մեր աչքերը իրարու հանդիպեցան նոյն անկեղծ վշտակցութեան զգացումին մէջ։ Րէմզի տարօրինակ երեւոյթ մը ունի։ Անոր դէմքը դարձեր է չար եւ անթափանց։ Անիկա երբեմն ինձ երկիւղ կը պատճառէ։ Կարծես գերբնական ճիգով մը մեր հասողութենէն վեր մտածումի մը վրայ կեդրոնացուցած է իր բոլոր ուժը։ Բայց այս բոլորն ալ խուսափուկ տպաւորութիւններ են, որովհետեւ շունչ առնելու ժամանկ չկայ։ Այլեւս չի պատահիր որ գոնէ ճաշտ ժամերուն հաւաքուինք։ Երկուքով, երեքով կը ճաշենք արագութեամբ եւ կ’երթանք մեր գործին։ Թերեւս սոսկալի աղէտներ կը սպառնան մեզ։ Ի՞նչ պիտի պատահի, եթէ թշնամին հասն մինչեւ Կէլիպօլու։ Հայրս ինձ հեռագրեր է որ քանի մը օրով վերադառնամ Պոլիս... անշուշտ այնտեղ գիտեն իրականութիւնը եւ այդ է հեռագրին թագուն իմաստը։ Բայց միթէ՞ հայրս չի մտածէր որ ես զէնքի հաւատարիմ ընկեր եմ եւ դասալիք չեմ ըլլար այս ճգնաժամային օրերուն։ ---- Լուր կայ որ հիւանդանոցը պիտի փոխադրեն թիկունքը... ուրեմն... ։ Ինչո՞ւ ուշացաւ Ճէլալէտտին։ Թերթերու մէջ այլեւս ոչ մէկ լուր կայ իր մասին։ ---- Չորս հոգի կը ճաշենք։ Հայ բժիշկը սովորականէն աւելի մռայլ էր. յանկարծ ճաշը ընդհատեց եւ մեկնեցաւ սրահէն։ Րէմզի երկար նայեցաւ ետեւէն եւ Սուրիացի բժիշկը քաջալերուած բժշկապետի այդ ցուցարար հոգածութենէն՝ հարցուց. — Կարծեմ կեսարացի է։ Րէմզին գլխով հաստատական նշան մը ըրաւ Կրկին լռութիւն։ Սուրիացին իր սովորութեան համեմատ ուզեց խզել այդ ծանր լռութիւնը եւ սկսաւ խօսիլ տեղահան եղած հայերու կարաւաններու վրայ, որոնք անցեր էին Դամասկոսէն։ Րէմզին ուշադրութեամբ կը լսէր։ Սուիրացին ի միջի այլոց պատմեց թէ աքսորականներու կարաւանի մը ընկերացող ժանտարմ մը, որ չէր խնայած ո՛չ ծերերուն եւ ո՛չ հիւանդներուն, յանկարծ օր մը կանգ կ’առնէ ճամբուն վրայ լքուած երեք ամսու մանկիկի մը առաջ։ Պահ մը մտածկոտ կը մնայ, յետոյ կը վերցնէ երեխան գետնէն, կ’առնէ գիրկը եւ կը նայի։ Ի՞նչ կը պատահի իրեն այդ պահուն, սատանան միայն գիտէ։ Ժանտարմը կը դանդաղի, ետ կը մնայ կարաւանէն եւ կրկնոցին ծայրով կը ծածկէ լքուած մանկիկին մերկ անդամները։ Առաջին հանգրուանին իսկ կը դիմէ կարաւանին մէջ երեխայ ունեցող կիներուն եւ կ’աղերսէ որ յօժարին դիեցնել մանկիկը։ Այդ նոյն կիները կը պատմէին որ այդ արիւնարբու գազանը օրէ օր կը փոխուէր։ Մեղմութեամբ եւ նոյնիսկ քաղաքավարութեամբ կը խօսէր իրենց հետ եւ սիրտը կը դողար որ պիտի մերժէին իր խնդիրքը։ Միւս ժանտարմները կը ծաղրէին զինքը բայց անիկա կը հանդուրժէր ամէն բանի եւ նոյնիսկ երբեմն գաղտագողի հաց եւ ձմերուկ կուտար դիեցնող կիներուն եւ երեխաներուն։ Սուրիացին տեսեր էր այդ ժանտարման իր աչքերով։ Անիկա հարազատ հօր գուրգուրանքը ունէր այդ մանկիկին համար, ահով եւ վախով կը հետեւէր անոր առողջութեան եւ դէմքը կը ստանար անսահմանելի երանութիւն մը, երբ մանուկներու յատուկ անգիտակից ժպիտը ուրուագծուէր երախային դէմքին վրայ։ Երբ կարաւանը Դամասկոսէն պիտի մեկնէր ժանտարման խնդրեր էր տեղւոյն իշխանութենէն որ զինքը արձակեն։ Մտադիր էր տնակ մը վարձել եւ երեխային հետ բնակիլ այնտեղ։ Իշխանութիւնը մերժեր էր իր խնդիրքը եւ ժանտարման բեկուած սրտով միացեր էր կարաւանին, մանկիկը թեւերուն վրայ, գլուխը կախ եւ մտահոգ, ինչպէս եթէ ինքն ալ աքսորական մը ըլլար։ — Ա՜յ, եթէ կրնաք, լուծեցէք մարդկային սրտի գաղտնիքը, եզրակացուց սուրիացի բժիշկը։ — Այդ կը նշանակէ, որ այդ հրէշը իր խորքերուն մէջ մարդկային զգացումներու կայծ մը պահած էր, ըսաւ Րէմզի ներշնչուած ձայնով, եւ թէ ինչ որ ալ պատահի, պէտք չէ յուսահատիլ։ Յետոյ աւելցուց եռանդով. — Պէտք է հրահրել այդ կայծերը որպէսզի մեզ խեղդող խաւարը փարատի։ — Այո՛, որպէսզիզ իժեր սնուցանենք մեր ծոցին մէջ, ըսի ես, ալ չեմ գիտեր ինչո՞ւ, որովհետեւ այդ չէր մտադրութիւնս եւ ինքս ալ յուզուած էի սուրիացիին պատմութենէն։ Րէմզի ընդոստ դարձաւ ինձ եւ կզակը սեղմած, սպառնական նայեցաւ։ Յետոյ ձեռքի դանակը նետեց սղեանին վրայ եւ ուսերը ցնցեց արհամարհանքով։ Ուզեցի մեղմացնել խօսքերուս ազդեցութիւնը, բայց յանկարծ ուրախութեան աղաղակ մը պոռթկաց նրբանցքներուն մէջ։ Սրահին դուռը բացուեցաւ եւ նոր հասած թերթի յաւելուածներ ինկան մեր ամենուս ձեռքը. «Գերման բանակը գրաւեց Վարշաւիան»։ Վստահաբար, վաղը, Ճէլալէտտին կը հասնի Կէլիպօլու։ Ինչո՞ւ Րէմզին պղտորեց ուրախութիւնս։ Ի՞նչ գերագոյն նպատակ կրնայ ըլլալ իր հայեցակէտին մէջ, որ զինքը անտարբեր կը դարձնէ մեր ամենուս ուրախութիւններուն եւ արդար ցասումներուն։ Մտադրեցի յանկարծ որ երթամ տեսնեմ զինքը եւ ըսելիքներս չի վերապահեմ ցերեկուան ջղագրգիռ ժամերուն երբ՝ մեր լսած ու տեսած սոսկումներէն գրգռուած, չենք գիտեր այլեւս թէ ի՞նչ կ’ընենք, ի՞նչ կ’ըսենք։ Գիշերապահը ինձ առաջնորդեց հնամենի շէնքին մութ նրբանցքներէն լուսազարդութեան յատկացուած նարնջագոյն թուղթէ լապտեր մը ձեռքը։ Մղձաւանջի մէջ ե՞նք, թէ իրաւէ այս բոլորը։ Կարծես ամէն մէկս անձամբ մենք չենք, այլ մեր ուրուականները՝ որ կը շարժին, կը սահին, կը խառնուին ուրիշ ստուերներու։ Դեռ ողջ ե՞նք, ի՞նչ բանի համար… եւ այս անիծեալ ու անդադար թնդիւնը, որ խորքը կը կազմէ մեր բոլոր մտածումներուն եւ զգացումներուն։ Ե՞րբ պիտի հասնի այն օրը երբ լռութիւնը պիտի բզզայ այս աշխարհատարած աւերակներուն վրայ։ ---- Րէմզին չի զարմացաւ ինձ տեսնելով. կարծես ժամադրուած էինք եւ ինձ կը սպասէր։ Արմունկները սեղանին վրայ, գլուխը՝ ափերուն, խորասուզուած էր մտածումներու մէջ։ Թերեւս կը քննանար։ Երբ դուռը բացի, գլուխը բարձրացուց, ինձ նայեցաւ եւ ըսաւ յոգնած ձայնով. — Լաւ որ եկար, Մելիհա՛։ Առաջին անգսամն էր որ այդքան քնքուշ մտերմութեամբ Րէմզի կ’արտասանէր անունս։ Անմիջապէս խորհեցայ որ հիւանդ է. դէմքը տժգոյն էր եւ իր սեւածիր աչքերը կը վառէին տենդով։ Կարծես բարոյական սասանումի մը ենթարկուեր եւ ջախջախուեր էր։ Անսահման երկիւղ մը ինձ գրաւեց։ — Արդեօք վատ լուրեր կա՞ն ճակատէն, հարցուցի, փութալով դէպի ինքը։ Գլխով ժխտական նշան մը ըրաւ։ Կը շարունակէի հարցական ակնարկս սեւեռել իր աչքերուն բայց ահա զգացի որ Րէմզի բուռն ցաւով մը կը տանջուէր. ուզեցի անմիջապէս կազդուրել զինքը։ — Եթէ վատ լուր չի կայ, ի՜նչ փոյթ մնացածը… շուտով մենք եւ մեր զինակիցները կը յաղթենք։ Մեր փայլուն մահիկը կը բարձրանայ երկնակամարին վրայ… Իմ ոգեւորուած խօսքերուս միջոցին Րէմզի հետզհետէ աւելի տանջալի կը դառնար։ — Ինչ որ ալ ըլլա՛յ, ես քեզ կը հաւատամ, աւելցուցի եռանդով. բայց դուն կը կարծես թէ չարժէ ինձ հետ խօսիլ սրտակցութեամբ։ Րէմզի կը շարունակէր ինձ նայիլ այլայլած դէմքով։ Երբեմն յօնքերը կը խոժոռէին, յետոյ կը պարզուէին։ — Այսօր, պնդեցի ուրախութեան օր մըն է մեզ համար։ Մեր թշնամիները կը պարտուին… Րէմզի գլուխը ցնցեց դառնութեամբ. — Մեր բուն թշնամիները, ըսաւ ակռաները սեղմելով, յաղթական են այս միջոցին։ — Ո՞րն է քեզ համա թշնամին։ Ես այլեւս բան չեմ հասկնար։ Վայրենիները եկեր են մինչեւ մեր մայրաքաղաքի դուռը… — Թշնամին միայն այնտեղ չէ՛… վստահ եղի՛ր, Մելիհա՛։ Ոտքի ելաւ եւ սկսաւ պտտիլ սենեակին մէջ։ Յանկարծ կանգ առաւ իմ դէմս, երկու ձեռքերը դրաւ ուսերուս վրայ եւ նայուածքը սեւեռելով աչքերուս՝ ըսաւ անձկալի ձայնով մը։ — Կարո՞ղ ես արդեօք դաժան ճշմարտութեան մը բեռը կրել։ Այդ պահուն ճշմարտապէս սարսափեցայ իրմէն։ Ինձ թուեցաւ, որ խելքը գլուխը չէ, զառանցանքի մէջ է։ Սթափեցնելու համար զինքը՝ փութացի ըսել. — Րէմզի՛, աղի, հացի հախ կայ մեր մէջը. մեր տունը ապրած, հօրս թեւին տակ մեծցած ես. ինչո՞ւ քու սիրտդ կը փակես ինձ։ Կ’ըմբռնեմ շատ լաւ որ դուն մեզ հետ չես, ի՞նչ է պատճառը… Րէմզի՛, Գերմանները գրաւեցին Վարշավիան եւ շուտով այս անիծեալ պատերազմը վերջ կը գտնէ. ի՞նչպէբ կ’ըլլայ որ անտարբեր կը մնաս մեր յաջողութիւններուն համար։ Րէմզի ցնցուեցաւ, քայլ մը հեռացաւ եւ ափը մօտեցնելով շրթունքին՝ փչեց վրան ըսելով. — Այդ բոլորը, ահա՛… քիչ մը ոսկեզօծ փոշի, ուրիշ ոչինչ… Պահ մը լուռ նայեցանք իրարու. յետոյ կարծես նոր մտաբերելով, աթոռ մը տուաւ ինձ եւ խնդրեց որ նստիմ։ Դուռը կիսաբաց մնացեր էր. գնաց փակեց եւ երկրորդ աթոռ մը առնելով եկաւ քովս, նստաւ սեղանին առաջ. յետոյ խոր հառաչելով ըսաւ. — Իրաւամբ, պէտք է մտածել, Մելիհա՛, որ թերեւս անպատշաճ է որ այս ժամուս առանձին ինձ մօտ ըլլաս։ Իմ կարգիս փչեցի ափիս վրայ եւ ըսի. — Այդ բոլորը ալ աւելի քիչ մը փոշի, ուրիշ ոչինչ։ Ուզեցի ժպտիլ, բայց դէմքը յանկարծակի լրջացաւ։ — Դժուար էր ինձ համար այս իրիկուն, ըսաւ մեղմ ձայնով, մինակս տանիլ հոգւոյս բեռը, շնորհակալ եմ որ եկար։ Գլուխը ցնցեց, վանելով անհարկի մտածում մը, յետոյ ըսաւ. ինչպէս եթէ առանձին խօսէր։ — Քիչ առաջ կը մրափէի եւ երազ մը տեսայ. Գանտիլիի տունն էինք, պարտէզին մէջ. հայրս կ’աշխատէր ածուխի մը մէջ եւ ես կը խաղայի մինակս։ Ինձ ղրկեց որ գործիք մը բերեմ։ Քանի մը քայլ անդին կանգ առի շլացած. ծաղկած աքասիաներու ստուերին տակ ճերմակ եւ քօղարկուած սիլուէտ մը կ’անցնէր. ինձ այնպէս թուեցաւ որ սա աշխարհային էակ մը չէր, այլ դրախտէն իջած հուրի մը։ Ոչինչ կը յուսայի եւ ոչ մէկ բանի իրաւունք ունէի, բայց իմ ուրախութիւնս մաքուր էր եւ զօրեղ արեւի ճառագայթի մը պէս… — Սա երազ չէ, Րէմզի, ըսի դողդողացող ձայնով, սա երջանիկ յիշողութիւն մըն է… Րէմզի ընդոստ ինձ դարձաւ եւ աչքերը փայլատակեցին։ — Երազ էր, բայց սթափեցայ. եւ ո՞վ էր որ աղարտեց իմ պատանեկան երազս… Համիտի սպասաւոր, ոճրագործ Րիզա փաշայի որդին, Ճէլալէտտինը՜… — Րէմզի՛… — Այլեւս ոչի՜նչ… ես վճռեցի սպաննել Ճէլալէտտինը… — Օ՜հ, Րէմզի… Դուն գլուխդ կորսնցուցեր ես… հիմա այն էր պակաս ո՜ր… — Ոչ հիմակ, Մելիհա՛, ես այն ատեն վճռեցի եւ ինձ համար մեռած է արդէն։ Անկեղծօրէն կը մտածէի որ Րէմզի զառանցանքի մէջ է եւ իր տժգոյն դէմքը, սեւ խոր աչքերը, որոնք կը փայլատակէին ատելութեամբ, ինձ սոսկում կը պատճառէին. ոտքի ելայ եւ ուզեցի փախչիլ, բայց Րէմզի ձեռքս բռնեց եւ հարկադրեց մնալ։ Զգացի որ ինքն ալ կը դողար յուզումէն։ — Այս խօսքերը քեզ չեմ ըներ, ըսաւ Րէմզի խուլ ձայնով մը, այն նպատակով որ կը կարծես. ո՛չ ո՛չ հազար անգամ ո՛չ։ Բայց լսէ՛ եւ այս մէկը։ Անձրեւոտ եւ մթին իրիկուն մըն էր, հակառակ որ տենդ ունէի, կը թափառէի փակ փեղկերուդ առաջ։ Հեռուէն լսեցի ձիու մը սմբակներուն աղմուկը. յառաջացայ դէպի պարտէզին մուտքի դուռը. քանի մը րոպէէն ձին կանգ առաւ դրան առաջ։ Ճանչցայ ձայնը որ հրամաններ կուտար ձիապանին, ճանչցայ եւ իր քայլերուն ձայնը… Երբ դէմ եկանք, անիկա նախ զարմացաւ եւ յետոյ զայրացաւ։ Նոյն միջոցին հօրդ ծառան լապտեր մը բերաւ եւ բարձրացուց մեր դէմքին։ Ճէլալէտտին տժգուներ էր ցասումէն եւ աչքերը կարծես ինձ պիտի լափէին. մատները անհամբերութեամբ կը շարժէին մտրակին կոթին վրայ։ — Շա՛ն լակոտ, ըսաւ ինձ ակռաները սեղմելով, ի՞նչ բան ունիս այս ժամուն, այստեղ. եւ մտրակը բարձրացուց։ Այդ պահուն ատեցի զինքը իմ հոգւոյս բոլոր զօրութիւնովը, բայց ինչ որ այդ ատելութիւնը դարձուց տեւականօրէն գործօն, իմ վատութիւնս էր. որովհետեւ զգուշանալու համար իր հարուածէն, փախայ իր առաջքէն… Ողորմելիօրէն փախայ, Մելիհա՛… — Այո՛, Մելիհա՛, պէտք է հասկնել այս բանը, իմ այդ պահու ստորնութիւնս էր որ թունաւորեց իմ ատելութիւնս եւ նաեւ այդ պահու կրած վիրավորանքս էր որ ինձ հասկանալն դարձուց աշխարհիս բոլոր խոնարհներու եւ նախատուածներու դառն եւ խայթող թշուառութիւնը… Յետոյ, իմ դժուարին կեանքի ընթացքին ամէն օր հանդիպեցայ Ճէլալէտտիններու… Ճէլալէտտինները մի՛շտ բարձրացուցեր են արհամարհանքի մտրակը մեր գլխին եւ մենք փախեր ենք իրենց առաջքէն… Երբ այդ թշուառականներուն մեր մէջ կուտակուած թոյնը եւ ատելութիւնը օր մը պայթին, աշխարհս պիտի սասանի իր հիմունքներէն… Հեծեծագին կ’արտասուէի եւ այլեւս բան մը չէի լսեր։ Րէմզի յանկարծ կանգ առաւ եւ ըսաւ. — Մելիհա նուրի հանըմ, կը փափքիք թերեւս ձեր սենեակը վերադառնալ։ Ժամանակը ուշ է եւ վաղը մեծ դեր մը ունիք կատարելու… ---- Քանի որ մեր զէնքերու յաղթութիւնը այլեւս ապահով է, քանի որ նոր եւ բեղուն կեանք մը կը բացուի մեր առաջ, ինչո՞ւ մնալ խռով, եւ ի՜նչ ոչինչ պատճառներու համար, կը մտածէի անքուն երկար ժամերուն, գիշերուան դղրդացող խաւարին մէջ։ Յետոյ երկարօրէն անդրադարձայ Րէմզիի առեղծուածային խօսքերուն վրայ եւ եկայ այն եզրակացութեան որ անիկա ոեւէ եղանակով ուզեց ինձ հաւաստիացնել թէ Ճէլալէտտինի մասին իր ունեցած ատելութիւնը նախանձի արդիւնք չէ։ Զարմանալի չպիտի գտնէի որ Րէմզի սկսեր է ինձ ատել բուռն կերպով, որովհետեւ տկարութեան մը րոպէին ինձ պատմեց իր պատանեկան զգացումներուն մասին։ ---- Այն օրը ինձ հրայրքով կը սիրէիր դեռ, Ճէլալէտտի՛ն. երբ մտրակդ բարձրացուցիր յանդուգն երախային վրայ, որ համարձակեր էր աչք բարձրացնել քու ընտրեալիդ… … Իմ հրամայական գեղեցկութիւնս… … Ճերմակ քօղարկուած հուրի մը կ’անցնէր ծաղկած աքասիաներուն ներքեւէն… Րէմզի՛, կրնայի քեզ սիրել քու արի հոգւոյդ համար, կրնայի կրթնիլ քու ամուր բազուկիդ, բաժնել քու սէրերդ եւ ատելութիւններդ։ Ի զուր կը կարծես թէ չեմ հասկնար քեզ… իմ մէջս ալ եղած են կայծեր, որոնք կրնային բռնկիլ, հրդեհ դառնալ։ Բայց դուն օգնական չես կրնար ըլլալ ինձ, որովհետեւ մեր կեանքերը տարբեր ժամանակներու մէջ տարածուեցան եւ դուն կը գլես կ’անցնիս իմ գերագոյն սահմաններս… ---- ԱՌԱՒՕՏԵԱՆ ԹԵՐԹ «Եպերելի ոճիրի մը զոհ գնաց Ճէլալէտտին պէյ։ Դաւաճան գնդակ մը վերջ տուաւ անոր հերոսական կեանքին։ Այս բախտորոշ օրերուն, երբ մեր երկրին ճակատագիրը կը վճռուի, մեր ամենէն յանդուգն եւ անխոնջ հայրենասէրին մահը անդարմանելի կարուստ մըն է։ Ճէլալէտտին պէյ գիշերը անցուց Հ…ի բանակատեղիին մօտ, իրեն համար յատկապէս պատրաստուած վրան մը։ Դասալիք զինուորներ…»։ ՎԵՐՋ af6a4io957yqlcbevgfsfgaeybpw0vx 395856 395855 2026-09-16T14:12:09Z Emptyfear 547 395856 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Սիլիհտարի պարտեզները |section = |previous = |next = |year = 1928 |author= Զապել Եսայան}} — Մինչեւ առաւօտ չի կրցայ քնանալ. հազիւ թէ աչքերս կը փակէի, կիսատ մտածումներ թունդ կ’ելլէին ուղեղիս մէջ, իրար դէմ կը պայքարէին կամ աննպատակ կը թափառէին, ինչպէս մկնիկներ՝ անբնակ տան մը ձեղնայարկին մէջ։ Քանի մը անգամներ ուզեցի բռնել անոնցմէ մէկը, որոշապէս հասկնել թէ ի՞նչ բան է որ ինձ մասնաւորապէս մտատանջ կ’ընէ, բայց հազիւ թէ միտքս կը սեւեռէի գաղափարի մը վրայ, անհամար ուրիշ գաղափարներ կը խուժէին անծանօթ անկիւններէ եւ կը խուսափէին ամէն ուղղութիւններով։ — Թերթերը երէկ կը ծանուցանէին որ ներքին գործոց նախարարը եւ Ճէլալէտտին պէյ մեկնեցան Տարտանէլի ճակատը, քննութեան համար։ Իրենց վերադարձին պիտի այցելեն նաեւ Կէլիպոլուի հիւանդանոցը։ ---- Մինչեւ առաւօտ անդադար տանջուեցայ։ Քանի ամիսներէ ի վեր այստեղ եմ եւ առաջին անգամն է որ ոտքի չեմ կանգնիր, երբ զարթեցնող ժամացոյցս կը հնչէ։ Մեր յարկաբաժնի աղախինը եկաւ ինձ մօտ, թէյ բերաւ եւ քիչ մը կազդուրուեցայ։ Ուզեց անմիջապէս բժիշկը կանչել, բայց մերժեցի։ Ըստ ինքեան հիւանդ չեմ, բայց գլուխս ծանր է ինչպէս եթէ բեռնաւոր ըլլար ճնշիչ հոգով մը։ — Ճէլալէտտին գիտէ՞ արդեօք որ Կէլիպոլուի հիւանդանոցն եմ։ Գիտէ կամ չի գիտեր... Այն ժամանակ հանդիպեր էր հօրս Կարմիր Մահիկի կեդրոնական բիւրօն եւ իմ մասիս խօսեր էին։ Հայրս յայտներ էր որ պիտի մտնեմ զինուորական հիւանդանոցի մը մէջ։ Ճէլլալէտտին ըսեր էր հօրս. — Մելիհա Նուրի հանըմ ամէն տեսակ արիութեան կարող կին է. ինձ չէք զարմացներ։ Բայց այն ատեն ես ինքս չէի գիտեր դեռ թէ ո՞ր ճակատը պիտի ղրկեն ինձ. այնպէս որ... Սատանան իրեն հե՜տ... ահա՛ դարձեալ փոքրիկ մկները սկսան վազվզել ուղեղիս մէջ... ---- Նախաճաշի միջոցին անշուշտ լսեցին որ հիւանդ եմ եւ զարմանալի է որ բժշկապետը չշպրտեց ինձ մօտ. ի փոխարէն այցելութեան եկաւ հանդերձարանի վերակացուն, Սաֆիյէ հանըմ։ Կը զարմանամ որ վութը<ref>Լարային նուագարան մը։</ref> հետ չի բերաւ։ Տարօրինակ կին է Սաֆիյէ հանըմ եւ ինձ մեծապէս կը հետաքրքրէ։ Թէեւ վարձկան աշխատող, իրեն յանձնուած գործը կը կատարէ խնամքով եւ անձնուիրութեամբ։ Նախկին պալատական կին, կ’ապրի ամբողջովին հին յիշողութիւններով եւ փառքերով, բայց աննկատելի ճարպիկութեամբ այդ բոլորը կը կապէ ներկային։ Տարիները իր վրայէն սահեր են առանց փոխելու իր հոգեկան տրամադրութիւնը։ Թէեւ այլեւ ծերացած է եւ իր շպարով յոգնած դէմքը աւերակի մը կը նմանի, բայց պահած է իր կեցուածքին խրոխտութիւնը եւ իր շարժումները զուրկ չեն այն շնորհէն որ նազենի կիներուն յատուկ է։ Սաֆիյէ հանըմ կը հաւատայ որ պատերազմը պիտի վերջանայ մեր զէնքերու յաղթութիւնով։ Անիկա դեռ կը լսէ մեր հեծելազօրքի յաղթական տրոփը Րումէլիի տափաստաններուն մէջ, իր թառամած շրթները ընտանեբար կ’արտասանեն գահրիմաններու եւ ղազիներու<ref>Դիւցազն եւ յաղթական։</ref> անուններ, ինչպէս եթէ դեռ ապրէին, ինչպէս եթէ ներկայ ըլլային սենեակին մէջ։ Երբ անոնց նուիրուած հին տեսթան ներ կ’երգէ, բուռն յուզումը արցունք կը ժայթքեցնէ աչքերէն։ Անմիջապէս որ պահ մը ազատ ունենայ, կը վազէ իր սենեակը եւ վութը կը նուագէ։ Այս միջոցին վերին աստիճանի ոգեւորուած է բարձրաստիճան հիւրեր պիտի այցելեն մեր հիւանդանոցը։ Երկարօրէն ինձ խօսեցաւ այդ մասին։ Կը սիրէ բոլոր հանդիսութիւնները եւ օրուան տիրողները միշտ քաջեր եւ յաղթականներ են իրեն համար։ Ինձ խոստացաւ լաւ քէֆ մը սարքել, երբ պատերազմը վերջանայ եւ վերջանայ յաղթանակով։ Սիրտս նեղուած էր եւ գոչեցի զայրոյթով. — Թո՛ղ միայն վերջանայ. ինչ փոյթ թէ ի՞նչպէս պիտի վերջանայ։ Որի՞ պիտի ծառայէ այդ յաղթութիւնը. քանի մը պէյերու եւ էֆէնտիներու համար տօն եւ խրախճա՜նք... ուրիշ ինչ։ Սաֆիյէ դեռ սենեակս էր, երբ բժշկապետը, Րէմզի պէյ, եկաւ ինձ մօտ։ Բազկերակս նայեցաւ, սիրտս քննեց եւ պահ մը մտածկոտ մնած եւ պահ մը մտածկոտ մնաց։ Աչքերս յառած իր թուխ դէմքին կը նայէի ուշադրութեամբ։ Մեր նայուածքները շեշտակի իրարու հանդիպեցան եւ անիկա յօնքերը պռստեց։ — Քանի օրերէ ի վեր չարաչար յոգնած է խեղճը, ըսաւ Սաֆիյէ հանըմ, կարծես ընդհատելու համար մեր ծանր լռութիւնը։ Րէմզի պէյ սթափեցաւ, յայտնապէս ինքզինքը զսպեց — ինչո՞ւ էր այդպէս խռովուեր — եւ աթոռ մը առնելով նստեցաւ մահճակալիս քով. զուսպ բայց մեղմ ձայնով հարցուց. — Վաղո՞ւց է որ յոգնութիւն կը զգաք։ — Րէմզի պէյ, այս սոսկալի օրերուն ո՞վ յոգնած չէ, յոգնութեան խօսքն իսկ ընել ամօթ է։ Երէկ յանկարծ սարսուռներ զգացի, կարեւորութիւն չտուի։ Գիշերը պառկեցայ ուշ, զբաղած էի, ոտքի վրայ... ա՜յ ձեզ հետ էի գործողութեան սրահին մէջ. խնդիրը այն է որ գիշերը, չեմ գիտեր ինչո՞ւ անհանգիստ անցուցի, բնաւ չի քնացայ։ Առաւօտուն ուզեցի ելլել սովորական ժամուս, բայց անկարելի եղաւ. գլխու պտոյտ ունէի եւ անյաղթելի տկարութիւն... Վերջին խօսքերս չէի աւարտած երբ Րէմզի պէյ թղթապանակը հանեց եւ սկսաւ դեղագիր մը գրել. յետոյ, աւելի հանդարտ գլուխը բարձրացուց եւ նայուածքը անորոշ կէտի մը յառած, ըսաւ մեղմութեամբ. — Անհրաժեշտ է որ հանգստանաք, գոնէ երկու շաբաթ... — Ի´նչ կ’ըսէք, պէյ էֆէնտի, անկարելի է այս օրերուն, ընդմիջեց Սաֆիյէ հանըմ։ Րէմզի դէպի պառաւը դարձաւ բայց առանց ո եւ է ուշադրութիւն դարձնելու շարունակեց. — Լաւագոյն է նոյն իսկ որ քանի մը շաբաթով հեռանաք հիւանդանոցէն։ — Պէյ էֆէնտի՜, աղերսեց Սաֆիյէ հանըմ, դող ելած։ Զգացի որ բան մը պիտի պայթէր եւ բուռն յուզմունք մը ինձ գրաւեց։ Շրթներս կը դողային երբ ըսի. — Կը նախընտրեմ մնալ այստեղ։ Սաֆիյէ հանըմ գլխով հաստատական նշաններ կ’ընէր ինձ եւ կ’ուզէր խօսիլ։ — Քու ի՞նչ բանն է, քավթար պառա՛ւ, գոռաց յանկարծ Րէմզի պէյ բուռն զայրոյթով։ Տեսայ որ ձեռքերը կը դողային յանկարծական բարկութենէն։ Սաֆիյէ հանըմ բան չէր հասկնար եւ հակառակ բժշկապետի խիստ, գրեթէ դաժան դէմքին, պնդեց. — Մելիհա Նուրի հանըմ մեր փառքն ու պատիւն է, մեր հիւանդանոցին զարդը... Ի՞նչպէս կրնայ հեռանալ ճիշտ այն օրերուն, երբ մեծաշուք հիւրեր պիտի այցելեն մեր հիւանդանոցը։ Րէմզի պէյ ընդոստ դարձաւ եւ մեր նայուածքները կրկին իրարու հանդիպեցան. մեղմօրէն, գլխով ժխտական շարժում մը ըրի։ — Րէմզի պէյ, ըսի հազիւ զսպելով յուզմունքս, կը մնամ հիւանդանոց, բայց կը հանգստանամ։ Որքան օր որ հրամայէք, չեմ անցնիր սենեակիս սեմէն։ — Իրիկունը կրկին կ’անցնիմ, մըրմըրթաց բժշկապետը եւ մեկնեցաւ հազիւ ուրուագծելով զինուորական բարեւ մը։ ---- Երբ կը մտածե՜մ… ի՜նչ անօրինակ անակնկալներ կը վերապահէ մեզ կեանքը։ Արդարութեան անողոք սկզբունք մը կայ, որ գործադրութեան մը մտայ մեր կամքէն անկախ եւ նոյն իսկ հակառակ մեզի եւ երբեմն մեր իսկ ձեռքովը։ Րէմզի մեր պարտիզպանին որդին է եւ այսօր ինձ կը հրամայէ… Հայրս պաշտպանեց զինքը, դպրոց դրաւ. անգամ մը որ ուսմունքի համը ունեցաւ, այլեւս կանգ չառաւ, մտաւ բժշկական համալսարան եւ ինքնիրեն հասաւ ուր որ ուզեց։ Այսօր Րէմզի մեր հիւանդանոցին բժշկապետն է. իր ընկերները կ’ակնածին իրմէ, իր ստորադասեալները կը դողան իրմէ. երբ ձայնը կը լսուի, շարժումները կը դադրին, ամէն մէկը ուշադիր կը դառնայ, երբ սրահներէն կ’անցնի… Օ՜հ, ճշմարտապէս, իրա՞ւ է թէ երազ. եւ այդ բժշկապետը, այդ շուքը ծանր, գլխաւորը, մեր Րէմզին է՞, մեր սեւուլիկ եւ անտաշ Րէմզին… եւ ոչ ուրիշը… ---- Որոշուեցաւ որ գոնէ երկու շաբաթի չափ հանգստանամ։ Ուշ ատեն — երբ այլեւս յոյս չունէի — Րէմզի եկաւ ինձ մօտ եւ քաղցր մտերմութեամբ խօսեցաւ ինձ հետ։ Ո՞ւր մնացեր էր իր առաւօտեան խիստ ու զայրացկոտ երեւոյթը։ Խօսեցանք անցած օրերու մասին։ Մեր Գանտիլլիի բնակարանը, պարտէզը, յետոյ Գատըգիւղ՝ մօտա, երբ արդէն ուսանող էր, հայրս, ժամանակին ըսուած խօսքեր, ուրախութեան եւ տխրութեան պահեր, միասին վերյիշեցինք եւ կարծես թէ երկուքով կը տեսնէինք շարժապատկերներու յաջորդութիւն մը։ Բայց այդ բոլոր խօսակցութեան միջոցին մէկ անգամ Ճէլալէտտինի խօսքը չեղաւ։ Թէեւ երկուքս ալ կը մտածէինք իր վրայ։ Եւ ի՞նչպէս կրնայինք չի մտածել, քանի որ մեր ոեւէ յիշողութեան մէջ անիկա կար եւ, աւա՜ղ, երբեմն անիկա առաջնակարգ դեր մը կատարած էր։ Կը կարծէի որ Րէմզի պիտի դժգոհէր երբ վերջնականապէս յայտնէի որ չեմ փափաքիր տուն վերադառնալ հանգստանալու համար։ Ընդհակառակը Րէմզի գոհ մնաց եւ իր ընտանի շունի խելացի ու բարի նայուածքը քաղցրութեամբ դարձաւ վրաս։ — Լա՛ւ ուրեմն, Մելիհա հանըմ, ըսաւ մեկնած միջոցին, կը մնաք այստեղ, ձեր սենեակին մէջ եւ կը հանգստանաք։ Օրուան զով ժամերուն պատշգամը կ’ելլէք, բայց ոչ աւելին։ Ձեզ կը ղրկեմ գիրքեր, կարդացէ՛ք եւ ուսումնասիրէ՛ք. քիչ մը մտաւոր աշխատութիւն ձեզ չի վնասէր, ընդհակառակը, կը զբաղիք։ ---- Զզուելի գիշեր մը անցուցի կրկին։ Չեմ գիտեր՝ ի՞նչ է պատահեր ինձ։ Այնքան ջլատուած եմ որ երբ առանձին կը մնամ, կ’ուզեմ անմիջապէս պառկել։ Ինձ կը թուի որ ծանր քունով մը պիտի քնանամ։ Կարծես գինով եմ կամ թունաւորուած։ Բայց հազիւ թէ լոյսը կը մարեմ եւ գլուխս կը դնեմ բարձին, անիմաստ եւ կցկտուր պատկերներ կը ներկայանան մտքիս. ասոնք պատկերներ ալ չեն այլ վիճակներ։ Գիշերն ի բուն կը տանջուիմ կէս քուն, կէս արթուն, ինչպէս եթէ իմ ուժէս վեր ֆիզիքական աշխատութիւն մը կատարէի։ Անքնութէս տանջւոելով ելայ անկողնէս եւ միտքս զբաղեցնելու համար ձեռք առի Րէմզի պէյին ղրկած գիրքերը։ Զարմանալի է. այս մարդը իր պատանեկան տարիներէն որոշ գաղափարի ծառայած է եւ մինչեւ հիմա վազ չէ անցած։ Րէմզին առեղծուած մըն է բայց արդեօք անոր բանալին այս գիրքերուն մէջ չէ՞։ Կ’ուզեմ հասկնալ թէ քու վեհանձն ու բարի սիրտդ ի՞նչ կ’ուզէ, ի՞նչ բանի կը ձգտի։ Ինչո՞ւ կ’ատես եւ կ’արհամարհես բաներ, որ մենք յաջողութիւն, լուսաւորեալ եւ ազատական գաղափարներ կը համարենք… Ինչո՞ւ քու բուռն եւ անհաշտ ատելութիւն Ճէլալէտտինի եւ անոր ընկերներուն դէմ… Կ’ուզեմ գիտնալ եւ բաժնել քու զգացումներդ եւ նպատակներդ, բայց արդեօք արդէն ուշ չէ՞։ Այսօր կը հասկնամ որ ճշմարիտ երջանկութիւնը ինձ մօտ էր, ինձ կ’երկարէր իր բազուկները, բայց ես չի տեսայ եւ չի ճանչցայ ու հիմակ արդէն ուշ է, ուշ է… ---- Վերցուցի այդ խոժոռ գիրքերէն մէկը եւ ջանացի կարդալ. միտքս ցրուած է եւ չեմ կարող ամփոփուիլ։ Յետոյ, այդ բոլորը ինձ կը թուին անհիմն, անժամանակ։ Մեզ, զարգացած թրքուհիներուս, վէպ պէտք է, Րէմզի պէ՛յ. մեր ապականած միտքը կը փնտռէ զառամած Եւրոպայի մոլութիւններեը ներկայացնող պատկերներ… Մենք իսկական «հիասթափուած»ներ ենք եւ ինչքա՜ն կը փառաւորուինք որ մեզ նման կը գտնեն բարիզեան աշխարիկ կամ կիսաշխարհիկ ցոփուհիներուն։ Մենք վայրենիներ էինք եւ մեզ շլացուցին կեղծ գոհարներով… Մեզ դարձուցին նման իրենց փափաքած պատկերներին եւ կը կարծենք որ քաղաքակրթութեան ճամբուն մէջ մտանք, որովհետեւ մենք ալ սկսանք հագնիլ նեղ կիսազգեստներ եւ մեր սնարի գիրքերը դարձուցինք Բարիզի պոռնկագիրնե՜րը. մե՜ղք մեզի… Ահա թէ ինչո՞ւ չեմ կրնար կարդալ, Րէմզի, քու ղրկած ծանր եւ իմաստալից գիրքերը։ Չեմ կրնար կարդալ, ոչ թէ միայն այդ պատճառով. ի՞նչպէս կարդալ այս դժոխքին մէջ։ Օրն ի բուն կը լսենք թնդանօթնձգութեան խուլ որոտումը, երբեմն հեռաւոր, երբեմն աւելի մերձաւոր։ Ամիսներէ ի վեր ականջներս վարժուեցան այդ անվերջ դղրդիւնին եւ թնդիւնին։ Երբեմն երբ քունէս կ’արթննամ, կը մոռնամ որ անիկա թնդանօթաձգութիւն է եւ ինձ կը թուի լսել Մարմարայի ալիքները Մօտայի ժայռերուն վրայ, հարաւային քամիի օրերուն։ Ահա թէ ի՞նչ կը ղրկեն մեզ «մեր բարեկամները» իրենց թունաւոր եւ քայքայիչ գրականութենէ յետոյ… աւե՜ր, աւերածութիւն… Անատօլուն կը պարպուն եւ կուգայ այս ճակատին վրայ, բնաջինջ ըլլալու համար եւ դեռ կը խորհինք վերջնական յաղթութեան մասի՜ն… Ինչի՞ պիտի ծառայէ այդ յաղթութիւնը ամայացած երկրին համար. անիկա ո եւ է արժէք ունի՞ այն թշուառ այն հարիւրաւորներուն, հազարաւորներուն համար, որոնց սրունքը կամ բազուկը կը կտրենք տանջանքի սենեակ ին մէջ… — Ճէլալէտտին գիտի՞ արդեօք, որ Կէլիպօլուի հիւանդանոցն եմ… հաւանական է։ Կրնայ ըլլալ, որ կրկին հանդիպեցաւ հօրս Կարմիր Մահիկի կեդրոնական բիւրօյի մէջ եւ տեղեկութիւն ստացաւ իմ մասիս։ ---- Պէ՛տք է սպաննեմ Ճէլալէտտինը… իմ ուղեղիս մէջ։ Պէտք է ազատիմ իր յիշատակէն, այդ անարգ գերութենէն։ Որքան ատեն որ անիկա կայ իմ մտքիս մէջ, շղթայակապ ստրուկ մըն եմ, անկենդան դիակ մըն եմ ե՛ս… Անիկա դարձեր է իմ մտածումներուս խորքը, անիկա բռնաբարեր է իմ խղճմտանքս ու բանականութիւնս, անիկա իմ տէրս դարձեր է հակառակ ինձ։ Անցեալ օր, գործողութեան սրահին մէջ, նոյնիսկ հայ բժիշկը համարձակեցաւ ինձ դիտողութիւն ընել իմ մէկ անուշադրութեանս համար… Մահիճին վրայ պառկեր էր վիրաւոր զինուոր մը, որուն փեռեկտուած զիստին մէջէն ռումբի բեկորները պիտի հանէին. անիկա եզան պէս կը բառաչէր ցաւէն. քլօրօֆօրմ չի չի կայ, ոչ ալ ո եւ է թմրեցուցիչ։ Ուրիշ հիւանդանոցներու մէջ ղեած քիչ մը քլօրօֆօրմը կը պահեն գերմանացի վիրաւորներու համար։ Մեր քով այդքանն ալ չի կար։ Երբ մեր բաժինը կը ստանանք, երեք չորս շաբաթը անգամ մը, Րէմզի պէյ կը գործածէ առաջին պատահած ծանր վիրաւորներուն։ Վերէն եկած հրամանները ո եւ է կարեւորութիւն չունին իրեն համար։ Աչքերէն շանթեր ժայթքեցին երբ շրջուն քննիչը այդ մասին դիտողութիւն ըրաւ իրեն։ Այդ օրը ուրեմն, դրսէն ռմբակոծութեան խուլ որոտումը, ներսէն խեղճ զինուորին աղաղակները... գետնին լերդացած արիւն… Ներբաններս երբեմն կարմիր են երբ դուրս կուգամ այդ սրահէն. անդին խումբ մը վիրաւորներ, ոմանք մահամերձ, որ իրարու կրթնած կը հեծեծեն։ Հերթապահ բժիշկը, մինչեւ արմունկները սոթտած, արիւնաթաթախ, մսագործի պէս կ’աշխատի կենդանի մարմնին վրայ, քրտինք թափելով. յանկարծ ունելիներ կ’ուզէ ինձմէ. դարակին մէջ են, գիտե՛մ… «Շո՛ւտ, շո՛ւտ, հանըմ էֆէնտի, աստուծոյ սիրոյն…»։ Բայց ես դարակին առաջ կեցած կը տատամսէի եւ չէի ըմբռներ թէ խնդիրը ի՞նչ բանի վրայ է. կը հետապնդէի մտածումս, վերյիշելով Ճէլալէտտինի մէկ խօսքը։ Բժիշկը եկաւ, ինձ անդին հրեց, դարակը բացաւ եւ գործիքները առաւ։ Ամէն բան կեղտոտեցաւ. պէտք է կրկին մաքրել դարանը եւ մնացեալ գործիքները։ — Կոշտ ու կոպիտ արարած, ըսի ակռաներս սեղմելով. բայց անիկա ինձ նայեցաւ խոր արհամարհանքով եւ գործը շարունակեց անշշուկ։ Իրիկունը Րէմզի պէյ ինձ հարցուց։ — Ի՞նչ է պատահեր ձեր եւ հերթապահ բժիշկին միջեւ։ Պատմեցի մանրամասն, առանց ըսելու սակայն, որ մտացիր էի դարանին առաջ։ — Գործի տենդոտ աճապարանքի մէջ, ըսաւ Րէմզի համոզիչ ձայնով, բնական է երբ բժիշկը կը ջղագրգռուի. պէտք է համբերող ըլլալ։ — Թո՛ղ շատ լեզուն չերկնցնէ այդ դաւաճանը, ըսի Րէմզիին։ Յանցանքը որո՞ւնն է որ սրահները լիքն են վիրաւորներով, իրեն նմանները չե՞ն, որ թշնամին կ’առաջնորդեն մեր երկրին մէջ։ Րէմզի չի պատասխանեց, բայց ինձ նայեցաւ երկար եւ հետաքրքրուած նայուածքով, — Կ’ատեմ Պետութեան այդ թշնամիները։ — Ա՜հ, ըսաւ Րէմզի հեգնութեամբ։ — Միթէ դուք ալ չէ՞ք ատեր Հայերը։ — Ո՛չ, ըսաւ Րէմզի կտրուկ կերպով։ — Սրտի խորքէ՞, անկեղծութեա՞մբ։ — Այո՛, խոր անկեղծութեամբ։ — Հապա ի՞նչպէս կը հանդուրժէք որ միանան մեր թշնամիներուն հետ։ — այդ հարցերուն լուծումը ատելութեան մէջ չէ՛, ըսաւ Րէմզի համոզւոած շեշտով, բայց ժամանակը չէ երկար խօսելու այդ մասին։ — Երկու կարծիք չի կրնար ըլլալ, բողոքեցի եռանդով։ Րէմզի խոժոռեցաւ եւ այլեւս խօսեցաւ առօրեայ ծառայութեան վերաբերեալ խնդիրներու վրայ։ ---- Մէկ մէկ կը թղթատեմ Ճէլալէտտինի արտասահմանէն ինձ ղրկած նամակները եւ ինձ կը թուի որ խզեր եմ մանեակի մը թելը եւ մարգարիտները մէկիկ մէկիկ կ’իյնան գետին եւ կը կորսուին։ «Այս անգամ, սիրելի՛ս Մելիհա՛, Ստամպօլը իրապէս երջանկութեան դուռն է ինձ համար։ Ոչ մէկ յաղթական զօրավար, ոչ մէկ կայսր, այնքան խրոխտ հպարտութեամբ չէ անցած այդ քաղաքի սեմէն, որքան ես, երբ պիտի անցնիմ երկու օրէն, քանի որ ոչ թէ փառքի կամ գահի տիրանալու համար պիտի գամ, այլ աւելի թանկագին բանի մը, քեզի՛, սիրելիս, սուլթանուհի՛ս…»։ «Պիտի աշխատինք միասին, Մելիհա՛, եւ պիտի ջախջախենք բռնապետութեան հազար գլխանի հրէշը։ Ինձ հարճ պէտք չէ, այլ կեանքի ընկերուհի։ Դուն ես իմ ընտրեալս եւ քեզի հետ անբաժան պիտի պայքերինք ու վայելենք կեանքը… Մենք ձեռք ձեռքի պիտի ըլլանք փառքի առաջ եւ եթէ հարկ ըլլայ՝ մահուան առաջ…»։ Կեղծ էր ուրեմն այն մանեակը որ քու խօսքերով կազմեցի եւ կապեցի վզիս եւ որը կը համարէի իմ ամենէն փարթամ զարդեղէնս։ Բոլորը, բոլորը պէտք է ջնջել, որպէսզի հոգիս ազատագրուի։ Պէտք է նաեւ սիրտս թեթեւցնել այն ատելութենէն, որը չի շիջեցաւ երբեք։ այդ ատելութիւնը տակաւին շղթայ մըն է։ Ես հարճ մը չեմ, Ճէլալէտտի՛ն, որը կարելի է առնել ու արձակել ըստ կամս… Ես կը զարմանամ միայն թէ ի՞նչպէս կարող են դեռ ոեւէ տեսակի զգացում ունենալ մէկու մը համար, որ վարուեցաւ ինչպէս աւազակ, գրեթէ բռնի կնութեան առնելով իր եւ իր ընկերներու վճիռով աքսորի դատապարտուած պալատականի մը օրինաւոր կինը։ Հանգստի օրեր չեն այս օրերը ինձ համար, այլ տանջանքի օրեր։ Այս իրիկուն իսկ պիտի խնդրեմ Րէմզիէն որ թոյլ տայ ինձ ծառայութիւնս վերսկսիլ հիւանդանոցին մէջ։ ---- Րէմզին հիանալի է իր անխոնջ եռանդին եւ անձնուիրութեան մէջ։ Տեսայ զինքը հապճեպով անցած միջոցին եւ սիրտս դղրդեցաւ անբացատրելի զգացումով մը։ Անիկա անխնամ եւ ինքզինքին լքուած, որուն թարմ ուժը եւ մեծ արժանիքները չի կարողացանք գուշակել։ Դէմքը կնճռոտ է եւ խորշոմած, բայց սեւ աչքերը կը վառին հրայրքով։ Կարծես մեզ անծանօթ յոյս մը եւ համոզում մը կը փայլատակեն անոր հոգւոյն մէջ։ Իր տխրութիւնը մակերեսային է, անմիջական տպաւորութիւններու հետեւանք։ Բայց իր խորքին մէջ ուրախութեան վառարան մը կայ։ Րէմզին կը նայի յաղթութեան մը. բայց անիկա, վստահ եմ, մեր ամենուս ակնկալած յաղթութիւնը չէ։ Հետզհետէ ինձ հաճելի կը դառնայ նոյն իսկ իր թերութիւններով. իր դիմագիծերը, որ առանց չափազանցութեան կարելի է տգեղ համարել, իմաստ մը կը ստանան… Ի՞նչ հարկ բարակը փնտռել։ Երբ կ’երեւայ դառն պահու մը, սիրտդ կ’ամրանայ եւ պատրաստ կը զգաս ամէն բանի։ Իր պարզ ներկայութիւնը ապահովութիւն մըն է. իր ձեռքը բռնած կարելի է մեռնիլ անշշուկ։ ---- Եւ այս մեր Րէմզին է՜… Երբ կը յիշե՜մ այն առաջին օրը, երբ տեսայ զինքը իր հօրը քով գեղջուկ Անատօլցիի տարազով… Այդ նոյն օրը Ճէլալէտտին… Կար ժամանակ որ երբ նայուածքս դարձնէի Րէմզիի վրայ, երբ ուզէի ժպտիլ իր նորահաս երիտասարդի դիւրաւ շառագունող դէմքին, բուռն յուզումը տեսանելի սարսուռի պէս կ’անցնէր իր անձին վրայէն։ Ամէն ինչ էի իրեն համար եւ իր կեանքը պլպլացող լոյսի մը պէս կը դողդողար իմ քայլերուս հետքերուն վրայ։ Եւ հիմակ այլեւս ուրիշ բան է։ Երբ ինձ հետ կը խօսի, երբ ինձ մօտ կը նստի լռին, երբ իր աչքերը խուսափուկ ակնարկով կը հանդիպին իմ նայուածքիս, կարծես երբեք մինակ չէ եւ իր մօտ ունի բռնաւոր եւ աններող կրկին մը որ արգելք կ’ըլլայ իրեն անկեղծութեամբ եւ բարութեամբ մօտենալու ինձ։ Եւ այդ անբաժան ու անտեսանելի ընկերը իր վիրաւորուած հպարտութիւնն է։ ---- Ճէլալէտտին մեզ բաժնեց, թերեւս եւ անիկա մեզ պիտի միացնէ։ Կ’ուզեմ իր այցելութեան օրը ոտքի վրայ ըլլալ, իմ պաշտօնիս գլուխը, եւ թո՛ղ Րէմզին տեսնէ թէ որքան խոր արհամարհանք եւ ատելութիւն կայ իմ մէջս Ճէլալէտտինի համար։ ---- Ինչո՞ւ, չեմ գիտեր, հասայ զայրոյթի այդ գերագրգռութեան։ Գրեթէ ֆիզիքական խայթող ցաւ կը զգամ, երբ Րէմզիի ակնարէն մէկը կ’որսամ, որոնք այնքան արհամարհական հեգնութիւն ունին ինձ համար։ Ան չի հասկցաւ թէ ինչո՞ւ ուզեցի վերսկսիլ ծառայութիւնս. արդե՞օք կը խորհի թէ ամէն գնով կ’ուզեմ հանդիպիլ Ճէլալէտտինի։ Ես կ’ատեմ զինքը եւ այդ իսկ պատճառով կ’ուզեմ դիմագրաւել իր ներկայութիւնը։ Մեր խզումէն եւ իր անարգ ամուսնութենէն ի վեր առաջին անգամն է որ պիտի հանդիպինք իրարու եւ կ’ուզեմ որ Րէմզին իր աչքերով տեսնէ եւ ըմբռնէ իմ վարմունքիս իմաստը։ Ճաշի միջոցին Րէմզի ըսաւ Սուրիացի բժիշկին որ կը խօսէր Դամասկոսի գեղեցկուհիներուն վրայ։ — Երբ կին մը փորձէ արուեստական ոեւէ միջոցաւ սիրուն երեւալ, ատով իսկ կ’ապացուցանէ որ գերուհի մըն է։ Թեւիս վրայի ոսկի ապարանջանը դողաց… ու այդ պարզ զարդը ինձ թուեցաւ անարգութեան շղթայ մը. հանեցի եւ նետեցի սեղանին վրայ։ — Կարմիր Մահիկի՞ն համար… ճչաց Սուրիացի բժիշկը, պռավօ՜… Րէմզի շեղակի ինձ նայեցաւ։ Ինչպէս դանակի հարուած ընդունեցայ այ ակնարկը. շառագունեցայ եւ շրթներս դողացին։ Սեղանէն ելանք երկուքս ալ, առանց բառ մը ըսելու, միւսներուն զարմացական նայուածքին տակ։ Կէս գիշերը անց է. կ’երթայի հիւանդանոցներու սրահը մահամերձի ներարկում ընելու։ Կ’անցնէի բժիշկներու ննջասենեակներու առաջքէն, երբ լսեցի ցած խօսակցութեան շշուկ։ Կանգ առի. լռեցին։ Պահ մը յետոյ լսեցի առնական ձայն մը որ կը հեծեծէր, որ կը խօսէր արցունքներէն խեղդուելով։ Սա ի՞նչ մղձաւանջ է… ո՞վ է լացողը. ի՞նչ կրնայ ըլլալ այս ժամուն։ Րէմզի՜ն… անոր դուռը կիսաբաց է եւ լամբը կը վառի, դողացող քայլերով մօտեցայ եւ դուռն հրեցի. սենեակը պարապ էր։ Բայց քայլ մը անդին, հարեւան սենեակին մէջ, ահա իր ձայնն է որ կը լսեմ անսպասելի քաղցրութեան եւ բարութեան շեշտով մը։ Երբեք Րէմզի այդպէս չէ խօսած ոչ ոքի։ Կարծես խանդակաթ հայր մըն է իր հիւանդ երեխային սնարին մօտ։ Րէմզի՜… դուն կարող ե՞ս ուրեմն… — Հանդարտէ եւ եղբայր, եղբայր… Ակամայ աչքերս կը լեցուին. կարծես մատներ կը դպին բաբախուն սրտիս եւ ինձ անծանօթ զգացումներ կը խլեն անկէ։ Ինչպէս արբեցութենէ բռնուած, աչքերս մթագնելով, կը լսեմ կրկին Րէմզիի քաղցր ու սրտագին ձայնը. — Եղբա՜յր, եղբայր... Բայց որո՞ւ հետ է. դռները փակ են եւ այլեւս լռութիւն կը տիրէ ամէն կողմ. իմ քայլերս կը լսուին հակառակ զգուշութեանս եւ ահա հարեւան դուռը կը բացուի եւ Րէմզի կ’երեւայ, լամբը ձեռքը բռնած։ Անիկա տժգոյն է մեռելի պէս եւ դէմքը աւերուած է ինչպէս եթէ անձնական վիշտմը զինքը գալարէր տանջանքով. ինձ տեսնելուն մոլորուած նայուածքը յառեց վրաս եւ ըսաւ մեղս ու յոգնած ձայնով։ — Դուք է՞ք, Մելիհա հանը՛մ, ի՞նչ կայ։ — Այսօրուան վիրաւորներէն մէկը վատ է, մահամերձ է, պէտք էր քափուրի իւղ ներարկել. դեղատունը չի կայ... եկան ինձ մօտ... դեռ տուփ մը ունէի. ուզեցի ես ինքս ներարկել։ — Լա՛ւ, կ’ընկերանամ ձեզ։ Րէմզի կրկին մտաւ սենեակ, լամբը դրաւ սեղանին վրայ. մտած եւ ելած միջոցին կիսաբաց դռնէն լսեցի ծանր եւ տաժանելի շնչառութեան մը հեւքը, ուրիշ ոչինչ։ Պատրուակ մը տալու համար իմ բուռն յուզումիս, ըսի Րէմզիին հատկտեալ ձայնով. — Մարդիկ իրար յօշոտող արիւնարբու գազան են դարձեր, անյագ ծարաւի են դարձեր իրարու արիւնի... Ալլա՜հ, ե՞րբ վերջ պիտի գտնէ այս թշուառութիւնը։ Րէմզի լուռ կը քալէր. նրբանցքին աղօտ լոյսին մէջ իր տժգոյն դէմքը, սեւ թուացող մօրուքով, անօրինակ արտայայտութիւն ունէր։ — Մահամերձը կեսարացի է, ըսի, լռութիւնը խզելու համար։ Րէմզի ցնցուեցաւ եւ ինձ նայեցաւ, շրթները բացխփեց կարծես բան մը ըսելու համար, բայց լռեց։ — Գործողութեան միջոցին հասկցանք որ չպիտի ազատի. վէրքը նեխած էր... ափսո՜ս, դուք այնտեղ չէիք, թերեւսկը փրկէինք... Րէմզի տարակոյսի շարժում մը ըրաւ։ — Հայ բժիշկը կատարեց գործողութիւնը. ո՞վ գիտէ, թերեւս անուշադիր եղաւ։ Րէմզի քայլերը արագացուց, բայց կանգ առաւ։ — Առաւօտեան ժամը հինգէն մինչեւ կէսգիշեր անընդհատ աշխատեցաւ, ըսաւ ինձ յանդիմանական եւ դառն ձայնով մը, եւ այսպէս՝ երեք ամիսէ ի վեր՝ որ այստեղ է։ Այլ սակայն, երկու օրէ ի վեր գիտէ որ իր երիտասարդ կինը֊ ծերունի հայրը ու մայրը անհետ կորած են աքսորի ճամբուն վրայ... Հիւանդներու կիսախաւար սրահին մէջ կ’անցնէինք անշշուկ։ Շարքով մահճակալները դագաղներ են կարծես եւ վիրաւորները՝ ճերմակ սաւաններու մէջ պատանքուած մեռելներ։ Մեռելներ, որ կը տառապին եւ կը ճչեն եւ քունի մէջ թէ արթուն յարատեւ կը պայքարին անծանօթ եւ թշնամական զօրութեան մը դէմ։ Կանթեղները կը պլպլան եւ մեր զոյգ շուքերը կ’երկարին բեկբեկ, մահիճներու շարքերուն վրայ։ Մեր անցքին, անքուն հիւանդներ աւելի բարձր կը հեծեծեն անակնկալ օգնութեան մը յոյսը կ’արծարծուի իրենց կարկամած դէմքերուն վրայ։ Ուրիշներ ընդոստ կ’արթննան ու գաղտագողի կը դիտեն կամ կը ցցուին իրենց անկողիններուն մէջ՝ թեւերնին կապուած, ձեռատ կամ գլուխնին բեռնաւոր վիրակապերով։ Խուլ մռնչիւններ վերմակներու ծալքերուն տակ թաղուած վէրքերու համար, հատկտեալ բառեր, անորոշ վանկեր, ու ահա անուն մը. — Էմինէ՜, Էմինէ՜, Էմինէ՜... Կը հետեւիմ զառանցող հիւանդի մոլորուն նայուածքին, մինչ շրթները կը կրկնեն. — Էմինէ՜, Էմինէ՜... Այս ժամուն բժշկապետին այցելութիւնը անսովոր է եւ հիւանդները կը հասկնան որ իրենցմէ մէկը Ազրայէլի այցելութիւնը ընդունած է։ Սուր եւ հետազօտող աչքեր մեզ կը հետեւին. ո՞ւր կանգ պիտի առնենք, արդեօք... ։ Այդ բոլոր թուխ եւ վտիտի դէմքերը, նման իրարու, նման՝ ցաւի եւ մտավախութեան կծկումներով, այսահարի երեւոյթ ունին եւ կարծես իրենց դէմքերուն վրայ կը կրեն անջնջելի կերպով այն սոսկումը, որ պատերազմի տեսիլքներ յառաջ բերած են իրենց մէջ։ ---- Մեր հիւանդը առաջին ակնարկով ոչինչ ունի արտասովոր, հանդարտ պառկած է եւ կիսախուփ աչքերէն մէկուն մէջ բիբը կ’երեւայ, ինկած ստորին արտեւանունքին վրայ, ինչպէս անկենդան սեւ ուլուն մը, անլոյս, անփայլ։ Րէմզի վերմակը բարձրացուց եւ բազուկը փնտռեց. հազիւ թէ բժիշկին մատները կպած էին բազկերակին, հիւանդը ունեցաւ կարճ եւ կտրուկ ցուցում մը։ Րէմզի կրկին ծածկեց վերմակը եւ իր թաշկինակը հանելով գրպանէն, մեղմութեամբ սրբեց հիւանդին քրտնաթոր ճակատը. յետոյ նշանացի ինձ պատուիրեց որ լոյսը մօտեցնեմ հիւանդի դէմքին։ Շրթունքի անկիւնէն արիւնախառն դեղնորակ լորձունքը յամրօրէն կը հոսէր սեւ մօրուքին մէջ. բժիշկը արտեւանունքը բարձրացուց բիբը մնաց կախուած, կարծես գետին պիտի իյնար։ Ցոյցտուն ներարկու գործիքը Րէմզիին, բայց անիկա ձեռքով մերժողական շարժում մը ըրաւ։ Մահիճին քով, սեղանին վրայ ստկուած նարինջ մը կար, ուրկէ քանի մը շերտ կը պակսէր. հասկցայ որ մնացեալկ այլեւս իրեն համար չէր։ Մեկնեցանք վիրաւորին քովէն ինչպէս յանցաւորներ։ Գիշերապահը մօտեցաւ բժշկապետին եւ փորձեց բան մը հասկցնել, բայց Րէմզի շրթունքին դրաւ մատը լռութիւն հրամայելով։ Երբ դուրս եկանք, նրբանցքին մէջ երկուքս մէկ կանգ առինք։ Պաղ քրտինք մը կ’ողողէր ճակատս եւ ծունկերս կը կթոտէին։ Րէմզի այդ պահուն ինձ նայեցաւ ներուժ նայուածքով մը։ Կարծես թէ ինքն էր աւելի տկարը եւ նեցուկ մը կը փնտռէր։ Հասկցայ որ զինաթափ կը զգար ինքզինքը եւ տեսակ մը դառն գոհունակութիւն զգացի։ Կարծես թափ տալու համար մեր խռովայոյզ զգացումներուն, աւելի ուժեղ կերպով լսելի եղաւ հրետանիին թնդիւնը եւ ապակիները ցնցուեցան ճարճատելով։ Րէմզի դէպի ինձ հակեցաւ եւ դէմքը ստացաւ խորհրդապահ երեւոյթ մը. կարծես ծանր եւ անխոստովանելի գաղտնիք մը ունէր հաղորդելիք. բնազդական շարժումով մը աջ եւ ձախ նայեցաւ, բայց ահա անմիջապէս սթափեցաւ եւ արագ քայլերով հեռացաւ նրբանցքին մէջ։ ---- Ցերեկուան ճաշին Րէմզի իր սովորական երեւոյթը ունէր. քիչ մը աւելի տժգոյն թերեւս եւ աչքերը աւելի յոգնած, Սուրիացի բժիշկը կարդաց պատերազմական հաղորդագրութիւնները եւ յաղթանակի ստուգութիւնը պարզեց բոլոր դէմքերը։ Մեր դաշնակից Գերմանացիները յաղթական են բոլոր ճակատներուն վրայ։ Կը բաւէ որ գրաւեն Վարշաւիան եւ ահա վերջացա՜ւ... Պատերազմը կը վերջանայ կեդրոնական պետութեանց յաղթանակով։ Սա անտարակուսելի ճշմարտութիւն մըն է եւ այլեւս մնացեալը մանրամասնութիւններ են։ Ամէնքս ալ երջանիկ էինք եւ հպարտ բացի Րէմզիէն, որ անուշադիր մնաց ընթերցման պահուն եւ չի հասկցաւ կարծեմ թէ խնդիրը ի՞նչ բանի վրայ է։ Խօսքը չեմ ըներ հայ բժիշկին, որ իր տգեղ եւ խոշոր քիթը չի բարձրացուց պնակին վրայէն։ Երկուքին ալ վարմունքը ջիղերուս դպաւ, թերեւս ուզեցի պարզապէս Րէմզիին ուշադրութիւնը գրաւել։ Դէմ է պատերազմին, գիտեմ, այդքանը գուշակած եմ. ես ալ դէմ եմ, բայց այդ ինձ չարգիլէր որ սիրտս ուռի հպարտութեամբ, երբ լսեմ մեր թշնամիներուն ջախջախիչ պարտութիւնը։ Թո՛ղ անգամ մը յաղթենք, յետոյ կը խօսինք... Իմ զգացումներս մէկ անգամէն արտայատելու համար գոչեցի եռանդով։ — Վա՜յ յաղթողին... Սուրիացի բժիշկը ծափահարեց, յետոյ աչքերը արագ թարթելով ինձ նայեցաւ եւ ըսաւ. — Պէտք է գթով ըլլալ պարտուողներուն համար։ Թուրքը ասպետական է եւ վստահ եմ որ... — Ի՞նչ է գութը, ընդհատեցի խօսքը, ես այդպէս բան չեմ ճանչնար։ Դուք բժիշկներ էք, եւ ամէնքդ ալ գիտութեան հետեւած էք։ Մի՞թէ գութ կայ բնութեան մէջ։ Թէ՛ բուսական եւ թէ՛ կենդանական աշխարհներու մէջ իրար կը լափեն, իրար կ’ոչնչացնեն ապրելու, տեւելու եւ զօրանալու համար... Ո՞ւր կը գտնէք գութ որ ես իմ մէջս ունենամ։ Այդ ձեր գութ ըսածը ջղային հիւանդութիւն մըն է եւ փառք աստուծո՜յ, իմ ջիղերս հիւանդ չեն։ — Ինչքա՜ն պաշտելիօրէն սոսկալի էք, մրմնջեց սուրիացի բժիշկը։ Րէմզի նայուածքը ինձ սեւեռեցեւ մնաց այդպէս։ Այդ թափանցող ակնարկին տակ արիւնս մտրակուեցաւ եւ աւելի եռանդով ըսի. — Ես չեմ որ հաստատեր եմ աշխարհիս օրէնքները. պատասխանատու չեմ եթէ բնութիւնը մեզ հրամայաբար կը պատուիրէ լափել ապրելու համար։ Կա՛մ պիտի յօշոտես, կա՛մ պիտի յօշոտուիս։ Մարդոց մէջ ալ գառնուկներ կան եւ գայլեր։ Ես գառնուկ չե՛մ, վստահ եղէ՛ք, ես գայլ եմ եւ ինչ որ աւելի բան մըն է, էգ գայլ մըն եմ ե՛ս։ — Պռավօ՜, պռավօ՜... գոչեցին սեղանին զանազան անկիւններէն։ Յետոյ յանկարծ լռեցի։ Նշմարեցի որ Րէմզի հայ բժիշկին նայեցաւ արագ եւ խուսափուկ ակնարկով մը եւ իր վարի շրթունքը ստացաւ ծաղրական արտայայտութիւն մը։ ---- Ճէլալէտտի՜ն... սիրելի՛ս... թ՛ղ այդպէս ըլլայ... ես քու գերիդ եմ, քու արձակած հարճդ... Ճէլալէտտի՛ն... Միայն այնքանին վստահ ըլլայի որ գիտես թէ այստեղ եմ եւ Կէլիպօլուի հիւանդանոցը պիտի այցելես ինձ տեսնելու յոյսով, որպէսզի իմ սեւ օրս ուրախութեան փոխուէր եւ այդ դժոխքը ինձ համար դառնար երջանկութեան պարտէզ մը... Ճէլալէտտի՜ն... միայն գիտնայի որ գիտես թէ այստեղ եմ։ ---- Երեկոյթը անցուցի Սաֆիյէ հանըմին սենեակը։ Սիրտս անձկութեամբ լեցուն էր։ Երբ վութին ողբական հնչիւնները կը պայթէին անոր ճարտար մատներուն հպումով, ինձ կը թուէր որ տարածութեան մէջէն ճակատագիրս էր որ ինձ վանկ առ վանկ կը յայտնէր կեանքի գաղտնիքը։ Ես հասկցայ թէ ինչո՞ւ առաջին օրէն թագուն համակրութիւն մը ունեցայ այդ նախկին պալատականին համար։ Ամէն հաշիւ ընելով եւ զեղջելով արտաքին տարբերութիւնները, մենք իրարու նման ենք հոգիով։ Ան արդէն պառաւեր է, բայց դեռ կը սպասէ... Կը սպասէ որ մի ինչ որ անծանօթ ձիաւոր իրեն բերէ լիաբուռն երջանկութիւն եւ բարիք։ Ան համոզուած է նոյնիսկ որ այդ ձիաւորը ճամբայ ելած է եւ օր մը պիտի հասնի ու իր դրանը զարնէ... ։ ---- Որպէսզի իրապէս կարենայինք ինքզինքնիս համարել ազատ, պէտք է որ փնտռէինք մեր երջանկութիւնը մեր սեփական ուժերով եւ մեզմէ բղխող միջոցներով։ Մենք ի՞նչ ենք մենք մեզմով։ Կինե՜ր որոնց կը ցանկան կամ կ’արձակեն... եւ երկու պարագային ալ կրաւորական ստրուկներ։ ---- Երբ մեր գլխուն վերեւ մարդ մը կայ, անտէր շան նման ողորմելի եւ շուարած կը մնանք եւ ասոր անոր կը քսուինք, որպէսզի վերջապէս տէր մը գտնենք։ ---- Րէմզին կարող էր ինձ փրկել, բայց կը զգամ որ հետզհետէ կը հեռանայ ինձմէ։ Անջրպետը որ կայ մեր երկուքին միջեւ, հատզհատէ կը լայննայ։ Վերագտնելու համար մեր միացման կէտը, պէտք է վերադառնանք անդարձ անցեալին։ Անոր կեանքը կը բացուի իր առաջ Մայիսեան լուսաշող օրուան մը պէմ։ Իր աստղը փայլուն է եւ իր աչքերը կը ժպտին անծանօթ, բայց ստոյգ երջանկութեան մը։ Զինքը կը տեսնեմ գալիք օրերուն մէջ ամուր եւ յաղթական, բայց ես բացակայ եմ այդ օրերէն։ ---- ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐ «Ներքին գործոց նախարարը պիտի մնայ դեռ քանի մը օր ճակատ, իսկ Ճէլալէտտին պէյ կը վերադառնայ մայրաքաղաք։ Մէկ օր կանգ պիտի առնէ միայն Կէլիպէլու, հիւանդանոցը այցելելու համար»։ ---- Օրն ի բուն պատրաստութիւններ կ’ըլլան ականաւոր հիւրը ընդունելու համար։ Յոյս կայ որ Ճէլալէտտինի այցելութիւնը զուգադիպի ջախջախիչ յաղթանակի մը, ինչպէս Վարշաւիայի գրաւումը, որի համար կ’ըսեն թէ ժամերու խնդիր է։ Նոյնիսկ լուսազարդութեան պատրաստութիւններ կ’ըլլան։ Ողորմելի բան է տեսնել այդ գոյնզգոյն թուղթէ լապտերները նրբանցքներուն մէջ, ուր նոր հասած վիրաւորներ կը հեւան եւ կը հեծեծեն ու իրենց քալած տեղերը արիւնի հետքեր կը թողուն։ Րէմզին ալ աւելի լռակեաց է եւ խոժոռ. կ’ուզէի իրեն հետ խօսիլ մտերմութեամբ, բայց ինձ կը թուի որ այս օրերուս իմ պարզ ներկայութիւնս անհանդուրժելի է իրեն։ Այլ սակայն եթէ գիտնա՜ր թէ որքան յուսացի իր վրան... Երկուքս ալ ցաւագինօրէն կ’ուզենք իրարու մերձենալ, բայց անողոք բան մը մեզ կը բաժնէ։ ---- Ճէլալէտտի՛ն, դուն իմ կեանքիս դահիճը եղար եւ սրտիս խորքէն կ’ատեմ քեզ։ Կ’ատեմ հրայրքով եւ սիրելով եւ կը տանջուիմ սիրելով եւ ատելով։ Կ’ուզեմ ազատագրուիլ քու լուծէդ, բայց սիրտս տերեւի մը պէս կը դողայ քեզ տեսնելու յոյսով եւ ուշադիր ականջ կը դնեմ հետզհետէ դէպ ինձ յառաջացող քայլերուդ աղմուկին, որը կը թնդայ սպասման ժամերուս լռին անհամբերութեան մէջ։ Սաֆիյէ հանըմ հնարամիտ եւ ճարտար կին է եւ քանի մը օրերէ ի վեր ինձ կ’օգնէ իմ արդուզարդիս մէջ։ Վաղուց մոռցեր էի այն հրճուանքը եւ վստահութիւնը որ հայելիին մէջ պատկերս կը ներշնչէր ինձ։ Սաֆիյէ հանըմ սքանչացման մրմունջով կը խօսի իմ սամոյր եւ թաւ յօնքերուս, աչքերուս փայլին եւ շրթներուս թարմութեան վրայ։ Կարծես անձնական շահ մը ունի իմ գեղեցկութեանս մէջ։ Ինքը ինձ սորվեցուց դնել հիւանդապահուհիի ճերմակ քօղս մասնաւոր ծալքով մը, որ ըստ իրեն աւելի պատշաճ է իմ դէմքիս։ — Դուն սիրուն եւ գողտր կին մը չես, ըսաւ ինձ, այլ հրամայական գեղեցկուհի մը։ Պէտք է արժեցնել այդ թանկագին յատկութիւնը։ Ցեղ ունեցող մարդիկ զգայուն են քեզ պէս կիներուն. պայքարի կը մտնեն քեզ հետ, բայց կը մեռնին քեզ համար։ ---- Մինչեւ առաւօտ հիւանդանոցը հեւքոտ գործունէութեան մէջ էր։ Վիրաւորներու սայլերը անվերջ շարաններով կանգ կ’առնէին մեր դրան առաջ եւ կը պարպէին իրենց բեռը։ Այլեւս չէինք հասներ նոյնիսկ նախնական խնամքներ տալու ամէն մէկին։ Բոլոր ծառայողները ոտքի վրայ էին եւ իրարու կ’օգնէինք հապճեպով։ Միջոց մը աշխատեցայ հայ բժիշկին հետ եւ մինչ անիկա ցնցոտիի կտորներ կը հանէր, որոնք թանձրացած արիւնով կպած էին ցաւագին միսերու, մեր աչքերը իրարու հանդիպեցան նոյն անկեղծ վշտակցութեան զգացումին մէջ։ Րէմզի տարօրինակ երեւոյթ մը ունի։ Անոր դէմքը դարձեր է չար եւ անթափանց։ Անիկա երբեմն ինձ երկիւղ կը պատճառէ։ Կարծես գերբնական ճիգով մը մեր հասողութենէն վեր մտածումի մը վրայ կեդրոնացուցած է իր բոլոր ուժը։ Բայց այս բոլորն ալ խուսափուկ տպաւորութիւններ են, որովհետեւ շունչ առնելու ժամանկ չկայ։ Այլեւս չի պատահիր որ գոնէ ճաշտ ժամերուն հաւաքուինք։ Երկուքով, երեքով կը ճաշենք արագութեամբ եւ կ’երթանք մեր գործին։ Թերեւս սոսկալի աղէտներ կը սպառնան մեզ։ Ի՞նչ պիտի պատահի, եթէ թշնամին հասն մինչեւ Կէլիպօլու։ Հայրս ինձ հեռագրեր է որ քանի մը օրով վերադառնամ Պոլիս... անշուշտ այնտեղ գիտեն իրականութիւնը եւ այդ է հեռագրին թագուն իմաստը։ Բայց միթէ՞ հայրս չի մտածէր որ ես զէնքի հաւատարիմ ընկեր եմ եւ դասալիք չեմ ըլլար այս ճգնաժամային օրերուն։ ---- Լուր կայ որ հիւանդանոցը պիտի փոխադրեն թիկունքը... ուրեմն... ։ Ինչո՞ւ ուշացաւ Ճէլալէտտին։ Թերթերու մէջ այլեւս ոչ մէկ լուր կայ իր մասին։ ---- Չորս հոգի կը ճաշենք։ Հայ բժիշկը սովորականէն աւելի մռայլ էր. յանկարծ ճաշը ընդհատեց եւ մեկնեցաւ սրահէն։ Րէմզի երկար նայեցաւ ետեւէն եւ Սուրիացի բժիշկը քաջալերուած բժշկապետի այդ ցուցարար հոգածութենէն՝ հարցուց. — Կարծեմ կեսարացի է։ Րէմզին գլխով հաստատական նշան մը ըրաւ Կրկին լռութիւն։ Սուրիացին իր սովորութեան համեմատ ուզեց խզել այդ ծանր լռութիւնը եւ սկսաւ խօսիլ տեղահան եղած հայերու կարաւաններու վրայ, որոնք անցեր էին Դամասկոսէն։ Րէմզին ուշադրութեամբ կը լսէր։ Սուիրացին ի միջի այլոց պատմեց թէ աքսորականներու կարաւանի մը ընկերացող ժանտարմ մը, որ չէր խնայած ո՛չ ծերերուն եւ ո՛չ հիւանդներուն, յանկարծ օր մը կանգ կ’առնէ ճամբուն վրայ լքուած երեք ամսու մանկիկի մը առաջ։ Պահ մը մտածկոտ կը մնայ, յետոյ կը վերցնէ երեխան գետնէն, կ’առնէ գիրկը եւ կը նայի։ Ի՞նչ կը պատահի իրեն այդ պահուն, սատանան միայն գիտէ։ Ժանտարմը կը դանդաղի, ետ կը մնայ կարաւանէն եւ կրկնոցին ծայրով կը ծածկէ լքուած մանկիկին մերկ անդամները։ Առաջին հանգրուանին իսկ կը դիմէ կարաւանին մէջ երեխայ ունեցող կիներուն եւ կ’աղերսէ որ յօժարին դիեցնել մանկիկը։ Այդ նոյն կիները կը պատմէին որ այդ արիւնարբու գազանը օրէ օր կը փոխուէր։ Մեղմութեամբ եւ նոյնիսկ քաղաքավարութեամբ կը խօսէր իրենց հետ եւ սիրտը կը դողար որ պիտի մերժէին իր խնդիրքը։ Միւս ժանտարմները կը ծաղրէին զինքը բայց անիկա կը հանդուրժէր ամէն բանի եւ նոյնիսկ երբեմն գաղտագողի հաց եւ ձմերուկ կուտար դիեցնող կիներուն եւ երեխաներուն։ Սուրիացին տեսեր էր այդ ժանտարման իր աչքերով։ Անիկա հարազատ հօր գուրգուրանքը ունէր այդ մանկիկին համար, ահով եւ վախով կը հետեւէր անոր առողջութեան եւ դէմքը կը ստանար անսահմանելի երանութիւն մը, երբ մանուկներու յատուկ անգիտակից ժպիտը ուրուագծուէր երախային դէմքին վրայ։ Երբ կարաւանը Դամասկոսէն պիտի մեկնէր ժանտարման խնդրեր էր տեղւոյն իշխանութենէն որ զինքը արձակեն։ Մտադիր էր տնակ մը վարձել եւ երեխային հետ բնակիլ այնտեղ։ Իշխանութիւնը մերժեր էր իր խնդիրքը եւ ժանտարման բեկուած սրտով միացեր էր կարաւանին, մանկիկը թեւերուն վրայ, գլուխը կախ եւ մտահոգ, ինչպէս եթէ ինքն ալ աքսորական մը ըլլար։ — Ա՜յ, եթէ կրնաք, լուծեցէք մարդկային սրտի գաղտնիքը, եզրակացուց սուրիացի բժիշկը։ — Այդ կը նշանակէ, որ այդ հրէշը իր խորքերուն մէջ մարդկային զգացումներու կայծ մը պահած էր, ըսաւ Րէմզի ներշնչուած ձայնով, եւ թէ ինչ որ ալ պատահի, պէտք չէ յուսահատիլ։ Յետոյ աւելցուց եռանդով. — Պէտք է հրահրել այդ կայծերը որպէսզի մեզ խեղդող խաւարը փարատի։ — Այո՛, որպէսզիզ իժեր սնուցանենք մեր ծոցին մէջ, ըսի ես, ալ չեմ գիտեր ինչո՞ւ, որովհետեւ այդ չէր մտադրութիւնս եւ ինքս ալ յուզուած էի սուրիացիին պատմութենէն։ Րէմզի ընդոստ դարձաւ ինձ եւ կզակը սեղմած, սպառնական նայեցաւ։ Յետոյ ձեռքի դանակը նետեց սղեանին վրայ եւ ուսերը ցնցեց արհամարհանքով։ Ուզեցի մեղմացնել խօսքերուս ազդեցութիւնը, բայց յանկարծ ուրախութեան աղաղակ մը պոռթկաց նրբանցքներուն մէջ։ Սրահին դուռը բացուեցաւ եւ նոր հասած թերթի յաւելուածներ ինկան մեր ամենուս ձեռքը. «Գերման բանակը գրաւեց Վարշաւիան»։ Վստահաբար, վաղը, Ճէլալէտտին կը հասնի Կէլիպօլու։ Ինչո՞ւ Րէմզին պղտորեց ուրախութիւնս։ Ի՞նչ գերագոյն նպատակ կրնայ ըլլալ իր հայեցակէտին մէջ, որ զինքը անտարբեր կը դարձնէ մեր ամենուս ուրախութիւններուն եւ արդար ցասումներուն։ Մտադրեցի յանկարծ որ երթամ տեսնեմ զինքը եւ ըսելիքներս չի վերապահեմ ցերեկուան ջղագրգիռ ժամերուն երբ՝ մեր լսած ու տեսած սոսկումներէն գրգռուած, չենք գիտեր այլեւս թէ ի՞նչ կ’ընենք, ի՞նչ կ’ըսենք։ Գիշերապահը ինձ առաջնորդեց հնամենի շէնքին մութ նրբանցքներէն լուսազարդութեան յատկացուած նարնջագոյն թուղթէ լապտեր մը ձեռքը։ Մղձաւանջի մէջ ե՞նք, թէ իրաւէ այս բոլորը։ Կարծես ամէն մէկս անձամբ մենք չենք, այլ մեր ուրուականները՝ որ կը շարժին, կը սահին, կը խառնուին ուրիշ ստուերներու։ Դեռ ողջ ե՞նք, ի՞նչ բանի համար… եւ այս անիծեալ ու անդադար թնդիւնը, որ խորքը կը կազմէ մեր բոլոր մտածումներուն եւ զգացումներուն։ Ե՞րբ պիտի հասնի այն օրը երբ լռութիւնը պիտի բզզայ այս աշխարհատարած աւերակներուն վրայ։ ---- Րէմզին չի զարմացաւ ինձ տեսնելով. կարծես ժամադրուած էինք եւ ինձ կը սպասէր։ Արմունկները սեղանին վրայ, գլուխը՝ ափերուն, խորասուզուած էր մտածումներու մէջ։ Թերեւս կը քննանար։ Երբ դուռը բացի, գլուխը բարձրացուց, ինձ նայեցաւ եւ ըսաւ յոգնած ձայնով. — Լաւ որ եկար, Մելիհա՛։ Առաջին անգսամն էր որ այդքան քնքուշ մտերմութեամբ Րէմզի կ’արտասանէր անունս։ Անմիջապէս խորհեցայ որ հիւանդ է. դէմքը տժգոյն էր եւ իր սեւածիր աչքերը կը վառէին տենդով։ Կարծես բարոյական սասանումի մը ենթարկուեր եւ ջախջախուեր էր։ Անսահման երկիւղ մը ինձ գրաւեց։ — Արդեօք վատ լուրեր կա՞ն ճակատէն, հարցուցի, փութալով դէպի ինքը։ Գլխով ժխտական նշան մը ըրաւ։ Կը շարունակէի հարցական ակնարկս սեւեռել իր աչքերուն բայց ահա զգացի որ Րէմզի բուռն ցաւով մը կը տանջուէր. ուզեցի անմիջապէս կազդուրել զինքը։ — Եթէ վատ լուր չի կայ, ի՜նչ փոյթ մնացածը… շուտով մենք եւ մեր զինակիցները կը յաղթենք։ Մեր փայլուն մահիկը կը բարձրանայ երկնակամարին վրայ… Իմ ոգեւորուած խօսքերուս միջոցին Րէմզի հետզհետէ աւելի տանջալի կը դառնար։ — Ինչ որ ալ ըլլա՛յ, ես քեզ կը հաւատամ, աւելցուցի եռանդով. բայց դուն կը կարծես թէ չարժէ ինձ հետ խօսիլ սրտակցութեամբ։ Րէմզի կը շարունակէր ինձ նայիլ այլայլած դէմքով։ Երբեմն յօնքերը կը խոժոռէին, յետոյ կը պարզուէին։ — Այսօր, պնդեցի ուրախութեան օր մըն է մեզ համար։ Մեր թշնամիները կը պարտուին… Րէմզի գլուխը ցնցեց դառնութեամբ. — Մեր բուն թշնամիները, ըսաւ ակռաները սեղմելով, յաղթական են այս միջոցին։ — Ո՞րն է քեզ համա թշնամին։ Ես այլեւս բան չեմ հասկնար։ Վայրենիները եկեր են մինչեւ մեր մայրաքաղաքի դուռը… — Թշնամին միայն այնտեղ չէ՛… վստահ եղի՛ր, Մելիհա՛։ Ոտքի ելաւ եւ սկսաւ պտտիլ սենեակին մէջ։ Յանկարծ կանգ առաւ իմ դէմս, երկու ձեռքերը դրաւ ուսերուս վրայ եւ նայուածքը սեւեռելով աչքերուս՝ ըսաւ անձկալի ձայնով մը։ — Կարո՞ղ ես արդեօք դաժան ճշմարտութեան մը բեռը կրել։ Այդ պահուն ճշմարտապէս սարսափեցայ իրմէն։ Ինձ թուեցաւ, որ խելքը գլուխը չէ, զառանցանքի մէջ է։ Սթափեցնելու համար զինքը՝ փութացի ըսել. — Րէմզի՛, աղի, հացի հախ կայ մեր մէջը. մեր տունը ապրած, հօրս թեւին տակ մեծցած ես. ինչո՞ւ քու սիրտդ կը փակես ինձ։ Կ’ըմբռնեմ շատ լաւ որ դուն մեզ հետ չես, ի՞նչ է պատճառը… Րէմզի՛, Գերմանները գրաւեցին Վարշավիան եւ շուտով այս անիծեալ պատերազմը վերջ կը գտնէ. ի՞նչպէբ կ’ըլլայ որ անտարբեր կը մնաս մեր յաջողութիւններուն համար։ Րէմզի ցնցուեցաւ, քայլ մը հեռացաւ եւ ափը մօտեցնելով շրթունքին՝ փչեց վրան ըսելով. — Այդ բոլորը, ահա՛… քիչ մը ոսկեզօծ փոշի, ուրիշ ոչինչ… Պահ մը լուռ նայեցանք իրարու. յետոյ կարծես նոր մտաբերելով, աթոռ մը տուաւ ինձ եւ խնդրեց որ նստիմ։ Դուռը կիսաբաց մնացեր էր. գնաց փակեց եւ երկրորդ աթոռ մը առնելով եկաւ քովս, նստաւ սեղանին առաջ. յետոյ խոր հառաչելով ըսաւ. — Իրաւամբ, պէտք է մտածել, Մելիհա՛, որ թերեւս անպատշաճ է որ այս ժամուս առանձին ինձ մօտ ըլլաս։ Իմ կարգիս փչեցի ափիս վրայ եւ ըսի. — Այդ բոլորը ալ աւելի քիչ մը փոշի, ուրիշ ոչինչ։ Ուզեցի ժպտիլ, բայց դէմքը յանկարծակի լրջացաւ։ — Դժուար էր ինձ համար այս իրիկուն, ըսաւ մեղմ ձայնով, մինակս տանիլ հոգւոյս բեռը, շնորհակալ եմ որ եկար։ Գլուխը ցնցեց, վանելով անհարկի մտածում մը, յետոյ ըսաւ. ինչպէս եթէ առանձին խօսէր։ — Քիչ առաջ կը մրափէի եւ երազ մը տեսայ. Գանտիլիի տունն էինք, պարտէզին մէջ. հայրս կ’աշխատէր ածուխի մը մէջ եւ ես կը խաղայի մինակս։ Ինձ ղրկեց որ գործիք մը բերեմ։ Քանի մը քայլ անդին կանգ առի շլացած. ծաղկած աքասիաներու ստուերին տակ ճերմակ եւ քօղարկուած սիլուէտ մը կ’անցնէր. ինձ այնպէս թուեցաւ որ սա աշխարհային էակ մը չէր, այլ դրախտէն իջած հուրի մը։ Ոչինչ կը յուսայի եւ ոչ մէկ բանի իրաւունք ունէի, բայց իմ ուրախութիւնս մաքուր էր եւ զօրեղ արեւի ճառագայթի մը պէս… — Սա երազ չէ, Րէմզի, ըսի դողդողացող ձայնով, սա երջանիկ յիշողութիւն մըն է… Րէմզի ընդոստ ինձ դարձաւ եւ աչքերը փայլատակեցին։ — Երազ էր, բայց սթափեցայ. եւ ո՞վ էր որ աղարտեց իմ պատանեկան երազս… Համիտի սպասաւոր, ոճրագործ Րիզա փաշայի որդին, Ճէլալէտտինը՜… — Րէմզի՛… — Այլեւս ոչի՜նչ… ես վճռեցի սպաննել Ճէլալէտտինը… — Օ՜հ, Րէմզի… Դուն գլուխդ կորսնցուցեր ես… հիմա այն էր պակաս ո՜ր… — Ոչ հիմակ, Մելիհա՛, ես այն ատեն վճռեցի եւ ինձ համար մեռած է արդէն։ Անկեղծօրէն կը մտածէի որ Րէմզի զառանցանքի մէջ է եւ իր տժգոյն դէմքը, սեւ խոր աչքերը, որոնք կը փայլատակէին ատելութեամբ, ինձ սոսկում կը պատճառէին. ոտքի ելայ եւ ուզեցի փախչիլ, բայց Րէմզի ձեռքս բռնեց եւ հարկադրեց մնալ։ Զգացի որ ինքն ալ կը դողար յուզումէն։ — Այս խօսքերը քեզ չեմ ըներ, ըսաւ Րէմզի խուլ ձայնով մը, այն նպատակով որ կը կարծես. ո՛չ ո՛չ հազար անգամ ո՛չ։ Բայց լսէ՛ եւ այս մէկը։ Անձրեւոտ եւ մթին իրիկուն մըն էր, հակառակ որ տենդ ունէի, կը թափառէի փակ փեղկերուդ առաջ։ Հեռուէն լսեցի ձիու մը սմբակներուն աղմուկը. յառաջացայ դէպի պարտէզին մուտքի դուռը. քանի մը րոպէէն ձին կանգ առաւ դրան առաջ։ Ճանչցայ ձայնը որ հրամաններ կուտար ձիապանին, ճանչցայ եւ իր քայլերուն ձայնը… Երբ դէմ եկանք, անիկա նախ զարմացաւ եւ յետոյ զայրացաւ։ Նոյն միջոցին հօրդ ծառան լապտեր մը բերաւ եւ բարձրացուց մեր դէմքին։ Ճէլալէտտին տժգուներ էր ցասումէն եւ աչքերը կարծես ինձ պիտի լափէին. մատները անհամբերութեամբ կը շարժէին մտրակին կոթին վրայ։ — Շա՛ն լակոտ, ըսաւ ինձ ակռաները սեղմելով, ի՞նչ բան ունիս այս ժամուն, այստեղ. եւ մտրակը բարձրացուց։ Այդ պահուն ատեցի զինքը իմ հոգւոյս բոլոր զօրութիւնովը, բայց ինչ որ այդ ատելութիւնը դարձուց տեւականօրէն գործօն, իմ վատութիւնս էր. որովհետեւ զգուշանալու համար իր հարուածէն, փախայ իր առաջքէն… Ողորմելիօրէն փախայ, Մելիհա՛… — Այո՛, Մելիհա՛, պէտք է հասկնել այս բանը, իմ այդ պահու ստորնութիւնս էր որ թունաւորեց իմ ատելութիւնս եւ նաեւ այդ պահու կրած վիրավորանքս էր որ ինձ հասկանալն դարձուց աշխարհիս բոլոր խոնարհներու եւ նախատուածներու դառն եւ խայթող թշուառութիւնը… Յետոյ, իմ դժուարին կեանքի ընթացքին ամէն օր հանդիպեցայ Ճէլալէտտիններու… Ճէլալէտտինները մի՛շտ բարձրացուցեր են արհամարհանքի մտրակը մեր գլխին եւ մենք փախեր ենք իրենց առաջքէն… Երբ այդ թշուառականներուն մեր մէջ կուտակուած թոյնը եւ ատելութիւնը օր մը պայթին, աշխարհս պիտի սասանի իր հիմունքներէն… Հեծեծագին կ’արտասուէի եւ այլեւս բան մը չէի լսեր։ Րէմզի յանկարծ կանգ առաւ եւ ըսաւ. — Մելիհա նուրի հանըմ, կը փափքիք թերեւս ձեր սենեակը վերադառնալ։ Ժամանակը ուշ է եւ վաղը մեծ դեր մը ունիք կատարելու… ---- Քանի որ մեր զէնքերու յաղթութիւնը այլեւս ապահով է, քանի որ նոր եւ բեղուն կեանք մը կը բացուի մեր առաջ, ինչո՞ւ մնալ խռով, եւ ի՜նչ ոչինչ պատճառներու համար, կը մտածէի անքուն երկար ժամերուն, գիշերուան դղրդացող խաւարին մէջ։ Յետոյ երկարօրէն անդրադարձայ Րէմզիի առեղծուածային խօսքերուն վրայ եւ եկայ այն եզրակացութեան որ անիկա ոեւէ եղանակով ուզեց ինձ հաւաստիացնել թէ Ճէլալէտտինի մասին իր ունեցած ատելութիւնը նախանձի արդիւնք չէ։ Զարմանալի չպիտի գտնէի որ Րէմզի սկսեր է ինձ ատել բուռն կերպով, որովհետեւ տկարութեան մը րոպէին ինձ պատմեց իր պատանեկան զգացումներուն մասին։ ---- Այն օրը ինձ հրայրքով կը սիրէիր դեռ, Ճէլալէտտի՛ն. երբ մտրակդ բարձրացուցիր յանդուգն երախային վրայ, որ համարձակեր էր աչք բարձրացնել քու ընտրեալիդ… … Իմ հրամայական գեղեցկութիւնս… … Ճերմակ քօղարկուած հուրի մը կ’անցնէր ծաղկած աքասիաներուն ներքեւէն… Րէմզի՛, կրնայի քեզ սիրել քու արի հոգւոյդ համար, կրնայի կրթնիլ քու ամուր բազուկիդ, բաժնել քու սէրերդ եւ ատելութիւններդ։ Ի զուր կը կարծես թէ չեմ հասկնար քեզ… իմ մէջս ալ եղած են կայծեր, որոնք կրնային բռնկիլ, հրդեհ դառնալ։ Բայց դուն օգնական չես կրնար ըլլալ ինձ, որովհետեւ մեր կեանքերը տարբեր ժամանակներու մէջ տարածուեցան եւ դուն կը գլես կ’անցնիս իմ գերագոյն սահմաններս… ---- ԱՌԱՒՕՏԵԱՆ ԹԵՐԹ «Եպերելի ոճիրի մը զոհ գնաց Ճէլալէտտին պէյ։ Դաւաճան գնդակ մը վերջ տուաւ անոր հերոսական կեանքին։ Այս բախտորոշ օրերուն, երբ մեր երկրին ճակատագիրը կը վճռուի, մեր ամենէն յանդուգն եւ անխոնջ հայրենասէրին մահը անդարմանելի կարուստ մըն է։ Ճէլալէտտին պէյ գիշերը անցուց Հ…ի բանակատեղիին մօտ, իրեն համար յատկապէս պատրաստուած վրան մը։ Դասալիք զինուորներ…»։ ՎԵՐՋ tigh8yt5g0tyhsl47bgaaagm4tgscsp Բարպա Խաչիկ/Գլուխ առաջին 0 151346 395859 2026-09-16T14:22:00Z Emptyfear 547 Նոր էջ «{{Վերնագիր |title= Բարպա Խաչիկ |section = Գլուխ առաջին |previous = |next = [[Բարպա Խաչիկ/Գլուխ երկրորդ|Գլուխ երկրորդ: Ճիզվիտը և Դըրշանը]] |notes = |author= Զապել Եսայան}} <pages index='Բարպա Խաչիկ.djvu' from='9' to='41''/> [[Կատեգորիա:Բարպա Խաչիկ]]»: 395859 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Բարպա Խաչիկ |section = Գլուխ առաջին |previous = |next = [[Բարպա Խաչիկ/Գլուխ երկրորդ|Գլուխ երկրորդ: Ճիզվիտը և Դըրշանը]] |notes = |author= Զապել Եսայան}} <pages index='Բարպա Խաչիկ.djvu' from='9' to='41''/> [[Կատեգորիա:Բարպա Խաչիկ]] 2ff5hgm6s3yirfcddlqj0h2bkau9e3a 395860 395859 2026-09-16T14:24:11Z Emptyfear 547 395860 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Բարպա Խաչիկ |section = Գլուխ առաջին: Վոսփորի գեղածիծաղ ափերուն վրա |previous = |next = [[Բարպա Խաչիկ/Գլուխ երկրորդ|Գլուխ երկրորդ: Ճիզվիտը և Դըրշանը]] |notes = |author= Զապել Եսայան}} <pages index='Բարպա Խաչիկ.djvu' from='9' to='41''/> [[Կատեգորիա:Բարպա Խաչիկ]] kgyb9rlzogdjq3jpd3ublycox8izoq1 395862 395860 2026-09-16T14:26:41Z Emptyfear 547 395862 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= [[Բարպա Խաչիկ]] |section = Գլուխ առաջին: Վոսփորի գեղածիծաղ ափերուն վրա |previous = |next = [[Բարպա Խաչիկ/Գլուխ երկրորդ|Գլուխ երկրորդ: Ճիզվիտը և Դըրշանը]] |notes = |author= Զապել Եսայան}} <pages index='Բարպա Խաչիկ.djvu' from='9' to='41''/> [[Կատեգորիա:Բարպա Խաչիկ]] qls049tntrlh8s5qhqx30cl7tvi2u8k Բարպա Խաչիկ/Գլուխ երկրորդ 0 151347 395861 2026-09-16T14:26:18Z Emptyfear 547 Նոր էջ «{{Վերնագիր |title= [[Բարպա Խաչիկ]] |section = [[Բարպա Խաչիկ/Գլուխ երկրորդ|Գլուխ երկրորդ: Ճիզվիտը և Դըրշանը]] |previous = [[Բարպա Խաչիկ/Գլուխ առաջին|Գլուխ առաջին: Վոսփորի գեղածիծաղ ափերուն վրա]] |next = [[Բարպա Խաչիկ/Գլուխ երրորդ|Գլուխ երրորդ: Ճիզվիտը]] |notes = |author= Զապել Եսայան}} <pages index='...»: 395861 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= [[Բարպա Խաչիկ]] |section = [[Բարպա Խաչիկ/Գլուխ երկրորդ|Գլուխ երկրորդ: Ճիզվիտը և Դըրշանը]] |previous = [[Բարպա Խաչիկ/Գլուխ առաջին|Գլուխ առաջին: Վոսփորի գեղածիծաղ ափերուն վրա]] |next = [[Բարպա Խաչիկ/Գլուխ երրորդ|Գլուխ երրորդ: Ճիզվիտը]] |notes = |author= Զապել Եսայան}} <pages index='Բարպա Խաչիկ.djvu' from='42' to='103''/> [[Կատեգորիա:Բարպա Խաչիկ]] mh1pphjkdywubo1c5m2sxnuvke2i8o4 Բարպա Խաչիկ/Գլուխ երրորդ 0 151348 395863 2026-09-16T14:28:16Z Emptyfear 547 Նոր էջ «{{Վերնագիր |title= [[Բարպա Խաչիկ]] |section = [[Բարպա Խաչիկ/Գլուխ երրորդ|Գլուխ երրորդ: Ճիզվիտը]] |previous = [[Բարպա Խաչիկ/Գլուխ երկրորդ|Գլուխ երկրորդ: Ճիզվիտը և Դըրշանը]] |next = [[Բարպա Խաչիկ/Գլուխ չորրորդ|Գլուխ չորրորդ: Տագնապը]] |notes = |author= Զապել Եսայան}} <pages index='Բարպա Խաչիկ.djvu' from='104...»: 395863 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= [[Բարպա Խաչիկ]] |section = [[Բարպա Խաչիկ/Գլուխ երրորդ|Գլուխ երրորդ: Ճիզվիտը]] |previous = [[Բարպա Խաչիկ/Գլուխ երկրորդ|Գլուխ երկրորդ: Ճիզվիտը և Դըրշանը]] |next = [[Բարպա Խաչիկ/Գլուխ չորրորդ|Գլուխ չորրորդ: Տագնապը]] |notes = |author= Զապել Եսայան}} <pages index='Բարպա Խաչիկ.djvu' from='104' to='182''/> [[Կատեգորիա:Բարպա Խաչիկ]] l90i0vlo778ja7eaur299d97l1sln2a Բարպա Խաչիկ/Գլուխ չորրորդ 0 151349 395864 2026-09-16T14:29:53Z Emptyfear 547 Նոր էջ «{{Վերնագիր |title= [[Բարպա Խաչիկ]] |section = [[Բարպա Խաչիկ/Գլուխ չորրորդ|Գլուխ չորրորդ: Տագնապը]] |previous = [[Բարպա Խաչիկ/Գլուխ երրորդ|Գլուխ երրորդ: Ճիզվիտը]] |next = [[Բարպա Խաչիկ/Գլուխ հինգերորդ|Գլուխ հինգերորդ: Դրոշակը]] |notes = |author= Զապել Եսայան}} <pages index='Բարպա Խաչիկ.djvu' from='183' to='271'...»: 395864 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= [[Բարպա Խաչիկ]] |section = [[Բարպա Խաչիկ/Գլուխ չորրորդ|Գլուխ չորրորդ: Տագնապը]] |previous = [[Բարպա Խաչիկ/Գլուխ երրորդ|Գլուխ երրորդ: Ճիզվիտը]] |next = [[Բարպա Խաչիկ/Գլուխ հինգերորդ|Գլուխ հինգերորդ: Դրոշակը]] |notes = |author= Զապել Եսայան}} <pages index='Բարպա Խաչիկ.djvu' from='183' to='271''/> [[Կատեգորիա:Բարպա Խաչիկ]] 7geulak4bev0c3ms4v06nmjg4mc16fi Բարպա Խաչիկ/Գլուխ հինգերորդ 0 151350 395874 2026-09-16T14:38:36Z Emptyfear 547 Նոր էջ «{{Վերնագիր |title= [[Բարպա Խաչիկ]] |section = [[Բարպա Խաչիկ/Գլուխ հինգերորդ|Գլուխ հինգերորդ: Դրոշակը]] |previous = [[Բարպա Խաչիկ/Գլուխ չորրորդ|Գլուխ չորրորդ: Տագնապը]] |next = [[Բարպա Խաչիկ/Գլուխ վեցերորդ|Արյան հորձանք]] |notes = |author= Զապել Եսայան}} <pages index='Բարպա Խաչիկ.djvu' from='272' to='354''/> Կ...»: 395874 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= [[Բարպա Խաչիկ]] |section = [[Բարպա Խաչիկ/Գլուխ հինգերորդ|Գլուխ հինգերորդ: Դրոշակը]] |previous = [[Բարպա Խաչիկ/Գլուխ չորրորդ|Գլուխ չորրորդ: Տագնապը]] |next = [[Բարպա Խաչիկ/Գլուխ վեցերորդ|Արյան հորձանք]] |notes = |author= Զապել Եսայան}} <pages index='Բարպա Խաչիկ.djvu' from='272' to='354''/> [[Կատեգորիա:Բարպա Խաչիկ]] mc41npxqegc4uk18owz917t9109ovb4 Բարպա Խաչիկ/Գլուխ վեցերորդ 0 151351 395875 2026-09-16T14:40:14Z Emptyfear 547 Նոր էջ «{{Վերնագիր |title= [[Բարպա Խաչիկ]] |section = [[Բարպա Խաչիկ/Գլուխ վեցերորդ|Գլուխ վեցերորդ: Արյան հորձանք]] |previous = [[Բարպա Խաչիկ/Գլուխ հինգերորդ|Գլուխ հինգերորդ: Դրոշակը]] |next = [[Բարպա Խաչիկ/Գլուխ յոթերորդ|Գլուխ յոթերորդ: Մետեկ]] |notes = |author= Զապել Եսայան}} <pages index='Բարպա Խաչիկ.djvu'...»: 395875 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= [[Բարպա Խաչիկ]] |section = [[Բարպա Խաչիկ/Գլուխ վեցերորդ|Գլուխ վեցերորդ: Արյան հորձանք]] |previous = [[Բարպա Խաչիկ/Գլուխ հինգերորդ|Գլուխ հինգերորդ: Դրոշակը]] |next = [[Բարպա Խաչիկ/Գլուխ յոթերորդ|Գլուխ յոթերորդ: Մետեկ]] |notes = |author= Զապել Եսայան}} <pages index='Բարպա Խաչիկ.djvu' from='355' to='462''/> [[Կատեգորիա:Բարպա Խաչիկ]] g5y6ufri9ozpglbov391nh3qpf5v8u1 Բարպա Խաչիկ/Գլուխ յոթերորդ 0 151352 395876 2026-09-16T14:41:47Z Emptyfear 547 Նոր էջ «{{Վերնագիր |title= [[Բարպա Խաչիկ]] |section = [[Բարպա Խաչիկ/Գլուխ յոթերորդ|Գլուխ յոթերորդ: Մետեկ]] |previous = [[Բարպա Խաչիկ/Գլուխ վեցերորդ|Գլուխ վեցերորդ: Արյան հորձանք]] |next = [[Բարպա Խաչիկ/Գլուխ ութերորդ|Գլուխ ութերորդ: Սենայի ափին վրա]] |notes = |author= Զապել Եսայան}} <pages index='Բարպա Խաչ...»: 395876 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= [[Բարպա Խաչիկ]] |section = [[Բարպա Խաչիկ/Գլուխ յոթերորդ|Գլուխ յոթերորդ: Մետեկ]] |previous = [[Բարպա Խաչիկ/Գլուխ վեցերորդ|Գլուխ վեցերորդ: Արյան հորձանք]] |next = [[Բարպա Խաչիկ/Գլուխ ութերորդ|Գլուխ ութերորդ: Սենայի ափին վրա]] |notes = |author= Զապել Եսայան}} <pages index='Բարպա Խաչիկ.djvu' from='463' to='491''/> [[Կատեգորիա:Բարպա Խաչիկ]] 5eavm8kuowbf94c3jmtugp5x9btd4oy 395877 395876 2026-09-16T14:45:20Z Emptyfear 547 395877 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= [[Բարպա Խաչիկ]] |section = [[Բարպա Խաչիկ/Գլուխ յոթերորդ|Գլուխ յոթերորդ: Մետեկ]] |previous = [[Բարպա Խաչիկ/Գլուխ վեցերորդ|Գլուխ վեցերորդ: Արյան հորձանք]] |next = [[Բարպա Խաչիկ/Գլուխ ութերորդ|Գլուխ ութերորդ: Սենայի ափին վրա]] |notes = |author= Զապել Եսայան}} <pages index='Բարպա Խաչիկ.djvu' from='463' to='491''/> <pages index='Barpa Khachik.djvu' from='1' to='163''/> [[Կատեգորիա:Բարպա Խաչիկ]] bjrylmtv25g5sl32ji9l3cbxgvfqnbm Բարպա Խաչիկ/Գլուխ ութերորդ 0 151353 395878 2026-09-16T14:48:14Z Emptyfear 547 Նոր էջ «{{Վերնագիր |title= [[Բարպա Խաչիկ]] |section = [[Բարպա Խաչիկ/Գլուխ ութերորդ|Գլուխ ութերորդ: Սենայի ափին վրա]] |previous = [[Բարպա Խաչիկ/Գլուխ յոթերորդ|Գլուխ յոթերորդ: Մետեկ]] |next = [[Բարպա Խաչիկ/Գլուխ իններորդ|Գլուխ իններորդ: Անզգամը]] |notes = |author= Զապել Եսայան}} <pages index='Barpa Khachik.djvu' from='164...»: 395878 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= [[Բարպա Խաչիկ]] |section = [[Բարպա Խաչիկ/Գլուխ ութերորդ|Գլուխ ութերորդ: Սենայի ափին վրա]] |previous = [[Բարպա Խաչիկ/Գլուխ յոթերորդ|Գլուխ յոթերորդ: Մետեկ]] |next = [[Բարպա Խաչիկ/Գլուխ իններորդ|Գլուխ իններորդ: Անզգամը]] |notes = |author= Զապել Եսայան}} <pages index='Barpa Khachik.djvu' from='164' to='240''/> [[Կատեգորիա:Բարպա Խաչիկ]] k8ec78zsqar2gyu0158rljq4j0i7ivh Բարպա Խաչիկ/Գլուխ իններորդ 0 151354 395879 2026-09-16T14:49:22Z Emptyfear 547 Նոր էջ «{{Վերնագիր |title= [[Բարպա Խաչիկ]] |section = [[Բարպա Խաչիկ/Գլուխ իններորդ|Գլուխ իններորդ: Անզգամը]] |previous = [[Բարպա Խաչիկ/Գլուխ ութերորդ|Գլուխ ութերորդ: Սենայի ափին վրա]] |next = |notes = |author= Զապել Եսայան}} <pages index='Barpa Khachik.djvu' from='241' to='366''/> [[Կատեգորիա:Բարպա Խաչիկ]]»: 395879 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= [[Բարպա Խաչիկ]] |section = [[Բարպա Խաչիկ/Գլուխ իններորդ|Գլուխ իններորդ: Անզգամը]] |previous = [[Բարպա Խաչիկ/Գլուխ ութերորդ|Գլուխ ութերորդ: Սենայի ափին վրա]] |next = |notes = |author= Զապել Եսայան}} <pages index='Barpa Khachik.djvu' from='241' to='366''/> [[Կատեգորիա:Բարպա Խաչիկ]] 8xb7yi9btgpo1cq50o94z51sqbdg7rl Բարպա Խաչիկ 0 151355 396344 2026-09-16T16:15:02Z Emptyfear 547 Նոր էջ «{{Վերնագիր |title= [[Բարպա Խաչիկ]] |section = |previous = |next = [[Բարպա Խաչիկ/Գլուխ առաջին|Գլուխ առաջին: Վոսփորի գեղածիծաղ ափերուն վրա]] |notes = |author= Զապել Եսայան}} * [[Բարպա Խաչիկ/Գլուխ առաջին|Վոսփորի գեղածիծաղ ափերուն վրա]] * [[Բարպա Խաչիկ/Գլուխ երկրորդ|Ճիզվիտը և Դըրշանը]] * Բարպա Խա...»: 396344 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= [[Բարպա Խաչիկ]] |section = |previous = |next = [[Բարպա Խաչիկ/Գլուխ առաջին|Գլուխ առաջին: Վոսփորի գեղածիծաղ ափերուն վրա]] |notes = |author= Զապել Եսայան}} * [[Բարպա Խաչիկ/Գլուխ առաջին|Վոսփորի գեղածիծաղ ափերուն վրա]] * [[Բարպա Խաչիկ/Գլուխ երկրորդ|Ճիզվիտը և Դըրշանը]] * [[Բարպա Խաչիկ/Գլուխ երրորդ|Ճիզվիտը]] * [[Բարպա Խաչիկ/Գլուխ չորրորդ|Տագնապը]] * [[Բարպա Խաչիկ/Գլուխ հինգերորդ|Դրոշակը]] * [[Բարպա Խաչիկ/Գլուխ վեցերորդ|Արյան հորձանք]] * [[Բարպա Խաչիկ/Գլուխ յոթերորդ|Մետեկ]] * [[Բարպա Խաչիկ/Գլուխ ութերորդ|Սենայի ափին վրա]] * [[Բարպա Խաչիկ/Գլուխ իններորդ|Անզգամը]] [[Կատեգորիա:Բարպա Խաչիկ]] hdyhhfxozda5c6ev4uqxo7ppgaejz54 Կատեգորիա:Բարպա Խաչիկ 14 151356 396355 2026-09-16T16:15:18Z Emptyfear 547 Նոր էջ «[[Կատեգորիա:Զապել Եսայան]]»: 396355 wikitext text/x-wiki [[Կատեգորիա:Զապել Եսայան]] 1x8qfdtoijenleap81guuh692dkz1qh Կրակէ շապիկ 0 151357 396608 2026-09-16T16:27:58Z Emptyfear 547 Նոր էջ «{{Վերնագիր |title= [[Կրակէ շապիկ]] |section = |previous = |next = |notes = |author= Զապել Եսայան}} ԿՐԱԿԷ ՇԱՊԻԿ Այն ժամանակ հազիւ տասը տարեկան էի: Մենք կը բնակէինք Սկիւտար, միայարկ, խարխլած ու փայտաշէն տուն մը, որ կը գտնուէր Բիւլբիւլ Տէրեսիի վերեւը երկարող տուներու մէջ: Ամառ թէ ձմեռ ձորի...»: 396608 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= [[Կրակէ շապիկ]] |section = |previous = |next = |notes = |author= Զապել Եսայան}} ԿՐԱԿԷ ՇԱՊԻԿ Այն ժամանակ հազիւ տասը տարեկան էի: Մենք կը բնակէինք Սկիւտար, միայարկ, խարխլած ու փայտաշէն տուն մը, որ կը գտնուէր Բիւլբիւլ Տէրեսիի վերեւը երկարող տուներու մէջ: Ամառ թէ ձմեռ ձորին մէջէն կը թաւալէր թանձր ու մթագոյն աղբը, դանդաղ ընթացքով: Չեմ գիտէր ինչո՞ւ այդ գարշահոտ ու բաց կոյուղին, որին անունով կը կոչուէր թաղը, կը կրէր այնքան բանաստեղծական անուն: Թերեւս միայն այն պատճառով, որ ձորէն անդին կը տարածուէր թրքական գերեզմանատունը եւ որուն մշտադալար եւ տխրատեսիլ նոճիներուն մէջ բոյն դրած էին սոխակներ: Իմ մանկութիւնս անցած է այդ ձորին վերեւի ափունքներուն վրայ: Թաղին բոլոր երեխաները դեռ օրօրոցէն շնչած են այդ գարշահոտութիւնը: Աւելի ուշ անոնք կ՚աճէին եւ կը մեծնային պղտոր խոնաւութիւնով թրծուած զառիթափներուն վրայ, որոնց նոյնիսկ սեպ դարվարները ընտանի դարձած էին մեր ճապուկ քայլերուն: Ամառուան մէջ, երբ հարաւային քամին կը փչէր, մեծերը երեսները կը թթուեցնէին եւ իրարու կ՚ըսէին ''լոտօս ''է: Այդ բառը ինձ սարսափ կը պատճառէր, այդ օրերուն մայրս աւելի սրտնեղ կը դառնար, հօրս մարած աչքերը աւելի կը յուսահատէին, եւ չնչին պատճառ մը առիթ կ՚ըլլար, որ մայրս կատաղութեամբ յարձակուէր հօրս չքաւորութեան վրայ: Գանգատներ եւ յուսահատական աղաղակներ կը պայթէին տանը տրտում մթնոլորտին մէջ, ընդմիջուած շառաչուն ապտակներով, որ իմ կամ եղբայրներուս այտերը կ՚ընդունէին անտրտունջ: Այդ օրերուն Բիւլբիւլ Տէրեսի գարշահոտութիւնը անհանդուրժելի կը դառնար: Երբեմն ալ քամիի ալիք մը դիմացի գերեզմանատունեն մինչեւ մեզ կը բերէր ուրիշ տեսակի արտաշնչում մը: Մայրս խորհրդաւոր եւ սարսափահար երեւոյթ մը կ՚առնէր, երբեմն մեզ կը փակէր տան մէջ եւ կ՚ըսէր. – Դուրս մ՚ելլէք, ''կոռելը''<ref>Պոլսոյ ժողովրդական բարբառով կը նշանակէ թուրք գերեզմանատուն:</ref> նոր ''սատակ''<ref>Իբրեւ արհամարհանքի արտայայտութիւն` թուրք մեռելը կը կոչէին սատակ:</ref> թաղեր են: Այդ օրերուն իրիկունները, երբ հայրս ու մայրս կը խօսէին իրենց անհատնում հոգերուն վրայ, մօրս շեշտը աւելի դառն էր եւ հօրս պատասխանները աւելի վհատ: – Մարդ աստծոյ, – կ՚ըսէր մայրս յուսահատութեամբ ձեռները ծունկներուն զարնելով, – ճար-ճարակ ըրէ, ''մախսմներս''<ref>Անմեղ, ակնարկելով երեխաներուն:</ref> ազատէ այս դժոխքէն: Հայրս լուռ կը լսէր, գլուխը մէկ կողմին հակած եւ իր արեւահար ճակատին վրայ ունքերը կը բարձրանային, կը պռստուէին, երբեմն ալ կը պարզուէին, իրեն տալով լսածներէն ապշած մարդու արտայայտութիւն: Ճար չկար: Չքաւորութիւնը չոքած էր մեր ընտանիքին վրայ, ինչպէս մշտատեւ պատուհաս: Հայրս եազմաճի էր եւ չարաչար կ՚աշխատէր. ամէն առաւօտ մութնուլուսին կ՚երթար քէլ Նիկողոսին ''փաւլիքան. ''այնտեղ ներկ կը պատրաստէր, եազմաները ''խազան'' կ՚ընէր, ամառուան տօթին ու ձմեռուան ցուրտ բուքին բանուածները կը տանէր ծովեզերք` լուալու համար եւ թացերը կռնակը բեռցած զառիվերէն կ՚ելլէր արիւն քրտինք թափելով: Մայրս ալ կ՚աշխատէր. ''թեզկեահի ''վրայ եազմայ կը բանէր, հակառակ որ վեց զաւակի տէր էր եւ տանը հոգը բոլորը իր վրայ էր: Ձմեռուան երկար գիշերներուն, երբ մեր անկողինները կը փռէին յատակին եւ զոյգ-զոյգ կը պառկէինք մայրս կը շարունակէր աշխատիլ մինչեւ ուշ ատեն, լամպայի վտիտ լոյսով: Հայրս բազմոցին վրայ երկարած պահ մը կը մրափէր, յետոյ կ՚արթննար ու կը խօսակցէին: Քոյրերս ու եղբայրներս շատոնց քնած կ՚ըլլային, բայց իմ քունս թեթեւ էր եւ կը ջանայի հետեւիլ ըսուած խօսքերուն: Երբեք չեմ լսած, որ այր ու կին իրենց այդ մտերմական ժամերուն անուշ խօսք մը ըսեն իրարու: Անոնք երկարօրէն կ՚որոճային իրենց մտմտուքները. մայրս յոգնութիւնէ տքալով, ակռաները սեղմած, մէկ կողմէն կատաղութեամբ կը բանէր եւ միւս կողմէն հօրս անկարողութեան առաջ, անխնայ կը շարէր սպառնացող հոգերը. պարտատէրեր, որ վաղը «դուռը ձեռք պիտի առնէին, ածխավաճառը, որ մերժեր էր ապառիկ տալ, հացագործը, որ ձիուն սանձը քաշեր գացեր էր առանց հաց ձգելու… Հայրս խոր հառաչանք մը կ՚արձակէր եւ երբեմն ալ կ՚ըսէր. – Չիկային աչքը քեօռնա… Այն ատեն մայրս գերագրգռուած գործը կ՚ընդհատէր, թեզկեահը անդին կը հրէր եւ ոտքի կանգնելով կը գոչէր. – Այ մարդ, չըսե՞ս աղքատութիւնը կրակէ շապիկ է: Մօրս վտիտ իրանը սենեակին կիսախաւարին մէջ կարծես աներեւոյթ զօրութեան մը կը դիմադրէր, աչքերը հրացայտ, կզակը ցցուած, խելագարի պէս կը նայէր ասդին անդին, հայրս քնաթաթախ աչքերով կը հետեւէր անոր շարժումներուն եւ կամացուկ մը ձեռքը կը տանէր իր ցաւոտ ոտքերուն, որոնք կը կսկծային խոնաւ եւ կարկտուած գուլպաներուն մէջ: Մօրս բարկութիւնը միշտ ինձ անձկութիւն կը պատճառէր. սիրտս կը սեղմուէր եւ կ՚ուզէի պոռալ, բայց այդ բարկութեան իմաստը չէի հասկնար: Գիտէի, օ՜հ, շատ լաւ գիտէի, որ անյաղթելի դժբախտութիւն մը կը ծանրանար մեր ընտանիքի վրայ: Գիտէի, որ հոգ մը կար, ճնշիչ հոգ մը, որուն լուծը կը քաշէին մեծերը, երբեմն համբերութեամբ, երբեմն ըմբոստանալով: Այդ ցաւը մեր ամէնուս երկվայրակ եղբայրն էր, մեզ հետ աշխարհ եկած էր, մեզ հետ կը մեծնար. աւելի ուշ հասկցայ, որ ան իր բազմատեսակ երեսներով քստմնելի չքաւորութիւնն էր, եւ այն օրէն, որ հասկցայ, իմ վրաս առի յաղթել այդ հրէշին: Բայց այն ժամանակ փոքր էի եւ մատղաշ: Եւ երբ ծնողքս կ՚ըսէին` «հացի մը փարայ ճարենք…», կամ երբ յուսահատօրէն կը յուսային, որ «գործերը քիչ մը բացուին…», չէի կրնար ըմբռնել, որ իրաւմամբ չարաչար աշխատանքով չոր հացի մը փարայ կը վաստկէին եւ թէ` գործերը բացուէին թէ ոչ, իրենց եւ իրենց պէսերու համար որեւէ յուսալիք բան չկար: Բացի երկու փոքրիկ քոյրերէս, որոնցմէ վերջինը դեռ ծծկեր էր, մենք չորս մանչերս կ՚երթայինք թաղային վարժարան: Մենք ձրի չէինք: Մայրս երբեք չէ զիջած երթալ դիմումներ կատարել «աղա»-ներուն: Դպրոցին մէջ, սրահին պատերուն վրայ կախուած գեղագիր բնաբանները, վարժապետին խօսքերը, ըսուած առակները եւ եղած ընթերցումները նպատակ ունէին մեզ տոգորելու այն զգացումով, որ «ուսմունքով եւ աշխատանքով մարդս կը հասնի ամէն բանի»: Ես եռանդով ու ջանքով կ՚ուզէի ձեռք բերել այդ ուսումը: Եղբայրներս անտարբեր էին այդ բոլորին. անոնք կեանքով եւ ուժով լեցուն, շարժման մէջ կը դնէին իրենց բոլոր ֆիզիկական եւ մտային կարողութիւնները խաղերու եւ ծեծկվրտուքներու մէջ: Անոնք կերպով մը կ՚անցընէին դասերու ժամերը ինչպէս պարտադիր անախորժութիւն եւ անմիջապէս կը վազէին զբօսայգի: Երեկոյին, երբ կ՚արձակուէինք, անոնք ուրիշ մանչերու հետ ռումբի պէս դուրս կը նետուէին դպրոցէն եւ դեռ տուն չի հասած, փողոցներու մէջ անձնատուր կ՚ըլլային շահատակութիւններու. եւ վա՜յ անոնց, որ իրենց ճամփան կտրէին կամ արգելք ըլլալ ուզէին: Ես թէեւ հիացումով կը հետեւէի անոց խաղերուն, բայց մասնակից չէի ըլլար, որովհետեւ կը շտապէի տուն դասերս պատրաստելու: Մայրս անտարբեր էր թէ՛ իմ փութաջանութեանս եւ թէ՛ միւս տղաքներուն անզուսպ վարմունքին: Կը բաւէր, որ զինքը չխանգարէինք իր անդադար աշխատանքին մէջ: Չեմ յիշեր մայրական գորովոտ համբոյր մը կամ ժպիտ մը: Ա՛յ, թող ըսեն ինչ որ կ՚ուզեն, թող խօսին եւ գրեն մանկութեան քաղցր յիշողութիւններու վրայ… Ադոնք անծանօթ են անոնց, որ ակռաները մեղմած կուրծք կուրծքի անդադար կը կռուէին կեանքի դժուարութիւններու դէմ: Մայրս ժամանակ չունէր գուրգուրալու իր զաւակներուն վրայ: Նոյնիսկ երբ փոքրիկ քոյրս կը ճչար օրօրոցին մէջ, միայն սրտնեղութիւն կ՚երեւար մօրս խոժոռ դէմքին վրայ: Երբ ճիչերը շատ բարձրանային, կ՚առնէր մանկիկը, ծիծ կ՚ուտար եւ ինքը ակնապիշ կը մնար, մինչեւ որ երեխան յագենար: Այսօր միայն կը հասկնամ, որ իր արիւնը կը չորնար քրտինք թափելով մեզ համար, այսօր կը գիտակցիմ, որ իր կեանքը մաշած է մեզ համար, բայց այն ատեն իմ մանկութեան հոգիս անյագ կարօտ ունէր գուրգուրանքի եւ մօրս դաժան կամ թթուած դէմքը մռայլ տխրութիւն կը ներշնչէր ինձ: Բայց ես նպատակ մը դրեր էի իմ կեանքիս եւ կը մխիթարուէի` ինքզինքս զգալով զօրեղ գալիք օրերու մէջ: Հայրս ընդհակառակն մեղմ էր եւ կարծես պատրաստ էր սրտազեղումներ ունենալու: Այն ժամանակ հազիւ քառասուն տարեկան էր, բայց իր մարդկային կերպարանքը կորսնցուցած էր ծովի աղի քամիին հարուածներուն տակ: Սեւ եւ տխուր աչքերը մարած էին: Ճերմկած եւ ցանցառ մազերը կը փակչէին գագաթին եւ քունքերուն: Անիկայ լռակեաց մարդ էր եւ իր զգացումները եւ մտածումները կ՚արտայայտէր աչք ու ունքով: Իր ճակատի բազմածաւալ կնճիռները կը կծկուէին կամ կը պարզուէին եւ այդ պարագային դժգոյն գիծեր կը կազմէին արեւահար ճակատին վրայ: Անոր խունացած, կարկտաններով պիտակուած հագուստները ո՛չ գոյն ունէին եւ ո՛չ ձեւ, եւ այդ բոլորէն կ՚արտաբուրէր բարկ հոտ մը աղի քրտինքի եւ պոտասի, որ ինձ սիրելի էր եւ ընտանի, որ գերազանցապէս հայրս էր: Բայց ինչ որ մասնաւորապէս կը յիշեմ, ցաւագինօրէն կը յիշեմ, այդ իր կօշիկներն էին… Հօրս եւ մօրս վաստկած դրամն հազիւ ծայրը-ծայրին կը բաւէր մեր ապրուստին, բայց այդ եազմայի գործի մէջ կային անգործունէութեան շաբաթներ, մանաւանդ ձմեռը, երբ կա՛մ ներկերը կը սառէին հողէ ամաններուն մէջ եւ կա՛մ սառնամանիքի պատճառով անկարելի կ՚ըլլար եազմաները տանիլ լուալ ծովեզերքը: Այն ատեն ''թաթիլ ''էր''<ref>Հանգստանում էր:</ref> '': Երբ այդ չարաբաստիկ բառը կ՚արտասանուէր տանը մէջ, գիտէինք, որ մեր նեղ օրն ա՛լ աւելի պիտի նեղնար: Այդ թաթիլը իմ մտքիս մէջ կը ներկայանար զզուելի եւ թաւ սարդի մը պէս, որ անկիւն մը դարանակալ կը սպասէ եւ միշտ կը սպառնայ մեր կեանքը թունաւորելու: Այլապէս, երբ գործ կար, կերպով մը կ՚ապրէինք: Տունը, ուր կը բնակէինք, ժառանգութիւն մնացեր էր մօրենական պապէս, որ եղած էր ձկնորս եւ քաջ նաւավար: Հայրս շաբաթական կը ստանար երեք մեճիդիէ եւ դեռ կը համարուէր լաւ վճարուած խալֆայ, որովհետեւ տասներկու տարին ի վեր կ՚աշխատէր քէլ Նիկողոսի փաւլիքան: Հայրս շաբաթականը կ՚առնէր կ՚երթար շուկայ եւ կը գնէր երկու ոչխարի գլուխ: Այդ էր մեր մսեղէնը: Երբեմն փոփոխութիւն մտցնելու համար, փոխանակ գլուխը, կը բերէր ոչխարի փորոտիք: Այդ պարագայում վախվխելով կը մտնէր սեմէն, որովհետեւ մայրս կը յարձակէր իր վրայ, մեղադրելով, որ դժուար գործ կը բանայ իրեն: Դէպի հինգշաբթի օխա մը ճերմակ խաշած լուբիայ կ՚ամբողջացնէր մեր շաբաթական ուտեստեղէնը: Երբեմն, սակայն, երբ Վոսփորի ջուրերը առատութեամբ կու տային ''խամսին ''կամ ''բալամուտ, ''հայրս խուրձ մը բողկի հետ ձուկ կը բերէր: Տունը կը լցուէր տապակածի կամ խորովածի ուրախ բուրմունքով եւ նոյնիսկ հօրս դէմքը կը պարզուէր, երբ բազմոցին վրայ երկարած կը սպասէր, մինչ մայրս կասկարային կամ ունելիին հետ ծեծկուելով ճաշը կը պատրաստէր: Այն ատեն հայրս իր ներքին գոհունակութիւնը արտայայտելու համար տասնոց մը կու տար մեզի, որ երթանք ''ախտերէն''<ref>Մանրավաճառ:</ref> շաքարեղէն գնենք մեզ համար: Ճաշէն յետոյ, բացառապէս, հայրս ու մայրս մանգալին շուրջ կը դանդաղէին եւ խահուէ մը կը խմէին, լուռ, բայց համերաշխ իրենց բարօրութեան զգացումին մէջ: Բայց ասոնք շատ հազուադէպ օրեր էին մեր կեանքին մէջ: Հօրս վաստակը պէտք է բաւեր մեր բոլոր ծախքերուն, որովհետեւ մայրս անվերջ եւ անդադար պարտք կը վճարէր: Նախ կար պարսիկը, որ քառապատկուած գիներով ապրանք կը բերէր եւ որով գէշ-աղեկ կը հագնուէինք: Այդ անիծեալ պարսիկը մեր թաղին մղձաւանջն էր. ամէն շաբաթ օր կ՚անցնէր, կը հանդիպէր գրեթէ ամէն տուն եւ մաս-մաս կը գանձէր առնելիքները: Եթէ մէկնումէկը չկրնար վճարել, պարսիկը կը զայրանար, կը գոռար, կը հայհոյէր, կից կը զարնէր պարտատիրոջ դռան, սպառնալիքներ կ՚ընէր… – Աճեմը կենէ այսօր պոռաց…– կը տեղեկացնէր մայրս նոյնիսկ մեզի, երբ տուն կը դառնայինք: Բացի պարսիկը, կային ուրիշ պարտքեր: Երբ ''թաթիլ'' ըլլար, հացագործին դրամը չէր վճարուէր շաբաթէ շաբաթ, կը դիզուէր, կը դառնար խնդիր մը: Ասկէ զատ ձմեռը ածուխ գնելու եւ ուրիշ պիտոյքներու համար հարկ կ՚ըլլար վաշխով դրամ առնել գործատէրէն: Մայրս անդադար կը բանէր եւ վաստկածին «վրան չնայած» կու տար պարտքի: Եւ դեռ մենք բախտաւոր էինք… Հայրս սովորութիւն չունէր գինետուն երթալու, կային, որ որբ էին եւ ծանրացած իրենց մօրը աշխատանքին վրայ, կային որ անօթի կը մնային, որովհետեւ իրենց հայրը գինետունը կը թողուր վաստակը, եւ կային, որ հիւանդ ունէին… Մենք բախտաւոր էինք, պայմանո՞վ որ բացառիկ եւ անհրաժեշտ ծախք մը չներկայանար, եւ կը ներկայանար երբ հարկ կ՚ըլլար հայրիկիս կօշիկ առնել: Խեղճ հայրս… հակառակ իր խոնարհ ծագումին եւ չարքաշ կեանքին փափուկ ոտքեր ունէր, որոնց մորթը կը փշտէր, երբ կոպիտ կօշիկներ հագնէր: Այդ պատճառով կ՚երթար Ստամբոլ, մեծ շուկան եւ այնտեղ իրեն ծանօթ խանութէ մը կը գնէր ոտքին չափէն մեծ կօշիկներ: Անոնք սովորական կօշիկներ էին, երկու կողմերը լաստիկով, որոնց մէջ ոտքերը կը մտցնէր ինչպէս մոյկի մէջ: Այդ մեծկակ կօշիկներու երեսները մէկ քանի օրէն ծալքեր կը շինէին, ծայրը թեթեւ մը կը բարձրանար, փոշին կամ ցեխը հետքեր կը թողնէին անոր խորշոմներուն մէջ եւ անոնք կ՚ունենային ցաւագին եւ սրտառուչ արտայայտութիւն մը: Այդ կօշիկներուն յիշողութիւնը վառ գոյնով կը պատկերացնէր մտքիս հօրս կեանքը: Անոնցմով կ՚երթար ծովեզերք եազմաները լուալու, անոնցմով կը բարձրանար զառիվերը մէջքը կքած թաց եազմաներու բեռին տակ, անոնցմով կ՚երթար ոչխարի զոյգ մը գլուխներ գնելու իր հալալ վաստակով, որպէսզի չօլուխ-չոճուխ ուտեն կշտանան: Անոնցմով կ՚երթար քէլ Նիկողոսին գլուխ ծռելու, իբրեւ շնորհ խնդրելու մէկ կամ երկու ոսկի, հարիւրին երկու հարիւր տոկոսով, երբ ''թաթիլ ''ըլլար, կամ տաղաւար մը վրայ հասնէր աղէտի մը պէս: Եւ անոնցմով է, որ դարձեալ կիրակին եւ տօն օրերը ինձ հետ «կ՚երկննար» դէպի բարձունքը, ոչ շատ հեռու, որովհետեւ մշտնջենապէս յոգնած մարդ էր... եւ սիրտ չէր ընէր քսան փարանոց խահուէ մը խմել որեւէ զբօսատեղիի մէջ: Եւ ինչ որ իր աչքերը չէին արտայայտէր, ինչ որ իր շրթները չէին արտասանէր, կարծես կը գրուէին այդ կօշիկներուն վրայ. իր հոգիի շարժումները, իր թաքուն ըմբոստութիւնները եւ իր անսահման գորովանքը իրեններուն համար կը դրոշմուէին այդ ցաւագին, այդ տրտում կօշիկներուն վրայ: Վաղուց է, որ հայրս կը հանգչի Սկիւտարի հինաւուրց գերեզմանատան մէջ: Անոր չարքաշ ոսկորները փոշի դարձած են բազկատարած թմբիներու հովանիին տակ եւ երբ այսօր կը մտաբերեմ զինքը, կսկիծ մը հերիւնի պէս կը ծակէ սիրտս: Ինչո՞ւ այն ատեն չգիտցայ իրեն ըսել այն խօսքերը, որ այսօր գիտեմ եւ որոնք անշուշտ իր յուսահատ չքաւորութիւնը պիտի փոխէին յուսառատ պայքարի: Ինչո՞ւ երբեք չգիտցաւ, որ իր կոշտացած ձեռքերը ուրիշ բիւրաւոր ձեռքերու հետ կը կերտէին ապագան եւ իր ոտքերը, որ այնքան վհատութեամբ կը դեգերէին փոշոտ կամ ցեխոտ ճամփաներու վրայ, արդէն իսկ կ՚առնէին քայլեր, որ իրենց որդիները պիտի վերածէին յաղթական քայլերու: Մեր դպրոցի աշակերտներուն մէջ կային տասնեակ մը հարուստ տղաքներ, մօտ յիսուն ձրիներ եւ երկու հարիւրէ աւելի էսնաֆի տղաք: Մենք ստուար մեծամասնութիւն կը կազմէինք, բայց մեր մէջ ալ տարբերութիւններ կային: Ոմանք կ՚երթային կը քսքսուէին հարուստի տղոց եւ նոյնիսկ կը ծառայէին, մինչ անոնք կը մնային անտարբեր եւ գոռոզ թէ՛ ուսուցիչներու եւ թէ՛ քծնող ընկերներու հանդէպ: Ձրիներուն խօսքը չէր ըլլար: Էսնաֆի տղաքն էին, որ կու տային ամենէն առաջադէմ եւ փայլուն աշակերտները եւ մեր մէջ էին նաեւ ամենէն քաջերը, յանդուգն ու նետուող տղաքը, «ստահակ»-ները, ինչպէս կը կոչէր տնօրէնը: Դպրոցի ուսուցիչները եւ «վերին մարմինը» ուզէին թէ չուզէին մեզ հաշուի կ՚առնէին: Այդ զանգուածին մէջ խումբ մը տղաքներ, որոնց մէջ էինք մենք, չորս եղբայրներ, ամրակուռ կորիզ մը կը կազմէինք եւ հեղինակութիւն ունէինք բոլոր աշակերտներուն վրայ, ինչ որ ձեռք անցուցեր էինք մեր բռունցքներու ուժով: Դեռ մինչեւ այսօր որոշ հրճուանքով կը յիշեմ կուրծք կուրծքի անհաւասար կռիւներ, որոնցմէ յաղթական դուրս կ՚ելլէինք: Մենք էինք, որ զբօսանքի ժամանակ պարագլուխ կը դառնայինք յանդուգն ու երբեմն արգիլուած խաղերու, եւ մենք էինք, որ ստանձներ էինք «արդարութիւն ընել», երբ հարկ ըլլար: Հարուստի տղաքը կը զգուշանային մեզ հետ գործ ունենալէ, իսկ ձրիները վախվխելով կը դառնային մեզմէ եւ երբեմն ալ հլու հնազանդութեամբ մեզ կը մատնէին: Այդ լալկան, միշտ նկուն տղաքը ինձ զայրոյթ կը պատճառէին: Այլ սակայն ձրիի մը պատճառով քիչ մնաց որ վռնդուէին դպրոցէն: Օր մը չեմ գիտեր ի՛նչ պատճառով, ընդհանուր հսկիչը քանակով զարկաւ տղու մը մատներուն: Անիկայ տխեղծ պատանի մըն էր, որ միշտ կը դողդղար մաշած հագուստներուն մէջ: Ցուրտ էր եւ նոր աւարտեր էինք զբօսանքը. տղուն ճաթռտած մորթով ձեռքերը ուռած էին եւ կապտած: Յանկարծակիի եկած քանակի հարուածներէն, ան շշմեցաւ եւ սկսաւ լուռ արտասուել: Ցաւած ձեռքերը դրեր էր ծոցը եւ կը մղկտար, երբեմն ձեռքերէն մէկը դուրս կը հանէր, վրան կը նայէր եւ աւելի առատ արտասուք կը թափէր: Յանկարծ ինքզինքէս դուրս եկայ: Տեսակ մը տառապագին գթութեան զգացում երբեմն անսպասելի կը գրաւէր ինձ: Ես գիտէի իմ այդ ներքին թուլութիւնը եւ կ՚ամչնայի ու կը փորձէի յաղթել անոր: Անիկայ դառն զգացում մըն էր, անգթօրէն կը տանջէր ինձ եւ փոխանակ ինձ մեղմացնելու կը դարձնէր հէրսոտ, յարձակողական: Երբ նայուածքս տղուն վրայէն դարձաւ հսկիչին, որ անտարբեր իր արարքին` կ՚անցնէր գրասեղաններու առաջքէն, աչքս դարձաւ եւ ակնթարթի մը մէջ, ինչ որ գտայ ձեռքիս տակ` նետեցի գլխուն: Ամբողջ սրահը տակնուվրայ եղաւ, ուզեցի փախչիլ հսկիչի հալածանքէն, բայց ահա տեսայ, որ հսկիչը կը փախչէր ինձմէ: Ոտնամաններս հանէր, ձեռքս բռներ էի եւ պատրաստ էի ինքնապաշտպանութեան. կ՚ելլէի գրասեղաններու վրայ, կը ցատկէի յանկարծ հսկիչին ճամփան կտրելով. ան առաջքէս, ես ետեւէն կը վազէինք նստարաններուն միջեւ եղող նեղ անցքերէն: Մեր խումբին ընկերները, որոնց շարքին եւ եղբայրներս, առաջացած էին սրահին կենտրոնը եւ ձեռքերնին խօթած տաբատներուն գրպանները, նայուածքով լուրջ կը հետեւէին այս անսովոր տեսարանին. վերջապէս հսկիչը յաջողեցաւ սրահէն դուրս սպրդիլ եւ քիչ յետոյ երեւցաւ տնօրէնին սիլուետը: Ինձ տարին խորհրդարան, ուր հաւաքուած էին ուսուցիչները, եւ տնօրէնը սկսաւ խօսիլ: Արիւնս գլուխս խռնուած էր, ականջներս կը բզզային եւ բառ մը չէի հասկնար: Միայն կարծես մշուշի մը մէջէն կը տեսնէի հսկիչին մեռելի պէս դժգոյն դէմքը եւ Քեօսէ Մինասը, քարտուղարը, որ մեծ տետրակին մէջ բան մը կը գրէր ինձ վերաբերեալ: Աւելի ուշ իմացայ, որ ոչ մէկ կապ չէին տեսեր քանակին հարուածներուն եւ իմ արարքիս մէջ, որ վերագրեր էին անսանձ ստահակութեան: Բայց այդ դէպքը պատճառ մը եղաւ, որ սերտ բարեկամութեամբ կապուիմ նորեկ աշակերտի մը, Պլութեան Պետիկին հետ: Անիկա տասներեք տարեկան մը կար եւ վերի դասարաններէն էր: Դասի դադարին ինձ մօտեցաւ եւ ըսաւ. – Իրաւունք ունէիր, մարմնական պատիժը արգիլուած է: – Ադ չէր պատճառը, – ըսի դիտմամբ եւ կաս-կարմիր դառնալով, – ''խարեզ''<ref>Ոխ:</ref> ունէի: Պետիկ նախ զարմացական, յետոյ ժպտուն հայեացք մը ուղղեց ինձ: – Թո՛ղ այդպէս ըլլա, – ըսաւ, ու թեւս մտնելով հեռացուց ինձ տղոց խումբէն, որ մեզ շրջապատեր էր: – Անունդ ի՞նչ է, – հարցուց մեղմութեամբ: – Անունս Կարպիս Սեդրակեան է: – Եազմաճի Սեդրակին տղա՞ն ես... Իմ հաստատական պատասխանիս վրայ պահ մը մտածեց եւ աւելցուց: – Արտաշ հօրեղբայրս ճանչնալու է հայրդ. կրնայ ըլլալ, որ քեզ դպրոցէն վռնդել ուզեն. դուն հոգդ մ՚ընէր, ես կը խօսիմ Արտաշ հօրեղբօրս: Պետիկի ընտանիքը հռչակաւոր էր Սկիւտարի մէջ: Մեծ հայրը` Պլութ, նշանաւոր եղած էր իր խիզախ քաջութեամբ եւ շահատակութիւններով: Կ՚ըսէին թէ ան իր երիտասարդ տարիները անցուցած էր Սաբանջայի լեռները եւ չէրքէզ էշկեաներու պետը եղած էր չէրքէզի անունով: Անիկայ փոխնիփոխ եղած էր ''խաչախանի, ''աւազակ եւ յարատեւ կռուած էր դէտերու եւ կառավարական ուժերու դէմ: Ըմբոստ, քաջ կռուող, միեւնոյն ատեն կ՚ըսէին թէ եղած է բարի եւ հոգածու իր «իշխանութեան» սահմաններու մէջ եղող գիւղացիներու համար, առանց ազգի խտրութեան: Հայրապետ ամուճաս, որ Ենի Մահալլէ կը բնակէր, երբ այցելութեան կու գար եւ օղի մը կամ երկուք նետած կ՚ըլլար, կը պատմէր Պլութի ստեղծագործութիւնները եւ կ՚ըսէր. – Երբ գեղ կ՚իջնար, չոճուխի պէս անվնաս մարդ էր, ամա, պիտի ըսես, ինչո՞ւ լեռ կ՚ելլէր: – Հարկաւ խելքի մը կը ծառայէր, – կ՚ըսէր մայրս: Բնիկ սկիւտարցի, Պլութ օր մըն ալ վերադարձեր էր տուն, ամուսնացեր եւ մէկ-երկու տարի ապրեր էր խաղաղ: Յետոյ դարձեր էր ջրհանկիր, ջրհանկիրներու ''ռայիզ, ''եւ վերջապէս օր մը սպանուեր էր. երիտասարդ ջրհանկիր մը, որուն համար կ՚ըսէին թէ կաշառուած էր, նենգութեամբ, կռնակէն, դաշոյնով զարկեր էր Պլութը: Այն ժամանակ Պլութի եղերական մահը ողբալու համար, սկիւտարցի աշուղները ''տեսթաններ'' շիներ էին: Հայրապետ ամուճաս գոց գիտէր այդ տեսթանները եւ կ՚երգէր: Երբեմն էլ յանկարծ կանգ կ՚առնէր եւ կը գոչէր. – Հէ՜յ գիդի Պլութ, հէ՜յ... դուն մեռնելո՞ւ մարդ էիր, պէ՜... Պետիկի հայրը, Պլութ օղլու Խաչիկ, ողորմելի մարդ էր, ''բայթախ ''սրունքներով, աստուածավախ, գլուխ խոնարհող, շուքէն վախցող եւ որ սակայն ձեռքէ ձեռք կը քաշէին, որովհետեւ կ՚ըսէին թէ ''զօռլու նեֆէս''<ref>Ուժեղ շունչ:</ref> ունի: Կ՚ըսէին թէ անոր անէծքը եւ աղօթքը կը բանի: Հիւանդին տէրերը կը կանչէին զինքը. անիկայ ձեռքերով եւ մատներով խորհրդաւոր շարժումներ կ՚ընէր, Աւետարան մը կը կարդար, քանի մը անիմանալի կախարդական խօսքեր կ՚ըսէր յաճախակի ընդհատուելով եւ հո՜ւ, հո՜ւ փչելով հիւանդին վրայ: Անգամ մը եկած է իմ վրաս ալ աղօթելու եւ դէմքիս վրայ նողկանքով զգացած եմ իր գարշահոտ «նեֆէսը»: Խաչիկ օրուան մէջ կ՚աշխատէր փաւլիքան. անիկայ խէժ կը կոխէր եազմաներու վրայ: Բանուորները որքան կը սիրէին իր եղբայրը, Արտաշէսը, այնքան կ՚ատէին զինքը: Արդէն երկու եղբայր երբեք հաշտ չէին եղած իրարու հետ: Ամէն անգամ որ Արտաշէս իր եղբօրը հանդիպէր, իբրեւ արհամարհանքի նշան թուքի ժայք մը կը նետէր շեղակի: Խաչիկ թաւ յօնքերը կը պռստէր եւ ջրագոյն աչքերը կը տնկէր եղբօրը վրայ: – Ծօ՜, – կ՚ըսէր Արտաշէս բարձրաձայն, – ադ աչքերով գնա պառաւ կնիկները վախցուր... Արտաշ անհարազատ որդին էր Պլութին: Ինքն էլ ջրհանկիր, քանի անգամ մարդ ազատած էր հրդեհի բոցերուն մէջէն: Անիկայ հուժկու մարդ մըն էր, ոլոր բեղերով, մութ կարմիր ֆէսը ծուռ դրած գանգուր մազերուն վրայ, մէջքը, պինդ կապած կարմիր գօտի եւ կարճակոթ դաշիւնը միշտ գօտիին մէջ: Արտաշ ալ եազմաճի էր, բայց կանոնաւոր չէր աշխատեր, որովհետեւ միշտ կռիւ կ՚ընէր գործատէրերուն հետ: Կ՚ըսէին, որ Ենի մահալլէի եւ Սիլիհտարի բանուորուհիները խենթ կ՚ըլլան իր վրայ, մէկ խօսքը երկուք չեն ըներ: Իսկ երբ հրդեհ ըլլար, առաջինը կը վազէր եւ հրդեհը մարելէն ետքը, իր յաղթական ''նաղարայով''<ref>Աղաղակ:</ref> կը թնդացնէր թաղերը: Պետիկ հիացումով կը խօսէր ինձ իր հօրեղբօրը վրայ: Անիկայ մեր պատանեկան երեւակայութեանը կը ներկայանար ինչպէս առասպելական հերոս: Ինչ որ կը ցանկանայինք, ինչ որ կար մեր մէջը` ձգտում եւ իղձ, մարմնացած էր Արտաշի մէջ: Ան իր գոյութիւնով կարծես ամէնուս վրէժը կը լուծէր: Թաղական, հոգաբարձու կը դողային իրմէ: Աղքատախնամի աղաները անտրտունջ կը յանձնէին իրեն ինչ որ պահանջէր, որպէսզի տանի բաժնէ այնպիսի աղքատներու, որոնք մուրացիկութիւն չէին կրնար ընել: Եւ ան այդ բոլորը խղճմտութիւնով կը կատարէր: Երբեմն ալ կը չարանար, դուռ, ապակի կը կոտրէր եւ քանի մը օր կ՚իյնար տխրութեան մէջ: Թաղին թուրք ոստիկանները այդ բոլորը չտեսնելու կու տային, որովհետեւ կը զգուշանային գործ ունենալ իրեն հետ, եւ այդ հանգամանքը թաղեցիներու աչքին բացառիկ հմայք մը կու տար Արտաշին: Այն տարուան ձմեռը անսովոր կերպով խիստ եղաւ: Դեկտեմբերի սկիզբէն սկսաւ տեղալ առատութեամբ: Աղքատիկ թաղերու մէջ տնակներու տանիքները կքեցան ձիւնի ծանրութեան տակ: Գործերը դադրեցան եւ բանող ուտողներու համար հացը եւ ածուխը պակսեցան: Գիշերները հիւսիսային քամին կը փչէր մրրիկի պէս եւ մեր տունը կը տատանէր ճարճատելով ինչպէս ալեկոծութենէ բռնուած նաւ: Առաւօտ եւ երեկոյ ''թիփին''<ref>Մանր ձիւն:</ref> կը տեղար սեղմ եւ արագ, ձիւնեղէն մշուշ մը կը կազմէր, որուն մէջէն անցորդները եւ մէկ սեմէն միւսը փոխադրուող շուները պիտակուած կ՚երեւէին: Վոսփորի վրայ երթեւեկող շոգենաւերու սոյլը` երբեմն թաւ, երբեմն սուր, կարծես անվերջ աղէտ մը կ՚ազդարարէր: Շուկացիները տունը մնացին, դպրոցը գրեթէ թափուր մնաց եւ վերջապէս փակուեցաւ: Ամէն օր սակայն, կէսօրի մօտերը, թիփին կը դադրէր, արեւը կը ծագէր եւ համատարած սպիտակութիւնը կը շողշողար անհամար նշոյլներով: Երբ տունէն դուրս կ՚ելլէինք, կը շլանայինք եւ աչքերս քթթելով կը խարխափէինք, մինչեւ որ վարժուէինք այդ անսովոր եւ ցուրտ պայծառութեան: Մենք միացած մեր թաղին տղաքներուն, կ՚օգնէինք մեր դրացիներուն, որ տան առաջք դիզուած ձիւնը պարպեն բահերով, տանիքներու վրայ բեռցած ձիւնը թեթեւացնեն, բայց աւելի յաճախ անձնատուր կ՚ըլլայինք ձիւնագնդակի խաղերու եւ մեր աղաղակներով կը թնդացնէինք ամայացած փողոցները: Երբեմն ալ ձիւնէ մարդ եւ արջ կը շինէինք: Մեր ընկերներէն մէկը, Սարգիսը, մասնաւոր յատկութիւն ունէր ձիւնը կաղապարելու: Թաղէ թաղ «փողոցի տղաքը» իր թանկագին աջակցութիւնը կը խնդրէին: Անիկայ ''գալըպ քազան''<ref>Եազմայի գծագրութեանց կաղապարները յօրինող եւ կազմող արհեստաւոր-գծագրիչ, փոխադրող:</ref> Միհրանին տղան էր: Հայրը եղած էր ճարտար գծագրիչ եւ արհեստաւոր: Մեծերը կ՚ըսէին, որ ձեռքը անանկ ''պիլեզիկ''<ref>Բառացի` ապարանջան, փոխաբերաբար` արհեստ:</ref> մը ունէր, որ տունի տեղի տէր կրնար ըլլալ: Բայց ան ''հովարտայ ''մարդ էր, վաստկածը կ՚ուտէր դուր դրացիով: Կը պատմէին, որ երբեմն նոյնիսկ լի օրերը, կէս ոչխար կը բերէր տուն, կնոջը խորոված պատրաստել կու տար, կ՚երթար շիշերով գինի կը բերէր եւ փողոցէն անցնող դարձողը կը հրաւիրէր, որ սեղանակից ըլլան ու շէն ու շէնլիք ըլլայ: Ինք ալ ''քանոնը''<ref>Լարային նուագարան մը:</ref> կ՚առնէր ծունկերուն վրայ եւ կը նուագէր: Բայց գալըպ քազան Միհրան աւելի յաճախ գինետուն կ՚երթար, կը խմէր անվերջ, մինչեւ որ զգայազիրկ վիճակի մէջ բերէին զինքը: Ռամազանի մէջ, օր մը, կէսօրէ ետք, գինով վիճակի մէջ գացեր էր Գըզըքլը եւ այնտեղ աղբիւրին գլուխը ''հարֆ''<ref>Խօսք նետել:</ref> նետեր էր թրքուհիի մը: Կնոջը արձակած ճիչերուն վրայ մօտակայ սրճարանի մը իսլամները թափեր էին վրան եւ լաւ մը ծեծ քաշելէ ետք յանձներ էին ոստիկանատուն` ըսելով, որ «կեաւուրը համարձակեցաւ աչք բարձրացնել իսլամուհիի վրայ, ռամազանի սուրբ օրով»: Դատ դատաստանէ յետոյ գալըպ քազան Միհրան դատապարտուեր էր բերդարգելութեան եւ առանց կինը ու զաւակը տեսնելու, անդարձ անհետացեր էր: Սարգիս մեծցեր էր որբ: Մայրը տարիներէ ի վեր, սուգի սեւ ''պոյաման ''կապած գլխին, եազմայ կը բանէր եւ զաւակը կը մեծցնէր դժուարութեամբ: Անիկայ վտիտ, կապոյտ ու երազուն աչքերով տղայ մըն էր, գլուխը քիչ մը հակ մէկ կողմին, որովհետեւ խոյլոտ էր եւ վզին մէկ կողմը կար էր սպիներով: Յաճախ կը բացակայէր դպրոցէն, որովհետեւ գրեթէ միշտ հիւանդ էր, բայց երբ հարկ ըլլար ձիւնը կաղապարել, անիկայ յանկարծ մէջտեղ կ՚ելլէր: Ընդհանրապէս հեզ եւ մեղմ, անիկայ այդ պարագային կը դառնար տիրական եւ մենք կամովին կը հնազանդէինք անոր: Անիկայ կը դեգերէր տեղին վրայ եւ աչքերը կծկելով կը դիտէր շուրջը, մինչեւ որ բարձրութիւն մը ընտրէր: Իր պատուին համեմատ կը դիզէինք ձիւնը, մինչեւ որ հսկայական զանգուած մը կազմուէր: Սարգիս, ձեռքերը տաբատին գրպանները դրած, կը ղեկավարէր մեր «աշխատանքը»: Երբ ձիւնը բաւականին դիզուած կ՚ըլլար, տարօրինակ բան մը տեղի կ՚ունենար: Սարգիս նախ դանդաղ կը մօտենար դէզին եւ յետոյ կը խոյանար վրան: Տեսակ մը դիւային պար շարժման մէջ կը դնէր անոր ամբողջ մարմինը եւ այդ շարժումին ինքնայատուկ ռիթմովը, միշտ դէզին շուրջը դառնալով, ծունկերու, ներբաններու, արմունկներու, ձեռքերու եւ մատներու հարուածներով եւ ճապուկ հպումներով կը կաղապարէր ձիւնը, մինչեւ որ հսկայ արջ մը ցցուէր մեր առաջ իր սպառնական դունչով եւ կողերու ողորկութեան վրայ եղունգներով ուրուագծուած ստեւներով: Մենք բերանբաց կը մնայինք այս արդիւնքի առաջք: Սարգիս իր գործը կատարելէ ետք սրսփալով կը հեռանար, որովհետեւ հակառակ ձիւնին եւ ցուրտին` քրտինքը կը վազէր քունքերէն: Դեռ կը յիշեմ իր տխեղծ սիլուետը, ուսերը վեր տնկած, գունատ մազերը փակած ծոծրակին: Մենք ալ կը շինէինք ձիւնէ մարդ, աղուէս, շուն եւ ուրիշ կենդանիներ, բայց Սարգիսի շինածը ուրիշ բան էր: Ան չէր ուզեր ածուխի կտորներով աչք շինել, ոչ ալ ողորկուած աղիւսով` լինդեր: Բայց իր արջերը կը նայէին եւ կարծես պիտի նետուէին: Մթնշաղին` շուները սարսափած կը կաղկանձէին` մեզ խելայեղ ուրախութիւն պատճառելով: Մեր գոռում գոչումը կը թնդար թաղերուն մէջ, երբեմն անցորդ մը կը ժպտէր եւ կը քաջալերէր, բայց աւելի յաճախ մեր հասցէին կը լսէինք հայհոյութիւն եւ անէծք: Դպրոցին մէջ ոչ ոք անդրադարձած էր Սարգիսի թաքուն յատկութիւններուն: Կային մի քանի գծագրութեան ընդունակ աշակերտներ, որոնք ուսուցչին հսկողութեան տակ սիրուն պատկերներ կը շինէին եւ որոնք կը յարմարէին ամենուն ճաշակին: Սարգիսի հոգիին մէջ ուրիշ եւ մեծղի երազ մը կար: Անիկայ մեռաւ անշուք, դեռ արբունքի չհասած, իր թշուառ տնակին մէջ: Այդ օրերուն դժկամութեամբ տուն կը դառնայի: Թաթիլ էր եւ չքաւորութիւնը աւելի խիստ չոքել էր ինչպէս մեր թաղի տուներուն, այնպէս եւ մեր տան մէջ: Հացագործը մերժեր էր ապառիկ հաց տալ եւ հայրս կ՚երթար փուռէն կ՚առնէր օրական հացը, որ դարձեր էր մեր միակ սնունդը: – Ա՜յ մարդ, – կ՚ըսէր մայրս, անգործ ձեռքերը գալարելով, – ''խաթըխ''<ref>Հացի հետ կերած որեւէ ուտելիք:</ref> չկայ չոր, օխա հացը հերիք չէ: – Ժում ըրէ, – խորհուրդ կու տար հայրս: Բայց հացի անբաւականութիւնէն աւելի մեծ զրկանք էր ածուխի սակաւութիւնը: Ունեւորները եւ նոյնիսկ բարեկեցիկ էսնաֆները գարնան, աժան գինով կը գնէին իրենց տարեկան ածուխը եւ կ՚ամբարէին ձմեռուան համար: Բայց մեզի պէս օրը-օրին ապրող բանուորի ընտանիքները ստիպուած էին իրենց շաբաթական, նոյնիսկ օրական ածուխը գնել քեօմիւրճի Աւագէն, որ անխնայ գիները կը բարձրացնէր: Քանի ձմեռը կը յառաջանար, քեօմիւրճի Աւագը կը դառնար ահազդեցիկ մարդ մը, որուն ձեռքն էր մեզ տալ քիչ մը ջերմութիւն կամ մերժել: Քանի ցուրտը կը սաստկանար, այնքան կրակարանին մոխիրին մէջ նշուլող մճիրը կը սակաւնար: Մայրս խնամքով մէկ կողմ կը դնէր մեծ կտորները, ''էլլեմեները, ''որպէսզի գիշերը մոխիրին մէջ թաղէ եւ առաւօտուն կրակ ունենայ: Բայց յաճախ այդ մեծ կտորները կը ծխային եւ սենեակը կը լցնէին թունաւոր արտաշնչումներով: – Աստուծմէ գտնայ, - կ՚անիծէր մայրս, նորէն ''մարսըխ''<ref>Ծխացող ածուխ:</ref> քշեր է: – Եա ի՞նչ գիտցար, – կ՚ըսէր հայրս, – մեզի պէս անճարներու ''բռնար''<ref>Լաւ տեսակի ածուխ:</ref> քեօմուր պիտի տա՞ր... Մայրս ամէն անգամ կ՚ըմբոստանար, երբ հայրս անճարութեան քոսք կ՚ընէր: Եւ ամէն անգամուն ինձ կը թուէր, որ մայրս անծանօթ եւ խորհրդաւոր ուժի մը կը կռթնէր, երբ կը պատասխանէր. – Քա ինչո՞ւ անճար պիտի ըլլանք... Գիշեր ցերեկ աշխատող մարդը անճար չէ: Թո՛ղ քո քեօմիւրճի Աւագդ մեր տեղը անցնի, բոյը կը տեսնենք... ան ատեն կը հասկնանք ո՛վ է անճարը... – Մարդուն գործն է, Նունի՛կ, – կ՚ըսէր հայրս հեշտաբար, – կնիկը ամէն տարի նոր ''քիւրք ''կ՚ուզէ... – Թերմաշ մնա վրայէն... Օրերը կ՚անցնէին տաժանքով: Պստիկ քոյրս հիւանդացաւ կարմրուկով եւ միւսն ալ վարակուեցաւ. պէտք էր սենեակը տաք պահել: Քեօմիւրճի Աւագին բարի կամ վատ կամեցողութիւնը դարձաւ մահու եւ կենաց խնդիր: Դժուար է ինձ համար մանրամասնել այս օրերու դաժան կեանքը. փոքրիկ քոյրս մեռաւ. եղան օրեր, երբ մեր կրակարանին մոխիրը պաղեցաւ, անհաց եւ անլոյս պառկեցանք մեր ցուրտ անկողիններուն մէջ: Միւս քոյրս դեռ հիւանդ էր գիշերնիբուն կը հազար: Անկրակ սենեակին մէջ օդը ցուրտ եւ բորբոս կը հոտէր: Մօրս խիստ դէմքն աւելի դաժանացած էր. անիկայ իր արցունքը կուլ կու տար եւ մեզ կը նայէր խելագարի պէս: Կարծես մեր դէմ լցուած էր ցասումով, որովհետեւ մեզմէ ամեն մէկը իրեն կը յիշեցնէր իր կորսնցուցած երեխան: Երբ դպրոցը վերաբացուեցաւ, առաջին օրն իսկ ուրախութեամբ գտայ Պետիկը: Անիկայ դուրսի դռան սեմին վրայ ընկերոջ մը կը սպասէր. երբ ինձ տեսաւ, մօտեցաւ եւ սկսաւ խօսիլ: Անոր գռուզ եւ խիտ սեւ մազերը գդակին ներքեւէն դուրս կը յորդէին. ածուխի պէս սեւ աչքերը կանգ կ՚առնէին խօսակցին վրայ եւ կարծես համոզիչ կը դարձնէին իր խօսքերը: Ես թէ՛ հպարտ էի եւ թէ՛ խորապէս ուրախ, որ Պետիկի արժէքով «մեծերէն» մէկը ուշադիր էր ինձ նկատմամբ: Ես առաջուց իր ամէն մէկ խօսքին համաձայն էի, բայց անիկայ կ՚ուզէր, որ հասկնալով համաձայն ըլլամ: Պետիկ սովորութիւն ունէր ամէն ինչ դատելու իրաւունքի տեսակէտէն եւ ինձ ալ կը մղէր տրամաբանելու: – Իրաւո՞ւնք էր, որ բարեկեցիկ տուներու մէջ լեցուն փայտածուխ ըլլար եւ ''ահալին''<ref>Հասարակութիւն:</ref> կոտորուէր առանց ածուխի... Խնդիրն այն էր, որ սող, աժան, քեօմիւրճի Աւագին քով ածուխ չէր մնացած: Միւս ածխավաճառներն ալ չունէին: «Ոսկիի գինով քշեցին իրենց մթերանոցներու փոշին եւ քարով խառը մճիրը». ասիական գիւղերէն ածուխ չէր կրնար գալ, որովհետեւ ճամփաները գոցուած էին ձիւնով: Բայց լուր էր տարածուէր, որ նաւամատոյցը Ռումելիի փայտածուխ պիտի հասնէր առագաստանաւերով: – Կարպիս, – վերջացուց Պետիկը իր խօսքը, – հօրդ ըսէ, ականջը չորս բանայ: Ես գիտէի, որ հայրս գիտնար թէ ոչ, միեւնոյնն էր տունը տասնոց մը չկար: Բայց ես այդ չէի ուզէր խոստովանիլ: Դեռ այն ատեն կը կարծէի, որ չքաւորութիւնը ամօթ մըն է, ընտանեկան գաղտնիք մը եւ պիտի ուզէի մեր տան վիճակը ծածուկ պահել նոյնիսկ Պետիկէն: Բայց ան կարծես ինձ հասկցաւ եւ մտերմօրէն ժպտելով յարեց. – Հոգ մը ընէր, ամէն բան տեղը կ՚երթայ, Արտաշ հօրեղբայրս... Ու ինձ խօսեցաւ երկարօրէն Արտաշի բերած աջակցութեան մասին տնանկներու: Քանի կը խօսէր, կարծես ծանր բեռ մը կ՚ելլէր հոգիիս վրայէն, կարծես փակ դռներ կը ճռնչէին իրենց ծխնիներուն վրայ: Պետիկ կը կրկնէր ինձ այն խորհրդածութիւնները, որ լսեր էր հօրեղբօր բերնէն: Եւ այդ բոլորը այնքա՜ն ներդաշնակ էր, այնքա՜ն տրամաբանական: – Ինձմէ մի՛ գիտնար... հօրեղբայրս խօսեր է եւ քէլ Նիկողոսին բանուորներու վիճակին վրայ, ան ալ ըսեր է, որ աղքատախնամ կայ, եկեղեցի կայ, թաղ, թաղական կայ, կարօտները թող դիմեն: Յիշեցի մօրս արդար հպարտութիւնը եւ ես ինքս իմ արժանապատուութեանս մէջ վիրաւորուած աքլորի պէս կարմրեցայ եւ գոչեցի յօնքերս պռստելով. – Այդ բաները մեզի համար չեն... Պետիկ յանկարծ խնդաց եւ գլուխը զուարթօրէն թոթուելով, ըսաւ. – Հօրեղբայրս խօսքի տակ մնացող մարդ չէ, ան տուել է քէլ Նիկողոսին պատասխանը, ըսեր է` աշխատող մարդը մուրացկան չէ. դու անոնց *սայիյէն<ref>Շնորհիւ:</ref> տունդ, տեղդ լեցուցեր ես, անոնք կը բանին դուն կ՚ուտես. ես քու խէրդ կ՚անիծեմ, լէշդ կը փռեմ, եթէ դու բանուորներուդ մէկ-երկու ոսկի փոխ չտաս աս նեղ օրերուն: Ես ալ խնդացի, բակին մէջ զանգակը զարկաւ. մեր դասարանները ուղղուեցանք գրեթէ վազելով. Պետիկ նրբանցքին մէջ պոռաց. – Առանց ''ֆայիզի''<ref>Վաշխ, տոկոս:</ref> ''...'' Ամբողջ օրը չկրցայ ուշադրութիւնս սեւեռել դասերուս վրայ: Միտքս շարունակ կը դեգերէր Արտաշի խորհրդածութիւններու շուրջ: Խելքս շատ չէր հասներ, բայց անոնք իմ յուզուած հոգիին մէջ ալիքի պէս բարձրացող մտահոգութիւններուն պատասխան մը կու տային: Կը սիրէի Արտաշը իմ թարմ հոգիիս ամբողջ աւիւնով: Ինձ կը թուէր, որ ան արդէն բռներ էր մեր վրայ չոքած հրէշին կոտոշներէն: Բռունցքներս կը սեղմէի տաբատիս գրպաններուն մէջ եւ կ՚երազէի, որ ես ալ օր մը Արտաշ ըլլամ եւ իմ սեփական ուժովս արդարութիւն հաստատեմ աշխարհիս վրայ: Սիրտս կուրծքիս մէջ կը թպրտար ուժգնօրէն. ամբողջ մարմնէս յուզմունքը կ՚անցնէր սարսուռի պէս. կը խորհէի այն օրերուն, երբ ճակատաբաց եւ համարձակ պիտի նետուէի պայքարի մէջ եւ մահու վտանգն իսկ կը դիմաւորէի ժպտելով: Երբ դպրոցէն արձակուեցանք, ուզեցի Պետիկը գտնալ եւ կրկին խօսիլ իրեն հետ. բայց ան տարեկից ուրիշ տղաքներու հետ կը խօսէր եռանդով. իր տաք եւ համոզիչ ձայնը հասաւ ականջիս. – Իրաւո՞ւնք է, որ: Հեռուէն ինձ ժպտեցաւ, ձեռքով բարեկամական նշան մը ըրաւ եւ երեսը անդին դարձուց: Այն ատեն դժկամութեամբ եւ գլխիկոր տանս ճամփան բռնեցի: Մեծ եղաւ զարմացումս, երբ տուն հասնելով գտայ Արտաշէսը եւ մայրս դէմառդէմ նստած հրահրուած կրակով լեցուն կրակարանին առաջ: Մօրս դէմքը արտակարգ արտայայտութիւն մը ստացեր էր. անիկայ արտորալով խահուէ կ՚եփէր կրակարանին մէկ անկիւնը: Երբ ներս մտայ, մայրս ինձ համար անծանօթ հպարտութեամբ մը ըսաւ Արտաշէսին. – Կարպիսս դասերուն մէջ աղէկ է, ուսմունքի սէր ունի: Արտաշէս ինձ նայեցաւ ժպտելով, յետոյ խոր հառաչեց եւ ըսաւ. – Նայէ՛, տղաս, որ մեզի պէս չըլլաս. ուսմունքը հիմակ թօփ ու թիւֆենկ է. ձեռք բե՛ր, ամէնուն հախէն կու գաս: Ես ձեռքը համաբուրեցի եւ տեղաւորուեցայ մօրս թեզկեահին առաջ: Բացի գիրքերս եւ տետրակներս, եւ այնպէս ձեւացուցի, որ դաս կը սորվիմ: Իմ ամբողջ նպատակս այն էր, որ մնամ այդտեղ, Արտաշի հրաշալի ներկայութեան: Մայրս եւ Արտաշ իրենց ընդհատուած խօսակցութիւնը շարունակեցին: – Հաշիւը դիւրին է, – կ՚ըսէր Արտաշ մօրս, համոզիչ շեշտով: – Ունեւորները մարտին, ապրիլին իրենց տարեկան փայտածուխը կ՚առնեն աժան գինով, կը լեցնեն մաղազաները, հանգիստ կ՚ապրին: Թո՜ղ ձիւն ձմեռ ըլլայ... անոնց համար քէֆ մըն է, մեզի համար` փորձանք... Մայրս լռիկ մտիկ կ՚ընէր: – Բաղդադը հոն է, հաշիւը հոս է, քանիի՞ կու գայ իրենց, ապրիլին էլլեմէն տասը, շատ-շատ տասներկու փարայ է, հեմ ալ ի՜նչ էլլեմէ... ջուալին ածուխն ալ ութ փարայ... համա մեզի քանիի՞ կը նստի: – Անոնք ուրիշ, մենք ուրիշ, – ըսաւ մայրս քէնոտ ձայնով, – հարուստին խորոզը անգամ հաւկիթ կ՚ածէ... Արտաշ պահ մը մտածկոտ մնաց եւ յետոյ ըսաւ. – Քո՛ւրս, ատ իրաւ էս, նոր չէ... ըսել անցնիլն ալ բան մը չէ... մենք ամէն մէկս օրը-օրին կը բանինք, կ՚ուտենք, ''լեօքիւմ''<ref>Դիզուած:</ref> փարայ չունինք, որ ատենին, շնորհքով մեր ածուխը առնինք, ամա որ միանա՜նք... նայէ՛ մեզ պէսները քանի՞ են, քո՛ւրս, հարիւրնե՜ր, հազարնե՜ր, մենք ամէն ''զէնգին էն զէնգին''<ref>Հարուստ:</ref> կ՚ըլլանք: Մօրս աչքերը կը փայլատակէին, այտոսկրները կրակին դիմաց կարմրեր էին, ջղային շարժումներով բաժակները տեղաւորեց ափսէին մէջ եւ սուրճը լեցուց: Արտաշ մեքենական շարժումով մէկ բաժակը առաւ եւ մէկ կողմէն ումպ-ումպ խմելով խօսքը շարունակեց. – Ունեցողը օխան ութ, տասը փարայի ածուխը կ՚առնէ, հեմ ալ աղէկ տեսակէն: Մենք ձմեռը քարին ''մոլօզին ''կու տանք մինչեւ քսան փարայ, քսանհինգ փարայ. աս տարի մինչեւ քառասուն փարայ տուինք օխային: Մայրս անձկալի նայուածքով կը հետեւէր Արտաշի խօսքերուն եւ վերջին բառերուն վերյիշելով դաժան պահեր, ցաւի եւ վիշտի հառաչանք մը արձակեց. – Ա՜խ, ա՜խ... – Մինակ ածուխը չէ, – շարունակեց Արտաշէս, – այսօր բանուոր չկայ, ֆայիզով փարայ չառնէ. ամբողջ տարին կը դադիս, խէր մը տեսած ունի՞ս... – Ի՞նչ խէր պիտի տեսնեմ, աղբարս, – գոչեց մայրս, գլուխը ցցելով, մենք այս աշխարհիս անիծուածներն ենք... Մայրս ակռաները սեղմած, բուռն ցասումով կը հեւար: Տեսայ որ Արտաշէսը յուզուեցաւ, անիկայ գլուխը խոնարհեց եւ կարծես միտք մը զինքը կը տանջէր. յետոյ ծխախոտի տուփը հանեց եւ սկսաւ սիգարեթ մը ոլորել: Ծանր լռութիւն մը տիրեց սենեակին մէջ. ես մտահոգ էի այն մտքով, որ թերեւս Արտաշէս սրդողեցաւ. բայց անմիջապէս նշմարեցի, որ անիկայ կարեկից նայուածքով կը դիտէր մօրս տանջուած դէմքը. աւելի մեղմ, ինչպէս եթէ երեխայի մը խօսէր, ան վերսկսաւ. – Քո՛ւրս, Բաղդադը հոն է, հաշիւը հոս է. ամէն մէկս մինակ բան չենք կրնար ընել. մեզմէ ամենէն ''խապատային''<ref>Քաջ, լօթի:</ref> '','' որ մինակ մնայ ոտքի տակ կ՚երթայ... աս աշխարհս ասանկ է, ես խէրն եմ անիծեր աս աշխարհին, եթէ մենք միանալով ամէնուն հախէն չգանք: Վաղը-մէկալ օրը գործերը կը բացուին, մարդդ ալ կ՚աշխատի, դուն ալ: Ամէն շաբաթ քանի մը ղուրուշ մէկ կողմ դրէք, ըսէք, չկայ, կերանք... Քու ղուրուշներդ, իմ ղուրուշները, ամէնուն ղուրուշները կը միացնենք, ապրիլին մեր ածուխը կ՚առնենք... կը դնենք մաղազաները, դռները կը կղպենք, վէսելա՛մ... ատիկայ չըլլալիք բան մը չէ, կամք ընենք` կը կատարենք... Մայրս իր չորս մատներուն վրայ լռելեայն հաշիւ կ՚ընէր. վերջապէս գլուխը բարձրացուց եւ ըսաւ. – Ես խօսք կու տա՛մ... – Նայէ՛, դեռ մտածէ՛, մարդուդ խօսէ, ''տանըշմիշ''<ref>Խորհրդակցել:</ref> եղիր, ինձի անանկ պատասխան մը տուր: – Խօսքս խօսք է, – ըսաւ մայրս յօնքերը պռստելով, – մարդս կը համոզուի: – Աս տարի մեծ բան մը չենք կրնար ընել, – աւելցուց Արտաշէս, – քիչ ատեն ունինք, եկող տարի դուն իմ աչքս նայէ՛… աս ի՞նչ հալ է, պէ՜… – գոչեց յանկարծ զայրոյթով, – քէլ Նիկողոսին պէս ''հ էրիֆ ''մը, վրան փչես` վար կ՚իյնայ, ասլան դարձեր, թաթը դրեր է մեր ամէնուս վրայ, չոր հացի մը գինով մեզ ''եսիր ''դարձուցեր է… Բայց դուն կեցի՛ր, կը տեսնե՜ս… – ըսաւ Արտաշ գլուխը կրակարանին վրայէն դէպի մայրս երկարելով, դուն կը տեսնես, մենք ամէնքս մէկ ըլլանք, անոր ալ հախէն կու գանք, քեօմիւրճի Աւագի հախէն ալ կու գանք… – Կրողը տեսնա երեսնին, – արձագանք տուաւ մայրս, – գլուխնուս աժդահայ դարձեր են: – Եկող տարի պարտքէն ալ կ՚ազատինք. ''խազա պելայ սանտըղի ''մը կը հաստատենք. թաթիլ ըլլողը փոխ կ՚առնէ սնդուկէն, երբոր աշխատինք կը վճարինք` ֆայիզն ալ ձեզի պա՜շխ… – Վո՜ւյ, երնեկ ըլլա՜ր… ամա ատանկ բան կրնա՞յ ըլլալ. այն ''մալիւլեայ''<ref>Խաբկանք, երազ:</ref> է, աղբա՛րս, մալիւլեա՜… – Դուն ինձի կը ճանչնաս, – ըսաւ Արտաշէս լրջօրէն, – ես քեզի խօսք կ՚ընեմ կոր: Քո՛ւրս, – ըսաւ եռանդով, – աս ասանկ չկրնար քալել. արդարութիւն կա՞յ թէ չէ… – Անոնք նորէն ճարը կը գտնեն, մեզ ամէնքս պուտ մը ջուրի մէջ կը խեղդեն, – գոչեց մայրս սրտմտութիւնով: – Անո՞նք, ո՞վ անոնք… թո՛ղ անոնք վախնան մեզմէ… ես անոնց ամենէն զօռբային մարը… Մայրս խնդաց հայհոյութիւնը լսելով եւ կարծես սիրտը զովացաւ. այլեւս Արտաշէսի շրթունքէն կախուած, անշշուկ մտիկ կ՚ընէր. Արտաշէս երկարօրէն բացատրեց, որ պէտք էր շահիլ բանուորները եւ բանուորուհիները. «ինչքան շատուոր ըլլանք, այնքան շուտ մեր կամքը կը կատարենք». վերջապէս մայրս իր վրայ առաւ համոզել Բիւլբիւլ Տէրեսիի բանուորուհիները: – Նունիկ հանըմ, – ըսաւ Արտաշէս գոհունակ, – ես գիտէի որի կը խօսէի կոր, – եւ ոտքի ելաւ: Երբ Արտաշէս մեկնեցաւ, կարծես հիմնական բան մը փոխուած էր տան մէջ: Մայրս այնքան ոգեւորուած էր, որ ինձ խելք դրաւ եւ սկսաւ խօսիլ Արտաշէսին ծրագիրներուն վրայ: Աւելի ուշ հասկցած եմ, որ մայրս ո՛չ թերահաւատ էր, ո՛չ ալ յոռետես. ընդհակառակն ան պատրաստ էր թեւաւորուելու, գործի եւ պայքարի մէջ նետուելու: Մայրս մեծ եռանդով յայտնեց, որ Արտաշէս նաւամատոյցէն պարկ մը ածուխ ղրկեր էր եւ թէ հաշիւը պիտի տեսնէինք, երբ բանուորները համաձայնէին եւ գումար մը գոյանար: – Օղո՜ւլ, – ըսաւ վերջապէս մայրս, կարծես իր զեղուն զգացմունքները յայտնելու համար, – ելիր ինձի ջուր մը բեր: Եւ նայուածք մը յուզումով լի կը հետեւէր շարժումներուս: Մութը արդէն կոխեր էր, երբ հայրս եկաւ ձեռքերը բեռնաւոր ծրարներով: – Նունի՛կ, – ըսաւ դռնէն ներս մտնելով, – քէլ Նիկողոսին մեռնիլը մօտեցեր է… Սենեակին մէջ եղբայրներս եւ քոյրս շարուեր էին կրակարանին շուրջ եւ ունելիին վրայ հացի շերտեր կը խորովէին: Մայրս թեզկեահին վրայ սփռոցը փռեց եւ հօրս բերած ծրարները բացաւ մէկիկ-մէկիկ. հետզհետէ մեր զարմացած աչքերուն կը յայտնուէին ճերմակ պանիր, ձիթապտուղ եւ ընկոյզ: Այդ միջոցին հայրս նստած բազմոցին եզերքը, ձեռնարկած էր արդէն կօշիկները հանելու եւ միեւնոյն ատեն կը պատմէր, թէ ինչպէս գինետուներու փողոցը քէլ Նիկողոսը քովը եկեր էր եւ երկու ոսկի սահեցուցեր էր ձեռքը, ըսելով, որ այս գէշ օրերուն շատ մտածեր էր բանուորներուն վրայ եւ առանց ֆայիզի փոխ կու տար: – Գէշ մարդ չէ, Նունի՛կ, – կ՚ըսէր հայրս, զգացուած գործատիրոջ վարմունքէն: – Անկէ աղէկը կ՚ըլլայ, – ըսաւ մայրս խստութեամբ: Այս անակնկալ պատասխանին վրայ հայրս լռեց եւ ամբողջովին անձնատուր եղաւ իր ամենօրեայ դժուար գործին: Երկու ձեռքերով բռներ էր կօշիկը եւ կը քաշէր կենտրոնացած եւ զգոյշ ճիգով մը: Վերջապէս խոր հառաչանք մը արձակեց: Տնեցիները սովոր էին այս արարողութեան եւ անտարբերութեամբ կը հետեւէինք անոր փուլերուն, բայց մայրս երբ ուզէր հաճոյ ըլլար, իր սրտին գորովը յայտնել, առաջուց ջուր կը տաքցնէր, եւ երբ հայրս կօշիկները հանէր, կը բերէր տաք ջուրով լագանը, կը դնէր ոտքերուն առաջք եւ մեղմ ձայնով կ՚ըսէր. – Ոտքերդ ջուրը դիր, կը դինջանաս… Այսպիսի օր մըն էր այդ իրիկուն. երբ հայրս իր ցաւած ոտքերը դրաւ տաք ջուրին մէջ, դէմքը պարզեցաւ եւ աչքերը քաղցրութեամբ կը նայէին մօրս, մեզ, տանը, պատերուն եւ իրերուն: – Աս կրակը ուրկէ՞ ճարեցիր, Նունիկ, – հարցուց վերջապէս հայրս: Այն ատեն մայրս պատմեց Արտաշէսի այցելութիւնը, անոր խօսքերը եւ բերած առաջարկութիւնը: Ես լարուած ուշադրութեամբ կը հետեւի հօրս դէմքին, որուն վրայ յօնքերը երբեմն կը պռստուէին, երբեմն կը բարձրանային, սեղմելով կամ պարզելով ճակատին կնճիռները: Եւ ո՞վ գիտէ ինչ մտածումներ կ՚անցնէին անոր տանջուած եւ փորձուած մարդու գլխէն: Այն օրէն մայրս այլափոխուեցաւ: Անիկայ նախ մեծ եռանդով տունը տեղը մաքրեց, լուացք ըրաւ, մեզ ամէնքս լուաց մեծ լագանին մէջ, ինքն ալ բաղնիք գնաց եւ յետոյ սկսաւ գործի: Ամէն առաւօտ սեւ շալը գլուխը առած կ՚երթար դրացիներուն դուռը կը զարնէր: Թաղին մէջ ամէնքը իրար կը ճանչնային, բայց գործի ատեն ժամանակ չունէին, իսկ թաթիլ օրերուն սիրտ չունէին իրարու այցելութեան երթալու, զրոյց ընելու: Մօրս այցելութիւնները երբեմն կ՚անցնէին յաջող, երբեմն անյաջող: Երբ բանուորուհի մը դիմադրութիւն կը ցուցանէր Արտաշէսի առաջարկին, մայրս կրակ դառած կը դառնար տուն եւ կը սկսէր բարձրաձայն խօսիլ. – Կ՚ըսեն կոր քի Արտաշը գինով շունին մէկն է, փարաները կ՚առնէ կ՚ուտէ… Ես կը փորձէի բողոքել այդ ենթադրութեան դէմ, բայց մայրս խօսքս կը խափանէր… – Ես ալ ըսի` թո՛ղ ուտէ, անուշ ըլլա… Ինձ կը նայէր խիստ աչքերով, ինչպէս թէ ես ըլլայի Արտաշը ամբաստանողը. բայց անմիջապէս կը մեղմանար եւ կը խրատէր. – Օղու՛լ, նայէ, որ մեզի պէս էշ չմեծնաս, այս աշխարհս ասանկ է, այնչափ մէջքերնիս ծռեր ենք, որ գլուխնիս վեր հանելու, արեւին արդար լոյսը տեսնելու կը վախնանք: Բոլոր բանուորական թաղերու մէջ իրարանցում կար: Ամէնքն ալ չարաչար տառապեր էին խիստ ձմեռէն եւ ոմանք զոհեր տուեր էին եւ առաջիկայ տարուայ համար ածուխի պահեստ մը ունենալու հեռանկարի չափերը կը համարէին գործնական եւ իրագործելի: Այդ օրերուն Հայրապետ ամուճաս յաճախ կու գար այցելութեան եւ մեզ կը պատմէր ուրիշ թաղերու անցուդարձերէն: Արտաշէս շատ համակիրներ ունէր. ասկէ զատ ամէնուն աչքը կը բացուէր. տուներու մէջ կիները, իսկ սրճարաններու մէջ բանուորները անդադար կը խօսէին եւ կը վիճէին եւ կը սկսէին ճար փնտրել իրենց հոգերուն համար: – Ամէն մէկս մեր իւղին մէջ կը տապկուէինք, – կ՚ըսէր Հայրապետ ամուճաս, – բայց եթէ միանանք, շատ բան կրնանք ընել: Ինքը դարբին էր, ուրիշ էսնաֆէ, բայց եազմաճիներու ձեռնարկած գործը կը գտնէր օրինակելի: – Դուք շատուոր էք, – կ՚ըսէր մօրս, – ասկէ զատ ձեր էսնաֆին մէջ էրիկ կնիկ կ՚աշխատին... մեր կնիկները տունի հանըմ են, չեն ուզեր ատանկ գործերու խառնուիլ, մեզի ալ թող չեն տար: Բայց եազմաճիներուն մէջ ալ կային դիմադրողներ եւ իրիկունները հօրս եւ մօրս խօսակցութիւնէն կը հասկնայի, որ հայրս ալ շատ հաւատք չունէր: – Ա՛յ մարդ, – կ՚ըսէր մայրս սրտնեղած, – տահայ ի՞նչ կ՚ըսէք, կովը ռաֆը մի հանէք... մենք ի՞նչ գործ ունինք ''տեօւլեթի''<ref>Պետութիւն:</ref> '' հետ. ինչո՞ւ պիտի վախնամ եղեր, երբէ՞ն ի վեր քեօմիւր առնելը յանցանք է... Քա՛, գողերը, աւազակները քոքոռ-քոքոռ կը պտտին, ''ուշտ<ref>Շունը վռնդելու համար գործածուած վանկ:</ref> *ըսող մը չկայ, աչքնին մեզի տնկեր են. ըրածնիս ի՞նչ է, մեր հելալ աշխատանքով վաստկած փարաները պիտի միացնենք, ածուխ պիտի առնենք, ուրիշ բան մը կա՞յ: – Ասոնք աղուոր բաներ են, ամա մեզի համար չեն, – կ՚ըսէր հայրս: Մայրս կ՚ատաղութիւնէն կը փրփրէր եւ լուտանքներ կը թափէր անոնց հասցէին, որ կ՚ուզէին գործը խառնակել. – Դուն ինձի ան ըսէ, որո՞ւ օգուտ ունի մեր քեօմիւրսի մնալը... քէլ Նիկողոսին, քեօմիւրճի Աւագին... անանկ չէ՞... ա՜յ մարդ, մենք բանուոր չենք, եսիր ենք իրենց ձեռքը... աս մէյ մը աղէկ գիտցիր... ձեռքերնուն գայ, մեզի կը խեղդեն պուտ մը ջուրի մէջ: Այն ատեն հայրս թոյլ ձայնով աւելի հանգամանօրէն կը խօսէր վտանգի մը մասին. – Ժամանակները գէշ են, Նունիկ, խելքդ գլուխդ ժողվէ... Նորէն կոմիտաճիներ բռներ են... մէկը ինձի ըսաւ. Սեդրա՛կ, դուն քեամիլ մարդ ես, հասկցիր... Տունէ տուն փարայ կը ժողվէք կոր եղեր. կառավարութիւնը որ իմանայ, ծուռ մտքի կ՚երթայ, վազ անցէ՜ք... – Ո՞վ է ատ փեզեւենկը, թո՛ղ մէյտան գայ, պատասխանը առնէ. խրատ տուող շա՜տ... Երբ չոճուխս պաղ տունին մէջ չդիմացաւ մեռաւ, դռներնիս զարնող մը չեղաւ: Մեռած զաւակին յիշողութիւնն ա՛լ աւելի կը հրահրէր մօրս զայրոյթը. անոր այտերը կը կարմրէին, աչքերը հուր կը ժայթքէին եւ ջղաձգօրէն գլուխը շարժելով, ան կը գոչէր. – Ա՛լ դանակը ոսկորներնուս հասեր է, ասկէ անդինը չկայ. ի՜նչ կ՚ուզէ թող ըլլայ. կռուիլ պէտք ըլլայ` կը կռուինք... մէյ մը ոտքի ելնենք, թո՛ղ տեսնեն: Այս յուզմունքներու մէջ անցան նոր տարիի եւ ծնունդի տօները: Վլվլուկը հասեր էր մինչեւ բարեկեցիկ եւ ունեւոր տուները: Թաղերու աղքատախնամները բացառիկ հանգանակութիւն մը ձեռնարկեցին, որուն լայնօրէն մասնակցեցին հարուստները եւ որոնց ցանկին գլուխը կ՚անցնէր քէլ Նիկողոսը: Հակառակ որ ցուրտը մեղմացեր էր, ածուխի նոր բաշխում մը եղաւ աղքատներուն: Սուրբ Խաչի առաջնորդ եպիսկոպոսը եւ Սուրբ Կարապետի վարդապետը իրենց տօնական քարոզներուն մէջ խոհեմութեան խորհուրդներ տուեր էին «բարեպաշտ ժողովուրդին» եւ յորդորեր էնայ ունեւորները` լայն բանալ իրենց քսակները. միւս կողմէ հրաւիրել էին չքաւորները համակերպութեան եւ համբերութեան, «զի նոցա է աղքատութիւն երկնից»: Մայրս երբեք եկեղեցի չէր երթար, բայց դրացիներէն լսեր էր այդ բոլորը եւ կ՚ըսէր. – Վա՜յ գլուխնուդ, գալիք արքայութիւնը ձեզի ըլլայ, մենք այսօրուանը նայինք: Կանխելու համար հետզհետէ աճող իրարանցումը բանուորական թաղերու մէջ, թաղական խորհուրդները որոշեր էին քսանական օխա փայտածուխ բաժնել այն չքաւորներուն, որոնք աղքատախնամին չէին դիմեր իրենց բաժինը առնելու համար: Թաղին քեխեան կ՚առաջնորդէր համալը, հետը ունենալով լուսարարը, որ կշիռքը կը կրէր ուսին վրայ: Երբ մեր դռանն էլ զարկին, մայրս պատուհանէն վռնդեց. – Յայտէ՜, արապանիդ քաշեցէ՛ք, ձեզմէ բան ուզող կա՞յ, ես ձեր միտքը գիտեմ, մեզ խաղք ընել կ՚ուզէք. մենք աշխատող մարդիկ ենք, մուրացկան չենք... Խօսք ունիս, գնա՛ քէլ Նիկողոսին ըսէ թող բանուորչէքը աւելցնէ, հաշիւներուն մէջ ''խամին''<ref>Խարդախութիւն:</ref> չընէ, մենք աս օրին չենք հասնիր: Մայրս մնաց անդրդուելի: Բիւլբիւլ Տէրեսիի թշուառ թաղին մէջ շատերը հետեւեցան մօրս օրինակին եւ այդ դէպքը ուշադրութիւն գրաւեց: Նոյն իրիկունն իսկ քէլ Նիկողոս հայրս տարեր էր գինետուն եւ մէկ-երկու օղի խմցնելէ ետք, ըսէր էր. – Գիտեմ, յանցանքը քուկդ չէ, կնիկդ է այդ բոլորը ընողը, բայց դուն ալ էրիկ մա՞րդ ես մի, չէ խօսքդ անցուր, չէ նա կնկանդ փէշը յագուէ, տունդ նստիր: Ծնունդի տօնին տաներէց քահանաներն իրենց ծուխերուն այցելելով խօսեր էին այս դէպքերուն վրայ եւ պախարակեր էին Արտաշէսի եւ անոր հետեւողների վարմունքը, «երկպառակիչ» կոչելով: Ցած ձայնով խօսեր էին նաեւ Արտաշէսի հօր Պլութի մասին, լեռը քաշուող աւազակ, ապստամբ` իշխանութեան դէմ. Արտաշն ալ հօրը հարազատ որդի. «բայց վերջը գէշ է... հօրը օրինակը թող խրատ ըլլայ... »: Մեր տաներէցը Տէր Արսենն էր, բայց երբեք չէր գար այցելութեան. այս անգամ եկաւ: Մայրս խահուէ մը եփեց, հրամցուց եւ լուռ նստեցաւ: Տէրտէրը բազմոցին վրայ կ՚ելլէր, կը նստէր եւ իր փէշերէն խունկի հոտ կը տարածէր: Ես եւ մեծ եղբայրս մինակ ներկայ էինք: Քահանան եղբօրս ուղղելով խօսեցաւ «ազգի ցաւերուն վրայ»: Գաւառներէ գէշ լուրեր կային... «մեր հայ ժողովուրդը կը կեղեքուի... »: Միքէ՛, ըսաւ վերջապէս Տէր Արսեն, դուն արդէն տասնչորս տարեկան եղար, խելքդ գլուխդ տղայ ես, հայրդ յոգնած, մաշուած մարդ է. ա՛լ դուն տիրութիւն պիտի ընես մօրդ եւ եղբայրներուդ, քեզ նայիմ, ազգը քեզի պէս մարդոց պէտք ունի, ա՜խ, ա՜խ, – հառաչեց խօսքը վերջացնելով, – լուրերը գէ՜շ են, գէ՜շ... Յանկարծ անդրադարձայ, որ վերջերս եղբայրս գրաւուած էր մտածումով մը եւ այդ միջոցին տէրտէրին խօսքերը կը լսէր մռայլ երեւոյթով: Մտաբերեցի, որ անիկայ դպրոցէն արձակուելուն այլեւս չէր երթար միւսներուն հետ փողոցը խաղալու եւ մօրս իրարանցումին կը մնար անտարբեր: – Մարդս ինչո՞վ մարդ է, – աւելցուց Տէր Արսեն. – անբանները միայն իրենց փորին կը մտածեն... մարդ ըսածդ նիւթականէն անդին կը խորհի... Որդի՛ք, – շարունակեց խօսքը մեր երկուքին ուղղելով, – մեր ազգը գերի է անօրէններու ձեռքը. պէտք է որ ազատուի, օգնութեամբ «թագաւորաց քրիստոնէից». ձեզ ալ օր մը տեսնեմ «զինուորեալ մանկանց նոցա» շարքին մէջ... է՜հ, Նունիկ հանըմ, – ըսաւ վերջապէս մօրս դառնալով, – խնկամանդ բեր, տունդ օրհնեմ: – Խնկաման չունիմ, պէտք չէ՛, – ըսաւ մայրս չոր ձայնով եւ երեսը անդին դարձուց: Տէր Արսէն ոտքի ելաւ, փէշերը հաւաքեց մէկ ձեռքով, սեւ մօրուքը շոյելով նայեցաւ մեր երեքին վրայ. յետոյ մեր երկուքին գլուխներուն վրայ խաչակնքեց եւ մեկնեցաւ գլուխը շարժելով: Դռանը առաջ պահ մը վարանեցաւ եւ յետոյ ըսաւ մօրս. – Ատ գինով Արտաշին շատ երես մի տար... նայէ՛, խօսք կ՚ընեմ կոր... – Դուն հոգդ մ՚ընե՛ր, – ըսաւ մայրս կտրուկ: Երբ սենեակը մտանք, մայրս պատուհանները բացաւ, որպէսզի «մեռելի հոտը» փարատի եւ մտախոհ նստեցաւ կրակարանին առջեւ, յետոյ նայուածքը սեւեռեց Միքէին վրայ: – Ես կ՚երթամ կոր…, – ըսաւ Միքէ դուրս ելլելով: Մայրս ինձ դարձաւ եւ բան մը պիտի ըսէր, երբ յանկարծ գոչեց. – Օղո՜ւլ, ի՞նչ ունիս… ինչո՞ւ դեղներ ես: Երկու-երեք շաբաթէ ի վեր լաւ չէի. սիրտս յաճախ կը խառնուէր, եւ առտուները գլուխս շատ ծանր էր: Մայրս բարձ մը տուաւ, որ բազմոցին վրայ երկննամ: Կը կարծէր, որ խունկի հոտն էր պատճառը, որ իրեն ալ գլխի ցաւ կու տար: Այս խորհրդածութիւնները լսեցի, մինչեւ որ բազմոցին վրայ երկնցայ եւ պառկեցայ. յանկարծ սենեակը դարձաւ շուրջս, աչքերս մթնեցան եւ գիտակցութիւնս կորսնցուցի: Ամէն տարի գարնանամուտին եւ աշնան, տիֆոյի համաճարակը նախճիր կը գործէր Սկիւտարի մանաւանդ աղքատիկ թաղերուն մէջ: Այս անգամ մեր տունէն ես իմ տուրքս կը վճարէի: Օրերով տենդէ բռնուած եւ անգիտակից` տատանուեր էի մահու եւ կենաց մէջ: Այս միջոցին գործերը վերսկսեր էին: Մայրս թէ՛ ինձ խնամեր էր եւ թէ՛ գործ առեր էր: Երբ առաջին անգամ աչքերս տեսան եւ ճանչցայ ինձ ընտանի շրջապատը, մայրս թեզկեահին առաջ եազմայ կը բանէր. անիկայ աւելի նիհարցեր էր. մազերն անխնամ կը թափուէին երեսին վրայ, որու ցցուն այտոսկրները կարմիր էին: Ես դեռ չէի ազատուած մղձաւանջի մը սարսափէն: Երազը եւ իրականութիւնը կը շփոթուէին մտքիս մէջ: Երազիս մէջ փոխադրուեր էի մեռել լուացող Մարիամին տունը, որ հրդեհուած վայրի մը աւերակներուն մէջ հիւղակ մը կը բնակէր առանձին. Մարիամ յանդիմանական շեշտով կը խօսէր սրունքները մերկ, միայն շապիկ մը հագած գէր մեռելի մը հետ, որուն այտերուն վրայ շէկ մօրուքը կը ցցուէր ստեւի պէս: «– Հիմա հասկցա՞ր ինչ է շատ ուտելը. այնչափ կերար, խմեցիր, որ սատկեցար»: Մեռելը խռպոտ ձայնով անորոշ պատասխան մը կու տար: Ուրիշ մեռելներ արդէն լուացուած եւ պատանքուած, արձագանք կու տային գէր մեռելին խօսքերուն եւ ես զարհուրանքով, ուրուականի մը պէս կը դեգերէի այդ բոլորին մէջ: Մարիամ ուղղուելով ուրիշ դիակի մը, որ մէկ կողին ինկած փայտէ արձանի մը կը նմանէր, կը գոռար. «– Է՜հ, դուն ի՞նչ կը տանիս կոր հետդ… խալխին արիւնը կը քամէիր, չէիր կշտանար… ձեռքդ ի՞նչ մնաց, անկո՛ւշտ շուն, արշին մը պատանք…»: – Մայրի՛կ, – ըսի… – ու մօրս աչքերը իմ վրաս սեւեռեցան. մեռելները կը խօսի՞ն… – Քա եաւրո՜ւմ, – ըսաւ մարյս եւ տեղէն ելլալով քովս եկաւ. ինձ տուաւ դգալ մը դեղ, ճակատիս քրտինքը սրբեց եւ անձկութեամբ սկսաւ դէմքս դիտել: Բայց արդէն սթափուած էի: – Գէշ երազ տեսայ, մայրի՛կ… – Մարըդ մեռնի քու արեւիդ… Անիկայ կը հեկեկար առանց արցունքի եւ ինձ կը նայէր սարսափած: Բարեբախտաբար դրացի կին մը վրայ հասաւ: – Քա՛ գիտցայ քի հոգէառները կը տեսնայ կոր… – Ա՛լ անցաւ, ա՛լ բան չկայ, հոգդ մ՚ըներ, Նունիկ հանըմ, – դրացուհին կը հանգստացնէր մայրս, – ինքզինքին եկաւ, աղէկ դարձաւ, ըսել է` օրերը անցուց: Ապաքինման երկար շրջանիս, կեանքը, որ ընդհատուեր էր ինձ համար, վերադարձաւ իր հոգերով, յոյսերով եւ պայքարներով, հիւանդութիւնը հասունցուցեր էր միտքս, կարծես տարիներ անցեր էին վրայէս: Պետիկ յաճախ կու գար ինձ տեսնելու. ան ինձ կը պատմէր թէ ինչե՜ր կ՚ընէին Արտաշի ձեռնարկը ձախողեցնելու համար: – Իրենց ի՜նչ , – ըսի զայրացած: – Իրենց ի՜նչ մի…– ըսաւ Պետիկ: – Դուն հաշիւ ըրէ, որ բանուորուհիներու աշխատանքը ձրի կու գայ քէլ Նիկողոսին. անոնք ամբողջ տարին պարտք ու ֆայիզի փոխարէն կ՚աշխատին: Ինչչափ բանուորները բեխաբար մնան իրենց շահերուն, այնքան ամէնուն գործին կու գայ, հօրեղբայրս ըսաւ: Այն ատեն դեռ ո՛չ ես, ո՛չ Պետիկ, ո՛չ իսկ Արտաշ չէինք գիտեր եւ չէինք կրնար ըմբռնել, թէ ինչ կարգի պայքարի մէջ կը մտնէինք: Մենք ամէնքս կոյրերու պէս կը խարխափէինք մթութեան մէջ եւ երբ լոյսի նշոյլ մը երեւէր, մեր թշնամիները կը փչէին վրան, կը մարէին: Մեզմէ ոչ մէկը, մեծ թէ պստիկ, գաղափար չունէինք դասակարգային պայքարի վրայ, եւ բնաւ չէինք գիտեր, որ աշխարհիս ամէն կողմերը մեզ նման մարդիկ կան եւ թէ մենք ոչ թէ հարիւրներ, հազարներ ենք, այլ միլիոններ… Չէինք գիտեր, որ չքաւորութիւնը, այդ կրակէ շապիկը, դօշակ է դարձած մեր անծանօթ ու հեռաւոր եղբայրներու ձեռքը, չէինք գիտեր, բայց գիտէինք մեր ապրած կեանքով եւ մեր կրած թշուառութիւնովը, որ քէլ Նիկողոսներ եւ քեօմիւրճի Աւագներ բռներ էին մեր կոկորդներէն եւ մեր արիւնը կը ծծէին: Մենք այն ատեն դեռ չէինք հասկնար թէ ինչու թաղին աղաները մեզ շահագործողներու հետ էին, նեցուկ կ՚ըլլային անոնց, իսկ մեզ պէս մարդոց միացումը` նոյնիսկ ածուխ գնելու համար, կը համարէին ընդհանուրի վտանգ: Մենք այդ բոլորը չէինք գիտեր այն ատեն, բայց դեռ այն ատենէն զգացինք, որ մենք կը մտնէինք անհաշտ պայքարի մէջ: Իմ անկողնիս շուրջ սկսան ուրիշներ ալ գալ, դպրոցական ընկերներ, դրացիներ եւ մասնաւորապէս դրսեցի ուսուցիչ մը, որուն Միքէն կապուէր էր ինչպէս ես Պետիկին: Անիկայ մաշած հագուստներով, նիհար դէմքով ղարիբ մարդ էր, բայց երբ խօսէր դէմքը կ՚այլափոխուէր եւ տարօրինակ հմայք մը կը ստանար. մայրս քաղցրութեամբ կը վարուէր այդ «պանդուխտ վարժապետին» հետ եւ երբեմն գլուխը շարժելով կ՚ըսէր. – Ան ալ մար ծներ է… Օր մը դրսեցի ուսուցչին խօսեցայ Արտաշէսի մասին, անիկայ լուռ լսեց եւ հառաչեց. – Մեղք որ ատանկ ուժեր իզուր կը սպառին անկարեւոր գործերու մէջ: Յետոյ ինձ խօսեցաւ գաւառներէ եկած լուրերու մասին, պատմեց թէ ինչպէս բռնի կը մահմետականացնեն, տուրքերի գանձումի պատրուակով կը կեղեքեն, կը թալլեն, կը սպանեն, աղջիկներ կը փախցնեն… Զարհուրած մտիկ կ՚ընէի այդ խօսքերը, սիրտս ուժգին կը բաբախէր եւ կը նայէի իր մաշած դէմքին եւ տխուր աչքերուն, որ այդ բոլորը տեսեր էին: – Դուն դեռ պստիկ ես, – եզրակացուց ան, երբ մեծնաս, կը տեսնես, որ այդ նիւթական խնդիրներէն վեր եւ դուրս վեհ նպատակներ կան… եւ այդ նպատակներուն հասնելու համար պէտք է, որ ամբողջ ազգը, հարուստ, աղքատ միանան: Յիշեցի Տէր Արսենի խօսքերը, Միքէի վարմունքը, միտքս պղտորեցաւ եւ հետեւեալ օրը խօսեցայ այդ մասին Պետիկին հետ: Պետիկ լսեր էր, որ Միքէն յաճախ գաղտնի ժողով կ՚երթար. իրեն ալ խօսեր էին եւ ուզեր էին «գրել»: Բայց երբ իմացեր էր, որ քեօմիւրճի Աւագին տունը կը հաւաքուին եւ այս վերջինն ալ «անոնցմէ» է, հրաժարեր էր: Արտաշն ալ մերժեր էր եւ զայրացեր ըսելով. – Մենք մեր գործին նայինք, անոնցմէ գալիք խէրը թող սատանայեն գայ: Եազմաճի բանուորներու ձեռնարկած գործը, հակառակ բոլոր յարուցուած դժուարութիւններուն, ստացեր էր յաջող ընթացք: Բանուորները, բայց մանաւանդ բանուորուհիները, վարկ կ՚ընէին Արտաշին եւ արդէն փետրուարի վերջերը հաւաքուած դրամը անցեր էր քսան ոսկին: Հետզհետէ թերահաւատները եկեր միացեր էին: Եազմաճիներու էսնաֆի ռէյիզը, որ մինչեւ այդ ''միւշեւեշ''<ref>Երկդիմի:</ref> դիրք բռնած էր, սկսեր էր քաջալերել Արտաշը, որովհետեւ կ՚ուզէր մասնակցիլ անոր յաջողութեան: Արտաշ մտադիր էր երթալ գիւղերը, առաջուց պայմանաւորուելու համար ածխագործներու հետ: Նոյնիսկ հայրս սկսած էր ոգեւորուիլ: – Մեր ածուխը, – կ՚ըսէր ան , – ամենէն աղէկը պիտի ըլլայ: Աւագին բերանը չի բացուիր կոր: Մենք չըլլանք, որո՞ւ պիտի քշէ, ան ալ բարձր գիներով, իր խխումթաց մճիրը. հերու, չամչնալով բացէիբաց կ՚ըսէր` երթամ սեւ ձիուս ջուր տամ<ref>Ակնարկութիւն փայտածուխը ջրելուն, որպէսզի ծանր կշռէ:</ref> … Թող աս տարի ալ ըսէ… Մայրս լուռ կը ժպտէր եւ կը զգուշանար հօրս երեսին տալու իր կասկածները: Մարտ ամսու սկիզբը քոյրս` Արուսեակ, հիւանդացաւ, անիկայ ութ տարեկան էր, մեր աչքին չէր երեւար, բայց դրացիները կը նշմարէին անոր փափուկ գեղեցկութիւնը: – Ճանըմ, որո՞ւ ալ ելեր է, – կ՚ըսէին իրարու, – աղուորիկ, նազուկ աղջիկ մը պիտի ըլլայ: Յանկարծ սկսայ ուշադրութիւն դարձնել քրոջս եւ մտահոգուիլ անոր առողջութիւնով: Անիկայ արտակարգ կերպով զգայուն էր բնութեան տեսարաններուն. կարծես իր աչքերը կը տարրալուծէին գոյները եւ ամենանուրբ երանգները կ՚որսային: Իրիկունները, վերջալոյսին, երբ երկինքը կը շառագունէր սեւ նոճիներու ետեւէն, Արուսեակ աչքերն անքթիթ կը յառէր լուսածիր ամպերուն, որոնք անզգալիօրէն կը ձեւափոխուէին եւ գոյն կը փոխէին: Ան կրած տպաւորութիւններու սաստկութիւնէն տառապագին դէմք կը ստանար: Դրսէն եկած ձայները, նոճիներու երկարաձիգ սօսափիւնը, թռչունի մը ճիչը, ձորէն հոսող ջուրերու խոխոջը զինքը կը փոխադրէին ուրիշ աշխարհ: Անիկայ մեղմիկ եւ քնքուշ, կ՚ապրէր մեզ հետ ինչպէս ուրիշ տեսակ էակ եւ կարծես զգուշանալով զգալի դարձնել իր ներկայութիւնը: Հակառակ որ Արուսեակ երբեք չէր գանգատեր, մայրս անդրադարձեր էր, օրէօր «ճարէ կ՚իյնայ», չուտէր եւ կը հազայ. իսկ գիշերները, արթուն կ՚ըլլար թէ քունի մէջ, անդադար կը հեծէր, ինչպէս եթէ մշտատեւ ցաւ մը ունենար: Վերջապէս մայրս կանչեց հեքիմ Ռուբէնը: Անիկայ խլխլիկ ծերունի մըն էր, որ կը կրէր զինուորական մաշած եւ ոսկեթափ համազգեստ: Ժամանակին ծառայած էր զինուորական թուրք բժիշկի մը եւ որոշ փորձառութիւն ունէր, բայց որովհետեւ արտօնուած չէր բժշկութիւն ընելու, շատ փոքր վարձք մը կ՚առնէր եւ այդ պատճառով դարձեր էր բանուորական ընտանիքներու բժիշկը. ասկէ զատ, խոնարհ մարդ էր եւ դիւրաւ կը մտնէր աղքատիկ ընտանիքներու դրութեան մէջ. մայրս կ՚ըսէր, որ հալէ հասկցող հեքիմ է: Անիկայ քննեց քրոջս կուրծքը եւ կռնակը, նայեցաւ բազկերակը, դիտեց բազուկները եւ գլուխը շարժեց տարակոյսով: Կարմրուկէն հետքեր մնացեր էին, պէտք էր արեւ, մաքուր օդ, լաւ սնունդ. այդ բոլորին փոխարէն պատուիրեց ձկան իւղ: Մայրս շուարած մնացեր էր, երբ Հայրապետ ամուճաս եկաւ հօրս մօտ: Բացի Միքէէն, որ սկսեր էր համ առնել ուսմունքէ, միւս երկու եղբայրներս, Արթին եւ Օհան, մէկը տասնմէկ եւ միւսը տասներեք տարեկան, յամառօրէն կը դիմադրէին դպրոցական կեանքին. ո՛չ յորդորները օգուտ ունեցեր էին, ո՛չ պատիժները. ծնողքս մտադիր էին երկուքն ալ դպրոցէն հանել եւ արհեստի տալ: Հայրապետ ամուճաս Արթինը պիտի առնէր իր մօտ աշակերտ, իսկ Օհանը յանձնարարեր էր ուրիշ երկաթագործի: Մայրս շատ գոհ չէր երեւեր այս յանձնարարութիւնէն, բայց Հայրապետ ամուճաս կը համոզէր… – Ուժերնին, լուսերնին տեղն է, թող երթան արհեստ մը սորվին. դուք ալ քիչ մը կը թեթեւնաք եւ աս չոճուխին կը նայիք, – կ՚ըսէր ան քոյրս ցոյց տալով, որ բազմոցին վրայ պառկած, անտարբեր շուրջը անցած դարձածին, կը ժպտէր տխրօրէն, կարծես աներեւոյթ բանի մը: Տնեցիներուն մէջ, քոյրս ամենէն շատ ինձ մտերմացած էր. յաճախ իր տենդոտ եւ քրտնած ձեռքը դնելով ձեռքիս մէջ կ՚աղերսէր. – Աղբարի՛կ, ինձի տխուր պատմութիւն մը պատմէ: Ես կը ջանայի պատմել ուրախ պատմութիւններ, բայց ան անտարբեր կը մնար. անոր դէմքին վրայ նոյնիսկ ժպիտը սիրտ ճմլող տխրութիւն մը ունէր. սեւ, լայն բացուած աչքերը կարծես զարհուրած էին, եւ այդ արտայայտութիւնը այնքան խոր ցաւ կը պատճառէր ինձ, որ երբեմն պատմութիւնս կիսատ կը թողնէի, կը նետուէի փողոց եւ բոլոր ուժովս կը վազէի զառիվերէն, մինչեւ որ հեւասպառ մնայի. այն ատեն սիրտս կը խաղաղէր եւ տուն կը դառնայի: Գարնանամուտի այն գաղջ երեկոյին, երբ տուն դարձայ, մայրս խոհանոցի դռան առաջը ամանները կը լուար: Ցեխոտ կօշիկներս հանեցի եւ գուլպաներով բարձրացայ սենեակ. մթնշաղ էր. մէջտեղը դրուած կրակարանին մէջ կրակները կը փայլփլէին, բայց անոնց լոյսը կ՚աղոտնար շոգիի մէջ, որովհետեւ երկաթէ եռոտանիին վրայ դրուած ''թենճերէով ''մեր ընթրիքը, լուբիան, կը խաշէր գթգթալով: Անոր բուրմունքը, որ խաշած մսի հոտին կը նմանցնէի, հաճելի էր ռունգերուս, բայց այդ միջոցին աւելի ծարաւ էի, քան անօթի, շրթներս կը տոչորէին: Երկար դեգերումներս գարնան իրիկուններու յատուկ տենդոտ մթնոլորտին մէջ, կը ջլատէին սրունքներս եւ թեւերս, տեսակ մը երազային մշուշ գրաւեր էր միտքս եւ կարծես պատրաստ էի լալու կամ խնդալու: Յանկարծ աչքիս երեւցաւ Հրանոյշը, քրոջս ընկերուհին: Անիկայ կը հագնէր վարդագոյն գոգնոց եւ սեւ մազերու թանձր հիւսկէնը, կռնակին վրայ, կապուած էր կարմիր ժապաւէնով: Հրանոյշ ''սիահճի''<ref>Եազմայի սեւ գծագրութիւնը ……:</ref> Օհաննէս աղային աղջիկն էր. անոնք հին ընտանիք մըն էին եւ կը բնակէին Սելամսըզի թաղը, իրենց պապենական փայտաշէն եւ մեծ տունին մէջ, որուն ճակատը եւ շահնըշիրները զարդարուած էին կլիսիններով: Մօրս կարծիքով Օհաննէս աղան քիպար մարդ էր, խելացի եւ ուսեալ, որ զանազան դէպքերու հետեւանքով քառասուն տարեկանէն յետոյ արհեստ սորվեր սիահճի եղեր էր, բայց ինչ որ Օհաննէս աղայի արժանիքը կը կազմէր, այն էր, որ դիւրահաղորդ էր բանուորներու համար: Անիկայ աշխատանքի յարգը գիտէր եւ չէր զլանար խղճամիտ խորհուրդներ տալ անոնց, որ իրեն կը դիմէին: Անիկայ իր արհեստանոցը հաստատեր էր Ենի Մահալլէի խանին մէջ, ուր չորս աշխատաւորներու հետ ինքն ալ կ՚աշխատէր: Հրանոյշ հօրը պէս դիւրահաղորդ էր եւ բարեկամացեր էր քրոջս հետ: Մէկէն զգացի, որ կը յուսայի Հրանոյշը գտնել քրոջս մօտ, բայց տեսայ քոյրս մինակ, դէմքը բարձին պէս ճերմակ եւ անշարժ: Ան չէր քնանար, բայց միտքը սեւեռած կը թուէր խորհրդաւոր բանի մը վրայ, երբ մօտը գացի, տենդոտ ձեռքը դրաւ ձեռքիս մէջ եւ տարօրինակ ժպիտով մը, որ հազիւ կ՚ուրուագծուէր եւ կ՚անյետանար դէմքին վրայ, ըսաւ. – Աղբարի՛կ, քեզի գաղտնի բան մը պիտի ըսեմ, խօսք կու տա՞ս, որ մայրիկին չես ըսեր: Գլխովս հաստատական շարժում մը ըրի: – Ուրիշ մարդու ալ չես ըսեր: – Ո՛չ, չեմ ըսեր: Հետզհետէ դէմքս մօտեցուցեր էի քրոջս դէմքին եւ կը սպասէի: – Ես շուտով պիտի մեռնիմ, – ըսաւ ան եւ երանութեան ժպիտ մը սեւեռեցաւ իր դէմքին վրայ: – Խե՜նթ, – ըսի սարսափած, – ինչո՞ւ ատանկ բան կ՚ըսես: – Գիտեմ, – պատասխանեց Արուսեակ, – եւ գոհ եմ… Ինձ պիտի դնեն ճերմակ սնդուկի մը մէջ, վրան ալ կապոյտ ժապաւէններ, ետքն ալ երկինք պիտի երթամ… Աչքերը յառեց մթնցող երկինքին վրայ մեղմօրէն անցնող գորշ ամպերուն. անոնց վերեւէն ճերմակ ամպի ծուէն մը երկարած թեւերով կը սաւառնէր եւ կը յառաջանար արագ: Արուսեակ մատովը ցոյց տուաւ այդ ամպը: – Ինձ լուր բերաւ, – ըսաւ մրմնջելով, – անիկայ հրեշտակ մըն է. ես ալ հրեշտակ պիտի դառնամ: Եւ ինձ նայեցաւ աղիողորմ նայուածքով: – Այդպէս բան չկայ, – գոռացի ինքզինքէս դուրս եկած… – Այդպէս բան չկայ, սո՛ւտ է, սո՛ւտ, Արուսեակ: – Զարուհի՛ն ըսաւ, – պատասխանեց շնչասպառ. – Զարուհին ըսաւ, որ երբ պստիկները մեռնին, երկինք կ՚երթան: – Քեզ խաբեր է այդ ջլդիկը, – պնդեցի, իրաւ է նա թո՛ղ ինքը երթայ… սո՛ւտ է… Զարուհին Պլութ օղլու Խաչիկին աղջիկն էր, քոյրս ձիւնհալէն ի վեր դպրոց կ՚երթար, եւ հոն ճանչցեր էր Զարուհին եւ Հրանոյշը: Ինձ այնպէս կը թուէր, որ եթէ քոյրս համոզուէր, որ այդ բոլորը ճիշտ չէ, չի պիտի մեռնէր: – Սո՛ւտ է, – գոչեցի կրկին, եւ աղիքներս գալարուեցան, – որու կ՚ուզես հարցուր, սո՛ւտ է, Արուսեակ, պէտք չէ մեռնիլ… մեռելը կը թաղեն եւ հող կը դառնայ. ուրիշ բան չկայ, Զարուհին քեզ խաբեր է: – Ինչո՞ւ, ինչո՞ւ, – կը հեծեծէր քոյրս, եւ ձեռքերը կը գալարուէին վերմակին վրայ, յետոյ սկսաւ արտասուել, գլուխը բարձրացուց դրաւ ուսիս, եւ կը շարունակէր հեծկլտալ: – Դուն պիտի աղէկնաս Արուսեակ, – ըսի մազերը շոյելով, – երբ մենք մեծնանք, միասին կ՚աշխատինք, Իճատիէ տուն մը կը բռնենք, պարտէզ ալ կ՚ունենանք, մէջն ալ վարդի ծառ կը տնկենք… Արուսեակ արցունքոտ աչքերը դարձուց ինձ եւ սկսաւ վիճիլ. – Ես յասմիկ կ՚ուզեմ, նուշի ծառ մըն ալ կը տնկենք, աղուոր ծաղիկ կու տայ, անա՜նկ կը սիրեմ նուշի ծառը, երբ ծաղկի, Կարպիս, անա՜նկ… ինչպէ՞ս ըսեմ: – Վարդ ալ կը տնկենք, յասմիկ ալ, նուշի ծառ ալ, ուզածդ ադ թող ըլլայ. մինակ թէ մէյ մըն ալ Զարուհիին պատմութիւններուն մի՛ հաւատար: Արուսեակը գլուխը կրկին բարձին դրաւ եւ լուռ մնաց, յետոյ հառաչեց. – Աղուոր պատմութիւն էր… – Սո՛ւտ է, Արուսեակ… – Թո՛ղ սուտ ըլլայ… երբոր մեծնամ, պիտի գրեմ… Ու երկար մնացինք քով-քովի, խօսելով ամպերուն, Իճատիէի մեր ապագայ տան, ընկերներու եւ ընկերուհիներու վրայ եւ ամէն անգամ, որ Հրանոյշին խօսքը կ՚ըլլար, ջերմութիւն մը կ՚անցնէր ամբողջ մարմնէս, ինչպէս եթէ դոյլ մը տաք ջուր թափին գլխէս վար: Այս իրիկուն հայրս ուշացաւ. մայրս մտահոգ էր եւ շարունակ կը կրկնէր. – Աս մարդը ո՞ւր մնաց աս սհաթին… Կ՚երթար վարագոյրները մէկ կողմ կ՚առնէր եւ անձկութեամբ կը նայէր մութին մէջ, վերջապէս չկրնալով համբերել, ըսաւ. – Քուզո՛ւմ Կարպիս, գնա նայէ, ո՞ւր է, ''ֆէսֆէսէի''<ref>Մտահոգ:</ref> մէջ եմ: Գիշերը գաղջ էր եւ հակառակ որ լուսին չկար, պայծառ երկինքին վրայ նշուլող աստղերը կը ճերմակցնէին ճամփաս. հեռու պարտէզներու մէջ գորտերը կը կռկռային եւ օդին մէջ ցիրուցան բուրմունք մը կար: Ձեռքերս տաբատիս գրպաններուն մէջ անցայ Թառքապաշիէն: Բարեկեցիկ տուներու շարք մը իրենց լուսաւորուած պատուհաններէն վարդագոյն եւ դեղնորակ ցոլքեր կ՚արձակէին: Ժանեակէ վարագոյրներու երտեւէն երիտասարդ աղջիկներու գլուխներ կ՚երեւէին: Տապակած մսի կամ ազնիւ տեսակէ ձուկի հոտը կ՚ընկերանար քայլերուս: Բաց պատուհանէ մը կը լսուէր դաշնակի ձայնը… Ինչքա՜ն տարբեր եւ օտար աշխարհ մըն էր այդ: Անորոշ անհանգստութիւն մը սիրտս սեղմեց եւ քայլերս արագացուցի: Անցայ Սելիմիէի շուկայէն, նայեցայ մէկիկ-մէկիկ սրճարաններուն մէջ, որ այդ ժամուն արդէն դատարկ էին, եւ մէկ-երկու յետամնաց ճամփորդներ ունէին: Վերի սրճարաններէն մէկուն մէջ քէլ Նիկողոսը պահակատան թուրք ոստիկաններուն հետ նստած, թուղթ կը խաղար: Անցայ, եւ հասնելով զօրանոցին առաջ, պահ մը վարանեցայ եւ վերջապէս մտայ գինետուներուն փողոցը: Հայրս գտայ երրորդ գինետանը: Անիկայ նստած էր ցած սեղանի մը առաջ Արտաշէսի եւ քեօմիւրճի Աւագին հետ: Կաթի պէս ճերմակ ջուրով խառն օղիով լի բաժակը կը տանէր շուրթերուն եւ դէմքը կը ծամածռէր: Երբ ինձ տեսաւ, ուզեց տեղէն ելլել, բայց ընկերներն արգիլեցին եւ ինձ ալ կանչեցին: Արտաշ ձեռքը դրաւ գլխիս, գինեպանին լոկում մը ապսպրեց ինձ համար, եւ շարունակեցին իրենց խօսակցութիւնը: Քեօմիւրճի Աւագ հայրս գտեր էր փաւլիքայէն դուրս ելած պահուն, եւ միասին տարեր էր գինետուն, ըսելով, որ Արտաշին հետ համաձայնութեան պիտի գայ: Հայրս կը ցանկար, որ ամէն ինչ կարգադրուի հաշտութիւնով: Քեօմիւրճի Աւագ կ՚առաջարկէր Արտաշին կրկնապատկել բանուորներէ հաւաքած դրամը եւ ընկերովի գնել փայտածուխը: – Ցած գին մը կ՚որոշենք, կը մնանք ադ գինին վրայ… Խալխըն ալ շահ կը գտնայ, ես ալ: Արտաշը իր ոլորուն բեղերուն տակէն կը խնդար լիաթոք. – Վա՜յ քու տունդ քանդուի, Աւա՛գ, որո՞ւն փարան որու պիտի տամ: Աւագ ծոծրակը կը քերէր, նոր օղի կը պատուիրէր եւ հօրս դառնալով կ՚ըսէր. – Սեդրա՛կ, աղէկ մտիկ ըրէ, դուն չօլուխ չոճուխի տէր մարդ ես. քու աղէկութեանդ համար կ՚ըսեմ կոր: Ձեր ունեցած փարայով առիք երկու, երեք չորս արապայ ածուխ… – Տասը, տասներկու, – ընդմիջեց Արտաշ: – Թո՛ղ ըլլայ, եաւրում, տասը, տանսերկու: Է՛հ, ըսենք, որ այս տարուան պէս ձմեռ մը ըրաւ, ո՞ր մէկերնուդ պիտի բաւէ ադիկայ: Ձիւն ձմեռուայ մէջտեղը նորէն քեօմիւրսիզ կը մնաք: Ձեզի պէսներուն համար ասդին դառնաք, անդին դառնաք, մէկ է, կենեկո… կենեկո… ի՞նչ պիտի ընէք, նորէն քեօմիւրճի Աւագին դուռը պիտի առնեք… –'' Հաշա՜, ''– գոռաց Արտաշ: – Ճանը՜մ, պոշ խօսք մըներ, ուզէք չուզէք ձեռք պիտի առնեք… Հայրս հաւանութեան նշաններ կ՚ընէր: Արտաշ վերջապէս գոչեց Աւագին երեսին. – Ծօ՜, դուն ինձն ո՞վ գիտցար… ես թաղական աղա՞ եմ, ի՜նչ եմ, որ խալխին *էմանէթ<ref>Աւանդ:</ref> փարան առնիմ գրպանս դնեմ եւ ինձի համար գործ բանամ… Գնա՛, մասալդ ուրիշին կարդայ: – Դուն գիտես, օղլում, ըսաւ Աւագ, – ես գործը անուշ տեղը կապել կ՚ուզեմ կոր, քու աղէկութեանդ համար կ՚ուզեմ կոր… մեղքը քո ի գլուխ քո, ետքը գէշ ըլլէ նէ, չըսես որ Աւագը ըրաւ… Ես ու հայրս ոտքի ելանք: Արտաշ կարճ վերարկուն ուսին նետեց եւ մեզ հետեւեցաւ: Աւագ անհետացաւ մութ փողոցին մէջ: Ճամփան Արտաշ հօրս կը պատմէր. – Տահայ ի՜նչ կը հնարեն, երէկ ալ քէլ Նիկողոսը եկեր ինձի կ՚ըսէր կոր, որ աղէկ տեղէ աղջիկ պիտի տան եղեր ինձի… Ծօ՜, ի՜նչ է ըրածնիս, որ ասչափ իրար անցեր են, եղածը չեղածը ան է, որ քանի մը ոսկի հաւքեր ենք, աժան ատենը ածուխ առնելու համար… վէսելա՜մ… Այն տարի մարտ ամիսը կը ծաւալէր արեւոտ օրերս շարքի մը մէջ: Ամէն առաւօտ արեւի ջերմ ճառագայթներ անհամար նշոյլներով կը զարդարէին ցօղաթումբ խոտերը, որ կանանչ թաւիշի պէս կ՚եզերէին մեր տան փողոցը: Դրացի պարտէզներու մէջ պտղատու ծառերը ծաղկեր էին եւ վարդագոյն ու ճերմակ ծաղկաթերթեր, դառն նուշի բուրմունքով, կը թռչկոտէին օդին մէջ, երբ հովը փչէր: Բայց Բիւլբիւլ Տէրեսիի խորքէն միշտ կը թաւալուէին գարշահոտ կոհակները եւ երբ հարաւային քամին փչէր, անոնց նողկալի հոտը ոչ միայն կը խափանէր ծաղկեալ ծառերուն թարմ բուրմունքը, այլ նոյնիսկ կը խուժէր փակ տուներէ ներս: Բայց մարդ սիրտ չունէր ուշադրութիւն դարձնելու այդ բաներուն: Երէկ շաբաթէ ի վեր հրդեհներ տեղի կ՚ունենային Ենի Մահալէի, Սելամսըզի, Տեղ Համամըի եւ Իճատիէի խիտ թաղերուն մէջ: Ցորեկները յաճախ կարմրազգեստ ''նեօպետհին''<ref>Հրդեհի լուրը տանող սուրհանդակ:</ref> նիզակը ձեռքը կը վազէր փողոցներէն, երթալ իմացնելու համար աղէտը գլխաւոր պահականոցին, եւ եօթ անգամ թնդանօթները կը թնդային: Գիշերները յաճախ կ՚արթննայի գիշերապահի երկարաձիգ աղաղակներէն. – ''Եանկուն վաա՜ա՜ր…իճատիետ է՜՜… Մանտաբոլ սոգաղնտաա՜՜…'' Եւ ճոկանին հարուածները քարի մը կամ սեմի մը վրայ. – Տա՜նկ… տա՜նկ… տա՜նկ… Դարձեալ թնդանօթի եօթ հարուածներ կը թնդային եւ բոլոր թաղերէն, հեռաւոր եւ մերձաւոր, գիշերապահներու թաւ կամ խռպոտ ձայները չարագուշակ կանչելով կ՚երկարաձգուէին աստիճաններով: Յաճախ մայրս կ՚ելլէր, պատուհանը կը բանար եւ կը դիտէր դուրսը: Շուները կը կաղկանձէին, քամիի հեւք մը շնչասպառ ոգիի մը պէս կ՚անցնէր միջոցին մէջէն. երբեմն ալ կը տեսնէինք հորիզոնը բոցավառ կարմիր ցոլքերով: Գիշեր թէ ցորեկ հայ ջրհանկիրները ոտքի վրայ էին. անոնց կու գային կը միանային յոյն եւ թուրք թաղերու ջրհանկիրները եւ փողոցները կը լեցնէին իրենց հեւքոտ վազքերով, մրցումներով եւ աղաղակներով: Կառավարական հրշէջները, ''թասլը-'' ները, գրեթէ միշտ կը հասնէին հրդեհի մարելէն ետքը եւ յաճախ ենթակայ կ՚ըլլային թաղերու ջրհանկիրներու ծաղրանքին եւ նախատինքներուն: Օրէօր կացութիւնը կը դառնար սպառնական. զանազան շշուկներ շրջան կ՚ընէին. տուներու մէջ փսփսալով կ՚ըսէին, որ ''խունտախճիներու''<ref>Հրձիգ:</ref> խումբ մը կայ, որ հրդեհ կը ձգէ կողոպուտի նպատակով: Թաղերու պահականոցներն անտարբեր կը մնային, ոստիկանները իրենց եղած ցուցմունքները ականջի ետեւ կը ձգէին: – Վա՜յ գլուխներնուն, – կ՚ըսէր մայրս, – մունտառները գող աւազակներու հետ մէկ եղած են, իրենց բաժինը ունին: Ոմանք ալ կը կարծէին, որ ապահովագրական ընկերութեան մարդիկ են այդ հրաձիգները, որովհետեւ հրդեհի վախը կը մղէր ամենէն անտարբերները ապահովագրուելու: Եւ ճիշտ է, որ ամէն անգամ հրդեհէ մը անմիջապէս ետքը, ''սիկուրդաճի''<ref>Ապահովագրող:</ref> '' -'' ները տունէ տուն կը պտըտէին եւ իրենց ծառայութիւնը կ՚առաջարկէին: Վերջապէս Բիւլբիւլ Տէրեսիի, ինչպէս եւ ուրիշ բանուորական թաղամասերու մէջ ազգաբնակչութիւնը կազմակերպեց պահակութիւն: Փոխնիփոխ փողոցի մը մէջ մէկը կը հսկէր, եւ որեւէ անծանօթ մարդու մը անցքը կ՚ենթարկուէր խիստ քննութեան: Եւ հրդեհները դադրեցան: Այդ իրարու յաջորդող հրդեհներու միջոցին, Արտաշ միշտ վազեր էր հրդեհին վայրը, թողեր էր գործը, դարձեր էր սրտնեղ եւ յարձակողական եւ անձնատուր եղեր էր հարբեցողութեան: Կասկածն սկսեր էր սպրդիլ մտքերու մէջ. շատերը չէին խօսիր, բայց կը մտածէին. ի՞նչ եղան հաւաքած դրամները: Արտաշ գինետուներէն դուրս չէր ելլեր. կը պատմէին, որ յաճախակի կռուի կը բռնուէր մէկին եւ միւսին հետ, գինետան ապակիները կոտրեր էր, եւ վերջապէս ոստիկան կանչեր էին զինքը զսպելու համար. բայց Արտաշ աչքը դարձած, երբ տեսեր էր ոստիկանը, նետուեր էր դիմացը եւ նայուածքով ոտքէն գլուխ չափելով գոռացեր. ''– Վա՞ր մը պանայ եան պախան''<ref>Մարտահրաւէր. բառացի` «կա՞յ արդեօք ինձ ծուռ նայող»:</ref> '' …'' Գինետան մարդիկ միջամտեր էին. – Ծօ՛, Արտա՜շ, մ՚ըներ, մեղք է արեւիդ… խէրդ կ՚անիծեն: – Դուք հոգ մ՚ընէք, իմ վրաս ձեռք դնողը դեռ մօրմէ չէ ծնած… Ինձի Պլութ օղլու Արտաշ կ՚ըսեն… Եւ ճիշտ է, որ ոստիկանը ընկրկեր եւ հեռացեր էր: Այս լուրերը, որ կը տարածուէին տուներու մէջ, թէ՛ հիացում կ՚ազդէին, թէ՛ սարսափ: Մայրս մտիկ կ՚ընէր հօրս բերած տեղեկութիւնները եւ բերանը չէր բացած խօսք մը ընելու, կարծիք յայտնելու: Պարզ էր սակայն, որ մտատանջ էր, բայց յամառօրէն կը յուսար, որ Արտաշէս խելքը գլուխը պիտի հաւաքէ եւ ստանձնած գործը պիտի կատարէ: Առտու մը կանուխ, երբ մայրս դռան սեմին վրայ հացագործին կը սպասէր, դրացի կին մը յառաջացաւ եւ ըսաւ. – Քուրու՛կ, նորէն երէկ գիշեր Արտաշ ապուր մը կերեր է, ճամ-դուռ կոտրեր է, փոլիսը կանչեր են… Մայրս կարծես խայթուած, գլուխը ցցեց. – Ի՞նչ ըսել կ՚ուզես, Աղաւնի հանըմ։ – Ի՞նչ ըսել պիտի ուզեմ, շաշխընի պէս փարաները ձեռքը դրինք, մեխանէները կը խնդան կոր… – Քու տուած փարադ ինձմէ գիտցիր, – ըսաւ մայրս եւ դուռը գոցեց դրացուհիին երեսին: Բայց բակին մէջ անիկայ երկու ձեռքերով գլուխը բռնեց եւ սկսաւ հեծկլտալ: Ծանր վիշտ մը կը քարանար սրտին վրայ եւ խելագարի պէս չորս կողմը կը նայէր, կարծես օգնութիւն մը յուսալով: Մտադրեցի Պետիկին խօսիլ, բայց ան ալ քանի մը օրէ ի վեր դարձեր էր խուսափուկ: Պետիկն ալ տխուր էր եւ մտատանջ, եւ կարծես շարունակ անլուծելի հարցումի մը պատասխանը կը փնտրէր: Բայց ինչ որ ամենէն աւելի ցաւ կը պատճառէր ինձ, այն էր, որ մեր թշնամիներն սկսեր էին ուրախանալ եւ կարծես կը յաղթանակէին: Քէլ Նիկողոսը փաւլիքային մէջ ծիծաղելով հարցուցեր էր բանուորներուն. – Է՜… ածուխը ե՞րբ կ՚առնէք կոր, – եւ հօրս դառնալով, – Նունիկ հանըմին ըսէ, մաղազան պատրաստ բռնէ… Քեօմիւրճի Աւագ դռնէ դուռ կը պտտէր եւ բանուորուհիները կը գրգռէր Արտաշի դէմ: – Իմացայ, որ այս շաբթու աղէկ ածուխ պիտի իջեցնեն գեղերէն, ըսէ՛ք Արտաշին, թող նայի. ե՞ս պիտի առնեմ, ինչուս պէ՜տք, ամա ձեր աղէկութեան համար կ՚ըսեմ կոր: Ոմանց ալ կը յայտնէր. – Լսեցի, որ եկող շաբթու գիները պիտի բարձրանան, ատենն է, օր մի կորսնցնէք: Եւ իրաւմամբ գիւղերէն ածուխով բեռնաւորուած սայլերը կ՚իջնէին Սկիւտար, կանգ կ՚առնէին հայոց գերեզմանատան անկիւնը: Յաճախորդները կ՚երթային, կը դիտէին, խորհրդածութիւններ կ՚ընէին փայտածուխին եւ գինին վրայ, եւ իրար կը քաջալերէին գնելու համար: Հետզհետէ լուր տարածուեցաւ, որ մեծատուններն իրենց ածուխը կը գնեն: Բայց ինչ որ խայթեց բանուորները, այն էր, որ եազմայի գործատէրերը կը շտապէին իրենց տարեկան փայտածուխը մթերելու: Դռնէ դուռ, պատուհանէ պատուհան, թաղերու մէջ կիները կը խօսէին: – Կոկանենք երկու արաբայ առեր, ներս նետեր են. Չեւիկենց արաբան լեռան պէս բարձր էր… Աւուրտենք ետ պիտի կենային, միտքը փոխեցին, առին, անոնք իրենց ըրածը գիտեն… Բայց ամենէն մեծ չարիքը կը գործէր Արտաշի եղբայրը` Խաչիկ: Անիկայ սրճարաններուն եւ գինետուներուն մէջ կը գրգռէր բանուորները Արտաշին դէմ. – Ծօ՜, խելքերնուդ պտուկը սիրեմ… աղբարս է, ամա ես շիտակը խօսող մէկն եմ. ի՞նչ խէր ունեցեր է ինքզինքին, որ իրմէ խէր սպասէինք… Հիչ անոր չուանով հոր կ՚իջնուի՞… Յետոյ խորհրդաւոր կերպով կ՚աւելցնէր. – Ինձմէ գիտցած մ՚ըլլաք, այս գործին վերջը գէշ է… իրեն հետ խալխն ալ պիտի վառէ… մնացածը դուք գիտեք… – Է՜, բանը բանէն անցեր է, – կը պատասխանէին Խաչիկին, – ալ հիմա ի՞նչ կրնանք ընել… – Գացէ՛ք ետ ուզեցէք ձեր փարաները: Այս լուրերը մեզ կը բերէր Հայրապետ ամուճաս, եւ կը նկարագրէր թէ ինչպէս Սիլիհտարի եւ Ենի Մահալլէի բանուորները եւ բանուորուհիները յուզմունքի մէջ էին. յետոյ դանդաղօրէն սիկառեթը ոլորելով կը խորհրդածէր. Ողորմած հոգի հարըս կ՚ըսէր, որ երեսուն տարին մէյ մը ''խազեպ''<ref>Պատուհաս:</ref> մը աշխարհ կու գայ: Բայց աստուած ըրածը գիտէ… Բանով մը կը զսպէ… շատ անգամ կին աշխարհ կու գայ… տունէ տեղէ հեռու ըլլայ, ատանկներն իրենց շուրջը կ՚երեն, կը մըրկեն, բայց կնիկութիւնը կը զսպէ… Տնէն դուրս բան չեն կրնար ընել. Արտաշ ալ խազեպ է… ան ալ զսպողը չքաւորութիւնն է… Բայց անմիջապէս Խաչիկին ակնարկելով, կ՚աւելցնէր. – Ան ալ շիքեար մը չէ եա՜… խօսքն ալ արժէք չունի… երկու աղբար միշտ շուն ու կատու եղած են… – Ես պիտի երթամ Արտաշին խօսիմ, – ըսաւ իրիկուն մը մայրս վճռականութեամբ: Հայրս ու հօրեղբայրս միջամտեցին. – Նունի՛կ, ատանկ բան չընես… դուն չես ճանչնար Արտաշը. գիտե՞ս ինչ դարձեր է… հետը խօսիլ չըլլար… – Պիտի երթա՛մ, – ըսաւ մայրս եւ բռունցքը զարկաւ թեզկեահին, – երթամ պիտի, խօսիմ հետը… իմ պոչիս կոխել չըլլար… թող հասկնայ, որ բաղնիքը խենթ կայ եղեր… պիտի երթա՛մ… Եւ շարունակեց կատաղութեամբ բանիլ: Հետեւեալ օրը, երեկոյին, երբ դպրոցէն վերադարձայ, զգացի, որ արտակարգ բան մը պատահած է: Քոյրս եւ եղբայրներս շշմած էին, եւ ինձ կ՚ուղղէին անձկալի նայուածքներ: Մայրս թեզկեահին առաջ նստած կ՚աշխատէր: Ձախ ձեռքը դրեր էր ճակատին, եւ աջ ձեռքով վրձինը կը քսէր եազմայի գծագրուած ծաղիկներուն վրայ: Ամէն անգամ, որ ներկի հողէ ամանը կը տեղափոխէր, կը տեսնէի, որ անոր վտիտ մատները կը դողային: Նշմարեցի նաեւ, որ աչքերը կարմրած էին: Դիտեր էի, որ երբ մայրս վիշտ մը կամ յուզմունք մը ունենար, երբեմն կը հեծկլտար, բայց երբեք չէր արտասուեր. անիկայ չոր աչքերով եւ լռելեայն կը մաքառէր իր ներքին զգացումներուն հետ: Մօրս աչքէն արցունք կը ժայթքէր միայն, երբ բարկութեան ծայրայեղ աստիճանին կը հասնէր, եւ յայտնի էր, որ այդպիսի բան մը պատահած էր: Երեկոյին, երբ հայրս տուն եկաւ, հասկցայ մօրս բարկութեան պատճառը: Արտաշ անհետացեր էր. մեկներ էր առանց որեւէ բան ըսելու, եւ գինետուներու, սրճարաններու, փաւլիքային եւ թաղերու, տուներու մէջ կ՚ըսէին, որ ան ելեր գացեր էր բանուորներու դրամը մէջքի գօտիին մէջ կապած: Լուռ ճաշեցինք եւ լուռ սպասեցինք, որ մեր պառկելու ժամանակը գայ: Հայրս բազմոցին վրայ իր սովորական մրափէն արթննալով, սկսաւ խօսիլ մօրս հետ: Անոր ձայնը թախիծով լի էր եւ կը պատմէր, թէ ինչպէս դուշմանները կը խնդային իրենց վրայ: Քեօմիւրճի Աւագը գինետան մէջ հաւաքեր էր «իր նմանները», կը խմցնէր եւ կը պատմէր, թէ ինչպէս Արտաշ իր հօրը պէս ''խաչաղ ''եղեր էր: – Չօլուխ չոճուխի բերնէն կտրեցինք, – կ՚ըսէր հայրս լալագին, – փարաները ձեռքը դրինք, ուրիշին ալ ''սեբեբ''<ref>Պատճառ:</ref> եղանք… Նունի՛կ, – կ՚աւելցնէր ան յանդիմանական շեշտով, – տեսնողը երեսս վար կ՚առնէ կոր, յանցաւորի պէս եմ, մարդու երես տեսնելու հաւէս չի մնացեր… Մայրս միշտ լուռ կը մնար, եւ երբեմն անհամբերութեան հառաչանք մը կ՚արձակէր: Կամաց-կամաց հօրս խօսքը սակաւեցաւ, մօրս լռութիւնը դարձաւ սպառնական: Վերջապէս լոյսը մարեցին եւ պառկեցան: Բայց մինչեւ լուսաբաց լսեցի մօրս հեւքոտ շնչառութիւնը: Մենք երկուքս անքուն էինք, կը տառապէինք, եւ զգացի, որ մօրս եւ իմ ցաւս մէկ էր: Երբ առաւօտուն ծանր ու երկարատեւ քունէ մը ետքը աչքերս բացի, մայրս կրակարանին առաջ խահուէ կը պատրաստէր: Սեւ հեղուկը զեղեր էր տաք մոխիրին մէջ, եւ այրուած խահուէի հոտով լեցուեր էր սենեակը. մայրս աչքով ունքով մինակը կը խօսէր եւ շրթները կը դողային: Անցան օրերը այս լարուած վիճակին մէջ. անցաւ շաբաթը եւ ահա ամէն մարդ համակերպած էր, երբ ուրախ լուրը պայթեցաւ թաղերու մէջ: Արտաշ գիւղերը գացեր էր տեղուոյն վրայ գնելու համար փայտածուխը: Ուրբաթ, շաբաթ եւ կիրակի, անընդհատ եազմաճի էսնաֆին ածխաբարձ սայլերը կ՚իջնէին գիւղերէն, կու գային Թօփհանէ Օղլուի լայն պողոտայէն, կանգ կ՚առնէին գերեզմանատան առաջ: Երբ Սելմասըզի եւ Իճատիէի ունեւորները եկեր էին փայտածուխը ընտրելու, սայլապանները յայտարարեր էին. «Ծախու չէ, եազմաճիներու ածուխն է»: Սիլիհտարէն, Ենի Մահալլէէն, Վանքին Պաղէն, Բիւլբիւլ Տէրեսիէն, Տաղ Համամէն բանուորուհիները բան-գործ թողած կ՚երթային տեսնելու «իրենց ածուխը»: Քեօմիւրճի Աւագը, կ՚ըսէր հայրս, «ամօթէն ծակ մը մտեր է»: Մայրս հազիւ սթափած իր ցասումէն եւ յուսախաբութենէն, շուարուն ձեւ մը առեր էր: Անիկայ վերջապէս, յուզմունքէն զինաթափ, հօրս խոստովանեցաւ. – Ա՛յ մարդ, երբ որ լսեցի, գիտես, որ սիրտս վեր ելաւ… մի՛ մեղադրէք ինձի, խենթ ղուշ դարձեր եմ… չիյտեմ քի խնդամ մի, լամ… Շաբաթ իրիկուն Հայրապետ ամուճաս եկաւ մեզի: Կարմիր թաշկինակին մէջ կապած չոր թուզ բերեր էր «չոճուխներուն» համար: Անիկայ ուրախութենէն կը խայտար: Գացեր տեսեր էր եազմաճիներուն ածուխը եւ դեռ դրան սեմին վրայէն սկսաւ գովքը ընել: – Վա՜յ Արտաշ, վա՜յ, – կը գոչէր խօսքը ընդհատելով, – որդի հարազատ, Պլութ ''քէնտիսի''<ref>Ինքն իսկ (Պլութն ինքն իսկ):</ref> '' …'' Եւ սրտին զեղումը արտայայտելու համար սկսաւ խօսիլ Պլութի վրայ: Պատմեց անոր քաջագործութիւններն եւ անոր մահը եւ իր բեկբեկ ձայնով սկսաւ տեսթան երգել. – Հէ՜յ գիդի Պլութ, հէ՜յ, դուն ալ մեռնելու մարդ էի՞ր պէ՜… Առաւօտ կանուխ հայրս գնաց շուկայ եւ երկու ոչխարի գլուխ բերաւ մեր կիրակնօրեայ խնճոյքին համար: Եղբայրներս գացեր էին ածուխի սայլերը տեսնելու եւ քոյրս սենեակին մէջ դպրոցական երգ մը կ՚երգէր իր քաղցր ձայնով: Ես կ՚օգնէի մօրս տնական գործերուն: Երբեմն կ՚երթայի մօրս պատուէրին վրայ նպարավաճառէն բան մը գնելու եւ դարձիս միշտ կը գտնէի մայրս իր զուսպ ուրախութեան մէջ: Անոր *նալըն<ref>Փայտեայ ոտնամաններ:</ref> -ներուն համաչափ ձայնը խոհանոցի սալաքարերուն վրայ, լուացած պնակներու իրարու բախումը ծնծղաներու պէս ուրախ կը հնչէին եւ կ՚արտայայտէին մօրս զգացումները: Անոր սեւ աչքերը երբեմն կանգ կ՚առնէին վրաս եւ կ՚ըսէր սրտագին. – Օղո՜ւլ…– առանց խօսքը ամբողջացնելու: Ճաշէն յետոյ հայրս առաջարկեց ինձ, որ քիչ մը երկննանք բարձունքը: Սա մեր սովորական պտոյտն էր. կը քալէինք անխօս, նոյնիսկ երբեմն իրարմէ հեռու: Կ՚անցնէինք Սելամսըզի թաղէն, ուր հին ընտանիքները, մեծ մասամբ ''«տեօւլեթ դիւշկիւնի''<ref>Իշխանութենէ ինկած:</ref> '' », ''իրենց հին փայտաշէն տուներու մէջ կ՚ապրէին ամրափակ, Սուրբ Խաչ եկեղեցիին շուրջ բոլորը: Սելամսըզէն կ՚անցնէինք Իճատիէ, որ առաւելապէս բնակուած էր գաւառացի վաճառականներէ: Կը հասնէինք վերջապէս հայկական թաղերու սահմանը, ուրկէ յետոյ մեր առաջք կը բացուէին դաշտեր եւ արտեր, եւ հեռուէն կը տեսնէինք մեծ եւ փոքր Չամլըճաները: Հայրս կը նախընտրէր նստիլ դաշտին մէջ, գետինը, խոտերուն վրայ եւ սիգառեթ մը ծխել, բայց ես կը ջանայի մղել զինքը դէպի հրէաներուն գերեզմանատունը, ուրկէ յետոյ կը հասնէինք Ֆրենկի լեռը: Այնտեղ Դարուերի գագաթին, մեր առաջ կը պարզուէր Վոսփորի մէկ զմայլելի տեսարանը: Հայրս գոհ կ՚ըլլար, ըսելով թէ հով կայ, անուշ կը փչէ, եւ ես աչքերս բացած հիացումով կը կրէի բնութեան տեսարանին սփոփարար տպաւորութիւնը: Այս անգամ, սակայն, երբ դաշտերը հասանք, հայրս ցոյց տալով մեր սովորական ճամփուն հակառակ կողմը, ըսաւ. – Եկո՛ւր այսօր միւս կողմը երթանք: Ես խայտալով վազեցի իր առաջքէն: Կտրեցինք դաշտը եւ հասանք Բոսթայի ճամփան: Գարնանային արեւը մեր ոտքերու առաջք կը փռէր լուսահեղձ ճանապարհը: Կառքերու անցքին` փոշին ամպի պէս կը բարձրանար եւ կը խափանէր մեր տեսողութիւնը, բայց արդէն հեռուէն կը լսէինք գոռում-գոչում, ուրախ ճիչեր եւ բազմութեան ժխորը: Ամէն թաղերէն մարդիկ եկեր էին տեսնելու անսովոր իրողութիւնը: Նոյնիսկ դաշտին մէջ, հեռուները, խումբ-խումբ մարդիկ խանդով կը խօսակցէին: Անոնք յայտնի առեւտրականներ էին եւ կը զգուշանային առաջանալ եւ խառնուիլ բազմութեան: Բայց ատենը մէյ մը, իրենցմէ մէկը կ՚անջատուէր կու գար, կը դիտէր եւ տեղեկութիւններ կը տանէր խումբերուն: Այդ միջոցին ես ու հայրս կը մօտենայինք բազմութեան. նիհար եւ բարձրահասակ մարդ մը, որ խումբերէն եկեր էր, ուզեց ինձ հրել առաջ անցնելու համար: Ես հազիւ թէ սայթաքեցայ, եազմաճի բանուոր մը բռնեց թեւէս եւ սոսկալի հայհոյութիւն մը ուղղեց մարդուն հասցէին, անիկայ կանգ առաւ եւ փոխանակ եազմաճիին պատասխանելու, խիստ հայեացքով մը նայեցաւ ինձ: Իմ յիշողութեանս մէջ մնացած է անոր նոր սափրուած եւ պիրկ այտերուն փայլը, բեղերը, որ ցուցամատով եւ բթամատով կը սանտրէր դէպի դուրս: Հայրս այդ ակնարկէն ազատելու համար ինձ, թեւերէս բռնեց եւ առաջացուց, եւ իմ հարցական նայուածքիս պատասխանելով ըսաւ. – ''Նեքես''<ref>Ժլատ:</ref> Սարգիս աղան է… չամչնայ նա ինկած քեօմիւրները կը ժողվէ տուն կը տանի… Բայց արդէն մեր ուշադրութիւնը ամբողջովին դարձաւ սայլերուն եւ անոնց շուրջը խռնուած բազմութեան վրայ: Այնտեղ էր Պետիկը եւ իր դասարանի ընկերներէն մէկ քանին: Այնտեղ էին նաեւ քէլ Նիկողոսը եւ քեօմիւրճի Աւագը. անոնք ածուխ գնելու պատրուակին տակ կը մօտենային սալերուն եւ ցած ձայնով կը խօսակցէին իրար հետ: Այնտեղ էին նաեւ զանազան թաղերու ոստիկանները, որոնք կարգը պահպանելու համար կը միջամտէին եւ երբեմն ալ իրենց մտրակները շաշեցնելով, դէպի ետ կը մղէին հաւաքուած բազմութիւնը: Բայց երբ «երեւելիի» մը հանդիպէին, ձեռքերնին իրենց ֆէսին կը տանէին բարեւելու համար եւ ճամփայ կու տային, որ անցնին: Այդ բոլորը չէին վրիպեր ուշադրութիւնէս, բայց իմ ամբողջ մտածումս սեւեռուած էր սայլերուն վրայ, որոնք դիւրին էր որոշել, որովհետեւ զարդարուած էին կանաչ ոստերով եւ նոյնիսկ սայլատար գոմէշներու ճակատները եւ եղջիւրները կը կրէին կլիսիններու ողկոյզներ: Հայրս թուշը ցցած կը նայէր զմայլանքով: Անոր խորշոմած դէմքը պարզուեր էր եւ շրթները սեղմուած էին հիացիկ լռութեան մը մէջ: Իմ ուրախութիւնս կատարեալ եղաւ, երբ Պետիկ քովս եկաւ եւ իր թեւը դրաւ ուսիս. անոր հանդարտ նայուածքը լի էր գոհացումով. յանկարծ ինձ բան մը մատնանշեց, աչքերս դարձուցի այն կողմը եւ տեսայ Արտաշը սեւ ձի մը հեծած. անիկայ վարդ խոթեր էր ֆէսին մէկ կողմին, ականջին վրայ եւ յաղթական կ՚անցնէր սայլերուն քովէն: Կարճ կոճուկը բաց էր կուրծքին վրայ եւ կարմիր գօտին պիրկ կը պարուրէր անոր մէջքը եւ կուրծքը: Մէկ ձեռքով բռնած էր ձիուն սանձէն եւ միւս ձեռքը դրեր էր մէջքին` կարճակոթ դաշիւնին վրայ: Հետիոտն ոստիկանները կ՚ընկրկէին իր ձիուն քայլերուն առաջ, բայց անոնք խոժոռ էին եւ խոհուն: Հետզհետէ աղաները կը հեռանային, բայց եազմաճի բանուորները եւ բանուորուհիները կը մօտենային սայլերուն եւ խօսքեր կ՚ուղղէին Արտաշէսին: – Եաշա՜… Արտաշ, մէկ օրդ հազար ըլլայ… – Կտրիճ մարդ ես, Արտա՛շ, մեր թեւ ու թիկունքը դուն ես… Արտաշէս կը ժպտէր ամէնուն, վերջապէս ձեռքով նշան մը ըրաւ սայլապաններուն եւ ռէյիզին, եւ ածխաբարձ սայլեր սկսան մէկ-մէկ առաջանալ: Ծաղկազարդ գոմէշները կը քաշէին ճռնչացող սայլերը, որոնցմէ կանանչ ոստեր կիյնային գետին: Բոսթայ Եօլին տօնական երեւոյթ մը ստացեր էր: Յանկարծ լսուեցաւ Արտաշի գոռ աղաղակը. – Եազմաճի էսնաֆին քեօմիւրն է, ճամփայ բացեք… Սայլերը կը հետեւէին սայլերուն, կ՚իջնային դէպի թաղերը: Պատուհաններէն կիներ մինչեւ մէջքերնին կախուած իրարու կը հաղորդէին. – Եազմաճիներուն քեօմիւրն է, ես տասը արաբայ համրեցի: – Տասը արաբային խօսքը՜ կ՚ըլլայ… – Մեր քեօմիւրն է…– կ՚ըսէին պատուհանէ պատուհան բանուորական թաղերու մէջ եւ հպարտութեամբ կը յայտարարէին. – Էսնաֆը, որ միանայ, ինչե՜ր չի կրնար ընել… Ես հայրիկիս ու Պետիկին հետ հետեւեցայ սայլերուն մինչեւ Բէյլերին պարտէզը եւ յետոյ շտապեցի տուն մայրիկիս լուր տալու համար: Այն իրիկուն Բիւլբիւլ Տէրեսիի տնակներուն մէջ լապտերները ուրիշ փայլ ունէին եւ բոլոր դէմքերը կը խնդային: Գիշերը վրայ հասնելէն ետքն ալ դեռ դրացիները տան սեմերու վրայ կը դանդաղէին եւ իրարու կ՚ըսէին. – Քուրի՛կ, դեռ մինչեւ օրս ատանկ քեօմիւր չէ մտած քիպարներուն տունը… – Եազմաճի էսնաֆը *վիւգելայ<ref>Բարձր դասակարգ:</ref> եղաւ… քա՛, ասանկ բան ո՞ւր տեսնուած էր: Տուներուն դռները բաց էին եւ բակերը կը բզզային փեթակներու պէս: Երբ վերջապէս ամէն մարդ իր տան մէջ փակուեցաւ, դեռ կարծես հաղորդակցութիւնները չի դադրեցան եւ ես զգացի, որ սիրտս կը տրոփէր ամէնուն կուրծքերուն մէջ: Մայրս զուսպ էր իր ուրախութեան մէջ, բայց իր գոհունակութիւնը կը ժայթքէր իր աչքերէն, իր շարժուձեւէն եւ մանաւանդ իր անսովոր գորովէն, որ կը զեղուր մեր ամէնուս վրայ: Անիկայ հոգածութեամբ շտկեց քրոջս վերմակը, երբ պառկեցաւ, եւ իր տենդոտ ձեռքը իմ ճակտիս դրաւ, որը վերածուեցաւ փոքրիկ ապտակներու այտերուս վրայ: – Ա՛յ մարդ, – ըսաւ վերջապէս հօրս դառնալով, որ կօշիկները հանելու դժուարին գործով էր, – նէ խենթ եմ, նէ խելօք… ոտքերուդ ջուր տաքցուցեր եմ, պիտի մոռնայի… Ու ճաշեցինք համերաշխ, յագեցած մեր ուրախութիւնով: Ու գիշերը տարածուեցաւ մեր վրայ ինչպէս խաղաղութեան հովանի եւ մինչեւ ուշ ատեն լսեցի հօրս եւ մօրս, որ այնքա՜ն տարբեր էր ուրիշ օրերու խօսակցութեան մրմունջէն: Եազմաճիներուն ածուխը մթերուած էր Ենի Մահալլէի խանին նկուղը: Մթերանոցը կղպուած եւ կնքուած էր եւ բանալին իբր աւանդ կը մնար էսնաֆի քեհեային քով: Տուներու մէջ բանուորուհիները եռանդով կ՚աշխատէին եւ անդադար կը շաղակրատէին դէպքերու մասին: Մեր տան մէջ մայրս այլեւս չէր խօսեր անցուդարձերու վրայ, բայց շարունակ նոր ծրագիրներ կը կազմէր: Կարծես միտքը բացուեր էր նոր հորիզոններու վրայ եւ իրիկունները հօրս կը հաղորդէր իր մտադրութիւնները: – Չօլուխ չոճուխը հագուեցնելու համար, – կ՚ըսէր ան, – ինչո՞ւ աճեմէն առնենք: Կրակի գին ապրանք կը բերէ: Ես Բեբրոնին խօսեցայ, Էլպիսն ալ խօսք տուաւ: Մէյ մը պարտքերնիս տանք, այլ ապրանք չպիտի առնենք: Քիչ մը ատեն ակռայ կը սեղմենք, աճեմին տուածնիս մէկ կողմ կը դնենք, շուկայէն կ՚առնենք նաղտ փարայով, մեր մէջը կը բաժնենք: Ո՞վ կը խառնուի մեզի... Հայրս գլուխը կը շարժէր եւ իր թերահաւատութիւնը կը յայտնէր. – Ասնք աղուոր բաներ են, Նունի՛կ, ամա մեզի համար չեն: Մայրս տեղի չէր տար: Բայց փոխանակ զայրանալու, կը ջանար համոզել հայրս. – Մենք ախմախ ծներ, ախմախ մեծցեր ենք... ադոր համար ալ տիրացեր են մեզի, ինչ կ՚ուզեն կ՚ընեն... Այն ատեն հայրս ձայնը ցածցնելով կը խօսէր դարձեալ խորհրդաւոր վտանգի մը մասին, որ կը թեւածէր մեր գլուխներուն վրայ: Շշուկներ կային, բան մը կը պատրաստուէր... Քեօմիւրճի Աւագ գինով վիճակի մէջ ըսեր էր բանուորներու. – Ադ ձեր ուրախութիւնը փորերնիդ պիտի մնայ: – Ա՜յ մարդ, – կ՚ըսէր մայրս անհամբերութեամբ, – ի՞նչ կը ծամծմես, շիտկէ շիտակ չըսե՞ս... Հօրս սարսափը կը փոխուէր հիացիկ ոգեւորութեան եւ թուշը տնկած, աչքերը քթթելով, կը փսփսար. – Կ՚ըսեն կոր... Ռուսը պիտի գայ, մեզ ազատէ... ամա մինչեւ գայ... ո՞վ ողջ կը մնայ, ո՞վ կ՚երթայ... կ՚ըսեն կոր արիւն պիտի թափի... – Վո՜ւյ, – կ՚ըսէր մայրս գլուխը շարժելով, – ռուսը որի՞ն ձեռքէն մեզ պիտի ազատէ... Ռուսը մեզի հաց, քեօմիւր պիտի բերէ՞... Քեօմիւրճի Աւագն է ատ խօսքերը մէջտեղ ձգողը, ատանկ չէ՞... Կ՚երեւի իր գործին կու գայ... Ռուսը չէ, Աստուած երկինքէն իջնայ, մեզի համար մէկ է... մենք մեր գործը նայինք, բոշ խօսքերու ալ ականջ մի՛ կախեր: Թաղերու մէջ սակայն այդ զրոյցները շրջան կ՚ընէին. աստիճանաբար աշխատանքի թափը կը թուլանար: Մէկ կողմէ սարսափը եւ միւս կողմէ անորոշ յոյսը մարդոց մտքերը կը շեղեցնէին անմիջական խնդիրներէն: Երբ մայրս դրացուհիներէն մէկուն հետ կը խօսէր իր ծրագիրներուն մասին, այլեւս անորոշ պատասխան կը ստանար. – Կեցի՛ր նայինք, քուրուկ, ժամանակները խառնակ են... սպասենք, տեսնենք ի՛նչ պիտի ըլլայ: Իրիկուն մը ուշ ատեն մեր դուռը զարնուեցաւ: Հայրապետ ամուճաս էր. անիկայ դժգոյն էր եւ սրունքները կը դեդեւէին: Երբ սենեակ մտաւ, դեռ չի նստած յայտնեց, որ ձերբակալութիւններ եւ խուզարկութիւններ կատարուեր էին: – Սիմոնենց տունը կոխեցին, երկու տոպրակ թուղթ տարին, տղան բռներ են: Նալբանդենց տունը բոմբա փնտրեր են: Դպրոցը պիտի կոխեն եղեր: Երկու դպրոցի վարժապետներ բռներ դիմաց անցուցեր են: Հետեւեալ առտու կանուխ լսեցինք, որ Արտաշն ալ բռնուեր է: Մղձաւանջային օրեր կ՚անցընէինք: Ամէն րոպէ հրազէններու պէս մեր ականջներուն կը պայթէին կոմիտաճի, հնչակ, բոմբա, ռուսը պիտի գայ, Անգլիա սուլթանին բարկացաւ եւ այլ այս կարգի խօսքեր: Սարսափը տարածուեցաւ բոլոր թաղերուն մէջ, կասկածը սպրդեցաւ ամէնուն սրտին մէջ: Քեօմիւրճի Աւագը հարցաքններ էին, բայց անմիջապէս արձակեր էին: Թաղին ոստիկանները դարձան երկիւղ ազդող անձեր եւ շշուկ տարածուեցաւ, որ հայ լրտեսներ կան, «պատերը ականջ ունին»... Վախը մտաւ նաեւ բանուորական տուները, որովհետեւ Արտաշէսը ձերբակալուած էր որպէս պետութեան թշնամի եւ վտանգաւոր ապստամբ, նոյնիսկ լրագիրները գրեր էին, որ դրամ հաւաքեր էր «այպանելի նպատակը իրագործելու, բոմբա պատրաստելու համար»: Մայրս ընդվզեցաւ այդ ամբաստանութեան դէմ եւ հակառակ հօրս յորդորներուն, առաւօտ մը կանուխ, սեւ քօղը դրաւ գլխուն եւ գնաց Մօրուք Կարապետը տեսնելու, որ դատական գործերով կը զբաղէր եւ կապեր ունէր իշխանութեանց հետ: Մօրս կարծիքը այն էր, որ եթէ բոլոր բանուորները եւ բանուորուհիները, որոնք հանգանակութեանը մասնակցած են, հաւաքապէս բողոքեն եւ վկայեն, որ Արտաշէս դրամ հաւաքած է ածուխ գնելու համար, խնդիրը կը պարզուի: Բայց Մօրուք Կարապետ խորհուրդ տուեր էր ետ կենալ այսպիսի քայլէ մը. – Պարապ տեղը ահալին կ՚երես, բոլոր մասնակիցները ''միւզուր''<ref>Կասկածելի:</ref> կը դառնան, Արտաշի գործը գէշ է, գէ՜շ, ''ֆենայ''<ref>Գէշ:</ref> ''...'' Դպրոցը Պետիկին յայտնեցի այս խօսակցութեան մասին: Ան գլուխը շարժեց յուսահատ եւ առաջին անգամ ինձ պատմեց Արտաշէսի ձերբակալման պարագաները: Տունը շրջապատեր էին մեծ բազմութիւնով, զէնքերը պատրաստ եւ, երբ դռանը զարկեր էին, Արտաշէս հասկցեր էր եւ նետուեր էր առաջ կռուելու համար, յետոյ միտքը փոխեր էր, «անոնց ալ ուզածը ատ է» ըսելով: Յետոյ յանձնուեր էր ոստիկաններուն եւ մեկնած պահուն ըսեր էր Պետիկին. – Պետի՛կ, օղլո՜ւմ, սիրտդ ''ֆերահ''<ref>Պայծառ:</ref> բռնէ, ես ինքզինքս կ՚ազատեմ ասոնց ձեռքէն, մեր դիւշմաններուն ալ խէրը կ՚անիծեմ... օր մը անունս կ՚իմանաք... Պետիկ գետինը կը նայէր եւ յաճախ կ՚ընդհատէր իր պատմութիւնը: Ձայնը յուզմունքէն կը դողար: Վերջապէս ըսաւ. – Կարպի՛ս, ես ա՛լ հօրս երեսը չեմ կարող տեսնել: Ան էր մատնողը... Քանի մը օր ետքը Պետիկ փախաւ տունէն: Ան մտեր էր օտար շոգենաւ մը իբր փախստական եւ հեռացեր էր Պոլսէն: Անցան շաբաթներ, յետոյ ամիսներ: Կառավարութեան հրամանով եւ խուզարկութեան պատրուակով բացուեցաւ եազմաճիներու ածուխի մթերանոցը: Ոստիկանները յայտնի համարձակ, պարկերով ածուխին լաւագոյն մասը բեռցուցին ձիերը եւ իրենց տուները ղրկեցին եւ մնացեալը տուին եկեղեցիներուն, որ անոնք աղքատներուն բաժնեն: – Քա՛, մենք ո՞վ, ձմեռուան քեօմիւր առնողը ով, – կ՚ըսէր մեր դրկից հարեւանուհին, առանց վհատելու մօրս խոժոռ լռութիւնէն: – Աղքատութիւնը միսերնուս փակած է, բոշ տեղը չէ կ՚ըսեն կրակէ շապիկ է... Ան պիտի հանենք, պատանքը պիտի փաթթուինք... Եւ մայրս յամառութեամբ գլուխը կը շարժէր ժխտական։ Այդ օրերու ընթացքին, թաղերու մէջ, նախ անհատներ եւ յետոյ խումբեր գլուխ բարձրացուցին եւ սկսան բողոքել կատարուած անարդարութեան դէմ: Արտաշէս որեւէ կապ չունէր կոմիտաճիներու հետ եւ հաւաքական ուժերով ձմեռուան ածուխը գնելը ոչ մէկ օրէնքի դէմ չէր: Եազմաճիները կը ստիպէին իրենց քեհեան, որ երթայ Դուռը, Փաշայ Քաբուսին եւ բողոքէ: Բայց ան օրերէ ի վեր տունէն դուրս չէր ելեր եւ դիմողներուն կ՚աղերսէր. – Ոտքերնիդ պագնեմ, ինձ զօռը մի դնէք, չոլուխ չոճուխի տէր մարդ եմ, չեմ ուզեր ողջ գլուխս աւետարանի տակ դնել: – Թի՛ւ, – կը թքնէին երեսին բանուորները, – աս ալ մարդ է, որ քեհեայ ընտրեր ենք: Բանուորուհիները գողունի դրամ կը հաւաքէին դատաւորները կաշառելու եւ Արտաշէսը ազատելու համար: Իսկ սրճարաններու եւ գինետուներու մէջ բանուորներէն ոմանք յայտնապէս կ՚ըմբոստանային թէ՛ զեղծարար ոստիկանութեան դէմ եւ թէ՛ եազմայն գործատէրերուն դէմ, որոնց մատը կայ, կ՚ըսէին, պատահած դէպքերուն մէջ: Ամէնքը համաձայն էին, որ էսնաֆը իր ոտնակոխուած իրաւունքները պէտք է պաշտպանէ, բայց ոչ ոք որոշ ծրագիր մը կ՚առաջարկէր: Այդ միջոցին մայրս բանը-գործը թողած, հակառակ որ ''սըխլեթ''<ref>Ստիպողական պատուէր:</ref> էր, ամէն օր փողոցները կը չափէր: Ան կ՚երթար Ենի Մահալլէ, Սիլիհտար, Տաղ Համամ, աշխատակցելու այն բանուորուհիներուն, որոնք ամէն վտանգ աչք առած մտադիր էին Արտաշն ազատելու համար գումար մը գոյացնել: Մայրս կրկին գնաց Մօրուք Կարապետին եւ կաշառք խոստացաւ: – Ադ ուրտեղէ՞ն է ձեր փարան, – հարցուցեր էր Մօրուք Կարապետ կասկածելով: Մայրս հասկցեր էր, որ պէտք չէ ընկերները բերան տայ եւ ըսեր էր. – Տունս կը ծախեմ, կու տամ: Իմ խօսքս բերնէ կ՚ելլէ: Եկեղեցին եւ թաղական խորհուրդն էլ իր հերթին դիմումներ կ՚ընէր բանտարկեալներն ազատելու համար: Պատրիարքարանը դիմեր էր դեսպանատուները ձերբակալուած հայերու ազատ արձակումը խնդրելով: Միքէն ինձ հաղորդեց այդ մասին եւ ըսաւ թէ սուլթանը կը դողայ դեսպաններէն: Պայրամը մօտ էր եւ կը յուսացուէր, որ այդ առթիւ սուլթանն ընդհանուր ներում շնորհէ կոմիտաճիներուն: Կարճատեւ սըխլեթէն յետոյ, որու միջոցին շատերը չէին կրցած աշխատիլ, չքաւորութիւնն աւելի դաժան եւ աւելի անողոք տեղաւորուեր էր մեր տուներու մէջ: Դարձեալ աճեմը կատղած կիցեր կու տար մեր դռանը: Թաթիլները իրարու ետեւէ կը հասնէին եւ հացագործը յաճախակի ձիուն սանձը կը քաշէր եւ կ՚անցնէր առանց մեր դռանը զարնելու: Դարձեալ քոյրս դժգոյն եւ նիհար երկնցեր էր բազմոցին վրայ եւ տան տխուր լռութիւնը կը խզէր իր հազովը: Իրիկունները հայրս օր-օրի աւելի կքած եւ հետզհետէ աւելի անգթօրէն տառապելով իր ոտքերէն, կը տքար, մինչ մայրս կը բանէր թեզկեահին վրայ եւ երբեմն ապան կը սրբէր պատռելու ճչող աղմուկ մը առաջ բերելով: Դարձեալ գիշերուան ժամերուն, երբ մենք պառկած կ՚ըլլայինք, հայրս կը խօսէր ողբագին ձայնով, անվերջ հոգերու վրայ: Մայրս ընդհանրապէս լուռ կը մնար, բայց դէմքը կը ստանար երբեմն դառն հեգնութիւն եւ երբեմն ալ ցասումի արտայայտութիւն, բայց յաճախ ան կը մնար մտախոհ, ինչպէս մէկը, որ իր էութեան խորն անդրդուելի յենարան գտած է: Այսպէս կ՚անցնէին օրերը, երբ վերջապէս պայրամը եկաւ եւ սուլթանական ներում շնորհուեցաւ: Սկիւտարի բանտարկեալները վերադարձան իրենց տուները, բացի Արտաշէսէն եւ երկու դրսեցի վարժապետներէն, որոնք ըսուեցաւ թէ իրենց բնիկ գաւառները ղրկուեցան: Եազմաճիները ժամեժամ կը սպասէին Արտաշէսի վերադարձին: Բայց օրերը կը յաջորդէին իրարու եւ Արտաշէս չէր երեւար: Մայրս տենդագին անհամբերութեան մէջ էր. վերջապէս չդիմացաւ եւ ինձ հետ անգամ մըն ալ գնաց Մօրուք Կարապետին: Ցանցառ մօրուքով, կարճահասակ, կնդած գլխուն ճերմակ գդակ մը դրած, մանր եւ խուսափուկ աչքերով, Մօրուք Կարապետը լսեց մօրս խօսքերը: Մայրս կը գանգատէր, թէ բոլոր կոմիտաճիները տուն դարձան, մինակ Արտաշէսը, որ այդ գործերուն հետ կապ չունէր, մնաց: Այն ատեն Մօրուք Կարապետ ըսաւ խորհրդաւոր կերպով մը. – Խօսեցայ ''գատըին''<ref>Դատաւոր:</ref> հետ, կաշառք ալ խոստացայ: Մարդս կը ճանչնամ, հազար անգամ գործ ունեցած եմ իրեն հետ: Այս անգամ ճար չկայ: Անիկայ ինձ ըսաւ. «Կարապե՛տ, դուն մի՛ խառնուիր Արտաշէսի գործին, գէ՜շ, գէ՜շ գործ է: Անոր կերած ապուրը հեչ մէկուն կերած ապուրին չի նմանիր... Երանի՜ թէ կոմիտաճի ըլլար... »: Այն ատեն ո՛չ ես եւ ո՛չ մայրս հասկցանք այդ խօսքերուն իմաստը, եւ երբ վերջապէս մայրս սթափեցաւ իր ապշութենէն, ձեռքս բռնեց եւ դուրս ելանք: Անցանք փողոցներէն առանց իրարու հետ խօսելու: Մայրս կը քալէր գլուխը բարձր, աչքերը հրացայտ, այտերը վառած տենդագին կարմրութիւնով: Անոր քայլերը չոր եւ համաչափ կը հնչէին սալաքարերուն վրայ: Երբ տուն մտանք, տեսայ, որ կը դողար բոլոր մարմնովը: Հանեց գլխուն սեւ քօղը, նետեց մէկ կողմ եւ խելագարի պէս գոչեց, բռունցքը ցցելով. – Օղո՜ւլ, մենք աս աշխարհիս անիծուածներն ենք... Եւ անգամ մըն ալ ցասումի արցունքներ ժայթքեցին մօրս աչքերէն: lbfiyz1c35161ebexxftfivyrb4xoju 396609 396608 2026-09-16T16:28:12Z Emptyfear 547 396609 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= [[Կրակէ շապիկ]] |section = |previous = |next = |notes = |author= Զապել Եսայան}} Այն ժամանակ հազիւ տասը տարեկան էի: Մենք կը բնակէինք Սկիւտար, միայարկ, խարխլած ու փայտաշէն տուն մը, որ կը գտնուէր Բիւլբիւլ Տէրեսիի վերեւը երկարող տուներու մէջ: Ամառ թէ ձմեռ ձորին մէջէն կը թաւալէր թանձր ու մթագոյն աղբը, դանդաղ ընթացքով: Չեմ գիտէր ինչո՞ւ այդ գարշահոտ ու բաց կոյուղին, որին անունով կը կոչուէր թաղը, կը կրէր այնքան բանաստեղծական անուն: Թերեւս միայն այն պատճառով, որ ձորէն անդին կը տարածուէր թրքական գերեզմանատունը եւ որուն մշտադալար եւ տխրատեսիլ նոճիներուն մէջ բոյն դրած էին սոխակներ: Իմ մանկութիւնս անցած է այդ ձորին վերեւի ափունքներուն վրայ: Թաղին բոլոր երեխաները դեռ օրօրոցէն շնչած են այդ գարշահոտութիւնը: Աւելի ուշ անոնք կ՚աճէին եւ կը մեծնային պղտոր խոնաւութիւնով թրծուած զառիթափներուն վրայ, որոնց նոյնիսկ սեպ դարվարները ընտանի դարձած էին մեր ճապուկ քայլերուն: Ամառուան մէջ, երբ հարաւային քամին կը փչէր, մեծերը երեսները կը թթուեցնէին եւ իրարու կ՚ըսէին ''լոտօս ''է: Այդ բառը ինձ սարսափ կը պատճառէր, այդ օրերուն մայրս աւելի սրտնեղ կը դառնար, հօրս մարած աչքերը աւելի կը յուսահատէին, եւ չնչին պատճառ մը առիթ կ՚ըլլար, որ մայրս կատաղութեամբ յարձակուէր հօրս չքաւորութեան վրայ: Գանգատներ եւ յուսահատական աղաղակներ կը պայթէին տանը տրտում մթնոլորտին մէջ, ընդմիջուած շառաչուն ապտակներով, որ իմ կամ եղբայրներուս այտերը կ՚ընդունէին անտրտունջ: Այդ օրերուն Բիւլբիւլ Տէրեսի գարշահոտութիւնը անհանդուրժելի կը դառնար: Երբեմն ալ քամիի ալիք մը դիմացի գերեզմանատունեն մինչեւ մեզ կը բերէր ուրիշ տեսակի արտաշնչում մը: Մայրս խորհրդաւոր եւ սարսափահար երեւոյթ մը կ՚առնէր, երբեմն մեզ կը փակէր տան մէջ եւ կ՚ըսէր. – Դուրս մ՚ելլէք, ''կոռելը''<ref>Պոլսոյ ժողովրդական բարբառով կը նշանակէ թուրք գերեզմանատուն:</ref> նոր ''սատակ''<ref>Իբրեւ արհամարհանքի արտայայտութիւն` թուրք մեռելը կը կոչէին սատակ:</ref> թաղեր են: Այդ օրերուն իրիկունները, երբ հայրս ու մայրս կը խօսէին իրենց անհատնում հոգերուն վրայ, մօրս շեշտը աւելի դառն էր եւ հօրս պատասխանները աւելի վհատ: – Մարդ աստծոյ, – կ՚ըսէր մայրս յուսահատութեամբ ձեռները ծունկներուն զարնելով, – ճար-ճարակ ըրէ, ''մախսմներս''<ref>Անմեղ, ակնարկելով երեխաներուն:</ref> ազատէ այս դժոխքէն: Հայրս լուռ կը լսէր, գլուխը մէկ կողմին հակած եւ իր արեւահար ճակատին վրայ ունքերը կը բարձրանային, կը պռստուէին, երբեմն ալ կը պարզուէին, իրեն տալով լսածներէն ապշած մարդու արտայայտութիւն: Ճար չկար: Չքաւորութիւնը չոքած էր մեր ընտանիքին վրայ, ինչպէս մշտատեւ պատուհաս: Հայրս եազմաճի էր եւ չարաչար կ՚աշխատէր. ամէն առաւօտ մութնուլուսին կ՚երթար քէլ Նիկողոսին ''փաւլիքան. ''այնտեղ ներկ կը պատրաստէր, եազմաները ''խազան'' կ՚ընէր, ամառուան տօթին ու ձմեռուան ցուրտ բուքին բանուածները կը տանէր ծովեզերք` լուալու համար եւ թացերը կռնակը բեռցած զառիվերէն կ՚ելլէր արիւն քրտինք թափելով: Մայրս ալ կ՚աշխատէր. ''թեզկեահի ''վրայ եազմայ կը բանէր, հակառակ որ վեց զաւակի տէր էր եւ տանը հոգը բոլորը իր վրայ էր: Ձմեռուան երկար գիշերներուն, երբ մեր անկողինները կը փռէին յատակին եւ զոյգ-զոյգ կը պառկէինք մայրս կը շարունակէր աշխատիլ մինչեւ ուշ ատեն, լամպայի վտիտ լոյսով: Հայրս բազմոցին վրայ երկարած պահ մը կը մրափէր, յետոյ կ՚արթննար ու կը խօսակցէին: Քոյրերս ու եղբայրներս շատոնց քնած կ՚ըլլային, բայց իմ քունս թեթեւ էր եւ կը ջանայի հետեւիլ ըսուած խօսքերուն: Երբեք չեմ լսած, որ այր ու կին իրենց այդ մտերմական ժամերուն անուշ խօսք մը ըսեն իրարու: Անոնք երկարօրէն կ՚որոճային իրենց մտմտուքները. մայրս յոգնութիւնէ տքալով, ակռաները սեղմած, մէկ կողմէն կատաղութեամբ կը բանէր եւ միւս կողմէն հօրս անկարողութեան առաջ, անխնայ կը շարէր սպառնացող հոգերը. պարտատէրեր, որ վաղը «դուռը ձեռք պիտի առնէին, ածխավաճառը, որ մերժեր էր ապառիկ տալ, հացագործը, որ ձիուն սանձը քաշեր գացեր էր առանց հաց ձգելու… Հայրս խոր հառաչանք մը կ՚արձակէր եւ երբեմն ալ կ՚ըսէր. – Չիկային աչքը քեօռնա… Այն ատեն մայրս գերագրգռուած գործը կ՚ընդհատէր, թեզկեահը անդին կը հրէր եւ ոտքի կանգնելով կը գոչէր. – Այ մարդ, չըսե՞ս աղքատութիւնը կրակէ շապիկ է: Մօրս վտիտ իրանը սենեակին կիսախաւարին մէջ կարծես աներեւոյթ զօրութեան մը կը դիմադրէր, աչքերը հրացայտ, կզակը ցցուած, խելագարի պէս կը նայէր ասդին անդին, հայրս քնաթաթախ աչքերով կը հետեւէր անոր շարժումներուն եւ կամացուկ մը ձեռքը կը տանէր իր ցաւոտ ոտքերուն, որոնք կը կսկծային խոնաւ եւ կարկտուած գուլպաներուն մէջ: Մօրս բարկութիւնը միշտ ինձ անձկութիւն կը պատճառէր. սիրտս կը սեղմուէր եւ կ՚ուզէի պոռալ, բայց այդ բարկութեան իմաստը չէի հասկնար: Գիտէի, օ՜հ, շատ լաւ գիտէի, որ անյաղթելի դժբախտութիւն մը կը ծանրանար մեր ընտանիքի վրայ: Գիտէի, որ հոգ մը կար, ճնշիչ հոգ մը, որուն լուծը կը քաշէին մեծերը, երբեմն համբերութեամբ, երբեմն ըմբոստանալով: Այդ ցաւը մեր ամէնուս երկվայրակ եղբայրն էր, մեզ հետ աշխարհ եկած էր, մեզ հետ կը մեծնար. աւելի ուշ հասկցայ, որ ան իր բազմատեսակ երեսներով քստմնելի չքաւորութիւնն էր, եւ այն օրէն, որ հասկցայ, իմ վրաս առի յաղթել այդ հրէշին: Բայց այն ժամանակ փոքր էի եւ մատղաշ: Եւ երբ ծնողքս կ՚ըսէին` «հացի մը փարայ ճարենք…», կամ երբ յուսահատօրէն կը յուսային, որ «գործերը քիչ մը բացուին…», չէի կրնար ըմբռնել, որ իրաւմամբ չարաչար աշխատանքով չոր հացի մը փարայ կը վաստկէին եւ թէ` գործերը բացուէին թէ ոչ, իրենց եւ իրենց պէսերու համար որեւէ յուսալիք բան չկար: Բացի երկու փոքրիկ քոյրերէս, որոնցմէ վերջինը դեռ ծծկեր էր, մենք չորս մանչերս կ՚երթայինք թաղային վարժարան: Մենք ձրի չէինք: Մայրս երբեք չէ զիջած երթալ դիմումներ կատարել «աղա»-ներուն: Դպրոցին մէջ, սրահին պատերուն վրայ կախուած գեղագիր բնաբանները, վարժապետին խօսքերը, ըսուած առակները եւ եղած ընթերցումները նպատակ ունէին մեզ տոգորելու այն զգացումով, որ «ուսմունքով եւ աշխատանքով մարդս կը հասնի ամէն բանի»: Ես եռանդով ու ջանքով կ՚ուզէի ձեռք բերել այդ ուսումը: Եղբայրներս անտարբեր էին այդ բոլորին. անոնք կեանքով եւ ուժով լեցուն, շարժման մէջ կը դնէին իրենց բոլոր ֆիզիկական եւ մտային կարողութիւնները խաղերու եւ ծեծկվրտուքներու մէջ: Անոնք կերպով մը կ՚անցընէին դասերու ժամերը ինչպէս պարտադիր անախորժութիւն եւ անմիջապէս կը վազէին զբօսայգի: Երեկոյին, երբ կ՚արձակուէինք, անոնք ուրիշ մանչերու հետ ռումբի պէս դուրս կը նետուէին դպրոցէն եւ դեռ տուն չի հասած, փողոցներու մէջ անձնատուր կ՚ըլլային շահատակութիւններու. եւ վա՜յ անոնց, որ իրենց ճամփան կտրէին կամ արգելք ըլլալ ուզէին: Ես թէեւ հիացումով կը հետեւէի անոց խաղերուն, բայց մասնակից չէի ըլլար, որովհետեւ կը շտապէի տուն դասերս պատրաստելու: Մայրս անտարբեր էր թէ՛ իմ փութաջանութեանս եւ թէ՛ միւս տղաքներուն անզուսպ վարմունքին: Կը բաւէր, որ զինքը չխանգարէինք իր անդադար աշխատանքին մէջ: Չեմ յիշեր մայրական գորովոտ համբոյր մը կամ ժպիտ մը: Ա՛յ, թող ըսեն ինչ որ կ՚ուզեն, թող խօսին եւ գրեն մանկութեան քաղցր յիշողութիւններու վրայ… Ադոնք անծանօթ են անոնց, որ ակռաները մեղմած կուրծք կուրծքի անդադար կը կռուէին կեանքի դժուարութիւններու դէմ: Մայրս ժամանակ չունէր գուրգուրալու իր զաւակներուն վրայ: Նոյնիսկ երբ փոքրիկ քոյրս կը ճչար օրօրոցին մէջ, միայն սրտնեղութիւն կ՚երեւար մօրս խոժոռ դէմքին վրայ: Երբ ճիչերը շատ բարձրանային, կ՚առնէր մանկիկը, ծիծ կ՚ուտար եւ ինքը ակնապիշ կը մնար, մինչեւ որ երեխան յագենար: Այսօր միայն կը հասկնամ, որ իր արիւնը կը չորնար քրտինք թափելով մեզ համար, այսօր կը գիտակցիմ, որ իր կեանքը մաշած է մեզ համար, բայց այն ատեն իմ մանկութեան հոգիս անյագ կարօտ ունէր գուրգուրանքի եւ մօրս դաժան կամ թթուած դէմքը մռայլ տխրութիւն կը ներշնչէր ինձ: Բայց ես նպատակ մը դրեր էի իմ կեանքիս եւ կը մխիթարուէի` ինքզինքս զգալով զօրեղ գալիք օրերու մէջ: Հայրս ընդհակառակն մեղմ էր եւ կարծես պատրաստ էր սրտազեղումներ ունենալու: Այն ժամանակ հազիւ քառասուն տարեկան էր, բայց իր մարդկային կերպարանքը կորսնցուցած էր ծովի աղի քամիին հարուածներուն տակ: Սեւ եւ տխուր աչքերը մարած էին: Ճերմկած եւ ցանցառ մազերը կը փակչէին գագաթին եւ քունքերուն: Անիկայ լռակեաց մարդ էր եւ իր զգացումները եւ մտածումները կ՚արտայայտէր աչք ու ունքով: Իր ճակատի բազմածաւալ կնճիռները կը կծկուէին կամ կը պարզուէին եւ այդ պարագային դժգոյն գիծեր կը կազմէին արեւահար ճակատին վրայ: Անոր խունացած, կարկտաններով պիտակուած հագուստները ո՛չ գոյն ունէին եւ ո՛չ ձեւ, եւ այդ բոլորէն կ՚արտաբուրէր բարկ հոտ մը աղի քրտինքի եւ պոտասի, որ ինձ սիրելի էր եւ ընտանի, որ գերազանցապէս հայրս էր: Բայց ինչ որ մասնաւորապէս կը յիշեմ, ցաւագինօրէն կը յիշեմ, այդ իր կօշիկներն էին… Հօրս եւ մօրս վաստկած դրամն հազիւ ծայրը-ծայրին կը բաւէր մեր ապրուստին, բայց այդ եազմայի գործի մէջ կային անգործունէութեան շաբաթներ, մանաւանդ ձմեռը, երբ կա՛մ ներկերը կը սառէին հողէ ամաններուն մէջ եւ կա՛մ սառնամանիքի պատճառով անկարելի կ՚ըլլար եազմաները տանիլ լուալ ծովեզերքը: Այն ատեն ''թաթիլ ''էր''<ref>Հանգստանում էր:</ref> '': Երբ այդ չարաբաստիկ բառը կ՚արտասանուէր տանը մէջ, գիտէինք, որ մեր նեղ օրն ա՛լ աւելի պիտի նեղնար: Այդ թաթիլը իմ մտքիս մէջ կը ներկայանար զզուելի եւ թաւ սարդի մը պէս, որ անկիւն մը դարանակալ կը սպասէ եւ միշտ կը սպառնայ մեր կեանքը թունաւորելու: Այլապէս, երբ գործ կար, կերպով մը կ՚ապրէինք: Տունը, ուր կը բնակէինք, ժառանգութիւն մնացեր էր մօրենական պապէս, որ եղած էր ձկնորս եւ քաջ նաւավար: Հայրս շաբաթական կը ստանար երեք մեճիդիէ եւ դեռ կը համարուէր լաւ վճարուած խալֆայ, որովհետեւ տասներկու տարին ի վեր կ՚աշխատէր քէլ Նիկողոսի փաւլիքան: Հայրս շաբաթականը կ՚առնէր կ՚երթար շուկայ եւ կը գնէր երկու ոչխարի գլուխ: Այդ էր մեր մսեղէնը: Երբեմն փոփոխութիւն մտցնելու համար, փոխանակ գլուխը, կը բերէր ոչխարի փորոտիք: Այդ պարագայում վախվխելով կը մտնէր սեմէն, որովհետեւ մայրս կը յարձակէր իր վրայ, մեղադրելով, որ դժուար գործ կը բանայ իրեն: Դէպի հինգշաբթի օխա մը ճերմակ խաշած լուբիայ կ՚ամբողջացնէր մեր շաբաթական ուտեստեղէնը: Երբեմն, սակայն, երբ Վոսփորի ջուրերը առատութեամբ կու տային ''խամսին ''կամ ''բալամուտ, ''հայրս խուրձ մը բողկի հետ ձուկ կը բերէր: Տունը կը լցուէր տապակածի կամ խորովածի ուրախ բուրմունքով եւ նոյնիսկ հօրս դէմքը կը պարզուէր, երբ բազմոցին վրայ երկարած կը սպասէր, մինչ մայրս կասկարային կամ ունելիին հետ ծեծկուելով ճաշը կը պատրաստէր: Այն ատեն հայրս իր ներքին գոհունակութիւնը արտայայտելու համար տասնոց մը կու տար մեզի, որ երթանք ''ախտերէն''<ref>Մանրավաճառ:</ref> շաքարեղէն գնենք մեզ համար: Ճաշէն յետոյ, բացառապէս, հայրս ու մայրս մանգալին շուրջ կը դանդաղէին եւ խահուէ մը կը խմէին, լուռ, բայց համերաշխ իրենց բարօրութեան զգացումին մէջ: Բայց ասոնք շատ հազուադէպ օրեր էին մեր կեանքին մէջ: Հօրս վաստակը պէտք է բաւեր մեր բոլոր ծախքերուն, որովհետեւ մայրս անվերջ եւ անդադար պարտք կը վճարէր: Նախ կար պարսիկը, որ քառապատկուած գիներով ապրանք կը բերէր եւ որով գէշ-աղեկ կը հագնուէինք: Այդ անիծեալ պարսիկը մեր թաղին մղձաւանջն էր. ամէն շաբաթ օր կ՚անցնէր, կը հանդիպէր գրեթէ ամէն տուն եւ մաս-մաս կը գանձէր առնելիքները: Եթէ մէկնումէկը չկրնար վճարել, պարսիկը կը զայրանար, կը գոռար, կը հայհոյէր, կից կը զարնէր պարտատիրոջ դռան, սպառնալիքներ կ՚ընէր… – Աճեմը կենէ այսօր պոռաց…– կը տեղեկացնէր մայրս նոյնիսկ մեզի, երբ տուն կը դառնայինք: Բացի պարսիկը, կային ուրիշ պարտքեր: Երբ ''թաթիլ'' ըլլար, հացագործին դրամը չէր վճարուէր շաբաթէ շաբաթ, կը դիզուէր, կը դառնար խնդիր մը: Ասկէ զատ ձմեռը ածուխ գնելու եւ ուրիշ պիտոյքներու համար հարկ կ՚ըլլար վաշխով դրամ առնել գործատէրէն: Մայրս անդադար կը բանէր եւ վաստկածին «վրան չնայած» կու տար պարտքի: Եւ դեռ մենք բախտաւոր էինք… Հայրս սովորութիւն չունէր գինետուն երթալու, կային, որ որբ էին եւ ծանրացած իրենց մօրը աշխատանքին վրայ, կային որ անօթի կը մնային, որովհետեւ իրենց հայրը գինետունը կը թողուր վաստակը, եւ կային, որ հիւանդ ունէին… Մենք բախտաւոր էինք, պայմանո՞վ որ բացառիկ եւ անհրաժեշտ ծախք մը չներկայանար, եւ կը ներկայանար երբ հարկ կ՚ըլլար հայրիկիս կօշիկ առնել: Խեղճ հայրս… հակառակ իր խոնարհ ծագումին եւ չարքաշ կեանքին փափուկ ոտքեր ունէր, որոնց մորթը կը փշտէր, երբ կոպիտ կօշիկներ հագնէր: Այդ պատճառով կ՚երթար Ստամբոլ, մեծ շուկան եւ այնտեղ իրեն ծանօթ խանութէ մը կը գնէր ոտքին չափէն մեծ կօշիկներ: Անոնք սովորական կօշիկներ էին, երկու կողմերը լաստիկով, որոնց մէջ ոտքերը կը մտցնէր ինչպէս մոյկի մէջ: Այդ մեծկակ կօշիկներու երեսները մէկ քանի օրէն ծալքեր կը շինէին, ծայրը թեթեւ մը կը բարձրանար, փոշին կամ ցեխը հետքեր կը թողնէին անոր խորշոմներուն մէջ եւ անոնք կ՚ունենային ցաւագին եւ սրտառուչ արտայայտութիւն մը: Այդ կօշիկներուն յիշողութիւնը վառ գոյնով կը պատկերացնէր մտքիս հօրս կեանքը: Անոնցմով կ՚երթար ծովեզերք եազմաները լուալու, անոնցմով կը բարձրանար զառիվերը մէջքը կքած թաց եազմաներու բեռին տակ, անոնցմով կ՚երթար ոչխարի զոյգ մը գլուխներ գնելու իր հալալ վաստակով, որպէսզի չօլուխ-չոճուխ ուտեն կշտանան: Անոնցմով կ՚երթար քէլ Նիկողոսին գլուխ ծռելու, իբրեւ շնորհ խնդրելու մէկ կամ երկու ոսկի, հարիւրին երկու հարիւր տոկոսով, երբ ''թաթիլ ''ըլլար, կամ տաղաւար մը վրայ հասնէր աղէտի մը պէս: Եւ անոնցմով է, որ դարձեալ կիրակին եւ տօն օրերը ինձ հետ «կ՚երկննար» դէպի բարձունքը, ոչ շատ հեռու, որովհետեւ մշտնջենապէս յոգնած մարդ էր... եւ սիրտ չէր ընէր քսան փարանոց խահուէ մը խմել որեւէ զբօսատեղիի մէջ: Եւ ինչ որ իր աչքերը չէին արտայայտէր, ինչ որ իր շրթները չէին արտասանէր, կարծես կը գրուէին այդ կօշիկներուն վրայ. իր հոգիի շարժումները, իր թաքուն ըմբոստութիւնները եւ իր անսահման գորովանքը իրեններուն համար կը դրոշմուէին այդ ցաւագին, այդ տրտում կօշիկներուն վրայ: Վաղուց է, որ հայրս կը հանգչի Սկիւտարի հինաւուրց գերեզմանատան մէջ: Անոր չարքաշ ոսկորները փոշի դարձած են բազկատարած թմբիներու հովանիին տակ եւ երբ այսօր կը մտաբերեմ զինքը, կսկիծ մը հերիւնի պէս կը ծակէ սիրտս: Ինչո՞ւ այն ատեն չգիտցայ իրեն ըսել այն խօսքերը, որ այսօր գիտեմ եւ որոնք անշուշտ իր յուսահատ չքաւորութիւնը պիտի փոխէին յուսառատ պայքարի: Ինչո՞ւ երբեք չգիտցաւ, որ իր կոշտացած ձեռքերը ուրիշ բիւրաւոր ձեռքերու հետ կը կերտէին ապագան եւ իր ոտքերը, որ այնքան վհատութեամբ կը դեգերէին փոշոտ կամ ցեխոտ ճամփաներու վրայ, արդէն իսկ կ՚առնէին քայլեր, որ իրենց որդիները պիտի վերածէին յաղթական քայլերու: Մեր դպրոցի աշակերտներուն մէջ կային տասնեակ մը հարուստ տղաքներ, մօտ յիսուն ձրիներ եւ երկու հարիւրէ աւելի էսնաֆի տղաք: Մենք ստուար մեծամասնութիւն կը կազմէինք, բայց մեր մէջ ալ տարբերութիւններ կային: Ոմանք կ՚երթային կը քսքսուէին հարուստի տղոց եւ նոյնիսկ կը ծառայէին, մինչ անոնք կը մնային անտարբեր եւ գոռոզ թէ՛ ուսուցիչներու եւ թէ՛ քծնող ընկերներու հանդէպ: Ձրիներուն խօսքը չէր ըլլար: Էսնաֆի տղաքն էին, որ կու տային ամենէն առաջադէմ եւ փայլուն աշակերտները եւ մեր մէջ էին նաեւ ամենէն քաջերը, յանդուգն ու նետուող տղաքը, «ստահակ»-ները, ինչպէս կը կոչէր տնօրէնը: Դպրոցի ուսուցիչները եւ «վերին մարմինը» ուզէին թէ չուզէին մեզ հաշուի կ՚առնէին: Այդ զանգուածին մէջ խումբ մը տղաքներ, որոնց մէջ էինք մենք, չորս եղբայրներ, ամրակուռ կորիզ մը կը կազմէինք եւ հեղինակութիւն ունէինք բոլոր աշակերտներուն վրայ, ինչ որ ձեռք անցուցեր էինք մեր բռունցքներու ուժով: Դեռ մինչեւ այսօր որոշ հրճուանքով կը յիշեմ կուրծք կուրծքի անհաւասար կռիւներ, որոնցմէ յաղթական դուրս կ՚ելլէինք: Մենք էինք, որ զբօսանքի ժամանակ պարագլուխ կը դառնայինք յանդուգն ու երբեմն արգիլուած խաղերու, եւ մենք էինք, որ ստանձներ էինք «արդարութիւն ընել», երբ հարկ ըլլար: Հարուստի տղաքը կը զգուշանային մեզ հետ գործ ունենալէ, իսկ ձրիները վախվխելով կը դառնային մեզմէ եւ երբեմն ալ հլու հնազանդութեամբ մեզ կը մատնէին: Այդ լալկան, միշտ նկուն տղաքը ինձ զայրոյթ կը պատճառէին: Այլ սակայն ձրիի մը պատճառով քիչ մնաց որ վռնդուէին դպրոցէն: Օր մը չեմ գիտեր ի՛նչ պատճառով, ընդհանուր հսկիչը քանակով զարկաւ տղու մը մատներուն: Անիկայ տխեղծ պատանի մըն էր, որ միշտ կը դողդղար մաշած հագուստներուն մէջ: Ցուրտ էր եւ նոր աւարտեր էինք զբօսանքը. տղուն ճաթռտած մորթով ձեռքերը ուռած էին եւ կապտած: Յանկարծակիի եկած քանակի հարուածներէն, ան շշմեցաւ եւ սկսաւ լուռ արտասուել: Ցաւած ձեռքերը դրեր էր ծոցը եւ կը մղկտար, երբեմն ձեռքերէն մէկը դուրս կը հանէր, վրան կը նայէր եւ աւելի առատ արտասուք կը թափէր: Յանկարծ ինքզինքէս դուրս եկայ: Տեսակ մը տառապագին գթութեան զգացում երբեմն անսպասելի կը գրաւէր ինձ: Ես գիտէի իմ այդ ներքին թուլութիւնը եւ կ՚ամչնայի ու կը փորձէի յաղթել անոր: Անիկայ դառն զգացում մըն էր, անգթօրէն կը տանջէր ինձ եւ փոխանակ ինձ մեղմացնելու կը դարձնէր հէրսոտ, յարձակողական: Երբ նայուածքս տղուն վրայէն դարձաւ հսկիչին, որ անտարբեր իր արարքին` կ՚անցնէր գրասեղաններու առաջքէն, աչքս դարձաւ եւ ակնթարթի մը մէջ, ինչ որ գտայ ձեռքիս տակ` նետեցի գլխուն: Ամբողջ սրահը տակնուվրայ եղաւ, ուզեցի փախչիլ հսկիչի հալածանքէն, բայց ահա տեսայ, որ հսկիչը կը փախչէր ինձմէ: Ոտնամաններս հանէր, ձեռքս բռներ էի եւ պատրաստ էի ինքնապաշտպանութեան. կ՚ելլէի գրասեղաններու վրայ, կը ցատկէի յանկարծ հսկիչին ճամփան կտրելով. ան առաջքէս, ես ետեւէն կը վազէինք նստարաններուն միջեւ եղող նեղ անցքերէն: Մեր խումբին ընկերները, որոնց շարքին եւ եղբայրներս, առաջացած էին սրահին կենտրոնը եւ ձեռքերնին խօթած տաբատներուն գրպանները, նայուածքով լուրջ կը հետեւէին այս անսովոր տեսարանին. վերջապէս հսկիչը յաջողեցաւ սրահէն դուրս սպրդիլ եւ քիչ յետոյ երեւցաւ տնօրէնին սիլուետը: Ինձ տարին խորհրդարան, ուր հաւաքուած էին ուսուցիչները, եւ տնօրէնը սկսաւ խօսիլ: Արիւնս գլուխս խռնուած էր, ականջներս կը բզզային եւ բառ մը չէի հասկնար: Միայն կարծես մշուշի մը մէջէն կը տեսնէի հսկիչին մեռելի պէս դժգոյն դէմքը եւ Քեօսէ Մինասը, քարտուղարը, որ մեծ տետրակին մէջ բան մը կը գրէր ինձ վերաբերեալ: Աւելի ուշ իմացայ, որ ոչ մէկ կապ չէին տեսեր քանակին հարուածներուն եւ իմ արարքիս մէջ, որ վերագրեր էին անսանձ ստահակութեան: Բայց այդ դէպքը պատճառ մը եղաւ, որ սերտ բարեկամութեամբ կապուիմ նորեկ աշակերտի մը, Պլութեան Պետիկին հետ: Անիկա տասներեք տարեկան մը կար եւ վերի դասարաններէն էր: Դասի դադարին ինձ մօտեցաւ եւ ըսաւ. – Իրաւունք ունէիր, մարմնական պատիժը արգիլուած է: – Ադ չէր պատճառը, – ըսի դիտմամբ եւ կաս-կարմիր դառնալով, – ''խարեզ''<ref>Ոխ:</ref> ունէի: Պետիկ նախ զարմացական, յետոյ ժպտուն հայեացք մը ուղղեց ինձ: – Թո՛ղ այդպէս ըլլա, – ըսաւ, ու թեւս մտնելով հեռացուց ինձ տղոց խումբէն, որ մեզ շրջապատեր էր: – Անունդ ի՞նչ է, – հարցուց մեղմութեամբ: – Անունս Կարպիս Սեդրակեան է: – Եազմաճի Սեդրակին տղա՞ն ես... Իմ հաստատական պատասխանիս վրայ պահ մը մտածեց եւ աւելցուց: – Արտաշ հօրեղբայրս ճանչնալու է հայրդ. կրնայ ըլլալ, որ քեզ դպրոցէն վռնդել ուզեն. դուն հոգդ մ՚ընէր, ես կը խօսիմ Արտաշ հօրեղբօրս: Պետիկի ընտանիքը հռչակաւոր էր Սկիւտարի մէջ: Մեծ հայրը` Պլութ, նշանաւոր եղած էր իր խիզախ քաջութեամբ եւ շահատակութիւններով: Կ՚ըսէին թէ ան իր երիտասարդ տարիները անցուցած էր Սաբանջայի լեռները եւ չէրքէզ էշկեաներու պետը եղած էր չէրքէզի անունով: Անիկայ փոխնիփոխ եղած էր ''խաչախանի, ''աւազակ եւ յարատեւ կռուած էր դէտերու եւ կառավարական ուժերու դէմ: Ըմբոստ, քաջ կռուող, միեւնոյն ատեն կ՚ըսէին թէ եղած է բարի եւ հոգածու իր «իշխանութեան» սահմաններու մէջ եղող գիւղացիներու համար, առանց ազգի խտրութեան: Հայրապետ ամուճաս, որ Ենի Մահալլէ կը բնակէր, երբ այցելութեան կու գար եւ օղի մը կամ երկուք նետած կ՚ըլլար, կը պատմէր Պլութի ստեղծագործութիւնները եւ կ՚ըսէր. – Երբ գեղ կ՚իջնար, չոճուխի պէս անվնաս մարդ էր, ամա, պիտի ըսես, ինչո՞ւ լեռ կ՚ելլէր: – Հարկաւ խելքի մը կը ծառայէր, – կ՚ըսէր մայրս: Բնիկ սկիւտարցի, Պլութ օր մըն ալ վերադարձեր էր տուն, ամուսնացեր եւ մէկ-երկու տարի ապրեր էր խաղաղ: Յետոյ դարձեր էր ջրհանկիր, ջրհանկիրներու ''ռայիզ, ''եւ վերջապէս օր մը սպանուեր էր. երիտասարդ ջրհանկիր մը, որուն համար կ՚ըսէին թէ կաշառուած էր, նենգութեամբ, կռնակէն, դաշոյնով զարկեր էր Պլութը: Այն ժամանակ Պլութի եղերական մահը ողբալու համար, սկիւտարցի աշուղները ''տեսթաններ'' շիներ էին: Հայրապետ ամուճաս գոց գիտէր այդ տեսթանները եւ կ՚երգէր: Երբեմն էլ յանկարծ կանգ կ՚առնէր եւ կը գոչէր. – Հէ՜յ գիդի Պլութ, հէ՜յ... դուն մեռնելո՞ւ մարդ էիր, պէ՜... Պետիկի հայրը, Պլութ օղլու Խաչիկ, ողորմելի մարդ էր, ''բայթախ ''սրունքներով, աստուածավախ, գլուխ խոնարհող, շուքէն վախցող եւ որ սակայն ձեռքէ ձեռք կը քաշէին, որովհետեւ կ՚ըսէին թէ ''զօռլու նեֆէս''<ref>Ուժեղ շունչ:</ref> ունի: Կ՚ըսէին թէ անոր անէծքը եւ աղօթքը կը բանի: Հիւանդին տէրերը կը կանչէին զինքը. անիկայ ձեռքերով եւ մատներով խորհրդաւոր շարժումներ կ՚ընէր, Աւետարան մը կը կարդար, քանի մը անիմանալի կախարդական խօսքեր կ՚ըսէր յաճախակի ընդհատուելով եւ հո՜ւ, հո՜ւ փչելով հիւանդին վրայ: Անգամ մը եկած է իմ վրաս ալ աղօթելու եւ դէմքիս վրայ նողկանքով զգացած եմ իր գարշահոտ «նեֆէսը»: Խաչիկ օրուան մէջ կ՚աշխատէր փաւլիքան. անիկայ խէժ կը կոխէր եազմաներու վրայ: Բանուորները որքան կը սիրէին իր եղբայրը, Արտաշէսը, այնքան կ՚ատէին զինքը: Արդէն երկու եղբայր երբեք հաշտ չէին եղած իրարու հետ: Ամէն անգամ որ Արտաշէս իր եղբօրը հանդիպէր, իբրեւ արհամարհանքի նշան թուքի ժայք մը կը նետէր շեղակի: Խաչիկ թաւ յօնքերը կը պռստէր եւ ջրագոյն աչքերը կը տնկէր եղբօրը վրայ: – Ծօ՜, – կ՚ըսէր Արտաշէս բարձրաձայն, – ադ աչքերով գնա պառաւ կնիկները վախցուր... Արտաշ անհարազատ որդին էր Պլութին: Ինքն էլ ջրհանկիր, քանի անգամ մարդ ազատած էր հրդեհի բոցերուն մէջէն: Անիկայ հուժկու մարդ մըն էր, ոլոր բեղերով, մութ կարմիր ֆէսը ծուռ դրած գանգուր մազերուն վրայ, մէջքը, պինդ կապած կարմիր գօտի եւ կարճակոթ դաշիւնը միշտ գօտիին մէջ: Արտաշ ալ եազմաճի էր, բայց կանոնաւոր չէր աշխատեր, որովհետեւ միշտ կռիւ կ՚ընէր գործատէրերուն հետ: Կ՚ըսէին, որ Ենի մահալլէի եւ Սիլիհտարի բանուորուհիները խենթ կ՚ըլլան իր վրայ, մէկ խօսքը երկուք չեն ըներ: Իսկ երբ հրդեհ ըլլար, առաջինը կը վազէր եւ հրդեհը մարելէն ետքը, իր յաղթական ''նաղարայով''<ref>Աղաղակ:</ref> կը թնդացնէր թաղերը: Պետիկ հիացումով կը խօսէր ինձ իր հօրեղբօրը վրայ: Անիկայ մեր պատանեկան երեւակայութեանը կը ներկայանար ինչպէս առասպելական հերոս: Ինչ որ կը ցանկանայինք, ինչ որ կար մեր մէջը` ձգտում եւ իղձ, մարմնացած էր Արտաշի մէջ: Ան իր գոյութիւնով կարծես ամէնուս վրէժը կը լուծէր: Թաղական, հոգաբարձու կը դողային իրմէ: Աղքատախնամի աղաները անտրտունջ կը յանձնէին իրեն ինչ որ պահանջէր, որպէսզի տանի բաժնէ այնպիսի աղքատներու, որոնք մուրացիկութիւն չէին կրնար ընել: Եւ ան այդ բոլորը խղճմտութիւնով կը կատարէր: Երբեմն ալ կը չարանար, դուռ, ապակի կը կոտրէր եւ քանի մը օր կ՚իյնար տխրութեան մէջ: Թաղին թուրք ոստիկանները այդ բոլորը չտեսնելու կու տային, որովհետեւ կը զգուշանային գործ ունենալ իրեն հետ, եւ այդ հանգամանքը թաղեցիներու աչքին բացառիկ հմայք մը կու տար Արտաշին: Այն տարուան ձմեռը անսովոր կերպով խիստ եղաւ: Դեկտեմբերի սկիզբէն սկսաւ տեղալ առատութեամբ: Աղքատիկ թաղերու մէջ տնակներու տանիքները կքեցան ձիւնի ծանրութեան տակ: Գործերը դադրեցան եւ բանող ուտողներու համար հացը եւ ածուխը պակսեցան: Գիշերները հիւսիսային քամին կը փչէր մրրիկի պէս եւ մեր տունը կը տատանէր ճարճատելով ինչպէս ալեկոծութենէ բռնուած նաւ: Առաւօտ եւ երեկոյ ''թիփին''<ref>Մանր ձիւն:</ref> կը տեղար սեղմ եւ արագ, ձիւնեղէն մշուշ մը կը կազմէր, որուն մէջէն անցորդները եւ մէկ սեմէն միւսը փոխադրուող շուները պիտակուած կ՚երեւէին: Վոսփորի վրայ երթեւեկող շոգենաւերու սոյլը` երբեմն թաւ, երբեմն սուր, կարծես անվերջ աղէտ մը կ՚ազդարարէր: Շուկացիները տունը մնացին, դպրոցը գրեթէ թափուր մնաց եւ վերջապէս փակուեցաւ: Ամէն օր սակայն, կէսօրի մօտերը, թիփին կը դադրէր, արեւը կը ծագէր եւ համատարած սպիտակութիւնը կը շողշողար անհամար նշոյլներով: Երբ տունէն դուրս կ՚ելլէինք, կը շլանայինք եւ աչքերս քթթելով կը խարխափէինք, մինչեւ որ վարժուէինք այդ անսովոր եւ ցուրտ պայծառութեան: Մենք միացած մեր թաղին տղաքներուն, կ՚օգնէինք մեր դրացիներուն, որ տան առաջք դիզուած ձիւնը պարպեն բահերով, տանիքներու վրայ բեռցած ձիւնը թեթեւացնեն, բայց աւելի յաճախ անձնատուր կ՚ըլլայինք ձիւնագնդակի խաղերու եւ մեր աղաղակներով կը թնդացնէինք ամայացած փողոցները: Երբեմն ալ ձիւնէ մարդ եւ արջ կը շինէինք: Մեր ընկերներէն մէկը, Սարգիսը, մասնաւոր յատկութիւն ունէր ձիւնը կաղապարելու: Թաղէ թաղ «փողոցի տղաքը» իր թանկագին աջակցութիւնը կը խնդրէին: Անիկայ ''գալըպ քազան''<ref>Եազմայի գծագրութեանց կաղապարները յօրինող եւ կազմող արհեստաւոր-գծագրիչ, փոխադրող:</ref> Միհրանին տղան էր: Հայրը եղած էր ճարտար գծագրիչ եւ արհեստաւոր: Մեծերը կ՚ըսէին, որ ձեռքը անանկ ''պիլեզիկ''<ref>Բառացի` ապարանջան, փոխաբերաբար` արհեստ:</ref> մը ունէր, որ տունի տեղի տէր կրնար ըլլալ: Բայց ան ''հովարտայ ''մարդ էր, վաստկածը կ՚ուտէր դուր դրացիով: Կը պատմէին, որ երբեմն նոյնիսկ լի օրերը, կէս ոչխար կը բերէր տուն, կնոջը խորոված պատրաստել կու տար, կ՚երթար շիշերով գինի կը բերէր եւ փողոցէն անցնող դարձողը կը հրաւիրէր, որ սեղանակից ըլլան ու շէն ու շէնլիք ըլլայ: Ինք ալ ''քանոնը''<ref>Լարային նուագարան մը:</ref> կ՚առնէր ծունկերուն վրայ եւ կը նուագէր: Բայց գալըպ քազան Միհրան աւելի յաճախ գինետուն կ՚երթար, կը խմէր անվերջ, մինչեւ որ զգայազիրկ վիճակի մէջ բերէին զինքը: Ռամազանի մէջ, օր մը, կէսօրէ ետք, գինով վիճակի մէջ գացեր էր Գըզըքլը եւ այնտեղ աղբիւրին գլուխը ''հարֆ''<ref>Խօսք նետել:</ref> նետեր էր թրքուհիի մը: Կնոջը արձակած ճիչերուն վրայ մօտակայ սրճարանի մը իսլամները թափեր էին վրան եւ լաւ մը ծեծ քաշելէ ետք յանձներ էին ոստիկանատուն` ըսելով, որ «կեաւուրը համարձակեցաւ աչք բարձրացնել իսլամուհիի վրայ, ռամազանի սուրբ օրով»: Դատ դատաստանէ յետոյ գալըպ քազան Միհրան դատապարտուեր էր բերդարգելութեան եւ առանց կինը ու զաւակը տեսնելու, անդարձ անհետացեր էր: Սարգիս մեծցեր էր որբ: Մայրը տարիներէ ի վեր, սուգի սեւ ''պոյաման ''կապած գլխին, եազմայ կը բանէր եւ զաւակը կը մեծցնէր դժուարութեամբ: Անիկայ վտիտ, կապոյտ ու երազուն աչքերով տղայ մըն էր, գլուխը քիչ մը հակ մէկ կողմին, որովհետեւ խոյլոտ էր եւ վզին մէկ կողմը կար էր սպիներով: Յաճախ կը բացակայէր դպրոցէն, որովհետեւ գրեթէ միշտ հիւանդ էր, բայց երբ հարկ ըլլար ձիւնը կաղապարել, անիկայ յանկարծ մէջտեղ կ՚ելլէր: Ընդհանրապէս հեզ եւ մեղմ, անիկայ այդ պարագային կը դառնար տիրական եւ մենք կամովին կը հնազանդէինք անոր: Անիկայ կը դեգերէր տեղին վրայ եւ աչքերը կծկելով կը դիտէր շուրջը, մինչեւ որ բարձրութիւն մը ընտրէր: Իր պատուին համեմատ կը դիզէինք ձիւնը, մինչեւ որ հսկայական զանգուած մը կազմուէր: Սարգիս, ձեռքերը տաբատին գրպանները դրած, կը ղեկավարէր մեր «աշխատանքը»: Երբ ձիւնը բաւականին դիզուած կ՚ըլլար, տարօրինակ բան մը տեղի կ՚ունենար: Սարգիս նախ դանդաղ կը մօտենար դէզին եւ յետոյ կը խոյանար վրան: Տեսակ մը դիւային պար շարժման մէջ կը դնէր անոր ամբողջ մարմինը եւ այդ շարժումին ինքնայատուկ ռիթմովը, միշտ դէզին շուրջը դառնալով, ծունկերու, ներբաններու, արմունկներու, ձեռքերու եւ մատներու հարուածներով եւ ճապուկ հպումներով կը կաղապարէր ձիւնը, մինչեւ որ հսկայ արջ մը ցցուէր մեր առաջ իր սպառնական դունչով եւ կողերու ողորկութեան վրայ եղունգներով ուրուագծուած ստեւներով: Մենք բերանբաց կը մնայինք այս արդիւնքի առաջք: Սարգիս իր գործը կատարելէ ետք սրսփալով կը հեռանար, որովհետեւ հակառակ ձիւնին եւ ցուրտին` քրտինքը կը վազէր քունքերէն: Դեռ կը յիշեմ իր տխեղծ սիլուետը, ուսերը վեր տնկած, գունատ մազերը փակած ծոծրակին: Մենք ալ կը շինէինք ձիւնէ մարդ, աղուէս, շուն եւ ուրիշ կենդանիներ, բայց Սարգիսի շինածը ուրիշ բան էր: Ան չէր ուզեր ածուխի կտորներով աչք շինել, ոչ ալ ողորկուած աղիւսով` լինդեր: Բայց իր արջերը կը նայէին եւ կարծես պիտի նետուէին: Մթնշաղին` շուները սարսափած կը կաղկանձէին` մեզ խելայեղ ուրախութիւն պատճառելով: Մեր գոռում գոչումը կը թնդար թաղերուն մէջ, երբեմն անցորդ մը կը ժպտէր եւ կը քաջալերէր, բայց աւելի յաճախ մեր հասցէին կը լսէինք հայհոյութիւն եւ անէծք: Դպրոցին մէջ ոչ ոք անդրադարձած էր Սարգիսի թաքուն յատկութիւններուն: Կային մի քանի գծագրութեան ընդունակ աշակերտներ, որոնք ուսուցչին հսկողութեան տակ սիրուն պատկերներ կը շինէին եւ որոնք կը յարմարէին ամենուն ճաշակին: Սարգիսի հոգիին մէջ ուրիշ եւ մեծղի երազ մը կար: Անիկայ մեռաւ անշուք, դեռ արբունքի չհասած, իր թշուառ տնակին մէջ: Այդ օրերուն դժկամութեամբ տուն կը դառնայի: Թաթիլ էր եւ չքաւորութիւնը աւելի խիստ չոքել էր ինչպէս մեր թաղի տուներուն, այնպէս եւ մեր տան մէջ: Հացագործը մերժեր էր ապառիկ հաց տալ եւ հայրս կ՚երթար փուռէն կ՚առնէր օրական հացը, որ դարձեր էր մեր միակ սնունդը: – Ա՜յ մարդ, – կ՚ըսէր մայրս, անգործ ձեռքերը գալարելով, – ''խաթըխ''<ref>Հացի հետ կերած որեւէ ուտելիք:</ref> չկայ չոր, օխա հացը հերիք չէ: – Ժում ըրէ, – խորհուրդ կու տար հայրս: Բայց հացի անբաւականութիւնէն աւելի մեծ զրկանք էր ածուխի սակաւութիւնը: Ունեւորները եւ նոյնիսկ բարեկեցիկ էսնաֆները գարնան, աժան գինով կը գնէին իրենց տարեկան ածուխը եւ կ՚ամբարէին ձմեռուան համար: Բայց մեզի պէս օրը-օրին ապրող բանուորի ընտանիքները ստիպուած էին իրենց շաբաթական, նոյնիսկ օրական ածուխը գնել քեօմիւրճի Աւագէն, որ անխնայ գիները կը բարձրացնէր: Քանի ձմեռը կը յառաջանար, քեօմիւրճի Աւագը կը դառնար ահազդեցիկ մարդ մը, որուն ձեռքն էր մեզ տալ քիչ մը ջերմութիւն կամ մերժել: Քանի ցուրտը կը սաստկանար, այնքան կրակարանին մոխիրին մէջ նշուլող մճիրը կը սակաւնար: Մայրս խնամքով մէկ կողմ կը դնէր մեծ կտորները, ''էլլեմեները, ''որպէսզի գիշերը մոխիրին մէջ թաղէ եւ առաւօտուն կրակ ունենայ: Բայց յաճախ այդ մեծ կտորները կը ծխային եւ սենեակը կը լցնէին թունաւոր արտաշնչումներով: – Աստուծմէ գտնայ, - կ՚անիծէր մայրս, նորէն ''մարսըխ''<ref>Ծխացող ածուխ:</ref> քշեր է: – Եա ի՞նչ գիտցար, – կ՚ըսէր հայրս, – մեզի պէս անճարներու ''բռնար''<ref>Լաւ տեսակի ածուխ:</ref> քեօմուր պիտի տա՞ր... Մայրս ամէն անգամ կ՚ըմբոստանար, երբ հայրս անճարութեան քոսք կ՚ընէր: Եւ ամէն անգամուն ինձ կը թուէր, որ մայրս անծանօթ եւ խորհրդաւոր ուժի մը կը կռթնէր, երբ կը պատասխանէր. – Քա ինչո՞ւ անճար պիտի ըլլանք... Գիշեր ցերեկ աշխատող մարդը անճար չէ: Թո՛ղ քո քեօմիւրճի Աւագդ մեր տեղը անցնի, բոյը կը տեսնենք... ան ատեն կը հասկնանք ո՛վ է անճարը... – Մարդուն գործն է, Նունի՛կ, – կ՚ըսէր հայրս հեշտաբար, – կնիկը ամէն տարի նոր ''քիւրք ''կ՚ուզէ... – Թերմաշ մնա վրայէն... Օրերը կ՚անցնէին տաժանքով: Պստիկ քոյրս հիւանդացաւ կարմրուկով եւ միւսն ալ վարակուեցաւ. պէտք էր սենեակը տաք պահել: Քեօմիւրճի Աւագին բարի կամ վատ կամեցողութիւնը դարձաւ մահու եւ կենաց խնդիր: Դժուար է ինձ համար մանրամասնել այս օրերու դաժան կեանքը. փոքրիկ քոյրս մեռաւ. եղան օրեր, երբ մեր կրակարանին մոխիրը պաղեցաւ, անհաց եւ անլոյս պառկեցանք մեր ցուրտ անկողիններուն մէջ: Միւս քոյրս դեռ հիւանդ էր գիշերնիբուն կը հազար: Անկրակ սենեակին մէջ օդը ցուրտ եւ բորբոս կը հոտէր: Մօրս խիստ դէմքն աւելի դաժանացած էր. անիկայ իր արցունքը կուլ կու տար եւ մեզ կը նայէր խելագարի պէս: Կարծես մեր դէմ լցուած էր ցասումով, որովհետեւ մեզմէ ամեն մէկը իրեն կը յիշեցնէր իր կորսնցուցած երեխան: Երբ դպրոցը վերաբացուեցաւ, առաջին օրն իսկ ուրախութեամբ գտայ Պետիկը: Անիկայ դուրսի դռան սեմին վրայ ընկերոջ մը կը սպասէր. երբ ինձ տեսաւ, մօտեցաւ եւ սկսաւ խօսիլ: Անոր գռուզ եւ խիտ սեւ մազերը գդակին ներքեւէն դուրս կը յորդէին. ածուխի պէս սեւ աչքերը կանգ կ՚առնէին խօսակցին վրայ եւ կարծես համոզիչ կը դարձնէին իր խօսքերը: Ես թէ՛ հպարտ էի եւ թէ՛ խորապէս ուրախ, որ Պետիկի արժէքով «մեծերէն» մէկը ուշադիր էր ինձ նկատմամբ: Ես առաջուց իր ամէն մէկ խօսքին համաձայն էի, բայց անիկայ կ՚ուզէր, որ հասկնալով համաձայն ըլլամ: Պետիկ սովորութիւն ունէր ամէն ինչ դատելու իրաւունքի տեսակէտէն եւ ինձ ալ կը մղէր տրամաբանելու: – Իրաւո՞ւնք էր, որ բարեկեցիկ տուներու մէջ լեցուն փայտածուխ ըլլար եւ ''ահալին''<ref>Հասարակութիւն:</ref> կոտորուէր առանց ածուխի... Խնդիրն այն էր, որ սող, աժան, քեօմիւրճի Աւագին քով ածուխ չէր մնացած: Միւս ածխավաճառներն ալ չունէին: «Ոսկիի գինով քշեցին իրենց մթերանոցներու փոշին եւ քարով խառը մճիրը». ասիական գիւղերէն ածուխ չէր կրնար գալ, որովհետեւ ճամփաները գոցուած էին ձիւնով: Բայց լուր էր տարածուէր, որ նաւամատոյցը Ռումելիի փայտածուխ պիտի հասնէր առագաստանաւերով: – Կարպիս, – վերջացուց Պետիկը իր խօսքը, – հօրդ ըսէ, ականջը չորս բանայ: Ես գիտէի, որ հայրս գիտնար թէ ոչ, միեւնոյնն էր տունը տասնոց մը չկար: Բայց ես այդ չէի ուզէր խոստովանիլ: Դեռ այն ատեն կը կարծէի, որ չքաւորութիւնը ամօթ մըն է, ընտանեկան գաղտնիք մը եւ պիտի ուզէի մեր տան վիճակը ծածուկ պահել նոյնիսկ Պետիկէն: Բայց ան կարծես ինձ հասկցաւ եւ մտերմօրէն ժպտելով յարեց. – Հոգ մը ընէր, ամէն բան տեղը կ՚երթայ, Արտաշ հօրեղբայրս... Ու ինձ խօսեցաւ երկարօրէն Արտաշի բերած աջակցութեան մասին տնանկներու: Քանի կը խօսէր, կարծես ծանր բեռ մը կ՚ելլէր հոգիիս վրայէն, կարծես փակ դռներ կը ճռնչէին իրենց ծխնիներուն վրայ: Պետիկ կը կրկնէր ինձ այն խորհրդածութիւնները, որ լսեր էր հօրեղբօր բերնէն: Եւ այդ բոլորը այնքա՜ն ներդաշնակ էր, այնքա՜ն տրամաբանական: – Ինձմէ մի՛ գիտնար... հօրեղբայրս խօսեր է եւ քէլ Նիկողոսին բանուորներու վիճակին վրայ, ան ալ ըսեր է, որ աղքատախնամ կայ, եկեղեցի կայ, թաղ, թաղական կայ, կարօտները թող դիմեն: Յիշեցի մօրս արդար հպարտութիւնը եւ ես ինքս իմ արժանապատուութեանս մէջ վիրաւորուած աքլորի պէս կարմրեցայ եւ գոչեցի յօնքերս պռստելով. – Այդ բաները մեզի համար չեն... Պետիկ յանկարծ խնդաց եւ գլուխը զուարթօրէն թոթուելով, ըսաւ. – Հօրեղբայրս խօսքի տակ մնացող մարդ չէ, ան տուել է քէլ Նիկողոսին պատասխանը, ըսեր է` աշխատող մարդը մուրացկան չէ. դու անոնց *սայիյէն<ref>Շնորհիւ:</ref> տունդ, տեղդ լեցուցեր ես, անոնք կը բանին դուն կ՚ուտես. ես քու խէրդ կ՚անիծեմ, լէշդ կը փռեմ, եթէ դու բանուորներուդ մէկ-երկու ոսկի փոխ չտաս աս նեղ օրերուն: Ես ալ խնդացի, բակին մէջ զանգակը զարկաւ. մեր դասարանները ուղղուեցանք գրեթէ վազելով. Պետիկ նրբանցքին մէջ պոռաց. – Առանց ''ֆայիզի''<ref>Վաշխ, տոկոս:</ref> ''...'' Ամբողջ օրը չկրցայ ուշադրութիւնս սեւեռել դասերուս վրայ: Միտքս շարունակ կը դեգերէր Արտաշի խորհրդածութիւններու շուրջ: Խելքս շատ չէր հասներ, բայց անոնք իմ յուզուած հոգիին մէջ ալիքի պէս բարձրացող մտահոգութիւններուն պատասխան մը կու տային: Կը սիրէի Արտաշը իմ թարմ հոգիիս ամբողջ աւիւնով: Ինձ կը թուէր, որ ան արդէն բռներ էր մեր վրայ չոքած հրէշին կոտոշներէն: Բռունցքներս կը սեղմէի տաբատիս գրպաններուն մէջ եւ կ՚երազէի, որ ես ալ օր մը Արտաշ ըլլամ եւ իմ սեփական ուժովս արդարութիւն հաստատեմ աշխարհիս վրայ: Սիրտս կուրծքիս մէջ կը թպրտար ուժգնօրէն. ամբողջ մարմնէս յուզմունքը կ՚անցնէր սարսուռի պէս. կը խորհէի այն օրերուն, երբ ճակատաբաց եւ համարձակ պիտի նետուէի պայքարի մէջ եւ մահու վտանգն իսկ կը դիմաւորէի ժպտելով: Երբ դպրոցէն արձակուեցանք, ուզեցի Պետիկը գտնալ եւ կրկին խօսիլ իրեն հետ. բայց ան տարեկից ուրիշ տղաքներու հետ կը խօսէր եռանդով. իր տաք եւ համոզիչ ձայնը հասաւ ականջիս. – Իրաւո՞ւնք է, որ: Հեռուէն ինձ ժպտեցաւ, ձեռքով բարեկամական նշան մը ըրաւ եւ երեսը անդին դարձուց: Այն ատեն դժկամութեամբ եւ գլխիկոր տանս ճամփան բռնեցի: Մեծ եղաւ զարմացումս, երբ տուն հասնելով գտայ Արտաշէսը եւ մայրս դէմառդէմ նստած հրահրուած կրակով լեցուն կրակարանին առաջ: Մօրս դէմքը արտակարգ արտայայտութիւն մը ստացեր էր. անիկայ արտորալով խահուէ կ՚եփէր կրակարանին մէկ անկիւնը: Երբ ներս մտայ, մայրս ինձ համար անծանօթ հպարտութեամբ մը ըսաւ Արտաշէսին. – Կարպիսս դասերուն մէջ աղէկ է, ուսմունքի սէր ունի: Արտաշէս ինձ նայեցաւ ժպտելով, յետոյ խոր հառաչեց եւ ըսաւ. – Նայէ՛, տղաս, որ մեզի պէս չըլլաս. ուսմունքը հիմակ թօփ ու թիւֆենկ է. ձեռք բե՛ր, ամէնուն հախէն կու գաս: Ես ձեռքը համաբուրեցի եւ տեղաւորուեցայ մօրս թեզկեահին առաջ: Բացի գիրքերս եւ տետրակներս, եւ այնպէս ձեւացուցի, որ դաս կը սորվիմ: Իմ ամբողջ նպատակս այն էր, որ մնամ այդտեղ, Արտաշի հրաշալի ներկայութեան: Մայրս եւ Արտաշ իրենց ընդհատուած խօսակցութիւնը շարունակեցին: – Հաշիւը դիւրին է, – կ՚ըսէր Արտաշ մօրս, համոզիչ շեշտով: – Ունեւորները մարտին, ապրիլին իրենց տարեկան փայտածուխը կ՚առնեն աժան գինով, կը լեցնեն մաղազաները, հանգիստ կ՚ապրին: Թո՜ղ ձիւն ձմեռ ըլլայ... անոնց համար քէֆ մըն է, մեզի համար` փորձանք... Մայրս լռիկ մտիկ կ՚ընէր: – Բաղդադը հոն է, հաշիւը հոս է, քանիի՞ կու գայ իրենց, ապրիլին էլլեմէն տասը, շատ-շատ տասներկու փարայ է, հեմ ալ ի՜նչ էլլեմէ... ջուալին ածուխն ալ ութ փարայ... համա մեզի քանիի՞ կը նստի: – Անոնք ուրիշ, մենք ուրիշ, – ըսաւ մայրս քէնոտ ձայնով, – հարուստին խորոզը անգամ հաւկիթ կ՚ածէ... Արտաշ պահ մը մտածկոտ մնաց եւ յետոյ ըսաւ. – Քո՛ւրս, ատ իրաւ էս, նոր չէ... ըսել անցնիլն ալ բան մը չէ... մենք ամէն մէկս օրը-օրին կը բանինք, կ՚ուտենք, ''լեօքիւմ''<ref>Դիզուած:</ref> փարայ չունինք, որ ատենին, շնորհքով մեր ածուխը առնինք, ամա որ միանա՜նք... նայէ՛ մեզ պէսները քանի՞ են, քո՛ւրս, հարիւրնե՜ր, հազարնե՜ր, մենք ամէն ''զէնգին էն զէնգին''<ref>Հարուստ:</ref> կ՚ըլլանք: Մօրս աչքերը կը փայլատակէին, այտոսկրները կրակին դիմաց կարմրեր էին, ջղային շարժումներով բաժակները տեղաւորեց ափսէին մէջ եւ սուրճը լեցուց: Արտաշ մեքենական շարժումով մէկ բաժակը առաւ եւ մէկ կողմէն ումպ-ումպ խմելով խօսքը շարունակեց. – Ունեցողը օխան ութ, տասը փարայի ածուխը կ՚առնէ, հեմ ալ աղէկ տեսակէն: Մենք ձմեռը քարին ''մոլօզին ''կու տանք մինչեւ քսան փարայ, քսանհինգ փարայ. աս տարի մինչեւ քառասուն փարայ տուինք օխային: Մայրս անձկալի նայուածքով կը հետեւէր Արտաշի խօսքերուն եւ վերջին բառերուն վերյիշելով դաժան պահեր, ցաւի եւ վիշտի հառաչանք մը արձակեց. – Ա՜խ, ա՜խ... – Մինակ ածուխը չէ, – շարունակեց Արտաշէս, – այսօր բանուոր չկայ, ֆայիզով փարայ չառնէ. ամբողջ տարին կը դադիս, խէր մը տեսած ունի՞ս... – Ի՞նչ խէր պիտի տեսնեմ, աղբարս, – գոչեց մայրս, գլուխը ցցելով, մենք այս աշխարհիս անիծուածներն ենք... Մայրս ակռաները սեղմած, բուռն ցասումով կը հեւար: Տեսայ որ Արտաշէսը յուզուեցաւ, անիկայ գլուխը խոնարհեց եւ կարծես միտք մը զինքը կը տանջէր. յետոյ ծխախոտի տուփը հանեց եւ սկսաւ սիգարեթ մը ոլորել: Ծանր լռութիւն մը տիրեց սենեակին մէջ. ես մտահոգ էի այն մտքով, որ թերեւս Արտաշէս սրդողեցաւ. բայց անմիջապէս նշմարեցի, որ անիկայ կարեկից նայուածքով կը դիտէր մօրս տանջուած դէմքը. աւելի մեղմ, ինչպէս եթէ երեխայի մը խօսէր, ան վերսկսաւ. – Քո՛ւրս, Բաղդադը հոն է, հաշիւը հոս է. ամէն մէկս մինակ բան չենք կրնար ընել. մեզմէ ամենէն ''խապատային''<ref>Քաջ, լօթի:</ref> '','' որ մինակ մնայ ոտքի տակ կ՚երթայ... աս աշխարհս ասանկ է, ես խէրն եմ անիծեր աս աշխարհին, եթէ մենք միանալով ամէնուն հախէն չգանք: Վաղը-մէկալ օրը գործերը կը բացուին, մարդդ ալ կ՚աշխատի, դուն ալ: Ամէն շաբաթ քանի մը ղուրուշ մէկ կողմ դրէք, ըսէք, չկայ, կերանք... Քու ղուրուշներդ, իմ ղուրուշները, ամէնուն ղուրուշները կը միացնենք, ապրիլին մեր ածուխը կ՚առնենք... կը դնենք մաղազաները, դռները կը կղպենք, վէսելա՛մ... ատիկայ չըլլալիք բան մը չէ, կամք ընենք` կը կատարենք... Մայրս իր չորս մատներուն վրայ լռելեայն հաշիւ կ՚ընէր. վերջապէս գլուխը բարձրացուց եւ ըսաւ. – Ես խօսք կու տա՛մ... – Նայէ՛, դեռ մտածէ՛, մարդուդ խօսէ, ''տանըշմիշ''<ref>Խորհրդակցել:</ref> եղիր, ինձի անանկ պատասխան մը տուր: – Խօսքս խօսք է, – ըսաւ մայրս յօնքերը պռստելով, – մարդս կը համոզուի: – Աս տարի մեծ բան մը չենք կրնար ընել, – աւելցուց Արտաշէս, – քիչ ատեն ունինք, եկող տարի դուն իմ աչքս նայէ՛… աս ի՞նչ հալ է, պէ՜… – գոչեց յանկարծ զայրոյթով, – քէլ Նիկողոսին պէս ''հ էրիֆ ''մը, վրան փչես` վար կ՚իյնայ, ասլան դարձեր, թաթը դրեր է մեր ամէնուս վրայ, չոր հացի մը գինով մեզ ''եսիր ''դարձուցեր է… Բայց դուն կեցի՛ր, կը տեսնե՜ս… – ըսաւ Արտաշ գլուխը կրակարանին վրայէն դէպի մայրս երկարելով, դուն կը տեսնես, մենք ամէնքս մէկ ըլլանք, անոր ալ հախէն կու գանք, քեօմիւրճի Աւագի հախէն ալ կու գանք… – Կրողը տեսնա երեսնին, – արձագանք տուաւ մայրս, – գլուխնուս աժդահայ դարձեր են: – Եկող տարի պարտքէն ալ կ՚ազատինք. ''խազա պելայ սանտըղի ''մը կը հաստատենք. թաթիլ ըլլողը փոխ կ՚առնէ սնդուկէն, երբոր աշխատինք կը վճարինք` ֆայիզն ալ ձեզի պա՜շխ… – Վո՜ւյ, երնեկ ըլլա՜ր… ամա ատանկ բան կրնա՞յ ըլլալ. այն ''մալիւլեայ''<ref>Խաբկանք, երազ:</ref> է, աղբա՛րս, մալիւլեա՜… – Դուն ինձի կը ճանչնաս, – ըսաւ Արտաշէս լրջօրէն, – ես քեզի խօսք կ՚ընեմ կոր: Քո՛ւրս, – ըսաւ եռանդով, – աս ասանկ չկրնար քալել. արդարութիւն կա՞յ թէ չէ… – Անոնք նորէն ճարը կը գտնեն, մեզ ամէնքս պուտ մը ջուրի մէջ կը խեղդեն, – գոչեց մայրս սրտմտութիւնով: – Անո՞նք, ո՞վ անոնք… թո՛ղ անոնք վախնան մեզմէ… ես անոնց ամենէն զօռբային մարը… Մայրս խնդաց հայհոյութիւնը լսելով եւ կարծես սիրտը զովացաւ. այլեւս Արտաշէսի շրթունքէն կախուած, անշշուկ մտիկ կ՚ընէր. Արտաշէս երկարօրէն բացատրեց, որ պէտք էր շահիլ բանուորները եւ բանուորուհիները. «ինչքան շատուոր ըլլանք, այնքան շուտ մեր կամքը կը կատարենք». վերջապէս մայրս իր վրայ առաւ համոզել Բիւլբիւլ Տէրեսիի բանուորուհիները: – Նունիկ հանըմ, – ըսաւ Արտաշէս գոհունակ, – ես գիտէի որի կը խօսէի կոր, – եւ ոտքի ելաւ: Երբ Արտաշէս մեկնեցաւ, կարծես հիմնական բան մը փոխուած էր տան մէջ: Մայրս այնքան ոգեւորուած էր, որ ինձ խելք դրաւ եւ սկսաւ խօսիլ Արտաշէսին ծրագիրներուն վրայ: Աւելի ուշ հասկցած եմ, որ մայրս ո՛չ թերահաւատ էր, ո՛չ ալ յոռետես. ընդհակառակն ան պատրաստ էր թեւաւորուելու, գործի եւ պայքարի մէջ նետուելու: Մայրս մեծ եռանդով յայտնեց, որ Արտաշէս նաւամատոյցէն պարկ մը ածուխ ղրկեր էր եւ թէ հաշիւը պիտի տեսնէինք, երբ բանուորները համաձայնէին եւ գումար մը գոյանար: – Օղո՜ւլ, – ըսաւ վերջապէս մայրս, կարծես իր զեղուն զգացմունքները յայտնելու համար, – ելիր ինձի ջուր մը բեր: Եւ նայուածք մը յուզումով լի կը հետեւէր շարժումներուս: Մութը արդէն կոխեր էր, երբ հայրս եկաւ ձեռքերը բեռնաւոր ծրարներով: – Նունի՛կ, – ըսաւ դռնէն ներս մտնելով, – քէլ Նիկողոսին մեռնիլը մօտեցեր է… Սենեակին մէջ եղբայրներս եւ քոյրս շարուեր էին կրակարանին շուրջ եւ ունելիին վրայ հացի շերտեր կը խորովէին: Մայրս թեզկեահին վրայ սփռոցը փռեց եւ հօրս բերած ծրարները բացաւ մէկիկ-մէկիկ. հետզհետէ մեր զարմացած աչքերուն կը յայտնուէին ճերմակ պանիր, ձիթապտուղ եւ ընկոյզ: Այդ միջոցին հայրս նստած բազմոցին եզերքը, ձեռնարկած էր արդէն կօշիկները հանելու եւ միեւնոյն ատեն կը պատմէր, թէ ինչպէս գինետուներու փողոցը քէլ Նիկողոսը քովը եկեր էր եւ երկու ոսկի սահեցուցեր էր ձեռքը, ըսելով, որ այս գէշ օրերուն շատ մտածեր էր բանուորներուն վրայ եւ առանց ֆայիզի փոխ կու տար: – Գէշ մարդ չէ, Նունի՛կ, – կ՚ըսէր հայրս, զգացուած գործատիրոջ վարմունքէն: – Անկէ աղէկը կ՚ըլլայ, – ըսաւ մայրս խստութեամբ: Այս անակնկալ պատասխանին վրայ հայրս լռեց եւ ամբողջովին անձնատուր եղաւ իր ամենօրեայ դժուար գործին: Երկու ձեռքերով բռներ էր կօշիկը եւ կը քաշէր կենտրոնացած եւ զգոյշ ճիգով մը: Վերջապէս խոր հառաչանք մը արձակեց: Տնեցիները սովոր էին այս արարողութեան եւ անտարբերութեամբ կը հետեւէինք անոր փուլերուն, բայց մայրս երբ ուզէր հաճոյ ըլլար, իր սրտին գորովը յայտնել, առաջուց ջուր կը տաքցնէր, եւ երբ հայրս կօշիկները հանէր, կը բերէր տաք ջուրով լագանը, կը դնէր ոտքերուն առաջք եւ մեղմ ձայնով կ՚ըսէր. – Ոտքերդ ջուրը դիր, կը դինջանաս… Այսպիսի օր մըն էր այդ իրիկուն. երբ հայրս իր ցաւած ոտքերը դրաւ տաք ջուրին մէջ, դէմքը պարզեցաւ եւ աչքերը քաղցրութեամբ կը նայէին մօրս, մեզ, տանը, պատերուն եւ իրերուն: – Աս կրակը ուրկէ՞ ճարեցիր, Նունիկ, – հարցուց վերջապէս հայրս: Այն ատեն մայրս պատմեց Արտաշէսի այցելութիւնը, անոր խօսքերը եւ բերած առաջարկութիւնը: Ես լարուած ուշադրութեամբ կը հետեւի հօրս դէմքին, որուն վրայ յօնքերը երբեմն կը պռստուէին, երբեմն կը բարձրանային, սեղմելով կամ պարզելով ճակատին կնճիռները: Եւ ո՞վ գիտէ ինչ մտածումներ կ՚անցնէին անոր տանջուած եւ փորձուած մարդու գլխէն: Այն օրէն մայրս այլափոխուեցաւ: Անիկայ նախ մեծ եռանդով տունը տեղը մաքրեց, լուացք ըրաւ, մեզ ամէնքս լուաց մեծ լագանին մէջ, ինքն ալ բաղնիք գնաց եւ յետոյ սկսաւ գործի: Ամէն առաւօտ սեւ շալը գլուխը առած կ՚երթար դրացիներուն դուռը կը զարնէր: Թաղին մէջ ամէնքը իրար կը ճանչնային, բայց գործի ատեն ժամանակ չունէին, իսկ թաթիլ օրերուն սիրտ չունէին իրարու այցելութեան երթալու, զրոյց ընելու: Մօրս այցելութիւնները երբեմն կ՚անցնէին յաջող, երբեմն անյաջող: Երբ բանուորուհի մը դիմադրութիւն կը ցուցանէր Արտաշէսի առաջարկին, մայրս կրակ դառած կը դառնար տուն եւ կը սկսէր բարձրաձայն խօսիլ. – Կ՚ըսեն կոր քի Արտաշը գինով շունին մէկն է, փարաները կ՚առնէ կ՚ուտէ… Ես կը փորձէի բողոքել այդ ենթադրութեան դէմ, բայց մայրս խօսքս կը խափանէր… – Ես ալ ըսի` թո՛ղ ուտէ, անուշ ըլլա… Ինձ կը նայէր խիստ աչքերով, ինչպէս թէ ես ըլլայի Արտաշը ամբաստանողը. բայց անմիջապէս կը մեղմանար եւ կը խրատէր. – Օղու՛լ, նայէ, որ մեզի պէս էշ չմեծնաս, այս աշխարհս ասանկ է, այնչափ մէջքերնիս ծռեր ենք, որ գլուխնիս վեր հանելու, արեւին արդար լոյսը տեսնելու կը վախնանք: Բոլոր բանուորական թաղերու մէջ իրարանցում կար: Ամէնքն ալ չարաչար տառապեր էին խիստ ձմեռէն եւ ոմանք զոհեր տուեր էին եւ առաջիկայ տարուայ համար ածուխի պահեստ մը ունենալու հեռանկարի չափերը կը համարէին գործնական եւ իրագործելի: Այդ օրերուն Հայրապետ ամուճաս յաճախ կու գար այցելութեան եւ մեզ կը պատմէր ուրիշ թաղերու անցուդարձերէն: Արտաշէս շատ համակիրներ ունէր. ասկէ զատ ամէնուն աչքը կը բացուէր. տուներու մէջ կիները, իսկ սրճարաններու մէջ բանուորները անդադար կը խօսէին եւ կը վիճէին եւ կը սկսէին ճար փնտրել իրենց հոգերուն համար: – Ամէն մէկս մեր իւղին մէջ կը տապկուէինք, – կ՚ըսէր Հայրապետ ամուճաս, – բայց եթէ միանանք, շատ բան կրնանք ընել: Ինքը դարբին էր, ուրիշ էսնաֆէ, բայց եազմաճիներու ձեռնարկած գործը կը գտնէր օրինակելի: – Դուք շատուոր էք, – կ՚ըսէր մօրս, – ասկէ զատ ձեր էսնաֆին մէջ էրիկ կնիկ կ՚աշխատին... մեր կնիկները տունի հանըմ են, չեն ուզեր ատանկ գործերու խառնուիլ, մեզի ալ թող չեն տար: Բայց եազմաճիներուն մէջ ալ կային դիմադրողներ եւ իրիկունները հօրս եւ մօրս խօսակցութիւնէն կը հասկնայի, որ հայրս ալ շատ հաւատք չունէր: – Ա՛յ մարդ, – կ՚ըսէր մայրս սրտնեղած, – տահայ ի՞նչ կ՚ըսէք, կովը ռաֆը մի հանէք... մենք ի՞նչ գործ ունինք ''տեօւլեթի''<ref>Պետութիւն:</ref> '' հետ. ինչո՞ւ պիտի վախնամ եղեր, երբէ՞ն ի վեր քեօմիւր առնելը յանցանք է... Քա՛, գողերը, աւազակները քոքոռ-քոքոռ կը պտտին, ''ուշտ<ref>Շունը վռնդելու համար գործածուած վանկ:</ref> *ըսող մը չկայ, աչքնին մեզի տնկեր են. ըրածնիս ի՞նչ է, մեր հելալ աշխատանքով վաստկած փարաները պիտի միացնենք, ածուխ պիտի առնենք, ուրիշ բան մը կա՞յ: – Ասոնք աղուոր բաներ են, ամա մեզի համար չեն, – կ՚ըսէր հայրս: Մայրս կ՚ատաղութիւնէն կը փրփրէր եւ լուտանքներ կը թափէր անոնց հասցէին, որ կ՚ուզէին գործը խառնակել. – Դուն ինձի ան ըսէ, որո՞ւ օգուտ ունի մեր քեօմիւրսի մնալը... քէլ Նիկողոսին, քեօմիւրճի Աւագին... անանկ չէ՞... ա՜յ մարդ, մենք բանուոր չենք, եսիր ենք իրենց ձեռքը... աս մէյ մը աղէկ գիտցիր... ձեռքերնուն գայ, մեզի կը խեղդեն պուտ մը ջուրի մէջ: Այն ատեն հայրս թոյլ ձայնով աւելի հանգամանօրէն կը խօսէր վտանգի մը մասին. – Ժամանակները գէշ են, Նունիկ, խելքդ գլուխդ ժողվէ... Նորէն կոմիտաճիներ բռներ են... մէկը ինձի ըսաւ. Սեդրա՛կ, դուն քեամիլ մարդ ես, հասկցիր... Տունէ տուն փարայ կը ժողվէք կոր եղեր. կառավարութիւնը որ իմանայ, ծուռ մտքի կ՚երթայ, վազ անցէ՜ք... – Ո՞վ է ատ փեզեւենկը, թո՛ղ մէյտան գայ, պատասխանը առնէ. խրատ տուող շա՜տ... Երբ չոճուխս պաղ տունին մէջ չդիմացաւ մեռաւ, դռներնիս զարնող մը չեղաւ: Մեռած զաւակին յիշողութիւնն ա՛լ աւելի կը հրահրէր մօրս զայրոյթը. անոր այտերը կը կարմրէին, աչքերը հուր կը ժայթքէին եւ ջղաձգօրէն գլուխը շարժելով, ան կը գոչէր. – Ա՛լ դանակը ոսկորներնուս հասեր է, ասկէ անդինը չկայ. ի՜նչ կ՚ուզէ թող ըլլայ. կռուիլ պէտք ըլլայ` կը կռուինք... մէյ մը ոտքի ելնենք, թո՛ղ տեսնեն: Այս յուզմունքներու մէջ անցան նոր տարիի եւ ծնունդի տօները: Վլվլուկը հասեր էր մինչեւ բարեկեցիկ եւ ունեւոր տուները: Թաղերու աղքատախնամները բացառիկ հանգանակութիւն մը ձեռնարկեցին, որուն լայնօրէն մասնակցեցին հարուստները եւ որոնց ցանկին գլուխը կ՚անցնէր քէլ Նիկողոսը: Հակառակ որ ցուրտը մեղմացեր էր, ածուխի նոր բաշխում մը եղաւ աղքատներուն: Սուրբ Խաչի առաջնորդ եպիսկոպոսը եւ Սուրբ Կարապետի վարդապետը իրենց տօնական քարոզներուն մէջ խոհեմութեան խորհուրդներ տուեր էին «բարեպաշտ ժողովուրդին» եւ յորդորեր էնայ ունեւորները` լայն բանալ իրենց քսակները. միւս կողմէ հրաւիրել էին չքաւորները համակերպութեան եւ համբերութեան, «զի նոցա է աղքատութիւն երկնից»: Մայրս երբեք եկեղեցի չէր երթար, բայց դրացիներէն լսեր էր այդ բոլորը եւ կ՚ըսէր. – Վա՜յ գլուխնուդ, գալիք արքայութիւնը ձեզի ըլլայ, մենք այսօրուանը նայինք: Կանխելու համար հետզհետէ աճող իրարանցումը բանուորական թաղերու մէջ, թաղական խորհուրդները որոշեր էին քսանական օխա փայտածուխ բաժնել այն չքաւորներուն, որոնք աղքատախնամին չէին դիմեր իրենց բաժինը առնելու համար: Թաղին քեխեան կ՚առաջնորդէր համալը, հետը ունենալով լուսարարը, որ կշիռքը կը կրէր ուսին վրայ: Երբ մեր դռանն էլ զարկին, մայրս պատուհանէն վռնդեց. – Յայտէ՜, արապանիդ քաշեցէ՛ք, ձեզմէ բան ուզող կա՞յ, ես ձեր միտքը գիտեմ, մեզ խաղք ընել կ՚ուզէք. մենք աշխատող մարդիկ ենք, մուրացկան չենք... Խօսք ունիս, գնա՛ քէլ Նիկողոսին ըսէ թող բանուորչէքը աւելցնէ, հաշիւներուն մէջ ''խամին''<ref>Խարդախութիւն:</ref> չընէ, մենք աս օրին չենք հասնիր: Մայրս մնաց անդրդուելի: Բիւլբիւլ Տէրեսիի թշուառ թաղին մէջ շատերը հետեւեցան մօրս օրինակին եւ այդ դէպքը ուշադրութիւն գրաւեց: Նոյն իրիկունն իսկ քէլ Նիկողոս հայրս տարեր էր գինետուն եւ մէկ-երկու օղի խմցնելէ ետք, ըսէր էր. – Գիտեմ, յանցանքը քուկդ չէ, կնիկդ է այդ բոլորը ընողը, բայց դուն ալ էրիկ մա՞րդ ես մի, չէ խօսքդ անցուր, չէ նա կնկանդ փէշը յագուէ, տունդ նստիր: Ծնունդի տօնին տաներէց քահանաներն իրենց ծուխերուն այցելելով խօսեր էին այս դէպքերուն վրայ եւ պախարակեր էին Արտաշէսի եւ անոր հետեւողների վարմունքը, «երկպառակիչ» կոչելով: Ցած ձայնով խօսեր էին նաեւ Արտաշէսի հօր Պլութի մասին, լեռը քաշուող աւազակ, ապստամբ` իշխանութեան դէմ. Արտաշն ալ հօրը հարազատ որդի. «բայց վերջը գէշ է... հօրը օրինակը թող խրատ ըլլայ... »: Մեր տաներէցը Տէր Արսենն էր, բայց երբեք չէր գար այցելութեան. այս անգամ եկաւ: Մայրս խահուէ մը եփեց, հրամցուց եւ լուռ նստեցաւ: Տէրտէրը բազմոցին վրայ կ՚ելլէր, կը նստէր եւ իր փէշերէն խունկի հոտ կը տարածէր: Ես եւ մեծ եղբայրս մինակ ներկայ էինք: Քահանան եղբօրս ուղղելով խօսեցաւ «ազգի ցաւերուն վրայ»: Գաւառներէ գէշ լուրեր կային... «մեր հայ ժողովուրդը կը կեղեքուի... »: Միքէ՛, ըսաւ վերջապէս Տէր Արսեն, դուն արդէն տասնչորս տարեկան եղար, խելքդ գլուխդ տղայ ես, հայրդ յոգնած, մաշուած մարդ է. ա՛լ դուն տիրութիւն պիտի ընես մօրդ եւ եղբայրներուդ, քեզ նայիմ, ազգը քեզի պէս մարդոց պէտք ունի, ա՜խ, ա՜խ, – հառաչեց խօսքը վերջացնելով, – լուրերը գէ՜շ են, գէ՜շ... Յանկարծ անդրադարձայ, որ վերջերս եղբայրս գրաւուած էր մտածումով մը եւ այդ միջոցին տէրտէրին խօսքերը կը լսէր մռայլ երեւոյթով: Մտաբերեցի, որ անիկայ դպրոցէն արձակուելուն այլեւս չէր երթար միւսներուն հետ փողոցը խաղալու եւ մօրս իրարանցումին կը մնար անտարբեր: – Մարդս ինչո՞վ մարդ է, – աւելցուց Տէր Արսեն. – անբանները միայն իրենց փորին կը մտածեն... մարդ ըսածդ նիւթականէն անդին կը խորհի... Որդի՛ք, – շարունակեց խօսքը մեր երկուքին ուղղելով, – մեր ազգը գերի է անօրէններու ձեռքը. պէտք է որ ազատուի, օգնութեամբ «թագաւորաց քրիստոնէից». ձեզ ալ օր մը տեսնեմ «զինուորեալ մանկանց նոցա» շարքին մէջ... է՜հ, Նունիկ հանըմ, – ըսաւ վերջապէս մօրս դառնալով, – խնկամանդ բեր, տունդ օրհնեմ: – Խնկաման չունիմ, պէտք չէ՛, – ըսաւ մայրս չոր ձայնով եւ երեսը անդին դարձուց: Տէր Արսէն ոտքի ելաւ, փէշերը հաւաքեց մէկ ձեռքով, սեւ մօրուքը շոյելով նայեցաւ մեր երեքին վրայ. յետոյ մեր երկուքին գլուխներուն վրայ խաչակնքեց եւ մեկնեցաւ գլուխը շարժելով: Դռանը առաջ պահ մը վարանեցաւ եւ յետոյ ըսաւ մօրս. – Ատ գինով Արտաշին շատ երես մի տար... նայէ՛, խօսք կ՚ընեմ կոր... – Դուն հոգդ մ՚ընե՛ր, – ըսաւ մայրս կտրուկ: Երբ սենեակը մտանք, մայրս պատուհանները բացաւ, որպէսզի «մեռելի հոտը» փարատի եւ մտախոհ նստեցաւ կրակարանին առջեւ, յետոյ նայուածքը սեւեռեց Միքէին վրայ: – Ես կ՚երթամ կոր…, – ըսաւ Միքէ դուրս ելլելով: Մայրս ինձ դարձաւ եւ բան մը պիտի ըսէր, երբ յանկարծ գոչեց. – Օղո՜ւլ, ի՞նչ ունիս… ինչո՞ւ դեղներ ես: Երկու-երեք շաբաթէ ի վեր լաւ չէի. սիրտս յաճախ կը խառնուէր, եւ առտուները գլուխս շատ ծանր էր: Մայրս բարձ մը տուաւ, որ բազմոցին վրայ երկննամ: Կը կարծէր, որ խունկի հոտն էր պատճառը, որ իրեն ալ գլխի ցաւ կու տար: Այս խորհրդածութիւնները լսեցի, մինչեւ որ բազմոցին վրայ երկնցայ եւ պառկեցայ. յանկարծ սենեակը դարձաւ շուրջս, աչքերս մթնեցան եւ գիտակցութիւնս կորսնցուցի: Ամէն տարի գարնանամուտին եւ աշնան, տիֆոյի համաճարակը նախճիր կը գործէր Սկիւտարի մանաւանդ աղքատիկ թաղերուն մէջ: Այս անգամ մեր տունէն ես իմ տուրքս կը վճարէի: Օրերով տենդէ բռնուած եւ անգիտակից` տատանուեր էի մահու եւ կենաց մէջ: Այս միջոցին գործերը վերսկսեր էին: Մայրս թէ՛ ինձ խնամեր էր եւ թէ՛ գործ առեր էր: Երբ առաջին անգամ աչքերս տեսան եւ ճանչցայ ինձ ընտանի շրջապատը, մայրս թեզկեահին առաջ եազմայ կը բանէր. անիկայ աւելի նիհարցեր էր. մազերն անխնամ կը թափուէին երեսին վրայ, որու ցցուն այտոսկրները կարմիր էին: Ես դեռ չէի ազատուած մղձաւանջի մը սարսափէն: Երազը եւ իրականութիւնը կը շփոթուէին մտքիս մէջ: Երազիս մէջ փոխադրուեր էի մեռել լուացող Մարիամին տունը, որ հրդեհուած վայրի մը աւերակներուն մէջ հիւղակ մը կը բնակէր առանձին. Մարիամ յանդիմանական շեշտով կը խօսէր սրունքները մերկ, միայն շապիկ մը հագած գէր մեռելի մը հետ, որուն այտերուն վրայ շէկ մօրուքը կը ցցուէր ստեւի պէս: «– Հիմա հասկցա՞ր ինչ է շատ ուտելը. այնչափ կերար, խմեցիր, որ սատկեցար»: Մեռելը խռպոտ ձայնով անորոշ պատասխան մը կու տար: Ուրիշ մեռելներ արդէն լուացուած եւ պատանքուած, արձագանք կու տային գէր մեռելին խօսքերուն եւ ես զարհուրանքով, ուրուականի մը պէս կը դեգերէի այդ բոլորին մէջ: Մարիամ ուղղուելով ուրիշ դիակի մը, որ մէկ կողին ինկած փայտէ արձանի մը կը նմանէր, կը գոռար. «– Է՜հ, դուն ի՞նչ կը տանիս կոր հետդ… խալխին արիւնը կը քամէիր, չէիր կշտանար… ձեռքդ ի՞նչ մնաց, անկո՛ւշտ շուն, արշին մը պատանք…»: – Մայրի՛կ, – ըսի… – ու մօրս աչքերը իմ վրաս սեւեռեցան. մեռելները կը խօսի՞ն… – Քա եաւրո՜ւմ, – ըսաւ մարյս եւ տեղէն ելլալով քովս եկաւ. ինձ տուաւ դգալ մը դեղ, ճակատիս քրտինքը սրբեց եւ անձկութեամբ սկսաւ դէմքս դիտել: Բայց արդէն սթափուած էի: – Գէշ երազ տեսայ, մայրի՛կ… – Մարըդ մեռնի քու արեւիդ… Անիկայ կը հեկեկար առանց արցունքի եւ ինձ կը նայէր սարսափած: Բարեբախտաբար դրացի կին մը վրայ հասաւ: – Քա՛ գիտցայ քի հոգէառները կը տեսնայ կոր… – Ա՛լ անցաւ, ա՛լ բան չկայ, հոգդ մ՚ըներ, Նունիկ հանըմ, – դրացուհին կը հանգստացնէր մայրս, – ինքզինքին եկաւ, աղէկ դարձաւ, ըսել է` օրերը անցուց: Ապաքինման երկար շրջանիս, կեանքը, որ ընդհատուեր էր ինձ համար, վերադարձաւ իր հոգերով, յոյսերով եւ պայքարներով, հիւանդութիւնը հասունցուցեր էր միտքս, կարծես տարիներ անցեր էին վրայէս: Պետիկ յաճախ կու գար ինձ տեսնելու. ան ինձ կը պատմէր թէ ինչե՜ր կ՚ընէին Արտաշի ձեռնարկը ձախողեցնելու համար: – Իրենց ի՜նչ , – ըսի զայրացած: – Իրենց ի՜նչ մի…– ըսաւ Պետիկ: – Դուն հաշիւ ըրէ, որ բանուորուհիներու աշխատանքը ձրի կու գայ քէլ Նիկողոսին. անոնք ամբողջ տարին պարտք ու ֆայիզի փոխարէն կ՚աշխատին: Ինչչափ բանուորները բեխաբար մնան իրենց շահերուն, այնքան ամէնուն գործին կու գայ, հօրեղբայրս ըսաւ: Այն ատեն դեռ ո՛չ ես, ո՛չ Պետիկ, ո՛չ իսկ Արտաշ չէինք գիտեր եւ չէինք կրնար ըմբռնել, թէ ինչ կարգի պայքարի մէջ կը մտնէինք: Մենք ամէնքս կոյրերու պէս կը խարխափէինք մթութեան մէջ եւ երբ լոյսի նշոյլ մը երեւէր, մեր թշնամիները կը փչէին վրան, կը մարէին: Մեզմէ ոչ մէկը, մեծ թէ պստիկ, գաղափար չունէինք դասակարգային պայքարի վրայ, եւ բնաւ չէինք գիտեր, որ աշխարհիս ամէն կողմերը մեզ նման մարդիկ կան եւ թէ մենք ոչ թէ հարիւրներ, հազարներ ենք, այլ միլիոններ… Չէինք գիտեր, որ չքաւորութիւնը, այդ կրակէ շապիկը, դօշակ է դարձած մեր անծանօթ ու հեռաւոր եղբայրներու ձեռքը, չէինք գիտեր, բայց գիտէինք մեր ապրած կեանքով եւ մեր կրած թշուառութիւնովը, որ քէլ Նիկողոսներ եւ քեօմիւրճի Աւագներ բռներ էին մեր կոկորդներէն եւ մեր արիւնը կը ծծէին: Մենք այն ատեն դեռ չէինք հասկնար թէ ինչու թաղին աղաները մեզ շահագործողներու հետ էին, նեցուկ կ՚ըլլային անոնց, իսկ մեզ պէս մարդոց միացումը` նոյնիսկ ածուխ գնելու համար, կը համարէին ընդհանուրի վտանգ: Մենք այդ բոլորը չէինք գիտեր այն ատեն, բայց դեռ այն ատենէն զգացինք, որ մենք կը մտնէինք անհաշտ պայքարի մէջ: Իմ անկողնիս շուրջ սկսան ուրիշներ ալ գալ, դպրոցական ընկերներ, դրացիներ եւ մասնաւորապէս դրսեցի ուսուցիչ մը, որուն Միքէն կապուէր էր ինչպէս ես Պետիկին: Անիկայ մաշած հագուստներով, նիհար դէմքով ղարիբ մարդ էր, բայց երբ խօսէր դէմքը կ՚այլափոխուէր եւ տարօրինակ հմայք մը կը ստանար. մայրս քաղցրութեամբ կը վարուէր այդ «պանդուխտ վարժապետին» հետ եւ երբեմն գլուխը շարժելով կ՚ըսէր. – Ան ալ մար ծներ է… Օր մը դրսեցի ուսուցչին խօսեցայ Արտաշէսի մասին, անիկայ լուռ լսեց եւ հառաչեց. – Մեղք որ ատանկ ուժեր իզուր կը սպառին անկարեւոր գործերու մէջ: Յետոյ ինձ խօսեցաւ գաւառներէ եկած լուրերու մասին, պատմեց թէ ինչպէս բռնի կը մահմետականացնեն, տուրքերի գանձումի պատրուակով կը կեղեքեն, կը թալլեն, կը սպանեն, աղջիկներ կը փախցնեն… Զարհուրած մտիկ կ՚ընէի այդ խօսքերը, սիրտս ուժգին կը բաբախէր եւ կը նայէի իր մաշած դէմքին եւ տխուր աչքերուն, որ այդ բոլորը տեսեր էին: – Դուն դեռ պստիկ ես, – եզրակացուց ան, երբ մեծնաս, կը տեսնես, որ այդ նիւթական խնդիրներէն վեր եւ դուրս վեհ նպատակներ կան… եւ այդ նպատակներուն հասնելու համար պէտք է, որ ամբողջ ազգը, հարուստ, աղքատ միանան: Յիշեցի Տէր Արսենի խօսքերը, Միքէի վարմունքը, միտքս պղտորեցաւ եւ հետեւեալ օրը խօսեցայ այդ մասին Պետիկին հետ: Պետիկ լսեր էր, որ Միքէն յաճախ գաղտնի ժողով կ՚երթար. իրեն ալ խօսեր էին եւ ուզեր էին «գրել»: Բայց երբ իմացեր էր, որ քեօմիւրճի Աւագին տունը կը հաւաքուին եւ այս վերջինն ալ «անոնցմէ» է, հրաժարեր էր: Արտաշն ալ մերժեր էր եւ զայրացեր ըսելով. – Մենք մեր գործին նայինք, անոնցմէ գալիք խէրը թող սատանայեն գայ: Եազմաճի բանուորներու ձեռնարկած գործը, հակառակ բոլոր յարուցուած դժուարութիւններուն, ստացեր էր յաջող ընթացք: Բանուորները, բայց մանաւանդ բանուորուհիները, վարկ կ՚ընէին Արտաշին եւ արդէն փետրուարի վերջերը հաւաքուած դրամը անցեր էր քսան ոսկին: Հետզհետէ թերահաւատները եկեր միացեր էին: Եազմաճիներու էսնաֆի ռէյիզը, որ մինչեւ այդ ''միւշեւեշ''<ref>Երկդիմի:</ref> դիրք բռնած էր, սկսեր էր քաջալերել Արտաշը, որովհետեւ կ՚ուզէր մասնակցիլ անոր յաջողութեան: Արտաշ մտադիր էր երթալ գիւղերը, առաջուց պայմանաւորուելու համար ածխագործներու հետ: Նոյնիսկ հայրս սկսած էր ոգեւորուիլ: – Մեր ածուխը, – կ՚ըսէր ան , – ամենէն աղէկը պիտի ըլլայ: Աւագին բերանը չի բացուիր կոր: Մենք չըլլանք, որո՞ւ պիտի քշէ, ան ալ բարձր գիներով, իր խխումթաց մճիրը. հերու, չամչնալով բացէիբաց կ՚ըսէր` երթամ սեւ ձիուս ջուր տամ<ref>Ակնարկութիւն փայտածուխը ջրելուն, որպէսզի ծանր կշռէ:</ref> … Թող աս տարի ալ ըսէ… Մայրս լուռ կը ժպտէր եւ կը զգուշանար հօրս երեսին տալու իր կասկածները: Մարտ ամսու սկիզբը քոյրս` Արուսեակ, հիւանդացաւ, անիկայ ութ տարեկան էր, մեր աչքին չէր երեւար, բայց դրացիները կը նշմարէին անոր փափուկ գեղեցկութիւնը: – Ճանըմ, որո՞ւ ալ ելեր է, – կ՚ըսէին իրարու, – աղուորիկ, նազուկ աղջիկ մը պիտի ըլլայ: Յանկարծ սկսայ ուշադրութիւն դարձնել քրոջս եւ մտահոգուիլ անոր առողջութիւնով: Անիկայ արտակարգ կերպով զգայուն էր բնութեան տեսարաններուն. կարծես իր աչքերը կը տարրալուծէին գոյները եւ ամենանուրբ երանգները կ՚որսային: Իրիկունները, վերջալոյսին, երբ երկինքը կը շառագունէր սեւ նոճիներու ետեւէն, Արուսեակ աչքերն անքթիթ կը յառէր լուսածիր ամպերուն, որոնք անզգալիօրէն կը ձեւափոխուէին եւ գոյն կը փոխէին: Ան կրած տպաւորութիւններու սաստկութիւնէն տառապագին դէմք կը ստանար: Դրսէն եկած ձայները, նոճիներու երկարաձիգ սօսափիւնը, թռչունի մը ճիչը, ձորէն հոսող ջուրերու խոխոջը զինքը կը փոխադրէին ուրիշ աշխարհ: Անիկայ մեղմիկ եւ քնքուշ, կ՚ապրէր մեզ հետ ինչպէս ուրիշ տեսակ էակ եւ կարծես զգուշանալով զգալի դարձնել իր ներկայութիւնը: Հակառակ որ Արուսեակ երբեք չէր գանգատեր, մայրս անդրադարձեր էր, օրէօր «ճարէ կ՚իյնայ», չուտէր եւ կը հազայ. իսկ գիշերները, արթուն կ՚ըլլար թէ քունի մէջ, անդադար կը հեծէր, ինչպէս եթէ մշտատեւ ցաւ մը ունենար: Վերջապէս մայրս կանչեց հեքիմ Ռուբէնը: Անիկայ խլխլիկ ծերունի մըն էր, որ կը կրէր զինուորական մաշած եւ ոսկեթափ համազգեստ: Ժամանակին ծառայած էր զինուորական թուրք բժիշկի մը եւ որոշ փորձառութիւն ունէր, բայց որովհետեւ արտօնուած չէր բժշկութիւն ընելու, շատ փոքր վարձք մը կ՚առնէր եւ այդ պատճառով դարձեր էր բանուորական ընտանիքներու բժիշկը. ասկէ զատ, խոնարհ մարդ էր եւ դիւրաւ կը մտնէր աղքատիկ ընտանիքներու դրութեան մէջ. մայրս կ՚ըսէր, որ հալէ հասկցող հեքիմ է: Անիկայ քննեց քրոջս կուրծքը եւ կռնակը, նայեցաւ բազկերակը, դիտեց բազուկները եւ գլուխը շարժեց տարակոյսով: Կարմրուկէն հետքեր մնացեր էին, պէտք էր արեւ, մաքուր օդ, լաւ սնունդ. այդ բոլորին փոխարէն պատուիրեց ձկան իւղ: Մայրս շուարած մնացեր էր, երբ Հայրապետ ամուճաս եկաւ հօրս մօտ: Բացի Միքէէն, որ սկսեր էր համ առնել ուսմունքէ, միւս երկու եղբայրներս, Արթին եւ Օհան, մէկը տասնմէկ եւ միւսը տասներեք տարեկան, յամառօրէն կը դիմադրէին դպրոցական կեանքին. ո՛չ յորդորները օգուտ ունեցեր էին, ո՛չ պատիժները. ծնողքս մտադիր էին երկուքն ալ դպրոցէն հանել եւ արհեստի տալ: Հայրապետ ամուճաս Արթինը պիտի առնէր իր մօտ աշակերտ, իսկ Օհանը յանձնարարեր էր ուրիշ երկաթագործի: Մայրս շատ գոհ չէր երեւեր այս յանձնարարութիւնէն, բայց Հայրապետ ամուճաս կը համոզէր… – Ուժերնին, լուսերնին տեղն է, թող երթան արհեստ մը սորվին. դուք ալ քիչ մը կը թեթեւնաք եւ աս չոճուխին կը նայիք, – կ՚ըսէր ան քոյրս ցոյց տալով, որ բազմոցին վրայ պառկած, անտարբեր շուրջը անցած դարձածին, կը ժպտէր տխրօրէն, կարծես աներեւոյթ բանի մը: Տնեցիներուն մէջ, քոյրս ամենէն շատ ինձ մտերմացած էր. յաճախ իր տենդոտ եւ քրտնած ձեռքը դնելով ձեռքիս մէջ կ՚աղերսէր. – Աղբարի՛կ, ինձի տխուր պատմութիւն մը պատմէ: Ես կը ջանայի պատմել ուրախ պատմութիւններ, բայց ան անտարբեր կը մնար. անոր դէմքին վրայ նոյնիսկ ժպիտը սիրտ ճմլող տխրութիւն մը ունէր. սեւ, լայն բացուած աչքերը կարծես զարհուրած էին, եւ այդ արտայայտութիւնը այնքան խոր ցաւ կը պատճառէր ինձ, որ երբեմն պատմութիւնս կիսատ կը թողնէի, կը նետուէի փողոց եւ բոլոր ուժովս կը վազէի զառիվերէն, մինչեւ որ հեւասպառ մնայի. այն ատեն սիրտս կը խաղաղէր եւ տուն կը դառնայի: Գարնանամուտի այն գաղջ երեկոյին, երբ տուն դարձայ, մայրս խոհանոցի դռան առաջը ամանները կը լուար: Ցեխոտ կօշիկներս հանեցի եւ գուլպաներով բարձրացայ սենեակ. մթնշաղ էր. մէջտեղը դրուած կրակարանին մէջ կրակները կը փայլփլէին, բայց անոնց լոյսը կ՚աղոտնար շոգիի մէջ, որովհետեւ երկաթէ եռոտանիին վրայ դրուած ''թենճերէով ''մեր ընթրիքը, լուբիան, կը խաշէր գթգթալով: Անոր բուրմունքը, որ խաշած մսի հոտին կը նմանցնէի, հաճելի էր ռունգերուս, բայց այդ միջոցին աւելի ծարաւ էի, քան անօթի, շրթներս կը տոչորէին: Երկար դեգերումներս գարնան իրիկուններու յատուկ տենդոտ մթնոլորտին մէջ, կը ջլատէին սրունքներս եւ թեւերս, տեսակ մը երազային մշուշ գրաւեր էր միտքս եւ կարծես պատրաստ էի լալու կամ խնդալու: Յանկարծ աչքիս երեւցաւ Հրանոյշը, քրոջս ընկերուհին: Անիկայ կը հագնէր վարդագոյն գոգնոց եւ սեւ մազերու թանձր հիւսկէնը, կռնակին վրայ, կապուած էր կարմիր ժապաւէնով: Հրանոյշ ''սիահճի''<ref>Եազմայի սեւ գծագրութիւնը ……:</ref> Օհաննէս աղային աղջիկն էր. անոնք հին ընտանիք մըն էին եւ կը բնակէին Սելամսըզի թաղը, իրենց պապենական փայտաշէն եւ մեծ տունին մէջ, որուն ճակատը եւ շահնըշիրները զարդարուած էին կլիսիններով: Մօրս կարծիքով Օհաննէս աղան քիպար մարդ էր, խելացի եւ ուսեալ, որ զանազան դէպքերու հետեւանքով քառասուն տարեկանէն յետոյ արհեստ սորվեր սիահճի եղեր էր, բայց ինչ որ Օհաննէս աղայի արժանիքը կը կազմէր, այն էր, որ դիւրահաղորդ էր բանուորներու համար: Անիկայ աշխատանքի յարգը գիտէր եւ չէր զլանար խղճամիտ խորհուրդներ տալ անոնց, որ իրեն կը դիմէին: Անիկայ իր արհեստանոցը հաստատեր էր Ենի Մահալլէի խանին մէջ, ուր չորս աշխատաւորներու հետ ինքն ալ կ՚աշխատէր: Հրանոյշ հօրը պէս դիւրահաղորդ էր եւ բարեկամացեր էր քրոջս հետ: Մէկէն զգացի, որ կը յուսայի Հրանոյշը գտնել քրոջս մօտ, բայց տեսայ քոյրս մինակ, դէմքը բարձին պէս ճերմակ եւ անշարժ: Ան չէր քնանար, բայց միտքը սեւեռած կը թուէր խորհրդաւոր բանի մը վրայ, երբ մօտը գացի, տենդոտ ձեռքը դրաւ ձեռքիս մէջ եւ տարօրինակ ժպիտով մը, որ հազիւ կ՚ուրուագծուէր եւ կ՚անյետանար դէմքին վրայ, ըսաւ. – Աղբարի՛կ, քեզի գաղտնի բան մը պիտի ըսեմ, խօսք կու տա՞ս, որ մայրիկին չես ըսեր: Գլխովս հաստատական շարժում մը ըրի: – Ուրիշ մարդու ալ չես ըսեր: – Ո՛չ, չեմ ըսեր: Հետզհետէ դէմքս մօտեցուցեր էի քրոջս դէմքին եւ կը սպասէի: – Ես շուտով պիտի մեռնիմ, – ըսաւ ան եւ երանութեան ժպիտ մը սեւեռեցաւ իր դէմքին վրայ: – Խե՜նթ, – ըսի սարսափած, – ինչո՞ւ ատանկ բան կ՚ըսես: – Գիտեմ, – պատասխանեց Արուսեակ, – եւ գոհ եմ… Ինձ պիտի դնեն ճերմակ սնդուկի մը մէջ, վրան ալ կապոյտ ժապաւէններ, ետքն ալ երկինք պիտի երթամ… Աչքերը յառեց մթնցող երկինքին վրայ մեղմօրէն անցնող գորշ ամպերուն. անոնց վերեւէն ճերմակ ամպի ծուէն մը երկարած թեւերով կը սաւառնէր եւ կը յառաջանար արագ: Արուսեակ մատովը ցոյց տուաւ այդ ամպը: – Ինձ լուր բերաւ, – ըսաւ մրմնջելով, – անիկայ հրեշտակ մըն է. ես ալ հրեշտակ պիտի դառնամ: Եւ ինձ նայեցաւ աղիողորմ նայուածքով: – Այդպէս բան չկայ, – գոռացի ինքզինքէս դուրս եկած… – Այդպէս բան չկայ, սո՛ւտ է, սո՛ւտ, Արուսեակ: – Զարուհի՛ն ըսաւ, – պատասխանեց շնչասպառ. – Զարուհին ըսաւ, որ երբ պստիկները մեռնին, երկինք կ՚երթան: – Քեզ խաբեր է այդ ջլդիկը, – պնդեցի, իրաւ է նա թո՛ղ ինքը երթայ… սո՛ւտ է… Զարուհին Պլութ օղլու Խաչիկին աղջիկն էր, քոյրս ձիւնհալէն ի վեր դպրոց կ՚երթար, եւ հոն ճանչցեր էր Զարուհին եւ Հրանոյշը: Ինձ այնպէս կը թուէր, որ եթէ քոյրս համոզուէր, որ այդ բոլորը ճիշտ չէ, չի պիտի մեռնէր: – Սո՛ւտ է, – գոչեցի կրկին, եւ աղիքներս գալարուեցան, – որու կ՚ուզես հարցուր, սո՛ւտ է, Արուսեակ, պէտք չէ մեռնիլ… մեռելը կը թաղեն եւ հող կը դառնայ. ուրիշ բան չկայ, Զարուհին քեզ խաբեր է: – Ինչո՞ւ, ինչո՞ւ, – կը հեծեծէր քոյրս, եւ ձեռքերը կը գալարուէին վերմակին վրայ, յետոյ սկսաւ արտասուել, գլուխը բարձրացուց դրաւ ուսիս, եւ կը շարունակէր հեծկլտալ: – Դուն պիտի աղէկնաս Արուսեակ, – ըսի մազերը շոյելով, – երբ մենք մեծնանք, միասին կ՚աշխատինք, Իճատիէ տուն մը կը բռնենք, պարտէզ ալ կ՚ունենանք, մէջն ալ վարդի ծառ կը տնկենք… Արուսեակ արցունքոտ աչքերը դարձուց ինձ եւ սկսաւ վիճիլ. – Ես յասմիկ կ՚ուզեմ, նուշի ծառ մըն ալ կը տնկենք, աղուոր ծաղիկ կու տայ, անա՜նկ կը սիրեմ նուշի ծառը, երբ ծաղկի, Կարպիս, անա՜նկ… ինչպէ՞ս ըսեմ: – Վարդ ալ կը տնկենք, յասմիկ ալ, նուշի ծառ ալ, ուզածդ ադ թող ըլլայ. մինակ թէ մէյ մըն ալ Զարուհիին պատմութիւններուն մի՛ հաւատար: Արուսեակը գլուխը կրկին բարձին դրաւ եւ լուռ մնաց, յետոյ հառաչեց. – Աղուոր պատմութիւն էր… – Սո՛ւտ է, Արուսեակ… – Թո՛ղ սուտ ըլլայ… երբոր մեծնամ, պիտի գրեմ… Ու երկար մնացինք քով-քովի, խօսելով ամպերուն, Իճատիէի մեր ապագայ տան, ընկերներու եւ ընկերուհիներու վրայ եւ ամէն անգամ, որ Հրանոյշին խօսքը կ՚ըլլար, ջերմութիւն մը կ՚անցնէր ամբողջ մարմնէս, ինչպէս եթէ դոյլ մը տաք ջուր թափին գլխէս վար: Այս իրիկուն հայրս ուշացաւ. մայրս մտահոգ էր եւ շարունակ կը կրկնէր. – Աս մարդը ո՞ւր մնաց աս սհաթին… Կ՚երթար վարագոյրները մէկ կողմ կ՚առնէր եւ անձկութեամբ կը նայէր մութին մէջ, վերջապէս չկրնալով համբերել, ըսաւ. – Քուզո՛ւմ Կարպիս, գնա նայէ, ո՞ւր է, ''ֆէսֆէսէի''<ref>Մտահոգ:</ref> մէջ եմ: Գիշերը գաղջ էր եւ հակառակ որ լուսին չկար, պայծառ երկինքին վրայ նշուլող աստղերը կը ճերմակցնէին ճամփաս. հեռու պարտէզներու մէջ գորտերը կը կռկռային եւ օդին մէջ ցիրուցան բուրմունք մը կար: Ձեռքերս տաբատիս գրպաններուն մէջ անցայ Թառքապաշիէն: Բարեկեցիկ տուներու շարք մը իրենց լուսաւորուած պատուհաններէն վարդագոյն եւ դեղնորակ ցոլքեր կ՚արձակէին: Ժանեակէ վարագոյրներու երտեւէն երիտասարդ աղջիկներու գլուխներ կ՚երեւէին: Տապակած մսի կամ ազնիւ տեսակէ ձուկի հոտը կ՚ընկերանար քայլերուս: Բաց պատուհանէ մը կը լսուէր դաշնակի ձայնը… Ինչքա՜ն տարբեր եւ օտար աշխարհ մըն էր այդ: Անորոշ անհանգստութիւն մը սիրտս սեղմեց եւ քայլերս արագացուցի: Անցայ Սելիմիէի շուկայէն, նայեցայ մէկիկ-մէկիկ սրճարաններուն մէջ, որ այդ ժամուն արդէն դատարկ էին, եւ մէկ-երկու յետամնաց ճամփորդներ ունէին: Վերի սրճարաններէն մէկուն մէջ քէլ Նիկողոսը պահակատան թուրք ոստիկաններուն հետ նստած, թուղթ կը խաղար: Անցայ, եւ հասնելով զօրանոցին առաջ, պահ մը վարանեցայ եւ վերջապէս մտայ գինետուներուն փողոցը: Հայրս գտայ երրորդ գինետանը: Անիկայ նստած էր ցած սեղանի մը առաջ Արտաշէսի եւ քեօմիւրճի Աւագին հետ: Կաթի պէս ճերմակ ջուրով խառն օղիով լի բաժակը կը տանէր շուրթերուն եւ դէմքը կը ծամածռէր: Երբ ինձ տեսաւ, ուզեց տեղէն ելլել, բայց ընկերներն արգիլեցին եւ ինձ ալ կանչեցին: Արտաշ ձեռքը դրաւ գլխիս, գինեպանին լոկում մը ապսպրեց ինձ համար, եւ շարունակեցին իրենց խօսակցութիւնը: Քեօմիւրճի Աւագ հայրս գտեր էր փաւլիքայէն դուրս ելած պահուն, եւ միասին տարեր էր գինետուն, ըսելով, որ Արտաշին հետ համաձայնութեան պիտի գայ: Հայրս կը ցանկար, որ ամէն ինչ կարգադրուի հաշտութիւնով: Քեօմիւրճի Աւագ կ՚առաջարկէր Արտաշին կրկնապատկել բանուորներէ հաւաքած դրամը եւ ընկերովի գնել փայտածուխը: – Ցած գին մը կ՚որոշենք, կը մնանք ադ գինին վրայ… Խալխըն ալ շահ կը գտնայ, ես ալ: Արտաշը իր ոլորուն բեղերուն տակէն կը խնդար լիաթոք. – Վա՜յ քու տունդ քանդուի, Աւա՛գ, որո՞ւն փարան որու պիտի տամ: Աւագ ծոծրակը կը քերէր, նոր օղի կը պատուիրէր եւ հօրս դառնալով կ՚ըսէր. – Սեդրա՛կ, աղէկ մտիկ ըրէ, դուն չօլուխ չոճուխի տէր մարդ ես. քու աղէկութեանդ համար կ՚ըսեմ կոր: Ձեր ունեցած փարայով առիք երկու, երեք չորս արապայ ածուխ… – Տասը, տասներկու, – ընդմիջեց Արտաշ: – Թո՛ղ ըլլայ, եաւրում, տասը, տանսերկու: Է՛հ, ըսենք, որ այս տարուան պէս ձմեռ մը ըրաւ, ո՞ր մէկերնուդ պիտի բաւէ ադիկայ: Ձիւն ձմեռուայ մէջտեղը նորէն քեօմիւրսիզ կը մնաք: Ձեզի պէսներուն համար ասդին դառնաք, անդին դառնաք, մէկ է, կենեկո… կենեկո… ի՞նչ պիտի ընէք, նորէն քեօմիւրճի Աւագին դուռը պիտի առնեք… –'' Հաշա՜, ''– գոռաց Արտաշ: – Ճանը՜մ, պոշ խօսք մըներ, ուզէք չուզէք ձեռք պիտի առնեք… Հայրս հաւանութեան նշաններ կ՚ընէր: Արտաշ վերջապէս գոչեց Աւագին երեսին. – Ծօ՜, դուն ինձն ո՞վ գիտցար… ես թաղական աղա՞ եմ, ի՜նչ եմ, որ խալխին *էմանէթ<ref>Աւանդ:</ref> փարան առնիմ գրպանս դնեմ եւ ինձի համար գործ բանամ… Գնա՛, մասալդ ուրիշին կարդայ: – Դուն գիտես, օղլում, ըսաւ Աւագ, – ես գործը անուշ տեղը կապել կ՚ուզեմ կոր, քու աղէկութեանդ համար կ՚ուզեմ կոր… մեղքը քո ի գլուխ քո, ետքը գէշ ըլլէ նէ, չըսես որ Աւագը ըրաւ… Ես ու հայրս ոտքի ելանք: Արտաշ կարճ վերարկուն ուսին նետեց եւ մեզ հետեւեցաւ: Աւագ անհետացաւ մութ փողոցին մէջ: Ճամփան Արտաշ հօրս կը պատմէր. – Տահայ ի՜նչ կը հնարեն, երէկ ալ քէլ Նիկողոսը եկեր ինձի կ՚ըսէր կոր, որ աղէկ տեղէ աղջիկ պիտի տան եղեր ինձի… Ծօ՜, ի՜նչ է ըրածնիս, որ ասչափ իրար անցեր են, եղածը չեղածը ան է, որ քանի մը ոսկի հաւքեր ենք, աժան ատենը ածուխ առնելու համար… վէսելա՜մ… Այն տարի մարտ ամիսը կը ծաւալէր արեւոտ օրերս շարքի մը մէջ: Ամէն առաւօտ արեւի ջերմ ճառագայթներ անհամար նշոյլներով կը զարդարէին ցօղաթումբ խոտերը, որ կանանչ թաւիշի պէս կ՚եզերէին մեր տան փողոցը: Դրացի պարտէզներու մէջ պտղատու ծառերը ծաղկեր էին եւ վարդագոյն ու ճերմակ ծաղկաթերթեր, դառն նուշի բուրմունքով, կը թռչկոտէին օդին մէջ, երբ հովը փչէր: Բայց Բիւլբիւլ Տէրեսիի խորքէն միշտ կը թաւալուէին գարշահոտ կոհակները եւ երբ հարաւային քամին փչէր, անոնց նողկալի հոտը ոչ միայն կը խափանէր ծաղկեալ ծառերուն թարմ բուրմունքը, այլ նոյնիսկ կը խուժէր փակ տուներէ ներս: Բայց մարդ սիրտ չունէր ուշադրութիւն դարձնելու այդ բաներուն: Երէկ շաբաթէ ի վեր հրդեհներ տեղի կ՚ունենային Ենի Մահալէի, Սելամսըզի, Տեղ Համամըի եւ Իճատիէի խիտ թաղերուն մէջ: Ցորեկները յաճախ կարմրազգեստ ''նեօպետհին''<ref>Հրդեհի լուրը տանող սուրհանդակ:</ref> նիզակը ձեռքը կը վազէր փողոցներէն, երթալ իմացնելու համար աղէտը գլխաւոր պահականոցին, եւ եօթ անգամ թնդանօթները կը թնդային: Գիշերները յաճախ կ՚արթննայի գիշերապահի երկարաձիգ աղաղակներէն. – ''Եանկուն վաա՜ա՜ր…իճատիետ է՜՜… Մանտաբոլ սոգաղնտաա՜՜…'' Եւ ճոկանին հարուածները քարի մը կամ սեմի մը վրայ. – Տա՜նկ… տա՜նկ… տա՜նկ… Դարձեալ թնդանօթի եօթ հարուածներ կը թնդային եւ բոլոր թաղերէն, հեռաւոր եւ մերձաւոր, գիշերապահներու թաւ կամ խռպոտ ձայները չարագուշակ կանչելով կ՚երկարաձգուէին աստիճաններով: Յաճախ մայրս կ՚ելլէր, պատուհանը կը բանար եւ կը դիտէր դուրսը: Շուները կը կաղկանձէին, քամիի հեւք մը շնչասպառ ոգիի մը պէս կ՚անցնէր միջոցին մէջէն. երբեմն ալ կը տեսնէինք հորիզոնը բոցավառ կարմիր ցոլքերով: Գիշեր թէ ցորեկ հայ ջրհանկիրները ոտքի վրայ էին. անոնց կու գային կը միանային յոյն եւ թուրք թաղերու ջրհանկիրները եւ փողոցները կը լեցնէին իրենց հեւքոտ վազքերով, մրցումներով եւ աղաղակներով: Կառավարական հրշէջները, ''թասլը-'' ները, գրեթէ միշտ կը հասնէին հրդեհի մարելէն ետքը եւ յաճախ ենթակայ կ՚ըլլային թաղերու ջրհանկիրներու ծաղրանքին եւ նախատինքներուն: Օրէօր կացութիւնը կը դառնար սպառնական. զանազան շշուկներ շրջան կ՚ընէին. տուներու մէջ փսփսալով կ՚ըսէին, որ ''խունտախճիներու''<ref>Հրձիգ:</ref> խումբ մը կայ, որ հրդեհ կը ձգէ կողոպուտի նպատակով: Թաղերու պահականոցներն անտարբեր կը մնային, ոստիկանները իրենց եղած ցուցմունքները ականջի ետեւ կը ձգէին: – Վա՜յ գլուխներնուն, – կ՚ըսէր մայրս, – մունտառները գող աւազակներու հետ մէկ եղած են, իրենց բաժինը ունին: Ոմանք ալ կը կարծէին, որ ապահովագրական ընկերութեան մարդիկ են այդ հրաձիգները, որովհետեւ հրդեհի վախը կը մղէր ամենէն անտարբերները ապահովագրուելու: Եւ ճիշտ է, որ ամէն անգամ հրդեհէ մը անմիջապէս ետքը, ''սիկուրդաճի''<ref>Ապահովագրող:</ref> '' -'' ները տունէ տուն կը պտըտէին եւ իրենց ծառայութիւնը կ՚առաջարկէին: Վերջապէս Բիւլբիւլ Տէրեսիի, ինչպէս եւ ուրիշ բանուորական թաղամասերու մէջ ազգաբնակչութիւնը կազմակերպեց պահակութիւն: Փոխնիփոխ փողոցի մը մէջ մէկը կը հսկէր, եւ որեւէ անծանօթ մարդու մը անցքը կ՚ենթարկուէր խիստ քննութեան: Եւ հրդեհները դադրեցան: Այդ իրարու յաջորդող հրդեհներու միջոցին, Արտաշ միշտ վազեր էր հրդեհին վայրը, թողեր էր գործը, դարձեր էր սրտնեղ եւ յարձակողական եւ անձնատուր եղեր էր հարբեցողութեան: Կասկածն սկսեր էր սպրդիլ մտքերու մէջ. շատերը չէին խօսիր, բայց կը մտածէին. ի՞նչ եղան հաւաքած դրամները: Արտաշ գինետուներէն դուրս չէր ելլեր. կը պատմէին, որ յաճախակի կռուի կը բռնուէր մէկին եւ միւսին հետ, գինետան ապակիները կոտրեր էր, եւ վերջապէս ոստիկան կանչեր էին զինքը զսպելու համար. բայց Արտաշ աչքը դարձած, երբ տեսեր էր ոստիկանը, նետուեր էր դիմացը եւ նայուածքով ոտքէն գլուխ չափելով գոռացեր. ''– Վա՞ր մը պանայ եան պախան''<ref>Մարտահրաւէր. բառացի` «կա՞յ արդեօք ինձ ծուռ նայող»:</ref> '' …'' Գինետան մարդիկ միջամտեր էին. – Ծօ՛, Արտա՜շ, մ՚ըներ, մեղք է արեւիդ… խէրդ կ՚անիծեն: – Դուք հոգ մ՚ընէք, իմ վրաս ձեռք դնողը դեռ մօրմէ չէ ծնած… Ինձի Պլութ օղլու Արտաշ կ՚ըսեն… Եւ ճիշտ է, որ ոստիկանը ընկրկեր եւ հեռացեր էր: Այս լուրերը, որ կը տարածուէին տուներու մէջ, թէ՛ հիացում կ՚ազդէին, թէ՛ սարսափ: Մայրս մտիկ կ՚ընէր հօրս բերած տեղեկութիւնները եւ բերանը չէր բացած խօսք մը ընելու, կարծիք յայտնելու: Պարզ էր սակայն, որ մտատանջ էր, բայց յամառօրէն կը յուսար, որ Արտաշէս խելքը գլուխը պիտի հաւաքէ եւ ստանձնած գործը պիտի կատարէ: Առտու մը կանուխ, երբ մայրս դռան սեմին վրայ հացագործին կը սպասէր, դրացի կին մը յառաջացաւ եւ ըսաւ. – Քուրու՛կ, նորէն երէկ գիշեր Արտաշ ապուր մը կերեր է, ճամ-դուռ կոտրեր է, փոլիսը կանչեր են… Մայրս կարծես խայթուած, գլուխը ցցեց. – Ի՞նչ ըսել կ՚ուզես, Աղաւնի հանըմ։ – Ի՞նչ ըսել պիտի ուզեմ, շաշխընի պէս փարաները ձեռքը դրինք, մեխանէները կը խնդան կոր… – Քու տուած փարադ ինձմէ գիտցիր, – ըսաւ մայրս եւ դուռը գոցեց դրացուհիին երեսին: Բայց բակին մէջ անիկայ երկու ձեռքերով գլուխը բռնեց եւ սկսաւ հեծկլտալ: Ծանր վիշտ մը կը քարանար սրտին վրայ եւ խելագարի պէս չորս կողմը կը նայէր, կարծես օգնութիւն մը յուսալով: Մտադրեցի Պետիկին խօսիլ, բայց ան ալ քանի մը օրէ ի վեր դարձեր էր խուսափուկ: Պետիկն ալ տխուր էր եւ մտատանջ, եւ կարծես շարունակ անլուծելի հարցումի մը պատասխանը կը փնտրէր: Բայց ինչ որ ամենէն աւելի ցաւ կը պատճառէր ինձ, այն էր, որ մեր թշնամիներն սկսեր էին ուրախանալ եւ կարծես կը յաղթանակէին: Քէլ Նիկողոսը փաւլիքային մէջ ծիծաղելով հարցուցեր էր բանուորներուն. – Է՜… ածուխը ե՞րբ կ՚առնէք կոր, – եւ հօրս դառնալով, – Նունիկ հանըմին ըսէ, մաղազան պատրաստ բռնէ… Քեօմիւրճի Աւագ դռնէ դուռ կը պտտէր եւ բանուորուհիները կը գրգռէր Արտաշի դէմ: – Իմացայ, որ այս շաբթու աղէկ ածուխ պիտի իջեցնեն գեղերէն, ըսէ՛ք Արտաշին, թող նայի. ե՞ս պիտի առնեմ, ինչուս պէ՜տք, ամա ձեր աղէկութեան համար կ՚ըսեմ կոր: Ոմանց ալ կը յայտնէր. – Լսեցի, որ եկող շաբթու գիները պիտի բարձրանան, ատենն է, օր մի կորսնցնէք: Եւ իրաւմամբ գիւղերէն ածուխով բեռնաւորուած սայլերը կ՚իջնէին Սկիւտար, կանգ կ՚առնէին հայոց գերեզմանատան անկիւնը: Յաճախորդները կ՚երթային, կը դիտէին, խորհրդածութիւններ կ՚ընէին փայտածուխին եւ գինին վրայ, եւ իրար կը քաջալերէին գնելու համար: Հետզհետէ լուր տարածուեցաւ, որ մեծատուններն իրենց ածուխը կը գնեն: Բայց ինչ որ խայթեց բանուորները, այն էր, որ եազմայի գործատէրերը կը շտապէին իրենց տարեկան փայտածուխը մթերելու: Դռնէ դուռ, պատուհանէ պատուհան, թաղերու մէջ կիները կը խօսէին: – Կոկանենք երկու արաբայ առեր, ներս նետեր են. Չեւիկենց արաբան լեռան պէս բարձր էր… Աւուրտենք ետ պիտի կենային, միտքը փոխեցին, առին, անոնք իրենց ըրածը գիտեն… Բայց ամենէն մեծ չարիքը կը գործէր Արտաշի եղբայրը` Խաչիկ: Անիկայ սրճարաններուն եւ գինետուներուն մէջ կը գրգռէր բանուորները Արտաշին դէմ. – Ծօ՜, խելքերնուդ պտուկը սիրեմ… աղբարս է, ամա ես շիտակը խօսող մէկն եմ. ի՞նչ խէր ունեցեր է ինքզինքին, որ իրմէ խէր սպասէինք… Հիչ անոր չուանով հոր կ՚իջնուի՞… Յետոյ խորհրդաւոր կերպով կ՚աւելցնէր. – Ինձմէ գիտցած մ՚ըլլաք, այս գործին վերջը գէշ է… իրեն հետ խալխն ալ պիտի վառէ… մնացածը դուք գիտեք… – Է՜, բանը բանէն անցեր է, – կը պատասխանէին Խաչիկին, – ալ հիմա ի՞նչ կրնանք ընել… – Գացէ՛ք ետ ուզեցէք ձեր փարաները: Այս լուրերը մեզ կը բերէր Հայրապետ ամուճաս, եւ կը նկարագրէր թէ ինչպէս Սիլիհտարի եւ Ենի Մահալլէի բանուորները եւ բանուորուհիները յուզմունքի մէջ էին. յետոյ դանդաղօրէն սիկառեթը ոլորելով կը խորհրդածէր. Ողորմած հոգի հարըս կ՚ըսէր, որ երեսուն տարին մէյ մը ''խազեպ''<ref>Պատուհաս:</ref> մը աշխարհ կու գայ: Բայց աստուած ըրածը գիտէ… Բանով մը կը զսպէ… շատ անգամ կին աշխարհ կու գայ… տունէ տեղէ հեռու ըլլայ, ատանկներն իրենց շուրջը կ՚երեն, կը մըրկեն, բայց կնիկութիւնը կը զսպէ… Տնէն դուրս բան չեն կրնար ընել. Արտաշ ալ խազեպ է… ան ալ զսպողը չքաւորութիւնն է… Բայց անմիջապէս Խաչիկին ակնարկելով, կ՚աւելցնէր. – Ան ալ շիքեար մը չէ եա՜… խօսքն ալ արժէք չունի… երկու աղբար միշտ շուն ու կատու եղած են… – Ես պիտի երթամ Արտաշին խօսիմ, – ըսաւ իրիկուն մը մայրս վճռականութեամբ: Հայրս ու հօրեղբայրս միջամտեցին. – Նունի՛կ, ատանկ բան չընես… դուն չես ճանչնար Արտաշը. գիտե՞ս ինչ դարձեր է… հետը խօսիլ չըլլար… – Պիտի երթա՛մ, – ըսաւ մայրս եւ բռունցքը զարկաւ թեզկեահին, – երթամ պիտի, խօսիմ հետը… իմ պոչիս կոխել չըլլար… թող հասկնայ, որ բաղնիքը խենթ կայ եղեր… պիտի երթա՛մ… Եւ շարունակեց կատաղութեամբ բանիլ: Հետեւեալ օրը, երեկոյին, երբ դպրոցէն վերադարձայ, զգացի, որ արտակարգ բան մը պատահած է: Քոյրս եւ եղբայրներս շշմած էին, եւ ինձ կ՚ուղղէին անձկալի նայուածքներ: Մայրս թեզկեահին առաջ նստած կ՚աշխատէր: Ձախ ձեռքը դրեր էր ճակատին, եւ աջ ձեռքով վրձինը կը քսէր եազմայի գծագրուած ծաղիկներուն վրայ: Ամէն անգամ, որ ներկի հողէ ամանը կը տեղափոխէր, կը տեսնէի, որ անոր վտիտ մատները կը դողային: Նշմարեցի նաեւ, որ աչքերը կարմրած էին: Դիտեր էի, որ երբ մայրս վիշտ մը կամ յուզմունք մը ունենար, երբեմն կը հեծկլտար, բայց երբեք չէր արտասուեր. անիկայ չոր աչքերով եւ լռելեայն կը մաքառէր իր ներքին զգացումներուն հետ: Մօրս աչքէն արցունք կը ժայթքէր միայն, երբ բարկութեան ծայրայեղ աստիճանին կը հասնէր, եւ յայտնի էր, որ այդպիսի բան մը պատահած էր: Երեկոյին, երբ հայրս տուն եկաւ, հասկցայ մօրս բարկութեան պատճառը: Արտաշ անհետացեր էր. մեկներ էր առանց որեւէ բան ըսելու, եւ գինետուներու, սրճարաններու, փաւլիքային եւ թաղերու, տուներու մէջ կ՚ըսէին, որ ան ելեր գացեր էր բանուորներու դրամը մէջքի գօտիին մէջ կապած: Լուռ ճաշեցինք եւ լուռ սպասեցինք, որ մեր պառկելու ժամանակը գայ: Հայրս բազմոցին վրայ իր սովորական մրափէն արթննալով, սկսաւ խօսիլ մօրս հետ: Անոր ձայնը թախիծով լի էր եւ կը պատմէր, թէ ինչպէս դուշմանները կը խնդային իրենց վրայ: Քեօմիւրճի Աւագը գինետան մէջ հաւաքեր էր «իր նմանները», կը խմցնէր եւ կը պատմէր, թէ ինչպէս Արտաշ իր հօրը պէս ''խաչաղ ''եղեր էր: – Չօլուխ չոճուխի բերնէն կտրեցինք, – կ՚ըսէր հայրս լալագին, – փարաները ձեռքը դրինք, ուրիշին ալ ''սեբեբ''<ref>Պատճառ:</ref> եղանք… Նունի՛կ, – կ՚աւելցնէր ան յանդիմանական շեշտով, – տեսնողը երեսս վար կ՚առնէ կոր, յանցաւորի պէս եմ, մարդու երես տեսնելու հաւէս չի մնացեր… Մայրս միշտ լուռ կը մնար, եւ երբեմն անհամբերութեան հառաչանք մը կ՚արձակէր: Կամաց-կամաց հօրս խօսքը սակաւեցաւ, մօրս լռութիւնը դարձաւ սպառնական: Վերջապէս լոյսը մարեցին եւ պառկեցան: Բայց մինչեւ լուսաբաց լսեցի մօրս հեւքոտ շնչառութիւնը: Մենք երկուքս անքուն էինք, կը տառապէինք, եւ զգացի, որ մօրս եւ իմ ցաւս մէկ էր: Երբ առաւօտուն ծանր ու երկարատեւ քունէ մը ետքը աչքերս բացի, մայրս կրակարանին առաջ խահուէ կը պատրաստէր: Սեւ հեղուկը զեղեր էր տաք մոխիրին մէջ, եւ այրուած խահուէի հոտով լեցուեր էր սենեակը. մայրս աչքով ունքով մինակը կը խօսէր եւ շրթները կը դողային: Անցան օրերը այս լարուած վիճակին մէջ. անցաւ շաբաթը եւ ահա ամէն մարդ համակերպած էր, երբ ուրախ լուրը պայթեցաւ թաղերու մէջ: Արտաշ գիւղերը գացեր էր տեղուոյն վրայ գնելու համար փայտածուխը: Ուրբաթ, շաբաթ եւ կիրակի, անընդհատ եազմաճի էսնաֆին ածխաբարձ սայլերը կ՚իջնէին գիւղերէն, կու գային Թօփհանէ Օղլուի լայն պողոտայէն, կանգ կ՚առնէին գերեզմանատան առաջ: Երբ Սելմասըզի եւ Իճատիէի ունեւորները եկեր էին փայտածուխը ընտրելու, սայլապանները յայտարարեր էին. «Ծախու չէ, եազմաճիներու ածուխն է»: Սիլիհտարէն, Ենի Մահալլէէն, Վանքին Պաղէն, Բիւլբիւլ Տէրեսիէն, Տաղ Համամէն բանուորուհիները բան-գործ թողած կ՚երթային տեսնելու «իրենց ածուխը»: Քեօմիւրճի Աւագը, կ՚ըսէր հայրս, «ամօթէն ծակ մը մտեր է»: Մայրս հազիւ սթափած իր ցասումէն եւ յուսախաբութենէն, շուարուն ձեւ մը առեր էր: Անիկայ վերջապէս, յուզմունքէն զինաթափ, հօրս խոստովանեցաւ. – Ա՛յ մարդ, երբ որ լսեցի, գիտես, որ սիրտս վեր ելաւ… մի՛ մեղադրէք ինձի, խենթ ղուշ դարձեր եմ… չիյտեմ քի խնդամ մի, լամ… Շաբաթ իրիկուն Հայրապետ ամուճաս եկաւ մեզի: Կարմիր թաշկինակին մէջ կապած չոր թուզ բերեր էր «չոճուխներուն» համար: Անիկայ ուրախութենէն կը խայտար: Գացեր տեսեր էր եազմաճիներուն ածուխը եւ դեռ դրան սեմին վրայէն սկսաւ գովքը ընել: – Վա՜յ Արտաշ, վա՜յ, – կը գոչէր խօսքը ընդհատելով, – որդի հարազատ, Պլութ ''քէնտիսի''<ref>Ինքն իսկ (Պլութն ինքն իսկ):</ref> '' …'' Եւ սրտին զեղումը արտայայտելու համար սկսաւ խօսիլ Պլութի վրայ: Պատմեց անոր քաջագործութիւններն եւ անոր մահը եւ իր բեկբեկ ձայնով սկսաւ տեսթան երգել. – Հէ՜յ գիդի Պլութ, հէ՜յ, դուն ալ մեռնելու մարդ էի՞ր պէ՜… Առաւօտ կանուխ հայրս գնաց շուկայ եւ երկու ոչխարի գլուխ բերաւ մեր կիրակնօրեայ խնճոյքին համար: Եղբայրներս գացեր էին ածուխի սայլերը տեսնելու եւ քոյրս սենեակին մէջ դպրոցական երգ մը կ՚երգէր իր քաղցր ձայնով: Ես կ՚օգնէի մօրս տնական գործերուն: Երբեմն կ՚երթայի մօրս պատուէրին վրայ նպարավաճառէն բան մը գնելու եւ դարձիս միշտ կը գտնէի մայրս իր զուսպ ուրախութեան մէջ: Անոր *նալըն<ref>Փայտեայ ոտնամաններ:</ref> -ներուն համաչափ ձայնը խոհանոցի սալաքարերուն վրայ, լուացած պնակներու իրարու բախումը ծնծղաներու պէս ուրախ կը հնչէին եւ կ՚արտայայտէին մօրս զգացումները: Անոր սեւ աչքերը երբեմն կանգ կ՚առնէին վրաս եւ կ՚ըսէր սրտագին. – Օղո՜ւլ…– առանց խօսքը ամբողջացնելու: Ճաշէն յետոյ հայրս առաջարկեց ինձ, որ քիչ մը երկննանք բարձունքը: Սա մեր սովորական պտոյտն էր. կը քալէինք անխօս, նոյնիսկ երբեմն իրարմէ հեռու: Կ՚անցնէինք Սելամսըզի թաղէն, ուր հին ընտանիքները, մեծ մասամբ ''«տեօւլեթ դիւշկիւնի''<ref>Իշխանութենէ ինկած:</ref> '' », ''իրենց հին փայտաշէն տուներու մէջ կ՚ապրէին ամրափակ, Սուրբ Խաչ եկեղեցիին շուրջ բոլորը: Սելամսըզէն կ՚անցնէինք Իճատիէ, որ առաւելապէս բնակուած էր գաւառացի վաճառականներէ: Կը հասնէինք վերջապէս հայկական թաղերու սահմանը, ուրկէ յետոյ մեր առաջք կը բացուէին դաշտեր եւ արտեր, եւ հեռուէն կը տեսնէինք մեծ եւ փոքր Չամլըճաները: Հայրս կը նախընտրէր նստիլ դաշտին մէջ, գետինը, խոտերուն վրայ եւ սիգառեթ մը ծխել, բայց ես կը ջանայի մղել զինքը դէպի հրէաներուն գերեզմանատունը, ուրկէ յետոյ կը հասնէինք Ֆրենկի լեռը: Այնտեղ Դարուերի գագաթին, մեր առաջ կը պարզուէր Վոսփորի մէկ զմայլելի տեսարանը: Հայրս գոհ կ՚ըլլար, ըսելով թէ հով կայ, անուշ կը փչէ, եւ ես աչքերս բացած հիացումով կը կրէի բնութեան տեսարանին սփոփարար տպաւորութիւնը: Այս անգամ, սակայն, երբ դաշտերը հասանք, հայրս ցոյց տալով մեր սովորական ճամփուն հակառակ կողմը, ըսաւ. – Եկո՛ւր այսօր միւս կողմը երթանք: Ես խայտալով վազեցի իր առաջքէն: Կտրեցինք դաշտը եւ հասանք Բոսթայի ճամփան: Գարնանային արեւը մեր ոտքերու առաջք կը փռէր լուսահեղձ ճանապարհը: Կառքերու անցքին` փոշին ամպի պէս կը բարձրանար եւ կը խափանէր մեր տեսողութիւնը, բայց արդէն հեռուէն կը լսէինք գոռում-գոչում, ուրախ ճիչեր եւ բազմութեան ժխորը: Ամէն թաղերէն մարդիկ եկեր էին տեսնելու անսովոր իրողութիւնը: Նոյնիսկ դաշտին մէջ, հեռուները, խումբ-խումբ մարդիկ խանդով կը խօսակցէին: Անոնք յայտնի առեւտրականներ էին եւ կը զգուշանային առաջանալ եւ խառնուիլ բազմութեան: Բայց ատենը մէյ մը, իրենցմէ մէկը կ՚անջատուէր կու գար, կը դիտէր եւ տեղեկութիւններ կը տանէր խումբերուն: Այդ միջոցին ես ու հայրս կը մօտենայինք բազմութեան. նիհար եւ բարձրահասակ մարդ մը, որ խումբերէն եկեր էր, ուզեց ինձ հրել առաջ անցնելու համար: Ես հազիւ թէ սայթաքեցայ, եազմաճի բանուոր մը բռնեց թեւէս եւ սոսկալի հայհոյութիւն մը ուղղեց մարդուն հասցէին, անիկայ կանգ առաւ եւ փոխանակ եազմաճիին պատասխանելու, խիստ հայեացքով մը նայեցաւ ինձ: Իմ յիշողութեանս մէջ մնացած է անոր նոր սափրուած եւ պիրկ այտերուն փայլը, բեղերը, որ ցուցամատով եւ բթամատով կը սանտրէր դէպի դուրս: Հայրս այդ ակնարկէն ազատելու համար ինձ, թեւերէս բռնեց եւ առաջացուց, եւ իմ հարցական նայուածքիս պատասխանելով ըսաւ. – ''Նեքես''<ref>Ժլատ:</ref> Սարգիս աղան է… չամչնայ նա ինկած քեօմիւրները կը ժողվէ տուն կը տանի… Բայց արդէն մեր ուշադրութիւնը ամբողջովին դարձաւ սայլերուն եւ անոնց շուրջը խռնուած բազմութեան վրայ: Այնտեղ էր Պետիկը եւ իր դասարանի ընկերներէն մէկ քանին: Այնտեղ էին նաեւ քէլ Նիկողոսը եւ քեօմիւրճի Աւագը. անոնք ածուխ գնելու պատրուակին տակ կը մօտենային սալերուն եւ ցած ձայնով կը խօսակցէին իրար հետ: Այնտեղ էին նաեւ զանազան թաղերու ոստիկանները, որոնք կարգը պահպանելու համար կը միջամտէին եւ երբեմն ալ իրենց մտրակները շաշեցնելով, դէպի ետ կը մղէին հաւաքուած բազմութիւնը: Բայց երբ «երեւելիի» մը հանդիպէին, ձեռքերնին իրենց ֆէսին կը տանէին բարեւելու համար եւ ճամփայ կու տային, որ անցնին: Այդ բոլորը չէին վրիպեր ուշադրութիւնէս, բայց իմ ամբողջ մտածումս սեւեռուած էր սայլերուն վրայ, որոնք դիւրին էր որոշել, որովհետեւ զարդարուած էին կանաչ ոստերով եւ նոյնիսկ սայլատար գոմէշներու ճակատները եւ եղջիւրները կը կրէին կլիսիններու ողկոյզներ: Հայրս թուշը ցցած կը նայէր զմայլանքով: Անոր խորշոմած դէմքը պարզուեր էր եւ շրթները սեղմուած էին հիացիկ լռութեան մը մէջ: Իմ ուրախութիւնս կատարեալ եղաւ, երբ Պետիկ քովս եկաւ եւ իր թեւը դրաւ ուսիս. անոր հանդարտ նայուածքը լի էր գոհացումով. յանկարծ ինձ բան մը մատնանշեց, աչքերս դարձուցի այն կողմը եւ տեսայ Արտաշը սեւ ձի մը հեծած. անիկայ վարդ խոթեր էր ֆէսին մէկ կողմին, ականջին վրայ եւ յաղթական կ՚անցնէր սայլերուն քովէն: Կարճ կոճուկը բաց էր կուրծքին վրայ եւ կարմիր գօտին պիրկ կը պարուրէր անոր մէջքը եւ կուրծքը: Մէկ ձեռքով բռնած էր ձիուն սանձէն եւ միւս ձեռքը դրեր էր մէջքին` կարճակոթ դաշիւնին վրայ: Հետիոտն ոստիկանները կ՚ընկրկէին իր ձիուն քայլերուն առաջ, բայց անոնք խոժոռ էին եւ խոհուն: Հետզհետէ աղաները կը հեռանային, բայց եազմաճի բանուորները եւ բանուորուհիները կը մօտենային սայլերուն եւ խօսքեր կ՚ուղղէին Արտաշէսին: – Եաշա՜… Արտաշ, մէկ օրդ հազար ըլլայ… – Կտրիճ մարդ ես, Արտա՛շ, մեր թեւ ու թիկունքը դուն ես… Արտաշէս կը ժպտէր ամէնուն, վերջապէս ձեռքով նշան մը ըրաւ սայլապաններուն եւ ռէյիզին, եւ ածխաբարձ սայլեր սկսան մէկ-մէկ առաջանալ: Ծաղկազարդ գոմէշները կը քաշէին ճռնչացող սայլերը, որոնցմէ կանանչ ոստեր կիյնային գետին: Բոսթայ Եօլին տօնական երեւոյթ մը ստացեր էր: Յանկարծ լսուեցաւ Արտաշի գոռ աղաղակը. – Եազմաճի էսնաֆին քեօմիւրն է, ճամփայ բացեք… Սայլերը կը հետեւէին սայլերուն, կ՚իջնային դէպի թաղերը: Պատուհաններէն կիներ մինչեւ մէջքերնին կախուած իրարու կը հաղորդէին. – Եազմաճիներուն քեօմիւրն է, ես տասը արաբայ համրեցի: – Տասը արաբային խօսքը՜ կ՚ըլլայ… – Մեր քեօմիւրն է…– կ՚ըսէին պատուհանէ պատուհան բանուորական թաղերու մէջ եւ հպարտութեամբ կը յայտարարէին. – Էսնաֆը, որ միանայ, ինչե՜ր չի կրնար ընել… Ես հայրիկիս ու Պետիկին հետ հետեւեցայ սայլերուն մինչեւ Բէյլերին պարտէզը եւ յետոյ շտապեցի տուն մայրիկիս լուր տալու համար: Այն իրիկուն Բիւլբիւլ Տէրեսիի տնակներուն մէջ լապտերները ուրիշ փայլ ունէին եւ բոլոր դէմքերը կը խնդային: Գիշերը վրայ հասնելէն ետքն ալ դեռ դրացիները տան սեմերու վրայ կը դանդաղէին եւ իրարու կ՚ըսէին. – Քուրի՛կ, դեռ մինչեւ օրս ատանկ քեօմիւր չէ մտած քիպարներուն տունը… – Եազմաճի էսնաֆը *վիւգելայ<ref>Բարձր դասակարգ:</ref> եղաւ… քա՛, ասանկ բան ո՞ւր տեսնուած էր: Տուներուն դռները բաց էին եւ բակերը կը բզզային փեթակներու պէս: Երբ վերջապէս ամէն մարդ իր տան մէջ փակուեցաւ, դեռ կարծես հաղորդակցութիւնները չի դադրեցան եւ ես զգացի, որ սիրտս կը տրոփէր ամէնուն կուրծքերուն մէջ: Մայրս զուսպ էր իր ուրախութեան մէջ, բայց իր գոհունակութիւնը կը ժայթքէր իր աչքերէն, իր շարժուձեւէն եւ մանաւանդ իր անսովոր գորովէն, որ կը զեղուր մեր ամէնուս վրայ: Անիկայ հոգածութեամբ շտկեց քրոջս վերմակը, երբ պառկեցաւ, եւ իր տենդոտ ձեռքը իմ ճակտիս դրաւ, որը վերածուեցաւ փոքրիկ ապտակներու այտերուս վրայ: – Ա՛յ մարդ, – ըսաւ վերջապէս հօրս դառնալով, որ կօշիկները հանելու դժուարին գործով էր, – նէ խենթ եմ, նէ խելօք… ոտքերուդ ջուր տաքցուցեր եմ, պիտի մոռնայի… Ու ճաշեցինք համերաշխ, յագեցած մեր ուրախութիւնով: Ու գիշերը տարածուեցաւ մեր վրայ ինչպէս խաղաղութեան հովանի եւ մինչեւ ուշ ատեն լսեցի հօրս եւ մօրս, որ այնքա՜ն տարբեր էր ուրիշ օրերու խօսակցութեան մրմունջէն: Եազմաճիներուն ածուխը մթերուած էր Ենի Մահալլէի խանին նկուղը: Մթերանոցը կղպուած եւ կնքուած էր եւ բանալին իբր աւանդ կը մնար էսնաֆի քեհեային քով: Տուներու մէջ բանուորուհիները եռանդով կ՚աշխատէին եւ անդադար կը շաղակրատէին դէպքերու մասին: Մեր տան մէջ մայրս այլեւս չէր խօսեր անցուդարձերու վրայ, բայց շարունակ նոր ծրագիրներ կը կազմէր: Կարծես միտքը բացուեր էր նոր հորիզոններու վրայ եւ իրիկունները հօրս կը հաղորդէր իր մտադրութիւնները: – Չօլուխ չոճուխը հագուեցնելու համար, – կ՚ըսէր ան, – ինչո՞ւ աճեմէն առնենք: Կրակի գին ապրանք կը բերէ: Ես Բեբրոնին խօսեցայ, Էլպիսն ալ խօսք տուաւ: Մէյ մը պարտքերնիս տանք, այլ ապրանք չպիտի առնենք: Քիչ մը ատեն ակռայ կը սեղմենք, աճեմին տուածնիս մէկ կողմ կը դնենք, շուկայէն կ՚առնենք նաղտ փարայով, մեր մէջը կը բաժնենք: Ո՞վ կը խառնուի մեզի... Հայրս գլուխը կը շարժէր եւ իր թերահաւատութիւնը կը յայտնէր. – Ասնք աղուոր բաներ են, Նունի՛կ, ամա մեզի համար չեն: Մայրս տեղի չէր տար: Բայց փոխանակ զայրանալու, կը ջանար համոզել հայրս. – Մենք ախմախ ծներ, ախմախ մեծցեր ենք... ադոր համար ալ տիրացեր են մեզի, ինչ կ՚ուզեն կ՚ընեն... Այն ատեն հայրս ձայնը ցածցնելով կը խօսէր դարձեալ խորհրդաւոր վտանգի մը մասին, որ կը թեւածէր մեր գլուխներուն վրայ: Շշուկներ կային, բան մը կը պատրաստուէր... Քեօմիւրճի Աւագ գինով վիճակի մէջ ըսեր էր բանուորներու. – Ադ ձեր ուրախութիւնը փորերնիդ պիտի մնայ: – Ա՜յ մարդ, – կ՚ըսէր մայրս անհամբերութեամբ, – ի՞նչ կը ծամծմես, շիտկէ շիտակ չըսե՞ս... Հօրս սարսափը կը փոխուէր հիացիկ ոգեւորութեան եւ թուշը տնկած, աչքերը քթթելով, կը փսփսար. – Կ՚ըսեն կոր... Ռուսը պիտի գայ, մեզ ազատէ... ամա մինչեւ գայ... ո՞վ ողջ կը մնայ, ո՞վ կ՚երթայ... կ՚ըսեն կոր արիւն պիտի թափի... – Վո՜ւյ, – կ՚ըսէր մայրս գլուխը շարժելով, – ռուսը որի՞ն ձեռքէն մեզ պիտի ազատէ... Ռուսը մեզի հաց, քեօմիւր պիտի բերէ՞... Քեօմիւրճի Աւագն է ատ խօսքերը մէջտեղ ձգողը, ատանկ չէ՞... Կ՚երեւի իր գործին կու գայ... Ռուսը չէ, Աստուած երկինքէն իջնայ, մեզի համար մէկ է... մենք մեր գործը նայինք, բոշ խօսքերու ալ ականջ մի՛ կախեր: Թաղերու մէջ սակայն այդ զրոյցները շրջան կ՚ընէին. աստիճանաբար աշխատանքի թափը կը թուլանար: Մէկ կողմէ սարսափը եւ միւս կողմէ անորոշ յոյսը մարդոց մտքերը կը շեղեցնէին անմիջական խնդիրներէն: Երբ մայրս դրացուհիներէն մէկուն հետ կը խօսէր իր ծրագիրներուն մասին, այլեւս անորոշ պատասխան կը ստանար. – Կեցի՛ր նայինք, քուրուկ, ժամանակները խառնակ են... սպասենք, տեսնենք ի՛նչ պիտի ըլլայ: Իրիկուն մը ուշ ատեն մեր դուռը զարնուեցաւ: Հայրապետ ամուճաս էր. անիկայ դժգոյն էր եւ սրունքները կը դեդեւէին: Երբ սենեակ մտաւ, դեռ չի նստած յայտնեց, որ ձերբակալութիւններ եւ խուզարկութիւններ կատարուեր էին: – Սիմոնենց տունը կոխեցին, երկու տոպրակ թուղթ տարին, տղան բռներ են: Նալբանդենց տունը բոմբա փնտրեր են: Դպրոցը պիտի կոխեն եղեր: Երկու դպրոցի վարժապետներ բռներ դիմաց անցուցեր են: Հետեւեալ առտու կանուխ լսեցինք, որ Արտաշն ալ բռնուեր է: Մղձաւանջային օրեր կ՚անցընէինք: Ամէն րոպէ հրազէններու պէս մեր ականջներուն կը պայթէին կոմիտաճի, հնչակ, բոմբա, ռուսը պիտի գայ, Անգլիա սուլթանին բարկացաւ եւ այլ այս կարգի խօսքեր: Սարսափը տարածուեցաւ բոլոր թաղերուն մէջ, կասկածը սպրդեցաւ ամէնուն սրտին մէջ: Քեօմիւրճի Աւագը հարցաքններ էին, բայց անմիջապէս արձակեր էին: Թաղին ոստիկանները դարձան երկիւղ ազդող անձեր եւ շշուկ տարածուեցաւ, որ հայ լրտեսներ կան, «պատերը ականջ ունին»... Վախը մտաւ նաեւ բանուորական տուները, որովհետեւ Արտաշէսը ձերբակալուած էր որպէս պետութեան թշնամի եւ վտանգաւոր ապստամբ, նոյնիսկ լրագիրները գրեր էին, որ դրամ հաւաքեր էր «այպանելի նպատակը իրագործելու, բոմբա պատրաստելու համար»: Մայրս ընդվզեցաւ այդ ամբաստանութեան դէմ եւ հակառակ հօրս յորդորներուն, առաւօտ մը կանուխ, սեւ քօղը դրաւ գլխուն եւ գնաց Մօրուք Կարապետը տեսնելու, որ դատական գործերով կը զբաղէր եւ կապեր ունէր իշխանութեանց հետ: Մօրս կարծիքը այն էր, որ եթէ բոլոր բանուորները եւ բանուորուհիները, որոնք հանգանակութեանը մասնակցած են, հաւաքապէս բողոքեն եւ վկայեն, որ Արտաշէս դրամ հաւաքած է ածուխ գնելու համար, խնդիրը կը պարզուի: Բայց Մօրուք Կարապետ խորհուրդ տուեր էր ետ կենալ այսպիսի քայլէ մը. – Պարապ տեղը ահալին կ՚երես, բոլոր մասնակիցները ''միւզուր''<ref>Կասկածելի:</ref> կը դառնան, Արտաշի գործը գէշ է, գէ՜շ, ''ֆենայ''<ref>Գէշ:</ref> ''...'' Դպրոցը Պետիկին յայտնեցի այս խօսակցութեան մասին: Ան գլուխը շարժեց յուսահատ եւ առաջին անգամ ինձ պատմեց Արտաշէսի ձերբակալման պարագաները: Տունը շրջապատեր էին մեծ բազմութիւնով, զէնքերը պատրաստ եւ, երբ դռանը զարկեր էին, Արտաշէս հասկցեր էր եւ նետուեր էր առաջ կռուելու համար, յետոյ միտքը փոխեր էր, «անոնց ալ ուզածը ատ է» ըսելով: Յետոյ յանձնուեր էր ոստիկաններուն եւ մեկնած պահուն ըսեր էր Պետիկին. – Պետի՛կ, օղլո՜ւմ, սիրտդ ''ֆերահ''<ref>Պայծառ:</ref> բռնէ, ես ինքզինքս կ՚ազատեմ ասոնց ձեռքէն, մեր դիւշմաններուն ալ խէրը կ՚անիծեմ... օր մը անունս կ՚իմանաք... Պետիկ գետինը կը նայէր եւ յաճախ կ՚ընդհատէր իր պատմութիւնը: Ձայնը յուզմունքէն կը դողար: Վերջապէս ըսաւ. – Կարպի՛ս, ես ա՛լ հօրս երեսը չեմ կարող տեսնել: Ան էր մատնողը... Քանի մը օր ետքը Պետիկ փախաւ տունէն: Ան մտեր էր օտար շոգենաւ մը իբր փախստական եւ հեռացեր էր Պոլսէն: Անցան շաբաթներ, յետոյ ամիսներ: Կառավարութեան հրամանով եւ խուզարկութեան պատրուակով բացուեցաւ եազմաճիներու ածուխի մթերանոցը: Ոստիկանները յայտնի համարձակ, պարկերով ածուխին լաւագոյն մասը բեռցուցին ձիերը եւ իրենց տուները ղրկեցին եւ մնացեալը տուին եկեղեցիներուն, որ անոնք աղքատներուն բաժնեն: – Քա՛, մենք ո՞վ, ձմեռուան քեօմիւր առնողը ով, – կ՚ըսէր մեր դրկից հարեւանուհին, առանց վհատելու մօրս խոժոռ լռութիւնէն: – Աղքատութիւնը միսերնուս փակած է, բոշ տեղը չէ կ՚ըսեն կրակէ շապիկ է... Ան պիտի հանենք, պատանքը պիտի փաթթուինք... Եւ մայրս յամառութեամբ գլուխը կը շարժէր ժխտական։ Այդ օրերու ընթացքին, թաղերու մէջ, նախ անհատներ եւ յետոյ խումբեր գլուխ բարձրացուցին եւ սկսան բողոքել կատարուած անարդարութեան դէմ: Արտաշէս որեւէ կապ չունէր կոմիտաճիներու հետ եւ հաւաքական ուժերով ձմեռուան ածուխը գնելը ոչ մէկ օրէնքի դէմ չէր: Եազմաճիները կը ստիպէին իրենց քեհեան, որ երթայ Դուռը, Փաշայ Քաբուսին եւ բողոքէ: Բայց ան օրերէ ի վեր տունէն դուրս չէր ելեր եւ դիմողներուն կ՚աղերսէր. – Ոտքերնիդ պագնեմ, ինձ զօռը մի դնէք, չոլուխ չոճուխի տէր մարդ եմ, չեմ ուզեր ողջ գլուխս աւետարանի տակ դնել: – Թի՛ւ, – կը թքնէին երեսին բանուորները, – աս ալ մարդ է, որ քեհեայ ընտրեր ենք: Բանուորուհիները գողունի դրամ կը հաւաքէին դատաւորները կաշառելու եւ Արտաշէսը ազատելու համար: Իսկ սրճարաններու եւ գինետուներու մէջ բանուորներէն ոմանք յայտնապէս կ՚ըմբոստանային թէ՛ զեղծարար ոստիկանութեան դէմ եւ թէ՛ եազմայն գործատէրերուն դէմ, որոնց մատը կայ, կ՚ըսէին, պատահած դէպքերուն մէջ: Ամէնքը համաձայն էին, որ էսնաֆը իր ոտնակոխուած իրաւունքները պէտք է պաշտպանէ, բայց ոչ ոք որոշ ծրագիր մը կ՚առաջարկէր: Այդ միջոցին մայրս բանը-գործը թողած, հակառակ որ ''սըխլեթ''<ref>Ստիպողական պատուէր:</ref> էր, ամէն օր փողոցները կը չափէր: Ան կ՚երթար Ենի Մահալլէ, Սիլիհտար, Տաղ Համամ, աշխատակցելու այն բանուորուհիներուն, որոնք ամէն վտանգ աչք առած մտադիր էին Արտաշն ազատելու համար գումար մը գոյացնել: Մայրս կրկին գնաց Մօրուք Կարապետին եւ կաշառք խոստացաւ: – Ադ ուրտեղէ՞ն է ձեր փարան, – հարցուցեր էր Մօրուք Կարապետ կասկածելով: Մայրս հասկցեր էր, որ պէտք չէ ընկերները բերան տայ եւ ըսեր էր. – Տունս կը ծախեմ, կու տամ: Իմ խօսքս բերնէ կ՚ելլէ: Եկեղեցին եւ թաղական խորհուրդն էլ իր հերթին դիմումներ կ՚ընէր բանտարկեալներն ազատելու համար: Պատրիարքարանը դիմեր էր դեսպանատուները ձերբակալուած հայերու ազատ արձակումը խնդրելով: Միքէն ինձ հաղորդեց այդ մասին եւ ըսաւ թէ սուլթանը կը դողայ դեսպաններէն: Պայրամը մօտ էր եւ կը յուսացուէր, որ այդ առթիւ սուլթանն ընդհանուր ներում շնորհէ կոմիտաճիներուն: Կարճատեւ սըխլեթէն յետոյ, որու միջոցին շատերը չէին կրցած աշխատիլ, չքաւորութիւնն աւելի դաժան եւ աւելի անողոք տեղաւորուեր էր մեր տուներու մէջ: Դարձեալ աճեմը կատղած կիցեր կու տար մեր դռանը: Թաթիլները իրարու ետեւէ կը հասնէին եւ հացագործը յաճախակի ձիուն սանձը կը քաշէր եւ կ՚անցնէր առանց մեր դռանը զարնելու: Դարձեալ քոյրս դժգոյն եւ նիհար երկնցեր էր բազմոցին վրայ եւ տան տխուր լռութիւնը կը խզէր իր հազովը: Իրիկունները հայրս օր-օրի աւելի կքած եւ հետզհետէ աւելի անգթօրէն տառապելով իր ոտքերէն, կը տքար, մինչ մայրս կը բանէր թեզկեահին վրայ եւ երբեմն ապան կը սրբէր պատռելու ճչող աղմուկ մը առաջ բերելով: Դարձեալ գիշերուան ժամերուն, երբ մենք պառկած կ՚ըլլայինք, հայրս կը խօսէր ողբագին ձայնով, անվերջ հոգերու վրայ: Մայրս ընդհանրապէս լուռ կը մնար, բայց դէմքը կը ստանար երբեմն դառն հեգնութիւն եւ երբեմն ալ ցասումի արտայայտութիւն, բայց յաճախ ան կը մնար մտախոհ, ինչպէս մէկը, որ իր էութեան խորն անդրդուելի յենարան գտած է: Այսպէս կ՚անցնէին օրերը, երբ վերջապէս պայրամը եկաւ եւ սուլթանական ներում շնորհուեցաւ: Սկիւտարի բանտարկեալները վերադարձան իրենց տուները, բացի Արտաշէսէն եւ երկու դրսեցի վարժապետներէն, որոնք ըսուեցաւ թէ իրենց բնիկ գաւառները ղրկուեցան: Եազմաճիները ժամեժամ կը սպասէին Արտաշէսի վերադարձին: Բայց օրերը կը յաջորդէին իրարու եւ Արտաշէս չէր երեւար: Մայրս տենդագին անհամբերութեան մէջ էր. վերջապէս չդիմացաւ եւ ինձ հետ անգամ մըն ալ գնաց Մօրուք Կարապետին: Ցանցառ մօրուքով, կարճահասակ, կնդած գլխուն ճերմակ գդակ մը դրած, մանր եւ խուսափուկ աչքերով, Մօրուք Կարապետը լսեց մօրս խօսքերը: Մայրս կը գանգատէր, թէ բոլոր կոմիտաճիները տուն դարձան, մինակ Արտաշէսը, որ այդ գործերուն հետ կապ չունէր, մնաց: Այն ատեն Մօրուք Կարապետ ըսաւ խորհրդաւոր կերպով մը. – Խօսեցայ ''գատըին''<ref>Դատաւոր:</ref> հետ, կաշառք ալ խոստացայ: Մարդս կը ճանչնամ, հազար անգամ գործ ունեցած եմ իրեն հետ: Այս անգամ ճար չկայ: Անիկայ ինձ ըսաւ. «Կարապե՛տ, դուն մի՛ խառնուիր Արտաշէսի գործին, գէ՜շ, գէ՜շ գործ է: Անոր կերած ապուրը հեչ մէկուն կերած ապուրին չի նմանիր... Երանի՜ թէ կոմիտաճի ըլլար... »: Այն ատեն ո՛չ ես եւ ո՛չ մայրս հասկցանք այդ խօսքերուն իմաստը, եւ երբ վերջապէս մայրս սթափեցաւ իր ապշութենէն, ձեռքս բռնեց եւ դուրս ելանք: Անցանք փողոցներէն առանց իրարու հետ խօսելու: Մայրս կը քալէր գլուխը բարձր, աչքերը հրացայտ, այտերը վառած տենդագին կարմրութիւնով: Անոր քայլերը չոր եւ համաչափ կը հնչէին սալաքարերուն վրայ: Երբ տուն մտանք, տեսայ, որ կը դողար բոլոր մարմնովը: Հանեց գլխուն սեւ քօղը, նետեց մէկ կողմ եւ խելագարի պէս գոչեց, բռունցքը ցցելով. – Օղո՜ւլ, մենք աս աշխարհիս անիծուածներն ենք... Եւ անգամ մըն ալ ցասումի արցունքներ ժայթքեցին մօրս աչքերէն: 43rf31uu1i01airsl0mio9qq0netst8 396610 396609 2026-09-16T16:32:00Z Emptyfear 547 396610 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= [[Կրակէ շապիկ]] |section = |previous = |next = |year = 1911 |author= Զապել Եսայան}} Այն ժամանակ հազիւ տասը տարեկան էի: Մենք կը բնակէինք Սկիւտար, միայարկ, խարխլած ու փայտաշէն տուն մը, որ կը գտնուէր Բիւլբիւլ Տէրեսիի վերեւը երկարող տուներու մէջ: Ամառ թէ ձմեռ ձորին մէջէն կը թաւալէր թանձր ու մթագոյն աղբը, դանդաղ ընթացքով: Չեմ գիտէր ինչո՞ւ այդ գարշահոտ ու բաց կոյուղին, որին անունով կը կոչուէր թաղը, կը կրէր այնքան բանաստեղծական անուն: Թերեւս միայն այն պատճառով, որ ձորէն անդին կը տարածուէր թրքական գերեզմանատունը եւ որուն մշտադալար եւ տխրատեսիլ նոճիներուն մէջ բոյն դրած էին սոխակներ: Իմ մանկութիւնս անցած է այդ ձորին վերեւի ափունքներուն վրայ: Թաղին բոլոր երեխաները դեռ օրօրոցէն շնչած են այդ գարշահոտութիւնը: Աւելի ուշ անոնք կ՚աճէին եւ կը մեծնային պղտոր խոնաւութիւնով թրծուած զառիթափներուն վրայ, որոնց նոյնիսկ սեպ դարվարները ընտանի դարձած էին մեր ճապուկ քայլերուն: Ամառուան մէջ, երբ հարաւային քամին կը փչէր, մեծերը երեսները կը թթուեցնէին եւ իրարու կ՚ըսէին ''լոտօս ''է: Այդ բառը ինձ սարսափ կը պատճառէր, այդ օրերուն մայրս աւելի սրտնեղ կը դառնար, հօրս մարած աչքերը աւելի կը յուսահատէին, եւ չնչին պատճառ մը առիթ կ՚ըլլար, որ մայրս կատաղութեամբ յարձակուէր հօրս չքաւորութեան վրայ: Գանգատներ եւ յուսահատական աղաղակներ կը պայթէին տանը տրտում մթնոլորտին մէջ, ընդմիջուած շառաչուն ապտակներով, որ իմ կամ եղբայրներուս այտերը կ՚ընդունէին անտրտունջ: Այդ օրերուն Բիւլբիւլ Տէրեսի գարշահոտութիւնը անհանդուրժելի կը դառնար: Երբեմն ալ քամիի ալիք մը դիմացի գերեզմանատունեն մինչեւ մեզ կը բերէր ուրիշ տեսակի արտաշնչում մը: Մայրս խորհրդաւոր եւ սարսափահար երեւոյթ մը կ՚առնէր, երբեմն մեզ կը փակէր տան մէջ եւ կ՚ըսէր. – Դուրս մ՚ելլէք, ''կոռելը''<ref>Պոլսոյ ժողովրդական բարբառով կը նշանակէ թուրք գերեզմանատուն:</ref> նոր ''սատակ''<ref>Իբրեւ արհամարհանքի արտայայտութիւն` թուրք մեռելը կը կոչէին սատակ:</ref> թաղեր են: Այդ օրերուն իրիկունները, երբ հայրս ու մայրս կը խօսէին իրենց անհատնում հոգերուն վրայ, մօրս շեշտը աւելի դառն էր եւ հօրս պատասխանները աւելի վհատ: – Մարդ աստծոյ, – կ՚ըսէր մայրս յուսահատութեամբ ձեռները ծունկներուն զարնելով, – ճար-ճարակ ըրէ, ''մախսմներս''<ref>Անմեղ, ակնարկելով երեխաներուն:</ref> ազատէ այս դժոխքէն: Հայրս լուռ կը լսէր, գլուխը մէկ կողմին հակած եւ իր արեւահար ճակատին վրայ ունքերը կը բարձրանային, կը պռստուէին, երբեմն ալ կը պարզուէին, իրեն տալով լսածներէն ապշած մարդու արտայայտութիւն: Ճար չկար: Չքաւորութիւնը չոքած էր մեր ընտանիքին վրայ, ինչպէս մշտատեւ պատուհաս: Հայրս եազմաճի էր եւ չարաչար կ՚աշխատէր. ամէն առաւօտ մութնուլուսին կ՚երթար քէլ Նիկողոսին ''փաւլիքան. ''այնտեղ ներկ կը պատրաստէր, եազմաները ''խազան'' կ՚ընէր, ամառուան տօթին ու ձմեռուան ցուրտ բուքին բանուածները կը տանէր ծովեզերք` լուալու համար եւ թացերը կռնակը բեռցած զառիվերէն կ՚ելլէր արիւն քրտինք թափելով: Մայրս ալ կ՚աշխատէր. ''թեզկեահի ''վրայ եազմայ կը բանէր, հակառակ որ վեց զաւակի տէր էր եւ տանը հոգը բոլորը իր վրայ էր: Ձմեռուան երկար գիշերներուն, երբ մեր անկողինները կը փռէին յատակին եւ զոյգ-զոյգ կը պառկէինք մայրս կը շարունակէր աշխատիլ մինչեւ ուշ ատեն, լամպայի վտիտ լոյսով: Հայրս բազմոցին վրայ երկարած պահ մը կը մրափէր, յետոյ կ՚արթննար ու կը խօսակցէին: Քոյրերս ու եղբայրներս շատոնց քնած կ՚ըլլային, բայց իմ քունս թեթեւ էր եւ կը ջանայի հետեւիլ ըսուած խօսքերուն: Երբեք չեմ լսած, որ այր ու կին իրենց այդ մտերմական ժամերուն անուշ խօսք մը ըսեն իրարու: Անոնք երկարօրէն կ՚որոճային իրենց մտմտուքները. մայրս յոգնութիւնէ տքալով, ակռաները սեղմած, մէկ կողմէն կատաղութեամբ կը բանէր եւ միւս կողմէն հօրս անկարողութեան առաջ, անխնայ կը շարէր սպառնացող հոգերը. պարտատէրեր, որ վաղը «դուռը ձեռք պիտի առնէին, ածխավաճառը, որ մերժեր էր ապառիկ տալ, հացագործը, որ ձիուն սանձը քաշեր գացեր էր առանց հաց ձգելու… Հայրս խոր հառաչանք մը կ՚արձակէր եւ երբեմն ալ կ՚ըսէր. – Չիկային աչքը քեօռնա… Այն ատեն մայրս գերագրգռուած գործը կ՚ընդհատէր, թեզկեահը անդին կը հրէր եւ ոտքի կանգնելով կը գոչէր. – Այ մարդ, չըսե՞ս աղքատութիւնը կրակէ շապիկ է: Մօրս վտիտ իրանը սենեակին կիսախաւարին մէջ կարծես աներեւոյթ զօրութեան մը կը դիմադրէր, աչքերը հրացայտ, կզակը ցցուած, խելագարի պէս կը նայէր ասդին անդին, հայրս քնաթաթախ աչքերով կը հետեւէր անոր շարժումներուն եւ կամացուկ մը ձեռքը կը տանէր իր ցաւոտ ոտքերուն, որոնք կը կսկծային խոնաւ եւ կարկտուած գուլպաներուն մէջ: Մօրս բարկութիւնը միշտ ինձ անձկութիւն կը պատճառէր. սիրտս կը սեղմուէր եւ կ՚ուզէի պոռալ, բայց այդ բարկութեան իմաստը չէի հասկնար: Գիտէի, օ՜հ, շատ լաւ գիտէի, որ անյաղթելի դժբախտութիւն մը կը ծանրանար մեր ընտանիքի վրայ: Գիտէի, որ հոգ մը կար, ճնշիչ հոգ մը, որուն լուծը կը քաշէին մեծերը, երբեմն համբերութեամբ, երբեմն ըմբոստանալով: Այդ ցաւը մեր ամէնուս երկվայրակ եղբայրն էր, մեզ հետ աշխարհ եկած էր, մեզ հետ կը մեծնար. աւելի ուշ հասկցայ, որ ան իր բազմատեսակ երեսներով քստմնելի չքաւորութիւնն էր, եւ այն օրէն, որ հասկցայ, իմ վրաս առի յաղթել այդ հրէշին: Բայց այն ժամանակ փոքր էի եւ մատղաշ: Եւ երբ ծնողքս կ՚ըսէին` «հացի մը փարայ ճարենք…», կամ երբ յուսահատօրէն կը յուսային, որ «գործերը քիչ մը բացուին…», չէի կրնար ըմբռնել, որ իրաւմամբ չարաչար աշխատանքով չոր հացի մը փարայ կը վաստկէին եւ թէ` գործերը բացուէին թէ ոչ, իրենց եւ իրենց պէսերու համար որեւէ յուսալիք բան չկար: Բացի երկու փոքրիկ քոյրերէս, որոնցմէ վերջինը դեռ ծծկեր էր, մենք չորս մանչերս կ՚երթայինք թաղային վարժարան: Մենք ձրի չէինք: Մայրս երբեք չէ զիջած երթալ դիմումներ կատարել «աղա»-ներուն: Դպրոցին մէջ, սրահին պատերուն վրայ կախուած գեղագիր բնաբանները, վարժապետին խօսքերը, ըսուած առակները եւ եղած ընթերցումները նպատակ ունէին մեզ տոգորելու այն զգացումով, որ «ուսմունքով եւ աշխատանքով մարդս կը հասնի ամէն բանի»: Ես եռանդով ու ջանքով կ՚ուզէի ձեռք բերել այդ ուսումը: Եղբայրներս անտարբեր էին այդ բոլորին. անոնք կեանքով եւ ուժով լեցուն, շարժման մէջ կը դնէին իրենց բոլոր ֆիզիկական եւ մտային կարողութիւնները խաղերու եւ ծեծկվրտուքներու մէջ: Անոնք կերպով մը կ՚անցընէին դասերու ժամերը ինչպէս պարտադիր անախորժութիւն եւ անմիջապէս կը վազէին զբօսայգի: Երեկոյին, երբ կ՚արձակուէինք, անոնք ուրիշ մանչերու հետ ռումբի պէս դուրս կը նետուէին դպրոցէն եւ դեռ տուն չի հասած, փողոցներու մէջ անձնատուր կ՚ըլլային շահատակութիւններու. եւ վա՜յ անոնց, որ իրենց ճամփան կտրէին կամ արգելք ըլլալ ուզէին: Ես թէեւ հիացումով կը հետեւէի անոց խաղերուն, բայց մասնակից չէի ըլլար, որովհետեւ կը շտապէի տուն դասերս պատրաստելու: Մայրս անտարբեր էր թէ՛ իմ փութաջանութեանս եւ թէ՛ միւս տղաքներուն անզուսպ վարմունքին: Կը բաւէր, որ զինքը չխանգարէինք իր անդադար աշխատանքին մէջ: Չեմ յիշեր մայրական գորովոտ համբոյր մը կամ ժպիտ մը: Ա՛յ, թող ըսեն ինչ որ կ՚ուզեն, թող խօսին եւ գրեն մանկութեան քաղցր յիշողութիւններու վրայ… Ադոնք անծանօթ են անոնց, որ ակռաները մեղմած կուրծք կուրծքի անդադար կը կռուէին կեանքի դժուարութիւններու դէմ: Մայրս ժամանակ չունէր գուրգուրալու իր զաւակներուն վրայ: Նոյնիսկ երբ փոքրիկ քոյրս կը ճչար օրօրոցին մէջ, միայն սրտնեղութիւն կ՚երեւար մօրս խոժոռ դէմքին վրայ: Երբ ճիչերը շատ բարձրանային, կ՚առնէր մանկիկը, ծիծ կ՚ուտար եւ ինքը ակնապիշ կը մնար, մինչեւ որ երեխան յագենար: Այսօր միայն կը հասկնամ, որ իր արիւնը կը չորնար քրտինք թափելով մեզ համար, այսօր կը գիտակցիմ, որ իր կեանքը մաշած է մեզ համար, բայց այն ատեն իմ մանկութեան հոգիս անյագ կարօտ ունէր գուրգուրանքի եւ մօրս դաժան կամ թթուած դէմքը մռայլ տխրութիւն կը ներշնչէր ինձ: Բայց ես նպատակ մը դրեր էի իմ կեանքիս եւ կը մխիթարուէի` ինքզինքս զգալով զօրեղ գալիք օրերու մէջ: Հայրս ընդհակառակն մեղմ էր եւ կարծես պատրաստ էր սրտազեղումներ ունենալու: Այն ժամանակ հազիւ քառասուն տարեկան էր, բայց իր մարդկային կերպարանքը կորսնցուցած էր ծովի աղի քամիին հարուածներուն տակ: Սեւ եւ տխուր աչքերը մարած էին: Ճերմկած եւ ցանցառ մազերը կը փակչէին գագաթին եւ քունքերուն: Անիկայ լռակեաց մարդ էր եւ իր զգացումները եւ մտածումները կ՚արտայայտէր աչք ու ունքով: Իր ճակատի բազմածաւալ կնճիռները կը կծկուէին կամ կը պարզուէին եւ այդ պարագային դժգոյն գիծեր կը կազմէին արեւահար ճակատին վրայ: Անոր խունացած, կարկտաններով պիտակուած հագուստները ո՛չ գոյն ունէին եւ ո՛չ ձեւ, եւ այդ բոլորէն կ՚արտաբուրէր բարկ հոտ մը աղի քրտինքի եւ պոտասի, որ ինձ սիրելի էր եւ ընտանի, որ գերազանցապէս հայրս էր: Բայց ինչ որ մասնաւորապէս կը յիշեմ, ցաւագինօրէն կը յիշեմ, այդ իր կօշիկներն էին… Հօրս եւ մօրս վաստկած դրամն հազիւ ծայրը-ծայրին կը բաւէր մեր ապրուստին, բայց այդ եազմայի գործի մէջ կային անգործունէութեան շաբաթներ, մանաւանդ ձմեռը, երբ կա՛մ ներկերը կը սառէին հողէ ամաններուն մէջ եւ կա՛մ սառնամանիքի պատճառով անկարելի կ՚ըլլար եազմաները տանիլ լուալ ծովեզերքը: Այն ատեն ''թաթիլ ''էր''<ref>Հանգստանում էր:</ref> '': Երբ այդ չարաբաստիկ բառը կ՚արտասանուէր տանը մէջ, գիտէինք, որ մեր նեղ օրն ա՛լ աւելի պիտի նեղնար: Այդ թաթիլը իմ մտքիս մէջ կը ներկայանար զզուելի եւ թաւ սարդի մը պէս, որ անկիւն մը դարանակալ կը սպասէ եւ միշտ կը սպառնայ մեր կեանքը թունաւորելու: Այլապէս, երբ գործ կար, կերպով մը կ՚ապրէինք: Տունը, ուր կը բնակէինք, ժառանգութիւն մնացեր էր մօրենական պապէս, որ եղած էր ձկնորս եւ քաջ նաւավար: Հայրս շաբաթական կը ստանար երեք մեճիդիէ եւ դեռ կը համարուէր լաւ վճարուած խալֆայ, որովհետեւ տասներկու տարին ի վեր կ՚աշխատէր քէլ Նիկողոսի փաւլիքան: Հայրս շաբաթականը կ՚առնէր կ՚երթար շուկայ եւ կը գնէր երկու ոչխարի գլուխ: Այդ էր մեր մսեղէնը: Երբեմն փոփոխութիւն մտցնելու համար, փոխանակ գլուխը, կը բերէր ոչխարի փորոտիք: Այդ պարագայում վախվխելով կը մտնէր սեմէն, որովհետեւ մայրս կը յարձակէր իր վրայ, մեղադրելով, որ դժուար գործ կը բանայ իրեն: Դէպի հինգշաբթի օխա մը ճերմակ խաշած լուբիայ կ՚ամբողջացնէր մեր շաբաթական ուտեստեղէնը: Երբեմն, սակայն, երբ Վոսփորի ջուրերը առատութեամբ կու տային ''խամսին ''կամ ''բալամուտ, ''հայրս խուրձ մը բողկի հետ ձուկ կը բերէր: Տունը կը լցուէր տապակածի կամ խորովածի ուրախ բուրմունքով եւ նոյնիսկ հօրս դէմքը կը պարզուէր, երբ բազմոցին վրայ երկարած կը սպասէր, մինչ մայրս կասկարային կամ ունելիին հետ ծեծկուելով ճաշը կը պատրաստէր: Այն ատեն հայրս իր ներքին գոհունակութիւնը արտայայտելու համար տասնոց մը կու տար մեզի, որ երթանք ''ախտերէն''<ref>Մանրավաճառ:</ref> շաքարեղէն գնենք մեզ համար: Ճաշէն յետոյ, բացառապէս, հայրս ու մայրս մանգալին շուրջ կը դանդաղէին եւ խահուէ մը կը խմէին, լուռ, բայց համերաշխ իրենց բարօրութեան զգացումին մէջ: Բայց ասոնք շատ հազուադէպ օրեր էին մեր կեանքին մէջ: Հօրս վաստակը պէտք է բաւեր մեր բոլոր ծախքերուն, որովհետեւ մայրս անվերջ եւ անդադար պարտք կը վճարէր: Նախ կար պարսիկը, որ քառապատկուած գիներով ապրանք կը բերէր եւ որով գէշ-աղեկ կը հագնուէինք: Այդ անիծեալ պարսիկը մեր թաղին մղձաւանջն էր. ամէն շաբաթ օր կ՚անցնէր, կը հանդիպէր գրեթէ ամէն տուն եւ մաս-մաս կը գանձէր առնելիքները: Եթէ մէկնումէկը չկրնար վճարել, պարսիկը կը զայրանար, կը գոռար, կը հայհոյէր, կից կը զարնէր պարտատիրոջ դռան, սպառնալիքներ կ՚ընէր… – Աճեմը կենէ այսօր պոռաց…– կը տեղեկացնէր մայրս նոյնիսկ մեզի, երբ տուն կը դառնայինք: Բացի պարսիկը, կային ուրիշ պարտքեր: Երբ ''թաթիլ'' ըլլար, հացագործին դրամը չէր վճարուէր շաբաթէ շաբաթ, կը դիզուէր, կը դառնար խնդիր մը: Ասկէ զատ ձմեռը ածուխ գնելու եւ ուրիշ պիտոյքներու համար հարկ կ՚ըլլար վաշխով դրամ առնել գործատէրէն: Մայրս անդադար կը բանէր եւ վաստկածին «վրան չնայած» կու տար պարտքի: Եւ դեռ մենք բախտաւոր էինք… Հայրս սովորութիւն չունէր գինետուն երթալու, կային, որ որբ էին եւ ծանրացած իրենց մօրը աշխատանքին վրայ, կային որ անօթի կը մնային, որովհետեւ իրենց հայրը գինետունը կը թողուր վաստակը, եւ կային, որ հիւանդ ունէին… Մենք բախտաւոր էինք, պայմանո՞վ որ բացառիկ եւ անհրաժեշտ ծախք մը չներկայանար, եւ կը ներկայանար երբ հարկ կ՚ըլլար հայրիկիս կօշիկ առնել: Խեղճ հայրս… հակառակ իր խոնարհ ծագումին եւ չարքաշ կեանքին փափուկ ոտքեր ունէր, որոնց մորթը կը փշտէր, երբ կոպիտ կօշիկներ հագնէր: Այդ պատճառով կ՚երթար Ստամբոլ, մեծ շուկան եւ այնտեղ իրեն ծանօթ խանութէ մը կը գնէր ոտքին չափէն մեծ կօշիկներ: Անոնք սովորական կօշիկներ էին, երկու կողմերը լաստիկով, որոնց մէջ ոտքերը կը մտցնէր ինչպէս մոյկի մէջ: Այդ մեծկակ կօշիկներու երեսները մէկ քանի օրէն ծալքեր կը շինէին, ծայրը թեթեւ մը կը բարձրանար, փոշին կամ ցեխը հետքեր կը թողնէին անոր խորշոմներուն մէջ եւ անոնք կ՚ունենային ցաւագին եւ սրտառուչ արտայայտութիւն մը: Այդ կօշիկներուն յիշողութիւնը վառ գոյնով կը պատկերացնէր մտքիս հօրս կեանքը: Անոնցմով կ՚երթար ծովեզերք եազմաները լուալու, անոնցմով կը բարձրանար զառիվերը մէջքը կքած թաց եազմաներու բեռին տակ, անոնցմով կ՚երթար ոչխարի զոյգ մը գլուխներ գնելու իր հալալ վաստակով, որպէսզի չօլուխ-չոճուխ ուտեն կշտանան: Անոնցմով կ՚երթար քէլ Նիկողոսին գլուխ ծռելու, իբրեւ շնորհ խնդրելու մէկ կամ երկու ոսկի, հարիւրին երկու հարիւր տոկոսով, երբ ''թաթիլ ''ըլլար, կամ տաղաւար մը վրայ հասնէր աղէտի մը պէս: Եւ անոնցմով է, որ դարձեալ կիրակին եւ տօն օրերը ինձ հետ «կ՚երկննար» դէպի բարձունքը, ոչ շատ հեռու, որովհետեւ մշտնջենապէս յոգնած մարդ էր... եւ սիրտ չէր ընէր քսան փարանոց խահուէ մը խմել որեւէ զբօսատեղիի մէջ: Եւ ինչ որ իր աչքերը չէին արտայայտէր, ինչ որ իր շրթները չէին արտասանէր, կարծես կը գրուէին այդ կօշիկներուն վրայ. իր հոգիի շարժումները, իր թաքուն ըմբոստութիւնները եւ իր անսահման գորովանքը իրեններուն համար կը դրոշմուէին այդ ցաւագին, այդ տրտում կօշիկներուն վրայ: Վաղուց է, որ հայրս կը հանգչի Սկիւտարի հինաւուրց գերեզմանատան մէջ: Անոր չարքաշ ոսկորները փոշի դարձած են բազկատարած թմբիներու հովանիին տակ եւ երբ այսօր կը մտաբերեմ զինքը, կսկիծ մը հերիւնի պէս կը ծակէ սիրտս: Ինչո՞ւ այն ատեն չգիտցայ իրեն ըսել այն խօսքերը, որ այսօր գիտեմ եւ որոնք անշուշտ իր յուսահատ չքաւորութիւնը պիտի փոխէին յուսառատ պայքարի: Ինչո՞ւ երբեք չգիտցաւ, որ իր կոշտացած ձեռքերը ուրիշ բիւրաւոր ձեռքերու հետ կը կերտէին ապագան եւ իր ոտքերը, որ այնքան վհատութեամբ կը դեգերէին փոշոտ կամ ցեխոտ ճամփաներու վրայ, արդէն իսկ կ՚առնէին քայլեր, որ իրենց որդիները պիտի վերածէին յաղթական քայլերու: Մեր դպրոցի աշակերտներուն մէջ կային տասնեակ մը հարուստ տղաքներ, մօտ յիսուն ձրիներ եւ երկու հարիւրէ աւելի էսնաֆի տղաք: Մենք ստուար մեծամասնութիւն կը կազմէինք, բայց մեր մէջ ալ տարբերութիւններ կային: Ոմանք կ՚երթային կը քսքսուէին հարուստի տղոց եւ նոյնիսկ կը ծառայէին, մինչ անոնք կը մնային անտարբեր եւ գոռոզ թէ՛ ուսուցիչներու եւ թէ՛ քծնող ընկերներու հանդէպ: Ձրիներուն խօսքը չէր ըլլար: Էսնաֆի տղաքն էին, որ կու տային ամենէն առաջադէմ եւ փայլուն աշակերտները եւ մեր մէջ էին նաեւ ամենէն քաջերը, յանդուգն ու նետուող տղաքը, «ստահակ»-ները, ինչպէս կը կոչէր տնօրէնը: Դպրոցի ուսուցիչները եւ «վերին մարմինը» ուզէին թէ չուզէին մեզ հաշուի կ՚առնէին: Այդ զանգուածին մէջ խումբ մը տղաքներ, որոնց մէջ էինք մենք, չորս եղբայրներ, ամրակուռ կորիզ մը կը կազմէինք եւ հեղինակութիւն ունէինք բոլոր աշակերտներուն վրայ, ինչ որ ձեռք անցուցեր էինք մեր բռունցքներու ուժով: Դեռ մինչեւ այսօր որոշ հրճուանքով կը յիշեմ կուրծք կուրծքի անհաւասար կռիւներ, որոնցմէ յաղթական դուրս կ՚ելլէինք: Մենք էինք, որ զբօսանքի ժամանակ պարագլուխ կը դառնայինք յանդուգն ու երբեմն արգիլուած խաղերու, եւ մենք էինք, որ ստանձներ էինք «արդարութիւն ընել», երբ հարկ ըլլար: Հարուստի տղաքը կը զգուշանային մեզ հետ գործ ունենալէ, իսկ ձրիները վախվխելով կը դառնային մեզմէ եւ երբեմն ալ հլու հնազանդութեամբ մեզ կը մատնէին: Այդ լալկան, միշտ նկուն տղաքը ինձ զայրոյթ կը պատճառէին: Այլ սակայն ձրիի մը պատճառով քիչ մնաց որ վռնդուէին դպրոցէն: Օր մը չեմ գիտեր ի՛նչ պատճառով, ընդհանուր հսկիչը քանակով զարկաւ տղու մը մատներուն: Անիկայ տխեղծ պատանի մըն էր, որ միշտ կը դողդղար մաշած հագուստներուն մէջ: Ցուրտ էր եւ նոր աւարտեր էինք զբօսանքը. տղուն ճաթռտած մորթով ձեռքերը ուռած էին եւ կապտած: Յանկարծակիի եկած քանակի հարուածներէն, ան շշմեցաւ եւ սկսաւ լուռ արտասուել: Ցաւած ձեռքերը դրեր էր ծոցը եւ կը մղկտար, երբեմն ձեռքերէն մէկը դուրս կը հանէր, վրան կը նայէր եւ աւելի առատ արտասուք կը թափէր: Յանկարծ ինքզինքէս դուրս եկայ: Տեսակ մը տառապագին գթութեան զգացում երբեմն անսպասելի կը գրաւէր ինձ: Ես գիտէի իմ այդ ներքին թուլութիւնը եւ կ՚ամչնայի ու կը փորձէի յաղթել անոր: Անիկայ դառն զգացում մըն էր, անգթօրէն կը տանջէր ինձ եւ փոխանակ ինձ մեղմացնելու կը դարձնէր հէրսոտ, յարձակողական: Երբ նայուածքս տղուն վրայէն դարձաւ հսկիչին, որ անտարբեր իր արարքին` կ՚անցնէր գրասեղաններու առաջքէն, աչքս դարձաւ եւ ակնթարթի մը մէջ, ինչ որ գտայ ձեռքիս տակ` նետեցի գլխուն: Ամբողջ սրահը տակնուվրայ եղաւ, ուզեցի փախչիլ հսկիչի հալածանքէն, բայց ահա տեսայ, որ հսկիչը կը փախչէր ինձմէ: Ոտնամաններս հանէր, ձեռքս բռներ էի եւ պատրաստ էի ինքնապաշտպանութեան. կ՚ելլէի գրասեղաններու վրայ, կը ցատկէի յանկարծ հսկիչին ճամփան կտրելով. ան առաջքէս, ես ետեւէն կը վազէինք նստարաններուն միջեւ եղող նեղ անցքերէն: Մեր խումբին ընկերները, որոնց շարքին եւ եղբայրներս, առաջացած էին սրահին կենտրոնը եւ ձեռքերնին խօթած տաբատներուն գրպանները, նայուածքով լուրջ կը հետեւէին այս անսովոր տեսարանին. վերջապէս հսկիչը յաջողեցաւ սրահէն դուրս սպրդիլ եւ քիչ յետոյ երեւցաւ տնօրէնին սիլուետը: Ինձ տարին խորհրդարան, ուր հաւաքուած էին ուսուցիչները, եւ տնօրէնը սկսաւ խօսիլ: Արիւնս գլուխս խռնուած էր, ականջներս կը բզզային եւ բառ մը չէի հասկնար: Միայն կարծես մշուշի մը մէջէն կը տեսնէի հսկիչին մեռելի պէս դժգոյն դէմքը եւ Քեօսէ Մինասը, քարտուղարը, որ մեծ տետրակին մէջ բան մը կը գրէր ինձ վերաբերեալ: Աւելի ուշ իմացայ, որ ոչ մէկ կապ չէին տեսեր քանակին հարուածներուն եւ իմ արարքիս մէջ, որ վերագրեր էին անսանձ ստահակութեան: Բայց այդ դէպքը պատճառ մը եղաւ, որ սերտ բարեկամութեամբ կապուիմ նորեկ աշակերտի մը, Պլութեան Պետիկին հետ: Անիկա տասներեք տարեկան մը կար եւ վերի դասարաններէն էր: Դասի դադարին ինձ մօտեցաւ եւ ըսաւ. – Իրաւունք ունէիր, մարմնական պատիժը արգիլուած է: – Ադ չէր պատճառը, – ըսի դիտմամբ եւ կաս-կարմիր դառնալով, – ''խարեզ''<ref>Ոխ:</ref> ունէի: Պետիկ նախ զարմացական, յետոյ ժպտուն հայեացք մը ուղղեց ինձ: – Թո՛ղ այդպէս ըլլա, – ըսաւ, ու թեւս մտնելով հեռացուց ինձ տղոց խումբէն, որ մեզ շրջապատեր էր: – Անունդ ի՞նչ է, – հարցուց մեղմութեամբ: – Անունս Կարպիս Սեդրակեան է: – Եազմաճի Սեդրակին տղա՞ն ես... Իմ հաստատական պատասխանիս վրայ պահ մը մտածեց եւ աւելցուց: – Արտաշ հօրեղբայրս ճանչնալու է հայրդ. կրնայ ըլլալ, որ քեզ դպրոցէն վռնդել ուզեն. դուն հոգդ մ՚ընէր, ես կը խօսիմ Արտաշ հօրեղբօրս: Պետիկի ընտանիքը հռչակաւոր էր Սկիւտարի մէջ: Մեծ հայրը` Պլութ, նշանաւոր եղած էր իր խիզախ քաջութեամբ եւ շահատակութիւններով: Կ՚ըսէին թէ ան իր երիտասարդ տարիները անցուցած էր Սաբանջայի լեռները եւ չէրքէզ էշկեաներու պետը եղած էր չէրքէզի անունով: Անիկայ փոխնիփոխ եղած էր ''խաչախանի, ''աւազակ եւ յարատեւ կռուած էր դէտերու եւ կառավարական ուժերու դէմ: Ըմբոստ, քաջ կռուող, միեւնոյն ատեն կ՚ըսէին թէ եղած է բարի եւ հոգածու իր «իշխանութեան» սահմաններու մէջ եղող գիւղացիներու համար, առանց ազգի խտրութեան: Հայրապետ ամուճաս, որ Ենի Մահալլէ կը բնակէր, երբ այցելութեան կու գար եւ օղի մը կամ երկուք նետած կ՚ըլլար, կը պատմէր Պլութի ստեղծագործութիւնները եւ կ՚ըսէր. – Երբ գեղ կ՚իջնար, չոճուխի պէս անվնաս մարդ էր, ամա, պիտի ըսես, ինչո՞ւ լեռ կ՚ելլէր: – Հարկաւ խելքի մը կը ծառայէր, – կ՚ըսէր մայրս: Բնիկ սկիւտարցի, Պլութ օր մըն ալ վերադարձեր էր տուն, ամուսնացեր եւ մէկ-երկու տարի ապրեր էր խաղաղ: Յետոյ դարձեր էր ջրհանկիր, ջրհանկիրներու ''ռայիզ, ''եւ վերջապէս օր մը սպանուեր էր. երիտասարդ ջրհանկիր մը, որուն համար կ՚ըսէին թէ կաշառուած էր, նենգութեամբ, կռնակէն, դաշոյնով զարկեր էր Պլութը: Այն ժամանակ Պլութի եղերական մահը ողբալու համար, սկիւտարցի աշուղները ''տեսթաններ'' շիներ էին: Հայրապետ ամուճաս գոց գիտէր այդ տեսթանները եւ կ՚երգէր: Երբեմն էլ յանկարծ կանգ կ՚առնէր եւ կը գոչէր. – Հէ՜յ գիդի Պլութ, հէ՜յ... դուն մեռնելո՞ւ մարդ էիր, պէ՜... Պետիկի հայրը, Պլութ օղլու Խաչիկ, ողորմելի մարդ էր, ''բայթախ ''սրունքներով, աստուածավախ, գլուխ խոնարհող, շուքէն վախցող եւ որ սակայն ձեռքէ ձեռք կը քաշէին, որովհետեւ կ՚ըսէին թէ ''զօռլու նեֆէս''<ref>Ուժեղ շունչ:</ref> ունի: Կ՚ըսէին թէ անոր անէծքը եւ աղօթքը կը բանի: Հիւանդին տէրերը կը կանչէին զինքը. անիկայ ձեռքերով եւ մատներով խորհրդաւոր շարժումներ կ՚ընէր, Աւետարան մը կը կարդար, քանի մը անիմանալի կախարդական խօսքեր կ՚ըսէր յաճախակի ընդհատուելով եւ հո՜ւ, հո՜ւ փչելով հիւանդին վրայ: Անգամ մը եկած է իմ վրաս ալ աղօթելու եւ դէմքիս վրայ նողկանքով զգացած եմ իր գարշահոտ «նեֆէսը»: Խաչիկ օրուան մէջ կ՚աշխատէր փաւլիքան. անիկայ խէժ կը կոխէր եազմաներու վրայ: Բանուորները որքան կը սիրէին իր եղբայրը, Արտաշէսը, այնքան կ՚ատէին զինքը: Արդէն երկու եղբայր երբեք հաշտ չէին եղած իրարու հետ: Ամէն անգամ որ Արտաշէս իր եղբօրը հանդիպէր, իբրեւ արհամարհանքի նշան թուքի ժայք մը կը նետէր շեղակի: Խաչիկ թաւ յօնքերը կը պռստէր եւ ջրագոյն աչքերը կը տնկէր եղբօրը վրայ: – Ծօ՜, – կ՚ըսէր Արտաշէս բարձրաձայն, – ադ աչքերով գնա պառաւ կնիկները վախցուր... Արտաշ անհարազատ որդին էր Պլութին: Ինքն էլ ջրհանկիր, քանի անգամ մարդ ազատած էր հրդեհի բոցերուն մէջէն: Անիկայ հուժկու մարդ մըն էր, ոլոր բեղերով, մութ կարմիր ֆէսը ծուռ դրած գանգուր մազերուն վրայ, մէջքը, պինդ կապած կարմիր գօտի եւ կարճակոթ դաշիւնը միշտ գօտիին մէջ: Արտաշ ալ եազմաճի էր, բայց կանոնաւոր չէր աշխատեր, որովհետեւ միշտ կռիւ կ՚ընէր գործատէրերուն հետ: Կ՚ըսէին, որ Ենի մահալլէի եւ Սիլիհտարի բանուորուհիները խենթ կ՚ըլլան իր վրայ, մէկ խօսքը երկուք չեն ըներ: Իսկ երբ հրդեհ ըլլար, առաջինը կը վազէր եւ հրդեհը մարելէն ետքը, իր յաղթական ''նաղարայով''<ref>Աղաղակ:</ref> կը թնդացնէր թաղերը: Պետիկ հիացումով կը խօսէր ինձ իր հօրեղբօրը վրայ: Անիկայ մեր պատանեկան երեւակայութեանը կը ներկայանար ինչպէս առասպելական հերոս: Ինչ որ կը ցանկանայինք, ինչ որ կար մեր մէջը` ձգտում եւ իղձ, մարմնացած էր Արտաշի մէջ: Ան իր գոյութիւնով կարծես ամէնուս վրէժը կը լուծէր: Թաղական, հոգաբարձու կը դողային իրմէ: Աղքատախնամի աղաները անտրտունջ կը յանձնէին իրեն ինչ որ պահանջէր, որպէսզի տանի բաժնէ այնպիսի աղքատներու, որոնք մուրացիկութիւն չէին կրնար ընել: Եւ ան այդ բոլորը խղճմտութիւնով կը կատարէր: Երբեմն ալ կը չարանար, դուռ, ապակի կը կոտրէր եւ քանի մը օր կ՚իյնար տխրութեան մէջ: Թաղին թուրք ոստիկանները այդ բոլորը չտեսնելու կու տային, որովհետեւ կը զգուշանային գործ ունենալ իրեն հետ, եւ այդ հանգամանքը թաղեցիներու աչքին բացառիկ հմայք մը կու տար Արտաշին: Այն տարուան ձմեռը անսովոր կերպով խիստ եղաւ: Դեկտեմբերի սկիզբէն սկսաւ տեղալ առատութեամբ: Աղքատիկ թաղերու մէջ տնակներու տանիքները կքեցան ձիւնի ծանրութեան տակ: Գործերը դադրեցան եւ բանող ուտողներու համար հացը եւ ածուխը պակսեցան: Գիշերները հիւսիսային քամին կը փչէր մրրիկի պէս եւ մեր տունը կը տատանէր ճարճատելով ինչպէս ալեկոծութենէ բռնուած նաւ: Առաւօտ եւ երեկոյ ''թիփին''<ref>Մանր ձիւն:</ref> կը տեղար սեղմ եւ արագ, ձիւնեղէն մշուշ մը կը կազմէր, որուն մէջէն անցորդները եւ մէկ սեմէն միւսը փոխադրուող շուները պիտակուած կ՚երեւէին: Վոսփորի վրայ երթեւեկող շոգենաւերու սոյլը` երբեմն թաւ, երբեմն սուր, կարծես անվերջ աղէտ մը կ՚ազդարարէր: Շուկացիները տունը մնացին, դպրոցը գրեթէ թափուր մնաց եւ վերջապէս փակուեցաւ: Ամէն օր սակայն, կէսօրի մօտերը, թիփին կը դադրէր, արեւը կը ծագէր եւ համատարած սպիտակութիւնը կը շողշողար անհամար նշոյլներով: Երբ տունէն դուրս կ՚ելլէինք, կը շլանայինք եւ աչքերս քթթելով կը խարխափէինք, մինչեւ որ վարժուէինք այդ անսովոր եւ ցուրտ պայծառութեան: Մենք միացած մեր թաղին տղաքներուն, կ՚օգնէինք մեր դրացիներուն, որ տան առաջք դիզուած ձիւնը պարպեն բահերով, տանիքներու վրայ բեռցած ձիւնը թեթեւացնեն, բայց աւելի յաճախ անձնատուր կ՚ըլլայինք ձիւնագնդակի խաղերու եւ մեր աղաղակներով կը թնդացնէինք ամայացած փողոցները: Երբեմն ալ ձիւնէ մարդ եւ արջ կը շինէինք: Մեր ընկերներէն մէկը, Սարգիսը, մասնաւոր յատկութիւն ունէր ձիւնը կաղապարելու: Թաղէ թաղ «փողոցի տղաքը» իր թանկագին աջակցութիւնը կը խնդրէին: Անիկայ ''գալըպ քազան''<ref>Եազմայի գծագրութեանց կաղապարները յօրինող եւ կազմող արհեստաւոր-գծագրիչ, փոխադրող:</ref> Միհրանին տղան էր: Հայրը եղած էր ճարտար գծագրիչ եւ արհեստաւոր: Մեծերը կ՚ըսէին, որ ձեռքը անանկ ''պիլեզիկ''<ref>Բառացի` ապարանջան, փոխաբերաբար` արհեստ:</ref> մը ունէր, որ տունի տեղի տէր կրնար ըլլալ: Բայց ան ''հովարտայ ''մարդ էր, վաստկածը կ՚ուտէր դուր դրացիով: Կը պատմէին, որ երբեմն նոյնիսկ լի օրերը, կէս ոչխար կը բերէր տուն, կնոջը խորոված պատրաստել կու տար, կ՚երթար շիշերով գինի կը բերէր եւ փողոցէն անցնող դարձողը կը հրաւիրէր, որ սեղանակից ըլլան ու շէն ու շէնլիք ըլլայ: Ինք ալ ''քանոնը''<ref>Լարային նուագարան մը:</ref> կ՚առնէր ծունկերուն վրայ եւ կը նուագէր: Բայց գալըպ քազան Միհրան աւելի յաճախ գինետուն կ՚երթար, կը խմէր անվերջ, մինչեւ որ զգայազիրկ վիճակի մէջ բերէին զինքը: Ռամազանի մէջ, օր մը, կէսօրէ ետք, գինով վիճակի մէջ գացեր էր Գըզըքլը եւ այնտեղ աղբիւրին գլուխը ''հարֆ''<ref>Խօսք նետել:</ref> նետեր էր թրքուհիի մը: Կնոջը արձակած ճիչերուն վրայ մօտակայ սրճարանի մը իսլամները թափեր էին վրան եւ լաւ մը ծեծ քաշելէ ետք յանձներ էին ոստիկանատուն` ըսելով, որ «կեաւուրը համարձակեցաւ աչք բարձրացնել իսլամուհիի վրայ, ռամազանի սուրբ օրով»: Դատ դատաստանէ յետոյ գալըպ քազան Միհրան դատապարտուեր էր բերդարգելութեան եւ առանց կինը ու զաւակը տեսնելու, անդարձ անհետացեր էր: Սարգիս մեծցեր էր որբ: Մայրը տարիներէ ի վեր, սուգի սեւ ''պոյաման ''կապած գլխին, եազմայ կը բանէր եւ զաւակը կը մեծցնէր դժուարութեամբ: Անիկայ վտիտ, կապոյտ ու երազուն աչքերով տղայ մըն էր, գլուխը քիչ մը հակ մէկ կողմին, որովհետեւ խոյլոտ էր եւ վզին մէկ կողմը կար էր սպիներով: Յաճախ կը բացակայէր դպրոցէն, որովհետեւ գրեթէ միշտ հիւանդ էր, բայց երբ հարկ ըլլար ձիւնը կաղապարել, անիկայ յանկարծ մէջտեղ կ՚ելլէր: Ընդհանրապէս հեզ եւ մեղմ, անիկայ այդ պարագային կը դառնար տիրական եւ մենք կամովին կը հնազանդէինք անոր: Անիկայ կը դեգերէր տեղին վրայ եւ աչքերը կծկելով կը դիտէր շուրջը, մինչեւ որ բարձրութիւն մը ընտրէր: Իր պատուին համեմատ կը դիզէինք ձիւնը, մինչեւ որ հսկայական զանգուած մը կազմուէր: Սարգիս, ձեռքերը տաբատին գրպանները դրած, կը ղեկավարէր մեր «աշխատանքը»: Երբ ձիւնը բաւականին դիզուած կ՚ըլլար, տարօրինակ բան մը տեղի կ՚ունենար: Սարգիս նախ դանդաղ կը մօտենար դէզին եւ յետոյ կը խոյանար վրան: Տեսակ մը դիւային պար շարժման մէջ կը դնէր անոր ամբողջ մարմինը եւ այդ շարժումին ինքնայատուկ ռիթմովը, միշտ դէզին շուրջը դառնալով, ծունկերու, ներբաններու, արմունկներու, ձեռքերու եւ մատներու հարուածներով եւ ճապուկ հպումներով կը կաղապարէր ձիւնը, մինչեւ որ հսկայ արջ մը ցցուէր մեր առաջ իր սպառնական դունչով եւ կողերու ողորկութեան վրայ եղունգներով ուրուագծուած ստեւներով: Մենք բերանբաց կը մնայինք այս արդիւնքի առաջք: Սարգիս իր գործը կատարելէ ետք սրսփալով կը հեռանար, որովհետեւ հակառակ ձիւնին եւ ցուրտին` քրտինքը կը վազէր քունքերէն: Դեռ կը յիշեմ իր տխեղծ սիլուետը, ուսերը վեր տնկած, գունատ մազերը փակած ծոծրակին: Մենք ալ կը շինէինք ձիւնէ մարդ, աղուէս, շուն եւ ուրիշ կենդանիներ, բայց Սարգիսի շինածը ուրիշ բան էր: Ան չէր ուզեր ածուխի կտորներով աչք շինել, ոչ ալ ողորկուած աղիւսով` լինդեր: Բայց իր արջերը կը նայէին եւ կարծես պիտի նետուէին: Մթնշաղին` շուները սարսափած կը կաղկանձէին` մեզ խելայեղ ուրախութիւն պատճառելով: Մեր գոռում գոչումը կը թնդար թաղերուն մէջ, երբեմն անցորդ մը կը ժպտէր եւ կը քաջալերէր, բայց աւելի յաճախ մեր հասցէին կը լսէինք հայհոյութիւն եւ անէծք: Դպրոցին մէջ ոչ ոք անդրադարձած էր Սարգիսի թաքուն յատկութիւններուն: Կային մի քանի գծագրութեան ընդունակ աշակերտներ, որոնք ուսուցչին հսկողութեան տակ սիրուն պատկերներ կը շինէին եւ որոնք կը յարմարէին ամենուն ճաշակին: Սարգիսի հոգիին մէջ ուրիշ եւ մեծղի երազ մը կար: Անիկայ մեռաւ անշուք, դեռ արբունքի չհասած, իր թշուառ տնակին մէջ: Այդ օրերուն դժկամութեամբ տուն կը դառնայի: Թաթիլ էր եւ չքաւորութիւնը աւելի խիստ չոքել էր ինչպէս մեր թաղի տուներուն, այնպէս եւ մեր տան մէջ: Հացագործը մերժեր էր ապառիկ հաց տալ եւ հայրս կ՚երթար փուռէն կ՚առնէր օրական հացը, որ դարձեր էր մեր միակ սնունդը: – Ա՜յ մարդ, – կ՚ըսէր մայրս, անգործ ձեռքերը գալարելով, – ''խաթըխ''<ref>Հացի հետ կերած որեւէ ուտելիք:</ref> չկայ չոր, օխա հացը հերիք չէ: – Ժում ըրէ, – խորհուրդ կու տար հայրս: Բայց հացի անբաւականութիւնէն աւելի մեծ զրկանք էր ածուխի սակաւութիւնը: Ունեւորները եւ նոյնիսկ բարեկեցիկ էսնաֆները գարնան, աժան գինով կը գնէին իրենց տարեկան ածուխը եւ կ՚ամբարէին ձմեռուան համար: Բայց մեզի պէս օրը-օրին ապրող բանուորի ընտանիքները ստիպուած էին իրենց շաբաթական, նոյնիսկ օրական ածուխը գնել քեօմիւրճի Աւագէն, որ անխնայ գիները կը բարձրացնէր: Քանի ձմեռը կը յառաջանար, քեօմիւրճի Աւագը կը դառնար ահազդեցիկ մարդ մը, որուն ձեռքն էր մեզ տալ քիչ մը ջերմութիւն կամ մերժել: Քանի ցուրտը կը սաստկանար, այնքան կրակարանին մոխիրին մէջ նշուլող մճիրը կը սակաւնար: Մայրս խնամքով մէկ կողմ կը դնէր մեծ կտորները, ''էլլեմեները, ''որպէսզի գիշերը մոխիրին մէջ թաղէ եւ առաւօտուն կրակ ունենայ: Բայց յաճախ այդ մեծ կտորները կը ծխային եւ սենեակը կը լցնէին թունաւոր արտաշնչումներով: – Աստուծմէ գտնայ, - կ՚անիծէր մայրս, նորէն ''մարսըխ''<ref>Ծխացող ածուխ:</ref> քշեր է: – Եա ի՞նչ գիտցար, – կ՚ըսէր հայրս, – մեզի պէս անճարներու ''բռնար''<ref>Լաւ տեսակի ածուխ:</ref> քեօմուր պիտի տա՞ր... Մայրս ամէն անգամ կ՚ըմբոստանար, երբ հայրս անճարութեան քոսք կ՚ընէր: Եւ ամէն անգամուն ինձ կը թուէր, որ մայրս անծանօթ եւ խորհրդաւոր ուժի մը կը կռթնէր, երբ կը պատասխանէր. – Քա ինչո՞ւ անճար պիտի ըլլանք... Գիշեր ցերեկ աշխատող մարդը անճար չէ: Թո՛ղ քո քեօմիւրճի Աւագդ մեր տեղը անցնի, բոյը կը տեսնենք... ան ատեն կը հասկնանք ո՛վ է անճարը... – Մարդուն գործն է, Նունի՛կ, – կ՚ըսէր հայրս հեշտաբար, – կնիկը ամէն տարի նոր ''քիւրք ''կ՚ուզէ... – Թերմաշ մնա վրայէն... Օրերը կ՚անցնէին տաժանքով: Պստիկ քոյրս հիւանդացաւ կարմրուկով եւ միւսն ալ վարակուեցաւ. պէտք էր սենեակը տաք պահել: Քեօմիւրճի Աւագին բարի կամ վատ կամեցողութիւնը դարձաւ մահու եւ կենաց խնդիր: Դժուար է ինձ համար մանրամասնել այս օրերու դաժան կեանքը. փոքրիկ քոյրս մեռաւ. եղան օրեր, երբ մեր կրակարանին մոխիրը պաղեցաւ, անհաց եւ անլոյս պառկեցանք մեր ցուրտ անկողիններուն մէջ: Միւս քոյրս դեռ հիւանդ էր գիշերնիբուն կը հազար: Անկրակ սենեակին մէջ օդը ցուրտ եւ բորբոս կը հոտէր: Մօրս խիստ դէմքն աւելի դաժանացած էր. անիկայ իր արցունքը կուլ կու տար եւ մեզ կը նայէր խելագարի պէս: Կարծես մեր դէմ լցուած էր ցասումով, որովհետեւ մեզմէ ամեն մէկը իրեն կը յիշեցնէր իր կորսնցուցած երեխան: Երբ դպրոցը վերաբացուեցաւ, առաջին օրն իսկ ուրախութեամբ գտայ Պետիկը: Անիկայ դուրսի դռան սեմին վրայ ընկերոջ մը կը սպասէր. երբ ինձ տեսաւ, մօտեցաւ եւ սկսաւ խօսիլ: Անոր գռուզ եւ խիտ սեւ մազերը գդակին ներքեւէն դուրս կը յորդէին. ածուխի պէս սեւ աչքերը կանգ կ՚առնէին խօսակցին վրայ եւ կարծես համոզիչ կը դարձնէին իր խօսքերը: Ես թէ՛ հպարտ էի եւ թէ՛ խորապէս ուրախ, որ Պետիկի արժէքով «մեծերէն» մէկը ուշադիր էր ինձ նկատմամբ: Ես առաջուց իր ամէն մէկ խօսքին համաձայն էի, բայց անիկայ կ՚ուզէր, որ հասկնալով համաձայն ըլլամ: Պետիկ սովորութիւն ունէր ամէն ինչ դատելու իրաւունքի տեսակէտէն եւ ինձ ալ կը մղէր տրամաբանելու: – Իրաւո՞ւնք էր, որ բարեկեցիկ տուներու մէջ լեցուն փայտածուխ ըլլար եւ ''ահալին''<ref>Հասարակութիւն:</ref> կոտորուէր առանց ածուխի... Խնդիրն այն էր, որ սող, աժան, քեօմիւրճի Աւագին քով ածուխ չէր մնացած: Միւս ածխավաճառներն ալ չունէին: «Ոսկիի գինով քշեցին իրենց մթերանոցներու փոշին եւ քարով խառը մճիրը». ասիական գիւղերէն ածուխ չէր կրնար գալ, որովհետեւ ճամփաները գոցուած էին ձիւնով: Բայց լուր էր տարածուէր, որ նաւամատոյցը Ռումելիի փայտածուխ պիտի հասնէր առագաստանաւերով: – Կարպիս, – վերջացուց Պետիկը իր խօսքը, – հօրդ ըսէ, ականջը չորս բանայ: Ես գիտէի, որ հայրս գիտնար թէ ոչ, միեւնոյնն էր տունը տասնոց մը չկար: Բայց ես այդ չէի ուզէր խոստովանիլ: Դեռ այն ատեն կը կարծէի, որ չքաւորութիւնը ամօթ մըն է, ընտանեկան գաղտնիք մը եւ պիտի ուզէի մեր տան վիճակը ծածուկ պահել նոյնիսկ Պետիկէն: Բայց ան կարծես ինձ հասկցաւ եւ մտերմօրէն ժպտելով յարեց. – Հոգ մը ընէր, ամէն բան տեղը կ՚երթայ, Արտաշ հօրեղբայրս... Ու ինձ խօսեցաւ երկարօրէն Արտաշի բերած աջակցութեան մասին տնանկներու: Քանի կը խօսէր, կարծես ծանր բեռ մը կ՚ելլէր հոգիիս վրայէն, կարծես փակ դռներ կը ճռնչէին իրենց ծխնիներուն վրայ: Պետիկ կը կրկնէր ինձ այն խորհրդածութիւնները, որ լսեր էր հօրեղբօր բերնէն: Եւ այդ բոլորը այնքա՜ն ներդաշնակ էր, այնքա՜ն տրամաբանական: – Ինձմէ մի՛ գիտնար... հօրեղբայրս խօսեր է եւ քէլ Նիկողոսին բանուորներու վիճակին վրայ, ան ալ ըսեր է, որ աղքատախնամ կայ, եկեղեցի կայ, թաղ, թաղական կայ, կարօտները թող դիմեն: Յիշեցի մօրս արդար հպարտութիւնը եւ ես ինքս իմ արժանապատուութեանս մէջ վիրաւորուած աքլորի պէս կարմրեցայ եւ գոչեցի յօնքերս պռստելով. – Այդ բաները մեզի համար չեն... Պետիկ յանկարծ խնդաց եւ գլուխը զուարթօրէն թոթուելով, ըսաւ. – Հօրեղբայրս խօսքի տակ մնացող մարդ չէ, ան տուել է քէլ Նիկողոսին պատասխանը, ըսեր է` աշխատող մարդը մուրացկան չէ. դու անոնց *սայիյէն<ref>Շնորհիւ:</ref> տունդ, տեղդ լեցուցեր ես, անոնք կը բանին դուն կ՚ուտես. ես քու խէրդ կ՚անիծեմ, լէշդ կը փռեմ, եթէ դու բանուորներուդ մէկ-երկու ոսկի փոխ չտաս աս նեղ օրերուն: Ես ալ խնդացի, բակին մէջ զանգակը զարկաւ. մեր դասարանները ուղղուեցանք գրեթէ վազելով. Պետիկ նրբանցքին մէջ պոռաց. – Առանց ''ֆայիզի''<ref>Վաշխ, տոկոս:</ref> ''...'' Ամբողջ օրը չկրցայ ուշադրութիւնս սեւեռել դասերուս վրայ: Միտքս շարունակ կը դեգերէր Արտաշի խորհրդածութիւններու շուրջ: Խելքս շատ չէր հասներ, բայց անոնք իմ յուզուած հոգիին մէջ ալիքի պէս բարձրացող մտահոգութիւններուն պատասխան մը կու տային: Կը սիրէի Արտաշը իմ թարմ հոգիիս ամբողջ աւիւնով: Ինձ կը թուէր, որ ան արդէն բռներ էր մեր վրայ չոքած հրէշին կոտոշներէն: Բռունցքներս կը սեղմէի տաբատիս գրպաններուն մէջ եւ կ՚երազէի, որ ես ալ օր մը Արտաշ ըլլամ եւ իմ սեփական ուժովս արդարութիւն հաստատեմ աշխարհիս վրայ: Սիրտս կուրծքիս մէջ կը թպրտար ուժգնօրէն. ամբողջ մարմնէս յուզմունքը կ՚անցնէր սարսուռի պէս. կը խորհէի այն օրերուն, երբ ճակատաբաց եւ համարձակ պիտի նետուէի պայքարի մէջ եւ մահու վտանգն իսկ կը դիմաւորէի ժպտելով: Երբ դպրոցէն արձակուեցանք, ուզեցի Պետիկը գտնալ եւ կրկին խօսիլ իրեն հետ. բայց ան տարեկից ուրիշ տղաքներու հետ կը խօսէր եռանդով. իր տաք եւ համոզիչ ձայնը հասաւ ականջիս. – Իրաւո՞ւնք է, որ: Հեռուէն ինձ ժպտեցաւ, ձեռքով բարեկամական նշան մը ըրաւ եւ երեսը անդին դարձուց: Այն ատեն դժկամութեամբ եւ գլխիկոր տանս ճամփան բռնեցի: Մեծ եղաւ զարմացումս, երբ տուն հասնելով գտայ Արտաշէսը եւ մայրս դէմառդէմ նստած հրահրուած կրակով լեցուն կրակարանին առաջ: Մօրս դէմքը արտակարգ արտայայտութիւն մը ստացեր էր. անիկայ արտորալով խահուէ կ՚եփէր կրակարանին մէկ անկիւնը: Երբ ներս մտայ, մայրս ինձ համար անծանօթ հպարտութեամբ մը ըսաւ Արտաշէսին. – Կարպիսս դասերուն մէջ աղէկ է, ուսմունքի սէր ունի: Արտաշէս ինձ նայեցաւ ժպտելով, յետոյ խոր հառաչեց եւ ըսաւ. – Նայէ՛, տղաս, որ մեզի պէս չըլլաս. ուսմունքը հիմակ թօփ ու թիւֆենկ է. ձեռք բե՛ր, ամէնուն հախէն կու գաս: Ես ձեռքը համաբուրեցի եւ տեղաւորուեցայ մօրս թեզկեահին առաջ: Բացի գիրքերս եւ տետրակներս, եւ այնպէս ձեւացուցի, որ դաս կը սորվիմ: Իմ ամբողջ նպատակս այն էր, որ մնամ այդտեղ, Արտաշի հրաշալի ներկայութեան: Մայրս եւ Արտաշ իրենց ընդհատուած խօսակցութիւնը շարունակեցին: – Հաշիւը դիւրին է, – կ՚ըսէր Արտաշ մօրս, համոզիչ շեշտով: – Ունեւորները մարտին, ապրիլին իրենց տարեկան փայտածուխը կ՚առնեն աժան գինով, կը լեցնեն մաղազաները, հանգիստ կ՚ապրին: Թո՜ղ ձիւն ձմեռ ըլլայ... անոնց համար քէֆ մըն է, մեզի համար` փորձանք... Մայրս լռիկ մտիկ կ՚ընէր: – Բաղդադը հոն է, հաշիւը հոս է, քանիի՞ կու գայ իրենց, ապրիլին էլլեմէն տասը, շատ-շատ տասներկու փարայ է, հեմ ալ ի՜նչ էլլեմէ... ջուալին ածուխն ալ ութ փարայ... համա մեզի քանիի՞ կը նստի: – Անոնք ուրիշ, մենք ուրիշ, – ըսաւ մայրս քէնոտ ձայնով, – հարուստին խորոզը անգամ հաւկիթ կ՚ածէ... Արտաշ պահ մը մտածկոտ մնաց եւ յետոյ ըսաւ. – Քո՛ւրս, ատ իրաւ էս, նոր չէ... ըսել անցնիլն ալ բան մը չէ... մենք ամէն մէկս օրը-օրին կը բանինք, կ՚ուտենք, ''լեօքիւմ''<ref>Դիզուած:</ref> փարայ չունինք, որ ատենին, շնորհքով մեր ածուխը առնինք, ամա որ միանա՜նք... նայէ՛ մեզ պէսները քանի՞ են, քո՛ւրս, հարիւրնե՜ր, հազարնե՜ր, մենք ամէն ''զէնգին էն զէնգին''<ref>Հարուստ:</ref> կ՚ըլլանք: Մօրս աչքերը կը փայլատակէին, այտոսկրները կրակին դիմաց կարմրեր էին, ջղային շարժումներով բաժակները տեղաւորեց ափսէին մէջ եւ սուրճը լեցուց: Արտաշ մեքենական շարժումով մէկ բաժակը առաւ եւ մէկ կողմէն ումպ-ումպ խմելով խօսքը շարունակեց. – Ունեցողը օխան ութ, տասը փարայի ածուխը կ՚առնէ, հեմ ալ աղէկ տեսակէն: Մենք ձմեռը քարին ''մոլօզին ''կու տանք մինչեւ քսան փարայ, քսանհինգ փարայ. աս տարի մինչեւ քառասուն փարայ տուինք օխային: Մայրս անձկալի նայուածքով կը հետեւէր Արտաշի խօսքերուն եւ վերջին բառերուն վերյիշելով դաժան պահեր, ցաւի եւ վիշտի հառաչանք մը արձակեց. – Ա՜խ, ա՜խ... – Մինակ ածուխը չէ, – շարունակեց Արտաշէս, – այսօր բանուոր չկայ, ֆայիզով փարայ չառնէ. ամբողջ տարին կը դադիս, խէր մը տեսած ունի՞ս... – Ի՞նչ խէր պիտի տեսնեմ, աղբարս, – գոչեց մայրս, գլուխը ցցելով, մենք այս աշխարհիս անիծուածներն ենք... Մայրս ակռաները սեղմած, բուռն ցասումով կը հեւար: Տեսայ որ Արտաշէսը յուզուեցաւ, անիկայ գլուխը խոնարհեց եւ կարծես միտք մը զինքը կը տանջէր. յետոյ ծխախոտի տուփը հանեց եւ սկսաւ սիգարեթ մը ոլորել: Ծանր լռութիւն մը տիրեց սենեակին մէջ. ես մտահոգ էի այն մտքով, որ թերեւս Արտաշէս սրդողեցաւ. բայց անմիջապէս նշմարեցի, որ անիկայ կարեկից նայուածքով կը դիտէր մօրս տանջուած դէմքը. աւելի մեղմ, ինչպէս եթէ երեխայի մը խօսէր, ան վերսկսաւ. – Քո՛ւրս, Բաղդադը հոն է, հաշիւը հոս է. ամէն մէկս մինակ բան չենք կրնար ընել. մեզմէ ամենէն ''խապատային''<ref>Քաջ, լօթի:</ref> '','' որ մինակ մնայ ոտքի տակ կ՚երթայ... աս աշխարհս ասանկ է, ես խէրն եմ անիծեր աս աշխարհին, եթէ մենք միանալով ամէնուն հախէն չգանք: Վաղը-մէկալ օրը գործերը կը բացուին, մարդդ ալ կ՚աշխատի, դուն ալ: Ամէն շաբաթ քանի մը ղուրուշ մէկ կողմ դրէք, ըսէք, չկայ, կերանք... Քու ղուրուշներդ, իմ ղուրուշները, ամէնուն ղուրուշները կը միացնենք, ապրիլին մեր ածուխը կ՚առնենք... կը դնենք մաղազաները, դռները կը կղպենք, վէսելա՛մ... ատիկայ չըլլալիք բան մը չէ, կամք ընենք` կը կատարենք... Մայրս իր չորս մատներուն վրայ լռելեայն հաշիւ կ՚ընէր. վերջապէս գլուխը բարձրացուց եւ ըսաւ. – Ես խօսք կու տա՛մ... – Նայէ՛, դեռ մտածէ՛, մարդուդ խօսէ, ''տանըշմիշ''<ref>Խորհրդակցել:</ref> եղիր, ինձի անանկ պատասխան մը տուր: – Խօսքս խօսք է, – ըսաւ մայրս յօնքերը պռստելով, – մարդս կը համոզուի: – Աս տարի մեծ բան մը չենք կրնար ընել, – աւելցուց Արտաշէս, – քիչ ատեն ունինք, եկող տարի դուն իմ աչքս նայէ՛… աս ի՞նչ հալ է, պէ՜… – գոչեց յանկարծ զայրոյթով, – քէլ Նիկողոսին պէս ''հ էրիֆ ''մը, վրան փչես` վար կ՚իյնայ, ասլան դարձեր, թաթը դրեր է մեր ամէնուս վրայ, չոր հացի մը գինով մեզ ''եսիր ''դարձուցեր է… Բայց դուն կեցի՛ր, կը տեսնե՜ս… – ըսաւ Արտաշ գլուխը կրակարանին վրայէն դէպի մայրս երկարելով, դուն կը տեսնես, մենք ամէնքս մէկ ըլլանք, անոր ալ հախէն կու գանք, քեօմիւրճի Աւագի հախէն ալ կու գանք… – Կրողը տեսնա երեսնին, – արձագանք տուաւ մայրս, – գլուխնուս աժդահայ դարձեր են: – Եկող տարի պարտքէն ալ կ՚ազատինք. ''խազա պելայ սանտըղի ''մը կը հաստատենք. թաթիլ ըլլողը փոխ կ՚առնէ սնդուկէն, երբոր աշխատինք կը վճարինք` ֆայիզն ալ ձեզի պա՜շխ… – Վո՜ւյ, երնեկ ըլլա՜ր… ամա ատանկ բան կրնա՞յ ըլլալ. այն ''մալիւլեայ''<ref>Խաբկանք, երազ:</ref> է, աղբա՛րս, մալիւլեա՜… – Դուն ինձի կը ճանչնաս, – ըսաւ Արտաշէս լրջօրէն, – ես քեզի խօսք կ՚ընեմ կոր: Քո՛ւրս, – ըսաւ եռանդով, – աս ասանկ չկրնար քալել. արդարութիւն կա՞յ թէ չէ… – Անոնք նորէն ճարը կը գտնեն, մեզ ամէնքս պուտ մը ջուրի մէջ կը խեղդեն, – գոչեց մայրս սրտմտութիւնով: – Անո՞նք, ո՞վ անոնք… թո՛ղ անոնք վախնան մեզմէ… ես անոնց ամենէն զօռբային մարը… Մայրս խնդաց հայհոյութիւնը լսելով եւ կարծես սիրտը զովացաւ. այլեւս Արտաշէսի շրթունքէն կախուած, անշշուկ մտիկ կ՚ընէր. Արտաշէս երկարօրէն բացատրեց, որ պէտք էր շահիլ բանուորները եւ բանուորուհիները. «ինչքան շատուոր ըլլանք, այնքան շուտ մեր կամքը կը կատարենք». վերջապէս մայրս իր վրայ առաւ համոզել Բիւլբիւլ Տէրեսիի բանուորուհիները: – Նունիկ հանըմ, – ըսաւ Արտաշէս գոհունակ, – ես գիտէի որի կը խօսէի կոր, – եւ ոտքի ելաւ: Երբ Արտաշէս մեկնեցաւ, կարծես հիմնական բան մը փոխուած էր տան մէջ: Մայրս այնքան ոգեւորուած էր, որ ինձ խելք դրաւ եւ սկսաւ խօսիլ Արտաշէսին ծրագիրներուն վրայ: Աւելի ուշ հասկցած եմ, որ մայրս ո՛չ թերահաւատ էր, ո՛չ ալ յոռետես. ընդհակառակն ան պատրաստ էր թեւաւորուելու, գործի եւ պայքարի մէջ նետուելու: Մայրս մեծ եռանդով յայտնեց, որ Արտաշէս նաւամատոյցէն պարկ մը ածուխ ղրկեր էր եւ թէ հաշիւը պիտի տեսնէինք, երբ բանուորները համաձայնէին եւ գումար մը գոյանար: – Օղո՜ւլ, – ըսաւ վերջապէս մայրս, կարծես իր զեղուն զգացմունքները յայտնելու համար, – ելիր ինձի ջուր մը բեր: Եւ նայուածք մը յուզումով լի կը հետեւէր շարժումներուս: Մութը արդէն կոխեր էր, երբ հայրս եկաւ ձեռքերը բեռնաւոր ծրարներով: – Նունի՛կ, – ըսաւ դռնէն ներս մտնելով, – քէլ Նիկողոսին մեռնիլը մօտեցեր է… Սենեակին մէջ եղբայրներս եւ քոյրս շարուեր էին կրակարանին շուրջ եւ ունելիին վրայ հացի շերտեր կը խորովէին: Մայրս թեզկեահին վրայ սփռոցը փռեց եւ հօրս բերած ծրարները բացաւ մէկիկ-մէկիկ. հետզհետէ մեր զարմացած աչքերուն կը յայտնուէին ճերմակ պանիր, ձիթապտուղ եւ ընկոյզ: Այդ միջոցին հայրս նստած բազմոցին եզերքը, ձեռնարկած էր արդէն կօշիկները հանելու եւ միեւնոյն ատեն կը պատմէր, թէ ինչպէս գինետուներու փողոցը քէլ Նիկողոսը քովը եկեր էր եւ երկու ոսկի սահեցուցեր էր ձեռքը, ըսելով, որ այս գէշ օրերուն շատ մտածեր էր բանուորներուն վրայ եւ առանց ֆայիզի փոխ կու տար: – Գէշ մարդ չէ, Նունի՛կ, – կ՚ըսէր հայրս, զգացուած գործատիրոջ վարմունքէն: – Անկէ աղէկը կ՚ըլլայ, – ըսաւ մայրս խստութեամբ: Այս անակնկալ պատասխանին վրայ հայրս լռեց եւ ամբողջովին անձնատուր եղաւ իր ամենօրեայ դժուար գործին: Երկու ձեռքերով բռներ էր կօշիկը եւ կը քաշէր կենտրոնացած եւ զգոյշ ճիգով մը: Վերջապէս խոր հառաչանք մը արձակեց: Տնեցիները սովոր էին այս արարողութեան եւ անտարբերութեամբ կը հետեւէինք անոր փուլերուն, բայց մայրս երբ ուզէր հաճոյ ըլլար, իր սրտին գորովը յայտնել, առաջուց ջուր կը տաքցնէր, եւ երբ հայրս կօշիկները հանէր, կը բերէր տաք ջուրով լագանը, կը դնէր ոտքերուն առաջք եւ մեղմ ձայնով կ՚ըսէր. – Ոտքերդ ջուրը դիր, կը դինջանաս… Այսպիսի օր մըն էր այդ իրիկուն. երբ հայրս իր ցաւած ոտքերը դրաւ տաք ջուրին մէջ, դէմքը պարզեցաւ եւ աչքերը քաղցրութեամբ կը նայէին մօրս, մեզ, տանը, պատերուն եւ իրերուն: – Աս կրակը ուրկէ՞ ճարեցիր, Նունիկ, – հարցուց վերջապէս հայրս: Այն ատեն մայրս պատմեց Արտաշէսի այցելութիւնը, անոր խօսքերը եւ բերած առաջարկութիւնը: Ես լարուած ուշադրութեամբ կը հետեւի հօրս դէմքին, որուն վրայ յօնքերը երբեմն կը պռստուէին, երբեմն կը բարձրանային, սեղմելով կամ պարզելով ճակատին կնճիռները: Եւ ո՞վ գիտէ ինչ մտածումներ կ՚անցնէին անոր տանջուած եւ փորձուած մարդու գլխէն: Այն օրէն մայրս այլափոխուեցաւ: Անիկայ նախ մեծ եռանդով տունը տեղը մաքրեց, լուացք ըրաւ, մեզ ամէնքս լուաց մեծ լագանին մէջ, ինքն ալ բաղնիք գնաց եւ յետոյ սկսաւ գործի: Ամէն առաւօտ սեւ շալը գլուխը առած կ՚երթար դրացիներուն դուռը կը զարնէր: Թաղին մէջ ամէնքը իրար կը ճանչնային, բայց գործի ատեն ժամանակ չունէին, իսկ թաթիլ օրերուն սիրտ չունէին իրարու այցելութեան երթալու, զրոյց ընելու: Մօրս այցելութիւնները երբեմն կ՚անցնէին յաջող, երբեմն անյաջող: Երբ բանուորուհի մը դիմադրութիւն կը ցուցանէր Արտաշէսի առաջարկին, մայրս կրակ դառած կը դառնար տուն եւ կը սկսէր բարձրաձայն խօսիլ. – Կ՚ըսեն կոր քի Արտաշը գինով շունին մէկն է, փարաները կ՚առնէ կ՚ուտէ… Ես կը փորձէի բողոքել այդ ենթադրութեան դէմ, բայց մայրս խօսքս կը խափանէր… – Ես ալ ըսի` թո՛ղ ուտէ, անուշ ըլլա… Ինձ կը նայէր խիստ աչքերով, ինչպէս թէ ես ըլլայի Արտաշը ամբաստանողը. բայց անմիջապէս կը մեղմանար եւ կը խրատէր. – Օղու՛լ, նայէ, որ մեզի պէս էշ չմեծնաս, այս աշխարհս ասանկ է, այնչափ մէջքերնիս ծռեր ենք, որ գլուխնիս վեր հանելու, արեւին արդար լոյսը տեսնելու կը վախնանք: Բոլոր բանուորական թաղերու մէջ իրարանցում կար: Ամէնքն ալ չարաչար տառապեր էին խիստ ձմեռէն եւ ոմանք զոհեր տուեր էին եւ առաջիկայ տարուայ համար ածուխի պահեստ մը ունենալու հեռանկարի չափերը կը համարէին գործնական եւ իրագործելի: Այդ օրերուն Հայրապետ ամուճաս յաճախ կու գար այցելութեան եւ մեզ կը պատմէր ուրիշ թաղերու անցուդարձերէն: Արտաշէս շատ համակիրներ ունէր. ասկէ զատ ամէնուն աչքը կը բացուէր. տուներու մէջ կիները, իսկ սրճարաններու մէջ բանուորները անդադար կը խօսէին եւ կը վիճէին եւ կը սկսէին ճար փնտրել իրենց հոգերուն համար: – Ամէն մէկս մեր իւղին մէջ կը տապկուէինք, – կ՚ըսէր Հայրապետ ամուճաս, – բայց եթէ միանանք, շատ բան կրնանք ընել: Ինքը դարբին էր, ուրիշ էսնաֆէ, բայց եազմաճիներու ձեռնարկած գործը կը գտնէր օրինակելի: – Դուք շատուոր էք, – կ՚ըսէր մօրս, – ասկէ զատ ձեր էսնաֆին մէջ էրիկ կնիկ կ՚աշխատին... մեր կնիկները տունի հանըմ են, չեն ուզեր ատանկ գործերու խառնուիլ, մեզի ալ թող չեն տար: Բայց եազմաճիներուն մէջ ալ կային դիմադրողներ եւ իրիկունները հօրս եւ մօրս խօսակցութիւնէն կը հասկնայի, որ հայրս ալ շատ հաւատք չունէր: – Ա՛յ մարդ, – կ՚ըսէր մայրս սրտնեղած, – տահայ ի՞նչ կ՚ըսէք, կովը ռաֆը մի հանէք... մենք ի՞նչ գործ ունինք ''տեօւլեթի''<ref>Պետութիւն:</ref> '' հետ. ինչո՞ւ պիտի վախնամ եղեր, երբէ՞ն ի վեր քեօմիւր առնելը յանցանք է... Քա՛, գողերը, աւազակները քոքոռ-քոքոռ կը պտտին, ''ուշտ<ref>Շունը վռնդելու համար գործածուած վանկ:</ref> *ըսող մը չկայ, աչքնին մեզի տնկեր են. ըրածնիս ի՞նչ է, մեր հելալ աշխատանքով վաստկած փարաները պիտի միացնենք, ածուխ պիտի առնենք, ուրիշ բան մը կա՞յ: – Ասոնք աղուոր բաներ են, ամա մեզի համար չեն, – կ՚ըսէր հայրս: Մայրս կ՚ատաղութիւնէն կը փրփրէր եւ լուտանքներ կը թափէր անոնց հասցէին, որ կ՚ուզէին գործը խառնակել. – Դուն ինձի ան ըսէ, որո՞ւ օգուտ ունի մեր քեօմիւրսի մնալը... քէլ Նիկողոսին, քեօմիւրճի Աւագին... անանկ չէ՞... ա՜յ մարդ, մենք բանուոր չենք, եսիր ենք իրենց ձեռքը... աս մէյ մը աղէկ գիտցիր... ձեռքերնուն գայ, մեզի կը խեղդեն պուտ մը ջուրի մէջ: Այն ատեն հայրս թոյլ ձայնով աւելի հանգամանօրէն կը խօսէր վտանգի մը մասին. – Ժամանակները գէշ են, Նունիկ, խելքդ գլուխդ ժողվէ... Նորէն կոմիտաճիներ բռներ են... մէկը ինձի ըսաւ. Սեդրա՛կ, դուն քեամիլ մարդ ես, հասկցիր... Տունէ տուն փարայ կը ժողվէք կոր եղեր. կառավարութիւնը որ իմանայ, ծուռ մտքի կ՚երթայ, վազ անցէ՜ք... – Ո՞վ է ատ փեզեւենկը, թո՛ղ մէյտան գայ, պատասխանը առնէ. խրատ տուող շա՜տ... Երբ չոճուխս պաղ տունին մէջ չդիմացաւ մեռաւ, դռներնիս զարնող մը չեղաւ: Մեռած զաւակին յիշողութիւնն ա՛լ աւելի կը հրահրէր մօրս զայրոյթը. անոր այտերը կը կարմրէին, աչքերը հուր կը ժայթքէին եւ ջղաձգօրէն գլուխը շարժելով, ան կը գոչէր. – Ա՛լ դանակը ոսկորներնուս հասեր է, ասկէ անդինը չկայ. ի՜նչ կ՚ուզէ թող ըլլայ. կռուիլ պէտք ըլլայ` կը կռուինք... մէյ մը ոտքի ելնենք, թո՛ղ տեսնեն: Այս յուզմունքներու մէջ անցան նոր տարիի եւ ծնունդի տօները: Վլվլուկը հասեր էր մինչեւ բարեկեցիկ եւ ունեւոր տուները: Թաղերու աղքատախնամները բացառիկ հանգանակութիւն մը ձեռնարկեցին, որուն լայնօրէն մասնակցեցին հարուստները եւ որոնց ցանկին գլուխը կ՚անցնէր քէլ Նիկողոսը: Հակառակ որ ցուրտը մեղմացեր էր, ածուխի նոր բաշխում մը եղաւ աղքատներուն: Սուրբ Խաչի առաջնորդ եպիսկոպոսը եւ Սուրբ Կարապետի վարդապետը իրենց տօնական քարոզներուն մէջ խոհեմութեան խորհուրդներ տուեր էին «բարեպաշտ ժողովուրդին» եւ յորդորեր էնայ ունեւորները` լայն բանալ իրենց քսակները. միւս կողմէ հրաւիրել էին չքաւորները համակերպութեան եւ համբերութեան, «զի նոցա է աղքատութիւն երկնից»: Մայրս երբեք եկեղեցի չէր երթար, բայց դրացիներէն լսեր էր այդ բոլորը եւ կ՚ըսէր. – Վա՜յ գլուխնուդ, գալիք արքայութիւնը ձեզի ըլլայ, մենք այսօրուանը նայինք: Կանխելու համար հետզհետէ աճող իրարանցումը բանուորական թաղերու մէջ, թաղական խորհուրդները որոշեր էին քսանական օխա փայտածուխ բաժնել այն չքաւորներուն, որոնք աղքատախնամին չէին դիմեր իրենց բաժինը առնելու համար: Թաղին քեխեան կ՚առաջնորդէր համալը, հետը ունենալով լուսարարը, որ կշիռքը կը կրէր ուսին վրայ: Երբ մեր դռանն էլ զարկին, մայրս պատուհանէն վռնդեց. – Յայտէ՜, արապանիդ քաշեցէ՛ք, ձեզմէ բան ուզող կա՞յ, ես ձեր միտքը գիտեմ, մեզ խաղք ընել կ՚ուզէք. մենք աշխատող մարդիկ ենք, մուրացկան չենք... Խօսք ունիս, գնա՛ քէլ Նիկողոսին ըսէ թող բանուորչէքը աւելցնէ, հաշիւներուն մէջ ''խամին''<ref>Խարդախութիւն:</ref> չընէ, մենք աս օրին չենք հասնիր: Մայրս մնաց անդրդուելի: Բիւլբիւլ Տէրեսիի թշուառ թաղին մէջ շատերը հետեւեցան մօրս օրինակին եւ այդ դէպքը ուշադրութիւն գրաւեց: Նոյն իրիկունն իսկ քէլ Նիկողոս հայրս տարեր էր գինետուն եւ մէկ-երկու օղի խմցնելէ ետք, ըսէր էր. – Գիտեմ, յանցանքը քուկդ չէ, կնիկդ է այդ բոլորը ընողը, բայց դուն ալ էրիկ մա՞րդ ես մի, չէ խօսքդ անցուր, չէ նա կնկանդ փէշը յագուէ, տունդ նստիր: Ծնունդի տօնին տաներէց քահանաներն իրենց ծուխերուն այցելելով խօսեր էին այս դէպքերուն վրայ եւ պախարակեր էին Արտաշէսի եւ անոր հետեւողների վարմունքը, «երկպառակիչ» կոչելով: Ցած ձայնով խօսեր էին նաեւ Արտաշէսի հօր Պլութի մասին, լեռը քաշուող աւազակ, ապստամբ` իշխանութեան դէմ. Արտաշն ալ հօրը հարազատ որդի. «բայց վերջը գէշ է... հօրը օրինակը թող խրատ ըլլայ... »: Մեր տաներէցը Տէր Արսենն էր, բայց երբեք չէր գար այցելութեան. այս անգամ եկաւ: Մայրս խահուէ մը եփեց, հրամցուց եւ լուռ նստեցաւ: Տէրտէրը բազմոցին վրայ կ՚ելլէր, կը նստէր եւ իր փէշերէն խունկի հոտ կը տարածէր: Ես եւ մեծ եղբայրս մինակ ներկայ էինք: Քահանան եղբօրս ուղղելով խօսեցաւ «ազգի ցաւերուն վրայ»: Գաւառներէ գէշ լուրեր կային... «մեր հայ ժողովուրդը կը կեղեքուի... »: Միքէ՛, ըսաւ վերջապէս Տէր Արսեն, դուն արդէն տասնչորս տարեկան եղար, խելքդ գլուխդ տղայ ես, հայրդ յոգնած, մաշուած մարդ է. ա՛լ դուն տիրութիւն պիտի ընես մօրդ եւ եղբայրներուդ, քեզ նայիմ, ազգը քեզի պէս մարդոց պէտք ունի, ա՜խ, ա՜խ, – հառաչեց խօսքը վերջացնելով, – լուրերը գէ՜շ են, գէ՜շ... Յանկարծ անդրադարձայ, որ վերջերս եղբայրս գրաւուած էր մտածումով մը եւ այդ միջոցին տէրտէրին խօսքերը կը լսէր մռայլ երեւոյթով: Մտաբերեցի, որ անիկայ դպրոցէն արձակուելուն այլեւս չէր երթար միւսներուն հետ փողոցը խաղալու եւ մօրս իրարանցումին կը մնար անտարբեր: – Մարդս ինչո՞վ մարդ է, – աւելցուց Տէր Արսեն. – անբանները միայն իրենց փորին կը մտածեն... մարդ ըսածդ նիւթականէն անդին կը խորհի... Որդի՛ք, – շարունակեց խօսքը մեր երկուքին ուղղելով, – մեր ազգը գերի է անօրէններու ձեռքը. պէտք է որ ազատուի, օգնութեամբ «թագաւորաց քրիստոնէից». ձեզ ալ օր մը տեսնեմ «զինուորեալ մանկանց նոցա» շարքին մէջ... է՜հ, Նունիկ հանըմ, – ըսաւ վերջապէս մօրս դառնալով, – խնկամանդ բեր, տունդ օրհնեմ: – Խնկաման չունիմ, պէտք չէ՛, – ըսաւ մայրս չոր ձայնով եւ երեսը անդին դարձուց: Տէր Արսէն ոտքի ելաւ, փէշերը հաւաքեց մէկ ձեռքով, սեւ մօրուքը շոյելով նայեցաւ մեր երեքին վրայ. յետոյ մեր երկուքին գլուխներուն վրայ խաչակնքեց եւ մեկնեցաւ գլուխը շարժելով: Դռանը առաջ պահ մը վարանեցաւ եւ յետոյ ըսաւ մօրս. – Ատ գինով Արտաշին շատ երես մի տար... նայէ՛, խօսք կ՚ընեմ կոր... – Դուն հոգդ մ՚ընե՛ր, – ըսաւ մայրս կտրուկ: Երբ սենեակը մտանք, մայրս պատուհանները բացաւ, որպէսզի «մեռելի հոտը» փարատի եւ մտախոհ նստեցաւ կրակարանին առջեւ, յետոյ նայուածքը սեւեռեց Միքէին վրայ: – Ես կ՚երթամ կոր…, – ըսաւ Միքէ դուրս ելլելով: Մայրս ինձ դարձաւ եւ բան մը պիտի ըսէր, երբ յանկարծ գոչեց. – Օղո՜ւլ, ի՞նչ ունիս… ինչո՞ւ դեղներ ես: Երկու-երեք շաբաթէ ի վեր լաւ չէի. սիրտս յաճախ կը խառնուէր, եւ առտուները գլուխս շատ ծանր էր: Մայրս բարձ մը տուաւ, որ բազմոցին վրայ երկննամ: Կը կարծէր, որ խունկի հոտն էր պատճառը, որ իրեն ալ գլխի ցաւ կու տար: Այս խորհրդածութիւնները լսեցի, մինչեւ որ բազմոցին վրայ երկնցայ եւ պառկեցայ. յանկարծ սենեակը դարձաւ շուրջս, աչքերս մթնեցան եւ գիտակցութիւնս կորսնցուցի: Ամէն տարի գարնանամուտին եւ աշնան, տիֆոյի համաճարակը նախճիր կը գործէր Սկիւտարի մանաւանդ աղքատիկ թաղերուն մէջ: Այս անգամ մեր տունէն ես իմ տուրքս կը վճարէի: Օրերով տենդէ բռնուած եւ անգիտակից` տատանուեր էի մահու եւ կենաց մէջ: Այս միջոցին գործերը վերսկսեր էին: Մայրս թէ՛ ինձ խնամեր էր եւ թէ՛ գործ առեր էր: Երբ առաջին անգամ աչքերս տեսան եւ ճանչցայ ինձ ընտանի շրջապատը, մայրս թեզկեահին առաջ եազմայ կը բանէր. անիկայ աւելի նիհարցեր էր. մազերն անխնամ կը թափուէին երեսին վրայ, որու ցցուն այտոսկրները կարմիր էին: Ես դեռ չէի ազատուած մղձաւանջի մը սարսափէն: Երազը եւ իրականութիւնը կը շփոթուէին մտքիս մէջ: Երազիս մէջ փոխադրուեր էի մեռել լուացող Մարիամին տունը, որ հրդեհուած վայրի մը աւերակներուն մէջ հիւղակ մը կը բնակէր առանձին. Մարիամ յանդիմանական շեշտով կը խօսէր սրունքները մերկ, միայն շապիկ մը հագած գէր մեռելի մը հետ, որուն այտերուն վրայ շէկ մօրուքը կը ցցուէր ստեւի պէս: «– Հիմա հասկցա՞ր ինչ է շատ ուտելը. այնչափ կերար, խմեցիր, որ սատկեցար»: Մեռելը խռպոտ ձայնով անորոշ պատասխան մը կու տար: Ուրիշ մեռելներ արդէն լուացուած եւ պատանքուած, արձագանք կու տային գէր մեռելին խօսքերուն եւ ես զարհուրանքով, ուրուականի մը պէս կը դեգերէի այդ բոլորին մէջ: Մարիամ ուղղուելով ուրիշ դիակի մը, որ մէկ կողին ինկած փայտէ արձանի մը կը նմանէր, կը գոռար. «– Է՜հ, դուն ի՞նչ կը տանիս կոր հետդ… խալխին արիւնը կը քամէիր, չէիր կշտանար… ձեռքդ ի՞նչ մնաց, անկո՛ւշտ շուն, արշին մը պատանք…»: – Մայրի՛կ, – ըսի… – ու մօրս աչքերը իմ վրաս սեւեռեցան. մեռելները կը խօսի՞ն… – Քա եաւրո՜ւմ, – ըսաւ մարյս եւ տեղէն ելլալով քովս եկաւ. ինձ տուաւ դգալ մը դեղ, ճակատիս քրտինքը սրբեց եւ անձկութեամբ սկսաւ դէմքս դիտել: Բայց արդէն սթափուած էի: – Գէշ երազ տեսայ, մայրի՛կ… – Մարըդ մեռնի քու արեւիդ… Անիկայ կը հեկեկար առանց արցունքի եւ ինձ կը նայէր սարսափած: Բարեբախտաբար դրացի կին մը վրայ հասաւ: – Քա՛ գիտցայ քի հոգէառները կը տեսնայ կոր… – Ա՛լ անցաւ, ա՛լ բան չկայ, հոգդ մ՚ըներ, Նունիկ հանըմ, – դրացուհին կը հանգստացնէր մայրս, – ինքզինքին եկաւ, աղէկ դարձաւ, ըսել է` օրերը անցուց: Ապաքինման երկար շրջանիս, կեանքը, որ ընդհատուեր էր ինձ համար, վերադարձաւ իր հոգերով, յոյսերով եւ պայքարներով, հիւանդութիւնը հասունցուցեր էր միտքս, կարծես տարիներ անցեր էին վրայէս: Պետիկ յաճախ կու գար ինձ տեսնելու. ան ինձ կը պատմէր թէ ինչե՜ր կ՚ընէին Արտաշի ձեռնարկը ձախողեցնելու համար: – Իրենց ի՜նչ , – ըսի զայրացած: – Իրենց ի՜նչ մի…– ըսաւ Պետիկ: – Դուն հաշիւ ըրէ, որ բանուորուհիներու աշխատանքը ձրի կու գայ քէլ Նիկողոսին. անոնք ամբողջ տարին պարտք ու ֆայիզի փոխարէն կ՚աշխատին: Ինչչափ բանուորները բեխաբար մնան իրենց շահերուն, այնքան ամէնուն գործին կու գայ, հօրեղբայրս ըսաւ: Այն ատեն դեռ ո՛չ ես, ո՛չ Պետիկ, ո՛չ իսկ Արտաշ չէինք գիտեր եւ չէինք կրնար ըմբռնել, թէ ինչ կարգի պայքարի մէջ կը մտնէինք: Մենք ամէնքս կոյրերու պէս կը խարխափէինք մթութեան մէջ եւ երբ լոյսի նշոյլ մը երեւէր, մեր թշնամիները կը փչէին վրան, կը մարէին: Մեզմէ ոչ մէկը, մեծ թէ պստիկ, գաղափար չունէինք դասակարգային պայքարի վրայ, եւ բնաւ չէինք գիտեր, որ աշխարհիս ամէն կողմերը մեզ նման մարդիկ կան եւ թէ մենք ոչ թէ հարիւրներ, հազարներ ենք, այլ միլիոններ… Չէինք գիտեր, որ չքաւորութիւնը, այդ կրակէ շապիկը, դօշակ է դարձած մեր անծանօթ ու հեռաւոր եղբայրներու ձեռքը, չէինք գիտեր, բայց գիտէինք մեր ապրած կեանքով եւ մեր կրած թշուառութիւնովը, որ քէլ Նիկողոսներ եւ քեօմիւրճի Աւագներ բռներ էին մեր կոկորդներէն եւ մեր արիւնը կը ծծէին: Մենք այն ատեն դեռ չէինք հասկնար թէ ինչու թաղին աղաները մեզ շահագործողներու հետ էին, նեցուկ կ՚ըլլային անոնց, իսկ մեզ պէս մարդոց միացումը` նոյնիսկ ածուխ գնելու համար, կը համարէին ընդհանուրի վտանգ: Մենք այդ բոլորը չէինք գիտեր այն ատեն, բայց դեռ այն ատենէն զգացինք, որ մենք կը մտնէինք անհաշտ պայքարի մէջ: Իմ անկողնիս շուրջ սկսան ուրիշներ ալ գալ, դպրոցական ընկերներ, դրացիներ եւ մասնաւորապէս դրսեցի ուսուցիչ մը, որուն Միքէն կապուէր էր ինչպէս ես Պետիկին: Անիկայ մաշած հագուստներով, նիհար դէմքով ղարիբ մարդ էր, բայց երբ խօսէր դէմքը կ՚այլափոխուէր եւ տարօրինակ հմայք մը կը ստանար. մայրս քաղցրութեամբ կը վարուէր այդ «պանդուխտ վարժապետին» հետ եւ երբեմն գլուխը շարժելով կ՚ըսէր. – Ան ալ մար ծներ է… Օր մը դրսեցի ուսուցչին խօսեցայ Արտաշէսի մասին, անիկայ լուռ լսեց եւ հառաչեց. – Մեղք որ ատանկ ուժեր իզուր կը սպառին անկարեւոր գործերու մէջ: Յետոյ ինձ խօսեցաւ գաւառներէ եկած լուրերու մասին, պատմեց թէ ինչպէս բռնի կը մահմետականացնեն, տուրքերի գանձումի պատրուակով կը կեղեքեն, կը թալլեն, կը սպանեն, աղջիկներ կը փախցնեն… Զարհուրած մտիկ կ՚ընէի այդ խօսքերը, սիրտս ուժգին կը բաբախէր եւ կը նայէի իր մաշած դէմքին եւ տխուր աչքերուն, որ այդ բոլորը տեսեր էին: – Դուն դեռ պստիկ ես, – եզրակացուց ան, երբ մեծնաս, կը տեսնես, որ այդ նիւթական խնդիրներէն վեր եւ դուրս վեհ նպատակներ կան… եւ այդ նպատակներուն հասնելու համար պէտք է, որ ամբողջ ազգը, հարուստ, աղքատ միանան: Յիշեցի Տէր Արսենի խօսքերը, Միքէի վարմունքը, միտքս պղտորեցաւ եւ հետեւեալ օրը խօսեցայ այդ մասին Պետիկին հետ: Պետիկ լսեր էր, որ Միքէն յաճախ գաղտնի ժողով կ՚երթար. իրեն ալ խօսեր էին եւ ուզեր էին «գրել»: Բայց երբ իմացեր էր, որ քեօմիւրճի Աւագին տունը կը հաւաքուին եւ այս վերջինն ալ «անոնցմէ» է, հրաժարեր էր: Արտաշն ալ մերժեր էր եւ զայրացեր ըսելով. – Մենք մեր գործին նայինք, անոնցմէ գալիք խէրը թող սատանայեն գայ: Եազմաճի բանուորներու ձեռնարկած գործը, հակառակ բոլոր յարուցուած դժուարութիւններուն, ստացեր էր յաջող ընթացք: Բանուորները, բայց մանաւանդ բանուորուհիները, վարկ կ՚ընէին Արտաշին եւ արդէն փետրուարի վերջերը հաւաքուած դրամը անցեր էր քսան ոսկին: Հետզհետէ թերահաւատները եկեր միացեր էին: Եազմաճիներու էսնաֆի ռէյիզը, որ մինչեւ այդ ''միւշեւեշ''<ref>Երկդիմի:</ref> դիրք բռնած էր, սկսեր էր քաջալերել Արտաշը, որովհետեւ կ՚ուզէր մասնակցիլ անոր յաջողութեան: Արտաշ մտադիր էր երթալ գիւղերը, առաջուց պայմանաւորուելու համար ածխագործներու հետ: Նոյնիսկ հայրս սկսած էր ոգեւորուիլ: – Մեր ածուխը, – կ՚ըսէր ան , – ամենէն աղէկը պիտի ըլլայ: Աւագին բերանը չի բացուիր կոր: Մենք չըլլանք, որո՞ւ պիտի քշէ, ան ալ բարձր գիներով, իր խխումթաց մճիրը. հերու, չամչնալով բացէիբաց կ՚ըսէր` երթամ սեւ ձիուս ջուր տամ<ref>Ակնարկութիւն փայտածուխը ջրելուն, որպէսզի ծանր կշռէ:</ref> … Թող աս տարի ալ ըսէ… Մայրս լուռ կը ժպտէր եւ կը զգուշանար հօրս երեսին տալու իր կասկածները: Մարտ ամսու սկիզբը քոյրս` Արուսեակ, հիւանդացաւ, անիկայ ութ տարեկան էր, մեր աչքին չէր երեւար, բայց դրացիները կը նշմարէին անոր փափուկ գեղեցկութիւնը: – Ճանըմ, որո՞ւ ալ ելեր է, – կ՚ըսէին իրարու, – աղուորիկ, նազուկ աղջիկ մը պիտի ըլլայ: Յանկարծ սկսայ ուշադրութիւն դարձնել քրոջս եւ մտահոգուիլ անոր առողջութիւնով: Անիկայ արտակարգ կերպով զգայուն էր բնութեան տեսարաններուն. կարծես իր աչքերը կը տարրալուծէին գոյները եւ ամենանուրբ երանգները կ՚որսային: Իրիկունները, վերջալոյսին, երբ երկինքը կը շառագունէր սեւ նոճիներու ետեւէն, Արուսեակ աչքերն անքթիթ կը յառէր լուսածիր ամպերուն, որոնք անզգալիօրէն կը ձեւափոխուէին եւ գոյն կը փոխէին: Ան կրած տպաւորութիւններու սաստկութիւնէն տառապագին դէմք կը ստանար: Դրսէն եկած ձայները, նոճիներու երկարաձիգ սօսափիւնը, թռչունի մը ճիչը, ձորէն հոսող ջուրերու խոխոջը զինքը կը փոխադրէին ուրիշ աշխարհ: Անիկայ մեղմիկ եւ քնքուշ, կ՚ապրէր մեզ հետ ինչպէս ուրիշ տեսակ էակ եւ կարծես զգուշանալով զգալի դարձնել իր ներկայութիւնը: Հակառակ որ Արուսեակ երբեք չէր գանգատեր, մայրս անդրադարձեր էր, օրէօր «ճարէ կ՚իյնայ», չուտէր եւ կը հազայ. իսկ գիշերները, արթուն կ՚ըլլար թէ քունի մէջ, անդադար կը հեծէր, ինչպէս եթէ մշտատեւ ցաւ մը ունենար: Վերջապէս մայրս կանչեց հեքիմ Ռուբէնը: Անիկայ խլխլիկ ծերունի մըն էր, որ կը կրէր զինուորական մաշած եւ ոսկեթափ համազգեստ: Ժամանակին ծառայած էր զինուորական թուրք բժիշկի մը եւ որոշ փորձառութիւն ունէր, բայց որովհետեւ արտօնուած չէր բժշկութիւն ընելու, շատ փոքր վարձք մը կ՚առնէր եւ այդ պատճառով դարձեր էր բանուորական ընտանիքներու բժիշկը. ասկէ զատ, խոնարհ մարդ էր եւ դիւրաւ կը մտնէր աղքատիկ ընտանիքներու դրութեան մէջ. մայրս կ՚ըսէր, որ հալէ հասկցող հեքիմ է: Անիկայ քննեց քրոջս կուրծքը եւ կռնակը, նայեցաւ բազկերակը, դիտեց բազուկները եւ գլուխը շարժեց տարակոյսով: Կարմրուկէն հետքեր մնացեր էին, պէտք էր արեւ, մաքուր օդ, լաւ սնունդ. այդ բոլորին փոխարէն պատուիրեց ձկան իւղ: Մայրս շուարած մնացեր էր, երբ Հայրապետ ամուճաս եկաւ հօրս մօտ: Բացի Միքէէն, որ սկսեր էր համ առնել ուսմունքէ, միւս երկու եղբայրներս, Արթին եւ Օհան, մէկը տասնմէկ եւ միւսը տասներեք տարեկան, յամառօրէն կը դիմադրէին դպրոցական կեանքին. ո՛չ յորդորները օգուտ ունեցեր էին, ո՛չ պատիժները. ծնողքս մտադիր էին երկուքն ալ դպրոցէն հանել եւ արհեստի տալ: Հայրապետ ամուճաս Արթինը պիտի առնէր իր մօտ աշակերտ, իսկ Օհանը յանձնարարեր էր ուրիշ երկաթագործի: Մայրս շատ գոհ չէր երեւեր այս յանձնարարութիւնէն, բայց Հայրապետ ամուճաս կը համոզէր… – Ուժերնին, լուսերնին տեղն է, թող երթան արհեստ մը սորվին. դուք ալ քիչ մը կը թեթեւնաք եւ աս չոճուխին կը նայիք, – կ՚ըսէր ան քոյրս ցոյց տալով, որ բազմոցին վրայ պառկած, անտարբեր շուրջը անցած դարձածին, կը ժպտէր տխրօրէն, կարծես աներեւոյթ բանի մը: Տնեցիներուն մէջ, քոյրս ամենէն շատ ինձ մտերմացած էր. յաճախ իր տենդոտ եւ քրտնած ձեռքը դնելով ձեռքիս մէջ կ՚աղերսէր. – Աղբարի՛կ, ինձի տխուր պատմութիւն մը պատմէ: Ես կը ջանայի պատմել ուրախ պատմութիւններ, բայց ան անտարբեր կը մնար. անոր դէմքին վրայ նոյնիսկ ժպիտը սիրտ ճմլող տխրութիւն մը ունէր. սեւ, լայն բացուած աչքերը կարծես զարհուրած էին, եւ այդ արտայայտութիւնը այնքան խոր ցաւ կը պատճառէր ինձ, որ երբեմն պատմութիւնս կիսատ կը թողնէի, կը նետուէի փողոց եւ բոլոր ուժովս կը վազէի զառիվերէն, մինչեւ որ հեւասպառ մնայի. այն ատեն սիրտս կը խաղաղէր եւ տուն կը դառնայի: Գարնանամուտի այն գաղջ երեկոյին, երբ տուն դարձայ, մայրս խոհանոցի դռան առաջը ամանները կը լուար: Ցեխոտ կօշիկներս հանեցի եւ գուլպաներով բարձրացայ սենեակ. մթնշաղ էր. մէջտեղը դրուած կրակարանին մէջ կրակները կը փայլփլէին, բայց անոնց լոյսը կ՚աղոտնար շոգիի մէջ, որովհետեւ երկաթէ եռոտանիին վրայ դրուած ''թենճերէով ''մեր ընթրիքը, լուբիան, կը խաշէր գթգթալով: Անոր բուրմունքը, որ խաշած մսի հոտին կը նմանցնէի, հաճելի էր ռունգերուս, բայց այդ միջոցին աւելի ծարաւ էի, քան անօթի, շրթներս կը տոչորէին: Երկար դեգերումներս գարնան իրիկուններու յատուկ տենդոտ մթնոլորտին մէջ, կը ջլատէին սրունքներս եւ թեւերս, տեսակ մը երազային մշուշ գրաւեր էր միտքս եւ կարծես պատրաստ էի լալու կամ խնդալու: Յանկարծ աչքիս երեւցաւ Հրանոյշը, քրոջս ընկերուհին: Անիկայ կը հագնէր վարդագոյն գոգնոց եւ սեւ մազերու թանձր հիւսկէնը, կռնակին վրայ, կապուած էր կարմիր ժապաւէնով: Հրանոյշ ''սիահճի''<ref>Եազմայի սեւ գծագրութիւնը ……:</ref> Օհաննէս աղային աղջիկն էր. անոնք հին ընտանիք մըն էին եւ կը բնակէին Սելամսըզի թաղը, իրենց պապենական փայտաշէն եւ մեծ տունին մէջ, որուն ճակատը եւ շահնըշիրները զարդարուած էին կլիսիններով: Մօրս կարծիքով Օհաննէս աղան քիպար մարդ էր, խելացի եւ ուսեալ, որ զանազան դէպքերու հետեւանքով քառասուն տարեկանէն յետոյ արհեստ սորվեր սիահճի եղեր էր, բայց ինչ որ Օհաննէս աղայի արժանիքը կը կազմէր, այն էր, որ դիւրահաղորդ էր բանուորներու համար: Անիկայ աշխատանքի յարգը գիտէր եւ չէր զլանար խղճամիտ խորհուրդներ տալ անոնց, որ իրեն կը դիմէին: Անիկայ իր արհեստանոցը հաստատեր էր Ենի Մահալլէի խանին մէջ, ուր չորս աշխատաւորներու հետ ինքն ալ կ՚աշխատէր: Հրանոյշ հօրը պէս դիւրահաղորդ էր եւ բարեկամացեր էր քրոջս հետ: Մէկէն զգացի, որ կը յուսայի Հրանոյշը գտնել քրոջս մօտ, բայց տեսայ քոյրս մինակ, դէմքը բարձին պէս ճերմակ եւ անշարժ: Ան չէր քնանար, բայց միտքը սեւեռած կը թուէր խորհրդաւոր բանի մը վրայ, երբ մօտը գացի, տենդոտ ձեռքը դրաւ ձեռքիս մէջ եւ տարօրինակ ժպիտով մը, որ հազիւ կ՚ուրուագծուէր եւ կ՚անյետանար դէմքին վրայ, ըսաւ. – Աղբարի՛կ, քեզի գաղտնի բան մը պիտի ըսեմ, խօսք կու տա՞ս, որ մայրիկին չես ըսեր: Գլխովս հաստատական շարժում մը ըրի: – Ուրիշ մարդու ալ չես ըսեր: – Ո՛չ, չեմ ըսեր: Հետզհետէ դէմքս մօտեցուցեր էի քրոջս դէմքին եւ կը սպասէի: – Ես շուտով պիտի մեռնիմ, – ըսաւ ան եւ երանութեան ժպիտ մը սեւեռեցաւ իր դէմքին վրայ: – Խե՜նթ, – ըսի սարսափած, – ինչո՞ւ ատանկ բան կ՚ըսես: – Գիտեմ, – պատասխանեց Արուսեակ, – եւ գոհ եմ… Ինձ պիտի դնեն ճերմակ սնդուկի մը մէջ, վրան ալ կապոյտ ժապաւէններ, ետքն ալ երկինք պիտի երթամ… Աչքերը յառեց մթնցող երկինքին վրայ մեղմօրէն անցնող գորշ ամպերուն. անոնց վերեւէն ճերմակ ամպի ծուէն մը երկարած թեւերով կը սաւառնէր եւ կը յառաջանար արագ: Արուսեակ մատովը ցոյց տուաւ այդ ամպը: – Ինձ լուր բերաւ, – ըսաւ մրմնջելով, – անիկայ հրեշտակ մըն է. ես ալ հրեշտակ պիտի դառնամ: Եւ ինձ նայեցաւ աղիողորմ նայուածքով: – Այդպէս բան չկայ, – գոռացի ինքզինքէս դուրս եկած… – Այդպէս բան չկայ, սո՛ւտ է, սո՛ւտ, Արուսեակ: – Զարուհի՛ն ըսաւ, – պատասխանեց շնչասպառ. – Զարուհին ըսաւ, որ երբ պստիկները մեռնին, երկինք կ՚երթան: – Քեզ խաբեր է այդ ջլդիկը, – պնդեցի, իրաւ է նա թո՛ղ ինքը երթայ… սո՛ւտ է… Զարուհին Պլութ օղլու Խաչիկին աղջիկն էր, քոյրս ձիւնհալէն ի վեր դպրոց կ՚երթար, եւ հոն ճանչցեր էր Զարուհին եւ Հրանոյշը: Ինձ այնպէս կը թուէր, որ եթէ քոյրս համոզուէր, որ այդ բոլորը ճիշտ չէ, չի պիտի մեռնէր: – Սո՛ւտ է, – գոչեցի կրկին, եւ աղիքներս գալարուեցան, – որու կ՚ուզես հարցուր, սո՛ւտ է, Արուսեակ, պէտք չէ մեռնիլ… մեռելը կը թաղեն եւ հող կը դառնայ. ուրիշ բան չկայ, Զարուհին քեզ խաբեր է: – Ինչո՞ւ, ինչո՞ւ, – կը հեծեծէր քոյրս, եւ ձեռքերը կը գալարուէին վերմակին վրայ, յետոյ սկսաւ արտասուել, գլուխը բարձրացուց դրաւ ուսիս, եւ կը շարունակէր հեծկլտալ: – Դուն պիտի աղէկնաս Արուսեակ, – ըսի մազերը շոյելով, – երբ մենք մեծնանք, միասին կ՚աշխատինք, Իճատիէ տուն մը կը բռնենք, պարտէզ ալ կ՚ունենանք, մէջն ալ վարդի ծառ կը տնկենք… Արուսեակ արցունքոտ աչքերը դարձուց ինձ եւ սկսաւ վիճիլ. – Ես յասմիկ կ՚ուզեմ, նուշի ծառ մըն ալ կը տնկենք, աղուոր ծաղիկ կու տայ, անա՜նկ կը սիրեմ նուշի ծառը, երբ ծաղկի, Կարպիս, անա՜նկ… ինչպէ՞ս ըսեմ: – Վարդ ալ կը տնկենք, յասմիկ ալ, նուշի ծառ ալ, ուզածդ ադ թող ըլլայ. մինակ թէ մէյ մըն ալ Զարուհիին պատմութիւններուն մի՛ հաւատար: Արուսեակը գլուխը կրկին բարձին դրաւ եւ լուռ մնաց, յետոյ հառաչեց. – Աղուոր պատմութիւն էր… – Սո՛ւտ է, Արուսեակ… – Թո՛ղ սուտ ըլլայ… երբոր մեծնամ, պիտի գրեմ… Ու երկար մնացինք քով-քովի, խօսելով ամպերուն, Իճատիէի մեր ապագայ տան, ընկերներու եւ ընկերուհիներու վրայ եւ ամէն անգամ, որ Հրանոյշին խօսքը կ՚ըլլար, ջերմութիւն մը կ՚անցնէր ամբողջ մարմնէս, ինչպէս եթէ դոյլ մը տաք ջուր թափին գլխէս վար: Այս իրիկուն հայրս ուշացաւ. մայրս մտահոգ էր եւ շարունակ կը կրկնէր. – Աս մարդը ո՞ւր մնաց աս սհաթին… Կ՚երթար վարագոյրները մէկ կողմ կ՚առնէր եւ անձկութեամբ կը նայէր մութին մէջ, վերջապէս չկրնալով համբերել, ըսաւ. – Քուզո՛ւմ Կարպիս, գնա նայէ, ո՞ւր է, ''ֆէսֆէսէի''<ref>Մտահոգ:</ref> մէջ եմ: Գիշերը գաղջ էր եւ հակառակ որ լուսին չկար, պայծառ երկինքին վրայ նշուլող աստղերը կը ճերմակցնէին ճամփաս. հեռու պարտէզներու մէջ գորտերը կը կռկռային եւ օդին մէջ ցիրուցան բուրմունք մը կար: Ձեռքերս տաբատիս գրպաններուն մէջ անցայ Թառքապաշիէն: Բարեկեցիկ տուներու շարք մը իրենց լուսաւորուած պատուհաններէն վարդագոյն եւ դեղնորակ ցոլքեր կ՚արձակէին: Ժանեակէ վարագոյրներու երտեւէն երիտասարդ աղջիկներու գլուխներ կ՚երեւէին: Տապակած մսի կամ ազնիւ տեսակէ ձուկի հոտը կ՚ընկերանար քայլերուս: Բաց պատուհանէ մը կը լսուէր դաշնակի ձայնը… Ինչքա՜ն տարբեր եւ օտար աշխարհ մըն էր այդ: Անորոշ անհանգստութիւն մը սիրտս սեղմեց եւ քայլերս արագացուցի: Անցայ Սելիմիէի շուկայէն, նայեցայ մէկիկ-մէկիկ սրճարաններուն մէջ, որ այդ ժամուն արդէն դատարկ էին, եւ մէկ-երկու յետամնաց ճամփորդներ ունէին: Վերի սրճարաններէն մէկուն մէջ քէլ Նիկողոսը պահակատան թուրք ոստիկաններուն հետ նստած, թուղթ կը խաղար: Անցայ, եւ հասնելով զօրանոցին առաջ, պահ մը վարանեցայ եւ վերջապէս մտայ գինետուներուն փողոցը: Հայրս գտայ երրորդ գինետանը: Անիկայ նստած էր ցած սեղանի մը առաջ Արտաշէսի եւ քեօմիւրճի Աւագին հետ: Կաթի պէս ճերմակ ջուրով խառն օղիով լի բաժակը կը տանէր շուրթերուն եւ դէմքը կը ծամածռէր: Երբ ինձ տեսաւ, ուզեց տեղէն ելլել, բայց ընկերներն արգիլեցին եւ ինձ ալ կանչեցին: Արտաշ ձեռքը դրաւ գլխիս, գինեպանին լոկում մը ապսպրեց ինձ համար, եւ շարունակեցին իրենց խօսակցութիւնը: Քեօմիւրճի Աւագ հայրս գտեր էր փաւլիքայէն դուրս ելած պահուն, եւ միասին տարեր էր գինետուն, ըսելով, որ Արտաշին հետ համաձայնութեան պիտի գայ: Հայրս կը ցանկար, որ ամէն ինչ կարգադրուի հաշտութիւնով: Քեօմիւրճի Աւագ կ՚առաջարկէր Արտաշին կրկնապատկել բանուորներէ հաւաքած դրամը եւ ընկերովի գնել փայտածուխը: – Ցած գին մը կ՚որոշենք, կը մնանք ադ գինին վրայ… Խալխըն ալ շահ կը գտնայ, ես ալ: Արտաշը իր ոլորուն բեղերուն տակէն կը խնդար լիաթոք. – Վա՜յ քու տունդ քանդուի, Աւա՛գ, որո՞ւն փարան որու պիտի տամ: Աւագ ծոծրակը կը քերէր, նոր օղի կը պատուիրէր եւ հօրս դառնալով կ՚ըսէր. – Սեդրա՛կ, աղէկ մտիկ ըրէ, դուն չօլուխ չոճուխի տէր մարդ ես. քու աղէկութեանդ համար կ՚ըսեմ կոր: Ձեր ունեցած փարայով առիք երկու, երեք չորս արապայ ածուխ… – Տասը, տասներկու, – ընդմիջեց Արտաշ: – Թո՛ղ ըլլայ, եաւրում, տասը, տանսերկու: Է՛հ, ըսենք, որ այս տարուան պէս ձմեռ մը ըրաւ, ո՞ր մէկերնուդ պիտի բաւէ ադիկայ: Ձիւն ձմեռուայ մէջտեղը նորէն քեօմիւրսիզ կը մնաք: Ձեզի պէսներուն համար ասդին դառնաք, անդին դառնաք, մէկ է, կենեկո… կենեկո… ի՞նչ պիտի ընէք, նորէն քեօմիւրճի Աւագին դուռը պիտի առնեք… –'' Հաշա՜, ''– գոռաց Արտաշ: – Ճանը՜մ, պոշ խօսք մըներ, ուզէք չուզէք ձեռք պիտի առնեք… Հայրս հաւանութեան նշաններ կ՚ընէր: Արտաշ վերջապէս գոչեց Աւագին երեսին. – Ծօ՜, դուն ինձն ո՞վ գիտցար… ես թաղական աղա՞ եմ, ի՜նչ եմ, որ խալխին *էմանէթ<ref>Աւանդ:</ref> փարան առնիմ գրպանս դնեմ եւ ինձի համար գործ բանամ… Գնա՛, մասալդ ուրիշին կարդայ: – Դուն գիտես, օղլում, ըսաւ Աւագ, – ես գործը անուշ տեղը կապել կ՚ուզեմ կոր, քու աղէկութեանդ համար կ՚ուզեմ կոր… մեղքը քո ի գլուխ քո, ետքը գէշ ըլլէ նէ, չըսես որ Աւագը ըրաւ… Ես ու հայրս ոտքի ելանք: Արտաշ կարճ վերարկուն ուսին նետեց եւ մեզ հետեւեցաւ: Աւագ անհետացաւ մութ փողոցին մէջ: Ճամփան Արտաշ հօրս կը պատմէր. – Տահայ ի՜նչ կը հնարեն, երէկ ալ քէլ Նիկողոսը եկեր ինձի կ՚ըսէր կոր, որ աղէկ տեղէ աղջիկ պիտի տան եղեր ինձի… Ծօ՜, ի՜նչ է ըրածնիս, որ ասչափ իրար անցեր են, եղածը չեղածը ան է, որ քանի մը ոսկի հաւքեր ենք, աժան ատենը ածուխ առնելու համար… վէսելա՜մ… Այն տարի մարտ ամիսը կը ծաւալէր արեւոտ օրերս շարքի մը մէջ: Ամէն առաւօտ արեւի ջերմ ճառագայթներ անհամար նշոյլներով կը զարդարէին ցօղաթումբ խոտերը, որ կանանչ թաւիշի պէս կ՚եզերէին մեր տան փողոցը: Դրացի պարտէզներու մէջ պտղատու ծառերը ծաղկեր էին եւ վարդագոյն ու ճերմակ ծաղկաթերթեր, դառն նուշի բուրմունքով, կը թռչկոտէին օդին մէջ, երբ հովը փչէր: Բայց Բիւլբիւլ Տէրեսիի խորքէն միշտ կը թաւալուէին գարշահոտ կոհակները եւ երբ հարաւային քամին փչէր, անոնց նողկալի հոտը ոչ միայն կը խափանէր ծաղկեալ ծառերուն թարմ բուրմունքը, այլ նոյնիսկ կը խուժէր փակ տուներէ ներս: Բայց մարդ սիրտ չունէր ուշադրութիւն դարձնելու այդ բաներուն: Երէկ շաբաթէ ի վեր հրդեհներ տեղի կ՚ունենային Ենի Մահալէի, Սելամսըզի, Տեղ Համամըի եւ Իճատիէի խիտ թաղերուն մէջ: Ցորեկները յաճախ կարմրազգեստ ''նեօպետհին''<ref>Հրդեհի լուրը տանող սուրհանդակ:</ref> նիզակը ձեռքը կը վազէր փողոցներէն, երթալ իմացնելու համար աղէտը գլխաւոր պահականոցին, եւ եօթ անգամ թնդանօթները կը թնդային: Գիշերները յաճախ կ՚արթննայի գիշերապահի երկարաձիգ աղաղակներէն. – ''Եանկուն վաա՜ա՜ր…իճատիետ է՜՜… Մանտաբոլ սոգաղնտաա՜՜…'' Եւ ճոկանին հարուածները քարի մը կամ սեմի մը վրայ. – Տա՜նկ… տա՜նկ… տա՜նկ… Դարձեալ թնդանօթի եօթ հարուածներ կը թնդային եւ բոլոր թաղերէն, հեռաւոր եւ մերձաւոր, գիշերապահներու թաւ կամ խռպոտ ձայները չարագուշակ կանչելով կ՚երկարաձգուէին աստիճաններով: Յաճախ մայրս կ՚ելլէր, պատուհանը կը բանար եւ կը դիտէր դուրսը: Շուները կը կաղկանձէին, քամիի հեւք մը շնչասպառ ոգիի մը պէս կ՚անցնէր միջոցին մէջէն. երբեմն ալ կը տեսնէինք հորիզոնը բոցավառ կարմիր ցոլքերով: Գիշեր թէ ցորեկ հայ ջրհանկիրները ոտքի վրայ էին. անոնց կու գային կը միանային յոյն եւ թուրք թաղերու ջրհանկիրները եւ փողոցները կը լեցնէին իրենց հեւքոտ վազքերով, մրցումներով եւ աղաղակներով: Կառավարական հրշէջները, ''թասլը-'' ները, գրեթէ միշտ կը հասնէին հրդեհի մարելէն ետքը եւ յաճախ ենթակայ կ՚ըլլային թաղերու ջրհանկիրներու ծաղրանքին եւ նախատինքներուն: Օրէօր կացութիւնը կը դառնար սպառնական. զանազան շշուկներ շրջան կ՚ընէին. տուներու մէջ փսփսալով կ՚ըսէին, որ ''խունտախճիներու''<ref>Հրձիգ:</ref> խումբ մը կայ, որ հրդեհ կը ձգէ կողոպուտի նպատակով: Թաղերու պահականոցներն անտարբեր կը մնային, ոստիկանները իրենց եղած ցուցմունքները ականջի ետեւ կը ձգէին: – Վա՜յ գլուխներնուն, – կ՚ըսէր մայրս, – մունտառները գող աւազակներու հետ մէկ եղած են, իրենց բաժինը ունին: Ոմանք ալ կը կարծէին, որ ապահովագրական ընկերութեան մարդիկ են այդ հրաձիգները, որովհետեւ հրդեհի վախը կը մղէր ամենէն անտարբերները ապահովագրուելու: Եւ ճիշտ է, որ ամէն անգամ հրդեհէ մը անմիջապէս ետքը, ''սիկուրդաճի''<ref>Ապահովագրող:</ref> '' -'' ները տունէ տուն կը պտըտէին եւ իրենց ծառայութիւնը կ՚առաջարկէին: Վերջապէս Բիւլբիւլ Տէրեսիի, ինչպէս եւ ուրիշ բանուորական թաղամասերու մէջ ազգաբնակչութիւնը կազմակերպեց պահակութիւն: Փոխնիփոխ փողոցի մը մէջ մէկը կը հսկէր, եւ որեւէ անծանօթ մարդու մը անցքը կ՚ենթարկուէր խիստ քննութեան: Եւ հրդեհները դադրեցան: Այդ իրարու յաջորդող հրդեհներու միջոցին, Արտաշ միշտ վազեր էր հրդեհին վայրը, թողեր էր գործը, դարձեր էր սրտնեղ եւ յարձակողական եւ անձնատուր եղեր էր հարբեցողութեան: Կասկածն սկսեր էր սպրդիլ մտքերու մէջ. շատերը չէին խօսիր, բայց կը մտածէին. ի՞նչ եղան հաւաքած դրամները: Արտաշ գինետուներէն դուրս չէր ելլեր. կը պատմէին, որ յաճախակի կռուի կը բռնուէր մէկին եւ միւսին հետ, գինետան ապակիները կոտրեր էր, եւ վերջապէս ոստիկան կանչեր էին զինքը զսպելու համար. բայց Արտաշ աչքը դարձած, երբ տեսեր էր ոստիկանը, նետուեր էր դիմացը եւ նայուածքով ոտքէն գլուխ չափելով գոռացեր. ''– Վա՞ր մը պանայ եան պախան''<ref>Մարտահրաւէր. բառացի` «կա՞յ արդեօք ինձ ծուռ նայող»:</ref> '' …'' Գինետան մարդիկ միջամտեր էին. – Ծօ՛, Արտա՜շ, մ՚ըներ, մեղք է արեւիդ… խէրդ կ՚անիծեն: – Դուք հոգ մ՚ընէք, իմ վրաս ձեռք դնողը դեռ մօրմէ չէ ծնած… Ինձի Պլութ օղլու Արտաշ կ՚ըսեն… Եւ ճիշտ է, որ ոստիկանը ընկրկեր եւ հեռացեր էր: Այս լուրերը, որ կը տարածուէին տուներու մէջ, թէ՛ հիացում կ՚ազդէին, թէ՛ սարսափ: Մայրս մտիկ կ՚ընէր հօրս բերած տեղեկութիւնները եւ բերանը չէր բացած խօսք մը ընելու, կարծիք յայտնելու: Պարզ էր սակայն, որ մտատանջ էր, բայց յամառօրէն կը յուսար, որ Արտաշէս խելքը գլուխը պիտի հաւաքէ եւ ստանձնած գործը պիտի կատարէ: Առտու մը կանուխ, երբ մայրս դռան սեմին վրայ հացագործին կը սպասէր, դրացի կին մը յառաջացաւ եւ ըսաւ. – Քուրու՛կ, նորէն երէկ գիշեր Արտաշ ապուր մը կերեր է, ճամ-դուռ կոտրեր է, փոլիսը կանչեր են… Մայրս կարծես խայթուած, գլուխը ցցեց. – Ի՞նչ ըսել կ՚ուզես, Աղաւնի հանըմ։ – Ի՞նչ ըսել պիտի ուզեմ, շաշխընի պէս փարաները ձեռքը դրինք, մեխանէները կը խնդան կոր… – Քու տուած փարադ ինձմէ գիտցիր, – ըսաւ մայրս եւ դուռը գոցեց դրացուհիին երեսին: Բայց բակին մէջ անիկայ երկու ձեռքերով գլուխը բռնեց եւ սկսաւ հեծկլտալ: Ծանր վիշտ մը կը քարանար սրտին վրայ եւ խելագարի պէս չորս կողմը կը նայէր, կարծես օգնութիւն մը յուսալով: Մտադրեցի Պետիկին խօսիլ, բայց ան ալ քանի մը օրէ ի վեր դարձեր էր խուսափուկ: Պետիկն ալ տխուր էր եւ մտատանջ, եւ կարծես շարունակ անլուծելի հարցումի մը պատասխանը կը փնտրէր: Բայց ինչ որ ամենէն աւելի ցաւ կը պատճառէր ինձ, այն էր, որ մեր թշնամիներն սկսեր էին ուրախանալ եւ կարծես կը յաղթանակէին: Քէլ Նիկողոսը փաւլիքային մէջ ծիծաղելով հարցուցեր էր բանուորներուն. – Է՜… ածուխը ե՞րբ կ՚առնէք կոր, – եւ հօրս դառնալով, – Նունիկ հանըմին ըսէ, մաղազան պատրաստ բռնէ… Քեօմիւրճի Աւագ դռնէ դուռ կը պտտէր եւ բանուորուհիները կը գրգռէր Արտաշի դէմ: – Իմացայ, որ այս շաբթու աղէկ ածուխ պիտի իջեցնեն գեղերէն, ըսէ՛ք Արտաշին, թող նայի. ե՞ս պիտի առնեմ, ինչուս պէ՜տք, ամա ձեր աղէկութեան համար կ՚ըսեմ կոր: Ոմանց ալ կը յայտնէր. – Լսեցի, որ եկող շաբթու գիները պիտի բարձրանան, ատենն է, օր մի կորսնցնէք: Եւ իրաւմամբ գիւղերէն ածուխով բեռնաւորուած սայլերը կ՚իջնէին Սկիւտար, կանգ կ՚առնէին հայոց գերեզմանատան անկիւնը: Յաճախորդները կ՚երթային, կը դիտէին, խորհրդածութիւններ կ՚ընէին փայտածուխին եւ գինին վրայ, եւ իրար կը քաջալերէին գնելու համար: Հետզհետէ լուր տարածուեցաւ, որ մեծատուններն իրենց ածուխը կը գնեն: Բայց ինչ որ խայթեց բանուորները, այն էր, որ եազմայի գործատէրերը կը շտապէին իրենց տարեկան փայտածուխը մթերելու: Դռնէ դուռ, պատուհանէ պատուհան, թաղերու մէջ կիները կը խօսէին: – Կոկանենք երկու արաբայ առեր, ներս նետեր են. Չեւիկենց արաբան լեռան պէս բարձր էր… Աւուրտենք ետ պիտի կենային, միտքը փոխեցին, առին, անոնք իրենց ըրածը գիտեն… Բայց ամենէն մեծ չարիքը կը գործէր Արտաշի եղբայրը` Խաչիկ: Անիկայ սրճարաններուն եւ գինետուներուն մէջ կը գրգռէր բանուորները Արտաշին դէմ. – Ծօ՜, խելքերնուդ պտուկը սիրեմ… աղբարս է, ամա ես շիտակը խօսող մէկն եմ. ի՞նչ խէր ունեցեր է ինքզինքին, որ իրմէ խէր սպասէինք… Հիչ անոր չուանով հոր կ՚իջնուի՞… Յետոյ խորհրդաւոր կերպով կ՚աւելցնէր. – Ինձմէ գիտցած մ՚ըլլաք, այս գործին վերջը գէշ է… իրեն հետ խալխն ալ պիտի վառէ… մնացածը դուք գիտեք… – Է՜, բանը բանէն անցեր է, – կը պատասխանէին Խաչիկին, – ալ հիմա ի՞նչ կրնանք ընել… – Գացէ՛ք ետ ուզեցէք ձեր փարաները: Այս լուրերը մեզ կը բերէր Հայրապետ ամուճաս, եւ կը նկարագրէր թէ ինչպէս Սիլիհտարի եւ Ենի Մահալլէի բանուորները եւ բանուորուհիները յուզմունքի մէջ էին. յետոյ դանդաղօրէն սիկառեթը ոլորելով կը խորհրդածէր. Ողորմած հոգի հարըս կ՚ըսէր, որ երեսուն տարին մէյ մը ''խազեպ''<ref>Պատուհաս:</ref> մը աշխարհ կու գայ: Բայց աստուած ըրածը գիտէ… Բանով մը կը զսպէ… շատ անգամ կին աշխարհ կու գայ… տունէ տեղէ հեռու ըլլայ, ատանկներն իրենց շուրջը կ՚երեն, կը մըրկեն, բայց կնիկութիւնը կը զսպէ… Տնէն դուրս բան չեն կրնար ընել. Արտաշ ալ խազեպ է… ան ալ զսպողը չքաւորութիւնն է… Բայց անմիջապէս Խաչիկին ակնարկելով, կ՚աւելցնէր. – Ան ալ շիքեար մը չէ եա՜… խօսքն ալ արժէք չունի… երկու աղբար միշտ շուն ու կատու եղած են… – Ես պիտի երթամ Արտաշին խօսիմ, – ըսաւ իրիկուն մը մայրս վճռականութեամբ: Հայրս ու հօրեղբայրս միջամտեցին. – Նունի՛կ, ատանկ բան չընես… դուն չես ճանչնար Արտաշը. գիտե՞ս ինչ դարձեր է… հետը խօսիլ չըլլար… – Պիտի երթա՛մ, – ըսաւ մայրս եւ բռունցքը զարկաւ թեզկեահին, – երթամ պիտի, խօսիմ հետը… իմ պոչիս կոխել չըլլար… թող հասկնայ, որ բաղնիքը խենթ կայ եղեր… պիտի երթա՛մ… Եւ շարունակեց կատաղութեամբ բանիլ: Հետեւեալ օրը, երեկոյին, երբ դպրոցէն վերադարձայ, զգացի, որ արտակարգ բան մը պատահած է: Քոյրս եւ եղբայրներս շշմած էին, եւ ինձ կ՚ուղղէին անձկալի նայուածքներ: Մայրս թեզկեահին առաջ նստած կ՚աշխատէր: Ձախ ձեռքը դրեր էր ճակատին, եւ աջ ձեռքով վրձինը կը քսէր եազմայի գծագրուած ծաղիկներուն վրայ: Ամէն անգամ, որ ներկի հողէ ամանը կը տեղափոխէր, կը տեսնէի, որ անոր վտիտ մատները կը դողային: Նշմարեցի նաեւ, որ աչքերը կարմրած էին: Դիտեր էի, որ երբ մայրս վիշտ մը կամ յուզմունք մը ունենար, երբեմն կը հեծկլտար, բայց երբեք չէր արտասուեր. անիկայ չոր աչքերով եւ լռելեայն կը մաքառէր իր ներքին զգացումներուն հետ: Մօրս աչքէն արցունք կը ժայթքէր միայն, երբ բարկութեան ծայրայեղ աստիճանին կը հասնէր, եւ յայտնի էր, որ այդպիսի բան մը պատահած էր: Երեկոյին, երբ հայրս տուն եկաւ, հասկցայ մօրս բարկութեան պատճառը: Արտաշ անհետացեր էր. մեկներ էր առանց որեւէ բան ըսելու, եւ գինետուներու, սրճարաններու, փաւլիքային եւ թաղերու, տուներու մէջ կ՚ըսէին, որ ան ելեր գացեր էր բանուորներու դրամը մէջքի գօտիին մէջ կապած: Լուռ ճաշեցինք եւ լուռ սպասեցինք, որ մեր պառկելու ժամանակը գայ: Հայրս բազմոցին վրայ իր սովորական մրափէն արթննալով, սկսաւ խօսիլ մօրս հետ: Անոր ձայնը թախիծով լի էր եւ կը պատմէր, թէ ինչպէս դուշմանները կը խնդային իրենց վրայ: Քեօմիւրճի Աւագը գինետան մէջ հաւաքեր էր «իր նմանները», կը խմցնէր եւ կը պատմէր, թէ ինչպէս Արտաշ իր հօրը պէս ''խաչաղ ''եղեր էր: – Չօլուխ չոճուխի բերնէն կտրեցինք, – կ՚ըսէր հայրս լալագին, – փարաները ձեռքը դրինք, ուրիշին ալ ''սեբեբ''<ref>Պատճառ:</ref> եղանք… Նունի՛կ, – կ՚աւելցնէր ան յանդիմանական շեշտով, – տեսնողը երեսս վար կ՚առնէ կոր, յանցաւորի պէս եմ, մարդու երես տեսնելու հաւէս չի մնացեր… Մայրս միշտ լուռ կը մնար, եւ երբեմն անհամբերութեան հառաչանք մը կ՚արձակէր: Կամաց-կամաց հօրս խօսքը սակաւեցաւ, մօրս լռութիւնը դարձաւ սպառնական: Վերջապէս լոյսը մարեցին եւ պառկեցան: Բայց մինչեւ լուսաբաց լսեցի մօրս հեւքոտ շնչառութիւնը: Մենք երկուքս անքուն էինք, կը տառապէինք, եւ զգացի, որ մօրս եւ իմ ցաւս մէկ էր: Երբ առաւօտուն ծանր ու երկարատեւ քունէ մը ետքը աչքերս բացի, մայրս կրակարանին առաջ խահուէ կը պատրաստէր: Սեւ հեղուկը զեղեր էր տաք մոխիրին մէջ, եւ այրուած խահուէի հոտով լեցուեր էր սենեակը. մայրս աչքով ունքով մինակը կը խօսէր եւ շրթները կը դողային: Անցան օրերը այս լարուած վիճակին մէջ. անցաւ շաբաթը եւ ահա ամէն մարդ համակերպած էր, երբ ուրախ լուրը պայթեցաւ թաղերու մէջ: Արտաշ գիւղերը գացեր էր տեղուոյն վրայ գնելու համար փայտածուխը: Ուրբաթ, շաբաթ եւ կիրակի, անընդհատ եազմաճի էսնաֆին ածխաբարձ սայլերը կ՚իջնէին գիւղերէն, կու գային Թօփհանէ Օղլուի լայն պողոտայէն, կանգ կ՚առնէին գերեզմանատան առաջ: Երբ Սելմասըզի եւ Իճատիէի ունեւորները եկեր էին փայտածուխը ընտրելու, սայլապանները յայտարարեր էին. «Ծախու չէ, եազմաճիներու ածուխն է»: Սիլիհտարէն, Ենի Մահալլէէն, Վանքին Պաղէն, Բիւլբիւլ Տէրեսիէն, Տաղ Համամէն բանուորուհիները բան-գործ թողած կ՚երթային տեսնելու «իրենց ածուխը»: Քեօմիւրճի Աւագը, կ՚ըսէր հայրս, «ամօթէն ծակ մը մտեր է»: Մայրս հազիւ սթափած իր ցասումէն եւ յուսախաբութենէն, շուարուն ձեւ մը առեր էր: Անիկայ վերջապէս, յուզմունքէն զինաթափ, հօրս խոստովանեցաւ. – Ա՛յ մարդ, երբ որ լսեցի, գիտես, որ սիրտս վեր ելաւ… մի՛ մեղադրէք ինձի, խենթ ղուշ դարձեր եմ… չիյտեմ քի խնդամ մի, լամ… Շաբաթ իրիկուն Հայրապետ ամուճաս եկաւ մեզի: Կարմիր թաշկինակին մէջ կապած չոր թուզ բերեր էր «չոճուխներուն» համար: Անիկայ ուրախութենէն կը խայտար: Գացեր տեսեր էր եազմաճիներուն ածուխը եւ դեռ դրան սեմին վրայէն սկսաւ գովքը ընել: – Վա՜յ Արտաշ, վա՜յ, – կը գոչէր խօսքը ընդհատելով, – որդի հարազատ, Պլութ ''քէնտիսի''<ref>Ինքն իսկ (Պլութն ինքն իսկ):</ref> '' …'' Եւ սրտին զեղումը արտայայտելու համար սկսաւ խօսիլ Պլութի վրայ: Պատմեց անոր քաջագործութիւններն եւ անոր մահը եւ իր բեկբեկ ձայնով սկսաւ տեսթան երգել. – Հէ՜յ գիդի Պլութ, հէ՜յ, դուն ալ մեռնելու մարդ էի՞ր պէ՜… Առաւօտ կանուխ հայրս գնաց շուկայ եւ երկու ոչխարի գլուխ բերաւ մեր կիրակնօրեայ խնճոյքին համար: Եղբայրներս գացեր էին ածուխի սայլերը տեսնելու եւ քոյրս սենեակին մէջ դպրոցական երգ մը կ՚երգէր իր քաղցր ձայնով: Ես կ՚օգնէի մօրս տնական գործերուն: Երբեմն կ՚երթայի մօրս պատուէրին վրայ նպարավաճառէն բան մը գնելու եւ դարձիս միշտ կը գտնէի մայրս իր զուսպ ուրախութեան մէջ: Անոր *նալըն<ref>Փայտեայ ոտնամաններ:</ref> -ներուն համաչափ ձայնը խոհանոցի սալաքարերուն վրայ, լուացած պնակներու իրարու բախումը ծնծղաներու պէս ուրախ կը հնչէին եւ կ՚արտայայտէին մօրս զգացումները: Անոր սեւ աչքերը երբեմն կանգ կ՚առնէին վրաս եւ կ՚ըսէր սրտագին. – Օղո՜ւլ…– առանց խօսքը ամբողջացնելու: Ճաշէն յետոյ հայրս առաջարկեց ինձ, որ քիչ մը երկննանք բարձունքը: Սա մեր սովորական պտոյտն էր. կը քալէինք անխօս, նոյնիսկ երբեմն իրարմէ հեռու: Կ՚անցնէինք Սելամսըզի թաղէն, ուր հին ընտանիքները, մեծ մասամբ ''«տեօւլեթ դիւշկիւնի''<ref>Իշխանութենէ ինկած:</ref> '' », ''իրենց հին փայտաշէն տուներու մէջ կ՚ապրէին ամրափակ, Սուրբ Խաչ եկեղեցիին շուրջ բոլորը: Սելամսըզէն կ՚անցնէինք Իճատիէ, որ առաւելապէս բնակուած էր գաւառացի վաճառականներէ: Կը հասնէինք վերջապէս հայկական թաղերու սահմանը, ուրկէ յետոյ մեր առաջք կը բացուէին դաշտեր եւ արտեր, եւ հեռուէն կը տեսնէինք մեծ եւ փոքր Չամլըճաները: Հայրս կը նախընտրէր նստիլ դաշտին մէջ, գետինը, խոտերուն վրայ եւ սիգառեթ մը ծխել, բայց ես կը ջանայի մղել զինքը դէպի հրէաներուն գերեզմանատունը, ուրկէ յետոյ կը հասնէինք Ֆրենկի լեռը: Այնտեղ Դարուերի գագաթին, մեր առաջ կը պարզուէր Վոսփորի մէկ զմայլելի տեսարանը: Հայրս գոհ կ՚ըլլար, ըսելով թէ հով կայ, անուշ կը փչէ, եւ ես աչքերս բացած հիացումով կը կրէի բնութեան տեսարանին սփոփարար տպաւորութիւնը: Այս անգամ, սակայն, երբ դաշտերը հասանք, հայրս ցոյց տալով մեր սովորական ճամփուն հակառակ կողմը, ըսաւ. – Եկո՛ւր այսօր միւս կողմը երթանք: Ես խայտալով վազեցի իր առաջքէն: Կտրեցինք դաշտը եւ հասանք Բոսթայի ճամփան: Գարնանային արեւը մեր ոտքերու առաջք կը փռէր լուսահեղձ ճանապարհը: Կառքերու անցքին` փոշին ամպի պէս կը բարձրանար եւ կը խափանէր մեր տեսողութիւնը, բայց արդէն հեռուէն կը լսէինք գոռում-գոչում, ուրախ ճիչեր եւ բազմութեան ժխորը: Ամէն թաղերէն մարդիկ եկեր էին տեսնելու անսովոր իրողութիւնը: Նոյնիսկ դաշտին մէջ, հեռուները, խումբ-խումբ մարդիկ խանդով կը խօսակցէին: Անոնք յայտնի առեւտրականներ էին եւ կը զգուշանային առաջանալ եւ խառնուիլ բազմութեան: Բայց ատենը մէյ մը, իրենցմէ մէկը կ՚անջատուէր կու գար, կը դիտէր եւ տեղեկութիւններ կը տանէր խումբերուն: Այդ միջոցին ես ու հայրս կը մօտենայինք բազմութեան. նիհար եւ բարձրահասակ մարդ մը, որ խումբերէն եկեր էր, ուզեց ինձ հրել առաջ անցնելու համար: Ես հազիւ թէ սայթաքեցայ, եազմաճի բանուոր մը բռնեց թեւէս եւ սոսկալի հայհոյութիւն մը ուղղեց մարդուն հասցէին, անիկայ կանգ առաւ եւ փոխանակ եազմաճիին պատասխանելու, խիստ հայեացքով մը նայեցաւ ինձ: Իմ յիշողութեանս մէջ մնացած է անոր նոր սափրուած եւ պիրկ այտերուն փայլը, բեղերը, որ ցուցամատով եւ բթամատով կը սանտրէր դէպի դուրս: Հայրս այդ ակնարկէն ազատելու համար ինձ, թեւերէս բռնեց եւ առաջացուց, եւ իմ հարցական նայուածքիս պատասխանելով ըսաւ. – ''Նեքես''<ref>Ժլատ:</ref> Սարգիս աղան է… չամչնայ նա ինկած քեօմիւրները կը ժողվէ տուն կը տանի… Բայց արդէն մեր ուշադրութիւնը ամբողջովին դարձաւ սայլերուն եւ անոնց շուրջը խռնուած բազմութեան վրայ: Այնտեղ էր Պետիկը եւ իր դասարանի ընկերներէն մէկ քանին: Այնտեղ էին նաեւ քէլ Նիկողոսը եւ քեօմիւրճի Աւագը. անոնք ածուխ գնելու պատրուակին տակ կը մօտենային սալերուն եւ ցած ձայնով կը խօսակցէին իրար հետ: Այնտեղ էին նաեւ զանազան թաղերու ոստիկանները, որոնք կարգը պահպանելու համար կը միջամտէին եւ երբեմն ալ իրենց մտրակները շաշեցնելով, դէպի ետ կը մղէին հաւաքուած բազմութիւնը: Բայց երբ «երեւելիի» մը հանդիպէին, ձեռքերնին իրենց ֆէսին կը տանէին բարեւելու համար եւ ճամփայ կու տային, որ անցնին: Այդ բոլորը չէին վրիպեր ուշադրութիւնէս, բայց իմ ամբողջ մտածումս սեւեռուած էր սայլերուն վրայ, որոնք դիւրին էր որոշել, որովհետեւ զարդարուած էին կանաչ ոստերով եւ նոյնիսկ սայլատար գոմէշներու ճակատները եւ եղջիւրները կը կրէին կլիսիններու ողկոյզներ: Հայրս թուշը ցցած կը նայէր զմայլանքով: Անոր խորշոմած դէմքը պարզուեր էր եւ շրթները սեղմուած էին հիացիկ լռութեան մը մէջ: Իմ ուրախութիւնս կատարեալ եղաւ, երբ Պետիկ քովս եկաւ եւ իր թեւը դրաւ ուսիս. անոր հանդարտ նայուածքը լի էր գոհացումով. յանկարծ ինձ բան մը մատնանշեց, աչքերս դարձուցի այն կողմը եւ տեսայ Արտաշը սեւ ձի մը հեծած. անիկայ վարդ խոթեր էր ֆէսին մէկ կողմին, ականջին վրայ եւ յաղթական կ՚անցնէր սայլերուն քովէն: Կարճ կոճուկը բաց էր կուրծքին վրայ եւ կարմիր գօտին պիրկ կը պարուրէր անոր մէջքը եւ կուրծքը: Մէկ ձեռքով բռնած էր ձիուն սանձէն եւ միւս ձեռքը դրեր էր մէջքին` կարճակոթ դաշիւնին վրայ: Հետիոտն ոստիկանները կ՚ընկրկէին իր ձիուն քայլերուն առաջ, բայց անոնք խոժոռ էին եւ խոհուն: Հետզհետէ աղաները կը հեռանային, բայց եազմաճի բանուորները եւ բանուորուհիները կը մօտենային սայլերուն եւ խօսքեր կ՚ուղղէին Արտաշէսին: – Եաշա՜… Արտաշ, մէկ օրդ հազար ըլլայ… – Կտրիճ մարդ ես, Արտա՛շ, մեր թեւ ու թիկունքը դուն ես… Արտաշէս կը ժպտէր ամէնուն, վերջապէս ձեռքով նշան մը ըրաւ սայլապաններուն եւ ռէյիզին, եւ ածխաբարձ սայլեր սկսան մէկ-մէկ առաջանալ: Ծաղկազարդ գոմէշները կը քաշէին ճռնչացող սայլերը, որոնցմէ կանանչ ոստեր կիյնային գետին: Բոսթայ Եօլին տօնական երեւոյթ մը ստացեր էր: Յանկարծ լսուեցաւ Արտաշի գոռ աղաղակը. – Եազմաճի էսնաֆին քեօմիւրն է, ճամփայ բացեք… Սայլերը կը հետեւէին սայլերուն, կ՚իջնային դէպի թաղերը: Պատուհաններէն կիներ մինչեւ մէջքերնին կախուած իրարու կը հաղորդէին. – Եազմաճիներուն քեօմիւրն է, ես տասը արաբայ համրեցի: – Տասը արաբային խօսքը՜ կ՚ըլլայ… – Մեր քեօմիւրն է…– կ՚ըսէին պատուհանէ պատուհան բանուորական թաղերու մէջ եւ հպարտութեամբ կը յայտարարէին. – Էսնաֆը, որ միանայ, ինչե՜ր չի կրնար ընել… Ես հայրիկիս ու Պետիկին հետ հետեւեցայ սայլերուն մինչեւ Բէյլերին պարտէզը եւ յետոյ շտապեցի տուն մայրիկիս լուր տալու համար: Այն իրիկուն Բիւլբիւլ Տէրեսիի տնակներուն մէջ լապտերները ուրիշ փայլ ունէին եւ բոլոր դէմքերը կը խնդային: Գիշերը վրայ հասնելէն ետքն ալ դեռ դրացիները տան սեմերու վրայ կը դանդաղէին եւ իրարու կ՚ըսէին. – Քուրի՛կ, դեռ մինչեւ օրս ատանկ քեօմիւր չէ մտած քիպարներուն տունը… – Եազմաճի էսնաֆը *վիւգելայ<ref>Բարձր դասակարգ:</ref> եղաւ… քա՛, ասանկ բան ո՞ւր տեսնուած էր: Տուներուն դռները բաց էին եւ բակերը կը բզզային փեթակներու պէս: Երբ վերջապէս ամէն մարդ իր տան մէջ փակուեցաւ, դեռ կարծես հաղորդակցութիւնները չի դադրեցան եւ ես զգացի, որ սիրտս կը տրոփէր ամէնուն կուրծքերուն մէջ: Մայրս զուսպ էր իր ուրախութեան մէջ, բայց իր գոհունակութիւնը կը ժայթքէր իր աչքերէն, իր շարժուձեւէն եւ մանաւանդ իր անսովոր գորովէն, որ կը զեղուր մեր ամէնուս վրայ: Անիկայ հոգածութեամբ շտկեց քրոջս վերմակը, երբ պառկեցաւ, եւ իր տենդոտ ձեռքը իմ ճակտիս դրաւ, որը վերածուեցաւ փոքրիկ ապտակներու այտերուս վրայ: – Ա՛յ մարդ, – ըսաւ վերջապէս հօրս դառնալով, որ կօշիկները հանելու դժուարին գործով էր, – նէ խենթ եմ, նէ խելօք… ոտքերուդ ջուր տաքցուցեր եմ, պիտի մոռնայի… Ու ճաշեցինք համերաշխ, յագեցած մեր ուրախութիւնով: Ու գիշերը տարածուեցաւ մեր վրայ ինչպէս խաղաղութեան հովանի եւ մինչեւ ուշ ատեն լսեցի հօրս եւ մօրս, որ այնքա՜ն տարբեր էր ուրիշ օրերու խօսակցութեան մրմունջէն: Եազմաճիներուն ածուխը մթերուած էր Ենի Մահալլէի խանին նկուղը: Մթերանոցը կղպուած եւ կնքուած էր եւ բանալին իբր աւանդ կը մնար էսնաֆի քեհեային քով: Տուներու մէջ բանուորուհիները եռանդով կ՚աշխատէին եւ անդադար կը շաղակրատէին դէպքերու մասին: Մեր տան մէջ մայրս այլեւս չէր խօսեր անցուդարձերու վրայ, բայց շարունակ նոր ծրագիրներ կը կազմէր: Կարծես միտքը բացուեր էր նոր հորիզոններու վրայ եւ իրիկունները հօրս կը հաղորդէր իր մտադրութիւնները: – Չօլուխ չոճուխը հագուեցնելու համար, – կ՚ըսէր ան, – ինչո՞ւ աճեմէն առնենք: Կրակի գին ապրանք կը բերէ: Ես Բեբրոնին խօսեցայ, Էլպիսն ալ խօսք տուաւ: Մէյ մը պարտքերնիս տանք, այլ ապրանք չպիտի առնենք: Քիչ մը ատեն ակռայ կը սեղմենք, աճեմին տուածնիս մէկ կողմ կը դնենք, շուկայէն կ՚առնենք նաղտ փարայով, մեր մէջը կը բաժնենք: Ո՞վ կը խառնուի մեզի... Հայրս գլուխը կը շարժէր եւ իր թերահաւատութիւնը կը յայտնէր. – Ասնք աղուոր բաներ են, Նունի՛կ, ամա մեզի համար չեն: Մայրս տեղի չէր տար: Բայց փոխանակ զայրանալու, կը ջանար համոզել հայրս. – Մենք ախմախ ծներ, ախմախ մեծցեր ենք... ադոր համար ալ տիրացեր են մեզի, ինչ կ՚ուզեն կ՚ընեն... Այն ատեն հայրս ձայնը ցածցնելով կը խօսէր դարձեալ խորհրդաւոր վտանգի մը մասին, որ կը թեւածէր մեր գլուխներուն վրայ: Շշուկներ կային, բան մը կը պատրաստուէր... Քեօմիւրճի Աւագ գինով վիճակի մէջ ըսեր էր բանուորներու. – Ադ ձեր ուրախութիւնը փորերնիդ պիտի մնայ: – Ա՜յ մարդ, – կ՚ըսէր մայրս անհամբերութեամբ, – ի՞նչ կը ծամծմես, շիտկէ շիտակ չըսե՞ս... Հօրս սարսափը կը փոխուէր հիացիկ ոգեւորութեան եւ թուշը տնկած, աչքերը քթթելով, կը փսփսար. – Կ՚ըսեն կոր... Ռուսը պիտի գայ, մեզ ազատէ... ամա մինչեւ գայ... ո՞վ ողջ կը մնայ, ո՞վ կ՚երթայ... կ՚ըսեն կոր արիւն պիտի թափի... – Վո՜ւյ, – կ՚ըսէր մայրս գլուխը շարժելով, – ռուսը որի՞ն ձեռքէն մեզ պիտի ազատէ... Ռուսը մեզի հաց, քեօմիւր պիտի բերէ՞... Քեօմիւրճի Աւագն է ատ խօսքերը մէջտեղ ձգողը, ատանկ չէ՞... Կ՚երեւի իր գործին կու գայ... Ռուսը չէ, Աստուած երկինքէն իջնայ, մեզի համար մէկ է... մենք մեր գործը նայինք, բոշ խօսքերու ալ ականջ մի՛ կախեր: Թաղերու մէջ սակայն այդ զրոյցները շրջան կ՚ընէին. աստիճանաբար աշխատանքի թափը կը թուլանար: Մէկ կողմէ սարսափը եւ միւս կողմէ անորոշ յոյսը մարդոց մտքերը կը շեղեցնէին անմիջական խնդիրներէն: Երբ մայրս դրացուհիներէն մէկուն հետ կը խօսէր իր ծրագիրներուն մասին, այլեւս անորոշ պատասխան կը ստանար. – Կեցի՛ր նայինք, քուրուկ, ժամանակները խառնակ են... սպասենք, տեսնենք ի՛նչ պիտի ըլլայ: Իրիկուն մը ուշ ատեն մեր դուռը զարնուեցաւ: Հայրապետ ամուճաս էր. անիկայ դժգոյն էր եւ սրունքները կը դեդեւէին: Երբ սենեակ մտաւ, դեռ չի նստած յայտնեց, որ ձերբակալութիւններ եւ խուզարկութիւններ կատարուեր էին: – Սիմոնենց տունը կոխեցին, երկու տոպրակ թուղթ տարին, տղան բռներ են: Նալբանդենց տունը բոմբա փնտրեր են: Դպրոցը պիտի կոխեն եղեր: Երկու դպրոցի վարժապետներ բռներ դիմաց անցուցեր են: Հետեւեալ առտու կանուխ լսեցինք, որ Արտաշն ալ բռնուեր է: Մղձաւանջային օրեր կ՚անցընէինք: Ամէն րոպէ հրազէններու պէս մեր ականջներուն կը պայթէին կոմիտաճի, հնչակ, բոմբա, ռուսը պիտի գայ, Անգլիա սուլթանին բարկացաւ եւ այլ այս կարգի խօսքեր: Սարսափը տարածուեցաւ բոլոր թաղերուն մէջ, կասկածը սպրդեցաւ ամէնուն սրտին մէջ: Քեօմիւրճի Աւագը հարցաքններ էին, բայց անմիջապէս արձակեր էին: Թաղին ոստիկանները դարձան երկիւղ ազդող անձեր եւ շշուկ տարածուեցաւ, որ հայ լրտեսներ կան, «պատերը ականջ ունին»... Վախը մտաւ նաեւ բանուորական տուները, որովհետեւ Արտաշէսը ձերբակալուած էր որպէս պետութեան թշնամի եւ վտանգաւոր ապստամբ, նոյնիսկ լրագիրները գրեր էին, որ դրամ հաւաքեր էր «այպանելի նպատակը իրագործելու, բոմբա պատրաստելու համար»: Մայրս ընդվզեցաւ այդ ամբաստանութեան դէմ եւ հակառակ հօրս յորդորներուն, առաւօտ մը կանուխ, սեւ քօղը դրաւ գլխուն եւ գնաց Մօրուք Կարապետը տեսնելու, որ դատական գործերով կը զբաղէր եւ կապեր ունէր իշխանութեանց հետ: Մօրս կարծիքը այն էր, որ եթէ բոլոր բանուորները եւ բանուորուհիները, որոնք հանգանակութեանը մասնակցած են, հաւաքապէս բողոքեն եւ վկայեն, որ Արտաշէս դրամ հաւաքած է ածուխ գնելու համար, խնդիրը կը պարզուի: Բայց Մօրուք Կարապետ խորհուրդ տուեր էր ետ կենալ այսպիսի քայլէ մը. – Պարապ տեղը ահալին կ՚երես, բոլոր մասնակիցները ''միւզուր''<ref>Կասկածելի:</ref> կը դառնան, Արտաշի գործը գէշ է, գէ՜շ, ''ֆենայ''<ref>Գէշ:</ref> ''...'' Դպրոցը Պետիկին յայտնեցի այս խօսակցութեան մասին: Ան գլուխը շարժեց յուսահատ եւ առաջին անգամ ինձ պատմեց Արտաշէսի ձերբակալման պարագաները: Տունը շրջապատեր էին մեծ բազմութիւնով, զէնքերը պատրաստ եւ, երբ դռանը զարկեր էին, Արտաշէս հասկցեր էր եւ նետուեր էր առաջ կռուելու համար, յետոյ միտքը փոխեր էր, «անոնց ալ ուզածը ատ է» ըսելով: Յետոյ յանձնուեր էր ոստիկաններուն եւ մեկնած պահուն ըսեր էր Պետիկին. – Պետի՛կ, օղլո՜ւմ, սիրտդ ''ֆերահ''<ref>Պայծառ:</ref> բռնէ, ես ինքզինքս կ՚ազատեմ ասոնց ձեռքէն, մեր դիւշմաններուն ալ խէրը կ՚անիծեմ... օր մը անունս կ՚իմանաք... Պետիկ գետինը կը նայէր եւ յաճախ կ՚ընդհատէր իր պատմութիւնը: Ձայնը յուզմունքէն կը դողար: Վերջապէս ըսաւ. – Կարպի՛ս, ես ա՛լ հօրս երեսը չեմ կարող տեսնել: Ան էր մատնողը... Քանի մը օր ետքը Պետիկ փախաւ տունէն: Ան մտեր էր օտար շոգենաւ մը իբր փախստական եւ հեռացեր էր Պոլսէն: Անցան շաբաթներ, յետոյ ամիսներ: Կառավարութեան հրամանով եւ խուզարկութեան պատրուակով բացուեցաւ եազմաճիներու ածուխի մթերանոցը: Ոստիկանները յայտնի համարձակ, պարկերով ածուխին լաւագոյն մասը բեռցուցին ձիերը եւ իրենց տուները ղրկեցին եւ մնացեալը տուին եկեղեցիներուն, որ անոնք աղքատներուն բաժնեն: – Քա՛, մենք ո՞վ, ձմեռուան քեօմիւր առնողը ով, – կ՚ըսէր մեր դրկից հարեւանուհին, առանց վհատելու մօրս խոժոռ լռութիւնէն: – Աղքատութիւնը միսերնուս փակած է, բոշ տեղը չէ կ՚ըսեն կրակէ շապիկ է... Ան պիտի հանենք, պատանքը պիտի փաթթուինք... Եւ մայրս յամառութեամբ գլուխը կը շարժէր ժխտական։ Այդ օրերու ընթացքին, թաղերու մէջ, նախ անհատներ եւ յետոյ խումբեր գլուխ բարձրացուցին եւ սկսան բողոքել կատարուած անարդարութեան դէմ: Արտաշէս որեւէ կապ չունէր կոմիտաճիներու հետ եւ հաւաքական ուժերով ձմեռուան ածուխը գնելը ոչ մէկ օրէնքի դէմ չէր: Եազմաճիները կը ստիպէին իրենց քեհեան, որ երթայ Դուռը, Փաշայ Քաբուսին եւ բողոքէ: Բայց ան օրերէ ի վեր տունէն դուրս չէր ելեր եւ դիմողներուն կ՚աղերսէր. – Ոտքերնիդ պագնեմ, ինձ զօռը մի դնէք, չոլուխ չոճուխի տէր մարդ եմ, չեմ ուզեր ողջ գլուխս աւետարանի տակ դնել: – Թի՛ւ, – կը թքնէին երեսին բանուորները, – աս ալ մարդ է, որ քեհեայ ընտրեր ենք: Բանուորուհիները գողունի դրամ կը հաւաքէին դատաւորները կաշառելու եւ Արտաշէսը ազատելու համար: Իսկ սրճարաններու եւ գինետուներու մէջ բանուորներէն ոմանք յայտնապէս կ՚ըմբոստանային թէ՛ զեղծարար ոստիկանութեան դէմ եւ թէ՛ եազմայն գործատէրերուն դէմ, որոնց մատը կայ, կ՚ըսէին, պատահած դէպքերուն մէջ: Ամէնքը համաձայն էին, որ էսնաֆը իր ոտնակոխուած իրաւունքները պէտք է պաշտպանէ, բայց ոչ ոք որոշ ծրագիր մը կ՚առաջարկէր: Այդ միջոցին մայրս բանը-գործը թողած, հակառակ որ ''սըխլեթ''<ref>Ստիպողական պատուէր:</ref> էր, ամէն օր փողոցները կը չափէր: Ան կ՚երթար Ենի Մահալլէ, Սիլիհտար, Տաղ Համամ, աշխատակցելու այն բանուորուհիներուն, որոնք ամէն վտանգ աչք առած մտադիր էին Արտաշն ազատելու համար գումար մը գոյացնել: Մայրս կրկին գնաց Մօրուք Կարապետին եւ կաշառք խոստացաւ: – Ադ ուրտեղէ՞ն է ձեր փարան, – հարցուցեր էր Մօրուք Կարապետ կասկածելով: Մայրս հասկցեր էր, որ պէտք չէ ընկերները բերան տայ եւ ըսեր էր. – Տունս կը ծախեմ, կու տամ: Իմ խօսքս բերնէ կ՚ելլէ: Եկեղեցին եւ թաղական խորհուրդն էլ իր հերթին դիմումներ կ՚ընէր բանտարկեալներն ազատելու համար: Պատրիարքարանը դիմեր էր դեսպանատուները ձերբակալուած հայերու ազատ արձակումը խնդրելով: Միքէն ինձ հաղորդեց այդ մասին եւ ըսաւ թէ սուլթանը կը դողայ դեսպաններէն: Պայրամը մօտ էր եւ կը յուսացուէր, որ այդ առթիւ սուլթանն ընդհանուր ներում շնորհէ կոմիտաճիներուն: Կարճատեւ սըխլեթէն յետոյ, որու միջոցին շատերը չէին կրցած աշխատիլ, չքաւորութիւնն աւելի դաժան եւ աւելի անողոք տեղաւորուեր էր մեր տուներու մէջ: Դարձեալ աճեմը կատղած կիցեր կու տար մեր դռանը: Թաթիլները իրարու ետեւէ կը հասնէին եւ հացագործը յաճախակի ձիուն սանձը կը քաշէր եւ կ՚անցնէր առանց մեր դռանը զարնելու: Դարձեալ քոյրս դժգոյն եւ նիհար երկնցեր էր բազմոցին վրայ եւ տան տխուր լռութիւնը կը խզէր իր հազովը: Իրիկունները հայրս օր-օրի աւելի կքած եւ հետզհետէ աւելի անգթօրէն տառապելով իր ոտքերէն, կը տքար, մինչ մայրս կը բանէր թեզկեահին վրայ եւ երբեմն ապան կը սրբէր պատռելու ճչող աղմուկ մը առաջ բերելով: Դարձեալ գիշերուան ժամերուն, երբ մենք պառկած կ՚ըլլայինք, հայրս կը խօսէր ողբագին ձայնով, անվերջ հոգերու վրայ: Մայրս ընդհանրապէս լուռ կը մնար, բայց դէմքը կը ստանար երբեմն դառն հեգնութիւն եւ երբեմն ալ ցասումի արտայայտութիւն, բայց յաճախ ան կը մնար մտախոհ, ինչպէս մէկը, որ իր էութեան խորն անդրդուելի յենարան գտած է: Այսպէս կ՚անցնէին օրերը, երբ վերջապէս պայրամը եկաւ եւ սուլթանական ներում շնորհուեցաւ: Սկիւտարի բանտարկեալները վերադարձան իրենց տուները, բացի Արտաշէսէն եւ երկու դրսեցի վարժապետներէն, որոնք ըսուեցաւ թէ իրենց բնիկ գաւառները ղրկուեցան: Եազմաճիները ժամեժամ կը սպասէին Արտաշէսի վերադարձին: Բայց օրերը կը յաջորդէին իրարու եւ Արտաշէս չէր երեւար: Մայրս տենդագին անհամբերութեան մէջ էր. վերջապէս չդիմացաւ եւ ինձ հետ անգամ մըն ալ գնաց Մօրուք Կարապետին: Ցանցառ մօրուքով, կարճահասակ, կնդած գլխուն ճերմակ գդակ մը դրած, մանր եւ խուսափուկ աչքերով, Մօրուք Կարապետը լսեց մօրս խօսքերը: Մայրս կը գանգատէր, թէ բոլոր կոմիտաճիները տուն դարձան, մինակ Արտաշէսը, որ այդ գործերուն հետ կապ չունէր, մնաց: Այն ատեն Մօրուք Կարապետ ըսաւ խորհրդաւոր կերպով մը. – Խօսեցայ ''գատըին''<ref>Դատաւոր:</ref> հետ, կաշառք ալ խոստացայ: Մարդս կը ճանչնամ, հազար անգամ գործ ունեցած եմ իրեն հետ: Այս անգամ ճար չկայ: Անիկայ ինձ ըսաւ. «Կարապե՛տ, դուն մի՛ խառնուիր Արտաշէսի գործին, գէ՜շ, գէ՜շ գործ է: Անոր կերած ապուրը հեչ մէկուն կերած ապուրին չի նմանիր... Երանի՜ թէ կոմիտաճի ըլլար... »: Այն ատեն ո՛չ ես եւ ո՛չ մայրս հասկցանք այդ խօսքերուն իմաստը, եւ երբ վերջապէս մայրս սթափեցաւ իր ապշութենէն, ձեռքս բռնեց եւ դուրս ելանք: Անցանք փողոցներէն առանց իրարու հետ խօսելու: Մայրս կը քալէր գլուխը բարձր, աչքերը հրացայտ, այտերը վառած տենդագին կարմրութիւնով: Անոր քայլերը չոր եւ համաչափ կը հնչէին սալաքարերուն վրայ: Երբ տուն մտանք, տեսայ, որ կը դողար բոլոր մարմնովը: Հանեց գլխուն սեւ քօղը, նետեց մէկ կողմ եւ խելագարի պէս գոչեց, բռունցքը ցցելով. – Օղո՜ւլ, մենք աս աշխարհիս անիծուածներն ենք... Եւ անգամ մըն ալ ցասումի արցունքներ ժայթքեցին մօրս աչքերէն: lo7hmu3hcngo6acyy5lju6gmur89c81 396611 396610 2026-09-16T16:32:08Z Emptyfear 547 396611 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= [[Կրակէ շապիկ]] |section = |previous = |next = |author= Զապել Եսայան}} Այն ժամանակ հազիւ տասը տարեկան էի: Մենք կը բնակէինք Սկիւտար, միայարկ, խարխլած ու փայտաշէն տուն մը, որ կը գտնուէր Բիւլբիւլ Տէրեսիի վերեւը երկարող տուներու մէջ: Ամառ թէ ձմեռ ձորին մէջէն կը թաւալէր թանձր ու մթագոյն աղբը, դանդաղ ընթացքով: Չեմ գիտէր ինչո՞ւ այդ գարշահոտ ու բաց կոյուղին, որին անունով կը կոչուէր թաղը, կը կրէր այնքան բանաստեղծական անուն: Թերեւս միայն այն պատճառով, որ ձորէն անդին կը տարածուէր թրքական գերեզմանատունը եւ որուն մշտադալար եւ տխրատեսիլ նոճիներուն մէջ բոյն դրած էին սոխակներ: Իմ մանկութիւնս անցած է այդ ձորին վերեւի ափունքներուն վրայ: Թաղին բոլոր երեխաները դեռ օրօրոցէն շնչած են այդ գարշահոտութիւնը: Աւելի ուշ անոնք կ՚աճէին եւ կը մեծնային պղտոր խոնաւութիւնով թրծուած զառիթափներուն վրայ, որոնց նոյնիսկ սեպ դարվարները ընտանի դարձած էին մեր ճապուկ քայլերուն: Ամառուան մէջ, երբ հարաւային քամին կը փչէր, մեծերը երեսները կը թթուեցնէին եւ իրարու կ՚ըսէին ''լոտօս ''է: Այդ բառը ինձ սարսափ կը պատճառէր, այդ օրերուն մայրս աւելի սրտնեղ կը դառնար, հօրս մարած աչքերը աւելի կը յուսահատէին, եւ չնչին պատճառ մը առիթ կ՚ըլլար, որ մայրս կատաղութեամբ յարձակուէր հօրս չքաւորութեան վրայ: Գանգատներ եւ յուսահատական աղաղակներ կը պայթէին տանը տրտում մթնոլորտին մէջ, ընդմիջուած շառաչուն ապտակներով, որ իմ կամ եղբայրներուս այտերը կ՚ընդունէին անտրտունջ: Այդ օրերուն Բիւլբիւլ Տէրեսի գարշահոտութիւնը անհանդուրժելի կը դառնար: Երբեմն ալ քամիի ալիք մը դիմացի գերեզմանատունեն մինչեւ մեզ կը բերէր ուրիշ տեսակի արտաշնչում մը: Մայրս խորհրդաւոր եւ սարսափահար երեւոյթ մը կ՚առնէր, երբեմն մեզ կը փակէր տան մէջ եւ կ՚ըսէր. – Դուրս մ՚ելլէք, ''կոռելը''<ref>Պոլսոյ ժողովրդական բարբառով կը նշանակէ թուրք գերեզմանատուն:</ref> նոր ''սատակ''<ref>Իբրեւ արհամարհանքի արտայայտութիւն` թուրք մեռելը կը կոչէին սատակ:</ref> թաղեր են: Այդ օրերուն իրիկունները, երբ հայրս ու մայրս կը խօսէին իրենց անհատնում հոգերուն վրայ, մօրս շեշտը աւելի դառն էր եւ հօրս պատասխանները աւելի վհատ: – Մարդ աստծոյ, – կ՚ըսէր մայրս յուսահատութեամբ ձեռները ծունկներուն զարնելով, – ճար-ճարակ ըրէ, ''մախսմներս''<ref>Անմեղ, ակնարկելով երեխաներուն:</ref> ազատէ այս դժոխքէն: Հայրս լուռ կը լսէր, գլուխը մէկ կողմին հակած եւ իր արեւահար ճակատին վրայ ունքերը կը բարձրանային, կը պռստուէին, երբեմն ալ կը պարզուէին, իրեն տալով լսածներէն ապշած մարդու արտայայտութիւն: Ճար չկար: Չքաւորութիւնը չոքած էր մեր ընտանիքին վրայ, ինչպէս մշտատեւ պատուհաս: Հայրս եազմաճի էր եւ չարաչար կ՚աշխատէր. ամէն առաւօտ մութնուլուսին կ՚երթար քէլ Նիկողոսին ''փաւլիքան. ''այնտեղ ներկ կը պատրաստէր, եազմաները ''խազան'' կ՚ընէր, ամառուան տօթին ու ձմեռուան ցուրտ բուքին բանուածները կը տանէր ծովեզերք` լուալու համար եւ թացերը կռնակը բեռցած զառիվերէն կ՚ելլէր արիւն քրտինք թափելով: Մայրս ալ կ՚աշխատէր. ''թեզկեահի ''վրայ եազմայ կը բանէր, հակառակ որ վեց զաւակի տէր էր եւ տանը հոգը բոլորը իր վրայ էր: Ձմեռուան երկար գիշերներուն, երբ մեր անկողինները կը փռէին յատակին եւ զոյգ-զոյգ կը պառկէինք մայրս կը շարունակէր աշխատիլ մինչեւ ուշ ատեն, լամպայի վտիտ լոյսով: Հայրս բազմոցին վրայ երկարած պահ մը կը մրափէր, յետոյ կ՚արթննար ու կը խօսակցէին: Քոյրերս ու եղբայրներս շատոնց քնած կ՚ըլլային, բայց իմ քունս թեթեւ էր եւ կը ջանայի հետեւիլ ըսուած խօսքերուն: Երբեք չեմ լսած, որ այր ու կին իրենց այդ մտերմական ժամերուն անուշ խօսք մը ըսեն իրարու: Անոնք երկարօրէն կ՚որոճային իրենց մտմտուքները. մայրս յոգնութիւնէ տքալով, ակռաները սեղմած, մէկ կողմէն կատաղութեամբ կը բանէր եւ միւս կողմէն հօրս անկարողութեան առաջ, անխնայ կը շարէր սպառնացող հոգերը. պարտատէրեր, որ վաղը «դուռը ձեռք պիտի առնէին, ածխավաճառը, որ մերժեր էր ապառիկ տալ, հացագործը, որ ձիուն սանձը քաշեր գացեր էր առանց հաց ձգելու… Հայրս խոր հառաչանք մը կ՚արձակէր եւ երբեմն ալ կ՚ըսէր. – Չիկային աչքը քեօռնա… Այն ատեն մայրս գերագրգռուած գործը կ՚ընդհատէր, թեզկեահը անդին կը հրէր եւ ոտքի կանգնելով կը գոչէր. – Այ մարդ, չըսե՞ս աղքատութիւնը կրակէ շապիկ է: Մօրս վտիտ իրանը սենեակին կիսախաւարին մէջ կարծես աներեւոյթ զօրութեան մը կը դիմադրէր, աչքերը հրացայտ, կզակը ցցուած, խելագարի պէս կը նայէր ասդին անդին, հայրս քնաթաթախ աչքերով կը հետեւէր անոր շարժումներուն եւ կամացուկ մը ձեռքը կը տանէր իր ցաւոտ ոտքերուն, որոնք կը կսկծային խոնաւ եւ կարկտուած գուլպաներուն մէջ: Մօրս բարկութիւնը միշտ ինձ անձկութիւն կը պատճառէր. սիրտս կը սեղմուէր եւ կ՚ուզէի պոռալ, բայց այդ բարկութեան իմաստը չէի հասկնար: Գիտէի, օ՜հ, շատ լաւ գիտէի, որ անյաղթելի դժբախտութիւն մը կը ծանրանար մեր ընտանիքի վրայ: Գիտէի, որ հոգ մը կար, ճնշիչ հոգ մը, որուն լուծը կը քաշէին մեծերը, երբեմն համբերութեամբ, երբեմն ըմբոստանալով: Այդ ցաւը մեր ամէնուս երկվայրակ եղբայրն էր, մեզ հետ աշխարհ եկած էր, մեզ հետ կը մեծնար. աւելի ուշ հասկցայ, որ ան իր բազմատեսակ երեսներով քստմնելի չքաւորութիւնն էր, եւ այն օրէն, որ հասկցայ, իմ վրաս առի յաղթել այդ հրէշին: Բայց այն ժամանակ փոքր էի եւ մատղաշ: Եւ երբ ծնողքս կ՚ըսէին` «հացի մը փարայ ճարենք…», կամ երբ յուսահատօրէն կը յուսային, որ «գործերը քիչ մը բացուին…», չէի կրնար ըմբռնել, որ իրաւմամբ չարաչար աշխատանքով չոր հացի մը փարայ կը վաստկէին եւ թէ` գործերը բացուէին թէ ոչ, իրենց եւ իրենց պէսերու համար որեւէ յուսալիք բան չկար: Բացի երկու փոքրիկ քոյրերէս, որոնցմէ վերջինը դեռ ծծկեր էր, մենք չորս մանչերս կ՚երթայինք թաղային վարժարան: Մենք ձրի չէինք: Մայրս երբեք չէ զիջած երթալ դիմումներ կատարել «աղա»-ներուն: Դպրոցին մէջ, սրահին պատերուն վրայ կախուած գեղագիր բնաբանները, վարժապետին խօսքերը, ըսուած առակները եւ եղած ընթերցումները նպատակ ունէին մեզ տոգորելու այն զգացումով, որ «ուսմունքով եւ աշխատանքով մարդս կը հասնի ամէն բանի»: Ես եռանդով ու ջանքով կ՚ուզէի ձեռք բերել այդ ուսումը: Եղբայրներս անտարբեր էին այդ բոլորին. անոնք կեանքով եւ ուժով լեցուն, շարժման մէջ կը դնէին իրենց բոլոր ֆիզիկական եւ մտային կարողութիւնները խաղերու եւ ծեծկվրտուքներու մէջ: Անոնք կերպով մը կ՚անցընէին դասերու ժամերը ինչպէս պարտադիր անախորժութիւն եւ անմիջապէս կը վազէին զբօսայգի: Երեկոյին, երբ կ՚արձակուէինք, անոնք ուրիշ մանչերու հետ ռումբի պէս դուրս կը նետուէին դպրոցէն եւ դեռ տուն չի հասած, փողոցներու մէջ անձնատուր կ՚ըլլային շահատակութիւններու. եւ վա՜յ անոնց, որ իրենց ճամփան կտրէին կամ արգելք ըլլալ ուզէին: Ես թէեւ հիացումով կը հետեւէի անոց խաղերուն, բայց մասնակից չէի ըլլար, որովհետեւ կը շտապէի տուն դասերս պատրաստելու: Մայրս անտարբեր էր թէ՛ իմ փութաջանութեանս եւ թէ՛ միւս տղաքներուն անզուսպ վարմունքին: Կը բաւէր, որ զինքը չխանգարէինք իր անդադար աշխատանքին մէջ: Չեմ յիշեր մայրական գորովոտ համբոյր մը կամ ժպիտ մը: Ա՛յ, թող ըսեն ինչ որ կ՚ուզեն, թող խօսին եւ գրեն մանկութեան քաղցր յիշողութիւններու վրայ… Ադոնք անծանօթ են անոնց, որ ակռաները մեղմած կուրծք կուրծքի անդադար կը կռուէին կեանքի դժուարութիւններու դէմ: Մայրս ժամանակ չունէր գուրգուրալու իր զաւակներուն վրայ: Նոյնիսկ երբ փոքրիկ քոյրս կը ճչար օրօրոցին մէջ, միայն սրտնեղութիւն կ՚երեւար մօրս խոժոռ դէմքին վրայ: Երբ ճիչերը շատ բարձրանային, կ՚առնէր մանկիկը, ծիծ կ՚ուտար եւ ինքը ակնապիշ կը մնար, մինչեւ որ երեխան յագենար: Այսօր միայն կը հասկնամ, որ իր արիւնը կը չորնար քրտինք թափելով մեզ համար, այսօր կը գիտակցիմ, որ իր կեանքը մաշած է մեզ համար, բայց այն ատեն իմ մանկութեան հոգիս անյագ կարօտ ունէր գուրգուրանքի եւ մօրս դաժան կամ թթուած դէմքը մռայլ տխրութիւն կը ներշնչէր ինձ: Բայց ես նպատակ մը դրեր էի իմ կեանքիս եւ կը մխիթարուէի` ինքզինքս զգալով զօրեղ գալիք օրերու մէջ: Հայրս ընդհակառակն մեղմ էր եւ կարծես պատրաստ էր սրտազեղումներ ունենալու: Այն ժամանակ հազիւ քառասուն տարեկան էր, բայց իր մարդկային կերպարանքը կորսնցուցած էր ծովի աղի քամիին հարուածներուն տակ: Սեւ եւ տխուր աչքերը մարած էին: Ճերմկած եւ ցանցառ մազերը կը փակչէին գագաթին եւ քունքերուն: Անիկայ լռակեաց մարդ էր եւ իր զգացումները եւ մտածումները կ՚արտայայտէր աչք ու ունքով: Իր ճակատի բազմածաւալ կնճիռները կը կծկուէին կամ կը պարզուէին եւ այդ պարագային դժգոյն գիծեր կը կազմէին արեւահար ճակատին վրայ: Անոր խունացած, կարկտաններով պիտակուած հագուստները ո՛չ գոյն ունէին եւ ո՛չ ձեւ, եւ այդ բոլորէն կ՚արտաբուրէր բարկ հոտ մը աղի քրտինքի եւ պոտասի, որ ինձ սիրելի էր եւ ընտանի, որ գերազանցապէս հայրս էր: Բայց ինչ որ մասնաւորապէս կը յիշեմ, ցաւագինօրէն կը յիշեմ, այդ իր կօշիկներն էին… Հօրս եւ մօրս վաստկած դրամն հազիւ ծայրը-ծայրին կը բաւէր մեր ապրուստին, բայց այդ եազմայի գործի մէջ կային անգործունէութեան շաբաթներ, մանաւանդ ձմեռը, երբ կա՛մ ներկերը կը սառէին հողէ ամաններուն մէջ եւ կա՛մ սառնամանիքի պատճառով անկարելի կ՚ըլլար եազմաները տանիլ լուալ ծովեզերքը: Այն ատեն ''թաթիլ ''էր''<ref>Հանգստանում էր:</ref> '': Երբ այդ չարաբաստիկ բառը կ՚արտասանուէր տանը մէջ, գիտէինք, որ մեր նեղ օրն ա՛լ աւելի պիտի նեղնար: Այդ թաթիլը իմ մտքիս մէջ կը ներկայանար զզուելի եւ թաւ սարդի մը պէս, որ անկիւն մը դարանակալ կը սպասէ եւ միշտ կը սպառնայ մեր կեանքը թունաւորելու: Այլապէս, երբ գործ կար, կերպով մը կ՚ապրէինք: Տունը, ուր կը բնակէինք, ժառանգութիւն մնացեր էր մօրենական պապէս, որ եղած էր ձկնորս եւ քաջ նաւավար: Հայրս շաբաթական կը ստանար երեք մեճիդիէ եւ դեռ կը համարուէր լաւ վճարուած խալֆայ, որովհետեւ տասներկու տարին ի վեր կ՚աշխատէր քէլ Նիկողոսի փաւլիքան: Հայրս շաբաթականը կ՚առնէր կ՚երթար շուկայ եւ կը գնէր երկու ոչխարի գլուխ: Այդ էր մեր մսեղէնը: Երբեմն փոփոխութիւն մտցնելու համար, փոխանակ գլուխը, կը բերէր ոչխարի փորոտիք: Այդ պարագայում վախվխելով կը մտնէր սեմէն, որովհետեւ մայրս կը յարձակէր իր վրայ, մեղադրելով, որ դժուար գործ կը բանայ իրեն: Դէպի հինգշաբթի օխա մը ճերմակ խաշած լուբիայ կ՚ամբողջացնէր մեր շաբաթական ուտեստեղէնը: Երբեմն, սակայն, երբ Վոսփորի ջուրերը առատութեամբ կու տային ''խամսին ''կամ ''բալամուտ, ''հայրս խուրձ մը բողկի հետ ձուկ կը բերէր: Տունը կը լցուէր տապակածի կամ խորովածի ուրախ բուրմունքով եւ նոյնիսկ հօրս դէմքը կը պարզուէր, երբ բազմոցին վրայ երկարած կը սպասէր, մինչ մայրս կասկարային կամ ունելիին հետ ծեծկուելով ճաշը կը պատրաստէր: Այն ատեն հայրս իր ներքին գոհունակութիւնը արտայայտելու համար տասնոց մը կու տար մեզի, որ երթանք ''ախտերէն''<ref>Մանրավաճառ:</ref> շաքարեղէն գնենք մեզ համար: Ճաշէն յետոյ, բացառապէս, հայրս ու մայրս մանգալին շուրջ կը դանդաղէին եւ խահուէ մը կը խմէին, լուռ, բայց համերաշխ իրենց բարօրութեան զգացումին մէջ: Բայց ասոնք շատ հազուադէպ օրեր էին մեր կեանքին մէջ: Հօրս վաստակը պէտք է բաւեր մեր բոլոր ծախքերուն, որովհետեւ մայրս անվերջ եւ անդադար պարտք կը վճարէր: Նախ կար պարսիկը, որ քառապատկուած գիներով ապրանք կը բերէր եւ որով գէշ-աղեկ կը հագնուէինք: Այդ անիծեալ պարսիկը մեր թաղին մղձաւանջն էր. ամէն շաբաթ օր կ՚անցնէր, կը հանդիպէր գրեթէ ամէն տուն եւ մաս-մաս կը գանձէր առնելիքները: Եթէ մէկնումէկը չկրնար վճարել, պարսիկը կը զայրանար, կը գոռար, կը հայհոյէր, կից կը զարնէր պարտատիրոջ դռան, սպառնալիքներ կ՚ընէր… – Աճեմը կենէ այսօր պոռաց…– կը տեղեկացնէր մայրս նոյնիսկ մեզի, երբ տուն կը դառնայինք: Բացի պարսիկը, կային ուրիշ պարտքեր: Երբ ''թաթիլ'' ըլլար, հացագործին դրամը չէր վճարուէր շաբաթէ շաբաթ, կը դիզուէր, կը դառնար խնդիր մը: Ասկէ զատ ձմեռը ածուխ գնելու եւ ուրիշ պիտոյքներու համար հարկ կ՚ըլլար վաշխով դրամ առնել գործատէրէն: Մայրս անդադար կը բանէր եւ վաստկածին «վրան չնայած» կու տար պարտքի: Եւ դեռ մենք բախտաւոր էինք… Հայրս սովորութիւն չունէր գինետուն երթալու, կային, որ որբ էին եւ ծանրացած իրենց մօրը աշխատանքին վրայ, կային որ անօթի կը մնային, որովհետեւ իրենց հայրը գինետունը կը թողուր վաստակը, եւ կային, որ հիւանդ ունէին… Մենք բախտաւոր էինք, պայմանո՞վ որ բացառիկ եւ անհրաժեշտ ծախք մը չներկայանար, եւ կը ներկայանար երբ հարկ կ՚ըլլար հայրիկիս կօշիկ առնել: Խեղճ հայրս… հակառակ իր խոնարհ ծագումին եւ չարքաշ կեանքին փափուկ ոտքեր ունէր, որոնց մորթը կը փշտէր, երբ կոպիտ կօշիկներ հագնէր: Այդ պատճառով կ՚երթար Ստամբոլ, մեծ շուկան եւ այնտեղ իրեն ծանօթ խանութէ մը կը գնէր ոտքին չափէն մեծ կօշիկներ: Անոնք սովորական կօշիկներ էին, երկու կողմերը լաստիկով, որոնց մէջ ոտքերը կը մտցնէր ինչպէս մոյկի մէջ: Այդ մեծկակ կօշիկներու երեսները մէկ քանի օրէն ծալքեր կը շինէին, ծայրը թեթեւ մը կը բարձրանար, փոշին կամ ցեխը հետքեր կը թողնէին անոր խորշոմներուն մէջ եւ անոնք կ՚ունենային ցաւագին եւ սրտառուչ արտայայտութիւն մը: Այդ կօշիկներուն յիշողութիւնը վառ գոյնով կը պատկերացնէր մտքիս հօրս կեանքը: Անոնցմով կ՚երթար ծովեզերք եազմաները լուալու, անոնցմով կը բարձրանար զառիվերը մէջքը կքած թաց եազմաներու բեռին տակ, անոնցմով կ՚երթար ոչխարի զոյգ մը գլուխներ գնելու իր հալալ վաստակով, որպէսզի չօլուխ-չոճուխ ուտեն կշտանան: Անոնցմով կ՚երթար քէլ Նիկողոսին գլուխ ծռելու, իբրեւ շնորհ խնդրելու մէկ կամ երկու ոսկի, հարիւրին երկու հարիւր տոկոսով, երբ ''թաթիլ ''ըլլար, կամ տաղաւար մը վրայ հասնէր աղէտի մը պէս: Եւ անոնցմով է, որ դարձեալ կիրակին եւ տօն օրերը ինձ հետ «կ՚երկննար» դէպի բարձունքը, ոչ շատ հեռու, որովհետեւ մշտնջենապէս յոգնած մարդ էր... եւ սիրտ չէր ընէր քսան փարանոց խահուէ մը խմել որեւէ զբօսատեղիի մէջ: Եւ ինչ որ իր աչքերը չէին արտայայտէր, ինչ որ իր շրթները չէին արտասանէր, կարծես կը գրուէին այդ կօշիկներուն վրայ. իր հոգիի շարժումները, իր թաքուն ըմբոստութիւնները եւ իր անսահման գորովանքը իրեններուն համար կը դրոշմուէին այդ ցաւագին, այդ տրտում կօշիկներուն վրայ: Վաղուց է, որ հայրս կը հանգչի Սկիւտարի հինաւուրց գերեզմանատան մէջ: Անոր չարքաշ ոսկորները փոշի դարձած են բազկատարած թմբիներու հովանիին տակ եւ երբ այսօր կը մտաբերեմ զինքը, կսկիծ մը հերիւնի պէս կը ծակէ սիրտս: Ինչո՞ւ այն ատեն չգիտցայ իրեն ըսել այն խօսքերը, որ այսօր գիտեմ եւ որոնք անշուշտ իր յուսահատ չքաւորութիւնը պիտի փոխէին յուսառատ պայքարի: Ինչո՞ւ երբեք չգիտցաւ, որ իր կոշտացած ձեռքերը ուրիշ բիւրաւոր ձեռքերու հետ կը կերտէին ապագան եւ իր ոտքերը, որ այնքան վհատութեամբ կը դեգերէին փոշոտ կամ ցեխոտ ճամփաներու վրայ, արդէն իսկ կ՚առնէին քայլեր, որ իրենց որդիները պիտի վերածէին յաղթական քայլերու: Մեր դպրոցի աշակերտներուն մէջ կային տասնեակ մը հարուստ տղաքներ, մօտ յիսուն ձրիներ եւ երկու հարիւրէ աւելի էսնաֆի տղաք: Մենք ստուար մեծամասնութիւն կը կազմէինք, բայց մեր մէջ ալ տարբերութիւններ կային: Ոմանք կ՚երթային կը քսքսուէին հարուստի տղոց եւ նոյնիսկ կը ծառայէին, մինչ անոնք կը մնային անտարբեր եւ գոռոզ թէ՛ ուսուցիչներու եւ թէ՛ քծնող ընկերներու հանդէպ: Ձրիներուն խօսքը չէր ըլլար: Էսնաֆի տղաքն էին, որ կու տային ամենէն առաջադէմ եւ փայլուն աշակերտները եւ մեր մէջ էին նաեւ ամենէն քաջերը, յանդուգն ու նետուող տղաքը, «ստահակ»-ները, ինչպէս կը կոչէր տնօրէնը: Դպրոցի ուսուցիչները եւ «վերին մարմինը» ուզէին թէ չուզէին մեզ հաշուի կ՚առնէին: Այդ զանգուածին մէջ խումբ մը տղաքներ, որոնց մէջ էինք մենք, չորս եղբայրներ, ամրակուռ կորիզ մը կը կազմէինք եւ հեղինակութիւն ունէինք բոլոր աշակերտներուն վրայ, ինչ որ ձեռք անցուցեր էինք մեր բռունցքներու ուժով: Դեռ մինչեւ այսօր որոշ հրճուանքով կը յիշեմ կուրծք կուրծքի անհաւասար կռիւներ, որոնցմէ յաղթական դուրս կ՚ելլէինք: Մենք էինք, որ զբօսանքի ժամանակ պարագլուխ կը դառնայինք յանդուգն ու երբեմն արգիլուած խաղերու, եւ մենք էինք, որ ստանձներ էինք «արդարութիւն ընել», երբ հարկ ըլլար: Հարուստի տղաքը կը զգուշանային մեզ հետ գործ ունենալէ, իսկ ձրիները վախվխելով կը դառնային մեզմէ եւ երբեմն ալ հլու հնազանդութեամբ մեզ կը մատնէին: Այդ լալկան, միշտ նկուն տղաքը ինձ զայրոյթ կը պատճառէին: Այլ սակայն ձրիի մը պատճառով քիչ մնաց որ վռնդուէին դպրոցէն: Օր մը չեմ գիտեր ի՛նչ պատճառով, ընդհանուր հսկիչը քանակով զարկաւ տղու մը մատներուն: Անիկայ տխեղծ պատանի մըն էր, որ միշտ կը դողդղար մաշած հագուստներուն մէջ: Ցուրտ էր եւ նոր աւարտեր էինք զբօսանքը. տղուն ճաթռտած մորթով ձեռքերը ուռած էին եւ կապտած: Յանկարծակիի եկած քանակի հարուածներէն, ան շշմեցաւ եւ սկսաւ լուռ արտասուել: Ցաւած ձեռքերը դրեր էր ծոցը եւ կը մղկտար, երբեմն ձեռքերէն մէկը դուրս կը հանէր, վրան կը նայէր եւ աւելի առատ արտասուք կը թափէր: Յանկարծ ինքզինքէս դուրս եկայ: Տեսակ մը տառապագին գթութեան զգացում երբեմն անսպասելի կը գրաւէր ինձ: Ես գիտէի իմ այդ ներքին թուլութիւնը եւ կ՚ամչնայի ու կը փորձէի յաղթել անոր: Անիկայ դառն զգացում մըն էր, անգթօրէն կը տանջէր ինձ եւ փոխանակ ինձ մեղմացնելու կը դարձնէր հէրսոտ, յարձակողական: Երբ նայուածքս տղուն վրայէն դարձաւ հսկիչին, որ անտարբեր իր արարքին` կ՚անցնէր գրասեղաններու առաջքէն, աչքս դարձաւ եւ ակնթարթի մը մէջ, ինչ որ գտայ ձեռքիս տակ` նետեցի գլխուն: Ամբողջ սրահը տակնուվրայ եղաւ, ուզեցի փախչիլ հսկիչի հալածանքէն, բայց ահա տեսայ, որ հսկիչը կը փախչէր ինձմէ: Ոտնամաններս հանէր, ձեռքս բռներ էի եւ պատրաստ էի ինքնապաշտպանութեան. կ՚ելլէի գրասեղաններու վրայ, կը ցատկէի յանկարծ հսկիչին ճամփան կտրելով. ան առաջքէս, ես ետեւէն կը վազէինք նստարաններուն միջեւ եղող նեղ անցքերէն: Մեր խումբին ընկերները, որոնց շարքին եւ եղբայրներս, առաջացած էին սրահին կենտրոնը եւ ձեռքերնին խօթած տաբատներուն գրպանները, նայուածքով լուրջ կը հետեւէին այս անսովոր տեսարանին. վերջապէս հսկիչը յաջողեցաւ սրահէն դուրս սպրդիլ եւ քիչ յետոյ երեւցաւ տնօրէնին սիլուետը: Ինձ տարին խորհրդարան, ուր հաւաքուած էին ուսուցիչները, եւ տնօրէնը սկսաւ խօսիլ: Արիւնս գլուխս խռնուած էր, ականջներս կը բզզային եւ բառ մը չէի հասկնար: Միայն կարծես մշուշի մը մէջէն կը տեսնէի հսկիչին մեռելի պէս դժգոյն դէմքը եւ Քեօսէ Մինասը, քարտուղարը, որ մեծ տետրակին մէջ բան մը կը գրէր ինձ վերաբերեալ: Աւելի ուշ իմացայ, որ ոչ մէկ կապ չէին տեսեր քանակին հարուածներուն եւ իմ արարքիս մէջ, որ վերագրեր էին անսանձ ստահակութեան: Բայց այդ դէպքը պատճառ մը եղաւ, որ սերտ բարեկամութեամբ կապուիմ նորեկ աշակերտի մը, Պլութեան Պետիկին հետ: Անիկա տասներեք տարեկան մը կար եւ վերի դասարաններէն էր: Դասի դադարին ինձ մօտեցաւ եւ ըսաւ. – Իրաւունք ունէիր, մարմնական պատիժը արգիլուած է: – Ադ չէր պատճառը, – ըսի դիտմամբ եւ կաս-կարմիր դառնալով, – ''խարեզ''<ref>Ոխ:</ref> ունէի: Պետիկ նախ զարմացական, յետոյ ժպտուն հայեացք մը ուղղեց ինձ: – Թո՛ղ այդպէս ըլլա, – ըսաւ, ու թեւս մտնելով հեռացուց ինձ տղոց խումբէն, որ մեզ շրջապատեր էր: – Անունդ ի՞նչ է, – հարցուց մեղմութեամբ: – Անունս Կարպիս Սեդրակեան է: – Եազմաճի Սեդրակին տղա՞ն ես... Իմ հաստատական պատասխանիս վրայ պահ մը մտածեց եւ աւելցուց: – Արտաշ հօրեղբայրս ճանչնալու է հայրդ. կրնայ ըլլալ, որ քեզ դպրոցէն վռնդել ուզեն. դուն հոգդ մ՚ընէր, ես կը խօսիմ Արտաշ հօրեղբօրս: Պետիկի ընտանիքը հռչակաւոր էր Սկիւտարի մէջ: Մեծ հայրը` Պլութ, նշանաւոր եղած էր իր խիզախ քաջութեամբ եւ շահատակութիւններով: Կ՚ըսէին թէ ան իր երիտասարդ տարիները անցուցած էր Սաբանջայի լեռները եւ չէրքէզ էշկեաներու պետը եղած էր չէրքէզի անունով: Անիկայ փոխնիփոխ եղած էր ''խաչախանի, ''աւազակ եւ յարատեւ կռուած էր դէտերու եւ կառավարական ուժերու դէմ: Ըմբոստ, քաջ կռուող, միեւնոյն ատեն կ՚ըսէին թէ եղած է բարի եւ հոգածու իր «իշխանութեան» սահմաններու մէջ եղող գիւղացիներու համար, առանց ազգի խտրութեան: Հայրապետ ամուճաս, որ Ենի Մահալլէ կը բնակէր, երբ այցելութեան կու գար եւ օղի մը կամ երկուք նետած կ՚ըլլար, կը պատմէր Պլութի ստեղծագործութիւնները եւ կ՚ըսէր. – Երբ գեղ կ՚իջնար, չոճուխի պէս անվնաս մարդ էր, ամա, պիտի ըսես, ինչո՞ւ լեռ կ՚ելլէր: – Հարկաւ խելքի մը կը ծառայէր, – կ՚ըսէր մայրս: Բնիկ սկիւտարցի, Պլութ օր մըն ալ վերադարձեր էր տուն, ամուսնացեր եւ մէկ-երկու տարի ապրեր էր խաղաղ: Յետոյ դարձեր էր ջրհանկիր, ջրհանկիրներու ''ռայիզ, ''եւ վերջապէս օր մը սպանուեր էր. երիտասարդ ջրհանկիր մը, որուն համար կ՚ըսէին թէ կաշառուած էր, նենգութեամբ, կռնակէն, դաշոյնով զարկեր էր Պլութը: Այն ժամանակ Պլութի եղերական մահը ողբալու համար, սկիւտարցի աշուղները ''տեսթաններ'' շիներ էին: Հայրապետ ամուճաս գոց գիտէր այդ տեսթանները եւ կ՚երգէր: Երբեմն էլ յանկարծ կանգ կ՚առնէր եւ կը գոչէր. – Հէ՜յ գիդի Պլութ, հէ՜յ... դուն մեռնելո՞ւ մարդ էիր, պէ՜... Պետիկի հայրը, Պլութ օղլու Խաչիկ, ողորմելի մարդ էր, ''բայթախ ''սրունքներով, աստուածավախ, գլուխ խոնարհող, շուքէն վախցող եւ որ սակայն ձեռքէ ձեռք կը քաշէին, որովհետեւ կ՚ըսէին թէ ''զօռլու նեֆէս''<ref>Ուժեղ շունչ:</ref> ունի: Կ՚ըսէին թէ անոր անէծքը եւ աղօթքը կը բանի: Հիւանդին տէրերը կը կանչէին զինքը. անիկայ ձեռքերով եւ մատներով խորհրդաւոր շարժումներ կ՚ընէր, Աւետարան մը կը կարդար, քանի մը անիմանալի կախարդական խօսքեր կ՚ըսէր յաճախակի ընդհատուելով եւ հո՜ւ, հո՜ւ փչելով հիւանդին վրայ: Անգամ մը եկած է իմ վրաս ալ աղօթելու եւ դէմքիս վրայ նողկանքով զգացած եմ իր գարշահոտ «նեֆէսը»: Խաչիկ օրուան մէջ կ՚աշխատէր փաւլիքան. անիկայ խէժ կը կոխէր եազմաներու վրայ: Բանուորները որքան կը սիրէին իր եղբայրը, Արտաշէսը, այնքան կ՚ատէին զինքը: Արդէն երկու եղբայր երբեք հաշտ չէին եղած իրարու հետ: Ամէն անգամ որ Արտաշէս իր եղբօրը հանդիպէր, իբրեւ արհամարհանքի նշան թուքի ժայք մը կը նետէր շեղակի: Խաչիկ թաւ յօնքերը կը պռստէր եւ ջրագոյն աչքերը կը տնկէր եղբօրը վրայ: – Ծօ՜, – կ՚ըսէր Արտաշէս բարձրաձայն, – ադ աչքերով գնա պառաւ կնիկները վախցուր... Արտաշ անհարազատ որդին էր Պլութին: Ինքն էլ ջրհանկիր, քանի անգամ մարդ ազատած էր հրդեհի բոցերուն մէջէն: Անիկայ հուժկու մարդ մըն էր, ոլոր բեղերով, մութ կարմիր ֆէսը ծուռ դրած գանգուր մազերուն վրայ, մէջքը, պինդ կապած կարմիր գօտի եւ կարճակոթ դաշիւնը միշտ գօտիին մէջ: Արտաշ ալ եազմաճի էր, բայց կանոնաւոր չէր աշխատեր, որովհետեւ միշտ կռիւ կ՚ընէր գործատէրերուն հետ: Կ՚ըսէին, որ Ենի մահալլէի եւ Սիլիհտարի բանուորուհիները խենթ կ՚ըլլան իր վրայ, մէկ խօսքը երկուք չեն ըներ: Իսկ երբ հրդեհ ըլլար, առաջինը կը վազէր եւ հրդեհը մարելէն ետքը, իր յաղթական ''նաղարայով''<ref>Աղաղակ:</ref> կը թնդացնէր թաղերը: Պետիկ հիացումով կը խօսէր ինձ իր հօրեղբօրը վրայ: Անիկայ մեր պատանեկան երեւակայութեանը կը ներկայանար ինչպէս առասպելական հերոս: Ինչ որ կը ցանկանայինք, ինչ որ կար մեր մէջը` ձգտում եւ իղձ, մարմնացած էր Արտաշի մէջ: Ան իր գոյութիւնով կարծես ամէնուս վրէժը կը լուծէր: Թաղական, հոգաբարձու կը դողային իրմէ: Աղքատախնամի աղաները անտրտունջ կը յանձնէին իրեն ինչ որ պահանջէր, որպէսզի տանի բաժնէ այնպիսի աղքատներու, որոնք մուրացիկութիւն չէին կրնար ընել: Եւ ան այդ բոլորը խղճմտութիւնով կը կատարէր: Երբեմն ալ կը չարանար, դուռ, ապակի կը կոտրէր եւ քանի մը օր կ՚իյնար տխրութեան մէջ: Թաղին թուրք ոստիկանները այդ բոլորը չտեսնելու կու տային, որովհետեւ կը զգուշանային գործ ունենալ իրեն հետ, եւ այդ հանգամանքը թաղեցիներու աչքին բացառիկ հմայք մը կու տար Արտաշին: Այն տարուան ձմեռը անսովոր կերպով խիստ եղաւ: Դեկտեմբերի սկիզբէն սկսաւ տեղալ առատութեամբ: Աղքատիկ թաղերու մէջ տնակներու տանիքները կքեցան ձիւնի ծանրութեան տակ: Գործերը դադրեցան եւ բանող ուտողներու համար հացը եւ ածուխը պակսեցան: Գիշերները հիւսիսային քամին կը փչէր մրրիկի պէս եւ մեր տունը կը տատանէր ճարճատելով ինչպէս ալեկոծութենէ բռնուած նաւ: Առաւօտ եւ երեկոյ ''թիփին''<ref>Մանր ձիւն:</ref> կը տեղար սեղմ եւ արագ, ձիւնեղէն մշուշ մը կը կազմէր, որուն մէջէն անցորդները եւ մէկ սեմէն միւսը փոխադրուող շուները պիտակուած կ՚երեւէին: Վոսփորի վրայ երթեւեկող շոգենաւերու սոյլը` երբեմն թաւ, երբեմն սուր, կարծես անվերջ աղէտ մը կ՚ազդարարէր: Շուկացիները տունը մնացին, դպրոցը գրեթէ թափուր մնաց եւ վերջապէս փակուեցաւ: Ամէն օր սակայն, կէսօրի մօտերը, թիփին կը դադրէր, արեւը կը ծագէր եւ համատարած սպիտակութիւնը կը շողշողար անհամար նշոյլներով: Երբ տունէն դուրս կ՚ելլէինք, կը շլանայինք եւ աչքերս քթթելով կը խարխափէինք, մինչեւ որ վարժուէինք այդ անսովոր եւ ցուրտ պայծառութեան: Մենք միացած մեր թաղին տղաքներուն, կ՚օգնէինք մեր դրացիներուն, որ տան առաջք դիզուած ձիւնը պարպեն բահերով, տանիքներու վրայ բեռցած ձիւնը թեթեւացնեն, բայց աւելի յաճախ անձնատուր կ՚ըլլայինք ձիւնագնդակի խաղերու եւ մեր աղաղակներով կը թնդացնէինք ամայացած փողոցները: Երբեմն ալ ձիւնէ մարդ եւ արջ կը շինէինք: Մեր ընկերներէն մէկը, Սարգիսը, մասնաւոր յատկութիւն ունէր ձիւնը կաղապարելու: Թաղէ թաղ «փողոցի տղաքը» իր թանկագին աջակցութիւնը կը խնդրէին: Անիկայ ''գալըպ քազան''<ref>Եազմայի գծագրութեանց կաղապարները յօրինող եւ կազմող արհեստաւոր-գծագրիչ, փոխադրող:</ref> Միհրանին տղան էր: Հայրը եղած էր ճարտար գծագրիչ եւ արհեստաւոր: Մեծերը կ՚ըսէին, որ ձեռքը անանկ ''պիլեզիկ''<ref>Բառացի` ապարանջան, փոխաբերաբար` արհեստ:</ref> մը ունէր, որ տունի տեղի տէր կրնար ըլլալ: Բայց ան ''հովարտայ ''մարդ էր, վաստկածը կ՚ուտէր դուր դրացիով: Կը պատմէին, որ երբեմն նոյնիսկ լի օրերը, կէս ոչխար կը բերէր տուն, կնոջը խորոված պատրաստել կու տար, կ՚երթար շիշերով գինի կը բերէր եւ փողոցէն անցնող դարձողը կը հրաւիրէր, որ սեղանակից ըլլան ու շէն ու շէնլիք ըլլայ: Ինք ալ ''քանոնը''<ref>Լարային նուագարան մը:</ref> կ՚առնէր ծունկերուն վրայ եւ կը նուագէր: Բայց գալըպ քազան Միհրան աւելի յաճախ գինետուն կ՚երթար, կը խմէր անվերջ, մինչեւ որ զգայազիրկ վիճակի մէջ բերէին զինքը: Ռամազանի մէջ, օր մը, կէսօրէ ետք, գինով վիճակի մէջ գացեր էր Գըզըքլը եւ այնտեղ աղբիւրին գլուխը ''հարֆ''<ref>Խօսք նետել:</ref> նետեր էր թրքուհիի մը: Կնոջը արձակած ճիչերուն վրայ մօտակայ սրճարանի մը իսլամները թափեր էին վրան եւ լաւ մը ծեծ քաշելէ ետք յանձներ էին ոստիկանատուն` ըսելով, որ «կեաւուրը համարձակեցաւ աչք բարձրացնել իսլամուհիի վրայ, ռամազանի սուրբ օրով»: Դատ դատաստանէ յետոյ գալըպ քազան Միհրան դատապարտուեր էր բերդարգելութեան եւ առանց կինը ու զաւակը տեսնելու, անդարձ անհետացեր էր: Սարգիս մեծցեր էր որբ: Մայրը տարիներէ ի վեր, սուգի սեւ ''պոյաման ''կապած գլխին, եազմայ կը բանէր եւ զաւակը կը մեծցնէր դժուարութեամբ: Անիկայ վտիտ, կապոյտ ու երազուն աչքերով տղայ մըն էր, գլուխը քիչ մը հակ մէկ կողմին, որովհետեւ խոյլոտ էր եւ վզին մէկ կողմը կար էր սպիներով: Յաճախ կը բացակայէր դպրոցէն, որովհետեւ գրեթէ միշտ հիւանդ էր, բայց երբ հարկ ըլլար ձիւնը կաղապարել, անիկայ յանկարծ մէջտեղ կ՚ելլէր: Ընդհանրապէս հեզ եւ մեղմ, անիկայ այդ պարագային կը դառնար տիրական եւ մենք կամովին կը հնազանդէինք անոր: Անիկայ կը դեգերէր տեղին վրայ եւ աչքերը կծկելով կը դիտէր շուրջը, մինչեւ որ բարձրութիւն մը ընտրէր: Իր պատուին համեմատ կը դիզէինք ձիւնը, մինչեւ որ հսկայական զանգուած մը կազմուէր: Սարգիս, ձեռքերը տաբատին գրպանները դրած, կը ղեկավարէր մեր «աշխատանքը»: Երբ ձիւնը բաւականին դիզուած կ՚ըլլար, տարօրինակ բան մը տեղի կ՚ունենար: Սարգիս նախ դանդաղ կը մօտենար դէզին եւ յետոյ կը խոյանար վրան: Տեսակ մը դիւային պար շարժման մէջ կը դնէր անոր ամբողջ մարմինը եւ այդ շարժումին ինքնայատուկ ռիթմովը, միշտ դէզին շուրջը դառնալով, ծունկերու, ներբաններու, արմունկներու, ձեռքերու եւ մատներու հարուածներով եւ ճապուկ հպումներով կը կաղապարէր ձիւնը, մինչեւ որ հսկայ արջ մը ցցուէր մեր առաջ իր սպառնական դունչով եւ կողերու ողորկութեան վրայ եղունգներով ուրուագծուած ստեւներով: Մենք բերանբաց կը մնայինք այս արդիւնքի առաջք: Սարգիս իր գործը կատարելէ ետք սրսփալով կը հեռանար, որովհետեւ հակառակ ձիւնին եւ ցուրտին` քրտինքը կը վազէր քունքերէն: Դեռ կը յիշեմ իր տխեղծ սիլուետը, ուսերը վեր տնկած, գունատ մազերը փակած ծոծրակին: Մենք ալ կը շինէինք ձիւնէ մարդ, աղուէս, շուն եւ ուրիշ կենդանիներ, բայց Սարգիսի շինածը ուրիշ բան էր: Ան չէր ուզեր ածուխի կտորներով աչք շինել, ոչ ալ ողորկուած աղիւսով` լինդեր: Բայց իր արջերը կը նայէին եւ կարծես պիտի նետուէին: Մթնշաղին` շուները սարսափած կը կաղկանձէին` մեզ խելայեղ ուրախութիւն պատճառելով: Մեր գոռում գոչումը կը թնդար թաղերուն մէջ, երբեմն անցորդ մը կը ժպտէր եւ կը քաջալերէր, բայց աւելի յաճախ մեր հասցէին կը լսէինք հայհոյութիւն եւ անէծք: Դպրոցին մէջ ոչ ոք անդրադարձած էր Սարգիսի թաքուն յատկութիւններուն: Կային մի քանի գծագրութեան ընդունակ աշակերտներ, որոնք ուսուցչին հսկողութեան տակ սիրուն պատկերներ կը շինէին եւ որոնք կը յարմարէին ամենուն ճաշակին: Սարգիսի հոգիին մէջ ուրիշ եւ մեծղի երազ մը կար: Անիկայ մեռաւ անշուք, դեռ արբունքի չհասած, իր թշուառ տնակին մէջ: Այդ օրերուն դժկամութեամբ տուն կը դառնայի: Թաթիլ էր եւ չքաւորութիւնը աւելի խիստ չոքել էր ինչպէս մեր թաղի տուներուն, այնպէս եւ մեր տան մէջ: Հացագործը մերժեր էր ապառիկ հաց տալ եւ հայրս կ՚երթար փուռէն կ՚առնէր օրական հացը, որ դարձեր էր մեր միակ սնունդը: – Ա՜յ մարդ, – կ՚ըսէր մայրս, անգործ ձեռքերը գալարելով, – ''խաթըխ''<ref>Հացի հետ կերած որեւէ ուտելիք:</ref> չկայ չոր, օխա հացը հերիք չէ: – Ժում ըրէ, – խորհուրդ կու տար հայրս: Բայց հացի անբաւականութիւնէն աւելի մեծ զրկանք էր ածուխի սակաւութիւնը: Ունեւորները եւ նոյնիսկ բարեկեցիկ էսնաֆները գարնան, աժան գինով կը գնէին իրենց տարեկան ածուխը եւ կ՚ամբարէին ձմեռուան համար: Բայց մեզի պէս օրը-օրին ապրող բանուորի ընտանիքները ստիպուած էին իրենց շաբաթական, նոյնիսկ օրական ածուխը գնել քեօմիւրճի Աւագէն, որ անխնայ գիները կը բարձրացնէր: Քանի ձմեռը կը յառաջանար, քեօմիւրճի Աւագը կը դառնար ահազդեցիկ մարդ մը, որուն ձեռքն էր մեզ տալ քիչ մը ջերմութիւն կամ մերժել: Քանի ցուրտը կը սաստկանար, այնքան կրակարանին մոխիրին մէջ նշուլող մճիրը կը սակաւնար: Մայրս խնամքով մէկ կողմ կը դնէր մեծ կտորները, ''էլլեմեները, ''որպէսզի գիշերը մոխիրին մէջ թաղէ եւ առաւօտուն կրակ ունենայ: Բայց յաճախ այդ մեծ կտորները կը ծխային եւ սենեակը կը լցնէին թունաւոր արտաշնչումներով: – Աստուծմէ գտնայ, - կ՚անիծէր մայրս, նորէն ''մարսըխ''<ref>Ծխացող ածուխ:</ref> քշեր է: – Եա ի՞նչ գիտցար, – կ՚ըսէր հայրս, – մեզի պէս անճարներու ''բռնար''<ref>Լաւ տեսակի ածուխ:</ref> քեօմուր պիտի տա՞ր... Մայրս ամէն անգամ կ՚ըմբոստանար, երբ հայրս անճարութեան քոսք կ՚ընէր: Եւ ամէն անգամուն ինձ կը թուէր, որ մայրս անծանօթ եւ խորհրդաւոր ուժի մը կը կռթնէր, երբ կը պատասխանէր. – Քա ինչո՞ւ անճար պիտի ըլլանք... Գիշեր ցերեկ աշխատող մարդը անճար չէ: Թո՛ղ քո քեօմիւրճի Աւագդ մեր տեղը անցնի, բոյը կը տեսնենք... ան ատեն կը հասկնանք ո՛վ է անճարը... – Մարդուն գործն է, Նունի՛կ, – կ՚ըսէր հայրս հեշտաբար, – կնիկը ամէն տարի նոր ''քիւրք ''կ՚ուզէ... – Թերմաշ մնա վրայէն... Օրերը կ՚անցնէին տաժանքով: Պստիկ քոյրս հիւանդացաւ կարմրուկով եւ միւսն ալ վարակուեցաւ. պէտք էր սենեակը տաք պահել: Քեօմիւրճի Աւագին բարի կամ վատ կամեցողութիւնը դարձաւ մահու եւ կենաց խնդիր: Դժուար է ինձ համար մանրամասնել այս օրերու դաժան կեանքը. փոքրիկ քոյրս մեռաւ. եղան օրեր, երբ մեր կրակարանին մոխիրը պաղեցաւ, անհաց եւ անլոյս պառկեցանք մեր ցուրտ անկողիններուն մէջ: Միւս քոյրս դեռ հիւանդ էր գիշերնիբուն կը հազար: Անկրակ սենեակին մէջ օդը ցուրտ եւ բորբոս կը հոտէր: Մօրս խիստ դէմքն աւելի դաժանացած էր. անիկայ իր արցունքը կուլ կու տար եւ մեզ կը նայէր խելագարի պէս: Կարծես մեր դէմ լցուած էր ցասումով, որովհետեւ մեզմէ ամեն մէկը իրեն կը յիշեցնէր իր կորսնցուցած երեխան: Երբ դպրոցը վերաբացուեցաւ, առաջին օրն իսկ ուրախութեամբ գտայ Պետիկը: Անիկայ դուրսի դռան սեմին վրայ ընկերոջ մը կը սպասէր. երբ ինձ տեսաւ, մօտեցաւ եւ սկսաւ խօսիլ: Անոր գռուզ եւ խիտ սեւ մազերը գդակին ներքեւէն դուրս կը յորդէին. ածուխի պէս սեւ աչքերը կանգ կ՚առնէին խօսակցին վրայ եւ կարծես համոզիչ կը դարձնէին իր խօսքերը: Ես թէ՛ հպարտ էի եւ թէ՛ խորապէս ուրախ, որ Պետիկի արժէքով «մեծերէն» մէկը ուշադիր էր ինձ նկատմամբ: Ես առաջուց իր ամէն մէկ խօսքին համաձայն էի, բայց անիկայ կ՚ուզէր, որ հասկնալով համաձայն ըլլամ: Պետիկ սովորութիւն ունէր ամէն ինչ դատելու իրաւունքի տեսակէտէն եւ ինձ ալ կը մղէր տրամաբանելու: – Իրաւո՞ւնք էր, որ բարեկեցիկ տուներու մէջ լեցուն փայտածուխ ըլլար եւ ''ահալին''<ref>Հասարակութիւն:</ref> կոտորուէր առանց ածուխի... Խնդիրն այն էր, որ սող, աժան, քեօմիւրճի Աւագին քով ածուխ չէր մնացած: Միւս ածխավաճառներն ալ չունէին: «Ոսկիի գինով քշեցին իրենց մթերանոցներու փոշին եւ քարով խառը մճիրը». ասիական գիւղերէն ածուխ չէր կրնար գալ, որովհետեւ ճամփաները գոցուած էին ձիւնով: Բայց լուր էր տարածուէր, որ նաւամատոյցը Ռումելիի փայտածուխ պիտի հասնէր առագաստանաւերով: – Կարպիս, – վերջացուց Պետիկը իր խօսքը, – հօրդ ըսէ, ականջը չորս բանայ: Ես գիտէի, որ հայրս գիտնար թէ ոչ, միեւնոյնն էր տունը տասնոց մը չկար: Բայց ես այդ չէի ուզէր խոստովանիլ: Դեռ այն ատեն կը կարծէի, որ չքաւորութիւնը ամօթ մըն է, ընտանեկան գաղտնիք մը եւ պիտի ուզէի մեր տան վիճակը ծածուկ պահել նոյնիսկ Պետիկէն: Բայց ան կարծես ինձ հասկցաւ եւ մտերմօրէն ժպտելով յարեց. – Հոգ մը ընէր, ամէն բան տեղը կ՚երթայ, Արտաշ հօրեղբայրս... Ու ինձ խօսեցաւ երկարօրէն Արտաշի բերած աջակցութեան մասին տնանկներու: Քանի կը խօսէր, կարծես ծանր բեռ մը կ՚ելլէր հոգիիս վրայէն, կարծես փակ դռներ կը ճռնչէին իրենց ծխնիներուն վրայ: Պետիկ կը կրկնէր ինձ այն խորհրդածութիւնները, որ լսեր էր հօրեղբօր բերնէն: Եւ այդ բոլորը այնքա՜ն ներդաշնակ էր, այնքա՜ն տրամաբանական: – Ինձմէ մի՛ գիտնար... հօրեղբայրս խօսեր է եւ քէլ Նիկողոսին բանուորներու վիճակին վրայ, ան ալ ըսեր է, որ աղքատախնամ կայ, եկեղեցի կայ, թաղ, թաղական կայ, կարօտները թող դիմեն: Յիշեցի մօրս արդար հպարտութիւնը եւ ես ինքս իմ արժանապատուութեանս մէջ վիրաւորուած աքլորի պէս կարմրեցայ եւ գոչեցի յօնքերս պռստելով. – Այդ բաները մեզի համար չեն... Պետիկ յանկարծ խնդաց եւ գլուխը զուարթօրէն թոթուելով, ըսաւ. – Հօրեղբայրս խօսքի տակ մնացող մարդ չէ, ան տուել է քէլ Նիկողոսին պատասխանը, ըսեր է` աշխատող մարդը մուրացկան չէ. դու անոնց *սայիյէն<ref>Շնորհիւ:</ref> տունդ, տեղդ լեցուցեր ես, անոնք կը բանին դուն կ՚ուտես. ես քու խէրդ կ՚անիծեմ, լէշդ կը փռեմ, եթէ դու բանուորներուդ մէկ-երկու ոսկի փոխ չտաս աս նեղ օրերուն: Ես ալ խնդացի, բակին մէջ զանգակը զարկաւ. մեր դասարանները ուղղուեցանք գրեթէ վազելով. Պետիկ նրբանցքին մէջ պոռաց. – Առանց ''ֆայիզի''<ref>Վաշխ, տոկոս:</ref> ''...'' Ամբողջ օրը չկրցայ ուշադրութիւնս սեւեռել դասերուս վրայ: Միտքս շարունակ կը դեգերէր Արտաշի խորհրդածութիւններու շուրջ: Խելքս շատ չէր հասներ, բայց անոնք իմ յուզուած հոգիին մէջ ալիքի պէս բարձրացող մտահոգութիւններուն պատասխան մը կու տային: Կը սիրէի Արտաշը իմ թարմ հոգիիս ամբողջ աւիւնով: Ինձ կը թուէր, որ ան արդէն բռներ էր մեր վրայ չոքած հրէշին կոտոշներէն: Բռունցքներս կը սեղմէի տաբատիս գրպաններուն մէջ եւ կ՚երազէի, որ ես ալ օր մը Արտաշ ըլլամ եւ իմ սեփական ուժովս արդարութիւն հաստատեմ աշխարհիս վրայ: Սիրտս կուրծքիս մէջ կը թպրտար ուժգնօրէն. ամբողջ մարմնէս յուզմունքը կ՚անցնէր սարսուռի պէս. կը խորհէի այն օրերուն, երբ ճակատաբաց եւ համարձակ պիտի նետուէի պայքարի մէջ եւ մահու վտանգն իսկ կը դիմաւորէի ժպտելով: Երբ դպրոցէն արձակուեցանք, ուզեցի Պետիկը գտնալ եւ կրկին խօսիլ իրեն հետ. բայց ան տարեկից ուրիշ տղաքներու հետ կը խօսէր եռանդով. իր տաք եւ համոզիչ ձայնը հասաւ ականջիս. – Իրաւո՞ւնք է, որ: Հեռուէն ինձ ժպտեցաւ, ձեռքով բարեկամական նշան մը ըրաւ եւ երեսը անդին դարձուց: Այն ատեն դժկամութեամբ եւ գլխիկոր տանս ճամփան բռնեցի: Մեծ եղաւ զարմացումս, երբ տուն հասնելով գտայ Արտաշէսը եւ մայրս դէմառդէմ նստած հրահրուած կրակով լեցուն կրակարանին առաջ: Մօրս դէմքը արտակարգ արտայայտութիւն մը ստացեր էր. անիկայ արտորալով խահուէ կ՚եփէր կրակարանին մէկ անկիւնը: Երբ ներս մտայ, մայրս ինձ համար անծանօթ հպարտութեամբ մը ըսաւ Արտաշէսին. – Կարպիսս դասերուն մէջ աղէկ է, ուսմունքի սէր ունի: Արտաշէս ինձ նայեցաւ ժպտելով, յետոյ խոր հառաչեց եւ ըսաւ. – Նայէ՛, տղաս, որ մեզի պէս չըլլաս. ուսմունքը հիմակ թօփ ու թիւֆենկ է. ձեռք բե՛ր, ամէնուն հախէն կու գաս: Ես ձեռքը համաբուրեցի եւ տեղաւորուեցայ մօրս թեզկեահին առաջ: Բացի գիրքերս եւ տետրակներս, եւ այնպէս ձեւացուցի, որ դաս կը սորվիմ: Իմ ամբողջ նպատակս այն էր, որ մնամ այդտեղ, Արտաշի հրաշալի ներկայութեան: Մայրս եւ Արտաշ իրենց ընդհատուած խօսակցութիւնը շարունակեցին: – Հաշիւը դիւրին է, – կ՚ըսէր Արտաշ մօրս, համոզիչ շեշտով: – Ունեւորները մարտին, ապրիլին իրենց տարեկան փայտածուխը կ՚առնեն աժան գինով, կը լեցնեն մաղազաները, հանգիստ կ՚ապրին: Թո՜ղ ձիւն ձմեռ ըլլայ... անոնց համար քէֆ մըն է, մեզի համար` փորձանք... Մայրս լռիկ մտիկ կ՚ընէր: – Բաղդադը հոն է, հաշիւը հոս է, քանիի՞ կու գայ իրենց, ապրիլին էլլեմէն տասը, շատ-շատ տասներկու փարայ է, հեմ ալ ի՜նչ էլլեմէ... ջուալին ածուխն ալ ութ փարայ... համա մեզի քանիի՞ կը նստի: – Անոնք ուրիշ, մենք ուրիշ, – ըսաւ մայրս քէնոտ ձայնով, – հարուստին խորոզը անգամ հաւկիթ կ՚ածէ... Արտաշ պահ մը մտածկոտ մնաց եւ յետոյ ըսաւ. – Քո՛ւրս, ատ իրաւ էս, նոր չէ... ըսել անցնիլն ալ բան մը չէ... մենք ամէն մէկս օրը-օրին կը բանինք, կ՚ուտենք, ''լեօքիւմ''<ref>Դիզուած:</ref> փարայ չունինք, որ ատենին, շնորհքով մեր ածուխը առնինք, ամա որ միանա՜նք... նայէ՛ մեզ պէսները քանի՞ են, քո՛ւրս, հարիւրնե՜ր, հազարնե՜ր, մենք ամէն ''զէնգին էն զէնգին''<ref>Հարուստ:</ref> կ՚ըլլանք: Մօրս աչքերը կը փայլատակէին, այտոսկրները կրակին դիմաց կարմրեր էին, ջղային շարժումներով բաժակները տեղաւորեց ափսէին մէջ եւ սուրճը լեցուց: Արտաշ մեքենական շարժումով մէկ բաժակը առաւ եւ մէկ կողմէն ումպ-ումպ խմելով խօսքը շարունակեց. – Ունեցողը օխան ութ, տասը փարայի ածուխը կ՚առնէ, հեմ ալ աղէկ տեսակէն: Մենք ձմեռը քարին ''մոլօզին ''կու տանք մինչեւ քսան փարայ, քսանհինգ փարայ. աս տարի մինչեւ քառասուն փարայ տուինք օխային: Մայրս անձկալի նայուածքով կը հետեւէր Արտաշի խօսքերուն եւ վերջին բառերուն վերյիշելով դաժան պահեր, ցաւի եւ վիշտի հառաչանք մը արձակեց. – Ա՜խ, ա՜խ... – Մինակ ածուխը չէ, – շարունակեց Արտաշէս, – այսօր բանուոր չկայ, ֆայիզով փարայ չառնէ. ամբողջ տարին կը դադիս, խէր մը տեսած ունի՞ս... – Ի՞նչ խէր պիտի տեսնեմ, աղբարս, – գոչեց մայրս, գլուխը ցցելով, մենք այս աշխարհիս անիծուածներն ենք... Մայրս ակռաները սեղմած, բուռն ցասումով կը հեւար: Տեսայ որ Արտաշէսը յուզուեցաւ, անիկայ գլուխը խոնարհեց եւ կարծես միտք մը զինքը կը տանջէր. յետոյ ծխախոտի տուփը հանեց եւ սկսաւ սիգարեթ մը ոլորել: Ծանր լռութիւն մը տիրեց սենեակին մէջ. ես մտահոգ էի այն մտքով, որ թերեւս Արտաշէս սրդողեցաւ. բայց անմիջապէս նշմարեցի, որ անիկայ կարեկից նայուածքով կը դիտէր մօրս տանջուած դէմքը. աւելի մեղմ, ինչպէս եթէ երեխայի մը խօսէր, ան վերսկսաւ. – Քո՛ւրս, Բաղդադը հոն է, հաշիւը հոս է. ամէն մէկս մինակ բան չենք կրնար ընել. մեզմէ ամենէն ''խապատային''<ref>Քաջ, լօթի:</ref> '','' որ մինակ մնայ ոտքի տակ կ՚երթայ... աս աշխարհս ասանկ է, ես խէրն եմ անիծեր աս աշխարհին, եթէ մենք միանալով ամէնուն հախէն չգանք: Վաղը-մէկալ օրը գործերը կը բացուին, մարդդ ալ կ՚աշխատի, դուն ալ: Ամէն շաբաթ քանի մը ղուրուշ մէկ կողմ դրէք, ըսէք, չկայ, կերանք... Քու ղուրուշներդ, իմ ղուրուշները, ամէնուն ղուրուշները կը միացնենք, ապրիլին մեր ածուխը կ՚առնենք... կը դնենք մաղազաները, դռները կը կղպենք, վէսելա՛մ... ատիկայ չըլլալիք բան մը չէ, կամք ընենք` կը կատարենք... Մայրս իր չորս մատներուն վրայ լռելեայն հաշիւ կ՚ընէր. վերջապէս գլուխը բարձրացուց եւ ըսաւ. – Ես խօսք կու տա՛մ... – Նայէ՛, դեռ մտածէ՛, մարդուդ խօսէ, ''տանըշմիշ''<ref>Խորհրդակցել:</ref> եղիր, ինձի անանկ պատասխան մը տուր: – Խօսքս խօսք է, – ըսաւ մայրս յօնքերը պռստելով, – մարդս կը համոզուի: – Աս տարի մեծ բան մը չենք կրնար ընել, – աւելցուց Արտաշէս, – քիչ ատեն ունինք, եկող տարի դուն իմ աչքս նայէ՛… աս ի՞նչ հալ է, պէ՜… – գոչեց յանկարծ զայրոյթով, – քէլ Նիկողոսին պէս ''հ էրիֆ ''մը, վրան փչես` վար կ՚իյնայ, ասլան դարձեր, թաթը դրեր է մեր ամէնուս վրայ, չոր հացի մը գինով մեզ ''եսիր ''դարձուցեր է… Բայց դուն կեցի՛ր, կը տեսնե՜ս… – ըսաւ Արտաշ գլուխը կրակարանին վրայէն դէպի մայրս երկարելով, դուն կը տեսնես, մենք ամէնքս մէկ ըլլանք, անոր ալ հախէն կու գանք, քեօմիւրճի Աւագի հախէն ալ կու գանք… – Կրողը տեսնա երեսնին, – արձագանք տուաւ մայրս, – գլուխնուս աժդահայ դարձեր են: – Եկող տարի պարտքէն ալ կ՚ազատինք. ''խազա պելայ սանտըղի ''մը կը հաստատենք. թաթիլ ըլլողը փոխ կ՚առնէ սնդուկէն, երբոր աշխատինք կը վճարինք` ֆայիզն ալ ձեզի պա՜շխ… – Վո՜ւյ, երնեկ ըլլա՜ր… ամա ատանկ բան կրնա՞յ ըլլալ. այն ''մալիւլեայ''<ref>Խաբկանք, երազ:</ref> է, աղբա՛րս, մալիւլեա՜… – Դուն ինձի կը ճանչնաս, – ըսաւ Արտաշէս լրջօրէն, – ես քեզի խօսք կ՚ընեմ կոր: Քո՛ւրս, – ըսաւ եռանդով, – աս ասանկ չկրնար քալել. արդարութիւն կա՞յ թէ չէ… – Անոնք նորէն ճարը կը գտնեն, մեզ ամէնքս պուտ մը ջուրի մէջ կը խեղդեն, – գոչեց մայրս սրտմտութիւնով: – Անո՞նք, ո՞վ անոնք… թո՛ղ անոնք վախնան մեզմէ… ես անոնց ամենէն զօռբային մարը… Մայրս խնդաց հայհոյութիւնը լսելով եւ կարծես սիրտը զովացաւ. այլեւս Արտաշէսի շրթունքէն կախուած, անշշուկ մտիկ կ՚ընէր. Արտաշէս երկարօրէն բացատրեց, որ պէտք էր շահիլ բանուորները եւ բանուորուհիները. «ինչքան շատուոր ըլլանք, այնքան շուտ մեր կամքը կը կատարենք». վերջապէս մայրս իր վրայ առաւ համոզել Բիւլբիւլ Տէրեսիի բանուորուհիները: – Նունիկ հանըմ, – ըսաւ Արտաշէս գոհունակ, – ես գիտէի որի կը խօսէի կոր, – եւ ոտքի ելաւ: Երբ Արտաշէս մեկնեցաւ, կարծես հիմնական բան մը փոխուած էր տան մէջ: Մայրս այնքան ոգեւորուած էր, որ ինձ խելք դրաւ եւ սկսաւ խօսիլ Արտաշէսին ծրագիրներուն վրայ: Աւելի ուշ հասկցած եմ, որ մայրս ո՛չ թերահաւատ էր, ո՛չ ալ յոռետես. ընդհակառակն ան պատրաստ էր թեւաւորուելու, գործի եւ պայքարի մէջ նետուելու: Մայրս մեծ եռանդով յայտնեց, որ Արտաշէս նաւամատոյցէն պարկ մը ածուխ ղրկեր էր եւ թէ հաշիւը պիտի տեսնէինք, երբ բանուորները համաձայնէին եւ գումար մը գոյանար: – Օղո՜ւլ, – ըսաւ վերջապէս մայրս, կարծես իր զեղուն զգացմունքները յայտնելու համար, – ելիր ինձի ջուր մը բեր: Եւ նայուածք մը յուզումով լի կը հետեւէր շարժումներուս: Մութը արդէն կոխեր էր, երբ հայրս եկաւ ձեռքերը բեռնաւոր ծրարներով: – Նունի՛կ, – ըսաւ դռնէն ներս մտնելով, – քէլ Նիկողոսին մեռնիլը մօտեցեր է… Սենեակին մէջ եղբայրներս եւ քոյրս շարուեր էին կրակարանին շուրջ եւ ունելիին վրայ հացի շերտեր կը խորովէին: Մայրս թեզկեահին վրայ սփռոցը փռեց եւ հօրս բերած ծրարները բացաւ մէկիկ-մէկիկ. հետզհետէ մեր զարմացած աչքերուն կը յայտնուէին ճերմակ պանիր, ձիթապտուղ եւ ընկոյզ: Այդ միջոցին հայրս նստած բազմոցին եզերքը, ձեռնարկած էր արդէն կօշիկները հանելու եւ միեւնոյն ատեն կը պատմէր, թէ ինչպէս գինետուներու փողոցը քէլ Նիկողոսը քովը եկեր էր եւ երկու ոսկի սահեցուցեր էր ձեռքը, ըսելով, որ այս գէշ օրերուն շատ մտածեր էր բանուորներուն վրայ եւ առանց ֆայիզի փոխ կու տար: – Գէշ մարդ չէ, Նունի՛կ, – կ՚ըսէր հայրս, զգացուած գործատիրոջ վարմունքէն: – Անկէ աղէկը կ՚ըլլայ, – ըսաւ մայրս խստութեամբ: Այս անակնկալ պատասխանին վրայ հայրս լռեց եւ ամբողջովին անձնատուր եղաւ իր ամենօրեայ դժուար գործին: Երկու ձեռքերով բռներ էր կօշիկը եւ կը քաշէր կենտրոնացած եւ զգոյշ ճիգով մը: Վերջապէս խոր հառաչանք մը արձակեց: Տնեցիները սովոր էին այս արարողութեան եւ անտարբերութեամբ կը հետեւէինք անոր փուլերուն, բայց մայրս երբ ուզէր հաճոյ ըլլար, իր սրտին գորովը յայտնել, առաջուց ջուր կը տաքցնէր, եւ երբ հայրս կօշիկները հանէր, կը բերէր տաք ջուրով լագանը, կը դնէր ոտքերուն առաջք եւ մեղմ ձայնով կ՚ըսէր. – Ոտքերդ ջուրը դիր, կը դինջանաս… Այսպիսի օր մըն էր այդ իրիկուն. երբ հայրս իր ցաւած ոտքերը դրաւ տաք ջուրին մէջ, դէմքը պարզեցաւ եւ աչքերը քաղցրութեամբ կը նայէին մօրս, մեզ, տանը, պատերուն եւ իրերուն: – Աս կրակը ուրկէ՞ ճարեցիր, Նունիկ, – հարցուց վերջապէս հայրս: Այն ատեն մայրս պատմեց Արտաշէսի այցելութիւնը, անոր խօսքերը եւ բերած առաջարկութիւնը: Ես լարուած ուշադրութեամբ կը հետեւի հօրս դէմքին, որուն վրայ յօնքերը երբեմն կը պռստուէին, երբեմն կը բարձրանային, սեղմելով կամ պարզելով ճակատին կնճիռները: Եւ ո՞վ գիտէ ինչ մտածումներ կ՚անցնէին անոր տանջուած եւ փորձուած մարդու գլխէն: Այն օրէն մայրս այլափոխուեցաւ: Անիկայ նախ մեծ եռանդով տունը տեղը մաքրեց, լուացք ըրաւ, մեզ ամէնքս լուաց մեծ լագանին մէջ, ինքն ալ բաղնիք գնաց եւ յետոյ սկսաւ գործի: Ամէն առաւօտ սեւ շալը գլուխը առած կ՚երթար դրացիներուն դուռը կը զարնէր: Թաղին մէջ ամէնքը իրար կը ճանչնային, բայց գործի ատեն ժամանակ չունէին, իսկ թաթիլ օրերուն սիրտ չունէին իրարու այցելութեան երթալու, զրոյց ընելու: Մօրս այցելութիւնները երբեմն կ՚անցնէին յաջող, երբեմն անյաջող: Երբ բանուորուհի մը դիմադրութիւն կը ցուցանէր Արտաշէսի առաջարկին, մայրս կրակ դառած կը դառնար տուն եւ կը սկսէր բարձրաձայն խօսիլ. – Կ՚ըսեն կոր քի Արտաշը գինով շունին մէկն է, փարաները կ՚առնէ կ՚ուտէ… Ես կը փորձէի բողոքել այդ ենթադրութեան դէմ, բայց մայրս խօսքս կը խափանէր… – Ես ալ ըսի` թո՛ղ ուտէ, անուշ ըլլա… Ինձ կը նայէր խիստ աչքերով, ինչպէս թէ ես ըլլայի Արտաշը ամբաստանողը. բայց անմիջապէս կը մեղմանար եւ կը խրատէր. – Օղու՛լ, նայէ, որ մեզի պէս էշ չմեծնաս, այս աշխարհս ասանկ է, այնչափ մէջքերնիս ծռեր ենք, որ գլուխնիս վեր հանելու, արեւին արդար լոյսը տեսնելու կը վախնանք: Բոլոր բանուորական թաղերու մէջ իրարանցում կար: Ամէնքն ալ չարաչար տառապեր էին խիստ ձմեռէն եւ ոմանք զոհեր տուեր էին եւ առաջիկայ տարուայ համար ածուխի պահեստ մը ունենալու հեռանկարի չափերը կը համարէին գործնական եւ իրագործելի: Այդ օրերուն Հայրապետ ամուճաս յաճախ կու գար այցելութեան եւ մեզ կը պատմէր ուրիշ թաղերու անցուդարձերէն: Արտաշէս շատ համակիրներ ունէր. ասկէ զատ ամէնուն աչքը կը բացուէր. տուներու մէջ կիները, իսկ սրճարաններու մէջ բանուորները անդադար կը խօսէին եւ կը վիճէին եւ կը սկսէին ճար փնտրել իրենց հոգերուն համար: – Ամէն մէկս մեր իւղին մէջ կը տապկուէինք, – կ՚ըսէր Հայրապետ ամուճաս, – բայց եթէ միանանք, շատ բան կրնանք ընել: Ինքը դարբին էր, ուրիշ էսնաֆէ, բայց եազմաճիներու ձեռնարկած գործը կը գտնէր օրինակելի: – Դուք շատուոր էք, – կ՚ըսէր մօրս, – ասկէ զատ ձեր էսնաֆին մէջ էրիկ կնիկ կ՚աշխատին... մեր կնիկները տունի հանըմ են, չեն ուզեր ատանկ գործերու խառնուիլ, մեզի ալ թող չեն տար: Բայց եազմաճիներուն մէջ ալ կային դիմադրողներ եւ իրիկունները հօրս եւ մօրս խօսակցութիւնէն կը հասկնայի, որ հայրս ալ շատ հաւատք չունէր: – Ա՛յ մարդ, – կ՚ըսէր մայրս սրտնեղած, – տահայ ի՞նչ կ՚ըսէք, կովը ռաֆը մի հանէք... մենք ի՞նչ գործ ունինք ''տեօւլեթի''<ref>Պետութիւն:</ref> '' հետ. ինչո՞ւ պիտի վախնամ եղեր, երբէ՞ն ի վեր քեօմիւր առնելը յանցանք է... Քա՛, գողերը, աւազակները քոքոռ-քոքոռ կը պտտին, ''ուշտ<ref>Շունը վռնդելու համար գործածուած վանկ:</ref> *ըսող մը չկայ, աչքնին մեզի տնկեր են. ըրածնիս ի՞նչ է, մեր հելալ աշխատանքով վաստկած փարաները պիտի միացնենք, ածուխ պիտի առնենք, ուրիշ բան մը կա՞յ: – Ասոնք աղուոր բաներ են, ամա մեզի համար չեն, – կ՚ըսէր հայրս: Մայրս կ՚ատաղութիւնէն կը փրփրէր եւ լուտանքներ կը թափէր անոնց հասցէին, որ կ՚ուզէին գործը խառնակել. – Դուն ինձի ան ըսէ, որո՞ւ օգուտ ունի մեր քեօմիւրսի մնալը... քէլ Նիկողոսին, քեօմիւրճի Աւագին... անանկ չէ՞... ա՜յ մարդ, մենք բանուոր չենք, եսիր ենք իրենց ձեռքը... աս մէյ մը աղէկ գիտցիր... ձեռքերնուն գայ, մեզի կը խեղդեն պուտ մը ջուրի մէջ: Այն ատեն հայրս թոյլ ձայնով աւելի հանգամանօրէն կը խօսէր վտանգի մը մասին. – Ժամանակները գէշ են, Նունիկ, խելքդ գլուխդ ժողվէ... Նորէն կոմիտաճիներ բռներ են... մէկը ինձի ըսաւ. Սեդրա՛կ, դուն քեամիլ մարդ ես, հասկցիր... Տունէ տուն փարայ կը ժողվէք կոր եղեր. կառավարութիւնը որ իմանայ, ծուռ մտքի կ՚երթայ, վազ անցէ՜ք... – Ո՞վ է ատ փեզեւենկը, թո՛ղ մէյտան գայ, պատասխանը առնէ. խրատ տուող շա՜տ... Երբ չոճուխս պաղ տունին մէջ չդիմացաւ մեռաւ, դռներնիս զարնող մը չեղաւ: Մեռած զաւակին յիշողութիւնն ա՛լ աւելի կը հրահրէր մօրս զայրոյթը. անոր այտերը կը կարմրէին, աչքերը հուր կը ժայթքէին եւ ջղաձգօրէն գլուխը շարժելով, ան կը գոչէր. – Ա՛լ դանակը ոսկորներնուս հասեր է, ասկէ անդինը չկայ. ի՜նչ կ՚ուզէ թող ըլլայ. կռուիլ պէտք ըլլայ` կը կռուինք... մէյ մը ոտքի ելնենք, թո՛ղ տեսնեն: Այս յուզմունքներու մէջ անցան նոր տարիի եւ ծնունդի տօները: Վլվլուկը հասեր էր մինչեւ բարեկեցիկ եւ ունեւոր տուները: Թաղերու աղքատախնամները բացառիկ հանգանակութիւն մը ձեռնարկեցին, որուն լայնօրէն մասնակցեցին հարուստները եւ որոնց ցանկին գլուխը կ՚անցնէր քէլ Նիկողոսը: Հակառակ որ ցուրտը մեղմացեր էր, ածուխի նոր բաշխում մը եղաւ աղքատներուն: Սուրբ Խաչի առաջնորդ եպիսկոպոսը եւ Սուրբ Կարապետի վարդապետը իրենց տօնական քարոզներուն մէջ խոհեմութեան խորհուրդներ տուեր էին «բարեպաշտ ժողովուրդին» եւ յորդորեր էնայ ունեւորները` լայն բանալ իրենց քսակները. միւս կողմէ հրաւիրել էին չքաւորները համակերպութեան եւ համբերութեան, «զի նոցա է աղքատութիւն երկնից»: Մայրս երբեք եկեղեցի չէր երթար, բայց դրացիներէն լսեր էր այդ բոլորը եւ կ՚ըսէր. – Վա՜յ գլուխնուդ, գալիք արքայութիւնը ձեզի ըլլայ, մենք այսօրուանը նայինք: Կանխելու համար հետզհետէ աճող իրարանցումը բանուորական թաղերու մէջ, թաղական խորհուրդները որոշեր էին քսանական օխա փայտածուխ բաժնել այն չքաւորներուն, որոնք աղքատախնամին չէին դիմեր իրենց բաժինը առնելու համար: Թաղին քեխեան կ՚առաջնորդէր համալը, հետը ունենալով լուսարարը, որ կշիռքը կը կրէր ուսին վրայ: Երբ մեր դռանն էլ զարկին, մայրս պատուհանէն վռնդեց. – Յայտէ՜, արապանիդ քաշեցէ՛ք, ձեզմէ բան ուզող կա՞յ, ես ձեր միտքը գիտեմ, մեզ խաղք ընել կ՚ուզէք. մենք աշխատող մարդիկ ենք, մուրացկան չենք... Խօսք ունիս, գնա՛ քէլ Նիկողոսին ըսէ թող բանուորչէքը աւելցնէ, հաշիւներուն մէջ ''խամին''<ref>Խարդախութիւն:</ref> չընէ, մենք աս օրին չենք հասնիր: Մայրս մնաց անդրդուելի: Բիւլբիւլ Տէրեսիի թշուառ թաղին մէջ շատերը հետեւեցան մօրս օրինակին եւ այդ դէպքը ուշադրութիւն գրաւեց: Նոյն իրիկունն իսկ քէլ Նիկողոս հայրս տարեր էր գինետուն եւ մէկ-երկու օղի խմցնելէ ետք, ըսէր էր. – Գիտեմ, յանցանքը քուկդ չէ, կնիկդ է այդ բոլորը ընողը, բայց դուն ալ էրիկ մա՞րդ ես մի, չէ խօսքդ անցուր, չէ նա կնկանդ փէշը յագուէ, տունդ նստիր: Ծնունդի տօնին տաներէց քահանաներն իրենց ծուխերուն այցելելով խօսեր էին այս դէպքերուն վրայ եւ պախարակեր էին Արտաշէսի եւ անոր հետեւողների վարմունքը, «երկպառակիչ» կոչելով: Ցած ձայնով խօսեր էին նաեւ Արտաշէսի հօր Պլութի մասին, լեռը քաշուող աւազակ, ապստամբ` իշխանութեան դէմ. Արտաշն ալ հօրը հարազատ որդի. «բայց վերջը գէշ է... հօրը օրինակը թող խրատ ըլլայ... »: Մեր տաներէցը Տէր Արսենն էր, բայց երբեք չէր գար այցելութեան. այս անգամ եկաւ: Մայրս խահուէ մը եփեց, հրամցուց եւ լուռ նստեցաւ: Տէրտէրը բազմոցին վրայ կ՚ելլէր, կը նստէր եւ իր փէշերէն խունկի հոտ կը տարածէր: Ես եւ մեծ եղբայրս մինակ ներկայ էինք: Քահանան եղբօրս ուղղելով խօսեցաւ «ազգի ցաւերուն վրայ»: Գաւառներէ գէշ լուրեր կային... «մեր հայ ժողովուրդը կը կեղեքուի... »: Միքէ՛, ըսաւ վերջապէս Տէր Արսեն, դուն արդէն տասնչորս տարեկան եղար, խելքդ գլուխդ տղայ ես, հայրդ յոգնած, մաշուած մարդ է. ա՛լ դուն տիրութիւն պիտի ընես մօրդ եւ եղբայրներուդ, քեզ նայիմ, ազգը քեզի պէս մարդոց պէտք ունի, ա՜խ, ա՜խ, – հառաչեց խօսքը վերջացնելով, – լուրերը գէ՜շ են, գէ՜շ... Յանկարծ անդրադարձայ, որ վերջերս եղբայրս գրաւուած էր մտածումով մը եւ այդ միջոցին տէրտէրին խօսքերը կը լսէր մռայլ երեւոյթով: Մտաբերեցի, որ անիկայ դպրոցէն արձակուելուն այլեւս չէր երթար միւսներուն հետ փողոցը խաղալու եւ մօրս իրարանցումին կը մնար անտարբեր: – Մարդս ինչո՞վ մարդ է, – աւելցուց Տէր Արսեն. – անբանները միայն իրենց փորին կը մտածեն... մարդ ըսածդ նիւթականէն անդին կը խորհի... Որդի՛ք, – շարունակեց խօսքը մեր երկուքին ուղղելով, – մեր ազգը գերի է անօրէններու ձեռքը. պէտք է որ ազատուի, օգնութեամբ «թագաւորաց քրիստոնէից». ձեզ ալ օր մը տեսնեմ «զինուորեալ մանկանց նոցա» շարքին մէջ... է՜հ, Նունիկ հանըմ, – ըսաւ վերջապէս մօրս դառնալով, – խնկամանդ բեր, տունդ օրհնեմ: – Խնկաման չունիմ, պէտք չէ՛, – ըսաւ մայրս չոր ձայնով եւ երեսը անդին դարձուց: Տէր Արսէն ոտքի ելաւ, փէշերը հաւաքեց մէկ ձեռքով, սեւ մօրուքը շոյելով նայեցաւ մեր երեքին վրայ. յետոյ մեր երկուքին գլուխներուն վրայ խաչակնքեց եւ մեկնեցաւ գլուխը շարժելով: Դռանը առաջ պահ մը վարանեցաւ եւ յետոյ ըսաւ մօրս. – Ատ գինով Արտաշին շատ երես մի տար... նայէ՛, խօսք կ՚ընեմ կոր... – Դուն հոգդ մ՚ընե՛ր, – ըսաւ մայրս կտրուկ: Երբ սենեակը մտանք, մայրս պատուհանները բացաւ, որպէսզի «մեռելի հոտը» փարատի եւ մտախոհ նստեցաւ կրակարանին առջեւ, յետոյ նայուածքը սեւեռեց Միքէին վրայ: – Ես կ՚երթամ կոր…, – ըսաւ Միքէ դուրս ելլելով: Մայրս ինձ դարձաւ եւ բան մը պիտի ըսէր, երբ յանկարծ գոչեց. – Օղո՜ւլ, ի՞նչ ունիս… ինչո՞ւ դեղներ ես: Երկու-երեք շաբաթէ ի վեր լաւ չէի. սիրտս յաճախ կը խառնուէր, եւ առտուները գլուխս շատ ծանր էր: Մայրս բարձ մը տուաւ, որ բազմոցին վրայ երկննամ: Կը կարծէր, որ խունկի հոտն էր պատճառը, որ իրեն ալ գլխի ցաւ կու տար: Այս խորհրդածութիւնները լսեցի, մինչեւ որ բազմոցին վրայ երկնցայ եւ պառկեցայ. յանկարծ սենեակը դարձաւ շուրջս, աչքերս մթնեցան եւ գիտակցութիւնս կորսնցուցի: Ամէն տարի գարնանամուտին եւ աշնան, տիֆոյի համաճարակը նախճիր կը գործէր Սկիւտարի մանաւանդ աղքատիկ թաղերուն մէջ: Այս անգամ մեր տունէն ես իմ տուրքս կը վճարէի: Օրերով տենդէ բռնուած եւ անգիտակից` տատանուեր էի մահու եւ կենաց մէջ: Այս միջոցին գործերը վերսկսեր էին: Մայրս թէ՛ ինձ խնամեր էր եւ թէ՛ գործ առեր էր: Երբ առաջին անգամ աչքերս տեսան եւ ճանչցայ ինձ ընտանի շրջապատը, մայրս թեզկեահին առաջ եազմայ կը բանէր. անիկայ աւելի նիհարցեր էր. մազերն անխնամ կը թափուէին երեսին վրայ, որու ցցուն այտոսկրները կարմիր էին: Ես դեռ չէի ազատուած մղձաւանջի մը սարսափէն: Երազը եւ իրականութիւնը կը շփոթուէին մտքիս մէջ: Երազիս մէջ փոխադրուեր էի մեռել լուացող Մարիամին տունը, որ հրդեհուած վայրի մը աւերակներուն մէջ հիւղակ մը կը բնակէր առանձին. Մարիամ յանդիմանական շեշտով կը խօսէր սրունքները մերկ, միայն շապիկ մը հագած գէր մեռելի մը հետ, որուն այտերուն վրայ շէկ մօրուքը կը ցցուէր ստեւի պէս: «– Հիմա հասկցա՞ր ինչ է շատ ուտելը. այնչափ կերար, խմեցիր, որ սատկեցար»: Մեռելը խռպոտ ձայնով անորոշ պատասխան մը կու տար: Ուրիշ մեռելներ արդէն լուացուած եւ պատանքուած, արձագանք կու տային գէր մեռելին խօսքերուն եւ ես զարհուրանքով, ուրուականի մը պէս կը դեգերէի այդ բոլորին մէջ: Մարիամ ուղղուելով ուրիշ դիակի մը, որ մէկ կողին ինկած փայտէ արձանի մը կը նմանէր, կը գոռար. «– Է՜հ, դուն ի՞նչ կը տանիս կոր հետդ… խալխին արիւնը կը քամէիր, չէիր կշտանար… ձեռքդ ի՞նչ մնաց, անկո՛ւշտ շուն, արշին մը պատանք…»: – Մայրի՛կ, – ըսի… – ու մօրս աչքերը իմ վրաս սեւեռեցան. մեռելները կը խօսի՞ն… – Քա եաւրո՜ւմ, – ըսաւ մարյս եւ տեղէն ելլալով քովս եկաւ. ինձ տուաւ դգալ մը դեղ, ճակատիս քրտինքը սրբեց եւ անձկութեամբ սկսաւ դէմքս դիտել: Բայց արդէն սթափուած էի: – Գէշ երազ տեսայ, մայրի՛կ… – Մարըդ մեռնի քու արեւիդ… Անիկայ կը հեկեկար առանց արցունքի եւ ինձ կը նայէր սարսափած: Բարեբախտաբար դրացի կին մը վրայ հասաւ: – Քա՛ գիտցայ քի հոգէառները կը տեսնայ կոր… – Ա՛լ անցաւ, ա՛լ բան չկայ, հոգդ մ՚ըներ, Նունիկ հանըմ, – դրացուհին կը հանգստացնէր մայրս, – ինքզինքին եկաւ, աղէկ դարձաւ, ըսել է` օրերը անցուց: Ապաքինման երկար շրջանիս, կեանքը, որ ընդհատուեր էր ինձ համար, վերադարձաւ իր հոգերով, յոյսերով եւ պայքարներով, հիւանդութիւնը հասունցուցեր էր միտքս, կարծես տարիներ անցեր էին վրայէս: Պետիկ յաճախ կու գար ինձ տեսնելու. ան ինձ կը պատմէր թէ ինչե՜ր կ՚ընէին Արտաշի ձեռնարկը ձախողեցնելու համար: – Իրենց ի՜նչ , – ըսի զայրացած: – Իրենց ի՜նչ մի…– ըսաւ Պետիկ: – Դուն հաշիւ ըրէ, որ բանուորուհիներու աշխատանքը ձրի կու գայ քէլ Նիկողոսին. անոնք ամբողջ տարին պարտք ու ֆայիզի փոխարէն կ՚աշխատին: Ինչչափ բանուորները բեխաբար մնան իրենց շահերուն, այնքան ամէնուն գործին կու գայ, հօրեղբայրս ըսաւ: Այն ատեն դեռ ո՛չ ես, ո՛չ Պետիկ, ո՛չ իսկ Արտաշ չէինք գիտեր եւ չէինք կրնար ըմբռնել, թէ ինչ կարգի պայքարի մէջ կը մտնէինք: Մենք ամէնքս կոյրերու պէս կը խարխափէինք մթութեան մէջ եւ երբ լոյսի նշոյլ մը երեւէր, մեր թշնամիները կը փչէին վրան, կը մարէին: Մեզմէ ոչ մէկը, մեծ թէ պստիկ, գաղափար չունէինք դասակարգային պայքարի վրայ, եւ բնաւ չէինք գիտեր, որ աշխարհիս ամէն կողմերը մեզ նման մարդիկ կան եւ թէ մենք ոչ թէ հարիւրներ, հազարներ ենք, այլ միլիոններ… Չէինք գիտեր, որ չքաւորութիւնը, այդ կրակէ շապիկը, դօշակ է դարձած մեր անծանօթ ու հեռաւոր եղբայրներու ձեռքը, չէինք գիտեր, բայց գիտէինք մեր ապրած կեանքով եւ մեր կրած թշուառութիւնովը, որ քէլ Նիկողոսներ եւ քեօմիւրճի Աւագներ բռներ էին մեր կոկորդներէն եւ մեր արիւնը կը ծծէին: Մենք այն ատեն դեռ չէինք հասկնար թէ ինչու թաղին աղաները մեզ շահագործողներու հետ էին, նեցուկ կ՚ըլլային անոնց, իսկ մեզ պէս մարդոց միացումը` նոյնիսկ ածուխ գնելու համար, կը համարէին ընդհանուրի վտանգ: Մենք այդ բոլորը չէինք գիտեր այն ատեն, բայց դեռ այն ատենէն զգացինք, որ մենք կը մտնէինք անհաշտ պայքարի մէջ: Իմ անկողնիս շուրջ սկսան ուրիշներ ալ գալ, դպրոցական ընկերներ, դրացիներ եւ մասնաւորապէս դրսեցի ուսուցիչ մը, որուն Միքէն կապուէր էր ինչպէս ես Պետիկին: Անիկայ մաշած հագուստներով, նիհար դէմքով ղարիբ մարդ էր, բայց երբ խօսէր դէմքը կ՚այլափոխուէր եւ տարօրինակ հմայք մը կը ստանար. մայրս քաղցրութեամբ կը վարուէր այդ «պանդուխտ վարժապետին» հետ եւ երբեմն գլուխը շարժելով կ՚ըսէր. – Ան ալ մար ծներ է… Օր մը դրսեցի ուսուցչին խօսեցայ Արտաշէսի մասին, անիկայ լուռ լսեց եւ հառաչեց. – Մեղք որ ատանկ ուժեր իզուր կը սպառին անկարեւոր գործերու մէջ: Յետոյ ինձ խօսեցաւ գաւառներէ եկած լուրերու մասին, պատմեց թէ ինչպէս բռնի կը մահմետականացնեն, տուրքերի գանձումի պատրուակով կը կեղեքեն, կը թալլեն, կը սպանեն, աղջիկներ կը փախցնեն… Զարհուրած մտիկ կ՚ընէի այդ խօսքերը, սիրտս ուժգին կը բաբախէր եւ կը նայէի իր մաշած դէմքին եւ տխուր աչքերուն, որ այդ բոլորը տեսեր էին: – Դուն դեռ պստիկ ես, – եզրակացուց ան, երբ մեծնաս, կը տեսնես, որ այդ նիւթական խնդիրներէն վեր եւ դուրս վեհ նպատակներ կան… եւ այդ նպատակներուն հասնելու համար պէտք է, որ ամբողջ ազգը, հարուստ, աղքատ միանան: Յիշեցի Տէր Արսենի խօսքերը, Միքէի վարմունքը, միտքս պղտորեցաւ եւ հետեւեալ օրը խօսեցայ այդ մասին Պետիկին հետ: Պետիկ լսեր էր, որ Միքէն յաճախ գաղտնի ժողով կ՚երթար. իրեն ալ խօսեր էին եւ ուզեր էին «գրել»: Բայց երբ իմացեր էր, որ քեօմիւրճի Աւագին տունը կը հաւաքուին եւ այս վերջինն ալ «անոնցմէ» է, հրաժարեր էր: Արտաշն ալ մերժեր էր եւ զայրացեր ըսելով. – Մենք մեր գործին նայինք, անոնցմէ գալիք խէրը թող սատանայեն գայ: Եազմաճի բանուորներու ձեռնարկած գործը, հակառակ բոլոր յարուցուած դժուարութիւններուն, ստացեր էր յաջող ընթացք: Բանուորները, բայց մանաւանդ բանուորուհիները, վարկ կ՚ընէին Արտաշին եւ արդէն փետրուարի վերջերը հաւաքուած դրամը անցեր էր քսան ոսկին: Հետզհետէ թերահաւատները եկեր միացեր էին: Եազմաճիներու էսնաֆի ռէյիզը, որ մինչեւ այդ ''միւշեւեշ''<ref>Երկդիմի:</ref> դիրք բռնած էր, սկսեր էր քաջալերել Արտաշը, որովհետեւ կ՚ուզէր մասնակցիլ անոր յաջողութեան: Արտաշ մտադիր էր երթալ գիւղերը, առաջուց պայմանաւորուելու համար ածխագործներու հետ: Նոյնիսկ հայրս սկսած էր ոգեւորուիլ: – Մեր ածուխը, – կ՚ըսէր ան , – ամենէն աղէկը պիտի ըլլայ: Աւագին բերանը չի բացուիր կոր: Մենք չըլլանք, որո՞ւ պիտի քշէ, ան ալ բարձր գիներով, իր խխումթաց մճիրը. հերու, չամչնալով բացէիբաց կ՚ըսէր` երթամ սեւ ձիուս ջուր տամ<ref>Ակնարկութիւն փայտածուխը ջրելուն, որպէսզի ծանր կշռէ:</ref> … Թող աս տարի ալ ըսէ… Մայրս լուռ կը ժպտէր եւ կը զգուշանար հօրս երեսին տալու իր կասկածները: Մարտ ամսու սկիզբը քոյրս` Արուսեակ, հիւանդացաւ, անիկայ ութ տարեկան էր, մեր աչքին չէր երեւար, բայց դրացիները կը նշմարէին անոր փափուկ գեղեցկութիւնը: – Ճանըմ, որո՞ւ ալ ելեր է, – կ՚ըսէին իրարու, – աղուորիկ, նազուկ աղջիկ մը պիտի ըլլայ: Յանկարծ սկսայ ուշադրութիւն դարձնել քրոջս եւ մտահոգուիլ անոր առողջութիւնով: Անիկայ արտակարգ կերպով զգայուն էր բնութեան տեսարաններուն. կարծես իր աչքերը կը տարրալուծէին գոյները եւ ամենանուրբ երանգները կ՚որսային: Իրիկունները, վերջալոյսին, երբ երկինքը կը շառագունէր սեւ նոճիներու ետեւէն, Արուսեակ աչքերն անքթիթ կը յառէր լուսածիր ամպերուն, որոնք անզգալիօրէն կը ձեւափոխուէին եւ գոյն կը փոխէին: Ան կրած տպաւորութիւններու սաստկութիւնէն տառապագին դէմք կը ստանար: Դրսէն եկած ձայները, նոճիներու երկարաձիգ սօսափիւնը, թռչունի մը ճիչը, ձորէն հոսող ջուրերու խոխոջը զինքը կը փոխադրէին ուրիշ աշխարհ: Անիկայ մեղմիկ եւ քնքուշ, կ՚ապրէր մեզ հետ ինչպէս ուրիշ տեսակ էակ եւ կարծես զգուշանալով զգալի դարձնել իր ներկայութիւնը: Հակառակ որ Արուսեակ երբեք չէր գանգատեր, մայրս անդրադարձեր էր, օրէօր «ճարէ կ՚իյնայ», չուտէր եւ կը հազայ. իսկ գիշերները, արթուն կ՚ըլլար թէ քունի մէջ, անդադար կը հեծէր, ինչպէս եթէ մշտատեւ ցաւ մը ունենար: Վերջապէս մայրս կանչեց հեքիմ Ռուբէնը: Անիկայ խլխլիկ ծերունի մըն էր, որ կը կրէր զինուորական մաշած եւ ոսկեթափ համազգեստ: Ժամանակին ծառայած էր զինուորական թուրք բժիշկի մը եւ որոշ փորձառութիւն ունէր, բայց որովհետեւ արտօնուած չէր բժշկութիւն ընելու, շատ փոքր վարձք մը կ՚առնէր եւ այդ պատճառով դարձեր էր բանուորական ընտանիքներու բժիշկը. ասկէ զատ, խոնարհ մարդ էր եւ դիւրաւ կը մտնէր աղքատիկ ընտանիքներու դրութեան մէջ. մայրս կ՚ըսէր, որ հալէ հասկցող հեքիմ է: Անիկայ քննեց քրոջս կուրծքը եւ կռնակը, նայեցաւ բազկերակը, դիտեց բազուկները եւ գլուխը շարժեց տարակոյսով: Կարմրուկէն հետքեր մնացեր էին, պէտք էր արեւ, մաքուր օդ, լաւ սնունդ. այդ բոլորին փոխարէն պատուիրեց ձկան իւղ: Մայրս շուարած մնացեր էր, երբ Հայրապետ ամուճաս եկաւ հօրս մօտ: Բացի Միքէէն, որ սկսեր էր համ առնել ուսմունքէ, միւս երկու եղբայրներս, Արթին եւ Օհան, մէկը տասնմէկ եւ միւսը տասներեք տարեկան, յամառօրէն կը դիմադրէին դպրոցական կեանքին. ո՛չ յորդորները օգուտ ունեցեր էին, ո՛չ պատիժները. ծնողքս մտադիր էին երկուքն ալ դպրոցէն հանել եւ արհեստի տալ: Հայրապետ ամուճաս Արթինը պիտի առնէր իր մօտ աշակերտ, իսկ Օհանը յանձնարարեր էր ուրիշ երկաթագործի: Մայրս շատ գոհ չէր երեւեր այս յանձնարարութիւնէն, բայց Հայրապետ ամուճաս կը համոզէր… – Ուժերնին, լուսերնին տեղն է, թող երթան արհեստ մը սորվին. դուք ալ քիչ մը կը թեթեւնաք եւ աս չոճուխին կը նայիք, – կ՚ըսէր ան քոյրս ցոյց տալով, որ բազմոցին վրայ պառկած, անտարբեր շուրջը անցած դարձածին, կը ժպտէր տխրօրէն, կարծես աներեւոյթ բանի մը: Տնեցիներուն մէջ, քոյրս ամենէն շատ ինձ մտերմացած էր. յաճախ իր տենդոտ եւ քրտնած ձեռքը դնելով ձեռքիս մէջ կ՚աղերսէր. – Աղբարի՛կ, ինձի տխուր պատմութիւն մը պատմէ: Ես կը ջանայի պատմել ուրախ պատմութիւններ, բայց ան անտարբեր կը մնար. անոր դէմքին վրայ նոյնիսկ ժպիտը սիրտ ճմլող տխրութիւն մը ունէր. սեւ, լայն բացուած աչքերը կարծես զարհուրած էին, եւ այդ արտայայտութիւնը այնքան խոր ցաւ կը պատճառէր ինձ, որ երբեմն պատմութիւնս կիսատ կը թողնէի, կը նետուէի փողոց եւ բոլոր ուժովս կը վազէի զառիվերէն, մինչեւ որ հեւասպառ մնայի. այն ատեն սիրտս կը խաղաղէր եւ տուն կը դառնայի: Գարնանամուտի այն գաղջ երեկոյին, երբ տուն դարձայ, մայրս խոհանոցի դռան առաջը ամանները կը լուար: Ցեխոտ կօշիկներս հանեցի եւ գուլպաներով բարձրացայ սենեակ. մթնշաղ էր. մէջտեղը դրուած կրակարանին մէջ կրակները կը փայլփլէին, բայց անոնց լոյսը կ՚աղոտնար շոգիի մէջ, որովհետեւ երկաթէ եռոտանիին վրայ դրուած ''թենճերէով ''մեր ընթրիքը, լուբիան, կը խաշէր գթգթալով: Անոր բուրմունքը, որ խաշած մսի հոտին կը նմանցնէի, հաճելի էր ռունգերուս, բայց այդ միջոցին աւելի ծարաւ էի, քան անօթի, շրթներս կը տոչորէին: Երկար դեգերումներս գարնան իրիկուններու յատուկ տենդոտ մթնոլորտին մէջ, կը ջլատէին սրունքներս եւ թեւերս, տեսակ մը երազային մշուշ գրաւեր էր միտքս եւ կարծես պատրաստ էի լալու կամ խնդալու: Յանկարծ աչքիս երեւցաւ Հրանոյշը, քրոջս ընկերուհին: Անիկայ կը հագնէր վարդագոյն գոգնոց եւ սեւ մազերու թանձր հիւսկէնը, կռնակին վրայ, կապուած էր կարմիր ժապաւէնով: Հրանոյշ ''սիահճի''<ref>Եազմայի սեւ գծագրութիւնը ……:</ref> Օհաննէս աղային աղջիկն էր. անոնք հին ընտանիք մըն էին եւ կը բնակէին Սելամսըզի թաղը, իրենց պապենական փայտաշէն եւ մեծ տունին մէջ, որուն ճակատը եւ շահնըշիրները զարդարուած էին կլիսիններով: Մօրս կարծիքով Օհաննէս աղան քիպար մարդ էր, խելացի եւ ուսեալ, որ զանազան դէպքերու հետեւանքով քառասուն տարեկանէն յետոյ արհեստ սորվեր սիահճի եղեր էր, բայց ինչ որ Օհաննէս աղայի արժանիքը կը կազմէր, այն էր, որ դիւրահաղորդ էր բանուորներու համար: Անիկայ աշխատանքի յարգը գիտէր եւ չէր զլանար խղճամիտ խորհուրդներ տալ անոնց, որ իրեն կը դիմէին: Անիկայ իր արհեստանոցը հաստատեր էր Ենի Մահալլէի խանին մէջ, ուր չորս աշխատաւորներու հետ ինքն ալ կ՚աշխատէր: Հրանոյշ հօրը պէս դիւրահաղորդ էր եւ բարեկամացեր էր քրոջս հետ: Մէկէն զգացի, որ կը յուսայի Հրանոյշը գտնել քրոջս մօտ, բայց տեսայ քոյրս մինակ, դէմքը բարձին պէս ճերմակ եւ անշարժ: Ան չէր քնանար, բայց միտքը սեւեռած կը թուէր խորհրդաւոր բանի մը վրայ, երբ մօտը գացի, տենդոտ ձեռքը դրաւ ձեռքիս մէջ եւ տարօրինակ ժպիտով մը, որ հազիւ կ՚ուրուագծուէր եւ կ՚անյետանար դէմքին վրայ, ըսաւ. – Աղբարի՛կ, քեզի գաղտնի բան մը պիտի ըսեմ, խօսք կու տա՞ս, որ մայրիկին չես ըսեր: Գլխովս հաստատական շարժում մը ըրի: – Ուրիշ մարդու ալ չես ըսեր: – Ո՛չ, չեմ ըսեր: Հետզհետէ դէմքս մօտեցուցեր էի քրոջս դէմքին եւ կը սպասէի: – Ես շուտով պիտի մեռնիմ, – ըսաւ ան եւ երանութեան ժպիտ մը սեւեռեցաւ իր դէմքին վրայ: – Խե՜նթ, – ըսի սարսափած, – ինչո՞ւ ատանկ բան կ՚ըսես: – Գիտեմ, – պատասխանեց Արուսեակ, – եւ գոհ եմ… Ինձ պիտի դնեն ճերմակ սնդուկի մը մէջ, վրան ալ կապոյտ ժապաւէններ, ետքն ալ երկինք պիտի երթամ… Աչքերը յառեց մթնցող երկինքին վրայ մեղմօրէն անցնող գորշ ամպերուն. անոնց վերեւէն ճերմակ ամպի ծուէն մը երկարած թեւերով կը սաւառնէր եւ կը յառաջանար արագ: Արուսեակ մատովը ցոյց տուաւ այդ ամպը: – Ինձ լուր բերաւ, – ըսաւ մրմնջելով, – անիկայ հրեշտակ մըն է. ես ալ հրեշտակ պիտի դառնամ: Եւ ինձ նայեցաւ աղիողորմ նայուածքով: – Այդպէս բան չկայ, – գոռացի ինքզինքէս դուրս եկած… – Այդպէս բան չկայ, սո՛ւտ է, սո՛ւտ, Արուսեակ: – Զարուհի՛ն ըսաւ, – պատասխանեց շնչասպառ. – Զարուհին ըսաւ, որ երբ պստիկները մեռնին, երկինք կ՚երթան: – Քեզ խաբեր է այդ ջլդիկը, – պնդեցի, իրաւ է նա թո՛ղ ինքը երթայ… սո՛ւտ է… Զարուհին Պլութ օղլու Խաչիկին աղջիկն էր, քոյրս ձիւնհալէն ի վեր դպրոց կ՚երթար, եւ հոն ճանչցեր էր Զարուհին եւ Հրանոյշը: Ինձ այնպէս կը թուէր, որ եթէ քոյրս համոզուէր, որ այդ բոլորը ճիշտ չէ, չի պիտի մեռնէր: – Սո՛ւտ է, – գոչեցի կրկին, եւ աղիքներս գալարուեցան, – որու կ՚ուզես հարցուր, սո՛ւտ է, Արուսեակ, պէտք չէ մեռնիլ… մեռելը կը թաղեն եւ հող կը դառնայ. ուրիշ բան չկայ, Զարուհին քեզ խաբեր է: – Ինչո՞ւ, ինչո՞ւ, – կը հեծեծէր քոյրս, եւ ձեռքերը կը գալարուէին վերմակին վրայ, յետոյ սկսաւ արտասուել, գլուխը բարձրացուց դրաւ ուսիս, եւ կը շարունակէր հեծկլտալ: – Դուն պիտի աղէկնաս Արուսեակ, – ըսի մազերը շոյելով, – երբ մենք մեծնանք, միասին կ՚աշխատինք, Իճատիէ տուն մը կը բռնենք, պարտէզ ալ կ՚ունենանք, մէջն ալ վարդի ծառ կը տնկենք… Արուսեակ արցունքոտ աչքերը դարձուց ինձ եւ սկսաւ վիճիլ. – Ես յասմիկ կ՚ուզեմ, նուշի ծառ մըն ալ կը տնկենք, աղուոր ծաղիկ կու տայ, անա՜նկ կը սիրեմ նուշի ծառը, երբ ծաղկի, Կարպիս, անա՜նկ… ինչպէ՞ս ըսեմ: – Վարդ ալ կը տնկենք, յասմիկ ալ, նուշի ծառ ալ, ուզածդ ադ թող ըլլայ. մինակ թէ մէյ մըն ալ Զարուհիին պատմութիւններուն մի՛ հաւատար: Արուսեակը գլուխը կրկին բարձին դրաւ եւ լուռ մնաց, յետոյ հառաչեց. – Աղուոր պատմութիւն էր… – Սո՛ւտ է, Արուսեակ… – Թո՛ղ սուտ ըլլայ… երբոր մեծնամ, պիտի գրեմ… Ու երկար մնացինք քով-քովի, խօսելով ամպերուն, Իճատիէի մեր ապագայ տան, ընկերներու եւ ընկերուհիներու վրայ եւ ամէն անգամ, որ Հրանոյշին խօսքը կ՚ըլլար, ջերմութիւն մը կ՚անցնէր ամբողջ մարմնէս, ինչպէս եթէ դոյլ մը տաք ջուր թափին գլխէս վար: Այս իրիկուն հայրս ուշացաւ. մայրս մտահոգ էր եւ շարունակ կը կրկնէր. – Աս մարդը ո՞ւր մնաց աս սհաթին… Կ՚երթար վարագոյրները մէկ կողմ կ՚առնէր եւ անձկութեամբ կը նայէր մութին մէջ, վերջապէս չկրնալով համբերել, ըսաւ. – Քուզո՛ւմ Կարպիս, գնա նայէ, ո՞ւր է, ''ֆէսֆէսէի''<ref>Մտահոգ:</ref> մէջ եմ: Գիշերը գաղջ էր եւ հակառակ որ լուսին չկար, պայծառ երկինքին վրայ նշուլող աստղերը կը ճերմակցնէին ճամփաս. հեռու պարտէզներու մէջ գորտերը կը կռկռային եւ օդին մէջ ցիրուցան բուրմունք մը կար: Ձեռքերս տաբատիս գրպաններուն մէջ անցայ Թառքապաշիէն: Բարեկեցիկ տուներու շարք մը իրենց լուսաւորուած պատուհաններէն վարդագոյն եւ դեղնորակ ցոլքեր կ՚արձակէին: Ժանեակէ վարագոյրներու երտեւէն երիտասարդ աղջիկներու գլուխներ կ՚երեւէին: Տապակած մսի կամ ազնիւ տեսակէ ձուկի հոտը կ՚ընկերանար քայլերուս: Բաց պատուհանէ մը կը լսուէր դաշնակի ձայնը… Ինչքա՜ն տարբեր եւ օտար աշխարհ մըն էր այդ: Անորոշ անհանգստութիւն մը սիրտս սեղմեց եւ քայլերս արագացուցի: Անցայ Սելիմիէի շուկայէն, նայեցայ մէկիկ-մէկիկ սրճարաններուն մէջ, որ այդ ժամուն արդէն դատարկ էին, եւ մէկ-երկու յետամնաց ճամփորդներ ունէին: Վերի սրճարաններէն մէկուն մէջ քէլ Նիկողոսը պահակատան թուրք ոստիկաններուն հետ նստած, թուղթ կը խաղար: Անցայ, եւ հասնելով զօրանոցին առաջ, պահ մը վարանեցայ եւ վերջապէս մտայ գինետուներուն փողոցը: Հայրս գտայ երրորդ գինետանը: Անիկայ նստած էր ցած սեղանի մը առաջ Արտաշէսի եւ քեօմիւրճի Աւագին հետ: Կաթի պէս ճերմակ ջուրով խառն օղիով լի բաժակը կը տանէր շուրթերուն եւ դէմքը կը ծամածռէր: Երբ ինձ տեսաւ, ուզեց տեղէն ելլել, բայց ընկերներն արգիլեցին եւ ինձ ալ կանչեցին: Արտաշ ձեռքը դրաւ գլխիս, գինեպանին լոկում մը ապսպրեց ինձ համար, եւ շարունակեցին իրենց խօսակցութիւնը: Քեօմիւրճի Աւագ հայրս գտեր էր փաւլիքայէն դուրս ելած պահուն, եւ միասին տարեր էր գինետուն, ըսելով, որ Արտաշին հետ համաձայնութեան պիտի գայ: Հայրս կը ցանկար, որ ամէն ինչ կարգադրուի հաշտութիւնով: Քեօմիւրճի Աւագ կ՚առաջարկէր Արտաշին կրկնապատկել բանուորներէ հաւաքած դրամը եւ ընկերովի գնել փայտածուխը: – Ցած գին մը կ՚որոշենք, կը մնանք ադ գինին վրայ… Խալխըն ալ շահ կը գտնայ, ես ալ: Արտաշը իր ոլորուն բեղերուն տակէն կը խնդար լիաթոք. – Վա՜յ քու տունդ քանդուի, Աւա՛գ, որո՞ւն փարան որու պիտի տամ: Աւագ ծոծրակը կը քերէր, նոր օղի կը պատուիրէր եւ հօրս դառնալով կ՚ըսէր. – Սեդրա՛կ, աղէկ մտիկ ըրէ, դուն չօլուխ չոճուխի տէր մարդ ես. քու աղէկութեանդ համար կ՚ըսեմ կոր: Ձեր ունեցած փարայով առիք երկու, երեք չորս արապայ ածուխ… – Տասը, տասներկու, – ընդմիջեց Արտաշ: – Թո՛ղ ըլլայ, եաւրում, տասը, տանսերկու: Է՛հ, ըսենք, որ այս տարուան պէս ձմեռ մը ըրաւ, ո՞ր մէկերնուդ պիտի բաւէ ադիկայ: Ձիւն ձմեռուայ մէջտեղը նորէն քեօմիւրսիզ կը մնաք: Ձեզի պէսներուն համար ասդին դառնաք, անդին դառնաք, մէկ է, կենեկո… կենեկո… ի՞նչ պիտի ընէք, նորէն քեօմիւրճի Աւագին դուռը պիտի առնեք… –'' Հաշա՜, ''– գոռաց Արտաշ: – Ճանը՜մ, պոշ խօսք մըներ, ուզէք չուզէք ձեռք պիտի առնեք… Հայրս հաւանութեան նշաններ կ՚ընէր: Արտաշ վերջապէս գոչեց Աւագին երեսին. – Ծօ՜, դուն ինձն ո՞վ գիտցար… ես թաղական աղա՞ եմ, ի՜նչ եմ, որ խալխին *էմանէթ<ref>Աւանդ:</ref> փարան առնիմ գրպանս դնեմ եւ ինձի համար գործ բանամ… Գնա՛, մասալդ ուրիշին կարդայ: – Դուն գիտես, օղլում, ըսաւ Աւագ, – ես գործը անուշ տեղը կապել կ՚ուզեմ կոր, քու աղէկութեանդ համար կ՚ուզեմ կոր… մեղքը քո ի գլուխ քո, ետքը գէշ ըլլէ նէ, չըսես որ Աւագը ըրաւ… Ես ու հայրս ոտքի ելանք: Արտաշ կարճ վերարկուն ուսին նետեց եւ մեզ հետեւեցաւ: Աւագ անհետացաւ մութ փողոցին մէջ: Ճամփան Արտաշ հօրս կը պատմէր. – Տահայ ի՜նչ կը հնարեն, երէկ ալ քէլ Նիկողոսը եկեր ինձի կ՚ըսէր կոր, որ աղէկ տեղէ աղջիկ պիտի տան եղեր ինձի… Ծօ՜, ի՜նչ է ըրածնիս, որ ասչափ իրար անցեր են, եղածը չեղածը ան է, որ քանի մը ոսկի հաւքեր ենք, աժան ատենը ածուխ առնելու համար… վէսելա՜մ… Այն տարի մարտ ամիսը կը ծաւալէր արեւոտ օրերս շարքի մը մէջ: Ամէն առաւօտ արեւի ջերմ ճառագայթներ անհամար նշոյլներով կը զարդարէին ցօղաթումբ խոտերը, որ կանանչ թաւիշի պէս կ՚եզերէին մեր տան փողոցը: Դրացի պարտէզներու մէջ պտղատու ծառերը ծաղկեր էին եւ վարդագոյն ու ճերմակ ծաղկաթերթեր, դառն նուշի բուրմունքով, կը թռչկոտէին օդին մէջ, երբ հովը փչէր: Բայց Բիւլբիւլ Տէրեսիի խորքէն միշտ կը թաւալուէին գարշահոտ կոհակները եւ երբ հարաւային քամին փչէր, անոնց նողկալի հոտը ոչ միայն կը խափանէր ծաղկեալ ծառերուն թարմ բուրմունքը, այլ նոյնիսկ կը խուժէր փակ տուներէ ներս: Բայց մարդ սիրտ չունէր ուշադրութիւն դարձնելու այդ բաներուն: Երէկ շաբաթէ ի վեր հրդեհներ տեղի կ՚ունենային Ենի Մահալէի, Սելամսըզի, Տեղ Համամըի եւ Իճատիէի խիտ թաղերուն մէջ: Ցորեկները յաճախ կարմրազգեստ ''նեօպետհին''<ref>Հրդեհի լուրը տանող սուրհանդակ:</ref> նիզակը ձեռքը կը վազէր փողոցներէն, երթալ իմացնելու համար աղէտը գլխաւոր պահականոցին, եւ եօթ անգամ թնդանօթները կը թնդային: Գիշերները յաճախ կ՚արթննայի գիշերապահի երկարաձիգ աղաղակներէն. – ''Եանկուն վաա՜ա՜ր…իճատիետ է՜՜… Մանտաբոլ սոգաղնտաա՜՜…'' Եւ ճոկանին հարուածները քարի մը կամ սեմի մը վրայ. – Տա՜նկ… տա՜նկ… տա՜նկ… Դարձեալ թնդանօթի եօթ հարուածներ կը թնդային եւ բոլոր թաղերէն, հեռաւոր եւ մերձաւոր, գիշերապահներու թաւ կամ խռպոտ ձայները չարագուշակ կանչելով կ՚երկարաձգուէին աստիճաններով: Յաճախ մայրս կ՚ելլէր, պատուհանը կը բանար եւ կը դիտէր դուրսը: Շուները կը կաղկանձէին, քամիի հեւք մը շնչասպառ ոգիի մը պէս կ՚անցնէր միջոցին մէջէն. երբեմն ալ կը տեսնէինք հորիզոնը բոցավառ կարմիր ցոլքերով: Գիշեր թէ ցորեկ հայ ջրհանկիրները ոտքի վրայ էին. անոնց կու գային կը միանային յոյն եւ թուրք թաղերու ջրհանկիրները եւ փողոցները կը լեցնէին իրենց հեւքոտ վազքերով, մրցումներով եւ աղաղակներով: Կառավարական հրշէջները, ''թասլը-'' ները, գրեթէ միշտ կը հասնէին հրդեհի մարելէն ետքը եւ յաճախ ենթակայ կ՚ըլլային թաղերու ջրհանկիրներու ծաղրանքին եւ նախատինքներուն: Օրէօր կացութիւնը կը դառնար սպառնական. զանազան շշուկներ շրջան կ՚ընէին. տուներու մէջ փսփսալով կ՚ըսէին, որ ''խունտախճիներու''<ref>Հրձիգ:</ref> խումբ մը կայ, որ հրդեհ կը ձգէ կողոպուտի նպատակով: Թաղերու պահականոցներն անտարբեր կը մնային, ոստիկանները իրենց եղած ցուցմունքները ականջի ետեւ կը ձգէին: – Վա՜յ գլուխներնուն, – կ՚ըսէր մայրս, – մունտառները գող աւազակներու հետ մէկ եղած են, իրենց բաժինը ունին: Ոմանք ալ կը կարծէին, որ ապահովագրական ընկերութեան մարդիկ են այդ հրաձիգները, որովհետեւ հրդեհի վախը կը մղէր ամենէն անտարբերները ապահովագրուելու: Եւ ճիշտ է, որ ամէն անգամ հրդեհէ մը անմիջապէս ետքը, ''սիկուրդաճի''<ref>Ապահովագրող:</ref> '' -'' ները տունէ տուն կը պտըտէին եւ իրենց ծառայութիւնը կ՚առաջարկէին: Վերջապէս Բիւլբիւլ Տէրեսիի, ինչպէս եւ ուրիշ բանուորական թաղամասերու մէջ ազգաբնակչութիւնը կազմակերպեց պահակութիւն: Փոխնիփոխ փողոցի մը մէջ մէկը կը հսկէր, եւ որեւէ անծանօթ մարդու մը անցքը կ՚ենթարկուէր խիստ քննութեան: Եւ հրդեհները դադրեցան: Այդ իրարու յաջորդող հրդեհներու միջոցին, Արտաշ միշտ վազեր էր հրդեհին վայրը, թողեր էր գործը, դարձեր էր սրտնեղ եւ յարձակողական եւ անձնատուր եղեր էր հարբեցողութեան: Կասկածն սկսեր էր սպրդիլ մտքերու մէջ. շատերը չէին խօսիր, բայց կը մտածէին. ի՞նչ եղան հաւաքած դրամները: Արտաշ գինետուներէն դուրս չէր ելլեր. կը պատմէին, որ յաճախակի կռուի կը բռնուէր մէկին եւ միւսին հետ, գինետան ապակիները կոտրեր էր, եւ վերջապէս ոստիկան կանչեր էին զինքը զսպելու համար. բայց Արտաշ աչքը դարձած, երբ տեսեր էր ոստիկանը, նետուեր էր դիմացը եւ նայուածքով ոտքէն գլուխ չափելով գոռացեր. ''– Վա՞ր մը պանայ եան պախան''<ref>Մարտահրաւէր. բառացի` «կա՞յ արդեօք ինձ ծուռ նայող»:</ref> '' …'' Գինետան մարդիկ միջամտեր էին. – Ծօ՛, Արտա՜շ, մ՚ըներ, մեղք է արեւիդ… խէրդ կ՚անիծեն: – Դուք հոգ մ՚ընէք, իմ վրաս ձեռք դնողը դեռ մօրմէ չէ ծնած… Ինձի Պլութ օղլու Արտաշ կ՚ըսեն… Եւ ճիշտ է, որ ոստիկանը ընկրկեր եւ հեռացեր էր: Այս լուրերը, որ կը տարածուէին տուներու մէջ, թէ՛ հիացում կ՚ազդէին, թէ՛ սարսափ: Մայրս մտիկ կ՚ընէր հօրս բերած տեղեկութիւնները եւ բերանը չէր բացած խօսք մը ընելու, կարծիք յայտնելու: Պարզ էր սակայն, որ մտատանջ էր, բայց յամառօրէն կը յուսար, որ Արտաշէս խելքը գլուխը պիտի հաւաքէ եւ ստանձնած գործը պիտի կատարէ: Առտու մը կանուխ, երբ մայրս դռան սեմին վրայ հացագործին կը սպասէր, դրացի կին մը յառաջացաւ եւ ըսաւ. – Քուրու՛կ, նորէն երէկ գիշեր Արտաշ ապուր մը կերեր է, ճամ-դուռ կոտրեր է, փոլիսը կանչեր են… Մայրս կարծես խայթուած, գլուխը ցցեց. – Ի՞նչ ըսել կ՚ուզես, Աղաւնի հանըմ։ – Ի՞նչ ըսել պիտի ուզեմ, շաշխընի պէս փարաները ձեռքը դրինք, մեխանէները կը խնդան կոր… – Քու տուած փարադ ինձմէ գիտցիր, – ըսաւ մայրս եւ դուռը գոցեց դրացուհիին երեսին: Բայց բակին մէջ անիկայ երկու ձեռքերով գլուխը բռնեց եւ սկսաւ հեծկլտալ: Ծանր վիշտ մը կը քարանար սրտին վրայ եւ խելագարի պէս չորս կողմը կը նայէր, կարծես օգնութիւն մը յուսալով: Մտադրեցի Պետիկին խօսիլ, բայց ան ալ քանի մը օրէ ի վեր դարձեր էր խուսափուկ: Պետիկն ալ տխուր էր եւ մտատանջ, եւ կարծես շարունակ անլուծելի հարցումի մը պատասխանը կը փնտրէր: Բայց ինչ որ ամենէն աւելի ցաւ կը պատճառէր ինձ, այն էր, որ մեր թշնամիներն սկսեր էին ուրախանալ եւ կարծես կը յաղթանակէին: Քէլ Նիկողոսը փաւլիքային մէջ ծիծաղելով հարցուցեր էր բանուորներուն. – Է՜… ածուխը ե՞րբ կ՚առնէք կոր, – եւ հօրս դառնալով, – Նունիկ հանըմին ըսէ, մաղազան պատրաստ բռնէ… Քեօմիւրճի Աւագ դռնէ դուռ կը պտտէր եւ բանուորուհիները կը գրգռէր Արտաշի դէմ: – Իմացայ, որ այս շաբթու աղէկ ածուխ պիտի իջեցնեն գեղերէն, ըսէ՛ք Արտաշին, թող նայի. ե՞ս պիտի առնեմ, ինչուս պէ՜տք, ամա ձեր աղէկութեան համար կ՚ըսեմ կոր: Ոմանց ալ կը յայտնէր. – Լսեցի, որ եկող շաբթու գիները պիտի բարձրանան, ատենն է, օր մի կորսնցնէք: Եւ իրաւմամբ գիւղերէն ածուխով բեռնաւորուած սայլերը կ՚իջնէին Սկիւտար, կանգ կ՚առնէին հայոց գերեզմանատան անկիւնը: Յաճախորդները կ՚երթային, կը դիտէին, խորհրդածութիւններ կ՚ընէին փայտածուխին եւ գինին վրայ, եւ իրար կը քաջալերէին գնելու համար: Հետզհետէ լուր տարածուեցաւ, որ մեծատուններն իրենց ածուխը կը գնեն: Բայց ինչ որ խայթեց բանուորները, այն էր, որ եազմայի գործատէրերը կը շտապէին իրենց տարեկան փայտածուխը մթերելու: Դռնէ դուռ, պատուհանէ պատուհան, թաղերու մէջ կիները կը խօսէին: – Կոկանենք երկու արաբայ առեր, ներս նետեր են. Չեւիկենց արաբան լեռան պէս բարձր էր… Աւուրտենք ետ պիտի կենային, միտքը փոխեցին, առին, անոնք իրենց ըրածը գիտեն… Բայց ամենէն մեծ չարիքը կը գործէր Արտաշի եղբայրը` Խաչիկ: Անիկայ սրճարաններուն եւ գինետուներուն մէջ կը գրգռէր բանուորները Արտաշին դէմ. – Ծօ՜, խելքերնուդ պտուկը սիրեմ… աղբարս է, ամա ես շիտակը խօսող մէկն եմ. ի՞նչ խէր ունեցեր է ինքզինքին, որ իրմէ խէր սպասէինք… Հիչ անոր չուանով հոր կ՚իջնուի՞… Յետոյ խորհրդաւոր կերպով կ՚աւելցնէր. – Ինձմէ գիտցած մ՚ըլլաք, այս գործին վերջը գէշ է… իրեն հետ խալխն ալ պիտի վառէ… մնացածը դուք գիտեք… – Է՜, բանը բանէն անցեր է, – կը պատասխանէին Խաչիկին, – ալ հիմա ի՞նչ կրնանք ընել… – Գացէ՛ք ետ ուզեցէք ձեր փարաները: Այս լուրերը մեզ կը բերէր Հայրապետ ամուճաս, եւ կը նկարագրէր թէ ինչպէս Սիլիհտարի եւ Ենի Մահալլէի բանուորները եւ բանուորուհիները յուզմունքի մէջ էին. յետոյ դանդաղօրէն սիկառեթը ոլորելով կը խորհրդածէր. Ողորմած հոգի հարըս կ՚ըսէր, որ երեսուն տարին մէյ մը ''խազեպ''<ref>Պատուհաս:</ref> մը աշխարհ կու գայ: Բայց աստուած ըրածը գիտէ… Բանով մը կը զսպէ… շատ անգամ կին աշխարհ կու գայ… տունէ տեղէ հեռու ըլլայ, ատանկներն իրենց շուրջը կ՚երեն, կը մըրկեն, բայց կնիկութիւնը կը զսպէ… Տնէն դուրս բան չեն կրնար ընել. Արտաշ ալ խազեպ է… ան ալ զսպողը չքաւորութիւնն է… Բայց անմիջապէս Խաչիկին ակնարկելով, կ՚աւելցնէր. – Ան ալ շիքեար մը չէ եա՜… խօսքն ալ արժէք չունի… երկու աղբար միշտ շուն ու կատու եղած են… – Ես պիտի երթամ Արտաշին խօսիմ, – ըսաւ իրիկուն մը մայրս վճռականութեամբ: Հայրս ու հօրեղբայրս միջամտեցին. – Նունի՛կ, ատանկ բան չընես… դուն չես ճանչնար Արտաշը. գիտե՞ս ինչ դարձեր է… հետը խօսիլ չըլլար… – Պիտի երթա՛մ, – ըսաւ մայրս եւ բռունցքը զարկաւ թեզկեահին, – երթամ պիտի, խօսիմ հետը… իմ պոչիս կոխել չըլլար… թող հասկնայ, որ բաղնիքը խենթ կայ եղեր… պիտի երթա՛մ… Եւ շարունակեց կատաղութեամբ բանիլ: Հետեւեալ օրը, երեկոյին, երբ դպրոցէն վերադարձայ, զգացի, որ արտակարգ բան մը պատահած է: Քոյրս եւ եղբայրներս շշմած էին, եւ ինձ կ՚ուղղէին անձկալի նայուածքներ: Մայրս թեզկեահին առաջ նստած կ՚աշխատէր: Ձախ ձեռքը դրեր էր ճակատին, եւ աջ ձեռքով վրձինը կը քսէր եազմայի գծագրուած ծաղիկներուն վրայ: Ամէն անգամ, որ ներկի հողէ ամանը կը տեղափոխէր, կը տեսնէի, որ անոր վտիտ մատները կը դողային: Նշմարեցի նաեւ, որ աչքերը կարմրած էին: Դիտեր էի, որ երբ մայրս վիշտ մը կամ յուզմունք մը ունենար, երբեմն կը հեծկլտար, բայց երբեք չէր արտասուեր. անիկայ չոր աչքերով եւ լռելեայն կը մաքառէր իր ներքին զգացումներուն հետ: Մօրս աչքէն արցունք կը ժայթքէր միայն, երբ բարկութեան ծայրայեղ աստիճանին կը հասնէր, եւ յայտնի էր, որ այդպիսի բան մը պատահած էր: Երեկոյին, երբ հայրս տուն եկաւ, հասկցայ մօրս բարկութեան պատճառը: Արտաշ անհետացեր էր. մեկներ էր առանց որեւէ բան ըսելու, եւ գինետուներու, սրճարաններու, փաւլիքային եւ թաղերու, տուներու մէջ կ՚ըսէին, որ ան ելեր գացեր էր բանուորներու դրամը մէջքի գօտիին մէջ կապած: Լուռ ճաշեցինք եւ լուռ սպասեցինք, որ մեր պառկելու ժամանակը գայ: Հայրս բազմոցին վրայ իր սովորական մրափէն արթննալով, սկսաւ խօսիլ մօրս հետ: Անոր ձայնը թախիծով լի էր եւ կը պատմէր, թէ ինչպէս դուշմանները կը խնդային իրենց վրայ: Քեօմիւրճի Աւագը գինետան մէջ հաւաքեր էր «իր նմանները», կը խմցնէր եւ կը պատմէր, թէ ինչպէս Արտաշ իր հօրը պէս ''խաչաղ ''եղեր էր: – Չօլուխ չոճուխի բերնէն կտրեցինք, – կ՚ըսէր հայրս լալագին, – փարաները ձեռքը դրինք, ուրիշին ալ ''սեբեբ''<ref>Պատճառ:</ref> եղանք… Նունի՛կ, – կ՚աւելցնէր ան յանդիմանական շեշտով, – տեսնողը երեսս վար կ՚առնէ կոր, յանցաւորի պէս եմ, մարդու երես տեսնելու հաւէս չի մնացեր… Մայրս միշտ լուռ կը մնար, եւ երբեմն անհամբերութեան հառաչանք մը կ՚արձակէր: Կամաց-կամաց հօրս խօսքը սակաւեցաւ, մօրս լռութիւնը դարձաւ սպառնական: Վերջապէս լոյսը մարեցին եւ պառկեցան: Բայց մինչեւ լուսաբաց լսեցի մօրս հեւքոտ շնչառութիւնը: Մենք երկուքս անքուն էինք, կը տառապէինք, եւ զգացի, որ մօրս եւ իմ ցաւս մէկ էր: Երբ առաւօտուն ծանր ու երկարատեւ քունէ մը ետքը աչքերս բացի, մայրս կրակարանին առաջ խահուէ կը պատրաստէր: Սեւ հեղուկը զեղեր էր տաք մոխիրին մէջ, եւ այրուած խահուէի հոտով լեցուեր էր սենեակը. մայրս աչքով ունքով մինակը կը խօսէր եւ շրթները կը դողային: Անցան օրերը այս լարուած վիճակին մէջ. անցաւ շաբաթը եւ ահա ամէն մարդ համակերպած էր, երբ ուրախ լուրը պայթեցաւ թաղերու մէջ: Արտաշ գիւղերը գացեր էր տեղուոյն վրայ գնելու համար փայտածուխը: Ուրբաթ, շաբաթ եւ կիրակի, անընդհատ եազմաճի էսնաֆին ածխաբարձ սայլերը կ՚իջնէին գիւղերէն, կու գային Թօփհանէ Օղլուի լայն պողոտայէն, կանգ կ՚առնէին գերեզմանատան առաջ: Երբ Սելմասըզի եւ Իճատիէի ունեւորները եկեր էին փայտածուխը ընտրելու, սայլապանները յայտարարեր էին. «Ծախու չէ, եազմաճիներու ածուխն է»: Սիլիհտարէն, Ենի Մահալլէէն, Վանքին Պաղէն, Բիւլբիւլ Տէրեսիէն, Տաղ Համամէն բանուորուհիները բան-գործ թողած կ՚երթային տեսնելու «իրենց ածուխը»: Քեօմիւրճի Աւագը, կ՚ըսէր հայրս, «ամօթէն ծակ մը մտեր է»: Մայրս հազիւ սթափած իր ցասումէն եւ յուսախաբութենէն, շուարուն ձեւ մը առեր էր: Անիկայ վերջապէս, յուզմունքէն զինաթափ, հօրս խոստովանեցաւ. – Ա՛յ մարդ, երբ որ լսեցի, գիտես, որ սիրտս վեր ելաւ… մի՛ մեղադրէք ինձի, խենթ ղուշ դարձեր եմ… չիյտեմ քի խնդամ մի, լամ… Շաբաթ իրիկուն Հայրապետ ամուճաս եկաւ մեզի: Կարմիր թաշկինակին մէջ կապած չոր թուզ բերեր էր «չոճուխներուն» համար: Անիկայ ուրախութենէն կը խայտար: Գացեր տեսեր էր եազմաճիներուն ածուխը եւ դեռ դրան սեմին վրայէն սկսաւ գովքը ընել: – Վա՜յ Արտաշ, վա՜յ, – կը գոչէր խօսքը ընդհատելով, – որդի հարազատ, Պլութ ''քէնտիսի''<ref>Ինքն իսկ (Պլութն ինքն իսկ):</ref> '' …'' Եւ սրտին զեղումը արտայայտելու համար սկսաւ խօսիլ Պլութի վրայ: Պատմեց անոր քաջագործութիւններն եւ անոր մահը եւ իր բեկբեկ ձայնով սկսաւ տեսթան երգել. – Հէ՜յ գիդի Պլութ, հէ՜յ, դուն ալ մեռնելու մարդ էի՞ր պէ՜… Առաւօտ կանուխ հայրս գնաց շուկայ եւ երկու ոչխարի գլուխ բերաւ մեր կիրակնօրեայ խնճոյքին համար: Եղբայրներս գացեր էին ածուխի սայլերը տեսնելու եւ քոյրս սենեակին մէջ դպրոցական երգ մը կ՚երգէր իր քաղցր ձայնով: Ես կ՚օգնէի մօրս տնական գործերուն: Երբեմն կ՚երթայի մօրս պատուէրին վրայ նպարավաճառէն բան մը գնելու եւ դարձիս միշտ կը գտնէի մայրս իր զուսպ ուրախութեան մէջ: Անոր *նալըն<ref>Փայտեայ ոտնամաններ:</ref> -ներուն համաչափ ձայնը խոհանոցի սալաքարերուն վրայ, լուացած պնակներու իրարու բախումը ծնծղաներու պէս ուրախ կը հնչէին եւ կ՚արտայայտէին մօրս զգացումները: Անոր սեւ աչքերը երբեմն կանգ կ՚առնէին վրաս եւ կ՚ըսէր սրտագին. – Օղո՜ւլ…– առանց խօսքը ամբողջացնելու: Ճաշէն յետոյ հայրս առաջարկեց ինձ, որ քիչ մը երկննանք բարձունքը: Սա մեր սովորական պտոյտն էր. կը քալէինք անխօս, նոյնիսկ երբեմն իրարմէ հեռու: Կ՚անցնէինք Սելամսըզի թաղէն, ուր հին ընտանիքները, մեծ մասամբ ''«տեօւլեթ դիւշկիւնի''<ref>Իշխանութենէ ինկած:</ref> '' », ''իրենց հին փայտաշէն տուներու մէջ կ՚ապրէին ամրափակ, Սուրբ Խաչ եկեղեցիին շուրջ բոլորը: Սելամսըզէն կ՚անցնէինք Իճատիէ, որ առաւելապէս բնակուած էր գաւառացի վաճառականներէ: Կը հասնէինք վերջապէս հայկական թաղերու սահմանը, ուրկէ յետոյ մեր առաջք կը բացուէին դաշտեր եւ արտեր, եւ հեռուէն կը տեսնէինք մեծ եւ փոքր Չամլըճաները: Հայրս կը նախընտրէր նստիլ դաշտին մէջ, գետինը, խոտերուն վրայ եւ սիգառեթ մը ծխել, բայց ես կը ջանայի մղել զինքը դէպի հրէաներուն գերեզմանատունը, ուրկէ յետոյ կը հասնէինք Ֆրենկի լեռը: Այնտեղ Դարուերի գագաթին, մեր առաջ կը պարզուէր Վոսփորի մէկ զմայլելի տեսարանը: Հայրս գոհ կ՚ըլլար, ըսելով թէ հով կայ, անուշ կը փչէ, եւ ես աչքերս բացած հիացումով կը կրէի բնութեան տեսարանին սփոփարար տպաւորութիւնը: Այս անգամ, սակայն, երբ դաշտերը հասանք, հայրս ցոյց տալով մեր սովորական ճամփուն հակառակ կողմը, ըսաւ. – Եկո՛ւր այսօր միւս կողմը երթանք: Ես խայտալով վազեցի իր առաջքէն: Կտրեցինք դաշտը եւ հասանք Բոսթայի ճամփան: Գարնանային արեւը մեր ոտքերու առաջք կը փռէր լուսահեղձ ճանապարհը: Կառքերու անցքին` փոշին ամպի պէս կը բարձրանար եւ կը խափանէր մեր տեսողութիւնը, բայց արդէն հեռուէն կը լսէինք գոռում-գոչում, ուրախ ճիչեր եւ բազմութեան ժխորը: Ամէն թաղերէն մարդիկ եկեր էին տեսնելու անսովոր իրողութիւնը: Նոյնիսկ դաշտին մէջ, հեռուները, խումբ-խումբ մարդիկ խանդով կը խօսակցէին: Անոնք յայտնի առեւտրականներ էին եւ կը զգուշանային առաջանալ եւ խառնուիլ բազմութեան: Բայց ատենը մէյ մը, իրենցմէ մէկը կ՚անջատուէր կու գար, կը դիտէր եւ տեղեկութիւններ կը տանէր խումբերուն: Այդ միջոցին ես ու հայրս կը մօտենայինք բազմութեան. նիհար եւ բարձրահասակ մարդ մը, որ խումբերէն եկեր էր, ուզեց ինձ հրել առաջ անցնելու համար: Ես հազիւ թէ սայթաքեցայ, եազմաճի բանուոր մը բռնեց թեւէս եւ սոսկալի հայհոյութիւն մը ուղղեց մարդուն հասցէին, անիկայ կանգ առաւ եւ փոխանակ եազմաճիին պատասխանելու, խիստ հայեացքով մը նայեցաւ ինձ: Իմ յիշողութեանս մէջ մնացած է անոր նոր սափրուած եւ պիրկ այտերուն փայլը, բեղերը, որ ցուցամատով եւ բթամատով կը սանտրէր դէպի դուրս: Հայրս այդ ակնարկէն ազատելու համար ինձ, թեւերէս բռնեց եւ առաջացուց, եւ իմ հարցական նայուածքիս պատասխանելով ըսաւ. – ''Նեքես''<ref>Ժլատ:</ref> Սարգիս աղան է… չամչնայ նա ինկած քեօմիւրները կը ժողվէ տուն կը տանի… Բայց արդէն մեր ուշադրութիւնը ամբողջովին դարձաւ սայլերուն եւ անոնց շուրջը խռնուած բազմութեան վրայ: Այնտեղ էր Պետիկը եւ իր դասարանի ընկերներէն մէկ քանին: Այնտեղ էին նաեւ քէլ Նիկողոսը եւ քեօմիւրճի Աւագը. անոնք ածուխ գնելու պատրուակին տակ կը մօտենային սալերուն եւ ցած ձայնով կը խօսակցէին իրար հետ: Այնտեղ էին նաեւ զանազան թաղերու ոստիկանները, որոնք կարգը պահպանելու համար կը միջամտէին եւ երբեմն ալ իրենց մտրակները շաշեցնելով, դէպի ետ կը մղէին հաւաքուած բազմութիւնը: Բայց երբ «երեւելիի» մը հանդիպէին, ձեռքերնին իրենց ֆէսին կը տանէին բարեւելու համար եւ ճամփայ կու տային, որ անցնին: Այդ բոլորը չէին վրիպեր ուշադրութիւնէս, բայց իմ ամբողջ մտածումս սեւեռուած էր սայլերուն վրայ, որոնք դիւրին էր որոշել, որովհետեւ զարդարուած էին կանաչ ոստերով եւ նոյնիսկ սայլատար գոմէշներու ճակատները եւ եղջիւրները կը կրէին կլիսիններու ողկոյզներ: Հայրս թուշը ցցած կը նայէր զմայլանքով: Անոր խորշոմած դէմքը պարզուեր էր եւ շրթները սեղմուած էին հիացիկ լռութեան մը մէջ: Իմ ուրախութիւնս կատարեալ եղաւ, երբ Պետիկ քովս եկաւ եւ իր թեւը դրաւ ուսիս. անոր հանդարտ նայուածքը լի էր գոհացումով. յանկարծ ինձ բան մը մատնանշեց, աչքերս դարձուցի այն կողմը եւ տեսայ Արտաշը սեւ ձի մը հեծած. անիկայ վարդ խոթեր էր ֆէսին մէկ կողմին, ականջին վրայ եւ յաղթական կ՚անցնէր սայլերուն քովէն: Կարճ կոճուկը բաց էր կուրծքին վրայ եւ կարմիր գօտին պիրկ կը պարուրէր անոր մէջքը եւ կուրծքը: Մէկ ձեռքով բռնած էր ձիուն սանձէն եւ միւս ձեռքը դրեր էր մէջքին` կարճակոթ դաշիւնին վրայ: Հետիոտն ոստիկանները կ՚ընկրկէին իր ձիուն քայլերուն առաջ, բայց անոնք խոժոռ էին եւ խոհուն: Հետզհետէ աղաները կը հեռանային, բայց եազմաճի բանուորները եւ բանուորուհիները կը մօտենային սայլերուն եւ խօսքեր կ՚ուղղէին Արտաշէսին: – Եաշա՜… Արտաշ, մէկ օրդ հազար ըլլայ… – Կտրիճ մարդ ես, Արտա՛շ, մեր թեւ ու թիկունքը դուն ես… Արտաշէս կը ժպտէր ամէնուն, վերջապէս ձեռքով նշան մը ըրաւ սայլապաններուն եւ ռէյիզին, եւ ածխաբարձ սայլեր սկսան մէկ-մէկ առաջանալ: Ծաղկազարդ գոմէշները կը քաշէին ճռնչացող սայլերը, որոնցմէ կանանչ ոստեր կիյնային գետին: Բոսթայ Եօլին տօնական երեւոյթ մը ստացեր էր: Յանկարծ լսուեցաւ Արտաշի գոռ աղաղակը. – Եազմաճի էսնաֆին քեօմիւրն է, ճամփայ բացեք… Սայլերը կը հետեւէին սայլերուն, կ՚իջնային դէպի թաղերը: Պատուհաններէն կիներ մինչեւ մէջքերնին կախուած իրարու կը հաղորդէին. – Եազմաճիներուն քեօմիւրն է, ես տասը արաբայ համրեցի: – Տասը արաբային խօսքը՜ կ՚ըլլայ… – Մեր քեօմիւրն է…– կ՚ըսէին պատուհանէ պատուհան բանուորական թաղերու մէջ եւ հպարտութեամբ կը յայտարարէին. – Էսնաֆը, որ միանայ, ինչե՜ր չի կրնար ընել… Ես հայրիկիս ու Պետիկին հետ հետեւեցայ սայլերուն մինչեւ Բէյլերին պարտէզը եւ յետոյ շտապեցի տուն մայրիկիս լուր տալու համար: Այն իրիկուն Բիւլբիւլ Տէրեսիի տնակներուն մէջ լապտերները ուրիշ փայլ ունէին եւ բոլոր դէմքերը կը խնդային: Գիշերը վրայ հասնելէն ետքն ալ դեռ դրացիները տան սեմերու վրայ կը դանդաղէին եւ իրարու կ՚ըսէին. – Քուրի՛կ, դեռ մինչեւ օրս ատանկ քեօմիւր չէ մտած քիպարներուն տունը… – Եազմաճի էսնաֆը *վիւգելայ<ref>Բարձր դասակարգ:</ref> եղաւ… քա՛, ասանկ բան ո՞ւր տեսնուած էր: Տուներուն դռները բաց էին եւ բակերը կը բզզային փեթակներու պէս: Երբ վերջապէս ամէն մարդ իր տան մէջ փակուեցաւ, դեռ կարծես հաղորդակցութիւնները չի դադրեցան եւ ես զգացի, որ սիրտս կը տրոփէր ամէնուն կուրծքերուն մէջ: Մայրս զուսպ էր իր ուրախութեան մէջ, բայց իր գոհունակութիւնը կը ժայթքէր իր աչքերէն, իր շարժուձեւէն եւ մանաւանդ իր անսովոր գորովէն, որ կը զեղուր մեր ամէնուս վրայ: Անիկայ հոգածութեամբ շտկեց քրոջս վերմակը, երբ պառկեցաւ, եւ իր տենդոտ ձեռքը իմ ճակտիս դրաւ, որը վերածուեցաւ փոքրիկ ապտակներու այտերուս վրայ: – Ա՛յ մարդ, – ըսաւ վերջապէս հօրս դառնալով, որ կօշիկները հանելու դժուարին գործով էր, – նէ խենթ եմ, նէ խելօք… ոտքերուդ ջուր տաքցուցեր եմ, պիտի մոռնայի… Ու ճաշեցինք համերաշխ, յագեցած մեր ուրախութիւնով: Ու գիշերը տարածուեցաւ մեր վրայ ինչպէս խաղաղութեան հովանի եւ մինչեւ ուշ ատեն լսեցի հօրս եւ մօրս, որ այնքա՜ն տարբեր էր ուրիշ օրերու խօսակցութեան մրմունջէն: Եազմաճիներուն ածուխը մթերուած էր Ենի Մահալլէի խանին նկուղը: Մթերանոցը կղպուած եւ կնքուած էր եւ բանալին իբր աւանդ կը մնար էսնաֆի քեհեային քով: Տուներու մէջ բանուորուհիները եռանդով կ՚աշխատէին եւ անդադար կը շաղակրատէին դէպքերու մասին: Մեր տան մէջ մայրս այլեւս չէր խօսեր անցուդարձերու վրայ, բայց շարունակ նոր ծրագիրներ կը կազմէր: Կարծես միտքը բացուեր էր նոր հորիզոններու վրայ եւ իրիկունները հօրս կը հաղորդէր իր մտադրութիւնները: – Չօլուխ չոճուխը հագուեցնելու համար, – կ՚ըսէր ան, – ինչո՞ւ աճեմէն առնենք: Կրակի գին ապրանք կը բերէ: Ես Բեբրոնին խօսեցայ, Էլպիսն ալ խօսք տուաւ: Մէյ մը պարտքերնիս տանք, այլ ապրանք չպիտի առնենք: Քիչ մը ատեն ակռայ կը սեղմենք, աճեմին տուածնիս մէկ կողմ կը դնենք, շուկայէն կ՚առնենք նաղտ փարայով, մեր մէջը կը բաժնենք: Ո՞վ կը խառնուի մեզի... Հայրս գլուխը կը շարժէր եւ իր թերահաւատութիւնը կը յայտնէր. – Ասնք աղուոր բաներ են, Նունի՛կ, ամա մեզի համար չեն: Մայրս տեղի չէր տար: Բայց փոխանակ զայրանալու, կը ջանար համոզել հայրս. – Մենք ախմախ ծներ, ախմախ մեծցեր ենք... ադոր համար ալ տիրացեր են մեզի, ինչ կ՚ուզեն կ՚ընեն... Այն ատեն հայրս ձայնը ցածցնելով կը խօսէր դարձեալ խորհրդաւոր վտանգի մը մասին, որ կը թեւածէր մեր գլուխներուն վրայ: Շշուկներ կային, բան մը կը պատրաստուէր... Քեօմիւրճի Աւագ գինով վիճակի մէջ ըսեր էր բանուորներու. – Ադ ձեր ուրախութիւնը փորերնիդ պիտի մնայ: – Ա՜յ մարդ, – կ՚ըսէր մայրս անհամբերութեամբ, – ի՞նչ կը ծամծմես, շիտկէ շիտակ չըսե՞ս... Հօրս սարսափը կը փոխուէր հիացիկ ոգեւորութեան եւ թուշը տնկած, աչքերը քթթելով, կը փսփսար. – Կ՚ըսեն կոր... Ռուսը պիտի գայ, մեզ ազատէ... ամա մինչեւ գայ... ո՞վ ողջ կը մնայ, ո՞վ կ՚երթայ... կ՚ըսեն կոր արիւն պիտի թափի... – Վո՜ւյ, – կ՚ըսէր մայրս գլուխը շարժելով, – ռուսը որի՞ն ձեռքէն մեզ պիտի ազատէ... Ռուսը մեզի հաց, քեօմիւր պիտի բերէ՞... Քեօմիւրճի Աւագն է ատ խօսքերը մէջտեղ ձգողը, ատանկ չէ՞... Կ՚երեւի իր գործին կու գայ... Ռուսը չէ, Աստուած երկինքէն իջնայ, մեզի համար մէկ է... մենք մեր գործը նայինք, բոշ խօսքերու ալ ականջ մի՛ կախեր: Թաղերու մէջ սակայն այդ զրոյցները շրջան կ՚ընէին. աստիճանաբար աշխատանքի թափը կը թուլանար: Մէկ կողմէ սարսափը եւ միւս կողմէ անորոշ յոյսը մարդոց մտքերը կը շեղեցնէին անմիջական խնդիրներէն: Երբ մայրս դրացուհիներէն մէկուն հետ կը խօսէր իր ծրագիրներուն մասին, այլեւս անորոշ պատասխան կը ստանար. – Կեցի՛ր նայինք, քուրուկ, ժամանակները խառնակ են... սպասենք, տեսնենք ի՛նչ պիտի ըլլայ: Իրիկուն մը ուշ ատեն մեր դուռը զարնուեցաւ: Հայրապետ ամուճաս էր. անիկայ դժգոյն էր եւ սրունքները կը դեդեւէին: Երբ սենեակ մտաւ, դեռ չի նստած յայտնեց, որ ձերբակալութիւններ եւ խուզարկութիւններ կատարուեր էին: – Սիմոնենց տունը կոխեցին, երկու տոպրակ թուղթ տարին, տղան բռներ են: Նալբանդենց տունը բոմբա փնտրեր են: Դպրոցը պիտի կոխեն եղեր: Երկու դպրոցի վարժապետներ բռներ դիմաց անցուցեր են: Հետեւեալ առտու կանուխ լսեցինք, որ Արտաշն ալ բռնուեր է: Մղձաւանջային օրեր կ՚անցընէինք: Ամէն րոպէ հրազէններու պէս մեր ականջներուն կը պայթէին կոմիտաճի, հնչակ, բոմբա, ռուսը պիտի գայ, Անգլիա սուլթանին բարկացաւ եւ այլ այս կարգի խօսքեր: Սարսափը տարածուեցաւ բոլոր թաղերուն մէջ, կասկածը սպրդեցաւ ամէնուն սրտին մէջ: Քեօմիւրճի Աւագը հարցաքններ էին, բայց անմիջապէս արձակեր էին: Թաղին ոստիկանները դարձան երկիւղ ազդող անձեր եւ շշուկ տարածուեցաւ, որ հայ լրտեսներ կան, «պատերը ականջ ունին»... Վախը մտաւ նաեւ բանուորական տուները, որովհետեւ Արտաշէսը ձերբակալուած էր որպէս պետութեան թշնամի եւ վտանգաւոր ապստամբ, նոյնիսկ լրագիրները գրեր էին, որ դրամ հաւաքեր էր «այպանելի նպատակը իրագործելու, բոմբա պատրաստելու համար»: Մայրս ընդվզեցաւ այդ ամբաստանութեան դէմ եւ հակառակ հօրս յորդորներուն, առաւօտ մը կանուխ, սեւ քօղը դրաւ գլխուն եւ գնաց Մօրուք Կարապետը տեսնելու, որ դատական գործերով կը զբաղէր եւ կապեր ունէր իշխանութեանց հետ: Մօրս կարծիքը այն էր, որ եթէ բոլոր բանուորները եւ բանուորուհիները, որոնք հանգանակութեանը մասնակցած են, հաւաքապէս բողոքեն եւ վկայեն, որ Արտաշէս դրամ հաւաքած է ածուխ գնելու համար, խնդիրը կը պարզուի: Բայց Մօրուք Կարապետ խորհուրդ տուեր էր ետ կենալ այսպիսի քայլէ մը. – Պարապ տեղը ահալին կ՚երես, բոլոր մասնակիցները ''միւզուր''<ref>Կասկածելի:</ref> կը դառնան, Արտաշի գործը գէշ է, գէ՜շ, ''ֆենայ''<ref>Գէշ:</ref> ''...'' Դպրոցը Պետիկին յայտնեցի այս խօսակցութեան մասին: Ան գլուխը շարժեց յուսահատ եւ առաջին անգամ ինձ պատմեց Արտաշէսի ձերբակալման պարագաները: Տունը շրջապատեր էին մեծ բազմութիւնով, զէնքերը պատրաստ եւ, երբ դռանը զարկեր էին, Արտաշէս հասկցեր էր եւ նետուեր էր առաջ կռուելու համար, յետոյ միտքը փոխեր էր, «անոնց ալ ուզածը ատ է» ըսելով: Յետոյ յանձնուեր էր ոստիկաններուն եւ մեկնած պահուն ըսեր էր Պետիկին. – Պետի՛կ, օղլո՜ւմ, սիրտդ ''ֆերահ''<ref>Պայծառ:</ref> բռնէ, ես ինքզինքս կ՚ազատեմ ասոնց ձեռքէն, մեր դիւշմաններուն ալ խէրը կ՚անիծեմ... օր մը անունս կ՚իմանաք... Պետիկ գետինը կը նայէր եւ յաճախ կ՚ընդհատէր իր պատմութիւնը: Ձայնը յուզմունքէն կը դողար: Վերջապէս ըսաւ. – Կարպի՛ս, ես ա՛լ հօրս երեսը չեմ կարող տեսնել: Ան էր մատնողը... Քանի մը օր ետքը Պետիկ փախաւ տունէն: Ան մտեր էր օտար շոգենաւ մը իբր փախստական եւ հեռացեր էր Պոլսէն: Անցան շաբաթներ, յետոյ ամիսներ: Կառավարութեան հրամանով եւ խուզարկութեան պատրուակով բացուեցաւ եազմաճիներու ածուխի մթերանոցը: Ոստիկանները յայտնի համարձակ, պարկերով ածուխին լաւագոյն մասը բեռցուցին ձիերը եւ իրենց տուները ղրկեցին եւ մնացեալը տուին եկեղեցիներուն, որ անոնք աղքատներուն բաժնեն: – Քա՛, մենք ո՞վ, ձմեռուան քեօմիւր առնողը ով, – կ՚ըսէր մեր դրկից հարեւանուհին, առանց վհատելու մօրս խոժոռ լռութիւնէն: – Աղքատութիւնը միսերնուս փակած է, բոշ տեղը չէ կ՚ըսեն կրակէ շապիկ է... Ան պիտի հանենք, պատանքը պիտի փաթթուինք... Եւ մայրս յամառութեամբ գլուխը կը շարժէր ժխտական։ Այդ օրերու ընթացքին, թաղերու մէջ, նախ անհատներ եւ յետոյ խումբեր գլուխ բարձրացուցին եւ սկսան բողոքել կատարուած անարդարութեան դէմ: Արտաշէս որեւէ կապ չունէր կոմիտաճիներու հետ եւ հաւաքական ուժերով ձմեռուան ածուխը գնելը ոչ մէկ օրէնքի դէմ չէր: Եազմաճիները կը ստիպէին իրենց քեհեան, որ երթայ Դուռը, Փաշայ Քաբուսին եւ բողոքէ: Բայց ան օրերէ ի վեր տունէն դուրս չէր ելեր եւ դիմողներուն կ՚աղերսէր. – Ոտքերնիդ պագնեմ, ինձ զօռը մի դնէք, չոլուխ չոճուխի տէր մարդ եմ, չեմ ուզեր ողջ գլուխս աւետարանի տակ դնել: – Թի՛ւ, – կը թքնէին երեսին բանուորները, – աս ալ մարդ է, որ քեհեայ ընտրեր ենք: Բանուորուհիները գողունի դրամ կը հաւաքէին դատաւորները կաշառելու եւ Արտաշէսը ազատելու համար: Իսկ սրճարաններու եւ գինետուներու մէջ բանուորներէն ոմանք յայտնապէս կ՚ըմբոստանային թէ՛ զեղծարար ոստիկանութեան դէմ եւ թէ՛ եազմայն գործատէրերուն դէմ, որոնց մատը կայ, կ՚ըսէին, պատահած դէպքերուն մէջ: Ամէնքը համաձայն էին, որ էսնաֆը իր ոտնակոխուած իրաւունքները պէտք է պաշտպանէ, բայց ոչ ոք որոշ ծրագիր մը կ՚առաջարկէր: Այդ միջոցին մայրս բանը-գործը թողած, հակառակ որ ''սըխլեթ''<ref>Ստիպողական պատուէր:</ref> էր, ամէն օր փողոցները կը չափէր: Ան կ՚երթար Ենի Մահալլէ, Սիլիհտար, Տաղ Համամ, աշխատակցելու այն բանուորուհիներուն, որոնք ամէն վտանգ աչք առած մտադիր էին Արտաշն ազատելու համար գումար մը գոյացնել: Մայրս կրկին գնաց Մօրուք Կարապետին եւ կաշառք խոստացաւ: – Ադ ուրտեղէ՞ն է ձեր փարան, – հարցուցեր էր Մօրուք Կարապետ կասկածելով: Մայրս հասկցեր էր, որ պէտք չէ ընկերները բերան տայ եւ ըսեր էր. – Տունս կը ծախեմ, կու տամ: Իմ խօսքս բերնէ կ՚ելլէ: Եկեղեցին եւ թաղական խորհուրդն էլ իր հերթին դիմումներ կ՚ընէր բանտարկեալներն ազատելու համար: Պատրիարքարանը դիմեր էր դեսպանատուները ձերբակալուած հայերու ազատ արձակումը խնդրելով: Միքէն ինձ հաղորդեց այդ մասին եւ ըսաւ թէ սուլթանը կը դողայ դեսպաններէն: Պայրամը մօտ էր եւ կը յուսացուէր, որ այդ առթիւ սուլթանն ընդհանուր ներում շնորհէ կոմիտաճիներուն: Կարճատեւ սըխլեթէն յետոյ, որու միջոցին շատերը չէին կրցած աշխատիլ, չքաւորութիւնն աւելի դաժան եւ աւելի անողոք տեղաւորուեր էր մեր տուներու մէջ: Դարձեալ աճեմը կատղած կիցեր կու տար մեր դռանը: Թաթիլները իրարու ետեւէ կը հասնէին եւ հացագործը յաճախակի ձիուն սանձը կը քաշէր եւ կ՚անցնէր առանց մեր դռանը զարնելու: Դարձեալ քոյրս դժգոյն եւ նիհար երկնցեր էր բազմոցին վրայ եւ տան տխուր լռութիւնը կը խզէր իր հազովը: Իրիկունները հայրս օր-օրի աւելի կքած եւ հետզհետէ աւելի անգթօրէն տառապելով իր ոտքերէն, կը տքար, մինչ մայրս կը բանէր թեզկեահին վրայ եւ երբեմն ապան կը սրբէր պատռելու ճչող աղմուկ մը առաջ բերելով: Դարձեալ գիշերուան ժամերուն, երբ մենք պառկած կ՚ըլլայինք, հայրս կը խօսէր ողբագին ձայնով, անվերջ հոգերու վրայ: Մայրս ընդհանրապէս լուռ կը մնար, բայց դէմքը կը ստանար երբեմն դառն հեգնութիւն եւ երբեմն ալ ցասումի արտայայտութիւն, բայց յաճախ ան կը մնար մտախոհ, ինչպէս մէկը, որ իր էութեան խորն անդրդուելի յենարան գտած է: Այսպէս կ՚անցնէին օրերը, երբ վերջապէս պայրամը եկաւ եւ սուլթանական ներում շնորհուեցաւ: Սկիւտարի բանտարկեալները վերադարձան իրենց տուները, բացի Արտաշէսէն եւ երկու դրսեցի վարժապետներէն, որոնք ըսուեցաւ թէ իրենց բնիկ գաւառները ղրկուեցան: Եազմաճիները ժամեժամ կը սպասէին Արտաշէսի վերադարձին: Բայց օրերը կը յաջորդէին իրարու եւ Արտաշէս չէր երեւար: Մայրս տենդագին անհամբերութեան մէջ էր. վերջապէս չդիմացաւ եւ ինձ հետ անգամ մըն ալ գնաց Մօրուք Կարապետին: Ցանցառ մօրուքով, կարճահասակ, կնդած գլխուն ճերմակ գդակ մը դրած, մանր եւ խուսափուկ աչքերով, Մօրուք Կարապետը լսեց մօրս խօսքերը: Մայրս կը գանգատէր, թէ բոլոր կոմիտաճիները տուն դարձան, մինակ Արտաշէսը, որ այդ գործերուն հետ կապ չունէր, մնաց: Այն ատեն Մօրուք Կարապետ ըսաւ խորհրդաւոր կերպով մը. – Խօսեցայ ''գատըին''<ref>Դատաւոր:</ref> հետ, կաշառք ալ խոստացայ: Մարդս կը ճանչնամ, հազար անգամ գործ ունեցած եմ իրեն հետ: Այս անգամ ճար չկայ: Անիկայ ինձ ըսաւ. «Կարապե՛տ, դուն մի՛ խառնուիր Արտաշէսի գործին, գէ՜շ, գէ՜շ գործ է: Անոր կերած ապուրը հեչ մէկուն կերած ապուրին չի նմանիր... Երանի՜ թէ կոմիտաճի ըլլար... »: Այն ատեն ո՛չ ես եւ ո՛չ մայրս հասկցանք այդ խօսքերուն իմաստը, եւ երբ վերջապէս մայրս սթափեցաւ իր ապշութենէն, ձեռքս բռնեց եւ դուրս ելանք: Անցանք փողոցներէն առանց իրարու հետ խօսելու: Մայրս կը քալէր գլուխը բարձր, աչքերը հրացայտ, այտերը վառած տենդագին կարմրութիւնով: Անոր քայլերը չոր եւ համաչափ կը հնչէին սալաքարերուն վրայ: Երբ տուն մտանք, տեսայ, որ կը դողար բոլոր մարմնովը: Հանեց գլխուն սեւ քօղը, նետեց մէկ կողմ եւ խելագարի պէս գոչեց, բռունցքը ցցելով. – Օղո՜ւլ, մենք աս աշխարհիս անիծուածներն ենք... Եւ անգամ մըն ալ ցասումի արցունքներ ժայթքեցին մօրս աչքերէն: li1y5ju7fg6b7lqamtuv7i1hfnopphn Նոր հարսը 0 151358 396612 2026-09-16T16:32:13Z Emptyfear 547 Նոր էջ «{{Վերնագիր |title= Նոր հարսը |section = |year = 1911 |next = |notes = |author= Զապել Եսայան}} Խաղաղությունը վերահաստատված էր, և թունդ ելած սիրտերը սկսած էին հանդարտիլ. գյուղը գրեթե մոռցած մոլեգնության և ոճիրի օրերը, կստանար հետզհետե իր սովորական երևույթը: Նույնիսկ անոնք, որ դեռ բանտար...»: 396612 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Նոր հարսը |section = |year = 1911 |next = |notes = |author= Զապել Եսայան}} Խաղաղությունը վերահաստատված էր, և թունդ ելած սիրտերը սկսած էին հանդարտիլ. գյուղը գրեթե մոռցած մոլեգնության և ոճիրի օրերը, կստանար հետզհետե իր սովորական երևույթը: Նույնիսկ անոնք, որ դեռ բանտարկյալներ և աքսորյալներ ունեին հեռավոր զնտաններու և բերդաքաղաքներու մեջ՝ ամոքված էին իրենց մտահոգություններեն, ինչպես շատերը՝ անոնք ալ անշուշտ պիտի վերադառնային և տարին չբոլորված՝ պիտի մոռնային բոլորովին կարմիր մղձավանջը: Եթե երբեմն անպատիժ մնացած ոճրագործներ անդրադառնային իրենց արարքներուն, զարհուրանքով կզարմանային և կմղվեին հավատալու, թե չար դև մը այդ օրերուն իրենց ականջները խուլ և աչքերը կույր դարձուցած էր, որովհետև չէ՞ որ այդ օրերեն առաջ դրացի օտար ցեղին հետ քույր-եղբոր պես էին, մեկ ամանե կուտեին, մեկ գավաթե կխմեին և իրենցմե շատերուն համար աղի, հացի հախ կար մեջերնին… Բայց այդ գիտակցության րոպեները արագ և կարճատ էին, և անմիջապես ամեն մտածում կշփոթվեր տարտամության մը մեջ: Թալանված գույքերը խլացուցած էին այնքան կատարելապես, որ այլևս իրենց միտքեն իսկ չէր անցներ որոշել, թե որն իրենցն Էր, որը հուրի և սուրի միջոցով ստացված: Կիները կըզարդարվեին սպանված հայ կիներու զարդարանքներով, կիսամեռ աղջիկներու թևերեն խլված ապարանջաններով, ոսկեշար մանյակներ կպճնեին իրենց թևերը և կուրծքը, ասդին անդին կպսպղար նույնիսկ սրբատեղիներու անոթներեն գողցված հակինթներու արենագույն կայլակը և զմրուխտներու կանաչագեղ շողյունը: Մոռցած Էին նաև ավերակները, չնայելով, որ մոխիրներու դաշտ մը կտարածվեր գյուղին կողքին, անբուժելի և ամոթալի վերքի մը պես, մոռցած էին, թե եղեր Էր օր մը, որ իրենց ձեռքերով կրակ ձգած էին այդ շեն թաղերուն, այդ խաղաղ բոյներուն և մոլեգնած հրեշներու պես խոյացեր էին դրացի միլլեթին վրա. զիրար խրախուսած, զիրար գերազանցած էին վայրագ եռանդի մը մեջ ու գինովցած թափված արյունեն, շլացած կողոպուտներեն, սրտերնին ցամքեր էր մարդկային զգացումներու համար։ Բայց այսօր այլևս մարդիկ կմերժեին և կուրանային իրենց ձեռքերուն գործած ավերները. խաղաղությունը վերահաստատված էր և զուլումը կհեռանար, կկորսվեր անցյալի մշուշներուն մեջ, ու թալանով հափրացած գյուղը սկսած էր մտահոգ ըլլալ վաղվան համար, պատճառով էր, որ ոճրապարտ ձեռքերը արդեն կսկսեին մոտենալ բահի ու բրիչի: Այն առավոտուն Սելիմեն արթնացավ իր քունեն երկունքի ցավերով. արշալույսին արդեն ամուսինը մեկնած էին դաշտային աշխատություններու համար. մինակ էր և անհաղթելի տխրություն մը ստվեր կձգեր իր մոտավոր մայրության վրա: Ոտքի ելավ և երդիկին վրայեն նայեցավ շուրջը. բամբակի հունձքը հասած ըլլալով` գյուղին բոլոր աղջիկները և կիները մոտակա արտերը գացած էին աշխատելու համար: Ամեն կողմ անշարժ լռություն կտիրեր: Երկնակամարին վրա արևը կբարձրանար իր հեղեղ ճառագայթները սփռելով շուրջը. Սելիմեն շլացավ և աչքերը գոցեց. ծունկները կծալվեին և անսահման տկարություն մը կջլատեր զինքը. իր կացության հատուկ տենդագին ջղագրգռությամբ անդրադարձավ իր վիճակին. բախտ կար իր վրա, տգեղցած ու նիհարցած էր։ Հինայած մազերը, որոնք ծովի պես առատ ու վետվետուն Էին կռնակին վրա` թափած ու սպառած էին գրեթե, երեսին կարմիրները գետինը կկաթեին… Ո՞ւր անհետացեր էին անոնք… Ի՞նչ եղած էր իր նայվածքին բացը, իր հուժկու և մսեղ գեղջկուհիի եռանդը, թևերը թույլ, սրունքները դողուն, իր նախորդ անձին շուքն էր մնացեր… Որուն անեծքը կար իր վրա… Երկունքի վերադարձող ցավեր պահ մը գալարեցին զինքը… ուզեց աղաղակել, բայց շուրջի լռությունը զինքը կասեցուց, սպասեց, որ ցավը անցնի ու կառչելով խարխուլ ձողերու, դժվար իջավ երդիքեն վար: Սելիմեն նոր հարս էր. դեպքերեն քիչ առաջ ամուսնացած էր գյուղին ամենեն կտրիճ և ամենեն անվեհեր երիտասարդին հետ: Կռվի օրերուն անիկա կռված էր վագրի պես. անոր քաջության համբավը հեշտագին սարսափ մը պատճառած էր իրեն և սրտատրոփ սպասած էր անոր վերադարձին: Ինչպես շատերը՝ իր ամուսինն ալ դարձեր էր թալանով բեռնավորված, շենցեր ու հարստացեր էին. իսլամի արժանի գեղեցիկ առարկաներով լեցվեր էր իրենց խեղճուկ հյուղակը, ոտքերնին գետինը չէր հասներ, որովհետև հողը ծածկված էր գունագեղ կարպետներով: Ու Սելիմեն զգացած էր նաև, որ իր ամուսինին սերը կռվե դարձին կրակի պես սաստիկ եղած էր։ Հովեն արծարծված բոցի պես հնքոտ անհամբերություն մը ու տենդագին եռանդ մը կգերագրգռեր զինքը, ինչպես թե մահը եկած կեցած ըլլար հյուղակին սեմին վրա… Սելիմեն նախ հպարտացած էր իր ամուսինով, հետո սարսափած էր անկե. անբացատրելի զգացում մը օրը օրին կսթափացներ իր սիրտը։ Գիշերներու մեջ անոր շնչատ ու ահռելի մղձավանջներով խանգարված քունին վրա կհսկեր չարիքը, տարտամ ու վայրագ ախորժակներ կարթնանային իր մեջը, անոր փայփայանքներեն նվաճված մարմինը կըմբոստանար ու իր զգացած նողկանքը կխենթացներ զինքը, թշնամական կգտնվեր անոր հրայրքը, որովհետև երբեմն ամուսինին խայթող համբույրներուն ընդմիջեն կլսեր նախատինք ու հայհոյություն, և անոր սևեռած բիբը, գիշատիչի անողոք բիբը կհիանար իր վրա, ինչպես ինկած ըլլալու էր այն օրերուն արյունոտած զոհերուն վրա: Ցուրտ քրտինք մը պատեց Սելիմեի մարմինը և ուզեց մտքեն վանել այս խորթ զգացումները: Հղիությունը տաժանելի և ցավագին եղած Էր, զավակ չէր, որ ուներ իր կողերուն մեջ, այլ անեծք… Կարծես անհամար արյունարբու ժանիքներ կըբզկտեին զինքը. երբ երկունքի ընդհատ ցավերը կբռնեին, կուզեր փախչիլ, ինչպես մղձավանջե մը, արագ֊արագ կպտըտեր հյուղակին նեղ միջանցքին մեջ, մինչև որ ուժասպառ իյնար գետին… Երբեմն կուգար խըրճիթին սեմին վրա կնայեր դուրսը արևով ողողված գյուղին, ինչպես օրը երկար Էր… Դեռ ուշ պիտի վերադառնային արտերեն. կարծես երկինք ու երկիր անշարժացեր էին հրեղեն ջերմության մը մեջ. օդը դժվար կշնչվեր, աչքերը կպըղտորվեին ու թմրության մասնավոր վիճակ մը կսքողեր ու կհեռացներ իրականությունը երիտասարդ կնոջը հասկացողութենեն: Շփոթ և պատասխանատու հիշատակներ կվերադառնային իր հիվանդագին մտքին: Կտեսներ իր ամուսինը կիրքի ու գինովության գիշերներու մեջ, երբ կհարկադրեր զինքը պճնվիլ անիծյալ ջարդարանքներով, մեռելի պես տժգույն ինքը կհպատակեր անոր քմահաճույքներուն, բայց միշտ հուսահատական ճիգով մը մերժած էր նոր հարսի ապարոշ մը… Հազարավորներու թափած արյուններուն մեջ այդ մեկ մատղաշ կնոջ արյունը զինքը տանջած էր դժոխքի զրահներու պես… —Ալլահը վկա,— կգոչեր ամուսինը,— լույսի պես գեղեցիկ էր ու քեզի համար սպանեցի զայն, որովհետև ցանկացի իր զարդերով քեզ զարդարել… է սկիզբները ծանր և ճնշիչ տխրությունը մը զգացեր էր, այդ գոհարեղենը տեսնելով, կարծես՝ սպանված նոր հարսի ոգին կուգար և կկանգներ իր կյանքի շավիղին վրա. երբեմն զայն կտեսներ տոնական օրերու մեջ, լաչակին շուքին տակ սքողած իր ամաչկոտ ճակատը, սև լայնաբիբ աչքեր մանկական զվարթությունով մը կխնդային, շրթներուն վրա լույս կխաղար ժպիտին հետ… Երբեմն ալ կերևար ան իրեն զարհուրանքով այլակերպված, ոճրագործի բիրտ ձեռք մը անոր դիակնային ճակատեն կխլեր նոր հարսի զարդարանքը, բոցեր կպարեին հորիզոնին վրա, անհաշտ ատելությունով վառված մարդիկ զիրար կոչնչացնեին գազանային վայնասուններով… մինչ դաշունահար և արյունոտ մարմիններ, անհոգի և կույր, դիվային փախուստի մը մեջ կաներևութանային… Սելիմեն ուզեց մոռնալ բոլոր ասոնք և վերադառնալ իր մայրական երազներուն… Քանի մը ժամեն առ առավելն մանկիկը պիտի ճչեր, իր սրտին մեջ գորովանքի վայրագ ավյուն մը զգաց և ցավերը ավելի տանելի թվացին: Մատակ առյուծի պես պիտի պաշտպաներ անոր կյանքը փորձանքներեն ու ամեն կարգի պատահարներեն, ընդվզեցավ իրենց գլխուն վերն կուտակված անեծքներուն դեմ և սարսափով խորհեցավ, որ այդ ապարոշը գեշ բախտ կրնար բերել նորածնին վրա… ու մտադրեց այն ոտքերուն տակ ջախջախել, փոշիի ու մոխիրի վերածել… Երբ ոտքի ելլել ուզեց, կարծես թեթև հպում մը ուսին վրա զինքը հրեց դեպի ետ. Սելիմեն ինքզինքը դեմ առ դեմ գտավ սպանված նոր հարսին ոգիին, հետ… Երկար և տաժանելի րոպեներու մեջ պայքարեցավ անոր անշոշափելի և չարաշուք զորության դեմ… Իր գերագույն ջանքին մեջ ատամները կգալարվեին, աղաղակներ կխեղդվեին կոկորդին մեջ ու սեղմված ակռաներուն մեջտեղ լեզուն սև և փայտացած կանշարժանար, մինչ լորձունքը փրփրոտ կվազեր կուրծքն ի վար, ցավի տագնապներ կզգետնեին զինքը, մինչև որ պարտված ու նվաղած ինկավ կարպետին վրա… Երբ ինքզինքին եկավ` անզոր և տկար էր, բայց գետնին վրայեն սողալով, կարծես զգուշանալով արթնըցնել ոխերիմ ոգին, գնաց գզրոց մը բացավ և յազմայի մեջ ծրարված ապարոշը առնելու եկավ հյուղակին սեմին վրա. լույսը և օդը զինքը կազդուրեցին, ցավերը զգալի կերպով տկարացեր էին ու երեկոյան հովը քրտինքը կզովացներ քունքերուն վրա, վերջապես բացավ յազման և երկար նայեցավ ոսկեշար ապարոշին, քանի կնայեր իր զգացումները կհեղաշրջվեին: Շատ հարուստ ու գեղեցիկ էր անիկա ու անշուշտ նշանածը նվիրած էր իր հարսնացուին: Սելիմեն առավ զայն մատներուն մեջ ու մոտեցուց աչքերուն, ու հանկարծ դող մը ցնցեց զինքը. մազի թելերը մնացեր էին զարդարանքին վրա, երկայն էին այդ թելերը, մետաքսի պես նուրբ ու արևին մեջ կփայլեին ոսկիի պես… Սելիմեի շրթները անգիտակցորեն մրմնջեցին. —Քույր, քույր… Ո՞ր գեղեցիկ գլուխը զարդարեր էր այդ ապարոշը, ի՞նչ երջանիկ օրերու մեջ նվիրված էր անիկա, ինչո՞վ մեղավոր էր այդ հույսերով և երազներով լեցուն գլուխը, որուն վրա ծանրացեր էր ոճրագործին բազուկը… բոցերու մեջ այրեր էր անոր դեռատի մարմինը, թե դաշունահար և ոտուն լքված ճամփու մը վրա համրորեն հատեր էր արևին տակ: —Քույրս… քույրս… Ու Սելիմեն գլուխը մեկ կողմին հակած արտասվեց երկարորեն: Երբ ուշ ատեն գյուղացիները վերադարձան արտերեն, գտան Սելիմեն խեղդվածի պես, և անդամները կարծրացած մահվան ցրտությունով, բաց գզրոցը, տարաղնված գոհարեղենները այլ և այլ կասկածներու տեղի տվին, բայց ոչ ոք մտքեն անցուց Սելիմեի բուն ցավը ու խորհեցավ անոր հուսահատական ոգորումներուն և հոգևարքի սարսափներուն վրա, միայն երբ ամուսինը վիշտեն տանջված եկավ իր նոր հարսը վերջին անգամը տեսնելու, և քողը վերցնելով նայեցավ անոր մեռելական դեմքին՝ հանկարծ խորհեցավ իր ձեռքով սպաննած նոր հարսին վրա ու մրմնջաց. ֊Ալլահը վկա, գեղեցիկ էր լույսի պես: Աչքերս շլացան և անոր համար սպաննեցի զինքը, բայց մահվան շուքին մեջ ինչպես իրարու նման են… Ու առաջին անգամը ըլլալով երկար ու ցավագին սարսուռ մը սողոսկեցավ ողնաշարին մեջ ու անոր ազդեցությամբ իր չոր ու վտիտ մարմինը գալարվեցավ օձի պես: 9km0tfb6ww4evgsu0zaqd5jhgxu8oxr Երբ այլևս չեն սիրեր։ Քողը 0 151359 396618 2026-09-16T20:08:04Z Emptyfear 547 Emptyfear տեղափոխեց էջը «[[Երբ այլևս չեն սիրեր։ Քողը]]»-ից «[[Երբ այլեւս չեն սիրեր]]» 396618 wikitext text/x-wiki #ՎԵՐԱՀՂՈՒՄ [[Երբ այլեւս չեն սիրեր]] go8k0uclejg6fgbgjb4zu8yotao9p0d Քօղը 0 151360 396619 2026-09-16T20:08:47Z Emptyfear 547 Նոր էջ «{{Վերնագիր |title= Քօղը |section = |previous = |next = |notes = |author=Զապել Եսայան}} <center><b>ՔՕՂԸ.<br> ՀԱՐԷՄԱԿԱՆ ԿԵԱՆՔԷ</b></center> Ամառուան առաջին գեղեցիկ օրերն էին. գարնան յամեցող գովութենէն կարծես ձանձրացած բնութիւնը մէկ քանի օրուան մէջ աճապարեր էր իր բոլոր շքեղութիւնը ստանալու։ Ջերմ ե...»: 396619 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Քօղը |section = |previous = |next = |notes = |author=Զապել Եսայան}} <center><b>ՔՕՂԸ.<br> ՀԱՐԷՄԱԿԱՆ ԿԵԱՆՔԷ</b></center> Ամառուան առաջին գեղեցիկ օրերն էին. գարնան յամեցող գովութենէն կարծես ձանձրացած բնութիւնը մէկ քանի օրուան մէջ աճապարեր էր իր բոլոր շքեղութիւնը ստանալու։ Ջերմ եւ պայծառ արեւ մը կը շողշողար կապոյտ երկնակամարին վրայ եւ անոր ճառագայթներուն փայփայանքին ներքեւ Մարմարայի կուրծքը խտղըտալով կը փալփլեր։ Ոսկեղէն անձրեւ մը կը տեղար ամէն կողմ եւ մօտակայ սեւ նոճիներու գագաթներն իսկ արագ եւ բեկբեկ կայծկլտումներ կը փոխանակէին իրարու լուսաւոր եւ ակնախտիղ մշուշի մը մէջ Սթամպօլի սիլուէդը անօսրանալով եւ տեսիլքի մը պէս խուսափելով կ՚անէանար հեռաւորութեան մէջ։ Շոգենաւը ճերմակ փրփուրներու ակօսի մը մէջէն յառաջանալով կը մօտիկանար ասիական ափունքին եւ Սալաճաքի արուարձանը ամբողջովին կը պարզուէր արդէն աչքի առաջք՝ իր մանուածապատ եւ անձուկ շաւիղներով եւ փտած փայտի գոյն ու կարմիր կղմինտրներով ծածկուած տուներով, որոնք աստիճանաբար կը դիզուէին բլրակի մը կողին վրայ։ Ալի Հասան պէյ, գեղեցիկ եւ բարեկազմ զինուորական սպայ մը, ոտքի ելաւ եւ կանգնած սպասեց որ շոգենաւը հանդպի նաւամատոյցին։ Իր թխորակ եւ խրոխտ դէմքը բարութեան եւ քաղցրութեան հակամէտ կը թուէր՝ այն շեշտուող գերութեան պատճառաւ, որ կարծես լեցնելով դէմքին գիծերը, կորսնցնել կուտար անոնց խստութիւնը. իր աչքերը թեթեւ մը կարմրած կոպերու մէջտեղէն երազուն անստուգութիւն մը ունէին։ Լաւ սնած, լաւ հագուած եւ ամէն կարգի անմիջական հոգերէ զերծ մարդու անփութութիւն եւ ինքնավստահութիւն մը՝ իրեն հպարտ կեցուացք մը կուտար։ Հագեր էր ձիաւոր զօրաց յատուկ համազգեստը եւ մինչեւ ծունկերը կը կրէր դեղին կաշեայ մոյկեր։ — Աս ի՜նչ զուգադիպութիւն, պէ՛յս, ձայնեց մէկը որ վարի խուցերէն դէպ ի շոգենաւին կամրջակը կը բարձրանար։ Ի՞նչ բարեպատեհ առիթի կը պարտինք ձեր մեծութեան մեր խոնարհ թաղերը գալու դիտաւորութիւնը։ Խօսողը աստիճանակից սպայ մըն էր, նիհար, ջղուտ եւ արաբացիի մը նման թուխ. իր պղնձագոյն դէմքին վրայ պեխերը ձիւնի պէս ճերմկեր էին. բայց աչքերը պահած էին արծիւի սրատեսութիւն մը եւ հուրք մը։ Ալի Հասան իր ընկեարկցին ձայնը լսելով՝ ետեւ դարձաւ, մեծ սելամ մը տուաւ եւ փոխարինելով անոր քաղաքավարական չափազանցեալ բացատրութիւնները, խօսքերու եւ ձեւակերպութիւններու ապշեցուցիչ արագութեան եւ դիւրութեան մը մէջ, յայտնեց թէ Սալաճաք եկած էր՝ երթալ տեսնելու համար իրենց վաղեմի եւ ծերուկ աշխատաւորներէն մէկը որ անդամալուծուած էր եւ անկողնի կը ծառայէր։ — Ո՞րն է, պէ՛յս… թերեւս ես ալ յիշեմ։ — Իպրահի՛մը. ձեր մեծութիւնը գիտէ թէ անոր քոյրը իմ դայեակս եղած է եւ ինքն իսկ իմ հօրս հետ պատերազմի դաշտին վրայ գտնուելով լուսաղբար եղած են. այս այն Իպրահիմն է որուն շահաբեր գործ մը առաջարկուելով Րումէլի սահմանագլխին վրայ, մերժեց… — Մերժե՞ց… — Այո՛, իր ճերմակ մազերով գլուխը գետին խոնարհեցնելով նախարարին ոտքերուն փարեցաւ եւ արտասուագին աչքերով ըսաւ. «ես քու ստրուկդ եմ, եւ քու հրամաններուդ ենթակայ, բայց Րումէլիի սահմանագլխին վրայ, ո՜վ իմ տէրս, միայն բանակի մէջ եւ իբր զինուոր երթալու երդում ըրած եմ»։ Խորհրդաւոր եւ անխօս դառնութիւն մը երեւցաւ երկու սպաներու դիմագծերուն վրայ. ծերունի եւ ստորադաս Իպրահիմի հայրենասիրութիւնը զիրենք դղրդեց խոր, բայց շփոթ զգացումով մը. երկուքն ալ թերեւս ներքնապէս կը զգային որ իրենք ծերունի զինուորին — որ պարզ պայտար մը մնացեր էր զօրանոցին մէջ — փափկանկատութիւնը չպիտի ունենային եթէ պաշտօնի կամ աստիճանի բարձրացումով զիրենք ղրկէին Րումէլիի սահմանագլխին վրայ։ Տեսականօրէն երկուքն ալ ունէին դառն կսկիծ, երբ անդրադառնային այդ մտածումին, բայց կեանքը իր բարդ եւ տիրական պահանջները ունի եւ իրենց հայրենասիրական եռանդը կը կորսուէր տարտամ եւ բազմատեսակ ախորժակներու զգայնութեան մէջ։ Երկու պէյզատէները արագութեամբ մտածեցին այս բաներուն վրայ՝ երբ շոգենաւը արդէն հանդպած էր նաւամատոյց. ցանցառ ճամբորդներուն մէջէն լայն տեղ բանալով եւ մէջքերնէն վար կախուած սուրերը շխշխացնելով գետնին վրայ, յառաջացան եւ մտան փոշոտ ու նեղ փողոցներու մէջ։ Ալի Հասան իր ձեռքը բռնած ծրարը ցուցնելով՝ ընկերոջը ըսաւ. — Նարինջ պիտի տանիմ հիւանդին։ — Ընկերանամ ձեզի, եթէ կ՚ուզէք, բայց ես ալ բան մը տանիմ Իպրահիմին։ — Անուշեղէնը կը սիրէ ծերուկը, ըսաւ Ալի Հասան, եկո՛ւր բակլավա ալ առնենք իրեն համար։ Սպաները շեղեցան իրենց ճամբեն եւ մտան շուկային մէջ. խիտ եւ մթին կրպակներ իրարու քով տարուած էին բայց անոնք պարապ էին, որովհետեւ խանութպանները իրենց բոլոր ապրանքները դուրս հանած եւ զետեղած էին կրպակներուն դրանը առաջք։ Նոր հասած ձուկերու դէզէ մը ծովային բարկ հոտ մը կը բարձրանար, անդին՝ կարմիր եւ դեղին գիծերով շերտաւորուած ղենջակը մէջքերնուն, հուժկու եւ ըմբիշի երեւոյթով խոհարարաներ, բացօթեայ վառարաններու վրայ տեսակ տեսակ խմորեղէններ կը պատրաստէին։ Անանուն եւ գարշահոտ արտաշնչում մը կը տարածուէր ամէն կողմ. հողէն նոր ելած բանջարեղէններու աղբային խոնաւ հոտը, օրեր է ի վեր մնացած եւ շարունակ ջրուած կանանչեղէններու վերահաս փտութեան հետ՝ կը խառնուէր ձուկի եւ տապկուած խմորեղէնի հոտերուն։ Բայց այս ամէնուն վրայ շլացուցիչ արեւը կը ծագէր, կը լուսաւորէր եւ իր ճառագայթներու ոսկեղէն խաղովը կ՚այլափոխէր ամէն ինչ. կարմիր եւ դեղին շերտերով ղենջակները իրենց երանգներուն ամէնէն ուժգին արտացոլումը ունէին եւ շուկային մէջտեղը մորացած ցեխի ճահիճը դանդաղօրէն շոգիանալով, կապտորակ եւ գետնին վրայ ծածանող մշուշի մը կը փոխուէր՝ ուրկէ, նոյնիսկ երբեմն կը սլանային ոսկեզօծ ճաճանչներ։ Ալի Հասան եւ Ատիլ պէյերը բեռնաւորուած պտուղներով եւ անուշեղէններով՝ մտան թաղերուն մէջ։ Երկար ատեն քալեցին անձայն եւ ամայի ուղիներէ, որոնց երկու կողմը փլատակի վիճակին վերածուած հին տուներ իրարու կը կրթնէին եւ կարծես զօրաւոր հովէ մը տարուիլ, քշուելու վտանքին ենթարկուած էին։ Վանդակապատ պատուհաններու ետեւէն ո՛չ մէկ ձայն, ուրախութեան թէ տխրութեան, չէր լսուէր։ Ո՛չ մէկ մանկական աղաղակ չէր բարձրանար այդ պահուն՝ հնամենի այդ տուներէն. որոնց ամբողջութիւնը աւերակի, քանդումներու եւ անասելի աղէտի մը մխրեցնող զգացումը կը ներշնչէր։ Փողոցի փոշիէն գորշացած տերեւներով ծառեր, վտիտ եւ չոր ոստերով կը ցցուէին երբեմն տուներու ետեւէն եւ կ՚աւելցնէին այս աւերածութեան տպաւորութիւնը։ Հակառակ շողշողուն արեւին, անոր ճառագայթները չէին սպրդեր այս խոնաւ եւ տղմուտ փողոցներուն մէջ ուր երբեմն երեւցող պարտէզներու փլփլած քարաշէն պատերուն վրայ, ստուար մամուռ մը թաւշային եւ հում կանանչով կը սողար ամէնուրեք։ Բայց երբ երկու զինուորականները ելան ցից եւ կարճ զառիվերէ մը, տուները հետզհետէ ցանցառցան, ընդարձակ եւ արեւոտ պարտէզներ յայտնուեցաւ իրենց նայուածքին եւ նոյն իսկ ասդին անդին վաղահաս կլիսիններու մանիշակագոյն եւ քաղցր ողկոյզներ, որոնք մագլցելով տուներն ի վեր՝ զանոնք կը հագուեցնէին իրենց փարթամ եւ գարնանային պատմուճանով։ Բարձունքին վրայ երկուքն ալ կեցան եւ իրենց առնական կուրծքերը ցցելով՝ լայն մը շնչեցին, իրենց աչքերը պտտցնելով Մարմարայի ընդարձակ եւ փալփլուն տարածութենէն մինչեւ Վոսփորի մշուշոտ եւ ոլորապտոյտ գիծը։ Մինչեւ այդ միջոցին, երկու ընկերները կը խօսակցէին սովորական եւ ընթացիկ բաներու վրայ, իրարու կը հաղորդէին իրենց զօրանոցի յատուկ բամբասանքներ, յառաջացումներ, տեղափոխութիւններ եւայլն։ Կը խօսէին նաեւ քաղաքական խնդիրներու մասին, զգուշանալաով վճռական կարծիք մը յայտնելէ եւ իրարմէ սպասելով որոշ ուղղութիւն մը դէպքերու եւ դէմքերու վրայ, ինչ որ առանց եզրակացութեան կը յանգեցնելու՝ կ՚երկարաձգէր իրենց խօսակցութիւնը եւ կը թուլցնէր անոր շահեկանութիւնը։ Բայց երբ բարձունքին վրայ եկան, Ալի Հասան ընդհատեց իր խօսքը, շուրջը նայեցաւ եւ գոչեց խանդաղատանքով. — Ամա՜ն Ալլա՜հ, ինչպէս գեղեցիկ է։ Լայն եւ ամառնային շունչ մը կը մտնար իր էութեան մէջ կը բարձրացնէր իր տրամադրութիւնները. յուզուած զգայնութիւն մը թռիչք կուտար իր հոգւոյն։ Դողդոջուն եւ արեգնաւէտ բանաստեղծականութիւն մը թրթռաց իր մէջ երկարատեւ եւ հեծեծագին երգի մը պէս, ու քաղցր տխրութիւն մը պատեց զինքը։ Մահուան եւ սիրոյ տարտամ եւ աննպատակ իղձեր զիրար խաչաձեւեցին իր տպաւորութեանց մէջ եւ ինքզինքը տրամադիր զգաց ղուրպան ըլլալու ո եւ է ջախջախիչ գեղեցկութեան եւ մեծութեան համար… Ատիլ պէյ իր սրատես արծիւի աչքերը սեւեռած Սթամպօլի պարիսպներուն կը մտածէր բոլորովին ուրիշ բաներու վրայ եւ երկուքն ալ լանկարծ սթափեցան եւ շարունակեցին ճամբանին։ Թաղերէն հեռու, պարտէզներու մէջ կորսուած էր Իպրահիմ աղային տնակը։ Բարակ ձողիկներէ կազմուած ցանկապատ մը կը յայտնէր իր համեստ կալուածին սահմանը. ոչ ոք չէր երեւնար այդ միջոցին, բայց հեռուէն Գուրան կարդացող պառաւ կնոջ մը խռպոտ եւ ծեքծեքուն ձայնը կուգար, ձայն մը որ պահած էր սակայն իր երբեմնի սրտառուչ գեղեցկութեան հետքերը։ Երկու սպաները բացին ցանկապատին դռնակը, մտան հերկուած եւ պարարտ արտերու մէջ եւ ուղղուեցան դէպի տնակը։ Յանկարծ վարդագոյն էնթարի մը երեւցաւ իրենց աչքին. երիտասարդ աղջկան մը ճկուն եւ դիւրաթեք հասակը կը ծածկէր անիկա, որ ոստոստող քայլերով, չհերկուած դաշտի մը դալարիւններուն մէջէն բանջար կը հաւաքէր։ Չէին տեսնար անոր դէմքը եւ իրարու հետ չէին խօսէր, իրենց ձայնովը զայն չխրտչեցնելու համար։ Մթնոլորտը լեցուն էր բուրումնաւէտ բոյսերու գլխիչ հոտով եւ պառաւին ձայնը մաշած նուագարանի մը բեկբեկ թրթռացումով կը շարունակէր երգել։ Հեշտագին սարսուռ մը կը դողար ամէն կողմ եւ զինուորականները զգուշութեամբ կը յառաջանային, բայց իրենց սուրերուն աղմուկը հասաւ աղջկան ու անիկա ետեւ դարձաւ երբ շատ մօտիկցած էին արդէն իրեն։ Խպնելով՝ գլուխը բաց երեւնալուն համար անծանօթ երիտասարդներու, անիկա հապճեպ շարժումով իր քօղը վեցրուց ուսերուն վրայէն, գլուխը ծածկեց եւ եղնիկի մը պէս խուսափելով իրենցմէ, հեռացաւ գնաց։ Բայց երկու ընկերները տեսեր էին անոր ժպտուն եւ ճառագայթող, դէմքը ականջներէն կախուած արծաթէ խոշոր օղակներով շրջանակուած, տեսեր էին անոր պատանեկան բոցավառ եւ հեգնոտ նայուածքը եւ իրարու նայեցան բարեցակամութեամբ ժպտելով։ <center>— — — —</center> Քանի մը վայրկեանէ ի վեր երկու զինուորականները նստեր էին Իպրահիմին քով պզտիկ աթոռակներուն վրայ եւ կը խօսակցէին բարեկամաբար։ Վանդակապատ պատուհաններէն լոյս մաղուեով կը ծածանէր եւ կէտկիտուելով կը խաղար ճերմակ տախտակամածին վրայ. ծայրայեղ մաքրութիւն եւ պարզութիւն կը տիրէր սենեակին մէջ. գետինը փռուած անկողնին մէջ. Իպրահիմ կը հանգչէր կզկտելով իր յօդացաւէ կարկամած սրունքները՝ որոնք ոչ միայն զինքը կանդամալուծէին այլ եւ ցաւագին ցնցումներ կը պատճառէին իր ամէնափոքր շարժումներուն իսկ։ Բայց անոր արեւազուրկ եւ կնճռոտած դէմքը շուտով կը ստանար իր սովորական անդորրութիւնը եւ ստոյիկեան համբերատարութեամբ կը մը տոկար բաղդին իրեն վերապահած ցաւերուն։ Անոր քթանի պէս ճերմկած մազերուն եւ մօրուքին մէջէն չափազանցօրէն թուխ դէմքը համակրելի էր եւ բարձր զգացումներու դրոշմը կը կրէր. յայտնի էր որ ո եւ է իտէալ յարատեւ կերպով ընդլայնած էր իր հոգին ու զինքը ընդունակ դարձուցած էր վերացումներու։ Իր սեւ եւ ծերութենէ նուաղած աչքերը հանդարտ եւ մեղմ լոյս մը ունէին, որոնց մէջ կ՚արտավցոլար իր անխարդախ եւ ջինջ մտածումը, շրթունքը միայն, մթնցած եւ գալարուն, իր ֆիզիքական տանջանքներուն հետքը կը կրէր եւ ձեռքերը ջղուտ, ուռած յօդուածներով կը յայտնէին իր երկարատեւ եւ չարքաշ կեանքը։ Անիկա կը խօսէր կամ կը պատասխանէր երկու սպաներուն՝ խաղաղ հանդիսաւորութեամբ մը։ Յուզուեր էր անոնց իր վիճակին համար ցոյց տուած շահագրգռութենէն, բայց իր զգացումը կը յայտնէր արժանաւոր պարզութեամբ մը, հակառակ որ իր այցելուները իր գերադասեալները ըլլային. ո՛չ մէկ կողմէն ամբարտաւան խրոխտութիւն եւ ո՛չ ալ միւս կողմէն ծառայական խոնարհութիւն կ՚արտայայտուէր եւ ասիկա կը դիւրացնէր իրենց տեսակցութիւնը։ Միջոց մը Ատիլ պէյ ծերունի պայտարին հետաքրքրութիւնը կը գոհացնէր՝ զօրանոցի պատմութիւններ ընելով, երբ Ալի Հասան հակառակ իր ջանքերուն, ուշադրութիւնը չէր կրնար կեդրոնացնել խօսակցութեան վրայ, իր մտածումը սուրալով հեռուները՝ կը ցրուէր զանազան ուղիներով։ Անսահման յոգնութիւն մը կը ջլատէր զինքը եւ ներքին վայելք մը կը զգար սենեակին զովութեանը մէջ հանգչելով եւ ծերունիին համաչափ եւ պատկառելի ձայնը լսելով. կարծես թէ գինով էր ու չէր գիտեր որ զգացածը ուրախութիւն էր թէ տխրութիւն։ Ամէն անգամ որ ջանք կ՚ընէր սթափելու, իր վրդովուած յիշողութեան մէջ կը կանգնէր վարդագոյն էնթարիով աղջիկը, արծաթեայ օղակներով զարդարուած եւ որուն հեգնոտ եւ բոցեղ աչքերը կարծես թէ հոգին կը դղրդէին ցաւագին եւ հեշտաւէտ զգացումով մը։ Մայրամուտէն առաջ մեկնեցան, որովհետեւ Ալի Հասան կը բնակէր Ոսկեղջիւրի հեռաւոր թաղերէն մէկուն մէջ եւ կը շտապէր։ Իպրահիմի սենեակին սեմէն հեռանալէ առաջ՝ կը լսէին նալններու համաչափ աղմուկը պարտէզին մէջ եւ պառաւ կնոջ թաւ եւ սրտագրաւ ձայնը որ ատենը մէյ մը կը գոչէր. — Ատիլէ՜… հո՜ւ… Ոսկի ձայն մը հեռաւորութեան մէջ նուաղած, ձայն մը՝ որ դեռ մանկական էր բայց արդէն ստացեր էր երիտասարդուհիի շեշտի ջերմութիւն մը՝ կը պատասխանէր մօրը, ու ասիկա անբացատրելի եւ արբեցուցիչ երաժշտութեան մը պէս քաղցր թուեցաւ երիտասարդ սպային։ Անցան պարտէզներէն, առանց մէկու մը հանդիպելու, բայց Ալի Հասանի գրգռուած երեւակայութեանը կ՚երեւար ամէն թաւուտներու, ամէն կիսաստուերներու մէջ ճերմակ քօղի մը ծածանումը. անթիւ անգամներ խուսափուկ եւ սպիտակ հեւք մը անցաւ իր հմայուած աչքերուն առաջքէն, ինչպէս եթէ աղաւնիներուն աննիւթական թռիչք մը ըլլար, ու իր խռովուած էութեան մէջ այդ տեսիլքը մաքուր եւ անբիծ զգայնութիւն մը ներշնչեց ու իրեն թուեցաւ նաեւ որ մատղաշ աղջկան հոգին պչրանքով եւ հեգնանքով կը խաղար իր զգացումներուն հետ՝ առանց այդ բանին կարեւորութիւնը զգալու։ Նաւամատոյցը բաժնուեցաւ իր ընկերոջմէն եւ նետուեցաւ վերջին շոգենաւին մէջ. մարդ չկար գրեթէ, եւ մութը կը բարձրանար երկրէն ստուերներու թանձր ծուէններով։ Երկինքը թեթեւ ամպերով ծածկուած էր եւ հեռաւոր փարոսներ իրենց լուսեղէն նայուածքը կը քթթէին, երբեմն նուազելով լուսարձակներու արազ եւ ճերմակ ճառագայթներուն մէջ։ Անսահմանելի խաղաղութիւն մը կ՚իջնէր բնութեան վրայ. հեռաւոր գիւղանկարներ շուքով պարփակուած, հանդիսաւոր բան մը ունէին։ Քաղաքը լուռ էր եւ հանդարտ, ու միայն ուժգնօրէն ակօսուող ջուրերուն շաչիւնը, շոգենաւին մեքենաներուն համաչափ հեւքին խառնուելով՝ կը լեցնէր միջոցը։ Ալի Հասան մտազբաղ եւ շփոթ տրամադրութիւններով կը պտտէր կամրջակին վրայ. այդ միջոցին իր միտքը պարապ զգաց. կարծես ո եւ է մտածում, ո եւ է զգայնութիւն չկար իր հոգիին խորը, բայց ահա այդ ներքին լռութեան եւ դադարի մէջէն լսեց խրոխտ եւ անուշ ձայն մը, լսեց ինչ որ անգիտակցութեան մը րոպէին իր հոգին արտասանած էր թերեւս եւ որուն արձագանգը կը վերադառնար իր զօրեղ եւ եռանդուն էութեան մէջ։ — Իմ աղաւնի՛ս, իմ վա՛րդս, իմ սիրակա՜նս… փաղաքշիչ բառեր կը խուժէին իր մտքին մէջ։ Անգամ մըն ալ իր հոգին լեցուեցաւ մահուան եւ սիրոյ խորհուրդով։ — Ղուրպա՜ն ըլլամ քու հասակիդ որ վարդի թուփի մը կը նմանի, ղուրպա՜ն ըլլամ քու աչքերուդ որոնց լոյսը սիրտս փայփայեց, ղուրպա՜ն այտերուդ որոնց վրայ արծաթէ օղերուն ցոլքը լուսնի լոյսին կը նմանի՜… Ալի Հասան այն գիշերը անցուց խռովուած վիճակի մէջ. քանի՛ անգամներ արթնցաւ քաղցր եւ մոլորեցնող անրջանքներէ որոնք զինքը կը ցնցէին ու իրեն համար անդիմադրելի բան մը դարձաւ այդ հազիւ թէ ընդնշմարուած աղջկան ցանկութիւնը։ Հետեւեալ առաւօտ Ալի Հասան նախաճաշիկի միջոցին իր մօրը յայտնեց. — Աննէ՜, ես պիտի ամուսնանամ է՜հ… կեանքը անհամ է առանց ընկերուհիի, ես պիտի ամուսնանամ եւ շուտով։ Մայրը իր դէմքը խոժոռցուց. ամուսնաթող կին էր եւ մինակը մեծցուցեր էր տղան, դժկամակելով կրկին ամուսնանալու։ Ալի Հասան իր մխիթարութիւնը, իր փառքը, իր հարստութիւնը եղած էր։ Զէհէր հանըմ գեղեցիկ եղած էր ու տարիներ ետքը իր դէմքը պահած սարայլըի նրբութիւնն ու ազնուապետական վէսութիւնը. իր բարձր ու ճկուն հասակը, իր կամարաձեւ յօնքերուն ներքեւէն փայլող սեւ ու գեղեցիկ աչքերը, իր նուրբ քիթը, ու վաղեմի սովորութեամբ մը քառմէնով կարմրած շրթունքը՝ մոռցնել կուտային թառամած մորթը եւ քունքերուն խորշոմները։ Նախկին պալատական, հեռաւոր եւ անծանօթ երկիրներէն բերուած Չէրքէզուհի, անիկա մէկ օր միայն փառքի գագաթնակէտին վրայ ըլլալէ ետք, անկողինէ անկողին հասեր էր շատ անփառունակ եւ համեստ ամուսնութեան մը։ Բայց Զէհէր հանըմ համակրեր էր Ալի Հասանի հօրը ու առաջին անգամ զգացեր էր սիրոյ սարսուռը. առաջին անգամն ըլլալով նաեւ իր կնոջական կողերը բացուեր էին մայրութեան համար։ Իրեն համար, իր կնոջ արժանաւորութեան եւ զգացումներու կեանքը կը սկսէր այդ օրէն. բաղդաւոր եւ երջանիկ եղած էր. բայց կարճատեւ ժամանակի մէջ։ Իր ամուսինը հարճի մը հետ կրկին ամուսնացած ըլլալով, յանկարծ նախկին պալատական գերուհին զգացեր էր որ այդ կացութիւնը անհանդուրժելի է իրեն եւ խնդրեր էր իր սիրած ամուսինէն ու արձակէ զինքը։ Այդպէս ալ եղեր էր ու Զէհէր հանըմ առանձնացեր էր այլեւս իր տղուն հետ — որ աստիճան մը անտարբերութեամբ, քիչ մըն ալ իբր փոխարինութիւն, ամուսինը իր քով թողեր էր ետ առնելու պայմանով այն օրը որ կրկին ամուսնանար. ու Ալի Հասանի մայրը չէր ամուսնացած։ Շատ բան տեսած ու շատ բան կրած կնոջ փորձառութեամբ ու նաեւ բնական խելքով՝ ազատ թողեր էր տղան եւ միջոցներ գտեր էր զայն իրեն պահելու եւ ուրիշ կնոջ մը մուտքը արգիլելու համար տան մէջ։ Բայց իր այդ դիտաւորութիւնները գաղտնի մնացած էին. — ընդհակառակը իր տղուն կը խօսէր երբեմն ամուսնութեան վրայ։ Կէօրիւճի կիներ յաճախ կ՚այցելէին իրենց եւ հարէմներու խորհուրդին մէջ ծածկուած գեղեցկուհիներու նկարագրութիւնը կ՚ընէին մօրը եւ զաւկին, անիրական հէքեաթի մը պէս կը լսէր Ալի Հասան ասոնք նկարագրուած կիներուն մէջ ամէն ճաշակի ու ամէն ախորժակներու համար կային։ — Հաւկիթէն նոր ելած վառեակի պէս միամիտ եւ փափուկ է. աչքերը որ ըսե՛ս, հեշտութեան ծով մըն է, կարծես մթին գիշեր մըն է որուն մէջ կայծակ մը կը փայլատակէ, կարծես երկնքի հրաշալիքներուն վրայ բացուած պատուհան մըն է, ո՜վ պէյս, իր ճկուն իրանը հովերէ տարուբեր բաղեղի ոստի մը կը նմանի եւ անիկա վայել է քու նոճիի հասակիդ… Ու նկարագրութիւնը կը շարունակուէր ուրիշի մը վրայ։ Անոր խօսուածքը, վերջալոյսի պահուն յոգնած եւ պապակած ճամբորդի մը ականջին հեռուէն հասած աղբիւրի մը կարկաչիւնին կը նմանի անոր մշքահոտ եւ մատղաշ մարմինը, ձիւնափառ լանջքը, ծառերուն շուքին մէջ աճած ծաղիկի մը թերթերուն փափկութիւնը ունին. իսկ բերանը որ ըսե՛ս, նոր բացուած նռան ծաղկի կը նմանի, ցօղազարդ վարդի կոկոնի մը պէս է որ համբոյրի կը սպասէ բացուելու համար. անոր ծովի պէս մազերը անաստղ գիշերի մը նման սեւ են, նայուածքը երազ մըն է. ու անունը շրթներու վրայ քաղցր է մեղրի պէս… Ալի Հասան ու մայրը վանդակապատ պատուհաններուն ետեւ, կապերտներով ծածկուած ցած բազմոցներու վրայ ծալլապատիկ նստած մտիկ կ՚ընէին ու բարեացակամութեամբ կը ժպտէին, երկուքն ալ մղուած տարբեր տարբեր զգացումներէ, մինչ իրենց բուրումնաւէտ ծխախոտէ մշուշապատ միջոցին մէջէն գեղեցկութիւններու պատկերներ իրարու կը յաջորդէին եւ կ՚անհետանային իսկոյն։ Այլ սակայն այս իտէալ կիներու տեսիլքը ոչ մէկ խորունկ ազդեցութիւն կ՚ընէր Ալի Հասանի վրայ, որուն երեւակայութիւնը խաղաղ էր եւ որուն ճաշակները դրական էին։ Միւս կողմէ, իր ազատ կեանքը զինքը զէրծ կը պահէր այդ կարգի հրապուրանքներէ եւ ամուսնութեան անհրաժեշտութիւնը չէր ներկայացներ։ Երբեմն ալ ճարպիկ միջնորդ կիներ ուզելով գգուել իր զինուորականի ախորժակները՝ տարբեր պատկեր կը ներկայացնէին։ — Ցորենի հասակի մը պէս խարտեաշ է ու աչքերը կապոյտ են մայիսի երկնքի պէս, նորածագ արշալոյսի նման լոյս եւ շնորհ կը ճառագայթէ իր անձէն։ Անիկա բուրումնաւէտ է շուշանի բաժակի մը պէս… ՊԷ՜յս… քեզի որուն այնքա՛ն կը վայլէ սուրը եւ հրացանը, կը վայլէ նաեւ այս աղջիկը որ կարծես անհաւատներէն յափշտակուած գանձ մըն է։ Ալի Հասան բոլոր այս խոստումներուն փոխարէն կը ժպտէր, կը կատակէր եւ ի վերջոյ քաղաքավարութեամբ կը ճամբէր յուսախաբ միջնորդները։ Բայց այս անգամ խնդիրը տարբեր էր։ Ծերուկ Իպրահիմի նորահաս աղջիկը ոչ մէկ կերպով համապատասխան չէր այդ հուրիներուն, բայց անիկա իր զգացումները վրդովեր էր ուժգնօրէն եւ ուզածը անմիջապէս ունեցող մարդու քմահաճոյքով՝ կը դժգոհէր որ ինքը չկրցաւ անմիջապէս մօտենալ վարդագոյն էնթարիով աղջկան. ինչպէս պիտի մօտիկնար եւ քաղէր ճամբուն վրայ ծաղկած ծաղիկ մը։ Մտքէն իսկ չանցուց նաեւ մտածել թէ անիկա զինք հաճելի կը գտնա՞ր թէ ոչ, ինքը զայն ընտրած էր իբր կին, սիրած էր անոր ճկուն մարմինը, սիրած էր անոր ճերմակ քօղին տակ ծածկուած ճակատը, հեգնող ու կայծկլտուն աչքերը, արծաթէ օղերը թխորակ եւ տժգոյն այտերուն վրայ՝ որոնք վայրկենապէս գունաւորուեր էին վարդագոյն ալիքով մը, իրենց ներկայութեան, ու անոր փախուստն անգամ պարտէզին ածուներուն մէջէն, իր փափաքը կը գրգռէր ու կ՚ուզէր զայն ձեռք անցունել երկչոտ եւ սիրուն թռչունի մը պէս։ Ալի Հասան նախաճաշիկը վերջացնելով մօրը անհանգիստ նայուածքին ներքեւ, կը մտածէր արագօրէն բոլոր այս բաներուն։ Ու անգամ մըն ալ եզրակացուց։ — Աննէ՜, ես որոշած եմ ամուսնանալ։ <center>— — — —</center> Զէհէր հանըմ իր բոլոր հնարամտութիւնը ի զուր գործածելէ ետքը հաւաներ էր Իպրահիմի աղջիկը կնութեան ուզելու իր տղուն համար, թէ՛ գոհ, թէ՛ դժգոհ էր այս ընտրութենէն. արդեօք իր կտրիճ տղուն, իր գեղեցիկ եւ արժանաւոր տղուն կարելի չէ՞ր բարձր աղջիկը առնել որ կարենար փեսան մղել դէպ առաջ. անցնելով զայն արագօրէն բոլոր աստիճաններէն մինչեւ փաշայութիւն։ Իր տղան արժանի չէր արդեօք այդպէսի բաղդի մը. անիկա կաղնիի պէս շուք կուտար ուրիշներու վրայ, անիկա իր ձիուն վրայ յաղթանակի երեւոյթ ունէր եւ երբ սրարշաւ կ՚անցնէր մեծամեծներու ճերմակ պալատներուն առաջէն՝ գետինը կը թնդար իր ձիուն սմբակներուն ներքեւ եւ կարծես կը բաբախէր սիրտի մը պէս։ Քանի՞, քանի՞ բարձր տեղերէ, աղջիկներ երազած ըլլալու էին այդպիսի սպայի մը վրայ, ու քանիներ վանդակներու շուքին ետեւ՝ շուշանի պէս ճերմակ, բարձր եւ ճկուն, կ՚սպասէին այդ երազուած ձիաւորին։ Զէհէր հանըմ իր միտքը կը պտտցունէր վաղեմի ծանօթներու վրայ ու յանկարծ իր մտածումները կ՚ամպոտէին, կը սեւնային…։ Իրաւ է որ այդ բարձր տեղերէ առնուած աղջիկները պատուհաս կը դառնային յաճախ. ինքը եւ տղան անոր գերին պիտի դառնային. անոր շփացած պուպրիկի սին փառատենջ քմահաճոյքներուն պիտի զոհուէին. իր տղուն իր առիւծին կը վայլէ՞ր կնոջ ոտքերուն առաջ մնալ ու անկէ հրամանի սպասել փոխանակ զայն իր հրամաններու ներքեւ պահելու, սէ՞ր էր այդ պայմաններուն մէջ սէրը, տղուն ուրախութիւնները հարամ պիտի ըլլային. կը տեսնէր տղան խաղալիք բարձր ազդեցութիւններու, իր յառաջացումին ամէն մէկ աստիճանը ձեռք բերուած դառնութեամբ, ստորնացումներով, եւ ահա յանկարծ իր Չէրքէզուհիի վեհ հոգին կ՚արթննար ու կ՚ըմբոստանար։ — Չէ, չէ՛, ինչ որ ինք կրեր էր, բաւական էր, ու հիմակ որ այդ տղմուտ եւ լպրծուն միջավայրէն հեռացեր էր ինքը, ի՞նչ սրտով իր զաւակը պիտի մղէր այդ դժոխքին մէջ։ Չէ՛, լաւ է որ իր տղուն կէօնիւլը խոնարհ էր. անիկա իր աչքերը իր հասակէն վեր չէր հաներ. անիկա այդ աղջիկը կ՚ուզէր ինչպէս տղայ մը խաղալիք մը կ՚ուզէ ու պէտք էր գոհացնել զայն։ Զէհէր հանըմ պահ մը կը մտածէր Ատիլէի վրայ տարտամ արհամարհանքով մը որուն մէջ բարեացակամութեան երանգ մը կար. անիկա կը մտածէր Իպրահիմի աղջկան վրայ ինչպէս գողտր եւ ընտանի անասունի մը վրայ։ Ատիլէ կարեւորութիւն չունէր իր աչքին եւ հազիւ թէ նշանակութիւն կը ստանար իրեն համար Ալի Հասանի ուշադրութիւնը գրաւած ըլլալուն համար։ Զէհէր հանըմ… մտածեց նաեւ գերբնական միջոցներու դիմել իր զաւկին խելքը խզելու համար այդ անշուք աղջիկէն. նոյնիսկ օր մը սեւ էրթիւ առաւ վրան, սեւ բէչէով ծածկեց երեսը՝ երթալ խորհրդակցելու համար պառաւ պիւիճիի մը հետ որ հարկ եղած թըլըսըմներու կուտար մէկու սէրը կապելու կամ քակելու համար, բայց վերջ ի վերջոյ ետ կեցաւ այդ այցելութենէն. ինչ որ գրուած էր, թո՛ղ ըլլար. Ալլահին տրամադրութիւններուն դէմ երթալ մեղք էր, եւ յետոյ այդ խոնարհ պայտարի աղջիկը, ինչքան ալ ամուսնութեամբ իբր իր տղուն օրինաւոր կինը բարձրացած պիտի ըլլար. չէ՞ մի որ իրականութեան մէջ պիտի մնար հնազանդ աղախին մը, զոր նաեւ հարկ եղած օրը արձակելու կարելիութիւնը կար։ Սալաճաքի բարձունքին վրայ, իր առանձնացած տնակին մէջ ծերունի Իպրահիմ կը շարունակէր ապրիլ՝ իրր տաժանելի կեանքը խաղաղութեան մէջ։ Իր հաւատարիմ կինը որ իր երիտասարդութեան առաջին սէրը եւ առաջին բարիքը եղած էր եւ որուն հետ քով քովի քալած էր կեանքի դերբուկներէն, կը խնամէր զինքը մեծ անձնուիրութեամբ։ Համեստ սենեակը միշտ ժպտուն եւ հաճելի էր կատարեալ մաքրութեան պատճառաւ որուն միակ զարդը կը կազմէին պատուհանին վանդակներուն ծակերէն ներս սպրդող արեւին ճառագայթները որոնք քմայքով կը խաղային գետնին վրայ։ Երկար ժամեր, Իպրահիմ իր նուաղած աչքերը սեւեռելով այդ խուսափուկ եւ ոստոստուն կէտկիտումներուն, կը մնար առանց մտածումի. երբեմն աշխարհիս մէկ ծայրէն սուրացող հովի ալիք մը յանկարծակի օրօրելով պարտէզի ծառերը, տերեւազարդ ճիւղերու շուքեր արագօրէն կ՚անցնէին այդ արեւի արատներուն վրայէն երազի մը պէս։ Օրը քանի մը անգամ մուէզզինին քաղցրալուր եւ կրօնաշունչ հրաւէրէն մղուած, կինը տնական գործերը ընդհատելով կը մտնար սենեակ եւ իր նամազը կը կատարէր, որուն ամուսինը միայն իր աչքերով կրնար հետեւիլ. սրբազան խօսքի ծուէնները կը թափառէին ծերունի հիւանդին գալարուած շրթներուն վրայ, իր հոգին կը վերանար, երկնային ոգի մը կը թեւածէր կարծես միջոցին մէջ, եւ մահուան համակերպութիւնը օրէ օր աւելի կատարելապէս կը գրաւէր իր կարկամած մարմինը։ Իր հոգին ջինջ ու պարզ էր ակէն նոր բղխող առուակի մը պէս ու ինքզինքին մեղադրելիք բան չունէր. իր յիշատակները նոյնքան վճիտ էին. մեծ եւ սասանեցնող փոթորիկներ անցեր էին իր երկրին վրայէն բայց ինքը մի՛շտ, ճշմարիտ Իսլամի պայծառատեսութեամբ որոշեր էր չարիքը բարիքէն եւ իր հոգին երբեք չէր պղտորուեր այնքան ուրիշներու նման։ Ամենակարող Ալլահը որ մարդիկը կը դատէր ոչ միայն իրենց արարքներէն այլ նաեւ իրենց թագուն դիտաւորութիւններէն, վստահ էր որ գոհ պիտի ըլլար իրմէն։ Տեսակ մը փառասիրութիւն մը գգուէր զինքը մտածելով իր ամբողջ կեանքի միջոցին ունեցած արդարադատութեան, ողջմտութեան եւ իմաստութեան։ Իբր պարզ պայտար սկսած էր իր կեանքը եւ այնպէս ալ կը վերջացնէր, պատերազմի օրերու մէջ առիւծի պէս կռուած էր, բայց խաղաղութեան միջոցին գառնուկի նման հեզ եւ բարեհամբոյր դարձեր էր։ Միակ նուիրական զայրոյթ մը կը գոռար իր հոգւոյն մէջ, այն ալ իր հայրենիքին պատառ, պատառ կորսուելուն ցաւն էր։ Իր մէջ կար երբեմնի Իսալմներու հերոսական եւ վեհանձն ոգին եւ ինք միշտ ապրած ըլլալով խոնարհ խաւերու մէջ եւ գրեթէ առանձնացած, այդ ոգին անեղծ մնացած էր եւ պայծառ ճաճանչով մը կը բոցավառէր հարկ եղած րոպէին։ Գեղեցիկ ձայն ունէր իր կինը ու նամազէն ետըք իր ծերունի ամուսինը մխիթարելու համար Գուրան կը կարդար, ինչպէս ժամանակաւ օրօրած էր իրենց երջանկութիւնը տարփաւէտ եւ գորովագին երգերով։ Մթնշաղի տարտամ եւ ստուերոտ պահերուն երբ գիշերին մերձաւորութիւնը խորհուրդով կը պատէր իրենց միամիտ հոգիները, այդ ձայնը յստակ եւ եղանակաւոր կ՚արտասանէր ամէնասուրբ բառերը։ Այս պարզ, կրօնական, մաքուր մթնոլորտին մէջ խօլ ծաղիկ մըն էր Ատիլէ եւ իր հօրը ամենամեծ ուրախութիւնը։ Երբեմն ինքնամփոփման լռին րոպէներուն, գարնան սիւքի մը պէս կը մտնէր սենեակ եւ իր թարմ ու հնչուն ծիծաղներով կը վանէր տխրութիւնը։ — Պապաճիիմ… ահաւասաիկ քեզի ծաղիկներ, վայրի ու գունաւէտ ծաղիկներ… Ատիլէ կը նստէր հօրը անկողնին եզերքը, քօղը կը ձգէր ուսերուն վրայ եւ կը նայէր ծերունիին խորունկ գուրգուրանքով։ Ու Իպրահիմ իր աղջկան համար կը գտնար վաղեմի խօսքերը որով անոր խանձաւորուրը կապած էր, որով զայն օրօրած էր։ — Իմ մինի մինիս, իմ աղաւնիս, աչքիս լո՜յսը… բայց ահա Ատիլէ անհանգիստ եղնիկի մը պէս կ՚ոստնուր, իր ճռուողիւնով կը լեցնէր սենեակը եւ պարտէզ մեկնած պահուն մօրը յանդիմանութիւններուն կը պատասխանէր չարաճճիօրէն երգելով երբ արդէն բաւական հեռացած էր։ «Աննէս ալ ինծի քեզի չի տար կոր. «Պարապ տեղը կէօրիւճի ալ մի՛ ղրկեր, «Ամա՜ն, ամա՜, ամա՜ն։ Մայրը կը զայրանար ու գլուխը կը շարժէր դժգոհութեամբ։ — Ա՜խ, աս աղջիկը, ի՞նչ պիտի ըլլայ այսպէս։ Անմիջապէս Իպրահիմ Ատիլէի կողմը կը բռնէր։ — Դեռ ափ մը ջուր ճայիլ է, դեռ մանկութիւն կայ հոգիին մէջ։ Անիկա կ՚ուզէր որ իր ժպտուն ներողամտութիւնը աղջկանը մասին, փոխանցեր նաեւ մօրը որ կը յամառէր դժգոհ մնալ իր վայրէնի, իր անզուսպ աղջիկէն։ <center>— — — —</center> Երբ օր մը տարէց եւ յարգելի երեւոյթով կին մը իրենց եկաւ յայտնելու համար որ Ալի Հասան իրենց աղջիկը կնութեան կ՚ուզէր, այր ու կին տատամսոտ մնացին։ Ո եւ է մեծամտութիւն չէր կուրցներ զիրենք, ծնած ու ապրած ըլլալով խոնարհ խաւի մէջ բայց միանգամայն վայելած ըլլալով իրենց առաքինութեան եւ տարիքին ընծայուած յարգանքը, ո եւ է սին եւ ունայնամիտ ձգտում չունէին իրենց աղջկան միջոցաւ ոստնելու իրենցմէ բարձր գտնուած շրջանակի մը մէջ։ Ընդհակառակը այդ խնամիութեան գաղափարն իսկ զիրենք անհանգիստ կ՚ընէր ու երկար ատենէ ի վեր խաղաղ եւ անվրդով ապրած մարդոց նման մը զգուշանային իրենց կեանքին մէջ ո եւ է փոփոխութիւն մտցնել։ Բայց խըսմէթի դէմ ալ երթալ չէր ըլլար ու այր եւ կին մտատանջ էին չկրնալով որոշումի մը յանգիլ։ Քանի մը օրէն պատկառելի կէօրիւճին իր սեւ մետաքսեայ պիւրիւմով պիտի երեւար ճամբուն ծայրէն. ի՞նչ պատասխան պիտի տային։ Յաճախ մայրը, իրենց կեանքին մէջ այս նոր մտած մտահոգութեան պատճառներէն գանգատելով բոլոր յանցանքը կը բեռցնէր աղջկանը վրայ։ — Ա՜խ ան անզուսպը, անպիտան աղջիկը, եթէ եկող գացողին աչքին չերեւար, եթէ ինքզինքը աղէկ պահէր. ուրկէ ուր զինքը նշմարած պիտի ըլլային։ Ծերուկ Իպրահիմ իր խաղաղ դէմքը կարկառած, աչքերը տենդոտ, մտիկ կ՚ընէր, բայց միեւնոյն ատեն տարտամ ժպիտ մը կը լուսաւորէր իր թուխ դէմքը։ Այս անակնկալ դէպքը պատճառ եղած էր որ ամենախիստ հսկողութեան ներքեւ մտնար Ատիլէ։ Իրեն արգիլուեցաւ պարզ գեղջկուհիի մը պէս այլեւս թափառիլ իրենց եւ դրացի պարտեզներու մէջ. այլ եւս մայրամուտին չէր կրնար երթալ հորէն ջուր կրել տուն. իր մօրը հետ միայն դուրս պիտի ելլէր տնակէն եւ այն ալ քօղարկուած՝ աւելի պատշաճ խստութեամբ։ Իր պարմանուհիի արդուզարդը փոփոխութիւն կրեց, վարդագոյն, դեղնորակ էնթարիները պիտի կրէր միայն տանը եւ պարտէզին մէջ իսկ դուրս ելլելու համար մայրը իր սեւ պիւրիւմներէն մէկը յարմարցուց անոր բարակ հասակին այլեւս անիկա չէր կրնար երեւալ ո եւ է մարդկային արարածի իր թեթեւ, ծածանող եւ թափանցիկ ճերմակ քօղով որ հազիւ թէ գլուխը կը ծածկէր միայն։ <center>— — — —</center> Արշալոյսը նոր ծագեր էր եւ տնակին երկրորդ սենեակը, գետինը փռուած անկողիններու մէջ մայր ու աղջիկ կը քնանային տակաւին։ Սուր եւ ջինջ երգը աքաղաղի մը թրթռաց երկարօրէն ու կաթնային սպիտակութեամբ լոյսը կարծես սարսռաց մեղմութեամբ, շահպրակի եւ վարդի պարատ բուրմունք մը արեւին առաջին ջերմութենէն արտաշնչուած, անցաւ օդին մէջէն. բայց պատուհանին վանդակին ծակտիքներէն լոյս եւ բուրմունք սպրդեցան ներս. մեղմօրէն եւ երկարօրէն ծառերու սօսաւիւնը կը փսփսար հեռուներէն Ատիլէ աչքերը բացաւ եւ արեգակին առաջին ճառագայթները լոյս տուին անոր նայուածքին. իր գրեթէ մանկական եւ ճկուն մարմինը հեշտօրէն ձգտուեցաւ թեթեւ վերմակին ներքեւէն. յանկարծ հաճելի եւ վրդովեցուցիչ մտածումներ խուժեցին գլխուն մէջ. աչքերը կրկին գոցեց զանոնք լաւ ըմբռնելու, անոնցմով տոգորուելու համար եւ խռովքի տենդագին սարսուռ մը անցաւ իր հոգիին մէջէն։ Գիտէր որ իր անձին շուրջ ամուսնութեան խնդիր մը կար. գիտէր նաեւ որ մէկը զինքը տեսեր ու հաւներ էր եւ զինքը կնութեան կ՚ուզէր. աստիճան մըն ալ կը գուշակէր թէ ով էր նշանածը բայց ո եւ է ստուգութիւն չկար. դեռ ոչ մէկը իրեն խօսեր էր այդ մասին եւ գիտէր նաեւ թէ, այդպէս լռութիւն պիտի պահէին իր ապագայ ամուսնի անուան, վիճակին, տարիքին վրայ մինչեւ վերջին այն օրը՝ երբ նիքեահէն վերջ անիկա պիտի գար իր քօղը բանալու։ Այս անստգութիւնը ոչ կ՚ահաբեկէր զինքը ոչ ալ բուռն հետաքրքրութիւն կ՚արթնցնէր, այլ տեսակ մը հաճելի շփոթութիւն, անկայուն եւ գողտր զգայականութիւն մը. իր բոլոր զգացումները արթնցեր էին ամուսնութեան այս հաւանականութեան առաջ եւ կինը ծնած էր արդէն իր մէջ. իր կիրքերով, յուզումներով եւ պչրանքներով։ Իր շրթներուն կուգային յաճախ աշուղի մը բառերը որ ճամբուն վրայ երգեր էր օր մը. «Եթէ ծաղիկ ես, ծաղկած ես, եթէ պտուղ ես, հասունցած ես»։ Եւ հիմա բնական էր որ բարի եւ սիրագեղ անցորդ մը գտնուէր որ իր կեանքի ճամբուն վրայ հանդիպելով իրեն՝ քաղէր զինքը ծաղիկի մը նման։ Նորատեսակ գեղեցկութիւն մը փափկացուցեր ու ազնուացուցեր էր իր դիմագիծերը. ցանկալի դառնալու փափաքը յղկեր ու լրացուցեր էր կազմութեան մէջ եղող աղջկան իր թերութիւնները։ Ատիլէի նայուածքը պահելով հանդերձ նախկին ջերմութիւնը, տոգորուեր էր տեսակ մը քաղցր տխրութեամբ։ Թեթեւ հինայով շիկացած շագանակագոյն մազերուն խոպոպիքները աւելի ոլոր, աւելի փայլուն էին ու անոնց մէջ, կարծես, վերջալոյսը ճաճանչ մը մոռցեր էր, իր սովորաբար թխորակ եւ գունոտ այտերը նոր թափանցկութիւն մը ստացեր էին, որուն ներքեւէն կը զգացուէր վեհանձն եւ եռանդուն արիւնի արագ շրջանը։ Տարփաւէտ եւ տարտամ յուզում մը մեղկօրէն շնորհալի կը դարձնէր անոր շարժումները եւ իրեն կուտար անմատչելի հուրիի երեւոյթը։ Երբ անիկա դուրս կ՚ելլէր իր մօր հետ իր նուրբ ու մատղաշ իրանը պարփակած սեւ հագուստին մէջ, որ գլխուն գիծը կաղապարելով եւ վիզին պարապին վրայ ծփալով հաճելի կորութեամբ մը կը յանգէր ուսերուն եւ կ՚իջնար մինչեւ քղանցքները, մէջքին նրբութիւնը ուրուագծելէ ետքը, անիկա խուսափող եւ գգուանուշ թռչունի մը սեւ ու հեռաւոր թռչունի մը զգայնութիւնը կը ներշնչէր եւ անիկա ունէր միայնգամայն բարերար եւ ցանկալի ոգիի մը աննիւթականութիւնը որ իր սիլուէթին խուսափող երազի մը խռովքը կուտար։ Ատիլէ այդ առաւօտուն, քունէն նոր արթնցած, միտքը կը պտտցնէր հին եւ նոր բաներու վրայ. փոքր հասակէն վարժուած էր խորհելու ամուսնութեան վրայ ոչ թէ կրօնական շփոթ խորհրդաւորութեամբ, այլ շատ բնական պարզութեամբ. իր միտքը ընտանի էր այդ գաղափարին եւ անոր կը սպասէր իբր անխուսափելիօրէն կատարուելիք իրողութեան մը. անիկա իր կեանքին մէկ հանգրուանը պիտի ըլլար, ինչպէս հետզհետէ մայրութիւնը ուրիշ հանգրուաններ պիտի հասցնէր զինքը։ Այն օրէն որ սիրոյ զգացումին կարելիութիւնը փթթէր էր հոգւոյն մէջ, իր սէրը եւ գորովանքը թափառեր էին անորոշ եւ հեռաւոր իտէալնիրու շուրջ ու նիքեահին օրուան կը սպասէին կանգ առնելու համար մարդկային էակի մը վրայ։ Այլ սակայն, ամուսնութեան գաղափարը, ինքն ալ չէր գիտեր ինչո՞ւ կը կապուէր անմիջապէս թիկնեղ եւ հուժկու երիտասարդի մը պատկերին հետ. անիկա իր հօրը բարեկամներէն մէկուն որդին էր, դրացի ձիադարման մը, որ երբեմն կուգար խօսելու իր հօրը հետ։ Իրենց գեղջկական կեանքի պարզութիւնը, թոյլատու եղած էր որ փոքրիկ հասակի մէջ իրարու հետ խաղալէ ետքը, չափահասութենէ ետքն ալ շարունակէին իրենց բարեկամութիւնը։ Ամառուան հեղցուցիչ եւ հեշտաւէտ իրիկուն մը, Ճէմիլ աճապարանքով եկաւ զօրանոցէն հրաման մը բերելու Իպրահիմին. յետոյ սեմին վրայ նստաւ յոգնութիւն առնելու համար, իր լայն կուրծքը հեւալով կ՚ելեւեջեր ու դէմքը ողողուած էր քրտինքով։ Ատիլէ գնաց գաւաթ մը բերելու եւ վերադարձին, իր աչքերուն վրայ հակած քօղին բանուածքներուն ընդմէջէն տեսաւ երիտասարդին ճակատը, սեւ մազերու փունջ մը, անոր յոգնութենէ նուաղած աչքերը եւ տեսաւ նաեւ Ճէմիլի ջղուտ եւ առնական բազուկը որ դէպի իրեն կ՚երկարէր գաւաթը առնելու համար. վայրենի եւ բարկ հոտ մը, անոր արագօրէն շոգիացող քրտինքին մէջէն տարածուելով կը պարուրէր իսլամուհին։ Ատիլէ անբացատրելի վախ մը զգաց. իր նեարդերը թրթռացին սարսռալով իրեն թուեցաւ որ այդ բազուկը երկնցած էր ոչ թէ գաւաթը առնելու այլ զինքը յափշտակելու համար։ Ճէմիլի ներկայացուցած ուժի եւ յոգնութեան խառն արտայայտութիւնը, անոր աչքերը, որոնք ոչ թէ տաքէն այլ իր տեսքէն կարծես մոլորուած էին զինքը խռովեցին. ուզեց փախչիլ, բայց Ճէմիլ անհամբերութեամբ գաւաթ առաւ եւ այդ պահուն անոր տենդագին եւ կոշտացած ձեռքերուն հպումը իր փափուկ մարմինը դողացուց։ Ատիլէ գնաց հեռուն, բայց հազիւ թէ քանի մը քայլ առած էր, երբ ետ դարձաւ եւ աչքերը յառեց իր վաղեմի ընկերոջը որ շրթունքը գաւաթին եզերքին դպցուցած, թէ՛ ջուրը կը խմէր եւ թէ՛ իրեն կը նայէր։ Ատիլէ նալըններուն ծիծաղուն աղմուկը անգամ մըն ալ ոստոստեց չոր հողին վրայ, բայց կրկին կեցան, կրկին ետեւ դարձաւ եւ ինքզինքը զգալով բաւական հեռու, պչրանքով եւ հեգնութեամբ ժպտեցաւ Ճէմիլին… ձիադարմանը ոտքի ելաւ, դեդեւցաւ իր սրունքներուն, աչքերը շլացան վերջալոյսի ցոլքրէն եւ ձեռքովը տարտամ սպառնալիք մը ըրաւ պչրող եւ խուսափող աղջկան։ Անկէց ետքը եւս տեսակ մը անհանգստութիւն, անբացատրելի խպնոտութիւն մը պատճառ եղան որ Ատիլէ զգուշանայ Ճէմիլի հանդպելէ. մանկութեան պարզութիւնը անհետացեր էր այլ եւս. անիկա իր մէջ կինը կը տեսնէր եւ ինքն ալ անոր մէջ այրը։ Ատիլէ չէր խորշեր անկէ, բայց բնական զգացումով մը, կանացի ինքնապաշտպանութեան բնազդով կը զգուշանար անոր նայուածքին ներքեւ ըլլալէ. բայց եւ այնպէս, ամէն անգամ որ ամուսինի մը մասին կը խորհէր Ճէմիլի ուժեղ եւ պարտասած պատկերը. անոր տարփանքէ խոժոռացած նայուածքը ու երկարած բազուկը կը ներկայանար իր մտքին։ Այսպէս էին, ու այսպէս ամուսնացեր էին իրեն բոլոր ծանօթ աղջիկները, այսպէս ամուսնացեր էր նաեւ մայրը, ներքին եւ անսասան համակերպութիւն մը այսպիսի ամուսնութիւն մը գաղափարին հետ կը հաշտեցնէր զինքը ու նաեւ տեսակ մը վայրագ ու խռովիչ բանաստեղծականութիւն կուտար կեանքի այս հանգամանքներուն։ Բայց քանի օրէ ի վեր Ճէմիլի պատկերը աւրուեր էր Ատիլէի մտքին մէջէն, որովհետեւ քաջ եւ գեղեցիկ ձիաւոր մը, որ ա՛յնքան կը նմանէր հօրը այցելութեան եկող սպաներէն մէկուն, երեւցեր էր պարտեզին ցանկապատէն անդին, դիմացի մարգագետիններուն վրայ. քաջ եւ գեղեցիկ սպայ մը, որուն ասպանդակները ձիուն կողերը կը ծեծէին եւ ձեռքը կը զսպէր արաբականի մը սանձը, կենդանիին խօլ եւ ոստոստուն վազքի միջոցին։ Մօրը հետ պարտէզն էին. երեկոյեան զով հովէն իր դեղնագոյն էնթարիին քղանցքը կ՚ելեւեջէր եւ քօղին ծայրերը կը թռչկըտէին ճերմակ թռչուններու պէս. օրուան սաստիկ տաքուն յաջորդեր էր յանկարծական զովութիւն մը եւ հողը, ծառերը, մարգագետինը թանձր շոգի մը կ՚արտաշնչէր որ մշուշի մը պէս կը ծածանէր եւ յամրօրէն կը բարձրանար անօսրանալով. վերջալուսային ցոլքեր մաղուելով այդ մառախուղին մէջ վարդագոյն երանգ մը կուտային անոր։ Ձիաւորը կը յառաջանար այդ լուսեղէն ամպին մէջէն, անիկա հեքեաթներու մէջ նկարագրուած հերոսի մը կը նմանէր. համազգեստին ոսկեղէն եւ արծաթեան երիզները կը պսպղային, սուրը կը շողար ու անիկա կուգար ոստոստելէն իր եռանդուն ձիուն վրայ, կարծես ընդառաջ թանկագին ու անօրինակ որսի մը… ու Ատիլէ զգաց, ներքին անբացատրելի գիտակցութիւնով մը, որ այդ որսը ինքն էր. սիրտը ուժգին կը բաբախէր եւ այնպիսի հեւք մը կը զգար կուրծքին մէջ որ կը նմանէր բռնուած թռչունի մը թեւաբախումներուն։ Եթէ ձիաւորը իրեն մօտենար, անշուշտ թէ՛ խելայեղօրէն պիտի փախչէր, բայց թէ՛ նաեւ որքա՜ն պիտի ցանկար բռնուիլ եւ անոր զօրեղ ձեռքին մէջ խաղալիք մը դառնալ… ու ձիաւորը կը մօտիկնար, անիկա ձիէն իջաւ ցանկապատին առաջ, սանձին մէջ կազմուած հանգոյց մը քակելու համար. երիվարին տաքցած մարմինէն բարձրացող շոգին, երեկոյեան զով օդին մէջ նշմարելի, նոյնպէս կը լուսաւորուէր արեւին ճաճանչներէն. ձիուն թրթռուացող ռունգերը աւելի ճերմակ եւ աւելի թանձր շոգի մը կ՚արձակէին որ կը բարձրանար վարդագոյն մշուշին մէջ առանց անոր խառնուելու։ Անսահմանելի եւ անկայուն բան մը ամբողջ բնութիւնը եւ արարծները կը ներդաշնակեցնէր իրարու հետ, երկրէս բարձրացած էին կարծես ու լուսեղէն ամպերու մէջ կը սաւառնէին։ Ատիլէի դեղնագոյն էնթարին կը ծփծփար եւ երբեմն ալ փաթթուելով սրունքներուն, իր նուրբ իրանը կը կաղապարէր. սպան մոռցեր էր ձին ու անոր սանձին հանգոյցը. անոր բոցեղ աչքերուն լոյսը ծակելով մառախլապատ միջոցը՝ կը հասնէր Ատիլէի, զայն կը հմայէր, զայն կ՚անշարժացնէր եւ անոր բոլոր կամքը ու կորովը կը խզէր։ — Շո՛ւտ, շուտ… Ատիլէ՛, ներս եկուր։ Մայրը տեսեր էր վերջապէս ձիաւորը ու աղջիկը կը հեռացնէր անկէ ինչպէս աղէտէ մը։ Անկեց ետքը շատ անգամներ Ատիլէ տեսեր էր քաջ եւ գեղեցիկ ձիաւորը ցանկապատէն անդին, դիմացի մարգերուն վրայ ուր ճերմակ, շէկ եւ թուխ կովեր կ՚արածէին. վերջալոյսներուն անոնց երկար եւ յուզուած բառաջիւնը կը դղդէր իր հոգին, երգ մը, նոր երգ մը կ՚երգէր իր հոգիին մէջ իր աչքերուն եռանդը ու շրթներուն կարմիրը նուաղեր էին ու տխուր անստուգութիւն մը զինքը կը տանջէր. հապա եթէ նիքեահին օրը իր քօղը բացողը այդ ձիաւորը չըլլա՜ր… ու Ատիլէ խանգարուած երեւակայութեան մէջ Ճէմիլի սեւ բազուկը կ՚երկննար դէպի ինքը. զինքը կորզելու համար սէգ ու քաջ սպային գորովանքէն։ Այլ սակայն երբեմն ալ իր երազանքները կ՚երթային իր ցանկութեան ուղղութեամբ. իր աչքերը կը ժպէին սիրազեղ եւ տարփաւէտ նայուածքներու. կը տեսնէր իր ամուսնական սենեակի վանդակապատ պատուհանը ուրկէ յասմիկի եւ ճերմակ վարդի բուրմունք մը կը սպրդէր ներս եւ ուր կը սպասէր իր սիրելիին. սրնթաց ձիու մը պայտերուն ձայնը գետնին վրայ եւ ահա հեւքը շնչասպառ կենդանիին ու իր սիրականը կուգար, սպայի համազգեստին մէջ շքեղ, սուրը կախած քովն ի վար եւ սիրտը տենջացող իր համբոյրին։ Ինչպէ՜ս կը սիրէր արդէն իր ձիաւորը։ Մէկ ոստումով Ատիլէ ելաւ անկողնէն ու այնքան աղմուկ հանեց որ մայրը արթնցաւ, շուտով պզտիկ կրակարանը փոխադրեցին քովի սենեակը ուր հայրը արդէն արթնցած իրենց կը սպասէր ու մինչ այր ու կին առաւօտեան խահուէ կը խմէին, ինքը տխուր, վիզը ծռած նստեր էր հօրը անկողնին եզերքը ու խորասուզուած էր մտատանջութեան մէջ։ Իպրահիմ եւ կինը սկսան վերջապէս մտահոգ ըլլալ Ատիլէի մասին, որովհետեւ հասկցան որ անիկա սիրոյ ցաւէն բռնուած է։ Ու երբ կէօրիւճին անգամ մըն ալ եկաւ Ալի Հասանի կողմէ, առանց ետեւ առաջ նայելու, իրենց աղջկան ամուսնութեան հաւանութիւնը տուին։ <center>— — —</center> Ամիսներ անցեր էին. Ատիլէ՝ քաղքենիի իր նոր դիրքին բոլորովին ընտանեցած էր Ոսկեղջիւրի թաղերէն մէկուն մէջ, եռայարկ, կարմիր ներկուած, փայտաշէն տան մը մէջ, ճերմակ վանդակներուն ետեւ, կիսաստուերի մէջ շղարշուած, անիկա կը սպասէր իր սպային, ինչպէս երազած էր երբեմն. իր բոլոր իղձերը կատարուեր էին ու նիքեահին օրը իր քօղը առաջին անգամ բացողը իր սիրական ձիաւորը եղած էր։ Ինչպէ՜ս գեղեցիկ էր Ալի Հասան այն օրը… յարատեւ կերպով այդ պատկերը կը ներկայանար Ատիլէի, երբ ամուսնոյն բացակայութեանը՝ անոր վրայ կը խորհէր. կը մտաբերէր անոր պաշտօնական համազգեստը, լայն կուրծքը որուն վրայ պատուանշաններու ոսկին եւ արծաթը զինքը շլացուցին, երբ առաջին անգամ, Ատիլէ երեսը ու գլուխը բաց դէմ առ դէմ գտնուեցաւ այր մարդու մը հետ, խպնոտութեան անդիմադրելի զգացում մը հարսնուկի մը պէս զինքը կարմրցուց. երկուքն ալ լուռ էին։ Ինքը կը զգար գլխուն վրայ ոսկեթելերով զարդարուած տիատէմը որ կը դողդղար ու իրեն կը թուէր որ պիտի իյնար. փեսան այնքան մօտ կեցած էր իրեն որ կ՚զգար անոր գաղջ շունչին փայփայանքը այտին վրայ. ճշմարիտ ծաղիկներու բուրումը, խնկամաններու մէջերէն սլացող կնդրուկի ցից ծուխերուն հետ զինքը կարծես կը շղարշէին. դուրսէն կը լսէր արեւելեան նուագածուներու երկարաձգուող ու մելամաղձոտ երգերը ու հեռուներէն իրեն ականջին կուգար թմբկահարութեան մը բաբախուն աղմուկը… հարսնեւորներու ժխորը, հարէմին մէջ փակուած կիներու ճռուողիւնը, օշարակներու եւ քաղցրեղէններու չափազանցութենէն յառաջ եկած իր թեթեւ սիրտ խառնուուքը, տեսակ մը անկարողութեան կը մատնէին զինքը։ Այդ միջոցին Ատիլէ կը փափաքէր անհետանալ չքանալ… ու իրեն կը թուէր որ երբեք իր աչքերը չպիտի կարենար բարձրացնել դէպ ի իր տէրը, իր ամուսինը… բայց ահա խօլ եւ սանձարձակ զուարթութիւն մը մտրակեց զինքը. կարծես հոգին կ՚արձակուէր իր կապանքներէն. իր վայրենի բնութիւնը կը խնդար իր մէջ. Ատիլէ գլուխը բարձրացուց մէկէն ու աչքերը կայծկլտուն երջանկութիւնով սեւեռեց իր փեսին վրայ. կը տեսնէ՞ր զայն ամբողջովին այդ պահուն. ի՜նչ փոյթ. տարտամ ու գորովագին զգացում մը վերացուց զինքը ու անհունօրէն երջանիկ էր, ինքզինքը ստրուկի մը պէս նսեմ, խոնարհ, եւ սին զգալով, իր փառաւոր, իր շքեղ սպային քով։ Ալի Հասան փափկութեամբ ու վեհանձնութեամբ վարուեցաւ իր հետ ամուսնութեան առաջին օրերուն եւ բոլորովին գրաւեց կնոջը սէրը որ մեծապէս տոգորուած էր հնազանդութեան եւ բացարձակ համակերպութեան զգացումով, գոհ էր որ կեսուրը խիստ էր իրեն նկատմամբ ու զինքը կը պահէր գոց վանդակներու ետեւ։ Ամբողջովին նուիրուած ըլլալը իր տիրոջը, առանց որ իր զգացումներուն եւ մտածումներուն մէջ օտար ո եւ է երանգ մտնէր, վայելք մըն էր իրեն համար։ Անուս աղջիկ էր ու իր քաղքենիի դաստիարակութիւնը անխնամ. անիկա բան մը չէր սորված նոյն իսկ ընթացիկ ձեւակերպութիւններէն, սովորութիւններէն. հնազանդելու եւ խոնարհելու իր ձգտումին մէջ. յաճախ պարզ աղախինի երեւոյթներ կ՚ստանար մանաւանդ իր կեսրոջը հանդէպ՝ որուն գիտակ, արհամարհոտ եւ ատելափառ կնոջ ազդեցութիւնը կ՚ահաբեկէր զինքը։ Ատիլէ չկրնալով ըմբռնել Զէհէր հանըմի բո՛ւն զգացումները, անստուգութեան մէջ կ՚իյնար իր անհատական արժէքին նկատմամբ ու կարծես կը համաձայնէր որ ինքը արժանի չէր Ալի Հասանի. երբ մանաւանդ բարեկամուհիներ այցելութեան կուգային, նոր հարսին անճարակութիւնը տառապանք մը կը դառնար. որքա՜ն պիտի ուզէր որ Զէհէր հանըմը չամըչնար իրմէն, որքա՜ն պիտի ուզէր որ իր շարժուձեւերը ստանային այն սեթեւեթները որոնք իրեն թէ հիացում եւ թէ նախանձ կ՚ազդէին ուրիշ դեռատի աղջիկներու վրայ։ Ու ինքը կը տանջուէր այդ բոլորին իր անձին համար յայտնած արհամարհանքէն ո՛չ թէ ինքզինքին համար, այլ Ալի Հասանի համար. կարծես ամէնքը ըսել կ՚ուզէին. «Ա՞ս է այդ աղջիկը»։ Ու կեսուրը չէր քաշուեր բնաւ ու իր տհաճութիւնը կը յայտնէր ու իր բարեկամուհիներուն հետ կը համաձայնէր որ իր տղան կախարդուած էր անշուշտ. աչքերը կապուած էին։ Բայց իր ամուսնոյն ներկայութեան Ատիլէ վերստին կը գտնէր իր բոլոր զուարթութիւնը եւ երիտասարդական աւիւնը. իր աչքերը լոյս կը ստանային, իր այտերը կը գունաւորուէին. կարծես ներքին հուր մը կը վառէր իր հոգիին մէջ ու կը լուսաւորէր իր էութիւնը պայծառ լոյսով մը։ Իր սիրականին սէրը կը կրէր յուզուած շփոթութեամբ մը ու իր անսահման գորովանքին մէջէն հեշտագին խոնարհութեամբ մը կը զգար անոր տիրական հրայրքը։ Ալի Հասան, յոգնած պատահական եւ անստոյգ հանդիպումներէ, մեծ երջանկութիւն մը զգացեր էր իր ամուսնական կեանքին մէջ, անիկա կը սիրէր իր կինը, թէեւ իր գերազանց մարդու ինքնագիտակցութեամբ բայց կատարեալ համարումով. գիտէր որ այդ պարզ եւ անուս աղջիկը որ այնքան յօժարակամ կը ճկէր իր եւ մանաւանդ մօրը քմահաճոյքներուն, Իպրահիմի աղջիկն էր, ու աներոջը համար ունեցած յարգանքը բացառիկ շուք մը կուտար իր կնոջը. որովհետեւ բնազդով կը զգար որ անիկա իր հօրը պէս կարող էր օր մը բարձրանալու վեր, շատ վեր, ու արտասանելու այնպիսի խօսքեր, որոնց նմանները անկարող էին իրենք արտասանել։ Բայց երբ իր ցանկութիւնը մարեցաւ հետզհետէ, երբ սկսաւ նուազ անհամբերութեամբ տուն դիմել, աստիճանաբար մոռցաւ նաեւ իր կնոջ մասին զգացած յարգանքը։ Ազատամիտ մարդ էր ինքը ու նոր միտքեր դղրդեր էին իր Իսլամի խստութիւնները կնոջ նկատմամբ. իր ընկերներէն ոմանք Եւրոպացի կիներու հետ ամուսնացեր էին ու ճանչցեր էր անոնց ազատ եւ համերաշխ կենցաղը. ինքն ալ միջոց մը մտադիր էր Քրիստոնեայ կին մը առնել, իր տան մէջ մտցնելու համար այն նոր եւ թարմ օդը որուն կը տենչար իր երիտասարդի ձգտումներով։ Իր նեղսրտութեան րոպէներուն դժգոհութեամբ կը մտածէր թէ՝ ճակատագիրը տարբեր կերպով տնօրիներ էր իրեն համար։ Ատիլէի խոնարհութիւնը ու քաղցրութիւնը ծաղրելի ու անտանելի կը թուէին իրեն, մինչ սիրոյ առաջին օրերուն այդ օտար ամուսնութիւններուն անպատեհութիւնները կը տեսնէր միայն եւ խորապէս կը զգար որ այդ երեսը բաց, ու ամէն տեղ մտնող ելլող կիներուն հետ երբե՛ք չպիտի ունենար այն նուրբ եւ անսահմանելի զգացումը որ իր քօղարկուած եւ ընկերներուն աչքերէն հեռու պահուած կինը կը ներշնչէր իրեն։ Նոյն իսկ սիրոյ առաջին թափին մէջ, վագրի պէս նախանձոտ դարձեր էր ու դժգոհութեամբ կը յիշէր որ առաջին անգամ Ատիլ պէյ ալ տեսեր էր իր կինը։ Բայց վերջապէս իր բոլոր զգացումները կը մեղմանային. տակաւ առ տակաւ Ալի Հասան սկսաւ յիշել ամուրիի կեանքին զուարճութիւնները. օր մը անդիմադրելի կերպով փափաք զգաց երթալ տեսնելու Եւրոպացի կին մը որ զինքը այնքա՛ն խնդացուցած էր ժամանակին. երգեցիկ սրճարանները սկսան իր վարժ քայլերը հրաւիրել. սակայն եւ այնպէս չէր դադրած իր կինը սիրելէ ու անոր քով անցուցած միջոցը կը նկատէր իր կեանքին երջանկագոյն ժամերը։ <center>— — —</center> Զէհէր հանըմ նախ տհաճութեամբ դիտելէ ետքը իր տղուն կնոջը նկատմամբ ունեցած բոլորանուէր սէրը, հաճոյքով անդրադարձաւ որ անոր հրայրքը տկարացաւ։ Հարէմի փակ եւ դատարկ սենեակներուն մէջ ձանձրոյթը իր գորշ մշուշը կը դնէր, ամէն բան սկսեր էր գունատիլ. բազմոցներուն կարմիր թաւիշը, ոսկեդրուագ կարասիներուն ջնարակը, արհեստական ծաղիկներուն երանգները կը կորսնցնէին հետզհետէ իրենց փայլն ու հրապոյրը, ու այդ հետզհետէ թառամող եւ փոշիացող շրջանակին մէջ՝ Ալի Հասանի աչքերը նոյն խանդավառութեամբ չէին տեսներ իր կինը։ Հետզհետէ մօրը նենգաւոր եւ յամառ գանգատները իրենց պտուղը տուին, Ալի Հասան բարեացակամութեամբ խորհուրդներ տալէ ետքը Ատիլէի, սկսաւ սրտնեղութեամբ զայն յանդիմանել։ — Ինչո՞ւ այդպէս ձեռքերդ ծալլած կը մնաս, կարծես թէ աղախին ես։ Ատիլէի մանկունակ աչքերուն մէջ ցաւի եւ անկարողութեան արցունքները կը փայլէին. ինքն ալ չէր գիտէր թէ ի՞նչպէս վարուէր, ի՞նչպէս շարժէր. զգաց որ ամւսինը արհամարհոտ կը դառնայ օրէ օր. այլեւս իրենց մտերմական խօսակցութիւնները շատ կարճ էին. Ալի Հասան իրեն չէր հաղորդեր իր հոգերը եւ յոյսերը, այլ միայն մօրը՝ որուն հետ երկար, առանձին խօսակցութիւններ կ՚ունենար ու ինքը դուրսը կը մնար, իբր թէ օտար ըլլար։ Եւ ահա յանկարծ Ատիլէ զգաց դառնօրէն իր դասակարգին յատուկ թշուառութիւնը. հակառակ իր խոնարհութեան եւ համակերպութեան արտասովոր ձայն մը լսեց իր հոգիին մէջէն. Ալի Հասանի արհամարհոտ յանդիմանութիւններէն աւելի զինքը խարազանեցին կեսրոջը ատելավառ եւ կծու ակնարկութիւնները. մէկէն ի մէկ ըմբռնեց որ անիրաւ են իրեն նկատմամբ ու իր սէրը եւ իր անսահման գորովանքը ոչնչի տեղ կը դնէն, չեն ուզեր հաշուի առնել զայն երբ ինքը այդ սանձարձակ սէրէն մղուած պատրաստ էր մեռնելու անոնց համար։ Ներքին խոր դրդում մը զինքը սթափեցուց իր լռին համակերպութենէն. ինք ալ չէր գիտեր թէ ի՞նչ է այդ դրդումը, չէր զգար որ ատիկա մարդկային արժանապատուութեան սրբազան զգացումն էր, կ՚ուզէր նոյն իսկ զայն մեղմացնել, զայն ճնշել ու լռեցնել, բայց եւ կը զգար որ իր ջանքերը ապարդիւն էին. իր աչքերը հետզհետէ բացուեցան իրական կացութեան. ուզեց ելնել իր որսացուած անասունի դերէն. ուզեց որ իր կամքը եւ իղձերը իրենց դերերը կատարեն ամուսնական կեանքին մէջ. յիշեց իր հօրը եւ մօրը ներդաշնակ կենցաղը ու անով ամրապնդուած կազմեց հետզհետէ իր կնոջական արժանապատուութիւնը. բայց ինչ որ շատ դիւրին պիտի ըլլար առաջին օրերուն, այլեւս դժուար էր. իր խակութեան հետեւանքով կորսնցուցեր էր բոլոր պատեհութիւնները. հիմակ այլեւս կը զգար որ ամուսնոյն եւ կեսրոջը տիրապետութիւնը անխզելի է, թէ ինքը ո եւ է կերպով չի կրնար ներգործել անոնց վրայ, թէ ինքը կապկպուած է շղթաներով եւ բանտարկուած է ընդունուած սովորութիւններու ցանցի մը մէջ։ Երբ իր ծնողքին այցելութեան կ՚երթար, ինչ որ կը պատահէր շատ ցանցառօրէն. իրեն կ՚ընկերանար պառաւ աղախին մը որ հանըմի ձեւեր կ՚առնէր Սալաճաքի համեստ տնակին մէջ։ Իսլամական սքանչելի պարզութեամբ, առանց գայթակղելու, Իպրահիմի կինը կը մեծարէր զայն եւ ամէն անգամ, վերադարձին, Ատիլէ կը զգար որ իր տան ծառան անգամ արհամարհոտ էր իրեն նկատմամբ. անիկա Զէհէր հանըմին կը հաղորդէր համեստ տնակին սովորութիւններէն մանրամասնութիւններ, ցաւելով կը յիշեցնէր որ Ալի Հասանին արժանի աղջիկ չէր այդ պայդարին աղջիկը ու հակակրութեան ցանցը ալ աւելի սեղմ կը զգար Ատիլէ իր շուրջը։ Ոչ մէկ օր, անիկա իր ներքին ցաւերուն ու իր հոգերուն վրայ խօսած էր ծնողքին. բայց Իպրահիմ զգացեր էր որ իր աղջկան երջանկութիւնը հետզհետէ կը մարէր մտահոգութեանց մէջ եւ իր խաղաղ դէմքին վրայ տխրութեան ստուերը երեւցեր էր այն օրէն ի վեր։ Իրիկուն մը Ատիլէ, ամուսնոյն երկար ժամեր սպասելէ ետքը, բազմոցին վրայ պառկեցաւ. հազիւ թէ կը մրափէր երբ ընդոստ արթննալով սանդուղներուն վրայ լսեց Ալի Հասանի սուրին աղմուկը. ոտքի ելաւ, մազերը շտկեց եւ սրտատրոփ սպասեց։ Զոյգ մը մոմերու պլպլացող լոյսին մէջ տեսաւ անոր հասակը ու քարացած մնաց։ Անոր դէմքը մոլորուն արտայայտութիւն ունէր, աչքերը տենդահար մարդերու աչքերուն կը նմանէին. գօտին թուլցեր էր ու սուրը կը քաշքշուէր գետնին վրայ խլեակի մը պէս։ — Սիրակա՜նս, հոգիս, ինծի՞ սպասեցիր։ Զինուորականին ուժեղ կուրծքը ճնշեց Ատիլէի ուսերը որ դէպ ի ետ ընկրկեցան, բայց երկու վայրագ բազուկներ սեղմեցին դեռատի կինը ու անիկա նողկանքի եւ սոսկումի խառն զգացումով մը զգաց ամուսնոյն գինովութիւնը։ — Ո՛չ, ո՛չ, հեռու գնա… Ատիլէ բռնուած թռչունի մը պէս յուսահատ ջանքեր կ՚ընէր, իր անզօր ձեռքով ետ կը մղէր զայն ու զզուանքով դէմքը անդին կը դարձնէր։ Յանկարծ կոյր եւ վայրագ զայրոյթ մը բռնկեցաւ Ալի Հասանի երակներուն մէջ. մէկ ճիգով բարձրացուց կինը ու գետին նետեց զայն. ու սենեակին մէջ խելայեղօրէն պտուտկելով սկսաւ հայհոյութիւններ ընել։ — Սա լիրբին նայեցէ՛ք, սա՛ անհարազատին նայեցէ՜ք… ափ մը ցե՛խ, որ ուզած ատենս կրնամ ճզմել ներբանիս տակ արհամարհելի ու չքոտի արարա՛ծ, ինքզինքդ բա՞ն մը կարծեցիր, որովհետեւ քէֆիս եկաւ քեզի մինչեւ ինծի բարձրացնել։ Անոր մոլորած աչքերուն առջեւ կարմիր ու դեղին բոցեր կը պարէին ու զայրոյթը կը հրահրուէր կնոջը լռութենէն, պիտի ուզէր որ անիկա աղաղակէր, ճչար, բայց անոր անշարժութիւնը ու լռութիւնը զինքը կը մտրակէին նախատինքի մը պէս։ Աւելի սաստիկ, հետզհետէ աւելի խելայեղ, բարկութիւնը կը գոռար անոր օղիէ գերագրգռուած ուղեղին մէջ. աչքերը դարձան, այլեւս իր շարժումներուն տէրը չէր, մղձաւանջային տարտամութիւն մը զինքը կը պարուրէր. ուժգին հարուածներու աղմուկը իր ականջին կը հասնէր առանց զինքը սթափեցնելու, կարծես իր բազուկները չըլլային այդ հարուածները տուողը։ Փոթորիկէ մը աւերուած շուշանի պէս, Ատիլէ ֆիզիքական եւ բարոյական ցաւէն ինքնակորոյս, իր պատռտած հագուստներուն մէջ կ՚զգար բիրտ հարուածներէն վիրաւորուած մարմինը ու անսահման զգացում մը անէութեան՝ կը գրաւէր իր հոգին. ո՛չ լաց, ո՛չ աղաղակ, իր հպարտութեան զգացումը լռած էր այլեւս ու ցաւագին զարմացումով կ՚ադրադառնար որ մահուան եւ սիրոյ զգացումները հեշտագին սարսուռի մը պէս կ՚անցնէին իր երակներէն։ Երբ Ատիլէ բոլորովին սթափեցաւ, խոր լռութիւն մը տիրէր տան մէջ. արշալոյսը դեռ չէր ծագած, բայց քաֆէսներուն ետեւէն գիշերը կ՚անօսրանար եւ կը տժգունէր. այդ պահուն իր կացութեան սոսկումը զինքը պատեց ու ցրտօրէն կրցաւ մտածել պատահածին վրայ. թէեւ դեռ ներողամտութեան վարանք մը կար իր մտածումին մէջ Ալի Հասանի նկատմամբ, բայց հետզհետէ զգաց որ կարծր եւ անդիմադրելի զգացում մը կը տիրանար իրեն ու կը մերժէր հաշտութեան ոեւէ եզր։ Խռպոտ եւ շնչաց հեւք մը իր մտածումը ընդհատեց եւ խորհեցաւ որ անիկա Ալի Հասանը ըլլալու էր որ գինովներու յատուկ խռովուած քունով կը քնանար անկողնին վրայ նետուած, առանց հանուելու։ Հետեւեալ օրը իր կեսրոջ խոժոռ եւ յանդիմանական դէմքէն խուսափելով, Ատիլէ իր սենեակին մէջ առանձնացաւ. կեանքը կը սկսէր տխուր եւ լեղի դառնալ իրեն համար. խոշտանգուած մարմինը անտանելի ցաւեր կը պատճառէր իրեն, տենդը կը չորցնէր շրթունքը ու լալու փափաք մը կը կարծրացնէր իր կուրծքը եւ կոկորդը. անիկա արցունքներ կուլ տալով եւ ցաւագին մարմինը քաշքշելով կը պտուտկէր սենեակին մէջ երբ կեսուրը երեւցաւ։ — Ո՞ւր ես, ի՞նչ ես եղեր. նազըդ որի՞ է։ — Հիւանդ եմ, Աննէ՛, հեծկլտաց Ատիլէ ու մէկ անգամէն յորդառատ արցունքներ ժայթքեցին իր աչքերէն։ Անիկա կուլար բոլոր մարմնովը ցնցուելով, մանկան պէս բարձրաձայն ու այնպիսի սրտառուչ անկեղծութեամբ մը որ ձայնը կը թրթռար երկարօրէն ողբական եւ յուսահատ։ Միջոց մը կեսուրը լուռ մնաց. հանդիսաւոր կեցուածքով կը մրթնած էր պատին ու չէր գիտեր ինչպէ՞ս պատասխանել ցաւի այս արտայայտութեան. յուզմունքի ալիք մը կը բարձրանար իր հոգւոյն մէջ ու զինքը կը մղէր գթասիրտ խօսքի մը, գորովագին շարժումի մը որ պիտի ամոքէր ու մոռցնել տար Ատիլէի՝ իր ցաւը, բայց այս ինքնաբուխ զգացումը վիժեցաւ ու նախկին պալատականի հոգիին մէջ հպարտութեան եւ փառասիրութեան չար դեւը գոռաց։ Նախ ինքն ալ չէր հաւատար իր շրթներէն ելած խօսքերուն ճշդութեան, բայց հետզհետէ տարուեցաւ անոնց կիրքէն ու իր սեւ աչքերը վառեցան անհաշտ ատելութեամբ։ — Ալչաք արարա՜ծ, ամբարտաւան, ուղուրսըզ աղջիկ, ուրկէ՞ ուր իմ սեմէս ներս մտար ու դժբախտութիւն բերիր մեզի… այս յարկին տակ, մինչեւ այսօր լաց ու հառաչանք չէր լսուած ու հիմա քու պատճառաւդ սգաւոր տուն է դարձեր, նազըդ որի՞ է… փոխանակ ինքզինքդ փառաւորուած զգալու՝ դուն տղուս քէֆը հարամ կ՚ընե՜ս… դուն իրեն պարտական ըլլալով բացարձակ հնազանդութիւն, գլուխ կը բարձրացնե՛ս… բայց դուն չես գիտեր թէ ի՛նչպէս պիտի ջախջախուի այդ գլուխդ… Աւելի ուժեղ, աւելի հեծեծագին Ատիլէի լացը կը պատասխանէր Զէհէն հանըմի ձայնին։ — Վա՜խ, վա՜խ, վա՜խ… մեղք իմ կտրիճ զաւակիս. մեղք իմ առիւծիս… դուն չե՞ս մտածեր որ ինչպէս եկար, այնպէս ալ կ՚երթաս. թէ բաղդը քեզիպէսներուն համար հեղեղի մը կը նմանի՜… անմիտ ու անշո՛ւք արարած, դուն չէ՞ս խորհիր որ տղուս ոտքին փոշին չե՛ս, ուրկէ՞ ուր սորվեցար գլուխ բարձրացնել, շատ սերո՛ւնդ… Ատիլէի լացը լռեց… կեսրոջ հրացայտ աչքերուն սեւեռեցան ուրիշ աչքերը մատղաշ եւ վայրենի կենդանիի աչքեր… — Ես պայդար Իպրահիմի աղջիկն ե՛մ… Ինչո՞ւ կ՚արտասանէր այդ խօսքերը եւ ինչո՞ւ կը փառաւորուէր իր հօրմով, ինքն ալ չէր գիտեր, բայց իր ձայնին մէջ կար այնպիսի շեշտ մը ուրկէ Զէհէր հանըմ ազդուեցաւ ու անոր սրտին կարծրութիւնը թուլցաւ. մինչ Ատիլէ կը կրկնէր հեկեկալով, — Ես պայդար Իպրահիմի աղջիկն եմ։ Բայց անիկա այդ պահուն զգաց որ շրթները կը պաղէին, մեքենաբար ու թոթովելով կը ճգնէր կրկնել այդ բառերը, բայց այլեւս լեզուն չհնազանդեցաւ իր ջանքին, արագ սարսուռ մը անցաւ կռնակն ի վար, գլուխը դարձաւ, սրունքները դեդեւեցին ու երբ կը պատրաստուէր դէպի բազմոցը երթալ, կռնակն ի վար ինկաւ, արմատէն կտրուած ծառի մը պէս։ — Օ՛ֆ, օ՜ֆ… այս ինչ ձիւն էր եկաւ գլուխս, այդ անիծուած աղջկան պատճառած հոգը, պատճառած ծախսը վերջ չունի՜… տղուս հանգիստ խոռվուած է… անիկա գիշերը քուն չունի, ցորեկը խաղաղութիւն չունի… ասոր վերջը ո՞ւր պիտի երթայ։ Ատիլէ հիւանդ պառկած էր ու Ալի Հասան՝ խղճահար իր վարմունքին համար. մեծ գուրգուրանքով կը խնամէր զայն եւ այլեւս ականջ չէր կախեր մօրը յարատեւ տրտունջներուն։ Բժիշկը լրջութեամբ խօսած էր ամուսնոյն հետ եւ այս վերջինը չէր գիտեր ի՞նչպէս դարմանել իր ըրածը։ Հետզհետէ Զէհէր հանըմ տեսնելով որ իր անտարբերութիւնը խորթ կը թուէր տղուն, մտահոգ երեւցաւ, նաեւ անկեղծօրէն փափաքեցաւ որ Ատիլէ առողջանայ, մտածելով որ հիւանդութիւնը զայն աւելի շահեկան կը դարձնէր Ալի Հասանի աչքին։ Հակառակ որ հիմակ տղան շատ կը շփացնէր կինը, իր փորձառու կնոջ հոտառութեամբ կը զգար որ բան մը կար որ անդարմանելի կերպով խզուած էր անոնց մէջ եւ թէ այդ կարգի կռիւներ, եթէ ոչ նոյն ուժգնութեամբ բայց յաճախակի՝ տեղի պիտի ունենային անոնց մէջ. եւ այդ անհամաձայնութեանց վերջնական արդիւնքը գուշակել դիւրին էր։ Երբ Ալի Հասան անհամբեր ու շնչասպառ, զօրանոցէն տուն կուգար, մայրը կը գտնէր յաճախ Ատիլէի քով եւ երախտապարտութեամբ աչքերը կը լեցուէին, խորապէս կը սիրէր անիկա իր կինը ու անգիտակցութեան մը րոպէին անոր հետ ունեցած բիրտ վարմունքը պատճառ մը չէր համարեր ցրտութեան. ընդհակառակը, զայն շատ աւելի կը սիրէր, զայն ցաւցուցած ու վիրաւորած ըլլալով, կարծես աւելի տիրացած էր անոր եւ այս զգացումը այնպիսի սրտազեղում մը կը պատճառէր իրեն որ նոյն իսկ երբ հեռու եղած ատեն կը յիշէր, հոգին կը թուլնար ու սիրոյ տենդը նորոգ խոյանքով մը կ՚անցնէր իր էութեան մէջէն։ Երբ Ատիլէ առողջացաւ, Զէհէր հանըմ միջոց մը լաւ վարուեցաւ հետը. ուրիշ կարգի ծրագիրներ կ՚ուրուագծուէին իր հնարամիտ կնոջ մտքին մէջ, շատ լաւ կը ճանչնար մարդկային տկարութիւնները եւ վարժ էր զանոնք վարուելու այս կամ այն ուղղութեան. հասկցաւ թէ ինչպէ՞ս պիտի յաջողէր իր տղան Ատիլէէն բաժնելու եւ այլեւս պատեհ չհամարեց իր հարսին հետ գէշ վարուիլը, քաղցրօրէն կը յանդիմանէր զայն այդպիսի դէպքեր տեղի տուած ըլլալուն համար եւ երբ Ատիլէ ինքզինքը արդարացնելու համար կ՚ըսէր թէ այն օրը Ալի Հասանի գինովութենէն էր որ խորշած էր, Զէհէր հանըմ լրջօրէն եւ հանդիսաւորապէս կը պատասխանէր։ — Ի՜նչ կ՚ուզէ ըլլա՜յ… ի՜նչ կ՚ուզէ ընէ, էրիկ մարդ է անիկա։ Ատիլէ երկար օրեր մնաց շատ տժգոյն եւ տխուր. մասնաւոր մտասեւեռում մը զինքը փոխն ի փոխ կ՚անցնէր յոյսի եւ տարակոյսի տագնապներէն. իր նոր ապաքինած հիւանդի աչքերուն մէջ տենդագին կենսունակութիւն մը կար եւ միեւնոյն ատեն սրտառուչ խոնաւութիւն մը. իր ձայնը առեր էր հեծկլտանքի բեկբեկ եւ մելամաղձոտ շեշտը. իր գեղջուկի ձեռքերը նիհարցեր ու ճերմկեր էին ու մատները կը բարակնային հիւծախտաւորներու մատներուն պէս։ Յաճախ հոգիին խորէն հառաչանք մը մինչեւ շրթները կը բարձրանար եւ մտահոգ կը մնար՝ քանի մը րոպէ սրտին ցաւը մտիկ ընելով։ Իրեն օգնելու համար հեռաւոր թաղի մէջ բնակող կեսրոջը մէկ բարեկամուհին դեռատի աղախին մը ղրկած էր իրենց. երկու երիտասարդ կիները առաջին չէին սիրած զիրար, որովհետեւ Ատիլէ անտանելի գտեր էր նորեկին համարձակութիւնը, հեգնող ակնարկները եւ ճարպիկ աղջկան բանիմաց նենգութիւնները։ Մագպուլէ ունէր նաեւ դիւային շնորհ մը որ առանց գեղեցկացնելու հրապուրիչ կը դարձնէր զինքը. անոր ճկուն շարժուձեւերը, դիտմամբ փախուստները եւ կիսաբաց դռներէ արձակած ճիչերը ու քրքիջները կը խնդացնէին Ալի Հասանը որ Մագպուլէի հետ կը կատակէր եւ անով կը հետաքրքրուէր։ Երբեմն ալ չափը կ՚անցնէր մանաւանդ երբ Ալի Հասան խմած ըլլար եւ Ատիլէ ժամեր ու ժամեր կը հանդուրժէր այդ կնոջ ներկայութեան իր սենեակին մէջ։ Առաւօտ էր, եւ Ալի Հասան նոր մեկներ էր տունէն երբ Մագպուլէ Ատիլէի սենեակը մտաւ ծառայելու համար։ Յանկարծ Ատիլէ կեցաւ աղախինին դիմաց ու խստութեամբ ըսաւ անոր։ — Ես այլեւս չեմ ուզեր որ երբ պէյը այս սեմէն ներս մտնա՛յ, դուն որ եւ է պատճառաւ երեւաս իրեն։ — Գլխուս վրայ, հանըմս… Մագպուլէ կը շարունակէր սենեակը կարգի բերել եւ միւս կողմէ կը լսէր հազիւ զսպուած լկտութեամբ։ — Ո՛չ, ես այլեւս երբէ՛ք, երբէ՛ք այդպիսի բան չեմ ուզեր… Ատիլէ շուարեցաւ ու քանի մը անգամ կրկնեց արգելքը յանդիմանական շեշտով մը, արիւնը կ՚եռար երակներուն մէջ եւ տաք ալիք մը բարձրացաւ մինչեւ այտերը, մինչեւ ճակատը ու քունքերուն մէջ զգաց արագ եւ զօրաւոր թնդիւններ. միեւնոյն ատեն մտածեց. «Իրաւ է որ գեղեցիկ չէ՛, բայց իրաւ է նաեւ որ շէյթանի հրապոյր մը ունի» ու ցաւագին մտածում մը գալարեց զինքը հոգեկան խոր ցաւով։ — Ո՞ւր է Մագպուլէն։ — Պէ՜յս պատասխանեց Ատիլէ հեկեկագին ձայնով մը, պէտք չունինք իր ծառայութեան, ես քու աղախինդ չե՞մ, ինչ որ ուզես ինծի ըսէ։ — Կանչէ՛ Մագպուլէն։ — Պէ՜յս… արցունքներ խէղդեցին Ատիլէի ձայնը ու սկսաւ հեծկլտալ։ — Օ՜ֆ… օ՜ֆ… կեանքը դառնահամ սկսաւ դառնալ, Ատիլէ՛… զուարթութիւնդ երկչոտ թռչունի մը պէս թռաւ գնաց, ու դուն ճզղած տղու մը պէս անտանելի դարձար… դուն չեն ուզեր կանչել Մագպուլէն, ես իրեն կ՚երթամ։ Երբե՜ք, երբե՜ք այլեւս ոտքը չպիտի դնէր այդ անիծեալ սեմին վրայ… Ատիլէ աճապարանքով կը հագուէր ու իր ցաւատանջ մտածումով ամբողջ գիշերը թափառելէ ետքը կսկծալի հաւանականութեանց շուրջը, հիմայ կը խուսափէր կարծես իր ցաւէն, կը խուսափէր իր դժոխային չարչարանքէն։ Առաւօտը նոր ծագեր էր, աշնանային զովութիւն մը սարսուռով կը համակէր իր անձը, քամին կը փչէր տանիքին վրայ ու նեղ փողոցներէն սուրալով կ՚անցնէր բուի պէս վայելով։ Ատիլէ կ՚ուզէր մեկնիլ ո եւ է մէկը չտեսած, ո եւ է մէ՛կը, այդ անիծեալ էակներէն որոնց իւրաքանչիւրին կեանքի նպատակն էր կարծես իր երջանկութիւնը փշրել. իր աչքերը լալէն կուրցեր էին, ու շրթները ողբալէն տժգուներ. բայց որո՞ւ հոգն էր՝ ու կարծես լրացնելու համար իր տառապանքը ու իր կրած նախատինքները նոյն յարկին ներքեւ, իր քովի սենեակին մէջ Ալի Հասան հարճ առեր էր այդ նորեկ աղախինը…։ Գիտէր, շատ լաւ գիտէր թէ ինչպէս պիտի պախարակէին իր փախուստը, որքան անմիտ ու բան չգիտցող պիտի նկատէին զինքը… բայց ինքը, Ատիլէ, պայտար Իպրահիմի աղջիկը, այդպիսի բանի մը չէր կրնար հանուրժել, ե՜րբեք, ե՜րբեք… Ոչ իսկ կը մտաբերէր թէ պատահածը սովորական եւ առօրեայ դէպք մըն էր, ոչ իսկ կը խորհէր թէ առանց այդ համեմատութիւնները տալու այդ դէպքին՝ կարելի էր լռութեան եւ համակերպութեան մէջ խղդել իր ցաւը. այլ ընդհակառակը իրեն կը թուէր որ այդպիսի չարչարանք ոչ մէկ կին չէր կրած, ու այդպիսի գիշեր ոչ մէկ Իսլամուհի չէր անցուցած։ Ուրուականի մը պէս անշշուկ սահեցաւ սանդուխներէն ու խելակորոյս փախստականի պէս անցաւ փողոցներէն. հազիւ թէ ինքնամփոփումի րոպէ մը կրցաւ ունենցալ շոգենաւին մէջ որ զինքը դէպի Սալաճաք կը տանէր։ Անիկա հագեր էր սեւ պիւրիւմ մը եւ երեսը ծածկեր էր անթափանց եւ նոյնպէս սեւ փէչէով. անիկա ոչ մէկ րոպէ իր երեսը բացաւ մինչ քանի մը ցանցառ թրքուհիներ հետաքրքրուած իր լռութենէն, հարցումներ կ՚ուղղէին իրեն… — Ճահիլ է, բայց սիրտը ցաւած է, բարունակի մը կը նմանի որ կարկտահար եղած ըլլայ կ՚ըսէր կին մը իր քովինին։ — Ա՜խ… ա՜խ… որուն որ սիրտը կը վառի անիկա կը հասկնայ, կ՚ըսէր պառաւ մը, փորձառու շեշտով մը։ — Ի՞նչ ցաւով սիրտդ կը ցաւի, կը հարցնէր երիտասարդ կին մը սրտառուչ մտերմութեամբ մը… Ու բէչէին ներքեւէն անընդհատ Ատիլէի աչքերը կ՚արտասուէին։ Ցուրտ էր եւ առաւօտեան քամին կը մտրակէր զինքը։ Փոթորկալի եւ մոլեգին ամպեր կը կուտակուէին երկնքին վրայ. շոգենաւին կտաւները կը ծեծուէին ու կը շառաչէին կարծես մօտալուտ եւ աղետալի ժամեր ազդարարելով։ Թանձր եւ դառնագին տխրութիւն մը կը ծածանէր քաղաքին վրայ ու Ատիլէի կը թուէր որ ամբողջ աշխարհ իր սուգը կը բռնէր։ Սալաճաքի բարձունքին վրայ Իպրահիմի տնակին մէջ, կեանքը միջոց մը ալեկոծուելէ ետք ստացեր էր իր խաղաղ եւ կայուն հանդարտութիւնը, բայց այդ խաղաղութիւնը առերեւոյթ էր եւ բոլոր հոգիները վրդովուած մնացեր էին Ատիլէի կրած նախատինքով ու ցաւով։ Այր ու կին երկու ծերունիները ինքզինքնին արտայայտելէ ետքը իսլամի վայել սակաւապետութեամբ այլեւս կը լռէին ու թէեւ յարատեւ կերպով կը խորհէին իրենց աղջկանը դժբաղդութեանը վրայ, բայց այլ եւս պատշաճ չէին համարեր այդ մասին խօսիլ ու իրենց հոգեկան տրամադրութիւնները ի յայտ բերել։ Մռայլ, խոժոռ եւ անփոփոխելի տխրութիւն մը յաջորդեր էր երբեմնի ժպտուն պարզութեան ու այդ լռին մելամաղձութեան մը բոլորին հոգիները հաղորդակից էին անսահմանելի նրբութեամբ մը… Ատիլէ շատ փոխուած էր. հիւանդագին նիհարութիւն մը այլափոխեր էր անոր դէմքը որուն վրայ աչքերուն լոյսը կը նուաղէր. վիշտի եւ յուսախաբութեան ծալք մը վաղահասօրէն կը թառամեցնէր իր այտերուն փափկութիւնը ու իր թխորակ մորթին տակէն արիւնը վառեր, վառեր ու հատեր էր կարծես, այնքա՛ն գունատեր էր, դիակնային տժգունութիւնով մը։ Երբեմն, ծայրայեղ խնամքով քօղարկուած, կը պտտկէր պարտէզին մէջ, ուր ծառերը տերեւաթափ կ՚ըլլային եւ իրենց մերկացած ճիւղերը կը ցցէին հիւսիսային հովերէն դողդոջելով. յամր եւ անխուսափելի քայքայումը զինքը շրջապատող բնութեան՝ կ՚արծարծէր իր տխրութիւնը եւ աչքերը տաժանքով կը պտտցնէր իր շուրջը։ Երբե՜ք, այլեւս չէր դառնար այն կողմը ուր առաջին անգամ իր սիրականը երեւցեր էր… մարգագետինը թառամեր էր եւ այլեւս չկային անոր թաւշեայ դալարին ծանրագին գորգի մը պէս պիտակող ճերմակ եւ գունագեղ ծաղիկները. այլեւս դեղնած եւ չոր ձողերը երբեմնի դալարագեղ բոյսերուն՝ ստեւներու պէս կը ցցուէին ցանցառօրէն կարծրացած հողին մէջէն, ուր դեգերող արօտականները հայրենաբաղձ բառաչիւններով գալիք գարունները կ՚երազէին։ Ու արեւը երբ երեւնար, մթին եւ հոծ ամպերու մէջերէն կը լուսաւորէր իր ճերմակ եւ ջերմութենէ զուրկ ճառագայթներովը այս ոգեւորող բնութիւնը։ Երբեմն ալ Ատիլէ կը նստէր դրանը սեմին վրայ ու կզակը ափին կրթնցոււցած՝ կը խորէր երկարօրէն, ո՛չ մէկ թշնամական զգացում, ո՛չ մէկ դառնութիւն չէր մնացած իր մէջ։ Օրերու ընթացքին Ալի Հասանի նկատմամբ իր ունեցած քէնը եւ իր կրած նախատինքին յիշատակը մեղմացեր էին, բայց կ՚զգար որ, հակառակ ամէն բանի, իրարմէ բաժնուած էին. քանի որ շատ մը օրեր անցեր էին ու անիկա ոչ մէկ ջանք ըրեր էր իրեն մօտիկանալու, հաշտութիւն առաջարկելու. ինչպէ՛ս, հլու եւ հնազանդ, թէեւ գլխիկոր, պիտի մտնէր վերստին ամուսնոյն հովանիին ներքեւ, փարախի մէջ մտնող ոչխարի մը նման, ինչպէ՜ս, խռովքի եւ տարփանքի ժամերու մէջ կարօտով կը յիշէր զայն, անոր բրտութիւնները, անոր հարուածներն իսկ եւ իր հոգին ծարաւի էր անոր սիրոյն։ Երբ այսպէս, վիզը ծուռ, նայուածքը մոլորուն, կ՚երազէր, յաճախ իր մօտ կ՚զգար Ճէմիլին ներկայութիւնը, անոր հեւքոտ շնչառութիւնը եւ բոցավառ աչքերը կը հետապնդէին զինքը, խանգարելով իր հոգիին ցաւագին ներդաշնակութիւնը։ Ատիլէի նոր կացութիւնը արծարծեր էր Ճէմիլի յոյսերը եւ յաւականութիւնները, եւ երիտասարդ ձիադարմանը իր յամառ սիրով կը տանջէր զինքը։ — Ո՛չ, ո՛չ… ըսեր էր Ատիլէ կտրուկ եւ վճռական շեշտով՝ անգամ մը երբ Ճէմիլ խօսք բացեր էր իրեն իր զգացումներուն մասին ու հիմակ ամէն անգամ որ զայն կը զգար իր շուրջը, գլուխը կը բատձրացնէր ցանկապատէն անդին, կը տեսնար անոր արեւակէզ դէմքը, մոլար աչքերը, մազերու սեւ փունջը ճակտին վրայ ու ահաբեկած, անոր համր աղերսանքին կը պատասխանէր գլուխը շարժելով մերժողաբար։ Այդ պատճառաւ էր որ Ճէմիլ սեւ յուսահատութենէ բռնուած՝ կը թափառէր երեկոները գինետունէ գինետուն. ու վերադարձին՝ Ատիլէ քունէն արթննալով կը լսէր անոր գոռ եւ վայրենի ձայնը որ տարերային ուժգնութեամբ մը կը բարձրանար ու կը հասնէր մինչեւ իր ականջին։ «Անօրինակ ցաւի մը մէջ ինկած եմ. «Որ ոչ կը քնացնէ զիս եւ ոչ կ՚սթափեցնէ «Ու օրէ օր իմ վիշտ կ՚աճեցնէ՜… Հակառակ իրեն Ճէմիլի հրայրքը զինքը կը խռովէր, մինչ իր սիրոյ եւ հեշտանքի գիշերներու բոլոր յիշատակները, այդ տարփաւէտ եւ տրտում երգերով կենդանացած, նոր իրականութեամբ մը կ՚անցնէին տեսիլքի պէս իր չարչարուած մտածումին մէջէն։ Իպրահիմ, թէ՛ հոգեկան, թէ՛ ֆիզիքական մեծ ցնցում կրեց Ատիլէի պատահած դժբախտութեան վերահասու ըլլալով ու իր հպարտ եւ արժանաւոր հոգին ըմբոստացաւ իր աղջկան միջոցաւ եւ իրեն եղած նախատինքին դէմ. սրտմտութեամբ եւ հետզհետէ արհամարհանքով մը խորհէր այդ երիտասարդ սպային վրայ, որ չէր գիտցած գնահատել Ատիլէի պէս քնքուշ եւ սիրագեղ կին մը։ Զայրոյթով կը մտաբերէր որ իր աղջկան միամիտ եւ անսեթեւեթ պարզութիւնը. պայծառ զուարթութիւնը հրապուրելէ ետքը այդ պղտոր զուարճութիւններէ յափրացած զինւորականը՝ վերջապէս զայն ձանձրացուցեր էր… ուրեմն, իբր հա՞րճ ընդուներ էր իր աղջիկը, իր, Իպրահիմի աղջիկը… Եթէ կարենար իր կարկամած սրունքներուն վրայ կանգնելու ու երթալ այդ ապականուած երիտասարդութեան երեսին նետել իր բոլոր զգացած նողկանքը… եթէ կարենար երթալ ու յայտնել անոնր որ իրենց հայրերը ու հաւերը աւելի զօրաւոր եւ յաղթական եղած էին միշտ, որովհետեւ պողպատի պէս կարծր եւ անընկճելի էր իրենց վեհանձնութիւնը եւ առաքինութիւնը… բայց ինք անկողնին գամուած թշուառ մըն էր ինք, որ թշնամիին աչքերուն մէջ նայած էր առանց իր արտեւանունքը քթթելու, ինք որ իր զայրոյթի րոպէներուն առիւծ դարձած էր, հիմակ շղթայուած ու անզօր կը մնար՝ ինչպէս մեռելը իր գերեզմանին մէջ ու չէր կրնար երթալ հաշիւ պահանջել իր մէկ հատիկ աղջկանը եղած նախատինքին։ Իպրահիմ այլեւս հաշտութիւն չէր ուզեր. ան ո՜չ, այլ վերջնական խզում. ինչո՞ւ աղջիկը կապուած կը պահէին, ինչո՞ւ այդ վատ զինուորականը չէր արձակէր զայն. առաջին օրէն իսկ Ճէմիլի միջոցաւ «փուսուլա» մը ղրկելով՝ այդ պահանջքը դրեր էր իր փեսին։ «Ես, Իպրահիմ, կ՚ուզեմ որ իմ աղջիկս արձակես» Ու ո՛չ մէկ պատասխան։ Իպրահիմ, իր հիւանդութեան տաժանելի շրջանին մէջ, առաջին անգամը ըլլալով՝ դառնացաւ իր վիճակին վրայ։ Իր անդամները աւելի ծանր թուեցան իրեն, մահը կամայական ու հեռաւոր. անիկա դառնօրէն զգաց որ անհետացող սերունդի մը յետամնաց մէկ անդամն էր. ինչո՞ւ իր աչքերը բաց կը մնային, ինչո՞ւ իր շրթները չէին պաղեր մահուան սառնային համբոյրով։ Իր դիակնացած անդամներուն վրայ որոնք շարժում եւ ուժ կորսնցուցեր էին, գլուխը կ՚՚ապրէր միայն եւ իր իմացականութիւնը կը մնար յստակ ու կորովի տառապելու ու զայրանալու համար։ Իր շատ թուխ եւ ճերմակ մօրուքով շրջանակուած դէմքին վրայ աչքերը ցաւագինօրէն կը տառապէին՝ ամէն անգամ որ իր նուաղած նայուածքը հանդիպէր Ատիլէի։ — Օ՜ֆ, օ՜ֆ… ամենակարող Ալլա՜հ, ինչո՜ւ կեանքը դառնահամ պտուղի մը նման է։ Դարձեալ «մուէզզին»ի բարեպաշտիկ կոչին՝ իր կինը կուգար «նամազ»ը ընելու, որուն կ՚ընկերանար ծերունին իր նայուածքով. բայց իր դողդոջուն շրթներուն վրայ սրբասուն բառերը կը կորսնցնէին կարծես իրենց իմաստը ու իր հոգիին խաղաղութեան հետ մարեր էր նաեւ այն աստուածային ոգին որ իր տաժանելի կեանքը կը թեթեւցնէր։ Վերջին երկրպագութիւնները ընելէ ետքը, պառաւը պահ մը ծալլապատիկ կը նստէր փսիաթին վրայ ու ամէնքն ալ լուռ կը մնային, խորասուզուած առանձին մտածումներու մէջ։ — Օ՜ֆ… օ՜ֆ… ճակատագիրը սեւ է… կ՚ըսէր վերջապէս պառաւը, պատասխանելով իր սիրելիներու վրդովմունքին։ Դարձեա՛լ, մայրամուտին, երբ Ատիլէ սեմին վրայ նստած, երեսը ափին մէջ կը խոկար, Իպրահիմին կինը Գուրան կը կարդար ու երկար ատեն անոր երգող եւ տխուր ձայնը կը հնչէր երկարաձգուելով հեծեծագին ելեւէջի մը մէջ։ Իրիկնամուտի թերաստուերը կը քողարկէր գիւղանկարը ցանկապատէն անդին, Ճէմիլի մթին դէմքին վրայ աչքերը կը վառէին ցանկութենէ եւ յուսահատութենէ եւ երբ Ատիլէ գլուխը վեր բարձրացնելով, իր աչքերը կուրցնող արցունքներուն մէջէն տեսնէր անոր նայուածքը, գլուխը կը շարունակէր ցնցել մերժումով. անողոք ճակատագրականութիւն մը սիրողը սիրածէն կը բաժնէր եւ մինչ մորթին մէջ հալող երանգները ու աշնանային երեկոներու զովութիւնը, ինչպէս նաեւ բուի պէս վայող քամիին հեծեծանքը կը հրաւիրէին մարդիկը խաղաղ եւ երանաւէտ գորովանքի, ամէն մէկը աւելի ուժգին կ՚զգար իր սեւ բաղդը. ու այս պատճառաւ էր թերեւս որ ուշ ատեն, ճամբուն վրայ երկարաձգուող ողբական եւ լալագին սիրոյ երգերը ցաւի երգեր էին միանգամայն եւ կը յարմարէին իւրաքանչիւրին հոգեկան տրամադրութեան։ Գիշերը յառաջացած էր, բայց Ոսկեղջիւրի իրենց բնակարանին մէջ՝ Ալի Հասան եւ մայրը չէին քնանար ու կը խօսէին։ Ձմեռը սկսած էր եւ ձիւնը կը տեղար անդադար ալ աւելի լռութեան մէջ մխրճելով հանդարտ քաղաքը։ Կապերտներով ծածկուած սենեակին մէջ կրակարանին պղինձը կը պլպլար եւ կրակներու դէզ մը ճերմակ մոխիրի խաւին ներեւէն կարմիր սուտակի ցոլքեր կ՚արձակէր, մայր ու տղայ պահ մը դադրեցան խօսակցելէ եւ Ալի Հասան յոգնած եւ մտազբաղ ցած բազմոցին վրայ երկնցաւ ու սկսաւ ծխել. մայրը նստած էր դէմը ուրիշ բազմոցի մը վրայ եւ ո եւ է նպատակ հետապնդող անձի աթնութեամբ կը դիտէր իր տղուն շարժուձեւերը եւ արտայայտութիւնը, անոնցմէ գուշակելու համար իր սերմենած զգացումներուն եւ գաղափարներուն արդիւնքը. բայց իր տղան որ այնքան դիւրաւ հասկնալի էր իրեն համար, ահա կը դառնար անթափանցելի ու Զէհէր հանըմ ծայրայեղ կերպով մտահոգ էր։ Երկրորդ «փուսուլա» մը եկեր էր Իպրահիմէն. «Ես, Իպրահիմ, անգամ մըն ալ կ՚ըսեմ քեզի որ արձակես իմ աղջիկս»։ — Այդպէս ալ պէտք է ընել. մարդը իրաւունք ունի. Իսլամի վայել չէ խեղճ աղջկան մը կեանքը կաշկանդել աննպատակ։ Լսեցի որ կրկին պիտի ամուսնանա՜յ, «խըսմէթ»ը մի՛ կապեր, արձակէ զայն…։ Զայրոյթի տագնապէ մը տժգունեցաւ զինուորականը՝ անիկա մէկ ոստումով ոտքի ելաւ. — Պիտի ամուսնանա՜յ… Աչքին առաջքէն կ՚անցնէին կայծակի արագութեամբ գողտր եւ յանկուցիչ տեսիլներ։ Ատիլէի պատկերը երբեմն որոշ կը ներկայանար իրեն եւ երբեմն ալ կ՚անհետանար տարտամութեան մէջ. կցկտուր մանրամասնութիւններ կը յամառէին. վզին վրայ ինկած մազի խոպոպիկ մը, ծոծրակին գիծը, քունքերուն վրայ՝ լաւ գծուած յօնքերուն վերջաւորութիւնը ու Ատիլէի երջանիկ օրերուն ժպիտը ու զուարթութիւնը, Ալի Հասան յիշեց, համբոյրը անոր խնդացող բերնին վրայ երբ փափուկ եւ ծաղկի թերթերու պէս զով շրթներուն ետեւէն կ՚զգար կարծրութիւնը անոր մանրիկ եւ սուր ակռաներուն։ — Աննէ՜… Աննէ՜… — Ինչո՞ւ չարձակես զինքը. ինչո՞ւ «խըսմէթ»ին դէմ երթաս. աղջկանը պակա՞սը կայ քեզի համար եւ ի՞նչ տեղերէ։ — Աննէ՜, ըսաւ Հասան կտրուկ ձայնով մը, ճի՞շդ է որ պիտի ամուսնանայ։ — Այո՛, հաստատ տեղէ լսեցի։ — Որո՞ւ հետ։ — Չեմ գիտեր, կրնայ Ատիլ պէյը ըլլալ, կրնայ Ճէմիլը, կրնայ ուրիշ մէկը… Գոռ եւ վայրագ աղաղակ մը խաբանեց մօրը ձայնը. Ալի Հասան սենեակէն դուրս ելաւ քանի մը րոպէ ետքը մայրը լսեց որ տանը դուռը կը փակուէր դղրդիւնով։ Ալի Հասան խուսափելով իր տունէն միջոց մը խելակորոյս թափառեցաւ թաղերուն մէջ. ձիւնը միշտ կը տեղար բայց ինքը չէր զգար ո՛չ ցուրտը, ո՛չ յոգնութիւնը. արտակարգ ուժգնութեամբ փոթորիկ մը կը գոռար իր հոգիին մէջ ու զինքը կը խարազանէր հակասական զգացումներով. իր վրդովուած էութեան մէջ Ատիլէ կը ներկայանար փոխն ի փոխ իր լաւ ու գէշ օրերուն մէջ. զայն կը տեսնէր առաջին օրուան պատկերով Սալաճագի պարտէզին մէջ. վարդագոյն «էնթարի»ն հագած ու անոր չարաճիճի ժպիտը, արծաթեայ օղերուն լուսնային ցոլքը անոր թուխ այտերուն վրայ։ Ու ա՛յն աչքերը որոնց վրայէն քօղը ինքը վերցուցեր էր առաջին անգամ, պիտի նայէին յուզուած հետաքրքրութեամբ մը ուրիշ մարդու մը աչքերո՜ւն… երբե՛ք, երբե՛ք… Կը յիշէր հիմակ Ատիլ պէյ քօղարկուած շահագրգռութիւնը Ատիլէի մասին, կը յիշէր այն անբացատրելի արտայայտութիւնը զոր տեսեր էր անոր դէմքին վրայ երբ իմացեր էր կնոջը փախուստը… նոր փեսացուն Ատիլ պէյն է՜ր… այո՛, այո՛… եւ այդպէս բան չպիտի ըլլար։ Ամէն մէկ մտածում, ամէն մէկ յիշատակ զինքը կը ցնցէր ցաւագին ուժգնութեամբ մը. ինչո՞ւ այդ սիրուն եւ շնորհալի աղջկան սիրտը կոտրեր էր, ինչո՞ւ արհամարհեր էր անոր խոնարհութիւնը եւ բոլորանուէր սէրը. ու անդիմադրելի ցանկութիւն մը զայն տեսնելու, անոր սիրտը շահելու եւ կրկին զայն իր թեւին ներքեւ առնելու, զինքը խանդավառեց։ Ուշ ատեն գնաց զարկաւ իր մէկ ընկերոջը դուռը եւ հոն անցուց գիշերը, չուզելով տուն դառնալ ուր կ՚զգար թէ պիտի գտնէր իր մայրը արթուն եւ զինքը հետապնդելու պատրաստ. կ՚զգար որ չարիքին աղբիւրը մայրը եղած էր եւ առաջին անգամը ըլլալով իր զգացումները թշնամական կը դառնային անոր նկատմամբ, կը տեսնէր մօրը վտիտ «սիլուէդ»ը, անոր բարձր եւ տիրական հասակը, աչքերուն մթին եւ խորհրդաւոր լոյսը եւ Ալի Հասան կը խուսափէր իր տունէն։ Առաւօտուն կանուխ մեկնեցաւ դէպի Սալաճագ. շոգենաւ չգտնելով անցաւ Սկիւտար, ուրկէ վարձու ձիով մը բարձրացաւ դէպի այն բարձունքը ուր երջանկութիւնը ընդնշմարեր էր առաջին անգամ. մռայլ դառնութիւն մը զինքը խոժոռ կը դարձնէր եւ ան ո եւ է դիմադրութեան պարագային կը պատրաստուէր պայքարելու, չէ՞ որ իր «նիքեահլը»ն էր Ատիլէ եւ իրաւունք ունէր զան բռնի ուժով իր տունը տանելու, այո՛, բռնի ուժով. ու կ՚զգար Ատիլէի բաբախուն ու սարսափած էութիւնը իր կուրծքին վրայ, կը զգար անոր նուաղած աչքերուն քաղցրութիւնը, դիմադրող եւ դողդոջուն շրթները, բազուկներուն անզօր պրկումը, կ՚զգար բոլոր ասոնք ու իր հոգիին խորերէն անծանօթ ու կարծես դարաւոր ձայն մը, առեւանգումի եւ վայրագութեան ախորժակներով արթնցած, յաղթանակի ուրախութիւնը կ՚երգէր։ Բայց երբ Ալի Հասան Իպրահիմի տնակին մօտեցաւ եւ զայն տեսաւ ձիւնապատ դաշտերէն անդին, ճերմակ բեռին տակ ճնշուած կմախային ծառերու ճիւղերուն ցանցին ետեւէն, ամբողջ եռանդը մարեցաւ ու ինքզինքը երկչոտ զգաց տղու մը պէս, ձին կապեց ցանկապատին ու մտիկ ըրաւ, ինչպէս այն առաջին օրը՝ պառաւին կերկերաձայն եւ սրբազան երգը կը հասնէր իրեն, բայց ո՞ւր է շքեղ արեւը, ո՞ւր էին պերճ եւ երանգաւոր բուսականութիւնը եւ ո՞ւր էր մանաւանդ ճերմակ եւ ծփացող քօղը իր սիրականին։ Իր յուզուած հոգիին մէջ երկարօրէն թրթռաց տխուր բանաստեղծականութիւնը անցած բաներուն, սարսուռ մը համակեց զինքը ու զգաց որ այդ պահուն ամէն անձնուիրութեան եւ ամէն զոհողութեան պատրաստ էր։ Ինչպէ՞ս անցաւ ցանկապատէն, ինչպէ՞ս անցաւ տնակին սեմէն… ինքն ալ չէր գիտեր. կարծես երազի մը մէջ կը քալեր. իր յուզումի պղտորուած աչքերուն առջեւ կը յամառէր տեսիլքը խուսափող կիներուն. Ատիլէ ուրուականի մը պէս ճերմկած ու քօղը ծածկած մինչեւ աչքերը, շուարուն, եղերական, կը վարանէր ասդին անդին ու չէր գիտեր ո՞ր ուղղութեամբ ընթանալ եւ Ալի Հասանի նայուածքէն փախչի. վերջապէս արագ եւ անշշուկ կ՚անհետանար անիկա դուռնէն անդին, խտացող ստուերին մէջ՝ մինչ իրեն կը հետեւէր մօրը յամր եւ ծանր քայլերուն թաւ աղմուկը։ Փոխանակ երջանակացնելու, ուրեմն դժբախտացուցե՞ր էր այդ խոնարհ եւ մեկուսացախ ընտանիքը։ Ալի Հասանի խղճմտանքը կը յանդիմանէր զինքը. ուրեմն իր առաջին հանդիպումը Ատիլէի հետ չարի՞ք մը եղած էր։ Հիմակ մնացած Իպրահիմի հետ կը տեսնէր որ անոր շրթները կը դողդոջէին եւ ինքը չէր գիտեր որ կ՚աղօրէ՞ր թէ կ՚անիծէր անիկա, այլ սակայն ինքն ալ դժբախտ էր, խորապէս դժբախտ եւ եկած էր ներողութիւն եւ հաշտութիւն խնդրելու այդ պատկառելի ծերունիէն։ Իպրահիմ լուռ եւ խոժոռ նստեր էր անկողինին մէջ եւ յուզմունքին սաստկութենէն գլուխը կը շարժէր անշարժ իրանին վրայ կարկամած մատները ջղաձգօրէն կը գալաուէին վերմակին վրայ ու անիկա ցաւատանջ ու միանգամայն ահաբեկող երեւոյթ մը ունէր, ատելութիւնը ու զայրոյթը կը գոռային անոր գլխուն մէջ։ Ալի Հասան ոտքի վրայ կեցած, տաժանելիօրէն քրտինքը կը սրբէր ճակտին վրայէն ու աչքերը գետինը յառած կը մնար չհամարձակելով ոչ շարժում մընել, ոչ խօսք մը արտասանել. վերջապէս սակայն մօտիկցաւ ծերունիին, գետին հակեցաւ եւ ուզելով անոր ձեռքը համբուրել ծնրադրեց անկողնին քով։ — Պապաճիիմ… ներէ՛ ինծի… ներէ՛ ինծի։ Ծերունիին աչքերը դարձան։ — Ո՛չ, ո՛չ, ատելութիւնը քիչ անգամ եկած բոյն դրած է իմ հոգիիս մէջ, բայց երբ անգամ մը հոն է՜… Ծերունին դանդաղօրէն բռունցքը վերցուց եւ որովհետեւ բազուկին շարժումներուն տէրը չէր, անիկա միջոցին մէջ պահ մը դեդեւելէ ետքը ինկաւ կուրծքին վրայ խոր հեւք մը արձակել տալով իրեն։ Սոսկալի լռութիւն մը յաջորդեց։ Իր զգացած ճնշումին մէջ Ալի Հասան մոռցեր էր իր սիրոյ երազները, իր ցանկութեան նոպաները ու հիմա միակ մտածում մը ունէր. հեռանալ Իպրահիմի հրաշէկ գամի պէս իր սիրտին մէջ մխուող նայուածքէն, բայց այդ նայուածքը հետզհետէ թուլցաւ, ծերունիին շրթները կրկին սկսան դողդոջել յամառօրէն շարժելով մօրուքը կուրծքին վրայ, անոր պղնձագոյն ճակատը խորշոմեցաւ ու դառնութեան եւ յուսահատութեան ստուեր մը անցաւ դէմքին վրայէն։ — Ո՜վ Աստուածս, ամենակարող եւ հզօր, ո՞ր անծանօթ յանցանքիս պատիժն էր աս, մեղանչեր եմ ուրեմն անգիտակցութեամբ. քանի որ ո՛չ վատ, ո՛չ անարդար եւ ո՛չ ալ փցուն եղեր եմ կեանքիս մէջ… ո՜վ Աստուածս, ամենակարող, եւ հզօր, ինչո՞ւ ինծի մոռցար այս աշխարհիս վրայ, ուրեմն իմ ճակատս գրուած էր դառնութեամբ եւ սրտմտութիւնո՞վ մեռնիլ խաղաղութեամբ ապրելէ ետքը… — Պապաճիի՜մ… կը թօթովէր Ալի Հասան խորապէս զգացուած ծերունիին ցաւէն, ներէ ինծի, միայն ներէ՛ եւ ուրիշ բան չեմ ուզեր ես։ Ուրուականային նայուածք մը, կարծես աննշմարելի մշուշի մը ետեւէն աղօտացած կը նայէր զինուորականին. կը տեսնէ՞ր զինքը ծերունին. գիտէ՞ր թէ ո՛վ էր ինքը, զառանցանքներ չէի՞ն անոր բերնէն ելած խօսքերը. Ալլահ, Ալլա՜հ… ողորմէ՛ մեզի, Իպրահիմ այդ անցեալ եւ արդէն մեռած ոգիի նայուածքով կը խօսէր իրեն հետզհետէ մեղմ եւ ողբական շեշտով մը։ — Ես խոնարհ էի եւ մեծութեան չէի ցանկար, համակերպելով բաղդին ընծայած բոլոր դժուարութիւններուն, չէի նետուած կեանքի փոթորկալի ալիքներուն մէջ եւ ափունքը կեցած հեռուէն կը դիտէի ուրիշներուն սոսկալի եւ արիւնոտ պայքարը, Աստուծոյ ամվիճելի կամքովը արեւին լոյսը ընծայուեր էր աչքերուս եւ ապրելու ուրախութիւնը իբր Աստուածային շնորհ վայելեցի… իմ կեանքս շուք չէ ձգած ո եւ է մարդկային արարածի վրայ եւ կերած հացս իմ արդար իրաւունքս եղած է։ Ոչ մէկ օր եւ ոչ մէկ ժամ չեմ խափաներ ուրիշին երջանկութիւնը ու վայրի ծառի պէս ապրեր եմ առանձնութեան եւ խաղաղութեան մէջ…։ Երկար ատեն անզաւակ մնացած ըլլալով, համակերպած էի արդէն իմ բաղդիս երբ Աստուծոյ շնորհը մեր վրայ ճառագայթեց ու Ատիլէս աշխարհ եկաւ. երբ առաջին անգամ աչքերուն լոյսը տեսայ, երբ առաջին անգամ շրթներուն ժպիտը տեսայ, կարծես նոր արեւ մը ծագեցաւ ինծի համար. ան իմ միակ ինչքս, իմ միակ երջանկութիւնս դարձաւ, իրմով ուրախացայ եւ իրմով մանկացայ… անիկա իմ ճերմակ աղաւնիս էր, իմ աչքիս լոյսը, իմ սրտիս ջերմութիւնը… ու ահա օր մը ուրուրը մտաւ իմ տանս մէջ… օ՜ֆ… — Ես վատ ու անարժան մարդ եմ, խղճա՛ իմ վրաս ու ներէ՛ ինծի… — Աստուծոյ դիմէ, քու յանցանքիդ քաւութեանը համար, միայն Ան է մեծ, ամենաբարի եւ անյիշաչար… Ես, Իպրահի՛մ անհաշտ ատելութեամբ կ՚ատեմ քեզի, դում իմ «տիւշմանս» ես, դուն իմ աղջկանս դահիճը… Հեծեծագին լաց մը խափանեց ծերունիին խօսքերը. Ալի Հասան լալու անվարժ մարդու ուժգնութեամբ կ՚արտասուէր, իր լայն եւ հուժկու ուսերը ծռած էին դէպ առաջ եւ ամէն մէկ հեծմունքին կուրծքը տաժանքով կը թնդար. բայց երբ միջոց մը շնչասպառ՝ լռեց. իրեն թուեցաւ որ հեռուէն ուրիշ հեծեծանք մը, աւելի մեղ, աւելի ներդաշնակ, կը պատասխանէր իր լացին։ Յուսահատած մեկնեցաւ Ալի Հասան, առանց հաշտութեան բարեւ մը կարենալ առնելու ծերունիէն. որ իր բոլոր աղերսանքներուն անողոք յամառութեամբ պատասխանեց. — Ոչ, ո՛չ… Այլեւս մէկ պարտաւորութիւն ունիս մեզի հանդէպ, պիտք է արձակես աղջիկս… Ալի Հասան չհամարձակեցաւ խօսիլ իր օրինական իրաւունքներուն վրայ, չմտաբերեց անսաստել այդ տարօրինակ ծերունիին ատելութեան եւ երբ տանը սեմէն դուրս ելաւ, անսահման դժբախտութեան մը զգացումը ունեցաւ եւ ի զուր աչքերը յառեց պարտէզին հեռաւորութիւններուն։ Ամէն կողմ ցուրտ ձիւն, ամայութիւն, եւ Ատիլէի սենեակին վանդակներուն ետեւէն ի զուր ձգտեցաւ կնոջը ցաւագին սիլուէդը տեսնել եւ գոնէ հաճելի յիշատակ մը պահել այդ տխուր այցելութենէն։ Քանի մը օրեր անցեր էին եւ Ատիլէի արձակման թուղթը դեռ չէր եկած, ծերունին կ՚սպասէր զայրացած անհամբերութեամբ եւ կինը համակերպելով իր ամուսնոյն ցանկութեան, ինքն ալ անտաբեր կը դառնար. բայց օրեր եւ օրեր կը սահէին եւ շուք մը իսկ չէր անցներ այդ ամայի բարձունքին վրայէն, գերեզմանային լռութիւն կը տիրէր ամէն կողմ եւ կեանքը կ՚անցնէր այդ լքուած եւ դժբաղդ յարկին ներքեւ այն մռայլ տխութեամբ որ յուսահատական ցաւերը յառաջ կը բերեն։ Ալի Հասան այցելութենէն ի վեր, միայն Ատիլէ փոփոխութիւն կրեր էր. այդ խոնարհ եւ միամիտ կնոջ հոգիին մէջ ուժգին փոթորիկ մը յառաջ եկած էր, որովհետեւ իր անել կացութիւնը եւ իր զգացումները դէմ առ դէմ կուգային։ Ինքը խուսափելով հանդերձ իր ամուսինէն, անսահման երջանկութիւնով մը տեղեկացեր էր որ Ալի Հասան իրեն կարօտը ունէր. թէ զղջացած էր իրեն ըրած նախատինքին եւ թէ զինքը կը սիրէր ուժգնօրէն . լսեր էր անոր հեծկլտալը հօրը անկողնին քով եւ սիրտը վառեր էր անօրինակ կրակով մը. որքա՜ն պիտի ուզէր երթալ իր սիրականին քով, զայն ամոքել, անոր արցունքները սրբել եւ իմացնել մանաւանդ որ տրամադիր էր մոռնալու իր կրած ցաւը, խեղդելու իր բուռն սիրոյն մէջ նախանձի զգացումը եւ ամուսնոյն հետեւելու ուր որ կ՚ուզէր, ի՜նչ պայմաններու մէջ որ կ՚ուզէր. այդ պահուն Ատիլէ ինքզինքը պատրաստ կ՚զգար ամէն կարգի խոնարհութեան, առանց իր սպային ի՞նչ էր ինքը. անոր կաղնիի հասակին շուքին մէջ ապրիլ. ոտքին փոշին ըլլալ, եւ «ղուրպան» ըլլալ անոր. ի՞նչ հաճոյքով պիտի մեռնէր անոր աչքերուն ներքեւ… Մահը գերագոյն հեշտանքն էր անոր մօտ, անոր տիրական եւ հուժկու սիրոյն մէջ. իր սիրականին ձեռքով տառապիլը միթէ երջանկութիւն չէ՞ր, ինչո՞ւ խուսափեր էր այդ դառն հաճոյքէն. ի՞նչ «շէյթան» ցցուեր էր հոգիին մէջ այն առտուն եւ զինքը հեռու քշեր տարեր էր իր երջանկութեան սեմէն. իր սիրականը զինքը փայփայած ատեն վիրաւորած էր. բայց հիմա, ցաւի եւ տխրութեան օրերէ վերջն է որ կ՚զգար այդ հարուածին քաղցրութիւնը. ակամայ նոյնութիւն մը կ՚զգար իր տիրոջ ձեռքով զէնուած գառնուկին հետ, երբ մատաղի տօնին օրը, սուր դաշոյնը մխած ատեն ոչխարին վզին մէջ, զոհին գեղեցկութիւնը կը գովէր գողտր եւ փաղաքշիչ բառերով… Այլ սակայն Ատիլէ գիտէր որ իր հոգեկան տրամադրութիւնները, իր ալեկոծուող սէրը անզօր ալիքի մը պէս պիտի փշրուէր հօրը ապառաժեայ կամքին դէմ, գիտէր որ իր հայրը ո՛չ ըսելէ ետքը, այո՛ չէր ըսեր, գիտէր ասիկա, նոյն իսկ երբ ինքը տառապէր այդ ոչէն եւ տառապեցնէր իր սիրելիները, հայրը, Իպրահիմ, իր շրթներով արտասանած կամքը չէր ուրանար, անոր հոգին պողպատի պէս կարծր էր. անիկա կը չարչարուէր բայց տեղի չէր տար եւ անիկա իր ո՛չը արտասաներ էր աղջկանը հաշտութեան դէմ։ Այն իրիկունն իսկ, երբ Ալի Հասան մեկնեցաւ յուսահատած, Իպրահիմ առաջին անգամը ըլլալով երես առ երես խօսեցաւ աղջկանը հետ։ — Ատիլէ՛, ըսաւ հանդիսաւոր շեշտով մը, ուղիղ նայելով աղջկանը աչքերուն մէջ եւ ատիկա հօր նայուածք չէր, այլ գերադաս մէկու մը հրամայական ակնարկը. — Ատիլէ՛, քու միջոցաւդ զիս նախատելէ ետքը, այդ անարժան իսլամը որ չկրցաւ յարգել ծերունիի մը ճերմակ մօրուքը ու Աստուծոյ իրեն շնորհած բաղդը, եկաւ ու ներումն խնդրեց ինձմէ, ու ես մերժեցի… Պահ մը լռեց. Ատիլէ, ոտքի վրայ կեցած եւ խորապէս յուզուած կ՚արտասուէր լռին ու անոր աչքերէն արցունքը կը հոսէր առանց ճիգի. բայց անոր տժգունած դէմքին վրայ այնքա՛ն սովորական դարձեր էր արտասուքի խոնաւութիւնը որ Իպրահիմ չհասկցաւ այդ օրուան վիշտին յատուկ նշանակութիւնը։ — Իմ անոր մէջ ո՛չ մէկ կապ կայ այլեւս, աւելցուց ծերունին, իր մեղքին քաւութիւնը թո՛ղ Աստուծմէ խնդրէ, Աստուած ամենազօր է եւ ողորմած… ու իր տրամադրութիւններն անքննելի են։ Դարձեալ կանգ առաւ, իր պղնձագոյն դէմքին վրայ կապտացած շրթները կը դողդողջէին առանց բառ մը արտաբերելու, բայց յանկարծ գոռ եւ տիրական ձայնով գոչեց անիկա — Ատիլէ՛, հրամայեցի իրեն որ արձակէ քեզ… — Այո՛, հա՛յր… թոթովեց աղջիկը։ — Բայց անիկա վատ ու նենգաւոր է ու իմ մահուանս պիտի սպասէ… — Հա՛յր… — Ու դուն պէտք է խոստանաս ինծի Ատիլէ… որ այլ եւս երբե՛ք, բայց երբե՛ք չպիտի հաւանիս իր կինը դառնալու։ Աւելի առատ, արցունքները կը հոսէին աղջկան դէմքին վրայէն ու Իպրահիմ վիզը ձգտած. աչքերը տենդոտ՝ պատասխանին կ՚սպասէր։ Նոյն միջոցին կինը ներս մտաւ ու ահաբեկած հօր ու աղջկան դիրքէն, բազմոցին անկիւնը կզկտեցաւ անիկա կը դիտէր զանոնք ու կարծես աղէտի մը կը սպասէր. — Այո՛, հայր, ըսաւ վերջապէս Ատիլէ հեծեհագին ու իրեն թուեցաւ որ իր եւ կեանքին միջեւ սեւ վարագոյր մը կ՚իջնէր այդ րոպէին։ Ալի Հասան ան օրուընէ ի վեր ինկած էր մռայլ տխրութեան մը մէջ եւ չէր կրնար իր Իպրահիմի տուած խոստումը կատարել. երբեմն կ՚ըմբոստանար ծերունիին յամառութեան դէմ, երբեմն կը մտածէր գործադրել իր օրինական իրաւունքները, բայց կարծես երկաթէ ձեռք մը արգելք կ՚ըլլար իրեն, ու քանի՛ դժուարութիւններ կը շատնային, քանի իր կինը տեսնալը անկարելի կը դառնար, այնքա՛ն աւելի բուռն տենջանքով կը ցանկար անոր. իր քունը խռովուած էր եւ ցորեկները կ՚անցունէր շուարուն անստուգութեան մը մէջ. ամէն պարագային օրէ օր կը յետաձգէր իր կինը արձակելը. ատով անանցանելի անջրպետ մը չդնելու համար իր եւ կնոջը միջեւ եւ արգիլելու համար Ատիլէի կրկին ամուսնութիւնը որ մղձաւանջի մը պէս կը հալածէր զինքը։ Երբ Ատիլէ հաշտութեան ո եւ է յոյս կորսնցուց, սեւ տխրութիւնով մը համակուեցաւ, հոգեկան տառապանքներէն տկարացած իր մարմինը մէկէն ենթարկուեցաւ քայքայման։ Անիկա հետզհետէ դարձաւ տմոյն ուրուական մը որ իր ծնողքին աչքին իսկ այլեւս օտար կը թուէր։ Քանի Ատիլէ կը տկարանար, այնքան աւելի Իպրահիմ կ՚ամրապնդուէր Ալի Հասանի դէմ ունեցած ատելութեանը մէջ. անոր գաղափարն իսկ պժգալի սողունի մը պէս քստմնելի կը դառնար իրեն։ Այլեւս ո՛չ մէկ բառ չէին արտասաներ անցեալին վրայ ու այդ տնակին երեք դժբաղդ արարածներն ալ կը սպասէին անօրինակ եւ անխուսափելի աղէտի մը։ Իպրահիմ շատ աւելի հիւանդ կը զգար ինքզինքը, բայց այլեւս ոչ մէկ ցաւի ծամածռութիւն կը տեսնուէր իր դէմքին վրայ. անիկա իր հզօր կամքովը կը յամառէր ապրելու, սպասելով որ իր աղջիկը արձակուէր՝ երբ դեռ իր աչքերը բաց էին։ Այսպէս անցաւ ձմեռուան մնացեալ օրերը եւ երբ վաղահաս գարունը ժպտեցաւ բնութեան, Ատիլէ պարզ ցրտառութեան մը հետեւանքով անկողին ինկաւ։ Երկու շաբաթի չափ բուժարար բոյսերով, աղօթքներով ու կախարդներու հմայեկներով ջանացին զայն ոտքի հանել։ Իպրահիմ խնդրեց որ աղջկան անկողինը իր քով փոխադրեն ու ժամեր, ժամեր, լռին եւ ակնապիշ կը դիտէր անոր աստիճանական հիւծումը։ Իբրեւ վերջին ապաւէն երբ մայրը աղջկանը ճերմակեղէնը եւ հագուստը ծրարած՝ Ճեմիլի միջոցաւ կը ղրկէր որպէս զի տէրվիշները կարդան անոր վրայ, Իպրահիմ անգամ մըն ալ իր մոլորած աչքերը ուղղելով Ճէմիլի, գոռաց դառնութեամբ։ — Գնա՛, ըսէ՛, այդ վատ արարածին որ արձակէ աղջիկս։ Օրհնուած ծրարը չէր վերադարձեր երբ Ատիլէ յուզմունքի արտասովոր տագնապի մը մէջ առանց գանգատ մը արտայայտելու մեռաւ ու իր հոգին խուսափեցաւ իր տառապած մարմինէն արագ եւ թեթեւ ոստումով մը։ Արշալոյսը նոր ծագէր էր եւ գարնանային առաւօտներուն յատուկ զովութիւն մը կը ցրտացնէր օդը. սենեակին «քաֆէս»ներուն ետեւէն ճերմակ լոյսը կը մաղուէր դողդղալով, Իպրահիմի անկողնին մօտիկ. գետինը՝ փսիաթին վրայ՝ դրած էին Ատիլէի պատանքուած մարմինը ու մայրը գլխուն վերեւ ծալլապատիկ նստած. ձեռքերը ծունկերուն զարնելով. կուլար ու կ՚ըսէր… — Վա՜յ, վայ, ինծի… ո՜վ իմ աչքիս լոյսը, իմ հոգիիս ճառագայթը, ինչո՞ւ մարեցաւ, ինչո՞ւ հոգէառ հրեշտակը չտեսաւ իմ սնարս եւ եկաւ քու սնարիդ վրայ թառեցաւ։ «Ով իմ աղաւնիս, եթէ աչքերդ չպիտի բացուին ու շրթներդ չպիտի խնդան, ինչո՞ւ արեւը կը ծագի… ինչո՞ւ ծառերը կը ծաղկին։ «Ո՞ւր գացին այտերուդ վարդագոյնը ու աչքերուդ լոյսը, ո՞ւր կը ժպտի քու շրթներուդ ժպիտը։ «Ո՜վ իմ աչքիս լոյսը, իմ հոգիիս ճառագայթը, դուն որ մարեցար, ես ինչո՞վ ապրիմ հիմա… վա՜յ, վայ… ինծի»։ Մայրը իր անսահման համակերպութիւնը եւ լռութիւնը կը խզէր աղջկանը մահուան րոպէին, իր զաւկին բաղդը որոշեր ու տնօրիներ էին անոր հայրն ու ամուսինը ու ինք ձայն չէր ունեցեր. իր կարծիքն իսկ չէին հարցուցեր, ու հիմակ որ իր մէկ հատիկը մահուան պատանքներուն մէջ էր. հիմա՛կ էր միայն որ ին կարգը կուգար խօսելու։ Իպրահիմ լուռ եւ եղերական, չոր եւ տենդոտ աչքերը ուղղած դիմացը, երբեմն միայն խոր հառաչանք մը կ՚արձակէր։ — Ալլահ… Ալլա՜հ… Պարտէզին խոնաւ հողերուն վրայ օտար ներբաններ կը դեգերէին խուլ աղմուկ մը հանելով։ Իպրահիմ իր կարկամած ու անդամալոյծ անդամներուն վրայ իրանը ցցած, անշարժ բռունցքները գալարուն վերմակին եզերքին, հետզհետէ աւելի վայրագ, կը գոչէր։ — Ալլա՜հ… Ալլա՜հ… Յանկարծ հեռուէն սրարշաւ ձիու մը սմբակները քառատրոփ թնդացին, պառաւը ականջ դնելով հասկցաւ ու ահաբեկած անհետացաւ մեռելի սենեակէն. մղձաւանձային տագնապի մը մէջ սգաւոր հայրը իր կարգին մտիկ կ՚ընէր ու ժամանակ չունեցաւ մտածումի մը յանգելու, երբ Ալի Հասան երեւցաւ սեմին վրայ։ Անիկա այնքան գունատ էր, այնքան ուրուականային որ զարմացուց ծերունին. դէմ առ դէմ զիրար կը սեւեռէին եւ իրենց մէջ դրուած էր գետինը Ատիլէի նրբին մարմինը որ պատանքին մէջ պարուրուած մանկական մարմին մը կը թուէր, երկու այրերը կը շարունակէին իրարու նայիլ կռիւի պատրաստուող անհաշտ թշնամիներու պէս։ Երկուքն ալ գալարուած անսահման ցաւով չէին արտասուեր ու իրենց վիշտը ատելութեան կը փոխուէր։ Վերջապէս Ալի Հասան հաստատ եւ կորովի քայլերով մօտիկցաւ դիակին եւ առանց ուշադրութիւն ընելու Իպրահիմի աղաղակին՝ հակեցաւ անոր վրայ։ — Մի՛, վատ եւ անօրէն մարդ, մի՛ դպչիր աղջկանս։ Իպրահիմ իր անշարժ սրունքներուն վրայ կը գալարուէր գերմարդային ջանքեր ընելով կանգնելու եւ բռնի ուժող արգիլելու համար Ալի Հասանը, իր ձայնը հետզհետէ աւելի, գոռ խռպոտ եւ ահարկու, կուրծքը պատռելով կը բարձրանար։ — Մի՛, մի՜ դպչիր աղջկանս… Ալի Հասան աւելի ազդուած այդ ձայնէն քան թէ Իպրահիմի արգելքէն, կեցաւ. յուզմունքի սաստկութենէն ձեռքերը կը դողային եւ ծունկերը կը կթոտէին։ — Իմ կինս, իմ կինս… կը թոթեվէր անիկա, կուզեմ վերջին անգամ մը տեսնել զայն։ Բայց երբ անգամ մըն ալ ինքզինքը գտնալով Ալի Հասան ձեռքը երկնցուց Ատիլէի երեսը քօղարկող պատանքի ծալքին, սարսափած ետ ընկրկեցաւ։ Նոյն րոպէին Իպրահիմ անկողնէն դուրս պոռթկացեր էր սողալով եւ իր ատելութեամբ ու գերմարդկային վիշտով զօրեղացած՝ ծունկերուն վրայ կեցաւ ու իր դեդեւուն բազուկը որ երբէք չէր հնազանդեր իր կամքին, այս անգամ հնազանդեցաւ եւ լախտի մը պէս ինկաւ ծնրադրած Ալի Հասնաի գլխուն վրայ. անոր կարկամած մատները գինովի եւ ոգեւարի ջղաձգումներով կառչեցան սպային մազերուն եւ անգամ մըն ալ գոչեց։ — Ո՜վ անօրէն, ստրուկի զաւա՜կ, մարդկային կեղտի փրփո՜ւր, դուն ալ այլեւս չես կրնար իմ աղջականս երեսը տեսնել… դուն չուզեցիր զայն արձակել, մահը խլեց զայն քեզմէ… — Իմ կի՜նս, իմ կի՜նս, կը կրկնէր Ալի Հասան խելակորոյս։ Բայց ծերունին արհամարհելով անոր վիշտը շարունակեց։ — Այլ եւս կինդ չէ ան, «նիքահը պօշ» է ու քու եւ իր մէջ «նամէհրամ» կայ… Ու Իպրահիմ իր ազատ մնացած ձեռքովը խլեց Ալի Հասանի ձեռքէն պատանքին ծալքը ու անով ամբողջապէս քօղարկեց իր աղջկանը դէմքը։ s2vprh9w3e16kylmuph18c1e2rvu3f9 Քողը 0 151361 396620 2026-09-16T20:08:57Z Emptyfear 547 Վերահղվում է դեպի [[Քօղը]] 396620 wikitext text/x-wiki #ՎԵՐԱՀՂՈՒՄ [[Քօղը]] 1ryxbllj33w49zn5f534cwzjvkaxubd Աղջկան հոգիներ 0 151362 396622 2026-09-16T20:11:31Z Emptyfear 547 Նոր էջ «{{Վերնագիր |title= Չխաբող սերը |section = |previous = |next = |year = 1895 |author=Զապել Եսայան}} ԱՂՋԿԱՆ ՀՈԳԻՆԵՐ Չխամրող սէրը Ցուրտ գիշերները երբ հովը ծառերու չորցած ճիւղերը մտրակելով հառաչներ կը խլէր անոնցմէ եւ պատուհաններուն ետեւէն սուրալով կը սարսռացնէր ապակիները, երբ անձրեւը ե...»: 396622 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Չխաբող սերը |section = |previous = |next = |year = 1895 |author=Զապել Եսայան}} ԱՂՋԿԱՆ ՀՈԳԻՆԵՐ Չխամրող սէրը Ցուրտ գիշերները երբ հովը ծառերու չորցած ճիւղերը մտրակելով հառաչներ կը խլէր անոնցմէ եւ պատուհաններուն ետեւէն սուրալով կը սարսռացնէր ապակիները, երբ անձրեւը երկինքն ի վար տեղալով պատուհանին դուրսի սեւէն մութցած ապակիներուն վրայ կը կախուէր հալած արծաթի կաթիլներու պէս, Վերգին աչքերը դուրսի թանձր սուգին յառած, մտիկ կ’ընէր ձմեռ գիշերուան մը ամրողջ երաժշտութիւնը։ Սենեակին ցուրտէն ու զգացած յուզումէն ակռաները իրար կը զարնուէին, եւ անոնց մեքենական ձայնը կը մարէր դուրսի եղանակներուն մէջ որոնք բնութեան հառաչները, լացերն ու հեծկլտուքներն էին իրարու խառնուած: Ու իրեն կը թուէր որ ինքն իսկ ամբողջ էութիւնովը թրթռում մըն էր այդ գիշերային նուագին: Որովհետեւ իր շուրջը թանձրացող սեւը թող կուտար իրեն ինքն իր մէջ ամփոփուիլ, կ’աշխատէր լուծելու իր հոգիէն անցնող ամէն յուզումները: Ամենէն զօրաւոր ուժը իր մէջ սէրն էր. ու այդ սէրը ամէն բանէ աւելի արժանի տեսած էր նուագին տալու: Եւ հիմա, նոյն իսկ բնութեան երաժշտութենէն օրօրուն, հաճոյքով կը թուէր այն ամէն անցքերը որ իր չափահասութենէն ի վեր անցած էին եւ որոնց ազդեցութենէն ազատ մնացած էր: Շատ երիտասարդ էր Վերգին, աշխոյժով, եռանդով, տաք երեւակայութևամբ վառ… սրտի տարտամ յուզումներէ ետքը կը զզար որ իր հոգին կը դիմէր դէպի աւելի աննիւթական աշխարհները։ Իրական կեանքի ամենէն նրբին կարծուած յուզումներն իսկ չէին կրցած իր հոգին գոհացնել. կըզգար որ իր սիրտը կ’աղտոտէր, զուր տեղը գործածելով անանկ յուզումներու որոնք չէին փոխարիներ իր սպառած եռանդին: Դրացիական, ընտանեկան ամբողջ նախապաշարումներուն հանդիպած էր. բայց անոնց տոկալու համար ճիգ ընելու պէտք չէր զգար՝ հեգնական ծիծաղ մը միայն ունեցած էր բոլոր ողորմելի բարոյականներուն համար զոր իր դէմ նետած էին, եւ իր հոգին անաղարտ մնացած էր բոլոր թուքերէն: Ազատ գաղափարներով, ազատ սրտով սնած դեռատը աղջկան մը ամբողջ ըմբոստացումները ունեցած էր մեր ընկերութեան ապուշ կարգուսարքին դէմ. ու երբեք չվախնալով հանրային կարծիքին տխմար բռնաւորութենէն, իր հոգւոյն ու սրտին պահանջումներուն համեմատ կ’ապրէր, համոզուած ըլլալով որ ընկերութիւնը չի տար իրեն ապագային այն ամէն բաները զոր երիտասարդութիւնը կը շռայլէր իրեն: Բայց միանգամայն, այն ուժգին վագքին մէջ որով իր խանդը ու երիտասարդական կրակը կը հրէին զինքը կեանքին մէջ, երբէք չթուլ ցաւ ժպտուն ու քծնող հրապուրանքներէն, որովհետեւ զգաց որ ասոնց քանի մը օրերու հաճոյքին փոխարէն չէր արժեր ամբողջ յուսահատութիւնը, թշուառութիւնը, որ ասոնց անխուսափելի յաջորդութիւնը պիտի ըլլար: Ուզեց անանկ բանի մը կապուիլ որ ամէն ատէն փոխարինէր իր եռանդին, կարող ըլլար զինքը յուզելու այն ազնիւ, վսեմ յուզումով որ հոգին այնքան կը բարձրացնէ։ Եւ որովհետեւ անանկ եռանդ մը, կրակ մը կըզգար երակներուն մէջ որ պէտք էր անպատճառ սպառել, ապա թէ ոչ եռանդը զինքը պիտի սպառէր, բաղեղի պէս փաթթուեցաւ նուագին: Իրական երջանկութիւնը, այն հանդարտ, անուշ հրճուանքը զոր կուտայ երաժշտութիւնը, Վերգին զայն զգաց ամրողջովին: Իր հոգին ընդունակ էր ըմբռնելու անոր երազկոտ յուզումները եւ բարձր գրգիռները, եւ յամրօրէն, կաթիլ կաթիլ ընդունեցաւ երակներուն մէջ նուագին րոլոր արբեցութիւնը որ ուրիշ գինովութիւններէ աւելի ուժով հոգին գերի կ’ընէ իրեն: Հեռուէն եկող տարտամ եղանակ մը, ձայներու քանի մը ելևւէջներ կը բաւէին զինքը յուզելու, ամբողջ արիւնը սիրտը կը խուժէր, գլուխը բռնկած, երազողի նայուածքով, հոգւոյն տենդէն շրթները դողդոջուն, պաղ ձեռքը կ’անցընէր տաք ճակտին վրայէն՝ հոնկէ սլացող երազանքները շօշափելու համար կարծես: Նուագին տարփանքը զինքը մղեց ինքն իսկ սորվելու աստուածային արուեստը նուագին, իր մատներովը արտադրելու ինչ որ իր հոգիին էն մեծ յուզումն էր: Գործիքներուն մէջ ջութակը ընտրեց, այն որ հեզիկ բայց ազդու ձայնով մը կը խօսի սրտին, որ մեղմօրէն կը հեծկլտայ կամ գերագոյն զգացումի ճիչերը կ’երգէ, այն որ իր ամենանուրբ ելեւէջներուն մէջ մարած հառաչներ կը պահէ, որ կուլայ: Որովհետեւ իր ամբողջ ըղձանքը, ամբողջ երազները այդ նպատակին կը դիմէին, կրցաւ իրագործել իր տենչը. ապագայի ի՛նչ երազներ, ի՛նչ փայլուն տենչեր ունեցաւ. քանի՛ քանի անգամներ հրճուանքէն իրականութիւնը մոռցած, լաւ նուագողի մը պատրանքով երջանիկ, մտիկ ըրաւ ջութակին թելերուն ճիչերը իր անվարժ մատներուն տակ. ջութակին հետ մինակ անցուցած երկար ժամերուն մէջ երքէք պզտիկ ձանձրոյթ մը չխանգարեց իր եռանդը. կը թուէր իրեն որ ջութակին այն անկանոն թրթռումները անհրաժեշտ էին ապագային անուշ երաժշտութիւններուն համար. եւ իր յարատեւ պատրանքներուն մէջ ջութակը պզտիկ տղու մը կերպարանքը կ’առնէր որ անգիտակից ճիչեր, հեծկլտուքներ ունի: Առաջին դժուարութիւնները շուտով անցուց, զգալի յառաջդիմութիւններ կ’ընէր. հիմակ ջութակին թելերը աղեղին թեթեւ հպմանը՝ կանոնաւոր եւ անուշ եղանակներ կը հանէին: Տարի մը անցաւ. ա՛լ կրնար նուագել անուշ, սիրուն, հոգւոյն ամբողջ յուզումը դնելով թելերուն թրթռումին մէջ։ Ջութակը սրտին վրայ սեղմած անհուն գորովանքով մը իբր թէ այդ առարկան պէտք ունենար գգուանքի, մէկիկ մէկիկ կը լարէ թելերը եւ այն անորոշ անկանոն ձայները որոնք կ’ելլեն մատներուն հպումէն՝ մտիկ կընէ ուշադիր, երազուն, անոնց մէջերէն լսել կարծելով կանոնաւոր երաժշտութիւնը որ անոնց պիտի յաջորդէ. յետոյ, նոյն գորովի արտայայտութեամբ, կամացուկ մը կը տեղաւորցնէ ջութակը թուշին տակ, հաճոյքով զգալով անոր կոշտ ու սլաղ հպումը մորթին վրայ։ Ձախ ձեռքին մատները պտտրաստ են արդէն թելերուն վրայ թըռչտելու, մինչ միւսովը աղեղը թեթեւօրէն մատներուն մէջ բռնած՝ թելելուն վրայ կը դնէ, գերագոյն յուզմունքով սպասելով առաջին հպումէն ժայթքելիք ձայներուն։ Ու եղանակը կը սկսի. արուեստէն աւելի յուզումը կայ անոր ելեւէջներուն մէջ. ձայները կը բարձրանան, կը նրբանան, մինչդեռ աղեղը կը կը պտուտքի շարունակ թելերուն վրայ հազիւ թեթեւ հպումով եւ միւս ձեռքին մատները զրգռութենէն ելևկտրականացած մեքենաբար կը դպին թելերուն: Եղանակէն գինովցած, կամաց կամաց անրջանքներու մէջ կը սլանայ հոգին. շուրջը ամէն բան կը հալի, կ’աներեւութանայ կարծես. պատերը կը փլչին անշշուկ, եւ պարզուած մթնոլորտի մը մէջ ուր կեանքի կապող ումէն բաներ կ’անհետանան ու կը լռեն հետզհետէ, լոյսեր ու ստուերներ միայն կ’երկննան իրենց ոսկեգոյն ու սես տտունները ձգելով իրենց ետեւէն: Ու ձայնին րոլոր ելեւէջները կեանք առած դէպ իրեն կուգան ծըփծփուն ալիքներու պէս, եւ հաճելի սեթեւեթներով կը մարին շուրջը, իրենց վերջին մրմունջներուն մէջ։ Եղանակը որ կարծես ինքնին կը հոսի ջութակէն, կ’աւելցնէ Վերգինին անուշ պատրանքները, եւ հիմա երազներու աշխարհին մէջ կը պտտկի, շրջապատուած մեղմ նուագներով որոնք հեռաւոր, աննիւթական մթնոլորտներէ կուգան ու երգերով՝ զոր կ’երգեն սլացիկ հուրիներ իրենց շղարշէ քղանցքները ուռեցնելով մաքուր ճերմակ միջոցին մէջ։ Այն ատեն, աչքին առջեւէն կ’անցնէին իր կեանքին բոլոր տխրուիթիւնները, մէկիկ մէկիկ, շրջմոլիկ հուրերու պէս, դիմացը կածկլտալով. քանի մը անորոշ դէմքեր՝ ժպտուն, ծաղիկներու, բոյրերու, գոյներու հետ խառնուած, բայց ասոնք ամենքն ալ կը մարէին իրենց անվերջ շղթայումով. ծածկուելով տարտամ մշուշներու մէջ։ Ու միշտ, թրթռացող օդին մէջէն, կին մը կելլէր շղարշներու մէջ փաթթուած, կաթնագոյն լանջքին վրայ վարդի փունջերով, ժպտուն, © մազերը արձակ. ու բարձրանալով հետզհետէ օդին մէջ, յաղթական, ոտքը կը դնէր այն մշուշապատ աշխարհին վրայ որուն մէջ Վերգինին ամբողջ կեանքը թաղուած էր. մազերէն, լանջքը ծածկող վարդերէն, ամբողջ մարմինէն ելլող բոյրերը տեսանելի կը դառնային չափազանց թափանցիկ օդին մէջ. եւ անոնց ծալք ծալք ալիքները իր մօտը գալով ձայներ կ’ըլլային այնքան անուշ, այնքան գինովցնող որ կինն իսկ, գրգռուած իրմէ ելած բուրումներէն, թեւերը կ’երկնցնէր Վերգինին։ knj7wmm7xemaqhxzrpog9c6iyluwk57 396626 396622 2026-09-16T20:15:14Z Emptyfear 547 Emptyfear տեղափոխեց էջը «[[Չխաբող սերը]]»-ից «[[Չխամրող սերը]]» 396622 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Չխաբող սերը |section = |previous = |next = |year = 1895 |author=Զապել Եսայան}} ԱՂՋԿԱՆ ՀՈԳԻՆԵՐ Չխամրող սէրը Ցուրտ գիշերները երբ հովը ծառերու չորցած ճիւղերը մտրակելով հառաչներ կը խլէր անոնցմէ եւ պատուհաններուն ետեւէն սուրալով կը սարսռացնէր ապակիները, երբ անձրեւը երկինքն ի վար տեղալով պատուհանին դուրսի սեւէն մութցած ապակիներուն վրայ կը կախուէր հալած արծաթի կաթիլներու պէս, Վերգին աչքերը դուրսի թանձր սուգին յառած, մտիկ կ’ընէր ձմեռ գիշերուան մը ամրողջ երաժշտութիւնը։ Սենեակին ցուրտէն ու զգացած յուզումէն ակռաները իրար կը զարնուէին, եւ անոնց մեքենական ձայնը կը մարէր դուրսի եղանակներուն մէջ որոնք բնութեան հառաչները, լացերն ու հեծկլտուքներն էին իրարու խառնուած: Ու իրեն կը թուէր որ ինքն իսկ ամբողջ էութիւնովը թրթռում մըն էր այդ գիշերային նուագին: Որովհետեւ իր շուրջը թանձրացող սեւը թող կուտար իրեն ինքն իր մէջ ամփոփուիլ, կ’աշխատէր լուծելու իր հոգիէն անցնող ամէն յուզումները: Ամենէն զօրաւոր ուժը իր մէջ սէրն էր. ու այդ սէրը ամէն բանէ աւելի արժանի տեսած էր նուագին տալու: Եւ հիմա, նոյն իսկ բնութեան երաժշտութենէն օրօրուն, հաճոյքով կը թուէր այն ամէն անցքերը որ իր չափահասութենէն ի վեր անցած էին եւ որոնց ազդեցութենէն ազատ մնացած էր: Շատ երիտասարդ էր Վերգին, աշխոյժով, եռանդով, տաք երեւակայութևամբ վառ… սրտի տարտամ յուզումներէ ետքը կը զզար որ իր հոգին կը դիմէր դէպի աւելի աննիւթական աշխարհները։ Իրական կեանքի ամենէն նրբին կարծուած յուզումներն իսկ չէին կրցած իր հոգին գոհացնել. կըզգար որ իր սիրտը կ’աղտոտէր, զուր տեղը գործածելով անանկ յուզումներու որոնք չէին փոխարիներ իր սպառած եռանդին: Դրացիական, ընտանեկան ամբողջ նախապաշարումներուն հանդիպած էր. բայց անոնց տոկալու համար ճիգ ընելու պէտք չէր զգար՝ հեգնական ծիծաղ մը միայն ունեցած էր բոլոր ողորմելի բարոյականներուն համար զոր իր դէմ նետած էին, եւ իր հոգին անաղարտ մնացած էր բոլոր թուքերէն: Ազատ գաղափարներով, ազատ սրտով սնած դեռատը աղջկան մը ամբողջ ըմբոստացումները ունեցած էր մեր ընկերութեան ապուշ կարգուսարքին դէմ. ու երբեք չվախնալով հանրային կարծիքին տխմար բռնաւորութենէն, իր հոգւոյն ու սրտին պահանջումներուն համեմատ կ’ապրէր, համոզուած ըլլալով որ ընկերութիւնը չի տար իրեն ապագային այն ամէն բաները զոր երիտասարդութիւնը կը շռայլէր իրեն: Բայց միանգամայն, այն ուժգին վագքին մէջ որով իր խանդը ու երիտասարդական կրակը կը հրէին զինքը կեանքին մէջ, երբէք չթուլ ցաւ ժպտուն ու քծնող հրապուրանքներէն, որովհետեւ զգաց որ ասոնց քանի մը օրերու հաճոյքին փոխարէն չէր արժեր ամբողջ յուսահատութիւնը, թշուառութիւնը, որ ասոնց անխուսափելի յաջորդութիւնը պիտի ըլլար: Ուզեց անանկ բանի մը կապուիլ որ ամէն ատէն փոխարինէր իր եռանդին, կարող ըլլար զինքը յուզելու այն ազնիւ, վսեմ յուզումով որ հոգին այնքան կը բարձրացնէ։ Եւ որովհետեւ անանկ եռանդ մը, կրակ մը կըզգար երակներուն մէջ որ պէտք էր անպատճառ սպառել, ապա թէ ոչ եռանդը զինքը պիտի սպառէր, բաղեղի պէս փաթթուեցաւ նուագին: Իրական երջանկութիւնը, այն հանդարտ, անուշ հրճուանքը զոր կուտայ երաժշտութիւնը, Վերգին զայն զգաց ամրողջովին: Իր հոգին ընդունակ էր ըմբռնելու անոր երազկոտ յուզումները եւ բարձր գրգիռները, եւ յամրօրէն, կաթիլ կաթիլ ընդունեցաւ երակներուն մէջ նուագին րոլոր արբեցութիւնը որ ուրիշ գինովութիւններէ աւելի ուժով հոգին գերի կ’ընէ իրեն: Հեռուէն եկող տարտամ եղանակ մը, ձայներու քանի մը ելևւէջներ կը բաւէին զինքը յուզելու, ամբողջ արիւնը սիրտը կը խուժէր, գլուխը բռնկած, երազողի նայուածքով, հոգւոյն տենդէն շրթները դողդոջուն, պաղ ձեռքը կ’անցընէր տաք ճակտին վրայէն՝ հոնկէ սլացող երազանքները շօշափելու համար կարծես: Նուագին տարփանքը զինքը մղեց ինքն իսկ սորվելու աստուածային արուեստը նուագին, իր մատներովը արտադրելու ինչ որ իր հոգիին էն մեծ յուզումն էր: Գործիքներուն մէջ ջութակը ընտրեց, այն որ հեզիկ բայց ազդու ձայնով մը կը խօսի սրտին, որ մեղմօրէն կը հեծկլտայ կամ գերագոյն զգացումի ճիչերը կ’երգէ, այն որ իր ամենանուրբ ելեւէջներուն մէջ մարած հառաչներ կը պահէ, որ կուլայ: Որովհետեւ իր ամբողջ ըղձանքը, ամբողջ երազները այդ նպատակին կը դիմէին, կրցաւ իրագործել իր տենչը. ապագայի ի՛նչ երազներ, ի՛նչ փայլուն տենչեր ունեցաւ. քանի՛ քանի անգամներ հրճուանքէն իրականութիւնը մոռցած, լաւ նուագողի մը պատրանքով երջանիկ, մտիկ ըրաւ ջութակին թելերուն ճիչերը իր անվարժ մատներուն տակ. ջութակին հետ մինակ անցուցած երկար ժամերուն մէջ երքէք պզտիկ ձանձրոյթ մը չխանգարեց իր եռանդը. կը թուէր իրեն որ ջութակին այն անկանոն թրթռումները անհրաժեշտ էին ապագային անուշ երաժշտութիւններուն համար. եւ իր յարատեւ պատրանքներուն մէջ ջութակը պզտիկ տղու մը կերպարանքը կ’առնէր որ անգիտակից ճիչեր, հեծկլտուքներ ունի: Առաջին դժուարութիւնները շուտով անցուց, զգալի յառաջդիմութիւններ կ’ընէր. հիմակ ջութակին թելերը աղեղին թեթեւ հպմանը՝ կանոնաւոր եւ անուշ եղանակներ կը հանէին: Տարի մը անցաւ. ա՛լ կրնար նուագել անուշ, սիրուն, հոգւոյն ամբողջ յուզումը դնելով թելերուն թրթռումին մէջ։ Ջութակը սրտին վրայ սեղմած անհուն գորովանքով մը իբր թէ այդ առարկան պէտք ունենար գգուանքի, մէկիկ մէկիկ կը լարէ թելերը եւ այն անորոշ անկանոն ձայները որոնք կ’ելլեն մատներուն հպումէն՝ մտիկ կընէ ուշադիր, երազուն, անոնց մէջերէն լսել կարծելով կանոնաւոր երաժշտութիւնը որ անոնց պիտի յաջորդէ. յետոյ, նոյն գորովի արտայայտութեամբ, կամացուկ մը կը տեղաւորցնէ ջութակը թուշին տակ, հաճոյքով զգալով անոր կոշտ ու սլաղ հպումը մորթին վրայ։ Ձախ ձեռքին մատները պտտրաստ են արդէն թելերուն վրայ թըռչտելու, մինչ միւսովը աղեղը թեթեւօրէն մատներուն մէջ բռնած՝ թելելուն վրայ կը դնէ, գերագոյն յուզմունքով սպասելով առաջին հպումէն ժայթքելիք ձայներուն։ Ու եղանակը կը սկսի. արուեստէն աւելի յուզումը կայ անոր ելեւէջներուն մէջ. ձայները կը բարձրանան, կը նրբանան, մինչդեռ աղեղը կը կը պտուտքի շարունակ թելերուն վրայ հազիւ թեթեւ հպումով եւ միւս ձեռքին մատները զրգռութենէն ելևկտրականացած մեքենաբար կը դպին թելերուն: Եղանակէն գինովցած, կամաց կամաց անրջանքներու մէջ կը սլանայ հոգին. շուրջը ամէն բան կը հալի, կ’աներեւութանայ կարծես. պատերը կը փլչին անշշուկ, եւ պարզուած մթնոլորտի մը մէջ ուր կեանքի կապող ումէն բաներ կ’անհետանան ու կը լռեն հետզհետէ, լոյսեր ու ստուերներ միայն կ’երկննան իրենց ոսկեգոյն ու սես տտունները ձգելով իրենց ետեւէն: Ու ձայնին րոլոր ելեւէջները կեանք առած դէպ իրեն կուգան ծըփծփուն ալիքներու պէս, եւ հաճելի սեթեւեթներով կը մարին շուրջը, իրենց վերջին մրմունջներուն մէջ։ Եղանակը որ կարծես ինքնին կը հոսի ջութակէն, կ’աւելցնէ Վերգինին անուշ պատրանքները, եւ հիմա երազներու աշխարհին մէջ կը պտտկի, շրջապատուած մեղմ նուագներով որոնք հեռաւոր, աննիւթական մթնոլորտներէ կուգան ու երգերով՝ զոր կ’երգեն սլացիկ հուրիներ իրենց շղարշէ քղանցքները ուռեցնելով մաքուր ճերմակ միջոցին մէջ։ Այն ատեն, աչքին առջեւէն կ’անցնէին իր կեանքին բոլոր տխրուիթիւնները, մէկիկ մէկիկ, շրջմոլիկ հուրերու պէս, դիմացը կածկլտալով. քանի մը անորոշ դէմքեր՝ ժպտուն, ծաղիկներու, բոյրերու, գոյներու հետ խառնուած, բայց ասոնք ամենքն ալ կը մարէին իրենց անվերջ շղթայումով. ծածկուելով տարտամ մշուշներու մէջ։ Ու միշտ, թրթռացող օդին մէջէն, կին մը կելլէր շղարշներու մէջ փաթթուած, կաթնագոյն լանջքին վրայ վարդի փունջերով, ժպտուն, © մազերը արձակ. ու բարձրանալով հետզհետէ օդին մէջ, յաղթական, ոտքը կը դնէր այն մշուշապատ աշխարհին վրայ որուն մէջ Վերգինին ամբողջ կեանքը թաղուած էր. մազերէն, լանջքը ծածկող վարդերէն, ամբողջ մարմինէն ելլող բոյրերը տեսանելի կը դառնային չափազանց թափանցիկ օդին մէջ. եւ անոնց ծալք ծալք ալիքները իր մօտը գալով ձայներ կ’ըլլային այնքան անուշ, այնքան գինովցնող որ կինն իսկ, գրգռուած իրմէ ելած բուրումներէն, թեւերը կ’երկնցնէր Վերգինին։ knj7wmm7xemaqhxzrpog9c6iyluwk57 396628 396626 2026-09-16T20:15:22Z Emptyfear 547 396628 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Չխամրող սերը |section = |previous = |next = |year = 1895 |author=Զապել Եսայան}} ԱՂՋԿԱՆ ՀՈԳԻՆԵՐ Չխամրող սէրը Ցուրտ գիշերները երբ հովը ծառերու չորցած ճիւղերը մտրակելով հառաչներ կը խլէր անոնցմէ եւ պատուհաններուն ետեւէն սուրալով կը սարսռացնէր ապակիները, երբ անձրեւը երկինքն ի վար տեղալով պատուհանին դուրսի սեւէն մութցած ապակիներուն վրայ կը կախուէր հալած արծաթի կաթիլներու պէս, Վերգին աչքերը դուրսի թանձր սուգին յառած, մտիկ կ’ընէր ձմեռ գիշերուան մը ամրողջ երաժշտութիւնը։ Սենեակին ցուրտէն ու զգացած յուզումէն ակռաները իրար կը զարնուէին, եւ անոնց մեքենական ձայնը կը մարէր դուրսի եղանակներուն մէջ որոնք բնութեան հառաչները, լացերն ու հեծկլտուքներն էին իրարու խառնուած: Ու իրեն կը թուէր որ ինքն իսկ ամբողջ էութիւնովը թրթռում մըն էր այդ գիշերային նուագին: Որովհետեւ իր շուրջը թանձրացող սեւը թող կուտար իրեն ինքն իր մէջ ամփոփուիլ, կ’աշխատէր լուծելու իր հոգիէն անցնող ամէն յուզումները: Ամենէն զօրաւոր ուժը իր մէջ սէրն էր. ու այդ սէրը ամէն բանէ աւելի արժանի տեսած էր նուագին տալու: Եւ հիմա, նոյն իսկ բնութեան երաժշտութենէն օրօրուն, հաճոյքով կը թուէր այն ամէն անցքերը որ իր չափահասութենէն ի վեր անցած էին եւ որոնց ազդեցութենէն ազատ մնացած էր: Շատ երիտասարդ էր Վերգին, աշխոյժով, եռանդով, տաք երեւակայութևամբ վառ… սրտի տարտամ յուզումներէ ետքը կը զզար որ իր հոգին կը դիմէր դէպի աւելի աննիւթական աշխարհները։ Իրական կեանքի ամենէն նրբին կարծուած յուզումներն իսկ չէին կրցած իր հոգին գոհացնել. կըզգար որ իր սիրտը կ’աղտոտէր, զուր տեղը գործածելով անանկ յուզումներու որոնք չէին փոխարիներ իր սպառած եռանդին: Դրացիական, ընտանեկան ամբողջ նախապաշարումներուն հանդիպած էր. բայց անոնց տոկալու համար ճիգ ընելու պէտք չէր զգար՝ հեգնական ծիծաղ մը միայն ունեցած էր բոլոր ողորմելի բարոյականներուն համար զոր իր դէմ նետած էին, եւ իր հոգին անաղարտ մնացած էր բոլոր թուքերէն: Ազատ գաղափարներով, ազատ սրտով սնած դեռատը աղջկան մը ամբողջ ըմբոստացումները ունեցած էր մեր ընկերութեան ապուշ կարգուսարքին դէմ. ու երբեք չվախնալով հանրային կարծիքին տխմար բռնաւորութենէն, իր հոգւոյն ու սրտին պահանջումներուն համեմատ կ’ապրէր, համոզուած ըլլալով որ ընկերութիւնը չի տար իրեն ապագային այն ամէն բաները զոր երիտասարդութիւնը կը շռայլէր իրեն: Բայց միանգամայն, այն ուժգին վագքին մէջ որով իր խանդը ու երիտասարդական կրակը կը հրէին զինքը կեանքին մէջ, երբէք չթուլ ցաւ ժպտուն ու քծնող հրապուրանքներէն, որովհետեւ զգաց որ ասոնց քանի մը օրերու հաճոյքին փոխարէն չէր արժեր ամբողջ յուսահատութիւնը, թշուառութիւնը, որ ասոնց անխուսափելի յաջորդութիւնը պիտի ըլլար: Ուզեց անանկ բանի մը կապուիլ որ ամէն ատէն փոխարինէր իր եռանդին, կարող ըլլար զինքը յուզելու այն ազնիւ, վսեմ յուզումով որ հոգին այնքան կը բարձրացնէ։ Եւ որովհետեւ անանկ եռանդ մը, կրակ մը կըզգար երակներուն մէջ որ պէտք էր անպատճառ սպառել, ապա թէ ոչ եռանդը զինքը պիտի սպառէր, բաղեղի պէս փաթթուեցաւ նուագին: Իրական երջանկութիւնը, այն հանդարտ, անուշ հրճուանքը զոր կուտայ երաժշտութիւնը, Վերգին զայն զգաց ամրողջովին: Իր հոգին ընդունակ էր ըմբռնելու անոր երազկոտ յուզումները եւ բարձր գրգիռները, եւ յամրօրէն, կաթիլ կաթիլ ընդունեցաւ երակներուն մէջ նուագին րոլոր արբեցութիւնը որ ուրիշ գինովութիւններէ աւելի ուժով հոգին գերի կ’ընէ իրեն: Հեռուէն եկող տարտամ եղանակ մը, ձայներու քանի մը ելևւէջներ կը բաւէին զինքը յուզելու, ամբողջ արիւնը սիրտը կը խուժէր, գլուխը բռնկած, երազողի նայուածքով, հոգւոյն տենդէն շրթները դողդոջուն, պաղ ձեռքը կ’անցընէր տաք ճակտին վրայէն՝ հոնկէ սլացող երազանքները շօշափելու համար կարծես: Նուագին տարփանքը զինքը մղեց ինքն իսկ սորվելու աստուածային արուեստը նուագին, իր մատներովը արտադրելու ինչ որ իր հոգիին էն մեծ յուզումն էր: Գործիքներուն մէջ ջութակը ընտրեց, այն որ հեզիկ բայց ազդու ձայնով մը կը խօսի սրտին, որ մեղմօրէն կը հեծկլտայ կամ գերագոյն զգացումի ճիչերը կ’երգէ, այն որ իր ամենանուրբ ելեւէջներուն մէջ մարած հառաչներ կը պահէ, որ կուլայ: Որովհետեւ իր ամբողջ ըղձանքը, ամբողջ երազները այդ նպատակին կը դիմէին, կրցաւ իրագործել իր տենչը. ապագայի ի՛նչ երազներ, ի՛նչ փայլուն տենչեր ունեցաւ. քանի՛ քանի անգամներ հրճուանքէն իրականութիւնը մոռցած, լաւ նուագողի մը պատրանքով երջանիկ, մտիկ ըրաւ ջութակին թելերուն ճիչերը իր անվարժ մատներուն տակ. ջութակին հետ մինակ անցուցած երկար ժամերուն մէջ երքէք պզտիկ ձանձրոյթ մը չխանգարեց իր եռանդը. կը թուէր իրեն որ ջութակին այն անկանոն թրթռումները անհրաժեշտ էին ապագային անուշ երաժշտութիւններուն համար. եւ իր յարատեւ պատրանքներուն մէջ ջութակը պզտիկ տղու մը կերպարանքը կ’առնէր որ անգիտակից ճիչեր, հեծկլտուքներ ունի: Առաջին դժուարութիւնները շուտով անցուց, զգալի յառաջդիմութիւններ կ’ընէր. հիմակ ջութակին թելերը աղեղին թեթեւ հպմանը՝ կանոնաւոր եւ անուշ եղանակներ կը հանէին: Տարի մը անցաւ. ա՛լ կրնար նուագել անուշ, սիրուն, հոգւոյն ամբողջ յուզումը դնելով թելերուն թրթռումին մէջ։ Ջութակը սրտին վրայ սեղմած անհուն գորովանքով մը իբր թէ այդ առարկան պէտք ունենար գգուանքի, մէկիկ մէկիկ կը լարէ թելերը եւ այն անորոշ անկանոն ձայները որոնք կ’ելլեն մատներուն հպումէն՝ մտիկ կընէ ուշադիր, երազուն, անոնց մէջերէն լսել կարծելով կանոնաւոր երաժշտութիւնը որ անոնց պիտի յաջորդէ. յետոյ, նոյն գորովի արտայայտութեամբ, կամացուկ մը կը տեղաւորցնէ ջութակը թուշին տակ, հաճոյքով զգալով անոր կոշտ ու սլաղ հպումը մորթին վրայ։ Ձախ ձեռքին մատները պտտրաստ են արդէն թելերուն վրայ թըռչտելու, մինչ միւսովը աղեղը թեթեւօրէն մատներուն մէջ բռնած՝ թելելուն վրայ կը դնէ, գերագոյն յուզմունքով սպասելով առաջին հպումէն ժայթքելիք ձայներուն։ Ու եղանակը կը սկսի. արուեստէն աւելի յուզումը կայ անոր ելեւէջներուն մէջ. ձայները կը բարձրանան, կը նրբանան, մինչդեռ աղեղը կը կը պտուտքի շարունակ թելերուն վրայ հազիւ թեթեւ հպումով եւ միւս ձեռքին մատները զրգռութենէն ելևկտրականացած մեքենաբար կը դպին թելերուն: Եղանակէն գինովցած, կամաց կամաց անրջանքներու մէջ կը սլանայ հոգին. շուրջը ամէն բան կը հալի, կ’աներեւութանայ կարծես. պատերը կը փլչին անշշուկ, եւ պարզուած մթնոլորտի մը մէջ ուր կեանքի կապող ումէն բաներ կ’անհետանան ու կը լռեն հետզհետէ, լոյսեր ու ստուերներ միայն կ’երկննան իրենց ոսկեգոյն ու սես տտունները ձգելով իրենց ետեւէն: Ու ձայնին րոլոր ելեւէջները կեանք առած դէպ իրեն կուգան ծըփծփուն ալիքներու պէս, եւ հաճելի սեթեւեթներով կը մարին շուրջը, իրենց վերջին մրմունջներուն մէջ։ Եղանակը որ կարծես ինքնին կը հոսի ջութակէն, կ’աւելցնէ Վերգինին անուշ պատրանքները, եւ հիմա երազներու աշխարհին մէջ կը պտտկի, շրջապատուած մեղմ նուագներով որոնք հեռաւոր, աննիւթական մթնոլորտներէ կուգան ու երգերով՝ զոր կ’երգեն սլացիկ հուրիներ իրենց շղարշէ քղանցքները ուռեցնելով մաքուր ճերմակ միջոցին մէջ։ Այն ատեն, աչքին առջեւէն կ’անցնէին իր կեանքին բոլոր տխրուիթիւնները, մէկիկ մէկիկ, շրջմոլիկ հուրերու պէս, դիմացը կածկլտալով. քանի մը անորոշ դէմքեր՝ ժպտուն, ծաղիկներու, բոյրերու, գոյներու հետ խառնուած, բայց ասոնք ամենքն ալ կը մարէին իրենց անվերջ շղթայումով. ծածկուելով տարտամ մշուշներու մէջ։ Ու միշտ, թրթռացող օդին մէջէն, կին մը կելլէր շղարշներու մէջ փաթթուած, կաթնագոյն լանջքին վրայ վարդի փունջերով, ժպտուն, © մազերը արձակ. ու բարձրանալով հետզհետէ օդին մէջ, յաղթական, ոտքը կը դնէր այն մշուշապատ աշխարհին վրայ որուն մէջ Վերգինին ամբողջ կեանքը թաղուած էր. մազերէն, լանջքը ծածկող վարդերէն, ամբողջ մարմինէն ելլող բոյրերը տեսանելի կը դառնային չափազանց թափանցիկ օդին մէջ. եւ անոնց ծալք ծալք ալիքները իր մօտը գալով ձայներ կ’ըլլային այնքան անուշ, այնքան գինովցնող որ կինն իսկ, գրգռուած իրմէ ելած բուրումներէն, թեւերը կ’երկնցնէր Վերգինին։ fr0eoigiisjnpmw1hxxqm3p9m107s31 Երգ առ գիշեր 0 151363 396623 2026-09-16T20:13:12Z Emptyfear 547 Նոր էջ «{{Վերնագիր |title= Երգ առ գիշեր |section = |previous = |next = |notes = |author=Զապել Եսայան}} Եկո՛ւր, ով գիշեր. եկո՛ւր քու սև քղանցքներովդ աշխարհը ծածկէ՛, քու զովութեանդ մէջ մարէ՛ վերջալոյսին յետին շունչը, ծածկէ՛ աշխարհը քու դամբանական մութիդ մէջ: Օրը կը մտնէ քու մռայլ ծոցիդ, իր գերե...»: 396623 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Երգ առ գիշեր |section = |previous = |next = |notes = |author=Զապել Եսայան}} Եկո՛ւր, ով գիշեր. եկո՛ւր քու սև քղանցքներովդ աշխարհը ծածկէ՛, քու զովութեանդ մէջ մարէ՛ վերջալոյսին յետին շունչը, ծածկէ՛ աշխարհը քու դամբանական մութիդ մէջ: Օրը կը մտնէ քու մռայլ ծոցիդ, իր գերեզմանին մէջ, իր հետ քաշելով իր մէջ բողբոջած բոլոր յոյզերն ու հոգերը: Սիրող սրտերը անձկութեամբ քեզի՛ կը սպասեն, քու մթութեանդ մէջ իրենց անուրջները խեղդելու: Քու աներեւոյթ մատներովդ եկո՛ւր գոցէ՛ անոնց յոգնած աչքերը: Տա՛ր զանոնք, քանի մը ժամ, քունին խորութիւններուն մէջ: Սեւ թեւերուդ վրայ առած՝ հեռո՜ւն տար անոնք որ կեանքէն ուժասպառ են եղած. քու զովութեանդ մէջ քնացուր անոնք անուշ երաժշտութիւններովդ, թող քանի մը ժամ հալի՜ն անոնց հոգերը քու սեւաթոյր մթնոլորտիդ մէջ: Քու գալուստդ սիրելի յիշատակներ կը բերէ իր հետը: Դուն բարեկամն ես մենաւորներուն. ամէնէն ծածուկ արցունքները դո՛ւն կը տեսնես: Բաց պատուհաններու առջեւ անքուն անցընող թշուառներ քու զով սեւութիւնդ կը ծծեն: Անոնց մտածումները, յուզումները քու ծոցիդ մէջ կը թափառին: Եւ դուն այդ ամէնքը կ՛առնես, քու մխիթարող աղջամուղջիդ մէջ կը թաղես: ox2mailtntwhwz811y2lfrq38wvva06 Կոյրը 0 151364 396625 2026-09-16T20:14:39Z Emptyfear 547 Նոր էջ «{{Վերնագիր |title= Կոյրը |section = |previous = |next = |notes = |author=Զապել Եսայան}} (ԳԻՒՂԱԿԱՆ ՅԻՇԱՏԱԿՆԵՐ) Խիտ կանանչներով պատուած բուներէն վեր բարձրացող ծառերուն հսկայ ճիւղերը կը տատանէին մութին մէջ՝ երերուն ստուերներ յօրինելով: Ամառնային ծաղիկներու կծու ու ծանր հոտ մը կը տարա...»: 396625 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Կոյրը |section = |previous = |next = |notes = |author=Զապել Եսայան}} (ԳԻՒՂԱԿԱՆ ՅԻՇԱՏԱԿՆԵՐ) Խիտ կանանչներով պատուած բուներէն վեր բարձրացող ծառերուն հսկայ ճիւղերը կը տատանէին մութին մէջ՝ երերուն ստուերներ յօրինելով: Ամառնային ծաղիկներու կծու ու ծանր հոտ մը կը տարածուէր հանդարտ օդին մէջ՝ գինովցնող բուրումներով: Սեւ լռութեան մէջ մեքենարար կը լսուէր միջատի մը բզզիւնը որ երբեմն կը մոռցուէր նոյն իսկ իր միօրինակութեանը մէջ։ Եւ հեռուէն շունի մը ձայնը կուգար, որ խեղճուկ, հիւանդ հաջիւնով մը կուլար: Վայրկեանները կ’անցնէին ծանր ծանր, եւ տեսնել կը կարծէիր ամպերուն թաւալիլը որոնց գիծերը ջնջուած էին սեփ սեւ երկինքին վրայ: Յանկարծ, երը շանը հաջիւնը կը մարէր յուսահատ ճիչերու մէջ՝ երգի մը եղանակը թրթռաց, որ հետզհետէ կը մօտենար: Ձայնը հիանալի էր. առանց ճիգի, եղանակը կը հոսէր, դողդղոլով, անուշ ելեւէջներով: Մէկէն կը բարձրանար, դիւթիչ, ուժեղ, եւ ահա կ’իջնէր նորէն կը մարէր իբր թէ ճնշուած կուրծքէ մը ելլէր: Կամաց կամաց, երգին եւ գիշերուան ազդեցութեանը տակ գինով՝ կը թուէր ինծի որ աներեւոյթ պարիկներ էին որ օդին մէջ կ’երգէին, մինչ ձայնին երազուն անուշութիւնը կարծես կը հաստատէր պատրանքս։ Քիչ մը ետքը ձայնը դադրեցաւ, և մօտակայ մարգերուն մէջէն դանդաղ խշրտուք մը լսուեցաւ: Ամենքս ալ, լուռ, անշարժ, ընկողմանած էինք խոտերուն վրայ, մտքերնիս տարբեր մտածումներու մէջ թափառուն: Հիմա կը հասկնայի որ այն ծառերուն ներքեւ մարդկային կուրծք մը կ’ուռէր յուզումներով: Մութի ծալքերով եւ անհամար ստուերներով շրջանակուած, անկարելի էր տեսնել քայլ մը անդին, բայց արդէն թեթեւ ոտնաձայն մը մեզի կը մօտենար: Չվախցանք․ տանը վարձւորներէն մէկը ըլլալու էր պարտէզին մէջ մնացած, բայց նոյն վայրկեանին իսկ երեսիս վրայ շունչ մը զգացի. եւ ծանօթ ձայն մը կ’ըսէր ինծի. – Կ’աղաչեմ, ո՞ւր եմ: Անմիջապէս հասկցայ. կոյրն էր: Դեռատի աղջիկ մըն էր սիրուն, խարտեաշ, որ հօրը հետ մինակ կ’ապրէր մեր տանը մէկ սենեակը. կոյր էր, բայց գոց աչքերը պատճառ մը եղած չէին աւրելու դէմքին ամբողջ հրապոյրը, ցաւոտ հրապոյր մը: Քովս Նստաւ եղեամէն թրջուած խոտերուն վրայ: – Դո՞ւն էիր երգողը, ըսի կամաց ձայնով մը՛, իբր թէ վախնայի խանգարել շուրջս ծանրացող լռութիւնը։ – Այո՛, ըսաւ. եւ պահ մը ետքը աւելցուց. Օհ, խենթեցեր էի այս գիշեր. յիշատակներէս չարչարուած՝ պարտէզ փախայ եւ մոռնալով ամէն բան երգեցի, հիմա չեմ գիտեր թէ ո՞ւր եմ, խարխափելով հասայ հոս: Միշտ հետաքրքիր եղած էի գիտնալ խեղճ աղջկան անցեալը. առիթը չուզեցի փախցնել, եւ հարցուցի․ – Ի՞նչ յիշատակներէ յուզուած էիք։ – Վաղը, ըսաւ ծանր ծանր, եղրօրս մահուան տարեդարձն է: – Եղբօ՞րդ․․․ – Ա՜խ, հիմա մի՛ հարցներ, պատասխանեց, վաղն առտու կը պատմեմ քեզի։ Գիշերը բաւական յառաջացեր էր, տուն դարցանք։ Անհանգիստ անցուցի մնացած ժամերը. եւ դեռ բոլորովին չէր լուսցեր, երբ ելայ: Կողմնակի պատուհանէ մը կը տեսնուէր ընդարձակ դաշտ մը որ կը վերջանար լեռներու շարքով մը: Հեռուն, միայնակ շոճի մը իր հաստ ճիւղերը կը տարածէր: Դեռ գիւղը կը քնանար: Հեռուէն բոժոժներու հնչուն ձայն մը կուգար. գիւղացիներ էին որոնք ձիերու վրայ ամաններով կաթ բեռցած կանուխէն մօտակայ տեղերը կը տանէին: Քիչ մը ետքը աքաղաղները խօսիլ սկսան․ անոնց խառնուեցան ոչխարներուն մայիւնը եւ հորթերուն բառաչիւնը: Վարը տանտիրուհին արթնցած էր արդէն եւ կովու մը ետեւէն կ’երթար, խթանով մը զայն դիմացի դաշտը քշելով։ Վար իջայ. տասը վայրկեանէն ամբողջ գիւղը արթնցած էր: Հոսկէ մարդ մը կ’երթար մշակի գործիքները ուսերուն վրայ առած, հոնկէ աղջիկ մը կ’երեւար որ կաթ կը բերէր: Լեռներու երկու ծայրերուն մէջտեղը խտացած գորշագոյն ամպերը հետզհետէ կը ճերմկնային կը վարդագունէին, հորիզոնին վրայ ցրուած բոլոր ամպի պատառները դէպի հոն կը վազէին: Հինգ վայրկեան ետքը թեւ թեւի կը քալէինք թարմ խոտերուն վրայ։ Հօտերը արածելու կը հանէին. ոչխարներուն մէջէն կ’երթայինք ծծելով մաքուր օղը, որուն մէջ վայրի ծաղիկներուն հոտը խառնուած մեղրի համ ունէր: Եղեամէն թրջուած խոտերը մեր ոտքերուն տակ ճնշուելով, իրենց ներքեւ պահուած մանուշակներուն հոտը օդին մէջ կը տարածուէր։ Եկեղեցիին զանգակը տարտամօրէն կը ղօղանջէր. հեռուն, այծերը խենթի պէս կը ցատքրտէին թաւուտներուն մէջ։ Ծառի մը տակ նստանք եւ մինչդեռ աչքս մեր առջեւ փռուող Մարմարային կապոյտին մէջ կը մոլորէր, կոյրն ինծի իր պատմութիւնը պատմեց։ Այն ատեն իմացայ որ քանի մը տարի առաջ եղբօրը հետ երջանիկ կ’ապրի եղեր, երբ ծաղկախտի համաճարակի մը միջոցին՝ եղբայրը կը վարակուի։ Զինքը հեռու կը պահեն եղբօրմէն, եւ հայրը մինակ կը հսկէր զաւկին վրայ։ Մայրը մեռած էր արդէն: Իրիկուն մը, չդիմանալով, հակառակ արգելքին, կամաց կամաց եղբօրը սենեակը կ’իջնէ, հազար վարանումներով, ու վախերով, չէ թէ իր անձին համար, այլ այն ահռելի անակնկալին զոր պիտի ունենար սենեակին անկիւնը եղբայրը պառկած տեսնելով։ Կը յաջողի եղբօրը սենեակը սպրդիլ, մինչդեռ հայրը՝ յոգնած՝ քնանալու գացեր էր։ Այդ գիշերը, առտուան դէմ, հիւանդին վիճակը կը գէշնայ հոգեվարքը կը սկսի. եւ ալ չեն կրնար զինքն անկէ բաժնել։ Քոյր ու եղբայր, իրարու հետ կը խօսին, գլուխ գլխի, արցունքներով: Մեռնելու մօտիկ, եղբայրը կը խնդրէ քրոջմէն որ երգէ։ Աղջիկը աղուոր ձայն ունէր: Արցունքներէն խեղդուած, խեղճը իր եղանակներուն էն անուշը, էն տխուրը կ’երգէ: Դեռ երգը չաւարտած, եղբայրը կը մեռնի։ Հետեւնալ օրը ինք ալ հիւանդ էր: Ծաղկախտն իրեն համար աւելի անգութ եղաւ. կեանքը չառաւ, բայց աչքին լոյսը յաւէտ ցամքեցուց։ Երբ այս պատմութիւնն աւարտեց, գլուխն ուսիս դրավ թեթեւօրէն եւ սկսաւ հեծկլտալ՝ ան ի՛նչ տխուր են առանց արցունքի հեծկլտանքները … Յետոյ շտկուեցաւ ու նորէն սկսաւերգել իր երգը, այն երգը որ առջի գիշերն ալ երգած էր։ Հիմա երգը աւելի տխուր կուգար ինծի, աւելի ցաւոտ։ Ու երգին եղանակն այնքան անուշ, այնքան յուզիչ էր որ խոսուն ցաւ մը, ներդաշնակուած հառաչ մը կը թուեր ինծի։ 7t10mrq4wzxmladvhtprbx3oqoa5vaq Չխաբող սերը 0 151365 396627 2026-09-16T20:15:14Z Emptyfear 547 Emptyfear տեղափոխեց էջը «[[Չխաբող սերը]]»-ից «[[Չխամրող սերը]]» 396627 wikitext text/x-wiki #ՎԵՐԱՀՂՈՒՄ [[Չխամրող սերը]] gezk9dka67ybtju4zuptdsrmtyulyuc Անձկութեան ժամեր 0 151366 396631 2026-09-16T20:21:48Z Emptyfear 547 Նոր էջ «{{Վերնագիր |title= Անձկութեան ժամեր |section = |previous = |next = |notes = |author=Զապել Եսայան}} Երկար լռութենէ մը ետքը դարձեալ կը սկսիմ գրել. ուրիշ անգամ մըն ալ, տաժանելի եւ անձկալի օրերու մէջ՝ գրելը եթէ չէ ամոքած իմ ցաւս, գոնէ զայն օրօրած է. եւ վերջապէս հիմակ զիս ամէնէն ճնշող բանը ա...»: 396631 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Անձկութեան ժամեր |section = |previous = |next = |notes = |author=Զապել Եսայան}} Երկար լռութենէ մը ետքը դարձեալ կը սկսիմ գրել. ուրիշ անգամ մըն ալ, տաժանելի եւ անձկալի օրերու մէջ՝ գրելը եթէ չէ ամոքած իմ ցաւս, գոնէ զայն օրօրած է. եւ վերջապէս հիմակ զիս ամէնէն ճնշող բանը անգործութիւնն է, երկա՜ր, երկա՜ր ժամերու անգործութիւն... ։ Արդեօք բարեգուշակ նշա՞ն մըն է գոնէ իմ ցաւս ամոքելու մասին խորհիլս. նոյն իսկ անիրականալի յոյսը բարի մըն է։ Պէ՞տք է յուսամ արդեօք թէ պիտի գայ օր մը որ իմ ցնորած հոգիս խաղաղի... պիտի գա՞յ գիշեր մը ուր խաղաղութեան մէջ քնանամ առանց ընդոստ զարթնումներու, առանց մղձաւանջի եւ իմ էութիւնս հիմէն դղրդող անասելի խռովքներու։ Որակեալ զգացումներս, դասաւորել զանոնք, վիշտիս եւ յոյսերուս հետ դէմ առ դէմ գալ, համարձակիլ չափել անոնց կարեւորութիւնը... թերեւս... Աստուա՜ծ իմ, այս աշխատութիւնը թերեւս զբաղեցնէ եւ ջլատէ զիս ու կարենամ հանգչիլ, ազատագրուած զիս շրջապատող ցաւագին զգայնութիւններու ցանցէն։ Ուրկէ՞ սկսիմ սակայն... կրնա՞մ սկսիլ երբ ինծի կը թուի թէ այն ինչ որ պատահեցաւ անակնկալ մը չէր երբեք, թէ սարսափելի իրողութեանը տեղեկացած միջոցիս իսկ, բնա՛ւ զարմացումը եւ ապշութիւնը չպատեց իմ միտքս. այլ կարծես երկար ատենէ իվեր վախով սպասուած բանի մը լրումն էր անիկա։ Վախով սպասուա՜ծ... ահա՛ ամէնէն սոսկալին։ Կարծես թէ կը յուսայի, կարծես թէ կը ցանկայի այդ բանին... բայց լռութի՛ւն... լռութի՛ւն... պէտք է խեղդել հրեշը, պէտք է մարել միանգամ ընդ միշտ իր թունաւոր եւ չարաբաստիկ շունչը հոգիիս մէջ։ Այլ սակայն այդ հրէշը եղած է ու կայ իմ ամբողջ էութեանս մէջ. անիկա կը սողայ երակներուս մէջ, զիս կը դրդէ ու կը տանջէ եւ իմ կեանքիս ամէնէն ցայտուն ժամերուն, կացութեան տէր կը դառնա՜յ... Ամէնէն ցայտուն ժամերուն, ուրախութեան թէ տխրութեա՜ն... Ո՞վ պիտի տար ինծի անկեղծ արցունքներու քաղցրութիւնը, ո՞վ պիտի տար ինծի սրտագին հեծեծանքներու երաժշտութիւնը... Պիտի ուզէի օրօրուիլ վիշտով, մեղմանալ տխրութեանմ մէջ... զգալ տառապանքին մեծութիւնը, բայց այս բոլորին փոխարէն միայն ցնորք կայ իմ մէջս... ցնո՜րք... ցնո՜րք... ։ Իմ դժբախտ ամուսնութեանս առաջին օրերէն յիմարութիւնը եկաւ, տեղաւորուեցաւ մեր երկուքին մէջտեղ... անտանելի, տաժանակիր տարիներ եղան այդ տարիները՝ երբ իրարու լծուած անխզելի շղթաներով, ապրեցանք թշնամութեամբ ու դառնութեամբ... Կ’ատէի զինքը ամէն կարելի բացատրութենէ եզր ի վեր չափով մը... կ’ատէի զինքը հոգիով ու մարմնով, գիտկակցաբար թէ անգիտակցաբար եւ ամէնմէկ նեարդս թշնամի էր իրեն ու բազմապատիկ եռանդ մը կը խռովէր զիս... Կարծես չարաբաստիկ հովերէ արծարծուած փոթորիկ մը մշտատեւ կերպով կը մռնչէր հոգիիս մէջ... քանդի՛չ, անողո՛ք եւ խոժո՛ռ, անիկա կը մռնչէր հոգիիս մէջ, հեւալով ու լռեցնելով իմ զգացումներուս մնացեալ խլեակները։ Զիս խուլ եւ կոյր կը դարձնէր անիկա, կը խարազանէր արիւնս եւ բոլոր էութիւնովս կը սարսռայի անոր ցաւագին հեշտանքէն... Ինչպէ՛ս անդիմադրելի ու խրոխտ էր իմ ատելութիւնս։ Կը տանջուէի անկէ բայց կը սիրէի իմ ատելութիւնս. սանձարձակ գազանի վայրագ գեղեցութիւն մը ունէր անիկա ու մանաւանդ զիս կը հպատակեցնէր իր դաժան օրէնքներուն... զիս կը հպատակեցնէր կատարելապէս, ու իմ բոլոր շարժումներս, իմ բոլոր խօսքերս, իմ բոլոր դիտաւորութիւններս իր հրամայական պահանջներէն թելադրուած էին... Ու կը ցաւէի ցաւցնելով, կը չարչարուէի չարչարելով, բայց եւ կը զգայի որ ուրիշ կերպ ընել իմ կամքէս բոլորովին անկախ է... Կ’ատէի զինքը, ինչո՞ւ... ինչուն ես ալ չեմ գիտեր... կ’ատէի ինչպէս կարող պիտի ըլլայի սիրել տարբեր պայմաններու մէջ, անհաշիւ եւ վայրենի հրայրքով։ Այն առերեւոյթ պատճառները որոնք իմ ատելութիւնս կ’արծարծէին, անոնց սկզբունքը աւելի իմ մէջս էր քան թէ իր մէջ։ Կ’ատէի իր ձայնը, կ’ատէի իր շարժումները, գործածած բառերը, փափաքները եւ դոյզն յոյսերը... ։ Իր բոլոր դիտաւորութիւնները կ’ըմբոստացնէին զիս, իր մտադրած ոեւէ մէկ բանը թշնամանքի պէս կ’ապտակէր զիս... Բոլոր յոյսե՞րը... միթէ կարելի՞ էր որ յոյսի դիւրաբեկ եւ դողդոջուն ծաղիկը ծաղկէր այն դժոխքին մէջ որ ստեղծած էինք... միթէ կարելի՞ էր որ մեր ամուլ եւ թշնամութեան կրակներէն չորցած կեանքին մէջ ոեւէ ժպիտ, ոեւէ ուրախութիւն անցնէր, տարտամ եւ վաղանցուկ ամպի մը նման... Ու մենք իրարու կապուած էինք անխզելի կապերով, միայն մահը կրնար մեզ արձակել... միայն մահը... Կանչեցի մահը, հրաւիրեցի զայն սրտագին եռանդով. յուշիկ, բայց հաստատ քայլերով եկաւ անիկա... մտիկ ըրաւ իմ ձայնիս... եկաւ ու մեր մօտը դեգերեցաւ ու երբ այլեւս մոռցած էի իր չարաշուք ներկայութիւնը, անիկա յայտնուեցաւ դժնետեսիլ ու անդառնալի՛... իմ ձայնս լսելի ու հասկնալի՞ էր ուրեմն մահուան... Լռութի՛ւն, լռութի՛ւն... երբ կ’ուզեմ կացութիւնը ճշդել ոեւէ կերպով, սոսկալի ցուրտ մը կը պատէ զիս... Այս հոգեկան շփոթութեան մէջ վստահ եմ որ մեծ թեթեւութիւն մը պիտի զգայի եթէ կարենայի եղելութիւնները դասաւորել. մինչեւ այսօր անկարելի եղաւ ինծի այդ բանը. միտքս յարաժամ գրգռութեան մէջ է. դէպքերու պատկերներ, սոսկալի ժամեր ու երկարատե՜ւ տանջանքներ իրար կը խառնուին եւ յորձանապտոյտ արագութեամբ մը կը պարեն յիշողութեանս մէջ. ոչ իսկ րոպէ մը միտքս չի կենար անցեալի տպաւորութեան վրայ. զգայնութիւնները արագութեամբ կը կուտակուին, ծանր, տարերային դժբախտութեան մը պատկերով կ’անշարժանան ու կը լսեմ դղրդալի ճարճատիւնները փլուզումներու, գահավէժ անկումը քարացած պատկերներու եւ ամէն բան կը դառնայ անկայուն, յարաշարժ ու զառանցական։ Իմ եւ արտաքին աշխարհին միջեւ մշտատեւ կերպով մը կը ծածանի մղձաւանջ մը եւ ատիկա իմ կեանքիս պատկերն է։ Աւերակի մը պէս կը մխամ երբ յետադարձ ակնարկ մը կը նետեմ իմ կեանքիս վրայ, մանկութենէս մինչեւ օրս... ու կը խորհիմ որ այն հիմերուն վրայ որ սկսած եմ ապրիլ, կրնայի երջանիկ ըլլալ, խաղաղ ու անդորր կեանք մը ունենալ, ու այս մտածումը զիս աւելի ոխերիմ կը դարձնէ անոնց դէմ որ զիս իմ ճակատագրէս հեռացուցին։ Խաղա՜ղ ու անդորր կեանք... ծարաւի եմ այդ բանին, ինչպէս անապատի ուղեւորը կարկաչուն աղբիւրի մը. բայց այն ովասիսը ուր կը հասնի ամէն ճամբորդ, իմ ճամբուս ծայրը չկա՜յ... չկա՜յ ու աշխարհիս ճամբորդներուն մէջ, անիծեալ ճամբորդ մըն եմ ես։ Երկար ատեն Արամ չգիտցաւ ու չզգաց այն զգացումը որով ամբողջ էութիւնս տոգորուած էր... չգիտցաւ ու ես ապշած մնացի իր միամտութեանը վրայ. առաջին օրերու խորշանքս դիւրաւ վերագրեց ուշ ամուսնացած աղջկան խպնոտութեան։ Ես ինքս կը վարանէի եւ չէի համարձակեր սեւեռել իմ հոգիիս մէջ խռովող զգացումները, ճանչնալ զանոնք եւ կացութեան քաջութիւնը ունենալ. իմ անհամարձակութիւնս յառաջ եկած չէր խպնոտութենէ, այլ այն սարսափելի գիտակցութենէն թէ՝ մարմնով ու հոգիով անհաշտ թշնամի եմ իրեն։ Իմ դժբախտ երիտասարդութեանս պատահարներէն մոլորած, մղուեր էի այդ ամուսնութեան, բայց առաջին օրէն իսկ զգացի սարսափելի սխալս։ Առաջին անգամ որ ճշդուեցաւ մեր կացութիւնը՝ անձրեւոտ ու ցրտին իրիկուն մըն էր. վարագոյրները գոց, սենեակը կիսաստուերի մէջ. անձրեւը մեղմօրէն կը մրմնջէր պատուհաններուն ետեւէն։ Ամբողջ օրը մոլեգնած ստրուկի մը պէս անկարող ընդվզումով խանդեցած էի... ես ալ չէի գիտեր թէ ի՛նչ ունիմ, ի՛նչ կ’ուզեմ... Այցելու տիկիններ եկան ու վհատած մեկնեցան. իմ հոգեկան դրութիւնս կը վերագրէին ջղային հիւանդութեան մը. բայց, չէ՛, չէ՛... եթէ միայն կարենայի մէկու մը բացատրել ինքզինքս, եթէ կարենայի տրտնջալ ու արտասուել... բայց կոպերս ապառաժի պէս չորցեր էին ու սրտիս կրակէն կ’այրէի անընդհատ։ Եթէ կարենայի գոնէ մէկու մը ըսել թէ դժբախտ եմ, թէ վշտի օձ մը կը գալարուի հոգւոյս մէջ եւ թէ դառն մահը նախընտրելի է այս չարչարանքներէն, թերեւս ամոքուէի, թերեւս ուրիշին գթութեան մէջ մեղմանայի, բայց հպարտութիւնս՝ հաւասար վիշտիս՝ բարձրացեր էր հոգւոյս մէջ ու կը գոռար վիրաւոր գազանի նման ու այլեւս չէի գիտեր թէ կորսուած կեանքիս ցա՞ւն էր թէ հպարտութիւնս, որ աւելի զօրեղ կը հնչէր մէջս... ։ Երբ մինակ մնացի ինկայ լռութեան եւ առանձնութեան մէջ, սանձարձակ խոյանքով մը հոգիս կը հեծեծէր ու չէի գիտեր թէ ո՞ր պատին գլուխս զարնեմ. գինովի պէս կը դեգերէի սենեակիս մէջ ու յանկարծ կ’իյնայի աթոռի մը վրայ, մինչեւ որ ընդոստ կանգնէի, կարծես հալածուած ուրուրներէ։ Անձրեւըմիշտ կը տեղար, ապակիներուն վրայ երգելով իր միօրինակ եւ գորշ երգը։ Եւ ահա՛ եկաւ... եկաւ ինչպէս կուգար ամէն իրիկուն՝ ինքնավստահ, դէմքը գոհունակ եւ պատրաստ տրտնջալու իմ վերապահութենէս։ Այդ րոպէին պատկերը քանդակուած է իմ յիշողութեանս մէջ եւ թէեւ կը զգուշանամ սեւեռել զայն, բայց գիտեմ որ անիկա հաստատ եւ անջնջելի կերպով մը կայ էութեանս մէջ։ Որովհետեւ բուն այդ րոպէին է որ հարուածը ստացաւ եւ մտաւ մահուան օրէնքներուն ներքեւ. օրեր անցաւ անկէ ետքը, բայց վստահ եմ որ իր հետզհետէ կքող ֆիզիքական գոյութեան մէջ հոգին արդէն արիւնած է խոր եւ անդիմադրելի վէրքով մը... այդ բանը կը զգայի ու կը մտածէի որ թերեւս կարենայի դարմանել, կարենայի ամոքել զայն, բայց անհաշտ ոխսկրակի պէս կը լափէր ամենադոյզն բարի դիտաւորութիւններս ու գիտակցաբար կը ձգէի որ անպաշտպան ու անամոքելի՝ անոր ցաւը հասնէր իր չարաբաստիկ վերջաւորութեան։ Լոյսը վառեցինք ու Արամ վարանոտ տրամադրութիւններու մէջ մտաւ այդ րոպէէն. իր գոհունակ ինքնավստահութիւնը մարեցաւ յանկարծ ու տխրութիւնը երեւցաւ իր դէմքին վրայ այնպիսի անանցանելի գիծերով որ շարժում մը զգացի հոգւոյս մէջ... գոհունակութեա՞ն թէ գթութեան շարժում. ահաւասիկ անստուգութիւնը. մինչեւ հիմա չեմ գիտեր, չեմ ուզած գիտնալ, որովհետեւ կը սոսկամ այդպիսի անդրադարձումի մը արդիւնքէն։ Կը սոսկա՜մ... ու խորապէս իրաւունք ունիմ թերեւս... ։ Դէմը նստած՝ կը նայէի իրեն, տոգորուած այն թշնամանքով ուրկէ չէի կրցած ձերբազատիլ. կը նայէի իրեն այնպէս ինչպէս նայած էի միշտ. բայց ահա, չեմ գիտեր ինչո՞ւ անիկա ապշած ու սարսափած ինծի դարձաւ. կարծես յայտնութիւն մը ըրած էի իրեն, կարծես նորատեսակ դէպք մը, մանրամասնութիւն մը կացութիւնը պարզած էր իրեն, յանկարծօրէն։ Անշուշտ թէ մինչեւ այդ օրը երջանիկ չէր եղած, բայց իր դժբախտութեան բնոյթին գիտակցութիւնը չունէր. մինչ ես համոզուած էի մեր դժխեմ ճակատագրին, անիկա կը յուսար եւ կը ճգնէր նշմարելու լաւագոյն կեանքի մը պայմանները... Անիկա չէր հասկնար որ մեր կացութիւնը անել է ու միայն մէկ ուղղութեամբ կրնայինք խուսափիլ անկէ... գերեզմանի ճամբով։ Ո՛չ, ինքը չէր գիտեր, ու կը սիրէր զիս, եւ յոյս ունէր նաեւ թէ խնամքով եւ գուրգուրանքով պիտի կարենար շահիլ եթէ ոչ իմ սէրս, գոնէ իմ կրաւորական յօժարութիւնս... ու բոլոր իր ճիգերը, իր յոյսերը եւ իմ զգացումներուս մասին ունեցած յաւակնութիւնները ա՛լ աւելի կարծար ու անողոք կը դարձնէին զիս, ու չէր գիտեր ինքը որ իր ամէն կարգի ջանքերը ունայն էին, բոլորովին ունայն։ Եթէ անիկա իմ ատելութեանս փոխարէն թշնամութիւն ունենար, եթէ իմ տհաճութիւններս զսպէր բռնութեամբ, կամ արհամարհէր զանոնք, թերեւս տեսակ մը հակազդեցութիւն յառաջ գար իմ մէջս, բայց անոր սէրը մորացած լիճի մը պէս կայուն եւ անխախտ էր եւ անիկա կուրցած էր յաւակնոտ վստահութիւնով։ Կ’ատէի ու կ’արհամարհէի զինքը ու իր սիրոյ եւ համակրութեան ցոյցերը նախատինքի մը պէս կը վիրաւորէին զիս, եւ ընդվզեցնելով իմ հոգիս, ոեւէ հաճոյակատարութիւն, ոեւէ զիջում անկարելի կ’ընէին։ Ապառաժի պէս կարծր ու ցուրտ դարձեր էի եւ կիրքերու մեծ փոթորիկներ միայն կրնային կռուիլ ինծի հետ, բայց անիկա անկարող էր մեծ չափով սիրելու, ինչպէս նաեւ մեծ չափով ատելու, ու իր շնչատ ու թեւատ հոգին սոսկումով համակուեցաւ, երբ մէկ րոպէ միայն անդրադարձաւ իմ զգացումներուս մեծութեանը, ու իմ խիզախ ատելութիւնս մթագնեց իր կեանքը մէկ անգամէն։ Անիկա չպայքարեցաւ, չըմբոստեցաւ, նախասահմանուած զոհի մը պէս հպատակեցաւ իր բախտին։ Լուսամփոփոին վարդագոյն լոյսին մէջէն իր աչքերը, ապշահար մարդու աչքեր, սեւեռեց ինծի... իր նախապէս տխրութեամբ տոգորուած դէմքին վրայ դառնութիւն ու թախիծ կար ու թերեւս ինեւ անարդար վիշտի մը գիտակցութիւնը։ Աչքերը դարձուց ինձմէ ու տեղէն ելլելով սկսաւ պտուտքիլ սենեակին մէջ... կը զգայի որ անիկա կ’ուզէր վանել իր մտքէն՝ սպաննող գաղափարը, անիկա կասկածի եւ անստուգութեան ճանկերուն մէջ ինկած բռնուած թռչունի մը պէս անճար ցնցումներով կ’ուզէր ճողոպրիլ... Յանկարծ դիւային ծիծաղ մը, յաղթանակի եւ ինքնավստահութեան ծիծաղ մը լսեցի հոգւոյս մէջ... անիկա այնքա՛ն բարձր եւ տիրական կը հնչէր որ ինծի կը թուէր թէ խուսափելով հոգիիս մանուածապատ մթութիւններէն լսելի պիտի ըլլար անո՛ր ալ. գրգռուած այդ խարազանող ձայնէն՝ կը ջանայի հանդարտիլ ու երբեմն ականջներուս մէջ մրմունջ մը կը լսէի, ողբագին, հեծեծագին ու տկար մրմունջ մը... «Մե՛ղք է, մե՜ղք է... »։ Բայց այդ ձայնը անսուաղ մուրացկանի մը պէս էր, անկարեկիր, ցուրտ եւ փակ պալատի մը մարմարեայ սանդուխներուն վրայ։ Երկար ատեն Արամ պտտուեցաւ այդպէս. իր դէմքը այլակերպուած էր ինչպէս եթէ ծանր հիւանդութեան մը ենթարկուած ըլլար. կը խուսափէր ինծի նայելէ եւ աչքերը հակած էին գետին. կարծես թէ անիկա հաշուեյարդարութիւնը կ’ընէր իր ամբողջ կեանքին, իր փափքներուն, իր իղձերուն, իր վայելած ուրախութիւններուն եւ իր կրած յուսախաբութիւններուն եւ ինչպէս ամէն մարդկային արարած՝ կը զգար որ ցաւի եւ յուսախաբութեանց բեռը շատ աւելի կը կշռէր... Կը ջանայի իրեն նայիլ իբրեւ օտար մարդու եւ կարենալ խղճալ իր վրայ, բայց ահա՛ իմ իսկ յատուկ թշուառութեանս պատկերը ցցուեցաւ իմ դէմս... տեսայ ինքզինքս այդ մարդուն կապուած ըլլալուս պատճառաւ անդառնալիօրէն դժբախտ, ու վերածուած անարգ էակի մը... Աստուա՜ծ իմ... Աստուա՜ծ իմ... Անա՞րգ... արդեօք կարելի՞ է... Իմ դժբախտ եւ անսէր ամուսնութիւնս զիս կը դնէ անտարակուսելիօրէն արհամարհելի կնոջ մը դիրքին մէջ... քանի որ... առանց սիրոյ եւ առանց համակրանքի... առանց հոգեկան կամ ֆիզիքական հակումի... լռէ՛... լռէ՜... մտածումս թող լռէ, որովհետեւ խոհեր կան զորս պէտք է սպաննել նոյն իսկ իրենց սաղմին մէջ։ Այլ սակայն իմ հզօր ատելութեանս մէջ զրահապատ՝ ինքզինքս պաշտպանուած նկատեցի... ի զո՜ւր մտածեցի որիմ անձս, իմ գերագոյն էութիւնս անծանօթ եւ բացակայ եղած էր այն կրաւորական մեղկութեան, մոռացումի վատ րոպէներէն որոնց յիշատակները հրաշէկ հրաշէկ գամերու պէս մխուած են ուղեղիս մէջ։ Բայց եւ այնպէս համոզումը ունիմ որ աններելի կերպով յանցաւոր եմ եւ անցեալի անջնջելի արատը կ’աւելցնէ իմ զգացումներուս դառնութիւնը։ Խթանուած բոլոր այս գահավիժող եւ զօրեղ կիրքերէն, անկարեկիր աչքով կը դիտէի Արամին դժբախտութիւնը. այլ սակայն դժուար է երեւակայել, նոյնիսկ ամէնէն չարագուշակ հակումներ ունեցող երեւակայութեան համար, այն խղճալի պատկերը որ անիկա կը ներկայացնէր. մարդկային թշուառութեան վրայ լի ու լի գաղափար մը կարելի է ունենալ այդպիսի րոպէներու մէջ։ Անոր դէմքը ստացած էր մոխրանման տժգունութիւն մը ու շրթները, անխօս եւ դողդոջուն էին։ Մազի փունջ մը, անձկութեան քրտինքէն խոնաւ՝ ողորմելիօրէն կը փակչէր ճակտին. անոր ձեռքերը այնքան ճերմկած էին որ անոնց վրայի թուխ աղուամազը յստակ ու նուրբ գիծերով կ’երեւար աչքիս՝ երբ ինծի կը մօտենար իր տագնապալի պտոյտի միջոցին։ Յանկարծ կեցաւ, ծունկները կքած էին, ուսերկ դէպի առաջ... Ա՜հ, մարդիկ գերիվեր չափով մը անմիտ են... եթէ այդ պահուն վստահութիւնով եւ ինքնաբեր զեղումով իր ցաւին մասնակից ընէր ինծի՜, որովհետեւ կը զգայի որ հոգւոյս անծանօթ խորքերուն մէջ գթութեան եւ բարութեան դուռները իրենց ժանգոտած ծխնիներուն վրայ կը խախտէին, որովհետեւ զարմացումով զգացի որ նորահրաշ թուլութիւն մը, գաղջ աւիւն մը յառաջ կը բերէ ցուցտ սրտիս մէջ... հոգիս կը դողդղար անձկալի ապշութիւնով մը. բայց ահա անիկա միտքը փոխեց, վախցաւ իմ անկարեկիր սառնասրտութենէս ու գնաց ինկաւ բազմոցին վրայ։ Որքա՞ն ատեն անցաւ այսպէս, ե՛ս ալ չեմ գիտեր. յոյսի եւ գթութեան բոլոր դուռները գոցուեցան հոգիիս մէջ. միտքս արթնցած էր եւ մտածումներու հոսանքներ արտասովոր եռանդով մը զիրար կը խաչաձեւէին. գլուխս կ’այրէր անտանելի տենդով մը ու ինծի կը թուէր որ նայուածքս, այրուող կոպերուս մէջէն դուրս կը ժայթքէր բոցի պէս... ։ Արհամարհանքով կը նայէի այլեւս անոր վրայ որ չգիտցաւ այնքան հազուադէպ եւ թանկագին րոպէէ մը օգտուիլ... իրարու հակառակ մտածումներ կը խուժէին մտքիս մէջ, զիս գրեթէ չարչարելով... կը խորհի... ա՜խ, ի՞նչ բանի վրայ չէի խորհեր այդ միջոցին... իմ բոլոր ապրած կեանքիս րոպէները, յոյզերը, մտածումները եւ կիրքերը աղմկալի եռանդով մը կրկին կեանք կ’առնէին եւ կրկին կը տագնապէին իրենց ամբողջ ուժեղ կենսունակութեամբը։ Կը խորհէի ահաւասիկ, թէ մարդիկ անմիտ ու անգիտակ են խենդերու եւ մանուկներու նման, թէ կը խոնարհին ու կը սմքին այն վայրկեաններուն երբ պէտք էր որ խրոխտութեամբ բռնանային, եւ կը հպարտանային այն ժամերուն՝ երբ պէտք էր որ մեղմանային վստահութիւն յայտնող հաղորդականութեամբ մը։ Կը խորհէին միանգամայն թէ ի՜նչ անգնահատելի ոյժ մը, կիրքերու, սէրերու եւ ատելութեանց բուռն թափ մը կար իմ մէջս անգործ մնացած, կը խորհէի թէ ի՜նչ կրնայի ըլլալ ես, տարբեր պայմաններու մէջ եւ աւելի ճարտար մարդու մը ձեռքին մէջ... կը տեսնէի այն կինը որուն սկզբունքը գոյութիւն ունէր իմ էութեանս տարրերուն մէջ, շքեղ ու զօրաւոր, կրակի պէս սաստիկ ու փոթորիկի մը պէս մրրկող, որուն հոգեկան ուժին փարթամութիւնը զարմացում եւ հիացում պիտի պատճառէր եւ որուն բոլոր հրայրքը դարձած է հիմա իմ իսկ մոլորուած անձիս դէմ... Այն ատեն խիստ դատախազի մը պէս կը նայէի Արամին ու միտքէս կը կրկնէի. «Դուն ի՞նչ ըրիր այդ բոլորը»։ Ու անոր մարդկային ու սովորական դժբախտութիւնը դոյզն աստիճանի մը վերածուած՝ կը չքանար իմ ըմբոստացած անձիս գերագոյն թշուառութեան գիտակցութեանը մէջ։ Լուսամփոփին վարդագոյն լոյսը աղէտալի մթնոլորտի մը վրայ կը սփռէր կարծես իր խաղաղ լոյսը... հոգեվարքի՞, մեռելի՞ սենեակ... չէ կարելի սահմանել. այդ միջոցին ձայն մը լսեցի, հեռաւոր, անճանաչ ձայն մը որ սակայն Արամի շրթներէն կ’ելլէր։ – Արուսեա՛կ, դուն ինծի չես սիրեր, եւ երբեք ալ սիրած չես։ Ոտքի ելայ ցնցուելով, գացի իր դէմ պատասխանելու համար. իր աչքերը, իր դեդեւող նայուածքով աչքերը իմիններուս հանդիպեցան, անոնք ճշմարտութիւնը չէին խնդրեր... օ՜հ ո՛չ... անոնք կը պաղատէին որ ստեմ, կեղծեմ, եւ վճռական կերպով մը չջախջախեմ զինքը... Անոնք կ’ողոքէին զիս որ գոնէ մասամբ շնորհեմ, գոնէ երկդիմի, անստոյգ խօսքով մը աստուածային յոյսին կարելիութիւնը ընծայեմ... Անոնք թերեւս կը խնդրէին միայն անցեալի յիշատակներուն խնայել ու խաբել, խաբել... բայց չցրուել մէկ խօսքով պատրանքներու, յիշատակներու եւ յոյսերու անկայուն աշխարհը։ Ու այդ պահուն հասկցայ թէ ինչո՞ւ կիները կը ստեն ու կը խաբեն, ինչո՞ւ կը վարանին անկեղծութեան մէջ, տկարարած՝ գթութեան եւ բարութեան զգացումներով... բայց իմ անսէր ու ցուրտ մնացած հոգիս զերծ էր այդ տկարութիւններէն, իմ չարչարուած եւ անարդար տառապանքի ենթարկուած էութիւնս մէկիկ մէկիկ փեթռտած ու մէկ կողմ նետած էր հոգեկան այդ տարտամ եւ անգոյն ծաղիկները վարանումի եւ բարութեան, եւ անապատի պէս չոր ու ամուլ էութեանս մէջ ոչ թերաստուեր կար, ոչ շուք, ոչ պատրանք... ։ Եւ ես իմ վիրաւորուած արժանապատուութեանս պարտական էի ճշմարտութիւնը։ – Ո՛չ, ըսի... չեմ սիրեր եւ երբեք ալ չեմ սիրած քեզի... Շնչասպառ եւ ուժաբեկ, ապաստանեցայ տանը երկրորդ յարկին վրայ, իմ սենեակս. ի՜նչ դժնդակ լռութիւն է, ի՜նչ քստմնելի, մեռելային լռութիւն... միայն յիշատակը այդ սառնային վայրկեանին սարսուռով կը համակէ զիս. ի՞նչ եղաւ, ինչո՞ւ չարտայայտեց ինքզինքը... ես խուսափեցայ իրմէն, ներկայ չգտնուելու համար զայրոյթի եւ վիշտի պոռթկումի մը. ես հեռացայ, վախնալով որ յուսահատութեան մը վայրկեանին ինծի կը կառչի, ինձմէ կը հայցէ այն գթութիւնը որուն ա՛յնքան տրամադիր էի վայրկեան մը առաջ եւ որուն այլեւս անկարող կը զգայի ինքզինքս։ Սարսափելի եւ խիստ օրէնք մը կայ իմ էութեանս մէջ, որուն ենթարկուած եմ բոլորովին. երբ ոեւէ զգացում կամ մտածում, նոյնիսկ երբ սրնթաց արագութեամբ մը կ’անցնի իմ մէջէս, զիս իր հետեւանքներուն գերին կը դարձնէ, այլեւս ստիպուած եմ անոր վճռական արդիւնքին հպատակիլ, ես այլեւս կարող չեմ անոր լուծէն ազատիլ, լաւ թէ գէշ բանի համար։ Եթէ, այն պահուն երբ հոգիս կը դողդղար յուզումէ, այնքա՛ն հազուադէպ իմ հոգեկան ցուրտ եւ խիստ տրամադրութիւններուս մէջ, եթէ այդ սքանչելի պահուն որ հրաշքի մը պէս պերճօրէն գեղեցիկ թուեցաւ ինծի, Արամ մօտիկնար եւ յուզումով ու համոզումով իմ բարութեանս ապաւինէր... ես... Աստուած իմ դժուար է ինծի խոստովանիլ, բայց ես կը մեղմանայի ու կ’արգահատէի եւ ատիկա բաւական կ’ըլլար որ բարոյական նոր օրէնքներու տակ մտնէր իս հոգեկան դրութիւնս… բայց քիչ ետքը, շատ ուշ էր, եւ այդ գթութեան, թերեւս ալ երջանկութեան ծիլը թառամեցաւ իր ծլած պեհուն… Արդեօք կարելի՞ էր… կոյրի մը պէս եմ որ լոյսին կը ցանկայ, առանց զայն ճանչցած ըլլալու, բնազդական մղումով… Ինչպէս որ տանջելով տանջուեցայ, չարչարելով չարչարուեցայ, թերեւս մխիթարելով մխիթարուէի եւ երջանկացնելով երջանկանայի… Թերեւ՜ս…։ Բայց այլ եւս ուշ էր եւ ատելութեան խորշակը թառամեցուցեր էր յոյսի բոլոր նորածիլ բողբոջները։ Բայց ան ի՞նչ լռութիւն էր… անիկա այնքան կատարեալ էր որ անօրինակ բզզիւն մը պարապ օդը կը թրթռացնէր… Կարծես հեռուն կամ ժամանակաւ հնչած ձայներու ու խօսքերու յամեցած արձագանգը կը դեգերէր շուրջս… տառապանքի՞ թէ ուրախութեան շշուկներ էին անոնք, ինծի կը ցաւակցէի՞ն թէ իմ սոսկումով վիշտս կը հեգնէին… ո՞ր առյաւէտ թառամած շրթներէն ելած էին անոնք, թարմ ու հնչուն՝ կամ ո՞ր հեռաւոր աշխարհներու խինդն ու հծծիւնը կը բերէին ինծի… Տունը դատարկ է կարծես ու մարդ չկայ, ապրող շունչ չկայ եւ ահա թէ ինչո՞ւ անանուն եւ գունատ բզզիւնը, հեռաւոր կամ երբեմնի ոգիներուն, զիս կը պաշարէ… Ու նաեւ փոխադարձաբար ո՞ւր պիտի երթայ իմ քիչ մը առաջ արտասանած չարաբաստիկ բառերուս տկար թրթռիւնը. ո՞ր անձկութեան մահիճին մօտ, ո՞ր ուրախութեան րոպէին, կամ ո՞ր ցաւի եւ յուսահատութեան աղաղակին պիտի խառնուի…։ Անոնք, այդ չարաբաստիկ բառերը, որոնք այլեւս արտասանուած ըլլալնուն համար կարծես կը յաւերժանային խորտրդաւոր եւ անշօշափելի կեանքով մը, զիս կը սոսկացնէին մարդկային հասկացողութենէ գերիվեր չափով մը։ Բայց նոյն լռութիւնը… ի՜նչ կ’ընէ վատը իր վիշտին հետ դէմ առ դէմ… ինչպէ՞ս կ’անցնին այս րոպէները… վատոգի հետաքրքրութիւն մը զիս կը դրդէ երթալ տեղեկանալու, բայց նոյնքան վատթար հպարտութիւն մը զիս կը զսպէ ու նողկանքով կ’ատեմ այն ձայնը որ քայլերուս աղմուկը պիտի յառաջ բերէր առաջին անգամ, այս գերեզմանային տան մէջ՝ եթէ հետաքրքրութեանս անսայի։ Գիշերը կը յառաջանայ, վարագոյրներուն մէջտեղէն կը տեսնեմ որ թաղին տուներուն մէջ լոյսերը մէկիկ մէկիկ կը մարին. մերը պիտի մարի այս գիշեր, որովհետեւ մեռելի մը վրայ կը հսկենք… Բայց այդ դժնդակ պաշտօնին մէջ ա՛լ իրարմէ բաժնուած ենք ոխով եւ թշնամանքով ու ամէն վայրկեան որ կ’անցնի բան մը կ’աւելցնէ այդ դժոխային դրութեան վրայ։ Տուներու մէջ մէկիկ մէկիկ լոյսերը կը մարին եւ գիշերային անդորրութիւն մը կը ծածանի ամենուրեք. միայն մեր աչքերը բաց պիտի նման որովհետեւ վիշտի եւ ատելութեան կրակով վառուած բիբերու վրայ արտեւանունքը չիջնար երբե՛ք… ու քունը կը խուսափի մենէ ինչպէս խուսափած է այնքան գիշերներ։ Ինչպէ՛ս կը ցանկամ սակայն, ես որ ցանկացած էի ա՛յնքան գերբնական զգացումներու եւ կիրքերու, ես որ ցանկացած էի փոթորկային եւ աւերող սէրերու, ինչպէ՛ս կը ցանկամ հիմա այդ անանուն եւ տարտամ մարդկութեան խաղաղութեանը։ Ես կարօտը ունիմ հանդարտ եւ անդորր քունի մը, խաղաղ բարձի մը վրայ, առանց սոսկալի զարթնումի կանխազգացումներու… Ես կարօտը ունիմ պարզութեան եւ գորշութեան, եւ ծարաւ, մեծ ծարաւ, միամիտ եւ սնամէջ ուրախութիւններու… բայց բոլոր այդ բաները առ յաւէտ մեռած են ինծի համար ու կեանքի ցաւերէն եւ ուրախութիւններէն ճնշիչ բեռ մը միայն մնացած է ինծի բաժին, որուն ծանրութեան տակ ուսերս կը կքին այլեւս, ո՜վ Աստուած։ Այգուն ճերմակ լոյսը տժգունի արեւելքի միգապատ երկնքին վրայ. ցուրտ եւ տխուր առաւօտ՝ որ կը ծագի ինծի պէս վշտացեալներուն համար. ցուրտ եւ տժգոյն արշալոյս որ կը ծագի մեռելի մը վրայ հսկող քնատ եւ պաղած աչքերու համար. ոտքի կանգնած կը նայիմ դիմացս ու իմ գունատ եւ եղերական անձիս գիտակցութիւնը կը ճնշէ հոգիս անբացատրելի զգացումով մը։ Արեւը որ պիտի ծագի քիչ ետքը որո՞ւ համար է, Աստուած իմ, երբ մարդկային աչքեր անընդունակ դարձած են անոր ջերմիկ քաղցրութիւնը վայելելու։ Արեւը որ պիտի ծագի, ծագած է երբեմն իմ յուսաւէտ եւ եռանդուն երիտասարդութեանս համար ու կը մտաբերեմ այն օրերը երբ պարծանքով կը վայելէի իմ գեղեցկութեանս համոզումը, երբ սիրտս ու հոգիս լեցուած գողտր եւ գորովագին զգացումներով, ամբողջ աշխարհ մը երջանկացնելու կորովը կը զգայի մէջս…։ Արեւը որ պիտի ծագի, ծագած է երջանիկ առաւօտներու մէջ երբ զարթնւոմի րոպէն յոյսերու եւ երազանքներու գահավէժ վերյիշում մը եղած է ինծի համար. ու ցաւելով կը մտածեմ որ այդ երբեմնի կենսաւէտ եւ զուարթ աղջիկը իր մէջ կը կրէր այսօրուան կինը, այս առաւօտեան եղերական եւ գունատ կինը, այգուն ճերմակ եւ վարանոտ լոյսին առաջքը։ Ցաւագինօրէն մտածեցի. եթէ կարելի ըլլար որ իմ բնական դրդումներուս անսայի, որոնք թէեւ յանկարծական եւ սրընթաց թափով մը կ’անցնին իմ կամեցողութեանս մէջէն, եթէ կարենայի հպարտութեան եւ ատելութեան երկաթէ օրէնքներէն ազատագրուիլ ու ապրիլ մարդու պէս, ամէնուն պէս, քաղցրօրէն տարուբերուելով անստուգութեան եւ վարանումի մշուշին մէջ…։ Եթէ կարենայի լալ ու խնդալ եւ օր մը իմայն ստանայի մանկական յեղյեղուկ եւ քմահաճ տրամադրութիւնը հոգեկան. Թերեւս հանգչէի… թերեւս կարենայի խաղաղիլ ու մոռնալ ինչ որ անմոռանալի ու ցկեանս կը թուի ինծի… Ո՞վ դրաւ այդ պարտադրութիւնները իմ կնոջական ուսերուս վրայ. ո՞վ ստեղծեց իմ մէջս այս անճկելի թշուառութիւնը. թերեւս իմ դժբախտութիւնս մեծ է այն համեմատութեամբ որ ես իրեն կուտամ, թերեւս ի դժբախտութիւնս անմխիթարելի է այն չափով որ ես կը կարծես եւ ի զուր ապառաժի մը պէս առանձնացած ու ցրտացած եմ, հեռու մարդկային տուայտանքնգրէն։ Տաժանելիօրէն կը մտածէի այս բաներուն վրայ, աչքերս յառած տանիքներուն կարմրորակ կղմինտրներուն, ու այդ երդիքներուն ներքեւ գիտէի որ, կ’ալեծփի, չաշն ու եղերական հեծեծանքը մարդկային թշուառութեան, բայց անիկա երբեմն կ’ոսկեզօծուի ուրախութեան եւ գոհունակութեան ճառագայթներով, մինչ իմ հոգիս արեւ չունի որուն արշալոյսին յոյսը ունենամ... ։ Կը մտածէի այս բաներուն եւ ուրշ բաներու ալ, երբ հարկ եղաւ իջնել սենեակէս եւ անցնիլ այն սրահէն ուր Արամը թողած էի նախորդ իրիկունը. հետաքրքրութիւնս անհետացած ըլլալով, անսահմանելի երկչոտութեամբ մը համակուած էի եւ այս սովորական բանը տաժանագին կը թուէր ինծի։ Գողի պէս, յանցաւորի պէս իջայ սանդուխներէն, եւ սենեակին դուռը բացի որ ետ մղուեցաւ թեթեւ մը կռնչելով. ի՜նչ պատկեր, Աստուած ի՜մ. ինչ որ պատահեցաւ աւելի ուշ, ինչ որ իմ աչքերս տեսան իբր անձկալի ու եղերական տեսարան՝ շատ ալ հեռու չէր այդ օրուան պատկերէն։ Լամբը դեռ կը վառէր եւ առաւօտեան պաղ լոյսին մէջ, լուսամփոփին վարդագոյն ցոլքը արիւնոտ երանգ մը ունէր. բեդրոլի ծածանող հոտ մը անսովոր անախորժութիւնմը կուտար մթնոլորտին, իսկ անդին բազմոցին վրայ, ուր վերջին անգամ եկած ինկած էր Արամ, այդ նոյն բազոցին վրայ հիմա անիկա երկնցած, թեւը իբր բարձ ծառայեցնելով, կը քնանար։ Այս բանը ինծի արտակարգ զարմացում պատճառեց. շփոթուած նմացի. ուրեմն անգամ մըն ալ խաղալիքը եղած էի իմ իսկ ստեղծած կամ երեւակայած դրութեանս... ուրեմն, մինչ ես բոլոր գիշերը կը կրէի անդրադարձումը այն վիշտին որը կը կարծէի թէ իրեն պատճառած եմ, այդ վիշտը գոյութիւն չունէր, գոնէ այն չափով, որ ես երեւակայած էի... Ուրեմն անիկա իմ ապերասան մտածումիս արդիւնքն էր, ցնորք մը, մղձաւանջ մը եւ ոչ աւելի... ։ Տհաճոյ եւ հակասական զգացումներ կը խուժէին սրտիս մէջ, ականջներս կը բզզային, աչքերս կը մութնային ու ես ա՛լ աւելի կ’ամրապնդուէի իմ տարամերժ եւ ոխերիմ ատելութեանս մէջ։ Ուրեմն կրցեր էր քնանա՜լ, մինչ ես կը տանգնապէի գիշերն իբուն։ Տառապանքի ի՜նչ զօրեղ ալիք է իմ մէջս, ո՛վ Աստուած, որ այսպէս մրրկի մը պէս կը պայթի ու կ’ոռնայ, կ’ոռնայ անդադար, ու անիկա ինծի խուլ ու կոյր կը դարձնէ աշխարհային բնական ու իրական երեւոյթներու, եւ ինչո՞ւ արդեօք չի քնանար անիկա, միթէ գոռոզութիւն չէ՞ր կարծելս թէ զիս կորսնցնելը մահացու բան մըն է իրեն համար։ Զինքը կ’ատէի եւ ոեւէ կերպով իր սէրը զիս չէր շողոքթեր. ոեւէ կերպով ինծի համար ունեցած զգացումներուն մեծութիւնը զիս չէր հպարտացներ... բայց ահա տեսակ մը յուսաբեկութիւն զգացի այդ երեւոյթին հանդէպ որ անտարբերութիւն կը նկատէի։ Ի՞նչ կ’ուզէի ուրեմն, ինչի՞ կը փափաքէի... իր տառապանքը զիս չէր շահագրգռեր, ընդհակառակը պաղարիւնով խորհելով կ’ուզէի որ անիկա վերջ մը գտնէր, մեր միջեւ եղած դժնդակ կացութենէն ազատելու համար. բայց ահա իր անտարբերութեան հանդէպ իմ զարմացումս հետզհետէ զայրոյթի կը փոխուէր եւ վատառողջ ճաշակը կը զգայի այդ անտարբերութիւնը ցաւի փոխելու։ Զայրացած էի ի զուր տառապած ըլլալուս համար, զայրացած էի գիշերն ի բուն տագնապելու համար, եւ այդ բոլորը պարապ տեղն էին եւ ես խաբուած էի իր զգացումներուն գիահատումիս մէջ։ Սենեակէն անցայ առանց գրեթէ իրեն նայելու. գլուխը հակած էր մէկ կողմ եւ դէմքը կը կորսուէր ծալլած բազուկին շուքին մէջ. յանկարծ տարակոյս մը կայծակի պէս անցաւ զայրոյթիս մէջէ. արդեօք իրաւ կը քնանա՞ր։ Կրկին վերադարձայ այդ սենեակը ուր լամբարին տարաժամ լոյսին մէջ առարկաները ուրուականային երեւոյթ մը առած էին. պատուհաններէն եկող եւ սեղանին վրայ վառուած լոյսերուն կրկնակ ճառագայթներուն մէջ խաչաձեւող շուքեր կը դողդոջէին տախտակամածին վրայ. լամբը մարեցի ու մօտիկցայ բազմոցին, մօտիկցայ մղուած այն հետաքրքրութենէն որով մարդասպանները իրենց զոհերուն շուրջը կը դեգերին։ Ես որոշապէս զգացի այդ բանը եւ քայքայում մը տեղի ունեցաւ իմ խիզախ հոգիիս մէջ. ծունկերս կթոտեցան եւ ուզեցի աղաղակել վիրաւորուած գազանի նման, անզուսպ, վայրենի եւ անասնական թափով մը։ Բայց այդ պահուն իսկ իմ ակնարկս հանդիպեցաւ անոր դէմքին եւ այդ պատկերը զիս համրացուց. արգահատանքի զօրեղ եւ անտեղիտալի զգացում մը զիս խոցոտեց. շատ մը տեղերէ միանգամայն վիրաւորուած մարդու ցաւագին շուարում մը պատեց հոգիս. ձայն մը կ’ըսէր իմ ներսէս. – Ահա՛ քու գործդ։ Աւելի ուշ՝ ուրիշ օր մըն ալ պիտի տեսնէի այդ պատկերը, այնքա՛ն նման այս առաւօտեան պատկերին ու ասիկա ազդարարութեան պէս բան մը եղաւ ինծի համար. թէեւ ոչ մէկ կերպով չի գուշակեցի ըլլալիքը, այդ մասին կասկած իսկ չունեցայ, բայց անբացատրելի զգացում մը, բնազդական հասկացողութիւն մը զիս հաղորդակցութեան մէջ դրաւ այդ գալիք օրուան հետ։ Առաւօտեան պայծառ լոյսին մէջ, Արամ մեռելի պէս տժգոյն էր եւ կոպերը կապտացած էին. խոնաւ թարթիչները երկայն շուքեր կը ձգէին այտերուն վրայ, խորշոմներու նման փղոսկրացած ճակտին վրայ մազերու թելեր ցիր ու ցան կը փակէին տամկ ցած. անոր այտերուն մկանունքը, երկար եւ առատօրէն արտասուած մարդու մը մկանունքներուն թուլութիւնը ստացեր էին եւ դէպի վար հակող գիծեր կը շինէին, որոնց մէջտեղէն բերանը կ’երեւէր իր գունատ շրթունքներովը։ Այդ շրթունքնե՜րը... մինչեւ այսօր, ինծի համար անոնք կ’ապրին իրենց դժնդակ տառապանքին մէջ. այդ լուռ շրթունքնե՜րը... ի՜նչ խօսքեր թափառեցան անոնց վրայ, ի՜նչ մտածումներ դեգերեցան, առանց սահմանուելու որպէս զի կարենային արտասանել այդ շրթները, Աստուած իմ, չպիտի մոռնամ երբեք։ Թեթեւ մը խոնաւ էին ու թուլցած եւ ճերմկած, եւ անոնք իրենց անբարբառ անշարժութիւնովը կը պատմէին տագնապալի քունը անոր... երբեմն ջղային ցնցում մը զանոնք թեթեւօրէն կը գալարէր, կարծես յայտնելով նոյնիսկ ֆիզիքական ցաւը եւ ահա կը ստանային անանձնական եւ անմարդկային նիւթականութիւն մը, տանջուելով մեռած մեռելի շրթներուն։ Ու անոնք առաջին անգամ ըլլալով աննախընթաց զգացում մը ներշնչեցին ինծի, թէ այս դժբախտութեան յարկին տակ, մէկը կա՛ր որ ինձմէ աւելի կը տառապէր։ Վախցայ որ կ’առթննայ եւ խուսափեցայ իր աչքերէն... կրկին սենեակիս մէջ առանձնացած մնացի ժամերով, ժամերով ու տաժանելիօրէն իմ վշտագնած հոգիիս մէջ ցաւս բարձրացաւ ընդնշմարած դժբախտութեանս համեմատութեան։ Օրերով հիւանդ պառկեցաւ անիկա ու մերժեց իմ խնամքներս, նոյնիսկ փափաքեցաւ որ զինքը հեռացնեն տունէն. բայց բժիշկը յայտարարեց որ ոեւէ ձեւով փոխադրութիւնը անկարելի է։ Մայրը եկաւ եւ սպասուհիին հետ ստանձնեցին անոր խնամքի գործը. ես, վտարուած իր սնարէն, առանձնութեան սոսկալի ժամեր անցուցի, գիշերներս եւ օրուան ժամերս վրդովուած հիւանդին հռնդիւններէն, տագնապալի զառանցանքներէն, աղաղակներէն եւ անէծքներէն, որոնց արձագանգը մինչեւ ինծի կը հասնէր։ Ոչ ոք կը հասկնար ահռելի իրականութիւնը եւ Արամին ինծն հանդիպելու խորշանքը կը վերագրէին զառանցող հիւանդի մոլեգնութեան մը եւ արգահատանքով կը նայէին վրաս. միայն բժիշկը թերեւս գուշակեց հիւանդութեան սկզբնապատճառը. բայց անիկա ի՞նչ գուշակեց... ես տանջուեցայ այդ կասկածով։ Արամին ֆիզիքական տառապանքը, նոյնքան ֆիզիքական անհանգստութիւն կը պատճառէր ինծի. խելայեղ մօրը արցունքներուն մէջ քանի անգամներ տեսայ մահուան հաւանականութիւնը։ Նոյնիսկ օր մը, հը շատ մօտ եղաւ, իր անշօշափելի ներկայութիւնը զգացի գրեթէ, երբ անիկա խուսափեցաւ յանկարծ, քմահաճ ոստումով մը... բայց շատ հեռու ալ չէր գացած, աւա՜ղ։ Մահուան այդ գաղափարը զիս կը խենթեցնէր ու եթէ կը տանէին զայն, պատճառը ան էր որ իրապէս չէր հաւատար անոր կարելիութեանը։ Ահա հակասութիւնը... ես զայն կանչած, զայն հրաւիրած էի դժբախտութեան օրերու մէջ, համոզուած էի որ մեր անել դրութիւնը միայն մահուան միջամտութիւնով կը լուծուէր, բայց ես զայն կանչած չէի անոր համար... երբե՛ք, երբե՛ք։ Ապրի՞լ էր արդեօք բեռնաւորուիլը մեռելի մը յիշատակով. ապրի՞լ էր ամէն րոպէ խորհիլը որ քու յատուկ կամեցողութիւնովդ զրկած ես ուրիշ մէկը վայելած լոյսէդ եւ կեանքէդ. ապրի՞լ էր բանտարկուիլը այն ցնորական երազին մէջ որուն կաշկանդումներէն երբեք, վստահ եմ, չպիտի ազատի իմ դողդոջուն էութիւնս։ Իմ խղճմտանքս մաքուր է այդ տեսակէտով եւ ես ինքզինքս մեղադրելիք ոեւէ կասկածելի փափք չեմ ունեցած. բայց մահը եկաւ, մեր երդիքին ներքեւ մտաւ ու օրերով դեգերեցաւ մեր շուրջը։ Չարաբաստիկ մտածումի ծուէններ եկան, անցան իմ ուղեղիս մէջէն եւ սարսափով համակուած՝ սպասեցի որ անոնք կազմաւորուին, մարմին առնեն եւ զիս իրենց օրէնքներուն հպատակեցնեն, իբր թէ ես չըլլայի զանոնք վարողը։ Իմ անգիտակցութեանս խորերէն անմերժելի պատուէրի մը պէս պիտի գար կարծես գերագոյն թելադրութիւնը։ Անիկա կ’ուշանար, կը վարանէր եւ ես չէի գիտեր որ ուրախանա՞մ թէ տխրիմ այդ բանին համար։ Արամին հիւանդութիւնը կը սաստկանար. տանը մէջ սկսաւ ծածանիլ մահահոտ մթնոլորտ մը. իմ չոր աչքերուս առաջք զարմացած, մօրը աչքերը կրկին ցաւով կ’արտասուէին. ու ես հանդիսատես կ’ըլլայի բոլոր այս հէք եւ մարդկային թշուառութեան, առանց դղրդուելու, առանց զգածուելու. ուրեմն այսքա՛ն ամայացա՞ծ է իմ հոգիս, ուրեմն արցունքի բոլոր աղբիւրները ցամքա՞ծ են իմ մէջս... միայն մրրկային տենդը կը խոյանար երակներուս մէջէն եւ բանականութիւնս էր որ կը տանջուէր կատարուողիրողութիւններուն վերահասու դառնալով։ Այլ սակայն կը նախանձէի մօրը այդ գաղջ եւ առատ արցունքներուն. ջերմէ հրակէզ իմ այտերս անոնց ծարաւը ունէին եւ ի՞նչ չպիտի տայի կարենալ ժամ մը արտասուելու համար, ոեւէ բարեհամբոյր եւ զգայուն կնոջ պէս։ Իրարանցում, յուզում, բարձրաձայն լաց ու հեծեծանք... Դրանս ետին կեցած չեմ համարձակիր դուրս ելլելու. ամբողջ մարմինս պաղած է դժնդակ սպասումի մը մէջ եւ գրեթէ անհամբերութեամբ գոյժին կը սպասեմ... դուռներ կը բացուին ու կը գոցուին աղմուկով, ամբողջ տունը կը թնդայ յուզումնալի աճապարանքի մը տակ... դրացիներ կը հասնին, անճանաչ մարդու ոտնաձայներ կը դեգարին սանդուխներուն վրայ եւ ես չեմ գիտեր դեռ եւ դրանը ետին կեցած, ամբողջ մարմինս համակուած մահասարսուռ ցրտութիւնով մը, կը սպասեմ, անհամբերութեամբ գոյժին կը սպասեմ։ Ուրեմն ինծի մոռցա՞ն իրենց սուգին մէջ. ինծի վտարեցի՞ն իրենց ընտանեկան վիշտէն։ Քիչ մըն ալ կը սպասեմ. սիրտս կը թնդայ, կարծես ամբողջ աշխարհը դղրդեցնելով իր հարուածներով... Ձայները դադարեցան, լացերը լռեցին... ի՞նչ կայ, Աստուա՜ծ իմ... վայրկեանները որ գալու են ինչո՞վ բեռնաւորուած են ինծի համար։ Կէս մը բացի դուռը եւ էթերի թափանցող հոտ մը զիս դիմաւորեց. չարագուշակ հոտ, որ ճգնաժամային կամ մեռելական բան մը կուտայ իրմով տոգորուած մթնոլորտին... Աչքերս կը տեսնեն զայն, գերագոյն ծամածռութեան մէջ գալարած դիմագիծերով, բիբերը մարած կիսախուփ արտեւանունքին ներքեւէն, ճակատը կրային ճերմկութեամբ տժգունած ու մատները վտիտ՝ մոմերու հանգոյն… Աչքերս կը տեսնեն զայն որոշակի եւ վճռական ճշդութեամբ մը եւ ապշութիւնս դողահար զարմացումի մը կը փոխուի, երբ կ’իմանամ վերջապէս թէ՝ չէ՝, նուաղում մըն էր պատահած եւ տագնապը անցած է այլեւս… Բայց չեն գիտեր, եւ ես ինքս չէի գիտեր թէ ինչ որ աչքերս տեսան, ճիշտ էր, բայց ուրիշ օրուան մը համար։ – Դուն ի՞նչ ըրիր իմ զաւակիս…։ Մօրը աչքերը յայտնապէս կը հարցնեն ինծի ասիկա, բայց հակառակ անոր ահագին վիշտին, ոխ չկայ այդ աչքերուն մէջ, այլ միայն փլչող ցաւ մը, չդիմացող, խրոխտանալու անկարող ցաւ մը որ կարծես կը խեղդուի գաղջ արցունքի առատութեան մէջ… Իրիկուան դէմ է. բժիշկը մեկնած է եւ ես քաջալերուած սպասուհիին խօսքերէն, որով ապահովցուց թէ հիւանդը ծանր եւ խորունկ քունով մը կը քնանար, առաջին անգամը ըլլալով իջայ անոր սենեակը, կեցայ անկողնին քով, նայեցայ իրեն երկարօրէն։ Ֆիզիքական ցաւը աւրեր, անհետացուցեր էր բարոյական վիշտի ոեւէ հետք ու իր դիմագծերը նրբացնելով ազնուացուցեր ու փոխեր էր զայն. գրեթէ համակրանքով նայեցայ այդ տառապեալի դէմքին ու ջանացի վիշտի եղբայրակցութիւն մկ գտնել անոր հետ… այդ թափանցիկ եւ անարիւն մորթը՝ որուն ներքեւէն հիւանդ արիւնին տենդագին շրջանը կ’ընդնշմարուէր, այդ փակ եւ կոպտացած կոպերը՝ որոնց եզերքները սեւ ծիրը կ’որոշուէր, այդ ցաւի եւ հեծութեան աղաղակով գալարուած շրթունքը՝ զիս դղրդեցին խորունկ եւ անսահմանելի զգացումով մը… Ցաւը զայն գեղեցկացուցեր էր ու մահը կը հաշտեցնէր մեզի… Անդրգերեզմանային ցուրտզգացումով մը լեցուեցայ. իմ չար, իմ սառն, իմ ոխերիմ հոգիս կրցեր էր շարժիլ վերջապէս. արցունքներ աչքերուս մէջ խուժեցին եւ անոնք բիբերս կ’այրէին առանց թափուելու. եթէ հարկ ըլլար խօսիլ անկարող պիտի ըլլայի, որովհետեւ ձայնս կապուած էր սեղմուած կոկորդիս մէջ… «Արա՜մ, Արա՜մ, Արա՜մ», գոչեցի միտքէս, յուսահատական ու դառն փղձկումով մը, բայց անիկա ինծի պատասխան չտուակ եւ իր մեռելանման դէմքը, անշարժ ու ցուրտ մնաց, իր թափանցիկ ու գունատ մորթով, որուն ներքեւէն կարծես կ’ընդնշմարէիր հիւանդ արիւնին տենդագին խուճապը… Քայլերու թաւ եւ թեթեւ աղմուկ մը զիս խանգարեց. ետեւ դարձայ եւ տեսայ մայրը որ կը յառաջանար, դէպի տղան կուգար յուշիկ քայլերով. սոսկաց զիս հոն տեսնելով եւ իր քաղցր ու խոնաւ աչքերը որոնք շատ արտասուելէն թառամեր էին, սեւեռեց իմ վրաս, յանդիմանական զարմացումով մը. յետոյ զարմացումը անցաւ, յանդիմանութիւնը խեղդուեցաւ արցունքնրեու էմջ։ Լռիկ եւ անշշուկ կ’արտասուէր, առանց իր դէմքին նեարդները շարժելու եւ իր արցունքներուն ընդ մէջէն խելայեղած բիբերը կ’ըսէին ինծի. – Դուն ի՞նչ ըրիր իմ զաւկիս…։ Ես ի՞նչ ըրի… ես ինչո՞վ յանցաւոր եմ… գիշերն իբուն գլուխս ձեռքերուս մէջ առած կը մտածեմ անձկութեամբ… ես ի՞նչ ըրի… ի՞նչ դեր կատարելու սահմանուած էի կեանքի մէջ, եւ ահա ի՞նչ բանի վերածեցին ինծի… կը մտաբերեմ իմ դժբախտ ամուսնութեանս դրդապատճառները, կը մտաբերեմ այն սոսկալի մտորումը որուն զոհը եղայ եւ որմէ սթափեցայ յանկարծ՝ երբ արդէն շա՜տ ուշ էր… Դժբախտութիւնը լրացաւ, անդառնալիօրէն, բայց արդեօք միակ յանցաւորը ես է՞ի… եւ միայն ե՞ս պարտական էի այս տաժանելի հարուածը կրելու։ Այն որ բո՛ւն յանցաւորն էր… այն ո՛ր… Անգամ մըն ալ իմ մտածումէս կը վտարեմ իր անիծեալ յիշատակը, անգամ մըն ալ… որովհետեւ ջերմապէս կ’ուզեմ որ անոր անունն իսկ աւրուած ըլլայ իմ հոգիիս մէջէն… Այլ սակայն կը սիրէի զինքը… ու քաղցր է իմ անագորոյն հոգիիս համար յիշել որ պահ մը մարդկօրէն դղրդեցաւ անիկա… Ի՛մ հոգիս… իմ այն ատենուան հոգիս… կը տեսնեմ ինքզինքս գեղեցիկ ու սիրուած ու քաղցրօրէն անփոյթ իմ վարանոտ եւ փայփայիչ գորովանքիս մէջ… կը տեսնեմ ինքզինքս զուարթ եւ գարնան առաւօտուան մը պէս պայծառ ու բարի, հզօրապէս օժտուած սիրոյ եւ գորովանքի զգացումներով… կը տեսնեմ ինքզինքս վստահ իմ գեղեցկութեանս, եւ անոր սիրոյն մէջ ու մոլեռանդօրէն հաւատացող անոր անեղծանելի եւ անանցանելի զգացումին… ու բոլոր այս բաները յանկարծ կը շիջանին ու կը մեռնին ու հոգիիս բոլոր ուրախութիւնները մէկ անգամէն կը մարին եւ ես ճշմարիտ կեանքին բարբարոս եւ դաժան օրէնքներուն կը գիտակցիմ մէկ օրուան մէջ, մէկ սուգի եւ դժբախտութեան օրուան մէջ։ Բուն յանցաւորն անիկա է… անիկա որուն անունն իսկ շրթներս կ’այրէ անէծքի մը պէս, Վահէն, անիկա է է որ առաջին նագամ սպաննեց իմ հոգիս… ու ես բարոյապէս խեղանդամուած մնացի այդ մահացու հարուածէն. մահը նախընտրելի էր այն տանջանքներէն որոնցմով տանջուեցայ եւ այդ միջոցին սպառեցաւ իմ հոգեկան բոլոր եռանդս, աշխոյժս եւ կիրքերս… Աշխարհը սեւցաւ ինծի համար եւ ես ցուրտ գերեզմանին տենջացի եւ ահա խելակորոյց մոլորանքի մը մէջ ցաւէս ու հոգեկան տառապանքէս ցնորած՝ իր եղբօրը մէջ կարծեցի տեսնել, խաբուսիկ նմանութենէ մը խաբուելով, իմ դժոխային տագնապներուս ամոքում մը… Եւ ահա իմ աւերուած էութեանս խորէն տաժանելի երկունքով ծնաւ իմ հպարտութիւնս եւ անիկա կանգնեցաւ իմ եւ անոր մէջ եւ զիս հեռու վանեց ոեւէ մեղապարտ մխիթարութենէ, ոեւէ անարժան զիջումէ եւ իր երկաթէ օրէնքներով ինծի թելադրեց ցաւին ու տառապանքին տարամերժ առանձնութիւնը…։ Ու իմ վիրաւորուած հոգիս անգամ մըն ալ բարձրացաւ հասնելու համար իմ դէմ ցցուող հպարտութեան հասակին. ու ես այլեւս չզիջեցայ, ո՜հ, ոչ, այլեւս չմեղկացայ իմ ցաւիս մէջ եւ իմ դէմս գոցեցի մխիթարութեան բոլոր կասկածելի եւ տղմուտ ուղիները… Բայց այլեւս անքակտելի կապերով կապուած էի Արամին, ու անիկա ատելի էր ինծի, որովհետեւ անոր ներկայութիւնը եւ անոր ինծի համար ունեցած յաւակնութիւնները ժխտումն էին իմ հոգեկան վիճակիս. անիկա օտար էր իմ ցաւիս, իմ մտահոգութիւններուս, իմ դառնութեանս, եւ իմ եւ անոր մէջ ոչ մէկ առնչութիւն կար… Ես զինքը ատեցի իմ անհանգիստ հպարտութեանս, իմ սթափած լուսամտութեանս բոլոր թափովը, ատեցի զինքը իրմով մոլորած ըլլալուս համար, իմ վիշտիս վճիտ պայծառատեսութենէն։ Ատեցի զինքը զիս սիրելուն եւ իմ բուն զգացումներուս մասին կոյր եւ խուլ մնալուն համար, եւ իմ ատելութիւնս դարձաւ անգութ, դառն ու դաժան, մահուան պէս… Ո՜վ է ճշմարիտ զոհը եւ ո՞վ է բուն դահիճը, ե՞ս, թէ անիկա… բայց ի՞նչ փոյթ դասաւորել դերերը, չէ՞ մի որ այսքանն իսկ տեղի տալ մըն է, թերեւս անգիտակից ձգտում մը համաձայնութեան եզր մըն գտնելու… Երբե՜ք… երբեք… արցունքի եւ վիշտի ալեծածան ծովով մը բաժնուած ենք իրարմէ եւ նետուաթ իրարու անհաշտ ափունքներու վրայ… երբե՛ք, երբե՛ք, ինչո՞վ պիտի մաքրուի իմ անձիս, իմ գեղեցկութեանս դէմ եղած նախատինքը, ո՞վ պիտի կարենայ անցեալը մոռցնել տալ ինծի, ինչո՞վ կարելի է որ վերածնիմ իմ սկզբնական միամտութեան եւ անխառն ուրախութիւններուս մէջ… մա՜հը… մահը մեզ չի կրնար հաշտեցնել, անիկա վերջն է ամէն բանի եւ սկիզբը չի կրնար ըլլալ… անիկա զիս մեղմացուց, որովհետեւ թերեւս ընդնշմարել տուաւ իրաց տաժանելի վիճակի մը վերջաւորութիւնը… Եւ ահա, ո՛վ մայր, քու արցունքներուդ ճշգրիտ նշանակութիւնը… անոնք չթափեցան երբ քու զաւակներէդ մէկը զիս սպաննեց գերագոյն մահով եւ անոնք առատօրէն կը զեղուն հիմա երբ քու զաւակներէդ ուրիշ մըն է սպաննուողը… բայց այն առաջին ոճիրը իր մէջ կը կրէր այս վիշտիդ սկզբունքը եւ քու զաւակդ ինծի զարնելով քեզի ալ զարկած եղաւ… Ո՞վ է որ այս բոլորը կը մրմնջէ ականջներուս, ո՞վ է որ կ’ուզէ խանգարել իմ քիչ առաջուան զգացած հոգեկան յուզումս… ի՜նչ դեւ է որ կ’ապրի քովս իվեր, անբաժանելի եւ անողոքելի եւ որուն դաժան ազդեցութենէն չեմ կրնար ազատագրուիլ… Ժամերը կը սահին կ’անցնին ու ես գլուխս ձեռլերուս մէջ առած կը մտածէի երկարօրէն, եւ սարսուռով կ’անդրադառնամ որ մահուան մերձաւորութեան մէջ, այս սգաւոր երգիքին տակ, մօրդ արցունքներուն իտես, երկար ատենէ իվեր առաջին անգամը ըլլալով քու անունդ իմ շրթներուս վրայ եկաւ, Վահէ՛։ Առաւօտեան դէմ սպասուհիէն իմացայ թէ Արամ կը շարունակէ քնանալ, ինչ որ բժշկին տուած տեղեկութիւններուն համեմատ բարեբախտ նշան մըն է. արեւը նոր ծագած էր երբ մայրը եկաւ քովս եւ ինծի բացատրեց ամուսինիս հիւանդութենէն մանրամասնութիւններ, յոյսը վերսկսած էր ծագիլ անոր խոնաւ աչքերուն մէջ եւ յոյսին հետ անսահման ներողամտութիւն… ա՜խ, եթէ այդ ամոքիչ զգացումներէն գոնէ մէկ ճառագայթ իյնար իմ հոգւոյս մէջ… բայց անիկա գոց է, կնքուած գերեզմանի մը մնան։ Կարճատեւ զարթումէ մը ետքը, Արամ վերստին քնացաւ աւելի խաղաղ եւ աւելի բնականոն քունով մը. այլեւս ամէն վայրկեան ինծի կը տեղեկացնէին իր վիճակին վրայ. տենդը դադրած էր եւ բժիշկը մեծ յոյսեր կը ներշնչէր ու այս անակնկալ ապաքինումը, մահուան դողերէ ետքը այնպիսի մեծ երջանկութիւն մը պարգեւեց իր մօրը որ ակամայ տարուեցայ տարտամ եւ շփոթ ուրախութեան մը մէջ։ Մայրը յաճախ կու գար իմ սենեակս եւ երկարօրէն կը խօսօր իր տղուն վրայ. կը խօսօր մանաւանդ անոր մանկութեան շրջանէն եւ կը նախընտրէր այն դրուագները որոնց մէջ անիկա գեղեցիկ, անվեհեր եւ ազնիւ եղած էր… կարծես խեղճ կինը իր մայրական գուրգուրանքին մասնակից ընելով զիս կ’ուզէր իր տղուն համար սէր շհաիլ ինձմէ։ Կը խօսէր շատ անգամ աննշան մանրամասնութեանց վրայ եւ որոնք սակայն անպատում երջանկութիւնով մը կը լեցնէին զինքը. – Այն օրերը սեւ թաւիշէ հագուստ մը շինած էինք, ճերմակ տանթելէ օձիքով մը. սեւ մազերը երկայն խոպոպիքներ ունէին եւ աչքերը այնքա՛ն գեղեցիկ էին որ ինծի անգամ կը զարմացնէին… նիհար էր ու տժգոյն, բայց սեւ աչքերուն ու սեւ մազերուն նմանը չկար։ Աչքիս առաջք կը ներկայանար այդ մանկիկը իր սեւ թաւիշէ հագուստով եւ ճերմակ օձիքով եւ այդ սեւ աննման աչքերը, խորունկ թախիծով համակուած կը սեւեռէին ինծի… ու որովհետեւ գիտէի որ այդ աչքերը ինծի համար արցունք պիտի թափէին, սիրտս կը գալարուէր անդարմանելի ցաւի մը մէջ… Մայրը կը յաջողէ՜ր, թերեւս… անիկա իմ ձեռքերուս կը յանձնէր անոր մանկութիւնը, անիկա զիս կը դղրդէր ամուլ մնացած կնոջ՝ ներքին, խորունկ եւ անխոստովանելի ցաւիս մէջ… ու մտածել կուտար ինծի որ եթէ մայր դարձած ըլլայի, թերեւս հպարտութիւնս եւ ատելութիւնս հալէր արեւի ճառագայթներու ներքեւ եղող սառնակոյտի մը պէս… Եթէ մայր ըլլայի՜… թերեւս դողալով մտածէի իմ զաւակներուս կրելիք տառապանքին վրայ ուրիշ կիներու միջոցաւ եւ ես ինքս մեղմանայի ու ներողամիտ գտնուէի անոնց հօրը հանդէպ. թերեւս անոնք հաշտութեան անսպառ աղբիւր մը ըլլային մեր ոխերիմ էութեանց միջեւ… բայց ես աւելի դժբախտ քան ամէնէն դժբախտ կինը՝ ամուլ եւ անզաւակ մնացի ապերասան ապառաժի մը նման։ Դեռ չամուսնացած, իմ երկարատեւ սպասումի տարիներուս, յաճախ ցաւով մտածեցի անցած ունայն ժամանակին վրայ, եւ այսօր աչքիս առաջք բերելով իմ երիտասարդութեանս կորովի եւ պարապ շրջանը, յօշոտիչ ցաւով մը կը գալարուիմ խորհելով այն բոլոր զաւակներուն վրայ որոնք այդ միջոցներուն կրնային կեանք առած ըլլալ իմ առողջ եւ հզօր կենսականութենէս եւ որոնց անգոյութեան ցաւը զիս կը չարչարէ շարունակ։ Երբեմն կը տեսնեմ զանոնք, իմ չծնած զաւակներս. իմ պատկերիս նման, առողջ, հուժկու եւ կորիւններու պէս ընդունակ կեանքի պայքարին մէջ յաղթանակելու… կը տեսնեմ զանոնք իրենց մաքուր ճակատներով, իրենց նայուածքներուն հուրքով, իրենց շարժումներուն ոգեւորութեամբ… ու այդ բոլորը սպասեցին ի զուր սիրոյ անկեղծ եւ հզօր վայրկեանի մը՝ մարմին առնելու համար եւ հետզհետէ անհետացան դժբախտութեան գորշ եւ տարտամ մառախուղին մէջ… Եւ ես որ իմ սեփական սուգիս հետ ունիմ անոնց սուգը, ինչպէ՜ս մտիկ կ’ընեմ մօր մը հնարամիտ, իմաստուն եւ շրջահայեաց ճարտարութեան, իր միսէն ու արիւնէն կազմուած զաւկին երջանկութիւնը ապահովելու համար եւ կը խորհիմ մանաւանդ, նախանձով եւ ցաւով կը խորհիմ թէ, մայրական ամենամեծ վիշտը դարձեա՛լ մխիթարութիւն մըն է անզաւակ կնոջ մը հոգեկան անապատային երաշտութեան բաղդատմամբ։ Ցաւիլը ապրիլ է ու գուրգուրալը մխիթարուիլ. ուրիշին հաշուին տառապիլը ինծի ինչո՞ւ անծանօթ մնաց, ո՜վ Աստուած։ Գիշերուան մէջ եկաւա մայրը ու զիս արթնցուց. ընդոստ նստեցայ անկողնիս մէջ, բայց անիկա զիս ապահովցուց իր ժպիտովը. – Եկո՛ւր, Արսուսեա՛կ, ըսաւ, եկո՛ւր տես։ – Ո՛չ, ըսի անմիջապէս դառն շեշտով մը, զիս չուզեր տեսնել ինքը… – Եկո՛ւր, ըսաւ մատը շրթունքին դնելով, հիմա քնացած է, բայց բոլորովին առողջ մարդու պէս, շնչառութիւնը կանոնաւոր, ճակատը զով, եւ նոյն իսկ շրթները սկսան գունաւորուիլ։ Հապճեպով հագուեցայ եւ հետեւեցայ մօրը. իմ կամքէս անկախ զօրութիւն մը զիս կը վերցնէր գետնէն ու դէպի անոր սենեակը կը մղէր. կարծես երազի մէջ էի… Որքա՛ն տժգոյն էր դեռ եւ որքան նիհարցած. իր քով նստայ աթոռի մը վրայ եւ հակառակ ըրած զգուշութիւններուս, աթոռը սահելով գետնին վրայ, պզտիկ աղմուկ մը հանեց. Արամ շարժեցաւ իր անկողնին մէջ, աչքերը բացաւ, ինծի նայեցաւ պղտոր եւ քունէն՝ նուաղած բիբերով ու մրմնջեց։ – Մա՜յր, մա՜յր… Զիս չէր ճանչցած անտարակոյս, եւ այդ իսկ պատճառաւ թերեւս, խորունկ, եղերական ձայն մը յուսահատօրէն երգեց իմ ամայի հոգւոյս մէջ։ Մայրը իր կարգին մօտիկցաւ տղուն, իր ճերմակ գլուխը հակեցաւ անոր սեւ մազերուն վրայ, բայց շուտով հեռացաւ ու ժպտելով ըսաւ ինծի. – Քունին մէջ էր։ Զիս մինակ թողուց Արամին հետ ու հեռացաւ, եւ յանցաւորի սրտադողով հսկեցի անոր հիւանդի քունին վրայ. իմ աչքերս որ այնքա՛ն դժկամութեամբ կը տեսնէին զայն ժամանակաւ, որուն ամէն մէկ դիմագիծը, մազերը, աչքերը, բերանը, իր կրած հագուստները, իր ձեռքով բռնած իրերն անգամ ատելի ու խորշելի կը դառնային ինծի համար, ու նոյնիսկ անօրինակ զայրոյթով մը կը զայրացնէին զիս, հիմակ այդ բոլորին վրայ իմ աչքերս կը սեւեռէին եթէ ո՛չ հաճոյքով, գոնէ հանդարտ համակերպութիւնով մը. գաղջ եւ վրդովեցուցիչ զգացում մը յամրօրէն կը սողար էութեանս մէջ ու սարսուռի պէս ասղնտուք մը կը զգայի իմ մորթիս վրայ… կը խորհէի թէ զինքը շատ տառապեցուցեր, շատ տանջեր էի իս տարամերժ ատելութիւնովս եւ ինքզինքիս կը խոստանայի որ երբ անգամ մը բոլորովին առողջանար, ինքզինքս զսպէի, լռեցնէի հոգեկան փոթորիկներս, մոռնայի անցեալը, իր անձին համար զգացած հեռացումս եւ ջանայի տանելի կեանք մը ստեղծել իրեն եւ թերեւս ինքզինքիս համար ալ… Կը խորհէի իմ անգործ եւ անզաւակ կնոջ կեանքս լեցնել ոեւէ գրաւիչ գործով. նոր կեանք մը ստեղծել ինքզինքիս համար, որուն մէջ մոռնայի այն կինը որ եղած էի, մոռնալով իմ ոխերս եւ դժբախտութիւնս միանգամայն։ Առաջին անգամ ըլլալով այն գիշեր առաւօտեան դէմ քանի մը ժամ քնացայ հանդարտ եւ անխռով քունով մը. երբ արթնցայ՝ նոր կեանքի մը ճաշակին քաղցրութիւնը կար շրթներուս վրայ. տարտամ ծրագիրնգր զիս պաշարեցին օրն ի բուն. իմ գունատ այտերս վարդագունեցան, աչքերուս մէջ կեանքը սկսաւ վառիլ եւ երկար, շատ երկար ատենէ իվեր առաջին անգամը ըլլալով զգացի որ վաղեմի գեղեցկութիւնս կը վերադառնար իմ պարզուած դիմագծերուս վրայ։ Նոյն օրը բժիշկը իմացուց մեզի որ Արամ վտանգէ զերծ էր այլեւս, բայց միեւնոյն ատեն խորհուրդ տւոաւ ինծի մասնաւորապէս, զինքը չզայրացնել իմ ներկայութիւնովս, որովհետեւ ո եւ է յուզում, ո եւ է գրգռութիւն կրնար հիւանդութեան վերադարձ մը յառաջ բերել։ Երկար ատենէ իվեր առաջին անգամը ըլլալով քաղցր եւ ներողամիտ տխրութիւնով մը հոգիս լեցուեցաւ. զայրոյրթս ու բոլոր վայրենի կիրքերս հանդարտեր ու չքացեր էին կարծես, ու վերջապէս արտասուեցի երկար ժամեր, առանձնացած սենեակիս մէջ եւ ինքզինքս տուած արցունքներուս բարերար եւ ամոքիչ հեշտանքին։ Ապաքինումը տեւեց երկար, տաժանելի, փափոկ. կարծես կեանքը նազով կը վերադառնար անոր քայքայուած էութեան մէջ։ Ֆիզիքական ցաւերու աստիճանական անհետացումին հետ իր կեանքին դառնութեան բոլոր յիշատակները արթնցան իր մէջ, ու խորունկ, անյաղթելի, սեւ մելամաղձոտութենէ մը բռնուեցաւ։ Ի զուր մայրը կը ջանար զայն ամոքել, իր մտահոգ մօր բնազդով՝ անկարելի կը հնարէր եւ անիկա կը հասնէր այնպիսի նրբին ճարտարութեան մը որ թէ՛ զարմացում եւ թէ՛ հիացում կը պատճառէր ինծի։ Իրիկունները մօրը մեղսակցութեամբ կը մտնայի սենեակը ու մինչ անիկա կը քնանար յոգնած մարդու խորունկ քունով, ես կը նստէի քովը եւ ժամերով կը մնայի աչքերս սեւեռած իր թխորակ եւ տժգոյն դէմքին։ Երբեք իմ անունս չէր արտասանած անիկա, եւ նոյն իսկ չէր հետաքրքրուած թէ ի՛նչ եղած եմ, ո՛ւր եմ. երբեմն կը մտադրէի յանկարծ երեւալ իր աչքին, մօտիկնալ իրեն, ձեռքերը բռնել ու ներողութիւն խնդրել, բայց մօրը ներկայութիւնը, իր ինծի հանդէպ պահած ցրտութիւնը եւ մանաւանդ հպարտութեան մնացորդ մը արգելք կ’ըլլային ինծի. կը վախնայի նաեւ իր դիւրագրգռութենէն որ ծայրայեղ աստիճանի մը հասած էր. մայրը կը պատմէր ինծի թէ ինչպէ՛ս սեւ տխրութեան երկար եւ անխօս ժամերէ ետքը, անիկա ոչինչ պատճառներով կը գրգռուէր բարկութենէն, համակ դողդոջուն, աչքերը վառուած տարօրինակ տենդով մը, մինչեւ որ շրթները մեռելի պէս տժգունէին, ձեռքերը պաղէին ու իյնար բարձին վրայ։ Ամառը յառաջացած էր ու աշնանային զովութիւն մը հաճելի կը դարձնէր մթնոլորտը. տօթէն անշարժացած ծառերուն մէջէն առաւօտ եւ իրիկուն զով հով մը կ’անցնէր եւ պարտէզին ծառերուն սօսաւիւնը կը լսուէր երկար ատեն։ Պատուհանիս առաջքը նստած, ծնօտս կրթնցուցած ձեռքիս, կը նայէի ու ինքնամոռացումի մը մէջ կը յարատեւէի այնպէս, մինչեւ որ վարի յարկի բաց պատուհաններէն լսէի Արամին տրտնջացող եւ դիւրաբեկ ձայնը, գրգռութենէ դողդոջուն, որուն անսահման համբերութեամբ մը կը պատասխանէր մօրը հանդարտ ու գորովագին ձայնը։ Երբեմն ալ զառանցանքներ, մղձաւանջներ կը հալածէին զինքը. անծանօթ մարդոց անուններ կու տար, զանոնք կը կանչէր տիրակական անհամբերութիւնով մը. յետոյ կը լռէր ու ակռաները կը կափկափէին, աչքերը կը մոլորէին եւ շրթունքը կը գալարուէր իր տանջուած մարդու դէմքին վրայ. բոլոր անոնք կը պատմէր մայրը, մի՛շտ յուսաւէտ, միշտ հսամբերատար, եւ որուն անսպառ բարութիւնը բան մը կը գտնէր նաեւ ինծի տալու, իմ առանձնութեանս տխրութիւնը ամոքելու համար։ Բայց այդ օրերը որ բաղդատաբար իմ ցուրտ եւ սեւկեանքիս երջանիկ օրերն էին, երբ յոյսը խուսափուկ եւ դողդոջուն կը կայծկլտար հեռուէն ապագայիս հորիզոններուն վրայ, այդ օրերը մրրկավար ամպերու պէս շուտով անցան ու գացին… այլեւս ինծի համար չէ՛ր ծառերուն սօսաւիւնը, երեկոյեան զովութեան քաղցրութիւնը եւ առաւօտներուն պայծառութիւնը։ Ինչպէս եթէ մեռած ըլլայի, աշխարհս կորսնցուց ինծի համար իր երանգները, իր բուրումները եւ իր անսահման երաժշտութիւնը…։ Ցուրտ, մութ եւ լռին… մարմարեայ քարերու տակ ճնշուած է հոգիս, ինչպէս մեռելը իր տապանին ներքեւ, ու միակ զգացումը որ մնաց այնուհետեւ ինծի համար, վրդովուած եւ գրեթէ անհամբեր սպասումն էր սոսկալի եղելութեան մը…։ Ինչպէ՞ս եղաւ, ո՞ր օրէն սկսաւ այդ դժոխային դրութիւնը… այլեւս միտքս անկարոէ ղ որոշ ուղղութեամբ երթալու. յիշատակներս կը ցրուին, կարծես կը խուսափին իմ ցնորած մտածումէս… ինչ որ գիտեմ այն է թէ շատ լաւ զգացի աղէտը, զգացի զայն երբ մեր գլխուն վրայ կը սաւառնէր եւ կարծես դեռ որոշած չէր թէ մեզմէ որի՞ն պիտի հասնէր իր չարաբաստիկ հարուած… Միտքի վերջին ճիգով մը կ’ուզեմ յիշողութիւնս սեւեռել դէպքերու յաջորդութեան վրայ եւ փնտռել սկզբնական պատճառը. բայց արդեօք այս բանը կարելի է՜… եւ այդ աղէտին սկզբնական պատճառը մեր էութեան մէջ չի կա՞ր արդէն, երբ դեռ իրարմէ հեռու, կեանքը կ’ապրէինք հաւատքով լեցուն եւ աչքերնիս սեւեռած ապագային՝ ուր հաստատ յոյսը ունէինք երջանկութիւնը գտնելու՝ մինչ հոն տառապանքը դարանակալ կը սպասէր։ Երբ Արամ անկողնէն ելաւ եւ ապաքինման տաժանելի շրջանը գրեթէ վերջացաւ, մայրը ուզեց մեզ առանձին թուղուլ։ Արամ հաւաներ էր անոր մեկնելուն, առանց դժկամակութեան, ինչ որ խեղճ կնոջ մեծ ուրախութիւն պատճառեց։ Անիկա հաստատապէս կարծաց թէ իր տղան ա՛լ կը փափաքէր առանձին մնալ կնոջը հետ, առանց վկայի եւ առանց երրորդի մը ներկայութեան, հաշտուելու համար ինծի հետ։ Ես որ այդ բանին գրեթէ փափաքած էի վերջին օրերը, անսպասելի յ։ուզումով մը համակուեցայ այս նոր դրութեան առաջ, մեծ շուարումի մէջ ինկայ եւ ինքզինքս զգացի խորապէս սպառած եւ յոգնած, գեր ի վեր չափով մը։ Բայց մայրը չգիտցաւ զիս վրդովող զգացումը եւ մեկնեցաւ մեր դժբախտութեան սեմէն, սիրտը հանգիստ եւ գոհունակ տրամադրութիւններով։ Մօրը մեկնելէն ետքը, աւերակային լռութիւն մը պատեց տունը. հազիւ թէ երբեմն վերի յարկէն անձկութեան եւ սարսափի խառն զգացումով մը կը լսէի Արամին քայլերուն երկարաձգուող աղմուկը. երբեմն ալ իր ջղագրգռուած եւ անհամբեր մարդու ձայնը կը հասնէր մինչեւ ինծի, երբ սրտնեղած կը խօսէր սպասուհիին հետ։ Անիկա ոչ մէկ անգամ ինծի չէր հարցուցած եւ երբեք իմ անունս չէր արտասանած ոեւէ առիթի մէջ. իր ոխին յարատեւութիւնը տեսակ մը անհանգստող յարգանք կը ներշնչէր ինծի. կը զարմանայի թէ չէի խորհած որ այս այսպէս կրնայ ըլլալ եւ թէ անիկա կրնար ինձմէ կատարելապէս անջատուիլ ոեւէ պատճառաւ։ Գիտէր սակայն որ տանը մէջ էի եւ իր անձին յատուկ խնամքները կը կարգադրէի առանց իրեն երեւալու. իմ ներկայութիւնս չէ՛ր կրնար անգիտանալ, հակառակ որ ամէն ջանք կ’ընէի շշուկ եւ ձայն չհանելու եւ իր վշտացած ուշադրութիւնը չդարձնելու իմ վրաս։ Յանկարծ դառն ու խելայեղ անհամբերութենէ մը տարուեցայ. աննկարագրելի ջղագրգռութիւն մը զիս կը մտրակէր իմ սենեակիս մէջ, ուր կարծես բանտարկուած էի. երբեմն թակարդը ինկած վայրենի որսի մը պէս սենեակիս շրջանը կ’ընէի խօլ ընթացքով մը, մինչեւ որ գլխու պտոյտէ բռնուած եւ գրգռուած, մաղձիս լեղի համը շրթունքներուս իյնայի բազմոցին վրայ։ Զայրոյթը եւ վիրաւորուած հպարտութիւնս կրկին որոտացին իմ հոգւոյս մէջ եւ ես տեսայ թէ իմ համակերպութեան եւ խոնարհութեան ձգտումներս, որոնք դեռ նոր փթթած էին մէջս, անողոք ճակատագրականութեամբ մը բզիկ բզիկ եղան դարձեա՛լ։ Երբեմն ալ կը ջանայի բացատրել այս տաժանելի դրութիւնը, կը մտաբերէի իմ բոլոր անգութ ցրտութիւնս իրեն հանդէպ, իմ վերջին օրուան դիրքս, իմ խօսքերս… Կը մտաբերէի իր դէմքը, իր ապշութիւնը այդ այդ խօսքերը լսած ատեն, կը յիշէի իր ահաբեկած նայուածքը եւ կը խորհէի թէ արդեօք ի՞նչ կարգի երեւոյթ մը ունէի ես իր դէմ, ի՞նչ դիւական պատկերով ներկայացած էի իրեն… Այնքա՛ն, ա՜յնքան որ չէր կրնար մոռնալ, որուն յիշատակը կ’աւրօր, կը սրբէր բոլոր անցեալը, իր ինծի համար ունեցած անսահման սէրը, իր յաւակնութիւնները, իրաւունքները եւ յոյսերը… Ուզեցի որ յոյսը արմատախիլ ըլլայ իր վատուժ հոգիէն, որովհետեւ անոր յոյսը որ սեւեռած էր իմ վրաս, նախատինքի մը պէս վիրաւորիչ էր ինծի համար… բայց ահա չմտածեցի թէ ի՞նչ է առանց յոյսի կեանքը, չմտածեցի ու չուզեցի անդրադառնալ այդ բանին. այլ սակայն արդեօք մարդկօրէն կարելի է՞ ըմբռնել ոեւէ կեանք, ինչքան ալ դժխեմ ու դառն ըլլալ, նոյնիսկ քանի մը րոպէի կեանքը անոր որ դէպի կախաղան կ’ընթանայ, առանց յոյսի… առանց դոյզն յոյսի։ Անիկա մահն է ֆիզիքական մահէն առաջ, անիկա հոգւոյն մահն է դիակնացումէն առաջ… անիկա կեանքն է մէկուն որ դիակ մը կը քաշէր իր ետեւէն, ամբողջ ապագայի դիակը… կեանք մը որ հորիզոն չունի, որ վաղը չունի… Այդ կեանքը իմս էր արդէն եւ զինքն ալ հաղորդակից ըրի անոր… Օրեր անցան, յետոյ շաբաթներ, աշնանային ցուրտ եւ խոնաւ օդեր զինքը ա՛լ աւելի փակեցին տան մէջ։ Երբ օդերը դեռ տաք էին, երբեմն կը տեսնէի իր վտիտ եւ կորաքամակ սիլուէթը պարտէզին ծառերուն մէջտեղէն. անիկա կը քալէր յամր եւ դեդեւուն քայլերով, եւ նոյնիսկ իր դժբախտութեան անծանօթ մարդոց համար յայտնի էր որ անիկա կեանքի բեռը կը քաշքշէր դատապարտութեան մը պէս։ Կը նայէի անոր հիւծած եւ սպառած մարմինին գրեթէ անտարբերութեամբ եւ զարմացումով կը զգայի որ իրեն համար զգացած արգահատանքս, որ գոնէ քիչ մը երանգ կուտար կեանքիս, անհետացեր էր բոլորովին… Այս վիճակին մէջ էինք, երբ գիշեր մը, անձրեւոտ եւ տխուր գիշե՛ր, մտիկ կ’ընէի անոր քայլերուն աղմուկին որ վարի սենեակէն մինչեւ ինծի կը հասնէր. մտիկ կ’ընէի ու սիրտս բեռնաւորուած կը զգայի յիմարացուցիչ տուայտանքով մը. կը խորհէի մահուան վրայ իբր շատ ընտանի եւ մերձակայ բանի մը՝ որուն գաղափարին հետ հաշտուած ըլլայի երկար ատենէ ի վեր։ Իմ զօրեղ եւ առողջ կենսունակութիւնս միշտ սոսկումով անդրադարձած էր այդ անխուսափելի աղէտին, բայց այդ ժամուն անիկա ինծի կարելի եւ մերձաւոր կը թուէր, եւ իմ բնազդական խորշանքներս տեղի կուտային մէկիկ մէկիկ։ Յանկարծ սանդուխին տախտակները կռնչեցին. ի՞նչ բան էր ասիկա. սթափեցայ իմ չարագուշակ երազանքէս. ոտքի ելայ եւ ականջ դրի. ուրուականային ներկայութիւն մը զգացի ինծի մօտիկ, սանդուխներուն վրայ. անձկութեան պաղ քրտինքը զգացի ճակատիս եւ ծոծրակիս վրայ. կարծես սոսկումի սաստկութեան մը մէջ մարմինս կ’անէանար եւ ցուրտ պղպջակներ կազմելով կ’անօսրանար եւ կը ցրուէր հեռուները։ Իմ էութեանս գիտակցութիւնը կորսնցուցի եւ սթափեցայ վայրկենապէս. անշարժ էի, արձանացած աներեւակայելի զգացումով…։ Ո՛չ, երբե՛ք, երբե՛ք, սոսկումի եւ արհաւիրքի ոեւէ րոպէի մէջ մարդիկ նման զգացումէ չեն գալարուած։ Ծանր եւ տաժանելի րոպէներ, անձկութեան եւ սարսափի րոպէներ անցան այսպէս. ոտնաձայնը թեթեւ, ուրուականային, կը մօտիկնար։ Անիկա էր որ կուգար դէպի ինծի… անիկա՝ որուն հիւծած դէմքը չէր տեսեր շաբաթներէ ի վեր եւ որուն կորացած քամակին յիշատակը կը յամառէր իմ մոլորած բիբերուս առաջք, ահռելի յայտնատեսութեան մը նման։ Բայց անիկա կը մօտիկներ եւ ինծի այնպէս թուեցաւ որ անիկա քանի մը րոպէներէ իվեր չէ որ կը յառաջանար դէպ ինծի, այլ իս էութեանս սկիզբներէն իվեր, մի՛շտ, անդադա՜ր, եւ որուն սպասումին անձկութիւնը, չարչարանքը, կանխազգացումը սառեցուցած էր հոգիս։ Ես այդ րոպէին չվախցայ վրէժի արտայայտութենէ մը, ամբենաբուռն բրտութիւնը պիտի ընդունէի համակերպութեամբ եւ գրեթէ գոհունակութեամբ. եթէ գիտնայի որ անիկա ֆիզիքական հարուածով մը պիտի փոխարինէր իմ իրեն պատճառած ցաւս, պիտի օրհնէի իր բազուկը, որովհետեւ ֆիզիքական ցաւին բարերար ուժգնութեանը մէջ թերեւս քանի մը օր մոռնայի իմ ներքին եւ մահացու սարսուռներս… պիտի ցաւէի ու տանգջուէի մարդու պէս, եւ որքան հարուածը սաստիկ ըլլար, այնքան աւելի հպարտութեամբ պիտի կրէի զայն ու իր դէմ կանգնած անայլայլ ճակատով եւ ցուրտ աչքերով պիտիընդունէի մահը…։ Բայց ես կը վախնայի իր դէմքէն, իր երեւոյթէն. կը վախնայի իր աչքերէն ու շրթներէն եւ զանոնք չտեսած, անոնց տեսքին գաղափարովը կը յիմարանայի։ Քայլերը մօտիկցան ու թեթեւ հպում մը զգացի դրանը վրայ, կատարուած էր ինչ որ կը սպասէի, հոս էր, քայլ մը անդին, ու հիմա անիկա ինծի կը ներկայանար աններող չար բախտի մը պէս որ եկած էր դուռս զարնելու։ Բայց անսպասելի պաղարիւնութիւն մը վայրկենապէս հանդարտեցուց ինծի. լսեցի ձայնս որ կը հնչէր ինծի օտար ձայնի մը պէս. – Մտէ՛ք… Դուռը դարձաւ իր ծխնիներուն վրայ ու ես զինքը տեսայ հեւ ի հեւ ցաւագին, վտիտ ու գունատ ուրուականի մը պէս, բայց այդչափ. բոլոր մնացած ժամանակը, որքան ատեն որ անիկա իմ մօտս կեցաւ, այլեւս մշուշի մը ետեւ կը կորսուէր իր դէմքը… այլ եւս որոշակի չկրցայ տեսնել զայն եւ այսօր ալ անկարելի է որ վերյիշեմ իր չարաշուք, իր տառապած, իր տարտամ դիմագծութիւնը… Ներս մտաւ, ու նստաւ դէմս. իր շնչատ հեւքը արգիլեց զինքը խօսելէ երկար ատեն. իրականութեան գիտակցութիւնը կը կորսնցնէի հետզհետէ. ու միշտ անօրինակ մշուշ մը աչքերուս առաջք վէտվէտելով արգելք կ’ըլլար որ զինքը տեսնէի։ Տեսակ մը արբեցութիւն վերացուցեր էր զիս եւ կարծես հիմա ծարաւը ունէի աւելի ուժգին զգայնութեան մը, հետզհետէ աւելի ուժգին։ Ու կը սպասէի իր խօսքերուն… Անիկա վրէժ լուծելու համար չէր եկած եւ իր անուժ բազուկները անկարող էին որ եւ է հարուածի. անիկա անդրգերեզմանային ցրտութիւն մը եւ հանդարտութիւն մը ունէր, անանցանելի եւ յաւիտենական բանի մը նման։ Իր ձայնը՝ որուն կը սպասէի դառն եւ հիւանդագին անհամբերութեամբ մը, լսելի եղաւ վերջապէս. – Կը կարծէի որ մահը պիտի ազատէր զիս այս ատժանելի կեանքէն, բայց ահաւասիկ այդպէս չեղաւ. կը հասկնաք անշուշտ որ անհաշտելի կերպով մը խզուած ենք իրարմէ. աշխարհի առաջք կապուած ըլլալով իրարու, ստիպուած ենք բնակիլ մէկ յարկի տակ… կ’ուզէի դարձնել ձեր բոլոր ազատութիւնը, բայց… Խռպոտ եւ շփոթ աղմուկի մը մէջ խօսքը կորսուեցաւ. սկսաւ հազալ բեկբեկ հեւքով մը։ Ոտքի վրայ կեցած մտիկ կ’ընէի զինքը եւ կ’ուզէի կոչել. – Ո՛չ, ես չեմ ուզեր այդ ազատութիւնը, հանուր մարդկութիւնը ինծի ատելի եւ խորշելի դարձած է. զզուանք կը պատճառեն ինծի գեղեցկագոյն համարուած կիրքերու գաղափարն իսկ. ես կը զզւիմ ու կը վախնամ եւ այս աշխարհիս վրայ ազատութեան պէտք չունիմ այլեւս… – Բայց, ըսաւ դողդոջուն ձայնով մը, այդ ազատութիւնը շուտով եւ բնական կերպով մը կ’ունենաք, վստահ եմ… Խօսեցաւ դեռ նոյն իմաստով բայց անկապակից բառերով, որոնք հետզհետէ անհասկնալի դարձան ինծի համար։ Մեկներ էր սենեակէս, զիս ձգելով անստգութեան եւ անսահմանելի վհատութեան մը մէջ. ես այդ պահուն չանդրադարձայ իր խօսքերուն բուն նշանակութեանը եւ անոնք թուեցան ինծի՝ խառնակ, անորոշ եւ իմաստէ զուրկ։ Օրերը որ նացան այդ դէպքին վրայ, այնքան տաժանելի եղան որ ինծի անկարելի է նոյնիսկ արտայայտել. ըստ ինքեան աննշան պարագայ մը պատճառ եղաւ որ մեր անջատուած կեանքը փոփխութիւն կրէ. մայրը եկաւ մեզի մնալու քանի մը օր. տղուն յամառող տկարութիւնը եւ սեւ տխրութիւնը մտահոգ ըրեր էին զայն. իրեն խնայելու համար մեր տաժանելի կեանքին գաղտնիքը լռին համաձայնութեամբ մը իրարու հանդուրժեցինք եւ երեկոները ընթրիքէն առաջ կը հաւաքուէինք ճաշասրահը։ Այդ միջոցին Արամը արդէն դուրս կ’ելլէր տունէն. եղանակը յառաջացած էր եւ հակառակ ցուրտին, երբեմն ալ ձիւնին, երկար ատեն կ’երթեր կը թափառէր բարձունքին վրայ. յոգնած եւ շնչասպառ կը վերադառնար, շրթունքին վրայ կրելով դառնութեան արտայայտութիւն մը ու աչքերը մարած իր գունատ եւ վտիտ դէմքին վրայ։ Գիշերը երկար ատեն, երբեմն մինչեւ առաւօտ կը լսէի իր քայլերուն դեգերող ձայնը, որոնք հետզհետէ շտապ եւ ջղագրգիռ, ինծի կը պատճառէին ցնորական գերագրգռութիւն մը։ Երբ մայրը մեկնեցաւ կրկին, ո՛չ ես եւ ո՛չ ալ ան համարձակութիւն ունեցանք մեր նոր սովորութիւններէն բան մը փոխելու. առաւօտուն կանուխ կը մեկնէր տունէն եւ ժամերով կը բացակայէր. երեկոյեան, նոյն լամբարին լոյսին տակ, օր մը այնքան չարաբաստիկ տեսարան մը լուսաւորուած էր որ կը մնայինք երկար, անձկալի ժամեր, լուռ եւ խոհուն։ Երբեմն կը ջանայինք կարդալ, բայց վստահ եմ որ ինչպէս ես նոյնպէս ինքը անկարող էր ընթերցումին հետեւելու. որովհետեւ յանկարծ կը թողուր գիրքը եւ կը սկսէր պտուտքիլ սենեակին մէջ, առանց աչքերը վեր վերցնելու գետնէն. տաժանելի բան մը դարձած էր նաեւ մեկնումի պահը. երկուքս ալ կը ցանկայինք առանձնութեան բայց չէինք համարձակեր առաջին քայլը ընել՝ սենեակէն հեռանալու համար, ու այս տարտամ կացութիւնս այնպիսի սրտնեղութիւն կը պատճառէր որ յաճախ աղաղակելու փափաքը կը զգայի՝ ծայրայեղ ջղագրգռութեան մը հասած։ Այլ սակայն ժամանակի ընթացքին, մեր այս տագնապալի կացութիւնը խաղաղեցաւ, մեր շարժուձեւերը սկսան բնական եղանակ մը ստանալ, երբեմն այս ահաւոր լռութեան մէջ իր ձայնը կը լսուէր ոեւէ սովորական կամ աննշան բանի մը վերաբերմամբ։ Երբեմն նայուածքս կը դարձնէի իրեն. ինչքա՜ն փոխուեր, ինչքա՜ն ծերացեր էր. ներքին աւերող ցաւ մը կարծես կը քանդէր իր մկանունքը. ծերունիի կերպարանք ունէր անիկա. աչքերը մարած, շրթունքը անգոյն եւ թոյլ, պեխերը կախ, մազերը անխնամ որոնք կը ցրուէին իր խոնաւ ճակատին վրայ. շարունակական տագնապ մը կը մաշեցնէր զինքը. կարծես լափող կրակ մը վառուած էր ներսը, ուրկէ կը տոչորէր, դժոխքի մէջ եղող հոգիի մը նման. մորթը թուխ եւ կանաչորակ տժգունութիւնով մը կը փաչկէր այտակներուն եւ խոռոչներ կազմուած էին քունքերուն վրայ։ Հետզհետէ զգացի որ ոչ միայն չէի փափաքեր դարմանել այդ աւերումը, այլ եւ անկարող ալ եմ այդ բանին. վճռական եւ անդառնալի կերպով մը անիկա դժբախտութիւնը կը կրէր իր ուսերուն վրայ. եւ իր նկուն անձը չպիտի կրնար հակազդել եւ ազատիլ հոգեկան չարչարանքներու ազդեցութենէն։ Բայց հակառակ այս ակնյայտնի երեւոյթներուն, անիկա մէկէն բարւոքում մը կրեց. կնճռոտ ճակատը պարզուեցաւ. անսովոր անդորրութիւն մը խաղաղեց իր գալարուած դիմագիծերը, սկսաւ հետաքրքրուիլ առօրեայ կեանքով, խօսեցաւ ինծի հետ ինչպէս կը խօսին օտարներու հետ, առանց յուզումի եւ առանց վրդովման։ Գորշ եւ միօրինակ կեանքի մը հեռապատկերը կ’ուրուագծուէր իմ դէմս եւ այլեւս այնքան յոգնած եւ այնքան սպառած էի որ լրջօրէն մտածեցի վերջ մը դնել այս բոլորին. իմ մէջս ալ յառաջ եկած էր տեսակ մը ցուրտ համակերպութիւն. գաղափարներս եւ մտածումներս կորսնցուցած էին իրենց սրաթռիչ արագութիւնը, ընդհակառակը կը մնային, կը լճանային մտքիս մէջ եւ երկար ժամեր անդադար ուշադրութիւնս կը սեւեռէր մէկ մտածումի մը վրայ, ու այսօր ինծի ցնորական սարսափ մը կը պատճառէ երբ կը խորհիմ թէ այն երկար ժամերուն եւ երկար օրերուն երբ իրարու հետ չէինք խօսեր, երբ ոեւէ հաղորդակցութիւն դադրաց էր մեր մէջ, մեր մտքերը ընդհակառակն իրարու հետ սերտ յարաբերութեան մէջ էին, իրարու հետ կը բանակցէին, կը վիճէին, եւ հուսկ ուրեմն իրերու հետ կը համաձայնէին։ Ցնո՜րք, ցնո՜րք. այլեւս ինծի անկարելի է հետեւիլ այդ մղձաւանջային ժամերու յաջարդութեան. կցկտուր պատկերներ կը ներկայանան մտքիս, ոմանք արագընթաց եւ տարտամ, խուճապի բռնուած թափորի մը պէս, երբեմն ալ դրուագներ, յստակ եւ պայծառ, որոնք ինչպէս եթէ այսօր, ինչպէս եթէ հիմա տեղի ունեցած ըլլային… կը յիշեմ րոպէներ, որոնք կ’ընդլայնուին ինչպէս եթէ քանի մը ժամեր ապրած ըլլայի անոնց արհաւիրքը եւ կը յիշեմ նաեւ ամբողջ օրերու շարքեր որոնք մէկ անգամէն կ’անցնին կ’երթան մուխի պէս… Կը յիշեմ. գիշերին մէջ արթնցայ, մէկը ինծի կը դրդէր, ուսիս վրայ զգացի ցուրտ ձեռքի մը հպումը, ընդոստ նստեցայ անկողնիս մէջ. մարդ չկար. ձայն չկար. գիշերը ու մութը զիս կը շրջապատէին, բայց իմ մտածումս կարծես անջատուելով ուղեղէս, կը կենար իմ դէմս ու մութին մէջ մտիկ կ’ընէի անոր ձայնին։ – Պէտք է վերջացնել։ Երկաթէ եւ անագորոյն կամք մըն էր ասիկա քան թէ թելադրութիւն մը, խորհուրդ մը. ու ես ինքզինքս շղթայուած կը զգայի այդ սարսափելի խօսքերուն իմաստին մէջ… մտածումս կը կրկնէր արձագանգի պէս, աւելի թեթեւ, աւելի բարակ, հիւանդագին ձայնով։ – Պէտք է վերջացնել։ Եւ այդ ձայնին մէջ կը ճանչնայի Արամին հիւանդոտ մարդու ջղագրգիռ ձայնը… Ականջներս գոցեցի ու պառկեցայ, վերմակս քաշեցի գլխուս վրայ որպէսզի չլսեմ, որպէս զի չի զգամ, բայց մինչեւ առաւօտ մարմինս պաղած, անքուն մնացի։ Առաւօտեան լոյսը աստիճան մը փարատեց կանխահոգութիւններս. բայց չեմ գիտեր ինչո՞ւ անդիմադրելի պէտք մը զգացի Արամը տեսնելու։ Սպասուհիէն իմացայ որ անիկա արդէն մեկնած էր տունէն երկու ժամէ իվեր. կը փափաքէի զինքը տեսնել բայց երբ իմացայ որ այլեւս հոն չէր՝ մեծ թեթեւութիւն մը զգացի. ժամանակս անցուցի պտուտքելով տանը մէջ որ ինծի պարապ եւ ամայի կը թուէր. մտայ բոլոր սենեակները, մտայ նոյնիսկ Արամին ննջասենեակը. աչքերս յառած էի պատն իվար կախուած անոր հագուստներուն, եւ անոնց թոյլ եւ անհոգի տեսքը սրտի սեղմում կը պատճառէր. սեղանին վրայ շարուած էին անոր գիրքերը եւ պզտիկ տուփի մը մէջ հազուագիւտ նամակադրոշմներու հաւաքածոյ մը կար. յանկարծ ինծի պարզուեցաւ մարդկային թշուառութիւնը իր անսահման ընդարձակութեամբ։ Եւ անիկա որ մէկիկ մէկիկ հաւաքեր էր այդ գունաւոր թուղթի կտորները, անիկա որ այդ ամէն մէկ հատին վրայ ուշադրութիւն սեւեռեր, հաւանութիւն յայտներ, դիտաւորութիւններ ունեցեր էր, անիկա… Աստուած իմ… Աստուած իմ… Դուռը կը զարնեն շտապ հարուածներով, կը թնդեն զայն… սպասուհին ահաբեկած թռչունի պէս կը վազվռտէ պատերուն զարնուելով, բայց այդ թնդիւնը, այդ հարուածը երկար ատենէ իվեր թնդացած է իմ էութեանս մէջ ու գիտե՜մ, գիտե՜մ ահռելիօրէն գիտեմ… Խումբ մը մարդիկ, պատերն ի վար կախուած հագուստներուն պէս անկենդան եւ անշունչ մարմին մը կը յառաջացնեն սանդուխներէն վեր… Անիկա է… սպաննուած ճամբուն վրայ…։ Աղաղակ, վայնասուն, բազմութիւն… ոստիկաններ… տանը դուռը բաց է եւ ամէն ոք կը մտնէ ու կ’ելլէ առանց անհանգիստ ըլլալու, ինչպէս եթէ փողոցին մէջ ըլլային… Դրեր են հոն բազմոցին վրայ, գլուխը քիչ մը հակած ու կիսախուփ արտեւանունքին մէջտեղէն անլոյս ու մեռած բիբը կ’իյնայ ու կարծես կը նայի ինծի… Այդ ճակատը, այդ կապտորակ շրթունքը որուն վրայ արիւնի փրփուր մը կը վարանի, այդ ձեռքերը, այդ մարմինը խլեակի մը պէս… կը ճանչնա՜մ, կը ճանչնա՜մ… երկար ատենէ ի վեր, կը ճանչնամ ու անոր սարսափելի գիտակցութիւնը սկիզբէն ի վեր տեղաւորուած էր իմ մէջս… Ի՞նչպէս եղաւ, ի՞նչպէս տարին, ի՞նչ վճռեցին իր մասին, չեմ գիտեր ու չեմ ուզեր հետաքրքրուիլ, որովհետեւ ճշմարտութիւնը տարբեր կարգի ճշմարտութիւնով մը իմ մէջս է, իմ դիտաւորութիւններուս, իմ ցնորած գլխէս անցած գաղափարներուն մէջ։ Մարդոց համար յայտնի չեղաւ թէ անձնասպանութեա՞ն թէ ոճիրի արդիւնք էր այդ մահը, բայց ես գիտեմ թէ ո՞վ է բարոյական եւ նոյնիսկ գրական հեղինակը այդ սպանութեան. ես գիտեմ… կը ճանչնամ այդ ճամբան, կը ճանչնամ ձիւները ծակծկող արիւնի գաղջ կաթիլները… կը ճանչնամ հրազէնը եւ անոր թնդիւնը ընտանի է իմ լսողութեանս… գիտե՜մ, գիտե՜մ… բայց լռութիւն, լռութի՜ւն… Եւ հիմակ որ գիտեմ, ի՜նչպէս մոռնամ այդ ամէնը, անկարելի, անկարելի բան է. այդ անձկութեան եւ զառանցանքի ժամերը անվերջանալի կերպով մը կը կրկնուին, կը շարունակուին իմ մէջս… իրականութեան եւ մղձաւանջի սահմանները շփոթուած են ինծի համար. ես չունիս երէկ, այսօր ու վաղը… իմ ժամանակս չի յեղաշրջիր, դադրած է տեւողութիւն ըլլալէ ու միակ մէկ դէպք, միակ մէկ ժամանակամիջոց իր մէջ կը բանտարկէ իմ բանականութիւնս… կը տեսնեմ զայն այն գիշերին մէջ, դրդուած ինծի պէս քունին մէջէն… կը լսեմ այն ձայնը, հրամայական, անողոք, անդառնալի… – Պէտք է վերջացնել… Իմ անձկութեանս եւ արհաւիրքիս մէջէն կը զգամ իր անգիտակցութեան սարսափը, պաղած մարմինը անկողինին մէջ ու մահուան ցանկութիւնը շրթներուն վրայ… կը տեսնեմ զինքը, կոյրի պէս խարխափելով, երթալ առնելու հրազէնը, այնպէս ինչպէս ես պիտի առնէի անշուշտ. գիտեմ այն բան ուրկէ ե՛ս պիտի երթայի, ամայի դաշտերը եւ ձիւնը ամենուրեք, մեր կեանքին պէս միօրինակ, ցուրտ, անհամբոյր եւ ահա հրազէնի պայթիւնը, ահա մահը ու արիւնի կաթիլներ որ կ’իյնան, ու ահա վիրաւորելը որ իր ցաւէն կը խուսափի կարմիր եւ տաք հետքը ձգելով ճերմակ ճամբուն վրայ, մինչեւ որ իյնայ աչքերը մթնցած, գլուխը պարապ եւ շունչը սպառած… ու կը տեսնեմ դիակը, կարկամած եւ խեթ, առարկայական կարծրութեամբ, ձիւնին ճերմակ դէզերուն եւ իր լճացած արիւնին մէջ, որոնք յամրօրէն, պահ մը շոգիանալէ ետքը կրկին կը սառին իր դիակին վրայ… Ու այլեւս չեմ գիտեր, որ ե՛ս եմ թէ ան որ անցած է այդ ճամբաներէն, այլեւս չեմ գիտեր թէ ե՛ս թէ ան մեռած ենք այս աշխարհիս համար… արդեօք իմ սեփական դիակիս պատկերը չէ՞ որ կը տեսնէի անոր մահուան պատկերին վրայէն… Ցնո՜րք, ցնո՜րք… Եթէ կարենայի լալ, եթէ կարենայի տառապիլ ու ցաւիլ, իրականութեան լրիւ գիտակցութիւնը զգալ… բայց ո՞րն է իրականութիւնը, ո՞րն է զառանցանքը. երբեմն ինծի կը թուի թէ այն ինչ որ գիտեմ, ոչ թէ եղած է այլ ըլլալու է, եւ ես եմ անոր սահմանուած դերակատարը. ոչ մէկ ստուգութիւն, ոչ մէկ հաստատում կրնայ կէտի մը վրայ սեւեռել իմ կարծիքս ու զիս ազատագրել մահուան դողերէն. որովհետեւ երբեմն դեռ իմ սենեակիս մէջ փակուած, ինչպէս եթէ զգուշանայի իրեն հանդիպելու՝ ամայացած տանը լռութեան մէջ կը լսեմ իր քայլերուն աղմուկը, երկա՜ր, երկա՛ր ժամերու մէջ… Եւ անձկութեամբ կը խորհիմ որ մահուընէ ետքն ալ անխզելի կապերով կապուած ըլլալով իրարու, անոնք կը դեգերին ու կը սպասեն եւ այդ քայլերուն աղմուկը չպիտի դադրի լսելի ըլլալէ մինչեւ որ ուրիշ քայլերու ձայներ, իմիններս երթան միանան անոնց, միասին քալելու համար դէպի զառանցական ուղիները դժոխային ցնորքներու։ ՎԵՐՋ c0ma4xvgv6dxmx1acu382vgfjzcf49q Սկիւտարի վերջալոյսներ 0 151367 396637 2026-09-17T08:13:28Z Emptyfear 547 Նոր էջ «{{Վերնագիր |title= Սկիւտարի վերջալոյսներ |section = |previous = |next = |year = 1905 |author=Զապել Եսայան}} == Ա == …Երկայն պտոյտէ մը ետքը բարեկամիս հետ մեծ շուկային մէջ , գունագեղ եւ շքեղ շուկային տաճարի մը պէս խորհրդաւոր՝ իր կամարներուն երկայն շարքին ներքեւ կ՚աճապարենք դէպի Սկիւտար։...»: 396637 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Սկիւտարի վերջալոյսներ |section = |previous = |next = |year = 1905 |author=Զապել Եսայան}} == Ա == …Երկայն պտոյտէ մը ետքը բարեկամիս հետ մեծ շուկային մէջ , գունագեղ եւ շքեղ շուկային տաճարի մը պէս խորհրդաւոր՝ իր կամարներուն երկայն շարքին ներքեւ կ՚աճապարենք դէպի Սկիւտար։ Դեռ աչքերուս մէջ հրճուանքը կայ ճերմակ եւ խնկաւէտ լոյսին որ կապոյտ յախճապակիներուն վրայէն անցնելով սատափի երանգներ կ՚առնէ եւ լուսաւոր կապուտութիւն մը կու տայ մթնոլորտին եւ իրերուն։ Հիմա սիրտերնիս եւ աչքերնիս յոգնած հաճոյքէ եւ վայելքէ եւ թեթեւ մը օրօրուն շոգենաւին շարժումներէն որ արագօրէն կ՚անցնի բնութեան այնպիսի յարափոխ գեղեցկութիւններու առաջքէն որ ամբողջ կեանքի մը գեղեցկութեան տենչանքներուն պիտի բաւէին , գրեթէ գինովցած՝ զգայնութիւններու եւ տպաւորութիւններու առատութիւններէն կը հասնինք Սկիւտար։ Ոսկեքաղաքը իր գերագոյն փարթամութեան մէջ է։ Արեւը կը բոցավառէ ամբողջ քաղաքը եւ մզկիթներու գմբէթներէն սկսեալ , որոնք հսկայ սաղաւարտներու պէս կը փայլին եւ մինարէներէն , որ վարդագոյն բոցերու պէս դէպի վեր կը սլանան , մինչեւ ամէնէն հեռաւոր եւ ամէնէն համեստ հիւղակն ալ իր բաժինը ունի տիրական , արդար արեգակին փայփայանքէն։ Հեռուն նոճիներ կը տատանին իրենց գագաթներուն վրայ կրելով կարծես ոսկեփոշիի պէս արեւի բեկբեկ ցոլքեր եւ անհամար պատուհաններ ամէն կողմէ կը ցոլացնեն կարմիր եւ դեղին լոյսերու խուրձեր , որոնց փայլիւնը մինչեւ կը յառաջանայ դէպի ծովը՝ ոսկեզօծելէ ետքը նաւամատոյցին շէնքերը , հոն կայան ընող մակոյկներու կայմերը եւ շոգենաւին գրեթէ բոլոր կազմածքը։ Երբ առաջին անգամ կոխեցի նուիրական եւ պաշտելի հողին վրայ , երբ ամբողջ էութիւնովս պարուրւած զգացի կենսաւէտ արեւին ջերմութիւնովը , հոգիս կարծես լեցուեցաւ մէկէն հեշտագին թրթռացումով մը եւ հրճուանքէ խելայեղ ինծի թուեցաւ որ ամբողջ էութիւնս պիտի երթար արեւի ճառագայթի մը հետ , ջերմեռանդ փառաբանութեան մը մէջ անէանալու։ Ինչպէ՜ս մաքրուած էր այլեւս մեր մէջէն անսահման տխրութիւնը մարախլապատ օրերուն , տմոյն եւ անճառագայթ օրերուն երբ մեր տխրած հոգիներուն մէջէն կու լայինք արեւին կարօտը , մեր սքանչելի եւ ոսկեզօծ Արեւելքին կարօտը։ Կ՚ուզէի ծունկի գալ եւ շրթունքս դնել հողին՝ կարծես ըմպելու համար բարերար ջերմութիւնը որ ճերմկած հողը իր անհամար հատիկներուն մէջէն կը ճաճանչէր։ Դիմացնիս հոյակապ սիլուէթը կը բարձրանայ Պէօյիւք Ճամիին , «որ նշանաւոր է իր գմբէթին պզտիկութիւնովը եւ շրջապատի զարդերուն գեղեցկութեամբը»<ref>Thomas Allom “Costantinople Ancienne et Moderne”</ref> ։ Արդարեւ երբ անգամ մը մզկիթին բակին մէջ կը մտնանք , կամարակապ դռներու եւ պատուհաններու մանուածապատ զարդագծերը գերագոյն գեղեցկութիւններու ներդաշնակութիւնը կը ներշնչեն . կարելի է հոն օրերով կենալ եւ ինչպէս մտիկ պիտի ընէինք կախարդիչ երաժշտութեան մը , նայիլ երկարօրէն գիծերու բեկբեկումներուն եւ անցնելու վրայ եղող գոյներուն անհասանելի քաղցրութեանը։ Անօրինակ զգացում մը արտասուելու չափ կը յուզէ մեզի , այլ սակայն կը խորհիմ որ ամէն օր , ամէն ժամ մարդիկ կ՚անցնին հոսկէ առանց թերեւս նայելու , կոյրի պէս փակ աչքերով եւ հոգիով ալ։ Բակին մէջտեղը բազմաթիւ ծորակներ ունեցող աղբիւրը ջուրի թեթեւ մրմունջներ ունի որ զովութեան հաճելի զգայնութիւն մը կու տան . աղաւնիներու երամներ կը թռչկոտեն քիչ մը ամէն տեղ , անդին երկաթեայ վանդակով ծածկուած պատուհանի մը ետեւէն լայնածաւալ կաղնի մը կը տատանի իր սօսաւիւնը խառնելով ջուրի մրմունջին։ Սիւներու վրայ բարձրացած կամարներու ներքեւ ապաստանած մուրացիկներ անիմանալի աղօթքներ կը մրմնջեն . ինչպէ՜ս սիրելի են բոլոր ասոնք ալ եւ ինչպէ՜ս պիտի ուզէի առաջին ողջոյնս տալ եւ ըսել իրենց թէ որքա՛ն , որքա՜ն ատեններէ ի վեր իրենց սիլուէթներուն եւ իրենց դէմքերուն կարօտը ունեցած էի , դէմքեր՝ որոնցմէ ոմանք տղայութենէս ի վեր տեսած էի հոն նոյն անկիւնին մէջ , ճերմակ քօղերու տակ ծածկուած գլուխներ որոնց ձեւը իմ երկայն եւ nostalgique<ref>Կարօտագին։</ref> ըղձանքներուս միջոցին կ՚ուրուագծուէին մտքիս մէջ։ Ինչպէս հեռու էինք արդէն Եւրոպայէն , տմոյն եւ տխուր մթնոլորտներէն , ինքզինքս կը զգայի պզտիկ աղջիկ , միամիտ եւ տգէտ եւ ինչ որ հոն՝ հոծ գրադարաններու մէջ ժամերով ջանացած էի ուսանիլ , ինչ որ համալսարանին յոգնած շրթունքներով եւ անարիւն դէմքերով վարպետներ աւանդած էին ինծի , բոլորն ալ մոռցած կը թուէի , բոլորովին մոռցած , երջանիկ եւ ապահով տգիտութեան մը մէջ ապաստանած եւ ամբողջ հոգիս լեցուած Արեւելքի կախարդիչ հրապոյրովը։ Թեւէս վար կախուած էր սանդալի հատիկներէ կազմուած երկայն համրիչ մը . երբեմն կը ներշնչէի անոնց անօրինակ եւ խորհրդաւոր բուրմունքը որ տարտամ զգայնութիւնը կու տար բաղնիքներու հեշտագին եւ շոգեպատ մթնոլորտներուն մէջ ծածանող բուրմունքին։ Մզկիթէն դուրս արեւը իր վերջին եւ շեշտակի ճառագայթներով վերստին ողողեց մեզի . դիմացնիս երկայն եւ փոշիէ ճերմակ ճամբայ մը կ՚երկարէր որուն կողմը քով քովի կրպակներ միրգերու եւ կանանչեղէններու գունագեղ եւ մեզի համար անսովոր դարձած առատութիւն մը կը ցուցադրէին։ Տարօրինակ զուգադիպութեամբ մը այդ միջոցին եւրոպական տարազ կրող ոչ մէկ մարդ կը խանգարէ շուրջի նկարչավայել ներդաշնակութիւնը . երկու տէրվիշներ հեռուէն կը յառաջանան պատկառանքով եւ իրենց ետեւէն արդէն կ՚ընդնշմարենք Պիւլպիւլ-տէրէսիի եզերքը տարածուող գերեզմաննոցի նոճիներուն մթութիւնը։ Չեմ գիտեր ինչ մը կայ խանդավառ մեր նայուածքին մէջ որ ամէնքը մեզի կը դառնան եւ հետաքրքրուած կը նային մեր աչքերուն մէջ։ Քանի մը մանկիկներ ճերմակ քօղերով գլուխնին ծածկած եւ թոյլ ու նկարէն էնթարիներ<ref>Վերարկուի տեսակ մը։</ref> հագած՝ խմբովին կը խաղան . ինչպէ՜ս իրենց ճռուողիւնը երկայն ատենէ ի վեր չլսուած երգի մը պէս քաղցր է ինծի եւ ինչպէ՜ս պիտի ուզէի իրենց ըսել երկարօրէն , թէ որքա՜ն ցանկացած էի զիրենք տեսնել։ Ամէն բան անսովոր պերճանքի եւ շքեղութեան մը մէջ է , որովհետեւ արեւը իր ոսկին ամէն տեղ դրած է եւ մինչեւ հոն փլած պատի մը տակ կզկտուած ֆաքիրին ցընցոտիները կ՚ոսկեզօծէր . ոչ մէկ տգեղութիւն պիտի կրնար դիմանալ տիրական արեւին։այց հետզհետէ քանի կը յառաջանայինք՝ անիկա իր ճաճանչները կ՚ամփոփէր պղնձագոյն եւ շողշողուն հորիզոնին վրայ եւ Ոսկեքաղաքը կը տժգունէր , կը տըժգունէր ու հեռուէն գորշ եւ մթին ստուեր մը կը յառաջանար զայն ծածկելու համար այրիի մը պէս։ == Բ == Քանի մը օրուան հանգիստ ճերմակ , մաքուր տունի մը մէջ . ամէն կողմ միօրինակ սպիտակութիւն մը՝ վարագոյրները , բազմոցները , պատերը , ամէն բան . դիմացը լքուած եւ ընդարձակ պարտէզի մը մէջ հսկայ եղեւին մը իր եռանկիւնաձեւ հասակը կը ցցէ . օրը քանի մը անգամ զոյգ մը խոշոր եւ սեւ թռչուններ , կապոյտ կուրծքերով կու գան կը թառին գագաթին վրայ եւ քանի մը վայրկեան թեւերնին տարածուած մնալէ ետքը հոն՝ կը թռչին կը հեռանան։ Այդ բարձրութեան եւ ջինջ կապոյտ հորիզոնին վրայ իրենց տարփանքը հանդիսաւոր բան մը ունի եւ երկար ատեն իրենց ճռնչող աղաղակը կը լռեցնէ բիւրաւոր պզտիկ ճճիներու բզզիւնը . սարդի թելեր՝ ասդին-անդին կը թրթըռան լուսաւոր գիծերու պէս եւ բզէզները իսկ կայծերու կը նմանին , այնքա՛ն իրենց փոքրիկ եւ թափանցիկ թեւերը եւ մարմինները ոսկեզօծուած են արեւոտ մթնոլորտէն։ Օրեր , օրեր կրնայի մնալ այսպէս աչքերս յառած թեթեւ հովէն տարուբերուող ոստայններուն ճկուն եւ դիւրաթեք բոյսերուն եւ խոշոր եղեւինին։ Բարեկամս յաճախ ինծի կ՚ըսէ որ եթէ հին ժամանակներու մէջ ծնած ըլլայի , արեւին պաշտամունքին նուիրուած քրմուհի մը կ՚ըլլայի ապահով։ Այդ գաղափարը ինծի մտածել կու տայ եւ երեւակայութեամբ կը տեղափոխուիմ դարերու մէջէն մարդկութեան առաջին դեդեւող քայլերուն եւ ինքզինքս կը դնեմ Առաջին Աստուծոյ արեգակին երկրպագուներուն մէջ։ Ահաւասի՛կ , դաշտեր , դաշտեր , կանանչներով ծածկըւած եւ եզերուած լեռնաշղթայի մը գագաթներուն տողանցումովը որոնց ետեւէն արեւը կը բարձրանայ յամրօրէն՝ իր վարդագոյն եւ ոսկեգոյն երանգներով օծելու երախտապարտ եւ ջերմեռանդ ամբոխի մը ճակատները եւ ահա բանաստեղծութիւններով լեցուած եւ մանկական հոգիներուն մէջէն փառաբանութիւնը կը բարձրանայ հզօր , խանդավառ եւ խոնարհ։ - Արդար Արեգա՛կ… լուսաւորէ մեզի… Բայց … դարերը թաւալած են արագօրէն եւ հիմա կ՚երեւի ամենակարեւորը փոխադարձ այցելութեան երթալն է անոնց , որ բարի-եկաքի եկած են մեզի։ Իմ փափաքս է սակայն դեռ քանի մը օր այսպէս անցընել՝ կէս մը վայրենի , կէս մը թմրած վիճակի մը մէջ որպէսզի մի անգամ ընդ միշտ կարօտս առնեմ այնքան տարիներէ ի վեր ցանկացուած երանգներէն , լոյսերէն եւ բնութեան այլազան մրմունջներէն . եւ վարժ՝ արդէն իմ ներքին զգացումներու հպատակելու , «ի՞նչ կ՚ըլլայ»ներու շարքով մը կը պատասխանեմ ինծի եղած դիտողութիւններու . բայց փոխարէն շատ լաւ կը հասկցնեն , թէ հոս Փարիզ չէ , հոս կարելի չէ ուսանողի մը անփութութեամբ կեանքը շարունակել , թէ պայմանադրական սովորութիւններ կան որոնց ենթարկուած եմ։ - Բայց բնա՛ւ , բոլոր հոգւովս կը բողոքեմ . առաջին բախումը արդէն . յետոյ մէկէն կը հասկնամ թէ պէտք է համակերպիլ . ոչ ոք կ՚անդրադառնայ , բայց իմ էութեանս խորէն յանկարծ շատ փափուկ եւ անբացատրելի բան մը կարծես բիւրեղի պէս կը փշրուի… == Գ == Առաջին այցելութեանս իսկ բախտը չի ժպտիր ինծի։ Կորիկեանները բարեկեցիկ մարդեր են եւ կիրակի օրերը իրենց սալօնը պարապ չ՚ըլլար բնականաբար , մանաւանդ այսօր , գրեթէ սենեակին երկու կողմերը պարապ տեղ չկայ որովհետեւ … հասկնալի է ես եւ բարեկամս նորեկներ՝ ամէնուն հետաքրքրութիւնը կը շարժենք։ Տան տիրուհին զարգացեալ տիկին մը , fait des frais<ref>Ծախսեր կ՚ընէ . փոխաբերաբար՝ շատ ճիգ կը թափէ։</ref> մեզ ընդունելու համար , դուրսը այնքան լոյս եւ տաքութիւն կայ որ աչքերս մէկէն ի մէկ կը մթննան սալօնը մտնելով եւ գրեթէ դեդեւելով կը յառաջանամ , առաջին բարեւներէն եւ ներկայացումներէն ինչպէս նաեւ բացագանչութիւններէն ետքը որ անախորժ կերպով զիս կը խլացնեն , մէկէն կը հանդարտինք եւ քիչ մը ինքզինքս կը գտնեմ , բարեկամս հեռուէն իր պայծառ կապոյտ աչքերովը կը հարցաքննէ ինծի . «Ի՞նչ ընելու եկանք հոս»։ Արդարեւ , ի՞նչ ընելու… Եւ ասիկա պատճառ կ՚ըլլայ որ մտքիս մէջ ամէն գաղափար եւ մտածում պղտորին։ Մանաւանդ որ ահասաւիկ մէկէն հրեշային կերպով տգեղ կ՚երեւան շուրջս ամէն բան։ Երեւակայեցէք ընդարձակ սրահ մը 4-5 պատուհաններով որոնք ամէնքն ալ թէեւ սքանչելի տեսարանի մը վրայ կը նային , բայց թանձր եւ գունաւոր վարագոյրներ գրեթէ բոլորովին կը գոցեն պատուհանները կէս մութի եւ գրեթէ խոնաւութեան մէջ պահելով սենեակին մթնոլորտը . (վարագոյրին մէկ ճեղքուածէն կրցայ դիտել միայն հեռուն Վոսփորը արծաթի պէս ճերմակ որ սողոսկելով կը կորսուէր կապտորակ լեռներուն մէջերէն)։ ԺԸ դարու ոճով , rococo<ref>Ճարտարապետական ոճ մը , զարդարուն։</ref> կիրլանտներով , գորգ մը իր ծիծաղելի յաւակնութիւնը կը տարածէ գետինը . Empire<ref>Նափոլէոն Ա կայսեր ոճ։</ref> կանանչ թաւիշէ թիկնաթոռներ եւ աթոռներ զուգահեռապէս կը շարուին սենեկին երկու պատերուն առաջք եւ որոնց ամէնքն ալ գրաւուած են գրեթէ . կը դիտեմ որ պատուհաններուն կողմը ոչ իսկ աթոռ մը կայ իբր թէ այդ մարդիկը վախնային լոյսէն եւ օդէն , այլ սակայն խեղճերը որքա՜ն պէտք ունին արեւի … եթէ գիտնայի՛ն , գրեթէ ամէնուն վրայ կը տեսնուին անարիւն դէմքեր , թանձր շարժումներով անդամներ , չար ծամածռութիւններու վարժուած անգոյն շրթունքներ… Տիկին Կորիկեան իր լայնածաւալ մարմինը սեղմած է քօրսէին մէջ այնպիսի խժդուժութիւնով մը որ դէմքը անհանգստող կարմրութիւնով մը ծածկուած է եւ իր բոլոր ծակտիքներէն դուրս կու տայ քրտինքի մանր կաթիլներ . թեւերը նոյնպէս սեղմուած՝ կապարի պէս ծանր եւ անշարժ կ՚իյնային երկու քովէն , բոլոր ասոնք չէին արգիլեր որ տիկին Կորիկեան ստիպուած զգար խօսելու , խօսելու այնպիսի արագութեամբ մը որ par sujetion<ref>Ենթարկուելով։</ref> կը զգայի որ շունչս կը կտրուէր։ Տիկինը լաւ խօսող մը ըլլալու համբաւը ունէր։ -Թէեւ գեղեցիկ չէ բայց անանկ լեզու մը ունի ո՛ր… կ՚ըսէին ընդհանրապէս եւ կը հաւաստէին , թէ այդ նշանաւոր լեզուն ի՛նչ սիրտեր այրած էր -պէտք է ենթադրելժամանակին։ Խօսակցութիւնը կը թափառի Փարիզի վրայ . -Ինչե՜ր ունիք արդեօք պատմելիք , ինչե՜ր տեսած ըլլալու էք։ Անդին՝ պարոնիկ մը սէգ եւ ծիծաղելի երեւոյթով ճառ ըսելու ձեւով մը ոտքի կ՚ելնէ եւ հանդիսաւոր՝ կը հարցնէ . -Տիկինը որչա՞փ ատեն Փարիզ մնաց։ -Ութը տարուան մօտ։ -Օհ , օհ , բաւական ժամանակ է եղեր , կը բացագանչէ ուրիշ մը , տիկին Էֆթիկ , բարակ շրթունքներով եւ թառամած արտեւանունքներով 40-50 տարեկան կին մը։ -Է՛ նայինք բան մը սորվեցա՞ք այդչափ ատենուան մէջ։ Ձայնին մէջ յայտնի չարակամութիւն կայ , շատ աղէկ գիտէ թէ ի՛նչ ընելու գացեր էի Փարիզ ու այս անիմաստ անճոռնի չարութիւնը զիս մէկէն սաստիկ կը վիրաւորէ իբր թէ իր աղտոտ եւ երկայն եղունգները սրտիս մէջ մխած ըլլար։ Քանի մը հոգի իրարու երես կը նային եւ կը խնդան . այն աստիճանի դիւրազգած դարձած եմ արդէն որ իմ ներքին յուսաբեկութիւնս չյայտնելու համար կ՚ուզեմ մեկնիլ , մեկնիլ անմիջապէս եւ բարեկամիս կը դառնամ . բայց անիկա արդէն մէկը գտած եւ խօսակցութեան բռնուած է։ Իր այս տարօրինակ ընդունակութիւնը ամէնէն աննպաստ պայմաններու մէջ ալ շահեկան բան մը գտնելու եւ ամէնուն հետ յարմարելու՝ զիս միշտ հիացուցած է։ Րոպէ մը ականջ կը դնեմ . եկեղեցական երաժշտութեան վրայ կը խօսին։ Ծերուկ եւ կորաքամակ մարդ մըն է իր խօսակիցը եւ անմիջապէս կ՚անդրադառնամ որ հոն գտնուողներուն մէջ արդարեւ մինակն է որուն դէմքը համակրանք կը ներշնչէ։ Իրարու կը ժպտինք հեռուէն եւ բարեկամս նորէն ծերուկին օձիքէն կը բռնէ։ -Բայց կարծեմ տիկինը գրականութեամբ զբաղած է , կ՚ըսէ պարոնիկը։ Զարմանալի կերպով գրականութիւն բառը զիս կ՚ամչցնէ եւ կը զգամ որ կը կարմրիմ… Չեմ գիտեր ինչո՞ւ փափաք կը զգամ բողոքելու եւ ժխտելու իբր թէ շատ ամօթալի բան մը վերագրած ըլլային ինծի… Կամաց-կամաց վատ երկչոտութիւն մը կը գրաւէ հոգիս… Ինչո՞ւ համար՝ չեմ կրնար բացատրել , միայն կը զգամ , որ այդ սրահին մէջ , այդ մարդերով շրջապատուած տիկին Էֆթիկի կասկածելի նայուածքին ներքեւ գրականութեամբ զբաղած ըլլալս խոստովանիլը ամօթալի բան մըն է , այո՛ , բացարձակապէս , որովհետեւ անհունապէս ծիծաղելի կը թուի ինծի։ Բայց պարոնիկը կը պնդէ եւ մանրամասնութիւններ կը հարցնէ . տիկին Էֆթիկ իմ աններելի երկչոտութենէս քաջալերուած՝ անպատկառօրէն կ՚ըսէ . -Այնքա՜ն կան գրագէտներ , ի՞նչ բանի կը ծառայէ։ Մէկէն կը փոխուիմ եւ ձայնս մասնաւոր շեշտ մը կ՚առնէ որ զիս կ՚ապահովէ։ -Թերեւս կ՚ենթադրէք որ ձեզ ծառայելու կամ ուրիշներուն ծառայելու համար գրականութեամբ զբաղած եմ… -Ադ ըսել չեմ ուզեր , բայց այնչա՛փ… Տիկին Կորիկեան կը միջամտէ . -Չէ , տիկին , ըսել կ՚ուզէ որ ուրիշ աւելի շահաբեր բան մը սորվէիք , անանկ ալ ութը տարի կեցեր էք , անանկ ալ… -Հապա՛ , օրինակի համար , քօրսէ շինել սորվէիք . լաւ քօրսէ շինող բնաւ չկայ Պոլսոյ մէջ , հոսկէց չափերը կը ղրկեն Փարիզ եւ բերել կու տան։ -Ի՞նչ զարմացում պատճառելու է հոստեղէն ղրկըւած չափերը Փարիզի գործաւորուհիներուն , կ՚ենթադրեմ… Տիկին Կորիկեան պահ մը շուարած կը նայի ինծի , յետոյ չի հասկնար եւ խօսքը փոխելով տիկին Էֆթիկի կ՚ուղղուի։ -Ձեզի բան մը ըսե՞մ , կը յայտարարէ , այդ ալ ըրի բայց օգուտ չտեսայ , վերջապէս իմ մարմինիս յարմար քօրսէ մը չկրցայ շինել տալ։ Խօսակցութիւնը մէկէն կը դառնայ քօրսէին վրայ եւ այդ կիները լրբօրէն հոն գտնուող abruti<ref>Ապուշցած , շշմած։</ref> այրերուն քով իրենց լպրծուն եւ տգեղ մերկութիւնները շօշափող բաներու վրայ կը խօսին։ Այդ միջոցին կը յաջողինք մեկնիլ . բաց օդը քիչ մը կ՚ոգեւորէ մեզի եւ մէկ շունչով քանի մը այցելութիւններ մէկէն կ՚ընենք , առաւել կամ նուազ նոյն տաղտկացուցիչ խօսակցութիւնը , նոյն ապուշութիւնը , հոս-հոն համեմւած ըմբոստացնող չարութիւնով մը։ Վերջին այցելութեան -վարժապետի մը տունը- դուրսէն կը լսենք բուռն վիճաբանութեան մը աղմուկը . վայրկեան մը կը կենամ։ -Եթէ՛ չերթայի՛նք այսօր։ -Եկո՛ւր , վերջանայ , կ՚ըսէ բարեկամս։ -Խոստովանէ որ անիմաստ եւ յիմար բան է այնպիսի մարդոց տունը երթալ որոնք ոչ մէկ կերպով կը շահագըրգռեն մեզ . ի՛նչ corvée<ref>Բռնի աշխատանք , տարապարհակ (թիապարտի)։</ref> … աւելի բնական չէ՞ չմօտենալ իրենց , ըսէ՛։ -Եթէ հարկ ըլլայ շահեկան եւ սիրուած մարդերը որոշել անտարբերներէն , կարծեմ գրեթէ առանձին պիտի ապրինք։ -Աւելի լա՛ւ , բարեկամս , աւելի լա՛ւ։ Այլ սակայն բարեկամս այնքան լաւ կը համոզէ զիս ընկերականութեան առաւելութիւններուն վրայ որ կը համակերպիմ Սերոբեան էֆէնտիին աղմկալից տունը մտնելու։ Տիկին Սերոբեան մեզի կ՚ընդունի երկու տարեկան տղայ մը գրկած . իր ետեւէն մինչեւ սանդուխին գլուխը ամէն տարիքէ տղոց շարք մը կ՚երկարի։ -Օ՛հ հրամմեցէ՛ք , բարի եկաք։ Հոս գոնէ եւրոպականացած ըլլալու յաւակնութիւններ չկան . ամէն բան պա՛րզ եւ մաքուր է տունին մէջ , ընդարձակ մարմարեայ բակը՝ ճերմակ եւ լուսաւոր՝ տրամադրութիւններս կը փոխէ եւ գրեթէ զուարթօրէն կը բարձրանամ սանդուխներէն տղոց իւրաքանչիւրը փայփայելով։ Սերոբեան էֆէնտի , նիհարկեկ եւ ոսկրուտ մարդ մը , նախկին ձայնաւոր , նախկին հսկող , հետզհետէ մասնագէտ ուսուցիչ եւ տեսուչ՝ վարժապետական բոլոր վիճակներէն անցած է , հետեւաբար կազմական կանոնագրին բոլոր ութիւնները գաղտնիք չունին իրեն համար . իր տրամաբանական կոչումը քահանայութիւնն էր բնականաբար , բայց Սերոբեան էֆէնտի կատաղի հակակղերական մըն է . այս ատելութիւնը կղերի դէմ անիմաստ , անգիտակից եւ որեւէ հիմնական պատճառէ զուրկ ատելութիւն մը , իր գլխաւոր կիրքն է , գրեթէ իր գոյութեան իրաւունքը կը կազմէ , հապա եթէ քահանաները չըլլային որո՞ւ վրայ թափէր իր մաղձը . ատելութիւնը տիրական պէտք մըն է տեսակ մը մարդոց համար ինչպէս սիրելու պէտքը ուրիշներու։ Այլ սակայն Սերոբեան էֆէնտիին հակակղերականութիւնը մի՛ կարծէք որ իր ազատամտութեան արդիւնքն էր . ընդհակառակը հին գլուխ մըն է անիկա բառին բովանդակ նշանակութեամբը . իրեն համար այսօրուան վարժապետները վարժապետ չեն , տիրացուները՝ նոյնպէս , թաղեցին՝ նոյնպէս . ոսկեդարը իր երիտասարդութեան ատենն էր . ըստ իրեն պտուղները անգամ այն ժամանակուան համը չունին։ Սերոբեան էֆէնտի այն թիփերէն է , որոնց համար ամէն աղէկ բաներ անցած են այլեւս անդառնալիօրէն։ -Հիմակուան խնձորները խնձո՞ր են… Հիմակուան մարդիկը մա՞րդ են… Այսօր զուարճանալ չեն գիտեր , դրամ շահիլ չեն գիտեր , օդերը , տարւոյն եղանակները անգամ փոխուած կը թուին իրեն։ -Դրամը մեր ատենը կը շահուէ՜ր… Ձմեռը մենք տեսած ենք , հիմակուան ձմեռները ի՞նչ են… Ու հակառակ բոլոր այս բաներուն Սերոբեան էֆէնտի ներքնապէս անվնաս մարդ էր եւ իր մազերը ճերմկցուցած էր իր բազմաթիւ ընտանիքին ապրուստը հոգալու տաժանելիօրէն։ Այս միջոցին իր շուրջը հաւաքուած էին բացի թաղին ուսուցիչներէն մէկ-երկու բարեկամներ եւ շատ տաք վիճաբանութեան մէջ էին կրթական խնդրի մը վրայ , երբ մենք սրահէն ներս մտանք ամէնքը մէկանց լռեցին . Սերոբեան էֆէնտիին ձեռքերը դողդղացին իմս բըռնած ատեն։ Զիս ներկայացուց ուրիշներուն . -Իմ նախկին աշակերտուհի՛ս։ Յետոյ ինծի մօտեցուց ծերունիի մը , որ բազմոցին անկիւնը նստած կը հետեւէր ամէնուն շարժումներուն եւ երբեմն կը խնդար ինքնիրեն։ -Նիկողոս աղա՛ , ճանչցա՞ր , քու ալ աշակերտուհիդ է։ -Իրա՛ւ ես , իրա՛ւ , մրմնջեց ծերունին եւ աչքերը դարձուց ինձմէ։ Ես զինքը ճանչցայ սակայն , խեղճ մա՛րդը . նախկին պատուելի մը , որ Սկիւտարի ամիրաներուն փարթամ շրջանին հասած եւ անոնց սերունդէն շատերու այբուբէնը սորվեցուցած էր . յետոյ ամէն միջոցէ զուրկ՝ ազգային վարժարանը ընդունած էին զինքը մինչեւ որ Ուսումն . Խորհուրդը հոնկէց ալ կը ճամբէ , վկայական չկրնալ ստանալուն համար . անկէց ետքը թափառական եւ անորոշ վիճակ մը անցընելով յիմարութիւն եկած էր վրան եւ բոլորովին անկարող դարձած էր աշխատելու։ Ներկաներէն շատերը ծանօթ էին արդէն ինծի եւ ոմանք զիս գիրցած , ոմանք զիս նիհարցած գտնալնէն ետքը՝ վերսկսան իրենց աղմկալի վիճաբանութեան . հետզհետէ ձայները բարձրացան եւ ատեն մը եղաւ որ գրեթէ ամէնքը մէկ կը պոռային եւ ալ բան մը չէր հասկցուեր . երբեմն քովէս յիմար ծերունին կը մրմնջէր . -Իրա՛ւ ես , իրա՛ւ… Ու իր երկարաձգուող քրքիջը կը խառնուէր միւսներուն աղաղակներուն։ -Իրա՛ւ ես , իրաւ։ Ամէն անգամուն որ իր հատկլտուող ձայնը կը լսէի քովէս , իրեն կը դառնայի , բայց անիկա իր խոնաւ եւ գրեթէ անլոյս աչքերը կը գոցէր։ Զիս ճանչցա՞ծ էր թէ չէ , կու լա՞ր թէ կը խնդար , խեղճ մա՜րդը… Ճշմարտութիւնը այն է որ թէ՛ խնդալու բան կար , թէ՛ լալու։ Բարեկամս դրանը մօտ կեցած վիճաբանողներուն շարժումները կը դիտէր . հոս ալ օտար էինք մենք եւ առանձնացած . անմիջապէս զգացի ատիկա եւ որպէսզի այցելութեան պատշաճ ժամանակը դիւրաւ անցնի , սկսայ դիտել եւ քննել մարդոց գլուխները։ Եթէ երբեք ըրած էք այսպիսի բան մը պիտի հասկընաք անմիջապէս անձկութեան , հետաքրքրութեան եւ տխրութեան խառն զգացումը որ ես՝ նորեկ այդ միջավայրին մէջ ունեցայ . ծերունիին գանկը թեթեւ մը տափակ ճակտին վրայ կը բարձրանար մինչեւ գագաթը եւ յետոյ կ՚իջնար մէկէն խուսափող գիծով մը գրեթէ առանց կորութեան մինչեւ ծոծրակը , բոլորովին ծածկուած խիտ , ճերմակ կարճ մազերով որոնք կը յառաջանային մինչեւ յօնքերը , ինչպէս ծոծրակին վրայ տարածուելով կը կորսըւէին օձիքին մէջ . տմոյն եւ խորշոմած դէմքին վրայ պեխերը եւ մօրուքը մկրատով կտրտուած կը ցցուէին ցանցառ եւ կարծր մազի թելերով որուն մէջտեղէն ստորին շրթունքը տարօրինակապէս կը կախուէր վար լորձունքոտ եւ թոյլ։ Ինչ որ զարմանալի էր սակայն , միւսները , առողջները առաւել կամ նուազ կը ներկայացնէին իրենց դէմքին եւ գանկերուն վրայ այնպիսի կազմութեան պակասաւորութիւններ որ , քիչ մըն ալ , եւ ինքզինքս aliénéներու<ref>Հոգեկան հիւանդ , խելագար։</ref> սրահ մը պիտի կարծէի . յայտնի էր թէ այդ մարդիկը անձուկ գաղափարներու մէջ խեղաթիւրուած , սնունդի եւ առողջ օդի պակասութեան ենթարկուած եւ տղայութիւններնէն ի վեր փակուած մեր վարժարաններու թէ՛ նիւթապէս եւ թէ՛ բարոյապէս վատառողջ մթնոլորտին մէջ , ապասերուած էին բոլորովին , իրենց մտքին բնական զարգացումը արգիլուած էր եւ մէջտեղ եկած էր ողորմելի սերունդ մը որ վարժապետներու դասակարգը կը յատկանշէ։ Քովէս ծերունին միշտ կը կրկնէր . -Իրաւ ես , իրա՛ւ։ Սենեակը այնքան լեցուած էր ծխախոտի ծուխով եւ պոռացող մարդոց շունչով որ խոհեմութիւն սեպեցի մեկնիլ փութով։ Փողոցը՝ բաւական ատեն տխրած քալեցինք . յուսաբեկութիւն եւ զղջում կար մեր մտքին եւ խօսքերուն մէջ։ -Ի՜նչ խենթ բան ըրինք վերադառնալով , եւ ըսել որ այլեւս այս միջավայրին մէջ պիտի ապրի՛նք… Անկէց ի վեր քանիցս , առիթը պիտի ունենայի դըժբախտաբար , այդ խօսքը կրկնելու։ Հետզհետէ սարսափ մտաւ հոգւոյս մէջ . եւ կարելի՞ էր արդէն իրաւամբ չսարսափիլ . պէտք էր այլեւս այդ մարդոց մէջ ապրիլ , անոնց հետ շփման մէջ ըլլալ ու լսել իրենց ձայնը , աններդաշնակ եւ կեղծուած իրենց մանուածապատ եւ անմաքուր զգացումները արտայայտելու համար . ու մանաւանդ ստիպուած ըլլալ կրելու աներեւակայելի տգեղութիւնը իրենց շարժումներուն , հագուածքին , բնակարաններուն եւն . ։ Ահաւասիկ սակայն ասոնք ամէնքն ալ պարկեշտ , պատուաւոր եւ խելացի մարդիկ գիտէինք մինչեւ հիմա եւ դեռ ամէնքն ալ այնպէս կը կարծեն զիրենք։ Հետզհետէ կը բարձրանանք խօսակցելով . հայոց գերեզմանատան ճերմակ քարերը կը տարածուին գեցեղիկ ծառերու հովանիին ներքեւ։ -Կ՚ուզէք , մտնանք անգամ մը։ Բայց դուռը գոց է եւ մեր ճամբան կը շարունակենք։ Յանկարծ բարեկամս կը կենայ։ Արեւը մայրը մտած է բայց արեւմուտքի կողմը երկինքը ոսկեզօծ է բոլորովին եւ հեռուէն ծովի կապոյտ գիծէ մը անդին քաղաքին սիլուէթը մանիշակագոյն եւ կապտորակ կ՚ուրուագծուի գմբէթներու կորութիւններով . մինարէներ եւ նոճիներ անհամար կը սլանան եւ իրենց գագաթները կը կորսուին հորիզոնին ոսկիին մէջ։ Առաւօտեան գիւղանկարներու խաղաղ գեղեցկութիւնը չունին թէեւ , բայց գերազանցապէս վրդովիչ բան մը կայ գիծերու եւ գոյներու մէջ , որոնց ամբողջութիւնը տեսակ մը առեղծըւածային arabesque<ref>Արաբական ոճով զարդանկար։</ref> կը կազմէ իբր թէ իրենց խորը խորհրդանշական մտածում մը ունենային ծածկուած։ Լոյսը փայփայանքով կ՚անցնի ամէն բանի վրայէն եւ իրեն մարմրող երանգները թանկագին քարերու ցոլքեր ունին որ ասդին-անդին զմրուխտի կանանչներ եւ սուտակի կարմրութիւններ կը ցանցնեն։ Հորիզոնին ոսկին կը տարածուի , կ՚ընդլայնուի եւ այնպիսի ուժգնութիւն մը կ՚առնէ որ չենք կրնար շեշտակի նայիլ։ Եւ այդ ոսկիէ անձրեւին ներքեւ քաղաքին սիլուէթը կը մթննայ եւ սեւ ու որոշ գեղեցիկ հակադրութիւն մը կազմելով կը տարածուի վեհօրէն Վոսփորի դիմացի եզերքին վրայ։ Զարմանալի չէ որ բիւզանդացիները կը նախընտրէին իրենց պատկերներուն ոսկիէ fond<ref>Խորք։</ref> մը շինել քանի որ անոր կախարդիչ գեղեցկութիւնը յաճախակի դրոշմուած էր իրենց միսթիք մտքերնուն մէջ։ Նեղուցին կապոյտ գծէն ասդին Սկիւտար կը բարձրանայ հետզհետէ նոր բուսականութեան մը մէջէն ցուցադրելով տանիքներու կղմինտրներու տաք կարմիրը։ Ասդին-անդին ծխաններէ թեթեւ ճերմկորակ մուխ մը կը ծածանի։ Քանի մը քայլ եւս եւ ահա կը տեսնենք գերեզմանոցի նոճիները երեկոյեան այս ժամուն բոլորովին սեւ՝ որ խմբովին բուրգերու պէս հոյակապ կը բարձրանան ոսկեզօծ երկնքին վրայ։ Հովը թեթեւ մը կ՚օրօրէ զիրենք եւ գագաթները կը մերձենան երբեմն ու իրենց սեղմ եւ ցից ճիւղերը մասնաւոր եւ ներդաշնակ սօսաւիւն մը ունին որ կը մրմնջէ գերեզմանաքարներուն մէջերէն նուիրական աղօթքի մը պէս։ Հեռուն , աւելի հեռուն , նոճիներու շարքը կը տարածուի հոծ եւ մթին . խէժի , թարմ հողի եւ անանուխի խառն բուրմունք մը կը ծածանի օդին մէջ եւ մինչեւ շրթունքիս վրայ կարծես կը զգամ դառն համը։ Եւ ասիկա տեսակ մը անբացատրելի զգացում մը կը ներշնչէ որ նոյնիսկ մթնոլորտին կու տայ հեշտագին թրթռացում մը . ինծի կը թուի թէ օդը բեռնաւորուած կու գայ արեւելեան երգերու երկարաձգուող եւ ողբագին ելեւէջներով։ Ու քանի կը յառաջանանք , նոճիներու ետեւէն հորիզոնին ոսկին կը մարի տեղի տալով պղնձագոյն կարմիրին որ իր կարգին վարդագոյնի ամէն երանգները փոխելով կը տժգունի եւ կը հալի գորշ մանիշակագոյնի մը մէջ։ Բարեկամս այն ատեն ինծի կ՚ըսէ դիմացի զմայլելի հեռապատկերը ցուցնելով . -Կը տեսնա՞ս , ասիկա մոռցնել կու տայ շատ մը բաներ եւ բոլորովին կը մխիթարէ . ասիկա պիտի բաւէ երջանիկ ապրելու մինչեւ ետքը։ -Իրաւ ե՛ս , իրա՛ւ , կ՚ըսեմ յիմար ծերունիին պէս անգիտակցօրէն եւ աչքերս խոնաւ։ == Դ == Շատ ծանր քունէ մը ետքը , գլուխս յոգնած կ՚արթըննամ կանուխէն . նախորդ գիշեր Կիւրեղեան էֆէնտիին տունը -ուրիշ ուսուցիչ մը- դարձեալ ուժգին վիճաբանութեան ներկայ գտնուած էի որ մինչեւ վիրաւորիչ խօսքերու յանգեցաւ , բուն խնդիրը՝ տղոց ըստ կրօնքի աւանդութիւններո՞ւն թէ ըստ գիտական ճշմարտութիւններուն դաստիարակութիւն մը տալու վրայ էր . վարժարաններու ծրագիրը ասոնցմէ որո՞ւն վրայ պէտք էր ձեւուած ըլլար։ Յայտնի էր թէ երկուքը մէկ հաշտ չէին կրնար ընթանալ . ասիկա ամէնքը մէկ կ՚ընդունէին արդէն։ Ոմանք գիտականը կը պաշտպանէին եւ կ՚ըսէին , թէ ամօթ էր այս դարուս մէջ տղոց Ադամ Եւայի առասպելին վրայ խօսիլ . ուրիշներ -մեծամասնութիւնը- անհաշտ կը գտնէին այդպիսի խիզախ ծրագիր մը մեր տոհմային բարքերուն ու պահանջներուն հետ եւ կը պնդէին , թէ մեզի համար կրօնքը կենսական կարեւորութիւն մը կը ներկայացնէ եւ այդ կարեւորութիւնը պէտք է ներշնչենք մեր տղոց՝ իրենց մանկութենէն։ Մինչեւ հոս ամէն բան լաւ էր եւ արդէն հանդարտօրէն եւ շատ քաղաքավար կը խօսակցէին հոն ներկայ գտնուող էֆէնտիները . կիները մէկ կողմ հաւաքւած իրարու երես կը նայէին ժպտելով եւ կամ զիրար կը լրտեսէին։ Բայց ահա յանկարծ չեմ գիտեր ինչպէ՛ս մէկը կը յանդգնի Տարվին բառը արտասանել որուն կը յաջորդեն մարդուս կապիկէն սերած ըլլալու ենթադրութիւնները , եւայլն . այն ատեն -ամէնքն ալ ծիծաղելիօրէն տգէտիրարու պարզապէս խեղկատակ խօսքեր կ՚ընեն պոռալով , ինքզինքնէն ելած , այսահարի նման… ալ բան մը չեմ լսեր բնականաբար , միայն ձայնի առաւել կամ նուազ կոպիտ շեշտերը հարուածներու պէս անխնայ կ՚իյնան ուղեղիս մէջ . եթէ մինակս ըլլայի շատոնց արդէն ո l’anglaise<ref>Մեկնիլ՝ առանց մնաք-բարովի։</ref> մեկնած կ՚ըլլայի , բայց բարեկամս չեմ գիտեր ո՛ւր ծածկըւած էր . մնաց որ տան տիրուհին coup sur coup<ref>Ետեւ ետեւի , անդադար։</ref> ափսէներով ներս կը մտնար եւ հարկ էր ըստ Սկիւտարի պատշաճութեան -ինծի մասնաւոր կերպով յանձնարարած էին- ամէն հրամցուած բանէն անմիջապէս ետքը չմեկնիլ։ Մէկ կողմէն ստամոքսս բեռնաւորուած զանազան դժուարամարս բաներով , միւս կողմանէ ենթարկուած գիտակա՞ն թէ կրօնական վիճաբանութեան մը աղմուկներուն , պէտք էր որ գերմարդկային առողջութիւնով մը օժտուած ըլլայի տոկալու համար անվնաս։ Այսպէս գիշերը երկար ատեն տանջուեցայ յամառ գլխի ցաւէ մը եւ հիմա իրաւամբ այնքա՛ն յոգնած կը զգամ ինքզինքս որ պիտի ուզէի մինչեւ իրիկուն ճերմակ սենեակին մէջ , ճերմակ բազմոցին վրայ երկնցած դիմացի գեղեցիկ եղեւինին նայիլ։ Առաւօտը սքանչելի է բոլորովին . կաթնագոյն մշուշը ամէն բան կը քօղարկէ փետուրի փափկութիւնով մը . ընդարձակ պարտէզին մէջ թաւիշի պէս կանանչութիւն մը թեթեւ կը սարսռայ սիւքին ներքեւ եւ ադամանդի պէս ջինջ ցօղի կաթիլներ կը նշուլեն վճիտ ցոլքերով . յասմիկի թուփ մը պատին վրայէն մագլցելով դէպի վեր կը կարկառէ իր նորաբոյս ճիւղերը եւ իր թարմ ծաղիկներու հեշտագին բուրմունքով կը խնկաւէտէ մթնոլորտը . հեռուէն տարտամօրէն մանիշակի , վարդի , շահպրակի հոտեր կը հասնին եւ կը խառնուին միասին պահ մը , բայց սիւքը կ՚առնէ կը տանի զանոնք եւ յասմիկին զգլխիչ բուրմունքը միակը կը տիրէ առաւօտուն . լուսաւոր , թեթեւ մշուշը կը սկսի տեղ-տեղ վարդագունիլ եւ կը ծածանի շղարշի մը պէս ամէն կողմ ներդաշնակելով գոյները եւ ձեւերը գեղեցիկ միութեան մը մէջ։ Քանի մը ծիծեռնակներ ճչելով կ՚անցնին արագ կաթնագոյն օդին մէջէն եւ եղեւինին գագաթին վրայ կապոյտ կուրծքով խոշոր թռչունը թեւերը բացած հըրճւանքով կը կոչէ։ Ալ մտադրած եմ բոլորովին իմ ուզած ձեւովս ապրիլ եւ ինքզինքս պաշտպանել տիկին Էֆթիկներու ներկայութենէն եւ վարժապետներու վիճաբանութիւններէն . ալ աչքերս պիտի չկրնան հանդուրժել թունաւոր , պրպտող , լրտեսող նայուածքներուն եւ ոչ ալ պիտի ուզեմ մտիկ ընել իմաստակ եւ ծիծաղելի խօսքեր։ Արեւը չ՚ուշանար գալու , եղեւինին ճիւղերը կը բոցավառին եւ քանի մը վայրկեանի մէջ մշուշը կ՚անօսրանայ , կը փարատի։ Ի՜նչ հեշտ է այսպէս նայիլ դիմացդ եւ յագենալ գեղեցկութենէ . արդեօք երէկ գիշերուան վարժապետները չե՞ն տեսնար այս լուսաւոր երկինքը , այս հեռապատկերները , բոլոր հրճուանքը գեղեցիկ գոյներուն եւ ձեւերուն։ Ի՞նչպէս կ՚ըլլայ որ քիչ մը խաղաղ գեղեցկութիւն չի մտնար իրենց ատելութիւնով լեցուն եւ մթին հոգիներուն մէջ եւ ի՛նչպէս կ՚ըլլայ նաեւ որ տիկին Էֆթիկները իրենց միսը դղրդուած չեն զգար արեւին փայփայանքէն եւ հոգիով ու մարմնով թառամած ու անողոք կը մնան այս հրաշալիօրէն թելադրող մթնոլորտին մէջ . որովհետեւ , ահաւասիկ , հակառակ գէշ անցուած գիշերի մը , հոգիիս մէջ հիմա ցնծուն երգ մը կայ կարծես որ զիս կը բուժէ , որ խանդաղատանք եւ գորով կը դնէ սիրտիս մէջ եւ նոյնիսկ մոռցնել կու տայ ինծի վիճաբանողներու դէմ ունեցած իրաւացի հակակրութիւնս։ Բարեկամս ընդունելով հանդերձ թէ երէկ Կիւրեղեանին հիւրերը չափազանց աղմուկով կը յայտնէին իրենց միտքը , անբնական կը գտնէ որ ես այնքան թշնամի ըլլամ գաղափարներու փոխանակութեան… ի՞նչ , բան մը չկայ որ ինծի այնքան անօգուտ յոգնութիւն եւ դժգոհութիւն պատճառէ որքան վիճաբանութիւնները նոյնիսկ երբ շատ շահեկան նիւթի մը վրայ եւ ձեռնհաս անձերու կողմէ ըլլան . ըստ իս բոլոր վիճաբանութիւնները ամուլ են որովհետեւ իւրաքանչիւր վիճաբանող հաստատ համոզուած է իր ըսածին եւ շիւղի չափ տեղի տալ չ՚ուզեր եւ նոյնիսկ եթէ պատահի որ հակառակին ճշմարիտ ըլլալը հասկնայ՝ նորէն արդիւնք մը յառաջ չի գար . ամէնէն լուրջ , խելացի , կարող համարուած մարդերուն իսկ հոգիին խորը այնպիսի ծածկուած սնոտի հպարտութիւններ կան , այնպիսի անխոստովանելի տկարութիւններ որ չեմ գիտեր թէ երբեք պատահա՞ծ է մէկու մը լսել սա խօսքերը . -Իրաւունք ունիք , սխալեցայ , տարբեր տեսակէտէ առի խնդիրը , ձեր ըսածին համոզուած եմ հիմա բոլորովին։ Ասկէ զատ թողլով օգտակարութեան խնդիրը , տըգեղ , տմարդի բան է , մէկու մը տունը երթալ բարեկամի ձեւին տակ եւ հոն ճիշդ այնպիսի կարծիքներ յայտնել եւ պնդել այդ կարծիքներուն վրայ որոնք բոլորովին հակոտնեայ են միւսին կարծիքներուն եւ որով վիրաւորիչ իրեն համար։ Բարեկամս հակառակին համոզուած է եւ քիչ մը կը խօսինք այս նիւթին վրայ -օ՛հ քիչ մը- որովհետեւ կը վախնամ որ վիճաբանութեան մը փոխուի մեր կարծիքներուն տարբերութիւնը։ -Ինծի համար , կ՚ըսէ , առիթ մըն է զիս շահագրգռող նիւթի մը վրայ ուրիշներուն տեսակէտները տեսնալ , անոնց փաստերը մտիկ ընել եւ կշռել իմիններուս հետ։ -Է՛ ըսենք որ ուրիշներուն փաստերուն եւ տեսակէտներուն տեղեկացար , ի՞նչ կ՚ըլլայ։ -Այն կ՚ըլլայ որ խնդիրը իր ամէն կողմէն ճակատած կ՚ըլլամ , աւելի խորը թափանցած։ -Կը կարծե՞ս որ իրարու երեսի գրեթէ պոռալով խնդիրի մը խորը կը թափանցուի . ատիկա ուրիշ բանի չի ծառայեր բայց եթէ յաճախ յարգուած բարեկամի մը արժանապատուութիւնը վիրաւորել , կամ փոխադարձաբար զիրար չճանչնալ , չիրար չկարենալ գնահատել , որովհետեւ այն ատեն գաղափարի մը մոլեռանդութեան մէջէն է որ պիտի դատէք ուրիշները։ -Քանի որ իմ կարծիքս չունի , տխմար մըն է , անկարող մըն է՝ սովորական եզրակացութիւնն է վիճաբանողներուն։ -Օհ գիտեմ , գաղափարի մը վրայ երկար ատեն թառելու մտածումն է որ քեզ կը խրտչեցնէ , ատիկա կնոջ մտքին յայտի տկարութիւնն է։ -Բարեկամս , գիտես որ բնաւ ֆէմինիսթ չեմ եւ բնաւ փոյթս չէ թէ իմ ուղեղս իր տեսակին մէջ գերազա՞նց է այր մարդուն ուղեղէն թէ ոչ եւ ասիկա շատ բարեբախտաբար , որովհետեւ հիմա կատաղի վիճաբանութեան մը մէջ պիտի իյնայինք եւ ապահով , իմ ուղեղիս որակը քննելէ աւելի կ՚ընտրեմ երջանիկ inférioritéի<ref>Ստորակայութիւն։</ref> մը մէջ ապրիլ եթէ ատիկա ինծի թոյլ կու տայ սքանչելի եւ հոտաւէտ խահուէի մը բուրմունքը եւ հեղուկը ներշնչելով աչքերս դանդաղօրէն պտտցնել սա աղուոր բաներուն վրայ։ -Մէկ խօսքով եթէ քեզի ծուլութեան իրաւունքը տար։ -Է՜հ , ինչո՞ւ չէ , եւ կը կարծեմ որ եթէ ֆէմինիսթները իրա՛ւ խելացի ըլլային՝ այդ իրաւունքը որ արդէն ունէին , ձեռքէ չէին հաներ . բանն այն է որ սակայն այդ իմաստակներուն պատճառաւ այնքան գերազանցօրէն խելացի կիներ տուժելու վրայ են։ == Ե == Կէսօրէ վերջը երկու սկիւտարցի տիկիններու այցելութիւնը կը խանգարէ իմ խաղաղ ծուլութիւնս , որ ըստ բարեկամիս անհանգստող համեմատութիւններ առնելու վրայ է։ Այլ սակայն իրիկունը բարեկամիս հրաւէրին՝ դէպի բարձունքը ելլելու , չեմ դիմադրեր եւ շտապով դուրս կ՚ելլեմ իմ հիւրերուս ետեւէն որոնք իրենց գիրուկ թիկունքը դարձուցած արեւմուտքին տատանելով կը հեռանան ուս ուսի հարազատ քոյրերու պէս . զիս բամբասելու վրայ են անշուշտ . այնչա՛փ համաձայն կը թուին իրարու . փորձառութեամբ գիտեմ որ երկու կիներ բացարձակ համաձայնութեան մը կը հասնին երբ մէկու մը վրայ գէշ խօսելու զբաղած են միայն . բամբասանքին այս թանկագին եւ բարերար ազդեցութիւնը հաստատելէս ետքը կիներու մէջ , միշտ զարմացած եմ որ բարոյախօսները գէշ ունակութիւն մը համարած են զայն։ Օդը մեղրի պէս քաղցրահամ է . մօտակայ պարտէզէ մը ծաղիկներ թառամելէ առաջ կ՚արտաշնչեն իրենց վերջին շունչը ու մորթիս վրայէն փայփայանքի պէս կ՚անցնի թափառական դեղին փոշիներու հեշտագին սարսուռը , որոնց տեւելու , ապրելու կամքով առլի մասնիկները իրենց տենչանքը կը բուրեն մեղմօրէն , Սկիւտարի ոսկեզօծ վերջալոյսի պահուն։ Առանց զգալու կը յառաջանանք եւ հիմա կը տեսնեմ Ս . Խաչ վարժարաններուն բարձրադիր շէնքերը։ Քանի՛ կը մօտենանք տղոց շշուկը եւ երբեմն ուսուցչի ձայնը ընկերացած զանգակի մը հնչիւնին կը լսենք հետըզհետէ որոշակի . տարիներէ՜ , իմ մանկութենէս ի վեր , կարծես բան մը փոխուած չէ . նոյն շշուկը , նոյն ուսուցչին ձայնը , նոյն զանգակը . տպաւորութիւնը այնքան ուժգին է որ վայրկեան մը պատրանքը կ՚ունենամ ինքզինքս տղայ զգալու եւ ինծի կը թուի թէ փողոցը պիտի դառնամ , աղջկանց վարժարանի երկաթէ դուռը պիտի հրեմ ու սանդուխներէն վեր պիտի վազեմ ու սրահին մէջ ամէնքը իր տեղը պիտի գտնամ , իմ ընկերուհիներս , իմ վարժապետներս , իմ օրիորդս… Այս մտածումներով կը շտապեմ դէպի դուռը եւ կը կենամ . արձակուրդի ատեն է , պզտիկ աղջիկներ կը մեկնին խմբովին . մեր ժամանակի թիփերը , նոյն դէմքի արտայայտութիւնները , քիչ մըն ա՛լ , եւ կարծես անուններ պիտի որոշեմ . Աղաւնի՛ , Զարուհի , Վարդանուշ… ու կը խորհիմ որ այդ նմանութեան մէջ զարմանալի բան չկայ եւ թէ շատ հաւանականաբար իմ ընկերուհիներուս աղջիկներն են ասոնք… ահաւասիկ , արդէն սերունդ մը գլտորած է մեր վրայէն ու բոլոր այդ նորածիլները , բոլոր այդ վաղուան սերմերը գողտր յուզմունքով մը կը լեցնեն ինծի , իբր թէ իմ աղջիկներս ըլլային։ Նոյն միջոցին խոշոր սեւ աչքեր կը տեսնեմ արցունքով ողողուած։ -Աղջիկ… , ինչո՞ւ կու լաս։ Պատասխան չի տար ու խրտչած կը հեռանայ . քովէն մէկը կը պատասխանէ . -Օրիորդը զէրօ դրաւ իրեն։ Խեղճ պզտիկ տղե՛կ , ի՛նչպէս քու արցունքներովդ աւելի ուժգին կ՚արթնցնես իմ մէջս մանկական յիշատակներ . քի՞չ լացեր եմ զրօներու , անիրաւ յանդիմանութիւններու համար . ու կարծես հիմա իրենցմէ մէկն եմ ես ալ . խեղճ պզտիկ հոգի , սիրոյ եւ գորովանքի ծարաւի , անտեսւած իմ ընկերուհիներէս եւ յաճախ անիրաւուած մեծերէն . ու ահա մի առ մի դպրոցական շրջանին օրերը կը ցցուին մտքիս մէջ , երկար , տաղտկալի եւ ծանր իմ դիւրազգաց , ջղագրգիռ մանկութեանս համար։ Շատերը երջանկութիւնը ունին իրենց մանկութիւնը վարդագոյն տեսնելու . մանկութեան յիշատակները կարծես թէ ստիպուած են թեթեւ , քաղցր եւ հաճելի ըլլալու . ինծի կը թուի , թէ պայմանադրական ձեւի մը հպատակելու համար է այդ միայն եւ թէ մեր մանկութիւնը երջանիկ չէր կրնար ըլլալ ի նկատի առնելով մեզ դաստիարակելու պաշտօն ունեցող անձերուն հոգեկան եւ բարոյական վիճակը եւ այն պայմանները որոնց մէջ ապրած ենք։ Այդ պայմանները դժբախտաբար նոյնը մնացած կը թուին մինչեւ հիմա , հո՛ն դպրոցին սեմին վրայ , արձակւող տղոց ոմանց աչքերուն մէջ տեսայ եւ ճանչցայ մեր ժամանակներուն անձկագին նայուածքը , նոյն դառնութեան ծալքը մանկական շրթունքներուն անկիւնը եւ կամ վայրենի ուրախութիւնը ազատ ըլլալու եւ ա՛լ չլսելու դաստիարակին նեղացուցիչ ջղագրգիռ ձայնը , հրամանները , արգելքները։ Տխրած կը մեկնիմ դպրոցէն եւ ճամբան բարեկամիս հետ կը խօսինք դպրոցական դէպքերու եւ թիփերու վրայ . իմ ուսուցիչներէս շատերը իրեններն ալ եղած են եւ ի՛նչ շարք չարագուշակ , տխմարօրէն խիստ բռնաւոր տիպարներու . երբեմն միայն գողտր հոգի մը կամ կարող միտք մը կ՚անցնի մեր անուանումներուն մէջ , ա՛յնքան հազուագիւտ սակայն որ մենք անգամ կը զարմանանք։ -Ան ուրիշ , անիկա վարժապետներուն շարքին մէջ մի՛ դներ։ Խօսակցութիւնը թափառելով կու գայ Ս…եանին , ֆրանսերէնի շատ հմուտ ուսուցչին որ կարծեմ քիչ մը բոլոր իր աշակերտներուն խրտուիլակը եղած է։ Բոլոր անոնք որ ֆրանսերէնի դաս առած են՝ ճանչցած են Ս…եանը . իր յիշատակը ամէնէն բուռն է իմ մէջս թերեւս անոր համար որ ամէնէն շատ իր սնոտի յաւակնութիւններով եւ բռնաւոր խստութիւնովը չարչրկած է ինծի։ Օրերով լացած եմ իր պատճառով եւ որքան ալ որ պզտիկ աղջիկները շռայլ ըլլան արցունքի , կարելի՞ է մոռնալ մէկը որ այնքան արցունք թափել տուած է . դեռ գրեթէ սարսափով կը յիշեմ իր երկայն գալարուող հասակը դասարանին սեմին վրայ որ կ՚ահաբեկէր զիս եւ անանկ շուարում մը կը պատճառէր որ գիտցածս ալ կը մոռնայի -այնքան քիչ բան- եւ տժգունած , դողահար կը սպասէի որ իմ կարգս գար դասի ելլելու . իր պզտիկ մթին աչքերը , իր հեգնող եւ անգութ նայուածքը եւ մանաւանդ իր ջղուտ մատներուն զգայնութիւնը ականջիս վրայ , չեմ կրցած մոռնալ բնաւ . ու կը խորհիմ որ այդ մարդը իրաւամբ ի՛նչ վատառողջ եւ տխուր հոգի մը ունենալու էր այնքան cynismeով<ref>Շնականութիւն։</ref> պզտիկ աղջիկները եւ տղաքը տանջելու համար։ Ս…եան մասնաւորապէս ինծի տարօրինակ վախ մը կ՚ազդէր , զոր նշմարած ըլլալու էր եւ որով կը զուարճանար . որովհետեւ ժամուան մէջ երեք քառորդը ինձմով կը զբաղէր մանրամասնօրէն դասը հարցնելով եւ պատժելով… Այլեւս մի՛ զարմանաք երբ ըսեմ թէ դպրոցէն շրջանաւարտ եղած ատենս ֆրանսերէնի գիրերը միայն կը ճանչնայի եւ շատ պղտոր եւ հարեւանցի գաղափար մը միայն ունէի լեզուին վրայ։ Այլ սակայն Ս…եան իր ճիւղին մէջ ամենակարող եւ հմուտ ուսուցիչ մըն էր։ Կ…եան եւս կարող ուսուցիչ մըն էր . խանդավառ , աշխոյժ , բարի զոր շատ կը սիրէի եւ որուն համար ամէն անձնուիրութեան կարող էի , բայց Կ…եանն էր որ առաջին անգամ այնքան ուժգնօրէն մարդկային հոգիին ճղճիմութեան գաղափարը տուաւ ինծի։ Գրաւոր քննութեան մը միջոցին էր , շարադրութիւններ կը պատրաստէինք . ընկերուհիներէս մէկը որ իմ թուաբանութեան քննութեանս օգնած էր՝ այսինքն դիտմամբ սխալ լուծած էր խնդիրս որպէսզի պակաս թիւ առնեմ , -այդ հեռատես վարպետութիւնները զիս կը հիացնէին միշտ այն ատենխնդրեց , որ փոխարէն իր շարադրութիւնը գրեմ . իմս վերջացնելէ ետքը , քիչ մը հապճեպով ընկերուհիիս համար ալ գրեցի։ Կ…եան ատենէ մը ի վեր գէշ աչքով կը նայէր ինծի . ինչո՞ւ… չեմ գիտեր , միայն թէ քանի մը անգամ յոխորտալով իր յօդուածները կարդալէ ետքը նշանակիչ ձեւով մը ինծի նայելով ըսած էր . -Կը տեսնա՞ս , գրականութեան յաւակնութիւններ ունենալը չի բաւեր , պէտք է խմոր ունենալ։ Կարծես թէ քէն ունենար ինծի , գրականութեան պէս անմատչելի եւ իրեն նման բացառիկ խմոր ունեցող անձերու յատուկ ասպարէզի մը տարտամօրէն փափաք ունենալուս։ Ինչ որ ալ ըլլայ , խեղճ մարդը դպրոցական աղջկան մը հետ չափուիլ զիջանելու համար ի՞նչ հոգեկան տագնապներու մէջ եղած ըլլալու է եւ եթէ իր տիրական , յայտնի տաղանդը չըլլար , զարմանք պիտի չպատճառէր իր ողորմելի երկչոտութիւնը։ Արդ Կ…եան իմ ընկերուհիիս , որուն շարադրութիւնը գրած էի , բարձրագոյն թիւը դրած էր եւ իմինիս ամէնէն յետինը։ Ասիկա այնքան որոշ , ջախջախիչ յայտնութիւն մը եղաւ ինծի համար մարդուս փոքրոգիութեան , տխմար քինախնդրութեան վրայ որ ապշած մնացի եւ իմ տարապայման զարմացումիս մէջ կարծելով թէ շփոթութիւն մը եղած է՝ եղելութիւնը յայտնեցի տեսուչին . - թոքախտաւոր մը որ իր անցուցած տենդագին գիշերներուն զայրոյթը տղոցմէն կ՚առնէր։ Տեսուչը հաստատեց Կ…եանին թիւերը եւ ոչ միայն ասիկա զինքը չապշեցուց , ինչպէս կը սպասէի , այլ շատ հանդարտօրէն եւ ծիծաղելի լրջութիւնով մը իմ արդէն շատ ոչինչ թիւս զրոյի մը վերածեց , քննութեան միջոցին ուրիշին օգնած ըլլալուս համար։ == Զ == Աւելի բարձրե՜րը… աւելի բարձրերը… Քանի բըլուրն ի վեր կ՚ելլենք օդը մասնաւոր պայծառութիւն մը կը ստանայ եւ հորիզոնը կը ցածնայ , հետզհետէ ծածկուելով մէկ կողմէն Սկիւտարի սգաւոր նոճիներուն եւ միւս կողմէն իրարու ետեւէ տողանցուող բլրակներուն ետեւ . միայն Վոսփորի պզտիկ մէկ մասը , լճակի մը պէս , եռանկիւնաձեւ կը նշուլէ իր լուսաւոր կապոյտով։ Իրիկուան այս ժամուն հոծ եւ ճերմակ ամպեր կը թաւալին երկնքին վրայ , հեռուն՝ գեղեցիկ Մարմարային վերեւ -կապո՛յտ գոհար- սատափի նուրբ երանգներ կ՚առնեն հետզհետէ մարելով եւ շփոթուելով հեռաւոր երկիրներու տարտամ գիծերուն հետ։ Քանի արեւը կ՚իջնայ այնքան դժուար կ՚ըլլայ զանազանել Մարմարայէն անդին ուրուագծուող լեռները եւ երկիրները ամպի ծուէններէն։ Բայց պէտք է դիմացը նայիլ եւ նայիլ միայն , որովհետեւ բառերով կարելի չէ արտայայտել այն բոլոր փառայեղ շքեղութիւնը որ մայրը մտնող արեւը ամպերուն ետեւէն կը տարածէ հրդեհուած հորիզոնին վրայ։ Ամբողջ գոյներու սէնֆոնի մըն է բոցավառ արեգակէն ճառագայթուած ու երկնքին վրայ հեռուներէն իսկ ամպի թափառական կտորներ ծիրանիներ կը հագուին։ Ոսկեքաղաքը յանկարծ , ոսկեզօծ երկինքին տակ իր բոլոր պատուհաններէն կ՚արտացոլայ բեկբեկուած ճաճանչներ որոնց լուսեղէն գիծերը կախարդիչ միջոցին մէջ arabesqueներ կը կազմեն , ամէն րոպէ նոր բեկբեկումներով յարափոխելով իրենց առեղծուածային գեղեցկութիւնը։ Միսթիք յուզմունք մը կայ հոգւոյս մէջ իբր թէ անծանօթ Աստուծոյ մը տաճարին մէջ ըլլայի ու կը մնանք հոն աչքերնիս սեւեռած մինչեւ որ արեգակը , կարմիր բոլորակ այլեւս կը թաւալի մեղմօրէն հորիզոնին գծին ետեւէն։ Դեռ յետամնաց ճառագայթներ կը մարմրին աստինանդին ու տարտամ կարմրութիւն մը տանիքներուն վրայէն կ՚անցնի , վարդագոյն երանգներ տալով պատատուկ բոյսերուն , բայց արդէն իրիկնամուտի զովութիւնը աննըշմարելի հեւք մը կը դնէ մեր ոտքերուն ներքեւ սարսռացող գունագեղ մարգագետնին մէջ ու դեղին , ճերմակ ծաղիկներ ծարաւէ եւ ջերմութենէ նուաղած իրենց պզտիկ գոյութիւնը կը ցցեն հրճուանքով։ Աւելի բարձրերը… ան … կ՚ուզեմ դեռ բարձրանալ . բայց ժամանակը ուշ է եւ բարեկամիս հետ կը խօսինք նկարչութեան եւ գրականութեան սահմաններուն վրայ։ Ըստ իս մարդուս հոգիին եւ բնութեան տեսակ մը գեղեցկութիւնները կարելի չէ իրենց հոյակապ շքեղութեան մէջ սահմանել բառերով . ի՜նչ խեղճութիւն , բառերը . յաճախ պայմանադրական վանկեր , որոնք ոչ գոյն ունին , ոչ երանգ եւ ոչ իսկ գաղափարը կամ յուզմունքը խորհըրդանշանող հնչականութիւն . եւ կամ ուրիշ բան չեն բայց եթէ անկապակից , տարտամ եւ նախնական ճիչեր , մարդկութեան առաջին թոթովումներէն ժառանգ մնացած մեզի եւ բոլորովին այլեւս օտարացած մեր զգացումներուն , մեր յուզմունքներուն։ Եւ ասիկա այնպիսի ցաւագին յուսահատութիւն մը կու տայ ինծի որ ինքզինքս երբեմն խոնարհ եւ չնչին կը զգամ եւ անկարող բոլորովին յագեցնելու ներքին շատ խռովիչ եւ շատ տիրական պէտք մը… ի՞նչպէս ըսեմ . իբր թէ շատ ծարաւ ըլլայի եւ գաւակը շրթունքիս՝ զգալով ջուրին զովութիւնը , չկարենայի նոյնիսկ կաթիլ մը խմել։ Եւ այն ատեն ի՞նչ փոյթ միջոցը . կ՚ուզէի նկարիչ ըլլալ եւ երաժիշտ միանգամայն , կ՚ուզէի կարենալ նաեւ եբենոսի սեւութեան կամ մարմարիոնի ճերմակութեան մէջ սեւեռել յաւիտենական գիծեր , կ՚ուզէի գոյներու հեշտանքով եւ ձայներու ճկուն խորութիւնովը կարկառել Մարդկութիւնը իր համադրական եւ կատարեալ ձեւին մէջ , ինչ որ ահաւասիկ Սկիւտարի վերջալոյս մը շքեղ եւ խռովիչ կ՚արթնցնէ հոգւոյս մէջ . յուզմունքով եւ վայելքով խառն երկչոտութիւն մը գրեթէ։ Այսպէս կը խօսինք երկարօրէն . գանկիս մէջ գաղափարները նախ խուռն եւ անորոշ , կը սկսին ձեւ առնել , կազմուիլ եւ շատ դիւրաւ կը ներկայանան հետզհետէ ու դիւրութեամբ միտքս կը բացատրեմ իբր թէ գրգռիչ ըմպելի մը առած ըլլայի . մտածումներու եւ յուզմունքներու այդ յաճախումը հաճելի ջերմութիւն մը կու տայ ճակտիս , որ աւելի հեշտ կը դարձնէ ինծի խօսիլը . ա՜հ եթէ կարենայի գրել այսպէ՛ս… բայց վաղը , գիտեմ , ճերմակ եւ տարամերժ թուղթին առաջք , ճակատս սառած պիտի ըլլայ դագաղի մը պէս եւ գաղափարներու կմախքներ միայն պիտի ցցուին հոն համր բերանով եւ կոյր ու անկարեկիր աչքերով որոնցմէ տաժանքով եւ կասկածով կցկտուր բառեր միայն պիտի որսամ։ Ի՛նչ յուսաբեկութի՜ւն… Ու մինչ մտովի կը դառնամ այս մտածումներուն շուրջը , բարեկամս կը խօսի հանդարտօրէն , հաւատքով , նկարչութեան վրայ եւ հակառակ բոլորովին տարբեր բանի մը մտածելուս զինքն ալ մտիկ կ՚ընեմ առանց բառ մը կորսնցնելու , իբր թէ կրկնուած ըլլայի։ Այսինքն թէ , կ՚ըսէ բարեկամս , ամէն գեղեցիկ բան չնկարուիր . բնավայր մը ուրիշ բան է . կէս մը փլած պատ մը աւելի նկարչավայել է քան քաղաքի տեսարան մը . եթէ ուզէի Չամլըճայի գագաթէն քաղաքին տեսարանը նկարել , աշխարհագրութեան քարտէսի պէս բան մը երեւան պիտի գար , մինչդեռ կարմիր տուն մը կամ հին փողոց մը , կրպակներ եւայլն անհամեմատօրէն աւելի գեղեցիկ պիտի ըլլային նկարչութեան մէջ։ -Յետոյ , գեղեցկութիւնը այնքան յարաբերական , առաձգական բան մըն է , չէ՞։ -Անտարակոյս . խնդիրը իր domaineէն<ref>Կալուած , բնագաւառ։</ref> դուրս չելլելն է . նկարչութիւնը գիծերու եւ գոյներու արուեստն է , պէտք է հոն մնայ։ -Խորհրդանշական նկարչութի՞ւնը , կ՚ըսեմ մէկէն։ -Այլեւս ատիկա գրականութիւն է . ինչպէս բանաստեղծը պէտք չէ գաղափարը զոհէ ձեւին եթէ կ՚ուզէ բանաստեղծ մնալ , այնպէս նկարիչը պէտք չէ գոյնը եւ ձեւը զոհէ գաղափարին . նկարչին տրամաբանական կոչումը գոյներու եւ ձեւերու ներդաշնակութիւն մը յառաջ բերելն է նախեւառաջ . տարբեր խնդիր է թէ ինչ բան որ բնութենէն կ՚առնուի , իր մէջ կը պարունակէ արդէն տիեզերական կամք մը , յուզմունք մը , գեղեցկութիւնն իսկ։ -Բայց ի՞նչպէս կ՚ըլլայ որ , կ՚ըսեմ , շատ մը նկարիչներ , ինչպէս Բիւվիւս տը Շավան , թէ՛ գոյնի եւ ձեւի ներդաշնակութիւն ունին եւ թէ խորհրդանշական գաղափար մը կը ներկայացնեն իրենց նկարներուն մէջ։ -Ա՛հ , բայց Բիւվիւս տը Շավանի գործը décoratif<ref>Զարդարական։</ref> արուեստին մէջ կը մտնայ եւ dռcoratif արուեստին գլխաւոր հոգը adaptationն<ref>Յարմարեցում , պատշաճեցում։</ref> է . անիկա է որ իրեն տեւական գեղեցկութիւն պիտի տայ . երբ Բիւվիւս տը Շավան Սորպոնի մէկ սրահին պատկերը շինելու կոչուած է , իր դերն է հոն նկարչութեան միջոցաւ որոշ գաղափար մը խորհըրդանշել։ Յետոյ բարեկամս կը խօսի այն գրագէտներուն վրայ որոնք յաւակնութիւնը ունին նկարիչը հասկնալ , զայն դատել եւ կամ իր գործին մէջ մտածումներ , գաղափարներ գտնալ որոնք նկարչին մտքէն իսկ անցած չեն կրնար ըլլալ։ -Այսպէս շատ մը մեռած նկարիչներու գործեր սխալ ըմբռնուած են , որովհետեւ գրագէտն է որ զայն կը ներկայացնէ հասարակութեան , զայն սիրել կու տայ կամ մերժել . ժողովուրդին կարծիքը գեղարուեստին վրայ՝ քննադատին մտքէն անցնելով կը կազմուի , այս վերջինը յաճախ բռնաւոր մը կամ տգէտ մը՝ ո՛չ միայն ժողովուրդին առողջ դատողութիւնը կը խանգարէ այլ նաեւ իր կարգին կ՚ազդէ նկարիչներուն վրայ որոնք եթէ ուժով անհատականութիւն մը չունին կարենալ յաջողելու համար , ստիպուած են դարպասել քննադատները , այսինքն՝ անոնց գաղափարներուն համեմատ գործ արտադրել։ Եւ ասիկա աղիտալի բան մըն է ինքնին , որովհետեւ ամէն ժամանակներու մէջ դիտուած է որ երբ արուեստագէտները իրենց domaineէն դուրս կ՚ելնեն , անկման կ՚ենթարկուին։ Այսպէս շատախօսելով չենք զգար որ ժամանակը կը յառաջանայ եւ սկսած է մթննալ . նեղ ճամբու մը մէջէն կը քալենք . երկու կողմէն արտեր կը տարածուին բոլորովին կանանչ եւ տեղ-տեղ կարմրած հարսնուկներու արենագոյն ծաղիկներէն . հեռուէն գորտեր կը կռկռան խմբովին եւ իրենց թրթռացող երգը հեշտագին մելամաղձոտութիւն մը ունի , գիշերին մօտ . անծանօթ ճճիներ իրենց վերջին բզզիւնները կ՚երգեն . օդը զգալի կերպով զով է . թափանցիկ գիշերին մէջ աստղերէն լոյսի անձրեւ մը կ՚իջնայ վար . ինչպէ՜ս խաղաղ է գիշերը . դիմացէն մեծ եւ պզտիկ Չամլըճաները մութ մանիշակագոյն կը ցցուին , աւելի հեռուն գորշորակ լեռներու շղթայ մը , հետզհետէ գրեթէ ճերմակ կը տողանցուի տարածուող գիծերով , հորիզոնին վրայ։ Երկայն ճերմակ ճամբայ մը սողոսկելով կ՚երթայ կը կորսըւի լեռներու կողերուն մէջ . այդ ճամբէն է որ ժամանակաւ քարավանները կը մեկնէին Սկիւտարէն Փոքր Ասիա եւ Պարսկաստան երթալու համար։ Այդ ճամբէն է որ նաեւ Պաղտատ կ՚երթային եւ կ՚երեւակայեմ պահ մը ուղտերու շարքը որոնք իրենց կռնակը բեռցուած բեհեզները , շղարշները , ոսկեթել բանուածքները եւ հիւսուածները , պերճանքի շքեղ առարկաներ , բերել ձգելէ ետքը Արեւելքի մայրաքաղաքը իրենց բոժոժներուն ծիծաղոտ երաժշտութիւնով կը հեռանային եւ կը վերադառնային Պաղտատ , Մուսուլ եւ այլ կախարդիչ եւ առեղծուածային քաղաքները հին քաղաքակրթութիւններուն . հիմակ այդ ճամբան պարապ է բոլորովին եւ ճերմակ ու սողոսկող կ՚երկարի մինչեւ անորոշ հեռաւորութիւնները։ Պէտք է վերադառնալ տուն , մտերմութեան ժամն է հիմա , լամբին շուրջը սեղանին առաջք . բայց ահա յանկարծ ձիաւոր մը կը կանգնի մեզմէ քիչ հեռու . օտարական մշակ մըն է հաւանականաբար . nostalgique եւ տխուր ձիուն սանձը պինդ բռնած , աչքերը կը սեւեռէ Արեւելքին . իր պարզ հոգիին խորը այն գեղեցկութեան հեշտա՞նքը կը թրթռայ խաղաղ գիշերին առաջք , թէ հեռուն , այն կողմերը , ամուլ մնացած կնոջը կը խորհի… ո՞վ գիտէ , թերեւս անդին , իր երկար այրիութենէ վշտաբեկ կինն ալ երդիքին վրայ աչքերուն լոյսը կը ղրկէ իր մարդուն։ Կարօտի եւ ցաւի արտայայտութիւն մը կայ իր արձանացած ձեւերուն մէջ , աչքերը սեւեռած հեռուն եւ պինդ բռնած ձիուն սանձէն որուն առաջքի ոտքերը թեթեւ մը կը բարձրանան։ Ի՞նչ դառն է այս ժամուն մինակ ըլլալ . մա՛րդ , քու կնոջդ եւ հողիդ դարձի՛ր։ == Է == Առաւօտուն կանուխ եկեղեցիին զանգակները զիս կ՚արթնցնեն . եթէ բան մը կայ որ զուտ եւ անխարդախ գեղեցկութեան յուզմունքը կը պատճառէ ինծի , այն ալ մեր եկեղեցին է իր ծէսերով , մեղեդիներով եւ այն սքանչելիօրէն զուտ աւետարանական պարզութիւնովը՝ զերծ բիւզանդական եկեղեցիներու արուեստակեալ սեթեւեթներէն եւ զերծ նաեւ այն բոլոր խաբուսիկ եւ աչք շլացնող զարդարանքներէն որոնցմով կարգ մը եկեղեցիներ հարկ համարած են պճնուիլ , հասարակ ժողովրդին , տղոց եւ տկարներուն երեւակայութեանը վրայ ազդելու համար։ Փարիզի հոյակապ եկեղեցիներէն շատերը մտած եմ եւ օռկին ձայնը միացած Ֆրանսայի ամէնէն մեծ երգիչներու ձայնին հետ , գեղարուեստական ամէնէն ուժգին հաճոյքներէս եղած են։ Կը յիշեմ նոյնիսկ որ երբ առաջին անգամ Նօթրտամի միջնադարեան եւ կօթական դռնէն ներս մտայ եւ երբ իրարու մէջ ոլորուող կամարներուն ներքեւէն , ու սլացիկ , աղօթքի պէս շիտակ վեր բարձրացող սիւներուն մէջերէն վիդրայները<ref>Երփնապակի։</ref> իրենց հրաշալի գոյներու միսդիք մեղեդին ղրկեցին նուիրական բուրմունքներով ծանրաբեռնուած մթնոլորտին մէջ , երբ տեսայ խնկուած ծուխերու ծուէնները որոնք ոլոր-ոլոր կը թափառէին կամարակապ ձեղուններուն մէջերէն , հոն դեգերող մաղթանքներու եւ օրհնութիւններու պէս , այնպիսի անօրինակ եւ ուժգին յուզումով մը հոգիս լեցուեցաւ որ կը դողդոջէի եւ կը յիշեմ որ ինծի ընկերացող բարեկամներուն կ՚ըսէի գրեթէ արտասուելով . -Տարի մը՛ , տարի մը՛… ամբողջ կեանքս թերեւս կրնամ հոս անցընել այսպէ՛ս… Այլ սակայն գոյներու , բուրմունքին , կօթական գիծերուն ամբողջութեան միսդիք ներգործութիւնն էր այս . անխուսափելի եւ հաշուըուած ներգործութիւնը տկար , դիւրազգաց նկարագիրներու վրայ . ինչ որ սակայն մեր եկեղեցիները եւ մասնաւորապէս Ս . Խաչ եկեղեցին կ՚արթընցնէ իմ մէջս՝ բոլորովին ուրիշ բան է . տեսակ մը խորունկ ներքին զգացում , վերյուշում մը կարծես մանկական ջերմեռանդ օրերու , տաք արցունքներու , հայկական շարականներուն , արեւով եւ լոյսով օծուած շարականներուն պայծառ եւ ջինջ յուզմունքին ներքեւ . եւ արդարեւ մեր եկեղեցին միակ տեղն է ուր «Առաւօտ լուսոյ»ի պէս փառաբանութիւն մը լսելով -ուրախութեան եւ գոհութեան սքանչելի եւ այնքան մարդկային աղաղակ- ինքզինքս մերձաւոր եւ մէկ կը զգամ այս ցեղին հետ եւ հոգիիս խորէն կը ճանչնամ այն փափուկ եւ սակայն իրական ձայնը որ մեր նախահայրերէն մեզի աւանդուած է եւ ինծի մասնաւորապէս նուիրական եւ սիրելի է այդ ձայնը , ինծի որ անկէ դուրս այնքան օտար եմ շատ մը տեսակէտներով իմ համայնքիս։ Զանգակները թրթռուն կ՚երգեն միշտ եւ վայրկեան մը օրօրուելէ ետքը իրենց ձայնին կանոնաւոր ելեւէջներէն կը պատրաստուիմ երթալ եկեղեցի։ Եկեղեցին՝ պատարագի արարողութիւն կը կատարւի . տղու ձայն մը կայ որ ոլորուելով կը բարձրանայ ջինջ ու անուշ , անգիտակից իր գեղգեղին հարստութեան . բաւական բազմութիւն կայ որուն մէջ մեծամասնութիւնը ճաղատ գլուխներ ունի . լոյսը՝ պղտորած խունկի եւ կընդրուկի ծուխերէն եւ պրիսմակներուն մէջէն անցնելով կու գայ կը լուսաւորէ թեթեւօրէն այդ ճաղատ գլուխները . հիմա անոնք բարձր են եւ մտիկ կ՚ընեն , տղուն ձայնը հետզհետէ հրաշալի կը թրթռայ , վերացումներու , գերբնական յուզմունքներու արբեցութիւնը խորհրդանշելով . վառուած մոմեր դեդեւելով կը վառին եւ ցորեկուան լոյսին մէջ հիւանդոտ բան մը ունին , նուաղուն եւ տժգոյն . ասդին-անդին պրիսմակ մը կը պլպլայ , կարմիր , կանանչ կամ մանիշակագոյն ու կը զգաս որ ճնշում ու արուեստակեալ ծեքծեքումներ չկան . քրիստոնէութեան առաջին տարիներու սքանչելի եւ հաւատքով օծուած պարզութիւնն է . քահանաներ -թէեւ նախկին արհեստաւորներ եւ ուսուցիչներ- առաքելական եւ հնամենի բան մը ունին իրենց բանուածքներով ծանրացած բեհեզեայ վերարկուներուն տակ , իրենց բնականօրէն ծաւալած մօրուքներով եւ աղօթքով մաշուած ու գրեթէ խռպոտ ձայներով . հոն՝ խորանին առաջք մարդը այլեւս գոյութիւն չունի . symboleներ<ref>Խորհրդանշան։</ref> են միայն , եւ իրենց ծանր շուրջառներուն ներքեւ , յամրաքայլ ու դարերէ ի վեր իրենց աւանդուած խորհրդանշական շարժումներով հրաշալի ամբողջութիւն մը կը կազմեն արարողութեանց , շարականներուն , խնկուած բուրմունքներուն եւ երգեցիկ տղոց մանկական եւ ջինջ ձայներուն հետ։ Շարականը կը վերջանայ , քահանաները կը մրմնջեն , աւետարան մը կը կարդան . եւ ահա «Տէր ողորմեա»ի շարքը , ողբալի , հեծեծագին , աղերսող։ Ճաղատ գլուխները կը հակին , կը հակին ու քամակները կը ծռին , կ՚ընկճին գրեթէ . քրիստոնէական ոգին էապէս համակերպութիւններու , աղաչանքներու , նուաստութեան ոգին կ՚անցնի նախ մեղմօրէն՝ հետզհետէ հզօր , ծռած գլուխներուն վրայէն եւ այլեւս տաժանելի բան մը կայ , ինքնալլկման եւ մոռացութեան զգացում մը… պաղատագին ամէնքը մէկ կ՚երգեն . Տէր ողորմեա՜… Տէր ողորմեա՜… ու կը զգաս որ ժողովուրդը որուն վրայէն կ՚անցնի համակերպող աղերսանքը , միշտ քամակը պիտի ծռէ ու նկուն , տկար , անկարող , իր ամէն ժամերուն , իր ցաւի եւ յուսաբեկութեան ժամերուն պիտի մրմնջէ մխիթարող , համակերպութիւն ներշնչող «Տէր ողորմեա»ն։ «Տէր ողորմեա»ն լալագին կը շարունակէ երկարաձգուիլ , դեգերիլ կամարներուն ներքեւէն , այլեւս լռած ու հեռացած է շարականին վարդաւէտ եւ ցնծուն փառաբանութիւնը , այլեւս տղոց ձայնը կը խեղդուի , կ՚ողողուի ճերմակ մօրուքներով քահանաներուն խռպոտ ձայնին մէջ որուն կը միանայ ամբողջ ժողովուրդին մրմունջը որ կ՚երգէ նաեւ հծծելով գրեթէ լալով… Ինչո՞ւ իմ թարթիչներս ալ կը խոնաւնան եւ ինչո՞ւ անձկութեամբ կը նային այդ խղճալի ամբոխին վրայ . եւ ինչո՞ւ նաեւ հոգիիս խորէն ըմբոստացումի եւ ցաւի կսկիծը կը զգամ… Նոյն միջոցին ահա կը տեսնեմ բազկատարած ծերունի մը , գլուխը կուրծքին , ճակատը գետնին յառած որ ջերմեռանդութեամբ կ՚աղօթէ . պատկառելի կիսադէմք մը ունի իր արծուային քիթովը եւ երկայն ձիւնի պէս ճերմակ մօրուքովը , առաքեալի գլուխ մը պարզապէս… ու մէկէն կը ճանչնամ զինքը… Եթէ դուք ալ զինքը ճանչնայիք , եթէ գիտնայիք թէ այդ պատկառելի երեւոյթին տակ ի՛նչ նողկալի հոգի մը ծածկուած է , միայն այն ատեն պիտի հասկնայիք իմ զարմացումս եւ զզուանքս միանգամայն որ գտնուած տեղս կեղծաւորութեան եւ անանուանելի քսութիւններու տեղի մը վերածեց։ Այլեւս սկսայ կասկածով նայիլ ճերմակ մօրուքներուն եւ ճաղատ գլուխներուն , այլեւս քահանաները իսկ մերկացան գրեթէ աչքիս առաջք իրենց ոսկեթելով եւ մետաքսով զարդարուած կեղեւներէն ու ողորմելի , աղաչող ձայնը մնաց միայն , ծածկամիտներու , վատերու , նենգաւորներու ձայնը։ Այդ պատկառելի ծերունին նշանաւոր եւ ծանօթ դէմք մըն է եւ բարոյական մեծ վարկ վայելած մեր ցեղին մէջ . աղջկանց վարժարանի մը տէր եղած է եւ ամբողջ տարիներ մայրերը տարած իրենց աղջիկը յանձնած են այդ մարդուն որպէսզի իր յարկին տակ կրթուին . մէ՛կը , մէ՛կը չէ՞ եղած որ այն ժամանակէն հասկնայ այդ մարդը . ոչ մէկ մայրական սիրտ իր բնազդովը չէ՞ գուշակած թէ իր աղջիկը կեղծաւորութիւններու ապականարար բոյնին մէջ կը ձգէր . ալ ասկէ ետքը գացէք վստահեցէք ժողովրդին եւ մայրերուն բնազդային հասկցողութեան վրայ . ընդհակառակը մայրերն էին որ նախապաշարուած էին ամէնէն աւելի այդ մարդով եւ զինքը կը պատուէին , կը փայփայէին . կը յիշեմ որ մայրերը պարծանքով եւ բերնի մասնաւոր կըծկումով մը կ՚ըսէին թէ իրենց աղջիկները այդ մարդուն վարժարանը կը յաճախէին։ Անկէց ի վեր ամէն բան յայտնուած է սակայն եւ վերջերս մասնաւոր դէպք մը դիմակազուրկ ըրած է զինքը . կ՚ըսեն թէ նոյն բազկատարած եւ ջերմեռանդ երեւոյթով պատկառելի ծերունին գործի մը համար սուտ երդում ըրեր էր աւետարանին վրայ . երեւակայեցէք այլակրօն դատաւորին զայրոյթը եւ նողկանքը երբ իմացեր էր եղելութիւնը… Իրաւ է թէ երբեք Մայր բնութիւնն այսքան օժտուած ֆիզիքական երեւոյթի մը տակ այնքան նողկալի հոգի մը չէր ծածկած ցարդ , ինչ որ իրեն թոյլ տուած է բնականաբար առանց արգելքի եւ անմռունչ իր ձեռքին յանձնուող մատղաշ հոգիները կազմել իր հոգիին կաղապարին մէջ։ Բոլոր ասոնց կը խորհիմ դիտելով իր կիսադէմքը եւ քննելով գրեթէ դիմագծերը մի առ մի . խաչեր եւ երկրպագութիւններ -աւանդական փարիսեցին- յետոյ կը մեկնի եկեղեցիէն . գրեթէ ետեւէն դուրս կ՚ելլեմ եւ բակին մէջ կը տեսնեմ որ մէկը ծայրայեղ յարգանքով կը բարեւէ զինքը , յետոյ ուրիշ մը . ինքը երկու ձեռքերը կուրծքին վրայ կը խոնարհի եւ բարեւնին կ՚առնէ։ Ասոնք ամէնքը գիտեն սակայն իրեն ի՛նչ մարդ ըլլալը ու սուտ երդումին պարագան ամէնուն շրթունքին վրայ է։ Վայրկեան մը կը խորհիմ թէ այնքան ակներեւ յայտնութիւններէ ետքը զինքը յարգանքով եւ պատիւով պարուրող մարդիկը արժանի չէի՞ն որ իրենց աղջիկները եւ կիները կրթուած ըլլային այդ մարդուն ձեռքը . ուրեմն , tout est pour le mieux<ref>Ամէն բան կարգին է։</ref> , եւ կը մեկնիմ եկեղեցիէն ոչ առանց տեսակ մը սրտի սեղմումի։ Այլ սակայն կը յամառիմ մտածել բոլոր այն աղջիկներուն վրայ որոնք իր դպրոցին մէջ դաստիարակուած էին . բացի մէկ քանի հազուագիւտ ուժով նկարագիրները որոնց հետ անհաշտ դիրք մը ունի արդէն , ամէնքն ալ բնականօրէն խեղաթիւրուած , ապականուած պիտի ըլլան եւ անոնցմէ շատերը արդէն գացած տեղաւորուած են պարկեշտ ընտանիքներու մէջ . ինչպէս հիմա , այն ատեն ալ ապահով ապարդիւն վիճաբանութիւններ կ՚ըլլային տուներու եւ թերթերու մէջ տղոց դաստիարակութեան վրայ եւ մէկը չէր գտնուած որ մատը ճիշդ վէրքին վրայ դնէր . ուրիշ առիթներու մէջ ալ դիտած եմ արդէն թէ շատ յատկանշական տոհմային թերութիւն մըն է ասիկա . աւելորդ շարժումներ եւ պարապ խօսքեր ընել . մեր լրագիրները ծայրէ ծայր գրեթէ պարապ շարժումներով լեցուած են . անոր համար է որ այսօրուան հրապարակային կեանքը երէկին հետ կապուած չէ եւ վաղը պիտի չունենայ . ընդհանուր գաղափարներու եւ ձգտումներու միութեան պակասը նոյն վտանգաւոր վիճակը յառաջ կը բերէ ցեղի մը մէջ ինչ որ պիտի ընէր մարդու մը համար որուն այս ժամւան ըսածը չհամաձայնիր նախորդ ժամուան ըսածին , կապ չկայ խօսքերուն մէջ , հետեւաբար իմաստ ալ՝ գաղափար ալ չկայ… այս մտաւորական վիճակով մարդ մը յայտնի է թէ ինչպէս կ՚որակուի . ճիշդ մեր հաւաքական տոհմային մտաւոր վիճակը այս է . եւ ասոր համար է որ մեր բոլոր ձեռնարկած բաները պարապ շարժումներու կը յանգին եւ նոյնիսկ մեր զայրոյթները , մեր կատաղութիւնները։ Այս առթիւ կը յիշեմ դէպք մը որ ամէնէն ճիշդ կը խորհրդանշէ իրաց այս վիճակը։ Փարիզի մէջ հայ ուսանողները գրական երեկոյթներ կը սարքէին ուր բանաստեղծական ու փիլիսոփայական նիւթերու վրայ փոխն ի փոխ ընթերցումներ եւ արտասանութիւններ կ՚ըլլային . օր մը չեմ գիտեր ինչպէս վիճաբանութիւն մը մէջտեղ կ՚ելլէ -կարծեմ Ժաքօպինի գիսաւորին վրայ , այսինքն թէ երկիրս պիտի բախէ՞ր Ժաքօպինի գիսաւորին թէ չէ . արդ այս plus que<ref>Աւելի քան։</ref> կենսական եւ տիեզերական խնդիրը լուծելու համար մեր ուսանող եղբայրները այն աստիճանի կատղեր էին որ րոպէի մը մէջ ամէնքն ալ ոտքի վրայ տեսայ եւ օդին մէջ աթոռներ , գաւազաններ , կօշիկներ -օ՜հ , այո՛ կօշիկներ- ես եւ ուրիշ օրիորդ մը կայինք հոն իգական սեռէն . ընկերուհիս առաջին աղմուկին մարեցաւ . կ՚երեւի պատշաճութիւնը այնպէս կը պահաջէր . բայց ես հակառակ խորհելուս եւ ընդունելուս թէ կնոջ մը տրամաբանական դերը այդպիսի պարագայի մը մէջ մարելէ զատ բան չի կրնար ըլլալ՝ երբ անդրադարձայ թէ աչքերս սովորականէն աւելի արթուն եւ բաց են , նստարանի մը վրայ ելայ , քղանցքս եւ ոտքերս պաշտպանելու համար իմ շնորհալի ընկերներուս յարձակումներէն եւ սկսայ դիտել ու կը վստահեցնեմ ձեզ թէ դիտելու եւ մանաւանդ խնդալու շատ բան կար . այլեւս խեղճ Ժաքօպինին մոռցուած էր իր սրարշաւ եւ գիսաւոր երկնային ընթացքին մէջ ու անլուր հայհոյութիւններ , վիրաւորիչ խօսքեր , թուքեր կը նետէին իրարու երեսին կատղած , փրփրած , այնպէս որ իրաւամբ կարծեցի վայրկեան մը թէ հետեւանքը գէշ պիտի ըլլայ . որովհետեւ մէկ քանի հոգիներ գաւազանը ձեռքերնին կը ճօճէին օդին մէջ , բայց անմիջապէս ապահովուեցայ . պարապ շարժումներ կ՚ընէին այսպէս պոռալով , պոռչտալով , բայց յայտնի էր թէ որեւէ իրական վախ չկար . ոչ մէկուն գաւազանը միւսինին հանդիպեցաւ . ասիկա ամէնէն յատկանշական բաներէն մէկն էր որ տեսած էի . եթէ իրարու գլուխ պատռէին , եթէ զիրար ծեծէին , վերջապէս եթէ իրենց շարժումները լաւ թէ գէշ բանի մը յանգէին , հասկնալի էր . բայց գաւազանները պարապին մէջ շարժեր էին… ո՛րքան իրաւունք ունէի չմարելու։ Պէտք է ըսել սակայն թէ այն ատեն ուսանողներու հաւաքումին ամէն կարգէ մարդ ներկայ կրնար գտնուիլ . այս դէպքէն ետքը հարկ տեսնուեցաւ այդ հաւաքումները մաքրել եւ անկէց ետքը հազուադէպ եղան այդպիսի տգեղ բաներ։ Ամէն անգամ որ կրթական կամ գրական խնդիրներու վրայ վիճաբանութիւններ կ՚ըլլան հրապարակաւ , կը մտածեմ . ոչ մէկուն համար վտանգ կայ . գաւազանները պարապին մէջ պիտի շարժին եւ մինակ շարժումին տգեղութիւնը պիտի մնայ մէջտեղ . ասոր համար է թերեւս որ անոնք որ իրենց ապօրէն եւ կեղծաւոր վարմունքով վախու մէջ պիտի ապրէին , անոնք որ ամէն վայրկեան պիտի դողային դիմակազուրկ ըլլալու , անպատկառ անդորրութեան մը մէջ կ՚ապրին , անոնք աւելի ուժովներն են , որովհետեւ թափանցած են իրենց բնածին խորամանկութեամբ միւսներուն սին պարապութեան եւ անկարողութեան։ == Ը == Առաւօտուն Հայտար-Փաշայի սքանչելի գերեզմանոցին մէջ բաւական դեգերելէ ետքը՝ Բերա . ի՛նչ հակասութիւն եւ ինչպէս ամբողջ օրը զղջացի նոճիներուն շուքը -որոնց մթին եւ հոծ սիլուէթը հեռուէն շատոնց ի վեր զիս կը հրապուրէր- եւ անանուխի բուրմունքը թողուցած ու մեկնած ըլլալուս . մոլորումներ նեղ շաւիղներու մէջ՝ բարձր նոճիներուն տակ գրեթէ մթին , անոնց սօսաւիւնովը դաշնակաւոր , կէս մը գինով ռետինի եւ անանուխի բուրմունքէն խառնուած գերեզանոցներու յատուկ անսահմանելի եւ տարտամ հոտի մը հետ որուն մէջ փոսփորային եւ թարմ հողի երանգ մը կայ։ Վարդագոյն կամ երկնագոյն տապանաքարեր ցցուած հողին մէջէն , ճակատնին դարձուցած արեւելքին եւ ծածկուած ոսկեզօծ արձանագրութիւններով . ասդին-անդին գմբէթներ , թիւրպէներու<ref>Իսլամական մատռաձեւ յուշադամբաններ՝ կառուցուած կրօնական ու պետական մարդոց համար։</ref> սիլուէթներ պերճօրէն գեղեցիկ իրենց ճարտարապետական նրբութիւններով եւ քանդակներով . ու ամէնուն վրայ միահեծան եւ տիրական մթութիւնը նոճիներու անտառին , վէսօրէն բարձրացած եւ օրօրուն կապոյտ եւ ոսկեզօծ երկնքին տակ։ Երբ Հայտար-Փաշային նաւամատոյցէն շոգենաւը մեզ տարաւ , բաւական ատեն դեռ աչքերս սեւեռած մնացին գերեզմանոցին , որ իր սգաւոր շուքը կ՚երկարէ Սկիւտարի թաղերուն եւ տանիքներուն վրայ։ Զարմանալի չէ որ այսքան անուշ մելամաղձոտութեամբ տոգորուած երկրի մը մէջ սիրոյ եւ վայելքի երգերը անգամ երկար ողբեր ըլլան , տխրութիւնով լեցուն , որոնց սարսուռին մէջ մահւան համը կայ արդէն։ Բերա՝ առաջին այցելութենէս իսկ հարկ եղաւ մոռնալ Հայտան-Փաշան իր նոճիներով եւ իր բուրմունքներով . աշխարհիկ խօսակցութիւններ , քիչ մը համեմուած բամբասանք . միջավայրը փոխուած է արդէն , Սկիւտարի տիկիններուն հետ բաղդատութեան կարելի չէ դնել իրենց Բերայի քոյրերը։ Հոս այլեւս չեն ըսեր ինծի թէ ինչո՞ւ Փարիզ քօրսէ կամ գլխարկ շինել չսորվեցայ , այլ ամէնքն ալ կը հարցնեն թէ ինչո՞ւ բան մը չեմ ըներ , ինչո՞ւ բան մը չեմ գրեր . ինչպէ՛ս ամէն բան յարաբերական է , աս դիտողութիւնները զիս կը մխիթարեն եւ սիրտ կու տան , մինչեւ որ այնքան կը կրկնուին որ կը սկսիմ նեղանալ . վերջապէս … համար տալու պարտական չեմ մէկու մը։ Հետզհետէ սակայն իրենց առաւել կամ նուազ ճարպիկ արդուզարդերուն , սիրուն խօսակցութիւններուն եւ սրամիտ բամբասանքներուն ներքեւէն մէջտեղ կու գայ այն սնամէջ յաւակնութիւնը եւ ծիծաղելի ինքնահաւանութիւնը որ յատկանշական է Բերայի ամէն ազգէ միջակ դասուն կարգերուն , աւելի ուշ կ՚անդրադառնամ թէ Բերա բնակիլը ճշմարտապէս հարուստ եւ աշխարհիկ կեանքի հաճոյքները կարենալ վայելողներուն շուքին տակ տեսակ մը պարծանք է իրենց համար , ի՞նչ կ՚ըսեմ , տիտղոս մը։ Երեկոյեան դէմ կ՚անցնինք մեծ փողոցէն կամուրջ իջնելու համար , ու հետզհետէ բազմայարկ եւ տգեղ շէնքերը , խառն բազմութիւնը , արդուզարդերու baroque<ref>Գեղարուեստի ոճ , հոս՝ խայտաբղէտ։</ref> գոյները , կիներէ ոմանց գլխու եւ ազդրերու մասնաւոր մէկ օրօրումը այնպէս մը ջղերս կը գրգռեն որ կը սկսիմ գլխու թեթեւ ցաւ մը ունենալ . տգեղ գոյներու եւ ձեւերու յաճախումը պարզապէս ֆիզիքական ազդեցութիւն մը կ՚ունենայ իմ վրաս։ Ահաւասիկ բարեբախտաբար կամուրջին վրայ թաթար ուխտաւորներ . ինչչափ երախտապարտ եմ իրենց անուշ եւ բարի աչքերուն , իրենց գլխու ոլորուած փաթթոցներուն համար որ ներդաշնակ գիծեր կը շինեն երբ խմբովին կը յառաջանան rythmique<ref>Կշռութաւոր։</ref> շարժումներով , հանդիսաւոր եւ հանդարտ վերջալոյսի կարմիր հորիզոնին վրայ։ == Թ == Դեռ կանուխ է երբ Սկիւտար կը հասնիմ եւ կ՚ուզեմ որ բոլորովին Բերայէն կրած տարտամ եւ անախորժ զգայնութիւնը մաքրուի իմ մէջէս . դէպի բարձունքը կ՚ելլանք . բայց հոն ալ քազինօի մը մէջ ուր խուռն բազմութիւն մը կայ , որեւէ démodé<ref>Նորոյթէ ելած , հնոճ։</ref> երգ մը Եւրոպայի քաֆէ-քօնսէրներէ վտարուած կը հալածէ մեզի . միայն քիչ մը կը զուարճանամ դիտելով քանի մը զաւակներու տէր ամոլներ որ իրենց սերունդին հետ բերանաբաց մտիկ կ՚ընեն ամէնէն անպատկառ եւ ամէնէն թելադրիչ coupletները<ref>Կրկներգ։</ref> զարմանալիօրէն շպարուած եւ իր կարմիր ուսամերկ սնդուսէ հագուստին մէջէն դուրս պոռթկալու սպառնացող մսեղ երգչուհիի մը բերնէն , որուն կարմիր շպարը քրտինքին հետ թուշն ի վար կը վազէ։ Խեղճերը չեն հասկընար բնականաբար երգին անառակ խօսքերը , այնքան անվրդով երեւոյթ ունին եւ ինքզինքնին անմեղ զբօսանքի մը տուած ըլլալու գոհունակութիւնը իրենց տմոյն աչքերուն մէջ։ Ահաւասիկ Պէյլէրպէյ , որուն ճերմակ եւ շքեղ պալատը իր պատկերը կը կրկնէ Վոսփորի մէջ . վերէն կը նայինք գեղին վրայ , շոճիներու ներքեւ սիրուն փայտաշէն տուներ , անցած գոյներով որոնց երանգները մասնաւոր թրթռացում մը կու տան օդին . հետզհետէ թաղերը կը մտնանք . մարդ չկայ , ձայն չկայ . կարծես թէ ամէն ոք թողուցած ու մեկնած է այդ վանդակապատ գեղեցիկ տուներէն որոնց մէջ այնքան հեշտ ըլլալու է կեանքը։ Հին աղուոր ժամանակներու բեկոր մըն է կարծես Պէյլէրպէյ։ Վոսփորի եզերքը մոռցուած ուր ոչ մէկ եւրոպացի եկած է իր տեղական գեղեցկութիւններու անհասկացողութիւնովը բան մը պղծելու , բան մը քակելու կամ շինելու . ճերմակ եւ վարդագոյն տուներ իրենց վանդակներուն ներքեւ խստօրէն կը պահեն իրենց բնակիչներուն ուրախութիւնները եւ ցաւերը , օրօրելով զանոնք մինաւորիկ նոճիներու կամ դարաւոր շոճիներու սօսափիւնովը . աստին-անդին հազուագիւտ անցորդներ , լայն եւ հանգստաւէտ ճիւպէով , կամ կնոջ սիլուէթներ , պաշտելիօրէն փափուկ եւ ներդաշնակ երկայն ծալքերով ֆէրաճէին մէջ եւ իրենց քօղարկուած գլուխներով որոնց կոր եւ պարզ գիծը հաճելիօրէն կ՚ուրուագծուի դուրս ցցուած շահնիշիներու<ref>Հին տուներու դէպի փողոց ցցուած բնակելի մասը , ճումպա։</ref> ներքեւէն եւ պարզ ու հանդարտ գիծերով փողոցներու հեռապատկերներուն վրայ։ Ալ ուշ է ժամանակը եւ պէտք է վերադառնալ . արեւը մայրը մտած է եւ հեռուէն Սկիւտար մէկիկ-մէկիկ կը մարէ իր բոցավառ պատուհանները . բարձունքին վրայ չհեռացած անգամ մըն ալ կը նայիմ հանդարտ եւ լռին թաղերուն վրայ . ինծի կը թուի թէ երջանկութիւնը հոդ է , բայց ահաւասիկ կը մեկնիմ յանկարծ։ Երբ տուն կը հասնիմ արդէն բաւական յոգնած եմ եւ գլխուս մէջ գաղափարները կը պարեն։ Նոյն միջոցին նամակ մը կը ստանամ։ Յանձնարարական մըն է տեղական թերթի մը համար . այդ նամակն ալ կ՚ըսէ թէ պէտք է աշխատիմ . լաւ , միայն թէ վերջին յետաձգում մը . վաղը հայոց գերեզմանատունը պիտի երթամ եւ անկէց ետքը պիտի հեռանամ ատեն մը Սկիւտարէն , զմայլելի եւ ոսկեզօծ Սկիւտարէն որուն բազմակողմանի հրապոյրները զիս վայելքով կը լեցնեն եւ կը հեռացնեն աշխատութենէն։ Սրտապնդուելու համար նամակը անգամ մըն ալ կը կարդամ եւ որովհետեւ դեռ այն ատեն չէի գիտեր որ մեր գրականութեան մէջ պատուոյ տեղ մը գրաւելու համար պէտք է շփանալ , ինքզինքը ծանրէն քաշել եւ աղաչել տալ , միամտօրէն կարգի կը դնեմ կարգ մը գրուածքներ եւ կը մտադրեմ ես անձամբ ներկայացնել զանոնք խմբագրութեան։ == Ժ == Մեռելոցի օր մըն է եւ բարեկամիս հետ կանուխէն կը պատրաստուինք Պաղլարպաշիի հայոց գերեզմանատունը երթալու . Պոլիս գալէս ի վեր ամէն օր փափաքած եմ այդ այցելութիւնը ընել . գերեզմանատունները իմ վրաս հանդարտեցնող ազդեցութիւն մը կ՚ընեն . հոգիիս մէջ խաղաղութիւն կ՚իջնայ եւ կարծես թէ կը հաշտուիմ մահուան գաղափարին հետ . իրաւ է թէ մեր երկրին բոլոր գերեզմանոցները ըլլան սեւ ու հոծ նոճիներու շուքին տակ տարածուած , ըլլան թմբիներու եւ կնձիներու լայնածաւալ հովանիին ներքեւ , հրապուրիչ անդորրութիւն մը ունին . գերագոյն հանգիստի եւ մշտնջենաւոր խաղաղութեան հրապոյրը . Փարիզի մէջ գերեզմանոցները , չափազանց զարդարուած եւ պզտիկ քառակուսի շէնքերէ խճողուած անհրապոյր եւ ըմբոստացնող բան մը ունին որ միշտ զարմանալի անձկութիւն մը կը պատճառէր ինծի։ Տիեզերական եւ անխուսափելի մահուան օրէնքը կը սաւառնի հոս մթնոլորտին մէջ եւ հողակոյտներուն ամէնէն համեստն ալ խորին տխրութիւն մը կը ներշնչէ . ա՛յնքան ապրողներուն համար , հորիզոնը գեղեցիկ է , տիրական եւ փարթամ գեղեցկութիւնովը Սկիւտարի առաւօտներուն . նորածագ արեւին ճառագայթներուն ներքեւ Մարմարան կը փալփլի անհամար ոսկի ցոլքերով ու կղզիները վարդագոյն , աննիւթական , կը ծփան կարծես ալիքներուն վրայ , իրենց շրջագիծը անորոշ կը խառնուի դեռ մթնոլորտին մէջ տատանող վարդագոյն մշուշին հետ։ Թմբիներուն բուրումնաւէտ շուքին ներքեւ բարեկամիս հետ կը քալեմ զգուշութեամբ եւ ամէն քայլս հոգիս կը խռովէ . ինծի կը թուի թէ հողը կը սարսռայ իր մէջ պարունակող անհամար մարդկային փոշիներով . տարիներ , դարեր ետքը ո՞վ պիտի քալէ իմ չորս հովին բաժնուած էութեանս վրայէն . իմ գոյութեանս ամէն մասնիկները կը ցաւին եւ կու լան կարծես անխուսափելի քայքայումին գաղափարովը որ հետզհետէ արբեցութիւն մը կ՚ըլլայ եւ զիս կ՚օրօրէ տարտամօրէն , մելամաղձոտ երգի մը պէս։ Թարմ հողակոյտներ ասդին-անդին իրենց վրայ կը կրեն թառամած ծաղկեփունջեր , ճերմակ ժապաւէններու բեկորներ որոնց վրայէն անձրեւը կամ գիշերւան խոնաւութիւնը աւրած է հեռացող սիրելիին անունին ոսկեզօծ գիրերը . անդին զինքը լացող հոգիին մէջ չէ՞ մի որ իր յիշատակն ալ պիտի աւրուի հետզհետէ . տեղ-տեղ լքուած ու մոռցուած կոյտեր որոնց ներկայութիւնը կարելի է գուշակել միայն խոտերուն բարձրացող մակարդակէն , ու մարմարեայ յիշատակարաններուն մէջերէն պզտիկ կոյտեր , տղու գերեզմաններ . քառանկիւն մարմարեայ տախտակ մը ուշադրութիւնս կը գրաւէ եւ կը կարդամ աղջկան մը անունը ծննդեան եւ մահուան թուականներով , այնքան մօտ այդ թուականները . ութը տարի միայն իր պզտիկ աչքերը արեւին խնդացեր են , ութը ոչինչ տարիներ միայն , փափաքներ , տենչանքներ իր մանկական սիրտը յուզեր են ուրախութիւնով կամ տխրութիւնով . ու անկարեկիր ցաւը առեր զինքը տարեր է հողին . ու այդ պզտիկ գերեզմանը , կորսուած մեծ տապանաքարերու մէջտեղ , յանկարծ անսահմանելի տառապանքով մը կը գալարէ հոգիս , ծունկերս կը կթոտին եւ սրտիս տագնապը կ՚ուզեմ աղաղակել ամէնուն իբր թէ սպառնալիք մը ըլլար հոդ . բոլոր մայրերը որոնք պզտիկ , վարդագոյն էակ մը կը սեղմեն իրենց կուրծքին վրայ , որոնք խարտեաշ կամ թուխ խոպոպիքներու բուրմունքովը կ՚արբենան եւ կամ կապոյտ ու սեւ մանկական աչքերու մէջ անձկութեամբ կը փնտռեն ուրախութիւնը կամ ցաւը , պիտի հասկնան ասիկա։ Մանիշակներու , միօզօթիսներու<ref>Մկնականջ։</ref> եւ շահպրակներու փունջեր կը ծաղկին պզտիկ գերեզմանոցին շուրջը եւ կը խորհիմ անմխիթարելի մօրը վրայ որ իր սիրելի տղեկը ծածկող հողը ուզած է բուրումնաւէտել եւ գեղեցկացնել , ինչպէս ժապաւէններով եւ ժանեակներով զարդարած էր անոր օրօրոցը։ Խեղճ եւ դժբախտ մայր , մտքէդ կ՚անցնի՞ որ քեզի բոլորովին անծանօթ կին մը քու սրտիդ ցաւովը կը տանջուի քու տղեկիդ համար։ Բարեկամս զիս գրեթէ ստիպմամբ կը հեռացնէ պըզտիկ գերեզմանէն . արդարեւ հետզհետէ տկարութիւն մը կը զգամ , աղօթքներու մրմունջներ որ ասդիէն-անդիէն կը հասնին ինծի , երբեմն հեծկլտանքներ եւ ողբեր բոլորովին կը խանգարեն ջիղերս . պէտք է շուտ մեկնիլ որովհետեւ գերեզմանոցը հետզհետէ կը լեցուի այցելողներով , կրնան զիս ճանչնալ , կրնան տեսնել թէ որքան յուզուած եմ եւ ասիկա կ՚երեւի ծիծաղելի բան է . այլ սակայն դեռ ուխտ մը ունիմ կատարելիք , պէտք է Դուրեանի գերեզմանին մօտենամ։ Ջերմեռանդութեամբ եւ զգուշաւոր կը յառաջանամ վախնալով որ մէկը մեզի կը տեսնայ . ծիծաղելիին խըրտւիլակը հոգւոյս մէջն է այլեւս եւ անխնայ կը խնդայ կարծես իմ ամէնէն նուիրական զգացումներուս վրայ . ինչո՞ւ չեմ գիտեր կ՚ամչնամ ուրիշներուն աչքին առաջք եւ քաջաբար մօտենալու Սկիւտարի սքանչելի եւ անզուգական բանաստեղծին գերեզմանին։ Այլ սակայն այնքան սիրած , այնքան լացած եմ իրեն համար . իմ երիտասարդութեանս առաջին տարիներուն իր ցաւովը ցաւած եւ իր տառապանքովը տառապած եմ երկարօրէն . իր տենդերը , իր տագնապները , իր հիւանդ կուրծքին հեւքը եւ մրմունջները տարիներու , տարիներու մէջէն եկած հասած են ինծի եւ կարծես մատներովս դպած եմ անոնց եւ ականջովս լսած . ինչպէ՛ս պիտի ուզէի իր ժամանակին հասած ըլլալ ու գտնալ իր նուիրական հիւղակին ճամբան ու ըսել իրեն թէ ինչպէ՜ս իր ցաւերը կ՚երկարաձգուին եւ կը թրթռան իմ հոգւոյս մէջ . թերեւս կարենայի իր տառապագին եւ սքանչելի սրտին մէջ , իր տենդագին ճակատին վրայ մխիթարութեան զովութիւնը եւ խաղաղութիւնը իջեցնել։ Սաղարթներու հովանիին ներքեւէն իր տապանաքարը կը բարձրանայ վէս եւ ճերմակ . մէկը չկայ մօտը . պիտի ուզէի որ քահանայ մը գար եւ աղօթէր իր վրայ . ինծի կը թուի որ խունկին հոտը եւ աղօթքին մրմունջը աղէկ պիտի գար իր աշխարհի կարօտով տանջուած հոգիին . բայց դարձեալ չեմ համարձակիր քահանայ մը կանչել . հեռուէն խումբ մը պատանիներ կու գան շիտակ իր գերեզմանին , Պէրպէրեան վարժարանի աշակերտներն են . տապանին շուրջը բոլորուած կը սպասեն , քահանան կը մօտիկնայ . խունկի ծուէնները կ՚ոլորուին գերեզմանաքարին շուրջը . պատանիները ջերմեռանդ եւ յուզուած մտիկ կ՚ընեն . պէտք է շնորհաւորել իրենց մեծերը որ ուզեր են այդ յարգանքը եւ սէրը դնել իրենց դեռ տղու սրտերուն մէջ , Սկիւտարի բանաստեղծին համար։ Քիչ մը հեռուն մենք ալ կեցած մտիկ կ՚ընենք ու կը խորհիմ ինքնիրենս։ Եթէ իրաւ է որ բան մը մնացած է քեզմէ , եթէ քու աճիւնէդ անկորնչելի մաս մը ազատած է հողին բռնաւոր քայքայումէն , եթէ քեզմէ շունչ մը , զգացում մը կը դեգերի հոդ , թող գայ իմ էութեանս հետ խառնուի , ու իմ աչքովս տեսնայ , իմ ականջովս լսէ , դողդոջուն սաղարթներուն զմրուխտը եւ թռչուններուն երգերը ու բոլոր այն բաները որոնցմէ առանց յագենալու եւ կարօտով հեռացար . դուն օտար պիտի չըլլաս իմ մէջս , քու յիշատակովդ օծուած եւ քու յոյզերովդ բաբախուն պիտի գտնաս իմ հոգիս։ Ի՞նչ փոյթ նոյնիսկ եթէ քեզի հետ , քու ցաւդ ու տառապանքդ ալ տեղաւորուէր իմ մէջս։ idueui3oz8d9tdd8s63ys6p7fbeu1h0 396638 396637 2026-09-17T08:14:48Z Emptyfear 547 396638 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Սկիւտարի վերջալոյսներ |section = |previous = |next = |year = 1905 |author=Զապել Եսայան}} == Ա == …Երկայն պտոյտէ մը ետքը բարեկամիս հետ մեծ շուկային մէջ, գունագեղ եւ շքեղ շուկային տաճարի մը պէս խորհրդաւոր՝ իր կամարներուն երկայն շարքին ներքեւ կ՚աճապարենք դէպի Սկիւտար։ Դեռ աչքերուս մէջ հրճուանքը կայ ճերմակ եւ խնկաւէտ լոյսին որ կապոյտ յախճապակիներուն վրայէն անցնելով սատափի երանգներ կ՚առնէ եւ լուսաւոր կապուտութիւն մը կու տայ մթնոլորտին եւ իրերուն։ Հիմա սիրտերնիս եւ աչքերնիս յոգնած հաճոյքէ եւ վայելքէ եւ թեթեւ մը օրօրուն շոգենաւին շարժումներէն որ արագօրէն կ՚անցնի բնութեան այնպիսի յարափոխ գեղեցկութիւններու առաջքէն որ ամբողջ կեանքի մը գեղեցկութեան տենչանքներուն պիտի բաւէին, գրեթէ գինովցած՝ զգայնութիւններու եւ տպաւորութիւններու առատութիւններէն կը հասնինք Սկիւտար։ Ոսկեքաղաքը իր գերագոյն փարթամութեան մէջ է։ Արեւը կը բոցավառէ ամբողջ քաղաքը եւ մզկիթներու գմբէթներէն սկսեալ, որոնք հսկայ սաղաւարտներու պէս կը փայլին եւ մինարէներէն, որ վարդագոյն բոցերու պէս դէպի վեր կը սլանան, մինչեւ ամէնէն հեռաւոր եւ ամէնէն համեստ հիւղակն ալ իր բաժինը ունի տիրական, արդար արեգակին փայփայանքէն։ Հեռուն նոճիներ կը տատանին իրենց գագաթներուն վրայ կրելով կարծես ոսկեփոշիի պէս արեւի բեկբեկ ցոլքեր եւ անհամար պատուհաններ ամէն կողմէ կը ցոլացնեն կարմիր եւ դեղին լոյսերու խուրձեր, որոնց փայլիւնը մինչեւ կը յառաջանայ դէպի ծովը՝ ոսկեզօծելէ ետքը նաւամատոյցին շէնքերը, հոն կայան ընող մակոյկներու կայմերը եւ շոգենաւին գրեթէ բոլոր կազմածքը։ Երբ առաջին անգամ կոխեցի նուիրական եւ պաշտելի հողին վրայ, երբ ամբողջ էութիւնովս պարուրւած զգացի կենսաւէտ արեւին ջերմութիւնովը, հոգիս կարծես լեցուեցաւ մէկէն հեշտագին թրթռացումով մը եւ հրճուանքէ խելայեղ ինծի թուեցաւ որ ամբողջ էութիւնս պիտի երթար արեւի ճառագայթի մը հետ, ջերմեռանդ փառաբանութեան մը մէջ անէանալու։ Ինչպէ՜ս մաքրուած էր այլեւս մեր մէջէն անսահման տխրութիւնը մարախլապատ օրերուն, տմոյն եւ անճառագայթ օրերուն երբ մեր տխրած հոգիներուն մէջէն կու լայինք արեւին կարօտը, մեր սքանչելի եւ ոսկեզօծ Արեւելքին կարօտը։ Կ՚ուզէի ծունկի գալ եւ շրթունքս դնել հողին՝ կարծես ըմպելու համար բարերար ջերմութիւնը որ ճերմկած հողը իր անհամար հատիկներուն մէջէն կը ճաճանչէր։ Դիմացնիս հոյակապ սիլուէթը կը բարձրանայ Պէօյիւք Ճամիին, «որ նշանաւոր է իր գմբէթին պզտիկութիւնովը եւ շրջապատի զարդերուն գեղեցկութեամբը»<ref>Thomas Allom “Costantinople Ancienne et Moderne”</ref> ։ Արդարեւ երբ անգամ մը մզկիթին բակին մէջ կը մտնանք, կամարակապ դռներու եւ պատուհաններու մանուածապատ զարդագծերը գերագոյն գեղեցկութիւններու ներդաշնակութիւնը կը ներշնչեն. կարելի է հոն օրերով կենալ եւ ինչպէս մտիկ պիտի ընէինք կախարդիչ երաժշտութեան մը, նայիլ երկարօրէն գիծերու բեկբեկումներուն եւ անցնելու վրայ եղող գոյներուն անհասանելի քաղցրութեանը։ Անօրինակ զգացում մը արտասուելու չափ կը յուզէ մեզի, այլ սակայն կը խորհիմ որ ամէն օր, ամէն ժամ մարդիկ կ՚անցնին հոսկէ առանց թերեւս նայելու, կոյրի պէս փակ աչքերով եւ հոգիով ալ։ Բակին մէջտեղը բազմաթիւ ծորակներ ունեցող աղբիւրը ջուրի թեթեւ մրմունջներ ունի որ զովութեան հաճելի զգայնութիւն մը կու տան. աղաւնիներու երամներ կը թռչկոտեն քիչ մը ամէն տեղ, անդին երկաթեայ վանդակով ծածկուած պատուհանի մը ետեւէն լայնածաւալ կաղնի մը կը տատանի իր սօսաւիւնը խառնելով ջուրի մրմունջին։ Սիւներու վրայ բարձրացած կամարներու ներքեւ ապաստանած մուրացիկներ անիմանալի աղօթքներ կը մրմնջեն. ինչպէ՜ս սիրելի են բոլոր ասոնք ալ եւ ինչպէ՜ս պիտի ուզէի առաջին ողջոյնս տալ եւ ըսել իրենց թէ որքա՛ն, որքա՜ն ատեններէ ի վեր իրենց սիլուէթներուն եւ իրենց դէմքերուն կարօտը ունեցած էի, դէմքեր՝ որոնցմէ ոմանք տղայութենէս ի վեր տեսած էի հոն նոյն անկիւնին մէջ, ճերմակ քօղերու տակ ծածկուած գլուխներ որոնց ձեւը իմ երկայն եւ nostalgique<ref>Կարօտագին։</ref> ըղձանքներուս միջոցին կ՚ուրուագծուէին մտքիս մէջ։ Ինչպէս հեռու էինք արդէն Եւրոպայէն, տմոյն եւ տխուր մթնոլորտներէն, ինքզինքս կը զգայի պզտիկ աղջիկ, միամիտ եւ տգէտ եւ ինչ որ հոն՝ հոծ գրադարաններու մէջ ժամերով ջանացած էի ուսանիլ, ինչ որ համալսարանին յոգնած շրթունքներով եւ անարիւն դէմքերով վարպետներ աւանդած էին ինծի, բոլորն ալ մոռցած կը թուէի, բոլորովին մոռցած, երջանիկ եւ ապահով տգիտութեան մը մէջ ապաստանած եւ ամբողջ հոգիս լեցուած Արեւելքի կախարդիչ հրապոյրովը։ Թեւէս վար կախուած էր սանդալի հատիկներէ կազմուած երկայն համրիչ մը. երբեմն կը ներշնչէի անոնց անօրինակ եւ խորհրդաւոր բուրմունքը որ տարտամ զգայնութիւնը կու տար բաղնիքներու հեշտագին եւ շոգեպատ մթնոլորտներուն մէջ ծածանող բուրմունքին։ Մզկիթէն դուրս արեւը իր վերջին եւ շեշտակի ճառագայթներով վերստին ողողեց մեզի. դիմացնիս երկայն եւ փոշիէ ճերմակ ճամբայ մը կ՚երկարէր որուն կողմը քով քովի կրպակներ միրգերու եւ կանանչեղէններու գունագեղ եւ մեզի համար անսովոր դարձած առատութիւն մը կը ցուցադրէին։ Տարօրինակ զուգադիպութեամբ մը այդ միջոցին եւրոպական տարազ կրող ոչ մէկ մարդ կը խանգարէ շուրջի նկարչավայել ներդաշնակութիւնը. երկու տէրվիշներ հեռուէն կը յառաջանան պատկառանքով եւ իրենց ետեւէն արդէն կ՚ընդնշմարենք Պիւլպիւլ-տէրէսիի եզերքը տարածուող գերեզմաննոցի նոճիներուն մթութիւնը։ Չեմ գիտեր ինչ մը կայ խանդավառ մեր նայուածքին մէջ որ ամէնքը մեզի կը դառնան եւ հետաքրքրուած կը նային մեր աչքերուն մէջ։ Քանի մը մանկիկներ ճերմակ քօղերով գլուխնին ծածկած եւ թոյլ ու նկարէն էնթարիներ<ref>Վերարկուի տեսակ մը։</ref> հագած՝ խմբովին կը խաղան. ինչպէ՜ս իրենց ճռուողիւնը երկայն ատենէ ի վեր չլսուած երգի մը պէս քաղցր է ինծի եւ ինչպէ՜ս պիտի ուզէի իրենց ըսել երկարօրէն, թէ որքա՜ն ցանկացած էի զիրենք տեսնել։ Ամէն բան անսովոր պերճանքի եւ շքեղութեան մը մէջ է, որովհետեւ արեւը իր ոսկին ամէն տեղ դրած է եւ մինչեւ հոն փլած պատի մը տակ կզկտուած ֆաքիրին ցընցոտիները կ՚ոսկեզօծէր. ոչ մէկ տգեղութիւն պիտի կրնար դիմանալ տիրական արեւին։այց հետզհետէ քանի կը յառաջանայինք՝ անիկա իր ճաճանչները կ՚ամփոփէր պղնձագոյն եւ շողշողուն հորիզոնին վրայ եւ Ոսկեքաղաքը կը տժգունէր, կը տըժգունէր ու հեռուէն գորշ եւ մթին ստուեր մը կը յառաջանար զայն ծածկելու համար այրիի մը պէս։ == Բ == Քանի մը օրուան հանգիստ ճերմակ, մաքուր տունի մը մէջ. ամէն կողմ միօրինակ սպիտակութիւն մը՝ վարագոյրները, բազմոցները, պատերը, ամէն բան. դիմացը լքուած եւ ընդարձակ պարտէզի մը մէջ հսկայ եղեւին մը իր եռանկիւնաձեւ հասակը կը ցցէ. օրը քանի մը անգամ զոյգ մը խոշոր եւ սեւ թռչուններ, կապոյտ կուրծքերով կու գան կը թառին գագաթին վրայ եւ քանի մը վայրկեան թեւերնին տարածուած մնալէ ետքը հոն՝ կը թռչին կը հեռանան։ Այդ բարձրութեան եւ ջինջ կապոյտ հորիզոնին վրայ իրենց տարփանքը հանդիսաւոր բան մը ունի եւ երկար ատեն իրենց ճռնչող աղաղակը կը լռեցնէ բիւրաւոր պզտիկ ճճիներու բզզիւնը. սարդի թելեր՝ ասդին-անդին կը թրթըռան լուսաւոր գիծերու պէս եւ բզէզները իսկ կայծերու կը նմանին, այնքա՛ն իրենց փոքրիկ եւ թափանցիկ թեւերը եւ մարմինները ոսկեզօծուած են արեւոտ մթնոլորտէն։ Օրեր, օրեր կրնայի մնալ այսպէս աչքերս յառած թեթեւ հովէն տարուբերուող ոստայններուն ճկուն եւ դիւրաթեք բոյսերուն եւ խոշոր եղեւինին։ Բարեկամս յաճախ ինծի կ՚ըսէ որ եթէ հին ժամանակներու մէջ ծնած ըլլայի, արեւին պաշտամունքին նուիրուած քրմուհի մը կ՚ըլլայի ապահով։ Այդ գաղափարը ինծի մտածել կու տայ եւ երեւակայութեամբ կը տեղափոխուիմ դարերու մէջէն մարդկութեան առաջին դեդեւող քայլերուն եւ ինքզինքս կը դնեմ Առաջին Աստուծոյ արեգակին երկրպագուներուն մէջ։ Ահաւասի՛կ, դաշտեր, դաշտեր, կանանչներով ծածկըւած եւ եզերուած լեռնաշղթայի մը գագաթներուն տողանցումովը որոնց ետեւէն արեւը կը բարձրանայ յամրօրէն՝ իր վարդագոյն եւ ոսկեգոյն երանգներով օծելու երախտապարտ եւ ջերմեռանդ ամբոխի մը ճակատները եւ ահա բանաստեղծութիւններով լեցուած եւ մանկական հոգիներուն մէջէն փառաբանութիւնը կը բարձրանայ հզօր, խանդավառ եւ խոնարհ։ — Արդար Արեգա՛կ… լուսաւորէ մեզի… Բայց … դարերը թաւալած են արագօրէն եւ հիմա կ՚երեւի ամենակարեւորը փոխադարձ այցելութեան երթալն է անոնց, որ բարի-եկաքի եկած են մեզի։ Իմ փափաքս է սակայն դեռ քանի մը օր այսպէս անցընել՝ կէս մը վայրենի, կէս մը թմրած վիճակի մը մէջ որպէսզի մի անգամ ընդ միշտ կարօտս առնեմ այնքան տարիներէ ի վեր ցանկացուած երանգներէն, լոյսերէն եւ բնութեան այլազան մրմունջներէն. եւ վարժ՝ արդէն իմ ներքին զգացումներու հպատակելու, «ի՞նչ կ՚ըլլայ»ներու շարքով մը կը պատասխանեմ ինծի եղած դիտողութիւններու. բայց փոխարէն շատ լաւ կը հասկցնեն, թէ հոս Փարիզ չէ, հոս կարելի չէ ուսանողի մը անփութութեամբ կեանքը շարունակել, թէ պայմանադրական սովորութիւններ կան որոնց ենթարկուած եմ։ — Բայց բնա՛ւ, բոլոր հոգւովս կը բողոքեմ. առաջին բախումը արդէն. յետոյ մէկէն կը հասկնամ թէ պէտք է համակերպիլ. ոչ ոք կ՚անդրադառնայ, բայց իմ էութեանս խորէն յանկարծ շատ փափուկ եւ անբացատրելի բան մը կարծես բիւրեղի պէս կը փշրուի… == Գ == Առաջին այցելութեանս իսկ բախտը չի ժպտիր ինծի։ Կորիկեանները բարեկեցիկ մարդեր են եւ կիրակի օրերը իրենց սալօնը պարապ չ՚ըլլար բնականաբար, մանաւանդ այսօր, գրեթէ սենեակին երկու կողմերը պարապ տեղ չկայ որովհետեւ … հասկնալի է ես եւ բարեկամս նորեկներ՝ ամէնուն հետաքրքրութիւնը կը շարժենք։ Տան տիրուհին զարգացեալ տիկին մը, fait des frais<ref>Ծախսեր կ՚ընէ. փոխաբերաբար՝ շատ ճիգ կը թափէ։</ref> մեզ ընդունելու համար, դուրսը այնքան լոյս եւ տաքութիւն կայ որ աչքերս մէկէն ի մէկ կը մթննան սալօնը մտնելով եւ գրեթէ դեդեւելով կը յառաջանամ, առաջին բարեւներէն եւ ներկայացումներէն ինչպէս նաեւ բացագանչութիւններէն ետքը որ անախորժ կերպով զիս կը խլացնեն, մէկէն կը հանդարտինք եւ քիչ մը ինքզինքս կը գտնեմ, բարեկամս հեռուէն իր պայծառ կապոյտ աչքերովը կը հարցաքննէ ինծի. «Ի՞նչ ընելու եկանք հոս»։ Արդարեւ, ի՞նչ ընելու… Եւ ասիկա պատճառ կ՚ըլլայ որ մտքիս մէջ ամէն գաղափար եւ մտածում պղտորին։ Մանաւանդ որ ահասաւիկ մէկէն հրեշային կերպով տգեղ կ՚երեւան շուրջս ամէն բան։ Երեւակայեցէք ընդարձակ սրահ մը 4-5 պատուհաններով որոնք ամէնքն ալ թէեւ սքանչելի տեսարանի մը վրայ կը նային, բայց թանձր եւ գունաւոր վարագոյրներ գրեթէ բոլորովին կը գոցեն պատուհանները կէս մութի եւ գրեթէ խոնաւութեան մէջ պահելով սենեակին մթնոլորտը. (վարագոյրին մէկ ճեղքուածէն կրցայ դիտել միայն հեռուն Վոսփորը արծաթի պէս ճերմակ որ սողոսկելով կը կորսուէր կապտորակ լեռներուն մէջերէն)։ ԺԸ դարու ոճով, rococo<ref>Ճարտարապետական ոճ մը, զարդարուն։</ref> կիրլանտներով, գորգ մը իր ծիծաղելի յաւակնութիւնը կը տարածէ գետինը. Empire<ref>Նափոլէոն Ա կայսեր ոճ։</ref> կանանչ թաւիշէ թիկնաթոռներ եւ աթոռներ զուգահեռապէս կը շարուին սենեկին երկու պատերուն առաջք եւ որոնց ամէնքն ալ գրաւուած են գրեթէ. կը դիտեմ որ պատուհաններուն կողմը ոչ իսկ աթոռ մը կայ իբր թէ այդ մարդիկը վախնային լոյսէն եւ օդէն, այլ սակայն խեղճերը որքա՜ն պէտք ունին արեւի … եթէ գիտնայի՛ն, գրեթէ ամէնուն վրայ կը տեսնուին անարիւն դէմքեր, թանձր շարժումներով անդամներ, չար ծամածռութիւններու վարժուած անգոյն շրթունքներ… Տիկին Կորիկեան իր լայնածաւալ մարմինը սեղմած է քօրսէին մէջ այնպիսի խժդուժութիւնով մը որ դէմքը անհանգստող կարմրութիւնով մը ծածկուած է եւ իր բոլոր ծակտիքներէն դուրս կու տայ քրտինքի մանր կաթիլներ. թեւերը նոյնպէս սեղմուած՝ կապարի պէս ծանր եւ անշարժ կ՚իյնային երկու քովէն, բոլոր ասոնք չէին արգիլեր որ տիկին Կորիկեան ստիպուած զգար խօսելու, խօսելու այնպիսի արագութեամբ մը որ par sujetion<ref>Ենթարկուելով։</ref> կը զգայի որ շունչս կը կտրուէր։ Տիկինը լաւ խօսող մը ըլլալու համբաւը ունէր։ -Թէեւ գեղեցիկ չէ բայց անանկ լեզու մը ունի ո՛ր… կ՚ըսէին ընդհանրապէս եւ կը հաւաստէին, թէ այդ նշանաւոր լեզուն ի՛նչ սիրտեր այրած էր -պէտք է ենթադրելժամանակին։ Խօսակցութիւնը կը թափառի Փարիզի վրայ. -Ինչե՜ր ունիք արդեօք պատմելիք, ինչե՜ր տեսած ըլլալու էք։ Անդին՝ պարոնիկ մը սէգ եւ ծիծաղելի երեւոյթով ճառ ըսելու ձեւով մը ոտքի կ՚ելնէ եւ հանդիսաւոր՝ կը հարցնէ. -Տիկինը որչա՞փ ատեն Փարիզ մնաց։ -Ութը տարուան մօտ։ -Օհ, օհ, բաւական ժամանակ է եղեր, կը բացագանչէ ուրիշ մը, տիկին Էֆթիկ, բարակ շրթունքներով եւ թառամած արտեւանունքներով 40-50 տարեկան կին մը։ -Է՛ նայինք բան մը սորվեցա՞ք այդչափ ատենուան մէջ։ Ձայնին մէջ յայտնի չարակամութիւն կայ, շատ աղէկ գիտէ թէ ի՛նչ ընելու գացեր էի Փարիզ ու այս անիմաստ անճոռնի չարութիւնը զիս մէկէն սաստիկ կը վիրաւորէ իբր թէ իր աղտոտ եւ երկայն եղունգները սրտիս մէջ մխած ըլլար։ Քանի մը հոգի իրարու երես կը նային եւ կը խնդան. այն աստիճանի դիւրազգած դարձած եմ արդէն որ իմ ներքին յուսաբեկութիւնս չյայտնելու համար կ՚ուզեմ մեկնիլ, մեկնիլ անմիջապէս եւ բարեկամիս կը դառնամ. բայց անիկա արդէն մէկը գտած եւ խօսակցութեան բռնուած է։ Իր այս տարօրինակ ընդունակութիւնը ամէնէն աննպաստ պայմաններու մէջ ալ շահեկան բան մը գտնելու եւ ամէնուն հետ յարմարելու՝ զիս միշտ հիացուցած է։ Րոպէ մը ականջ կը դնեմ. եկեղեցական երաժշտութեան վրայ կը խօսին։ Ծերուկ եւ կորաքամակ մարդ մըն է իր խօսակիցը եւ անմիջապէս կ՚անդրադառնամ որ հոն գտնուողներուն մէջ արդարեւ մինակն է որուն դէմքը համակրանք կը ներշնչէ։ Իրարու կը ժպտինք հեռուէն եւ բարեկամս նորէն ծերուկին օձիքէն կը բռնէ։ -Բայց կարծեմ տիկինը գրականութեամբ զբաղած է, կ՚ըսէ պարոնիկը։ Զարմանալի կերպով գրականութիւն բառը զիս կ՚ամչցնէ եւ կը զգամ որ կը կարմրիմ… Չեմ գիտեր ինչո՞ւ փափաք կը զգամ բողոքելու եւ ժխտելու իբր թէ շատ ամօթալի բան մը վերագրած ըլլային ինծի… Կամաց-կամաց վատ երկչոտութիւն մը կը գրաւէ հոգիս… Ինչո՞ւ համար՝ չեմ կրնար բացատրել, միայն կը զգամ, որ այդ սրահին մէջ, այդ մարդերով շրջապատուած տիկին Էֆթիկի կասկածելի նայուածքին ներքեւ գրականութեամբ զբաղած ըլլալս խոստովանիլը ամօթալի բան մըն է, այո՛, բացարձակապէս, որովհետեւ անհունապէս ծիծաղելի կը թուի ինծի։ Բայց պարոնիկը կը պնդէ եւ մանրամասնութիւններ կը հարցնէ. տիկին Էֆթիկ իմ աններելի երկչոտութենէս քաջալերուած՝ անպատկառօրէն կ՚ըսէ. -Այնքա՜ն կան գրագէտներ, ի՞նչ բանի կը ծառայէ։ Մէկէն կը փոխուիմ եւ ձայնս մասնաւոր շեշտ մը կ՚առնէ որ զիս կ՚ապահովէ։ -Թերեւս կ՚ենթադրէք որ ձեզ ծառայելու կամ ուրիշներուն ծառայելու համար գրականութեամբ զբաղած եմ… -Ադ ըսել չեմ ուզեր, բայց այնչա՛փ… Տիկին Կորիկեան կը միջամտէ. -Չէ, տիկին, ըսել կ՚ուզէ որ ուրիշ աւելի շահաբեր բան մը սորվէիք, անանկ ալ ութը տարի կեցեր էք, անանկ ալ… -Հապա՛, օրինակի համար, քօրսէ շինել սորվէիք. լաւ քօրսէ շինող բնաւ չկայ Պոլսոյ մէջ, հոսկէց չափերը կը ղրկեն Փարիզ եւ բերել կու տան։ -Ի՞նչ զարմացում պատճառելու է հոստեղէն ղրկըւած չափերը Փարիզի գործաւորուհիներուն, կ՚ենթադրեմ… Տիկին Կորիկեան պահ մը շուարած կը նայի ինծի, յետոյ չի հասկնար եւ խօսքը փոխելով տիկին Էֆթիկի կ՚ուղղուի։ -Ձեզի բան մը ըսե՞մ, կը յայտարարէ, այդ ալ ըրի բայց օգուտ չտեսայ, վերջապէս իմ մարմինիս յարմար քօրսէ մը չկրցայ շինել տալ։ Խօսակցութիւնը մէկէն կը դառնայ քօրսէին վրայ եւ այդ կիները լրբօրէն հոն գտնուող abruti<ref>Ապուշցած, շշմած։</ref> այրերուն քով իրենց լպրծուն եւ տգեղ մերկութիւնները շօշափող բաներու վրայ կը խօսին։ Այդ միջոցին կը յաջողինք մեկնիլ. բաց օդը քիչ մը կ՚ոգեւորէ մեզի եւ մէկ շունչով քանի մը այցելութիւններ մէկէն կ՚ընենք, առաւել կամ նուազ նոյն տաղտկացուցիչ խօսակցութիւնը, նոյն ապուշութիւնը, հոս-հոն համեմւած ըմբոստացնող չարութիւնով մը։ Վերջին այցելութեան -վարժապետի մը տունը— դուրսէն կը լսենք բուռն վիճաբանութեան մը աղմուկը. վայրկեան մը կը կենամ։ -Եթէ՛ չերթայի՛նք այսօր։ -Եկո՛ւր, վերջանայ, կ՚ըսէ բարեկամս։ -Խոստովանէ որ անիմաստ եւ յիմար բան է այնպիսի մարդոց տունը երթալ որոնք ոչ մէկ կերպով կը շահագըրգռեն մեզ. ի՛նչ corvée<ref>Բռնի աշխատանք, տարապարհակ (թիապարտի)։</ref> … աւելի բնական չէ՞ չմօտենալ իրենց, ըսէ՛։ -Եթէ հարկ ըլլայ շահեկան եւ սիրուած մարդերը որոշել անտարբերներէն, կարծեմ գրեթէ առանձին պիտի ապրինք։ -Աւելի լա՛ւ, բարեկամս, աւելի լա՛ւ։ Այլ սակայն բարեկամս այնքան լաւ կը համոզէ զիս ընկերականութեան առաւելութիւններուն վրայ որ կը համակերպիմ Սերոբեան էֆէնտիին աղմկալից տունը մտնելու։ Տիկին Սերոբեան մեզի կ՚ընդունի երկու տարեկան տղայ մը գրկած. իր ետեւէն մինչեւ սանդուխին գլուխը ամէն տարիքէ տղոց շարք մը կ՚երկարի։ -Օ՛հ հրամմեցէ՛ք, բարի եկաք։ Հոս գոնէ եւրոպականացած ըլլալու յաւակնութիւններ չկան. ամէն բան պա՛րզ եւ մաքուր է տունին մէջ, ընդարձակ մարմարեայ բակը՝ ճերմակ եւ լուսաւոր՝ տրամադրութիւններս կը փոխէ եւ գրեթէ զուարթօրէն կը բարձրանամ սանդուխներէն տղոց իւրաքանչիւրը փայփայելով։ Սերոբեան էֆէնտի, նիհարկեկ եւ ոսկրուտ մարդ մը, նախկին ձայնաւոր, նախկին հսկող, հետզհետէ մասնագէտ ուսուցիչ եւ տեսուչ՝ վարժապետական բոլոր վիճակներէն անցած է, հետեւաբար կազմական կանոնագրին բոլոր ութիւնները գաղտնիք չունին իրեն համար. իր տրամաբանական կոչումը քահանայութիւնն էր բնականաբար, բայց Սերոբեան էֆէնտի կատաղի հակակղերական մըն է. այս ատելութիւնը կղերի դէմ անիմաստ, անգիտակից եւ որեւէ հիմնական պատճառէ զուրկ ատելութիւն մը, իր գլխաւոր կիրքն է, գրեթէ իր գոյութեան իրաւունքը կը կազմէ, հապա եթէ քահանաները չըլլային որո՞ւ վրայ թափէր իր մաղձը. ատելութիւնը տիրական պէտք մըն է տեսակ մը մարդոց համար ինչպէս սիրելու պէտքը ուրիշներու։ Այլ սակայն Սերոբեան էֆէնտիին հակակղերականութիւնը մի՛ կարծէք որ իր ազատամտութեան արդիւնքն էր. ընդհակառակը հին գլուխ մըն է անիկա բառին բովանդակ նշանակութեամբը. իրեն համար այսօրուան վարժապետները վարժապետ չեն, տիրացուները՝ նոյնպէս, թաղեցին՝ նոյնպէս. ոսկեդարը իր երիտասարդութեան ատենն էր. ըստ իրեն պտուղները անգամ այն ժամանակուան համը չունին։ Սերոբեան էֆէնտի այն թիփերէն է, որոնց համար ամէն աղէկ բաներ անցած են այլեւս անդառնալիօրէն։ -Հիմակուան խնձորները խնձո՞ր են… Հիմակուան մարդիկը մա՞րդ են… Այսօր զուարճանալ չեն գիտեր, դրամ շահիլ չեն գիտեր, օդերը, տարւոյն եղանակները անգամ փոխուած կը թուին իրեն։ -Դրամը մեր ատենը կը շահուէ՜ր… Ձմեռը մենք տեսած ենք, հիմակուան ձմեռները ի՞նչ են… Ու հակառակ բոլոր այս բաներուն Սերոբեան էֆէնտի ներքնապէս անվնաս մարդ էր եւ իր մազերը ճերմկցուցած էր իր բազմաթիւ ընտանիքին ապրուստը հոգալու տաժանելիօրէն։ Այս միջոցին իր շուրջը հաւաքուած էին բացի թաղին ուսուցիչներէն մէկ-երկու բարեկամներ եւ շատ տաք վիճաբանութեան մէջ էին կրթական խնդրի մը վրայ, երբ մենք սրահէն ներս մտանք ամէնքը մէկանց լռեցին. Սերոբեան էֆէնտիին ձեռքերը դողդղացին իմս բըռնած ատեն։ Զիս ներկայացուց ուրիշներուն. -Իմ նախկին աշակերտուհի՛ս։ Յետոյ ինծի մօտեցուց ծերունիի մը, որ բազմոցին անկիւնը նստած կը հետեւէր ամէնուն շարժումներուն եւ երբեմն կը խնդար ինքնիրեն։ -Նիկողոս աղա՛, ճանչցա՞ր, քու ալ աշակերտուհիդ է։ -Իրա՛ւ ես, իրա՛ւ, մրմնջեց ծերունին եւ աչքերը դարձուց ինձմէ։ Ես զինքը ճանչցայ սակայն, խեղճ մա՛րդը. նախկին պատուելի մը, որ Սկիւտարի ամիրաներուն փարթամ շրջանին հասած եւ անոնց սերունդէն շատերու այբուբէնը սորվեցուցած էր. յետոյ ամէն միջոցէ զուրկ՝ ազգային վարժարանը ընդունած էին զինքը մինչեւ որ Ուսումն. Խորհուրդը հոնկէց ալ կը ճամբէ, վկայական չկրնալ ստանալուն համար. անկէց ետքը թափառական եւ անորոշ վիճակ մը անցընելով յիմարութիւն եկած էր վրան եւ բոլորովին անկարող դարձած էր աշխատելու։ Ներկաներէն շատերը ծանօթ էին արդէն ինծի եւ ոմանք զիս գիրցած, ոմանք զիս նիհարցած գտնալնէն ետքը՝ վերսկսան իրենց աղմկալի վիճաբանութեան. հետզհետէ ձայները բարձրացան եւ ատեն մը եղաւ որ գրեթէ ամէնքը մէկ կը պոռային եւ ալ բան մը չէր հասկցուեր. երբեմն քովէս յիմար ծերունին կը մրմնջէր. -Իրա՛ւ ես, իրա՛ւ… Ու իր երկարաձգուող քրքիջը կը խառնուէր միւսներուն աղաղակներուն։ -Իրա՛ւ ես, իրաւ։ Ամէն անգամուն որ իր հատկլտուող ձայնը կը լսէի քովէս, իրեն կը դառնայի, բայց անիկա իր խոնաւ եւ գրեթէ անլոյս աչքերը կը գոցէր։ Զիս ճանչցա՞ծ էր թէ չէ, կու լա՞ր թէ կը խնդար, խեղճ մա՜րդը… Ճշմարտութիւնը այն է որ թէ՛ խնդալու բան կար, թէ՛ լալու։ Բարեկամս դրանը մօտ կեցած վիճաբանողներուն շարժումները կը դիտէր. հոս ալ օտար էինք մենք եւ առանձնացած. անմիջապէս զգացի ատիկա եւ որպէսզի այցելութեան պատշաճ ժամանակը դիւրաւ անցնի, սկսայ դիտել եւ քննել մարդոց գլուխները։ Եթէ երբեք ըրած էք այսպիսի բան մը պիտի հասկընաք անմիջապէս անձկութեան, հետաքրքրութեան եւ տխրութեան խառն զգացումը որ ես՝ նորեկ այդ միջավայրին մէջ ունեցայ. ծերունիին գանկը թեթեւ մը տափակ ճակտին վրայ կը բարձրանար մինչեւ գագաթը եւ յետոյ կ՚իջնար մէկէն խուսափող գիծով մը գրեթէ առանց կորութեան մինչեւ ծոծրակը, բոլորովին ծածկուած խիտ, ճերմակ կարճ մազերով որոնք կը յառաջանային մինչեւ յօնքերը, ինչպէս ծոծրակին վրայ տարածուելով կը կորսըւէին օձիքին մէջ. տմոյն եւ խորշոմած դէմքին վրայ պեխերը եւ մօրուքը մկրատով կտրտուած կը ցցուէին ցանցառ եւ կարծր մազի թելերով որուն մէջտեղէն ստորին շրթունքը տարօրինակապէս կը կախուէր վար լորձունքոտ եւ թոյլ։ Ինչ որ զարմանալի էր սակայն, միւսները, առողջները առաւել կամ նուազ կը ներկայացնէին իրենց դէմքին եւ գանկերուն վրայ այնպիսի կազմութեան պակասաւորութիւններ որ, քիչ մըն ալ, եւ ինքզինքս aliénéներու<ref>Հոգեկան հիւանդ, խելագար։</ref> սրահ մը պիտի կարծէի. յայտնի էր թէ այդ մարդիկը անձուկ գաղափարներու մէջ խեղաթիւրուած, սնունդի եւ առողջ օդի պակասութեան ենթարկուած եւ տղայութիւններնէն ի վեր փակուած մեր վարժարաններու թէ՛ նիւթապէս եւ թէ՛ բարոյապէս վատառողջ մթնոլորտին մէջ, ապասերուած էին բոլորովին, իրենց մտքին բնական զարգացումը արգիլուած էր եւ մէջտեղ եկած էր ողորմելի սերունդ մը որ վարժապետներու դասակարգը կը յատկանշէ։ Քովէս ծերունին միշտ կը կրկնէր. -Իրաւ ես, իրա՛ւ։ Սենեակը այնքան լեցուած էր ծխախոտի ծուխով եւ պոռացող մարդոց շունչով որ խոհեմութիւն սեպեցի մեկնիլ փութով։ Փողոցը՝ բաւական ատեն տխրած քալեցինք. յուսաբեկութիւն եւ զղջում կար մեր մտքին եւ խօսքերուն մէջ։ -Ի՜նչ խենթ բան ըրինք վերադառնալով, եւ ըսել որ այլեւս այս միջավայրին մէջ պիտի ապրի՛նք… Անկէց ի վեր քանիցս, առիթը պիտի ունենայի դըժբախտաբար, այդ խօսքը կրկնելու։ Հետզհետէ սարսափ մտաւ հոգւոյս մէջ. եւ կարելի՞ էր արդէն իրաւամբ չսարսափիլ. պէտք էր այլեւս այդ մարդոց մէջ ապրիլ, անոնց հետ շփման մէջ ըլլալ ու լսել իրենց ձայնը, աններդաշնակ եւ կեղծուած իրենց մանուածապատ եւ անմաքուր զգացումները արտայայտելու համար. ու մանաւանդ ստիպուած ըլլալ կրելու աներեւակայելի տգեղութիւնը իրենց շարժումներուն, հագուածքին, բնակարաններուն եւն. ։ Ահաւասիկ սակայն ասոնք ամէնքն ալ պարկեշտ, պատուաւոր եւ խելացի մարդիկ գիտէինք մինչեւ հիմա եւ դեռ ամէնքն ալ այնպէս կը կարծեն զիրենք։ Հետզհետէ կը բարձրանանք խօսակցելով. հայոց գերեզմանատան ճերմակ քարերը կը տարածուին գեցեղիկ ծառերու հովանիին ներքեւ։ -Կ՚ուզէք, մտնանք անգամ մը։ Բայց դուռը գոց է եւ մեր ճամբան կը շարունակենք։ Յանկարծ բարեկամս կը կենայ։ Արեւը մայրը մտած է բայց արեւմուտքի կողմը երկինքը ոսկեզօծ է բոլորովին եւ հեռուէն ծովի կապոյտ գիծէ մը անդին քաղաքին սիլուէթը մանիշակագոյն եւ կապտորակ կ՚ուրուագծուի գմբէթներու կորութիւններով. մինարէներ եւ նոճիներ անհամար կը սլանան եւ իրենց գագաթները կը կորսուին հորիզոնին ոսկիին մէջ։ Առաւօտեան գիւղանկարներու խաղաղ գեղեցկութիւնը չունին թէեւ, բայց գերազանցապէս վրդովիչ բան մը կայ գիծերու եւ գոյներու մէջ, որոնց ամբողջութիւնը տեսակ մը առեղծըւածային arabesque<ref>Արաբական ոճով զարդանկար։</ref> կը կազմէ իբր թէ իրենց խորը խորհրդանշական մտածում մը ունենային ծածկուած։ Լոյսը փայփայանքով կ՚անցնի ամէն բանի վրայէն եւ իրեն մարմրող երանգները թանկագին քարերու ցոլքեր ունին որ ասդին-անդին զմրուխտի կանանչներ եւ սուտակի կարմրութիւններ կը ցանցնեն։ Հորիզոնին ոսկին կը տարածուի, կ՚ընդլայնուի եւ այնպիսի ուժգնութիւն մը կ՚առնէ որ չենք կրնար շեշտակի նայիլ։ Եւ այդ ոսկիէ անձրեւին ներքեւ քաղաքին սիլուէթը կը մթննայ եւ սեւ ու որոշ գեղեցիկ հակադրութիւն մը կազմելով կը տարածուի վեհօրէն Վոսփորի դիմացի եզերքին վրայ։ Զարմանալի չէ որ բիւզանդացիները կը նախընտրէին իրենց պատկերներուն ոսկիէ fond<ref>Խորք։</ref> մը շինել քանի որ անոր կախարդիչ գեղեցկութիւնը յաճախակի դրոշմուած էր իրենց միսթիք մտքերնուն մէջ։ Նեղուցին կապոյտ գծէն ասդին Սկիւտար կը բարձրանայ հետզհետէ նոր բուսականութեան մը մէջէն ցուցադրելով տանիքներու կղմինտրներու տաք կարմիրը։ Ասդին-անդին ծխաններէ թեթեւ ճերմկորակ մուխ մը կը ծածանի։ Քանի մը քայլ եւս եւ ահա կը տեսնենք գերեզմանոցի նոճիները երեկոյեան այս ժամուն բոլորովին սեւ՝ որ խմբովին բուրգերու պէս հոյակապ կը բարձրանան ոսկեզօծ երկնքին վրայ։ Հովը թեթեւ մը կ՚օրօրէ զիրենք եւ գագաթները կը մերձենան երբեմն ու իրենց սեղմ եւ ցից ճիւղերը մասնաւոր եւ ներդաշնակ սօսաւիւն մը ունին որ կը մրմնջէ գերեզմանաքարներուն մէջերէն նուիրական աղօթքի մը պէս։ Հեռուն, աւելի հեռուն, նոճիներու շարքը կը տարածուի հոծ եւ մթին. խէժի, թարմ հողի եւ անանուխի խառն բուրմունք մը կը ծածանի օդին մէջ եւ մինչեւ շրթունքիս վրայ կարծես կը զգամ դառն համը։ Եւ ասիկա տեսակ մը անբացատրելի զգացում մը կը ներշնչէ որ նոյնիսկ մթնոլորտին կու տայ հեշտագին թրթռացում մը. ինծի կը թուի թէ օդը բեռնաւորուած կու գայ արեւելեան երգերու երկարաձգուող եւ ողբագին ելեւէջներով։ Ու քանի կը յառաջանանք, նոճիներու ետեւէն հորիզոնին ոսկին կը մարի տեղի տալով պղնձագոյն կարմիրին որ իր կարգին վարդագոյնի ամէն երանգները փոխելով կը տժգունի եւ կը հալի գորշ մանիշակագոյնի մը մէջ։ Բարեկամս այն ատեն ինծի կ՚ըսէ դիմացի զմայլելի հեռապատկերը ցուցնելով. -Կը տեսնա՞ս, ասիկա մոռցնել կու տայ շատ մը բաներ եւ բոլորովին կը մխիթարէ. ասիկա պիտի բաւէ երջանիկ ապրելու մինչեւ ետքը։ -Իրաւ ե՛ս, իրա՛ւ, կ՚ըսեմ յիմար ծերունիին պէս անգիտակցօրէն եւ աչքերս խոնաւ։ == Դ == Շատ ծանր քունէ մը ետքը, գլուխս յոգնած կ՚արթըննամ կանուխէն. նախորդ գիշեր Կիւրեղեան էֆէնտիին տունը -ուրիշ ուսուցիչ մը— դարձեալ ուժգին վիճաբանութեան ներկայ գտնուած էի որ մինչեւ վիրաւորիչ խօսքերու յանգեցաւ, բուն խնդիրը՝ տղոց ըստ կրօնքի աւանդութիւններո՞ւն թէ ըստ գիտական ճշմարտութիւններուն դաստիարակութիւն մը տալու վրայ էր. վարժարաններու ծրագիրը ասոնցմէ որո՞ւն վրայ պէտք էր ձեւուած ըլլար։ Յայտնի էր թէ երկուքը մէկ հաշտ չէին կրնար ընթանալ. ասիկա ամէնքը մէկ կ՚ընդունէին արդէն։ Ոմանք գիտականը կը պաշտպանէին եւ կ՚ըսէին, թէ ամօթ էր այս դարուս մէջ տղոց Ադամ Եւայի առասպելին վրայ խօսիլ. ուրիշներ -մեծամասնութիւնը— անհաշտ կը գտնէին այդպիսի խիզախ ծրագիր մը մեր տոհմային բարքերուն ու պահանջներուն հետ եւ կը պնդէին, թէ մեզի համար կրօնքը կենսական կարեւորութիւն մը կը ներկայացնէ եւ այդ կարեւորութիւնը պէտք է ներշնչենք մեր տղոց՝ իրենց մանկութենէն։ Մինչեւ հոս ամէն բան լաւ էր եւ արդէն հանդարտօրէն եւ շատ քաղաքավար կը խօսակցէին հոն ներկայ գտնուող էֆէնտիները. կիները մէկ կողմ հաւաքւած իրարու երես կը նայէին ժպտելով եւ կամ զիրար կը լրտեսէին։ Բայց ահա յանկարծ չեմ գիտեր ինչպէ՛ս մէկը կը յանդգնի Տարվին բառը արտասանել որուն կը յաջորդեն մարդուս կապիկէն սերած ըլլալու ենթադրութիւնները, եւայլն. այն ատեն -ամէնքն ալ ծիծաղելիօրէն տգէտիրարու պարզապէս խեղկատակ խօսքեր կ՚ընեն պոռալով, ինքզինքնէն ելած, այսահարի նման… ալ բան մը չեմ լսեր բնականաբար, միայն ձայնի առաւել կամ նուազ կոպիտ շեշտերը հարուածներու պէս անխնայ կ՚իյնան ուղեղիս մէջ. եթէ մինակս ըլլայի շատոնց արդէն ո l’anglaise<ref>Մեկնիլ՝ առանց մնաք-բարովի։</ref> մեկնած կ՚ըլլայի, բայց բարեկամս չեմ գիտեր ո՛ւր ծածկըւած էր. մնաց որ տան տիրուհին coup sur coup<ref>Ետեւ ետեւի, անդադար։</ref> ափսէներով ներս կը մտնար եւ հարկ էր ըստ Սկիւտարի պատշաճութեան -ինծի մասնաւոր կերպով յանձնարարած էին— ամէն հրամցուած բանէն անմիջապէս ետքը չմեկնիլ։ Մէկ կողմէն ստամոքսս բեռնաւորուած զանազան դժուարամարս բաներով, միւս կողմանէ ենթարկուած գիտակա՞ն թէ կրօնական վիճաբանութեան մը աղմուկներուն, պէտք էր որ գերմարդկային առողջութիւնով մը օժտուած ըլլայի տոկալու համար անվնաս։ Այսպէս գիշերը երկար ատեն տանջուեցայ յամառ գլխի ցաւէ մը եւ հիմա իրաւամբ այնքա՛ն յոգնած կը զգամ ինքզինքս որ պիտի ուզէի մինչեւ իրիկուն ճերմակ սենեակին մէջ, ճերմակ բազմոցին վրայ երկնցած դիմացի գեղեցիկ եղեւինին նայիլ։ Առաւօտը սքանչելի է բոլորովին. կաթնագոյն մշուշը ամէն բան կը քօղարկէ փետուրի փափկութիւնով մը. ընդարձակ պարտէզին մէջ թաւիշի պէս կանանչութիւն մը թեթեւ կը սարսռայ սիւքին ներքեւ եւ ադամանդի պէս ջինջ ցօղի կաթիլներ կը նշուլեն վճիտ ցոլքերով. յասմիկի թուփ մը պատին վրայէն մագլցելով դէպի վեր կը կարկառէ իր նորաբոյս ճիւղերը եւ իր թարմ ծաղիկներու հեշտագին բուրմունքով կը խնկաւէտէ մթնոլորտը. հեռուէն տարտամօրէն մանիշակի, վարդի, շահպրակի հոտեր կը հասնին եւ կը խառնուին միասին պահ մը, բայց սիւքը կ՚առնէ կը տանի զանոնք եւ յասմիկին զգլխիչ բուրմունքը միակը կը տիրէ առաւօտուն. լուսաւոր, թեթեւ մշուշը կը սկսի տեղ-տեղ վարդագունիլ եւ կը ծածանի շղարշի մը պէս ամէն կողմ ներդաշնակելով գոյները եւ ձեւերը գեղեցիկ միութեան մը մէջ։ Քանի մը ծիծեռնակներ ճչելով կ՚անցնին արագ կաթնագոյն օդին մէջէն եւ եղեւինին գագաթին վրայ կապոյտ կուրծքով խոշոր թռչունը թեւերը բացած հըրճւանքով կը կոչէ։ Ալ մտադրած եմ բոլորովին իմ ուզած ձեւովս ապրիլ եւ ինքզինքս պաշտպանել տիկին Էֆթիկներու ներկայութենէն եւ վարժապետներու վիճաբանութիւններէն. ալ աչքերս պիտի չկրնան հանդուրժել թունաւոր, պրպտող, լրտեսող նայուածքներուն եւ ոչ ալ պիտի ուզեմ մտիկ ընել իմաստակ եւ ծիծաղելի խօսքեր։ Արեւը չ՚ուշանար գալու, եղեւինին ճիւղերը կը բոցավառին եւ քանի մը վայրկեանի մէջ մշուշը կ՚անօսրանայ, կը փարատի։ Ի՜նչ հեշտ է այսպէս նայիլ դիմացդ եւ յագենալ գեղեցկութենէ. արդեօք երէկ գիշերուան վարժապետները չե՞ն տեսնար այս լուսաւոր երկինքը, այս հեռապատկերները, բոլոր հրճուանքը գեղեցիկ գոյներուն եւ ձեւերուն։ Ի՞նչպէս կ՚ըլլայ որ քիչ մը խաղաղ գեղեցկութիւն չի մտնար իրենց ատելութիւնով լեցուն եւ մթին հոգիներուն մէջ եւ ի՛նչպէս կ՚ըլլայ նաեւ որ տիկին Էֆթիկները իրենց միսը դղրդուած չեն զգար արեւին փայփայանքէն եւ հոգիով ու մարմնով թառամած ու անողոք կը մնան այս հրաշալիօրէն թելադրող մթնոլորտին մէջ. որովհետեւ, ահաւասիկ, հակառակ գէշ անցուած գիշերի մը, հոգիիս մէջ հիմա ցնծուն երգ մը կայ կարծես որ զիս կը բուժէ, որ խանդաղատանք եւ գորով կը դնէ սիրտիս մէջ եւ նոյնիսկ մոռցնել կու տայ ինծի վիճաբանողներու դէմ ունեցած իրաւացի հակակրութիւնս։ Բարեկամս ընդունելով հանդերձ թէ երէկ Կիւրեղեանին հիւրերը չափազանց աղմուկով կը յայտնէին իրենց միտքը, անբնական կը գտնէ որ ես այնքան թշնամի ըլլամ գաղափարներու փոխանակութեան… ի՞նչ, բան մը չկայ որ ինծի այնքան անօգուտ յոգնութիւն եւ դժգոհութիւն պատճառէ որքան վիճաբանութիւնները նոյնիսկ երբ շատ շահեկան նիւթի մը վրայ եւ ձեռնհաս անձերու կողմէ ըլլան. ըստ իս բոլոր վիճաբանութիւնները ամուլ են որովհետեւ իւրաքանչիւր վիճաբանող հաստատ համոզուած է իր ըսածին եւ շիւղի չափ տեղի տալ չ՚ուզեր եւ նոյնիսկ եթէ պատահի որ հակառակին ճշմարիտ ըլլալը հասկնայ՝ նորէն արդիւնք մը յառաջ չի գար. ամէնէն լուրջ, խելացի, կարող համարուած մարդերուն իսկ հոգիին խորը այնպիսի ծածկուած սնոտի հպարտութիւններ կան, այնպիսի անխոստովանելի տկարութիւններ որ չեմ գիտեր թէ երբեք պատահա՞ծ է մէկու մը լսել սա խօսքերը. -Իրաւունք ունիք, սխալեցայ, տարբեր տեսակէտէ առի խնդիրը, ձեր ըսածին համոզուած եմ հիմա բոլորովին։ Ասկէ զատ թողլով օգտակարութեան խնդիրը, տըգեղ, տմարդի բան է, մէկու մը տունը երթալ բարեկամի ձեւին տակ եւ հոն ճիշդ այնպիսի կարծիքներ յայտնել եւ պնդել այդ կարծիքներուն վրայ որոնք բոլորովին հակոտնեայ են միւսին կարծիքներուն եւ որով վիրաւորիչ իրեն համար։ Բարեկամս հակառակին համոզուած է եւ քիչ մը կը խօսինք այս նիւթին վրայ -օ՛հ քիչ մը— որովհետեւ կը վախնամ որ վիճաբանութեան մը փոխուի մեր կարծիքներուն տարբերութիւնը։ -Ինծի համար, կ՚ըսէ, առիթ մըն է զիս շահագրգռող նիւթի մը վրայ ուրիշներուն տեսակէտները տեսնալ, անոնց փաստերը մտիկ ընել եւ կշռել իմիններուս հետ։ -Է՛ ըսենք որ ուրիշներուն փաստերուն եւ տեսակէտներուն տեղեկացար, ի՞նչ կ՚ըլլայ։ -Այն կ՚ըլլայ որ խնդիրը իր ամէն կողմէն ճակատած կ՚ըլլամ, աւելի խորը թափանցած։ -Կը կարծե՞ս որ իրարու երեսի գրեթէ պոռալով խնդիրի մը խորը կը թափանցուի. ատիկա ուրիշ բանի չի ծառայեր բայց եթէ յաճախ յարգուած բարեկամի մը արժանապատուութիւնը վիրաւորել, կամ փոխադարձաբար զիրար չճանչնալ, չիրար չկարենալ գնահատել, որովհետեւ այն ատեն գաղափարի մը մոլեռանդութեան մէջէն է որ պիտի դատէք ուրիշները։ -Քանի որ իմ կարծիքս չունի, տխմար մըն է, անկարող մըն է՝ սովորական եզրակացութիւնն է վիճաբանողներուն։ -Օհ գիտեմ, գաղափարի մը վրայ երկար ատեն թառելու մտածումն է որ քեզ կը խրտչեցնէ, ատիկա կնոջ մտքին յայտի տկարութիւնն է։ -Բարեկամս, գիտես որ բնաւ ֆէմինիսթ չեմ եւ բնաւ փոյթս չէ թէ իմ ուղեղս իր տեսակին մէջ գերազա՞նց է այր մարդուն ուղեղէն թէ ոչ եւ ասիկա շատ բարեբախտաբար, որովհետեւ հիմա կատաղի վիճաբանութեան մը մէջ պիտի իյնայինք եւ ապահով, իմ ուղեղիս որակը քննելէ աւելի կ՚ընտրեմ երջանիկ inférioritéի<ref>Ստորակայութիւն։</ref> մը մէջ ապրիլ եթէ ատիկա ինծի թոյլ կու տայ սքանչելի եւ հոտաւէտ խահուէի մը բուրմունքը եւ հեղուկը ներշնչելով աչքերս դանդաղօրէն պտտցնել սա աղուոր բաներուն վրայ։ -Մէկ խօսքով եթէ քեզի ծուլութեան իրաւունքը տար։ -Է՜հ, ինչո՞ւ չէ, եւ կը կարծեմ որ եթէ ֆէմինիսթները իրա՛ւ խելացի ըլլային՝ այդ իրաւունքը որ արդէն ունէին, ձեռքէ չէին հաներ. բանն այն է որ սակայն այդ իմաստակներուն պատճառաւ այնքան գերազանցօրէն խելացի կիներ տուժելու վրայ են։ == Ե == Կէսօրէ վերջը երկու սկիւտարցի տիկիններու այցելութիւնը կը խանգարէ իմ խաղաղ ծուլութիւնս, որ ըստ բարեկամիս անհանգստող համեմատութիւններ առնելու վրայ է։ Այլ սակայն իրիկունը բարեկամիս հրաւէրին՝ դէպի բարձունքը ելլելու, չեմ դիմադրեր եւ շտապով դուրս կ՚ելլեմ իմ հիւրերուս ետեւէն որոնք իրենց գիրուկ թիկունքը դարձուցած արեւմուտքին տատանելով կը հեռանան ուս ուսի հարազատ քոյրերու պէս. զիս բամբասելու վրայ են անշուշտ. այնչա՛փ համաձայն կը թուին իրարու. փորձառութեամբ գիտեմ որ երկու կիներ բացարձակ համաձայնութեան մը կը հասնին երբ մէկու մը վրայ գէշ խօսելու զբաղած են միայն. բամբասանքին այս թանկագին եւ բարերար ազդեցութիւնը հաստատելէս ետքը կիներու մէջ, միշտ զարմացած եմ որ բարոյախօսները գէշ ունակութիւն մը համարած են զայն։ Օդը մեղրի պէս քաղցրահամ է. մօտակայ պարտէզէ մը ծաղիկներ թառամելէ առաջ կ՚արտաշնչեն իրենց վերջին շունչը ու մորթիս վրայէն փայփայանքի պէս կ՚անցնի թափառական դեղին փոշիներու հեշտագին սարսուռը, որոնց տեւելու, ապրելու կամքով առլի մասնիկները իրենց տենչանքը կը բուրեն մեղմօրէն, Սկիւտարի ոսկեզօծ վերջալոյսի պահուն։ Առանց զգալու կը յառաջանանք եւ հիմա կը տեսնեմ Ս. Խաչ վարժարաններուն բարձրադիր շէնքերը։ Քանի՛ կը մօտենանք տղոց շշուկը եւ երբեմն ուսուցչի ձայնը ընկերացած զանգակի մը հնչիւնին կը լսենք հետըզհետէ որոշակի. տարիներէ՜, իմ մանկութենէս ի վեր, կարծես բան մը փոխուած չէ. նոյն շշուկը, նոյն ուսուցչին ձայնը, նոյն զանգակը. տպաւորութիւնը այնքան ուժգին է որ վայրկեան մը պատրանքը կ՚ունենամ ինքզինքս տղայ զգալու եւ ինծի կը թուի թէ փողոցը պիտի դառնամ, աղջկանց վարժարանի երկաթէ դուռը պիտի հրեմ ու սանդուխներէն վեր պիտի վազեմ ու սրահին մէջ ամէնքը իր տեղը պիտի գտնամ, իմ ընկերուհիներս, իմ վարժապետներս, իմ օրիորդս… Այս մտածումներով կը շտապեմ դէպի դուռը եւ կը կենամ. արձակուրդի ատեն է, պզտիկ աղջիկներ կը մեկնին խմբովին. մեր ժամանակի թիփերը, նոյն դէմքի արտայայտութիւնները, քիչ մըն ա՛լ, եւ կարծես անուններ պիտի որոշեմ. Աղաւնի՛, Զարուհի, Վարդանուշ… ու կը խորհիմ որ այդ նմանութեան մէջ զարմանալի բան չկայ եւ թէ շատ հաւանականաբար իմ ընկերուհիներուս աղջիկներն են ասոնք… ահաւասիկ, արդէն սերունդ մը գլտորած է մեր վրայէն ու բոլոր այդ նորածիլները, բոլոր այդ վաղուան սերմերը գողտր յուզմունքով մը կը լեցնեն ինծի, իբր թէ իմ աղջիկներս ըլլային։ Նոյն միջոցին խոշոր սեւ աչքեր կը տեսնեմ արցունքով ողողուած։ -Աղջիկ…, ինչո՞ւ կու լաս։ Պատասխան չի տար ու խրտչած կը հեռանայ. քովէն մէկը կը պատասխանէ. -Օրիորդը զէրօ դրաւ իրեն։ Խեղճ պզտիկ տղե՛կ, ի՛նչպէս քու արցունքներովդ աւելի ուժգին կ՚արթնցնես իմ մէջս մանկական յիշատակներ. քի՞չ լացեր եմ զրօներու, անիրաւ յանդիմանութիւններու համար. ու կարծես հիմա իրենցմէ մէկն եմ ես ալ. խեղճ պզտիկ հոգի, սիրոյ եւ գորովանքի ծարաւի, անտեսւած իմ ընկերուհիներէս եւ յաճախ անիրաւուած մեծերէն. ու ահա մի առ մի դպրոցական շրջանին օրերը կը ցցուին մտքիս մէջ, երկար, տաղտկալի եւ ծանր իմ դիւրազգաց, ջղագրգիռ մանկութեանս համար։ Շատերը երջանկութիւնը ունին իրենց մանկութիւնը վարդագոյն տեսնելու. մանկութեան յիշատակները կարծես թէ ստիպուած են թեթեւ, քաղցր եւ հաճելի ըլլալու. ինծի կը թուի, թէ պայմանադրական ձեւի մը հպատակելու համար է այդ միայն եւ թէ մեր մանկութիւնը երջանիկ չէր կրնար ըլլալ ի նկատի առնելով մեզ դաստիարակելու պաշտօն ունեցող անձերուն հոգեկան եւ բարոյական վիճակը եւ այն պայմանները որոնց մէջ ապրած ենք։ Այդ պայմանները դժբախտաբար նոյնը մնացած կը թուին մինչեւ հիմա, հո՛ն դպրոցին սեմին վրայ, արձակւող տղոց ոմանց աչքերուն մէջ տեսայ եւ ճանչցայ մեր ժամանակներուն անձկագին նայուածքը, նոյն դառնութեան ծալքը մանկական շրթունքներուն անկիւնը եւ կամ վայրենի ուրախութիւնը ազատ ըլլալու եւ ա՛լ չլսելու դաստիարակին նեղացուցիչ ջղագրգիռ ձայնը, հրամանները, արգելքները։ Տխրած կը մեկնիմ դպրոցէն եւ ճամբան բարեկամիս հետ կը խօսինք դպրոցական դէպքերու եւ թիփերու վրայ. իմ ուսուցիչներէս շատերը իրեններն ալ եղած են եւ ի՛նչ շարք չարագուշակ, տխմարօրէն խիստ բռնաւոր տիպարներու. երբեմն միայն գողտր հոգի մը կամ կարող միտք մը կ՚անցնի մեր անուանումներուն մէջ, ա՛յնքան հազուագիւտ սակայն որ մենք անգամ կը զարմանանք։ -Ան ուրիշ, անիկա վարժապետներուն շարքին մէջ մի՛ դներ։ Խօսակցութիւնը թափառելով կու գայ Ս…եանին, ֆրանսերէնի շատ հմուտ ուսուցչին որ կարծեմ քիչ մը բոլոր իր աշակերտներուն խրտուիլակը եղած է։ Բոլոր անոնք որ ֆրանսերէնի դաս առած են՝ ճանչցած են Ս…եանը. իր յիշատակը ամէնէն բուռն է իմ մէջս թերեւս անոր համար որ ամէնէն շատ իր սնոտի յաւակնութիւններով եւ բռնաւոր խստութիւնովը չարչրկած է ինծի։ Օրերով լացած եմ իր պատճառով եւ որքան ալ որ պզտիկ աղջիկները շռայլ ըլլան արցունքի, կարելի՞ է մոռնալ մէկը որ այնքան արցունք թափել տուած է. դեռ գրեթէ սարսափով կը յիշեմ իր երկայն գալարուող հասակը դասարանին սեմին վրայ որ կ՚ահաբեկէր զիս եւ անանկ շուարում մը կը պատճառէր որ գիտցածս ալ կը մոռնայի -այնքան քիչ բան— եւ տժգունած, դողահար կը սպասէի որ իմ կարգս գար դասի ելլելու. իր պզտիկ մթին աչքերը, իր հեգնող եւ անգութ նայուածքը եւ մանաւանդ իր ջղուտ մատներուն զգայնութիւնը ականջիս վրայ, չեմ կրցած մոռնալ բնաւ. ու կը խորհիմ որ այդ մարդը իրաւամբ ի՛նչ վատառողջ եւ տխուր հոգի մը ունենալու էր այնքան cynismeով<ref>Շնականութիւն։</ref> պզտիկ աղջիկները եւ տղաքը տանջելու համար։ Ս…եան մասնաւորապէս ինծի տարօրինակ վախ մը կ՚ազդէր, զոր նշմարած ըլլալու էր եւ որով կը զուարճանար. որովհետեւ ժամուան մէջ երեք քառորդը ինձմով կը զբաղէր մանրամասնօրէն դասը հարցնելով եւ պատժելով… Այլեւս մի՛ զարմանաք երբ ըսեմ թէ դպրոցէն շրջանաւարտ եղած ատենս ֆրանսերէնի գիրերը միայն կը ճանչնայի եւ շատ պղտոր եւ հարեւանցի գաղափար մը միայն ունէի լեզուին վրայ։ Այլ սակայն Ս…եան իր ճիւղին մէջ ամենակարող եւ հմուտ ուսուցիչ մըն էր։ Կ…եան եւս կարող ուսուցիչ մըն էր. խանդավառ, աշխոյժ, բարի զոր շատ կը սիրէի եւ որուն համար ամէն անձնուիրութեան կարող էի, բայց Կ…եանն էր որ առաջին անգամ այնքան ուժգնօրէն մարդկային հոգիին ճղճիմութեան գաղափարը տուաւ ինծի։ Գրաւոր քննութեան մը միջոցին էր, շարադրութիւններ կը պատրաստէինք. ընկերուհիներէս մէկը որ իմ թուաբանութեան քննութեանս օգնած էր՝ այսինքն դիտմամբ սխալ լուծած էր խնդիրս որպէսզի պակաս թիւ առնեմ, -այդ հեռատես վարպետութիւնները զիս կը հիացնէին միշտ այն ատենխնդրեց, որ փոխարէն իր շարադրութիւնը գրեմ. իմս վերջացնելէ ետքը, քիչ մը հապճեպով ընկերուհիիս համար ալ գրեցի։ Կ…եան ատենէ մը ի վեր գէշ աչքով կը նայէր ինծի. ինչո՞ւ… չեմ գիտեր, միայն թէ քանի մը անգամ յոխորտալով իր յօդուածները կարդալէ ետքը նշանակիչ ձեւով մը ինծի նայելով ըսած էր. -Կը տեսնա՞ս, գրականութեան յաւակնութիւններ ունենալը չի բաւեր, պէտք է խմոր ունենալ։ Կարծես թէ քէն ունենար ինծի, գրականութեան պէս անմատչելի եւ իրեն նման բացառիկ խմոր ունեցող անձերու յատուկ ասպարէզի մը տարտամօրէն փափաք ունենալուս։ Ինչ որ ալ ըլլայ, խեղճ մարդը դպրոցական աղջկան մը հետ չափուիլ զիջանելու համար ի՞նչ հոգեկան տագնապներու մէջ եղած ըլլալու է եւ եթէ իր տիրական, յայտնի տաղանդը չըլլար, զարմանք պիտի չպատճառէր իր ողորմելի երկչոտութիւնը։ Արդ Կ…եան իմ ընկերուհիիս, որուն շարադրութիւնը գրած էի, բարձրագոյն թիւը դրած էր եւ իմինիս ամէնէն յետինը։ Ասիկա այնքան որոշ, ջախջախիչ յայտնութիւն մը եղաւ ինծի համար մարդուս փոքրոգիութեան, տխմար քինախնդրութեան վրայ որ ապշած մնացի եւ իմ տարապայման զարմացումիս մէջ կարծելով թէ շփոթութիւն մը եղած է՝ եղելութիւնը յայտնեցի տեսուչին. — թոքախտաւոր մը որ իր անցուցած տենդագին գիշերներուն զայրոյթը տղոցմէն կ՚առնէր։ Տեսուչը հաստատեց Կ…եանին թիւերը եւ ոչ միայն ասիկա զինքը չապշեցուց, ինչպէս կը սպասէի, այլ շատ հանդարտօրէն եւ ծիծաղելի լրջութիւնով մը իմ արդէն շատ ոչինչ թիւս զրոյի մը վերածեց, քննութեան միջոցին ուրիշին օգնած ըլլալուս համար։ == Զ == Աւելի բարձրե՜րը… աւելի բարձրերը… Քանի բըլուրն ի վեր կ՚ելլենք օդը մասնաւոր պայծառութիւն մը կը ստանայ եւ հորիզոնը կը ցածնայ, հետզհետէ ծածկուելով մէկ կողմէն Սկիւտարի սգաւոր նոճիներուն եւ միւս կողմէն իրարու ետեւէ տողանցուող բլրակներուն ետեւ. միայն Վոսփորի պզտիկ մէկ մասը, լճակի մը պէս, եռանկիւնաձեւ կը նշուլէ իր լուսաւոր կապոյտով։ Իրիկուան այս ժամուն հոծ եւ ճերմակ ամպեր կը թաւալին երկնքին վրայ, հեռուն՝ գեղեցիկ Մարմարային վերեւ -կապո՛յտ գոհար— սատափի նուրբ երանգներ կ՚առնեն հետզհետէ մարելով եւ շփոթուելով հեռաւոր երկիրներու տարտամ գիծերուն հետ։ Քանի արեւը կ՚իջնայ այնքան դժուար կ՚ըլլայ զանազանել Մարմարայէն անդին ուրուագծուող լեռները եւ երկիրները ամպի ծուէններէն։ Բայց պէտք է դիմացը նայիլ եւ նայիլ միայն, որովհետեւ բառերով կարելի չէ արտայայտել այն բոլոր փառայեղ շքեղութիւնը որ մայրը մտնող արեւը ամպերուն ետեւէն կը տարածէ հրդեհուած հորիզոնին վրայ։ Ամբողջ գոյներու սէնֆոնի մըն է բոցավառ արեգակէն ճառագայթուած ու երկնքին վրայ հեռուներէն իսկ ամպի թափառական կտորներ ծիրանիներ կը հագուին։ Ոսկեքաղաքը յանկարծ, ոսկեզօծ երկինքին տակ իր բոլոր պատուհաններէն կ՚արտացոլայ բեկբեկուած ճաճանչներ որոնց լուսեղէն գիծերը կախարդիչ միջոցին մէջ arabesqueներ կը կազմեն, ամէն րոպէ նոր բեկբեկումներով յարափոխելով իրենց առեղծուածային գեղեցկութիւնը։ Միսթիք յուզմունք մը կայ հոգւոյս մէջ իբր թէ անծանօթ Աստուծոյ մը տաճարին մէջ ըլլայի ու կը մնանք հոն աչքերնիս սեւեռած մինչեւ որ արեգակը, կարմիր բոլորակ այլեւս կը թաւալի մեղմօրէն հորիզոնին գծին ետեւէն։ Դեռ յետամնաց ճառագայթներ կը մարմրին աստինանդին ու տարտամ կարմրութիւն մը տանիքներուն վրայէն կ՚անցնի, վարդագոյն երանգներ տալով պատատուկ բոյսերուն, բայց արդէն իրիկնամուտի զովութիւնը աննըշմարելի հեւք մը կը դնէ մեր ոտքերուն ներքեւ սարսռացող գունագեղ մարգագետնին մէջ ու դեղին, ճերմակ ծաղիկներ ծարաւէ եւ ջերմութենէ նուաղած իրենց պզտիկ գոյութիւնը կը ցցեն հրճուանքով։ Աւելի բարձրերը… ան … կ՚ուզեմ դեռ բարձրանալ. բայց ժամանակը ուշ է եւ բարեկամիս հետ կը խօսինք նկարչութեան եւ գրականութեան սահմաններուն վրայ։ Ըստ իս մարդուս հոգիին եւ բնութեան տեսակ մը գեղեցկութիւնները կարելի չէ իրենց հոյակապ շքեղութեան մէջ սահմանել բառերով. ի՜նչ խեղճութիւն, բառերը. յաճախ պայմանադրական վանկեր, որոնք ոչ գոյն ունին, ոչ երանգ եւ ոչ իսկ գաղափարը կամ յուզմունքը խորհըրդանշանող հնչականութիւն. եւ կամ ուրիշ բան չեն բայց եթէ անկապակից, տարտամ եւ նախնական ճիչեր, մարդկութեան առաջին թոթովումներէն ժառանգ մնացած մեզի եւ բոլորովին այլեւս օտարացած մեր զգացումներուն, մեր յուզմունքներուն։ Եւ ասիկա այնպիսի ցաւագին յուսահատութիւն մը կու տայ ինծի որ ինքզինքս երբեմն խոնարհ եւ չնչին կը զգամ եւ անկարող բոլորովին յագեցնելու ներքին շատ խռովիչ եւ շատ տիրական պէտք մը… ի՞նչպէս ըսեմ. իբր թէ շատ ծարաւ ըլլայի եւ գաւակը շրթունքիս՝ զգալով ջուրին զովութիւնը, չկարենայի նոյնիսկ կաթիլ մը խմել։ Եւ այն ատեն ի՞նչ փոյթ միջոցը. կ՚ուզէի նկարիչ ըլլալ եւ երաժիշտ միանգամայն, կ՚ուզէի կարենալ նաեւ եբենոսի սեւութեան կամ մարմարիոնի ճերմակութեան մէջ սեւեռել յաւիտենական գիծեր, կ՚ուզէի գոյներու հեշտանքով եւ ձայներու ճկուն խորութիւնովը կարկառել Մարդկութիւնը իր համադրական եւ կատարեալ ձեւին մէջ, ինչ որ ահաւասիկ Սկիւտարի վերջալոյս մը շքեղ եւ խռովիչ կ՚արթնցնէ հոգւոյս մէջ. յուզմունքով եւ վայելքով խառն երկչոտութիւն մը գրեթէ։ Այսպէս կը խօսինք երկարօրէն. գանկիս մէջ գաղափարները նախ խուռն եւ անորոշ, կը սկսին ձեւ առնել, կազմուիլ եւ շատ դիւրաւ կը ներկայանան հետզհետէ ու դիւրութեամբ միտքս կը բացատրեմ իբր թէ գրգռիչ ըմպելի մը առած ըլլայի. մտածումներու եւ յուզմունքներու այդ յաճախումը հաճելի ջերմութիւն մը կու տայ ճակտիս, որ աւելի հեշտ կը դարձնէ ինծի խօսիլը. ա՜հ եթէ կարենայի գրել այսպէ՛ս… բայց վաղը, գիտեմ, ճերմակ եւ տարամերժ թուղթին առաջք, ճակատս սառած պիտի ըլլայ դագաղի մը պէս եւ գաղափարներու կմախքներ միայն պիտի ցցուին հոն համր բերանով եւ կոյր ու անկարեկիր աչքերով որոնցմէ տաժանքով եւ կասկածով կցկտուր բառեր միայն պիտի որսամ։ Ի՛նչ յուսաբեկութի՜ւն… Ու մինչ մտովի կը դառնամ այս մտածումներուն շուրջը, բարեկամս կը խօսի հանդարտօրէն, հաւատքով, նկարչութեան վրայ եւ հակառակ բոլորովին տարբեր բանի մը մտածելուս զինքն ալ մտիկ կ՚ընեմ առանց բառ մը կորսնցնելու, իբր թէ կրկնուած ըլլայի։ Այսինքն թէ, կ՚ըսէ բարեկամս, ամէն գեղեցիկ բան չնկարուիր. բնավայր մը ուրիշ բան է. կէս մը փլած պատ մը աւելի նկարչավայել է քան քաղաքի տեսարան մը. եթէ ուզէի Չամլըճայի գագաթէն քաղաքին տեսարանը նկարել, աշխարհագրութեան քարտէսի պէս բան մը երեւան պիտի գար, մինչդեռ կարմիր տուն մը կամ հին փողոց մը, կրպակներ եւայլն անհամեմատօրէն աւելի գեղեցիկ պիտի ըլլային նկարչութեան մէջ։ -Յետոյ, գեղեցկութիւնը այնքան յարաբերական, առաձգական բան մըն է, չէ՞։ -Անտարակոյս. խնդիրը իր domaineէն<ref>Կալուած, բնագաւառ։</ref> դուրս չելլելն է. նկարչութիւնը գիծերու եւ գոյներու արուեստն է, պէտք է հոն մնայ։ -Խորհրդանշական նկարչութի՞ւնը, կ՚ըսեմ մէկէն։ -Այլեւս ատիկա գրականութիւն է. ինչպէս բանաստեղծը պէտք չէ գաղափարը զոհէ ձեւին եթէ կ՚ուզէ բանաստեղծ մնալ, այնպէս նկարիչը պէտք չէ գոյնը եւ ձեւը զոհէ գաղափարին. նկարչին տրամաբանական կոչումը գոյներու եւ ձեւերու ներդաշնակութիւն մը յառաջ բերելն է նախեւառաջ. տարբեր խնդիր է թէ ինչ բան որ բնութենէն կ՚առնուի, իր մէջ կը պարունակէ արդէն տիեզերական կամք մը, յուզմունք մը, գեղեցկութիւնն իսկ։ -Բայց ի՞նչպէս կ՚ըլլայ որ, կ՚ըսեմ, շատ մը նկարիչներ, ինչպէս Բիւվիւս տը Շավան, թէ՛ գոյնի եւ ձեւի ներդաշնակութիւն ունին եւ թէ խորհրդանշական գաղափար մը կը ներկայացնեն իրենց նկարներուն մէջ։ -Ա՛հ, բայց Բիւվիւս տը Շավանի գործը décoratif<ref>Զարդարական։</ref> արուեստին մէջ կը մտնայ եւ dռcoratif արուեստին գլխաւոր հոգը adaptationն<ref>Յարմարեցում, պատշաճեցում։</ref> է. անիկա է որ իրեն տեւական գեղեցկութիւն պիտի տայ. երբ Բիւվիւս տը Շավան Սորպոնի մէկ սրահին պատկերը շինելու կոչուած է, իր դերն է հոն նկարչութեան միջոցաւ որոշ գաղափար մը խորհըրդանշել։ Յետոյ բարեկամս կը խօսի այն գրագէտներուն վրայ որոնք յաւակնութիւնը ունին նկարիչը հասկնալ, զայն դատել եւ կամ իր գործին մէջ մտածումներ, գաղափարներ գտնալ որոնք նկարչին մտքէն իսկ անցած չեն կրնար ըլլալ։ -Այսպէս շատ մը մեռած նկարիչներու գործեր սխալ ըմբռնուած են, որովհետեւ գրագէտն է որ զայն կը ներկայացնէ հասարակութեան, զայն սիրել կու տայ կամ մերժել. ժողովուրդին կարծիքը գեղարուեստին վրայ՝ քննադատին մտքէն անցնելով կը կազմուի, այս վերջինը յաճախ բռնաւոր մը կամ տգէտ մը՝ ո՛չ միայն ժողովուրդին առողջ դատողութիւնը կը խանգարէ այլ նաեւ իր կարգին կ՚ազդէ նկարիչներուն վրայ որոնք եթէ ուժով անհատականութիւն մը չունին կարենալ յաջողելու համար, ստիպուած են դարպասել քննադատները, այսինքն՝ անոնց գաղափարներուն համեմատ գործ արտադրել։ Եւ ասիկա աղիտալի բան մըն է ինքնին, որովհետեւ ամէն ժամանակներու մէջ դիտուած է որ երբ արուեստագէտները իրենց domaineէն դուրս կ՚ելնեն, անկման կ՚ենթարկուին։ Այսպէս շատախօսելով չենք զգար որ ժամանակը կը յառաջանայ եւ սկսած է մթննալ. նեղ ճամբու մը մէջէն կը քալենք. երկու կողմէն արտեր կը տարածուին բոլորովին կանանչ եւ տեղ-տեղ կարմրած հարսնուկներու արենագոյն ծաղիկներէն. հեռուէն գորտեր կը կռկռան խմբովին եւ իրենց թրթռացող երգը հեշտագին մելամաղձոտութիւն մը ունի, գիշերին մօտ. անծանօթ ճճիներ իրենց վերջին բզզիւնները կ՚երգեն. օդը զգալի կերպով զով է. թափանցիկ գիշերին մէջ աստղերէն լոյսի անձրեւ մը կ՚իջնայ վար. ինչպէ՜ս խաղաղ է գիշերը. դիմացէն մեծ եւ պզտիկ Չամլըճաները մութ մանիշակագոյն կը ցցուին, աւելի հեռուն գորշորակ լեռներու շղթայ մը, հետզհետէ գրեթէ ճերմակ կը տողանցուի տարածուող գիծերով, հորիզոնին վրայ։ Երկայն ճերմակ ճամբայ մը սողոսկելով կ՚երթայ կը կորսըւի լեռներու կողերուն մէջ. այդ ճամբէն է որ ժամանակաւ քարավանները կը մեկնէին Սկիւտարէն Փոքր Ասիա եւ Պարսկաստան երթալու համար։ Այդ ճամբէն է որ նաեւ Պաղտատ կ՚երթային եւ կ՚երեւակայեմ պահ մը ուղտերու շարքը որոնք իրենց կռնակը բեռցուած բեհեզները, շղարշները, ոսկեթել բանուածքները եւ հիւսուածները, պերճանքի շքեղ առարկաներ, բերել ձգելէ ետքը Արեւելքի մայրաքաղաքը իրենց բոժոժներուն ծիծաղոտ երաժշտութիւնով կը հեռանային եւ կը վերադառնային Պաղտատ, Մուսուլ եւ այլ կախարդիչ եւ առեղծուածային քաղաքները հին քաղաքակրթութիւններուն. հիմակ այդ ճամբան պարապ է բոլորովին եւ ճերմակ ու սողոսկող կ՚երկարի մինչեւ անորոշ հեռաւորութիւնները։ Պէտք է վերադառնալ տուն, մտերմութեան ժամն է հիմա, լամբին շուրջը սեղանին առաջք. բայց ահա յանկարծ ձիաւոր մը կը կանգնի մեզմէ քիչ հեռու. օտարական մշակ մըն է հաւանականաբար. nostalgique եւ տխուր ձիուն սանձը պինդ բռնած, աչքերը կը սեւեռէ Արեւելքին. իր պարզ հոգիին խորը այն գեղեցկութեան հեշտա՞նքը կը թրթռայ խաղաղ գիշերին առաջք, թէ հեռուն, այն կողմերը, ամուլ մնացած կնոջը կը խորհի… ո՞վ գիտէ, թերեւս անդին, իր երկար այրիութենէ վշտաբեկ կինն ալ երդիքին վրայ աչքերուն լոյսը կը ղրկէ իր մարդուն։ Կարօտի եւ ցաւի արտայայտութիւն մը կայ իր արձանացած ձեւերուն մէջ, աչքերը սեւեռած հեռուն եւ պինդ բռնած ձիուն սանձէն որուն առաջքի ոտքերը թեթեւ մը կը բարձրանան։ Ի՞նչ դառն է այս ժամուն մինակ ըլլալ. մա՛րդ, քու կնոջդ եւ հողիդ դարձի՛ր։ == Է == Առաւօտուն կանուխ եկեղեցիին զանգակները զիս կ՚արթնցնեն. եթէ բան մը կայ որ զուտ եւ անխարդախ գեղեցկութեան յուզմունքը կը պատճառէ ինծի, այն ալ մեր եկեղեցին է իր ծէսերով, մեղեդիներով եւ այն սքանչելիօրէն զուտ աւետարանական պարզութիւնովը՝ զերծ բիւզանդական եկեղեցիներու արուեստակեալ սեթեւեթներէն եւ զերծ նաեւ այն բոլոր խաբուսիկ եւ աչք շլացնող զարդարանքներէն որոնցմով կարգ մը եկեղեցիներ հարկ համարած են պճնուիլ, հասարակ ժողովրդին, տղոց եւ տկարներուն երեւակայութեանը վրայ ազդելու համար։ Փարիզի հոյակապ եկեղեցիներէն շատերը մտած եմ եւ օռկին ձայնը միացած Ֆրանսայի ամէնէն մեծ երգիչներու ձայնին հետ, գեղարուեստական ամէնէն ուժգին հաճոյքներէս եղած են։ Կը յիշեմ նոյնիսկ որ երբ առաջին անգամ Նօթրտամի միջնադարեան եւ կօթական դռնէն ներս մտայ եւ երբ իրարու մէջ ոլորուող կամարներուն ներքեւէն, ու սլացիկ, աղօթքի պէս շիտակ վեր բարձրացող սիւներուն մէջերէն վիդրայները<ref>Երփնապակի։</ref> իրենց հրաշալի գոյներու միսդիք մեղեդին ղրկեցին նուիրական բուրմունքներով ծանրաբեռնուած մթնոլորտին մէջ, երբ տեսայ խնկուած ծուխերու ծուէնները որոնք ոլոր-ոլոր կը թափառէին կամարակապ ձեղուններուն մէջերէն, հոն դեգերող մաղթանքներու եւ օրհնութիւններու պէս, այնպիսի անօրինակ եւ ուժգին յուզումով մը հոգիս լեցուեցաւ որ կը դողդոջէի եւ կը յիշեմ որ ինծի ընկերացող բարեկամներուն կ՚ըսէի գրեթէ արտասուելով. -Տարի մը՛, տարի մը՛… ամբողջ կեանքս թերեւս կրնամ հոս անցընել այսպէ՛ս… Այլ սակայն գոյներու, բուրմունքին, կօթական գիծերուն ամբողջութեան միսդիք ներգործութիւնն էր այս. անխուսափելի եւ հաշուըուած ներգործութիւնը տկար, դիւրազգաց նկարագիրներու վրայ. ինչ որ սակայն մեր եկեղեցիները եւ մասնաւորապէս Ս. Խաչ եկեղեցին կ՚արթընցնէ իմ մէջս՝ բոլորովին ուրիշ բան է. տեսակ մը խորունկ ներքին զգացում, վերյուշում մը կարծես մանկական ջերմեռանդ օրերու, տաք արցունքներու, հայկական շարականներուն, արեւով եւ լոյսով օծուած շարականներուն պայծառ եւ ջինջ յուզմունքին ներքեւ. եւ արդարեւ մեր եկեղեցին միակ տեղն է ուր «Առաւօտ լուսոյ»ի պէս փառաբանութիւն մը լսելով -ուրախութեան եւ գոհութեան սքանչելի եւ այնքան մարդկային աղաղակ— ինքզինքս մերձաւոր եւ մէկ կը զգամ այս ցեղին հետ եւ հոգիիս խորէն կը ճանչնամ այն փափուկ եւ սակայն իրական ձայնը որ մեր նախահայրերէն մեզի աւանդուած է եւ ինծի մասնաւորապէս նուիրական եւ սիրելի է այդ ձայնը, ինծի որ անկէ դուրս այնքան օտար եմ շատ մը տեսակէտներով իմ համայնքիս։ Զանգակները թրթռուն կ՚երգեն միշտ եւ վայրկեան մը օրօրուելէ ետքը իրենց ձայնին կանոնաւոր ելեւէջներէն կը պատրաստուիմ երթալ եկեղեցի։ Եկեղեցին՝ պատարագի արարողութիւն կը կատարւի. տղու ձայն մը կայ որ ոլորուելով կը բարձրանայ ջինջ ու անուշ, անգիտակից իր գեղգեղին հարստութեան. բաւական բազմութիւն կայ որուն մէջ մեծամասնութիւնը ճաղատ գլուխներ ունի. լոյսը՝ պղտորած խունկի եւ կընդրուկի ծուխերէն եւ պրիսմակներուն մէջէն անցնելով կու գայ կը լուսաւորէ թեթեւօրէն այդ ճաղատ գլուխները. հիմա անոնք բարձր են եւ մտիկ կ՚ընեն, տղուն ձայնը հետզհետէ հրաշալի կը թրթռայ, վերացումներու, գերբնական յուզմունքներու արբեցութիւնը խորհրդանշելով. վառուած մոմեր դեդեւելով կը վառին եւ ցորեկուան լոյսին մէջ հիւանդոտ բան մը ունին, նուաղուն եւ տժգոյն. ասդին-անդին պրիսմակ մը կը պլպլայ, կարմիր, կանանչ կամ մանիշակագոյն ու կը զգաս որ ճնշում ու արուեստակեալ ծեքծեքումներ չկան. քրիստոնէութեան առաջին տարիներու սքանչելի եւ հաւատքով օծուած պարզութիւնն է. քահանաներ -թէեւ նախկին արհեստաւորներ եւ ուսուցիչներ— առաքելական եւ հնամենի բան մը ունին իրենց բանուածքներով ծանրացած բեհեզեայ վերարկուներուն տակ, իրենց բնականօրէն ծաւալած մօրուքներով եւ աղօթքով մաշուած ու գրեթէ խռպոտ ձայներով. հոն՝ խորանին առաջք մարդը այլեւս գոյութիւն չունի. symboleներ<ref>Խորհրդանշան։</ref> են միայն, եւ իրենց ծանր շուրջառներուն ներքեւ, յամրաքայլ ու դարերէ ի վեր իրենց աւանդուած խորհրդանշական շարժումներով հրաշալի ամբողջութիւն մը կը կազմեն արարողութեանց, շարականներուն, խնկուած բուրմունքներուն եւ երգեցիկ տղոց մանկական եւ ջինջ ձայներուն հետ։ Շարականը կը վերջանայ, քահանաները կը մրմնջեն, աւետարան մը կը կարդան. եւ ահա «Տէր ողորմեա»ի շարքը, ողբալի, հեծեծագին, աղերսող։ Ճաղատ գլուխները կը հակին, կը հակին ու քամակները կը ծռին, կ՚ընկճին գրեթէ. քրիստոնէական ոգին էապէս համակերպութիւններու, աղաչանքներու, նուաստութեան ոգին կ՚անցնի նախ մեղմօրէն՝ հետզհետէ հզօր, ծռած գլուխներուն վրայէն եւ այլեւս տաժանելի բան մը կայ, ինքնալլկման եւ մոռացութեան զգացում մը… պաղատագին ամէնքը մէկ կ՚երգեն. Տէր ողորմեա՜… Տէր ողորմեա՜… ու կը զգաս որ ժողովուրդը որուն վրայէն կ՚անցնի համակերպող աղերսանքը, միշտ քամակը պիտի ծռէ ու նկուն, տկար, անկարող, իր ամէն ժամերուն, իր ցաւի եւ յուսաբեկութեան ժամերուն պիտի մրմնջէ մխիթարող, համակերպութիւն ներշնչող «Տէր ողորմեա»ն։ «Տէր ողորմեա»ն լալագին կը շարունակէ երկարաձգուիլ, դեգերիլ կամարներուն ներքեւէն, այլեւս լռած ու հեռացած է շարականին վարդաւէտ եւ ցնծուն փառաբանութիւնը, այլեւս տղոց ձայնը կը խեղդուի, կ՚ողողուի ճերմակ մօրուքներով քահանաներուն խռպոտ ձայնին մէջ որուն կը միանայ ամբողջ ժողովուրդին մրմունջը որ կ՚երգէ նաեւ հծծելով գրեթէ լալով… Ինչո՞ւ իմ թարթիչներս ալ կը խոնաւնան եւ ինչո՞ւ անձկութեամբ կը նային այդ խղճալի ամբոխին վրայ. եւ ինչո՞ւ նաեւ հոգիիս խորէն ըմբոստացումի եւ ցաւի կսկիծը կը զգամ… Նոյն միջոցին ահա կը տեսնեմ բազկատարած ծերունի մը, գլուխը կուրծքին, ճակատը գետնին յառած որ ջերմեռանդութեամբ կ՚աղօթէ. պատկառելի կիսադէմք մը ունի իր արծուային քիթովը եւ երկայն ձիւնի պէս ճերմակ մօրուքովը, առաքեալի գլուխ մը պարզապէս… ու մէկէն կը ճանչնամ զինքը… Եթէ դուք ալ զինքը ճանչնայիք, եթէ գիտնայիք թէ այդ պատկառելի երեւոյթին տակ ի՛նչ նողկալի հոգի մը ծածկուած է, միայն այն ատեն պիտի հասկնայիք իմ զարմացումս եւ զզուանքս միանգամայն որ գտնուած տեղս կեղծաւորութեան եւ անանուանելի քսութիւններու տեղի մը վերածեց։ Այլեւս սկսայ կասկածով նայիլ ճերմակ մօրուքներուն եւ ճաղատ գլուխներուն, այլեւս քահանաները իսկ մերկացան գրեթէ աչքիս առաջք իրենց ոսկեթելով եւ մետաքսով զարդարուած կեղեւներէն ու ողորմելի, աղաչող ձայնը մնաց միայն, ծածկամիտներու, վատերու, նենգաւորներու ձայնը։ Այդ պատկառելի ծերունին նշանաւոր եւ ծանօթ դէմք մըն է եւ բարոյական մեծ վարկ վայելած մեր ցեղին մէջ. աղջկանց վարժարանի մը տէր եղած է եւ ամբողջ տարիներ մայրերը տարած իրենց աղջիկը յանձնած են այդ մարդուն որպէսզի իր յարկին տակ կրթուին. մէ՛կը, մէ՛կը չէ՞ եղած որ այն ժամանակէն հասկնայ այդ մարդը. ոչ մէկ մայրական սիրտ իր բնազդովը չէ՞ գուշակած թէ իր աղջիկը կեղծաւորութիւններու ապականարար բոյնին մէջ կը ձգէր. ալ ասկէ ետքը գացէք վստահեցէք ժողովրդին եւ մայրերուն բնազդային հասկցողութեան վրայ. ընդհակառակը մայրերն էին որ նախապաշարուած էին ամէնէն աւելի այդ մարդով եւ զինքը կը պատուէին, կը փայփայէին. կը յիշեմ որ մայրերը պարծանքով եւ բերնի մասնաւոր կըծկումով մը կ՚ըսէին թէ իրենց աղջիկները այդ մարդուն վարժարանը կը յաճախէին։ Անկէց ի վեր ամէն բան յայտնուած է սակայն եւ վերջերս մասնաւոր դէպք մը դիմակազուրկ ըրած է զինքը. կ՚ըսեն թէ նոյն բազկատարած եւ ջերմեռանդ երեւոյթով պատկառելի ծերունին գործի մը համար սուտ երդում ըրեր էր աւետարանին վրայ. երեւակայեցէք այլակրօն դատաւորին զայրոյթը եւ նողկանքը երբ իմացեր էր եղելութիւնը… Իրաւ է թէ երբեք Մայր բնութիւնն այսքան օժտուած ֆիզիքական երեւոյթի մը տակ այնքան նողկալի հոգի մը չէր ծածկած ցարդ, ինչ որ իրեն թոյլ տուած է բնականաբար առանց արգելքի եւ անմռունչ իր ձեռքին յանձնուող մատղաշ հոգիները կազմել իր հոգիին կաղապարին մէջ։ Բոլոր ասոնց կը խորհիմ դիտելով իր կիսադէմքը եւ քննելով գրեթէ դիմագծերը մի առ մի. խաչեր եւ երկրպագութիւններ -աւանդական փարիսեցին— յետոյ կը մեկնի եկեղեցիէն. գրեթէ ետեւէն դուրս կ՚ելլեմ եւ բակին մէջ կը տեսնեմ որ մէկը ծայրայեղ յարգանքով կը բարեւէ զինքը, յետոյ ուրիշ մը. ինքը երկու ձեռքերը կուրծքին վրայ կը խոնարհի եւ բարեւնին կ՚առնէ։ Ասոնք ամէնքը գիտեն սակայն իրեն ի՛նչ մարդ ըլլալը ու սուտ երդումին պարագան ամէնուն շրթունքին վրայ է։ Վայրկեան մը կը խորհիմ թէ այնքան ակներեւ յայտնութիւններէ ետքը զինքը յարգանքով եւ պատիւով պարուրող մարդիկը արժանի չէի՞ն որ իրենց աղջիկները եւ կիները կրթուած ըլլային այդ մարդուն ձեռքը. ուրեմն, tout est pour le mieux<ref>Ամէն բան կարգին է։</ref>, եւ կը մեկնիմ եկեղեցիէն ոչ առանց տեսակ մը սրտի սեղմումի։ Այլ սակայն կը յամառիմ մտածել բոլոր այն աղջիկներուն վրայ որոնք իր դպրոցին մէջ դաստիարակուած էին. բացի մէկ քանի հազուագիւտ ուժով նկարագիրները որոնց հետ անհաշտ դիրք մը ունի արդէն, ամէնքն ալ բնականօրէն խեղաթիւրուած, ապականուած պիտի ըլլան եւ անոնցմէ շատերը արդէն գացած տեղաւորուած են պարկեշտ ընտանիքներու մէջ. ինչպէս հիմա, այն ատեն ալ ապահով ապարդիւն վիճաբանութիւններ կ՚ըլլային տուներու եւ թերթերու մէջ տղոց դաստիարակութեան վրայ եւ մէկը չէր գտնուած որ մատը ճիշդ վէրքին վրայ դնէր. ուրիշ առիթներու մէջ ալ դիտած եմ արդէն թէ շատ յատկանշական տոհմային թերութիւն մըն է ասիկա. աւելորդ շարժումներ եւ պարապ խօսքեր ընել. մեր լրագիրները ծայրէ ծայր գրեթէ պարապ շարժումներով լեցուած են. անոր համար է որ այսօրուան հրապարակային կեանքը երէկին հետ կապուած չէ եւ վաղը պիտի չունենայ. ընդհանուր գաղափարներու եւ ձգտումներու միութեան պակասը նոյն վտանգաւոր վիճակը յառաջ կը բերէ ցեղի մը մէջ ինչ որ պիտի ընէր մարդու մը համար որուն այս ժամւան ըսածը չհամաձայնիր նախորդ ժամուան ըսածին, կապ չկայ խօսքերուն մէջ, հետեւաբար իմաստ ալ՝ գաղափար ալ չկայ… այս մտաւորական վիճակով մարդ մը յայտնի է թէ ինչպէս կ՚որակուի. ճիշդ մեր հաւաքական տոհմային մտաւոր վիճակը այս է. եւ ասոր համար է որ մեր բոլոր ձեռնարկած բաները պարապ շարժումներու կը յանգին եւ նոյնիսկ մեր զայրոյթները, մեր կատաղութիւնները։ Այս առթիւ կը յիշեմ դէպք մը որ ամէնէն ճիշդ կը խորհրդանշէ իրաց այս վիճակը։ Փարիզի մէջ հայ ուսանողները գրական երեկոյթներ կը սարքէին ուր բանաստեղծական ու փիլիսոփայական նիւթերու վրայ փոխն ի փոխ ընթերցումներ եւ արտասանութիւններ կ՚ըլլային. օր մը չեմ գիտեր ինչպէս վիճաբանութիւն մը մէջտեղ կ՚ելլէ -կարծեմ Ժաքօպինի գիսաւորին վրայ, այսինքն թէ երկիրս պիտի բախէ՞ր Ժաքօպինի գիսաւորին թէ չէ. արդ այս plus que<ref>Աւելի քան։</ref> կենսական եւ տիեզերական խնդիրը լուծելու համար մեր ուսանող եղբայրները այն աստիճանի կատղեր էին որ րոպէի մը մէջ ամէնքն ալ ոտքի վրայ տեսայ եւ օդին մէջ աթոռներ, գաւազաններ, կօշիկներ -օ՜հ, այո՛ կօշիկներ— ես եւ ուրիշ օրիորդ մը կայինք հոն իգական սեռէն. ընկերուհիս առաջին աղմուկին մարեցաւ. կ՚երեւի պատշաճութիւնը այնպէս կը պահաջէր. բայց ես հակառակ խորհելուս եւ ընդունելուս թէ կնոջ մը տրամաբանական դերը այդպիսի պարագայի մը մէջ մարելէ զատ բան չի կրնար ըլլալ՝ երբ անդրադարձայ թէ աչքերս սովորականէն աւելի արթուն եւ բաց են, նստարանի մը վրայ ելայ, քղանցքս եւ ոտքերս պաշտպանելու համար իմ շնորհալի ընկերներուս յարձակումներէն եւ սկսայ դիտել ու կը վստահեցնեմ ձեզ թէ դիտելու եւ մանաւանդ խնդալու շատ բան կար. այլեւս խեղճ Ժաքօպինին մոռցուած էր իր սրարշաւ եւ գիսաւոր երկնային ընթացքին մէջ ու անլուր հայհոյութիւններ, վիրաւորիչ խօսքեր, թուքեր կը նետէին իրարու երեսին կատղած, փրփրած, այնպէս որ իրաւամբ կարծեցի վայրկեան մը թէ հետեւանքը գէշ պիտի ըլլայ. որովհետեւ մէկ քանի հոգիներ գաւազանը ձեռքերնին կը ճօճէին օդին մէջ, բայց անմիջապէս ապահովուեցայ. պարապ շարժումներ կ՚ընէին այսպէս պոռալով, պոռչտալով, բայց յայտնի էր թէ որեւէ իրական վախ չկար. ոչ մէկուն գաւազանը միւսինին հանդիպեցաւ. ասիկա ամէնէն յատկանշական բաներէն մէկն էր որ տեսած էի. եթէ իրարու գլուխ պատռէին, եթէ զիրար ծեծէին, վերջապէս եթէ իրենց շարժումները լաւ թէ գէշ բանի մը յանգէին, հասկնալի էր. բայց գաւազանները պարապին մէջ շարժեր էին… ո՛րքան իրաւունք ունէի չմարելու։ Պէտք է ըսել սակայն թէ այն ատեն ուսանողներու հաւաքումին ամէն կարգէ մարդ ներկայ կրնար գտնուիլ. այս դէպքէն ետքը հարկ տեսնուեցաւ այդ հաւաքումները մաքրել եւ անկէց ետքը հազուադէպ եղան այդպիսի տգեղ բաներ։ Ամէն անգամ որ կրթական կամ գրական խնդիրներու վրայ վիճաբանութիւններ կ՚ըլլան հրապարակաւ, կը մտածեմ. ոչ մէկուն համար վտանգ կայ. գաւազանները պարապին մէջ պիտի շարժին եւ մինակ շարժումին տգեղութիւնը պիտի մնայ մէջտեղ. ասոր համար է թերեւս որ անոնք որ իրենց ապօրէն եւ կեղծաւոր վարմունքով վախու մէջ պիտի ապրէին, անոնք որ ամէն վայրկեան պիտի դողային դիմակազուրկ ըլլալու, անպատկառ անդորրութեան մը մէջ կ՚ապրին, անոնք աւելի ուժովներն են, որովհետեւ թափանցած են իրենց բնածին խորամանկութեամբ միւսներուն սին պարապութեան եւ անկարողութեան։ == Ը == Առաւօտուն Հայտար-Փաշայի սքանչելի գերեզմանոցին մէջ բաւական դեգերելէ ետքը՝ Բերա. ի՛նչ հակասութիւն եւ ինչպէս ամբողջ օրը զղջացի նոճիներուն շուքը -որոնց մթին եւ հոծ սիլուէթը հեռուէն շատոնց ի վեր զիս կը հրապուրէր— եւ անանուխի բուրմունքը թողուցած ու մեկնած ըլլալուս. մոլորումներ նեղ շաւիղներու մէջ՝ բարձր նոճիներուն տակ գրեթէ մթին, անոնց սօսաւիւնովը դաշնակաւոր, կէս մը գինով ռետինի եւ անանուխի բուրմունքէն խառնուած գերեզանոցներու յատուկ անսահմանելի եւ տարտամ հոտի մը հետ որուն մէջ փոսփորային եւ թարմ հողի երանգ մը կայ։ Վարդագոյն կամ երկնագոյն տապանաքարեր ցցուած հողին մէջէն, ճակատնին դարձուցած արեւելքին եւ ծածկուած ոսկեզօծ արձանագրութիւններով. ասդին-անդին գմբէթներ, թիւրպէներու<ref>Իսլամական մատռաձեւ յուշադամբաններ՝ կառուցուած կրօնական ու պետական մարդոց համար։</ref> սիլուէթներ պերճօրէն գեղեցիկ իրենց ճարտարապետական նրբութիւններով եւ քանդակներով. ու ամէնուն վրայ միահեծան եւ տիրական մթութիւնը նոճիներու անտառին, վէսօրէն բարձրացած եւ օրօրուն կապոյտ եւ ոսկեզօծ երկնքին տակ։ Երբ Հայտար-Փաշային նաւամատոյցէն շոգենաւը մեզ տարաւ, բաւական ատեն դեռ աչքերս սեւեռած մնացին գերեզմանոցին, որ իր սգաւոր շուքը կ՚երկարէ Սկիւտարի թաղերուն եւ տանիքներուն վրայ։ Զարմանալի չէ որ այսքան անուշ մելամաղձոտութեամբ տոգորուած երկրի մը մէջ սիրոյ եւ վայելքի երգերը անգամ երկար ողբեր ըլլան, տխրութիւնով լեցուն, որոնց սարսուռին մէջ մահւան համը կայ արդէն։ Բերա՝ առաջին այցելութենէս իսկ հարկ եղաւ մոռնալ Հայտան-Փաշան իր նոճիներով եւ իր բուրմունքներով. աշխարհիկ խօսակցութիւններ, քիչ մը համեմուած բամբասանք. միջավայրը փոխուած է արդէն, Սկիւտարի տիկիններուն հետ բաղդատութեան կարելի չէ դնել իրենց Բերայի քոյրերը։ Հոս այլեւս չեն ըսեր ինծի թէ ինչո՞ւ Փարիզ քօրսէ կամ գլխարկ շինել չսորվեցայ, այլ ամէնքն ալ կը հարցնեն թէ ինչո՞ւ բան մը չեմ ըներ, ինչո՞ւ բան մը չեմ գրեր. ինչպէ՛ս ամէն բան յարաբերական է, աս դիտողութիւնները զիս կը մխիթարեն եւ սիրտ կու տան, մինչեւ որ այնքան կը կրկնուին որ կը սկսիմ նեղանալ. վերջապէս … համար տալու պարտական չեմ մէկու մը։ Հետզհետէ սակայն իրենց առաւել կամ նուազ ճարպիկ արդուզարդերուն, սիրուն խօսակցութիւններուն եւ սրամիտ բամբասանքներուն ներքեւէն մէջտեղ կու գայ այն սնամէջ յաւակնութիւնը եւ ծիծաղելի ինքնահաւանութիւնը որ յատկանշական է Բերայի ամէն ազգէ միջակ դասուն կարգերուն, աւելի ուշ կ՚անդրադառնամ թէ Բերա բնակիլը ճշմարտապէս հարուստ եւ աշխարհիկ կեանքի հաճոյքները կարենալ վայելողներուն շուքին տակ տեսակ մը պարծանք է իրենց համար, ի՞նչ կ՚ըսեմ, տիտղոս մը։ Երեկոյեան դէմ կ՚անցնինք մեծ փողոցէն կամուրջ իջնելու համար, ու հետզհետէ բազմայարկ եւ տգեղ շէնքերը, խառն բազմութիւնը, արդուզարդերու baroque<ref>Գեղարուեստի ոճ, հոս՝ խայտաբղէտ։</ref> գոյները, կիներէ ոմանց գլխու եւ ազդրերու մասնաւոր մէկ օրօրումը այնպէս մը ջղերս կը գրգռեն որ կը սկսիմ գլխու թեթեւ ցաւ մը ունենալ. տգեղ գոյներու եւ ձեւերու յաճախումը պարզապէս ֆիզիքական ազդեցութիւն մը կ՚ունենայ իմ վրաս։ Ահաւասիկ բարեբախտաբար կամուրջին վրայ թաթար ուխտաւորներ. ինչչափ երախտապարտ եմ իրենց անուշ եւ բարի աչքերուն, իրենց գլխու ոլորուած փաթթոցներուն համար որ ներդաշնակ գիծեր կը շինեն երբ խմբովին կը յառաջանան rythmique<ref>Կշռութաւոր։</ref> շարժումներով, հանդիսաւոր եւ հանդարտ վերջալոյսի կարմիր հորիզոնին վրայ։ == Թ == Դեռ կանուխ է երբ Սկիւտար կը հասնիմ եւ կ՚ուզեմ որ բոլորովին Բերայէն կրած տարտամ եւ անախորժ զգայնութիւնը մաքրուի իմ մէջէս. դէպի բարձունքը կ՚ելլանք. բայց հոն ալ քազինօի մը մէջ ուր խուռն բազմութիւն մը կայ, որեւէ démodé<ref>Նորոյթէ ելած, հնոճ։</ref> երգ մը Եւրոպայի քաֆէ-քօնսէրներէ վտարուած կը հալածէ մեզի. միայն քիչ մը կը զուարճանամ դիտելով քանի մը զաւակներու տէր ամոլներ որ իրենց սերունդին հետ բերանաբաց մտիկ կ՚ընեն ամէնէն անպատկառ եւ ամէնէն թելադրիչ coupletները<ref>Կրկներգ։</ref> զարմանալիօրէն շպարուած եւ իր կարմիր ուսամերկ սնդուսէ հագուստին մէջէն դուրս պոռթկալու սպառնացող մսեղ երգչուհիի մը բերնէն, որուն կարմիր շպարը քրտինքին հետ թուշն ի վար կը վազէ։ Խեղճերը չեն հասկընար բնականաբար երգին անառակ խօսքերը, այնքան անվրդով երեւոյթ ունին եւ ինքզինքնին անմեղ զբօսանքի մը տուած ըլլալու գոհունակութիւնը իրենց տմոյն աչքերուն մէջ։ Ահաւասիկ Պէյլէրպէյ, որուն ճերմակ եւ շքեղ պալատը իր պատկերը կը կրկնէ Վոսփորի մէջ. վերէն կը նայինք գեղին վրայ, շոճիներու ներքեւ սիրուն փայտաշէն տուներ, անցած գոյներով որոնց երանգները մասնաւոր թրթռացում մը կու տան օդին. հետզհետէ թաղերը կը մտնանք. մարդ չկայ, ձայն չկայ. կարծես թէ ամէն ոք թողուցած ու մեկնած է այդ վանդակապատ գեղեցիկ տուներէն որոնց մէջ այնքան հեշտ ըլլալու է կեանքը։ Հին աղուոր ժամանակներու բեկոր մըն է կարծես Պէյլէրպէյ։ Վոսփորի եզերքը մոռցուած ուր ոչ մէկ եւրոպացի եկած է իր տեղական գեղեցկութիւններու անհասկացողութիւնովը բան մը պղծելու, բան մը քակելու կամ շինելու. ճերմակ եւ վարդագոյն տուներ իրենց վանդակներուն ներքեւ խստօրէն կը պահեն իրենց բնակիչներուն ուրախութիւնները եւ ցաւերը, օրօրելով զանոնք մինաւորիկ նոճիներու կամ դարաւոր շոճիներու սօսափիւնովը. աստին-անդին հազուագիւտ անցորդներ, լայն եւ հանգստաւէտ ճիւպէով, կամ կնոջ սիլուէթներ, պաշտելիօրէն փափուկ եւ ներդաշնակ երկայն ծալքերով ֆէրաճէին մէջ եւ իրենց քօղարկուած գլուխներով որոնց կոր եւ պարզ գիծը հաճելիօրէն կ՚ուրուագծուի դուրս ցցուած շահնիշիներու<ref>Հին տուներու դէպի փողոց ցցուած բնակելի մասը, ճումպա։</ref> ներքեւէն եւ պարզ ու հանդարտ գիծերով փողոցներու հեռապատկերներուն վրայ։ Ալ ուշ է ժամանակը եւ պէտք է վերադառնալ. արեւը մայրը մտած է եւ հեռուէն Սկիւտար մէկիկ-մէկիկ կը մարէ իր բոցավառ պատուհանները. բարձունքին վրայ չհեռացած անգամ մըն ալ կը նայիմ հանդարտ եւ լռին թաղերուն վրայ. ինծի կը թուի թէ երջանկութիւնը հոդ է, բայց ահաւասիկ կը մեկնիմ յանկարծ։ Երբ տուն կը հասնիմ արդէն բաւական յոգնած եմ եւ գլխուս մէջ գաղափարները կը պարեն։ Նոյն միջոցին նամակ մը կը ստանամ։ Յանձնարարական մըն է տեղական թերթի մը համար. այդ նամակն ալ կ՚ըսէ թէ պէտք է աշխատիմ. լաւ, միայն թէ վերջին յետաձգում մը. վաղը հայոց գերեզմանատունը պիտի երթամ եւ անկէց ետքը պիտի հեռանամ ատեն մը Սկիւտարէն, զմայլելի եւ ոսկեզօծ Սկիւտարէն որուն բազմակողմանի հրապոյրները զիս վայելքով կը լեցնեն եւ կը հեռացնեն աշխատութենէն։ Սրտապնդուելու համար նամակը անգամ մըն ալ կը կարդամ եւ որովհետեւ դեռ այն ատեն չէի գիտեր որ մեր գրականութեան մէջ պատուոյ տեղ մը գրաւելու համար պէտք է շփանալ, ինքզինքը ծանրէն քաշել եւ աղաչել տալ, միամտօրէն կարգի կը դնեմ կարգ մը գրուածքներ եւ կը մտադրեմ ես անձամբ ներկայացնել զանոնք խմբագրութեան։ == Ժ == Մեռելոցի օր մըն է եւ բարեկամիս հետ կանուխէն կը պատրաստուինք Պաղլարպաշիի հայոց գերեզմանատունը երթալու. Պոլիս գալէս ի վեր ամէն օր փափաքած եմ այդ այցելութիւնը ընել. գերեզմանատունները իմ վրաս հանդարտեցնող ազդեցութիւն մը կ՚ընեն. հոգիիս մէջ խաղաղութիւն կ՚իջնայ եւ կարծես թէ կը հաշտուիմ մահուան գաղափարին հետ. իրաւ է թէ մեր երկրին բոլոր գերեզմանոցները ըլլան սեւ ու հոծ նոճիներու շուքին տակ տարածուած, ըլլան թմբիներու եւ կնձիներու լայնածաւալ հովանիին ներքեւ, հրապուրիչ անդորրութիւն մը ունին. գերագոյն հանգիստի եւ մշտնջենաւոր խաղաղութեան հրապոյրը. Փարիզի մէջ գերեզմանոցները, չափազանց զարդարուած եւ պզտիկ քառակուսի շէնքերէ խճողուած անհրապոյր եւ ըմբոստացնող բան մը ունին որ միշտ զարմանալի անձկութիւն մը կը պատճառէր ինծի։ Տիեզերական եւ անխուսափելի մահուան օրէնքը կը սաւառնի հոս մթնոլորտին մէջ եւ հողակոյտներուն ամէնէն համեստն ալ խորին տխրութիւն մը կը ներշնչէ. ա՛յնքան ապրողներուն համար, հորիզոնը գեղեցիկ է, տիրական եւ փարթամ գեղեցկութիւնովը Սկիւտարի առաւօտներուն. նորածագ արեւին ճառագայթներուն ներքեւ Մարմարան կը փալփլի անհամար ոսկի ցոլքերով ու կղզիները վարդագոյն, աննիւթական, կը ծփան կարծես ալիքներուն վրայ, իրենց շրջագիծը անորոշ կը խառնուի դեռ մթնոլորտին մէջ տատանող վարդագոյն մշուշին հետ։ Թմբիներուն բուրումնաւէտ շուքին ներքեւ բարեկամիս հետ կը քալեմ զգուշութեամբ եւ ամէն քայլս հոգիս կը խռովէ. ինծի կը թուի թէ հողը կը սարսռայ իր մէջ պարունակող անհամար մարդկային փոշիներով. տարիներ, դարեր ետքը ո՞վ պիտի քալէ իմ չորս հովին բաժնուած էութեանս վրայէն. իմ գոյութեանս ամէն մասնիկները կը ցաւին եւ կու լան կարծես անխուսափելի քայքայումին գաղափարովը որ հետզհետէ արբեցութիւն մը կ՚ըլլայ եւ զիս կ՚օրօրէ տարտամօրէն, մելամաղձոտ երգի մը պէս։ Թարմ հողակոյտներ ասդին-անդին իրենց վրայ կը կրեն թառամած ծաղկեփունջեր, ճերմակ ժապաւէններու բեկորներ որոնց վրայէն անձրեւը կամ գիշերւան խոնաւութիւնը աւրած է հեռացող սիրելիին անունին ոսկեզօծ գիրերը. անդին զինքը լացող հոգիին մէջ չէ՞ մի որ իր յիշատակն ալ պիտի աւրուի հետզհետէ. տեղ-տեղ լքուած ու մոռցուած կոյտեր որոնց ներկայութիւնը կարելի է գուշակել միայն խոտերուն բարձրացող մակարդակէն, ու մարմարեայ յիշատակարաններուն մէջերէն պզտիկ կոյտեր, տղու գերեզմաններ. քառանկիւն մարմարեայ տախտակ մը ուշադրութիւնս կը գրաւէ եւ կը կարդամ աղջկան մը անունը ծննդեան եւ մահուան թուականներով, այնքան մօտ այդ թուականները. ութը տարի միայն իր պզտիկ աչքերը արեւին խնդացեր են, ութը ոչինչ տարիներ միայն, փափաքներ, տենչանքներ իր մանկական սիրտը յուզեր են ուրախութիւնով կամ տխրութիւնով. ու անկարեկիր ցաւը առեր զինքը տարեր է հողին. ու այդ պզտիկ գերեզմանը, կորսուած մեծ տապանաքարերու մէջտեղ, յանկարծ անսահմանելի տառապանքով մը կը գալարէ հոգիս, ծունկերս կը կթոտին եւ սրտիս տագնապը կ՚ուզեմ աղաղակել ամէնուն իբր թէ սպառնալիք մը ըլլար հոդ. բոլոր մայրերը որոնք պզտիկ, վարդագոյն էակ մը կը սեղմեն իրենց կուրծքին վրայ, որոնք խարտեաշ կամ թուխ խոպոպիքներու բուրմունքովը կ՚արբենան եւ կամ կապոյտ ու սեւ մանկական աչքերու մէջ անձկութեամբ կը փնտռեն ուրախութիւնը կամ ցաւը, պիտի հասկնան ասիկա։ Մանիշակներու, միօզօթիսներու<ref>Մկնականջ։</ref> եւ շահպրակներու փունջեր կը ծաղկին պզտիկ գերեզմանոցին շուրջը եւ կը խորհիմ անմխիթարելի մօրը վրայ որ իր սիրելի տղեկը ծածկող հողը ուզած է բուրումնաւէտել եւ գեղեցկացնել, ինչպէս ժապաւէններով եւ ժանեակներով զարդարած էր անոր օրօրոցը։ Խեղճ եւ դժբախտ մայր, մտքէդ կ՚անցնի՞ որ քեզի բոլորովին անծանօթ կին մը քու սրտիդ ցաւովը կը տանջուի քու տղեկիդ համար։ Բարեկամս զիս գրեթէ ստիպմամբ կը հեռացնէ պըզտիկ գերեզմանէն. արդարեւ հետզհետէ տկարութիւն մը կը զգամ, աղօթքներու մրմունջներ որ ասդիէն-անդիէն կը հասնին ինծի, երբեմն հեծկլտանքներ եւ ողբեր բոլորովին կը խանգարեն ջիղերս. պէտք է շուտ մեկնիլ որովհետեւ գերեզմանոցը հետզհետէ կը լեցուի այցելողներով, կրնան զիս ճանչնալ, կրնան տեսնել թէ որքան յուզուած եմ եւ ասիկա կ՚երեւի ծիծաղելի բան է. այլ սակայն դեռ ուխտ մը ունիմ կատարելիք, պէտք է Դուրեանի գերեզմանին մօտենամ։ Ջերմեռանդութեամբ եւ զգուշաւոր կը յառաջանամ վախնալով որ մէկը մեզի կը տեսնայ. ծիծաղելիին խըրտւիլակը հոգւոյս մէջն է այլեւս եւ անխնայ կը խնդայ կարծես իմ ամէնէն նուիրական զգացումներուս վրայ. ինչո՞ւ չեմ գիտեր կ՚ամչնամ ուրիշներուն աչքին առաջք եւ քաջաբար մօտենալու Սկիւտարի սքանչելի եւ անզուգական բանաստեղծին գերեզմանին։ Այլ սակայն այնքան սիրած, այնքան լացած եմ իրեն համար. իմ երիտասարդութեանս առաջին տարիներուն իր ցաւովը ցաւած եւ իր տառապանքովը տառապած եմ երկարօրէն. իր տենդերը, իր տագնապները, իր հիւանդ կուրծքին հեւքը եւ մրմունջները տարիներու, տարիներու մէջէն եկած հասած են ինծի եւ կարծես մատներովս դպած եմ անոնց եւ ականջովս լսած. ինչպէ՛ս պիտի ուզէի իր ժամանակին հասած ըլլալ ու գտնալ իր նուիրական հիւղակին ճամբան ու ըսել իրեն թէ ինչպէ՜ս իր ցաւերը կ՚երկարաձգուին եւ կը թրթռան իմ հոգւոյս մէջ. թերեւս կարենայի իր տառապագին եւ սքանչելի սրտին մէջ, իր տենդագին ճակատին վրայ մխիթարութեան զովութիւնը եւ խաղաղութիւնը իջեցնել։ Սաղարթներու հովանիին ներքեւէն իր տապանաքարը կը բարձրանայ վէս եւ ճերմակ. մէկը չկայ մօտը. պիտի ուզէի որ քահանայ մը գար եւ աղօթէր իր վրայ. ինծի կը թուի որ խունկին հոտը եւ աղօթքին մրմունջը աղէկ պիտի գար իր աշխարհի կարօտով տանջուած հոգիին. բայց դարձեալ չեմ համարձակիր քահանայ մը կանչել. հեռուէն խումբ մը պատանիներ կու գան շիտակ իր գերեզմանին, Պէրպէրեան վարժարանի աշակերտներն են. տապանին շուրջը բոլորուած կը սպասեն, քահանան կը մօտիկնայ. խունկի ծուէնները կ՚ոլորուին գերեզմանաքարին շուրջը. պատանիները ջերմեռանդ եւ յուզուած մտիկ կ՚ընեն. պէտք է շնորհաւորել իրենց մեծերը որ ուզեր են այդ յարգանքը եւ սէրը դնել իրենց դեռ տղու սրտերուն մէջ, Սկիւտարի բանաստեղծին համար։ Քիչ մը հեռուն մենք ալ կեցած մտիկ կ՚ընենք ու կը խորհիմ ինքնիրենս։ Եթէ իրաւ է որ բան մը մնացած է քեզմէ, եթէ քու աճիւնէդ անկորնչելի մաս մը ազատած է հողին բռնաւոր քայքայումէն, եթէ քեզմէ շունչ մը, զգացում մը կը դեգերի հոդ, թող գայ իմ էութեանս հետ խառնուի, ու իմ աչքովս տեսնայ, իմ ականջովս լսէ, դողդոջուն սաղարթներուն զմրուխտը եւ թռչուններուն երգերը ու բոլոր այն բաները որոնցմէ առանց յագենալու եւ կարօտով հեռացար. դուն օտար պիտի չըլլաս իմ մէջս, քու յիշատակովդ օծուած եւ քու յոյզերովդ բաբախուն պիտի գտնաս իմ հոգիս։ Ի՞նչ փոյթ նոյնիսկ եթէ քեզի հետ, քու ցաւդ ու տառապանքդ ալ տեղաւորուէր իմ մէջս։ 5jizico1kwatjtjvzd0um9ugaas89rh 396639 396638 2026-09-17T08:15:25Z Emptyfear 547 396639 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Սկիւտարի վերջալոյսներ |section = |previous = |next = |year = 1905 |author=Զապել Եսայան}} == Ա == …Երկայն պտոյտէ մը ետքը բարեկամիս հետ մեծ շուկային մէջ, գունագեղ եւ շքեղ շուկային տաճարի մը պէս խորհրդաւոր՝ իր կամարներուն երկայն շարքին ներքեւ կ՚աճապարենք դէպի Սկիւտար։ Դեռ աչքերուս մէջ հրճուանքը կայ ճերմակ եւ խնկաւէտ լոյսին որ կապոյտ յախճապակիներուն վրայէն անցնելով սատափի երանգներ կ՚առնէ եւ լուսաւոր կապուտութիւն մը կու տայ մթնոլորտին եւ իրերուն։ Հիմա սիրտերնիս եւ աչքերնիս յոգնած հաճոյքէ եւ վայելքէ եւ թեթեւ մը օրօրուն շոգենաւին շարժումներէն որ արագօրէն կ՚անցնի բնութեան այնպիսի յարափոխ գեղեցկութիւններու առաջքէն որ ամբողջ կեանքի մը գեղեցկութեան տենչանքներուն պիտի բաւէին, գրեթէ գինովցած՝ զգայնութիւններու եւ տպաւորութիւններու առատութիւններէն կը հասնինք Սկիւտար։ Ոսկեքաղաքը իր գերագոյն փարթամութեան մէջ է։ Արեւը կը բոցավառէ ամբողջ քաղաքը եւ մզկիթներու գմբէթներէն սկսեալ, որոնք հսկայ սաղաւարտներու պէս կը փայլին եւ մինարէներէն, որ վարդագոյն բոցերու պէս դէպի վեր կը սլանան, մինչեւ ամէնէն հեռաւոր եւ ամէնէն համեստ հիւղակն ալ իր բաժինը ունի տիրական, արդար արեգակին փայփայանքէն։ Հեռուն նոճիներ կը տատանին իրենց գագաթներուն վրայ կրելով կարծես ոսկեփոշիի պէս արեւի բեկբեկ ցոլքեր եւ անհամար պատուհաններ ամէն կողմէ կը ցոլացնեն կարմիր եւ դեղին լոյսերու խուրձեր, որոնց փայլիւնը մինչեւ կը յառաջանայ դէպի ծովը՝ ոսկեզօծելէ ետքը նաւամատոյցին շէնքերը, հոն կայան ընող մակոյկներու կայմերը եւ շոգենաւին գրեթէ բոլոր կազմածքը։ Երբ առաջին անգամ կոխեցի նուիրական եւ պաշտելի հողին վրայ, երբ ամբողջ էութիւնովս պարուրւած զգացի կենսաւէտ արեւին ջերմութիւնովը, հոգիս կարծես լեցուեցաւ մէկէն հեշտագին թրթռացումով մը եւ հրճուանքէ խելայեղ ինծի թուեցաւ որ ամբողջ էութիւնս պիտի երթար արեւի ճառագայթի մը հետ, ջերմեռանդ փառաբանութեան մը մէջ անէանալու։ Ինչպէ՜ս մաքրուած էր այլեւս մեր մէջէն անսահման տխրութիւնը մարախլապատ օրերուն, տմոյն եւ անճառագայթ օրերուն երբ մեր տխրած հոգիներուն մէջէն կու լայինք արեւին կարօտը, մեր սքանչելի եւ ոսկեզօծ Արեւելքին կարօտը։ Կ՚ուզէի ծունկի գալ եւ շրթունքս դնել հողին՝ կարծես ըմպելու համար բարերար ջերմութիւնը որ ճերմկած հողը իր անհամար հատիկներուն մէջէն կը ճաճանչէր։ Դիմացնիս հոյակապ սիլուէթը կը բարձրանայ Պէօյիւք Ճամիին, «որ նշանաւոր է իր գմբէթին պզտիկութիւնովը եւ շրջապատի զարդերուն գեղեցկութեամբը»<ref>Thomas Allom “Costantinople Ancienne et Moderne”</ref> ։ Արդարեւ երբ անգամ մը մզկիթին բակին մէջ կը մտնանք, կամարակապ դռներու եւ պատուհաններու մանուածապատ զարդագծերը գերագոյն գեղեցկութիւններու ներդաշնակութիւնը կը ներշնչեն. կարելի է հոն օրերով կենալ եւ ինչպէս մտիկ պիտի ընէինք կախարդիչ երաժշտութեան մը, նայիլ երկարօրէն գիծերու բեկբեկումներուն եւ անցնելու վրայ եղող գոյներուն անհասանելի քաղցրութեանը։ Անօրինակ զգացում մը արտասուելու չափ կը յուզէ մեզի, այլ սակայն կը խորհիմ որ ամէն օր, ամէն ժամ մարդիկ կ՚անցնին հոսկէ առանց թերեւս նայելու, կոյրի պէս փակ աչքերով եւ հոգիով ալ։ Բակին մէջտեղը բազմաթիւ ծորակներ ունեցող աղբիւրը ջուրի թեթեւ մրմունջներ ունի որ զովութեան հաճելի զգայնութիւն մը կու տան. աղաւնիներու երամներ կը թռչկոտեն քիչ մը ամէն տեղ, անդին երկաթեայ վանդակով ծածկուած պատուհանի մը ետեւէն լայնածաւալ կաղնի մը կը տատանի իր սօսաւիւնը խառնելով ջուրի մրմունջին։ Սիւներու վրայ բարձրացած կամարներու ներքեւ ապաստանած մուրացիկներ անիմանալի աղօթքներ կը մրմնջեն. ինչպէ՜ս սիրելի են բոլոր ասոնք ալ եւ ինչպէ՜ս պիտի ուզէի առաջին ողջոյնս տալ եւ ըսել իրենց թէ որքա՛ն, որքա՜ն ատեններէ ի վեր իրենց սիլուէթներուն եւ իրենց դէմքերուն կարօտը ունեցած էի, դէմքեր՝ որոնցմէ ոմանք տղայութենէս ի վեր տեսած էի հոն նոյն անկիւնին մէջ, ճերմակ քօղերու տակ ծածկուած գլուխներ որոնց ձեւը իմ երկայն եւ nostalgique<ref>Կարօտագին։</ref> ըղձանքներուս միջոցին կ՚ուրուագծուէին մտքիս մէջ։ Ինչպէս հեռու էինք արդէն Եւրոպայէն, տմոյն եւ տխուր մթնոլորտներէն, ինքզինքս կը զգայի պզտիկ աղջիկ, միամիտ եւ տգէտ եւ ինչ որ հոն՝ հոծ գրադարաններու մէջ ժամերով ջանացած էի ուսանիլ, ինչ որ համալսարանին յոգնած շրթունքներով եւ անարիւն դէմքերով վարպետներ աւանդած էին ինծի, բոլորն ալ մոռցած կը թուէի, բոլորովին մոռցած, երջանիկ եւ ապահով տգիտութեան մը մէջ ապաստանած եւ ամբողջ հոգիս լեցուած Արեւելքի կախարդիչ հրապոյրովը։ Թեւէս վար կախուած էր սանդալի հատիկներէ կազմուած երկայն համրիչ մը. երբեմն կը ներշնչէի անոնց անօրինակ եւ խորհրդաւոր բուրմունքը որ տարտամ զգայնութիւնը կու տար բաղնիքներու հեշտագին եւ շոգեպատ մթնոլորտներուն մէջ ծածանող բուրմունքին։ Մզկիթէն դուրս արեւը իր վերջին եւ շեշտակի ճառագայթներով վերստին ողողեց մեզի. դիմացնիս երկայն եւ փոշիէ ճերմակ ճամբայ մը կ՚երկարէր որուն կողմը քով քովի կրպակներ միրգերու եւ կանանչեղէններու գունագեղ եւ մեզի համար անսովոր դարձած առատութիւն մը կը ցուցադրէին։ Տարօրինակ զուգադիպութեամբ մը այդ միջոցին եւրոպական տարազ կրող ոչ մէկ մարդ կը խանգարէ շուրջի նկարչավայել ներդաշնակութիւնը. երկու տէրվիշներ հեռուէն կը յառաջանան պատկառանքով եւ իրենց ետեւէն արդէն կ՚ընդնշմարենք Պիւլպիւլ-տէրէսիի եզերքը տարածուող գերեզմաննոցի նոճիներուն մթութիւնը։ Չեմ գիտեր ինչ մը կայ խանդավառ մեր նայուածքին մէջ որ ամէնքը մեզի կը դառնան եւ հետաքրքրուած կը նային մեր աչքերուն մէջ։ Քանի մը մանկիկներ ճերմակ քօղերով գլուխնին ծածկած եւ թոյլ ու նկարէն էնթարիներ<ref>Վերարկուի տեսակ մը։</ref> հագած՝ խմբովին կը խաղան. ինչպէ՜ս իրենց ճռուողիւնը երկայն ատենէ ի վեր չլսուած երգի մը պէս քաղցր է ինծի եւ ինչպէ՜ս պիտի ուզէի իրենց ըսել երկարօրէն, թէ որքա՜ն ցանկացած էի զիրենք տեսնել։ Ամէն բան անսովոր պերճանքի եւ շքեղութեան մը մէջ է, որովհետեւ արեւը իր ոսկին ամէն տեղ դրած է եւ մինչեւ հոն փլած պատի մը տակ կզկտուած ֆաքիրին ցընցոտիները կ՚ոսկեզօծէր. ոչ մէկ տգեղութիւն պիտի կրնար դիմանալ տիրական արեւին։այց հետզհետէ քանի կը յառաջանայինք՝ անիկա իր ճաճանչները կ՚ամփոփէր պղնձագոյն եւ շողշողուն հորիզոնին վրայ եւ Ոսկեքաղաքը կը տժգունէր, կը տըժգունէր ու հեռուէն գորշ եւ մթին ստուեր մը կը յառաջանար զայն ծածկելու համար այրիի մը պէս։ == Բ == Քանի մը օրուան հանգիստ ճերմակ, մաքուր տունի մը մէջ. ամէն կողմ միօրինակ սպիտակութիւն մը՝ վարագոյրները, բազմոցները, պատերը, ամէն բան. դիմացը լքուած եւ ընդարձակ պարտէզի մը մէջ հսկայ եղեւին մը իր եռանկիւնաձեւ հասակը կը ցցէ. օրը քանի մը անգամ զոյգ մը խոշոր եւ սեւ թռչուններ, կապոյտ կուրծքերով կու գան կը թառին գագաթին վրայ եւ քանի մը վայրկեան թեւերնին տարածուած մնալէ ետքը հոն՝ կը թռչին կը հեռանան։ Այդ բարձրութեան եւ ջինջ կապոյտ հորիզոնին վրայ իրենց տարփանքը հանդիսաւոր բան մը ունի եւ երկար ատեն իրենց ճռնչող աղաղակը կը լռեցնէ բիւրաւոր պզտիկ ճճիներու բզզիւնը. սարդի թելեր՝ ասդին-անդին կը թրթըռան լուսաւոր գիծերու պէս եւ բզէզները իսկ կայծերու կը նմանին, այնքա՛ն իրենց փոքրիկ եւ թափանցիկ թեւերը եւ մարմինները ոսկեզօծուած են արեւոտ մթնոլորտէն։ Օրեր, օրեր կրնայի մնալ այսպէս աչքերս յառած թեթեւ հովէն տարուբերուող ոստայններուն ճկուն եւ դիւրաթեք բոյսերուն եւ խոշոր եղեւինին։ Բարեկամս յաճախ ինծի կ՚ըսէ որ եթէ հին ժամանակներու մէջ ծնած ըլլայի, արեւին պաշտամունքին նուիրուած քրմուհի մը կ՚ըլլայի ապահով։ Այդ գաղափարը ինծի մտածել կու տայ եւ երեւակայութեամբ կը տեղափոխուիմ դարերու մէջէն մարդկութեան առաջին դեդեւող քայլերուն եւ ինքզինքս կը դնեմ Առաջին Աստուծոյ արեգակին երկրպագուներուն մէջ։ Ահաւասի՛կ, դաշտեր, դաշտեր, կանանչներով ծածկըւած եւ եզերուած լեռնաշղթայի մը գագաթներուն տողանցումովը որոնց ետեւէն արեւը կը բարձրանայ յամրօրէն՝ իր վարդագոյն եւ ոսկեգոյն երանգներով օծելու երախտապարտ եւ ջերմեռանդ ամբոխի մը ճակատները եւ ահա բանաստեղծութիւններով լեցուած եւ մանկական հոգիներուն մէջէն փառաբանութիւնը կը բարձրանայ հզօր, խանդավառ եւ խոնարհ։ — Արդար Արեգա՛կ… լուսաւորէ մեզի… Բայց … դարերը թաւալած են արագօրէն եւ հիմա կ՚երեւի ամենակարեւորը փոխադարձ այցելութեան երթալն է անոնց, որ բարի-եկաքի եկած են մեզի։ Իմ փափաքս է սակայն դեռ քանի մը օր այսպէս անցընել՝ կէս մը վայրենի, կէս մը թմրած վիճակի մը մէջ որպէսզի մի անգամ ընդ միշտ կարօտս առնեմ այնքան տարիներէ ի վեր ցանկացուած երանգներէն, լոյսերէն եւ բնութեան այլազան մրմունջներէն. եւ վարժ՝ արդէն իմ ներքին զգացումներու հպատակելու, «ի՞նչ կ՚ըլլայ»ներու շարքով մը կը պատասխանեմ ինծի եղած դիտողութիւններու. բայց փոխարէն շատ լաւ կը հասկցնեն, թէ հոս Փարիզ չէ, հոս կարելի չէ ուսանողի մը անփութութեամբ կեանքը շարունակել, թէ պայմանադրական սովորութիւններ կան որոնց ենթարկուած եմ։ — Բայց բնա՛ւ, բոլոր հոգւովս կը բողոքեմ. առաջին բախումը արդէն. յետոյ մէկէն կը հասկնամ թէ պէտք է համակերպիլ. ոչ ոք կ՚անդրադառնայ, բայց իմ էութեանս խորէն յանկարծ շատ փափուկ եւ անբացատրելի բան մը կարծես բիւրեղի պէս կը փշրուի… == Գ == Առաջին այցելութեանս իսկ բախտը չի ժպտիր ինծի։ Կորիկեանները բարեկեցիկ մարդեր են եւ կիրակի օրերը իրենց սալօնը պարապ չ՚ըլլար բնականաբար, մանաւանդ այսօր, գրեթէ սենեակին երկու կողմերը պարապ տեղ չկայ որովհետեւ … հասկնալի է ես եւ բարեկամս նորեկներ՝ ամէնուն հետաքրքրութիւնը կը շարժենք։ Տան տիրուհին զարգացեալ տիկին մը, fait des frais<ref>Ծախսեր կ՚ընէ. փոխաբերաբար՝ շատ ճիգ կը թափէ։</ref> մեզ ընդունելու համար, դուրսը այնքան լոյս եւ տաքութիւն կայ որ աչքերս մէկէն ի մէկ կը մթննան սալօնը մտնելով եւ գրեթէ դեդեւելով կը յառաջանամ, առաջին բարեւներէն եւ ներկայացումներէն ինչպէս նաեւ բացագանչութիւններէն ետքը որ անախորժ կերպով զիս կը խլացնեն, մէկէն կը հանդարտինք եւ քիչ մը ինքզինքս կը գտնեմ, բարեկամս հեռուէն իր պայծառ կապոյտ աչքերովը կը հարցաքննէ ինծի. «Ի՞նչ ընելու եկանք հոս»։ Արդարեւ, ի՞նչ ընելու… Եւ ասիկա պատճառ կ՚ըլլայ որ մտքիս մէջ ամէն գաղափար եւ մտածում պղտորին։ Մանաւանդ որ ահասաւիկ մէկէն հրեշային կերպով տգեղ կ՚երեւան շուրջս ամէն բան։ Երեւակայեցէք ընդարձակ սրահ մը 4-5 պատուհաններով որոնք ամէնքն ալ թէեւ սքանչելի տեսարանի մը վրայ կը նային, բայց թանձր եւ գունաւոր վարագոյրներ գրեթէ բոլորովին կը գոցեն պատուհանները կէս մութի եւ գրեթէ խոնաւութեան մէջ պահելով սենեակին մթնոլորտը. (վարագոյրին մէկ ճեղքուածէն կրցայ դիտել միայն հեռուն Վոսփորը արծաթի պէս ճերմակ որ սողոսկելով կը կորսուէր կապտորակ լեռներուն մէջերէն)։ ԺԸ դարու ոճով, rococo<ref>Ճարտարապետական ոճ մը, զարդարուն։</ref> կիրլանտներով, գորգ մը իր ծիծաղելի յաւակնութիւնը կը տարածէ գետինը. Empire<ref>Նափոլէոն Ա կայսեր ոճ։</ref> կանանչ թաւիշէ թիկնաթոռներ եւ աթոռներ զուգահեռապէս կը շարուին սենեկին երկու պատերուն առաջք եւ որոնց ամէնքն ալ գրաւուած են գրեթէ. կը դիտեմ որ պատուհաններուն կողմը ոչ իսկ աթոռ մը կայ իբր թէ այդ մարդիկը վախնային լոյսէն եւ օդէն, այլ սակայն խեղճերը որքա՜ն պէտք ունին արեւի … եթէ գիտնայի՛ն, գրեթէ ամէնուն վրայ կը տեսնուին անարիւն դէմքեր, թանձր շարժումներով անդամներ, չար ծամածռութիւններու վարժուած անգոյն շրթունքներ… Տիկին Կորիկեան իր լայնածաւալ մարմինը սեղմած է քօրսէին մէջ այնպիսի խժդուժութիւնով մը որ դէմքը անհանգստող կարմրութիւնով մը ծածկուած է եւ իր բոլոր ծակտիքներէն դուրս կու տայ քրտինքի մանր կաթիլներ. թեւերը նոյնպէս սեղմուած՝ կապարի պէս ծանր եւ անշարժ կ՚իյնային երկու քովէն, բոլոր ասոնք չէին արգիլեր որ տիկին Կորիկեան ստիպուած զգար խօսելու, խօսելու այնպիսի արագութեամբ մը որ par sujetion<ref>Ենթարկուելով։</ref> կը զգայի որ շունչս կը կտրուէր։ Տիկինը լաւ խօսող մը ըլլալու համբաւը ունէր։ —Թէեւ գեղեցիկ չէ բայց անանկ լեզու մը ունի ո՛ր… կ՚ըսէին ընդհանրապէս եւ կը հաւաստէին, թէ այդ նշանաւոր լեզուն ի՛նչ սիրտեր այրած էր -պէտք է ենթադրելժամանակին։ Խօսակցութիւնը կը թափառի Փարիզի վրայ. —Ինչե՜ր ունիք արդեօք պատմելիք, ինչե՜ր տեսած ըլլալու էք։ Անդին՝ պարոնիկ մը սէգ եւ ծիծաղելի երեւոյթով ճառ ըսելու ձեւով մը ոտքի կ՚ելնէ եւ հանդիսաւոր՝ կը հարցնէ. —Տիկինը որչա՞փ ատեն Փարիզ մնաց։ —Ութը տարուան մօտ։ —Օհ, օհ, բաւական ժամանակ է եղեր, կը բացագանչէ ուրիշ մը, տիկին Էֆթիկ, բարակ շրթունքներով եւ թառամած արտեւանունքներով 40-50 տարեկան կին մը։ —Է՛ նայինք բան մը սորվեցա՞ք այդչափ ատենուան մէջ։ Ձայնին մէջ յայտնի չարակամութիւն կայ, շատ աղէկ գիտէ թէ ի՛նչ ընելու գացեր էի Փարիզ ու այս անիմաստ անճոռնի չարութիւնը զիս մէկէն սաստիկ կը վիրաւորէ իբր թէ իր աղտոտ եւ երկայն եղունգները սրտիս մէջ մխած ըլլար։ Քանի մը հոգի իրարու երես կը նային եւ կը խնդան. այն աստիճանի դիւրազգած դարձած եմ արդէն որ իմ ներքին յուսաբեկութիւնս չյայտնելու համար կ՚ուզեմ մեկնիլ, մեկնիլ անմիջապէս եւ բարեկամիս կը դառնամ. բայց անիկա արդէն մէկը գտած եւ խօսակցութեան բռնուած է։ Իր այս տարօրինակ ընդունակութիւնը ամէնէն աննպաստ պայմաններու մէջ ալ շահեկան բան մը գտնելու եւ ամէնուն հետ յարմարելու՝ զիս միշտ հիացուցած է։ Րոպէ մը ականջ կը դնեմ. եկեղեցական երաժշտութեան վրայ կը խօսին։ Ծերուկ եւ կորաքամակ մարդ մըն է իր խօսակիցը եւ անմիջապէս կ՚անդրադառնամ որ հոն գտնուողներուն մէջ արդարեւ մինակն է որուն դէմքը համակրանք կը ներշնչէ։ Իրարու կը ժպտինք հեռուէն եւ բարեկամս նորէն ծերուկին օձիքէն կը բռնէ։ —Բայց կարծեմ տիկինը գրականութեամբ զբաղած է, կ՚ըսէ պարոնիկը։ Զարմանալի կերպով գրականութիւն բառը զիս կ՚ամչցնէ եւ կը զգամ որ կը կարմրիմ… Չեմ գիտեր ինչո՞ւ փափաք կը զգամ բողոքելու եւ ժխտելու իբր թէ շատ ամօթալի բան մը վերագրած ըլլային ինծի… Կամաց-կամաց վատ երկչոտութիւն մը կը գրաւէ հոգիս… Ինչո՞ւ համար՝ չեմ կրնար բացատրել, միայն կը զգամ, որ այդ սրահին մէջ, այդ մարդերով շրջապատուած տիկին Էֆթիկի կասկածելի նայուածքին ներքեւ գրականութեամբ զբաղած ըլլալս խոստովանիլը ամօթալի բան մըն է, այո՛, բացարձակապէս, որովհետեւ անհունապէս ծիծաղելի կը թուի ինծի։ Բայց պարոնիկը կը պնդէ եւ մանրամասնութիւններ կը հարցնէ. տիկին Էֆթիկ իմ աններելի երկչոտութենէս քաջալերուած՝ անպատկառօրէն կ՚ըսէ. —Այնքա՜ն կան գրագէտներ, ի՞նչ բանի կը ծառայէ։ Մէկէն կը փոխուիմ եւ ձայնս մասնաւոր շեշտ մը կ՚առնէ որ զիս կ՚ապահովէ։ —Թերեւս կ՚ենթադրէք որ ձեզ ծառայելու կամ ուրիշներուն ծառայելու համար գրականութեամբ զբաղած եմ… —Ադ ըսել չեմ ուզեր, բայց այնչա՛փ… Տիկին Կորիկեան կը միջամտէ. —Չէ, տիկին, ըսել կ՚ուզէ որ ուրիշ աւելի շահաբեր բան մը սորվէիք, անանկ ալ ութը տարի կեցեր էք, անանկ ալ… —Հապա՛, օրինակի համար, քօրսէ շինել սորվէիք. լաւ քօրսէ շինող բնաւ չկայ Պոլսոյ մէջ, հոսկէց չափերը կը ղրկեն Փարիզ եւ բերել կու տան։ —Ի՞նչ զարմացում պատճառելու է հոստեղէն ղրկըւած չափերը Փարիզի գործաւորուհիներուն, կ՚ենթադրեմ… Տիկին Կորիկեան պահ մը շուարած կը նայի ինծի, յետոյ չի հասկնար եւ խօսքը փոխելով տիկին Էֆթիկի կ՚ուղղուի։ —Ձեզի բան մը ըսե՞մ, կը յայտարարէ, այդ ալ ըրի բայց օգուտ չտեսայ, վերջապէս իմ մարմինիս յարմար քօրսէ մը չկրցայ շինել տալ։ Խօսակցութիւնը մէկէն կը դառնայ քօրսէին վրայ եւ այդ կիները լրբօրէն հոն գտնուող abruti<ref>Ապուշցած, շշմած։</ref> այրերուն քով իրենց լպրծուն եւ տգեղ մերկութիւնները շօշափող բաներու վրայ կը խօսին։ Այդ միջոցին կը յաջողինք մեկնիլ. բաց օդը քիչ մը կ՚ոգեւորէ մեզի եւ մէկ շունչով քանի մը այցելութիւններ մէկէն կ՚ընենք, առաւել կամ նուազ նոյն տաղտկացուցիչ խօսակցութիւնը, նոյն ապուշութիւնը, հոս-հոն համեմւած ըմբոստացնող չարութիւնով մը։ Վերջին այցելութեան -վարժապետի մը տունը— դուրսէն կը լսենք բուռն վիճաբանութեան մը աղմուկը. վայրկեան մը կը կենամ։ —Եթէ՛ չերթայի՛նք այսօր։ —Եկո՛ւր, վերջանայ, կ՚ըսէ բարեկամս։ —Խոստովանէ որ անիմաստ եւ յիմար բան է այնպիսի մարդոց տունը երթալ որոնք ոչ մէկ կերպով կը շահագըրգռեն մեզ. ի՛նչ corvée<ref>Բռնի աշխատանք, տարապարհակ (թիապարտի)։</ref> … աւելի բնական չէ՞ չմօտենալ իրենց, ըսէ՛։ —Եթէ հարկ ըլլայ շահեկան եւ սիրուած մարդերը որոշել անտարբերներէն, կարծեմ գրեթէ առանձին պիտի ապրինք։ —Աւելի լա՛ւ, բարեկամս, աւելի լա՛ւ։ Այլ սակայն բարեկամս այնքան լաւ կը համոզէ զիս ընկերականութեան առաւելութիւններուն վրայ որ կը համակերպիմ Սերոբեան էֆէնտիին աղմկալից տունը մտնելու։ Տիկին Սերոբեան մեզի կ՚ընդունի երկու տարեկան տղայ մը գրկած. իր ետեւէն մինչեւ սանդուխին գլուխը ամէն տարիքէ տղոց շարք մը կ՚երկարի։ —Օ՛հ հրամմեցէ՛ք, բարի եկաք։ Հոս գոնէ եւրոպականացած ըլլալու յաւակնութիւններ չկան. ամէն բան պա՛րզ եւ մաքուր է տունին մէջ, ընդարձակ մարմարեայ բակը՝ ճերմակ եւ լուսաւոր՝ տրամադրութիւններս կը փոխէ եւ գրեթէ զուարթօրէն կը բարձրանամ սանդուխներէն տղոց իւրաքանչիւրը փայփայելով։ Սերոբեան էֆէնտի, նիհարկեկ եւ ոսկրուտ մարդ մը, նախկին ձայնաւոր, նախկին հսկող, հետզհետէ մասնագէտ ուսուցիչ եւ տեսուչ՝ վարժապետական բոլոր վիճակներէն անցած է, հետեւաբար կազմական կանոնագրին բոլոր ութիւնները գաղտնիք չունին իրեն համար. իր տրամաբանական կոչումը քահանայութիւնն էր բնականաբար, բայց Սերոբեան էֆէնտի կատաղի հակակղերական մըն է. այս ատելութիւնը կղերի դէմ անիմաստ, անգիտակից եւ որեւէ հիմնական պատճառէ զուրկ ատելութիւն մը, իր գլխաւոր կիրքն է, գրեթէ իր գոյութեան իրաւունքը կը կազմէ, հապա եթէ քահանաները չըլլային որո՞ւ վրայ թափէր իր մաղձը. ատելութիւնը տիրական պէտք մըն է տեսակ մը մարդոց համար ինչպէս սիրելու պէտքը ուրիշներու։ Այլ սակայն Սերոբեան էֆէնտիին հակակղերականութիւնը մի՛ կարծէք որ իր ազատամտութեան արդիւնքն էր. ընդհակառակը հին գլուխ մըն է անիկա բառին բովանդակ նշանակութեամբը. իրեն համար այսօրուան վարժապետները վարժապետ չեն, տիրացուները՝ նոյնպէս, թաղեցին՝ նոյնպէս. ոսկեդարը իր երիտասարդութեան ատենն էր. ըստ իրեն պտուղները անգամ այն ժամանակուան համը չունին։ Սերոբեան էֆէնտի այն թիփերէն է, որոնց համար ամէն աղէկ բաներ անցած են այլեւս անդառնալիօրէն։ —Հիմակուան խնձորները խնձո՞ր են… Հիմակուան մարդիկը մա՞րդ են… Այսօր զուարճանալ չեն գիտեր, դրամ շահիլ չեն գիտեր, օդերը, տարւոյն եղանակները անգամ փոխուած կը թուին իրեն։ —Դրամը մեր ատենը կը շահուէ՜ր… Ձմեռը մենք տեսած ենք, հիմակուան ձմեռները ի՞նչ են… Ու հակառակ բոլոր այս բաներուն Սերոբեան էֆէնտի ներքնապէս անվնաս մարդ էր եւ իր մազերը ճերմկցուցած էր իր բազմաթիւ ընտանիքին ապրուստը հոգալու տաժանելիօրէն։ Այս միջոցին իր շուրջը հաւաքուած էին բացի թաղին ուսուցիչներէն մէկ-երկու բարեկամներ եւ շատ տաք վիճաբանութեան մէջ էին կրթական խնդրի մը վրայ, երբ մենք սրահէն ներս մտանք ամէնքը մէկանց լռեցին. Սերոբեան էֆէնտիին ձեռքերը դողդղացին իմս բըռնած ատեն։ Զիս ներկայացուց ուրիշներուն. —Իմ նախկին աշակերտուհի՛ս։ Յետոյ ինծի մօտեցուց ծերունիի մը, որ բազմոցին անկիւնը նստած կը հետեւէր ամէնուն շարժումներուն եւ երբեմն կը խնդար ինքնիրեն։ —Նիկողոս աղա՛, ճանչցա՞ր, քու ալ աշակերտուհիդ է։ —Իրա՛ւ ես, իրա՛ւ, մրմնջեց ծերունին եւ աչքերը դարձուց ինձմէ։ Ես զինքը ճանչցայ սակայն, խեղճ մա՛րդը. նախկին պատուելի մը, որ Սկիւտարի ամիրաներուն փարթամ շրջանին հասած եւ անոնց սերունդէն շատերու այբուբէնը սորվեցուցած էր. յետոյ ամէն միջոցէ զուրկ՝ ազգային վարժարանը ընդունած էին զինքը մինչեւ որ Ուսումն. Խորհուրդը հոնկէց ալ կը ճամբէ, վկայական չկրնալ ստանալուն համար. անկէց ետքը թափառական եւ անորոշ վիճակ մը անցընելով յիմարութիւն եկած էր վրան եւ բոլորովին անկարող դարձած էր աշխատելու։ Ներկաներէն շատերը ծանօթ էին արդէն ինծի եւ ոմանք զիս գիրցած, ոմանք զիս նիհարցած գտնալնէն ետքը՝ վերսկսան իրենց աղմկալի վիճաբանութեան. հետզհետէ ձայները բարձրացան եւ ատեն մը եղաւ որ գրեթէ ամէնքը մէկ կը պոռային եւ ալ բան մը չէր հասկցուեր. երբեմն քովէս յիմար ծերունին կը մրմնջէր. —Իրա՛ւ ես, իրա՛ւ… Ու իր երկարաձգուող քրքիջը կը խառնուէր միւսներուն աղաղակներուն։ —Իրա՛ւ ես, իրաւ։ Ամէն անգամուն որ իր հատկլտուող ձայնը կը լսէի քովէս, իրեն կը դառնայի, բայց անիկա իր խոնաւ եւ գրեթէ անլոյս աչքերը կը գոցէր։ Զիս ճանչցա՞ծ էր թէ չէ, կու լա՞ր թէ կը խնդար, խեղճ մա՜րդը… Ճշմարտութիւնը այն է որ թէ՛ խնդալու բան կար, թէ՛ լալու։ Բարեկամս դրանը մօտ կեցած վիճաբանողներուն շարժումները կը դիտէր. հոս ալ օտար էինք մենք եւ առանձնացած. անմիջապէս զգացի ատիկա եւ որպէսզի այցելութեան պատշաճ ժամանակը դիւրաւ անցնի, սկսայ դիտել եւ քննել մարդոց գլուխները։ Եթէ երբեք ըրած էք այսպիսի բան մը պիտի հասկընաք անմիջապէս անձկութեան, հետաքրքրութեան եւ տխրութեան խառն զգացումը որ ես՝ նորեկ այդ միջավայրին մէջ ունեցայ. ծերունիին գանկը թեթեւ մը տափակ ճակտին վրայ կը բարձրանար մինչեւ գագաթը եւ յետոյ կ՚իջնար մէկէն խուսափող գիծով մը գրեթէ առանց կորութեան մինչեւ ծոծրակը, բոլորովին ծածկուած խիտ, ճերմակ կարճ մազերով որոնք կը յառաջանային մինչեւ յօնքերը, ինչպէս ծոծրակին վրայ տարածուելով կը կորսըւէին օձիքին մէջ. տմոյն եւ խորշոմած դէմքին վրայ պեխերը եւ մօրուքը մկրատով կտրտուած կը ցցուէին ցանցառ եւ կարծր մազի թելերով որուն մէջտեղէն ստորին շրթունքը տարօրինակապէս կը կախուէր վար լորձունքոտ եւ թոյլ։ Ինչ որ զարմանալի էր սակայն, միւսները, առողջները առաւել կամ նուազ կը ներկայացնէին իրենց դէմքին եւ գանկերուն վրայ այնպիսի կազմութեան պակասաւորութիւններ որ, քիչ մըն ալ, եւ ինքզինքս aliénéներու<ref>Հոգեկան հիւանդ, խելագար։</ref> սրահ մը պիտի կարծէի. յայտնի էր թէ այդ մարդիկը անձուկ գաղափարներու մէջ խեղաթիւրուած, սնունդի եւ առողջ օդի պակասութեան ենթարկուած եւ տղայութիւններնէն ի վեր փակուած մեր վարժարաններու թէ՛ նիւթապէս եւ թէ՛ բարոյապէս վատառողջ մթնոլորտին մէջ, ապասերուած էին բոլորովին, իրենց մտքին բնական զարգացումը արգիլուած էր եւ մէջտեղ եկած էր ողորմելի սերունդ մը որ վարժապետներու դասակարգը կը յատկանշէ։ Քովէս ծերունին միշտ կը կրկնէր. —Իրաւ ես, իրա՛ւ։ Սենեակը այնքան լեցուած էր ծխախոտի ծուխով եւ պոռացող մարդոց շունչով որ խոհեմութիւն սեպեցի մեկնիլ փութով։ Փողոցը՝ բաւական ատեն տխրած քալեցինք. յուսաբեկութիւն եւ զղջում կար մեր մտքին եւ խօսքերուն մէջ։ —Ի՜նչ խենթ բան ըրինք վերադառնալով, եւ ըսել որ այլեւս այս միջավայրին մէջ պիտի ապրի՛նք… Անկէց ի վեր քանիցս, առիթը պիտի ունենայի դըժբախտաբար, այդ խօսքը կրկնելու։ Հետզհետէ սարսափ մտաւ հոգւոյս մէջ. եւ կարելի՞ էր արդէն իրաւամբ չսարսափիլ. պէտք էր այլեւս այդ մարդոց մէջ ապրիլ, անոնց հետ շփման մէջ ըլլալ ու լսել իրենց ձայնը, աններդաշնակ եւ կեղծուած իրենց մանուածապատ եւ անմաքուր զգացումները արտայայտելու համար. ու մանաւանդ ստիպուած ըլլալ կրելու աներեւակայելի տգեղութիւնը իրենց շարժումներուն, հագուածքին, բնակարաններուն եւն. ։ Ահաւասիկ սակայն ասոնք ամէնքն ալ պարկեշտ, պատուաւոր եւ խելացի մարդիկ գիտէինք մինչեւ հիմա եւ դեռ ամէնքն ալ այնպէս կը կարծեն զիրենք։ Հետզհետէ կը բարձրանանք խօսակցելով. հայոց գերեզմանատան ճերմակ քարերը կը տարածուին գեցեղիկ ծառերու հովանիին ներքեւ։ —Կ՚ուզէք, մտնանք անգամ մը։ Բայց դուռը գոց է եւ մեր ճամբան կը շարունակենք։ Յանկարծ բարեկամս կը կենայ։ Արեւը մայրը մտած է բայց արեւմուտքի կողմը երկինքը ոսկեզօծ է բոլորովին եւ հեռուէն ծովի կապոյտ գիծէ մը անդին քաղաքին սիլուէթը մանիշակագոյն եւ կապտորակ կ՚ուրուագծուի գմբէթներու կորութիւններով. մինարէներ եւ նոճիներ անհամար կը սլանան եւ իրենց գագաթները կը կորսուին հորիզոնին ոսկիին մէջ։ Առաւօտեան գիւղանկարներու խաղաղ գեղեցկութիւնը չունին թէեւ, բայց գերազանցապէս վրդովիչ բան մը կայ գիծերու եւ գոյներու մէջ, որոնց ամբողջութիւնը տեսակ մը առեղծըւածային arabesque<ref>Արաբական ոճով զարդանկար։</ref> կը կազմէ իբր թէ իրենց խորը խորհրդանշական մտածում մը ունենային ծածկուած։ Լոյսը փայփայանքով կ՚անցնի ամէն բանի վրայէն եւ իրեն մարմրող երանգները թանկագին քարերու ցոլքեր ունին որ ասդին-անդին զմրուխտի կանանչներ եւ սուտակի կարմրութիւններ կը ցանցնեն։ Հորիզոնին ոսկին կը տարածուի, կ՚ընդլայնուի եւ այնպիսի ուժգնութիւն մը կ՚առնէ որ չենք կրնար շեշտակի նայիլ։ Եւ այդ ոսկիէ անձրեւին ներքեւ քաղաքին սիլուէթը կը մթննայ եւ սեւ ու որոշ գեղեցիկ հակադրութիւն մը կազմելով կը տարածուի վեհօրէն Վոսփորի դիմացի եզերքին վրայ։ Զարմանալի չէ որ բիւզանդացիները կը նախընտրէին իրենց պատկերներուն ոսկիէ fond<ref>Խորք։</ref> մը շինել քանի որ անոր կախարդիչ գեղեցկութիւնը յաճախակի դրոշմուած էր իրենց միսթիք մտքերնուն մէջ։ Նեղուցին կապոյտ գծէն ասդին Սկիւտար կը բարձրանայ հետզհետէ նոր բուսականութեան մը մէջէն ցուցադրելով տանիքներու կղմինտրներու տաք կարմիրը։ Ասդին-անդին ծխաններէ թեթեւ ճերմկորակ մուխ մը կը ծածանի։ Քանի մը քայլ եւս եւ ահա կը տեսնենք գերեզմանոցի նոճիները երեկոյեան այս ժամուն բոլորովին սեւ՝ որ խմբովին բուրգերու պէս հոյակապ կը բարձրանան ոսկեզօծ երկնքին վրայ։ Հովը թեթեւ մը կ՚օրօրէ զիրենք եւ գագաթները կը մերձենան երբեմն ու իրենց սեղմ եւ ցից ճիւղերը մասնաւոր եւ ներդաշնակ սօսաւիւն մը ունին որ կը մրմնջէ գերեզմանաքարներուն մէջերէն նուիրական աղօթքի մը պէս։ Հեռուն, աւելի հեռուն, նոճիներու շարքը կը տարածուի հոծ եւ մթին. խէժի, թարմ հողի եւ անանուխի խառն բուրմունք մը կը ծածանի օդին մէջ եւ մինչեւ շրթունքիս վրայ կարծես կը զգամ դառն համը։ Եւ ասիկա տեսակ մը անբացատրելի զգացում մը կը ներշնչէ որ նոյնիսկ մթնոլորտին կու տայ հեշտագին թրթռացում մը. ինծի կը թուի թէ օդը բեռնաւորուած կու գայ արեւելեան երգերու երկարաձգուող եւ ողբագին ելեւէջներով։ Ու քանի կը յառաջանանք, նոճիներու ետեւէն հորիզոնին ոսկին կը մարի տեղի տալով պղնձագոյն կարմիրին որ իր կարգին վարդագոյնի ամէն երանգները փոխելով կը տժգունի եւ կը հալի գորշ մանիշակագոյնի մը մէջ։ Բարեկամս այն ատեն ինծի կ՚ըսէ դիմացի զմայլելի հեռապատկերը ցուցնելով. —Կը տեսնա՞ս, ասիկա մոռցնել կու տայ շատ մը բաներ եւ բոլորովին կը մխիթարէ. ասիկա պիտի բաւէ երջանիկ ապրելու մինչեւ ետքը։ —Իրաւ ե՛ս, իրա՛ւ, կ՚ըսեմ յիմար ծերունիին պէս անգիտակցօրէն եւ աչքերս խոնաւ։ == Դ == Շատ ծանր քունէ մը ետքը, գլուխս յոգնած կ՚արթըննամ կանուխէն. նախորդ գիշեր Կիւրեղեան էֆէնտիին տունը -ուրիշ ուսուցիչ մը— դարձեալ ուժգին վիճաբանութեան ներկայ գտնուած էի որ մինչեւ վիրաւորիչ խօսքերու յանգեցաւ, բուն խնդիրը՝ տղոց ըստ կրօնքի աւանդութիւններո՞ւն թէ ըստ գիտական ճշմարտութիւններուն դաստիարակութիւն մը տալու վրայ էր. վարժարաններու ծրագիրը ասոնցմէ որո՞ւն վրայ պէտք էր ձեւուած ըլլար։ Յայտնի էր թէ երկուքը մէկ հաշտ չէին կրնար ընթանալ. ասիկա ամէնքը մէկ կ՚ընդունէին արդէն։ Ոմանք գիտականը կը պաշտպանէին եւ կ՚ըսէին, թէ ամօթ էր այս դարուս մէջ տղոց Ադամ Եւայի առասպելին վրայ խօսիլ. ուրիշներ -մեծամասնութիւնը— անհաշտ կը գտնէին այդպիսի խիզախ ծրագիր մը մեր տոհմային բարքերուն ու պահանջներուն հետ եւ կը պնդէին, թէ մեզի համար կրօնքը կենսական կարեւորութիւն մը կը ներկայացնէ եւ այդ կարեւորութիւնը պէտք է ներշնչենք մեր տղոց՝ իրենց մանկութենէն։ Մինչեւ հոս ամէն բան լաւ էր եւ արդէն հանդարտօրէն եւ շատ քաղաքավար կը խօսակցէին հոն ներկայ գտնուող էֆէնտիները. կիները մէկ կողմ հաւաքւած իրարու երես կը նայէին ժպտելով եւ կամ զիրար կը լրտեսէին։ Բայց ահա յանկարծ չեմ գիտեր ինչպէ՛ս մէկը կը յանդգնի Տարվին բառը արտասանել որուն կը յաջորդեն մարդուս կապիկէն սերած ըլլալու ենթադրութիւնները, եւայլն. այն ատեն -ամէնքն ալ ծիծաղելիօրէն տգէտիրարու պարզապէս խեղկատակ խօսքեր կ՚ընեն պոռալով, ինքզինքնէն ելած, այսահարի նման… ալ բան մը չեմ լսեր բնականաբար, միայն ձայնի առաւել կամ նուազ կոպիտ շեշտերը հարուածներու պէս անխնայ կ՚իյնան ուղեղիս մէջ. եթէ մինակս ըլլայի շատոնց արդէն ո l’anglaise<ref>Մեկնիլ՝ առանց մնաք-բարովի։</ref> մեկնած կ՚ըլլայի, բայց բարեկամս չեմ գիտեր ո՛ւր ծածկըւած էր. մնաց որ տան տիրուհին coup sur coup<ref>Ետեւ ետեւի, անդադար։</ref> ափսէներով ներս կը մտնար եւ հարկ էր ըստ Սկիւտարի պատշաճութեան -ինծի մասնաւոր կերպով յանձնարարած էին— ամէն հրամցուած բանէն անմիջապէս ետքը չմեկնիլ։ Մէկ կողմէն ստամոքսս բեռնաւորուած զանազան դժուարամարս բաներով, միւս կողմանէ ենթարկուած գիտակա՞ն թէ կրօնական վիճաբանութեան մը աղմուկներուն, պէտք էր որ գերմարդկային առողջութիւնով մը օժտուած ըլլայի տոկալու համար անվնաս։ Այսպէս գիշերը երկար ատեն տանջուեցայ յամառ գլխի ցաւէ մը եւ հիմա իրաւամբ այնքա՛ն յոգնած կը զգամ ինքզինքս որ պիտի ուզէի մինչեւ իրիկուն ճերմակ սենեակին մէջ, ճերմակ բազմոցին վրայ երկնցած դիմացի գեղեցիկ եղեւինին նայիլ։ Առաւօտը սքանչելի է բոլորովին. կաթնագոյն մշուշը ամէն բան կը քօղարկէ փետուրի փափկութիւնով մը. ընդարձակ պարտէզին մէջ թաւիշի պէս կանանչութիւն մը թեթեւ կը սարսռայ սիւքին ներքեւ եւ ադամանդի պէս ջինջ ցօղի կաթիլներ կը նշուլեն վճիտ ցոլքերով. յասմիկի թուփ մը պատին վրայէն մագլցելով դէպի վեր կը կարկառէ իր նորաբոյս ճիւղերը եւ իր թարմ ծաղիկներու հեշտագին բուրմունքով կը խնկաւէտէ մթնոլորտը. հեռուէն տարտամօրէն մանիշակի, վարդի, շահպրակի հոտեր կը հասնին եւ կը խառնուին միասին պահ մը, բայց սիւքը կ՚առնէ կը տանի զանոնք եւ յասմիկին զգլխիչ բուրմունքը միակը կը տիրէ առաւօտուն. լուսաւոր, թեթեւ մշուշը կը սկսի տեղ-տեղ վարդագունիլ եւ կը ծածանի շղարշի մը պէս ամէն կողմ ներդաշնակելով գոյները եւ ձեւերը գեղեցիկ միութեան մը մէջ։ Քանի մը ծիծեռնակներ ճչելով կ՚անցնին արագ կաթնագոյն օդին մէջէն եւ եղեւինին գագաթին վրայ կապոյտ կուրծքով խոշոր թռչունը թեւերը բացած հըրճւանքով կը կոչէ։ Ալ մտադրած եմ բոլորովին իմ ուզած ձեւովս ապրիլ եւ ինքզինքս պաշտպանել տիկին Էֆթիկներու ներկայութենէն եւ վարժապետներու վիճաբանութիւններէն. ալ աչքերս պիտի չկրնան հանդուրժել թունաւոր, պրպտող, լրտեսող նայուածքներուն եւ ոչ ալ պիտի ուզեմ մտիկ ընել իմաստակ եւ ծիծաղելի խօսքեր։ Արեւը չ՚ուշանար գալու, եղեւինին ճիւղերը կը բոցավառին եւ քանի մը վայրկեանի մէջ մշուշը կ՚անօսրանայ, կը փարատի։ Ի՜նչ հեշտ է այսպէս նայիլ դիմացդ եւ յագենալ գեղեցկութենէ. արդեօք երէկ գիշերուան վարժապետները չե՞ն տեսնար այս լուսաւոր երկինքը, այս հեռապատկերները, բոլոր հրճուանքը գեղեցիկ գոյներուն եւ ձեւերուն։ Ի՞նչպէս կ՚ըլլայ որ քիչ մը խաղաղ գեղեցկութիւն չի մտնար իրենց ատելութիւնով լեցուն եւ մթին հոգիներուն մէջ եւ ի՛նչպէս կ՚ըլլայ նաեւ որ տիկին Էֆթիկները իրենց միսը դղրդուած չեն զգար արեւին փայփայանքէն եւ հոգիով ու մարմնով թառամած ու անողոք կը մնան այս հրաշալիօրէն թելադրող մթնոլորտին մէջ. որովհետեւ, ահաւասիկ, հակառակ գէշ անցուած գիշերի մը, հոգիիս մէջ հիմա ցնծուն երգ մը կայ կարծես որ զիս կը բուժէ, որ խանդաղատանք եւ գորով կը դնէ սիրտիս մէջ եւ նոյնիսկ մոռցնել կու տայ ինծի վիճաբանողներու դէմ ունեցած իրաւացի հակակրութիւնս։ Բարեկամս ընդունելով հանդերձ թէ երէկ Կիւրեղեանին հիւրերը չափազանց աղմուկով կը յայտնէին իրենց միտքը, անբնական կը գտնէ որ ես այնքան թշնամի ըլլամ գաղափարներու փոխանակութեան… ի՞նչ, բան մը չկայ որ ինծի այնքան անօգուտ յոգնութիւն եւ դժգոհութիւն պատճառէ որքան վիճաբանութիւնները նոյնիսկ երբ շատ շահեկան նիւթի մը վրայ եւ ձեռնհաս անձերու կողմէ ըլլան. ըստ իս բոլոր վիճաբանութիւնները ամուլ են որովհետեւ իւրաքանչիւր վիճաբանող հաստատ համոզուած է իր ըսածին եւ շիւղի չափ տեղի տալ չ՚ուզեր եւ նոյնիսկ եթէ պատահի որ հակառակին ճշմարիտ ըլլալը հասկնայ՝ նորէն արդիւնք մը յառաջ չի գար. ամէնէն լուրջ, խելացի, կարող համարուած մարդերուն իսկ հոգիին խորը այնպիսի ծածկուած սնոտի հպարտութիւններ կան, այնպիսի անխոստովանելի տկարութիւններ որ չեմ գիտեր թէ երբեք պատահա՞ծ է մէկու մը լսել սա խօսքերը. —Իրաւունք ունիք, սխալեցայ, տարբեր տեսակէտէ առի խնդիրը, ձեր ըսածին համոզուած եմ հիմա բոլորովին։ Ասկէ զատ թողլով օգտակարութեան խնդիրը, տըգեղ, տմարդի բան է, մէկու մը տունը երթալ բարեկամի ձեւին տակ եւ հոն ճիշդ այնպիսի կարծիքներ յայտնել եւ պնդել այդ կարծիքներուն վրայ որոնք բոլորովին հակոտնեայ են միւսին կարծիքներուն եւ որով վիրաւորիչ իրեն համար։ Բարեկամս հակառակին համոզուած է եւ քիչ մը կը խօսինք այս նիւթին վրայ -օ՛հ քիչ մը— որովհետեւ կը վախնամ որ վիճաբանութեան մը փոխուի մեր կարծիքներուն տարբերութիւնը։ —Ինծի համար, կ՚ըսէ, առիթ մըն է զիս շահագրգռող նիւթի մը վրայ ուրիշներուն տեսակէտները տեսնալ, անոնց փաստերը մտիկ ընել եւ կշռել իմիններուս հետ։ —Է՛ ըսենք որ ուրիշներուն փաստերուն եւ տեսակէտներուն տեղեկացար, ի՞նչ կ՚ըլլայ։ —Այն կ՚ըլլայ որ խնդիրը իր ամէն կողմէն ճակատած կ՚ըլլամ, աւելի խորը թափանցած։ —Կը կարծե՞ս որ իրարու երեսի գրեթէ պոռալով խնդիրի մը խորը կը թափանցուի. ատիկա ուրիշ բանի չի ծառայեր բայց եթէ յաճախ յարգուած բարեկամի մը արժանապատուութիւնը վիրաւորել, կամ փոխադարձաբար զիրար չճանչնալ, չիրար չկարենալ գնահատել, որովհետեւ այն ատեն գաղափարի մը մոլեռանդութեան մէջէն է որ պիտի դատէք ուրիշները։ —Քանի որ իմ կարծիքս չունի, տխմար մըն է, անկարող մըն է՝ սովորական եզրակացութիւնն է վիճաբանողներուն։ —Օհ գիտեմ, գաղափարի մը վրայ երկար ատեն թառելու մտածումն է որ քեզ կը խրտչեցնէ, ատիկա կնոջ մտքին յայտի տկարութիւնն է։ —Բարեկամս, գիտես որ բնաւ ֆէմինիսթ չեմ եւ բնաւ փոյթս չէ թէ իմ ուղեղս իր տեսակին մէջ գերազա՞նց է այր մարդուն ուղեղէն թէ ոչ եւ ասիկա շատ բարեբախտաբար, որովհետեւ հիմա կատաղի վիճաբանութեան մը մէջ պիտի իյնայինք եւ ապահով, իմ ուղեղիս որակը քննելէ աւելի կ՚ընտրեմ երջանիկ inférioritéի<ref>Ստորակայութիւն։</ref> մը մէջ ապրիլ եթէ ատիկա ինծի թոյլ կու տայ սքանչելի եւ հոտաւէտ խահուէի մը բուրմունքը եւ հեղուկը ներշնչելով աչքերս դանդաղօրէն պտտցնել սա աղուոր բաներուն վրայ։ —Մէկ խօսքով եթէ քեզի ծուլութեան իրաւունքը տար։ —Է՜հ, ինչո՞ւ չէ, եւ կը կարծեմ որ եթէ ֆէմինիսթները իրա՛ւ խելացի ըլլային՝ այդ իրաւունքը որ արդէն ունէին, ձեռքէ չէին հաներ. բանն այն է որ սակայն այդ իմաստակներուն պատճառաւ այնքան գերազանցօրէն խելացի կիներ տուժելու վրայ են։ == Ե == Կէսօրէ վերջը երկու սկիւտարցի տիկիններու այցելութիւնը կը խանգարէ իմ խաղաղ ծուլութիւնս, որ ըստ բարեկամիս անհանգստող համեմատութիւններ առնելու վրայ է։ Այլ սակայն իրիկունը բարեկամիս հրաւէրին՝ դէպի բարձունքը ելլելու, չեմ դիմադրեր եւ շտապով դուրս կ՚ելլեմ իմ հիւրերուս ետեւէն որոնք իրենց գիրուկ թիկունքը դարձուցած արեւմուտքին տատանելով կը հեռանան ուս ուսի հարազատ քոյրերու պէս. զիս բամբասելու վրայ են անշուշտ. այնչա՛փ համաձայն կը թուին իրարու. փորձառութեամբ գիտեմ որ երկու կիներ բացարձակ համաձայնութեան մը կը հասնին երբ մէկու մը վրայ գէշ խօսելու զբաղած են միայն. բամբասանքին այս թանկագին եւ բարերար ազդեցութիւնը հաստատելէս ետքը կիներու մէջ, միշտ զարմացած եմ որ բարոյախօսները գէշ ունակութիւն մը համարած են զայն։ Օդը մեղրի պէս քաղցրահամ է. մօտակայ պարտէզէ մը ծաղիկներ թառամելէ առաջ կ՚արտաշնչեն իրենց վերջին շունչը ու մորթիս վրայէն փայփայանքի պէս կ՚անցնի թափառական դեղին փոշիներու հեշտագին սարսուռը, որոնց տեւելու, ապրելու կամքով առլի մասնիկները իրենց տենչանքը կը բուրեն մեղմօրէն, Սկիւտարի ոսկեզօծ վերջալոյսի պահուն։ Առանց զգալու կը յառաջանանք եւ հիմա կը տեսնեմ Ս. Խաչ վարժարաններուն բարձրադիր շէնքերը։ Քանի՛ կը մօտենանք տղոց շշուկը եւ երբեմն ուսուցչի ձայնը ընկերացած զանգակի մը հնչիւնին կը լսենք հետըզհետէ որոշակի. տարիներէ՜, իմ մանկութենէս ի վեր, կարծես բան մը փոխուած չէ. նոյն շշուկը, նոյն ուսուցչին ձայնը, նոյն զանգակը. տպաւորութիւնը այնքան ուժգին է որ վայրկեան մը պատրանքը կ՚ունենամ ինքզինքս տղայ զգալու եւ ինծի կը թուի թէ փողոցը պիտի դառնամ, աղջկանց վարժարանի երկաթէ դուռը պիտի հրեմ ու սանդուխներէն վեր պիտի վազեմ ու սրահին մէջ ամէնքը իր տեղը պիտի գտնամ, իմ ընկերուհիներս, իմ վարժապետներս, իմ օրիորդս… Այս մտածումներով կը շտապեմ դէպի դուռը եւ կը կենամ. արձակուրդի ատեն է, պզտիկ աղջիկներ կը մեկնին խմբովին. մեր ժամանակի թիփերը, նոյն դէմքի արտայայտութիւնները, քիչ մըն ա՛լ, եւ կարծես անուններ պիտի որոշեմ. Աղաւնի՛, Զարուհի, Վարդանուշ… ու կը խորհիմ որ այդ նմանութեան մէջ զարմանալի բան չկայ եւ թէ շատ հաւանականաբար իմ ընկերուհիներուս աղջիկներն են ասոնք… ահաւասիկ, արդէն սերունդ մը գլտորած է մեր վրայէն ու բոլոր այդ նորածիլները, բոլոր այդ վաղուան սերմերը գողտր յուզմունքով մը կը լեցնեն ինծի, իբր թէ իմ աղջիկներս ըլլային։ Նոյն միջոցին խոշոր սեւ աչքեր կը տեսնեմ արցունքով ողողուած։ —Աղջիկ…, ինչո՞ւ կու լաս։ Պատասխան չի տար ու խրտչած կը հեռանայ. քովէն մէկը կը պատասխանէ. —Օրիորդը զէրօ դրաւ իրեն։ Խեղճ պզտիկ տղե՛կ, ի՛նչպէս քու արցունքներովդ աւելի ուժգին կ՚արթնցնես իմ մէջս մանկական յիշատակներ. քի՞չ լացեր եմ զրօներու, անիրաւ յանդիմանութիւններու համար. ու կարծես հիմա իրենցմէ մէկն եմ ես ալ. խեղճ պզտիկ հոգի, սիրոյ եւ գորովանքի ծարաւի, անտեսւած իմ ընկերուհիներէս եւ յաճախ անիրաւուած մեծերէն. ու ահա մի առ մի դպրոցական շրջանին օրերը կը ցցուին մտքիս մէջ, երկար, տաղտկալի եւ ծանր իմ դիւրազգաց, ջղագրգիռ մանկութեանս համար։ Շատերը երջանկութիւնը ունին իրենց մանկութիւնը վարդագոյն տեսնելու. մանկութեան յիշատակները կարծես թէ ստիպուած են թեթեւ, քաղցր եւ հաճելի ըլլալու. ինծի կը թուի, թէ պայմանադրական ձեւի մը հպատակելու համար է այդ միայն եւ թէ մեր մանկութիւնը երջանիկ չէր կրնար ըլլալ ի նկատի առնելով մեզ դաստիարակելու պաշտօն ունեցող անձերուն հոգեկան եւ բարոյական վիճակը եւ այն պայմանները որոնց մէջ ապրած ենք։ Այդ պայմանները դժբախտաբար նոյնը մնացած կը թուին մինչեւ հիմա, հո՛ն դպրոցին սեմին վրայ, արձակւող տղոց ոմանց աչքերուն մէջ տեսայ եւ ճանչցայ մեր ժամանակներուն անձկագին նայուածքը, նոյն դառնութեան ծալքը մանկական շրթունքներուն անկիւնը եւ կամ վայրենի ուրախութիւնը ազատ ըլլալու եւ ա՛լ չլսելու դաստիարակին նեղացուցիչ ջղագրգիռ ձայնը, հրամանները, արգելքները։ Տխրած կը մեկնիմ դպրոցէն եւ ճամբան բարեկամիս հետ կը խօսինք դպրոցական դէպքերու եւ թիփերու վրայ. իմ ուսուցիչներէս շատերը իրեններն ալ եղած են եւ ի՛նչ շարք չարագուշակ, տխմարօրէն խիստ բռնաւոր տիպարներու. երբեմն միայն գողտր հոգի մը կամ կարող միտք մը կ՚անցնի մեր անուանումներուն մէջ, ա՛յնքան հազուագիւտ սակայն որ մենք անգամ կը զարմանանք։ —Ան ուրիշ, անիկա վարժապետներուն շարքին մէջ մի՛ դներ։ Խօսակցութիւնը թափառելով կու գայ Ս…եանին, ֆրանսերէնի շատ հմուտ ուսուցչին որ կարծեմ քիչ մը բոլոր իր աշակերտներուն խրտուիլակը եղած է։ Բոլոր անոնք որ ֆրանսերէնի դաս առած են՝ ճանչցած են Ս…եանը. իր յիշատակը ամէնէն բուռն է իմ մէջս թերեւս անոր համար որ ամէնէն շատ իր սնոտի յաւակնութիւններով եւ բռնաւոր խստութիւնովը չարչրկած է ինծի։ Օրերով լացած եմ իր պատճառով եւ որքան ալ որ պզտիկ աղջիկները շռայլ ըլլան արցունքի, կարելի՞ է մոռնալ մէկը որ այնքան արցունք թափել տուած է. դեռ գրեթէ սարսափով կը յիշեմ իր երկայն գալարուող հասակը դասարանին սեմին վրայ որ կ՚ահաբեկէր զիս եւ անանկ շուարում մը կը պատճառէր որ գիտցածս ալ կը մոռնայի -այնքան քիչ բան— եւ տժգունած, դողահար կը սպասէի որ իմ կարգս գար դասի ելլելու. իր պզտիկ մթին աչքերը, իր հեգնող եւ անգութ նայուածքը եւ մանաւանդ իր ջղուտ մատներուն զգայնութիւնը ականջիս վրայ, չեմ կրցած մոռնալ բնաւ. ու կը խորհիմ որ այդ մարդը իրաւամբ ի՛նչ վատառողջ եւ տխուր հոգի մը ունենալու էր այնքան cynismeով<ref>Շնականութիւն։</ref> պզտիկ աղջիկները եւ տղաքը տանջելու համար։ Ս…եան մասնաւորապէս ինծի տարօրինակ վախ մը կ՚ազդէր, զոր նշմարած ըլլալու էր եւ որով կը զուարճանար. որովհետեւ ժամուան մէջ երեք քառորդը ինձմով կը զբաղէր մանրամասնօրէն դասը հարցնելով եւ պատժելով… Այլեւս մի՛ զարմանաք երբ ըսեմ թէ դպրոցէն շրջանաւարտ եղած ատենս ֆրանսերէնի գիրերը միայն կը ճանչնայի եւ շատ պղտոր եւ հարեւանցի գաղափար մը միայն ունէի լեզուին վրայ։ Այլ սակայն Ս…եան իր ճիւղին մէջ ամենակարող եւ հմուտ ուսուցիչ մըն էր։ Կ…եան եւս կարող ուսուցիչ մըն էր. խանդավառ, աշխոյժ, բարի զոր շատ կը սիրէի եւ որուն համար ամէն անձնուիրութեան կարող էի, բայց Կ…եանն էր որ առաջին անգամ այնքան ուժգնօրէն մարդկային հոգիին ճղճիմութեան գաղափարը տուաւ ինծի։ Գրաւոր քննութեան մը միջոցին էր, շարադրութիւններ կը պատրաստէինք. ընկերուհիներէս մէկը որ իմ թուաբանութեան քննութեանս օգնած էր՝ այսինքն դիտմամբ սխալ լուծած էր խնդիրս որպէսզի պակաս թիւ առնեմ, -այդ հեռատես վարպետութիւնները զիս կը հիացնէին միշտ այն ատենխնդրեց, որ փոխարէն իր շարադրութիւնը գրեմ. իմս վերջացնելէ ետքը, քիչ մը հապճեպով ընկերուհիիս համար ալ գրեցի։ Կ…եան ատենէ մը ի վեր գէշ աչքով կը նայէր ինծի. ինչո՞ւ… չեմ գիտեր, միայն թէ քանի մը անգամ յոխորտալով իր յօդուածները կարդալէ ետքը նշանակիչ ձեւով մը ինծի նայելով ըսած էր. —Կը տեսնա՞ս, գրականութեան յաւակնութիւններ ունենալը չի բաւեր, պէտք է խմոր ունենալ։ Կարծես թէ քէն ունենար ինծի, գրականութեան պէս անմատչելի եւ իրեն նման բացառիկ խմոր ունեցող անձերու յատուկ ասպարէզի մը տարտամօրէն փափաք ունենալուս։ Ինչ որ ալ ըլլայ, խեղճ մարդը դպրոցական աղջկան մը հետ չափուիլ զիջանելու համար ի՞նչ հոգեկան տագնապներու մէջ եղած ըլլալու է եւ եթէ իր տիրական, յայտնի տաղանդը չըլլար, զարմանք պիտի չպատճառէր իր ողորմելի երկչոտութիւնը։ Արդ Կ…եան իմ ընկերուհիիս, որուն շարադրութիւնը գրած էի, բարձրագոյն թիւը դրած էր եւ իմինիս ամէնէն յետինը։ Ասիկա այնքան որոշ, ջախջախիչ յայտնութիւն մը եղաւ ինծի համար մարդուս փոքրոգիութեան, տխմար քինախնդրութեան վրայ որ ապշած մնացի եւ իմ տարապայման զարմացումիս մէջ կարծելով թէ շփոթութիւն մը եղած է՝ եղելութիւնը յայտնեցի տեսուչին. — թոքախտաւոր մը որ իր անցուցած տենդագին գիշերներուն զայրոյթը տղոցմէն կ՚առնէր։ Տեսուչը հաստատեց Կ…եանին թիւերը եւ ոչ միայն ասիկա զինքը չապշեցուց, ինչպէս կը սպասէի, այլ շատ հանդարտօրէն եւ ծիծաղելի լրջութիւնով մը իմ արդէն շատ ոչինչ թիւս զրոյի մը վերածեց, քննութեան միջոցին ուրիշին օգնած ըլլալուս համար։ == Զ == Աւելի բարձրե՜րը… աւելի բարձրերը… Քանի բըլուրն ի վեր կ՚ելլենք օդը մասնաւոր պայծառութիւն մը կը ստանայ եւ հորիզոնը կը ցածնայ, հետզհետէ ծածկուելով մէկ կողմէն Սկիւտարի սգաւոր նոճիներուն եւ միւս կողմէն իրարու ետեւէ տողանցուող բլրակներուն ետեւ. միայն Վոսփորի պզտիկ մէկ մասը, լճակի մը պէս, եռանկիւնաձեւ կը նշուլէ իր լուսաւոր կապոյտով։ Իրիկուան այս ժամուն հոծ եւ ճերմակ ամպեր կը թաւալին երկնքին վրայ, հեռուն՝ գեղեցիկ Մարմարային վերեւ -կապո՛յտ գոհար— սատափի նուրբ երանգներ կ՚առնեն հետզհետէ մարելով եւ շփոթուելով հեռաւոր երկիրներու տարտամ գիծերուն հետ։ Քանի արեւը կ՚իջնայ այնքան դժուար կ՚ըլլայ զանազանել Մարմարայէն անդին ուրուագծուող լեռները եւ երկիրները ամպի ծուէններէն։ Բայց պէտք է դիմացը նայիլ եւ նայիլ միայն, որովհետեւ բառերով կարելի չէ արտայայտել այն բոլոր փառայեղ շքեղութիւնը որ մայրը մտնող արեւը ամպերուն ետեւէն կը տարածէ հրդեհուած հորիզոնին վրայ։ Ամբողջ գոյներու սէնֆոնի մըն է բոցավառ արեգակէն ճառագայթուած ու երկնքին վրայ հեռուներէն իսկ ամպի թափառական կտորներ ծիրանիներ կը հագուին։ Ոսկեքաղաքը յանկարծ, ոսկեզօծ երկինքին տակ իր բոլոր պատուհաններէն կ՚արտացոլայ բեկբեկուած ճաճանչներ որոնց լուսեղէն գիծերը կախարդիչ միջոցին մէջ arabesqueներ կը կազմեն, ամէն րոպէ նոր բեկբեկումներով յարափոխելով իրենց առեղծուածային գեղեցկութիւնը։ Միսթիք յուզմունք մը կայ հոգւոյս մէջ իբր թէ անծանօթ Աստուծոյ մը տաճարին մէջ ըլլայի ու կը մնանք հոն աչքերնիս սեւեռած մինչեւ որ արեգակը, կարմիր բոլորակ այլեւս կը թաւալի մեղմօրէն հորիզոնին գծին ետեւէն։ Դեռ յետամնաց ճառագայթներ կը մարմրին աստինանդին ու տարտամ կարմրութիւն մը տանիքներուն վրայէն կ՚անցնի, վարդագոյն երանգներ տալով պատատուկ բոյսերուն, բայց արդէն իրիկնամուտի զովութիւնը աննըշմարելի հեւք մը կը դնէ մեր ոտքերուն ներքեւ սարսռացող գունագեղ մարգագետնին մէջ ու դեղին, ճերմակ ծաղիկներ ծարաւէ եւ ջերմութենէ նուաղած իրենց պզտիկ գոյութիւնը կը ցցեն հրճուանքով։ Աւելի բարձրերը… ան … կ՚ուզեմ դեռ բարձրանալ. բայց ժամանակը ուշ է եւ բարեկամիս հետ կը խօսինք նկարչութեան եւ գրականութեան սահմաններուն վրայ։ Ըստ իս մարդուս հոգիին եւ բնութեան տեսակ մը գեղեցկութիւնները կարելի չէ իրենց հոյակապ շքեղութեան մէջ սահմանել բառերով. ի՜նչ խեղճութիւն, բառերը. յաճախ պայմանադրական վանկեր, որոնք ոչ գոյն ունին, ոչ երանգ եւ ոչ իսկ գաղափարը կամ յուզմունքը խորհըրդանշանող հնչականութիւն. եւ կամ ուրիշ բան չեն բայց եթէ անկապակից, տարտամ եւ նախնական ճիչեր, մարդկութեան առաջին թոթովումներէն ժառանգ մնացած մեզի եւ բոլորովին այլեւս օտարացած մեր զգացումներուն, մեր յուզմունքներուն։ Եւ ասիկա այնպիսի ցաւագին յուսահատութիւն մը կու տայ ինծի որ ինքզինքս երբեմն խոնարհ եւ չնչին կը զգամ եւ անկարող բոլորովին յագեցնելու ներքին շատ խռովիչ եւ շատ տիրական պէտք մը… ի՞նչպէս ըսեմ. իբր թէ շատ ծարաւ ըլլայի եւ գաւակը շրթունքիս՝ զգալով ջուրին զովութիւնը, չկարենայի նոյնիսկ կաթիլ մը խմել։ Եւ այն ատեն ի՞նչ փոյթ միջոցը. կ՚ուզէի նկարիչ ըլլալ եւ երաժիշտ միանգամայն, կ՚ուզէի կարենալ նաեւ եբենոսի սեւութեան կամ մարմարիոնի ճերմակութեան մէջ սեւեռել յաւիտենական գիծեր, կ՚ուզէի գոյներու հեշտանքով եւ ձայներու ճկուն խորութիւնովը կարկառել Մարդկութիւնը իր համադրական եւ կատարեալ ձեւին մէջ, ինչ որ ահաւասիկ Սկիւտարի վերջալոյս մը շքեղ եւ խռովիչ կ՚արթնցնէ հոգւոյս մէջ. յուզմունքով եւ վայելքով խառն երկչոտութիւն մը գրեթէ։ Այսպէս կը խօսինք երկարօրէն. գանկիս մէջ գաղափարները նախ խուռն եւ անորոշ, կը սկսին ձեւ առնել, կազմուիլ եւ շատ դիւրաւ կը ներկայանան հետզհետէ ու դիւրութեամբ միտքս կը բացատրեմ իբր թէ գրգռիչ ըմպելի մը առած ըլլայի. մտածումներու եւ յուզմունքներու այդ յաճախումը հաճելի ջերմութիւն մը կու տայ ճակտիս, որ աւելի հեշտ կը դարձնէ ինծի խօսիլը. ա՜հ եթէ կարենայի գրել այսպէ՛ս… բայց վաղը, գիտեմ, ճերմակ եւ տարամերժ թուղթին առաջք, ճակատս սառած պիտի ըլլայ դագաղի մը պէս եւ գաղափարներու կմախքներ միայն պիտի ցցուին հոն համր բերանով եւ կոյր ու անկարեկիր աչքերով որոնցմէ տաժանքով եւ կասկածով կցկտուր բառեր միայն պիտի որսամ։ Ի՛նչ յուսաբեկութի՜ւն… Ու մինչ մտովի կը դառնամ այս մտածումներուն շուրջը, բարեկամս կը խօսի հանդարտօրէն, հաւատքով, նկարչութեան վրայ եւ հակառակ բոլորովին տարբեր բանի մը մտածելուս զինքն ալ մտիկ կ՚ընեմ առանց բառ մը կորսնցնելու, իբր թէ կրկնուած ըլլայի։ Այսինքն թէ, կ՚ըսէ բարեկամս, ամէն գեղեցիկ բան չնկարուիր. բնավայր մը ուրիշ բան է. կէս մը փլած պատ մը աւելի նկարչավայել է քան քաղաքի տեսարան մը. եթէ ուզէի Չամլըճայի գագաթէն քաղաքին տեսարանը նկարել, աշխարհագրութեան քարտէսի պէս բան մը երեւան պիտի գար, մինչդեռ կարմիր տուն մը կամ հին փողոց մը, կրպակներ եւայլն անհամեմատօրէն աւելի գեղեցիկ պիտի ըլլային նկարչութեան մէջ։ —Յետոյ, գեղեցկութիւնը այնքան յարաբերական, առաձգական բան մըն է, չէ՞։ —Անտարակոյս. խնդիրը իր domaineէն<ref>Կալուած, բնագաւառ։</ref> դուրս չելլելն է. նկարչութիւնը գիծերու եւ գոյներու արուեստն է, պէտք է հոն մնայ։ —Խորհրդանշական նկարչութի՞ւնը, կ՚ըսեմ մէկէն։ —Այլեւս ատիկա գրականութիւն է. ինչպէս բանաստեղծը պէտք չէ գաղափարը զոհէ ձեւին եթէ կ՚ուզէ բանաստեղծ մնալ, այնպէս նկարիչը պէտք չէ գոյնը եւ ձեւը զոհէ գաղափարին. նկարչին տրամաբանական կոչումը գոյներու եւ ձեւերու ներդաշնակութիւն մը յառաջ բերելն է նախեւառաջ. տարբեր խնդիր է թէ ինչ բան որ բնութենէն կ՚առնուի, իր մէջ կը պարունակէ արդէն տիեզերական կամք մը, յուզմունք մը, գեղեցկութիւնն իսկ։ —Բայց ի՞նչպէս կ՚ըլլայ որ, կ՚ըսեմ, շատ մը նկարիչներ, ինչպէս Բիւվիւս տը Շավան, թէ՛ գոյնի եւ ձեւի ներդաշնակութիւն ունին եւ թէ խորհրդանշական գաղափար մը կը ներկայացնեն իրենց նկարներուն մէջ։ —Ա՛հ, բայց Բիւվիւս տը Շավանի գործը décoratif<ref>Զարդարական։</ref> արուեստին մէջ կը մտնայ եւ dռcoratif արուեստին գլխաւոր հոգը adaptationն<ref>Յարմարեցում, պատշաճեցում։</ref> է. անիկա է որ իրեն տեւական գեղեցկութիւն պիտի տայ. երբ Բիւվիւս տը Շավան Սորպոնի մէկ սրահին պատկերը շինելու կոչուած է, իր դերն է հոն նկարչութեան միջոցաւ որոշ գաղափար մը խորհըրդանշել։ Յետոյ բարեկամս կը խօսի այն գրագէտներուն վրայ որոնք յաւակնութիւնը ունին նկարիչը հասկնալ, զայն դատել եւ կամ իր գործին մէջ մտածումներ, գաղափարներ գտնալ որոնք նկարչին մտքէն իսկ անցած չեն կրնար ըլլալ։ —Այսպէս շատ մը մեռած նկարիչներու գործեր սխալ ըմբռնուած են, որովհետեւ գրագէտն է որ զայն կը ներկայացնէ հասարակութեան, զայն սիրել կու տայ կամ մերժել. ժողովուրդին կարծիքը գեղարուեստին վրայ՝ քննադատին մտքէն անցնելով կը կազմուի, այս վերջինը յաճախ բռնաւոր մը կամ տգէտ մը՝ ո՛չ միայն ժողովուրդին առողջ դատողութիւնը կը խանգարէ այլ նաեւ իր կարգին կ՚ազդէ նկարիչներուն վրայ որոնք եթէ ուժով անհատականութիւն մը չունին կարենալ յաջողելու համար, ստիպուած են դարպասել քննադատները, այսինքն՝ անոնց գաղափարներուն համեմատ գործ արտադրել։ Եւ ասիկա աղիտալի բան մըն է ինքնին, որովհետեւ ամէն ժամանակներու մէջ դիտուած է որ երբ արուեստագէտները իրենց domaineէն դուրս կ՚ելնեն, անկման կ՚ենթարկուին։ Այսպէս շատախօսելով չենք զգար որ ժամանակը կը յառաջանայ եւ սկսած է մթննալ. նեղ ճամբու մը մէջէն կը քալենք. երկու կողմէն արտեր կը տարածուին բոլորովին կանանչ եւ տեղ-տեղ կարմրած հարսնուկներու արենագոյն ծաղիկներէն. հեռուէն գորտեր կը կռկռան խմբովին եւ իրենց թրթռացող երգը հեշտագին մելամաղձոտութիւն մը ունի, գիշերին մօտ. անծանօթ ճճիներ իրենց վերջին բզզիւնները կ՚երգեն. օդը զգալի կերպով զով է. թափանցիկ գիշերին մէջ աստղերէն լոյսի անձրեւ մը կ՚իջնայ վար. ինչպէ՜ս խաղաղ է գիշերը. դիմացէն մեծ եւ պզտիկ Չամլըճաները մութ մանիշակագոյն կը ցցուին, աւելի հեռուն գորշորակ լեռներու շղթայ մը, հետզհետէ գրեթէ ճերմակ կը տողանցուի տարածուող գիծերով, հորիզոնին վրայ։ Երկայն ճերմակ ճամբայ մը սողոսկելով կ՚երթայ կը կորսըւի լեռներու կողերուն մէջ. այդ ճամբէն է որ ժամանակաւ քարավանները կը մեկնէին Սկիւտարէն Փոքր Ասիա եւ Պարսկաստան երթալու համար։ Այդ ճամբէն է որ նաեւ Պաղտատ կ՚երթային եւ կ՚երեւակայեմ պահ մը ուղտերու շարքը որոնք իրենց կռնակը բեռցուած բեհեզները, շղարշները, ոսկեթել բանուածքները եւ հիւսուածները, պերճանքի շքեղ առարկաներ, բերել ձգելէ ետքը Արեւելքի մայրաքաղաքը իրենց բոժոժներուն ծիծաղոտ երաժշտութիւնով կը հեռանային եւ կը վերադառնային Պաղտատ, Մուսուլ եւ այլ կախարդիչ եւ առեղծուածային քաղաքները հին քաղաքակրթութիւններուն. հիմակ այդ ճամբան պարապ է բոլորովին եւ ճերմակ ու սողոսկող կ՚երկարի մինչեւ անորոշ հեռաւորութիւնները։ Պէտք է վերադառնալ տուն, մտերմութեան ժամն է հիմա, լամբին շուրջը սեղանին առաջք. բայց ահա յանկարծ ձիաւոր մը կը կանգնի մեզմէ քիչ հեռու. օտարական մշակ մըն է հաւանականաբար. nostalgique եւ տխուր ձիուն սանձը պինդ բռնած, աչքերը կը սեւեռէ Արեւելքին. իր պարզ հոգիին խորը այն գեղեցկութեան հեշտա՞նքը կը թրթռայ խաղաղ գիշերին առաջք, թէ հեռուն, այն կողմերը, ամուլ մնացած կնոջը կը խորհի… ո՞վ գիտէ, թերեւս անդին, իր երկար այրիութենէ վշտաբեկ կինն ալ երդիքին վրայ աչքերուն լոյսը կը ղրկէ իր մարդուն։ Կարօտի եւ ցաւի արտայայտութիւն մը կայ իր արձանացած ձեւերուն մէջ, աչքերը սեւեռած հեռուն եւ պինդ բռնած ձիուն սանձէն որուն առաջքի ոտքերը թեթեւ մը կը բարձրանան։ Ի՞նչ դառն է այս ժամուն մինակ ըլլալ. մա՛րդ, քու կնոջդ եւ հողիդ դարձի՛ր։ == Է == Առաւօտուն կանուխ եկեղեցիին զանգակները զիս կ՚արթնցնեն. եթէ բան մը կայ որ զուտ եւ անխարդախ գեղեցկութեան յուզմունքը կը պատճառէ ինծի, այն ալ մեր եկեղեցին է իր ծէսերով, մեղեդիներով եւ այն սքանչելիօրէն զուտ աւետարանական պարզութիւնովը՝ զերծ բիւզանդական եկեղեցիներու արուեստակեալ սեթեւեթներէն եւ զերծ նաեւ այն բոլոր խաբուսիկ եւ աչք շլացնող զարդարանքներէն որոնցմով կարգ մը եկեղեցիներ հարկ համարած են պճնուիլ, հասարակ ժողովրդին, տղոց եւ տկարներուն երեւակայութեանը վրայ ազդելու համար։ Փարիզի հոյակապ եկեղեցիներէն շատերը մտած եմ եւ օռկին ձայնը միացած Ֆրանսայի ամէնէն մեծ երգիչներու ձայնին հետ, գեղարուեստական ամէնէն ուժգին հաճոյքներէս եղած են։ Կը յիշեմ նոյնիսկ որ երբ առաջին անգամ Նօթրտամի միջնադարեան եւ կօթական դռնէն ներս մտայ եւ երբ իրարու մէջ ոլորուող կամարներուն ներքեւէն, ու սլացիկ, աղօթքի պէս շիտակ վեր բարձրացող սիւներուն մէջերէն վիդրայները<ref>Երփնապակի։</ref> իրենց հրաշալի գոյներու միսդիք մեղեդին ղրկեցին նուիրական բուրմունքներով ծանրաբեռնուած մթնոլորտին մէջ, երբ տեսայ խնկուած ծուխերու ծուէնները որոնք ոլոր-ոլոր կը թափառէին կամարակապ ձեղուններուն մէջերէն, հոն դեգերող մաղթանքներու եւ օրհնութիւններու պէս, այնպիսի անօրինակ եւ ուժգին յուզումով մը հոգիս լեցուեցաւ որ կը դողդոջէի եւ կը յիշեմ որ ինծի ընկերացող բարեկամներուն կ՚ըսէի գրեթէ արտասուելով. —Տարի մը՛, տարի մը՛… ամբողջ կեանքս թերեւս կրնամ հոս անցընել այսպէ՛ս… Այլ սակայն գոյներու, բուրմունքին, կօթական գիծերուն ամբողջութեան միսդիք ներգործութիւնն էր այս. անխուսափելի եւ հաշուըուած ներգործութիւնը տկար, դիւրազգաց նկարագիրներու վրայ. ինչ որ սակայն մեր եկեղեցիները եւ մասնաւորապէս Ս. Խաչ եկեղեցին կ՚արթընցնէ իմ մէջս՝ բոլորովին ուրիշ բան է. տեսակ մը խորունկ ներքին զգացում, վերյուշում մը կարծես մանկական ջերմեռանդ օրերու, տաք արցունքներու, հայկական շարականներուն, արեւով եւ լոյսով օծուած շարականներուն պայծառ եւ ջինջ յուզմունքին ներքեւ. եւ արդարեւ մեր եկեղեցին միակ տեղն է ուր «Առաւօտ լուսոյ»ի պէս փառաբանութիւն մը լսելով -ուրախութեան եւ գոհութեան սքանչելի եւ այնքան մարդկային աղաղակ— ինքզինքս մերձաւոր եւ մէկ կը զգամ այս ցեղին հետ եւ հոգիիս խորէն կը ճանչնամ այն փափուկ եւ սակայն իրական ձայնը որ մեր նախահայրերէն մեզի աւանդուած է եւ ինծի մասնաւորապէս նուիրական եւ սիրելի է այդ ձայնը, ինծի որ անկէ դուրս այնքան օտար եմ շատ մը տեսակէտներով իմ համայնքիս։ Զանգակները թրթռուն կ՚երգեն միշտ եւ վայրկեան մը օրօրուելէ ետքը իրենց ձայնին կանոնաւոր ելեւէջներէն կը պատրաստուիմ երթալ եկեղեցի։ Եկեղեցին՝ պատարագի արարողութիւն կը կատարւի. տղու ձայն մը կայ որ ոլորուելով կը բարձրանայ ջինջ ու անուշ, անգիտակից իր գեղգեղին հարստութեան. բաւական բազմութիւն կայ որուն մէջ մեծամասնութիւնը ճաղատ գլուխներ ունի. լոյսը՝ պղտորած խունկի եւ կընդրուկի ծուխերէն եւ պրիսմակներուն մէջէն անցնելով կու գայ կը լուսաւորէ թեթեւօրէն այդ ճաղատ գլուխները. հիմա անոնք բարձր են եւ մտիկ կ՚ընեն, տղուն ձայնը հետզհետէ հրաշալի կը թրթռայ, վերացումներու, գերբնական յուզմունքներու արբեցութիւնը խորհրդանշելով. վառուած մոմեր դեդեւելով կը վառին եւ ցորեկուան լոյսին մէջ հիւանդոտ բան մը ունին, նուաղուն եւ տժգոյն. ասդին-անդին պրիսմակ մը կը պլպլայ, կարմիր, կանանչ կամ մանիշակագոյն ու կը զգաս որ ճնշում ու արուեստակեալ ծեքծեքումներ չկան. քրիստոնէութեան առաջին տարիներու սքանչելի եւ հաւատքով օծուած պարզութիւնն է. քահանաներ -թէեւ նախկին արհեստաւորներ եւ ուսուցիչներ— առաքելական եւ հնամենի բան մը ունին իրենց բանուածքներով ծանրացած բեհեզեայ վերարկուներուն տակ, իրենց բնականօրէն ծաւալած մօրուքներով եւ աղօթքով մաշուած ու գրեթէ խռպոտ ձայներով. հոն՝ խորանին առաջք մարդը այլեւս գոյութիւն չունի. symboleներ<ref>Խորհրդանշան։</ref> են միայն, եւ իրենց ծանր շուրջառներուն ներքեւ, յամրաքայլ ու դարերէ ի վեր իրենց աւանդուած խորհրդանշական շարժումներով հրաշալի ամբողջութիւն մը կը կազմեն արարողութեանց, շարականներուն, խնկուած բուրմունքներուն եւ երգեցիկ տղոց մանկական եւ ջինջ ձայներուն հետ։ Շարականը կը վերջանայ, քահանաները կը մրմնջեն, աւետարան մը կը կարդան. եւ ահա «Տէր ողորմեա»ի շարքը, ողբալի, հեծեծագին, աղերսող։ Ճաղատ գլուխները կը հակին, կը հակին ու քամակները կը ծռին, կ՚ընկճին գրեթէ. քրիստոնէական ոգին էապէս համակերպութիւններու, աղաչանքներու, նուաստութեան ոգին կ՚անցնի նախ մեղմօրէն՝ հետզհետէ հզօր, ծռած գլուխներուն վրայէն եւ այլեւս տաժանելի բան մը կայ, ինքնալլկման եւ մոռացութեան զգացում մը… պաղատագին ամէնքը մէկ կ՚երգեն. Տէր ողորմեա՜… Տէր ողորմեա՜… ու կը զգաս որ ժողովուրդը որուն վրայէն կ՚անցնի համակերպող աղերսանքը, միշտ քամակը պիտի ծռէ ու նկուն, տկար, անկարող, իր ամէն ժամերուն, իր ցաւի եւ յուսաբեկութեան ժամերուն պիտի մրմնջէ մխիթարող, համակերպութիւն ներշնչող «Տէր ողորմեա»ն։ «Տէր ողորմեա»ն լալագին կը շարունակէ երկարաձգուիլ, դեգերիլ կամարներուն ներքեւէն, այլեւս լռած ու հեռացած է շարականին վարդաւէտ եւ ցնծուն փառաբանութիւնը, այլեւս տղոց ձայնը կը խեղդուի, կ՚ողողուի ճերմակ մօրուքներով քահանաներուն խռպոտ ձայնին մէջ որուն կը միանայ ամբողջ ժողովուրդին մրմունջը որ կ՚երգէ նաեւ հծծելով գրեթէ լալով… Ինչո՞ւ իմ թարթիչներս ալ կը խոնաւնան եւ ինչո՞ւ անձկութեամբ կը նային այդ խղճալի ամբոխին վրայ. եւ ինչո՞ւ նաեւ հոգիիս խորէն ըմբոստացումի եւ ցաւի կսկիծը կը զգամ… Նոյն միջոցին ահա կը տեսնեմ բազկատարած ծերունի մը, գլուխը կուրծքին, ճակատը գետնին յառած որ ջերմեռանդութեամբ կ՚աղօթէ. պատկառելի կիսադէմք մը ունի իր արծուային քիթովը եւ երկայն ձիւնի պէս ճերմակ մօրուքովը, առաքեալի գլուխ մը պարզապէս… ու մէկէն կը ճանչնամ զինքը… Եթէ դուք ալ զինքը ճանչնայիք, եթէ գիտնայիք թէ այդ պատկառելի երեւոյթին տակ ի՛նչ նողկալի հոգի մը ծածկուած է, միայն այն ատեն պիտի հասկնայիք իմ զարմացումս եւ զզուանքս միանգամայն որ գտնուած տեղս կեղծաւորութեան եւ անանուանելի քսութիւններու տեղի մը վերածեց։ Այլեւս սկսայ կասկածով նայիլ ճերմակ մօրուքներուն եւ ճաղատ գլուխներուն, այլեւս քահանաները իսկ մերկացան գրեթէ աչքիս առաջք իրենց ոսկեթելով եւ մետաքսով զարդարուած կեղեւներէն ու ողորմելի, աղաչող ձայնը մնաց միայն, ծածկամիտներու, վատերու, նենգաւորներու ձայնը։ Այդ պատկառելի ծերունին նշանաւոր եւ ծանօթ դէմք մըն է եւ բարոյական մեծ վարկ վայելած մեր ցեղին մէջ. աղջկանց վարժարանի մը տէր եղած է եւ ամբողջ տարիներ մայրերը տարած իրենց աղջիկը յանձնած են այդ մարդուն որպէսզի իր յարկին տակ կրթուին. մէ՛կը, մէ՛կը չէ՞ եղած որ այն ժամանակէն հասկնայ այդ մարդը. ոչ մէկ մայրական սիրտ իր բնազդովը չէ՞ գուշակած թէ իր աղջիկը կեղծաւորութիւններու ապականարար բոյնին մէջ կը ձգէր. ալ ասկէ ետքը գացէք վստահեցէք ժողովրդին եւ մայրերուն բնազդային հասկցողութեան վրայ. ընդհակառակը մայրերն էին որ նախապաշարուած էին ամէնէն աւելի այդ մարդով եւ զինքը կը պատուէին, կը փայփայէին. կը յիշեմ որ մայրերը պարծանքով եւ բերնի մասնաւոր կըծկումով մը կ՚ըսէին թէ իրենց աղջիկները այդ մարդուն վարժարանը կը յաճախէին։ Անկէց ի վեր ամէն բան յայտնուած է սակայն եւ վերջերս մասնաւոր դէպք մը դիմակազուրկ ըրած է զինքը. կ՚ըսեն թէ նոյն բազկատարած եւ ջերմեռանդ երեւոյթով պատկառելի ծերունին գործի մը համար սուտ երդում ըրեր էր աւետարանին վրայ. երեւակայեցէք այլակրօն դատաւորին զայրոյթը եւ նողկանքը երբ իմացեր էր եղելութիւնը… Իրաւ է թէ երբեք Մայր բնութիւնն այսքան օժտուած ֆիզիքական երեւոյթի մը տակ այնքան նողկալի հոգի մը չէր ծածկած ցարդ, ինչ որ իրեն թոյլ տուած է բնականաբար առանց արգելքի եւ անմռունչ իր ձեռքին յանձնուող մատղաշ հոգիները կազմել իր հոգիին կաղապարին մէջ։ Բոլոր ասոնց կը խորհիմ դիտելով իր կիսադէմքը եւ քննելով գրեթէ դիմագծերը մի առ մի. խաչեր եւ երկրպագութիւններ -աւանդական փարիսեցին— յետոյ կը մեկնի եկեղեցիէն. գրեթէ ետեւէն դուրս կ՚ելլեմ եւ բակին մէջ կը տեսնեմ որ մէկը ծայրայեղ յարգանքով կը բարեւէ զինքը, յետոյ ուրիշ մը. ինքը երկու ձեռքերը կուրծքին վրայ կը խոնարհի եւ բարեւնին կ՚առնէ։ Ասոնք ամէնքը գիտեն սակայն իրեն ի՛նչ մարդ ըլլալը ու սուտ երդումին պարագան ամէնուն շրթունքին վրայ է։ Վայրկեան մը կը խորհիմ թէ այնքան ակներեւ յայտնութիւններէ ետքը զինքը յարգանքով եւ պատիւով պարուրող մարդիկը արժանի չէի՞ն որ իրենց աղջիկները եւ կիները կրթուած ըլլային այդ մարդուն ձեռքը. ուրեմն, tout est pour le mieux<ref>Ամէն բան կարգին է։</ref>, եւ կը մեկնիմ եկեղեցիէն ոչ առանց տեսակ մը սրտի սեղմումի։ Այլ սակայն կը յամառիմ մտածել բոլոր այն աղջիկներուն վրայ որոնք իր դպրոցին մէջ դաստիարակուած էին. բացի մէկ քանի հազուագիւտ ուժով նկարագիրները որոնց հետ անհաշտ դիրք մը ունի արդէն, ամէնքն ալ բնականօրէն խեղաթիւրուած, ապականուած պիտի ըլլան եւ անոնցմէ շատերը արդէն գացած տեղաւորուած են պարկեշտ ընտանիքներու մէջ. ինչպէս հիմա, այն ատեն ալ ապահով ապարդիւն վիճաբանութիւններ կ՚ըլլային տուներու եւ թերթերու մէջ տղոց դաստիարակութեան վրայ եւ մէկը չէր գտնուած որ մատը ճիշդ վէրքին վրայ դնէր. ուրիշ առիթներու մէջ ալ դիտած եմ արդէն թէ շատ յատկանշական տոհմային թերութիւն մըն է ասիկա. աւելորդ շարժումներ եւ պարապ խօսքեր ընել. մեր լրագիրները ծայրէ ծայր գրեթէ պարապ շարժումներով լեցուած են. անոր համար է որ այսօրուան հրապարակային կեանքը երէկին հետ կապուած չէ եւ վաղը պիտի չունենայ. ընդհանուր գաղափարներու եւ ձգտումներու միութեան պակասը նոյն վտանգաւոր վիճակը յառաջ կը բերէ ցեղի մը մէջ ինչ որ պիտի ընէր մարդու մը համար որուն այս ժամւան ըսածը չհամաձայնիր նախորդ ժամուան ըսածին, կապ չկայ խօսքերուն մէջ, հետեւաբար իմաստ ալ՝ գաղափար ալ չկայ… այս մտաւորական վիճակով մարդ մը յայտնի է թէ ինչպէս կ՚որակուի. ճիշդ մեր հաւաքական տոհմային մտաւոր վիճակը այս է. եւ ասոր համար է որ մեր բոլոր ձեռնարկած բաները պարապ շարժումներու կը յանգին եւ նոյնիսկ մեր զայրոյթները, մեր կատաղութիւնները։ Այս առթիւ կը յիշեմ դէպք մը որ ամէնէն ճիշդ կը խորհրդանշէ իրաց այս վիճակը։ Փարիզի մէջ հայ ուսանողները գրական երեկոյթներ կը սարքէին ուր բանաստեղծական ու փիլիսոփայական նիւթերու վրայ փոխն ի փոխ ընթերցումներ եւ արտասանութիւններ կ՚ըլլային. օր մը չեմ գիտեր ինչպէս վիճաբանութիւն մը մէջտեղ կ՚ելլէ -կարծեմ Ժաքօպինի գիսաւորին վրայ, այսինքն թէ երկիրս պիտի բախէ՞ր Ժաքօպինի գիսաւորին թէ չէ. արդ այս plus que<ref>Աւելի քան։</ref> կենսական եւ տիեզերական խնդիրը լուծելու համար մեր ուսանող եղբայրները այն աստիճանի կատղեր էին որ րոպէի մը մէջ ամէնքն ալ ոտքի վրայ տեսայ եւ օդին մէջ աթոռներ, գաւազաններ, կօշիկներ -օ՜հ, այո՛ կօշիկներ— ես եւ ուրիշ օրիորդ մը կայինք հոն իգական սեռէն. ընկերուհիս առաջին աղմուկին մարեցաւ. կ՚երեւի պատշաճութիւնը այնպէս կը պահաջէր. բայց ես հակառակ խորհելուս եւ ընդունելուս թէ կնոջ մը տրամաբանական դերը այդպիսի պարագայի մը մէջ մարելէ զատ բան չի կրնար ըլլալ՝ երբ անդրադարձայ թէ աչքերս սովորականէն աւելի արթուն եւ բաց են, նստարանի մը վրայ ելայ, քղանցքս եւ ոտքերս պաշտպանելու համար իմ շնորհալի ընկերներուս յարձակումներէն եւ սկսայ դիտել ու կը վստահեցնեմ ձեզ թէ դիտելու եւ մանաւանդ խնդալու շատ բան կար. այլեւս խեղճ Ժաքօպինին մոռցուած էր իր սրարշաւ եւ գիսաւոր երկնային ընթացքին մէջ ու անլուր հայհոյութիւններ, վիրաւորիչ խօսքեր, թուքեր կը նետէին իրարու երեսին կատղած, փրփրած, այնպէս որ իրաւամբ կարծեցի վայրկեան մը թէ հետեւանքը գէշ պիտի ըլլայ. որովհետեւ մէկ քանի հոգիներ գաւազանը ձեռքերնին կը ճօճէին օդին մէջ, բայց անմիջապէս ապահովուեցայ. պարապ շարժումներ կ՚ընէին այսպէս պոռալով, պոռչտալով, բայց յայտնի էր թէ որեւէ իրական վախ չկար. ոչ մէկուն գաւազանը միւսինին հանդիպեցաւ. ասիկա ամէնէն յատկանշական բաներէն մէկն էր որ տեսած էի. եթէ իրարու գլուխ պատռէին, եթէ զիրար ծեծէին, վերջապէս եթէ իրենց շարժումները լաւ թէ գէշ բանի մը յանգէին, հասկնալի էր. բայց գաւազանները պարապին մէջ շարժեր էին… ո՛րքան իրաւունք ունէի չմարելու։ Պէտք է ըսել սակայն թէ այն ատեն ուսանողներու հաւաքումին ամէն կարգէ մարդ ներկայ կրնար գտնուիլ. այս դէպքէն ետքը հարկ տեսնուեցաւ այդ հաւաքումները մաքրել եւ անկէց ետքը հազուադէպ եղան այդպիսի տգեղ բաներ։ Ամէն անգամ որ կրթական կամ գրական խնդիրներու վրայ վիճաբանութիւններ կ՚ըլլան հրապարակաւ, կը մտածեմ. ոչ մէկուն համար վտանգ կայ. գաւազանները պարապին մէջ պիտի շարժին եւ մինակ շարժումին տգեղութիւնը պիտի մնայ մէջտեղ. ասոր համար է թերեւս որ անոնք որ իրենց ապօրէն եւ կեղծաւոր վարմունքով վախու մէջ պիտի ապրէին, անոնք որ ամէն վայրկեան պիտի դողային դիմակազուրկ ըլլալու, անպատկառ անդորրութեան մը մէջ կ՚ապրին, անոնք աւելի ուժովներն են, որովհետեւ թափանցած են իրենց բնածին խորամանկութեամբ միւսներուն սին պարապութեան եւ անկարողութեան։ == Ը == Առաւօտուն Հայտար-Փաշայի սքանչելի գերեզմանոցին մէջ բաւական դեգերելէ ետքը՝ Բերա. ի՛նչ հակասութիւն եւ ինչպէս ամբողջ օրը զղջացի նոճիներուն շուքը -որոնց մթին եւ հոծ սիլուէթը հեռուէն շատոնց ի վեր զիս կը հրապուրէր— եւ անանուխի բուրմունքը թողուցած ու մեկնած ըլլալուս. մոլորումներ նեղ շաւիղներու մէջ՝ բարձր նոճիներուն տակ գրեթէ մթին, անոնց սօսաւիւնովը դաշնակաւոր, կէս մը գինով ռետինի եւ անանուխի բուրմունքէն խառնուած գերեզանոցներու յատուկ անսահմանելի եւ տարտամ հոտի մը հետ որուն մէջ փոսփորային եւ թարմ հողի երանգ մը կայ։ Վարդագոյն կամ երկնագոյն տապանաքարեր ցցուած հողին մէջէն, ճակատնին դարձուցած արեւելքին եւ ծածկուած ոսկեզօծ արձանագրութիւններով. ասդին-անդին գմբէթներ, թիւրպէներու<ref>Իսլամական մատռաձեւ յուշադամբաններ՝ կառուցուած կրօնական ու պետական մարդոց համար։</ref> սիլուէթներ պերճօրէն գեղեցիկ իրենց ճարտարապետական նրբութիւններով եւ քանդակներով. ու ամէնուն վրայ միահեծան եւ տիրական մթութիւնը նոճիներու անտառին, վէսօրէն բարձրացած եւ օրօրուն կապոյտ եւ ոսկեզօծ երկնքին տակ։ Երբ Հայտար-Փաշային նաւամատոյցէն շոգենաւը մեզ տարաւ, բաւական ատեն դեռ աչքերս սեւեռած մնացին գերեզմանոցին, որ իր սգաւոր շուքը կ՚երկարէ Սկիւտարի թաղերուն եւ տանիքներուն վրայ։ Զարմանալի չէ որ այսքան անուշ մելամաղձոտութեամբ տոգորուած երկրի մը մէջ սիրոյ եւ վայելքի երգերը անգամ երկար ողբեր ըլլան, տխրութիւնով լեցուն, որոնց սարսուռին մէջ մահւան համը կայ արդէն։ Բերա՝ առաջին այցելութենէս իսկ հարկ եղաւ մոռնալ Հայտան-Փաշան իր նոճիներով եւ իր բուրմունքներով. աշխարհիկ խօսակցութիւններ, քիչ մը համեմուած բամբասանք. միջավայրը փոխուած է արդէն, Սկիւտարի տիկիններուն հետ բաղդատութեան կարելի չէ դնել իրենց Բերայի քոյրերը։ Հոս այլեւս չեն ըսեր ինծի թէ ինչո՞ւ Փարիզ քօրսէ կամ գլխարկ շինել չսորվեցայ, այլ ամէնքն ալ կը հարցնեն թէ ինչո՞ւ բան մը չեմ ըներ, ինչո՞ւ բան մը չեմ գրեր. ինչպէ՛ս ամէն բան յարաբերական է, աս դիտողութիւնները զիս կը մխիթարեն եւ սիրտ կու տան, մինչեւ որ այնքան կը կրկնուին որ կը սկսիմ նեղանալ. վերջապէս … համար տալու պարտական չեմ մէկու մը։ Հետզհետէ սակայն իրենց առաւել կամ նուազ ճարպիկ արդուզարդերուն, սիրուն խօսակցութիւններուն եւ սրամիտ բամբասանքներուն ներքեւէն մէջտեղ կու գայ այն սնամէջ յաւակնութիւնը եւ ծիծաղելի ինքնահաւանութիւնը որ յատկանշական է Բերայի ամէն ազգէ միջակ դասուն կարգերուն, աւելի ուշ կ՚անդրադառնամ թէ Բերա բնակիլը ճշմարտապէս հարուստ եւ աշխարհիկ կեանքի հաճոյքները կարենալ վայելողներուն շուքին տակ տեսակ մը պարծանք է իրենց համար, ի՞նչ կ՚ըսեմ, տիտղոս մը։ Երեկոյեան դէմ կ՚անցնինք մեծ փողոցէն կամուրջ իջնելու համար, ու հետզհետէ բազմայարկ եւ տգեղ շէնքերը, խառն բազմութիւնը, արդուզարդերու baroque<ref>Գեղարուեստի ոճ, հոս՝ խայտաբղէտ։</ref> գոյները, կիներէ ոմանց գլխու եւ ազդրերու մասնաւոր մէկ օրօրումը այնպէս մը ջղերս կը գրգռեն որ կը սկսիմ գլխու թեթեւ ցաւ մը ունենալ. տգեղ գոյներու եւ ձեւերու յաճախումը պարզապէս ֆիզիքական ազդեցութիւն մը կ՚ունենայ իմ վրաս։ Ահաւասիկ բարեբախտաբար կամուրջին վրայ թաթար ուխտաւորներ. ինչչափ երախտապարտ եմ իրենց անուշ եւ բարի աչքերուն, իրենց գլխու ոլորուած փաթթոցներուն համար որ ներդաշնակ գիծեր կը շինեն երբ խմբովին կը յառաջանան rythmique<ref>Կշռութաւոր։</ref> շարժումներով, հանդիսաւոր եւ հանդարտ վերջալոյսի կարմիր հորիզոնին վրայ։ == Թ == Դեռ կանուխ է երբ Սկիւտար կը հասնիմ եւ կ՚ուզեմ որ բոլորովին Բերայէն կրած տարտամ եւ անախորժ զգայնութիւնը մաքրուի իմ մէջէս. դէպի բարձունքը կ՚ելլանք. բայց հոն ալ քազինօի մը մէջ ուր խուռն բազմութիւն մը կայ, որեւէ démodé<ref>Նորոյթէ ելած, հնոճ։</ref> երգ մը Եւրոպայի քաֆէ-քօնսէրներէ վտարուած կը հալածէ մեզի. միայն քիչ մը կը զուարճանամ դիտելով քանի մը զաւակներու տէր ամոլներ որ իրենց սերունդին հետ բերանաբաց մտիկ կ՚ընեն ամէնէն անպատկառ եւ ամէնէն թելադրիչ coupletները<ref>Կրկներգ։</ref> զարմանալիօրէն շպարուած եւ իր կարմիր ուսամերկ սնդուսէ հագուստին մէջէն դուրս պոռթկալու սպառնացող մսեղ երգչուհիի մը բերնէն, որուն կարմիր շպարը քրտինքին հետ թուշն ի վար կը վազէ։ Խեղճերը չեն հասկընար բնականաբար երգին անառակ խօսքերը, այնքան անվրդով երեւոյթ ունին եւ ինքզինքնին անմեղ զբօսանքի մը տուած ըլլալու գոհունակութիւնը իրենց տմոյն աչքերուն մէջ։ Ահաւասիկ Պէյլէրպէյ, որուն ճերմակ եւ շքեղ պալատը իր պատկերը կը կրկնէ Վոսփորի մէջ. վերէն կը նայինք գեղին վրայ, շոճիներու ներքեւ սիրուն փայտաշէն տուներ, անցած գոյներով որոնց երանգները մասնաւոր թրթռացում մը կու տան օդին. հետզհետէ թաղերը կը մտնանք. մարդ չկայ, ձայն չկայ. կարծես թէ ամէն ոք թողուցած ու մեկնած է այդ վանդակապատ գեղեցիկ տուներէն որոնց մէջ այնքան հեշտ ըլլալու է կեանքը։ Հին աղուոր ժամանակներու բեկոր մըն է կարծես Պէյլէրպէյ։ Վոսփորի եզերքը մոռցուած ուր ոչ մէկ եւրոպացի եկած է իր տեղական գեղեցկութիւններու անհասկացողութիւնովը բան մը պղծելու, բան մը քակելու կամ շինելու. ճերմակ եւ վարդագոյն տուներ իրենց վանդակներուն ներքեւ խստօրէն կը պահեն իրենց բնակիչներուն ուրախութիւնները եւ ցաւերը, օրօրելով զանոնք մինաւորիկ նոճիներու կամ դարաւոր շոճիներու սօսափիւնովը. աստին-անդին հազուագիւտ անցորդներ, լայն եւ հանգստաւէտ ճիւպէով, կամ կնոջ սիլուէթներ, պաշտելիօրէն փափուկ եւ ներդաշնակ երկայն ծալքերով ֆէրաճէին մէջ եւ իրենց քօղարկուած գլուխներով որոնց կոր եւ պարզ գիծը հաճելիօրէն կ՚ուրուագծուի դուրս ցցուած շահնիշիներու<ref>Հին տուներու դէպի փողոց ցցուած բնակելի մասը, ճումպա։</ref> ներքեւէն եւ պարզ ու հանդարտ գիծերով փողոցներու հեռապատկերներուն վրայ։ Ալ ուշ է ժամանակը եւ պէտք է վերադառնալ. արեւը մայրը մտած է եւ հեռուէն Սկիւտար մէկիկ-մէկիկ կը մարէ իր բոցավառ պատուհանները. բարձունքին վրայ չհեռացած անգամ մըն ալ կը նայիմ հանդարտ եւ լռին թաղերուն վրայ. ինծի կը թուի թէ երջանկութիւնը հոդ է, բայց ահաւասիկ կը մեկնիմ յանկարծ։ Երբ տուն կը հասնիմ արդէն բաւական յոգնած եմ եւ գլխուս մէջ գաղափարները կը պարեն։ Նոյն միջոցին նամակ մը կը ստանամ։ Յանձնարարական մըն է տեղական թերթի մը համար. այդ նամակն ալ կ՚ըսէ թէ պէտք է աշխատիմ. լաւ, միայն թէ վերջին յետաձգում մը. վաղը հայոց գերեզմանատունը պիտի երթամ եւ անկէց ետքը պիտի հեռանամ ատեն մը Սկիւտարէն, զմայլելի եւ ոսկեզօծ Սկիւտարէն որուն բազմակողմանի հրապոյրները զիս վայելքով կը լեցնեն եւ կը հեռացնեն աշխատութենէն։ Սրտապնդուելու համար նամակը անգամ մըն ալ կը կարդամ եւ որովհետեւ դեռ այն ատեն չէի գիտեր որ մեր գրականութեան մէջ պատուոյ տեղ մը գրաւելու համար պէտք է շփանալ, ինքզինքը ծանրէն քաշել եւ աղաչել տալ, միամտօրէն կարգի կը դնեմ կարգ մը գրուածքներ եւ կը մտադրեմ ես անձամբ ներկայացնել զանոնք խմբագրութեան։ == Ժ == Մեռելոցի օր մըն է եւ բարեկամիս հետ կանուխէն կը պատրաստուինք Պաղլարպաշիի հայոց գերեզմանատունը երթալու. Պոլիս գալէս ի վեր ամէն օր փափաքած եմ այդ այցելութիւնը ընել. գերեզմանատունները իմ վրաս հանդարտեցնող ազդեցութիւն մը կ՚ընեն. հոգիիս մէջ խաղաղութիւն կ՚իջնայ եւ կարծես թէ կը հաշտուիմ մահուան գաղափարին հետ. իրաւ է թէ մեր երկրին բոլոր գերեզմանոցները ըլլան սեւ ու հոծ նոճիներու շուքին տակ տարածուած, ըլլան թմբիներու եւ կնձիներու լայնածաւալ հովանիին ներքեւ, հրապուրիչ անդորրութիւն մը ունին. գերագոյն հանգիստի եւ մշտնջենաւոր խաղաղութեան հրապոյրը. Փարիզի մէջ գերեզմանոցները, չափազանց զարդարուած եւ պզտիկ քառակուսի շէնքերէ խճողուած անհրապոյր եւ ըմբոստացնող բան մը ունին որ միշտ զարմանալի անձկութիւն մը կը պատճառէր ինծի։ Տիեզերական եւ անխուսափելի մահուան օրէնքը կը սաւառնի հոս մթնոլորտին մէջ եւ հողակոյտներուն ամէնէն համեստն ալ խորին տխրութիւն մը կը ներշնչէ. ա՛յնքան ապրողներուն համար, հորիզոնը գեղեցիկ է, տիրական եւ փարթամ գեղեցկութիւնովը Սկիւտարի առաւօտներուն. նորածագ արեւին ճառագայթներուն ներքեւ Մարմարան կը փալփլի անհամար ոսկի ցոլքերով ու կղզիները վարդագոյն, աննիւթական, կը ծփան կարծես ալիքներուն վրայ, իրենց շրջագիծը անորոշ կը խառնուի դեռ մթնոլորտին մէջ տատանող վարդագոյն մշուշին հետ։ Թմբիներուն բուրումնաւէտ շուքին ներքեւ բարեկամիս հետ կը քալեմ զգուշութեամբ եւ ամէն քայլս հոգիս կը խռովէ. ինծի կը թուի թէ հողը կը սարսռայ իր մէջ պարունակող անհամար մարդկային փոշիներով. տարիներ, դարեր ետքը ո՞վ պիտի քալէ իմ չորս հովին բաժնուած էութեանս վրայէն. իմ գոյութեանս ամէն մասնիկները կը ցաւին եւ կու լան կարծես անխուսափելի քայքայումին գաղափարովը որ հետզհետէ արբեցութիւն մը կ՚ըլլայ եւ զիս կ՚օրօրէ տարտամօրէն, մելամաղձոտ երգի մը պէս։ Թարմ հողակոյտներ ասդին-անդին իրենց վրայ կը կրեն թառամած ծաղկեփունջեր, ճերմակ ժապաւէններու բեկորներ որոնց վրայէն անձրեւը կամ գիշերւան խոնաւութիւնը աւրած է հեռացող սիրելիին անունին ոսկեզօծ գիրերը. անդին զինքը լացող հոգիին մէջ չէ՞ մի որ իր յիշատակն ալ պիտի աւրուի հետզհետէ. տեղ-տեղ լքուած ու մոռցուած կոյտեր որոնց ներկայութիւնը կարելի է գուշակել միայն խոտերուն բարձրացող մակարդակէն, ու մարմարեայ յիշատակարաններուն մէջերէն պզտիկ կոյտեր, տղու գերեզմաններ. քառանկիւն մարմարեայ տախտակ մը ուշադրութիւնս կը գրաւէ եւ կը կարդամ աղջկան մը անունը ծննդեան եւ մահուան թուականներով, այնքան մօտ այդ թուականները. ութը տարի միայն իր պզտիկ աչքերը արեւին խնդացեր են, ութը ոչինչ տարիներ միայն, փափաքներ, տենչանքներ իր մանկական սիրտը յուզեր են ուրախութիւնով կամ տխրութիւնով. ու անկարեկիր ցաւը առեր զինքը տարեր է հողին. ու այդ պզտիկ գերեզմանը, կորսուած մեծ տապանաքարերու մէջտեղ, յանկարծ անսահմանելի տառապանքով մը կը գալարէ հոգիս, ծունկերս կը կթոտին եւ սրտիս տագնապը կ՚ուզեմ աղաղակել ամէնուն իբր թէ սպառնալիք մը ըլլար հոդ. բոլոր մայրերը որոնք պզտիկ, վարդագոյն էակ մը կը սեղմեն իրենց կուրծքին վրայ, որոնք խարտեաշ կամ թուխ խոպոպիքներու բուրմունքովը կ՚արբենան եւ կամ կապոյտ ու սեւ մանկական աչքերու մէջ անձկութեամբ կը փնտռեն ուրախութիւնը կամ ցաւը, պիտի հասկնան ասիկա։ Մանիշակներու, միօզօթիսներու<ref>Մկնականջ։</ref> եւ շահպրակներու փունջեր կը ծաղկին պզտիկ գերեզմանոցին շուրջը եւ կը խորհիմ անմխիթարելի մօրը վրայ որ իր սիրելի տղեկը ծածկող հողը ուզած է բուրումնաւէտել եւ գեղեցկացնել, ինչպէս ժապաւէններով եւ ժանեակներով զարդարած էր անոր օրօրոցը։ Խեղճ եւ դժբախտ մայր, մտքէդ կ՚անցնի՞ որ քեզի բոլորովին անծանօթ կին մը քու սրտիդ ցաւովը կը տանջուի քու տղեկիդ համար։ Բարեկամս զիս գրեթէ ստիպմամբ կը հեռացնէ պըզտիկ գերեզմանէն. արդարեւ հետզհետէ տկարութիւն մը կը զգամ, աղօթքներու մրմունջներ որ ասդիէն-անդիէն կը հասնին ինծի, երբեմն հեծկլտանքներ եւ ողբեր բոլորովին կը խանգարեն ջիղերս. պէտք է շուտ մեկնիլ որովհետեւ գերեզմանոցը հետզհետէ կը լեցուի այցելողներով, կրնան զիս ճանչնալ, կրնան տեսնել թէ որքան յուզուած եմ եւ ասիկա կ՚երեւի ծիծաղելի բան է. այլ սակայն դեռ ուխտ մը ունիմ կատարելիք, պէտք է Դուրեանի գերեզմանին մօտենամ։ Ջերմեռանդութեամբ եւ զգուշաւոր կը յառաջանամ վախնալով որ մէկը մեզի կը տեսնայ. ծիծաղելիին խըրտւիլակը հոգւոյս մէջն է այլեւս եւ անխնայ կը խնդայ կարծես իմ ամէնէն նուիրական զգացումներուս վրայ. ինչո՞ւ չեմ գիտեր կ՚ամչնամ ուրիշներուն աչքին առաջք եւ քաջաբար մօտենալու Սկիւտարի սքանչելի եւ անզուգական բանաստեղծին գերեզմանին։ Այլ սակայն այնքան սիրած, այնքան լացած եմ իրեն համար. իմ երիտասարդութեանս առաջին տարիներուն իր ցաւովը ցաւած եւ իր տառապանքովը տառապած եմ երկարօրէն. իր տենդերը, իր տագնապները, իր հիւանդ կուրծքին հեւքը եւ մրմունջները տարիներու, տարիներու մէջէն եկած հասած են ինծի եւ կարծես մատներովս դպած եմ անոնց եւ ականջովս լսած. ինչպէ՛ս պիտի ուզէի իր ժամանակին հասած ըլլալ ու գտնալ իր նուիրական հիւղակին ճամբան ու ըսել իրեն թէ ինչպէ՜ս իր ցաւերը կ՚երկարաձգուին եւ կը թրթռան իմ հոգւոյս մէջ. թերեւս կարենայի իր տառապագին եւ սքանչելի սրտին մէջ, իր տենդագին ճակատին վրայ մխիթարութեան զովութիւնը եւ խաղաղութիւնը իջեցնել։ Սաղարթներու հովանիին ներքեւէն իր տապանաքարը կը բարձրանայ վէս եւ ճերմակ. մէկը չկայ մօտը. պիտի ուզէի որ քահանայ մը գար եւ աղօթէր իր վրայ. ինծի կը թուի որ խունկին հոտը եւ աղօթքին մրմունջը աղէկ պիտի գար իր աշխարհի կարօտով տանջուած հոգիին. բայց դարձեալ չեմ համարձակիր քահանայ մը կանչել. հեռուէն խումբ մը պատանիներ կու գան շիտակ իր գերեզմանին, Պէրպէրեան վարժարանի աշակերտներն են. տապանին շուրջը բոլորուած կը սպասեն, քահանան կը մօտիկնայ. խունկի ծուէնները կ՚ոլորուին գերեզմանաքարին շուրջը. պատանիները ջերմեռանդ եւ յուզուած մտիկ կ՚ընեն. պէտք է շնորհաւորել իրենց մեծերը որ ուզեր են այդ յարգանքը եւ սէրը դնել իրենց դեռ տղու սրտերուն մէջ, Սկիւտարի բանաստեղծին համար։ Քիչ մը հեռուն մենք ալ կեցած մտիկ կ՚ընենք ու կը խորհիմ ինքնիրենս։ Եթէ իրաւ է որ բան մը մնացած է քեզմէ, եթէ քու աճիւնէդ անկորնչելի մաս մը ազատած է հողին բռնաւոր քայքայումէն, եթէ քեզմէ շունչ մը, զգացում մը կը դեգերի հոդ, թող գայ իմ էութեանս հետ խառնուի, ու իմ աչքովս տեսնայ, իմ ականջովս լսէ, դողդոջուն սաղարթներուն զմրուխտը եւ թռչուններուն երգերը ու բոլոր այն բաները որոնցմէ առանց յագենալու եւ կարօտով հեռացար. դուն օտար պիտի չըլլաս իմ մէջս, քու յիշատակովդ օծուած եւ քու յոյզերովդ բաբախուն պիտի գտնաս իմ հոգիս։ Ի՞նչ փոյթ նոյնիսկ եթէ քեզի հետ, քու ցաւդ ու տառապանքդ ալ տեղաւորուէր իմ մէջս։ cxdjp9y2q5vru1ntpf938bz9z9uy32c 396640 396639 2026-09-17T08:17:13Z Emptyfear 547 396640 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Սկիւտարի վերջալոյսներ |section = |previous = |next = |year = 1905 |author=Զապել Եսայան}} == Ա == …Երկայն պտոյտէ մը ետքը բարեկամիս հետ մեծ շուկային մէջ, գունագեղ եւ շքեղ շուկային տաճարի մը պէս խորհրդաւոր՝ իր կամարներուն երկայն շարքին ներքեւ կ՚աճապարենք դէպի Սկիւտար։ Դեռ աչքերուս մէջ հրճուանքը կայ ճերմակ եւ խնկաւէտ լոյսին որ կապոյտ յախճապակիներուն վրայէն անցնելով սատափի երանգներ կ՚առնէ եւ լուսաւոր կապուտութիւն մը կու տայ մթնոլորտին եւ իրերուն։ Հիմա սիրտերնիս եւ աչքերնիս յոգնած հաճոյքէ եւ վայելքէ եւ թեթեւ մը օրօրուն շոգենաւին շարժումներէն որ արագօրէն կ՚անցնի բնութեան այնպիսի յարափոխ գեղեցկութիւններու առաջքէն որ ամբողջ կեանքի մը գեղեցկութեան տենչանքներուն պիտի բաւէին, գրեթէ գինովցած՝ զգայնութիւններու եւ տպաւորութիւններու առատութիւններէն կը հասնինք Սկիւտար։ Ոսկեքաղաքը իր գերագոյն փարթամութեան մէջ է։ Արեւը կը բոցավառէ ամբողջ քաղաքը եւ մզկիթներու գմբէթներէն սկսեալ, որոնք հսկայ սաղաւարտներու պէս կը փայլին եւ մինարէներէն, որ վարդագոյն բոցերու պէս դէպի վեր կը սլանան, մինչեւ ամէնէն հեռաւոր եւ ամէնէն համեստ հիւղակն ալ իր բաժինը ունի տիրական, արդար արեգակին փայփայանքէն։ Հեռուն նոճիներ կը տատանին իրենց գագաթներուն վրայ կրելով կարծես ոսկեփոշիի պէս արեւի բեկբեկ ցոլքեր եւ անհամար պատուհաններ ամէն կողմէ կը ցոլացնեն կարմիր եւ դեղին լոյսերու խուրձեր, որոնց փայլիւնը մինչեւ կը յառաջանայ դէպի ծովը՝ ոսկեզօծելէ ետքը նաւամատոյցին շէնքերը, հոն կայան ընող մակոյկներու կայմերը եւ շոգենաւին գրեթէ բոլոր կազմածքը։ Երբ առաջին անգամ կոխեցի նուիրական եւ պաշտելի հողին վրայ, երբ ամբողջ էութիւնովս պարուրւած զգացի կենսաւէտ արեւին ջերմութիւնովը, հոգիս կարծես լեցուեցաւ մէկէն հեշտագին թրթռացումով մը եւ հրճուանքէ խելայեղ ինծի թուեցաւ որ ամբողջ էութիւնս պիտի երթար արեւի ճառագայթի մը հետ, ջերմեռանդ փառաբանութեան մը մէջ անէանալու։ Ինչպէ՜ս մաքրուած էր այլեւս մեր մէջէն անսահման տխրութիւնը մարախլապատ օրերուն, տմոյն եւ անճառագայթ օրերուն երբ մեր տխրած հոգիներուն մէջէն կու լայինք արեւին կարօտը, մեր սքանչելի եւ ոսկեզօծ Արեւելքին կարօտը։ Կ՚ուզէի ծունկի գալ եւ շրթունքս դնել հողին՝ կարծես ըմպելու համար բարերար ջերմութիւնը որ ճերմկած հողը իր անհամար հատիկներուն մէջէն կը ճաճանչէր։ Դիմացնիս հոյակապ սիլուէթը կը բարձրանայ Պէօյիւք Ճամիին, «որ նշանաւոր է իր գմբէթին պզտիկութիւնովը եւ շրջապատի զարդերուն գեղեցկութեամբը»<ref>Thomas Allom “Costantinople Ancienne et Moderne”</ref> ։ Արդարեւ երբ անգամ մը մզկիթին բակին մէջ կը մտնանք, կամարակապ դռներու եւ պատուհաններու մանուածապատ զարդագծերը գերագոյն գեղեցկութիւններու ներդաշնակութիւնը կը ներշնչեն. կարելի է հոն օրերով կենալ եւ ինչպէս մտիկ պիտի ընէինք կախարդիչ երաժշտութեան մը, նայիլ երկարօրէն գիծերու բեկբեկումներուն եւ անցնելու վրայ եղող գոյներուն անհասանելի քաղցրութեանը։ Անօրինակ զգացում մը արտասուելու չափ կը յուզէ մեզի, այլ սակայն կը խորհիմ որ ամէն օր, ամէն ժամ մարդիկ կ՚անցնին հոսկէ առանց թերեւս նայելու, կոյրի պէս փակ աչքերով եւ հոգիով ալ։ Բակին մէջտեղը բազմաթիւ ծորակներ ունեցող աղբիւրը ջուրի թեթեւ մրմունջներ ունի որ զովութեան հաճելի զգայնութիւն մը կու տան. աղաւնիներու երամներ կը թռչկոտեն քիչ մը ամէն տեղ, անդին երկաթեայ վանդակով ծածկուած պատուհանի մը ետեւէն լայնածաւալ կաղնի մը կը տատանի իր սօսաւիւնը խառնելով ջուրի մրմունջին։ Սիւներու վրայ բարձրացած կամարներու ներքեւ ապաստանած մուրացիկներ անիմանալի աղօթքներ կը մրմնջեն. ինչպէ՜ս սիրելի են բոլոր ասոնք ալ եւ ինչպէ՜ս պիտի ուզէի առաջին ողջոյնս տալ եւ ըսել իրենց թէ որքա՛ն, որքա՜ն ատեններէ ի վեր իրենց սիլուէթներուն եւ իրենց դէմքերուն կարօտը ունեցած էի, դէմքեր՝ որոնցմէ ոմանք տղայութենէս ի վեր տեսած էի հոն նոյն անկիւնին մէջ, ճերմակ քօղերու տակ ծածկուած գլուխներ որոնց ձեւը իմ երկայն եւ nostalgique<ref>Կարօտագին։</ref> ըղձանքներուս միջոցին կ՚ուրուագծուէին մտքիս մէջ։ Ինչպէս հեռու էինք արդէն Եւրոպայէն, տմոյն եւ տխուր մթնոլորտներէն, ինքզինքս կը զգայի պզտիկ աղջիկ, միամիտ եւ տգէտ եւ ինչ որ հոն՝ հոծ գրադարաններու մէջ ժամերով ջանացած էի ուսանիլ, ինչ որ համալսարանին յոգնած շրթունքներով եւ անարիւն դէմքերով վարպետներ աւանդած էին ինծի, բոլորն ալ մոռցած կը թուէի, բոլորովին մոռցած, երջանիկ եւ ապահով տգիտութեան մը մէջ ապաստանած եւ ամբողջ հոգիս լեցուած Արեւելքի կախարդիչ հրապոյրովը։ Թեւէս վար կախուած էր սանդալի հատիկներէ կազմուած երկայն համրիչ մը. երբեմն կը ներշնչէի անոնց անօրինակ եւ խորհրդաւոր բուրմունքը որ տարտամ զգայնութիւնը կու տար բաղնիքներու հեշտագին եւ շոգեպատ մթնոլորտներուն մէջ ծածանող բուրմունքին։ Մզկիթէն դուրս արեւը իր վերջին եւ շեշտակի ճառագայթներով վերստին ողողեց մեզի. դիմացնիս երկայն եւ փոշիէ ճերմակ ճամբայ մը կ՚երկարէր որուն կողմը քով քովի կրպակներ միրգերու եւ կանանչեղէններու գունագեղ եւ մեզի համար անսովոր դարձած առատութիւն մը կը ցուցադրէին։ Տարօրինակ զուգադիպութեամբ մը այդ միջոցին եւրոպական տարազ կրող ոչ մէկ մարդ կը խանգարէ շուրջի նկարչավայել ներդաշնակութիւնը. երկու տէրվիշներ հեռուէն կը յառաջանան պատկառանքով եւ իրենց ետեւէն արդէն կ՚ընդնշմարենք Պիւլպիւլ-տէրէսիի եզերքը տարածուող գերեզմաննոցի նոճիներուն մթութիւնը։ Չեմ գիտեր ինչ մը կայ խանդավառ մեր նայուածքին մէջ որ ամէնքը մեզի կը դառնան եւ հետաքրքրուած կը նային մեր աչքերուն մէջ։ Քանի մը մանկիկներ ճերմակ քօղերով գլուխնին ծածկած եւ թոյլ ու նկարէն էնթարիներ<ref>Վերարկուի տեսակ մը։</ref> հագած՝ խմբովին կը խաղան. ինչպէ՜ս իրենց ճռուողիւնը երկայն ատենէ ի վեր չլսուած երգի մը պէս քաղցր է ինծի եւ ինչպէ՜ս պիտի ուզէի իրենց ըսել երկարօրէն, թէ որքա՜ն ցանկացած էի զիրենք տեսնել։ Ամէն բան անսովոր պերճանքի եւ շքեղութեան մը մէջ է, որովհետեւ արեւը իր ոսկին ամէն տեղ դրած է եւ մինչեւ հոն փլած պատի մը տակ կզկտուած ֆաքիրին ցընցոտիները կ՚ոսկեզօծէր. ոչ մէկ տգեղութիւն պիտի կրնար դիմանալ տիրական արեւին։այց հետզհետէ քանի կը յառաջանայինք՝ անիկա իր ճաճանչները կ՚ամփոփէր պղնձագոյն եւ շողշողուն հորիզոնին վրայ եւ Ոսկեքաղաքը կը տժգունէր, կը տըժգունէր ու հեռուէն գորշ եւ մթին ստուեր մը կը յառաջանար զայն ծածկելու համար այրիի մը պէս։ == Բ == Քանի մը օրուան հանգիստ ճերմակ, մաքուր տունի մը մէջ. ամէն կողմ միօրինակ սպիտակութիւն մը՝ վարագոյրները, բազմոցները, պատերը, ամէն բան. դիմացը լքուած եւ ընդարձակ պարտէզի մը մէջ հսկայ եղեւին մը իր եռանկիւնաձեւ հասակը կը ցցէ. օրը քանի մը անգամ զոյգ մը խոշոր եւ սեւ թռչուններ, կապոյտ կուրծքերով կու գան կը թառին գագաթին վրայ եւ քանի մը վայրկեան թեւերնին տարածուած մնալէ ետքը հոն՝ կը թռչին կը հեռանան։ Այդ բարձրութեան եւ ջինջ կապոյտ հորիզոնին վրայ իրենց տարփանքը հանդիսաւոր բան մը ունի եւ երկար ատեն իրենց ճռնչող աղաղակը կը լռեցնէ բիւրաւոր պզտիկ ճճիներու բզզիւնը. սարդի թելեր՝ ասդին-անդին կը թրթըռան լուսաւոր գիծերու պէս եւ բզէզները իսկ կայծերու կը նմանին, այնքա՛ն իրենց փոքրիկ եւ թափանցիկ թեւերը եւ մարմինները ոսկեզօծուած են արեւոտ մթնոլորտէն։ Օրեր, օրեր կրնայի մնալ այսպէս աչքերս յառած թեթեւ հովէն տարուբերուող ոստայններուն ճկուն եւ դիւրաթեք բոյսերուն եւ խոշոր եղեւինին։ Բարեկամս յաճախ ինծի կ՚ըսէ որ եթէ հին ժամանակներու մէջ ծնած ըլլայի, արեւին պաշտամունքին նուիրուած քրմուհի մը կ՚ըլլայի ապահով։ Այդ գաղափարը ինծի մտածել կու տայ եւ երեւակայութեամբ կը տեղափոխուիմ դարերու մէջէն մարդկութեան առաջին դեդեւող քայլերուն եւ ինքզինքս կը դնեմ Առաջին Աստուծոյ արեգակին երկրպագուներուն մէջ։ Ահաւասի՛կ, դաշտեր, դաշտեր, կանանչներով ծածկըւած եւ եզերուած լեռնաշղթայի մը գագաթներուն տողանցումովը որոնց ետեւէն արեւը կը բարձրանայ յամրօրէն՝ իր վարդագոյն եւ ոսկեգոյն երանգներով օծելու երախտապարտ եւ ջերմեռանդ ամբոխի մը ճակատները եւ ահա բանաստեղծութիւններով լեցուած եւ մանկական հոգիներուն մէջէն փառաբանութիւնը կը բարձրանայ հզօր, խանդավառ եւ խոնարհ։ — Արդար Արեգա՛կ… լուսաւորէ մեզի… Բայց … դարերը թաւալած են արագօրէն եւ հիմա կ՚երեւի ամենակարեւորը փոխադարձ այցելութեան երթալն է անոնց, որ բարի-եկաքի եկած են մեզի։ Իմ փափաքս է սակայն դեռ քանի մը օր այսպէս անցընել՝ կէս մը վայրենի, կէս մը թմրած վիճակի մը մէջ որպէսզի մի անգամ ընդ միշտ կարօտս առնեմ այնքան տարիներէ ի վեր ցանկացուած երանգներէն, լոյսերէն եւ բնութեան այլազան մրմունջներէն. եւ վարժ՝ արդէն իմ ներքին զգացումներու հպատակելու, «ի՞նչ կ՚ըլլայ»ներու շարքով մը կը պատասխանեմ ինծի եղած դիտողութիւններու. բայց փոխարէն շատ լաւ կը հասկցնեն, թէ հոս Փարիզ չէ, հոս կարելի չէ ուսանողի մը անփութութեամբ կեանքը շարունակել, թէ պայմանադրական սովորութիւններ կան որոնց ենթարկուած եմ։ — Բայց բնա՛ւ, բոլոր հոգւովս կը բողոքեմ. առաջին բախումը արդէն. յետոյ մէկէն կը հասկնամ թէ պէտք է համակերպիլ. ոչ ոք կ՚անդրադառնայ, բայց իմ էութեանս խորէն յանկարծ շատ փափուկ եւ անբացատրելի բան մը կարծես բիւրեղի պէս կը փշրուի… == Գ == Առաջին այցելութեանս իսկ բախտը չի ժպտիր ինծի։ Կորիկեանները բարեկեցիկ մարդեր են եւ կիրակի օրերը իրենց սալօնը պարապ չ՚ըլլար բնականաբար, մանաւանդ այսօր, գրեթէ սենեակին երկու կողմերը պարապ տեղ չկայ որովհետեւ … հասկնալի է ես եւ բարեկամս նորեկներ՝ ամէնուն հետաքրքրութիւնը կը շարժենք։ Տան տիրուհին զարգացեալ տիկին մը, fait des frais<ref>Ծախսեր կ՚ընէ. փոխաբերաբար՝ շատ ճիգ կը թափէ։</ref> մեզ ընդունելու համար, դուրսը այնքան լոյս եւ տաքութիւն կայ որ աչքերս մէկէն ի մէկ կը մթննան սալօնը մտնելով եւ գրեթէ դեդեւելով կը յառաջանամ, առաջին բարեւներէն եւ ներկայացումներէն ինչպէս նաեւ բացագանչութիւններէն ետքը որ անախորժ կերպով զիս կը խլացնեն, մէկէն կը հանդարտինք եւ քիչ մը ինքզինքս կը գտնեմ, բարեկամս հեռուէն իր պայծառ կապոյտ աչքերովը կը հարցաքննէ ինծի. «Ի՞նչ ընելու եկանք հոս»։ Արդարեւ, ի՞նչ ընելու… Եւ ասիկա պատճառ կ՚ըլլայ որ մտքիս մէջ ամէն գաղափար եւ մտածում պղտորին։ Մանաւանդ որ ահասաւիկ մէկէն հրեշային կերպով տգեղ կ՚երեւան շուրջս ամէն բան։ Երեւակայեցէք ընդարձակ սրահ մը 4-5 պատուհաններով որոնք ամէնքն ալ թէեւ սքանչելի տեսարանի մը վրայ կը նային, բայց թանձր եւ գունաւոր վարագոյրներ գրեթէ բոլորովին կը գոցեն պատուհանները կէս մութի եւ գրեթէ խոնաւութեան մէջ պահելով սենեակին մթնոլորտը. (վարագոյրին մէկ ճեղքուածէն կրցայ դիտել միայն հեռուն Վոսփորը արծաթի պէս ճերմակ որ սողոսկելով կը կորսուէր կապտորակ լեռներուն մէջերէն)։ ԺԸ դարու ոճով, rococo<ref>Ճարտարապետական ոճ մը, զարդարուն։</ref> կիրլանտներով, գորգ մը իր ծիծաղելի յաւակնութիւնը կը տարածէ գետինը. Empire<ref>Նափոլէոն Ա կայսեր ոճ։</ref> կանանչ թաւիշէ թիկնաթոռներ եւ աթոռներ զուգահեռապէս կը շարուին սենեկին երկու պատերուն առաջք եւ որոնց ամէնքն ալ գրաւուած են գրեթէ. կը դիտեմ որ պատուհաններուն կողմը ոչ իսկ աթոռ մը կայ իբր թէ այդ մարդիկը վախնային լոյսէն եւ օդէն, այլ սակայն խեղճերը որքա՜ն պէտք ունին արեւի … եթէ գիտնայի՛ն, գրեթէ ամէնուն վրայ կը տեսնուին անարիւն դէմքեր, թանձր շարժումներով անդամներ, չար ծամածռութիւններու վարժուած անգոյն շրթունքներ… Տիկին Կորիկեան իր լայնածաւալ մարմինը սեղմած է քօրսէին մէջ այնպիսի խժդուժութիւնով մը որ դէմքը անհանգստող կարմրութիւնով մը ծածկուած է եւ իր բոլոր ծակտիքներէն դուրս կու տայ քրտինքի մանր կաթիլներ. թեւերը նոյնպէս սեղմուած՝ կապարի պէս ծանր եւ անշարժ կ՚իյնային երկու քովէն, բոլոր ասոնք չէին արգիլեր որ տիկին Կորիկեան ստիպուած զգար խօսելու, խօսելու այնպիսի արագութեամբ մը որ par sujetion<ref>Ենթարկուելով։</ref> կը զգայի որ շունչս կը կտրուէր։ Տիկինը լաւ խօսող մը ըլլալու համբաւը ունէր։ — Թէեւ գեղեցիկ չէ բայց անանկ լեզու մը ունի ո՛ր… կ՚ըսէին ընդհանրապէս եւ կը հաւաստէին, թէ այդ նշանաւոր լեզուն ի՛նչ սիրտեր այրած էր -պէտք է ենթադրելժամանակին։ Խօսակցութիւնը կը թափառի Փարիզի վրայ. — Ինչե՜ր ունիք արդեօք պատմելիք, ինչե՜ր տեսած ըլլալու էք։ Անդին՝ պարոնիկ մը սէգ եւ ծիծաղելի երեւոյթով ճառ ըսելու ձեւով մը ոտքի կ՚ելնէ եւ հանդիսաւոր՝ կը հարցնէ. — Տիկինը որչա՞փ ատեն Փարիզ մնաց։ — Ութը տարուան մօտ։ — Օհ, օհ, բաւական ժամանակ է եղեր, կը բացագանչէ ուրիշ մը, տիկին Էֆթիկ, բարակ շրթունքներով եւ թառամած արտեւանունքներով 40-50 տարեկան կին մը։ — Է՛ նայինք բան մը սորվեցա՞ք այդչափ ատենուան մէջ։ Ձայնին մէջ յայտնի չարակամութիւն կայ, շատ աղէկ գիտէ թէ ի՛նչ ընելու գացեր էի Փարիզ ու այս անիմաստ անճոռնի չարութիւնը զիս մէկէն սաստիկ կը վիրաւորէ իբր թէ իր աղտոտ եւ երկայն եղունգները սրտիս մէջ մխած ըլլար։ Քանի մը հոգի իրարու երես կը նային եւ կը խնդան. այն աստիճանի դիւրազգած դարձած եմ արդէն որ իմ ներքին յուսաբեկութիւնս չյայտնելու համար կ՚ուզեմ մեկնիլ, մեկնիլ անմիջապէս եւ բարեկամիս կը դառնամ. բայց անիկա արդէն մէկը գտած եւ խօսակցութեան բռնուած է։ Իր այս տարօրինակ ընդունակութիւնը ամէնէն աննպաստ պայմաններու մէջ ալ շահեկան բան մը գտնելու եւ ամէնուն հետ յարմարելու՝ զիս միշտ հիացուցած է։ Րոպէ մը ականջ կը դնեմ. եկեղեցական երաժշտութեան վրայ կը խօսին։ Ծերուկ եւ կորաքամակ մարդ մըն է իր խօսակիցը եւ անմիջապէս կ՚անդրադառնամ որ հոն գտնուողներուն մէջ արդարեւ մինակն է որուն դէմքը համակրանք կը ներշնչէ։ Իրարու կը ժպտինք հեռուէն եւ բարեկամս նորէն ծերուկին օձիքէն կը բռնէ։ — Բայց կարծեմ տիկինը գրականութեամբ զբաղած է, կ՚ըսէ պարոնիկը։ Զարմանալի կերպով գրականութիւն բառը զիս կ՚ամչցնէ եւ կը զգամ որ կը կարմրիմ… Չեմ գիտեր ինչո՞ւ փափաք կը զգամ բողոքելու եւ ժխտելու իբր թէ շատ ամօթալի բան մը վերագրած ըլլային ինծի… Կամաց-կամաց վատ երկչոտութիւն մը կը գրաւէ հոգիս… Ինչո՞ւ համար՝ չեմ կրնար բացատրել, միայն կը զգամ, որ այդ սրահին մէջ, այդ մարդերով շրջապատուած տիկին Էֆթիկի կասկածելի նայուածքին ներքեւ գրականութեամբ զբաղած ըլլալս խոստովանիլը ամօթալի բան մըն է, այո՛, բացարձակապէս, որովհետեւ անհունապէս ծիծաղելի կը թուի ինծի։ Բայց պարոնիկը կը պնդէ եւ մանրամասնութիւններ կը հարցնէ. տիկին Էֆթիկ իմ աններելի երկչոտութենէս քաջալերուած՝ անպատկառօրէն կ՚ըսէ. — Այնքա՜ն կան գրագէտներ, ի՞նչ բանի կը ծառայէ։ Մէկէն կը փոխուիմ եւ ձայնս մասնաւոր շեշտ մը կ՚առնէ որ զիս կ՚ապահովէ։ — Թերեւս կ՚ենթադրէք որ ձեզ ծառայելու կամ ուրիշներուն ծառայելու համար գրականութեամբ զբաղած եմ… — Ադ ըսել չեմ ուզեր, բայց այնչա՛փ… Տիկին Կորիկեան կը միջամտէ. — Չէ, տիկին, ըսել կ՚ուզէ որ ուրիշ աւելի շահաբեր բան մը սորվէիք, անանկ ալ ութը տարի կեցեր էք, անանկ ալ… — Հապա՛, օրինակի համար, քօրսէ շինել սորվէիք. լաւ քօրսէ շինող բնաւ չկայ Պոլսոյ մէջ, հոսկէց չափերը կը ղրկեն Փարիզ եւ բերել կու տան։ — Ի՞նչ զարմացում պատճառելու է հոստեղէն ղրկըւած չափերը Փարիզի գործաւորուհիներուն, կ՚ենթադրեմ… Տիկին Կորիկեան պահ մը շուարած կը նայի ինծի, յետոյ չի հասկնար եւ խօսքը փոխելով տիկին Էֆթիկի կ՚ուղղուի։ — Ձեզի բան մը ըսե՞մ, կը յայտարարէ, այդ ալ ըրի բայց օգուտ չտեսայ, վերջապէս իմ մարմինիս յարմար քօրսէ մը չկրցայ շինել տալ։ Խօսակցութիւնը մէկէն կը դառնայ քօրսէին վրայ եւ այդ կիները լրբօրէն հոն գտնուող abruti<ref>Ապուշցած, շշմած։</ref> այրերուն քով իրենց լպրծուն եւ տգեղ մերկութիւնները շօշափող բաներու վրայ կը խօսին։ Այդ միջոցին կը յաջողինք մեկնիլ. բաց օդը քիչ մը կ՚ոգեւորէ մեզի եւ մէկ շունչով քանի մը այցելութիւններ մէկէն կ՚ընենք, առաւել կամ նուազ նոյն տաղտկացուցիչ խօսակցութիւնը, նոյն ապուշութիւնը, հոս-հոն համեմւած ըմբոստացնող չարութիւնով մը։ Վերջին այցելութեան -վարժապետի մը տունը— դուրսէն կը լսենք բուռն վիճաբանութեան մը աղմուկը. վայրկեան մը կը կենամ։ — Եթէ՛ չերթայի՛նք այսօր։ — Եկո՛ւր, վերջանայ, կ՚ըսէ բարեկամս։ — Խոստովանէ որ անիմաստ եւ յիմար բան է այնպիսի մարդոց տունը երթալ որոնք ոչ մէկ կերպով կը շահագըրգռեն մեզ. ի՛նչ corvée<ref>Բռնի աշխատանք, տարապարհակ (թիապարտի)։</ref> … աւելի բնական չէ՞ չմօտենալ իրենց, ըսէ՛։ — Եթէ հարկ ըլլայ շահեկան եւ սիրուած մարդերը որոշել անտարբերներէն, կարծեմ գրեթէ առանձին պիտի ապրինք։ — Աւելի լա՛ւ, բարեկամս, աւելի լա՛ւ։ Այլ սակայն բարեկամս այնքան լաւ կը համոզէ զիս ընկերականութեան առաւելութիւններուն վրայ որ կը համակերպիմ Սերոբեան էֆէնտիին աղմկալից տունը մտնելու։ Տիկին Սերոբեան մեզի կ՚ընդունի երկու տարեկան տղայ մը գրկած. իր ետեւէն մինչեւ սանդուխին գլուխը ամէն տարիքէ տղոց շարք մը կ՚երկարի։ — Օ՛հ հրամմեցէ՛ք, բարի եկաք։ Հոս գոնէ եւրոպականացած ըլլալու յաւակնութիւններ չկան. ամէն բան պա՛րզ եւ մաքուր է տունին մէջ, ընդարձակ մարմարեայ բակը՝ ճերմակ եւ լուսաւոր՝ տրամադրութիւններս կը փոխէ եւ գրեթէ զուարթօրէն կը բարձրանամ սանդուխներէն տղոց իւրաքանչիւրը փայփայելով։ Սերոբեան էֆէնտի, նիհարկեկ եւ ոսկրուտ մարդ մը, նախկին ձայնաւոր, նախկին հսկող, հետզհետէ մասնագէտ ուսուցիչ եւ տեսուչ՝ վարժապետական բոլոր վիճակներէն անցած է, հետեւաբար կազմական կանոնագրին բոլոր ութիւնները գաղտնիք չունին իրեն համար. իր տրամաբանական կոչումը քահանայութիւնն էր բնականաբար, բայց Սերոբեան էֆէնտի կատաղի հակակղերական մըն է. այս ատելութիւնը կղերի դէմ անիմաստ, անգիտակից եւ որեւէ հիմնական պատճառէ զուրկ ատելութիւն մը, իր գլխաւոր կիրքն է, գրեթէ իր գոյութեան իրաւունքը կը կազմէ, հապա եթէ քահանաները չըլլային որո՞ւ վրայ թափէր իր մաղձը. ատելութիւնը տիրական պէտք մըն է տեսակ մը մարդոց համար ինչպէս սիրելու պէտքը ուրիշներու։ Այլ սակայն Սերոբեան էֆէնտիին հակակղերականութիւնը մի՛ կարծէք որ իր ազատամտութեան արդիւնքն էր. ընդհակառակը հին գլուխ մըն է անիկա բառին բովանդակ նշանակութեամբը. իրեն համար այսօրուան վարժապետները վարժապետ չեն, տիրացուները՝ նոյնպէս, թաղեցին՝ նոյնպէս. ոսկեդարը իր երիտասարդութեան ատենն էր. ըստ իրեն պտուղները անգամ այն ժամանակուան համը չունին։ Սերոբեան էֆէնտի այն թիփերէն է, որոնց համար ամէն աղէկ բաներ անցած են այլեւս անդառնալիօրէն։ — Հիմակուան խնձորները խնձո՞ր են… Հիմակուան մարդիկը մա՞րդ են… Այսօր զուարճանալ չեն գիտեր, դրամ շահիլ չեն գիտեր, օդերը, տարւոյն եղանակները անգամ փոխուած կը թուին իրեն։ — Դրամը մեր ատենը կը շահուէ՜ր… Ձմեռը մենք տեսած ենք, հիմակուան ձմեռները ի՞նչ են… Ու հակառակ բոլոր այս բաներուն Սերոբեան էֆէնտի ներքնապէս անվնաս մարդ էր եւ իր մազերը ճերմկցուցած էր իր բազմաթիւ ընտանիքին ապրուստը հոգալու տաժանելիօրէն։ Այս միջոցին իր շուրջը հաւաքուած էին բացի թաղին ուսուցիչներէն մէկ-երկու բարեկամներ եւ շատ տաք վիճաբանութեան մէջ էին կրթական խնդրի մը վրայ, երբ մենք սրահէն ներս մտանք ամէնքը մէկանց լռեցին. Սերոբեան էֆէնտիին ձեռքերը դողդղացին իմս բըռնած ատեն։ Զիս ներկայացուց ուրիշներուն. — Իմ նախկին աշակերտուհի՛ս։ Յետոյ ինծի մօտեցուց ծերունիի մը, որ բազմոցին անկիւնը նստած կը հետեւէր ամէնուն շարժումներուն եւ երբեմն կը խնդար ինքնիրեն։ — Նիկողոս աղա՛, ճանչցա՞ր, քու ալ աշակերտուհիդ է։ — Իրա՛ւ ես, իրա՛ւ, մրմնջեց ծերունին եւ աչքերը դարձուց ինձմէ։ Ես զինքը ճանչցայ սակայն, խեղճ մա՛րդը. նախկին պատուելի մը, որ Սկիւտարի ամիրաներուն փարթամ շրջանին հասած եւ անոնց սերունդէն շատերու այբուբէնը սորվեցուցած էր. յետոյ ամէն միջոցէ զուրկ՝ ազգային վարժարանը ընդունած էին զինքը մինչեւ որ Ուսումն. Խորհուրդը հոնկէց ալ կը ճամբէ, վկայական չկրնալ ստանալուն համար. անկէց ետքը թափառական եւ անորոշ վիճակ մը անցընելով յիմարութիւն եկած էր վրան եւ բոլորովին անկարող դարձած էր աշխատելու։ Ներկաներէն շատերը ծանօթ էին արդէն ինծի եւ ոմանք զիս գիրցած, ոմանք զիս նիհարցած գտնալնէն ետքը՝ վերսկսան իրենց աղմկալի վիճաբանութեան. հետզհետէ ձայները բարձրացան եւ ատեն մը եղաւ որ գրեթէ ամէնքը մէկ կը պոռային եւ ալ բան մը չէր հասկցուեր. երբեմն քովէս յիմար ծերունին կը մրմնջէր. — Իրա՛ւ ես, իրա՛ւ… Ու իր երկարաձգուող քրքիջը կը խառնուէր միւսներուն աղաղակներուն։ — Իրա՛ւ ես, իրաւ։ Ամէն անգամուն որ իր հատկլտուող ձայնը կը լսէի քովէս, իրեն կը դառնայի, բայց անիկա իր խոնաւ եւ գրեթէ անլոյս աչքերը կը գոցէր։ Զիս ճանչցա՞ծ էր թէ չէ, կու լա՞ր թէ կը խնդար, խեղճ մա՜րդը… Ճշմարտութիւնը այն է որ թէ՛ խնդալու բան կար, թէ՛ լալու։ Բարեկամս դրանը մօտ կեցած վիճաբանողներուն շարժումները կը դիտէր. հոս ալ օտար էինք մենք եւ առանձնացած. անմիջապէս զգացի ատիկա եւ որպէսզի այցելութեան պատշաճ ժամանակը դիւրաւ անցնի, սկսայ դիտել եւ քննել մարդոց գլուխները։ Եթէ երբեք ըրած էք այսպիսի բան մը պիտի հասկընաք անմիջապէս անձկութեան, հետաքրքրութեան եւ տխրութեան խառն զգացումը որ ես՝ նորեկ այդ միջավայրին մէջ ունեցայ. ծերունիին գանկը թեթեւ մը տափակ ճակտին վրայ կը բարձրանար մինչեւ գագաթը եւ յետոյ կ՚իջնար մէկէն խուսափող գիծով մը գրեթէ առանց կորութեան մինչեւ ծոծրակը, բոլորովին ծածկուած խիտ, ճերմակ կարճ մազերով որոնք կը յառաջանային մինչեւ յօնքերը, ինչպէս ծոծրակին վրայ տարածուելով կը կորսըւէին օձիքին մէջ. տմոյն եւ խորշոմած դէմքին վրայ պեխերը եւ մօրուքը մկրատով կտրտուած կը ցցուէին ցանցառ եւ կարծր մազի թելերով որուն մէջտեղէն ստորին շրթունքը տարօրինակապէս կը կախուէր վար լորձունքոտ եւ թոյլ։ Ինչ որ զարմանալի էր սակայն, միւսները, առողջները առաւել կամ նուազ կը ներկայացնէին իրենց դէմքին եւ գանկերուն վրայ այնպիսի կազմութեան պակասաւորութիւններ որ, քիչ մըն ալ, եւ ինքզինքս aliénéներու<ref>Հոգեկան հիւանդ, խելագար։</ref> սրահ մը պիտի կարծէի. յայտնի էր թէ այդ մարդիկը անձուկ գաղափարներու մէջ խեղաթիւրուած, սնունդի եւ առողջ օդի պակասութեան ենթարկուած եւ տղայութիւններնէն ի վեր փակուած մեր վարժարաններու թէ՛ նիւթապէս եւ թէ՛ բարոյապէս վատառողջ մթնոլորտին մէջ, ապասերուած էին բոլորովին, իրենց մտքին բնական զարգացումը արգիլուած էր եւ մէջտեղ եկած էր ողորմելի սերունդ մը որ վարժապետներու դասակարգը կը յատկանշէ։ Քովէս ծերունին միշտ կը կրկնէր. — Իրաւ ես, իրա՛ւ։ Սենեակը այնքան լեցուած էր ծխախոտի ծուխով եւ պոռացող մարդոց շունչով որ խոհեմութիւն սեպեցի մեկնիլ փութով։ Փողոցը՝ բաւական ատեն տխրած քալեցինք. յուսաբեկութիւն եւ զղջում կար մեր մտքին եւ խօսքերուն մէջ։ — Ի՜նչ խենթ բան ըրինք վերադառնալով, եւ ըսել որ այլեւս այս միջավայրին մէջ պիտի ապրի՛նք… Անկէց ի վեր քանիցս, առիթը պիտի ունենայի դըժբախտաբար, այդ խօսքը կրկնելու։ Հետզհետէ սարսափ մտաւ հոգւոյս մէջ. եւ կարելի՞ էր արդէն իրաւամբ չսարսափիլ. պէտք էր այլեւս այդ մարդոց մէջ ապրիլ, անոնց հետ շփման մէջ ըլլալ ու լսել իրենց ձայնը, աններդաշնակ եւ կեղծուած իրենց մանուածապատ եւ անմաքուր զգացումները արտայայտելու համար. ու մանաւանդ ստիպուած ըլլալ կրելու աներեւակայելի տգեղութիւնը իրենց շարժումներուն, հագուածքին, բնակարաններուն եւն. ։ Ահաւասիկ սակայն ասոնք ամէնքն ալ պարկեշտ, պատուաւոր եւ խելացի մարդիկ գիտէինք մինչեւ հիմա եւ դեռ ամէնքն ալ այնպէս կը կարծեն զիրենք։ Հետզհետէ կը բարձրանանք խօսակցելով. հայոց գերեզմանատան ճերմակ քարերը կը տարածուին գեցեղիկ ծառերու հովանիին ներքեւ։ — Կ՚ուզէք, մտնանք անգամ մը։ Բայց դուռը գոց է եւ մեր ճամբան կը շարունակենք։ Յանկարծ բարեկամս կը կենայ։ Արեւը մայրը մտած է բայց արեւմուտքի կողմը երկինքը ոսկեզօծ է բոլորովին եւ հեռուէն ծովի կապոյտ գիծէ մը անդին քաղաքին սիլուէթը մանիշակագոյն եւ կապտորակ կ՚ուրուագծուի գմբէթներու կորութիւններով. մինարէներ եւ նոճիներ անհամար կը սլանան եւ իրենց գագաթները կը կորսուին հորիզոնին ոսկիին մէջ։ Առաւօտեան գիւղանկարներու խաղաղ գեղեցկութիւնը չունին թէեւ, բայց գերազանցապէս վրդովիչ բան մը կայ գիծերու եւ գոյներու մէջ, որոնց ամբողջութիւնը տեսակ մը առեղծըւածային arabesque<ref>Արաբական ոճով զարդանկար։</ref> կը կազմէ իբր թէ իրենց խորը խորհրդանշական մտածում մը ունենային ծածկուած։ Լոյսը փայփայանքով կ՚անցնի ամէն բանի վրայէն եւ իրեն մարմրող երանգները թանկագին քարերու ցոլքեր ունին որ ասդին-անդին զմրուխտի կանանչներ եւ սուտակի կարմրութիւններ կը ցանցնեն։ Հորիզոնին ոսկին կը տարածուի, կ՚ընդլայնուի եւ այնպիսի ուժգնութիւն մը կ՚առնէ որ չենք կրնար շեշտակի նայիլ։ Եւ այդ ոսկիէ անձրեւին ներքեւ քաղաքին սիլուէթը կը մթննայ եւ սեւ ու որոշ գեղեցիկ հակադրութիւն մը կազմելով կը տարածուի վեհօրէն Վոսփորի դիմացի եզերքին վրայ։ Զարմանալի չէ որ բիւզանդացիները կը նախընտրէին իրենց պատկերներուն ոսկիէ fond<ref>Խորք։</ref> մը շինել քանի որ անոր կախարդիչ գեղեցկութիւնը յաճախակի դրոշմուած էր իրենց միսթիք մտքերնուն մէջ։ Նեղուցին կապոյտ գծէն ասդին Սկիւտար կը բարձրանայ հետզհետէ նոր բուսականութեան մը մէջէն ցուցադրելով տանիքներու կղմինտրներու տաք կարմիրը։ Ասդին-անդին ծխաններէ թեթեւ ճերմկորակ մուխ մը կը ծածանի։ Քանի մը քայլ եւս եւ ահա կը տեսնենք գերեզմանոցի նոճիները երեկոյեան այս ժամուն բոլորովին սեւ՝ որ խմբովին բուրգերու պէս հոյակապ կը բարձրանան ոսկեզօծ երկնքին վրայ։ Հովը թեթեւ մը կ՚օրօրէ զիրենք եւ գագաթները կը մերձենան երբեմն ու իրենց սեղմ եւ ցից ճիւղերը մասնաւոր եւ ներդաշնակ սօսաւիւն մը ունին որ կը մրմնջէ գերեզմանաքարներուն մէջերէն նուիրական աղօթքի մը պէս։ Հեռուն, աւելի հեռուն, նոճիներու շարքը կը տարածուի հոծ եւ մթին. խէժի, թարմ հողի եւ անանուխի խառն բուրմունք մը կը ծածանի օդին մէջ եւ մինչեւ շրթունքիս վրայ կարծես կը զգամ դառն համը։ Եւ ասիկա տեսակ մը անբացատրելի զգացում մը կը ներշնչէ որ նոյնիսկ մթնոլորտին կու տայ հեշտագին թրթռացում մը. ինծի կը թուի թէ օդը բեռնաւորուած կու գայ արեւելեան երգերու երկարաձգուող եւ ողբագին ելեւէջներով։ Ու քանի կը յառաջանանք, նոճիներու ետեւէն հորիզոնին ոսկին կը մարի տեղի տալով պղնձագոյն կարմիրին որ իր կարգին վարդագոյնի ամէն երանգները փոխելով կը տժգունի եւ կը հալի գորշ մանիշակագոյնի մը մէջ։ Բարեկամս այն ատեն ինծի կ՚ըսէ դիմացի զմայլելի հեռապատկերը ցուցնելով. — Կը տեսնա՞ս, ասիկա մոռցնել կու տայ շատ մը բաներ եւ բոլորովին կը մխիթարէ. ասիկա պիտի բաւէ երջանիկ ապրելու մինչեւ ետքը։ — Իրաւ ե՛ս, իրա՛ւ, կ՚ըսեմ յիմար ծերունիին պէս անգիտակցօրէն եւ աչքերս խոնաւ։ == Դ == Շատ ծանր քունէ մը ետքը, գլուխս յոգնած կ՚արթըննամ կանուխէն. նախորդ գիշեր Կիւրեղեան էֆէնտիին տունը -ուրիշ ուսուցիչ մը— դարձեալ ուժգին վիճաբանութեան ներկայ գտնուած էի որ մինչեւ վիրաւորիչ խօսքերու յանգեցաւ, բուն խնդիրը՝ տղոց ըստ կրօնքի աւանդութիւններո՞ւն թէ ըստ գիտական ճշմարտութիւններուն դաստիարակութիւն մը տալու վրայ էր. վարժարաններու ծրագիրը ասոնցմէ որո՞ւն վրայ պէտք էր ձեւուած ըլլար։ Յայտնի էր թէ երկուքը մէկ հաշտ չէին կրնար ընթանալ. ասիկա ամէնքը մէկ կ՚ընդունէին արդէն։ Ոմանք գիտականը կը պաշտպանէին եւ կ՚ըսէին, թէ ամօթ էր այս դարուս մէջ տղոց Ադամ Եւայի առասպելին վրայ խօսիլ. ուրիշներ -մեծամասնութիւնը— անհաշտ կը գտնէին այդպիսի խիզախ ծրագիր մը մեր տոհմային բարքերուն ու պահանջներուն հետ եւ կը պնդէին, թէ մեզի համար կրօնքը կենսական կարեւորութիւն մը կը ներկայացնէ եւ այդ կարեւորութիւնը պէտք է ներշնչենք մեր տղոց՝ իրենց մանկութենէն։ Մինչեւ հոս ամէն բան լաւ էր եւ արդէն հանդարտօրէն եւ շատ քաղաքավար կը խօսակցէին հոն ներկայ գտնուող էֆէնտիները. կիները մէկ կողմ հաւաքւած իրարու երես կը նայէին ժպտելով եւ կամ զիրար կը լրտեսէին։ Բայց ահա յանկարծ չեմ գիտեր ինչպէ՛ս մէկը կը յանդգնի Տարվին բառը արտասանել որուն կը յաջորդեն մարդուս կապիկէն սերած ըլլալու ենթադրութիւնները, եւայլն. այն ատեն -ամէնքն ալ ծիծաղելիօրէն տգէտիրարու պարզապէս խեղկատակ խօսքեր կ՚ընեն պոռալով, ինքզինքնէն ելած, այսահարի նման… ալ բան մը չեմ լսեր բնականաբար, միայն ձայնի առաւել կամ նուազ կոպիտ շեշտերը հարուածներու պէս անխնայ կ՚իյնան ուղեղիս մէջ. եթէ մինակս ըլլայի շատոնց արդէն ո l’anglaise<ref>Մեկնիլ՝ առանց մնաք-բարովի։</ref> մեկնած կ՚ըլլայի, բայց բարեկամս չեմ գիտեր ո՛ւր ծածկըւած էր. մնաց որ տան տիրուհին coup sur coup<ref>Ետեւ ետեւի, անդադար։</ref> ափսէներով ներս կը մտնար եւ հարկ էր ըստ Սկիւտարի պատշաճութեան -ինծի մասնաւոր կերպով յանձնարարած էին— ամէն հրամցուած բանէն անմիջապէս ետքը չմեկնիլ։ Մէկ կողմէն ստամոքսս բեռնաւորուած զանազան դժուարամարս բաներով, միւս կողմանէ ենթարկուած գիտակա՞ն թէ կրօնական վիճաբանութեան մը աղմուկներուն, պէտք էր որ գերմարդկային առողջութիւնով մը օժտուած ըլլայի տոկալու համար անվնաս։ Այսպէս գիշերը երկար ատեն տանջուեցայ յամառ գլխի ցաւէ մը եւ հիմա իրաւամբ այնքա՛ն յոգնած կը զգամ ինքզինքս որ պիտի ուզէի մինչեւ իրիկուն ճերմակ սենեակին մէջ, ճերմակ բազմոցին վրայ երկնցած դիմացի գեղեցիկ եղեւինին նայիլ։ Առաւօտը սքանչելի է բոլորովին. կաթնագոյն մշուշը ամէն բան կը քօղարկէ փետուրի փափկութիւնով մը. ընդարձակ պարտէզին մէջ թաւիշի պէս կանանչութիւն մը թեթեւ կը սարսռայ սիւքին ներքեւ եւ ադամանդի պէս ջինջ ցօղի կաթիլներ կը նշուլեն վճիտ ցոլքերով. յասմիկի թուփ մը պատին վրայէն մագլցելով դէպի վեր կը կարկառէ իր նորաբոյս ճիւղերը եւ իր թարմ ծաղիկներու հեշտագին բուրմունքով կը խնկաւէտէ մթնոլորտը. հեռուէն տարտամօրէն մանիշակի, վարդի, շահպրակի հոտեր կը հասնին եւ կը խառնուին միասին պահ մը, բայց սիւքը կ՚առնէ կը տանի զանոնք եւ յասմիկին զգլխիչ բուրմունքը միակը կը տիրէ առաւօտուն. լուսաւոր, թեթեւ մշուշը կը սկսի տեղ-տեղ վարդագունիլ եւ կը ծածանի շղարշի մը պէս ամէն կողմ ներդաշնակելով գոյները եւ ձեւերը գեղեցիկ միութեան մը մէջ։ Քանի մը ծիծեռնակներ ճչելով կ՚անցնին արագ կաթնագոյն օդին մէջէն եւ եղեւինին գագաթին վրայ կապոյտ կուրծքով խոշոր թռչունը թեւերը բացած հըրճւանքով կը կոչէ։ Ալ մտադրած եմ բոլորովին իմ ուզած ձեւովս ապրիլ եւ ինքզինքս պաշտպանել տիկին Էֆթիկներու ներկայութենէն եւ վարժապետներու վիճաբանութիւններէն. ալ աչքերս պիտի չկրնան հանդուրժել թունաւոր, պրպտող, լրտեսող նայուածքներուն եւ ոչ ալ պիտի ուզեմ մտիկ ընել իմաստակ եւ ծիծաղելի խօսքեր։ Արեւը չ՚ուշանար գալու, եղեւինին ճիւղերը կը բոցավառին եւ քանի մը վայրկեանի մէջ մշուշը կ՚անօսրանայ, կը փարատի։ Ի՜նչ հեշտ է այսպէս նայիլ դիմացդ եւ յագենալ գեղեցկութենէ. արդեօք երէկ գիշերուան վարժապետները չե՞ն տեսնար այս լուսաւոր երկինքը, այս հեռապատկերները, բոլոր հրճուանքը գեղեցիկ գոյներուն եւ ձեւերուն։ Ի՞նչպէս կ՚ըլլայ որ քիչ մը խաղաղ գեղեցկութիւն չի մտնար իրենց ատելութիւնով լեցուն եւ մթին հոգիներուն մէջ եւ ի՛նչպէս կ՚ըլլայ նաեւ որ տիկին Էֆթիկները իրենց միսը դղրդուած չեն զգար արեւին փայփայանքէն եւ հոգիով ու մարմնով թառամած ու անողոք կը մնան այս հրաշալիօրէն թելադրող մթնոլորտին մէջ. որովհետեւ, ահաւասիկ, հակառակ գէշ անցուած գիշերի մը, հոգիիս մէջ հիմա ցնծուն երգ մը կայ կարծես որ զիս կը բուժէ, որ խանդաղատանք եւ գորով կը դնէ սիրտիս մէջ եւ նոյնիսկ մոռցնել կու տայ ինծի վիճաբանողներու դէմ ունեցած իրաւացի հակակրութիւնս։ Բարեկամս ընդունելով հանդերձ թէ երէկ Կիւրեղեանին հիւրերը չափազանց աղմուկով կը յայտնէին իրենց միտքը, անբնական կը գտնէ որ ես այնքան թշնամի ըլլամ գաղափարներու փոխանակութեան… ի՞նչ, բան մը չկայ որ ինծի այնքան անօգուտ յոգնութիւն եւ դժգոհութիւն պատճառէ որքան վիճաբանութիւնները նոյնիսկ երբ շատ շահեկան նիւթի մը վրայ եւ ձեռնհաս անձերու կողմէ ըլլան. ըստ իս բոլոր վիճաբանութիւնները ամուլ են որովհետեւ իւրաքանչիւր վիճաբանող հաստատ համոզուած է իր ըսածին եւ շիւղի չափ տեղի տալ չ՚ուզեր եւ նոյնիսկ եթէ պատահի որ հակառակին ճշմարիտ ըլլալը հասկնայ՝ նորէն արդիւնք մը յառաջ չի գար. ամէնէն լուրջ, խելացի, կարող համարուած մարդերուն իսկ հոգիին խորը այնպիսի ծածկուած սնոտի հպարտութիւններ կան, այնպիսի անխոստովանելի տկարութիւններ որ չեմ գիտեր թէ երբեք պատահա՞ծ է մէկու մը լսել սա խօսքերը. — Իրաւունք ունիք, սխալեցայ, տարբեր տեսակէտէ առի խնդիրը, ձեր ըսածին համոզուած եմ հիմա բոլորովին։ Ասկէ զատ թողլով օգտակարութեան խնդիրը, տըգեղ, տմարդի բան է, մէկու մը տունը երթալ բարեկամի ձեւին տակ եւ հոն ճիշդ այնպիսի կարծիքներ յայտնել եւ պնդել այդ կարծիքներուն վրայ որոնք բոլորովին հակոտնեայ են միւսին կարծիքներուն եւ որով վիրաւորիչ իրեն համար։ Բարեկամս հակառակին համոզուած է եւ քիչ մը կը խօսինք այս նիւթին վրայ -օ՛հ քիչ մը— որովհետեւ կը վախնամ որ վիճաբանութեան մը փոխուի մեր կարծիքներուն տարբերութիւնը։ — Ինծի համար, կ՚ըսէ, առիթ մըն է զիս շահագրգռող նիւթի մը վրայ ուրիշներուն տեսակէտները տեսնալ, անոնց փաստերը մտիկ ընել եւ կշռել իմիններուս հետ։ — Է՛ ըսենք որ ուրիշներուն փաստերուն եւ տեսակէտներուն տեղեկացար, ի՞նչ կ՚ըլլայ։ — Այն կ՚ըլլայ որ խնդիրը իր ամէն կողմէն ճակատած կ՚ըլլամ, աւելի խորը թափանցած։ — Կը կարծե՞ս որ իրարու երեսի գրեթէ պոռալով խնդիրի մը խորը կը թափանցուի. ատիկա ուրիշ բանի չի ծառայեր բայց եթէ յաճախ յարգուած բարեկամի մը արժանապատուութիւնը վիրաւորել, կամ փոխադարձաբար զիրար չճանչնալ, չիրար չկարենալ գնահատել, որովհետեւ այն ատեն գաղափարի մը մոլեռանդութեան մէջէն է որ պիտի դատէք ուրիշները։ — Քանի որ իմ կարծիքս չունի, տխմար մըն է, անկարող մըն է՝ սովորական եզրակացութիւնն է վիճաբանողներուն։ — Օհ գիտեմ, գաղափարի մը վրայ երկար ատեն թառելու մտածումն է որ քեզ կը խրտչեցնէ, ատիկա կնոջ մտքին յայտի տկարութիւնն է։ — Բարեկամս, գիտես որ բնաւ ֆէմինիսթ չեմ եւ բնաւ փոյթս չէ թէ իմ ուղեղս իր տեսակին մէջ գերազա՞նց է այր մարդուն ուղեղէն թէ ոչ եւ ասիկա շատ բարեբախտաբար, որովհետեւ հիմա կատաղի վիճաբանութեան մը մէջ պիտի իյնայինք եւ ապահով, իմ ուղեղիս որակը քննելէ աւելի կ՚ընտրեմ երջանիկ inférioritéի<ref>Ստորակայութիւն։</ref> մը մէջ ապրիլ եթէ ատիկա ինծի թոյլ կու տայ սքանչելի եւ հոտաւէտ խահուէի մը բուրմունքը եւ հեղուկը ներշնչելով աչքերս դանդաղօրէն պտտցնել սա աղուոր բաներուն վրայ։ — Մէկ խօսքով եթէ քեզի ծուլութեան իրաւունքը տար։ — Է՜հ, ինչո՞ւ չէ, եւ կը կարծեմ որ եթէ ֆէմինիսթները իրա՛ւ խելացի ըլլային՝ այդ իրաւունքը որ արդէն ունէին, ձեռքէ չէին հաներ. բանն այն է որ սակայն այդ իմաստակներուն պատճառաւ այնքան գերազանցօրէն խելացի կիներ տուժելու վրայ են։ == Ե == Կէսօրէ վերջը երկու սկիւտարցի տիկիններու այցելութիւնը կը խանգարէ իմ խաղաղ ծուլութիւնս, որ ըստ բարեկամիս անհանգստող համեմատութիւններ առնելու վրայ է։ Այլ սակայն իրիկունը բարեկամիս հրաւէրին՝ դէպի բարձունքը ելլելու, չեմ դիմադրեր եւ շտապով դուրս կ՚ելլեմ իմ հիւրերուս ետեւէն որոնք իրենց գիրուկ թիկունքը դարձուցած արեւմուտքին տատանելով կը հեռանան ուս ուսի հարազատ քոյրերու պէս. զիս բամբասելու վրայ են անշուշտ. այնչա՛փ համաձայն կը թուին իրարու. փորձառութեամբ գիտեմ որ երկու կիներ բացարձակ համաձայնութեան մը կը հասնին երբ մէկու մը վրայ գէշ խօսելու զբաղած են միայն. բամբասանքին այս թանկագին եւ բարերար ազդեցութիւնը հաստատելէս ետքը կիներու մէջ, միշտ զարմացած եմ որ բարոյախօսները գէշ ունակութիւն մը համարած են զայն։ Օդը մեղրի պէս քաղցրահամ է. մօտակայ պարտէզէ մը ծաղիկներ թառամելէ առաջ կ՚արտաշնչեն իրենց վերջին շունչը ու մորթիս վրայէն փայփայանքի պէս կ՚անցնի թափառական դեղին փոշիներու հեշտագին սարսուռը, որոնց տեւելու, ապրելու կամքով առլի մասնիկները իրենց տենչանքը կը բուրեն մեղմօրէն, Սկիւտարի ոսկեզօծ վերջալոյսի պահուն։ Առանց զգալու կը յառաջանանք եւ հիմա կը տեսնեմ Ս. Խաչ վարժարաններուն բարձրադիր շէնքերը։ Քանի՛ կը մօտենանք տղոց շշուկը եւ երբեմն ուսուցչի ձայնը ընկերացած զանգակի մը հնչիւնին կը լսենք հետըզհետէ որոշակի. տարիներէ՜, իմ մանկութենէս ի վեր, կարծես բան մը փոխուած չէ. նոյն շշուկը, նոյն ուսուցչին ձայնը, նոյն զանգակը. տպաւորութիւնը այնքան ուժգին է որ վայրկեան մը պատրանքը կ՚ունենամ ինքզինքս տղայ զգալու եւ ինծի կը թուի թէ փողոցը պիտի դառնամ, աղջկանց վարժարանի երկաթէ դուռը պիտի հրեմ ու սանդուխներէն վեր պիտի վազեմ ու սրահին մէջ ամէնքը իր տեղը պիտի գտնամ, իմ ընկերուհիներս, իմ վարժապետներս, իմ օրիորդս… Այս մտածումներով կը շտապեմ դէպի դուռը եւ կը կենամ. արձակուրդի ատեն է, պզտիկ աղջիկներ կը մեկնին խմբովին. մեր ժամանակի թիփերը, նոյն դէմքի արտայայտութիւնները, քիչ մըն ա՛լ, եւ կարծես անուններ պիտի որոշեմ. Աղաւնի՛, Զարուհի, Վարդանուշ… ու կը խորհիմ որ այդ նմանութեան մէջ զարմանալի բան չկայ եւ թէ շատ հաւանականաբար իմ ընկերուհիներուս աղջիկներն են ասոնք… ահաւասիկ, արդէն սերունդ մը գլտորած է մեր վրայէն ու բոլոր այդ նորածիլները, բոլոր այդ վաղուան սերմերը գողտր յուզմունքով մը կը լեցնեն ինծի, իբր թէ իմ աղջիկներս ըլլային։ Նոյն միջոցին խոշոր սեւ աչքեր կը տեսնեմ արցունքով ողողուած։ — Աղջիկ…, ինչո՞ւ կու լաս։ Պատասխան չի տար ու խրտչած կը հեռանայ. քովէն մէկը կը պատասխանէ. — Օրիորդը զէրօ դրաւ իրեն։ Խեղճ պզտիկ տղե՛կ, ի՛նչպէս քու արցունքներովդ աւելի ուժգին կ՚արթնցնես իմ մէջս մանկական յիշատակներ. քի՞չ լացեր եմ զրօներու, անիրաւ յանդիմանութիւններու համար. ու կարծես հիմա իրենցմէ մէկն եմ ես ալ. խեղճ պզտիկ հոգի, սիրոյ եւ գորովանքի ծարաւի, անտեսւած իմ ընկերուհիներէս եւ յաճախ անիրաւուած մեծերէն. ու ահա մի առ մի դպրոցական շրջանին օրերը կը ցցուին մտքիս մէջ, երկար, տաղտկալի եւ ծանր իմ դիւրազգաց, ջղագրգիռ մանկութեանս համար։ Շատերը երջանկութիւնը ունին իրենց մանկութիւնը վարդագոյն տեսնելու. մանկութեան յիշատակները կարծես թէ ստիպուած են թեթեւ, քաղցր եւ հաճելի ըլլալու. ինծի կը թուի, թէ պայմանադրական ձեւի մը հպատակելու համար է այդ միայն եւ թէ մեր մանկութիւնը երջանիկ չէր կրնար ըլլալ ի նկատի առնելով մեզ դաստիարակելու պաշտօն ունեցող անձերուն հոգեկան եւ բարոյական վիճակը եւ այն պայմանները որոնց մէջ ապրած ենք։ Այդ պայմանները դժբախտաբար նոյնը մնացած կը թուին մինչեւ հիմա, հո՛ն դպրոցին սեմին վրայ, արձակւող տղոց ոմանց աչքերուն մէջ տեսայ եւ ճանչցայ մեր ժամանակներուն անձկագին նայուածքը, նոյն դառնութեան ծալքը մանկական շրթունքներուն անկիւնը եւ կամ վայրենի ուրախութիւնը ազատ ըլլալու եւ ա՛լ չլսելու դաստիարակին նեղացուցիչ ջղագրգիռ ձայնը, հրամանները, արգելքները։ Տխրած կը մեկնիմ դպրոցէն եւ ճամբան բարեկամիս հետ կը խօսինք դպրոցական դէպքերու եւ թիփերու վրայ. իմ ուսուցիչներէս շատերը իրեններն ալ եղած են եւ ի՛նչ շարք չարագուշակ, տխմարօրէն խիստ բռնաւոր տիպարներու. երբեմն միայն գողտր հոգի մը կամ կարող միտք մը կ՚անցնի մեր անուանումներուն մէջ, ա՛յնքան հազուագիւտ սակայն որ մենք անգամ կը զարմանանք։ — Ան ուրիշ, անիկա վարժապետներուն շարքին մէջ մի՛ դներ։ Խօսակցութիւնը թափառելով կու գայ Ս…եանին, ֆրանսերէնի շատ հմուտ ուսուցչին որ կարծեմ քիչ մը բոլոր իր աշակերտներուն խրտուիլակը եղած է։ Բոլոր անոնք որ ֆրանսերէնի դաս առած են՝ ճանչցած են Ս…եանը. իր յիշատակը ամէնէն բուռն է իմ մէջս թերեւս անոր համար որ ամէնէն շատ իր սնոտի յաւակնութիւններով եւ բռնաւոր խստութիւնովը չարչրկած է ինծի։ Օրերով լացած եմ իր պատճառով եւ որքան ալ որ պզտիկ աղջիկները շռայլ ըլլան արցունքի, կարելի՞ է մոռնալ մէկը որ այնքան արցունք թափել տուած է. դեռ գրեթէ սարսափով կը յիշեմ իր երկայն գալարուող հասակը դասարանին սեմին վրայ որ կ՚ահաբեկէր զիս եւ անանկ շուարում մը կը պատճառէր որ գիտցածս ալ կը մոռնայի -այնքան քիչ բան— եւ տժգունած, դողահար կը սպասէի որ իմ կարգս գար դասի ելլելու. իր պզտիկ մթին աչքերը, իր հեգնող եւ անգութ նայուածքը եւ մանաւանդ իր ջղուտ մատներուն զգայնութիւնը ականջիս վրայ, չեմ կրցած մոռնալ բնաւ. ու կը խորհիմ որ այդ մարդը իրաւամբ ի՛նչ վատառողջ եւ տխուր հոգի մը ունենալու էր այնքան cynismeով<ref>Շնականութիւն։</ref> պզտիկ աղջիկները եւ տղաքը տանջելու համար։ Ս…եան մասնաւորապէս ինծի տարօրինակ վախ մը կ՚ազդէր, զոր նշմարած ըլլալու էր եւ որով կը զուարճանար. որովհետեւ ժամուան մէջ երեք քառորդը ինձմով կը զբաղէր մանրամասնօրէն դասը հարցնելով եւ պատժելով… Այլեւս մի՛ զարմանաք երբ ըսեմ թէ դպրոցէն շրջանաւարտ եղած ատենս ֆրանսերէնի գիրերը միայն կը ճանչնայի եւ շատ պղտոր եւ հարեւանցի գաղափար մը միայն ունէի լեզուին վրայ։ Այլ սակայն Ս…եան իր ճիւղին մէջ ամենակարող եւ հմուտ ուսուցիչ մըն էր։ Կ…եան եւս կարող ուսուցիչ մըն էր. խանդավառ, աշխոյժ, բարի զոր շատ կը սիրէի եւ որուն համար ամէն անձնուիրութեան կարող էի, բայց Կ…եանն էր որ առաջին անգամ այնքան ուժգնօրէն մարդկային հոգիին ճղճիմութեան գաղափարը տուաւ ինծի։ Գրաւոր քննութեան մը միջոցին էր, շարադրութիւններ կը պատրաստէինք. ընկերուհիներէս մէկը որ իմ թուաբանութեան քննութեանս օգնած էր՝ այսինքն դիտմամբ սխալ լուծած էր խնդիրս որպէսզի պակաս թիւ առնեմ, -այդ հեռատես վարպետութիւնները զիս կը հիացնէին միշտ այն ատենխնդրեց, որ փոխարէն իր շարադրութիւնը գրեմ. իմս վերջացնելէ ետքը, քիչ մը հապճեպով ընկերուհիիս համար ալ գրեցի։ Կ…եան ատենէ մը ի վեր գէշ աչքով կը նայէր ինծի. ինչո՞ւ… չեմ գիտեր, միայն թէ քանի մը անգամ յոխորտալով իր յօդուածները կարդալէ ետքը նշանակիչ ձեւով մը ինծի նայելով ըսած էր. — Կը տեսնա՞ս, գրականութեան յաւակնութիւններ ունենալը չի բաւեր, պէտք է խմոր ունենալ։ Կարծես թէ քէն ունենար ինծի, գրականութեան պէս անմատչելի եւ իրեն նման բացառիկ խմոր ունեցող անձերու յատուկ ասպարէզի մը տարտամօրէն փափաք ունենալուս։ Ինչ որ ալ ըլլայ, խեղճ մարդը դպրոցական աղջկան մը հետ չափուիլ զիջանելու համար ի՞նչ հոգեկան տագնապներու մէջ եղած ըլլալու է եւ եթէ իր տիրական, յայտնի տաղանդը չըլլար, զարմանք պիտի չպատճառէր իր ողորմելի երկչոտութիւնը։ Արդ Կ…եան իմ ընկերուհիիս, որուն շարադրութիւնը գրած էի, բարձրագոյն թիւը դրած էր եւ իմինիս ամէնէն յետինը։ Ասիկա այնքան որոշ, ջախջախիչ յայտնութիւն մը եղաւ ինծի համար մարդուս փոքրոգիութեան, տխմար քինախնդրութեան վրայ որ ապշած մնացի եւ իմ տարապայման զարմացումիս մէջ կարծելով թէ շփոթութիւն մը եղած է՝ եղելութիւնը յայտնեցի տեսուչին. — թոքախտաւոր մը որ իր անցուցած տենդագին գիշերներուն զայրոյթը տղոցմէն կ՚առնէր։ Տեսուչը հաստատեց Կ…եանին թիւերը եւ ոչ միայն ասիկա զինքը չապշեցուց, ինչպէս կը սպասէի, այլ շատ հանդարտօրէն եւ ծիծաղելի լրջութիւնով մը իմ արդէն շատ ոչինչ թիւս զրոյի մը վերածեց, քննութեան միջոցին ուրիշին օգնած ըլլալուս համար։ == Զ == Աւելի բարձրե՜րը… աւելի բարձրերը… Քանի բըլուրն ի վեր կ՚ելլենք օդը մասնաւոր պայծառութիւն մը կը ստանայ եւ հորիզոնը կը ցածնայ, հետզհետէ ծածկուելով մէկ կողմէն Սկիւտարի սգաւոր նոճիներուն եւ միւս կողմէն իրարու ետեւէ տողանցուող բլրակներուն ետեւ. միայն Վոսփորի պզտիկ մէկ մասը, լճակի մը պէս, եռանկիւնաձեւ կը նշուլէ իր լուսաւոր կապոյտով։ Իրիկուան այս ժամուն հոծ եւ ճերմակ ամպեր կը թաւալին երկնքին վրայ, հեռուն՝ գեղեցիկ Մարմարային վերեւ -կապո՛յտ գոհար— սատափի նուրբ երանգներ կ՚առնեն հետզհետէ մարելով եւ շփոթուելով հեռաւոր երկիրներու տարտամ գիծերուն հետ։ Քանի արեւը կ՚իջնայ այնքան դժուար կ՚ըլլայ զանազանել Մարմարայէն անդին ուրուագծուող լեռները եւ երկիրները ամպի ծուէններէն։ Բայց պէտք է դիմացը նայիլ եւ նայիլ միայն, որովհետեւ բառերով կարելի չէ արտայայտել այն բոլոր փառայեղ շքեղութիւնը որ մայրը մտնող արեւը ամպերուն ետեւէն կը տարածէ հրդեհուած հորիզոնին վրայ։ Ամբողջ գոյներու սէնֆոնի մըն է բոցավառ արեգակէն ճառագայթուած ու երկնքին վրայ հեռուներէն իսկ ամպի թափառական կտորներ ծիրանիներ կը հագուին։ Ոսկեքաղաքը յանկարծ, ոսկեզօծ երկինքին տակ իր բոլոր պատուհաններէն կ՚արտացոլայ բեկբեկուած ճաճանչներ որոնց լուսեղէն գիծերը կախարդիչ միջոցին մէջ arabesqueներ կը կազմեն, ամէն րոպէ նոր բեկբեկումներով յարափոխելով իրենց առեղծուածային գեղեցկութիւնը։ Միսթիք յուզմունք մը կայ հոգւոյս մէջ իբր թէ անծանօթ Աստուծոյ մը տաճարին մէջ ըլլայի ու կը մնանք հոն աչքերնիս սեւեռած մինչեւ որ արեգակը, կարմիր բոլորակ այլեւս կը թաւալի մեղմօրէն հորիզոնին գծին ետեւէն։ Դեռ յետամնաց ճառագայթներ կը մարմրին աստինանդին ու տարտամ կարմրութիւն մը տանիքներուն վրայէն կ՚անցնի, վարդագոյն երանգներ տալով պատատուկ բոյսերուն, բայց արդէն իրիկնամուտի զովութիւնը աննըշմարելի հեւք մը կը դնէ մեր ոտքերուն ներքեւ սարսռացող գունագեղ մարգագետնին մէջ ու դեղին, ճերմակ ծաղիկներ ծարաւէ եւ ջերմութենէ նուաղած իրենց պզտիկ գոյութիւնը կը ցցեն հրճուանքով։ Աւելի բարձրերը… ան … կ՚ուզեմ դեռ բարձրանալ. բայց ժամանակը ուշ է եւ բարեկամիս հետ կը խօսինք նկարչութեան եւ գրականութեան սահմաններուն վրայ։ Ըստ իս մարդուս հոգիին եւ բնութեան տեսակ մը գեղեցկութիւնները կարելի չէ իրենց հոյակապ շքեղութեան մէջ սահմանել բառերով. ի՜նչ խեղճութիւն, բառերը. յաճախ պայմանադրական վանկեր, որոնք ոչ գոյն ունին, ոչ երանգ եւ ոչ իսկ գաղափարը կամ յուզմունքը խորհըրդանշանող հնչականութիւն. եւ կամ ուրիշ բան չեն բայց եթէ անկապակից, տարտամ եւ նախնական ճիչեր, մարդկութեան առաջին թոթովումներէն ժառանգ մնացած մեզի եւ բոլորովին այլեւս օտարացած մեր զգացումներուն, մեր յուզմունքներուն։ Եւ ասիկա այնպիսի ցաւագին յուսահատութիւն մը կու տայ ինծի որ ինքզինքս երբեմն խոնարհ եւ չնչին կը զգամ եւ անկարող բոլորովին յագեցնելու ներքին շատ խռովիչ եւ շատ տիրական պէտք մը… ի՞նչպէս ըսեմ. իբր թէ շատ ծարաւ ըլլայի եւ գաւակը շրթունքիս՝ զգալով ջուրին զովութիւնը, չկարենայի նոյնիսկ կաթիլ մը խմել։ Եւ այն ատեն ի՞նչ փոյթ միջոցը. կ՚ուզէի նկարիչ ըլլալ եւ երաժիշտ միանգամայն, կ՚ուզէի կարենալ նաեւ եբենոսի սեւութեան կամ մարմարիոնի ճերմակութեան մէջ սեւեռել յաւիտենական գիծեր, կ՚ուզէի գոյներու հեշտանքով եւ ձայներու ճկուն խորութիւնովը կարկառել Մարդկութիւնը իր համադրական եւ կատարեալ ձեւին մէջ, ինչ որ ահաւասիկ Սկիւտարի վերջալոյս մը շքեղ եւ խռովիչ կ՚արթնցնէ հոգւոյս մէջ. յուզմունքով եւ վայելքով խառն երկչոտութիւն մը գրեթէ։ Այսպէս կը խօսինք երկարօրէն. գանկիս մէջ գաղափարները նախ խուռն եւ անորոշ, կը սկսին ձեւ առնել, կազմուիլ եւ շատ դիւրաւ կը ներկայանան հետզհետէ ու դիւրութեամբ միտքս կը բացատրեմ իբր թէ գրգռիչ ըմպելի մը առած ըլլայի. մտածումներու եւ յուզմունքներու այդ յաճախումը հաճելի ջերմութիւն մը կու տայ ճակտիս, որ աւելի հեշտ կը դարձնէ ինծի խօսիլը. ա՜հ եթէ կարենայի գրել այսպէ՛ս… բայց վաղը, գիտեմ, ճերմակ եւ տարամերժ թուղթին առաջք, ճակատս սառած պիտի ըլլայ դագաղի մը պէս եւ գաղափարներու կմախքներ միայն պիտի ցցուին հոն համր բերանով եւ կոյր ու անկարեկիր աչքերով որոնցմէ տաժանքով եւ կասկածով կցկտուր բառեր միայն պիտի որսամ։ Ի՛նչ յուսաբեկութի՜ւն… Ու մինչ մտովի կը դառնամ այս մտածումներուն շուրջը, բարեկամս կը խօսի հանդարտօրէն, հաւատքով, նկարչութեան վրայ եւ հակառակ բոլորովին տարբեր բանի մը մտածելուս զինքն ալ մտիկ կ՚ընեմ առանց բառ մը կորսնցնելու, իբր թէ կրկնուած ըլլայի։ Այսինքն թէ, կ՚ըսէ բարեկամս, ամէն գեղեցիկ բան չնկարուիր. բնավայր մը ուրիշ բան է. կէս մը փլած պատ մը աւելի նկարչավայել է քան քաղաքի տեսարան մը. եթէ ուզէի Չամլըճայի գագաթէն քաղաքին տեսարանը նկարել, աշխարհագրութեան քարտէսի պէս բան մը երեւան պիտի գար, մինչդեռ կարմիր տուն մը կամ հին փողոց մը, կրպակներ եւայլն անհամեմատօրէն աւելի գեղեցիկ պիտի ըլլային նկարչութեան մէջ։ — Յետոյ, գեղեցկութիւնը այնքան յարաբերական, առաձգական բան մըն է, չէ՞։ — Անտարակոյս. խնդիրը իր domaineէն<ref>Կալուած, բնագաւառ։</ref> դուրս չելլելն է. նկարչութիւնը գիծերու եւ գոյներու արուեստն է, պէտք է հոն մնայ։ — Խորհրդանշական նկարչութի՞ւնը, կ՚ըսեմ մէկէն։ — Այլեւս ատիկա գրականութիւն է. ինչպէս բանաստեղծը պէտք չէ գաղափարը զոհէ ձեւին եթէ կ՚ուզէ բանաստեղծ մնալ, այնպէս նկարիչը պէտք չէ գոյնը եւ ձեւը զոհէ գաղափարին. նկարչին տրամաբանական կոչումը գոյներու եւ ձեւերու ներդաշնակութիւն մը յառաջ բերելն է նախեւառաջ. տարբեր խնդիր է թէ ինչ բան որ բնութենէն կ՚առնուի, իր մէջ կը պարունակէ արդէն տիեզերական կամք մը, յուզմունք մը, գեղեցկութիւնն իսկ։ — Բայց ի՞նչպէս կ՚ըլլայ որ, կ՚ըսեմ, շատ մը նկարիչներ, ինչպէս Բիւվիւս տը Շավան, թէ՛ գոյնի եւ ձեւի ներդաշնակութիւն ունին եւ թէ խորհրդանշական գաղափար մը կը ներկայացնեն իրենց նկարներուն մէջ։ — Ա՛հ, բայց Բիւվիւս տը Շավանի գործը décoratif<ref>Զարդարական։</ref> արուեստին մէջ կը մտնայ եւ dռcoratif արուեստին գլխաւոր հոգը adaptationն<ref>Յարմարեցում, պատշաճեցում։</ref> է. անիկա է որ իրեն տեւական գեղեցկութիւն պիտի տայ. երբ Բիւվիւս տը Շավան Սորպոնի մէկ սրահին պատկերը շինելու կոչուած է, իր դերն է հոն նկարչութեան միջոցաւ որոշ գաղափար մը խորհըրդանշել։ Յետոյ բարեկամս կը խօսի այն գրագէտներուն վրայ որոնք յաւակնութիւնը ունին նկարիչը հասկնալ, զայն դատել եւ կամ իր գործին մէջ մտածումներ, գաղափարներ գտնալ որոնք նկարչին մտքէն իսկ անցած չեն կրնար ըլլալ։ — Այսպէս շատ մը մեռած նկարիչներու գործեր սխալ ըմբռնուած են, որովհետեւ գրագէտն է որ զայն կը ներկայացնէ հասարակութեան, զայն սիրել կու տայ կամ մերժել. ժողովուրդին կարծիքը գեղարուեստին վրայ՝ քննադատին մտքէն անցնելով կը կազմուի, այս վերջինը յաճախ բռնաւոր մը կամ տգէտ մը՝ ո՛չ միայն ժողովուրդին առողջ դատողութիւնը կը խանգարէ այլ նաեւ իր կարգին կ՚ազդէ նկարիչներուն վրայ որոնք եթէ ուժով անհատականութիւն մը չունին կարենալ յաջողելու համար, ստիպուած են դարպասել քննադատները, այսինքն՝ անոնց գաղափարներուն համեմատ գործ արտադրել։ Եւ ասիկա աղիտալի բան մըն է ինքնին, որովհետեւ ամէն ժամանակներու մէջ դիտուած է որ երբ արուեստագէտները իրենց domaineէն դուրս կ՚ելնեն, անկման կ՚ենթարկուին։ Այսպէս շատախօսելով չենք զգար որ ժամանակը կը յառաջանայ եւ սկսած է մթննալ. նեղ ճամբու մը մէջէն կը քալենք. երկու կողմէն արտեր կը տարածուին բոլորովին կանանչ եւ տեղ-տեղ կարմրած հարսնուկներու արենագոյն ծաղիկներէն. հեռուէն գորտեր կը կռկռան խմբովին եւ իրենց թրթռացող երգը հեշտագին մելամաղձոտութիւն մը ունի, գիշերին մօտ. անծանօթ ճճիներ իրենց վերջին բզզիւնները կ՚երգեն. օդը զգալի կերպով զով է. թափանցիկ գիշերին մէջ աստղերէն լոյսի անձրեւ մը կ՚իջնայ վար. ինչպէ՜ս խաղաղ է գիշերը. դիմացէն մեծ եւ պզտիկ Չամլըճաները մութ մանիշակագոյն կը ցցուին, աւելի հեռուն գորշորակ լեռներու շղթայ մը, հետզհետէ գրեթէ ճերմակ կը տողանցուի տարածուող գիծերով, հորիզոնին վրայ։ Երկայն ճերմակ ճամբայ մը սողոսկելով կ՚երթայ կը կորսըւի լեռներու կողերուն մէջ. այդ ճամբէն է որ ժամանակաւ քարավանները կը մեկնէին Սկիւտարէն Փոքր Ասիա եւ Պարսկաստան երթալու համար։ Այդ ճամբէն է որ նաեւ Պաղտատ կ՚երթային եւ կ՚երեւակայեմ պահ մը ուղտերու շարքը որոնք իրենց կռնակը բեռցուած բեհեզները, շղարշները, ոսկեթել բանուածքները եւ հիւսուածները, պերճանքի շքեղ առարկաներ, բերել ձգելէ ետքը Արեւելքի մայրաքաղաքը իրենց բոժոժներուն ծիծաղոտ երաժշտութիւնով կը հեռանային եւ կը վերադառնային Պաղտատ, Մուսուլ եւ այլ կախարդիչ եւ առեղծուածային քաղաքները հին քաղաքակրթութիւններուն. հիմակ այդ ճամբան պարապ է բոլորովին եւ ճերմակ ու սողոսկող կ՚երկարի մինչեւ անորոշ հեռաւորութիւնները։ Պէտք է վերադառնալ տուն, մտերմութեան ժամն է հիմա, լամբին շուրջը սեղանին առաջք. բայց ահա յանկարծ ձիաւոր մը կը կանգնի մեզմէ քիչ հեռու. օտարական մշակ մըն է հաւանականաբար. nostalgique եւ տխուր ձիուն սանձը պինդ բռնած, աչքերը կը սեւեռէ Արեւելքին. իր պարզ հոգիին խորը այն գեղեցկութեան հեշտա՞նքը կը թրթռայ խաղաղ գիշերին առաջք, թէ հեռուն, այն կողմերը, ամուլ մնացած կնոջը կը խորհի… ո՞վ գիտէ, թերեւս անդին, իր երկար այրիութենէ վշտաբեկ կինն ալ երդիքին վրայ աչքերուն լոյսը կը ղրկէ իր մարդուն։ Կարօտի եւ ցաւի արտայայտութիւն մը կայ իր արձանացած ձեւերուն մէջ, աչքերը սեւեռած հեռուն եւ պինդ բռնած ձիուն սանձէն որուն առաջքի ոտքերը թեթեւ մը կը բարձրանան։ Ի՞նչ դառն է այս ժամուն մինակ ըլլալ. մա՛րդ, քու կնոջդ եւ հողիդ դարձի՛ր։ == Է == Առաւօտուն կանուխ եկեղեցիին զանգակները զիս կ՚արթնցնեն. եթէ բան մը կայ որ զուտ եւ անխարդախ գեղեցկութեան յուզմունքը կը պատճառէ ինծի, այն ալ մեր եկեղեցին է իր ծէսերով, մեղեդիներով եւ այն սքանչելիօրէն զուտ աւետարանական պարզութիւնովը՝ զերծ բիւզանդական եկեղեցիներու արուեստակեալ սեթեւեթներէն եւ զերծ նաեւ այն բոլոր խաբուսիկ եւ աչք շլացնող զարդարանքներէն որոնցմով կարգ մը եկեղեցիներ հարկ համարած են պճնուիլ, հասարակ ժողովրդին, տղոց եւ տկարներուն երեւակայութեանը վրայ ազդելու համար։ Փարիզի հոյակապ եկեղեցիներէն շատերը մտած եմ եւ օռկին ձայնը միացած Ֆրանսայի ամէնէն մեծ երգիչներու ձայնին հետ, գեղարուեստական ամէնէն ուժգին հաճոյքներէս եղած են։ Կը յիշեմ նոյնիսկ որ երբ առաջին անգամ Նօթրտամի միջնադարեան եւ կօթական դռնէն ներս մտայ եւ երբ իրարու մէջ ոլորուող կամարներուն ներքեւէն, ու սլացիկ, աղօթքի պէս շիտակ վեր բարձրացող սիւներուն մէջերէն վիդրայները<ref>Երփնապակի։</ref> իրենց հրաշալի գոյներու միսդիք մեղեդին ղրկեցին նուիրական բուրմունքներով ծանրաբեռնուած մթնոլորտին մէջ, երբ տեսայ խնկուած ծուխերու ծուէնները որոնք ոլոր-ոլոր կը թափառէին կամարակապ ձեղուններուն մէջերէն, հոն դեգերող մաղթանքներու եւ օրհնութիւններու պէս, այնպիսի անօրինակ եւ ուժգին յուզումով մը հոգիս լեցուեցաւ որ կը դողդոջէի եւ կը յիշեմ որ ինծի ընկերացող բարեկամներուն կ՚ըսէի գրեթէ արտասուելով. — Տարի մը՛, տարի մը՛… ամբողջ կեանքս թերեւս կրնամ հոս անցընել այսպէ՛ս… Այլ սակայն գոյներու, բուրմունքին, կօթական գիծերուն ամբողջութեան միսդիք ներգործութիւնն էր այս. անխուսափելի եւ հաշուըուած ներգործութիւնը տկար, դիւրազգաց նկարագիրներու վրայ. ինչ որ սակայն մեր եկեղեցիները եւ մասնաւորապէս Ս. Խաչ եկեղեցին կ՚արթընցնէ իմ մէջս՝ բոլորովին ուրիշ բան է. տեսակ մը խորունկ ներքին զգացում, վերյուշում մը կարծես մանկական ջերմեռանդ օրերու, տաք արցունքներու, հայկական շարականներուն, արեւով եւ լոյսով օծուած շարականներուն պայծառ եւ ջինջ յուզմունքին ներքեւ. եւ արդարեւ մեր եկեղեցին միակ տեղն է ուր «Առաւօտ լուսոյ»ի պէս փառաբանութիւն մը լսելով -ուրախութեան եւ գոհութեան սքանչելի եւ այնքան մարդկային աղաղակ— ինքզինքս մերձաւոր եւ մէկ կը զգամ այս ցեղին հետ եւ հոգիիս խորէն կը ճանչնամ այն փափուկ եւ սակայն իրական ձայնը որ մեր նախահայրերէն մեզի աւանդուած է եւ ինծի մասնաւորապէս նուիրական եւ սիրելի է այդ ձայնը, ինծի որ անկէ դուրս այնքան օտար եմ շատ մը տեսակէտներով իմ համայնքիս։ Զանգակները թրթռուն կ՚երգեն միշտ եւ վայրկեան մը օրօրուելէ ետքը իրենց ձայնին կանոնաւոր ելեւէջներէն կը պատրաստուիմ երթալ եկեղեցի։ Եկեղեցին՝ պատարագի արարողութիւն կը կատարւի. տղու ձայն մը կայ որ ոլորուելով կը բարձրանայ ջինջ ու անուշ, անգիտակից իր գեղգեղին հարստութեան. բաւական բազմութիւն կայ որուն մէջ մեծամասնութիւնը ճաղատ գլուխներ ունի. լոյսը՝ պղտորած խունկի եւ կընդրուկի ծուխերէն եւ պրիսմակներուն մէջէն անցնելով կու գայ կը լուսաւորէ թեթեւօրէն այդ ճաղատ գլուխները. հիմա անոնք բարձր են եւ մտիկ կ՚ընեն, տղուն ձայնը հետզհետէ հրաշալի կը թրթռայ, վերացումներու, գերբնական յուզմունքներու արբեցութիւնը խորհրդանշելով. վառուած մոմեր դեդեւելով կը վառին եւ ցորեկուան լոյսին մէջ հիւանդոտ բան մը ունին, նուաղուն եւ տժգոյն. ասդին-անդին պրիսմակ մը կը պլպլայ, կարմիր, կանանչ կամ մանիշակագոյն ու կը զգաս որ ճնշում ու արուեստակեալ ծեքծեքումներ չկան. քրիստոնէութեան առաջին տարիներու սքանչելի եւ հաւատքով օծուած պարզութիւնն է. քահանաներ -թէեւ նախկին արհեստաւորներ եւ ուսուցիչներ— առաքելական եւ հնամենի բան մը ունին իրենց բանուածքներով ծանրացած բեհեզեայ վերարկուներուն տակ, իրենց բնականօրէն ծաւալած մօրուքներով եւ աղօթքով մաշուած ու գրեթէ խռպոտ ձայներով. հոն՝ խորանին առաջք մարդը այլեւս գոյութիւն չունի. symboleներ<ref>Խորհրդանշան։</ref> են միայն, եւ իրենց ծանր շուրջառներուն ներքեւ, յամրաքայլ ու դարերէ ի վեր իրենց աւանդուած խորհրդանշական շարժումներով հրաշալի ամբողջութիւն մը կը կազմեն արարողութեանց, շարականներուն, խնկուած բուրմունքներուն եւ երգեցիկ տղոց մանկական եւ ջինջ ձայներուն հետ։ Շարականը կը վերջանայ, քահանաները կը մրմնջեն, աւետարան մը կը կարդան. եւ ահա «Տէր ողորմեա»ի շարքը, ողբալի, հեծեծագին, աղերսող։ Ճաղատ գլուխները կը հակին, կը հակին ու քամակները կը ծռին, կ՚ընկճին գրեթէ. քրիստոնէական ոգին էապէս համակերպութիւններու, աղաչանքներու, նուաստութեան ոգին կ՚անցնի նախ մեղմօրէն՝ հետզհետէ հզօր, ծռած գլուխներուն վրայէն եւ այլեւս տաժանելի բան մը կայ, ինքնալլկման եւ մոռացութեան զգացում մը… պաղատագին ամէնքը մէկ կ՚երգեն. Տէր ողորմեա՜… Տէր ողորմեա՜… ու կը զգաս որ ժողովուրդը որուն վրայէն կ՚անցնի համակերպող աղերսանքը, միշտ քամակը պիտի ծռէ ու նկուն, տկար, անկարող, իր ամէն ժամերուն, իր ցաւի եւ յուսաբեկութեան ժամերուն պիտի մրմնջէ մխիթարող, համակերպութիւն ներշնչող «Տէր ողորմեա»ն։ «Տէր ողորմեա»ն լալագին կը շարունակէ երկարաձգուիլ, դեգերիլ կամարներուն ներքեւէն, այլեւս լռած ու հեռացած է շարականին վարդաւէտ եւ ցնծուն փառաբանութիւնը, այլեւս տղոց ձայնը կը խեղդուի, կ՚ողողուի ճերմակ մօրուքներով քահանաներուն խռպոտ ձայնին մէջ որուն կը միանայ ամբողջ ժողովուրդին մրմունջը որ կ՚երգէ նաեւ հծծելով գրեթէ լալով… Ինչո՞ւ իմ թարթիչներս ալ կը խոնաւնան եւ ինչո՞ւ անձկութեամբ կը նային այդ խղճալի ամբոխին վրայ. եւ ինչո՞ւ նաեւ հոգիիս խորէն ըմբոստացումի եւ ցաւի կսկիծը կը զգամ… Նոյն միջոցին ահա կը տեսնեմ բազկատարած ծերունի մը, գլուխը կուրծքին, ճակատը գետնին յառած որ ջերմեռանդութեամբ կ՚աղօթէ. պատկառելի կիսադէմք մը ունի իր արծուային քիթովը եւ երկայն ձիւնի պէս ճերմակ մօրուքովը, առաքեալի գլուխ մը պարզապէս… ու մէկէն կը ճանչնամ զինքը… Եթէ դուք ալ զինքը ճանչնայիք, եթէ գիտնայիք թէ այդ պատկառելի երեւոյթին տակ ի՛նչ նողկալի հոգի մը ծածկուած է, միայն այն ատեն պիտի հասկնայիք իմ զարմացումս եւ զզուանքս միանգամայն որ գտնուած տեղս կեղծաւորութեան եւ անանուանելի քսութիւններու տեղի մը վերածեց։ Այլեւս սկսայ կասկածով նայիլ ճերմակ մօրուքներուն եւ ճաղատ գլուխներուն, այլեւս քահանաները իսկ մերկացան գրեթէ աչքիս առաջք իրենց ոսկեթելով եւ մետաքսով զարդարուած կեղեւներէն ու ողորմելի, աղաչող ձայնը մնաց միայն, ծածկամիտներու, վատերու, նենգաւորներու ձայնը։ Այդ պատկառելի ծերունին նշանաւոր եւ ծանօթ դէմք մըն է եւ բարոյական մեծ վարկ վայելած մեր ցեղին մէջ. աղջկանց վարժարանի մը տէր եղած է եւ ամբողջ տարիներ մայրերը տարած իրենց աղջիկը յանձնած են այդ մարդուն որպէսզի իր յարկին տակ կրթուին. մէ՛կը, մէ՛կը չէ՞ եղած որ այն ժամանակէն հասկնայ այդ մարդը. ոչ մէկ մայրական սիրտ իր բնազդովը չէ՞ գուշակած թէ իր աղջիկը կեղծաւորութիւններու ապականարար բոյնին մէջ կը ձգէր. ալ ասկէ ետքը գացէք վստահեցէք ժողովրդին եւ մայրերուն բնազդային հասկցողութեան վրայ. ընդհակառակը մայրերն էին որ նախապաշարուած էին ամէնէն աւելի այդ մարդով եւ զինքը կը պատուէին, կը փայփայէին. կը յիշեմ որ մայրերը պարծանքով եւ բերնի մասնաւոր կըծկումով մը կ՚ըսէին թէ իրենց աղջիկները այդ մարդուն վարժարանը կը յաճախէին։ Անկէց ի վեր ամէն բան յայտնուած է սակայն եւ վերջերս մասնաւոր դէպք մը դիմակազուրկ ըրած է զինքը. կ՚ըսեն թէ նոյն բազկատարած եւ ջերմեռանդ երեւոյթով պատկառելի ծերունին գործի մը համար սուտ երդում ըրեր էր աւետարանին վրայ. երեւակայեցէք այլակրօն դատաւորին զայրոյթը եւ նողկանքը երբ իմացեր էր եղելութիւնը… Իրաւ է թէ երբեք Մայր բնութիւնն այսքան օժտուած ֆիզիքական երեւոյթի մը տակ այնքան նողկալի հոգի մը չէր ծածկած ցարդ, ինչ որ իրեն թոյլ տուած է բնականաբար առանց արգելքի եւ անմռունչ իր ձեռքին յանձնուող մատղաշ հոգիները կազմել իր հոգիին կաղապարին մէջ։ Բոլոր ասոնց կը խորհիմ դիտելով իր կիսադէմքը եւ քննելով գրեթէ դիմագծերը մի առ մի. խաչեր եւ երկրպագութիւններ -աւանդական փարիսեցին— յետոյ կը մեկնի եկեղեցիէն. գրեթէ ետեւէն դուրս կ՚ելլեմ եւ բակին մէջ կը տեսնեմ որ մէկը ծայրայեղ յարգանքով կը բարեւէ զինքը, յետոյ ուրիշ մը. ինքը երկու ձեռքերը կուրծքին վրայ կը խոնարհի եւ բարեւնին կ՚առնէ։ Ասոնք ամէնքը գիտեն սակայն իրեն ի՛նչ մարդ ըլլալը ու սուտ երդումին պարագան ամէնուն շրթունքին վրայ է։ Վայրկեան մը կը խորհիմ թէ այնքան ակներեւ յայտնութիւններէ ետքը զինքը յարգանքով եւ պատիւով պարուրող մարդիկը արժանի չէի՞ն որ իրենց աղջիկները եւ կիները կրթուած ըլլային այդ մարդուն ձեռքը. ուրեմն, tout est pour le mieux<ref>Ամէն բան կարգին է։</ref>, եւ կը մեկնիմ եկեղեցիէն ոչ առանց տեսակ մը սրտի սեղմումի։ Այլ սակայն կը յամառիմ մտածել բոլոր այն աղջիկներուն վրայ որոնք իր դպրոցին մէջ դաստիարակուած էին. բացի մէկ քանի հազուագիւտ ուժով նկարագիրները որոնց հետ անհաշտ դիրք մը ունի արդէն, ամէնքն ալ բնականօրէն խեղաթիւրուած, ապականուած պիտի ըլլան եւ անոնցմէ շատերը արդէն գացած տեղաւորուած են պարկեշտ ընտանիքներու մէջ. ինչպէս հիմա, այն ատեն ալ ապահով ապարդիւն վիճաբանութիւններ կ՚ըլլային տուներու եւ թերթերու մէջ տղոց դաստիարակութեան վրայ եւ մէկը չէր գտնուած որ մատը ճիշդ վէրքին վրայ դնէր. ուրիշ առիթներու մէջ ալ դիտած եմ արդէն թէ շատ յատկանշական տոհմային թերութիւն մըն է ասիկա. աւելորդ շարժումներ եւ պարապ խօսքեր ընել. մեր լրագիրները ծայրէ ծայր գրեթէ պարապ շարժումներով լեցուած են. անոր համար է որ այսօրուան հրապարակային կեանքը երէկին հետ կապուած չէ եւ վաղը պիտի չունենայ. ընդհանուր գաղափարներու եւ ձգտումներու միութեան պակասը նոյն վտանգաւոր վիճակը յառաջ կը բերէ ցեղի մը մէջ ինչ որ պիտի ընէր մարդու մը համար որուն այս ժամւան ըսածը չհամաձայնիր նախորդ ժամուան ըսածին, կապ չկայ խօսքերուն մէջ, հետեւաբար իմաստ ալ՝ գաղափար ալ չկայ… այս մտաւորական վիճակով մարդ մը յայտնի է թէ ինչպէս կ՚որակուի. ճիշդ մեր հաւաքական տոհմային մտաւոր վիճակը այս է. եւ ասոր համար է որ մեր բոլոր ձեռնարկած բաները պարապ շարժումներու կը յանգին եւ նոյնիսկ մեր զայրոյթները, մեր կատաղութիւնները։ Այս առթիւ կը յիշեմ դէպք մը որ ամէնէն ճիշդ կը խորհրդանշէ իրաց այս վիճակը։ Փարիզի մէջ հայ ուսանողները գրական երեկոյթներ կը սարքէին ուր բանաստեղծական ու փիլիսոփայական նիւթերու վրայ փոխն ի փոխ ընթերցումներ եւ արտասանութիւններ կ՚ըլլային. օր մը չեմ գիտեր ինչպէս վիճաբանութիւն մը մէջտեղ կ՚ելլէ -կարծեմ Ժաքօպինի գիսաւորին վրայ, այսինքն թէ երկիրս պիտի բախէ՞ր Ժաքօպինի գիսաւորին թէ չէ. արդ այս plus que<ref>Աւելի քան։</ref> կենսական եւ տիեզերական խնդիրը լուծելու համար մեր ուսանող եղբայրները այն աստիճանի կատղեր էին որ րոպէի մը մէջ ամէնքն ալ ոտքի վրայ տեսայ եւ օդին մէջ աթոռներ, գաւազաններ, կօշիկներ -օ՜հ, այո՛ կօշիկներ— ես եւ ուրիշ օրիորդ մը կայինք հոն իգական սեռէն. ընկերուհիս առաջին աղմուկին մարեցաւ. կ՚երեւի պատշաճութիւնը այնպէս կը պահաջէր. բայց ես հակառակ խորհելուս եւ ընդունելուս թէ կնոջ մը տրամաբանական դերը այդպիսի պարագայի մը մէջ մարելէ զատ բան չի կրնար ըլլալ՝ երբ անդրադարձայ թէ աչքերս սովորականէն աւելի արթուն եւ բաց են, նստարանի մը վրայ ելայ, քղանցքս եւ ոտքերս պաշտպանելու համար իմ շնորհալի ընկերներուս յարձակումներէն եւ սկսայ դիտել ու կը վստահեցնեմ ձեզ թէ դիտելու եւ մանաւանդ խնդալու շատ բան կար. այլեւս խեղճ Ժաքօպինին մոռցուած էր իր սրարշաւ եւ գիսաւոր երկնային ընթացքին մէջ ու անլուր հայհոյութիւններ, վիրաւորիչ խօսքեր, թուքեր կը նետէին իրարու երեսին կատղած, փրփրած, այնպէս որ իրաւամբ կարծեցի վայրկեան մը թէ հետեւանքը գէշ պիտի ըլլայ. որովհետեւ մէկ քանի հոգիներ գաւազանը ձեռքերնին կը ճօճէին օդին մէջ, բայց անմիջապէս ապահովուեցայ. պարապ շարժումներ կ՚ընէին այսպէս պոռալով, պոռչտալով, բայց յայտնի էր թէ որեւէ իրական վախ չկար. ոչ մէկուն գաւազանը միւսինին հանդիպեցաւ. ասիկա ամէնէն յատկանշական բաներէն մէկն էր որ տեսած էի. եթէ իրարու գլուխ պատռէին, եթէ զիրար ծեծէին, վերջապէս եթէ իրենց շարժումները լաւ թէ գէշ բանի մը յանգէին, հասկնալի էր. բայց գաւազանները պարապին մէջ շարժեր էին… ո՛րքան իրաւունք ունէի չմարելու։ Պէտք է ըսել սակայն թէ այն ատեն ուսանողներու հաւաքումին ամէն կարգէ մարդ ներկայ կրնար գտնուիլ. այս դէպքէն ետքը հարկ տեսնուեցաւ այդ հաւաքումները մաքրել եւ անկէց ետքը հազուադէպ եղան այդպիսի տգեղ բաներ։ Ամէն անգամ որ կրթական կամ գրական խնդիրներու վրայ վիճաբանութիւններ կ՚ըլլան հրապարակաւ, կը մտածեմ. ոչ մէկուն համար վտանգ կայ. գաւազանները պարապին մէջ պիտի շարժին եւ մինակ շարժումին տգեղութիւնը պիտի մնայ մէջտեղ. ասոր համար է թերեւս որ անոնք որ իրենց ապօրէն եւ կեղծաւոր վարմունքով վախու մէջ պիտի ապրէին, անոնք որ ամէն վայրկեան պիտի դողային դիմակազուրկ ըլլալու, անպատկառ անդորրութեան մը մէջ կ՚ապրին, անոնք աւելի ուժովներն են, որովհետեւ թափանցած են իրենց բնածին խորամանկութեամբ միւսներուն սին պարապութեան եւ անկարողութեան։ == Ը == Առաւօտուն Հայտար-Փաշայի սքանչելի գերեզմանոցին մէջ բաւական դեգերելէ ետքը՝ Բերա. ի՛նչ հակասութիւն եւ ինչպէս ամբողջ օրը զղջացի նոճիներուն շուքը -որոնց մթին եւ հոծ սիլուէթը հեռուէն շատոնց ի վեր զիս կը հրապուրէր— եւ անանուխի բուրմունքը թողուցած ու մեկնած ըլլալուս. մոլորումներ նեղ շաւիղներու մէջ՝ բարձր նոճիներուն տակ գրեթէ մթին, անոնց սօսաւիւնովը դաշնակաւոր, կէս մը գինով ռետինի եւ անանուխի բուրմունքէն խառնուած գերեզանոցներու յատուկ անսահմանելի եւ տարտամ հոտի մը հետ որուն մէջ փոսփորային եւ թարմ հողի երանգ մը կայ։ Վարդագոյն կամ երկնագոյն տապանաքարեր ցցուած հողին մէջէն, ճակատնին դարձուցած արեւելքին եւ ծածկուած ոսկեզօծ արձանագրութիւններով. ասդին-անդին գմբէթներ, թիւրպէներու<ref>Իսլամական մատռաձեւ յուշադամբաններ՝ կառուցուած կրօնական ու պետական մարդոց համար։</ref> սիլուէթներ պերճօրէն գեղեցիկ իրենց ճարտարապետական նրբութիւններով եւ քանդակներով. ու ամէնուն վրայ միահեծան եւ տիրական մթութիւնը նոճիներու անտառին, վէսօրէն բարձրացած եւ օրօրուն կապոյտ եւ ոսկեզօծ երկնքին տակ։ Երբ Հայտար-Փաշային նաւամատոյցէն շոգենաւը մեզ տարաւ, բաւական ատեն դեռ աչքերս սեւեռած մնացին գերեզմանոցին, որ իր սգաւոր շուքը կ՚երկարէ Սկիւտարի թաղերուն եւ տանիքներուն վրայ։ Զարմանալի չէ որ այսքան անուշ մելամաղձոտութեամբ տոգորուած երկրի մը մէջ սիրոյ եւ վայելքի երգերը անգամ երկար ողբեր ըլլան, տխրութիւնով լեցուն, որոնց սարսուռին մէջ մահւան համը կայ արդէն։ Բերա՝ առաջին այցելութենէս իսկ հարկ եղաւ մոռնալ Հայտան-Փաշան իր նոճիներով եւ իր բուրմունքներով. աշխարհիկ խօսակցութիւններ, քիչ մը համեմուած բամբասանք. միջավայրը փոխուած է արդէն, Սկիւտարի տիկիններուն հետ բաղդատութեան կարելի չէ դնել իրենց Բերայի քոյրերը։ Հոս այլեւս չեն ըսեր ինծի թէ ինչո՞ւ Փարիզ քօրսէ կամ գլխարկ շինել չսորվեցայ, այլ ամէնքն ալ կը հարցնեն թէ ինչո՞ւ բան մը չեմ ըներ, ինչո՞ւ բան մը չեմ գրեր. ինչպէ՛ս ամէն բան յարաբերական է, աս դիտողութիւնները զիս կը մխիթարեն եւ սիրտ կու տան, մինչեւ որ այնքան կը կրկնուին որ կը սկսիմ նեղանալ. վերջապէս … համար տալու պարտական չեմ մէկու մը։ Հետզհետէ սակայն իրենց առաւել կամ նուազ ճարպիկ արդուզարդերուն, սիրուն խօսակցութիւններուն եւ սրամիտ բամբասանքներուն ներքեւէն մէջտեղ կու գայ այն սնամէջ յաւակնութիւնը եւ ծիծաղելի ինքնահաւանութիւնը որ յատկանշական է Բերայի ամէն ազգէ միջակ դասուն կարգերուն, աւելի ուշ կ՚անդրադառնամ թէ Բերա բնակիլը ճշմարտապէս հարուստ եւ աշխարհիկ կեանքի հաճոյքները կարենալ վայելողներուն շուքին տակ տեսակ մը պարծանք է իրենց համար, ի՞նչ կ՚ըսեմ, տիտղոս մը։ Երեկոյեան դէմ կ՚անցնինք մեծ փողոցէն կամուրջ իջնելու համար, ու հետզհետէ բազմայարկ եւ տգեղ շէնքերը, խառն բազմութիւնը, արդուզարդերու baroque<ref>Գեղարուեստի ոճ, հոս՝ խայտաբղէտ։</ref> գոյները, կիներէ ոմանց գլխու եւ ազդրերու մասնաւոր մէկ օրօրումը այնպէս մը ջղերս կը գրգռեն որ կը սկսիմ գլխու թեթեւ ցաւ մը ունենալ. տգեղ գոյներու եւ ձեւերու յաճախումը պարզապէս ֆիզիքական ազդեցութիւն մը կ՚ունենայ իմ վրաս։ Ահաւասիկ բարեբախտաբար կամուրջին վրայ թաթար ուխտաւորներ. ինչչափ երախտապարտ եմ իրենց անուշ եւ բարի աչքերուն, իրենց գլխու ոլորուած փաթթոցներուն համար որ ներդաշնակ գիծեր կը շինեն երբ խմբովին կը յառաջանան rythmique<ref>Կշռութաւոր։</ref> շարժումներով, հանդիսաւոր եւ հանդարտ վերջալոյսի կարմիր հորիզոնին վրայ։ == Թ == Դեռ կանուխ է երբ Սկիւտար կը հասնիմ եւ կ՚ուզեմ որ բոլորովին Բերայէն կրած տարտամ եւ անախորժ զգայնութիւնը մաքրուի իմ մէջէս. դէպի բարձունքը կ՚ելլանք. բայց հոն ալ քազինօի մը մէջ ուր խուռն բազմութիւն մը կայ, որեւէ démodé<ref>Նորոյթէ ելած, հնոճ։</ref> երգ մը Եւրոպայի քաֆէ-քօնսէրներէ վտարուած կը հալածէ մեզի. միայն քիչ մը կը զուարճանամ դիտելով քանի մը զաւակներու տէր ամոլներ որ իրենց սերունդին հետ բերանաբաց մտիկ կ՚ընեն ամէնէն անպատկառ եւ ամէնէն թելադրիչ coupletները<ref>Կրկներգ։</ref> զարմանալիօրէն շպարուած եւ իր կարմիր ուսամերկ սնդուսէ հագուստին մէջէն դուրս պոռթկալու սպառնացող մսեղ երգչուհիի մը բերնէն, որուն կարմիր շպարը քրտինքին հետ թուշն ի վար կը վազէ։ Խեղճերը չեն հասկընար բնականաբար երգին անառակ խօսքերը, այնքան անվրդով երեւոյթ ունին եւ ինքզինքնին անմեղ զբօսանքի մը տուած ըլլալու գոհունակութիւնը իրենց տմոյն աչքերուն մէջ։ Ահաւասիկ Պէյլէրպէյ, որուն ճերմակ եւ շքեղ պալատը իր պատկերը կը կրկնէ Վոսփորի մէջ. վերէն կը նայինք գեղին վրայ, շոճիներու ներքեւ սիրուն փայտաշէն տուներ, անցած գոյներով որոնց երանգները մասնաւոր թրթռացում մը կու տան օդին. հետզհետէ թաղերը կը մտնանք. մարդ չկայ, ձայն չկայ. կարծես թէ ամէն ոք թողուցած ու մեկնած է այդ վանդակապատ գեղեցիկ տուներէն որոնց մէջ այնքան հեշտ ըլլալու է կեանքը։ Հին աղուոր ժամանակներու բեկոր մըն է կարծես Պէյլէրպէյ։ Վոսփորի եզերքը մոռցուած ուր ոչ մէկ եւրոպացի եկած է իր տեղական գեղեցկութիւններու անհասկացողութիւնովը բան մը պղծելու, բան մը քակելու կամ շինելու. ճերմակ եւ վարդագոյն տուներ իրենց վանդակներուն ներքեւ խստօրէն կը պահեն իրենց բնակիչներուն ուրախութիւնները եւ ցաւերը, օրօրելով զանոնք մինաւորիկ նոճիներու կամ դարաւոր շոճիներու սօսափիւնովը. աստին-անդին հազուագիւտ անցորդներ, լայն եւ հանգստաւէտ ճիւպէով, կամ կնոջ սիլուէթներ, պաշտելիօրէն փափուկ եւ ներդաշնակ երկայն ծալքերով ֆէրաճէին մէջ եւ իրենց քօղարկուած գլուխներով որոնց կոր եւ պարզ գիծը հաճելիօրէն կ՚ուրուագծուի դուրս ցցուած շահնիշիներու<ref>Հին տուներու դէպի փողոց ցցուած բնակելի մասը, ճումպա։</ref> ներքեւէն եւ պարզ ու հանդարտ գիծերով փողոցներու հեռապատկերներուն վրայ։ Ալ ուշ է ժամանակը եւ պէտք է վերադառնալ. արեւը մայրը մտած է եւ հեռուէն Սկիւտար մէկիկ-մէկիկ կը մարէ իր բոցավառ պատուհանները. բարձունքին վրայ չհեռացած անգամ մըն ալ կը նայիմ հանդարտ եւ լռին թաղերուն վրայ. ինծի կը թուի թէ երջանկութիւնը հոդ է, բայց ահաւասիկ կը մեկնիմ յանկարծ։ Երբ տուն կը հասնիմ արդէն բաւական յոգնած եմ եւ գլխուս մէջ գաղափարները կը պարեն։ Նոյն միջոցին նամակ մը կը ստանամ։ Յանձնարարական մըն է տեղական թերթի մը համար. այդ նամակն ալ կ՚ըսէ թէ պէտք է աշխատիմ. լաւ, միայն թէ վերջին յետաձգում մը. վաղը հայոց գերեզմանատունը պիտի երթամ եւ անկէց ետքը պիտի հեռանամ ատեն մը Սկիւտարէն, զմայլելի եւ ոսկեզօծ Սկիւտարէն որուն բազմակողմանի հրապոյրները զիս վայելքով կը լեցնեն եւ կը հեռացնեն աշխատութենէն։ Սրտապնդուելու համար նամակը անգամ մըն ալ կը կարդամ եւ որովհետեւ դեռ այն ատեն չէի գիտեր որ մեր գրականութեան մէջ պատուոյ տեղ մը գրաւելու համար պէտք է շփանալ, ինքզինքը ծանրէն քաշել եւ աղաչել տալ, միամտօրէն կարգի կը դնեմ կարգ մը գրուածքներ եւ կը մտադրեմ ես անձամբ ներկայացնել զանոնք խմբագրութեան։ == Ժ == Մեռելոցի օր մըն է եւ բարեկամիս հետ կանուխէն կը պատրաստուինք Պաղլարպաշիի հայոց գերեզմանատունը երթալու. Պոլիս գալէս ի վեր ամէն օր փափաքած եմ այդ այցելութիւնը ընել. գերեզմանատունները իմ վրաս հանդարտեցնող ազդեցութիւն մը կ՚ընեն. հոգիիս մէջ խաղաղութիւն կ՚իջնայ եւ կարծես թէ կը հաշտուիմ մահուան գաղափարին հետ. իրաւ է թէ մեր երկրին բոլոր գերեզմանոցները ըլլան սեւ ու հոծ նոճիներու շուքին տակ տարածուած, ըլլան թմբիներու եւ կնձիներու լայնածաւալ հովանիին ներքեւ, հրապուրիչ անդորրութիւն մը ունին. գերագոյն հանգիստի եւ մշտնջենաւոր խաղաղութեան հրապոյրը. Փարիզի մէջ գերեզմանոցները, չափազանց զարդարուած եւ պզտիկ քառակուսի շէնքերէ խճողուած անհրապոյր եւ ըմբոստացնող բան մը ունին որ միշտ զարմանալի անձկութիւն մը կը պատճառէր ինծի։ Տիեզերական եւ անխուսափելի մահուան օրէնքը կը սաւառնի հոս մթնոլորտին մէջ եւ հողակոյտներուն ամէնէն համեստն ալ խորին տխրութիւն մը կը ներշնչէ. ա՛յնքան ապրողներուն համար, հորիզոնը գեղեցիկ է, տիրական եւ փարթամ գեղեցկութիւնովը Սկիւտարի առաւօտներուն. նորածագ արեւին ճառագայթներուն ներքեւ Մարմարան կը փալփլի անհամար ոսկի ցոլքերով ու կղզիները վարդագոյն, աննիւթական, կը ծփան կարծես ալիքներուն վրայ, իրենց շրջագիծը անորոշ կը խառնուի դեռ մթնոլորտին մէջ տատանող վարդագոյն մշուշին հետ։ Թմբիներուն բուրումնաւէտ շուքին ներքեւ բարեկամիս հետ կը քալեմ զգուշութեամբ եւ ամէն քայլս հոգիս կը խռովէ. ինծի կը թուի թէ հողը կը սարսռայ իր մէջ պարունակող անհամար մարդկային փոշիներով. տարիներ, դարեր ետքը ո՞վ պիտի քալէ իմ չորս հովին բաժնուած էութեանս վրայէն. իմ գոյութեանս ամէն մասնիկները կը ցաւին եւ կու լան կարծես անխուսափելի քայքայումին գաղափարովը որ հետզհետէ արբեցութիւն մը կ՚ըլլայ եւ զիս կ՚օրօրէ տարտամօրէն, մելամաղձոտ երգի մը պէս։ Թարմ հողակոյտներ ասդին-անդին իրենց վրայ կը կրեն թառամած ծաղկեփունջեր, ճերմակ ժապաւէններու բեկորներ որոնց վրայէն անձրեւը կամ գիշերւան խոնաւութիւնը աւրած է հեռացող սիրելիին անունին ոսկեզօծ գիրերը. անդին զինքը լացող հոգիին մէջ չէ՞ մի որ իր յիշատակն ալ պիտի աւրուի հետզհետէ. տեղ-տեղ լքուած ու մոռցուած կոյտեր որոնց ներկայութիւնը կարելի է գուշակել միայն խոտերուն բարձրացող մակարդակէն, ու մարմարեայ յիշատակարաններուն մէջերէն պզտիկ կոյտեր, տղու գերեզմաններ. քառանկիւն մարմարեայ տախտակ մը ուշադրութիւնս կը գրաւէ եւ կը կարդամ աղջկան մը անունը ծննդեան եւ մահուան թուականներով, այնքան մօտ այդ թուականները. ութը տարի միայն իր պզտիկ աչքերը արեւին խնդացեր են, ութը ոչինչ տարիներ միայն, փափաքներ, տենչանքներ իր մանկական սիրտը յուզեր են ուրախութիւնով կամ տխրութիւնով. ու անկարեկիր ցաւը առեր զինքը տարեր է հողին. ու այդ պզտիկ գերեզմանը, կորսուած մեծ տապանաքարերու մէջտեղ, յանկարծ անսահմանելի տառապանքով մը կը գալարէ հոգիս, ծունկերս կը կթոտին եւ սրտիս տագնապը կ՚ուզեմ աղաղակել ամէնուն իբր թէ սպառնալիք մը ըլլար հոդ. բոլոր մայրերը որոնք պզտիկ, վարդագոյն էակ մը կը սեղմեն իրենց կուրծքին վրայ, որոնք խարտեաշ կամ թուխ խոպոպիքներու բուրմունքովը կ՚արբենան եւ կամ կապոյտ ու սեւ մանկական աչքերու մէջ անձկութեամբ կը փնտռեն ուրախութիւնը կամ ցաւը, պիտի հասկնան ասիկա։ Մանիշակներու, միօզօթիսներու<ref>Մկնականջ։</ref> եւ շահպրակներու փունջեր կը ծաղկին պզտիկ գերեզմանոցին շուրջը եւ կը խորհիմ անմխիթարելի մօրը վրայ որ իր սիրելի տղեկը ծածկող հողը ուզած է բուրումնաւէտել եւ գեղեցկացնել, ինչպէս ժապաւէններով եւ ժանեակներով զարդարած էր անոր օրօրոցը։ Խեղճ եւ դժբախտ մայր, մտքէդ կ՚անցնի՞ որ քեզի բոլորովին անծանօթ կին մը քու սրտիդ ցաւովը կը տանջուի քու տղեկիդ համար։ Բարեկամս զիս գրեթէ ստիպմամբ կը հեռացնէ պըզտիկ գերեզմանէն. արդարեւ հետզհետէ տկարութիւն մը կը զգամ, աղօթքներու մրմունջներ որ ասդիէն-անդիէն կը հասնին ինծի, երբեմն հեծկլտանքներ եւ ողբեր բոլորովին կը խանգարեն ջիղերս. պէտք է շուտ մեկնիլ որովհետեւ գերեզմանոցը հետզհետէ կը լեցուի այցելողներով, կրնան զիս ճանչնալ, կրնան տեսնել թէ որքան յուզուած եմ եւ ասիկա կ՚երեւի ծիծաղելի բան է. այլ սակայն դեռ ուխտ մը ունիմ կատարելիք, պէտք է Դուրեանի գերեզմանին մօտենամ։ Ջերմեռանդութեամբ եւ զգուշաւոր կը յառաջանամ վախնալով որ մէկը մեզի կը տեսնայ. ծիծաղելիին խըրտւիլակը հոգւոյս մէջն է այլեւս եւ անխնայ կը խնդայ կարծես իմ ամէնէն նուիրական զգացումներուս վրայ. ինչո՞ւ չեմ գիտեր կ՚ամչնամ ուրիշներուն աչքին առաջք եւ քաջաբար մօտենալու Սկիւտարի սքանչելի եւ անզուգական բանաստեղծին գերեզմանին։ Այլ սակայն այնքան սիրած, այնքան լացած եմ իրեն համար. իմ երիտասարդութեանս առաջին տարիներուն իր ցաւովը ցաւած եւ իր տառապանքովը տառապած եմ երկարօրէն. իր տենդերը, իր տագնապները, իր հիւանդ կուրծքին հեւքը եւ մրմունջները տարիներու, տարիներու մէջէն եկած հասած են ինծի եւ կարծես մատներովս դպած եմ անոնց եւ ականջովս լսած. ինչպէ՛ս պիտի ուզէի իր ժամանակին հասած ըլլալ ու գտնալ իր նուիրական հիւղակին ճամբան ու ըսել իրեն թէ ինչպէ՜ս իր ցաւերը կ՚երկարաձգուին եւ կը թրթռան իմ հոգւոյս մէջ. թերեւս կարենայի իր տառապագին եւ սքանչելի սրտին մէջ, իր տենդագին ճակատին վրայ մխիթարութեան զովութիւնը եւ խաղաղութիւնը իջեցնել։ Սաղարթներու հովանիին ներքեւէն իր տապանաքարը կը բարձրանայ վէս եւ ճերմակ. մէկը չկայ մօտը. պիտի ուզէի որ քահանայ մը գար եւ աղօթէր իր վրայ. ինծի կը թուի որ խունկին հոտը եւ աղօթքին մրմունջը աղէկ պիտի գար իր աշխարհի կարօտով տանջուած հոգիին. բայց դարձեալ չեմ համարձակիր քահանայ մը կանչել. հեռուէն խումբ մը պատանիներ կու գան շիտակ իր գերեզմանին, Պէրպէրեան վարժարանի աշակերտներն են. տապանին շուրջը բոլորուած կը սպասեն, քահանան կը մօտիկնայ. խունկի ծուէնները կ՚ոլորուին գերեզմանաքարին շուրջը. պատանիները ջերմեռանդ եւ յուզուած մտիկ կ՚ընեն. պէտք է շնորհաւորել իրենց մեծերը որ ուզեր են այդ յարգանքը եւ սէրը դնել իրենց դեռ տղու սրտերուն մէջ, Սկիւտարի բանաստեղծին համար։ Քիչ մը հեռուն մենք ալ կեցած մտիկ կ՚ընենք ու կը խորհիմ ինքնիրենս։ Եթէ իրաւ է որ բան մը մնացած է քեզմէ, եթէ քու աճիւնէդ անկորնչելի մաս մը ազատած է հողին բռնաւոր քայքայումէն, եթէ քեզմէ շունչ մը, զգացում մը կը դեգերի հոդ, թող գայ իմ էութեանս հետ խառնուի, ու իմ աչքովս տեսնայ, իմ ականջովս լսէ, դողդոջուն սաղարթներուն զմրուխտը եւ թռչուններուն երգերը ու բոլոր այն բաները որոնցմէ առանց յագենալու եւ կարօտով հեռացար. դուն օտար պիտի չըլլաս իմ մէջս, քու յիշատակովդ օծուած եւ քու յոյզերովդ բաբախուն պիտի գտնաս իմ հոգիս։ Ի՞նչ փոյթ նոյնիսկ եթէ քեզի հետ, քու ցաւդ ու տառապանքդ ալ տեղաւորուէր իմ մէջս։ l7e9o8cuz0xuqasbdjk7r2p8kt1nw30 Շնորքով մարդիկ 0 151368 396643 2026-09-17T08:30:57Z Emptyfear 547 Նոր էջ «{{Վերնագիր |title= Շնորքով մարդիկ |section = |previous = |next = |notes = |author=Զապել Եսայան}} == Ա == Յակոբ Մահտեսեան, հակառակ իր ամբողջ օրուան աճապարանքին, հազիւ վերջին շոգենաւին հասաւ. բարեբախտաբար թէեւ ձմեռուան մէջ` սքանչելի օդ մը կար այն գիշեր. լուսինը գրեթէ իր լրումին հասած էր ե...»: 396643 wikitext text/x-wiki {{Վերնագիր |title= Շնորքով մարդիկ |section = |previous = |next = |notes = |author=Զապել Եսայան}} == Ա == Յակոբ Մահտեսեան, հակառակ իր ամբողջ օրուան աճապարանքին, հազիւ վերջին շոգենաւին հասաւ. բարեբախտաբար թէեւ ձմեռուան մէջ` սքանչելի օդ մը կար այն գիշեր. լուսինը գրեթէ իր լրումին հասած էր եւ վերջալոյսին առաջ իր դժգոյն բոլորակը կը բարձրանար Սկիւտարի նոճիներուն ետեւեն: Օդը տոգորուած էր մանիշակագոյն, վարդագոյն եւ դեղնորակ երանգներով եւ բեռնաւորուած էր նաեւ անսահմաննելի եւ տարտամ բուրումներով կամուրջին գլուխը ծաղկավաճառներուն ցուցադրած կանխահաս եւ այդ եղանակին համար թանկագին ծաղիկներուն, ինչպէս նաեւ ծովային արտաշնչումներուն: Սկիւտարի վերջին շոգենաւը դեռ չէր հասած կամուրջ, եւ բազմաթիւ ճամփորդներ խառնիխուռն կը սպասէին հոն մինչեւ կամրջակէն կամուրջ բարձրացող սանդուղին վրայ. Յակոբ կամուրջին վրայ մնաց եւ կռնակը կռթնցուցած եզերքին սկսաւ խորհիլ, աւելի ճիշտ` երազել: Իր դիմացը Ոսկեղջիւրի մէջ մակոյկներու կայմերը, բոլորովին վարդագոյն եւ երբեմն ալ ոսկեզօծ, ճառագայթներու պէս կը մխուէին վերջալոյսային մթնոլորտին մէջ. երեկոյեան այս ժամուն` կէս ստուերի մէջ թաղուած եւ կամուրջի կազմածներէն բոլորովին անտեսանելի դարձած մակոյկներէն վեր խոյացող այդ կայմերը, որոնք իրենց պարաններու այլեւայլ ուղղութեամբ հանգոյցներ կը կազմէին, երբեմն նոյնիսկ ոսկեթել բանուածքներու առեղծուածային երեւութը ընծայելով, խռովքով լեցուցին Յակոբին սիրտը: Այդ միջոցին այնպիսի հոգեկան կացութեան մը մէջ կը գտնուէր, որ իրեն կը թուէր, թէ իր շուրջը ամէն երեւոյթ հաղորդակից է իր երազներուն եւ փափագներուն. իր ջղային եւ միամիտ երիտասարդի խառնուածքը ենթակայ կ՚ընէր զինքը այնպիսի յուզումներու եւ վայելքներու, որոնք թերեւս բոլորովին գոց տառեր համարուէին նոյնիսկ այդ միջոցին իր շուրջը խռնուող բազմութեան. հեռուն, միշտ Ոսկեղջիւրի մէջ, վարդագոյն եւ ոսկեզօծ կայմերը երբեմն կը տատանէին մեղմօրէն, օրօրելով իր երազանքները, երբեմն մեկնող շոգենաւերու խռպոտ ձայնը, կարօտագին աղաղակի մը պէս, կ՚անցնէր օդին մէջէն, ընդհատուած տեղական շոգենաւերու սուր կամ կռնչող ճիչերէն: Հետզհետէ մթնոլորտին երանգները կը մարէին եւ մեղմ արծաթեայ գորշ գոյնը կը տարածուէր ամէն կողմ. անամպ երկնքին վրայ, ասդին-անդին դժգոյն լուսաւորներ կը պլպլային, եւ գիշերուան ցօղը կը սկսէր թեթեւ խոնաւութիւն մը դնել օդին մէջ, լուսինը` աւելի որոշ, կը սաւառնէր այլեւս Սկիւտարի մեծ գերեզմանոցին վրայ, եւ ծովուն ջուրերը իրենց կարգին կը սկսէին նշուլներ արծաթեայ անհամար փուլերով. յանկարծ շոգենաւի մը ծխանէն հոծ եւ թուխ մուխի ոլորտներ կ՚երկարէին, կը տարածուէին մթնցնելով ամէն բան, յետոյ ատեն մը տատանելէ ետքը միջոցին մէջ` բզիկ-բզիկ եղած կ՚անյետանային թեթեւ շղարշի մը վերածուած, որուն ընդմէջէն երկնքին եւ ծովին նշոյլները կը քթթէին իրենց արծաթեայ նայուածքները: Յակոբ անհամբեր շարժումով մը ժամացոյցը հանեց եւ նայեցաւ. դեռ հինգ վայրկեան կար շոգենաւին ժամանման եւ ինչչա՛փ երկար կը թուէր այդ ոչինչ ժամանակը իր վրդովուած եւ օրերէ ի վեր սպասման ծանր եւ համար տագնապներուն ենթարկուած հոգիին: Անիկայ քսանեւվեց տարեկան նիհար երիտասարդ մըն էր, աւելի խարտեաշ իր ճերմակ, գրեթէ կնոջական մորթովը, բաց շագանակագոյն մազերով եւ բեղերով եւ դէմքը վերջացած խարտեաշ մօրուքով մը, որ աստիճան մը աւելի կը շեշտէր դէմքին նիհարութիւնը: Աւելի` պատանիի անորոշ եւ կազմութեան մէջ եղող վտիտ երեւոյթը պիտի ունենար, եթէ իր եղնիկի սեւ եւ երկայն կտրուած աչքերը` խելքով եւ երազանքով լուսաւորուած, չբացուէին իր թեթեւ մը գմբէթաձեւ ճակատին ներքեւէն. հակառակ ձմեռնային թանձր հագուստներուն եւ կրկնոցին, հասակը բարակ եւ ճկուն կ՚երեւէր, եւ իր ձեռքերը` երկայնաձեւ, նիհար, ջղուտ եւ հիւանդագին ըլլալու չափ ճերմակ, կը յայտնէին անոր ծագումը: Յակոբ Մահտեսեան ուղղակի թոռն էր հաճի Սարգիս ամիրային, որ Սկիւտարի մէջ հաստատուած` մեծ հեղինակութիւն ունեցած էր տեղուոյն նիւթական եւ կրթական խնդիրներուն մէջ: Հաճի Սարգիս աղջիկ մը եւ տղայ մը ունեցած էր միայն` Գոհարիկ եւ Նիկողոս: Նիկողոս իր կարգին մահտեսի` յառաջացած տարիքի մէջ ամուսնացած էր սկիւտարցի աղքատիկ, բայց սքանչելի գեղեցկութեամբ մը օժտուած աղջկան մը հետ, ուրկէ իր անդրանիկը` Յակոբը ունենալէն երկու տարի ետքը, մեռած էր` չդիմանալով նիւթական կարեւոր կորուստի մը, որ իր վերջին տարիներուն մէջ զինքը աշխատութեան կը հարկադրէր: Կինը, Սոֆի հանըմ, քաջաբար դիմադրած էր գէշ բախտին. աղքատի զաւակ` աշխատութեան եւ չարքաշութեան վարժուած, թէեւ չէր ունեցած առատութեան մէջ թուլցած իր էրկանը տկարութիւնը, միւս կողմանէ մեծ թշնամի մը ունեցած էր իր գեղեցկութեան եւ հպարտութեան ինքնածին հզօր զգացումին մէջ, որ իրեն տաժանելի դարձուցած էր նոր կեանքը. թերեւս այդ զսպուած ներքին ցաւերէն արդէն հատած ըլլալուն էր, որ չկրնալով դիմադրել ցրտառութենէ առաջ եկած հիւանդութեան մը` մեռած էր եօթ տարեկանի մէջ որբ ձգելով իր որդին: Յակոբ Մահտեսեան իր հօրմէն ժառանգած էր անսանձ սէր մը, անբռնաբարելի հրայրք մը գեղեցկութեան համար եւ ֆիզիկական տեսակ մը տկարութիւն, որ յատուկ է տարէց մարդիկներու զաւակներուն, ու մօրմէն` իր գեղեցիկ աչքերուն հետ հպարտութեան եւ քաջութեան խառնուրդ մը, որ շարունակական եւ հիւանդագին ջղայնութեան մը մէջ կը պահէր եւ կարող էր զինքը տագնապներու ենթարկել որեւէ վիրաւորանքի մը պատճառով. իսկ իբրեւ նիւթական հարստութիւն` իր հայրը Մահտեսի Նիկողոս, իրեն ձգած էր հաճի Սարգիս ամիրային բնակած փայտաշէն եւ ընդարձակ շէնքին կէսը, որ Սկիւտարի Թօփհանելի օղլու մօտ կը գտնուէր եւ տարիներէ ի վեր նորոգութենէ զուրկ` քիչ ատենէն փլատակ մը ըլլալու կը սպառնար: Յակոբ Մահտեսեան, որուն Սարգիս ամիրային թոռը ըլլալը շատերը մոռցած էին այլեւս, որդեգրուած էր իր հօրաքրոջմէն` Գոհարիկ հանըմէն, որ ժամանակին իր հօրը ողջութեան ամուսնացած էր իրենց կացութեան համապատասխանող ընտանիքի մը երիտասարդ անդրանիկին հետ. Մելքոն աղա Սահակեան, իր կրտսերներուն մահուամբը միակ ժառանգորդը եղած էր այնքան դրամական, որքան հողային մեծ ժառանգութեան մը: Այդպիսով Սարգիս ամիրային հարստութեան մէկ մասը ազատուած խորամանկ սեղանաւորի մը միջոցով, որ իր փեսան էր, եւ բազմապատկուած` գեղեցիկ հարստութիւն կը կազմէր արդէն, երբ Գոհարիկ հանըմ այրի մնացած էր. տղաքը` աղջիկ մը եւ երկու մանչ, փայլուն դիրքերու տէր էին եւ այս երկու վերջինները տարածուած էին Բերայի ամենէն աչքի զարնող ընտանիքներու մէջ խնամութիւններով եւ բարեկամական յարաբերութիւններով: Երբ Յակոբ որդեգրուեցաւ իր հօրաքրոջմէն, արդէն անիկայ բաւական տարէց կին մըն էր – իր հօրմէն մէկ-երկու տարեկան մեծ ըլլալով արդէն – եւ իր երկու տղաքը ամուսնացած եւ զաւակներու տէր էին. իր հօրաքրոջ աղջիկը` օրիորդ Աննիկ, ստանձնած էր իր կրթութիւնը իր երկու եղբօր զաւակներուն հետ. առաջինէն կար Զարուհի, սքանչելի խարտեաշ մը, այն տարօրինակ եւ տաք ոսկեզօծ խարտեաշներէն, որ Արեւելքի ցեղերը միայն կուտան, եւ երկրորդ եղբօրմէն` երկու մանչեր, Վահէ եւ Տիրան. այս չորս տղաքը բարեբախտութիւնը ունեցած էին Խաչատուր Պատուելիին հետ, միակ դաստիարակ ունենալ օրիորդ Աննիկը. կ՚արժէ որ քիչ մը ծանրանանք այդ հիանալի աղջկան վրայ, որ հակառակ ամէն երեւոյթներուն, այնքան դժբախտ կերպով պիտի վերջացնէր իր կեանքը: Օրիորդ Աննիկ աշխարհ եկած էր այնպիսի ատեն մը, ուր մեր համայնքը փոխանցման շրջանի մը մէջ կը գտնուէր: Իր հայրը, Մելքոն աղա Սահակեան, իր հօր եւ աներոջ դիրքին եւ իր ստացած հարստութեանը շնորհիւ Սկիւտարի ջոջերէն էր եւ մեծ դեր խաղացած էր թաղային գործերու մէջ. երբ մանաւանդ իր դիրքին մէջ եղող մարդիկ վերջին ծայր պահպանողական կը գտնուէին, ինքը, գրեթէ անուս, մեծ յարգ կուտար կրթութեան եւ իր երեք զաւակները հաւասարապէս կրթել տուած էր. այլ սակայն Մելքոն աղային կրթութեան տուած յարգին մէջ աւելի տեսակ մը վախ կար. Մելքոն աղա իրաւամբ կը վախնար գրել գիտցողներէն. ըստ իրեն` պատուելիները ուժի մը տէր էին, որ իրեն անածանօթ էր: Չափազանց խորամանկ եւ նենգամիտ` իր սեղանաւորական կարգ մը ձեռնարկութեանց մէջ, երբ անյաջողութեանց կը հանդիպէր, շատ աղեկ կը զգար, որ յաճախ ատիկայ գրագիրի մը անգաղտնապահութենէն յառաջ եկած էր եւ ներքնապէս կը կատղէր, մտածելով թէ` այսպէս կամ այնպէս ընդարձակ սեղանաւորական ձեռնարկի մը մէջ ուրիշներու պէտք ունի, քանի որ ինքն չէր կրնար անձամբ կատարել թղթակցութիւնները, հաշիւները եւ վերջապէս բոլոր անհրաժեշտ գործողութիւնները: Երեւոյթներուն նայելով, Մելքոն աղա իրաւունք ունէր բոլորովին, քանի որ սրտմտած յաճախ կ՚ըսէր թէ` ինչ որ ինք իր ձեռքով ըրած է, միշտ յաջող է: Ինչ որ ալ ըլլայ Մելքոն աղայի կրթասիրութեան բուն նպատակը, ճշմարտութիւնը այն է, որ օրիորդ Աննիկ իր նորահաս երիտասարդութեան մէջ այն բացառիկ դիրքերէն մէկուն մէջ կը գտնուէր, որ այդ ժամանակները դաստիարակութիւնը կուտար աղջկան մը: Իր ժամանակին ամենէն հմուտ լեզուագէտը եւ պատուելիները ունեցած էր իբրեւ ուսուցիչ. օրիորդ Աննիկ ոչ միայն խորապէս հմուտ էր իր լեզուին, այլ նաեւ գիտէր ֆրանսերէն եւ անգղիերէն. այդ լեզուներու գիտութիւնը թոյլ տուած էր իրեն այլեւայլ ընթերցումներ ընել, որ իրեն կանխահաս միտք մը եւ հասկացողութիւն մը տուած էին: Ծնողքը անկարող էին հսկելու իր նախասիրութիւններու եւ ձգտումներուն վրայ. Գոհարիկ հանըմ, բարի մայր եւ լաւ տանտիկին, կը տրտնջար իր աղջկան դժգոյն դէմքը տեսնելով. – Այնքան գիրքի վրայ կը նայի, որ երեսը թուղթի գոյն է առե՜ր: Այն ժամանակուան հարուստ շրջանակներուն մէջ օրիորդ Աննիկի գիտութիւնը առածի կարգ էր անցած եւ հայրը աստիճան մը կը մխիթարուէր իր երկու մանչերուն թուլութենէն աղջկանը ըրած յառաջդիմութիւնները տեսնելով եւ իմանալով: Ճշմարտութիւնը այն է, որ օրիորդ Աննիկ վտանգաւոր հոսանքի մը մէջ կը գտնուէր. բնականէն շատ մտացի եւ հասկացողութեան մեծ դիւրութեամբ մը օժտուած, սկսած էր իր շուրջը դատել եւ հետզհետէ մենակ զգալ զինքը ոչ միայն իրենց ծանօթներուն մէջ, այլ նաեւ իր տունին մէջ իր ծնողքին մօտ, իր եղբայրներուն հետ: Տակաւ առ տակաւ հօրը ճշմարիտ տիպարը սկսած էր ուրուագծուիլ Աննիկի մտքի մէջ եւ հասկացած էր, թէ որքան օտար էր անկէ. հօրը կարծեցեալ կրթասիրութիւնը, որ մեծ դէմք մը կ՚ընէր զայն ժամանակակից գրասէր եւ կրթասէր ջոջերուն մէջ եւ որ նուիրագործուած էր նիւթական մի քանի նուէրներով` առանց տպագրիչի մնացած հեղինակներու, այլեւս Աննիկի համար որեւէ գաղտնիք չունէր: Իր հօրը անգիտակցութիւնը, բրտութիւնը, հարստութեան եւ ինչքերու սեփականութեան մէջ դրած բուռն կիրքը, ստորադասեալներուն հետ վարուելու եղանակը խորապէս կը վիրաւորէին անոր նոր հասած աղջկան սիրտը եւ այնպիսի ակօսներ կը բանային, որոնց շաւիղներէն սէրը –աղջկան մը բնական հոգեկան զբաղումը – միշտ պիտի խրտչէր սուրալու: Երբ օրիորդ Աննիկ քսան տարու եղաւ, ոչ միայն մերժած էր առանց որեւէ առարկութեան իրեն եղած ամուսնութեան առաջարկութիւնները, այլեւ վերջնականապէս յայտնեց իր մօրը, թէ այլեւս որոշած էր չամուսնանալ. ասիկայ մեծ յայտնութիւն մը եւ ցաւ մը եղաւ իր ծնողքին համար, որոնց դիրքը եւ հարստութիւնը իրենց ներելի կ՚ընէին ամէն տեսակ փառասիրութիւն իրենց աղջկանը ամուսին մը ընտրելու մէջ: Օրիորդ Աննիկ շնորհալի եւ նիհար աղջիկ մըն էր, գեղեցիկ եւ անուշ աչքերով, անարիւն եւ ճերմակ շրթունքներով, որոնք, յայտնի էր, երբեք համբոյրին գգուանքովը չպիտի կարմրէին, եւ թերեւս հակառակ իր վատոյժ երեւոյթին դիւրաբեկ գեղեցկութիւն մը ունէր, եթէ իր քիթը, հօրը քիթը, շատ արծուային եւ ոսկրոտ` գրեթէ երկուքի չբաժանէր իր դէմքը եւ առաջին նայուածքով խիստ երեւոյթ մը չտար իրեն, եւ կարծես աչքերուն խոնաւ անուշութիւնը, անարիւն մանկան դժգոյն եւ հիւանդ շրթունքը եւ մորթին փափուկ թափանցկութիւնը միացած, իզուր կը պայքարէին այդ անախորժ ազդեցութեան դէմ: Օրիորդ Աննիկ ֆիզիկական մեծ նմանութիւններ ունեցած էր իր երիտասարդութեանը Յակոբ Մահտեսեանի հետ, բացի քիթէն, որ վերջինին վրայ թեթեւ մը արծուային եւ բարակ բոլորովին ներդաշնակ էր իր զգայուն եւ տկար տղու դէմքի վրայ: Թերեւս նաեւ այս ֆիզիկական պակասութիւնն ալ պատճառ եղած էր, որ Աննիկ խրտչի ամուսնութեան մը գաղափարէն, իր դաստիարակութիւնը չներելով իրեն կրաւորական դեր մը, որ իր ժամանակի աղջիկներուն դերն էր ամուսնութեան մէջ: Ինչ որ ալ ըլլայ` օրիորդ Աննիկ դժբախտ էր եւ այդ դժբախտութիւնը կ՚արտայայտուէր ամէն բաներէ, այնքան դէմքէն, որքան շարժումներէն, խօսքերէն եւ մանաւանդ իր անցուցած մռայլ կեանքէն: Շատերը աւելի ուշ` չբաժանուած կամ մոռացուած սիրոյ մը վերագրած էին այս աղջկան մելամաղձութիւնը, բայց աւելի ճիշտ այն էր, որ անոր սիրտը ժամանակէն առաջ թոռոմած էր եւ եթէ անոր նրբացած զգայարանքներուն եւ նրբացած հոգիին մէջէն սիրոյ պէտքը, սիրելու տենչանքը փոթորկի պէս անցած էր երբեմն, անիկայ աւելի բնազդական պահանջ մը եղած էր, քան իրական բան մը. հասունութեան տարիքին մէջ աղջիկ մնացած կնոջ սնոտի երկչոտութիւններ զինքը բոլորովին տգէտ եւ միամիտ դարձուցին էրիկ մարդու նկատմամբ. ինքը իր հօրը եւ եղբայրներուն մէջ գործի անողոք եւ պաղարիւն մարդիկը միայն տեսած էր եւ աւելի չէր ուզած իսկ գիտնալ: Օրիորդ Աննիկ երեսունհինգ տարեկանը անցած էր, երբ Յակոբ Մահտեսեան որդեգրուեցաւ իր տան մէջ. մինչեւ այն ժամանակ անգործ եւ անպէտք դարձած դաստիարակութիւնը վերջապէս պիտի գործածէր բանի մը. անհուն խանդաղատանքով մըն էր, որ կապուեցաւ Յակոբին եւ գրեթէ մայրութիւն ըրաւ անոր: Իր եղբայրները, նահապետական սովորութեան համեմատ, ամուսնանալէ ետքը իրենց մօրը հետ մնացած էին եւ անոնց զաւակներն ալ կային. բայց ինչչափ տարբեր էր այս նորեկը, արդէն դժբախտութեան մկրտութիւնը կրած, որուն ցաւագին եւ անուշ աչքերուն մէջ կը ճանչնար իր նայուածքը, իրենց ֆիզիկական նմանութիւնը աւելի սերտ եւ բնական կը դարձնէր այս բարեկամութիւնը, որուն մէջ Աննիկ կը դնէր իր ամուլ մնացած կնոջ բոլոր խանդաղատանքը եւ մայրութիւնը: Եթէ Յակոբ Աննիկին մէջ վերստին գտաւ մայր մը, անոր եղբօրը` Միսաք էֆէնդիի աղջիկը` Զարուհի, քոյր մը եղաւ իրեն. անուշ, բարի եւ զգայուն աղջիկ մը, որ կարծես կշտացած հարստութենէ, դիրքէ եւ մեծութենէ, գգուանքի եւ սիրոյ ծարաւի, իր կանխահաս հեշտասիրութեան բնազդները կը յայտնէր, երբեմն նոյնիսկ շուարեցնելով իր հօրաքոյրը: Սկիւտարի հօրենական ընդարձակ տունին մէջ անուշ եւ երջանիկ ժամեր անցուցած էր Յակոբ Զարուհիին հետ, Աննիկին մայրական հսկողութեան ներքեւ, գրեթէ արդէն բաժնուած տանը միւս անդամներէն զգացումներով, դաստիարակութեամբ եւ մանաւանդ հոգիով: Գոհարիկ հանըմի մահուընէ ետքը, ժառանգական խնդրոյ մը առթիւ, երկու եղբայրները գժտուած էին եւ իրարմէ բաժնըւած. աւելի ուշ երկուքն ալ գացած էին Բերայ բնակիլ եւ տարիներու ընթացքին մէջ եթէ իրենց նախկին անհամաձայնութեան յիշատակը կորսուած էր, միւս կողմանէ միշտ տեսակ մը խուլ հակակրութիւն մնացած էր երկու հարազատներու ընտանիքին մէջ: Օրիորդ Աննիկ Յակոբին հետ մնացած էր Սկիւտար իրենց հօրենական տունը եւ շարունակած էր իր մայրական պաշտօնը: Յակոբ չափահաս ըլլալէն ետքը օրիորդ Աննիկի միջնորդութեամբ իբրեւ գրագիր մտաւ անոր եղբօրը` Սարգիս էֆէնդի Սահակեանի քով: Մինչեւ այն ատեն Յակոբ Մահտեսեան որոշապէս չէր գիտեր իր նիւթական կացութիւնը. երբ իր չափահասութեան տեղեկացաւ, որ իբրեւ ժառանգութիւն իր բոլոր ունեցածը իրենց բնակած տունին կէսն է միայն, առանց յուսահատելու ինքնավստահօրէն ըսաւ. – Ին՞չ փոյթ, հարստութիւնը ինչ կարեւորութիւն ունի: Օրիորդ Աննիկ տխրօրէն ժպտեցաւ եւ ըսաւ. – Խե՛ղճ տղայ, ինչպէ՜ս յայտնի է, որ կեանքը միմիայն գիրքերու մէջ ճանչած ես դեռ: Ինքը գիտէր եւ հասկցաւ, թէ միամիտ երիտասարդը դեռ կարող չէր ըմբռնելու իր ուժերէն վեր այն պայքարը, որուն մէջ կը նետուէր գրեթէ ուրախութեամբ. միւս կողմանէն ներքնապէս կը խորհէր, թէ իր եղբայրները պէտք չունենալով իր անձնական ստացուածքին, ամբողջովին ազատ էր ձգելու զայն իր որդեգրին. բայց այս դիտաւորութիւնը ոչ ոքի յայտնած էր, ոչ իսկ Յակոբին. նախ, որպէսզի Յակոբ աղքատ տղու մը պէս սկսի իր ասպարէզը եւ ամէն բան ինքզինքին պարտի եւ յետոյ, որպէսզի իրենց յարաբերութիւններուն մէջ որեւէ շահախնդրական նկատումներու ստուերը իսկ չմտնայ. խեղճ աղջիկը այնքան փարած էր Յակոբին իր կոյս մնացած հոգիին բոլոր թափովը, այնպէս մը կառչած էր անոր սիրոյն եւ համարումին, որ իրեն կը թուէր, թէ ամենափոքրիկ յուսախաբութիւնը Յակոբին նկատմամբ զինքը պիտի քայքայէր բոլորովին: Այդ միջոցներուն օրիորդ Աննիկ բոլորովին պառաւած էր. իր դէմքին փափուկ մորթը փոթտուած էր խորշոմներով գրեթէ ամէն ուղղութեամբ. ընդհանրապէս սեւ շրջազգեստ մը կը հագնէր ճերմակ վզնոցով եւ թեւնոցներով: Ի՞նչ բանի սուգը կը կրէր այդ առանձին մնացած աղջիկը, որուն նախահաս դաստիարակութիւնը դժբախտութեան աղբիւր մը եղած էր իրեն համար: Չափազանց սակաւախօս էր անցեալի վրայ, հազիւ թէ երբեմն մայրը կը յիշէր. երբ իր հօրը խօսքը կ՚ընէին զայն դասաւորելով ժամանակին մէկ քանի մեծ դէպքերուն մէջ, օրիորդ Աննիկ լռիկ մտիկ կ՚ընէր եւ մասնաւոր կերպով մը գլուխը կը շարժէր: Տարիներու հետ այդ գլխու մասնաւոր շարժումը, որ տարակոյսի, հեգնութեան եւ ցաւի խառնուրդ մըն էր, tic մը եղած էր եւ յաճախ առանց պատճառի, նոյնիսկ առանձին գտնուած ատենը օրիորդ Աննիկի գլուխը կը շարժէր տարակոյսով եւ հեգնութեամբ: Շատ բան տեսած եւ շատ բանի վրայ լռած էր հէգ աղջիկը. իր հօրը եւ եղբայրներուն սեղանաւորական ձեռնարկները մօտէն քննած եւ հասկցած էր, թէ ի՛նչ գիներով, արցունքներով եւ կեանքերու գինարով էր, որ իրենց հարստութիւնը կը մեծնար օրէօր. ասոնք ամէնը արձագանք գտած էին իր հոգիին մէջ եւ այլեւս գիտէր առհասարակ յաջողողներուն գաղտնիքը, ու թերեւս հրապարակին վրայ նոր փայլող ու շողոքորթուող մարդիկը մտաբերելով էր, որ օրիորդ Աննիկ իր առանձին վայրկեաններուն իսկ լռիկ եւ տխուր գլուխը կը շարժէր հեգնութեամբ: Արդէն շատոնց քաշուած կ՚ապրէր Թօփհանելի օղուլի տունին մէջ, շրջապատուած ընդարձակ պարտէզներով, ուր տարին անգամ մը փոխնիփոխ իր երկու եղբայրները իրենց ընտանիքներով կուգային ամառը անցընել: Տարիէ մը ի վեր Յակոբ, Սարգիս էֆէնդիի հետզհետէ ընդարձակուող գործերուն պատճառով, ձմեռները Բերայ կը մնար եւ շաբաթ իրիկունները միայն կը վերադառնար Սկիւտար: Թէեւ, ինչպէս տեսանք, իր բատրոնը եւ եղբայրը մօտ ազգականներ էին եւ տղայութիւննին միասին անցուցած, Յակոբ առանձին սենեակ մը վարձած էր Բերայ եւ շատ քիչ անգամ կը տեսնէր իր ազգականները, որոնք իրեն հետ կը վարուէին որեւէ օտար պաշտօնեայի պէս. իր չափազանց խղճմտութիւնը հազիւ թէ կը նշմարուէր, իբր թէ ինքը պարտական ըլլար բոլոր ասոնք տալու իբրեւ ազգական, ա՛լ աւելի խոշորցնելու համար հարստութիւն մը, որուն մէջ բնաւ բաժին չունէր։ Զատկի եւ Ծնունդի այցելութեանց միջոցին, երբ արմունկ-արմունկի կը հանդիպէր գործատեղուոյն ուրիշ պաշտօնեաներուն հետ` նախասենեակին կամ սալոնին մէջ եւ որոնց շարքին մէջ կը կորսուէր, ոչ ոք իր ազգականներէն մասնաւոր ուշադրութիւն կ՚ընէր իրեն: Միայն Միսաք էֆէնդիին տունը Զարուհիին նայուածքը կը ժպտէր իրեն, քիչ մը անուշադիր, իրաւ է, բայց այնքան պաշտելի իր մութ կապոյտ եւ խորունկ աչքերուն բովանդակ հմայքովը: Այն շաբթուն տարտամօրէն իմացեր էր, թէ Միսաք էֆէնդիին աղջիկը սիրային խնդրոյ մը առթիւ, իր ծնողքին դիմադրութեան պատճառով հիւանդացեր էր եւ մայրը զինքը Սկիւտար ղրկեր է, որպէսզի քիչ մը հեռանայ իր սովորական շրջանակէն եւ օրիորդ Աննիկին բարերար ազդեցութիւնը կրէ: Յակոբ, երազուն եւ միամիտ երիտասարդ, հոգիին խորը շարժում մը զգացեր էր, նոր բան մը կը ծլէր իր էութեան մէջ. ամբողջ շաբաթը մտածեր էր Զարուհիին վրայ, անոր սիրոյն ծնողքին ընդդիմութիւնը – յաւիտենական վէպը – եւ երբ մանաւանդ իմացեր էր, թէ այդ վէպին հերոսը Զարուհիին դաշնակի ուսուցիչն է, թելադրիչ պատկերներ ներկայացեր էին մտքին` դաշնակի շուրջը, մելոտիներով թրթռուն օդին մէջ, Զարուհիին` արեւելքցի խարտեաշ պաշտելի գլուխը մօտիկցած դաշնակի ուսուցչին, դողդողացող մատներ, որոնք իրարու կը հանդիպին նօթի էջ մը դարցուցած ատեն, հեռու պերճանքով եւ գեղեցիկ կարասիներով հոծ սրահներ, որոնց մէջ Զարուհիին սիլուէտը կը թափառէր երազելով իր սիրելիին ու բոլոր այդ կեանքը, անգործ, հարուստ եւ գեղեցիկ երիտասարդներու կեանքը ամենէն թանկագին իրերով շրջապատուած եւ երջանիկ նոյնիսկ իրենց ցաւին մէջ, հեշտին եւ մեղկ ցաւ մը, որ կը սնուցանէ եւ կը յագեցնէ իրենց յուզուելու պէտք ունեցող եւ չափազանց գրգռուած ջիղերը: Իր ալ հոգիին մէջէն Յակոբ կը զգար փարթամ կեանքով մը հափրացածներու ժառանգութիւնը, որ ծուլութիւն կուտար իր սնադամներուն եւ իր բոլոր զգայարանքներուն բուռն եւ անհաշիւ վայելքի տենչանքը: Անոր մելամաղձոտ աչքերը անգամ մըն ալ դարձան Ոսկեղջիւրի մէջ օրօրուող կայմերուն եւ աճապարեց սանդուղներն իջնալ, որովհետեւ շոգենաւը եկած եւ պարպուած էր եւ հոն խռնուած բազմութիւնը կը խուժէր դէպի ներս: Ինչո՞ւ ինքզինքը յանկարծ մեղկ եւ թոյլ կը զգար, իբր թէ ամբողջ ջիղերը քնացած ըլլային իր բարակ մարմնոյն մէջ: Չէր գիտեր ինչ մը կար հոգիին մէջ օրօրուն եւ անկայուն, որ մտածումը կը տարուբերէր եւ վրդովմունք կ՚ազդէր իրեն. երբեմն զսպուած հառաչ մը կուգար մինչեւ շրթունքին. իր էութեան խորէն սէրը կ՚երգէր իր պահանջքները, իր ծարաւը, իր փայփայանքի եւ գորովի պէտքը, եւ ինքը մտիկ կ՚ընէր անոր գինովցած եւ խրտչած միանգամայն. իր միամիտ եւ բարի երիտասարդի հոգին լեցուն էր երբեմն գոռացող փոթորիկներով, երբեմն մեղմ մրմունջներով աղօթքի եւ պաղատանքի պէս. յանկարծ ինքզինքը մեծ զգաց եւ հարուստ իր բոլոր զգայնութիւններուն համար. իր շուրջը ուշ մնացած շուկացիներ կը խոսէին առօրեայ գործերու վրայ. ընտանիքի բարի հայրեր` հանդարտ գորովով մը տոգորուած իրենց բոյնին համար, վստահ որ միշտ իրենց տղաքը եւ իրենց կինը նոյն անկիւնին մէջ պիտ գտնեն ամէն երեկոյ, կը վիճաբանէին անփութօրէն դուրսէն-ներսէն, սրահը լեցնելով ծուխի ամպերով, որոնց ծուէններուն մէջերէն անոնց գիրութենէ կլորցած այտերը ճերմակ արատներ կը կազմէին: Յակոբ խղդուիլ զգաց իր մթնոլորտին մէջ եւ անմիջապէս ելաւ կամրջակին վրայ. իր հոգեկան խռովուած եւ երազուն վիճակին միայն գիշերը կը համապատասխանէր եւ անմիջապէս զգաց այդ հաղորդակցութիւնը բնութեան հետ: Հեռուէն, Պոլսոյ կողմը, մզկիթներու գմբէթները, ճերմըկած լուսնի շողերէն, հետզհետէ կը հեռանային եւ կը կորսուէին ու միայն մինարէները կ՚որոշուէին հոծ բուսականութեան մը մթութեան վրայ: Հիմա Սարայ-Բուռնու դիւթական փունջի մը պէս բոլորովին արծաթեայ շողերով օծուած կը հեռանար իր կարգին` շոգենաւին արագ գնացքին շնորհիւ, խուսափուկ եւ գեղեցիկ, թեթեւօրէն բեռնաւորուած մինարէներով, գմբէթներով, նոճիներով, որոնց ամբողջութեանը վրայ դեռ կարծես վերջալոյսէն մնացած երանգ մը կը վարանէր եւ կը խառնուէր լուսնի գիշերին: Աւելի խոնաւ օդը կ՚իջնէր եւ կը զովացնէր իր երազանքներով բեռնաւորուած ճակատը եւ Յակոբ թեթեւ մը կը դողդոջէր. առանց գիտնալու ինչու, յանկարծական խոնաւութիւններ կը զգար թարթիչներուն ծայրը, որոնք կը չորնային յանկարծ ջերմագին այտերուն վրայ: Շոգենաւը միշտ արագ կը յառաջանար, եւ Յակոբ սեւեռուած աչքերով կը դիտէր անոր լուսաւոր ակօսը, որ տունի մը պէս կ՚երկարէր եւ կը կորսուէր մինչեւ ծովուն հեռաւոր եւ մթին եզերքներուն մօտ, եւ ահա ասիական եզերքը ցցուեցաւ իր աչքին, իր սիրելի Սկիւտարը, ուր այնքան հեշտ էր սիրել եւ մեռնիլ: Վերջապէս մօտենալով նաւամատոյցին, Յակոբ աճապարեց դուրս նետուիլ. քիչ մը ետքը, երբ կառքը զինքը կը տանէր մեծ փողոցին մէջէն, յանկարծ սփոփուած զգաց ինքզինքը. սրտին մէջ Զարուհին տեսնելու տենչանքը եւ անհամբերութիւնը միայն տիրեց. բայց քանի կառքը կը յառաջանար այդ անհամբերութիւնն իսկ տեսակ մը երկչոտութեան տեղի կուտար: Ինչչափ որ իր մօրմէն ժառանգած ամբողջ հպարտութեան զգացումը, խառնուելով հարստութենէ հափրացած իր մեծ հայրերուն գոռոզութեան եւ ինքնավստահութեան, ծայրայեղ դիւրազգացութեան մը փոխուած էր իր մէջ, որուն պատճառով սիրտը միշտ կ՚արիւնէր իր աղքատ պաշտօնեայի ստորադասեալ դիրքին հետեւանքով, երբեք այդ դիւրազգացութիւնը այնպիսի սուր հանգամանք մը չէր առած, որչափ այդ իրիկուն. իր վրդովուած հոգիին մէջ դարձեալ սկսան փոթորկիլ խառն զգացումներ. վիպային զգայնասէր նկարագրի տէր` երբեմն կը փափագէր երթալ եւ Զարուհիին արցունքները սրբել եւ անոր մօտ կատարել անձնուիրութեան եւ ինքնազոհողութեան այնպիսի դեր մը, որ ճշմարտապէս բարձր հոգիները միայն կարող են երազել. այդ վայրկեաններուն իրաւամբ պատրաստ էր կեանքը զոհել Զարուհիին համար. բայց երբ յանկարծ կը մտաբերէր, թէ անիկա կրնար զինքը ցրտութեամբ ընդունիլ, զինքը անտեսել եւ անփութօրէն կոխոտել իր նուիրական զգացումներուն վրայ, այնպիսի անբռնաբարելի հպարտութիւն մը կը բարձրանար հոգիին մէջ, որ փափագ կը զգար գիշերին մէջ գոչելու իր հոգիին բոլոր տուայտանքը: Անտարակոյս, եթէ իր հայրը աւելի գործի մարդ ըլլար եւ բազմապատկէր իր հարստութիւնը, եթէ իրեն գեղեցիկ ժառանգութիւն մը ձգած ըլլար, իր հօրեղբօր որդիքը եւ թոռները շատ լաւ պիտի յիշէին զինքը եւ ամէն օր տեղ պիտի ունենար անոնց սեղանին շուրջը, ինչպէս երեկոյթներուն մէջ, եւ կարելի պիտի ըլլա՜ր, որ Զարուհիին հետ շարունակէր իր մանկական օրերուն մտերմութիւնը. եւ ահա անարդար եղաւ իր հօրը յիշատակին, իր կարգին ուզեց մոռանալ, որ անիկայ մեռած էր իր տղուն բան մը չկարենալու ձգելու յուսահատութենէն, ուզեց դատապարտել զայն, որուն ոսկորներն իսկ փոշիացած եւ չորս հովերուն ցրուած ըլլալու էին այլեւս: Նոյն միջոցին հայոց գերեզմանոցի տեսքը զինքը սթափեցուց, խանդաղատանքով յիշեց նաեւ մայրը, սքանչելի գեղեցկութիւնը ժողովրդին մէջէն ծաղկած, որուն երկար ատեն դարպասած էին սկիւտարցիք: Յիշեց, որ երբ եկեղեցի կը մտնէր մօրը հետ, ամէնքը կը դառնային զայն տեսնելու համար, իր շքեղ թաւշեայ շրջազգեստին մէջ, յարգանքով եւ հիացումով պարուրուած. կը յիշէր անոր պղնձագոյն ցոլքերով առատ մազերն ու գեղեցիկ ձեռքերը, տոհմիկի ձեռքեր, կարապի վիզը, որուն ամենէն փարթամ մանեակներն ալ նսեմ կուգային... յետոյ` աղքատութիւնը, մօրը դժգունած դէմքին վրայ արցունքները, որոնց նշանակութիւնը չէր հասկցած այն ատեն, անոր զայրոյթները, հպարտութիւնները, իր ժողովրդական խաւերէն հասնող առողջ եւ պարկեշտ կնկան հոգին յանկարծ լքուած անտէր եւ մինակ` հարստութենէ ապականուած ազգականներու եւ բարեկամներու վատառողջ բաղձանքներուն եւ վիրաւորանքներուն: Կառքի ուժգին շարժում մը զինքը ցնցեց եւ նշմարեց, որ տանը մօտիկցեր է. պզտիկ դող մը միշտ կը զգար կռնակն ի վար եւ իր ձեռքերը սառի պէս պաղ էին. երբ կառքը դռանը առաջքը կեցաւ կոկորդին մէջ սեղմում մը զգաց եւ ինքզինքը բոլորովին ձգեց դիպուածին: Մեծ սրահին մէջ, ուր ընդհանրապէս երեկոները կ՚անցընէին, Աննիկ մինակը նստած կը կարդար, անոր դէմքին վրայ տխրութիւն եւ հոգ կար. Յակոբ այնքան վարժուած էր կարդալու իր ազգականուհիին դէմքին վրայ, որուն ամէն մէկ խորշոմները ծանօթ էին իրեն, որ անոնց թուլութենէն կամ պրկումէն կը գուշակէր ճշտիւ անոր հոգեկան կացութիւնը: – Ի՞նչ կայ, ի՞նչ ունիս, – ըսաւ Յակոբ դողդոջուն ձայնով մը ու անձկութեամբ շուրջը նայելով: Աննիկ երկարօրէն ու տխրութեամբ իրեն նայեցաւ, յետոյ իր կարգին հետաքրքրուած հարցուց. – Է՛հ, դուն ի՞նչ ունիս, Յակոբ, այնքան դժգոյն ես այս գիշեր: Ու մէջտեղը դրուած կրակարանին մօտենալով ունելիները առաւ եւ կրակի կտորներ հանեց թաղուած մոխիրին մէջէն: – Կրակին մօտ եկուր, Յակոբ, է՛հ, հիմա դուն Բերայի կեանքին վարժուեցար, այս մեծ եւ ցուրտ սենեակները պարապ երեւալու են քեզի եւ պաղ, պաղ, չէ՞: Յակոբ այնքան մտազբաղ էր, որ չհանդարտեցաւ օրիորդ Աննիկի խօսքերուն եւ չպատասխանեց անոնց: Ընդհակառակն, գրեթէ միշտ մեծ սփոփանք կը զգար, երբ իր տունէն ներս կը մտնէր. իր տղայութենէն աչքերը վարժուած ըլլալով ընդարձակ սրահներու, ճշմարտօրէն սիրտը կը բացուէր, երբ հօրենական տան մարմարեայ բակը կը մտնէր. յետոյ` երկայն բազմոցները, ճերմակ վարագոյրները, գետինի փսիաթին գոյնը, պատերուն եւ ձեղունին զուարթ եւ մարած երանգները տեսակ մը հանդարտ ներդաշնակութիւն կը ներշնչէին իրեն. նոյնիսկ մէջտեղի պղնձեայ կրակարանը, կարմիր գորգին վրայ տարածուած, ուրիշ հմայք մը ունէր իրեն համար, զոր կը զգուշանար արտայայտելու ծիծաղելի չըլլալու համար: Մէկէն ուզեց Յակոբ ինքզինքը անփոյթ ցուցնել եւ իր միտքը կազդուրելու համար սկսաւ խօսիլ ասկէ անկէ եւ իբր թէ յանկարծակի` Աննիկին դառնալով հարցուր. – Հա՛, աղէկ միտքս ինկաւ, իմացայ որ Զարուհին հոս է: – Այո՛, – ըսաւ Աննիկ, – վերն է, քիչ մը կը քնանայ կոր: – Ճի՞շտ է, ինչ որ իմացայ: – Ճիշտ է: – Ա՜հ... – Խեղճ աղջիկը այնքան լացաւ, այնքան լացաւ ամբողջ օրը, անքուն անցուցած գիշերէ մը ետքը, որ իրիկուան դէմ վերջապէս յոգնութենէ եւ տկարութենէ ջլատուած քնացաւ: – Կը կարծե՞ս որ խորունկ եւ անդարմանելի բան մը ըլլայ, Աննիկ: – Ին՞չ գիտնամ, սիրելիս, ինձի համար սէրը, ինչպէս որ ալ սահմանէն զայն, միշտ սարսափելի բան մըն է... Իրաւ ալ Աննիկին համար սէրը անծանօթ էր, անմատչելին. իր սիրտը, գորովանքի եւ խանդաղատանքի համար պատրաստ, բնաւ չէր թրթռացած գերագոյն ցաւովը եւ հաճոյքովը եւ իր հոգիին մէջ կարծես սուգը կար չճանաչած սիրոյն, ինչպէս իր ամուլ մնացած եւ վտիտ կողերուն մէջ չյագեցած մայրութեան մը անմխիթարելի ցաւը: Աննիկ վերին աստիճանի տխրած էր Զարուհիին ցաւէն, մանաւանդ թէ ինքը մասնաւորապէս մեծ կարեւորութիւն կուտար բանի մը զոր Զարուհիին մայրը տղայութիւն մը նկատած էր. – Պարզապէս քմահաճոյք մը, օրիորդս, դեռ մեր Զարուհին երեխայ է եւ յարկ էր, որ այդ իտալացիին պէս ստահակ մը մէջտեղ ելնէր, որպէսզի մոռցնել տար իր դիրքը, իր կացութիւնը եւ իր պարտաւորութիւնները: Չէ՛, ինքը չէր կրնար ըմբռնել, թէ սիրոյ պէս նուիրական զգացում մը քմահաճոյք համարէին, եւ արդէն խեղճ աղջկան արցունքները եւ անմխիթարելի ցաւը ապացոյցներ չէի՞ն, որ երիտասարդուհիին հոգին կեղեքուած էր մեծ ու լայն բացուած վէրքով մը: Կրակարանին մօտ նստած, Յակոբ եւ Աննիկ կը խօսակցէին եցած ձայնով այս բաներուն վրայ. ինքը ի՞նչ կրնար ընել, ի՞նչ կրնար ըսել, պառաւ աղջիկ, թառամած սրտով եւ հոգիով, նոր բաբախող սիրտի մը իր անկարողութիւնը այդպիսի դերի մը մէջ հոգով եւ տարակոյսով կը պատէր իր պզտիկ գլուխը, որ բոլորովին կը կաղապարուէր այլեւս տափակ ու ցանցառ մոխրագոյն մազերուն տակ. եւ ահա, յայտնեց, թէ յոյսը Յակոբին վրայ դրած էր, ճշմարտիւ երիտասարդները զիրար աւելի կը հասկնային եւ չէ՞ մի որ արդէն երկուքն ալ քոյր եղբայր կը համարուէին: Յակոբին եղնիկի աչքերուն մէջ անբացատրելի բան մը անցաւ եւ հեշտանքէն արտեւանունքը գոցեց. նոյն միջոցին իրենց գլխուն վերեւ թեթէեւ ոտնաձայներ լսեցին: – Ահաւասիկ, – ըսաւ Աննիկ, – աթնցաւ, վար պիտի գայ: Յակոբ լռելեայն մտիկ կ՚ընէր. այդ քայլերու ձայնը իրեն հոգիին մէջ կ՚արձագանգէր նախազգացումի մը պէս. երբեմն իր սրբած եւ գերագրգռուած լսելիքովը կ՚որոշէր քղանքցի խշրտուքը եւ սահումը գետնին վրայ. ահաւասիկ իրեն կը թուէր, թէ հեռուէն, անծանօթ հորիզոններէն կին մը քայլ առ քայլ կուգար դէպի իրեն եւ անոր գոյութեան զգացումն էր, որ կը թնդար իր մէջը երկայն դաշնակաւոր երգի մը պէս: Այդ միջոցին մոռցաւ իր դիրքը, իր աղքատութիւնը: Իր շուրջի թէեւ թառամած, բայց հանդարտ պերճանքը վստահութիւն տուաւ իրեն. այդ սրահին մէջ էր, որ իր հայրը կինը ընդունած էր. այդ սրահին մէջ էր, որ աւելի առաջ մեծ հայրը ընդունելութիւններ ըրած էր, ուր հաւաքուած էին ժամանակին մեծ մարդիկը, ուր ոսկեթել մետաքսէ Պրուսայի կտաւներով հագուած նաժիշտներ եւ սպասաւորներ հանդիսաւորապէս պտտցուցած էին գոհարազարդ նարկիլեները եւ երկայն յասմիկէ չուպուգները եւ ինքը չէ՞ մի որ անոնց ուղղակի ժառանգորդըն էր... Ա՛հ, իրաւ է թէ սրահը պարապ էր գրեթէ եւ նարկիլէներուն վրայէն սուտակները ու բերուզէները շատոնց անհետացած էին եւ մետաքսեայ բարակ զգեստներով սպասաւորներուն տեղ, միակ ծերունի սպասաւոր մը կար երկուքի ծռած, որ իր պառաւ կնոջը հետ կը համառէր անձնուիրութեամբ հոն մնալ եւ իր տէրերուն ծառայելով մեռնիլ, բայց այս բաները չմտաբերեց Յակոբ, չմտաբերեց նոյնիսկ, թէ այս ժամուան լիւքսը եւ հարստութիւնը ուրիշ կերպով կ՚արտայայտուէին, չյիշեց կամ չուզեց յիշել Բերայի սալոնները, ընկերութիւնները եւս. եւ յամառեցաւ ինքզինքը մեծ եւ ամենակարող զգալու: Յակոբին ստացած դաստիարակութիւնը, իր հոգեկան բնածին վիճակը, այդ շաբթական սպասման անձկութիւնները, Զարուհիին պատահածը եւ իր մէջ մինչեւ ցարդ քնացող վիճակին մէջ մնացած զգայասիրութիւնը, որ յանկարծ երեւան կուգար, պատրաստած էին այդ վայրկեանը. միւս կողմանէ արթնացած սիրտը սննդի պէտք ունէր. այդ տղան ամէն անձնուիրութեանց եւ կուրութեանց կարող էր այդ պահուն: Վերջապէս սենեակին դուռը կռնչեց. Զարուհի հազիւ թէ երեւցաւ, ուզեց հեռանալ Յակոբէն ամչնալով, բայց Աննիկ զայն կանչեց. – Մտի՛ր, Զարուհի, մտի՛ր, օտար մարդ չկայ: Երբ Յակոբ ձեռքը Զարուհիին խոնաւ մատներուն դպցուց, սառի պէս պաղ էր եւ զգաց, որ կը դժգունէր հետզհետէ. առաջին րոպէին աչքերը պղտորեցան եւ բան մը չտեսան. հազիւ վարդագոյն սիլուէտ մը, որ աւելի աննիւթական կը թուէր տանթելներու առատութենէն: Յետոյ իր եղնիկի ցաւատանջ եւ երազուն աչքերը կարծես լոյսով ողողուեցան. Զարուհի իրեն կը ժպտէր տխրօրէն: Սքանչելի երիտասարդուհի մը եղած էր անիկայ. թարմութեան եւ կանխահաս հասունութեան խառնուրդ մը, գեղեցիկ խարտեաշ մը, անհաւատալի ոսկեգոյն մազերով պճնուած, որոնք ճշմարիտ ոսկեթելերու կայծկլտումները ունէին լամբարին լոյսին տակ. անոր տաք գոյնին մէջ, որ աւելի ցորենագոյն կը համարուէր, մութ կապոյտ աչքերը գիշերը սեւ կ՚երեւային եւ լալէն կարմրած արտեւանունքը թեթեւ մը ուռած` աւելի կը շեշտէին անոնց խորութիւնը: Շրթունքներն ալ չափազանց կարմիր` ուռած էին եւ բերնին անկիւնները պաշտելի խորշիկներ կը կազմէին, որ անոր ամբողջ անձին սիրագրգիռ պճրանքի հով մը կուտար: Հաճի Սարգիս ամիրային հեշտասէր արիւնը, իր աղջկանը եւ թոռներուն մէջ քնանալէ ետքը, իր բոլոր բուռն ցանկութիւններով կ՚արթննար այս աղջկան երակներուն մէջ: «Կրակի կտոր է կ՚ըսէր մայրը զայն յանդիմանելով եւ չհասկնալով իր թուլամորթի ծուլութիւններուն եւ մշտնջենական հանգիստին մէջ, թէ ի՛նչ սատանայ այսպէս շարունակ շարժման եւ գրգռման մէջ կը դնէր այս աղջիկը: Պուրժուաներու քնացնող եւ պահպանողական բարքերը, ինչպէս նաեւ կեղծիքները ցնդեր գացեր էին անոր հրավառ հոգիին վրայեէն, ինչպէս ափ մը ցեխ վառուած հնոցին մէջ: Զարուհին իր առաջին սիրային խնդրոյն պատահած ընդդիմութենէն կը զայրանար, կ՚ըմբոստանար եւ միեւնոյն ատեն անակնկալի մը առաջքը կը գտնէր ինքզինքը. հարուստ եւ միակ աղջկան բոլոր քմահաճոյքները մանկութենէն ի վեր գոհացուած էին. մայրն ու հայրը գերի եղած էին իրեն, պուպրիկի պէս հագուեցուեր ու զարդարեր էին զինքը եւ թոյլ տուած էին, որ անիկայ իր պերճանքի եւ վայելքի բնազդներուն սանձարձակ յագուրդ տայ. բայց փոքրիկը մեծցեր էր եւ իր այժմու քմահաճոյքներուն շատ ուշ կ՚ուզէին թումբ մը կանգնել եւ ինք չէր հասկնար ինչո՛ւն: – Ամօթ է, կը հասկնա՞ս, – ըսած է մայրը, – մեզի պէս շնորհքով մարդիկներուն աղջկան վրայ ասանկ կասկած մը անգամ արատ կը բերէ: Ամէն աղջկայ պէս տարտամօրէն ինքն ալ ամօթի զգացումը ունեցած էր ներքնապէս. բայց միւս կողմանէ, իր պզտիկ գլուխը կը սկսէր տրամաբանել, կը սկսէր հասկնալ, թէ իրաւունք չունէին իր զգացումներուն վրայ բռնանալու եւ այս ըմբոստացումը աւելի բաժին ունէր իր արցունքներուն մէջ, քան թէ իտալացիին յիշատակը, որ արդէն տակաւ առ տակաւ աւրուելու վրայ էր իր սրտին մէջէն: Քիչ մը ատենուան անհանգիստ լռութենէ ետքը ամէնքն ալ սկսան խօսիլ միավանկերով եւ կամաց ձայնով, իբր թէ հիւանդ մը ըլլար սենեակին մէջ: Զարուհիին սովորական հնչուն եւ տաք ձայնը խղդուկ եւ լալագին բան մը ունէր ուռած շրթունքներուն վրայ. երբեմն նոյնիսկ կը հատկլտար եւ աչքերը արցունքով կ՚ողողուէին, այդ միջոցին Աննիկ եւ Յակոբ կը լռէին եւ կը ջանային ուշադրութիւն չընել Զարուհիին: Սեղանին տակ, ամէնուն սիրտն ալ սեղմուած իրարմէ տարբեր զգացումներով, քիչ ճաշեցին եւ գրեթէ բնաւ չխօսեցան. երբեմն-երբեմն կորաքամակ սպասաւորին քսքսուող ոտքի աղմուկը կը լսուէր դուրսի մարմարեայ բակին վրայ: Ճաշէն ետքը, երբ Աննիկ կ՚օգնէր սեղանին սպասները տեղաւորելու, երկու երիտասարդները պատուհանին մօտ եկան. լուսնի գիշերը, հակառակ յառաջացած ձմեռին, սքանչելի էր. անթափանց եւ կաթնային մշուշ մը կը ծածանէր եւ շէնքերը կը պարուրէր իր նուրբ շղարշով. աստղերը միշտ կը պլպլային եւ իրենց լուսեղէն արցունքը, կարծես թանձրացած, ոսկեթելերու պէս կ՚երկարէին ճերմակ մշուշին մէջ. հեռուէն Չամլճային կողերը, մանիշակագոյն եւ կարմրորակ, կը ցցուէին դէպի վեր եւ գագաթը կը խառնուէր մշուշին հետ. բլուրին ետեւէն աստղերու շարք մը անսովոր փայլով մը կը պլպլար լուսեղէն շաւիղ մը բանալով երկինքին վրայ. երբեմն լուսինը կը դժգունէր թեթեւ ամպի մը ետեւ, յետոյ դարձեալ նազանքով կը պտուտքէր աստղազարդ կամարին վրայ. անսահմանելի խռովք մը եւ քաղցրութիւն մը կ՚արտաշնչուէր ամէն բանէ: Անդին, ճամփուն վրայ, ցցուած մացառներն անգամ կարծես վեր կը նայէին, այնքան բնութիւնը իր բոլոր տարրերով դէպի վեր, դէպի երկինքը կը ձգտէր: Յակոբ աչքին ծայրովը տեսաւ, Զարուհիին երեսները ողողուած էին արցունքով. մէկէն երկչոտ եւ անկարող զգաց ինքզինքը այդ յորդող ցաւին դէմ: Բոլոր իր գեղեցիկ դիտաւորութիւնները ուրուականներու պէս փախան մտքէն եւ շրթունքի վրայ բառ մը չեկաւ, վերջնական եւ ամենակարող վանկ մը, որ իր հոգին, իր համակրող եւ ցաւող հոգին բանար Զարուհիին, բայց անիկայ կարծես թէ հասկցաւ զինքը եւ ըլլայ անտարբերութեամբ, ըլլայ մանկական սովորութեամբ մը, կամ ճշմարիտ համակրանքով, իր ծանրացած եւ տենդային գլուխը հանգչեցուց Յակոբի ուսին: Ամբողջ գիշեր Յակոբը զգաց Զարուհիին գլխուն ծանրութիւնը ուսին վրայ. անոր շունչին բուրմունքովը այլեւս տագորցած էին իր մազերը եւ խորապէս իր բոլոր էութեամբը վրդովուած էր անոր երիտասարդ անձին հրապոյրովը: Սրտին մէջ սուր ցաւ մը կար հազիւ զգալի, բայց յամառ, երբ կը մտածէր, թէ այդ արցունքները ուրիշներու համար թափուած էին: Իտալացի երաժիշտին պատկերը հետզհետէ որոշ սկսաւ ներկայանալ, թէեւ իրիկուն մը միայն տեսած էր զայն, երբ յանձնարարութիւն մը կատարելու համար Միսաք էֆէնդիին տունը գացած էր: Իրաւ է, ուշադրութիւն չէր ըրած այն գիշեր օտարականին, բայց հիմա իր լարուած ուշադրութեան կը ներկայանային անոր դիմագծերը մի առ մի եւ որոշ եւ Զարուհին այդ մարդուն համար դժբախտ էր, այդ մարդը կը սիրէր… Յակոբի մոլեռանդ եւ դիւրաբորբոք հոգիին մէջ քանի այս մտածումը կրկնուեցաւ, այնքան անբացատրելի մորմոքում մը զգաց: Դեռ Զարուհին իրեն համար կինն էր, գրեթէ վերացական գաղափարը կնոջ, որուն այնքան ատենէ ի վեր կը սպասէր, եւ այդ գիշեր ցանկութիւնը բնաւ չեկաւ լուսաւորելու իր շփոթուած երեւակայութիւնը. աւելի փորձառու երիտասարդ մը որոշ պիտի տեսնար իր կացութիւնը եւ թերեւս ջանար իր արմատին մէջ խեղդել զգացում մը, որ այնքան աղէտալի պիտի ըլլար հետզհետէ իրան համար: Առաւօտուն շատ կանուխ արթնցաւ եւ զարմացմամբ տեսաւ, թէ օրիորդ Աննիկ իրմէ առաջ ելած, հագնուած եւ պատրաստ կը սպասէր կրակարանին քով. ան ալ, յայտնի էր, անքուն անցուցած էր գիշերը. աչքերուն տակ մորթը թեթեւ մը ուռած ըլլալով, պարապ գրպանիկներ կը շինուէին եւ կը կախուէին, այտերը հողի գոյն էին առած եւ աչքերուն մէջ մոլորուն բան մը կար, գրեթէ յիմարական: Յակոբ այս անգամ շփոթեցաւ զայն տեսնելով, յետոյ կարծեց, թէ դարձեալ Զարուհիին տխրութիւնն էր, որ զինքը այսպէս կ՚այլափոխէր: Երբ սպասուհին իր սուրճը հրամցնելէ ետքը հեռացաւ, Յակոբ համակրութեամբ նայելով իր ազգականուհիին, ըսաւ ցած ձայնով. – Ըսել է այդչափ վա՞խ կը պատճառէ քեզ Զարուհիին խնդիրը: Օրիորդ Աննիկ տարակոյսով եւ հեգնութեամբ գլուխը շարժեց. այս անգամ իր սիրելի որդեգիրն ալ զինքը չէր հասկցած. պահ մը լռութենէ ետքը ըսաւ ծանրօրէն. – Մտիկ ըրէ, Յակոբ, շատոնց է, որ սրտիս խորը վէրք մը կայ, բան մը կայ, որ զիս կը տանջէ, բայց մէկու մը չեմ ըսած: Յակոբ շուարած յանկարծ իրեն դարձաւ: – Ես երկար ատենէ ի վեր մտադրած եմ քեզի ըսել սրտիս մէջ եղածը, օրերով մնացի տարակոյսի եւ կասկածի մէջ, բայց հիմա ալ վերջացած է, ամէն բան հասկցայ, ամէն բան... – Ին՞չ բան, ըսաւ Յակոբ անձկութեամբ: – Շատ երկար եւ տաժանելի բան է ըսելիքս, Յակոբ. բայց դուն աղքատ եւ ազնիւ տղայ մըն ես, դուն կը հասկնաս: Վայրկեան մը լուռ իրարու երես նայեցան: – Թերեւս օրեր ունեցած ես, Յակոբ, որ սրտմտած ես հօրդ յիշատակին դէմ, խորհելով, թէ քեզի ժառանգութիւն ձգած չէ, թերեւս ցանկացած ես քո ազգականներուդ բարօրութեան, անոնց պերճանքին եւ փարթամ կեանքին, թերեւս յաճախ ցուրտ եւ մերկ գտած ես այս բնակարանին սրահները, միակ հարստութիւնդ խեղճ տղայ, բայց ես քեզի կ՚ըսեմ... Հեծեծանքները ձայնը խեղդեցին կոկորդին մէջ, եւ Յակոբ չկրցաւ ըմբռնել անոր թոթոված բառերուն իմաստը: Յակոբ ոտիք ելաւ եւ իր թեւերովը պարուրելով պառաւ աղջկան նիհար եւ երկայն մարմինը, գորովանքով մրմնջեց. – Հանդարտէ, սիրելիս, ի՞նչ կայ, ի՞նչ ունիս, ես ապահով եմ, որ դարձեալ եղբօրդ մէկ ձեռնարկութիւնն է քեզ տանջողը... ուրիշ ոչինչ... – Ուրիշ ոչինչ, ուրիշ ոչինչ, – կրկնեց Աննիկ ջղաձգօրէն խնդալով, – ուրիշ ոչինչ... բայց մտիկ ըրէ, կամ աւելի աղէկ, գնա Յակոբ, գործիդ գնա եւ մոռցիր պառաւ աղջկան մը մղձաւանջները, առտուանց կանուխ, թիրեաքի գլուխդ... – Բայց չէ՛, ինչպէս կրնամ քեզի ձգել այս վիճակին մէջ: Վերը ձեղունին վրայ ոտնաձայներ զիրենք ընդհատեցին. Յակոբ այնքան դժգոյն` մէկէն կարմրեցաւ եւ իր աչքերը անդին դարձուց Աննիկի դեռ մորուն նայուածքէն. տեսակ մը սարսուռ կռնակն ի վար իջնալով զինքը կը դողացնէր: – Ինչպե՛ս ցուրտ է, – ըսաւ ակռաները կափկափելով եւ ունելին առաւ կրակարանին մէջի կրակները խառնելու համար: – Մի՛, Յակոբ, կրակները խանգարէր, ըսաւ Աննիկ մեքենաբար: Յակոբը ժպտեցաւ: Պառաւ աղջիկը, հակառակ իր դաստիարակութեան, ատենէ մը ի վեր, նախապաշարումներ ունէր, որոնք հետզհետէ կը շատնային իր տարիքին հետ: Աննիկի արգելքի ձեւէն Յակոբ հասկցաւ, թէ այդ կարգի բան մը կար դարձեալ եւ հետաքրքիր հարցուց. – Հիմակ ալ կրակի կտորներուն դիրքերը՞ լաւ կամ գէշ բախտը կ՚որոշեն: – Ինձի համար ամէն բան գէշ բախտ է, սիրելիս, – պատասխանեց դառնութեամբ: Ուրիշ ատեններ այդ նախապաշարումները երկայն վիճաբանութեանց պատճառ կ՚ըլլային, որոնց մէջ վերջապէս Աննիկ կը յաղթուէր, տեղի տալով Յակոբին ողջամտութեան. այս անգամ այնպիսի համակերպում մը կար Աննիկի խօսքերուն մէջ, որ Յակոբ կարծեց յանդիմանութիւն մը զգալ անոր մէջ: Դեռ Զարուհի վար չիջած` Յակոբ հապճեպով մեկնեցաւ, առարկելով կանուխէն տրուած ժամադրութիւն մը գործի համար. յետոյ կրկին հանդարտութիւն յանձնարարելէ ետքը Աննիկին, ըսաւ թէ` երեկոյին չպիտի կրնար գալ, որովհետեւ Սարգիս էֆէնդիին կինը ուզած էր զինքը տեսնել այն գիշեր: Երբ Յակոբ փողոցը գտաւ ինքզինքը, առաւօտեան սուր ցուրտը աստիճան մը կազդուրեց զինքը. հանդարտօրէն խորհեցաւ անցուցած տագնապալի գիշերին վրայ, Զարուհիին վրայ եւ վերջապէս Աննիկի խօսքերուն, որոնք զինքը անհանգիստ կ՚ընէին. ատենէ մը ի վեր այդ աղջիկը փոխուած էր, իրաւ է, աւելի յաճախ եկեղեցի կ՚երթար եւ իր ջերմեռանդութիւնը` նախ հանդարտ եւ սովորական, սկսած էր միստիկ հանգամանք մը ստանալ: Յակոբ անդրադարձած էր, թէ տակաւ առ տակաւ անհրաժեշտօրէն կը զրկուէր եւ դրամը իր մատներուն մէջէն կ՚անյետանար չես գիտեր ինչպէս. ասկէ զատ, ինչպէս ըսինք, իր նախապաշարումներն ալ նախ սնոտի, ոչինչ բան են, սկսած էին յաճախ երեւիլ եւ իր ամբողջ կեանքին խորհրդաւոր հանգամանք մը տալ. ի՞նչ կար այդ պառաւ աղջկան հոգիին մէջ, որ զինքը կը դղրդէր այդպէս, երբեմն, այդ առաւօտուան պէս տագնապներ քանիցս կրկնուած էին արդէն, եւ Յակոբ ոչ մէկ անգամուն կրցեր էր հասկնալ բուն պատճառը. յետոյ վերջապէս կարծած էր, թէ ասոնք անգործ աղջկան ձանձրոյթով եւ տաղտուկով լեցուն կեանքին բնական հետեւանքներն էին, տեսակ մը ջղայնութիւն, եւ եզրակացուց. – Պա՛հ, տարիքին ազդեցութիւնն է, ես միշտ կը մոռանամ, թէ Աննիկ պառաւ աղջիկ է: Յակոբ գիտէր, որ Աննիկ բաւական հարստութեան տէր էր, որուն եկամուտին մէկ մասը միայն կը ծախսէր իր անհրաժեշտ պէտքերուն համար. այս վերջին երկու տարիներուն իր կացութեան համեմատութեամբ ըրած ծայրայեղ խնայողութիւնները զինքը թէեւ հետաքրքրած էին, բայց ատ ալ շուտով մերաքի վերագրած էր: – Ինչպէ՜ս կը փոխուին մարդիկ տարիներու ընթացքին մէջ, – խորհեցաւ ինքն իրեն, – զարմանալի բան է: Ամբողջ օրը իր գործով զբաղած` Յակոբ բոլորովին մոռացաւ գիշերուան յուզմունքները, որոնցմէ տեսակ մը խոնջենք կար միայն հոգուոյն մէջ: Յետոյ իր շարունակական երթեւեկութիւններէն ֆիզիկապէս ջլատուած` վերջին անգամ մըն ալ վերադարձաւ գործատեղին Սարգիս էֆէնդիին յանձնելու իր գանձումները եւ ընկալագիրները: – Այս իրիկուն մեզի ես, չմոռնաս, Յակո՛բ, – ըսաւ Սարգիս էֆէնդին, երբ հաշիւներնին լմնցուցին, – Նոյեմին կրկին ապսպրեց: Այդ հրաւէրը անսովոր բան էր, անոր համար Յակոբ վայրկեան մը խորհեցաւ, թէ ի՞նչ կրնար ըլլալ պատճառը. բայց ուշ էր եւ աճապարեց մեկնիլ: Երբ Բանկալթի, Սարգիս էֆէնդիին տունը հասաւ, անմիջապէս սպասաւորը զինքը առաջնորդեց տիկին Սահակեանի մօտ, որ առանձին էր եւ առանց ուշադրութիւն ընելու նորեկին, մազերը կը շտկէր հայելիին առաջքը: Տիկին Նոյեմի Սահակեան` գեղեցիկ եւ թարմ մնացած կին մըն էր եւ այդ միջոցին կը գտնուէր կանանց աշունին վերջին փայլին մէջ. երիտասարդութեան քիչ մը խակ եւ կարծր դէմքը, սեւ աչքերով, սեւ յօնքերով եւ մազերով, հիմա իր գեղեցկութեան լրումին մէջ կը գտնուէր եւ կրնար կատարեալ համարուիլ, եթէ չափազանց գէր մարմին մը չունենար, զոր ոչ մէկ սեղմիրան կրնար ձեւի բերել: Իր ամուսնուն օրէօր մեծցած հարստութիւնը, իրենց ունեցած պատուաւոր դիրքը սեղանաւորական աշխարհին մէջ, բոլորովին երջանիկ պիտի ընէին զինքը, եթէ իր երկու ստահակ տղաքը չըլլային. այսուհանդերձ տիկին Սահակեան կռթնած իրենց մեծ հարստութեան, երբեմն կը մոռնար իր մայրական արժանապատւութեան կրած նուաստացումը, որ զինքը համեստ կրնար դարձնել, եւ կ՚ապաստանէր իր ամբարտաւան վէսութեան մէջ: Ինքն ալ գրեթէ անուս` յաւակնութիւն ունէր կրթական խնդիրներու մէջ խառնուելու, ուր կը հանդուրժէին զինքը իր առատաձեռնութեան պատճառաւ. հարուստ եւ աղքատ հասարակարգերու վրայ ունեցած անոր գաղափարները, մէկին եւ հատու, զինքը պատկառելի կը դարձնէին: Իրեն համար շնորհքով մարդը կը սկսէր գոնէ տասը հազար ոսկիի դրամագլխով մը: Չափազանց հետաքրքիր եւ իր ամուսնոյն դիրքին շնորհիւ տեղեակ իրենց յարաբերութեան մէջ եղող ընտանիքներուն նիւթական կացութեան, տիկին Սահակեանի բարեկամութեան աստիճանը կրնար հաշուեկշռի տեղ ծառայել: Երբ Նոյեմի հանըմ մէկուն համար ըսէր. – Օ՜հ, անոնք շնորհքով մարդիկ են, – կարելի էր ապահով ըլլալ, թէ պարապ դրամարկղի մը տէր չէին այդ մարդիկը: Ասոր համար էր թերեւս, որ ամէն դասակարգէ մարդիկ կը դարպասէին իրեն եւ իզուր կը ջանային իր մտերմութիւնը շահիլ, որ կարեւոր դրամատան մը մէջ վարկ շահելու պէս բան մըն էր: Բայց տիկին Նոյեմի տկարացումներ չունէր. նոյնիսկ իր վերջալուսային գեղեցկութիւնը, որ այնքան կիներու կորուստին պատճառ կ՚ըլլայ, անսխալ եւ պարկեշտ երիտասարդութենէ մը ետքը, զինքը չմոլորեցուց. իր կեանքին միակ հրայրքը, ինչպէս ըսինք, անցողակի ցաւէ մը ետքը իր երկու անօգուտ տղաքներուն համար, անողոք մրցակցութեան մը մէջ կը կայանար իր ներոջը ընտանիքին հետ: – Բարի եկա՛ր, Յակոբ, – ըսաւ հայելիին մէջէն տեսնելով զայն, – շատոնց է, որ քեզի տեսած չունինք, մէկ մարդ պիտի ըլլանք, – ըսաւ պչրանքով գլուխը կէս մը դարձուցած, – Սարգիս աղային ըսի, որ ասանկով չըլլար, ըսէ՛, որ այս իրիկուն գայ անպատճառ ինձի տեսնայ... Թերեւս աւելի կարեւոր բան մը ունէիր ընելիք, Յակոբ, շիտակ ըսէ, – վերջացուց խօսքը եւ բոլորովին երիտասարդին դառնալով իր անուշահոտութիւններով խոնաւ ձեռքը երկնցուց: Յակոբ ձեռքը համբուրեց եւ թեթեւ մը շիկնեցաւ հաճոյքէն. ինչքան որ իր ազգականներուն ցրտութիւնը զինքը կը վիրաւորէր, միւս կողմանէ իր հպարտութիւնը արի եւ որոշ ապրելու եղանակ մը չէր ներշնչէր իրեն. ինքը աւելի կանացի հոգի մըն էր, դիւրազգաց վերջին ծայր, բայց իր տառապանքը հոգիին խորը պահող, եւ ինչպէս երբեմն կը պատահի, այդ զսպուած հպարտութեան տագնապները աստիճանաբար կը կորսնցնէին իրենց սաստկութիւնը եւ աւելի տեսակ մը ջլատութիւն կը պատճառէին – անհուն յոգնութիւն մը, – միւս կողմանէ ամէն անգամ շատ քիչով կարելի էր դարմանել այդ արիւնոտած հոգին, որ տղայութենէն իսկ խանդաղատանքի եւ անտարբերութեան հակառակ զգացումներու ենթարկած էր միշտ: Նոյեմի հանըմ, վարպետ կնիկ, եւ բնազդով հոգեբան, գիտէր ամէնուն տկար կողմը եւ կը շահագործէր իր շուրջի մարդիկը ինչպէս որ կրնար. այդ միջոցին կ՚ուզէր մանրամասնութիւններ իմանալ Զարուհիին վրայ: Թէեւ Յակոբ ներքնապէս կը զգար, թէ այդ անակնկալ համակրանքի ցոյցերը պատճառ մը ունէին, բայց կասկածի որեւէ ստուեր կամաւ հեռացուց մտքէն: Յետոյ պէտք է խոստովանիլ, թէ պզտիկ շահախնդրութիւն մը իր կարգին սպրդեցաւ հոգիին մէջ, միամտօրէն կարծեց, թէ այլեւս պիտի կրնար իր ազգականներուն ընկերութեան մէջ սպրդիլ եւ ուզածին չափ տեսնել Զարուհին, որուն սքանչելի խարտեաշ գլուխը արեւի պէս կը փայլէր իր մտքին մէջ: Յակոբ կը կարծէր, թէ ինքն ալ եթէ ուզէ, անմիջապէս կրնար կեղծիքի, շահախնդրութեան դիմել եւ թէ կամովին է, որ ինքզինքը կը զրկէր յաջողութեան այդ անհրաժեշտ պայմաններէն: Տիկին Նոյեմի զինքը սալոնը տարաւ իր արդուզարդին մանրամասնութիւնները վերջացնելէ ետքը. հոն իր երկու տղաքը` Տիրան եւ Վահէ, նարտ կը խաղային: Յակոբ զանոնք բարեւեց, որոնք չափազանց զբաղած` ցրտութեամբ պատասխանեցին: Ասոնք երկու տարուան տարբերութեամբ 24-26 տարեկան երիտասարդներ էին եւ ֆիզիկապէս այնքան իրարու կը նմանէին, որ առաջին ակնարկով երկուորեակ կը թուէին. երկուքն ալ վատառողջ գիրութեամբ մը ծանրացած, իրենց չափազանց ճերմակ եւ թոյլ դէմքերուն վրայ կը կրէին իրենց մօրը սեւ աչքերը, յօնքերը եւ մազերը, բայց կարծես թէ տիկին Նոյեմի իր մայրութենէն բան մը պակաս տուած էր անոնց. այդ աչքերուն մէջ լոյսը կը պակսէր եւ մազերը զուրկ էին այն գրաւիչ փայլէն, որով տիկին Նոյեմի Բերայի ամենէն աղուոր մազերը ունենալու համբաւը ունէր. բան մը, ոչինչ բան մը կարծես մոռցուած էր այդ տղոց վրայ, խելքի պզտիկ ցոլք մը, որուն բացակայութիւնը մթին, թոյլ եւ անպէտք կը դարձնէր զիրենք: Այլեւս երկար գործունէութիւնով մը յոգնած` իրենց մեծ հայրերուն արիւնը վատուժ եւ տկար կը քնանար իրենց մէջ, եւ նոյնիսկ կը ծուլանար քիչ մը երանգ դնելու իրենց չափազանց դժգոյն դէմքերուն վրայ. հարստութիւնը, վայելքի դիւրութիւնը մնացածը ըրած էին, եւ այսօր Տիրան արդէն բեռնաւորուած էր իր արիւնը այնպիսի անդարմանելի հիւանդութիւնով մը, որ կ՚արագացնէր ցեղին անկումը: Երբ նարտի խաղը վերջացաւ, երկուքն ալ իրենց մօրը քով եկան եւ սկսան հետաքրքրութեամբ մտիկ ընել զինքը, որ Յակոբին հետ կը խօսակցէր Զարուհիին վրայ: – Ա՜խ, որչափ սիրտս հատաւ, չե՛ս գիտեր, այս ինչ բան էր որ եղաւ, – կը հեծեծէր տիկին Նոյեմի: Յակոբ անմիջապէս հասկցած էր թէ իր ընդունած հրաւէրին պատճառը տիկին Սահակեանի հետաքրքրութիւնն էր Զարուհիի նկատմամբ, գիտէր նաեւ անոր գրեթէ ոխակալ մրցակցութիւնը տիկին Ազնիւի հետ եւ անմիջապէս իր աչքերը ստուերեցան տխրութիւնով. հասկցաւ, որ տիկին Նոյեմի գոհ էր եղածէն եւ հաճոյքով կը ծամծմէր այդ դժբախտ եղելութիւնը, կարելի եղածին չափ ցեխի մէջ թաթխելով իր ներոջը աղջիկը: – Շատոնց է, որ գիտէի, թէ այդ աղջիկը գէշ պիտի վերջացնէ, – կ՚ըսէր գլուխը վէսօրէն բարձրացնելով, – մանկութեան օրերէն ամէն ուզածը կ՚ըլլուէր... Հիմակ ալ մեծցաւ նա ուրիշ բան կ՚ուզէ, բնական է: Իր երկու տղաքը ապշօրէն կը խնդային: – Բայց կարծեմ թէ, – յառաջ եկաւ Յակոբ, – անսովոր եւ անդարմանելի բան մը չկայ: Տիկին Նոյեմի զինքը ընդհատեց քրքիջով մը. – Ի՛նչ միամիտ ես, տղաս, կը կարծե՞ս որ իրենց սիրահարութիւնը դեգերած ըլլայ միայն դաշնակին շուրջը... Յակոբ մինչեւ ականջները կարմրեցաւ. իր ուսին վրայ դեռ ծանրութիւնը կը զգար Զարուհիին գլխուն եւ ինքզինքը վատ կը գտնար բան մը չկարենալ ըսելուն, չկարենալ զայն պաշտպանելուն արիաբար: Ի՞նչ պիտի խորհէր Զարուհի, եթէ հոս ըլլար, ինչքան արժանի էր ինքը արհամարհանքի, միւս կողմանէ` թոյնի պէս կասկածը կը թափանցէր իր երակներուն մէջ եւ մեքենաբար կը կրկնէր մտովի. – Թերեւս... թերեւս... Նոյն միջոցին սպասաւորը օղիին ափսէն ներս մտցուց ու անոր ետեւէն մտան Սարգիս էֆէնդին եւ գիրուկ ծերունի մը, որ տաժանքով կը կրէր իր տկար եւ ծռած սրունքներուն վրայ լայն փոր մը: Տիկին Նոյեմիի փութկոտութենէն Յակոբ հասկցաւ, թէ հարուստ մարդ մըն էր ան, Միքէ էֆէնդին, զոր երբեմն տեսած էր նաեւ իր վարպետին գործատեղիին մէջ. այս մարդը շարունակ կը խնդար եւ զարմանալի հակասութիւն մը կը կազմէր իր մարմնոյն կողմերուն բոլորշիներով Սարգիս էֆէնդիին ոսկրոտ, անկիւնաւոր եւ չոր երեւոյթին հետ: Երբ նորեկները բազմեցան օղիի ափսէին շուրջը, տիկին Նոյեմի շարունակեց ցած ձայնով խօսակցութիւնը Յակոբին հետ. անդին ուրիշ անկիւն մը երկու եղբայրները քաշուած կը խնդային եւ իրենց մարած աչքերուն լպիրշ արտայայտութենէն, իրենց հրճուանքէ խոնաւցած շրթունքներէն Յակոբ գուշակեց, թէ Զարուհին կը մերկացնէին անպատկառօրէն: Հետզհետէ զարմանալի անհանգստութիւն մը եւ տխրութիւն մը պատեց իր միտքը, եւ երրորդ հիւրի մը մուտքէն օգուտ քաղելով, հեռացաւ տիկին Նոյեմիէն եւ առանձին անկիւն մը քաշուեցաւ. քիչ մը ետք իր ներկայութիւնն իսկ մոռցած եւ օղիի յաճախակի գաւաթներէն գլուխնին տաքցած, սկսան խօսակցիլ ազատօրէն ամէն կարգի գայթակղութիւններու վրայ: Նորեկը` միւսիւ Գալուստ, մօտաւորապէս քառասուն տարեկան մարդ մըն էր, որ հակառակ իր գունաւորուած մազերուն եւ թափած ակռաներուն, կը համառէր գեղեցիկ մարդ մնալ. իր խնամուած մօրուքը դժուարաւ կը ծածկէր այտերուն կանխահաս խորշոմները, որոնք ամէն կարգի ծայրայեղութիւններ կը մատնէին. երկու մատնեմատերը ծանրաբեռնուած մատնիներով եւ փողկապը զարդարուած ադամանդով մը, այս մարդը յայտնի էր, թէ իր բոլոր հարստութիւնը իր վրայ կը կրէր. ռտենկոթին խնամքով վրձինուած օձիքը սկսած էր գունատիլ եւ իր շալէ ժիլէն մէկէ աւելի հանուած արատներու հետքերը կը կրէր. չափազանց նիհար եւ երկայնահասակ այս մարդը իր կմախքը պտտցուցած էր ամէն մուտքը կարելի ննջասենեակներու մէջ. կիները խենթ կ՚ելլային իր վրայ. ինչո՞ւ... Ոչ ոք կրնար ըսել, այրերը` ըլլայ բնազդով, ըլլայ գիտակցութեամբ, կ՚արհամարհէին զինքը եւ ոմանք մինչեւ իսկ կը վախնային իր գրեթէ խորհրդաւոր հմայքէն: Առանց որոշ եկամուտի եւ գործի, այս գեղեցիկ մարդը կ՚ապրէր ճոխութեամբ եւ կը մասնակցէր նոյնիսկ մեծահարուստներու թղթախաղին. նախ կասկածով, հետզհետէ վստահութեամբ ընդունած էին զինքը ամէն շրջանակներու մէջ` նշմարելով, որ երբեմն թղթախաղի կարեւոր կորուստներ կը վճարէր առանց շուարումի. իր բոլոր բարեկամներուն մէջ տիկին Նոյեմի այս մարդուն վրայ էր միայն, որ որոշ գաղափար մը չունէր եւ իր պարբերական ցրտութիւնները, վերապահումները եւ համակրութիւնները կը յայտնէին իր տարակոյսները. այդ իրիկուն լամպարներու լոյսին տակ կ՚երեւի միւսիւ Գալուստին ռտենկոթին մաշած կարերը շատ յայտնի եղան, քանի որ տիկին Նոյեմի զայն տեսնելուն պէս իր անդրանիկին դարձաւ անոր հետ խօսքի բռնուած ըլլալու երեւոյթ առնելու եւ նորեկին ձեռք չերկնցնելու համար: Սակայն էֆէնդի ոչ նուազ անտարբերութեամբ ընդունեց զինքը. իր արծուային քիթին երկու կողմերուն խորութեանց մէջ ապաստանող սուր եւ պզտիկ բիբերը, որոնք արժէթուղթերու եւ ոսկիներու վրայ շարունակ նայելէն դեղին, անթափանցիկ բան մը առած էին, ծուլութեամբ պտտցուց միւսիւ Գալուստին վրայ, մինչ Միքէ էֆէնդի, օղիէն կարմրած, ապշութեամբ կը խնդար նորեկին յարգալիր բարեւին: Բախտի ելեւէջներուն վարժուած` միւսիւ Գալուստ բնաւ կարեւորութիւն չտուաւ այդ անհիւրընկալ կերպերուն եւ ֆէսը լաւ մը տեղաւորցնելէ ետքը իր գլխուն վրայ, դէպի տիկին Նոյեմին յառաջացաւ վստահութեամբ. այս մարդուն յատկութիւններէն մէկն ալ – մեծ յատկութիւն մը, որ տիկին Նոյեմիի համար վարկի տեղ կը բռնէր – իր գիտութիւնն էր Բանկալթիի բարձր դասուն մէջ պատահած գայթակղութիւններուն: Իր մտերմութիւնները շատ մը կիներու հետ, թոյլ կուտային իրեն գիտենալ այնպիսի բաներ, որ երկու քոյրեր իսկ իրարմէ պիտի ծածկէին: Թաւիշներու, ադամանդներու, բուրումնաւէտ ճերմակեղէններու տակ ծածկուած լղրճուկ մերկութիւններու, պարկեշտ դիմակներու տակ պահուըտած անպատկառութիւններու գիտակցութիւնը` հակառակ իր իսկ կեղծաւոր եւ խնկարկու բնաւորութեան, տեսակ մը ներողամտութիւն եւ հեգնութիւն տուած էին իրեն, որ տանելի կը դարձնէին հարուստներուն ամէն քմահաճոյքները: Ասկէ զատ իրեն տուած էին նաեւ օձի պէս խայթող եւ թունաւոր լեզու մը, որով կրնար մրցիլ ամենէն չարալեզու կնիկներուն հետ. իր բերանը ինկող մը կարծես կ՚աղտոտուէր, կը լղրճուէր, նոյնիսկ եթէ ինքը չհամարձակէր յայտնի կերպով բամբասելու: Քիչ մը ետքը ուրիշ երկու դրացիներ, միանալով Սարգիս էֆէնդիի օղիի ընկերներուն, ամբողջացուցին անոր սովորական այցելուները, որոնք պէտք կը զգային յաջորդ օրուան սեղանաւորական գործունէութիւնէն առաջ գալու իրենց դարպասը ընելու մեծ սեղանաւորին: Տիկին Նոյեմիի երկու տղաքը, աղջիկներու պէս կը մտնէին կ՚ելնէին եւ պզտիկ ծառայութիւններ կ՚ընէին: Սարգիս էֆէնդի շատոնց է, որ կ՚արհամարհէր իր տղաքը եւ հազիւ թէ իր դեղին անթափանց բիբերը կը բարձրացնէր անոնց վրայ բան մը հրամայելու համար: Այլ սակայն, պէտք է խոստովանիլ թէ` ամէն ջանք ըրած էր անոնց դաստիարակութեան համար. իր տղոցը թոյլ, անառակ եւ ծոյլ կեանքին ծախքերը ըրած էր լայնութեամբ` Եւրոպայի շատ մը քաղաքներուն մէջ, յուսալով, թէ բան մը պիտի ըլլան, բան մը պիտի սորվին, եւ ահաւասիկ այժմ բոլորովին յուսահատած էր. այդ յուսախաբութեան մէջ իր կնոջը պէս դառնութիւն չէր դրեր սակայն, այլ աւելի ճիշտ տեսակ մը արհամարհանք: Եթէ տիկին Սահակեանի ամէն կասկածէ վեր պարկեշտութիւնը չըլլար, պիտի կասկածէր նոյնիսկ անոնց իր զաւակները ըլլալուն: Բայց գործի մարդը երկարօրէն մտածելու իսկ ժամանակ չունէր այս տեսակ բարոյական կարգէ եղող խնդիրներու վրայ: Չափազանց հետամուտ վաստակի` իր նենգաւոր հաշիւները կ՚ընէր խօսած, օղի խմած, կերած եւ նոյնիսկ պառկած ատեն եւ երազին մէջ կը շարունակէր բազմապատկել, բաժնել, կարգադրութիւններ ընել: Այս մտաւոր յարատեւ աշխատութիւնը զինքը նիհար պահած էր: Սակաւակեաց եւ ատենէ մը ի վեր անտարբեր` կիներու նկատմամբ, իր բոլոր առնական կարողութիւնները եւ մոլեռանդութիւնը կենտրոնացուցած էր դրամ դիզելու եւ իր կծիկը խոշորցնելու մէջ: Սակաւախօս եւ գաղտնապահ` իզուր զինքը դարպասողները շրթունքէն կը կախուէին բան մը իմանալու համար, արժէթուղթերու մօտաւոր անկում մը կամ բարձրացում մը. գործողութեանց մէջ անոր ունեցած շարունակական յաջողութիւնները զինքը հեղինակութիւն մը դարձուցեր էին, եւ իր խօսքը մեծ վարկ ունէր ամէնուն աչքին: Յակոբ Մահտեսեան, իր անկիւնին մէջ քաշուած, տխրօրէն կը դիտէր բոլոր այդ դէմքերը եւ ինքն ալ մտքէն հաշուեկշիռը կ՚ընէր անոնց բարոյական արժէքին. բոլոր այդ շնորհքով մարդիկը, որ զիրար ճանչնալով իսկ ներքնապէս, տեսակ մը գաղտնի համաձայնութեամբ զիրար կը յարգէին ամէնուն ներկայութեամբ, իրեն ուղիղ եւ անկեղծ հոգին կը խրտչեցնէին: Յանկարծ աչքին առաջքը եկաւ Զարուհին, անդին Սկիւտարի տան մէջ իր դժբախտութեանը եւ արցունքներուն հետ առանձին, որովհետեւ իր սիրտը տալու համար, այս կարգի շնորհքով մարդ մը չէր ընտրած, զգաց նաեւ, թէ ինչպէս այդ ազգականները, անոր ծնողքն իսկ, աւելի պիտի ընտրէին, կոխոտելով անցնիլ անոր սրտին վրայէն, քան թէ այդ համաձայնութիւնը վրդովող արարքով խանգարել իրենց ընկերական ներդաշնակութիւնը: Ուրիշ աւելի տարտամ եւ վարանոտ մտածումներ իրար խառնելով, Յակոբ մեծ տխրութիւն մը զգաց եւ բոլորովին զղջաց եկած ըլլալուն: Հիւրերը եւ տիկին Նոյեմի զինքը այլեւս բոլորովին մոռցած կը թուէին, մանաւանդ որ ինքը օղի բնաւ չկրնալով խմել, չէր մօտիկցած իսկ անոնց, բայց սենեակին մէջ տարածուած ծուխէն պզտիկ գլխու պտոյտ մը ունեցաւ եւ զգաց, որ ուղեղը կը թմրէր մեղմօրէն եւ հոգիին մէջ դարձեալ վայելքի եւ սիրոյ տարտամ զգայնութիւններ եւ ըղձանքներ կը պտուտքէին՝ խռովքով եւ երազանքով օրօրելով զինքը: Անգիտակցաբար աչքերը սեւեռած էր դիմացի պատը գրեթէ բոլորովին ծածկող պարսկական գորգի մը ձիւնեղէն միջուկին, որուն վրայէն մարած գոյներով նրբին գիծեր, ներդաշնակ կորութիւններ կազմելով, իրարու կը միանային եւ կը բաժնուէին յաջորդաբար, սքանչելի արապէսկ մը կազմելով, որուն ճկուն ոստերուն վրայ առասպելական եղնիկներ կը մագլցէին դէպի վերը մութ կապոյտ եզերքին վրայ թառող նուաղկոտ եւ գունագեղ սիրամարգերուն: Նոյն միջոցին քղանցքի շրշիւն մը լսեց եւ անմիջապէս զգաց տիկին Նոյեմիի գաղջ մարմինը ուսերուն ետեւ: Մեքենաբար անոր դարձաւ. – Ի՞նչ կ՚ընես հոս մինակդ, – ըսաւ տիկին Նոյեմի բարեկամաբար եւ հոն մօտը նստեցաւ թիկնաթոռի մը վրայ: Այրերը բարձրաձայն գործի վրայ կը խօսէին, միայն միւսիւ Գալուստ, բամբասանքի մը հոտը առնելով, երբեմն-երբեմն իրենց կը նայէր: Յակոբ չկրնալով անմիջապէս պատասխանել, տիկին Նոյեմի խորհրդաւոր ձեւ մը առաւ եւ աւելի թիկնաթոռը մօտիկցնելով Յակոբին, ըսաւ կեղծ զգացեալ ձայնով մը. – Իմացայ, որ, Յակոբ, Զարուհին ձեր տուն է եղեր, իրա՞ւ է: Յակոբ հաստատական նշան մը ըրաւ: – Իմ ուրիշներու քով ըրած ծանր խօսքերուս մի նայիր, Յակոբ, ինծի անանկ կը վայլէ, որ ինքզինքս խիստ ցուցնեմ մեր ընտանիքին պատիւին վնասող որեւէ բանի մը, բայց երկու օր է, որ չես գիտեր ինչպէս անհանգիստ էի… Բայց որովհետեւ Յակոբ բնաւ բան մը չէր ըսեր, տատամսած եւ չկրնալով հասկնալ տիկին Նոյեմիի անկեղծութեան աստիճանը, անիկայ շարունակեց պահ մը լռութենէ ետքը. – Աննիկը ի՞նչ կ՚ըսէ կոր, խեղճ աղջիկը կարծես թէ հոգ չունի, այդպիսի ծանր կացութիւն մը կը բեռցնեն իր վրայ: – Բայց տիկի՛ն… – Ինքը ի՞նչ վիճակի մէջ է, կուլա՞յ կոր: – Իրաւամբ չեմ հասկնար, տիկին, – ըսաւ Յակոբը որոշ ձայնով մը, – ճշմարտիւ չեմ հասկնար, թէ բան մը որ ամէն երիտասարդ աղջիկներու կրնայ պատահիլ, որ հաւանաբար որեւէ լուրջ հետեւանք չպիտի ունենայ, այնքան զբաղեցնէ եւ անհանգիստ ընէ ձեզ… Տիկին Նոյեմի հեգնութեամբ իրեն նայեցաւ: – Տղա՛յ, կը կարծե՞ս որ… քեզի այդպէս հաւատացուցին կ՚երեւի… Ես որոշ աղբիւրէ իմացայ, որ… Տիկին Նոյեմի նստած տեղէն բարձրացաւ եւ բան մը փսփսած Յակոբի ականջին եւ յետոյ գլուխը շարժեց նշանակիչ ձեւով մը: Յակոբ այնպէս մը շառագունեցաւ յանկարծ, որ իր աչքերը լուսեղէն ողողումի մը մէջ կուրցան, բառեր մրմնջեց, որոնց իմաստը կը խուսափէր իր իսկ մտքէն, եւ օդին մէջ մէկ-երկու թեւի շարժումներ ըրաւ, բողոքի, զայրոյթի, յուսահատութեան շարժումներ: Յետոյ տենդագին, արիւնը գլուխը խռնուած, ոտքի ելաւ իր դողդոջուն սրունքներուն վրայ, եւ հրաժեշտ պիտի առնէր տիկին Նոյեմիէն, երբ իր ետեւ տեսաւ միւսիւ Գալուստը, որ չէր գիտեր երբ եկած էր իր մօտ եւ որ ամէն բան լսած ըլլալու էր, որովհետեւ մասնաւոր ժպիտով մը իր վատառողջ մարդու սուր եւ մանիշակագոյն լեզուին ծայրը արագ-արագ դուրս կը հանէր եւ շրթունքներուն կը քսէր, ինչ որ իր քով մեծ գոհացումի նշան էր: – Ինչո՞ւ կ՚ելլաս, Յակոբ, ճաշի չե՞ս մնար, – ըսաւ տիկին Նոյեմի թոյլ ձայնով մը: – Ո՛չ, – ըսաւ Յակոբ որոշապէս: Տիկին Նոյեմի իր պարարտ եւ անուշահոտութիւններով խոնաւ ձեռքը երկնցուց: Յակոբ տարտամ մնաք բարով մը ըսելէ ետքը ամէնուն, գրեթէ գլտորեցաւ սանդուղներէն վար եւ փողոց նետեց ինքզինքը: Տենդոտ եւ արագ քայլուածքով մը գնաց մինչեւ Շիշլի, առանց խորհելու, առանց դասաւորելու իր վրդովուած մտքին գաղափարները: Այդ միջոցին միտքէն իսկ չանցաւ, թէ տիկին Նոյեմիի խօսքերը բամբասանքներ էին, հազիւ թէ կասկածի մը վրայ հիմնուած, եւ որոնց միակ նպատակն էր վարկաբեկել իր ներոջը աղջիկը, որուն ընտանիքին համար անգիտակից եւ բնազդային հակակրութիւն մը կը զգար: Յակոբ այդ միջոցին կարող չէր իրերը եւ անձերը դատելու իրենց բուն արժէքին մէջ. միւս կողմանէ իր քաշած կեանքը թոյլ չէր տար խորհելու, թէ շատ մը ուրիշ սալոններու մէջ ալ լեզուի ծայրով տիկին Նոյեմիներ սոյն կարգի ոճիրներ կը գործէին, առանց իրենք իսկ անդրադառնալու ըրածներուն, ընդհակառակն, իրեն համար ասիկայ յայտնութիւն մը թուեցաւ, դառն, կսկծալի յայտնութիւն մը, ու նոյն վայրկեանին միայն հասկցաւ, թէ ինչ բուռն, անդիմադրելի սիրով մը կը սիրէր իր ազգականուհին: Բոլոր դժբախտներուն պէս կարծեց, թէ իր կացութիւնը բացառիկ եւ դժնդակ կացութիւն մըն էր եւ իր հոգին ճանչցաւ յանկարծ բոլոր այն մեծ` դժբախտութիւններու եղերական եւ հեշտալի գալարումները: Ու գիշերին մէջ քալեց այդպէս մտրակուած ցաւէն, աչքերը արցունքով ողողուած, այնքան տաք, այնքան տաք, որ այտերը կ՚այրէին անոնցմով, առանց զգալու անօթութիւնը, ցուրտը եւ միայն տիրապետուած միամիտ փափագովը լեռները իյնալու եւ հին աշուղներու պէս մարդոցմէ եւ բնակութիւններէ հեռու ողբալու իր սրտին անմխիթարելի եւ սպանող զգացում մը: Այլ սակայն լեռներէն եւ սարերէն անդին անդառնալի թափառումներու խորհած ատեն իսկ իր քայլերը մեքենաբար զինքը իր տունը տարած էին: Երբ իր սենեակին մէջ մինակ մնաց, իր գոռացող եւ ըմբոստ ցաւին յաջորդեց տեսակ մը զգայազրկութիւն. տխմարած եւ ինքզինքը մոռցած, գլուխը ձեռքերուն մէջ առաւ եւ մնաց երկար ժամեր, որոնց միջոցին առանց աչքերը թարթափելու կը շարունակէր արտասուել: Յետոյ, առանց հանուելու, յոգնութենէ եւ ջլատումէ յաղթուած, երկնցաւ անկողնին վրայ եւ ամբողջ գիշեր անցուց այդպէս ցուրտ սենեակին մէջ, հիւանդագին ջերմութեան մը մէջ, մինչեւ որ լուսանալէ ետքը խորունկ քնացաւ: Երբ հետեւեալ օրը, կէսօրի մօտ, արթնցաւ, ժամանակի տեւողութեան զգացումը մոռցած էր եւ մեծ ջանքեր ըրաւ մտաբերելու նախորդ օրուան պատահածը իր բոլոր մանրամասնութիւններուն մէջ: Իրաւամբ իր գլխուն մէջ չէին սղմեր տիկին Նոյեմիին խօսքերը, եւ ինքզինքին կը հարցնէր, թէ իրա՞ւ են: Վերջապէս, որոշեց Սկիւտար երթալ եւ Աննիկին ըսել ամէն բան: Յանկարծ մտաբերեց նաեւ նախորդ առտուն Աննիկին խօսքերը. արդեօք ա՞ն ալ գիտէր, արդեօք Զարուհիին պարագայի՞ն ակնարկել կ՚ուզէր շուարած խեղճ աղջիկը: Բայց չէ՛, այդ ձեւով տեսարաններ առաջին անգամը չէր, որ Աննիկ կ՚ընէր իրեն, որոնք հետզհետէ յաճախադէպ կ՚ըլլային, քանի անիկայ մերաքլը ջղային կը դառնար յառաջացած տարիքին պատճառաւ: Երբ Յակոբ ոտքի ելաւ արդուզարդը կարգի դնելու եւ մեկնելու, զարմանալի ծանրութիւն մը զգաց, իրեն թուեցաւ, թէ չպիտի կարենար շարժիլ, մեկնիլ. միեւնոյն ատեն կոկորդին մէջ սեղմում մը ունեցաւ, որ քանիցս հազալ տուաւ իրեն. բայց իր բարոյական կացութիւնը այնպէս մը սեւեռեալ էր Սկիւտար երթալու գաղափարին, որ ուշադրութիւն իսկ չըրաւ եւ հապճեպով պատրաստուելէ ետքը մեկնեցաւ տունէն: Ընդարձակ ննջասենեակին մէջ Յակոբ անկողնին մէջ երկնցած եւ գլուխը բարձին, աչքերը ծուլօրէն կը պտտցունէր արեւի ճառագայթներուն վրայ, որ փետրուարի վերջին օրերուն անակնկալ եւ կանխահաս գարունի մը շնորհը կ՚ընէր: Ապաքինման երկար օրեր կ՚անցընէր այսպէս, ծանր հիւանդութիւնէ մը ետքը, զոր ցրտառութիւն մը միացած հոգեկան մեծ տագնապներու պատճառած էին իրեն: Իր տենդերէ եւ ջղային տագնապներէ ընդարմացած ուղեղը հետզհետէ կ՚արթննար կեանքին. երբեմն հաճելի յիշատակ մը իր թոյլ դիմագծերուն վրայ ժպիտ մը կ՚ուրուագծէր, ինչպէս երբեմն ալ յօնքերը կը կծկուէին եւ իր եղնիկի երկայն կտրուած աչքերը կը լցուէին տխրութիւնով. աւելի նիհարացած եւ նկուն իր ճերմակ շապիկին մէջ, երիտասարդ մարտիրոսի միստիկ երեւոյթ մը ունէր, դէմքը վերջացած խարտեաշ մօրուքով մը, որուն թելերը, կարծես աւելի բարակ, կ՚ոսկեզօծուէին արեւէն: Դիմացը` պատուհանին երկուքի բաժնուած վարագոյրներուն մէջտեղէն Չամլըճայի մանիշակագոյն կողերը կը բարձրանային, դեռ բոլորովին զուրկ կանանչէ եւ տեղ-տեղ բեռնաւորուած մացառուտ եւ սեւ բոյսերով: Կարմիր հողեր, ժայռոտ եւ ամուլ, կը ցցուէին ասդին անդին եւ արեւին ճառագայթները կը խաղային անոնց հետ բեկբեկ ճաճանչներով եւ հազիւ թէ կրնային փարատել մացառներուն երկնցած եւ մթին շուքերը: Յակոբ սանդուղներուն վրայ բազմաթիւ ոտնաձայներ լսեց եւ դէմքը դարձուց դէպի դուռը, դժուարաւ շտկուելով իր անկողնին մէջ: Րոպէ մը ետքը երիտասարդ նորահաս բժիշկ մը, տոքթեօռ Մանիսեան, որ զինքը ճարտարութեամբ խնամած էր, ներս մտաւ Աննիկին հետ: – Բարի լոյս, Յակոբ էֆէնդի... – Բարի լոյս, տոքթեօռ, – ըսաւ Յակոբ դէպի բժիշկին դառնալով ժպտուն: – Է՜հ, կ՚երեւի այսօր սեւ մտածումները թռեր գացեր են, որովհետեւ զգալի կերպով լաւ կը տեսնեմ կոր ձեզ: Յակոբ տարտամ շարժում մը ըրաւ ձեռքով, այնքան հաճելի էր ապրիլ երկայն ձմեռէ մը ետքը արեւին առաջին ճառագայթներէն տաքցած եւ հոգին թրթռուն այն շատ մը անսահմանելի զգայութիւններով, որ փափկացած ջիղերը կուտան ընդհանրապէս ապաքինման մէջ եղող հիւանդներուն: Իրենց քով Աննիկ, զգալի կերպով ծերացած, որպէս թէ քանի մը տարիներ անցած ըլլային անոր պզտիկ եւ մոխրագոյն գլխուն վրայէն, մռայլ եւ տրտում կը կենար. երբեմն երկչոտ խանդաղատանք մը կեանքով կը լեցնէր անոր մարած աչքերը, բայց շուտով կ՚անցնէր ասիկայ, եւ գլխուն շարժումը, կասկածի եւ հեգնութեան շարժում, այլեւս չէր դադրեր բնաւ եւ իրեն ամբողջ անձին դեդեւուն երեւոյթ մը կուտար: Յակոբին երկար հիւանդութեանը եւ ապաքինմանը միջոցին զայն խնամած էր մեքենաբար, մանրամասնօրէն հետեւելով բժիշկին պատուէրներուն, բայց հոգին այլուր, զբաղած եւ գրաւուած էր տարբեր եւ ամէնուն անծանօթ մտմտանքով մը: Ընդհակառակն, Զարուհի անմիջապէս մոռցեր էր ցաւը, իր արցունքները, իտալացին եւ քաջութեամբ հսկած էր Յակոբին քով. իր զգայնամոլ եւ յուզմունքի ծարաւի հոգին յագուրդ գտած էր վտանգին ճակատելու յանդգնութեանը մէջ: Հիւանդութեան երկար օրերու ընթացքին` Յակոբ իր արթուն վայրկեաններուն անդրադարձած էր, թէ տիկին Նոյեմիի բամբասանքները որքան անտեղի էին: Այս մտածումը կազդուրած էր զինքը եւ աւելի եռանդով, իր հիւանդ եւ անցնելու վրայ եղող հոգիին բոլոր տենդովը եւ խանդովը փարած էր երիտասարդ աղջկան: Տոքթեօռ Մանիսեան ուշադրութեամբ կը քննէր Յակոբը` ականջը դրած կռնակին: – Քիչ մը հազա, հիմա շունչ մի առնէր: – Եւ մատի պզտիկ հարուածներ տալով ուսին, նշանացի կ՚ապահովցնէր Աննիկը, որ անձկութեամբ կը սպասէր քննութեան արդիւնքին. յետոյ կրկին-կրկին մտիկ ընելէ ետքը, ձեռքը բարեկամաբար Յակոբին ուսին դրած ըսաւ. – Ահաւասիկ, բարեկամ, այլեւս ամէն վտանգէ զերծ ես, քիչ մըն ալ հանգիստ, երկու շաբաթի չափ, եւ եթէ օդերը այսպէս շարունակեն, կատարելապէս կ՚առողջանաս: Դռան վրայ թեթեւ հարուածներ իրենց ուշադրութիւնը դարձուցին: – Մտէ՛ք, – ըսաւ Յակոբ, հարուածները ճանչնալով: Զարուհի երկչոտութեամբ իր խարտեաշ գլուխը ներս մտցուց եւ անձկութեամբ նայեցաւ բժիշկին: – Եկէ՛ք, օրիորդ, կրնաք մտնել, ըսաւ տոքթեօռը ձեռքը երկնցնելով, որուն շարժումին մտերմութիւնը անհաճոյ կերպով զարմացուց Յակոբը: Բայց, երբ երիտասարդ աղջիկը իր անկողնին վրայ ծռեցաւ եւ գրեթէ շունչը շունչին զինքը շնորհաւորեց իր լաւ վիճակին համար, զոր Աննիկ նախապէս հաղորդած էր իրեն, այնպիսի հեշտագին զգացումով մը իր երակները ողողուեցան, որ իր թեթեւ մը ցցուած այտերը կարմրեցան տենդագին ջերմութիւնով մը եւ մազերուն արմատներն քրտինքի կաթիլներ բողբոջեցին: Յետոյ գրեթէ ինքզինքէն ելած եւ դէմ ծամածռած ջղային գալարումով մը, դեռ կմախքի պէս վտիտի ձեռքերը դրած Զարուհիին ձեռքերուն մէջ եւ իր դժգոյն շրթունքներով անգիտակից բառեր մրմնջեց, որոնց նշանակութիւնը եւ ճշմարիտ յուզումը Զարուհի զգաց անգիտակցաբար, անոր սեւ եւ մելամաղձոտ աչքերուն տագնապալի տխրութենէն: Որքան ալ արագ անցաւ ասիկայ, եւ Յակոբին դէմքը, թէեւ մասամբ մը, ծածկուած էր Զարուհիին գլխէն, բժիշկը եւ Աննիկ իրարու երես նայեցան եւ կարծես իրարմէ սպասեցին բացատրութիւնը: Քիչ մը ետքը երեքն ալ բոլորուած հիւանդին անկողնին շուրջը, կը խօսակցէին բռնի զուարթութեամբ: Երբեմն բժիշկին աչքերը, զմայլանքով լեցուն, կը դառնային Զարուհիին հասակին եւ անոր ոսկեզօծ խարտեաշ սքանչելի գլխուն. անոր մութ կապոյտ աչքերը գոհարներու պէս կը նշուլէին ցորենագոյն եւ տաք մորթին վրայ: Երբեմն Զարուհի պչրանքով կը ժպտէր անոր, եւ իր շրթունքի անկիւններուն փոսիկները կը խորանային եւ աւելի հրապուրիչ կը դարձնէին դիմագիծներուն գեղեցկութիւնը, որոնց վրայ կարծես լոյսը եւ ստուերը փայփայանքով կ՚անցնէին եւ մասնաւոր ներդաշնակութեամբ մը կը խառնուէին իրարու: Աննիկ Յակոբին հետ խօսքի բռնուած էր, երբ բժիշկը ոտքի ելաւ մեկնելու համար եւ հրաժեշտ առնելէ առաջ Զարուհիին հետ պատուհանին մօտեցաւ. դուրսի շքեղ գիւղանկարին վրայ կը խօսէին, բայց յանկարծ իրենց ձայնը մեղմացաւ եւ անլսելի դարձաւ. եւ մինչ Յակոբ, առանց մտիկ ընելու Աննիկին խօսքերուն, իր ցաւագին աչքերը կը սեւեռէր դիմացը` պատուհանին առաջքը խօսակցող զոյգին վրայ, Զարուհի պչրանքով գլուխը շարժեց եւ աչքերը դարձնելով բժիշկին, իր թարմ եւ լեցուն շրթունքներովը ժպտեցաւ երկարօրէն: Իրիկունը, երբ Յակոբ առանձին մնաց, ժամերով խորհեցաւ Զարուհիին վրայ. այդ աղջկան առեղծուածային հոգին բարութիւնով, անձնուիրութեամբ, պչրանքով եւ հեշտասիրութեամբ խառն, զինքը կը շփոթեցնէր. հիմակ այլեւս վստահ էր, թէ իտալացին մոռացուած էր բոլորովին: Յակոբ դեռ շատ անփորձ էր եւ միամիտ լաւատեսութիւն մը ունէր` անդրադառնալու համար տեսակ մը կիներու մոռացումի սքանչելի յատկութեան վրայ, որով իւրաքանչիւր սիրային արկածէ ետքը անոնց սիրտը կը վերածնի եւ կը թարմանայ կոյս սրտի մը պէս, եթէ ուրախ էր, որ Զարուհիին սրտի մէջ իր կորսնցուցած սիրոյն հետքը չէր մնացած – որուն համար ինքն իսկ տեսած էր, թէ ինչչափ արցունք թափած էր, – միւս կողմանէ այս պարագան վախ կը պատճառէր իրեն. մէկէն, բնազդային կարողութիւնով մը, ըմբռնեց, թէ Զարուհիին սիրտը պարապ չէր կրնար ըլլալ եւ թէ պչրանքի ու դարպասուելու վարժուած անոր զգայարանքները չէին կրնար ծոյլ եւ հանդարտ մնալ: Հիմակ որ իր հիւանդ մարդու նուաղկոտ հոգին բոլորովին ողողուած էր այդ կեանքով եւ հեշտանքով բաբախուն աղջկան սիրովը, տարտամօրէն կը զգար, թէ երբեք անոր մութ կապոյտ աչքերը իրեն չպիտի ժպտէին այնպէս, ինչպէս բժիշկին ժպտացած էին ցորեկը, պատուհանին առաջքը: Այլ սակայն, ի՜նչ արեւ, որուն ջերմութեան եռանդագին կը փափագէր, որուն լոյսէն առկախ մնացած էր իր դեդեւուն եւ անցնելու վրայ եղող կեանքը, եւ ահա ցաւեցաւ առողջացած ըլլալուն, երկարօրէն կարօտով յիշեց այն տագնապալի գիշերները, ուր իր կեանքը վտանգի մէջ ըլլալուն, Զարուհի իր բոլոր անձին երիտասարդ արիութիւնովը մաքառած էր հիւանդութեան դէմ. այդ պայքարը մոռցնել տուած էր իրեն մեղկը եւ թուել կեանքի մէջ ծաղկող հեշտասիրութիւնները եւ Զարուհիին մտածումը սեւեռած էր իր վրայ. հիմա որո՞ւ գացած էր այդ մտածումը, հիմա իր ննջասենեակին մէջ արթուն մնացած Զարուհի որո՞ւ վրայ կը խորհէր եւ իր միտքը կ՚օրօրէր սիրազեղ բառերու ներդաշնակութիւնովը: Տոքթեօռ Մանիսեանի սիլուէտը կ՚ուրուագծուէր իր տատամսող մտքին առաջքը, եւ Յակոբ դեռ տկար իր ծանր հիւանդութենէն` բուռն կիրքեր կը զգար, ատելութեան տագնապներ, որ զինքը քրտինքով կողողէին եւ սրտի այնպիսի բաբախումներ կը պատճառէին, որ ինքը անոնց զարկը կը լսէր որոշապէս իր դղրդուած էութեան մէջէն, իբր թէ իր մարմինէն անկախ աղմուկ մը ըլլար: Երբեմն կը յիշէր նաեւ տիկին Նոյեմիին այցելած իրիկուան յուզումները, իր ըմբոստացումը, ցաւերը. որքան հեռու էին սակայն ասոնք. իմացած էր նաեւ Աննիկէն, թէ Բերայի մէջ Զարուհին չարաչար կը բամբասէին եւ դեռ կը խօսէին դաշնակի ուսուցչին հետ ունեցած սիրային խնդրին վրայ, ու ինքը միայն գիտէր, թէ իտալացին իր յաջորդը ունեցած էր ու յաջորդներ թերեւս: Իր բուռն կիրքին մէջ նախատելի բառեր կուգային շրթունքին Զարուհիին համար, որոնց սաստկութենէն ընկճուած կ՚իյնար բարձին վրայ, իբր թէ այդ նախատինքները ընդունողը ինքն ըլլար. իր երակներուն մէջէն ալ ան կը զգար Սարգիս ամիրային հեշտասէր բուռն եւ խիզախ արիւնին տրոփիւնը եւ ինքզինքը մինակ ու լքուած զգալով, այրիացած ամէն հեշտանքէ եւ հաճոյքէ, բրտութիւններու փափագը կ՚ունենար, յանկարծ երթալու եւ ինքզինքը յայտնելու իր կոյր եւ անսանձելի սիրոյն մոլեռանդութեամբ անզուսպ եւ վայելքի ծարաւի աղջկան: Բայց կանթեղին պլպլացող լոյսին տակ, իր տենդէ եւ յուզմունքէ կարմրած դէմքը յանկարծ կը դժգունէր եւ իր ճերմակած շապիկին մէջ երիտասարդ մարտիրոսի նման կ՚իյնար բարձին վրայ, նկուն, վտիտ, իր անսահման սիրոյ ծարաւի շրթունքներուն գորովանքի բառեր մրմնջելով: Անկեց քանի մը օր ետքը, Յակոբ դեռ ինքզինքը չէր կրցած գտնել, հակառակ բժիշկին լաւատես գուշակութիւններուն. չափազանց անարիւնութիւնը, միացած ջղայնոտ եւ տխուր վիճակի մը, զինքը թոյլ եւ անկորով կը դարձնէին: Զարուհիին վարմունքը բժիշկին հետ այլեւս կասկածի տեղի չունէր իրեն համար. գիշեր ցերեկ իր հոգեկան ցաւը որոճալով ապաքինման փափուկ ժամանակին մէջ` կարծես թէ իր մէջէն ապրելու կամքը մարեցուցած էր: Նոյնիսկ իր սիրելի Աննիկը զինքը մոռացած կը թուէր: Երբեմն ժամերով մինակ կը մնար, որուն միջոցին հազիւ թէ Զարուհի անուշադիր, միտքը զբաղած ուրիշ տեղ, կուգար եւ փետուրի մը պէս պտուտքելով, կ՚անցնէր, կ՚երթար, միավանկերով պատասխանելով իր զգուշաւոր հարցումներուն: Իսկ Աննիկ բոլորովին ուրիշ եղած էր. պառաւ աղջիկը զգալի կերպով փոխած էր իր ապրելու եղանակը. հագուստները հինցած եւ նոյնիսկ աղտոտուած, չէին փոխուեր. առջի օրը նոյնիսկ պատռուածք մը նշմարած էր անոր կօշիկին վրայ. դառն մտածումները միտքը կը պաշարէին. արդեօք խեղճ աղջկան ունեցած դրամագլուխը վտանգուա՞ծ էր: Գիտէր, որ Աննիկի դրամը Սարգիս էֆէնդիի քով էր... բայց ինքը բաւական կը ճանչնար Սարգիս էֆէնդին, գիտէր, որ չափազանց խոհեմ իր դրամին համար, անփութօրէն կը տրամադրէր ուրիշներունը իր սեղանաւորական ձեռնարկութիւններուն մէջ: Համբաւ հանած բժիշկներու պէս, ամէն մարդ միայն այդ կարգի ձեռնարկներու մէջ, ըստ բախտի պատահած յաջողութիւնները կը յիշէր, որով քանի մը էսնաֆ մարդիկ հարստութեան տէր եղած են եւ ոչ ոք կը մտաբերէ զոհուածները: Բայց Աննիկ անոր քոյրն էր վերջապէս, որքան ալ այդ հաշիւով պարարտացած մտքերուն համար բնական կապերը կարեւորութիւն չունենան, Սարգիս էֆէնդիի համար խնդիրը տարբեր էր. ուշ կամ կանուխ Աննիկին ժառանգորդը ինքն էր` հետեւաբար, իրեն յանձնուած դրամը իրը կը նկատուէր: Այս գաղափարը աստիճան մը ամոքեց Յակոբը, բայց անմիջապէս յիշեց, որ Սարգիս էֆէնդի, իր սովորութեան հակառակ, քանիցս Սկիւտար եկած էր: Օ՜հ, բաւական անխելք չէր կարծելու համար, թէ զինքը տեսնելու եկած էր մեծահարուստ ազգականը. նշմարած էր նոյնիսկ, որ անիկայ մտահոգ եւ սրտնեղ երեւոյթ մը ունէր, որ կը կնճռոտէր անոր նիհար դէմքը վերջին հապճեպ այցելութեան պահուն: Այս բաներուն վրայ կը մտածէր գիշեր մը, երբ քովի սենեակէն, ուր Աննիկը կը քնանար, ոտնաձայներ լսեց: Այն օրը ցերեկին նշմարած էր, որ խեղճ պառաւ աղջիկը հիւանդ կ՚երեւէր. իր փութոտուած դէմքին ծալքերուն մէջ վիշտը հանդարտ եւ անվերջ կ՚արտայայտուէր որոշ կերպով. աչքերը իրենց փայլը կորսնցուցած էին երկայն ատենէ ի վեր, եւ Յակոբ բոլորովին համոզուեցաւ, թէ Աննիկ գրեթէ ամօթալի խեղճութեան մը մէջ կ՚ապրէր, հագուստները կը հիննային, գունաթափ կ՚ըլլային եւ չէին նորոգուեր: Այնքան խնամոտ նախապէս իր համեստ արդուզարդին` Աննիկ հիմա զարմանալի անհոգութիւն մը ունէր իր անձին խնամքին համար, օրեր կային, որ մազերն իսկ չէր սանտրէր, եղունգները, երկնցած եւ սեւցած, կը կոտրտէին իր չոր մատներուն ծայրը: Արդեօք իր հիւանդութի՞ւնն էր պատճառը այս անհոգութեան: Բայց ապաքինման երկար օրերուն ոչ միայն Աննիկին վարմունքը չէր փոխած, այլ նոյնիսկ օրէօր զգալի կերպով կը վատթարանար: Համր ոտնաձայներ եւ թեթեւ աղմուկներ, որոնք զգուշաւոր շարժումներէ յառաջ կուգային, իր ուշադրութիւնը դարձուցին քովի սենեակը. աւելի աղէկ հասկնալու համար ելաւ նստեցաւ անկողնին մէջ: Քիչ մը ատեն լռութիւն տիրեց, յետոյ Յակոբ որոշապէս լսեց, որ դարան մը կը գոցէին, դանդաղ կռնչիւն մը, որ ցերեկուան մէջ անլսելի պիտի ըլլար: Իր գունաթափ դէմքին վրայ քրտինքը կաթիլ-կաթիլ կը պաղէր եւ ըլլայ սենեակին ցուրտէն, ըլլայ իր տենդէն, շրթունքը չորցած` կը ցաւէր իր դէմքի ամէն շարժումներուն: Կրկին թեթեւ թմրութիւն մը աչքերուն կոպերը ծանրացուց եւ ֆիզիկական անհուն պէտք մը զգաց հանգչելու ու վայելելու քանի մը ժամուան քունի մէջ անէանալու սփոփանքը: Բայց հազիւ թէ գլուխը բարձին դրած էր` անկումի մը խուլ աղմուկը ընդոստ արթնցուց զինքը եւ առանց մտածելու ուզեց անկողնէն նետուիլ, բայց իր թոյլ եւ ապիկար սրունքները չկրեցին իր մարմինը եւ քիչ մնաց իր կարգին իյնար անկողնէն վար. ուժաթափ եւ դժգոյն, գրեթէ նուաղած ինկաւ բարձին վրայ եւ պահ մը ականջներուն բզզիւնը, սրտին արագ բաբախումները եւ անդամներուն ջլատման զգացումը որով կարծես ամբողջ մարմինը կը քայքայուէր եւ անդամները կը քակուէին իրենց յօդուածներէն, զինքը անկարող դարձուցին որեւէ շարժման. երբ ինքզինքին եկաւ` միտքը պաշարուած յիմարական մտածումներով, բռունցքը զարկաւ պատին ու մտիկ ըրաւ: Նախ որեւէ ձայն չլսեց, յուսահատօրէն պատուհանին նայեցաւ, դուրսը մթին գիշերն էր եւ երկուքի բաժնուած վարագոյրներէն անդին, անծալ սեւը կը տարածուէր վիհի մը պէս: – Ինչչափ գիշերը երկար է, Աստուածս, – մրմնջեց եւ իր ձայնն իսկ տեսակ մը սարսափ ազդեց իրեն: Կանթեղին դողդոջուն լոյսը բեկբեկելով կ՚անցնէր կարասիներու վրայէն եւ անոնց շարժուն երեւոյթ մը կուտար, կապոյտ առաստաղին վրայ ճերմակ ձողիկներու ուղիղ գիծերը կարծես կը դեդեւէին եւ իրարու կը խառնուէին. եւ յանկարծ կռնակն ի վար վախի սարսուռ մը զգաց. խելայեղ եւ սարսափած մթութենէն եւ լռութենէն, ուզեց կրկին կանգնիլ եւ պոռալ, օգնութեան կանչել, բայց անդամները չհպատակեցան կամքին, եւ ինքզինքը անդամալոյծ զգաց եւ մեռելի պէս պաղ` տակնուվրայ եղած անկողնին մէջ: – Աննի՛կ, Աննի՛կ... Յանկարծ Յակոբ զսպանակէ մղուածի պէս կանգներ էր անկողնին մէջ. քովի սենեակէն ոտնաձայներ կը լսէր դարձեալ, եւ կռնչիւնը գիշերուան լռութեան մէջ կ՚երկարաձգուէր, իբր թէ զգուշութեամբ դարան մը բանային. հիմա Յակոբ, իր վերագտած ֆիզիկական ուժէն օգուտ քաղելով, կը զարնէր պատին, որուն արձագանքը երկար ատեն կը թնդար օդին մէջ: Յուսահատուած, անկարող, մտիկ կ՚ընէր իր հարուածներուն արձագանքին, որուն կը յաջորդէր կատարեալ լռութիւն. երբեմն հեռուէն, ցուրտէն հալածուած շունի մը լալիւնը կը հեծեծէր գիշերին մէջ, ինչպէս նաեւ գիշերապահին ճոկանին խուլ աղմուկը, որ անցնող ժամերը կը հնչէր քնացած գիւղին մէջ: Յակոբ, իր ոտքի ելնելու անկարողութենէն կատաղած, համակերպեցաւ մինչեւ առաւօտ սպասել, երբ իրեն թուեցաւ, որ քովի սենեակի ոտնաձայները կը յառաջանային դէպի իր դուռը. յետոյ` որոշակի լսեց դուրսը սրահին մէջ անոնց շշուկը, որ կը մօտենար հետզհետէ: Վայրկեան մը ետքը իր սենեակին դուռը կը բացուէր վերջապէս: Աննիկ յամրօրէն իր մօտ եկաւ: – Ի՞նչ կայ, Յակոբ, ինձի վախցուցիր: – Աւելի դուն ինծի վախցուցիր, քանի գիշեր է որ կը լսեմ ոտնաձայներդ: Այս ժամուն ինչո՞վ կը զբաղուիս, Աննի՛կ, դուն հոգ մը, վիշտ մը ունիս, աւելի լաւ չէ՞ ինձի ըսել ամէն բան, թերեւս, ո՞վ գիտէ, կարենամ բան մը ընել: Պառաւ աղջիկը տարակոյսով գլուխը շարժեց եւ լուռ մնաց: Այն ատեն, Յակոբ այլայլած տեսաւ, որ իր դէմը կօրաքամակ պառաւ մը կար. արդարեւ Աննիկ անկողնէն ելած եւ, հակառակ ցուրտին, կիսամերկ վիճակի մէջ` զարմանալի կերպով ծերացած կը թուէր: Կանթեղին տկար լոյսը մութի մէջ կը ձգէր անոր դէմքը, բայց մերկ բազուկները եւ սրունքները, հին ծառերու կոճղերու պէս սեւցած, անախորժ կերպով կը յուզէին Յակոբը. յետոյ` մի առ մի դիտեց, որ Աննիկ, նախապէս չափազանց բծախնդիր մաքրութեան, կասկածելի գոյնով եւ ձեւով գիշերազգեստ մը կը կրէր, որ կէս մը բացուելով` լանջքին վրայ մէջտեղ կը հանէր կմախքացած եւ թխացած կուրծք մը: Յակոբ անմիջապէս իր քով կախուած մուշտակ մը առնելով Աննիկին տուաւ: – Նախ լաւ մը ծածկուէ եւ նստէ քովս, յետոյ կը խօսինք: Աննիկ մէկ եւ միւս կողմին դարձնելով մուշտակը մրմնջեց. – Ասիկայ քու մօրդ մուշտակն է, պարկեշտ կինը... – Կ՚ենթադրեմ, որ որեւէ աւելորդապաշտութիւն չարգիլէր քեզի այդ մուշտակը վրադ առնելու: Յանկարծ գիշերին մէջ տարօրինակ եւ չարաշուք քրքիջ մը լսուեցաւ. նախ` Յակոբ կարծեց, թէ դուրսէն, փողոցէն կուգար այդ անմարդկային ձայնը եւ գլուխը տնկեց մտիկ ընելու համար, բայց անմիջապէս տեսաւ, որ Աննիկ իր բոլոր մարմնովը կը ցնցուէր, գլուխը դէպ ետեւ հակած եւ շրթունքը տարապայման կերպով բացուած ջղաձգօրէն: – Աննի՛կ, Աննի՛կ, – ըսաւ Յակոբ պաղատագին: Իր երկու ձեռքերը ճակատին տարած կը սեղմէր մտքէն վանելու համար սարսափելի գաղափարը. Աննիկը յիմարացած... ու իրեն կը թուէր, թէ ինքն ալ իր կարգին, չկրնալով տոկալ այսքան յուզմունքի, վրդովմունքի, պիտի խենթանար վերջապէս, այնքան պարապ կը զգար իր ուղեղը, եւ իրեն կը թուէր թէ ամէն բան իր շուրջը կը փլէր, կը քայքայուէր եւ կ՚ոչնչանար: Բայց Աննիկի քրքիջին յաջորդեր էր տեսակ մը լռութիւն եւ երբ Յակոբ դէպի անոր դարձուց իր աչքերը, տեսաւ, որ անիկայ հանդարտ ու պատկառելի նստած էր իր դիմաց, դէմքին գիծերը շտկուած եւ աչքերը միայն դեռ մոլորուն, որ հակառակ սենեակի կէս մութին, կը պսպղային իրենց խորութիւններուն մէջէն անօրինակ ֆոսֆորային փայլով մը: – Աննի՛կ, Աննի՛կ, – կը մրմնջէր Յակոբ արտասուելով, – ինծի ինչ վախ պատճառեցիր: Աստուածս, ի՞նչ կայ քու մէջդ ծածկուած, դուն անպատճառ գաղտնիք մը ունենալու ես: Նախ` Աննիկ անշարժ ու լուռ մնաց եւ յետոյ` գլուխը սկսաւ շարժել սովորականին պէս եւ վերջապէս` հաստատ ձայնով մը, որուն առողջութիւնը բոլորովին զարմացուց Յակոբը, ըսաւ. – Գաղտնի՞ք մը... Այո՛ գաղտնիքներ կան, որ տառապեցուցած են զիս տարիներէ ի վեր... ինչչա՜փ ատեն ի վեր... Դուն այն ատենը չէիր ծնած իսկ... ոչ ոք մտիկ ընել ուզած է ինձի, նոյնիսկ դուն, միամիտ տղայ, չես ուզած ուշադրութիւն ընել իմ խօսքերուս եւ երբեք քեզի պատրաստ չեմ գտած յայտնելու համար կարգ մը ճշմարտութիւններ... Հետզհետէ ձայնը այնպիսի ծանր շեշտ մը առած էր, որ Յակոբ կրկին կասկածեցաւ անոր ըսածին լրջութեան վրայ եւ ուզեց միամտել, բայց պառաւ աղջիկը, հասկնալով երիտասարդին միտքը, զայրացաւ եւ ոտքի ելնելով գոչեց. – Ահ, չէ՛, այլեւս այս անգամ, քանի որ ուզեցիր, ամէն բան պիտի ըսեմ... ամէն բան. ուրիշ ատեններ ալ այսպէս ընդմիջած ես զիս, եւ ես սրտստած լռած եմ միշտ, բայց այլեւս ամէն բան վերջացած է... եւ պէտք է... – Բայց... – Լռէ՛ ու մտիկ ըրէ... Կը տեսնե՞ս այս տունը, Յակոբ, որուն կէսը քեզի կը պատկանի, այս տունը ինչե՜ր տեսած ըլլալու է. մեր մեծ հայրը, հաճի Սարգիս ամիրան, լսած եմ, որ պարզ մշակ մը եղած է իր երիտասարդութեանը. որպէսզի քանի մը տարուան մէջ այն բոլոր հարստութեան տէր ըլլար, կ՚ենթադրես, թէ ի՛նչ... լաւ՛, լաւ՛, իրաւունք չունիմ մտածելու բանի մը վրայ, որ չեմ գիտեր. ես ճանչցած չեմ Սարգիս ամիրան, բնաւ՛, իրեն համար կ՚ըսեն, թէ լաւ եւ բարի մարդ էր, բայց ի՜նչ սատանայ. իմ հօրս համար ալ կ՚ըսէին նոյն բաները, եւ ես գիտէի, սակայն, կանուխէն գիտէի, թէ ինչ հրէշ մը կար իր մէջ... Ա՜հ, մեռելները մեռելներուն չեն հայհոյեր, այնպէս չէ՞, թէ մեռելներուն անունը յարգանքով կ՚արտասանեն, բայց ե՞ս... ա՜հ, ինչպէ՞ս կ՚ուզէի, Յակո՛բ, որ յարգանք մնացած ըլլայ իմ սրտիս մէջ... Կը յիշե՞ս, երբ քու հայրդ սնանկացաւ, գիտե՞ս ի՛նչ էր պատճառը. ինչպէ՞ս կրնայիր գիտնալ, դեռ մանկիկ մըն էիր այն ատեն... Բարի մարդը, ճշմարտապէս ազնիւ մարդը քու հայրդ էր, որ չե՛ս գիտեր ինչպէս յառաջ եկած էր այդ աղբանոցէն... Ա՜հ, ա՜հ, քեզի ըսի, որ լռես եւ միանգամ ընդմիշտ, կը լսե՞ս, պէտք է ըսեմ ամէն բան, մի նայիր որ կցկտուր խօսքերով սկսայ, հիմա պիտի պատմեմ ամէն բան իր սկիզբէն... «Կը յիշե՞ս, Յակոբ, քու մայրդ, գեղեցիկ կինը, հպարտ ու ճշմարտապէս ազնուական, այդ կինը գիտե՞ս թէ ինչ բաներու տոկաց դիմադրելու համար իմ եղբօրս, հարազատիս, Սարգիս էֆէնդիի ցանկութիւններուն... Այ՛ն Սարգիս էֆէնդիին, որուն կը ծառայես դուն հիմա, ստրո՛ւկ, օրինակելի հնազանդութիւնով մը: Ինչպէ՞ս քու արիւնդ ծոյլ եւ պաղ մնացած է իր առջեւ, ինչպէ՞ս դուն չես զգացած այն բնական շարժումը քու բազուկներուդ մէջ, որ մէկէն քեզի անոր դէմ հանէր: Գիտե՞ս թէ ինչու ես ուզեցի, որ հոն, անոր քով մտնաս, որովհետեւ յիմարաբար, միամտօրէն կարծեցի, թէ այդ բանը պիտի ըլլար, ուշ կամ կանուխ... Բայց ահաւասիկ դուն հլութեամբ գերին եղար մարդու մը, որուն արիւնը փոթորկած էր քու մայրդ, ցանկալով եւ զայն տանջելով, տանջելով... ցրտութեամբ անողոքաբար, որովհետեւ պարկեշտ մնալ ուզած էր մայրդ... Գիտեմ, այս յուզումները շատ են քեզի համար, թերեւս պիտի մեռնիս ասոնցմէ, բայց այլեւս ինչ փոյթ, ինծի կը թուի, թէ արդէն ամէն բան վերջացած է... Մտիկ ըրէ՛... Կը յիշե՞ս Թադոսեան ընտանիքը, որ յանկարծ սնանկանալով, վերջին ծայր աղքատութեան մատնուեցաւ: Կը յիշե՞ս, որ իրենց հայրը անձնասպան եղաւ եւ իր տղաքը որբանոց դրուեցան, այն որբանոցին մէջ, որուն խնամակալութեան անդամ է տիկին Նոյեմին եւ պաշտօն ունի որբուհիները պաշտպանել եւ անոնց մայրութիւն ընել... Կը յիշե՞ս Առաքելեանները, ո՞ւր են հիմա, ի՞նչ կ՚ընեն, կը յիշե՞ս Մաքսուտ էֆէնդին... եւ դեռ դէզերով անուններ, որոնց իւրաքանչիւրը իրենց ընտանիքին բերնին հացը բերած եւ տուած են Սարգիս էֆէնդիին ձեռնարկութիւններուն եւ յիմարաբար անոր կծիկը խոշորցուցած... Ա՜հ, գիտեմ, դուք, գործի մարդիկ, ուրիշ կերպով կը սահմանէք եւ կը դատէք այդ եղելութիւնը, բայց չէք գիտեր, որ մթին եւ լռութեան մէջ լքուած պառաւ աղջիկ մը ինչպէս կը խորհի եւ ինչպէս կը դատէ... Գիտե՞ս ինչ է օրերով, ժամերով մինաւորիկ միեւնոյն բանին վրայ խորհիլ, գիտե՞ս ինչ է մտածել, թէ հագածդ քուկդ չէ, թէ կերածդ քուկդ չէ, վայելածդ քուկդ չէ, թէ դուն օրինաւորապէս բան մը չունիս, բա՛ն մը... թէ հօրմէդ քեզի ինկած ժառանգութիւնը ամբողջ արցունքներու, կորսուած կեանքերու, ջախջախուած ասպարէզներու ամբողջութեամբը կազմուած է... Ա՜հ, շնորհքով մարդիկ ասանկ բաներու չեն մտածեր, գիտեմ, շնորհքով մարդիկ ուզած ատեննին պատրաստ կը գտնեն ամէն բան եւ բնաւ մտքերնուն չանցնիր, թէ ուրկէ՞ կուգայ, ո՞ւր կ՚երթայ... Բայց անոնք հաճոյքի եւ վայելքի յորձանքի մէջ կը գինովնան, ըրածնին չեն գիտեր, մտածելու ժամանակ չեն տար ինքզինքնուն: Ուրիշ բան է օրերով մտածել, մանրարմասնել, հաշուել, թէ բերանս դրած պատառներուս քանիի՞ն իրաւունք ունէի, թէ ի՞նչ բան հայրս իր ճակատին քրտինքովը վաստկած է եւ ի՞նչ բան յափշտակած է ուրիշի իրաւունքէն... Դուն, միամիտ տղայ, մտքէդ չէիր անցըներ այս բաները, երբ Զարուհիին աղուոր աչքերուն համար... լռէ՛, քեզի ըսի, որ չպիտի ընդհատես զիս... ա՜հ, գլո՛ւխս, գլո՛ւխս... Մտիկ ըրէ, ատենէ մը ի վեր այսպէս գլխուս մէջ բան մը կը զգամ, զարմանալի անբացատրելի բան մը... Ա՜հ, բնաւ ցաւ չէ, ուրիշ զգայնութիւն մը, իբր թէ ինձմէ օտար, իմ էութենէս օտար տարր մը ըլլար ուղեղիս մէջ, որ հետզհետէ կը մեծնայ, կը մեծնայ եւ գանգս պիտի պայթեցնէ, ահաւասիկ քունքերուս վրայէն, ճիշտ քունքերուս վրայէն... Բայց դուն ինձի մտիկ ընել չես ուզեր, ի՞նչ փոյթ, ես դարձեալ պիտի ըսեմ ճշմարտութիւնը, որ մինչեւ կոկորդս եկած է, որ զիս պիտի խեղդէ... եթէ՜... այդ դրամը, իմ ժառանգութիւնս քեզի համար պահած էի... լռէ՛ կ՚ըսեմ, մի՛ ընդհատէր զիս, ա՛հ, ի՞նչ կ՚ըսէի... հա՛, դրամը, այդ ոսկիները քեզի համար պահած էի եւ կը խորհէի, թէ աստիճան մը արդարութիւն ըրած պիտի ըլլայի, քանի որ հայրդ սնանկացած էր իմ եղբօրս պատճառաւ պարզապէս, կը լսե՞ս, Սարգիս էֆէնդիին պատճառաւ, որ ետքէն ալ դժկամակած էր քեզ քովը ընդունիլ, բայց ես պնդեցի, պնդեցի, որովհետեւ խորհեցայ, որ բան մը, ներքին ձայն մը քեզի անոր դէմ պիտի հանէր վերջապէս, թէ բնազդով պիտի զգայիր քու հօրդ ու մօրդ թշնամին, բայց դուն վատ, երկչոտ եւ անձնուէր մնացիր... Ա՜հ, գլուխս, կը տեսնե՞ս, ամէն բան աչքիս դեղին կ՚երեւի, նոյնիսկ դուն, ճիշտ մեռելի պէս... Գոցէ աչքերդ, տղաս, աղուոր եղնիկի աչքերդ, որոնք արժանի չեն այս աղտոտ աշխարհին վրայ բացուելու... Գոցէ, սիրելիս, ինչքա՜ն գոհ եւ հանգիստ պիտի մեռնէի եթէ քեզ կրկին որբ եւ աղքատ չձգէի իմ ետեւէս, որովհետեւ... ահաւասիկ այդ դրամը, ուղուրսըզ դրամը քեզի դժբախտութիւն պիտի բերէ, եւ ես չեմ ուզեր անիկայ նոյնիսկ տնանկներու բաժնել, փողոցը մնացած որբերու եւ անտէր հիւանդներու, ինչպէս պահ մը խորհեցայ... Այդ դրամը պէտք է փչանայ... մոխիր ըլլայ. մինակ կրակը կը մաքրէ բոլորովին: Ոսկին, կը տեսնա՞ս, իր մէջ մասնաւոր յատկութիւն մը ունի, ի՛ր մէջ կը պահէ զայն վաստկողներուն բարի կամ չար հոգին, ոսկին, չե՞ս անդրադարձած, տղա՛ս, ոսկին մատներուդ մէջէն անցած ատեն քեզի բան մը կը փոխանցէ, ոսկին ամենէն ազնիւները կարող է ամենէն գծուծներու փոխել, ինչպէս ամենէն գռեհիկներուն երբեմն չես գիտեր ի՛նչ մը կուտայ... Դուն կը խնդայիր ուրիշ ատեն այս խօսքերուս վրայ, բայց չէիր գիտեր, թէ ես մինաւորիկ, գիշերները իմ ոսկիներս մէկիկ-մէկիկ ձեռքէ կ՚անցընէի, կը հաշուեի, կը քննէի եւ այդ խոշոր դէզին մէջ հազիւ ափ մը ոսկի կը գտնէի, որ ինձի կ՚ըսէին. «Մենք քուկդ ենք, քու արդար իրաւունքդ... »: Ա՜հ, գլուխս... եթէ այսպէս չպայթէր քունքերուս վրայէն, քեզի կը բացատրէի... անոնց ձայնը... կ՚ըսէի, թէ ինչպէս... ա՜հ, բայց անկարելի է այլեւս... Յակո՛բ, քեզի կ՚ըսեմ, անկարելի է այլեւս... »: Երկար ատեն Աննիկ զառանցեց Յակոբին քով, որ յուզմունքէն զգայազիրկ` չէր լսեր այլեւս զինքը: Երբեմն Աննիկ կը մրմնջէր, յետոյ կը հեծեծէր առանց արցունքի, երբեմն ալ դառն յիշատակներու շարքեր կ՚անցնէին պատառատուն, անկապակից, որոնց միջոցին երկու բռունցքները քունքերուն զարնելով կը գոչէր դիւահարի պէս. – Գլու՜խս... գլու՜խս... == Բ == Գարնան գաղջ օր մըն էր. Սկիւտարի ընդարձակ տան հիւրասենեակին մէջ Յակոբ Մահտեսեան առանձին կը պտուտքէր, իր հիւանդութենէն երեք տարիներ անցեր էին, եւ ինքը զգալի կերպով տարէց կ՚երեւար: Գէշ խնամուած հիւանդութիւնը, սրտի վիշտեր եւ նիւթական հոգեր միանալով, զինքը ժամանակէն առաջ խորշոմած էին. իր խարտեաշ մօրուքէն եւ բաց շագանակագոյն մազերէն միայն կ՚երեւէր իր երիտասարդութիւնը, իր երկար կտրուած աչքերը, որ իր գլխաւոր գեղեցկութիւնը կը կազմէին, պարապ կ՚երեւէին այլեւս, այնքան իր նայուածքին լոյսը մարած էր եւ անոնք սքօղուած էին տեսակ մը թանձր տխրութիւնով: Իր թոյլ ինկած բեղերուն տակ անգոյն շրթունքը արհամարհանքի եւ ցաւի ծալք մը առած էին. անիկայ տեսնողը անմիջապէս կը զգար, թէ հոգեկան մեծ տագնապներով թառամած էր անոր երիտասարդութիւնը. այդ միջոցին փոթորիկները իր գլխէն անցեր-գացեր էին եւ ժամանակը իր ամոքիչ դերը կատարած էր աստիճան մը, բայց եթէ իր մէջ ցաւին դէմ ըմբոստանալու կարողութիւնը պակսած էր` միւս կողմանէ տեսակ մը թմրութիւնը զինքը անկարող կը դարձնէր որեւէ վայելքի, նոյնիսկ վաղանցիկ: Ընդարձակ հիւրասրահին մէջ լայն բազմոց մը երկու կողմերէն կը սկսէր եւ, թեթեւ կորութիւն մը անցնելով, անկիւններէն կը միանար սրահին դիմացը, պայտաձեւ կէս բոլորշի մը կազմելով. այդ բազմոցը ծածկուած էր մուգ կարմիր գորգով մը, որուն վրայ գոյնզգոյն գիծեր կը պտուտքէին սիրուն եւ միամիտ նկարներ յօրինելով: Սենեակին դիմացի երկու անկիւնները, որ եռանկիւնաձեւ պարապ կը մնային, կազմած էին երկու միհրապներ, որոնց մէջ զետեղուած թաղարներուն անուշահոտ, կանանչ եւ լայն տերեւները սքանչելիօրէն կը ներդաշնակուէին բազմոցին: Նախշուն գետինը բոլորովին ծածկուած էր փսիաթով եւ հին սովորութեան համեմատ ո՛չ աթոռ կար սրահին մէջ, ո՛չ սեղան, միայն մի քանի սեճճատէներ բազմոցին երկայնքին փռուած էին, որոնց վրայ դրուած էին սատափով խճանկարուած եղնիկներ, ծխախոտի վերաբերեալ իրերով: Բազմոցին մօտ պղնձէ գեղեցիկ մանկալ մը ժանեակի պէս ծակոտկէն եզերքով, ճշմարիտ գոհար մը, հին աշխատաւորներու ձեռքէ ելած, կը տարածուէր գետինը, իր մէջ կրելով բուն կրակարանը, որուն մոխիրը չէր երեւեր սուտակի պէս կարմրած կրակներուն գմբէթէն. թէեւ այդ ընդարձակ սրահին համար փայտի ածուխը անբաւական էր, այլ սակայն յարդագոյն առաստաղը, որուն վրայ ճերմակ փայտեայ ձողիկներ արաբեսկ մը կը կազմէին, այնքան ցածր էր, որ հաճելի գաղջութիւն մը կար անուշահօտուած սրահին մէջ. հալուէի խնկաւէտ բուրմունքը, կրակարանին մէջէն ցից մուխին հետ բարձրանալով, մէկէն անօսրացած կը ցրուէր եւ կապտորակ ալիքներ կը շինէր, որոնք մինչեւ առաստաղին մօտ կը բարձրանային եւ հետզհետէ ճերմկնալով կը ծածկէին զայն թեթէեւ շղարշի մը պէս: Այդ սարհը գրեթէ երեք քառորդ դար առաջ հաջի Սարգիս ամիրային սելամլըկն էր, ուր երեկոները, մանաւանդ զինքը դարպասողներու խումբ մը կուգար կը բոլորուէր իր շուրջը պայտաձեւ բազմոցին վրայ. կարմիր գորգին մէջ թերեւս իրենցմէ դեռ բան մը մնացած էր, այնքա՛ն քիչ անգամ այդ սրահը բացուած էր ամիրային մեռնելէն ետքը: Աւելի խոնարհները եւ ստորադասեալները, իրենցմէ մեծերուն ձգելով բազմոցը, կը նստէին դիմացը սեճճատէներու վրայ, ճիւպպէներնուն քղանցքները իրարու վրայ բերած եւ սեղմուած անոնց ծալքերուն մէջ. ծալուած ոտքերնուն վրայ գրեթէ թառած, աչքերնին գետինը, անոնք մտիկ կ՚ընէին, առանց դիտողութեան, ամիրային խօսքերը եւ պատմութիւնները, աջ ձեռքերնին կուրծերուն վրայ` ի նշան մշտնջենական հաւանութեան: Երբեմն նաժիշտներ, դեռահաս պատանիներ` ամենէն գեղեցիկներէն ընտրուած եւ տարուոյն ամէն եղանակներուն հագուած` Պուրսայի ոսկեթել մետաքսեայ էնթարիներով, որոնց երկու կողմէն երկայն ճեղքեր իրենց քայլուածքին համեմատ կը բացուէին եւ ցոյց կուտային դեղին ճկուն սնդուսէ շալուարներ, ճակատնին փաթտած գունագեղ շղարշներ, որոնց երանգները կը պսպղային պրիսմակներու բեկբեկ լոյսին տակ, թեթեւոտն կուգային եւ օշարակներ կը հրամցնէին հիւրերուն, ինչպէս նաեւ երկայն չպուկներ, որոնց ընդունարանը կը հանգչէր ոսկեզօծուած կամ արծաթեայ պզտիկ ափսէներու վրայ. այն ատեն, ամիրային նարգիլէն` փալփլուն սուտակէ, ադամանդէ եւ բերուզէ, կը կլկլար մեղմօրէն. երբեմն անոր դեղին սաթը կը դանդաղէր շրթներուն վրայ, եւ կլկլակը հազիւ թէ կը մրմնջէր. ինչպէս նաեւ իր ըրած պատմութենէն իսկ հիացած` յոգնած թեւը վար կ՚առնէր եւ նարգիլէին խողովակը` ծանրացած ոսկեթել բանուածքներէն, որոնք խառնուած էին թանկագին քարերով շինուած ուլուններ, կը տարածուէր գետնի փսիաթին վրայ անօրինակ եւ դիւային օձի մը պէս ոլոր-ոլոր, որուն գլուխը ամիրային ձեռքին մէջ ըլլար: Այն ատեն ամէնքն ալ, հասկնալով, թէ պէտք է զմայլիլ, գլուխնին կը բարձրացնէին եւ հիացման բացականչութիւններ կ՚արձակէին, որոնց իւրաքանչիւրին ձայնին շեշտէն եւ բարձրութենէն կարելի էր գուշակել իր ազդեցութիւնը ամիրային քով: Եթէ իր մօտ գտնուողները կը համարձակուէին նոյնիսկ միավանկեր արտասանել, իր դիմացը սեճճատէներու վրայ չոքածները հազիւ թէ կը ժպտէին, բայց ի փոխարէն իրենց նայուածքը այնպիսի վերացած արտայայտութիւն մը կ՚առնէր, որ ամիրան գոհ` կը շարունակէր իր պատմութիւնը: Եւ ասիկայ ամիրային լաւ օրերն էին: Երբեմն անիկայ խոժոռ, լուռ եւ սրտնեղ կը մնար, եւ բոլոր հանդիսականները չէին համարձակեր նոյնիսկ շարժիլ, անոր բարկացած նայուածքը չհրաւիրելու համար վրանին: Ժամանակով` կէս մը հեգնելով, կէս մը անգիտակից հիացումով, Աննիկ պատմած էր այս բաները Յակոբին, եւ հիմա ամէն անգամ, որ այդ սրահը մտնէր, բոլոր անցեալը, նոյնիսկ իրեն անծանօթ անցեալը, կը վերածնէր միտքին մէջ եւ ճշմարտիւ կը զարմանար յաճախ այդ գոռոզ եւ ամբարտաւան մարդուն թոռը ըլլալուն, ինքը այնքան անուշ եւ նոյնիսկ երկչոտ հոգիով: Երբեմն կը խորհէր, թէ այդ մարդը գրաւած էր ամբողջ ցեղին կորովը եւ զայն վատնած էր յիմարաբար, իրենց ժառանգութիւն ձգելով վատթարացած արիւն մը, միակ ընդունակութիւն ունենալով անզսպելի հպարտութիւն մը, որ հակասութեան մէջ կը ձգէր իրենց նկուն նկարագիրը եւ կը փչացնէր զիրենք: Այդ հիւանդութեան պատճառով էր, որ իր ապաքինումէն ետքը չէր ուզած շարունակել Սարգիս էֆէնդիին քով ունեցած պաշտօնը եւ իզուր գործ փնտրած էր ուրիշ տեղ, չկրնալով որոշ պատճառ մը ցուցնել իր նախկին գործը ձգելուն, որուն մէջ ամէնքն ալ կը կարծէին, թէ սահմանուած էր յառաջանալու. իր տարտամ խօսքերը կասկածելի կը դարձնէին զինքը: Սարգիս էֆէնդի այս մասին բացարձակ անտարբերութեամբ վարուած էր. երեք տարիէ ի վեր Յակոբ իր ըրած պզտիկ խնայողութիւնը գործածած էր, թէեւ ծայրայեղ զգուշաւորութեամբ, բայց վերջապէս կծիկին ծայրը տեսնելուն մօտ էր, բայց ինքը մոռցած կը թուէր այս անմիջական հոգերը: Իր բթացած հոգուոյն մէջ բան մը արձագանք չէր տար. երեք տարիէ ի վեր իր ազգականուհին` օրիորդ Աննիկ, խելագարի պէս բան մըն էր. վերը սենեակի մը մէջ փակուած` ծայրայեղ աղտոտութեան, գրեթէ փտութեան մէջ կ՚ապրէր, թոյլ չտալով ոչ ոքի իր մօտ գալ: Ամէն անգամ, որ տիկին Նոյեմի զինքը կը տեսնէր, կը պատուիրէր, որ զայն հիւանդանոցի մը մէջ փակել տան, բայց Յակոբ անփոփոխելի կերպով կը պատասխանէր, թէ անիկայ մարդու վնաս չունի: Սկիզբները ջախջախիչ ազդեցութիւն ունեցած էր իր վրայ պառաւ աղջկան ընթացքը, բայց հիմա անոր ալ վարժուած էր. երբեմն միայն, երբ պարտէզը պտտած ատեն կը տեսնէր պատառոտուն վարագոյրներուն ետեւէն խեղճ հիւանդին սիլուէտը, ալ բոլորովին ճերմկած մազերով, որոնք կծիկ-կծիկ թնջուկ եղած եւ գագաթին վրայ ցցուած էին, կմախացած եւ սեւցած մարմինը փաթտուած ցնցոտիի մէջ, թեւերը երկնցած կողերն ի վար, սարսափի եւ ցաւի անսահմանելի զգայնութիւն մը սիրտը կը սեղմէր: Երբեմն ալ, գիշերին մէջ, կը լսէր անոր պոռչտուքները, որով շարունակ կը կրկնէր ինչ որ իրեն ըսած էր առաջին անգամ իր ապաքինման օրերուն մէջ: Այն գիշերուընէ իրեն համար անբացատրելի բան մը մնացած էր. Աննիկին խօսքերը արձանագրուած էին ուղեղին մէջ եւ երբեմն գլուխը կ՚այրէին արիւնոտ վէրքի մը պէս, բայց անոնց ամբողջական իմաստը կը խուսափէր իրմէն հետզհետէ. ինքն ալ իր կարգին լռութեան եւ մենակութեան դատապարտուած` կ՚ըմբռնէր խեղճ աղջկան բառերուն ցաւագին նշանակութիւնը կ՚ընդնշմարէր ճշմարտութիւնը եւ իր միտքն ալ կը հակէր բառի մը կամ խօսքի մը վրայ սեւեռելու մենամոլութեան, հէգ աղջիկը իրաւունք ունէր, բայց ի՞նչ ընել: Սարգիս էֆէնդին օր մը իրեն ըսած էր նաեւ, թէ Աննիկին բոլոր ունեցածը, հնչուն դրամ եղած, տունը կը գտնուէր եւ թէ Յակոբը պատասխանատու էր այդ դրամին պահպանման: Բերային մէջ իր ազգականները տիկին Նոյեմիի առաջնորդութեամբ կը բամբասէին զինքը. առհասարակ կը կարծուէր, թէ Յակոբ վարպետութեամբ տէրը եղած էր այդ դրամին` Աննիկին խելքը գլուխը եղած ատենէն, ինչ որ որեւէ միջամտութիւն իրենց կողմէ ապարդիւն կը դարձնէ: Միւս կողմէ այս հաւանականութիւնը կշիռ կուտար Յակոբին, եւ մէկէ աւելի աղջկան մայրեր փութկոտ կ՚երեւէին զինքը իրենց տունը ընդունելու, բայց Յակոբ շատ հազուադէպ այցելութիւններ` հազիւ թէ միայն ազգականներուն կուտար: Երկու տարի առաջ Զարուհին ամուսնացուցած էին մանչեստրցի վաճառականի մը հետ, Յակոբ ներկայ գտնուած էր հարսանիքին գրեթէ անտարբերութեամբ: Բաց մնացած աղբիւրի մը պէս յանկարծ զգացեր էր, որ ամէն կարգի զգացումներ ծորեր գացեր են իր մէջէն եւ հոգին ցամքած մնացած էր, բայց քանի ամիսներէ ի վեր Զարուհին վերադարձեր էր Մանչեստրէն առանձին, մօրը քով անցընելու ձմեռը, եւ այդ միջոցին քանիցս ստիպուած էր Յակոբ երթալու զինքը տեսնելու: Զարուհիին միջոցաւ, եւ անոր տան մէջ իմացեր էր, թէ ինչ կը խորհէին իր վրայ: Իր աչքերէն յորդող արհամարհանքը եւ հպարտութեան դառն զգացումը մէկ անգամէն համոզեր էին Զարուհին, թէ ինչքա՛ն անհիմն զրոյց մըն էր անիկայ. Յակոբ դեռ բնազդային հաճոյք մը կը զգար այդ երիտասարդ կնոջ քով, որուն մութ կապոյտ աչքերը անկեղծ մնացած էին: Ամուսնութիւնը քիչ մը հանդարտեցուցած էր անոր բուռն նկարագիրը եւ իր ցորենագոյն մորթին հաճելի լեցունութիւն մը տուած էր, որուն վրայ ոսկեգոյն աղուամազին թեթեւ ցոլքը իրեն այտերուն, թուշին եւ բերնին անկիւններուն, արեւին տակ հասունցող ծաղկի թերթերուն սարսռուն յատկութիւնը եւ երանգը կուտար: Իր վերջին այցելութեան Զարուհի ըսած էր յանկարծ. – Գարնան մէջ Սկիւտար ի՜նչ գեղեցիկ ըլլալու է... Կ՚ուզե՞ս քեզի հետ երթանք, մայրի՛կ... Եւ որովհետեւ իրենց նշանակած օրը իր մայրը ժամադրութիւն մը ունէր, տիկին Նոյեմի, որ հոն կը գտնուէր այդ միջոցին, փափագ յայտնած էր Զարուհիին ընկերանալու: Այդ օրը Յակոբ կը սպասէր իր երկու ազգականուհիներուն. առաւօտէն ի վեր մաքրած, պատրաստած էր ամէն մի բան իր ծերուկ սպասաւորին օգնութեամբ, որուն քամակը բոլորովին ծռած էր իր կնոջը մահուընէն ի վեր, որ երեք ամիս առաջ տեղի ունեցած էր: Արդէն այդ ամայացած տան վերի յարկերը բոլորովին փլատակ դարձեր, գետնայարկին երկու երեք սենեակները միայն բնակելի էին: Սակայն Յակոբ կը շարունակէր պառկիլ իր ննջասենեակին մէջ, Աննիկի սենեակի քով` աստիճան մը հսկելու եւ գոնէ ականջ դնելու համար պառաւ աղջկանը շարժումներուն: Կառքի մը թաւալումը Թօփհանէ օղլուի փողոցին մէջ ծանոյց Յակոբին հիւրերուն գալուստը. քիչ մը ետքը տիկին Նոյեմի եւ Զարուհի կը մտնէին սրահէն ներս: – Բարի լոյս, Յակոբիկ, օ՜հ, ի՛նչ ճամփայ, իրաւ որ Սկիւտար սքանչելի է, բայց սա վերելքը... Տիկին Նոյեմի փետուրներու եւ մուշտակներու մէջ կորսուած կը խօսէր: Աւելի գիրուկցած էր հիմա եւ իր աշնանային գեղեցկութիւնը անցնելու վրայ էր այլեւս, բայց իր թառամելու սկսած դիմագծերուն մէջ դեռ բան մը կար, վարանող հետք մը գեղեցկութեան. ասոր փոխարէն մորթը կաթնային ճերմակութիւն մը ստացած էր: Զարուհի օրուան նորաձեւութեան համեմատ մութ մանիշակագոյն շրջազգեստ մը հագած էր եւ գլուխը կը կրէր սեւ ժանեակէ գլխարկ մը, միակ զարդ ունենալով մանիշակի փնջիկներ, որոնք պսակի պէս բոլորուելէն ետքը գլխարկի շուրջը` ետեւէն կուգային եւ կը խառնուէին ոսկեգոյն մազերուն: Շնորհալի եւ ճապուկ Զարուհի կարծես դեռ երիտասարդ աղջիկ մըն էր, որուն մասնաւոր հրապոյրը կը շեշտէր մանաւանդ արդուզարդին ծայրայեղ պարզութիւնը, բայց անոր մթին կապոյտ աչքերուն մէջ տխրութեան պէս բան մը կար, տեսակ մը խռովք, որ կը պղտորէր նայուածքին սովորական անկեղծութիւնը: – Բարեւ՛, Յակոբ, – ըսաւ իր կարգին բաց գորշագոյն ձեռնոցին մէջ սեղմած ձեռքը երկնցնելով եւ թեթեւօրէն ժպտալով` շրթունքը ճեղքուած գեղեցիկ ակռաներու շարքի մը վրայ: Սենեակին գաղջ մթնոլորտը եւ անուշահոտութիւնները հաճելի կերպով ազդեցին եւ հիւրերուն այտերը սկսան վարդագունիլ վուալեթներուն տակէն: – Մայրիկս այնքան գոհ պիտի ըլլար գալով, եթէ այդ ձախորդ ժամադրութեան գացած չըլլար, – ըսաւ Զարուհին: – Ա՛հ, – ըսաւ արհամարհանքի շարժումով մը տիկին Նոյեմի, – չեմ հասկնար, որ մեզ պէս մարդիկ պարտական ըլլան խօսք տալու այդ կարգի մարդոց: Այդ միջոցին տիկին Նոյեմի բոլորովին իր տարիքը կ՚երեւար եւ աւելի կարճահասակ կը թուէր, այնքան փքուռոյց բան մը կուտար պարարտ մարմնոյն իր չտեսի գոռոզութիւնը: Բայց անմիջապէս անդրադարձաւ, որ այդ ընդարձակ եւ խիստ երեւոյթով սրահին մէջ իր խօսքերը չափ չունէին, մանաւանդ նշմարեց, որ Յակոբ եւ Զարուհի իրարու կը նայէին եւ կը ժպտէին: Տիկին Նոյեմի խօսքը փոխելու համար հարցուց. – Ինչպէ՞ս է Աննիկնիս: – Միշտ նոյնը, – ըսաւ Յակոբ տխրութեամբ: Դարձեալ Յակոբին եւ Զարուհիին աչքերը իրարու հանդիպեցան համակրական զգացումով մը: Բայց տիկին Նոյեմի մասնաւոր հետաքրքրութեամբ մը պնդեց. – Զինքը կրնանք տեսնել այսօր, այնպէս չէ՞: – Այդ անկարելի է, տիկին, երկար ատենէ ի վեր ոչ ոքի չերեւար, ոչ իսկ ինձի: Նոյն միջոցին ծերուկ սպասաւորը արծաթեայ ափսէով մը խահուէն բերաւ դողդոջելով: Պզտիկ գաւաթները իրենց զարֆերու վրայ կը տատանէին, այնքան կորաքամակ ծերուկ վախով եւ ակնածանքով կը մօտիկնար տիկին Նոյեմիին, որուն մուշտակներու տակ ծածկուած անձը, մանաւանդ աչքերուն անկարեկիր անտարբերութիւնը մինչեւ իր ոսկորներուն ծուծը ցրտութիւն կ՚ազդէր: Յակոբ փութաց ափսէին մէջէն խահուէին գաւաթը առնելու եւ հրամցնելու տիկին Նոյեմիին, որը կ՚ըսէր. – Ա՜խ, խեղճ աղջիկ, որո՞ւ մտքէն կ՚անցնէր, թէ իր վերջին տարիներուն այդպէս պիտի ըլլար, այնքան խելացի, այնքան սիրուն, այնքան բարի... Դուք իրմէ ի՞նչ ճանչցած էք որ: Տիկին Նոյեմի իր երիտասարդութեանը խուլ հակակրութիւն մը ունէր այդ ուսեալ աղջկան համար, որուն համբաւը եւ մանաւանդ սկիզբները իր ամուսնին վրայ ունեցած ազդեցութիւնը իրեն նախանձը գրգռած էին: Երբ ինքը նոր հարս եղած էր Սկիւտարի այդ տան մէջ, Գոհարիկ հանըմին ողջութեան ժամանակակից Սկիւտարի զարգացած դասակարգին ժամադրավայրը եղած էր այն նոյն սրահը, ուր կը գտնուէին հիմա: Միսաքեան, Զօրայեան եւ Աւետիս պատուելիները` միացած նոյն ժամանակի պետական եւ գրական կարեւոր անձնաւորութիւններու` կը բոլորուէին Աննիկին շուրջը, որուն իմացական կարողութիւնը միանալով իր դաստիարակութեան, անոնց միաւոր մակարդակին վրայ կը դնէր զայն: Գոհարիկ հանըմ իր տղոց եւ հարսներուն հետ լուռ մտիկ կ՚ընէր. աւագութեան իրաւունքը կարծես Աննիկ ուղղակի ժառանգած էր իր մեծ հօրմէն, որուն դերը կը կատարէր այդ սրահին մէջ, եթէ ոչ գոռոզութեամբ եւ ամբարտաւան ինքնահաւանութեամբ, գոնէ իր մտքին մեծ ընդունակութիւններովը, որ զինքը արտասովոր աղջիկ մը կ՚ընէին իր ժամանակին մէջ: Տիկին Նոյեմի վիրաւորուած էր իր գոռոզութեան մէջ, ոչ միայն Աննիկի առաջնութենէն, այլ նաեւ անոր ներողամիտ արգահատանքէն իր տգիտութեանը համար, ինչպէս տեսակ մը անհրաժեշտ խորհուրդներէն, զոր տիկին Նոյեմի միշտ անպատեհ գտած էր եւ գանգատած էր իր ներոջը, որ նոյն տրտնջալու իրաւունքը ունենալ կը կարծէր: Աւելի ուշ, երբ Գոհարիկ հանըմին մահուանէ ետքը Աննիկին եղբայրները հեռացած էին տունէն, տիկին Նոյեմիի սրտմտութիւնը մարած էր հետզհետէ, բայց այս միջոցին ընդարձակ հիւրասրահին մէջ, ուր բան մը չէր փոխուած, այնքան տարիներէ ի վեր, այդ զգացումները կարծես երէկուանը ըլլային` կ՚արթննային եւ պատեհ առիթ կը գտնային յագուրդ առնելու: – Խե՜ղճ աղջիկը, – կրկնեց տիկին Նոյեմի իր վուալեթը բարձրացնելով մինչեւ քիթին վրայ, – ո՞վ կրնար գուշակել, թող որ տեսնենք մե՞նք ինչ պիտի ըլլանք, – աւելցուց այս անգամ ճշմարիտ յուզումով, – այսօրուընէ վաղը կարելի չէ վստահիլ: Վայրկեան մը ծանր լռութիւն տիրեց: – Միշտ կը յամառի՞ չքաւորութեան մէջ ապրիլ, – ըսաւ վերջապէս տիկին Նոյեմի լռութիւնը խզելով: – Մի՛շտ, տիկին, եւ ինչ չքաւորութիւն, փողոցը մնացած մուրացիկներուն ցնցոտիները պերճութիւն են իր քով... – Ի՜նչ գաղափար, աստուածս, ինչէն կը կարծես, որ այդ մերաքը վրան եկած ըլլայ: Յակոբը տարտամ շարժում մը ըրաւ: – Գիշերները՞, – հարցուց Զարուհի անձկանօք: – Ընդհանրապէս չքնանար, տիկին, գրեթէ մինչեւ առաւօտ կը պտտկի սրահին մէջ, երբեմն ալ... – Ի՞նչ, ի՞նչ... – Երբեմն ալ կը գոչէ, կը խօսի, կը վիճաբանի, – ըսաւ Յակոբ վերջապէս վայրկեան մը վարանելէ ետքը: – Թերեւս կը կարծէ, թէ մէկը կայ դիմացը, – դիտեց տիկին Նոյեմի: – Չեմ կարծեր, տիկին, ո՞վ գիտէ վերջապէս: – Շատ հետաքրքրական պիտի ըլլար իր խօսքերը մտիկ ընել, թերեւս նոյնիսկ հասկցուէր իր հիւանդութեան պատճառը անոնցմէ... – Ամէն պարագային զուարճալի չպիտի գտնայինք իր խօսքերը, տիկին, – ըսաւ յանկարծ Յակոբ շարժումով մը, որուն ուժգնութիւնը իրեն իսկ զարմացուց: Զարուհի սրտմտութեամբ իրեն նայեցաւ եւ հարցական նայուածք մը ուղղեց: Տիկին Նոյեմի նոյնքան վրդովուած էր, բայց խորամանկ կին` ուզեց խօսքը փոխել: – Ա՜հ, տղաքներս, կեանքը տխուր բան է, բայց այս այսպէս է, ի՞նչ կրնանք ընել... Է՛հ, մենք հոս չեկանք տխրելու, չէ՞, արդէն ամէն օր մտքիս մէջ բաւական կը բանին այս խնդիրները, մեզի, մեծերուս կ՚իյնայ մտածել, դուք դեռ երիտասարդ էք, նայեցէք, որ կեանքի վայելքները միասին տեսնաք... Եւ որովհետեւ երկու երիտասարդները տրտում կ՚երեւային եւ եւ յայտնի էր, թէ մտքներին սեւեռած էին պառաւ աղջկան հիւանդութեան վրայ, մէկէն ոտքի ելաւ եւ պատուհանին մօտ երթալով բացականչեց. – Ա՜հ, սքանչելի... Չամլըճային պէս չկա՜յ: Արդարեւ գարնանային մեղմ ճառագայթներուն տակ թեթեւ մը մանիշակագոյն, գրեթէ աննիւթական փափկութեամբ կը բարձրանար անիկայ իր ստորոտին վրայ, ճերմակներով զարդարուած ծառեր պարտէզներէն կը յորդէին եւ ճերմակ պսակ մը կը յօրինէին իր կողերուն կապուած, որուն մէջ ասդին անդին նշենիները իրենց վարդագոյն ծաղիկներուն երանգը կը խառնէին: Օդը կաթնային ճերմակութիւն մը ունէր, կարծես ծաղիկներուն բուրմունքը տեսանելի դարձած ալիքներով կը տատանէր մթնոլորտին մէջ, երկնքին վրայ ճերմակ լուսեղէն ամպեր յամրօրէն կ՚անցնէին եւ երբեմն կուգային կը բոլորուէին Չամլճայի գագաթի վերեւ: Ուրիշ պատուհանէ մը Զարուհի Մարմարան կը ցուցունէր, որ արծաթեայ ժապաւէնի մը պէս կ՚երեւէր այս պահուս, հորիզոնին հետ խառնուած գրեթէ, այնքան իր կղզիները, թեթեւ մշուշային եւ վարդագոյն մանիշակագոյն, կը շփոթուէին ամպի ծուէններու հետ: – Ձմեռը անտանելի էր այս բարձունքին վրայ, բայց անոր փոխարէն գարունէն մինչեւ աշուն մշտնջենական վայելք մը ըլլալու է հոս բնակիլը, – ըսաւ տիկին Նոյեմի, – հապա օդը՜... սա սոճիները մանաւանդ, հոս բնակողները ճանաչելու չեն մեզի պէս քաղքեցիներու յատուկ շատ մը հիւանդութիւններ: Յանկարծ տիկին Նոյեմի դժգունեցաւ մինչեւ շրթունքը ու ճշմարտապէս յուզուած հառաչեց. – Եթէ անցեալ տարի հոս եկած ըլլայինք, թերեւս... Վահէս... – Հա՛, ինչպէ՞ս է Վահէն, – հարցուց Յակոբը, անմիջապէս յիշելով, որ Վահէ ատենէ մը ի վեր տկար էր... Տիկին Նոյեմիին աչքերը մարդկային դարձան, այնքան ճշմարիտ ցաւ կար անոնց մէջ, ու ձայնն իսկ բնական էր, յանկարծ վերադարձած իր վիրաւորուած եւ յուսախաբ մայրութեան զգացումին: – Յակոբի՛կ, տղա՛ս, Վահէս հիւանդ է, հիւանդ... – Ի՞նչ ունի, – ըսաւ Յակոբ փղձկած տիկին Նոյեմիին անսովոր անկեղծութենէն եւ ձայնին մտերմութենէն: Իր կարգին տիկին Նոյեմի տարտամ շարժում մը ըրաւ: – Ի՞նչ գիտնեմ, ամէն բժիշկ մէյմէկ բան կ՚ըսէ, ոմանք խորհուրդ կուտան տաք երկիր մը ղրկելու, ոմանք կ՚ըսեն, թէ դեռ անդարմանելի վիճակի մը մէջ չէ: –Ա՞յդ աստիճան: Տաք արցունքներ տիկին Նոյեմիին երեսն ի վար վազեցին: – Այդ աստիճան եւ աւելի... քանի օր է արիւն կը թքէ, օ՜հ, ա՛յ, արիւն, արիւն... Հեծեծանքներ ձայնը խեղդեցին: – Դեռ մէկուն չէի ըսած ասիկայ, չեմ գիտեր ինչու պէտք կը զգայի ծածկել, կարծես թէ տղաս բան մը պիտի շահեր առողջութենէն, եթէ անոր վատթար վիճակը ծածկուած ըլլար: Բայց ճշմարտութիւնը, տղաքս, աս է, Վահէն անդարմանելի հիւանդ է ըստիս... Ու մինչ երկու երիտասարդները չէին համարձակեր մխիթարող բառ մը ըսել, տիկին Նոյեմի շարունակեց լալ, բայց հետզհետէ աւելի մեղմօրէն, մինչեւ որ իր հեկեկանքներուն մէջէն սկսաւ մրմնջել. – Հանգստութիւն, երջանկութիւն չկայ, պարապ բան է... հարստութիւն ունի, դիրք ունի, տղայութենէն բան մը մերժուած չէ իրեն, ինչո՞ւ ասանկ ըլլար, ինչո՞ւ չկարենար վայելել մինչեւ ետքը… Ես պիտի ըսեմ, որ աստուած անարդար է, – ըսաւ յանկարծ լայն շարժում մը ընելով, – գոնէ տեսնելու էր, թէ մեզ պարգեւած հարստութիւնը ինչպէս կը գործածենք, մեր բարութիւննե՞րն ալ չտեսաւ, ողորմասիրութիւնը, մանաւանդ Սարգիս աղային, ա՜խ, գիտե՞ս, խիստ կ՚երեւայ, բայց ներքնապէս ինչքա՞ն բարի եւ արդար մարդ է: Դեռ վերջերս իր մէկ յաջողութենէն ահագին բաժին մը հանեց բարեգործական հարստութեանց… Բայց ըսի, ամէն բան պարապ է, ինչո՞ւս պէտք հարստութիւնը, պատիւները, տղոցմէս չխնդալէս ետքը, մեծը տեսակ մը, պստիկը տեսակ մը: – Թերեւս այնքան ալ… Պիտի փորձեր համոզել Յակոբ, երբ տիկին Նոյեմի խօսքը ընդհատեց հրամայական շարժումով մը: Ճշմարտապէս անկեղծ էր այդ միջոցին, մայրական վիշտը զինքը իր բնականին կը դարձնէր, պարզապէս հայ մայրիկը կը դառնար, որուն վրայէն կարծես թօթափած էին հարստութեան, մեծութեան եւ գոռոզութեան խաւերը: – Ես ի՞նչ գիտնամ, աղքատին տղոց վրայ կը նայիմ, կը զարմանամ, ոտքերնին բոբիկ, կ՚երածնին չկայ, հագածնին չկայ, նորէն առողջ ու կայտառ կ՚ըլլան… Աս հարուստներուն տղաքը, կարծես թէ անէծք մը կայ վրանին: Զարուհի յանկարծ չարամտութեամբ աւելցուց. – է՛հ, վերջապէս բանով մը պէտք է խեղճերը փոխարինուին… Հարուստները կը կարծեն, թէ դրամով ամէն բան կը գնուի, զարմանալի ես… Անոր մութ կապոյտ աչքերը կը ժպտէին չարութեամբ եւ տեսակ մը անբացատրելի զգացումով: Յակոբ առաջին անգամը ըլլալով Զարուհիի աչքերուն մէջ կը հանդիպէր այդպիսի արտայայտութեան մը. ինքը միշտ զայն տեսած էր անկարելի սիրոյ մը տուայտանքին մէջ, իր հեշտասէր մարմինը դրդուած վայելքի պէտքէն եւ ըմբոստ իր ընկերական դիրքին, որ զինքը ա՛լ աւելի կը կաշկանդէր եւ թոյլ չէր տար իր բնազդին հետեւելու: Ոխերիմ` տիկին Նոյեմի թունաւոր նայուածք մը ուղղեց Զարուհիին: – Քեզի ո՞վ ըսաւ, թէ դրամով ամէն բան կը գնուի, բայց դրամը ամէն պարագային շատ բան կը գնէ, դուն ասիկայ ինձմէ լաւ գիտնալու ես, սիրելիս… Անկարելի է արտայայտել այդ արտասանուած «սիրելիսին» շեշտը. անոր մէջ բուռն ատելութիւն կար, կատաղութիւն եւ զայրոյթ, բայց մանաւանդ խայթելու սաստիկ տենչանք մը: Յակոբ զարմացումով կը դիտէր զիրենք. այդ երկու ազգականուհիները զիրար կ՚ատէին բոլոր հոգիով, բայց կը շարունակէին ամէնուն ներկայութեամբ, կարծես գաղտնի կամ բնական համաձայնութեամբ մը, ծածկել իրենց փոխադարձ զգացումը: Տիկին Նոյեմիի աչքերը չորցած էին բոլորովին, եւ անոնց սուր բիբերը ցուրտ եւ հանդարտ թշնամութիւն մը կ՚արտայայտէին: Զարուհի, պահ մը անփոյթ, դիմադրեց այդ նայուածքին, յետոյ ծամածռութիւն մը ընելով ետին դարձաւ մէկէն: – Ի՞նչ ունիս, Զարուհի, – ըսաւ Յակոբ միամտօրէն: – Սիրտս կը խառնուի կոր, – պատասխանեց Զարուհի խնդալով… – Երիտասարդ կիներուն այդ ձեւով բաներ կը պատահին, տղա՛ս, ըսաւ տիկին Նոյեմի եւ Զարուհիի խօսքը կտրելով աւելցուց. – Որչա՞փ ատեն է, որ Պոլիս ես: – Ճիշտ տասը ամիս եղաւ, – ըսաւ Զարուհի յստակ ձայնով: – Օ՜հ, հիմիկուան կիները, – մէջ բերաւ տիկին Նոյեմի կէս մը կատակով, – կը տեսնե՞ս, Յակոբ, երկու տարիէ ի վեր ամուսնացած է եւ հազիւ թէ քանի մը ամիս իր ամուսնոյն քով կ՚անցընէ. այս անտարբերութիւնը ինձի համար անբացատրելի է շիտակը, ես որ գիշեր մը հանգիստ չեմ կրնար ըլլալ, երբ Սարգիս էֆէնդին յարկիս տակ չգտնուի: – Օ՜հ, ես ալ եթէ Սարգիս էֆէնդիի մը հետ ամուսնանալու բախտը ունենայի… – Լռէ՛ անշնորհք, – ըսաւ կէս խնդրանքով մը տիկին Նոյեմին ձեռքովը Զարուհիին բերանը գոցելով…– Ա՛հ, Յակոբի՛կ, Զարուհին միշտ նոյն անզուսպն է, կը յիշե՞ս: – Ինչպէ՞ս չէ: Եւ ահա Զարուհին սկսաւ շաղակրատել իրենց անցուցած հին օրերուն վրայ, մանկութեան օրեր նոյն տունին մէջ, պարտէզի անկիւնները պահուըտիլ, ծառերուն վրայ մագլցիլ, չարաճճիութիւններ ու բոլոր մանկական խորամանկութիւնները: – Յետոյ գիտե՞ս, Յակոբ, երբ զիս առին տարին տունէն ժառանգութեան խնդրի մը համար, իբր թէ բաւական դրամ չունենայի առանց այդ կռուըտուքի. գիտե՞ս որչափ լացի քեզի համար գիշերներով, գիշերներով, յետոյ քունիս մէջ ալ կը շարունակէի արտասուել, այնպէս որ առաւօտները աչքերս թանձրացած արցունքէն փակուած կ՚ըլլային ու մայրս կ՚ըսէր. «Այս աղջկան աչքերը հիւանդ են»: Ու Վարդանուշը, կը յիշե՞ս մեր սպասուհին, որ ծաղիկներ կը հաւաքէր եւ անոնց ջուրովը աչքերս կը լուար, կարծելով թէ կուրանալու ենթակայ եմ ու ինձի կը պատմէր հրաշալի բուժումները այդ ծաղիկներուն, որոնց անունը չէր ուզեր յայտնել… Ու մէկուն չէի ըսեր թէ. «Չէ՛, իմ աչքերս բան մը չունին, ես Յակոբին համար կուլամ կոր»: Զարուհի կը խնդար միշտ, տիկին Նոյեմի կը կրկնէր. – Լա՛ւ, լա՛ւ, ըսել է այդ ատենէն գաղտնիք ունենալու վարժուած էիր: – Պա՛հ, ո՞ր աղջիկը եւ ո՞ր կինը գաղտնիք չունի… Յետոյ առանց ուշադրութիւն ընելու տիկին Նոյեմիին պատասխանին, Յակոբին դարձաւ. – Ճշմարիտն ըսէ՛, դու ալ ինձի համար լացի՞ր բնաւ: – Ես ալ քեզի համար լացած եմ, – ըսաւ Յակոբ, յուզմունքէն խղդուող ձայնով մը: Միջոցէ մը ի վեր Զարուհիին ներկայութիւնը դղրդած էր իր սառած հոգին, անոր անվերապահ մտերմութիւնը, պարզութիւնը զինքը կը կազդուրէին եւ իրեն ջերմ զգացում մը կը ներշնչէին: Որչա՛փ ատենէ ի վեր իր ականջները զուրկ մնացած էին ճշմարիտ բարեկամ ձայնէ մը: Այն ատենէն ի վեր, որ Աննիկ հիւանդ էր, եւ փակուած իր սենեակին մէջ, Յակոբ որբ մնացած էր բոլորովին, իր մտածումներուն, իր խօսքերուն արձագանքը չէր գտներ ոչ մէկ սրտի մէջ… Ամէն անոնք, որ լռելու ստիպուած են որեւէ պատճառով իրենց բուն մտածումը եւ զգացումը, անոնք միայն գիտեն արժէքը մէկ քանի թանկագին վայրկեաններուն, ուր մարդ իր նայուածքին պատասխանող նայուածք մը կը գտնայ եւ իր խօսքերուն ջերմ համարում մը: Բայց Յակոբի վերջին յուզմունքով բառերուն Զարուհի լռութեամբ պատասխանեց: Տեսակ մը անհանգստութիւն սիրտը կը սեղմէր… Տիկին Նոյեմի իր կարգին մտածկոտ` աչքերը կը սեւեռէր դիմացը. արեւի տաք ճառագայթներ` պարտէզի ծաղիկներէն բուրումնաւէտ` կը մտնէին սրահէն ներս: Քանի մը թռչուններ մօտակայ նոճիի մէջ թառած, գարունը կ՚աւետէին եւ իրենց գեղգեղին ոլորտները թրթռալով կ՚երկարաձգուէին, երբեմն նուաղկոտ` մրմունջի մը պէս, երբեմն սուր` ճիչերու նման: – Ա՛հ, քիչ մը պարտէզ երթանք, – ըսաւ տիկին Նոյեմի: Բայց նոյն միջոցին կռնչող աղմուկ մը եւ ոտնաձայներ իրենց ուշադրութիւնը լարեցին: – Ի՞նչ է, – ըսաւ Զարուհի: – Աննիկն է, – պատասխանեց Յակոբը: Երբեմն մետաղի ջինջ հնչիւն մը կը լսուէր: – Իր դրամները կը համրէ, – ըսաւ Յակոբ վերջապէս տաժանելիօրէն: – Հա, Սարգիս էֆէնդին ըսաւ, որ ամբողջ ունեցածը հնչիւն դրամ ըրած, իր քով կը պահէ, չէ՞ք կարծեր, որ իր տկար խելքովը անխորհուրդ կերպով կորսնցնէ զանոնք: – Ինչպէ՞ս, տիկին, – ըսաւ Յակոբ: – Ի՞նչ գիտնամ, օրինակի համար ասոր անոր տալով: – Այդ անկարելի է, տիկին, օրիորդ Աննիկ ոչ ոքի հետ յարաբերութիւն ունի, ոչ իսկ սպասաւորի հետ: – Ա՜հ: Եւ ասիկայ ի՛ր կամքովը. նոյնիսկ զիս չուզէր տեսնալ, բոլոր ջանքերս այդ մասին ապարդիւն եղած են: Ատենէ մը ի վեր մանաւանդ նոյնիսկ դռան ետեւէն չխօսիր ինձ հետ, ինչպէս առաջները սովորութիւն ունէր: – Է՛հ, ինչպէ՞ս կուտաք իր սնունդը: - Դռանը առաջքը կը դնենք ափսէով, բայց հազիւ թէ կը դպչի կերակուրներուն, աւելի յաճախ ցամաք հաց կ՚ուտէ… – Աստուա՜ծս, աստուա՜ծս, ինչ պիտի ըլլայ վերջը: Պէտք է կարգադրութիւն մը ընել, բռնի ուտելի տալ, բռնի հագուեցնել: – Շատ մասնագէտներու գացի եւ խորհրդակցեցայ, ըսին որ խենթութեան այս տեսակը ընդհանրապէս… հարուստ ընտանիքներու մէջ կը պատահի, սանկ, ինչպէս ըսեմ, տեսակ մը սեւեռեալ գաղափար. վերջապէս անբուժելի յիմարութիւն մըն է, եւ թէ որեւէ բռնութիւն կրնայ զինքը կատաղութեան մղել: – Մի՛ ըսէք, ա՛հ, մի՛ ըսէք, – ըսաւ տիկին Նոյեմի ականջները գոցելով…– այսպէ՞ս պիտի ըլլայ եղեր: Սարգիս ամիրան գլուխը վեր առնէր հողէն եւ տեսնար թէ ի՛նչ եղան իր թոռները… որուն մտքէն կ՚անցնէր… ա՜հ, մտածելը իրաւ որ խենթութիւն կը պատճառէ, եկէք քիչ մը պարտէզ երթանք, օդ առնենք, կարծես պիտի խեղդուիմ: Դուրսի բաց օդը կազդուրեց զիրենք եւ վայրկեան մը զուարթութիւնը վարդագունեց անոնց դժգոյն դէմքերը: Տիկին Նոյեմի յամրօրէն կը քալէր ածուներու մէջէն եւ գնահատման խօսքեր կ՚ուղղէր Յակոբին, որ իր պարապ ժամերուն զբաղած էր պարտիզպանութեամբ: Զարուհի մասնաւոր դիտաւորութեամբ հեռացուց Յակոբը, խօլ զուարթութիւն մը կեղծելով եւ պուրակէ պուրակ վազելով տղու պէս: – Նայէ՛, Յակոբ սա սքանչելի լիլաները, եկուր շուտով: Երբ լիլային թուփին մօտ եկան, բաւական հեռու տիկին Նոյեմիէն, որ ճերմակ մանիշակները կը քաղէր անդին, Զարուհին յանկարծ փոխուեցաւ: Անսահման անձկութիւն մը կար իր մութ կապոյտ աչքերուն մէջ, որոնք գրեթէ սեւ կը թուէին այս պահուն. բերանին անկիւնները կծկուած էին իր ժամերէ, օրերէ ի վեր զսպած տխրութեան արտայայտութենէն: – Ա՜խ, Յակոբ, – ըսաւ նախ, եւ չկրցաւ խօսքը վերջացնել, ձայնը կը մարէր, ձեռքերը կը դողդոջէին, աչքերը ողողուեցան արցունքներով: – Միշտ ինձի բարեկամ ես, Յակոբ, չէ՞, – ըսաւ Զարուհի վերջապէս, – քեզմէ այնպիսի ծառայութիւն մը պիտի խնդրեմ, որ մարդ եղբօրը իսկ չհամարձակիր ըսելու, բայց դուն ինծի համար եղբօրմէ աւելի ես, չէ՞, ես քու սրտիդ վրայ անսահման վստահութիւն ունիմ, մի յուսախաբ ընէր զիս… – Ի՞նչ կրնամ ընել քեզի համար, – ըսաւ Յակոբ, որուն աչքերը երազուն դարձան, այնքան խենթ յոյսը փայլատակեց անոնց մէջ: – Հիմա հոս անկարելի է բան մը ըսել. այս շաբթու գիշեր մը մեզի եկուր, ամէնքը պառկելէն ետքը ես քու սենեակդ կուգամ եւ կամ դուն ինձի եւ կը խօսինք… Եւ որովհետեւ Յակոբ վարանոտ կը մնար, Զարուհի իր արցունքներուն մէջէն ժպտեցաւ չարաճճիութեամբ: – Օ՜հ, եթէ այս գաղտնի ժամադրութիւնն է, որ քեզ կը շփոթեցնէ… քեզի համար անսովոր բան ըլլալու է, չէ՞… Բայց ես քեզի կ՚օգնեմ, կամ աւելի լաւը` ես քու սենեակդ կուգամ: – Ես չեմ կրնար գիշեր ատեն բացակայ ըլլալ տունէն, – ըսաւ Յակոբ, – անկարելի է Աննիկը մինակ ձգել… – Իրաւունք ունիս, է՛հ, այն ատե՞ն: – Այն ատե՞ն: – Ես գիշեր մը հոս կուգամ, չըլլա՞ր, կէսօրէ ետքի այցելութիւն մը: Չամլըճայ կ՚ելլանք, տիկինը չհասնիր վերջին շոգենաւին եւ հեռագրով մը կ՚իմացնէ իր ընտանիքին, որ այն գիշեր Սկիւտարի տան մէջ պիտի անցընէ, – ըսաւ Զարուհի այս կարգադրութենէն ուրախ եւ մանաւանդ ընկերական պահանջներուն դէմ կարենալ մեղանչելու գոհունակութեամբ: – Եւ կարծեմ թէ, – աւելցուց, – այսպէսով ամէն բան պատշաճօրէն կը կարգադրուի եւ շնորհքով մարդիկ ըսելիք բան մը չեն ունենար: – Նորէն ո՞վ բամբասելու վրայ ես, – ըսաւ տիկին Նոյեմի իրենց մօտ գալով: – Շնորհքով մարդիկը… –Ա՛խ, Զարուհի՛… Յակոբ ներողամտութեամբ ժպտեցաւ: – Երբեք չպիտի թամնայ այս աղջիկը, – ըսաւ տիկին Նոյեմի, գլուխը շարժելով, – մի՛շտ նոյն անառակը: Քիչ մը ետքը երկու տիկինները կառքը կը նստէին մեկնելու համար: – Մեզ մի՛ մոռնար, – ըսաւ տիկին Նոյեմի, երբ կառքին անիւները սկսան դառնալ: Զարուհի բաւականացաւ արտայայտիչ նայուածք մը ուղղելով Յակոբին, որուն պչրանքը նշդրակի հարուածի պէս ցաւագին եւ փրկարար ազդեցութիւն մը ունեցաւ խեղճ տղուն սրտին ընդարմացած եւ գէշ գոցուած վէրքին համար: Ինչչափ ամայի էր այլեւս տունը Յակոբին համար Զարուհիին մեկնելէն ի վեր, բայց իր հոգին լեցուած էր անոր նայուածքներովը, անոր բուրմունքովը ու խօսքերովը, որոնց նշանակութիւնը իզուր կը ջանար ըմբռնել. ի՞նչ կ՚ուզէր Զարուհի իրմէ. ինքը աղքատ, անշուք, ի՞նչ բանի մէջ օգտակար կրնար ըլլալ անոր: Յետոյ կամովին կը խաբուէր անոր նայուածքէն ու կը յիշէր անոր խօսքերը. – Ինչչափ լացեր եմ քեզի համար: Իրա՜ւ, գրեթէ մանուկ, իրեն համար ալ թափեր էր այն ջերմ արցունքները, զորս քանիցս տեսած էր անոր այտերուն վրայ ուրիշներուն համար եւ որոնց մէկ կաթիլը ինքզինքին ունենալու համար իր ամբողջ արիւնը պիտի տար. բայց պչրոտ աղջիկը բախտին պէս կոյր եւ անողոք բան մը ունէր, երբեմն կը շռայլէր իր բոլոր գորովանքները մէկու մը համար զայն յագեցնելու չափ եւ անոնց ամենէն պզտիկէն կը զրկէր իր սիրոյն եւ համարումին ցանկացող երիտասարդ մը: Ներքնապէս պատրանք չունէր Զարուհիին իրեն ըսելիքի վրայ. որչափ որ չէր ուզեր խոստովանիլ, անոր մութ կապոյտ աչքերուն մէջ նշմարած էր ան գէշ նայուածքը, որ իր հեշտասիրութեամբ մոլի հոգիին մէկ բոցն էր: Բայց կ՚ուզէր ինքզինքը խաբել եւ մանաւանդ ջերմապէս կը հաւատար թէ եղած անցած բանի մը վրայ էր խնդիրը: Այս մտածումներով օրօրուած, ոչ կրցաւ ճաշել, ոչ քնանալ. վերստին իր հանգիստը խռովուած էր, բայց ասիկայ վերածնութեան մը պէս բան մըն էր իր սրտին համար, որ կարծես ժանգոտած տաժանքով կը բաբախէր իր վտիտ կուրծքին տակ: Աւելի՛ արագ, աւելի՛ արագ… բաբախումները իրեն գլխու պտոյտ կը պատճառէին հեշտագին արբեցութեան մը պէս… ինքզինքը տարբեր եւ նոր կը զգար ու երիտասարդութիւնը կը սուրար երկար ատենէ ի վեր քնացած արիւնի մէջ. իր սեւ ու մելամաղձոտ աչքերը կեանքով եւ տխրութիւնով կ՚ողողուէին. ի՞նչ ունէր այդ աղջիկ դիւթական, որուն մատին ծայրին հպումը իսկ կարող էր մեռելները ոտքի հանելու: Իր սքանչացած եւ յուզմունքէ դողդոջուն հոգիին մէջ զոյգ մը արեւները անոր աչքերուն` կը ճառագայթէին իրենց պչրանքի եւ անսահման սիրոյ հրաւէրները: Ու միեւնոյն ատեն խորապէս նախազգացումը ունէր թէ վերջնական եւ անդարմանելի դժբախտութիւն մը այդ գեղեցիկ կնոջ հետ անխուսափելիօրէն կուգար դէպի իրեն: Անկեց քանի մը օր ետքը, պտոյտէ մը վերադարձին, ծերուկ սպասաւորը սարսափէն կակազելով կ՚իմացնէր Յակոբին, թէ օրիորդ Աննիկը իր սենեակէն ելած եւ թափառած էր տունին մէջ ժամու մը չափ: – Հիմա ո՞ւր է, – հարցուց Յակոբ, իր կարգին զարմացած անակնկալէն: – Իր սենեակին մէջ… բայց եթէ տեսնէք խեղճ աղջիկը, բերի մը, բոլորովին բերի մը: Յակոբ երկար ատեն մտածելէ ետքը, վերջապէս որոշեց երթալ եղելութիւնը իմացնել Աննիկին երկու եղբայրներուն. ինքն ալ սկսած էր համոզուիլ թէ մօտալուտ փորձանք մը կրնար առաջ գալ Աննիկի նոր ընթացքէն: Ոչ միայն իր ամբողջ հնչուն հարստութիւնը իր մօտ ըլլալը վտանգ մըն էր, իրենց տունը աստիճան մը բնակութիւններէ հեռի, պարտէզներով շրջապատուած ըլլալուն, այլ բուն իսկ յիմար աղջկան վարմունքը մտմտուք կը պատճառէր իրեն. բարեբախտաբար մինչեւ ցարդ ոչ ոք գիտէր ճշտիւ օրիորդ Աննիկին խենթութեան տեսակը. հետեւաբար մեծ հնչուն գումարի մը հաւանականութիւնը մարդու միտք չէր անցներ. բայց վերջապէս Սկիւտարի մէջ ալ այլեւայլ զրոյցներ կը պտտէին հիւանդ աղջկան վրայ, որուն մէջ ամենէն աւելի բաժին ունէր սա ենթադրութիւնը, թէ Աննիկ ագահութեան խենթութիւնը ունէր: Իր առողջութեան գումարներ խոստացած էր եկեղեցիին, դպրոցին, աղքատախնամին եւ որովհետեւ այդ խոստումները չէին կատարուած երկար սպասումէ մը ետքը ամէնքն ալ համոզուած էին թէ ագահութեան խենթութիւնը ամենէն աւելի վարկ ունէր իր վրայ ըսուածներու մէջ: Յետոյ, վերջապէս ինչ որ զինքը կը վախցնէր, բուն իսկ օրիորդ Աննիկին սպառնալիքներն էին. գիշերները կ՚ելնէր եւ արագ-արագ պտտուելէ ետքը կը սկսէր խօսիլ, խօսիլ, մինչեւ որ անհասկանալի բառեր գոչէր այնպիսի անմարդկային ձայնով մը, որ Յակոբ, հակառակ վարժուած ըլլալուն, պաղ քրտինքով մը կ՚ողողէր եւ չկրնալով պառկիլ, կ՚ելնէր անկողնէն: Հագուած ատեն ձեռքերը կը դողդողային, մինչեւ քովի սենեակէն Աննիկ միշտ ինքզինքէն ելած եւ գրեթէ կատաղութեան մէջ կը գոչէր: Անոր անկապակից բառերէն եւ բացականչութիւններէն երբեմն Յակոբ բառեր կ՚որոշէր, որոնց մէջ ամենէն յաճախ կը լսէր. – Կրա՜կ… ա՜հ, բոցերը կը մաքրեն միայն… բոլոր չար ոսկիները… արիւնոտ եւ արցունքոտ… միայն բոցերը, բոցերը… Երբեմն ալ կը կարծէր թէ ոսկիները մարմին առած էին եւ կը խօսէին իրեն հետ եւ թէ ինքը խառն ամբոխի մը մէջ կը գտնուի… այդպիսով կը խօսէր երկար ատեն: – Դարձէք ձեր տեղերը, ձեր օրինաւոր տէրերուն. կը տեսնէ՞ք, միշտ դժբախտութիւն կայ ձեզի համար… Յետոյ ձայնը պաղատագին կը դառնար, գրեթէ մրմունջ մը, աղօթք մը, որուն միջոցին կը լսէր միայն. – Դարձէ՛ք, դարձէ՛ք, մեկնեցէք հոսկէ ձեր տեղերը, ձեր տէրերուն եւ անոնց որբերուն, որ ձեզի կը սպասեն ու դուք ժլատ էք անոնց համար, անոնց համար, որ կը ծնին, կ՚աշխատին, կը մեռնին ձեր կարօտովը: Երբեմն մինչեւ հանճարեղ խօսքեր կ՚ելնէին իր բերնէն, վսեմ աղաղակներ, որոնց կը յաջորդէին կատաղութիւններ, սպառնալիքներ: –Ամէնքդ ալ պիտի փչանաք, կը հասկնա՞ք, վատ եւ ստորին մետաղներ... Երբ աղաղակները շատ բարձրանային, Յակոբ կ՚երթար եւ դռանը ետեւէն կ՚ողոքէր հիւանդը. – Բաց դուռը, Աննիկ, ի՞նչ կ՚ըլլայ. ես եմ, Յակոբը, քո որբդ, դուն զիս ալ չես յիշեր, զիս մոռցեր ես բոլորովին, բաց անգամ մը ու պիտի տեսնես թէ գոհ պիտի ըլլաս, թող տուր, որ քովիկդ նստիմ, քեզի հանդարտեցնեմ, ամոքեմ սիրտդ, քո բարի, ազնիւ տանջուած սիրտդ: Յանկարծ սենեակին մէջ կատարեալ լռութիւն կը տիրէր, իբր թէ մէկը չըլլար հոն. երկար ատեն Յակոբ կը սպասէր պատասխանին, բայց իզուր: – Աննի՛կ, Աննի՛կ... Յետոյ յուսահատած յիմար աղջկանը յամառ լռութենէն, սրտաբեկ կը վերադառնար իր սենեակը եւ կը սպասէր անձկանօք աւելի սարսափած այդ լռութենէն, մինչեւ որ Աննիկ սկսէր իր մրմունջները, պաղատանքները եւ վերջապէս կատաղի աղաղակները: Օրէօր այդ խենթութեան տագնապները աւելի յաճախադէպ կ՚ըլլային. երկու անգամ, դարձեալ իր բացակայութեան Աննիկ իր սենեակէն ելած եւ գաղտագողի պտտքած էր տան մէջ: – Ապահով, բան մը կը փնտրէ կոր, բան մը կ՚ուզէ, որ չգտնար կոր... ըսած էր ծերունի սպասաւորը: Յակոբ խստիւ պատուիրուած էր անոր ամէն վտանգաւոր առարկայ վերցնել մէջտեղէն: – Մանաւանդ լուցկի, կրակ եւ այլն, – ըսած էր: Բայց հակառակ այդ զգուշութիւններուն չէր կրնար վստահիլ երկուքի ծալուած ծերունիի մը վրայ, որ սկսած էր նոյնիսկ տաժանքով քալել: Քանի մը օր ինքն իսկ տունը մնացած եւ հսկած էր, բայց ասոր վերջը չկար: Չէ, ա՛լ անկարելի բան էր, պէտք էր որոշում մը առնել, որքան ալ տխուր բան ըլլար, խեղճ աղջիկը պէտք էր հեռացնել տունէն եւ այդ վիճակին մէջ զինքը ենթակայ ընել հիւանդապահներու կոպտութեան: Միւս կողմէ մանաւանդ աւելի փութկոտութիւն կը դնէր երթալ Աննիկին եղբայրներուն հսկողութեանը յանձնել զայն եւ անոր դրամը ամբողջովին, քանի որ գիտէր թէ անոնք կասկածած էին իր վրայ եւ եթէ ցարդ ուղղակի միջամտելու չէին համարձակած, ապահով, շատ գոհ պիտի ըլլային այս անակնկալ առիթէն, որ նոյնիսկ Յակոբ կ՚ընծայէր իրենց: Զարմանալի եւ անբացատրելի բան մը կար Յակոբին համար. երկու եղբայրները, որքան որ առաջ իրեն հետ ցուրտ անտարբերութեամբ կը վարուէին, այն կասկածէն ի վեր, որ ինքը Աննիկին դրամ կամ անոր մեծ մասը իւրացուցած կրնար ըլլալ, փոխուած էին իրեն հետ: Ինքը միշտ առանձնացած ապրելով եւ հեռու այդ ընկերութենէն, չէր անդրադարձած թէ այդպէս են պուրժուական բարքերը: Ով որ դրամ ունի կամ կը կարծուի թէ ունի, ինչ միջոցով ալ ըլլայ, նոյնիսկ ի վնաս իրենց շահերուն ձեռք անցուցած, վարկ կը ստանայ: Սեղանաւորական բարքերով սնած եւ դրամին մոգական ազդեցութեան գիտակից մարդերու համար բնական եւ տրամաբանական էր, որ դրամը, օրհնեալ տարազը, զիրենք բռնադատէր վարկի եւ մեծարանքներու: Բայց ինչպէս ըսինք, Յակոբ հեռու էր հասկնալէ այս պարագան, բայց իր ազգականներուն ժամանակէ մը ի վեր իրեն ընծայած կարեւորութիւնը տեսակ մը վստահութիւն կուտար իրեն եւ բոլորովին մէկ կողմ դրած էր նախկին երկչոտութիւնները եւ դիւրազգացութիւնները: Յակոբ, կէսօրէ ետք մը, հասաւ տիկին Նոյեմի Սահակեանի տունը, հակառակ սպասաւորի արգելքին: – Հանըմս մարդ չկրնար ընդունիլ, այսօր որբանոցին տիկինները ժողով ունին վերը: Ինքը պնդեց եւ այցաքարտին վրայ երկտողով մը յայտնելով այցելութեան ստիպողականութիւնը, ղրկեց տիկինին: Քանի մը վայրկեան ետքը սպասաւորկ դառնալով զինքը հրաւիրեց վեր: Երբ Յակոբ սրահը մտաւ, չորս հինգ տիկիններ, հարուստ արդուզարդերով, սիրամարգի պէս հագուած, նստած էին սեղանի մը շուրջը. անոնց մէջ նշմարեց Զարուհին եւս, որ միայն պարզ քոսթիւմ թայէոռ մը հագած, մատներովը կը զարնէր սեղանի վրայ սրտնեղութեամբ: – Հա՛, աղէկ որ եկար, Յակոբ, – ըսաւ, երբ անիկայ ամէնքը ողջունելէ ետքը ձեռքը իրեն կ՚երկնցնէր, – այս տիկինները ժամ մըն է որ... – Զարուհի՛, – միջամտեց տիկին Նոյեմի զայրոյթով, – խնամակալութեան խնդիրներու մէջ ուրիշին խորհուրդ հարցնելու պէտք չկայ: – Պա՛հ, ուրիշի՜ն... իբր Յակոբ օտար ըլլար եւ յետոյ պահ մը ենթադրենք թէ օտար է, թո՛ղ մեզի համար ժողովրդական կարծիքը ըլլայ: Եւ որովհետեւ Յակոբ` վիրաւորուած տիկին Նոյեմիի խօսքերէն կը պնդէր թէ չկրնար մնալ երկար ատեն, Զարուհի աճապարանքով միւս տիկիններուն կարծիքը առաւ եւ գոչեց տիկին Նոյեմիին քիթին խնդալով. – Լմնցաւ, մեծամասնութեան կարծիքը քեզի համար է, պէտք է որ մնաս: Յակոբ շնորհակալութիւնը յայտնելու համար խոնարհեցաւ, բայց անգամ մըն ալ պնդեց. – Չեմ կրնար երկար ատեն մնալ, ներեցէք որ տիկին Նոյեմիին երկու խօսք ընեմ եւ մեկնիմ: – Չըլլար, ի՞նչ կարեւոր գործ կրնաս ունենալ, որ նախընտրես մեզ հետ մնալէն եւ յետոյ կը տեսնե՞ս, մարդ պէտք է կարենայ մէկ երկու ժամ զոհել, երբ խնդիրը մեր որբերուն վրայ է, այս տիկինները, – աւելցուց աչքին ծայրովը խնդալով, որուն հեգնող արտայայտութիւնը Յակոբ եւ տիկին Նոյեմի միայն նշմարեցին, – այս տիկինները, որ իրենց թանկագին ժամանակներուն մեծ մասը կը զոհեն որբերուն խնամակալութեան, քեզ պէտք է օրինակ առնես: Եւ առանց ժամանակ ձգելու, որ մէկը զինքը ընդհատէ, ըսաւ անմիջապէս. – Ահաւասիկ, Որբասէր տիկնանց խնամակալութիւնը հրաւէր ստացած է երթալ միանալ ազգային որբանոցին հետ, իրեն որբերը յանձնել անոր եւ իր ջանքերը միացնել Ազգային հիւանդանոցի խնամակալութեան, բայց... – Ներեցէ՛ք... – Կը խնդրեմ խօսքս վերջացնեմ... ըստ իս սքանչելի գաղափար է. որբերը որբ են ամէն տեղ, ի՞նչ հարկ կայ խտրութիւն դնել նոյնիսկ անոնց մէջ. ամէնքն ալ արդէն ազգային բարոյական խնամակալութեան ներքեւ չե՞ն գտնուիր: – Բայց, տիկի՛ն, – յաջողեցաւ վերջապէս ըսել թխորակ կին մը, բարձր հասակով, աննշան դէմքով, զոր Յակոբ ուրիշ ատեն տեսած էր Բերային մէջ: Տիկին Գալեմեան` նախկին տան վարժուհի` միջակ եւ յաւակնոտ դաստիարակութեան մը բոլոր իմաստակութիւնները եւ իր ձայնը պահած էր հին վարժուհիներու չոր եւ անախորժ շեշտը: Հակառակ իր ամուսնոյն նիւթական միջակ կացութեան, հարստութեան արտաքին երեւոյթներ կուտար ինքզինքին եւ ամեն ջանք կ՚ընէր, կուլ տալով շատ մը վիրաւորանքներ, հարուստներու շրջանակին մէջ մնալու: Իր ամուսինը հազիւ թէ կը հասնէր կնոջը արդուզարդին, երկու ծառաներուն ամսականները վճարելու եւ մնացեալը կը քալէր ինչպէս որ կրնար: Շարունակական դարպասները մէկ քանի ազդեցիկ տիկիններու` իրեն մուտքը կարելի ըրած էին Բերային շատ մը սալոններուն մէջ: Բայց ինչ որ իր յաջողութիւնը ապահոված էր` այն էր, որ ամէն տեսակ խնդիրներու մէջ հարուստներու կողմը բռնէր: «Բարձր դասակարգէ բառերը իրեն համար մոգական մը ունէին եւ այդ «բարձր դասակարգէ»-ին մէջ մնալու համար կարող էր ամէն վատութիւններու: Միւս կողմանէ, իր ընտանեկան նիւթական վիճակը չգիտցողներուն կատարեալ չտես հարուստի պատրանքը կուտար իր մեծախօս արդուզարդերով եւ գրեթէ միշտ ծառաներուն, յարաբերութիւններուն, ժամադրութիւններու վրայ խօսելով: – Ազգային որբանոցը ուրիշ, բարձր դասակարգի տիկնանց որբանոցը ուրիշ. միթէ՞ մէկ քանի բարձրաստիճան տիկիններ ազատ չեն որդեգրելու որոշեալ թուով միայն որբեր եւ զանոնք լաւագոյն վիճակի մը մէջ պահելու: – Օ՜հ, իրա՛ւ... այդ բարձրաստիճան տիկինները եթէ կրնան բան մը ընել, թող երթան ազգային որբանոցին միացնեն իրենց ուժերը... Եւ յետոյ կը կարծէք թէ այդ որբերուն բարոյականին համար լաւ բա՞ն մը կ՚ընէք զանոնք շփացնելով եւ վարժեցնելով, որ ձեզ շողոքորթեն: Գոնէ ազգային որբանոցին մէջ որբերը իրենց կացութեան գիտակցութիւնը ունին եւ աւելի ուշ քաջութիւնը կ՚ունենան դիմագրաւելու գէշ բախտին... կրնայ ըլլալ, որ ձեր որբերուն չափ լաւ չուտեն, լաւ չհագնուին, բայց աւելի աղէկ... անոնք կրնան մարդ ըլլալ, մինչդեռ ձերինները հիմակուընէ կը սկսին ուրիշին ձեռքը նայիլ, ուրիշներէն սպասել: Ձեզ այսօրուան տուած պստիկ առաւելութիւնը թակարդ մըն է... – Օ՜հ, տարօրինակ գաղափար... – Ինչո՞ւ տարօրինակ ըլլայ: Տիկին Նոյեմի կատաղութենէն ինքզինքը կ՚ուտէր: – Որովհետեւ, խօսքը մէջերնիս, ի՞նչ կ՚ընենք կոր այդ որբերուն համար: – Ի՞նչ կ՚ընենք կոր, – պոռթկաց տիկին Նոյեմի, – նախ կը ջանանք, որ այդ որբերը իրենց վիճակէն վեր բաներու աչք չտնկեն եւ մոլորին... – Օ՛հ, օ՛հ... այսինքն` ամէն ջանք կ՚ընենք, որ եթէ անոնց մէջ տաղանդաւոր եւ խելացի աղջիկներ կան, իրենց անբախտ եւ նսեմ վիճակէն վեր չելնեն. ինչի՞ կը պատրաստուին ձեր որդեգիրները... Քիչ մը հագուստի փոխարէն, ձեր ծրագիրը կը ստիպէ զիրենք սպասուհի, խոհարարուհի եւ շատ շատ` դերձակուհի ըլլալու: – Ի՞նչ կ՚ուզէիր որ ըլլան, Զարուհի, իրենց ծնողքին ողջութեան ի՞նչ կ՚ըլլային այդ դասակարգին պատկանող աղջիկները... – Ճի՛շտ, ձեր խնամակալութենէն զերծ մնացող աղքատ ընտանիքներէն է, որ կէս անօթի, կէս ծարաւ մնալով, կ՚ելնեն ճշմարտապէս մեծ մարդիկը... կը բաւէ որ չմիջամտէք, սիրտերնիդ գէշ չըլլայ աղքատներուն համար եւ ողորմութիւն ընելու համար ձեր կանգունով ծրագիրներ չպատրաստէք եւ չկշռէք իրենց տրուելիք ուսումը, զարգացումը եւ այլն: Առանց ուշադրութիւն ընելու Զարուհիին խօսքերուն իր սիրական թեզին դառնալով` – Իրաւունք ունի տիկին Նոյեմին, – ըսաւ տիկին Գալեմեան իր վարդապետական ձայնով, – ստորին դասակարգի աղջիկներուն իրենց վիճակին եւ կոչումին համար դաստիարակութիւն մը տալու, ինչ որ նկատողութեան չեն առներ ազգային որբանոցին մէջ, ուր որբերուն մէկ մեծ ժամանակը գրաւուած է ուսումնական ծրագիրով: – Նախ կ՚որոշէ՞ք ինձի բարձր եւ ստորին դասակարգերուն սահմանը, – ըսաւ Զարուհի, իր ջինջ աչքերովը շեշտակի նայելով տիկին Գալեմեանի աչքերուն մէջ: – Այսինքն թէ... – Այսինքն թէ, թողէք ես ըսեմ, ժողովուրդը իր որբերը յանձնելու չէր հարուստ տիկիններուն... Ատկեց է, որ սխալը կը սկսի: Կոյր աչքէն արցունք սպասելու պէս բան մըն է աղքատներուն համար հարուստներէն բան մը սպասելը... Բայց խեղճերը չեն գիտեր, միշտ իրենց այնպէս հաւատացուած է, որ... Ամէնքն ալ բացականչութիւններով ծածկեցին Զարուհիին խօսքերը, նոյնիսկ այն տիկինները, որ նախապէս լուռ մնացած էին` բան մը չհասկնալով: Զարուհի այլեւս մէկ կողմ դրած էր հեգնոտ եւ կատակախառն խօսքերը եւ ճշմարտապէս ոգեւորուած էր. բոլոր անզուսպ երեխաներուն պէս անոր հոգիէն մեծ մաս մը խուսափած էր ծնողքին եւ ընկերութեան հսկողութենէն եւ բնական մնացած էր... իրաւ է թէ քիչ մը վայրենի, բայց խորապէս մարդկային, որուն բոլոր թափովը կ՚ըմբոստանար այդ «բարձր դասակարգին» շահասէր դատողութիւններուն դէմ: Բարեբախտաբար նոյն միջոցին սպասաւորը թէյ մտցուց եւ վայրկեան մը իրենց ուշադրութիւնը զբաղեցաւ իրարու ըրած մեծարանքներով: Զարուհի ոտքի ելաւ եւ Յակոբի մօտ եկաւ գաւաթ մը թէյ բերելով: – Կը տեսնե՞ս, բարեկամս, ի՜նչ ապուշն էր: – Կամաց ըսէ՛, Զարուհի, կը լսեն: Զարուհի անփութօրէն ուսերը թոթուեց. – Հոգս, աւելի աղէկ, հապա սա վարժուհի՞ն... զիս ամենէն աւելի կատղեցնողը ան է, առնելիքը ըլլայ... Յակոբ սակայն, միշտ մտքովը զբաղած էր իր խնդրով եւ կէս մը ականջ կը դնէր Զարուհիին: Անդին տիկինները կամաց ձայնով կը խօսակցէին եւ որոշումներ կուտային, գոհ ըլլալով, որ Զարուհի իրենց մօտ չէ եւ չխանգարէր զիրենք: Տիկին Գալեմեան հանդիսաւոր շարժումներ ընելով կ՚ըսէր տիկին Նոյեմիին. – Իրաւունք ունիք, տիկին, թո՛ղ մեր որբերը մեզի ձգեն, ուրիշին ի՞նչ թէ ի՛նչ ծրագրով կը կրթենք զիրենք, ըստ իս, միշտ կը պնդեմ թէ լաւագոյնը իրենց կացութեան յարմար դաստիարակութիւն տալն է: – Հարկաւ թէ, հարկաւ թէ... – Որպէսզի վաղուան ձեզ ծառայողներ պատրաստէք... –Ո՜ւհ, ի՛նչ անտանելի աղջիկ, Աստուածս: Եւ տիկին Նոյեմի, անհանգիստ Յակոբի ներկայութենէն, կանչեց զայն իր մօտ եւ վայրկեան մը առանձնանալով հարցուց. – Դուն ի՞նչ կ՚ուզես տղաս: – Տիկին, օրիորդ Աննիկին համար եկայ, իր վիճակը հետզհետէ կը ծանրանայ կոր: – Է՛հ, ես ի՞նչ կրնամ ընել: – Կ՚ուզէի, որ իր եղբայրներուն եւ հարսներուն հետ խորհրդակցելով, որոշումի մը յանգէինք: – Իմ որոշումը շատոնց է որ յայտնած եմ ես, – ըսաւ տիկին Նոյեմի չոր ձայնով մը: – Այո՛, բայց հիմա խնդիրը բոլորովին ուրիշ հանգամանք առած է: – Է՛հ, վերջապէս, դուն ի՞նչ կ՚ուզես որ ընենք... – Ե՞ս, չեմ գիտեր... – Լաւ՛, լաւ՛, ես բնաւ ժամանակ չունիմ զբաղելու այդ խնդրով, երեկոյին Սարգիս էֆէնդիին կ՚իմացնեմ, թող եղբօրը հետ կարգադրութիւն մը ընէ: – Ու տիկին Նոյեմի հրաժեշտ տալով հեռացաւ: Յակոբ բարեւելով տիկինները աճապարեց մեկնելու. իր ետեւէն Զարուհի դուրս եկաւ: – Ի՞նչ կայ, Յակոբ: – Աննիկին համար էի, – ըսաւ Յակոբ, տիկին Նոյեմիին չարութենէն վիրաւորուած սրտով: Եւ աւելի երկարօրէն Զարուհիին պատմեց եղածը: – Դուն անհոգ եղիր, ես հայրիկս կը ստիպեմ, որ անմիջապէս զբաղի այդ խնդրով, խե՜ղճ աղջիկը... Աստուածս, ինչպէ՞ս պիտի ընեն: Եւ բոլորովին փղձկած` խոնաւ աչքերը դարձուց Յակոբին: – Ի՜նչ դժբախտութիւն: Յակոբ սանդուղներէն վար կ՚իջնար արդէն, երբ Զարուհի պոռաց ետեւէն. – Այս շաբթու օր մը, անպատճառ, չէ՞, ինչպէս որ համաձայնած էինք: Թերեւս վերջին անգամ մը կարենամ տեսնել խեղճ հօրաքոյրս: Ամբողջ շաբթու Յակոբ սպասեց լուրի մը եւ մանաւանդ Զարուհիին այցելութեան: Օրէօր Աննիկի վիճակը աւելի կը վատթարանար: Հիմա այլեւս գրեթէ ամէն օր կ՚ելնէր իր սենեակէն եւ ամբողջ տունը կը լեցնէր եղերական աղաղակներով: Երբ Յակոբ կը ջանար իրեն մօտենալ, կարծելով թէ հալածուելու վրայ է, կատաղօրէն կը փախչէր, մինչեւ վերի կէս մը փլած սենեակները կ՚ելնէր: Այլեւս կմախացած ուրուական մը դարձեր էր ան, կիսամերկ, աղտոտ լաթի մը մէջ փաթտուած, թնճուկ մազերը գագաթին վրայ խռնուած եւ այնպիսի աչքերով ակնակապիճներուն խորը, որ անոնց արտայայտութենէն կարծես Յակոբ մագնիսացած` անկարող կը զգար որեւէ շարժում ընելու: Յաճախ Աննիկ բնաւ չէր ճանչնար զինքը, բայց երբեմն յիշողութիւնը կը վերադառնար եւ այն ատեն, փաթտուած իր լաթին մէջ, կը փախչէր եւ կը փակուէր սենեակը: Ասոր կը յաջորդէր, ժամերով, կատարեալ լռութիւն, իբր թէ սենեակը պարապ ըլլար... Նախկին շնորհալի եւ ուսեալ աղջիկէն բան մը չէր մնացեր ո՛չ ֆիզիկապէս, ո՛չ բարոյապէս, այնպէս որ Յակոբ հետզհետէ կը վարժէր իր սիրելի Աննիկը մեռած նկատելու: Հիմակուան ուրուականը չարաչար յոգնեցնելով զինքը, տեսակ մը վհատութիւն կը պատճառէր վերջապէս: Իզուր կը ջանար անոր մարած ուղեղին մէջ խելքի ցոլք մը բերելու. ամէն բան փչացած եւ վերջացած էր նախկին Աննիկէն, իր սպառնալիքներն իսկ կցկտուր կը դառնային եւ այլեւս Յակոբ բան մը չէր որոշէեր անոնցմէ, միայն շփոթ աղմուկ մը կը լսէր, որ զինքը կը սկսէր ձանձրացնել, այնքան անոնց դառն շեշտը աններդաշնակ էր իրեն մտածումներուն հետ: Երբ Զարուհիին կը խորհէր... անոր աչքերը, անոր շրթունքը, անոր ձեռքերը կ՚երեւային իր աչքին, մութին եւ լոյսին մէջ. անոր հնչուն եւ տաք ձայնը կը փսփսար իր ականջներուն: Վերստին իր հոգիին բոլոր թափովը կը սիրէր զայն ու այնքան աւելի անոր հմայքին ներքեւ էր, որ չէր ուզեր մտաբերել թէ ինչո՞ւ Զարուհի պիտի գար զինքը տեսնելու, թէ ի՞նչ պիտի խնդրէր իրմէ, կը բաւէր որ անիկայ պիտի գար ու իր տունը պիտի խնկուէր անոր ներկայութիւնով, յետոյ ժամերով մինակ պիտի ըլլային ու իրարու պիտի ըսէին իրենց սրտի ցաւերը... Օ՜հ, այո, ինքը պիտի ըսէր թէ տարիներով տանջուած էր կնոջ մը համար, բայց այդ կնոջ անունը չպիտի տար երբեք... ու ինչպէս հեշտ պիտի ըլլար օրօրուիլ Զարուհիին խօսքերէն, մխիթարող խօսքերէն եւ մտքովը կը պատրաստէր իր ըսելիքները, կ՚երեւակայէր իրենց դիրքերը, իրենց նայուածքը ու շարժումները իսկ ու իր մելամաղձոտ աչքերուն մէջէն ցաւագին հեշտանքի սարսուռ մը կ՚անցնէր: Բայց օրերը կ՚անցնէին ու Զարուհի չէր գար: Երբեմն յանկարծ իր վհատած հոգիին մէջէն կը գոռային զսպուած ըմբոստացումները. ի՜նչ անբախտ, ինքը բնաւ բաժին չպիտի՞ ունենար կեանքի հաճոյքէն... ա՜հ, անողոք, պչրող կինը, դիտմամբ ըսած էր, որ պիտի գար, զինքը սպասման տագնապներուն ենթարկելու համար. ի՞նչ հարկ կար խաղալու իր ցաւագին սրտին հետ, որ սիրելու կը տենչար միայն. ի՞նչ կ՚ըլլար, գոնէ անգամ մը ինքն ալ իր գլուխը հանգչեցնէր սիրող սրտի մը վրայ ու սրտին բաբախումներուն երիտասարդ սիրտ մը պատասխանէր անվերապահ զգացումով: Բոլոր որբերէն աւելի դժբախտ` տխուր բախտը զինքը որբացուցած էր քանիցս... ու այդ ժամերուն կեանքը ծանր կուգար ուսերուն, իր սրունքները կը կքէին անբախտութեան բեռին տակ եւ մշտնջենական հանգստի տարտամ կարօտ մը ապրելու կամքը կը նսեմացնէր իր մէջ: Չքաւորները, տնանկները իրմէ աղէկ էին, գոնէ ընտանիք մը կ՚ունենային, որուն համար կը պայքարէին, կը տքնէին... աշխարհիս բոլոր չարքաշութիւնները թեթեւ կ՚երեւէին բաղդատմամբ իր մռայլ եւ անսէր կեանքին... յաճախ իր մտածումները կ՚ընդհատուէին Աննիկին աղաղակներէն. այն ատեն իր հոգիին խորէն ալ եղերական աղաղակներ կը բարձրանային մինչեւ շրթունքը եւ ինքն ալ փափագ կը զգար Աննիկին հետ գոչելու իր հոգիին դժնեայ վիճակը: Այս հոգեկան տագնապներէն ջիղերը այնքան գրգռուած էին, որ երբեմն արագ-արագ կը քալէր սենեակին մէջ, գլուխը պարապ եւ այնքան յոգնած, որ հանգչելու պէտք կը զգար ժամերով: Ապրիլ ամսուան մէջ էր. բաց պատուհաններէն լիլաներու եւ շահպրակներու բուրմունքը կը հասնէր մինչեւ իրեն եւ բզէզներուն անվերջ բզզիւնը իր ականջին կեանքի հեշտանքը կը մրմնջէր: Թռչուններ, թառած մօտակայ նոճիի մը վրայ, կ՚երգէին անընդհատ: Յակոբ, տենդագին, պատուհանին մօտ կուգար եւ մեքենաբար կը դիտէր Չամլըճայի կողն ի վեր երկարող արահետները, որոնք կը ծածկուէին հետզհետէ մութ կանանչ թուփերով: Երբեմն, գունագեղ ֆերաճէներնուն մէջ, շնորհալի հանըմներ հաճելի ներդաշնակութիւն մը կը դնէին իրենց նազելի քալուածքով այդ երկայն ճամփաներուն վրայ: Աւելի վար, ընդարձակ արտերուն նորածիլ հասկերուն մէջ հարսնուկները կը տատանէին մեղմօրէն իրենց շատ կարմիր թերթերը թօթափելով: Ու հեռուէն գեղջուկի մը կարօտագին երգը կը թրթռար միօրինակ եւ միամիտ, օրօրելով իր խոնջենքը: Բայց Յակոբ այնքան զբաղուած էր իր ներքին զգացումներով, որ հազիւ թէ կը զգար գարնան փայփայանքը. գաղջ եւ բուրումնաւէտ օդը կ՚անցնէր իր ջերմագին ճակատին վրայէն առանց զայն ամոքելու: Իր սեւ աչքերը գրեթէ միշտ ստուերուած էին անսահման տխրութիւնով եւ կը բաւէր այդ ցաւագին աչքերուն նայիլ հասկնալու համար անոր հոգիին տառապանքը: Բայց երբ ցաւը կը հանդարտէր հոգիին մէջ եւ տառապելէ ետքը, յոգնած, կ՚ընկղմէր անուշ մելամաղձոտութեան մը մէջ, Զարուհիին յիշատակը կը մեղմանար եւ հաճելի զգայնութեան մը կը փոխուէր: Կամաց-կամաց բոլորովին մոռցած էր անոր այցելութեան շարժառիթը եւ միայն կը ցանկար զայն տեսնելու եւ իրեն կը թուէր թէ Զարուհիին ներկայութիւնը արդէն բաւական պիտի ըլլար զինքը ամոքելու բոլորովին: Այս վիճակին մէջ էր եւ արդէն գրեթէ յուսահատած զայն երբեք տեսնելէ, երբ Զարուհի շաբաթ օր մը կէսօրէ ետք եկաւ Սկիւտար: Յակոբ այն օրը տեսակ մը վատառողջ թմրութեան մէջ էր, ֆիզիկական յայտնի տկարութիւն մը կը զգար, իր բոլոր անդամներուն մէջ – ջլատումի զգացում մը. իրեն թուեցաւ թէ կեանքը կը հեռանար իր մարմնէն: Գէշ գիշեր մը անցուցեր էր. Աննիկ չէր հանդարտած ոչ իսկ ժամ մը ու խեղճ տղան փոխն ի փոխ սարսափած, յուսահատած` քնատ մնացեր էր, մինչեւ այն ժամուն ննջասենեակին մէջ, անկողնին վրայ երկնցած էր հազիւ երբեմն մրափելով: Երբ Զարուհի սենեակէն ներս մտաւ, Յակոբ այնքան դժգունեցաւ, որ երիտասարդ կինը զայն հիւանդ կարծեց, բայց Յակոբ զայն ձեռքի շարժումով մը ապահովցուց եւ կորաքամակ սպասաւորին սպասելէ ետքը, որ տիկինը հիւրասենեակ առաջնորդէ, գրեթէ դողդողալով ելաւ հագուեցաւ: Զարուհի խօլ զուարթութիւն մը ունէր այն օրը, որ բնաւ չէր ներդաշնակուէր Յակոբին վիճակին հետ: Բայց քիչ ետքը Յակոբ անդրադարձաւ, որ այդ զուարթութիւնը ջղային եւ անձկալի վիճակ մը կը ծածկէր: Զարուհի նախ բնաւ ակնարկութիւն չըրաւ իր այցելութեան բուն նպատակին, իբր թէ բնաւ գոյութիւն չունենար: Յակոբին հետ, որ երազի մէջ ըլլալ կը կարծէր, այնքան իր ձայնը եւ շարժումները տարօրինակ կը թուէին իրեն իսկ, բաւական ատեն պտտելէ ետքը պարտէզին մէջ, որոշեցին Չամլըճայ երթալ: Վերջալոյսը կը մօտենար եւ օդը անօրինակ թափանցկութիւն մը առած էր. ճանճերուն եւ բզէզներուն թեւերն իսկ ոսկեզօծ կ՚երեւէին եւ սարդոստայնի թելեր օդին մէջ կը պտուտքէին թեթեւ հովէն մղուած ոսկեթելերու պէս: Իրենց ամէն քայլին խոտերուն մէջէն զանազան բուրմունքներ օդին մէջ կը բարձրանային եւ անոր մեղրի համ համ կուտային: Զարուհի կը բացատրէր թէ ինչպէս արդէն իր հայրը եւ հօրեղբայրը խորհրդակցած էին եւ որոշած էին օրիորդ Աննիկը փոխադրել ֆրանսիական հիւանդանոցը: – Այն ատեն, գիտե՞ս, Սկիւտարի մէջ թաղուելու պէտք չկայ, եկուր Բերա, մեր մօտ բնակէ: Յակոբ գորովանքով իրեն նայեցաւ: – Մայրս արդէն քեզի ըսելիք բան մը ունի: Օ՜հ, չէ՛, ես չպիտի ըսեմ, անակնկալը պէտք է կատարեալ ըլլայ, ամէն պարագայի մէջ դժգոհ չպիտի ըլլաս: – Շնորհակալ եմ մօրդ հոգածութենէն, բայց ի՞նչ բան կը մղէ զինքը ինձմով զբաղելու: – Պա՛հ, այնքան տղայ չեմ, որ բերնէս փախցնեմ, քեզի միայն կ՚ըսեմ թէ դժգոհ չպիտի ըլլաս: Յակոբ անփութութեան տարտամ շարժում մը ըրաւ եւ միեւնոյն ատեն նախազգացումը ունեցաւ թէ Զարուհիին խօսքերուն տակ ծածկուած դիտաւորութիւնը զինքը չարաչար պիտի վիրաւորէր, մանաւանդ անոր շրթունքներէն արտասանուած: Եւ աւելին գիտնալ չուզելով սկսաւ խօսիլ անտարբեր նիւթերու վրայ: Մինչեւ արեւի մայր մտնելը Չամլըճային գագաթը մնացին. դիմացի լեռնաշղթաներուն կապտորակ սիլուէտը, լոյսով ճերմակ երկնքին վրայ, անոնց տարածուած կողերուն նուրբ կորութիւնները անսահման խաղաղութեան զգացում մը կը ներշնչէին իրենց: Երկուքն ալ երկար ատեն լուռ մնացին առանց մտածելու, առանց երազելու, իրենց հոգիին մէջ ունենալով այն կատարեալ եւ հազուագիւտ լռութիւններէն մէկը, զոր գերազանցապէս գեղեցիկ գիծերու տեսքը յառաջ կը բերէ երբեմն: Մութը քիչ մը սկսած էր, երբ վերադարձան. ճամփան իրենց լռութիւնը կը շարունակուէր: Զարուհի անբացատրելի ներքին զգացումով մը չէր համարձակեր Յակոբը զբաղեցնել իր խնդրով: Յակոբ իր կարգին երկչոտ եւ տկար կը զգար ինքզինքը եւ այս զգացումը տաժանելի բան էր. իրեն կը թուէր թէ հողը ոտքերուն տակէն կը փախչի եւ թէ ամէն բան ա՛լ անդառնալիօրէն վերջացած է: Երբ Զարուհին աճապարանքով ամուսնացուցեր էին երկու տարի առաջ մանչեստրցի վաճառականին հետ, պատճառը անառակ աղջկան մէկ նոր սիրային խնդիրն էր, որ բոլորովին գայթակղեցուցեր էր Բերայի շնորհքով ընտանիքները: Խնդիրը Եւրոպայէն նոր եկող երիտասարդ ճարտարապետի մը` Գրիգոր Մարտիկեանի վրայ էր, որ այն միջոցին ստանձնած էր Միսաք էֆէնդիին մէկ շինութիւնը: Հակառակ արցունքներուն Զարուհին բաժներ էին անկէ. սկիզբները ամուսնական կեանքի նորութիւնները, ճամփորդութիւնը զբաղեցուցեր էին երիտասարդ կինը, որ վայրկեան մը մոռցեր էր ճարտարապետը: Բայց Զարուհիին միշտ բորբոքուած երեւակայութիւնը, դիւրաբորբոք եւ փոփոխամիտ խառնուածքը գոհացնելու բոլորովին անընդունակ մարդ էր այդ ամուսինը: Ամուսնական կեանքը աստիճան մը հանդարտեցուցած էր Զարուհին, բայց քանի մը ամիսէն սկսած էր ձանձրանալ եւ թեթեւ հիւանդութիւն մը պատճառ բռնելով, եկած էր Պոլիս: Քանի մը ամիս եւս մօրը քովը անցընելէ ետքը, դարձեալ ճամփորդութեան փափագ զգալով, Եւրոպայի շատ մը քաղաքներ պտտելէ ետքը, վերադարձած էր ամուսնոյն քով: Այդ ճամփորդութեան միջոցին էր, որ շոգենաւին վրայ երկրորդ նաւապետին հետ առաջին անգամ խաբած էր իր ամուսինը եւ տեղի տուած էր այնպիսի եղերական խնդրոյ մը, որուն արձագանքը մինչեւ Պոլիս հասած էր: Ամուսինը այս անգամ ուզած էր զսպել իր եզական եւ թափառական կինը, բայց Զարուհի այնպիսի կիներէն չէր, որ երկար ատեն ամուսինի մը լուծին տակ կը մնան. սկիզբները այդ մարդուն բռնութիւնները զինքը զուարճացուցած էին եւ նոյնիսկ ակամայ հաճոյք մը զգացած էր իրմէ ուժով կամքի մը հպատակելու մէջ: Բայց իր վարուելու տարօրինակ կերպերը, իր խիզախ եւ անզուսպ նկարագիրը, վերջապէս, վիճաբանութեանց եւ կռիւներու տեղի տուած էին, այնպէս որ այլեւս ամուսինը յուսահատած` թողած էր, որ ուզածը ընէ: Պէտք է խոստովանիլ նաեւ թէ իր կնոջը օր մը ընդունելիք ժառանգութիւնը մեծ բաժին ունեցած էր իր ներողամտութեան եւ համակերպութեան մէջ: Զարուհի առանց խորհելու այս բաներուն, տեսակ մը բնազդական արհամարհանք զգացած էր իր ամուսնոյն համար եւ նոյնիսկ զինքը չկարենալ զսպելու համար թերեւս, ալ չուզելով իր քով ապրիլ, վերադարձած էր Պոլիս: Իր հօր տան մէջ կրկին հանդիպած էր Գրիգոր Մարտիկեանին, հիմա յառաջացած եւ արդէն սկսած մեծ դիրքի մը տէր ըլլալու: Մարտիկեան, գեղեցիկ երիտասարդ, շուտով բարի բախտեր ունեցած էր իր յաճախած տուներուն մէջ: Իր ուսանողական կեանքի միջոցին արդէն բաւական փորձառութիւն ունեցած էր կնոջ վրայ եւ մօտաւորապէս գիտէր թէ անոնք յաւիտենապէս ինչ ծուղակներուն մէջ կը բռնուին: Զարուհիին հրապուրիչ գեղեցկութիւնը բուռն ազդեցութիւն ըրած էր իր վրայ, բայց անոր մասին պտտած զրոյցներէն գիտէր անոր փոփոխամիտ, քմայքոտ հոգին: Գիտէր նաեւ, որ գեղեցիկ, երիտասարդ, հարուստ, երբեք ցրտութեան չէր հանդիպած եւ անոր պչրանքները յաջողած էին ամէն անգամ դիւրութեամբ: Ինքը գործնական մարդ` պէտք ունէր ազդեցիկ սիրուհիի մը, որ քանի մը տարի շարունակ իրեն անձնուէր մնար եւ կարենալ յաջողցնել հարուստ դասակարգին մէջ իր բոլոր ճարտարապետական ձեռնարկները: Զարուհի ճիշտ պէտք եղած կինն էր, բայց դժուար, գրեթէ անկարելի բան էր այդ նկարագիրով կնոջ հետ երկայն կեանք մը ունենալ: Եւ նոյնիսկ ո՞վ գիտէր թէ անոր թելադրիչ նայուածքները, ժպիտները պարզ պչրանքներ չէին, որոնք որեւէ հետեւանք կրնային չունենալ: Մարտիկեան դեռ այնքան ուժգնօրէն սիրահարուած չէր ղեկը կորսնցնելու համար: Ճարտարապետական յատակագիծ մը պատրաստելու պաղարիւնութեամբ, որոշեց իր վարուելու ծրագիրը: Բաւական ատեն Զարուհիին դարպասելէ եւ նոյնիսկ յայտնութիւններ ընելէ ետքը սկսաւ տակաւ հեռանալ անկէ: Իր այցելութիւնները ցանցառցան, իր երկայն բացակայութիւնները կ՚արդարացնէր, ըսելով թէ անձնական գործեր զինքը չափազանց կը զբաղեցնէին: Զարուհի նախ զարմացաւ, յետոյ կատղեցաւ այս փոփոխութենէն. վայրկեան մը հպարտութեան զգացումին անսալով, ուզեց մոռնալ զայն, բայց շատ ուշ էր արդէն: Ու պատահեցաւ, ինչ որ Մարտիկեան կը յուսար. Զարուհիին սրտին մէջ այս պատառատուն սէրը աւելի խոր արմատ դրաւ. ինքն ալ ի կարգին ճանչցաւ անտեսուած ըլլալու չարչարանքը... հետ միջոց մը ականջին հասաւ թէ Մարտիկեան հարուստ ամուսնութիւն մը պիտի ընէր: Զարուհիին վայրենի եւ անզուսպ նկարագիրը ի յայտ եկաւ իր գերագոյն արժէքին մէջ. ընկերութեան առջեւ ծածկելու դատապարտուած, քաջութիւնը ունեցաւ անշշուկ դիտելու, որ Մարտիկեան իր աչքին առջեւ ուրիշներուն դարպասէր եւ հազիւ ուշադրութիւն ընէր իրեն: Երբեմն երեկոյթներու մէջ, մինչեւ շրթունքը դժգունած` շարունակեց խնդալ եւ իր աչքերը, իր մթին, սքանչելի աչքերը հեռացուց այն անկիւններէն, ուր գիտէր թէ իր սիրելին կը գտնուէր եւ սակայն հետաքրքրութենէն կը մեռնէր գիտնալու թէ որո՞ւ հետ կը խօսէր անիկայ: Զարմանալին այն է, որ մինչ Զարուհիին ամենաթեթեւ քմահաճոյքները անգամ ամէնքը կը գիտնային եւ խօսակցութեան նիւթ կը հայթայթէին ամէնուն, այս ճշմարիտ սէրը գաղտնի մնաց: Ասիկայ շատ անկեղծ բան մըն էր իր սրտին խորը ծածկուած, ուժգին եւ չփոխարինուած հրայրք մը, որ տառապանքի ծիրը կը դնէր իր աչքերուն շուրջը, այնքան շռայլ արցունքի, այս անգամ իր երկար անքուն գիշերներուն մէջ աչքերը չոր կը մնային: Տառապանքը զինքը կ՚ըմբոստացնէր եւ կը մտադրէր հեռանալ, իր ամուսնոյն դառնալ, բայց ինքզինքը շատ թոյլ կը զգար այդպիսի որոշում մը կատարելու համար: Ու հոգիին խորէն կը զգար թէ ինչպէս խորապէս կապուած էր անսիրտ երիտասարդին. անոր խօսքերը կը տաբերէր, կ՚ուզէր անցած եւ արդէն մոռացուած նախադասութիւններուն մէջէն հասկնալ այսօրուան անտարբերութեան պատճառը ու նկուն, հլու, հոգիով եւ մարմնով տկար, ինքզինքը կը լքէր իր ցաւին: Այդ վայրկեաններուն Մարտիկեան կրնար գալ եւ ամենէն յիմար բաները հրամայել. Զարուհի պիտի հնազանդէր իրեն: Այլ սակայն վայրկեան մը եղաւ, որ Մարտիկեանի հաշիւները ի դերեւ պիտի ելնէին. Զարուհի յանկարծ որոշեց մեկնիլ, հեռանալ եւ ներկայ չգտնուիլ ամուսնութեան մը, որ ամէնքը կ՚ըսէին թէ մօտ օրէն պիտի որոշուէր: Կացութիւնը շատ լարուած էր, երբ դիպուածը օգնութեան հասաւ, Միսաք էֆէնդին պէտք ունեցաւ Մարտիկեանին կարեւոր գործի մը համար ու կրկին իրենց մտերմութիւնը սկսան. մայրը ատենէ մը ի վեր յօդացաւէ բռնուած, շուտով կ՚առանձնանար իր սենեակը եւ երկուքը մինակ կը մնային. մինչ հայրն ալ ուրիշ սենեակի մը մէջ թղթախաղով կը զբաղէր երեկոյեան սովորական այցելուներուն հետ: Աւելի ուժգնօրէն Զարուհի կապուեցաւ Մարտիկեանին. անոր կեղծ ցրտութիւնները կը գրգռէին իրեն սրտին զգացումը: Ատենէ մը ի վեր, Մարտիկեանի պատճառով սէրէ եւ գորովանքէ զրկուած, Զարուհի այն վտանգաւոր կացութեան մէջ կը գտնուէր, որ ամենէն խելօք կիները յիմարութիւններ ընելու կը մղէ: Յակոբին այցելելէ առաջ, իրիկուն մը ցաւէ եւ յուզմունքէ բաբախուն, Մարտիկեանի մէկ դրդումին վրայ ինքզինքէն ելած, յայտնեց վերջապէս թէ ինչչափ տառապած էր իրեն համար: Իր մութ կապոյտ աչքերը տենդագին արցունքներով ծածկուեցան եւ բառերը կը մարէին իր դողդոջուն շրթունքներուն վրայ. յետոյ ամօթալի` ինքզինքը յայտնելուն, իր անտեսուած սիրոյն բովանդակ տխրութեան մէջ, առանձնացաւ իր սենեակը չթողլով որ Մարտիկեան բառ մը ըսէ: Եւ ահաւասիկ, անկից ի վեր չէր երեւցած բնաւ, նոյնիսկ կ՚իմանար, թէ հօրը գործերը կարգադրելու համար անոր գրասենեակը կ՚երթար: Այս բացակայութիւնը զինքը լուսաւորած էր իր կացութեան մէջ. վայրկեանի մը մէջ հասկցած էր ինչ որ օրերով մտքէն իսկ չէր անցած: Մարտիկեանին նկարագիրը եւ մանաւանդ վարուելու եղանակը իրեն զզուանք եւ դառն արհամարհանք կ՚ազդէին: Այլեւս չափազանց զգացուած խաբուած ըլլալուն համար` Զարուհի հիմա միջոց մը կը խորհէր հասկցնելու համար անարժան երիտասարդին` թէ իր վարմունքը զզուելի բան էր եւ թէ այլեւս գաղտնիք մը չէր իրեն համար: Արցունքները հետք չէին ձգեր անոր դէմքին վրայ ու ընդհակառակն աչքերը աւելի կենդանի եւ կեանքով առլեցուն, դէմքը աւելի թարմ կը դառնար ինչպէս ծաղիկները գարնանային անձրեւէ մը ետքը: Բայց Զարուհին այս անգամ պայքարելու չէր միմիայն սիրային խնդրի մը դէմ. իր կնոջական արժանապատուութիւնը գրգռուած նոր զգայնութիւններով, մինչեւ ցարդ անծանօթ հրայրքով մը կը բռնկցնէր իր ըմբոստացած արիւնը: Միւս կողմանէ իր առօրեայ կեանքին մէջ ստելու եւ ինքզինքը ծածկելու հարկադրուած, այդ զգացումները արծարծուած կը մնային եւ յագուրդ չէին գտնար: Սիրտը կը դողար, որ ուրիշի մը սրահին մէջ Մարտիկեանին կը հանդիպէր եւ ինքզինքը չէր կրնար զսպել երեսին թքնելու համար սրտին բոլոր արհամարհանքը... Անոր անհամ գեղեցկութեան յիշատակն իսկ անյաղթելի զզուանք կ՚ազդէր եւ կը զարմանար թէ ինչ սատանայ իր աչքերը քօղարկած էր, որպէսզի չտեսնէր բոլոր այդ յայտնի տգեղութիւնները: Իր միտքը սեւեռած էր հիմա մէկ բանի մը վրայ` յայտնել Մարտիկեանին իր խորունկ արհամարհանքը, նոյնիսկ հաւատացնել իրեն թէ անկեղծ չէր իր նախապէս յայտնած սիրոյն մէջ: Ամէն տեսակ մեքենայութիւններ մտքէն անցան, նոյնիսկ վայրկեան մը խորհեցաւ, որ ուրիշի մը հետ կապուելով անմիջապէս հասկցնէր թէ իրեն դարպասներուն պէտք ունէր երկրորդի մը ուշադրութիւնը եւ ախորժակը սրելու համար: Բայց ինչպէ՞ս եւ որո՞ւ միջոցով կրնար ինքզինքը բացատրել: Նամակի մը գաղափարը տարտամօրէն կը ներկայանար մտքին, բայց չէր համարձակեր որոշումի մը յանգիլ. ըսել իր կասկածները, իր տագնապները ու միայն Յակոբին վրայ վստահութիւն ունէր, անոր բարեկամութեանը ապաւինած էր բոլորովին: Չամլըճայէն իջած ատեն, աչքերը սեւեռած դիմացի հորիզոնին, որ մշուշի մէջ ծածկուած կը տարածուէր ամբողջ Կ. Պոլսոյ համայնապատկերը ընծայելով, կը խորհէր այս բաներուն: Նաեւ Յակոբին վարմունքը իրեն նկատմամբ` տեսակ մը տարտամ վրդովմունք կ՚ազդէր իրեն եւ ներսէն ձայն մը զինքը կը դղրդէր լռելու այդ խնդիրներուն վրայ, բայց ուրիշ մէկը չունէր, հաւատարիմ եւ անձնուէր ձեռք մը չկար իր մօտաւորներուն մէջ, որ իրեն ձեռք տար եւ զինքը բարձրացնէր այդ բարոյական անկումէն: Իր մայրը` թուլամորթ եւ հարկադրուած մշտնջենական հանգստի, մանաւանդ հիմակ, որ յօդացաւը պատճառ մը եւս կ՚ըլլար իր անգործ կեանքին, զինքը ոչ մէկ օր չէր հասկցած, հայրը գործերու մէջ թաղուած, իր բոլոր պարտականութիւնները կատարած կը համարէր, երբ օրէօր իր աղջկան ժառանգութիւնը կը խոշորցնէր, իսկ բոլոր ազգականները իրեն թշնամիներ էին, զինքը կ՚ատէին իր վայրենի եւ խրտչող բնութեան, մտածածը ըսելու անկեղծութեանը համար ու ոչ մէկ ձեւով չպիտի ուզէր անոնց բերանը իյնալ: Սկիզբէն մտածած էր եւ դարձեալ հակառակ ամէն նկատողութեան իր վիրաւորուած սիրտը անոր ապաւինեցաւ: Անոր քաղցր եւ ներողամիտ բնաւորութիւնը, անոր անկեղծութիւնը, անոր երազուն եւ միամիտ պատանիի պարզութիւնը զինքը կը հրապուրէին: Մանկութեան օրերէն երկու երիտասարդները փոխադարձ գորով ունեցած էին իրարու համար եւ ոչ մէկ ատեն Յակոբին համարումը պակսած էր իր վրայէն նոյնիսկ երբ ամէնքը կը քննադատէին իր վարմունքը, Յակոբը չէ՞ր, որ բարի եւ յուզուած, ճանչցած էր իր արցունքներուն գինը ու իր համակրանքով, իր անսահման եւ խռովիչ համակրանքովը կազդուրած էր զինքը գէշ բախտին դէմ, առանց գրեթէ բառ մը ըսելու, միայն իր մելամաղձոտ աչքերուն արտայայտիչ տխրութեամբը... Յանկարծ Զարուհի կեցաւ եւ իր ընկերոջը նայեցաւ. արեւմուտքի անթափանց լոյսին մէջ անիկայ այնքան դժգոյն էր, որ հիւանդ կ՚երեւէր: Անոր գրեթէ ճերմակ ճակատին վրայ շագանակագոյն մազերու խոպոպ մը կ՚իյնար եւ աւելի կը շեշտէր դէմքին դժգունութիւնը. աչքերը աւելի սեւ եւ աւելի երկայն կը թուէին բարակ կամարաձեւ յօնքերուն տակ, որոնց կանոնաւոր գիծը ա՛լ աւելի որոշ կ՚երեւէր մեռելի պէս դժգոյն դէմքին վրայ: Դեղին բեղերուն տակին շրթունքը տենդէն չորցած, կիսաբաց էին շնչառութեան դժուարութենէն ու ամբողջութեանը վրայ տառապանքով եւ վշտով օծուած երիտասարդ մարտիրոսի բան մը ունէր, գրեթէ անէացած ու միտքը հեռուն, բացարձակ զգացումներու վերացումովը: Անոր բարակ երկայն հասակը, ճերմակ ձեռքերը վտիտ մատներով, կ՚ամբողջացնէին այդ զգայնութիւնը: Զարուհի հոգիին խոօրէն ուժգին զգացում մը ունեցաւ. կարծես առաջին անգամը ըլլալով կը տեսնէր զայն այնքան փոխուած եւ ուրիշ կ՚երեւէր իր աչքին` զգացումներու գերագրգռման մէջ եւ կայծակի արագութեամբ միտքէն անցուց թէ ո՞վ եւ ի՞նչ բան կրնար զինքը այսպէս այլափոխած ըլլալ, կի՞ն մը... ա՜հ... – Եթէ ես այսպէս ուժգնօրէն սիրուէի, միշտ հաւատարիմ պիտի մնայի, – խորհեցաւ ան: Եւ ասիկայ անկեղծ զգացում մըն էր, որուն մէջ կը խառնուէր նախանձի տարտամ զգացումի մը հետ տանջանքի շփոթ խռովք մը: Կ՚ուզէր բան մը ըսել, բայց վանկերը կը խուսափէին կ՚անցնէին առանց շրթունքին գալու: Աչքերը գետինը յառեց եւ հովանոցին ծայրովը ջղուտ շարժումներով գիծեր ակօսեց հողին վրայ: – Ի՞նչ բանի կը խորհիս, Զարուհի, – ըսաւ վերջապէս Յակոբ, որուն ձայնին յուզուած շեշտը անկարելի էր արտայայտել: – Կը խորհիմ, որ ես շատ անբախտ եմ: Յակոբը գլուխը շարժեց տխրութեամբ: – Լա՛ւ, չես հաւատար, չէ՞... երեւոյթները քեզ կը խաբեն ու կը կարծես որ ինձի պէս յիմարաբար զուարթ կին մը չկրնար դժբախտ ըլլալ: Յակոբ անոր վրայ բարձրացուց իր մելամաղձոտ աչքերը: – Դուն ալ անբախտ ես, Յակոբ, այսչափ ատեն քեզ կը ճանչնամ, երբեք այսպէս տեսած չէի... ի՞նչ ունիս սրտիդ մէջ: – Եթէ գիտնայիր, եթէ գիտնայիր, – մրմնջեց խեղճ երիտասարդը ու ձայնը դողդողաց իր սեղմուած կոկորդին մէջ: Զարուհի համակրանքով ձեռքը բռնեց ու սեղմեց, յետոյ իր մութ կապոյտ աչքերը այնպիսի բուռն գորովով մը լեցուեցան, ուրկէ Յակոբ ողողուած զգաց ինքզինքը լուսաւոր լոգանքի մը պէս... Յետոյ արագ-արագ, կարծես մտածումներէն փախչելով, իջան լեռան կողերէն եւ տուն հասան գրեթէ առանց խօսելու: Ճաշի ատեն Զարուհի վերագտած կը թուէր իր զուարթութիւնը եւ կը խօսէր, կը խնդար անվերջ, Յակոբին պատմելով շատ մը պստիկ դէպքեր, իրենց յարաբերութեանց շրջանակէն: Յակոբ դժուարաւ կը հետեւէր անոր. միտքը կը յամենար ուրիշ մտածումներու վրայ, իր երակներուն մէջ կարծես աւելի հարուստ արիւն մը կը պտտէր, անդամները ճկուն կը զգար եւ հոգին կը վերանար երջանկութեան անսահման զգացումի մը մէջ: Չամլըճայի կողերուն վրայ Զարուհիին նայուածքը ճանչցեր էր, սիրոյ եւ գորովանքի նայուածքը, որ քանիցս տեսած էր դառնալը ուրիշներուն վրայ... յետոյ շատ լաւ կը հասկնար, որ այդ բռնի զուարթութիւնը մեծ յուզում մը կը ծածկէր: Արդարեւ, հետզհետէ Զարուհիին զուարթութիւնը կ՚իյնար եւ իր շարժումները նուաղկոտ հանդարտութիւն մը կը ստանային. անոր աչքերու արտասովոր փայլին կը միանար նաեւ այտերուն տենդագին կարմրութիւնը, որ իր ամբողջ դէմքին հրայրքոտ անձկութիւն մը կուտային. յետոյ տխրութիւնը յաջորդեց վերջապէս, աչքերը մարեցան եւ շրթունքը մասնաւոր ձեւ մը առին, շփացող տղու շրթունքներու պէս: Կէսգիշերը մօտիկցած էր եւ վարը` ընդարձակ հիւրասրահին մէջ, ընթրիքէն ի վեր երկու երիտասարդները կը խօսակցէին շփոթուած եւ գրեթէ չարչարուելով չկրնալուն բուն իսկ իրենց տեսակցութեան նիւթին գալու, բայց այլեւս իրենց նայուածքները յուզումէն յոգնած էին եւ իրենց թափառող խօսակցութիւնը սնոտի նիւթերու վրայ վերջ մը գտած էր: Պարապ տունին առաստաղները կը ճռնչէին եւ իրենց կը թուէր թէ մէկը կը թափառէր վերը... դուրսէն հովը կը մրմնջէր պատուհաններուն ետեւէն եւ սիրոյ ցաւէն բռնուած շուներուն հեծեծանքը կ՚երկարաձգուէր գարնան գաղջ ու բուրումնաւէտ գիշերին մէջ: Վերջապէս բառերը կուգային Զարուհիին շրթունքին վրայ. ինքնալքումի անսահման զգացումի մը մէջ կ՚ուզէր ամէն բան ըսել, պատմել իր հոգիին տառապանքը ու ցած ձայնով, իբր թէ սենեակին մէջ ուրիշները ըլլային, ըսաւ Յակոբին Մարտիկեանի վարմունքը: Յետոյ յայտնեց իր դիտաւորութիւնները ու խոստովանեցաւ, որ եթէ իր կնոջական բնազդին հետեւէր, ամէն ջանք պիտի ընէր խենթի պէս սիրահարեցնել զայն իրեն եւ երեսի վրայ ձգել վերջին վայրկեանին: Հիմակ որ ինքը չէր սիրեր այլեւս, իր պչրանքներուն վրայ յոյս ունէր: – Ա՜խ, Յակոբ, – ըսաւ վերջապէս Զարուհի, անոր երկու ձեռքերը բռնելով, – հիմակ որ ամէն բան գիտես, քաջութիւն չունիմ աչքերուդ մէջ նայելու... Յակոբ հետզհետէ այլափոխուած էր. անոր աչքերը, որ Զարուհիին պատմութեան միջոցին ցաւագին բան մը ունէին, հետզհետէ կը ծածկուէին վրդովմունքի մշուշով մը, շրթունքը քանիցս դողդոջեցին բան մը ըսելու համար, բայց վերջապէս լուռ մնաց եւ սկսաւ զգուշանալ Զարուհիին նայելու: Իր ամբողջ անձին վրայ ցաւի եւ հպարտութեան, ինչպէս նաեւ յանդիմանութեան դիրք մը ունէր: Զարուհի նշմարեց ասիկայ, բայց իր սեւեռեալ մտածումը թոյլ չտուաւ, որ հետապնդէր եւ պատճառը հասկնար. միայն բնազդով հասկցաւ թէ հարկ էր Յակոբը ողոքել: – Դուն այնքան բարի եւ ներողամիտ եղած ես ինձի համար, ես իրաւամբ արժանի չեմ քո համարումիդ, – ու աչքերը աւելի մթնեցան արցունքներով: – Ես շատ գէշ կին մը եղած եմ, չէ՞. դուն զիս արհամարհելու ես այս պահուս, բայց գիտեմ որ... ա՜խ... Յետոյ իր խիզախ գլուխը բարձրացուց. – Բայց ես ի՞նչ ընեմ, եթէ բնութիւնս այսպէս է, ես ի՞նչ ընեմ... Մանկական միամտութեամբ Յակոբին աչքերուն մէջ կը նայէր անկէ քաջալերութեան մը սպասելով, բայց անիկայ աւելի դժգոյն` աչքերը խոնարհեցուցած էր գետին: – Ի՞նչ կ՚ուզես որ ընեմ այդ խնդրոյն մէջ, – ըսաւ մէկէն Յակոբ այնպիսի ձայնով մը եւ ձեռքերը քաշելով, որ Զարուհի զարմացմամբ ընկրկեցաւ: Յակոբի դէմքը ծամածռած էր ցաւի անսահման զգայութիւնով մը, որքան որ աստիճան մը պատրաստուած էր Զարուհիին ըսելիքին, իր հոգին լեցուած էր բուռն ցաւով մը իբր թէ անակնկալի մը առջեւ ըլլար: Իրեն կը թուէր թէ գէշ երազի մը մէջ կը գտնուի: – Յակո՛բ, – ըսաւ Զարուհի անձկութեամբ, – դո՞ւն ալ զիս կը զրկես քու բարեկամութենէդ, որուն այնքան պէտք ունէի: Աստուա՛ծս, ես ի՞նչ ունիմ, որ ամէն մարդ ինձմէ երես կը դարձնէ, – աւելցուց հոգին փղձկուած եւ ձայնը խղդուած արցունքներէն: – Ա՜հ, դու ի՛նչ կարօտ ես իմ համարումիս, Զարուհի՛: – Ես ի՛նչ կարօտ եմ, բայց ես ինչո՞ւ եկայ ուրեմն, կը կարծես թէ պարզապէս զուարճանալո՞ւ համար էր... – Լա՛ւ, եկար իմ միջամտութի՞ւն խնդրելու քու եւ սիրահարիդ մէջ: Յակոբի ձայնը տիրական եւ կարծր էր: Անոր սովորական անուշ աչքերուն մէջ անախորժ բան մը կար, որ վայրագ արտայայտութիւն մը կուտար դէմքին: Զարուհի առաջին անգամն էր որ զայն այսպէս կը տեսնէր եւ մտքովը իզուր կը փնտրէր այս փոփոխման պատճառը: – Դուն միշտ բարի եղած ես ինձի համար, ինչո՞ւ զիս կը լքես այնպիսի օր մը, որ քեզի պէտք ունիմ ամենէն աւելի, Յակոբ... մի՛ նայիր այդպէս, Աստուածս, ես ի՞նչ ըրած եմ քեզի: – Ի՞նչ ըրած ես ինձի, – գոչեց յանկարծ Յակոբ այնպիսի ձայնով մը, որ կարծես իրը չէր, – ա՜հ, բայց դուն չե՞ս հասկնար, որ քու յաւիտենական խնդիրներովդ սիրտս արիւնած ես շարունակ... թէ դիտմամբ, գիտնալով կոխոտած ես իմ ամենէն նուիրական զգացումներուս վրայ, օ՜հ, այո՛, գիտնալով... որովհետեւ անկարելի է, որ նրբին եւ դիւային հաճոյք մը չըլլայ քու վարմունքիդ մէջ, դուն չար դեւ մը եղած ես ինձի համար, դուն կեանքս քայքայած, ջախջախած ես ու չես թողած, որ հանգիստ մեռնիմ իմ առանձնացած անկիւնիս մէջ... Ես ինչո՞վ մեղաւոր էի, Աստուածս, ե՛ս... Բայց դուն ամենէն անգութներէն աւելի անգութ եղած ես, դուն անպատկառ պչրող մը եղած ես, կը հասկնա՞ս, ամենէն չարերէն, ամենէն անսիրտներէն... Ու խենթի պէս ինքզինքեն ելած սկսաւ պտտքել սենեակին մէջ: – Ես գիտէի թէ ինչու եկած էիր... Հարկ չկար ինձի բացատրել բառ առ բառ քու սիրահարիդ ջերմութիւնները եւ ցրտութիւնները. առաջուընէ գիտէի, այն օրն իսկ հասկցայ պարտէզին մէջ, կը յիշե՞ս, բայց ես, յիմար, ուզեցի չգիտնալ, ուզեցի մոռնալ, ուզեցի չյիշել նախորդ խնդիրները: Նախ` իտալացին, անպատկառօրէն իմ աչքերուս տակ լացիր քո սիրելիիդ համար, գիտնալով թէ ի՞նչ ցաւով կ՚արիւնէր իմ սիրտս: Աւելի ուշ` բժշկին հետ, հիւանդութեանս ատեն, ո՛չ իսկ ամչցար, ո՛չ իսկ փորձեցիր ծածկելու... Ու ես քեզի համար հիւանդացեր էի, քեզի համար պատրաստ էի մեռնելու եւ ցաւերս անգամ հեշտագին կ՚երեւէին ինձի, քանի կը մտածէի թէ քեզի համար են... Ա՜հ, կը յիշե՞ս, սիրելիս, – ըսաւ յանկարծ ձայնը փոխելով եւ գրեթէ մրմնջալով, – կը յիշե՞ս ինչպէս երջանիկ էի այն օրերուն, միակ երջանիկ օրերը, որոնց համար եթէ դարեր ապրէի, երախտապարտ պիտի ըլլայի քեզի... օ՜հ, օ՜հ, պիտի լռե՞ս... Ալ վայրկեաններ կան, որ վերջինն են. ամէն բան կը յորդի, ամէն բան սահման մը ունի եւ իմ համբերութեանս ու տառապանքիս սահմանը անցա՛ծ է, ալ անցա՛ծ է, կը հասկնա՞ս, ա՜հ, բայց ես խենթ եմ, կը տեսնա՛ս, Զարուհի, պէտք է ինձի ներել, ես այն օրերուն միշտ կը մտածէի` «ալ ինչ որ ալ ըլլայ, կ՚ըսէի իւրովի, ես պիտի կրեմ անտրտունջ, քանի որ հոգիիս մէջ այդ օրերուն յիշատակը կայ: Թանկագին յիշատակներ, որ սրտիս խորը մնացած են հակառակ ամէն բանի... պէտք է ինձի ներել, Զարուհի, երբ տառապանքները մարդու մը հոգիին մէջ կը կուտակուին տարիներէ ի վեր, անոնց հետ խաղալը վտանգաւոր խաղ է... Զարուհի անմռունչ կ՚արտասուէր... Ահ, իրաւ, ի՞նչ ընելու եկեր էր խեղճ երիտասարդին քով... անոր գանգատները երբեմն կը զայրացնէին զինքը, բայց աւելի ճիշտը խանդաղատանք կը զգար Յակոբին համար. այդ միջոցին, սարսռուն յուզմունքէ եւ տենդէ` ողբալի երեւոյթ ունէր ան, կամարաձեւ յօնքերը երկնցած մինչեւ վտիտ քունքերուն ու հասակը գալարուած երկար ատենէ ի վեր զսպուած տառապանքէն, շրթունքը դողդոջուն, աչքերը գեթէ մարած խոռոչացած արտեւանունքներուն տակ` անհուն գթութիւն կը ներշնչէին իրեն. Զարուհիին զգացումին մէջ մայրական բան մը կար, կ՚ուզէր օրօրել քաղցր եւ մխիթարող բառերով անոր ցաւատանջ հոգին, օրօրել անոր վիշտը եւ մոռցնել տալ յուսատու մոգական բառերով, ինչ որ իր անգիտակից վարմունքը յառաջ բերած էր, բայց բառերը յամր կը մնային: Եթէ Յակոբ կարենար կարդալ անոր սիրտը, բայց խեղճ երիտասարդին աչքերը մոլորուն էին յանկարծ նոր մտածումով մը... հակառակ սենեակին տաքութեան` անիկայ կը սարսռար բոլոր մարմնով եւ ակռաները իրար կը զարնէին... – Քեզի կ՚ըսեմ թէ վտանգաւոր խաղ է, մտքէդ կ՚անցնէի՞ր թէ երբ ես հազիւ ապաքինած... Տոքթեօռ Մանիսեանին հետ... ա՜հ, մի՛ արգիլէր զիս ըսելու, այո՛, Մանիսեանին հետ իմ աչքերուս տակ, իմ սենեակիս մէջ, հիւանդի մը սենեակը, որ դեռ մահուան սեմին վրայ կը գտնուէր... Այն ատեն գիտէի՞ր թէ ինչեր անցան իմ հոգիէս, քանի՛ անգամ ոճիրին փորձութիւնը ունեցայ... Ա՜հ, բայց հիմա սարսափելու բան չկայ, ալ ամէն բան մեռած է իմ մէջս, նոյնիսկ ատելութիւնը... բայց այն ատեն, ա՜հ, քիչ մնաց... Ինչպէս հիմակ Աննիկ կատաղութեան մէջ կը գոչէր` «բոցերը, բոցերը», ես ալ ինքնիրենս կը կրկնէի այն ատեն «բոցե՜րը», վառած լուցկի մը գիշերին մէջ եւ ահա ամէն բան կը վերջանայ... Բայց դուն կուգայիր առաւօտուն ժպտուն ու գեղեցիկ ու ես նայուածքիդ գերին կ՚ըլլայի ու գիշերին մէջ կ՚ըսէի. – պէտք է սպասեմ անգամ մըն ալ, ահ, անգամ մըն ալ... – Յակո՛բ, – գոչեց յանկարծ Զարուհի, իր մօտ երթալով եւ ուզեց անոր գլուխը առնել իր թեւերուն մէջ... Բայց Յակոբ կոպտութեամբ զայն հրեց ու գնաց զարնուեցաւ բազմոցի եզերքին... Վայրկեան մը հեկեկանքներ միայն լսուեցան... այդ կոպտութիւնը յանկարծ ստափեցուցեր էր Յակոբը եւ ապշած կը նայէր շուրջը... Զարուհի գետինը փսիաթին վրայ փռուած` գլուխը բազմոցին եզերքը թեւերուն մէջ առած կուլար ջերմապէս... Այդ շարժումը այնքան անակնկալ եւ ուժգին եղած էր, որ Յակոբի շուարած մտքին մէջէն յիմարութեան պէս բան մը անցաւ... Յետոյ վայրկեան մը վարանելէ ետքը Զարուհիին քով եկաւ դողդոջելով եւ իր մատները դրաւ անոր գլխուն, տղու պէս շոյելով անոր ոսկեգոյն մազերը, առանց բառ մը արտասանել փորձելու... Յետոյ հետզհետէ սկսաւ մրմնջել պաղատագին, երկարաձգուած ձայնով մը... – Զարուհի՜... Զարուհի՜... Նոյն միջոցին դռան ետեւ ոտնաձայնի պէս շշուկ մը երկուքն ալ զարմացուց: Զարուհի իր արցունքով ողողուած երեսը դարձուց մէկէն... – Ի՞նչ էր, ըսաւ սարսափած: – Զարուհի՛... մի վախնար, հովն էր... Այս անակնկալ պարագան զիրենք հեռացուց իրենց սրտմտութենէն եւ կրցան աւելի հանդարտօրէն պահ մը խօսիլ: – Ինչչափ անիրաւ ես, Յակոբ, ինձի համար, եթէ ես քիչ մը գիտցած ըլլայի... Ինչո՞ւ բան մը չըսիր ինձի այն ատեն... – Ա՛հ, որպէսզի աւելի՞ խաղալիք ըլլայի... որպէսզի... – Յակո՛բ, մի բորբոքիր, զայրոյթը քեզ կը մոլորեցնէ, հանդարտութեամբ խօսէ, մի աչքերդ հեռացնէր ինձմէ, Յակոբ, ես կրնայի՞ գիտնալ, Աստուած իմ... Դռանը առաջք, դուրսը, աւելի որոշ խշրտուք մը կրկին լսուեցաւ... – Յակո՛բ, քեզի կ՚ըսեմ, որ դուրսը մէկը կայ... – Ո՞վ կրնայ ըլլալ, թերեւս սպասաւորն է, որ պառկելու կ՚երթայ... – Եթէ մէյ մը նայէինք, – ըսաւ Զարուհի, ոտքի վրայ ելած, – ինձի կը թուի, որ... Յանկարծ Զարուհի սարսափելի աղաղակ մը արձակեց... դուռը կամաց մը բացուած էր եւ մութին մէջ կ՚երեւէր ուրուականի պէս բան մը, կմախք մը, գրեթէ մերկ, որուն գլուխը կը շարժէր իրենց ընտանի շարժումով մը: – Աննիկը՛... – գոչեց Յակոբ, իր կարգին սարսափած... Պառաւ աղջիկը անմարդկային ուրուականի պէս կանգնել էր իրենց մօտ, իր յիմարացած աչքերը կը կորսուէին գրեթէ ակնակապիճներուն մէջ, այնքան խորացած էին անոնք... թուլցած շրթունքին անկիւններէն, որ այլեւս չոր եւ աղտոտ մարմնի մը վերածուած էր թուշին վրայ ինկած, լորձունքը կը վազէր մինչեւ կուրծքին վրայ երկայն մածուցիկ թելերու պէս... երբեմն անոր բիբերը աչքերուն խորութենէն դուրս կը ցայտէին եւ կը դառնային անհանդարտ` կոյրի աչքերու պէս... յայտնի էր, որ ո՛չ կը տեսնար, ո՛չ կը լսէր ու իր ուրուականային մարմինը կը ճրճտար ամէն շարժումին ոսկորներու չարաշուք աղմուկով մը: Մորթը` սրունքներուն եւ թեւերուն վրայ սեւցած մագաղաթի կարծրութիւն մը առեր էր ու բոբիկ ոտքերը երկայն կը թուէին տարապայման կերպով, ինչպէս իր բազուկները, զորս կը գալարէր երբեմն զարմանալի եւ արագ շարժումով մը ... Զարուհի ահաբեկած` Յակոբի թեւերուն մէջ ապաստանեցաւ. իր սիրտը կը բաբախէր ուժգին` վիրաւորուած թռչունի սրտի մը պէս, որուն հարուածները կ՚արձագանքուէին Յակոբի էութեան մէջ: Երբեմն ցաւէն եւ սարսափէն նուաղուն, կը մրմնջէր. – Աստուա՛ծ, Աստուա՛ծ իմ ... Բայց Յակոբ ինքզինքին եկած մեղմիւ տեղաւորցուց իր սիրելի բեռը բազմոցին վրայ եւ Աննիկին քով եկաւ: Քաջութեամբ փորձեց անոր ձեռքէն բռնել, բայց անիկայ իր մատներուն հպումէն ընկրկեցաւ, գալարուելով, ինչպէս եթէ էլեկտրական հոսանքի մը հանդիպէր ու պատին կռթնած, սկսաւ տարօրինակ եւ չարաշուք շարժումներ ընել թեւերովը, որոնց նշանակութիւնը չէին հասկնար բնաւ: Երբեմն անոր անմարդկային դէմքին վրայ ծամածռութիւններ բերանը կը պրկէին, որ երկու կողմէն կ՚երկարէր մինչեւ այտերը դիւային եւ լռին խնդուածքի մը պէս, որուն միջոցին բնաւ քրքիջ չէր լսուեր, յետոյ վարի շրթունքը թոյլ կ՚իյնար իր առաջին դիրքին մէջ ու աչքերուն ճերմակները կ՚երեւէին միայն, ապակիի փայլունութեամբ, որոնց մէջ կեանքի հետքը չկար այլեւս. միայն շնչառութիւնը խռպոտ կը սուլէր, ու երբեմն կը հեւար կողոսկրներուն վանդակը բարձրացնելով այնպիսի ուժգնութեամբ մը, որ ոսկորներուն չարաշուք աղմուկը կը լսուէր կարծես... – Աննի՛կ, – գոչեց Յակոբ ինքզինքէն ելած, – ի՞նչ ունիս, սիրելիս, ըսէ ինձի, ես եմ` քու որբդ... Բայց Աննիկ զիրենք ճանչնալու երեւոյթ չունէր, յիմարութիւնը իր վերջին տագնապին հասած էր այլեւս, յայտնի էր, որ խեղճ պառաւ աղջիկը կը տանջուէր իր բոլոր ձգտուած ջիղերուն պատճառաւ, որ քարի պէս կարծր կ՚ընէին իր գալարուած բազուկները: Յակոբ կը շարունակէր ողոքել զայն: – Աննի՛կ, մտիկ ըրէ ինձի, բան մը ըսէ, շարունակէ գոչել, աղաղակել եւ այնպէս լուռ մի մնար, Աննի՛կ, կը սարսափեցնես կոր մեզ, – պոռաց վերջապէս, երբ պառաւ աղջիկը սկսաւ գլուխը տատանել արագ-արագ իր նախկին տարակոյսի եւ հեգնութեան շարժումովը: Եւ յետոյ, որովհետեւ Զարուհի իր կարգին սրտապնդուած իր մօտ եկաւ, Աննիկ խուլ, եղերական աղաղակ մը արձակելով, որ կարծես հեռուէն կուգար եւ մարդկային որեւէ շեշտ չունէր, երեսի վրայ գետին ինկաւ, թուլցած քուրջի կտորի մը պէս... Առաւօտեան կանուխ Զարուհի մեկնեցաւ, իր դիտաւորութիւնն էր հայրը եւ հօրեղբայրը ստիպել, որ այն օրն իսկ Աննիկը փոխադրեն հիւանդանոց: Գիշերը երկար ատեն թոյլ եւ գրեթէ նուաղած մնալէ ետքը, որու միջոցին Զարուհի Յակոբին օգնութեամբ մաքուր ճերմակեղէններ հագցուցեր էր պառաւ աղջկան եւ անկողնի մը մէջ պառկեցուցեր էին, առաւօտեան դէմ Աննիկ կրկին կատաղութեան տագնապ մը ունեցեր էր եւ իրենց քնատութենէն եւ անուժութենէն օգուտ քաղելով, փախեր առանձնացեր էր սենեակը: Յակոբին բոլոր ջանքերը ապարդիւն եղեր էին եւ չէին կրցած հիւանդ աղջկան սենեակը մտնել, որ այլեւս բացարձակ լռութիւն կը պահէր: Յակոբ կը սպասէր, որ եղբայրները գալով, միասին խորտակէին դուռը եւ կարենային բռնի ներս մտնել: Եթէ պառաւ աղջկան ոսկիները չըլլային, շատոնց է որ Յակոբ առանց Աննիկի անտարբեր եղբայրներուն սպասելու` ըրած պիտի ըլլար նոյն բանը... Կէսօր եղած էր եւ ոչ մէկ լուր չկար. Թօփհանելի օղլուի լայն փողոցին մէջէն գարնանային պտոյտի համար դէպի Չամլըճայ եւ Պուլկուրլու գացողներուն կառքերը կ՚անցնէին եւ կ՚երթային առանց անոնցմէ մէկը իր դռանը առաջքը կանգ առնելու: Յակոբ դժգոյն եւ նիհարցած հիւանդի երեւոյթ ունէր իր քնատութենէն կարմրած աչքերովը, որոնց մէջ կեանքը դարձեալ մարած էր: Անբացատրելի անձկութիւնով մը հոգին լցուած էր կարծես, կը զգար մօտալուտ դժբախտութեան մը ծանրութիւնը, որ արդէն կը ճնշէր իր վրայ. ուսերը կը կքէին եւ անհանգիստ կը պտտքէր տան մէջ, առանց գիտնալու թէ ինչպէս ինքզինքը պաշտպանէ վտանգէ մը, որուն ինչ ըլլալը չէր գիտեր եւ որուն ներկայութիւնը կը զգար սակայն... Երեկոյեան դէմ իր ջիղերը վերջին աստիճանի գրգռուած էին. ալ յայտնի էր, այդ օրն ալ Աննիկին եղբայրները չպիտի գային. ի՞նչ կ՚ընէր խեղճ աղջիկը իր սենեակին մէջ... արդեօք նուաղա՞ծ էր անկիւն մը, թէ արդէն մեռած: Նախորդ գիշերուան ուրուականը կը ներկայանար աչքին եւ իրեն անօրինակ սարսափ մը կը ներշնչէր. ծերունի սպասաւորը իր կարգին սոսկումէն առանձնացած էր իր խցիկին մէջ: Ամբողջ տունին վրայ դժբախտութիւնը կը սաւառնէր արդէն: Եւ դուրսէն անցնողները զգալու էին ասիկայ: Երբ սկսաւ մթննալ, Յակոբ վայրկեան մը խորհեցաւ երթալ քանի մը բարեկամներ գտնալ եւ անոնց ներկայութեան մտնել յիմար աղջկան սենեակը, բայց նախ որ գրեթէ բարեկամ չունէր, շատոնց ի վեր յարաբերութիւններէ զուրկ ըլլալով` իր ծանօթներուն թիւը իսկ սահմանափակ դարձեր էր եւ յետոյ` պիտի չուզէր երբեք, որ անտարբերներ գային եւ իր սիրելի ազգականուհիին սենեակը մտնէին բռնի, ականատես ըլլալով անոր ամօթալի խեղճութեանը եւ գրեթէ մերկութեանը, այն օրիորդ Աննիկին, որուն շնորհալի անձը, իր բացառիկ ընդունակութիւններուն եւ կրթութեանը պատճառով, հեքիաթի պէս բան մըն էր սկիւտարցիներուն մտքին մէջ: – Վաղը առաւօտ առաջին շոգենաւով կ՚երթամ Բերայ, Սարգիս աղային դուռը ձեռք կ՚առնեմ եւ ես գիտեմ զինքը հոս բերելու միջոցը: Կը բաւէ որ ըսեմ թէ օրիորդ Աննիկ իր խելքը գլուխը եղած ատեն գանձած դրամները ամէնք ալ իր քով պահած է եւ մէկ ոսկի իսկ չէր ծախսած անկէ ի վեր... Այս մտածումով կազդուրուած երկնցաւ, առանց հանուելու, բազմոցին վրայ եւ իր նախորդ գիշերուան անքունութեան պատճառով անմիջապէս քնացաւ: Յանկարծ խորունկ քունին մէջէն արթնցաւ տարօրինակ աղմուկի մը պատճառով. իրեն թուեցաւ թէ հեռուն փողոցի մէջ մարդիկ կը գոչէին, կը պոռային եւ յետոյ ահաւասիկ իրեն դռանը կը զարնէին... Անմիջապէս ելաւ կանգնեցաւ. կանթեղին լոյսը կը խեղդուէր հոծ մուխի մը մէջ, որով սենեակը լեցուած էր... Դուրսէն բռունցքի հարուած մը ապակի մը ջախջախեց եւ Յակոբ սոսկումով տեսաւ այլանդակ գլուխ մը, որ կը պոռար. – Յայտեցէք, ծօ՛... մէջը պիտի էրիք... Ակնթարթի մը մէջ ջախջախուած պատուհանէն քանի մը հոգի ներս խուժեցին... Նոյն միջոցին վարը, բակին մէջ արդէն ուրիշները կը պոռային. – Հասէ՛ք , ջո՛ւր, ջո՛ւր... Մարդ չկայ տունին մէջ... ջո՛ւր... Բացուած պատուհանէն ներս եկող թարմ օդը քիչ մը կազդուրեց Յակոբը եւ անմիջապէս պաղարիւնութիւնը գտաւ. առաջին մտածումը եղաւ Աննիկը ազատել... եւ որովհետեւ դէպի սանդուղը կը վազէր, դրացի մը զինքը մեղմօրէն դէպի ետ ընկրկեց: – Վերը բոցերու մէջ է, դուրս ելէք... – Աննիկը վե՛րն է, – գոչեց Յակոբ կակազելով: – Վերը մարդ կայ... Վերը մարդ կայ եղեր... Քանի մը հոգիներ մինչեւ սանդուղին կէսը բարձրացան, բայց մուխէն շնչահեղձ ետ վազեցին, նոյն միջոցին ջրհանկիրները հասան... Յակոբ կէս մը մուխէն խեղդուած, կէս մը եղեղուած ջուրով, գրեթէ խելակորոյս, հրմշտկուելով ինքզինքը պարտէզը գտաւ, անկարողութենէն կատղած մէկ ձայնի վրայ կը գոչէր. – Աննիկը՛, Աննիկը ազատեցէ՛ք... Բայց երբ պարտէզէն աչքերը դէպի վեր վերցուց, տեսաւ որ արդէն բոցի հսկայ սիւն մը կը բարձրանար տանիքէն եւ հարաւային օդէն մղուելով կը տարածուէր դէպի մէկ կողմ ամբողջ տունին վրայ. տանը ամէն ծակտիկներէն մուխին հետ անհամար կայծեր կը խուժէին դուրս եւ կ՚անձրեւէին պարտէզին մէջ... երբեմն հովը կրակի կտորներ եւ խանծածներ թեթեւ փետուրի պէս կ՚առնէր եւ կը տանէր մինչեւ մօտակայ տանիքներուն վրայ: Վարի յարկի պատուհաններէն այլեւայլ կարասիներ կը նետէին, որոնք մեծ մասամբ կը ջախջախուէին գետնին վրայ: Յակոբ անշարժ, ինքզինքը կորսնցուցած կը գոչէր. – Աննիկը՛, Աննիկը՛... Աստուած իմ... Բայց ժխորը, պոռչտուքները այնքան ուժով էին իր շուրջը, որ իր աղաղակները կը խեղդուէին բոլորովին: Հետզհետէ քանի դէպի բռնկած տան մօտենալ կ՚ուզէր, այնքան ետ կը հրուէր ամբոխէն... խառնաշփոթ խօսքեր ականջին կը հասնէին: – Անկարելի է, չպիտի կրնան ազատել... – Չէ՛ ճանըմ, հապա ըսին որ խենթը առաջուընէ փախցուցեր են... – Դուն ինչ կ՚ըսես, կրակը իր սենեակէն ելաւ: – Աստուա՜ծ իմ, Աստուա՜ծ իմ, – կը հեծեծէր կէս-հագուած կին մը, որ անկողնէն ելած փախչեր էր, – հասէք, Աստծոյ սիրոյն, ջո՛ւր հասցուցէք, հովը դէպի մեր կողմն է... Նոյն միջոցին ջախջախուած պատուհաններ հրդեհէն կարմրած դէպի վար թափեցան... Բազմութիւնը ընկրկեցաւ ու Յակոբ նշմարեց, որ Աննիկին սենեակին պատուհաններն էին... – Աննի՛կ, – գոչեց անգամ մըն ալ այնպիսի եղերական սուր ձայնով մը, որ ամէնուն նայուածքները դէպի հոն դարձան: Ու ամէնուն թուեցաւ որ բոցերուն մէջէն, որոնք ոլոր-ոլոր դառնալով սենեակին մէջ դէպի բացուած պատուհանները կը խուժէին, կը մխային, ուրուական մը երեւցաւ, հազիւ թէ մարդկային սիլուէտ մը, որ արագ-արագ կը դառնար սենեակին մէջ եւ յետոյ յանկարծ աներեւոյթ կ՚ըլլար մուխի սեւ եւ հոծ հոսանքի մը մէջ: Թնդանօթի հարուածները կը թնդային նոյն միջոցին եւ Յակոբին թուեցաւ թէ ամբողջ քաղաքը կը տրոփէր իր ցաւովը... աչքերը մթնցան եւ ինքզինքը կորսնցուց ու հազից զգայնութիւնը ունեցաւ, որ զինքը կը տանէին, կը հեռացնէին ժխորէն... Իճատիէի մէջ, ուր փոխադրած էր զինքը իր ընտանիքին ծերուկ մէկ բարեկամը, հազիւ ինքզինքին եկած Յակոբ կը լսէր պահապանին ողբագին ձայնը, որ կ՚երկարաձգուէր ծանուցանելով հրդեհը. – Եանկուն վա՜ր... Շուները կուլային եւ թափառական կը վազվզէին փողոցներուն մէջ. երբեմն անոնց լալիւնը կը լսուէր գիշերապահին ողբին հետ... – Եանկուն վա՜ր... Մեքենաբար, առանց ինքզինքին գիտակցութիւնը ունենալու, Յակոբ կը գոչէր. – Աննիկը՜, ա՜խ, Աննիկը՜... – Աննիկը ազատեցին, – ըսաւ վերջապէս ծերուկ բարեկամին կինը, աչքովը նշան մը ընելով ամուսնոյն... Ճշմարտութիւնը այն էր, որ ոչ ոք գիտէր թէ ինչ եղած էր Աննիկ: Մինչեւ առաւօտ կրակը տեւեր էր. Սարգիս ամիրային տունը պարտէզներով շրջապատուած ըլլալուն առանձին այրեր էր իր կազմուածքներովը: Լուսնալէն ետքը միայն ջրհանկիրները աւերակին մէջէն գտեր էին Աննիկին ածխացած ոսկորները: Այն օրը Զարուհի մինչեւ իրիկուն իզուր ջանացեր էր, որ հայրը առանց ժամանակ կորսնցնելու կը զբաղի Աննիկով, իրարու վրայ նամակներ ղրկած էր գործատեղին, բայց հայրը կա՛մ բացակայ եղած էր եւ կա՛մ պատասխանած էր թէ` այն օրը չէր կրնար Սկիւտար երթալ: Կէսօրէ ետքը ինքը ուզած էր անձամբ երթալ եւ հայրը համոզել, բայց մայրը յանդիմանած էր զինքը. – Խե՜նթ ես, Զարուհի՛, ի՞նչ կայ, այնչափ որ սպասեցին, թող այսօր ալ սպասեն, կիրակի օրով հայրդ գործին գնաց նէ, հարկաւ թէ չկրնար Սկիւտար երթալ: – Հապա հօրեղբա՞յրս, հապա դո՞ւն, հապա տիկին Նոյեմի՞ն: – Ամէն մարդ իր գործը ինքը գիտէ, յետոյ ատիկայ էրիկ մարդու գործ է, մեզի է մնացեր երթալ խենթը հիւանդանոց փոխադրել: – Ա՜խ մայրիկ... Յետոյ տեսնելով, որ իր բոլոր փորձերը ապարդիւն եղած էին, սպասած էր երեկոյին հայրը տեսնելու եւ այս անգամ վստահ էր թէ հետեւեալ առտուն անոր վիզէն պիտի կախուէր եւ բռնի գործադրել պիտի տար այդ գործը: Զարուհի, քանի մը ժամ պարապ ունենալով, իր սենեակը քաշուեցաւ եւ թիկնաթոռի մը մէջ թաղուելով սկսաւ մտածել: Իր անցուցած խռովիչ գիշերը դեռ տենդով բաբախել կուտար սիրտը: Յակոբին վրայ երազելով յանկարծակի կարմրութիւններ կը զգար եւ այտերը կ՚այրէին... յետոյ ամօթով կը յիշէր Մարտիկեանը: Յանկարծ ոտքի ելաւ. – Ա՜հ, պիտի տեսնայ անիկայ, – մրմնջաց խեղդուկ ձայնով մը, թող անգամ մը հասկնայ կեանքին մէջ թէ ինչ է կնոջ մը, ինձի՛ պէս կնոջ մը հետ խաղալը: Ընթրիքէն առաջ պչրանքով հագնուեցաւ եւ հայելիին մէջ վերջին ակնարկով մը ապահովուելէ ետքը իր արդուզարդին, իր մազերու յարդարանքին վրայ, մեկնեցաւ տիկին Նոյեմիին տունը. այն գիշեր գիտէր թէ Մարտիկեան հոն պիտի ըլլար: Քնատութիւնը բնաւ հետք չէր ձգած իր թարմ դէմքին վրայ, մորթը միշտ իր սնդուսի յղկուն փափկութիւնը ունէր, մինակ աչքերուն մէջ յոգնութիւն կար, որ կախարդիչ եւ հմայող բան մը կուտար իր նայուածքին: Ընթրիքի միջոցին տիկին Զարուհի այնքան անփութօրէն զուարթ երեւցաւ, որ Մարտիկեան այս անգամ ճշմարտապէս բռնուած անոր սխրալի գեղեցկութենէն, անհանգստութիւն մը զգաց, արդեօք ո՞ւշ մնացած էր: Զարուհիին դէմքին երջանկութիւնը կը ճառագայթէր եւ ասիկայ կամովին էր բոլորովին, որուն յաջողութեան գաղտնիքը վրէժ մը ունեցող կնոջ սրտին մէջ է. իր գեղեցկութեան եւ բախտին հետեւանքով Զարուհի թէեւ մինչեւ հիմա խաբելու, ինքզինքը ծածկելու կամ տարբեր ցուցնելու հարկ չէր տեսած եւ բնաւ փորձառութիւն չունէր, բայց մէկէն վարպետութեամբ կը կատարէր իր դերը այն հազուագիւտ արուեստագիտուհիներուն պէս, որոնք առաջին անգամէն մեծ կ՚ըլլան: Ընթրիքէն վերջ Մարտիկեան խենթի պէս սիրահարուած էր Զարուհիին, բայց այլեւս երկչոտութիւններ կը զգար այդ կրակի պէս կնոջ քով, որուն սիրտին մէջ կ՚ենթադրէր թէ ուրիշին անունը կար: Երբ տիկին Նոյեմի եւ Սարգիս էֆէնդի, հիւրասենեակին մէջ, իրենց հիւրերով զբաղուած էին, Մարտիկեան էֆէնդի կը փսփսար Զարուհիի ականջին. – Ինձի պիտի խենթացնես, Զարուհի՛, մի խնդար այդպէս: – Ըսածներուդ մէջ լալու բան չկայ, կարծեմ: – Այնքան կը սիրեմ քեզի, գիտե՞ս Զարուհի: – Օ՜հ, այո՛, գիտեմ, շատոնց է, որ գիտեմ: – Գիտես նաեւ, որ իմ վրայ տարակուսիլդ... – Է՜հ, վերջը՞... – ըսաւ յանկարծ Զարուհի, ցրտութեամբ Մարտիկեանի աչքերուն մէջ նայելով... Քանի մը հոգիներ հեգնական նայուածքներ ուղղեցին Մարտիկեանին, որ հեռացաւ սրտնեղ: Հիւրերէն մէկը հրաւիրուեցաւ դաշնակ զարնելու: Մոցարտի մելամաղձոտ սոնատ մը ունկնդրելով Զարուհի կը մտածէր Յակոբին, որուն սեւ եւ երազուն աչքերը կարծես իրեն կը նայէին գորովանքով... – Մէկը ունի սրտին մէջ, – կը խորհէր Մարտիկեան, յուսահատած իր ժամանակը անցուցած ըլլալուն, – եւ ըսել, որ ասկէ քանի մը շաբաթ առաջ այդ կինը իմս էր, եթէ ուզէի... Սարգիս աղա թղթախաղով զբաղած եւ տիկին Նոյեմի բամբասանքով` ո՛չ դաշնակին մտիկ կ՚ընէին, ո՛չ իրենց շուրջը անցած դարձածին, միայն միւսիւ Գալուստ իր սուր մանիշակագոյն լեզուն կը հանէր շրթունքին վրայ կը պտտցունէր արագ-արագ եւ իր պստիկ բիբերը կը խտղտացնէր հեգնանքով... Վաղը պատմելիք բան ունէր: Յանկարծ թնդանօթի հարուածներ լսուեցան... – Կրակ կայ, – ըսաւ տիկին Նոյեմի եւ իր բոլոր ունեցածը ապահովագրած մէկու մը անփութութեամբ աւելցուց, – ո՛վ գիտէ ո՛ւր է: Տիրան եւ Վահէ դուրս նետուեցան երթալ պատշգամէն դիտելու համար: – Վահէ՛, դուն մի երթար, – ըսաւ մայրը պաղատելով: Վահէ այլեւս հակապատկեր կը կազմէր իր եղբօրը հետ... Չափազանց նիհարցած եւ դժգոյն, գրեթէ մեռելային դժգունութեամբ մը աչքի առաջ կը հիւծուէր. բժիշկները, այլեւս ամէնքն ալ համաձայն, հազիւ մէկ տարուան կեանք կուտային իրեն, բայց այս դժբախտ պարագան հայրը միայն գիտէր, որուն ցուրտ, դեղին եւ պստիկ բիբերը նոյն անտարբերութեամբ կը բարձրանային իր անօգուտ զաւակին վրայ: Մայրը, հակառակ իր առաջին օրերուն յոռետեսութեան, երբ ամէն բան կորսուած կը համարէր, հիմա սկսած էր յուսալ: – Ամէնքն ալ տգէտ եւ անկարող մարդիկ են, – կ՚ըսէր բժիշկներուն ակնարկելով, – ես ուրիշ միջոցով պիտի ազատեմ զայն: Բոլոր յուսահատած մայրերուն պէս սկսած էր սնոտի նախապաշարումներու դիմել. զանազան տեսակ հմայիլներ կը ծանրանային տղուն վտիտ վզէն վար: Ամէն օր կարդացողի մը կամ կախարդի մը կը տանէր, քաղաքին բոլոր այազմաները ընտանի դարձած էին իրեն եւ տիկին Նոյեմի իր այս տեսակ տեղերու յաճախումէն ամէն օր հրաշալի բժշկութիւններու պատմութիւններ կը բերէր: Իր շուրջի մարդիկը սկսած էին տարակուսիլ իր խելացի կնոջ համբաւին վրայ. հազիւ թէ կիները զինքը կ՚արդարացնէին. – Յուսահատած մօր մը ամէն բան ներելի է: Քանի մը վայրկեանէն Տիրան վար եկաւ: – Կրակը Սկիւտարի կ՚երեւի կոր, – ըսաւ, մինչ ամէն ոք մոռցեր էր հրդեհը: – Կարծեմ Սկիւտար ազգականներ ունիք, – ըսաւ Սարգիս էֆէնդիին` թուղթ խաղացողը: – Հապա, – ըսաւ տիկին Նոյեմի, – նոյնիսկ փայտաշէն խոշոր շէնք մը: – Ապահովագրուած անշուշտ... Սարգիս էֆէնդի անտարբեր շարժում մը ըրաւ. – Գրեթէ փլատակ մը... Ի՛նչ հարկ կայ մէյ մըն ալ վրան դրամ տալ, մանաւանդ որ եկամուտ չբերէր: – Եւ արդէն որեւէ վտանգ չկայ, – ըսաւ տիկին Նոյեմի, – շէնքը ամբողջովին պարտէզներով շրջապատուած է, հարկէ որ կրակը ի՛ր մէջէն ելնէ: – Սկիւտարի ո՞ր կողմը, – դարձաւ ուժգնօրէն Զարուհի, տիկին Նոյեմիի վերջին խօսքերէն ուշաբերուած: – Դէպի Չամըլճայի կողմը, – ըսաւ Տիրան, – ամբողջ լեռը լուսաւորուած է բոցերով... – Բոցերը՜, բոցերը՜, կը թնդար Զարուհիին մտքին մէջ, երբ խելացնոր, չափազանց դժգունած վեր վազեց սանդուղներէն: Ոչ ոք ուշադրութիւն ըրեր էր երիտասարդ կնոջ վարմունքին, ամէնքը իրենց սովորական զբաղումին դարձեր էին, բայց Մարտիկեան, որուն աչքերը չէին հեռանար Զարուհիէն, հետեւեցաւ անոր: Վերը` պատշգամին վրայ, Զարուհի եւ Մարտիկեան, կեցած, կը դիտէին հրդեհը, որ չարաշուք կարմրութիւնով մը կը լուսաւորէր Սկիւտարի բարձունքը, Չամլըճան դիւթական լեռան մը պէս կ՚երեւար բոցերուն ետեւէն եւ երկինքին վրայ ամպերը վարդագունած էին հրդեհի ցոլքերէն... Նոյն միջոցին պահապանին ողբագին աղաղակը կը լսուէր Բերայի դեռ հեռաւոր փողոցներուն մէջէն: Զարուհի ամբողջ մարմնովը կը դողդողար եւ անգիտակցաբար կռթնած էր Մարտիկեանին: – Աստուա՜ծ իմ, – կը հեծեծէր շարունակ, – հո՛ն է, այս բանը պիտի ըլլար վերջապէս, գիտէի... – Բայց հոգիս, հանդարտէ՛, – կ՚ըսէր Մարտիկեան, – այս կրակը բնաւ Թօփհանելի օղլու չէ, ուր կ՚ըսես թէ քու ազգականներդ կը բնակին, անանկ ըլլար նէ հօրեղբայրդ, տիկինը անտարբեր կը նստէի՞ն: – Բայց մտիկ ըրէ քիչ մը, չե՞ս լսե՛ր, որ պահապանը, Սկիւտար, Թօփհանելի օղլու կը պոռայ: – Օ՜հ, կարելի՞ է վստահիլ եւ յետոյ Թօփհանելի օղլու ընդարձակ տեղ է... Կամաց-կամաց Զարուհի ապահովուեցաւ: Նոյն միջոցին աւելի ուժգին բոց մը բարձրացաւ եւ հովէն հալածուած տարածուեցաւ հորիզոնին վրայ... Երկինքին վրայ ամպերը աւելի շառագունեցան: – Ինչ աղուոր է, – ըսաւ Զարուհի վերջապէս ակամայ սարսռալով... եւ յետոյ աւելցուց, – ա՜հ, սա շուները կարծես թէ կ՚ողբան գիշերին մէջ, ու պահապանին ձայնը՜... Իր բոլոր ջիղերը գրգռուած էին եւ յոգնած, թոյլ ու տկար կը զգար ինքզինքը: Մարտիկեան, Զարուհիին տկարութենէն օգուտ քաղելով, թեւը անցուց մէջքին եւ հակառակ երիտասարդ կնոջ դիմադրութեան, որուն սրտին բաբախումները կը զգար, զայն կուրծքին վրայ սեղմեց... Անդին, Սկիւտարի բարձունքին վրայ բոցերը կը դժգունէին եւ աստղերը կ՚երեւային... – Ալ գրեթէ մարեցաւ, երթա՛նք, – ըսաւ վերջապէս Մարտիկեան, մինչ Զարուհի սեւեռած աչքերով կը նայէր եղերական գիշերին մէջ հետզհետէ մարող բոցերուն, հոգին լեցուն յուզմունքի, սարսափի եւ նողկանքի խառն զգացումներով: qfq0sokvm91lk9pxd11umgtrnnurwzk